</titleStmt> <publicationStmt> <p/> </publicationStmt> <sourceDesc> <p/> </sourceDesc> </fileDesc> </teiHeader> <head xmlns="tag:textalign.net,2015:ns"> <name>First Armenian translation of the Greek text of Maxims Useful for Life, part one from the Vitae Patrum (1855)</name> <master-location href="https://raw.githubusercontent.com/Arithmeticus/TAN-Evagrius/master/cpg6583a/cpg6583a.hye.1855.venice.a.xml"/> <license which="by_4.0" licensor="kalvesmaki"/> <work which="cpg6583a"/> <vocabulary> <IRI>tag:kalvesmaki.com,2014:tan-key:evagrius</IRI> <name>General keywords associated with the TAN collection for Evagrius of Pontus</name> <location href="../TAN-voc/evagrius.TAN-voc.xml" accessed-when="2025-12-27"/> </vocabulary> <source which="CAM 1855"/> <adjustments> </adjustments> <vocabulary-key> <div-type xml:id="ch" which="chapter"/> <person xml:id="karapetyan" which="Hovsep Karapetyan"/> <person xml:id="kalvesmaki" which="Joel Kalvesmaki"/> </vocabulary-key> <file-resp who="kalvesmaki"/> <resp roles="transcriber" who="karapetyan"/> <resp roles="editor" who="karapetyan kalvesmaki"/> <change when="2025-12-27" who="kalvesmaki">Started file</change> <comment when="2025-12-27" who="kalvesmaki">Fr. Hovsep Karapetyan transcribed the 1855 publication, and Joel Kalvesmaki arranged the material into the TAN-TEI file.</comment> <to-do> </to-do> </head> <text> <body xml:lang="hye"> <div type="title" n="title"> <p>ԽՐԱՏՔ ՈՐՔ ԿՐՕՆԱՒՈՐԻԼ ԿԱՄԻՆ</p> <p>ԶՓՐԿԱԿԱՆ ԿՐՕՆԱՒՈՐՈՒԹԻՒՆՆ</p> </div> <div type="ch" n="1"> <ab>Զերկիւղ ընկալ զԱստուծոյ, եւ մաքուր վկայութեամբ գիտակցութեամբ քով վարեսցիս։</ab> </div> <div type="ch" n="2"> <ab>Զնոյն ինքն ի վերայ կացեալ համարեսցիս զԱստուած, զորս գործեսն հանապազ։</ab> </div> <div type="ch" n="3"> <ab>Փախիր ի գովութեանց եւ ամաչեա՛ ի պատկառանաց։</ab> </div> <div type="ch" n="4"> <ab>Զուարճացիր յառաքինութիւն յորժամ գործիցես. այլ մի՛ ամբարտաւանեսցիս, մի՛ գուցէ նաւաբեկութիւն ի նաւահանգստին լինիցի։</ab> </div> <div type="ch" n="5"> <ab>Որքան յօրէնս յառաջանայցես, նվազանալ ի կատարելութիւնս ծանիցիս։</ab> </div> <div type="ch" n="6"> <ab>Զամենայն զգործս՝ զկատարած նախ քան զսկիզբն խուզեա։</ab> </div> <div type="ch" n="7"> <ab>Ի գիշերի եւ ի տուրընջեանն ի վերջին օրն հայեսցիս։</ab> </div> <div type="ch" n="8"> <ab>Մի՛ խառնակեսցիս յայնոսիկ զոր տեսանիցես ի բարեաց վատթարեալս։</ab> </div> <div type="ch" n="9"> <ab>Փութա մի՛ ումեք վնասել որովք ասես կամ գործես կամ իմաստասիրես։</ab> </div> <div type="ch" n="10"> <ab>Մի՛ հրճուեսցիս ի մարդկան կենցաղականս. քանզի խոտոյ ծաղիկ յորժամ շօշափես՝ թարշամէ։</ab> </div> <div type="ch" n="11"> <ab>Ի տխրականսն գոհասցիս, եւ լուծն թեթեւանայ.</ab> </div> <div type="ch" n="12"> <ab>ի փորձութիւնսն ամրացիր, քանզի զյոլովս եւ ի մեծամեծացն յանդիմանեսցեն։</ab> </div> <div type="ch" n="13"> <ab>Մի՛ բամբասեր զԱստուծոյ մարդասիրութինն, վասն զի հասարակաց է դեղն։</ab> </div> <div type="ch" n="14"> <ab>Ատեա՛ զանհարթութիւն կենցաղոյս, եւ յայնոսիկ զԱստուած մի՛ հայհոյեր։</ab> </div> <div type="ch" n="15"> <ab>Հայեսցուք ի մեզ ինքեանս, եւ զայլս ոչ դսրովեսցուք. քանզի բազում է ի մեզ, որովք զայլս դսրովեմք։</ab> </div> <div type="ch" n="16"> <ab>Սաղմոսք լիցին յաճախապէս Աստուած անուանեալ, զի փախուսցէ զդեւս։</ab> </div> <div type="ch" n="17"> <ab>Աղօթք հանդերձ արթնութեամբ, զի մի՛ զայնոսիկ յԱստուծոյ խնդրեսցուք, որ ոչ նմա հաճոյ իցէ։</ab> </div> <div type="ch" n="18"> <ab>Միշտ յիշեա՛ զԱստուած, եւ երկինք միտք քո լինիցին։</ab> </div> <div type="ch" n="19"> <ab>Սանձեա՛ զակն, զի որպէս ոչ գիտես՝ յածի։</ab> </div> <div type="ch" n="20"> <ab>Խնայեա՛ ի լեզու, քանզի յառաջ բերէ յոլովակի զոր լաւագոյն է ծածկել։</ab> </div> <div type="ch" n="21"> <ab>Մշակեա՛ կրթութեամբ օրինաց զմիտսդ, զի խզեսցէ ի խորհրդոց զչար յոլովացեալ կրթութիւնսն։</ab> </div> <div type="ch" n="22"> <ab>Զառաքինութիւնսն ծածկեա՛. զվկայս բազում կենաց ստասցիս։</ab> </div> <div type="ch" n="23"> <ab>Ատեա՛ զհեշտութիւնս մարմնոյ, քանզի ընդ մարմնոյն և զոգին աղտեղի գործէ:</ab> </div> <div type="ch" n="24"> <ab>Այնքան միայն տուր որովայնի որքան պէտս ունիցի առնուլ, այլ մի՛ որչափ ախորժէն:</ab> </div> <div type="ch" n="25"> <ab>Մի՛ սիրեր զփափկանալ. վասն զի զբարեկամութիւն առ կենցաղս առնէ, եւ թշնամութիւն առ Աստուած յերկոցունց ծնանի։</ab> </div> <div type="ch" n="26"> <ab>Ի բա՛ց դարձիր ի կենցաղական խրախութեանց, քանզի այնոքիկ գայթակղեցուցանեն եւ ընկճեն զզուարճացեալսն։</ab> </div> <div type="ch" n="27"> <ab>Ընչեղութիւն եթէ ունիցիս՝ ցրուեա՛, եւ եթէ ոչ ունիցիս՝ մի՛ ժողովեսցես։</ab> </div> <div type="ch" n="28"> <ab>Զէն վարկիր զպահս, եւ զաղօթս՝ պարիսպ, եւ լուալի՝ զարտասուսն։</ab> </div> <div type="ch" n="29"> <ab>Զորս մեղարն, զամենայն հանդերձ հառաչելով յիշեա՛, քանզի լինի անտի հոգւոց մշտնջենաւոր ապաշաւանք։</ab> </div> <div type="ch" n="30"> <ab>Խնամ տար աղքատաց, վասն զի նոքա ընդ մեզ զԴատաւորն հաշտեցուցանեն։</ab> </div> <div type="ch" n="31"> <ab>Ի պէտս սրբոց հաղորդեցիր, զի ի ձեռն նոցա հաղորդութիւն քեզ լինի առ Աստուած։</ab> </div> <div type="ch" n="32"> <ab>Զեկեղեցի իբրեւ զերկինս կոխեա՛, եւ մի՛ ինչ ի նմա ասիցես եւ կամ խորհիցիս երկրային։</ab> </div> <div type="ch" n="33"> <ab>Հարկաւոր կարծեա՛ զբաւականութիւնն, եւ թող յԱստուած յաղագս այնորիկ զհոգսդ։</ab> </div> <div type="ch" n="34"> <ab>Աշխատեա՛ զմարմինդ բարի վաստակօք, բայց ամենեւին զդա ի վայր ընկենուլ մի՛ փութասցիս։</ab> </div> <div type="ch" n="35"> <ab>Արբ գինի սակաւ, զի որքան կարճեսցի, այնքան բարեգործէ զըմպողսն։</ab> </div> <div type="ch" n="36"> <ab>Վանեա՛ զսրտմտութիւն, վասն զի մոլութեան է հայր՝ ըստ չափն արտաքս ելանելով։</ab> </div> <div type="ch" n="37"> <ab>Ի հիւանդութիւնս աղօթիւք, նախ քան բժշկօք եւ դեղովք, վարեսցիս։</ab> </div> <div type="ch" n="38"> <ab>Զքահանայս զամենեսեան պատուեա՛, իսկ առ բարիսն առաւել եւս ընթա՛։</ab> </div> <div type="ch" n="39"> <ab>Սիրեա՛ զԱստուծոյ տունս, տուն Աստուծոյ եւ զքոյսն պատրաստեա՛.</ab> </div> <div type="ch" n="40"> <ab>յեկեղեցւոջ դեգերեսցիս, վասն զի յամբոխից եւ ի դանդաչմանց յարտաքնոցն ի բաց վճարէ։</ab> </div> <div type="ch" n="41"> <ab>Որքան յերկրի ժամանակեայքս են, մի՛ զքեզ տրտմեցուցանեն հեռանալովն։</ab> </div> <div type="ch" n="42"> <ab>Յորժամ խորհուրդ ինչ հեշտակիր լինիցի քեզ, ընդդէմ կացո որ ի մարդկանէ թշնամութիւնն է եւ զԱստուծոյ զերկրպագութիւնն։</ab> </div> <div type="ch" n="43"> <ab>Մանաւանդ ամրացո՛ զլսելիս եւ զաչս, վասն զի ընդ այդոսիկ ամենայն նետք չարութեան ի ներքս մտանեն։</ab> </div> <div type="ch" n="44"> <ab>Յորժամ աղօթեսցես, զխորհուրդսդ ի վեր առ Աստուած տար. եւ եթէ հակեալ անկանիցի ի վայր, դարձեալ անդրէն հան։</ab> </div> <div type="ch" n="45"> <ab>Ո՛չ դադարեն միտք ծնանել զխորհուրդս, բայց դու զվատթարսն ի բաց խլեա՛ եւ զբարիսն մշակեա՛։</ab> </div> <div type="ch" n="46"> <ab>Ուրախացի՛ր ի խոնարհութիւնս. քանզի ի նմանէ բարձրութիւն յոլով է, եւ անկանելն՝ ոչ կարելի։</ab> </div> <div type="ch" n="47"> <ab>Ճգնեցի՛ր այնքան, որքան զիջուցանել զմարմնոյդ շարժումնս կարասցես. եւ եթէ հիւանդանայցես, յառողջութիւն զմարմինդ՝ ի փափկութիւնս մի՛ բժշկեսցես։</ab> </div> <div type="ch" n="48"> <ab>Զչար խորհուրդսդ այլոց բարի խորհրդովք ճնշեա՛.</ab> </div> <div type="ch" n="49"> <ab>զմտաւ ած զերկնային բարեացն վայելչութիւն, եւ ոչ մի ցանկութիւն երկրի եւ որ աստէն՝ ի քեզ մտանեն։</ab> </div> <div type="ch" n="50"> <ab>Յորժամ յաղագս Աստուծոյ ինչ իմանայցես, եթէ նուաստ ինչ իցէ՝ բարձրացո՛, եւ եթէ բարձր՝ չափեա՛ մի զԱստուած, այլ՝ զքեզ. զի եւ ոչ զգուշագոյն իցէ առաւել քան զչափն որքան տանիցիմքն՝ ամբառնալ։</ab> </div> <div type="ch" n="51"> <ab>Զվատթար մտածութիւնս սերմն լեալ սատանայի հաւատա՛, եւ այնպէս նոքա դադարեն, եւ որ սերմանեացն՝ ամաչէ։</ab> </div> <div type="ch" n="52"> <ab>Պահեա՛ զյոլով ծաղր, վասն զի թուլացուցանէ զոգին, եւ մեղկեալ՝ զօրինացն սանձս մերկանայ։</ab> </div> <div type="ch" n="53"> <ab>Զանձն ի գործ եւ յաղօթսն որոշեա՛, զի այնպէս ոչ յոլովս գտանէ առ մեզ մուտ սատանայ։</ab> </div> <div type="ch" n="54"> <ab>Ի գործ լեալ եւ զօրինացն ընթերցուածս համարեա՛, յորժամ ընդ լեզւոյդ եւ միտք կթեսցեն զոր ինչ կամիցին կիրքն գործել.</ab> </div> <div type="ch" n="55"> <ab>թէպէտ եւ ի գործ զձեռնդ կարկառեսցես, լեզուդ սաղմոսեսցէ եւ կամ միտքդ աղօթեսցէ. քանզի պահանջէ զմեզ Աստուած միշտ յիշել։</ab> </div> <div type="ch" n="56"> <ab>Զամենայն զգործս աղօթիւք կնքեա՛, եւ զնոյն ինքն զաղօթսն։</ab> </div> <div type="ch" n="57"> <ab>Եթէ կամիցիս զձեռաց գործս՝ աստուածայինս եւ ոչ հողեղէնս առնել, հաւասար քեզ լինիցին այնոքիկ առ կարօտեալս։</ab> </div> <div type="ch" n="58"> <ab>Զուարճացիր սրբոցն պատահմամբ, վասն զի նոքօք եւ Աստուած երեւի.</ab> </div> <div type="ch" n="59"> <ab>զճշմարիտ սուրբսն ի գործ որոշեա՛, զի իւրաքանչիւր ծառ ի պտղոյն ճանաչի։</ab> </div> <div type="ch" n="60"> <ab>Միշտ շահել ինչ ի տեսանելոյ զսուրբսն փութա՛, եւ պահեա՛ զնոցա հայցուածսն եւ զջերմութիւնս, վասն զի օգտակարք են երկոքեան։</ab> </div> <div type="ch" n="61"> <ab>Յանմեղութիւն նահատակեսցիս սրտիւ եւ ի սրբութիւն մարմնով. քանզի այսոքիկ երկոքեան զքեզ տաճար Աստուծոյ գործեն.</ab> </div> <div type="ch" n="62"> <ab>այսպէս քո տաճարն պահեսցի որպէս ստացողին նորա եւ դատել հանդերձելոյն եւ զկերպարանն զիւր քեզ մաքուր հնարեցաւ տալ։</ab> </div> <div type="ch" n="63"> <ab>Աշխարհական խօսք զխորհուրդս յԱստուծոյ որոշեն. յաղագս որոյ մի՛ զայնոսիկ դու խօսեսցիս, եւ ի խօսողացն խոտորիջիր։</ab> </div> <div type="ch" n="64"> <ab>Յորժամ բամբասիցիս, դիտեա՛ մի՛ ինչ ի քեզ գործեալ իցէ լուտանս արժանաւոր. եւ եթէ ոչ իցէ գործեալ, ծուխ լեալ զլուտանսն համարեա։</ab> </div> <div type="ch" n="65"> <ab>Յորս զրկիսն, ի համբերութիւնն ապաւինեա՛, եւ վնասն անիրաւութեան առ զրկողսն փոփոխեսցի։</ab> </div> <div type="ch" n="66"> <ab>Յորժամ ընչեղութիւն կամ փառս տեսանիցես կամ կենցաղական զօրութիւն, զմտաւ ած որ ի նոսա ապականութիւնք են եւ փախչիս ի պատրանաց։</ab> </div> <div type="ch" n="67"> <ab>Ժուժկալեա՛ ի նեղութիւնս, վասն զի յայնոսիկ են առաքինութիւնք, զոր օրինակ ի փուշսն վարդք բուսանին եւ սնանին։</ab> </div> <div type="ch" n="68"> <ab>Մի՛ ինչ լեալ առաքինութեան զուգահաւասար պատուով վարկիր. վասն զի աչք են Աստուծոյ, որպէս եւ ինքն անփոփոխելի է։</ab> </div> <div type="ch" n="69"> <ab>Ողբա՛ զմեղաւոր պատուեալ, քանզի սուր նորա դատաստանին ի վերայ ձգի։</ab> </div> <div type="ch" n="70"> <ab>Մայր չարեաց զպղերգութինն համարեա. զբարիս զոր ունիս՝ կողոպտէ, եւ զոր ոչն ունիս՝ ոչ ներէ ստանալ։</ab> </div> <div type="ch" n="71"> <ab>Յորժամ վատթար ինչ ոք գործիցէ եւ յայնոսիկ չամաչիցէ, ծանր վէր եւ կործանումն ի յուսահատութիւնն հասանէ։</ab> </div> <div type="ch" n="72"> <ab>Որքան ձանձրանայցես, զմտաւ ած որպիսի՜ բարիք հաւատացելոց են պատրաստեալք եւ պտուղ ի քեզ հոգւոյն ուրախութիւն մերձենալ։</ab> </div> <div type="ch" n="73"> <ab>Պարտ եւ արժան է հաւատացելոցն նուաստանալ առ ամենեսեան, զի ոմանց խոնարհութիւն՝ ստեղծական նուաստութիւն ցուցանէ։</ab> </div> <div type="ch" n="74"> <ab>Առ ընկերն սիրոյ աղագաւ մի ինչ դանդաղեսցիս, որքան ի յայնմանէ սէրն որ առ Աստուած է՝ ոչ վնասիցի։</ab> </div> <div type="ch" n="75"> <ab>Մի՛ առ ոք առանց օրինաց Աստուծոյ անկեալ կայցես եւ մի՛ ախտիցիս, զի որ ինքեան է անարժան՝ որ պատուելն զնա նախապատիւ կարծէ։</ab> </div> <div type="ch" n="76"> <ab>Մի՛ խօսակցիս չարաց, վասն զի զնոսա ի չարութիւն յորդորես. եւ դու պղծիս հաւասարութեամբ վիրացն։</ab> </div> <div type="ch" n="77"> <ab>Խրատեա՛ զմեղուցեալն եւ մի՛ չարախօսեր զյանցուցեալն, վասն զի լուտամք յերկրորդումն եւ ցաւակից լինիմք յառաջնումն։</ab> </div> <div type="ch" n="78"> <ab>Ասել միշտ եւ խօսել զսրբոցն իրս փութա՛, զի ի բարի նախանձ զոգին գրգռեն։</ab> </div> <div type="ch" n="79"> <ab>Եկեղեցի առտնին իւրաքանչիւր ոք զմիտս ունիմք, եւ կատարել ի նոսա զօրէնս եկեղեցւոյ պարտիմք։</ab> </div> <div type="ch" n="80"> <ab>Եթէ կատարեսցին ժողովուրդք յեկեղեցւոջ, մերձեցիր անդ. եւ եթէ ոչ կատարեսցին, քեզ սաղմոսք եւ առաքեալ եւ աւետարան եղիցին խօսք։</ab> </div> <div type="ch" n="81"> <ab>Զառաքինութեանցն փառս ի սրբոցն տես. վասն զի անմահ են նոցա փառքն, եւ զկնի մահուն կան մնան։</ab> </div> <div type="ch" n="82"> <ab>Զչարութիւն մանաւանդ յայնժամ ատեսցես, յորժամ զմտաւ ացծես զդեւսն եթէ հակառակ մեզ ունին զսուրն։</ab> </div> <div type="ch" n="83"> <ab>Եթէ խրատեսցես զյանցաւորն, խառնեա՛ եւ զցաւակցութեանն բանս. լսելիքն կակղանան եւ սիրտն լուսաւորի։</ab> </div> <div type="ch" n="84"> <ab>Եթէ ընդ սուրբս խօսեսցիս, հանդերձ հոգւով եւ երեւելի կենօք զծածկեալսն մաքրեսցես. վասն զի հոտ ոչ առաքինութեան ծածկի։</ab> </div> <div type="ch" n="85"> <ab>Ի գործս բարիս միշտ ճեպեցիր, մի՛ երբէք լքանելով զայնոսիկ՝ կիսակատար անցեալ գնայցես.</ab> </div> <div type="ch" n="86"> <ab>այնպէս ընթա՛ զի հասանիցես, այն է առանց դադարելոյ, քանզի պարտ եւ արժան է յառաքինութիւնս ընթանալ, մինչեւ արտաքս ելանիցեմք ի մերձաւոր կենցաղոյս յասպարիսէ։</ab> </div> <div type="ch" n="87"> <ab>Մի՛ լինիր ի գործս առաքինութեան տաղտկացեալ, վասն զի այնպիսեացն վաստակ անշահ ի վերայ վաստակոյ դնի։</ab> </div> <div type="ch" n="88"> <ab>Ի համբերութիւնս նախ քան զվտանգսն նահատակեցիր, որպէս զի գտցես զնոսա ի վիշտսն սպառազինութիւն պատրաստական։</ab> </div> <div type="ch" n="89"> <ab>Մարտի՛ր ընդ անկարգ խորհուրդս եւ խօսեա՛ առ նոսա որ օրինաւոր ինչ խօսեցեալ իցէ։</ab> </div> <div type="ch" n="90"> <ab>Բազում փութով զակն ի կենցաղականացս ի բաց փոփոխեա՛. քանզի ծուխ ի նմանէ պղտորիչ է ոգւոյ, չարն ի վեր տուեալ լինի։</ab> </div> <div type="ch" n="91"> <ab>Եթէ վատթար ինչ սովորութեամբ յաղթիցիս, առ սակաւ սակաւ ի բաց խլեա՛ եւ առանց աշխատութեան զանձինդ փուշ արտաքս մերժես։</ab> </div> <div type="ch" n="92"> <ab>Մաքուր լինելով՝ զԱստուած մաքրապէս սիրեա՛, եւ քան զայն ամենեւին զամենայն վարկիր վերջացեալ։</ab> </div> <div type="ch" n="92b"> <ab>Մի ինչ լինել քան զիմաստասիրութիւնն փառաւորագոյն համարեսցիս. վասն զի մայր է օրինաց, եւ Աստուծոյ թագաւորութեանն աթոռակից։</ab> </div> <div type="ch" n="93"> <ab>Եթէ կամիցիս տաճար լինել Աստուծոյ, պատարագ մշտնջենաւոր զաղօթսն հանապազորդեան ընծայեա՛ ի նմա։</ab> </div> <div type="ch" n="94"> <ab>Որ պղերգութեամբ կեցեալ է, մի՛ առնուցուս խորհրդակից. զի որ ի չարիսն հրճուի, եւ զբարիս ատէ եւ խրատ տալ ամաչէ։</ab> </div> <div type="ch" n="95"> <ab>Յամենայն ապականութենէ ի բաց կացցես, եւ խորհրդական ընթրիս հանապազօր մերձեցիր. քանզի այնպէս Քրիստոս մարմին մեր լինի։</ab> </div> <div type="ch" n="96"> <ab>Որովք խրատեսցիս, զԱստուծոյ մի՛ տրտնջեր, վասն զի խրատէ իբրեւ զհայր, եւ գոհասցուք՝ իբրեւ բարի գործոյ արժանաւորք։</ab> </div> <div type="ch" n="97"> <ab>Յորժամ անպատուեսցիս, բերկրեցիր. եթէ անիրաւապէս՝ վարձն յոլով, եթէ իրաւացի՝ ողջախոհանաս, թեթեւանաս ի պատուհասիցն։</ab> </div> <div type="ch" n="98"> <ab>Ստուեր եւ ծուխ զտրտմակսն իրս կենցաղոյս եւ զհրճուելիս վարկիր, զի իբրեւ ստուեր ոչ կայ մնայ, եւ որպէս ծուխ փախչի, եւ իբրեւ զանիւ հոլովի։</ab> </div> <div type="ch" n="99"> <ab>Միշտ յառաջադիմանալ ի բարիսն փութա՛, զի որ փոքր ի վերայ նուազին՝ ցնդէ զընչեղութինն, առ սակաւ սակաւ հաւաքէ զամենեցուն նախանձելին։</ab> </div> </body> </text> </TEI>