</titleStmt> <publicationStmt> <ab/> </publicationStmt> <sourceDesc> <ab/> </sourceDesc> </fileDesc> </teiHeader> <head xmlns="tag:textalign.net,2015:ns"> <name>First Armenian translation of the Greek text of Maxims Useful for Life, part two from the Vitae Patrum (1855)</name> <master-location href="https://raw.githubusercontent.com/Arithmeticus/TAN-Evagrius/master/cpg6583b/cpg6583b.hye.1855.venice.a.xml"/> <license which="by_4.0" licensor="kalvesmaki"/> <work which="cpg6583b"/> <vocabulary> <IRI>tag:kalvesmaki.com,2014:tan-key:evagrius</IRI> <name>General keywords associated with the TAN collection for Evagrius of Pontus</name> <location href="../TAN-voc/evagrius.TAN-voc.xml" accessed-when="2018-05-29-04:00"/> </vocabulary> <source which="CAM 1855"/> <adjustments> </adjustments> <vocabulary-key> <div-type xml:id="ch" which="chapter"/> <person xml:id="karapetyan" which="Hovsep Karapetyan"/> <person xml:id="kalvesmaki" which="Joel Kalvesmaki"/> </vocabulary-key> <file-resp who="kalvesmaki"/> <resp roles="transcriber" who="karapetyan"/> <resp roles="editor" who="karapetyan kalvesmaki"/> <change when="2025-11-13" who="kalvesmaki">Started file</change> <comment when="2025-11-13" who="kalvesmaki">Fr. Hovsep Karapetyan transcribed the 1855 publication, and Joel Kalvesmaki arranged the material into the TAN-TEI file.</comment> <to-do> </to-do> </head> <text> <body xml:lang="hye"> <milestone unit="volume" n="2"/> <milestone unit="page" n="684"/> <div type="title" n="title"> <p>ՈՐ Ի ԲԱՑ ՄԵՐԺԵՆ ՅԱՊԱԿԱՆԱՑՈՒԱՑՆ ԵՒ ՄԵՐՁԵՑՈՒՑԱՆԵՆ ՅԱՆԱՊԱԿԱՆ ԿԵԱՆՍՆ ԶՄԱՐԴՆ</p> </div> <div type="ch" n="114"> <ab>Ճանապարհք յառաքինութիւնս հրաժարումն յաշխարհէս, է բարիոք և կարճահատ։</ab> </div> <div type="ch" n="115"> <ab>Պարտ է որք ցանկան անապական կենացն, յոչինչ համարել զապականացուս։</ab> </div> <div type="ch" n="116"> <ab>Եթէ յարդարև ի կեանսն անձկաս, հանապազ ակն կալ մարդկօրէն մահու ելանելոյ։ </ab> </div> <div type="ch" n="117"> <ab>Ատեա զժամանակեայ վարս, քանզի տեսանես զանիւ սորա ստահակապէս հոլովեալ։</ab> </div> <div type="ch" n="118"> <ab>Մի՛ ցանկար բարեաց սնոտեաց, որոց պէտքն անցանեն և ստացուածն կորնչի։</ab> </div> <div type="ch" n="119"> <ab>Արհամարհեա զյղփասէրս, և վշտակից լեր չքաւորաց. քանզի այս վարձուց արժանի է, իսկ այն հանճարոյ։</ab> </div> <div type="ch" n="120"> <ab>Համբերութեան յոյժ կալ, որպէս ծանեաք՝ սովաւ վարժեալ զմարտիրոսս. քանզի և մեք զխղճմտութեան մարտիրոսութիւն պահանջիմք։</ab> </div> <div type="ch" n="121"> <ab>Քան զամենայն իմիք խնամատար լեր հոգւոյ, և առաքինութեան ընթացումն առանց վաստակոց պատրաստի։ </ab> </div> <div type="ch" n="122"> <ab>Ամենայն որ այսրէն է, ապականացու են. իսկ հոգին անմահ է. այսուհետև պարտ է խնամել անմահին, քան ապականացուին։</ab> </div> <div type="ch" n="123"> <ab>Պատրաստեա զքեզ առ ի տրտմականսն յուսով, և շնորհեսցես զաւելիսն արդեանցն։</ab> </div> <div type="ch" n="124"> <ab>Մի՛ խնդրեր յԱստուծոյ զհեշտականսն, այլ զօգտակարսն. զի զայն խնդիրսն ոչ տայ որ ապականի։</ab> </div> <div type="ch" n="125"> <ab>Մի՛ մեղադրեր աղքատութեան, քանզի անզբաղ՝ օրինաց զնահատակն պատրաստէ։</ab> </div> <div type="ch" n="126"> <ab>Մի՛ ուրախանար ընդ մեծութիւնս. քանզի որ սորա հոգսն է՝ մեկնէ զմեզ յԱստուծոյ, թէպէտ և ոչ կամիցիմք զայնոսիկ։</ab> </div> <div type="ch" n="127"> <ab>Մերձ է վախճան. որ ոք հեղգայ, պատրաստէ զնա ի հարուածս ըստ արդար դատաստանին։</ab> </div> <div type="ch" n="128"> <ab>Ոչ են հեռի հունձք, ոչ հեռի Դատաւորն. զագարակ հոգւոյն սրբեսցուք.</ab> </div> <div type="ch" n="129"> <ab>այսուհետև յունայնաց կամք՝ զմեղս ծածկեալ ի հարց։</ab> </div> <div type="ch" n="130"> <ab>Քան ի մարդկանէ ի հրեշտակաց պատկառեա, քանզի բազումք են զմեօք, և յամենայն զազիր գործոց անջատեն զմեզ։</ab> </div> <div type="ch" n="131"> <ab>Հոգս կալցուք զԴատաւորին կշռոց. և զամենայն որ ինչ անարգ է, յաշխարհական մախաղէ ի բաց հանցես։</ab> </div> <div type="ch" n="132"> <ab>Զրկումն համարեա զպարապումն և զհանգիստ, և փութացիր գործել զոր ինչ խնդրելոցն է ի քէն։</ab> </div> <div type="ch" n="133"> <ab>Ի միտ առ հանապազ զանհաստատուն զաշխարհիս զվարս, և ոչ ինչ որ ի սոցանէ է՝ զբաղեցուցանել կարէ զքեզ։</ab> </div> <div type="ch" n="134"> <ab>Առ ժամանակ է պայծառութիւնք աշխարհիս, մի՛ զուարճացուսցէ զքեզ, քանզի գործիք են որսալով զմարդիկ որպէս զձկունս։</ab> </div> <div type="ch" n="135"> <ab>Մի՛ խնդրեր փորձութիւնս. իսկ եթէ եկեսցէ, ցոյց ի նա զզօրութիւնս քո։</ab> </div> <div type="ch" n="136"> <ab>Մի՛ անտես առներ զաղքատ արտասուեալ, զի մի՛ անտես լինիցին աղօթից քոց արտասուք։</ab> </div> <div type="ch" n="137"> <ab>Հանճարութիւն գանձ է ընտիր մարդկան. իսկ միադէմ գոլով՝ միայն ընդ միայնոյ հաճի բնակիլ ընդ ստացողին</ab> </div> <div type="ch" n="138"> <ab>Հանդերձ է առաքինութիւն Աստուծոյ. զսա ագիր, և լինիս զգեցուցող այնմ՝ որ զտիեզերս ամենայն զգեցուցանէ։</ab> </div> <div type="ch" n="139"> <ab>Որ ինչ յերկրիս է, ի ձեռս գողոց մատնի. յերկինս գանձեա, զի այն ի ձեռս կապտողաց ոչ անկանի։</ab> </div> <div type="ch" n="140"> <ab>Հրաժարել պարտ է ի փափկութէան. զի ձգէ ի գործ, յորում հեծումն լինի յետ սթափելոյն։</ab> </div> <div type="ch" n="141"> <ab>Ի խորհրդականաց աշխարհիս գարշեա, որ ապականեն զմարմին և զոգին պղծեն։</ab> </div> <div type="ch" n="142"> <ab>Ոչ երկրի բարութիւնք առանց աշխատութեան ժողովին. արդ ո՞րպէս ջանալոյ յերկնայնոցն վրիպեսցիս.</ab> </div> <div type="ch" n="143"> <ab>կամի՞ս զառաքինութիւնն առանց ջանալոյ գործել, ի միտ առ զջանն եթէ ժամանակեայ է, իսկ վարձքն յաւիտենականք։</ab> </div> <div type="ch" n="144"> <ab>Որք յապիրատ ցանկութիւնս մոլեալ են, զվայելչութիւնս դուզնաքեայ և զտանջանացն յերկարութիւնն իմասցին։</ab> </div> <div type="ch" n="145"> <ab>Որոյ վարքն աղտեղի են, անասնական յիրաւի իցէ և հոգին. և սգալ պարտ է որպէս բանաւոր յանձնէ կամօք զրկեալ։</ab> </div> <div type="ch" n="146"> <ab>Զամենայն երկրաւոր իրս համարեա յապականութիւն, իսկ զառաքինութիւնսն անապական։</ab> </div> <div type="ch" n="147"> <ab>Պղերգ լեր որք անասնաբար զքեզ ձգեն յարգելեալսն.</ab> </div> <div type="ch" n="148"> <ab>և խնամատար լեր առաքինութեան, քանզի սա ի ձեռն հանճարոյ զքեզ հրեշտակացուցանէ։</ab> </div> <div type="ch" n="149"> <ab>Որովայնի ժոյժ կալ և լեզուոյ. զի մի՛ գուցէ միոյն ծառայ լինիցիս, իսկ միւսովն հրով այրիս որպէս անմտաբար։</ab> </div> <div type="ch" n="150"> <ab>Սիրեա զԱստուած. իսկ առաւել քան զնա ընտանեաց մի՛ վշտակցեր, մի՛ գուցէ ընդ նորա բանին գտանիս անարժան ի սէր նորա։</ab> </div> <div type="ch" n="151"> <ab>Համբերեա նեղութեանց, զի նոքօք պատրաստին ճգնաւորացն պսակքն ի Քրիստոսէ։</ab> </div> <div type="ch" n="152"> <ab>Երանի որ սուգ առնու վասն մեղաց. իսկ որ առնէ զչարն, թշուառական է. քանզի Քրիստոսի ժառանգորդ է որ վշտանայն. իսկ որ առնէ զչարն, ժառանգորդ է սատանայի։</ab> </div> <div type="ch" n="153"> <ab>Բարւոք է հաց պահոց. քանզի ի խմորոյ անտի ցանկութեանց մեկնեալ է։</ab> </div> <div type="ch" n="154"> <ab>Սուրբ է տաճար աղօթից, քանզի ձգէ առ ինքն զսրբութեանցն Տէր։</ab> </div> <div type="ch" n="155"> <ab>Մի՛ կարծեր զարդարութիւն առաքինութեանցն հարևանցի գործով, քանզի առանց նորա ամենայն գործք պիղծ են։</ab> </div> <div type="ch" n="156"> <ab>Եթէ սերմանես աղքատաց, զքոյսն սերմանեա. քանզի որ յօտարացն է, քան զորոմն դառնագոյն է։</ab> </div> <div type="ch" n="157"> <ab>Կոյր է ողորմածն, եթէ ոչ իցէ յիրաւանցն ժողովեալ և արդարութեամբ գործեալ զերկիր։</ab> </div> <div type="ch" n="158"> <ab>Ակն կալ հանապազ մահու. բայց մի՛ երկնչիր, քանզի ճշմարիտ նկարագիր են հանճարոյ երկոքեան սոքա։</ab> </div> <div type="ch" n="159"> <ab>Ձևացո զառաքինութիւն, ոչ զի պատուեսցիս, այլ զի օգտեսցին տեսողքն։</ab> </div> <div type="ch" n="160"> <ab>Պարտ է ասել զբարւոքն. և որք ոչն գործեն զբարւոքն, որպէս զի սկսանիցին զբարին գործել, և ի բանից իւրեանց ուղղեալք։</ab> </div> <div type="ch" n="161"> <ab>Եթէ յերկինս բաղձաս մտանել, մի՛ ինչ լիցի քո յերկրի. քանզի ոչ տայ թոյլ սա ի վեր ելանել, ըմբռնեալ է զքեզ։</ab> </div> <div type="ch" n="162"> <ab>Մի՛ կամիր մեծատուն լինել յաղքատսիրութեան պատճառս, քանզի ի գոյից անտի ողորմել օրինադրէ Աստուած արդարոց։</ab> </div> <div type="ch" n="163"> <ab>Եթէ բաժակ ցուրտ ողորմի գթածողին, ո՞րքան արդեօք փոխադարձ եղիցի որ զամենայն գոյսն իւր ետ աղքատաց։</ab> </div> <div type="ch" n="164"> <ab>Մայր առաքինութեան են սրբութիւն և վշտակցութիւն. յերկոցունց այսուհետև մի՛ պղերգանար զինուորել Քրիստոսի.</ab> </div> <div type="ch" n="165"> <ab>քանզի վշտակցութեան գործարանն է, որ վասն մեր մարմնացաւն, մարդկան պատրաստեաց զայս։</ab> </div> <div type="ch" n="167"> <ab>Մի՛ ասէր՝ հատուցից թշնամւոյն, քանզի դատաւոր արդար ունիս յերկինս զԱստուած։</ab> </div> <div type="ch" n="168"> <ab>Մի՛ կամիր մեծատուն լինել, և մի՛ փափկութեան ըղձանար և փառաւորել ի յերկրիս. քանզի ապականութեանց աշխարհիս չարեաց են վարք, իսկ մեք ոչ լիցուք ապականելիք։</ab> </div> <div type="ch" n="169"> <ab>Զմեռեալ մի՛ սգար, զի հասարակաց է ճանապարհն. իսկ որ հասանէ յարդարսն, երանելի է։</ab> </div> <div type="ch" n="170"> <ab>Զմեղուցեալսն սգացիր և մի՛ զաղքատացեալսն. քանզի սա պսակի, իսկ նա տանջի։</ab> </div> <div type="ch" n="171"> <ab>Ծիծաղեա զանիւ կենցաղոյս, զի յանարգս հոլովի. և զգուշացիր ի խորխորատէ անտի, յորում հոլովի որ ի նմա քնովն են ծանրացեալք։</ab> </div> <div type="ch" n="172"> <ab>Խօսեաց ընդ Աստուծոյ բազում ինչ և ընդ մարդկան սակաւ. բայց խորհելով զօրէնսն՝ ուղղեսցես զերկոսին առ Աստուած։</ab> </div> <div type="ch" n="173"> <ab>Աւազան բարի հոգւոյ արտօսր. այլ յետ աղօթելոյն յիշեա՝ թէ ընդէր արտասուեցեր։</ab> </div> <div type="ch" n="174"> <ab>Զհզօրս աշխարհի մի՛ երաներ, քանզի հզօրք զօրութեամբ դատեսցին. ուստի զդատաւոր նոքա անաչառ ունիցին։</ab> </div> <div type="ch" n="175"> <ab>Պարտէ վաստակել որք յԱդամայ, իսկ զվաստակոյն օրինօք զփոխադարձն շահել։</ab> </div> <div type="ch" n="176"> <ab>Հարկ է ժառանգաց Եւայի տրտմել. այլ յորժամ զտրտմութինն գոհութեամբ ընդունիմք, յօրհնութիւն մեզ լինի անէծքն՝ որ յարարչէն մերմէ։</ab> </div> <div type="ch" n="177"> <ab>Իբրև զճրագ զմիտս քո առ գործն ստացիր. քանզի սա յայտնէ քեզ որ ինչ բարին է, և որ ինչ ապիրատն գործեցեր։</ab> </div> <div type="ch" n="178"> <ab>Զանձինս դատեսցուք, և դատաւորն հաճեալ լինի. քանզի ուրախ լինի որպէս բարերար՝ տեսանելով զմեղաւորն ցրուեալ զմեղսն։</ab> </div> <div type="ch" n="179"> <ab>Որ ինչ աղտեղի գործեմք, ապաշխարութեան արտասուօք լուասցուք, քանզի զպատկերն սուրբ ընդունելոց եմք։</ab> </div> <div type="ch" n="180"> <ab>Յառաջ քան զյանդիմանելով մերոց անձանց խոստովանութեամբ բժշկեսցուք, որպէս զիշահեսցուք դեղովք զտանջանսն։</ab> </div> <div type="ch" n="181"> <ab>Որպէս կապեալք դժուարաւ գնան, սոյնպէս զընթացս առաքինութեան որք պատաղեալ են յաշխարհիս սէր։</ab> </div> <div type="ch" n="182"> <ab>Պարտ է զմեղս ատել. քանզի այսպէս յորոգայթէ վաղվաղակի ելցէ, թէ և սողոսկեաց ոք ի նա։</ab> </div> <div type="ch" n="183"> <ab>Որ ոք ոչ ատէ զմեղս, ընդ մեղաւորս դատի ի Տեառնէ, թէպէտ և մեղս ոչ գործէ։</ab> </div> <div type="ch" n="184"> <ab>Ի վերայ մերձաւորի մեղուցելոյ հառաչեա, որպէս զի և զանձնդ սգասցես, քանզի ամենեքեան մեղաց պարտաւոր եմք։</ab> </div> <div type="ch" n="185"> <ab>Յիշեցո սիրելւոյ քո մեղուցելոյ զերկիւղ դատաստանին, քանզի բուժան հասարակաց է դեղն խորհելոյն զայսոսիկ։</ab> </div> <div type="ch" n="186"> <ab>Ասել ինչ կամ գործել նկատելով հոգ տար, որ յետ սակաւ միոյ տալոց ես պատասխանի, և զգաստանաս յերկիւղէ անտի ուղղելով զիրսն։</ab> </div> <div type="ch" n="187"> <ab>Ի մեղաց տանջանաց երկիր և յամօթոյ անտի սարսեա, քանզի անբաւ չար են։</ab> </div> <div type="ch" n="188"> <ab>Հանդերձեալ բարեացն գեղեցկութիւնք անբաւ են, իսկ արդիս հովանի և ծուխ և պղպջակք։</ab> </div> <div type="ch" n="189"> <ab>Մի՛ սերմաներ չարիս, քանզի հունձք մերձեալ են, և հուրն զերկրագործս փշոյն ընդունի։</ab> </div> <div type="ch" n="190"> <ab>Վարդք աշխարհիս կեղծաւորք և ագահք և ցանկասէրք են. այլ փոքր մի ներեա, և տեսցես զխոտն առ ոտն կոխեալ։</ab> </div> <div type="ch" n="191"> <ab>Ամենայն գործք չարք սպառազէն են սատանայի. իսկ նորա սպառազինեալ՝ չարաչար մարտնչի ընդ այնոսիկ որք սպառազինեցինն զնա։</ab> </div> <div type="ch" n="192"> <ab>Կամիս զտկարութիւն թշնամւոյն վանել. զմեղս ի բաց արա ի քէն, և մերկացեալ նորա ի թևոցն՝ որպէս ճնճղուկ կատակի։</ab> </div> <div type="ch" n="193"> <ab>Վայ ամբարշտին, յորժամ ամենեքեան լոսաւորին, նա միայն խաւարի։</ab> </div> <div type="ch" n="194"> <ab>Վայ հայհոյիչին, զի կապի լեզուն և պատասխանի տալ Դատաւորին ոչ կարէ։</ab> </div> <div type="ch" n="195"> <ab>Վայ անօրինին, զի առ Դատաւոր խիստ և արդար Օրէնսդիր երթալոց է։</ab> </div> <div type="ch" n="196"> <ab>Վայ ագահին, զի մեծութիւն նորա եթող զնա, և հուրն անշէջ ընդունի զնա։</ab> </div> <div type="ch" n="197"> <ab>Վայ հեղգոյն, զի խնդրեսցի ժամանակն զոր ծուլութեամբ մաշեաց։</ab> </div> <div type="ch" n="198"> <ab>Վայ ամբարհաւաճին, յորժամ մտանէ ի գերեզմանն, ուսանի զինքն թէ ով իցէ։</ab> </div> <div type="ch" n="199"> <ab>Վայ պոռնկասիրին, զի աղտեղացուցանէ զպատմուճանն զհարսնական, և յարքունական հարսանեացն ամօթով մտանի ի տանջանս։</ab> </div> <div type="ch" n="200"> <ab>Վայ բամբասողին և ընդ նմին արբեցողին. ընդ սպանողս և ընդ պոռնիկս դատեսցին։</ab> </div> <div type="ch" n="201"> <ab>Վայ փափկացողին, զի առժամանակեայ է, և որպէս զուարակ ի զենումն պարարի։</ab> </div> <div type="ch" n="202"> <ab>Վայ կեղծաւորին, զի հովիւն ուրասցի զնա, և դատաւորեն՝ գայլ համարի զնա հօտին։</ab> </div> <div type="ch" n="202i"> <ab>Վայ յաչաղկոտին, զի մախացաւ ընդ բարիսն՝ որ նմա պատրաստեաց արդարադատն։</ab> </div> <div type="ch" n="202j"> <ab>Վայ բարկացողին, որ ոչ ունի զհամեստութիւն բարւոյ, զի վրէժխնդիր է Դատաւորն:</ab> </div> <div type="ch" n="202k"> <ab>Վայ ոխակալին և անողորմին, զի անհաշտ և անողորմ Դատաւորի հանդիպին։</ab> </div> <div type="ch" n="203"> <ab>Երանի որ գնայ զնեղ ճանապարհն, քանզի պսակազգեաց և սուրբ մտանէ յերկինս։</ab> </div> <div type="ch" n="204"> <ab>Երանի որ եթող զամենայն ցանկութիւնս, քանզի դողան մարտնչելով ընդ նմա դևք։</ab> </div> <div type="ch" n="205"> <ab>Երանի որ հոգւով սուրբ է և առաքինութեամբ անկեղծաւոր. քանզի դատելոց է զաշխարհ, և ոչ ինքն դատի ընդ աշխարհի։</ab> </div> <div type="ch" n="206"> <ab>Երանի որ բարձր է վարուք և խոնարհ մտօք, քանզի նմանող է Քրիստոսի և նստակից նորա։</ab> </div> <div type="ch" n="207"> <ab>Երանի է անձն՝ յորոյ լեզուէ օրէնք ոչ անջատին, քանզի ի սմանէ Աստուած ոչ մեկնի։</ab> </div> <div type="ch" n="208"> <ab>Երանի որ բազմաց բարի առնէ, քանզի բազում ջատագովս ունի ի դատաստանին։</ab> </div> <div type="ch" n="209"> <ab>Երանի որ ոչ խառնաբնդորէ զառաքինութիւնս, քանզի հեծանոց Դատաւորին ոչ կտակի։</ab> </div> <div type="ch" n="210"> <ab>Երանի որ յարդարէ զգործս իւր յառաջ քան զբորբոքել հնոցին, որով ամենայն փորձի։</ab> </div> <div type="ch" n="211"> <ab>Երանի որ ի հանդերձեալսն ճեպի, քանզի սա զապականութիւն խոտէ և ձգէ ի կեանս։</ab> </div> <div type="ch" n="212"> <ab>Երանի որ ցրուէ զչարիս խոստովանութեամբ [+ և ժողովէ զբարիս առաքինութամբ], և սրբութեամբ Սրբոյն առաջի կայցէ։</ab> </div> <div type="ch" n="213"> <ab>Եւ գլուխ բանիս. անձն, մի՛ հեղգար, զի յետ աստեացս զկշիռն ընդունելոց ես ի Տեառնէ։</ab> </div> </body> </text> </TEI>