<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<bible translation="Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)" info="Public Domain" link="https://www.derekprincearmenia.com/onlinebible/45/5/11/">
	<testament name="Old">
		<book number="1">
			<chapter number="1">
				<verse number="1">Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը։</verse>
				<verse number="2">Եւ երկիրն անձեւ ու դատարկ էր. եւ խաւար կար անդունդի վերայ. եւ Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վերայ։</verse>
				<verse number="3">Եւ Աստուած ասեց, Լոյս լինի. եւ լոյս եղաւ։</verse>
				<verse number="4">Եւ Աստուած տեսաւ լոյսը, որ բարի է։ Եւ Աստուած բաժանեց լոյսը խաւարիցը։</verse>
				<verse number="5">Եւ Աստուած լոյսը կոչեց Ցերեկ, եւ խաւարը կոչեց Գիշեր. եւ իրիկուն առաւօտ եղաւ՝ առաջին օրը։</verse>
				<verse number="6">Եւ Աստուած ասեց. Ջրերի մէջ տեղը հաստատութիւն լինի, որ ջրերը ջրերիցը բաժանէ։</verse>
				<verse number="7">Եւ Աստուած շինեց հաստատութիւնը, եւ բաժանեց հաստատութեան տակի ջրերը հաստատութեան վերայ եղող ջրերիցը։ Եւ այնպէս եղաւ։</verse>
				<verse number="8">Եւ Աստուած հաստատութիւնը կոչեց Երկինք։ Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ երկրորդ օրը։</verse>
				<verse number="9">Եւ Աստուած ասեց. Երկնքի տակի ջրերը մէկ տեղ ժողովուին, եւ ցամաքը երեւայ։ Եւ այնպէս եղաւ։</verse>
				<verse number="10">Եւ Աստուած ցամաքը կոչեց Երկիր, եւ ջրերի ժողովը կոչեց Ծով։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։</verse>
				<verse number="11">Եւ Աստուած ասեց. Երկիրը կանաչ խոտ բուսցնէ՝ սերմ տուող խոտ եւ պտղաբեր ծառ, որ պտուղ տայ իր տեսակի պէս, որի սերմը իրանում լինի՝ երկրի վրայ։ Եւ այնպէս եղաւ։</verse>
				<verse number="12">Եւ երկիրը կանաչ խոտ հանեց՝ սերմ տուող խոտ իր տեսակի պէս եւ պտղաբեր ծառ, որի սերմն իրանում է իր տեսակի պէս։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։</verse>
				<verse number="13">Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ երրորդ օրը։</verse>
				<verse number="14">Եւ Աստուած ասեց. Լուսաւորներ լինին երկնքի հաստատութիւնումը, որ ցերեկը գիշերիցը բաժանեն, եւ նշանների եւ ժամանակների, եւ օրերի եւ տարիների համար լինին.</verse>
				<verse number="15">Եւ լուսաւորներ լինին երկնքի հաստատութիւնումը, որ երկրի վրայ լոյս տան։ Եւ այնպէս եղաւ։</verse>
				<verse number="16">Եւ Աստուած երկու մեծ լուսաւորները շինեց. մեծ լուսաւորը՝ ցերեկին իշխելու համար, եւ փոքր լուսաւորը՝ գիշերին իշխելու համար, եւ աստղերը։</verse>
				<verse number="17">Եւ Աստուած նորանց դրաւ երկնքի հաստատութիւնումը, որ երկրի վերայ լոյս տան</verse>
				<verse number="18">Եւ ցերեկի ու գիշերի վերայ իշխեն, եւ լոյսը խաւարիցը բաժանեն։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։</verse>
				<verse number="19">Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ չորրորդ օրը։</verse>
				<verse number="20">Եւ Աստուած ասեց. Ջրերը եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով. եւ թռչուններ թռչեն երկրի վերայ երկնքի հաստատութեան երեսին։</verse>
				<verse number="21">Եւ Աստուած ստեղծեց մեծամեծ կէտերը, եւ բոլոր կենդանի շունչ ունեցող սողունները, որ ջրերը եռացին նորանցով նորանց տեսակի պէս, եւ բոլոր թեւաւոր թռչուններն իրանց տեսակի պէս։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։</verse>
				<verse number="22">Եւ Աստուած օրհնեց նորանց ասելով, Աճեցէք եւ շատացէք եւ լցրէք ծովերի միջի ջրերը. եւ թռչունները շատանան երկրի վերայ։</verse>
				<verse number="23">Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ հինգերորդ օրը։</verse>
				<verse number="24">Եւ Աստուած ասեց. Երկիրը շնչաւոր կենդանի հանէ իր տեսակի պէս, անասուններ եւ սողուններ եւ երկրի գազաններ իրանց տեսակի պէս։ Եւ այնպէս եղաւ։</verse>
				<verse number="25">Եւ Աստուած երկրի գազաններ ստեղծեց նորանց տեսակի պէս, եւ անասուններն իրանց տեսակի պէս, եւ գետնի բոլոր սողուններն իրանց տեսակի պէս։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։</verse>
				<verse number="26">Եւ Աստուած ասեց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, եւ անասունների եւ բոլոր երկրի վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունների վերայ։</verse>
				<verse number="27">Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց։</verse>
				<verse number="28">Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ։</verse>
				<verse number="29">Եւ Աստուած ասեց. Ահա ամեն խոտը որ սերմ ունի բոլոր երկրի վերայ եւ ամեն ծառ՝ որի մէջ կայ սերմ տուող ծառի պտուղ, ձեզ տուի որ ձեզ համար կերակուր լինի.</verse>
				<verse number="30">Եւ երկրի բոլոր կենդանիների եւ երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վերայ բոլոր սողունների համար, որոնց մէջ կենդանութեան շունչ կայ, ամեն կանաչ խոտը կերակուր լինի։ Եւ այնպէս եղաւ։</verse>
				<verse number="31">Եւ Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր։ Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ վեցերորդ օրը։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ կատարուեցան երկինքն ու երկիրը եւ նորանց բոլոր զարդերը,</verse>
				<verse number="2">Եւ Աստուած կատարեց եօթներորդ օրումն իր գործքը որ արաւ. Եւ եօթներորդ օրը հանգստացաւ իր բոլոր գործքիցը որ արաւ։</verse>
				<verse number="3">Եւ Աստուած օրհնեց եօթներորդ օրը, եւ սրբեց նորան, որովհետեւ նորանում հանգստացաւ իր բոլոր գործքիցը, որ Աստուած ստեղծեց եւ արաւ։</verse>
				<verse number="4">Սորանք են երկնքի ու երկրի ծնունդները նորանց ստեղծուած ժամանակը, այն օրն որ Եհովայ Աստուածը երկիրն ու երկինքը արաւ։</verse>
				<verse number="5">Եւ դաշտի բոլոր բոյսերը տակաւին երկրի վերայ չկային, եւ դաշտի բոլոր խոտերը տակաւին չէին բուսած. Որովհետեւ Եհովայ Աստուածը երկրի վերայ անձրեւ չէր բերել, եւ մարդ չկար հողը գործելու.</verse>
				<verse number="6">Այլ երկրիցը գոլորշի էր դուրս գալիս եւ բոլոր հողի երեսը ջրում։</verse>
				<verse number="7">Եւ Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. Եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ։</verse>
				<verse number="8">Եւ Եհովայ Աստուածը արեւելքի կողմը Եդէմի մէջ մի պարտէզ տնկեց, եւ իր շինած մարդը դրաւ այնտեղ։</verse>
				<verse number="9">Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր, եւ պարտէզի մէջ տեղը՝ կենաց ծառը, եւ բարին ու չարը գիտենալու ծառը։</verse>
				<verse number="10">Եւ մի գետ էր դուրս գալիս Եդէմից պարտէզը ջրելու համար, եւ այնտեղից բաժանվում ու չորս գլուխ էր դառնում։</verse>
				<verse number="11">Մէկի անունը Փիսոն է, սա պտտում է Եւիլայի բոլոր երկիրը, ուր որ ոսկին է.</verse>
				<verse number="12">Եւ այն երկրի ոսկին ազնիւ է. Այն տեղ է սուտակը եւ գահանակը։</verse>
				<verse number="13">Եւ երկրորդ գետի անունը Գեհոն է. Սա պտտում է Քուշի բոլոր երկիրը։</verse>
				<verse number="14">Եւ երրորդ գետի անունը Տիգրիս է. Սա գնում է Ասորեստանի առաջովը։ Եւ չորրորդ գետը Եփրատն է։</verse>
				<verse number="15">Եւ Եհովայ Աստուածն առաւ մարդը, եւ դրաւ Եդէմի պարտէզումը, որ նա նորան մշակէ եւ պահէ։</verse>
				<verse number="16">Եւ Եհովայ Աստուածը պատուիրեց մարդին ասելով, Պարտէզի ամէն ծառիցը համարձակ կեր.</verse>
				<verse number="17">Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. Որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս։</verse>
				<verse number="18">Եւ Եհովայ Աստուածն ասեց, Լաւ չէ որ մարդը մինակ լինի. Նորա նման մի օգնական շինեմ իրան յարմար։</verse>
				<verse number="19">Եւ Եհովայ Աստուածը շինեց հողիցը բոլոր դաշտի կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները, եւ բերաւ Ադամի մօտ, որ տեսնէ թէ նորանց ինչ անուն կկոչէ, եւ ամեն ինչ որ Ադամը շնչաւոր կենդանին կոչեց՝ նա է նորա անունը։</verse>
				<verse number="20">Եւ Ադամը բոլոր անասուններին եւ երկնքի թռչուններին եւ դաշտի բոլոր գազաններին անուններ դրաւ. Բայց Ադամին իր նման մի օգնական չգտնուեցաւ։</verse>
				<verse number="21">Եւ Եհովայ Աստուածը մի խոր քուն բերաւ Ադամի վերայ, եւ նա քնեց. Եւ նորա կողի ոսկորներից մէկն առաւ, եւ նորա տեղը միս լցրեց.</verse>
				<verse number="22">Եւ Եհովայ Աստուածն այն կողի ոսկորն, որ Ադամիցը վեր էր առել, մի կին շինեց եւ նորան բերաւ Ադամի մօտ։</verse>
				<verse number="23">Եւ Ադամն ասեց. Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը. Սորան կկոչեն Կին. Որովհետեւ սա մարդիցն առնուեցաւ։</verse>
				<verse number="24">Սորա համար մարդը կթողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կյարի իր կնոջը. Եւ մէկ մարմին կլինին։</verse>
				<verse number="25">Եւ նորանք երկուսը մերկ էին՝ Ադամը եւ իր կինը, եւ չէին ամաչում։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ օձը աւելի խորամանգ էր քան թէ դաշտի բոլոր գազանները, որ Եհովայ Աստուածն ստեղծել էր. Եւ կնոջն ասեց. Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք։</verse>
				<verse number="2">Եւ կինն ասեց օձին. Պարտէզի ծառերի պտղիցն ուտում ենք.</verse>
				<verse number="3">Բայց այն ծառի պտղիցը որ պարտէզի մէջտեղն է, Աստուած ասեց, Մի ուտէք նորանից, եւ նորան մի դպչիք, որ չմեռնիք։</verse>
				<verse number="4">Եւ օձը կնոջն ասեց, Բնաւ չէք մեռնիլ։</verse>
				<verse number="5">Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կբացուին, եւ Աստուծոյ պէս կլինիք՝ բարին եւ չարը գիտացող։</verse>
				<verse number="6">Եւ կինը տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղիցը եւ կերաւ, եւ իր հետ իր մարդին էլ տուաւ, եւ նա կերաւ։</verse>
				<verse number="7">Եւ նորանց երկուսի աչքերը բացուեցան, եւ գիտացին թէ մերկ են. Եւ թզենու տերեւներ կարեցին, եւ իրանց համար ծածկոցներ շինեցին։</verse>
				<verse number="8">Եւ Եհովայ Աստուծոյ ձայնը լսեցին, որ օրուայ հով ժամանակին պարտէզումը ման էր գալիս. Եւ Ադամը եւ իր կինը թաք կացին Եհովայ Աստուծոյ երեսիցը պարտէզի ծառերի մէջ։</verse>
				<verse number="9">Եւ Եհովայ Աստուածը կանչեց Ադամին, եւ ասեց նորան, Ո՞ւր ես.</verse>
				<verse number="10">Եւ նա ասեց. Քո ձայնը լսեցի պարտէզումը, եւ վախեցի, որովհետեւ ես մերկ էի, եւ թաք կացի։</verse>
				<verse number="11">Եւ ասեց. Ո՞վ պատմեց քեզ, թէ դու մերկ ես, արդեօք այն ծառիցը, որի համար քեզ պատուիրեցի որ նորանից չուտես, կերա՞ր։</verse>
				<verse number="12">Եւ Ադամն ասեց. Այն կինը, որ ինձ հետ տուիր, նա տուաւ ինձ այն ծառիցը, եւ ես կերայ։</verse>
				<verse number="13">Եւ Եհովայ Աստուածն ասեց կնոջը. Դա ի՞նչ ես արել։ Եւ կինն ասեց. Օձն ինձ խաբեց, եւ ես կերայ։</verse>
				<verse number="14">Եւ Եհովայ Աստուածն ասեց օձին. Որովհետեւ արիր այս, դու անիծեալ լինիս բոլոր անասուններիցը եւ դաշտի բոլոր կենդանիներիցը. Փորիդ վերայ գնաս, եւ հող ուտես կեանքիդ բոլոր օրերումը։</verse>
				<verse number="15">Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես։</verse>
				<verse number="16">Եւ կնոջն ասաց. Շատ պիտի շատացնեմ քո յղութեան ցաւերը, եւ ցաւով զաւակ ծնես, եւ դէպի քո մարդը լինի քո փափաքը. Եւ նա իշխէ քեզ վերայ։</verse>
				<verse number="17">Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։</verse>
				<verse number="18">Եւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար, եւ դաշտի խոտն ուտես։</verse>
				<verse number="19">Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. Նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս։</verse>
				<verse number="20">Եւ Ադամն իր կնոջ անունը Եւայ կոչեց. Որովհետեւ նա եղաւ բոլոր կենդանեաց մայրը։</verse>
				<verse number="21">Եւ Եհովայ Աստուածն Ադամի եւ նորա կնոջ համար կաշուց հանդերձներ շինեց, եւ հագցրեց նորանց։</verse>
				<verse number="22">Եւ Եհովայ Աստուածն ասեց. Ահա Ադամն եղաւ իբրեւ մեզանից մէկը՝ որ բարին եւ չարը գիտենայ, եւ հիմա մի գուցէ իր ձեռքը մեկնէ, եւ կենաց ծառիցն էլ առնէ եւ ուտէ եւ յաւիտեան ապրի.</verse>
				<verse number="23">Ուստի Եհովայ Աստուածը հանեց նորան Եդէմի պարտէզից, որ երկիրը գործէ, որտեղից որ առնուած էր։</verse>
				<verse number="24">Եւ արտաքսեց Ադամին. Եւ Եդէմի պարտէզի դիմացի կողմիցը դրաւ Քէրովբէներին եւ ամեն կողմ դարձող բոցեղէն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը պահելու համար։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ Ադամը գիտաց իր կինը՝ Եւան, եւ նա յղացաւ եւ ծնեց Կայէնը. Եւ ասեց. Մարդ ստացայ Եհովայով։</verse>
				<verse number="2">Եւ դարձեալ ծնելիս ծնեց նորա եղբայր Հաբէլը. Եւ Հաբէլը ոչխարների հովիւ էր, բայց Կայէնը երկրագործ էր։</verse>
				<verse number="3">Եւ եղաւ որ օրեր անցկենալուց վերջը՝ Կայէնը երկրի պտղիցը Եհովային ընծայ մատուցրեց։</verse>
				<verse number="4">Եւ Հաբէլն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներիցը եւ նորանց պարարտներիցը։ Եւ Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ։</verse>
				<verse number="5">Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չարաւ։ Եւ Կայէնը շատ բարկացաւ, եւ երեսը կախեց։</verse>
				<verse number="6">Եւ Եհովան՝ Կայէնին ասեց. Ի՞նչու ես բարկացել, եւ ի՞նչու ես երեսդ կախել։</verse>
				<verse number="7">Չէ՞ որ եթէ բարի լինիս, կբարձրանայ. Բայց եթէ բարի չլինիս, մեղքը դրան մօտ պառկած է. Եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ։</verse>
				<verse number="8">Եւ Կայէնն իր Հաբէլ եղբօր հետ խօսեց. Եւ եղաւ որ երբոր նորանք դաշտումն էին, Կայէնը վեր կացաւ իր եղբայր Հաբէլի վերայ եւ սպանեց նորան։</verse>
				<verse number="9">Եւ Եհովան ասեց Կայէնին. Ո՞ւր է քո եղբայր Հաբէլը։ Եւ նա ասեց. Չգիտեմ. Մի՞թէ ես եղբօրս պահապանն եմ։</verse>
				<verse number="10">Եւ նա ասեց. Ի՞նչ ես արել քո եղբօր արիւնի ձայնը երկրիցը բողոքում է դէպի ինձ։</verse>
				<verse number="11">Եւ հիմա դու անիծեալ լինիս այն երկրիցը, որ իր բերանը բացաւ եղբօրդ արիւնը քո ձեռքից ընդունելու։</verse>
				<verse number="12">Երբոր երկիրը գործես, նա այլեւս իր արդիւնքը չտայ քեզ. Երկրի վերայ աստանդական ու թափառական լինիս։</verse>
				<verse number="13">Եւ Կայէնն ասեց Եհովային. Իմ մեղքը մեծ է քան թէ թողութիւն։</verse>
				<verse number="14">Ահա ինձ այսօր երկրի երեսիցը արտաքսեցիր, եւ ես քո երեսիցը պիտի թաք կենամ, եւ երկրի վերայ աստանդական ու թափառական պիտի լինիմ. Եւ կլինի որ ամեն ինձ գտնողը ինձ կսպանէ։</verse>
				<verse number="15">Եւ Եհովան ասեց նորան. Ուրեմն ով որ Կայէնին սպանէ՝ նորանից եօթնպատիկ վրէժ առնուի։ Եւ Եհովան մի նշան դրաւ Կայէնի վերայ, որ ամեն ով որ նորան գտնէ չսպանէ նորան։</verse>
				<verse number="16">Եւ Կայէնը Եհովայի երեսի առաջից դուրս գնաց եւ Նայիդ երկրումը բնակուեց Եդէմի արեւելքում։</verse>
				<verse number="17">Եւ Կայէնը գիտաց իր կինը. Եւ նա յղացաւ եւ ծնեց Ենոքը. Եւ մի քաղաք էր շինում, եւ այն քաղաքի անունը իր որդու անուան պէս Ենոք դրաւ։</verse>
				<verse number="18">Եւ Ենոքը ծնեց Գայիրադը, եւ Գայիրադը ծնեց Մայիէլը, եւ Մայիէլը ծնեց Մաթուսայէլը, եւ Մաթուսայէլը ծնեց Ղամէքը։</verse>
				<verse number="19">Եւ Ղամէքը երկու կին առաւ իրան. Մէկի անունը Ադդա եւ երկրորդի անունը Սէլլա էր։</verse>
				<verse number="20">Եւ Ադդան ծնեց Յոբէլը, որ վրանաբնակների եւ խաշնարածների հայրն եղաւ։</verse>
				<verse number="21">Եւ նորա եղբօր անունը Յոբալ էր, որ բոլոր քնարահարների եւ սրնգահարների հայրն եղաւ։</verse>
				<verse number="22">Եւ Սէլլան էլ ծնեց Թոբէլ-Կայէնը, որ պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում. Եւ Թոբէլ-Կայէնի քոյրն էր Նաաման։</verse>
				<verse number="23">Եւ Ղամէքն իր կանանցը՝ Ադդային եւ Սէլլային ասաց. Լսեցէք ձայնս, ով Ղամէքի կանայք, ականջ դրէք իմ խօսքին, որ մի մարդ սպանեցի՝ ինձ վէրք, ու մի երիտասարդ՝ ինձ հարուածք լինելու համար։</verse>
				<verse number="24">Եթէ Կայէնի վրէժը եօթնապատիկ առնուի, ապա Ղամէքինը՝ եօթանասուն եւ եօթն անգամ։</verse>
				<verse number="25">Եւ Ադամը դարձեալ գիտաց իր կնոջը, եւ նա մի որդի ծնեց, եւ նորա անունը կոչեց Սէթ, որովհետեւ ասաց Աստուած ինձ մի ուրիշ սերունդ տուաւ Հաբէլի փոխանակ, որին սպանեց Կայէնը։</verse>
				<verse number="26">Եւ Սէթին էլ մի որդի ծնուեցաւ, եւ նորա անունը կոչեց Ենովս. Այն ժամանակ սկսուեցաւ Եհովայի անունը կանչելը։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Այս է Ադամի ծննդոց գիրքը։ Այն օրն որ Աստուած մարդը ստեղծեց, Աստուծոյ պատկերովն արաւ նորան.</verse>
				<verse number="2">Արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ օրհնեց նորանց, եւ նորանց անունը Ադամ կոչեց նորանց ստեղծուելու օրը։</verse>
				<verse number="3">Եւ Ադամը հարիւր երեսուն տարի ապրեց, եւ իր նմանութեամբը իր պատկերի պէս որդի ծնեց, եւ նորա անունը Սէթ կոչեց։</verse>
				<verse number="4">Եւ Ադամի օրերը՝ Սէթին ծնելուց յետոյ ութ հարիւր տարի էին, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="5">Եւ Ադամի ապրած բոլոր օրերը ինը հարիւր երեսուն տարի եղաւ, եւ մեռաւ։</verse>
				<verse number="6">Եւ Սէթը հարիւր հինգ տարի ապրեց, եւ ծնեց Ենովսին։</verse>
				<verse number="7">Եւ Սէթը Ենովսին ծնելուց յետոյ ութ հարիւր եօթը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="8">Եւ Սէթի բոլոր օրերը ինը հարիւր տասնեւերկու տարի եղաւ, եւ մեռաւ։</verse>
				<verse number="9">Եւ Ենովսն իննսուն տարի ապրեց, եւ Կայնանին ծնեց։</verse>
				<verse number="10">Եւ Ենովսը Կայնանին ծնելուց յետոյ ութ հարիւր տասնեւհինգ տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="11">Եւ Ենովսի բոլոր օրերը ինը հարիւր հինգ տարի եղաւ, եւ մեռաւ։</verse>
				<verse number="12">Եւ Կայնանը եօթանասուն տարի ապրեց, եւ ծնեց Մաղաղիէլին։</verse>
				<verse number="13">Եւ Կայնանը Մաղաղիէլին ծնելուց յետոյ ութ հարիւր քառասուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="14">Եւ Կայնանի բոլոր օրերը ինը հարիւր տասը տարի եղաւ, եւ մեռաւ։</verse>
				<verse number="15">Եւ Մաղաղիէլը վաթսունեւհինգ տարի ապրեց, եւ ծնեց Յարեդին։</verse>
				<verse number="16">Եւ Մաղաղիէլը Յարեդին ծնելուց յետոյ ութ հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="17">Եւ Մաղաղիէլի բոլոր օրերը ութ հարիւր իննսունեւհինգ տարի եղաւ, եւ մեռաւ։</verse>
				<verse number="18">Եւ Յարեդը հարիւր վաթսունեւերկու տարի ապրեց, եւ ծնեց Ենովքին։</verse>
				<verse number="19">Եւ Յարեդը Ենովքին ծնելուց յետոյ ութը հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="20">Եւ Յարեդի բոլոր օրերը ինը հարիւր վաթսունեւերկու տարի եղաւ եւ մեռաւ։</verse>
				<verse number="21">Եւ Ենովքը վաթսունեւհինգ տարի ապրեց, եւ ծնեց Մաթուսաղային։</verse>
				<verse number="22">Եւ Ենովքն Աստուծոյ հետ վարուեցաւ Մաթուսաղային ծնելուց յետոյ երեք հարիւր տարի, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="23">Եւ Ենովքի բոլոր օրերը երեք հարիւր վաթսունեւհինգ տարի եղաւ։</verse>
				<verse number="24">Եւ Ենովք Աստուծոյ հետ վարուեցաւ, եւ չէր գտնվում, որովհետեւ Աստուած առաւ նորան։</verse>
				<verse number="25">Եւ Մաթուսաղան հարիւր ութսունեւեօթը տարի ապրեց եւ ծնեց Ղամէքին։</verse>
				<verse number="26">Եւ Մաթուսաղան Ղամէքին ծնելուց յետոյ եօթը հարիւր ութսունեւերկու տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="27">Եւ Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարիւր վաթսունինը տարի եղաւ, եւ մեռաւ։</verse>
				<verse number="28">Եւ Ղամէքը հարիւր ութսունեւերկու տարի ապրեց, եւ մի որդի ծնեց,</verse>
				<verse number="29">Եւ նորա անունը Նոյ կոչեց ասելով, Սա մեզ կհանգստացնէ մեր գործքերիցը եւ մեր ձեռքերի ցաւերիցը՝ այն երկրի պատճառով որին Եհովան անիծեց։</verse>
				<verse number="30">Եւ Ղամէքը Նոյին ծնելուց յետոյ հինգ հարիւր իննսունեւհինգ տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="31">Եւ Ղամէքի բոլոր օրերը եօթը հարիւր եօթանասունեւեօթը տարի եղաւ, եւ մեռաւ։</verse>
				<verse number="32">Եւ Նոյը հինգ հարիւր տարեկան եղաւ, եւ Նոյ ծնեց Սէմը, Քամը եւ Յաբէթը։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ եղաւ երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց.</verse>
				<verse number="2">Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հաւանածներիցը իրանց համար կանայք էին առնում։</verse>
				<verse number="3">Եւ Եհովան ասաց. Իմ հոգին մարդի վերայ միշտ չմնայ, այն պատճառով որ նա մարմին է. Այլ նորա օրերը հարիւր քսան տարի լինին։</verse>
				<verse number="4">Եւ հսկաները կային այն օրերը երկրի վերայ. Եւ այնուհետեւ էլ որ բոլոր Աստուծոյ որդիքը մարդկանց աղջկերանց մօտ էին մտնում, եւ նորանք նորանց համար ծնում էին. Սորանք այն զօրաւորներն էին, որ վաղուց անուանի մարդիկ էին։</verse>
				<verse number="5">Եւ Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր.</verse>
				<verse number="6">Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վերայ մարդը ստեղծեց, եւ իր սրտի մէջ տրտմեց։</verse>
				<verse number="7">Եւ Եհովան ասեց. Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը, որովհետեւ զղջում եմ որ նորանց ստեղծել եմ։</verse>
				<verse number="8">Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ։</verse>
				<verse number="9">Այս է Նոյի ծնունդքը։ Նոյը մի արդար եւ կատարեալ մարդ էր իր դարումը. Նոյը Աստուծոյ հետ վարուեցաւ։</verse>
				<verse number="10">Եւ Նոյը երեք որդի ծնեց՝ Սէմը, Քամը եւ Յաբէթը։</verse>
				<verse number="11">Եւ երկիրը Աստուծոյ առաջին ապականուեցաւ, եւ երկիրը անօրէնութեամբ լցուեցաւ։</verse>
				<verse number="12">Եւ Աստուած տեսաւ երկիրը, եւ ահա ապականուած էր, որովհետեւ ամեն մարմին իր ճանապարհը ապականել էր երկրի վերայ։</verse>
				<verse number="13">Եւ Աստուած ասեց Նոյին. Բոլոր մարմնի վերջը եկել է իմ առաջին, որովհետեւ երկիրը նորանց պատճառով անիրաւութեամբ լցուած է, եւ ահա ես նորանց պիտի փչացնեմ երկրի հետ։</verse>
				<verse number="14">Արդ դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր, եւ տապանը խորշերով շինիր, եւ նորան ծեփիր կուպրով ներսիցը եւ դրսիցը։</verse>
				<verse number="15">Եւ այսպէս պիտի շինես նորան. Տապանի երկայնութիւնը երեք հարիւր կանգուն, լայնութիւնը յիսուն կանգուն եւ բարձրութիւնը երեսուն կանգուն։</verse>
				<verse number="16">Տապանին լուսամուտ շինես, եւ մինչեւ մի կանգուն կատարես նորան վերեւիցը. Եւ տապանի դուռը կողմիցը դնես. Ներքնատնով, միջնատնով եւ վերնատնով շինես նորան։</verse>
				<verse number="17">Եւ ես ահա երկրի վերայ ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վերայ կենդանութեան շունչ կայ երկնքի տակ, եւ երկրի վերայ ինչ որ կայ պիտի սատկի։</verse>
				<verse number="18">Բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, եւ տապանը կմտնես դու եւ քո որդիքը, եւ կինդ եւ որդկանցդ կանայքը քեզ հետ։</verse>
				<verse number="19">Եւ ամեն անասուններիցը եւ ամեն մարմնից երկու երկու հատ՝ ամենիցը տապանը բերես, որ քեզ հետ ապրին, արու եւ էգ լինին։</verse>
				<verse number="20">Թռչուններիցն իրանց տեսակի պէս, եւ անասուններիցն իրանց տեսակի պէս, երկրի բոլոր սողուններիցն իրանց տեսակի պէս, երկու երկու հատ ամենիցը քեզ մօտ գան, որ ապրին։</verse>
				<verse number="21">Եւ դու առ քեզ համար ամեն ուտելիքներից որ ուտվում են, եւ քեզ մօտ հաւաքիր որ քեզ ու նորանց համար ուտելիք լինին։</verse>
				<verse number="22">Եւ Նոյն արաւ բոլորը ինչպէս Աստուած պատուիրել էր նորան, այնպէս արաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ Եհովան ասեց Նոյին. Մտիր դու եւ քո բոլոր տունը տապանի մէջ. Որովհետեւ այս դարի մէջ քեզ տեսի արդար իմ առաջին։</verse>
				<verse number="2">Ամեն մաքուր անասուններից քեզ համար եօթը եօթը հատ առնես՝ արու եւ նորա էգը. Իսկ այն անասուններիցը որ մաքուր չեն, երկու երկու հատ՝ արու եւ նորա էգը։</verse>
				<verse number="3">Երկնքի թռչուններիցն էլ եօթը եօթը հատ՝ արու եւ էգ, բոլոր երկրի վերայ սերունդ ողջ մնալու համար։</verse>
				<verse number="4">Որովհետեւ եօթը օրից յետոյ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշեր անձրեւ պիտի բերեմ, եւ ամեն էակ որ արի, երկրի երեսիցը պիտի ջնջեմ։</verse>
				<verse number="5">Եւ Նոյն արաւ բոլորը ինչպէս Եհովան պատուիրեց նորան։</verse>
				<verse number="6">Եւ Նոյը վեց հարիւր տարեկան էր, երբոր ջրհեղեղը երկրի վերայ եղաւ։</verse>
				<verse number="7">Եւ մտաւ Նոյը եւ իր որդիքը, եւ իր կինը եւ իր որդկանց կանայքը իր հետ տապանի մէջ ջրհեղեղի ջրերի պատճառովը։</verse>
				<verse number="8">Մաքուր անասուններիցը, եւ այն անասուններիցը որ մաքուր չեն եւ թռչուններիցը, եւ երկրի վերայ ամեն սողացողներիցը,</verse>
				<verse number="9">Զոյգ զոյգ արու եւ էգ գնացին Նոյի մօտ տապանի մէջ, ինչպէս որ Աստուած Նոյին պատուիրել էր։</verse>
				<verse number="10">Եւ եղաւ որ եօթն օրից յետոյ ջրհեղեղի ջրերը եկան երկրի վերայ։</verse>
				<verse number="11">Նոյի կենաց վեցհարիւրերորդ տարումը երկրորդ ամսումը՝ ամսի տասնեւեօթներորդ օրը. Նոյն օրը մեծ անդունդի բոլոր աղբիւրները ճեղքուեցան եւ երկնքի պատուհանները բացուեցան.</verse>
				<verse number="12">Եւ անձրեւը եղաւ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշէր։</verse>
				<verse number="13">Հէնց նոյն օրը մտաւ Նոյը եւ Նոյի որդիները՝ Սէմը եւ Քամը եւ Յաբէթը, եւ Նոյի կինը, եւ նորա որդկանց երեք կանայքը նորանց հետ տապանի մէջ։</verse>
				<verse number="14">Նորանք եւ բոլոր կենդանիներն իրանց տեսակի պէս, եւ բոլոր անասուններն իրանց տեսակի պէս, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողուններն իրանց տեսակի պէս, եւ բոլոր թռչուններն իրանց տեսակի պէս, ամեն տեսակ թեւաւոր թռչուն.</verse>
				<verse number="15">Եւ մտան տապանը Նոյի մօտ զոյգ զոյգ ամեն մարմնից, որի մէջ կենաց շունչ կայ։</verse>
				<verse number="16">Եւ մտնողներն արու եւ էգ մտան ամեն մարմնից, ինչպէս Աստուած նորան պատուիրել էր։ Եւ Եհովան նորա ետեւիցը դուռը փակեց։</verse>
				<verse number="17">Եւ ջրհեղեղը քառասուն օր եղաւ երկրի վերայ. Եւ ջրերը շատացան եւ տապանը վեր հանեցին, եւ նա երկրիցը բարձրացաւ։</verse>
				<verse number="18">Եւ ջրերը սաստկանում էին, եւ շատ շատանում էին երկրի վերայ. Եւ տապանը ման էր գալիս ջրերի երեսի վերայ։</verse>
				<verse number="19">Եւ ջրերը երկրի վերայ շատ շատ զօրացան, եւ բոլոր երկնքի տակ լինող բոլոր բարձր սարերը ծածկուեցան։</verse>
				<verse number="20">Ջրերը տասնեւհինգ կանգուն վեր բարձրացան, եւ սարերը ծածկուեցան։</verse>
				<verse number="21">Եւ երկրի վերայ շարժող ամեն մարմին՝ թէ թռչուն, թէ անասուն, թէ գազան եւ թէ երկրի վերայ սողացող ամեն սողուն, եւ ամեն մարդ մեռաւ։</verse>
				<verse number="22">Ամենը որի ռնգացը մէջ կենդանութեան շունչ կար, այն բոլորը որ ցամաքի վերայ էր, մեռան։</verse>
				<verse number="23">Եւ ջնջուեցաւ երկրի երեսի վերայ լինող ամեն էակ՝ մարդից մինչեւ անասուն, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը. Եւ երկրիցը ջնջուեցան. Եւ միայն Նոյը մնաց եւ իր հետ տապանումը լինողները։</verse>
				<verse number="24">Եւ ջրերը երկրի վերայ հարիւր յիսուն օր բարձրացած մնացին։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ Աստուած յիշեց Նոյին եւ բոլոր կենդանիներին եւ բոլոր անասուններին, որ նորան հետ տապանումն էին. եւ Աստուած երկրի վերայ մի քամի բերաւ, եւ ջրերը նուազուեցան։</verse>
				<verse number="2">Եւ անդունդի աղբիւրները եւ երկնքի պատուհանները փակուեցան, եւ անձրեւը երկնքից դադարեց։</verse>
				<verse number="3">Եւ ջրերը գնալով երկրի վերայից քաշվում էին, եւ հարիւր յիսուն օրից յետոյ ջրերը քիչացան։</verse>
				<verse number="4">Եւ եօթներորդ ամսում՝ ամսի տասնեւեօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց։</verse>
				<verse number="5">Եւ ջրերը գնալով քիչանում էին մինչեւ տասներորդ ամիսը. տասներորդ ամսի մէկին սարերի գլուխները երեւեցան։</verse>
				<verse number="6">Եւ եղաւ որ քառասուն օրից յետոյ Նոյն իր շինած տապանի պատուհանը բացաւ,</verse>
				<verse number="7">Եւ ագռաւն արձակեց, եւ սա դուրս եկաւ գնում ու գալիս էր մինչեւ երկրի վերայից ջրերի ցամաքիլը։</verse>
				<verse number="8">Յետոյ աղաւնուն ուղարկեց իր մօտից, որ տեսնէ, թէ արդեօք ջրերը քիչացել են երկրի երեսի վերայից։</verse>
				<verse number="9">Եւ աղաւնին իր ոտքի հանգստութեան տեղ չգտաւ, եւ ետ դարձաւ նորա մօտ դէպի տապանը. որովհետեւ բոլոր երկրի երեսի վերայ ջուր կար։ Եւ Նոյն իր ձեռքը մեկնեց եւ առաւ նորան եւ բերաւ իր մօտ տապանի մէջ։</verse>
				<verse number="10">Եւ եօթն օր էլ սպասեց, եւ դարձեալ արձակեց աղաւնուն տապանիցը։</verse>
				<verse number="11">Եւ իրիկուայ դէմ աղաւնին նորա մօտ եկաւ, եւ ահա բերանումը մի ձիթենու նոր կտրուած տերեւ կար. եւ Նոյը գիտաց որ ջրերը երկրի վերայից քիչացել են։</verse>
				<verse number="12">Եւ եօթն օր էլ սպասեց, եւ աղաւնուն արձակեց, եւ նա այլ եւս նորա մօտ ետ չդարձաւ։</verse>
				<verse number="13">Եւ եղաւ որ վեց հարիւր մէկ տարումը՝ առաջի ամսի մէկին ջրերը երկրի վերայից ցամաքեցան. եւ Նոյը տապանի ծածկոցը վեր առաւ եւ մտիկ տուաւ, եւ ահա երկրի երեսը ցամաքել էր։</verse>
				<verse number="14">Եւ երկրորդ ամսումը՝ ամսի քսանեւեօթներորդ օրը երկիրը չորացաւ։</verse>
				<verse number="15">Եւ Աստուած խօսեց Նոյի հետ եւ ասեց.</verse>
				<verse number="16">Դուրս եկ տապանիցը դու եւ քո կինը եւ քո որդիքը եւ քո որդկանց կանայքը քեզ հետ։</verse>
				<verse number="17">Քեզ հետ լինող բոլոր կենդանին ամեն մարմնից՝ թէ թռչուն, թէ անասուն, եւ թէ երկրի վերայ սողացող բոլոր սողունները քեզ հետ հանիր, որ երկրի վերայ բազմանան, եւ երկրի վերայ աճին եւ շատանան։</verse>
				<verse number="18">Եւ դուրս եկաւ Նոյը եւ իր որդիքը եւ իր կինը եւ իր որդկանց կանայքն իր հետ։</verse>
				<verse number="19">Ամեն կենդանի, ամեն սողուն, եւ ամեն թռչուն, երկրի վերայ ամեն շարժողներն իրանց ցեղերովը դուրս եկան տապանիցը։</verse>
				<verse number="20">Եւ Նոյը մի սեղան շինեց Եհովայի համար, եւ առաւ բոլոր մաքուր անասունից եւ բոլոր մաքուր թռչուններից, եւ սեղանի վերայ ողջակէզներ մատուցրեց,</verse>
				<verse number="21">Եւ Եհովան անոյշ հոտը հոտոտաց, եւ Եհովան ասեց իր սրտումն. Այլ եւս չեմ անիծիլ երկիրը մարդի պատճառով, որովհետեւ մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնիցը, եւ այլ եւս չեմ զարկիլ բնաւ ոչ մի կենդանի, ինչպէս արի։</verse>
				<verse number="22">Այսուհետեւ քանի ժամանակ որ երկիրը կմնայ, սերմ ու հունձք, եւ ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, եւ ցերեկ ու գիշեր չեն դադարիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ Աստուած օրհնեց Նոյին եւ նորա որդկանցը, եւ ասեց նորանց. Աճեցէք եւ շատացէք եւ լցրէք երկիրը.</verse>
				<verse number="2">Եւ ձեր վախն ու ձեր երկիւղը երկրի բոլոր գազանների վերայ եւ երկնքի բոլոր թռչունների վերայ լինի. նորանք երկրի վերայ բոլոր շարժողների հետ եւ ծովի բոլոր ձկների հետ ձեր ձեռքն են տրուած։</verse>
				<verse number="3">Ամեն շարժող կենդանի ձեզ համար կերակուր լինի. բանջարի խոտի պէս տուի ձեզ բոլորը։</verse>
				<verse number="4">Միայն միսը իր կեանքովը այսինքն իր արիւնովը չուտէք։</verse>
				<verse number="5">Եւ ձեր արիւնն էլ ձեր կեանքի համար կպահանջեմ, ամեն կենդանու ձեռքից կպահանջեմ, եւ մարդի ձեռքից՝ իր ընկերի ձեռքիցը մարդի կեանքը կպահանջեմ։</verse>
				<verse number="6">Ով որ մարդի արիւն թափէ, նորա արիւնը մարդով թափուի. որովհետեւ Աստուծոյ պատկերովն ստեղծեց մարդին։</verse>
				<verse number="7">Եւ դուք աճեցէք ու շատացէք, երկրի վերայ բազմացէք եւ նորանում շատացէք։</verse>
				<verse number="8">Եւ Աստուած ասեց Նոյին եւ նորա որդկանցը նորա հետ՝ ասելով.</verse>
				<verse number="9">Եւ ես ահա իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ եւ ձեզանից յետոյ ձեր սերունդի հետ,</verse>
				<verse number="10">Եւ ձեզ հետ լինող ամեն շնչաւոր կենդանու հետ, թէ թռչունի, թէ անասունի եւ թէ ձեզ հետ լինող երկրի ամեն գազանի հետ, տապանիցը ելածների ամենի հետ՝ երկրի բոլոր անասունների հետ։</verse>
				<verse number="11">Եւ իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլ եւս ոչ մէկ մարմին ջրհեղեղի ջրերից չի կորչիլ, եւ այլ եւս ջրհեղեղ չի լինիլ երկիրը փչացնելու համար։</verse>
				<verse number="12">Եւ Աստուած ասեց. Սա է այն ուխտի նշանը որ ես դնում եմ իմ ու ձեր մէջ, եւ ձեզ հետ լինող ամեն շնչաւոր կենդանու մէջ յաւիտենական դարերի համար.</verse>
				<verse number="13">Իմ աղեղը դրի ամպի մէջ, եւ նա ուխտի նշան լինի իմ ու երկրի մէջ։</verse>
				<verse number="14">Եւ լինի որ ես երկրի վերայ ամպ բերելիս՝ աղեղը ամպի մէջ տեսնուի.</verse>
				<verse number="15">Այն ժամանակ ես կյիշեմ իմ ուխտը որ իմ ու ձեր մէջ եւ ամեն մարմնից ամեն շնչաւոր կենդանու մէջ դրել եմ, եւ ջրերը այլ եւս հեղեղ չեն դառնալ որ եւէ մարմին կորցնելու համար։</verse>
				<verse number="16">Եւ աղեղը ամպի մէջ կլինի, եւ ես նորան կտեսնեմ, որ յիշեմ այն յաւիտենական ուխտը՝ Աստուծոյ ու ամեն մարմնից լինող բոլոր կենդանի անասունի մէջ, որ երկրի վերայ է։</verse>
				<verse number="17">Եւ Աստուած Նոյին ասեց. Սա է այն ուխտի նշանը որ ես հաստատեցի իմ ու երկրի վերայ լինող ամեն մարմնի մէջ։</verse>
				<verse number="18">Եւ Նոյի տապանից դուրս եկած որդիքն էին՝ Սէմ, Քամ եւ Յաբէթ, եւ Քամը Քանանի հայրն է։</verse>
				<verse number="19">Այս երեքը Նոյի որդիքն են. Եւ սորանցից տարածուեցաւ բոլոր երկիրը։</verse>
				<verse number="20">Եւ Նոյը սկսեց հողագործ դառնալ, եւ մի այգի տնկեց։</verse>
				<verse number="21">Եւ գինուցը խմեց եւ արբեց, եւ իր վրանի մէջ մերկ էր։</verse>
				<verse number="22">Եւ Քանանի հայր՝ Քամը տեսաւ իր հօր մերկութիւնը եւ իր երկու եղբայրներին պատմեց դրսումը։</verse>
				<verse number="23">Եւ Սէմը եւ Յաբէթը հանդերձն առին եւ իրանց երկուսի ուսերի վերայ դրին ու ետ ետ գնացին իրանց հօր մերկութիւնը ծածկեցին. Եւ իրանց երեսները դէպի ետ էր եւ իրանց հօր մերկութիւնը չտեսան։</verse>
				<verse number="24">Եւ Նոյն իր գինուցն արթնացաւ եւ իմացաւ ինչ որ իրան իր փոքր որդին արել էր։</verse>
				<verse number="25">Եւ ասեց. Անիծեալ լինի Քանանը, ծառաների ծառայ լինի նա իր եղբայրներին։</verse>
				<verse number="26">Նաեւ ասեց. Օրհնեալ լինի Եհովան՝ Սէմի Աստուածը, եւ Քանանը նորա ծառայ լինի։</verse>
				<verse number="27">Աստուած ընդարձակէ Յաբէթին, եւ նա Սէմի վրաններումը բնակուի, եւ Քանանը ծառայ լինի նորան։</verse>
				<verse number="28">Եւ Նոյը ջրհեղեղից յետոյ երեք հարիւր յիսուն տարի ապրեց։</verse>
				<verse number="29">Եւ Նոյի բոլոր օրերը ինը հարիւր յիսուն տարի եղաւ եւ մեռաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ սորանք են Նոյի որդկանց Սէմի, Քամի եւ Յաբէթի ծնունդքը։ Եւ ջրհեղեղից յետոյ նորանց որդիներ ծնուեցան։</verse>
				<verse number="2">Յաբէթի որդիքը Գոմեր, Մագոգ, Մադայ, Յաւան, Թոբէլ, Մեսեք ու Թիրաս։</verse>
				<verse number="3">Եւ Գոմերի որդիքը՝ Ասքանաս, Րիփաթ եւ Թորգոմա։</verse>
				<verse number="4">Եւ Յաւանի որդիքը՝ Եղիսա, Թարսիս, Կիտացիք եւ Դոդացիք։</verse>
				<verse number="5">Սորանցից բաժանուեցան ազգերի կղզիները իրանց երկիրներովը ամեն մէկն իր լեզուովը իրանց ազգերովը իրանց տոհմերումը։</verse>
				<verse number="6">Եւ Քամի որդիքը՝ Քուշ, Մեստրեմ, Փուդ եւ Քանան։</verse>
				<verse number="7">Եւ Քուշի որդիքը՝ Սաբա եւ Եւիլա եւ Ռիգմա եւ Սեբեթաքա։ Եւ Ռիգմայի որդիքը՝ Սաբա եւ Պիթան։</verse>
				<verse number="8">Եւ Քուշը ծնեց Նեբրովթին. սա սկսեց երկրի վերայ զօրաւոր լինել։</verse>
				<verse number="9">Սա Եհովայի առաջին մի զօրաւոր որսորդ եղաւ. նորա համար ասվում է՝ Նեբրովթի պէս զօրաւոր որսորդ Եհովայի առաջին։</verse>
				<verse number="10">Եւ նորա թագաւորութեան սկիզբը Բաբիլոնը եւ Արեքը եւ Աքադը եւ Քաղանէն էր՝ Սէնաար երկրումը։</verse>
				<verse number="11">Այն երկրիցը դուրս եկաւ Ասուրը, եւ շինեց Նինուէն եւ Ռոբովթը եւ Քաղան քաղաքը։</verse>
				<verse number="12">Եւ Նինուէի ու Քաղանի մէջտեղը Ռէսէնը. սա մեծ քաղաքն է։</verse>
				<verse number="13">Եւ Մեստրեմը ծնեց Ղուդացիներին, եւ Անամացիներին եւ Ղաբացիներին եւ Նէփթուքացիներին,</verse>
				<verse number="14">Եւ Պաթուրեսացիներին, եւ Քասղուքացիներին (որտեղից որ Փղշտացիք դուրս եկան) եւ Կափթորացիներին։</verse>
				<verse number="15">Եւ Քանանը ծնեց իր անդրանիկ Սիդոնին, նաեւ Քետին.</verse>
				<verse number="16">Յեբուսացուն, Ամօրհացուն, Գերգեսացուն,</verse>
				<verse number="17">Խեւացուն, Արկեցուն, Սենացուն,</verse>
				<verse number="18">Արուադացուն, Սեմարացուն եւ Ամաթացուն, եւ յետոյ տարածուեցան Քանանացիների ցեղերը։</verse>
				<verse number="19">Եւ Քանանացիների սահմանն էր Սիդոնից Գերարով մինչեւ Գազա, անցնելով Սոդոմը եւ Գոմորը, եւ Ադման ու Սեբոյիմը մինչեւ Ղասան։</verse>
				<verse number="20">Սորանք են Քամի որդիքը իրանց տոհմերովը իրանց լեզուներովը, իրանց երկիրներումն ու ազգերումը։</verse>
				<verse number="21">Եւ Սէմին էլ որդիներ ծնուեցան, որ Եբերի որդկանց հայրը եւ Յաբէթի մեծ եղբայրն էր։</verse>
				<verse number="22">Սէմի որդիքը՝ Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ։</verse>
				<verse number="23">Եւ Արամի որդիքը՝ Հուս եւ Հուլ եւ Գաթեր եւ Մաշ։</verse>
				<verse number="24">Եւ Արփաքսադը ծնեց Սաղային եւ Սաղան ծնեց Եբերին։</verse>
				<verse number="25">Եւ Եբերին երկու որդիք ծնուեցան. Մէկի անունը Փաղէկ. ըստ որում նորա օրերումը բաժնուեցաւ երկիրը. Իսկ նորա եղբօր անունը Յեկտան էր։</verse>
				<verse number="26">Եւ Յեկտանը ծնեց Եղմովդատին, Սաղափին, Ասարմօթին, Յարաքին,</verse>
				<verse number="27">Ադորամին, Ուզալին, Դիկղային,</verse>
				<verse number="28">Գեբաղին, Աբիմեէլին, Սաբային, Ոփիրին Եւիլային եւ Յոբաբին։</verse>
				<verse number="29">Սորանք ամենը Յեկտանի որդիքն են։</verse>
				<verse number="30">Եւ սորանց բնակութիւնը եղաւ Մեսայից մինչեւ Սոփեր արեւելեան սարը։</verse>
				<verse number="31">Սորանք են Սէմի որդիքն իրանց տոհմերովը, իրանց լեզուներովը, իրանց երկիրների մէջ իրանց ազգերովը։</verse>
				<verse number="32">Սորանք են Նոյի որդկանց տոհմերն իրանց ծնունդների եւ ազգերի համեմատ։ Եւ սորանցից տարածուեցան ազգերը երկրի վերայ ջրհեղեղից յետոյ։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ բոլոր երկիրը մէկ լեզու եւ մէկ խօսուածք էր։</verse>
				<verse number="2">Եւ եղաւ երբ որ նորանք արեւելքից չուեցին, Սէնաար երկրումը մի դաշտ գտան, եւ այնտեղ բնակուեցան։</verse>
				<verse number="3">Եւ իրար ասեցին. Եկէք աղիւսներ շինենք, եւ կրակով այրենք։ Եւ աղիւսները նորանց համար քարի տեղ եղան, եւ կուպրը նորանց համար եղաւ ցեխի տեղ։</verse>
				<verse number="4">Եւ ասեցին. Եկէք մեզ համար մի քաղաք շինենք եւ մի աշտարակ, եւ նորա գլուխը մինչեւ երկինքը լինի, եւ մեզ համար անուն ստանանք, որպէս զի չցրուինք բոլոր երկրի երեսի վերայ։</verse>
				<verse number="5">Եւ Եհովան իջաւ մարդկանց որդիների շինած քաղաքը եւ աշտարակը տեսնելու։</verse>
				<verse number="6">Եւ Եհովան ասեց. Ահա մէկ ազգ է եւ մէկ լեզու նորանց ամենի համար, եւ ահա սկսեցին շինել. Եւ հիմա նորանց համար դժուար չի լինիլ ինչ որ խորհեցին շինելու։</verse>
				<verse number="7">Եկէք իջնենք, եւ այնտեղ նորանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չհասկանան։</verse>
				<verse number="8">Եւ Եհովան այնտեղից նորանց ցրուեց բոլոր երկրի երեսի վերայ, եւ քաղաքը շինելուց դադարեցին։</verse>
				<verse number="9">Վասն որոյ նորա անունը Բաբիլոն կոչուեցաւ, որովհետեւ Եհովան այնտեղ խառնակեց բոլոր երկրի լեզուն. Եւ Եհովան նորանց ցրուեց այն տեղից բոլոր երկրի երեսի վերայ։</verse>
				<verse number="10">Սէմի ծնունդքը սորանք են. Սէմը հարիւր տարեկան էր եւ ծնեց Արփաքսադին՝ ջրհեղեղից երկու տարի յետոյ։</verse>
				<verse number="11">Եւ Սէմը Արփաքսադին ծնելուց յետոյ հինգ հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="12">Եւ Արփաքսադը երեսունեւհինգ տարի ապրեց եւ ծնեց Սաղային։</verse>
				<verse number="13">Եւ Արփաքսադը Սաղային ծնելուց յետոյ չորս հարիւր երեք տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="14">Եւ Սաղան երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Եբերին։</verse>
				<verse number="15">Եւ Սաղան Եբերին ծնելուց յետոյ չորս հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="16">Եւ Եբերը երեսունեւչորս տարի ապրեց, եւ ծնեց Փաղէկին։</verse>
				<verse number="17">Եւ Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ չորս հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="18">Եւ Փաղէկը երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Ռագաւին։</verse>
				<verse number="19">Եւ Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ երկու հարիւր ինը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="20">Եւ Ռագաւը երեսունեւերկու տարի ապրեց եւ ծնեց Սերուգին։</verse>
				<verse number="21">Եւ Ռագաւը Սերուգին ծնելուց յետոյ երկու հարիւր եօթը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="22">Եւ Սերուգը երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Նաքովրին։</verse>
				<verse number="23">Եւ Սերուգը Նաքովրին ծնելուց յետոյ երկու հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="24">Եւ Նաքովրը քսանեւինը տարի ապրեց եւ ծնեց Թարային։</verse>
				<verse number="25">Եւ Նաքովրը Թարային ծնելուց յետոյ հարիւր տասնեւիննը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="26">Եւ Թարան եօթանասուն տարի ապրեց, եւ ծնեց Աբրամին, Նաքովրին եւ Առանին։</verse>
				<verse number="27">Եւ սորանք են Թարայի ծնունդքը. Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին եւ Առանին. Եւ Առանը ծնեց Ղովտին։</verse>
				<verse number="28">Եւ Առանը մեռաւ իր հօր Թարայի առաջին իր ծննդեան երկրումը Քաղդէացիների Ուր քաղաքումը։</verse>
				<verse number="29">Եւ Աբրամը եւ Նաքովրը իրանց համար կանայք առին. Աբրամի կնոջ անունը Սարայ էր եւ Նաքովրի կնոջ անունը Մեղքա՝ Առանի աղջիկը, որ Մեղքայի եւ Յեսքայի հայրն էր։</verse>
				<verse number="30">Եւ Սարան ամուլ էր եւ զաւակ չունէր։</verse>
				<verse number="31">Եւ Թարան առաւ իր որդի Աբրամին եւ իր թոռը Առանի որդի Ղովտին եւ իր որդի Աբրամի կին՝ իր հարսը՝ Սարային, եւ նորանց հետ Քաղդէացիների Ուր քաղաքիցը դուրս եկաւ Քանանի երկիրը գնալու համար. Եւ եկան մինչեւ Խառան, եւ այնտեղ բնակուեցան։</verse>
				<verse number="32">Եւ Թարայի օրերը երկու հարիւր հինգ տարի եղան. Եւ Թարան Խառանումը մեռաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կտամ։</verse>
				<verse number="2">Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կլինիս։</verse>
				<verse number="3">Եւ քեզ օրհնողներին կօրհնեմ եւ քեզ անիծողներին կանիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին։</verse>
				<verse number="4">Եւ Աբրամը գնաց ինչպէս Եհովան նորան ասել էր. Ղովտն էլ գնաց նորա հետ. եւ Աբրամը եօթանասունեւհինգ տարեկան էր Խառանիցը դուրս գալիս։</verse>
				<verse number="5">Եւ Աբրամը վեր առաւ իր կին Սարային, եւ իր եղբօր որդի Ղովտին, եւ իրանց բոլոր ունեցած ստացուածքը, եւ Խառանումն իրանց ստացած անձինքը, եւ դուրս եկան որ գնան Քանանի երկիրը. եւ եկան Քանանի երկիրը։</verse>
				<verse number="6">Եւ Աբրամն անցաւ այն երկրովը մինչեւ Սիւքեմ տեղը մինչեւ Մօրէի կաղնին. եւ այն ժամանակ Քանանացիներն էին այն երկրումը։</verse>
				<verse number="7">Եւ Եհովան երեւեցաւ Աբրամին, եւ ասեց. Քո սերունդին պիտի տամ այս երկիրը։ Եւ նա այն տեղ սեղան շինեց Եհովայի համար, որ իրան երեւեցաւ։</verse>
				<verse number="8">Եւ այն տեղից չուեց Բեթէլի դիմացի սարը, եւ իր վրանը բացաւ՝ Բեթէլը ծովի կողմիցը եւ Գային արեւելեան կողմիցը, եւ այն տեղ Եհովայի համար սեղան շինեց, եւ Եհովայի անունը կանչեց։</verse>
				<verse number="9">Եւ Աբրամը չուելով գնում էր դէպի հարաւ։</verse>
				<verse number="10">Եւ այն երկրումը սով եղաւ. եւ Աբրամն իջաւ Եգիպտոս այն տեղ պանդխտութեամբ բնակուելու համար, որովհետեւ սովը սաստիկ էր այն երկրումը։</verse>
				<verse number="11">Եւ եղաւ երբ որ նա Եգիպտոսը մտնելու մօտեցաւ, իր կնոջը՝ Սարային ասեց. Ահա գիտեմ որ դու մի գեղեցիկ տեսքով կին ես։</verse>
				<verse number="12">Եւ անպատճառ երբ Եգիպտացիք քեզ տեսնեն, ասելու են՝ Սա նորա կինն է. եւ ինձ կսպանեն, բայց քեզ ողջ կթողեն.</verse>
				<verse number="13">Ասիր թէ դու իմ քոյրն ես. որպէս զի քո պատճառովն ինձ համար լաւ լինի, եւ քո պատճառովն իմ անձն ապրի։</verse>
				<verse number="14">Եւ եղաւ երբոր Աբրամը Եգիպտոս մտաւ, Եգիպտացիք տեսան այն կինը, որ շատ գեղեցիկ էր։</verse>
				<verse number="15">Եւ Փարաւօնի իշխաններն էլ տեսան նորան եւ գովեցին նորան Փարաւօնի առաջին. եւ կինը տարուեցաւ Փարաւօնի տունը։</verse>
				<verse number="16">Եւ նա նորա պատճառովը Աբրամին բարիք արաւ. եւ նա ոչխարներ եւ արջառներ եւ էգ էշեր եւ ուղտեր ունեցաւ։</verse>
				<verse number="17">Եւ Եհովան մեծ հարուածներով պատժեց Փարաւօնին եւ նորա տունը Աբրամի կնոջ Սարայի համար։</verse>
				<verse number="18">Եւ Փարաւօնը կանչեց Աբրամին, եւ ասեց. Այս ի՞նչ է որ արիր ինձ. ինչո՞ւ ինձ չյայտնեցիր, թէ նա քո կինն է։</verse>
				<verse number="19">Ինչո՞ւ համար ասացիր, թէ իմ քոյրն է. եւ ես նորան ինձ համար կին էի առնում. բայց հիմա ահա քո կինը, առ եւ գնա։</verse>
				<verse number="20">Եւ Փարաւօնը մարդկանցը պատուիրեց նորա մասին, եւ նորանք ճանապարհ դրին նորան եւ նորա կնոջը եւ նորա բոլոր ստացուածքը։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ Աբրամը վեր գնաց Եգիպտոսիցը ինքը եւ իր կինը եւ իր բոլոր ունեցածները, եւ Ղովտն էլ իր հետ դէպի հարաւակողմը։</verse>
				<verse number="2">Եւ Աբրամը հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկիով։</verse>
				<verse number="3">Եւ իր իջեւաններովը գնաց հարաւային կողմիցը մինչեւ Բեթէլ, այն տեղը ուր որ էր առաջ իր վրանը, Բեթէլի եւ Գայիի մէջտեղը.</verse>
				<verse number="4">Այն սեղանի տեղը, ուր որ առաջ շինել էր. եւ Աբրամն այնտեղ Եհովայի անունը կանչեց։</verse>
				<verse number="5">Եւ Ղովտն էլ որ Աբրամի հետ գնացել էր, ունէր ոչխարներ եւ արջառներ եւ վրաններ։</verse>
				<verse number="6">Եւ այն երկիրը բաւական չէր նորանց միասին բնակուելու համար. որովհետեւ նորանց ստացուածքը շատ էր եւ չէին կարողանում միասին բնակուել։</verse>
				<verse number="7">Եւ կռիւ եղաւ Աբրամի անասունների հովիւների եւ Ղովտի անասունների հովիւների մէջ. եւ այն ժամանակ Քանանացիները եւ Փերեզացիները բնակվում էին այն երկրի մէջ։</verse>
				<verse number="8">Եւ Աբրամն ասեց Ղովտին. Թող իմ ու քո մէջ եւ իմ հովիւների ու քո հովիւների մէջ կռիւ չլինի, ըստ որում մենք եղբարք ենք։</verse>
				<verse number="9">Բոլոր երկիրը առաջիդ չէ՞. բաժանուիր ինձանից. եթէ դու ձախ կողմը գնաս, ես աջ կողմը կգնամ, եւ եթէ դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կգնամ։</verse>
				<verse number="10">Եւ Ղովտն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ Յորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորն ջրած էր, Եհովան Սոդոմը եւ Գոմորը կործանելուց առաջ մինչեւ Սեգովր Եհովայի դրախտի պէս՝ Եգիպտոսի երկրի պէս էր։</verse>
				<verse number="11">Եւ Ղովտը Յորդանանի բոլոր շրջակայքը ընտրեց իր համար, եւ Ղովտը դէպի արեւելք չուեց. եւ միմիանցից բաժանուեցան։</verse>
				<verse number="12">Աբրամը Քանանի երկրումը բնակուեց. Ղովտն էլ դաշտի քաղաքներումը բնակուեց, եւ իր վրանը Սոդոմի մօտ բացաւ։</verse>
				<verse number="13">Եւ Սոդոմի մարդիկը շատ չար ու մեղաւոր էին Եհովային առաջին։</verse>
				<verse number="14">Եւ Եհովան ասեց Աբրամին Ղովտը նորանից բաժանուելուց յետոյ. Աչքերդ բարձրացրու, եւ մտիկ տուր քո եղած տեղիցը դէպի հիւսիս եւ հարաւ, եւ դէպի արեւելք եւ արեւմուտք.</verse>
				<verse number="15">Որովհետեւ այդ բոլոր երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու եւ քո սերունդին յաւիտեան։</verse>
				<verse number="16">Եւ քո սերունդը երկրի փոշու չափ եմ անելու. որ եթէ մէկը երկրի փոշին կարող է համարել, քո սերունդն էլ կհամարուի։</verse>
				<verse number="17">Վեր կաց այդ երկրումը ման եկ նորա երկայնութեան եւ լայնութեան համեմատ, որովհետեւ քեզ եմ տալու այն։</verse>
				<verse number="18">Եւ Աբրամը չուեց, եւ եկաւ եւ բնակուեց Մամբրէի կաղնիների մէջ, որ Քեբրոնումն է. եւ այն տեղ սեղան շինեց Եհովայի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ եղաւ Սենաարի Ամարփաղ թագաւորի, Ելլասարի Արիովք թագաւորի, Ելամի Քոդողագոմոր թագաւորի, եւ Գոյիմի Թադգաղ թագաւորի ժամանակներումը,</verse>
				<verse number="2">Որ Սոդոմի Բարա թագաւորի հետ, եւ Գոմորի Բարսա թագաւորի հետ, եւ Ադմայի Սենաբ թագաւորի հետ, եւ Սեբոյիմի Սիմոփոր թագաւորի հետ, ու Բաղայի այսինքն Սեգովրի թագաւորի հետ պատերազմ արին։</verse>
				<verse number="3">Սորանք ամենը ժողովուեցան Սիդդիմ ձորումը, որ է Աղի ծովը։</verse>
				<verse number="4">Տասնեւերկու տարի Քոդողագոմորին ծառայութիւն էին արել, եւ տասնեւերեքերորդ տարին ապստամբուեցան։</verse>
				<verse number="5">Եւ տասնեւչորսերորդ տարին եկաւ Քոդողագոմորը եւ իր հետ լինող թագաւորները, եւ կոտորեցին Աստարովթ-Կառնայիմումը լինող Ռափայիմներին եւ Համի մէջ Զուզեցիներին, եւ Շաւէ Կարիաթեմի մէջ Էմիմներին,</verse>
				<verse number="6">Եւ Քոռեցիներին իրանց Սէիր սարերի վերայ մինչեւ Էլփառանը որ անապատի մօտ է։</verse>
				<verse number="7">Եւ դարձան ու եկան Էնմասեփաթ այսինքն Հադէս եւ յաղթահարեցին Ամաղեկացոց բոլոր նահանգը, եւ Ասասանթամարի մէջ բնակվող Ամօրհացիներին էլ։</verse>
				<verse number="8">Եւ դուրս եկաւ Սոդոմի թագաւորը, եւ Գոմորի թագաւորը եւ Ադմայի թագաւորը, եւ Սեբոյիմի թագաւորը եւ Բաղայի այսինքն Սեգովրի թագաւորը, եւ Սիդդիմ ձորումը նորանց հետ պատերազմ կազմեցին։</verse>
				<verse number="9">Այսինքն Եղամի Քոդողագոմոր թագաւորի հետ, եւ Գոյիմի Թադգաղ թագաւորի հետ, եւ Սէնաարի Ամարփաղ թագաւորի հետ, եւ Ելլասարի Արիովք թագաւորի հետ՝ չորս թագաւորը հինգի հետ։</verse>
				<verse number="10">Եւ Սիդդիմ ձորը նաւթի հորերով լիքն էր. եւ Սոդոմի ու Գոմորի թագաւորները փախան, եւ այնտեղ ընկան, իսկ մնացածները սարը փախան։</verse>
				<verse number="11">Եւ նորանք առին Սոդոմի եւ Գոմորի բոլոր ստացուածքը, եւ նորանց բոլոր պաշարը, եւ գնացին։</verse>
				<verse number="12">Եւ Աբրամի եղբօր որդին Ղովտը եւ սորա բոլոր ստացուածքն էլ առին եւ գնացին, որովհետեւ նա Սոդոմումն էր բնակվում։</verse>
				<verse number="13">Եւ մի ազատուած եկաւ եւ Եբրայեցի Աբրամին պատմեց. եւ նա Եսքողի եղբայր եւ Աների եղբայր Ամօրհացի Մամբրէի կաղնիների մէջ էր բնակվում. որովհետեւ նորանք Աբրամի հետ դաշնակից էին։</verse>
				<verse number="14">Եւ երբ որ Աբրամը լսեց, թէ իր եղբայրը գերի տարուեցաւ, իր տանը երեքհարիւր տասնեւութը վարժուած ծառաներին դուրս հանեց ու նորանց ետեւից գնաց մինչեւ Դան։</verse>
				<verse number="15">Եւ ինքն իր ծառաների հետ գիշերը գունդ գունդ նորանց վերայ յարձակուեց եւ յաղթեց նորանց. եւ քշեց նորանց մինչեւ Կոբա, որ Դամասկոսի ձախ կողմն է։</verse>
				<verse number="16">Եւ բոլոր ստացուածքը ետ բերաւ. եւ իր եղբայր Ղովտին էլ, եւ նորա ստացուածքն էլ ետ բերաւ, եւ կնիկներն ու ժողովուրդն էլ։</verse>
				<verse number="17">Եւ Սոդոմի թագաւորը դիմաւորեց նորան, երբոր նա Քոդողագոմորի եւ նորա հետ լինող թագաւորների կոտրելուցը ետ էր դառել, դէպի Շաւէ ձորը՝ այսինքն թագաւորի ձորը.</verse>
				<verse number="18">Եւ Սաղէմի թագաւոր Մելքիսեդեկը հաց եւ գինի դուրս բերաւ, եւ նա Բարձրեալ Աստուծոյ քահանայ էր։</verse>
				<verse number="19">Եւ օրհնեց նորան եւ ասեց. Օրհնեալ լինի Աբրամը երկնքի եւ երկրի Արարիչ Բարձրեալ Աստուածանից։</verse>
				<verse number="20">Եւ օրհնեալ լինի Բարձրեալ Աստուածը, որ քո թշնամիները քո ձեռքը մատնեց։ Եւ նա ամենիցը տասանորդ տուաւ նորան։</verse>
				<verse number="21">Եւ Սոդոմի թագաւորն ասեց Աբրամին. Մարդիկն ինձ տուր, եւ ստացուածքն դու առ քեզ համար։</verse>
				<verse number="22">Եւ Աբրամն ասեց Սոդոմի թագաւորին. Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դէպի Եհովայ Բարձրեալ Աստուածը, որ Տէր է երկնքի եւ երկրի,</verse>
				<verse number="23">Որ մի թելից մինչեւ կոշկի կապը մէկ բան վեր չեմ առնիլ ինչ որ քոնն է, որ չասես թէ Աբրամին ես հարստացրի.</verse>
				<verse number="24">Բացի այն որ երիտասարդները կերել են, եւ բացի այն մարդկանց բաժինը որ ինձ հետ գնացել են, այսինքն Աների եւ Եսքողի ու Մամբէի. թող նորանք իրանց բաժինն առնեն։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Այս բաներից յետոյ տեսիլքում Եհովայի խօսքը Աբրամին եղաւ ասելով. Մի՛ վախիր, Աբրամ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է։</verse>
				<verse number="2">Եւ Աբրամն ասեց. Ով Տէր Եհովայ, ինձ ի՞նչ ես տալիս, քանի որ առանց զաւակի եմ մնացել, եւ իմ տան տիրողն ահա Դամասկացի Եղիազարն է։</verse>
				<verse number="3">Նաեւ ասեց Աբրամը, Որովհետեւ ինձ սերունդ չտուիր, ահա իմ ընդոծինն ինձ ժառանգ կլինի։</verse>
				<verse number="4">Եւ ահա Եհովայի խօսքը եղաւ դէպի նորան ասելով, Նա չի ժառանգիլ քեզ. Այլ նա որ քու մէջքիցը դուրս կգայ, նա կլինի քո ժառանգը։</verse>
				<verse number="5">Եւ նա դուրս հանեց նորան եւ ասեց. Դէպի երկինքը մտիկ արա, եւ աստղերը համարիր, եթէ որ կարող ես նորանց համարել. Եւ ասեց նորան. Այսպէս կլինի քո սերունդը։</verse>
				<verse number="6">Եւ նա հաւատաց Եհովային, եւ նա նորա համար արդարութիւն համարեց այս։</verse>
				<verse number="7">Եւ ասեց նորան. Ես եմ Եհովան, որ քեզ Քաղդէացոց Ուր քաղաքիցը հանեցի այս երկիրը քեզ տալու համար։</verse>
				<verse number="8">Եւ նա ասաց. Ով Տէր Եհովայ, ի՞նչով գիտենամ թէ ես նորան կժառանգեմ։</verse>
				<verse number="9">Եւ նա ասեց նորան. Ինձ համար մի երեք տարեկան երինջ, եւ մի երեք տարեկան այծ, եւ մի երեք տարեկան խոյ, եւ մի տատրակ, եւ մի աղաւնու ձագ առ։</verse>
				<verse number="10">Եւ նա այս բոլորն առաւ նորա համար, եւ նորանց մէջտեղիցը կտրտեց, եւ ամեն մէկ կտորը միւս կտորի դէմ ու դէմ դրաւ. Բայց թռչունները չկտրեց։</verse>
				<verse number="11">Եւ կտրած դիերի վերայ գիշատիչ թռչուններն իջան, բայց Աբրամը ետ քշեց նորանց։</verse>
				<verse number="12">Եւ երբոր արեւը մար էր մտնում, Աբրամի վերայ մի խոր քուն եկաւ, եւ ահա նորա վերայ մի մեծ խաւարի սոսկում ընկաւ։</verse>
				<verse number="13">Եւ Եհովան ասեց Աբրամին. Ստոյգ գիտենաս, որ քո սերունդը մի երկրում, որ իրանցը չէ, պանդուխտ կլինի, եւ ծառայութիւն կանեն, եւ նորանց չորս հարիւր տարի կչարչարեն։</verse>
				<verse number="14">Բայց այն ազգն էլ, որին արդէն կծառայեն, ես կդատեմ. Եւ նորանցից յետոյ մեծ ստացուածքով դուրս կգան։</verse>
				<verse number="15">Եւ դու խաղաղութեամբ քո հայրերի մօտ կգնաս. Լաւ ծերացած կթաղուիս։</verse>
				<verse number="16">Եւ չորրորդ դարու մը այստեղ կդառնան, որովհետեւ Ամօրհացիների անօրէնութիւնը դեռ կատարեալ չէ։</verse>
				<verse number="17">Եւ եղաւ երբոր արեւը մար մտաւ, եւ խաւար եղաւ, ահա մի մեծ ծուխի հնոց եւ մի կրակի բոց այն կտորների մէջտեղովն անցաւ։</verse>
				<verse number="18">Այն օրը Եհովան Աբրամի հետ ուխտ դրաւ ասելով, Քո սերունդին տուի այս երկիրը Եգիպտոսի գետիցը մինչեւ մեծ գետը այսինքն Եփրատ գետը.</verse>
				<verse number="19">Կենեցիները, եւ Կենեզացիները, եւ Կեդմոնացիները,</verse>
				<verse number="20">Եւ Քետացիները, եւ Փերեզացիները, եւ Ռափայիմները,</verse>
				<verse number="21">Եւ Ամօրհացիները, եւ Քանանացիները, եւ Գերգեսացիները, եւ Յեբուսացիները։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ Աբրամի կինը Սարան չէր ծնում նորա համար, եւ նա մի Եգիպտացի աղախին ունէր անունը Հագար։</verse>
				<verse number="2">Եւ Սարան ասեց Աբրամին. Ահա Եհովան ինձ արգիլեց ծնելուց, ուրեմն աղախնիս մօտ մտիր. Գուցէ նորանից որդի ստանամ։ Եւ Աբրամը Սարայի ձայնին լսեց։</verse>
				<verse number="3">Եւ Աբրամի կինը Սարան իր Եգիպտացի աղախին Հագարն առաւ, Աբրամը Քանանի երկրում տասը տարի բնակելուց յետոյ, եւ տուաւ նորան իր մարդին Աբրամին՝ որ նորան կին լինի։</verse>
				<verse number="4">Եւ նա մտաւ Հագարի մօտ, եւ նա յղացաւ. Եւ երբոր տեսաւ թէ յղի է, իր տիկինը իր աչքի առաջին անարգուեցաւ։</verse>
				<verse number="5">Եւ Սարան ասեց Աբրամին. Իմ անիրաւութիւնը քեզ վերայ լինի. Ես իմ աղախինը քո գիրկը տուի, եւ երբոր տեսաւ թէ յղի է, ես նորա աչքի առաջին անարգուեցայ. Եհովան իմ ու քո մէջտեղը դատաստան անէ։</verse>
				<verse number="6">Եւ Աբրամն ասեց Սարային. Ահա քո աղախինը քո ձեռքին է, արա նորան ինչ որ հաճոյ է քո աչքին. Եւ Սարան նեղեց նորան, եւ նա փախաւ նորա երեսիցը։</verse>
				<verse number="7">Եւ Եհովայի հրեշտակը գտաւ նորան անապատումը ջրի աղբիւրի մօտ Սուրի ճանապարհի վերայ լինող աղբիւրի մօտ.</verse>
				<verse number="8">Եւ ասեց. Ով Սարայի աղախին Հագար, ո՞ր տեղից ես գալիս, եւ ո՞ւր ես գնում։ Եւ նա ասեց. Ես իմ տիկին Սարայի երեսիցը փախչում եմ։</verse>
				<verse number="9">Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ետ դարձիր քո տիկնոջ մօտ, եւ նորա ձեռքի տակ խոնարհուիր։</verse>
				<verse number="10">Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Քո սերունդը շատ շատացնելու եմ, եւ շատութիւնից չհամարուիլ։</verse>
				<verse number="11">Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ահա դու յղի ես. Եւ որդի կծնես, եւ նորա անունը Իսմայէլ կդնես, որովհետեւ Եհովան լսեց քո տառապանքը։</verse>
				<verse number="12">Եւ նա մի վայրագ մարդ կլինի. Նորա ձեռքը ամենի դէմ, եւ ամենի ձեռքը նորա դէմ կլինի, եւ նա իր բոլոր եղբայրների առաջին կբնակուի։</verse>
				<verse number="13">Եւ նա իր հետ խօսող Եհովայի անունը կանչեց, թէ Դու իմ տեսիլքի Աստուածն ես որովհետեւ ասաց. Արդեօք էլ կտեսնե՞մ այստեղ իմ տեսիլքից յետոյ։</verse>
				<verse number="14">Վասն որոյ այն ջրհորի անունը Լահայրօյի ջրհոր դրաւ, ահա նա Կադէսի եւ Բարադի մէջտեղն է։</verse>
				<verse number="15">Եւ Հագար մի որդի ծնեց Աբրամին. Եւ Աբրամը Հագարի իր համար ծնած որդու անունն Իսմայէլ դրաւ։</verse>
				<verse number="16">Եւ Աբրամը ութանասունեւվեց տարեկան էր, երբոր Հագարը Իսմայէլին ծնեց Աբրամի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ երբոր Աբրամն իննսունեւինը տարեկան էր, Եհովան երեւեցաւ Աբրամին եւ ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. իմ առաջին վարուիր, եւ կատարեալ եղիր։</verse>
				<verse number="2">Եւ ես իմ ու քո մէջտեղը իմ ուխտը կը դնեմ, եւ քեզ խիստ շատ կշատացնեմ։</verse>
				<verse number="3">Եւ Աբրամն իր երեսի վերայ ընկաւ. Եւ Աստուած նորա հետ խօսեց ասելով.</verse>
				<verse number="4">Ահա իմ ուխտը քեզ հետ է, եւ ազգերի բազմութեան հայր կլինիս.</verse>
				<verse number="5">Եւ այսուհետեւ քո անունը Աբրամ չասուի, այլ քո անունն Աբրահամ լինի. որովհետեւ քեզ ազգերի բազմութեան հայր արի։</verse>
				<verse number="6">Եւ քեզ խիստ շատ կաճեցնեմ, եւ քեզ ազգեր կշինեմ. Եւ քեզանից թագաւորներ դուրս կգան։</verse>
				<verse number="7">Եւ կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո մէջտեղը, եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը իրանց դարերի համար որ յաւիտենական ուխտ լինի, որ Աստուած լինիմ քեզ համար եւ քեզանից յետոյ քո սերունդի համար։</verse>
				<verse number="8">Եւ քեզ եւ քեզանից յետոյ քո սերունդին տուի քո պանդխտութեան երկիրն, այսինքն Քանանի բոլոր երկիրը՝ յաւիտենական ստացուածքի համար. Եւ նորանց Աստուած կլինիմ։</verse>
				<verse number="9">Եւ Աստուած ասեց Աբրահամին. Իսկ դու պահիր իմ ուխտը՝ դու եւ քեզանից յետոյ քո սերունդն իրանց դարերումը։</verse>
				<verse number="10">Սա է իմ ուխտը, որ պիտի պահէք իմ եւ ձեր մէջտեղը եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը՝ ձեր ամեն արուն թլփատուի.</verse>
				<verse number="11">Ուրեմն թլփատուեցէք ձեր անթլփատութեան մարմինիցը, եւ սա ուխտի նշան կլինի իմ ու ձեր մէջ։</verse>
				<verse number="12">Եւ թլփատուի ձեր ամեն ազգերումը ամեն ութ օրական արուն, ընդոծինը եւ արծաթով առնուածը ամեն օտարից որ քո սերունդիցը չէ։</verse>
				<verse number="13">Քո ընդոծինը եւ քո արծաթով առածը անպատճառ պիտի թլփատուի. Եւ իմ ուխտը ձեր մարմնումը յաւիտենական ուխտ լինի։</verse>
				<verse number="14">Եւ մի անթլփատ արու, որի անթլփատութեան մարմինը թլփատուած չէ, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի. Նա իմ ուխտն անարգել է։</verse>
				<verse number="15">Եւ Աստուած ասեց Աբրահամին. Քո կնոջ Սարայի անունը Սարա չասես, այլ Սարրայ է նորա անունը։</verse>
				<verse number="16">Եւ նորան կօրհնեմ, նաեւ նորանից մի որդի կտամ քեզ. Եւ կօրհնեմ նորան, եւ նա ազգեր կլինի. Ժողովուրդների թագաւորներ կլինին նորանից։</verse>
				<verse number="17">Եւ Աբրահամն երեսի վերայ ընկաւ եւ ծիծաղեց եւ իր սրտումն ասաց. Արդեօք հարիւր տարեկան մարդին զաւակ կլինի՞. Եւ թէ իննսուն տարեկան Սարրան կծնէ՞։</verse>
				<verse number="18">Եւ Աբրահամն ասեց Աստուծոյն. Ո՛հ թէ Իսմայէլն ապրէր քո առաջին։</verse>
				<verse number="19">Եւ Աստուած ասեց. Այո՛, քո կինը Սարրան որդի կծնէ քեզ համար, եւ նորա անունը Իսահակ կդնես. Եւ ես իմ ուխտը կհաստատեմ նորա հետ հաւիտենական ուխտ նորանից յետոյ նորա սերունդի համար։</verse>
				<verse number="20">Եւ Իսմայէլի համար էլ լսեցի քեզ. Ահա օրհնեցի նորան, եւ կաճեցնեմ նորան եւ խիստ շատ կշատացնեմ նորան. Նա տասներկու իշխաններ կծնէ, եւ մեծ ազգ կշինեմ նորան։</verse>
				<verse number="21">Բայց իմ ուխտը կհաստատեմ Իսահակի հետ, որ Սարրան քեզ համար կծնէ միւս տարի այս ժամանակ։</verse>
				<verse number="22">Եւ նորա հետ խօսելը վերջացրեց, եւ Աստուած Աբրահամի մօտիցը վեր գնաց։</verse>
				<verse number="23">Եւ Աբրահամն առաւ իր որդի Իսմայէլը, եւ իր բոլոր ընդոծինները եւ իր բոլոր արծաթով առնուածները՝ Աբրահամի ընտանիքի ամեն արու մարդը, եւ հէնց այն օրը նորանց անթլփատութեան մարմինը թլփատեց, ինչպէս Աստուած ասել էր նորան.</verse>
				<verse number="24">Եւ Աբրահամն իննսունեւինը տարեկան էր, երբ որ նորա անթլփատութեան մարմինը թլփատուեցաւ։</verse>
				<verse number="25">Եւ իր որդին Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբոր նորա անթլփատութեան մարմինը թլփատուեցաւ։</verse>
				<verse number="26">Հէնց նոյն օրը թլփատուեցաւ Աբրահամը եւ իր որդի Իսմայէլը,</verse>
				<verse number="27">Եւ իր տան բոլոր մարդիկը՝ իր ընդոծինը եւ օտարականներից արծաթով առնուածը իր հետ թլփատուեցան։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ Եհովան երեւեցաւ նորան Մամբրէի կաղնիների մէջ։ Եւ նա նստել էր օրուայ տաք ժամանակը վրանի դրանը.</verse>
				<verse number="2">Եւ իր աչքերը վեր բարձրացրեց եւ մտիկ տուաւ. Եւ ահա երեք մարդիկ կանգնել էին իր մօտ, եւ երբոր տեսաւ՝ վրանի դռնիցը վազեց նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ,</verse>
				<verse number="3">Եւ ասեց. Տէր, եթէ շնորհք գտայ քո առաջին, աղաչում եմ քեզ, քո ծառայիցը մի անցնիր,</verse>
				<verse number="4">Թող մի քիչ ջուր բերուի, եւ լուացէք ձեր ոտքերը, եւ ծառի տակին հանգստացէք։</verse>
				<verse number="5">Եւ ես մի պատառ հաց բերեմ, եւ ձեր սրտերը զօրացրէք, յետոյ կգնաք. Որովհետեւ սորա համար ձեր ծառայի մօտ եկաք։ Եւ նորան ասեցին. Այնպէս արա ինչպէս ասեցիր։</verse>
				<verse number="6">Եւ Աբրահամը շտապեց գնաց վրանը Սարրայի մօտ, եւ ասեց. Շուտով արա՝ երեք գրիւ շարմաղ ալիւր շաղախիր, եւ քաթայ շինիր։</verse>
				<verse number="7">Եւ արջառների մօտ վազեց Աբրահամը եւ մի մատղաշ եւ լաւ որթ առաւ, ու պատանուն տուաւ. Նա էլ շտապեց նորան պատրաստելու։</verse>
				<verse number="8">Եւ կոգի եւ կաթ եւ իր պատրաստած որթն առաւ եւ նորանց առաջին դրաւ. Եւ ինքը ծառի տակին նորանց մօտ կանգնեց, եւ նորանք կերան։</verse>
				<verse number="9">Եւ նորանք ասեցին նորան. Ո՞ւր է քո կինը Սարրան։ Եւ նա ասեց. Ահա վրանումն է։</verse>
				<verse number="10">Եւ ասեց. Եկող տարի դարձեալ քեզ մօտ կգամ. Եւ ահա քո կինը Սարրան մի որդի կունենայ։ Եւ Սարրան լսում էր վրանի դրանը, որի ետեւին էր ինքը։</verse>
				<verse number="11">Եւ Աբրահամը եւ Սարրան ծերացած էին եւ օրերն անցկացրած. և Սարրայի համար դադարել էր կանանց պէս գնալը։</verse>
				<verse number="12">Եւ Սարրան իր մտքումը ծիծաղեց ասելով. Ես պառաւելիցս յետոյ եմ զուարճութի՞ւն ունենալու, եւ տէրս էլ ծերացած է։</verse>
				<verse number="13">Եւ Եհովան ասեց Աբրահամին. Սարրան ինչո՞ւ ծիծաղեց ասելով, Մի՞թէ ես իրաւ ծնելու եմ, որ պառաւել եմ.</verse>
				<verse number="14">Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք. այս ժամանակ եկող տարին դարձեալ քեզ մօտ կգամ, եւ Սարրան մի որդի կունենայ։</verse>
				<verse number="15">Եւ Սարրան ուրացաւ եւ ասեց. Չեմ ծիծաղել, որովհետեւ վախեց։ Իսկ նա ասեց. Ոչ. Ծիծաղեցիր։</verse>
				<verse number="16">Եւ մարդիկը վեր կացան այն տեղից եւ ուղղուեցան դէպի Սոդոմ. Եւ Աբրահամը նորանց հետ գնում էր, որ նորանց ճանապարհ դնէ։</verse>
				<verse number="17">Եւ Եհովան ասեց. Մի՞թէ ես Աբրահամիցը ծածկող եմ ինչ որ անելու եմ.</verse>
				<verse number="18">Ըստ որում Աբրահամը մի մեծ եւ զօրաւոր ազգ է լինելու եւ երկրի բոլոր ազգերը նորանով օրհնուելու են։</verse>
				<verse number="19">Որովհետեւ ես ճանաչեցի նորան, որ իր որդկանցը եւ իրանից յետոյ իր տանը կպատուիրէ, եւ նորանք Եհովայի ճանապարհը կպահեն, արդարութիւն եւ իրաւունք անելու համար, որպէս զի Եհովան Աբրահամի վերայ բերէ ինչ որ ասել է նորան։</verse>
				<verse number="20">Եւ Եհովան ասեց. Որովհետեւ Սոդոմի եւ Գոմորի աղաղակը շատացաւ, եւ որովհետեւ նորանց մեղքն էլ շատ ծանրացաւ.</verse>
				<verse number="21">Ուստի իջնեմ եւ տեսնեմ թէ ինձ մօտ եկած աղաղակի պէս արին բոլորը, կամ եթէ ոչ՝ որ գիտենամ։</verse>
				<verse number="22">Եւ այն մարդիկը այնտեղից դուրս եկան դէպի Սոդոմ գնացին. Եւ Աբրահամը տակաւին կանգնած էր Եհովայի առաջին։</verse>
				<verse number="23">Եւ Աբրահամը մօտեցաւ, եւ ասեց. Մի՞թէ ամբարշտի հետ արդարին էլ կկորցնես։</verse>
				<verse number="24">Գուցէ այն քաղաքի մէջ յիսուն արդար կան, մի՞թէ նորանց կկորցնես, եւ չես խնայիլ այն տեղին այն յիսուն արդարի համար որ նորանում են.</verse>
				<verse number="25">Քաւ լիցի քեզ այսպիսի բան անելը, որ արդարին ամբարշտի հետ մեռցնես, եւ արդարն ամբարշտի պէս լինի. Քաւ լիցի քեզ. Մի՞թէ բոլոր երկրի դատաւորը արդարութիւն չի անիլ։</verse>
				<verse number="26">Եւ Եհովան ասեց. Եթէ Սոդոմումը յիսուն արդար գտնեմ քաղաքի մէջ, նորանց համար բոլոր տեղին կխնայեմ։</verse>
				<verse number="27">Եւ Աբրահամը պատասխանեց եւ ասեց. Ահա հիմա սկսեցի Եհովայի հետ խօսել ես՝ որ հող եւ մոխիր եմ,</verse>
				<verse number="28">Գուցէ յիսուն արդարիցը հինգը պակաս լինի, այն հինգի համար բոլոր քաղաքը կկորցնե՞ս։ Եւ ասեց. Չեմ կորցնիլ, եթէ այն տեղ քառասունեւհինգը գտնեմ։</verse>
				<verse number="29">Եւ դարձեալ խօսեց նորա հետ եւ ասեց. Գուցէ այնտեղ քառասուն գտնուին։ Եւ ասեց. Այն քառասունի համար էլ չեմ անիլ։</verse>
				<verse number="30">Եւ ասեց. Տէրը չբարկանայ, թող խօսիմ, Գուցէ այն տեղ երեսուն գտնուին։ Եւ ասեց. Եթէ այնտեղ երեսուն գտնեմ՝ չեմ անիլ։</verse>
				<verse number="31">Եւ ասեց. Ահա սկսեցի խօսել Տիրոջ հետ, Գուցէ այնտեղ քսան գտնուին։ Եւ ասեց. Այն քսանի համար էլ չեմ կորցնիլ։</verse>
				<verse number="32">Եւ ասեց. Տէրը չբարկանայ, եւ միայն այս անգամ էլ խօսիմ. Գուցէ այն տեղ տասը գտնուին։ Եւ ասեց. Այն տասնի համար էլ չեմ կորցնիլ։</verse>
				<verse number="33">Եւ Եհովան գնաց երբոր Աբրահամի հետ խօսքը վերջացրել էր, եւ Աբրահամը ետ դարձաւ իր տեղը։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ այն երկու հրեշտակներն իրիկունը Սոդոմ եկան. Եւ Ղովտը նստած էր Սոդոմի դրանը. Եւ Ղովտը տեսաւ եւ վեր կացաւ գնաց նորանց առաջը եւ իր երեսի վերայ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ.</verse>
				<verse number="2">Եւ ասեց. Ա՛ղէ իմ տէրերս, եկէք ձեր ծառայի տունը, եւ գիշերը կացէք, եւ ձեր ոտքերը լուացէք. Եւ առաւօտանց կանուխ վեր կկենաք ու ձեր ճանապարհը կգնաք։ Եւ նորանք ասեցին. Ոչ. Փողոցումը կկենանք գիշերը։</verse>
				<verse number="3">Եւ նորանց շատ բռնադատեց, եւ նորա մօտ գնացին եւ նորա տունը մտան, եւ նորանց համար ճաշ պատրաստեց եւ բաղարջ թխեց, եւ կերան։</verse>
				<verse number="4">Բայց դեռ որ չէին պառկել, եւ ահա քաղաքի մարդիկը այսինքն Սոդոմի մարդիկը տունը պատեցին երիտասարդներից մինչեւ ծերերը բոլոր ժողովուրդը միասին։</verse>
				<verse number="5">Եւ Ղովտին կանչեցին եւ նորան ասեցին. Ո՞ւր են այն մարդիկը, որ այս գիշեր քեզ մօտ եկան. նորանց դուրս բեր մեզ մօտ, եւ գիտենանք նորանց։</verse>
				<verse number="6">Եւ Ղովտը բակը դուրս եկաւ նորանց մօտ եւ դուռը փակեց իր ետեւիցը,</verse>
				<verse number="7">Եւ ասեց. Եղբայրներս, աղաչում եմ ձեզ, չարութիւն մի անիք։</verse>
				<verse number="8">Ահա ես երկու աղջիկ ունիմ, որ այր չգիտեն. Թող նորանց ձեզ մօտ դուրս բերեմ, եւ ձեր աչքին հաճոյ եղածն արէք նորանց. Միայն այս մարդկանցը բան մի անիք, որովհետեւ նորա համար իմ յարկի շուքի տակը մտան։</verse>
				<verse number="9">Եւ նորանք ասեցին. Դէն գնա. Եւ ասեցին. Եկաւ մինակ պանդխտութեան համար, եւ դատաստան էլ է անում. Հիմա քեզ նորանցից վատ կանենք։ Եւ սաստիկ բռնադատեցին մարդին այսինքն Ղովտին, եւ մօտեցան որ դուռը կոտրեն։</verse>
				<verse number="10">Բայց այն մարդիկն իրանց ձեռքը մեկնեցին, եւ Ղովտին առին տունը իրանց մօտ եւ դուռը փակեցին։</verse>
				<verse number="11">Եւ այն մարդկանցը, որ տան դրանն էին, կուրութեամբ զարկեցին փոքրիցը մինչեւ մեծը, այնպէս որ դուռը գտնելու համար աշխատելով թուլացան։</verse>
				<verse number="12">Եւ մարդիկն ասեցին Ղովտին. Այստեղ ուրիշ էլ ո՞վ ունիս. Փեսայ եւ որդիներդ եւ աղջիկներդ, եւ քաղաքումը ով որ ունիս այստեղից հանիր.</verse>
				<verse number="13">Վասն զի մենք այս տեղը պէտք է կործանենք. Որովհետեւ նորանց աղաղակը մեծ է Եհովայի առաջին. Եւ Եհովան մեզ ուղարկեց, որ նորան կործանենք։</verse>
				<verse number="14">Եւ Ղովտը դուրս եկաւ եւ իր աղջիկներն առնող փեսաների հետ խօսեց, եւ ասեց. Վեր կացէք դուրս եկէք այս տեղից, որովհետեւ Եհովան պէտք է կործանէ այս քաղաքը. Բայց նա կատակ անողի պէս էր երեւում իր փեսաներին։</verse>
				<verse number="15">Եւ երբոր առաւօտ եղաւ հրեշտակները ստիպում էին Ղովտին ասելով, Վեր կաց առ կենդ եւ այստեղ գտնուած երկու աղջիկդ, որպէս զի չկորչիս այս քաղաքի անօրէնութեան հետ։</verse>
				<verse number="16">Եւ երբոր նա ուշանում էր, այն մարդիկը բռնեցին նորա ձեռքիցը եւ նորա կնոջ ձեռքիցը եւ նորա աղջկերանց ձեռքիցը՝ Եհովան նորան ողորմելովը, եւ դուրս հանեցին նորան եւ քաղաքի դուրսը դրին։</verse>
				<verse number="17">Եւ եղաւ երբոր նորանց դուրս հանեցին, նորանցից մէկն ասեց. Անձդ ազատիր, ետեւիդ մտիկ մի տար, եւ բոլոր դաշտումը մի կանգնիր. Սարը փախիր, որպէս զի չկորչիս։</verse>
				<verse number="18">Եւ Ղովտն ասեց նորանց. Ոչ՝ Տէր, աղաչում եմ,</verse>
				<verse number="19">Ահա ծառադ առաջին շնորհք գտաւ, եւ մեծ էր քո երախտիքն, որ արիր ինձ՝ իմ կեանքն ապրեցնելով, եւ ես չեմ կարող սարը փախչիլ, որպէս զի չարիք չհասնէ ինձ եւ ես մեռնիմ։</verse>
				<verse number="20">Ահա այս քաղաքը մօտիկ է, այն տեղ փախչելու համար. Եւ նա պզտիկ է, թող այն տեղ փախչիմ, (չէ՞ որ նա պզտիկ է,) եւ իմ անձն ապրէ։</verse>
				<verse number="21">Եւ ասեց նորան. Ահա այդ բանումն էլ քո աղաչանքն ընդունեցի, որ այս քաղաքը չկործանեմ, որի համար խօսեցիր։</verse>
				<verse number="22">Շուտ արա այն տեղ փախիր, որովհետեւ ես մի բան չեմ կարող անել, մինչեւ որ դու այն տեղ չհասնիս. Նորա համար այն քաղաքի անունը Սեգովր կոչեց։</verse>
				<verse number="23">Եւ արեւը երկրի վերայ ծագում էր, երբոր Ղովտը Սեգովր մտաւ։</verse>
				<verse number="24">Եւ Եհովան Սոդոմի եւ Գոմորի վերայ ծծումբ եւ կրակ տեղաց Եհովայի կողմից երկնքիցը,</verse>
				<verse number="25">Եւ կործանեց այն քաղաքները, եւ բոլոր դաշտը, եւ այն քաղաքների բոլոր բնակիչները եւ երկրի բոլոր բոյսը։</verse>
				<verse number="26">Եւ նորա կինը ետեւին մտիկ արաւ եւ աղի արձան դարձաւ։</verse>
				<verse number="27">Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ եկաւ այն տեղը, ուր Եհովայի առաջին կանգնել էր։</verse>
				<verse number="28">Եւ Սոդոմի եւ Գոմորի եւ բոլոր այն դաշտի երկրի վերայ մտիկ արաւ տեսաւ՝ որ ահա այն երկրի ծուխը դուրս էր գալիս հնոցի ծուխի պէս։</verse>
				<verse number="29">Եւ եղաւ երբոր Աստուած այն դաշտի քաղաքները կործանում էր, Աստուած յիշեց Աբրահամին, եւ հանեց Ղովտին այն կործանումի միջիցը, երբոր կործանում էր այն քաղաքները որոնցում Ղովտը բնակվում էր։</verse>
				<verse number="30">Եւ Ղովտը Սեգովրից վեր գնաց եւ սարումը բնակուեց, եւ իր երկու աղջկերքն իր հետ. Որովհետեւ վախում էր Սեգովրումը բնակուելու եւ բնակուեց մի այրում ինքը եւ իր երկու աղջկերքը։</verse>
				<verse number="31">Եւ մեծն ասեց պզտիկին. Մեր հայրը ծեր է, եւ երկրիս մէջ մարդ չկայ մեզ մօտ գալու համար ինչպէս ամեն երկրի սովորութիւնն է։</verse>
				<verse number="32">Եկ մեր հօրը գինի խմեցնենք, եւ նորա հետ պառկենք, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք։</verse>
				<verse number="33">Եւ այն գիշերը իրանց հօրը գինի խմեցրին, եւ մեծ աղջիկը գնաց եւ իր հօր հետ պառկեց. Եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը։</verse>
				<verse number="34">Եւ եղաւ որ միւս օրը մեծ աղջիկը պզտիկին ասեց. Ահա երէկ գիշեր հօրս հետ պառկեցի. Այս գիշեր էլ նորան գինի խմեցնենք, եւ դու գնա հետը պառկիր, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք։</verse>
				<verse number="35">Եւ այն գիշերն էլ իրանց հօրը գինի խմեցրին, եւ պզտիկ աղջիկը վեր կացաւ նորա հետ պառկեց, եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը։</verse>
				<verse number="36">Եւ Ղովտի երկու աղջկերքը իրանց հօրիցը յղացան։</verse>
				<verse number="37">Եւ մեծը որդի ծնեց եւ անունը Մովաբ դրաւ. Նա է Մովաբացիների հայրը մինչեւ այսօր։</verse>
				<verse number="38">Եւ պզտիկն էլ որդի ծնեց, եւ նորա անունը Բենամմի դրաւ. Սա է Ամմոնի որդկանց հայրը մինչեւ այսօր։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ Աբրահամն այն տեղից դէպի հարաւային երկիրը չուեց. Եւ Կադէսի եւ Սուրի մէջ բնակուեց, եւ Գերերումը պանդուխտ եղաւ։</verse>
				<verse number="2">Եւ Աբրահամն իր կնոջ Սարրայի համար ասեց. Նա իմ քոյրն է։ Եւ Գերարի թագաւոր Աբիմելէքը մարդ ուղարկեց եւ առաւ Սարրային։</verse>
				<verse number="3">Բայց Աստուած գիշերը երազում Աբիմելէքի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ահա դու պիտի մեռնիս այդ կնոջ պատճառով, որ դու առիր. Որովհետեւ նա մի մարդի կին է։</verse>
				<verse number="4">Բայց Աբիմելէքը նորան մօտեցած չէր, եւ ասեց. Տէր, մի՞թէ արդար ազգ էլ կմեռցնես։</verse>
				<verse number="5">Մի՞թէ ինքը չասեց ինձ, թէ Նա իմ քոյրն է. Եւ հէնց սա ինքն էլ ասեց. Թէ Նա իմ եղբայրն է. Ես ուղիղ սրտովս եւ մաքուր ձեռքերովս արի այս։</verse>
				<verse number="6">Եւ Աստուած նորան ասեց երազում. Ես էլ գիտացի որ ուղիղ սրտովդ արիր այդ. Նաեւ ես քեզ ինձ դէմ մեղք գործելուց ետ պահեցի, վասն որոյ քեզ չթողեցի որ նորան մօտենաս։</verse>
				<verse number="7">Եւ արդ կինն իր մարդին ետ դարձրու. որովհետեւ նա մարգարէ է, եւ քեզ համար թող աղօթք անէ որ ապրիս, եւ եթէ դու նորան ետ չտաս, իմացիր որ անպատճառ կմեռնիս, դու եւ ամեն ինչ որ ունիս։</verse>
				<verse number="8">Եւ առաւօտը կանուխ վեր կացաւ Աբիմելէքը եւ կանչեց իր բոլոր ծառաներին, եւ բոլոր այս բաները նորանց ականջների առաջ պատմեց, եւ մարդիկը շատ վախեցին.</verse>
				<verse number="9">Եւ Աբիմելէքը կանչեց Աբրահամին, եւ ասեց նորան. Մեզ ի՞նչ ես արել. Եւ ես քեզ դէմ ի՞նչ յանցանք եմ արել, որ ինձ վերայ եւ իմ թագաւորութեան վերայ մեծ մեղք ես բերել. Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անիլ։</verse>
				<verse number="10">Եւ Աբիմելէքն ասեց Աբրահամին. Ի՞նչ տեսար որ այս բանը արիր։</verse>
				<verse number="11">Եւ Աբրահամն ասեց. Ես ասեցի թէ Իրաւ այս տեղ Աստուծոյ վախը չկայ. Եւ ինձ կսպանեն կնոջ պատճառովը։</verse>
				<verse number="12">Եւ իրաւ էլ իմ քոյրն է. Հօրս աղջիկն է, բայց ոչ թէ մօրս աղջիկը. Եւ ինձ կին եղաւ։</verse>
				<verse number="13">Եւ եղաւ երբոր Աստուած ինձ իմ հօրս տանիցը պանդխտութիւն անել տուաւ, ասեցի դորան. Սա լինի քո ինձ անելու երախտիքը, որտեղ որ գնալու լինինք, ինձ համար ասես թէ Եղբայրս է։</verse>
				<verse number="14">Եւ Աբիմելէքը ոչխարներ եւ արջառներ եւ ծառաներ եւ աղախիններ առաւ, եւ Աբրահամին տուաւ. Եւ նորա կինը Սարրան էլ իրան ետ դարձրեց։</verse>
				<verse number="15">Եւ Աբիմելէքն ասեց. Ահա իմ երկիրը քո առաջին է, աչքիդ հաճոյ եղած տեղը բնակուիր։</verse>
				<verse number="16">Եւ Սարրային ասեց. Ահա եղբօրդ հազար արծաթ տուի. Ահա նա քեզ համար աչքերի ծածկոց լինի այն բոլորի համար որ քեզ հետ եղաւ եւ ամենովը յանդիմանուեցար էլ։</verse>
				<verse number="17">Եւ Աբրահամն աղօթք արաւ Աստուծոյն. Եւ Աստուած բժշկեց Աբիմելէքին եւ նորա կնոջը, եւ նորա աղախիններին, եւ ծնում էին։</verse>
				<verse number="18">Որովհետեւ Եհովան Աբիմելէքի ընտանեաց բոլոր արգանդները փակել էր Աբրահամի կնոջ Սարրայի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ Եհովան այցելութիւն արաւ Սարրային ինչպէս ասել էր, եւ Եհովան արաւ Սարրային ինչպէս որ խօսել էր։</verse>
				<verse number="2">Եւ Սարրան յղացաւ, եւ մի որդի ծնեց Աբրահամի իր ծերութիւնումը, այն որոշեալ ժամանակին, որ Աստուած ասել էր նորան։</verse>
				<verse number="3">Եւ Աբրահամն իր համար ծնած որդու անունը, որ Սարրան նորա համար ծնել էր, Իսահակ կոչեց։</verse>
				<verse number="4">Եւ Աբրահամը թլփատեց իր որդի Իսահակը, երբ որ ութ օրուան էր, ինչպէս որ Աստուած իրան պատուիրել էր։</verse>
				<verse number="5">Եւ Աբրահամը հարիւր տարեկան էր երբոր իր որդին Իսահակը իր համար ծնուեց։</verse>
				<verse number="6">Եւ Սարրան ասեց. Աստուած ինձ համար ծիծաղ շինեց. Ամեն լսողը իմ մասին ծիծաղելու է։</verse>
				<verse number="7">Նաեւ ասեց. Ո՞վ կասէր Աբրահամին թէ Սարրան որդիք կսնուցանէ. որովհետեւ նորա ծերութիւնումը նորա որդի ծնեցի։</verse>
				<verse number="8">Եւ տղան մեծացաւ եւ կաթից կտրուեցաւ. Եւ Աբրահամը մեծ խնճոյք արաւ Իսահակի կաթից կտրուած օրը։</verse>
				<verse number="9">Եւ Սարրան տեսաւ, որ Եգիպտացի Հագարի որդին, որ ծնեց Աբրահամի համար, ծաղրող էր.</verse>
				<verse number="10">Եւ ասեց Աբրահամին. Դուրս արա այս աղախնին եւ իր որդուն, որովհետեւ այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չպիտի լինի։</verse>
				<verse number="11">Եւ այս բանը Աբրահամին շատ դժուար երեւեցաւ իր որդու պատճառովը։</verse>
				<verse number="12">Եւ Աստուած ասեց Աբրահամին. Թող աչքիդ դժուար չերեւնայ քո տղայի եւ աղախնի համար. Ամեն ինչ որ Սարրան քեզ ասել է, նորա խօսքը լսիր, որովհետեւ Իսահակով է քեզ համար սերունդ կոչուելու։</verse>
				<verse number="13">Եւ աղախնի որդին էլ ազգ կշինեմ, որովհետեւ քո սերունդն է նա։</verse>
				<verse number="14">Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ հաց եւ մէկ տիկ ջուր առաւ, եւ Հագարին տուաւ եւ նորա ուսի վերայ դրաւ, եւ տղան էլ տուաւ եւ արձակեց նորան. Եւ նա գնաց, եւ Բերսաբէի անապատումը մոլորուած ման էր գալիս։</verse>
				<verse number="15">Եւ տկիցը ջուրը վերջացաւ, եւ մացառների մէկի տակին ձգեց տղային.</verse>
				<verse number="16">Եւ գնաց եւ դէմուդէմը նստեց մի նետընկեցի չափ, որովհետեւ ասեց. Տղան մեռնելիս չտեսնեմ. Եւ դէմուդէմը նստած իր ձայնը բարձրացրեց եւ լացաւ։</verse>
				<verse number="17">Եւ Աստուած տղայի ձայնը լսեց, եւ Աստուծոյ հրեշտակն երկնքիցը կանչեց Հագարին, եւ նորան ասեց, Հագար, ի՞նչ է քեզ. Մի՛ վախեցիր, Աստուած լսեց տղայի ձայնը ուր որ նա է։</verse>
				<verse number="18">Վեր կաց, տղան վեր առ, եւ ձեռքովդ զօրացուր նորան, որովհետեւ ես մեծ ազգ եմ շինելու նորան։</verse>
				<verse number="19">Եւ Աստուած նորա աչքերը բացաւ, եւ նա մի ջրհոր տեսաւ. Եւ գնաց եւ տիկը ջրով լցրեց, եւ տղային խմեցրեց։</verse>
				<verse number="20">Եւ Աստուած տղայի հետ էր, եւ նա մեծացաւ եւ անապատումը բնակուեց եւ աղեղնաւոր դառաւ։</verse>
				<verse number="21">Եւ Փառանի անապատումն էր բնակվում. Եւ մայրը նորա համար մի կին առաւ Եգիպտոսի երկրիցը։</verse>
				<verse number="22">Եւ եղաւ որ այն ժամանակ Աբիմելէքը եւ իր սպարապետը Փիքող խօսեցին Աբրահամի հետ ասելով, Աստուած քեզ հետ է ամեն բանում ինչ որ անում ես։</verse>
				<verse number="23">Եւ հիմա ինձ երդում արա այս տեղ Աստուծով, թէ ինձ եւ իմ զաւակի եւ իմ սերունդի հետ նենգութեամբ չես վարուիլ. Այլ իմ քեզ արած երախտիքի պէս կանես ինձ եւ այն երկրին, որի մէջ բնակուել ես։</verse>
				<verse number="24">Եւ Աբրահամն ասեց. Ես երդում կանեմ.</verse>
				<verse number="25">Եւ Աբրահամը յանդիմանեց Աբիմելէքին մի ջրհորի մասին, որ Աբիմելէքի ծառաները բռնութեամբ առել էին։</verse>
				<verse number="26">Եւ Աբիմելէքն ասեց. Ես չգիտեմ թէ ով է արել այդ բանը. Եւ դու էլ չիմացրիր ինձ, եւ ես էլ լսած չէի, բայց միայն այսօր։</verse>
				<verse number="27">Եւ Աբրահամը ոչխարներ ու արջառներ առաւ, եւ Աբիմելէքին տուաւ, եւ երկուսը ուխտ արին։</verse>
				<verse number="28">Եւ Աբրահամը ոչխարներիցը եօթը հատ էգ գառներ առանձին դրաւ.</verse>
				<verse number="29">Եւ Աբիմելէքն ասեց Աբրահամին. Ի՞նչ պիտի լինին այդ եօթը գառները, որ դու առանձին դրիր։</verse>
				<verse number="30">Եւ նա ասեց. Որպէս զի այս եօթը էգ գառները իմ ձեռքիցն ընդունես, որ ինձ համար վկայութիւն լինի, թէ ես փորեցի այս հորը։</verse>
				<verse number="31">Նորա համար այն տեղի անունը Բերսաբէէ կոչեց. Որովհետեւ երկուսն էլ այնտեղ երդում արին։</verse>
				<verse number="32">Եւ Բերսաբէէումը ուխտ արին. Եւ վեր կացաւ Աբիմելէքն ու նորա սպարապետ Փիքողը, եւ ետ դարձաւ Փղշտացիների երկիրը։</verse>
				<verse number="33">Եւ Աբրահամը ծառեր տնկեց Բերսաբէէումը. Եւ այն տեղ յաւիտենական Աստուած Եհովայի անունը կանչեց։</verse>
				<verse number="34">Եւ Աբրահամը շատ օրեր պանդխտութիւն արաւ Փղշտացիների երկրումը։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին եւ ասեց նորան, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։</verse>
				<verse number="2">Եւ նա ասեց. Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մօրիայի երկիրը գնա, եւ այն տեղ նորան ողջակէզ արա այն սարերի մէկի վերայ որ ես քեզ կասեմ։</verse>
				<verse number="3">Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ իր էշի համետը դրաւ, եւ վեր առաւ իր հետ երկու ծառաները եւ իր որդի Իսահակը. Եւ ողջակէզի փայտ ճղեց, եւ վեր կացաւ գնաց այն տեղը, որ Աստուած իրան ասել էր։</verse>
				<verse number="4">Եւ երրորդ օրն Աբրահամն իր աչքերը բարձրացրեց, եւ հեռուից տեսաւ այն տեղը։</verse>
				<verse number="5">Եւ Աբրահամն ասեց իր ծառաներին. Դուք այդ էշի հետ այստեղ մնացէք, եւ ես եւ տղան մինչեւ այն տեղ գնանք եւ երկրպագութիւն անենք, եւ ձեզ մօտ ետ կդառնանք։</verse>
				<verse number="6">Եւ Աբրահամն առաւ ողջակէզի փայտը եւ իր որդի Իսահակի վերայ դրաւ, եւ ինքն իր ձեռքն առաւ կրակը եւ դանակը, եւ երկուսը մէկտեղ գնացին։</verse>
				<verse number="7">Եւ Իսահակը խօսեց իր հայր Աբրահամի հետ եւ ասեց. Հայր իմ. Եւ նա ասեց. Ահա ես, որդիս։ Եւ նա ասեց. Ահա կրակը եւ փայտը, բայց ո՞ւր է ողջակէզի համար գառը։</verse>
				<verse number="8">Եւ Աբրահամն ասեց. Աստուած կը տեսնէ իր գառը ողջակէզի համար, որդեակս։ Եւ երկուսը միասին գնացին։</verse>
				<verse number="9">Եւ եկան այն տեղը, որ Աստուած նորան ասել էր. Եւ Աբրահամն այն տեղ սեղանը շինեց, եւ փայտերը շարեց, եւ իր որդի Իսահակին կապեց՝ սեղանի վերայ դրաւ նորան փայտերի վերայից։</verse>
				<verse number="10">Եւ Աբրահամն իր ձեռքը մեկնեց, եւ դանակն առաւ որ իր որդուն մորթէ։</verse>
				<verse number="11">Եւ Եհովայի հրեշտակը երկնքիցը նորան ասեց. Աբրահամ, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։</verse>
				<verse number="12">Եւ նա ասեց. Ձեռքդ տղային մի դպցնիր, եւ նորան մի բան մի անիր, որովհետեւ հիմա իմացայ, որ դու Աստուածանից վախում ես. Եւ քո մէկ հատիկ որդին ինձանից չխնայեցիր։</verse>
				<verse number="13">Եւ Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց եւ նայեց, եւ ահա մի խոյ կար ետեւին մացառներումը եղջիւրներովը բռնուած։ Եւ Աբրահամը գնաց եւ խոյն առաւ, եւ նորան իր որդու փոխարէն ողջակէզ մատուցրեց։</verse>
				<verse number="14">Եւ Աբրահամն այն տեղի անունը Եհովայիրէ կոչեց, որ այս օր ասվում է, թէ Այն սարումը ուր Եհովան երեւում է։</verse>
				<verse number="15">Եւ Եհովայի հրեշտակն երկրորդ անգամ երկնքիցը Աբրահամին կանչեց,</verse>
				<verse number="16">Եւ ասեց. Ինձանով երդում եմ անում, ասում է Եհովան, որովհետեւ դու այս բանն արիր, եւ քո մէկ հատիկ որդին չխնայեցիր,</verse>
				<verse number="17">Քեզ օրհնելով կօրհնեմ, եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կշատացնեմ. Եւ քո սերունդը իր թշնամիների դուռը կժառանգէ.</verse>
				<verse number="18">Եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կօրհնուին. նորա համար որ իմ ձայնին ականջ դրիր։</verse>
				<verse number="19">Եւ Աբրահամը ետ դարձաւ իր ծառաների մօտ, եւ վեր կացան եւ մէկտեղ Բերսաբէէ գնացին. Եւ Աբրահամը բնակվում էր Բերսաբէէումն։</verse>
				<verse number="20">Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աբրահամին պատմուեցաւ ասելով. Ահա Մեղքան էլ որդիներ ծնեց քո եղբայր Նաքովրի համար.</verse>
				<verse number="21">Իր անդրանիկ Հուսին, եւ նորա եղբայր Բուզին, եւ Արամի հայր Կամուէլին,</verse>
				<verse number="22">Եւ Քաղադին եւ Ասաւին, եւ Փաղդասին եւ Յետլափին, եւ Բաթուէլին։</verse>
				<verse number="23">Եւ Բաթուէլը ծնեց Ռեբեկային. Այս ութը Մեղքան ծնեց Աբրահամի եղբայր Նաքովրի համար։</verse>
				<verse number="24">Եւ նորա հարճը, որի անունը Ռէումա էր, նա էլ ծնեց Տեբաքին եւ Գաամին եւ Թաքասին եւ Մաաքային։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ Սարրայի կեանքը հարիւր քսանեւեօթը տարի էր. սա է Սարրայի կենացը տարիքը։</verse>
				<verse number="2">Եւ Սարրան մեռաւ Կարիաթարբայումը, որ է Քեբրոն՝ Քանանի երկրումը. Եւ Աբրահամն եկաւ որ Սարրայի համար սուգ անէ եւ ողբայ։</verse>
				<verse number="3">Եւ Աբրահամն իր մեռելի առաջից վեր կացաւ եւ Քետի որդիների հետ խօսեց ասելով,</verse>
				<verse number="4">Ես ձեր մէջ օտարական եւ պանդուխտ եմ, ձեր մէջ ինձ գերեզմանի ստացուածք տուէք, որ իմ երեսի առաջից մեռելս թաղեմ։</verse>
				<verse number="5">Եւ Քետի որդիքը պատասխանեցին Աբրահամին, եւ նորան ասեցին.</verse>
				<verse number="6">Տէր իմ, լսիր մեզ, դու մեր մէջ մի իշխան Աստուծոյ ես. Մեր գերեզմանների ընտիրումը թաղիր քո մեռելը. Մեզանից մէկը չի խնայիլ իր գերեզմանը քեզանից քո մեռելը թաղելու։</verse>
				<verse number="7">Եւ Աբրահամը վեր կացաւ, եւ խոնարհութիւն արաւ այն երկրի ժողովուրդին՝ Քետի որդիներին.</verse>
				<verse number="8">Եւ նորանց հետ խօսեց ասելով, Եթէ ձեր մտքումը կայ, որ ես իմ երեսի առաջից մեռելս թաղեմ, ինձ լսեցէք, եւ ինձ համար Սահառի որդի Եփրոնի հետ խօսեցէք,</verse>
				<verse number="9">Որ ինձ տայ Մաքփելայի այրը, որ նորանն է, եւ նորա արտի ծայրումն է. Լիքը գինով ինձ տայ, որ գերեզմանի ստացուածք ունենամ ձեր մէջ։</verse>
				<verse number="10">Եւ Եփրոնը նստել էր Քետի որդկանց մէջ։ Եւ Քետացի Եփրոնը պատասխանեց Աբրահամին Քետի որդկանց ականջի առաջին՝ այն ամենքի առաջին որ դռնովը մտնում էին, եւ ասեց.</verse>
				<verse number="11">Ոչ, տէր իմ, ինձ լսիր. Արտը քեզ տուի եւ այրն էլ, որ նորանում է, քեզ տուի այն, իմ ժողովուրդի որդոց աչքի առաջին քեզ տուի այն. թաղիր քո մեռելը։</verse>
				<verse number="12">Եւ Աբրահամն այն երկրի ժողովրդի առաջին խոնարհութիւն արաւ.</verse>
				<verse number="13">Եւ Եփրոնի հետ խօսեց այն երկրի ժողովրդի ականջի առաջին եւ ասեց. Ո՛հ եթէ դու մէկ ինձ լսէիր. Ես արտի փողը տամ. Առ ինձանից, եւ ես մեռելս այնտեղ թաղեմ։</verse>
				<verse number="14">Եւ Եփրոնը պատասխանեց Աբրահամին եւ նորան ասեց.</verse>
				<verse number="15">Տէր իմ, ինձ լսիր. Տափը չորս հարիւր սիկղ արծաթ է. Իմ ու քո մէջ դա ի՞նչ է. Ուրեմն թաղիր քո մեռելը։</verse>
				<verse number="16">Եւ Աբրահամը լսեց Եփրոնին, եւ Աբրահամը կշռեց արծաթը Եփրոնին տուաւ, ինչպէս նա Քետի որդկանց առաջին խօսել էր, այսինքն չորս հարիւր սիկղ արծաթ՝ վաճառականների մէջ անցնող։</verse>
				<verse number="17">Եւ հաստատուեցաւ Եփրոնի արտը, որ Մաքփելայումը Մամբրէի դիմացն է, արտը եւ այն այրը, որ նորանում է, եւ շուրջանակի նորա սահմանների մէջ եղած արտի միջի բոլոր ծառերը</verse>
				<verse number="18">Աբրահամի վերայ իբրեւ ստացուածք Քետի որդկանց աչքի առաջին, այն ամենի առաջին, որ նորա քաղաքի դռնովը մտնում են։</verse>
				<verse number="19">Եւ սորանից յետոյ Աբրահամն իր կին Սարրային թաղեց Մամբրէի դիմացի Մաքփելայի արտի այրումը, որ է Քեբրոն՝ Քանանի երկրումը։</verse>
				<verse number="20">Եւ հաստատուեցաւ արտը եւ այրը, որ նորանում էր, Աբրահամի վերայ, որ գերեզմանի ստացուածք լինի, Քետի որդիներից։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Եւ Աբրահամը ծեր էր եւ օրերն անցկացրած, եւ Եհովան ամեն բանում օրհնել էր Աբրահամին։</verse>
				<verse number="2">Եւ Աբրահամն ասեց իր ծառային՝ իր տան երէցին, որ իր բոլոր ունեցածի վերակացուն էր, թէ Ձեռքդ իմ երանքի տակը դիր.</verse>
				<verse number="3">Եւ ես քեզ երդում եմ տալիս Եհովայով երկնքի Աստուծովը եւ երկրի Աստուծովը, որ իմ որդու համար կին չառնես Քանանացիների աղջիկներիցը, որոնց մէջ ես բնակվում եմ։</verse>
				<verse number="4">Այլ իմ երկիրն եւ իմ ազգականների մօտ գնաս, եւ իմ որդի Իսահակի համար կին առնես։</verse>
				<verse number="5">Եւ ծառան ասեց նորան. Գուցէ այն կինը չուզենայ իմ ետեւից այս երկիրը գալ. Արդե՞օք քո որդին դարձնեմ տանեմ այն երկիրը, որտեղից դու դուրս ես եկել։</verse>
				<verse number="6">Եւ Աբրահամն ասեց նորան. Զգուշացիր որ իմ որդին այն տեղ չդարձնես։</verse>
				<verse number="7">Եհովան՝ երկնքի Աստուածը, որ ինձ իմ հօր տանիցն եւ իմ ծնած երկրիցը հանեց, եւ որ խօսեց ինձ հետ, եւ որ երդում արաւ ինձ, ասելով, Այս երկիրը քո սերունդին կտամ, նա իր հրեշտակը կուղարկէ քո առաջին, եւ դու այն տեղից իմ որդու համար կին կառնես։</verse>
				<verse number="8">Եւ եթէ կինը քո ետեւից գալ չուզէ, այն ժամանակ դու իմ այս երդումիցը անպարտ ես, միայն թէ իմ որդին այնտեղ չդարձնես։</verse>
				<verse number="9">Եւ ծառան իմ ձեռքը դրաւ իր տիրոջ Աբրահամի երանքի տակ եւ այս բանի համար երդում արաւ նորան։</verse>
				<verse number="10">Եւ ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առաւ ու գնաց, ըստ որում իր տիրոջ բոլոր բարիքները իր ձեռքին էր. Եւ վեր կացաւ ու գնաց Միջագէտ Նաքովրի քաղաքը։</verse>
				<verse number="11">Եւ քաղաքի դրսումը ուղտերը նստեցրեց մի ջրհորի մօտ իրիկուայ դէմ ջուր քաշող կանանց դուրս գալիս ժամանակը,</verse>
				<verse number="12">Եւ ասեց. Ով Եհովայ՝ իմ տիրոջ Աբրահամի Աստուած, հանդիպեցրու իմ առաջին այսօր, եւ իմ տիրոջ Աբրահամին բարերարութիւն արա.</verse>
				<verse number="13">Ահա ես ջրի աղբիւրի մօտ կկանգնեմ. Եւ այս քաղաքի մարդկանց աղջկերքը դուրս են գալիս ջուր հանելու։</verse>
				<verse number="14">Եւ լինի՝ այն աղջիկը որին որ ես ասեմ, Սափորդ ցածացրու որ խմեմ, եւ նա ասէ թէ Խմիր, եւ քո ուղտերին էլ կխմեցնեմ, նա լինի քո ծառայ Իսահակի համար սահմանածդ. Եւ սորանով գիտենամ որ իմ տիրոջը բարերարութիւն արիր։</verse>
				<verse number="15">Եւ եղաւ որ նա տակաւին իր խօսքը չէր վերջացրել, եւ ահա Աբրահամի եղբայր Նաքովրի կնոջ Մեղքայի որդու Բաթուէլի ծնած Ռեբեկան դուրս եկաւ, սափորը ուսին։</verse>
				<verse number="16">Եւ աղջիկը մի շատ գեղեցիկ տեսքով կոյս էր, եւ մարդ նորան գիտեցած չէր. Եւ նա իջաւ աղբիւրը, եւ իր սափորը լցրեց ու վեր գնաց։</verse>
				<verse number="17">Եւ ծառան նորան դիմաւորելու վազեց, եւ ասեց. Սափորիցդ ինձ մի քիչ ջուր խմեցրու։</verse>
				<verse number="18">Եւ նա ասեց. Խմիր, տէր իմ. Եւ շուտով սափորը իր ձեռքի վերայ իջեցրեց, եւ խմեցրեց նորան։</verse>
				<verse number="19">Եւ երբոր նորան խմեցրեց պրծաւ, ասեց. Ուղտերիդ էլ ջուր քաշեմ մինչեւ որ ամենքը խմեն վերջացնեն։</verse>
				<verse number="20">Եւ շուտով սափորը աւազանի մէջ թափեց, եւ դարձեալ հորի մօտ վազեց ջուր քաշելու, եւ նորա բոլոր ուղտերի համար ջուր քաշեց։</verse>
				<verse number="21">Բայց այն մարդը զարմանալով նորա վերայ լռած մտածում էր, թէ արդեօք Եհովան նորա ճանապարհը յաջողել է, թէ ոչ։</verse>
				<verse number="22">Եւ երբոր ուղտերը խմելը վերջացրին, մարդը մի ոսկի օղակ առաւ կէս սիկղ ծանր, եւ նորա ձեռքերի համար երկու ապարանջան հանեց՝ տասը սիկղ ոսկի.</verse>
				<verse number="23">Եւ ասեց. Դու ո՞ւմ աղջիկն ես, ասա ինձ. Քո հօր տանը մեզ համար իջեւանելու տեղ կա՞յ։</verse>
				<verse number="24">Եւ նա ասեց նորան. Ես Մեղքայի որդի Բաթուէլի աղջիկն եմ, որ Նաքովրի համար ծնեց։</verse>
				<verse number="25">Նաեւ ասեց նորան. Մենք յարդ եւ ճարակ շատ ունինք, եւ իջեւանելու տեղ էլ։</verse>
				<verse number="26">Եւ մարդը խոնարհեց եւ Եհովային երկրպագութիւն արաւ.</verse>
				<verse number="27">Եւ ասեց. Օրհնեալ լինի իմ տիրոջ Աբրահամի Եհովայ Աստուածը, որ իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնը իմ տէրից չէ զրկում. Ես ճանապարհումը լինելով Եհովան ինձ իմ տիրոջ եղբայրների տունն առաջնորդեց։</verse>
				<verse number="28">Եւ աղջիկը վազեց, եւ այս բաները պատմեց իր մօրը։</verse>
				<verse number="29">Եւ Ռեբեկան մի եղբայր ունէր Լաբան անունով. Եւ Լաբանը դուրս վազեց այն մարդի մօտ դէպի աղբիւրը.</verse>
				<verse number="30">Որովհետեւ տեսնելով օղակը եւ իր քրոջ ձեռքերին ապարանջանները եւ լսելով իր քրոջ Ռեբեկայի խօսքերը, որ ասում էր թէ այն մարդը այսպէս խօսեց ինձ հետ, այն մարդի մօտ եկաւ. Եւ ահա նա կանգնել էր ուղտերի մօտ աղբիւրի կշտին.</verse>
				<verse number="31">Եւ ասեց. Եկ, ով Եհովայի օրհնեալ, ինչո՞ւ ես դուրսը կանգնել. Եւ ես տունը պատրաստել եմ, եւ ուղտերի համար էլ տեղ։</verse>
				<verse number="32">Եւ մարդը եկաւ տունը. Եւ ուղտերի կապերը լուծեց, եւ ուղտերին յարդ ու ճարակ տուաւ, եւ ջուր՝ նորա ոտքերը եւ նորա հետ լինող մարդկանց ոտքերը լուանալու համար։</verse>
				<verse number="33">Եւ նորա առաջին կերակուր դրուեցաւ որ ուտէ. Բայց նա ասեց. Չեմ ուտիլ, մինչեւ որ իմ խօսքերը չխօսիմ. Եւ ասեց. Խօսիր։</verse>
				<verse number="34">Եւ նա ասեց. Ես Աբրահամի ծառան եմ.</verse>
				<verse number="35">Եւ Եհովան շատ օրհնել է իմ տիրոջը, եւ նա մի մեծ մարդ է. Եւ նորան հօտեր եւ արջառներ, եւ արծաթ եւ ոսկի, եւ ծառաներ ու աղախիններ, եւ ուղտեր ու էշեր է տուել։</verse>
				<verse number="36">Եւ իր կինը Սարրան իր պառաւութիւնիցը յետոյ մի որդի ծնեց իմ տիրոջ համար, որ բոլոր իր ունեցածը նորան է տուել։</verse>
				<verse number="37">Եւ իմ տէրն ինձ երդում անել տուաւ ասելով, Իմ որդու համար կին չառնես Քանանացիների աղջիկներիցը, որոնց երկրումը ես բնակվում եմ.</verse>
				<verse number="38">Այլ իմ հօր տունն ու իմ ազգատոհմի մօտ գնա, եւ իմ որդու համար կին առ։</verse>
				<verse number="39">Եւ ես ասեցի իմ տիրոջը. Գուցէ այն կինը իմ ետեւիցը չգայ։</verse>
				<verse number="40">Եւ նա ասեց. Եհովան, որի առաջին ես վարվում եմ, իր հրեշտակը քեզ հետ կուղարկէ, եւ քո ճանապարհը կը յաջողուի, եւ իմ որդու համար իմ ազգատոհմիցը եւ իմ հօր տանիցը կին կառնես։</verse>
				<verse number="41">Իսկ այն ժամանակ իմ երդումիցն անպարտ կը լինիս։</verse>
				<verse number="42">Եւ այսօր աղբիւրի մօտ եկայ, եւ ասեցի. Ով Եհովայ՝ իմ տիրոջ Աբրահամի Աստուած, եթէ այս իմ ճանապարհը, որ ես նորանով գնում եմ, դու յաջողում ես,</verse>
				<verse number="43">Ահա ես ջրի աղբիւրի մօտ կկանգնեմ. Եւ լինի այն աղջիկը, որ ջուր քաշելու գայ, եւ ես նորան ասեմ թէ Ինձ քո սափորիցը մի քիչ ջուր խմեցրու,</verse>
				<verse number="44">Եւ նա ինձ ասէ՝ Դու էլ խմիր եւ ուղտերիդ համար էլ ջուր կքաշեմ, նա լինի այն կինը որ Եհովան սահմանել է իմ տիրոջ որդու համար։</verse>
				<verse number="45">Եւ ես տակաւին խօսքս չէի վերջացրել սրտումս, եւ ահա Ռեբեկան դուրս եկաւ սափորը ուսին, եւ իջաւ աղբիւրը, եւ ջուր քաշեց. Եւ ես ասեցի նորան՝ Ինձ ջուր խմեցրու։</verse>
				<verse number="46">Եւ նա շուտով իր սափորը իր ուսի վերայից իջեցրեց, եւ ասեց. Խմիր եւ ուղտերիդ էլ կխմեցնեմ. Եւ ես խմեցի, եւ ուղտերին էլ խմեցրեց։</verse>
				<verse number="47">Եւ հարցրի նորանից եւ ասեցի. Դու ո՞ւմ աղջիկն ես. Նա էլ ասեց. Մեղքայի նաքովրի համար ծնած որդու Բաթուէլի աղջիկն եմ. Այն ժամանակ օղակը նորա քիթը, ապարանջանները նորա ձեռքերն անցրի։</verse>
				<verse number="48">Եւ խոնարհեցի եւ Եհովային երկրպագութիւն արի, եւ իմ տիրոջ Աբրահամի Եհովայ Աստուածն օրհնեցի, որ ինձ ուղիղ ճանապարհով առաջնորդեց որ իմ տիրոջ եղբօր աղջիկն իր որդու համար առնեմ։</verse>
				<verse number="49">Եւ արդ եթէ իմ տիրոջը շնորհք եւ հաւատարմութիւն էք անելու, ինձ պատմեցէք. Եւ եթէ ոչ, ինձ ասեցէք. Որ ես աջ կամ ձախ դառնամ։</verse>
				<verse number="50">Եւ Լաբանը եւ Բաթուէլը պատասխանեցին եւ ասեցին. Այս բանը Եհովայիցն է դուրս եկել. Մենք քեզ վատ կամ լաւ չենք կարող ասել։</verse>
				<verse number="51">Ահա Ռեբեկան քո առջեւն է, առ եւ գնա. Եւ թող քո տիրոջ որդու համար կին լինի, ինչպէս Եհովան ասել է։</verse>
				<verse number="52">Եւ եղաւ երբոր Աբրահամի ծառան նորանց խօսքերը լսեց, մինչեւ գետինը երկրպագութիւն արաւ Եհովային։</verse>
				<verse number="53">Եւ ծառան արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ հանեց, եւ Ռեբեկային տուաւ. Եւ նորա եղբաօրը եւ մօրը պատուական ընծաներ տուաւ։</verse>
				<verse number="54">Եւ կերան եւ խմեցին ինքը եւ այն մարդիկը որ նորա հետ էին, եւ գիշերը մնացին. Եւ առաւօտանց վեր կացան, եւ նա ասեց. Ինձ ճանապարհ դրէք դէպի իմ տէրը։</verse>
				<verse number="55">Եւ նորա եղբայրը եւ մայրն ասեցին. Թող աղջիկը մի քանի օր կամ տասը օր մեզ մօտ կենայ, յետոյ կգնայ։</verse>
				<verse number="56">Եւ նա ասեց նորանց. Ինձ մի ուշացնէք, որովհետեւ Եհովան յաջողել է իմ ճանապարհը. Ինձ ճանապարհեցէք, եւ ես իմ տիրոջ մօտ գնամ։</verse>
				<verse number="57">Եւ նորանք ասեցին. Աղջկանը կանչենք եւ նորա բերանը հարցնենք։</verse>
				<verse number="58">Եւ կանչեցին Ռեբեկային, ու ասեցին նորան. Այս մարդի հետ կգնա՞ս. Եւ նա ասեց՝ Կգնամ։</verse>
				<verse number="59">Եւ ճանապարհեցին իրանց քրոջը Ռեբեկային եւ նորա դայեակին, եւ Աբրահամի ծառային եւ նորա մարդկանցը։</verse>
				<verse number="60">Եւ օրհնեցին Ռեբեկային եւ ասեցին նորան. Ով մեր քոյր, շատ եւ շատ հազարներ դառնաս եւ քո սերունդն իր թշնամիների դուռը ժառանգէ։</verse>
				<verse number="61">Եւ վեր կացաւ Ռեբեկան եւ իր աղախինները եւ հեծան ուղտերը, եւ այն մարդի ետեւիցը գնացին. Եւ ծառան առաւ Ռեբեկային եւ գնաց։</verse>
				<verse number="62">Եւ Իսահակը ետ դառած գալիս էր Լահայ-րօյի ջրհորիցը. Որովհետեւ հարաւային երկրումն էր բնակվում։</verse>
				<verse number="63">Եւ Իսահակն իրիկուայ դէմ դաշտն էր դուրս եկել մտածելու. Եւ իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տուաւ, եւ ահա ուղտեր էին գալիս։</verse>
				<verse number="64">Եւ Ռեբեկան իր աչքերը բարձրացրեց, եւ Իսահակին տեսաւ, եւ ուղտիցն իջաւ.</verse>
				<verse number="65">Եւ ասեց ծառային. Այդ մարդը ո՞վ է որ դաշտումը մեր առաջն է գալիս։ Եւ ծառան ասեց. Նա իմ տէրն է։ Եւ նա քօղն առաւ եւ ծածկուեց։</verse>
				<verse number="66">Եւ ծառան պատմեց Իսահակին բոլոր բաները որ արել էր։</verse>
				<verse number="67">Եւ Իսահակը նորան իր մօր Սարրայի վրանը տարաւ, եւ առաւ Ռեբեկային, եւ նա նորա կին եղաւ. Եւ նա սիրեց նորան։ Եւ Իսահակ մխիթարուեցաւ իր մօրից յետոյ։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Եւ Աբրահամը դարձեալ կին առաւ, եւ նորա անունը Քետուրա էր։</verse>
				<verse number="2">Եւ նա Զեմրանին եւ Յեկսանին եւ Մադանին եւ Մադիանին եւ Յեսբոնին եւ Սովէին ծնեց նորա համար։</verse>
				<verse number="3">Եւ Յեկսանը ծնեց Սաբային եւ Դեդանին. Եւ Դեդանի որդիքն էին Ասուրիմ եւ Լատուսիմ եւ Լովոմիմ։</verse>
				<verse number="4">Եւ Մադիանի որդիքը՝ Գեփա եւ Ափէր եւ Ենովք եւ Աբիդա եւ Ելդագա էին, սորանք ամենը Քետուրայի որդիքն էին։</verse>
				<verse number="5">Եւ Աբրահամն իր բոլոր ունեցածը տուաւ Իսահակին.</verse>
				<verse number="6">Բայց Աբրահամի հարճերի որդկանցը Աբրահամը պարգեւներ տուաւ, եւ նորանց իր որդի Իսահակի մօտիցը՝ քանի որ տակաւին կենդանի էր՝ դէպի արեւելք արեւելեան երկիրը արձակեց։</verse>
				<verse number="7">Եւ սա է Աբրահամի կենաց տարիների օրերը, որ ինքը ապրեց, հարիւր եօթանասնեւհինգ տարի։</verse>
				<verse number="8">Եւ Աբրահամը լաւ ծերութեամբ ալեւորած եւ իր օրերիցը կշտացած աւանդեց իր հոգին եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ։</verse>
				<verse number="9">Եւ իր որդիքը Իսահակը եւ Իսմայէլը թաղեցին նորան Մաքփելայի այրումը, որ Քետացի Սահառի որդի Եփրոնի արտումը Մամբրէի դիմացն է.</verse>
				<verse number="10">Այն արտը որ Աբրահամը Քետի որդիներիցը ծախու առել էր. այն տեղ թաղուեցաւ Աբրահամը եւ իր կինը Սարրան։</verse>
				<verse number="11">Եւ եղաւ որ Աբրահամի մեռնելուց յետոյ Աստուած օրհնեց նորա որդի Իսահակը. Եւ Իսահակը Լահայ-րօյի ջրհորի մօտ էր բնակվում։</verse>
				<verse number="12">Եւ սորանք են Աբրահամի որդի Իսմայէլի ծնունդքը, որին Սարրայի Եգիպտացի աղախին Հագարը ծնեց Աբրահամի համար։</verse>
				<verse number="13">Եւ Իսմայէլի որդկանց անունները սորանք են իրանց անուններովը եւ իրանց ծնունդներովը. Իսմայէլի անդրանիկը Նաբէօթ, յետոյ Կեդար եւ Ադբեէլ եւ Մաբսամ,</verse>
				<verse number="14">Եւ Մասմա եւ Դումա եւ Մասսէ,</verse>
				<verse number="15">Քոդադ եւ Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա։</verse>
				<verse number="16">Սորանք են Իսմայէլի որդիքը. Եւ սորանք են նորանց անուններն իրանց վրաններովը եւ իրանց գեղերովը՝ տասներկու իշխաններ էին իրանց ազգերի համեմատ։</verse>
				<verse number="17">Եւ սա է Իսմայէլի կենաց օրերը՝ հարիւր երեսունեւեօթը տարի. Եւ իր հոգին աւանդեց եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ։</verse>
				<verse number="18">Եւ Իսմայելացիք բնակուեցին Եւիլայից մինչեւ Սուր, որ Եգիպտոսի դիմացը Ասորեստան գնալու ճանապարհի վերայ է. բոլոր իր եղբայրների առջեւ բնակուեց։</verse>
				<verse number="19">Եւ Աբրահամի որդի Իսահակի ծնունդները սորանք են. Աբրահամը ծնեց Իսահակին։</verse>
				<verse number="20">Եւ Իսահակը քառասուն տարեկան էր, երբոր Միջագետից Ասորի Բաթուէլի աղջիկ՝ Ասորի Լաբանի քոյր Ռեբեկային իրան կին առաւ։</verse>
				<verse number="21">Եւ Իսահակն աղաչեց Եհովային իր կնոջ համար որ ամուլ էր. Եւ Եհովան լսեց նորա աղաչանքը. Եւ նորա կինը Ռեբեկան յղացաւ։</verse>
				<verse number="22">Եւ տղերքը խաղում էին նորա արգանդումը. Եւ նա ասեց. Եթէ այսպէս է, ինչո՞ւ եղաւ ինձ այս. Եւ գնաց Եհովային հարցնելու։</verse>
				<verse number="23">Եւ Եհովան ասեց նորան. Երկու ազգեր կան արգանդիդ մէջ, եւ երկու ժողովուրդներ կբաժանուին քո որովայնից. Եւ ժողովրդի մէկը միւսից զօրաւոր կլինի, եւ մեծը կծառայէ փոքրին։</verse>
				<verse number="24">Եւ երբոր նորա օրերը լրացան որ ծնէր, եւ ահա երկուորեակ էին նորա արգանդումը։</verse>
				<verse number="25">Եւ առաջինը ելաւ կարմրագոյն, բոլոր մարմինը մազոտ վերարկուի պէս էր. Եւ նորա անունը Եսաւ դրին,</verse>
				<verse number="26">Եւ նորանից յետոյ ելաւ նորա եղբայրը, եւ նորա ձեռքը բռնել էր Եսաւի գարշապարիցը, եւ նորա անունը Յակոբ դրին. Եւ Իսահակը վաթսուն տարեկան էր նորանց ծնելու ժամանակը։</verse>
				<verse number="27">Եւ մանուկները մեծացան. Եւ Եսաւը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղաւ. Իսկ Յակոբը համեստ մարդ էր և բնակվում էր վրանների մէջ։</verse>
				<verse number="28">Եւ Իսահակը սիրում էր Եսաւին, որովհետեւ որս էր ուտում. բայց Ռեբեկան Յակոբին էր սիրում։</verse>
				<verse number="29">Մի օր Յակոբը թան էր եփում. Եսաւը դաշտից եկաւ եւ սոված թուլացած էր։</verse>
				<verse number="30">Եւ Եսաւը ասեց Յակոբին. Խնդրեմ՝ այդ շիկաթանիցը թող տուր ուտեմ. Որովհետեւ ես թուլացել եմ. սորա համար անունը Եդովմ կոչուեցաւ։</verse>
				<verse number="31">Եւ Յակոբն ասեց. Ծախիր ինձ վերայ այս օր քո անդրանկութիւնը։</verse>
				<verse number="32">Եւ Եսաւն ասեց. Ահա ես գնալով մեռնելու եմ, եւ ի՞նչ եւ ի՞նչ պէտք է ինձ անդրանկութիւն։</verse>
				<verse number="33">Եւ Յակոբն ասեց. Այս օր ինձ երդում արա. Եւ նա երդում արաւ նորան, եւ իր անդրանկութիւնը ծախեց Յակոբին։</verse>
				<verse number="34">Եւ Յակոբն Եսաւին հաց եւ ոսպի թան տուաւ, եւ նա կերաւ եւ խմեց, եւ վեր կացաւ եւ գնաց. Եւ Եսաւն անարգեց անդրանկութիւնը։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Եւ երկրի մէջ սով եղաւ բացի այն առաջի սովից որ Աբրահամի օրերում եղել էր. Եւ Իսահակը գնաց Փղշտացիների Աբիմելէք թագաւորի մօտ Գերար։</verse>
				<verse number="2">Եւ Եհովան երեւեցաւ նորան, եւ ասեց. Եգիպտոս մի իջնիր, բնակուիր այն երկրումը որ քեզ կասեմ։</verse>
				<verse number="3">Պանդուխտ եղիր այս երկրի մէջ. Եւ ես քեզ հետ կլինիմ եւ քեզ կօրհնեմ. որովհետեւ քեզ եւ քո սերունդին եմ տալու բոլոր այս երկիրները, եւ կհաստատեմ այն երդումը որ երդուեցի քո հայր Աբրահամին.</verse>
				<verse number="4">Եւ կշատացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ, եւ բոլոր այս երկիրները քո սերունդին կտամ. Եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կօրհնուին։</verse>
				<verse number="5">Նորա համար որ Աբրահամն իմ ձայնին լսեց, եւ պահեց իմ հրամանները եւ իմ պատուիրանքները եւ իմ կանոններն ու իմ օրէնքներն։</verse>
				<verse number="6">Եւ Իսահակը բնակուեց Գերերումը։</verse>
				<verse number="7">Եւ այն տեղի մարդիկը հարցրին նորանից նորա կնոջ մասին. Եւ նա ասեց. Իմ քոյրն է նա. որովհետեւ վախեց ասելու՝ թէ Իմ կինն է, մի գուցէ այս տեղի մարդիկը ինձ սպանեն Ռեբեկայի պատճառով. որովհետեւ տեսքով գեղեցիկ էր։</verse>
				<verse number="8">Եւ եղաւ երբոր նա երկար ժամանակ այն տեղ կացաւ, Փղշտացիների թագաւորը Աբիմելէքը պատուհանից նայեց եւ տեսաւ, եւ ահա Իսահակն իր կնոջ Ռեբեկայի հետ խաղում էր։</verse>
				<verse number="9">Եւ Աբիմելէքը կանչեց Իսահակին եւ ասեց. Ահա հէնց քո կինդ է նա. Եւ ի՞նչպէս ասեցիր՝ Նա իմ քոյրն է. Եւ Իսահակն ասեց նորան. Որովհետեւ ասեցի Մի գուցէ նորա պատճառով մեռնիմ։</verse>
				<verse number="10">Եւ Աբիմելէքն ասեց. Սա ի՞նչ է որ մեզ արիր. Քիչ էր մնացել որ ժողովրդից մէկը քո կնոջ հետ պառկել էր, եւ դու մեր վերայ յանցանք բերած կլինէիր։</verse>
				<verse number="11">Եւ Աբիմելէքը հրամայեց բոլոր ժողովրդին ասելով, Ով որ այս մարդին կամ նորա կնոջը դպչելու լինի, մահով պիտի մեռնի։</verse>
				<verse number="12">Իսահակն այն երկրի մէջ ցանեց եւ այն տարին հարիւրի չափ արդիւնք գտաւ. Եւ Եհովան օրհնեց նորան։</verse>
				<verse number="13">Եւ մարդը բարձրացաւ, եւ քանի գնաց մեծացաւ, մինչեւ որ շատ մեծացաւ։</verse>
				<verse number="14">Եւ ոչխարներ, եւ արջառներ, եւ շատ ծառաներ ունեցաւ, եւ Փղշտացիք նախանձեցին նորան։</verse>
				<verse number="15">Եւ իր հօր Աբրահամի օրերումն իր հօր ծառաների փորած բոլոր ջրհորները Փղշտացիք գոցեցին, եւ հողով լցրին նորանց։</verse>
				<verse number="16">Եւ Աբիմելէքն ասեց Իսահակին. Գնա մեզանից, որովհետեւ մեզանից շատ զօրաւոր եղար։</verse>
				<verse number="17">Եւ Իսահակը գնաց այն տեղից եւ իր վրանները Գերարի ձորումը բացաւ, եւ այն տեղ բնակուեց։</verse>
				<verse number="18">Եւ Իսահակը դարձեալ այն ջրհորները փորեց որ իր հօր օրերումը փորել էին եւ որ Փղշտացիք գոցել էին Աբրահամի մեռնելուց յետոյ. Եւ նորանց այնպիսի անուններ դրաւ, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։</verse>
				<verse number="19">Եւ Իսահակի ծառաները փորեցին ձորումը, եւ այն տեղ մի կենդանի ջրի ջրհոր գտան։</verse>
				<verse number="20">Եւ Գերարի հովիւները կռվում էին Իսահակի հովիւների հետ ասելով՝ Այդ ջուրը մերն է. Եւ այն ջրհորի անունը դրաւ Էսէք, որովհետեւ իրար հետ կռուեցին։</verse>
				<verse number="21">Եւ մի ուրիշ ջրհոր փորեցին, եւ նորա վերայ էլ կռուեցին, եւ նորա անունը դրաւ Սիթնա։</verse>
				<verse number="22">Եւ այն տեղից չուեց, եւ մի ուրիշ հոր փորեց, եւ նորա վերայ չկռուեցին, եւ նորա անունը դրաւ Ռոհոբոթ, եւ ասեց թէ հիմա Եհովան մեզ ընդարձակեց, եւ երկրի մէջ պտղաբեր կլինինք։</verse>
				<verse number="23">Եւ այն տեղից ելաւ Բերսաբէէ։</verse>
				<verse number="24">Եւ Եհովան երեւեցաւ նորան այն գիշերը եւ ասեց. Ես եմ քո հօր Աբրահամի Աստուածը, մի վախիր, որովհետեւ ես քեզ հետ եմ. Եւ կօրհնեմ եւ կշատցնեմ քո սերունդը իմ ծառայ Աբրահամի պատճառով։</verse>
				<verse number="25">Եւ այն տեղ սեղան շինեց եւ Եհովայի անունը կանչեց, եւ այն տեղ բացաւ իր վրանը. Եւ այն տեղ Իսահակի ծառաները ջրհոր քանդեցին։</verse>
				<verse number="26">Եւ Աբիմելէքը գնաց նորա մօտ Գերարից, ու նորա բարեկամներից Ոքոզաթը եւ նորա սպարապետը Փիքող։</verse>
				<verse number="27">Եւ Իսահակն ասեց. Ինչո՞ւ համար էք եկել ինձ մօտ, քանի որ դուք ինձ ատում էք, եւ ինձ ձեր մօտիցը դուրս արիք։</verse>
				<verse number="28">Եւ նորանք ասեցին. Մենք տեսանք որ Եհովան քեզ հետ է, եւ ասեցինք թող երդում լինի մեր մէջ այսինքն մեր ու քո մէջ, եւ քեզ հետ ուխտ դնենք,</verse>
				<verse number="29">Որ մեզ չար բան չանես, ինչպէս որ մենք էլ քեզ չենք դպել, եւ ինչպէս որ քեզ հետ միայն բարի վարուեցինք, եւ քեզ խաղաղութեամբ ճանապարհեցինք. Դու հիմա Եհովայի օրհնեալն ես։</verse>
				<verse number="30">Եւ նա նորանց համար խնջոյք արաւ. Եւ նորանք կերան ու խմեցին։</verse>
				<verse number="31">Եւ առաւօտանց կանուխ վեր կացան եւ իրար երդում արին. Եւ Իսահակը նորանց ճանապարհեց, եւ նորանից գնացին խաղաղութեամբ։</verse>
				<verse number="32">Եւ եղաւ այն ժամանակ որ Իսահակի ծառաները եկան եւ նորան պատմեցին այն ջրհորի մասին որ փորում էին, եւ ասեցին նորան թէ Ջուր ենք գտել։</verse>
				<verse number="33">Եւ նորա անունը դրաւ Սաբէէ. Սորա համար այն քաղաքի անունը Բերսաբէէ է մինչեւ այսօր։</verse>
				<verse number="34">Եւ Եսաւը քառասուն տարեկան էր, երբոր Քետացի Բէերի աղջիկ Յուդիթին եւ Քետացի Ելօնի աղջիկ Բասէմաթին կին առաւ։</verse>
				<verse number="35">Եւ սորանք Իսահակի եւ Ռեբեկայի համար հոգու դառնութիւն եղան։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Եւ եղաւ երբոր Իսահակը ծերացաւ, եւ աչքերը տկարացան տեսնելուց, իր մեծ որդի Եսաւին կանչեց եւ ասեց նորան. Որդի։ Եւ նա ասեց նորան, Ահա ես։</verse>
				<verse number="2">Եւ ասեց. Ահա ես ծերացել եմ, չգիտեմ իմ մեռնելու օրը.</verse>
				<verse number="3">Եւ հիմա առ դու քո գործիքը՝ քո կապարճը եւ քո աղեղը, եւ դուրս եկ գնա դաշտը, եւ ինձ համար մի որս որսա.</verse>
				<verse number="4">Եւ ինձ համար խորտիկներ շինիր ինչպէս որ ես սիրում եմ, եւ բեր ինձ մօտ որ ուտեմ, եւ նորա համար օրհնէ քեզ իմ հոգին՝ ես տակաւին չմեռած։</verse>
				<verse number="5">Եւ Ռեբեկան լսում էր Իսահակը իր որդի Եսաւի հետ խօսելիս։ Եւ Եսաւը դուրս գնաց դաշտը, որ որս որսայ եւ բերէ։</verse>
				<verse number="6">Եւ Ռեբեկան խօսեց իր որդի Յակոբին ասելով. Ահա լսեցի որ հայրդ խօսում էր քո եղբայր Եսաւի հետ եւ ասում.</verse>
				<verse number="7">Ինձ համար որս բեր, եւ ինձ համար խորտիկներ շինիր, որ ուտեմ եւ օրհնեմ քեզ Եհովայի առջեւ իմ մեռնելուց առաջ։</verse>
				<verse number="8">Եւ հիմա, որդիս, լսիր իմ ձայնին ինչ որ ես քեզ պատուիրում եմ։</verse>
				<verse number="9">Գնա հօտերի մօտ եւ այն տեղից ինձ համար երկու լաւ այծի ուլեր բեր. Եւ ես նորանցից խորտիկներ շինեմ քո հօր համար ինչպէս որ նա սիրում է։</verse>
				<verse number="10">Եւ դու կտանես քո հօր մօտ եւ նա կուտէ, եւ նորա համար կօրհնէ քեզ իր մեռնելուց առաջ։</verse>
				<verse number="11">Եւ Յակոբն ասաց իր մայր Ռեբեկային. Ահա եղբայրս Եսաւը մազոտ մարդ է, իսկ ես լերկ մարդ եմ։</verse>
				<verse number="12">Գուցէ իմ հայրն ինձ շօշափէ, եւ նորա աչքին զզուելի լինիմ, եւ ինձ վերայ անէծք բերեմ եւ ոչ թէ օրհնութիւն։</verse>
				<verse number="13">Եւ մայրն ասեց նորան. Քո անէծքն իմ վերայ, որդիս, միայն թէ լսիր իմ ձայնին, եւ գնա բեր ինձ համար։</verse>
				<verse number="14">Եւ նա գնաց, առաւ եւ բերաւ իր մօր համար. Եւ նորա մայրը խորտիկներ շինեց ինչպէս նորա հայրը սիրում էր։</verse>
				<verse number="15">Եւ Ռեբեկան առաւ իր մեծ որդի Եսաւի ազնիւ հանդերձները, որ տանն իր մօտ էր, առաւ եւ հագցրեց իր փոքր որդի Յակոբին։</verse>
				<verse number="16">Եւ այծի ուլերի մորթերն էլ հագցրեց նորա ձեռքերին եւ վզի լերկ տեղին։</verse>
				<verse number="17">Եւ խորտիկները եւ այն հացն էլ, որ շինել էր, տուաւ իր որդի Յակոբի ձեռքը։</verse>
				<verse number="18">Եւ նա գնաց իր հօր մօտ եւ ասեց. Հայր իմ։ Եւ նա ասեց. Ահա ես. Դու ո՞վ ես, որդիս։</verse>
				<verse number="19">Եւ Յակոբն ասեց իր հօրը. Ես քո անդրանիկ Եսաւն եմ. Ես արի ինչպէս որ ասեցիր ինձ. Վեր կաց, նստիր, եւ կեր իմ որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ։</verse>
				<verse number="20">Եւ Իսահակն ասեց իր որդուն. Սա ինչ շուտով գտար, որդիս։ Եւ նա ասեց. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը հանդիպեցրեց իմ առջեւ։</verse>
				<verse number="21">Եւ Իսահակն ասեց Յակոբին. Մօտեցիր եւ թող քեզ շօշափեմ, որդիս, թէ արդե՞օք դու ես իմ որդի Եսաւը, թէ ոչ։</verse>
				<verse number="22">Եւ Յակոբը մօտեցաւ իր հայր Իսահակին, եւ նա շօշափեց նորան եւ ասեց. Ձայնը Յակոբի ձայնն է, իսկ ձեռքերը Եսաւի ձեռքերը։</verse>
				<verse number="23">Եւ չճանաչեց նորան, որովհետեւ ձեռքերը նորա եղբայր Եսաւի ձեռքերի պէս մազոտ էին. Եւ օրհնեց նորան.</verse>
				<verse number="24">Եւ ասեց. Սա դո՞ւ ես, իմ որդի Եսաւ։</verse>
				<verse number="25">Եւ նա ասեց. Ես եմ։ Եւ ասեց մօտեցրու ինձ որ ուտեմ իմ որդու որսերը որ դորա համար օրհնէ քեզ իմ հոգին։ Եւ նա մօտեցրեց նորան, եւ նա կերաւ, եւ նորա համար գինի բերաւ, եւ նա խմեց։</verse>
				<verse number="26">Եւ նորա հայրը Իսահակն ասեց նորան. Մօտեցիր ինձ եւ համբուրիր ինձ, որդիս։</verse>
				<verse number="27">Եւ նա մօտեցաւ եւ համբուրեց նորան, եւ նա հոտոտաց նորա հանդերձների հոտը եւ օրհնեց նորան, եւ ասեց. Տես իմ որդու հոտը՝ այն արտի հոտի նման է, որն որ օրհնեց Եհովան։</verse>
				<verse number="28">Եւ Աստուած տայ քեզ երկնքի ցօղիցը եւ երկրի պարարտութիւնիցը, եւ ցորենի եւ գինու առատութիւն։</verse>
				<verse number="29">Ազգեր ծառայեն քեզ եւ ժողովուրդներ քեզ երկրպագեն. Քո եղբօր վերայ իշխան եղիր. Եւ քո մօր որդիքը քեզ երկրպագեն. քեզ անիծողներն անիծեալ եւ քեզ օրհնողներն օրհնեալ լինին։</verse>
				<verse number="30">Եւ եղաւ երբոր Իսահակը Յակոբին օրհնեց վերջացրեց, եւ եղաւ հէնց որ Յակոբը դուրս եկաւ իր հօր Իսահակի առջեւից, նորա եղբայր Եսաւը եկաւ որսիցը։</verse>
				<verse number="31">Նա էլ խորտիկներ շինեց եւ բերաւ իր հօր մօտ, եւ ասեց հօրը. Վեր կաց, հայր իմ, եւ կեր քո որդու որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ։</verse>
				<verse number="32">Եւ նորա հայր Իսահակը ասեց նորան. Դու ո՞վ ես։ Եւ նա ասեց. Ես քո անդրանիկ որդի Եսաւն եմ։</verse>
				<verse number="33">Եւ Իսահակը մեծ սարսափով սաստիկ սարսափեց եւ ասեց. Ապա նա ո՞վ էր, որ որս էր որսել եւ բերել ինձ համար, եւ ես ամենիցը կերայ քո գալուց առաջ եւ օրհնեցի նորան. նա օրհնուած էլ կմնայ։</verse>
				<verse number="34">Եւ երբ որ Եսաւը լսեց իր հօր խօսքերը, մեծ եւ դառն աղաղակով սաստիկ լաց եղաւ, եւ ասեց իր հօրը. Ինձ էլ օրհնիր, հայր իմ, ինձ էլ։</verse>
				<verse number="35">Եւ նա ասեց. Քո եղբայրն եկաւ նենգութեամբ եւ առաւ քո օրհնութիւնը։</verse>
				<verse number="36">Մի՞թէ նորա անունը Յակոբ չեն ասում. Եւ ահա սա երկու անգամ է որ ինձ խաբել է. իմ անդրանկութիւնն առաւ, եւ հիմա էլ ահա օրհնութիւնս առաւ. Եւ ասեց. Ինձ համար օրհնութիւն չե՞ս թողել։</verse>
				<verse number="37">Եւ Իսահակը պատասխանեց եւ ասեց Եսաւին. Ահա նորան քեզ վերայ իշխան դրի, եւ իր բոլոր եղբայրները տուի նորան ծառաներ լինելու համար. Ցորենով ու գինով հաստատեցի նորան. Եւ հիմա քեզ ի՞նչ անեմ, որդիս։</verse>
				<verse number="38">Եւ Եսաւն ասեց իր հօրը. Մի՞թէ դու մէկ հատ օրհնութիւն ունիս, հայր իմ. Ինձ էլ օրհնիր, հայր իմ։ Եւ Եսաւը բարձրացրեց իր ձայնը եւ լացաւ։</verse>
				<verse number="39">Եւ նորա հայր Իսահակը պատասխանեց եւ ասեց նորան. Ահա երկրի պարարտութիւնը լինի քո բնակարանը՝ եւ երկնքի ցօղիցը վերեւից։</verse>
				<verse number="40">Եւ քո սրովն ապրես. Եւ քո եղբօրը ծառայես, եւ կլինի որ երբ դու քաշուիս նորա լուծը քո վզի վրայից կոտրես։</verse>
				<verse number="41">Եւ Եսաւն ատում էր Յակոբին այն օրհնութեան համար, որ հայրը նորան օրհնեց. Եւ Եսաւն ասում էր իր սրտումը, Իմ հօր համար սգի օրերը մօտենում են. Եւ ես սպանելու եմ իմ եղբայր Յակոբին։</verse>
				<verse number="42">Եւ Ռեբեկային պատմեցին իր մեծ որդի Եսաւի բաները, եւ մարդ ուղարկեց եւ կանչեց իր փոքր որդի Յակոբին եւ ասեց նորան. Ահա քո եղբայրն Եսաւը քեզանից վրէժխնդիր է, որ քեզ սպանէ։</verse>
				<verse number="43">Եւ հիմա, որդիս, լսիր իմ ձայնին, եւ փախիր գնա իմ եղբայր Լաբանի մօտ Խառան։</verse>
				<verse number="44">Եւ բնակիր նորա մօտ մի քանի ժամանակ՝ մինչեւ քո եղբօր բարկութիւնը ետ դառնայ.</verse>
				<verse number="45">Մինչեւ քո եղբօր բարկութիւնը քեզանից անցնէ, եւ նա մոռանայ ինչ որ իրան արել ես. Եւ ես կուղարկեմ ու կառնեմ քեզ այն տեղից. Ինչո՞ւ համար զրկուիմ ձեր երկուսիցդ մէկ օրում։</verse>
				<verse number="46">Եւ Ռեբեկան ասեց Իսահակին. Կեանքիցս զզուել եմ Քետի աղջիկների պատճառովը. Եթէ Յակոբն էլ է այս երկրի աղջիկների պէս Քետի աղջիկներից կին առնելու, էլ ինչո՞ւ է ինձ կեանքը պէտք։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Եւ Իսահակը կանչեց Յակոբին եւ օրհնեց նորան, եւ պատուիրեց նորան եւ ասեց նորան. Քանանի աղջիկներից կին չառնես։</verse>
				<verse number="2">Վեր կաց գնա Փադան-արամ (Միջագետ) քո մօր հայր Բաթուէլի տունը. Եւ այն տեղից քեզ համար կին առ քո մօր եղբայր Լաբանի աղջիկներից։</verse>
				<verse number="3">Եւ ամենակարող Աստուածը օրհնէ քեզ, եւ քեզ աճեցնէ եւ քեզ շատացնէ, եւ դու ժողովուրդների ժողով լինիս.</verse>
				<verse number="4">Եւ տայ քեզ Աբրահամի օրհնութիւնը եւ քո սերունդին քեզ հետ՝ քո պանդխտութեան երկիրը ստացուածքի համար, որ Աստուած տուել է Աբրահամին։</verse>
				<verse number="5">Եւ Իսահակը ճանապարհեց Յակոբին, եւ նա գնաց Փադան-արամ (Միջագետ) Ասորի Բաթուէլի որդի Լաբանի այսինքն Յակոբի եւ Եսաւի մայր Ռեբեկայի եղբօր մօտ։</verse>
				<verse number="6">Եւ երբոր Եսաւը տեսաւ որ Իսահակը օրհնեց Յակոբին եւ նորան ուղարկեց Փադան-արամ (Միջագետ) այն տեղից իրան կին առնելու համար, եւ որ նորան օրհնելիս պատուիրեց նորան ասելով, Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես,</verse>
				<verse number="7">Եւ որ Յակոբը հնազանդեց իր հօրը եւ իր մօրը, եւ գնաց Փադան-արամ (Միջագետ).</verse>
				<verse number="8">Նաեւ տեսաւ Եսաւը որ Քանանի աղջիկները իր հօրը Իսահակին անհաճելի են,</verse>
				<verse number="9">Եսաւը գնաց Իսմայէլի մօտ, Աբրահամի որդու Իսմայէլի աղջիկ և Նաբէօթի քոյր Մայէլէթին իրան կին առաւ իր կանանցից ջոկ։</verse>
				<verse number="10">Եւ Յակոբը Բերսաբէէից դուրս եկաւ եւ գնաց դէպի Խառան.</verse>
				<verse number="11">Եւ մի տեղ հասաւ, եւ գիշերն այն տեղ մնաց, որովհետեւ արեգակը մար էր մտել. Եւ այն տեղի քարերիցն առաւ, եւ իր գլխի տակ դրաւ, եւ այն տեղ պառկեց։</verse>
				<verse number="12">Եւ երազ տեսաւ, եւ ահա մի սանդուղք՝ երկրի վերայ դրուած, եւ նորա գլուխը երկնքին էր դպչում, եւ ահա Աստուծոյ հրեշտակները նորանով վեր էին գնում եւ իջնում։</verse>
				<verse number="13">Եւ ահա Եհովան կանգնած էր նորա վերայ, եւ ասեց. Ես եմ Եհովան՝ քո հօր Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը. այդ երկիրը որի վերայ պառկած ես, ես քեզ եմ տալու եւ քո սերունդին.</verse>
				<verse number="14">Եւ քո սերունդը երկրի աւազի չափ կլինի եւ կտարածուի դէպի արեւմուտք եւ արեւելք, եւ դէպի հիւսիս եւ հարաւ. Եւ քեզանով կօրհնուին երկրի բոլոր ազգերը՝ եւ քո սերունդովը։</verse>
				<verse number="15">Եւ ահա ես քեզ հետ եմ, եւ ամեն տեղ ուր որ գնաս քեզ կպահեմ, եւ քեզ այս երկիրը կդարձնեմ. Որովհետեւ քեզ չեմ թողիլ մինչեւ որ կատարեմ այն՝ ինչ որ քեզ ասել եմ։</verse>
				<verse number="16">Եւ Յակոբը զարթնեց իր քնիցը եւ ասեց. Իրաւի Եհովան այստեղ է, եւ ես չգիտէի։</verse>
				<verse number="17">Եւ վախեց ու ասեց. Ինչ ահաւոր է այս տեղը, սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստուծոյ տունը, եւ սա է երկնքի դուռը։</verse>
				<verse number="18">Եւ Յակոբն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ առաւ այն քարը, որ իր գլխի տակ էր դրել, եւ նորան արձան կանգնեցրեց, եւ նորա գլխին իւղ ածեց.</verse>
				<verse number="19">Եւ այն տեղի անունը Բեթէլ դրաւ. Բայց առաջ այն քաղաքի անունը Լուզ էր։</verse>
				<verse number="20">Եւ Յակոբը ուխտ արաւ եւ ասեց. Եթէ Աստուած ինձ հետ լինի, ինձ պահէ այս ճանապարհումը որ ես գնում եմ, եւ ինձ ուտելու հաց եւ հագնելու հանդերձ տայ,</verse>
				<verse number="21">Եւ ես խաղաղութեամբ ետ դառնամ իմ հօր տունը, Եհովան ինձ համար Աստուած լինի,</verse>
				<verse number="22">Եւ այս քարը որ ես արձան կանգնեցրի Աստուծոյ տուն լինի. Եւ այն ամենից որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ տամ։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Եւ Յակոբը ճանապարհ ընկաւ եւ գնաց արեւելքի որդկանց երկիրը.</verse>
				<verse number="2">Եւ մտիկ տուաւ, եւ ահա դաշտումը մի հոր կար, եւ ահա այնտեղ նորա մօտ ոչխարների երեք հօտ պառկել էին, որ այն հորիցը խմեցնում էին հօտերին. Եւ հորի բերանին մի մեծ քար կար։</verse>
				<verse number="3">Եւ բոլոր հօտերը այնտեղ էին ժողովում. Եւ հորի բերանիցը քարը գլորում էին, եւ հօտերին խմեցնում, եւ քարը դարձեալ իր տեղը հորի բերանին էին դնում։</verse>
				<verse number="4">Եւ Յակոբն ասեց նորանց. Եղբայրներս, ո՞րտեղից էք դուք. Եւ նորանք ասեցին. Մենք Խառանիցն ենք։</verse>
				<verse number="5">Եւ նա ասեց նորանց. Նաքովրի որդի Լաբանին ճանաչո՞ւմ էք. Եւ նորանք ասեցին՝ Ճանաչում ենք։</verse>
				<verse number="6">Եւ նա ասեց նորանց. Առո՞ղջ է. Եւ նորանք ասեցին, Առողջ է, եւ ահա նորա աղջիկ Ռաքէլը ոչխարների հետ գալիս է։</verse>
				<verse number="7">Եւ նա ասեց. Ահա տակաւին օր շատ կայ եւ ժամանակ չէ հօտերը ժողովելու, ոչխարներին խմեցրէք, եւ գնացէք արածեցրէք։</verse>
				<verse number="8">Եւ նորանք ասեցին. Չենք կարող, մինչեւ որ բոլոր հօտերը մէկտեղ չժողովուին. Այն ժամանակ հորի բերանից քարը կգլորեն, եւ ոչխարներին կխմեցնենք։</verse>
				<verse number="9">Եւ երբոր տակաւին նորանց հետ խօսում էր, Ռաքէլն եկաւ իր հօր ոչխարների հետ. որովհետեւ նա էր նորանց հովիւը։</verse>
				<verse number="10">Եւ եղաւ երբոր Յակոբը տեսաւ իր մօրեղբայր Լաբանի աղջիկ Ռաքէլին, եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարները, այն ժամանակ Յակոբը մօտեցաւ, եւ քարը հորի բերանիցը գլորեց, եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարներին խմեցրեց։</verse>
				<verse number="11">Եւ Յակոբը համբուրեց Ռաքէլին, եւ ձայնը բարձրացրեց լաց եղաւ։</verse>
				<verse number="12">Եւ Յակոբը պատմեց Ռաքէլին, թէ ինքը նորա հօր ազգական եւ Ռեբեկայի որդին է. Նա էլ վազեց եւ իր հօրը պատմեց։</verse>
				<verse number="13">Եւ երբոր Լաբանն իր քրոջ որդի Յակոբին համբաւը լսեց, նորան դիմաւորելու վազեց, եւ գրկեց եւ համբուրեց նորան, եւ իր տունը տարաւ, եւ նա պատմեց Լաբանին բոլոր այս բաները։</verse>
				<verse number="14">Եւ Լաբանն ասեց նորան. Իրաւի դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես. Եւ նա նորա հետ մի ամբողջ ամիս մնաց։</verse>
				<verse number="15">Եւ Լաբանն ասեց Յակոբին. Մի՞թէ դու, որ իմ եղբայրն ես, պիտի ինձ ձրի՞ ծառայես. Ասիր ինձ՝ ի՞նչ է քո վարձքը։</verse>
				<verse number="16">Եւ Լաբանն երկու աղջիկ ունէր. Մեծի անունը Լիա եւ փոքրի անունը Ռաքէլ։</verse>
				<verse number="17">Եւ Լիայի աչքերը տկար էին, բայց Ռաքէլը գեղեցիկ էր տեսքով եւ գեղեցիկ դէմքով։</verse>
				<verse number="18">Եւ Յակոբը սիրեց Ռաքէլին եւ ասեց. Քո փոքր աղջիկ Ռաքէլի համար եօթը տարի քեզ ծառայեմ։</verse>
				<verse number="19">Եւ Լաբանն ասեց. Աւելի լաւ է որ ես նորան քեզ տամ քան թէ նորան ուրիշ մարդի տամ։ Բնակուիր ինձ հետ։</verse>
				<verse number="20">Եւ Յակոբը Ռաքէլի համար եօթը տարի ծառայեց. Եւ նորա աչքին մի քանի օրերի պէս էր՝ նորան սիրելու պատճառով։</verse>
				<verse number="21">Եւ Յակոբն ասեց Լաբանին. Կինս տուր, որովհետեւ օրերս լրացել են, որ ես մտնեմ նորա մօտ։</verse>
				<verse number="22">Եւ Լաբանն այն տեղի բոլոր մարդկանցը ժողովեց եւ խնջոյք արաւ։</verse>
				<verse number="23">Եւ եղաւ որ իրիկունը նա իր Լիա աղջիկն առաւ եւ նորա մօտ բերաւ. Եւ նա նորա մօտ մտաւ։</verse>
				<verse number="24">Եւ Լաբանն իր աղախին Զեղփան իր աղջիկ Լիային աղախին տուաւ։</verse>
				<verse number="25">Եւ եղաւ առաւօտանց, եւ ահա նա Լիան էր. Եւ Յակոբը Լաբանին ասեց. Ի՞նչ է սա որ դու ինձ արել ես. Մի՞թէ ես քեզ Ռաքէլի համար չեմ ծառայել. Ապա ինչո՞ւ համար ինձ խաբեցիր։</verse>
				<verse number="26">Եւ Լաբանն ասեց. Մեր երկրումն այսպէս չեն անիլ, որ փոքրը մեծից առաջ տան։</verse>
				<verse number="27">Լրացրու այս եօթնեակը, եւ ես սորան էլ կտամ քեզ այն ծառայութեան համար որ ինձ ծառայես ուրիշ եօթը տարի էլ։</verse>
				<verse number="28">Եւ Յակոբն այնպէս արաւ, եւ այն եօթնեակն էլ լրացրեց, եւ Լաբանն իր Ռաքէլ աղջիկը նորան կին տուաւ։</verse>
				<verse number="29">Եւ Լաբանն իր աղախին Բաղղան իր աղջիկ Ռաքէլին աղախին տուաւ։</verse>
				<verse number="30">Եւ նա Ռաքէլի մօտ էլ մտաւ, եւ Ռաքէլին Լիայիցն աւելի սիրեց. Եւ Լաբանին եօթը տարի էլ ծառայեց։</verse>
				<verse number="31">Եւ երբոր Եհովան տեսաւ որ Լիան ատվում է, նորա արգանդը բացաւ. բայց Ռաքէլը ամուլ էր։</verse>
				<verse number="32">Եւ Լիան յղացաւ, եւ մի որդի ծնեց, եւ նորա անունը Ռուբէն դրաւ. որովհետեւ ասեց. Եհովան իմ տառապանքին նայեց, ուրեմն հիմա իմ մարդն ինձ կսիրէ։</verse>
				<verse number="33">Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ ասեց. որովհետեւ Եհովան լսեց որ ես ատվում եմ, նորա համար ինձ այս որդին էլ տուաւ. եւ նորա անունը Շմաւոն դրաւ։</verse>
				<verse number="34">Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց եւ ասեց. Հիմա այս անգամ իմ մարդն ինձ հետ կմիաւորուի. որովհետեւ երեք որդի ծնեցի նորա համար. Այս պատճառով նորա անունը Ղեւի դրաւ։</verse>
				<verse number="35">Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ ասեց. Այս անգամ պիտի գոհանամ Եհովայից. Նորա համար նորա անունը Յուդա դրաւ. եւ ծնելուց դադարեց։</verse>
			</chapter>
			<chapter number="30">
				<verse number="1">Եւ Ռաքէլը տեսաւ որ ինքը Յակոբի համար չէ ծնում, նախանձեց իր քրոջ Լիայի վերայ եւ ասեց Յակոբին. Ինձ որդիներ տուր. Եթէ ոչ՝ կմեռնիմ։</verse>
				<verse number="2">Եւ Յակոբի բարկութիւնը բորբոքեց Ռաքէլի դէմ, եւ ասեց. Մի՞թէ ես Աստուծոյ փոխանորդն եմ, որ արգանդի պտուղը քեզանից արգիլել է։</verse>
				<verse number="3">Եւ նա ասեց. Ահա իմ աղախին Բաղղան, նորա մօտ մտիր. նա իմ ծունկերի վերայ ծնէ, եւ ես էլ նորանից որդիներ ստանամ։</verse>
				<verse number="4">Եւ իր Բաղղա աղախինը նորան կին տուաւ. Եւ Յակոբը նորա մօտ մտաւ։</verse>
				<verse number="5">Եւ Բաղղան յղացաւ եւ Յակոբի համար մի որդի ծնեց։</verse>
				<verse number="6">Եւ Ռաքէլն ասեց. Աստուած ինձ դատաստան արաւ, եւ իմ ձայնն էլ լսեց, եւ ինձ որդի տուաւ. Նորա համար նորա անունը Դան դրաւ։</verse>
				<verse number="7">Եւ Ռաքէլի աղախին Բաղղան դարձեալ յղացաւ եւ Յակոբի համար երկրորդ որդի ծնեց։</verse>
				<verse number="8">Եւ Ռաքէլն ասեց. Իմ քրոջ հետ աստուածային ըմբշամարտութիւնով մարտնչեցի եւ յաղթեցի էլ. Եւ նորա անունը Նեփթաղիմ դրաւ։</verse>
				<verse number="9">Եւ Լիան տեսաւ որ ինքը ծնելուց դադարեց, իր աղախին Զեղփային առաւ եւ նորան Յակոբին կին տուաւ։</verse>
				<verse number="10">Եւ Լիայի աղախին Զեղփան Յակոբի համար որդի ծնեց։</verse>
				<verse number="11">Եւ Լիան ասեց. Բաղդս բերաւ. Եւ նորա անունը Գադ դրաւ։</verse>
				<verse number="12">Եւ Լիայի աղախինը Զեղփան մի երկրորդ որդի ծնեց Յակոբի համար։</verse>
				<verse number="13">Եւ Լիան ասեց. Երանելի եմ. որովհետեւ աղջիկները ինձ պիտի երանեն. Եւ նորա անունը Ասեր դրաւ։</verse>
				<verse number="14">Եւ Ռուբէնը ցորենի հունձքի օրերը գնաց, եւ դաշտումը մանրագորներ գտաւ եւ իր մայր Լիային բերաւ. Եւ Ռաքէլն ասեց Լիային. Խնդրեմ՝ քո որդու մանրագորներիցը ինձ տուր։</verse>
				<verse number="15">Եւ նա ասեց նորան. Իմ մարդն առնելդ քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես. Եւ Ռաքէլն ասեց. Ուրեմն թող այս գիշեր քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարէն։</verse>
				<verse number="16">Եւ իրիկունը Յակոբը դաշտից գալիս էր. Լիան դուրս եկաւ նորան դիմաւորելու եւ ասեց. Ինձ մօտ պիտի մտնես. որովհետեւ քեզ վարձքով առել եմ իմ որդու մանրագորներովը. Եւ նա այն գիշերը նորա հետ պառկեց։</verse>
				<verse number="17">Եւ Աստուած լսեց Լիային. Եւ նա յղացաւ եւ Յակոբի համար հինգերորդ որդի ծնեց։</verse>
				<verse number="18">Եւ Լիան ասեց. Աստուած իմ վարձքը տուաւ, որովհետեւ աղախինս իմ մարդին տուի. Եւ նորա անունը Իսաքար դրաւ։</verse>
				<verse number="19">Եւ Լիան դարձեալ յղացաւ եւ Յակոբի համար վեցերորդ որդի ծնեց։</verse>
				<verse number="20">Եւ Լիան ասեց. Աստուած ինձ բարի պարգեւ պարգեւեց. Այս անգամ մարդս ինձ հետ պիտի բնակուի, որովհետեւ նորա համար վեց որդի ծնեցի. Եւ նորա անունը Զաբուղոն դրաւ։</verse>
				<verse number="21">Եւ յետոյ մի աղջիկ ծնեց, եւ նորա անունը Դինա դրաւ։</verse>
				<verse number="22">Եւ Աստուած յիշեց Ռաքէլին, եւ Աստուած լսեց նորան, եւ նորա արգանդը բացաւ.</verse>
				<verse number="23">Եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց եւ ասեց. Աստուած իմ նախատինքը վեր առաւ.</verse>
				<verse number="24">Եւ նորա անունը Յովսէփ դրաւ եւ ասեց. Եհովան ինձ մի ուրիշ որդի էլ է աւելացնելու։</verse>
				<verse number="25">Եւ եղաւ երբոր Ռաքէլը ծնեց Յովսէփին, Յակոբն ասեց Լաբանին. Թող տուր ինձ որ իմ տեղը եւ իմ երկիրը գնամ։</verse>
				<verse number="26">Իմ կանայքն ու տղերքը որոնց համար քեզ ծառայեցի, ինձ տուր որ գնամ. որովհետեւ դու գիտես իմ ծառայութիւնը, որ ես քեզ ծառայել եմ։</verse>
				<verse number="27">Եւ Լաբանն ասեց նորան. Եթէ քո առաջին շնորհք գտայ, աղաչում եմ քեզ, փորձով իմացայ որ Եհովան ինձ օրհնում է քո պատճառով.</verse>
				<verse number="28">Եւ ասեց. Քո վարձքն ինձ իմացրու, եւ ես կվճարեմ։</verse>
				<verse number="29">Եւ նա ասեց նորան. Դու գիտես թէ ես ինչպէս ծառայեցի քեզ, եւ քո անասուններն ինչպէս էին ինձ մօտ.</verse>
				<verse number="30">Որովհետեւ քո ունեցածը իմ գալուց առաջ քիչ էր, եւ աճեց շատացաւ, եւ Եհովան քեզ օրհնեց իմ գալովը. Եւ հիմա ես ե՞րբ աշախատեմ իմ տան համար։</verse>
				<verse number="31">Եւ նա ասեց. Քեզ ի՞նչ տամ։ Եւ Յակոբն ասեց. Ինձ մի բան մի տար. Եթէ այս բանն ինձ անես, դարձեալ քո հօտը կարածեցնեմ՝ կպահեմ.</verse>
				<verse number="32">Այսօր քո բոլոր հօտերի միջովն անցնեմ, որ նորանից ամեն պիսակ եւ խայտախարիւ ոչխարը, եւ ամեն սեւ ոչխարը, եւ խայտախարիւ եւ պիսակ այծերը զատեմ, եւ իմ վարձքս նորանք լինին։</verse>
				<verse number="33">Եւ էգուցուայ օրն իմ արդարութիւնը քո առաջին կյայտնուի. Երբոր գաս իմ վարձքի վերայ նայելու, բոլոր ինձ մօտ գտնուած այծերը որ պիսակ ու խայտախարիւ չլինին՝ եւ ոչխարները սեւ, նա գողացուած լինի ինձ մօտ։</verse>
				<verse number="34">Եւ Լաբանն ասեց. Թող քո ասածի պէս լինի։</verse>
				<verse number="35">Եւ այն օրը ջոկեց բիշաւոր եւ խայտախարիւ նոխազները, եւ բոլոր պիսակ եւ խայտախարիւ էգ այծերը, եւ ամեն սպիտակ ունեցողը, եւ բոլոր սեւ ոչխարները, եւ իր որդիների ձեռքը տուաւ։</verse>
				<verse number="36">Եւ երեք օրուայ ճանապարհի միջոց դրաւ իր ու Յակոբի մէջտեղը. Եւ Յակոբը արածեցնում էր Լաբանի մնացած հօտերը։</verse>
				<verse number="37">Եւ Յակոբն իր համար դալար սպիտակ կաղամախի եւ նուշի եւ սօսի գաւազաններ առաւ, եւ նորանց կեղեւները տեղ տեղ քերծեց սպիտակացրեց, այնպէս որ գաւազանների վերայ եղած սպիտակը երեւում էր։</verse>
				<verse number="38">Եւ իր քերծած գաւազանները դրաւ ջուր խմեցնելու աւազանների մէջ, որ երբ իր հօտերը ջուր խմելու գան, նորանք ոչխարների առաջին լինին, եւ նորանք տաքանան երբոր խմելու գան։</verse>
				<verse number="39">Եւ ոչխարները տաքանում էին գաւազանների առաջին, եւ ոչխարները բիծաւոր, պիսակ եւ խայտախարիւ գառներ էին ծնում։</verse>
				<verse number="40">Եւ Յակոբը բաժանում էր պիսակ գառները, եւ հօտերի երեսը Լաբանի հօտերի մէջ եղած բիծաւոր եւ ամեն սեւ ոչխարներին էր դարձնում. Եւ իր հօտերը առանձին դրաւ, եւ նորանց Լաբանի հօտերի մօտ չդրաւ։</verse>
				<verse number="41">Եւ եղաւ որ միշտ զօրաւոր ոչխարները տաքանալիս, Յակոբն այն գաւազանները ոչխարների աչքի առաջին աւազանների մէջ էր դնում, որ գաւազանների առաջին տաքանան։</verse>
				<verse number="42">Բայց տկար ոչխարներին չէր դնում. Եւ տկարները եղան Լաբանին եւ զօրաւորները՝ Յակոբին։</verse>
				<verse number="43">Եւ մարդը խիստ շատ աճեց, եւ շատ հօտեր, եւ աղախիններ, եւ ծառաներ, եւ ուղտեր եւ էշեր ունեցաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="31">
				<verse number="1">Եւ Յակոբը լսեց Լաբանի որդկանց խօսքերը, որ ասում էին. Յակոբը մեր հօր բոլոր ունեցածն առաւ, եւ այս բոլոր փառքը մեր հօր ստացուածքիցն ստացաւ.</verse>
				<verse number="2">Եւ Յակոբը Լաբանի երեսին մտիկ տուաւ, եւ ահա նորան հետ երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս չէր։</verse>
				<verse number="3">Եւ Եհովան ասեց Յակոբին. դարձիր քո հայրենիքը եւ քո ծննդեան երկիրը, եւ ես քեզ հետ կլինիմ։</verse>
				<verse number="4">Եւ Յակոբը մարդ ուղարկեց, եւ կանչեց Ռաքէլը եւ Լիան դաշտը իր հօտերի մօտ.</verse>
				<verse number="5">Եւ ասեց նորանց. Ես ձեր հօր երեսը տեսնում եմ, որ ինձ դէմ երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս չէ. բայց իմ հօր Աստուածն ինձ հետ է։</verse>
				<verse number="6">Եւ դուք գիտէք, որ ես իմ բոլոր զօրութեամբը ծառայեցի ձեր հօրը.</verse>
				<verse number="7">Իսկ ձեր հայրն ինձ խաբեց, եւ իմ վարձքը տասը անգամ փոխեց. բայց Աստուած նորան թոյլ չտուաւ ինձ վնասելու։</verse>
				<verse number="8">Որովհետեւ եթէ նա այսպէս էր ասում, թէ Քո վարձքը պիսակները լինին, այն ժամանակ բոլոր ոչխարները պիսակ էին ծնում. Եւ եթէ այսպէս էր ասում, թէ Քո վարձքը բիծաւորները լինին, այն ժամանակ բոլոր ոչխարները բիծաւոր էին ծնում։</verse>
				<verse number="9">Այսպէս Աստուած ձեր հօր հօտերն առաւ եւ ինձ տուաւ.</verse>
				<verse number="10">Եւ եղաւ որ հօտերի տաքացած ժամանակ, աչքերս բարձրացրի եւ երազում տեսայ, եւ ահա հօտերի հետ զուգաւորուող խոյերը բիծաւոր խայտախարիւ, եւ գորշախայտ էին։</verse>
				<verse number="11">Եւ Աստուծոյ հրեշտակն ասեց ինձ երազի մէջ. Յակոբ. Եւ ես ասեցի. Ահա ես։</verse>
				<verse number="12">Եւ նա ասեց. Աչքերդ բարձրացրու, եւ հօտերի հետ զուգաւորուող խոյերին նայիր. Բիծաւոր, խայտախարիւ եւ գորշագոյն են. որովհետեւ տեսայ բոլորն ինչ որ քեզ արաւ Լաբանը։</verse>
				<verse number="13">Ես եմ Բեթէլի Աստուածը, որ այնտեղ արձան օծեցիր, եւ ինձ այնտեղ ուխտ արիր. Հիմա վեր կաց գնա այս երկրիցը, եւ քո ծննդեան երկիրը դարձիր։</verse>
				<verse number="14">Եւ Ռաքէլն ու Լիան պատասխանեցին եւ ասեցին նորան. Տակաւին մեր հօր տանը մեզ համար բաժին եւ ժառանգութիւն կա՞յ։</verse>
				<verse number="15">Մի՞թէ մենք օտարականներ չհամարուեցա՞նք նորա համար. որովհետեւ մեզ ծախեց, եւ մեր փողն էլ կերաւ.</verse>
				<verse number="16">Սորա համար այն բոլոր հարստութիւնը որ Աստուած մեր հօրիցն առաւ, մերն է եւ մեր զաւակներինն է. Եւ հիմա ինչ որ Աստուած քեզ ասել է, արա։</verse>
				<verse number="17">Եւ Յակոբը վեր կացաւ եւ իր որդիներն ու կնիկները ուղտերի վերայ հեծցրեց,</verse>
				<verse number="18">Եւ քշեց իր բոլոր անասուններն ու իր բոլոր ստացուածքը որ ստացաւ, իր ստացած անասունները որ Փադան-արամումը (Միջագետումն) ստացաւ, դէպի իր Իսահակ հօրը գնալու՝ Քանանի երկիրը։</verse>
				<verse number="19">Եւ Լաբանը գնացել էր իր խաշինքը ասրակտուր անելու. Եւ Ռաքէլն իր հօր թերափիմները գողացաւ։</verse>
				<verse number="20">Եւ Յակոբն Ասորի Լաբանից ծածուկ փախաւ. որովհետեւ նորան չիմացրեց թէ փախչում է։</verse>
				<verse number="21">Այսպէս փախաւ նա եւ իր բոլոր ունեցածը, եւ վեր կացաւ ու Գետիցն անցաւ. Եւ իր երեսը դէպի Գաղաադ սարը դարձրեց։</verse>
				<verse number="22">Եւ երրորդ օրը Լաբանին պատմուեցաւ, թէ Յակոբը փախել է։</verse>
				<verse number="23">Եւ նա իր եղբայրներին հետ առաւ, եւ նորա ետեւից եօթը օրուայ ճանապարհ գնաց, եւ նորան հասաւ Գաղաադ սարումը։</verse>
				<verse number="24">Եւ Աստուած գիշերուայ երազում Ասորի Լաբանի մօտ եկաւ եւ ասեց նորան. Զգուշացիր որ Յակոբի հետ ոչ լաւ եւ ոչ վատ չխօսես։</verse>
				<verse number="25">Եւ Լաբանը հասաւ Յակոբին. Եւ Յակոբն իր վրանը բացել էր սարումը. Եւ Լաբանն իր եղբայրների հետ Գաղաադ սարումը բացաւ։</verse>
				<verse number="26">Եւ Լաբանն ասեց Յակոբին. Սա ի՞նչ արիր որ ինձանից ծածուկ փախիր, եւ իմ աղջիկները որով գերի առուածների պէս քշեցիր։</verse>
				<verse number="27">Ինչո՞ւ թաքցրիր եւ ինձանից ծածուկ փախիր, եւ ինձ չիմացրիր, որ ես քեզ ճանապարհ դնէի ուրախութեամբ եւ երգերով, թմբուկներով եւ քնարներով։</verse>
				<verse number="28">Եւ թոյլ չտուիր ինձ, որ որդիներս ու աղջիկներս համբուրէի. Հիմա յիմարութիւն արիր։</verse>
				<verse number="29">Իմ ձեռքն ոյժ ունի ձեզ չարիք անելու. բայց ձեր հօր Աստուածը երէկ գիշեր ինձ հետ խօսեց ասելով. Զգուշացիր որ Յակոբի հետ ոչ լաւ ոչ վատ չխօսես։</verse>
				<verse number="30">Եւ հիմա գնալը գնում ես՝ ըստ որում քո հօր տանը փափաքելով փափաքեցիր. բայց ինչո՞ւ համար գողացիր իմ աստուածները։</verse>
				<verse number="31">Եւ Յակոբը պատասխանեց եւ ասեց Լաբանին. Նորա համար որ վախեցի, որովհետեւ ասեցի. Մի գուցէ յափշտակես քո աղջիկներն ինձանից։</verse>
				<verse number="32">Բայց քո աստուածները որի մօտ որ գտնես, թող նա չապրի. Մեր եղբայրների առաջին պտրտիր. ինչ որ ինձ մօտ լինի՝ առ քեզ համար. որովհետեւ Յակոբը չգիտէր որ Ռաքէլը գողացել էր նորանց։</verse>
				<verse number="33">Եւ Լաբանը մտաւ Յակոբի վրանը եւ Լիայի վրանը եւ երկու աղախինների վրանը, բայց չգտաւ, եւ Լիայի վրանից դուրս եկաւ եւ Ռաքէլի վրանը մտաւ։</verse>
				<verse number="34">Եւ Ռաքէլն առաւ կուռքերը եւ նորանց դրաւ ուղտի պատատումը, եւ վերան նստեց. Եւ Լաբանը բոլոր վրանը պտրտեց, բայց չգտաւ։</verse>
				<verse number="35">Եւ նա իր հօրն ասեց. Թող իմ տէրը չբարկանայ, որ չեմ կարող վեր կենալ քո առաջին, որովհետեւ կանանց սովորութեան մէջ եմ։ Եւ նա պտրտեց, բայց կուռքերը չգտաւ։</verse>
				<verse number="36">Եւ Յակոբը բարկացաւ եւ վիճում էր Լաբանի հետ. Եւ Յակոբը պատասխանեց եւ ասեց Լաբանին. Ի՞նչ է իմ յանցանքը, ի՞նչ է իմ մեղքը, որ ետեւիցս ընկար։</verse>
				<verse number="37">Որ իմ բոլոր կարասիքը խառնեցիր. Ի՞նչ գտար քո տան ամեն կարասիքիցը. Այստեղ դիր իմ եղբայրների եւ քո եղբայրների առաջին, եւ թող նորանք դատեն մեր երկուսի մէջ։</verse>
				<verse number="38">Ահա քսան տարի է, որ քեզ հետ եմ. Ոչխարներդ ու այծերդ ձագ չվիժեցին. Եւ քո հօտի խոյերը չկերայ.</verse>
				<verse number="39">Գազանից պատառուածը չբերի քեզ մօտ. Ես էի քաշում վնասը. Ցերեկը գողացուածը եւ գիշերը գողացուածը իմ ձեռքիցն էիր պահանջում։</verse>
				<verse number="40">Այսպէս էի. Ցերեկով տաքը եւ գիշերով ցուրտն էր մաշեցնում ինձ, եւ քունս փախել էր աչքերիցս։</verse>
				<verse number="41">Այսպէս քսան տարի քո տանը քեզ ծառայեցի, տասնեւչորս տարի քո երկու աղջիկների համար, եւ վեց տարի քո հօտերի համար. Եւ տասն անգամ փոխեցիր իմ վարձքը։</verse>
				<verse number="42">Եթէ իմ հօր Աստուածը, Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Երկիւղը ինձ հետ չլինէր, անպատճառ ինձ հիմա դատարկ էիր ճանապարհ դրել։ Աստուած տեսաւ իմ տառապանքը եւ իմ ձեռքի աշխատութիւնը, եւ երէկ գիշեր քեզ յանդիմանեց։</verse>
				<verse number="43">Եւ Լաբանը պատասխանեց եւ ասեց Յակոբին. Այս աղջիկները իմ աղջիկներն են, եւ այս որդիները իմ որդիներն են, եւ այս հօտերն իմ հօտերն են, եւ ամեն ինչ որ դու տեսնում ես, իմս են. Եւ ի՞նչ անեմ այսօր այս իմ աղջիկներին կամ իրանց ծնած զաւակներին։</verse>
				<verse number="44">Բայց հիմա եկ, ես եւ դու ուխտ անենք, եւ իմ ու քո մէջտեղը վկայութիւն լինի։</verse>
				<verse number="45">Եւ Յակոբը մի քար առաւ, եւ արձան կանգնեցրեց նորան։</verse>
				<verse number="46">Եւ Յակոբն իր եղբայրներին ասեց. Քարեր ժողովեցէք. Եւ նորանք քարեր առին եւ դէզ շինեցին, եւ այնտեղ այն դէզի վերայ հաց կերան։</verse>
				<verse number="47">Եւ Լաբանը նորա անունը Եէկար-սահադութա դրաւ, բայց Յակոբը նորա անունը Գաղաադ դրաւ։</verse>
				<verse number="48">Եւ Լաբանն ասեց. Այս դէզը այսօր իմ ու քո մէջտեղը վկայ է. Նորա համար նորա անունը Գաղաադ ասուեցաւ.</verse>
				<verse number="49">Եւ Մասփա էլ. որովհետեւ ասեց. Եհովան դիտէ իմ ու քո մէջտեղը, երբ մենք իրարից բաժանուենք։</verse>
				<verse number="50">Եթէ իմ աղջիկներին վշտացնես, եւ կամ իմ աղջիկների վերայ ուրիշ կանայք առնես, մէկը չկայ մեզ հետ. Տես իմ ու քո մէջտեղը Աստուած է վկայ։</verse>
				<verse number="51">Եւ Լաբանն ասեց Յակոբին. Ահա այս դէզը, եւ ահա այն արձանը, որ ես կանգնեցրի իմ ու քո մէջտեղը.</verse>
				<verse number="52">Վկայ է այս դէզը եւ վկայ է այս արձանը, որ ես այս դէզից չանցնեմ դէպի քեզ, եւ դու այս դէզից եւ այս արձանից չանցնես դէպի ինձ, չարիքի համար։</verse>
				<verse number="53">Աբրահամի Աստուածը եւ Նաքովրի Աստուածը, նորանց հայրերի Աստուածը մեր մէջը դատաւոր լինի։ Եւ Յակոբն իր հայր Իսահակի Երկիւղովը երդում արաւ։</verse>
				<verse number="54">Եւ Յակոբը զոհեր մատուցրեց այն սարի վերայ, եւ իր եղբայրներին կանչեց հաց ուտելու. Եւ հաց կերան, եւ գիշերը սարումը մնացին։</verse>
				<verse number="55">Եւ Լաբանն առաւօտանց կանուխ վերկացաւ եւ իր որդիներին եւ իր աղջիկներին համբուրեց, եւ օրհնեց նորանց. Եւ Լաբանը գնաց եւ իր տեղը դարձաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="32">
				<verse number="1">Եւ Յակոբը գնաց իր ճանապարհը, եւ Աստուծոյ հրեշտակները նորան պատահեցին։</verse>
				<verse number="2">Եւ Յակոբը երբոր տեսաւ նորանց, ասեց. Սա Աստուծոյ բանակն է, եւ այն տեղի անունը Մանայիմ դրաւ։</verse>
				<verse number="3">Եւ Յակոբն իր առջեւ պատգամաւորներ ուղարկեց իր եղբայր Եսաւին դէպի Սէիր երկիրը Եդովմի գաւառը։</verse>
				<verse number="4">Եւ պատուիրեց նորանց ասելով. Այսպէս ասացէք իմ տիրոջ Եսաւին, քո ծառայ Յակոբը այսպէս է ասում. Լաբանի մօտ պանդխտութիւն արի, եւ մինչեւ հիմա ուշացայ։</verse>
				<verse number="5">Եւ ունիմ արջառներ եւ էշեր, հօտեր եւ ծառաներ եւ աղախիններ. Հիմա ուղարկում եմ իմ տիրոջն իմացնելու, որ քո առաջին շնորհք գտնեմ։</verse>
				<verse number="6">Եւ պատգամաւորները յետ դարձան Յակոբի մօտ եւ ասեցին. Քո եղբօր Եսաւի մօտ գնացինք, եւ նա էլ չորս հարիւր մարդով գալիս է քեզ դիմաւորելու։</verse>
				<verse number="7">Եւ Յակոբը շատ վախեց եւ շփոթուեցաւ, եւ իր հետ եղած ժողովուրդը, եւ հօտերը եւ արջառները, եւ ուղտերը երկու խումբի բաժանեց,</verse>
				<verse number="8">Եւ ասեց. Եթէ Եսաւը մէկ խումբին հասնէ, եւ նորան զարկելու լինի, միւս խումբը կազատուի։</verse>
				<verse number="9">Եւ Յակոբն ասեց Ով իմ հօր Աբրահամի Աստուած, եւ իմ հօր Իսահակի Աստուած, ով Եհովայ, որ ասեցիր ինձ. Ետ դարձիր քո երկիրը եւ քո հայրենիքը, եւ քեզ բարիք կանեմ.</verse>
				<verse number="10">Ես արժանի չեմ այն ամեն ողորմութիւններին եւ ամեն հաւատարմութեանը, որ քո ծառային արել ես. որովհետեւ իմ գաւազանովն անցայ այս յորդանանիցը, եւ հիմա երկու խումբի տէր եղայ։</verse>
				<verse number="11">Ազատիր հիմա ինձ իմ եղբայր Եսաւի ձեռքիցը, որովհետեւ նորանից վախում եմ, մի գուցէ գայ եւ զարկէ ինձ և մօրը տղաներովը։</verse>
				<verse number="12">Եւ դու ասել ես, թէ անպատճառ քեզ բարիք կանեմ, եւ քո սերունդը ծովի աւազի չափ կանեմ, որ շատութիւնից չի համրուիլ։</verse>
				<verse number="13">Եւ այն գիշերն այնտեղ մնաց. Եւ իր ձեռքի եղածիցն իր եղբայր Եսաւի համար ընծաներ առաւ.</verse>
				<verse number="14">Երկու հարիւր էգ ոչխար եւ քսան խոյ,</verse>
				<verse number="15">Երեսուն ծիծ տուող ուղտ իրանց ձագերովը, քառասուն կով եւ տասը ցուլ, քսան էգ էշ եւ տասը աւանակ։</verse>
				<verse number="16">Եւ ամեն մէկ հօտը ջոկ ջոկ իր ծառաների ձեռքը յանձնեց, եւ ասեց իր ծառաներին. Առաջս անցէք, եւ հօտերի մէջտեղը միջոց թողեցէք։</verse>
				<verse number="17">Եւ առաջինին պատուիրեց ասելով. Երբոր իմ եղբայր Եսաւը քեզ պատահէ եւ քեզ հարցնէ, ասելով՝ Դու որի՞նն ես եւ ո՞ւր ես գնում, եւ այս առաջիններդ որի՞նն են.</verse>
				<verse number="18">Այն ժամանակ ասիր. Քո ծառայ Յակոբինն է. Սա ընծայ է ուղարկուած իմ տէր Եսաւին, եւ ահա ինքն էլ մեր ետեւին է։</verse>
				<verse number="19">Եւ այսպէս էլ պատուիրեց երկրորդին, եւ երրորդին, եւ հօտերի ետեւից բոլոր գնացողներին, եւ ասեց. Այս խօսքի պէս խօսեցէք Եսաւի հետ, երբոր նորան գտնէք։</verse>
				<verse number="20">Եւ ասեցէք. Ահա քո ծառայ Յակոբն էլ մեր ետեւին է. որովհետեւ ասում էր, կկակղացնեմ նորա երեսն այս ընծայներով, որ իմ առաջին գնում են, եւ յետոյ կտեսնեմ նորա երեսը, գուցէ ինձ ընդունէ։</verse>
				<verse number="21">Եւ ընծայները նորա առաջին գնացին. Եւ նա այն գիշերը այնտեղ մնաց բանակի մէջ։</verse>
				<verse number="22">Եւ այն գիշերը վեր կացաւ, եւ իր երկու կանայքը, եւ իր երկու աղախինները, եւ իր տասնեւմէկ որդիներն առաւ, եւ Յաբօկի անցքիցն անցաւ։</verse>
				<verse number="23">Եւ նորանց առաւ, ու վտակիցն անցրեց, եւ իր բոլոր ունեցածն անցրեց։</verse>
				<verse number="24">Եւ Յակոբը մինակ մնաց, եւ մի մարդ գօտէմարտում էր նորա հետ մինչեւ արշալոյսի ծագելը։</verse>
				<verse number="25">Եւ տեսաւ որ չկարողացաւ նորան յաղթել, նորա զստի ամոլաջիլը թուլացաւ նորա գօտէմարտած ժամանակը։</verse>
				<verse number="26">Եւ նա ասեց. Թող տուր ինձ, որովհետեւ արշալոյսը ծագեց. Եւ Յակոբն ասեց. Չեմ թողիլ քեզ՝ մինչեւ որ ինձ չօրհնես։</verse>
				<verse number="27">Եւ նա ասեց նորան. Ի՞նչ է անունդ. Նա էլ ասեց. Յակոբ է։</verse>
				<verse number="28">Եւ նա ասեց. Այլ եւս քո անունը Յակոբ չասուի, այլ Իսրայէլ. որովհետեւ Աստուծոյ հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր, եւ յաղթեցիր։</verse>
				<verse number="29">Եւ Յակոբը հարցրեց եւ ասեց. Աղաչեմ՝ անունդ ասիր։ Եւ նա ասեց. Ինչո՞ւ ես իմ անունը հարցնում. Եւ նա օրհնեց նորան այնտեղ։</verse>
				<verse number="30">Եւ Յակոբն այն տեղի անունը Փանուէլ դրաւ. որովհետեւ ասեց. Դէմ առ դէմ տեսայ Աստուծոյն, եւ իմ անձը ողջ մնաց։</verse>
				<verse number="31">Եւ արեգակը դուրս եկաւ նորա վերայ, երբոր Փանուէլիցն անցաւ. Եւ իր զստի վերայ կաղում էր։</verse>
				<verse number="32">Նորա համար Իսրայէլի որդիքը զստի վերայ թուլացած ջիղը չեն ուտում մինչեւ այսօր, որովհետեւ Յակոբի զստի թուլացած ջիղին դիպաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="33">
				<verse number="1">Եւ Յակոբն իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տուաւ, եւ ահա Եսաւը գալիս էր, եւ նորա հետ չորս հարիւր մարդ. Եւ զաւակներին բաժանեց՝ տուաւ Լիային եւ Ռաքէլին եւ երկու աղախիններին։</verse>
				<verse number="2">Եւ աղախիններին իրանց զաւակներովը առաջ դրաւ, եւ Լիային իր զաւակներովը՝ ետեւ, եւ Ռաքէլին ու Յովսէփին՝ ամենից ետեւ։</verse>
				<verse number="3">Եւ ինքն անցաւ նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը եօթն անգամ խոնարհութիւն արաւ մինչեւ իր եղբօր մօտենալը։</verse>
				<verse number="4">Եւ Եսաւը վազեց նորան դիմաւորելու եւ գրկեց նորան, եւ նորա պարանոցովն ընկաւ եւ համբուրեց նորան. Եւ լացին։</verse>
				<verse number="5">Եւ Եսաւն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ կանայքն ու զաւակները եւ ասեց. Սորանք քո ի՞նչն են. Եւ նա ասեց. Այն զաւակներն են, որ Աստուած քո ծառային պարգեւել է։</verse>
				<verse number="6">Եւ աղախիններն ու նորանց զաւակները մօտեցան եւ խոնարհութիւն արին։</verse>
				<verse number="7">Եւ Լիան էլ եւ իր զաւակները մօտեցան, եւ խոնարհութիւն արին. Եւ յետոյ Յովսէփը եւ Ռաքէլը մօտեցան եւ խոնարհութիւն արին։</verse>
				<verse number="8">Եւ Եսաւն ասեց. Ի՞նչ են այս քո բոլոր խումբը, որին ես պատահեցի. Եւ Յակոբն ասեց. Իմ տիրոջ առաջին շնորհք գտնելու համար է։</verse>
				<verse number="9">Եւ Եսաւն ասեց. Ես շատ ունիմ, եղբայր իմ, քոնը քեզ լինի։</verse>
				<verse number="10">Եւ Յակոբն ասեց. Ոչ, խնդրեմ՝ եթէ քո առաջին շնորհք գտայ, ընդունիր ընծաս իմ ձեռքիցը, հէնց նորա համար որ տեսայ քո երեսը Աստուծոյ երեսը տեսնելու պէս, եւ ինձ հաճեցիր։</verse>
				<verse number="11">Խնդրեմ՝ ընդունիր քեզ բերած ընծաս. Որովհետեւ Աստուած ողորմեց ինձ, եւ որովհետեւ ես ամեն բան ունիմ. Եւ ստիպեց նորան, եւ նա էլ ընդունեց։</verse>
				<verse number="12">Եւ նա ասեց. Վեր կենանք գնանք. Եւ ես գնամ քո առաջին։</verse>
				<verse number="13">Եւ Յակոբն ասեց նորան. Իմ տէրը գիտէ որ զաւակները փափուկ են, եւ իմ հետ եղած հօտերն ու արջառները ձագերով են. Եւ եթէ մէկ օր սաստիկ քշեն նորանց, բոլոր հօտերը կմեռնեն։</verse>
				<verse number="14">Ուրեմն թող իմ տէրն իր ծառայի առաջին անցնէ, եւ ես մինակ կամաց կամաց կգնամ իմ առաջին եղած անասունների ոտքովը եւ երեխաների ոտքովը, մինչեւ որ գամ Սէիր իմ տիրոջ մօտ։</verse>
				<verse number="15">Եւ Եսաւն ասեց. Թող իմ հետ եղող ժողովրդիցը քեզ մօտ ձգեմ. Եւ նա ասեց. Ինչո՞ւ է պէտք. Թող իմ տիրոջ առաջին շնորհք գտնեմ։</verse>
				<verse number="16">Այսպէս ետ դարձաւ Եսաւն այն օրը իր ճանապարհովը դէպի Սէիր։</verse>
				<verse number="17">Եւ Յակոբը Սոկքովթ չուեց, եւ իր համար տուն շինեց, եւ իր հօտերի համար փարախներ շինեց. Նորա համար այն տեղի անունը Սոկքովթ ասուեցաւ։</verse>
				<verse number="18">Եւ Յակոբը միջագետից գալիս Սիւքէմացոց Սաղէմ քաղաքը եկաւ, որ Քանանի երկրումն է, եւ քաղաքի առաջին բնակուեց։</verse>
				<verse number="19">Եւ այն արտի կալուածքը, ուր կանգնեցրել էր իր վրանը, Սիւքէմի հայր Եմովրիցը ծախու առել էր հարիւր կէսիթայի.</verse>
				<verse number="20">Եւ այնտեղ մի սեղան շինեց, եւ անունը Էլ-Էլօհէ-Իսրայէլ դրաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="34">
				<verse number="1">Եւ Լիայի աղջիկ Դինան, որին նա ծնել էր Յակոբի համար, ելաւ այն երկրի աղջկերանց տեսնելու։</verse>
				<verse number="2">Եւ այն երկրի իշխան Խեւացի Եմովրի որդի Սիւքէմը տեսաւ նորան, եւ առաւ ու պառկեց նորա հետ, եւ պղծեց նորան։</verse>
				<verse number="3">Եւ նորա հոգին Յակոբի Դինա աղջկան յարեց. Եւ սիրեց այն աղջկանը. Եւ աղջկայ հետ քաղցրութեամբ խօսեց։</verse>
				<verse number="4">Եւ Սիւքէմը խօսեց իր հայր Եմովրի հետ ասելով, Այս դուստրն ինձ համար կին առ։</verse>
				<verse number="5">Եւ Յակոբը լսեց, որ նա իր Դինա աղջկան պղծեց. բայց նորա որդիները նորա հօտերի հետ դաշտումն էին. Եւ Յակոբը լռեց մինչեւ նորանց գալը։</verse>
				<verse number="6">Եւ Սիւքէմի հայր Եմովրը գնաց Յակոբի մօտ, նորա հետ խօսելու։</verse>
				<verse number="7">Եւ Յակոբի որդիքը հէնց որ լսեցին՝ եկան դաշտիցը. Եւ մարդիկը նեղացան եւ շատ բարկացան, որ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ Յակոբի աղջկան հետ պառկելով, որ այսպէս լինելու չէր։</verse>
				<verse number="8">Եւ Եմովրը խօսեց նորանց հետ եւ ասեց. Իմ Սիւքէմ որդու հոգին ձեր աղջկան սիրահարուել է. խնդրեմ նորան կին տուէք նորա համար։</verse>
				<verse number="9">Եւ մեզ հետ խնամութիւն արէք. ձեր աղջկերքը մեզ տուէք, եւ մեր աղջկերքը ձեզ համար առէք։</verse>
				<verse number="10">Եւ մեզ հետ բնակուեցէք, եւ այս երկիրը ձեր առաջին կլինի. նորանում բնակուեցէք եւ առուտուր արէք, եւ նորանում կալուածքներ ստացէք։</verse>
				<verse number="11">Եւ Սիւքէմն ասեց աղջկայ հօրը եւ նորա եղբայրներին. Թող ձեր առջեւ շնորհք գտնեմ, եւ ինչ որ ինձ ասէք, կտամ։</verse>
				<verse number="12">Ինձ վերայ դրէք խիստ շատ օժիտ եւ ընծայ, եւ ես կտամ ինչպէս որ ինձ ասէք, միայն թէ աղջիկն ինձ կին տուէք։</verse>
				<verse number="13">Եւ Յակոբի որդիքը խաբէութեամբ պատասխանեցին Սիւքէմին եւ նորա հայր Եմովրին, եւ ասեցին, (որ իրենց Դինա քրոջը պղծել էր,)</verse>
				<verse number="14">Եւ ասեցին նորանց. Մենք չենք կարող այս բանը անել, որ մեր քոյրը տանք մի մարդի, որ անթլփատ է. ըստ որում դա մեզ համար ամօթ բան է։</verse>
				<verse number="15">Բայց միայն սորանով կհամաձայնուենք ձեզ հետ եթէ մեզ պէս լինիք՝ ձեզանից ամեն մի արուն թլփատուելով։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ մեր աղջկերքը ձեզ կտանք, եւ ձեր աղջկերքը մենք կառնենք, եւ ձեզ հետ կբնակուենք, ու մէկ ժողովուրդ կլինինք։</verse>
				<verse number="17">Բայց եթէ մեզ ականջ չդնէք որ թլփատուիք, այն ժամանակ մենք մեր աղջիկը կառնենք ու կգնանք։</verse>
				<verse number="18">Եւ նորանց խօսքը հաճելի եղաւ Եմովրին, եւ Եմովրի որդի Սիւքէմին։</verse>
				<verse number="19">Եւ այն պատանին չուշացաւ այս բանը անելու. որովհետեւ Յակոբի աղջկան հաւանել էր, եւ նա իր հօր տանը մէջ եղողների ամենից պատուականն էր։</verse>
				<verse number="20">Եւ Եմովրը եւ նորա որդի Սիւքէմը եկան իրանց քաղաքի դուռը, եւ իրանց քաղաքի մարդկանց հետ խօսեցին ասելով,</verse>
				<verse number="21">Այս մարդիկը խաղաղութեամբ են վարվում մեզ հետ. ուստի թող այս երկրում բնակուեն եւ նորա մէջ առուտուր անեն. եւ ահա երկիրը ընդարձակ է նորանց առաջին. եկեք նորանց աղջկերքը մեզ համար կին առնենք, եւ մեր աղջկերքը նորանց տանք։</verse>
				<verse number="22">Միայն սորանով են այն մարդիկը մեզ հետ համաձայնվում որ մեզ հետ բնակուեն մէկ ժողովուրդ լինելու համար, որ մեզանից ամեն արուն թլփատուի ինչպէս որ նորանք են թլփատվում։</verse>
				<verse number="23">Նորանց հօտերը եւ նորանց ստացուածքը, եւ ամեն անասունները մի՞թէ մերը չեն լինիլ. միայն թէ մենք նորանց հետ համաձայնուենք, որ մեզ հետ բնակուեն։</verse>
				<verse number="24">Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին ականջ դրին նորա քաղաքի դռնից դուրս եկողների բոլորը. Եւ ամեն արու որ նորա քաղաքի դռնից դուրս էր գալիս, թլփատուեցաւ։</verse>
				<verse number="25">Եւ եղաւ երրորդ օրը, երբոր նորանք ցաւի մէջն էին, Յակոբի երկու որդիքը Շմաւոնը եւ Ղեւին՝ Դինայի եղբայրները ամեն մէկն իր սուրն առաւ, եւ համարձակ մտան քաղաքը, եւ սպանեցին ամեն արուն.</verse>
				<verse number="26">Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին սուրի բերանով սպանեցին. Եւ Սիւքէմի տանիցն առին Դինան եւ դուրս եկան։</verse>
				<verse number="27">Եւ Յակոբի որդիքը այն սպանուածների վերայ եկան, եւ քաղաքը կողոպտեցին, որ իրանց քրոջը պղծել էին։</verse>
				<verse number="28">Նորանց հօտերը եւ նորանց արջառները եւ նորանց էշերը եւ քաղաքումը եղածը եւ դաշտումը եղածը առին։</verse>
				<verse number="29">Եւ նորանց բոլոր ստացուածքը եւ նորանց բոլոր տղերքն ու կանայքը գերի առին եւ կողոպտեցին տան մէջ բոլոր գտնուածը։</verse>
				<verse number="30">Եւ Յակոբն ասեց Շմաւոնին եւ Ղեւիին, Ինձ այս երկրի բնակիչների՝ Քանանացիների եւ Փերեզացիների մէջ ատելի անելով ինձ փորձանքի մէջ գցեցիք. Եւ ինձ հետ քիչ մարդիկ կան. Նորանք ինձ վերայ կհաւաքուին, ինձ կզարկեն, կկորչեմ ես եւ իմ տունը։</verse>
				<verse number="31">Եւ նորանք ասեցին. Ապա բոզի պէս պէ՞տք էր անել մեր քրոջը։</verse>
			</chapter>
			<chapter number="35">
				<verse number="1">Եւ Աստուած ասեց Յակոբին. Վեր կաց, ելիր դէպի Բեթէլ եւ այնտեղ բնակուիր, եւ այնտեղ մի սեղան շինիր Աստուծոյն որ քեզ երեւեցաւ քո եղբայր Եսաւի երեսից փախած ժամանակդ։</verse>
				<verse number="2">Եւ Յակոբն ասեց իր ընտանիքին եւ բոլոր իր հետ եղողներին. Հեռացրէք օտար աստուածները որ կան ձեր միջումը, եւ մաքրուեցէք, եւ ձեր հանդերձները փոխեցէք։</verse>
				<verse number="3">Եւ վեր կենանք գնանք վեր դէպի Բեթէլ. Եւ այնտեղ սեղան շինեմ այն Աստուծոյն, որ իմ նեղութեան օրը ինձ լսեց, եւ իմ գնացած ճանապարհումն ինձ հետ էր։</verse>
				<verse number="4">Եւ բոլոր օտար աստուածները, Յակոբին տուին, որ իրանց ձեռքին կար, եւ իրանց ականջներումն եղած օղերը. Եւ Յակոբը թաղեց նորանց Սիւքէմի մօտ եղած բեւեկնու տակին։</verse>
				<verse number="5">Եւ ճանապարհ ելան. Եւ իրանց շուրջը եղած քաղաքների վերայ Աստուծոյ վախը ընկաւ, եւ Յակոբի որդկանց ետեւից չընկան։</verse>
				<verse number="6">Եւ Յակոբն եկաւ Լուզ, որ Քանանի երկրումն է, այսինքն Բեթէլ եկաւ, ինքը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը.</verse>
				<verse number="7">Եւ այնտեղ մի սեղան շինեց եւ այն տեղի անունը Էլ-Բեթէլ դրաւ. որովհետեւ Աստուած այնտեղ իրան երեւացել էր, երբոր իր եղբօր երեսից փախչում էր։</verse>
				<verse number="8">Եւ Ռեբեկայի դայեակ Դեբորան մեռաւ, եւ Բեթէլից ցած կողմը կաղնու տակին թաղուեցաւ. Եւ նորա անունը Ալօն-բախութ դրուեցաւ։</verse>
				<verse number="9">Եւ Աստուած դարձեալ երեւեցաւ Յակոբին երբոր նա Միջագետիցը գալիս էր, եւ օրհնեց նորան։</verse>
				<verse number="10">Եւ Աստուած ասեց նորան. Քո անունը Յակոբ է. քո անունը այլեւս Յակոբ չասուի, այլ Իսրայէլ լինի քո անունը. Եւ նորա անունը Իսրայէլ դրաւ։</verse>
				<verse number="11">Եւ Աստուած ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. աճիր եւ շատացիր. Քեզանից ազգ եւ ազգերի բազմութիւն լինի, եւ քո երանքից թագաւորներ դուրս գան։</verse>
				<verse number="12">Եւ այն երկիրը, որ Աբրահամին եւ Իսահակին տուի, քեզ կտամ. Եւ քեզանից յետոյ քո սերունդին կտամ այն երկիրը։</verse>
				<verse number="13">Եւ Աստուած բարձրացաւ նորանից այն տեղ, ուր որ նորա հետ խօսեց։</verse>
				<verse number="14">Եւ Յակոբը մի արձան կանգնեցրեց այն տեղը, ուր որ Աստուած իր հետ խօսեց, մի քարի արձան եւ նորա վերայ թափելու նուէր թափեց, եւ նորա վերայ իւղ թափեց։</verse>
				<verse number="15">Եւ Յակոբն այն տեղի անունը, ուր որ Աստուած իրան հետ խօսեց, Բեթէլ դրաւ։</verse>
				<verse number="16">Եւ Բեթէլից ճանապարհուեցան. Եւ մի քիչ ճանապարհ կար մինչեւ Եփրաթա ուր որ Ռաքէլը ծնեց, եւ ծնելիս շատ դժուարութիւն քաշեց։</verse>
				<verse number="17">Եւ եղաւ երբոր ծնելիս շատ դժուարութիւն էր քաշում, ծնուցիչն ասեց նորան. Մի վախիր, որովհետեւ սա էլ քեզ համար տղայ է։</verse>
				<verse number="18">Եւ եղաւ երբոր նորա հոգին դուրս էր գալիս (որովհետեւ մեռաւ,) նորա անունը Բենօնի դրաւ. բայց նորա հայրը Բենիամին կոչեց նորան։</verse>
				<verse number="19">Եւ Ռաքէլը մեռաւ, եւ թաղուեցաւ Եփրաթայի ճանապարհին, որ Բեթլեհէմն է։</verse>
				<verse number="20">Եւ Յակոբը նորա գերեզմանի վերայ մի արձան կանգնեցրեց, որ մինչեւ այսօր Ռաքէլի գերեզմանի արձանն է։</verse>
				<verse number="21">Եւ Իսրայէլը ճանապարհուեցաւ, եւ իր վրանը բացաւ Միդդալ-եդերի այն կողմումը։</verse>
				<verse number="22">Եւ եղաւ երբոր Իսրայէլը բնակվում էր այն երկրումը, Ռուբէնը գնաց եւ իր հօր հարճ Բաղղայի հետ պառկեց. Եւ Իսրայէլը լսեց այս։</verse>
				<verse number="23">Լիայի որդիքը՝ Յակոբի անդրանիկը Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար եւ Զաբուղոն։</verse>
				<verse number="24">Ռաքէլի որդիքը՝ Յովսէփ եւ Բենիամին։</verse>
				<verse number="25">Եւ Ռաքէլի աղախին Բաղղայի որդիքը՝ Դան եւ Նեփթաղիմ։</verse>
				<verse number="26">Եւ Լիայի աղախին Զեղփայի որդիքը՝ Գադ եւ Ասեր։ Սորանք են Յակոբի որդիքը, որ Միջագետումը ծնուեցան նորա համար։</verse>
				<verse number="27">Եւ Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ Մամբրէ Արբայի քաղաքը՝ այսինքն Քեբրոն, ուր որ Աբրահամը եւ Իսահակը պանդխտութեամբ բնակուեցան։</verse>
				<verse number="28">Եւ Իսահակի օրերը հարիւր ութսուն տարի եղան։</verse>
				<verse number="29">Եւ Իսահակը ծերացած եւ օրերից կշտացած աւանդեց հոգին եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ. Եւ նորա որդիքը Եսաւն ու Յակոբը թաղեցին նորան։</verse>
			</chapter>
			<chapter number="36">
				<verse number="1">Եւ սորանք են Եսաւի այսինքն Եդովմի ծնունդները։</verse>
				<verse number="2">Եսաւն իր կանայքը Քանանի աղջիկներիցն առաւ. Քետացի Ելօնի աղջիկ Ադդան, եւ Խեւացի Սեբեգօնի աղջկայ Անայի աղջիկ Ողիբաման,</verse>
				<verse number="3">Եւ Իսմայէլի աղջիկ Նաբէօթի քոյր Բասեմաթը։</verse>
				<verse number="4">Եւ Ադդան ծնեց Եսաւի համար Եղիփազը, Բասեմաթը ծնեց Ռագուէլը,</verse>
				<verse number="5">Եւ Ողիբաման ծնեց Յեուսը եւ Յեգղոմը եւ Կորխը. Սորանք են Եսաւի որդիքը, որ ծնուեցան իր համար Քանանի երկրումը։{nl}</verse>
				<verse number="6">Եւ Եսաւն առաւ իր կանայքը եւ տղերքը եւ աղջկերքը եւ իր տան բոլոր մարդիկը եւ իր հօտերն ու իր բոլոր անասունները եւ իր բոլոր ստացուածքը, որ Քանանի երկրումն ստացաւ, եւ գնաց իր եղբայր Յակոբի երեսից մի երկիր։</verse>
				<verse number="7">Որովհետեւ իրանց ստացուածքը շատ էին որ չէին կարող մէկտեղ բնակուել. Եւ երկիրը չէր կարողանում տանել նորանց պանդխտութիւնը նորանց հօտերի պատճառովը։</verse>
				<verse number="8">Եւ Եսաւը Սէիր սարումը բնակուեց. Եսաւը Եդովմն է։{nl}</verse>
				<verse number="9">Եւ սորանք են Եդովմացիների հայր Եսաւի ծնունդները Սէիր սարումը։</verse>
				<verse number="10">Եսաւի որդկանց անունները սորանք են՝ Եսաւի կնոջ Ադդայի որդին Եղիփազ, Եսաւի Բասեմաթի որդին Ռագուէլ</verse>
				<verse number="11">Եւ Եղիփազի որդիքն էին՝ Թէման, Սեփով եւ Գոթամ եւ Կենէզ։</verse>
				<verse number="12">Եւ Թամնան եսաւի որդի Եղիփազի հարճն էր, որ Եղիփազի համար Ամաղէկը ծնեց։ Եսաւի կնոջ Ադդայի որդիքը սորանք էին։</verse>
				<verse number="13">Եւ Ռագուէլի որդիքը սորանք են. Նահաթ, Զարա, Սամմա, ու Մէզա. Սորանք էին Եսաւի կնոջ Բասեմաթի որդիքը։</verse>
				<verse number="14">Եւ Եսաւի կնոջ Սեբեգօնի աղջկայ Անայի աղջիկ Ողիբամայի որդիքը սորանք են. Եւ ծնեց Եսաւի համար Յեուսը եւ Յոգղոմը եւ Կորխը։{nl}</verse>
				<verse number="15">Սորանք են Եսաւի որդիների իշխանները. Եսաւի անդրանիկ Եղիփազի որդիներինը՝ Թեման իշխան,</verse>
				<verse number="16">Օմար իշխան, Սեփով իշխան, Կենէզ իշխան, Կորխ իշխան, Գոթամ իշխան, Ամաղէկ իշխան։ Սորանք են Եդովմի երկրումը Եղիփազի իշխանները. Սորանք Ադդայի որդիքն էին։</verse>
				<verse number="17">Եւ Եսաւի որդի Ռագուէլի որդիքը սորանք են. Նահաթ իշխան, Զարա իշխան, Սամմա իշխան, Մէզա իշխան։ Սորանք են Եդովմի երկրումը Ռագուէլի իշխանները. Սորանք Եսաւի կնոջ Բասեմաթի որդիքն էին։</verse>
				<verse number="18">Եւ սորանք են Եսաւի կնոջ Ողիբամայի որդիքը. Յեուս իշխան, Յեգղոմ իշխան, Կորխ իշխան. Սորանք են Եսաւի կնոջ Անայի աղջիկ Ողիբամայի իշխանները։</verse>
				<verse number="19">Սորանք են Եսաւի այսինքն Եդովմի որդիները, եւ սորանք են նորանց իշխանները։{nl}</verse>
				<verse number="20">Եւ այն երկրումը բնակուող Քոռեցի Սէիրի որդիքը սորանք են. Ղոտան եւ Սոբաղ, եւ Սեբեգօն եւ Անա,</verse>
				<verse number="21">Եւ Դիսօն եւ Եսեր եւ Դիսան։ Սորանք են Սէիրի որդիք Քոռեցիների իշխանները Եդովմի երկրումը։</verse>
				<verse number="22">Եւ Ղոտանի որդիքն էին Քոռի եւ Հեմամ, եւ Ղոտանի քոյրը Թամնա։</verse>
				<verse number="23">Եւ Սոբաղի որդիքը սորանք են. Գաղուան, եւ Մանաքաթ, եւ Գեբաղ, Սեփով եւ Օնամ։</verse>
				<verse number="24">Եւ Սեբեգօնի որդիքը սորանք են. Այիա եւ Անա. Սա այն Անան է, որ իր հօր Սեբեգօնի էշերն արածեցնելիս անապատումը ջերմուկներ գտաւ։</verse>
				<verse number="25">Եւ սորանք են Անայի որդիքը՝ Դիսօն, եւ Անայի աղջիկը Ողիբամա։</verse>
				<verse number="26">Եւ սորանք են Դիսօնի որդիքը. Ամադան, եւ Եսբան, եւ Յեթրան եւ Քառան։</verse>
				<verse number="27">Սորանք են Եսերի որդիքը. Բաղղան եւ Զաաւան եւ Ական։</verse>
				<verse number="28">Սորանք են Դիսանի որդիքը՝ հուս եւ Առան։</verse>
				<verse number="29">Սորանք են Քոռեցիների իշխանները. Ղոտան իշխան, Սոբաղ իշխան, Սեբեգօն իշխան, Անա իշխան,</verse>
				<verse number="30">Դիսօն իշխան, Եսեր իշխան, Դիսան իշխան. Սորանք են Քոռեցիների իշխանները Սէիրի երկրումը իրանց իշխանութեանը գաւառների համեմատ։{nl}</verse>
				<verse number="31">Եւ սորանք են այն թագաւորները, որ Եդովմի երկրումը թագաւորեցին, Իսրայէլի որդկանց վերայ մի թագաւոր թագաւորելուց առաջ։</verse>
				<verse number="32">Եւ Բէովրի որդին Բաղան թագաւորեց Եդովմումը. Եւ նորա քաղաքի անունը Դեննաբա էր։</verse>
				<verse number="33">Եւ բաղան մեռաւ, եւ նորա փոխանակ թագաւորեց Բօսրացի Զարայի որդի Յովաբը։</verse>
				<verse number="34">Եւ Յովաբը մեռաւ, եւ նորա փոխանակ Թեմանացոց երկրից Հուսամը թագաւորեց։</verse>
				<verse number="35">Եւ Հուսամը մեռաւ, եւ նորա փոխանակ Բադադի որդի Ադադը թագաւորեց, Մովաբի դաշտումը Մադիանացիներին կոտորողը. Եւ նորա քաղաքի անունը Աւիթ էր։</verse>
				<verse number="36">Եւ Ադադը մեռաւ, եւ նորա փոխանակ Մասրեկացի Սամաղան թագաւորեց։</verse>
				<verse number="37">Եւ Սամաղան մեռաւ, եւ նորա փոխանակ Գետի մօտ լինող Ռոբովթից Սաւուղը թագաւորեց։</verse>
				<verse number="38">Եւ Սաւուղը մեռաւ, եւ նորա փոխանակ Աքոբորի որդի Բաաղանանը թագաւորեց։</verse>
				<verse number="39">Եւ Աքոբորի որդի Բաաղանանը մեռաւ, եւ նորա փոխանակ Ադադը թագաւորեց. Եւ նորա քաղաքի անունը Փոգով էր. Եւ նորա կնոջ անունը Մետաբեէլ, որ Մէզաաբի աղջկայ Մատրեթի աղջիկն էր։{nl}</verse>
				<verse number="40">Եւ սորանք են Եսաւի իշխանների անունները իրանց տոհմերի եւ իրանց տեղերի համեմատ իրանց անուններովը. Թամնա իշխան, Գաղուա իշխան,</verse>
				<verse number="41">Յեթաթ իշխան, Ողիբամա իշխան,</verse>
				<verse number="42">Էլա իշխան, Փինօն իշխան, Կենէզ իշխան, Թեման իշխան,</verse>
				<verse number="43">Մաբզար իշխան, Մագեդիէլ իշխան, Իրամ իշխան։ Սորանք են Եդովմի իշխանները իրանց բնակութեանը համեմատ իրանց ստացուածքի երկրումը. այս է Եսաւը Եդովմացիների հայրը։{nl}</verse>
			</chapter>
			<chapter number="37">
				<verse number="1">Եւ Յակոբն իր հօր պանդխտացած երկրումը՝ Քանանի երկրումը բնակուեց։</verse>
				<verse number="2">Սորանք են Յակոբի ծնունդները. Յովսէփը տասնեւեօթը տարեկան էր՝ իր եղբայրների հետ հօտերը արածեցնում էր, եւ պատանի էր իր հօր կանանց Բաղղայի որդիների հետ եւ Զեղփայի որդիների հետ. Եւ Յովսէփը նորանց չար լուրը բերում էր իրանց հօր մօտ։</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլն իր բոլոր որդիներից աւելի սիրում էր Յովսէփին, որովհետեւ նա իր ծերութեան որդին էր. Եւ թեւքերով պատմուճան շինեց նորա համար։</verse>
				<verse number="4">Եւ նորա եղբայրները տեսան, որ իրանց հայրը սիրում էր նորան իր բոլոր եղբայրներից աւելի, ատեցին նորան, եւ խաղաղութեամբ չէին կարողանում խօսել նորա հետ։</verse>
				<verse number="5">Եւ Յովսէփը մի երազ տեսաւ, եւ իր եղբայրներին պատմեց. Եւ նորանք աւելի ատեցին նորան։</verse>
				<verse number="6">Եւ ասեց նորանց. Խնդրեմ, ականջ դրէք այս իմ տեսած երազը.</verse>
				<verse number="7">Ահա մենք դաշտումը որաներ էինք կապում, եւ ահա իմ որան վեր կացաւ եւ ուղիղ կանգնեց. Եւ ահա ձեր որաները նորա շուրջը կանգնեցին ու իմ որային երկրպագութիւն արին։</verse>
				<verse number="8">Եւ նորա եղբայրներն ասեցին նորան. Իրա՞ւ մեր վերայ թագաւորելու ես, կամ իրաւ մեր վերայ տիրելո՞ւ ես. Եւ նորա երազների եւ խօսքերի համար աւելի ատեցին նորան։</verse>
				<verse number="9">Եւ մի ուրիշ երազ էլ տեսաւ, եւ իր եղբայրներին պատմեց նորան եւ ասեց. Ահա մի երազ էլ տեսայ, եւ ահա արեգակը եւ լուսինը եւ տասնեւմէկ աստղեր ինձ երկրպագութիւն էին անում։</verse>
				<verse number="10">Եւ իր հօր ու իր եղբայրներին պատմեց. Եւ իր հայրը յանդիմանեց նորան, եւ ասեց նորան. Այս ի՞նչ երազ է որ տեսել ես. Մի՞թէ ես եւ քո մայրը եւ քո եղբայրները իրաւ գալու ենք որ մինչեւ գետինը քեզ խոնարհութիւն անենք։</verse>
				<verse number="11">Եւ եղբայրները նախանձեցին նորա վերայ. Բայց հայրը պահեց այս խօսքը։</verse>
				<verse number="12">Եւ նորա եղբայրները գնացին իրանց հօր հօտերը Սիւքեմումն արածեցնելու։</verse>
				<verse number="13">Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Ահա քո եղբայրները Սիւքեմումը արածեցնում են. Եկ քեզ նորանց մօտ ուղարկեմ. Եւ նա ասեց. Ահա ես։</verse>
				<verse number="14">Եւ նա ասեց նորան. Գնա տես, քո եղբայրները առո՞ղջ են, եւ հօտերը ո՞ղջ են, եւ ինձ համար լուր բեր։ Եւ նորան ուղարկեց Քեբրոնի հովիտիցը. Եւ նա էլ Սիւքեմ եկաւ։</verse>
				<verse number="15">Եւ մի մարդ գտաւ նորան, որ դաշտումը թափառում էր. Եւ այն մարդը հարցրեց նորան ասելով. Ի՞նչ ես պտրտում։</verse>
				<verse number="16">Եւ նա ասեց. Իմ եղբայրներին եմ պտրտում. Խնդրեմ ասիր ինձ, նորանք ո՞րտեղ են արածեցնում։</verse>
				<verse number="17">Եւ այն մարդն ասեց. Այստեղից չուեցին. որովհետեւ լսեցի որ ասում էին՝ Գնանք Դօթայիմ։ Եւ Յովսէփն իր եղբայրների ետեւից գնաց եւ նորանց Դօթայիմի մէջ գտաւ։</verse>
				<verse number="18">Եւ երբոր նորան հեռուանց տեսան, դեռ ինքը նորանց չմօտեցած, դաւաճանութիւն արին՝ նորան սպանելու.</verse>
				<verse number="19">Եւ իրար ասեցին. Ահա այն երազ տեսնողը գալիս է.</verse>
				<verse number="20">Եւ հիմա եկէք սպանենք նորան, եւ գուբերի մէկի մէջ գցենք նորան. Եւ ասենք՝ Թէ մի չար գազան կերել է նորան. Եւ տեսնենք նորա երազները ինչ կլինին։</verse>
				<verse number="21">Եւ Ռուբէնը լսեց եւ նորանց ձեռքիցն ազատեց նորան, ասելով. Չսպանենք նորան։</verse>
				<verse number="22">Եւ Ռուբէնն ասեց նորանց. Արիւն մի թափիք. Նորան այս գուբը գցեցէք որ այս անապատումս է, եւ նորան ձեռք մի զարկէք. որպէս զի ազատէր նորան նորանց ձեռքիցը, որ իր հօրը դարձնէր։</verse>
				<verse number="23">Եւ եղաւ հէնց որ Յովսէփն իր եղբայրների մօտ եկաւ, մերկացրին Յովսէփին իր պատմուճանիցը, այսինքն իր վերայի թեւքերով պատմուճանիցը,</verse>
				<verse number="24">Եւ առին նորան եւ գուբը գցեցին. Եւ գուբը դատարկ էր, մէջը ջուր չկար։</verse>
				<verse number="25">Եւ նստեցին հաց ուտելու. Եւ իրանց աչքերը բարձրացրին եւ տեսան, եւ ահա Իսմայէլացիների մէկ կարաւանը գալիս էր Գաղաադիցը, եւ իրանց ուղտերը համեմներով եւ բալասանով եւ զմուռսով բեռնած գնում էին, որ տանեն ցած Եգիպտոս։</verse>
				<verse number="26">Եւ Յուդան ասեց իր եղբայրներին. Ի՞նչ օգուտ եթէ մեր եղբօրը սպանենք, եւ նորա արիւնը ծածկենք.</verse>
				<verse number="27">Եկէք Իսմայէլացիներին ծախենք նորան, եւ մեր ձեռքը նորան չդպչի. Որովհետեւ նա մեր եղբայրը՝ մեր մարմինն է. Եւ նորա եղբայրները լսեցին։</verse>
				<verse number="28">Եւ Մադիանացի վաճառականները անցնում էին. Եւ Յովսէփին գուբիցը քաշեցին ու դուրս հանեցին, եւ Իսմայէլացիներին ծախեցին Յովսէփին քսան արծաթի. Նորանք էլ Յովսէփին տարին Եգիպտոս։</verse>
				<verse number="29">Եւ Ռուբէնը դարձաւ դէպի գուբը, եւ ահա Յովսէփը գուբումը չէր. Եւ իր հանդերձները պատառեց,</verse>
				<verse number="30">Եւ դարձաւ իր եղբայրներին եւ ասեց. Տղան չկայ, եւ ես ո՞ւր գնամ։</verse>
				<verse number="31">Եւ առին Յովսէփի պատմուճանը, եւ այծերից մի նոխազ մորթեցին, եւ պատմուճանը արիւնի մէջ թաթախեցին։</verse>
				<verse number="32">Եւ ուղարկեցին թեւքերով պատմուճանը եւ բերին իրանց հօր մօտ, եւ ասեցին. Սա գտել ենք, հիմա ճանաչիր թէ սա քո որդու պատմուճա՞նն է, թէ ոչ։</verse>
				<verse number="33">Եւ նա ճանաչեց նորան, եւ ասեց. Իմ որդու պատմուճանն է, մի չար գազան կերել է նորան. Յովսէփն անպատճառ գիշատուել է։</verse>
				<verse number="34">Եւ Յակոբը պատառեց իր հանդերձները, եւ քուրձ հագաւ իր մէջքի վերայ եւ իր որդու համար շատ օրեր սուգ արաւ։</verse>
				<verse number="35">Եւ նորա բոլոր որդիները եւ նորա բոլոր աղջկերքը վեր կացան նորան մխիթարելու, բայց նա մերժում էր մխիթարուիլը, եւ ասեց. Ես սուգով կիջնեմ գերեզմանը իմ որդու մօտ։ Եւ նորա հայրը լացաւ նորա համար։</verse>
				<verse number="36">Եւ Մադիանացիները ծախեցին նորան Եգիպտոսում Փարաւօնի ներքինի՝ Պետափրէս դահճապետին։</verse>
			</chapter>
			<chapter number="38">
				<verse number="1">Եւ եղաւ որ այն ժամանակ Յուդան իր եղբայրների մօտից իջաւ եւ գնաց մի Ոդողոմացի մարդի մօտ, անունը Իրաս։</verse>
				<verse number="2">Եւ Յուդան Շաւա անունով մի Քանանացու աղջկանը տեսաւ եւ առաւ նորան եւ մտաւ նորա մօտ։</verse>
				<verse number="3">Եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց եւ նորա անունը Էր դրաւ։</verse>
				<verse number="4">Եւ դարձեալ յղացաւ եւ որդի ծնեց, եւ նորա անունը Օնան դրաւ։</verse>
				<verse number="5">Եւ դարձեալ մի որդի ծնեց, եւ նորա անունը Սելօմ դրաւ. Եւ Յուդան Քեզիբումն էր նորան ծնելիս։</verse>
				<verse number="6">Եւ Յուդան իր առաջինեկ տղայ Էրի համար կին առաւ, անունը Թամար։</verse>
				<verse number="7">Եւ Յուդայի առաջինեկ Էրը չար էր Եհովայի առաջին. Եւ Եհովան սպանեց նորան։</verse>
				<verse number="8">Եւ Յուդան ասեց Օնանին. Մտիր քո եղբօր կնոջ մօտ եւ տագրութեան պարտքը կատարիր նորա համար, եւ քո եղբօր համար սերունդ հանիր։</verse>
				<verse number="9">Եւ Օնանը գիտաց, որ սերունդը իրանը չի լինելու. նորա համար երբոր իր եղբօր կնոջ մօտ էր մտնում, սերմը գետինն էր թափում, որ իր եղբօրը սերունդ չտայ։</verse>
				<verse number="10">Եւ այս բանը որ նա արաւ, չար երեւեցաւ Եհովայի առաջաին, եւ նա նորան էլ սպանեց։</verse>
				<verse number="11">Եւ Յուդան իր հարս Թամարին ասեց. Որբեւայրի նստիր քո հօր տանը մինչեւ որ իմ Սելօմ որդին մեծանայ. Որովհետեւ ասեց. Մի գուցէ նա էլ իր եղբայրների պէս մեռնի. Եւ Թամարը գնաց ու իր հօր տանը նստեց։</verse>
				<verse number="12">Եւ շատ օրերից յետոյ մեռաւ Շաւայի աղջիկը՝ Յուդայի կինը. Եւ Յուդան մխիթարուել էր, եւ գնաց Թամնա իր հօտերը ասրակտուր անողների մօտ ինքը եւ իր բարեկամը Ոդողոմացի Իրասը։</verse>
				<verse number="13">Եւ պատմեցին Թամարին ասելով. Ահա քո սկեսրայրը դէպի Թամնա է դուրս եկել իր ոչխարները ասրակտուր անելու։</verse>
				<verse number="14">Նա էլ իր որբեւայրութեան հանդերձները հանեց իր վերայից եւ քօղով ծածկուեցաւ եւ փաթաթուեցաւ, եւ Թամնայի ճանապարհումը եղող Ենայիմի մուտքումը նստեց. Որովհետեւ տեսաւ որ Սելօմը մեծացել էր, բայց իրան նորա համար կին չտուին։</verse>
				<verse number="15">Եւ Յուդան տեսաւ նորան եւ բոզ կարծեց, որովհետեւ երեսը ծածկել էր։</verse>
				<verse number="16">Եւ ճանապարհին դէպի նորան դարձաւ եւ ասեց. Խնդրեմ, թող քեզ մօտ մտնեմ. Որովհետեւ չգիտէր թէ նա իր հարսն էր։ Եւ նա ասեց. Ի՞նչ կտաս ինձ որ ինձ մօտ մտնես։</verse>
				<verse number="17">Նա էլ ասեց. Ես մի այծի ուլ կուղարկեմ հօտերիցը. Եւ նա ասեց. Արդեօք գրաւ կտա՞ս մինչեւ ուղարկելդ։</verse>
				<verse number="18">Եւ Յուդան ասեց. Ի՞նչ գրաւ տամ քեզ. Եւ նա ասեց. Քո կնիքը եւ ժապաւէնը եւ գաւազանը. Նա էլ տուաւ նորան. Եւ մտաւ նորա մօտ, եւ Թամարը յղի մնաց նորանից։</verse>
				<verse number="19">Եւ վեր կացաւ գնաց, եւ իր վերայից քօղը հանեց, եւ իր որբեւայրութեան հանդերձները հագաւ.</verse>
				<verse number="20">Եւ Յուդան այծի ուլն ուղարկեց իր բարեկամ Ոողոմացու ձեռքովը, որ այն կնոջ ձեռքիցը գրաւն առնէ. բայց նա չգտաւ նորան։</verse>
				<verse number="21">Եւ այն տեղի մարդկանցից հարցրեց ասելով. Ո՞ւր է այն բոզը որ Ենայիմումը ճանապարհի վերայ էր. Եւ նորանք ասեցին. Այստեղ բոզ չկար։</verse>
				<verse number="22">Եւ նա դարձաւ Յուդայի մօտ եւ ասեց. Չգտայ նորան, եւ այն տեղի մարդիկն էլ ասեցին՝ թէ Այստեղ բոզ չկար։</verse>
				<verse number="23">Եւ Յուդան ասեց. Թող իրան լինի, միայն թէ խայտառակ չլինինք, ահա ես այս ուլը ուղարկեցի, եւ դու չգտար նորան։</verse>
				<verse number="24">Եւ եղաւ որ երեք ամսից յետոյ Յուդային պատմուեցաւ՝ ասելով. Քո հարս Թամարը պոռնկացել է, նաեւ ահա պոռնկութիւնիցը յղի է. Այն ժամանակ Յուդան ասեց. Հանեցէք նորան, եւ պէտք է այրուի։</verse>
				<verse number="25">Երբոր նորան դուրս էին հանում, նա գրաւները իր սկեսրայրին ուղարկեց ասելով. Ես այս բաների տիրոջիցն եմ յղի. Նաեւ ասեց. Խնդրեմ՝ ճանաչիր թէ որի՞նն է այս կնիքը եւ ժապաւէնը եւ գաւազանը։</verse>
				<verse number="26">Եւ Յուդան ճանաչեց եւ ասեց. Նա ինձանից արդար է. որովհետեւ նորան իմ որդի Սելօմին չտուի. Եւ այլ եւս չգիտաց նորան։</verse>
				<verse number="27">Եւ եղաւ որ նորա ծնելու ժամանակը՝ ահա նորա արգանդումը երկուորեակ էին։</verse>
				<verse number="28">Եւ եղաւ որ ծնելիս, մէկը ձեռքը մեկնեց. Եւ մանկաբարձն առաւ եւ նորա ձեռքի վերայ կարմիր դերձան կապեց ասելով. Առաջ այս դուրս եկաւ։</verse>
				<verse number="29">Եւ նա հէնց որ իր ձեռքը ետ քաշեց, ահա նորա եղբայրը դուրս եկաւ. Եւ մանկաբարձն ասեց. Ինչո՞ւ պատառեցիր ցանկը. Պատառումը քեզ վերայ. նորա համար նորա անունը Փարէս դրուեցաւ։</verse>
				<verse number="30">Եւ յետոյ ձեռքին կարմիր դերձան ունեցող եղբայրը դուրս եկաւ, եւ նորա անունը Զարա դրուեցաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="39">
				<verse number="1">Եւ Յովսէփին իջեցրին Եգիպտոս. Եւ Փարաւօնի ներքինի՝ Եգիպտացի Պետափրէս դահճապետը ծախու առաւ նորան Իսմայէլացիների ձեռքիցը, որ նորան այնտեղ էին իջեցրել։</verse>
				<verse number="2">Եւ Եհովան Յովսէփի հետ էր, եւ նա յաջողակ մարդ էր. Եւ իր Եգիպտացի տիրոջ տանն էր։</verse>
				<verse number="3">Եւ նորա տէրը տեսաւ որ Եհովան նորա հետ էր, եւ թէ ինչ որ անում էր Եհովան յաջողում էր նորա ձեռքովը։</verse>
				<verse number="4">Եւ Յովսէփը շնորհք գտաւ նորա առաջին, եւ ծառայում էր նորան, եւ նա իր տան վերայ վերակացու արաւ նորան, եւ իր բոլոր ունեցածը նորա ձեռքը յանձնեց։</verse>
				<verse number="5">Եւ եղաւ որ նորան իր տան եւ իր բոլոր ունեցածի վերայ վերակացու արած ժամանակից յետոյ, Եհովան Եգիպտացու տունը օրհնեց Յովսէփի պատճառովը. Եւ Եհովայի օրհնութիւնը լինում էր թէ տանը եւ թէ դաշտումը նորա բոլոր ունեցածի վերայ։</verse>
				<verse number="6">Եւ նա իր բոլոր ունեցածը Յովսէփի ձեռքին թողեց. Եւ նորա մօտ եղած մէկ բանից տեղեկութիւն չունէր բացի իր կերած հացիցը։ Եւ Յովսէփը գեղեցիկ էր դէմքով եւ գեղեցիկ՝ տեսքով։</verse>
				<verse number="7">Եւ եղաւ այս բաներից յետոյ որ նորա տիրոջ կինը աչք բարձրացրեց Յովսէփի վերայ, եւ ասեց. Պառկիր ինձ հետ։</verse>
				<verse number="8">Բայց նա մերժեց, եւ իր տիրոջ կնոջն ասեց. Ահա իմ տէրը ինչ որ տանը մէջ ինձ մօտ կայ չգիտէ. Եւ իր բոլոր ունեցածն իմ ձեռքն է յանձնել։</verse>
				<verse number="9">Այս տան մէջ ինձանից մեծը չկայ. Եւ ինձանից մի բան չարգիլեց բացի քեզանից, ըստ որում դու նորա կինն ես. ուրեմն ես ի՞նչպէս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ։</verse>
				<verse number="10">Եւ եղաւ քանի որ նա օրէցօր Յովսէփին ասում էր, բայց նա չէր լսում նորան, որ նորա հետ պառկի կամ նորա հետ լինի։</verse>
				<verse number="11">Եւ եղաւ որ նա մի օր իր գործը կատարելու համար տուն եկաւ. Եւ այնտեղ տան մէջ տան մարդիկներից մէկը չկար.</verse>
				<verse number="12">Եւ տիկինը բռնեց նորա հանդերձիցն ասելով, Պառկիր ինձ հետ. Եւ նա իր հանդերձը թողեց նորա ձեռքին եւ փախաւ դուրս գնաց։</verse>
				<verse number="13">Եւ եղաւ երբոր տեսաւ որ նա իր հանդերձը նորա ձեռքին թողեց, եւ դուրս փախաւ,</verse>
				<verse number="14">Իր տան մարդկանցը կանչեց եւ պատմեց նորանց ասելով. Տեսէք, մեզ համար մի Եբրայեցի բերաւ մեզ խայտառակ անելու համար. Նա ինձ մօտ եկաւ, որ ինձ հետ պառկի, ու ես բարձր ձայնով աղաղակեցի։</verse>
				<verse number="15">Եւ եղաւ երբոր լսեց թէ ես իմ ձայնը բարձրացրի եւ աղաղակեցի, իր հանդերձը ինձ մօտ թողեց եւ փախաւ ու դուրս գնաց։</verse>
				<verse number="16">Եւ կինը նորա հանդերձը իր մօտը պահեց, մինչեւ որ նորա տէրը տուն եկաւ։</verse>
				<verse number="17">Եւ խօսեց նորա հետ այս խօսքերի պէս ասելով, Ինձ մօտ եկաւ այն Եբրայեցի ծառան, որ դու մեզ համար բերիր, որ ինձ խայտառակ անի։</verse>
				<verse number="18">Եւ եղաւ երբոր իմ ձայնը բարձրացրի եւ աղաղակեցի, իր հանդերձը ինձ մօտ թողեց եւ դուրս փախաւ։</verse>
				<verse number="19">Եւ եղաւ երբոր նորա տէրը լսեց իր կնոջ խօսքերը, որ պատմեց իրան ասելով, Քո ծառան ինձ այսպիսի բաներ արաւ, նորա բարկութիւնը բորբոքուեց։</verse>
				<verse number="20">Եւ Յովսէփի տէրը առաւ նորան եւ բանտը դրաւ՝ այն տեղը ուր որ թագաւորի բանտարկեալները կապուած էին. Եւ նա այնտեղ բանտումն էր։</verse>
				<verse number="21">Բայց Եհովան Յովսէփի հետ էր, եւ ողորմութիւն ցոյց տուաւ նորան, եւ բանտապետի առաջին շնորհք գտնել տուաւ նորան։</verse>
				<verse number="22">Եւ բանտապետը Յովսէփի ձեռքը յանձնեց բանտումը եղած բոլոր բանտարկեալներին. Եւ ամեն ինչ որ այնտեղ անում էին, անողը նա էր։</verse>
				<verse number="23">Բանտապետը նորա ձեռքին եղած ոչ մէկ բանին չէր նայում. որովհետեւ Եհովան նորա հետ էր. Եւ նորա ամեն արաշները Եհովան յաջողում էր։</verse>
			</chapter>
			<chapter number="40">
				<verse number="1">Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Եգիպտոսի թագաւորի մատռուակը եւ հացագործը իրանց տիրոջ՝ Եգիպտոսի թագաւորի դէմ յանցանք գործեցին։</verse>
				<verse number="2">Եւ Փարաւօնը բարկացաւ իր երկու ներքինիների՝ այսինքն մատռուակապետի եւ հացագործապետի վերայ.</verse>
				<verse number="3">Եւ նորանց դահճապետի տան բանտի մէջ բանտարկեց, ուր որ Յովսէփը բանտարկուած էր։</verse>
				<verse number="4">Եւ դահճապետը Յովսէփին վերակացու նշանակեց նորանց համար, եւ նա ծառայում էր նորանց. Եւ նորանք մի առ ժամանակ մնացին բանտումը։</verse>
				<verse number="5">Եւ երկուսն էլ երազ տեսան՝ ամեն մէկն իր երազը մէկ գիշեր՝ ամեն մէկն իր երազի նշանակութեամբը՝ Եգիպտոսի թագաւորի մատռուակը եւ հացագործը, որոնք բանտումը կապուած էին,</verse>
				<verse number="6">Եւ Յովսէփն առաւօտանց նորանց մօտ եկաւ, եւ տեսաւ նորանց, որ տրտմած էին։</verse>
				<verse number="7">Եւ հարցրեց Փարաւօնի ներքինիներին, որ իր տիրոջ տանը իր հետ բանտարկուած էին ասելով, Ինչո՞ւ համար ձեր երեսները այսօր տխուր են։</verse>
				<verse number="8">Եւ նորանք ասեցին նորան. Երազ ենք տեսել, եւ նորան մեկնող չկայ։ Եւ Յովսէփն ասեց նորանց. Ահա մեկնութիւնները Աստուծոյն են վերաբերվում. Խնդրեմ, պատմեցէք ինձ։</verse>
				<verse number="9">Եւ մատռուակապետը պատմեց իր երազը Յովսէփին եւ ասեց նորան. Երազումս տեսայ, որ առջեւս մի որթ կար.</verse>
				<verse number="10">Եւ այն որթի վերայ երեք ուռ կային, եւ հէնց որ բողբոջեց ծաղիկ տուաւ, եւ նորա ողկոյզները խաղող հասցրին.</verse>
				<verse number="11">Եւ Փարաւօնի բաժակը իմ ձեռքին էր. Եւ խաղողներն առի, եւ Փարաւօնի բաժակի մէջ ճմլեցի, եւ գաւաթը Փարաւօնի ձեռքը տուի։</verse>
				<verse number="12">Եւ Յովսէփը նորան ասեց. Սա է դորա մեկնութիւնը. Երեք ուռը երեք օր է.</verse>
				<verse number="13">Երեք օրից յետոյ Փարաւօնը քո գլուխը կը բարձրացնէ, եւ քեզ դարձեալ քո պաշտօնի վերայ կդնէ. Եւ Փարաւօնի բաժակը նորա ձեռքը կտաս այն առաջի սովորութեան պէս, երբոր նորա մատռուակն էիր։</verse>
				<verse number="14">Բայց ինձ միտքդ բեր, երբ որ քեզ բարիք կլինի, եւ խնդրեմ ինձ բարերարութիւն արա, եւ ինձ յիշիր Փարաւօնի առաջին եւ ինձ հանիր այս տունիցը.</verse>
				<verse number="15">Որովհետեւ իրաւ գողացուեցայ Եբրայեցիների երկրիցը. Եւ այստեղ էլ մի բան չեմ արել որ ինձ այս գուբը նետեն։</verse>
				<verse number="16">Եւ հացագործապետը տեսաւ որ լաւ մեկնեց, ասեց Յովսէփին. Ես էլ երազումս տեսայ, որ գլխիս վերայ երեք նաշիհի սակառ ունէի.</verse>
				<verse number="17">Եւ ամենի վերայի սակառի մէջ կար Փարաւօնի ամեն կերակուրներիցը, որ հացագործը շինում է, եւ թռչունները ուտում էին նորանց գլխիս վերայի սակառիցը։</verse>
				<verse number="18">Եւ Յովսէփը պատասխանեց, եւ ասեց. Սա է դորա մեկնութիւնը. Երեք սակառը երեք օր է.</verse>
				<verse number="19">Երեք օրից յետոյ Փարաւօնը քո վերայից վեր կառնէ քո գլուխը, եւ քեզ մի ծառից կը կախէ. Եւ թռչունները քո վերայից կուտեն քո մարմինը։</verse>
				<verse number="20">Եւ եղաւ երրորդ օրը, որ Փարաւօնի ծննդեան օրն էր, եւ իր բոլոր ծառաների համար խնջոյք արաւ եւ իր ծառաների մէջ մատռուակապետի եւ հացագործապետի գլուխները վեր հանեց։</verse>
				<verse number="21">Եւ դարձրեց մատռուակապետին իր պաշտօնին, եւ նա բաժակը Փարաւօնի ձեռքը տուաւ։</verse>
				<verse number="22">Բայց հացագործապետին կախել տուաւ, ինչպէս Յովսէփը մեկնել էր նորանց։</verse>
				<verse number="23">Բայց մատռուակապետը չյիշեց Յովսէփին, եւ մոռացաւ նորան։</verse>
			</chapter>
			<chapter number="41">
				<verse number="1">Եւ եղաւ երկու տարուց յետոյ Փարաւօնը երազ տեսաւ, եւ ահա կանգնել էր գետի եզերքին։</verse>
				<verse number="2">Եւ ահա գետիցը գեղեցիկ տեսքով եւ պարարտ մարմնով եօթը երինջներ ելան եւ արածում էին պրտուների մէջ։</verse>
				<verse number="3">Եւ ահա նորանց ետեւից ուրիշ եօթը երինջներ ելան գետիցը՝ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, եւ կանգնեցին այն երինջների մօտ գետի եզերքումը։</verse>
				<verse number="4">Եւ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով երինջները կերան այն եօթը գեղեցիկ տեսքով ու պարարտ երինջներին։ Եւ Փարաւօնը զարթնեց։</verse>
				<verse number="5">Եւ քնեց, եւ երկրորդ անգամ երազ տեսաւ, եւ ահա մէկ փունջի վերայ եօթը պարարտ եւ լաւ հասկեր էին դուրս գալիս։</verse>
				<verse number="6">Եւ ահա նորանց ետեւից եօթը վտիտ եւ խորշակահար հասկեր էին բուսնում.</verse>
				<verse number="7">Եւ այն վտիտ հասկերը կուլ տուին այն եօթը պարարտ եւ լիքը հասկերին։ Եւ Փարաւօնը զարթնեց, եւ ահա երազ էր։</verse>
				<verse number="8">Եւ եղաւ որ առաւօտանց նորա հոգին խռովուեցաւ, եւ նա կանչել տուաւ Եգիպտոսի բոլոր մոգերին, եւ նորա բոլոր իմաստուններին. Եւ Փարաւօնը պատմեց նորանց իր երազները, բայց մէկը չկար, որ մեկնէր նորանց Փարաւօնի համար։</verse>
				<verse number="9">Եւ մատռուակապետը խօսեց Փարաւօնի հետ ասելով. Ես այսօր յիշում եմ իմ յանցանքները։</verse>
				<verse number="10">Փարաւօնը բարկացաւ իր ծառաների վերայ, եւ ինձ դահճապետի տան բանտը դրաւ՝ ինձ եւ հացագործապետին։</verse>
				<verse number="11">Եւ ես ու նա մէկ գիշեր երազ տեսանք. Մեզանից ամեն մէկը իր երազի նշանակութեան պէս երազ տեսանք։</verse>
				<verse number="12">Եւ այնտեղ մեզ հետ մի Եբրայեցի պատանի կար՝ դահճապետի ծառան, եւ մենք պատմեցինք նորան, եւ նա մեկնեց մեզ մեր երազները. Ամեն մէկիս իր երազի պէս մեկնեց։</verse>
				<verse number="13">Եւ ինչպէս որ նա մեկնեց, այնպէս եղաւ. Ինձ իմ պաշտօնիս դարձրեց, եւ նորան կախեց։</verse>
				<verse number="14">Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց եւ կանչեց Յովսէփին, եւ շուտով բանտիցը հանեցին նորան, եւ նա ածիլուեցաւ եւ իր հանդերձները փոխեց, եւ եկաւ Փարաւօնի մօտ։</verse>
				<verse number="15">Եւ Փարաւօնը ասեց Յովսէփին. Երազ տեսայ, եւ մէկը չկայ որ մեկնէ նորան. Եւ ես քեզ համար լսեցի որ ասում են. Երազ ես լսում եւ մեկնում։</verse>
				<verse number="16">Եւ Յովսէփը պատասխանեց Փարաւօնին եւ ասեց. Ոչ թէ ես. Աստուած կտայ խաղաղութեան պատասխան Փարաւօնին։</verse>
				<verse number="17">Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Երազումս ահա գետի եզերքումը կանգնել էի.</verse>
				<verse number="18">Եւ ահա գետիցը եօթը երինջներ ելան պարարտ եւ գեղեցիկ տեսքով, եւ պրտուների մէջ արածում էին։</verse>
				<verse number="19">Եւ ահա նորանց ետեւից ուրիշ եօթը երինջներ ելան նիհար ու շատ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, որ նորանց պէս զազիր չեմ տեսել Եգիպտոսի բոլոր երկրումը։</verse>
				<verse number="20">Եւ այն վտիտ եւ զազիր երինջները կերան առաջի եօթը պարարտ երինջներին։</verse>
				<verse number="21">Եւ նորանց փորը գնացին, եւ չէր գիտացվում, թէ նորանք նորանց փորն են գնացել. Այլ նորանց տեսքը զազիր էր ինչպէս առաջ։ Յետոյ զարթնեցի։</verse>
				<verse number="22">Եւ երազումս տեսայ, եւ ահա մէկ փունջի վերայ եօթը լիքը եւ լաւ հասկեր էին դուրս գալիս.</verse>
				<verse number="23">Եւ ահա նորանց ետեւից եօթը չոր, նիհար խորշակահար հասկեր էին բուսնում.</verse>
				<verse number="24">Եւ նիհար հասկերը կուլ տուին այն եօթը լաւ հասկերին։ Եւ ես պատմեցի մոգերին, բայց մէկը չկայ որ ինձ մեկնէ։</verse>
				<verse number="25">Եւ Յովսէփն ասեց Փարաւօնին. Փարաւօնի երազը մէկ է. Աստուած իր անելիքը յայտնեց Փարաւօնին։</verse>
				<verse number="26">Այն եօթը լաւ երինջները եօթը տարի են, եւ այն եօթը լաւ հասկերը եօթը տարի են. Երազը մէկ է։</verse>
				<verse number="27">Եւ այն եօթը վտիտ եւ զազիր երինջները, որ նորանց ետեւից ելան՝ եօթը տարի են, եւ այն եօթը դատարկ խորշակահար հասկերը եօթը տարի սով են նշանակում։</verse>
				<verse number="28">Այս է իմ խօսքը որ ասում եմ Փարաւօնին. Թէ Աստուած իր անելիքը Փարաւօնին ցոյց է տուել։</verse>
				<verse number="29">Ահա եօթը տարի են գալու, որ բոլոր Եգիպտոսի երկրումը մեծ առատութիւն կլինի։</verse>
				<verse number="30">Եւ նորանց ետեւից եօթը տարի սով կգայ, եւ Եգիպտոսի երկրի մէջ բոլոր առատութիւնը կմոռացուի. Եւ սովը կսպառէ երկիրը.</verse>
				<verse number="31">Եւ չի իմացուիլ երկրի մէջ առատութիւնը այն սովի պատճառով, որ նորանից յետոյ կգայ, որովհետեւ շատ սաստիկ կլինի։</verse>
				<verse number="32">Եւ երազը երկու անգամ Փարաւօնի համար կրկնուելու պատճառը այս է, որ այս բանը Աստուածանից հաստատուած է, եւ Աստուած շուտով անելու է այս։</verse>
				<verse number="33">Եւ հիմա թող Փարաւօնը հանճարեղ եւ իմաստուն մարդ գտնէ, եւ նորան Եգիպտոսի երկրի վերայ դնէ։</verse>
				<verse number="34">Թող Փարաւօնը այսպէս անէ, եւ երկրի վերայ գործակալներ նշանակէ, եւ Եգիպտոսի երկրի արմատիքներից առատութեան եօթը տարիներումը հինգից մէկն առնէ։</verse>
				<verse number="35">Եւ այն եկող լաւ տարիների բոլոր պաշարը ժողովեն. Եւ Փարաւօնի ձեռքի տակ ցորեն դիզեն, եւ քաղաքներում պաշար պահեն։</verse>
				<verse number="36">Եւ կերակուրը պաշար լինի երկրիս համար այն եօթը տարուայ սովի դէմ, որ Եգիպտոսի երկրումը լինելու է, որ երկիրը սովից չկորչի։</verse>
				<verse number="37">Եւ այս բանը լաւ երեւեցաւ Փարաւօնի աչքին եւ նորա բոլոր ծառաների աչքին։</verse>
				<verse number="38">Եւ Փարաւօնն ասեց իր ծառաներին. Կարո՞ղ ենք գտնել սորա պէս մի մարդ, որի մէջ լինի Աստուծոյ Հոգին։</verse>
				<verse number="39">Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. որովհետեւ Աստուած այս ամենը քեզ իմացրեց, քեզ պէս հանճարեղ եւ իմաստուն չկայ։</verse>
				<verse number="40">Դու իմ տան վերայ եղիր, եւ իմ բոլոր ժողովուրդը քո բերանին հնազանդուին. Ես միայն աթոռով քեզանից մեծ լինիմ։</verse>
				<verse number="41">Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Ահա քեզ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ դրի։</verse>
				<verse number="42">Եւ Փարաւօնն իր ձեռքից մատանին հանեց, եւ Յովսէփի ձեռքն անցրեց, եւ նորան բեհեզեայ հանդերձներ հագցրեց, եւ նորա պարանոցին ոսկի մանեակ դրաւ։</verse>
				<verse number="43">Եւ իր երկրորդ կառքի վերայ հեծցրեց, եւ գոչում էին նորա առաջին. Ծունր դրէք. Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ նշանակեց նորան։</verse>
				<verse number="44">Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Ես Փարաւօնն եմ, եւ առանց քեզ մէկն իր ձեռքը կամ իր ոտքը չբարձրացնէ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ։</verse>
				<verse number="45">Եւ Փարաւօնը Յովսէփի անունը Փսոմփթոմփանէ դրաւ, եւ Արեգ քաղաքի Պետափրեայ քուրմի աղջիկ Ասանէթը նորան կին տուաւ. Եւ Յովսէփը ելաւ որ Եգիպտոսի երկիրը ման գայ։</verse>
				<verse number="46">Եւ Յովսէփը երեսուն տարեկան էր, երբոր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի առաջին կանգնեց, եւ Յովսէփը Փարաւօնի առջեւից դուրս ելաւ եւ Եգիպտոսի բոլոր երկիրը ման եկաւ։</verse>
				<verse number="47">Եւ առատութեան եօթը տարիներումը երկիրը խիստ շատ արդիւնք տուաւ։</verse>
				<verse number="48">Եւ եօթը տարիներ բոլոր պաշարը որ Եգիպտոսի երկրումը եղաւ, ժողովեց, եւ քաղաքներումը դրաւ պաշարը. Այն քաղաքի շուրջի արտերի պաշարը նոյն քաղաքի մէջ դրաւ։</verse>
				<verse number="49">Եւ Յովսէփը ծովի աւազի չափ խիստ շատ ցորեն դիզեց՝ այնչափ որ թուելը ձգեցին, որովհետեւ անթիւ էր։</verse>
				<verse number="50">Եւ Յովսէփի համար երկու որդի ծնուեցան սովի տարիները գալուց առաջ, որ Արեգ քաղաքի Պետափրեայ քուրմի աղջիկ Ասանէթը ծնեց նորա համար։</verse>
				<verse number="51">Եւ Յովսէփը առաջինեկի անունը Մանասէ դրաւ, որովհետեւ ասեց. Աստուած ինձ մոռացրեց իմ բոլոր վիշտերը, եւ իմ հօր բոլոր տունը։</verse>
				<verse number="52">Եւ երկրորդի անունը Եփրեմ դրաւ. որովհետեւ ասեց. Աստուած իմ տառապանաց երկրումն աճեցրեց ինձ։</verse>
				<verse number="53">Եւ Եգիպտոսի երկրումն առատութեան եօթը տարին անցաւ։</verse>
				<verse number="54">Եւ Յովսէփի ասածի պէս սկսեցին գալ սովի եօթը տարին. Եւ բոլոր երկիրներում սով եղաւ, բայց Եգիպտոսի երկրի մէջ հաց կար։</verse>
				<verse number="55">Եւ երբոր Եգիպտոսի բոլոր երկիրը անօթեցաւ, ժողովուրդը հացի համար դէպի Փարաւօնն աղաղակեց. Եւ Փարաւօնն ասեց բոլոր Եգիպտացիներին. Գնացէք Յովսէփի մօտ, ինչ որ ձեզ ասէ արէք։</verse>
				<verse number="56">Եւ սովը երկրի բոլոր երեսի վերայ եղաւ. Եւ Յովսէփը բացաւ բոլոր շտեմարանները, որոնց մէջ պաշար կար եւ Եգիպտացիներին պաշար ծախեց. Եւ սովը սաստկացաւ Եգիպտոսի երկրումը։</verse>
				<verse number="57">Եւ բոլոր աշխարհ գալիս էին Եգիպտոսի Յովսէփիցը պաշար ծախու առնելու. որովհետեւ ամեն երկրի մէջ սովը սաստկացաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="42">
				<verse number="1">Եւ Յակոբը տեսաւ, որ Եգիպտոսումը պաշար կայ, եւ Յակոբն ասեց իր որդիներին. Ինչո՞ւ էք իրար մտիկ տալիս։</verse>
				<verse number="2">Եւ ասեց. Ահա լսել եմ որ Եգիպտոսումը պաշար կայ, այնտեղ իջէք եւ այն տեղից մեզ համար ծախու առէք որ ողջ մնանք եւ չմեռնինք։</verse>
				<verse number="3">Եւ Յովսէփի տասը եղբայրներն իջան Եգիպտոսից ցորեն ծախու առնելու։</verse>
				<verse number="4">Բայց Յակոբը Յովսէփի եղբայր Բենիամինին նորա եղբայրների հետ չուղարկեց. որովհետեւ ասեց. Մի գուցէ փորձանք պատահի նորան։</verse>
				<verse number="5">Եւ Իսրայէլի որդիները եկան այնտեղ գնացողների հետ պաշար ծախու առնելու. որովհետեւ Քանանի երկրումը սով կար։</verse>
				<verse number="6">Եւ Յովսէփն այն երկրի իշխանն էր. և ինքը երկրի բոլոր ժողովրդին պաշար էր ծախում. Յովսէփի եղբայրները եկան, եւ իրանց երեսները մինչեւ գետինը խոնարհութիւն արին նորան։</verse>
				<verse number="7">Եւ հէնց որ Յովսէփն իր եղբայրներին տեսաւ՝ ճանաչեց նորանց, բայց իրան նորանց չճանաչեցրեց, եւ նորանց հետ խստութեամբ խօսեց, եւ նորանց ասեց. Ո՞րտեղից էք եկել. Եւ նորանք ասեցին. Քանանի երկրիցը՝ կերակուր ծախու առնելու։</verse>
				<verse number="8">Եւ Յովսէփն իր եղբայրներին ճանաչեց, բայց նորանք չճանաչեցին նորան։</verse>
				<verse number="9">Եւ Յովսէփը յիշեց այն երազները, որ նորանց վերայ տեսել էր, եւ ասեց նորանց. Դուք լրտեսներ էք. Եկել էք երկրի բացութիւնը տեսնելու։</verse>
				<verse number="10">Եւ ասեցին նորան. Ոչ, տէր իմ, այլ քո ծառաները եկել են կերակուր ծախու առնելու։</verse>
				<verse number="11">Մենք ամենքս մէկ մարդի որդիներ ենք. Մենք ուղիղ ենք. Ծառաներդ լրտեսներ չեն։</verse>
				<verse number="12">Եւ նա ասեց նորանց. Ոչ, այլ եկել էք երկրի բացութիւնը տեսնելու։</verse>
				<verse number="13">Եւ նորանք ասեցին. Մենք տասնեւերկու ծառաներդ Քանանի երկրումը մէկ մարդի որդիք ենք՝ եղբայրներ. Եւ ահա կրտսերը այսօր մեր հօր մօտ է, եւ մէկը չկայ։</verse>
				<verse number="14">Եւ Յովսէփն ասեց նորանց. Սա է որ ձեզ հետ խօսեցի ասելով. Թէ Դուք լրտեսներ էք.</verse>
				<verse number="15">Սորանով պէտք է փորձուիք. Փարաւօնի կեանքը վկայ է, որ դուք այս տեղից չէք դուրս գալ, եթէ ձեր կրտսեր եղբայրը այստեղ չգայ։</verse>
				<verse number="16">Ձեզանից մէկին ուղարկեցէք ձեր եղբօրը բերելու, եւ դուք կբանտարկուիք, որ ձեր խօսքերը փորձուին, թէ արդեօք ձեզանում ճշմարտութիւն կա՞յ. Եւ եթէ ոչ, Փարաւօնի կեանքը վկայ է որ դուք լրտեսներ էք։</verse>
				<verse number="17">Եւ երեք օր բանտը դրաւ նորանց։</verse>
				<verse number="18">Եւ երրորդ օրը Յովսէփն ասեց նորանց. Սա արէք որ ողջ մնաք, ես Աստուածանից վախող եմ։</verse>
				<verse number="19">Եթէ դուք ուղիղ էք, ձեր եղբայրներից մէկը ձեր բանտարկուած տան մէջ արգիլուի. Եւ դուք գնացէք, ձեր տան սովածութեան համար պաշար տարէք։</verse>
				<verse number="20">Եւ ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ բերէք, որ ձեր խօսքերը ճշմարտանան, եւ չէք մեռնիլ։ Եւ այնպէս արին։</verse>
				<verse number="21">Եւ նորանք իրար ասում էին. Իրաւ մենք մեր եղբօր վրայով յանցաւոր ենք, որովհետեւ տեսանք նորա հոգու նեղութիւնը երբոր նա մեզ աղաչում էր, եւ չլսեցինք. Նորա համար գալիս է այս նեղութիւնը մեր վերայ։</verse>
				<verse number="22">Եւ Ռուբէնը պատասխանեց նորանց ասելով. Ես չէ՞ի ասում, թէ Այդ տղայի դէմ մեղք մի գործէք, եւ դուք ականջ չդրիք. Եւ ահա հիմա նորա արիւնը պահանջվում է։</verse>
				<verse number="23">Եւ նորանք չգիտէին որ Յովսէփը հասկանում էր. որովհետեւ թարգմանով էր խօսում իրանց հետ։</verse>
				<verse number="24">Եւ նորանցից բաժանուեցաւ եւ լացաւ. Եւ դարձաւ դէպի նորանց, եւ խօսեց նորանց հետ. Եւ նորանցից Շմաւոնին առաւ, եւ նորանց աչքի առաջին կապեց նորան։</verse>
				<verse number="25">Եւ Յովսէփը հրամայեց, որ նորանց ամանները ցորենով լցնեն եւ ամեն մէկի փողը իր քսակի մէջ դնեն, եւ նորանց պաշար տան ճանապարհի համար։ Եւ նորանց այսպէս արաւ։</verse>
				<verse number="26">Եւ նորանք իրանց էշերի վերայ բեռնեցին իրանց ցորենը, եւ այն տեղից գնացին։</verse>
				<verse number="27">Եւ նորանցից մէկը բացաւ իջեւանումն իր քսակը իր էշին դարման տալու համար, եւ տեսաւ իր փողը, որ ահա իր քսակի բերանումն էր։</verse>
				<verse number="28">Եւ իր եղբայրներին ասեց. Փողս ետ է եկել, եւ ահա այստեղ իմ քսակի մէջ է. Եւ նորանց սիրտը խռովուեցաւ, եւ վախելով իրար ասեցին. Սա ի՞նչ է որ Աստուած արաւ մեզ։</verse>
				<verse number="29">Եւ եկան Քանանի երկիրը իրանց հայր Յակոբի մօտ, եւ բոլոր իրանց պատահածները պատմեցին նորան ասելով.</verse>
				<verse number="30">Այն երկրի տէրը եղող մարդը մեզ հետ խստութեամբ խօսեց, եւ մեզ երկիրը լրտեսողների տեղ դրաւ։</verse>
				<verse number="31">Եւ ասեցինք նորան. Մենք ուղիղ ենք. Լրտեսներ չենք.</verse>
				<verse number="32">Մենք տասնեւերկուսս եղբայրներ ենք մեր հօր որդիքը. Մէկը չկայ, եւ կրտսերը Քանանի երկրումը մեր հօր մօտ է այսօր։</verse>
				<verse number="33">Եւ այն երկրի տէրը եղող մարդը ասեց մեզ. Սորանով կիմանամ թէ դուք ուղիղ էք. ձեր եղբայրներից մէկին ինձ մօտ թողեցէք. Եւ ձեր տան սովածութեան համար պաշար առէք, եւ գնացէք։</verse>
				<verse number="34">Եւ ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ բերէք, որ գիտենամ թէ դուք լրտեսներ չէք, այլ ուղիղ էք. ձեր եղբայրը ձեզ կտամ, եւ այս երկրումը առուտուր կանէք։</verse>
				<verse number="35">Եւ եղաւ որ նորանք իրանց քսակները դատարկելիս, ահա ամեն մէկի փողի ծրարը իր քսակումն էր. Եւ իրանք ու իրանց հայրը տեսան փողի ծրարները եւ վախեցին։</verse>
				<verse number="36">Եւ նորանց հայր Յակոբն ասեց նորանց. Ինձ անորդի թողեցիք. Յովսէփը չկայ, Շմաւոնը չկայ, Բենիամինն էլ էք առնում. Սորանց ամենը ինձ վերայ եկաւ։</verse>
				<verse number="37">Եւ Ռուբէնը խօսեց իր հօրը հետ եւ ասեց. Իմ երկու որդիներըս սպանիր, եթէ ես նորան քեզ մօտ չբերեմ. նորան իմ ձեռքը յանձնիր, եւ ես ետ կբերեմ նորան քեզ համար։</verse>
				<verse number="38">Բայց Յակոբն ասեց. Իմ որդին ձեզ հետ չի իջնիլ, որովհետեւ նորա եղբայրը մեռած է, եւ նա է մնացել մինակ. Եւ եթէ ձեր գնալու ճանապարհին նորան մի փորձանք պատահելու լինի, իմ սպիտակ մազերը տրտմութիւնով գերեզմանը կիջեցնէք։</verse>
			</chapter>
			<chapter number="43">
				<verse number="1">Եւ սովը սաստկացաւ այն երկրի մէջ։</verse>
				<verse number="2">Եւ եղաւ երբոր Եգիպտոսից բերած պաշարը կերան վերջացրին, նորանց հայրը ասեց նորանց. Գնացէք դարձեալ մեզ համար մի քիչ ուտելիք ծախու առէք։</verse>
				<verse number="3">Եւ Յուդան խօսեց նորա հետ ասելով. Այն մարդը մեզ հետ հաստատ վկայութեամբ խօսեց ասելով. Իմ երեսը չտեսնէք, եթէ ձեր եղբայրը ձեզ հետ չլինի։</verse>
				<verse number="4">Եթէ մեր եղբայրը մեզ հետ ուղարկես, կիջնենք եւ քեզ համար ուտելիք ծախու կառնենք։</verse>
				<verse number="5">Բայց եթէ չուղարկես, չենք իջնիլ, որովհետեւ այն մարդն ասեց մեզ. Իմ երեսը չտեսնէք, եթէ ձեր եղբայրը ձեզ հետ չլինի։</verse>
				<verse number="6">Եւ Իսրայէլն ասեց. Ինչո՞ւ համար չարութիւն արիք ինձ այն մարդին իմացնելով, թէ ուրիշ եղբայր ունիք։</verse>
				<verse number="7">Եւ նորանք ասեցին. Այն մարդը մեզ համար եւ մեր ազգականների համար հարցուփորձ արաւ ասելով. Ձեր հայրը ո՞ղջ է, էլ եղբայր ունի՞ք. Եւ մենք այս խօսքերի համեմատ պատասխանեցինք նորան. Մի՞թէ մենք կարող էինք գիտենալ, որ նա կասէ թէ ձեր եղբայրը իջեցրէք։</verse>
				<verse number="8">Եւ Յուդան իր հօրը Իսրայէլին ասեց. Տղան ինձ հետ ուղարկիր, եւ վեր կենանք գնանք, որ ողջ մնանք եւ չմեռնինք, մենք էլ, դու էլ, մեր երեխերքն էլ։</verse>
				<verse number="9">Ես երաշխաւոր կլինիմ նորա համար. Իմ ձեռքից պահանջիր նորան. եթէ նորան քեզ մօտ չբերեմ, եւ քո առաջին չկանգնեցնեմ, յաւիտեան քեզ յանցաւոր լինիմ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ եթէ չյապաղէինք, հիմա երկրորդ անգամ դարձած կլինէինք։</verse>
				<verse number="11">Եւ նորանց հայր Իսրայէլն ասեց նորանց. Եթէ այդպէս է, հիմա այս արէք, ձեր ամաններումը այս երկրի ընտիր պտուղներիցն առէք, եւ այն մարդի համար ընծայ տարէք, մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմներ եւ զմուռս, պիստակ եւ նուշ։</verse>
				<verse number="12">Եւ ձեր ձեռքը կրկնապատիկ փող առէք, եւ ձեր քսակների բերանում ետ եկած փողը ձեռքի առած ետ տարէք, գուցէ սխալմունք եղած է։</verse>
				<verse number="13">Եւ ձեր եղբայրն էլ առէք, եւ ելէք դարձեալ այն մարդի մօտ գնացէք.</verse>
				<verse number="14">Եւ Ամենակարող Աստուածը ձեզ շնորհք կտայ այն մարդի առաջին, եւ նա կարձակէ ձեզ համար ձեր միւս եղբօրը եւ Բենիամինին, եւ ես եթէ անզաւակ եմ լինելու, անզաւակ լինիմ։</verse>
				<verse number="15">Եւ մարդիկն առին այս ընծայները, եւ իրանց ձեռքը կրկնապատիկ փող առին, նաեւ Բենիամինին, եւ վեր կացին իջան Եգիպտոս, եւ Յովսէփի առաջին կանգնեցին։</verse>
				<verse number="16">Եւ Յովսէփը Բենիամինին նորանց հետ տեսաւ, եւ իր տան վերակացուին ասեց. Տուն տար այս մարդիկը, եւ մորթելիք մորթիր, եւ պատրաստիր. Որովհետեւ այս մարդիկը կէս օրին ինձ հետ պիտի ճաշեն։</verse>
				<verse number="17">Եւ այն մարդը Յովսէփի ասածի պէս արաւ, եւ այն մարդը Յովսէփի տունը տարաւ այն մարդկանցը։</verse>
				<verse number="18">Եւ մարդիկը վախեցին, որ Յովսէփի տունը տարուեցան, եւ ասեցին. Առաջի անգամին մեր քսակներումը ետ դարձած փողի համար ենք տարվում, որ մեր վերայ յարձակուի եւ մեզ վերայ ընկնի, եւ մեզ ծառաներ անի եւ մեր էշերը։</verse>
				<verse number="19">Եւ մօտեցան Յովսէփի տան վերակացու մարդին, եւ խօսեցին նորա հետ տանը դռանը,</verse>
				<verse number="20">Եւ ասեցին. Ոհ տէր, մենք սորանից առաջ եկել էինք կերակուր ծախու առնելու,</verse>
				<verse number="21">Եւ եղաւ երբոր իջեւանը եկանք, եւ մեր քսակները բացինք, ահա ամեն մէկի փողը իր քսակի բերանումն էր, մեր փողը իր կշիռքովը. Եւ ետ ենք բերել նորան մեր ձեռքովը.</verse>
				<verse number="22">Եւ մեր ձեռքին ուրիշ փող ենք բերել կերակուր ծախու առնելու համար, չգիտենք թէ ով դրաւ մեր փողը մեր քսակներումը։</verse>
				<verse number="23">Եւ նա ասեց. Խաղաղութիւն է ձեզ համար, մի վախիք. ձեր Աստուածը եւ ձեր հօր Աստուածը ձեզ գանձ է տուել ձեր քսակներումը. ձեր փողը եկաւ ինձ։ Եւ Շմաւոնին դուրս հանեց նորանց մօտ։</verse>
				<verse number="24">Եւ այն մարդը Յովսէփի տունը տարաւ այն մարդկանցը, եւ ջուր տուաւ, եւ իրանց ոտքերը լուացին, եւ նորանց էշերին դարման տուաւ։</verse>
				<verse number="25">Եւ նորանք ընծաները պատրաստեցին մինչեւ Յովսէփի կէս օրուան գալը. Որովհետեւ իմացան որ այնտեղ էին հաց ուտելու։</verse>
				<verse number="26">Եւ Յովսէփն եկաւ տուն, եւ նորանք իրանց ձեռքերի ընծաները նորան մատուցրին տանը, եւ մինչեւ գետինը ծռելով նորան խոնարհութիւն արին։</verse>
				<verse number="27">Եւ նորանց ողջութիւնը հարցրեց ասելով. Ձեր այն ծեր հայրը ո՞ղջ է, որի համար խօսել էիք, տակաւին կենդանի՞ է։</verse>
				<verse number="28">Եւ ասեցին. Քո ծառան մեր հայրը ողջ է, տակաւին կենդանի է. Եւ ծռեցին եւ խոնարհութիւն արին։</verse>
				<verse number="29">Եւ իր աչքերը բարձրացրեց, եւ տեսաւ իր մօր որդի իր եղբայր Բենիամինին, եւ ասեց. Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի համար ինձ հետ խօսել էիք. Եւ ասեց Բենիամինին. Աստուած ողորմէ քեզ, որդեակ իմ։</verse>
				<verse number="30">Եւ Յովսէփը շուտով ելաւ. որովհետեւ իր աղիքը գալարեցին իր եղբօր վերայ, եւ տեղ էր պտրտում որ լայ. Եւ ներքին սենեակը մտաւ եւ այն տեղ լացաւ։</verse>
				<verse number="31">Եւ լուացաւ իր երեսը, եւ դուրս եկաւ. Եւ զսպեց իրան, եւ ասեց՝ հաց բերէք։</verse>
				<verse number="32">Եւ իրան առանձին բերին, եւ նորանց՝ առանձին, եւ այն Եգիպտացիների համար որ իր հետ ուտում էին առանձին դրին. Որովհետեւ Եգիպտացիները Եբրայեցիների հետ հաց չէին կարողանում ուտել, որովհետեւ Եգիպտացիների համար պիղծ էին։</verse>
				<verse number="33">Եւ նստեցին նորա առաջին, անդրանիկը իր անդրանկութեան համեմատ, եւ փոքրը իր փոքրութեան համեմատ. Եւ մարդիկն իրար նայելով զարմանում էին։</verse>
				<verse number="34">Եւ նա իր առաջից բաժիններ ուղարկեց նորանց համար. բայց Բենիամինի բաժինը միւսների բաժինից հինգ անգամ աւելի էր. Եւ խմեցին եւ նորա հետ միասին գինով եղան։</verse>
			</chapter>
			<chapter number="44">
				<verse number="1">Եւ իր տանը վերակացուին հրամայեց ասելով, Այս մարդկանց քսակները լցրու ուտելիքով որքան որ կարողանան տանել, եւ ամեն մէկը փողը իր քսակի բերանումը դիր։</verse>
				<verse number="2">Եւ իմ բաժակը՝ արծաթի բաժակը դիր փոքրի քսակի բերանումը եւ իր պաշարի փողն էլ։ Եւ նա այդ խօսքի համեմատ արաւ, որ Յովսէփն ասեց իրան։</verse>
				<verse number="3">Եւ առաւօտը լուսացաւ, եւ մարդիկը ճանապարհուեցան, իրանք եւ իրանց էշերը։</verse>
				<verse number="4">Նորանք քաղաքից դուրս եկած դեռ չէին հեռացել, որ Յովսէփն իր տան վերակացուին ասեց. Վեր կաց այն մարդկանց ետեւից վազիր, եւ նորանց հասիր, եւ ասա նորանց. Ինչո՞ւ չար հատուցրիք բարիի փոխարէն։</verse>
				<verse number="5">Սա այն չէ՞, որով իմ տէրը խմում է, եւ հմայում է նորանով. Դուք չարութիւն արիք ձեր այսպէս անելովը։</verse>
				<verse number="6">Եւ նա հասաւ նորանց, եւ ասեց նորանց այն խօսքերը։</verse>
				<verse number="7">Եւ ասեցին նորան. Ինչո՞ւ է իմ տէրը այսպիսի խօսքեր խօսում. Քաւ լիցի որ քո ծառաները այդպիսի բան անեն։</verse>
				<verse number="8">Ահա այն փողը, որ գտել էինք մեր քսակների բերանում, Քանանի երկրիցը քեզ ետ դարձրինք. Եւ ինչպէս կգողանանք քո տիրոջ տանից արծաթ կամ ոսկի։</verse>
				<verse number="9">Քո ծառաներիցն որի մօտ որ գտնուի, թող նա մեռնի, եւ մենք էլ տիրոջս ծառաները լինինք։</verse>
				<verse number="10">Եւ նա ասեց. Հիմա հէնց թող ձեր ասածի պէս լինի. որի մօտ որ գտնուի, նա ինձ ծառայ լինի, իսկ դուք անպարտ լինիք։</verse>
				<verse number="11">Ուստի ամեն մէկը շուտով իր քսակը գետինը իջեցրեց, եւ ամեն մէկն իր քսակը բացաւ։</verse>
				<verse number="12">Եւ նա մեծիցն սկսեց պտրտել, եւ մինչեւ փոքրը նայեց վերջացրեց, եւ բաժակը Բենիամինի քսակի մէջ գտնուեցաւ։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ նորանք իրանց հանդերձները պատառեցին. Եւ ամեն մէկն իր էշը բեռնեց, եւ ետ դարձան քաղաքը,</verse>
				<verse number="14">Եւ Յուդան եւ նորա եղբայրները Յովսէփի տունը եկան, եւ նա տակաւին այնտեղ էր, եւ նորա առաջին գետինը ընկան։</verse>
				<verse number="15">Եւ Յովսէփն ասեց նորանց. Այս ի՞նչ բանէ որ արիք. Դուք չգիտէ՞ք թէ ինձ պէս մի մարդ անպատճառ կհմայէ։</verse>
				<verse number="16">Եւ Յուդան ասեց. Ի՜նչ ասենք իմ տիրոջը, ի՜նչ խօսենք կամ ի՜նչպէս արդարացնենք մեզ. Աստուած բռնել է քո ծառաների յանցանքը. Ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, մենք էլ՝ նա էլ, որի մօտ բաժակը գտնուել է։</verse>
				<verse number="17">Եւ նա ասեց. Քաւ լիցի որ ես այդպէս անեմ. Միայն այն մարդը, որի մօտ բաժակը գտնուել է, նա ինձ ծառայ լինի, եւ դուք խաղաղութեամբ ձեր հօր մօտ վեր գնացէք։</verse>
				<verse number="18">Այն ժամանակ Յուդան մօտեցաւ նորան եւ ասեց. Ոհ, տէր իմ խնդրեմ՝ թող քո ծառան մի խօսք խօսէ իմ տիրոջ ականջներին, եւ ծառայիդ վերայ քո բարկութիւնը չբորբոքուի, որովհետեւ դու Փարաւօնի պէս ես։</verse>
				<verse number="19">Իմ տէրն իր ծառաներին հարցրեց ասելով. Հայր կամ եղբայր ունի՞ք։</verse>
				<verse number="20">Եւ մենք ասեցինք մեր տիրոջը, թէ մի ծեր հայր ունինք, եւ նորա ծերութեան մի պզտիկ որդին, եւ նորա եղբայրը մեռած է, եւ միայն նա է մնացել իր մօրից, եւ նորա հայրը սիրում է նորան։</verse>
				<verse number="21">Եւ քո ծառաներին ասեցիր. Ինձ մօտ իջեցրէք նորան, որ աչքովս տեսնեմ նորան։</verse>
				<verse number="22">Եւ մենք տիրոջս ասեցինք. Տղան չէ կարող ձգել իր հօրը, որովհետեւ եթէ իր հօրը ձգելու լինի, նա կմեռնի։</verse>
				<verse number="23">Եւ դու քո ծառաներին ասեցիր. Եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնէ, իմ երեսը էլ միւսանգամ չտեսնէք։</verse>
				<verse number="24">Եւ եղաւ երբոր վեր գնացինք քո ծառայ իմ հօր մօտ, իմ տիրոջ խօսքերը պատմեցինք նորան։</verse>
				<verse number="25">Եւ մեր հայրն ասեց. Գնացէք դարձեալ, մեզ համար մի քիչ կերակուր ծախու առէք։</verse>
				<verse number="26">Եւ մենք ասեցինք. Չենք կարող իջնել. Եթէ մեր կրտսեր եղբայրը մեր հետ լինի, այն ժամանակ կիջնենք. որովհետեւ չենք կարող տեսնել այն մարդի երեսը, եթէ որ մեր կրտսեր եղբայրը մեր հետ չլինի։</verse>
				<verse number="27">Եւ քո ծառայ իմ հայրս ասեց մեզ. Դուք գիտէք որ իմ կինը երկու որդի ծնեց ինձ համար։</verse>
				<verse number="28">Եւ մէկը մօտիցս ելաւ, եւ ես ասեցի. Անպատճառ գազանից գիշատուել է, եւ մինչեւ հիմա չտեսայ նորան։</verse>
				<verse number="29">Եւ սորան էլ էք առնում իմ առջեւից, եւ նորան մի փորձանք կպատահի, եւ իմ սպիտակ մազերը տրտմութիւնով գերեզմանը կիջեցնէք։</verse>
				<verse number="30">Եւ արդ երբոր քո ծառայ իմ հօր մօտ երթամ եւ տղան մեր հետ չլինի, եւ ըստ որում նորա հոգին այդ տղու հոգու հետ կապուած է,</verse>
				<verse number="31">Անպատճառ հէնց որ տեսաւ թէ տղան չկայ, կմեռնի. Եւ ծառաներդ քո ծառայ մեր հօր սպիտակ մազերը ցաւով գերեզմանը կիջեցնենք։</verse>
				<verse number="32">Որովհետեւ ծառադ այդ տղու համար իմ հօրը երաշխաւոր եղայ ասելով. եթէ ես նորան քեզ մօտ չբերեմ, իմ հօրը յաւիտեան յանցաւոր լինիմ։</verse>
				<verse number="33">Եւ հիմա աղաչեմ, թող ծառադ այդ տղու փոխարէն իմ տիրոջը ծառայ մնայ, եւ տղան իր եղբայրների հետ գնայ.</verse>
				<verse number="34">Որովհետեւ ի՞նչպէս վեր գնամ իմ հօր մօտ, եթէ տղան ինձ հետ չլինի. մի գուցէ տեսնեմ այն չարիքը որ պատահելու է իմ հօրը։</verse>
			</chapter>
			<chapter number="45">
				<verse number="1">Եւ Յովսէփը չկարողացաւ զսպել իրան բոլոր իր մօտ կանգնողների առաջին, եւ աղաղակեց, Դուրս հանեցէք բոլոր այդ մարդիկը իմ մօտից. Եւ մօտը մարդ չկար՝ երբոր Յովսէփն իրան ճանաչեցրեց իր եղբայրներին։</verse>
				<verse number="2">Եւ ձայնը լացի տուաւ. Եւ Եգիպտացիք լսեցին եւ Փարաւօնի տունը լսեց։</verse>
				<verse number="3">Եւ Յովսէփն ասեց իր եղբայրներին. Ես Յովսէփն եմ. Իմ հայրը տակաւին ո՞ղջ է. Եւ եղբայրները չէին կարողանում պատասխան տալ նորան, որովհետեւ նորա առաջին ապշել մնացել էին։</verse>
				<verse number="4">Եւ Յովսէփն ասեց իր եղբայրներին. Ինձ մօտ եկէք, նորանք էլ մօտ եկան. Եւ ասեց. Ես ձեր եղբայր Յովսէփն եմ, որ ինձ ծախեցիք Եգիպտոս։</verse>
				<verse number="5">Եւ հիմա մի վշտանաք եւ մի նեղուիք որ ինձ ծախեցիք այստեղ. որովհետեւ Աստուած ուղարկեց ինձ ձեր առաջին կեանք պահելու համար։</verse>
				<verse number="6">Որովհետեւ երկրիս վերայ սովի երկրորդ տարին է այս. Եւ տակաւին հինգ տարի կայ որ վարուցան, եւ հունձք չի լինիլ։</verse>
				<verse number="7">Եւ Աստուած ինձ ձեր առաջին ուղարկեց որ երկրի վերայ ձեզ համար սերունդ պահէ, եւ ձեզ ապրեցնէ մեծ ազատութիւնով։</verse>
				<verse number="8">Եւ արդ՝ ոչ թէ դուք ուղարկեցիք ինձ այս տեղ, այլ Աստուած. Եւ ինձ Փարաւօնին հայր եւ նորա բոլոր տանը տէր Եգիպտոսի բոլոր երկրին իշխան դրաւ։</verse>
				<verse number="9">Շուտով իմ հօր մօտ գնացէք, եւ ասեցէք նորան. Այսպէս է ասում քո որդի Յովսէփը, Աստուած բոլոր Եգիպտոսի տէր արաւ ինձ. Ինձ մօտ իջիր, մի կանգնիր։</verse>
				<verse number="10">Եւ Գեսեմի երկրումը կբնակուիս, որ ինձանից մօտիկ կլինիս, դու եւ քո որդիքը եւ քո որդիների որդիքը եւ հօտերդ եւ արջառներդ եւ քո բոլոր ունեցածը.</verse>
				<verse number="11">Եւ ես քեզ կսնուցանեմ այնտեղ. Որովհետեւ տակաւին հինգ տարի սով կայ. Մի գուցէ չքաւորութիւն քաշես դու եւ քո տունը եւ քո բոլոր ունեցածը։</verse>
				<verse number="12">Եւ ահա ձեր աչքերը եւ իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանն է ձեզ հետ խօսողը։</verse>
				<verse number="13">Եւ Եգիպտոսի մէջ իմ ունեցած բոլոր փառքը, եւ ձեր բոլոր տեսածը պատմեցէք իմ հօրը, եւ շուտով իմ հօրը այստեղ իջեցրէք։</verse>
				<verse number="14">Եւ իր եղբայր Բենիամինի պարանոցովն ընկաւ եւ լացաւ. Բենիամինն էլ նորայ պարանոցի վերայ լացաւ։</verse>
				<verse number="15">Եւ իր բոլոր եղբայրներին համբուրեց եւ նորանց վերայ լացաւ. Եւ սորանից յետոյ եղբայրները նորա հետ խօսեցին։</verse>
				<verse number="16">Եւ այս լուրը Փարաւօնի տանը լսուեցաւ, թէ Յովսէփի եղբայրները եկել են. Եւ Փարաւօնին եւ նորայ ծառաներին հաճելի եղաւ։</verse>
				<verse number="17">Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Քո եղբայրներին ասիր, Սա արէք. Բեռնեցէք ձեր անասունները, եւ Քանանի երկիրը գնացէք.</verse>
				<verse number="18">Եւ ձեր հայրն ու ձեր ընտանիքներն առէք, եւ ինձ մօտ եկէք. Եւ Եգիպտոսի երկրի լաւ տեղը ձեզ կտամ, եւ երկրի պարարտութիւնը կուտէք։</verse>
				<verse number="19">Եւ քեզ հրաման եղաւ. Սա արէք, ձեր երեխաների համար եւ ձեր կանանց համար Եգիպտոսի երկրիցը կառքեր առէք, եւ ձեր հայրը բերէք, եւ եկէք։</verse>
				<verse number="20">Եւ ձեր աչքը ձեր կարասիքի վերայ չմնայ. Որովհետեւ բոլոր Եգիպտոսի երկրի բարիքը ձերն է։</verse>
				<verse number="21">Եւ Իսրայէլի որդիներն այնպէս արին. Եւ Յովսէփը նորանց կառքեր տուաւ Փարաւօնի խօսքի պէս, եւ ճանապարհի համար պաշար տուաւ նորանց։</verse>
				<verse number="22">Նորանց ամեն մէկին նորանոր հանդերձներ տուաւ, բայց Բենիամինին երեք հարիւր կտոր արծաթ եւ հինգ ձեռք նորանոր հանդերձներ տուաւ։</verse>
				<verse number="23">Եւ իր հօր համար այսպիսի բաներ ուղարկեց. Տասը էշ Եգիպտոսի բարիքներով բեռնած՝ եւ տասը էգ էշ ցորենով եւ հացով եւ ուտելիքներով բեռնած իր հօր ճանապարհորդութեան համար։</verse>
				<verse number="24">Եւ իր եղբայրներին ուղարկեց, եւ գնացին. Եւ ասեց նորանց. Ճանապարհին չկռուիք։</verse>
				<verse number="25">Եւ նորանք Եգիպտոսից ելան, եւ դէպի Քանանի երկիրն իրանց հայր Յակոբի մօտ գնացին.</verse>
				<verse number="26">Եւ նորան պատմեցին ասելով. Յովսէփը տակաւին ողջ է, եւ նա իշխում է Եգիպտոսի բոլոր երկրին։ Եւ նորա սիրտը նուաղեց, որովհետեւ չհաւատաց նորանց։</verse>
				<verse number="27">Եւ նորան պատմեցին Յովսէփի բոլոր խօսքերը որ իրանց ասել էր, եւ երբ որ տեսաւ Յովսէփի ուղարկած կառքերը որ իրան տանեն, այն ժամանակ իրանց հայր Յակոբի հոգին կենդանացաւ։</verse>
				<verse number="28">Եւ Իսրայէլն ասեց. Բաւական է, իմ որդին՝ Յովսէփը տակաւին կենդանի է. գնամ եւ մեռնելիցս առաջ տեսնեմ նորան։</verse>
			</chapter>
			<chapter number="46">
				<verse number="1">Եւ Իսրայէլն իր բոլոր ունեցածովը ճանապարհ ելաւ, եւ Բերսաբէէ եկաւ, եւ իր հօր Իսահակի Աստուծոյն զոհեր մատուցրեց։</verse>
				<verse number="2">Եւ Աստուած գիշերուայ տեսիլքի մէջ խօսեց Իսրայէլի հետ եւ ասեց. Յակոբ՝ Յակոբ. Եւ նա ասեց. Ահա ես։</verse>
				<verse number="3">Եւ ասեց. Ես եմ Աստուածը քո հօր Աստուածը, մի՛ վախիր Եգիպտոս իջնելու. որովհետեւ ես քեզ այնտեղ մեծ ազգ եմ շինելու։</verse>
				<verse number="4">Ես քեզ հետ Եգիպտոս կիջնեմ, նաեւ անպատճառ կհանեմ, եւ Յովսէփը կդնէ իր ձեռքը քո աչքերի վերայ։</verse>
				<verse number="5">Եւ Յակոբն ելաւ Բերսաբէէիցը. Եւ Իսրայէլի որդիները տարին իրանց հայր Յակոբին եւ իրանց երեխաներին եւ իրանց կանանցը այն կառքերովը, որ Փարաւօնն ուղարկել էր նորան տանելու համար։</verse>
				<verse number="6">Եւ առին իրանց անասունները եւ իրանց ստացուածքը որ Քանանի երկրումն ստացել էին, Յակոբը եւ իր բոլոր սերունդը իր հետ։</verse>
				<verse number="7">Իր որդիները եւ իր որդկանց որդիները իր հետ, իր աղջկերքը եւ իր որդկանց աղջկերքը եւ իր բոլոր սերունդը իր հետ Եգիպտոս բերաւ։</verse>
				<verse number="8">Եւ սորանք են Իսրայէլի որդկանց անունները, որ Եգիպտոս եկան, Յակոբը եւ նորա որդիքը. Յակոբի անդրանիկը Ռուբէն.</verse>
				<verse number="9">Եւ Ռուբէնի որդիքը Ենովք, եւ Փաղղուս, եւ Եսրոն եւ Քարմի։</verse>
				<verse number="10">Եւ Շմաւոնի որդիքը Յամուէլ, եւ Յամին, եւ Ոհադ, եւ Յաքին, եւ Սահառ, եւ Քանանացի կնոջ որդին, Սաւուղ։</verse>
				<verse number="11">Եւ Ղեւիի որդիքը՝ Գերսոն՝ Կահաթ եւ Մերարի։</verse>
				<verse number="12">Եւ Յուդայի որդիքը՝ Էր ու Օնան, եւ Սելոմ, եւ Փարէս եւ Զարա. Բայց Էրը եւ Օնանը Քանանի երկրումը մեռան, եւ Փարէսի որդիքը՝ Եսրոն եւ Համուլ։</verse>
				<verse number="13">Եւ Իսաքարի որդիքը՝ Թավղա, եւ Փուա, եւ Յոբ եւ Սամրօն։</verse>
				<verse number="14">Եւ Զաբուղօնի որդիքը՝ Սարէդ եւ Ելօն եւ Յաղել։</verse>
				<verse number="15">Սորանք են Լիայի որդիքը, որոնց Միջագետումը ծնեց Յակոբի համար, եւ նորա Դինա աղջիկը. նորա բոլոր որդիները եւ աղջկերքը երեսունեւերեք հոգի էին։</verse>
				<verse number="16">Եւ Գադի որդիքը Սափոն, եւ Անգի, Սունի, եւ Եսբօն, Էրի եւ Արօտի եւ Արելի։</verse>
				<verse number="17">Եւ Ասերի որդիքը՝ Յեմնա եւ Յեսուա, եւ Յեսուի, եւ Բարիա, եւ նորանց քոյրը՝ Սարա, եւ Բարիայի որդիքը՝ Քաբեր եւ Մաղքիէլ։</verse>
				<verse number="18">Սորանք են Զեղփայի որդիքը՝ որ Լաբանն իր Լիա աղջկանը տուաւ, եւ նա ծնեց սորանց Յակոբի համար՝ տասնեւվեց հոգի։</verse>
				<verse number="19">Յակոբի կին Ռաքէլի որդիքը՝ Յովսէփ եւ Բենիամին։</verse>
				<verse number="20">Եւ Յովսէփի համար Եգիպտոսի երկրումը Մանասէն եւ Եփրեմը ծնուեցան, որոնց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեայի աղջիկ՝ Ասանէթը ծնեց նորա համար։</verse>
				<verse number="21">Եւ Բենիամինի որդիքը՝ Բաղա եւ Բոքոր, եւ Ասբէլ, Գերա, եւ Նէեման, Էհի, եւ Ռովս, Մուփիմ, եւ Ռոփիմ եւ Արեդ։</verse>
				<verse number="22">Սորանք են Ռաքէլի որդիքը՝ որոնք ծնուեցան Յակոբի համար, ամենը տասնեւչորս հոգի։</verse>
				<verse number="23">Եւ Դանի որդիքը Հուսիմ։</verse>
				<verse number="24">Եւ Նեփթաղիմի որդիքը՝ Յասիէլ, եւ Գունի, եւ Յասիր եւ Սիլլեմ։</verse>
				<verse number="25">Սորանք են Բաղղայի որդիքը, որ Լաբանն իր աղջկանը տուաւ. Եւ նա Յակոբի համար ծնեց սորանց, ամենը եօթը հոգի։</verse>
				<verse number="26">Յակոբի հետ Եգիպտոս եկող բոլոր հոգիները, որ նորա երանքից ելած էին բացի Յակոբի որդկանց կանանցից ամենը վաթսունեւվեց հոգի էին։</verse>
				<verse number="27">Եւ Յովսէփի որդիքը՝ որ Եգիպտոսի մէջ նորա համար ծնուեցան, երկու հոգի էին. Յակոբի տան բոլոր հոգիները որ Եգիպտոս գնացին, եօթանասուն էին։</verse>
				<verse number="28">Եւ Յուդային ուղարկեց իր առաջին Յովսէփի մօտ, որ Գեսեմը ցոյց տայ նորան. Եւ նորանք եկան Գեսեմի երկիրը։</verse>
				<verse number="29">Եւ Յովսէփն իր կառքը պատրաստեց, եւ ելաւ իր հայր՝ Իսրայէլին դիմաւորելու համար Գեսեմ գնաց, եւ երբոր նորան երեւեցաւ, նորա պարանոցովն ընկաւ, եւ նորա պարանոցի վերայ բաւական լացաւ։</verse>
				<verse number="30">Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Հիմա թող մեռնիմ քո երեսը տեսնելուցս յետոյ. Որովհետեւ տակաւին կենդանի ես։</verse>
				<verse number="31">Եւ Յովսէփն իր եղբայրներին եւ իր հօր տանն ասեց. Վեր գնամ, եւ Փարաւօնին պատմեմ, եւ ասեմ նորան. Իմ եղբայրներն եւ իմ հօր ընտանիքը, որ Քանանի երկրումն էին, ինձ մօտ եկան։</verse>
				<verse number="32">Եւ այն մարդիկը հովիւներ են, որովհետեւ խաշանց տէր են, եւ իրանց հօտերը եւ իրանց արջառները եւ իրանց բոլոր ունեցածը բերել են։</verse>
				<verse number="33">Եւ կլինի որ, երբ Փարաւօնը ձեզ կանչէ, եւ ասէ. Թէ Ի՞նչ է ձեր արհեստը, ասեցէք.</verse>
				<verse number="34">Ծառաներդ մեր մանկութիւնից մինչեւ հիմա՝ մենք էլ, մեր հայրերն էլ, խաշանց տէր ենք. որ Գեսեմի երկրումը բնակուիք. որովհետեւ ամեն հովիւ Եգիպտացիների առաջին գարշելի է։</verse>
			</chapter>
			<chapter number="47">
				<verse number="1">Եւ Յովսէփն եկաւ եւ պատմեց Փարաւօնին եւ ասեց. Իմ հայրն ու եղբայրները եւ նորանց հօտերն ու արջառները, եւ նորանց բոլոր ունեցածը եկել են Քանանի երկրիցը, եւ ահա Գեսեմի երկրումն են.</verse>
				<verse number="2">Եւ իր եղբայրների միջից հինգ մարդ առաւ, եւ նորանց Փարաւօնի առաջին ներկայացրեց։</verse>
				<verse number="3">Եւ Փարաւօնն ասեց նորա եղբայրներին. Ի՞նչ է ձեր գործը. Եւ նորանք Փարաւօնին ասեցին. Քո ծառաները հովիւներ ենք, մենք էլ մեր հայրերն էլ։</verse>
				<verse number="4">Նաեւ ասեցին Փարաւօնին, Եկել ենք այս երկրումը պանդխտանալու. որովհետեւ քո ծառաների հօտերի համար արօտ չկայ, Քանանի երկրումը սովը սաստկանալու պատճառով. Մենք հիմա խնդրում ենք, թող ծառաներդ Գեսեմի երկրումը բնակուին։</verse>
				<verse number="5">Եւ Փարաւօնը խօսեց Յովսէփի հետ ասելով. Քո հայրն ու եղբայրները քեզ մօտ են եկել։</verse>
				<verse number="6">Եգիպտոսի երկիրը առաջիդ է. Քո հօրն ու եղբայրներին երկրի ամենալաւ տեղը բնակեցրու. Գեսեմի երկրի մէջ թող բնակուեն. Եւ եթէ գիտես, թէ նորանց մէջ ժիր մարդիկ կան, իմ հօտերի վերայ վերակացու շինիր նորանց։</verse>
				<verse number="7">Եւ Յովսէփն իր հայր Յակոբին բերաւ եւ Փարաւօնի առաջին ներկայացրեց. Եւ Յակոբն օրհնեց Փարաւօնին։</verse>
				<verse number="8">Եւ Փարաւօնն ասեց Յակոբին. Ո՞րքան է քո կեանքի տարիների օրերը։</verse>
				<verse number="9">Եւ Յակոբն ասեց Փարաւօնին. Իմ պանդխտութեան տարիների օրերը հարիւր երեսուն տարի են. Իմ կեանքի տարիների օրերը քիչ եւ ցաւով եղան, եւ չեն հասնիլ իմ հայրերի կեանքի տարիների օրերին իրանց պանդխտութեան օրերումը։</verse>
				<verse number="10">Եւ Յակոբն օրհնեց Փարաւօնին, եւ դուրս եկաւ Փարաւօնի առջեւից։</verse>
				<verse number="11">Եւ Յովսէփը բնակեցրեց իր հօրն ու եղբայրներին եւ նորանց ստացուածքը Եգիպտոսի երկրի ամենալաւ տեղը՝ Ռամսեսի երկրումը, ինչպէս որ Փարաւօնը հրամայել էր։</verse>
				<verse number="12">Եւ Յովսէփը սնուցանում էր իր հօրն եւ իր եղբայրներին եւ իր հօր բոլոր տանը՝ հաց տալով ընտանիքներին։</verse>
				<verse number="13">Եւ բոլոր երկրի մէջ հաց չկար. որովհետեւ սովը շատ սաստկացաւ. Եւ Եգիպտոսի երկիրը եւ Քանանի երկիրը սովի պատճառովը նուաղեց։</verse>
				<verse number="14">Եւ Յովսէփը հաւաքեց Եգիպտոսի երկրի մէջ եւ Քանանի երկրի մէջ գտնուած բոլոր փողը այն ծախած պաշարովը, որ նորանք առնում էին. Եւ Յովսէփը փողը Փարաւօնի տունը տարաւ։</verse>
				<verse number="15">Եւ Եգիպտոսի երկրիցը եւ Քանանի երկրիցը փողը վերջացաւ, եւ բոլոր Եգիպտացիները եկան Յովսէփի մօտ եւ ասեցին. Մեզ հաց տուր, որովհետեւ ինչո՞ւ մեռնինք քո առաջին, թէ փող չկայ։</verse>
				<verse number="16">Եւ Յովսէփն ասեց. Ձեր անասունները բերէք, եւ ձեր անասունների փոխարէն տամ ձեզ, եթէ փող չկայ։</verse>
				<verse number="17">Եւ նորանք իրանց անասունները Յովսէփի մօտ բերին, եւ Յովսէփը հաց տուաւ նորանց ձիերի փոխարէն, եւ ոչխարների փոխարէն, եւ արջառների փոխարէն, եւ էշերի փոխարէն. Եւ այն տարի նորանց հացով կերակրեց իրանց բոլոր անասունների փոխարէն։</verse>
				<verse number="18">Եւ լրացաւ այն տարին, եւ հետեւեալ տարին նորա մօտ եկան եւ ասեցին նորան. Մենք չենք ծածկիլ մեր տէրիցը, որ փողը վերջացել է, եւ մեր անասուններն էլ մեր տիրոջը եղան, էլ մի բան չմնաց մեր տիրոջ առաջին, բացի մեր անձերիցը եւ մեր երկրիցը։</verse>
				<verse number="19">Ինչո՞ւ համար քո աչքի առաջին մեռնինք՝ մենք էլ՝ մեր երկիրն էլ. Մեզ ու մեր երկիրը հացով ծախու առ, եւ մենք ու մեր երկիրը Փարաւօնին ծառաներ լինինք. Եւ սերմ տուր որ ապրինք եւ չմեռնինք, եւ երկիրը չանապատանայ։</verse>
				<verse number="20">Եւ Յովսէփը բոլոր Եգիպտոսի երկիրը ծախու առաւ Փարաւօնի համար. Որովհետեւ Եգիպտացիք ծախում էին՝ ամեն մէկն իր արտը, որովհետեւ սովը սաստիկ էր նորանց վերայ եւ երկիրը Փարաւօնինը եղաւ։</verse>
				<verse number="21">Եւ ժողովրդին էլ բերել տուաւ քաղաքների մէջ Եգիպտոսի սահմանի մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը։</verse>
				<verse number="22">Միայն քուրմերի երկիրը ծախու չառաւ, որովհետեւ քուրմերը Փարաւօնիցը մի որոշուած մասն ունէին, եւ ուտում էին իրանց որոշուածը, որ Փարաւօնը տալիս էր նորանց, նորա համար իրանց երկիրը չծախեցին։</verse>
				<verse number="23">Եւ Յովսէփն ասեց ժողովրդին. Ահա այսօր ծախու առի ձեզ եւ ձեր երկիրը Փարաւօնի համար. Ահա ձեզ սերմ, եւ սերմանեցէք երկիրը.</verse>
				<verse number="24">Եւ արդիւնքի ժամանակ հինգից մէկը Փարաւօնին պիտի տաք, եւ չորս մասը ձերը պիտի լինի. Որ արտի համար սերմ եւ ձեզ համար եւ ձեր տանը եղողների եւ ձեր երեխաների համար ուտելիք լինի։</verse>
				<verse number="25">Եւ ասեցին. Մեզ ապրեցրիր, թող մեր տիրոջը առաջին շնորհք գտնենք, եւ Փարաւօնին ծառաներ լինինք։</verse>
				<verse number="26">Եւ Յովսէփն այս օրէնքը հաստատեց Եգիպտոսի երկրումը մինչեւ այսօր, որ հինգից մէկը Փարաւօնինը լինի. Բացի քուրմերի երկրիցը, որ Փարաւօնինը չեղաւ։</verse>
				<verse number="27">Եւ Իսրայէլը բնակվում էր Եգիպտոսի երկրում Գեսեմի երկրումը, եւ այնտեղ կալուածք ստացան, եւ աճեցին եւ խիստ շատացան։</verse>
				<verse number="28">Եւ Յակոբը Եգիպտոսի երկրումը տասնեւեօթը տարի ապրեց. Եւ Յակոբի կեանքի տարիների օրերը հարիւր քառասունեւեօթը տարի եղան։</verse>
				<verse number="29">Եւ Իսրայէլի մեռնելու օրերը մօտեցան, եւ կանչեց իր որդի Յովսէփին, եւ ասեց նորան. Եթէ հիմա քո առաջին շնորհք գտայ, աղաչեմ՝ ձեռքդ իմ երանքի տակը դիր, եւ ինձ մարդասիրութիւն եւ հաւատարմութիւն արա. Աղաչեմ՝ ինձ Եգիպտոսի մէջ մի թաղիր։</verse>
				<verse number="30">Այլ թող իմ հայրերի հետ ննջեմ, եւ դու ինձ Եգիպտոսից վեր առ, եւ ինձ նորանց գերեզմանումը թաղիր։ Եւ նա ասեց. Ես քո ասածի պէս կանեմ։</verse>
				<verse number="31">Եւ նա ասեց. Ինձ երդում արա. նա էլ երդում արաւ նորան։ Եւ Իսրայէլը Գաւազանի գլխին վերայ երկրպագութիւն արաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="48">
				<verse number="1">Եւ եղաւ այս բաներից յետոյ Յովսէփին ասեցին. Ահա քո հայրը հիւանդ է. Եւ նա առաւ իր երկու որդիքը՝ Մանասէն եւ Եփրեմը իր հետ։</verse>
				<verse number="2">Եւ Յակոբին պատմեցին եւ ասեցին. Ահա քո որդի Յովսէփը քեզ մօտ է գալիս. Եւ Իսրայէլը ուժովացաւ եւ անկողինի վերայ նստեց։</verse>
				<verse number="3">Եւ Յակոբն ասեց Յովսէփին. Ամենակարող Աստուածը Քանանի երկրումը Լուզի մէջ երեւեցաւ ինձ, եւ ինձ օրհնեց։</verse>
				<verse number="4">Եւ ասեց ինձ. Ահա քեզ կաճեցնեմ եւ կշատացնեմ. Եւ քեզ ազգերի ժողովք կշինեմ. Եւ այս երկիրը քեզանից յետոյ քո սերունդին կտամ յաւիտենական կալուածք։</verse>
				<verse number="5">Եւ հիմա քո երկու որդիքը, որ ծնուեցան քեզ համար Եգիպտոսի երկրումը իմ Եգիպտոս գալուց առաջ, նորանք իմս են, Եփրեմը եւ Մանասէն՝ Ռուբէնի եւ Շմաւոնի պէս իմս են։</verse>
				<verse number="6">Եւ նորանցից յետոյ քո ծնած որդիքը քեզ լինին, իրանց ժառանգութեան մէջ իրանց եղբայրների անուններովը կանչուին։</verse>
				<verse number="7">Եւ ես Միջագետից գալիս՝ Ռաքէլը մեռաւ ինձ մօտ Քանանի երկրումը այն ճանապարհին, որ տակաւին քիչ է մնում Եփրաթա գալու, եւ նորան այնտեղ Եփրաթայի այսինքն Բեթլեհէմի ճանապարհումը թաղեցի։</verse>
				<verse number="8">Եւ Իսրայէլը տեսաւ Յովսէփի որդիներին, եւ ասեց. Ո՞վ են սորանք։</verse>
				<verse number="9">Եւ Յովսէփն ասեց իր հօրը. Իմ որդիներն են որ Աստուած այստեղ ինձ տուաւ, եւ նա ասեց. Խնդրեմ՝ ինձ մօտ բեր նորանց որ օրհնեմ։</verse>
				<verse number="10">Եւ Իսրայէլի աչքերը ծերութիւնից ծանրացել էին, չէր կարողանում տեսնել. Եւ նորանց մօտեցրեց նորան, եւ նա համբուրեց նորանց եւ գրկեց նորանց։</verse>
				<verse number="11">Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Ես քո երեսը տեսնելու յոյս չունէի, եւ ահա Աստուած ինձ քո սերունդն էլ ցոյց տուաւ։</verse>
				<verse number="12">Եւ Յովսէփը հանեց նորանց նորա ծունկերիցը, եւ իր երեսովը մինչեւ գետինը խոնարհութիւն արաւ։</verse>
				<verse number="13">Եւ Յովսէփն առաւ նորանց երկուսն էլ՝ Եփրեմին իր աջ ձեռքովը դէպի Իսրայէլի ձախ կողմը, եւ Մանասէին իր ձախ ձեռքովը դէպի Իսրայէլի աջ կողմը, եւ մօտեցրեց նորան։</verse>
				<verse number="14">Եւ Իսրայէլն իր աջ ձեռքը մեկնեց, եւ Եփրեմի գլխին դրաւ, որ փոքրն էր, եւ իր ձախ ձեռքը Մանասէի գլխին. դիտմամբ փոխեց իր ձեռքերը, որովհետեւ Մանասէն անդրանիկն էր։</verse>
				<verse number="15">Եւ օրհնեց Յովսէփին եւ ասեց. Այն Աստուածը՝ որի առաջին գնացին իմ հայրերը՝ Աբրահամը եւ Իսահակը, այն Աստուածը, որ ինձ խնամում է քանի որ կամ մինչեւ այսօր.</verse>
				<verse number="16">Այն Հրեշտակը, որ ինձ ամեն չարիքներից ազատեց, օրհնէ այս տղաներին, եւ իմ անունը եւ իմ հայրերի Աբրահամի եւ Իսահակի անունը սորանց վերայ կանչուի, եւ երկրի մէջ խիստ շատանան։</verse>
				<verse number="17">Եւ Յովսէփը տեսաւ որ հայրն իր աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխի վեայ, իրան դժուարը եկաւ. Եւ իր հօր ձեռքը բռնեց, որ նորան Եփրեմի գլխի վերայից Մանասէի գլխի վերայ քաշէ։</verse>
				<verse number="18">Եւ Յովսէփն ասեց իր հօրը. Այդպէս չէ, հայր իմ, որովհետեւ անդրանիկը սա է. Աջ ձեռքդ սորա գլխին դիր։</verse>
				<verse number="19">Եւ հայրը չուզեց եւ ասեց. Գիտեմ, որդեակ իմ, գիտեմ. Նա էլ ժողովուրդ կլինի, եւ նա էլ մեծ կլինի. բայց նորա փոքր եղբայրը նորանից աւելի մեծ կլինի, եւ նորա սերունդը ազգերի բազմութիւն կլինի։</verse>
				<verse number="20">Եւ այն օրը օրհնեց նորանց եւ ասեց. Իսրայէլը քեզանով պիտի օրհնէ, «Աստուած քեզ Եփրեմի պէս եւ Մանասէի պէս անէ» ասելով. Եւ Եփրեմին Մանասէից առաջ դրաւ։</verse>
				<verse number="21">Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Ահա ես մեռնում եմ, եւ Աստուած ձեզ հետ կլինի, եւ ձեզ ձեր հայրերի երկիրը կդարձնէ։</verse>
				<verse number="22">Եւ ես քո եղբայրներից մի կտոր երկիր աւելի տուի քեզ, որ Ամօրհացիների ձեռքից իմ սրովը եւ իմ աղեղովն առի։</verse>
			</chapter>
			<chapter number="49">
				<verse number="1">Եւ Յակոբը կանչեց իր որդիներին եւ ասեց. Ժողովուեցէք որ պատմեմ ձեզ ինչ որ պատահելու է ձեզ վերջի օրերը։</verse>
				<verse number="2">Ժողովուեցէք եւ լսեցէք, ով Յակոբի որդիները. Եւ լսեցէք ձեր հօրը Իսրայէլին։</verse>
				<verse number="3">Ով Ռուբէն, իմ անդրանիկը, Դու իմ ոյժն ու իմ զօրութեան սկիզբը՝ Գերազանց յարգութեամբ եւ գերազանց կարողութեամբ։</verse>
				<verse number="4">Ջրի պէս եռացիր. Գերազանց չես լինիլ. Որովհետեւ վեր ելար քո հօր անկողինը, Այն ժամանակ պղծեցիր։ Անկողի՜նս ելաւ։</verse>
				<verse number="5">Շմաւոն եւ Ղեւի եղբայրներ. Անիրաւութեան գործիքներ են նորանց սուրերը։</verse>
				<verse number="6">Նորանց խորհուրդների մէջ չմտնէ իմ հոգին, Նորանց ժողովքի հետ չմիանայ իմ պատիւը. Որովհետեւ իրանց բարկութեամբը մարդ սպանեցին, Եւ իրանց կամապաշտութեամբը ցուլի ջիղ կտրեցին։</verse>
				<verse number="7">Անիծեալ լինի նորանց բարկութիւնը, ըստ որում խիստ էր, Եւ նորանց սրտմտութիւնը, ըստ որում սաստիկ էր. Կբաժանեմ նորանց Յակոբի մէջ, Եւ կցրուեմ Իսրայէլի մէջ։</verse>
				<verse number="8">Ով Յուդա, քեզ կգովեն քո եղբայրները. Ձեռքդ քո թշնամիների պարանոցի վերայ լինի. Երկրպագութիւն անեն քեզ քո հօր որդիքը։</verse>
				<verse number="9">Առիւծի ձագ է Յուդան. Որդեակ իմ, կողոպուտից ելար։ Ծունկ կրկնեց՝ պառկեց առիւծի պէս եւ մատակ առիւծի պէս. Ո՞վ կզարթնեցնէ նորան։</verse>
				<verse number="10">Չպակասէ իշխողութիւնը Յուդայից, Եւ օրէնսդիրը, նորա ոտքերի մէջտեղից. Մինչեւ որ Սելովը գայ. Եւ նորանն է ժողովուրդների հնազանդութիւնը։</verse>
				<verse number="11">Նա իր աւանակը որթին կկապէ, Եւ ազնիւ որթին՝ իր էգ իշի ձագը. Գինով կլուանայ իր պատմուճանը, Եւ խաղողի արիւնով իր հանդերձը։</verse>
				<verse number="12">Իր աչքերը գինուց կարմիր՝ Եւ իր ատամները կաթից սպիտակ կլինին։</verse>
				<verse number="13">Զաբուղոնը ծովի եզերքումը կբնակուի, Եւ նա նաւերի եզերքումը կլինի, Եւ նորա սահմանը մինչեւ Սիդօն։</verse>
				<verse number="14">Իսաքարը մի ամրապինդ էշ է, Պառկում է գոմերի մէջտեղը.</verse>
				<verse number="15">Եւ տեսաւ որ հանգստութիւնը լաւ է, Եւ երկիրը՝ որ գեղեցիկ է. Իր ուսը ծռեց բեռ կրելու, Եւ հարկատու ծառայ եղաւ։</verse>
				<verse number="16">Դանը կդատէ իր ժողովրդին Իսրայէլի ցեղերի մէկի պէս։</verse>
				<verse number="17">Դանը մի օձ կլինի ճանապարհի վերայ, Մի իժ՝ շաւիղի վերայ, Կծում է ձիան գարշապարը. Եւ վայր է ընկնում հեծեալը ետեւին։</verse>
				<verse number="18">Քո փրկութեանն եմ սպասում, Եհովայ։</verse>
				<verse number="19">Գադը՝ մի գունդ կյարձակէ նորա վերայ, Բայց ինքը կյարձակուի ետեւից։</verse>
				<verse number="20">Ասերի համար հացը պարարտ է. Եւ ինքը կտայ թագաւորի համադամ կերակուրներ։</verse>
				<verse number="21">Նեփթաղիմը մի ազատ եղջերու է. Որ գեղեցիկ խօսքեր է տալիս։</verse>
				<verse number="22">Մի պտղատու ոստ է Յովսէփը, Մի պտղաբեր ոստ՝ աղբիւրի վերայ, Բողբոջները տարածվում են պատի վերայ։</verse>
				<verse number="23">Եւ վշտացրին նորան, Եւ նետաձիգ արին, Եւ ատեցին նորան աղեղնաւորները.</verse>
				<verse number="24">Բայց նորա աղեղը զօրաւոր մնաց, Եւ ջիլացած են նորա ձեռքի բազուկները, Յակոբի Հզօրի ձեռքերովը. Այնտեղից է հովիւը Իսրայէլի վէմը։</verse>
				<verse number="25">Քո հօր Աստուածանից որ քեզ կօգնէ, Եւ Ամենակարողից որ քեզ կօրհնէ, Երկնքի օրհնութիւններովը՝ վերեւից, Խորութեան օրհնութիւններովը՝ որ պառկած է ցածումը. Ծծերի եւ արգանդի օրհնութիւններովը.</verse>
				<verse number="26">Քո հօր օրհնութիւնները որ զօրացան մշտնջենաւոր լեռների օրհնութիւններից՝ Յաւիտենական բլուրների վայելչութիւնից բարձր, Յովսէփի գլխի վերայ լինին. Եւ իր եղբայրներից գերազանց լինողի գագաթի վերայ։</verse>
				<verse number="27">Բենիամինը պատառող գայլ է, Առաւօտանց որսը կուտէ, Եւ իրիկունը կողոպուտը կբաժանէ։</verse>
				<verse number="28">Բոլոր այս Իսրայէլի ցեղերը տասնեւերկու են. Եւ այս է որ նորանց հայրը խօսեց նորանց հետ, եւ օրհնեց նորանց. ամեն մէկի օրհնութեանը պէս օրհնեց նորանց։</verse>
				<verse number="29">Եւ պատուիրեց նորանց եւ ասեց նորանց. Ես իմ ժողովրդի հետ պիտի խառնուիմ. իմ հայրերի հետ այն այրի մէջ թաղեցէք ինձ, որ Քետացի Եփրոնի արտումն է.</verse>
				<verse number="30">Այն այրի մէջ, որ Քանանի երկրումը Մամբրէի դիմաց եղող Մաքփելայի արտումն է, որ Աբրահամը ծախու առաւ այն արտի հետ միասին գերեզմանի կալուածքի համար Քետացի Եփրոնից։</verse>
				<verse number="31">Այնտեղ թաղեցին Աբրահամին եւ նորա կնոջը Սարրային. Այնտեղ թաղեցին Իսահակին եւ նորա կնոջը Ռեբեկային. Եւ ես էլ այնտեղ թաղեցի Լիային։</verse>
				<verse number="32">Այն արտը եւ այնտեղ եղած այրը Քետի որդիներիցը ծախու առնուեցան։</verse>
				<verse number="33">Եւ Յակոբը վերջացրեց իր որդիների պատուէր տալը, իր ոտքերը անկողնի մէջ ժողովեց, եւ հոգին աւանդեց, եւ իր ժողովրդի հետ խառնուեցաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="50">
				<verse number="1">Եւ Յովսէփն իր հօր երեսի վերայ ընկաւ, եւ լացաւ նորա վերայ, եւ համբուրեց նորան։</verse>
				<verse number="2">Եւ Յովսէփն իր բժիշկ ծառաներին հրամայեց որ իր հօրը զմռսեն. Եւ բժիշկները զմռսեցին Իսրայէլին։</verse>
				<verse number="3">Եւ նորա քառասուն օրը լրացան. որովհետեւ այսպէս էին լրանում զմռսուածների օրերը, եւ Եգիպտացիք նորա համար եօթանասուն օր սուգ արին։</verse>
				<verse number="4">Եւ երբ նորա սուգի օրերն անցան, Յովսէփը խօսեց Փարաւօնի տան հետ ասելով. Թէ որ հիմա ձեր առաջին շնորհք գտայ, խնդրեմ Փարաւօնի ականջին խօսեցէք եւ ասեցէք.</verse>
				<verse number="5">Իմ հայրն ինձ երդում անել տուաւ. Ահա ես մեռնում եմ, իմ գերեզմանի մէջ որ ես ինձ համար Քանանի երկրումը փորեցի, ինձ այնտեղ թաղես, եւ հիմա թող վեր գնամ իմ հօրը թաղեմ, եւ ետ դառնամ։</verse>
				<verse number="6">Եւ Փարաւօնն ասեց. Ելիր եւ թաղիր քո հօրը ինչպէս որ նա քեզ երդում անել տուաւ։</verse>
				<verse number="7">Եւ Յովսէփն ելաւ իր հօրը թաղելու, եւ նորա հետ ելան Փարաւօնի բոլոր ծառաները, նորա տան ծերերը եւ Եգիպտոսի երկրի բոլոր ծերերը։</verse>
				<verse number="8">Նաեւ Յովսէփի բոլոր տունը եւ նորա եղբայրները եւ նորա հօր տունը. Միայն նորանց երեխաները եւ իրանց հօտերը եւ իրանց արջառները Գեսեմի երկրումը թողեցին։</verse>
				<verse number="9">Եւ նորա հետ կառքեր եւ ձիաւորներ ելան, եւ մի շատ մեծ բանակ եղաւ։</verse>
				<verse number="10">Եւ եկան Ատադի կալը, որ Յորդանանի միւս կողմին է. Այնտեղ մեծ եւ խիստ սաստիկ լացով ողբացին, եւ իր հօր համար եօթը օր սուգ արաւ։</verse>
				<verse number="11">Եւ այն երկրի բնակիչ Քանանացիները երբոր տեսան Ատադի կալի մէջի սուգը, ասեցին. Սա մի մեծ սուգ է Եգիպտացիների, նորա համար նորա անունը Աբէլմիսրաիմ դրին, որ Յորդանանի միւս կողմին է։</verse>
				<verse number="12">Եւ նորա որդիքն արին նորան ինչպէս որ պատուիրել էր։</verse>
				<verse number="13">Եւ նորա որդիքը Քանանի երկիրը տարին նորան, եւ թաղեցին նորան Մաքփելայի արտի այրումը, որ Աբրահամը գերեզմանի կալուածքի համար ծախու առաւ արտի հետ մէկտեղ Քետացի Եփրոնից Մամբրէի դիմացը։</verse>
				<verse number="14">Եւ Յովսէփը ետ դարձաւ Եգիպտոս իր հօրը թաղելուց յետոյ, ինքը եւ իր եղբայրները եւ այն ամենը որ իր հետ ելան իր հօրը թաղելու։</verse>
				<verse number="15">Եւ Յովսէփի եղբայրները տեսան որ իրանց հայրը մեռաւ, ասեցին. Գուցէ Յովսէփը ոխ ունենայ մեզ հետ եւ հատուցանէ մեզ այն ամեն չարիքը, որ մենք արինք իրան։</verse>
				<verse number="16">Եւ Յովսէփին պատգամաւոր ուղարկեցին ասելով. Քո հայրը մեռնելուց առաջ պատուիրեց եւ ասեց. Այսպէս ասացէք Յովսէփին.</verse>
				<verse number="17">Հիմա շնորհք արա քո եղբայրների յանցանքն ու նորանց մեղքը ներիր, որովհետեւ քեզ չարութիւն արին. Եւ հիմա աղաչում ենք՝ ներիր քո հօր Աստուծոյ ծառաների յանցանքը։ Եւ Յովսէփը լացաւ նորանց այս խօսքերի համար, որ ասեցին իրան։</verse>
				<verse number="18">Եւ նորա եղբայրներն էլ գնացին, եւ նորա առաջին ընկան, եւ ասեցին. Ահա մենք քո ծառաներն ենք։</verse>
				<verse number="19">Եւ Յովսէփն ասեց նորանց. Մի վախիք, մի՞թէ ես Աստուծոյ փոխանորդն եմ։</verse>
				<verse number="20">Եւ թէպէտ դուք ինձ դէմ չարութիւն խորհեցիք, բայց Աստուած այն լաւի դարձնել խորհեց, որ անէր այս օրուայ եղածի պէս, այսինքն որ շատ ժողովուրդ ապրեցնէր։</verse>
				<verse number="21">Եւ հիմա մի վախիք. ես ձեզ եւ ձեր երեխաներին պիտի կերակրեմ։ Եւ մխիթարեց նորանց եւ քաղցրութեամբ խօսեց։</verse>
				<verse number="22">Եւ Յովսէփը Եգիպտոսումը բնակուեց, ինքը եւ իր հօր տունը, եւ Յովսէփը հարիւր տասը տարի ապրեց։</verse>
				<verse number="23">Եւ Յովսէփը Եփրեմի երրորդ սերնդեան որդիները տեսաւ, եւ Մանասէի որդի Մաքիրի որդիներն էլ Յովսէփի ծունկերի վերայ ծնուեցան։</verse>
				<verse number="24">Եւ Յովսէփն իր եղբայրներին ասեց. Ահա ես մեռնում եմ, եւ Աստուած անպատճառ ձեզ այցելութիւն է անելու, եւ ձեզ այս երկրիցը հանելու է դէպի այն երկիրը, որի համար ինքը երդում արաւ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին։</verse>
				<verse number="25">Եւ Յովսէփն Իսրայէլի որդկանցը երդում անել տուաւ ասելվ. Աստուած անպատճառ ձեզ այցելութիւն է անելու, եւ իմ ոսկորներն այստեղից հանեցէք։</verse>
				<verse number="26">Եւ Յովսէփը մեռաւ հարիւր տասը տարեկան, եւ զմռսեցին նորան, դրին մի տապանի մէջ Եգիպտոսումը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="2">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ սորանք են Իսրայէլի որդիների անունները որ Եգիպտոս գնացին, ամեն մէկը իր տնովը Յակոբի հետ գնաց։</verse>
				<verse number="2">Ռուբէն, Շմաւոն, Ղեւի եւ Յուդա,</verse>
				<verse number="3">Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին,</verse>
				<verse number="4">Դան ու Նեփթաղիմ, Գադ ու Ասեր։</verse>
				<verse number="5">Եւ Յակոբի երանքից ելած բոլոր հոգիները եօթանասուն հոգի էին. Յովսէփն էլ Եգիպտոսումն էր։</verse>
				<verse number="6">Եւ մեռաւ Յովսէփը եւ նորա բոլոր եղբայրները եւ բոլոր այն ազգը։</verse>
				<verse number="7">Եւ Իսրայէլի որդիքը աճեցին եւ բազմացան եւ շատացան եւ խիստ զօրացան, եւ այն երկիրը նորանցով լցուեցաւ։</verse>
				<verse number="8">Արդ Եգիպտոսի վերայ մի նոր թագաւոր ելաւ, որ Յովսէփին չէր ճանաչում։</verse>
				<verse number="9">Եւ նա ասեց իր ժողովրդին. Ահա Իսրայէլի որդիների ժողովուրդը մեզանից շատ եւ զօրաւոր են.</verse>
				<verse number="10">Եկէք իմաստութեամբ վարուինք նորա դէմ, մի գուցէ շատանան, եւ լինի որ երբ պատերազմ պատահէ, եւ նորանք էլ մեր թշնամիների հետ միանան, եւ մեզ դէմ պատերազմեն, եւ այս երկրից դուրս գնան։</verse>
				<verse number="11">Նորա համար գործավարներ դրին նորանց վերայ, որ չարչարեն նորանց իրանց ծանր գործքերովը. եւ շտեմարանի քաղաքներ շինեցին Փարաւօնի համար՝ Փիթօմը եւ Ռամսէսը։</verse>
				<verse number="12">Եւ որչափ որ չարչարում էին նորանց, այնչափ էլ աւելի շատանում էին եւ աճում էին. եւ նորանք Իսրայէլի որդիներիցը երկիւղ կրեցին։</verse>
				<verse number="13">Եւ Եգիպտացիք բռնութեամբ ծառայեցնում էին Իսրայէլի որդիներին։</verse>
				<verse number="14">Եւ նորանց կեանքը դառնացնում էին ծանր ծառայութեամբ՝ կաւով եւ աղիւսներով եւ դաշտի ամեն գործերովը. ինչ ծառայութիւն էլ որ նորանց անել տային բռնութեամբ էր լինում։</verse>
				<verse number="15">Եւ Եգիպտոսի թագաւորը խօսեց Եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնց մէկի անունը Սեփրա եւ միւսի անունը Փուա էր,</verse>
				<verse number="16">Եւ ասեց. Եբրայեցի կանանց ծնեցնելիս նստարանների վերայ նայեցէք, եթէ տղայ է՝ մեռցրէք նորան, եւ եթէ աղջիկ է՝ թող ապրէ։</verse>
				<verse number="17">Բայց մանկաբարձները Աստուածանից վախեցին, եւ չարին ինչպէս ասել էր նորանց Եգիպտոսի թագաւորը. այլ արուներին ողջ էին թողում։</verse>
				<verse number="18">Եւ Եգիպտոսի թագաւորը կանչեց մանկաբարձներին, եւ ասեց նորանց. Ինչո՞ւ արիք այս բանը եւ արուներին ողջ թողեցիք։</verse>
				<verse number="19">Եւ մանկաբարձներն ասեցին Փարաւօնին. Որովհետեւ որ Եբրայեցի կանայքը Եգիպտացի կանանց պէս չեն. որովհետեւ նորանք առոյգ են. մանկաբարձը դեռ նորանց մօտ չգնացած՝ ծնում են։</verse>
				<verse number="20">Եւ Աստուած մանկաբարձներին բարիք արաւ. եւ ժողովուրդը շատացաւ, եւ խիստ զօրացան։</verse>
				<verse number="21">Եւ եղաւ որ մանկաբարձներն Աստուածանից վախում էին, եւ նա նորանց համար տուներ շինեց։</verse>
				<verse number="22">Եւ Փարաւօնը հրամայեց իր ժողովրդին ասելով. Ամեն ծնած տղային գետը գցեցէք, եւ ամեն աղջիկը ողջ թողեցէք։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ Ղեւիի տանից մէկը գնաց, ու Ղեւիի մէկ աղջիկն առաւ։</verse>
				<verse number="2">Եւ կինը յղացաւ, եւ մի որդի ծնեց. եւ տեսաւ որ նա գեղեցիկ էր, երեք ամիս թաքցրեց նորան։</verse>
				<verse number="3">Եւ երբ այլ եւս չկարողացաւ թաքցնել նորան, մի պրտուի տապանակ առաւ նորա համար, եւ կուպրով ու ձիւթով ծեփեց, եւ տղան նորա մէջ դրաւ, եւ դրաւ գետի եզերքում եղած շամբի մէջ։</verse>
				<verse number="4">Եւ նորա քոյրը կանգնեց հեռուանց, որ տեսնէ թէ ինչ կը պատահէ նորան։</verse>
				<verse number="5">Եւ Փարաւօնի աղջիկն իջաւ գետը լուացուելու, եւ նորա աղախինները գետի եզերքին ման էին գալիս. եւ տեսաւ տապանակը շամբի մէջտեղը, եւ իր աղախնին ուղարկեց, որ առաւ նորան։</verse>
				<verse number="6">Եւ նա բացաւ եւ տեսաւ տղան, եւ ահա տղան լաց էր լինում. եւ խղճաց նորա վերայ, եւ ասեց. Սա Եբրայեցի տղաներիցն է։</verse>
				<verse number="7">Յետոյ նորա քոյրն ասեց Փարաւօնի աղջկանը. Գնամ եւ քեզ համար Եբրայեցիներից մի ծիծ տուող կնիկ կանչե՞մ, որ տղային ծիծ տայ քեզ համար։</verse>
				<verse number="8">Եւ Փարաւօնի աղջիկն ասեց նորան. Գնա, եւ աղջիկը գնաց, եւ այն տղայի մօրը կանչեց։</verse>
				<verse number="9">Եւ Փարաւօնի աղջիկն ասեց նորան. Տար այս տղային եւ ծիծ տուր ինձ համար, եւ ես քո վարձքը կտամ. եւ կնիկն առաւ տղային, եւ ծիծ տուաւ նորան։</verse>
				<verse number="10">Եւ տղան մեծացաւ, եւ նա Փարաւօնի աղջկան մօտ բերաւ նորան, եւ նորան որդի եղաւ, նա էլ նորա անունը Մովսէս դրաւ, եւ ասեց. որովհետեւ ջրիցը հանեցի նորան։</verse>
				<verse number="11">Եւ եղաւ այն օրերումը որ Մովսէսը մեծացաւ, եւ դուրս գնաց իր եղբայրների մօտ, եւ նորանց ծանր գործքերը տեսաւ. եւ տեսաւ մի Եգիպտացի, որ իր Եբրայեցի եղբայրներից մէկին ծեծում էր։</verse>
				<verse number="12">Եւ այս կողմ ու այն կողմ մտիկ տուաւ եւ տեսաւ որ մարդ չկայ, եւ մեռցրեց Եգիպտացուն եւ աւազումը թաղեց նորան։</verse>
				<verse number="13">Եւ հետեւեալ օրը դուրս եկաւ, եւ ահա երկու Եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ, եւ ասեց յանցաւորին. Ինչո՞ւ ես քո ընկերին ծեծում։</verse>
				<verse number="14">Եւ նա ասեց. Ո՞վ քեզ մեր վերայ իշխան կամ դատաւոր դրաւ. ի՞նձ էլ մեռցնելու միտք ունիս, ինչպէս որ Եգիպտացուն մեռցրիր։ Եւ Մովսէսը վախեց եւ ասեց՝ Անշուշտ այս բանը իմացուած է։</verse>
				<verse number="15">Եւ Փարաւօնը լսեց այս բանը, եւ ուզում էր Մովսէսին մեռցնել. բայց Մովսէսը փախաւ, եւ Մադիամի երկրումը բնակուեց, եւ մի հորի մօտ նստեց։</verse>
				<verse number="16">Եւ Մադիամի քուրմը եօթը աղջիկ ունէր, եւ նորանք եկան եւ ջուր քաշեցին եւ իրանց հօր հօտը խմեցնելու համար աւազանները լցրին։</verse>
				<verse number="17">Եւ հովիւները եկան եւ քշեցին նորանց. եւ Մովսէսը վեր կացաւ ու օգնեց նորանց, եւ նորանց հօտին ջուր խմեցրեց։</verse>
				<verse number="18">Եւ նորանք իրանց հօր Ռագուէլի մօտ եկան, եւ նա ասեց. Ինչո՞ւ շուտ եկաք այսօր։</verse>
				<verse number="19">Եւ ասեցին. Մէկ Եգիպտացի մեզ հովիւների ձեռքիցն ազատեց, եւ մեզ համար ջուր էլ քաշեց եւ խմեցրեց։</verse>
				<verse number="20">Նա էլ ասեց իր աղջկերանցը. Եւ ո՞ւր է, ինչո՞ւ այն մարդին այդպէս թող տուիք. կանչեցէք նորան որ հաց ուտէ։</verse>
				<verse number="21">Եւ Մովսէսը համաձայնուեց այն մարդի հետ բնակուիլ, եւ նա իր Սեպփօրա աղջիկը Մովսէսին տուաւ։</verse>
				<verse number="22">Եւ նա մի որդի ծնեց, եւ նա նորա անունը Գերսամ դրաւ. որովհետեւ ասեց. Պանդուխտ եղայ օտար երկրում։</verse>
				<verse number="23">Եւ այն շատ օրերումը եղաւ որ Եգիպտոսի թագաւորը մեռաւ, եւ Իսրայէլի որդիքը ծառայութեան պատճառով հառաչեցին եւ աղաղակեցին. եւ նորանց աղաղակը ծառայութեան համար Աստուծոյ մօտ բարձրացաւ։</verse>
				<verse number="24">Եւ Աստուած նորանց հեծութիւնը լսեց. եւ Աստուած յիշեց իր ուխտը որ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ դրել էր։</verse>
				<verse number="25">Եւ Աստուած նայեց Իսրայէլի որդիների վերայ, եւ Աստուած իմացաւ նորանց վիճակը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ Մովսէսը Մադիամի քուրմի՝ իր աներոջ Յոթորի հօտը արածեցնում էր. եւ հօտը անապատի ետեւը քշելով Աստուծոյ Քորեբ սարը եկաւ։</verse>
				<verse number="2">Եւ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երեւեցաւ նորան մորենու միջից. եւ նա տեսաւ որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։</verse>
				<verse number="3">Եւ Մովսէսն ասեց՝ Մէկ դառնամ ու տեսնեմ այս մեծ տեսարանը, թէ ինչո՞ւ համար մորենին չէ այրվում։</verse>
				<verse number="4">Եւ Եհովան տեսաւ, որ նա դարձաւ տեսնելու, եւ Աստուած մորենու միջիցը կանչեց նորան եւ ասեց. Մովսէս, Մովսէս. եւ նա ասեց. Ահա ես։</verse>
				<verse number="5">Եւ ասեց. Այս տեղին մի մօտենար. կօշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է։</verse>
				<verse number="6">Նաեւ ասեց. Ես եմ քո հօր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Մովսէսն իր երեսը ծածկեց. որովհետեւ վախեց Աստուծոյն մտիկ տալու։</verse>
				<verse number="7">Եւ Եհովան ասեց. Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ.</verse>
				<verse number="8">Եւ իջայ նորանց Եգիպտացիների ձեռքիցն ազատելու, եւ նորանց այն երկրիցը մէկ լաւ ու լայնարձակ երկիր՝ մի կաթ ու մեղր բղխող երկիր՝ Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Փերեզացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների տեղը հանելու։</verse>
				<verse number="9">Եւ ահա հիմա Իսրայէլի որդիների աղաղակը ինձ մօտ է հասել. եւ տեսայ էլ այն հարստահարութիւնը, որ Եգիպտացիներն անում են նորանց։</verse>
				<verse number="10">Ուստի եկ հիմա քեզ Փարաւօնի մօտ ուղարկեմ, եւ հանիր իմ ժողովուրդը՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը։</verse>
				<verse number="11">Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ես ո՞վ եմ որ Փարաւօնի մօտ գնամ, եւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանեմ։</verse>
				<verse number="12">Եւ ասեց. թէ Ես քեզ հետ կլինիմ, եւ սա քեզ համար նշան կլինի, որ ես եմ քեզ ուղարկել. երբոր ժողովուրդը Եգիպտոսիցը հանես, այս սարի վերայ կպաշտէք Աստուծոյն։</verse>
				<verse number="13">Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ահա ես գնում եմ Իսրայէլի որդիների մօտ, եւ կասեմ նորանց. Ձեր հայրերի Աստուածն ինձ ձեզ մօտ է ուղարկել. եւ երբոր ինձ ասեն. թէ Ի՞նչ է նորա անունը, ես ի՞նչ ասեմ նորանց։</verse>
				<verse number="14">Եւ Աստուած ասեց Մովսէսին. Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ։</verse>
				<verse number="15">Նաեւ Աստուած ասեց Մովսէսին. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը ինձ ձեզ մօտ ուղարկեց, այս է իմ անունը յաւիտեան, եւ այս է իմ յիշատակը ազգից ազգ։</verse>
				<verse number="16">Գնա Իսրայէլի ծերերին մէկտեղ ժողովիր, եւ ասիր նորանց. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը երեւեցաւ ինձ ասելով. Արդարեւ այցելութիւն արի ձեզ, եւ Եգիպտոսի մէջ ձեր քաշածը տեսայ։</verse>
				<verse number="17">Եւ ասեցի՝ հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքիցը դէպի Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Փերեզացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների երկիրը՝ կաթ եւ մեղր բղխող երկիրը։</verse>
				<verse number="18">Եւ նորանք քո ձայնին կլսեն. եւ դու եւ Իսրայէլի ծերերը Եգիպտոսի թագաւորի մօտ կմտնէք, եւ կասէք նորան. Եբրայեցիների Աստուածը՝ Եհովան մեզ հանդիպեց. եւ հիմա թող երեք օրուայ ճանապարհ գնանք դէպի անապատը, որ մեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանենք։</verse>
				<verse number="19">Եւ ես գիտեմ, որ Եգիպտոսի թագաւորը ձեզ թող չի տալու. որ գնաք՝ եւ ոչ էլ՝ զօրաւոր ձեռքով։</verse>
				<verse number="20">Եւ ես իմ ձեռքը կերկայնացնեմ եւ կզարկեմ Եգիպտոսը իմ ամեն հրաշքներովը, որ նորա մէջ պիտի անեմ. եւ նորանից յետոյ ձեզ կթողէ։</verse>
				<verse number="21">Եւ այս ժողովրդին շնորհք կտամ Եգիպտացիների առաջին. եւ երբոր դուրս գաք, դատարկ չէք դուրս գալ։</verse>
				<verse number="22">Այլ ամեն կնիկ իր դրացուց եւ իր տանը բնակուող կնոջից արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ կխնդրէ, եւ կդնէք ձեր որդիների եւ աղջիկների վերայ. եւ Եգիպտոսին կկողոպտէք։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ Մովսէսը պատասխանեց եւ ասեց. Բայց ահա նորանք ինձ չեն հաւատալ, ոչ էլ իմ ձայնին կլսեն. որովհետեւ կասեն թէ Եհովան քեզ չէ երեւացել։</verse>
				<verse number="2">Եւ Եհովան ասեց նորան. Այդ ի՞նչ է քո ձեռքինը. եւ նա ասեց՝ Գաւազան։</verse>
				<verse number="3">Եւ ասեց. Գետինը գցիր դորան. եւ նա գետինը գցեց, եւ օձ եղաւ, եւ Մովսէսը նորա առաջիցը փախաւ։</verse>
				<verse number="4">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր եւ ագիիցը բռնիր. եւ նա իր ձեռքը մեկնեց եւ նորան բռնեց, եւ նա գաւազան եղաւ նորա ձեռքումը.</verse>
				<verse number="5">Որ հաւատան թէ քեզ երեւեցաւ իրանց հայրերի Եհովայ Աստուածը, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը։</verse>
				<verse number="6">Եւ Եհովան դարձեալ ասեց նորան. Հիմա ձեռքդ տար ծոցդ. եւ նա ձեռքը ծոցը տարաւ, եւ դուրս հանեց, եւ ահա ձեռքը ձիւնի պէս բորոտ եղաւ։</verse>
				<verse number="7">Եւ ասեց. ձեռքդ դարձեալ ծոցդ տար. եւ նա դարձեալ ձեռքը ծոցը տարաւ, եւ ծոցիցը հանեց, եւ ահա իր մարմնի պէս էր եղել։</verse>
				<verse number="8">Եւ իցէ թէ քեզ չհաւատան, եւ առաջի նշանի ձայնին չլսեն, այն ժամանակ միւս նշանի ձայնին կհաւատան։</verse>
				<verse number="9">Իսկ իցէ թէ այս երկու նշաններին էլ չհաւատան, եւ քո ձայնին էլ չլսեն, գետի ջրիցը վեր առ, եւ ցամաքի վերայ թափիր, եւ այն ջուրը, որ գետիցը վեր առիր, ցամաքի վերայ արիւն կդառնայ։</verse>
				<verse number="10">Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ոհ, Տէր իմ, ես ճարտարախօս չեմ, ոչ երեկուանից ու մէկէլ օրուանից, ոչ էլ ծառայիդ հետ խօսելուցդ յետոյ, այլ ես ծանրախօս եւ ծանրալեզու եմ։</verse>
				<verse number="11">Եւ Եհովան ասեց նորան. Ո՞վ է մարդին բերան տուել. կամ ո՞վ է անում համրը կամ խուլը կամ աչք ունեցողը կամ կոյրը, չէ՞ որ ես Եհովաս։</verse>
				<verse number="12">Եւ հիմա գնա, եւ ես քո բերանի հետ կլինիմ, եւ քեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի խօսես։</verse>
				<verse number="13">Եւ նա ասեց. Ոհ, Տէր իմ, աղաչեմ՝ ուղարկիր որի ձեռքով որ ուզում ես ուղարկել։</verse>
				<verse number="14">Եւ Եհովայի բարկութիւնը բորբոքուեց Մովսէսի դէմ, եւ ասեց. Մի՞թէ ես քո Ահարօն եղբօրը՝ Ղեւտացուն չեմ ճանաչում որ ճարտարախօս է. նաեւ ահա նա դուրս է գալիս քեզ դիմաւորելու, եւ քեզ տեսածի պէս իր սրտումը պիտի ուրախանայ։</verse>
				<verse number="15">Եւ դու խօսիր նորա հետ, եւ խօսքեր դիր նորա բերանումը. եւ ես քո բերանի եւ նորա բերանի հետ կլինիմ, եւ ձեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի անէք։</verse>
				<verse number="16">Եւ քո տեղը նա կխօսէ ժողովրդի հետ. եւ նա քեզ համար բերանի տեղ կլինի, ու դու նորա համար Աստուծոյ տեղ կլինիս։</verse>
				<verse number="17">Եւ այս գաւազանն առ քո ձեռքը, որ նորանով անես նշանները։</verse>
				<verse number="18">Եւ Մովսէսը գնաց, եւ իր աներ Յոթորի մօտ դարձաւ, եւ ասեց նորան. Թող գնամ, եւ ետ դառնամ Եգիպտոսումը լինող եղբայրներիս մօտ, եւ տեսնեմ թէ տակաւին ո՞ղջ են. եւ Յոթորն ասեց Մովսէսին. Գնա խաղաղութեամբ։</verse>
				<verse number="19">Եւ Եհովան Մադիամի մէջ ասեց Մովսէսին. Գնա ետ դարձիր Եգիպտոս, որովհետեւ մեռան այն ամեն մարդիկը, որ քո կեանքը որոնում էին։</verse>
				<verse number="20">Եւ Մովսէսն իր կնոջն ու որդիներին առաւ, եւ էշի վերայ հեծցրեց նորանց, եւ ետ դարձաւ Եգիպտոսի երկիրը. եւ Մովսէսն Աստուծոյ գաւազանը իր ձեռքն առաւ։</verse>
				<verse number="21">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Երբոր ետ դառնաս գնաս Եգիպտոս, նայիր որ Փարաւօնի առաջին անես բոլոր այն հրաշքները, որ ես քո ձեռքը դրի, եւ ես նորա սիրտը կխստացնեմ, եւ նա ժողովրդին թող չի տալ։</verse>
				<verse number="22">Եւ ասիր Փարաւօնին, Եհովան այսպէս է ասում. Իսրայէլն իմ որդին՝ իմ անդրանիկն է։</verse>
				<verse number="23">Եւ քեզ ասում եմ. Թող տուր իմ որդին որ ինձ պաշտէ. բայց եթէ նորան թող տալ չուզես, ահա ես քո որդին՝ քո անդրանիկը կսպանեմ։</verse>
				<verse number="24">Եւ ճանապարհին մի իջեւանում եղաւ, որ Եհովան նորան պատահեց, եւ ուզեց նորան սպանել։</verse>
				<verse number="25">Եւ Սեպփօրան մի սուր քար առաւ, եւ իր որդու անթլփատութիւնը թլփատեց, եւ նորա ոտքերի մօտ գցեց, եւ ասեց. թէ Դու ինձ համար մի արիւնոտ փեսայ ես։</verse>
				<verse number="26">Այսպէս թող տուաւ նորան. այն ժամանակ ասեց. Թլփատութեան համար արիւնոտ փեսայ։</verse>
				<verse number="27">Եւ Եհովան ասեց Ահարօնին. Գնա անապատը Մովսէսին դիմաւորելու. եւ նա գնաց, եւ պատահեց նորան Աստուծոյ սարի վերայ, եւ համբուրեց նորան։</verse>
				<verse number="28">Եւ Մովսէսը պատմեց Ահարօնին Եհովայի բոլոր խօսքերը որ ուղարկեց իրան, եւ այն բոլոր նշանները, որ իրան պատուիրեց։</verse>
				<verse number="29">Եւ Մովսէսն ու Ահարօնը գնացին, եւ Իսրայէլի որդիների բոլոր ծերերին ժողովեցին։</verse>
				<verse number="30">Եւ Ահարօնը Եհովայի Մովսէսին ասած բոլոր խօսքերը պատմեց. եւ նշաններն արաւ ժողովրդի առաջին։</verse>
				<verse number="31">Եւ ժողովուրդը հաւատաց. եւ լսեցին, թէ Եհովան այցելութիւն է արել Իսրայէլի որդիներին, եւ թէ նորանց նեղութիւնները տեսել է, եւ խոնարհուեցին եւ երկրպագութիւն արին։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ յետոյ Մովսէսն ու Ահարօնը եկան եւ ասեցին Փարաւօնին. Այսպէս է ասում Իսրայէլի Եհովայ Աստուածը, իմ ժողովուրդը թող տուր, որ անապատումն ինձ համար տօն կատարեն։</verse>
				<verse number="2">Եւ Փարաւօնն ասեց. Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, և Իսրայէլին թող տամ. Եհովան չեմ ճանաչում, եւ Իսրայէլն էլ թող չեմ տալիս։</verse>
				<verse number="3">Եւ նորանք ասեցին. Եբրայեցիների Աստուածը մեզ հանդիպեց. հրաման տուր որ երեք օրուայ ճանապարհ գնանք անապատը, եւ մեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանենք, որ մի գուցէ ժանտախտով կամ սրով մեզ վերայ յարձակուի։</verse>
				<verse number="4">Եւ Եգիպտոսի թագաւորն ասեց նորանց. Ով Մովսէս եւ Ահարօն, ինչո՞ւ համար ժողովրդին իրանց գործքերիցը ետ էք թողում, գնացէք ձեր բանին։</verse>
				<verse number="5">Եւ Փարաւօնն ասեց. Ահա հիմա երկրի ժողովուրդը շատ է, եւ դուք դադարեցնում էք նորանց իրանց գործքերիցը։</verse>
				<verse number="6">Եւ Փարաւօնն այն օրը ժողովրդի գործավարներին եւ նորանց վերակացուներին հրամայեց ասելով.</verse>
				<verse number="7">Երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս այլ եւս ժողովրդին յարդ մի տաք աղիւս շինելու համար. թող իրանք գնան իրանց համար յարդ ժողովեն։</verse>
				<verse number="8">Եւ աղիւսների հաշիւը ինչպէս որ երէկ եւ մէկէլ օրը շինում էին՝ նորանց վերայ դրէք, նորանից մի պակասեցնէք. որովհետեւ ծոյլ են, նորա համար են նորանք աղաղակում՝ ասելով. Գնանք մեր Աստուծոյն զոհ մատուցանենք։</verse>
				<verse number="9">Թող գործը այս մարդկանց վերայ ծանրանայ, որ նորանով գործեն, եւ դարտակ խօսքերի մտիկ չանեն։</verse>
				<verse number="10">Եւ ժողովրդի գործավարներն ու վերակացուները դուրս գնացին, եւ ժողովրդի հետ խօսեցին ասելով.</verse>
				<verse number="11">Այսպէս է ասում Փարաւօնը. Ես ձեզ յարդ չեմ տալ. դուք գնացէք ձեզ համար յարդ առէք ուր որ գտնէք, սակայն ձեր գործիցը մի բան պիտի չպակասէ։</verse>
				<verse number="12">Եւ ժողովուրդը Եգիպտոսի բոլոր երկրի մէջ ցրուեցաւ յարդի տեղ խոզան ժողովելու համար։</verse>
				<verse number="13">Եւ գործավարները ստիպում էին ասելով. Ձեր օրական բանը իր օրը լրացրէք ինչպէս յարդ եղած ժամանակը։</verse>
				<verse number="14">Եւ Փարաւօնի գործավարները Իսրայէլի որդիների վերայ դրած վերակացուներին ծեծում էին եւ ասում. Ինչո՞ւ համար չլրացրիք ձեր վերայ դրած աղիւսների հաշիւը երէկ էլ այսօր էլ ինչպէս երէկ ու մէկէլ օրը։</verse>
				<verse number="15">Եւ Իսրայէլի որդիների վերակացուները եկան եւ բողոքեցին Փարաւօնին ասելով. Ինչո՞ւ ես այդպէս անում քո ծառաներին։</verse>
				<verse number="16">Քո ծառաներին յարդ չեն տալիս, բայց մեզ ասում են, թէ Աղիւսները շինեցէք. եւ ահա քո ծառաները ծեծուեցան. եւ յանցանքը քո ժողովրդինն է։</verse>
				<verse number="17">Եւ նա ասեց. Ծոյլ էք դուք՝ ծոյլ. նորա համար ասում էք թէ Գնանք Եհովային զոհ մատուցանենք։</verse>
				<verse number="18">Ուստի գնացէք հիմա ծառայեցէք, եւ ձեզ յարդ չի տրուելու, բայց աղիւսների հաշիւը պէտք է տաք։</verse>
				<verse number="19">Եւ Իսրայէլի որդիների վերակացուները իրանց չարիքի մէջ տեսան, երբ որ ասուեցաւ թէ Ձեր աղիւսների թիւից չպակասացնէք. օրական բանը իր օրը տուէք։</verse>
				<verse number="20">Եւ հանդիպեցին Մովսէսին եւ Ահարօնին, որ կանգնած էին իրանց դիմաւորելու, Փարաւօնի մօտից դուրս գալիս։</verse>
				<verse number="21">Եւ ասեցին նորանց. Եհովան ձեզ վերայ նայէ եւ դատէ, որ մեր հոտը Փարաւօնի առաջին, եւ նորա ծառաների առաջին գարշելի արիք, մեզ սպանելու համար նորանց ձեռքը սուր տալով։</verse>
				<verse number="22">Եւ Մովսէսը ետ դարձաւ Եհովայի մօտ եւ ասեց. Ով Եհովայ, ինչո՞ւ համար այս ժողովուրդը չարիքի մէջ գցեցիր, եւ ինչո՞ւ համար ինձ ուղարկեցիր։</verse>
				<verse number="23">Որովհետեւ այն ժամանակից որ եկել եմ Փարաւօնի մօտ քո անունովը խօսելու, այս ժողովրդին չարութիւն է անում, եւ դու էլ չփրկեցիր քո ժողովրդին։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Հիմա կտեսնես թէ Փարաւօնին ինչ կանեմ. որ հզօր ձեռքով թող կտայ նորանց, եւ հզօր ձեռքով դուրս կանէ նորանց իր երկրիցը։</verse>
				<verse number="2">Եւ Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասեց նորան. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="3">Եւ երեւեցայ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին Ամենակարող Աստուծոյ անունով, բայց իմ Եհովայ անունովը նորանց չյայտնուեցայ։</verse>
				<verse number="4">Նաեւ նորանց հետ իմ ուխտը հաստատեցի, որ նորանց տամ Քանանի երկիրը, նորանց պանդխտութեան երկիրը ուր որ պանդխտացան։</verse>
				<verse number="5">Եւ լսեցի էլ Իսրայէլի որդիների հառաչանքը, որ Եգիպտացիները ծառայեցնում են նորանց. եւ յիշեցի իմ ուխտը։</verse>
				<verse number="6">Նորա համար Իսրայէլի որդիներին ասիր. Ես եմ Եհովան. եւ ես ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը կհանեմ, եւ ձեզ նորանց ծառայութիւնիցը կազատեմ, եւ կփրկեմ ձեզ մեկնած բազուկով եւ մեծ դատաստաններով։</verse>
				<verse number="7">Եւ ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կառնեմ, եւ ձեզ համար Աստուած կլինիմ. եւ պիտի գիտենաք որ ես եմ Եհովան ձեր Աստուածը՝ ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը հանողը։</verse>
				<verse number="8">Եւ ձեզ այն երկիրը կտանեմ, որի համար իմ ձեռքը բարձրացրի որ տամ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, եւ ձեզ կտամ ժառանգութիւն լինելու Ես՝ Եհովաս։</verse>
				<verse number="9">Եւ Մովսէսն Իսրայէլի որդիների հետ այսպէս խօսեց. բայց նորանք հոգու նեղութիւնից եւ գործի ծանրութիւնից չլսեցին Մովսէսին։</verse>
				<verse number="10">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="11">Մտիր խօսիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, որ Իսրայէլի որդիքն իր երկրիցն արձակէ։</verse>
				<verse number="12">Եւ Մովսէսը խօսեց Եհովայի առաջին ասելով. Ահա Իսրայէլի որդիքը ինձ չեն լսում, ապա Փարաւօնը ինձ ի՞նչպէս կլսէ. որ ես ծանրալեզու եմ։</verse>
				<verse number="13">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ, եւ հրաման տուաւ նորանց Իսրայէլի որդիների եւ Եգիպտոսի Փարաւօն թագաւորի մասին՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսի երկրիցը հանելու համար։</verse>
				<verse number="14">Սորանք են նորանց հայրերի տների գլուխները. Իսրայէլի անդրանիկ Ռուբէնի որդիքը՝ Ենովք, Փաղղուս, Եսրոն եւ Քարմի. սորանք են Ռուբէնի տոհմերը։</verse>
				<verse number="15">Եւ Շմաւոնի որդիքը՝ Յամուէլ, եւ Յամին եւ Ոհադ եւ Յաքին եւ Սահառ, եւ Քանանացի կնոջ որդին՝ Սաւուղ. սորանք են Շմաւոնի տոհմերը։</verse>
				<verse number="16">Եւ սորանք են Ղեւիի որդիների անունները իրանց ծնունդների համեմատ՝ Գերսոն եւ Կահաթ եւ Մերարի։ Եւ Ղեւիի կեանքի տարիները հարիւր երեսունեւեօթը տարի եղան։</verse>
				<verse number="17">Գերսոնի որդիքը իրանց տոհմերի համեմատ՝ Ղոբենի եւ Սեմէի էին։</verse>
				<verse number="18">Եւ Կահաթի որդիքը Ամրամ եւ Իսահառ եւ Քեբրոն ու Ոզիէլ։ Եւ Կահաթի կեանքի տարիները հարիւր երեսունեւերեք տարի եղան։</verse>
				<verse number="19">Եւ Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. սորանք են Ղեւիի տոհմերը իրանց ծնունդների համեմատ։</verse>
				<verse number="20">Եւ Ամրամն իր հօրաքոյր Յոքաբեդն իրան համար կին առաւ, եւ նա ծնեց նորա համար Ահարօնին եւ Մովսէսին։ Եւ Ամրամի կեանքի տարիները հարիւր երեսունեւեօթը տարի եղան։</verse>
				<verse number="21">Եւ Իսահառի որդիքը՝ Կորխ եւ Նափէկ եւ Զեքրի։</verse>
				<verse number="22">Եւ Ոզիէլի որդիքը՝ Միսայէլ եւ Եղիսափան եւ Սեթրի։</verse>
				<verse number="23">Եւ Ահարօնն իր համար կին առաւ Ամինադաբի աղջիկ Նաասոնի քոյր Եղիսաբեթին, եւ նա ծնեց նորա համար Նադաբը եւ Աբիուդը, Եղիազարը եւ Իթամարը։</verse>
				<verse number="24">Եւ Կորխի որդիքը՝ Ասիր եւ Եղկանա եւ Աբիասափ. սորանք են Կորխեցիների տոհմերը։</verse>
				<verse number="25">Եւ Ահարոնի որդի Եղիազարը Փուտիէլի աղջիկներից իր համար կին առաւ. եւ նա ծնեց նորա համար Փենէհէսին, սորանք են Ղեւտացիների հայրերի գլուխներն իրանց տոհմերի համեմատ։</verse>
				<verse number="26">Սորանք են Ահարօնը եւ Մովսէսը, որոնց Եհովան ասեց. Հանեցէք Իսրայէլի որդիքն իրանց զօրքերովը Եգիպտոսի երկրիցը։</verse>
				<verse number="27">Սորանք են Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանելու համար Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ խօսողները. այս Մովսէսը եւ Ահարօնը։</verse>
				<verse number="28">Եւ եղաւ այն օրը որ Եհովան խօսեց Մովսէսի հետ Եգիպտոսի երկրումը,</verse>
				<verse number="29">Այն ժամանակ Եհովան Մովսէսի հետ խօսեց ասելով. Ես եմ Եհովան, խօսիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, ամեն ինչ որ քեզ ասում եմ։</verse>
				<verse number="30">Եւ Մովսէսը Եհովայի առաջին ասեց. Ահա ես ծանրալեզու եմ, եւ Փաաւօնն ի՞նչպէս կլսէ ինձ։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Տես քեզ Փարաւօնին աստուած արի, եւ քո եղբայր Ահարօնը քո մարգարէն կլինի։</verse>
				<verse number="2">Դու խօսիր այն ամենը ինչ որ քեզ կհրամայեմ, եւ քո եղբայր Ահարոնը թող խօսէ Փարաւօնի հետ, որ Իսրայէլի որդկանցն արձակէ իր երկրիցը։</verse>
				<verse number="3">Եւ ես Փարաւօնի սիրտը կխստացնեմ, եւ իմ նշանները եւ հրաշքներն Եգիպտոսի երկրումը կշատացնեմ։</verse>
				<verse number="4">Եւ Փարաւօնը ձեզ չի լսիլ. եւ ես իմ ձեռքը Եգիպտոսի վերայ կգցեմ, եւ իմ զօրքերը՝ իմ ժողովուրդը Իսրայէլի որդիքը կը հանեմ Եգիպտոսի երկրիցը մեծ դատաստաններով։</verse>
				<verse number="5">Եւ Եգիպտացիք կիմանան, որ ես եմ Եհովաս երբոր իմ ձեռքը Եգիպտոսի վերայ երկայնացնեմ եւ Իսրայէլի որդիքը նորանց միջիցը հանեմ,</verse>
				<verse number="6">Եւ Մովսէսն ու Ահարօնը Եհովայի իրանց պատուիրածի պէս արին, այնպէս արին։</verse>
				<verse number="7">Եւ Մովսէսն ութսուն տարեկան էր, եւ Ահարօնը ութսունեւերեք տարեկան էր, Փարաւօնի հետ խօսելիս։</verse>
				<verse number="8">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.</verse>
				<verse number="9">Երբոր Փարաւօնը ձեզ հետ խօսէ եւ ասէ. Ձեզ համար հրաշք ցոյց տուէք. այն ժամանակ ասիր Ահարօնին. Վեր առ գաւազանդ եւ գցիր Փարաւօնի առաջին. նա վիշապ կը դառնայ։</verse>
				<verse number="10">Եւ Մովսէսն ու Ահարօնը մտան Փարաւօնի մօտ եւ Եհովայի պատուիրածի պէս արին. եւ Ահարօնն իր գաւազանը գցեց Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին, եւ վիշապ եղաւ։</verse>
				<verse number="11">Փարաւօնն էլ իմաստուններին եւ կախարդներին կանչեց. եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին։</verse>
				<verse number="12">Եւ ամեն մէկն իր գաւազանը գցում էր, եւ վիշապներ էին դառնում. բայց Ահարօնի գաւազանը նորանց գաւազաններին կուլ տուաւ։</verse>
				<verse number="13">Եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ նորանց չլսեց, ինչպէս որ Եհովան ասել էր։</verse>
				<verse number="14">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի սիրտը խստացաւ, չէ ուզում ժողովրդին արձակել։</verse>
				<verse number="15">Առաւօտանց Փարաւօնի մօտ գնա. ահա նա դէպի ջուրն է դուրս գալիս, եւ դու գետի եզերքումը նորա դիմացը կանգնիր, եւ այն օձ դարձած գաւազանը ձեռքդ առ.</verse>
				<verse number="16">Եւ ասիր նորան. Եբրայեցիների Եհովայ Աստուածը ինձ քեզ մօտ ուղարկեց ասելով. Արձակիր իմ ժողովուրդը որ անապատումը ինձ պաշտեն, եւ ահա մինչեւ հիմա չլսեցիր։</verse>
				<verse number="17">Այսպէս է ասում Եհովան. սորանով գիտենաս որ ես եմ Եհովան. Ահա ես իմ ձեռքի գաւազանը գետի միջի ջրին կզարկեմ, եւ ջրերը արիւն կդառնան։</verse>
				<verse number="18">Եւ գետի մէջ եղած ձկները կմեռնին, եւ գետը կհոտի, եւ Եգիպտացիք կզզուին գետիցը ջուր խմելու։</verse>
				<verse number="19">Եւ Եհովան ասեց Մովսէսին, Ասիր Ահարօնին. Գաւազանդ առ, եւ ձեռքդ մեկնիր Եգիպտացիների ջրերի վերայ, նորանց առուների վերայ, նորանց գետերի վերայ, եւ նորանց լճերի վերայ, նորանց բոլոր ջրակուտակների վերայ, եւ արիւն կդառնան, եւ Եգիպտոսի բոլոր երկրումը փայտի եւ քարի ամանների միջի ջրերը արիւն կդառնան։</verse>
				<verse number="20">Եւ Մովսէսն ու Ահարօնը Եհովայի պատուիրածի պէս արին, եւ նա գաւազանը բարձրացրեց եւ Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին գետի միջի ջրերին զարկեց, եւ գետի միջի բոլոր ջրերը արիւն դառան։</verse>
				<verse number="21">Եւ գետի մէջ եղած ձկները մեռան, եւ գետը հոտեց, եւ Եգիպտացիք չէին կարողանում գետիցը ջուր խմել. եւ արիւնը Եգիպտոսի բոլոր երկրի մէջ կար։</verse>
				<verse number="22">Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին. եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Եհովայի ասածին պէս նորանց չլսեց։</verse>
				<verse number="23">Եւ Փարաւօնը դարձաւ եւ իր տունը եկաւ, ու սա էլ չազդեց նորա սրտին։</verse>
				<verse number="24">Եւ բոլոր Եգիպտացիք գետի շուրջը փորեցին խմելու ջրի համար. որովհետեւ գետի ջրիցը չէին կարողանում խմել։</verse>
				<verse number="25">Եւ Եհովան գետը զարկելուց յետոյ եօթը օրը լրացաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ ասիր նորան. Եհովան այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ պաշտեն ինձ։</verse>
				<verse number="2">Եւ եթէ արձակել չուզես, ահա ես քո բոլոր սահմանները գորտերով պիտի զարկեմ։</verse>
				<verse number="3">Եւ գետը շատ գորտեր կհանէ, եւ նորանք վեր կելնեն եւ քո տան մէջ եւ ննջարան սենեակի մէջ եւ քո անկողնի մէջ եւ քո ծառաների տների մէջ եւ քո ժողովրդի մէջ եւ քո թոնիրների մէջ եւ խմորի տաշտերի մէջ կմտնեն։</verse>
				<verse number="4">Եւ գորտերը քեզ վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո բոլոր ծառաների վերայ կելնեն։</verse>
				<verse number="5">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այսպէս ասիր Ահարօնին. Ձեռքդ մեկնիր քո գաւազանովը առուների վերայ, գետերի եւ լճերի վերայ, եւ Եգիպտոսի երկրի վերայ գորտեր հանիր։</verse>
				<verse number="6">Եւ Ահարօնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վերայ. եւ գորտերը ելան եւ Եգիպտոսի երկիրը ծածկեցին։</verse>
				<verse number="7">Եւ մոգերն էլ այնպէս արին իրանց կախարդութիւններովը, եւ Եգիպտոսի երկրի վերայ գորտեր հանեցին։</verse>
				<verse number="8">Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Աղաչեցէք Եհովային որ ինձանից եւ իմ ժողովրդիցը վեր առնէ գորտերին, եւ ես ժողովրդին կարձակեմ որ Եհովային զոհ մատուցանեն։</verse>
				<verse number="9">Եւ Մովսէսն ասեց Փարաւօնին. Ժամանակ որոշիր ինձ համար. թէ երբ քեզ համար եւ քո ծառաների համար եւ ժողովրդիդ համար աղաչեմ, որ քեզանից եւ քո տներիցը գորտերը կորչեն, եւ միայն գետի մէջ մնան։</verse>
				<verse number="10">Եւ նա ասեց. Էգուց։ Նա էլ ասեց. քո խօսքի պէս լինի, որ գիտենաս թէ չկայ մեր Եհովայ Աստուծոյ նմանը։</verse>
				<verse number="11">Եւ քեզանից եւ քո տներիցը եւ քո ծառաներիցը եւ քո ժողովրդիցը գորտերը կհեռանան. միայն գետի մէջ կմնան։</verse>
				<verse number="12">Եւ Մովսէսն ու Ահարօնը Փարաւօնի մօտիցը դուրս գնացին. եւ Մովսէսը Եհովային աղաղակեց այն գորտերի համար, որ Փարաւօնի վերայ բերել էր։</verse>
				<verse number="13">Եւ Եհովան Մովսէսի ասածին պէս արաւ. եւ տներիցը, բակերիցը եւ արտերիցը գորտերը մեռան։</verse>
				<verse number="14">Եւ դէզ դէզ ժողովեցին նորանց, եւ երկիրը հոտեց</verse>
				<verse number="15">Բայց երբոր Փարաւօնը տեսաւ որ դիւրութիւն եղաւ, իր սիրտը խստացրեց, եւ նորանց չլսեց Եհովայի ասածին պէս։</verse>
				<verse number="16">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ասիր Ահարօնին. Գաւազանդ մեկնիր, եւ երկրի հողին զարկ, որ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ մուն լինի։</verse>
				<verse number="17">Եւ այնպէս արին. որովհետեւ Ահարօնն իր ձեռքը մեկնեց իր գաւազանովը եւ երկրի հողին զարկեց, եւ մուն եղաւ մարդկանց վերայ եւ անասունների վերայ. Եգիպտոսի բոլոր երկրի վերայ երկրի բոլոր հողը մուն եղաւ։</verse>
				<verse number="18">Եւ մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին որ մուներ հանեն, բայց չկարողացան. եւ այսպէս մարդկանց եւ անասունների վերայ մուն եղաւ։</verse>
				<verse number="19">Եւ մոգերն ասեցին Փարաւօնին. Սա Աստուծոյ մատն է. բայց Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ նորանց չլսեց Եհովայի ասածին պէս։</verse>
				<verse number="20">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առաւօտանց կանուխ վեր կաց, եւ Փարաւօնի առաջին կանգնիր. (ահա դէպի ջուրն է դուրս գնում.) եւ ասիր նորան. Եհովան այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն.</verse>
				<verse number="21">Բայց եթէ իմ ժողովուրդը չարձակես, ահա ես քեզ վերայ եւ քո ծառաների վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո տների վերայ շանաճանճ կուղարկեմ, եւ Եգիպտացիների տները շանաճանճով կլեցնուին, նաեւ այն գետինը որի վերայ նորանք կան։</verse>
				<verse number="22">Եւ այն օրը իմ ժողովրդի բնակուած Գեսէմի երկիրը կորոշեմ, եւ այն տեղ շանաճանճ չի լինիլ. որ գիտենաս թէ ես եմ Եհովան երկրի միջումը։</verse>
				<verse number="23">Եւ իմ ժողովրդի եւ քո ժողովրդի մէջ խտրութիւն կդնեմ. էգուց կլինի այս նշանը։</verse>
				<verse number="24">Եւ Եհովան այնպէս արաւ. եւ շատ շանաճանճ եկաւ Փարաւօնի տան եւ նորա ծառաների տների եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ. և շանաճանճի պատճառով երկիրը փչացաւ։</verse>
				<verse number="25">Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Գնացէք ձեր Աստուծոյն զոհ մատուցրէք երկրիս մէջ։</verse>
				<verse number="26">Եւ Մովսէսն ասեց. Կարելի չէ այդպէս անել. ըստ որում Եգիպտացիների համար գարշելին ենք զոհում Եհովային՝ մեր Աստուծոյն. եթէ Եգիպտացիների համար գարշելին իրանց աչքի առաջին զոհենք, մեզ չե՞ն քարկոծիլ։</verse>
				<verse number="27">Երեք օրուայ ճանապարհ գնանք անապատը, եւ զոհ մատուցանենք մեր Եհովայ Աստուծոյն, ինչպէս որ ինքը մեզ ասէ։</verse>
				<verse number="28">Եւ Փարաւօնն ասեց. Ես ձեզ թող կտամ որ գնաք անապատումը ձեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանէք, միայն թէ հեռու չգնաք. ինձ համար աղօթեցէք։</verse>
				<verse number="29">Եւ Մովսէսն ասեց. Ահա ես քո մօտիցը դուրս կը գնամ եւ Եհովային կաղաչեմ որ էգուց Փարաւօնիցը, նորա ծառաներիցը եւ նորա ժողովրդիցը շանաճանճը գնայ. բայց Փարաւօնը այլ եւս չխաբէ՝ ժողովրդին թող չտալով որ Եհովային զոհ մատուցանեն։</verse>
				<verse number="30">Եւ Մովսէսը Փարաւօնի մօտիցը գնաց դուրս, եւ Եհովային աղաչեց։</verse>
				<verse number="31">Եւ Եհովան Մովսէսի խօսքին պէս արաւ, եւ վեր առաւ շանաճանճը Փարաւօնիցը, նորա ծառաներիցը, նորա ժողովրդիցը, մէկ հատ էլ չմնաց։</verse>
				<verse number="32">Եւ Փարաւօնը այն անգամին էլ խստացրեց իր սիրտը, եւ ժողովրդին չարձակեց։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ խօսիր նորա հետ, թէ Եբրայեցիների Եհովայ Աստուածը այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն.</verse>
				<verse number="2">Որովհետեւ եթէ չուզես արձակել, եւ տակաւին պինդ բռնես նորանց,</verse>
				<verse number="3">Ահա Եհովայի ձեռքը կգայ քո դաշտումը եղած հօտերի վերայ, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների եւ ոչխարների վերայ, շատ սաստիկ կոտորած կլինի։</verse>
				<verse number="4">Եւ Եհովան Իսրայէլի հօտերի եւ Եգիպտոսի հօտերի մէջտեղը կորոշէ, եւ Իսրայէլի որդիների մէկ անասունը չի մեռնիլ։</verse>
				<verse number="5">Եւ Եհովան ժամանակ որոշեց ասելով. Էգուց կանէ Եհովան այս բանը երկրի վերայ։</verse>
				<verse number="6">Եւ հետեւեալ օրը Եհովան այս բանը արաւ, այսինքն Եգիպտացիների բոլոր հօտերը մեռան, բայց Իսրայէլի որդիների հօտերիցը մէկ հատ չմեռաւ։</verse>
				<verse number="7">Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ ահա Իսրայէլի հօտերիցը մէկն էլ չէր մեռել. եւ Փարաւօնի սիրտը խստացաւ, եւ ժողովրդին չարձակեց։</verse>
				<verse number="8">Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Ձեր ձեռքերը լիքը հնոցի մոխիր առէք, եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տայ Փարաւօնի առաջին։</verse>
				<verse number="9">Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ փոշի կլինի, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ կլինին։</verse>
				<verse number="10">Եւ հնոցի մոխիրն առին եւ Փարաւօնի առաջին կանգնեցին. եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տուաւ. եւ մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ եղան։</verse>
				<verse number="11">Եւ մոգերը չկարողացան կանգնել Մովսէսի առաջին ուռեցքների պատճառով, որովհետեւ ուռեցքները մոգերի վերայ էլ եւ բոլոր Եգիպտացիների վերայ էլ եղաւ։</verse>
				<verse number="12">Եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նորանց չլսեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։</verse>
				<verse number="13">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առաւօտանց կանուխ վեր կաց, եւ Փարաւօնի առաջին կանգնիր, եւ նորան ասիր. Այսպէս է ասում Եբրայեցիների Եհովայ Աստուածը. Արձակիր իմ ժողովրդին որ ինձ պաշտեն.</verse>
				<verse number="14">Որովհետեւ այս անգամ իմ բոլոր հարուածները պիտի ուղարկեմ քո սրտի վերայ եւ քո ծառաների եւ քո ժողովրդի վերայ, որպէս զի գիտենաս թէ բոլոր երկրի մէջ ինձ նմանը չկայ։</verse>
				<verse number="15">Որովհետեւ հիմա իմ ձեռքը կմեկնեմ եւ կզարկեմ քեզ եւ քո ժողովրդին ժանտախտով, եւ կկորչես երկրիցը։</verse>
				<verse number="16">Եւ հէնց սորա համար քեզ վեր կացրի, որ իմ զօրութիւնը քեզանով ցոյց տամ, եւ բոլոր երկրի մէջ իմ անունը պատմուի։</verse>
				<verse number="17">Դու տակաւին իմ ժողովրդի դէմ ես կենում որ չարձակե՞ս նորանց։</verse>
				<verse number="18">Ահա ես էգուց այս ժամանակ շատ սաստիկ կարկուտ կտեղամ, որի պէս Եգիպտոսումն եղած չէ՝ նորա հաստատուած օրիցը մինչեւ հիմա։</verse>
				<verse number="19">Եւ հիմա մարդ ուղարկիր, և ժողովիր հօտերդ, եւ ինչ որ ունիս դաշտումը. որովհետև ամեն մարդ եւ անասուն որ դաշտումը գտնուի՝ եւ տների մէջ չժողովուին, նորանց վերայ կարկուտ է իջնելու, եւ պիտի մեռնին։</verse>
				<verse number="20">Եւ Փարաւօնի ծառաներիցը ով որ Եհովայի խօսքիցը վախում էր, իր ծառաներին եւ հօտերին տների մէջ ժողովեց.</verse>
				<verse number="21">Եւ ով որ Եհովայի խօսքին ուշադրութիւն չարաւ, իր ծառաները եւ իր հօտերը թողեց դաշտումը։</verse>
				<verse number="22">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ մարդկանց եւ անասունների վերայ եւ Եգիպտոսի երկրումը եղած արտերի բոլոր խոտի վերայ կարկուտ պիտի գայ։</verse>
				<verse number="23">Եւ Մովսէսն իր գաւազանը դէպի երկինքը մեկնեց եւ Եհովան որոտում եւ կարկուտ ուղարկեց, եւ երկրի վերայ կրակ էր վազում. եւ Եհովան Եգիպտոսի երկրի վերայ կարկուտ տեղաց։</verse>
				<verse number="24">Եւ կարկուտ եղաւ, եւ կարկտի հետ միասին խառնուած կրակ եկաւ. շատ սաստիկ էր, այնպէս որ Եգիպտոսի բոլոր երկրումը նորա նմանը եղած չէր, քանի որ նա ազգ էր եղել։</verse>
				<verse number="25">Եւ կարկուտը զարկեց Եգիպտոսի բոլոր երկրի մէջ դաշտումը եղածի ամենը՝ մարդից մինչեւ անասուն. եւ դաշտի բոլոր խոտը զարկեց կարկուտը եւ դաշտի բոլոր ծառերը կոտրատեց։</verse>
				<verse number="26">Միայն Գեսէմի երկրի մէջ, ուր որ Իսրայէլի որդիքն էին, կարկուտ չեղաւ։</verse>
				<verse number="27">Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց նորանց. Այս անգամ մեղանչեցի. Եհովան արդար է, իսկ ես եւ իմ ժողովուրդը յանցաւոր ենք։</verse>
				<verse number="28">Աղաչեցէք Եհովային որ Աստուծոյ որոտումները եւ կարկուտը բաւական է. եւ ձեզ կարձակեմ, եւ այլ եւս չէք մնալ։</verse>
				<verse number="29">Եւ Մովսէսն ասեց նորան. Հէնց որ քաղաքիցը դուրս գամ՝ ձեռքերս դէպի Եհովային կտարածեմ, և որոտումները կդադարեն, եւ այլ եւս կարկուտ չի լինիլ, որ գիտենաս թէ երկիրը Եհովայինն է։</verse>
				<verse number="30">Բայց ես գիտեմ, որ դու եւ քո ծառաները տակաւին Եհովայ Աստուածանից չէք վախում։</verse>
				<verse number="31">Եւ կտաւատն ու գարին ջարդուեցան. որովհետեւ գարին հասած էր, եւ կտաւատը սերմ բռնած։</verse>
				<verse number="32">Բայց ցորենը եւ հաճարը չջարդուեցան. որովհետեւ նորանք ուշ են բուսնում։</verse>
				<verse number="33">Եւ Մովսէսը Փարաւօնի մօտիցը քաղաքից դուրս ելաւ, եւ ձեռքերը դէպի Եհովային տարածեց, եւ որոտումներն ու կարկուտը դադարեց, եւ երկրի վերայ անձրեւ չկաթեց։</verse>
				<verse number="34">Եւ Փարաւօնը երբոր անձրեւի եւ կարկտի եւ որոտումի դադարելը տեսաւ, դարձեալ մեղանչեց, եւ սիրտը խստացրեց՝ ինքը եւ իր ծառաները։</verse>
				<verse number="35">Եւ այսպէս Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Իսրայէլի որդիներին չարձակեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա Փարաւօնի մօտ. որովհետեւ ես խստացրի նորան սիրտը եւ նորա ծառաների սիրտը որ այս իմ նշաններն անեմ նորանց մէջ։</verse>
				<verse number="2">Եւ որ պատմես քո որդու եւ որդուդ որդու ականջներին՝ ինչ որ արի Եգիպտացիների մէջ, եւ իմ նշանները որ նորանց մէջ ցոյց տուի, որ գիտենաք թէ ես եմ Եհովան։</verse>
				<verse number="3">Եւ Մովսէսն ու Ահարօնը գնացին Փարաւօնի մօտ եւ ասեցին նորան. Եբրայեցիների Եհովայ Աստուածն այսպէս է ասում. Մինչեւ ե՞րբ չես ուզելու խոնարհուիլ իմ առաջին. արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն։</verse>
				<verse number="4">Որովհետեւ եթէ իմ ժողովուրդն արձակել չուզես, ահա էգուց քո սահմանների վերայ մորեխ կուղարկեմ.</verse>
				<verse number="5">Եւ երկրի երեսը կծածկէ, եւ մէկը չի կարողանալ տեսնել երկիրը, եւ ձեզ համար կարկտից ազատուած մնացածը կուտէ, եւ արտի մէջ բուսած ձեր բոլոր ծառերը կուտէ։</verse>
				<verse number="6">Եւ կլցուին քո տները եւ քո բոլոր ծառաների տները՝ եւ բոլոր Եգիպտացիների տները, որ ոչ քո հայրերը եւ ոչ քո հայրերի հայրերն են տեսել իրանց երկրի վերայ եղած օրիցը մինչեւ այսօր։ Եւ դարձաւ ու Փարաւօնի մօտիցը դուրս ելաւ։</verse>
				<verse number="7">Եւ Փարաւօնի ծառաներն ասեցին նորան. Մինչեւ ե՞րբ սա մեզ համար որոգայթ պիտի լինի. արձակիր այս մարդիկը որ իրանց Եհովայ Աստուծոյն պաշտեն. մի՞թէ տակաւին չգիտես որ Եգիպտոսը փչացաւ։</verse>
				<verse number="8">Եւ Մովսէսին ու Ահարօնին Փարաւօնի մօտ դարձրին, եւ նա ասեց նորանց. Գնացէք պաշտեցէք ձեր Եհովայ Աստուծոյն. ո՞վքեր են գնացողները։</verse>
				<verse number="9">Եւ Մովսէսն ասեց. Մեր երիտասարդներովը եւ մեր ծերերովն ենք գնալու, մեր տղերքովն ու մեր աղջկերքովը, մեր հօտերովը եւ մեր արջառներովն ենք գնալու. որովհետեւ Եհովայի տօն է մեզ համար։</verse>
				<verse number="10">Եւ նա ասեց նորանց. Ուրեմն Եհովան ձեզ հետ լինի, ինչպէս որ ես ձեզ եւ ձեր երեխաներին կարձակեմ։ Զգուշացէք, ըստ որում չարիք կան ձեր առաջին։</verse>
				<verse number="11">Ոչ այդպէս, այլ դուք մարդիկներդ գնացէք եւ Եհովային պաշտեցէք. որովհետեւ դուք այդ էիք ուզում։ Եւ Փարաւօնի առջեւից դուրս արին նորանց։</verse>
				<verse number="12">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր Եգիպտոսի երկրի վերայ մորեխների համար, որ Եգիպտոսի երկրի վերայ ելնեն, եւ ուտեն երկրի բոլոր խոտը՝ բոլորն ինչ որ թողել է կարկուտը։</verse>
				<verse number="13">Եւ Մովսէսը մեկնեց իր գաւազանը Եգիպտոսի երկրի վերայ. եւ Եհովան երկրի վերայ արեւելեան հով փչել տուաւ այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը. և երբոր առաւօտ եղաւ, արեւելեան հովը մորեխը բերաւ։</verse>
				<verse number="14">Եւ մորեխը Եգիպտոսի բոլոր երկրի վերայ ելաւ, եւ Եգիպտոսի բոլոր սահմանների վերայ իջաւ, շատ սաստիկ էր. նորանից առաջ այնպիսի մորեխ չէր եղած, նորանից յետոյ էլ այնպէս չէ եղել։</verse>
				<verse number="15">Եւ բոլոր երկրի երեսը ծածկեց, եւ երկիրը մթնեց, եւ երկրի բոլոր խոտը՝ եւ կարկուտիցը մնացած ծառերի բոլոր պտուղները կերան. եւ եղած ծառերի վերայ եւ արտի խոտերի վերայ բնաւ կանաչեղէն չմնաց Եգիպտոսի բոլոր երկրումը։</verse>
				<verse number="16">Եւ Փարաւօնը շուտով կանչեց Մովսէսին ու Ահարօնին, եւ ասեց. Մեղանչեցի ձեր Եհովայ Աստուծոյ դէմ եւ ձեզ դէմ։</verse>
				<verse number="17">Եւ հիմա խնդրեմ՝ միայն այս անգամը ներեցէք իմ յանցանքը. եւ ձեր Եհովայ Աստուծոյն աղաչեցէք, որ իմ վերայից այս մահը միայն վեր առնէ։</verse>
				<verse number="18">Եւ նա Փարաւօնի մօտիցը դուրս ելաւ, եւ Եհովային աղաչեց։</verse>
				<verse number="19">Եւ Եհովան մի խիստ սաստիկ արեւմտեան հով ուղարկեց, որ մորեխը վեր առաւ ու Կարմիր ծովը քշեց նորանց. Եգիպտոսի բոլոր սահմաններումը մէկ մորեխ չմնաց։</verse>
				<verse number="20">Բայց Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նա Իսրայէլի որդկանցը չարձակեց։</verse>
				<verse number="21">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, որ Եգիպտոսի երկրի վերայ խաւար լինի, եւ շօշափելի խաւար։</verse>
				<verse number="22">Եւ Մովսէսն իր ձեռքը դէպի երկինքը մեկնեց եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ թանձր խաւար եղաւ երեք օր.</verse>
				<verse number="23">Մարդ մարդի չէր տեսնում, եւ երեք օր մէկն իր տեղիցը վեր չկացաւ, բայց բոլոր Իսրայէլի որդիների համար լոյս կար իրանց բնակութիւններումը։</verse>
				<verse number="24">Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ ասեց. Գնացէք եւ պաշտեցէք Եհովային. միայն ձեր հօտերն ու արջառները մնան. ձեր ընտանիքներն էլ թող ձեզ հետ գնան։</verse>
				<verse number="25">Եւ Մովսէսն ասեց. Դու պէտք է մեր ձեռքը զոհեր ու ողջակէզներ էլ տաս, որ մեր Եհովայ Աստուծոյն մատուցանենք։</verse>
				<verse number="26">Եւ մեր հօտերն էլ գնան մեր հետը. նորանցից մէկ կճղակ էլ պիտի չմնայ. որովհետեւ նորանցից ենք առնելու մեր Եհովայ Աստուծոյն պաշտելու համար, եւ մենք չգիտենք թէ ինչով պիտի պաշտենք Եհովային մինչեւ որ այնտեղ գնանք։</verse>
				<verse number="27">Եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, որ չուզեց արձակել նորանց։</verse>
				<verse number="28">Եւ Փարաւօնն ասեց նորան. Գնա իմ մօտիցը. զգուշացիր քո անձի համար, որ էլ իմ երեսը չտեսնես. որովհետեւ այն օրը որ իմ երեսը տեսնես, պիտի մեռնես։</verse>
				<verse number="29">Եւ Մովսէսն ասեց. Լաւ ես ասում, էլ քո երեսը չեմ տեսնիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի վերայ եւ Եգիպտոսի վերայ մէկ հարուած էլ եմ բերելու. նորանից յետոյ ձեզ այս տեղից կարձակէ. և հէնց որ արձակէ, ձեզ այս տեղից՝ շուտով դուրս պիտի անէ։</verse>
				<verse number="2">Հիմա խօսիր ժողովրդի ականջներին, եւ ամեն մարդ իր դրացուցը եւ ամեն կնիկ իր դրացուցը արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր խնդրեն։</verse>
				<verse number="3">Եւ Եհովան շնորհք տուաւ ժողովրդին Եգիպտացիների առաջին. եւ Մովսէսն էլ Եգիպտոսի երկրի մէջ Փարաւօնի ծառաների առաջին եւ ժողովրդի առաջին շատ մեծ մարդ էր։</verse>
				<verse number="4">Եւ Մովսէսն ասեց. Եհովան այսպէս է ասում, Կէս գիշերին ես դուրս կգամ Եգիպտոսի մէջ։</verse>
				<verse number="5">Եւ ամեն առաջինեկը կմեռնի Եգիպտոսի երկրումը՝ իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկից մինչեւ երկանքի ետեւին եղող աղախնի առաջինեկը, եւ բոլոր անասունների առաջինեկը։</verse>
				<verse number="6">Եւ Եգիպտոսի բոլոր երկրումը մեծ աղաղակ կլինի որ նորա նմանը եղած չէ, ոչ էլ կլինի.</verse>
				<verse number="7">Եւ Իսրայէլի որդիների ոչ մէկի դէմ մարդից մինչեւ անասուն մի շուն էլ չի շարժիլ իր լեզուն. որ գիտենաք թէ Եհովան Եգիպտացիների եւ Իսրայէլի մէջտեղը տարբերութիւն է անում։</verse>
				<verse number="8">Եւ քո այս բոլոր ծառաները ինձ մօտ իջնեն, եւ ինձ խոնարհութիւն անեն ասելով. Դուրս գնա դու եւ բոլոր քեզ հետեւող ժողովուրդը. եւ նորանից յետոյ դուրս կգնամ։ Եւ Մովսէսը դուրս եկաւ Փարաւօնի մօտիցը բարկութեամբ։</verse>
				<verse number="9">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնը ձեզ չի լսելու, որպէս զի իմ հրաշքները շատացնեմ Եգիպտոսի երկրումը։</verse>
				<verse number="10">Եւ Մովսէսն ու Ահարօնն արին այս ամեն հրաշքները Փարաւօնի առաջին, եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նա չարձակեց Իսրայէլի որդիքը իր երկրիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ Եգիպտոսի երկրումը ասելով.</verse>
				<verse number="2">Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբ լինի, ձեզ համար տարուայ ամիսների առաջինը լինի նա։</verse>
				<verse number="3">Իսրայէլի բոլոր ժողովքի հետ խօսեցէք ասելով. Այս ամսի տասնին ամեն մէկն իր համար մի գառն առնէ՝ իրանց հայրերի տան համեմատ՝ տունը մէկ գառն։</verse>
				<verse number="4">Եւ եթէ մէկ տունը մէկ գառնի համար քիչ լինի, թող նա իր տան մօտ եղած դրացու հետ՝ հոգիների թիւին համեմատ առնէ. ամեն մէկն իր կերածի չափ հաշիւ անէք գառնի վերայ։</verse>
				<verse number="5">Ձեր գառը անարատ՝ արու՝ մէկ տարեկան լինի. ոչխարներիցը կամ այծերիցն առնէք։</verse>
				<verse number="6">Եւ պահէք ձեզ համար մինչեւ ամսի տասնեւչորսերորդ օրը, եւ Իսրայէլի ժողովքի բոլոր բազմութիւնը մորթեն նորան իրիկուայ դէմ։</verse>
				<verse number="7">Եւ արիւնիցն առնեն եւ տների երկու կողմի դրանդիներին եւ վերի սեմին քսեն, ուր որ նորան պիտի ուտեն։</verse>
				<verse number="8">Եւ միսն այն գիշերն ուտեն. նորան կրակի վերայ խորոված՝ եւ բաղարջ ուտեն լեղի խոտերով.</verse>
				<verse number="9">Նորանից հում կամ ջրի մէջ եփած չուտէք, այլ կրակի վերայ խորոված, նորա գլուխը ոտքերովը եւ փորոտիքովը մէկտեղ ուտէք։</verse>
				<verse number="10">Եւ նորանից մի բան չթողէք մինչեւ առաւօտ. եւ նորանից մինչեւ առաւօտ մնացածը՝ կրակով այրեցէք։</verse>
				<verse number="11">Եւ այսպէս ուտէք նորան. ձեր գօտիները ձեր մէջքին՝ եւ ձեր կոշիկները ձեր ոտքերին՝ եւ ձեր ցուպերը ձեր ձեռքին լինելով, եւ նորան շտապելով ուտէք. նա զատիկ է Եհովային։</verse>
				<verse number="12">Եւ այն գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ, եւ զարկեմ Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկը մարդից մինչեւ անասուն. եւ Եգիպտոսի բոլոր աստուածների վերայ դատաստան պիտի անեմ՝ ես Եհովաս։</verse>
				<verse number="13">Եւ արիւնը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վերայ, եւ երբոր արիւնը տեսնեմ, ձեր վերայից պիտի անցնեմ. եւ հարուածը ձեր վերայ պիտի չգայ ձեզ կորցնելու համար, երբոր Եգիպտոսի երկիրը զարկեմ։</verse>
				<verse number="14">Եւ այն օրը ձեզ յիշատակի համար լինի, եւ տօնեցէք նորան տօն Եհովայի համար. ձեր սերունդների մէջ յաւիտենական կանոնով տօնեցէք նորան։</verse>
				<verse number="15">Եօթը օր բաղարջ կերեք. հէնց առաջին օրը ձեր տներիցը դուրս գցէք խմորը, որովհետեւ առաջի օրիցը մինչեւ եօթներորդ օրը խմորեալ ուտող անձը Իսրայէլիցը կորչի։</verse>
				<verse number="16">Եւ առաջին օրը սուրբ ժողով լինի, եւ եօթներորդ օրն էլ ձեզ համար սուրբ ժողով լինի. այն օրերը բնաւ մի գործ չգործուի, բացի ամեն մէկի ուտելիքը. այն միայն պատրաստէք։</verse>
				<verse number="17">Եւ բաղարջների տօնը պահէք. որովհետեւ հէնց նոյն օրուայ մէջ ձեր զօրքերը Եգիպտոսի երկրիցը հանեցի. ուրեմն ձեր սերունդների մէջ յաւիտենական կանոնով այն օրը պահէք։</verse>
				<verse number="18">Առաջին ամսուայ տասնեւչորսերորդ օրուայ իրիկունից բաղարջ պիտի ուտէք մինչեւ ամսուայ քսանեւմէկերորդ օրուայ իրիկունը։</verse>
				<verse number="19">Եօթը օր ձեր տներումը խմոր չգտնուի. որովհետեւ խմորեալ հաց ուտող անձը Իսրայէլի ժողովքիցը պիտի կորչի՝ թէ օտարական եւ թէ երկրի բնակ։</verse>
				<verse number="20">Ոչ մի խմորեալ բան պիտի չուտէք. ձեր բոլոր բնակութիւնների մէջ բաղարջ ուտէք։</verse>
				<verse number="21">Եւ Մովսէսը կանչեց Իսրայէլի բոլոր ծերերին եւ ասեց նորանց. Ընտրեցէք, եւ ձեզ համար ձեր ընտանեաց համեմատ գառն առէք, եւ զատիկը մորթեցէք։</verse>
				<verse number="22">Եւ զոպայի փունջ առէք, եւ կոնքի մէջ եղած արիւնովը թաթախեցէք եւ կոնքի մէջ եղած արիւնիցը քսեցէք դրան վերայի սեմին՝ եւ երկու դրանդիներին, եւ մինչեւ առաւօտ ձեզանից մէկն իր տան դռնիցը դուրս չգայ։</verse>
				<verse number="23">Եւ Եհովան Եգիպտացիներին զարկելու համար պիտի անցնէ, եւ երբ դրան վերայ սեմի եւ երկու դրանդիների վերայ արիւն տեսնէ, այն ժամանակ Եհովան այն դրան վերայիցը կանցնէ, եւ չի թողիլ սատակիչին, որ ձեր տները մտնէ ձեզ զարկելու համար։</verse>
				<verse number="24">Եւ այս բանը քեզ եւ քո որդիների համար կանոն պահէք մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="25">Եւ երբոր կլինի որ այն երկիրը գաք՝ որ Եհովան ձեզ պիտի տայ իր ասածին պէս, այն ժամանակ այս պաշտօնը պահէք։</verse>
				<verse number="26">Եւ երբոր կլինի որ ձեր որդիքը ձեզ կասեն. Ի՞նչ է ձեր այս պաշտօնը,</verse>
				<verse number="27">Այն ժամանակ ասէք, որ սա զատկի զոհն է Եհովայի համար, որ Եգիպտոսի մէջ Իսրայէլի որդիների տների վերայից անցաւ Եգիպտացիներին զարկելիս, եւ մեր տները ազատեց։ Եւ ժողովուրդը խոնարհուեց եւ երկրպագութիւն արաւ։</verse>
				<verse number="28">Եւ Իսրայէլի որդիքը գնացին, եւ արին ինչպէս Եհովան Մովսէսին եւ Ահարօնին պատուիրել էր. այնպէս արին։</verse>
				<verse number="29">Եւ եղաւ որ կէս գիշերին Եհովան Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկին զարկեց, իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկիցը մինչեւ բանտումը եղած գերիի առաջինեկը՝ եւ ամեն անասունի առաջինեկը</verse>
				<verse number="30">Եւ Փարաւօնը գիշերը վեր կացաւ եւ նորա բոլոր ծառաները՝ եւ բոլոր Եգիպտացիները, եւ Եգիպտոսի մէջ մեծ աղաղակ կար, որովհետեւ տուն չկար որ նորա մէջ մեռել չլինէր։</verse>
				<verse number="31">Եւ գիշերը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Վեր կացէք դուրս ելէք իմ ժողովրդի միջիցը դուք էլ եւ Իսրայէլի որդիքն էլ, եւ գնացէք պաշտեցէք Եհովային ինչպէս որ ասեցիք։</verse>
				<verse number="32">Ձեր հօտերն էլ եւ ձեր արջառներն էլ առէք՝ ինչպէս ասեցիք, եւ գնացէք եւ ինձ էլ օրհնեցէք։</verse>
				<verse number="33">Եւ Եգիպտացիք բռնադատեցին ժողովրդին, որ շուտով այն երկրիցը դուրս ուղարկեն նորանց, որովհետեւ ասեցին. Ամենքս էլ կմեռնենք։</verse>
				<verse number="34">Եւ ժողովուրդն իրանց զանգուածը դեռ չխմորած՝ իրանց խմորի տաշտերը իրանց կտաւներովը փաթաթած իրանց ուսերի վերայ վեր առին։</verse>
				<verse number="35">Եւ Իսրայէլի որդիքը Մովսէսի խօսքին պէս արին, եւ Եգիպտացիներիցն արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ ուզեցին։</verse>
				<verse number="36">Եւ Եհովան ժողովրդին շնորհք տուաւ Եգիպտացիների առաջին եւ Եգիպտացիք նորանց ուզածը տուին, եւ նորանք կողոպտեցին Եգիպտացիներին։</verse>
				<verse number="37">Եւ Իսրայէլի որդիքը Ռամսեսից դէպի Սոկքովթ չուեցին. բացի ընտանիքներից վեց հարիւր հազարի չափ հետեւակ մարդիկ էին։</verse>
				<verse number="38">Եւ նորանց հետ խառն բազմութիւն էլ ելաւ. եւ ոչխարներն ու արջառները շատ մեծ հօտ էին։</verse>
				<verse number="39">Եւ Եգիպտոսիցն իրանց հանած զանգուածիցն անխմոր շօթեր եփեցին, որովհետեւ խմորեալ չէր. նորա համար որ Եգիպտոսիցը քշուեցան, եւ չէին կարողանում ուշանալ. եւ իրանց համար պաշար էլ չէին շինել։</verse>
				<verse number="40">Եւ Եգիպտոսի մէջ Իսրայէլի որդիների բնակուած ժամանակը չորս հարիւր երեսուն տարի էր։</verse>
				<verse number="41">Եւ եղաւ որ չորս հարիւր երեսուն տարուայ վերջին՝ հէնց նոյն օրը Եհովայի բոլոր զօրքերը Եգիպտոսի երկրիցն ելան։</verse>
				<verse number="42">Սա Եհովայի համար պահելու մի գիշեր է, որ նորանց Եգիպտոսի երկրիցը հանեց. սա այն գիշերն է Եհովայի համար Իսրայէլի բոլոր որդիներիցն իրանց ազգերի մէջ պահուելու համար։</verse>
				<verse number="43">Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Այս է զատկի կանոնը. ոչ մի օտարական նորանից պիտի չուտէ։</verse>
				<verse number="44">Եւ ամեն մարդի ստակով ծախու առած ծառան՝ երբոր նորան թլփատել ես, այն ժամանակ թող ուտէ նորանից։</verse>
				<verse number="45">Օտարականն ու վարձկանը նորանից պիտի չուտէ։</verse>
				<verse number="46">Մէկ տան մէջ պիտի ուտուի. տնից դուրս չհանես այն մսիցը, եւ նորա մէկ ոսկորը չկոտրէք։</verse>
				<verse number="47">Իսրայէլի բոլոր ժողովքը անէ այն։</verse>
				<verse number="48">Եւ երբոր մի օտարական քեզ մօտ պանդխտանալու լինի, եւ Եհովայի զատիկն անելու լինի, նորա ամեն արուն թող թլփատուի, եւ այն ժամանակ մօտենայ կատարելու համար եւ ինքը երկրի բնակի պէս լինի. որովհետեւ ոչ մէկ անթլփատ նորանից պիտի չուտէ։</verse>
				<verse number="49">Երկրացու եւ ձեր մէջ բնակուող օտարականի համար մէկ օրէնք լինի։</verse>
				<verse number="50">Եւ Իսրայէլի բոլոր որդիքն արին ինչպէս որ Եհովան Մովսէսին եւ Ահարօնին պատուիրել էր, այնպէս արին։</verse>
				<verse number="51">Եւ եղաւ որ հէնց այն օրը Եհովան Եգիպտոսի երկրիցը հանեց Իսրայէլի որդիքը իրանց զօրքերովը։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Սրբիր ինձ համար ամեն առաջինեկը՝ Իսրայէլի որդիների մէջ՝ ամեն արգանդ բացողը, թէ մարդ թէ անասուն. այն իմն է։</verse>
				<verse number="3">Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. Յիշեցէք այս օրը որ Եգիպտոսիցը ծառայութեան տնից դուրս եկաք. որովհետեւ Եհովան ձեզ այս տեղից զօրաւոր ձեռքով հանեց. եւ խմորեալ չուտուի։</verse>
				<verse number="4">Դուք այսօր էք դուրս եկել, Ապիպ ամսումը։</verse>
				<verse number="5">Եւ կլինի որ երբ Եհովան քեզ տանելու լինի Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների երկիրը՝ որ քեզ տալու համար քո հայրերին երդում արաւ, այն կաթ ու մեղր բղխող երկիրը, այս ամսումը պիտի կատարես այս պաշտօնը։</verse>
				<verse number="6">Եօթը օր բաղարջ պիտի ուտես, եւ եօթներորդ օրը տօն լինի Եհովայի համար։</verse>
				<verse number="7">Այն եօթը օրերումը բաղարջ պիտի ուտուի, եւ քեզ մօտ խմորեալ հաց պիտի չտեսնուի. ոչ էլ քեզ մօտ խմոր պիտի տեսնուի քո բոլոր սահմաններումը։</verse>
				<verse number="8">Եւ այն օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. Այս նորա համար է որ Եհովան արաւ ինձ՝ ես Եգիպտոսիցը դուրս գալիս։</verse>
				<verse number="9">Եւ սա քեզ համար նշան պիտի լինի ձեռքիդ վերայ, եւ յիշատակ՝ աչքերիդ մէջ տեղը, որ Եհովայի օրէնքը քո բերանումը լինի, որովհետեւ Եհովան քեզ զօրաւոր ձեռքով հանեց Եգիպտոսիցը։</verse>
				<verse number="10">Եւ դու այս կանոնը տարուց տարի իր ժամանակին պիտի պահես։</verse>
				<verse number="11">Եւ կլինի որ՝ երբ Եհովան քեզ Քանանացիների երկիրը տանէ, ինչպէս որ քեզ եւ քո հայրերին երդում արաւ, որ նորան քեզ տայ։</verse>
				<verse number="12">Եւ այն ամենը որ արգանդ կբանայ, Եհովային ներկայացրու. եւ քո ունեցած անասնի ամեն առաջինեկ արուները Եհովայինը լինի։</verse>
				<verse number="13">Եւ էշի ամեն առաջինեկը մի ոչխարով փրկես, եւ եթէ չփրկես, նորա վիզը կոտրիր. եւ քո որդիների մէջ մարդի ամեն առաջինեկը պիտի փրկես։</verse>
				<verse number="14">Եւ կլինի որ քո որդին էգուց քեզ կհարցնէ ասելով. Սա ի՞նչ է. նորան պիտի ասես թէ՝ Եհովան մեզ Եգիպտոսիցը ծառայութեան տունիցը զօրաւոր ձեռքով հանեց.</verse>
				<verse number="15">Եւ եղաւ՝ երբ Փարաւօնը խստացաւ և մեզ արձակել չուզեց, Եհովան Եգիպտոսի երկրումն ամեն առաջինեկը՝ մարդի առաջինեկից մինչեւ անասունի առաջինեկը մեռցրեց. նորա համար ես ամեն արգանդ բացող արուն զոհում եմ Եհովային, եւ իմ որդիների ամեն առաջինեկը փրկում եմ։</verse>
				<verse number="16">Եւ սա քո ձեռքի վերայ նշան եւ աչքերիդ մէջտեղը ճակատանոց լինի, որովհետեւ Եհովան մեզ Եգիպտոսիցը զօրաւոր ձեռքով հանեց։</verse>
				<verse number="17">Եւ եղաւ՝ երբ Փարաւօնը ժողովրդին արձակեց, այն ժամանակ Աստուած նորանց Փղշտացիների երկրի ճանապարհովը չտարաւ, թէեւ նա մօտ էր, որովհետեւ Աստուած ասեց. Մի գուցէ ժողովուրդը պատերազմը տեսնելիս զղջայ եւ ետ դառնայ Եգիպտոս։</verse>
				<verse number="18">Այլ Աստուած ժողովրդին Կարմիր ծովի անապատի ճանապարհովը պտոյտ անել տուաւ եւ Իսրայէլի որդիքը գօտեպնդուած ելան Եգիպտոսի երկրիցը։</verse>
				<verse number="19">Եւ Մովսէսը՝ Յովսէփի ոսկորներն իր հետ առաւ. որովհետեւ Իսրայէլի որդկանցը հաստատ երդում էր անել տուել ասելով. Անպատճառ Աստուած ձեզ այցելութիւն է անելու, եւ իմ ոսկորներն այս տեղիցը ձեզ հետ հանեցէք։</verse>
				<verse number="20">Եւ Սոկքովթիցը չուեցին եւ Ոթոմի մէջ անապատի ծայրումը իջեւան արին։</verse>
				<verse number="21">Եւ Եհովան գնում էր նորանց առաջին ցերեկը ամպի սիւնով նորանց ճանապարհ ցոյց տալու համար, եւ գիշերը կրակի սիւնով, որ նորանց լոյս տայ, որ ցերեկ եւ գիշեր գնան։</verse>
				<verse number="22">Ցերեկը ամպի սիւնը՝ եւ գիշերը կրակի սիւնը՝ ժողովրդի առջեւից չպակասեցրեց։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդիների հետ որ ետ դառնան եւ Փիաիրօթի առաջին Մագդողի եւ ծովի մէջտեղը բանակ տան Բէեղսեփոնի առաջին. նորա դիմացը ծովի մօտ բանակ տուէք։</verse>
				<verse number="3">Եւ Փարաւօնը Իսրայէլի որդիների համար պիտի ասէ. թէ Երկրի մէջ մոլորուել են, անապատը նորանց պատել է։</verse>
				<verse number="4">Եւ Փարաւօնի սիրտը կկարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը կընկնէ. եւ ես Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր զօրքերի վերայ կփառաւորուիմ, եւ Եգիպտացիք կգիտենան թէ ես եմ Եհովան։ Եւ նորանք այնպէս արին։</verse>
				<verse number="5">Եւ Եգիպտոսի թագաւորին պատմուեցաւ, թէ ժողովուրդը փախաւ. եւ Փարաւօնի եւ նորա ծառաների սիրտը ժողովրդի դէմ փոխուեցաւ, եւ ասեցին. Սա ի՞նչ արինք մենք, որ Իսրայէլին մեզ ծառայութիւն անելուց թող տուինք։</verse>
				<verse number="6">Եւ իր կառքը պատրաստեց եւ իր ժողովուրդն իր հետը առաւ.</verse>
				<verse number="7">Եւ վեր առաւ վեց հարիւր ընտիր կառքեր եւ Եգիպտոսի բոլոր կառքերը՝ եւ նորանց ամենի վերայ ոստիկաններ։</verse>
				<verse number="8">Եւ Եհովան Եգիպտոսի Փարաւօն թագաւորի սիրտը կարծրացրեց, եւ նա Իսրայէլի որդիների ետեւիցն ընկաւ, եւ Իսրայէլի որդիքը բարձ ձեռքով դուրս եկան։</verse>
				<verse number="9">Եւ Եգիպտացիք նորանց ետեւիցն ընկան. եւ հասան նորանց ծովի մօտ բանակ տուած Փարաւօնի ամեն ձիերը, կառքերը՝ եւ նորա ձիաւորները եւ զօրքերը՝ Փիաիրօթի մօտ Բէեղսեփոնի առաջին։</verse>
				<verse number="10">Եւ Փարաւօնը մօտեցաւ, եւ Իսրայէլի որդիքն իրանց աչքերը բարձրացրին, եւ ահա Եգիպտացիք գալիս էին իրանց ետեւիցը, եւ շատ վախեցին. եւ Իսրայէլի որդիքն աղաղակեցին Եհովային.</verse>
				<verse number="11">Եւ ասեցին Մովսէսին. Միթէ Եգիպտոսումը գերեզմաններ չկային, որ մեզ բերիր անապատի մէջ մեռնելու. սա ի՞նչ է որ մեզ արիր, որ մեզ Եգիպտոսիցը հանեցիր։</verse>
				<verse number="12">Սա այն խօսքը չէ՞ որ քեզ ասում էինք Եգիպտոսումը. թէ Թող տուր մեզ՝ որ Եգիպտացիներին ծառայութիւն անենք. որովհետեւ աւելի լաւ է մեզ համար Եգիպտացիներին ծառայութիւն անել, քան թէ անապատումը մեռնել։</verse>
				<verse number="13">Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. Մի վախիք, կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը՝ որ այսօր կանէ ձեզ համար. որովհետեւ ձեր այսօրուայ տեսած Եգիպտացիներին այլ եւս պիտի չտեսնէք յաւիտեան։</verse>
				<verse number="14">Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք լուռ կացէք։</verse>
				<verse number="15">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. ասիր Իսրայէլի որդիներին, որ չուեն.</verse>
				<verse number="16">Եւ դու գաւազանդ բարձրացրու, եւ ձեռքդ մեկնիր ծովի վերայ եւ ճեղքիր նորան. եւ Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնան։</verse>
				<verse number="17">Եւ ես ահա Եգիպտացիների սիրտը պիտի կարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը պիտի գնան. եւ ես Փարաւօնի եւ նորա բոլոր զօրքերի վերայ՝ նորա կառքերի եւ նորա ձիաւորների վերայ պիտի փառաւորուիմ։</verse>
				<verse number="18">Եւ Եգիպտացիք կիմանան, թէ ես եմ Եհովան, երբոր ես Փարաւօնի եւ նորա կառքերի եւ նորա ձիաւորների վերայ փառաւորուիմ։</verse>
				<verse number="19">Եւ Աստուծոյ հրեշտակը՝ որ Իսրայէլի բանակի առաջին գնում էր, ելաւ եւ նորանց ետեւիցը գնաց. եւ ամպի սիւնը ելաւ նորանց առջեւիցը եւ կանգնեց նորանց ետքին,</verse>
				<verse number="20">Եւ Եգիպտացիների բանակի եւ Իսրայէլի բանակի մէջտեղը եկաւ, ու ամպ ու խաւար եղաւ, բայց գիշերը լոյս էր տալիս, եւ բոլոր գիշերը միմեանց չմօտեցան։</verse>
				<verse number="21">Եւ Մովսէսը մեկնեց իր ձեռքը ծովի վերան. եւ Եհովան սաստիկ արեւելեան հովով քշեց ծովը բոլոր գիշերը եւ ծովը ցամաքացրեց, եւ ջրերը ճեղքուեցան։</verse>
				<verse number="22">Եւ Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնացին. եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ եղան։</verse>
				<verse number="23">Եւ Եգիպտացիք նորանց ետեւիցն ընկան. եւ Փարաւօնի բոլոր ձիերը՝ կառքերը եւ ձիաւորները նորանց ետեւիցը ծովի մէջտեղը գնացին։</verse>
				<verse number="24">Եւ եղաւ առաւօտեան պահին, որ Եհովան Եգիպտացիների բանակին նայեց կրակի ու ամպի սիւնիցը, եւ Եգիպտացիների բանակը խռովութեան մէջ գցեց.</verse>
				<verse number="25">Եւ նորանց կառքերի անիւները հանեց, որ դժուարութեամբ էին առաջ գնում. այնպէս որ Եգիպտացիք ասում էին. Փախչենք Իսրայէլի երեսիցը, որովհետեւ Եհովան նորանց համար պատերազմում է Եգիպտացիների հետ։</verse>
				<verse number="26">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր ծովի վերայ, որ ջրերը ետ դառնան Եգիպտացիների վերայ՝ նորանց կառքերի եւ նորանց ձիաւորների վերայ։</verse>
				<verse number="27">Եւ Մովսէսը մեկնեց ձեռքը ծովի վերայ, եւ առաւօտեան դէմ ծովն իր ընթացքին դարձաւ. եւ Եգիպտացիք նորա դիմացիցը փախան. եւ Եհովան թօթափեց Եգիպտացիներին ծովի մէջը։</verse>
				<verse number="28">Եւ ջրերը դարձան եւ ծածկեցին Փարաւօնի կառքերը եւ ձիաւորները եւ բոլոր զօրքերը, որոնք նորանց ետեւիցը ծովի մէջ մտան. եւ նորանցից մէկն էլ չմնաց։</verse>
				<verse number="29">Բայց Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնում էին, եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ էին նորանց համար։</verse>
				<verse number="30">Եւ Եհովան այն օրը Եգիպտացիների ձեռքիցն ազատեց Իսրայէլին. եւ Իսրայէլը մեռած տեսաւ Եգիպտացիներին ծովի եզերքումը։</verse>
				<verse number="31">Եւ Իսրայէլը տեսաւ այն մեծ ձեռքը, որ Եհովան ցոյց տուաւ Եգիպտացիների վերայ. եւ ժողովուրդը վախեց Եհովայիցը, եւ հաւատաց Եհովային եւ նորա ծառայ Մովսէսին։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Այն ժամանակ երգեց Մովսէսը եւ Իսրայէլի որդիքը այս երգը Եհովայի համար, եւ խօսեցին ասելով. Երգում եմ Եհովային, որովհետեւ փառքով փառաւորեալ է. Ձին եւ ձիաւորը ծովը գցեց.</verse>
				<verse number="2">Եհովան իմ զօրութիւնն ու իմ գովութիւնն է, Եւ իմ փրկութիւնը եղաւ. Նա իմ Աստուածն է. եւ ես կփառաւորեմ նորան. Նա իմ հօր Աստուածն է, եւ ես կբարձրացնեմ նորան։</verse>
				<verse number="3">Եհովան հզօր պատերազմող է. Անունը ԵՀՈՎԱՅ է։</verse>
				<verse number="4">Փարաւօնի կառքերն ու նորա զօրքերը ծովը գցեց. Եւ նորա ընտիր կառամարտիկները Կարմիր ծովի մէջ ընկղմուեցան։</verse>
				<verse number="5">Անդունդները ծածկեցին նորանց. Նորանք իջան խորերը ինչպէս քար։</verse>
				<verse number="6">Քո աջ ձեռքն, ով Եհովայ, փառաւորուած է զօրութեամբ. Քո աջ ձեռքը, ով Եհովայ, խորտակեց թշնամուն։</verse>
				<verse number="7">Եւ քո փառքի մեծութեամբը խորտակում ես քեզ դէմ վեր կացողներին. Ուղարկում ես քո բարկութիւնը, եւ ուտում է նորանց յարդի պէս։</verse>
				<verse number="8">Եւ քո շունչի փչելովը ջրերը ժողովուեցան. Հեղեղները կանգնեցին դէզի պէս. Անդունդները պաղեցին ծովի միջումը։</verse>
				<verse number="9">Թշնամին ասեց. Հալածեմ՝ հասնեմ, Աւար բաժանեմ. Անձս նորանցից կշտանայ. Քաշեմ սուրս. Ձեռքս նորանց յափշտակէ։</verse>
				<verse number="10">Փչեցիր քո քամիովը. ծովը ծածկեց նորանց. Կապարի պէս ընկղմուեցան զօրաւոր ջրերի մէջ։</verse>
				<verse number="11">Ո՞վ է աստուածների մէջ քեզ պէս, ով Եհովայ. Ո՞վ է քեզ պէս՝ սրբութեան մէջ փառաւորուած օրհնութիւններով սքանչելի, Հրաշքներ անող։</verse>
				<verse number="12">Մեկնեցիր քո աջ ձեռքը. Երկիրը կլանեց նորանց։</verse>
				<verse number="13">Քո ողորմութիւնովը առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր. Քո զօրութիւնովը տարիր նորանց քո սուրբ բնակարանը։</verse>
				<verse number="14">Ժողովուրդները լսում են և կսարսափեն. Ցաւ է բռնելու Փղշտացի բնակիչներին։</verse>
				<verse number="15">Այն ժամանակ Եդովմի իշխանները կտագնապեն. Մովաբի զօրաւորներին դող կբռնէ. Կհալուին Քանանի բոլոր բնակիչները։</verse>
				<verse number="16">Նորանց վերայ վախ ու դող կընկնէ, Քո բազուկի մեծութիւնիցը կսառչեն քարի պէս. Մինչեւ որ անցնէ ժողովուրդդ, ով Եհովայ, Մինչեւ որ անցնէ այս ժողովուրդը, որ դու ստացար։</verse>
				<verse number="17">Դու կբերես նորանց եւ կտնկես նորանց քո ժառանգութեան սարի վերայ, Այն տեղը, որ քո բնակութեան համար շինեցիր, ով Եհովայ. Այն սրբարանը, Տէր, որ քո ձեռքերը շինեցին։</verse>
				<verse number="18">Եհովան պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="19">Որովհետեւ Փարաւօնի ձիերը նորա կառքերովն ու ձիաւորներովը ծովը մտան, եւ Եհովան ծովի ջրերը նորանց վերայ ածեց. բայց Իսրայէլի որդիքը ցամաքով գնացին ծովի միջովը։</verse>
				<verse number="20">Եւ Ահարօնի քոյր՝ Մարիամ մարգարէուհին թմբուկը ձեռքն առաւ. եւ բոլոր կանայքը թմբուկներով եւ պարերով նորա ետեւիցը դուրս եկան։</verse>
				<verse number="21">Եւ Մարիամը պատասխանեց նորանց. Երգեցէք Եհովային, որովհետեւ փառքով փառաւորուած է. Ձին ու ձիաւորը ծովը գցեց։</verse>
				<verse number="22">Եւ Մովսէսը Իսրայէլին Կարմիր ծովիցը ճանապարհ հանեց, եւ նորանք Սուրի անապատը եկան, եւ երեք օրուայ ճանապարհ գնացին անապատումը, եւ ջուր չգտան։</verse>
				<verse number="23">Եւ եկան Մեռայ, եւ չէին կարողանում խմել Մեռայի ջրերիցը, որովհետեւ դառն էին, վասն որոյ նորա անունը Մեռայ կոչուեցաւ։</verse>
				<verse number="24">Եւ ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ասելով. Ի՞նչ խմենք։</verse>
				<verse number="25">Եւ նա Եհովային աղաղակեց. եւ Եհովան նորան մի փայտ ցոյց տուաւ, եւ նա գցեց ջրերի մէջ, եւ ջրերը անուշացան։ Այն տեղ նորանց կանոն եւ դատաստան դրաւ, եւ այնտեղ փորձեց նորանց,</verse>
				<verse number="26">Եւ ասեց. Եթէ իրաւ լսես քո Եհովայ Աստուծոյ ձայնին, եւ ինչ որ նորա աչքի առաջին ուղիղ է՝ անես, եւ նորա պատուիրանքներին ականջ դնես, եւ նորա բոլոր կանոնները պահես, այն ախտերիցն ոչ մէկը քեզ վերայ չեմ բերիլ, որոնք Եգիպտացիների վերայ բերի. որովհետեւ ես եմ Եհովան քո բժիշկը։</verse>
				<verse number="27">Եւ եկան Եղիմ, եւ այնտեղ տասնեւերկու ջրի աղբիւրներ եւ եօթանասուն արմաւենիներ կային. եւ այն տեղ ջրերի մօտ բանակ տուին։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ չուեցին Եղիմիցը, եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը եկան Սին անապատը՝ որ Եղիմի ու Սինայի մէջտեղն է, նորանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ ամսուայ տասնեւհինգերորդ օրը։</verse>
				<verse number="2">Եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը անապատումը Մովսէսի եւ Ահարօնի դէմ տրտունջ արին.</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլի որդիքն ասեցին նորանց. Երանի թէ Եհովայի ձեռքովը մեռած լինէինք Եգիպտոսի երկրումը, երբոր մսի կաթսաների մօտ նստած էին եւ կուշտ հաց էինք ուտում, որովհետեւ մեզ այս անապատը հանեցիք, որ բոլոր այս ժողովքը սովածութիւնից մեռցնէք։</verse>
				<verse number="4">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ահա ես ձեզ երկնքիցը հաց պիտի տեղամ, եւ ժողովուրդը վեր կենայ՝ եւ օրուայ պէտք եղածը նոյն օրը ժողովէ, որ փորձեմ նորանց թէ իմ օրէնքի համեմատ պիտի գնան՝ թէ ոչ։</verse>
				<verse number="5">Եւ լինի որ վեցերորդ օրը, երբոր իրանց բերածը պատրաստեն, նա նորանց ամեն օրուայ ժողովածների կրկինը լինի։</verse>
				<verse number="6">Եւ Մովսէսն ու Ահարօնն ասեցին Իսրայէլի բոլոր որդիներին. Այս իրիկուն կիմանաք, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանողը Եհովան է։</verse>
				<verse number="7">Եւ առաւօտը կտեսնէք Եհովայի փառքը, որովհետեւ Եհովայի դէմ ձեր արած տրտունջը ինքը լսեց. եւ մենք ո՞վ ենք՝ որ մեզ դէմ տրտնջում էք։</verse>
				<verse number="8">Եւ Մովսէսն ասեց. Եհովան ձեզ իրիկունը ուտելու միս եւ առաւօտը կշտանալու չափ հաց տալիս՝ Եհովան լսած է իր դէմ ձեր արած տրտունջը. եւ մենք ո՞վ ենք. ձեր տրտունջը մեզ դէմ չէ, այլ Եհովայի դէմ։</verse>
				<verse number="9">Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Իսրայէլի որդիների բոլոր ժողովքին ասիր, Եհովայի առաջին մօտեցէք. որովհետեւ ձեր տրտունջը լսեց։</verse>
				<verse number="10">Եւ եղաւ որ Ահարօնը Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի հետ խօսելիս, դէպի անապատը նայեցին, եւ ահա Եհովայի փառքը ամպի մէջ երեւաց։</verse>
				<verse number="11">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="12">Իսրայէլի որդիների տրտունջը լսեցի. խօսիր նորանց հետ ասելով. Իրիկուայ դէմ միս պիտի ուտէք, եւ առաւօտանց հացով պիտի կշտանաք. եւ կիմանաք թէ ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։</verse>
				<verse number="13">Եւ եղաւ իրիկունը, որ լորամարգիներ ելան եւ բանակը ծածկեցին եւ առաւօտանց բանակի շուրջը ցօղ իջաւ։</verse>
				<verse number="14">Եւ երբոր իջած ցօղը վերացաւ, ահա անապատի երեսի վերայ մանր թեփաձեւ մի բան կար՝ եղեամի պէս մանր գետնի վերայ։</verse>
				<verse number="15">Եւ Իսրայէլի որդիքը տեսան, եւ իրար ասեցին. Ի՞նչ է սա. որովհետեւ չգիտէին թէ ինչ էր. եւ Մովսէսն ասեց նորանց. Սա այն հացն է, որ Եհովան տուաւ ձեզ ուտելու։</verse>
				<verse number="16">Եհովայի պատուիրած բանը այս է. ժողովեցէք նորանից ամեն մէկն իր կերածի չափ, մարդագլուխ մէկ օմէր՝ ամեն մէկն իր վրանի մէջ եղողների համար՝ ձեր հոգիների թիւին նայելով։</verse>
				<verse number="17">Եւ Իսրայէլի որդիքն այնպէս արին. եւ որը շատ, եւ որը քիչ ժողովեց։</verse>
				<verse number="18">Եւ օմէրով չափում էին, շատ ունեցողինը չաւելացաւ, եւ քիչ ունեցողինը չպակասեց. ամեն մէկն իր կերածի չափ ժողովեց։</verse>
				<verse number="19">Եւ Մովսէսն ասեց նորանց. Ոչ մէկը նորանից մինչեւ առաւօտը չպահէ։</verse>
				<verse number="20">Բայց չլսեցին Մովսէսին, այլ ոմանք թողեցին նորանից մինչեւ առաւօտ, եւ որդնոտեց եւ հոտեց. եւ Մովսէսը բարկացաւ նորանց վերայ։</verse>
				<verse number="21">Եւ ամեն առաւօտ ժողովում էին նորանից ամեն մէկն իր կերածի չափ. ու արեւը տաքանալիս հալում էր։</verse>
				<verse number="22">Եւ եղաւ որ, վեցերորդ օրը կրկնապատիկ ուտելիք՝ այսինքն ամեն մէկի համար երկու օմէր ժողովեցին, եւ ժողովքի բոլոր իշխանները եկան եւ պատմեցին Մովսէսին։</verse>
				<verse number="23">Եւ նա ասեց նորանց. Այս է Եհովայի ասածը, էգուց հանգստութեան սուրբ շաբաթն է Եհովայի համար, ինչ որ եփելու էք՝ եփեցէք, եւ ինչ որ եռացնելու էք՝ եռացրէք, եւ ինչ որ կաւելանայ՝ ձեզ համար առաւօտուան պահուելու թողեցէք։</verse>
				<verse number="24">Եւ նորան առաւօտուան թողեցին Մովսէսի հրամայածի պէս, եւ չհոտեց, ոչ էլ մէջը որդ եղաւ։</verse>
				<verse number="25">Եւ Մովսէսն ասեց. Այսօր կերէք, որովհետեւ այսօր շաբաթ է Եհովայի համար. այսօր դաշտի մէջ նորանից չէք գտնիլ։</verse>
				<verse number="26">Վեց օր պիտի ժողովէք նորան. բայց եօթներորդ օրը՝ որ շաբաթ է, պիտի չգտնուի։</verse>
				<verse number="27">Եւ եղաւ որ եօթներորդ օրը ժողովրդիցը ոմանք ժողովելու գնացին, բայց չգտան։</verse>
				<verse number="28">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Մինչեւ ե՞րբ չէք ուզում պահել իմ պատուիրանքներն ու օրէնքները։</verse>
				<verse number="29">Տեսէք որ Եհովան տուաւ ձեզ շաբաթը, նորա համար վեցերորդ օրը ինքը ձեզ երկու օրուայ հաց է տալիս. ամեն մէկն իր տեղը թող նստէ. ոչ մէկն իր տեղիցը դուրս չգնայ եօթներորդ օրը.</verse>
				<verse number="30">Եւ Ժողովուրդը հանգստացաւ եօթներորդ օրը։</verse>
				<verse number="31">Եւ Իսրայէլի տունը նորա անունը Ման դրին. եւ նա գինձի սերմի պէս սպիտակ, եւ համը մեղրով շինուած գաթայի պէս էր։</verse>
				<verse number="32">Եւ Մովսէսն ասեց. Այս է Եհովայի հրամայած բանը. նորանից մի օմէր լցրէք, որ ձեր սերունդների համար պահուի, որ տեսնեն այն հացը՝ որ ձեզ ուտեցրի անապատումը՝ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանելիս։</verse>
				<verse number="33">Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Մի սափոր առ, եւ նորա մէջը մի օմէր լիքը մանանայ դիր. եւ Եհովայի առաջին դիր որ պահուի ձեր սերունդների համար։</verse>
				<verse number="34">Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, այնպէս էլ Ահարօնը վկայութեան առաջին դրաւ նորան որ պահուի։</verse>
				<verse number="35">Եւ Իսրայէլի որդիքը քառասուն տարի կերան մանանան, մինչեւ որ շէն երկիրն եկան՝ մանանան կերան՝ մինչեւ որ Քանանի երկրի սահմանն եկան։</verse>
				<verse number="36">Եւ օմէրը արդուի տասներորդ մասն է։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը չուեցին Եհովայի խօսքին պէս իրանց գնացքի համեմատ Սին անապատիցը, եւ Ռափիդիմումը բանակ տուին. եւ ժողովրդի համար խմելու ջուր չկար։</verse>
				<verse number="2">Եւ ժողովուրդը Մովսէսի հետ վիճեց եւ ասեց. Մեզ ջուր տուէք, որ խմենք. եւ Մովսէսն ասեց նորանց. Ի՞նչ էք ինձ հետ վիճում. ինչո՞ւ էք փորձում Եհովային։</verse>
				<verse number="3">Եւ ժողովուրդն այն տեղ ջրի համար ծարաւեց, եւ ժողովուրդը Մովսէսի դէմ տրտնջաց եւ ասեց. Ինչո՞ւ համար մեզ Եգիպտոսիցը հանեցիր, որ մեզ ու մեր որդիներին եւ մեր հօտերին ծարաւ մեռցնես։</verse>
				<verse number="4">Եւ Մովսէսը Եհովային աղաղակեց՝ ասելով. Ի՞նչ անեմ այս ժողովրդին. քիչ է մնացել որ ինձ քարկոծեն։</verse>
				<verse number="5">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ժողովրդի առաջն անցիր, եւ Իսրայէլի ծերերիցը քեզ հետ առ, եւ քո գաւազանը՝ որով գետը զարկիր, ձեռքդ առ եւ գնա։</verse>
				<verse number="6">Ահա Քորեբումը այն ժայռի վերայ՝ այնտեղ քո առաջին կկանգնեմ, եւ դու ժայռին զարկ եւ նորանից ջուր դուրս կգայ, եւ թող ժողովուրդը խմէ։ Եւ Մովսէսն այնպէս արաւ Իսրայէլի ծերերի առաջին։</verse>
				<verse number="7">Եւ այն տեղի անունը Մասսա եւ Մերիբա դրաւ, Իսրայէլի որդիների այնտեղ վիճելու եւ Եհովային փորձելու համար, որ ասեցին. Արդեօք Եհովան մեր մէ՞ջ է՝ թէ ոչ։</verse>
				<verse number="8">Եւ Ամաղէկն եկաւ եւ Ռափիդիմումն Իսրայէլի հետ պատերազմեց։</verse>
				<verse number="9">Եւ Մովսէսն ասեց Յեսուին. Մեզ համար մարդիկ ընտրիր եւ դուրս գնա Ամաղէկի հետ պատերազմելու. էգուց ես բլրի գլխին կկանգնեմ Աստուծոյ գաւազանը ձեռքիս։</verse>
				<verse number="10">Եւ Յեսուն Մովսէսի ասածին պէս արաւ եւ Ամաղէկի հետ պատերազմեց. եւ Մովսէսը՝ Ահարօնը եւ Ովրը բլուրի գլուխն ելան։</verse>
				<verse number="11">Եւ լինում էր որ՝ երբոր Մովսէսն իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայէլն էր յաղթում. եւ հէնց որ իր ձեռքերը իջեցնում էր, Ամաղէկն էր յաղթում։</verse>
				<verse number="12">Եւ Մովսէսի ձեռքերը ծանրանալիս մի քար առին եւ նորա տակը դրին, եւ ինքը նորա վերայ նստեց. եւ Ահարօնը եւ Ովրը մէկը այս կողմից եւ միւսն այն կողմից նորա ձեռքերը վեր բռնեցին, եւ մինչեւ արեգակի մար մտնելը նորա ձեռքերը հաստատուն մնացին։</verse>
				<verse number="13">Եւ Յեսուն զարկեց սուրի բերանով Ամաղէկին եւ նորա ժողովրդին։</verse>
				<verse number="14">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սա գրիր գրքումը յիշատակի համար, եւ Յեսուի ականջը գցիր՝ որ Ամաղէկի յիշատակը երկնքի տակից բոլորովին պիտի ջնջեմ։</verse>
				<verse number="15">Եւ Մովսէսը սեղան շինեց եւ նորա անունը Եհովանիսի դրաւ.</verse>
				<verse number="16">Եւ ասեց. Որովհետեւ Եհովան՝ ձեռքը աթոռի վերայ է, Եհովան պատերազմ ունի Ամաղէկի դէմ ազգից ազգ։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ Մովսէսի աներ՝ Մադիամի քուրմ Յոթորը լսեց այն ամենը որ Աստուած արաւ Մովսէսին եւ իր Իսրայէլ ժողովրդին, եւ թէ Եհովան Եգիպտոսիցը հանեց Իսրայէլին։</verse>
				<verse number="2">Եւ Մովսէսի աներ Յոթորը առաւ Մովսէսի կնիկ Սեպփօրային, նորան ետ ուղարկելուց յետոյ.</verse>
				<verse number="3">Եւ նորա երկու որդիքը՝ որոնց մէկի անունը Գերսամ էր, որովհետեւ ասել էր, Պանդուխտ եղայ օտար երկրում.</verse>
				<verse number="4">Եւ միւսի անունը Եղիազար էր, որովհետեւ ասել էր, Իմ հօր Աստուածը իմ օգնականն էր, եւ ինձ Փարաւօնի սուրիցն ազատեց։</verse>
				<verse number="5">Եւ Մովսէսի աներ՝ Յոթորը նորա որդիներովը եւ նորա կնոջովը եկաւ Մովսէսի մօտ դէպի անապատը՝ ուր որ նա բանակ էր տուել Աստուծոյ սարումը,</verse>
				<verse number="6">Եւ ասեց Մովսէսին. Ես՝ քո աներ՝ Յոթորը քեզ մօտ եմ գալիս, նաեւ քո կինը եւ նորա երկու որդիքը նորա հետ։</verse>
				<verse number="7">Եւ Մովսէսն իր աներին դիմաւորելու ելաւ, եւ խոնարհութիւն արաւ, եւ համբուրեց նորան. եւ իրար ողջութիւնը հարցրին՝ եւ վրանը մտան։</verse>
				<verse number="8">Եւ Մովսէսն իր աներին պատմեց այն ամենը՝ որ Եհովան արաւ Փարաւօնին եւ Եգիպտացիներին՝ Իսրայէլի պատճառով, այն բոլոր աշխատութիւնը որ ճանապարհին քաշել էին, եւ Եհովան նորանց ազատել էր։</verse>
				<verse number="9">Եւ Յոթորն ուրախացաւ այն բոլոր բարութիւնների համար՝ որ Եհովան արել էր Իսրայէլին, որ փրկել էր նորան Եգիպտացիների ձեռքիցը։</verse>
				<verse number="10">Եւ Յոթորն ասեց. Օրհնեալ լինի Եհովան՝ որ ազատեց ձեզ Եգիպտացիների ձեռքիցը եւ Փարաւօնի ձեռքիցը, որովհետեւ ազատեց ժողովրդին Եգիպտացիների ձեռքի տակիցը։</verse>
				<verse number="11">Հիմա գիտեմ որ Եհովան բոլոր աստուածներից մեծ է ՝ հէնց այն բանում, որով Եգիպտացիք հպարտանում էին նորանց դէմ։</verse>
				<verse number="12">Եւ Մովսէսի աներ Յոթորը ողջակէզ եւ զոհեր բերաւ Աստուծոյն, եւ Ահարօնն ու Իսրայէլի բոլոր ծերերը Մովսէսի աների հետ եկան Աստուծոյ առաջին հաց ուտելու։</verse>
				<verse number="13">Եւ եղաւ որ հետեւեալ օրը Մովսէսը նստեց ժողովուրդը դատելու, եւ ժողովուրդը առաւօտից մինչեւ իրիկուն Մովսէսի մօտ կանգնած էր։</verse>
				<verse number="14">Եւ Մովսէսի աները տեսաւ ամենն ինչ որ անում էր Մովսէսը ժողովրդին, եւ ասեց. Ի՞նչ է այս բանը՝ որ դու անում ես ժողովրդին. Ինչո՞ւ ես դու մենակ նստում, եւ բոլոր ժողովուրդը կանգնում է առաւօտից մինչեւ իրիկուն քեզ մօտ։</verse>
				<verse number="15">Եւ Մովսէսն ասեց իր աներին. Թէ ժողովուրդը գալիս է ինձ մօտ Աստուածանից դատաստան հարցնելու։</verse>
				<verse number="16">Երբոր նորանք մի բան են ունենում՝ գալիս են ինձ մօտ, եւ ես նորանց մէջ տեղը դատաստան եմ անում եւ Աստուծոյ կանոնները եւ նորա օրէնքները նորանց հասկացնում։</verse>
				<verse number="17">Եւ Մովսէսի աներն ասեց նորան. Քո արածը լաւ բան չէ։</verse>
				<verse number="18">Այդպէս անպատճառ դու էլ կմաշուիս, եւ քեզ հետ եղած այս ժողովուրդն էլ. որովհետեւ այս բանը քեզ համար շատ ծանր է. դու մենակ չես կարող անել այս։</verse>
				<verse number="19">Հիմա լսիր իմ խօսքին. ես քեզ խրատ եմ տալիս, եւ Աստուած քեզ հետ կլինի։ Ժողովրդի համար դու գնա Աստուծոյ առաջը. եւ դատերը դու ներկայացրու Աստուծոյն.</verse>
				<verse number="20">Եւ սովորեցրու նորա կանոններն ու օրէնքները. եւ հասկացրու նորանց իրանց գնալու ճանապարհը եւ իրանց անելու գործը։</verse>
				<verse number="21">Եւ դու բոլոր ժողովրդիցը կարող մարդիկ՝ Աստուածանից վախող՝ հաւատարիմ՝ ագահութիւնը ատող մարդիկ ընտրիր, եւ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ եւ տասնապետներ դիր նորանց վերայ։</verse>
				<verse number="22">Եւ ամեն ժամանակ թող նորանք դատեն ժողովրդին. եւ ամեն մեծ բան որ լինի քեզ ներկայացնեն, եւ ամեն փոքր բանը նորանք դատեն. եւ քո վերայիցը բեռը թեթեւացրու եւ նորանք քեզ հետ թող կրեն։</verse>
				<verse number="23">Եթէ այս անես, եւ Աստուած էլ քեզ պատուիրէ, այն ժամանակ կարող կլինիս կանգնել, եւ բոլոր այս ժողովուրդն էլ խաղաղութեամբ իրանց տեղը կգնան։</verse>
				<verse number="24">Եւ Մովսէսն իր աների խօսքին լսեց, եւ նորա բոլոր ասածն արաւ։</verse>
				<verse number="25">Եւ Մովսէսը բոլոր Իսրայէլիցը կարող մարդիկ ընտրեց, եւ նորանց ժողովրդի վերայ գլխաւորներ այսինքն հազարապետներ՝ հարիւրապետներ՝ յիսնապետներ եւ տասնապետներ կարգեց։</verse>
				<verse number="26">Եւ ամեն ժամանակ նորանք էին դատում ժողովրդին. դժուար բանը Մովսէսին էին բերում, բայց ամեն փոքր բանը իրանք էին դատում։</verse>
				<verse number="27">Եւ Մովսէսն իր աներին ճանապարհ դրաւ, եւ նա իր երկիրը գնաց։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Երրորդ ամսումը Իսրայէլի որդիների Եգիպտոսի երկրիցը դուրս գալուց յետոյ նոյն օրը Սինայի անապատն եկան։</verse>
				<verse number="2">Այսինքն Ռափիդիմից չուեցին, եւ Սինայի անապատն եկան, եւ անապատումը բանակ տուին. եւ Իսրայէլն այնտեղ սարի դիմացը բանակ տուաւ։</verse>
				<verse number="3">Եւ Մովսէսը վեր գնաց Աստուծոյ մօտ. Եւ Եհովան կանչեց նորան սարիցն՝ ասելով. Այսպէս ասիր Յակոբի տանը եւ իմացրու Իսրայէլի որդիներին։</verse>
				<verse number="4">Դուք տեսաք ինչ որ արի Եգիպտացիներին, եւ ձեզ արծիւի թեւերի վերայ տարի եւ ինձ մօտ բերի։</verse>
				<verse number="5">Եւ հիմա եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կլինիք ամեն ազգերիցը, որովհետեւ իմն է բոլոր երկիրը։</verse>
				<verse number="6">Եւ դուք ինձ համար քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ կլինիք։ Սորանք են այն խօսքերը որ Իսրայէլի որդիներին պէտք է ասես։</verse>
				<verse number="7">Եւ Մովսէսն եկաւ եւ ժողովրդի ծերերին կանչեց եւ նորանց առաջին դրաւ այս բոլոր խօսքերը, որոնք Եհովան պատուիրեց իրան։</verse>
				<verse number="8">Եւ բոլոր ժողովուրդը միասին պատասխանեցին եւ ասեցին. Եհովայի բոլոր ասածները կանենք։ Եւ Մովսէսը ժողովրդի խօսքերը Եհովային դարձրեց։</verse>
				<verse number="9">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ահա ես քեզ մօտ կգամ թանձր ամպի մէջ, որ ժողովուրդը լսէ՝ ես քեզ հետ խօսելիս, եւ քեզ էլ հաւատայ յաւիտեան։ Եւ Մովսէսը ժողովրդի խօսքերը Եհովային պատմեց։</verse>
				<verse number="10">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա ժողովրդի մօտ եւ սրբիր նորանց այսօր եւ էգուց, եւ թող իրանց հանդերձները լուանան.</verse>
				<verse number="11">Եւ երրորդ օրուայ համար պատրաստ լինին. որովհետեւ երրորդ օրը Եհովան բոլոր ժողովրդի աչքի առաջին Սինայ սարի վերայ պիտի իջնէ։</verse>
				<verse number="12">Եւ դու ժողովրդի շուրջը սահման դնես՝ ասելով. Զգուշացէք սարը վեր ելնելուց կամ նորա ծայրին դպչելուց. ով որ սարին դպչի անպատճառ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="13">Նորան ձեռք չդպչի. դպչողը անպատճառ պիտի քարկոծուի, կամ նետով սպանուի. թէ անասուն եւ թէ մարդ՝ պիտի չապրէ. փողի ձայնը հնչուելիս նորանք սարը ելնեն։</verse>
				<verse number="14">Եւ Մովսէսը սարիցը դէպի ժողովուրդն իջաւ եւ սրբեց ժողովրդին. եւ նորանք իրանց հանդերձները լուացին։</verse>
				<verse number="15">Եւ նա ասեց ժողովրդին. Երրորդ օրուայ համար պատրաստ եղիք, կնոջ մի մօտենաք։</verse>
				<verse number="16">Եւ եղաւ երրորդ օրը՝ առաւօտը ծագելիս որոտումներ եւ կայծակներ էին լինում, եւ մի թանձր ամպ կար սարի վերայ, եւ շատ սաստիկ փողի ձայն, եւ բանակի մէջ եղած բոլոր ժողովուրդը զարհուրեց։</verse>
				<verse number="17">Եւ Մովսէսը դուրս հանեց ժողովրդին բանակիցը Աստուծոյ առաջը. եւ նորանք սարի տակին կանգնեցին։</verse>
				<verse number="18">Եւ Սինայ սարը բոլորովին ծխում էր, որովհետեւ Եհովան նորա վերայ իջաւ կրակով, եւ նորա ծուխը հնոցի ծուխի պէս էր դուրս գալիս, եւ բոլոր սարը սաստիկ դողում էր։</verse>
				<verse number="19">Եւ փողի ձայնը գնալով շատ սաստկանում էր. Մովսէսը խօսում էր, եւ Աստուած ձայնով նորան պատասխան էր տալիս։</verse>
				<verse number="20">Եւ Եհովան Սինայ սարի վերայ՝ սարի գլուխն իջաւ. Եւ Եհովան կանչեց Մովսէսին սարի գլուխը, եւ Մովսէսը վեր գնաց։</verse>
				<verse number="21">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Իջիր՝ ժողովրդին պատուիրիր, մի գուցէ սահմանիցն անցնեն Եհովային տեսնելու համար եւ նորանցից շատերը կորչեն։</verse>
				<verse number="22">Եւ Եհովային մօտեցող քահանաներն էլ սրբուին, որ մի գուցէ Եհովան նորանց վերայ յարձակուի։</verse>
				<verse number="23">Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ժողովուրդը չէ կարող վեր գնալ Սինայ սարը. որովհետեւ դու մեզ պատուիրեցիր՝ ասելով. Սահման դիր սարին, եւ սրբիր նորան։</verse>
				<verse number="24">Եւ Եհովան ասեց նորան. Գնա՝ վայր իջիր. եւ Ահարօնի հետ մէկտեղ ելիր. բայց քահանաներն ու ժողովուրդը Եհովայի մօտ վեր գնալու համար սահմանիցը չանցնեն, որ մի գուցէ նորանց վերայ յարձակուի։</verse>
				<verse number="25">Եւ Մովսէսը ժողովրդի մօտ իջաւ եւ խօսեց նորանց հետ։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ Աստուած այս բոլոր խօսքերը խօսեց ասելով.</verse>
				<verse number="2">Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի։</verse>
				<verse number="3">Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս։</verse>
				<verse number="4">Քեզ համար կուռք չշինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը.</verse>
				<verse number="5">Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չպաշտես. որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ։</verse>
				<verse number="6">Եւ կողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։</verse>
				<verse number="7">Քո Եհովայ Աստուծոյ անունը դարտակ տեղը չյիշես, որովհետեւ Եհովան՝ իր անունը դարտակ տեղը յիշողին անպատիժ չի թողիլ։</verse>
				<verse number="8">Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։</verse>
				<verse number="9">Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա.</verse>
				<verse number="10">Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օր է. ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին՝ ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը՝ ոչ քո անասունը՝ ոչ էլ քո դռան օտարականը։</verse>
				<verse number="11">Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ արաւ երկինքն ու երկիրը՝ ծովն ու բոլոր նորանց մէջ եղածները, եւ եօթներորդ օրը հանգստացաւ. նորա համար Եհովան օրհնեց հանգստութեան օրը եւ սրբեց նորան։</verse>
				<verse number="12">Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կտայ քեզ։</verse>
				<verse number="13">Սպանութիւն մի անիր։</verse>
				<verse number="14">Շնութիւն մի անիր։</verse>
				<verse number="15">Գողութիւն մի անիր։</verse>
				<verse number="16">Քո դրացու դէմ սուտ վկայութիւն մի անիր։</verse>
				<verse number="17">Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին։</verse>
				<verse number="18">Եւ բոլոր ժողովուրդը տեսնում էին որոտումները՝ եւ կայծակները՝ եւ փողի ձայնը եւ սարի ծխելը։ Եւ ժողովուրդը տեսաւ, եւ ետ քաշուեցաւ ու հեռու կանգնեց.</verse>
				<verse number="19">Եւ ասեց Մովսէսին. Դու խօսիր մեզ հետ, եւ մենք կլսենք. բայց Աստուած թող չխօսէ մեզ հետ՝ որ չմեռնենք։</verse>
				<verse number="20">Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. Մի վախիք, որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար է եկել, այնպէս որ նորա վախը ձեր առաջին լինի, որ չմեղանչէք։</verse>
				<verse number="21">Եւ ժողովուրդը հեռու կանգնեց, եւ Մովսէսը մօտեցաւ այն թանձր խաւարին՝ ուր որ Աստուած էր։</verse>
				<verse number="22">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այսպէս ասես Իսրայէլի որդիներին. Դուք տեսաք որ երկնքիցը խօսեցի ձեզ հետ։</verse>
				<verse number="23">Ինձ հետ հաւասար արծաթի աստուածներ չշինէք, ոչ էլ ոսկի աստուածներ շինէք ձեզ համար։</verse>
				<verse number="24">Ինձ համար հողի սեղան շինիր, եւ նորա վերայ մատուցրու քո ողջակէզները եւ քո խաղաղութեան զոհերը՝ քո ոչխարները եւ քո արջառները. և ամեն {*} տեղ ուր որ իմ անունը յիշել կտամ, քեզ մօտ պիտի գամ, եւ քեզ պիտի օրհնեմ։</verse>
				<verse number="25">Եւ եթէ ինձ համար քարի սեղան շինելու լինես, տաշած քարից չշինես. որովհետեւ եթէ նորա վերայ երկաթի գործիքդ բարձրացրիր, կպղծես նորան։</verse>
				<verse number="26">Եւ աստիճաններով վեր չելնես իմ սեղանը, որ քո մերկութիւնը չբացուի նորա վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ սորանք են այն դատաստանները, որ պիտի դնես նորանց առաջին։</verse>
				<verse number="2">Եթէ Եբրայեցի ծառայ ծախու առնելու լինիս, վեց տարի պիտի ծառայէ, եւ եօթներորդ տարին ազատ դուրս գայ ձրի։</verse>
				<verse number="3">Եթէ նա մենակ է մտել, մենակ դուրս գայ. եթէ կին ունեցող մարդ էր, կինն էլ իր հետ դուրս գայ։</verse>
				<verse number="4">Եթէ նորա տէրն է իրան կին տուել, եւ նա իր համար որդիներ կամ աղջիկներ է ծնել, կինն ու նորա որդիքը տիրոջը կլինին, եւ ինքը մենակ դուրս գայ։</verse>
				<verse number="5">Բայց եթէ ծառան յայտնի ասելու լինի, թէ Ես սիրել եմ իմ տիրոջը, իմ կնոջը եւ իմ որդիներին, չեմ ուզում ազատ դուրս գնալ.</verse>
				<verse number="6">Այն ժամանակ նորա տէրը տանէ նորան դատաւորների մօտ եւ նորան մօտեցնէ դռանը կամ դրանդեացը. եւ նորա տէրը նորա ականջը հերիւնով ծակէ, եւ նա յաւիտեան ծառայ լինի նորան։</verse>
				<verse number="7">Եւ եթէ մէկն իր աղջիկը ծախէ աղախնութեան, նա ծառաների դուրս գալու պէս դուրս չգայ։</verse>
				<verse number="8">Եթէ նա անհաճելի է իր տիրոջ աչքին՝ որ նորան չէ նշանում, թող փրկել տայ նորան, օտար ազգի ծախելու իշխանութիւն չունի, որովհետեւ խաբէութիւն արաւ նորան։</verse>
				<verse number="9">Եւ եթէ նորան իր որդու համար նշանէ, աղջկանց օրէնքի համեմատ անէ նորա համար։</verse>
				<verse number="10">Եթէ իր համար ուրիշն առնէ, նորա ուտելիքը՝ հանդերձը եւ մերձաւորութիւնը պիտի չկտրէ։</verse>
				<verse number="11">Եւ եթէ նորան այս երեք բանը չանէ, այն ժամանակ նա առանց փողի ձրի դուրս գայ։</verse>
				<verse number="12">Մարդ զարկող մեռցնողը անպատճառ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="13">Իսկ եթէ դիտմամբ չարաւ, այլ Աստուած գցեց նորա ձեռքը. ես քեզ համար մի տեղ պիտի սահմանեմ, որ նա փախչէ այն տեղ։</verse>
				<verse number="14">Բայց եթէ մէկն իր դրացուն ոխ ունենայ, եւ նորան նենգութեամբ մեռցնէ, իմ սեղանիցն էլ առ նորան որ մեռնէ։</verse>
				<verse number="15">Եւ իր հօրը կամ մօրը զարկողը անպատճառ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="16">Եւ մարդ գողանողը՝ եւ նորան ծախողը, եւ եթէ իր ձեռքին գտնուի, անպատճառ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="17">Եւ իր հօրը կամ մօրը անիծողը անպատճառ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="18">Եւ եթէ մարդիկ իրար հետ վիճեն եւ մէկը միւսին քարով կամ բռունցքով զարկէ, եւ նա չմեռնէ, այլ անկողինը ընկնէ,</verse>
				<verse number="19">Եթէ վեր կենայ ցուպով ման գայ, զարկողը անպատիժ լինի, միայն նորա դադարելու արժէքը տայ, եւ բոլորովին առողջացնէ։</verse>
				<verse number="20">Եւ եթէ մէկը գաւազանով իր ծառային՝ կամ իր աղախնին զարկէ, եւ նա նորա ձեռքի տակին մեռնէ, անպատճառ վրէժ պիտի առնուի նորանից.</verse>
				<verse number="21">Բայց եթէ մի օր կամ երկու օր ապրէ, վրէժ չառնուի նորանից. որովհետեւ նա իր փողն է։</verse>
				<verse number="22">Եւ եթէ մարդիկ կռուեն, եւ յղի կնոջ զարկելով նորա տղան անցնել տան, եւ մի վնաս չլինի, նա անպատճառ այն կնոջ մարդու նորա վերայ դրած տոյժը քաշէ, եւ վճարէ դատաւորների մօտ։</verse>
				<verse number="23">Բայց եթէ մի վնաս լինի, անձի տեղ անձ պիտի տաս,</verse>
				<verse number="24">Աչքի տեղ՝ աչք, ատամի տեղ՝ ատամ, ձեռքի տեղ՝ ձեռք, ոտքի տեղ՝ ոտք,</verse>
				<verse number="25">Խարանի տեղ՝ խարան, վէրքի տեղ՝ վէրք, հարուածի տեղ՝ հարուած։</verse>
				<verse number="26">Եւ եթէ մէկը զարկէ իր ծառայի աչքին կամ իր աղախնի աչքին ու կուրացնէ, նորա աչքի փոխարէն ազատ արձակէ նորան։</verse>
				<verse number="27">Եւ եթէ իր ծառայի ատամը՝ կամ իր աղախնի ատամը վայր գցէ, նորա ատամի փոխարէն ազատ արձակէ նորան։</verse>
				<verse number="28">Եւ եթէ մի եզ՝ մարդ կամ կնիկ հարէ, որ մեռնէ, եզը անպատճառ պիտի քարկոծուի, եւ նորա միսը պիտի չուտուի. բայց եզի տէրը անպատիժ լինի։</verse>
				<verse number="29">Բայց եթէ եզը երէկուանից կամ մէկէլ օրուանից հարող է, եւ նորա տիրոջն էլ բողոքուած է, եւ նա նորան չէ պահել, եթէ մարդ կամ կնիկ մեռցնելու լինի, եզը պիտի քարկոծուի, եւ նորա տէրն էլ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="30">Եթէ փրկանք դրուի նորա վերայ, նա իր անձի ազատութեան համար՝ ինչ որ նորա վերայ դրուի, պիտի վճարէ։</verse>
				<verse number="31">Եւ թէ տղայ եւ թէ աղջիկ հարէ եզը, այս դատաստանի պէս լինի նորան։</verse>
				<verse number="32">Եթէ եզը ծառայ կամ աղախին հարէ, նորանց տիրոջ երեսուն սիկղ արծաթ պիտի տայ, եւ եզը պիտի քարկոծուի։</verse>
				<verse number="33">Եւ եթէ մէկը հոր բանայ, կամ մէկը փոս փորէ՝ եւ չծածկէ, եւ այն տեղ եզ կամ էշ ընկնէ,</verse>
				<verse number="34">Փոսի տէրը տուժէ, եւ նորանց տիրոջը փող պիտի տայ, եւ մեռածը իրանը լինի։</verse>
				<verse number="35">Եւ եթէ մէկի եզն իր դրացու եզին հարէ որ մեռնէ, ողջ եզը ծախեն, եւ նորա փողը բաժանեն, եւ մեռածն էլ բաժանեն։</verse>
				<verse number="36">Այլ եթէ իմացուած է, որ եզը երէկուանից կամ մէկէլ օրուանից հարող էր, եւ նորա տէրը նորան չէ պահել, անպատճառ եզի տեղ եզ հատուցանէ եւ մեռածը իրանը լինի։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եթէ մէկն արջառ կամ ոչխար գողանայ՝ եւ մորթէ կամ ծախէ նորան, մէկ արջառի տեղ հինգ արջառ՝ եւ մէկ ոչխարի տեղ չորս ոչխար հատուցանէ։</verse>
				<verse number="2">Եթէ գողը տուն ծակելիս գտնուի եւ զարկուի որ մեռնէ, նորա համար արիւն չկայ։</verse>
				<verse number="3">Եթէ նորա վերայ արեւը ծագել էր, նորա արիւնը նորա վերայ. Բոլորը հատուցանէ, եթէ բան չունի այն ժամանակ իր գողացած բանի համար ծախուի։</verse>
				<verse number="4">Եթէ գողացածը իր ձեռքին ողջ գտնուի, թէ եզ լինի՝ թէ էշ եւ թէ ոչխար, կրկինը հատուցանէ։</verse>
				<verse number="5">Եթէ մէկն արտ կամ այգի արածեցնէ, թող տալով իր անասունին ուրիշի արտումը արածելու, իր արտի ամենալաւիցը եւ իր այգու ամենալաւիցը հատուցանէ։</verse>
				<verse number="6">Եթէ կրակ դուրս գայ եւ փշերին փակչէ եւ դիզուած որաները՝ կամ չհնձուած ցորենը՝ կամ արտը այրէ, կրակը գցողը այրածը հատուցանէ։</verse>
				<verse number="7">Եթէ մէկն իր դրացուն փող կամ կարասիք պահ տայ, եւ այն մարդի տնիցը գողանուայ, եթէ գողը գտնուի, նա կրկինը հատուցանէ.</verse>
				<verse number="8">Եթէ գողը չգտնուի, տան տէրը դատաւորների մօտ տարուի, թէ արդեօ՞ք նա իր ձեռքը իր դրացու ստացուածքին չէ դպցրել։</verse>
				<verse number="9">Ամեն կերպ անիրաւութեան համար, թէ եզի՝ թէ էշի՝ թէ ոչխարի՝ թէ հանդերձի համար, ամեն կերպ կորած բանի համար՝ որ մէկն ասէ թէ իրանն է, երկուսի դատը դատաւորների առաջը տարուի. և դատաւորները որի վերայ վճռելու լինին, նա կրկինը հատուցանէ իր դրացուն։</verse>
				<verse number="10">Եթէ մէկն իր դրացուն էշ կամ եզ կամ ոչխար կամ ինչեւիցէ անասուն պահ տայ, եւ նա մեռնէ՝ կամ վնասուի՝ կամ յափշտակուի եւ տեսնող չլինի,</verse>
				<verse number="11">Այն ժամանակ երկուսի մէջտեղը Եհովայի երդումը լինի՝ իր դրացու ստացուածքին ձեռք չդպցնելու համար. եւ նորա տէրը ընդունէ երդումը, եւ նա չհատուցանէ։</verse>
				<verse number="12">Եւ եթէ իրաւ իր մօտիցը գողացուել է, ինքը նորա տիրոջը հատուցանէ։</verse>
				<verse number="13">Եթէ գազանից գիշատուել է, թող վկայութիւն բերէ, և գիշատուածը չհատուցանէ։</verse>
				<verse number="14">Եւ եթէ մէկն իր դրացուց անասուն փոխ առնէ, եւ նա վնասուելու կամ մեռնելու լինի նորա տէրը հետը չլինելով, ինքը անպատճառ հատուցանէ։</verse>
				<verse number="15">Բայց եթէ նորա տէրը հետն էր, չհատուցանէ, եթէ վարձքով առնուած էր, վարձքի տեղն անցնէ։</verse>
				<verse number="16">Եթէ մէկը չնշանուած աղջիկ խաբէ եւ նորա հետ պառկէ, անպատճառ նորա օժիտը տայ և նորան իր համար կին առնէ։</verse>
				<verse number="17">Եթէ նորա հայրը բնաւ չուզէ նորան տալ, կոյսերի օժիտի չափ փող պիտի վճարէ։</verse>
				<verse number="18">Կախարդը չթողես ապրէ։</verse>
				<verse number="19">Ամեն ով որ անասունի հետ պառկէ, անպատճառ մեռցնուի։</verse>
				<verse number="20">Բացի միայն Եհովայից ուրիշ աստուածների զոհ անողը պիտի կորչի։</verse>
				<verse number="21">Եւ օտարականին մի չարչարիր, եւ նորան մի նեղիր, որովհետեւ դուք էլ Եգիպտոսի երկրումն օտարական էիք։</verse>
				<verse number="22">Ոչ մի որբեւայրի եւ որբ բնաւ մի չարչարէք։</verse>
				<verse number="23">Եթէ նորան չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը.</verse>
				<verse number="24">Եւ իմ բարկութիւնը կբորբոքուի եւ ձեզ սրով կմեռցնեմ. եւ ձեր կանայքը որբեւայրի՝ եւ ձեր որդիները որբ կլինին։</verse>
				<verse number="25">Եթէ իմ ժողովրդիցը քեզ մօտ եղած մէկ աղքատի փող փոխ տաս, վաշխառուի պէս մի լինիր նորա համար, եւ նորա վերայ վաշխ մի դնիր։</verse>
				<verse number="26">Եթէ քո դրացու հանդերձը գրաւ առնես, մինչեւ արեւը մար մտնելն իրան ետ դարձրու։</verse>
				<verse number="27">Որովհետեւ այն է միայն նորա ծածկոցը, իր մարմնի հանդերձն է այն. ինչո՞վ պիտի պառկէ. եւ կլինի որ երբոր ինձ աղաղակէ, կլսեմ, որովհետեւ ես ողորմած եմ.</verse>
				<verse number="28">Դատաւորներին մի հայհոյիր, եւ քո ժողովրդի իշխանին մի անիծիր։</verse>
				<verse number="29">Քո արմտիքների եւ հեղանիւթների երախայրիները մի ուշացնիր. քո որդիների անդրանիկներն ինձ պիտի տաս։</verse>
				<verse number="30">Քո եզին ու ոչխարին էլ այսպէս անես. եօթը օր մօրը հետ լինի, եւ ութերորդ օրը՝ նորան ինձ տաս։</verse>
				<verse number="31">Եւ դուք սուրբ մարդիկ պիտի լինիք ինձ համար. եւ դաշտումը գիշատուածի միսը պիտի չուտէք. շներին պիտի գցէք նորան։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Սուտ լուր չտարածես. անօրէնի հետ ձեռքդ չդնես որ {*} անիրաւ վկայ դառնաս։</verse>
				<verse number="2">Չարութիւն անելու համար՝ բազմութեանը չհետեւես. եւ չխօսես դատաստանի մէջ իրաւունքը ծռելու համար շատերի ետեւից խոտորելով։</verse>
				<verse number="3">Եւ աղքատին աչառութիւն չանես նորա դատումը։</verse>
				<verse number="4">Եթէ քո թշնամու մոլորած եզին կամ էշին հանդիպելու լինիս, անպատճառ իրան դարձնես նորան։</verse>
				<verse number="5">Եթէ տեսնես քեզ ատողի էշը իր բեռի տակ ընկած, եւ չկամենաս նորան ազատել, անպատճառ նորա հետ էշն ազատես։</verse>
				<verse number="6">Քո աղքատի իրաւունքը չծռես նորա հետ դատուելիս։</verse>
				<verse number="7">Սուտ խօսքից հեռու կաց, եւ անմեղին ու արդարին մի մեռցնիր. որովհետեւ ես չարին չեմ արդարացնիլ։</verse>
				<verse number="8">Եւ կաշառ չառնես, որովհետեւ կաշառը կուրացնում է աչքաբացներին, եւ շուռ է տալիս արդարների բանը։</verse>
				<verse number="9">Եւ օտարականին մի նեղիր. դուք էլ գիտէք օտարականի սիրտը. որովհետեւ Եգիպտոսի երկրումը օտարական էիք։</verse>
				<verse number="10">Եւ երկիրդ վեց տարի ցանիր, եւ նորա արդիւնքը ժողովիր.</verse>
				<verse number="11">Բայց եօթներորդումը պարապ թող եւ ձգիր նորան, որ քո ժողովրդի աղքատներն ուտեն, եւ նորանց մնացածը դաշտի անասուններն ուտեն. քո այգուն ու ձիթաստանին էլ այսպէս անես։</verse>
				<verse number="12">Վեց օր քո գործը գործիր, եւ եօթներորդ օրը հանգստացիր, որ քո եզն ու էշը հանգստանայ, եւ քո աղախինի որդին ու օտարականը շունչ առնէ։</verse>
				<verse number="13">Եւ բոլոր ձեզ ասածներս պահեցէք, եւ ուրիշ աստուածների անունը չյիշէք. բերանիցդ չլսուի։</verse>
				<verse number="14">Տարին երեք անգամ ինձ համար տօն պահիր։</verse>
				<verse number="15">Բաղարջակերաց տօնը պահիր. եօթն օր անխմոր հաց կեր՝ քեզ պատուիրածիս պէս Աբիբ ամսուայ սահմանուած ժամանակին. որովհետեւ այն ամսումն Եգիպտոսիցը դուրս եկար. եւ մէկը դարտակ չերեւայ իմ առաջին։</verse>
				<verse number="16">Եւ արտի մէջ ցանելու բանիդ երախայրիքը հնձելու տօնը, եւ տարուայ վերջին ժողովելու տօնը պահիր արտիցը քո բաները ժողովելիս։</verse>
				<verse number="17">Տարին երեք անգամ քո ամեն արուները Տէր Եհովայի առաջին պիտի երեւան։</verse>
				<verse number="18">Իմ զոհի արիւնը խմորեալ հացով չմատուցանես, եւ իմ տօնի ճարպը մինչեւ առաւօտը չմնայ։</verse>
				<verse number="19">Քո երկրի առաջի երախայրիները քո Եհովայ Աստուծոյ տունը տանես։ Ուլը իր մօրը կաթի մէջ չեփես։</verse>
				<verse number="20">Ահա քո առաջին մի հրեշտակ կուղարկեմ, որ քեզ ճանապարհին պահպանէ, եւ քեզ տանէ իմ պատրաստած տեղը։</verse>
				<verse number="21">Զգուշացիր նորա առաջին, եւ նորա խօսքին լսիր, նորա դէմ մի յամառիր. որովհետեւ նա ձեր յանցանքը չի ներիլ, որովհետեւ իմ անունը նորանում է։</verse>
				<verse number="22">Բայց եթէ լսես նորա խօսքին, եւ իմ բոլոր ասածն անես, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի կլինիմ, եւ քո հակառակորդներին՝ հակառակորդ։</verse>
				<verse number="23">Որովհետեւ իմ հրեշտակը քո առաջին կգնայ, եւ քեզ Ամօրհացիների եւ Քետացիների եւ Փերեզացիների եւ Քանանացիների, եւ Խեւացիների եւ Յեբուսացիների մօտ կտանէ, եւ ես պիտի ջարդեմ նորանց։</verse>
				<verse number="24">Նորանց աստուածներին երկրպագութիւն կամ ծառայութիւն չանես, եւ նորանց արածի պէս չանես. այլ բոլորովին կործանես նորանց եւ նորանց կուռքերը բոլորովին կոտրատես։</verse>
				<verse number="25">Եւ ձեր Եհովայ Աստուծոյն պաշտէք. եւ նա կօրհնէ քո հացը եւ քո ջուրը, եւ ես քո միջիցը հիւանդութիւնը կդարձնեմ։</verse>
				<verse number="26">Քո երկրի մէջ վիժող եւ ամուլ չի լինիլ, քո օրերի թիւը պիտի լցնեմ։</verse>
				<verse number="27">Իմ երկիւղը կուղարկեմ քո առաջին, եւ կշփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կդարձնեմ.</verse>
				<verse number="28">Եւ քո առաջին իշամեղուն կուղարկեմ, եւ նա կքշէ Խեւացիներին, Քանանացիներին եւ Քետացիներին քո առաջին։</verse>
				<verse number="29">Նորանց քո առաջին մէկ տարուայ մէջ պիտի չքշեմ, որ մի գուցէ երկիրը ամայի դառնայ, եւ քեզ վերայ դաշտի գազանները շատանան։</verse>
				<verse number="30">Նորանք քո առջեւից կամաց կամաց պիտի քշեմ, մինչեւ որ դու բազմանաս եւ երկիրը ժառանգես.</verse>
				<verse number="31">Եւ ես դնեմ քո սահմանները Կարմիր ծովիցը մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատիցը մինչեւ Եփրատ գետը. որովհետեւ այն երկրի բնակիչները քո ձեռքը պիտի տամ. եւ պիտի քշես քո առջեւիցը։</verse>
				<verse number="32">Նորանց հետ եւ նորանց աստուածների հետ դաշինք չդնես։</verse>
				<verse number="33">Քո երկրի մէջ չբնակուին, որ քեզ մեղք գործել չտան ինձ դէմ, որովհետեւ եթէ նորանց աստուածները պաշտես, անպատճառ նա քեզ համար որոգայթ կդառնայ։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Եւ Մովսէսին ասեց. Ելիր Եհովայի մօտ դու եւ Ահարօնը, Նադաբը եւ Աբիուդը եւ Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի, եւ հեռուից երկրպագութիւն արէք։</verse>
				<verse number="2">Եւ միայն Մովսէսը մօտենայ Եհովային, իսկ նորանք չմօտենան, եւ ժողովուրդը նորա հետ վեր չգնայ։</verse>
				<verse number="3">Եւ Մովսէսը եկաւ, եւ Եհովայի բոլոր խօսքերը եւ բոլոր դատաստանները պատմեց ժողովրդին. եւ բոլոր ժողովուրդը միաձայն պատասխան տուին եւ ասեցին. Եհովայի բոլոր խօսքերը, որ խօսել է, կանենք։</verse>
				<verse number="4">Եւ Մովսէսը Եհովայի բոլոր խօսքերը գրեց, եւ առաւօտը վեր կացաւ, եւ սարի տակին սեղան շինեց. եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերի համեմատ տասնեւերկու արձան կանգնեցրեց։</verse>
				<verse number="5">Եւ Իսրայէլի որդիների պատանիներին ուղարկեց, եւ նորանք ողջակէզներ մատուցրին եւ խաղաղութեան զոհերի համար զուարակներ զոհեցին Եհովային։</verse>
				<verse number="6">Եւ Մովսէսն արիւնի կէսն առաւ, եւ կոնքերի մէջ դրաւ. եւ արիւնի կէսն այն սեղանի վերայ սրսկեց։</verse>
				<verse number="7">Եւ առաւ ուխտի գիրքը՝ եւ ժողովրդի ականջների առաջին կարդաց. եւ նորանք ասեցին. Եհովայի բոլոր ասածը կանենք եւ կլսենք։</verse>
				<verse number="8">Եւ Մովսէսն առաւ արիւնը, եւ ժողովրդի վերայ սրսկեց, եւ ասեց. Ահա այն ուխտի արիւնը, որ Եհովան արաւ ձեզ հետ այս բոլոր խօսքերի համեմատ։</verse>
				<verse number="9">Այն ժամանակ Մովսէսն ու Ահարօնը՝ Նադաբը եւ Աբիուդը՝ եւ Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի վեր գնացին.</verse>
				<verse number="10">Եւ Իսրայէլի Աստուծոյն տեսան. եւ նորա ոտքերի տակը շափիւղայ աղիւսով յատակածի պէս եւ բուն երկնքի պէս պայծառ էր։</verse>
				<verse number="11">Եւ նա Իսրայէլի որդիների ընտրեալների վերայ իր ձեռքը չձգեց. եւ նորանք Աստուծոյն տեսան եւ կերան եւ խմեցին։</verse>
				<verse number="12">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սարը ելիր ինձ մօտ եւ այնտեղ կանգնիր. եւ քարի տախտակները եւ իմ գրած օրէնքը եւ պատուիրանքները քեզ կտամ որ նորանց սովորեցնես։</verse>
				<verse number="13">Եւ Մովսէսն ու նորա պաշտօնեայ Յեսուն վեր կացան, եւ Մովսէսն Աստուծոյ սարը ելաւ.</verse>
				<verse number="14">Եւ ծերերին ասեց. Դուք այստեղ մեզ սպասեցէք, մինչեւ որ ձեզ մօտ դառնանք. եւ ահա Ահարօնը եւ Ովրը ձեզ հետ են. ով որ դատ ունենայ, թող նորանց մօտ գնայ։</verse>
				<verse number="15">Եւ Մովսէսը սարը ելաւ, եւ ամպը ծածկեց սարը։</verse>
				<verse number="16">Եւ Եհովայի փառքը Սինայ սարի վերայ հանգչեց, եւ ամպը ծածկեց նորան վեց օր. եւ եօթներորդ օրը ամպի միջիցը կանչեց Մովսէսին։</verse>
				<verse number="17">Եւ Եհովայի փառքի տեսիլքը սարի գագաթի վերայ մաշող կրակի պէս էր Իսրայէլի որդիների աչքի առաջին։</verse>
				<verse number="18">Եւ Մովսէսն ամպի մէջը մտաւ, եւ սարը ելաւ, եւ Մովսէսը քառասուն օր եւ քառասուն գիշեր սարումն էր։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդիների հետ, որ ինձ ընծայ բերեն. ամեն մարդից որ սիրտը յօժար է, առէք իմ ընծան։</verse>
				<verse number="3">Եւ այս է այն ընծան որ նորանցից պիտի առնէք. ոսկի եւ արծաթ եւ պղինձ,</verse>
				<verse number="4">Եւ կապուտակ եւ ծիրանեգոյն եւ կրկնակի կարմիր եւ բարակ քթան՝ եւ այծի մազ,</verse>
				<verse number="5">Եւ կարմիր ներկուած խոյի մորթեր, եւ թէհաշի մորթեր, եւ Սատիմի փայտեր,</verse>
				<verse number="6">Լոյսի համար իւղ՝ օծման իւղի համար եւ անուշահոտ խունկի համար համեմներ,</verse>
				<verse number="7">Եղնգնաքարեր՝ եւ եփուդի եւ լանջապանակի վերայ անցնելու քարեր։</verse>
				<verse number="8">Եւ ինձ համար մի {*} սրբարան շինեն՝ որ իրանց մէջ բնակուեմ։</verse>
				<verse number="9">Բոլոր ինչպէս որ քեզ ցոյց տուի խորանի օրինակը եւ նորա բոլոր կարասիքի օրինակը՝ այնպէս պիտի շինէք։</verse>
				<verse number="10">Եւ Սատիմի փայտից մի տապանակ շինեն, նորա երկայնութիւնը երկու կանգուն ու կէս, եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն ու կէս, եւ նորա բարձրութիւնը մէկ կանգուն ու կէս։</verse>
				<verse number="11">Եւ մաքուր ոսկով պատես նորան՝ ներսիցը ու դուրսիցը պատես նորան, եւ նորա վերայ շուրջանակի մի ոսկի շրջանակ շինես։</verse>
				<verse number="12">Եւ նորա համար չորս ոսկի օղակ ձուլես, եւ նորա չորս անկիւններին դնես, որ նորա մէկ կողմին երկու օղակ եւ միւս կողմին երկու օղակ լինի։</verse>
				<verse number="13">Եւ Սատիմի փայտից ձողեր շինես, եւ նորանց ոսկով պատես։</verse>
				<verse number="14">Եւ ձողերը տապանակի կողքերին եղած օղակներին անցկացնես, որ տապանակը նորանցով վեր առնուի։</verse>
				<verse number="15">Ձողերը տապանակի օղակների մէջ լինին. նորանից չհանուին։</verse>
				<verse number="16">Եւ տապանակի մէջ դնես այն վկայութիւնը, որ ես քեզ պիտի տամ։</verse>
				<verse number="17">Եւ մաքուր ոսկուց մի քաւութիւն շինես. նորա երկայնութիւնը երկու կանգուն ու կէս, եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն ու կէս։</verse>
				<verse number="18">Եւ երկու ոսկի քերովբէներ շինես քաւութիւնի երկու ծայրի վերայ, կռածոյ շինես նորանց.</verse>
				<verse number="19">Եւ մէկ քերովբէն այս ծայրին եւ միւս քերովբէն այն ծայրին շինես. քերովբէները քաւութիւնիցը պիտի շինես նորա երկու ծայրերի վերայ։</verse>
				<verse number="20">Եւ քերովբէները տարածում լինին թեւերը վերեւիցը՝ իրանց թեւերովը քաւութիւնը ծածկելով. եւ նորանց երեսները դէպի իրար լինին. քերովբէների երեսները դէպի քաւութիւնը լինին։</verse>
				<verse number="21">Եւ քաւութիւնը տապանակի վերայ պիտի դնես վերեւիցը եւ տապանակի մէջ դնես այն վկայութիւնը՝ որ քեզ կտամ։</verse>
				<verse number="22">Եւ ես կհանդիպեմ այն տեղ եւ կխօսեմ քեզ հետ, քաւութեան վերայիցը վկայութեան տապանակի վերայ եղած երկու քերովբէների մէջտեղիցն ամեն ինչ որ պիտի պատուիրեմ քեզ Իսրայէլի որդիների համար։</verse>
				<verse number="23">Եւ Սատիմի փայտից մի սեղան շինես. նորա երկայնութիւնը երկու կանգուն, եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն, եւ նորա բարձրութիւնը մէկ կանգուն ու կէս պիտի լինի։</verse>
				<verse number="24">Եւ մաքուր ոսկով պատես. եւ նորա շուրջը մի ոսկի շրջանակ շինես։</verse>
				<verse number="25">Եւ նորան շուրջանակի մէկ թիզ ոլորտ շինես. եւ ոլորտին շուրջանակի մի ոսկի շրջանակ շինես։</verse>
				<verse number="26">Եւ նորան չորս ոսկի օղակ շինես, եւ այն օղակները դնես անկիւնին նորա չորս ոտքի մօտ։</verse>
				<verse number="27">Օղակները կցուած պիտի լինին ոլորտին իբրեւ ձողերի տեղեր որ սեղանը վեր առնուի։</verse>
				<verse number="28">Եւ ձողերը Սատիմի փայտից շինես, եւ նորանց ոսկով պատես. եւ սեղանը նորանցով պիտի վեր առնուի։</verse>
				<verse number="29">Եւ շինիր նորա սկուտեղները եւ նորա խնկամանները եւ բաժակները ու սկաւառակները, որ նորանցով թափելու նուէր մատուցուի. նորանց մաքուր ոսկուց շինես։</verse>
				<verse number="30">Եւ սեղանի վերայ միշտ առաջաւորութեան հացը դնես իմ առաջին։</verse>
				<verse number="31">Եւ մաքուր ոսկուց մի աշտանակ շինես. ճախարակեայ պիտի շինուի աշտանակը, նորա բունը՝ ճիւղերը՝ սկահները՝ գնդակները եւ ծաղիկները իրանից լինին։</verse>
				<verse number="32">Եւ նորա կողերիցը վեց ճիւղեր դուրս գան. երեք ճիւղը աշտանակի մէկ կողմիցը, եւ երեք ճիւղը աշտանակի միւս կողմիցը.</verse>
				<verse number="33">Երեք նշաձեւ սկահ մէկ ճիւղի վերայ գնդակով եւ ծաղիկով, եւ երեք նշաձեւ սկահ միւս ճիւղի վերայ գնդակով եւ ծաղիկով, այսպէս լինին աշտանակիցն ելած վեց ճիւղերը։</verse>
				<verse number="34">Եւ աշտանակի վերայ չորս նշաձեւ սկահ լինին իրանց գնդակներովն ու ծաղիկներովը։</verse>
				<verse number="35">Եւ երկու ճիւղի տակին իրանից մէկ գնտակ եւ միւս երկու ճիւղի տակին իրանից մէկ գնտակ եւ երրորդ երկու ճիւղի տակին իրանից մէկ գնտակ. այսպէս այն վեց ճիւղերին որ դուրս են գալիս աշտանակիցը։</verse>
				<verse number="36">Նորանց գնտակներն ու ճիւղերը իրանից լինին, ամենը ճախարակեայ լինի մէկ կտոր մաքուր ոսկուց։</verse>
				<verse number="37">Եւ նորա ճրագները եօթը շինես. եւ նորա ճրագները վերան դնեն, եւ լոյս տայ դէպի առջեւի կողմը։</verse>
				<verse number="38">Եւ նորա ունելիները եւ նորա բազմակալները մաքուր ոսկուց պիտի լինին։</verse>
				<verse number="39">Մէկ տաղանդ մաքուր ոսկուց շինեն նորան բոլոր այս գործիքներովը միասին։</verse>
				<verse number="40">Եւ նայիր որ սարումը քեզ ցոյց տուած օրինակի պէս շինես։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Եւ խորանը շինես տասը վարագոյրներով՝ մանած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից. ճարտար ոստայնագործ շինես նորանց քերովբէներով։</verse>
				<verse number="2">Մէկ վարագոյրի երկայնութիւնը քսանեւութը կանգուն, եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն լինի. մէկ չափ լինի բոլոր վարագոյրների համար։</verse>
				<verse number="3">Հինգ վարագոյրները իրար կցուած, եւ միւս հինգ վարագոյրները իրար կցուած։</verse>
				<verse number="4">Եւ կապուտակեայ օղակներ շինես. մէկ վարագոյրի եզերքի վերայ կցուածքի ծայրի մօտ ծայրի վարագոյրի եզերքին. եւ այսպէս անես երկրորդ կցուածքին։</verse>
				<verse number="5">Յիսուն օղակ շինես մէկ վարագոյրի վերայ, եւ յիսուն օղակ շինես միւս կցուածքի մօտ եղած վարագոյրի ծայրին. օղակները իրար դէմ ու դէմ լինին։</verse>
				<verse number="6">Եւ յիսուն ոսկի ճարմանդներ շինես. եւ վարագոյրները ճարմանդներովը կոճակես, որ մէկ խորան դառնայ։</verse>
				<verse number="7">Եւ վրանի համար այծի մազի վարագոյրներ շինես խորանի վերայ. տասնեւմէկ վարագոյր շինես նորանց։</verse>
				<verse number="8">Մէկ վարագոյրի երկայնութիւնը երեսուն կանգուն՝ եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն. մէկ չափ լինի տասնեւմէկ վարագոյրների համար։</verse>
				<verse number="9">Եւ հինգ վարագոյրները առանձին կցիր, եւ վեց վարագոյրները առանձին. եւ վեցերորդ վարագոյրը խորանի առջեւի կողմիցը երկպատիկ անես։</verse>
				<verse number="10">Եւ յիսուն օղակներ շինես մէկ վարագոյրի եզերքի վերայ կցուածքի ծայրի մօտ եւ յիսուն օղակներ միւս կցուածքի մօտ եղած վարագոյրի եզերքի վերայ։</verse>
				<verse number="11">Եւ յիսուն պղնձի ճարմանդներ շինես, եւ ճարմանդները օղակներին անցկացնես, եւ վրանը կոճակես, որ մէկ լինի։</verse>
				<verse number="12">Եւ վրանի վարագոյրներից աւելորդ մնացածը՝ այն վարագոյրի աւելացած կէսը՝ խորանի ետեւիցը կախուի։</verse>
				<verse number="13">Եւ մէկ կանգունը այս կողմից եւ մէկ կանգունը միւս կողմից վրանի վարագոյրների երկայնութիւնից աւելացածը՝ խորանի կողքերովը կախուած մնայ՝ նորան այս կողմից եւ այն կողմից ծածկելու համար.</verse>
				<verse number="14">Եւ վրանի համար կարմիր ներկուած խոյի մորթերից ծածկոց շինես, եւ թէհաշի մորթերից մի ծածկոց էլ նորա վերայով։</verse>
				<verse number="15">Եւ խորանի համար տախտակները Սատիմի փայտից շինես՝ կանգնած։</verse>
				<verse number="16">Մէկ տախտակի երկայնութիւնը տասը կանգուն՝ եւ մէկ տախտակի լայնութիւնը մէկ ու կէս կանգուն։</verse>
				<verse number="17">Ամեն մէկ տախտակին երկու սփռիչ լինին իրար ագուցիկ. խորանի բոլոր տախտակներին այսպէս շինես։</verse>
				<verse number="18">Եւ խորանի տախտակներ շինես. դէպի հարաւ՝ հարաւային կողմին քսան տախտակ։</verse>
				<verse number="19">Եւ քառասուն արծաթի խարիսխ շինես քսան տախտակների տակ. մէկ տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար։</verse>
				<verse number="20">Եւ խորանի միւս կողմի համար հիւսիսային կողմին՝ քսան տախտակ,</verse>
				<verse number="21">Եւ նորանց քառասուն արծաթի խարիսխները, մէկ տախտակի տակ երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ։</verse>
				<verse number="22">Եւ խորանի ետեւի կողմին դէպի արեւմուտքը վեց տախտակ շինես։</verse>
				<verse number="23">Եւ խորանի անկիւններին՝ ետեւի կողմին երկու տախտակ շինես։</verse>
				<verse number="24">Եւ տակի կողմից զոյգ լինին եւ վերեւումը բոլորովին միացած լինին մէկ օղակով. երկուսն էլ այսպէս լինին. նորանք երկու անկիւնների համար լինին.</verse>
				<verse number="25">Եւ ութը տախտակ լինին, եւ նորանց արծաթի խարիսխները տասնեւվեց խարիսխ. մէկ տախտակի տակ երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ լինի։</verse>
				<verse number="26">Եւ Սատիմի փայտից նիգեր շինես. խորանի մէկ կողմի տախտակների համար հինգ,</verse>
				<verse number="27">Եւ խորանի միւս կողմի տախտակների համար հինգ նիգ, եւ դէպի արեւմուտք խորանի ետեւի կողմին տախտակների համար հինգ նիգ։</verse>
				<verse number="28">Եւ միջի նիգը, այսինքն տախտակների միջինը մէկ ծայրից միւս ծայրը պիտի անցնէ։</verse>
				<verse number="29">Եւ տախտակները ոսկով պատես, եւ նորանց օղակներն՝ այսինքն նիգերի անցնելու տեղերը ոսկուց շինես, եւ նիգերը ոսկով պատես։</verse>
				<verse number="30">Եւ կանգնեցնես խորանը իր ձեւի համեմատ, ինչպէս որ սարի վերայ քեզ ցոյց տրուեցաւ։</verse>
				<verse number="31">Եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից՝ եւ կրկնակի կարմիրից եւ մանուած բարակ քթանից մի վարագոյր շինես. նա ճարտար ոստայնագործ շինուի քերովբէներով։</verse>
				<verse number="32">Եւ նորան Սատիմի փայտից չորս ասկէպատ սիւների վերայ դնես. նորանց բեւեռները ոսկի լինին. չորս արծաթ խարիսխների վերայ։</verse>
				<verse number="33">Եւ վարագոյրը ճարմանդների տակիցը կախես, եւ այնտեղ վարագոյրի ներսի կողմը տանես վկայութեան տապանակը. եւ վարագոյրը ձեզ համար բաժանէ սրբութիւնի եւ սրբութեանց սրբութիւնի մէջտեղը։</verse>
				<verse number="34">Եւ քաւութիւնը վկայութեան տապանակի վերայ՝ սրբութեանց սրբութիւնումը դնես։</verse>
				<verse number="35">Եւ վարագոյրի դուրսի կողմումը սեղանը, եւ սեղանի դիմացը խորանի հարաւային կողմում աշտանակը դնես, եւ սեղանը հիւսիսային կողմումը դնես։</verse>
				<verse number="36">Եւ վրանի դրան համար մի սրահակ շինես կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանուած բարակ քթանից՝ նկարագործ։</verse>
				<verse number="37">Եւ դրան սրահակի համար Սատիմի փայտից հինգ սիւն շինես, եւ նորանց ոսկով պատես, նորանց բեւեռները ոսկի լինին. եւ նորանց համար հինգ պղնձի խարիսխ ձուլես։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Եւ զոհի սեղանը Սատիմի փայտից շինես, երկայնութիւնը հինգ կանգուն եւ լայնութիւնը հինգ կանգուն, սեղանը քառակուսի լինի, եւ նորա բարձրութիւնը երեք կանգուն։</verse>
				<verse number="2">Եւ նորա եղջիւրները նորա չորս անկիւնների վերայ շինես. նորա եղջիւրներն իրանից լինին. եւ նորան պղնձով պատես։</verse>
				<verse number="3">Եւ նորա մոխիրը ժողովելու համար նորա թաղարները՝ եւ նորա թիակները՝ եւ նորա կոնքերը՝ եւ նորա մսահանները՝ եւ նորա կրակարանները շինես. նորա բոլոր գործիքները պղնձից շինես։</verse>
				<verse number="4">Եւ նորան մի ցանցակերպ գահաւորակ շինես պղնձից. եւ ցանցի վերայ չորս պղնձի օղակ շինես՝ նորա չորս անկիւնների վերայ։</verse>
				<verse number="5">Եւ նորան դնես սեղանի շրջանակի տակ ներքեւիցը, որ ցանցը մինչեւ սեղանի կէսը լինի։</verse>
				<verse number="6">Եւ սեղանի համար ձողեր շինես, ձողերը Սատիմի փայտից. եւ նորանց պղնձով պատես։</verse>
				<verse number="7">Եւ նորա ձողերը օղակների մէջ պիտի անցնուին. եւ ձողերը սեղանի երկու կողքերին լինին՝ նորան վեր առնելու համար։</verse>
				<verse number="8">Մէջը դարտակ՝ եւ տախտակներից շինես նորան. ինչպէս որ սարումը քեզ ցոյց տուաւ, այնպէս պիտի շինեն։</verse>
				<verse number="9">Եւ խորանի սրահը շինես հարաւային կողմի համար, սրահի առագաստները մանուած բարակ քթանից մէկ կողմի երկայնութիւնը հարիւր կանգուն։</verse>
				<verse number="10">Եւ նորա քսան սիւները եւ նորանց քսան խարիսխները պղնձից, և սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթից լինին։</verse>
				<verse number="11">Եւ նոյնպէս հիւսիսային կողմի համար երկայնութեամբը առագաստները հարիւր կանգուն երկայն. եւ նորա քսան սիւները եւ նորանց քսան խարիսխները պղնձից, սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի լինին։</verse>
				<verse number="12">Եւ սրահի լայնութեամբը արեւմտեան կողմին առագաստները յիսուն կանգուն նորանց սիւները տասը՝ եւ նորանց խարիսխները տասը լինին։</verse>
				<verse number="13">Եւ սրահի լայնութեամբը արեւելեան կողմին դէպի արեւելք յիսուն կանգուն։</verse>
				<verse number="14">Եւ մէկ կողքի առագաստները տասնեւհինգ կանգուն. նորանց սիւները երեք՝ եւ նորանց խարիսխները երեք։</verse>
				<verse number="15">Եւ միւս կողքին առագաստները տասնեւհինգ կանգուն. նորանց սիւները երեք՝ եւ նորանց խարիսխները երեք։</verse>
				<verse number="16">Եւ սրահի դրան համար մի նկարագործ վարագոյր կապուտակից՝ եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից քսան կանգուն, նորանց սիւները չորս՝ եւ նորանց խարիսխները չորս։</verse>
				<verse number="17">Սրահի շուրջանակի եղած բոլոր սիւները արծաթի կարթերով եւ նորանց բեւեռները արծաթից՝ եւ նորանց խարիսխները պղնձից լինին։</verse>
				<verse number="18">Սրահի երկայնութիւնը հարիւր կանգուն՝ եւ լայնութիւնը յիսուն յիսունով, եւ բարձրութիւնը հինգ կանգուն. առագաստները մանած բարակ քթանից եւ նորանց խարիսխները պղնձից լինին։</verse>
				<verse number="19">Խորանի բոլոր գործիքները իր ամեն պաշտօնի համար՝ եւ նորա բոլոր ցիցերը՝ եւ սրահի բոլոր ցիցերը պղնձից լինին։</verse>
				<verse number="20">Եւ դու պատուիրիր Իսրայէլի որդիներին որ քեզ մաքուր ծեծուած ձիթապտղի իւղ բերեն լոյսի համար, որ միշտ ճրագ վառուի։</verse>
				<verse number="21">Ահարօնը եւ նորա որդիները ժողովքի խորանումը վկայութեան առաջին վարագոյրի դրսի կողմումը իրիկուանից մինչեւ առաւօտ Եհովայի առաջին վառելու կարգադրեն նորան. սա նորանց համար յաւիտենական կանոն լինի իրանց ազգերի մէջ Իսրայէլի որդիների կողմանէ։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Եւ դու քեզ մօտ մօտեցրու քո եղբայր Ահարօնին՝ եւ նորա որդիներին նորա հետ՝ Իսրայէլի որդիների միջից, որ ինձ քահանայութիւն անեն, Ահարօնին՝ եւ Ահարօնի որդիներ՝ Նադաբին եւ Աբիուդին՝ Եղիազարին եւ Իթամարին։</verse>
				<verse number="2">Եւ քո եղբայր Ահարօնի համար սուրբ զգեստներ շինես պատուի եւ փառքի համար։</verse>
				<verse number="3">Եւ դու խօսիր բոլոր իմաստուն միտք ունեցողների հետ, որոնց ես իմաստութեան հոգով լցրի, որ Ահարօնի համար զգեստները շինեն՝ նորան սրբելու համար՝ որ ինձ քահանայութիւն անէ։</verse>
				<verse number="4">Եւ սորանք են այն զգեստները, որ պիտի շինեն. լանջապանակ, եւ եփուդ եւ պատմուճան եւ նկարագործ շապիկ, խոյր եւ գօտի, եւ սուրբ զգեստներ շինեն քո եղբայր Ահարօնի՝ եւ նորա որդիների համար, որ ինձ քահանայութիւն անեն։</verse>
				<verse number="5">Եւ նորանք առնեն ոսկին եւ կապուտակը եւ ծիրանեգոյնը եւ կրկնակի կարմիրը եւ բարակ քթանը.</verse>
				<verse number="6">Եւ շինեն եփուդը ոսկի թելից կապուտակից եւ ծիրանեգոյնից, կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից ճարտար ոստայնագործ։</verse>
				<verse number="7">Նորա երկու թիկունքները կցուած պիտի լինին նորա երկու ծայրերին, որ կոճակուին։</verse>
				<verse number="8">Եւ եփուդի վերայ եղած ժապաւէնը՝ նորա շինուածքի պէս նոյն բանից լինի. ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից, եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից։</verse>
				<verse number="9">Եւ երկու եղնգնաքարեր առնես, եւ նորանց վերայ փորագրես Իսրայէլի որդիների անունները։</verse>
				<verse number="10">Նորանց անունների վեցը մէկ քարի վերայ՝ եւ մնացած վեց անունները միւս քարի վերայ՝ եւ նորանց ծնունդների համեմատ.</verse>
				<verse number="11">Ակնագործի արուեստով կնիք քանդակողի պէս փորագրես այն երկու քարերի վերայ Իսրայէլի որդիների անունները, շրջապատած ոսկի խորշերի մէջ դնես նորանց։</verse>
				<verse number="12">Եւ այն երկու քարերը եփուդի թիկունքների վերայ դնես, որ Իսրայէլի որդիների համար յիշատակի քարեր լինին. եւ Ահարօնը նորանց անունները յիշատակի համար իր երկու ուսերի վերայ կրէ Եհովայի առաջին։</verse>
				<verse number="13">Եւ ոսկուց խորշեր շինես։</verse>
				<verse number="14">Եւ մաքուր ոսկուց երկու շղթաներ շինիր, ոլորած հիւսկէն գործ շինես, եւ հիւսուած շղթաները խորշերին անցկացնես։</verse>
				<verse number="15">Եւ դատաստանի լանջապանակը ճարտար ոստայնագործ շինես՝ եփուդի շինուածքի պէս շինես, ոսկուց՝ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից շինես նորան։</verse>
				<verse number="16">Քառակուսի լինի երկուտակ ծալուող. նորա երկայնութիւնը մէկ թիզ՝ եւ նորա լայնութիւնը մէկ թիզ։</verse>
				<verse number="17">Եւ ընդելուզիր նորա մէջ ակունքների ընդելուզուածքի համեմատ՝ չորս կարգ քարեր. սարդիոնի, տպազիոնի եւ զմրուխտի կարգը՝ առաջին կարգը լինի։</verse>
				<verse number="18">Եւ երկրորդ կարգը՝ կարկեհան, շափիւղայ եւ անդամանդ.</verse>
				<verse number="19">Եւ երրորդ կարգը գոճազմ, ակատ եւ սուտակ.</verse>
				<verse number="20">Եւ չորրորդ կարգը՝ ոսկեքար, եղնգնաքար, եւ յասպիս. ոսկի խորշերի մէջ լինին ընդելուզուած։</verse>
				<verse number="21">Եւ քարերը Իսրայէլի որդիների անունների պէս տասնեւերկու լինին, նորանց անունների համեմատ. քանդակուած կնիքի պէս ամեն մէկը իր անունովը տասնեւերկու ցեղին համեմատ։</verse>
				<verse number="22">Եւ լանջապանակի վերայ ոլորուած շղթաներ շինիր՝ հիւսկէն գործ՝ մաքուր ոսկուց։</verse>
				<verse number="23">Եւ լանջապանակի վերայ երկու ոսկի օղակներ շինիր եւ այն երկու օղակները լանջապանակի երկու ծայրերի վերայ դնես։</verse>
				<verse number="24">Եւ այն երկու հիւսուած ոսկի շղթաները՝ լանջապանակի ծայրերին եղած երկու օղակներին անցկացնես.</verse>
				<verse number="25">Եւ այն երկու հիւսուած շղթաների միւս երկու ծայրերը՝ այն երկու խորշերին անցկացնես. եւ եփուդի թիկունքների վերայ դնես առջեւի կողմից։</verse>
				<verse number="26">Եւ երկու ոսկի օղակներ շինես, եւ լանջապանակի ներսի կողմից՝ եփուդի կցուած եզերքի երկու ծայրերին դնես նորանց։</verse>
				<verse number="27">Եւ երկու ոսկի օղակներ էլ շինես, եւ նորանց դնես եփուդի երկու ուսերին տակիցը, նորա առջեւի կողմի կցուածքի մօտ՝ եփուդի ժապաւէնի վերայից անցկացնես։</verse>
				<verse number="28">Եւ լանջապանակը կապեն իր օղակներիցը՝ կապուտակից շինուած լարով եփուդի օղակներին, որ եփուդի ժապաւէնի վերայ լինի, եւ լանջապանակը եփուդի վերայիցը չբաժանուի։</verse>
				<verse number="29">Եւ Ահարօնը Իսրայէլի որդիների անունները դատաստանի լանջապանակովը միշտ իր սրտի վերայ կրէ, երբոր մտնէ սրբարանաը, նորանց Եհովայի առաջին յիշելու համար։</verse>
				<verse number="30">Եւ դատաստանի լանջապանակի մէջ Ուրիմը ու Թումիմը դնես. եւ Ահարօնի սրտի վերայ լինին, երբոր Եհովայի առաջը գնայ. եւ Ահարօնը միշտ իր սրտի վերայ կրէ Իսրայէլի որդիների դատաստանը Եհովայի առաջին։</verse>
				<verse number="31">Եւ եփուդի պատմուճանը բոլորովին կապուտակից շինես։</verse>
				<verse number="32">Եւ նորա մէջտեղը լինի նորա գլուխ անցկացնելու ճեղքուածքը. ճեղքուածքի շուրջը մի օձիք լինի զրահի ճեղքուածքի պէս հիւսուած, որ չպատառուի։</verse>
				<verse number="33">Եւ նորա քղանցքների վերայ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից նռներ շինես՝ քղանցքների վերայ շուրջանակի. եւ նորանց մէջտեղը շուրջանակի ոսկի զանգակներ։</verse>
				<verse number="34">Պատմուճանի քղանցքի վերայ շուրջանակի մի ոսկի զանգակ եւ մի նուռ, մի ոսկի զանգակ եւ մի նուռ լինի։</verse>
				<verse number="35">Եւ Ահարօնի վերայ լինի պաշտօնի համար. եւ նորա ձայնը լսուի Եհովայի առաջին մտնելիս եւ դուրս գալիս, որ չմեռնէ։</verse>
				<verse number="36">Եւ մաքուր ոսկուց մի թիթեղ շինես, եւ նորա վերայ կնիք քանդակողի պէս փորագրես ԳՕԴԷՇ ԼԷ ԵՀՈՎԱՅ։</verse>
				<verse number="37">Եւ նորան անցկացնես մի կապուտակ ժապաւէնի վերայ, որ խոյրի վերայ դրուի. խոյրի վերեւի առջեւի կողմին լինի։</verse>
				<verse number="38">Եւ Ահարօնի ճակատի վերայ լինի, որ Ահարօնը կրէ. Իսրայէլի որդիների նուիրած բոլոր սուրբ ընծաների անօրէնութիւնը միշտ իր ճակատի վերայ լինի, որ նորանք ընդունելի լինին Եհովայի առաջին։</verse>
				<verse number="39">Եւ շապիկը բարակ քթանից, եւ խոյրը բարակ քթանից շինես եւ գօտին հիւսկէն գործ շինես։</verse>
				<verse number="40">Եւ Ահարօնի որդիների համար շապիկներ շինես, եւ նորանց համար գօտիներ շինես. եւ պատւի եւ փառքի համար նորանց ապարօշներ շինես։</verse>
				<verse number="41">Եւ նորանք քո եղբայր Ահարօնին՝ եւ նորա հետ նորա որդիներին հագցնես. եւ նորանց օծես, եւ նորանց ձեռքերը լցնես, եւ սրբես նորանց որ ինձ քահանայութիւն անեն։</verse>
				<verse number="42">Եւ նորանց՝ համար կտաւից անդրավարտիներ շինես մարմնի մերկութիւնը ծածկելու համար. մէջքից մինչեւ ծնկերը լինին։</verse>
				<verse number="43">Եւ Ահարօնի եւ նորա որդիների վերայ լինին երբոր ժողովքի խորանը մտնեն, կամ երբոր սեղանին մօտենան սրբարանումը պաշտելու համար, եւ անօրէնութիւն չկրեն որ չմեռնեն. սա յաւիտենական կանոն լինի նորա համար եւ նորանից յետոյ նորա սերունդի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Եւ սա է այն բանը որ նորանց պիտի անես, որ նորանց սրբես ինձ համար քահանայ լինելու. արջառներից մէկ զուարակ եւ երկու անարատ խոյ առ,</verse>
				<verse number="2">Եւ անխմոր հաց՝ եւ իւղով զանգուած անխմոր շօթեր՝ եւ իւղով օծուած անխմոր լաւաշներ. ցորենի բարակ ալիւրից շինես սորանց։</verse>
				<verse number="3">Եւ մի սակառի մէջ դնես եւ մատուցանես նորանց սակառի մէջ, եւ զուարակն ու երկու խոյերը։</verse>
				<verse number="4">Եւ Ահարօնին եւ նորա որդիներին ժողովքի խորանին դրանը մօտեցնես, եւ նորանց ջրով լուանաս։</verse>
				<verse number="5">Եւ զգեստները առնես եւ հագցնես Ահարօնին շապիկը եւ եփուդի պատմուճանը եւ եփուդը եւ լանջապանակը. եւ եփուդի ժապաւէնովը գօտեւորես նորան։</verse>
				<verse number="6">Եւ խոյրը նորա գլխին դնես, եւ խոյրի վերայ սուրբ պսակը դնես։</verse>
				<verse number="7">Եւ օծման իւղը առնես. եւ նորա գլխի վերայ թափես եւ օծես նորան։</verse>
				<verse number="8">Եւ նորա որդիները մօտեցնես, եւ նորանց շապիկներ հագցնես.</verse>
				<verse number="9">Եւ գօտիներով գօտեւորես նորանց՝ այսինքն Ահարօնին եւ նորա որդիներին, եւ նորանց գլխներին ապարօշներ փաթաթես. եւ քահանայութիւնը նորանցը լինի յաւիտենական կանոնով։ Եւ այսպէս լցրու Ահարօնի ձեռքը եւ նորա որդիների ձեռքը։</verse>
				<verse number="10">Եւ զուարակը ժողովքի խորանի առաջին մօտեցնես, եւ Ահարօնը եւ նորա որդիներն իրանց ձեռքը զուարակի գլխին դնեն։</verse>
				<verse number="11">Եւ մորթես զուարակը ժողովքի խորանի դրանը Եհովայի առաջին։</verse>
				<verse number="12">Եւ զուարակի արիւնիցն առնես եւ մատովդ սեղանի եղջիւրներին քսես. եւ մնացած բոլոր արիւնը սեղանի տակին թափես։</verse>
				<verse number="13">Եւ առնես այն բոլոր ճարպը, որ ծածկում է փորոտիքը եւ լեարդի վերայի թաղանթը՝ եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայի եղած ճարպը եւ սեղանի վերայ այրես։</verse>
				<verse number="14">Բայց զուարակի միսը, եւ նորա մորթը՝ եւ նորա աղբը բանակիցը դուրս կրակով այրես. մեղքի պատարագ է սա։</verse>
				<verse number="15">Եւ խոյերի մէկն առնես, եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դնեն։</verse>
				<verse number="16">Եւ այն խոյը մորթես, եւ նորա արիւնն առնես, եւ սեղանի վերայ շուրջանակի սրսկես։</verse>
				<verse number="17">Եւ խոյը կտոր կտոր անես, եւ լուանաս նորա փորոտիքը եւ նորա ոտքերը, եւ նորանց նորա կտորների եւ գլխի վերայ դնես։</verse>
				<verse number="18">Եւ բոլոր խոյը այրես սեղանի վերայ. սա ողջակէզ է Եհովայի համար. անուշահոտ պատարագ է Եհովային։</verse>
				<verse number="19">Եւ միւս խոյն առնես. եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դնեն։</verse>
				<verse number="20">Եւ խոյը մորթես, եւ նորա արիւնիցն առնես, եւ քսես Ահարօնի աջ ականջի բլթակին՝ եւ նորա որդկանց աջ ականջների բլթակին եւ նորանց աջ ձեռքի մեծ մատին եւ նորանց աջ ոտքի մեծ մատին, եւ մնացած արիւնը սեղանի վերայ շուրջանակի սրսկես։</verse>
				<verse number="21">Եւ սեղանի վերայ եղած արիւնիցը եւ օծման իւղիցն առնես, եւ Ահարօնի վերայ եւ նորա զգեստների վերայ եւ նորա հետ իր որդիների վերայ՝ եւ իր որդիների զգեստների վերայ սրսկես. եւ նա ու նորա զգեստները եւ նորա հետ իր որդիները եւ իր որդիների զգեստները սուրբ կլինին։</verse>
				<verse number="22">Եւ խոյիցն առնես ճարպը եւ դմակը՝ եւ փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ լեարդի վերայի թաղանթը՝ եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայի ճարպը, եւ աջ զիստը, (որովհետեւ սա ձեռք լցնելու խոյն է.)</verse>
				<verse number="23">Եւ մէկ պան հացի եւ մէկ իւղով հացի շօթ եւ մէկ լաւաշ առնես այն անխմոր հացի սակառիցը որ Եհովայի առաջին է,</verse>
				<verse number="24">Եւ ամենը Ահարօնի ձեռքին եւ նորա որդիների ձեռքին դնես, եւ նորանց Եհովայի առաջին երերացնելու ընծայ երերացնես։</verse>
				<verse number="25">Եւ նորանց ձեռքիցն առնես նորանց եւ սեղանի վերայի ողջակէզի վերայ այրես Եհովայի առաջին անոյշ հոտի համար. սա պատարագ է Եհովային։</verse>
				<verse number="26">Եւ Ահարօնի ձեռքը լցնելու խոյիցը՝ երբուծն առնես, եւ նորան Եհովայի առաջին երերացնելու ընծայ մատուցանես. եւ դա քո բաժինը լինի։</verse>
				<verse number="27">Եւ Ահարօնի համար եւ նորա որդիների համար ձեռք լցնելու խոյիցը երերացնելու երբուծը եւ բարձրացնելու զիստը սրբես։</verse>
				<verse number="28">Եւ յաւիտենական կանոն դառնայ Ահարօնի եւ նորա որդիների համար Իսրայէլի որդիների կողմանէ. որովհետեւ սա բարձրացնելու ընծայ է, եւ բարձրացնելու ընծայ պիտի լինի Իսրայէլի որդիների կողմանէ իրանց խաղաղութեան զոհերիցը բուն իրանց բարձրացնելու ընծան Եհովայի համար։</verse>
				<verse number="29">Եւ Ահարօնի սուրբ զգեստները իրանից յետոյ իր որդիներին լինին՝ նորանցով օծուելու եւ նորանցով ձեռք լցուելու համար։</verse>
				<verse number="30">Եօթը օր հագնէ նորանց իր որդիներից իր փոխարէնը լինող քահանան, որ սրբարանի մէջ պաշտօն կատարելու համար ժողովքի խորանը կմտնէ։</verse>
				<verse number="31">Եւ ձեռք լցնելու խոյը առնես՝ եւ նորա միսը եփես սուրբ տեղ։</verse>
				<verse number="32">Եւ Ահարօնը եւ նորա որդիքը ժողովքի խորանի դրանը ուտեն խոյի միսը՝ եւ սակառի միջի հացը։</verse>
				<verse number="33">Եւ նորանք ուտեն այն բաները՝ որ իրանց ձեռք լցնելու ու սրբուելու համար նորանցով քաւութիւն եղաւ, եւ օտարական պիտի չուտէ. որովհետեւ նորանք սուրբ են։</verse>
				<verse number="34">Եւ եթէ ձեռք լցնելու մսիցը եւ հացիցը մինչեւ առաւօտը մնայ, այս աւելացածը կրակով այրես. նա պիտի չուտուի, որովհետեւ սուրբ է։</verse>
				<verse number="35">Եւ Ահարօնին եւ նորա որդիներին այսպէս անես, ինչպէս որ բոլորը քեզ պատուիրել եմ. եօթը օրուան մէջ նորանց ձեռքերը լցնես։</verse>
				<verse number="36">Եւ օրը մէկ զուարակ մեղքի պատարագ անես քաւութեան համար. եւ սեղանի համար քաւութիւն անես նորան մաքրելով եւ նորան օծես սրբելու համար։</verse>
				<verse number="37">Եօթը օր քաւութիւն անես սեղանի համար, եւ նորան սրբես, որ սեղանը ամենասուրբ լինի. ամեն ինչ որ սեղանին դպչի՝ սուրբ պիտի լինի։</verse>
				<verse number="38">Եւ սա է որ սեղանի վերայ պիտի անես. միշտ ամեն օր մէկ տարեկան երկու գառ.</verse>
				<verse number="39">Մէկ գառը առաւօտանց մատուցանես, եւ միւս գառը իրիկուայ դէմ մատուցանես։</verse>
				<verse number="40">Եւ մէկ տասանորդ բարակ ալիւր հիմենի քառորդ ծեծուած ձէթով զանգուած, եւ մէկ հիմենի քառորդ գինի թափելու նուէր մատուցանես մէկ գառի հետ։</verse>
				<verse number="41">Եւ միւս գառը իրիկուայ դէմ զոհես. առաւօտեան հացի ընծայի պէս՝ եւ նորա թափելու նուէրի պէս անես նորան՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։</verse>
				<verse number="42">Սա ձեր ազգերի մէջ մշտնջենաւոր ողջակէզ լինի Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը, ուր ձեզ կհանդիպեմ՝ քեզ հետ խօսելու։</verse>
				<verse number="43">Եւ այնտեղ կհանդիպեմ Իսրայէլի որդիներին, եւ խորանը իմ փառքովը սուրբ կլինի։</verse>
				<verse number="44">Եւ ժողովքի խորանն ու սեղանը կսրբեմ. Ահարօնին եւ նորա որդիներին էլ կսրբեմ, որ ինձ քահանայութիւն անեն։</verse>
				<verse number="45">Եւ Իսրայէլի որդիների մէջ կբնակուեմ, եւ նորանց Աստուած կլինիմ։</verse>
				<verse number="46">Եւ կգիտենան, թէ ես եմ նորանց Եհովայ Աստուածը, որ Եգիպտոսի երկրիցը հանեցի նորանց, որ նորանց մէջ բնակուեմ ես նորանց Եհովայ Աստուածը։</verse>
			</chapter>
			<chapter number="30">
				<verse number="1">Եւ խունկ ծխելու սեղան շինես. Սատիմի փայտից շինես նորան։</verse>
				<verse number="2">Նորա երկայնութիւնը մէկ կանգուն եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն. քառակուսի լինի, եւ նորա բարձրութիւնը երկու կանգուն. նորա եղջիւրները իրանից լինին։</verse>
				<verse number="3">Եւ նորան մաքուր ոսկով պատես՝ նորա մակարդակը՝ նորա պատերը շուրջանակի՝ եւ նորա եղջիւրները, եւ շուրջանակի ոսկի պսակ շինես նորա համար։</verse>
				<verse number="4">Եւ նորա համար երկու ոսկի օղակներ շինես. պսակի տակիցը նորա երկու կողքերին երկու կողմերի վերայ շինես, որ նորանցով նորա վեր առնելու համար ձողերի անցկացնելու տեղերը լինին։</verse>
				<verse number="5">Եւ ձողերը Սատիմի փայտից շինես, եւ նորանց ոսկով պատես,</verse>
				<verse number="6">Եւ նորան դնես այն վարագոյրի առաջին, որ վկայութեան տապանակի դէմ է վկայութեան վերայի քաւութիւնի դիմացը այնտեղ ուր ես քեզ կհանդիպեմ։</verse>
				<verse number="7">Եւ Ահարօնը նորա վերայ անուշահոտ խունկ ծխէ. ամեն առաւօտ ճրագները պատրաստելիս խունկ ծխէ։</verse>
				<verse number="8">Եւ Ահարօնը իրիկուայ դէմ ճրագները վառելիս խունկ ծխէ, որ Եհովայի առաջին մշտնջենաւոր խունկ լինի ձեր ազգերի մէջ։</verse>
				<verse number="9">Նորա վերայ օտար խունկ, կամ ողջակէզ, կամ հացի ընծայ չմատուցանէք, ոչ էլ նորա վերայ նուէր թափէք։</verse>
				<verse number="10">Եւ Ահարօնը տարին մէկ անգամ նորա եղջիւրների վերայ քաւութիւն անէ, քաւութիւնների մեղքի պատարագի արիւնովը տարին մէկ անգամ նորա վերայ քաւութիւն անէ ձեր ազգերի մէջ. սա ամենասուրբ է Եհովայի համար։</verse>
				<verse number="11">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="12">Երբոր Իսրայէլի որդիների գումարը առնելու լինես՝ իրանց թիւին նայելով, այն ժամանակ նորանց ամեն մէկն իր անձի փրկանքը տայ Եհովային՝ դու նորանց հաշուելիս, որ նորանց մէջ հարուած չլինի նորանց հաշուելիս։</verse>
				<verse number="13">Այս պիտի տան՝ հաշուի տակ ամեն մէկ անցնողը կէս սիկղ արծաթ սրբարանի սիկղի համեմատ. մէկ սիկղը քսան կերատ է. Եհովայի ընծան կէս սիկղ լինի։</verse>
				<verse number="14">Ամեն հաշուի տակ անցնող քսան տարեկանը եւ էլ աւելին տայ Եհովայի ընծան։</verse>
				<verse number="15">Ոչ հարուստը աւելի՝ եւ ոչ աղքատը պակաս պիտի տայ կէս սիկղից ձեր անձերի համար քաւութիւն անելու համար Եհովային ընծայ տալիս։</verse>
				<verse number="16">Եւ առնես Իսրայէլի որդիներից քաւութեան արծաթը եւ ժողովքի խորանի պաշտօնին տաս այն, որ Եհովայի առաջին յիշատակ լինի Իսրայէլի որդիներին՝ ձեր անձերին քաւութիւն անելու համար։</verse>
				<verse number="17">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="18">Նաեւ մի պղնձի աւազան շինես լուացման համար, եւ նորա խարիսխն էլ պղնձի լինի. եւ ժողովքի խորանի եւ սեղանի մէջտեղը դնես այն, եւ նորա մէջը ջուր լցնես։</verse>
				<verse number="19">Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերն ու ոտքերը լուանան նորանից։</verse>
				<verse number="20">Ժողովքի խորանը մտնելիս ջրով լուացուին որ չմեռնեն՝ կամ սեղանին մօտենալիս, որ պաշտօն կատարեն և կրակով Եհովային զոհ մատուցանեն։</verse>
				<verse number="21">Այսպէս իրանց ձեռքերն ու ոտքերը լուանան որ չմեռնեն. եւ սա իրանց համար յաւիտենական կանոն լինի, թէ իր համար եւ թէ իր սերունդի համար իրանց ազգերի մէջ։</verse>
				<verse number="22">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="23">Առ քեզ մօտ գլխաւոր համեմներ, զուտ զմուռս հինգ հարիւր սիկղ, եւ նորա կէսի չափ՝ այսինքն երկու հարիւր յիսուն սիկղ անուշահոտ կինամոն, եւ երկու հարիւր յիսուն սիկղ անուշահոտ խունկեղէգն,</verse>
				<verse number="24">Եւ հինգ հարիւր սիկղ կասիայ սրբարանի սիկղի համեմատ, եւ մէկ հիմէն ձէթի իւղ.</verse>
				<verse number="25">Եւ սուրբ օծման իւղ շինես այն՝ իւղագործի արհեստով բաղադրուած. նա սուրբ օծման իւղ լինի։</verse>
				<verse number="26">Եւ նորանով օծես ժողովքի խորանը. վկայութեան տապանակը,</verse>
				<verse number="27">Եւ սեղանը ու նորա ամեն անօթները. եւ աշտանակը եւ նորա գործիքները. եւ խունկի սեղանը,</verse>
				<verse number="28">Եւ ողջակէզի սեղանը իր ամեն գործիքների հետ մէկ տեղ, եւ աւազանը եւ նորա խարիսխը։</verse>
				<verse number="29">Եւ սրբես նորանց, որ ամենասուրբ լինին. ինչ որ նորանց դպչէ՝ սուրբ պիտի լինի։</verse>
				<verse number="30">Եւ Ահարօնին եւ նորա որդիներին օծես, եւ սուրբ անես նորանց որ ինձ համար քահանայութիւն անեն։</verse>
				<verse number="31">Եւ Իսրայէլի որդիների հետ խօսես՝ ասելով. Սա ինձ համար սուրբ օծման իւղ պիտի լինի ձեր ազգերի մէջ։</verse>
				<verse number="32">Մարդի մարմնի վերայ պիտի չթափուի նա, եւ նորա բաղադրութեան պէս նորա նմանը չշինէք. սա սուրբ է, ձեզ համար էլ սուրբ պիտի լինի։</verse>
				<verse number="33">Ով որ նորա նմանը շինէ, կամ ով որ նորանից օտարականի վերայ դնէ, իր ժողովրդիցը պիտի կորչէ։</verse>
				<verse number="34">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առ քեզ համար անուշահոտ համեմներ, այսինքն ստաշխն ու եղունգն եւ քաղբան, այս անուշահոտ համեմները եւ մաքուր կնդրուկ. ամենը հաւասար կշռով լինին։</verse>
				<verse number="35">Եւ նորանց իւղագործի արհեստով բաղադրեալ խունկ շինես աղուած՝ մաքուր՝ սուրբ։</verse>
				<verse number="36">Եւ նորանցից մի քիչ ծեծես շատ բարակ, եւ դնես ժողովքի խորանի մէջ վկայութեանը առաջին, ուր ես քեզ կհանդիպեմ. նա ձեզ համար ամենասուրբ լինի։</verse>
				<verse number="37">Եւ այն խունկը, որ շինելու ես իրան բաղադրութեան համեմատ, դուք ձեզ համար չշինէք. նա քեզ համար սուրբ պիտի լինի Եհովայի համար։</verse>
				<verse number="38">Ով որ հոտոտելու համար նորա նմանը շինելու լինի, նա իր ժողովրդիցը պիտի կորչէ։</verse>
			</chapter>
			<chapter number="31">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Ահա կանչեցի անունով Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիէլին Յուդայի ցեղիցը.</verse>
				<verse number="3">Եւ լցրի նորան Աստուծոյ Հոգովը՝ իմաստութիւնով եւ հանճարով եւ գիտութիւնով եւ ամեն ճարտարութիւնով,</verse>
				<verse number="4">Որ վարպետի գործեր հնարէ՝ ոսկով եւ արծաթով եւ պղնձով գործելու համար.</verse>
				<verse number="5">Եւ քարեր քանդակել ընդելուզանելու համար եւ փայտեր քանդակել՝ ամեն կերպ արհեստով գործելու համար։</verse>
				<verse number="6">Եւ ես ահա նորա հետ տուի Աքիսամայի որդի Ոողիաբը Դանի ցեղիցը. եւ ամեն իմաստուն սիրտ ունեցողի սրտի մէջ իմաստութիւն դրի, որ բոլոր քեզ պատուիրածս անեն.</verse>
				<verse number="7">Ժողովքի խորանը՝ եւ վկայութեան տապանակը եւ նորա վերայի քաւութիւնը՝ եւ խորանի բոլոր կարասիները,</verse>
				<verse number="8">Եւ սեղանը եւ նորա անօթները՝ եւ մաքուր աշտանակը եւ նորա բոլոր գործիքները՝ եւ խունկի սեղանը,</verse>
				<verse number="9">Եւ ողջակէզի սեղանը եւ նորա բոլոր գործիքները՝ եւ աւազանը ու նորա խարիսխը,</verse>
				<verse number="10">Եւ պաշտօնի զգեստները՝ եւ Ահարօն քահանայի սուրբ զգեստները՝ եւ նորա որդիների զգեստները՝ քահանայութիւն անելու համար,</verse>
				<verse number="11">Եւ օծման իւղը՝ եւ սրբարանի համար անուշահոտ խունկը՝ բոլոր քեզ պատուիրածիս պէս կանեն։</verse>
				<verse number="12">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ, եւ ասեց.</verse>
				<verse number="13">Եւ դու խօսիր Իսրայէլ որդիների հետ ասելով. Անպատճառ իմ շաբաթները պահէք. որովհետեւ սա մի նշան է իմ եւ ձեր մէջտեղը ձեր ազգերի մէջ, որ գիտենաք, թէ ես եմ Եհովան ձեզ սուրբ անողը։</verse>
				<verse number="14">Ուրեմն շաբաթը պահեցէք. որովհետեւ նա ձեզ համար սուրբ է. ով որ նորան պղծէ անպատճառ պիտի մեռցնուի. որովհետեւ ամեն ով որ այն օրը մի գործ գործէ, այն անձը իր ժողովրդի միջից կորչէ։</verse>
				<verse number="15">Վեց օր գործ գործուի, բայց եօթներորդ օրը հանգստութեան շաբաթը՝ սուրբ պիտի լինի Եհովայի համար. ով որ հանգստութեան օրը մի գործ գործէ, անպատճառ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="16">Եւ Իսրայէլի որդիքը պիտի պահեն շաբաթը, որ շաբաթը իրանց ազգերի մէջ յաւիտենական ուխտ անեն։</verse>
				<verse number="17">Նա յաւիտենական նշան է իմ եւ Իսրայէլի որդիների մէջ տեղը. որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ եօթներորդ օրը դադարեց եւ հանգստացաւ։</verse>
				<verse number="18">Եւ երբոր Սինա սարի վերայ Մովսէսի հետ խօսելը վերջացրեց, վկայութեան երկու տախտակները տուաւ նորան՝ քարի տախտակներ Աստուծոյ մատովը գրուած։</verse>
			</chapter>
			<chapter number="32">
				<verse number="1">Եւ ժողովուրդը տեսաւ, որ Մովսէսը ուշացաւ սարիցն իջնելու, եւ Ահարօնի մօտ ժողովուեցաւ ժողովուրդը եւ ասեցին նորան. Վեր կաց մեզ համար աստուածներ շինիր որ մեր առաջին գնան. որովհետեւ այդ Մովսէս մարդը, որ մեզ Եգիպտոսի երկրիցը հանեց, չգիտենք թէ ինչ եղաւ նորան։</verse>
				<verse number="2">Եւ Ահարօնն ասեց նորանց. Ձեր կանանց, ձեր որդիների եւ ձեր աղջկերանց ականջներին եղած ոսկի օղերը հանեցէք, եւ ինձ մօտ բերէք։</verse>
				<verse number="3">Եւ բոլոր ժողովուրդն իրանց ականջներին եղած ոսկի օղերը հանեցին եւ Ահարօնի մօտ բերին։</verse>
				<verse number="4">Եւ նա առաւ նորանց ձեռքիցը եւ քանդակագործիով ձեւակերպեց նորան եւ շինեց մի ձուլածոյ որթ։ Եւ ասեցին. Սորանք են քո աստուածները՝ ով Իսրայէլ, որ քեզ Եգիպտոսի երկրիցը հանեցին։</verse>
				<verse number="5">Եւ Ահարօնը տեսնելով նորա առաջին սեղան շինեց. եւ Ահարօնը կանչել տուաւ՝ ասելով. Էգուց տօն է Եհովայի համար։</verse>
				<verse number="6">Եւ հետեւեալ առաւօտեան կանուխ վեր կացան, եւ ողջակէզներ մատուցրին, եւ խաղաղութեան զոհեր բերին. եւ ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու եւ վեր կացան խաղալու։</verse>
				<verse number="7">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա իջիր. որովհետեւ ապականուեցաւ քո ժողովուրդը՝ որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր.</verse>
				<verse number="8">Շուտով խոտորեցին այն ճանապարհիցը, որ իրանց պատուիրեցի. իրանց համար ձուլածոյ որթ շինեցին, եւ նորան երկրպագութիւն արին, եւ նորան զոհեր մատուցրին, եւ ասեցին. Սորանք են քո աստուածները, ով Իսրայէլ, որ քեզ Եգիպտոսի երկրիցը հանեցին։</verse>
				<verse number="9">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս ժողովուրդը տեսայ, եւ ահա խստապարանոց ժողովուրդ է նա։</verse>
				<verse number="10">Եւ հիմա թող տուր ինձ որ իմ բարկութիւնը նորանց վերայ բորբոքուի եւ փչացնեմ նորանց. եւ քեզ մեծ ազգ շինեմ։</verse>
				<verse number="11">Եւ Մովսէսն իր Եհովայ Աստուծոյ առաջին աղաչեց, եւ ասեց. Ով Եհովայ, ինչո՞ւ քո բարկութիւնը բորբոքուի քո ժողովրդի վերայ, որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր մեծ զօրութիւնով եւ զօրաւոր ձեռքով։</verse>
				<verse number="12">Ինչո՞ւ համար Եգիպտացիք խօսեն եւ ասեն. թէ Չարութեան համար հանեց նորանց, որ սարերումը մեռցնէ նորանց եւ երկրի երեսիցը փչացնէ նորանց. դարձիր քո սաստիկ բարկութիւնիցը, եւ ետ առ այս չարիքը քո ժողովրդի վերայից։</verse>
				<verse number="13">Յիշիր քո ծառաներ՝ Աբրահամին, Իսահակին եւ Իսրայէլին, որոնց դու երդում արիր քո անձովը, եւ ասեցիր նորանց. Ձեր սերունդը երկնքի աստղերի պէս պիտի շատացնեմ, եւ բոլոր այս երկիրը՝ որի մասին խօսեցի, ձեր սերունդին պիտի տամ, ու պիտի ժառանգեն յաւիտեան։</verse>
				<verse number="14">Եւ Եհովան ետ առաւ այն չարիքը, որ ասել էր, թէ իր ժողովրդին պիտի անէր։</verse>
				<verse number="15">Եւ Մովսէսը դարձաւ եւ սարիցն իջաւ, եւ վկայութեան երկու տախտակները ձեռքին էին. տախտակներն երկու կողմերիցը գրուած էին. այս կողմից եւ այն կողմից գրուած էին նորանք։</verse>
				<verse number="16">Եւ տախտակներն Աստուծոյ գործք էին, եւ գրուածքն Աստուծոյ գրուածք էր տախտակների վերայ փորագրուած։</verse>
				<verse number="17">Եւ Յեսուն լսեց ժողովրդի ձայնը գոռալիս, եւ ասեց Մովսէսին. Պատերազմի ձայն կայ բանակումը։</verse>
				<verse number="18">Եւ նա ասեց. Սա յաղթութեան աղաղակի ձայն չէ, եւ պարտութեան աղաղակի ձայն չէ. այլ խաղի ձայն եմ լսում ես։</verse>
				<verse number="19">Եւ եղաւ երբոր բանակին մօտեցաւ եւ տեսաւ որթը եւ պարելը, Մովսէսի բարկութիւնը բորբոքուեց, եւ տախտակներն իր ձեռքիցը շպրտեց. եւ կոտրատեց նորանց սարի տակին։</verse>
				<verse number="20">Եւ առաւ նորանց շինած որթը եւ կրակով այրեց, եւ մանրեց մինչեւ որ փոշի արաւ, եւ ջրի վերայ ցանեց, եւ խմեցրեց Իսրայէլի որդիներին։</verse>
				<verse number="21">Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Աս ժողովուրդն ի՞նչ արաւ քեզ, որ նորանց վերայ բերիր այս մեծ մեղքը։</verse>
				<verse number="22">Եւ Ահարօնն ասեց. Թող իմ տիրոջ բարկութիւնը չբորբոքուի. դու գիտես այս ժողովրդին՝ որ չարին հակամիտեալ են.</verse>
				<verse number="23">Եւ ինձ ասեցին. թէ՝ Մեզ համար աստուածներ շինիր որ մեր առաջին գնան, որովհետեւ այս Մովսէս մարդը՝ մեզ Եգիպտոսի երկրից հանողը՝ չգիտենք թէ նորան ինչ եղաւ։</verse>
				<verse number="24">Եւ ես ասեցի նորանց. Ով որ ոսկի ունի, թող հանէ, եւ բերեն ինձ մօտ. եւ ես կրակը գցեցի այն եւ դուրս եկաւ այս որթը։</verse>
				<verse number="25">Եւ Մովսէսը տեսաւ ժողովուրդը որ անզուսպ է, (որովհետեւ Ահարօնը անզուսպ էր արել նորանց իրանց թշնամիների մէջ խայտառակ լինելու համար։)</verse>
				<verse number="26">Եւ Մովսէսը բանակի դրանը կանգնեց, եւ ասեց. Ով որ Եհովայինն է՝ ինձ մօտ գայ. եւ Ղեւիի բոլոր որդիքը նորա մօտ ժողովուեցան։</verse>
				<verse number="27">Եւ ասեց նորանց. Այսպէս է ասում Իսրայէլի Եհովայ Աստուածը. Ամեն մարդ իր սուրը թող մէջքը կապէ, եւ բանակի մէջ դռնէ դուռ անցէք դարձէք, եւ ամեն մարդ իր եղբօրը, եւ ամեն մարդ իր ընկերին, ամեն մարդ իր դրացուն մեռցնէ։</verse>
				<verse number="28">Եւ Ղեւիի որդիքը Մովսէսի խօսքին պէս արին. եւ այն օրը ժողովրդիցն երեք հազար մարդի չափ ընկան։</verse>
				<verse number="29">Որովհետեւ Մովսէսն ասեց. Այսօր ձեր ձեռքը լցրէք Եհովայի համար հէնց ամեն մէկն իր որդու վերայ՝ եւ իր եղբօր վերայ, որ ձեր վերայ օրհնութիւն տայ այսօր։</verse>
				<verse number="30">Եւ եղաւ հետեւեալ օրը, որ Մովսէսն ասեց ժողովրդին. Դուք մեծ մեղք գործեցիք. եւ հիմա Եհովայի մօտ պիտի վեր գնամ, գուցէ քաւութիւն անեմ ձեր մեղքի համար։</verse>
				<verse number="31">Եւ Մովսէսը ետ դարձաւ Եհովայի մօտ եւ ասեց. Ոհ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց, եւ իրանց համար ոսկի աստուածներ շինեցին։</verse>
				<verse number="32">Բայց հիմա եթէ նորանց մեղքերը ներես՝ ներիր, եթէ ոչ՝ աղաչում եմ ջնջիր ինձ քո գրած գրքիցը։</verse>
				<verse number="33">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ով որ ինձ դէմ մեղանչել է, ես նորան կջնջեմ իմ գրքիցը։</verse>
				<verse number="34">Իսկ հիմա գնա, ժողովրդին տար այնտեղ, որ քեզ ասեցի. ահա իմ հրեշտակը կգնայ քո առաջին. բայց այցելութիւն անելու օրս՝ նորանց մեղքը իրանց վերայ պիտի բերեմ։</verse>
				<verse number="35">Եւ Եհովան զարկեց ժողովրդին, այն իրանց շինած որթի համար որ Ահարօնը շինեց։</verse>
			</chapter>
			<chapter number="33">
				<verse number="1">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Վեր կաց այստեղից դու եւ այն ժողովուրդն որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր, և գնա այն երկիրը՝ որի համար երդում արի Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին՝ ասելով. Քո սերունդին պիտի տամ նորան։</verse>
				<verse number="2">Եւ քո առաջին մէկ հրեշտակ կուղարկեմ. եւ դուրս կանեմ Քանանացին, Ամորհացին, Քետացին, Փերեզացին, Խեւացին եւ Յեբուսացին.</verse>
				<verse number="3">Կաթ ու մեղր բղխող երկիրը. որովհետեւ ես ձեր մէջը վեր չեմ գնալ, նորա համար որ դու մի խստապարանոց ժողովուրդ ես. մի գուցէ քեզ ճանապարհումը բնաջինջ անեմ։</verse>
				<verse number="4">Եւ ժողովուրդը լսեց այս խիստ խօսքը եւ սուգ արին. եւ ոչ մէկն իր զարդն իր վերայ չդրաւ.</verse>
				<verse number="5">Որովհետեւ Եհովան ասել էր Մովսէսին. Ասիր Իսրայէլի որդիներին. Դուք մի խստապարանոց ժողովուրդ էք. եթէ մէկ րոպէ ձեր մէջը վեր գնալու լինիմ, ձեզ բնաջինջ կանեմ. եւ հիմա ձեր վերայից ձեր զարդերը վեր առէք, որ իմանամ, թէ ձեզ ինչ պիտի անեմ։</verse>
				<verse number="6">Եւ Իսրայէլի որդիքն իրանց զարդերը հանեցին Քորեբ սարի մօտ։</verse>
				<verse number="7">Եւ Մովսէսն առաւ խորանը, եւ բանակիցը դուրս բանակիցը հեռու կանգնեցրեց նորան եւ նորա անունը՝ Ժողովքի խորան դրաւ. եւ ամեն ով որ Եհովային խնդրում էր, բանակիցը դուրս էր գնում ժողովքի խորանի մօտ, որ բանակիցը դուրս էր։</verse>
				<verse number="8">Եւ Մովսէսը խորանը գնալիս բոլոր ժողովուրդը վեր էր կենում եւ ամեն մէկն իր վրանի դրանը կանգնում, եւ Մովսէսի ետեւիցը մտիկ տալիս նայում. մինչեւ որ նա խորանն էր մտնում։</verse>
				<verse number="9">Եւ հէնց որ Մովսէսը խորանն էր մտնում՝ ամպի սիւնը իջնում էր. եւ խորանի դրանը կանգնում, եւ Եհովան Մովսէսի հետ խօսում էր։</verse>
				<verse number="10">Եւ բոլոր ժողովուրդը տեսնում էր ամպի սիւնը խորանի դրանը կանգնած. եւ բոլոր ժողովուրդը վեր էր կենում, եւ ամեն մէկն իր վրանի դրան երկրպագութիւն էր անում։</verse>
				<verse number="11">Եւ Եհովան խօսում էր Մովսէսի հետ դէմ առ դէմ, ինչպէս մի մարդ իր բարեկամի հետ կխօսէ. եւ Մովսէսը բանակն էր դառնում. բայց նորա ծառան Նաւէի որդի Յեսու պատանին խորանի միջիցը չէր հեռանում։</verse>
				<verse number="12">Եւ Մովսէսն ասեց Եհովային. Նայիր՝ դու ասում ես ինձ. Հանիր այս ժողովուրդը. բայց դու ինձ չիմացրիր, թէ ում ես ինձ հետ ուղարկելու. եւ դու ասեցիր. Քեզ ճանաչում եմ քո անունովը, եւ իմ առաջին շնորհք գտար։</verse>
				<verse number="13">Եւ հիմա աղաչում եմ, եթէ քո առաջին շնորհք գտայ՝ խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհք գտնեմ. եւ տես որ այս ազգը քո ժողովուրդն է։</verse>
				<verse number="14">Եւ նա ասեց. Իմ երեսը պիտի գնայ, եւ ես քեզ կհանգստացնեմ։</verse>
				<verse number="15">Եւ Մովսէսն ասեց նորան. Եթէ քո երեսը մեզ հետ չգնայ, մեզ այս տեղից մի հանիր։</verse>
				<verse number="16">Եւ ինչո՞վ պիտի գիտացուի, թէ շնորհք գտայ քո առաջին ես եւ քո ժողովուրդը. չէ՞ որ քո մեզ հետ գնալովը. եւ այսպէս ես եւ քո ժողովուրդը երկրի երեսի վերայ եղած բոլոր ժողովուրդներիցը կգերազանցենք։</verse>
				<verse number="17">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս բանն էլ կանեմ որ ասեցիր, որովհետեւ իմ առաջին շնորհք գտար. եւ ես քեզ ճանաչում եմ քո անունովը։</verse>
				<verse number="18">Եւ նա ասեց. Աղաչում եմ՝ քո փառքը ցոյց տուր ինձ։</verse>
				<verse number="19">Եւ Եհովան ասեց. Իմ բոլոր բարութիւնը քո առջեւից պիտի անցկացնեմ, եւ Եհովայի անունը քո առաջին պիտի կանչեմ, եւ որին որ ողորմեմ կողորմեմ, եւ որի վերայ որ գթամ կգթամ։</verse>
				<verse number="20">Եւ ասեց. Դու իմ երեսը չես կարող տեսնել. որովհետեւ մարդ չէ կարող ինձ տեսնել եւ ապրել։</verse>
				<verse number="21">Եւ Եհովան ասեց. Ահա ինձ մօտ մի տեղ կայ. եւ այդ ժայռի վերայ կանգնիր.</verse>
				<verse number="22">Եւ կլինի որ իմ փառքն անցկենալիս, քեզ ժայռի խոռոչի մէջ կդնեմ, եւ քեզ իմ ձեռքովը կը ծածկեմ, մինչեւ որ ես անցնեմ.</verse>
				<verse number="23">Յետոյ իմ ձեռքը վեր կառնեմ, եւ իմ ետեւը կտեսնես, բայց իմ երեսը չի տեսնուիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="34">
				<verse number="1">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Քեզ համար երկու քարի տախտակներ կոփիր առաջինների պէս. եւ այն տախտակների վերայ պիտի գրեմ այն խօսքերը, որ առաջի տախտակների վերայ էին, որոնք դու կոտրատեցիր։</verse>
				<verse number="2">Եւ առաւօտուայ համար պատրաստ եղիր, եւ առաւօտանց Սինայ սարը ելիր եւ այնտեղ սարի գլխին իմ առաջին կանգնիր։</verse>
				<verse number="3">Եւ ոչ մէկը վեր չելնէ քեզ հետ, եւ ոչ մէկը չտեսնուի բոլոր սարի վերայ, եւ ոչ էլ մի ոչխար կամ արջառ արածէ այդ սարի ստորոտումը։</verse>
				<verse number="4">Եւ նա երկու քարի տախտակներ կոփեց առաջիններին պէս, եւ Մովսէսն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ վեր ելաւ Սինայ սարը ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր. եւ երկու քարի տախտակներն իր ձեռքն առաւ։</verse>
				<verse number="5">Եւ Եհովան ամպով իջաւ, եւ այնտեղ նորա մօտ կանգնեց. եւ Եհովայի անունը կանչեց։</verse>
				<verse number="6">Եւ Եհովան նորա առջեւիցն անցաւ, եւ կանչեց. Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով,</verse>
				<verse number="7">Որ հազարների ողորմութիւն ես անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք ես ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չես թողնում. որ հայրերի անօրէնութիւնը հատուցանում ես որդիների վերայ եւ որդոց որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը։</verse>
				<verse number="8">Եւ Մովսէսը շտապելով մինչեւ գետինը խոնարհուեց եւ երկրպագութիւն արաւ,</verse>
				<verse number="9">Եւ ասեց. Ով Տէր, աղաչում եմ՝ եթէ քո առաջին շնորհք գտայ, խնդրեմ թող իմ Տէրը մեզ հետ գնայ, որովհետեւ սա մի խստապարանոց ազգ է. եւ ներիր մեր անօրէնութիւնը եւ մեր մեղքերը, եւ մեզ քո ժառանգութիւնը շինիր։</verse>
				<verse number="10">Եւ Եհովան ասեց. Ահա ես ուխտ եմ դնում. քո բոլոր ժողովրդի առաջին այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ բոլոր երկրի վերայ եւ բոլոր ազգերի մէջ չեն եղած. եւ բոլոր ժողովուրդը՝ որի մէջ դու կաս, պիտի տեսնեն Եհովայի գործը. որովհետեւ հիանալի է այն բանը՝ որ քեզանով պիտի անեմ։</verse>
				<verse number="11">Միտքդ պահիր ինչ որ ես քեզ պատուիրում եմ այսօր. ահա պիտի քշեմ քո առջեւից Ամօրհացին՝ Քանանացին՝ եւ Քետացին եւ Փերեզացին՝ եւ Խեւացին եւ Յեբուսացին։</verse>
				<verse number="12">Զգուշացիր, մի գուցէ քո գնալու երկրի բնակիչների հետ ուխտ դնես, որ նա քո մէջ որոգայթ չդառնայ.</verse>
				<verse number="13">Այլ նորանց բագինները կործանէք, եւ նորանց կուռքերը փշրէք, եւ նորանց Աստարովթները կոտրատէք։</verse>
				<verse number="14">Որովհետեւ ուրիշ աստուծոյ երկրպագութիւն պիտի չանես. նորա համար որ Եհովայի անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստուած է նա։</verse>
				<verse number="15">Մի գուցէ այն երկրի բնակիչների հետ ուխտ դնես, եւ նորանք իրանց աստուածների ետեւից գնալով պոռնկութիւն անելիս եւ իրանց աստուածներին զոհ անելիս քեզ կանչեն, եւ դու նորանց զոհիցն ուտես.</verse>
				<verse number="16">Եւ առնես նորանց աղջիկներիցը քո որդիներին, եւ նորանց աղջիկներն իրանց աստուածների ետեւից գնալով՝ պոռնկութիւն անելիս քո որդիներին պոռնկութիւն անել տան՝ իրանց աստուածների ետեւից գնալ տալով։</verse>
				<verse number="17">Ձուլածոյ աստուածներ չշինես քեզ համար։</verse>
				<verse number="18">Բաղարջակերաց տօնը պահես. եօթը օր բաղարջ ուտես ինչպէս որ պատուիրել եմ քեզ Աբիբ ամսուայ որոշ ժամանակին, որովհետեւ Աբիբ ամսումն Եգիպտոսիցը դուրս եկար։</verse>
				<verse number="19">Ամեն մօր արգանդը բացողը իմն է. եւ քո անասունների մէջ ամեն արու առաջինեկն էլ թէ արջառ լինի եւ թէ ոչխար, իմն է։</verse>
				<verse number="20">Բայց էշի առաջինեկը գառնով փրկես. Եւ եթէ չփրկես, այն ժամանակ նորա վիզը կոտրես։ Քո որդկանց ամեն առաջինեկը փրկես. Եւ իմ առաջին ձեռնունայն չերեւան։</verse>
				<verse number="21">Վեց օր պիտի գործես, եւ եօթներորդ օրը հանգստանաս. վարուցանքին եւ հունձքին հանգստանաս։</verse>
				<verse number="22">Եւ շաբաթների՝ այսինքն ցորենի հունձքի երախայրիների տօնը. եւ տարուայ վերջը՝ արմտիքները ժողովելու տօնը կատարես։</verse>
				<verse number="23">Տարին երեք անգամ քո ամեն արու զաւակը Իսրայէլի Աստուած՝ Տէր Եհովայի առաջին երեւայ։</verse>
				<verse number="24">Որովհետեւ քո առջեւից ազգերը պիտի քշեմ, եւ քո սահմանները պիտի ընդարձակեմ. չ ոք քո երկրին պիտի չցանկանայ՝ տարին երեք անգամ քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւալու վեր ելած ժամանակդ։</verse>
				<verse number="25">Իմ զոհի արիւնը խմորեալ հացի վերայ չթափես, եւ զատկի տօնի զոհը մինչեւ առաւօտ չմնայ։</verse>
				<verse number="26">Քո երկրի երախայրիների առաջինները քո Եհովայ Աստուծոյ տունը բերես։ Ուլն իր մօր կաթի մէջ չեփես։</verse>
				<verse number="27">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս խօսքերը գրիր քեզ համար. որովհետեւ այս խօսքերի համեմատ ուխտ դրի քեզ հետ եւ Իսրայէլի հետ։</verse>
				<verse number="28">Եւ նա այնտեղ մնաց Եհովայի հետ քառասուն օր եւ քառասուն գիշեր, հաց չկերաւ՝ եւ ջուր չխմեց. եւ տախտակների վերայ գրեց ուխտի խօսքերը՝ այսինքն տասը պատուիրանքները։</verse>
				<verse number="29">Եւ եղաւ երբոր Մովսէսը Սինայ սարիցն իջնում էր, վկայութեան երկու տախտակները Մովսէսի ձեռքին էին սարիցն իջնելիս. եւ Մովսէսը չգիտէր թէ իր երեսի մորթը լուսափայլում էր Եհովան իր հետ խօսելիս։</verse>
				<verse number="30">Եւ Ահարօնն ու Իսրայէլի բոլոր որդիքը տեսան Մովսէսին, եւ ահա նորա երեսի մորթը լուսափայլ էր, եւ վախեցան նորան մօտենալու։</verse>
				<verse number="31">Եւ Մովսէսը կանչեց նորանց, եւ Ահարօնը եւ ժողովքի բոլոր իշխանները նորա մօտ դարձան, եւ Մովսէսը խօսեց նորանց հետ։</verse>
				<verse number="32">Եւ սորանից յետոյ Իսրայէլի բոլոր որդիքը մօտեցան. եւ նա պատուիրեց նորանց ամեն ինչ որ Եհովան խօսել էր իր հետ Սինայ սարումը։</verse>
				<verse number="33">Եւ Մովսէսը վերջացրեց նորանց հետ խօսելը եւ իր երեսին քօղ էր դրել։</verse>
				<verse number="34">Բայց Մովսէսը Եհովայի առաջին նորա հետ խօսելու մտնելիս մինչեւ դուրս գալը քօղը վեր էր առնում եւ դուրս էր գալիս ու իրան պատուիրածը ասում էր Իսրայէլի որդիներին։</verse>
				<verse number="35">Եւ Իսրայէլի որդիքը Մովսէսի երեսը տեսնում էին, որ Մովսէսի երեսի մորթը լուսափայլ էր. եւ Մովսէսն իր երեսը քօղով ծածկում էր՝ մինչեւ Նորա հետ խօսելու մտնելը։</verse>
			</chapter>
			<chapter number="35">
				<verse number="1">Եւ Մովսէսը ժողովեց Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը, եւ ասեց նորանց. Սորանք են այն բաները որ Եհովան պատուիրեց որ անէք նորանց։</verse>
				<verse number="2">Վեց օր գործ գործուի, բայց եօթներորդ օրը սուրբ լինի ձեզ համար՝ այսինքն հանգստութեան շաբաթ Եհովայի համար. այն օրը գործ գործողը պիտի մեռցնուի.</verse>
				<verse number="3">Շաբաթ օրը ձեր բոլոր բնակարաններումը կրակ չվառէք։</verse>
				<verse number="4">Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի հետ ասելով. Այս է այն բանը որ Եհովան պատուիրեց ասելով.</verse>
				<verse number="5">Ձեր միջիցն ընծայ առէք Եհովայի համար. ով որ սրտով կյօժարուի՝ թող Եհովային ընծան բերէ, ոսկի եւ արծաթ եւ պղինձ,</verse>
				<verse number="6">Եւ կապուտակ եւ ծիրանեգոյն եւ կրկնակի կարմիր եւ բարակ քթան եւ այծի մազ,</verse>
				<verse number="7">Եւ կարմիր ներկուած խոյի մորթեր, եւ թէհաշի մորթեր եւ Սատիմի փայտեր,</verse>
				<verse number="8">Եւ լոյսի համար իւղ, եւ համեմներ օծման իւղի համար եւ անուշահոտ խունկի համար,</verse>
				<verse number="9">Եւ եղնգնաքարեր եւ ընդելուզանելու քարեր եփուդի համար եւ լանջապանակի համար։</verse>
				<verse number="10">Եւ ձեզանում ամեն սրտով իմաստուն եղողները թող գան, եւ շինեն Եհովայի բոլոր պատուիրած բաները,</verse>
				<verse number="11">Խորանը, նորա վրանը, եւ նորա ծածկոցը, նորա ճարմանդները, եւ նորա տախտակները, նորա նիգերը, նորա սիւները եւ նորա խարիսխները,</verse>
				<verse number="12">Տապանակը եւ նորա ձողերը, քաւութիւնը, եւ ծածկող վարագոյրը,</verse>
				<verse number="13">Եւ սեղանը եւ նորա ձողերը եւ նորա բոլոր անօթները, եւ առաջաւորութեան հացը,</verse>
				<verse number="14">Եւ լոյսի աշտանակը եւ նորա գործիքները եւ նորա ճրագները եւ լոյսի իւղը,</verse>
				<verse number="15">Եւ խունկի սեղանը եւ նորա ձողերը, եւ օծման իւղը, եւ անուշահոտ խունկը, եւ խորանի դրան սրահակը,</verse>
				<verse number="16">Ողջակէզի սեղանը եւ նորա պղնձի ցանցակերպ գահաւորակը, նորա ձողերը եւ նորա բոլոր գործիքները, աւազանը եւ նորա խարիսխը,</verse>
				<verse number="17">Սրահի առագաստները, նորա սիւները եւ խարիսխները եւ սրահի դրան վարագոյրը,</verse>
				<verse number="18">Խորանի ցիցերը եւ սրահի ցիցերը եւ նորանց չուանները,</verse>
				<verse number="19">Պաշտօնի զգեստները՝ սրբարանումը պաշտելու համար, և Ահարօն քահանայի սուրբ զգեստները եւ նորա որդիների զգեստները, որ քահանայութիւն անեն։</verse>
				<verse number="20">Եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը Մովսէսի առաջին գնացին։</verse>
				<verse number="21">Եւ ամեն յօժարասիրտ եղողը եւ ամեն բոլոր հոգով կամեցողը եկան, եւ ժողովքի խորանի գործի համար՝ եւ նորա բոլոր պաշտօնի համար՝ եւ սուրբ զգեստների համար Եհովային ընծան բերին։</verse>
				<verse number="22">Եւ եկան մարդիկ եւ կանայք՝ ամեն ով որ սրտով կամեցող կար, և բերին գինդեր եւ օղեր եւ մատանիներ եւ կշտապանակներ՝ ամեն տեսակ ոսկի զարդեր եւ ամեն ով որ ոսկի ընծայ ընծայեց Եհովային։</verse>
				<verse number="23">Եւ ամեն ով, որի մօտ որ գտնվում էր կապուտակ եւ ծիրանեգոյն եւ կրկնակի կարմիր եւ բարակ քթան եւ այծի մազ եւ կարմիր ներկուած խոյի մորթեր եւ թէհաշի մորթեր, բերին։</verse>
				<verse number="24">Ամեն արծաթ եւ պղինձ ընծայ տուողը՝ Եհովային ընծան բերաւ, եւ ամեն ով, որի մօտ որ գտնվում էր պաշտօնի ամեն գործի համար Սատիմի փայտեր, բերին։</verse>
				<verse number="25">Եւ ամեն սրտով իմաստուն եղող կանայքն իրանց ձեռքերովը մանեցին, եւ իրանց մանած կապուտակը, ծիրանեգոյնը, կրկնակի կարմիրը եւ բարակ քթանը բերին։</verse>
				<verse number="26">Եւ բոլոր սրտով փափաքող եւ յաջողակութիւն ունեցող կանայքը այծի մազ մանեցին։</verse>
				<verse number="27">Եւ իշխանները՝ եղնգնաքարեր, եւ եփուդի եւ լանջապանակի համար ընդելուզանելու քարեր բերին։</verse>
				<verse number="28">Նաեւ լոյսի համար՝ եւ օծման իւղի համար՝ եւ անուշահոտ խունկի համար՝ համեմներ եւ իւղ։</verse>
				<verse number="29">Ամեն մարդ եւ կին՝ որոնք յօժարութիւն ունէին բերելու ամեն կերպ գործի համար՝ որ Մովսէսի ձեռքովը պատուիրեց որ շինուի, Իսրայէլի որդիքը յօժարակամ ընծայ բերին Եհովային։</verse>
				<verse number="30">Եւ Մովսէսն ասեց Իսրայէլի որդիներին. Տեսէք, Եհովան Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիէլին կանչեց Յուդայի ցեղիցը՝ անունովը։</verse>
				<verse number="31">Եւ լցրեց նորան Աստուծոյ Հոգովը՝ իմաստութիւնով՝ հանճարով՝ եւ գիտութիւնով՝ եւ ամեն կերպ ճարտարութիւնով,</verse>
				<verse number="32">Որ վարպետի գործեր հնարելով՝ ոսկու եւ արծաթի եւ պղնձի վերայ գործէ.</verse>
				<verse number="33">Եւ ընդելուզանելու համար քարեր քանդակէ. եւ փայտեր քանդակէ եւ ամեն կերպ վարպետի գործ գործէ։</verse>
				<verse number="34">Եւ նորա սրտի մէջ դրաւ որ սովորեցնէ էլ, նորա էլ՝ եւ Դանի ցեղիցն Աքիսամայի որդի Ոողիաբին էլ։</verse>
				<verse number="35">Սրտի իմաստութիւնով լցրեց նորանց, որ ամեն տեսակ գործ գործող եւ հնարքներ հնարող քանդակագործի եւ արուեստաւորի գործը՝ նաեւ կապուտակի եւ ծիրանեգոյնի՝ եւ կրկնակի կարմիրի՝ եւ բարակ քթանի վերայ նկարագործողի եւ ոստայնանկի գործն անեն։</verse>
			</chapter>
			<chapter number="36">
				<verse number="1">Եւ արին Բեսելիէլը ու Ոողիաբը եւ ամեն սրտով իմաստուն եղողը՝ որոնց Եհովան իմաստութիւն եւ հանճար տուաւ որ գիտենան սրբարանի պաշտօնի ամեն կերպ գործքերը անելու, Եհովայի բոլոր պատուիրածին պէս։</verse>
				<verse number="2">Եւ Մովսէսը կանչեց Բեսելիէլին եւ Ոողիաբին եւ ամեն սրտով իմաստուն եղողին՝ որի սրտի մէջ Եհովան իմաստութիւն դրաւ, այսինքն այն ամենը որի սիրտը փափաքում էր գործի մօտենալ որ գործէ նորան։</verse>
				<verse number="3">Եւ առին Մովսէսիցը բոլոր ընծաները՝ որ Իսրայէլի որդիքը բերին սրբարանի պաշտօնի գործը անելու համար։ Եւ նորանք տակաւին ամեն առաւօտ կամաւոր ընծաներ էին բերում նորա մօտ։</verse>
				<verse number="4">Եւ սրբարանի ամեն գործը անող բոլոր իմաստուն մարդիկը՝ ամեն մէկն եկաւ իր գործիցը որ անում էր.</verse>
				<verse number="5">Եւ խօսեցին Մովսէսի հետ ասելով, Ժողովուրդը աւելի է բերում քան թէ պէտք էր այն գործի համար որ Եհովան պատուիրել է շինել։</verse>
				<verse number="6">Եւ Մովսէսը պատուիրեց քարոզ կարդալ բանակի մէջ՝ ասելով. Այլ եւս ոչ մարդ՝ ոչ կին մի գործ չգործեն սրբարանի ընծայի համար։ Եւ ժողովուրդը բերելուց դադարեց։</verse>
				<verse number="7">Եւ նիւթը բաւական էր այն բոլոր գործը շինելու համար, եւ աւելացաւ։</verse>
				<verse number="8">Եւ խորանի գործն անողներից բոլոր սրտով իմաստուն եղողները տասը վարագոյր շինեցին մանուած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից ճարտարագործ քերովբէներով շինեցին նորանց։</verse>
				<verse number="9">Մէկ վարագոյրի երկայնութիւնը քսանեւութը կանգուն՝ եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն. մեն վարագոյրների համար չափը մէկ էր։</verse>
				<verse number="10">Եւ հինգ վարագոյրը իրար կցեց, եւ հինգ վարագոյրն էլ իրար կցեց։</verse>
				<verse number="11">Եւ կցուածքի ծայրի մէկ վարագոյրի եզերքի վերայ կապուտակից օղակներ շինեց. միւս կցուածքի ծայրի վարագոյրի եզերքն էլ այնպէս արաւ։</verse>
				<verse number="12">Մէկ վարագոյրի վերայ յիսուն օղակ շինեց. եւ միւս կցուածքի վերան եղած վարագոյրի ծայրին էլ յիսուն օղակ շինեց. օղակները դէմ ու դէմ էին։</verse>
				<verse number="13">Եւ յիսուն ոսկի ճարմանդներ շինեց. եւ վարագոյրները ճարմանդներով իրար հետ կոճակեց. ու խորանը մէկ դառաւ։</verse>
				<verse number="14">Եւ վրանի համար այծի մազից վարագոյրներ շինեց նորան վերայ, տասնեւմէկ վարագոյր շինեց նորանց։</verse>
				<verse number="15">Մէկ վարագոյրի երկայնութիւնը երեսուն կանգուն՝ եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն, տասնեւմէկ վարագոյրի չափը մէկ էր։</verse>
				<verse number="16">Եւ հինգ վարագոյրները առանձին եւ վեց վարագոյրները առանձին կցեց։</verse>
				<verse number="17">Եւ յիսուն օղակներ շինեց մէկ վարագոյրի եզերքի վերայ կցուածքի մօտ, եւ յիսուն օղակ միւս կցուածքի մօտ եղած վարագոյրի եզերքի վերայ։</verse>
				<verse number="18">Եւ պղնձի յիսուն ճարմանդներ շինեց, որ վրանը կոճակէ, եւ մէկ լինի։</verse>
				<verse number="19">Եւ վրանի համար մի ծածկոց շինեց կարմիր ներկուած խոյի մորթերից, եւ թէհաշի մորթերից մի ծածկոց էլ նորա վերայով։</verse>
				<verse number="20">Եւ խորանի համար Սատիմի փայտից կանգնած տախտակներ շինեց։</verse>
				<verse number="21">Մէկ տախտակի երկայնութիւնը տասը կանգուն՝ եւ մէկ տախտակի լայնութիւնը մէկուկէս կանգուն։</verse>
				<verse number="22">Ամեն մէկ տախտակը երկու սփռիչ ունէր իրար ագուցիկ, այնպէս շինեց խորանի բոլոր տախտակների համար։</verse>
				<verse number="23">Եւ խորանի տախտակները շինեց. դէպի հարաւ՝ հարաւային կողմին քսան տախտակ։</verse>
				<verse number="24">Քառասուն արծաթի խարիսխ շինեց քսան տախտակների տակ, մէկ տախտակի տակ իր երկու սփռիչների համար երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար։</verse>
				<verse number="25">Եւ խորանի միւս կողմի համար դէպի հիւսիս քսան տախտակ շինեց.</verse>
				<verse number="26">Եւ նորանց քառասուն արծաթի խարիսխներ, մէկ տախտակի տակ երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ։</verse>
				<verse number="27">Եւ խորանի ետեւի կողմին դէպի արեւմուտք՝ վեց տախտակ շինեց.</verse>
				<verse number="28">Եւ խորանի ետեւի կողմին անկիւններին երկու տախտակ շինեց։</verse>
				<verse number="29">Եւ նորանք տակի կողմիցը զոյգ էին, եւ վերեւումը բոլորովին միացած էին մէկ օղակով. երկուսին էլ երկու անկիւններումն այսպէս արաւ։</verse>
				<verse number="30">Եւ ութը տախտակ էին. եւ նորանց արծաթի խարիսխները տասնեւվեց խարիս էին, ամեն մէկ տախտակի տակը երկերկու խարիսխ էին։</verse>
				<verse number="31">Եւ Սատիմի փայտից նիգեր շինեց. խորանի մէկ կողմի տախտակների համար հինգ նիգ,</verse>
				<verse number="32">Եւ խորանի միւս կողմի տախտակների համար հինգ նիգ. եւ դէպի արեւմուտք՝ խորանի ետեւի կողմի տախտակների համար հինգ նիգ։</verse>
				<verse number="33">Եւ մէջտեղի նիգը շինեց, որ անց կենայ տախտակների մէջ տեղիցը մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը։</verse>
				<verse number="34">Եւ տախտակները ոսկով պատեց եւ նորանց օղակները ոսկուց շինեց՝ այսինքն նիգերի համար անցնելու տեղեր, եւ նիգերը պատեց ոսկով։</verse>
				<verse number="35">Եւ վարագոյրը շինեց կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից ճարտար ոստայնագործ քերովբէներով շինեց նորան։</verse>
				<verse number="36">Եւ Սատիմից չորս սիւն շինեց նորա համար եւ ոսկով պատեց, նորանց բեւեռները ոսկի էին. եւ նորանց չորս արծաթի խարիսխ ձուլեց։</verse>
				<verse number="37">Եւ խորանի դրան համար մի նկարագործ սրահակ շինեց կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից.</verse>
				<verse number="38">Եւ նորա հինգ սիւները եւ նորանց բեւեռները, եւ նորանց խոյակներն ու նորանց կապերը ոսկով պատեց. եւ նորանց հինգ խարիսխները պղնձի էին։</verse>
			</chapter>
			<chapter number="37">
				<verse number="1">Եւ Բեսելիէլը Սատիմի փայտից շինեց տապանակը. նորա երկայնութիւնը երկու կէս կանգուն՝ եւ նորա լայնութիւնը մէկ ու կէս կանգուն՝ եւ նորա բարձրութիւնը մէկ ու կէս կանգուն։</verse>
				<verse number="2">Եւ մաքուր ոսկով պատեց նորան ներսիցը եւ դրսիցը. եւ նորա շուրջը մի ոսկի շրջանակ շինեց։</verse>
				<verse number="3">Եւ նորա չորս անկիւնների համար չորս ոսկի օղակներ ձուլեց, այսինքն նորա մէկ կողմիցը երկու օղակ՝ եւ միւս կողմիցը երկու օղակ։</verse>
				<verse number="4">Եւ Սատիմի փայտից ձողեր շինեց, եւ ոսկով պատեց նորանց։</verse>
				<verse number="5">Եւ ձողերը տապանակի կողքերին եղած օղակներին անցկացրեց, որ տապանակը նորանցով վեր առնուի։</verse>
				<verse number="6">Եւ շինեց քաւութիւնը մաքուր ոսկուց. նորա երկայնութիւնը երկու ու կէս կանգուն՝ եւ նորա լայնութիւնը մէկ ու կէս կանգուն։</verse>
				<verse number="7">Եւ երկու ոսկի քերովբէներ շինեց. կռածոյ շինեց նորանց քաւութիւնի երկու ծայրերիցը.</verse>
				<verse number="8">Մէկ քերովբէն այս կողմի ծայրիցը՝ եւ միւս քերովբէն միւս կողմի ծայրիցը, քաւութիւնիցը շինեց քերովբէները՝ նորա երկու ծայրերիցը։</verse>
				<verse number="9">Եւ քերովբէները տարածում էին իրանց թեւերը վերեւից իրանց թեւերովը քաւութիւնը ծածկելով եւ նորանց երեսները դէպի իրար էին, քաւութիւնի վերայ էին քերովբէների երեսները։</verse>
				<verse number="10">Եւ շինեց սեղանը Սատիմի փայտից. նորա երկայնութիւնը երկու կանգուն, եւ լայնութիւնը մէկ կանգուն. եւ բարձրութիւնը մէկ ու կէս կանգուն։</verse>
				<verse number="11">Եւ մաքուր ոսկով պատեց նորան եւ նորա շուրջը մի ոսկի շրջանակ շինեց։</verse>
				<verse number="12">Եւ նորան շուրջանակի մի թիզ ոլորտ շինեց, եւ այն ոլորտի շուրջը՝ մի ոսկի շրջանակ։</verse>
				<verse number="13">Եւ չորս օղակ ձուլեց նորա համար, եւ այն օղակները դրաւ այն չորս անկիւններին որ նորա չորս ոտքերի մօտ էին։</verse>
				<verse number="14">Օղակները ոլորտի հետ կցուած էին՝ ձողերի տեղեր՝ սեղանը վեր առնելու համար։</verse>
				<verse number="15">Եւ ձողերը Սատիմի փայտից շինեց. եւ նորանց ոսկով պատեց սեղանը վեր առնելու համար։</verse>
				<verse number="16">Եւ շինեց սեղանի վերայ եղած անօթները, նորա սկուտեղները եւ նորա խնկամանները եւ սկաւառակները եւ բաժակները, որոնցով նուէր է մատուցանվում մաքուր ոսկուց։</verse>
				<verse number="17">Եւ շինեց աշտանակը մաքուր ոսկուց. ճախարակեայ շինեց աշտանակը. նորա բունը եւ նորա ճիւղերը, նորա սկահները, գնդակները եւ ծաղիկները իրանից էին։</verse>
				<verse number="18">Եւ նորա կողերիցը վեց ճիւղեր էին դուրս գալիս. աշտանակի երեք ճիւղը մէկ կողիցը եւ աշտանակի երեք ճիւղը միւս կողիցը.</verse>
				<verse number="19">Մէկ ճիւղի վերայ երեք նշաձեւ սկահ գնդակով եւ ծաղիկով. եւ միւս ճիւղի վերայ երեք նշաձեւ սկահ գնդակով եւ ծաղիկով. այսպէս էին աշտանակիցը դուրս եկած վեց ճիւղերը։</verse>
				<verse number="20">Եւ աշտանակի վերայ չորս նշաձեւ սկահ իր գնդակներովն ու ծաղիկներովը։</verse>
				<verse number="21">Եւ երկու ճիւղի տակին իրանից մէկ գնդակ եւ միւս երկու ճիւղի տակին իրանից մէկ գնդակ եւ երրորդ երկու ճիւղի տակին իրանից մէկ գնդակ, այսպէս այն վեց ճիւղերին, որ դուրս էին գալիս նորանից։</verse>
				<verse number="22">Նորանց գնդակներն ու ճիւղերը իրանից էին ամենը ճախարակեայ՝ մէկ կտոր՝ մաքուր ոսկուց։</verse>
				<verse number="23">Եւ նորան եօթը ճրագներն ու ունելիները եւ նորա բազմակալները մաքուր ոսկուց շինեց։</verse>
				<verse number="24">Մէկ տաղանդ մաքուր ոսկուց շինեց նորան եւ նորա բոլոր գործիքները։</verse>
				<verse number="25">Եւ շինեց խունկի սեղանը Սատիմի փայտից. նորա երկայնութիւնը մէկ կանգուն եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն՝ քառակուսի, եւ նորա բարձրութիւնը երկու կանգուն, նորա եղջիւրները իրանից էին։</verse>
				<verse number="26">Եւ մաքուր ոսկով պատեց նորա վերեւը եւ նորա պատերը շուրջանակի եւ նորա եղջիւրները. եւ շուրջանակի մի ոսկի պսակ շինեց նորա համար։</verse>
				<verse number="27">Եւ նորա համար երկու ոսկի օղակներ շինեց նորա պսակի տակից՝ նորա երկու կողքերին երկու կողմերի վերայ, որ նորանցով նորան վեր առնելու համար ձողերի անցկացնելու տեղեր լինին։</verse>
				<verse number="28">Եւ շինեց ձողերը Սատիմի փայտից, եւ ոսկով պատեց նորանց։</verse>
				<verse number="29">Եւ շինեց սուրբ օծման իւղը եւ մաքուր անուշահոտ խունկը իւղագործի արհեստով։</verse>
			</chapter>
			<chapter number="38">
				<verse number="1">Եւ շինեց ողջակէզի սեղանը Սատիմի փայտից. նորա երկայնութիւնը հինգ կանգուն՝ եւ նորա լայնութիւնը հինգ կանգուն՝ քառակուսի, եւ նորա բարձրութիւնը երեք կանգուն։</verse>
				<verse number="2">Եւ նորա եղջիւրները նորա չորս անկիւններին շինեց, նորա եղջիւրներն իրանից էին. եւ պղնձով պատեց նորան։</verse>
				<verse number="3">Եւ սեղանի բոլոր գործիքները՝ այսինքն թաղարները եւ թիակները եւ կոնքերը և մսահանները ու կրակի ամանները շինեց. նորա բոլոր գործիքները շինեց պղնձից։</verse>
				<verse number="4">Եւ սեղանի համար՝ մի ցանցակերպ գահաւորակ շինեց պղնձից նորա շրջանակի տակ ներքեւիցը մինչեւ նորա կէսը։</verse>
				<verse number="5">Եւ այն պղնձի գահաւորակի չորս անկիւններին չորս օղակներ ձուլեց ձողերին տեղեր լինելու համար։</verse>
				<verse number="6">Եւ շինեց ձողերը Սատիմի փայտից եւ պղնձով պատեց նորանց։</verse>
				<verse number="7">Եւ ձողերը սեղանի մօտ եղած օղակներին անցկացրեց, որ նա նորանցով վեր առնուի՝ մէջը դարտակ եւ տախտակներից շինեց նորան։</verse>
				<verse number="8">Եւ պղնձի աւազանը եւ նորա պղնձի խարիսխը շինեց ժողովքի խորանի դրանը խումբերով ժողովուող կանանց հայելիներից։</verse>
				<verse number="9">Եւ սրահը շինեց. հարաւային կողմի համար դէպի հարաւ սրահի առագաստները մանած բարակ քթանից հարիւր կանգուն.</verse>
				<verse number="10">Նորանց սիւները քսան՝ եւ նորանց պղնձի խարիսխները քսան. սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին։</verse>
				<verse number="11">Եւ հիւսիսային կողմի համար հարիւր կանգուն, սիւները քսան եւ նորանց խարիսխները քսան՝ պղնձից. սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին։</verse>
				<verse number="12">Եւ արեւմտեան կողմի համար՝ առագաստները յիսուն կանգուն. նորանց սիւները տասը՝ եւ նորանց խարիսխները տասն էին. սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին։</verse>
				<verse number="13">Եւ արեւելեան կողմի համար դէպի արեւելք յիսուն կանգուն։</verse>
				<verse number="14">Մէկ կողմի առագաստները տասնեւհինգ կանգուն՝ նորանց սիւները երեք՝ ու նորանց խարիսխները երեք։</verse>
				<verse number="15">Եւ միւս կողմի համար էլ՝ այսինքն սրահի դրանը այս կողմից եւ միւս կողմից առագաստները տասնեւհինգ կանգուն՝ նորանց սիւները երեք՝ եւ նորանց խարիսխները երեք էին։</verse>
				<verse number="16">Սրահի բոլոր առագաստները շուրջանակի մանած բարակ քթանից էին։</verse>
				<verse number="17">Եւ սիւների խարիսխները պղնձից՝ սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի՝ եւ նորանց խոյակները արծաթապատ՝ եւ սրահի բոլոր սիւներն էլ արծաթի կարթերով էին։</verse>
				<verse number="18">Եւ սրահի դրան վարագոյրը նկարագործ էր, կապուտակից եւ ծիրանեգոյնից՝ եւ կրկնակի կարմիրից՝ ու մանած բարակ քթանից. երկայնութիւնը քսան կանգուն՝ եւ լայնութեան միջի բարձրութիւնը հինգ կանգուն էր սրահի վարագոյրների համեմատ։</verse>
				<verse number="19">Եւ նորանց սիւները չորս՝ եւ նորանց պղնձի խարիսխները չորս, նորանց բեւեռները արծաթի՝ եւ նորանց խոյակները արծաթապատ եւ կարթերը արծաթի էին։</verse>
				<verse number="20">Եւ խորանի ու շուրջանակի սրահի բոլոր ցիցերը պղնձի էին։</verse>
				<verse number="21">Այս է խորանի՝ այսինքն վկայութեան խորանի հաշիւը. որ Մովսէսի պատուիրածին պէս՝ Ղեւտացիների պաշտօնի համար Ահարօն քահանայի որդի Իթամարի ձեռքովը հաշուեցաւ։</verse>
				<verse number="22">Եւ Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիէլն Յուդայի ցեղիցն՝ արաւ այն ամենը որ Եհովան Մովսէսին պատուիրեց։</verse>
				<verse number="23">Եւ նորա հետ Դանի ցեղիցն Աքիսամայի որդի Ոողիաբ քանդակագործը եւ ճարտարագէտը՝ կապուտակով եւ ծիրանեգոյնով եւ կրկնակի կարմիրով ու բարակ քթանով նկարագործողը։</verse>
				<verse number="24">Բոլոր ոսկին որ այս շինուածքի համար գործածուեցաւ, այսինքն սրբարանի բոլոր շինուածքի համար նուիրուած ոսկին՝ քսանեւինը տաղանդ եւ եօթը հարիւր երեսուն սիկղ էր սրբարանի սիկղի համեմատ։</verse>
				<verse number="25">Եւ ժողովքի համարուողների արծաթը՝ հարիւր տաղանդ եւ հազար եօթը հարիւր եօթանասունեւհինգ սիկղ էր սրբարանի սիկղի համեմատ։</verse>
				<verse number="26">Մարդ գլուխ կէս սիկղ, այսինքն սիկղի կէսը սրբարանի սիկղի համեմատ ամեն մէկից որ անցնում էր համարուելով քսան տարեկանը եւ նորանից վեր. այսինքն վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն մարդկանցից։</verse>
				<verse number="27">Եւ գնաց հարիւր տաղանդ արծաթը սրբարանի խարիսխները եւ վարագոյրի խարիսխները ձուլելու համար հարիւր տաղանդից հարիւր խարիսխ՝ մէկ տաղանդը մէկ խարիսխի։</verse>
				<verse number="28">Եւ այն հազար եօթը հարիւր եօթանասունեւհինգ սիկղ արծաթիցը շինեց սիւների բեւեռները, եւ նորանց խոյակները պատեց, եւ կարթեց նորանց։</verse>
				<verse number="29">Եւ նուիրուած պղինձը եօթանասուն տաղանդ ու երկու հազար չորս հարիւր սիկղ էր։</verse>
				<verse number="30">Եւ նորանից շինեց ժողովքի խորանի դրան խարիսխները եւ պղնձի սեղանը եւ նորա պղնձի գահաւորակը եւ սեղանի բոլոր գործիքները,</verse>
				<verse number="31">Եւ շուրջանակի սրահի խարիսխները եւ սրահի դրան խարիսխները եւ խորանի բոլոր ցիցերը եւ շուրջանակի սրահի բոլոր ցիցերը։</verse>
			</chapter>
			<chapter number="39">
				<verse number="1">Եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից շինեցին պաշտօնի հանդերձները՝ սրբարանի մէջ պաշտօն կատարելու համար. եւ Ահարօնի համար սուրբ զգեստները շինեցին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="2">Եւ եփուդը շինեց ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից։</verse>
				<verse number="3">Եւ ոսկի թիթեղները ծեծեցին, եւ թել թել կտրեցին, որ կապուտակի, ծիրանեգոյնի եւ կրկնակի կարմիրի եւ բարակ քթանի հետ ճարտար ոստայնագործ բանեցնեն։</verse>
				<verse number="4">Ագուցիկ թիկունքներ շինեցին նորան. երկու ծայրիցը կոճակվում էր։</verse>
				<verse number="5">Եւ եփուդի վերայ եղած ժապաւէնը հէնց իրանից էր՝ նորա գործքի համեմատ, ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից՝ ինչպէս Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="6">Եւ շինեցին եղնգնաքարերը ոսկի խորշերի մէջ ընդելուզուած և փորագրուած կնիք քանդակողների արհեստի համեմատ Իսրայէլի որդիների անուններովը։</verse>
				<verse number="7">Եւ դրաւ նորանց եփուդի թիկունքների վերայ, իբրեւ յիշատակի քարեր Իսրայէլի որդիների համար, ինչպէս Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="8">Եւ լանջապանակը շինեց ճարտար ոստայնագործ եփուդի գործի պէս ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից։</verse>
				<verse number="9">Քառակուսի՝ երկու տակ ծալուող շինեցին լանջապանակը. մէկ թիզ նորա երկայնութիւնը եւ մէկ թիզ լայնութիւնը՝ երկու տակ ծալուող.</verse>
				<verse number="10">Եւ նորա վերայ ընդելուզեցին չորս կարգ քարեր. սարդիոնի, տպազիոնի եւ զմրուխտի կարգը առաջին կարգն էր։</verse>
				<verse number="11">Եւ երկրորդ կարգը՝ կարկեհան, շափիւղայ եւ ադամանդ էր.</verse>
				<verse number="12">Եւ երրորդ կարգն էր՝ գոճազմ, ակատ եւ սուտակ։</verse>
				<verse number="13">Եւ չորրորդ կարգը ոսկեքար, եղնգնաքար եւ յասպիս. ոսկի խորշերի մէջ ընդելուզուած էին։</verse>
				<verse number="14">Եւ քարերը՝ Իսրայէլի որդիների անունների համեմատ, նորանց անունների պէս տասնեւերկու էին քանդակուած կնիքի պէս՝ ամեն մէկն իր անունովը տասնեւերկու ցեղերի համեմատ։</verse>
				<verse number="15">Եւ լանջապանակի վերայ մաքուր ոսկուց ոլորուած հիւսուած շղթաներ շինեցին։</verse>
				<verse number="16">Եւ երկու ոսկի խորշ եւ երկու ոսկի օղակ շինեցին. եւ երկու օղակները լանջապանակի երկու ծայրերին դրին։</verse>
				<verse number="17">Եւ այն երկու հիւսուած ոսկի շղթաները լանջապանակի ծայրերին եղած երկու օղակներին անցկացրին։</verse>
				<verse number="18">Եւ այն երկու հիւսեւած շղթաների միւս երկու ծայրերը այն երկու խորշերին անցկացրին. եւ եփուդի թիկունքների վերայ դրին նորանց նորա առաջին։</verse>
				<verse number="19">Եւ երկու ոսկի օղակներ էլ շինեցին, եւ լանջապանակի ներսի կողմից եփուդի կցուած եզերքի երկու ծայրերին դրին։</verse>
				<verse number="20">Եւ ուրիշ երկու ոսկի օղակներ շինեցին, եւ դրին նորանց եփուդի երկու թիկունքների տակիցը՝ եւ նորա առջեւի կողմի կցուածքի մօտ՝ եփուդի ժապաւէնի վերայից։</verse>
				<verse number="21">Եւ լանջապանակը կապեցին իր օղակներիցը՝ կապուտակից շինուած լարով եփուդի օղակներին, որ եփուդի ժապաւէնի վերայ լինի, եւ լանջապանակը եփուդի վերայից չբաժանուի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="22">Եւ եփուդի պատմուճանը ոստայնագործ շինեց բոլորովին կապուտակից.</verse>
				<verse number="23">Եւ պատմուճանի ճեղքուածքը նորա մէջտեղը զրահի ճեղքուածքի պէս. և ճեղքուածքի շուրջը մի օձիք կար, որ չպատառուի։</verse>
				<verse number="24">Եւ պատմուճանի քղանցքներին նռներ շինեցին կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից՝ մանուած։</verse>
				<verse number="25">Եւ մաքուր ոսկուց զանգակներ շինեցին, եւ զանգակները դրին նռների մէջտեղերը պատմուճանի քղանցքների վերայ՝ շուրջանակի նռների մէջտեղերը.</verse>
				<verse number="26">Մէկ զանգակ եւ մէկ նուռ՝ մէկ զանգակ եւ մէկ նուռ պատմուճանի քղանցքների վերայ շուրջանակի պաշտօնի համար, ինչպէս Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="27">Եւ շապիկները բարակ քթանից հիւսկէն գործ շինեցին Ահարօնի եւ նորա որդիների համար.</verse>
				<verse number="28">Եւ խոյրը բարակ քթանից՝ եւ գլխարկի ապարօշները բարակ քթանից եւ կտաւեղէն անդրավարտիկները մանած բարակ քթանից,</verse>
				<verse number="29">Եւ գօտին մանած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից նկարագործ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="30">Եւ սուրբ պսակի թիթեղը մաքուր ոսկուց շինեցին, եւ նորա վերայ փորագրեցին կնիք քանդակողի պէս ԳՕԴԵՇ ԼԷ ԵՀՈՎԱՅ.</verse>
				<verse number="31">Եւ նորան անցկացրին մի կապուտակ ժապաւէնի վերայ, որ վերեւիցը խոյրի վերայ դրուի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="32">Եւ վերջացաւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի բոլոր գործը. եւ Իսրայէլի որդիքն արին բոլորը ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր. այնպէս արին։</verse>
				<verse number="33">Եւ խորանը Մովսէսի մօտ բերին, վրանը եւ նորա բոլոր գործիքները, նորա ճարմանդները, նորա տախտաները, նորա նիգերը եւ նորա սիւներն ու խարիսխները,</verse>
				<verse number="34">Եւ կարմիր ներկուած խոյի մորթերից ծածկոցը, եւ թեհաշի մորթերից եղած ծածկոցը, եւ ծածկող վարագոյրը,</verse>
				<verse number="35">Վկայութեան տապանակը եւ նորա ձողերը, եւ քաւութիւնը,</verse>
				<verse number="36">Սեղանը եւ նորա բոլոր անօթները եւ առաջաւորութեան հացը,</verse>
				<verse number="37">Մաքուր աշտանակը իր ճրագներովը, այսինքն կարգաւ դրուած ճրագներովը եւ իր բոլոր գործիքներովը. եւ լոյսի իւղը,</verse>
				<verse number="38">Եւ ոսկի սեղանը. եւ օծման իւղը, եւ անուշահոտ խունկը, եւ խորանի սրահակը,</verse>
				<verse number="39">Պղնձի սեղանը եւ նորա պղնձի գահաւորակը, նորա ձողերը եւ նորա բոլոր գործիքները, աւազանը եւ նորա խարիսխը,</verse>
				<verse number="40">Սրահի առագաստները, նորա սիւները եւ խարիսխները, եւ սրահի դրան վարագոյրը, նորա չուանները եւ ցիցերը, եւ խորանի այսինքն ժողովքի վրանի պաշտօնի համար եղած բոլոր կարասիքը.</verse>
				<verse number="41">Սրբարանի մէջ պաշտելու համար՝ պաշտօնի հանդերձները, եւ Ահարօն քահանայի համար սուրբ զգեստները եւ նորա որդկանց զգեստները, որ քահանայութիւն անեն։</verse>
				<verse number="42">Ինչպէս որ Եհովան բոլորը Մովսէսին պատուիրել էր, այնպէս արին Իսրայէլի որդիքը բոլոր գործը։</verse>
				<verse number="43">Եւ Մովսէսը նայեց բոլոր շինուածքին. եւ ահա արել էին նորան ինչպէս որ Եհովան պատուիրել էր, այնպէս էին արել. եւ Մովսէսը օրհնեց նորանց։</verse>
			</chapter>
			<chapter number="40">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Առաջին ամսուայ առաջին օրը կանգնեցրու խորանը՝ այսինքն ժողովքի վրանը։</verse>
				<verse number="3">Եւ նորա մէջ դնես վկայութեան տապանակը, եւ վարագոյրովը ծածկես տապանակը։</verse>
				<verse number="4">Եւ սեղանը ներս բերես, եւ նորա վերայ շարուելու հացերը շարես. եւ աշտանակը ներս բերես, եւ նորա ճրագները վառես։</verse>
				<verse number="5">Եւ վկայութեան տապանակի առաջին դնես խունկի ոսկի սեղանը. եւ խորանի դրանը դնես սրահակը։</verse>
				<verse number="6">Եւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի դրանը առաջին դնես ողջակէզի սեղանը։</verse>
				<verse number="7">Եւ աւազանը դնես ժողովքի վրանի եւ սեղանի մէջտեղը եւ նորա մէջը ջուր ածես։</verse>
				<verse number="8">Եւ շուրջանակի սրահը կանգնեցնես, եւ սրահի դրանը վարագոյրը դնես։</verse>
				<verse number="9">Եւ օծման իւղը առնես, եւ խորանը եւ նորա մէջ եղած բոլոր բաները օծես. եւ սրբես նորան եւ նորա բոլոր անօթները, որ սուրբ լինին։</verse>
				<verse number="10">Եւ օծես ողջակէզի սեղանը եւ նորա բոլոր գործիքները, եւ սրբես սեղանը. եւ սեղանը ամենասուրբ լինի։</verse>
				<verse number="11">Եւ օծես աւազանը եւ նորա խարիսխը եւ սրբես նորան։</verse>
				<verse number="12">Եւ Ահարօնին եւ նորա որդկանցը մօտեցնես ժողովքի խորանի դրանը, եւ ջրով լուանաս նորանց։</verse>
				<verse number="13">Եւ Ահարօնին հագցնես սուրբ զգեստները, եւ օծես նորան եւ սրբես նորան, որ ինձ քահանայութիւն անէ։</verse>
				<verse number="14">Եւ նորա որդկանցն էլ մօտեցնես, եւ շապիկներ հագցնես նորանց։</verse>
				<verse number="15">Եւ նորանց էլ օծես ինչպէս որ օծեցիր նորանց հօրը, որ ինձ քահանայութիւն անեն. եւ նորանց օծումը իրանց ազգերի մէջ յաւիտենական քահանայութեան համար լինի։</verse>
				<verse number="16">Եւ Մովսէսն արաւ բոլորովին ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր. այնպէս արաւ։</verse>
				<verse number="17">Եւ եղաւ որ երկրորդ տարին՝ առաջին ամսուայ առաջին օրը խորանը կանգնուեցաւ։</verse>
				<verse number="18">Եւ Մովսէսը կանգնեցրեց խորանը, եւ նորա խարիսխները դրաւ, եւ կանգնեցրեց նորա տախտակները, եւ նորա նիգերը անցկացրեց, եւ սիւները կանգնեցրեց։</verse>
				<verse number="19">Եւ խորանի վերայ տարածեց վրանը, եւ վրանի ծածկոցը նորա վերայ դրաւ վերեւիցը, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="20">Եւ առաւ վկայութիւնը դրաւ տապանակի մէջ եւ ձողերը տապանակին անցկացրեց, եւ քաւութիւնը դրաւ տապանակի վերայ վերեւիցը։</verse>
				<verse number="21">Եւ տապանակը խորանի մէջը բերաւ, եւ ծածկող վարագոյրը դրաւ, եւ վկայութեան տապանակը ծածկեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="22">Եւ սեղանը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմիցը վարագոյրիցը դուրս.</verse>
				<verse number="23">Եւ նորա վերայ շարուելու հացերը շարեց Եհովայի առաջին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="24">Եւ աշտանակը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ սեղանի դիմացը խորանի հարաւային կողմին։</verse>
				<verse number="25">Եւ Եհովայի առջեւի ճրագները վառեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="26">Եւ ոսկի սեղանը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ վարագոյրի առաջին.</verse>
				<verse number="27">Եւ նորա վերայ անուշահոտ խունկ ծխեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="28">Եւ խորանի դրանը դրաւ սրահակը։</verse>
				<verse number="29">Եւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի դրան մօտ դրաւ ողջակէզի սեղանը. եւ նորա վերայ ողջակէզն ու հացի ընծան մատուցրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="30">Եւ աւազանը դրաւ ժողովքի վրանի եւ սեղանի մէջտեղը, եւ նորա մէջը լուացուելու համար ջուր ածեց։</verse>
				<verse number="31">Եւ նորանից լուանում էին Մովսէսը եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը եւ ոտքերը.</verse>
				<verse number="32">Ժողովքի վրանը մտնելիս, եւ սեղանին մօտենալիս լուանում էին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="33">Եւ խորանի ու սեղանի շուրջը սրահը կանգնեցրեց, եւ սրահի դրանը վարագոյրը դրաւ։ Այսպէս Մովսէսը բոլոր գործը վերջացրեց։</verse>
				<verse number="34">Եւ մի ամպ ծածկեց ժողովքի վրանը. եւ Եհովայի փառքը լցրեց խորանը։</verse>
				<verse number="35">Եւ Մովսէսը չէր կարողանում մտնել ժողովքի վրանը. որովհետեւ ամպը նորա վերայ նստել էր, եւ Եհովայի փառքը լցրել էր խորանը։</verse>
				<verse number="36">Եւ ամպը խորանի վերայից վերանալիս Իսրայէլի որդիքը չուում էին իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը։</verse>
				<verse number="37">Եւ եթէ ամպը չէր վերանում, չէին չուում մինչեւ նորա վերանալու օրը։</verse>
				<verse number="38">Որովհետեւ Եհովայի ամպը ցերեկը խորանի վերայ էր, եւ գիշերը նորա վերայ կրակ կար, Իսրայէլի բոլոր ժողովրդի առաջին՝ իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="3">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ կանչեց Մովսէսին ու խօսեց նորա հետ Եհովան ժողովքի խորանիցն ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդիների հետ, եւ ասիր նորանց. Եթէ ձեզանից մէկ մարդ զոհ մատուցանելու լինի Եհովային, ձեր զոհը արջառներից կամ հօտերից մատուցանէք։</verse>
				<verse number="3">Եթէ նորա զոհը ողջակէզ է արջառներիցը, արու անարատ մատուցանէ նորան. Եւ ժողովքի խորանի դրան մօտ մատուցանէ նորան՝ Եհովայի առաջին ընդունելի լինելու համար։</verse>
				<verse number="4">Եւ իր ձեռքը ողջակէզի գլխին դնէ, որ ընդունելի լինի իրան քաւութիւն լինելու համար։</verse>
				<verse number="5">Եւ զուարակը մորթէ Եհովայի առաջին.Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները մատուցանեն արիւնը ու սրսկեն արիւնը ժողովքի խորանի դրան մօտ եղած սեղանի վերայ շուրջանակի։</verse>
				<verse number="6">Եւ ողջակէզը մաշկէ, եւ յօշոտէ նորան կտոր կտոր։</verse>
				<verse number="7">Եւ Ահարօն քահանայի որդիքը կրակ դնեն սեղանի վերայ, եւ փայտեր շարեն այն կրակի վերայ։</verse>
				<verse number="8">Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները շարեն կտորները, գլուխը եւ ճարպը սեղանի վերայ եղած կրակի վերայի փայտերի վերայ։</verse>
				<verse number="9">Բայց նորա փորոտիքը եւ ոտքերը ջրով լուանայ, եւ քահանան այրէ ամենը սեղանի վերայ՝ իբրեւ ողջակէզ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։</verse>
				<verse number="10">Եւ եթէ նորա զոհը հօտերից՝ այսինքն ոչխարներից կամ այծերից է ողջակէզի համար, արու անարատ մատուցանէ նորան։</verse>
				<verse number="11">Եւ մորթէ նորան սեղանի մօտ հիւսիսային կողմումը Եհովայի առաջին.Եւ Ահարօնի որդիքը քահանաները սրսկեն նորա արիւնը սեղանի վերայ շուրջանակի։</verse>
				<verse number="12">Եւ յօշոտեն նորան կտոր կտոր, եւ գլուխը եւ ճարպը.Եւ քահանան շարէ նորանց սեղանի վերայ եղած կրակի վերայի փայտերի վերայ։</verse>
				<verse number="13">Եւ փորոտիքն ու ոտքերը ջրով լուանայ. Եւ քահանան ամենը բերէ եւ սեղանի վերայ այրէ. Սա ողջակէզ է՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։</verse>
				<verse number="14">Եւ եթէ թռչուններից է նորա ողջակէզ զոհը Եհովայի համար, այն ժամանակ նա իրան զոհը տատրակներից կամ աղաւնու ձագերից մատուցանէ։</verse>
				<verse number="15">Եւ քահանան սեղանի մօտ բերէ նորան եւ նորա գլուխը ոլորէ, եւ սեղանի վերայ այրէ, եւ նորա արիւնը սեղանի կողմին քամուի։</verse>
				<verse number="16">Եւ նորա կտնարն իր աղբովը հանէ, եւ դէն գցէ նորան սեղանի արեւելեան կողմում եղած մոխրանոցի մէջ։</verse>
				<verse number="17">Եւ պատառէ նորան թեւերիցը առանց բաժանելու. Եւ քահանան այրէ նորան սեղանի վերայ՝ կրակի վերայի փայտերի վերայ. Սա ողջակէզ է՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ երբոր մէկ անձ հացի նուէր պատարագ մատուցանելու լինի Եհովային, նորա պատարագը բարակ ալիւրից լինի. Եւ նորա վերայ իւղ թափէ, եւ կնդրուկ դնէ նորա վերայ.</verse>
				<verse number="2">Եւ Ահարօնի որդկանցը՝ քահանաների մօտ բերէ նորան, եւ քահանան նորանից իր բուռը լիքն նորա բարակ ալիւրիցը եւ իւղիցը առնէ բոլոր կնդրուկի հետ մէկտեղ, եւ քահանան նորա յիշատակի համար սեղանի վերայ այրէ՝ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։</verse>
				<verse number="3">Եւ հացի նուէրիցը մնացածը՝ Ահարօնին եւ նորա որդկանցը լինի՝ ամենասուրբ պատարագ Եհովայի համար։</verse>
				<verse number="4">Եւ եթէ թոնիրում թխած հացի նուէր պատարագ մատուցանելու լինիս, բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր շօթեր՝ կամ իւղով օծուած անխմոր լաւաշներ լինի։</verse>
				<verse number="5">Եւ եթէ քո պատարագը տապակի վերայ թխուած հացի նուէր է, բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր լինի։</verse>
				<verse number="6">Կտոր կտոր նորան կտորես, եւ վերան իւղ թափես. Սա հացի նուէր է։</verse>
				<verse number="7">Եւ եթէ քո պատարագը կասկարայի մէջ եփուած հացի ընծայ է, բարակ ալիւրից իւղով շինուի։</verse>
				<verse number="8">Եւ սորանցից շինուած հացի նուէրը բերես Եհովայի մօտ, եւ քահանային ներկայացնես, եւ նա սեղանին մօտեցնէ նորան։</verse>
				<verse number="9">Եւ քահանան առնէ նուէրիցը նորա յիշատակը, եւ սեղանի վերայ այրէ՝ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։</verse>
				<verse number="10">Եւ նուէրիցը մնացածը Ահարօնին ու նորա որդկանցը լինի. Սա ամենասուրբ պատարագ է Եհովային։</verse>
				<verse number="11">Ոչ մի հացի նուէր որ դուք Եհովային մատուցանէք, խմորեալ չշինուի, որովհետեւ ոչ խմոր եւ ոչ մեղր պիտի իբրեւ պատարագ չայրէք Եհովայի համար։</verse>
				<verse number="12">Իբրեւ երախայրեաց պատարագ մատուցրէք նորանց Եհովային. Բայց սեղանի վերայ պիտի չայրուին անուշահոտութեան համար։</verse>
				<verse number="13">Եւ քո բոլոր հացի նուէրը աղով աղես, եւ քո հացի նուէրիցը քո Աստուծոյ ուխտի աղը պակաս չանես. քո բոլոր պատարագովը աղ էլ մատուցանես։</verse>
				<verse number="14">Եւ եթէ առաջի արմտեաց նուէր մատուցանելու լինիս Եհովային, կրակով հեղի արած հասկերից ծեծուած ցորեն մատուցանես քո առաջի արմտեաց նուէրը,</verse>
				<verse number="15">Եւ նորա վերայ իւղ թափես եւ կնդրուկ դնես վերան. Սա հացի նուէր է։</verse>
				<verse number="16">Եւ քահանան այրէ նորա յիշատակը նորա ծեծուած ցորենիցը եւ նորա իւղիցը նորա բոլոր կնդրուկովը՝ Եհովային պատարագ լինելու համար։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ եթէ նորա պատարագը խաղաղութեան զոհ է, երբոր նա արջառներիցն է մատուցանում, թէ արու լինի թէ էգ, Եհովայի առաջին անարատը մատուցանէ։</verse>
				<verse number="2">Եւ իր ձեռքը իր պատարագի գլխին դնէ, եւ ժողովքի խորանի դրանը մորթէ նորան. Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները սեղանի վերայ շուրջանակի սրսկեն արիւնը։</verse>
				<verse number="3">Եւ խաղաղութեան զոհիցը պատարագ մատուցանէ Եհովային, այսինքն փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը,</verse>
				<verse number="4">Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ։</verse>
				<verse number="5">Եւ Ահարօնի որդիքն այրեն սեղանի վերայ այն ողջակէզի հետ որ կրակի վերայի փայտերի վերայ է, Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։</verse>
				<verse number="6">Եւ եթէ հօտերիցն է նորա խաղաղութեան զոհի համար Եհովային մատուցանելու պատարագը, թէ արու լինի եւ թէ էգ՝ անարատը մատուցանէ։</verse>
				<verse number="7">Եթէ նա իր ընծան գառն է մատուցանում, Եհովայի առաջին մատուցանէ նորան։</verse>
				<verse number="8">Եւ ձեռքն իր ընծայի գլխին դնէ, եւ ժողովքի խորանի առաջին մորթէ նորան. Եւ Ահարօնի որդիքը սեղանի վերայ շուրջանակի սրսկեն նորա արիւնը։</verse>
				<verse number="9">Եւ խաղաղութեան զոհիցը պատարագ մատուցանէ Եհովային, այսինքն նորա ճարպը եւ բոլոր դմակը ողնայարի մօտիցը կտրելով, եւ փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը,</verse>
				<verse number="10">Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ։</verse>
				<verse number="11">Եւ քահանան սեղանի վերայ այրէ սա՝ Եհովային պատարագի հաց լինելու համար։</verse>
				<verse number="12">Եւ եթէ նորա պատարագը այծ է, Եհովայի առաջին բերէ նորան.</verse>
				<verse number="13">Եւ իր ձեռքը նորա գլխին դնէ, եւ ժողովքի խորանի առաջին մորթէ նորան. Եւ Ահարօնի որդիքը սեղանի վերայ շուրջանակի սրսկեն նորա արիւնը։</verse>
				<verse number="14">Եւ նա պատարագ մատուցանէ նորանից իր պատարագը Եհովային, այսինքն փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը,</verse>
				<verse number="15">Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը եւ լեարդի թաղանթը երիկամունքներով մէկտեղ հանէ։</verse>
				<verse number="16">Եւ քահանան սեղանի վերայ այրէ նորանց, անուշահոտ հացի պատարագ լինելու համար. ամեն ճարպը Եհովայինն է։</verse>
				<verse number="17">Ձեր ազգերումը ձեր բոլոր բնակարանների մէջ յաւիտենական կանոն լինի, որ բնաւ ոչ ճարպ ուտէք՝ ոչ էլ արիւն։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդիներին հետ եւ ասիր. Եթէ մէկ անձ սխալմամբ մեղանչէ, եւ Եհովայի բոլոր այ պատուէրների դէմ, որ պիտի չանուին, նորանցից մէկն անէ,</verse>
				<verse number="3">Եթէ օծուած քահանան մեղանչէ ժողովուրդը յանցաւոր անելով, նա իր գործած մեղքի համար արջառներից մի անարատ զուարակ մատուցանէ Եհովային մեղքի պատարագ։</verse>
				<verse number="4">Եւ զուարակը բերէ ժողովքի խորանի դուռը Եհովայի առաջը, եւ իր ձեռքը զուարակի գլխին դնէ, եւ Եհովայի առաջին մորթէ զուարակը։</verse>
				<verse number="5">Եւ օծուած քահանան զուարակի արիւնիցն առնէ եւ ժողովքի խորանը բերէ։</verse>
				<verse number="6">Եւ քահանան իր մատը արիւնին թաթախէ, եւ արիւնիցը սրսկէ եօթը անգամ Եհովայի առաջին սրբարանի վարագոյրի դիմացը։</verse>
				<verse number="7">Եւ քահանան արիւնիցը քսէ Եհովայի առաջին անուշահոտ խունկի սեղանի եղջիւրների վերայ, որ ժողովքի խորանումն է. Եւ զուարակի մնացած բոլոր արիւնը թափէ ժողովքի խորանի դրան մօտ եղած ողջակէզի սեղանի յատակի վերայ։</verse>
				<verse number="8">Եւ մեղքի պատարագ եղած զուարակի բոլոր ճարպը վեր առնէ նորանից, այսինքն փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը.</verse>
				<verse number="9">Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի վերայի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ,</verse>
				<verse number="10">Ինչպէս որ հանվում է խաղաղութեան զոհի արջառիցը. Եւ քահանան ողջակէզի սեղանի վերայ այրէ նորանց։</verse>
				<verse number="11">Եւ զուարակի մորթը՝ եւ նորա բոլոր միսը՝ գլխովը եւ ոտքերովը, եւ նորա փորոտիքը եւ աղբը,</verse>
				<verse number="12">Այսինքն բոլոր զուարակը բանակիցը դուրս մի մաքուր տեղ մոխիր թափուած տեղը հանէ, եւ այրէ նորան փայտերի վերայ կրակով. Մոխիր թափուած տեղը այրուի։</verse>
				<verse number="13">Եւ եթէ Իսրայէլի բոլոր ժողովքւ սխալուի, եւ բանը ծածուկ մնայ ժողովքի աչքիցը, եւ անեն Եհովայի բոլոր պատուէրներից մէկն, որ պիտի չանուի, այն ժամանակ յանցաւոր լինին։</verse>
				<verse number="14">Եւ իմացուի նորանց այն արած մեղքը, ժողովքը արջառներից մի զուարակ մատուցանեն մեղքի պատարագ, եւ նորան բերեն ժողովքի խորանի առաջը։</verse>
				<verse number="15">Եւ ժողովքի ծերերն իրանց ձեռքերը զուարակի գլխին դնեն Եհովայի առաջին. Եւ զուարակը մորթեն Եհովայի առաջին։</verse>
				<verse number="16">Եւ օծուած քահանան զուարակի արիւնիցը բերէ ժողովքի խորանը։</verse>
				<verse number="17">Եւ քահանան իր մատը արիւնին թաթախէ, եւ եօթն անգամ սրսկէ Եհովայի առաջին՝ վարագոյրի դիմացը։</verse>
				<verse number="18">Եւ արիւնիցը քսէ ժողովքի խորանի մէջ Եհովայի առաջին եղած սեղանի եղջիւրներին. Եւ մնացած բոլոր արիւնը թափէ ժողովքի խորանի դրան մօտ եղած ողջակէզի սեղանի յատակի վերայ։</verse>
				<verse number="19">Եւ նորա բոլոր ճարպը վեր առնէ նորանից, եւ սեղանի վերայ այրէ։</verse>
				<verse number="20">Եւ այս զուարակին այնպէս անէ ինչպէս որ արաւ մեղքի պատարագ եղած զուարակաին։ Եւ քահանան նորանց համար քաւութիւն անէ, եւ նորանց թողութիւն լինի։</verse>
				<verse number="21">Եւ բանակիցը դուրս հանէ զուարակը, եւ այրէ նորան ինչպէս որ առաջի զուարակն այրեց. Ժողովքի համար մեղքի պատարագ է այս։</verse>
				<verse number="22">Երբոր մի իշխան մեղք գործելու լինի, եւ անէ սխալմամբ իր Եհովայ Աստուծոյ պատուէրներից մէկը, որ պիտի չանուի, այն ժամանակ յանցաւոր լինի։</verse>
				<verse number="23">Եթէ իր արած մեղքն իրան իմացնուի, իր համար այծերից մի արու անարատ նոխազ պատարագ բերէ.</verse>
				<verse number="24">Եւ իր ձեռքը նոխազի գլխին դնէ, եւ մորթէ նորան Եհովայի առաջին ողջակէզի մորթուելու տեղը. Մեղքի պատարագ է այս։</verse>
				<verse number="25">Եւ քահանան մեղքի պատարագի արիւնիցն իր մատովն առնէ, եւ քսէ ողջակէզի սեղանի եղջիւրներին, եւ նորա մնացած արիւնը թափէ ողջակէզի սեղանի յատակի վերայ։</verse>
				<verse number="26">Եւ նորա բոլոր ճարպը՝ սեղանի վերայ այրէ խաղաղութեան զոհի ճարպի պէս. Եւ քահանան նորա մեղքի համար քաւութիւն անէ, եւ թողութիւն լինի նորան։</verse>
				<verse number="27">Եւ եթէ երկրի ժողովրդից մէկը մեղանչէ՝ անելով Եհովայի պատուէրների մէկն, որ պիտի չանուի, այն ժամանակ յանցաւոր լինի։</verse>
				<verse number="28">Եթէ նորա արած մեղքն իրան իմացնուի, իր արած մեղքի համար իր պատարագը այծերից մի անարատ էգ այծ բերէ։</verse>
				<verse number="29">Եւ իր ձեռքը մեղքի պատարագի գլխին դնէ, եւ մեղքի պատարագը մորթէ ողջակէզի տեղը։</verse>
				<verse number="30">Եւ քահանան իր մատովը նորա արիւնիցն առնէ, եւ քսէ ողջակէզի սեղանի եղջիւրներին, եւ մնացած բոլոր արիւնը թափէ սեղանի յատակի վերայ։</verse>
				<verse number="31">Եւ նորա բոլոր ճարպը հանէ ինչպէս որ հանվում է խաղաղութեան զոհի ճարպը. Եւ քահանա այրէ նորան սեղանի վերայ անոյշ հոտի համար Եհովայի առաջին. Եւ քահանան նորա համար քաւութիւն անէ, եւ նորան թողութիւն լինի։</verse>
				<verse number="32">Եւ եթէ գառն մատուցանելու լինի մեղքի պատարագ, մի անարատ էգ գառ բերէ.</verse>
				<verse number="33">Եւ իր ձեռքը մեղքի պատարագի գլխին դնէ, եւ մորթէ նորան մեղքի պատարագ՝ ուր որ ողջակէզները մորթում են մեղքի պատարագ։</verse>
				<verse number="34">Եւ քահանան իր մատովը մեղքի պատարագի արիւնիցն առնէ, եւ քսէ ողջակէզի սեղանի եղջիւրներին. Եւ մնացած բոլոր արիւնը թափէ սեղանի յատակի վերայ։</verse>
				<verse number="35">Եւ բոլոր ճարպը հանէ ինչպէս որ խաղաղութեան զոհից գառի ճարպը հանվում է. Եւ քահանան այրէ նորան սեղանի վերայ Եհովայի պատարագների հետ. Եւ քահանան նորա արած մեղքի համար քաւութիւն անէ, եւ թողութիւն լինի նորան։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ եթէ մի անձ մեղանչէ, եւ երդումի ձայնը լսէ եւ վկայ լինի, կամ բանը տեսել է կամ գիտէ, եթէ չիմացնէ, այն ժամանակ իր յանցանքը կրէ։</verse>
				<verse number="2">Կամ մի անձ անմաքուր բանի կամ անմաքուր գազանի դիակին կամ անմաքուր անասունի դիակին՝ կամ անմաքուր սողունի դիակին դպչելու լինի, թէեւ յայտնի չէր իրան, այն ժամանակ նա անմաքուր եւ յանցաւոր է։</verse>
				<verse number="3">Կամ դպչելու լինի մարդի անմաքրութեան՝ որեւիցէ անմաքուր անող անմաքրութեան՝ թէեւ յայտնի չէր իրան, բայց յետոյ իմանայ ինքը, այն ժամանակ յանցաւոր լինի։</verse>
				<verse number="4">Կամ մի անձ երդում անելու լինի՝ չարիք կամ բարիք անելու համար՝ բերանովը դատարկախօսութեամբ, (ինչպէս որ մարդս երդումով դարտակ կխօսէ.) եւ իրան յայտնի չէր. Բայց ինքը յետոյ իմանայ, այն ժամանակ սորանց պէս մէկ բանի մէջ յանցաւոր լինի։</verse>
				<verse number="5">Եւ եթէ այսպիսի բաներից մէկում յանցաւոր լինի. խոստովանէ այն ինչ որ մեղք գործեց.</verse>
				<verse number="6">Եւ բերէ իր արած մեղքի համար իր յանցանքի պատարագը Եհովային հօտերից մի էգ, այսինքն մի էգ գառն կամ այծերից մի էգ ուլ մեղքի պատարագի համար. Եւ քահանան քաւութիւն անէ նորան՝ նորա մեղքի համար։</verse>
				<verse number="7">Եւ եթէ նորա ձեռքը չհասնէ ոչխար կամ այծ բերելու, իր արած յանցանքի համար երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ բերէ Եհովային, մէկը մեղքի պատարագ, եւ միւսը ողջակէզ։</verse>
				<verse number="8">Եւ քահանայի մօտ բերէ նորանց, եւ նախ մատուցանէ այն որ մեղքի պատարագ է, եւ նորա գլուխը վզիցը ոլորէ բայց չպոկէ.</verse>
				<verse number="9">Եւ մեղքի պատարագի արիւնիցը սեղանի կողմին սրսկէ, եւ մնացած արիւնը սեղանի յատակի վերայ քամուի. Սա մեղքի պատարագ է։</verse>
				<verse number="10">Եւ միւսը ըստ օրինի ողջակէզ անէ. Եւ քահանան նորան քաւութիւն անէ նորա արած մեղքի համար. Եւ նորան թողութիւն լինի։</verse>
				<verse number="11">Եւ եթէ նորա ձեռքը չհասնէ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ բերելու, այն ժամանակ մեղք գործողը իր ընծայի համար արդուի տասներորդ մասը բարակ ալիւր բերէ մեղքի պատարագի համար. ոչ նորա վերայ իւղ դնէ՝ ոչ էլ վերան կնդրուկ դնէ. Որովհետեւ մեղքի պատարագ է այն։</verse>
				<verse number="12">Եւ քահանայի մօտ բերէ այն, եւ քահանան նորանից իր ձեռքը լիքը նորա յիշատակի համար առնէ, եւ սեղանի վերայ այրէ Եհովայի պատարագների հետ. Մեղքի պատարագ է այն։</verse>
				<verse number="13">Եւ քահանան քաւութիւն անէ նորան այսպիսի բաների մէկում արած մեղքի համար, եւ նորան թողութիւն լինի. Եւ մնացածը հացի ընծայի պէս քահանայինը լինի։</verse>
				<verse number="14">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="15">Եթէ մի անձ յանցանք անէ՝ եւ սխալմամբ Եհովայի սուրբ բաների մէջ մեղք գործէ, իր յանցանքի պատարագի համար սրբարանի սիկղի համեմատ՝ քո արժեցրածի չափ սիկղի արծաթով հօտերից մի անարատ խոյ բերէ Եհովայի համար։</verse>
				<verse number="16">Եւ սուրբ բաների մէջ իր արած վնասը հատուցանէ, եւ նորա վերայ հինգերորդ մասը աւելացնէ, եւ քահանային տայ այն, եւ քահանան յանցանքի պատարագի խոյովը քաւութիւն անէ նորան, եւ թողութիւն լինի նորան։</verse>
				<verse number="17">Եւ եթէ մի անձ մեղանչէ, եւ անէ Եհովայի բոլոր այն պատուէրների դէմ որ պիտի չանուին, թէեւ անգիտութեամբ, յանցաւոր է, եւ իր անօրէնութիւնը կրէ.</verse>
				<verse number="18">Եւ քո արժեցրածի պէս՝ յանցանքի պատարագի համար հօտերից մի անարատ խոյ բերէ քահանայի մօտ. Եւ քահանան նորա համար քաւութիւն անէ՝ նորա անգիտութեամբ սխալուելու համար. Եւ նորան թողութիւն լինի։</verse>
				<verse number="19">Այս՝ յանցանքի պատարագ է. նա անպատճառ յանցաւոր է Եհովայի առաջին։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Եթէ մի անձ մեղանչէ, եւ Եհովայի դէմ յանցանք անէ, եւ իր դրացուն ստութիւն խօսէ մի աւանդի համար՝ կամ իր ձեռքը յանձնուած մի բանի համար՝ եւ կամ մի յափշտակուած բանի համար, կամ իր դրացուն խարդախութիւն անելու լինի,</verse>
				<verse number="3">Կամ մի կորած բան գտնէ, եւ ուրանայ ու սուտ երդում անէ, բոլոր այս բաների մէկում՝ որ մարդ կարող է անել, մեղանչելով նորանցով,</verse>
				<verse number="4">Այն ժամանակ՝ ըստ որում մեղք է գործել ու յանցանք արել, ետ տայ յափշտակածը որ յափշտակել է կամ խարդախութեամբ առածը կամ իրան յանձնուած աւանդը՝ կամ գտած կորուստը.</verse>
				<verse number="5">Կամ ամեն բան՝ որի համար սուտ երդում է արել, բոլորովին հատուցանէ նորան, եւ նորա հինգերորդ մասը աւելացնէ վերան, որինը որ էր՝ նորան տայ իր յանցանքի պատարագի օրումը։</verse>
				<verse number="6">Եւ իր յանցանքի պատարագը բերէ Եհովային, այսինքն հօտերից մի անարատ խոյ քո արժեցրածի համեմատ, իբրեւ յանցանքի պատարագ քահանայի մօտ։</verse>
				<verse number="7">Եւ քահանան նորա համար քաւութիւն անէ Եհովայի առաջին. Եւ թողութիւն լինի նորան ինչ բանի համար որ յանցանք է գործել։</verse>
				<verse number="8">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="9">Պատուիրիր Ահարօնին եւ նորա որդիներին եւ ասիր. Այս է ողջակէզի օրէնքը. Ողջակէզը սեղանի վերայ եղած կրակի վերայ պիտի լինի բոլոր գիշերը մինչեւ առաւօտ, եւ սեղանի կրակը նորա մէջ վառած պիտի մնայ։</verse>
				<verse number="10">Եւ քահանան քթանի պատմուճանը հագնէ, եւ քթանի վարտիքը մարմինի վերայով հագնէ, եւ կրակով այրուած ողջակէզի մոխիրը սեղանի վերայից վեր առնէ եւ սեղանի մօտ դնէ։</verse>
				<verse number="11">Եւ իր զգեստները հանէ, եւ ուրիշ զգեստներ հագնէ. Եւ մոխիրը բանակիցը դուրս մի մաքուր տեղ տանէ։</verse>
				<verse number="12">Եւ սեղանի վերայի կրակը նորա մէջ վառած պիտի լինի, պիտի չհանգչի. Եւ քահանան ամեն առաւօտ նորա վերայ փայտեր այրէ, եւ ողջակէզը նորա վերայ շարէ եւ այրէ նորա վերայ խաղաղութեան զոհերի ճարպը։</verse>
				<verse number="13">Կրակը սեղանի վերայ միշտ վառած լինի, պիտի չհանգչի։</verse>
				<verse number="14">Եւ այդ է հացի ընծայի օրէնքը. Ահարօնի որդիքը մատուցանեն նորան Եհովայի առաջին սեղանի դիմացը։</verse>
				<verse number="15">Եւ վեր առնէ նորանից իր ձեռքը լիքն՝ այսինքն հացի ընծայի բարակ ալիւրիցը եւ նորա իւղիցը եւ հացի ընծայի վերայ եղած բոլոր կնդրուկը, եւ այրէ նորա յիշատակը սեղանի վերայ անոյշ հոտի համար Եհովային։</verse>
				<verse number="16">Եւ նորանից մնացածն ուտեն Ահարօնը եւ նորա որդիքը. Նա անխմոր ուտուի սուրբ տեղը. Ժողովքի խորանի սրահի մէջ ուտեն նորան։</verse>
				<verse number="17">Խմորով չեփուի. իրանց համար բաժին տուի այն իմ պատարագներիցը. Սա մեղքի ու յանցանքի պատարագների պէս ամենասուրբ է։</verse>
				<verse number="18">Ահարօնի որդկանց բոլոր արուները ուտեն այն. Եհովայի պատարագներիցը ձեր ազգերումը յաւիտենական կանոն լինի այս. ամեն նորանց դպչողը սուրբ լինի։</verse>
				<verse number="19">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="20">Այս է Ահարօնի եւ նորա որդիների պատարագը, որ Եհովային պիտի մատուցանեն նորա օծուելու օրը. արդուի տասներորդ մասը բարակ ալիւր ամեն օր հացի նուէրի համար, կէսը առաւօտին եւ կէսը իրիկունը։</verse>
				<verse number="21">Տապակի մէջ իւղով շինուի, հունցուած բերես այն, հացի նուէրի եփած կտորները անոյշ հոտի համար Եհովային մատուցանես։</verse>
				<verse number="22">Եւ նորա որդիներիցը նորա տեղը օծուելու քահանան մատուցանէ այն. Սա Եհովային յաւիտենական կանոն է. բոլորովին պիտի այրուի։</verse>
				<verse number="23">Եւ քահանայի ամեն հացի նուէրը բոլորովին պիտի այրուի, պիտի չուտուի։</verse>
				<verse number="24">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="25">Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների հետ եւ ասիր. Այս է մեղքի պատարագի օրէնքը, ողջակէզի մորթուած տեղը պիտի մորթուի մեղքի պատարագը Եհովայի առաջին. այս ամենասուրբ է։</verse>
				<verse number="26">Այն քահանան որ մատուցանում է մեղքի պատարագը, նա ուտէ այն. Սուրբ տեղը ուտուի ժողովքի խորանի սրահումը։</verse>
				<verse number="27">Ամեն ինչ որ նորա մսին դպչի՝ սուրբ պիտի լինի. Եւ եթէ նորա արիւնիցը հանդերձով տայ, սուրբ տեղը լուանաս այն՝ որով որ արիւնը տուել է։</verse>
				<verse number="28">Եւ հողի ամանը որի մէջ եռ է ածուելու այս միսը, պիտի կոտրուի. Եւ եթէ պղնձի ամանի մէջ է եռացուած, պիտի շփուի եւ ջրով լուացուի։</verse>
				<verse number="29">Քահանաների բոլոր արուները պիտի ուտեն այն. այս ամենասուրբ է։</verse>
				<verse number="30">Եւ ամեն մեղքի պատարագը՝ որի արիւնիցը ժողովքի խորանը բերուի սուրբ տեղի մէջ քաւութիւն անելու համար, պիտի չուտուի, կրակով պիտի այրուի։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ այս է յանցանքի պատարագի օրէնքը. այս ամենասուրբ է։</verse>
				<verse number="2">Ողջակէզը մորթած տեղը մորթեն յանցանքի պատարագը. Եւ նորա արիւնը սրսկէ սեղանի վերայ շուրջանակի.</verse>
				<verse number="3">Եւ նորանից մատուցանէ բոլոր ճարպը՝ այսինքն դմակը եւ փորոտիքը ծածկող ճարպը.</verse>
				<verse number="4">Եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը եւ լեարդի վերայի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ։</verse>
				<verse number="5">Եւ քահանան այրէ սորանց սեղանի վերայ Եհովային պատարագ լինելու. Սա յանցանքի պատարագ է։</verse>
				<verse number="6">Քահանաների ամեն արուն ուտէ այն. Սուրբ տեղը ուտուի. սա ամենասուրբ է։</verse>
				<verse number="7">Ինչպէս է մեղքի պատարագը այնպէս է եւ յանցանքի պատարագը, նորանց օրէնքը մէկ է. Նորանով քաւութիւն անող քահանայինը լինի այն։</verse>
				<verse number="8">Եւ մի քահանայ որ մատուցանում է մէկի ողջակէզը, այն ողջակէզի մորթը այն քահանայինը լինի որ մատուցրեց։</verse>
				<verse number="9">Եւ բոլոր թոնիրի մէջ եփուած՝ եւ բոլոր կասկարայի մէջ եւ տապակի վերայ շինուած հացի նուէրը, նորա մատուցանող քահանայինը լինի։</verse>
				<verse number="10">Եւ ամեն իւղով զանգուած՝ կամ չոր հացի նուէրը՝ Ահարօնի բոլոր որդկանցը լինի. Իրար հաւասար են։</verse>
				<verse number="11">Եւ այս է Եհովային մատուցանելու խաղաղութեան զոհի օրէնքը.</verse>
				<verse number="12">Եթէ շնորհակալութեան համար մատուցանէ նորան, թող մատուցանէ շնորհակալութեան զոհի հետ իւղով զանգուած անխմոր շօթեր եւ իւղով օծուած անխմոր լաւաշներ եւ բարակ ալիւրից իւղով զանգուած՝ հուցուած շօթեր։</verse>
				<verse number="13">Շօթերի հետ խմորեալ հացի նուէր մատուցանէ՝ շնորհակալութեան համար եղած իր խաղաղութեան զոհի հետ։</verse>
				<verse number="14">Եւ նորանից այսինքն ամեն ընծաներից մէկ հատ բարձրացնելու ընծայ մատուցանէ Եհովային. Եւ սա խաղաղութեան զոհի արիւնը սրսկող քահանայինը լինի։</verse>
				<verse number="15">Եւ նորա շնորհակալութեան համար եղած խաղաղութեան զոհի միսը ուտուի մատուցրուած օրը. Նորանից մինչեւ առաւօտ չմնայ։</verse>
				<verse number="16">Եւ եթէ նորա պատարագը ուխտի համար է կամ կամաւոր զոհ է, զոհը մատուցած օրը ուտուի եւ մնացածը հետեւեալ օրը ուտուի։</verse>
				<verse number="17">Եւ զոհի մսիցը երրորդ օրուայ մնացածը կրակով այրուի։</verse>
				<verse number="18">Եւ եթէ իր խաղաղութեան զոհի մսից երրորդ օրն ուտուելու լինի, ընդունելի պիտի չլինի, նորա մատուցանողին պիտի չհամարուի, պղծութիւն լինի, եւ նորանից ուտող անձը իր անօրէնութիւնը կրէ։</verse>
				<verse number="19">Եւ ամեն անմաքուր բանի դպած միսը պիտի չուտուի, կրակով պիտի այրուի. Սակայն ամեն մաքուրը ուտէ միսը։</verse>
				<verse number="20">Բայց այն անձը՝ որ Եհովայի խաղաղութեան զոհիցը միս ուտէ եւ ինքն անմաքուր է, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի։</verse>
				<verse number="21">Եւ ամեն անմաքուր բանի դպչող անձը թէ մարդի անմաքրութեան՝ թէ անմաքուր անասունի եւ թէ ամեն կերպ անմաքուր պիղծ բանի դպչի, եթէ Եհովայի խաղաղութեան զոհի մսիցն ուտելու լինի, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի։</verse>
				<verse number="22">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="23">Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Բնաւ արջառի կամ ոչխարի կամ այծի ճարպ չուտէք։</verse>
				<verse number="24">Եւ մեռած անասունի ճարպը՝ եւ պատառուածի ճարպը՝ ամեն գործի մէջ գործածուի, բայց բնաւ պիտի չուտէք նորանից։</verse>
				<verse number="25">Որովհետեւ ով որ ուտելու լինի այն անասունի ճարպիցը, որ պատարագ է մատուցուել Եհովային, այն ուտող անձը իր ժողովրդիցը պիտի կորչի։</verse>
				<verse number="26">Եւ ձեր ամեն բնակարաններումը բնաւ արիւն պիտի չուտէք, թէ թռչունի լինի եւ թէ անասունի։</verse>
				<verse number="27">Ամեն անձ որ ինչ եւ իցէ արիւն ուտէ, այն անձը իր ժողովրդիցը պիտի կորչի։</verse>
				<verse number="28">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="29">Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Իր խաղաղութեան զոհը Եհովային մատուցանողը՝ իր խաղաղութեան զոհիցը պատարագ բերէ Եհովային։</verse>
				<verse number="30">Եհովայի պատարագները իր ձեռքովը բերէ. Ճարպը երբուծովը բերէ, որ երբուծը երերացնելու պատարագի համար երերացնուի Եհովայի առաջին։</verse>
				<verse number="31">Եւ քահանան ճարպը այրէ սեղանի վերայ. Բայց երբուծը Ահարօնինը եւ նորա որդիներինը լինի։</verse>
				<verse number="32">Եւ աջ զիստը քահանային պիտի տաք՝ բարձրացնելու պատարագի համար ձեր խաղաղութեան զոհերիցը։</verse>
				<verse number="33">Ահարօնի որդիներից ով որ խաղաղութեան զոհի արիւնը եւ ճարպը մատուցանէ, աջ զիստը նորա բաժինը լինի։</verse>
				<verse number="34">Որովհետեւ նորանց խաղաղութեան զոհերիցը երերացնելու երբուծը եւ բարձրացնելու զիստը Իսրայէլի որդիներիցը վեր առի, եւ յաւիտենական կանոնով Իսրայէլի որդիներից՝ Ահարօն քահանային եւ նորա որդիներին տուի նորանց։</verse>
				<verse number="35">Սա Եհովայի պատարագներիցը Ահարօնի եւ նորա որդիների օծման համար է՝ նորանց Եհովային քահանայութիւն անելու մօտեցրած օրը։</verse>
				<verse number="36">Որ Եհովան պատուիրեց տալ նորանց՝ իրանց օծուած օրը՝ Իսրայէլի որդիներիցն իրանց ցեղերի մէջ յաւիտենական կանոնով։</verse>
				<verse number="37">Այս է ողջակէզի՝ հացի նուէրի եւ մեղքի պատարագի եւ յանցանքի պատարագի եւ ձեռք լցնելու եւ խաղաղութեան զոհի օրէնքը,</verse>
				<verse number="38">Որ Եհովան պատուիրեց Մովսէսին Սինա սարումը, այն օրը որ նա Իսրայէլի որդիներին պատուիրեց իրանց պատարագները Եհովային մատուցանելու Սինայի անապատումը։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Առ Ահարօնը եւ նորա որդիքը նորա հետ, եւ զգեստները եւ օծման իւղը եւ մեղքի պատարագի զուարակը եւ երկու խոյերը եւ անխմոր հացի սակառը.</verse>
				<verse number="3">Եւ բոլոր ժողովքը ժողովիր ժողովքի խորանի դուռը։</verse>
				<verse number="4">Եւ Մովսէսն արաւ Եհովայի իրան պատուիրածին պէս. Եւ ժողովքը ժողովուեցաւ ժողովքի խորանի դուռը։</verse>
				<verse number="5">Եւ Մովսէսն ասեց ժողովքին. Սա է այն բանը որ Եհովան պատուիրեց անելու։</verse>
				<verse number="6">Եւ Մովսէսը մօտեցրեց Ահարօնին եւ նորա որդկանցը եւ ջրով լուացաւ նորանց։</verse>
				<verse number="7">Եւ հագցրեց նորան շապիկը, եւ նորա մէջքը կապեց գօտին, եւ պատմուճանը հագցրեց նորան եւ եփուդը նորա վերայ գցեց, եւ եփուդի ժապաւէնովը գօտեպնդեց նորան, եւ նորանով զգեստաւորեց նորան։</verse>
				<verse number="8">Եւ լանջապանակը նորա վերայ դրաւ, եւ լանջապանակին անցկացրեց Ուրիմը եւ Թումիմը։</verse>
				<verse number="9">Եւ խոյրը նորա գլխին դրաւ, եւ խոյրի վերայ դրաւ նորա առաջի կողմից ոսկի թիթեղը՝ այսինքն սուրբ պսակը, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="10">Եւ Մովսէսն առաւ օծման իւղը, եւ օծեց խորանը եւ բոլոր նորա մէջի եղածները, եւ սրբեց նորանց։</verse>
				<verse number="11">Եւ սրսկեց նորանից սեղանի վերայ եօթն անգամ. Եւ օծեց սեղանը եւ նորա բոլոր գործիքները՝ եւ աւազանը եւ նորա խարիսխը, նորանց սրբելու համար։</verse>
				<verse number="12">Եւ թափեց օծման իւղիցը Ահարօնի գլխի վերայ եւ օծեց նորան սրբելու համար։</verse>
				<verse number="13">Եւ Մովսէսը մօտեցրեց Ահարօնի որդիներին, եւ շապիկներ հագցրեց նորանց, եւ նորանց մէջքներին գօտի կապեց, եւ նորանց գլխին ապարօշներ փաթաթեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="14">Եւ մեղքի պատարագի զուարակը մօտեցրեց. Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերը մեղքի պատարագի զուարակի գլխին դրին։</verse>
				<verse number="15">Եւ մորթեց. Եւ Մովսէսն առաւ արիւնը, եւ իր մատովը սեղանի եղջիւրներին քսեց շուրջանակի, եւ ամքրեց սեղանը. Եւ արիւնը սեղանի յատակի վերայ թափեց, եւ նորա վերայ քաւութիւն անելու համար՝ սրբեց նորան։</verse>
				<verse number="16">Եւ առաւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը, եւ լեարդի թաղանթը, եւ երկու երիկամունքը, եւ նորանց ճարպը, եւ Մովսէսն այրեց սեղանի վերայ։</verse>
				<verse number="17">Բայց զուարակը, այսինքն նորա մորթը եւ միսը եւ նորա աղբը, բանակիցը դուրս կրակով այրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="18">Եւ ողջակէզի խոյը մօտեցրեց. Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դրին։</verse>
				<verse number="19">Եւ մորթեց. Եւ Մովսէսը շուրջանակի սեղանի վերայ սրսկեց արիւնը։</verse>
				<verse number="20">Եւ խոյին կտոր կտոր արաւ. Եւ Մովսէսն այրեց գլուխը եւ կտորները եւ ճարպը։</verse>
				<verse number="21">Եւ փորոտիքն ու ոտքերը ջրով լուացաւ. Եւ Մովսէսն այրեց բոլոր խոյը սեղանի վերայ. Սա ողջակէզ՝ անուշահոտ պատարագ էր Եհովայի համար, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="22">Եւ մօտեցրեց միւս խոյը, այսինէն ձեռք լցնելու խոյը. Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխի վերայ դրին։</verse>
				<verse number="23">Եւ մորթեց. Եւ Մովսէսը նորա արիւնիցն առաւ, եւ քսեց Ահարօնի աջ ականջի բլթակին, եւ նորա աջ ձեռքի մեծ մատին, եւ նորա աջ ոտքի մեծ մատին։</verse>
				<verse number="24">Եւ մօտեցրեց Ահարօնի որդիքը, եւ Մովսէսն այն արիւնիցը քսեց նորանց աջ ականջների բլթակներին, եւ նորանց աջ ձեռքերի մեծ մատերին, եւ նորանց աջ ոտքերի մեծ մատերին. Եւ մնացած արիւնը Մովսէսը շուրջանակի սեղանի վերայ սրսկեց։</verse>
				<verse number="25">Եւ առաւ ճարպը, դմակը, եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը, եւ լեարդի թաղանթը, եւ երկու երիկամունքը, եւ նորանց ճարպը, եւ աջ զիստը.</verse>
				<verse number="26">Եւ Եհովայի առջեւի անխմոր հացի սակառիցը մի անխմոր շօթ, մի իւղով հացի շօթ, եւ մի լաւաշ առաւ, եւ ճարպերի վերայ եւ աջ զստի վերայ դրաւ։</verse>
				<verse number="27">Եւ ամենը դրաւ Ահարօնի եւ նորա որդիների ձեռքը եւ երերացրեց նորանց Եհովայի առաջին երերացնելու պատարագ։</verse>
				<verse number="28">Եւ Մովսէսը նորանց ձեռքիցն առաւ նորանց, եւ սեղանումն եղած ողջակէզի վերայ այրեց. Սորանք ձեռք լցնելու համար անուշահոտ պատարագ էին Եհովայի համար։</verse>
				<verse number="29">Եւ Մովսէսն առաւ երբուծը եւ Եհովայի առաջին երերացնելու պատարագ երերացրեց. Սա ձեռք լցնելու խոյիցը Մովսէսի բաժինը եղաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="30">Եւ Մովսէսն օծման իւղիցն ու սեղանի վերայ եղած արիւնիցն առաւ եւ սրսկեց Ահարօնի վերայ եւ նորա հանդերձների վերայ՝ եւ նորա հետ նորա որդիների վերայ եւ նորա որդիների հանդերձների վերայ. Եւ սրբեց Ահարօնին, նորա հանդերձները, եւ նորա հետ նորա որդիներին եւ նորա որդիների հանդերձները։</verse>
				<verse number="31">Եւ Մովսէսն ասեց Ահարօնին եւ նորա որդիներին. Միսը ժողովքի խորանի դրանը եփեցէք, եւ այնտեղ կերէք այն եւ ձեռք լցնելու սակառի մէջի հացերը, ինչպէս որ ես պատուիրուեցայ ասելով թէ Ահարօնն ու նորա որդիքը ուտեն նորանց։</verse>
				<verse number="32">Եւ մսիցն ու հացիցն աւելացածը կրակով այրեցէք։</verse>
				<verse number="33">Եւ եօթը օր ժողովքի խորանի դռնիցը դուրս մի գաք մինչեւ ձեր ձեռք լցնելու օրերի վերջի օրը. Որովհետեւ ձեր ձեռքերը եօթը օր կլցնեն։</verse>
				<verse number="34">Ինչպէս որ այսօր արին, Եհովան պատուիրեց ձեզ համար քաւութիւն անելու համար այսպէս անելու։</verse>
				<verse number="35">Եւ ժողովքի խորանի դրանը նստեցէք ցերեկը եւ գիշերը եօթը օր, եւ Եհովայի պահպանութիւնն արէք՝ որ չմեռնիք. Որովհետեւ ինձ այսպէս է պատուիրուած։</verse>
				<verse number="36">Եւ արաւ Ահարօնը ու նորա որդիքը այն բոլոր բաները որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ եղաւ ութերորդ օրը որ Մովսէսը կանչեց Ահարօնին եւ նորա որդիներին եւ Իսրայէլի ծերերին.</verse>
				<verse number="2">Եւ ասեց Ահարօնին. Առ դու մեղքի պատարագի համար արջառներից մի զուարակ, եւ ողջակէզի համար մի խոյ. Անարատ լինին. Եւ Եհովայի առաջին մօտեցրու։</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլի որդիների հետ խօսիր՝ ասելով. Առէք մեղքի պատարագի համար այծերից մի նոխազ եւ ողջակէզի համար մի զուարակ եւ մի գառն մէկ տարեկան. Անարատ լինին։</verse>
				<verse number="4">Նաեւ մի արջառ եւ մի խոյ իբր խաղաղութեան զոհ Եհովայի առաջին զոհելու համար, եւ իւղով զանգուած հացի նուէր. Որովհետեւ այսօր Եհովան ձեզ պիտի երեւայ։</verse>
				<verse number="5">Եւ Մովսէսի պատուիրածն առին բերին ժողովքի խորանի առաջը. Եւ բոլոր ժողովքը մօտեցան եւ կանգնեցին Եհովայի առաջին։</verse>
				<verse number="6">Եւ Մովսէսն ասեց. Այս է Եհովայի պատուիրած բանը. Այս արէք, եւ Եհովայի փառքը ձեզ կերեւայ։</verse>
				<verse number="7">Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Մօտեցիր սեղանին, եւ արա քո մեղքի պատարագը եւ ողջակէզը, եւ քաւութիւն արա քեզ համար եւ ժողովրդի համար. Եւ արա ժողովրդի պատարագը եւ նորանց համար քաւութիւն արա՝ ինչպէս որ Եհովան պատուիրել էր։</verse>
				<verse number="8">Եւ Ահարօնը մօտեցաւ սեղանին, եւ մորթեց իր համար եղած մեղքի պատարագի զուարակը։</verse>
				<verse number="9">Եւ Ահարաօնի որդիքը արիւնը մօտեցրին նորան. Եւ նա իր մատը արիւնին թաթախեց, եւ սեղանի եղջիւրներին քսեց. Եւ մնացած արիւնը թափեց սեղանի յատակի վերայ.</verse>
				<verse number="10">Բայց մեղքի պատարագից ճարպը եւ երիկամունքները եւ լեարդի թաղանթը սեղանի վերայ այրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="11">Եւ միսն ու մորթը բանակիցը դուրս կրակով այրեց։</verse>
				<verse number="12">Եւ ողջակէզը մորթեց. Եւ Ահարօնի որդիքը արիւնը նորան ներկայացրին, եւ նա սրսկեց նորան սեղանի վերայ շուրջանակի։</verse>
				<verse number="13">Եւ ներկայացրին նորան ողջակէզը կտորներովը եւ գլուխը, եւ նա այրեց սեղանի վերայ։</verse>
				<verse number="14">Եւ փորոտիքն ու ոտքերը լուացաւ, եւ այրեց սեղանի վերայի ողջակէզի վերայ։</verse>
				<verse number="15">Եւ մօտեցրեց ժողովրդի ընծան, եւ առաւ ժողովրդի համար մեղքի պատարագի նոխազը, եւ մորթեց նորան, եւ մեղքի պատարագ արաւ առաջինի պէս։</verse>
				<verse number="16">Եւ ողջակէզը մօտեցրեց, եւ ըստ օրինի մատուցրեց։</verse>
				<verse number="17">Եւ հացի ընծան մօտեցրեց, եւ ձեռքը լցրեց նորանից եւ այրեց սեղանի վերայ, բացի առաւօտեան ողջակէզից։</verse>
				<verse number="18">Եւ ժողովրդի խաղաղութեան զոհի արջառն ու խոյը մորթեց. Եւ Ահարօնի որդիքը արիւնը նորան ներկայացրին, եւ սեղանի վերայ շուրջանակի սրսկեց այն։</verse>
				<verse number="19">Եւ արջառից՝ ճարպերը եւ խոյիցը՝ դմակը եւ փորոտիքը ծածկող ճարպը, եւ երիկամունքները եւ լեարդի թաղանթը.</verse>
				<verse number="20">Եւ ճարպերը երբուծների վերայ դրին, եւ այրեց ճարպերը սեղանի վերայ։</verse>
				<verse number="21">Եւ Ահարօնը՝ երբուծները ու աջ զիստը երերացրեց Եհովայի առաջին երերացնելու պատարագ, ինչպէս որ Մովսէսը պատուիրել էր։</verse>
				<verse number="22">Եւ Ահարօնն իր ձեռքերը ժողովրդի վերայ բարձրացրեց, եւ օրհնեց նորանց. Եւ մեղքի պատարագն ու ողջակէզը եւ խաղաղութեան զոհերը մատուցանելուց յետոյ իջաւ։</verse>
				<verse number="23">Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի խորանը մտան, եւ դուրս գալիս օրհնեցին ժողովուրդը. Եւ Եհովայի փառքը բոլոր ժողովրդին երեւեցաւ։</verse>
				<verse number="24">Եւ Եհովայի առաջիցը կրակ դուրս եկաւ, եւ այրեց սեղանի վերայի ողջակէզը եւ ճարպերը. Եւ բոլոր ժողովուրդը տեսնելով՝ աղաղակեցին, եւ իրանց երեսների վերայ ընկան։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ Ահարօնի որդիքը՝ Նադաբն ու Աբիուդը ամեն մէկն իր բուրվառն առաւ, եւ նորանց մէջը կրակ դրին, եւ վերան խունկ դրին, եւ Եհովայի առաջին օտար կրակ մատուցրին, որ ինքը չէր պատուիրել նորանց։</verse>
				<verse number="2">Եւ Եհովայի առաջիցը կրակ ելաւ եւ սպառեց նորանց, եւ նորանք մեռան Եհովայի առաջին։</verse>
				<verse number="3">Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Սա այն է որ Եհովան խօսեց ասելով. Ինձ մօտեցողներովը պիտի սրբուիմ, եւ բոլոր ժողովրդի առաջին պիտի փառաւորուիմ. Եւ Ահարօնը լռեց։</verse>
				<verse number="4">Եւ Մովսէսը կանչեց Ահարօնի հօրեղբայր՝ Ոզիէլի որդիք Միսայէլին եւ Եղիսափանին, եւ ասեց նորանց. Մօտեցէք, ձեր եղբայրներին սրբարանի առջեւից բանակիցը դուրս տարէք։</verse>
				<verse number="5">Եւ նորանք մօտեցան եւ տարին նորանց իրանց շապիկներովը բանակիցը դուրս։</verse>
				<verse number="6">Եւ Մովսէսն ասեց Ահարօնին՝ եւ նորա որդկանցը՝ Եղիազարին եւ Իթամարին. Ձեր գլուխները մի բանաք, եւ ձեր հանդերձները մի պատառէք, որ չմեռնէք, եւ բոլոր ժողովրդի վերայ բարկութիւն չգայ. Բայց ձեր եղբայրները՝ Իսրայէլի բոլոր տունը՝ թող Եհովայի արած այրումի վերայ լաց լինեն։</verse>
				<verse number="7">Եւ դուք ժողովքի խորանի դռնիցը դուրս մի գաք, որ չմեռնէք. Որովհետեւ Եհովայի օծման իւղը ձեր վերայ է. Եւ նորանք Մովսէսի խօսքի պէս արին։</verse>
				<verse number="8">Եւ Եհովան խօսեց Ահարօնի հետ ասելով.</verse>
				<verse number="9">Եհովայի ժողովքի խորանը մտնելիս գինի եւ օղի չխմէք, թէ դու եւ թէ քո որդիքը քեզ հետ, որ չմեռնէք. Սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի,</verse>
				<verse number="10">Սուրբի եւ անսուրբի մէջտեղը, եւ անմաքուրի ու մաքուրի մէջտեղը տարբերելու համար.</verse>
				<verse number="11">Եւ Իսրայէլի որդիների այն բոլոր կանոնները սովորեցնելու համար, որ Եհովան Մովսէսի ձեռքովը խօսել է նորանց հետ։</verse>
				<verse number="12">Եւ Մովսէսը խօսեց Ահարօնի հետ եւ նորա մնացած որդիքը՝ Եղիազարի եւ իթամարի հետ, թէ Եհովայի պատարագներից աւելացած հացի նուէրն առէք, եւ սեղանի մօտ բաղարջ կերէք. Որովհետեւ նա ամենասուրբ է։</verse>
				<verse number="13">Սուրբ տեղը կերէք այն. Որովհետեւ Եհովայի պատարագներիցը քո որդիների իրաւունքն է. Որովհետեւ ինձ այսպէս է պատուիրուած։</verse>
				<verse number="14">Եւ երերացնելու երբուծը եւ բարձրացնելու զիստը դու եւ քո որդիքը եւ քո աղջիկները քեզ հետ մի մաքուր տեղ պիտի ուտէք. Որովհետեւ Իսրայէլի որդիների խաղաղութեան զոհերիցը սա տրվում է իբրեւ քո իրաւունք եւ քո որդիների իրաւունք։</verse>
				<verse number="15">Բարձրացնելու զիստը եւ երերացնելու երբուծը ճարպի պատարագներովը Եհովայի առաջը բերեն երերացնելու համար. Եւ քոնը եւ քեզ հետ քո որդիներինը լինի յաւիտենական կանոնով. Ինչպէս որ Եհովան պատուիրել է։</verse>
				<verse number="16">Եւ Մովսէսը մեղքի պատարագի նոխազը զգուշութեամբ որոնեց, բայց ահա այրուած էր. Եւ Ահարօնի մնացած որդիք՝ Եղիազարի եւ Իթամարի վերայ բարկացաւ ասելով.</verse>
				<verse number="17">Ի՞նչու մեղքի պատարագը սուրբ տեղումը չկերաք. Որովհետեւ սա ամենասուրբ է, եւ Եհովան այն տուաւ ձեզ որ ժողովքի անօէրնութիւնը վեր առնէք Եհովայի առաջին նորանց համար քաւութիւն անելով։</verse>
				<verse number="18">Ահա նորա արիւնը սրբարանի մէջը չբերուեցաւ. Դուք պիտի ուտէիք այն իմ պատուիրածի պէս սուրբ տեղը։</verse>
				<verse number="19">Եւ Ահարօնն ասեց Մովսէսին. Ահա այսօր իրանց մեղքի պատարագն ու ողջակէզը Եհովայի առաջին մատուցրին, եւ ինձ այսպիսի բաներ պատահեցին, եւ եթէ այսօր մեղքի պատարագն ուտէի, Եհովայի առաջին հաճոյ կլինէ՞ր արդեօք։</verse>
				<verse number="20">Եւ Մովսէսը լսեց, եւ հաւանեց։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով նորանց.</verse>
				<verse number="2">Խօսեցէք Իսրայէլի որդիների հետ եւ ասացէք. {0} Այս են այն անասունները որ կարող էք ուտել՝ երկրի վերայ եղած բոլոր անասուններից.</verse>
				<verse number="3">Ամեն կճղակաւոր եւ կճղակը ճեղքուած որոճացող անասունը ուտէք։</verse>
				<verse number="4">Բայց որոճացողներիցը, եւ կճղակաւորներիցը սորանց պիտի չուտէք. Ուղտը, թէեւ նա որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա անմաքուր լինի ձեզ համար։</verse>
				<verse number="5">Եւ ճագարը,{1} թէեւ որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, անմաքուր լինի ձեզ համար։</verse>
				<verse number="6">Եւ նապաստակը, թէեւ որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա անմաքուր լինի ձեզ համար։</verse>
				<verse number="7">Եւ խոզը, թէեւ կճղակաւոր է եւ ճեղքուած կճղակ ունի, բայց չէ որոճում, {2} նա անմաքուր լինի ձեզ համար։</verse>
				<verse number="8">Նորանց մսիցը չուտէք, եւ դիակներին չդպչէք. {3} նորանք անմաքուր են ձեզ համար։{nl}</verse>
				<verse number="9">{4} Ջրերի մէջ բոլոր եղածներիցը սորանց ուտեք. ջրերի մեջ՝այսինքն ծովերի մէջ եւ գետերի մէջ. ամեն թեւ եւ թեփ ունեցողը ուտեք:</verse>
				<verse number="10">Բայց չ'ուտեք այն ամենը որ թեւ եւ թեփ չ'ունին՝ծովերի մէջ եւ գետերի մէջ ջրերի բոլոր զեռուններից՝եւ ջրերի մէջ եղած բոլոր շնչաւոր կենդանիներից՝ {5} պիղծ լինին ձեզ համար:</verse>
				<verse number="11">Եւ պիղծ լինին նորանք ձեզ համար.նորանց մսիցը պիտի չ'ուտեք, եւ նորանց դիերիցը պիտի զզուիք:</verse>
				<verse number="12">Ջրերի մէջ եղած բոլոր անթեւ եւ անթեփ եղածները պիղծ լինին ձեզ համար:{nl}</verse>
				<verse number="13">Եւ {6} թռչունների մէջ սորանցից զզուեցէք. նորանք չ'ուտուին,պիղծ են. արծիւը, եւ պասկուճը, եւ գետարծիւը,</verse>
				<verse number="14">Եւ անգղը, եւ ցինը իր տեակի պէս,</verse>
				<verse number="15">Ամեն ագռաւը իր տեսակի պէս,</verse>
				<verse number="16">Եւ ջայլամը. եւ բուն, եւ որորը, եւ բազէն իր տեսակի պէս,</verse>
				<verse number="17">Եւ հաւպատիրը, եւ հողամաղը, եւ քաջահաւը,</verse>
				<verse number="18">Եւ կարապը, եւ հավալուսը, եւ սեւ անգղը,</verse>
				<verse number="19">Եւ արագիլը,եւ քարադրը իր տեսակի պէս, եւ յոպոպը, եւ չիղջը:{nl}</verse>
				<verse number="20">Ամեն չորս ոտքի վերայ գնացող թռչող զեռուն պիղծ լինի ձեզ համար:</verse>
				<verse number="21">Իսկ սորանց ուտէք. բոլոր չորս ոտքի վերայ գնացող թռչող զեռուններից՝երկրի վերայ ոստոստելու համար իրանց ոտքերի վերայ ազդր ունեցողները:</verse>
				<verse number="22">Նորանցից սորանց ուտեք՝{7} մարախն իր տեսակի պես, եւ ջորեակն իր տեսակի պես, եւ խարագուլը իր տեսակի պես, եւ օձամարտն իր տեսակի պես:</verse>
				<verse number="23">Բայց մնացած բոլոր չորս ոտքով թռչող զեռունները պիղծ լինեն ձեզ համար.</verse>
				<verse number="24">Եւ նորանցու դուք անմաքուր կ'լինիք. ամեն նորանց դիակներին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի:</verse>
				<verse number="25">Եւ ամեն նորանց դիակները վեր առնողը իր հանդերձները {8} լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի:</verse>
				<verse number="26">Բոլոր անասունները որոնք կճղակաւոր են,բայց կճղակը ճեղքուած չէ, եւ չեն որոճում,անմաքուր են ձեզ համար. ամեն նորանց դպչողը անմաքուր լինի:{nl}</verse>
				<verse number="27">Եւ բոլոր չորս ոտքի վերայ գնացող անասուններից իրանց թաթերի վերայ գնացողների ամենը անմաքուր լինի ձեզ համար. ամեն նորանց դիակներին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի:</verse>
				<verse number="28">Եւ նորանց դիակները վեր առնողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի. նորանք անմաքուր են ձեզ համար:</verse>
				<verse number="29">Եւ երկրի վերայ սողացող սողունների մէջ սորանք անմաքուր լինեն ձեզ համար. աքիսը՝եւ մուկը՝ եւ տիտեռը իր տեսակի պէս,</verse>
				<verse number="30">Եւ անական՝ եւ քոյը՝ եւ լեթատն՝ եւ խոմէթը՝ եւ գետնառիւծը:</verse>
				<verse number="31">Բոլոր սողացողների մէջ ձեզ համար անմաքուրները սորանք են. ամեն ով որ նորանց մեռածին դպչի,մինչեւ իրիկուն անմաքուր լինի:</verse>
				<verse number="32">Եւ ամեն ինչ բանի վերայ որ նորանց մեկ մեռածը ընկնի, թէ փայտի աման լինի կամ հանդերձ՝ կամ մորթ կամ քուրձ,ինչ տեսակ գործածական աման որ լինի՝անմաքուր պիտի լինի.{9} ջուրը պիտի գցուի այն, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի,եւ յետոյ մաքուր է:</verse>
				<verse number="33">Եւ ամեն ինչ հողի ամանի մէջ որ նորանցից ընկնելու լինի,ամեն ինչ որ նորա մէջ է՝անմաքուր պիտի լինի, եւ այն {10} ամանը պիտի կոտրէք:</verse>
				<verse number="34">Ամեն ուտուելու կերակուրը որի վերայ այն ջրիցը գայ,անմաքուր պիտի լինի,նոյնպես ամեն այնպիսի ամանի մէջ եղած բոլոր խմուելու խմելիքը անմաքուր պիտի լինի:</verse>
				<verse number="35">Եւ ամեն բան՝ որի վերայ սորանց դիակն ընկնի, անմաքուր պիտի լինի. թէ թոնիր եւ թէ վառարան լինի՝ պիտի քանդուի. սորանք անմաքուր են,եւ անմաքուր պիտի լինեն ձեզ համար:</verse>
				<verse number="36">Բայց աղբիւրը եւ հորը եւ ջրակոյտը, մաքուր պիտի լինի. սակայն նորանց դիակներին դպչողը անմաքուր լինի:</verse>
				<verse number="37">Եւ եթէ նորանց դիակը ցանուելու սերմի վերայ ընկնի՝ նա մաքուր է:</verse>
				<verse number="38">Բայց եթէ սերմի վերայ ջուր դրուած լինի եւ նորա վերայ ընկնի նորանց դիակը, նա ձեզ համար անմաքուր պիտի լինի:</verse>
				<verse number="39">Եւ եթէ ձեր ուտելու կենդանիներից մէկը մեռնի, նորա դիակին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր պիտի լինի:</verse>
				<verse number="40">Եւ {11} նորա դիակիցն ուտողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի. եւ նորա դիակը վեր առնողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի:{nl}</verse>
				<verse number="41">Եւ երկրի վերայ սողացող ամեն սողունը պիղծ է, պիտի չ'ուտուի:</verse>
				<verse number="42">Երկրի վերայ բոլոր սողացող սողուններից ամեն իր փորի վերայ գնացողը՝ կամ ամեն չորս ոտքի վերայ գնացողը՝ մինչեւ ամեն բազմոտանին պիտի չ'ուտէք,որովհետեւ նորանք պիղծ են:</verse>
				<verse number="43">{12} Ձեր անձերը չ'պղծէք ոչ մի սողացող սողունով. եւ նորանցով չ'պղծուիք եւ անմաքուր չ'դառնաք նորանցով:</verse>
				<verse number="44">Որովհետեւ ես եմ ձեր Եհովայ Աստուածը.ուրեմն սրբեցեք ձեր անձերը եւ {13} սուրբ եղէք, ըստ որում ես սուրբ եմ. եւ չ'պղծէք ձեր անձերը երկրի վերայ ոչ մի սողացող սողունով:</verse>
				<verse number="45">Որովհետեւ {14} ես եմ Եհովան՝ որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի որ ձեզ համար Աստուած լինեմ եվ {15} դուք սուրբ լինէք, որովհետեւ ես սուրբ եմ:{nl}</verse>
				<verse number="46">Այս է չորքոտանիների եւ թռչունների եւ ջրերի մէջ շարժող բոլոր շնչաւոր կենդանիներ՝ եւ երկրի վերայ սողացող ամեն կենդանիների օրէնքը.</verse>
				<verse number="47">Անմաքուրի եւ մաքուրի մէջ եւ ուտուելու անասունի եւ չ'ուտուելու անասունի մէջ տարբերութիւն անելու համար:</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Եթէ մի կնիկ սերմ ընդունէ եւ արու զաւակ ծնէ, եօթն օր անմաքուր պիտի լինի. նորա դաշտանի զատուելու օրերի համեմատ անմաքուր պիտի լինի։</verse>
				<verse number="3">Եւ ութերորդ օրը անթլփատութեան մարմինը թլփատուի։</verse>
				<verse number="4">Եւ երեսունեւերեք օր նա իր մաքրուելու արիւնովը նստէ. Եւ բնաւ մի սուրբ բանի պիտի չդպչի, ոչ էլ սրբարանը մտնէ մինչեւ իր մաքրուելու օրերի լրանալը։</verse>
				<verse number="5">Բայց եթէ աղջիկ ծնելու լինի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի իր դաշտանի պէս, եւ վաթսունեւվեց օր նստէ իր մաքրուելու արիւնովը։</verse>
				<verse number="6">Եւ տղայ կամ աղջիկ զաւակի համար իր մաքրուելու օրերը լրանալուց յետոյ, մի տարեկան գառն բերէ ողջակէզի համար եւ մեղքի պատարագի համար՝ մի աղաւնու ձագ կամ մի տատրակ ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ։</verse>
				<verse number="7">Եւ նա մատուցանէ նորան Եհովայի առաջին եւ քաւութիւն անէ նորա համար, եւ նա իր արեանը աղբիւրիցը մաքրուի։</verse>
				<verse number="8">Արու կամ էգ զաւակ ծնողի օրէնքը այս է։ Եւ եթէ նորա ձեռքը չհասնէ գառն բերելու, այն ժամանակ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ առնէ, մէկը ողջակէզի՝ եւ միւսը մեղքի պատարագի համար, եւ քահանան քաւութիւն անէ նորա համար, եւ նա մաքրուի։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Եթէ մի մարդի մարմնի մորթումը ուռեցք կամ քոս կամ պաղպաջ լինի եւ նորա մարմնի մորթուումը բորոտութեան ախտ դառնայ, այն ժամանակ նա Ահարօն քահանայի կամ նորա որդիների՝ քահանաների մէկի մօտ տարուի։</verse>
				<verse number="3">Եւ քահանան նայէ մարմնի մորթում եղած ախտին. Եւ եթէ ախտի միջի մազերը սպիտակի է փոխուել, եւ ախտը մարմնի մորթիցը խոր է երեւում, բորոտութեան ախտ է այն. Եւ քահանան պիտի նայէ նորան՝ եւ անմաքուր հրատարակէ նորան։</verse>
				<verse number="4">Իսկ եթէ նորա մարմնի մորթի մէջ պաղպաջը սպիտակ է՝ եւ մորթիցը խոր չէ երեւում, եւ մազն էլ սպիտակի չէ փոխուել, այն ժամանակ քահանան եօթը օր արգելուած պահէ ախտակիրին։</verse>
				<verse number="5">Եւ քահանան եօթներորդ օրը նայէ նորան, եւ եթէ ախտը իր կերպովը մնում է, եւ մորթի մէջ չէ տարածուել, այն ժամանակ քահանան եօթն օր էլ արգելուած պահէ նորան։</verse>
				<verse number="6">Եւ քահանան եօթներորդ օրը դարձեալ նայէ նորան, եւ եթէ ախտը շլացած լինի, եւ մորթի մէջ տարածուած չլինի, քահանան նորան մաքուր հրատարակէ. Դա քոս է, եւ նա իր հանդերձները լուանայ, եւ մաքուր է։</verse>
				<verse number="7">Բայց եթէ քոսը տարածուելու լինի մորթումը նորա մաքրուելու համար քահանայից նայուելուց յետոյ, քահանային դարձեալ պիտի երեւայ։</verse>
				<verse number="8">Եւ քահանան նայէ, եւ եթէ քոսը մորթումը տարածուել է, քահանան նորան անմաքուր հրատարակէ. Բորոտութիւն է։</verse>
				<verse number="9">Երբոր մի մարդի վերայ բորոտութեան ախտը լինի, նա քահանայի մօտ պիտի տարուի։</verse>
				<verse number="10">Եւ քահանան պիտի նայէ. Եւ եթէ մորթի մէջ սպիտակ ուռեցք կայ՝ եւ սպիտակի է փոխուել մազը՝ եւ ուռեցքի մէջ ողջ մսի կտոր կայ,</verse>
				<verse number="11">Սա նորա մարմնի մորթումը հնացած բորոտութիւն է, եւ քահանան նորան անմաքուր հրատարակէ, արգելուած չպահէ նորան, որովհետեւ անմաքուր է նա։</verse>
				<verse number="12">Եւ եթէ բորոտութիւնը տարածուել է մորթի մէջ, եւ ախտակիրի բոլոր մորթը գլխիցը մինչեւ ոտքը, այսինքն քահանայի աչքերի բոլոր տեսած տեղը բորոտութիւնը պատել է,</verse>
				<verse number="13">Եւ քահանան տեսնէ որ բորոտութիւնը նորա բոլոր մարմինը պատել է, այն ժամանակ ախտակիրին մաքուր հրատարակէ. Բոլորովին սպիտակի է փոխուել. Նա մաքուր է։</verse>
				<verse number="14">Բայց այն օրը որ նորա վերայ ողջ միս տեսնուի, նա անմաքուր լինի։</verse>
				<verse number="15">Եւ քահանան պիտի տեսնէ ողջ միսը, եւ նորան անմաքուր հրատարակէ. Ողջ միսը անմաքուր է. Բորոտութիւն է։</verse>
				<verse number="16">Իսկ եթէ ողջ միսը դարձեալ սպիտակի փոխուի, այն ժամանակ քահանայի մօտ պիտի գայ։</verse>
				<verse number="17">Եւ քահանան պիտի տեսնէ նորան. Եւ եթէ ախտը սպիտակի է փոխուել, այն ժամանակ քահանան ախտակիրին մաքուր հրատարակէ. Նա մաքուր է։</verse>
				<verse number="18">Եւ եթէ մարմնի մորթի մէջ պալար լինի եւ առողջանայ,</verse>
				<verse number="19">Եւ պալարի տեղը սպիտակ ուռեցք՝ կամ մի քիչ կարմրած սպիտակ պաղպաջ լինի, նա քահանային պիտի երեւայ։</verse>
				<verse number="20">Եւ քահանան տեսնէ. Եթէ մորթիցը ցած երեւայ, եւ մազը սպիտակի է փոխուել, քահանան նորան անմաքուր հրատարակէ, նա բորոտութեան ախտ է՝ պալարիցը տարածուած։</verse>
				<verse number="21">Եւ եթէ քահանան տեսնէ որ սպիտակ մազ չկայ նորա մէջ, եւ մորթիցը ցած չէ՝ այլ շլացած է, այն ժամանակ քահանան եօթն օր արգելուած պահէ նորան։</verse>
				<verse number="22">Եւ եթէ մորթի մէջ տարածուի, այն ժամանակ քահանան նորան անմաքուր հրատարակէ. Ախտ է նա։</verse>
				<verse number="23">Բայց եթէ պաղպաջը իր տեղը կենայ՝ չէ տարածուել, նա պալարի սպին է. Եւ քահանան նորան մաքուր հրատարակէ։</verse>
				<verse number="24">Իսկ եթէ մարմնի մորթի մէջ կրակի այրած լինի, եւ այրածի հարուածը մի քիչ կարմրած սպիտակ՝ կամ սպիտակ պաղպաջ լինի,</verse>
				<verse number="25">Եւ քահանան նորան նայէ, եթէ պաղպաջի մէջ մազը սպիտակի է փոխուած, եւ մորթիցը խոր է երեւում, նա բորոտութիւն է՝ այրածից տարածուած, եւ քահանան նորան անմաքուր հրատարակէ. Դա բորոտութեան ախտ է։</verse>
				<verse number="26">Բայց եթէ քահանան նայէ, որ պաղպաջի մէջ սպիտակ մազ չկայ, եւ մորթիցը ցած չէ, եւ շլացել է, այն ժամանակ քահանան եօթն օր արգելուած պահէ նորան։</verse>
				<verse number="27">Եւ եօթներորդ օրը քահանան նայէ նորան. Եթէ մորթի մէջ տարածուել է, քահանան նորան անմաքուր հրատարակէ. Դա բորոտութեան ախտ է։</verse>
				<verse number="28">Եւ եթէ պաղպաջը իր տեղը կենայ՝ եւ մորթի մէջ չտարածուի, եւ շլացել է, դա այրածի ուռեցքն է. Եւ քահանան նորան մաքուր հրատարակէ. Որովհետեւ այրածի սպին է։</verse>
				<verse number="29">Եւ եթէ մի մարդի կամ կնկան գլխին կամ ծնօտին ախտ լինի,</verse>
				<verse number="30">Քահանան պիտի տեսնէ այն ախտը. Եւ եթէ մորթիցը խոր երեւայ, եւ նորա մէջ բարակ դեղին մազ լինի, այն ժամանակ քահանան նորան անմաքուր հրատարակէ. Դա գոնջութիւն է, գլխի կամ ծնօտի բորոտութիւն է։</verse>
				<verse number="31">Եւ եթէ քահանան գոնջութեան ախտը տեսնէ՝ որ մորթիցը խոր չէ երեւում, եւ նորա մէջ սեւ մազ չկայ, այն ժամանակ քահանան գոնջութեամբ ախտացածին եօթն օր արգելուած պահէ։</verse>
				<verse number="32">Եւ եօթներորդ օրը քահանան ախտակիրին նայէ, եւ եթէ գոնջութիւնը չէ տարածուել, եւ նորա մէջ դեղին մազ չկայ, եւ գոնջութիւնը մորթիցը խոր չէ երեւում,</verse>
				<verse number="33">Նա ածիլուի, բայց գոնջութիւնը չածիլէ. Եւ քահանան կրկին եօթն օր արգելուած պահէ գոնջութիւն ունեցողին։</verse>
				<verse number="34">Եւ եօթներորդ օրը քահանան գոնջութիւն ունեցողին նայէ. Եւ եթէ գոնջութիւնը մորթի մէջ չէ տարածուել, եւ մորթիցը խոր չէ երեւում, այն ժամանակ քահանան նորան մաքուր հրատարակէ. Եւ նա իր հանդերձները պիտի լուանայ, եւ մաքուր լինի։</verse>
				<verse number="35">Բայց եթէ իր մաքրուելուց յետոյ գոնջութիւնը մորթի մէջ տարածուի,</verse>
				<verse number="36">Եւ քահանան նայէ նորան. Եւ եթէ գոնջութիւնը մորթի մէջ տարածուել է, այն ժամանակ քահանան դեղին մազ չորոնէ, նա անմաքուր է։</verse>
				<verse number="37">Բայց եթէ գոնջութիւնը իր կերպովը կենայ, եւ նորա մէջ սեւ մազ է բուսել, գոնջութիւնը բժշկուած է. Նա մաքուր է, եւ քահանան նորան մաքուր հրատարակէ։</verse>
				<verse number="38">Եւ եթէ մի մարդ կամ կնիկ իր մարմնի մորթի մէջ պաղպաջներ՝ այսինքն սպիտակ պաղպաջներ ունենայ,</verse>
				<verse number="39">Եւ քահանան նայէ, եւ եթէ նորանց մարմինների մորթի մէջի պաղպաջները շլացած սպիտակ լինեն, դա մորթի մէջ գոյացած պիսակ է. Նա մաքուր է։</verse>
				<verse number="40">Եւ եթէ մի մարդի գլխի մազը թափուի, նա կունտ է. Մաքուր է։</verse>
				<verse number="41">Եւ եթէ նորա երեսի կողմիցը թափուի նորա գլխի մազերը, դա ճեղ է. Մաքուր է։</verse>
				<verse number="42">Բայց եթէ կնտութեան կամ ճեղութեան մէջ մի քիչ կարմրած վէրք լինի, նա նորա կնտութեան կամ ճեղութեան մէջ գոյացած բորոտութիւն է։</verse>
				<verse number="43">Այն ժամանակ քահանան նայէ նորան. Եւ եթէ նորա կնտութեան կամ ճեղութեան մէջ եղած վէրքի ուռեցքը մի քիչ կարմրած սպիտակ լինի մարմնի մորթի մէջ եղած բորոտութեան երեւոյթի պէս,</verse>
				<verse number="44">Այն մարդը բորոտ է, անմաքուր է. Քահանան անպատճառ նորան անմաքուր հրատարակէ. Նորա ախտը նորա գլուխին է։</verse>
				<verse number="45">Եւ ախտ ունեցող բորոտի հանդերձը պատառած պիտի լինի, եւ նորա գլուխը մերկ, եւ նորա շրթունքները ծածկուած պիտի լինին, եւ « Անմաքուր, անմաքուր» պիտի կանչէ։</verse>
				<verse number="46">Ախտը նորա վերան եղած բոլոր օրերը անմաքուր պիտի լինի. Նա անմաքուր է, մենակ նստէ. Նորա բնակութիւնը բանակիցը դուրս պիտի լինի։</verse>
				<verse number="47">Եւ այն հանդերձը՝ որի մէջը բորոտութեան ախտ կայ, թէ բրդի հանդերձ եւ թէ քթանի հանդերձ,</verse>
				<verse number="48">Քթանեղէնի կամ բրդեղէնի, առէչի կամ թեզանի մէջ՝ կամ մորթի մէջ եւ կամ մորթից շինուած ամեն բանի մէջ,</verse>
				<verse number="49">Այսինքն՝ եթէ հանդերձի կամ մորթի մէջ՝ կամ առէչի կամ թեզանի մէջ՝ կամ մորթից շինուած ամեն կերպ բանի մէջ մի քիչ կանանչ կամ կարմրած ախտի նշան լինի, բորոտութեան ախտ է, եւ քահանային պիտի երեւայ։</verse>
				<verse number="50">Եւ քահանան նայէ ախտին՝ եւ եօթն օր արգելուած պահէ ախտացեալ բանը։</verse>
				<verse number="51">Եւ եօթներորդ օրը ախտացեալ բանին նայէ. Եթէ ախտը տարածուել է հանդերձի մէջ, կամ առէչի կամ թեզանի մէջ, կամ մորթի մէջ, եւ կամ գործածութեան համար մորթից շինուած ամեն բանի մէջ, այս ախտը բորբոքուող բորոտութիւն է. Անմաքուր է։</verse>
				<verse number="52">Այն ժամանակ նա այրէ բրդեղէն կամ քթանեղէն հանդերձը՝ կամ առէչը կամ թեզանը կամ ամեն կերպ մորթից շինուած բանը, որի մէջ այն ախտը կայ. Որովհետեւ բորբոքուած բորոտութիւն է այն, կրակով պիտի այրուի։</verse>
				<verse number="53">Եւ եթէ քահանան տեսնէ, որ ախտը չէ տարածուել հանդերձի մէջ, կամ առէչի կամ թեզանի մէջ կամ ամեն կերպ մորթից շինուած բանի մէջ,</verse>
				<verse number="54">Այն ժամանակ քահանան հրամայէ, որ այն ախտացեալ բանը լուանան. Եւ կրկին եօթն օր արգելուած պահէ նորան։</verse>
				<verse number="55">Եւ ախտացեալ բանը լուացուելուց յետոյ քահանան տեսնէ, եթէ ախտը իր կերպը չէ փոխել, եւ ախտը չէ տարածուել, նա անմաքուր է. Կրակով այրես նորան. Նորա աստառին կամ երեսին փտութիւն կայ։</verse>
				<verse number="56">Եւ եթէ քահանան տեսնէ, որ նորա լուացուելուց յետոյ ախտը շլացել է, այն ժամանակ պատառէ նորան այն հանդերձիցը կամ մորթիցը կամ առէչիցը եւ կամ թեզանիցը։</verse>
				<verse number="57">Եւ եթէ այն հանդերձի մէջ, կամ առէչի կամ թեզանի մէջ, կամ ամեն կերպ մորթից շինուած բանի մէջ դարձեալ երեւալու լինի, նա տարածուած բորոտութիւն է. Իր վերայ ախտ ունեցող բանը կրակով այրես։</verse>
				<verse number="58">Եւ այն հանդերձը, կամ առէչը կամ թեզանը, կամ ամեն կերպ մորթից շինուած բանը, որ լուացուելուց յետոյ ախտը նորանցից գնացել է, դարձեալ պիտի լուացուի, եւ մաքուր է։</verse>
				<verse number="59">Բրդի կամ քթանի հանդերձի մէջ, կամ առէչի կամ թեզանի մէջ, կամ մորթից շինուած ամեն կերպ բանի մէջ երևացած բորոտութեան ախտի օրէնքը այս է, նորան մաքուր կամ անմաքուր հրատարակելու համար։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Սա լինի բորոտի օրէնքը իր մաքրուելու օրը. Նա քահանայի մօտ պիտի տարուի.</verse>
				<verse number="3">Եւ քահանան բանակիցը դուրս պիտի գայ, եւ քահանան պիտի նայէ. Եւ եթէ բորոտիցը բորոտութեան ախտը բժշկուել է,</verse>
				<verse number="4">Այն ժամանակ քահանան հրամայէ, որ մաքրուելու մարդի համար երկու ողջ եւ մաքուր թռչուն՝ եւ եղեւնափայտ եւ կրկնակի կարմիր եւ զոպայ առնուի։</verse>
				<verse number="5">Եւ քահանան հրամայէ, որ թռչունի մէկը մորթեն հողի ամանի մէջ կենդանի ջրի վերայ։</verse>
				<verse number="6">Իսկ նա ողջ թռչունն ու եղեւնափայտը եւ կրկնակի կարմիրը եւ զոպան առնէ, եւ սորանց ողջ թռչունի հետ կենդանի ջրի վերայ մորթուած թռչունի արեանը թաթախէ։</verse>
				<verse number="7">Եւ բորոտութիւնից մաքրուելու մարդի վերայ եօթն անգամ սրսկէ, եւ մաքրէ նորան. Եւ ողջ թռչունը դէպի դաշտն արձակէ։</verse>
				<verse number="8">Եւ մաքրուելու մարդն իր հանդերձները լուանայ, եւ իր բոլոր մազերն ածիլէ, եւ ջրով լուացուի. Եւ մաքուր է, նորանից յետոյ բանակը մտնէ եւ եօթն օր իր վրանի դրսումը կենայ։</verse>
				<verse number="9">Եւ եօթներորդ օրն իր բոլոր մազերը ածիլէ, իր գլուխն ու մօրուքը եւ յօնքերը՝ այսինքն իր բոլոր մազերը ածիլէ. Եւ իր հանդերձները լուանայ, եւ իր մարմինը ջրով լուանայ, եւ մաքուր է։</verse>
				<verse number="10">Եւ ութերորդ օրը երկու անարատ արու գառն, եւ մէկ տարեկան մի անարատ էգ գառն, եւ հացի նուէրի համար իւղով զանգուած երեք տասանորդ բարակ ալիւր, եւ մէկ լօգ իւղ պիտի առնէ։</verse>
				<verse number="11">Եւ մաքրող քահանան մաքրուելու մարդին սորանցով Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը կանգնեցնէ։</verse>
				<verse number="12">Եւ քահանան այն արու գառի մէկն առնէ եւ մատուցանէ նորան յանցանքի պատարագի համար, եւ մի լօգ իւղն էլ. Եւ նորանց Եհովայի առաջին երերացնելու պատարագ երերացնէ։</verse>
				<verse number="13">Եւ գառը մորթէ մեղքի պատարագի եւ ողջակէզի մորթուած տեղը՝ սուրբ տեղը. Որովհետեւ մեղքի պատարագի պէս յանցանքի պատարագը քահանայինն է. սա ամենասուրբ է։</verse>
				<verse number="14">Եւ քահանան յանցանքի պատարագի արիւնիցն առնէ եւ քահանան քսէ մաքրուելու մարդի աջ ականջի բլթակին եւ նորա աջ ձեռքի մեծ մատին եւ նորա աջ ոտքի մեծ մատին։</verse>
				<verse number="15">Եւ քահանան մի լօգ իւղիցն առնէ, եւ իր ձախ ձեռքի մէջ ածէ։</verse>
				<verse number="16">Եւ քահանան իր աջ մատը իր ձախ ձեռքի մէջ եղած իւղին թաթախէ, եւ սրսկէ այն իւղիցը իր մատովը Եհովայի առաջին եօթն անգամ։</verse>
				<verse number="17">Եւ քահանան իր ձեռքի մէջ մնացած իւղիցը քսէ մաքրուելու մարդի աջ ականջի բլթակին եւ նորա աջ ձեռքի մեծ մատին եւ նորա աջ ոտքի մեծ մատին յանցանքի պատարագի արիւնի վերայից։</verse>
				<verse number="18">Եւ քահանան իր ձեռքի մէջ մնացած իւղը մաքրուելու մարդի գլխին քսէ. Եւ նորա համար քաւութիւն անէ Եհովայի առաջին։</verse>
				<verse number="19">Եւ քահանան մեղքի պատարագը մատուցանէ, եւ իր անմաքրութիւնից մաքրուելու մարդի համար քաւութիւն անէ, եւ նորանից յետոյ ողջակէզը մորթէ։</verse>
				<verse number="20">Եւ քահանան ողջակէզն ու հացի նուէրը սեղանի վերայ մատուցանէ, եւ նորա համար քաւութիւն անէ. Եւ նա մաքուր է։</verse>
				<verse number="21">Եւ եթէ նա աղքատ է եւ այսչափին նորա ձեռքը չհասնէ, այն ժամանակ նորա քաւութիւն անելու համար երերացնելու յանցանքի պատարագի համար մի գառն, եւ հացի նուէի համար իւղով զանգուած մի տասանորդ բարակ ալիւր եւ մի լօգ իւղ առնէ.</verse>
				<verse number="22">Եւ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ, որին որ ձեռքը հասնէ, եւ մէկը մեղքի պատարագ՝ եւ միւսը ողջակէզ լինի։</verse>
				<verse number="23">Եւ ութերորդ օրը իր մաքրուելու համար նորանց քահանայի մօտ բերէ ժողովքի խորանի դուռը Եհովայի առաջին։</verse>
				<verse number="24">Եւ քահանան առնէ յանցանքի պատարագի գառը եւ մի լօգ իւղը, եւ նորանց Եհովայի առաջին երերացնելու պատարագ երերացնէ։</verse>
				<verse number="25">Եւ յանցանքի պատարագի գառը մորթէ, եւ առնէ քահանան յանցանքի պատարագի արիւնիցը, եւ քսէ մաքրուելու մարդի աջ ականջի բլթակին եւ նորա աջ ձեռքի մեծ մատին եւ նորա աջ ոտքի մեծ մատին.</verse>
				<verse number="26">Եւ քահանան իւղիցն ածէ իր ձախ ձեռքի մէջը։</verse>
				<verse number="27">Եւ քահանան սրսկէ իր աջ մատովը իր ձախ ձեռքի մէջ եղած իւղիցը Եհովայի առաջին եօթն անգամ։</verse>
				<verse number="28">Եւ քահանան քսէ իր ձեռքի մէջ եղած իւղիցը մաքրուելու մարդի աջ ականջի բլթակին եւ նորա աջ ձեռքի մեծ մատին եւ նորա աջ ոտքի մեծ մատին յանցանքի պատարագի արեան տեղի վերայ։</verse>
				<verse number="29">Եւ քահանան իր ձեռքի մէջ մնացած իւղը քսէ մաքրուելու մարդի գլխին Եհովայի առաջին նորա համար քաւութիւն անելով,</verse>
				<verse number="30">Եւ տատրակներիցը կամ աղաւնու ձագերիցը մէկը, որին որ ձեռքը հասնէ.</verse>
				<verse number="31">Այսինքն որին որ ձեռքը հասել է, մէկը մեղքի պատարագի համար՝ եւ միւսը ողջակէզի համար՝ հացի նուէրի հետ մէկտեղ մատուցանէ. Եւ քահանան մաքրուելու մարդի համար քաւութիւն անէ Եհովայի առաջին։</verse>
				<verse number="32">Բորոտութեան ախտ ունեցողի եւ իր մաքրուելու համար ձեռք չհասնողի օրէնքը սա է։</verse>
				<verse number="33">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.</verse>
				<verse number="34">Երբոր Քանանի երկիրը մտնէք՝ որ ես տալիս եմ ձեզ ստացուածք լինելու համար, եւ ես ձեր ստացուածքը եղած երկրի մէկ տանը բորոտութեան հարուածը տալու լինեմ,</verse>
				<verse number="35">Այն տան տէրը պիտի գայ, եւ իմացնէ քահանային՝ ասելով. Ինձ երեւում է թէ իմ տանը ախտ կայ։</verse>
				<verse number="36">Եւ քահանան հրամայէ, որ տունը դարտակեն՝ դեռ ինքը տեսնելու ներս չմտած, որպէս զի տանը եղած բաներից մէկը անմաքուր չլինի. Եւ յետոյ քահանան մտնէ տունը տեսնելու.</verse>
				<verse number="37">Եւ ախտին նայէ, եւ եթէ ախտը տան պատերի վերայ կայ՝ մի քիչ կանանչած կամ կարմրած փոս տեղուանք, եւ նորանք պատի երեսիցը խոր են երեւում,</verse>
				<verse number="38">Այն ժամանակ քահանան տանիցը դուրս գայ տան դուռը. Եւ եօթն օր տունը կողպէ։</verse>
				<verse number="39">Եւ եօթներորդ օրը քահանան դարձեալ գայ եւ նայէ. Եւ եթէ ախտը այն տան պատերի վերայ տարածուել է,</verse>
				<verse number="40">Այն ժամանակ քահանան հրամայէ, որ հանեն այն քարերը որոնց վերայ կայ ախտը, եւ քաղաքիցը դուրս մի անմաքուր տեղ գցեն նորանց։</verse>
				<verse number="41">Եւ տունը ներսիցը շուրջանակի քերել տայ, եւ նորանց քերած հողը քաղաքիցը դուրս մի անմաքուր տեղ թափեն։</verse>
				<verse number="42">Եւ ուրիշ քարեր առնեն եւ այն քարերի տեղը դնեն, եւ ուրիշ հող առնեն, եւ տունը ծեփեն։</verse>
				<verse number="43">Եւ եթէ քարերը հանելուց յետոյ՝ եւ տունը քերելուց եւ ծեփելուց յետոյ՝ ախտը դարձեալ գայ եւ տանը մէջ երեւայ,</verse>
				<verse number="44">Այն ժամանակ քահանան գայ եւ նայէ. Եւ եթէ ախտը տանը մէջ տարածուել է, դա այն տան մէջ բորբոքուած բորոտութիւն է. Անմաքուր է այն։</verse>
				<verse number="45">Եւ տունը, այսինքն նորա քարերն ու փայտերը, եւ տան բոլոր հողը քանդէ, եւ քաղաքիցը դուրս մի անմաքուր տեղ տանէ։</verse>
				<verse number="46">Եւ ամեն ով որ այն տունը մտնէ նորա ամեն կողպուած օրերը, մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="47">Եւ այն տանը պառկողը իր հանդերձները լուանայ, եւ այն տանը հաց ուտողը իր հանդերձները լուանայ։</verse>
				<verse number="48">Եւ եթէ քահանան գայ եւ նայէ, որ տունը ծեփուելուց յետոյ ախտը տանը մէջ չէ տարածուել, այն ժամանակ քահանան այն տունը մաքուր հրատարակէ. Որովհետեւ ախտը բժշկուած է։</verse>
				<verse number="49">Եւ այն տան մաքրութեան համար երկու թռչուն եւ եղեւնափայտ եւ կրկնակի կարմիր եւ զոպայ առնէ։</verse>
				<verse number="50">Եւ մորթէ թռչունի մէկը հողի ամանի մէջ՝ կենդանի ջրի վերայ։</verse>
				<verse number="51">Եւ եղեւնափայտն ու զոպան եւ կրկնակի կարմիրն եւ ողջ թռչունը առնէ, եւ մորթուած թռչնի արեանը եւ այն կենդանի ջրին թաթախէ, եւ եօթն անգամ տանը վերայ սրսկէ.</verse>
				<verse number="52">Եւ տունը մաքրէ թռչնի արիւնովը եւ այն կենդանի ջրովը եւ այն ողջ թռչնովը եւ եղեւնափայտովը եւ զոպայովը եւ կրկնակի կարմիրովը.</verse>
				<verse number="53">Իսկ ողջ թռչունը քաղաքից դուրս դէպի դաշտը արձակէ, եւ այն տան համար քաւութիւն անէ. Եւ նա մաքուր է։</verse>
				<verse number="54">Բոլոր բորոտութեան ախտի եւ գոնջութեան,</verse>
				<verse number="55">Եւ հանդերձի կամ տան բորոտութեան,</verse>
				<verse number="56">Եւ ուռեցքի եւ քոսի եւ պաղպաջի օրէնքը այս է.</verse>
				<verse number="57">Որոշելու համար թէ երբ է անմաքուր եւ երբ՝ մաքուր։ բորոտութեան օրէնքը այս է։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսեցէք Իսրայէլ որդիների հետ եւ ասեցէք նորանց. Երբոր մի մարդի մարմնիցը ծորում լինի, նորա ծորումը անմաքուր է։</verse>
				<verse number="3">Եւ սա լինի նորա ծորումի ժամանակին նորա անմաքրութիւնը. Եթէ նորա մարմնիցը նորա ծորումը ծորէ, կամ նորա մարմինը իր ծորումիցը գոցուի. Սա նորա անմաքրութիւնն է։</verse>
				<verse number="4">Ամեն անկողին՝ որի վերայ ծորում ունեցողը պառկէ, անմաքուր է. Եւ ամեն բան որի վերայ նա նստէ, անմաքուր լինի։</verse>
				<verse number="5">Եւ նորա անկողնին դպչող մարդը իր հանդերձները լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="6">Եւ ծորում ունեցողի նստած բանի վերայ նստողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="7">Եւ ծորում ունեցողի մարմնին դպչողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="8">Եւ եթէ ծորում ունեցողը մի մաքուր մարդի վերայ թքելու լինի, նա իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով պիտի լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="9">Եւ ամեն թամբ, որի վերայ ծորում ունեցողը հեծնէ, անմաքուր պիտի լինի։</verse>
				<verse number="10">Եւ ամեն նորա տակին եղած բանին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր պիտի լինի. Եւ նորանց վեր առնողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="11">Եւ ծորում ունեցողն իր ձեռքը ջրով չողողած որին որ դպչելու լինի, նա իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, անմաքուր լինի։</verse>
				<verse number="12">Եւ ծորում ունեցողի դպած հողի ամանը պիտի կոտրուի, եւ ամեն փայտի աման ջրով պիտի ողողուի։</verse>
				<verse number="13">Եւ երբ ծորում ունեցողն իր ծորումիցը մաքրուի, իր մաքրուելու համար եօթն օր պիտի համարէ իր համար, եւ իր հանդերձները լուանայ, եւ իր մարմինը կենդանի ջրի մէջ լուանայ. Եւ մաքուր է.</verse>
				<verse number="14">Եւ ութերորդ օրը՝ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ պիտի առնէ իր համար, եւ Եհովայի առաջին ժողովքի խորանի դուռը գայ, եւ նորանց քահանային տայ։</verse>
				<verse number="15">Եւ քահանան նորանց մէկը մեղքի պատարագ՝ եւ միւսը ողջակէզ անէ, եւ քահանան Եհովայի առաջին քաւութիւն անէ նորա համար նորա ծորումիցը։</verse>
				<verse number="16">Եւ եթէ մի մարդի զուգաւորութեան սերմը իրանից դուրս գալու լինի, նա իր բոլոր մարմինը ջրով պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="17">Եւ ամեն հանդերձ եւ ամեն մորթ՝ որի վերայ զուգաւորութեան սերմ կայ, ջրով պիտի լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="18">Եւ երբոր մի մարդ կնոջը հետ պառկէ սերմի զուգաւորութեան համար, նորանք ջրով պիտի լուացուին, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինեն։</verse>
				<verse number="19">Եւ եթէ մի կնիկ ծորում ունենայ, եւ նորա մարմնի ծորումը արիւն է, եօթն օր իր դաշտանումը կենայ. Եւ ամեն նորա դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="20">Եւ նորա դաշտանի ժամանակին ամեն ինչ բանի վերայ որ պառկէ, այն բանը անմաքուր պիտի լինի. Եւ ինչ բանի վերայ որ նստէ, այն բանը անմաքուր պիտի լինի։</verse>
				<verse number="21">Եւ ամեն նորա անկողնին դպչողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="22">Եւ ով որ դպչէ մի բանի որի վերայ նա նստեց, իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="23">Եւ նորա անկողնին կամ մէկ բանին, որի վերայ նա նստէ, դպչելիս մինչեւ իրիկուն անմաքուր պիտի լինի։</verse>
				<verse number="24">Եւ եթէ մի մարդ նորա հետ զուգաւորուելով պառկէ, եւ նորա պղծութիւնը նորան դպչէ, այն մարդը եօթն օր անմաքուր լինի, եւ ամեն անկողին՝ որի վերայ նա պառկէ՝ անմաքուր լինի։</verse>
				<verse number="25">Եւ մի կնիկ՝ եթէ առանց դաշտանի ժամանակը լինելու, իր արեան ծորումը շատ օրեր ծորէ. Կամ իր դաշտանիցն աւելի ծորելու լինի, իր անմաքրութեան ծորումի բոլոր օրերը՝ իր դաշտանի օրերի պէս պիտի լինի. Նա անմաքուր է։</verse>
				<verse number="26">Ամեն անկողին՝ որի վերայ նա պառկէ իր ծորումի բոլոր օրերը, իր դաշտանի անկողնի պէս պիտի լինի իր համար, եւ ամեն որ եւ է բանի վերայ որ նստէ, իր դաշտանի անմաքրութեան պէս անմաքուր պիտի լինի։</verse>
				<verse number="27">Եւ ամեն նորանց դպչողը անմաքուր պիտի լինի, եւ իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="28">Եւ եթէ իր ծորումիցը մաքրուի, այն ժամանակ եօթն օր պիտի համարէ իր համար, եւ յետոյ մաքուր է։</verse>
				<verse number="29">Եւ ութերորդ օրը երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ առնէ իր համար, եւ նորանց բերէ ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ։</verse>
				<verse number="30">Եւ քահանան՝ մէկը մեղքի պատարագ եւ միւսը ողջակէզ անէ. Եւ քահանան Եհովայի առաջին քաւութիւն անէ նորա համար նորա մաքրութեան ծորումիցը։</verse>
				<verse number="31">Այսպէս Իսրայէլի որդիքն իրանց անմաքրութիւնիցը որդիքն իրանց անմաքրութիւնիցը զգուշացնէք, որ իրանց մէջ եղած իմ խորանը պղծելով՝ իրանց անմաքրութեան պատճառովը չմեռնեն։</verse>
				<verse number="32">Ծորում ունեցողի եւ իրանից զուգաւորութեան սերմը դուրս գալով անմաքուր եղողի,</verse>
				<verse number="33">Եւ իր դաշտանովը հիւանդ եղող կնկան եւ ծորում ունեցող մարդի կամ կնկան՝ եւ անմաքուր կնկան հետ պառկող արդի օրէնքը սա է։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ, Ահարօնի երկու որդիների մեռնելուց յետոյ, որոնք Եհովայի առաջին մօտեցան եւ մեռան.</verse>
				<verse number="2">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Խօսիր քո եղբայր Ահարօնի հետ, որ ամեն ժամանակ սուրբ տեղը չմտնէ՝ վարագոյրի ներսը տապանակի վերայ եղած քաւութիւնի առաջին, որ չմեռնէ. Որովհետեւ ամպի մէջ պիտի երեւամ քաւութիւնի վերայ։</verse>
				<verse number="3">Ահարօնն այս բաներով մտնէ սրբարանը. Մի զուարակով՝ մեղքի պատարագի համար, եւ մի խոյով՝ ողջակէզի համար։</verse>
				<verse number="4">Կտաւի սուրբ շապիկ հագնէ, եւ իր մարմնի վերայ կտաւի վարտիք ունենայ, եւ իր մէջքը կտաւի գօտի կապէ, եւ իր գլխին կտաւի խոյր դնէ. Սորանք սուրբ զգեստներ են. Եւ իր մարմինը ջրով պիտի լուանայ, եւ յետոյ հագնէ նորանց։</verse>
				<verse number="5">Եւ Իսրայէլի որդիների ժողովքիցը այծերից երկու նոխազ առնէ մեղքի պատարագի համար, եւ մէկ խոյ ողջակէզի համար։</verse>
				<verse number="6">Եւ Ահարօնը մատուցանէ այն մեղքի պատարագի զուարակը, որ իր համար է, եւ քաւութիւն անէ իր համար եւ իր տան համար։</verse>
				<verse number="7">Եւ երկու նոխազը առնէ եւ Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը կանգնեցնէ։</verse>
				<verse number="8">Եւ Ահարօնն այն երկու նոխազների վերայ վիճակներ գցէ. Մէկ վիճակը Եհովայի համար, եւ միւս վիճակը ազատ արձակուող նոխազի համար։</verse>
				<verse number="9">Եւ Ահարօնը մօտեցնէ այն նոխազը որի վերայ Եհովայի վիճակը ելաւ, եւ մեղքի պատարագ անէ նորան։</verse>
				<verse number="10">Եւ այն նոխազը որի վերայ ազատ արձակուող նոխազի վիճակը ելաւ, Եհովայի առաջին ողջ կանգնեցնէ՝ որ նորան համար քաւութիւն անէ, որ բաց թողնէ նորան իբրեւ ազատ արձակուող նոխազ դէպի անապատը։</verse>
				<verse number="11">Եւ Ահարօնը մատուցանէ այն մեղքի պատարագի զուարակը, որ իր համար է, եւ քաւութիւն անէ իր համար եւ իր տան համար, եւ մորթէ իր մեղքի պատարագի զուարակը։</verse>
				<verse number="12">Եւ Եհովայի առաջին եղած սեղանի վերայից բուրվառը լիքը կրակի կայծեր առնէ, եւ բարակ ծեծուած անուշահոտ խնկիցն իր ձեռքերը լցնէ, եւ վարագոյրի ներսը տանէ։</verse>
				<verse number="13">Եւ խունկը այն կրակի վերայ դնէ Եհովայի առաջին, եւ խնկի ամպը վկայութիւնի վերայի քաւութիւնը ծածկէ, եւ նա չի մեռնիլ։</verse>
				<verse number="14">Եւ այն զուարակի արիւնիցն առնէ, եւ իր մատովը քաւութիւնի վերայ արեւելեան կողմը սրսկէ, եւ իր մատովը արիւնիցը քաւութիւնի առաջին եօթն անգամ սրսկէ։</verse>
				<verse number="15">Եւ մորթէ մեղքի պատարագի նոխազը որ ժողովրդի համար է, եւ նորա արիւնը վարագոյրի ներսը տանէ, եւ նորա արիւնն անէ ինչպէս որ արաւ զուարակի արիւնովը, այսինքն քաւութիւնի վերայ եւ քաւութիւնի առաջին սրսկէ այն։</verse>
				<verse number="16">Եւ սրբարանի համար քաւութիւն անէ՝ Իսրայէլի որդիների անմաքրութիւններիցն եւ նորանց բոլոր մեղքերի յանցանքներիցը, եւ այսպէս անէ ժողովքի խորանի համար, որ նորանց հետ է լինում նորանց անմաքրութիւնների մէջ։</verse>
				<verse number="17">Եւ ոչ մի մարդ ժողովքի խորանումը պիտի չլինի քաւութիւն անելու համար սրբարանը մտած ժամանակը, մինչեւ նորա դուրս գալը որ իր համար եւ իր տան համար եւ Իսրայէլի բոլոր ժողովքի համար քաւութիւն անէ։</verse>
				<verse number="18">Յետոյ դուրս գայ Եհովայի առաջին եղած սեղանը, եւ նորա համար քաւութիւն անէ. Եւ առնէ զուարակի արիւնիցն ու նոխազի արիւնիցը, եւ քսէ սեղանի ողջիւրների վերայ շուրջանակի։</verse>
				<verse number="19">Եւ արիւնիցն իր մատովը եօթն անգամ նորա վերայ սրսկէ. Եւ Իսրայէլի որդիների անմաքրութիւններիցը մաքրէ նորան, եւ սուրբ անէ նորան։</verse>
				<verse number="20">Եւ վերջացնէ սրբարանի եւ ժողովքի խորանի եւ սեղանի համար քաւութիւն անելը, եւ յետոյ ողջ նոխազը մօտեցնէ.</verse>
				<verse number="21">Եւ Ահարօնն իր երկու ձեռքերը ողջ նոխազի գլխին դնէ, եւ խոստովանէ նորա վերայ Իսրայէլի որդիների բոլոր անօրէնութիւնները եւ նորանց բոլոր յանցանքները իրանց բոլոր մեղքերովը. Եւ նորանց դնէ նոխազի գլխին եւ մի պատրաստ մարդի ձեռքով ուղարկէ անապատը։</verse>
				<verse number="22">Եւ նոխազը նորանց բոլոր անօրէնութիւններն իր վերայ մի անբնակ երկիր տանէ. Եւ մարդը անապատումը թող տայ նոխազը։</verse>
				<verse number="23">Եւ Ահարօնը մտնէ ժողովքի խորանը, եւ սրբարանը մտնելու ժամանակին հանէ հագած կտաւի հանդերձները, եւ նորանց այնտեղ դնէ։</verse>
				<verse number="24">Եւ իր մարմինը ջրով լուանայ սուրբ տեղը, եւ իր հանդերձները հագնէ եւ դուրս գայ իր ողջակէզն ու ժողովրդի ողջակէզը մատուցանէ, եւ իր համար եւ ժողովրդի համար քաւութիւն անէ։</verse>
				<verse number="25">Եւ մեղքի պատարագի ճարպը սեղանի վերայ այրէ։</verse>
				<verse number="26">Եւ այն նոխազն իբրեւ ազատ արձակուելու նոխազ տանողը իր հանդերձները լուանայ, եւ իր մարմինը ջրով լուանայ, եւ այնուհետեւ բանակը մտնէ։</verse>
				<verse number="27">Եւ այն մեղքի պատարագի զուարակը եւ մեղքի պատարագի նոխազը՝ որոնց արիւնը քաւութիւն անելու համար սուրբ տեղը բերուեցաւ, բանակիցը դուրս հանեն, եւ նորանց մորթերն ու նորանց մսերը եւ նորանց աղբը կրակով այրեն։</verse>
				<verse number="28">Եւ նորանց այրողն իր հանդերձները պիտի լուանայ, եւ մարմինը ջրով լուանայ, եւ այնուհետեւ բանակը մտնէ։</verse>
				<verse number="29">Եւ սա ձեզ համար յաւիտենական կանոն լինի, որ եօթներորդ ամսումը ամսի տասներորդին ձեր անձները պիտի խոնարհեցնէք, եւ բնաւ մի գործ չգործէք, թէ երկրացին եւ թէ ձեր մէջ պանդխտացող օտարականը։</verse>
				<verse number="30">Որովհետեւ այն օրը քահանան ձեզ համար քաւութիւն պիտի անէ ձեզ մաքրելու համար, որ ձեր բոլոր մեղքերիցը մաքրուիք Եհովայի առաջին։</verse>
				<verse number="31">Նա ձեզ համար հանգստութեան շաբաթ պիտի լինի, եւ յաւիտենական կանոնով պիտի խոնարհեցնէք ձեր անձները։</verse>
				<verse number="32">Եւ քաւութիւնը անէ այն օծուած եւ իր հօր տեղը քահանայութիւն անելու համար ձեռքը լցուած քահանան, եւ հագնէ կտաւի հանդերձները՝ սուրբ հանդերձները.</verse>
				<verse number="33">Եւ ամենասուրբ տեղի համար քաւութիւն անէ, եւ ժողովքի խորանի համար եւ սեղանի համար քաւութիւն անէ, եւ քահանաների եւ ժողովքի բոլոր ժողովրդի համար քաւութիւն անէ։</verse>
				<verse number="34">Եւ սա ձեզ համար յաւիտենական կանոն լինի Իսրայէլի որդիների համար իրանց բոլոր մեղքերին քաւութիւն անելու տարին մի անգամ։ Եւ նա անէ ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների՝ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ, եւ ասիր նորանց. Այս է այն բանը որ Եհովան պատուիրեց ասելով.</verse>
				<verse number="3">Իսրայէլի տանիցն ով որ արջառ կամ ոչխար եւ կամ այծ բանակի մէջ մորթէ, կամ բանակիցը դուրս մորթէ,</verse>
				<verse number="4">Եւ չբերէ Եհովայի խորանի առաջը Եհովային զոհ մատուցանելու համար ժողովքի խորանի դուռը, դա արիւն պիտի համարուի այն մարդի համար. Նա արիւն է թափել, եւ այն մարդն իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։</verse>
				<verse number="5">Որպէսզի Իսրայէլի որդիքը այն զոհերը որ դաշտի մէջ մորթում են, Եհովային բերեն ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ, եւ զոհեն իբրեւ խաղաղութեան զոհեր Եհովային։</verse>
				<verse number="6">Եւ քահանան սրսկէ արիւնը ժողովքի խորանի դրանը Եհովայի սեղանի վերայ, եւ ճարպն այրէ անոյշ հոտի համար Եհովայի առաջին։</verse>
				<verse number="7">Եւ իրանց զոհերն՝ այլեւս չզոհեն դեւերին, որոնց ետեւից երթալով պոռնկութիւն են անում. Սա նորանց համար յաւիտենական կանոն լինի իրանց ազգերի մէջ։</verse>
				<verse number="8">Եւ նորանց ասես. Եթէ Իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ ողջակէզ կամ զոհ մատուցանելու լինի,</verse>
				<verse number="9">Եւ նորան չբերէ Եհովային մատուցանելու համար ժողովքի խորանի դուռը, այն մարդն իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։</verse>
				<verse number="10">Եւ եթէ Իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ ինչեւիցէ արիւն ուտելու լինի, իմ երեսն այն արիւն ուտող անձի վերայ պիտի դարձնեմ եւ նորան կորցնեմ իր ժողովրդի միջիցը.</verse>
				<verse number="11">Որովհետեւ մարմնի հոգին արիւնումն է. Եւ ես ձեզ տուի այն, որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք. Որովհետեւ արիւնն է որ քաւութիւն է անում իրանում եղող հոգիովը:</verse>
				<verse number="12">Նորա համար Իսրայէլի որդիներին ասեցի. Ձեզանից ոչ մէկն արիւն չուտէ. Եւ ձեր մէջ պանդխտացող օտարականն էլ արիւն չուտէ։</verse>
				<verse number="13">Եւ Իսրայէլի որդիներից՝ կամ նորանց մէջ պանդխտացող օտարականից մէկը՝ եթէ ուտուելու անասունի կամ թռչունի որս որսալու լինի, նորա արիւնը թափէ, եւ հողով ծածկէ նորան։</verse>
				<verse number="14">Որովհետեւ ամեն մարմնի հոգին իր արիւնն է իր հոգիովը. Եւ Իսրայէլի որդիներին ասեցի. Բնաւ մի մարմնի արիւն պիտի չուտէք, որովհետեւ ամեն մարմնի հոգին իր արիւնն է. Ով որ ուտէ այն՝ պիտի կորչէ։</verse>
				<verse number="15">Եւ ամեն անձն որ դիակ կամ գիշատուած ուտէ երկրացիներից կամ օտարականներից՝ իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, յետոյ մաքուր է։</verse>
				<verse number="16">Բայց եթէ չլուանայ, եւ իր մարմինը չլուանայ, այն ժամանակ իր անօրէնութիւնը պիտի կրէ։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր նորանց. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="3">Այն ձեր բնակուած Եգիպտոս երկրի գործքին պէս չանէք. Եւ Քանանի երկրի գործքին պէս՝ ուր որ ձեզ պիտի տանեմ, չանէք, ու նորանց կանոնների համեմատ չգնաք։</verse>
				<verse number="4">Իմ դատաստաններն արէք, եւ իմ կանոնները պահեցէք, որ նորանցով գնաք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="5">Եւ պահեցէք իմ կանոններն եւ իմ դատաստանները. ո՛ր մարդը որ նորանց կատարէ, նորանցով կապրէ. ես եմ Եհովան։</verse>
				<verse number="6">Ոչ մէկն իր արիւնակից ազգականին չմօտենայ նորա մերկութիւնը բանալու համար. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="7">Քո հօր մերկութիւնը կամ քո մօր մերկութիւնը չբանաս. Նա քո մայրն է. Նորա մերկութիւնը չբանաս։</verse>
				<verse number="8">Քո հօր կնոջ մերկութիւնը չբանաս. Նա քո հօր մերկութիւնն է։</verse>
				<verse number="9">Քո հօր աղջկայ կամ քո մօր աղջկայ՝ քո քրոջ մերկութիւնը, թէ տանը ծնուած լինի թէ դուրսը ծնուած, նորանց մերկութիւնը չբանաս։</verse>
				<verse number="10">Քո որդու աղջկայ կամ աղջկանդ աղջկայ մերկութիւնը՝ նորանց մերկութիւնը չբանաս, ըստ որում նորանց մերկութիւնը քոնն է։</verse>
				<verse number="11">Քո հօր կնոջ աղջկայ մերկութիւնը՝ որ քո հօրից ծնած քո քոյրը եղողն է՝ նորա մերկութիւնը չբանաս։</verse>
				<verse number="12">Քո հօր քրոջ մերկութիւնը չբանաս. Նա քո հօր արիւնակիցն է։</verse>
				<verse number="13">Քո մօր քրոջ մերկութիւնը չբանաս. Որովհետեւ նա քո մօր ազգականն է։</verse>
				<verse number="14">Քո հօր եղբօր մերկութիւնը չբանաս, նորա կնոջը չմօտենաս. Նա քո հօր եղբօր կինն է։</verse>
				<verse number="15">Քո հարսի մերկութիւնը չբանաս. Նա քո որդու կինն է, նորա մերկութիւնը չբանաս։</verse>
				<verse number="16">Քո եղբօր կնոջ մերկութիւնը չբանաս, նա քո եղբօր մերկութիւնն է։</verse>
				<verse number="17">Մի կնկան եւ նորա աղջկայ մերկութիւնը չբանաս. Եւ նորա որդու աղջիկը կամ նորա աղջկայ աղջիկը չառնես՝ նորանց մերկութիւնը բանալու համար. Նորանք նորա ազգականներն են. Պղծութիւն է այդ։</verse>
				<verse number="18">Եւ մի կնիկ իր քրոջ հետ չառնես նորա կենդանութեան ժամանակ վշտացնելով նորա մերկութիւնը բանալու համար։</verse>
				<verse number="19">Եւ կնկան չմօտենաս՝ նորա անմաքրութեան դաշտանի ժամանակ նորա մերկութիւնը բանալու։</verse>
				<verse number="20">Եւ քո դրացու կնոջ հետ զուգաւորութեան համար չպառկես, նորա հետ պղծուելով։</verse>
				<verse number="21">Քո սերունդիցը Մողոքի համար կրակից անցնելու չթողես, եւ քո Աստուծոյ անունը չպղծես. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="22">Եւ արուի հետ՝ կնկան հետ պառկելու պէս չպառկես. Պղծութիւն է այդ։</verse>
				<verse number="23">Եւ ոչ մի անասունի հետ չզուգաւորուիս՝ նորա հետ պղծուելով. Եւ բնաւ մի կնիկ անասունի առաջին չկանգնէ՝ նորա հետ զուգաւորուելու. գարշութիւն է այդ։</verse>
				<verse number="24">Սորանց ոչ մէկովը չպղծուիք, որովհետեւ սորանց բոլորովը պղծուեցան այն ազգերը՝ որ ձեր առաջից պիտի քշեմ։</verse>
				<verse number="25">Եւ այն երկիրը պղծուեցաւ, եւ ես նորա անօրէնութիւնը նորա վերայ պիտի հատուցանեմ, եւ այն երկիրն իր բնակիչներին պիտի փսխէ։</verse>
				<verse number="26">Իսկ դուք իմ կանոններն ու դատաստանները պահէք, եւ այս պղծութիւններիցը ոչ մէկը չանէք, ոչ երկրացին, ոչ ձեր մէջ պանդխտացող օտարականը.</verse>
				<verse number="27">Որովհետեւ ձեզանից առաջ եղած այն երկրի մարդիկն արին այս բոլոր պղծութիւնները, եւ երկիրը պղծուեցաւ.</verse>
				<verse number="28">Որ այն երկիրը ձեզ էլ դուրս չփսխէ՝ երբոր դուք նորան պղծէք, ինչպէս որ ձեզանից առաջ եղած ազգերին փսխեց։</verse>
				<verse number="29">Որովհետեւ ամեն ով որ այս բոլոր պղծութիւններիցը մէկն անելու լինի, այն անող անձինքն իրանց ժողովրդի միջիցը պիտի կորչեն։</verse>
				<verse number="30">Եւ իմ հրամանները պահէք, որ ձեզանից առաջ գործուած պիղծ սովորութիւններիցը չանէք, եւ նորանցով չպղծուիք. ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի հետ եւ ասիր նորանց. Դուք սուրբ եղիք, որովհետեւ ես ձեր Եհովայ Աստուածը սուրբ եմ։</verse>
				<verse number="3">Ձեր ամեն մէկն իր մօրիցը եւ իր հօրիցը վախենայ. Եւ իմ շաբաթները պահէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="4">Կուռքերի մի դառնաք, եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի շինէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="5">Եւ եթէ խաղաղութեան զոհ մատուցանէք Եհովային ձեր ընդունելութեան համար մատուցրէք։</verse>
				<verse number="6">Ձեր զոհ մատուցած օրը եւ հետեւեալ օրը պիտի ուտուի. Եւ երրորդ օրուայ մնացածը կրակով պիտի այրուի։</verse>
				<verse number="7">Եւ եթէ նորանից երրորդ օրը ուտուելու լինի, նա պիղծ է, պիտի չընդունուի։</verse>
				<verse number="8">Եւ նորան ուտողը իր անօրէնութիւնը պիտի կրէ, որովհետեւ Եհովայի սուրբ բանը պղծեց, եւ այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչէ։</verse>
				<verse number="9">Եւ ձեր երկրի հունձքը հնձելիս քո արտի եզերքը մինչեւ վերջը չհնձես, եւ քո հունձքից ընկած հասկերը չժողովես։</verse>
				<verse number="10">Եւ քո այգին ճռաքաղ չանես, այսինքն քո այգու մէջ մնացած ողկոյզները չքաղես. Նորանք աղքատին եւ օտարականին թողես. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="11">Գողութիւն մի անէք. սուտ մի խօսէք. Եւ իրար մի խաբէք։</verse>
				<verse number="12">Եւ իմ անունովը զուր տեղը երդում մի անէք. Եւ ձեր Աստուծոյ անունը մի պղծէք. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="13">Քո դրացուն զրկանք մի անիր, եւ յափշտակութիւն մի անիր. քեզ համար վարձքով բանողի օրական վարձքը մէկ գիշեր մինչեւ առաւօտ քեզ մօտ չմնայ։</verse>
				<verse number="14">Խուլին մի հայհոյիր. Եւ կոյրի առաջին գայթակղութիւն մի դնիր, այլ քո Աստուածանից վախիր. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="15">Դատաստանի մէջ անիրաւութիւն մի անէք. Աղքատին երեսպաշտութիւն մի անիր, եւ մեծին մի շողոքորթիր. Քո դրացուն արդարութիւնով դատիր։</verse>
				<verse number="16">Քո ժողովրդի մէջ չարախօսութիւն անելու ման չգաս. քո ընկերի արիւնը չմտնես. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="17">Քո եղբօրը սրտումդ չատես. քո դրացուն անպատճառ յանդիմանես, որ նորա համար մեղք չկրես։</verse>
				<verse number="18">Վրէժ չառնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չպահես, այլ քո ընկերին սիրես քո անձի պէս. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="19">Իմ կանոնները պահէք. Քո անասունի մէկ տեսակը միւս տեսակի հետ զուգաւորել չտաս. քո արտումը զանազան սերմ չվարես. Եւ երկու նիւթից գործուած այլախառն հանդերձ չհագնես։</verse>
				<verse number="20">Եւ եթէ մէկը մի կնկան հետ պառկելով զուգաւորութիւն անէ, եւ նա մէկի նշանուած աղախինն է, եւ փրկուած չէ, կամ նորան ազատութիւնը տրուած չէ, նորանք պիտի չմեռնին, որովհետեւ կնիկն ազատ չէր։</verse>
				<verse number="21">Եւ մարդն իր յանցանքի պատարագը պիտի բերէ Եհովային ժողովքի խորանի դուռը, մի խոյ յանցանքի պատարագի համար։</verse>
				<verse number="22">Եւ քահանան քաւութիւն անէ նորա համար յանցանքի պատարագի խոյովը Ոհովայի առաջին նորա արած մեղքի համար. Եւ նորա արած մեղքը ներուի նորան։</verse>
				<verse number="23">Եւ երբոր այն երկիրը մտնէք, եւ ամեն տեսակ ծառեր տնկէք՝ ուտելու համար, այն ժամանակ նորա պտուղը չթլփատուած անթլփատութիւն համարէք. Ձեզ համար երեք տարի անթլփատութիւն լինի՝ պիտի չուտուի։</verse>
				<verse number="24">Եւ չորրորդ տարին՝ նորա բոլոր պտուղը Եհովային փառաւորելու համար սուրբ պիտի լինի։</verse>
				<verse number="25">Եւ հինգերորդ տարին ուտէք նորա պտուղը, որ իր արդիւնքը ձեզ համար աւելացնէ. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="26">Միսը արիւնովը չուտէք. չհմայէք, եւ գուշակութիւն չանէք։</verse>
				<verse number="27">Ձեր գլխների եզերքի մազերը կլոր չկտրէք եւ մօրուքիդ եզերքը չապականես։</verse>
				<verse number="28">Եւ մէկի համար ձեր մարմնի վերայ վէտեր չշինէք, եւ ձեր վերան կտկտած գիր չշինէք. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="29">Աղջիկդ պոռնիկ անելով մի պղծիր, որ երկիրը պոռնկութեան մէջ չընկնէ, եւ երկիրը գարշութիւնով չլցուի։</verse>
				<verse number="30">Իմ շաբաթները պահէք եւ իմ սրբարանը յարգէք. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="31">Վհուկներին մի նայէք, եւ հմայողներից մի հարցնէք, որ նորանցով չպղծուիք. Ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։</verse>
				<verse number="32">Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր, եւ քո Աստուածանից վախիր. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="33">Եւ եթէ մի օտարական ձեր երկրի մէջ ձեզ մօտ պանդխտանալու լինի, չնեղէք նորան։</verse>
				<verse number="34">Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="35">Դատաստանի մէջ անիրաւութիւն չանէք. և ոչ կանգունի մէջ՝ կշռքի մէջ եւ չափի մէջ։</verse>
				<verse number="36">Ձեր կշիռքն ուղիղ, ձեր կշռքի քարն ուղիղ, ձեր արդուն ուղիղ եւ հիմէնն ուղիղ լինի. Ձեզ Եգիպտոսի երկրիցը հանող Եհովան ձեր Աստուածը ես եմ։</verse>
				<verse number="37">Եւ իմ բոլոր կանոններն եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց. Ես եմ Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Նաեւ Իսրայէլի որդիներին ասես. Իսրայէլի որդիներիցը եւ Իսրայէլի մէջ պանդխտացող օտարականներից ով որ իր զաւակներիցը Մողոքին տայ, անպատճառ պիտի մեռցնուի. Այն երկրի ժողովուրդը քարերով քարկոծեն նորան։</verse>
				<verse number="3">Եւ ես իմ երեսն այն մարդի վերայ պիտի դարձնեմ, եւ նորան իր ժողովրդի միջիցը պիտի կորցնեմ, որովհետեւ նա իր զաւակներիցը Մողոքին է տուել իմ սրբարանը պղծելու եւ իմ սուրբ անունը անարգելու համար։</verse>
				<verse number="4">Եւ եթէ այն մարդն իր զաւակներիցը Մողոքին տալիս այն երկրի ժողովուրդը աչքերը խփէ, որ նորան չմեռցնեն,</verse>
				<verse number="5">Այն ժամանակ ես իմ երեսը պիտի դարձնեմ այն մարդի վերայ եւ նորա ընտանիքի վերայ, եւ պիտի կորցնեմ նորան եւ Մողոքի հետ պոռնկութիւն անելու համար այն մարդի ետեւից բոլոր գնացողներին իրանց ժողովրդի միջիցը։</verse>
				<verse number="6">Եւ այն անձն էլ որ վհուկների եւ հմայողների դառնայ նորանցով պոռնկանալու համար՝ իմ երեսը պիտի նորա վերայ դարձնեմ, եւ նորան կորցնեմ իր ժողովրդի միջիցը։</verse>
				<verse number="7">Ուրեմն սրբեցէք ձեր անձերը, ու սուրբ եղէք, ըստ որում ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="8">Եւ իմ կանոնները պահեցէք, ու արէք նորանց. ես եմ Եհովան որ ձեզ սրբում եմ։</verse>
				<verse number="9">Ով որ իր հօրը կամ իր մօրն անիծէ, անպատճառ պիտի մեռցնուի. Նա իր հօրը կամ իր մօրը անիծել է, նորա արիւնը իր վերայ լինի։</verse>
				<verse number="10">Եւ ով որ մի ուրիշ մարդի կնոջ հետ շնութիւն անէ, իր դրացու կնոջ հետ շնութիւն անողը անպատճառ պիտի մեռցնուի. Շնացող մարդն էլ՝ շնացեալ կնիկն էլ։</verse>
				<verse number="11">Եւ ով որ իր հօր կնոջ հետ պառկէ, իր հօր մերկութիւնը բացել է. Անպատճառ երկուսն էլ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։</verse>
				<verse number="12">Եւ եթէ մի մարդ իր հարսի հետ պառկէ, անպատճառ երկուսն էլ պիտի մեռցնուին. գարշութիւն են արել. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։</verse>
				<verse number="13">Եւ եթէ մի մարդ կնկան հետ պառկելու պէս մի արուի հետ պառկէ, երկուսն էլ պղծութիւն արին. Անպատճառ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։</verse>
				<verse number="14">Եւ եթէ մի մարդ մի կնիկ եւ նորա մայրն էլ առնէ, անօրէնութիւն է. Նորան էլ՝ նորանց էլ կրակով այրեն, որ ձեր մէջը անօրէնութիւն չլինի։</verse>
				<verse number="15">Եւ եթէ մի մարդ անասնի հետ պառկէ՝ անպատճառ պիտի մեռցնուի, եւ անասունը սպանէք։</verse>
				<verse number="16">Եւ եթէ մի կնիկ որեւիցէ անասնի հետ զուգաւորուելու համար նորան մօտենայ, կնիկն էլ՝ անասունն էլ պիտի սպանես. Նորանք անպատճառ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։</verse>
				<verse number="17">Եւ եթէ մի մարդ իր քրոջն առնէ՝ այսինքն իր հօր աղջիկը կամ իր մօր աղջիկը, եւ նորա մերկութիւնը տեսնէ, եւ աղջիկն էլ նորա մերկութիւնը տեսնէ. Չարութիւն է. Նորանք իրանց ժողովրդի աչքի առջեւից պիտի կորչեն. Նա իր քրոջ մերկութիւնը բացաւ. Իր անօրէնութիւնը պիտի կրէ։</verse>
				<verse number="18">Եւ եթէ մի մարդ մի կնկան հետ պառկէ որ իր դաշտանումն է, եւ նորա մերկութիւնը բանայ, նա նորա աղբիւրը բացաւ, կնիկն էլ իր արեան աղբիւրը բացաւ. Երկուսն էլ իրանց ժողովրդի միջիցը պիտի կորչեն։</verse>
				<verse number="19">Եւ քո մօր քրոջ կամ քո հօր քրոջ մերկութիւնը չբանաս. որովհետեւ նա իր ազգականի մերկութիւնն է բանում, իրանց անօրէնութիւնը պիտի կրեն։</verse>
				<verse number="20">Եւ եթէ մի մարդ իր հօր եղբօր կնոջ հետ պառկէ, իր հօր եղբօր մերկութիւնը բացաւ. Նորանք իրանց մեղքը պիտի կրեն. Անզաւակ պիտի մեռնեն։</verse>
				<verse number="21">Եւ եթէ մի մարդ իր եղբօր կինն առնէ, պղծութիւն է նա. Նա իր եղբօր մերկութիւնն է բանում. Անզաւակ պիտի լինեն։</verse>
				<verse number="22">Եւ իմ բոլոր կանոնները եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց որ դուրս չփսխէ ձեզ այն երկիրն ուր որ ձեզ պիտի տանեմ անտեղ բնակուելու։</verse>
				<verse number="23">Եւ չգնաք այն ազգերի սովորութիւններովը, որոնք ես ձեր առաջիցը պիտի քշեմ. Որովհետեւ այս բոլոր բաներն արին նորանք, եւ ես զզուեցի նորանցից.</verse>
				<verse number="24">Եւ ասեցի ձեզ. Նորանց երկիրը դուք պիտի ժառանգէք, եւ ես այն ձեզ պիտի տամ ստացուածք լինելու համար՝ մի երկիր որ կաթ եւ մեղր է բղխում. Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ որոշեցի ձեզ ազգերիցը։</verse>
				<verse number="25">Ուստի տարբերութիւն արէք մաքուր եւ անմաքուր անասունների մէջտեղը՝ եւ անմաքուր ու մաքուր թռչունների մէջտեղը, եւ ձեր անձերը չպղծէք անասուններով կամ թռչուններով կամ գետնի վերայի բոլոր սողուններով, որոնք ես որոշեցի ձեզ համար իբրեւ անմաքուր։</verse>
				<verse number="26">Եւ դուք սուրբ պիտի լինէք ինձ համար, որովհետեւ ես Եհովաս սուրբ եմ եւ ձեզ որոշեցի ազգերիցը որ իմը լինէք։</verse>
				<verse number="27">Այր կամ կնիկ, որ վհուկ կամ հմայող լինի, անպատճառ պիտի մեռցնուի. Քարերով նորանց քարկոծեն. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Խօսիր Ահարօնի որդիներին՝ քահանաների հետ եւ ասիր նորանց. Մի քահանայ մի անձի համար անմաքուր չլինի իր ժողովրդի մէջ.</verse>
				<verse number="2">Բայց միայն իր մօտ ազգականի համար, այսինքն իր մօր եւ իր հօր եւ իր որդու եւ իր աղջկան եւ իր եղբօր համար,</verse>
				<verse number="3">Եւ իր կոյս քրոջ համար որ մօտ է իրան՝ մարդի տրուած չէ, նորա համար թող անմաքուր լինի։</verse>
				<verse number="4">Նա իր ժողովրդի մէջ գլխաւոր լինելով անմաքուր պիտի չդառնայ իրան պղծելով։</verse>
				<verse number="5">Իրանց գլխներին գերծելով կնտութիւն չանեն, եւ իրանց մօրուքի եզերքը չածիլեն, եւ իրանց մարմնի վերայ վէտեր չանեն.</verse>
				<verse number="6">Սուրբ պիտի լինեն իրանց Աստուծոյն. Եւ իրանց Աստուծոյ անունը չպղծեն. Որովհետեւ Եհովայի պատարագներն՝ իրանց Աստուծոյ հացն են մատուցանում. Ուրեմն սուրբ լինեն։</verse>
				<verse number="7">Պոռնիկ կամ պղծուած կնիկ չառնեն, եւ իր մարդիցն արձակուած կնիկ չառնեն. Որովհետեւ քահանան սուրբ է իր Աստուծոյն։</verse>
				<verse number="8">Եւ պիտի սրբես նորան. Որովհետեւ նա քո Աստուծոյ հացն է մատուցանում. Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետեւ ես Եհովաս որ ձեզ սրբում եմ, սուրբ եմ։</verse>
				<verse number="9">Եւ եթէ մի քահանայի աղջիկը պոռնկութիւն անելով պղծուելու լինի, նա պղծում է իր հօրը. Նա կրակով պիտի այրուի։</verse>
				<verse number="10">Եւ իր եղբայրներիցը մեծ եղող քահանան՝ որի գլխին թափուել է օծման իւղը եւ ձեռքը լցուել է որ զգեստները հագնէ, իր գլուխը պիտի չբանայ, եւ իր հանդերձները չպատառէ.</verse>
				<verse number="11">Եւ մի մեռած մարդի մօտ չգնայ, ոչ էլ իր հօր կամ իր մօր համար անմաքուր լինի։</verse>
				<verse number="12">Եւ սրբարանիցը դուրս չգայ եւ իր Աստուծոյ սրբարանը չպղծէ. Որովհետեւ իր Աստուծոյ օծման իւղի պսակն իր վերայ է. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="13">Եւ նա մի կոյս պիտի կնիկ առնէ։</verse>
				<verse number="14">Որբեւայրի կամ արձակուած կամ պղծուած՝ բոզ՝ սորանցից չառնէ. Այլ իր ժողովրդից մի կոյս առնէ կնիկ,</verse>
				<verse number="15">Որ իր սերունդը չպղծէ իր ժողովրդի մէջ, որովհետեւ ես եմ Եհովան որ սրբում եմ նորան։</verse>
				<verse number="16">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="17">Խօսիր Ահարօնին եւ ասիր. Քո սերունդիցն իրանց ազգերի մէջ ով որ իր վերայ արատ ունենայ, թող չմօտենայ իր Աստուծոյ հացը մատուցանելու.</verse>
				<verse number="18">Որովհետեւ ոչ մի մարդ որ արատ ունենայ, պիտի չմօտենայ. Կոյրը կամ կաղը՝ կամ կարճունչը՝ կամ ականջատը,</verse>
				<verse number="19">Կամ ոտքը կոտրած կամ ձեռքը կոտրած մարդը,</verse>
				<verse number="20">Կամ սապատողը կամ բարակացածը կամ աչքը հատ ընկածը՝ կամ քոսոտը՝ կամ որքինոտը կամ փոշտանակը.</verse>
				<verse number="21">Ահարօն քահանայի սերունդիցն արատ ունեցող մի մարդ չմօտենայ Եհովայի պատարագները մատուցանելու. Նա արատաւոր է. Իր Աստուծոյ հացը մատուցանելու չմօտենայ։</verse>
				<verse number="22">Նա իր Աստուծոյ հացն ուտէ՝ ամենասուրբ բաներիցը եւ սուրբ բաներիցը.</verse>
				<verse number="23">Միայն վարագոյրի մօտ չմտնէ եւ սեղանին չմօտենայ, ըստ որում արատ ունի. Եւ իմ սուրբ բաները չպղծէ, որովհետեւ նորանց սրբող Եհովան ես եմ։</verse>
				<verse number="24">Եւ Մովսէսը խօսեց Ահարօնի հետ եւ նորա որդիների հետ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների հետ, որ Իսրայէլի որդկանց սուրբ բաներիցը զգոյշ կենան, եւ իմ սուրբ անունը չպղծեն այն բաներով որ ինձ համար սրբում են. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="3">Ասիր նորանց. Ձեր բոլոր սերունդիցը ձեր ազգերի մէջ՝ ով որ իր անմաքրութիւնը իր վերայ ունենալով մօտենայ այն սուրբ բաներին, որ Իսրայէլի որդիքը սրբում են Եհովայի համար, այն անձն իմ առաջիցը պիտի կորչէ. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="4">Ով որ Ահարօնի ցեղիցը բորոտ լինի կամ ծորում ունենայ, սուրբ բաներիցը պիտի չուտէ՝ մինչեւ որ մաքրուի. Եւ ով որ մեռելից պղծուած մի բանի դպչէ, կամ մի մարդ որի զուգաւորութեան սերմն իրանից ելած է,</verse>
				<verse number="5">Կամ ով որ դպչէ որեւիցէ սողունի, որով կարող է անմաքուր լինել, կամ մի մարդի, որից նա կարող էր անմաքուր լինել, որեւիցէ անմաքրութիւն որ նա ունենայ.</verse>
				<verse number="6">Սորանց դպչող մարդը մինչեւ իրիկուն անմաքուր լինի, եւ սուրբ բաներիցը չուտէ, այլ իր մարմինը ջրով լուանայ.</verse>
				<verse number="7">Եւ երբ արեգակը մար մտնէ, մաքուր լինի, եւ յետոյ սուրբ բաներիցն ուտէ, որովհետեւ նա իր հացն է։</verse>
				<verse number="8">Մեռածը կամ գազանաբեկը չուտէ, որ նորանով չպղծուի. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="9">Եւ իմ կարգադրութիւնը պիտի պահեն, որ նորա համար մեղք չկրեն, եւ չմեռնեն նորա համար որ պղծուել են. Ես եմ Եհովան որ նորանց սրբում եմ։</verse>
				<verse number="10">Եւ ոչ մի օտարական չուտէ սուրբ բանիցը. Քահանայի հիւրը կամ վարձկանը սուրբ բանիցը չուտէ։</verse>
				<verse number="11">Բայց քահանայի իր փողովը ծախու առած անձը եւ իր տանը ծնուածը նորանից ուտէ. նորանք նորա կերակրիցը ուտեն։</verse>
				<verse number="12">Եթէ քահանայի աղջիկը մի օտարականի հետ ամուսնանայ, այն ամուսնացած աղջիկը նուիրուած սուրբ բաներիցը պիտի չուտէ։</verse>
				<verse number="13">Բայց եթէ քահանայի աղջիկը որբեւայրի կամ արձակուած լինի՝ եւ զաւակ չունենայ, եւ ետ դառնայ իր հօր տունը, այն ժամանակ իր աղջկութեան ժամանակի պէս իր հօր հացիցն ուտէ. Սակայն ոչ մի օտարական նորանից չուտէ։</verse>
				<verse number="14">Եւ եթէ մի մարդ սխալմամբ մի սուրբ բանից ուտէ, նորա հինգերորդ մասը վերան աւելացնէ, եւ սուրբ բանը քահանային տայ։</verse>
				<verse number="15">Եւ Իսրայէլի որդկանց Եհովային նուիրուած սուրբ բաները չպղծեն.</verse>
				<verse number="16">Եւ իրանց վերայ յանցանքի անօրէնութիւն չբերեն, նորանց սուրբ բաներն ուտելով. Որովհետեւ ես եմ Եհովան որ սրբում եմ նորանց։</verse>
				<verse number="17">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="18">Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների՝ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ, եւ ասիր նորանց. Իսրայէլի տանից՝ կամ Իսրայէլի մէջ եղող օտարականներից՝ ամեն մէկը, որ իր պատարագը մատուցանում է իրանց որեւիցէ ուխտերիցը եւ որեւիցէ կամաւոր ընծաներիցը, որ մատուցանում են Եհովային իբրեւ զոհ.</verse>
				<verse number="19">Որ ձեզ համար ընդունելի լինի, պիտի անարատ եւ արու լինի, արջառներից՝ ոչխարներից՝ կամ այծերից։</verse>
				<verse number="20">Ոչ մի արատ ունեցողը պիտի չմատուցանէք, որովհետեւ ձեզ համար ընդունելի չի լինիլ։</verse>
				<verse number="21">Եւ ով որ արջառներիցը կամ ոչխարներիցը Եհովային խաղաղութեան զոհ մատուցանելու լինի, ուխտ կատարելու համար՝ կամ կամաւոր ընծայի համար՝ անարատ պիտի լինի, որ ընդունուի. Ոչ մի արատ պիտի չլինի նորա վերայ։</verse>
				<verse number="22">Կոյրը՝ կամ կոտրածը՝ կամ վիրաւորուածը՝ կամ խաղաւարտ ունեցողը՝ կամ քոսոտը՝ կամ որքինոտը՝ այսպէսիները Եհովային պիտի չմատուցանէք, ոչ էլ սորանցից Եհովայի համար պատարագ պիտի դնէք սեղանի վերայ։</verse>
				<verse number="23">Բայց ականջատ եւ կրճատ զուարակը՝ կամ ոչխարը կամաւոր ընծայի համար մատուցանես. Բայց ուխտի պատարագի համար ընդունելի չէ։</verse>
				<verse number="24">Ամորձիքը կրտածը կամ ճմլուածը կամ պոկուածը կամ կտրուածը չմատուցանէք Եհովային, եւ ձեր երկրումը չանէք այս բաները։</verse>
				<verse number="25">Եւ օտարականի ձեռքից էլ՝ այս ամենիցը ձեր Աստուծոյն պատարագ չմատուցանէք, որովհետեւ նորանց մէջ խեղութիւն եւ արատ կայ. Նորանք ձեզ համար ընդունելի չեն։</verse>
				<verse number="26">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="27">Երբոր զուարակ կամ ոչխար կամ այծ ծնուի, եօթն օր իր մօր տակը մնայ. Եւ ութերորդ օրը՝ եւ նորանից յետոյ Եհովային ընդունելի լինի պատարագի նուէրի համար։</verse>
				<verse number="28">Եւ կովը կամ ոչխարն իր ձագովը մէկտեղ մէկ օրուայ մէջ չմորթէք։</verse>
				<verse number="29">Եւ երբոր գոհութեան զոհ մատուցանէք Եհովային, այնպէս մատուցանէք որ ձեզ համար ընդունելի լինի։</verse>
				<verse number="30">Նոյն օրը ուտուի. մինչեւ առաւօտ չթողէք նորանից. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="31">Եւ իմ պատուիրանքները պահէք եւ անէք նորանց. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="32">Եւ իմ սուրբ անունը չպղծէք, որ ես սրբուիմ Իսրայէլի որդկանց մէջ. Ես եմ Եհովան որ ձեզ սրբում եմ.</verse>
				<verse number="33">Որ ձեզ համար Աստուած լինելու համար՝ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի. Ես եմ Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եհովայի տօները, որ դուք սուրբ ժողով պիտի կոչէք, իմ տօները սորանք են.</verse>
				<verse number="3">Վեց օր գործ գործուի, բայց եօթներորդ օրը հանգստութեան շաբաթ է՝ սուրբ ժողով է. Ոչ մի գործ պիտի չգործէք. Եհովայի համար շաբաթ է նա ձեր բոլոր բնակութիւններում։</verse>
				<verse number="4">Սորանք են Եհովայի տօները, որ իրանց ժամանակի համեմատ սուրբ ժողովներ պիտի հրատարակէք։</verse>
				<verse number="5">Առաջի ամսուայ տասնեւչորսին իրիկուայ դէմ՝ զատիկ է Եհովայի համար։</verse>
				<verse number="6">Եւ նոյն ամսուայ տասնեւհինգերորդ օրը բաղարջակերաց տօնն է Եհովայի համար. Եօթն օր բաղարջ պիտի ուտէք։</verse>
				<verse number="7">Առաջի օրը սուրբ ժողով լինի ձեզ համար. Ոչ մի ծառայութեան գործ չգործէք։</verse>
				<verse number="8">Եւ եօթն օր Եհովային պատարագ մատուցանէք. Եօթներորդ օրը սուրբ ժողով լինի. Ոչ մի ծառայութեան գործ չգործէք։</verse>
				<verse number="9">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="10">Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր նորանց. Երբ որ մտնէք այն երկիրը որ ձեզ պիտի տամ, եւ հնձէք նորա հունձքը, ձեր հունձքիցը մի երախայրի որայ բերէք քահանայի մօտ.</verse>
				<verse number="11">Եւ նա Եհովայի առաջին երերացնելով՝ մատուցանէ որան, որ ձեզ համար ընդունելի լինի. Քահանան շաբաթի հետեւեալ օրը երերացնելով մատուցանէ այն։</verse>
				<verse number="12">Եւ ձեր որան մատուցրած օրը ողջակէզի համար մէկ տարեկան անարատ գառն մատուցանէք Եհովային.</verse>
				<verse number="13">Եւ նորա հացի նուէրը իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր լինի. Անուշահոտ պատարագ է Եհովայի համար եւ նորա թափելու նուէրը՝ հիմէնի չորրորդ մասը գինի լինի։</verse>
				<verse number="14">Եւ մինչեւ այն օրը՝ որ ձեր Աստուծոյն մատուցանէք ձեր պատարագը, հաց՝ կամ հեղի՝ կամ թարմ հասկեր չուտէք. Ձեր ազգերի մէջ ձեր բոլոր բնակարաններումը սա յաւիտենական կանոն լինի։</verse>
				<verse number="15">Եւ շաբաթի հետեւեալ օրիցը՝ որ դուք նուիրման որան բերիք, կատարեալ եօթը շաբաթ համարեցէք ձեզ համար.</verse>
				<verse number="16">Մինչեւ եօթներորդ շաբաթի հետեւեալ օրը յիսուն օր համարէք եւ նոր հացի նուէր մատուցանէք Եհովային։</verse>
				<verse number="17">Ձեր բնակարաններիցը երերացնելու պատարագի համար՝ երկու հաց բերէք, որ երկու տասանորդ բարակ ալիւրից լինեն խմորուած եփուած. սա երախայրի է Եհովայի համար։</verse>
				<verse number="18">Եւ այն հացի հետ՝ եօթը հատ մէկ տարեկան անարատ գառներ, եւ արջառներիցը մէկ զուարակ, եւ երկու խոյ մատուցանէք Եհովային, որ հացի նուէրների եւ թափելու նուէրների հետ ողջակէզ՝ անուշահոտ պատարագ լինեն Եհովայի համար։</verse>
				<verse number="19">Եւ մեղքի պատարագի համար այծերիցը մէկ նոխազ, եւ խաղաղութեան զոհի համար մէկ տարեկան երկու գառներ մատուցանէք։</verse>
				<verse number="20">Եւ քահանան երախայրի հացի հետ երերացնելու պատարագի համար՝ երկու գառները մատուցանէ Եհովայի առաջին. նորանք սուրբ լինեն Եհովայի համար, և քահանայինն են։</verse>
				<verse number="21">Եւ հէնց այն օրը քարոզէք, ձեզ համար սուրբ ժողով լինի. Ոչ մի ծառայութեան գործ չգործէք. Սա յաւիտենական կանոն լինի ձեր բոլոր բնակարաններումը ձեր ազգերի մէջ։</verse>
				<verse number="22">Եւ երբոր ձեր երկրի հունձքը հնձէք, հնձելիս քո արտի եզերքը մինչեւ վերջը չհնձես, եւ հունձքից ընկած հասկերը չժողովես. Նորանք աղքատին եւ օտարականին թողես. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="23">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="24">Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Եօթներորդ ամսուայ ամսի մէկին ձեզ համար հանգստութեան օր՝ փող հնչեցնելու յիշատակ՝ սուրբ ժողով լինի։</verse>
				<verse number="25">Ոչ մի ծառայութեան գործ չգործէք, այլ պատարագ մատուցանէք Եհովային։</verse>
				<verse number="26">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="27">Նաեւ այս եօթներորդ ամսուայ տասնին քաւութեան օրն է, սուրբ ժողով լինի ձեզ համար. Եւ պիտի խոնարհեցնէք ձեր անձերը եւ պատարագ մատուցանէք Եհովային։</verse>
				<verse number="28">Եւ այն օրումը ոչ մի գործ չգործէք, ըստ որում այդ քաւութեան օր է, ձեզ համար ձեր Եհովայ Աստուծոյ առաջին քաւութիւն անելու համար։</verse>
				<verse number="29">Որովհետեւ ով որ այն օրումը չխոնարհուի, նա իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ.</verse>
				<verse number="30">Եւ ով որ այն օրումը մի որ եւ իցէ գործ գործէ, այն անձը իր ժողովրդի միջիցը պիտի կորցնեմ։</verse>
				<verse number="31">Ոչ մի գործ պիտի չգործէք. Սա ձեր ազգերի մէջ ձեր բոլոր բնակարաններումը յաւիտենական կանոն լինի։</verse>
				<verse number="32">Այս ձեզ համար հանգստութեան շաբաթ լինի, ու ձեր անձները պիտի խոնարհեցնէք. Ամսուայ իննի իրիկունը ձեր շաբաթը պահէք՝ իրիկուանից մինչեւ իրիկուն։</verse>
				<verse number="33">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="34">Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր. Այս եօթներորդ ամսուայ տասնեւհինգերորդ օրը եօթն օր տաղաւարահարաց տօն է Եհովայի համար։</verse>
				<verse number="35">Առաջին օրը սուրբ ժողով պիտի լինի. Ոչ մի ծառայութեան գործ պիտի չգործէք։</verse>
				<verse number="36">Եօթն օր պատարագ մատուցանէք Եհովային. ութերորդ օրը սուրբ ժողով պիտի լինի ձեզ համար, եւ պատարագ մատուցանէք Եհովային. տօնախմբութեան օր է այն. Ոչ մի ծառայութեան գործ չգործէք։</verse>
				<verse number="37">Սորանք են Եհովայի տօները որոնց պիտի սուրբ ժողովներ կոչէք Եհովային պատարագ՝ ողջակէզ եւ հացի նուէր զոհ եւ թափելու նուէրներ մատուցանէք ամեն օրուայ պէտք եղածը մատուցանելու համար,</verse>
				<verse number="38">Բացի Եհովայի շաբաթներից, եւ բացի ձեր ընծաներից, եւ բացի ձեր բոլոր ուխտերից, եւ բացի ձեր բոլոր կամաւոր ընծաներից որ Եհովային պիտի տաք։</verse>
				<verse number="39">Նաեւ եօթներորդ ամսուայ տասնեւհինգերորդ օրը, դուք երկրի արդիւնքը ժողովելիս, եօթն օր տօն պիտի պահէք Եհովայի համար. Առաջին օրը հանգստութեան օր եւ ութերորդ օրը հանգստութեան օր լինի։</verse>
				<verse number="40">Եւ առաջին օրը ձեզ համար գեղեցիկ ծառերի պտուղ, արմաւենու ոստեր՝ եւ տերեւախիտ ծառերի ոստեր՝ եւ ձորի ուռիների ոստեր առնէք, եւ ձեր Եհովայ Աստուծոյ առաջին եօթն օր ուրախանաք։</verse>
				<verse number="41">Եւ այս տօնը կատարեցէք Եհովայի համար. Տարին եօթն օր ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի. Եօթներորդ ամսումը կատարէք այն։</verse>
				<verse number="42">Եօթն օր տաղաւարներում պիտի բնակուէք. Իսրայէլի բոլոր բնակները տաղաւարներում բնակուեն։</verse>
				<verse number="43">Որպէս զի ձեր սերունդները իմանան, թէ Իսրայէլի որդիներին Եգիպտոսի երկրիցը հանելիս տաղաւարներում բնակեցրի նորանց. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="44">Եւ Մովսէսն Իսրայէլի որդիներին պատմեց Եհովայի տօները։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Պատուիրիր Իսրայէլի որդիներին՝ որ ծեծած մաքուր ձէթ բերեն քեզ մօտ լոյսի համար, որ միշտ ճրագ վառուի։</verse>
				<verse number="3">Ժողովքի խորանի մէջ՝ վկայութեան վարագոյրից դուրս միշտ Ահարօնը պատրաստէ այն՝ իրիկուանից մինչեւ առաւօտ Եհովայի առաջին. Սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի։</verse>
				<verse number="4">Ճրագները մաքուր աշտանակի վերայ Եհովայի առաջին միշտ պատրաստէ։</verse>
				<verse number="5">Եւ բարակ ալիւր առնես, եւ նորանով տասնեւերկու շօթ թխես. Ամեն մէկ շօթը երկու տասանորդից պիտի լինի։</verse>
				<verse number="6">Եւ նորանք դնես Եհովայի առաջին մաքուր սեղանի վերայ՝ երկու կարգով դնես՝ կարգը վեց հատ։</verse>
				<verse number="7">Եւ ամեն մի կարգի վերայ զուտ կնդրուկ դնես, որ հացի վերայ պատարագի յիշատակ լինի Եհովայի համար։</verse>
				<verse number="8">Ամեն շաբաթ օր նա պատրաստէ նորան միշտ Եհովայի առաջին Իսրայէլի որդիների կողմանէ յաւիտենական ուխտով։</verse>
				<verse number="9">Եւ նա Ահարօնինը եւ նորա որդիներինը լինի, եւ սուրբ տեղը ուտեն նորան. Որովհետեւ նա ամենասուրբ է նորա համար Եհովայի պատարագներից յաւիտենական կանոնով։</verse>
				<verse number="10">Եւ մի Իսրայէլացի կնկան որդի դուրս գնաց, որի հայրը Եգիպտացի էր Իսրայէլի որդիների մէջ, եւ կռուեցին բանակումը այն Իսրայէլացի կնկան որդին եւ մի Իսրայէլացի մարդ։</verse>
				<verse number="11">Եւ այն Իսրայէլացի կնկան որդին հայհոյեց Եհովայի անուանը եւ անիծեց. Եւ Մովսէսի մօտ բերին նորան. Եւ նորա մօր անունը Սաղոմիթ էր, Դանի ցեղիցը՝ Դաբրիի աղջիկը։</verse>
				<verse number="12">Եւ բանտարկեցին նորան, մինչեւ որ Եհովայի հրամանը յայտնուի իրանց,</verse>
				<verse number="13">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="14">Այն հայհոյողին բանակիցը դուրս հանիր, եւ բոլոր լսողներն իրանց ձեռքերը դնեն նորա գլխին, եւ բոլոր ժողովքի քարկոծեն նորան։</verse>
				<verse number="15">Եւ Իսրայէլի որդկանց հետ խօսես ասելով. Ամեն ով որ իր Աստուծոյն անիծէ, նա իրան մեղքը պիտի կրէ։</verse>
				<verse number="16">Եւ Եհովայի անունը հայհոյողը անպատճառ պիտի մեռցնուի. Բոլոր ժողովքն անպատճառ քարկոծեն նորան. Ինչպէս օտարականը նոյնպէս եւ երկրացին, Եհովայի անունը հայհոյողը պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="17">Եւ այն մարդը, որ մարդ սպանէ, անպատճառ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="18">Եւ նա որ անասուն սպանէ, պիտի հատուցանէ նոյնի տեղ նոյնը։</verse>
				<verse number="19">Եւ եթէ մի մարդ իր դրացուն մի խեղութիւն պատճառէ, ինչպէս որ արել է՝ իրան էլ այնպէս անեն.</verse>
				<verse number="20">Կոտրելու տեղ կոտրել, աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, ինչպէս որ նա այն մարդին խեղութիւն է պատճառել, այնպէս էլ պիտի լինի իրան։</verse>
				<verse number="21">Եւ անասուն սպանողը պիտի հատուցանէ այն. Բայց մարդ սպանողը պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="22">Օտարականին էլ երկրացու պէս՝ ձեր օրէնքը մէկ պիտի լինի. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="23">Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց հետ. Եւ այն անիծող մարդին բանակիցը դուրս հանեցին եւ քարերով քարկոծեցին նորան. Եւ Իսրայէլի որդիքն արին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինա սարումն ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Երբոր այն երկիրը մտնէք՝ որ ես ձեզ պիտի տամ, թող այն երկիրը՝ հանգստութեան շաբաթ պահէ Եհովայի համար։</verse>
				<verse number="3">Վեց տարի քո արտը վարես, եւ քո այգին վեց տարի յօտես, եւ նորա արդիւնքը ժողովես.</verse>
				<verse number="4">Բայց եօթներորդ տարին երկրի համար հանգստութեան շաբաթ, այսինքն Եհովայի համար շաբաթ լինի. Քո արտը պիտի չվարես, եւ քո այգին չյօտես։</verse>
				<verse number="5">Քո հունձքի ինքնեկը պիտի չհնձես, եւ քո չյօտած այգու խաղողները չժողովես. Հանգստութեան տարի լինի այն երկրի համար։</verse>
				<verse number="6">Եւ երկրի շաբաթը ձեզ համար կերկուր լինի, քեզ համար եւ քո ծառայի համար եւ քո աղախնի համար եւ քո վարձկանի համար, եւ քեզ մօտ պանխտացող օտարականի համար։</verse>
				<verse number="7">Եւ քո անասունների եւ քո երկրի մէջ եղած կենդանիների համար կերակուր լինի նորա բոլոր արդիւնքը։</verse>
				<verse number="8">Եւ դու քեզ համար տարիների եօթը շաբաթ համարես, այսինքն եօթն անգամ եօթը տարի. Եւ տարիների եօթը շաբաթների ժամանակը քառասունեւինը տարի պիտի լինեն քեզ համար։</verse>
				<verse number="9">Եւ փողի ձայն հնչեցնես եօթներորդ ամսուայ տասնին, քաւութեան օրը ձեր բոլոր երկրումը հնչեցնէք փողը։</verse>
				<verse number="10">Եւ յիսուներորդ տարին սրբէք, եւ երկրի վերայ նորա բոլոր բնակիչների համար ազատութիւն հրատարակեցէք. Սա ձեզ համար Յոբելեան լինի եւ ձեզանից ամեն մէկն իր ստացուածքին դառնայ, եւ ձեզանից ամեն մէկն իր ազգատոհմին դառնայ։</verse>
				<verse number="11">Այս յիսուներորդ տարին Յոբելեան տարի լինի ձեզ համար. Ոչ ցանէք ոչ էլ ինքնեկ բուսածը յօտէք, եւ ձեր չյօտացիծը չժողովէք։</verse>
				<verse number="12">Որովհետեւ Յոբելեան է. Նա ձեզ համար սուրբ լինի. Արտիցը նորա արդիւնքը ուտէք։</verse>
				<verse number="13">Այս Յոբելեան տարին ձեզանից ամեն մէկը իր ստացուածքին դառնայ։</verse>
				<verse number="14">Եւ եթէ քո դրացուն մի բան ծախելու լինես, կամ քո դրացու ձեռքիցը ծախու առնելու լինես, ձեզանից մէկն իր ընկերին անիրաւութիւն չանէ։</verse>
				<verse number="15">Յոբելեանից յետոյ եղած տարիների հաշիւովը ծախու առնես քո դրացուցը. Արդիւնքի տարիների հաշիւովը պիտի ծախէ քեզ վերայ։</verse>
				<verse number="16">Տարիների շատութեան համեմատ պիտի աւելացնես նորա գինը, եւ տարիների քիչութեան համեմատ պիտի պակասեցնես նորա գինը. Որովհետեւ նա արդիւնքի հաշիւովն է ծախում քեզ վերայ։</verse>
				<verse number="17">Եւ իրար անիրաւութիւն չանէք, եւ քո Աստուածանից պիտի վախես. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="18">Եւ իմ կանոններն անէք, եւ իմ դատաստանները պահէք եւ անէք նորանց. Եւ այն երկրի մէջ ապահովութեամբ կբնակուէք։</verse>
				<verse number="19">Եւ երկիրն իր արդիւնքը կտայ, եւ մինչեւ ձեր կշտանալը կուտէք. Եւ նորա մէջ ապահովութեամբ կբնակուէք։</verse>
				<verse number="20">Եւ եթէ ասէք. Թէ Եօթներորդ տարին ի՞նչ կուտենք. Ահա պիտի չվարենք եւ մեր արդիւնքները պիտի չժողովենք.</verse>
				<verse number="21">Սակայն ես կհրամայեմ իմ օրհնութեանը ձեզ համար վեցերորդ տարին, եւ երեք տարուայ արդիւնք կտայ։</verse>
				<verse number="22">Եւ ութերորդ տարին վար կանէք, եւ հին արդիւնքիցը կուտէք մինչեւ իններորդ տարին. Մինչեւ նորա արդիւնքի հասնելը՝ հինիցը կուտէք։</verse>
				<verse number="23">Եւ երկիրը պիտի չծախուի մշտնջենապէս. Որովհետեւ երկիրը իմն է, եւ դուք ինձ մօտ պանդուխտներ եւ հիւրեր էք։</verse>
				<verse number="24">Եւ ձեր կալուածքի բոլոր երկրումը փրկանք պիտի տաք երկրի համար։</verse>
				<verse number="25">Եթէ քո եղբայրն աղքատանայ՝ եւ իր ստացուածքիցը ծախէ, եւ նորա մօտիկ ազգականը նորա մօտ գայ, նա իր եղբօր ծախածը փրկէ։</verse>
				<verse number="26">Եւ եթէ մի մարդ փրկող չունի, եւ իր ձեռքը չէ հասնում որ նորան փրկէ,</verse>
				<verse number="27">Այն ժամանակ իր ծախելուցը հաշիւ անէ տարիները, եւ աւելորդը ետ տայ այն մարդին՝ որի վերայ ծախել էր, եւ դարձեալ իր ստացուածքը լինի։</verse>
				<verse number="28">Բայց եթէ ձեռքը չհասնէ նորան ետ տալու, այն ժամանակ իր ծախած բանը ծախու առնողի ձեռին մնայ մինչեւ Յոբելեան տարին, եւ Յոբելեանումը դուրս գայ, եւ իր ստացուածքը դառնայ։</verse>
				<verse number="29">Եւ եթէ մէկը պարսպաւոր քաղաքի մէջ մի բնակուելու տուն ծախէ, նորան ծախելուցը մինչեւ մի կատարեալ տարի լինի նորա փրկելը. Նորա փրկելը մէկ տարուայ մէջ լինի։</verse>
				<verse number="30">Եւ եթէ այն բոլոր տարուայ լրանալումը նա չփրկուի, այն ժամանակ պարսպաքաղաքումն եղած տունը միշտ ծախու առնողինը պիտի մնայ իր ազգերի մէջ։ Յոբելեան տարումը պիտի ետ չդառնայ.</verse>
				<verse number="31">Բայց շուրջը պարսպաւոր չեղած գիւղաքաղաքների տները երկրի արտերի պէս պիտի համարուին. Նորանց համար փրկուիլ լինի, եւ Յոբելեան տարին պիտի ետ դառնան։</verse>
				<verse number="32">Իսկ Ղեւտացիների քաղաքների մէջ իրանց կալուածքի քաղաքների տները Ղեւտացիները միշտ կարող լինին փրկել։</verse>
				<verse number="33">Եւ եթէ մէկը Ղեւտացիներից ծախու առնելու լինի, այն ժամանակ ծախուած տունը իր կալուածքը եղող քաղաքի մէջ Յոբելեան տարին պիտի ետ դառնայ. Որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ Ղեւտացիների քաղաքների տներն իրանց կալուածքն են։</verse>
				<verse number="34">Բայց իրանց քաղաքների անդերի արտերը պիտի չծախուին, որովհետեւ նորանց յաւիտենական կալուածքն է այն։</verse>
				<verse number="35">Եւ եթէ քո եղբայրը աղքատանայ՝ եւ նորա ձեռքը քեզ մօտ տկարանայ, նորան պիտի օգնես իբրև օտարական եւ պանդուխտ, որ քեզ մօտ ապրի։</verse>
				<verse number="36">Վաշխ եւ տոկոսիք չառնես նորանից, այլ վախես քո Աստուածանից, որ եղբայրդ քեզ մօտ ապրի։</verse>
				<verse number="37">Փողդ վաշխով պիտի չտաս նորան, եւ կերակուրդ տոկոսիքով չտաս։</verse>
				<verse number="38">Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի՝ Քանանի երկիրը ձեզ տալու համար, եւ ձեզ Աստուած լինելու համար։</verse>
				<verse number="39">Եւ եթէ եղբայրդ քեզ մօտ աղքատանայ, եւ իրան ծախէ քեզ վերայ, նորան չծառայեցնես ծառայի ծառայութիւնով.</verse>
				<verse number="40">Վարձկանի կամ պանդուխտի պէս լինի նա քեզ մօտ. Մինչեւ Յոբելեան տարին ծառայէ քեզ։</verse>
				<verse number="41">Եւ յետոյ քո մօտիցը դուրս գայ, ինքն եւ իր որդիքն իր հետ, եւ իր ազգատոհմի մօտ ետ դառնայ, եւ իր հայրերի կալուածքի մօտ ետ դառնայ։</verse>
				<verse number="42">Որովհետեւ նորանք իմ ծառաներն են, որ Եգիպտոսի երկրիցը հանեցի. Նորանք ծառայի ծախուելու պէս չծախուին։</verse>
				<verse number="43">Խստութեամբ չիշխես նորա վերայ, այլ քո Աստուածանից վախես։</verse>
				<verse number="44">Եւ քո ծառան եւ աղախինը, որ պիտի ունենաս, ձեր շուրջը եղած ազգերիցը լինեն. Ծառայ եւ աղախին նորանցից ծախու առէք։</verse>
				<verse number="45">Նաեւ ձեզ մօտ բնակուող օտարականների զաւակներից, նորանցից ծախու առէք եւ ձեզ մօտ եղող նորանց ընտանիքներիցը որ ձեր երկրումը ծնուած են, եւ ձեր ստացուածքը լինեն.</verse>
				<verse number="46">Եւ ձեզանից յետոյ ձեր որդկանց ժառանգութեան ստացուածք լինելու համար թողէք նորանց, եւ միշտ գործածեցէք իբրեւ ձեր ծառաները. Բայց ձեր եղբարց՝ Իսրայէլի որդիների մասին՝ իրար վերայ խստութեամբ պիտի չիշխէք։</verse>
				<verse number="47">Եւ եթէ քեզ մօտ եղող օտարականը կամ պանդուխտը հարստանայ, բայց նորա մօտ եկող քո եղբայրը աղքատանայ, եւ իրան ծախելու լինի քեզ մօտ պանդխտացող օտարականի, կամ այն օտարականի ընտանեաց մէկ ազգականի վերայ,</verse>
				<verse number="48">Նորա ծախուելուց յետոյ նա կարող է փրկուիլ. Իր եղբայրներիցը մէկը փրկէ նորան։</verse>
				<verse number="49">Նորա հօրեղբայրը կամ հօրեղբօրորդին փրկէ նորան. Կամ իր ազգատոհմի մէջ իր մօտիկ ազգականներից մէկը փրկէ նորան. Կամ եթէ նորա ձեռքը հասնէ թող ինքն իրան փրկէ։</verse>
				<verse number="50">Եւ հաշիւ անէ իրան ծախու առնողի հետ՝ նորա վերայ ծախուած տարուցը մինչեւ Յոբելեան տարին, եւ իրան փրկուելու փողը տարիների հաշիւովը լինի. Նորա ժամանակը վարձկանի ժամանակի պէս հաշւուի.</verse>
				<verse number="51">Եթէ տակաւին շատ տարի կայ, նորանց համեմատ իրան ծախուած գնիցն իր փրկանքը տայ.</verse>
				<verse number="52">Եւ եթէ քիչ տարի է մնացել մինչեւ Յոբելեան տարին նորա հետ հաշիւ անէ, և իր տարիների համեմատ իր փրկանքը տայ։</verse>
				<verse number="53">Տարեկան վարձկանի պէս պիտի համարուի նորա մօտ. Խստութեամբ չիշխէ նորա վերայ քո առաջին։</verse>
				<verse number="54">Եւ եթէ այս կերպերով չփրկուի, Յոբելեան տարումն դուրս գայ ինքը եւ իր որդիքը իր հետ.</verse>
				<verse number="55">Որովհետեւ Իսրայէլի որդիքը իմ ծառաներն են. Եգիպտոսի երկրիցն իմ հանած ծառաներն են նորանք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Դուք ձեզ համար չաստուածներ եւ կուռքեր չշինէք, եւ ձեզ համար արձաններ չկանգնեցնէք, եւ պատկերաւոր կոթող չդնէք՝ ձեր երկրի մէջ նորան երկրպագութիւն անելու համար. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="2">Իմ շաբաթները պահէք, եւ իմ սրբարանը յարգէք. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="3">Եթէ իմ կանոններովը գնաք, եւ իմ պատուիրանքները պահէք՝ եւ նորանց գործ դնէք,</verse>
				<verse number="4">Ես էլ ձեր անձրեւները կտամ իրանց ժամանակին, եւ երկիրն իր արդիւնքը կտայ, եւ դաշտի ծառերն իրանց պտուղը կտան.</verse>
				<verse number="5">Եւ ձեր կալը կհասնէ մինչեւ այգեկութը, եւ այգեկութը մինչեւ վարելու ժամանակը կհասնէ. Եւ ձեր հացը կուշտ կուտէք, եւ ձեր երկրի մէջ ապահովութեամբ կբնակուէք։</verse>
				<verse number="6">Եւ ես խաղաղութիւն կտամ երկրին, եւ հանգիստ կպառկէք, եւ մի վախեցնող չի լինիլ. Եւ ես կվերջացնեմ երկրիցը չար գազաններին, եւ ձեր երկրիցը սուր չի անցնիլ։</verse>
				<verse number="7">Եւ ձեր թշնամիներին կհալածէք, եւ նորանք սրով կընկնեն ձեր առաջին։</verse>
				<verse number="8">Եւ ձեզանից հինգը հարիւրին պիտի հալածէ, եւ ձեզանից հարիւրը բիւրին պիտի հալածէ, եւ ձեր թշնամիները սրով պիտի ընկնեն ձեր առաջին։</verse>
				<verse number="9">Եւ ձեզ վերայ կնայեմ, եւ ձեզ կաճեցնեմ եւ կշատացնեմ, եւ ձեզ հետ կհաստատեմ իմ ուխտը։</verse>
				<verse number="10">Եւ հին պաշար կուտէք, եւ հինը եկող նորի առջեւից դորս կհանէք։</verse>
				<verse number="11">Եւ ես իմ խորանը ձեր մէջ կդնեմ, եւ իմ հոգին ձեզանից չի զզուիլ.</verse>
				<verse number="12">Եւ ձեր մէջը ման կգամ, եւ ձեզ համար Աստուած կլինեմ, եւ դուք ինձ համար ժողովուրդ կլինէք։</verse>
				<verse number="13">Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտացիների երկրիցը հանեցի, որ նորանց ծառայ չլինէք, եւ ձեր լուծի կապերը փշրեցի, եւ ձեզ բարձրագլուխ ման ածեցի։</verse>
				<verse number="14">Բայց եթէ ինձ չլսէք եւ այս բոլոր պատուիրանքները չկատարէք,</verse>
				<verse number="15">Եւ իմ կանոններն անարգէք, եւ ձեր հոգին իմ դատաստաններիցը զզուի, որ իմ բոլոր պատուիրանքները չանէք, եւ իմ ուխտը դրժէք.</verse>
				<verse number="16">Ես էլ սա կանեմ ձեզ, ձեր վերայ կուղարկեմ տագնապ եւ ծիւրական ախտը եւ տենդը՝ որ աչք են փչացնում եւ հոգի մաշում, եւ ձեր սերմը դարտակ տեղը կսերմէք. Որովհետեւ ձեր թշնամիները կուտեն նորան,</verse>
				<verse number="17">Եւ իմ երեսը ձեզ վերայ կդարձնեմ, եւ ձեր թշնամիների առաջին կսպանուիք. Եւ ձեզ ատողները կիշխեն ձեզ վերայ, եւ կփախչէք առանց մէկը ձեզ հալածելու։</verse>
				<verse number="18">Եւ եթէ մինչեւ այսքանը ինձ չլսէք, այն ժամանակ ձեր մեղքերի համար ձեզ եօթնապատիկ կպատժեմ.</verse>
				<verse number="19">Եւ ձեր զօրութեան հպարտութիւնը կկոտրեմ, եւ ձեր երկինքը երկաթի պէս՝ եւ ձեր երկիրը պղնձի պէս կանեմ։</verse>
				<verse number="20">Եւ ձեր ոյժը դարտակ տեղը կվերջանայ, եւ ձեր երկիրն իր արդիւնքը չի տալ, եւ երկրի ծառերն իրանց պտուղը չեն տալ։</verse>
				<verse number="21">Եւ եթէ դուք ինձ հետ խոտորնակ վարուիք, եւ չուզէք ինձ լսել, այն ժամանակ ձեր մեղքերի համեմատ եօթնապատիկ հարուածք կաւելացնեմ ձեզ վերայ։</verse>
				<verse number="22">Եւ ձեզ վերայ կուղարկեմ դաշտի գազանները, եւ ձեզ անզաւակ կանեն, եւ ձեր անասունները կջարդեն, եւ ձեզ կքիչացնեն. Եւ ձեր ճանապարհները անապատ կը դառնան։</verse>
				<verse number="23">Եւ եթէ սորանցով էլ չխրատուիք ինձանից եւ ինձ հետ խոտորնակ վարուիք,</verse>
				<verse number="24">Այն ժամանակ ես էլ ձեզ հետ խոտորնակ կվարուիմ, եւ ես էլ ձեր մեղքերի համար եօթնապատիկ կպատժեմ ձեզ։</verse>
				<verse number="25">Եւ ձեզ վերայ կուղարկեմ իմ ուխտի վրէժն առնող սուրը, եւ ձեր քաղաքների մէջ կժողովուիք, եւ ձեր մէջը ժանտախտ կուղարկեմ, եւ թշնամու ձեռքը կմատնուիք։</verse>
				<verse number="26">Ես ձեր հացի ցուպը կոտրելիս՝ տասը կնիկ մէկ թոնիրում կթխեն ձեր հացը, եւ ձեր հացը կշռով ետ կտրուի ձեզ. Եւ կուտէք ու չէք կշտանալ։</verse>
				<verse number="27">Եւ եթէ սորանցով էլ ինձ չլսէք, այլ խոտորնակ վարուիք ինձ հետ,</verse>
				<verse number="28">Այն ժամանակ ես էլ ձեզ հետ բարկութեամբ խոտորնակ կվարուիմ, եւ ձեր մեղքերի համար եօթնպատիկ կպատժեմ ձեզ.</verse>
				<verse number="29">Եւ ձեր որդիների միսը կուտէք, եւ ձեր աղջկանց միսը կուտէք։</verse>
				<verse number="30">Եւ ձեր բարձր տեղերը կքանդեմ եւ ձեր արեգական կուռքերը կփչացնեմ, եւ ձեր դիակները ձեր կուռքերի դիակների վերայ կդնեմ, եւ իմ անձը ձեզանից պիտի զզուի։</verse>
				<verse number="31">Եւ ձեր քաղաքները աւերակ՝ եւ ձեր սուրբ տեղերը ամայի կանեմ, եւ ձեր անոյշ հոտը չեմ հոտոտալ։</verse>
				<verse number="32">Եւ երկիրը ամայի կանեմ, եւ այնտեղ բնակուող ձեր թշնամիները կզարմանան նորա վերայ։</verse>
				<verse number="33">Եւ ձեզ ազգերի մէջ կցրուեմ, եւ ձեր ետքից սուր կքաշեմ, եւ ձեր երկիրը ամայի կլինի, եւ ձեր քաղաքները աւերակ կլինեն։</verse>
				<verse number="34">Այն ժամանակ երկիրն իր ամայութեան բոլոր օրերն իր շաբաթները կվայելէ, եւ դուք ձեր թշնամիների երկրումը կլինիք. Երկիրն այն ժամանակ հանգիստ լինելով՝ իր շաբաթները կհաճեցնէ.</verse>
				<verse number="35">Իրան ամայութեան բոլոր օրերը պիտի հանգստանայ. Որովհետեւ ձեր շաբաթներումը չէ հանգստացել, երբոր նորա վերայ բնակվում էիք։</verse>
				<verse number="36">Եւ ձեզանից մնացեալների սրտին թողում կբերեմ իրանց թշնամիների երկիրներումը, եւ քամուց շարժուած տերեւի ձայնը պիտի հալածէ նորանց, եւ սուրի բերանից փախչելու պէս՝ պիտի փախչեն նորանք, եւ հալածող չեղած՝ պիտի ընկնեն։</verse>
				<verse number="37">Եւ սուրի երեսից փախչելու պէս իրար վերայ պիտի ընկնեն՝ հալածող չեղած, եւ պիտի չկարողանաք ձեր թշնամիների առաջին կանգնել։</verse>
				<verse number="38">Եւ ազգերի մէջ պիտի կորչէք, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ պիտի ուտէ։</verse>
				<verse number="39">Եւ ձեզանից մնացեալներն իրանց անօրէնութիւնովը պիտի հալուին ձեր թշնամիների երկիրներումը. Նաեւ իրանց հայրերի անօրէնութիւններովը մէկտեղ պիտի հալուին։</verse>
				<verse number="40">Եւ եթէ խոստովանեն իրանց անօրէնութիւնը եւ իրանց հայրերի անօրէնութիւնը՝ իրանց ինձ դէմ գործած յանցանքների համար, եւ նաեւ թէ ինձ հետ խոտորնակ են վարուել,</verse>
				<verse number="41">Որ նաեւ ես նորանց հետ խոտորնակ վարուեցի, եւ նորանց իրանց թշնամիների երկիրը տարի. Եթէ այն ժամանակ նորանց անթլփատ սիրտը խոնարհուի եւ իրանց անօէնութեանը պատժին յօժարուեն.</verse>
				<verse number="42">Այն ժամանակ կյիշեմ Յակոբի հետ արած իմ ուխտը, նաեւ Իսահակի հետ արած իմ ուխտը, եւ Աբրահամի հետ արած իմ ուխտը կյիշեմ, եւ այն երկիրն էլ կյիշեմ։</verse>
				<verse number="43">Եւ այն երկիրը պիտի թողուի նորանցից, եւ իր շաբաթները պիտի հաճեցնէ, նորանցից ամայի մնալիս. Եւ նորանք իրանց անօրէնութեանը պատիժ պիտի յօժարեն. Հէնց բուն նորա համար որ իմ դատաստաններն անարգեցին, եւ նորանց հոգիներն իմ կանոններիցը զզուեցին։</verse>
				<verse number="44">Բայց եւ այսու ամենայնիւ երբոր իրանց թշնամիների երկրումը լինեն, նորանց չեմ մերժիլ, եւ նորանցից չեմ զզուիլ նորանց բոլորովին կորցնելու՝ եւ նորանց հետ արած ուխտս ջնջելու չափ. Որովհետեւ ես եմ Եհովան նորանց Աստուածը։</verse>
				<verse number="45">Բայց նորանց համար պիտի յիշեմ նախնիքի ուխտը, որոնց Եգիպտոսի երկրիցը հանեցի՝ ազգերի առաջին նորանց Աստուած լինելու համար. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="46">Սորանք են այն կանոնները եւ դատաստանները եւ օրէնքները՝ որ Եհովան տուաւ իրան եւ Իսրայէլի որդկանց մէջտեղը Սինա սարումը Մովսէսի ձեռքով։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդիներին հետ եւ ասիր նորանց. Երբոր մէկն ուխտ անելու լինի, անձինքը քո արժեցրածի պէս Եհովայինը պիտի լինեն։</verse>
				<verse number="3">Եւ քո գնահատելը այսպէս լինի. Եթէ արու է՝ քսան տարեկանից մինչեւ վաթսուն տարեկան՝ գնահատութիւնդ սրբարանի սիկղի համեմատ՝ յիսուն սիկղ արծաթ լինի։</verse>
				<verse number="4">Եւ եթէ էգ է՝ գնահատութիւնդ երեսուն սիկղ լինի։</verse>
				<verse number="5">Եւ եթէ հինգ տարեկանից մինչեւ քսան տարեկան է, այն ժամանակ արուի համար գնահատութիւնդ քսան սիկղ՝ եւ էգի համար տասը սիկղ լինի։</verse>
				<verse number="6">Եւ եթէ մէկ ամսականից մինչեւ հինգ տարեկան լինի, այն ժամանակ արուի համար գնահատութիւնդ հինգ սիկղ արծաթ, եւ էգի համար գնահատութիւնդ երեք սիկղ արծաթ լինի։</verse>
				<verse number="7">Եւ եթէ վաթսուն տարեկանից վեր լինի, արուի համար գնահատութիւնդ տասնեւհինգ սիկղ՝ եւ էգի համար տասը սիկղ լինի։</verse>
				<verse number="8">Եւ եթէ քո գնահատութեանը նորա կարողութիւնը չհասնէ, նորան քահանայի առաջին կանգնեցնեն, եւ քահանան նորան գնահատէ. Քահանան ուխտ անողի ձեռնահասութեան համեմատ նորան գնահատէ։</verse>
				<verse number="9">Եւ եթէ անասուններից է Եհովայի համար նորան մատուցանելու զոհը, ինչ որ նորանից Եհովային տայ, սուրբ պիտի լինի։</verse>
				<verse number="10">Պիտի չփոխէ այն, եւ լաւը վատի հետ՝ կամ վատը լաւի հետ չփոխէ. Եւ եթէ անասունը անասունի հետ երբէք փոխելու լինի, այն ժամանակ այն ընծայուածը եւ նորա փոխանակը սուրբ պիտի լինին։</verse>
				<verse number="11">Եւ եթէ մի որ եւ է անմաքուր անասուն է, որ նորանից Եհովային զոհ չեն մատուցանիլ, այն ժամանակ քահանայի առաջին կանգնեցնէ այն անասունը.</verse>
				<verse number="12">Եւ քահանան նորա լաւութեան կամ վատութեան համեմատ գնահատէ նորան. Քահանան ինչ որ գնահատէ, այնպէս լինի։</verse>
				<verse number="13">Իսկ եթէ նորան փրկելու լինի, այն ժամանակ քո գնահատութեան վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ։</verse>
				<verse number="14">Եւ երբոր մի մարդ իր տունը Եհովային սուրբ լինելու համար ընծայէ, այն ժամանակ քահանան նորա լաւութեան կամ վատութեան համեմատ գնահատէ. Քահանան ինչ որ գնահատէ նորան, այնպէս կենայ։</verse>
				<verse number="15">Եւ եթէ ընծայողը իր տունը փրկելու լինի, քո գնահատութեան փողի վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ, եւ յետոյ նորանը լինի։</verse>
				<verse number="16">Եւ եթէ մի մարդ իր կալուածքի արտիցը ընծայելու լինի Եհովային, այն ժամանակ գնահատութիւնդ նորա սերմի համեմատ լինի. Մէկ քոռ գարու սերմի համար՝ յիսուն սիկղ արծաթ լինի։</verse>
				<verse number="17">Եթէ իր արտը Յոբելեան տարուցը ընծայէ, քո գնահատութեան պէս կենայ։</verse>
				<verse number="18">Եւ եթէ իր արտը Յոբելեանից յետոյ ընծայէ, քահանան նորա հետ փողը մինչեւ Յոբելեան տարին մնացած տարիների համեմատ հաշիւ անէ, եւ քո գնահատութիւնիցը վայր իջեցնէ.</verse>
				<verse number="19">Իսկ եթէ արտը ընծայողը փրկելու լինի նորան, այն ժամանակ քո գնահատութեան փողի վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ, եւ այն արտը հաստատուի նորա վերայ։</verse>
				<verse number="20">Եւ եթէ արտը չփրկէ, կամ արտը մէկ ուրիշի ծախած լինի, այլ եւս պիտի չփրկուի այն։</verse>
				<verse number="21">Այլ արտը՝ Յոբելեան տարումը ազատուելիս, նուիրուած արտի պէս սուրբ պիտի լինի Եհովային. նորա կալուածքը քահանայինը պիտի լինի։</verse>
				<verse number="22">Եւ եթէ մէկը Եհովային ընծայէ իր ծախու առած արտը, որ իր կալուածքի արտիցը չէ,</verse>
				<verse number="23">Այն ժամանակ քահանան նորա հետ քո գնահատութեան հաշիւն անէ մինչեւ յոբելեան տարին, եւ այն օրը քո գնահատածը տայ. Նա սուրբ է Եհովայի համար։</verse>
				<verse number="24">Յոբելեան տարին՝ արտը ծախողին՝ այսինքն որի որ պատկանում է գետնի կալուածքը, նորան պիտի դառնայ։</verse>
				<verse number="25">Եւ քո բոլոր գնահատութիւնը սրբարանի սիկղի համեմատ պիտի լինի. սիկղը քսան կերատ լինի։</verse>
				<verse number="26">Միայն թէ անասունների առաջինեկը՝ առաջի ծնածը լինելու համար Եհովայինը լինելով, ոչ մէկը պիտի չընծայէ այն. Թէ արջառ թէ ոչխար, Եհովայինն է։</verse>
				<verse number="27">Եւ եթէ անմաքուր անասուններիցն է, քո գնահատութեան համեմատ փրկէ նորան, եւ նորա վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ. Եւ եթէ չի փրկուիլ, քո գնահատութեամբը, թող ծախուի։</verse>
				<verse number="28">Բայց որեւիցէ նուէր՝ որ մէկը Եհովային է նուիրել բոլոր ունեցածիցը՝ մարդիկներիցը եւ անասուններիցը եւ իր կալուածքի արտիցը, չծախուի եւ չփրկուի. Ամեն նուէր ամենասուրբ է Եհովային։</verse>
				<verse number="29">Մարդիկներից նուիրուած որեւիցէ մի նուէր պիտի չփրկուի, անպատճառ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="30">Եւ երկրի բոլոր տասանորդը՝ երկրի հունտերիցը եւ ծառերի պտուղիցը՝ Եհովայինն է. Նա սուրբ է Եհովայի համար։</verse>
				<verse number="31">Եւ եթէ մի արդ իր տասանորդներիցը փրկելու լինի, նորա վերայ մի հինգերորդ մաս պիտի աւելացնէ։</verse>
				<verse number="32">Եւ արջառների եւ ոչխարների ամեն տասանորդը՝ գաւազանի տակից ամեն անցնողի տասներորդը՝ սուրբ պիտի լինի Եհովային։</verse>
				<verse number="33">Լաւի եւ վատի մէջտեղը տարբերութիւն պիտի չանէ, եւ չփոխէ այն. Եւ եթէ փոխելու լինի, այն ժամանակ նա էլ նորա փոխանակն էլ սուրբ պիտի լինի, պիտի չփրկուի։</verse>
				<verse number="34">Սորանք են Եհովայի՝ Իսրայէլի որդիների համար Սինա սարումը Մովսէսի պատուիրած պատուիրանքները։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="4">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինայի անապատումը ժողովքի խորանի մէջ նորանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի մէկին ասելով.</verse>
				<verse number="2">Առէք Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի համարը իրանց ազգատոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը։</verse>
				<verse number="3">Իսրայէլի մէջ բոլոր պատերազմի գնացողները՝ քսան տարեկանից վեր համարեցէք նորանց իրանց գունդերի համեմատ դու եւ Ահարօնը։</verse>
				<verse number="4">Եւ ձեզ հետ ամեն մէկ ցեղից մէկ մարդ լինի. Սորանց ամեն մէկն իր հօր տան իշխանը լինի։</verse>
				<verse number="5">Եւ ձեզ հետ կանգնելու մարդկանց անունները սորանք են.</verse>
				<verse number="6">Ռուբենից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը.</verse>
				<verse number="7">Շմաւոնից՝ Սուրիսադայի որդի Սաղամիէլը. Յուդայից՝ Ամինադաբի որդի Նաասոնը.</verse>
				<verse number="8">Իսաքարից՝ Սովգարի որդի Նաթանայէլը.</verse>
				<verse number="9">Զաբուղոնից՝ Քեղոնի որդի Եղիաբը։</verse>
				<verse number="10">Յովսէփի որդիներից՝ Եփրեմից՝ Ամիուդի որդի Եղիսաման, Մանասէից՝ Փադասուրի որդի Գամաղիէլը.</verse>
				<verse number="11">Բենիամինից՝ Գեդէոնի որդի Աբիդանը.</verse>
				<verse number="12">Դանից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը.</verse>
				<verse number="13">Ասերից՝ Եքրանի որդի Փագիէլը.</verse>
				<verse number="14">Գադից՝ Դադուէլի որդի Եղիասափը.</verse>
				<verse number="15">Նեփթաղիմից՝ Ենանի որդի Աքիրէն։</verse>
				<verse number="16">Սորանք էին ժողովքի երեւելիները՝ իրանց հայրերի ցեղերի իշխանները՝ Իսրայէլի հազարապետները։</verse>
				<verse number="17">Եւ Մովսէսն ու Ահարօնն առան այս մարդկանցը, որ անուններով յիշուեցան.</verse>
				<verse number="18">Եւ երկրորդ ամսի մէկին բոլոր ժողովքը ժողովեցին եւ ազգագրուեցան իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր՝ ամենը համարուելով իրանց անունների թիւովը։</verse>
				<verse number="19">Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, եւ նա այնպէս համարեց նորանց Սինա անապատումը։</verse>
				<verse number="20">Եւ Իսրայէլի անդրանիկ որդի՝ Ռուբենի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը.</verse>
				<verse number="21">Ռուբենի ցեղից համարուածները քառասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։</verse>
				<verse number="22">Շմաւոնի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները՝ ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը,</verse>
				<verse number="23">Շմաւոնի ցեղիցհամարուածները յիսունեւինը հազար երեք հարիւր հոգի։</verse>
				<verse number="24">Գադի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,</verse>
				<verse number="25">Գադի ցեղից համարուածները քառասունեւհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի։</verse>
				<verse number="26">Յուդայի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,</verse>
				<verse number="27">Յուդայի ցեղից համարուածները եօթանասունեւչորս հազար վեց հարիւր հոգի։</verse>
				<verse number="28">Իսաքարի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,</verse>
				<verse number="29">Իսաքարի ցեղից համարուածները յիսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։</verse>
				<verse number="30">Զաբուղոնի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմելու կարող եղողներն իրանց անունների թիւովը,</verse>
				<verse number="31">Զաբուղոնի ցեղից համարուածները յիսունեւեօթը հազար չորս հարիւր հոգի։</verse>
				<verse number="32">Յովսէփի որդիներից Եփրեմի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,</verse>
				<verse number="33">Եփրեմի ցեղից համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։</verse>
				<verse number="34">Մանասէի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,</verse>
				<verse number="35">Մանասէի ցեղից համարուածները երեսուն երկու հազար երկու հարիւր հոգի։</verse>
				<verse number="36">Բենիամինի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,</verse>
				<verse number="37">Բենիամինի ցեղից համարուածները երեսունեւհինգ հազար չորս հարիւր հոգի։</verse>
				<verse number="38">Դանի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց թիւովը,</verse>
				<verse number="39">Դանի ցեղից համարուածները վաթսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։</verse>
				<verse number="40">Ասերի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները՝ իրանց անունների թիւովը,</verse>
				<verse number="41">Ասերի ցեղից համարուածները քառասունեւմէկ հազար հինգ հարիւր հոգի։</verse>
				<verse number="42">Նեփթաղիմի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները իրանց անունների թիւովը,</verse>
				<verse number="43">Նեփթաղիմի ցեղից համարուածները յիսունեւերեք հազար չորս հարիւր հոգի։</verse>
				<verse number="44">Սորանք են այն համարուածները, որ համարեցին Մովսէսը եւ Ահարօնը եւ Իսրայէլի իշխանները, տասնեւերկու մարդիկ, ամեն մէկն իր հայրերի տան կողմիցն էին։</verse>
				<verse number="45">Եւ այսպէս Իսրայէլի որդկանց ամենն իրանց հայրերի տների համեմատ Իսրայէլի մէջ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները համարուեցան.</verse>
				<verse number="46">Եւ բոլոր համարուածները վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի։</verse>
				<verse number="47">Բայց Ղեւտացիներն իրանց հայրերի ցեղովը սորանց մէջ չհամարուեցան։</verse>
				<verse number="48">Եւ Եհովան խօսել էր Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="49">Միայն Ղեւտացիների ցեղը չհամարես եւ նորանց գումարը չառնես Իսրայէլի որդկանց հետ.</verse>
				<verse number="50">Բայց դու Ղեւտացիներին կարգիր վկայութեան խորանի եւ նորա բոլոր կարասիների եւ նորա վերաբերեալ բոլոր բաների համար. Նորանք վեր առնեն խորանը եւ նորա բոլոր կարասիները, եւ նորան սպասաւորութիւն անեն. Եւ խորանի շուրջումը բանակ տան։</verse>
				<verse number="51">Եւ խորանը չուելիս՝ Ղեւտացիներն իջեցնեն նորան, եւ խորանն իջեւան անելիս՝ Ղեւտացիները կանգնեցնեն նորան. Եւ նորան մօտեցող օտարականը պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="52">Եւ Իսրայէլի որդիքն իրանց գունդերովն ամեն մէկն իր բանակի մօտ իջեւան անեն։</verse>
				<verse number="53">Բայց Ղեւտացիները վկայութեան խորանի շուրջումը բանակ տան, որ Իսրայէլի որդկանց ժողովքի վերայ բարկութիւն չլինի, եւ Ղեւտացիները վկայութեան խորանի պահպանութիւնն անեն։</verse>
				<verse number="54">Եւ Իսրայէլի որդիքը այն բոլոր պէս արին, որ Եհովան Մովսէսին պատուիրել էր, այնպէս արին։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր դրօշակի մօտ իրանց հայրերի տան նշանովն իջեւան անեն. ժողովքի խորանին յանդիման շուրջանակի իջեւան անեն։</verse>
				<verse number="3">Եւ առաջի կողմում դէպի արեւելք իջեւան անողները Յուդայի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը. Եւ Յուդայի որդկանց իշխան լինի Ամինադաբի որդի՝ Նաասոնը։</verse>
				<verse number="4">Եւ նորա զօրագունդը եւ համարուածները եօթանասունեւչորս հազար վեց հարիւր հոգի։</verse>
				<verse number="5">Եւ նորա մօտն իջեւան անողները իսաքարի ցեղը լինի. Եւ Իսաքարի որդկանց իշխան լինի Սովգարի որդի՝ Նաթանայէլը։</verse>
				<verse number="6">Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։</verse>
				<verse number="7">Եւ Զաբուղոնի որդկանց իշխան լինի Քեղոնի որդի Եղիաբը։</verse>
				<verse number="8">Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսունեւեօթը հազար չորս հարիւր հոգի։</verse>
				<verse number="9">Յուդայի բանակի մէջ համարուածների ամենն իրանց գունդերի համեմատ՝ հարիւր ութսունեւվեց հազար չորս հարիւր հոգի։ Առաջ սորանք չուեն։</verse>
				<verse number="10">Հարաւային կողմում Ռուբենի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը. Եւ Ռուբենի որդկանց իշխան՝ Սեդիուրի որդի Եղիսուրը լինի։</verse>
				<verse number="11">Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։</verse>
				<verse number="12">Եւ նորա մօտ իջեւան անողները Շմաւոնի ցեղը լինի եւ Շմաւոնի որդկանց իշխան՝ Սուրիսադայի որդի՝ Սաղամիէլը լինի։</verse>
				<verse number="13">Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսոն ինը հազար երեքհարիւր հոգի։</verse>
				<verse number="14">Եւ Գադի ցեղը. Եւ Գադի որդկանց իշխան՝ Դագուէլի որդի Եղիասափը լինի։</verse>
				<verse number="15">Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասունեւհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի։</verse>
				<verse number="16">Ռուբենի բանակի մէջ համարուածների ամենն իրանց գունդերի համեմատ՝ հարիւր յիսունեւմէկ հազար չորս հարիւր յիսուն հոգի։ Եւ երկրորդը՝ սորանք չուեն։</verse>
				<verse number="17">Յետոյ չուէ ժողովքի խորանը՝ Ղեւտացիների բանակը, բանակների մէջտեղը. Ինչպէս իջեւան են անում՝ անպէս էլ չուեն՝ ամեն մարդ իր տեղն իրանց դրօշակների համեմատ։</verse>
				<verse number="18">Արեւմտեան կողմում Եփրեմի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը եւ Եփրեմի որդկանց իշխան՝ Ամիուդի որդի Եղիսաման լինի։</verse>
				<verse number="19">Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։</verse>
				<verse number="20">Եւ նորա մօտ Մանասէի ցեղը. Եւ Մանասէի որդկանց իշխան՝ Փադասուրի որդի Գամաղիէլը լինի։</verse>
				<verse number="21">Եւ նորա զօրագունդը եւ համարուածները երեսունեւերկու հազար երկու հարիւր հոգի։</verse>
				<verse number="22">Եւ Բենիամինի ցեղը. Եւ Բենիամինի որդկանց իշխան՝ Գեդէօնիի որդի Աբիդանը լինի։</verse>
				<verse number="23">Եւ նորա զօրագունդը եւ համարուածները երեսունեւհինգ հազար չորս հարիւր հոգի։</verse>
				<verse number="24">Եփրեմը բանակի մէջ համարուածների ամենն իրանց գունդերովը հարիւր ութը հազար հարիւր հոգի։ Եւ երրորդը սորանք չուեն։</verse>
				<verse number="25">Հիւսիսային կողմում Դանի անակի դրօշակը լինի իրանց գունդերովը. Եւ Դանի որդկանց իշխան՝ Ամիսադայի որդի Աքիեզերը լինի։</verse>
				<verse number="26">Եւ նորա զօրագունդը եւ համարուածները վաթսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։</verse>
				<verse number="27">Եւ նորա մօտ իջեւան անողները Ասերի ցեղը լինի. Եւ Ասերի որդկանց իշխան՝ Եքրանի որդի Փագիէլը լինի։</verse>
				<verse number="28">Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասունեւմէկ հազար հինգ հարիւր հոգի։</verse>
				<verse number="29">Եւ Նեփթաղիմի ցեղը. Եւ Նեփթաղիմի որդկանց իշխան՝ Ենանի որդի Աքիրէն լինի։</verse>
				<verse number="30">Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսունեւերեք հազար չորս հարիւր հոգի։</verse>
				<verse number="31">Դանի բանակի մէջ համարուածների ամենը՝ հարիւր յիսունեւեօթը հազար վեց հարիւր հոգի։ Սորանք իրանց դրօշակներովն ամենի ետեւից չուեն։</verse>
				<verse number="32">Սորանք են Իսրայէլի որդիներից իրանց հայրերի տներովը համարուածները. Բանակների մէջ համարուածների ամենն իրանց գունդերովը վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի էին։</verse>
				<verse number="33">Բայց Ղեւտացիները չհամարուեցան Իսրայէլի որդկանց հետ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="34">Եւ Իսրայէլի որդիքն արին ինչպէս որ բոլորը Եհովան Մովսէսին պատուիրել էր՝ այսպէս իրանց դրօշակներովն իջեւան էին անում. Այսպէս նորանք ամեն մէկն իրանց տոհմերովն իրանց հայրերի տներովը չուում էին։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ Ահարօնի եւ Մովսէսի ազգաբանութիւնը սա է, այն օրն որ Եհովան Մովսէսի հետ խօսեց Սինա սարումը։</verse>
				<verse number="2">Եւ Ահարօնի որդկանց անունները սորանք են. անդրանիկը Նադաբ եւ Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։</verse>
				<verse number="3">Սորանք էին Ահարօնի քահանայ օծուած որդիների անունները, որոնց ձեռքը լցրեց քահանայութիւն անելու համար։</verse>
				<verse number="4">Եւ Նադաբն ու Աբիուդը Սինա անապատումը Եհովայի առաջին օտար կրակ մատուցանելիս մեռան Եհովայի առաջին, եւ նորանք որդի չունէին. Եւ Եղիազարն ու Իթամարն իրանց հայր Ահարօնի առաջին քահանայութիւն արին։</verse>
				<verse number="5">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="6">Ղեւիի ցեղը մօտեցրու, եւ նորանց կանգնեցրու Ահարօն քահանայի առաջին, որ նորան սպասաւորութիւն անեն։</verse>
				<verse number="7">Եւ պահեն նորա պահպանութիւնը՝ եւ բոլոր ժողովքի պահպանութիւնը ժողովքի խորանի առաջին խորանի պաշտօնն անելով։</verse>
				<verse number="8">Եւ պահեն ժողովքի խորանի բոլոր կարասիները՝ եւ Իսրայէլի որդկանց պահպանութիւնը՝ խորանի պաշտօնն անելով։</verse>
				<verse number="9">Եւ Ղեւտացիները Ահարօնին եւ նորա որդկանցը տաս, սորանք բոլորովին նորան են տրուած Իսրայէլի որդիներիցը։</verse>
				<verse number="10">Եւ Ահարօնն ու նորա որդիները կարգես իրանց քահանայական պաշտօնը կատարելու. Եւ մօտեցող օտարականը մեռցնուի։</verse>
				<verse number="11">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="12">Եւ ես ահա Իսրայէլի որդկանց միջից Ղեւտացիներն առի, Իսրայէլի որդկանց մէջ ամեն մօր արգանդը բացող առաջինեկի տեղը, եւ Ղեւտացիները իմը պիտի լինեն։</verse>
				<verse number="13">Որովհետեւ ամեն առաջինեկը իմն է. այն որ Եգիպտոսի երկրումը բոլոր առաջինեկները զարկեցի, Իսրայէլի մէջ բոլոր առաջինեկները մարդից մինչեւ անասուն սրբեցի ինձ համար. Նորանք իմը պիտի լինեն. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="14">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինայ անապատումն ասելով.</verse>
				<verse number="15">Համարիր Ղեւիի որդիքն իրանց հայրերի տների եւ իրանց ազգատոհմերի համեմատ. մէկ ամսականից վեր եղող ամեն արուն համարես։</verse>
				<verse number="16">Եւ Մովսէսը համարեց նորանց Եհովայի խօսքին համեմատ, ինչպէս որ իրան պատուէր եղաւ։</verse>
				<verse number="17">Եւ Ղեւիի որդիքն իրանց անուններովը սորանք էին։</verse>
				<verse number="18">Գերսոն եւ Կահաթ եւ Մէրարի։ Եւ Գերսոնի որդկանց անուններն իրանց տոհմերովը սորանք են, Ղոբենի եւ Սեմէի։</verse>
				<verse number="19">Եւ Կահաթի որդիքն իրանց տոհմերովը՝ Ամրամ եւ Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ։</verse>
				<verse number="20">Եւ Մերարիի որդիքն իրանց տոհմերովը՝ Մոողի եւ Մուսի. Ղեւտացիների տոհմերն իրանց հայրերի տների համեմատ սորանք են։</verse>
				<verse number="21">Գերսոնից Ղոբենեանց տոհմը եւ Սէմէեանց տոհմն եղաւ. Գերսոնեանց տոհմերը սորանք են։</verse>
				<verse number="22">Նորանց համարուածները՝ մէկ ամսականից վեր եղող բոլոր արուների թիւին համեմատ համարուածները՝ եօթը հազար հինգ հարիւր հոգի։</verse>
				<verse number="23">Գերսոնեանց տոհմերը խորանի ետքի կողմումը դէպի արեւմուտք իջեւան անեն։</verse>
				<verse number="24">Եւ Գերսոնեանց հօր տան իշխանը՝ Լայէլի որդի Եղիասափը լինի։</verse>
				<verse number="25">Եւ ժողովքի խորանի մէջ Գերսոնի որդկանց պահպանութիւնը՝ խորանը եւ վրանը, նորա ծածկոցը եւ ժողովքի խորանի դրան վարագոյրը,</verse>
				<verse number="26">Խորանի եւ սեղանի շուրջը եղած սրահի առագաստները, եւ սրահի դրան սրահակը եւ նորա ամեն գործի համար եղած չուանները։</verse>
				<verse number="27">Եւ Կահաթից Ամրամեանց տոհմը՝ եւ Իսահառեանց տոհմը՝ եւ Քեբրոնեանց տոհմը. Եւ Ոզիէլեանց տոհմը. Կահաթեանց տոհմերը սորանք են.</verse>
				<verse number="28">Մէկ ամսականից վեր եղող բոլոր արուներն իրանց թիւին համեմատ՝ ութը հազար վեց հարիւր հոգի սրբարանի պահպանութիւնը պահպանող։</verse>
				<verse number="29">Կահաթի որդկանց տոհմերը խորանի հարաւային կողմումն իջեւան անեն։</verse>
				<verse number="30">Եւ կահաթեանց տոհմերի հօր տան իշխանը՝ Ոզիէլի որդի Եղիսափանը լինի։</verse>
				<verse number="31">Եւ նորանց պահպանութիւնը լինի տապանակը՝ սեղանը՝ եւ աշտանակը եւ սեղանները՝ եւ սրբարանի գործիքները, որոնցով պաշտօն են անում, եւ վարագոյրը՝ եւ նորա վերաբերեալ ամեն բաները։</verse>
				<verse number="32">Եւ Ղեւտացիների իշխանների իշխանը՝ Ահարօն քահանայի որդի Եղիազարը լինի, որ սրբարանի պահպանութիւնն անողների վերայ վերակացու լինի։</verse>
				<verse number="33">Մերարիից Մոողեանց տոհմը եւ Մուսեանց տոհմը, սորանք են Մերարիի տոհմերը։</verse>
				<verse number="34">Եւ նորանց համարուածները՝ մէկ ամսականից վեր եղող բոլոր արուներն իրանց թիւին համեմատ վեց հազար երկու հարիւր հոգի։</verse>
				<verse number="35">Եւ Մերարեանց տոհմերի հօր տան իշխանը՝ Աբիքելի որդի Սուրիէլը լինի. սորանք խորանի հիւսիսային կողմումն իջեւան անեն։</verse>
				<verse number="36">Եւ Մերարիի որդկանց պահպանութեան յանձնուածները լինեն խորանի տախտակները՝ եւ նորա նիգերը եւ սիւները եւ խարիսխները՝ եւ նորա բոլոր գործիքները՝ եւ նորա վերաբերեալ ամեն բաները։</verse>
				<verse number="37">Եւ շուրջանակի սրահի սիւները եւ նորանց խարիսխները եւ ցիցերը եւ նորանց չուանները։</verse>
				<verse number="38">Եւ խորանի առաջի կողմում այսինքն ժողովքի խորանի առաջին դէպի արեւելք իջեւան անողները Մովսէսն ու Ահարօնը եւ նորա որդիքը լինեն, որ սրբարանի պահպանութիւնը Իսրայէլի որդկանց պահպանութեան համար պահպանեն. Եւ մօտեցող օտարականը պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="39">Ղեւտացիների բոլոր համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը համարեցին, իրանց տոհմերովը Եհովայի խօսքին համեմատ՝ մէկ ամսականից վեր եղող բոլոր արուները քսանեւերկու հազար էին։</verse>
				<verse number="40">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Իսրայէլի որդկանց մէկ ամսականից վեր բոլոր առաջինեկ արուները համարիր, եւ նորանց անունների թիւն առ։</verse>
				<verse number="41">Եւ Ղեւտացիներն առնես ինձ համար Իսրայէլի որդկանց բոլոր առաջինեկների փոխարէն. Ես եմ Եհովան. Եւ Ղեւտացիների անասունները՝ Իսրայէլի որդկանց անասունների բոլոր առաջինեկների փոխարէն։</verse>
				<verse number="42">Եւ Մովսէսը համարեց Իսրայէլի որդկանց բոլոր առաջինեկները՝ ինչպէս որ Եհովան իրան պատուիրեց։</verse>
				<verse number="43">Եւ բոլոր առաջինեկ արուներն իրանց անասունների թիւին համեմատ մէկ ամսականից վեր համարուողները՝ քսանեւերկու հազար երեք հարիւր եօթանասունեւերեք հոգի։</verse>
				<verse number="44">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="45">Առ Ղեւտացիներին, Իսրայէլի որդկանց մէջ ամեն առաջինեկների փոխարէն, եւ Ղեւտացիների անասունները՝ նորանց անասունների փոխարէն, որ Ղեւտացիներն իմը լինեն. Ես եմ Եհովան։</verse>
				<verse number="46">Եւ այն երկու հարիւր եօթանասունեւերեքին փրկանք լինելու համար, որ աւելացան Ղեւտացիներից Իսրայէլի որդիներիցը։</verse>
				<verse number="47">Իւրաքանչիւր մարդի համար հինգ սիկղ առնես, սրբարանի սիկղի համեմատ առնես. մէկ սիկղ քսան կերատ է։</verse>
				<verse number="48">Եւ նորանց մէջ աւելացածների փրկանքի փողը Ահարօնին եւ նորա որդկանցը տաս։</verse>
				<verse number="49">Եւ Մովսէսը Ղեւտացիներով փրկուածների աւելացածներից փրկանքի փողն առաւ։</verse>
				<verse number="50">Իսրայէլ որդկանց առաջինեկներից հազար երեք հարիւր վաթսունեւհինգ սիկղ արծաթ առաւ սրբարանի սիկղի համեմատ։</verse>
				<verse number="51">Եւ Մովսէսը Եհովայի խօսքի պէս փրկուածների փողը Ահարօնին ու նորա որդկանցը տուաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Առ Ղեւիի որդկանց միջից Կահաթի որդկանց գումարն իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ.</verse>
				<verse number="3">Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողին համարելով։</verse>
				<verse number="4">Ժողովքի խորանի մէջ կահաթի որդկանց պաշտօնը այս լինի՝ սրբութիւն սրբութեանցը։</verse>
				<verse number="5">Եւ բանակը չուելիս գայ Ահարօնը եւ նորա որդիքը եւ իջեցնեն ծածկոցի սրահակը եւ նորանով վկայութեան տապանակը ծածկեն։</verse>
				<verse number="6">Եւ թէհաշի մորթերից շինուած ծածկոցը նորա վերայ դնեն, եւ նորա վերայ մի բոլորովին կապուտակ ձորձ տարածեն. Եւ նորա ձողերն անցկացնեն։</verse>
				<verse number="7">Եւ առաջաւորութեան սեղանի վերայ մի կապուտակ ձորձ տարածեն եւ նորա վերայ սկուտեղները եւ խնկամանները, սկաւառակները եւ թափելու նուէր մատուցանելու բաժակները դնեն, եւ հանապազօրեայ հացերը նորա վերայ լինեն.</verse>
				<verse number="8">Եւ նորա վերայ կրկնակի կարմիրից մի ձորձ տարածեն, եւ թէհաշի մորթերից մի ծածկոցով ծածկեն այն. Եւ նորա ձողերը անցկացնեն։</verse>
				<verse number="9">Եւ մի կապուտակ ձորձ առնեն եւ ծածկեն լոյսի աշտանակը՝ եւ նորա ճրագները եւ նորա ունելիները եւ բազմակալները՝ եւ նորա բոլոր իւղի ամանները՝ որոնցով ծառայում են նորան.</verse>
				<verse number="10">Եւ նորան եւ նորա ամեն գործիքները թէհաշի մորթերից շինուած մի ծածկոցի մէջ դնեն, եւ մի լծակի վերայ դնեն այն։</verse>
				<verse number="11">Եւ ոսկի սեղանի վերայ մի կապուտակ ձորձ տարածեն, եւ թէհաշի մորթերից ծածկոցով ծածկեն այն, եւ նորա ձողերը անցկացնեն։</verse>
				<verse number="12">Եւ սրբարանի մէջ պաշտօնի համար գործածուած բոլոր գործիքներն առնեն, եւ մի կապուտակ ձորձի մէջ փաթաթեն, եւ թէհաշի մորթերից մի ծածկոցով ծածկեն նորան եւ մի լծակի վերայ դնեն։</verse>
				<verse number="13">Եւ սեղանի մոխիրները կտրելով նորա վերայ մի ծիրանեգոյն ձորձ տարածեն.</verse>
				<verse number="14">Եւ նորա վերայ դնեն պաշտօնի համար գործածուած նորա բոլոր գործիքները՝ այսինքն կրակի ամանները՝ եւ թիակները՝ եւ կոնքերը՝ միով բանիւ սեղանի բոլոր գործիքները՝ եւ նորա վերայ թէհաշի մորթերից մի ծածկոց տարածեն, եւ նորա ձողերն անցկացնեն։</verse>
				<verse number="15">Եւ վերջացնեն Ահարօնը եւ նորա որդիքը սրբարանն եւ սրբարանի բոլոր կարասիները ծածկելը՝ բանակը չուելիս, եւ յետոյ Կահաթի որդիքը գան վեր առնելու. Բայց սուրբ բաներին չդպչեն որ չմեռնեն. Կահաթի որդկանց բեռները սորանք լինեն ժողովքի խորանումը։</verse>
				<verse number="16">Եւ Ահարօն քահանայի որդի՝ Եղիազարը լոյսի իւղի եւ անուշահոտ խունկի եւ հանապազօրեայ հացի ընծայի եւ օծման իւղի վերայ վերակացու լինի. Եւ բոլոր խորանի եւ նորա միջի ամեն բաների սրբարանի եւ նորա կարասիների վերայ վերակացու լինի։</verse>
				<verse number="17">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.</verse>
				<verse number="18">Ղեւտացիների միջից Կահաթեանց տոհմերի ցեղը չփչացնէք.</verse>
				<verse number="19">Բայց նորանց այսպէս արէք՝ որ ամենասուրբ բաների մօտենալիս ողջ մնան եւ չմեռնեն. Ահարօնն ու իր որդիքը գան, եւ նորանց ամեն մէկին նշանակեն իր պաշտօնի եւ իր բեռի վերայ։</verse>
				<verse number="20">Եւ երբոր սուրբ բաները ծածկում են, նորանց տեսնելու համար ներս չմտնեն՝ որ չմեռնեն։</verse>
				<verse number="21">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="22">Նաեւ Գերսոնի որդկանց գումարն առ՝ իրանց հայրերի տների եւ իրանց տոհմերի համեմատ։</verse>
				<verse number="23">Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը համարես նորանց՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները։</verse>
				<verse number="24">Այս է գերսոնեանց տոհմերի ծառայեու եւ բեռ վեր առնելու պաշտօնը.</verse>
				<verse number="25">Սորանք վեր առնեն խորանի վարագոյրները եւ ժողովքի խորանը, նորա ծածկոցը եւ նորա վերայի թէհաշի ծածկոցը, եւ ժողովքի խորանի դրան վարագոյրը.</verse>
				<verse number="26">Եւ խորանի ու սեղանի շուրջը եղած սրահի առագաստները՝ եւ սրահը մտնելու դրան սրահակը եւ նորանց չուանները՝ եւ նորանց պաշտօնի բոլոր գործիքները եւ նորանց հարկաւոր եղած բոլոր սպասաւորութիւններն անեն։</verse>
				<verse number="27">Ահարօնի եւ նորա որդկանց խօսքովը լինի գերսոնեանց որդկանց բոլոր պաշտօնը՝ իրանց ամեն բեռների եւ իրանց ամեն պաշտօնների համար եւ նորանց յանձնէք իրանց բոլոր բեռները պահպանութեան համար։</verse>
				<verse number="28">Այս է գերսոնեանց որդկանց տոհմերի պաշտօնը ժողովքի խորանի մէջ. Եւ նորանց պահպանութիւնը Ահարօն քահանայի որդի՝ Իթամարի ձեռքովը լինի։</verse>
				<verse number="29">Մերարիի որդիքը համարես իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ.</verse>
				<verse number="30">Երեսուն տարեկանից եւ վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի ծառայութիւնն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները համարես։</verse>
				<verse number="31">Եւ այս է ժողովքի խորանի մէջ նորանց ամեն պաշտօնների համեմատ նորանց յանձնուած բեռները՝ խորանի տախտակները, եւ նորա նիգերը եւ նորա սիւները եւ խարիսխները,</verse>
				<verse number="32">Եւ շուրջանակի սրահի սիւները եւ նորանց խարիսխները եւ ցիցերը եւ չուանները՝ նորանց ամեն գործիքներովը եւ նորանց ամեն պաշտօնովը, նորանց պահպանութեանը բեռների եղած գործիքներն անուններով յանձնէք նորանց։</verse>
				<verse number="33">Այս է Մէրարիի որդկանց տոհմերի պաշտօնը ժողովքի խորանի մէջ իրանց բոլոր պաշտօնների համեմատ Ահարօն քահանայի որդի Իթամարի ձեռքով։</verse>
				<verse number="34">Եւ Մովսէսն ու Ահարօնը եւ ժողովքի իշխանները համարեցին Կահաթեանց որդիներին նորանց տոհմերի եւ նորանց հայրերի տների համեմատ,</verse>
				<verse number="35">Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները.</verse>
				<verse number="36">Եւ նորանց համարուածներն իրանց տոհմերովը երկու հազար եօթը հարիւր յիսուն հոգի։</verse>
				<verse number="37">Սորանք են ժողովքի խորանի բոլոր ծառայութիւնն անող Կահաթեանց տոհմերի համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը համարեցին Եհովայի խօսքին համեմատ որ Մովսէսի ձեռքով խօսուած էր։</verse>
				<verse number="38">Եւ Գերսոնի որդկանց համարուածներն իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ,</verse>
				<verse number="39">Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները.</verse>
				<verse number="40">Եւ նորանց համարուածներն իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ երկու հազար վեց հարիւր երեսուն հոգի։</verse>
				<verse number="41">Սորանք են ժողովքի խորանի մէջ բոլոր ծառայութիւն անող Գերսոնի որդկանց տոհմերից համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը համարեցին՝ Եհովայի խօսքի պէս։</verse>
				<verse number="42">Եւ Մերարիի որդկանց տոհմերի համարուածներն իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ,</verse>
				<verse number="43">Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները։</verse>
				<verse number="44">Եւ նորանց համաուածներն իրանց տոհմերովն երեք հազար երկու հարիւր հոգի։</verse>
				<verse number="45">Սորանք են Մերարիի որդկանց տոհմերի համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը համարեցին՝ Եհովայի խօսքին համեմատ որ Մովսէսի ձեռքով խօսուած էր։</verse>
				<verse number="46">Ղեւտացիների բոլոր համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը եւ Իսրայէլի իշխանները համարեցին իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ,</verse>
				<verse number="47">Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ պաշտօն կատարելու եւ բեռին ծառայելու ամեն մտնողները,</verse>
				<verse number="48">Այսինքն նորանց համարուածները ութը հազար հինգ հարիւր ութսուն հոգի.</verse>
				<verse number="49">Նորանք Եհովայի պատուիրածին պէս համարուեցան Մովսէսի ձեռքովը, ամեն մէկն իր պաշտօնին եւ իր բեռին նայելով. Այսպէս համարուեցան նորանք ինչպէս որ Եհովան պատուիրեց Մովսէսին։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Հրամայիր Իսրայէլի որդկանցը, որ բանակից դուրս անեն ամեն բորոտին եւ ամեն ծորում ունեցողին եւ մեռելից ամեն անմաքուր եղողին.</verse>
				<verse number="3">Արուն էլ էգն էլ՝ բանակիցը դուրս արէք նորանց, որ չպղծեն իրանց բանակները՝ որոնց մէջ ես բնակվում եմ։</verse>
				<verse number="4">Եւ Իսրայէլի որդիքն այնպէս արին, եւ բանակիցը դուրս արին նորանց ինչպէս որ Եհովան Մովսէսին հետ խօսել էր՝ այնպէս արին Իսրայէլի որդիքը։</verse>
				<verse number="5">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="6">Խօսիր Իսրայէլի որդկանց հետ. Երբոր մի մարդ կամ մի կնիկ մարդկանց որ եւ է մեղքերից մէկը գործելով Եհովայի դէմ մեղանչէ եւ այդ անձը յանցաւոր լինի,</verse>
				<verse number="7">Այն ժամանակ նա իր արած մեղքը խոստովանէ եւ իր արած վնասը նորա գումարովը հատուցանէ, եւ նորա վերայ հինգերորդ մասը աւելացնէ, եւ վնասը քաշողին վճարէ։</verse>
				<verse number="8">Եւ եթէ այն մարդի մէկ ազգականը չլինի, որին այս վնասը հատուցանուի, թող եղած վնասը Եհովային հատուցանուելով՝ քահանայինը լինի բացի քաւութեան խոյիցը, որով նորա համար քաւութիւն պիտի լինի։</verse>
				<verse number="9">Եւ Իսրայէլի որդկանց բոլոր սուրբ բաների ամեն նուէրը որ բերում են քահանային, նորանը լինի։</verse>
				<verse number="10">Եւ ամեն մէկի սուրբ բաները նորանը լինի. Ամեն մարդ ինչ որ տայ քահանային՝ նորանը լինի։</verse>
				<verse number="11">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="12">Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի մարդի կինը խոտորելու լինի եւ նորան անհաւատարմութիւն անէ,</verse>
				<verse number="13">Եւ մէկը նորա հետ պառկելով զուգաւորէ եւ նորա մարդի աչքիցը այդ գաղտուկ մնայ, եւ գաղտուկ եղած լինի որ նա պղծուել է, եւ վկայ չէ եղել, եւ կնիկը չբռնուի,</verse>
				<verse number="14">Եւ մարդի վերայ նախանձաւորութեան ոգի գալով՝ իր կնոջ պղծուելու համար նախանձէ, կամ մարդի վերայ նախանձաւորութեան ոգի գայ՝ եւ նախանձէ, բայց կինը պղծուած չէ.</verse>
				<verse number="15">Այն ժամանակ այն մարդն իր կնոջը քահանայի մօտ բերէ, եւ նորա մասին բերէ իր պատարագը գարիի ալիւրից արդուի տասներորդ բաժինը, իւղ չթափէ նորա վերայ, ոչ էլ կնդրուկ դնէ վերան, որովհետեւ նախանձաւորութեան նուէր է այն՝ յիշատակի նուէր, որ մեղք է յիշատակում։</verse>
				<verse number="16">Եւ քահանան կինը մօտեցնէ եւ Եհովայի առաջին կանգնեցնէ։</verse>
				<verse number="17">Եւ քահանան հողի ամանով սուրբ ջուր առնէ, եւ քահանան խորանի յատակի հողիցն առնէ եւ ջրի մէջը դնէ։</verse>
				<verse number="18">Եւ քահանան Եհովայի առաջին կանգնեցնէ կինը, եւ կնոջ գլուխը բանայ, եւ յիշատակի նուէրը նախանձաւորութեան նուէրը նորա ձեռքին դնէ եւ անէծքի լեղի ջուրը քահանան իր ձեռքին ունենայ,</verse>
				<verse number="19">Եւ քահանան նորան երդում տայ եւ ասէ կնոջը. Եթէ մի մարդ քեզ հետ չպառկեց, եւ եթէ չպղծուեցար քո մարդին անհաւատարմութիւն անելով, անէծքի այս լեղի ջուրը քեզ վնաս չանէ.</verse>
				<verse number="20">Բայց եթէ քո մարդին անհաւատարմութիւն անելով պղծուեցար, եւ բացի քո մարդիցը ուրիշ մարդ քեզ հետ պառկեց,</verse>
				<verse number="21">(Այն ժամանակ քահանան այն կնոջը անէծքի երդում տայ, ու քահանան կնոջն ասէ.) Եհովան քեզ քո ժողովրդի մէջ անէծքի ու երդումի առարկայ դնէ, Եհովան քո զիստը փտեցնելով եւ քո փորը ուռեցնելով.</verse>
				<verse number="22">Եւ այս անէծքի ջուրը քո աղիքների մէջ գնայ, որ փորդ ուռեցնէ, եւ զիստդ փտեցնէ. Եւ կնիկն ասէ. Ամէն՝ ամեն։</verse>
				<verse number="23">Եւ քահանան այս անէծքները մի գրքի մէջ գրէ, եւ այն լեղի ջրովը ջնջէ։</verse>
				<verse number="24">Եւ անէծքի լեղի ջուրն այն կնկանը խմեցնէ. Եւ անէծքի ջուրը նորա մէջը գնայ լեղի լինելու համար։</verse>
				<verse number="25">Եւ քահանան այն կնոջ ձեռքիցը նախանձաւորութեան նուէրն առնէ եւ Եհովայի առաջին երերացնէ նուէրը եւ սեղանին մօտեցնէ այն։</verse>
				<verse number="26">Եւ քահանան նուէրիցն իր ձեռքը լցնէ յիշատակի համար, եւ սեղանի վերայ այրէ այն, եւ յետոյ այն ջուրը այն կնոջ խմեցնէ։</verse>
				<verse number="27">Եւ ջուրը նորան խմեցնելուց յետոյ՝ եթէ նա պղծուած է եւ իր մարդին անհաւատարմութիւն արած է, այն անէծքի ջուրը լեղի լինելով մտնէ նորա մէջը եւ նորա փորը ուռենայ, եւ նորա զիստը փտի, եւ կնիկը իր ժողովրդի մէջ անիծեալ պիտի լինի։</verse>
				<verse number="28">Իսկ եթէ կնիկը պղծուած չէ եւ մաքուր է, պատիժ չի կրիլ, եւ զաւակ կծնէ։</verse>
				<verse number="29">Այս է նախանձաւորութեան օրէնքը, երբոր մի կնիկ իր մարդին անհաւատարմութիւն անէ եւ պղծուի,</verse>
				<verse number="30">Կամ երբոր մի մարդի վերայ նախանձաւորութեանոի գայ՝ եւ իր կնոջ վերայ նախանձէ եւ Եհովայի առաջին կանգնեցնէ կինը. Եւ քահանան կատարէ այս բոլոր օրէնքը նորա վերայ.</verse>
				<verse number="31">Եւ այն մարդը ազատ լինի յանցանքիցը եւ կինն իր յանցանքը կրէ։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի մարդ կամ մի կին ուխտաւոր ուխտ անէ իր անձը Եհովային ուխտելու համար,</verse>
				<verse number="3">Նա գինուց եւ ցքուց պիտի զգուշանայ. Գինու քացախ չխմէ, եւ բնաւ խաղողի օշարակ չխմէ, եւ խաղող կամ չամիչ չուտէ։</verse>
				<verse number="4">Իր ուխտի բոլոր օրերը որթից եղած ոչ մի բան չուտէ, կուտերից մինչեւ կեղեւը։</verse>
				<verse number="5">Նորան ուխտի բոլոր օրերը՝ նորա գլխին ածելի չդպչէ. Մինչեւ իր անձը Եհովայի նուիրած օրերի վերջանալը սուրբ լինի. Իր գլխի մազերի վարսքը թող տայ որ աճէ։</verse>
				<verse number="6">Իր անձը Եհովային նուիրած բոլոր օրերը՝ մեռած մարմնի չմօտենայ.</verse>
				<verse number="7">Իր հօր համար կամ մօր համար՝ իր եղբօր կամ իր քրոջ համար իրան պիտի չպղծէ նորանք մեռած ժամանակը, որովհետեւ իր Աստուծոյ ուխտը իր գլխի վերայ է։</verse>
				<verse number="8">Իր ուխտի բոլոր օրերեը նա սուրբ է Եհովային։</verse>
				<verse number="9">Եւ եթէ իր մօտ յանկարծ մի մարդ մեռնէ, եւ իր ուխտուած գլուխը պղծուի, նա իր մաքրուելու օրը գլուխն ածիլէ. եօթներորդ օրն ածիլէ այն.</verse>
				<verse number="10">Եւ ութերորդ օրը ժողովքի խորանի դուռը երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ բերէ քահանայի մօտ։</verse>
				<verse number="11">Եւ քահանան մէկը մեղքի պատարագ՝ եւ միւսը ողջակէզ մատուցանէ, եւ մեռելի պատճառով եղած մեղքի մասին քաւութիւն անէ նորա համար, եւ նոյն օրը սրբէ նորա գլուխը։</verse>
				<verse number="12">Եւ իր ուխտի օրերը Եհովային նուիրէ, եւ յանցանքի պատարագի համար մէկ տարեկան գառ բերէ. Եւ առաջի օրերը պիտի դուրս ձգուին, որովհետեւ նորա ուխտը պղծուեցաւ։</verse>
				<verse number="13">Եւ այս է ուխտաւորի օրէնքը. նորա ուխտի օրերը լրացած օրը՝ նորան բերեն ժողովքի խորանի դուռը.</verse>
				<verse number="14">Եւ նա մատուցանէ իր զոհը Եհովային, մէկ տարեկան անարատ արու գառ ողջակէզի համար, եւ մէկ տարեկան անարատ էգ գառ մեղքի պատարագի համար, եւ մէկ անարատ խոյ խաղաղութեան զոհի համար.</verse>
				<verse number="15">Եւ մի սակառ բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր շօթեր եւ իւղով օծուած անխմոր լաւաշներ, եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրը։</verse>
				<verse number="16">Եւ քահանան մօտեցնէ Եհովայի առաջին, եւ կատարէ նորա մեղքի պատարագը եւ նորա ողջակէզը։</verse>
				<verse number="17">Եւ խոյը խաղաղութեան զոհ մատուցանէ Եհովայի համար անխմոր հացի սակառովը. Եւ քահանան նորա հացի նուէրը եւ թափելու նուէրը մատուցանէ։</verse>
				<verse number="18">Եւ ուխտաւորն իր ուխտած գլուխն ածիլէ ժողովքի խորանի դրանը եւ իր ուխտած գլխի մազն առնէ եւ խաղաղութեան զոհի տակին եղած կրակի մէջը դնէ։</verse>
				<verse number="19">Եւ քահանան առնէ խոյիցը եփած բազուկը, եւ սակառիցը մէկ անխմոր շօթ եւ մէկ անխմոր լաւաշ եւ դնէ ուխտաւորի ձեռքերի վերայ՝ իր ուտի մազերն ածիլուելուց յետոյ։</verse>
				<verse number="20">Եւ քահանան երերացնելու ընծայ երերացնէ նորանց Եհովայի առաջին. Սորանք երերացնելու երբուծով՝ ու բարձրացնելու զիստով՝ քահանայի համար սուրբ են. Եւ նորանից յետոյ ուխտաւորը գինի խմէ։</verse>
				<verse number="21">Այս է ուխտաւորի օրէնքը որ իր նուէրը խոստանում է Եհովային իր ուխտի համար բացի իր կարողութիւնը հասածից նա իր արած խոստմունքի համեմատ անէ իր ուխտի օրէնքովը։</verse>
				<verse number="22">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="23">Խօսիր Ահարօնի եւ նորա որդկանց հետ եւ ասիր. Այսպէս օրհնեցէք Իսրայէլի որդիներին՝ ասելով նորանց.</verse>
				<verse number="24">Եհովան օրհնէ քեզ, եւ պահէ քեզ.</verse>
				<verse number="25">Եհովան պայծառացնէ իր երեսը քեզ վերայ եւ ողորմէ քեզ.</verse>
				<verse number="26">Եհովան բարձրացնէ իր երեսը քեզ վերայ, եւ խաղաղութիւն տայ քեզ։</verse>
				<verse number="27">Եւ իմ անունը Իսրայէլի որդկանց վերայ պիտի դնեն, եւ ես կօրհնեմ նորանց։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ եղաւ այն օրը որ Մովսէսը վերջացրեց խորանը կանգնեցնելը, եւ օծեց նորան եւ սրբեց նորան եւ նորա բոլոր անօթները, եւ սեղանը եւ նորա բոլոր գործիքներն օծեց եւ նորանց սրբեց,</verse>
				<verse number="2">Այն ժամանակ ընծաներ մատուցրին Իսրայէլի իշխաններն իրանց հայրերի տանը գլուխները՝ այսինքն համարուողների վերայ վերակացու եղող ցեղերի իշխանները։</verse>
				<verse number="3">Եւ բերին իրանց ընծաները Եհովայի առաջին՝ վեց ծածկուած սայլեր եւ տասնեւերկու եզներ. Երկու իշխանները մէկ սայլ, եւ ամեն մէկը մէկ եզ. Եւ մօտեցրին նորանց խորանի առաջին։</verse>
				<verse number="4">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="5">Առ դորանցից որ ժողովքի խորանի պաշտօնին ծառայեն, եւ տուր նորանց Ղեւտացիներին ամեն մէկին իր պաշտօնին համեմատ։</verse>
				<verse number="6">Եւ Մովսէսն առաւ սայլերն ու եզները եւ տուաւ նորանց Ղեւտացիներին։</verse>
				<verse number="7">Երկու սայլը եւ չորս եզը Գերսոնի որդկանցը տուաւ՝ նորանց պաշտօնի համեմատ.</verse>
				<verse number="8">Եւ չորս սայլը եւ ութը եզը մերարիի որդկանցը տուաւ նորանց պաշտօնի համեմատ Ահարօն քահանայի որդի Իթամարի ձեռքովը։</verse>
				<verse number="9">Բայց Կահաթի որդկանցը չտուաւ. Որովհետեւ սրբարանի պաշտօնը նորանց վերայ է, ուսերով են վեր առնում։</verse>
				<verse number="10">Եւ իշխանները սեղանի նաւակատիքի ընծաները մատուցրին սեղանի օծուած օրը. Եւ իշխաններն իրանց ընծաները սեղանի առաջին մատուցրին։</verse>
				<verse number="11">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սեղանի նաւակատիքի համար՝ ամեն մէկ իշխան մէկ օր իրանց ընծաները մատուցանեն։</verse>
				<verse number="12">Եւ առաջին օրն իր ընծան մատուցանողը՝ Ամինադաբի որդի՝ Նաասոնն էր Յուդայի ցեղից։</verse>
				<verse number="13">Եւ այս էր նորա ընծան՝ մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով։</verse>
				<verse number="14">Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.</verse>
				<verse number="15">Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,</verse>
				<verse number="16">Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,</verse>
				<verse number="17">Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ՝ հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Ամինադաբի որդի նաասոնի մատուցրած ընծան այս էր։</verse>
				<verse number="18">Երկրորդ օրը մատուցրեց իսաքարի իշխան՝ Սովգարի որդի Նաթանայէլը.</verse>
				<verse number="19">Նորա մատուցրած ընծան այս էր, մէկ արծաթի սկուտեղ եօթանասուն սիկղից, մէկ արծաթի կոնք հարիւր երեսուն սիկղից սրբարանի սիկղին համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,</verse>
				<verse number="20">Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.</verse>
				<verse number="21">Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,</verse>
				<verse number="22">Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,</verse>
				<verse number="23">Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Սովգարի որդի Նաթանայէլի մատուցրած ընծան այս էր։</verse>
				<verse number="24">Երրորդ օրը՝ Զաբուղոնի որդկանց իշխան Քեղոնի որդի Եղիաբը մատուցրեց։</verse>
				<verse number="25">Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից. Մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,</verse>
				<verse number="26">Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.</verse>
				<verse number="27">Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,</verse>
				<verse number="28">Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,</verse>
				<verse number="29">Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Քեղոնի որդի Եղիաբի մատուցրած ընծան այս էր։</verse>
				<verse number="30">Չորրորդ օրը՝ Ռուբենի որդկանց իշխան Սեդիուրի որդի Եղիսուրը մատուցրեց։</verse>
				<verse number="31">Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,</verse>
				<verse number="32">Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,</verse>
				<verse number="33">Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,</verse>
				<verse number="34">Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,</verse>
				<verse number="35">Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Սեդիուրի որդի Եղիսուրի մատուցրած ընծան այս էր։</verse>
				<verse number="36">Հինգերորդ օրը՝ Շմաւոնի որդկանց իշխան Սուրիսադայի որդի Սաղամիէլը մատուցրեց։</verse>
				<verse number="37">Նորա ընծան այս էր՝ մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրաբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,</verse>
				<verse number="38">Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.</verse>
				<verse number="39">Մէկ զուարակ մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,</verse>
				<verse number="40">Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,</verse>
				<verse number="41">Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Սուրիսադայի որդի Սաղամիէլի մատուցրած ընծան այս էր։</verse>
				<verse number="42">Վեցերորդ օրը՝ Գադի որդկանց իշխան Դադուէլի որդի Եղիսափը մատուցրեց։</verse>
				<verse number="43">Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,</verse>
				<verse number="44">Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.</verse>
				<verse number="45">Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,</verse>
				<verse number="46">Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,</verse>
				<verse number="47">Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Դագուէլի որդի Եղիասափի մատուցրած ընծան այս էր։</verse>
				<verse number="48">Եօթներորդ օրը՝ Եփրեմի որդկանց իշխան Ամիուդի որդի Եղիսաման մատուցրեց։</verse>
				<verse number="49">Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,</verse>
				<verse number="50">Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,</verse>
				<verse number="51">Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,</verse>
				<verse number="52">Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,</verse>
				<verse number="53">Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Ամիուդի որդի Եղիսամայի մատուցրած ընծան այս էր։</verse>
				<verse number="54">Ութերորդ օրը՝ Մանասէի որդկանց իշխան՝ Փադասուրի որդի Գամաղիէլը մատուցրեց։</verse>
				<verse number="55">Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից, սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,</verse>
				<verse number="56">Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,</verse>
				<verse number="57">Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,</verse>
				<verse number="58">Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,</verse>
				<verse number="59">Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Փադասուրի որդի Գամաղիէլի մատուցրած ընծան այս էր։</verse>
				<verse number="60">Իններորդ օրը՝ Բենիամինի որդկանց իշխան՝ Գեդէօնիի որդի Աբիդանը մատուցրեց։</verse>
				<verse number="61">Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,</verse>
				<verse number="62">Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,</verse>
				<verse number="63">Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,</verse>
				<verse number="64">Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,</verse>
				<verse number="65">Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Գեդէօնիի որդի Աբիդանի մատուցրած ընծան այս էր։</verse>
				<verse number="66">տասներորդ օրը՝ Դանի որդկանց իշխան՝ Ամիսադայի որդի Աքիեզերը մատուցրեց։</verse>
				<verse number="67">Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,</verse>
				<verse number="68">Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,</verse>
				<verse number="69">Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,</verse>
				<verse number="70">Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,</verse>
				<verse number="71">Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Ամիսադայի որդի Աքիեզերի մատուցրած ընծան այս էր։</verse>
				<verse number="72">Տասնեւմէկերորդ օրը Ասերի որդկանց իշխան՝ Եքրանի որդի Փագիէլը մատուցրեց։</verse>
				<verse number="73">Նորա ընծան այս էր, մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,</verse>
				<verse number="74">Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,</verse>
				<verse number="75">Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,</verse>
				<verse number="76">Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար.</verse>
				<verse number="77">Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Եքրանի որդի Փագիէլի մատուցրած ընծան այս էր։</verse>
				<verse number="78">Տասնեւերկուերորդ օրը Նեփթաղիմի որդկանց իշխան՝ Ենանի որդի Աքիրէն մատուցրեց։</verse>
				<verse number="79">Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ. Երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,</verse>
				<verse number="80">Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,</verse>
				<verse number="81">Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,</verse>
				<verse number="82">Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,</verse>
				<verse number="83">Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Ենանի որդի Աքիրէի մատուցրած ընծան այս էր։</verse>
				<verse number="84">Սեղանի օծուած օրը՝ նորա նաւակատիքի համար Իսրայէլի իշխաններից նուիրուածը սորանք էին. Տասնեւերկու արծաթի սկուտեղ՝ տասնեւերկու արծաթի կոնք, տասնեւերկու ոսկի տուփ,</verse>
				<verse number="85">Ամեն մէկ արծաթի սկուտեղը հարիւր երեսուն սիկղից եւ ամեն մէկ կոնքը եօթանասուն սիկղից, ամանների բոլոր արծաթը երկու հազար չորս հարիւր սիկղ սրբարանի սիկղի համեմատ.</verse>
				<verse number="86">Տասնեւերկու ոսկի տուփը խունկով լիքը, ամեն մէկ խնկամանը սրբարանի սիկղի համեմատ՝ տասը սիկղ տուփերի բոլոր ոսկին հարիւր քսան սիկղ։</verse>
				<verse number="87">Ողջակէզի համար բոլոր արջառները տասնեւերկու զուարակ, խոյերը տասնեւերկու, մէկ տարեկան գառները տասնեւերկու, իրանց հացի նուէրովը, եւ մեղքի պատարագի համար այծերից նոխազները տասնեւերկու,</verse>
				<verse number="88">Եւ խաղաղութեան զոհի համար բոլոր արջառները քսանեւչորս զուարակ, խոյերը վաթսուն, նոխազները վաթսուն, մէկ տարեկան գառները վաթսուն։ Այս էր սեղանի նաւակատիքը նորա օծուելուց յետոյ։</verse>
				<verse number="89">Եւ երբոր Մովսէսը ժողովքի խորանն էր մտնում, նորա հետ խօսելու, այն ժամանակ նա լսում էր իր հետ խօսողի ձայնը վկայութեան տապանակի վերայ եղած քաւութիւնի վերայից՝ երկու քերովբէների մէջտեղից եւ ինքը Նորա հետ խօսում էր։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Ահարօնի հետ եւ ասիր նորան. Երբոր ճրագները վառես, եօթը ճրագները աշտանակի առաջի կողմիցը լոյս տան։</verse>
				<verse number="3">Եւ Ահարօնն այնպէս արաւ. Նորա ճրագները աշտանակի առաջի կողմին վառեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="4">Եւ աշտանակի շինուածքն այսպէս էր. ճախարակեայ ոսկի էր. Նորա բունիցը մինչեւ նորա ծաղիկները ճախարակեայ էր այն գաղափարի պէս որ Եհովան Մովսէսին ցոյց էր տուել, այնպէս շինեց աշտանակը։</verse>
				<verse number="5">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="6">Առ Իսրայէլի որդկանց միջից Ղեւտացիներին եւ մաքրիր նորանց։</verse>
				<verse number="7">Եւ նորանց մաքրելու համար այսպէս անես նորանց. մեղսաքաւիչ ջուր սրսկես նորանց վերայ, եւ ածելիով ածիլես նորանց բոլոր մարմինները, եւ նորանք իրանց հանդերձները լուան եւ մաքրուին։</verse>
				<verse number="8">Յետոյ մի զուարակ առնեն եւ նորա հացի նուէրի համար իւղով զանգուած բարակ ալիւր. Եւ մի զուարակ առնես մեղքի պատարագի համար։</verse>
				<verse number="9">Եւ Ղեւտացիներին ժողովքի խորանի առաջին մօտեցնես, եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը ժողովես։</verse>
				<verse number="10">Եւ Ղեւտացիներին Եհովայի առաջին մօտեցնես եւ Իսրայէլի որդիքն իրանց ձեռքերը Ղեւտացիների վերայ դնեն։</verse>
				<verse number="11">Եւ Ահարօնը Ղեւտացիներին Եհովայի առաջին երերացնելու պատարագ մատուցանէ Իսրայէլի որդկանց կողմիցը՝ եւ նորանք Եհովայի պաշտօնը կատարելու համար լինեն։</verse>
				<verse number="12">Եւ Ղեւտացիներն իրանց ձեռքերն այն զուարակների գլխին դնեն. Եւ մէկը մեղքի պատարագ մատուցրու Եհովային՝ եւ միւսը ողջակէզ՝ Ղեւտացիների համար քաւութիւն անելու։</verse>
				<verse number="13">Եւ Ղեւտացիներին կանգնեցնես Ահարօնի եւ նորա որդկանց առաջին եւ նորանց երերացնելու պատարագ մատուցանես Եհովային։</verse>
				<verse number="14">Այսպէս բաժանես Ղեւտացիներին Իսրայէլի որդկանց միջիցը, եւ Ղեւտացիները իմը լինեն։</verse>
				<verse number="15">Եւ նորանից յետոյ Ղեւտացիները մտնեն ժողովքի խորանի գործն անելու։ Նորանց մաքրես եւ նորանց իբրեւ երերացնելու պատարագ մատուցանես։</verse>
				<verse number="16">Որովհետեւ նորանք բոլորովին ինձ են տրուած Իսրայէլի որդկանց միջիցը. Իսրայէլի որդկանց մէջ մօր արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարէն ինձ համար վեր առայ նորանց։</verse>
				<verse number="17">Իսրայէլի որդկանց բոլոր անդրանիկները՝ թէ մարդի եւ թէ անասունի լինի՝ իմն են. Եգիպտոսի երկրումը բոլոր անդրանիկներին զարկած օրիցս նորանց սրբեցի ինձ համար։</verse>
				<verse number="18">Եւ Իսրայէլի որդկանց բոլոր անդրանիկների փոխարէն Ղեւտացիներին վեր առայ։</verse>
				<verse number="19">Եւ Ղեւտացիներին բոլորովին Ահարօնին եւ նորա որդկանցը տուի Իսրայէլի որդկանց միջից, որ ժողովքի խորանի մէջ Իսրայէլի որդկանց պաշտօնն անեն, եւ Իսրայէլի որդկանց համար քաւութիւն անեն, որ Իսրայէլի որդկանց վերայ հարուած չգայ՝ Իսրայէլի որդիքը սրբարանին մօտենալիս։</verse>
				<verse number="20">Եւ Մովսէսն ու Ահարօնը եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Ղեւտացիներին արին ինչպէս որ Եհովան Մովսէսին բոլորը պատուիրել էր Ղեւտացիների մասին. Իսրայէլի որդիքն այնպէս արին նորանց։</verse>
				<verse number="21">Եւ Ղեւտացիները մաքրուեցան, եւ իրանց հանդերձները լուացին. Եւ Ահարօնը երերացնելու պատարագ մատուցրեց նորանց Եհովայի առաջին. Եւ Ահարօնը նորանց համար քաւութիւն արաւ, որ նորանց մաքրէ։</verse>
				<verse number="22">Եւ նորանից յետոյ Ղեւտացիները ժողովքի խորանը մտան՝ Ահարօնի եւ նորա որդկանց առաջին իրանց պաշտօնն անելու համար. Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր Ղեւտացիների մասին, այնպէս արին նորանց։</verse>
				<verse number="23">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="24">Սա լինի Ղեւտացիների կանոնը քսանեւհինգ տարեկանից եւ վեր եղողները ժողովքի խորանի պաշտօնը անելու գունդի մէջ մտնեն.</verse>
				<verse number="25">Եւ յիսուն տարեկան լինելուց յետոյ պաշտօնի գունդիցը ետ քաշուեն, եւ այլ եւս չծառայեն.</verse>
				<verse number="26">Սակայն ժողովքի խորանի մէջ պահպանութիւնը պահելու օգնեն իրանց եղբայրներին, բայց ծառայութիւն չանեն. Այսպէս անես Ղեւտացիներին՝ իրանց պաշտօնների մասին։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինայ անապատումը նորանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ տարուայ առաջի ամսումն ասելով.</verse>
				<verse number="2">Իսրայէլի որդիքը զատիկն անեն իր որոշուած ժամանակին։</verse>
				<verse number="3">Այս ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկուայ դէմ անէք այն իր որոշուած ժամանակին. Նորա բոլոր կանոնների եւ նորա բոլոր կարգադրութիւնների համեմատ անէք այն։</verse>
				<verse number="4">Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց հետ որ զատիկն անեն։</verse>
				<verse number="5">Եւ զատիկն արին առաջի ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկուայ դէմ Սինայ անապատումը բոլորն այնպէս ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր, Իսրայէլի որդիքն այնպէս արին։</verse>
				<verse number="6">Եւ կային ոմանք՝ որ մեռած մարդից պղծուած էին, եւ չկարողացան այն օրը զատիկն անել. Եւ նորանք այն օրը Մովսէսի եւ Ահարօնի առաջը եկան.</verse>
				<verse number="7">Եւ այն մարդիկն ասեցին նորան. Մենք մեռած մարդից պղծուած ենք, ի՞նչու համար մենք պիտի արգելուինք որ Եհովայի պատարագն իր որոշուած ժամանակին չմատուցանենք Իսրայէլի որդկանց մէջ։</verse>
				<verse number="8">Եւ Մովսէսն ասեց նորանց. Կացէք, թողէք լսեմ թէ Եհովան ինչ կպատուիրէ ձեր մասին։</verse>
				<verse number="9">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="10">Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր. Եթէ ձեզանից կամ ձեր սերունդից մէկը մեռած մարմնից պղծուի, կամ հեռաւոր ճանապարհորդութեան մէջ լինի, նա անէ զատիկը Եհովայի համար.</verse>
				<verse number="11">Երկրորդ ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկուայ դէմ անեն այն. բաղարջով եւ լեղի խոտերով ուտեն այն.</verse>
				<verse number="12">Նորանից մինչեւ առաւօտ մի բան չթողեն, եւ նորա մի ոսկորը չկոտրեն, եւ զատկի բոլոր կանոնների համեմատ անեն այն։</verse>
				<verse number="13">Բայց եթէ մաքուր եղող եւ ճանապարհորդութեան մէջ չեղող մարդը զատիկ անելը զանց անէ, այն անձն իր ժողովրդի միջիցը պիտի կորչի. Որովհետեւ Եհովայի պատարագն իր որոշուած ժամանակին չմատուցրեց. Այն մարդն իր մեղքը կրէ։</verse>
				<verse number="14">Եւ եթէ մի օտարական ձեր մէջը պանդխտանայ, եւ զատիկն անելու լինի Եհովայի համար, զատկի կանոնի եւ նորա կարգադրութեանը համեմատ անէ. Թէ օտարականի եւ թէ երկրի բնակի համար մէկ կանոն ունենաք։</verse>
				<verse number="15">Եւ այն օրը՝ որ խորանը կանգնուեցաւ, ամպը վկայութեան վրանի վերայովը ծածկեց խորանը. Եւ իրիկուանից մինչեւ առաւօտ մնում էր խորանի վերայ կրակի երեւոյթով։</verse>
				<verse number="16">Միշտ այսպէս էր. Ցերեկն ամպ էր ծածկում նորան, եւ գիշերը՝ կրակի երեւոյթը։</verse>
				<verse number="17">Եւ երբոր ամպը խորանից վերանում էր, այնուհետեւ Իսրայէլի որդիքը չուում էին. Եւ ուր որ ամպը կենում էր, այնտեղ Իսրայէլի որդիքը իջեւան էին անում։</verse>
				<verse number="18">Եհովայի հրամանովն Իսրայէլի որդիքը չուում եւ Եհովայի հրամանովն իջեւան էին անում, ամպը խորանի վերայ որչափ ժամանակ որ կենում էր, նորանք մնում էին բանակ տուած։</verse>
				<verse number="19">Եւ երբոր ամպը մնում էր շատ օրեր խորնի վերայ՝ Իսրայէլի որդիքը Եհովայի պահպանութիւնը պահում էին, ու չէին չուում։</verse>
				<verse number="20">Եւ լինում էր որ երբոր ամպը խորանի վերայ քիչ օր էր մնում, Եհովայի հրամանի համեմատ չուում էին։</verse>
				<verse number="21">Նոյնպէս էլ լինում էր, երբոր ամբը իրիկուանից մինչեւ առաւօտ էր մնում. Առաւօտանց ամպի վերանալիս չուում էին. Թէ ցերեկ լինէր եւ թէ գիշեր՝ ամպը վերանալիս չուում էին։</verse>
				<verse number="22">Կամ երկու օր՝ կամ մէկ ամիս՝ եւ կամ մէկ տարի, որ ամպը խորանի վերայ կենալով մնում էր, Իսրայէլի որդիքը իջեւան էին անում, եւ չէին չուում. Բայց նա վերանալիս չուում էին։</verse>
				<verse number="23">Եհովայի հրամանին համեմատ իջեւան էին անում, եւ Եհովայի հրամանին համեմատ չուում էին, Եհովայի պահպանութիւնը պահում էին՝ Եհովայի Մովսէսի ձեռքով տրուած հրամանին համեմատ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Քեզ համար երկու հատ արծաթի փող շինէ. Ճախարակեայ շինես նորանց, որ ժողովքը կանչելու համար եւ բանակների չուելու համար լինեն քեզ համար։</verse>
				<verse number="3">Եւ երբոր նորանց երկուսը հնչեցնեն, բոլոր ժողովքը քեզ մօտ ժողովուին ժողովքի խորանի դուռը։</verse>
				<verse number="4">Եւ եթէ մէկը հնչեցնեն, իշխանները՝ Իսրայէլի հազարապետները քեզ մօտ պիտի ժողովուին։</verse>
				<verse number="5">Եւ երբոր ազդարարութեան համար հնչեցնէք, արեւելքումն իջեւան անող բանակները չուեն։</verse>
				<verse number="6">Եւ երբոր երկրորդ անգամ ազդարարութիւն հնչեցնէք, հարաւային կողմումն իջեւան անող բանակները չուեն. Նորանց չուելու համար ազդարարութիւն հնչեցնեն։</verse>
				<verse number="7">Եւ ժողովուրդը ժողովելիս պիտի հնչեցնէք, բայց ազդարարութիւն չանէք։</verse>
				<verse number="8">Ահարօնի որդիքը՝ քահանաները հնչեցնեն փողերը, եւ սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի ձեզ համար։</verse>
				<verse number="9">Եւ եթէ պատերազմի գնաք ձեր երկրի մէջ ձեզ նեղութիւն տուող թշնամու դէմ, փողերով ազդարարութիւն անէք, եւ դուք կյիշուիք ձեր Եհովայ Աստուծոյ առաջին, եւ ձեր թշնամիներիցը կազատուիք։</verse>
				<verse number="10">Եւ ձեր ուրախութեան օրը՝ եւ ձեր տօների եւ ձեր ամսագլուխների փողերը հնչեցնէք ձեր ողջակէզների վերայ եւ ձեր խաղաղութեան զոհերի վերայ, որ ձեզ համար յիշատակ լինեն ձեր Աստուծոյ առաջին. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։</verse>
				<verse number="11">Եւ եղաւ երկրորդ տարին երկրորդ ամսի քսանին, որ վկայութեան խորանի վերայից ամպը վերացաւ։</verse>
				<verse number="12">Եւ Իսրայէլի որդիքն իրանց գնացքի համեմատ չուեցին Սինայ անապատից եւ ամպը կանգնեց Փառանի անապատումը։</verse>
				<verse number="13">Եւ առաջի անգամը չուեցին Եհովայի հրամանին համեմատ որ Մովսէսի ձեռքով տրուած էր։</verse>
				<verse number="14">Եւ առաջ չուեց Յուդայի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը եւ նորա գունդի վերայ Ամինադաբի որդի Նաասոնն էր։</verse>
				<verse number="15">Եւ Իսաքարի որդկանց ցեղի գունդի վերայ Սովգարի որդի Նաթանայէլն էր։</verse>
				<verse number="16">Եւ Զաբուղոնի որդկանց ցեղի գունդի վերայ Քեղոնի որդի Եղիաբն էր։</verse>
				<verse number="17">Եւ խորանն իջեցրին եւ չուեցին խորանը վեր առնող Գերսոնի որդիքը եւ մերարիի որդիքը։</verse>
				<verse number="18">Եւ չուեց Ռուբենի բանակի դրօշակն իրանց գունդերովը, եւ նորա գունդի վերայ Սեդիուրի որդի Եղիսուրն էր։</verse>
				<verse number="19">Եւ Շմաւոնի որդկանց ցեղի գունդի վերայ Սուրիսադայի որդի Սաղամիէլն էր։</verse>
				<verse number="20">Եւ Գադի որդկանց ցեղի գունդի վերայ Դագուէլի որդի Եղիասափն էր։</verse>
				<verse number="21">Եւ չուեցին սրբարանը վեր առնող կահաթեանները եւ խորանը կանգնեցնում էին մինչեւ նորանց գալը։</verse>
				<verse number="22">Եւ չուեց Եփրեմի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը եւ նորա գունդի վերայ Ամիուդի որդի Եղիսաման էր։</verse>
				<verse number="23">Եւ Մանասէի որդկանց ցեղի գունդի վերայ Փադասուրի որդի Գամաղիէլն էր։</verse>
				<verse number="24">Եւ Բենիամինի որդկանց ցեղի վերայ Գեդէօնիի որդի Աբիդանն էր։</verse>
				<verse number="25">Եւ չուեց Դանի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը բոլոր բանակների ետեւից եւ նորա գունդի վերայ Ամիսադայի որդի Աքիեզերն էր։</verse>
				<verse number="26">Եւ Ասերի որդկանց ցեղի գունդի վերայ Եքրանի որդի Փագիէլն էր։</verse>
				<verse number="27">Եւ Նեփթաղիմի որդկանց ցեղի գունդի վերայ Ենանի որդի Աքիրէն էր։</verse>
				<verse number="28">Այս էր Իսրայէլի որդկանց չուելն իրանց գունդերովը, եւ չուեցին։</verse>
				<verse number="29">Եւ Մովսէսն ասեց Յոբաբին այսինքն Մադիանացի Ռագուէլի որդուն, որ Մովսէսի աներն էր. Մենք չուում ենք այն տեղ՝ որի համար Եհովան ասեց թէ Ձեզ եմ տալու այն. Մեզ հետ եկ եւ բարիք կանենք քեզ. Որովհետեւ Եհովան Իսրայէլի հետ բարիք խօսեց։</verse>
				<verse number="30">Եւ նա ասեց նորան. Չեմ գալ, այլ կգնամ իմ երկիրը եւ իմ ազգականների մօտ։</verse>
				<verse number="31">Եւ նա ասեց. Խնդրեմ մեզ մի թողիր. Որովհետեւ անապատի մէջ մեր իջեւան անելու տեղերը գիտես, եւ մեզ համար աչք եղիր։</verse>
				<verse number="32">Եւ եթէ մեզ հետ գնալու լինես, ինչ բարութիւն որ Եհովան մեզ բարիք անէ, մենք էլ քեզ նոյն բարութիւնը կանենք։</verse>
				<verse number="33">Եւ նորանք Եհովայի սարիցը երեք օրուայ ճանապարհ չուեցին. Եւ Եհովայի ուխտի տապանակն երեք օրուայ ճանապարհ չուեց նորանց առաջին նորանց համար հանգստութեան տեղ գտնելու։</verse>
				<verse number="34">Եւ Եհովայի ամպը նորանց վերայ էր ցերեկները՝ երբ բանակից չուում էին։</verse>
				<verse number="35">Եւ տապանակը չուելիս Մովսէսն ասում էր. Վեր կաց, Եհովայ, եւ ցրւուեն քո թշնամիները եւ փախչեն քեզ ատողները քո առաջից։</verse>
				<verse number="36">Իսկ նա մնալիս՝ ասում էր. Դարձիր, Եհովայ, դէպի Իսրայէլի հազարների բիւրաւորները։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ ժողովուրդը չարաչար տրտունջ էր անում Եհովայի ականջների առաջին, եւ Եհովան լսեց, եւ բարկութիւնը բորբոքուեց, եւ նորանց մէջ Եհովայի կրակը վառուեցաւ, եւ բանակի, ծայրը փչացրեց։</verse>
				<verse number="2">Եւ ժողովուրդը աղաղկեց դէպի Մովսէսը. Եւ Մովսէսն աղօթեց Եհովային, եւ կրակը դադարեց։</verse>
				<verse number="3">Եւ այն տեղի անունը Տաբերա դրաւ, ըստ որում Եհովայի կրակն այրեց նորանց մէջ։</verse>
				<verse number="4">Եւ նորանց միջի խառնիճաղանճ բազմութիւնը շատ ցանկացան. Եւ Իսրայէլի որդիքն էլ դարձեալ լաց եղան, եւ ասեցին. Ո՞վ միս կտայ մեզ ուտելու։</verse>
				<verse number="5">Մենք յիշում ենք Եգիպտոսի մէջ մեր ձրի կերած ձկները, վարունգները եւ սեխերը եւ պրասները եւ սոխերը եւ սխտորները.</verse>
				<verse number="6">Եւ հիմա մեր անձը չորացել է. Ամենեւին մի բան չկայ. Միայն այդ մանանայի վերայ են մեր աչքերը։</verse>
				<verse number="7">Եւ մանանան գինձի սերմի պէս՝ եւ նորա գոյնը սուտակի գոյնի պէս էր։</verse>
				<verse number="8">Ժողովուրդը ման էր գալիս եւ ժողովում էր, եւ աղում էին երկանքով, կամ անգանի մէջ ծեծում էին. Եւ պտուկներում եփում էին, եւ նորանից շօթեր էին շինում. Եւ նորա համը իւղոտ գաթաների համի պէս էր։</verse>
				<verse number="9">Եւ գիշերը բանակի վերայ ցօղ իջնելիս, մանանան իջնում էր նորա վերայ։</verse>
				<verse number="10">Եւ Մովսէսը լսեց որ ժողովուրդը իրանց տոհմերովն ամեն մէկն իր վրանի դրանը լաց էին լինում, եւ Եհովայի բարկութիւնը խիստ բորբոքուեց, եւ սա Մովսէսի աչքին վատ երեւացաւ։</verse>
				<verse number="11">Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ի՞նչու քո ծառային չարչարեցիր, եւ ի՞նչու քո առաջին շնորհք չգտայ, որ այս բոլոր ժողովրդի բեռն իմ վերայ դրիր։</verse>
				<verse number="12">Մի՞թէ ես եմ յղացել այս բոլորը, կամ ե՞ս եմ ծնել սորանց որ ինձ ասում ես. Գիրկդ առ նորանց, ինչպէս որ դայեակն է առնում կաթնակեր տղային, մինչեւ այն երկիրը որ նորանց հայրերին երդում արիր։</verse>
				<verse number="13">Ինձ ո՞ր տեղից է միսը, որ այս բոլոր ժողովրդին տամ, որովհետեւ ինձ դէմ լաց են լինում եւ ասում. Միս տուր մեզ ուտենք։</verse>
				<verse number="14">Ես մենակ չեմ կարող կրել այս բոլոր ժողովուրդը, սա ինձ համար շատ ծանր է։</verse>
				<verse number="15">Եւ եթէ ինձ այսպէս պիտի անես, խնդրեմ սպանիր մեռցրու ինձ, եթէ շնորհք գտայ քո առաջին, որ իմ չարիքը չտեսնեմ։</verse>
				<verse number="16">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ինձ համար Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի ժողովիր, որոնք որ դու գիտես թէ ժթղթվրդի ծերերն ու գլխաւորներն են, եւ նորանց վեր առ ժողովքի խորանը բեր, եւ այնտեղ քեզ հետ կանգնեն։</verse>
				<verse number="17">Եւ ես այնտեղ կիջնեմ եւ կխօսեմ քեզ հետ. Եւ քեզ վերայ եղած հոգուցը կառնեմ, եւ նորանց վերայ կդնեմ եւ ժողովրդի բեռը վեր կառնեն քեզ հետ, եւ դու մենակ չես վեր առնիլ։</verse>
				<verse number="18">Եւ ասիր ժողովրդին, էգուցուայ համար սրբուեցէք որ միս էք ուտելու, որովհետեւ Եհովայի ականջներին լացիք՝ ասելով. Ո՞վ մեզ միս կտայ ուտելու. Որովհետեւ Եգիպտոսում լաւ էր մեզ համար. Եւ Եհովան ձեզ միս կտայ, եւ դուք կուտէք։</verse>
				<verse number="19">Ոչ թէ մենակ մէկ օր պիտի ուտէք, եւ ոչ երկու օր՝ ոչ հինգ օր՝ ոչ տասը օր՝ ոչ էլ քսան օր,</verse>
				<verse number="20">Այլ մինչեւ մէկ ամիս ժամանակ, մինչեւ որ ձեր քթերից դուրս գայ եւ ձեզ համար զզուանք լինի. Որովհետեւ ձեր մէջտեղը եղող Եհովային արհամարհեցիք, եւ նորա առաջին լացիք՝ ասելով. Ի՞նչու մենք Եգիպտոսիցը դուրս եկանք։</verse>
				<verse number="21">Եւ Մովսէսն ասեց. Այս ժողովուրդը, որոնց մէջ ես կամ, վեց հարիւր հազար հետեւակ հոգի են, եւ դու ասեցիր. Ես նորանց միս կտամ՝ որ մէկ ամիս ժամանակ ուտեն.</verse>
				<verse number="22">Միթէ նորանց համար ոչխարներն ու արջառները մորթուի՞ն որ բաւական լինեն նորանց համար, կամ նորանց բաւական լինելու համար ծովի բոլոր ձկները մէկ տեղ հաւաքուի՞ն։</verse>
				<verse number="23">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Մի՞թէ կարճ է Եհովայի ձեռքը. Հիմա կտեսնես թէ քեզ ասածիս պէս կլինի՞, թէ ոչ։</verse>
				<verse number="24">Եւ Մովսէսը վեր կացաւ եւ Եհովայի խօսքերը խօսեց ժողովրդին. Եւ ժողովրդի ծերերից եօթանասուն հոգի ժողովեց, եւ կանգնեցրեց նորանց խորանի շուրջը։</verse>
				<verse number="25">Եւ Եհովան իջաւ մի ամպով, եւ նորա հետ խօսեց, եւ նորա վերայ եղած հոգուցն առաւ, եւ այն եօթանասուն ծերերի վերայ դրաւ. Եւ եղաւ՝ հէնց որ Հոգին նորանց վերայ հանգչեց՝ մարգարէութիւն արին եւ չդադարեցին։</verse>
				<verse number="26">Եւ երկու հոգի մնացել էին բանակի մէջ՝ մէկի անունը Ելդադ եւ միւսի անունը Մովդադ, եւ Հոգին հանգչեց նորանց վերայ, եւ նորանք այն գրուողներիցն էին, բայց խորանը չէին եկել. Եւ բանակումը մարգարէութիւն էին անում։</verse>
				<verse number="27">Եւ մի պատանի վազեց եւ պատմեց Մովսէսին եւ ասեց. Ելդադը եւ Մովդադը մարգարէութիւն են անում բանակումը։</verse>
				<verse number="28">Եւ Նաւէի որդի Յեսուն՝ Մովսէսի ընտրեալ ծառան պատասխանեց եւ ասեց. Տէր իմ Մովսէս, արգելիր նորանց։</verse>
				<verse number="29">Եւ Մովսէսն ասեց նորան. Ի՞նձ համար ես նախանձում. երանի՜ թէ Եհովայի բոլոր ժողովուրդը մարգարէներ լինէին, եւ Եհովան իր Հոգին նորանց վերայ դնէր։</verse>
				<verse number="30">Եւ Մովսէսը բանակը քաշուեցաւ ինքը եւ Իսրայէլի ծերերը։</verse>
				<verse number="31">Եւ Եհովայի կողմանէ մի հողմ վեր կացաւ եւ ծովի կողմից լորամարգիներ բերաւ եւ բանակի վերայ մէկ օրուայ ճանապարհ մէկ կողմից՝ եւ մէկ օրուայ ճանապարհ միւս կողմից բանակի շուրջը տարածեց, երկրի երեսի վերայից երկու կանգունի չափ բարձր։</verse>
				<verse number="32">Եւ ժողովուրդն այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը եւ հետեւեալ բոլոր օրը վերկացաւ լորամարգիներ ժողովեցին. Քիչ ժողովողը տասը քոռ ժողովեց. Եւ իրանց համար բանակի շուրջը փռեցին, որ չորանայ։</verse>
				<verse number="33">Դեռ միսն իրանց ատամների վերայ էր՝ տակաւին չծամուած, որ Եհովայի բարկութիւնը ժողովրդի վերայ բորբոքուեց եւ Եհովան խիստ մեծ հարուածով զարկեց ժողովրդին։</verse>
				<verse number="34">Եւ այն տեղի անունը Կիբրօթ-հաթթաւայ դրուեցաւ, որովհետեւ այնտեղ թաղեցին ցանկացող ժողովրդին։</verse>
				<verse number="35">Կիբրօթ-հաթթաւայից Ասերովթ չուեց ժողովուրդը, եւ Ասերովթի մէջ էին։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ Մարիամն ու Ահարօնը Մովսէսի դէմ խօսեցին՝ նորա առած Եթէոպացի կնոջ պատճառով, ըստ որում Եթէոպացի կին էր առել.</verse>
				<verse number="2">Եւ ասեցին. Մի՞թէ Եհովան միայն Մովսէսի ձեռքովը խօսեց. Չէ՞ որ մեր ձեռքովն էլ խօսեց. Եւ Եհովան լսեց։</verse>
				<verse number="3">Եւ Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի։</verse>
				<verse number="4">Եւ իսկոյն Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին եւ Մարիամին. Դուք երեքդ էլ դուրս ելէք եկէք ժողովքի խորանը. Եւ երեքն էլ դուրս եկան։</verse>
				<verse number="5">Եւ Եհովան իջաւ ամպի սիւնովն եւ խորանի դրանը կանգնեց. Եւ Ահարօնին եւ Մարիամին կանչեց. Եւ երկուսն էլ դուրս եկան։</verse>
				<verse number="6">Եւ ասեց. Հիմա իմ խօսքը լսեցէք, եթէ ձեզանից մէկը մարգարէ լինի, ես Եհովաս ինձ տեսիլքի մէջ կճանաչացնեմ նորան, կամ երազով կխօսեմ նորա հետ։</verse>
				<verse number="7">Բայց այնպէս չէ իմ ծառան Մովսէսը, որ իմ բոլոր տան մէջ հաւատարիմ է.</verse>
				<verse number="8">Նորա հետ բերանէ բերան եմ խօսում եւ յայտնապէս, եւ ոչ թէ առակով, եւ նա Եհովայի կերպարանքը տեսնում է, ի՞նչու չվախեցիք իմ ծառայ Մովսէսի դէմ խօսելու։</verse>
				<verse number="9">Եւ Եհովայի բարկութիւնը նորանց վերայ բորբոքուեց եւ գնաց։</verse>
				<verse number="10">Եւ ամպը վերացաւ խորանի վերայից, եւ ահա Մարիամը ձիւնի պէս բորոտ եղաւ. Եւ Ահարօնը Մարիամին նայեց, եւ ահա բորոտ էր։</verse>
				<verse number="11">Եւ Ահարօնն ասեց Մովսէսին. Ոհ, տէր իմ, աղաչեմ մեր վերայ մեղք մի դնիր. Որովհետեւ յիմարութիւն արինք, եւ մեղք գործեցինք.</verse>
				<verse number="12">Թող նա չնմանուի այն մեռածին, որ իր մօր արգանդիցը դուրս գալիս՝ մարմնի կէսը սպառուած է։</verse>
				<verse number="13">Եւ Մովսէսն աղաղակեց Եհովային ասելով. Խնդրեմ, ով Աստուած, խնդրեմ՝ բժշկիր նորան։</verse>
				<verse number="14">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Եթէ նորա հայրը միայն նորա երեսին թքնելու լինէր, մի՞թէ եօթն օր չէր ամաչիլ. Թող եօթն օր բանակիցը դուրս արգիլուած պահուի եւ յետոյ ընդունուի։</verse>
				<verse number="15">Եւ Մարիամը բանակից դուրս եօթն օր արգիլուած մնաց. Եւ ժողովուրդը չչուեց մինչեւ Մարիամի ընդունուիլը։</verse>
				<verse number="16">Եւ յետոյ ժողովուրդը Ասերովթից չուեցին,</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ Փառանի անապատումը իջեւան արին։</verse>
				<verse number="2">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. Մարդիկ ուղարկիր որ լրտեսեն Քանանի երկիրը, որ ես Իսրայէլի որդկանցը պիտի տամ. Իրանց հայրերի ցեղի ամեն մէկի համար մէկ մարդ ուղարկէք՝ ամենն էլ իշխան լինեն նորանց մէջ։</verse>
				<verse number="3">Եւ Մովսէսը Եհովայի հրամանին համեմատ նորանց ուղարկեց Փառանի անապատիցը. Բոլոր այն մարդիկը Իսրայէլի որդկանց գլխաւորներն էին.</verse>
				<verse number="4">Եւ այս է նորանց անունները.</verse>
				<verse number="5">Ռուբենի ցեղից՝ Զաքուրի որդի Սամուան, Շմաւոնի ցեղից՝ Քոռիի որդի Սափատը,</verse>
				<verse number="6">Յուդայի ցեղից՝ Յեփոնի որդի Քաղէբը,</verse>
				<verse number="7">Իսաքարի ցեղից՝ Յովսէփի որդի Իգազը,</verse>
				<verse number="8">Եփրեմի ցեղից՝ Նաւէի որդի Օսէսը,</verse>
				<verse number="9">Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտին,</verse>
				<verse number="10">Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Գեդդիէլը,</verse>
				<verse number="11">Յովսէփի ցեղից՝ այսինքն Մանասէի ցեղից՝ Սուսիի որդի Գադդին,</verse>
				<verse number="12">Դանի ցեղից՝ գամաղիի որդի Ամիէլը,</verse>
				<verse number="13">Ասերի ցեղից՝ Միքայէլի որդի Սաթուրը,</verse>
				<verse number="14">Նեփթաղիմի ցեղից՝ Վափսիի որդի Նաբին,</verse>
				<verse number="15">Գադի ցեղից՝ մաքքիի որդի Գուէլը։</verse>
				<verse number="16">սորանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսէսն ուղարկեց այն երկիրը լրտեսելու. Եւ Մովսէսը Նաւէի որդի Օսէսի անունը Յեսու դրաւ։</verse>
				<verse number="17">Եւ Մովսէսն ուղարկեց նորանց Քանանի երկիրը լրտեսելու, եւ ասեց նորանց. Այս հարաւային կողմից դէպի վեր գնալով վեր գնացէք սարը.</verse>
				<verse number="18">Եւ տեսէք այն երկիրը թէ ինչպէս է, եւ այնտեղ բնակուող ժողովուրդը զօրաւո՞ր են թէ տկար. Քի՞չ են թէ շատ։</verse>
				<verse number="19">Եւ ի՞նչպէս է այն երկիրը ուր որ նորանք բնակվում են՝ լա՞ւ է թէ վատ, եւ ի՞նչպէս են այն քաղաքները ուր որ նորանք բնակվում են, վրաններո՞ւմ են թէ բերդերում են.</verse>
				<verse number="20">Եւ թէ երկիրը ի՞նչպէս է, պարա՞րտ է՝ թէ տկար, մէջը ծառեր կա՞ն թէ ոչ։ Եւ ժիր եղէք, եւ այն երկրի պտուղիցն առէք։ Եւ այն օրերը խաղողի նոր դուրս եկած օրերն էին։</verse>
				<verse number="21">Եւ նորանք վեր գնացին եւ լրտեսեցին այն երկիրը Սին անապատից դէպի Եմաթ մինչեւ Րոոբ։</verse>
				<verse number="22">Եւ հարաւային կողմից գնացին, եւ եկան Քեբրոն եւ այնտեղ էին Ենակի որդիքը՝ Աքիմանը, Սէսին եւ Թոլմին, եւ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից եօթը տարի առաջ էր շինուել։</verse>
				<verse number="23">Եւ եկան մինչեւ Եսքողի ձորը եւ այնտեղից խաղողի մի ողկոյզ կտրեցին ուռովը մէկտեղ, եւ երկու հոգի լծակով վեր առան նորան, եւ նռներից եւ թուզերից էլ։</verse>
				<verse number="24">Այն ողկոյզի համար, որ Իսրայէլի որդիքն այնտեղից կտրել էին, այնտեղի անունը Եսքողի ձոր դրուեցաւ։</verse>
				<verse number="25">Եւ այն երկիրը լրտեսելուց ետ դարձան քառասուն օրից յետոյ.</verse>
				<verse number="26">Եւ եկան հասան Մովսէսին եւ ահարօնին եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքին՝ Փառանի անապատի մէջ Կադէսում. Եւ նորանց համար եւ բոլոր ժողովքի համար լուր բերին. Եւ երկրի պտուղը ցոյց տուին նորանց։</verse>
				<verse number="27">Եւ պատմեցին նորան եւ ասեցին. Մեզ ուղարկած երկիրդ գնացինք. Եւ իրաւ որ կաթ ու մեղր է բղխում նա, եւ նորա պտուղը սա է։</verse>
				<verse number="28">Միայն թէ այն երկրի մէջ բնակուող ժողովուրդը զօրաւոր է, եւ քաղաքները պարսպաւոր եւ խիստ մեծ են. Նաեւ այնտեղ Ենակի որդկանցը տեսանք։</verse>
				<verse number="29">Ամաղեկացիները բնակվում են այն երկրի հարաւային կողմումը, եւ Քետացիները եւ Յեբուսացիները եւ Ամօրհացիները բնակվում են սարերումը, եւ Քանանացիները բնակվում են ծովի մօտ եւ Յորդանանի եզերքումը։</verse>
				<verse number="30">Եւ Քաղէբը լռեցրեց ժողովրդին Մովսէսի առաջին, եւ ասեց. Աղէ՝ ելնենք, եւ ժառանգենք այն, որովհետեւ մենք անպատճառ կարող ենք նորան տիրել։</verse>
				<verse number="31">Բայց նորա հետ ելնող մարդիկն ասեցին. Մենք չենք կարող այն ժողովրդի վերայ ելնել, որովհետեւ նորանք մեզանից զօրաւոր են։</verse>
				<verse number="32">Եւ իրանց լրտեսած երկրի վատ լուրը բերին Իսրայէլի որդկանց համար ասելով. Այն երկիրը որի միջովն անցանք՝ նորան լրտեսելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է. Եւ նորա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ մարդիկ են,</verse>
				<verse number="33">Եւ այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդկանցը որ հսկաներիցն են. Այնպէս որ մենք մեր աչքին մարախի պէս էինք, եւ այնպէս էլ էինք նորանց աչքին։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ բոլոր ժողովքը ձայնը բարձրացրեց եւ աղաղակեց. Եւ ժողովուրդը լաց եղաւ այն գիշերը։</verse>
				<verse number="2">Եւ տրտնջացին Իսրայէլի բոլոր որդիքը Մովսէսի եւ Ահարօնի դէմ. Եւ բոլոր ժողովքն ասեց նորանց. Երանի՜ թէ Եգիպտոսի երկրումը մեռած լինէինք. Կամ երանի թէ այս անապատի մէջ մեռած լինէինք։</verse>
				<verse number="3">Եւ ինչո՞ւ համար Եհովան մեզ այս երկիրը բերաւ, որ սրով ընկնենք, եւ մեր կանայքն ու մեր որդիքը յափշտակուին. Լաւ չէ՞ մեզ համար որ Եգիպտոս դառնանք։</verse>
				<verse number="4">Եւ իրար ասեցին, Եկէք մէկ զօրագլուխ ընտրենք եւ Եգիպտոս դառնանք։</verse>
				<verse number="5">Եւ Մովսէսն ու Ահարօնն իրանց երեսի վերայ ընկան Իսրայէլի որդկանց բոլոր ժողովուած ժողովքի առաջը։</verse>
				<verse number="6">Եւ երկիրը լրտեսողներից Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբն իրանց հանդերձները պատառեցին.</verse>
				<verse number="7">Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի հետ խօսեցին ասելով. Այն երկիրը, որի միջովը անցանք նորան լրտեսելու համար, շատ շատ բարի երկիր է։</verse>
				<verse number="8">Եթէ Եհովան մեզ վերայ հաճէ, նա մեզ այն երկիրը կտանէ եւ այն մեզ կտայ, որ կաթ ու մեղր բղխող երկիր է։</verse>
				<verse number="9">Միայն թէ Եհովայի դէմ մի ապստամբիք, եւ այն երկրի ժողովրդիցը մի վախենաք, որովհետեւ նորանք մեր կերակուրն են, նորանց պաշտպանութիւնը գնացել է իրանց վերայից, ու Եհովան մեզ հետ է. նորանցից մի վախենաք։</verse>
				<verse number="10">Եւ բոլոր ժողովքը ասեցին թէ՝ Քարերով քարկոծեն նորանց. Բայց Եհովայի փառքը ժողովքի խորանումը բոլոր Իսրայէլի որդկանցը երեւեցաւ։</verse>
				<verse number="11">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս ժողովուրդը մինչեւ ե՞րբ պիտի ինձ արհամարհէ, ու մինչեւ ե՞րբ պիտի չհաւատան ինձ՝ իրանց մէջ արած բոլոր հրաշքներովս էլ։</verse>
				<verse number="12">Եւ թող զարկեմ նորանց ժանտախտով եւ կորցնեմ նորանց. Եւ քեզ նորանցից մեծ եւ զօրաւոր ազգ շինեմ։</verse>
				<verse number="13">Եւ Մովսէսն ասեց Եհովային. Այն ժամանակ Եգիպտացիները կլսեն. (որովհետեւ դու քո կարողութեամբն այս ժողովրդին հանեցիր նորանց միջիցը.)</verse>
				<verse number="14">Եւ կասեն այս երկրի բնակիչները. Որովհետեւ լսել են որ դու, ով Եհովայ, այս ժողովրդի մէջ ես, որ դու, ով Եհովայ, դէմ առ դէմ տեսնվում ես, եւ որ քո ամպը նորանց վերայ կանգնում է, եւ որ ցերեկը ամպի սիւնով. Եւ գիշերը կրակի սիւնով գնում ես նորանց առաջից։</verse>
				<verse number="15">Եւ եթէ այս ժողովրդին մէկ մարդի պէս մեռցնելու լինես, քո համբաւը լսող ազգերը կխօսեն՝ ասելով.</verse>
				<verse number="16">Եհովան չկարողացաւ տանել նորանց այն երդումով խոստացած երկիրը, նորա համար անապատի մէջ մեռցրեց նորանց։</verse>
				<verse number="17">Եւ հիմա թող իմ Տիրոջ կարողութիւնը մեծանայ, ինչպէս որ խօսեցիր ասելով.</verse>
				<verse number="18">Եհովան երկայնամիտ է, եւ առատ ողորմութիւնով, անօրէնութիւնը եւ յանցանքը ներող. Բայց յանցաւորին ամենեւին անպատիժ չի թողիլ, հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը հատուցանելով։</verse>
				<verse number="19">Աղաչում եմ՝ ներիր այս ժողովրդին քո մեծ ողորմութեան համեմատ, ինչպէս որ ներեցիր այս ժողովրդին Եգիպտոսից մինչեւ այստեղ։</verse>
				<verse number="20">Եւ Եհովան ասեց. Ներեցի քո խօսքի պէս.</verse>
				<verse number="21">Բայց կենդանի եմ ես, որ բոլոր երկիրը Եհովայի փառքովը պիտի լցուի.</verse>
				<verse number="22">Որովհետեւ բոլոր այն մարդիկը, որ Եգիպտոսումն ու անապատումն իմ փառքը ու իմ արած հրաշքները տեսան, եւ ինձ ահա տասն անգամ փորձեցին, եւ իմ խօսքին չլսեցին,</verse>
				<verse number="23">Չեն տեսնիլ այն երկիրը՝ որ իրանց հայրերին երդում արի, եւ ինձ արհամարհողների մէկն էլ չի տեսնիլ այն.</verse>
				<verse number="24">Բայց որովհետեւ իմ ծառայ Քաղէբում ուրիշ հոգի կար եւ բոլորովին հնազանդեց ինձ, ես էլ նորան այն երկիրը կտանեմ, ուր որ գնացել էր, եւ նորա սերունդը կժառանգէ այն։</verse>
				<verse number="25">Եւ Ամաղեկացիներն ու Քանանցիները ձորերումն են բնակվում. Էգուց դարձէք եւ դէպի անապատը կարմիր ծովի ճանապարհովը չուեցէք։</verse>
				<verse number="26">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.</verse>
				<verse number="27">Մինչեւ ե՞րբ այս չար ժողովքին համբերեմ, որ ինձ դէմ տրտնջում են. ես լսեցի Իսրայէլի որդկանց տրտունջը՝ որ ինձ դէմ տրտնջում են։</verse>
				<verse number="28">Ասիր նորանց. Ես կենդանի եմ, ասում է Եհովան, որ ինչպէս դուք իմ ականջների առաջին խօսեցիք, այնպէս էլ կանեմ ձեզ.</verse>
				<verse number="29">Այս անապատի մէջ կընկնեն ձեր դիակները. Եւ ձեր բոլոր հաշուի համեմատ՝ ձեզանից ամեն համարուածները քսան տարեկանից վեր եղողները՝ որ դուք ինձ դէմ տրտնջեցիք,</verse>
				<verse number="30">Բնաւ պիտի չմտնէք այն երկիրը, որի համար երդում արի ձեզ նորանում բնակեցնելու, բացի Յեփոնէի որդի Քաղէբից եւ Նաւէի որդի Յեսուից։</verse>
				<verse number="31">Բայց ձեր որդիքը՝ որոնց համար ասեցիք, թէ պիտի յափշտակուին, նորանց կտանեմ, եւ նորանք ձեր չհաւանած երկիրը կմտնեն։</verse>
				<verse number="32">Բայց ձեր դիակները այս անապատումը կընկնեն։</verse>
				<verse number="33">Եւ ձեր որդիքը անապատումը քառասուն տարի հովիւ կլինեն եւ ձեր պոռնկութիւնները կկրեն մինչեւ որ ձեր դիակները անապատումը սպառուին։</verse>
				<verse number="34">Այս օրերի հաշուովը որ երկիրը քառասուն օր լրտեսեցիք, այնպէս ամեն մէկ օրուայ տեղ մէկ տարի՝ այսինքն քառասուն տարի կկրէք ձեր անօրէնութիւնները, եւ կճանաչէք իմ մերժումը։</verse>
				<verse number="35">Ես Եհովաս ասեցի, որ անպատճառ պիտի անեմ այս բաները այդ բոլոր չար ժողովքին, որ ժողովուել են ինձ դէմ. Նորանք այս անապատի մէջ պիտի վերջանան եւ այստեղ մեռնեն։</verse>
				<verse number="36">Եւ այն մարդիկն՝ որ Մովսէսն ուղարկեց այն երկիրը լրտեսելու, որոնք ետ դարձան եւ այն երկրի վերայ վատ լուր հանելով՝ բոլոր ժողովքը նորա դէմ տրտնջացրին,</verse>
				<verse number="37">Այն մարդիկն, որ այն երկրի վերայ վատ լուր հանեցին, հարուածով մեռան Եհովայի առաջին։</verse>
				<verse number="38">Բայց Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբը, որ երկիրը լրտեսելու գնացող մարդկանցից էին, ողջ մնացին։</verse>
				<verse number="39">Եւ Մովսէսը խօսեց այս խօսքերը Իսրայէլի ամեն որդկանց հետ, եւ ժողովուրդը մեծ սուգ արաւ։</verse>
				<verse number="40">Եւ առաւօտանց կանուխ վեր ելան լեռան գլուխն ասելով. Ահա մենք, եկէք վեր ելնենք այն տեղը որ Եհովան ասել է. Որովհետեւ մեղք գործեցինք։</verse>
				<verse number="41">Եւ Մովսէսն ասեց. Ի՞նչու էք այդպէս Եհովայի հրամանից դուրս գալիս. Այդ բանը ի յաջողուիլ։</verse>
				<verse number="42">Վեր մի ելնէք (որովհետեւ Եհովան ձեր միջումը չէ), որպէս զի ձեր թշնամիների առաջին չջարդուիք.</verse>
				<verse number="43">Որովհետեւ Ամաղեկացիները եւ Քանանացիները այնտեղ ձեր առաջին են, եւ դուք սրով կընկնէք, որովհետեւ դուք Եհովայիցը ետ էք դարձել. Եհովան ձեզ հետ չի լինիլ։</verse>
				<verse number="44">Բայց նորանք յանդգնեցին լեռան գլուխը վեր ելնելու, սակայն Եհովայի ուխտի տապանակը եւ Մովսէսը բանակի միջից չբաժանուեցան։</verse>
				<verse number="45">Այն ժամանակ այն սարին վերայ բնակուող Ամաղեկացիները եւ Քանանացիներն իջան եւ զարկեցին նորանց եւ հալածեցին մինչեւ Հօրմա։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց.</verse>
				<verse number="2">Երբոր մտնէք ձեր բնակութեան երկիրը, որն ես ձեզ կտամ,</verse>
				<verse number="3">Եւ պատարագ մատուցանէք Եհովային ողջակէզ կամ զոհ մէկ ուխտ կատարելու կամ կամաւոր ընծայի համար կամ ձեր տօներին, որ Եհովային անոյշ հոտ նուիրէք արջառներից կամ ոչխարներից,</verse>
				<verse number="4">Այն ժամանակ մատուցանողը մատուցանէ իր պատարագը Եհովային հացի նուէրի համար հիմենի չորրորդ մասը իւղով զանգուած մէկ տասանորդ բարակ ալիւր։</verse>
				<verse number="5">Եւ հիմենի չորրորդ մասը գինի թափելու նուէր անես ողջակէզի կամ զոհի հետ մէկ գառի համար.</verse>
				<verse number="6">Կամ մի խոյի համար՝ հացի նուէր անես երրորդ մասը իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր.</verse>
				<verse number="7">Եւ թափելու նուէրի համար հիմենի երրորդ մասը գինի մատուցանես անոյշ հոտ Եհովայի համար։</verse>
				<verse number="8">Եւ երբոր Եհովային զուարակ մատուցանես իբրեւ ողջակէզ կամ զոհ ուխտ կատարելու համար՝ կամ խաղաղութեան պատարագի համար,</verse>
				<verse number="9">Այն ժամանակ զուարակի հետ կէս հիմէն իւղով զանգուած երեք տասանորդ բարակ ալիւրից հացի նուէր մատուցանես.</verse>
				<verse number="10">Եւ գինի մատուցանես թափելու նուէրի համար կէս հիմէն. Սա Եհովայի համար անուշահոտ պատարագ է։</verse>
				<verse number="11">Ամեն մէկ հատ զուարակի կամ խոյի համար՝ կամ ոչխարի կամ այծի համար այսպէս լինի։</verse>
				<verse number="12">Ձեր պատրաստելու թիւին համեմատ նորանց թիւին համեմատ ամեն մէկն այնպէս անէք։</verse>
				<verse number="13">Երկրի ամեն բնակը այս բաներն այսպէս անէ, Եհովային անուշահոտ պատարագ մատուցանելու համար։</verse>
				<verse number="14">Եւ եթէ ձեզ մօտ պանդխտացած օտարականը՝ կամ ձեր ազգերի մէջ ձեր մէջ բնակողը՝ Եհովայի համար անուշահոտ պատարագ անելու լինի, ձեր արածի պէս նա էլ այսպէս անէ։</verse>
				<verse number="15">Ով ժողովք, ձեզ համար եւ պանդխտացած օտարականի համար մէկ կանոն լինի, ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոնով, ինչպէս դուք՝ այնպէս լինի օտարականն էլ Եհովայի առաջին։</verse>
				<verse number="16">Ձեզ համար եւ ձեզ մօտ պանդխտացած օտարականի համար մէկ օրէնք մէկ կարգադրութիւն լինի։</verse>
				<verse number="17">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="18">Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Երբ որ այն երկիրը մտնէք, ուր որ ես ձեզ կտանեմ,</verse>
				<verse number="19">Եւ լինի որ երբ այն երկրի հացիցն ուտէք, բարձրացնելու ընծայ մատուցանէք Եհովային.</verse>
				<verse number="20">Ձեր առաջին խմորիցը մի շօթ բարձրացնելու պատարագ մատուցանէք. կալի բարձրացնելու պատարագի պէս սա էլ բարձրացնէք։</verse>
				<verse number="21">Ձեր առաջին խմորիցը բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովային ձեր ազգերումը։</verse>
				<verse number="22">Իսկ եթէ սխալուիք եւ չանէք այս բոլոր պատուիրանքները՝ որ Եհովան ասեց Մովսէսին,</verse>
				<verse number="23">Որ ամենը ձեզ պատուիրեց Եհովան Մովսէսի ձեռքովը այն օրից որ Եհովան պատուիրեց եւ այնուհետեւ մինչեւ ձեր ազգերը.</verse>
				<verse number="24">Եւ լինի որ եթէ ժողովքը չիմանալով սխալմամբ յանցանք գործէ, այն ժամանակ բոլոր ժողովքը Եհովայի համար իբր անուշահոտ ողջակէզ մէկ զուարակ մատուցանէ եւ նորա հացի նուէրը եւ թափելու նուէրը ըստ օրինի եւ իբր մեղքի պատարագ այծերիցը մէկ նոխազ։</verse>
				<verse number="25">Եւ քահանան քաւութիւն անէ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի համար, եւ թողութիւն լինի նորանց, որովհետեւ սխալմունք էր, եւ նորանք իրանց պատարագը Եհովային պատարագ բերեն եւ իրանց մեղքի պատարագը Եհովայի առաջին, իրանց սխալմունքի համար։</verse>
				<verse number="26">Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի եւ նորանց մէջը պանդխտացած օտարականներին թողութիւն կլինի, որովհետեւ բոլոր ժողովրդի համար սխալմունք էր։</verse>
				<verse number="27">Եւ եթէ մի անձ սխալմամբ մեղք գործէ, այն ժամանակ մեղքի պատարագի համար մէկ տարեկան էգ այծ բերէ։</verse>
				<verse number="28">Եւ քահանան քաւութիւն անէ սխալմամբ մեղք գործող անձի համար, Եհովայի առաջին սխալմամբ մեղք գործելիս նորա համար քաւութիւն անէ եւ նորան թողութիւն կլինի։</verse>
				<verse number="29">Իսրայէլի որդկանց միջի բնակի համար, եւ նորանց մէջ պանդխտացած օտարականի համար մէկ օրէնք ունենաք սխալմամբ մեղք գործողի համար։</verse>
				<verse number="30">Բայց այն անձը որ բարձրացրած ձեռքով մեղք գործէ՝ թէ երկրի բնակը լինի թէ օտարական՝ նա Եհովային է նախատում, այն անձը իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։</verse>
				<verse number="31">Որովհետեւ Եհովայի խօսքը արհամարհեց եւ նորա պատուիրանքը զանց արաւ. Այն անձը անպատճառ պիտի կորչի. նորա անօրէնութիւնը իր վերայ լինի։</verse>
				<verse number="32">Եւ երբ Իսրայէլի որդիքը անապատումն էին, մի մարդ գտան՝ շաբաթ օրը փայտ ժողովելիս։</verse>
				<verse number="33">Եւ այն փայտ ժողովողին գտնողները նորան բերին Մովսէսի եւ Ահարօնի եւ բոլոր ժողովքի մօտ։</verse>
				<verse number="34">Եւ բանտարկեցին նորան, որովհետեւ վճռուած չէր, թէ ինչ պէտք է անուէր նորան։</verse>
				<verse number="35">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այն մարդը անպատճառ պիտի մեռցնուի, բոլոր ժողովքը բանակիցը դուրս քարերով քարկոծեն նորան։</verse>
				<verse number="36">Եւ բոլոր ժողովքը բանակիցը դուրս հանեցին նորան եւ քարերով քարկոծեցին նորան, եւ նա մեռաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="37">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="38">Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց, որ իրանց համար ծոպեր շինեն իրանց հանդերձների քղանցնքերի վերայ իրանց ազգերի մէջ. Եւ քղանցքի ծոպերի վերայ մի կապոյտ ժապաւէն դնեն։</verse>
				<verse number="39">Եւ այն ձեզ համար ծոպ լինի, որ դուք տեսնէք այն եւ Եհովայի բոլոր պատուիրանքները ձեր միտքը բերէք եւ անէք նորանց ու չհետեւէք ձեր սրտերին եւ ձեր աչքերին, որոնց ետեւից դուք մոլորվում էք.</verse>
				<verse number="40">Որպէս զի ձեր միտքը բերէք եւ անէք իմ բոլոր պատուիրանքները եւ սուրբ լինէք ձեր Աստուծոյ համար։</verse>
				<verse number="41">Ես եմ ձեր Եհովայ Աստուածը, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի, որ ձեզ համար Աստուած լինեմ. Ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ առաւ Ղեւիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի Կորխը՝ եւ Ռուբէնի որդիներից Եղիաբի որդիք Դաթանը եւ Աբիրոնը՝ եւ Փաղեթի որդի Օնը,</verse>
				<verse number="2">Եւ կանգնեցին Մովսէսի առաջին եւ Իսրայէլի որդիներից երկու հարիւր յիսուն հոգի ժողովքի խորհրդական գլխաւորներ՝ անուանի մարդի.</verse>
				<verse number="3">Եւ ժողովուեցան Մովսէսի եւ Ահարօնի վերայ, եւ ասեցին նորանց. Էլ բաւական է ձեզ, որովհետեւ բոլոր ժողովքը ամենքն էլ սուրբ են, եւ Եհովան նորանց մէջ է. Եւ ի՞նչու էք ձեզ բարձրացնում Եհովայի ժողովրդի վերայ։</verse>
				<verse number="4">Եւ Մովսէսը լսեց եւ իր երեսի վերայ վայր ընկաւ.</verse>
				<verse number="5">Եւ խօսեց Կորխի եւ նորա բոլոր ժողովքի հետ ասելով. Էգուց Եհովան ցոյց կտայ թէ որն է իրանը, եւ որն է սուրբը, եւ նորան իրան կմօտեցնէ, եւ որին որ ինքը ընտրէ, իրան կմօտեցնէ։</verse>
				<verse number="6">Այս արէք. Առէք ձեզ համար բուրվառներ, դու Կորխ եւ նորա բոլոր ժողովքը.</verse>
				<verse number="7">Եւ նորանց մէջ կրակ դրէք, եւ Եհովայի առաջին նորանց վերայ խունկ դրէք էգուց. Եւ լինի որ այն մարդը, որին որ Եհովան ընտրէ, նա է սուրբը. Բաւական է ձեզ, ով Ղեւիի որդիք։</verse>
				<verse number="8">Եւ Մովսէսն ասեց Կորխին. Լսեցէք, ով Ղեւիի որդիք,</verse>
				<verse number="9">Փո՞քր բան է երեւում ձեզ որ Իսրայէլի Աստուածը ձեզ իրան մօտեցնելու համար՝ Իսրայէլի ժողովքիցը բաժանեց ձեզ, որ Եհովայի խորանի պաշտօնը անէք եւ ժողովքի առաջին կանգնէք՝ նորանց սպասաւորութիւնը անելու համար.</verse>
				<verse number="10">Եւ քեզ, եւ քեզ հետ քո բոլոր եղբայրներին՝ Ղեւիի որդկանցը իրան մօտեցրեց, եւ դուք քահանայութի՞ւն էլ էք ուզում։</verse>
				<verse number="11">Ուրեմն դու եւ քո բոլոր ժողովքը Եհովայի դէմ էք ժողովուել, եւ Ահարօնն ո՞վ է՝ որ նորա դէմ տրտունջ էք անում։</verse>
				<verse number="12">Եւ Մովսէսն ուղարկեց Եղիաբի որդիք Դաթանին եւ Աբիրոնին կանչելու համար. Նորանք ասեցին.</verse>
				<verse number="13">Մենք վեր չենք գալ։ Փո՞քր բան է որ մեզ անապատիս մէջ մեռցնելու համար՝ կաթ ու մեղր բղխող երկրից մեզ հանեցիր, որ մեր վերայ տիրապետել էլ ես ուզում։</verse>
				<verse number="14">Եւ ապաքէն մեզ կաթ ու մեղր բղխող երկիր էլ չտարիր, եւ ոչ էլ մեզ արտի եւ այգիի ժառանգութիւն տուիր. Այս մարդկանց աչքերը հանելո՞ւ ես. Մենք վեր չենք գալիս։</verse>
				<verse number="15">Եւ Մովսէսը շատ բարկացաւ, եւ ասեց Եհովային. Մի նայիր նորանց նուէրներին. նորանցից մի էշ էլ չեմ առել, եւ նորանց մէկին չարիք չեմ արել։</verse>
				<verse number="16">Եւ Մովսէսն ասեց Կորխին. Դու եւ քո բոլոր ժողովուրդը էգուց Եհովայի առաջին ներկայանաք, դու եւ նորանք եւ Ահարօնը.</verse>
				<verse number="17">Եւ առէք ամեն մէկդ ձեր բուրվառները, եւ նորանց մէջ խունկ դրէք եւ մօտեցրէք Եհովայի առաջին ամեն մէկը իր բուրվառը, այսինքն երկու հարիւր յիսուն բուրվառներ, եւ դու էլ եւ Ահարօնը, ամեն մէկդ իր բուրվառը։</verse>
				<verse number="18">Եւ ամեն մէկն իր բուրվառն առան եւ նորանց մէջ կրակ դրին, եւ նորանց վերայ խունկ դրին եւ ժողովքի խորանի դռանը կանգնեցին եւ Մովսէսն ու Ահարօնն էլ։</verse>
				<verse number="19">Եւ Կորխը ժողովեց նորանց դէմ բոլոր ժողովքը ժողովքի խորանի դռանը. Եւ Եհովայի փառքը բոլոր ժողովքին երեւեցաւ։</verse>
				<verse number="20">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.</verse>
				<verse number="21">Այդ ժողովքի միջից բաժանուեցէք, որ իսկոյն սպառեմ դորանց։</verse>
				<verse number="22">Բայց նորանք իրանց երեսների վերայ ընկան՝ եւ ասեցին. Ով Աստուած, ով բոլոր մարմնի հոգիների Աստուած, մէկ մարդ կմեղանչէ՝ եւ բոլոր ժողովքի՞ վերայ կբարկանաս։</verse>
				<verse number="23">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="24">Խօսիր այդ ժողովքի հետ եւ ասիր. Հեռացէք Կորխի, Դաթանի եւ Աբիրոնի բնակութեան չորս կողմիցը։</verse>
				<verse number="25">Եւ Մովսէսն ելաւ, եւ Դաթանի եւ Աբիրոնի մօտ գնաց, եւ Իսրայէլի ծերերը նորա ետեւիցը գնացին։</verse>
				<verse number="26">Եւ նա խօսեց ժողովքի հետ ասելով. Այդ չար մարդկանց վրանների մօտից ետ քաշուեցէք, եւ նորանց մէկ բանին մի դպչիք, որ նորանց բոլոր մեղքերովը չկորչէք։</verse>
				<verse number="27">Այսպէս նորանք Կորխի, Դաթանի եւ Աբիրոնի բնակութեան չորս կողմերիցը հեռացան. Եւ դաթանը եւ Աբիրոնը դուրս եկան կանգնեցին իրանց վրանների դռանը եւ նորանց կնիկները եւ նորանց որդիքը եւ ընտանիքը։</verse>
				<verse number="28">Եւ Մովսէսն ասեց. Սորանով կգիտենաք թէ Եհովան է ինձ ուղարկել բոլոր այս գործերն անելու, եւ ոչ թէ իմ անձիցն է այս.</verse>
				<verse number="29">Այսինքն՝ եթէ սորանք ամեն մարդի մեռնելու պէս մեռնեն, եւ եթէ ամեն մարդի պատժուածովը սորանք էլ պատժուին, այն ժամանակ ինձ Եհովան չէ ուղարկել։</verse>
				<verse number="30">Բայց եթէ Եհովան մի հրաշք անէ, եւ երկիրն իր բերանը բանայ, եւ նորանց եւ նորանց բոլոր ունեցածը կուլ տայ եւ նորանք ողջ ողջ դժոխքն իջնեն, այն ժամանակ կգիտենաք որ այս մարդիկը Եհովային անարգեցին։</verse>
				<verse number="31">Եւ եղաւ հէնց որ այս բոլոր խօսքերը խօսելը վերջացրեց, իսկոյն գետինը պատառուեցաւ, որ նորանց տակին էր.</verse>
				<verse number="32">Եւ երկիրն իր բերանը բաց արաւ եւ նորանց եւ նորանց տները եւ Կորխի ունեցած բոլոր մարդկանցը եւ բոլոր ինչքը կուլ տուաւ։</verse>
				<verse number="33">Եւ նորանք եւ բոլոր ինչ որ նորանցն էր ողջ ողջ դժոխքը իջան, եւ երկիրը ծածկեց նորանց վերայով, եւ նորանք ժողովքի միջիցը կորան։</verse>
				<verse number="34">Եւ բոլոր Իսրայէլը, որ նորանց շուրջն էր, նորանց ձայնիցը փախան, որովհետեւ ասում էին մի գուցէ երկիրը մեզ կուլ տայ։</verse>
				<verse number="35">Եւ Եհովայից կրակ դուրս եկաւ, եւ խունկ մատուցանող երկու հարիւր յիսուն հոգիներին սպառեց։</verse>
				<verse number="36">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="37">Խօսիր Ահարօն քահանայի որդի Եղիազարի հետ, որ բուրվառներն այն այրուածքի միջիցը վեր առնէ, եւ դու կրակը դէն ցրուիր, որովհետեւ նորանք սուրբ եղան։</verse>
				<verse number="38">Այդ իրանց հոգիների դէմ մեղք գործողների բուրվառներիցը թիթեղներ շինեն՝ սեղանը պատելու համար. Որովհետեւ նորանք Եհովայի առաջին մատուցանելով՝ սուրբ են դառել եւ Իսրայէլի որդկանց համար նշան լինեն։</verse>
				<verse number="39">Եւ Եղիազար քահանան այն այրուած մարդկանց մատուցրած պղնձի բուրվառներն առաւ, եւ սեղանը պատելու համար թիթեղներ շինեցին նորանց.</verse>
				<verse number="40">(Իսրայէլի որդկանց համար յիշատակ՝ նորա համար որ Ահարօնի սերունդիցը չեղող մէկ օտարը Եհովայի առաջին խունկ մատուցանելու չմօտենայ, եւ Կորխի եւ նորա ժողովքի պէս չլինի), ինչպէս որ Եհովան ասեց նորան Մովսէսի ձեռքովը։</verse>
				<verse number="41">Եւ հետեւեալ օրը Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Մովսէսի դէմ եւ Ահարօնի դէմ տրտունջ արին՝ ասելով. Դուք Եհովայի ժողովրդին մեռցրիք։</verse>
				<verse number="42">Եւ եղաւ որ երբ ժողովքը Մովսէսի եւ Ահարօնի դէմ ժողովուած էին, դէպի ժողովքի խորանը նայեցին, եւ ահա ամպը ծածկեց նորան, ու Եհովայի փառքը երեւեցաւ։</verse>
				<verse number="43">Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի խորանի առաջը եկան։</verse>
				<verse number="44">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="45">Այդ ժողովքի միջիցը ելէք, որ իսկոյն սպառեմ նորանց. Եւ սորանք իրանց երեսների վերայ ընկան։</verse>
				<verse number="46">Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Բուրվառն առ եւ մէջը սեղանի վերայից կրակ դիր, եւ խունկ դիր, եւ շուտով ժողովքը գնա, եւ նորանց համար քաւութիւն արա. Որովհետեւ Եհովայի կողմից բարկութիւն ելաւ՝ ժանտախտը սկսեց։</verse>
				<verse number="47">Եւ Ահարօնը առաւ Մովսէսի ասածի պէս՝ ու ժողովքի մէջը վազեց, եւ ահա ժանտախտը սկսել էր ժողովրդի մէջ, եւ խունկը դրաւ, եւ ժողովրդի համար քաւութիւն արաւ.</verse>
				<verse number="48">Եւ մեռելների եւ ողջերի մէջտեղումը կանգնեց, եւ ժանտախտը դադարեց։</verse>
				<verse number="49">Եւ ժանտախտով մեռածները տասնեւչորս հազար եօթը հարիւր հոգի էին, բացի Կորխի բանի համար մեռածներից։</verse>
				<verse number="50">Եւ Ահարօնը ետ դարձաւ դէպի Մովսէսը ժողովքի խորանի դռան մօտ. Եւ ժանտախտը դադարեց։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ առ նորանցից իրանց հայրերի տների համեմատ մէկ մէկ գաւազան՝ այսինքն իրանց հայրերի տների բոլոր իշխաններից տասնեւերկու գաւազան. Ամեն մարդի անունը իր գաւազանի վերայ գրիր։</verse>
				<verse number="3">Եւ Ահարօնի անունը գրիր Ղեւիի գաւազանի վերայ. Որովհետեւ նորանց հայրերի տան իշխանի համար մէկ գաւազան պիտի լինի.</verse>
				<verse number="4">Եւ նորանց դնես ժողովքի խորանումը վկայութիւնի առաջին, ուր որ ձեզ պիտի հանդիպեմ։</verse>
				<verse number="5">Եւ կլինի այն մարդի գաւազանը, որին որ ես ընտրել եմ, կծաղկէ, եւ ես կդադարեցնեմ ինձանից Իսրայէլի որդկանց տրտունջը, որոնք տրտնջում են ձեզ վերայ։</verse>
				<verse number="6">Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց հետ, եւ նորանց բոլոր իշխաններն իրանց հայրերի տների համեմատ՝ տասնեւերկու գաւազան տուին նորան, ամեն մէկ իշխանի համար մէկ մէկ գաւազան, եւ Ահարօնի գաւազանը նորանց գաւազանների միջումն էր։</verse>
				<verse number="7">Եւ Մովսէսը դրաւ գաւազանները Եհովայի առաջին վկայութեան խորանումը։</verse>
				<verse number="8">Եւ եղաւ որ հետեւեալ օրը Մովսէսը վկայութեան խորանը մտաւ. Եւ ահա Ղեւիի տան կողմից տրուած Ահարօնի գաւազանը ծաղկել էր, եւ ծլեց եւ ծաղկեց եւ նուշեր հասցրեց։</verse>
				<verse number="9">Եւ Մովսէսը բոլոր գաւազանները Եհովայի առաջից դուրս հանեց Իսրայէլի բոլոր որդկանց առաջը եւ նորանք տեսան. Եւ ամեն մէկն իր գաւազանն առաւ։</verse>
				<verse number="10">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ետ դարձրու Ահարօնի գաւազանը վկայութիւնի առաջին որ ապստամբների համար իբրև նշան պահուի, եւ նորանց տրտունջը ինձանից վեր առնես որ չմեռնեն։</verse>
				<verse number="11">Եւ Մովսէսն արաւ ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր, այնպէս արաւ։</verse>
				<verse number="12">Եւ Իսրայէլի որդիքը խօսեցին Մովսէսի հետ ասելով. Ահա մեռնում ենք, կորչում ենք. Մենք ամենքս կորչում ենք.</verse>
				<verse number="13">Ամեն ով որ Եհովայի խորանին մօտենայ՝ մեռնում է. Միթէ ամենքս էլ մեռնե՞նք։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ Եհովան ասեց Ահարօնին. Դու եւ քո որդիքը եւ քո հօր տունը քեզ հետ սրբարանի անօրէնութիւնը պիտի կրէք. Եւ դու եւ քո որդիքը քեզ հետ ձեր քահանայութեան անօրէնութիւնը պիտի կրէք։</verse>
				<verse number="2">Եւ քո հօր ցեղից այսինքն Ղեւիի ցեղից եղող քո եղբայրներին մօտեցնես, որ քեզ հետ միանան, եւ քեզ սպասաւորութիւն անեն. Եւ դու եւ քո որդիքը քեզ հետ վկայութեան խորանին առաջին պիտի լինէք.</verse>
				<verse number="3">Եւ նորանք պահեն քո պահպանութիւնը եւ բոլոր խորանի պահպանութիւնը, միայն թէ սրբարանի անօթների եւ սեղանին չմօտենան, որ ոչ նորանք մեռնեն՝ եւ ոչ էլ դուք։</verse>
				<verse number="4">Եւ նորանք քեզ հետ միանան, եւ ժողովքի խորանի պահպանութիւնը պահեն՝ խորանի ամեն պաշտօնի համեմատ. Եւ մի օտար պիտի չմօտենայ ձեզ։</verse>
				<verse number="5">Եւ պահեցէք սրբարանի պահպանութիւնը եւ սեղանի պահպանութիւնը, որ այլ եւս Իսրայէլի որդկանց վերայ բարկութիւն չլինի։</verse>
				<verse number="6">Եւ ահա ես Իսրայէլի որդկանց միջիցը ձեր եղբայրներին՝ Ղեւտացիներին առայ իբրեւ ձեզ համար Եհովային պարգեւ տրուած, որ ժողովքի խորանի պաշտօնն անեն։</verse>
				<verse number="7">Եւ դու եւ քեզ հետ քո որդիքը պահեցէք ձեր քահանայութիւնը սեղանի բոլոր բաների համար եւ վարագոյրի ներսի կողմի համար, եւ պաշտօնը կատարեցէք. Ձեր քահանայութիւնը իբրեւ պարգեւ պաշտօն տուի, եւ մօտեցող օտարականը պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="8">Եւ Եհովան խօսեց Ահարօնի հետ. Եւ ահա ես քեզ տուի իմ ընծաների պահպանութիւնը Իսրայէլի որդկանց բոլոր սուրբ բաներիցը, նորանք քեզ տուի օծման համար եւ քո որդկանցը՝ յաւիտենական կանոնով։</verse>
				<verse number="9">Սորանք քոնը լինին ամենասուրբ բաներիցը՝ կրակիցը, նորանց ամեն հացի նուէրների, նորանց ամեն մեղքի պատարագների եւ նորանց ամեն յանցանքի պատարագների բոլոր պատարագները որ ինձ կհատուցանեն, ամենասուրբ են քեզ եւ քո որդկանց համար։</verse>
				<verse number="10">Ամենասուրբ տեղումը ուտես այն, ամեն արու ուտէ այն. Նա սուրբ է քեզ համար։</verse>
				<verse number="11">Այս էլ քոնը լինի նորանց պարգեւների բարձրացնելու պատարագը Իսրայէլի որդկանց բոլոր երերացնելու ընծաներից. քեզ տուի նորանց եւ քեզ հետ քո տղերանցը եւ քո աղջկերանցը յաւիտենական կանոնով, քո տան մէջ ամեն մաքուրն ուտէ այն։</verse>
				<verse number="12">Ամենից լաւ իւղի եւ ամենից լաւ գինիի եւ ցորենի բոլոր երախայրիները՝ որ Եհովային են մատուցանում, քեզ տուի։</verse>
				<verse number="13">Նորանց երկրի մէջ եղած բոլորի երախայրիները՝ որ բերում են Եհովայի համար, քոնը լինի. Քո տան մէջ ամեն մաքուրը ուտէ նորանից։</verse>
				<verse number="14">Իսրայէլի մէջ ամեն նուիրուածը քոնը լինի։</verse>
				<verse number="15">Ամեն մարմնի ամեն արգանդ բացողը, որ մատուցանում են Եհովային, թէ մարդ եւ թէ անասուն՝ քոնը լինի. Միայն թէ մարդի առաջինեկը անպատճառ փրկես. Եւ անմաքուր անասունի առաջինեկն էլ փրկես։</verse>
				<verse number="16">Եւ փրկուողին մէկ ամսական փրկես, սրբարանի սիկղի համեմատ հինգ սիկղ արծաթի գնով պիտի փրկես. սիկղը քսան կերատ է։</verse>
				<verse number="17">Բայց կովի առաջինեկը եւ ոչխարի առաջինեկը կամ այծի առաջինեկը չփրկես. Նորանք սուրբ են. նորանց արիւնը սեղանի վերայ սրսկես եւ նորանց ճարպը այրես իբր անուշահոտ պատարագ Եհովայի համար.</verse>
				<verse number="18">Եւ նորանց միսը քոնը լինի ինչպէս երերացնելու երբուծը եւ աջ զիստը՝ քոնը լինի։</verse>
				<verse number="19">Սուրբ բաներիցը ամեն բարձրացնելու պատարագները, որ Իսրայէլի որդիքը Եհովային մատուցանում են, քեզ եւ քեզ հետ քո տղերանցը եւ աղջկերանցը տուի յաւիտենական կանոնով, նա քո սերունդի համար աղի ուխտ է յաւիտեան Եհովայի առաջին քեզ համար եւ քեզ հետ քո սերունդի համար։</verse>
				<verse number="20">Եւ Եհովան ասեց Ահարօնին. Նորանց երկրի մէջ դու ժառանգութիւն չունենաս. Եւ նորանց մէջտեղը բաժին չունենաս. ես եմ քո բաժինը եւ ժառանգութիւնը Իսրայէլի որդկանց մէջ։</verse>
				<verse number="21">Եւ ահա Իսրայէլի բոլոր տասանորդը տուի Ղեւիի որդկանց ժառանգութեան համար՝ իրանց այս պաշտօնի փոխարէն, որ պաշտօնով ծառայում են ժողովքի խորանին։</verse>
				<verse number="22">Եւ Իսրայէլի որդիքն այլ եւս ժողովքի խորանին չմօտենան, որ մեղք չկրեն եւ չմեռնեն։</verse>
				<verse number="23">Եւ ժողովքի խորանի պաշտօնը Ղեւին անէ, եւ իրանց անօրէնութիւնը իրանք կրեն. Սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի. Որ նորանք Իսրայէլի որդկանց մէջ ժառանգութիւն չունենան։</verse>
				<verse number="24">Որովհետեւ Իսրայէլի որդկանց տասանորդը՝ որոնք Եհովային ընծայում են, Ղեւտացիներին ժառանգութիւն տուի. Այս պատճառով նորանց համար ասեցի, որ Իսրայէլի որդկանց մէջ ժառանգութիւն չունենան։</verse>
				<verse number="25">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="26">Այսպէս խօսիր Ղեւտացիների հետ եւ ասիր նորանց. Երբոր Իսրայէլի որդիներից տասանորդը առնէք, որ նորանց կողմանից ձեզ տուի ժառանգութեան համար, այն ժամանակ նորանից տասանորդի տասներորդը բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովայի համար։</verse>
				<verse number="27">Եւ ձեզ համար ձեր բարձրացնելու պատարագը համարուի կալի ցորենի պէս եւ հնձանի բերքի պէս։</verse>
				<verse number="28">Այսպէս դուք էլ բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովային այն բոլոր տասանորդներից, որ դուք առնէք Իսրայէլի որդիներից, եւ նորանցից Եհովայի բարձրացնելու պատարագը Ահարօն քահանային տաք։</verse>
				<verse number="29">Բոլոր ձեզ տրուած պատարագներից Եհովային մատուցանէք ամեն բարձրացնելու պատարագը բոլորովին նորա ամենալաւիցը՝ նորա սուրբ մասը մատուցանէք։</verse>
				<verse number="30">Եւ ասես նորանց. Երբոր նորա ամենալաւը մատուցանէք, այն ժամանակ մնացածը կալի արդիւնքի պէս եւ հնձանի արդիւնքի պէս համարուի Ղեւտացիների համար։</verse>
				<verse number="31">Եւ ամեն տեղ ուտէք այն, դուք եւ ձեր ընտանիքները. Որովհետեւ ժողովքի խորանի մէջ ձեր պաշտօնի փոխարէն ձեր վարձքը նա է։</verse>
				<verse number="32">Եւ նորա համար մեղք չէք կրիլ նորանից ամենալաւը մատուցանելուց յետոյ եւ Իսրայէլի որդկանց սուրբ բաները չպղծէք որ չմեռնէք։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Այս է օրէնքի կանոնը որ Եհովան պատուիրեց ասելով. Խօսիր Իսրայէլի որդկանց հետ, որ քեզ մօտ մի կարմիր երինջ բերեն անարատ, որ մի բիծ չունենայ, որի վերայ լուծ դրուած չլինի։</verse>
				<verse number="3">Եւ Եղիազար քահանային տաք այն, եւ նա բանակիցը դուրս հանէ նորան, եւ նորա առաջին մորթեն նորան։</verse>
				<verse number="4">Եւ Եղիազար քահանան իր մատովը նորա արիւնիցը առնէ եւ դէպի ժողովքի խորանի առաջի կողմը եօթն անգամ սրսկէ նորա արիւնիցը։</verse>
				<verse number="5">Եւ իր աչքի առաջին այրեն երինջը, նորա մորթը եւ նորա միսը, եւ նորա արիւնը աղբովը մէկտեղ այրեն։</verse>
				<verse number="6">Եւ քահանան առնէ եղեւին փայտ, զոպայ եւ կրկնակի կարմիր, եւ երնջի այրուած կրակի մէջ գցէ։</verse>
				<verse number="7">Եւ քահանան իր հանդերձները ջրով ողողէ եւ իր մարմինը ջրով լուանայ, եւ յետոյ բանակը մտնէ. Եւ քահանան մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="8">Եւ նորան այրողն իր հանդերձները ջրով ողողէ եւ իր մարմինը ջրով լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="9">Եւ մի մաքուր մարդ երնջի մոխիրը ժողովէ եւ բանակից դուրս մի մաքուր տեղ դնէ. Եւ Իսրայէլի որդկանց ժողովքի համար պահուած մնայ, մեղաց համար մաքրութեան ջուր է նա։</verse>
				<verse number="10">Եւ երնջի մոխիրը ժողովողը իր հանդերձները ողողէ ջրով, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, եւ սա Իսրայէլի որդկանց համար եւ նորանց մէջ պանդխտացող օտարականի համար յաւիտենական կանոն լինի։</verse>
				<verse number="11">Ով որ մեռած մարդի մարմնի դպչէ, եօթը օր անմաքուր լինի։</verse>
				<verse number="12">Նա երրորդ օրը նորանով մաքրուի, եւ եօթներորդ օրը նորանով մաքրուի, եւ եօթներորդ օրը մաքուր լինի, բայց եթէ չմաքրուի երրորդ օրը, եօթներորդ օրն էլ մաքուր չի լինիլ։</verse>
				<verse number="13">Ով որ մեռած մարդի մարմնի դպչէ եւ չմաքրուի, նա Եհովայի խորանը պղծում է. Եւ այն անձը Իսրայէլից կորչի, որովհետեւ նորա վերայ մաքրութեան ջուր չսրսկուեցաւ, նա անմաքուր լինի. իր անմաքրութիւնը տակաւին իր վերայ է։</verse>
				<verse number="14">Այս է վրանի մէջ մեռնող մարդի համար օրէնքը. Այն վրանի մէջն ամեն մտնողը եւ այն վրանումն ամեն եղողը եօթն օր անմաքուր լինի։</verse>
				<verse number="15">Եւ ամեն բաց աման, որի վերան կապով խուփ չկայ, անմաքուր լինի։</verse>
				<verse number="16">Եւ ով որ դպչէ դաշտի վերայ սրով սպանուածի կամ մեռածի, կամ մարդի ոսկորի եւ կամ գերեզմանի, եօթն օր անմաքուր լինի։</verse>
				<verse number="17">Եւ առնեն անմաքուր եղողի համար՝ այն մեղաց համար այրուած երնջի մոխրիցը եւ նորա վերայ կենդանի ջուր ածեն մի ամանի մէջ.</verse>
				<verse number="18">Եւ մի մաքուր մարդ զոպայ առնէ, եւ այն ջրովը թրչէ, եւ սրսկէ այն վրանի վերայ եւ բոլոր ամանների վերայ եւ այնտեղ եղած մարդկանց վերայ, եւ ոսկորի եւ կամ սպանուածի կամ մեռածի եւ կամ գերեզմանի դպչողի վերայ։</verse>
				<verse number="19">Եւ մաքուրը սրսկէ անմաքուրի վերայ երրորդ օրը եւ եօթներորդ օրը, եւ եօթներորդ օրը նորան մաքրէ, եւ նա իր հանդերձները ողողէ եւ ջրով լուացուի եւ իրիկունը մաքուր լինի։</verse>
				<verse number="20">Բայց այն մարդը որ անմաքուր է եւ չէ մաքրվում, այն անձը ժողովքի միջիցը կորչի, որովհետեւ Եհովայի սրաբարանը պղծեց. Նորա վերայ մաքրութեան ջուրը չսրսկուեցաւ, նա անմաքուր է։</verse>
				<verse number="21">Եւ նորանց համար յաւիտենական կանոն լինի, որ մաքրութեան ջուրը սրսկողն իր հանդերձները ողողէ, եւ մաքրութեան ջրին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
				<verse number="22">Եւ անմաքուր անձը ամեն ինչի որ դպչէ, նա էլ անմաքուր լինի. Եւ նորան դպչող մարդը մինչեւ իրիկուն անմաքուր լինի։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Սին անապատը եկան առաջին ամսումը, եւ ժողովուրդը Կադէսի մէջ բանակ տուաւ. Եւ Մարիամը այնտեղ մեռաւ, եւ այնտեղ թաղուեցաւ։</verse>
				<verse number="2">Եւ ժողովքը ջուր չ՛ունէր, եւ Մովսէսի եւ Ահարօնի վերայ հաւաքուեցան,</verse>
				<verse number="3">Եւ ժողովուրդը Մովսէսի հետ վիճելով խօսեցին եւ ասեցին. Երանի՜ թէ մենք էլ մեռնէինք, երբ որ մեր եղբայրները մեռան Եհովայի առաջին.</verse>
				<verse number="4">Եւ ի՞նչու բերիք Եհովայի ժողովրդին այս անապատը, որ մենք եւ մեր անասունները այս տեղ մեռնենք։</verse>
				<verse number="5">Եւ ի՞նչու մեզ Եգիպտոսիցը հանեցիք՝ մեզ այս վատ տեղը բերելու համար. Ոչ սերմի տեղ է, ոչ էլ թզենիների եւ այգիների եւ նռնենիների, եւ խմելու համար անգամ ջուր չկայ։</verse>
				<verse number="6">Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի առաջիցը գնացին ժողովքի խորանի դուռը եւ իրանց երեսի վերայ ընկան. Եւ Եհովայի փառքը նորանց երեւեցաւ։</verse>
				<verse number="7">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="8">Առ գաւազանը, եւ ժողովքը ժողովիր, դու եւ քո եղբայր՝ Ահարօնը եւ խօսեցէք ապառաժին նորանց աչքերի առաջին, եւ նա կտայ իր ջուրը, եւ դու ապառաժիցը ջուր կհանես նորանց համար եւ կխմեցնես ժողովքին եւ անասուններին։</verse>
				<verse number="9">Եւ Մովսէսն Եհովայի առաջիցը առաւ գաւազանը ինչպէս որ նա իրան պատուիրեց։</verse>
				<verse number="10">Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովեցին ժողովքը ապառաժի առաջին, եւ ասեց նորանց. Լսեցէք հիմա, ով ապստամբներ, այս ապառաժից ջուրհանե՞նք ձեզ համար։</verse>
				<verse number="11">Եւ Մովսէսն իր ձեռքը բարձրացրեց, եւ գաւազանովը երկու անգամ ապառաժին զարկեց. Եւ շատ ջուր դուրս ելաւ, եւ ժողովքը եւ նորանց անասունները խմեցին։</verse>
				<verse number="12">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ. Որովհետեւ ինձ չհաւատացիք՝ ինձ Իսրայէլի որդկանց աչքերի առաջին փառաւորելու, նորա համար դուք այս ժողովուրդը չէք տանիլ այն երկիրը՝ որ նորանց տուի։</verse>
				<verse number="13">Մերիբայի ջուրը սա է, որի վերայ Իսրայէլի որդիքը Եհովայի դէմ վիճեցին, եւ Նա փառաւորուեցաւ նորանց մէջ։</verse>
				<verse number="14">Եւ Մովսէսը Կադեսից դեսպաններ ուղարկեց Եդովմի թագաւորի մօտ, թէ Այսպէս է ասում քո եղբայր Իսրայէլը. Գիտես մեզ պատահած բոլոր նեղութիւնը.</verse>
				<verse number="15">Որ մեր հայրերն իջան Եգիպտոս, եւ մենք բնակուեցինք Եգիպտոսում շատ ժամանակ, եւ Եգիպտացիները չարչարեցին մեզ եւ մեր հայրերին։</verse>
				<verse number="16">Եւ մենք դէպի Եհովան աղաղակեցինք, եւ նա լսեց մեր ձայնը, եւ հրեշտակ ուղարկեց, եւ մեզ Եգիպտոսից հանեց. Եւ ահա մենք քո սահմանի ծայրի Կադէս քաղաքումն ենք.</verse>
				<verse number="17">Խնդրեմ թող անցնենք քո երկրովը, մենք արտով եւ այգիներով չենք անցնիլ, եւ հորերից ջուր չենք խմիլ. Արքունի ճանապարհովը կգնանք, աջ կամ ձախ կողմը չենք խոտորիլ մինչեւ որ քո սահմանիցն անցնենք։</verse>
				<verse number="18">Եւ Եդովմն ասեց նորան. Իմ միջովը չես անցնիլ, եթէ ոչ՝ սրով քեզ դէմ կգամ։</verse>
				<verse number="19">Եւ Իսրայէլի որդիքն ասեցին նորան. Մենք մեծ ճանապարհովը կանցնենք, եւ եթէ ես եւ իմ անասունները քո ջրիցը խմենք, նորա գինը կհատուցանեմ. Առանց մի որ եւ է բանի՝ իմ ոտքերովը կանցնեմ։</verse>
				<verse number="20">Եւ նա ասեց. Չես անցնիլ. Եւ Եդովմը մեծ բազմութիւնով եւ հզօր ձեռքով նորանց դէմ դուրս եկաւ։</verse>
				<verse number="21">Այսպէս Եդովմն արգիլեց իր սահմանից Իսրայէլին ճանապարհ տալ. Եւ Իսրայէլը դարձաւ նորանից։</verse>
				<verse number="22">Եւ Կադեսից չուեցին, եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը եկան Հովր սարը։</verse>
				<verse number="23">Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ Հովր սարումը Եդովմի երկրի սահմանի մօտ ասելով.</verse>
				<verse number="24">Ահարօնն իր ժողովրդի վերայ աւելանայ. Որովհետեւ նա չի մտնելու այն երկիրը որ Իսրայէլի որդկանց տուի՝ Մերիբայի ջրի մօտ իմ հրամանի դէմ ձեր ապստամբութիւն անելու համար։</verse>
				<verse number="25">Վեր առ Ահարօնին եւ նորա որդի Եղիազարին եւ վեր հանիր նորանց Հովր սարը.</verse>
				<verse number="26">Եւ Ահարօնին իր զգեստներիցը մերկացրու եւ նորա որդի Եղիազարին հագցրու նորանց. Եւ Ահարօնն իր ժողովրդի վերայ կաւելանայ, եւ այնտեղ կմեռնէ։</verse>
				<verse number="27">Եւ Մովսէսը Եհովայի պատուիրածին պէս արաւ. Եւ բոլոր ժողովքի աչքի առաջին վեր ելաւ Հովր սարը։</verse>
				<verse number="28">Եւ Մովսէսը մերկացրեց Ահարօնին նորա զգեստներիցը, եւ նորա որդի Եղիազարին հագցրեց նորանց. Եւ Ահարօնը մեռաւ այնտեղ սարին գլխին. Եւ Մովսէսը եւ Եղիազարը սարիցն իջան։</verse>
				<verse number="29">Եւ երբ բոլոր ժողովքը տեսան, որ Ահարօնը մեռաւ, Իսրայէլի բոլոր տունը Ահարօնի համար երեսուն օր լաց եղան։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ հարաւային կողմում բնակուող Քանանացի Արադի թագաւորը լսեց, որ Իսրայէլն Աթարիմի ճանապարհովը գալիս է, եւ Իսրայէլի հետ պատերազմեց. Եւ նորանցից գերիներ առաւ։</verse>
				<verse number="2">Եւ Իսրայէլն ուխտ արաւ Եհովային եւ ասեց. Եթէ այս ժողովուրդն իմ ձեռքը մատնես, նորանց քաղաքները կնզովեմ։</verse>
				<verse number="3">Եւ Եհովան Իսրայէլի ձայնը լսեց, եւ Քանանացին նորա ձեռքը տուաւ. Եւ նա նզովեց նորանց եւ նորանց քաղաքները, եւ այն տեղի անունը Հօրմա դրաւ։</verse>
				<verse number="4">Եւ Հովր սարից Կարմիր ծովի ճանապարհով չուեցին որ Եդովմի երկրովը պտոյտ տան. Եւ ժողովրդի սիրտը նեղացաւ ճանապարհին։</verse>
				<verse number="5">Եւ ժողովուրդը Աստուծոյ դէմ եւ Մովսէսի դէմ խօսեցին. Ի՞նչու մեզ Եգիպտոսից հանեցիք՝ որ անապատումը մեռնենք. Որովհետեւ հաց չկայ, ջուր չկայ. Եւ այս չնչին հացիցը մեր սիրտը զզուել է։</verse>
				<verse number="6">Եւ Եհովան ժողովրդի վերայ կիզող օձեր ուղարկեց, եւ կծեցին ժողովրդին, այնպէս որ Իսրայէլիցը շատ ժողովուրդ մեռաւ։</verse>
				<verse number="7">Եւ ժողովուրդը եկաւ Մովսէսի մօտ եւ ասեցին. Մենք մեղանչեցինք Եհովայի դէմ եւ քեզ դէմ խօսելով. աղօթք արա Եհովային որ մեր վերայից օձերը վեր առնի. Եւ Մովսէսն աղաչեց ժողովրդի համար։</verse>
				<verse number="8">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Քեզ համար մի կիզող օձ շինիր եւ նորան դիր մի ձողի վերայ. Եւ կլինի՝ ամեն ով որ կծուի, թող նորան մտիկ տայ, եւ կապրէ։</verse>
				<verse number="9">Եւ Մովսէսը մի պղնձի օձ շինեց, եւ ձողի վերայ դրաւ այն. Եւ եղաւ որ օձը երբոր մարդի կծում էր, նա մտիկ էր անում պղնձի օձին, եւ առողջանում էր։</verse>
				<verse number="10">Եւ Իսրայէլի որդիքը չուեցին, եւ Ոբովթի մէջ իջեւան արին։</verse>
				<verse number="11">Եւ Ոբովթից չուեցին, եւ Իյէ-աբարիմի մէջ դէպի արեւելեան կողմը Մովաբի դէմի անապատումը իջեւան արին։</verse>
				<verse number="12">Այն տեղից էլ չուեցին, եւ Զարեդ ձորումը իջեւան արին։</verse>
				<verse number="13">Այնտեղից չուեցին, եւ իջեւան արին Առնոնի միւս կողմի այն անապատումը, որ Ամօրհացիների սահմանիցն է ելնում. Որովհետեւ Առնոնը Մովաբացիների սահմանն է, Մովսաբացիների եւ Ամօրհացիների մէջտեղը։</verse>
				<verse number="14">Նորա համար Եհովայի պատերազմների գրքումը ասվում է. Վահէպը Սուֆայումը, Եւ Առնոնի գետերը, Եւ գետերին յորձանքը.</verse>
				<verse number="15">Որ դառնում է դէպի Արի բնակարանը. Եւ թեքվում է դէպի Մովաբի սահմանը։</verse>
				<verse number="16">Եւ այնտեղից եկան Ջրհորը. Սա այն ջրհորն է, որի համար Եհովան ասել էր Մովսէսին. Ժողովրդին ժողովիր, եւ ես նորանց ջուր կտամ։</verse>
				<verse number="17">Այն ժամանակ Իսրայէլն այս երգը երգեց. Հոր, բղխիր. Երգեցէք նորա համար.</verse>
				<verse number="18">Հորը, որ իշխանները փորեցին, Ժողովրդի ազնուականները քանդեցին. Գաւազանով եւ իրանց ցուպերովը։</verse>
				<verse number="19">Եւ անապատից Մաթանա, Եւ Մաթանայից Նաալիէլ, եւ Նաալիէլից Բամօթ,</verse>
				<verse number="20">Եւ Բամօթից Մովաբի դաշտը դէպի Եսիմոն նայող Փասգայի գագաթի հովիտը չուեցին։</verse>
				<verse number="21">Եւ Իսրայէլը դեսպաններ ուղարկեց Ամօրհացիների Սեհոն թագաւորին՝ ասելով.</verse>
				<verse number="22">Քո երկրովն անցնենք. Արտի կամ այգիի մէջ չենք խոտորիլ. Հորի ջրից չենք խմիլ. Արքունական ճանապարհովը կգնանք մինչեւ որ քո սահմանիցն անցնենք։</verse>
				<verse number="23">Եւ Սեհոնն իր սահմանովը ճանապարհ չտուաւ Իսրայէլին. Այլ Սեհոնն իր բոլոր ժողովրդին ժողովեց, եւ դուրս եկաւ Իսրայէլին դէմ անապատը, եւ Յասսա եկաւ, եւ Իսրայէլի հետ պատերազմեց։</verse>
				<verse number="24">Եւ Իսրայէլը սուրի բերանից անցկացրեց նորան, եւ տիրեց նորա երկրին՝ Առնոնից մինչեւ Յաբոկ՝ մինչեւ Ամմոնի որդկանց երկիրը. Որովհետեւ Ամմոնի որդկանց սահմանը պինդ էր։</verse>
				<verse number="25">Եւ Իսրայէլն առաւ այս բոլոր քաղաքները. Եւ Իսրայէլն Ամօրհացիների բոլոր քաղաքներումը բնակուեց՝ Եսեբոնում եւ նորա բոլոր գեղերումը.</verse>
				<verse number="26">Որովհետեւ Եսեբոնը Ամօրհացիների Սեհոն թագաւորի քաղաքն էր. Եւ նա Մովաբի առաջին թագաւորի հետ պատերազմելով առել էր նորա ձեռքից բոլոր երկիրը մինչեւ Առնոն։</verse>
				<verse number="27">Նորա համար առակախօսները ասում են. Եսեբոն եկէք, Շինուի եւ պատրաստուի Սեհոնաի քաղաքը.</verse>
				<verse number="28">Որովհետեւ կրակ դուրս եկաւ Եսեբոնից. Բոց՝ Սեհոնի քաղաքից. Այրեց Մովաբի Արը Առնոնի բարձր տեղերի տէրերը։</verse>
				<verse number="29">Վա՜յ քեզ, Մովաբ, Կորար, ով Քամովսի ժողովուրդ. Իր փախչած որդիքը, եւ աղջիկները, Ամօրհացիների Սեհոն թագաւորի համար գերի արաւ։</verse>
				<verse number="30">Բայց նետահարեցինք նորանց Եսեբոնը կորաւ մինչեւ Դեբոն. Եւ աւերեցինք նորանց մինչեւ Նոփա, Որ մինչեւ Մեդեբայ է։</verse>
				<verse number="31">Այսպէս Իսրայէլը Ամօրհացիների երկրումը բնակուեց։</verse>
				<verse number="32">Եւ Մովսէսը մարդ ուղարկեց Յազերը լրտեսելու եւ նորա գեղերն առին. Եւ այնտեղի Ամօրհացիներին դուրս արին։</verse>
				<verse number="33">Եւ դարձան եւ բասանի ճանապարհովը եկան. Եւ բասանի Ովգ թագաւորը՝ ինքն ու իր բոլոր ժողովուրդը դուրս եկան նորանց դէմ Եդրայի պատերազմը։</verse>
				<verse number="34">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Նորանից մի վախենար. Որովհետեւ քո ձեռքը մատնեցի նորան եւ նորա բոլոր ժողովրդին, եւ նորա երկիրը. Եւ դու նորան կանես ինչպէս որ արիր Եսեբոնում բնակուող Ամօրհացիների Սեհոն թագաւորին։</verse>
				<verse number="35">Այսպէս զարկեցին նորան եւ նորա որդկանցը եւ նորա բոլոր ժողովրդին՝ այնպէս որ մէկ մնացորդ էլ չթողեցին, եւ նորա երկրին տիրեցին։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ Իսրայէլի որդիքը չուեցին եւ Մովաբի դաշտերի մէջ Յորդանանի միւս կողմումը Երիքովի մօտ իջեւան արին։</verse>
				<verse number="2">Եւ Սեպփօրի որդի Բաղակը տեսաւ այն ամենը, ինչ որ Իսրայէլն արաւ Ամօրհացիներին։</verse>
				<verse number="3">Եւ Մովաբը շատ վախեց ժողովրդիցը, որովհետեւ շատ էին. Եւ Մովաբը տագնապում էր Իսրայէլի որդկանց երեսիցը։</verse>
				<verse number="4">Եւ Մովաբը Մադիամի ծերերին ասեց. Հիմա այս ժողովուրդը լիզելու են մեր շուրջը եղած ամենը, ինչպէս որ արջառը լիզում է դաշտի խոտը։ Եւ Սեպփօրի որդի Բաղակը՝ Մովաբի թագաւորն էր այն ժամանակ։</verse>
				<verse number="5">Եւ դեսպաններ ուղարկեց Փաթուր քաղաքը, որ Եփրատ գետի եզերքումն էր, Բէովրի որդի Բաղաամի մօտ նորա ժողովրդի որդկանց երկիրը՝ նորան կանչելու եւ ասելու. Ահա Եգիպտոսիցը մի ժողովուրդ է դուրս եկել, ահա երկրի երեսը ծածկել է, եւ նստել է իմ դիմացը.</verse>
				<verse number="6">Եւ հիմա աղաչում եմ, եկ, ինձ համար անիծիր այս ժողովրդին. Որովհետեւ նա ինձանից զօրաւոր է. Գուցէ կարող լինեմ նորան զարկել, եւ իմ երեսիցը դուրս քշեմ նորան. Որովհետեւ գիտեմ որին որ դու օրհնես՝ օրհնուած է, եւ որին որ դու անիծես՝ անիծուած է։</verse>
				<verse number="7">Եւ Մովաբի ծերերն եւ Մադիամի ծերերը գնացին՝ իրանց հմայութեան վարձքերն իրանց ձեռքերին, եւ եկան Բաղաամի մօտ ու բաղակի խօսքերն ասեցին նորան։</verse>
				<verse number="8">Եւ նա ասեց նորանց. Այս գիշեր այստեղ մնացէք եւ ես պատասխան կտամ ձեզ ինչպէս որ Տէրը ինձ հետ խօսելու լինի. Եւ Մովաբի իշխանները Բաղաամի մօտ մնացին։</verse>
				<verse number="9">Եւ Աստուած Բաղաամի մօտ եկաւ եւ ասեց. Ո՞վ են այդ մարդիկը քեզ մօտ։</verse>
				<verse number="10">Եւ Բաղաամն ասեց Աստուծուն. Մովաբի թագաւորն Սեպփօրեան Բաղակն է ուղարկել ինձ մօտ.</verse>
				<verse number="11">Թէ ահա Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը երկրի երեսը ծածկել է. Հիմա եկ անիծիր նորան ինձ համար, գուցէ կարող լինեմ նորան յաղթել եւ նորան դուրս անել։</verse>
				<verse number="12">Եւ Աստուած ասեց Բաղաամին. Դորանց հետ չգնաս. Ժողովրդին չ՛անիծես. Որովհետեւ նա օրհնուած է։</verse>
				<verse number="13">Եւ բաղաամն առաւօտանց վեր կացաւ եւ ասեց բաղակի իշխաններին. Գնացէք ձեր երկիրը, որովհետեւ Եհովան ինձ արգելում է ձեզ հետ գնալու։</verse>
				<verse number="14">Եւ Մովաբի իշխանները վեր կացան եւ բաղակի մօտ եկան եւ ասեցին. Բաղաամը չուզեց մեզ հետ գալ։</verse>
				<verse number="15">Եւ բաղակը դարձեալ նորանցից աւելի շատ եւ աւելի պատուաւոր իշխաններ ուղարկեց։</verse>
				<verse number="16">Եւ նորանք Բաղաամի մօտ եկան եւ ասեցին նորան. Սեպփօրի որդի բաղակը այսպէս է ասում. Աղաչում եմ՝ ինձ մօտ գալուցը մի հրաժարուիր.</verse>
				<verse number="17">Որովհետեւ քեզ շատ պատիւ կանեմ եւ ամեն ինչ որ ասես ինձ՝ կանեմ, եւ աղաչում եմ՝ եկ անիծիր այս ժողովրդին ինձ համար։</verse>
				<verse number="18">Եւ Բաղաամը պատասխանեց եւ ասեց բաղակի ծառաներին. Եթէ Բաղակն իր տունը լիքն ինձ արծաթ ու ոսկի տայ, իմ Եհովայ Աստուծոյ խօսքիցը չեմ կարող անցկենալ՝ մի փոքր կամ մի մեծ բան անելու։</verse>
				<verse number="19">Եւ հիմա աղաչում եմ՝ այս գիշեր դուք էլ այստեղ մնացէք, որ գիտենամ, թէ Եհովան ուրիշ ինչ պիտի ասէ ինձ։</verse>
				<verse number="20">Եւ Աստուած գիշերը Բաղաամի մօտ եկաւ եւ ասեց նորան. Եթէ մարդիկը քեզ կանչելու գան, վեր կաց նորանց հետ գնա. բայց ինչ որ քեզ հետ խօսեմ՝ միայն այն անես։</verse>
				<verse number="21">Եւ Բաղաամն առաւօտանց վեր կացաւ, եւ իր էշի համետը դրաւ, եւ Մովաբի իշխանների հետ գնաց։</verse>
				<verse number="22">Եւ գնալու համար Աստուծոյ բարկութիւնը բորբոքուեց, եւ Եհովայի հրեշտակը ճանապարհի վերայ կանգնեց նորան հակառակելու համար, եւ նա իր էշի վերայ հեծած էր եւ նորա երկու ծառաներն իր հետ։</verse>
				<verse number="23">Եւ էշը տեսաւ Եհովայի հրեշտակին, որ ճանապարհին կանգնած էր, եւ իր սուրը հանած ձեռքին. Եւ էշը ճանապարհիցը ծռեց եւ գնաց արտը, եւ Բաղաամն էշին ծեծեց, որ նորան ճանապարհը դարձնէ։</verse>
				<verse number="24">Եւ Եհովայի հրեշտակը այգիներից նեղ ճանապարհումը կանգնեց՝ այնպէս որ մէկ կողմից պատ եւ միւս կողմից պատ կար։</verse>
				<verse number="25">Եւ երբոր էշը Եհովայի հրեշտակին տեսաւ, այն պատի մօտ քաշուեցաւ, եւ բաղաամի ոտքը այն պատի մօտ ճմլեց. Եւ նա դարձեալ ծեծեց նորան։</verse>
				<verse number="26">Եւ Եհովայի հրեշտակը դարձեալ առաջ գնաց եւ մի նեղ տեղ կանգնեց, ուր աջ կամ ձախ կողմը խոտորելու ճանապարհ չկար։</verse>
				<verse number="27">Եւ երբոր էշը Եհովայի հրեշտակին տեսաւ, Բաղաամի տակին նստեց, եւ Բաղաամի բարկութիւնը բորբոքուեց, եւ գաւազանով ծեծեց էշին։</verse>
				<verse number="28">Եւ Եհովան էշի բերանը բացաւ, եւ նա Բաղաամին ասեց. Ես ի՞նչ եմ արել քեզ որ այսպէս երեք անգամ ինձ ծեծեցիր։</verse>
				<verse number="29">Եւ Բաղաամն ասեց էշին. Ինձ ծաղր անելուդ համար. Երանի՜ թէ ձեռքիս սուր լինէր որ հիմա քեզ մեռցնէի։</verse>
				<verse number="30">Եւ էշն ասեց Բաղաամին. Ես՝ այն քո էշը չե՞մ, որի վերայ հեծնում էիր վաղուց մինչեւ այսօր. Մի՞թէ իմ սովորութիւնն էր քեզ այսպէս անել. Եւ նա ասեց. Ոչ։</verse>
				<verse number="31">Այն ժամանակ Եհովան բացաւ Բաղաամի աչքերը. Եւ նա տեսաւ Եհովայի հրեշտակին ճանապարհին կանգնած եւ իր սուրը հանած ձեռքին, եւ իր երեսի վերայ ընկաւ եւ երկրպագութիւն արաւ։</verse>
				<verse number="32">Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ի՞նչու ծեծեցիր քո էշին այս երեք անգամը, ահա ես դուրս եկայ հակառակելու, որովհետեւ այդ ճանապարհը ուղիղ չէ իմ առաջին։</verse>
				<verse number="33">Եւ էշն ինձ տեսաւ, եւ այս երեք անգամն է որ իմ առաջիցը քաշուեց. Եթէ իմ առաջիցը չքաշուէր, հիմա ես քեզ մեռցրել էի եւ նորան ողջ թողել.</verse>
				<verse number="34">Եւ Բաղաամն ասեց Եհովայի հրեշտակին. Մեղք գործեցի, ըստ որում չիմացայ որ դու էիր ճանապարհին ինձ դէմ կանգնել. Եւ արդ եթէ սա վատ է երեւում քեզ, ետ դառնամ։</verse>
				<verse number="35">Եւ Եհովայի հրեշտակն ասեց Բաղաամին. Գնա այդ մարդկանց հետ, բայց միայն այն խօսքը որ քեզ հետ կխօսեմ՝ այն կխօսես. Եւ բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։</verse>
				<verse number="36">Եւ Բաղակը լսեց որ Բաղաամը գալիս է, դուրս եկաւ նորան դիմաւորելու դէպի Մովաբացիների մէկ քաղաքը Առնոնի սահմանի մօտ եւ որ սահմանի ծայրումն էր։</verse>
				<verse number="37">Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Մի՞թէ քեզ կանչելու համար մարդ չուղարկեցի, ի՞նչու չեկար ինձ մօտ. Իրա՞ւ որ քեզ չէի կարող պատիւ անել։</verse>
				<verse number="38">Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Ահա եկել եմ քեզ մօտ, բայց ես բնաւ զօրութիւն ունի՞մ մի բան ասելու. Աստուած իմ բերանս ինչ խօսք որ դնէ այն պիտի խօսեմ։</verse>
				<verse number="39">Եւ Բաղաամը Բաղակի հետ գնաց, եւ եկան Կարիաթ-հուսովթ։</verse>
				<verse number="40">Եւ բաղակն արջառներ եւ ոչխարներ մորթեց եւ ուղարկեց Բաղաամի եւ նորա հետ եղող իշխանների համար։</verse>
				<verse number="41">Եւ երբոր առաւօտ եղաւ, Բաղակն առաւ բաղաամին եւ նորան Բահաղի բարձր տեղերը հանեց, եւ նա այնտեղից տեսաւ ժողովրդի ծայրը։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Այստեղ ինձ համար եօթը սեղան շինիր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ եւ եօթը խոյ պատրաստիր։</verse>
				<verse number="2">Եւ Բաղակը Բաղաամի ասածին պէս արաւ. Եւ Բաղակն ու Բաղաամն ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ ու մէկ խոյ մատուցրին։</verse>
				<verse number="3">Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Դու քո ողջակէզի մօտ կանգնիր, եւ ես գնամ, գուցէ Եհովան իմ առաջը դուրս գայ, եւ ինչ բան որ ինձ ցոյց տայ՝ քեզ կասեմ. Եւ գնաց բլրագագաթը։</verse>
				<verse number="4">Եւ Աստուած Բաղաամին հանդիպեց, եւ նա ասեց նորան. Եօթը սեղան պատրաստեցի, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրի։</verse>
				<verse number="5">Եւ Եհովան Բաղաամի բերանը խօսք դրաւ եւ ասեց. Դարձիր Բաղակի մօտ եւ այսպէս խօսիր։</verse>
				<verse number="6">Եւ նա դարձաւ նորա մօտ եւ ահա իր ողջակէզի մօտ կանգնել էր՝ ինքը եւ Մովաբի բոլոր իշխանները։</verse>
				<verse number="7">Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Արամից բերաւ ինձ Մովաբի թագաւոր Բաղակը, Արեւելեան սարերից. Թէ եկ անիծիր Յակոբին ինձ համար, Եւ եկ նզովիր Իսրայէլին։</verse>
				<verse number="8">Ի՞նչպէս անիծեմ, որ Աստուած չէ անիծում, Եւ ի՞նչպէս նզովեմ, որ Եհովան չէ նզովում.</verse>
				<verse number="9">Որովհետեւ ապառաժների գլխից տեսնում են նորան, Եւ բլուրներից նայում եմ նորան։ Ահա այս ժողովուրդը առանձին պիտի բնակուէ, Եւ ազգերի հետ պիտի չհաշուի։</verse>
				<verse number="10">Ո՞վ կհամարէ Յակոբի փոշին, Եւ կհաշուէ՞ Իսրայէլի քառորդը. Իմ անձը արդարների մահովը մեռնէ, Եւ իմ վախճանը լինի նորանցի պէս։</verse>
				<verse number="11">Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ի՞նչ ես անում ինձ, իմ թշնամիներին անիծելու համար բերի քեզ եւ ահա դու բոլորովին օրհնո՞ւմ ես։</verse>
				<verse number="12">Եւ նա պատասխանեց եւ ասեց. Մի՞թէ չզգուշանամ այն խօսելու ինչ որ Եհովան իմ բերանն է դնում։</verse>
				<verse number="13">Եւ Բաղակն ասեց նորան. Աղաչում եմ՝ ինձ հետ մի ուրիշ տեղ եկ որ այնտեղից տեսնես նորանց, նորանց մէկ ծայրը կտեսնես, եւ նորանց ամենը չես տեսնիլ. Եւ այնտեղից անիծիր նորանց ինձ համար։</verse>
				<verse number="14">Եւ տարաւ նորան Փասգայի գլուխը Սօփիմի արտը, եւ եօթը սեղան շինեց, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրեց։</verse>
				<verse number="15">Եւ ասեց բաղակին. Դու այստեղ քո ողջակէզի մօտ կանգնիր, եւ ես այնտեղ Եհովային դիմաւորեմ։</verse>
				<verse number="16">Եւ Եհովան Բաղաամի առաջին դուրս եկաւ, եւ նա նորա բերանը խօսք դրաւ եւ ասեց. Բաղակի մօտ դարձիր եւ այսպէս ասիր։</verse>
				<verse number="17">Եւ երբոր եկաւ նորա մօտ, ահա նա իր ողջակէզի մօտ կանգնել էր, եւ Մովաբի իշխանները նորա հետ. Եւ Բաղակն ասեց նորան. Եհովան ի՞նչ խօսեց։</verse>
				<verse number="18">Եւ նա իր պատգամն սկսեց եւ ասեց. Վեր կաց, ով Բաղակ, եւ լսիր. Ինձ ականջ դիր, ով Սեպփօրի որդի։</verse>
				<verse number="19">Աստուած մարդ չէ, որ սուտ խօսէ, Ոչ էլ մարդի որդի, որ զղջայ. Մի՞թէ կասէ, եւ չի՞ անիլ Կամ կխօսէ, եւ չի՞կանգնեցնիլ։</verse>
				<verse number="20">Ահա հրաման առայ օրհնելու, եւ ինքը օրհնեց, Եւ ես ետ չեմ դարձնիլ։</verse>
				<verse number="21">Յակոբի վերայ անօէնութիւն չզննեց, Ոչ էլ անզգամութիւն տեսաւ Իսրայէլի վերայ. Նորա Եհովայ Աստուածն իր հետն է. Եւ նորա մէջ թագաւորի ցնծութեան ձայն կայ։</verse>
				<verse number="22">Աստուած է Եգիպտոսից նորանց հանողը. Միեղջերուի պէս զօրութիւն ունի նա։</verse>
				<verse number="23">Դորա համար Յակոբի դէմ կախարդութիւն չի լինիլ, Եւ Իսրայէլի դէմ՝ դիւթութիւն. Յակոբին եւ Իսրայէլին կասուի ժամանակին, Թէ Աստուած ինչե՜ր արաւ։</verse>
				<verse number="24">Ահա այս ժողովուրդը մատակ առիւծի պէս պիտի վեր կենայ, Եւ առիւծի պէս պիտի բարձրանայ. Չի պառկիլ մինչեւ որ որսը ուտէ, Եւ սպանուածների արիւնը խմէ։</verse>
				<verse number="25">Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ոչ անէծք տուր նորանց, ոչ էլ օրհնութիւն։</verse>
				<verse number="26">Եւ Բաղաամը պատասանեց Բաղակին եւ ասեց. Մի՞թէ ես քեզ հետ չխօսեցի ասելով. Ինչ որ Եհովան խօսէ՝ այն կանեմ։</verse>
				<verse number="27">Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Եկ մի ուրիշ տեղ տանեմ քեզ. Գուցէ Աստուած հաճէ որ այնտեղից անիծես նորանց ինձ համար։</verse>
				<verse number="28">Ուստի Բաղակը տարաւ Բաղաամին Փոգովրի գագաթը, որ դէպի Եսիմոն է մտիկ տալիս։</verse>
				<verse number="29">Եւ Բաղաամն ասեց բաղակին. Այստեղ ինձ համար եօթը սեղան շինիր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ եւ եօթը խոյ պատրաստիր։</verse>
				<verse number="30">Եւ Բաղակը Բաղաամի ասածին պէս արաւ, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրեց։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Եւ Բաղաամը տեսաւ որ Եհովան հաճեց օրհնել Իսրայէլին, միւս անգամների պէս հմայքներ որոնելու չգնաց, այլ իր երեսը դէպի անապատը դարձրեց։</verse>
				<verse number="2">Եւ Բաղաամն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ Իսրայէլին իրանց ցեղերովը բանակ տուած. Եւ Աստուծոյ Հոգին նորա վերայ եկաւ.</verse>
				<verse number="3">Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Բէովրի որդի Բաղաամի խօսքը, Եւ աչքը բաց մարդի խօսքը,</verse>
				<verse number="4">Աստուծոյ խօսքերը լսողի, Եւ Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Գետինը ընկնողի, Եւ աչքերը բաց եղողի խօսքը.</verse>
				<verse number="5">Ի՜նչ գեղեցիկ են քո վրանները, ով Յակոբ. Եւ քո խորանները, ով Իսրայէլ։</verse>
				<verse number="6">Ձորերի պէս տարածուեցան. Գետերի մօտ եղող պարտէզների պէս, Եհովայի տնկած հալուէի ծառերի՝ Ջրի եզերքում եղող եղեւնիների պէս են։</verse>
				<verse number="7">Նորա դոյլերիցը ջուր է վազում, Եւ նորա սերմը առատ ջրերի մէջ է։ Նորա թագաւորը Ագագիցն աւելի կբարձրանայ, Եւ նորա թագաւորութիւնը կաճէ։</verse>
				<verse number="8">Աստուած է Եգիպտոսից նորան հանողը. Միեղջերուի պէս զօրութիւն ունի նա. Իր թշնամի եղող ազգերին ուտում է, Եւ նորանց ոսկորները կոտրում է, եւ իր նետերովը զարկում է նորանց։</verse>
				<verse number="9">Առիւծի պէս նստեց պառկեց, եւ մատակ առիւծի պէս. Ո՞վ կզարթնեցնէ նորան։ Քեզ օրհնողները օրհնուած են, Եւ քեզ անիծողները անիծուած։</verse>
				<verse number="10">Այն ժամանակ Բաղակը շատ բարկացաւ Բաղաամի վերայ, եւ ձեռքերն իրար խփեց. Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու. Եւ ահա այս երեք անգամն է որ օրհնեցիր։</verse>
				<verse number="11">Եւ հիմա փախիր քո տեղը. Ես ասեցի քեզ շատ պատիւ անեմ, բայց ահա Եհովան քեզ պատուից զրկեց։</verse>
				<verse number="12">Եւ Բաղաամն ասեց Բաղակին Միթէ ես քո ուղարկած դեսպանների հետ էլ չխօսեցի՞ ասելով.</verse>
				<verse number="13">Եթէ Բաղակը ինձ իր տունը լիքն արծաթ եւ ոսկի տայ, ես Եհովայի խօսքիցը չեմ կարող անցնիլ, որ մի լաւ կամ վատ բան անեմ ինձանից. Եհովան ինչ որ ասէ՝ այն պիտի խօսեմ։</verse>
				<verse number="14">Եւ ահա ես հիմա իմ հայրենիքն եմ գնում. Եկ քեզ հասկացնեմ թէ այս ժողովուրդը ինչ է անելու քո ժողովրդին ետքի օրերումը.</verse>
				<verse number="15">Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Բէովրի որդի Բաղաամի խօսքը, Եւ աչքը բաց մարդի խօսքը,</verse>
				<verse number="16">Աստուծոյ խօսքերը լսողի, Եւ բարձրելոյն գիտութիւնը գիտեցողի, Եւ Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Գետինը ընկնողի Եւ աչքը բաց եղողի խօսքը.</verse>
				<verse number="17">Տեսնում եմ նորան, բայց ոչ հիմա, Զննում եմ նորան, բայց ոչ մօտից. Յակոբից մէկ Աստղ է ծագում, Եւ Իսրայէլից մի գաւազան է բարձրանում. Եւ Մովաբի կողքերին զարկում, Եւ Սեթի բոլոր որդիներին բնաջինջ անում։</verse>
				<verse number="18">Նաեւ Եդոմը նորա նուաճութիւնը կլինի Իր թշնամիների երկիրը՝ Սէիրը նորա նուաճութիւնը կը լինի, Եւ Իսրայէլը քաջութիւն կանէ.</verse>
				<verse number="19">Եւ Յակոբից եղողը կիշխէ, Եւ քաղաքի մէջ մնացորդին կը կորցնէ։</verse>
				<verse number="20">Եւ Ամաղեկին տեսաւ, եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Ամաղէկն ազգերի գլուխն է, Բայց նորան վերջը կորստեան է տրուած։</verse>
				<verse number="21">Ու Կենեցուն տեսաւ եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Քո նստած տեղն ամուր է, Եւ ապառաժի վերայ ես դրել քո բոյնը.</verse>
				<verse number="22">Բայց Կենեցին աւերակ պիտի դառնայ. Մինչեւ ե՞րբ Ասուրը քեզ գերի պիտի տանէ։</verse>
				<verse number="23">Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Ոհ, ո՞վ ողջ կմնայ երբոր Աստուած անէ այս։</verse>
				<verse number="24">Ու նաւեր կգան Կիտացիների եզերքներիցը Եւ կչարչարեն Ասուրին, եւ կչարչարեն Եբերին. Բայց նա էլ է նուիրուած կորստեան։</verse>
				<verse number="25">Յետոյ Բաղաամը վեր կացաւ գնաց, եւ դարձաւ իր տեղը. Եւ Բաղակն էլ գնաց իր ճանապարհովը։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Եւ Իսրայէլը Սատիմումը բնակուեց, եւ ժողովուրդն սկսեց Մովաբի աղջկերանց հետ պոռնկութիւն անել։</verse>
				<verse number="2">Եւ նորանք ժողովրդին հրաւիրեցին իրանց աստուածների զոհերին. Եւ ժողովուրդը կերաւ եւ նորանց աստուածներին երկրպագութիւն արաւ։</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլը Բելփեդովրին յարեց. Եհովայի բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեցաւ։</verse>
				<verse number="4">Եւ Եհովան Մովսէսին ասեց. Առ ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախիր նորանց Եհովայի առաջին արեւի դէմ, որ Եհովայի սաստիկ բարկութիւնը Իսրայէլիցը դառնայ։</verse>
				<verse number="5">Եւ Մովսէսն ասեց Իսրայէլի դատաւորներին. Մեռցրէք ամեն մէկդ ձեր մարդկանցը, որ Բելփեդովրին յարեցին։</verse>
				<verse number="6">Եւ ահա Իսրայէլի որդիներից մի մարդ եկաւ եւ իր եղբայրներին մի Մադիանացի կնիկ բերաւ՝ Մովսէսի աչքի առաջին եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի աչքի առաջին, երբոր նորանք ժողովքի խորանի դռանը լալիս էին։</verse>
				<verse number="7">Եւ Ահարօն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենէհէսը տեսաւ այս, ժողովքի միջիցը վեր կացաւ եւ ձեռքը մի գեղարդ առաւ,</verse>
				<verse number="8">Եւ այն իսրայէլացի մարդի ետեւից սենեակը մտաւ, եւ երկուսին էլ այսինքն իսրայէլացի մարդին եւ կնկան փորիցը խոցեց, եւ հարուածը Իսրայէլի որդկանցիցը դադարեց։</verse>
				<verse number="9">Եւ հարուածիցը մեռածները քսանեւչորս հազար հոգի էին։</verse>
				<verse number="10">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="11">Ահարօն քահանայի որդի Եղիազարի որդի Փենէհէսն իմ բարկութիւնն Իսրայէլի որդկանցիցը դարձրեց՝ ինձ համար նախանձ ունենալով նորանց մէջ. Եւ ես իմ նախանձովն Իսրայէլի որդկանցը բնաջինջ չարի։</verse>
				<verse number="12">Սորա համար ասիր, որ Ահա ես նորան տալիս եմ իմ խաղաղութեան ուխտը.</verse>
				<verse number="13">Եւ նորա համար եւ նորանից յետոյ նորա սերունդի համար յաւիտենական քահանայութեան ուխտ կլինի. Որովհետեւ իր Աստուծոյ նախանձը ունեցաւ եւ Իսրայէլի որդկանց համար քաւութիւն արաւ։</verse>
				<verse number="14">Եւ Մադիանացի կնկան հետ զարկուող իսրայէլացի մարդի անունը Զամբրի էր, Սալուի որդին, որ Շմաւոնեանց մէկ տոհմի իշխանն էր։</verse>
				<verse number="15">Եւ զարկուող Մադիանացի կնկան անունը Քազբի էր՝ Սուրի աղջիկը, որ Մադիամի մէջ ազգատոհմի իշխան էր։</verse>
				<verse number="16">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="17">Մադիանացիներին թշնամութիւն արէք եւ նորանց զարկէք.</verse>
				<verse number="18">Որովհետեւ նորանք իրանց արած նենգութիւններովը ձեզ թշնամութիւն արին Փոգովրի գործումը՝ իրանց քոյր Մադիանացի իշխանի աղջիկ՝ Քազբիի գործումը, որ հարուածի օրումը սպաննուեցաւ Փոգովրի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Եւ հարուածից յետոյ. Եհովան Մովսէսի եւ Ահարօնի որդի՝ Եղիազար քահանայի հետ խօսեց ասելով.</verse>
				<verse number="2">Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի գումարն առէք՝ քսան տարեկանից վեր եղողներին նորանց հայրերի տների համեմատ, այսինքն Իսրայէլի մէջ բոլոր պատերազմի ելնողներին։</verse>
				<verse number="3">Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան խօսեցին նորանց հետ Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ ասելով.</verse>
				<verse number="4">Քսան տարեկանից վեր եղողներին համարեցէք, ինչպէս որ Եհովան Մովսէսին եւ Եգիպտոսի երկրից ելած Իսրայէլի որդկանցը հրամայեց։</verse>
				<verse number="5">Ռուբէն Իսրայէլի անդրանիկը, եւ Ռուբենի որդիքը. Ենովքից Ենովքեանց տոհմը,</verse>
				<verse number="6">Փաղղուսից՝ Փաղղուսեանց տոհմը, Եսրոնից Եսրոնեանց տոհմը, Քարմից Քարմեանց տոհմը.</verse>
				<verse number="7">Ռուբենեանց տոհմերը սորանք են. Եւ նորանց համարուածները քառասուն երեք հազար եօթը հարիւր երեսուն հոգի։</verse>
				<verse number="8">Եւ Փաղղուսի որդին Եղիաբն էր։</verse>
				<verse number="9">Եւ Եղիաբի որդիքը՝ Նամուէլ, Դաթան եւ Աբիրոն էին. Այս Դաթանը եւ Աբիրոնը ժողովքի մէջ երեւելիներ էին, որ Մովսէսին եւ Ահարօնին հակառակեցին Եհովայի դէմ կենող Կորխի ժողովքումը։</verse>
				<verse number="10">Եւ երկիրը բացաւ իր բերանը եւ կուլ տուեց նորանց եւ Կորխին էլ, այն ժողովքը մեռնելիս՝ երբոր կրակը այն երկու հարիւր յիսուն մարդկանցը կերաւ, եւ նորանք օրինակ եղան։</verse>
				<verse number="11">Բայց Կորխի որդիքը չմեռան։</verse>
				<verse number="12">Շմաւոնի որդիքն իրանց տոհմերովը. Նամուէլից Նամուէլեանց տոհմը, Յամինից Յամինեանց տոհմը, Յաքինից Յաքինեանց տոհմը, Զարայից Զարայեանց տոհմը,</verse>
				<verse number="13">Սաւուղից Սաւուղեանց տոհմը։</verse>
				<verse number="14">Շմաւոնեանց տոհմերը սորանք են, քսանեւերկու հազար երկու հարիւր հոգի։</verse>
				<verse number="15">Գադի որդիքն իրանց տոհմերովը. Սափոնից Սափոնեանց տոհմը, Անգիից Անգեանց տոհմը, Սունիից Սունեանց տոհմը,</verse>
				<verse number="16">Ազենիից Ազենեանց տոհմը,</verse>
				<verse number="17">Էրիից Էրեանց տոհմը, Արօդիից Արօդեանց տոհմը, Արելիից Արելեանց տոհմը։</verse>
				<verse number="18">Գադի որդկանց տոհմերը սորանք են, եւ նորանց համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։</verse>
				<verse number="19">Յուդայի որդիքը՝ Էր եւ Օնան էին, բայց Էր եւ Օնան Քանանի երկրումը մեռան։</verse>
				<verse number="20">Եւ Յուդայի որդիքն իրանց տոհմերովը սորանք էին. Սելօմից Սելօմեանց տոհմը, Փարեսից Փարեսեանց տոհմը, Զարայից Զարայեանց տոհմը։</verse>
				<verse number="21">Եւ Փարեսի որդիքը սորանք էին. Եսրոնից Եսրոնեանց տոհմը, Յամուլից Յամուլեանց տոհմը։</verse>
				<verse number="22">Յուդայի տոհմերը սորանք են. Նորանց համարուածները եօթանասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։</verse>
				<verse number="23">Իսաքարի որդիքն իրանց տոհմերովը. Թովղայից Թովղայեանց տոհմը, Փուայից Փուայեանց տոհմը,</verse>
				<verse number="24">Յասուբից Յասուբեանց տոհմը, Սամրօնից Սամրօնեանց տոհմը։</verse>
				<verse number="25">Իսաքարի տոհմերը սորանք են. Նորանց համարուածները վաթսունեւչորս հազար երեք հարիւր հոգի։</verse>
				<verse number="26">Զաբուղոնի որդիքն իրանց տոհմերովը. Սարեդից Սարեդեանց տոհմը, Ելօնից Ելօնեանց տոհմը, Յաղելից յաղելեանց տոհմը։</verse>
				<verse number="27">Զաբուղոնի տոհմերը սորանք են. Նորանց համարուածները վաթսուն հազար հինգ հարիւր հոգի։</verse>
				<verse number="28">Յովսէփի որդիքն իրանց ըոհմերովը Մանասէ եւ Եփրեմ էին։</verse>
				<verse number="29">Մանասէի որդիքը. Մաքիրից Մաքրիեանց տոհմը. Եւ Մաքիր ծնաւ Գաղաադին, Գաղաադից գաղաադեանց տոհմը։</verse>
				<verse number="30">Գաղաադի որդիքը սորանք են. Իեզերից Իեզերեանց տոհմը, Քեղեգից Քեղեգեանց տոհմը, եւ Ասրիելից Ասրիելեանց տոհմը,</verse>
				<verse number="31">Եւ Սիւքեմից Սիւքեմեանց տոհմը,</verse>
				<verse number="32">Եւ Սեմիդայից Սեմիդայեանց տոհմը, եւ Ոփերից Ոփերեանց տոհմը,</verse>
				<verse number="33">Եւ Ոփերի որդին Սալպաադը տղերք չունէր այլ աղջիկներ. Եւ Սալպաադի աղջիկների անունները Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա էին։</verse>
				<verse number="34">Մանասէի տոհմերը սորանք են, եւ նորանց համարուածները յիսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։</verse>
				<verse number="35">Եփրեմի որդիքն իրանց տոհմերովը սորանք են. Սուտաղայից Սուտաղայեանց տոհմը, բոքորից բոքորեանց տոհմը, Թաանից Թաանեանց տոհմը։</verse>
				<verse number="36">Եւ Սուտաղայի որդիքը սորանք են՝ Էրանից Էրանեանց տոհմը։</verse>
				<verse number="37">Եփրեմի որդկանց տոհմերը սորանք են. Նորանց համարուածները երեսուն երկու հազար հինգ հարիւր հոգի։ Յովսէփի որդիքն իրանց տոհմերովը սորանք են։</verse>
				<verse number="38">Բենիամինի որդիքն իրանց տոհմերովը. Բաղայից Բաղայեանց տոհմը, Ասբելից Ասբելեանց տոհմը, Աքիրամից Աքիրամեանց տոհմը,</verse>
				<verse number="39">Սուփամից Սուփամեանց տոհմը, Ոփիմից Ոփիմեանց տոհմը։</verse>
				<verse number="40">Եւ Բաղայի որդիքը Արեդ եւ Նէեման էին. Արեդից Արեդեանց տոհմը, Նէեմանից Նէեմանեանց տոհմը։</verse>
				<verse number="41">Բենիամինի որդիքն իրանց տոհմերովը սորանք են, եւ նորանց համարուածները քառասունեւհինգ հազար վոց հարիւր հոգի։</verse>
				<verse number="42">Դանի որդիքն իրանց տոհմերովը սորանք են. Սուհամից Սուհամեանց տոհմը, Դանի տոհմերն իրանց տոհմերովը սորանք են։</verse>
				<verse number="43">Սուհամեանց բոլոր տոհմերի համարուածները վաթսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։</verse>
				<verse number="44">Ասերի որդիքն իրանց տոհմերովը, Յեմնայից Յեմնայեանց տոհմը, Յեսույից յեսույեանց տոհմը, Բարիայից Բարիայեանց տոհմը։</verse>
				<verse number="45">Բարիայի որդիներից՝ Քաբերից Քաբերեանց տոհմը, Մեղքիէլից Մեղքիէլեանց տոհմը։</verse>
				<verse number="46">Եւ Ասերի աղջկան անունը Սարա էր։</verse>
				<verse number="47">Ասերի որդկանց տոհմերը սորանք են. Նորանց համարուածները յիսուն երեք հազար չորս հարիւր հոգի։</verse>
				<verse number="48">Նեփթաղիմի որդիքն իրանց տոհմերովը. Յասիելից Յասիելեանց տոհմը,</verse>
				<verse number="49">Գունիից Գունեանց տոհմը, յասերից Յասերեանց տոհմը, Սիլլէմից Սիլլեմեանց տոհմը։</verse>
				<verse number="50">Նեփթաղիմի տոհմերն իրանց տոհմերովը սորանք են. Եւ նորանց համարուածները քառասուն հինգ հազար չորս հարիւր հոգի։</verse>
				<verse number="51">Այս է Իսրայէլի որդկանց գումարը, վեց հարիւր եւ մէկ հազար եօթը հարիւր երեսուն հոգի։</verse>
				<verse number="52">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="53">Սորանց պիտի բաժանուի այն երկիրը ժառանգութեան համար իրանց անունների թիւին համեմատ։</verse>
				<verse number="54">Շատին ժառանգութիւնը շատ տաս, եւ քիչին ժառանգութիւնը քիչ տաս. Ամեն մէկին իր համարի համեմատ ժառանգութիւն տրուի։</verse>
				<verse number="55">Բայց երկիրը վիճակով բաժանուի, եւ իրանց նահապետների ցեղերի անունների համեմատ ժառանգեն։</verse>
				<verse number="56">Ժառանգութիւնը շատի եւ քիչի մէջ վիճակով բաժանուի։</verse>
				<verse number="57">Եւ Ղեւտացիների համարուածներն իրանց տոհմերովը սորանք են. Գերսոնից գերսոնեանց տոհմը, կահաթից Կահաթեանց տոհմը, մերարիից Մերարեանց տոհմը։</verse>
				<verse number="58">Ղեւտացիների տոհմերը սորանք են՝ Ղոբենեանց տոհմը, Քեբրոնեանց տահմը, Մոողեանց տոհմը, Մուսեանց տոհմը, կորխեանց տոհմը։</verse>
				<verse number="59">Եւ կահաթ ծնեց Ամրամին։ Եւ Ամրամի կնկայ անունը Յոքաբեթ էր Ղեւիի աղջիկը, որին Եգիպտոսի մէջ ծնեց Ղեւիի համար, եւ նա Ամրամի համար ծնեց Ահարօնին եւ Մովսէսին եւ նորանց քոյր մարիամին։</verse>
				<verse number="60">Եւ Ահարօնի համար ծնուեցան Նադաբը եւ Աբիուդը, Եղիազարը եւ իթամարը։</verse>
				<verse number="61">Բայց Նադաբն եւ Աբիուդը Եհովայի առաջին օտար կրակ մատուցանելիս մեռան։</verse>
				<verse number="62">Եւ սորանց համարուածները քսան երեք հազար հոգի էին մէկ ամսականից վեր եղող բոլոր արուները. որովհետեւ նորանք Իսրայէլի որդկանց հետ չհամարուեցան, որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ նորանց ժառանգութիւն չտրուեցաւ։</verse>
				<verse number="63">Սորանք են Մովսէսի եւ Եղիազար քահանայի համարները, որ համարեցին Իսրայէլի որդկանց Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ։</verse>
				<verse number="64">Եւ սորանց մէջ բնաւ մէկ մարդ չկար Իսրայէլի որդկանց այն համարուածներիցը, որոնց Մովսէսն եւ Ահարօն քահանան Սինայի անապատումը համարեցին։</verse>
				<verse number="65">Որովհետեւ Եհովան ասել էր նորանց. Անպատճառ կմեռնեն անապատումը, եւ նորանցից մի մարդ չմնաց, բացի Յեփոնեան Քաղէբից եւ Նաւեան յեսուից։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Եւ Յովսէփի որդի Մանասէի տոհմերից Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սալպաադի աղջիկները մօտեցան. Եւ նորա աղջկերանց անունները սորանք են. Մաալա, Նուա, Էգղա, մեղքա եւ Թերսա.</verse>
				<verse number="2">Սորանք Մովսէսի եւ Եղիազար քահանայի եւ իշխանների եւ բոլոր ժողովքի առաջը կանգնեցին ժողովքի խորանի դռանը եւ ասեցին.</verse>
				<verse number="3">Մեր հայրը անապատումը մեռաւ, եւ նա Եհովայի դէմ ժողովուածների ժողովք՝ Կորխի ժողովումը չէր, այլ նա իր մեղքովը մեռաւ եւ տղերք չունէր։</verse>
				<verse number="4">Ի՞նչու համար մեր հօրը անունը իր տոհմի միջիցը վերանայ, որ տղայ չունի. մեզ կալուածք տուէք մեր հօր եղբայրների մէջ։</verse>
				<verse number="5">Եւ Մովսէսը նորանց դատը Եհովայի առաջը տարաւ,</verse>
				<verse number="6">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="7">Ուղիղ են խօսում Սալպաադի աղջկերքը. անպատճառ նորանց ժառանգութեան կալուածք տաս իրանց հօր եղբայրների մէջ եւ նորանց հօր ժառանգութիւնը դարձնես նորանց վերայ.</verse>
				<verse number="8">Եւ Իսրայէլի որդկանց հետ խօսես եւ ասես. Եթէ մի մարդ մեռնէ եւ տղայ չունենայ, նորա ժառանգութիւնը նորա աղջկան վերայ դարձնէք։</verse>
				<verse number="9">Եւ եթէ նա աղջիկ էլ չունենայ, այն ժամանակ նորա ժառանգութիւնը նորա եղբայրներին տաք։</verse>
				<verse number="10">Եւ եթէ եղբայրներ էլ չունենայ, այն ժամանակ նորա ժառանգութիւնը նորա հօր եղբայրներին տաք։</verse>
				<verse number="11">Եւ եթէ հօր եղբայրներ էլ չունենայ, նորա ժառանգութիւնը նորա տոհմի մէջ նորան ամենից մօտ ազգականին տաք, եւ նա լինի նորա ժառանգը. Եւ սա Իսրայէլի որդկանց համար դատաստանի կանոն լինի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց։</verse>
				<verse number="12">Եւ Եհովան Մովսէսին ասեց. Վեր ելիր այս Աբարիմի սարը, եւ տես այն երկիրը որ Իսրայէլի որդկանցը պիտի տամ.</verse>
				<verse number="13">Եւ նորան կտեսնես, եւ յետոյ դու էլ քո ժողովրդի հետ կժողովուիս ինչպէս որ քո եղբայր Ահարօնը ժողովուեցաւ.</verse>
				<verse number="14">Որովհետեւ դուք իմ հրամանի դէմ ապստամբութիւն արիք Սին անապատումը ժողովքի հակառակութիւն արած ժամանակը եւ նորանց առաջին ինձ չսրբեցիք այն ջրի մօտ։ (Այս է Կադեսի Մերիբայի ջուրը Սին անապատումը։)</verse>
				<verse number="15">Եւ Մովսէսը խօսեց Եհովայի հետ եւ ասեց.</verse>
				<verse number="16">Բոլոր մարմնի հոգիների Աստուածը Եհովան այս ժողովրդի վերայ մի մարդ նշանակէ.</verse>
				<verse number="17">Որ նորանց առաջին դուրս գայ եւ նորանց առաջին մտնէ, եւ նորանց հանէ եւ նորանց մտցնէ, եւ Եհովայի ժողովքը չլինի ոչխարների պէս որ հովիւ չունեն։</verse>
				<verse number="18">Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առ քեզ մօտ Նաւէի որդի Յեսուին, որի վերայ Հոգի կայ, եւ ձեռքդ նորա վերայ դիր.</verse>
				<verse number="19">Եւ նորան Եղիազար քահանայի եւ բոլոր ժողովքի առաջին կանգնեցրու եւ նորանց աչքի առաջին նորան պատուէր տուր.</verse>
				<verse number="20">Եւ քո փառքիցը դիր նորա վերայ որպէս զի Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը նորան հնազանդութիւն անեն։</verse>
				<verse number="21">Եւ նա կանգնէ Եղիազար քահանայի առաջին որ Ուրիմի կանոնովը նորան հարցնէ Եհովայի առաջին. նորա խօսքովը դուրս գան եւ նորա խօսքովը մտնեն, ինքը եւ իր հետ բոլոր Իսրայէլի որդիքը եւ բոլոր ժողովքը։</verse>
				<verse number="22">Եւ Մովսէսն այնպէս արաւ, ինչպէս որ Եհովան նորան պատուիրել էր. Առաւ Յեսուին եւ նորան կանգնեցրեց Եղիազար քահանայի եւ բոլոր ժողովքի առաջին։</verse>
				<verse number="23">Եւ իր ձեռքը նորա վերայ դրաւ եւ նորան պատուէր տուաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսի ձեռքովը խօսել էր։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Պատուիրի Իսրայէլի որդկանցը եւ նորանց ասիր, Իմ պատարագները, իմ հացը, իմ նուէրների համար իբրեւ իմ անուշահոտ պատարագները զգուշացէք որ ինձ մատուցանէք իր ժամանակին։</verse>
				<verse number="3">Եւ նորանց ասես. Այս է այն պատարագը որ Եհովային պիտի մատուցանէք. Օրը երկու հատ մէկ տարեկան անարատ գառներ մշտնջենաւոր ողջակէզի համար.</verse>
				<verse number="4">Մէկ գառը առաւօտանց մատուցանես եւ միւս գառը իրիկուանը մատուցանես։</verse>
				<verse number="5">Եւ մէկ արդուի տասներորդ մասը բարակ ալիւրով հացի նուէր զանգուած հիմենի մի քառորդ ծեծուած իւղով։</verse>
				<verse number="6">Սա Սինա սարի վերայ անելիք մշտնջենաւոր ողջակէզն է, Եհովայի համար իբրեւ անուշահոտ պատարագ։</verse>
				<verse number="7">Եւ նորա թափելու նուէրը մէկ գառի համար հիմենի չորրորդ մասը լինի. Ցքին սուրբ տեղումը թափելու նուէր անես Եհովայի համար։</verse>
				<verse number="8">Եւ միւս գառը իրիկնադէմին մատուցանես. Իբրեւ առաւօտեան հացի ընծայ եւ իբրեւ նորա թափելու նուէրը մատուցանես Եհովայի համար իբրեւ անուշահոտ պատարագ։</verse>
				<verse number="9">Բայց շաբաթ օրը՝ մէկ տարեկան երկու անարատ գառներ եւ իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր իբրեւ հացի նուէր եւ նորա թափելու նուէրը։</verse>
				<verse number="10">Սա բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա թափելու նուէրից ամեն շաբաթ օրուայ ողջակէզը լինի։</verse>
				<verse number="11">Եւ ձեր ամսագլուխներումը Եհովայի համար ողջակէզ մատուցանէք երկու զուարակ, մէկ խոյ, եօթը հատ մէկ տարեկան անարատ գառներ.</verse>
				<verse number="12">Եւ ամեն մէկ զուարակի համար իւղով զանգուած երեք տասանորդ բարակ ալիւր հացի նուէր, եւ մէկ խոյի համար իւղովզանգուած երկու տասանորդ բարակ ալիւր հացի նուէր.</verse>
				<verse number="13">Եւ ամեն մէկ գառի համար իւղով զանգուած մէկ մէկ տասանորդ բարակ ալիւր հացի նուէր, Եհովայի համար ողջակէզ իբրեւ անուշահոտ պատարագ։</verse>
				<verse number="14">Եւ նորանց թափելու նուէրները՝ ամեն մէկ զուարակի համար կէս հիմէն եւ մէկ խոյի համար հիմենի երրորդ մասը եւ ամեն մէկ գառի համար հիմենի չորրորդ մասը գինի լինի. Սա տարուայ ամիսների համար ամեն մէկ ամսի ողջակէզն է.</verse>
				<verse number="15">Եւ բացի մշտնջենաւոր ողջակէզից իբրեւ մեղքի պատարագ այծերիցը մի նոխազ մատուցանուի Եհովային եւ իր թափելու նուէրը մատուցանուի Եհովային։</verse>
				<verse number="16">Եւ առաջին ամսի տասնեւչորսերորդ օրը զատիկ է Եհովայի համար.</verse>
				<verse number="17">Եւ այն ամսի տասնեւհինգերորդ օրը տօն է. Եօթն օր բաղարջ ուտուի։</verse>
				<verse number="18">Առաջին օրը սուրբ ժողով լինի. Ոչ մի ծառայական գործ չանէք.</verse>
				<verse number="19">Եւ Եհովայի համար ողջակէզ պատարագ մատուցանէք երկու զուարակ, մէկ խոյ ու եօթը հատ մէկ տարեկան գառներ, նորանք անարատ լինեն ձեզ համար.</verse>
				<verse number="20">Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր լինի. Ամեն մէկ զուարակի համար երեք տասանորդ, եւ մէկ խոյի համար երկու տասանորդ մատուցանէք.</verse>
				<verse number="21">Եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ մատուցանէք.</verse>
				<verse number="22">Եւ ձեզ համար քաւութիւն անելու համար մէկ նոխազ մեղքի պատարագ։</verse>
				<verse number="23">Սորանք մատուցրէք բացի մշտնջենաւոր ողջակէզ եղող առաւօտեան ողջակէզից։</verse>
				<verse number="24">Այսպէս մատուցրէք այն եօթը օրերի ամեն մէկ օրը Եհովայի համար անուշահոտ պատարագ՝ հաց. Բացի մշտնջենաւոր ողջակէզից մատուցանուի այս և սորա թափելու նուէրը։</verse>
				<verse number="25">Եւ եօթներորդ օրը սուրբ ժողով լինի ձեզ համար, ոչ մի ծառայական գործ չանէք։</verse>
				<verse number="26">Եւ երախայրիների օրը՝ երբոր ձեր շաբաթների համեմատ Եհովային նոր հացի նուէր մատուցանէք, սուրբ ժողով լինի ձեզ համար. Ոչ մի ծառայական գործ չանէք.</verse>
				<verse number="27">Եւ Եհովայի համար իբրեւ անուշահոտ ողջակէզ երկու զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան եօթը հատ գառներ մատուցանէք.</verse>
				<verse number="28">Եւ նորանց հացի նուէրը ամեն մէկ զուարակի համար երեք տասանորդ, մէկ խոյի համար երկու տասանորդ,</verse>
				<verse number="29">Եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ իւղով զանգուած բարակ ալիւր.</verse>
				<verse number="30">Եւ ձեզ համար քաւութիւն անելու համար այծերից մէկ նոխազ։</verse>
				<verse number="31">Բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից մատուցանէք, անարատ լինեն ձեզ համար. Եւ իրանց թափելու նուէրները։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Եւ եօթներորդ ամսումն ամսի մէկին սուրբ ժողով լինի ձեզ համար. Ոչ մի ծառայական գործ չանէք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։</verse>
				<verse number="2">Եւ Եհովայի համար իբրեւ անուշահոտ ողջակէզ մատուցրէք մէկ զուարակ, մէկ խոյ, եօթը հատ մէկ տարեկան անարատ գառներ.</verse>
				<verse number="3">Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր մէկ զուարակի համար երկու տասանորդ,</verse>
				<verse number="4">Եւ եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ.</verse>
				<verse number="5">Եւ ձեզ համար քաւութիւն անելու համար այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ.</verse>
				<verse number="6">Բացի ամսամուտի ողջակէզից եւ նորա հացի նուէրից, եւ մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ իրանց թափելու նուէրներից իրանց կանոնովը մատուցանէք անուշահոտ պատարագ Եհովայի համար։</verse>
				<verse number="7">Եւ այս եօթներորդ ամսի տասին սուրբ ժողով լինի ձեզ համար, եւ ձեր անձերը խոնարհեցնէք, ոչ մի գործ չանէք։</verse>
				<verse number="8">Եւ Եհովային համար իբրեւ անուշահոտ ողջակէզ մատուցրէք մէկ զուարակ, մէկ խոյ, եօթը հատ մէկ տարեկան գառներ. նորանք ձեզ համար անարատ լինեն.</verse>
				<verse number="9">Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր մէկ զուարակի համար երեք տասանորդ, մէկ խոյի համար երկու տասանորդ,</verse>
				<verse number="10">Եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ.</verse>
				<verse number="11">Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի քաւութեան մեղքի պատարագից եւ մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ նորանց թափելու նուէրներից։</verse>
				<verse number="12">Եւ եօթներորդ ամսի տասնեւհինգերորդ օրը սուրբ ժողով լինի ձեզ համար. Ոչ մի ծառայական գործ չանէք. Եւ եօթը օր Եհովայի համար տօն կատարէք։</verse>
				<verse number="13">Եւ Եհովայի համար ողջակէզ անուշահոտ պատարագ մատուցանէք տասներեք զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս գառներ. Անարատ լինեն։</verse>
				<verse number="14">Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր տասնեւերեք զուարակներից ամեն մէկ զուարակի համար երեք տասանորդ, եւ երկու խոյերից ամեն մէկ խոյի համար երկու տասանորդ.</verse>
				<verse number="15">Եւ տասնեւչորս գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ։</verse>
				<verse number="16">Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ թափելու նուէրից։</verse>
				<verse number="17">Եւ երկրորդ օրը տասնեւերկու զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.</verse>
				<verse number="18">Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակները խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն.</verse>
				<verse number="19">Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ թափելու նուէրներից։</verse>
				<verse number="20">Եւ երրորդ օրը տասնեւմէկ զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.</verse>
				<verse number="21">Եւ նորանց հացի ընծան եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն.</verse>
				<verse number="22">Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ թափելու նուէրից։</verse>
				<verse number="23">Եւ չորրորդ օրը տասը զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.</verse>
				<verse number="24">նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ՝ ըստ օրինի լինեն.</verse>
				<verse number="25">Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։</verse>
				<verse number="26">Եւ հինգերորդ օրը ինը զուարակ երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.</verse>
				<verse number="27">Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն.</verse>
				<verse number="28">Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։</verse>
				<verse number="29">Եւ վեցերորդ օրը ութը զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.</verse>
				<verse number="30">Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն.</verse>
				<verse number="31">Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրներից։</verse>
				<verse number="32">Եւ եօթներորդ օրը եօթը զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.</verse>
				<verse number="33">Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ՝ ըստ օրինի լինեն.</verse>
				<verse number="34">Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից, նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։</verse>
				<verse number="35">Ութրերոդ օրը ձեզ համար տօնախմբութիւն լինի, ոչ մի ծառայական գործ չանէք։</verse>
				<verse number="36">Եւ Եհովայի համար մատուցանէք ողջակէզ իբրեւ անուշահոտ պատարագ մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան եօթը անարատ գառներ.</verse>
				<verse number="37">Եւ նորանց հացի նուէրը եւ նորանց թափելու նուէրները՝ զուարակի խոյի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ՝ ըստ օրինի լինեն։</verse>
				<verse number="38">Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։</verse>
				<verse number="39">Այս մատուցանէք Եհովային ձեր տօներումը բացի ձեր ուխտերի եւ ձեր կամաւոր ընծաների ողջակէզներից, հացի նուէրներից եւ թափելու նուէրներից եւ խաղաղութեան զոհերից։</verse>
				<verse number="40">Եւ Մովսէսն ասեց Իսրայէլի որդկանցը այն ամենը ինչ որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
			</chapter>
			<chapter number="30">
				<verse number="1">Եւ Մովսէսն Իսրայէլի որդկանց ցեղերի իշխանների հետ խօսեց ասելով. Այս է Եհովայի պատուիրած բանը.</verse>
				<verse number="2">Եթէ մէկ մարդ Եհովային ուխտ անէ, կամ երդում անէ իր անձը կապելու համար, նա իր խօսքը դարտակ չանի. բոլոր իր բերանից դուրս եկածին պէս անէ։</verse>
				<verse number="3">Եւ եթէ մէկ կին Եհովային ուխտ անէ, եւ իր մանկութեան ժամանակին իր հօր տանը ուխտով իրան կապէ,</verse>
				<verse number="4">Եւ նորա հայրը լսէ նորա ուխտը եւ նորա իր անձի վերայ կապած կապը, եւ նորա հայրը լռէ նորա մասին, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը հաստատուին եւ նորա անձի վերայ կապած բոլոր կապերը հաստատուին։</verse>
				<verse number="5">Բայց եթէ նորա հայրը նորան արգիլէ իր լսած օրը, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը եւ նորա անձի վերայ կապած կապերը անվաւեր լինեն. Եւ Եհովան նորան թաղութիւն կտայ. Որովհետեւ նորա հայրը նորան արգելեց։</verse>
				<verse number="6">Եւ եթէ նա ամուսնացաւ, եւ իր ուխտն կամ այն իր շրթունքներից դուրս եկած իր անձը կապող անխորհուրդ խօսքն իր վերայ լինի,</verse>
				<verse number="7">Եւ նորա այրը լսէ, եւ լսած օրը լռէ նորա մասին, այն ժամանակ նորա ուխտերը հաստատուին, եւ իր անձի վերայ կապած կապերն հաստատ լինեն։</verse>
				<verse number="8">Բայց եթէ նորա այրը իր լսած օրը նորան արգելէ, նա այն ժամանակ նորա վերայ եղած ուխտը եւ նորա շրթունքներից դուրս եկած անխորհուրդ խօսքը, որով իր անձը կապել էր, անվաւեր է անում. Եւ Եհովան նորան թողութիւն կտայ։</verse>
				<verse number="9">Բայց որբեւայրիի կամ արձակուած կնկայ ուխտը իր անձի վերայ կապած ամեն ինչ եւ իցէ կապը իր վերայ հաստատ մնայ։</verse>
				<verse number="10">Եւ եթէ իր մարդի տանն է ուխտ արել կամ երդումով իր անձի վերայ կապ կապել,</verse>
				<verse number="11">Եւ նորա մարդը լսել է եւ լռել է նորա մասին և նորան չէ արգելել, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը հաստատուին եւ իր անձի վերայ կապած կապերը հաստատ լինեն։</verse>
				<verse number="12">Բայց եթէ նորա այրը իր լսած օրը նորանց խափանեց, այն ժամանակ ուխտ անելու եւ իր անձը կապելու համար նորա բերանից դուրս եկած բոլոր խօսքերը անվաւեր լինեն. Նորա այրը խափանեց նորանց եւ Եհովան նորան թողութիւն կտայ։</verse>
				<verse number="13">Կնկայ ամեն ուխտը եւ անձը խոնարհեցնելու համար արած կապող երդումը նորա այրը կարող է հաստատել, եւ նորա այրը կարող է խափանել։</verse>
				<verse number="14">Եւ եթէ նորա այրը օրէցօր լռել է նորա մասին, այն ժամանակ նորա ամեն ուխտերը եւ իր վերայ եղած ամեն կապերը հաստատում է. Նա հաստատում է նորանց, ըստ որում լռել է նորա մասին իր լսած օրը,</verse>
				<verse number="15">Բայց եթէ լսելուց յետոյ խափանէ նորանց, այն ժամանակ ինքը քաշէ նորա անօրէնութիւնը։</verse>
				<verse number="16">Սորանք են այն կանոնները որ Եհովան պատուիրեց Մովսէսին մարդի եւ կնկայ մէջ, հօր եւ նորա մանկութեան ժամանակ իր հօր տանը բնակող աղջկան մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="31">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով։</verse>
				<verse number="2">Իսրայէլի որդկանց վրէժը առնես Մադիանացիներից եւ յետոյ ժողովուես քո ժողովրդի հետ։</verse>
				<verse number="3">Եւ Մովսէսը խօսեց այն ժողովրդի հետ եւ ասեց. Ձեզանից մարդիկ պատրաստեցէք պատերազմի համար, եւ գնան Մադիամի վերայ, որ Մադիամիցը առնեն Եհովայի վրէժը։</verse>
				<verse number="4">Իսրայէլի բոլոր ցեղերի ամեն մէկից մէկ հազար մարդ պատերազմի ուղարկէք։</verse>
				<verse number="5">Եւ Իսրայէլի հազարաւորներից ամեն մէկ ցեղից մէկ հազար մարդ ընտրուեցաւ՝ այսինքն տասներկու հազար հոգի պատերազմի համար պատրաստուած։</verse>
				<verse number="6">Եւ Մովսէսը նորանց պատերազմի ուղարկեց, ամեն մէկ ցեղից մէկ հազար մարդ՝ նորանց հետ եւ նորանց Եղիազար քահանայի որդի Փենեհէսին պատերազմի ուղարկեց, եւ սուրբ անօթներն ու ազդարարութեան փողերը նորա ձեռքին։</verse>
				<verse number="7">Եւ Մադիանացիների դէմ պատերազմեցին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր, եւ բոլոր արուներին մեռցրին.</verse>
				<verse number="8">Եւ նորանց սպանուածների հետ Մադիամի թագաւորներին էլ՝ Եւիին, Րոկոմին, Սուրին, Ուրին եւ Ռոբէին՝ Մադիամի հինգ թագաւորներին սպանեցին, եւ Բէովրի որդի Բաղաամին սրով մեռցրին։</verse>
				<verse number="9">Եւ Իսրայէլի որդիքը Մադիանացիների կանայքը ու տղայքը գերի առին, եւ նորանց բոլոր անասունները եւ ստացուածքը աւար առին։</verse>
				<verse number="10">Եւ նորանց բոլոր քաղաքները իրանց բնակարաններովը եւ բոլոր գիւղերը կրակով այրեցին։</verse>
				<verse number="11">Եւ բոլոր աւարը եւ բոլոր կողոպուտը առին՝ թէ մարդ եւ թէ անասուն։</verse>
				<verse number="12">Եւ գերիներին եւ կողոպուտը եւ աւարը բերին Մովսէսի, Եղիազար քահանայի մօտ եւ Իսրայէլի որդկանց ժողովքին բանակը, որ Երիքովի դէմ Յորդանանի մօտ՝ Մովաբի դաշտերումն է։</verse>
				<verse number="13">Եւ Մովսէսը եւ Եղիազար քահանան եւ ժողովքի բոլոր իշխանները դուրս բանակից նորանց դիմաւորելու։</verse>
				<verse number="14">Եւ Մովսէսը բարկացաւ զօրաց իշխանների հազարապետների վերայ, որ պատերազմիցը գալիս էին.</verse>
				<verse number="15">Եւ Մովսէսը նորանց ասեց. Մի՞թէ բոլոր կանանցը ողջ թողեցիք։</verse>
				<verse number="16">Ահա նորանք Բաղաամի խօսքովը պատճառ եղան Իսրայէլի որդկանց Փոքովրի գործումը Եհովայի դէմ մեղանչելուն, եւ այն հարուածը եկաւ Եհովայի ժողովքի վերայ։</verse>
				<verse number="17">Եւ հիմա երեխաներից ամեն արուին մեռցրէք, այն բոլոր կանանցը, որ մարդ են գիտացել արուի հետ պառկելով՝ մեռցրէք։</verse>
				<verse number="18">Եւ կանանցից այն բոլոր մանկահասակ աղջիկներին, որոնք մարդ չեն գիտացել արուի հետ պառկելով՝ ձեզ համար ողջթողեցէք։</verse>
				<verse number="19">Եւ դուք եօթն օր բանակից դուրս մնացէք. Եւ ամեն ով որ մարդ է մեռցրել եւ ամեն ով որ մեռածի է դպել, երրորդ օրը եւ եօթներորդ օրը մաքրուի՝ թէ դուք եւ թէ ձեր գերիները։</verse>
				<verse number="20">Եւ ամեն հանդերձ եւ ամեն մորթի անօթ եւ այծի մազից շինուած ամեն բան եւ ամեն փայտի աման մաքրեցէք։</verse>
				<verse number="21">Եւ Եղիազար քահանան ասեց պատերազմի գնացող զօրքերին. Այս է այն օրէնքի կանոնը, որ Եհովան Մովսէսին պատուիրեց։</verse>
				<verse number="22">Միայն ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագը եւ կապարը,</verse>
				<verse number="23">Ամեն կրակը մտնելու բանը կրակիցը անցկացրէք, եւ նա մաքուր կլինի, բայց մաքրութեան ջրով մեղքից մաքրուի, սակայն կրակը չմտնող ամեն բան ջրից անցկացնէք։</verse>
				<verse number="24">Եւ եօթներորդ օրը ձեր հանդերձները լուանաք եւ մաքրուիք, եւ յետոյ բանակը մտնէք։</verse>
				<verse number="25">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="26">Դու Եղիազար քահանայի եւ ժողովքի նահապետութիւնների իշխանների հետ առնես առնուած կողոպուտի գումարը՝ թէ մարդի եւ թէ անասունի.</verse>
				<verse number="27">Եւ այն կողոպուտը պատերազմի գնացող պատերազմողներին եւ բոլոր ժողովքին հաւասարապէս բաժանես։</verse>
				<verse number="28">Եւ պատերազմի գնացող պատերազմողներից Եհովայի հասը առնես, հինգ հարիւրից մէկը՝ թէ մարդկանցից, թէ արջառներից, թէ էշերից եւ թէ ոչխարներից։</verse>
				<verse number="29">նորանց կէս բաժինիցը առնես, եւ Եղիազար քահանային տաս իբրեւ Եհովայի ընծայ։</verse>
				<verse number="30">Եւ Իսրայէլի որդկանց կէս բաժինիցը յիսունից մէկը առնես, թէ մարդկանցից, թէ արջառներից, թէ էշերից, թէ ոչխարներից և ամեն անասուններից, եւ նորանք Եհովայի խորանին պահպանութիւնը անող Ղեւտացիներին տաս։</verse>
				<verse number="31">Եւ արաւ Մովսէսը եւ Եղիազար քահանան ինչպէս որ Եհովան Մովսէսին հրամայել էր։</verse>
				<verse number="32">Եւ կողոպուտը՝ այսինքն պատերազմող զօրքի առած աւարի գումարը այս էր. Վեց հարիւր եօթանասունեւհինգ հազար ոչխար,</verse>
				<verse number="33">Եօթանասուն երկու հազար արջառ,</verse>
				<verse number="34">Եւ վաթսունեւմէկ հազար էշ.</verse>
				<verse number="35">Եւ կնիկներ, որ արուի հետ պառկելով մարդ չեն գիտացել, ամենը երեսուն երկու հազար հոգի էին։</verse>
				<verse number="36">Եւ պատերազմի գնացողների հաւասար բաժինը այս էր. Ոչխարների թիւը՝ երեք հարիւր երեսունեւեօթը հազար հինգ հարիւր.</verse>
				<verse number="37">Եւ ոչխարներից Եհովայի հասը եղաւ՝ վեց հարիւր եօթանասունեւհինգ.</verse>
				<verse number="38">Եւ արջառները՝ երեսունեւվեց հազար, իսկ նորանց հասը Եհովային եօթանասունեւերկու.</verse>
				<verse number="39">Եւ էշերը՝ երեսուն հազար հինգ հարիւր, իսկ նորանց հասը Եհովային վաթսունեւմէկ.</verse>
				<verse number="40">Եւ մարդիկը տասնեւվեց հազար հոգի, իսկ նորանց հասը Եհովային երեսունեւերկու հոգի։</verse>
				<verse number="41">Եւ Մովսէսը Եհովային նուիրուած հասը Եղիազար քահանային տուաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="42">Եւ Իսրայէլի որդկանց կէս բաժինից էլ, որ Մովսէսը պատերազմողներից բաժին էր առել,</verse>
				<verse number="43">(Եւ ժողովքի կէս բաժինը եղաւ երեք հարիւր երեսունեւեօթը հազար հինգ հարիւր ոչխար,</verse>
				<verse number="44">Երեսունեւվեց հազար արջառ,</verse>
				<verse number="45">Երեսուն հազար հինգ հարիւր էշ,</verse>
				<verse number="46">Եւ տասնեւվեց հազար հոգի։)</verse>
				<verse number="47">Եւ Մովսէսն առաւ Իսրայէլի որդկանց կէս բաժինից՝ յիսունից մէկը, թէ մարդից, թէ անասունից, եւ նորանց տուաւ Եհովայի խորանի պահպանութիւնն անող Ղեւտացիներին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="48">Եւ Մովսէսին մօտեցան զօրքի հազարաւորների վերակացուները՝ այսինքն հազարապետները եւ հարիւրապետները.</verse>
				<verse number="49">Եւ Մովսէսին ասեցին. Քո ծառաները մեր ձեռքի տակ եղող պատերազմողների գումարն առինք, եւ մեզանից մի մարդ պակաս չէ։</verse>
				<verse number="50">Եւ մատուցանենք Եհովայի ընծան՝ մեզանից ամեն մէկը ինչ որ գտանք՝ ոսկի զարդեր, շղթաներ, ապարանջաններ, մատանիներ, օղեր եւ փողոշուկներ, որ Եհովայի առաջին մեր հոգիների համար քաւութիւն անենք։</verse>
				<verse number="51">Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան նորանցից առին ոսկին՝ ամենն էլ բանուած զարդեր։</verse>
				<verse number="52">Եւ հազարապետներից ու հարիւրապետներից Եհովայի համար մատուցրուած ընծայի բոլոր ոսկին տասնեւվեց հազար եօթը հարիւր յիսուն սիկղ էր։</verse>
				<verse number="53">Պատերազմողների ամեն մէկն իր համար կողոպուտ էր առել։</verse>
				<verse number="54">Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան հազարապետներից եւ հարիւրապետներից ոսկին առին եւ ժողովքի խորանը բերին, իբրեւ Իսրայէլի որդկանց յիշատակ Եհովայի առաջին։</verse>
			</chapter>
			<chapter number="32">
				<verse number="1">Եւ Ռուբէնի որդիքը ու Գադի որդիքը խիստ շատ անասուններ ունէին. Եւ տեսան Յազերի երկիրը եւ գաղաադի երկիրը, որ ահա այն տեղը անասունի տեղ էր.</verse>
				<verse number="2">Եւ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը գնացին եւ ժողովքի իշխանների հետ խօսելով ասեցին.</verse>
				<verse number="3">Ադարովդ, Դեբոն, Յազեր, Նամրա, Եսեբոն, Եղէաղէ, Սեբամա, Նաբաւ, եւ Բէան,</verse>
				<verse number="4">Այսինքն այն երկիրը որ Եհովան Իսրայէլի ժողովքի առաջին զարկեց անասունի երկիր է, եւ քո ծառաները անասուններ ունեն.</verse>
				<verse number="5">Եւ ասեցին՝ եթէ մենք քո առաջին շնորհք գտանք, այս երկիրը քո ծառաներին տրուի կալուածքի համար. Մեզ յորդանանից մի անցկացնիր։</verse>
				<verse number="6">Եւ Մովսէսը գադի որդկանցը եւ Ռուբէնի որդկանցը ասեց. Միթէ ձեր եղբայրները պատերազմի գնան եւ դուք այստեղ նստէ՞ք։</verse>
				<verse number="7">Եւ ի՞նչու համար էք Իսրայէլի որդկանց սիրտը թուլացնում, որ չանցնեն այն երկիրը, որ Եհովան տուել է նորանց։</verse>
				<verse number="8">Ձեր հայրերն էլ այսպէս արին, երբոր նորանց Կադես Բառնեայից ուղարկեցի երկիրը լրտեսելու համար։</verse>
				<verse number="9">Որովհետեւ նորանք մինչեւ Եսքողի ձորը վեր գնացին եւ երկիրը տեսան, եւ Իսրայէլի ոդկանց սիրտը թուլացրին, որ չմտնեն այն երկիրը որը Եհովան տուել էր նորանց։</verse>
				<verse number="10">Եւ այն օրը Եհովայի բարկութիւնը բորբոքուեցաւ եւ երդում արաւ ասելով.</verse>
				<verse number="11">Թէ Եգիպտոսից դուրս եկած մարդիկը՝ քսան տարեկանից եւ վեր եղողները չեն տեսնիլ այն երկիրը, որի համար երդում արի Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, որովհետեւ ինձ չհետեւեցին.</verse>
				<verse number="12">Բացի Կենեզեան Յեփոնէի որդի Քաղէբից եւ Նաւէի որդի Յեսուից, որոնք կատարելապէս Եհովային հետեւեցին։</verse>
				<verse number="13">Եւ Եհովայի բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեցաւ, եւ նորանց ման ածեց անապատումը քառասուն տարի, մինչեւ որ Եհովայի աչքի առաջին չարութիւն անող ազգը բոլորովին սպառուեցաւ։</verse>
				<verse number="14">Եւ ահա դուք ձեր հայրերի տեղն էք կանգնել մեղաւոր մարդկանց զաւակների պէս, որ Եհովայի սաստիկ բարկութիւնը Իսրայէլի վերայ կրկին աւելացնէք։</verse>
				<verse number="15">Որովհետեւ եթէ դուք նորանից խոտորուէք, նա էլ կրկին այս ժողովուրդին անապատումը կձգէ եւ դուք այս բոլոր ժողովրդի կորստեանը պատճառ կլինէք։</verse>
				<verse number="16">Եւ նորանք մօտեցան նորան եւ ասեցին. Թող մենք այստեղ մեր անասունների համար փարախներ եւ մեր ընտանիքների համար քաղաքներ շինենք.</verse>
				<verse number="17">Բայց մենք շուտով պատրաստուինք Իսրայէլի որդկանց առաջին, մինչեւ որ նորանց իրանց տեղերը տանենք. Եւ մեր ընտանիքները պարսպաւոր քաղաքներում բնակուեն այս երկրի բնակիչների դէմ։</verse>
				<verse number="18">Մենք մեր տները չդառնանք, մինչեւ որ Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր ժառանգութիւնը ժառանգէ։</verse>
				<verse number="19">Որովհետեւ մենք Յորդանանի այն կողմումը եւ էլ հեռու նորանց հետ ժառանգել չենք ուզում, ըստ որում մեր ժառանգութիւնը Յորդանանի այս կողմումը դէպի արեւելք է մեզ հասել։</verse>
				<verse number="20">Եւ Մովսէսն ասեց նորանց. Եթէ յաս բանն անէք, եթէ Եհովայի առաջին պատրաստուիք պատերազմի համար,</verse>
				<verse number="21">Եւ Եհովայի առաջին դուք ամենքդ էլ պատրաստուած Յորդանանովն անցնիք, մինչեւ որ նա իր թշնամիներին իր առաջիցը քշէ,</verse>
				<verse number="22">Եւ այն երկիրը Եհովայի առաջին նուաճուի եւ յետոյ ետ դառնաք, այն ժամանակ Եհովայի առաջին եւ Իսրայէլի առաջին անմեղ էք, եւ այս երկիրը Եհովայի առաջին ձեր կալուածքը լինի։</verse>
				<verse number="23">Բայց եթէ այսպէս չանէք, ահա Եհովայի դէմ մեղք գործեցիք, եւ գիտացէք որ ձեր մեղքը ձեզ կգտնէ։</verse>
				<verse number="24">Ձեր ընտանիքների համար քաղաքներ, եւ ձեր հօտերի համար փարախներ շինեցէք, եւ ձեր բերանից դուրս եկածն արէք։</verse>
				<verse number="25">Եւ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը խօսեցին Մովսէսի հետ ասելով. Ծառաներդ կանեն ինչպէս որ մեր Եհովան պատուիրում է։</verse>
				<verse number="26">Մեր զաւակները, մեր կանայքը, հօտերը եւ մեր բոլոր անասունները այստեղ կլինեն Գաղաադի քաղաքներումը.</verse>
				<verse number="27">Բայց ծառաներդ ամենքս պատրաստուած գունդով կ՛անցնենք պատերազմի համար ինչպէս որ մեր տէրն ասում է։</verse>
				<verse number="28">Եւ Մովսէսը նորանց մասին պատուիրեց Եղիազար քահանային եւ Նաւէի որդի Յեսուին եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետութիւնների իշխաններին.</verse>
				<verse number="29">Եւ Մովսէսն ասեց նորանց. Եթէ գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը ամենքն էլ պատերազմի համար պատրաստուած՝ ձեզ հետ յորդանանովն անցնեն Եհովայի առաջին եւ այն երկիրը ձեր առաջին նուաճուի, այն ժամանակ գաղաադի երկիրը նորանց կալուածք տաք.</verse>
				<verse number="30">Բայցեթէ պատրաստուած ձեզ հետ չանցնեն, նորանք կալուածք ստանան ձեզ հետ Քանանի երկրումը։</verse>
				<verse number="31">իսկ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը պատասխանեցին եւ ասեցին. Եհովան ինչպէս որ պատուիրեց քո ծառաներին այնպէս կանենք։</verse>
				<verse number="32">Մենք պատրաստուած Եհովայի առաջին Քանանի երկիրը կանցնենք. Բայց մեր ժառանգութեան կալուածքը Յորդանանի այս կողմումը կլինի։</verse>
				<verse number="33">Եւ Մովսէսը նորանց՝ այսինքն Գադի որդկանց եւ Ռուբէնի որդկանցը եւ Յովսէփեան Մանասէի կէս ցեղին, տուաւ Ամօրհացիների Սեհոն թագաւորի թագաւորութիւնը եւ Բասանի Ովգ թագաւորի թագաւորութիւնը, երկիրն իր քաղաքներովը՝ երկրի քաղաքների շուրջը եղած սահմաններովը։</verse>
				<verse number="34">Եւ Գադի որդիքը շինեցին Դեբոնը, Ադարովթը եւ Արոէրը,</verse>
				<verse number="35">Եւ Ատրօթ-սովփանը, Յազերը, եւ Յոգբէհան,</verse>
				<verse number="36">Եւ Բեթնամրան եւ Բեթարանը՝ պարսպաւոր քաղաքներ եւ հօտերի փարախներ,</verse>
				<verse number="37">Ռուբէնի որդիքն էլ Եսեբոնը, Եղէաղէն եւ Կարիաթեմը շինեցին.</verse>
				<verse number="38">Եւ Նաբաւը Բէէլմօնը (որոնց անունները փոխեցին.) եւ Սեբաման, եւ իրանց շինած քաղաքներին անուններ դրին։</verse>
				<verse number="39">Եւ Մանասեան Մաքիրին որդիքը Գաղաադ գնացին եւ առին նորան, եւ նորա միջի Ամօրհացիներին քշեցին։</verse>
				<verse number="40">Եւ Մովսէսը Գաղաադը տուաւ Մանասեան Մաքիրին, որ այնտեղ բնակուեց։</verse>
				<verse number="41">Եւ Մանասեան Յայիրը գնաց նորանց գիւղաքաղաքներն առաւ եւ նորանց Հաւօթ-յայիր անուանեց։</verse>
				<verse number="42">Եւ Նոբահը գնաց եւ Կանաթն եւ նորա գիւղերն առաւ եւ նորան իր անունովը Նոբահ կոչեց։</verse>
			</chapter>
			<chapter number="33">
				<verse number="1">Սորանք են Իսրայէլի որդկանց իշխանները, որ Մովսէսի եւ Ահարօնի ձեռքովը Եգիպտոսի երկրիցն իրանց զօրքերովը դուրս եկան։</verse>
				<verse number="2">Եւ Մովսէսը գրեց Եհովայի հրամանովը նորանց իջեւանների համեմատ նորանց գնացքները. Եւ սորանք են նորանց գնացքների համեմատ նորանց իջեւանները։</verse>
				<verse number="3">Եւ չուեցին Ռամսեսից առաջին ամսումը այսինքն առաջին ամսի տասնեւհինգերորդ օրը՝ զատկի հետեւեալ օրը Իսրայէլի որդիքը բարձր ձեռքով դուրս եկան բոլոր Եգիպտացիների աչքի առաջը.</verse>
				<verse number="4">Եւ Եգիպտացիները թաղում էին այն բոլոր անդրանիկներին, որ Եհովան նորանց մէջ ջարդեց. Եւ Եհովան նորանց աստուածների վերայ դատաստան արաւ։</verse>
				<verse number="5">Եւ Իսրայէլի որդիքը չուեցին Ռամսեսից եւ իջեւան արին Սոկքովթում։</verse>
				<verse number="6">Եւ Սոկքովթից չուեցին եւ իջեւան արին անապատի ծայրին եղած Ոթոմումը։</verse>
				<verse number="7">Եւ Ոթոմից չուելով՝ դէպի Փիաիրօթ դարձան, որ Բէեղսեփոնի դիմացն է, եւ իջեւան արին Մագդողի առաջին։</verse>
				<verse number="8">Եւ Փիաիրօթի առաջից չուեցին եւ ծովի միջովն անցնելով՝ եկան անապատը, եւ Ոթոմի անապատումը երեք օրուայ ճանապարհ գնացին եւ իջեւան արին Մեռայումը։</verse>
				<verse number="9">Եւ չուեցին մեռայից եւ եկան Եղիմ. Եւ Եղիմում տասնեւերկու ջրի աղբիւր եւ եօթանասուն արմաւենի կային. Եւ այնտեղ իջեւան արին։</verse>
				<verse number="10">Եւ չուեցին Եղիմից եւ Կարմիր ծովի մօտ իջեւան արին։</verse>
				<verse number="11">Եւ Կարմիր ծովից չուեցին եւ իջեւան արին Սին անապատումը։</verse>
				<verse number="12">Եւ Սին անապատիցը չուեցին եւ իջեւան արին Դափկայ։</verse>
				<verse number="13">Եւ Դափկայից չուեցին եւ իջեւան արին Եղուսում։</verse>
				<verse number="14">Եւ Եղուսից չուեցին եւ իջեւան արին Ռափիդիմում եւ այնտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։</verse>
				<verse number="15">Եւ Ռափիդիմից չուեցին եւ իջեւան արին Սինայ անապատումը։</verse>
				<verse number="16">Եւ Սինայ անապատից չուեցին եւ իջեւան արին Կիբրօթ-հաթթավայում։</verse>
				<verse number="17">Եւ Կիբրօթ-հաթթավայից չուեցին եւ իջեւան արին Ասերովթում։</verse>
				<verse number="18">Եւ Ասերովթից չուեցին եւ իջեւան արին Ռաթամայում։</verse>
				<verse number="19">Եւ Ռաթամայից չուեցին եւ իջեւան արին Ռեմօն-Փարէսում։</verse>
				<verse number="20">Եւ Ռեմօն-Փարեսից չուեցին եւ իջեւան արին Լեբնայում։</verse>
				<verse number="21">Եւ Լեբնայից չուեցին եւ իջեւան արին Ռեսսայում։</verse>
				<verse number="22">Եւ Ռեսսայից չուեցին եւ իջեւան արին Կէէլաթայում։</verse>
				<verse number="23">Եւ Կէէլաթայից չուեցին եւ իջեւան արին Սօփար սարումը։</verse>
				<verse number="24">Եւ Սօփար սարիցը չուեցին եւ իջեւան արին Քարադայում։</verse>
				<verse number="25">Եւ Քարադայից չուեցին եւ իջեւան արին մակեղօթում։</verse>
				<verse number="26">Եւ մակեղօթից չուեցին եւ իջեւան արին Թաաթում։</verse>
				<verse number="27">Եւ Թաաթից չուեցին եւ իջեւան արին Թարայում։</verse>
				<verse number="28">Եւ Թարայից չուեցին եւ իջեւան արին Մատեկայում։</verse>
				<verse number="29">Եւ Մատեկայից չուեցին եւ իջեւան արին Հասմօնայում։</verse>
				<verse number="30">Եւ հասմօնայից չուեցին եւ իջեւան արին Մօսերօթում։</verse>
				<verse number="31">Եւ Մօսերօթից չուեցին եւ իջեւան արին Բանէ-յականում։</verse>
				<verse number="32">Եւ Բանէ-յականից չուեցին եւ իջեւան արին Հորգադգադում։</verse>
				<verse number="33">Եւ Հորգադգադից չուեցին եւ իջեւան արին Ետեբաթայում։</verse>
				<verse number="34">Եւ Ետեբաթայից չուեցին եւ իջեւան արին Եբրօնայում։</verse>
				<verse number="35">Եւ Եբրօնայից չուեցին եւ իջեւան արին Գասիոն-գաբերում։</verse>
				<verse number="36">Եւ Գասիոն-գաբերից չուեցին եւ իջեւան արին Սին անապատումն այսինքն Կադեսում։</verse>
				<verse number="37">Եւ Կադեսից չուեցին եւ իջեւան արին Հովր սարումը, որ Եդովմի երկրի ծայրումն է։</verse>
				<verse number="38">Եւ Ահարօն քահանան Եհովայի հրամանովը հովր սարը վեր ելաւ, եւ այնտեղ մեռաւ, Իսրայէլի որդկանց Եգիպտոսի երկրից դուրս գալու քառասներորդ տարուայ հինգերորդ ամսի մէկին։</verse>
				<verse number="39">Եւ Ահարօնը Հովր սարի վերայ մեռած ժամանակ հարիւր քսանեւերեք տարեկան էր։</verse>
				<verse number="40">Եւ Քանանի երկրի հարաւային կողմումը բնակող Արադի Քանանիս թագաւորը լսեց Իսրայէլի որդկանց գալը։</verse>
				<verse number="41">Եւ Հովր սարից չուեցին եւ իջեւան արին Սելմօնայում։</verse>
				<verse number="42">Եւ Սելմօնայից չուեցին եւ իջեւան արին Փունոնում։</verse>
				<verse number="43">Եւ Փունոնից չուեցին եւ իջեւան արին Ոբովթում։</verse>
				<verse number="44">Եւ Ոբովթից չուեցին եւ իջեւան արին Մովաբի սահմաններումն եղող Իյէ-աբարիմումն։</verse>
				<verse number="45">Եւ Իյէ-աբարիմից չուեցին եւ իջեւան արին Դեբոնգադում։</verse>
				<verse number="46">Եւ Դեբոնգադից չուեցին եւ իջեւան արին Գելմոն-դէբլաթէմում։</verse>
				<verse number="47">Եւ Գէլմոն-դէբլաթէմից չուեցին եւ իջեւան արին Նաբաւի առաջի Աբարիմի սարերումը։</verse>
				<verse number="48">Եւ Աբարիմի սարերից չուեցին եւ իջեւան արին Երիքովի դէմ Յորդանանի մօտ Մավոբի դաշտերումը։</verse>
				<verse number="49">Եւ նորանք իջեւան արին յորդանանի մօտ Մովաբի դաշտերումը, Բեթեսիմօթից մինչեւ Աբէլսատիմ։</verse>
				<verse number="50">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ յորդանանի մօտ՝ ասելով.</verse>
				<verse number="51">Իսրայէլի որդկանց հետ խօսիր եւ նորանց ասիր. Երբոր Յորդանանից Քանանացիների երկիրն անցնէք,</verse>
				<verse number="52">Այն ժամանակ այն երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջից քշէք եւ նորանց բոլոր պատկերաւոր կոթողները կործանէք եւ նորանց բոլոր թափծու կուռքերը կորածնէք. Եւ նորանց բոլոր բարձր տեղերը քանդէք։</verse>
				<verse number="53">Եւ այն երկիրը ձեր իշխանութեանը տակ առնէք եւ նորա մէջ բնակուէք. Որովհետեւ այն երկիրը ձեզ տուի, որ ժառանգէք նորան։</verse>
				<verse number="54">Եւ այն երկիրը վիճակով ժառանգէք ձեր տոհմերի համեմատ. Շատին ժառանգութիւնը շատ տաք, եւ քիչին ժառանգութիւնը քիչ տաք, որ տեղի վիճակը՝ որին որ դուրս գայ՝ նորանը լինի. Ձեր հայրերի ցեղերի համեմատ ժառանգէք։</verse>
				<verse number="55">Բայց եթէ այն երկրի բնակիչներին ձեր առաջից չքշէք, այն ժամանակ որին որ նորանցից ողջ էք թողել, ձեր աչքերի համար փուշեր՝ եւ ձեր կողերի համար տատասկներ կլինեն եւ ձեզ կնեղեն ձեր բնակած երկրումը։</verse>
				<verse number="56">Եւ անպատճառ ինչ որ մտածել էի նորանց անելու՝ նոյնը ձեզ կանեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="34">
				<verse number="1">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Իսրայէլի որդկանցը պատուիրիր եւ նորանց ասիր. Երբոր դուք Քանանի երկիրը մտնէք, այս է այն երկիրը որ ձեզ ժառանգութիւն է ընկնելու, Քանանի երկիրն իր սահմաններովը.</verse>
				<verse number="3">Եւ ձեր հարաւային սահմանը լինի Սին անապատից մինչեւ Եդովմը այնպէս որ ձեր հարաւային սահմանը լինի արեւելքից Աղի ծովի ծայրիցը.</verse>
				<verse number="4">Եւ ձեր հարաւային սահմանը Ակրաբիմի բարձրովը պտոյտ տալով մինչեւ Սին հասնէ եւ այնտեղից դուրս գալով Կադէս-բառնեայի հարաւային կողմովը եւ գնայ Ասար-ադդար եւ հասնի Ասեմոն.</verse>
				<verse number="5">Եւ պտոյտ տայ Ասեմոնից դէպի Եգիպտոսի հեղեղատը մինչեւ որ դուրս գայ Ծովը։</verse>
				<verse number="6">Եւ ձեր արեւմտեան սահմանը Մեծ ծովը լինի. Ձեզ համար արեւմտեան սահման սա լինի։</verse>
				<verse number="7">Եւ ձեր հիւսիսային կողմի սահմանը սա լինի՝ Մեծ ծովից մինչեւ Հովր սարը նշան անէք,</verse>
				<verse number="8">Հովր սարիցը մինչեւ Եմաթ նշան անէք եւ այնտեղից դուրս գնայ մինչեւ Սեդադ.</verse>
				<verse number="9">Եւ դուրս գայ մինչեւ Զեփրոն եւ հասնէ Ասարենանի մէջ. Ձեր հիւսիսային սահմանը սա լինի։</verse>
				<verse number="10">Եւ ձեր արեւելեան սահմանը նշան անէք Ասար-ենանից մինչեւ Սեփամ.</verse>
				<verse number="11">Եւ այս սահմանը Այինի արեւելեան կողմից՝ Սեփամից Ռեբղա իջնէ. Եւ այս սահմանը արեւելքի կողմից իջնելով Քեներեթի ծովի եզերքովը քսուի.</verse>
				<verse number="12">Եւ այս սահմանը իջնէ Յորդանան եւ Աղի ծովի մէջ վերջանայ։ Երկիրը իր շրջակայ սահմաններովը ձեզ համար այս լինի։</verse>
				<verse number="13">Եւ Մովսէսն Իսրայէլի որդկանցը պատուիրեց եւ ասեց. Սա է այն երկիրը որ դուք վիճակով պիտի ժառանգէք, ինչպէս որ Եհովան պատուիրել է տալ ինն ու կէս ցեղին.</verse>
				<verse number="14">Որովհետեւ Ռուբէնի որդկանց ցեղն իրանց հայրերի տների համեմատ եւ Գադի որդկանց ցեղը իրանց հայրերի տների համեմատ եւ մանասէի կէս ցեղը առին իրանց ժառանգութիւնը.</verse>
				<verse number="15">Այս երկու ցեղերը եւ կէս ցեղը առել են իրանց ժառանգութիւնը Երիքովի դէմ Յորդանանի այս կողմում դէպի արեւելք։</verse>
				<verse number="16">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="17">Սորանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր մէջ պիտի բաժանեն երկիրը ժառանգութեան համար. Եղիազար քահանան եւ Նաւէի որդի յեսուն.</verse>
				<verse number="18">Եւ ամեն մէկ ցեղից մէկ իշխան առնէք, այն երկիրը ժառանգութեան բաժանելու։</verse>
				<verse number="19">Եւ այն մարդկանց անունները սորանք են. Յուդայի ցեղից յեփոնէի որդի Քաղէբը,</verse>
				<verse number="20">Շմաւոնի որդկանց ցեղիցը Ամիուդի որդի Սամուէլը,</verse>
				<verse number="21">Բենիամինի ցեղից Քասղօնի որդի Ելդադը,</verse>
				<verse number="22">Դանի որդկանց ցեղիցը իշխան՝ Եգղիի որդի Բոկկին,</verse>
				<verse number="23">Յովսէփի որդիներից Մանասէի որդկանց ցեղից իշխան՝ Եփօտի որդի Անիէլը,</verse>
				<verse number="24">Եւ Եփրեմի որդկանց ցեղից իշխան՝ Սափաթանի որդի Կամուէլը,</verse>
				<verse number="25">Եւ Զաբուղոնի որդկանց ցեղից իշխան՝ Փառնակի որդի Եղիսափանը,</verse>
				<verse number="26">Եւ իսաքարի որդկանց ցեղից իշխան՝ Ազանի որդի Փաղտիէլը,</verse>
				<verse number="27">Եւ Ասերի որդկանց ցեղից իշխան՝ Սելօմիի որդի Աքիուդը,</verse>
				<verse number="28">Եւ Նեփթաղիմի որդկանց ցեղից իշխան՝ Ամիուդի որդի Փադայէլը։</verse>
				<verse number="29">Սորանք են՝ որոնց Եհովան հրամայեց, որ Քանանի երկրումն Իսրայէլի որդկանցը ժառանգութիւն բաժանեն։</verse>
			</chapter>
			<chapter number="35">
				<verse number="1">Եւ Եհովան Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ յորդանանի մօտ խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Պատուիրիր Իսրայէլի որդկանցը որ իրանց ժառանգութեան կալուածքից Ղեւտացիներին բնակուելու քաղաքներ տան. Նաեւ քաղաքների բոլորքումն եղած արուարձանները Ղեւտացիներին տաք։</verse>
				<verse number="3">Եւ քաղաքները բնակութեան համար լինեն նորանց համար եւ արուարձանները նորանց արջառների համար, նորանց հօտերի եւ նորանց անասունների համար։</verse>
				<verse number="4">Եւ քաղաքների արուարձանները, որ Ղեւտացիներին էք տալու, քաղաքի պարսպիցը դուրս շուրջանակի հազար կանգուն լինեն։</verse>
				<verse number="5">Եւ քաղաքի դուրսը նորանց չափէք, արեւելեան կողմից երկու հազար կանգուն, հարաւային կողմից երկու հազար կանգուն, արեւմտեան կողմից երկու հազար կանգուն, եւ հիւսիսային կողմից երկու հազար կանգուն, եւ քաղաքը մէջտեղումը լինի, նորանց քաղաքների արուարձանները սա լինեն։</verse>
				<verse number="6">Եւ այն քաղաքներիցը որ Ղեւտացիներին էք տալու՝ այն վեց ապաստանի քաղաքները որոշէք, որ սպանողը այնտեղ փախչէ, եւ բացի սորանցից քառասունեւերկու քաղաք տաք։</verse>
				<verse number="7">Բոլոր քաղաքները որ Ղեւտացիներին էք տալու քառասունեւութը քաղաք լինի. Նորանք իրանց արուարձաններովը տաք։</verse>
				<verse number="8">Եւ այն քաղաքները որ Իսրայէլի որդկանց կալուածքիցը պիտի տաք, շատիցը շատ եւ քիչիցը քիչ առնէք. Ամեն մէկն իր առած ժառանգութեան չափովը իր քաղաքներիցը Ղեւտացիներին տայ։</verse>
				<verse number="9">Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="10">Իսրայէլի որդկանց հետ խօսիր եւ նորանց ասիր. Երբոր Յորդանանիցը Քանանի երկիրն անց կենաք,</verse>
				<verse number="11">Այն ժամանակ ձեզ համար քաղաքներ որոշէք, որոնք ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար, որ այնտեղ փախչէ սխալմամբ մարդ զարկող սպանողը։</verse>
				<verse number="12">Եւ այն քաղաքները ձեզ համար ապաստանարան լինեն վրէժխնդիրիցը. Եւ սպանողը՝ դատաստանի համար ժողովքի առաջին չերեւացած՝ չմեռնի։</verse>
				<verse number="13">Եւ այն քաղաքները, որ պիտի տաք, վեց ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար։</verse>
				<verse number="14">Քաղաքների երեքը Յորդանանի այս կողմումը տաք, եւ քաղաքների երեքը Քանանի երկրումը տաք, նորանք ապաստանի քաղաքներ լինեն։</verse>
				<verse number="15">Այս վեց քաղաքները Իսրայէլի որդկանց համար եւ օտարականի եւ ձեր միջի պանդխտի համար ապաստանարան լինեն, որ այնտեղ փախչէ ամեն ով որ սխալմամբ մարդ մեռցնէ։</verse>
				<verse number="16">Եւ եթէ մէկը երկաթի գործիքով մէկին զարկէ որ մեռնէ, նա մարդասպան է. Մարդասպանը անպատճառ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="17">Կամ եթէ մէկը մի մահառիթ բռնաքարով մէկին զարկէ որ մեռնէ, նա մարդասպան է. Մարդասպանը անպատճառ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="18">Կամ եթէ մէկը ձեռքով գործածուելու փայտեղէն մահառիթ գործիքով զարկէ՝ որ մեռնէ, նա մարդասպան է. Մարդասպանը անպատճառ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="19">Արիւնի վրէժխնդիրը մեռցնէ մարդասպանին, երբոր նորան հանդիպէ՝ թող մեռցնէ նորան։</verse>
				<verse number="20">Եւ եթէ նա թշնամութեամբ հրէ նորան կամ նենգութեամբ նորա վերայ մի բան ձգելով նորան մեռցելու լինի,</verse>
				<verse number="21">Կամ եթէ թշնամութեան պատճառով ձեռքովը զարկէ նորան, որ մեռնէ. Զարկողը անպատճառ մեռցնուի, նա մարդասպան է. Արիւնի վրէժխնդիրը նորան մեռցնէ երբոր մարդասպանին հանդիպէ։</verse>
				<verse number="22">Բայց եթէ յանկարծ առանց թշնամութեան հրէ նորան, կամ թէ առանց նենգութեան նորա վերայ մէկ գործիք գցէ,</verse>
				<verse number="23">Կամ թէ նորա վերայ մի ինչ որ մահառիթ քար գցէ առանց տեսնելու, որ նա մեռնէ, եւ նա նորան թշնամի չէ եւ նորա չարիքը չէր ուզում,</verse>
				<verse number="24">Այն ժամանակ ժողովքը սպանողին եւ արիւնի վրէժխնդրին մէջ տեղը այս օրէնքների համեմատ դատաստան անէ.</verse>
				<verse number="25">Եւ ժողովքը ազատէ սպանողին արիւնի վրէժխնդրի ձեռքից, եւ ժողովքը նորան դարձնէ իր ապաւինած ապաստանի քաղաքը, եւ նա այնտեղ բնակուէ, մինչեւ որ սուրբ իւղով օծուած քահանայապետը մեռնէ։</verse>
				<verse number="26">Բայց եթէ սպանողն իր ապաւինած ապաստանի քաղաքի սահմանիցն երբէք դուրս դուրս գայ,</verse>
				<verse number="27">Եւ արիւնի վրէժխնդիրը նորան իր ապաստանի քաղաքի սահմանիցը դուրս գտնէ եւ արիւնի վրէժխնդիրը սպանողին մեռցնելու լինի, մահապարտ չահամարուի.</verse>
				<verse number="28">Որովհետեւ նա պէտք է իր ապաստանի քաղաքումը նստէր մինչեւ որ քահանայապետը մեռնէր. Եւ քահանայապետի մեռնելուց յետոյ սպանողն իր կալուածքի երկիրը դառնայ։</verse>
				<verse number="29">Սորանք ձեզ համար դատաստանի կանոններ լինեն ձեր ազգերումը ձեր բոլոր բնակութիւնների մէջ։</verse>
				<verse number="30">Ով որ մարդ մեռցնէ, սպանողը վկաների բերանով մեռցնուի, բայց միայն մէկ մարդ չվկայէ մի անձի դէմ նորան մեռցնելու համար։</verse>
				<verse number="31">Եւ մահապարտ սպանողի կեանքի համար փրկանք չառնէք. Որովհետեւ նա պատճառ պիտի մեռցնուի։</verse>
				<verse number="32">Եւ ապաստանի քաղաքը փախչողի համար փրկանք չառնէք, որ նա ետ դառնայ իր քաղաքը եւ նստէ քահանայապետի մահիցն առաջ։</verse>
				<verse number="33">Եւ ձեր բնակած երկիրը չպղծէք, որովհետեւ արիւնը պղծում է երկիրն եւ նորա մէջ թափուած արիւնի համար երկրին քաւութիւն չի լինիլ, բայց միայն նորան թափողի արիւնովը։</verse>
				<verse number="34">Ուրեմն ձեր բնակած երկիրը չպղծէք, որի մէջ ես պիտի բնակուեմ. Որովհետեւ ես Եհովաս բնակվում եմ Իսրայէլի որդկանց մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="36">
				<verse number="1">Եւ Յովսէփի որդկանց տոհմերից Մանասէի որդի մաքիրի որդի Գաղաադի որդկանց տոհմի իշխանները մօտեցան, եւ Մովսէսի առաջին, եւ Իսրայէլի որդկանց նահապետութիւնների իշխանների առաջին խօսեցին,</verse>
				<verse number="2">Եւ ասեցին. Եհովան մեր տիրոջը հրամայեց, որ երկիրը Իսրայէլի որդկանց վիճակով ժառանգութիւն տայ, եւ մեր տէրը Եհովայից հրաման առաւ որ մեր եղբայր Սալպաադի ժառանգութիւնը նորա աղջկերանցը տայ.</verse>
				<verse number="3">Եւ եթէ նորանք Իսրայէլի որդկանց մի ցեղի որդիներին կին լինեն, նորանց ժառանգութիւնը մեր հայրերի ժառանգութիւնիցը պիտի վերանայ, եւ այն ցեղի ժառանգութեան վերայ պիտի աւելանայ որոնց որ կին են դառել։ Մեր ժառանգութեան վիճակիցը պիտի վերանայ։</verse>
				<verse number="4">Եւ Իսրայէլի որդկանց Յոբելեանը գալիս՝ նորանց ժառանգութիւնը այն ցեղի ժառանգութեան վերայ պիտի աւելանայ, որոնց որ կին եղան, եւ նորանց ժառանգութիւնը մեր հայրերի ցեղի ժառանգութիւնիցը կվերանայ։</verse>
				<verse number="5">Եւ Մովսէսը պատուիրեց Եհովայի խօսքովը Իսրայէլի որդկանցը եւ ասեց. Յովսէփի որդկանց ցեղը ուղիղ են խօսում։</verse>
				<verse number="6">Սալպաադի աղջկերանց մասին Եհովայի հրամայած խօսքը սա է որ ասեց. Որոնց որ կհաճին՝ թող նորանց կին լինեն, միայն թէ իրանց հօր ցեղից եղողներին կին լինեն.</verse>
				<verse number="7">Եւ Իսրայէլի որդկանց ժառանգութիւնը մէկ ցեղից ուրիշ ցեղի չանցնի. Որովհետեւ Իսրայէլի որդկանց ամենքն էլ իրանց հայրերի ցեղի ժառանգութեանը պիտի յարին։</verse>
				<verse number="8">Եւ ամեն աղջիկ՝ որ Իսրայէլի որդկանց ցեղերի մէջ կալուածքի ժառանգ լինի, իր հօր ցեղից եղող մէկին կին դառնայ, որ Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր հայրերի ժառանգութիւնը ժառանգէ։</verse>
				<verse number="9">Եւ ժառանգութիւնը մէկ ցեղից ուրիշ ցեղի չանցնի, բայց Իսրայէլի որդկանց ցեղերի ամեն մէկն իր ժառանգութեանը յարի։</verse>
				<verse number="10">Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, Սալպաադի աղջիկներն այնպէս արին.</verse>
				<verse number="11">Որովհետեւ Սալպաադի աղջիկները՝ Մաալա, Թերսա, Էգղա, Մեղքա եւ Նուա իրանց հօր եղբօրորդիների հետ ամուսնացան։</verse>
				<verse number="12">Յովսէփեան Մանասէի որդկանց տոհմերից եղողներին կին եղան, եւ նորանց ժառանգութիւնը իրանց հօր ցեղի ազգատոհմի մէջ մնաց։</verse>
				<verse number="13">Սորանք են այն պատուիրանքներն եւ դատաստաններն, որ Եհովան պատուիրեց Մովսէսի ձեռքովը Իսրայէլի որդկանցը Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="5">
			<chapter number="1">
				<verse number="1">Սորանք են այն խօսքերը որ Մովսէսը բոլոր Իսրայէլին ասեց Յորդանանի այս կողմումը անապատի մէջ, որ Սուփի դիմացի դաշտումը՝ Փառանի, Տոփելի, Ղոբանի, Ասերովթի եւ Տիզահաբի մէջտեղումն է։</verse>
				<verse number="2">(Քորեբից մինչեւ Կադէս-բառնեայ տասնեւմէկ օր է Սէիր սարի ճանապարհովը։)</verse>
				<verse number="3">Եւ եղաւ քառասներորդ տարուայ տասնեւմէկերորդ ամսի մէկին, որ Մովսէսն ասեց Իսրայէլի որդկանց՝ ինչպէս որ Եհովան բոլորը նորան պատուիրել էր նորանց համար,</verse>
				<verse number="4">Եսեբոնում բնակող Ամօրհացիների Սեհոն թագաւորին եւ Աստարովթի ու Եդրայիում բնակող Բասանի Ովգ թագաւորին զարկելուց յետոյ.</verse>
				<verse number="5">Յորդանանի այս կողմումը Մովաբի երկրի մէջ Մովսէսը սկսեց այս օրէնքը բացատրել, ասելով.</verse>
				<verse number="6">Մեր Եհովայ Աստուածը խօսեց մեզ հետ Քորեբի վերայ եւ ասեց. Հերիք է ձեզ՝ այս սարումը մնալը.</verse>
				<verse number="7">Դարձէք եւ չուեցէք ու գնացէք դուք Ամօրհացիների սարը, եւ նորա բոլոր բնակողների մօտ, դաշտումը, սարումը, ու հովիտումը, եւ հարաւային կողմումը, եւ ծովեզերքումը, Քանանացիների երկրումը եւ Լիբանանումը, մինչեւ մեծ գետ՝ Եփրատ գետը։</verse>
				<verse number="8">Ահա այն երկիրը ձեզ եմ տուել. գնացէք եւ ժառանգեցէք այն երկիրը, որը Եհովան ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ, որ տայ նորանց եւ նորանցից յետոյ նորանց զաւակներին։</verse>
				<verse number="9">Եւ այն ժամանակը ես ձեզ հետ խօսեցի եւ ասեցի. Ես մինակ չեմ կարող ձեզ տանել.</verse>
				<verse number="10">Ձեր Եհովայ Աստուածը ձեզ շատացրեց, եւ ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ էք։</verse>
				<verse number="11">(Ձեր հայրերի Եհովայ Աստուածը աւելացնէ ձեզ վերայ հազարապատիկ, եւ ձեզ օրհնէ ինչպէս որ ձեզ ասել է։)</verse>
				<verse number="12">Ես մինակ ի՞նչպէս տանեմ ձեր նեղութիւնը, ձեր բեռը եւ ձեր վէճը։</verse>
				<verse number="13">Դուք ձեր ցեղերից իմաստուն եւ հանճարեղ եւ անուանի մարդիկ տուէք, եւ ես նորանց ձեզ վերայ իշխաններ դնեմ։</verse>
				<verse number="14">Իսկ դուք ինձ պատասխանեցիք եւ ասեցիք. Լաւ է անել այդ խօսքը որ ասեցիր։</verse>
				<verse number="15">Եւ ես առայ ձեր ցեղերի գլխաւորներին՝ իմաստուն եւ անուանի մարդիկ, եւ նորանց ձեզ վերայ իշխաններ կարգեցի, հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ եւ տասնապետներ եւ ոստիկաններ ձեր ցեղերի համեմատ։</verse>
				<verse number="16">Եւ այն ժամանակ պատուիրեցի ձեր դատաւորներին ասելով. Ձեր եղբայրների միջի դատերը լսեցէք, եւ արդարութեամբ դատեցէք ամեն մարդի դատը թէ իր եղբօր հետ եւ թէ օտարականի հետ։</verse>
				<verse number="17">Դատաստանի մէջ աչառութիւն չանէք, փոքրին մեծի պէս լսէք, բնաւ չվախենաք մարդի երեսից. որովհետեւ դատաստանը Աստուծունն է. եւ այն բանը, որ ձեզ համար դժուար լինի, ինձ ներկայացնէք, եւ ես կլսեմ այն։</verse>
				<verse number="18">Եւ այն ժամանակը ձեզ պատուիրեցի ձեր ամեն անելու բաները։</verse>
				<verse number="19">Յետոյ Քորեբից չուեցինք, եւ գնացինք այն ձեր տեսած բոլոր մեծ եւ ահագին անապատը, Ամօրհացիների սարի ճանապարհովը՝ ինչպէս որ մեր Եհովայ Աստուածը մեզ պատուիրել էր, եւ եկանք մինչեւ Կադէս-բառնեայ։</verse>
				<verse number="20">Եւ ձեզ ասեցի. Դուք Ամօրհացիների սարը եկաք, որ մեր Եհովայ Աստուածը տալիս է մեզ։</verse>
				<verse number="21">Տես քո Եհովայ Աստուածը այդ երկիրը քեզ է տուել. վեր ելիր, ժառանգիր, ինչպէս որ քո հայրերի Եհովայ Աստուածը քեզ ասեց. Մի վախենար եւ մի զարհուրիր։</verse>
				<verse number="22">Եւ դուք ամենքդ ինձ մօտ եկաք, եւ ինձ ասեցիք. Մեր առաջից մարդիկ ուղարկենք, որ երկիրը լրտեսեն մեզ համար, եւ մեզ լուր բերեն այն ճանապարհի համար, որով պիտի վեր ելնենք, եւ այն քաղաքների համար, որոնց մէջ պիտի մտնենք։</verse>
				<verse number="23">Եւ այս խօսքը ինձ հաճոյ թուեցաւ, եւ ձեզանից տասնեւերկու մարդ առայ, ամեն մէկ ցեղից մէկ մարդ։</verse>
				<verse number="24">Եւ նորանք գնացին՝ վեր ելան սարը, եւ մինչեւ Եսքողի ձորը հասան, եւ այն երկիրը լրտեսեցին։</verse>
				<verse number="25">Եւ այն երկրի պտղիցն իրանց ձեռքն առան եւ մեզ մօտ բերին, եւ մեզ լուր բերին ասելով. Լաւ է այն երկիրը որ մեր Եհովայ Աստուածը տալիս է մեզ։</verse>
				<verse number="26">Բայց դուք չուզեցիք վեր ելնել, եւ ձեր Եհովայ Աստուծոյ հրամանին հակառակեցիք.</verse>
				<verse number="27">Եւ ձեր վրանների մէջ տրտնջելով ասեցիք. Եհովան մեզ ատելով Եգիպտոսի երկրից մեզ դուրս հանեց, որ մեզ Ամօրհացիների ձեռքը մատնէ, մեզ կորցնելու համար։</verse>
				<verse number="28">Մենք ո՞ւր վեր ելնենք. մեր եղբայրները մեր սիրտերը թուլացրին, որովհետեւ ասեցին. Նա մեզանից մեծ եւ բարձրահասակ ազգ է, քաղաքները մեծ եւ պարսպաւոր են մինչեւ երկինքը, եւ նաեւ Ենակի որդիք տեսանք այնտեղ։</verse>
				<verse number="29">Եւ ձեզ ասեցի. Մի զարհուրիք եւ մի վախենաք նորանցից.</verse>
				<verse number="30">Ձեր Եհովայ Աստուածը որ ձեր առաջից գնում է, նա ձեզ համար կպատերազմէ, ինչպէս որ Եգիպտոսումը ձեր աչքերի առաջ ձեզ արաւ։</verse>
				<verse number="31">Եւ անապատումն էլ որ տեսար, թէ քեզ քո Եհովայ Աստուածը տարաւ ինչպէս մի մարդ իր զաւակին տանում է, այն բոլոր ճանապարհներումը, որ գնացիք մինչեւ ձեր այստեղ գալը։</verse>
				<verse number="32">Եւ սորանով էլ ձեր Եհովայ Աստուծուն չհաւատացիք,</verse>
				<verse number="33">Որ ձեր առաջից գնում էր ձեր ճանապարհումը, որ ձեզ համար իջեւանելու տեղ որոնէ, գիշերը կրակի մէջ՝ որ ձեր գնալու ճանապարհը ձեզ ցոյց տայ, եւ ցերեկն էլ ամպի մէջ։</verse>
				<verse number="34">Եւ Եհովան ձեր խօսքերի ձայնը լսեց եւ բարկացաւ, եւ երդում արաւ ասելով.</verse>
				<verse number="35">Այս մարդկանցից՝ այս չար ազգիցը ոչ մի մարդ պիտի չտեսնէ այն բարի երկիրը, որ երդում արի ձեր հայրերին տալու։</verse>
				<verse number="36">Բացի Յեփոնէի որդի Քաղէբից, նա կտեսնէ այն, եւ նորան կտամ իր կոխած երկիրը՝ եւ իր որդիներին, որովհետեւ նա կատարելապէս հետեւեց Եհովային։</verse>
				<verse number="37">Ինձ վերայ էլ բարկացաւ Եհովան ձեր պատճառովը եւ ասեց. Դու էլ պիտի չմտնես այնտեղ.</verse>
				<verse number="38">Նաւէի որդի Յեսուն՝ քո առաջին կանգնողը՝ նա կմտնէ այնտեղ. զօրացրու նորան. որովհետեւ նա պիտի ժառանգեցնէ Իսրայէլին։</verse>
				<verse number="39">Եւ այն ձեր երեխաները, որոնց համար ասում էիք թէ աւար կդառնան, եւ այն ձեր որդիները որ այսօր բարին եւ չարը չգիտեն, նորանք կմտնեն այնտեղ. եւ նորանց կտամ այն երկիրը, եւ նորանք կժառանգեն այն։</verse>
				<verse number="40">Բայց դուք ետ դառէք, եւ չուեցէք Կարմիր ծովի ճանապարհովը դէպի անապատը։</verse>
				<verse number="41">Եւ դուք պատասխանեցիք եւ ասեցիք ինձ. Եհովայի առաջին մեղք գործեցինք. մենք վեր ելնենք պատերազմենք, ինչպէս որ մեր Եհովայ Աստուածը մեզ բոլորը պատուիրեց. եւ ամեն մէկն իր պատերազմական զէնքն առնելով, թեթեւամտութեամբ ուզեցիք սարը վեր ելնել։</verse>
				<verse number="42">Եւ Եհովան ինձ ասեց. Ասիր նորանց. Մի ելնէք, եւ մի պատերազմիք, որովհետեւ ես ձեր միջումը չեմ. մի գուցէ ձեր թշնամիների առաջին ջարդուիք։</verse>
				<verse number="43">Ես էլ ձեզ հետ խօսեցի, բայց դուք չլսեցիք, այլ Եհովայի հրամանին հակառակեցիք, եւ յամառութիւն արիք ու սարը վեր ելաք։</verse>
				<verse number="44">Եւ այն սարումը բնակող Ամօրհացիները ձեր դէմը դուրս եկան ու ձեզ հալածեցին ինչպէս որ մեղուներն են անում, եւ Սէիրումը ձեզ զարկեցին մինչեւ Հօրմա։</verse>
				<verse number="45">Եւ ետ դառաք եւ Եհովայի առաջին լաց եղաք, սակայն Եհովան ձեր ձայնին չլսեց եւ ձեզ ականջ չդրաւ։</verse>
				<verse number="46">Եւ Կադեսի մէջ շատ օրեր կեցաք, որչափ օրեր որ կեցաք։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ ետ դառանք ու Կարմիր ծովի ճանապարհովը դէպի անապատը չուեցինք, ինչպէս որ Եհովան ինձ ասել էր, եւ շատ օրեր Սէիր սարին շուրջը պտոյտ տուինք։</verse>
				<verse number="2">Եւ Եհովան ինձ հետ խօսեց եւ ասեց.</verse>
				<verse number="3">Հերիք է ձեզ այդ սարին շուրջը պտոյտ տալը. դառէք դէպի հիւսիսային կողմը։</verse>
				<verse number="4">Եւ ժողովրդին պատուիրիր եւ ասիր. Դուք հիմա անց էք կենում Սէիրումը բնակող ձեր եղբայրների Եսաւի որդկանց սահմանիցը. նորանք ձեզանից պիտի վախենան, բայց դուք մեծապէս զգուշացէք.</verse>
				<verse number="5">Նորանց հետ մի ծեծուիք. որովհետեւ ես նորանց երկրիցը մէկ ոտնաքայլ տեղ էլ ձեզ չեմ տալու, որովհետեւ Սէիր սարը Եսաւին եմ տուել իբրեւ ժառանգութիւն։</verse>
				<verse number="6">Կերակուրը փողով ծախու առնէք նորանցից եւ ուտէք, եւ ջուրն էլ փողով ծախու առնէք նորանցից եւ խմէք.</verse>
				<verse number="7">Որովհետեւ քո Եհովայ Աստուածը օրհնեց քեզ քո ձեռքի ամեն գործքերի մէջ. Նա գիտէ քո գնացքը այս մեծ անապատումը, ահա քառասուն տարի է քո Եհովայ Աստուածը քեզ հետ է, եւ մի բանի պակասութիւն չքաշեցիր։</verse>
				<verse number="8">Եւ մենք անցանք մեր եղբայրների Եսաւի որդկանց մօտովը, որոնք Սէիրումը բնակվում էին, դաշտի ճանապարհովը՝ Ելաթից եւ Գասիոն-գաբերից. եւ դառնալով Մովաբի անապատի ճանապարհովը անցանք։</verse>
				<verse number="9">Եւ Եհովան ինձ ասեց. Մովաբացիներին թշնամութիւն մի անիր, եւ նորանց հետ պատերազմ մի անիր. որովհետեւ նորանց երկրիցը քեզ ժառանգութիւն չեմ տալու, որովհետեւ Արը Ղովտի որդկանցը տուի իբրեւ ժառանգութիւն։</verse>
				<verse number="10">(Էմիմներն էին առաջուց այնտեղ բնակվում, որոնք մեծ եւ բազմաթիւ եւ Ենակիմների պէս երկայնահասակ ազգ էին։</verse>
				<verse number="11">Նորանք էլ Ենակիմների պէս հսկաներ էին համարվում. Եւ Մովաբացիները նորանց Էմիմ էին կոչում։</verse>
				<verse number="12">Եւ Սէիրում առաջուց Քոռեցիներն էին բնակվում, բայց Եսաւի որդիքը նորանց քշեցին եւ իրանց առաջիցը նորանց կորցրին, եւ նորանց տեղը բնակուեցին. ինչպէս որ Իսրայէլացիներն արին իրանց ժառանգութեան երկրին, որ Եհովան տուաւ նորանց։)</verse>
				<verse number="13">Հիմա վեր կացէք Զարեդ ձորովն անցէք. եւ մենք անցանք Զարեդ ձորովը։</verse>
				<verse number="14">Եւ այն օրերը՝ որ գնացինք Կադէս-բառնեայից մինչեւ որ Զարեդ ձորովն անցանք՝ երեսունեւութը տարի է. մինչեւ որ բանակի միջից պատերազմող մարդկանց այն բոլոր ազգը վերջացաւ, ինչպէս որ Եհովան նորանց երդում էր արել։</verse>
				<verse number="15">Եւ Եհովայի ձեռքն էլ նորանց վերայ էր, նորանց բանակի միջիցը բնաջինջ անելու համար՝ մինչեւ որ վերջանան։</verse>
				<verse number="16">Եւ երբոր բոլոր պատերազմող մարդիկը ժողովրդի միջիցը մեռան վերջացան,</verse>
				<verse number="17">Եհովան խօսեց ինձ հետ ասելով.</verse>
				<verse number="18">Դու այսօր Մովաբի սահման Արով անց ես կենում,</verse>
				<verse number="19">Եւ մօտենում ես դէպի Ամմոնի որդկանց. նորանց հետ թշնամութիւն մի անիր, եւ նորանց հետ մի ծեծուիր. որովհետեւ Ամմոնի որդկանց երկրիցը քեզ ժառանգութիւն չեմ տալու, որովհետեւ այն Ղովտի որդիներին տուի իբրեւ ժառանգութիւն։</verse>
				<verse number="20">(Նա էլ էր հսկաների երկիր համարվում. առաջուց այնտեղ հսկաներ էին բնակվում. եւ Ամմոնացիները նորանց Զամզումիմ էին կոչում.</verse>
				<verse number="21">Ենակիմների պէս մեծ եւ բազմաթիւ եւ երկայնահասակ ազգ էին. բայց Եհովան նորանց բնաջինջ արաւ նորանց առաջին որ քշեցին նորանց եւ նորանց տեղումը բնակուեցին.</verse>
				<verse number="22">Ինչպէս որ Սէիրում բնակող Եսաւի որդկանց համար արաւ, երբոր Քոռեցիներին բնաջինջ արաւ նորանց առաջին. եւ նորանց քշեցին, եւ նորանց տեղը բնակուեցին մինչեւ այս օրը։</verse>
				<verse number="23">Եւ Աւացիները՝ որ մինչեւ Գազա գիւղաքաղաքներում էին բնակվում Կափթորից դուրս եկող Կափթորացիները կորցրին նորանց, եւ նորանց տեղը բնակուեցին։)</verse>
				<verse number="24">Վեր կացէք չուեցէք եւ Առնոն ձորովն անցէք. ահա քո ձեռքը տուի Եսեբոնի թագաւոր՝ Ամօրհացի Սեհոնին եւ նորա երկիրը. սկսիր, տիրիր, եւ նորա հետ պատերազմ արա։</verse>
				<verse number="25">Այսօր կսկսեմ քո վախը եւ սոսկումը բոլոր երկնքի տակ եղող ազգերի վերայ դնել, որ քո համբաւը լսելով քո երեսիցը դողան եւ տագնապեն։</verse>
				<verse number="26">Եւ դեսպաններ ուղարկեցի Կադեմօթի անապատից Եսեբոնի Սեհոն թագաւորի մօտ խաղաղութեան խօսքերով՝ ասելով.</verse>
				<verse number="27">Թող անցնեմ քո երկրովը. միշտ ճանապարհով կգնամ, աջ կամ ձախ կողմը չեմ խոտորուիլ։</verse>
				<verse number="28">Կերակուրը փողով ծախիր ինձ որ ուտեմ, եւ ջուրը փողով տուր ինձ որ խմեմ. միայն թէ ոտքերովս անցնեմ.</verse>
				<verse number="29">Ինչպէս որ Սէիրումը բնակող Եսաւի որդիքը եւ Արումը բնակող Մովաբացիներն ինձ արին. մինչեւ որ ես Յորդանանովն անցնեմ դէպի այն երկիրը, որ մեր Եհովայ Աստուածը տալիս է մեզ։</verse>
				<verse number="30">Բայց Եսեբոնի Սեհոն թագաւորը չուզեց, որ մենք նորանով անցնենք. որովհետեւ քո Եհովայ Աստուածը նորա հոգին խստացրել եւ սիրտը կարծրացրել էր, որ նորան քո ձեռքը տայ, ինչպէս որ այսօր է։</verse>
				<verse number="31">Եւ Եհովան ինձ ասեց. Ահա սկսեցի քեզ տալ Սեհոնն եւ նորա երկիրը. սկսիր, տիրիր, որ նորա երկիրը ժառանգես։</verse>
				<verse number="32">Եւ Սեհոնը՝ ինքը իր բոլոր ժողովրդովը Յասսայի մէջ մեզ դէմ դուրս եկաւ պատերազմի համար։</verse>
				<verse number="33">Եւ մեր Եհովայ Աստուածը նորան մեր ձեռքը մատնեց, եւ մենք նորան եւ նորա որդիներին եւ նորա բոլոր ժողովրդին զարկեցինք.</verse>
				<verse number="34">Եւ այն ժամանակը նորա բոլոր քաղաքներն առանք, եւ բոլոր քաղաքները, մարդկանցը, կանանցը եւ տղայոցը բնաջինջ արինք. Մէկն էլ ողջ չթողեցինք.</verse>
				<verse number="35">Միայն անասունները աւար առանք եւ մեր առած քաղաքների կողոպուտը։</verse>
				<verse number="36">Առնոն ձորի եզերքի Արոերից՝ եւ ձորի մէջ եղած քաղաքից մինչեւ Գաղաադը մի քաղաք չեղաւ որ մեզ դէմ կենար. մեր Եհովայ Աստուածը ամենն էլ մեր ձեռքը մատնեց։</verse>
				<verse number="37">Միայն թէ չմօտեցար Ամմոնի որդկանց երկրին, եւ բոլոր Յաբոկ ձորի կողմերին եւ լեռնային քաղաքներին, եւ այն ամենին ինչ որ մեր Եհովայ Աստուածը մեզ արգելել էր։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ դարձանք եւ վեր ելանք Բասանի ճանապարհովը, եւ Բասանի Ովգ թագաւորը դուրս եկաւ Եդրայի՝ ինքը եւ իր բոլոր ժողովուրդը՝ մեզ դէմ պատերազմելու։</verse>
				<verse number="2">Եւ Եհովան ինձ ասեց. Նորանից մի վախենար, որովհետեւ քո ձեռքն եմ յանձնել նորան եւ նորա բոլոր ժողովրդին եւ երկիրը. եւ նորան կանես, ինչպէս որ արիր Եսեբոնում բնակող Ամօրհացիների Սեհոն թագաւորին։</verse>
				<verse number="3">Եւ մեր Եհովայ Աստուածը մեր ձեռքը տուաւ Բասանի Ովգ թագաւորին էլ եւ նորա բոլոր ժողովրդին եւ մենք զարկեցինք նորանց, մինչեւ որ նորանցից մէկն էլ ողջ չմնաց։</verse>
				<verse number="4">Եւ նոյն ժամանակը նորա բոլոր քաղաքներն առանք. քաղաք չմնաց, որ առած չլինէինք նորանցից. վաթսուն քաղաք՝ այսինքն բոլոր Արգովբի գաւառը՝ Ովգի թագաւորութիւնը Բասանի մէջ։</verse>
				<verse number="5">Սորանց ամենն էլ բարձր պարիսպներով, դռներով եւ դռնափակերով ամրացած քաղաքներ էին, բացի անպարիսպ քաղաքներից, որ խիստ շատ էին։</verse>
				<verse number="6">Եւ նորանց բնաջինջ արինք, ինչպէս որ Եսեբոնի Սեհոն թագաւորին արինք, ամեն քաղաքներում մարդկանցը, կանանց ու տղերանցը փչացնելով.</verse>
				<verse number="7">Սակայն բոլոր անասուններն ու քաղաքների աւարները մեզ համար առանք։</verse>
				<verse number="8">Եւ այն ժամանակը Յորդանանի այն կողմում Ամօրհացիների երկու թագաւորների ձեռքիցն առանք երկիրը՝ Առնոն ձորիցը մինչեւ Հերմոն սարը։</verse>
				<verse number="9">(Սիդոնացիները Հերմոնին Սարիօն էին կոչում, բայց Ամօրհացիները նորան Սանիր էին կոչում.)</verse>
				<verse number="10">Բոլոր դաշտի քաղաքները՝ բոլոր Գաղաադը եւ բոլոր Բասանը մինչեւ Սելքա եւ Եդրայի, Բասանում եղած Ովգի թագաւորութեան քաղաքները։</verse>
				<verse number="11">Որովհետեւ հսկաների մնացորդից միայն Բասանի Ովգ թագաւորն էր մնացել. ահա նորա մահիճը՝ երկաթի մահիճ է. ահա նա Ամմոնի որդկանց Ռափայումն է. երկայնութիւնը ինը կանգուն է, եւ լայնութիւնը չորս կանգուն է մարդի կանգունով։</verse>
				<verse number="12">Եւ նոյն ժամանակը այս երկիրը առանք՝ Առնոն ձորի վերայ եղող Արոերից մինչեւ Գաղաադ սարի կէսը. եւ նորա քաղաքները Ռուբէնեաններին եւ Գադեաններին տուի։</verse>
				<verse number="13">Եւ Գաղաադի մնացորդը եւ բոլոր Բասանն՝ Ովգի թագաւորութիւնը Մանասէի կէս ցեղին տուի, Արգովբի բոլոր գաւառը բոլոր Բասանի հետ, որ հսկաների երկիր էր կոչվում։</verse>
				<verse number="14">Մանասեան Յայիրը առաւ Արգովբի բոլոր գաւառը մինչեւ Գեսուրացիների եւ Մաքաթացիների սահմանը, եւ նորանց իր անունովը մինչեւ այսօր Բասան-հաւօթ-յայիր կոչեց։</verse>
				<verse number="15">Եւ Գաղաադը Մաքիրին տուի։</verse>
				<verse number="16">Եւ Ռուբէնեաններին եւ Գադեաններին տուի Գաղաադից մինչեւ Առնոն ձորը, ձորի մէջտեղը եւ սահմանը եւ մինչեւ Յաբոկ ձորը, որ Ամմոնի որդկանց սահմանն է,</verse>
				<verse number="17">Նաեւ դաշտը եւ Յորդանանը եւ սահմանը Քեներեթից մինչեւ դաշտի ծովը, այսինքն մինչեւ Աղի ծովը, Ասեդովթ-փասգայի տակ արեւելեան կողմում։</verse>
				<verse number="18">Եւ այն ժամանակը ձեզ պատուիրեցի եւ ասեցի. Ձեր Եհովայ Աստուածը այս երկիրը ձեզ տուաւ իբրեւ ժառանգութիւն. պատրաստուած ձեր եղբայրներ Իսրայէլի որդկանց առաջը գնացէք, ով բոլոր քաջերդ.</verse>
				<verse number="19">Բայց ձեր կանայքը, ձեր որդիները եւ ձեր անասունները, (գիտեմ որ ձեր անասունները շատ են) թող մնան ձեր քաղաքներումը, որոնք ես ձեզ տուի,</verse>
				<verse number="20">Մինչեւ որ Եհովան ձեր եղբայրներին էլ ձեզ պէս հանգստացնէ, եւ մինչեւ որ նորանք էլ ժառանգեն այն երկիրը՝ որ ձեր Եհովայ Աստուածը Յորդանանի այն կողմում նորանց կտայ. եւ յետոյ ձեր ամեն մէկը դառնայ իր ժառանգութեանը՝ որ ես ձեզ տուի։</verse>
				<verse number="21">Այն ժամանակ Յեսուին պատուիրեցի ասելով. Աչքերդ տեսան ինչ որ ձեր Եհովայ Աստուածը այս երկու թագաւորներին արաւ. այնպէս էլ անելու է Եհովան այն ամեն թագաւորութիւններին, որոնցով դու պիտի անցնես.</verse>
				<verse number="22">Նորանցից չվախենաք. որովհետեւ ձեր Եհովայ Աստուածը ինքը կպատերազմէ ձեզ համար։</verse>
				<verse number="23">Եւ ես այն ժամանակ Եհովային աղաչեցի եւ ասեցի.</verse>
				<verse number="24">Ով Տէր Եհովայ, դու սկսեցիր քո մեծութիւնը եւ քո զօրաւոր ձեռքը քո ծառային ցոյց տալու. որովհետեւ երկնքի մէջ կամ երկրիս վերայ ո՞վ է այն աստուածը, որ քո գործքերի եւ քո զօրութեան պէս անէ.</verse>
				<verse number="25">Աղաչում եմ՝ թող անցնեմ, եւ Յորդանանի այն կողմի բարի երկիրը, այն բարի սարը եւ Լիբանանը տեսնեմ։</verse>
				<verse number="26">Բայց Եհովան բարկացաւ ինձ վերայ ձեր պատճառովը եւ ինձ չլսեց. եւ Եհովան ինձ ասեց. Հերիք է քեզ. այլ եւս այդ բանը ինձ չասես.</verse>
				<verse number="27">Վեր ելիր Փասգայի գագաթը, եւ աչքերդ բարձրացրու դէպի արեւմուտք, հիւսիս, հարաւ եւ արեւելք, եւ քո աչքերովը տես. որովհետեւ դու այս Յորդանանից չպիտի անց կենաս.</verse>
				<verse number="28">Եւ Յեսուին պատուիրիր եւ նորան զօրացրու, եւ նորան սիրտ տուր. որովհետեւ նա կանցնէ այս ժողովրդի առաջը եւ կժառանգեցնէ նորանց այն երկիրը որ տեսնում ես։</verse>
				<verse number="29">Եւ մենք հովիտի մէջ Բեթփեգովրի դէմ նստեցինք։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ հիմա, ով Իսրայէլ, լսիր այն կանոնները եւ դատաստանները որ ես ձեզ սովորեցնում եմ որ անէք, որպէս զի ողջ մնաք, եւ մտնէք ժառանգէք այն երկիրը որ ձեր հայրերի Եհովայ Աստուածը տալիս է ձեզ։</verse>
				<verse number="2">Չաւելացնէք այն խօսքի վերայ, որ ես ձեզ պատուիրում եմ եւ նորանից չպակասացնէք, որ ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահէք, որոնք ես ձեզ պատուիրում եմ։</verse>
				<verse number="3">Ձեր աչքերը տեսան ինչ որ Եհովան Բելփեգովրին արաւ, որովհետեւ Բելփեգովրի ետեւից գնացող բոլոր մարդկանցը քո Եհովայ Աստուածը քո միջիցը փչացրեց։</verse>
				<verse number="4">Բայց դուք, որ ձեր Եհովայ Աստուծուն յարեցաք, ամենքդ այսօր ողջ էք։</verse>
				<verse number="5">Ահա սովորեցրի ձեզ կանոններ եւ դատաստաններ, ինչպէս որ իմ Եհովայ Աստուածը պատուիրեց ինձ, որ այնպէս անէք այն երկրում, ուր որ պիտի մտնէք նորան ժառանգելու համար։</verse>
				<verse number="6">Հիմա պահեցէք եւ արէք. որովհետեւ նա է ձեր իմաստութիւնը եւ հանճարը ազգերի առաջին, որոնք այս բոլոր կանոնները լսելով պիտի ասեն. Իրաւ այս մեծ ազգը մի իմաստուն եւ հանճարեղ ժողովուրդ է։</verse>
				<verse number="7">Որովհետեւ ո՞րն է այն մեծ ազգը, որ իր աստուածները իր մօտ լինեն ինչպէս մեր Եհովայ Աստուածը ամեն բանում, որ նորանից խնդրում ենք։</verse>
				<verse number="8">Եւ ո՞րն է այն մեծ ազգը, որ արդար կանոններ ու դատաստաններ ունենայ իմ այսօր ձեր առաջին դրած այս բոլոր օրէնքի նման։</verse>
				<verse number="9">Միայն զգոյշ եղիր եւ քո հոգիին շատ զգուշութիւն արա, որ մի գուցէ մոռանաս այն բաները որ քո աչքերը տեսան, եւ մի գուցէ նորանք սրտիցդ դուրս գան քո կենաց բոլոր օրերումը, այլ քո որդիներին եւ որդկանցդ որդիներին սովորեցնես։</verse>
				<verse number="10">Այն օրը որ դու Քորեբումը կանգնել էիր քո Եհովայ Աստուծոյ առաջին, Եհովան ինձ ասեց. Ժողովրդին ինձ մօտ ժողովիր, եւ ես իմ խօսքերը լսել տամ նորանց, որպէս զի սովորեն ինձանից վախենալը բոլոր այն օրերումը որ երկրի վերայ կապրեն, եւ իրանց որդիներին էլ սովորեցնեն։</verse>
				<verse number="11">Եւ դուք մօտեցաք եւ կանգնեցիք այն սարի տակ. եւ սարը մինչեւ բուն երկինքը կրակով բորբոքուել էր, խաւարով, ամպով, եւ մառախուղով։</verse>
				<verse number="12">Եւ Եհովան խօսեց ձեզ հետ կրակի միջիցը. Խօսքերի ձայնը դուք լսեցիք. բայց մի նմանութիւն չտեսաք, բայց միայն՝ ձայն։</verse>
				<verse number="13">Եւ իմացրեց ձեզ իր ուխտը որ պատուիրեց ձեզ անել տասը պատուիրանքները. եւ նորանց գրեց երկու հատ քարի տախտակների վերայ։</verse>
				<verse number="14">Եւ այն ժամանակ Եհովան ինձ պատուիրեց, որ ձեզ կանոններ եւ դատաստաններ սովորեցնեմ, որ դուք նորանց գործադրէք այն երկրումը, ուր որ կմտնէք նորան ժառանգելու համար։</verse>
				<verse number="15">Եւ ձեր հոգիներին շատ զգուշութիւն արէք. որովհետեւ ոչ մի նմանութիւն չտեսաք այն օրը որ Եհովան Քորեբումը կրակի միջիցը ձեզ հետ խօսեց,</verse>
				<verse number="16">Մի գուցէ անօրինանաք, եւ ձեզ համար կուռք՝ մի որ եւ իցէ կերպարանքի պատկեր՝ արուի եւ կամ էգի նմանութիւնը,</verse>
				<verse number="17">Երկրի վերայ եղող անասունի նմանութիւնը, օդի մէջ թռչող թեւաւոր թռչնի նմանութիւնը,</verse>
				<verse number="18">Երկրի վերայ սողացողի նմանութիւնը, կամ երկրի տակ ջրերումը եղող ձկան նմանութիւնը շինէք.</verse>
				<verse number="19">Եւ մի գուցէ աչքերդ դէպի երկինքը բարձրացնես, եւ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդը եւ խաբուես, եւ նորանց երկրպագութիւն անես, եւ նորանց պաշտես, որոնք քո Եհովայ Աստուածը բոլոր երկնքի տակումը եղող ազգերի համար նշանակեց։</verse>
				<verse number="20">Բայց Եհովան ձեզ առաւ, եւ ձեզ երկաթի հնոցիցը՝ Եգիպտոսիցը հանեց, որ իր սեպհական ժողովուրդ լինէք, այս օրուայ պէս։</verse>
				<verse number="21">Եւ Եհովան ձեր պատճառով բարկացաւ ինձ վերայ եւ երդում արաւ որ Յորդանանիցը չանցնեմ, եւ չմտնեմ այն բարի երկիրը՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ է տալիս իբրեւ ժառանգութիւն.</verse>
				<verse number="22">Որովհետեւ ես այս երկրումը կմեռնեմ, եւ Յորդանանիցը չեմ անցնիլ. բայց դուք կանցնէք եւ այն բարի երկիրը կժառանգէք։</verse>
				<verse number="23">Զգոյշ կացէք, մի գուցէ ձեր Եհովայ Աստուծոյ ձեզ հետ արած ուխտը մոռանաք, եւ ձեզ համար կուռք՝ մի որ եւ իցէ բանի նմանութիւնը շինէք, որ քո Եհովայ Աստուածը քեզ արգելեց։</verse>
				<verse number="24">Որովհետեւ քո Եհովայ Աստուածը մաշող կրակ է. Նա նախանձոտ Աստուած է։</verse>
				<verse number="25">Երբոր դուք որդիներ եւ որդկանց որդիներ ծնելու լինէք, եւ այն երկրի մէջ բնակուելու լինէք, եւ անօրինանաք, եւ կուռք՝ մի որ եւ իցէ բանի նմանութիւն շինէք, եւ ձեր Եհովայ Աստուծոյ առաջին այս չարութիւնը անէք որ նորան բարկացնէք,</verse>
				<verse number="26">Ահա այսօր երկինքն ու երկիրը ձեզ համար վկայ եմ կանչում, որ դուք անպատճառ շուտով բնաջինջ կլինէք այն երկրիցը, որ Յորդանանովն անց կենալով ժառանգելու էք. այնտեղ ձեր կեանքի օրերը երկար չեն լինիլ, այլ բոլորովին կփչանաք։</verse>
				<verse number="27">Եւ Եհովան ձեզ կցրուէ ազգերի մէջ, եւ սակաւաթիւ կմնաք այն ազգերի մէջ, ուր որ Եհովան ձեզ կքշէ։</verse>
				<verse number="28">Եւ այնտեղ աստուածներ կպաշտէք, որ մարդի ձեռքի գործք են՝ քար եւ փայտ, որոնք ոչ տեսնում են, եւ ոչ լսում, ոչ ուտում են եւ ոչ հոտոտում։</verse>
				<verse number="29">Եւ այնտեղից կորոնես քո Եհովայ Աստուծուն. եւ կգտնես, եթէ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ նորան խնդրես։</verse>
				<verse number="30">Երբոր նեղութիւն ունենաս եւ այս բոլոր բաները վերջին օրերը քեզ պատահեն, եւ դու քո Եհովայ Աստուծուն դառնաս եւ նորա ձայնին լսես,</verse>
				<verse number="31">Ըստ որում քո Եհովայ Աստուածը ողորմած Աստուած է, նա քեզ չի թողիլ, եւ քեզ չի փչացնիլ. եւ քո հայրերին երդում արած ուխտը չի մոռանալ։</verse>
				<verse number="32">Ուրեմն հարցրու քեզանից առաջ եղած առաջի օրերի մասին՝ այսինքն Աստուած մարդիս երկրի վերայ ստեղծած օրից հետէ երկնքի մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը, թէ արդեօք սորա նման մի մեծ բան եղե՞լ է, եւ սորա նման մի բան լսուե՞լ է։</verse>
				<verse number="33">Արդեօք մէկ ազգ լսե՞լ է Աստուծոյ ձայն, որ խօսէ կրակի միջից ինչպէս որ դու լսեցիր, եւ ողջ մնացած լինի.</verse>
				<verse number="34">Կամ թէ Աստուած փորձե՞լ է որ գայ մի ազգը մի ազգի միջից իր համար առնէ փորձերով, նշաններով, հրաշքներով, պատերազմով, զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով եւ մեծ ահարկութիւններով, ինչպէս որ ձեր Եհովայ Աստուածը Եգիպտոսումը ձեզ համար այս բոլոր բաներն արաւ ձեր աչքերի առաջին։</verse>
				<verse number="35">Սա քեզ ցոյց տրուեցաւ, որ գիտենաս թէ Եհովան է Աստուած. չկայ մի ուրիշը բացի նորանից։</verse>
				<verse number="36">Երկնքից քեզ իր ձայնը լսել տուաւ, որ քեզ խրատէ, եւ երկրի վերայ իրան մեծ կրակը քեզ ցոյց տուաւ, եւ նորա խօսքերը կրակի միջիցը լսեցիր։</verse>
				<verse number="37">Եւ քո հայրերին սիրելու համար նորանցից յետոյ նորանց սերունդը ընտրեց, եւ իր երեսովը մեծ զօրութիւնով քեզ Եգիպտոսիցը հանեց.</verse>
				<verse number="38">Որպէս զի քեզանից մեծ եւ զօրաւոր ազգեր քո առաջիցը քշէ, եւ քեզ տանէ՝ նորանց երկիրը քեզ ժառանգութիւն տալու համար, ինչպէս որ այսօր։</verse>
				<verse number="39">Եւ այսօր իմացիր եւ սրտիդ մէջը դիր, որ Եհովան է Աստուած վերը երկնքի մէջ եւ ցածը երկրիս վերայ. ուրիշը չկայ։</verse>
				<verse number="40">Եւ պահես նորա կանոններն ու պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քեզ համար եւ քեզանից յետոյ քո որդկանց համար բարի լինի, եւ քո օրերը երկար լինեն այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը տալիս է քեզ ամեն ժամանակի համար։</verse>
				<verse number="41">Այն ժամանակ Մովսէսը երեք քաղաքը ջոկեց Յորդանանի այս կողմումը դէպի արեւելք.</verse>
				<verse number="42">Որպէս զի այնտեղ փախչէ մարդասպանը, որը անգիտութեամբ սպանել է իր դրացիին առանց նորա դէմ երէկուանից եւ միւս օրուանից ատելութիւն ունենալու. եւ այս քաղաքների մէկի մէջ փախչէ եւ ողջ մնայ։</verse>
				<verse number="43">Դաշտային երկրի վերայ անապատի միջի Բոսորը Ռուբէնեաններին համար, եւ Գաղաադի միջի Ռամովթը Գադեանների համար, եւ Բասանի միջի Գովղանը Մանասեանների համար։</verse>
				<verse number="44">Սա է այն օրէնքը որ Մովսէսն Իսրայէլի որդկանց առաջը դրաւ։</verse>
				<verse number="45">Սորանք են այն վկայութիւնները, կանոնները եւ դատաստանները, որոնք Մովսէսն Իսրայէլի որդկանց հետ խօսեց՝ նորանց Եգիպտոսից դուրս գալու ժամանակին,</verse>
				<verse number="46">Յորդանանի այս կողմումը Բեթփեգովրի դիմացի հովտի մէջ, Եսեբոնումը բնակող Ամօրհացիների Սեհոն թագաւորի երկրումը, որին Մովսէսը եւ Իսրայէլի որդիքը զարկեցին իրանց Եգիպտոսից դուրս գալու ժամանակին։</verse>
				<verse number="47">Եւ առան նորա երկիրը եւ Բասանի Ովգ թագաւորի երկիրը՝ այսինքն Ամօրհացիների երկու թագաւորների երկիրը՝ որ Յորդանանի այս արեւելեան կողմումն էին,</verse>
				<verse number="48">Առնոն ձորի եզերքի Արոերից մինչեւ Սիոն սարը որ Հերմոնն է,</verse>
				<verse number="49">Եւ Յորդանանի այս արեւելեան կողմում եղած բոլոր դաշտը մինչեւ դաշտի ծովը որ Ասեդովդ-փասգայի ցածումն է։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ Մովսէսը կանչեց բոլոր Իսրայէլին եւ նորանց ասեց. Լսիր, ով Իսրայէլ, այս կանոնները եւ դատաստանները, որոնք ես այսօր ձեր ականջներին ասում եմ. սովորեցէք նորանք եւ զգուշութեամբ գործադրեցէք։</verse>
				<verse number="2">Մեր Եհովայ Աստուածը Քորեբի վերայ մեզ հետ ուխտ արաւ։</verse>
				<verse number="3">Եհովան այս ուխտը մեր հայրերի հետ չարաւ, այլ մեզ հետ, որոնք ամենքս այսօր այստեղ ողջ ենք։</verse>
				<verse number="4">Դէմ առ դէմ խօսեց Եհովան ձեզ հետ սարումը կրակի միջիցը.</verse>
				<verse number="5">(Ես այն ժամանակ Եհովայի եւ ձեր մէջը կանգնած էի, որ Եհովայի խօսքերը ձեզ պատմեմ. որովհետեւ դուք կրակիցը վախենալով վեր չելաք սարը) եւ ասեց.</verse>
				<verse number="6">Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը՝ ծառայութեան տանիցը հանեցի։</verse>
				<verse number="7">Ուրիշ Աստուածներ չունենաս իմ առաջին։</verse>
				<verse number="8">Քեզ համար կուռք չշինես, ոչ մի բանի նմանութիւն՝ վերեւում երկնքի մէջ՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերի մէջ.</verse>
				<verse number="9">Երկրպագութիւն չանես նորանց, եւ նորանց չպաշտես. որովհետեւ Ես քո Եհովայ Աստուածը՝ նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդկանց վերայ՝ մինչեւ նորանց երրորդ եւ չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ.</verse>
				<verse number="10">Եւ ողորմութիւն կանեմ նորանց մինչեւ հազար ազգը՝ որ սիրում են ինձ եւ պահում են իմ պատուիրանքները։</verse>
				<verse number="11">Քո Եհովայ Աստուծոյ անունը զուր տեղը չյիշես, որովհետեւ Եհովան անպատիժ չի թողիլ իր անունը զուր տեղը յիշողին։</verse>
				<verse number="12">Զգուշացիր հանգստութեան օրը սուրբ պահել, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց։</verse>
				<verse number="13">Վեց օր աշխատես եւ բոլոր գործքդ անես.</verse>
				<verse number="14">Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օրն է. ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան, ոչ քո աղախինը, ոչ քո եզը, ոչ քո էշը, եւ ոչ քո ամեն անասունը, եւ ոչ քո տան եղած օտարականը, որ քո ծառան եւ աղախինն էլ քեզ պէս հանգստանայ։</verse>
				<verse number="15">Եւ յիշիր որ դու ծառայ էիր Եգիպտոսի երկրումը, եւ քո Եհովայ Աստուածը զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով քեզ հանեց այնտեղից. նորա համար քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց որ հանգստութեան օրը պահես։</verse>
				<verse number="16">Պատուիր քո հօրը եւ քո մօրը, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց, որ քո օրերը երկար լինեն, եւ քեզ համար բարի լինի այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ տալիս է։</verse>
				<verse number="17">Մի սպանիր։</verse>
				<verse number="18">Եւ մի շնանար։</verse>
				<verse number="19">Եւ մի գողանար։</verse>
				<verse number="20">Եւ քո դրացիի դէմ սուտ մի վկայիր։</verse>
				<verse number="21">Եւ քո դրացիի կնկան մի ցանկանար։ Եւ մի ցանկանար քո դրացիի տանը՝ ոչ նորա արտին՝ ոչ նորա ծառային՝ ոչ նորա աղախնին՝ ոչ նորա եզին՝ կամ նորա էշին՝ եւ քո դրացիի ոչ մէկ բանին։</verse>
				<verse number="22">Եհովան այս խօսքերը խօսեց այն սարի վերայ, կրակի, ամպի եւ մառախուղի միջիցը բարձր ձայնով ձեր բոլոր ժողովքի հետ, եւ ոչինչ չաւելացրեց. եւ երկու հատ քարի տախտակների վերայ գրեց նորանք, եւ ինձ տուաւ։</verse>
				<verse number="23">Եւ եղաւ երբոր լսեցիք այն ձայնը խաւարի միջիցը, սարը կրակով վառուած ժամանակը, ինձ մօտ եկաք դուք, այսինքն ձեր ցեղերի բոլոր գլխաւորները եւ ձեր ծերերը, եւ ասեցիք.</verse>
				<verse number="24">Ահա մեր Եհովայ Աստուածը մեզ ցոյց է տալիս իր փառքը եւ մեծութիւնը, եւ նորա ձայնը լսում ենք կրակի միջիցը. այս օրը տեսանք որ Աստուած մարդի հետ խօսեց, եւ մարդը ողջ մնաց։</verse>
				<verse number="25">Եւ հիմա ի՞նչու մեռնենք. (որովհետեւ այս մեծ կրակը մեզ սպառելու է.) եթէ մենք մեր Եհովայ Աստուծոյ ձայնը կրկին լսելու լինենք կմեռնենք։</verse>
				<verse number="26">Որովհետեւ ամեն մարմնից ո՞վ է նա որ կրակի միջից խօսող կենդանի Աստուծոյ ձայնը մեզ պէս լսեց եւ ողջ մնաց։</verse>
				<verse number="27">Դու մօտ գնա եւ լսիր ամենը ինչ որ մեր Եհովայ Աստուածն ասում է, եւ դու ասիր մեզ ինչ որ մեր Եհովայ Աստուածը քեզ հետ խօսէ, մենք կլսենք եւ կկատարենք։</verse>
				<verse number="28">Եւ Եհովան ձեր խօսքերի ձայնը լսեց, երբոր դուք ինձ հետ խօսում էիք, եւ Եհովան ինձ ասեց. Այս ժողովրդի քեզ ասած խօսքերի ձայնը լսեցի. նորանց ամեն ասածը լաւ է։</verse>
				<verse number="29">Երանի թէ նորանց սիրտն էլ այնպէս լինէր, որ ինձանից վախենալով իմ բոլոր պատուիրանքները պահէին ամեն ժամանակ, որպէս զի իրանց համար բարի լինէր եւ իրանց որդկանցն էլ՝ յաւիտեան։</verse>
				<verse number="30">Գնա նորանց ասիր. Ետ դառէք դուք ձեր վրանները։</verse>
				<verse number="31">Բայց դու այստեղ ինձ հետ կանգնիր, եւ ասեմ քեզ բոլոր պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները, որ պիտի սովորեցնես նորանց, որ կատարեն այն երկրում՝ որ ես նորանց տալիս եմ ժառանգութեան համար։</verse>
				<verse number="32">Եւ զգոյշ եղէք որ անէք ինչպէս որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրել է, եւ աջ կամ ձախ չխոտորուէք։</verse>
				<verse number="33">Ձեր Եհովայ Աստուծոյ ձեզ պատուիրած բոլոր ճանապարհներովը գնացէք, որպէս զի ապրէք, եւ ձեզ համար բարի լինի, եւ ձեր ժառանգելու երկրումը ձեր կեանքի օրերը երկար լինեն։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ սորանք են այն պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները, որ ձեր Եհովայ Աստուածը պատուիրեց՝ ձեզ սովորեցնելու համար, որ անէք այն երկրումը ուր որ մտնելու էք նորան ժառանգելու համար,</verse>
				<verse number="2">Որպէս զի քո Եհովայ Աստուածանից վախենաս, եւ պահես նորա ամեն կանոններն ու պատուիրանքները՝ որ ես քեզ պատուիրում եմ՝ թէ դու, թէ քո որդին եւ թէ քո որդիի որդին, քո կեանքի բոլոր օրերումը, որ քո օրերը երկար լինեն։</verse>
				<verse number="3">Արդ, ով Իսրայէլ, լսիր, եւ զգուշութիւն արա կատարելու, որ քեզ համար բարի լինի, եւ դուք շատ բազմանաք կաթ ու մեղր բղխող երկրումը, ինչպէս որ քո հայրերի Եհովայ Աստուածը քեզ խոստացաւ։</verse>
				<verse number="4">Լսիր, ով Իսրայէլ, մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է։</verse>
				<verse number="5">Եւ սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ։</verse>
				<verse number="6">Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։</verse>
				<verse number="7">Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս.</verse>
				<verse number="8">Եւ նորանք կապիր նշանի համար ձեռքիդ վերայ, նորանք ճակատանոց լինեն աչքերիդ մէջտեղում։</verse>
				<verse number="9">Նաեւ քո տան դրանդիքի վերայ եւ դռներիդ վերայ գրիր նորանք։</verse>
				<verse number="10">Եւ երբոր քո Եհովայ Աստուածը քեզ տանէ այն երկիրը՝ որի համար քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ, որ քեզ տայ՝ մեծ եւ գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես շինել,</verse>
				<verse number="11">Եւ ամեն բարիքներով լիքը տներ, որոնք դու չես լցրել, եւ փորած ջրհորներ, որոնք դու չես փորել, այգիներ եւ ձիթենիներ, որոնք դու չես տնկել. եւ երբոր ուտես եւ կշտանաս,</verse>
				<verse number="12">Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային, որ քեզ Եգիպտոսի երկրից՝ ծառայութեան տանիցը հանեց։</verse>
				<verse number="13">Քո Եհովայ Աստուածանից վախեցիր, եւ նորան պաշտիր եւ նորա անունովը երդում արա։</verse>
				<verse number="14">Չգնաք օտար աստուածների՝ ձեր շուրջը եղող ժողովուրդների աստուածների ետեւից.</verse>
				<verse number="15">Որովհետեւ նախանձոտ Աստուած է քո Աստուածը, որ քո միջումն է. մի գուցէ Եհովայ Աստուծոյ բարկութիւնը քեզ վերայ բորբոքուէ, եւ քեզ երկրի երեսից բնաջինջ անէ։</verse>
				<verse number="16">Ձեր Եհովայ Աստուծուն չփորձէք, ինչպէս որ Մասսայի մէջ փորձեցիք։</verse>
				<verse number="17">Զգուշութեամբ պահեցէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքները, եւ նորա վկայութիւնները եւ կանոնները որ պատուիրել է ձեզ։</verse>
				<verse number="18">Եւ անես ինչ որ Եհովայի առաջին ուղիղ եւ հաճելի է, որ քեզ համար բարի լինի, եւ մտնես ժառանգես այն բարի երկիրը՝ որ Եհովան երդում արաւ քո հայրերին,</verse>
				<verse number="19">Որ քո ամեն թշնամիներին քո առաջիցը հալածես, ինչպէս որ Եհովան ասեց։</verse>
				<verse number="20">Երբոր էգուց քո որդին քեզ հարցնէ եւ ասէ՝ Ի՞նչ են այս վկայութիւնները, կանոնները եւ դատաստանները, որոնք մեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրեց.</verse>
				<verse number="21">Այն ժամանակ քո որդիին ասես. Մենք Եգիպտոսումը Փարաւօնին ծառայ էինք, եւ Եհովան մեզ զօրաւոր ձեռքով հանեց.</verse>
				<verse number="22">Նաեւ Եհովան մեծ եւ սոսկալի նշաններ եւ հրաշքներ արաւ Եգիպտոսի վերայ, Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր տան վերայ մեր աչքերի առաջին.</verse>
				<verse number="23">Եւ մեզ հանեց այնտեղից, որ մեզ տանէ որ մեր հայրերին երդումով խոստացած երկիրը տայ մեզ։</verse>
				<verse number="24">Եւ Եհովան մեզ պատուիրեց, որ այս բոլոր կանոնները կատարենք, եւ մեր Եհովայ Աստուածանից վախենանք, որ մեզ համար բարի լինի ամեն ժամանակ, որ մեզ ողջ պահէ ինչպէս որ այսօր։</verse>
				<verse number="25">Եւ մեզ համար արդարութիւն լինի, եթէ մեր Եհովայ Աստուծոյ առաջին այս բոլոր պատուիրանքները կատարելու զգուշանանք ինչպէս որ մեզ պատուիրեց։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Երբոր քո Եհովայ Աստուածը տանէ քեզ այն երկիրը, ուր որ գնում ես ժառանգելու համար, եւ քո առաջիցը շատ ազգեր հալածէ, այսինքն Քետացիներին, Գերգեսացիներին, Ամօրհացիներին, Քանանացիներին, Փերեզացիներին, Խեւացիներին, եւ Յեբուսացիներին, այս եօթը ազգերին որոնք քեզանից բազմաթիւ եւ զօրաւոր են,</verse>
				<verse number="2">Եւ քո Եհովայ Աստուածը նորանց քո ձեռքը տայ, եւ դու նորանց զարկես, այն ժամանակ նորանց անպատճառ բնաջինջ անես. նորանց հետ ուխտ չանես եւ նորանց չողորմես.</verse>
				<verse number="3">Եւ նորանց հետ խնամութիւն չանես, աղջկանդ նորա տղին չտաս, եւ նորա աղջկանը քո տղին չառնես.</verse>
				<verse number="4">Որովհետեւ քո որդկանցը մի ծառայութիւնից կդարձնեն, եւ նորանք օտար աստուածների կպաշտեն. Եւ Եհովայի բարկութիւնը ձեզ վերայ կբորբոքուէ եւ ձեզ շուտով կփչացնէ։</verse>
				<verse number="5">Այլ նորանց այսպէս արէք. նորանց սեղանները կործանեցէք, նորանց արձանները խորտակեցէք, նորանց Աստարովթները կոտրեցէք, եւ նորանց քանդակուած կուռքերը կրակով այրեցէք։</verse>
				<verse number="6">Որովհետեւ դու սուրբ ժողովուրդ ես քո Եհովայ Աստուծոյ համար. քո Եհովայ Աստուածը քեզ ընտրեց, որ դու նորա համար սեպհական ժողովուրդ լինես, երկրի երեսի վերայ եղող բոլոր ազգերի միջից։</verse>
				<verse number="7">Ոչ թէ ձեր ամեն ազգերից շատ լինելուն համար Եհովան ձեզ սիրեց եւ ձեզ ընտրեց, որովհետեւ դուք ամեն ազգերից քիչ էիք.</verse>
				<verse number="8">Այլ Եհովան ձեզ սիրելու համար եւ ձեր հայրերին արած երդումը պահելու համար, Եհովան ձեզ զօրաւոր ձեռքով ծառայութեան տանիցը հանեց, Եգիպտացիների Փարաւօն թագաւորի ձեռքիցն ազատեց։</verse>
				<verse number="9">Եւ գիտացիր որ քո Եհովայ Աստուածն՝ է Աստուած, հաւատարիմ Աստուածը, որ իրան սիրողների եւ իր պատուիրանքները պահողների համար մինչեւ հազար ազգը ուխտ ու ողորմութիւն է պահում։</verse>
				<verse number="10">Եւ պատժում է իրան ատողներին իրանց երեսին՝ նորանց կորցնելով. իրան ատողին պատիժը չի ուշացնում՝ նորա երեսովն է տալիս։</verse>
				<verse number="11">Ուրեմն պահիր այն պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները՝ որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, որ նորանք անես։</verse>
				<verse number="12">Եւ կլինի նորա փոխանակ, որ այս դատաստանները լսելով նորանք պահես կատարես, քո Եհովայ Աստուածն էլ քեզ համար քո հայրերին երդում արած ուխտը եւ ողորմութիւնը կպահէ.</verse>
				<verse number="13">Եւ քեզ կսիրէ եւ քեզ կօրհնէ եւ քեզ կշատացնէ. եւ կօրհնէ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո ցորենը, քո գինին, քո իւղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը այն երկրի վերայ՝ որ քո հայրերին երդում արաւ քեզ տալու համար։</verse>
				<verse number="14">Ամեն ազգերից աւելի օրհնուած կլինես. եւ քո մէջը եւ քո անասունների մէջ՝ արու եւ էգ ամուլ չի լինիլ։</verse>
				<verse number="15">Եւ Եհովան վեր կառնէ քեզանից ամեն հիւանդութիւնները. եւ Եգիպտացիների այն չար ցաւերը՝ որոնք գիտես, քեզ վերայ չի բերիլ, այլ նորանք քո բոլոր թշնամիների վերայ կուղարկէ։</verse>
				<verse number="16">Եւ դու կփչացնես այն բոլոր ազգերին, որոնց քո Եհովայ Աստուածը քո ձեռքը կտայ. քո աչքը նորանց չխնայէ, եւ նորանց աստուածներին չպաշտես, որովհետեւ այն քեզ համար որոգայթ կդառնայ։</verse>
				<verse number="17">Եթէ սրտումդ ասես թէ՝ Այն ազգերը ինձանից շատ են, ես ի՞նչպէս կարող եմ նորանց հալածել.</verse>
				<verse number="18">Նորանցից մի վախենար. յիշելով յիշիր ինչ որ քո Եհովայ Աստուածն արաւ Փարաւոնին եւ բոլոր Եգիպտացիներին.</verse>
				<verse number="19">Այն մեծամեծ փորձերը որ քո աչքերը տեսան, եւ այն նշաններն ու հրաշքները, եւ այն զօրաւոր ձեռքը եւ բարձր բազուկը, որոնցով քո Եհովայ Աստուածը քեզ հանեց. քո Եհովայ Աստուածը այնպէս պիտի անէ այն բոլոր ազգերին, որոնցից դու վախենում ես։</verse>
				<verse number="20">Ու նաեւ քո Եհովայ Աստուածը նորանց վերայ իշամեղուն կուղարկէ, որ մնացածները եւ քո երեսից թաք կացածները կորչեն։</verse>
				<verse number="21">Մի սարսափիր նորանց երեսիցը. որովհետեւ քո Եհովայ Աստուածը՝ այն զօրաւոր եւ ահարկու Աստուածը ձեր միջումն է։</verse>
				<verse number="22">Եւ քո Եհովայ Աստուածը կքշէ այն ազգերին քո առաջիցը քիչ քիչ. դու չես կարող նորանց շուտով վերջացնել, որ մի գուցէ դաշտի գազանները քեզ վերայ շատանան։</verse>
				<verse number="23">Եւ քո Եհովայ Աստուածը նորանց քո ձեռքը կմատնէ, եւ նորանց մեծ կործանումով կը կործանէ, մինչեւ որ բնաջինջ լինեն։</verse>
				<verse number="24">Եւ նորանց թագաւորներին քո ձեռքը կտայ, եւ նորանց անունները երկնքի տակից կոչնչացնես. եւ ոչ մի մարդ չի կարողանալ քեզ դէմ կենալ, մինչեւ որ նորանց բնաջինջ անես։</verse>
				<verse number="25">Նորանց աստուածների քանդակուած կուռքերը կրակով այրես. չցանկանաս նորանց վերայ եղած ոսկիին եւ արծաթին, եւ չառնես քեզ համար որ նորանով որոգայթի մէջ չբռնուես. որովհետեւ նորանք քո Եհովայ Աստուծոյ առաջին գարշելի են.</verse>
				<verse number="26">Եւ մի գարշելի բան տունդ մի տանիր, որ դու էլ նորա պէս նզովուած չլինես. բոլորովին զզուիր նորանից, եւ շատ գարշելի համարիր նորան, որովհետեւ նզովուած է նա։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Այն բոլոր պատուիրանքները որ ես այսօր պատուիրում եմ քեզ՝ զգոյշ եղէք որ անէք, որպէս զի ապրէք եւ շատանաք եւ մտնէք ժառանգէք այն երկիրը, որ Եհովան ձեր հայրերին երդումով խոստացաւ։</verse>
				<verse number="2">Եւ յիշիր այն բոլոր ճանապարհը, որ քո Եհովայ Աստուածը այս քառասուն տարիումը քեզ ման ածեց անապատի մէջ, որ քեզ խոնարհեցնէ, քեզ փորձելու եւ սրտիդ միջինը իմանալու համար, թէ արդեօք նորա պատուիրանքները կպահես թէ ոչ։</verse>
				<verse number="3">Եւ քեզ խոնարհեցրեց, եւ սոված պահեց, եւ մանանայ ուտեցրեց, որ ոչ դու էիր ճանաչում եւ ոչ քո հայրերը, որ քեզ իմացնէ թէ ոչ միայն հացով կապրէ մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կապրէ։</verse>
				<verse number="4">Քո վերայ հանդերձ չհինացաւ, եւ ոտքերդ չուռեցան այս քառասուն տարումը։</verse>
				<verse number="5">Եւ իմացիր սրտիդ մէջ, որ ինչպէս մի մարդ կխրատէ իր որդիին, քո Եհովայ Աստուածն է քեզ խրատում։</verse>
				<verse number="6">Ուրեմն քո Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահես, որ նորա ճանապարհներումը գնաս եւ նորանից վախենաս։</verse>
				<verse number="7">Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ տանում է մի լաւ երկիր, մի երկիր՝ առատ՝ դաշտերից եւ սարերից բղխող գետերով, աղբիւրներով եւ խոր ջրերով.</verse>
				<verse number="8">Մի երկիր՝ առատ՝ ցորենով, գարիով, այգիներով, թզենիներով եւ նռնենիներով. իւղ տուող ձիթենիների եւ մեղրի երկիր.</verse>
				<verse number="9">Մի երկիր՝ որի մէջ չքաւորութեամբ չես ուտիլ հացը, եւ որի մէջ բնաւ մի բան պակաս չես ունենալ. մի երկիր որի քարերը երկաթ են եւ որի լեռներից պղինձ կհանես։</verse>
				<verse number="10">Եւ երբոր ուտես եւ կշտանաս, քո Եհովայ Աստուծուն օրհնես այն լաւ երկրումը, որ նա քեզ կտայ։</verse>
				<verse number="11">Քո անձին զգուշութիւն արա, մի գուցէ քո Եհովայ Աստուծուն մոռանաս, որ չպահես նորա պատուիրանքները, դատաստանները եւ կանոնները, որոնք ես այսօր քե պատուիրում եմ։</verse>
				<verse number="12">Մի գուցէ ուտես եւ կշտանաս, եւ գեղեցիկ տներ շինես եւ բնակուես,</verse>
				<verse number="13">Եւ արջառներդ ու հօտերդ շատանան, եւ արծաթդ ու ոսկիդ շատանայ, եւ ամեն ունեցածդ շատանայ,</verse>
				<verse number="14">Եւ յետոյ սիրտդ հպարտանայ, եւ քո Եհովայ Աստուծուն մոռանաս, որ քեզ հանեց Եգիպտացիների երկրիցը՝ ծառայութեան տանիցը,</verse>
				<verse number="15">Որ քեզ ման ածեց այն մեծ եւ ահագին, և կիզող օձերով եւ կարիճներով լիքը, չոր ու անջուր անապատումը, եւ քեզ համար ապառաժ քարիցը ջուր հանեց.</verse>
				<verse number="16">Որ անապատումը քեզ մանանայ ուտեցրեց, որ քո հայրերը չէին ճանաչում, որ քեզ խոնարհեցնէ քեզ փորձելու համար, եւ վերջը քեզ բարիք անէ.</verse>
				<verse number="17">Եւ սրտումդ ասես՝ թէ Այս հարստութիւնը իմ կարողութեամբը եւ իմ ձեռքի ուժովը վաստակեցի.</verse>
				<verse number="18">Այլ յիշիր քո Եհովայ Աստուծուն. որովհետեւ նա է հարստութիւն ստանալու համար քեզ ոյժ տուողը, որ քո հայրերի հետ իր երդումով արած ուխտը հաստատէ, ինչպէս որ այսօր։</verse>
				<verse number="19">Եւ եթէ քո Եհովայ Աստուծուն մոռանալով ուրիշ աստուածների ետեւից գնաս, եւ նորանց պաշտես եւ նորանց երկրպագութիւն անես, ես այսօր ձեզ վկայում եմ որ անպատճառ կկորչէք.</verse>
				<verse number="20">Այն ազգերի պէս որ Եհովան ձեր առաջից կորցնում է, այնպէս կկորչէք, որովհետեւ ձեր Եհովայ Աստուծոյ խօսքին չլսեցիք։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Լսիր, Իսրայէլ. Դու այսօր Յորդանանովն անց ես կենում, որ գնաս ժառանգես քեզանից մեծ եւ զօրաւոր ազգեր, և մինչեւ երկինքը պարսպաւոր մեծ քաղաքներ,</verse>
				<verse number="2">Այն մեծ եւ երկայնահասակ ազգը Ենակիմների որդկանցը, որոնց դու ճանաչում ես, եւ լսել ես թէ ո՞վ կդիմանայ Ենակի որդկանցը։</verse>
				<verse number="3">Եւ այսօր իմացիր, որ քո Եհովայ Աստուածը քո առաջին գնացողն իբրև մաշող կրակ է. նորանց կկորցնէ, եւ քո առաջիցը նորանց կնուաճէ, եւ դու նորանց կհալածես եւ շուտով բնաջինջ կանես, ինչպէս որ Եհովան քեզ ասեց։</verse>
				<verse number="4">Սրտիդ մէջ չասես, երբոր քո Եհովայ Աստուածը նորանց քո առաջիցը հալածէ, թէ Եհովան իմ արդարութեան համար ինձ բերաւ որ այս երկիրը ժառանգեմ. բայց Եհովան այս ազգերի անօրէնութեան համար է հալածում նորանց քո առաջից։</verse>
				<verse number="5">Ոչ թէ քո արդարութեան եւ քո սրտի ուղղութեան համար ես մտնում դու նորանց երկիրը ժառանգելու. այլ այն ազգերի անօրէնութեան համար քո Եհովայ Աստուածը նորանց քո առաջիցը քշում է, եւ նորա համար որ հաստատէ այն խօսքը՝ որ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ։</verse>
				<verse number="6">Եւ իմացիր, որ քո արդարութեան համար չէ որ քո Եհովայ Աստուածը այս բարի երկիրը քեզ է տալիս, որ նորան ժառանգես. որովհետեւ դու մի խստապարանոց ժողովուրդ ես։</verse>
				<verse number="7">Յիշիր, մի մոռանար որ քո Եհովայ Աստուծուն անապատումը բարկացրիր. Եգիպտոսի երկրից դուրս եկած օրիցդ մինչեւ այստեղ գալդ անհնազանդ էիք Եհովային։</verse>
				<verse number="8">Եւ Քորեբումն էլ բարկացրիք Եհովային. եւ Եհովան բարկացաւ որ ձեզ կորցնէ։</verse>
				<verse number="9">Երբոր ես վեր ելայ սարը, որ առնեմ քարի տախտակները՝ տախտակները այն ուխտին՝ որ Եհովան արաւ ձեզ հետ, եւ սարումը մնացի քառասուն օր եւ քառասուն գիշեր. ոչ հաց կերայ եւ ոչ ջուր խմեցի.</verse>
				<verse number="10">Եւ Եհովան տուաւ ինձ այն երկու քարի տախտակները Աստուծոյ մատովը գրուած եւ նորանց վերայ գրուած բոլոր այն խօսքերը, որ Եհովան ասեց ձեզ սարումը կրակի միջիցը ժողովքի օրը։</verse>
				<verse number="11">Եւ քառասուն օրից եւ քառասուն գիշերից յետոյ Եհովան տուաւ ինձ այն երկու քարի տախտակները՝ ուխտի տախտակները։</verse>
				<verse number="12">Եւ Եհովան ինձ ասեց. Վեր կաց, շուտով իջիր այստեղից, որովհետեւ ապականուեցաւ քո ժողովուրդը՝ որ Եգիպտոսի երկրից հանեցիր. շուտով խոտորուեցան այն ճանապարհիցը, որ պատուիրեցի նորանց. իրանց համար ձուլածոյ կուռք շինեցին։</verse>
				<verse number="13">Ու նաեւ Եհովան ինձ հետ խօսելով ասեց. Ես տեսայ այս ժողովրդին, եւ ահա մի խստապարանոց ժողովուրդ է նա։</verse>
				<verse number="14">Թող տուր ինձ որ նորանց կորցնեմ, եւ նորանց անունը երկնքի տակից բնաջինջ անեմ, եւ քեզ նորանցից զօրաւոր եւ բազմաթիւ ազգ շինեմ։</verse>
				<verse number="15">Եւ ես ետ դառայ, եւ ցած իջայ սարիցը. Եւ սարը կրակով այրվում էր. եւ ուխտի երկու տախտակները իմ երկու ձեռքերի վերայ էին։</verse>
				<verse number="16">Եւ նայեցի, եւ ահա ձեր Եհովայ Աստուծոյ դէմ մեղք էիք գործել՝ ձեզ համար ձուլածոյ որթ էիք շինել, շուտով խոտորուել էիք այն ճանապարհիցը որ Եհովան պատուիրել էր ձեզ.</verse>
				<verse number="17">Եւ ես այն երկու տախտակները բռնեցի, եւ գցեցի իմ երկու ձեռքերի վերայից, եւ կոտրատեցի նորանց ձեր աչքերի առաջին։</verse>
				<verse number="18">Եւ առաջուայ պէս վայր ընկայ Եհովայի առաջին քառասուն օր եւ քառասուն գիշեր. ոչ հաց կերայ եւ ոչ ջուր խմեցի ձեր գործած բոլոր մեղքի համար, որ չարութիւն արիք Եհովայի առաջին նորան բարկացնելու համար.</verse>
				<verse number="19">Որովհետեւ վախեցայ այն սոսկալի բարկութիւնիցը՝ որով Եհովան ձեզ վերայ բարկացաւ ձեզ կորցնելու համար. սակայն Եհովան այն անգամին էլ լսեց ինձ։</verse>
				<verse number="20">Եւ Եհովան Ահարօնի վերայ շատ բարկացաւ, որ նորան կորցնէր. բայց Ահարօնի համար էլ աղօթք արի։</verse>
				<verse number="21">Եւ ձեր արած մեղքը՝ այսինքն այն որթը առայ, եւ կրակով այրեցի նորան. եւ ծեծելով լաւ փշրեցի նորան, մինչեւ որ մանր փոշի եղաւ. եւ այն փոշին սարիցը իջնող առուի մէջ գցեցի։</verse>
				<verse number="22">Նաեւ Տաբերայում, Մասսայում եւ Կիբրօթ-հաթթավայում Եհովային բարկացրիք։</verse>
				<verse number="23">Եւ երբոր Եհովան ձեզ Կադէս-Բառնեայից ուղարկեց, եւ ասեց. Վեր ելէք եւ ժառանգեցէք այն երկիրը, որ ես ձեզ տուի, այն ժամանակ ձեր Եհովայ Աստուծոյ հրամանին անհնազանդութիւն արիք, եւ նորան չհաւատացիք եւ նորա խօսքին մտիկ չարիք։</verse>
				<verse number="24">Դուք անհնազանդութիւն էք անում Եհովային՝ ձեզ ճանաչած օրիցս։</verse>
				<verse number="25">Եւ ես այն քառասուն օրը եւ այն քառասուն գիշերը վայր ընկայ Եհովայի առաջը եւ աղաչեցի, որովհետեւ Եհովան ասեց որ ձեզ կորցնէ։</verse>
				<verse number="26">Եւ ես Եհովային աղաչեցի եւ ասեցի. Ով Տէր Եհովայ, մի կորցնիր քո ժողովրդին եւ ժառանգութիւնը, որ քո մեծութեամբը ազատեցիր եւ զօրաւոր ձեռքով Եգիպտոսից հանեցիր։</verse>
				<verse number="27">Յիշիր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, եւ ուշ մի դարձնիր այս ժողովրդի խստութեանը, անօրէնութեանը ու մեղքին։</verse>
				<verse number="28">Մի գուցէ այն երկիրը, որտեղից մեզ հանեցիր, ասեն թէ Եհովան չկարողանալով նորանց տանելու այն երկիրը, որ նորանց խոստացել էր, կամ նորանց ատելով, հանեց նորանց որ անապատումը մեռցնէ։</verse>
				<verse number="29">Եւ սակայն նորանք քո ժողովուրդը եւ ժառանգութիւնն են, որոնց դու քո մեծ զօրութեամբը եւ բարձր բազուկովը հանեցիր։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Այն ժամանակ Եհովան ինձ ասեց. Կոփիր քեզ համար առաջինների պէս երկու հատ քարի տախտակներ, եւ վեր ելիր սարը ինձ մօտ, եւ քեզ համար մէկ փայտէ տապանակ շինիր.</verse>
				<verse number="2">Եւ ես տախտակների վերայ գրեմ այն խօսքերը, որ առաջին տախտակներիդ վերայ էին, որոնք դու կոտրատեցիր, եւ նորանց դնես տապանակի մէջը։</verse>
				<verse number="3">Եւ ես սատիմի փայտից մի տապանակ շինեցի, եւ առաջինների պէս երկու հատ քարի տախտակներ կոփեցի, եւ վեր ելայ սարը այն երկու տախտակները ձեռքիս։</verse>
				<verse number="4">Եւ այն տախտակների վերայ առաջին գրուածքի պէս գրեց այն տասը խօսքերը, որոնք Եհովան ձեզ հետ խօսեց սարի վերայ կրակի միջիցը ժողովքի օրը, եւ Եհովան նորանց ինձ տուաւ։</verse>
				<verse number="5">Եւ դառնալով սարիցը իջայ, եւ տախտակները դրի այն տապանակի մէջ, որ շինել էի, եւ այնտեղ էին ինչպէս որ Եհովան ինձ պատուիրել էր։</verse>
				<verse number="6">Եւ Իսրայէլի որդիքը Բերոթ-բանէյականից Մօսէրա չուեցին. այնտեղ մեռաւ Ահարօնը եւ թաղուեցաւ այնտեղ, եւ նորա որդի Եղիազարը նորա տեղը քահանայ եղաւ։</verse>
				<verse number="7">Այնտեղից չուեցին Գադգադ, եւ Գադգադից ջրի առուների երկիրը՝ Ետեբաթա։</verse>
				<verse number="8">Այն ժամանակ Եհովան Ղեւիի ցեղին ջոկեց, որ Եհովայի ուխտի տապանակը կրէ, Եհովայի առաջին կանգնելու համար, որ նորան ծառայութիւն անէ, եւ նորա անունովը օրհնէ մինչեւ այս օրը։</verse>
				<verse number="9">Այս պատճառով Ղեւին իր եղբայրների հետ բաժին ու ժառանգութիւն չունեցաւ. նորա ժառանգութիւնը Եհովան է, ինչպէս քո Եհովայ Աստուածը նորան ասեց։</verse>
				<verse number="10">Եւ ես առաջի օրերի պէս մնացի սարումը քառասուն օր եւ քառասուն գիշեր, եւ Եհովան ինձ լսեց այս անգամին էլ՝ չուզեց քեզ կորցնել։</verse>
				<verse number="11">Եւ Եհովան ինձ ասեց. Վեր կաց եւ ժողովրդի առաջից չուիր, որ մտնեն եւ ժառանգեն այն երկիրը, որ նորանց հայրերին երդում արի նորանց տալու համար։</verse>
				<verse number="12">Եւ հիմա, ով Իսրայէլ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Եհովայ Աստուածը. բայց միայն որ քո Եհովայ Աստուածանից վախենաս, նորա ամեն ճանապարհներումը գնաս եւ նորան սիրես, եւ պաշտես քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ,</verse>
				<verse number="13">Որ Եհովայի պատուիրանքները եւ կանոնները պահես, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քեզ համար լաւ լինի։</verse>
				<verse number="14">Ահա քո Եհովայ Աստուծունն է երկինքը եւ երկնից երկինքը, երկիրը եւ բոլոր նորա միջի եղածը։</verse>
				<verse number="15">Միայն թէ Եհովան քո հայրերին հաւանեց, որ նորանց սիրէ, եւ ընտրեց նորանցից յետոյ ձեզ՝ նորանց զաւակները բոլոր ազգերիցը, ինչպէս որ այսօր է։</verse>
				<verse number="16">Ուրեմն ձեր սրտերի անթլփատութիւնը թլփատեցէք, եւ ձեր պարանոցները այլ եւս մի խստացնէք.</verse>
				<verse number="17">Որովհետեւ ձեր Եհովայ Աստուածը աստուածների Աստուածն է եւ տէրերի Տէրը, այն մեծ, հզօր եւ ահեղ Աստուածն է, որ աչառութիւն չի անիլ եւ կաշառք չի առնիլ.</verse>
				<verse number="18">Որ որբին եւ որբեւայրիին իրաւունք է անում, եւ պանդուխտին սիրում է՝ նորան հաց եւ հանդերձ տալով։</verse>
				<verse number="19">Ուրեմն պանդուխտին սիրեցէք. ըստ որում դուք Եգիպտացիների երկրումը պանդուխտ էիք։</verse>
				<verse number="20">Քո Եհովայ Աստուածանից վախենաս, նորան պաշտես, եւ նորան յարես, եւ նորա անունովը երդում անես։</verse>
				<verse number="21">Քո պարծանքը նա է, եւ քո Աստուածը նա է, որ քեզ համար այս մեծ եւ սքանչելի բաներն արաւ, որոնք քո աչքերը տեսան։</verse>
				<verse number="22">Քո հայրերը եօթանասուն հոգիով Եգիպտոս իջան. եւ հիմա քո Եհովայ Աստուածը քեզ երկնքի աստղերի պէս շատացրեց։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Ուրեմն սիրիր քո Եհովայ Աստուծուն եւ նորա պատուիրած բաները, կանոնները, դատաստանները եւ պատուիրանքները պահիր ամեն ժամանակ։</verse>
				<verse number="2">Եւ այսօր գիտացէք, որ ձեր որդկանց հետ չէ իմ խօսքը, որոնք չեն գիտում եւ չեն տեսել ձեր Եհովայ Աստուծոյ խրատը, նորա մեծութիւնը, նորա զօրաւոր ձեռքը եւ բարձր բազուկը,</verse>
				<verse number="3">Եւ նորա նշանները եւ նորա գործերը, որ Եգիպտոսի մէջ՝ Եգիպտացիների Փարաւօն թագաւորին եւ նորա բոլոր երկրի վերայ արաւ.</verse>
				<verse number="4">Եւ ինչ որ արաւ Եգիպտացիների զօրքերին, նորա ձիերին եւ կառքերին, Կարմիր ծովի ջրերը նորանց վերայ թափեց, երբոր նորանք ձեզ հալածում էին, եւ Եհովան նորանց կորցրեց մինչեւ այս օրը.</verse>
				<verse number="5">Եւ ինչ որ արաւ ձեզ անապատումը մինչեւ ձեր այստեղ գալը.</verse>
				<verse number="6">Եւ ինչ որ արաւ Ռուբէնեան Եղիաբի որդկանցը՝ Դաթանին եւ Աբիրոնին, որ երկիրը իր բերանը բաց արաւ եւ կուլ տուաւ նորանց եւ նորանց ընտանիքներին, նորանց վրանները եւ ամեն ինչ որ կար նորանց մօտ՝ բոլոր Իսրայէլի միջիցը։</verse>
				<verse number="7">Սակայն Եհովայի արած բոլոր մեծ գործքերը ձեր աչքերը տեսել են։</verse>
				<verse number="8">Ուրեմն պահեցէք այն ամեն պատուիրանքները, որ ես այսօր ձեզ պատուիրում եմ, որպէս զի զօրանաք, եւ մտնէք ժառանգէք այն երկիրը, ուր որ գնում էք նորան ժառանգելու համար.</verse>
				<verse number="9">Եւ որ ձեր կեանքի օրերը երկար լինեն այն երկրի վերայ, որ Եհովան ձեր հայրերին երդում արաւ՝ նորանց եւ նորանց սերունդին տալու համար, մի երկիր որ կաթ ու մեղր է բղխում։</verse>
				<verse number="10">Որովհետեւ այն երկիրը՝ ուր որ դու գնում ես նորան ժառանգելու համար, Եգիպտոսի երկրի պէս չէ՝ որտեղից դուք դուրս եկաք, որ սերմ էիր ցանում, եւ յետոյ բանջարի պարտէզի պէս ոտքովդ ջրում էիր.</verse>
				<verse number="11">Այլ այն երկիրը, որ գնում էք այնտեղ նորան ժառանգելու, սարերի եւ հովիտների երկիր է. նա երկնքի անձրեւի ջրովն է ջրվում.</verse>
				<verse number="12">Այնպիսի երկիր՝ որ քո Եհովայ Աստուածն է դարմանում նորան, քո Եհովայ Աստուծուդ աչքը միշտ նորա վերայ է տարուայ սկիզբիցը մինչեւ վերջը։</verse>
				<verse number="13">Եւ եթէ լինի որ ուշադրութեամբ լսէք իմ պատուիրանքներին, որ այսօր ձեզ պատուիրում եմ, որ ձեր Եհովայ Աստուծուն սիրէք, եւ նորան պաշտէք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը,</verse>
				<verse number="14">Այն ժամանակ ձեր երկրի անձրեւը իր ժամանակին կտամ՝ առաջին եւ վերջին անձրեւը, եւ կժողովես քո ցորենը, քո գինին ու քո իւղը։</verse>
				<verse number="15">Եւ քո արտի մէջ խոտ կտամ քո անասունների համար, որ ուտես եւ կշտանաս։</verse>
				<verse number="16">Ձեր անձերին զգուշութիւն արէք, մի գուցէ ձեր սիրտը խաբուի, ու դուք խոտորուելով օտար աստուածներ պաշտէք եւ նորանց երկրպագութիւն անէք.</verse>
				<verse number="17">Եւ Եհովայի բարկութիւնը բորբոքուէ ձեզ դէմ, եւ նա երկինքը փակէ որ անձրեւ չլինի եւ երկիրը իր պտուղը չտայ, եւ շուտով կորչէք այն բարի երկրիցը, որ Եհովան տալիս է ձեզ։</verse>
				<verse number="18">Եւ այս իմ խօսքերը ձեր սրտի եւ հոգիի մէջ դրէք, եւ նորանց նշանի համար ձեր ձեռքերի վերայ կապեցէք, եւ նորանք ճակատանոց լինեն ձեր աչքերի մէջտեղումը.</verse>
				<verse number="19">Եւ ձեր տղայոցը սովորեցնէք նորանք, որ նորանցից խօսես տանդ նստած ժամանակդ, եւ ճանապարհ գնացած ժամանակդ եւ պառկելու եւ վեր կենալու ժամանակդ.</verse>
				<verse number="20">Եւ գրիր նորանց քո տան դրանդիների վերայ եւ դռներիդ վերայ.</verse>
				<verse number="21">Որպէս զի շատանան քո օրերը եւ քո որդկանց օրերը այն երկրի վերայ, որ Եհովան ձեր հայրերին երդում արաւ նորանց տալու համար, իբրեւ երկնքի օրերը երկրի վերայ։</verse>
				<verse number="22">Որովհետեւ եթէ զգուշութեամբ պահէք ու կատարէք այս բոլոր պատուիրանքները որ ես պատուիրում եմ ձեզ անելու, եւ ձեր Եհովայ Աստուծուն սիրելու, որ նորա բոլոր ճանապարհներումը գնաք եւ նորան յարէք,</verse>
				<verse number="23">Եհովան էլ այս ամեն ազգերը ձեր առաջից կքշէ, եւ դուք կտիրէք ձեզանից մեծ եւ զօրաւոր ազգերի վերայ։</verse>
				<verse number="24">Ձեր ոտքի ամեն կոխած տեղը ձերը կլինի. ձեր սահմանը անապատիցը եւ Լիբանանիցը, գետիցը՝ այսինքն Եփրատ գետիցը մինչեւ ետեւի ծովը կլինի։</verse>
				<verse number="25">Ոչ մէկը չի կանգնիլ ձեզ դէմ. Ձեր վախը եւ ձեր սոսկումը ձեր Եհովայ Աստուածը կգցէ ձեր ամեն կոխած երկրի վերայ, ինչպէս որ ձեզ ասել է։</verse>
				<verse number="26">Ահա ես այսօր ձեր առաջին դնում եմ օրհնութիւն եւ անէծք.</verse>
				<verse number="27">Օրհնութիւնը՝ եթէ լսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին, որոնք ես այսօր ձեզ պատուիրում եմ.</verse>
				<verse number="28">Եւ անէծքը՝ եթէ չլսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին եւ խոտորուէք այն ճանապարհից որ ես այսօր ձեզ պատուիրում եմ, եւ գնաք օտար աստուածների ետեւից, որոնք չէք ճանաչում։</verse>
				<verse number="29">Ուստի երբոր քեզ տանէ քո Եհովայ Աստուածը այն երկիրը, ուր որ գնում ես նորան ժառանգելու, այն ժամանակ տաս օրհնութիւնը Գարիզին սարի վերայ, ու անէծքը՝ Գեբազ սարի վերայ.</verse>
				<verse number="30">Ոչ ապաքէն նորանք Յորդանանի այն կողմումը արեւմտեան ճանապարհի վերայ հովիտի մէջ բնակող Քանանացիների երկրումն են Գաղգաղայի դէմ, Մօրէի կաղնիների մօտ։</verse>
				<verse number="31">Որովհետեւ դուք Յորդանանովն կանցնէք, որ մտնէք եւ ժառանգէք այն երկիրը՝ որ ձեր Եհովայ Աստուածը տալիս է ձեզ, եւ կժառանգէք նորան եւ նորա մէջ կբնակուէք։</verse>
				<verse number="32">Ուրեմն զգուշացէք որ անէք այն ամեն կանոնները եւ դատաստանները, որոնք ես այսօր ձեր առաջն եմ դնում։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Սորանք են այն կանոնները եւ դատաստանները, որոնք դուք պիտի պահէք եւ անէք այն երկրի վերայ, որ ձեր հայրերի Եհովայ Աստուածը ձեզ կտայ ժառանգելու համար՝ բոլոր ժամանակը որչափ որ երկրի վերայ ապրէք։</verse>
				<verse number="2">Բոլորովին կործանեցէք այն բոլոր տեղերը, ուր որ այն ազգերը՝ որոնց կնուաճէք՝ իրանց աստուածներին պաշտել են բարձր սարերի վերայ, բլուրների վերայ եւ ամեն տերեւալից ծառերի տակ.</verse>
				<verse number="3">Նաեւ քանդեցէք նորանց սեղանները, եւ կոտրատեցէք նորանց արձանները, եւ նորանց Աստարովթները կրակով այրեցէք, եւ նորանց աստուածների կուռքերը փշրեցէք, եւ այն տեղից ոչնչացրէք նորանց անունները։</verse>
				<verse number="4">Իսկ ձեր Եհովայ Աստուծուն այսպէս չանէք.</verse>
				<verse number="5">Այլ դուք որոնեցէք այն տեղը, որ ձեր Եհովայ Աստուածը ձեր ամեն ցեղերի միջից կընտրէ իր անունի բնակութեան համար, եւ այնտեղ գնաս։</verse>
				<verse number="6">Եւ այնտեղ տանէք ձեր ողջակէզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, եւ ձեր ձեռքի բարձարցնելու պատարագները, ձեր ուխտերը, ձեր կամաւոր ընծաները եւ ձեր արջառների ու ոչխարների առաջինեկները։</verse>
				<verse number="7">Եւ այնտեղ ուտէք ձեր Եհովայ Աստուծոյ առաջին, եւ ձեր ամեն ձեռնարկած բաների մէջ ուրախանաք դուք եւ ձեր ընտանիքը, որ քո Եհովայ Աստուածը քեզ օրհնել է։</verse>
				<verse number="8">Մի անէք այն ամենի համեմատ, որ մենք այսօր անում ենք այստեղ, այսինքն՝ ամեն ինչ որ մարդի աչքերին հաճոյ է.</verse>
				<verse number="9">Որովհետեւ մինչեւ հիմա չհասաք այն հանգստութեանը եւ ժառանգութեանը, որ ձեր Եհովայ Աստուածը տալիս է ձեզ։</verse>
				<verse number="10">Բայց դուք Յորդանանը կանցնէք եւ կբնակուէք այն երկրումը, որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ ժառանգել կտայ. Եւ ձեր բոլոր շրջակայ թշնամիներից ձեզ կհանգստացնէ, եւ ապահովութեամբ կբնակուէք։</verse>
				<verse number="11">Եւ կլինի այն տեղը, որ ձեր Եհովայ Աստուածը կընտրէ որ իր անունը բնակուէ այնտեղ, այնտեղ տանէք բոլորը ինչ որ ձեզ պատուիրում եմ՝ ձեր ողջակէզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, ձեր ձեռքի բարձրացնելու պատարագները եւ ձեր բոլոր ուխտերի ընտիրը, որ կուխտէք Եհովային։</verse>
				<verse number="12">Եւ ձեր Եհովայ Աստուծոյ առաջին ուրախութիւն անէք, դուք՝ եւ ձեր տղերքն ու աղջկերքը, ձեր ծառաները եւ աղախինները. եւ ձեր դռներումը եղող Ղեւտացին, որովհետեւ նա ձեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չունի։</verse>
				<verse number="13">Զգուշացիր, մի գուցէ ողջակէզներդ մատուցանես ամեն տեղ որ տեսնես.</verse>
				<verse number="14">Այլ այնտեղ մատուցանես քո ողջակէզները, որ Եհովան քո ցեղերի մէկումը կընտրէ, եւ այնտեղ կատարես ամեն ինչ որ ես պատուիրում եմ քեզ։</verse>
				<verse number="15">Սակայն սրտիդ բոլոր ուզածին պէս անասուններ մորթիր, եւ միս կեր, քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած օրհնութեան համեմատ քո ամեն դռներումը. անմաքուրը եւ մաքուրը ուտեն նորան այծեամի եւ եղջերուի պէս։</verse>
				<verse number="16">Բայց արիւնը չուտէք. Ջրի պէս գետինը թափէք նորան։</verse>
				<verse number="17">Բնաւ չուտես քո դռներումը ցորենիդ, գինիիդ եւ իւղիդ տասանորդները, արջառներիդ եւ հօտերիդ առաջինեկները, բոլոր ուխտ արած ուխտերդ, եւ կամաւոր ու բարձրացնելու պատարագներդ.</verse>
				<verse number="18">Այլ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես այն տեղումը, որ քո Եհովայ Աստուածը կընտրէ, դու եւ քո տղան եւ քո աղջիկը, քո ծառան եւ քո աղախինը, եւ քո դռներումը եղող Ղեւտացին. եւ ուրախանաս քո Եհովայ Աստուծոյ առաջին քո բոլոր ձեռնարկած բաների վերայ։</verse>
				<verse number="19">Զգուշացիր, մի գուցէ Ղեւտացիին անտես անես, քո կեանքի բոլոր օրերումը երկրի վերայ։</verse>
				<verse number="20">Երբոր քո Եհովայ Աստուածը քո սահմանը լայնացնէ ինչպէս որ քեզ ասել է, եւ ասես՝ Միս ուտեմ, որովհետեւ սիրտդ ուզում էր միս ուտել, սրտիդ բոլոր ուզածի պէս միս կեր։</verse>
				<verse number="21">Եթէ քեզանից հեռու լինի այն տեղը, որ քո Եհովայ Աստուածը կընտրէ իր անունը այնտեղ դնելու համար, այն ժամանակ քեզ պատուիրածիս պէս քո արջառներից եւ ոչխարներից մորթես, որոնք Եհովան քեզ կտայ, եւ սրտիդ բոլոր ուզածին պէս քո դռներումն ուտես։</verse>
				<verse number="22">Եւ ինչպէս որ այծեամն ու եղջերուն է ուտվում, նորանց էլ այնպէս ուտես. անմաքուրն ու մաքուրը միակերպ ուտեն։</verse>
				<verse number="23">Բայց զգուշացիր, որ արիւնը չուտես. որովհետեւ արիւնը ոգին է, եւ ոգին մսի հետ չուտես.</verse>
				<verse number="24">Նորան չուտես, այլ ջրի պէս գետինը թափես։</verse>
				<verse number="25">Նորան մի ուտիր, որ քեզ համար եւ քեզանից յետոյ քո որդկանց համար բարի լինի՝ Եհովայի առաջին ուղիղը անելովդ։</verse>
				<verse number="26">Բայց քո նուիրելու բաները եւ ուխտերը վեր առնես եւ գնաս այն տեղը, որ Եհովան կընտրէ։</verse>
				<verse number="27">Եւ կատարես քո ողջակէզները՝ միսը եւ արիւնը քո Եհովայ Աստուծոյ սեղանի վերայ. բայց քո զոհերի արիւնը քո Եհովայ Աստուծոյ սեղանի վերայ թափուի, եւ միսը ուտես։</verse>
				<verse number="28">Զգոյշ եղիր եւ լսիր այս բոլոր խօսքերին, որոնք ես քեզ պատուիրում եմ, որպէս զի բարի լինի քեզ համար եւ քեզանից յետոյ քո որդկանց համար մինչեւ յաւիտեան՝ քո Եհովայ Աստուծոյ առաջին բարի եւ հաճոյ եղածը անելովդ։</verse>
				<verse number="29">Երբոր քո Եհովայ Աստուածը քո առաջիցը ջարդէ այն ազգերին, որոնց մօտ դու գնում ես նորանց ժառանգելու, եւ երբոր նորանց ժառանգես եւ նորանց երկրումը բնակուես,</verse>
				<verse number="30">Զգուշացիր, մի գուցէ նորանց ետեւիցը որոգայթի մէջ ընկնես նորանք քո առաջից բնաջինջ լինելուց յետոյ, եւ մի գուցէ նորանց աստուածների վերայով հարցուփորձ անես, ասելով. Այս ազգերը ի՞նչպէս էին իրանց աստուածներին պաշտում. որ ես էլ այնպէս անեմ։</verse>
				<verse number="31">Դու քո Եհովայ Աստուծուն այնպէս չանես, որովհետեւ նորանք Եհովայի համար ատելի եղած բոլոր գարշելի բաներն իրանց աստուածներին անում էին. որովհետեւ նորանք իրանց աստուածների համար մինչեւ անգամ իրանց տղայոց ու աղջկերանցը կրակով այրում էին։</verse>
				<verse number="32">Ամեն ինչ որ ես ձեզ պատուիրում եմ, զգուշացիր այն անելու. նորա վերայ մի բան չաւելացնես, եւ նորանից մի բան չպակասեցնես։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">եթէ միջիցդ մէկ մարգարէ կամ երազատես դուրս գայ, եւ քեզ նշան կամ հրաշք տայ,</verse>
				<verse number="2">Եւ կատարուի քեզ ասած նշանը կամ հրաշքը, եւ քեզ ասէ թէ գնանք օտար աստուածներ պաշտենք, որոնք դու չես ճանաչում.</verse>
				<verse number="3">Այն մարգարէի կամ երազատեսի խօսքին մի լսիր. որովհետեւ Եհովայ Աստուածը ձեզ փորձում է, որ հասկանայ թէ արդեօք դուք ձեր Եհովայ Աստուծուն ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը սիրում էք։</verse>
				<verse number="4">Ձեր Եհովայ Աստուծուն հետեւէք, եւ նորանից վախենաք, նորա պատուիրանքները պահէք, եւ նորա ձայնին լսէք, նորան պաշտէք եւ նորան յարէք։</verse>
				<verse number="5">Եւ այն մարգարէն կամ երազատեսը պիտի մեռցնուի, որովհետեւ ապստամբութիւն խօսեց ձեր Եհովայ Աստուծոյ դէմ, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեց եւ ձեզ ծառայութեան տանից ազատեց, որ ձեզ խոտորեցնէ այն ճանապարհից որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրեց որ նորա մէջ գնաք. Եւ չարութիւնը ձեր միջիցը վերացնէք։</verse>
				<verse number="6">Եթէ մօրդ տղան քո եղբայրը, կամ քո տղան կամ աղջիկը, կամ ծոցիդ կինը, եւ կամ քո բարեկամը, որ անձիդ պէս սիրում ես, քեզ մոլորեցնել ուզենալով ծածուկ ասէ. Գնանք եւ օտար աստուածներ պաշտենք, որոնք չես ճանաչել ոչ դու, ոչ քո հայրերը,</verse>
				<verse number="7">Ձեր շուրջը եղող ազգերի աստուածներից՝ թէ քեզ մօտիկ լինեն եւ թէ քեզանից հեռու, երկրիս մէկ ծայրիցը մինչեւ միւս ծայրը,</verse>
				<verse number="8">Նորան հաւանութիւն չտաս, ոչ էլ նորան լսես. եւ քո աչքը չխնայէ նորան, ոչ էլ նորայ վերայ գութ ունենաս, եւ ոչ պահես նորան.</verse>
				<verse number="9">Այլ անպատճառ մեռցնես. Եւ նորան մեռցնելու համար նախ քո ձեռքը լինի նորա վերայ, եւ յետոյ բոլոր ժողովրդի ձեռքը.</verse>
				<verse number="10">Քարերով քարկոծես նորան, եւ նա մեռնէ, որովհետեւ ուզեց քեզ ապստամբեցնել քո Եհովայ Աստուածանից, որ քեզ Եգիպտոսի երկրից՝ ծառայութեան տանիցը հանեց։</verse>
				<verse number="11">Եւ բոլոր Իսրայէլը լսելով վախենայ, եւ այլեւս ձեր միջումը սրա նման չարութիւն չանեն։</verse>
				<verse number="12">Եթէ քո այն քաղաքների մէկումը լսես, որ քո Եհովայ Աստուածը՝ բնակութեան համար քեզ կտայ, որ ասեն թէ</verse>
				<verse number="13">Ձեր միջից մի քանի անպիտան մարդիկ՝՝ են դուրս եկել, եւ իրանց քաղաքի բնակիչներին ապստամբեցնում են, ասելով. Գնանք ձեր չճանաչած օտար աստուածներին պաշտենք,</verse>
				<verse number="14">Այն ժամանակ քննես եւ լաւ հարցուփորձ անես, եւ երբոր տեսնես որ այն բանը ճշմարիտ ստոյգ է՝ այն գարշելի բանը քեզանում եղել է,</verse>
				<verse number="15">Այն քաղաքի բնակիչներին անպատճառ սուրի բերանից անցկացնես, նորան եւ նորա մէջ եղած բոլոր բաները նզովելով. անասուններին էլ սուրի բերանից անցկացնես.</verse>
				<verse number="16">Եւ նորա բոլոր աւարը նորա հրապարակի մէջ ժողովես, եւ այն քաղաքը եւ նորա բոլոր աւարը քո Եհովայ Աստուծոյ համար բոլորովին կրակով այրես. եւ նա յաւիտեան աւերակի թումբ լինի, այլ եւս չշինուի։</verse>
				<verse number="17">Եւ այն նզովածից ձեռքիդ մի բան չփակչէ, որպէս զի Եհովան իր սաստիկ բարկութիւնիցը դառնայ եւ քեզ ողորմութիւն ու գթութիւն անէ, եւ քեզ շատացնէ, ինչպէս որ քո հայրերին երդում արաւ,</verse>
				<verse number="18">Եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին լսես նորա այն բոլոր պատուիրանքները պահելու, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, եւ Եհովայ Աստուծոյ առաջին ուղիղ եղածը անես։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Դուք ձեր Եհովայ Աստուծոյ որդիքն էք, մեռելի համար ձեր մարմնի վերայ վէտեր չշինէք, եւ ձեր աչքերի մէջտեղի մազերը չքանդէք.</verse>
				<verse number="2">Որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես. եւ Եհովան քեզ ընտրեց երկրի վերայ եղած բոլոր ժողովուրդների միջիցը, որ իր համար սեպհական ժողովուրդ լինես։</verse>
				<verse number="3">Ոչ մի պիղծ բան չուտես։</verse>
				<verse number="4">Սորանք են ձեր ուտելու անասունները, արջառը, ոչխարը եւ այծը,</verse>
				<verse number="5">Եղջերուն, այծեամը, վիթը, խարբուզը, այծքաղը, յամոյրը եւ անալութը։</verse>
				<verse number="6">Եւ անասուններից ամեն կճղակաւոր այսինքն կճղակը երկու ճեղքուած, եւ որոճող անասունն ուտէք.</verse>
				<verse number="7">Բայց որոճողներից կամ կճղակը ճեղքուած եղողներից սորանց չուտէք. ուղտը, նապատսակը եւ ճագարը. որովհետեւ նորանք թէպէտ եւ որոճում են, բայց նորանց կճղակը ճեղքուած չէ. նորանք ձեզ համար անմաքուր լինեն։</verse>
				<verse number="8">Եւ խոզը՝ որ թէեւ կճղակը ճեղքուած է, բայց չէ որոճում. նա ձեզ համար անմաքուր լինի։ Նորանց մսիցը չուտէք, եւ նորանց դիակներին չդպչէք։</verse>
				<verse number="9">Ջրերումը բոլոր եղածներից սորանց ուտէք. ամեն թեւ ու թեփ ունեցողն ուտէք.</verse>
				<verse number="10">Բայց ամեն թեւ ու թեփ չունեցողը չուտէք. նա ձեզ համար անմաքուր լինի։</verse>
				<verse number="11">Ամեն մաքուր թռչունն ուտէք։</verse>
				<verse number="12">Եւ ձեր չուտելու թռչունները սորանք են. արծիւը, եւ պասկուճը, եւ գետարծիւը,</verse>
				<verse number="13">Եւ անգղը, եւ ցինը, եւ ուրուրը իր տեսակին պէս,</verse>
				<verse number="14">Ու ամեն ագռաւն իր տեսակին պէս,</verse>
				<verse number="15">Եւ ջայլամը, եւ բուն, եւ որորը, եւ բազէն իր տեսակին պէս,</verse>
				<verse number="16">Եւ հաւպատիրը, եւ քաջահաւը եւ կարապը,</verse>
				<verse number="17">Եւ հաւալուսը, եւ սեւ անգղը, եւ հողամաղը,</verse>
				<verse number="18">Եւ արագիլը, ու քարադրը իր տեսակին պէս, եւ յոպոպը, եւ չիղջը։</verse>
				<verse number="19">Եւ ամեն թռչող զեռունները ձեզ համար պիղծ լինեն. նորանք պիտի չուտուին։</verse>
				<verse number="20">Ամեն մաքուր թռչուններն ուտէք։</verse>
				<verse number="21">Ինքն իրանից մեռածը բնաւ չուտէք. քո դռներումը եղող պանդուխտին տաս այն որ ուտէ, կամ օտարազգիի վերայ ծախես. որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես։ Ուլը իր մօր կաթի մէջ չեփես։</verse>
				<verse number="22">Տարուց տարի քո ցանքի արտիցը ելած ամեն արմտիքներից անպատճառ տասանորդ տաս։</verse>
				<verse number="23">Եւ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես քո ցորենի, գինիի եւ իւղի տասանորդը, եւ քո արջառների եւ ոչխարների առաջինեկները, այն տեղը, որ նա իր անունի բնակութեան համար կընտրէ. որպէս զի սովորես քո Եհովայ Աստուածանից վախենալ ամեն ժամանակ։</verse>
				<verse number="24">Եւ եթէ ճանապարհդ քեզ համար հեռու լինի, եւ այն տեղը՝ որ քո Եհովայ Աստուածը կընտրէ իր անունը այնտեղ դնելու համար՝ քեզանից հեռու լինելով չկարողանաս նորանց այնտեղ տանել. որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ կօրհնէ,</verse>
				<verse number="25">Այն ժամանակ նորանց փողով փոխես, եւ փողը ծրարես ձեռքդ եւ գնաս այն տեղը ուր որ քո Եհովայ Աստուածը կընտրէ.</verse>
				<verse number="26">Եւ այն փողը տաս սրտիդ բոլոր ուզած բաներին, արջառների կամ ոչխարների, գինիի կամ ցքիի, եւ ամեն ինչ որ սիրտդ ուզէ. եւ այնտեղ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես եւ ուրախանաս դու եւ քո ընտանիքը.</verse>
				<verse number="27">Եւ քո դռներում եղող Ղեւտացիին էլ զանց չանես. որովհետեւ նա քեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չունի։</verse>
				<verse number="28">Ամեն երեք տարուայ վերջին հանես քո տարուայ արմտիքների բոլոր տասանորդը եւ պահես նորան քո դռներումը.</verse>
				<verse number="29">Եւ Ղեւտացին՝ որ քեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չունի, եւ քո դռներումն եղող օտարականը, որբը եւ որբեւայրին գան եւ ուտեն կշտանան. որպէս զի քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ քո ձեռքի արած ամեն գործքերի մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եօթը տարուայ վերջին թողութիւն անես։</verse>
				<verse number="2">Եւ թողութեան կանոնը այս է. Ամեն պարտատէր թող ինչ որ իր դրացիին փոխ է տուել, չպահանջէ իր դրացիիցը կամ եղբօրիցը, որովհետեւ թողութիւն են քարոզել Եհովայի համար։</verse>
				<verse number="3">Օտարազգիից պահանջես, բայց ինչ որ ունենաս քո եղբօր մօտ՝ պիտի թողես.</verse>
				<verse number="4">Բացի՝ երբոր քեզ մօտ աղքատ չգտնուի. որովհետեւ Եհովան անպատճառ քեզ պիտի օրհնէ այն երկրումը, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն կտայ, որ նորան տիրես։</verse>
				<verse number="5">Միայն եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին ամեն կերպով լսես, եւ այս բոլոր պատուիրանքները որ ես այսօր քեզ պատուիրում եմ՝ զգուշութեամբ կատարես,</verse>
				<verse number="6">Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ պիտի օրհնէ ինչպէս որ քեզ ասել է, եւ դու շատ ազգերի փոխ կտաս, բայց դու փոխ չես առնիլ, եւ դու շատ ազգերի վերայ կտիրես, բայց նորանք քեզ վերայ չեն տիրիլ։</verse>
				<verse number="7">Եթէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրումը քո քաղաքների մէկումը եղբայրներիդ մէկը աղքատ լինի, սիրտդ չխստացնես եւ ձեռքդ չխփես քո աղքատ եղբօրիցը.</verse>
				<verse number="8">Այլ անպատճառ ձեռքդ բաց անես նորա համար, եւ նորա կարօտութեան բաւական լինելու չափ փոխ տաս նորան։</verse>
				<verse number="9">Զգուշացիր, մի գուցէ սրտիդ մէջը չար խորհուրդ մտնէ, ասելով. Եօթներորդ տարին՝ թողութեան տարին՝ մօտ է, եւ աղքատ եղբօրդ վերայ չար աչքով նայես եւ նորան չտաս. եւ նա էլ քեզ դէմ Եհովային աղաղակէ, եւ դու յանցաւոր լինես։</verse>
				<verse number="10">Անպատճառ տաս նորան, եւ նորան տալիս սիրտդ չնեղուի. որովհետեւ քո Եհովայ Աստուածը այս բանի պատճառով կօրհնէ քեզ քո ամեն գործքերումը եւ քո ամեն ձեռնարկած բաներումը։</verse>
				<verse number="11">Որովհետեւ երկրի միջից աղքատ պակաս չի լինիլ, նորա համար քեզ պատուիրում եմ ու ասում. Ձեռքդ բաց քո երկրումն եղած աղքատ եւ չքաւոր եղբօրդ։</verse>
				<verse number="12">Եթէ քո եղբայրներիցը մի Եբրայեցի մարդ կամ կին քեզ վերայ ծախուի, եւ նա վեց տարի քեզ ծառայութիւն անէ, այն ժամանակ եօթներորդ տարին նորան քո մօտիցը ազատ արձակես։</verse>
				<verse number="13">Եւ երբոր քո մօտիցն ազատ արձակելու լինես՝ նորան դարտակ չարձակես.</verse>
				<verse number="14">Պարգեւադրես նորան քո ոչխարներիցը, քո կալիցը եւ քո հնձանիցը. քո Եհովայ Աստուածը ինչով որ քեզ օրհնեց, տաս նորան։</verse>
				<verse number="15">Եւ յիշիր, որ դու էլ ծառայ էիր Եգիպտոսի երկրումը, եւ քո Եհովայ Աստուածը քեզ փրկեց. այս պատճառով այսօր քեզ պատուիրում եմ այս բանը։</verse>
				<verse number="16">Բայց եթէ քեզ ասէ՝ Քո մօտիցը դուրս չեմ գալիս, ըստ որում քեզ եւ քո տունը սիրել եմ, որովհետեւ նորա համար լաւ է քեզ մօտ,</verse>
				<verse number="17">Այն ժամանակ հերիւնը առնես եւ նորա ականջը դռան վերայ ծակես, եւ նա քեզ յաւիտեան ծառայ լինի. աղախնիդ էլ այսպէս անես։</verse>
				<verse number="18">Նորան քո մօտից ազատ արձակելը աչքիդ դժուար չերեւայ. որովհետեւ վեց տարի քեզ ծառայութիւն է արել, որ մի վարձկանի վարձքի կրկնապատիկն է. եւ քո Եհովայ Աստուածը քո ամեն գործքերումը քեզ կօրհնէ։</verse>
				<verse number="19">Քո արջառներից եւ հոտերից ծնած ամեն արու առաջինեկները քո Եհովայ Աստուծուն նուիրես. արջառներիդ առաջինեկներովը չգործես, եւ առաջինեկ ոչխարներիդ բուրդը չխուզես։</verse>
				<verse number="20">Տարիից տարի քո Եհովայ Աստուծոյ առաջին նորանց ուտես՝ դու եւ քո ընտանիքը այն տեղումը ուր որ Եհովան կընտրէ։</verse>
				<verse number="21">Բայց եթէ նորանցում արատ լինի, կաղ կամ կոյր լինեն, որ եւ իցէ մի վատ արատ, նորանք քո Եհովայ Աստուծուն չզոհես.</verse>
				<verse number="22">Քո դռներումը ուտես. անմաքուրը եւ մաքուրը հաւասար ուտեն այծեամի եւ եղջերուի պէս։</verse>
				<verse number="23">Միայն նորա արիւնը չուտես, ջրի պէս գետինը թափես այն։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Աբիբ ամիսն զգուշութեամբ պահես, եւ Զատիկն անես քո Եհովայ Աստուծոյ համար. որովհետեւ քո Եհովայ Աստուածը Աբիբ ամսումը գիշերով հանեց քեզ Եգիպտոսիցը։</verse>
				<verse number="2">Զատկի համար քո Եհովայ Աստուծուն ոչխարներ ու արջառներ մորթես այն տեղումը՝ որ Եհովան կընտրէ իր անունի բնակութեան համար.</verse>
				<verse number="3">Նորա հետ խմորուած հաց չուտես. Եօթն օր նեղութեան անխմոր հաց ուտես նորա հետ. որովհետեւ Եգիպտոսի երկրից տագնապով դուրս եկար. որպէս զի քո կեանքի բոլոր օրերումը Եգիպտոսի երկրից դուրս եկած օրդ յիշես։</verse>
				<verse number="4">Եւ քո բոլոր սահմաններումը եօթն օր բնաւ խմոր չերեւայ քեզ մօտ. եւ առաջի օրուայ իրիկունը մորթած մսիցդ մինչեւ առաւօտը չմնայ։</verse>
				<verse number="5">Դու չես կարող քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած դռներիդ մէկումը զատիկը մորթել.</verse>
				<verse number="6">Այլ միայն այն տեղումը որ քո Եհովայ Աստուածը կընտրէ իր անունի բնակութեան համար, այնտեղ մորթես զատիկը իրիկնադէմին՝ արեգակը մտնելիս, Եգիպտոսից դուրս եկած ժամանակդ։</verse>
				<verse number="7">Եւ քո Եհովայ Աստուծոյ ընտրած տեղը եփես եւ ուտես. եւ առաւօտեան ետ դառնաս՝ վրանդ գնաս։</verse>
				<verse number="8">Վեց օր բաղարջ ուտես. եւ եօթներորդ օրը քո Եհովայ Աստուծոյ համար տօնախմբութեան օր լինի. գործ չանես։</verse>
				<verse number="9">Դու քեզ համար եօթը շաբաթ համարես, հունձքի մէջ մանգաղը սկսելիս սկսիր համարել եօթը շաբաթ։</verse>
				<verse number="10">Եւ քո Եհովայ Աստուծոյ համար շաբաթների տօն անես, քո Եհովայ Աստուծուն քեզ տուած օրհնութեան համեմատ՝ ձեռքիցդ եկած կամաւոր նուէրը տաս.</verse>
				<verse number="11">Եւ ուրախութիւն անես քո Եհովայ Աստուծոյ առաջին դու եւ քո տղան եւ աղջիկը, քո ծառան եւ աղախինը, եւ քո դռներումն եղող Ղեւտացին, եւ ձեր միջումը գտնուած օտարականը, որբը եւ որբեւայրին այն տեղը՝ որ քո Եհովայ Աստուածը կընտրէ իր անունի բնակութեան համար։</verse>
				<verse number="12">Եւ յիշիր որ դու ծառայ էիր Եգիպտոսումը, եւ այս կանոնները զգուշութեամբ կատարիր։</verse>
				<verse number="13">Եօթն օր տաղաւարահարաց տօնը պահես քո կալը եւ հնձանը ժողովելուց յետոյ։</verse>
				<verse number="14">Եւ տօնիդ մէջ ուրախութիւն անես՝ դու եւ քո տղան եւ աղջիկը, քո ծառան եւ աղախինը եւ դռներումդ եղող Ղեւտացին, օտարականը, որբը եւ որբեւայրին։</verse>
				<verse number="15">Քո Եհովայ Աստուծոյ համար եօթն օր տօն պահելով ուրախութիւն անես այն տեղումը, որ Եհովան կընտրէ, որովհետեւ քո Եհովայ Աստուածը կօրհնէ քեզ քո բոլոր բերքերովը եւ ձեռքիդ բոլոր գործքերովը։</verse>
				<verse number="16">Տարին երեք անգամ՝ այսինքն բաղարջակերաց տօնին, շաբաթների տօնին եւ տաղաւարահարաց տօնին՝ քո ամեն արուները քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւան այն տեղումը որ ինքը կընտրէ. եւ մէկը Եհովայի առաջին ձեռքը դարտակ չերեւայ.</verse>
				<verse number="17">Ամեն մարդ ձեռքիցը եկածի չափ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած օրհնութեան համեմատ տայ։</verse>
				<verse number="18">Քեզ համար դատաւորներ եւ ոստիկաններ կարգես քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած ամեն քաղաքներումը քո ցեղերի համեմատ, եւ նորանք արդար դատաստանով ժողովրդին դատեն։</verse>
				<verse number="19">Իրաւունքը չծռես, աչառութիւն չանես, եւ կաշառք չառնես. որովհետեւ կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը եւ արդարների բանը դարձնում է։</verse>
				<verse number="20">Արդարութեան՝ արդարութեան հետեւես, որ ողջ մնաս եւ ժառանգես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը տալու է քեզ։</verse>
				<verse number="21">Ոչ մի ծառից աստարօթ չտնկես քո Եհովայ Աստուծոյ սեղանի մօտ, որ պիտի շինես քեզ համար.</verse>
				<verse number="22">Արձան էլ չկանգնեցնես քեզ համար, որից քո Եհովայ Աստուածը զզվում է։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Քո Եհովայ Աստուծոյ համար չզոհես ոչ մի արջառ եւ ոչխար, որի վերայ լինի արատ կամ որ եւ իցէ վատ բան. որովհետեւ սա քո Եհովայ Աստուծոյ համար պիղծ է։</verse>
				<verse number="2">Եթէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած դռների մէկումը ձեզանից գտնուի մի մարդ կամ կին, որ քո Եհովայ Աստուծոյ առաջին չարութիւն անէ եւ նորա ուխտը չպահէ,</verse>
				<verse number="3">Եւ երթայ պաշտէ ուրիշ աստուածներ, եւ երկրպագէ նորանց՝ այսինքն արեգակին կամ լուսնին եւ կամ երկնքի որ եւ իցէ զօրքին, որ ես չեմ հրամայած.</verse>
				<verse number="4">Եւ այս բանը քեզ պատմուի, եւ դու լսես եւ լաւ քնութիւն անես, եւ տեսնես որ բանը ստոյգ ճշմարիտ է, որ Իսրայէլի մէջ այդ պղծութիւնը եղել է.</verse>
				<verse number="5">Այն ժամանակ այն չար բանն անող մարդին կամ կնկան քո դռները հանես, եւ այն մարդին կամ կնկան քարերով քարկոծես, եւ նա մեռնէ։</verse>
				<verse number="6">Մահապարտը երկու կամ երեք վկայի բերանով մեռնէ. մէկ վկայի բերանով չմեռնէ։</verse>
				<verse number="7">Առաջ վկաների ձեռքը նորա վերայ լինի նորան մեռցնելու համար, եւ նորանից յետոյ բոլոր ժողովրդի ձեռքը. եւ չարութիւնը ձեր միջիցը վերացնես։</verse>
				<verse number="8">Եթէ մի բան քեզ շատ դժուար երեւայ դատելու արիւնի եւ արիւնի մէջ, դատի եւ դատի մէջ, վէրքի եւ վէրքի մէջ՝ այսինքն վէճերի բաները քո դռներումը, այն ժամանակ վեր կենաս եւ գնաս քո Եհովայ Աստուծոյ ընտրած տեղը,</verse>
				<verse number="9">Եւ գնաս Ղեւտացի քահանաների մօտ եւ այն ժամանակի դատաւոր մօտ եւ հարցնես. եւ նորանք քեզ կասեն դատաստանի վճիռը։</verse>
				<verse number="10">Եւ անես այն վճռի համեմատ որ քեզ ասեցին Եհովայի ընտրած տեղիցը, եւ ամեն ինչ որ քեզ սովորեցնեն՝ զգուշութեամբ կատարես.</verse>
				<verse number="11">Այն օրէնքի համեմատ որ նորանք քեզ սովորեցրել են եւ այն դատաստանի համեմատ որ քեզ ասել են, կատարես. նորանց քեզ յայտնած խօսքիցը աջ ու ձախ չխոտորուես։</verse>
				<verse number="12">Բայց այն մարդը որ յանդգնութիւն անելով չլսէ այն քահանային, որ կանգնել է քո Եհովայ Աստուծուն այնտեղ պաշտելու, կամ դատաւորին, այն մարդը մեռնէ, եւ չարութիւնը Իսրայէլիցը վերացնես։</verse>
				<verse number="13">Եւ բոլոր ժողովուրդը լսելով վախենայ, եւ այլ եւս յանդգնութիւն չանեն։</verse>
				<verse number="14">Երբոր մտնես այն երկիրը որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ, եւ նորան տիրես եւ նորանում բնակուես, եւ ասես. Ինձ վերայ թագաւոր դնեմ այն ամեն ազգերի պէս որ իմ շուրջն են,</verse>
				<verse number="15">Անպատճառ քո Եհովայ Աստուծոյ ընտրած մարդին քեզ վերայ թագաւոր դնես. քո եղբայրներիցը քեզ վերայ թագաւոր դնես. դու չես կարող քեզ վերայ թագաւոր դնել մի օտարականին որ քո եղբայրը չէ։</verse>
				<verse number="16">Սակայն նա շատ ձիեր չունենայ, եւ ժողովրդին ետ չդարձնէ Եգիպտոս, շատ ձիեր ժողովելու համար. որովհետեւ Եհովան ձեզ ասեց, որ այն ճանապարհովն այլ եւս ետ չդառնաք։</verse>
				<verse number="17">Նաեւ իր կանանցը չշատացնէ, որ սիրտը չխոտորուէ. եւ իր համար արծաթը եւ ոսկին շատ չշատացնէ։</verse>
				<verse number="18">Եւ լինի որ իր թագաւորութեան աթոռի վերայ հէնց որ նստեց, գրէ այս օրէնքների օրինակը այն գրքիցը, որ Ղեւտացի քահանաների մօտ է։</verse>
				<verse number="19">Եւ այն իր մօտ մնայ. եւ իր կեանքի բոլոր օրերումը կարդայ. որպէս զի սովորէ իր Եհովայ Աստուածանից վախենալ, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահել եւ այս կանոնները զգուշութեամբ կատարել.</verse>
				<verse number="20">Որ իր սիրտը իր եղբայրների վերայ չհպարտանայ, եւ այս պատուիրանքներից աջ ու ձախ չխոտորուէ. որ իր թագաւորութեան վերայ երկար կեանք ունենայ Իսրայէլի մէջ՝ ինքը եւ իր որդիքը։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Ղեւտացի քահանաները՝ Ղեւիի բոլոր ցեղը Իսրայէլի հետ բաժին եւ ժառանգութիւն չունենան. Եհովայի պատարագները եւ նորա ժառանգութիւնն ուտեն։</verse>
				<verse number="2">Եւ իրանց եղբայրների մէջ ժառանգութիւն չունենան. նորանց ժառանգութիւնը Եհովան ինքն է, ինչպէս որ նորան ասեց։</verse>
				<verse number="3">Եւ այս լինի քահանաների իրաւունքը ժողովրդի կողմից եւ մատուցրած զոհերի կողմից, թէ արջառ լինի թէ ոչխար. եւ քահանային տան երին, ծնօտները եւ քաղիրթը։</verse>
				<verse number="4">Քո ցորենի, գինիի եւ իւղի երախայրիները, եւ նաեւ քո ոչխարների առաջին բուրդը նորան տաս.</verse>
				<verse number="5">Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քո բոլոր ցեղերումը նորան է ընտրել, որ կանգնէ Եհովայի անունովը ծառայութիւն անելու՝ ինքն եւ իր որդիքը ամեն ժամանակ։</verse>
				<verse number="6">Եւ երբոր մի Ղեւտացի քո դռների մէկից այսինքն բոլոր Իսրայէլի մէջ իր պանդխտացած տեղիցը դուրս գայ, եւ իր սրտի բոլոր փափաքովը Եհովայի ընտրած տեղը գայ,</verse>
				<verse number="7">Այն ժամանակ իր Եհովայ Աստուծոյ անունովը ծառայութիւն անէ իր բոլոր Ղեւտացի եղբայրների պէս, որ այնտեղ կանգնել են Եհովայի առաջում.</verse>
				<verse number="8">Բաժինը իրանց կերածի բաժինի չափ լինի բացի իր հայրենական ստացուածքը ծախելուց։</verse>
				<verse number="9">Երբոր քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկիրը մտնես, այն ազգերի գարշելի գործքերի պէս անել չսովորես։</verse>
				<verse number="10">Ձեր մէջ չգտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց,</verse>
				<verse number="11">Նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ.</verse>
				<verse number="12">Որովհետեւ բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է. եւ այս գարշելի բաների պատճառով քո Եհովայ Աստուածը հալածում է նորանց քո առաջիցը։</verse>
				<verse number="13">Քո Եհովայ Աստուծոյ հետ կատարեալ լինես.</verse>
				<verse number="14">Որովհետեւ այն ազգերը, որոնց դու կտիրես, գուշակների եւ դիւթիչների էին լսում. բայց քեզ քո Եհովայ Աստուածը այսպէս անելու հրաման չէ տալիս։</verse>
				<verse number="15">Քո Եհովայ Աստուածը քո միջիցը քո եղբայրներիցը ինձ պէս մի մարգարէ վեր կկացնէ քեզ համար. նորան լսեցէք.</verse>
				<verse number="16">Բոլորովին այնպէս ինչպէս որ Քորեբումը ժողովքի օրը քո Եհովայ Աստուածանից խնդրեցիր, ասելով. Իմ Եհովայ Աստուծոյ ձայնը այլ եւս չլսեմ, եւ այս մեծ կրակը այլ եւս չտեսնեմ, որ չմեռնեմ։</verse>
				<verse number="17">Եւ Եհովան ինձ ասեց. Լաւ է ինչ որ ասում են.</verse>
				<verse number="18">Քեզ պէս մի մարգարէ վեր կկացնեմ նորանց համար իրանց եղբայրների միջիցը, եւ իմ խօսքերը նորա բերանումը կդնեմ. եւ նա կասէ նորանց ինչ որ նորան պատուիրեմ։</verse>
				<verse number="19">Եւ լինի՝ այն մարդը որ չլսէ իմ խօսքերին, որ նա իմ անունովը կխօսէ, ես այն մարդիցը կպահանջեմ։</verse>
				<verse number="20">Իսկ այն մարգարէն որ յանդգնէ իմ անունովը խօսք խօսել, այն բանը որ ես չեմ պատուիրել եւ կամ օտար աստուածների անունով մի բան խօսէ, այն մարգարէն պիտի մեռնէ։</verse>
				<verse number="21">Եւ եթէ քո սրտի մէջ ասես, թէ Ի՞նչպէս գիտենանք այն խօսքը որ Եհովան չէ խօսել.</verse>
				<verse number="22">Եթէ այն մարգարէն Եհովայի անունովը մի բան ասէ, եւ այն բանը չկատարուի, ահա այն է Եհովայի չասած խօսքը. մարգարէն յանդգնութեամբ է խօսել այն. նորանից չվախենաս։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Երբոր քո Եհովայ Աստուածը բնաջինջ անէ այն ազգերին, որոնց երկիրը քո Եհովայ Աստուածը քեզ է տալիս, եւ դու նորանց քշես եւ նորանց քաղաքներումն ու տներումը բնակուես,</verse>
				<verse number="2">Քեզ համար երեք քաղաք ջոկես քո երկրումը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ ժառանգելու.</verse>
				<verse number="3">Քեզ համար ճանապարհ պատրաստես, եւ երեքի բաժանես քո երկրի սահմանը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ ժառանգութեան համար. որպէս զի ամեն մարդասպան այնտեղ փախչէ։</verse>
				<verse number="4">Եւ այս է մարդասպանի կանոնը, որ այնտեղ փախչէ եւ ողջ մնայ. Նա որ զարկէ իր դրացիին անգիտութեամբ մեռցնէ՝ առանց նորա հետ երէկուանից եւ միւս օրուանից թշնամութիւն ունենալու.</verse>
				<verse number="5">Եւ որ մէկն իր դրացիի հետ ծմակը գնայ փայտ կտրելու համար, եւ փայտ կտրելու համար իր ձեռքը կացինով բարձրացնելիս կոթիցը դուրս թռչէ եւ դրացիին դպչէ եւ նա մեռնէ. նա այս քաղաքներից մէկի մէջը փախչէ, որ ապրէ,</verse>
				<verse number="6">Որ արիւնի վրէժխնդիրը մարդասպանի ետեւից չընկնէ, ըստ որում սիրտը վառուել է, եւ ճանապարհը շատ լինելով՝ նորան հասնէ եւ նորան մեռցնէ, թէպէտ եւ նորա համար մեռնելու առիթ չկայ, որովհետեւ նորա դէմ թշնամութիւն չունէր երէկուանից եւ միւս օրուանից։</verse>
				<verse number="7">Սորա համար ես քեզ պատուիրում եմ եւ ասում, որ քեզ համար երեք քաղաք ջոկես։</verse>
				<verse number="8">Եւ եթէ քո Եհովայ Աստուածը ընդարձակէ քո սահմանը ինչպէս որ քո հայրերին երդում է արել, եւ Եհովան քեզ տայ այն բոլոր երկիրը, որ խոստացաւ քո հայրերին տալ,</verse>
				<verse number="9">Եթէ պահես այս բոլոր պատուիրանքը որ ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քո Եհովայ Աստուծուն սիրես եւ նորա ճանապարհներումը գնաս ամեն ժամանակ, ապա այս երեք քաղաքի վերայ ուրիշ երեք քաղաք էլ աւելացնես.</verse>
				<verse number="10">Եւ որ անմեղ արիւն չթափուի քո երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն կտայ. եւ որ դու արիւնի պարտական չլինես։</verse>
				<verse number="11">Բայց եթէ մէկ մարդ իր դրացիին ոխ ունենայ եւ նորան դարանամուտ լինի, եւ վեր կենայ նորա դէմ եւ նորան զարկէ, եւ նա մեռնէ, եւ սա փախչէ այս քաղաքների մէկ մէջը,</verse>
				<verse number="12">Այն ժամանակ նորա քաղաքի ծերերն ուղարկեցէք, եւ նորանք վեր առնեն նորան այնտեղից, եւ տան նորան արիւնի վրէժխնդրի ձեռքը, որ մեռնէ։</verse>
				<verse number="13">Քո աչքը նորան չխնայէ, եւ Իսրայէլի միջից անմեղ արիւնը վերացնես, որ քեզ համար բարի լինի։</verse>
				<verse number="14">Քո դրացիի սահմանը, որ նախնիքները հաստատեցին, չփոխես քո կալուածքի մէջ, որ քո Եհովայ Աստուծոյ քեզ ժառանգութիւն տուած երկրումը կժառանգես։</verse>
				<verse number="15">Մէկ վկայ չկանգնէ մի մարդի դէմ որ եւ իցէ անօրէնութեան եւ մեղքի համար՝ ինչ եւ է մեղքի մասին որ մեղանչել է. այլ երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի բանը։</verse>
				<verse number="16">Եթէ մէկ մարդի դէմ մի սուտ վկայ վեր կենայ, եւ նորա վերայով անօրէնութեան համար վկայէ,</verse>
				<verse number="17">Այն ժամանակ այն երկու մարդիկը, որոնց մէջ այդ հակառակութիւնը կայ, կանգնեն Եհովայի առաջին՝ այն ժամանակի քահանաների եւ դատաւորների առաջին.</verse>
				<verse number="18">Եւ դատաւորները լաւ քննեն. եւ եթէ տեսնեն որ այն վկան սուտ վկայ է՝ իր եղբօրը դէմ սուտ վկայութիւն է արել,</verse>
				<verse number="19">Այն ժամանակ նորան անէք ինչպէս որ նա խորհեց իր եղբօրն անելու, եւ չարութիւնը քո միջիցը վերացնես.</verse>
				<verse number="20">Եւ մնացեալները կլսեն եւ կվախենան, եւ այլ եւս քո միջում այսպիսի չար բան չեն անիլ։</verse>
				<verse number="21">Քո աչքը չխնայէ. անձի տեղ անձ, աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, ձեռքի տեղ ձեռք, եւ ոտքի տեղ ոտք։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Երբոր քո թշնամիների դէմ դուրս գաս պատերազմի եւ տեսնես ձիեր եւ կառքեր՝ քեզանից շատ մի ժողովուրդ, նորանցից չվախենաս. որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ հետ է, որ քեզ Եգիպտացիների երկրիցը հանեց։</verse>
				<verse number="2">Եւ երբոր պատերազմի մօտենաք, թող քահանան մօտենայ եւ խօսէ ժողովրդի հետ,</verse>
				<verse number="3">Եւ նորանց ասէ. Լսիր, Իսրայէլ, դուք այսօր մօտեցել էք պատերազմի ձեր թշնամիների դէմ. ձեր սրտերը չթուլանան, մի վախենաք, մի զարհուրիք, եւ նորանց երեսիցը մի դողաք.</verse>
				<verse number="4">Որովհետեւ ձեր Եհովայ Աստուածը գնում է ձեզ հետ, որ ձեզ համար ձեր թշնամիների դէմ պատերազմէ և ձեզ օգնէ։</verse>
				<verse number="5">Եւ ոստիկանները խօսեն ժողովրդի հետ ասելով. Ով է այն մարդը, որ նոր տուն է շինել եւ նորա նաւակատիքը չէ արել, թող ետ դառնայ գնայ իր տունը. մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մի ուրիշ մարդ անէ նաւակատիքը.</verse>
				<verse number="6">Եւ ով է այն մարդը, որ այգի է տնկել եւ նորան չէ վայելել, թող ետ դառնայ գնայ իր տունը. մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մի ուրիշ մարդ վայելէ նորան։</verse>
				<verse number="7">Եւ ով է այն մարդը որ կնկայ է նշանուել եւ նորան չէ առել, թող ետ դառնայ գնայ իր տունը. մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մէկ ուրիշ մարդ առնէ նորան։</verse>
				<verse number="8">Եւ ոստիկանները շարունակեն իրանց խօսքը եւ ասեն ժողովրդին. Ով է այն մարդը որ վախկոտ եւ թուլասիրտ է, թող ետ դառնայ գնայ իր տունը, որ չթուլացնէ իր եղբայրների սիրտն էլ իր սրտին պէս։</verse>
				<verse number="9">Եւ երբոր ոստիկանները ժողովրդի առաջին իրանց խօսքը վերջացնեն, այն ժամանակ ժողովրդի վերայ զօրապետներ կարգեն։</verse>
				<verse number="10">Երբոր մի քաղաքի մօտենաս նորա հետ պատերազմելու, նորան խաղաղութեան հրաւիրիր։</verse>
				<verse number="11">Եւ եթէ քեզ խաղաղութեան պատասխան տայ, եւ դռները քեզ համար բաց անէ, այն ժամանակ նորանում գտնուած բոլոր ժողովուրդը քեզ հարկատու լինեն, եւ քեզ ծառայութիւն անեն։</verse>
				<verse number="12">Բայց եթէ չուզէ քեզ հետ խաղաղութիւն անել, եւ քեզ հետ պատերազմ անէ, այն ժամանակ նորան պաշարես.</verse>
				<verse number="13">Եւ քո Եհովայ Աստուածը նորան քո ձեռքը կմատնէ, եւ դու նորա բոլոր արուներին սուրի բերանից անցկացնես.</verse>
				<verse number="14">Բայց կանայքը, տղայքը եւ անասունները եւ ինչ որ կայ այն քաղաքումը, նորա բոլոր աւարը առնես քեզ համար. եւ ուտես քո թշնամիների աւարը, որ քո Եհովայ Աստուածը քեզ մատնել է։</verse>
				<verse number="15">Այսպէս անես այն ամեն քաղաքներին, որ քեզանից շատ հեռու են, որ այս ազգերի քաղաքներիցը չեն։</verse>
				<verse number="16">Սակայն այս ազգերի քաղաքներիցը, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն է տալիս, ոչ մի շունչ ունեցողին ողջ չթողես.</verse>
				<verse number="17">Այլ բնաջինջ անես Քետացիներին, Ամօրհացիներին, Քանանացիներին, Փերեզացիներին, Խեւացիներին եւ Յեբուսացիներին, ինչպէս որ քո Եհովայ Աստուածդ քեզ պատուիրել է.</verse>
				<verse number="18">Որպէս զի ձեզ չսովորեցնեն իրանց բոլոր գարշութիւնների համեմատ անել, որ անում են իրանց աստուածներին. եւ որ դուք ձեր Եհովայ Աստուծոյ առաջին մեղք չգործէք։</verse>
				<verse number="19">Երբոր մի քաղաք երկար ժամանակ պաշարես նորա հետ պատերազմելու եւ նորան առնելու համար, նորա ծառերը չփչացնես կացինով նորանց զարկելով, որովհետեւ նորանցից պիտի ուտես. ուրեմն նորանց չկոտրես. որովհետեւ մի՞թէ դաշտի ծառը մարդ է որ քո երեսիցը պաշարման մէջ մտնէ։</verse>
				<verse number="20">Բայց այն ծառերը, որոնք ճանաչում ես թէ ուտուելու պտուղ չեն բերում, նորանց փչացնես եւ կտորես, եւ նորանցով պատնէշ շինես քեզ հետ պատերազմող քաղաքի դէմ, մինչեւ որ նուաճուի։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եթէ մի սպանուած գտնուի քո Եհովայ Աստուծոյ քեզ ժառանգութիւն տուած երկրումը դաշտի վերայ ընկած, և չիմացուի թէ ով է նորան զարկողը,</verse>
				<verse number="2">Այն ժամանակ քո ծերերը եւ դատաւորները դուրս գան եւ չափեն մինչեւ այն քաղաքները, որ սպանուածի շրջակայքումն են.</verse>
				<verse number="3">Եւ սպանուածից մօտ եղող քաղաքի ծերերն առնեն արջառներից մի երինջ, որ չէ գործածուած՝ այսինքն լուծի տակ չէ մտած,</verse>
				<verse number="4">Եւ այն քաղաքի ծերերը իջեցնեն երինջը մի չհերկուած եւ չցանուած ապառաժ ձոր, եւ այնտեղ այն ձորումը երնջի վիզը կտրեն։</verse>
				<verse number="5">Եւ Ղեւիի որդիքը՝ քահանաները մօտենան. որովհետեւ քո Եհովայ Աստուածը նորանց ընտրեց իրան ծառայութիւն անելու եւ Եհովայի անունովը օրհնելու համար. եւ ամեն վէճ եւ ամեն վէրք նորանց խօսքովը դատուի։</verse>
				<verse number="6">Եւ այն քաղաքի բոլոր ծերերը, որ սպանուածից մօտիկ են, իրանց ձեռքերը լուանան այն ձորումը վիզը կտրած երնջի վերայ,</verse>
				<verse number="7">Եւ պատասխանեն եւ ասեն՝ Մեր ձեռքերը չթափեցին այս արիւնը, եւ մեր աչքերը չտեսան.</verse>
				<verse number="8">Քաւիր քո Իսրայէլ ժողովրդին որ դու փրկեցիր, ով Եհովայ. եւ անմեղ արիւն մի գցիր քո Իսրայէլ ժողովրդի վերայ, այսպէս այն արիւնը կքաւուի նորանցից.</verse>
				<verse number="9">Իսկ դու անմեղ արիւնը քեզանից վերացնես Եհովայի առաջին ուղիղն անելով։</verse>
				<verse number="10">Երբոր դուրս գաս պատերազմի քո թշնամիների դէմ, եւ քո Եհովայ Աստուածը նորանց քո ձեռքը տայ, եւ նորանցից գերիներ առնես,</verse>
				<verse number="11">Եւ գերիների մէջ գեղեցիկ տեսքով կնիկ տեսնես, եւ նորան սիրես եւ քեզ համար կին առնես,</verse>
				<verse number="12">Նորան քո տունը տանես, եւ նա իր գլուխը ածիլէ եւ իր եղունգները կտրէ.</verse>
				<verse number="13">Եւ իր վերայից գերութեան հանդերձները հանէ եւ քո տանը նստէ, եւ մի ամբողջ ամիս իր հօր եւ մօր համար լայ. եւ նորանից յետոյ նորան մօտենաս, եւ դու նորա այրը լինես, եւ նա էլ քո կնիկը լինի։</verse>
				<verse number="14">Եւ եթէ նորան չհաւանես, նորան ազատ արձակես իր համար բայց փողով բնաւ չծախես նորան, ոչ էլ ստրկացնես, որովհետեւ լլկեցիր նորան։</verse>
				<verse number="15">Եթէ մէկ մարդ երկու կնիկ ունենայ, մէկը սիրելի եւ միւսը ատելի. սիրելին էլ ատելին էլ նորա համար զաւակներ ծնած են, եւ եթէ անդրանիկ զաւակը ատելի կնոջը լինի,</verse>
				<verse number="16">Իր ստացուածքը որդիներին բաժանելու օրը կարող չէ սիրելի կնկայ զաւակը անդրանկացնելու, ատելիին անդրանիկից առաջ գցելով.</verse>
				<verse number="17">Այլ ատելիին զաւակին անդրանիկ ճանաչէ, եւ բոլոր իր մօտ գտնուածիցը երկու բաժին տայ նորան. որովհետեւ նա է նորա զօրութեան սկիզբը. անդրանկութեան իրաւունքը նորանն է։</verse>
				<verse number="18">Եթէ մէկ մարդ մի անզգամ եւ անհնազանդ տղայ ունենայ, որ իր հօր եւ իր մօր խօսքին չէ լսում, եւ երբոր նորան խրատում են՝ նորանց մտիկ չէ անում.</verse>
				<verse number="19">Այն ժամանակ նորա հայրը եւ մայրը նորան բռնեն եւ նորան դուրս տանեն քաղաքի ծերերի մօտ եւ նորա բնակած տեղի դուռը.</verse>
				<verse number="20">Եւ քաղաքի ծերերին ասեն՝ Մեր այս տղան անզգամ եւ անհնազանդ է, մեր ձայնին չէ լսում, լափող եւ լակող է.</verse>
				<verse number="21">Այն ժամանակ նորա քաղաքի բոլոր մարդիկը քարերով քարկոծեն նորան, որ մեռնէ. Եւ չարութիւնը քո միջիցը վերացնես. եւ բոլոր Իսրայէլը լսեն եւ վախենան։</verse>
				<verse number="22">Եւ երբոր մի մարդ մահի արժանի մեղք գործէ, նա մեռցնուի, եւ դու նորան ծառից կախես,</verse>
				<verse number="23">Նորա մարմինը ծառի վերայ գիշերը չմնայ, այլ նոյն օրը անպատճառ թաղես նորան. որովհետեւ կախուածը Աստուծոյ անիծածն է. Եւ չպղծես այն քո երկիրը՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ ժառանգելու համար։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Երբոր տեսնես քո եղբօր եզը կամ ոչխարը մոլորուած, նորանց անտես չանես. անպատճառ քո եղբօր մօտ դարձնես նորանց։</verse>
				<verse number="2">Բայց եթէ քո եղբայրը քեզանից մօտիկ չէ, կամ նորան չես ճանաչում, այն ժամանակ քո տունն առնես նորան, եւ քեզ մօտ մնայ մինչեւ քո եղբայրը նորան որոնէ. յետոյ նա նորան դարձնես։</verse>
				<verse number="3">Եւ այսպէս անես նորա էշին, եւ այսպէս էլ անես նորա զգեստին. նաեւ եղբօրդ ամեն կորած բանին, որ դու կգտնես, այսպէս անես. նորանց չես կարող անտես անել։</verse>
				<verse number="4">Երբոր տեսնես քո եղբօր էշը կամ եզը ճանապարհի վերայ ընկած, նորանց անտես չանես, անպատճառ նորա հետ վեր կանգնեցնես։</verse>
				<verse number="5">Մի կնկայ վերայ այր մարդի հագուստ չլինի, եւ մարդը կնկայ հագուստ չհագնէ. որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին պիղծ է ամեն ով որ այս բաներն անէ։</verse>
				<verse number="6">Եթէ ճանապարհին մի ծառի վերայ կամ գետնի վերայ ձագերով կամ ձուերով թռչնի բոյն հանդիպէ քո առաջին եւ մայրը ձագերի կամ ձուերի վերայ նստած լինի, մօրն իր ձագերովը մէկտեղ չառնես։</verse>
				<verse number="7">Անպատճառ մօրն արձակես, եւ ձագերը առնես քեզ համար. որպէս զի բարի լինի քեզ համար, եւ կեանքդ երկայն լինի։</verse>
				<verse number="8">Եթէ նոր տուն շինես, կտուրիդ շրջանակ շինիր, որ քո տան վերայ արիւն չբերես, երբոր մէկը այնտեղից վայր ընկնէ։</verse>
				<verse number="9">Այգիումդ այլ եւ այլ սերմեր չցանես, որ նզովք չանես ցանած սերմիդ արդիւնքը եւ այգիիդ բերքը։</verse>
				<verse number="10">Էշը եւ եզը մէկտեղ վարելու չգործածես։</verse>
				<verse number="11">Բուրդով եւ քթանով գործուած այլախառն հանդերձ չհագնես։</verse>
				<verse number="12">Հագած հանդերձիդ չորս ծայրը ծոպեր շինես։</verse>
				<verse number="13">Եթէ մէկ մարդ կնիկ առնէ, եւ նորա մօտ մտնէ եւ յետոյ նորան ատէ,</verse>
				<verse number="14">Եւ նորա վերայ զրպարտութեան խօսքեր դնէ եւ նորա վերայ վատ աուն հանէ, եւ ասէ. Ես այս կնկան առայ, բայց երբոր նորան մօտեցայ, նորա վերայ կուսութիւն չգտայ,</verse>
				<verse number="15">Այն ժամանակ աղջկան հայրը եւ մայրը աղջկան կուսութեան նշանը առնեն եւ դուրս տանեն դուռը քաղաքի ծերերի առաջը։</verse>
				<verse number="16">Եւ աղջկան հայրը ծերերին ասէ. Իմ աղջիկը այս մարդին կին տուի, բայց նա ատում է նորան,</verse>
				<verse number="17">Ահա զրպարտութեան խօսքեր է դնում ասելով. թէ Ես քո աղջկան վերայ կուսութիւն չգտայ. բայց ահա իմ աղջկան կուսութեան նշանը. եւ հանդերձը փռեն քաղաքի ծերերի առաջին։</verse>
				<verse number="18">Եւ այն քաղաքի ծերերն այն մարդին առնեն եւ նորան խրատեն,</verse>
				<verse number="19">Եւ նորա վերայ տուգանք դնեն հարիւր սիկղ արծաթ եւ տան աղջկան հօրը, որովհետեւ վատ անուն հանեց իսրայէլացի կոյսի վերայ. եւ նա նորա կին լինի. եւ իր բոլոր օրերումը կարող չլինի նորան արձակելու։</verse>
				<verse number="20">Բայց եթէ այս բանը ստոյգ լինի, եւ աղջկան վերայ կուսութիւն չէ գտնուել,</verse>
				<verse number="21">Այն ժամանակ աղջկան դուրս հանեն նորա հօր տան դուռը, եւ նորա քաղաքի մարդիկը քարերով քարկոծեն նորան, որ մեռնէ. որովհետեւ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ իր հօր տանը պոռնկութիւն անելով. եւ այս կերպով չարութիւնը քո միջիցը վերացնես։</verse>
				<verse number="22">Եթէ մէկը այր ունեցող մի կնկայ հետ պառկած գտնուի, այն ժամանակ երկուսն էլ մեռնեն, այն կնկայ հետ պառկող մարդը եւ այն կնիկը. եւ Իսրայէլից չարութիւնը վերացնես։</verse>
				<verse number="23">Եթէ մէկ կոյս աղջիկ մի մարդի նշանուած լինի, եւ մէկ մարդ գտնէ նորան քաղաքի մէջ եւ նորա հետ պառկէ,</verse>
				<verse number="24">Այն ժամանակ երկուսին էլ դուրս հանէք այն քաղաքի դուռը, եւ նորանց քարերով քարկոծէք, որ մեռնեն. աղջկանը նորա համար՝ որ չաղաղակեց քաղաքումը. եւ մարդին նորա համար որ իր դրացիի կնկան լլկեց. եւ չարութիւնը քո միջիցը վերացնես։</verse>
				<verse number="25">Բայց եթէ մէկ մարդ մի նշանած աղջիկ դաշտի մէջ գտնէ, եւ նորան բռնադատելով նորա հետ պառկէ, այն ժամանակ միայն նորա հետ պառկող մարդը մեռնէ։</verse>
				<verse number="26">Եւ աղջկանը մի բան չանես. աղջկան մօտ մահի յանցանք չկայ. որովհետեւ ինչպէս որ մէկը իր դրացիի վերայ կյարձակէ եւ կմեռցնէ նորան, այս դիպուածն էլ այնպէս է։</verse>
				<verse number="27">Որովհետեւ դաշտումը գտաւ նորան. նշանուած աղջիկը աղաղակել է, բայց նորան մէկ ազատող չէ եղել։</verse>
				<verse number="28">Եթէ մէկ մարդ մի չնշանուած կոյս աղջիկ գտնէ, եւ նորան բռնադատելով նորա հետ պառկէ, եւ նորանք գտնուին.</verse>
				<verse number="29">Այն ժամանակ նորա հետ պառկող մարդը աղջկան հօրը յիսուն սիկղ արծաթ տայ, եւ նա նորա կնիկը լինի, որովհետեւ լլկեց նորան, իր բոլոր օրերումը կարող չլինի նորան արձակելու։</verse>
				<verse number="30">Մէկ մարդ իր հօրը կնկան չառնէ, եւ իր հօր քղանցքը չբանայ։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Ամորձիքը ջարդուածը կամ անդամը կրճատուածը Եհովայի ժողովքը չմտնէ։</verse>
				<verse number="2">Պոռնկորդին Եհովայի ժողովքը չմտնէ, եւ նորա տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չմտնէ։</verse>
				<verse number="3">Ամմոնացին եւ Մովաբացին Եհովայի ժողովքը չմտնէ, եւ նորանց տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չմտնէ յաւիտեան.</verse>
				<verse number="4">Նորա համար որ ձեզ չդիմաւորեցին հացով ու ջրով ճանապարհումը, երբոր դուք Եգիպտոսիցը դուրս էիք եկել, եւ որ Միջագետի Փաթուրից բէովրի որդի Բաղաամին վարձքով բերել տուաւ, որ քեզ անիծէ.</verse>
				<verse number="5">Բայց քո Եհովայ Աստուածը չուզեց Բաղաամին լսել, այլ քո Եհովայ Աստուածը անէծքը քեզ համար օրհնութեան դարձրեց, որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ սիրեց։</verse>
				<verse number="6">Նորանց խաղաղութիւնը եւ լաւութիւնը չորոնես քո բոլոր օրերումը յաւիտեան։</verse>
				<verse number="7">Եդովմայեցիին չատես, որովհետեւ նա քո եղբայրն է։ Եգիպտացիին չատես, որովհետեւ նորա երկրումը պանդուխտ էիր։</verse>
				<verse number="8">Նորանց համար ծնուած զաւակների երրորդ ազգը թող Եհովայի ժողովքը մտնեն։</verse>
				<verse number="9">Երբոր բանակով գնաս թշնամիների դէմ, ամեն չար բանից զգուշանաս։</verse>
				<verse number="10">Եթէ քո միջումը մէկ մարդ լինի, որ երազափորձութեան պատճառով մաքուր չէ, թող բանակիցը դուրս գնայ, եւ բանակի մէջ չմտնէ.</verse>
				<verse number="11">Եւ իրիկնադէմին ջրով լուացուի, եւ արեգակը մտնելիս բանակը մտնէ։</verse>
				<verse number="12">Նաեւ բանակից դուրս մէկ կողմ ունենաս, որ այնտեղ հարկաւորի դուրս գնաս.</verse>
				<verse number="13">Եւ քո գործիքներումը մի բահ ունենաս, որ երբոր դուրսը հարկաւորի նստելու լինես՝ նորանով փորես, եւ դարձեալ քո աղբը ծածկես։</verse>
				<verse number="14">Որովհետեւ քո Եհովայ Աստուածը ման է գալիս քո բանակի մէջ, որ քեզ ազատէ եւ քո թշնամիները քո ձեռքդ մատնէ. ուրեմն քո բանակը մաքուր լինի, որ նա քեզ վերայ մի աղտեղութիւն տեսնելով քեզանից չզզուէ։</verse>
				<verse number="15">Ծառային իր տիրոջ ձեռքը չմատնես, որ տիրոջիցը փախչելով քեզ մօտ է ապաստանուել,</verse>
				<verse number="16">Թող նա քեզ հետ բնակուէ իր հաւանած տեղը քո դռների մէկումն ուր որ իր համար լաւ կլինի. նորան չնեղես։</verse>
				<verse number="17">Իսրայէլի աղջիկներիցը բոզ չլինի, եւ Իսրայէլի տղերքիցը իգացեալ չլինի։</verse>
				<verse number="18">Բոզի վարձքը կամ շնացողի գինը քո Եհովայ Աստուծոյ տունը չտանես որ եւ իցէ ուխտի համար. որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին երկուսն էլ պիղծ են։</verse>
				<verse number="19">Քո եղբօրիցը շահ չառնես՝ փողի շահ կամ ուտելիքի շահ եւ կամ որ եւ իցէ բանի, որ շահով տրվում է.</verse>
				<verse number="20">Օտարականիցը շահ առնես, բայց քո եղբօրիցը շահ չառնես, որ քո Եհովայ Աստուածը քո ամեն ձեռնարկած գործքերումը քեզ օրհնէ այն երկրի վերայ, ուր որ կմտնես նորան ժառանգելու համար։</verse>
				<verse number="21">Երբոր քո Եհովայ Աստուծուն մի ուխտ ուխտես, առանց ուշացնելու կատարես այն. որովհետեւ քո Եհովայ Աստուածը անպատճառ քեզանից կպահանջէ այն, եւ դու մեղքի տէր կդառնաս.</verse>
				<verse number="22">Բայց եթէ ուխտ անել չուզես, այդ քեզ համար մեղք չի լինիլ։</verse>
				<verse number="23">Շրթունքիցդ դուրս եկածը զգուշութեամբ կատարես ինչպէս որ Եհովայ Աստուծուն ազատ կամքով ուխտել ես՝ որ ասել ես քո շրթունքովը։</verse>
				<verse number="24">Երբոր քո դրացիի այգին մտնես, ուզածիդ չափ խաղող ուտես եւ կշտանաս, բայց ամանիդ մէջ չդնես.</verse>
				<verse number="25">Երբոր քո դրացիի հունձքը մտնես, ձեռքովդ հասկերը պոկես, բայց դրացիիդ հունձքին մանգաղ չզարկես։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Երբոր մէկը կնիկ առնէ եւ նորա այրը դառնայ, եւ եթէ լինի որ նորա վերայ մի անարգութեան բան գտնէ եւ նա իր աչքին հաճոյ չլինի, այն ժամանակ նորա համար արձակման թուղթ գրէ եւ նորա ձեռքը տայ, եւ նորան իր տանիցն արձակէ։</verse>
				<verse number="2">Եւ երբոր նա նորա տանիցը դուրս գայ, եւ գնայ ուրիշ մարդի լինի,</verse>
				<verse number="3">Եթէ այն միւս այրն էլ նորան ատէ, թող արձակման թուղթ գրէ, եւ նորա ձեռքը տայ եւ իր տանիցը արձակէ, կամ եթէ միւս այրը մեռնէ, որ նորան իր համար կին առաւ,</verse>
				<verse number="4">Այն առաջին այրը, որ նորան արձակել է, կարող չլինի նորան դարձեալ իր համար կին առնել՝ նորա պղծուելուց յետոյ. որովհետեւ Եհովայի առաջին պղծութիւն է այս բանը. եւ այսպէս դու մեղքով չլեցնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ իբրև ժառանգութիւն։</verse>
				<verse number="5">Նոր ամուսնացած մարդը պատերազմի չգնայ, եւ նորան ոչ մի պաշտօն չտրուի, մէկ տարի իր տանը ազատ լինի, եւ ուրախացնէ իր առած կնկան։</verse>
				<verse number="6">Ոչ ոք գրաւ չառնէ աղօրիքը կամ նորա վերի քարը. որովհետեւ կեանքն է գրաւ առած լինում։</verse>
				<verse number="7">Եթէ մի մարդ գտնուի, որ իր եղբայրների՝ այսինքն Իսրայէլի որդկանց մէկին գողանալով՝ նորան ծառայեցրել է կամ ծախել է, այն գողը թող մեռնէ. եւ քո միջիցը չարութիւնը վերացնես։</verse>
				<verse number="8">Բորոտութեան ախտի մասին զգուշութիւն արէք, որ զգուշանաք եւ անէք այն բոլորի համեմատ ինչ որ Ղեւտացի քահանաները ձեզ սովորեցնեն. ինչպէս որ ես նորանց պատուիրել եմ զգուշացէք որ անէք։</verse>
				<verse number="9">Յիշիր ինչ որ քո Եհովայ Աստուածը Մարիամին արաւ ճանապարհին Եգիպտոսիցը եկած ժամանակը։</verse>
				<verse number="10">Երբոր քո դրացիին մէկ բան փոխ տաս, նորա տունը չմտնես գրաւն առնելու համար.</verse>
				<verse number="11">Դուրսը կանգնես եւ փոխ առնող մարդը ինքը գրաւը դուրս բերէ քեզ մօտ։</verse>
				<verse number="12">Եւ եթէ նա աղքատ մարդ է, նորա գրաւովը չպառկես.</verse>
				<verse number="13">Նորա գրաւը անպատճառ ետ տաս արեգակը մտնելիս, որ նա իր հանդերձովը պառկէ եւ քեզ օրհնէ. եւ քեզ համար արդարութիւն լինի քո Եհովայ Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="14">Աղքատ եւ կարօտ վարձկանին զրկանք չանես, թէ քո եղբայրներից՝ եւ թէ քո երկրի մէջ քո դռներում գտնուող օտարականներից լինի։</verse>
				<verse number="15">Նոյն օրը նորա վարձքը հատուցանես արեգակը չմտած որովհետեւ նա աղքատ է, եւ նա սրտանց փափաքում է նորան. չլինի որ քեզ համար Եհովային բողոքէ, եւ դու մեղքի տէր դառնաս։</verse>
				<verse number="16">Հայրերը չմեռցնուին որդկանց պատճառով, եւ որդիքը չմեռցնուին հայրերի մասին. ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի։</verse>
				<verse number="17">Օտարականի եւ որբի իրաւունքը չծռես, եւ որբեւայրիի հանդերձը գրաւ չառնես։</verse>
				<verse number="18">Եւ յիշիր որ Եգիպտոսումը ծառայ էիր, եւ քո Եհովայ Աստուածը քեզ այնտեղից ազատեց. նորա համար ես քեզ պատուիրում եմ որ այս բանն անես։</verse>
				<verse number="19">Երբոր քո արտի մէջ հունձքդ հնձես, եւ արտի մէջ մէկ որայ մոռացած լինես, ետ չդառնաս նորան առնելու համար, օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի. որպէս զի քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ քո ձեռքերի ամեն գործքումը։</verse>
				<verse number="20">Երբոր ձիթենիդ թօթափես, մէկ մէկ պտղաքաղ չանես յետոյ. օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի։</verse>
				<verse number="21">Երբոր այգիիդ խաղողները ժողովես, յետոյ ճռաքաղ չանես. օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի։</verse>
				<verse number="22">Եւ յիշիր որ Եգիպտոսի երկրումը ծառայ էիր. նորա համար ես քեզ պատուիրում եմ որ այս բանն անես։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Երբոր մարդկանց մէջ վէճ լինի եւ դատաստանի գնան. նորանց դատեն՝ արդարին արդարացնեն եւ յանցաւորին յանցաւոր հանեն։</verse>
				<verse number="2">Եւ եթէ յանցաւորը ծեծի արժանի է, դատաւորը նորան վայր գցել տայ, եւ նորա յանցանքի համեմատ իր առաջին նորան թուով ծեծել տայ.</verse>
				<verse number="3">Քառասուն անգամ զարկէ եւ չաւելացնէ, մի գուցէ սորանից աւելի ծեծելով եղբայրդ քո աչքի առաջին անարգուի։</verse>
				<verse number="4">Եզի դունչը չկապես կալ կասելիս։</verse>
				<verse number="5">Երբոր եղբայրներ մէկտեղ բնակուեն, եւ նորանցից մէկը առանց զաւակի մեռնէ, մեռնողի կինը դուրսը օտար մարդի չգնայ. նորա տագրը նորան մօտենայ եւ նորան իր համար կին առնէ, եւ տագրութեան պարտաւորութիւնը նորան հատուցանէ.</verse>
				<verse number="6">Եւ այն առաջինեկը, որ նա ծնէ, նորա մեռնող եղբօր անունովը կանգնէ, եւ նորա անունը Իսրայէլից չջնջուի։</verse>
				<verse number="7">Եւ եթէ այն մարդը չհաճէ իր հարսին առնել, այն ժամանակ նորա հարսը դուրս գայ դուռը ծերերի մօտ եւ ասէ. Իմ տագրը հրաժարվում է Իսրայէլի մէջ իր եղբօր անունը հաստատելուց. տագրութեան պարտաւորութիւնը չէ ուզում ինձ հատուցանել։</verse>
				<verse number="8">Այն ժամանակ նորա քաղաքի ծերերը նորան կանչեն, եւ նորա հետ խօսեն. եւ եթէ նա կանգնէ եւ ասէ. Ես չեմ ուզում նորան առնել,</verse>
				<verse number="9">Այն ժամանակ հարսը նորա մօտ գայ ծերերի առաջ, եւ նորա ոտքիցը կօշիկը հանէ, եւ նորա երեսին թքէ, եւ պատասխանելով ասէ. Այսպէս անուի այն մարդին որ իր եղբօր տունը չէ շինում։</verse>
				<verse number="10">Եւ նորա անունը Իսրայէլի մէջ՝ «Կօշիկը հանուած մարդի տունը» ասուի։</verse>
				<verse number="11">Երբոր մարդիկ իրար հետ կռուեն, եւ մէկի կինը մօտենայ իր մարդին ազատելու նորան զարկողի ձեռքիցը, եւ ձեռքը երկարացնելով նորա ամօթոյքը բռնէ,</verse>
				<verse number="12">Այն ժամանակ նորա ձեռքը կտրես, եւ աչքդ բնաւ չխնայէ։</verse>
				<verse number="13">Մախաղումդ տեսակ տեսակ քարեր չլինի՝ մեծ եւ պզտիկ։</verse>
				<verse number="14">Տանդ տեսակ տեսակ արդուներ չլինի՝ մեծ եւ պզտիկ։</verse>
				<verse number="15">Կշիռքիդ քարը կատարեալ եւ արդար լինի, արդուդ կատարեալ եւ արդար լինի. որ օրերդ երկար լինեն այն երկրի վերայ, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ։</verse>
				<verse number="16">Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին պիղծ է ամեն այս բաներն անողը ամեն անիրաւութիւն անողը։</verse>
				<verse number="17">Յիշիր թէ ինչ արաւ քեզ Ամաղէկը ճանապարհին երբոր դուք Եգիպտոսիցը դուրս էիք եկել.</verse>
				<verse number="18">Որ ճանապարհին քեզ դիմաւորեց, եւ քո ետեւիցը եկող բոլոր տկարներին կոտորեց, երբոր դու յոգնած եւ աշխատած էիր, եւ Աստուածանից չվախեցաւ։</verse>
				<verse number="19">Եւ երբոր քո Եհովայ Աստուածը քո բոլոր շրջակայ թշնամիներիցը քեզ հանգստացնէ այն երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ իբրև ժառանգութիւն, որ նորան տիրես, այն ժամանակ ջնջես Ամաղէկի յիշատակը երկնքի տակիցը. չմոռանաս։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Երբոր մտնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ իբրեւ ժառանգութիւն, եւ նորան ժառանգես եւ այնտեղ բնակուես,</verse>
				<verse number="2">Այն ժամանակ երկրի ամեն պտուղների երախայրիներիցն առնես, որոնք կժողովես քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրիցը եւ դնես մէկ կողովի մէջ եւ գնաս այն տեղը, որ քո Եհովայ Աստուածը կընտրէ իր անունը այնտեղ դնելու համար.</verse>
				<verse number="3">Եւ գնաս այն օրերը եղող քահանայի մօտ եւ ասես. Ես այսօր քո Եհովայ Աստուծուն յայտնում եմ, որ ես մտայ այն երկիրը, որի համար Եհովան մեր հայրերին երդում էր արել որ մեզ տայ։</verse>
				<verse number="4">Եւ քահանան կողովը քո ձեռքիցն առնէ եւ նորան քո Եհովայ Աստուծոյ սեղանի առաջը դնէ.</verse>
				<verse number="5">Եւ դու պատասխան տաս եւ ասես քո Եհովայ Աստուծոյ առաջին. Իմ հայրս մի թափառող Ասորի էր, եւ իջաւ Եգիպտոս, եւ այնտեղ քիչ հոգիներով պանդխտութիւն արաւ եւ մէկ մեծ, զօրաւոր եւ բազմաթիւ ազգ դառաւ.</verse>
				<verse number="6">Եւ Եգիպտացիները մեզ չարչարեցին, մեզ նեղեցին եւ մեզ վերայ ծանր ծառայութիւններ դրին.</verse>
				<verse number="7">Եւ մենք դէպի մեր հայրերի Եհովայ Աստուածն աղաղակեցինք. Եւ Եհովան լսեց մեր ձայնին եւ տեսաւ մեր նեղութիւնը, աշխատութիւնը եւ մեր զրկանքը.</verse>
				<verse number="8">Եւ Եհովան մեզ հանեց Եգիպտոսից զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով, մեծ ահարկութիւններով, նշաններով եւ հրաշքներով.</verse>
				<verse number="9">Եւ մեզ այս տեղը բերաւ, եւ մեզ տուաւ այս երկիրը՝ կաթ ու մեղր բղխող երկիրը։</verse>
				<verse number="10">Եւ արդ ինձ տուած երկրիդ պտուղների երախայրիները բերում եմ, ով Եհովայ։ Եւ նորանց քո Եհովայ Աստուծոյ առաջը դնելով՝ Եհովայ Աստուծուդ առաջին երկրպագութիւն անես.</verse>
				<verse number="11">Եւ քո Եհովայ Աստուծոյ քեզ եւ քո տանը տուած բոլոր բարիքներովը ուրախութիւն անես, դու եւ Ղեւտացին եւ ձեր մէջ եղող օտարականը։</verse>
				<verse number="12">Երբոր տասանորդի տարին՝ երրորդ տարին՝ քո արդիւնքների բոլոր տասանորդները տաս վերջացնես, եւ նորանց Ղեւտացիին, օտարականին, որբին եւ արբեւայրիին տաս, եւ նորանք քո դռներումը ուտեն եւ կշտանան,</verse>
				<verse number="13">Այն ժամանակ քո Եհովայ Աստուծոյ առաջին ասես. Սուրբ եղած բանւ բոլորովին տանիցս հանեցի, եւ քո բոլոր ինձ հրամայած պատուիրանքների համեմատ՝ Ղեւտացիին, օտարականին, որբին եւ որբեւայրիին տուի, քո պատուիրանքները զանց չարի եւ չմոռացայ.</verse>
				<verse number="14">Սուգիս օրերումը նորանից չկերայ, եւ անմաքուր բանի չգործածեցի, եւ նորանից մեռելի համար չտուի. իմ Եհովայ Աստուծոյ խօսքին լսեցի. բոլոր ինձ պատուիրածիդ համեմատ արի։</verse>
				<verse number="15">Նայիր երկնքից՝ քո սուրբ բնակարանիցը, եւ օրհնիր քո Իսրայէլ ժողովրդին, եւ այն երկիրը որ տուիր մեզ, ինչպէս որ մեր հայրերին երդում էիր արել, մի երկիր որ կաթ եւ մեղր է բղխում։</verse>
				<verse number="16">Այսօր քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրում է, որ այս կանոնները եւ դատաստանները կատարես. եւ նորանց պահես եւ կատարես բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ։</verse>
				<verse number="17">Դու այսօր Եհովային խօսք ես տալիս, որ նա քեզ համար Աստուած լինի, եւ դու նորա ճանապարհներումը գնաս, եւ նորա կանոնները, պատուիրանքները եւ դատաստանները պահես, եւ նորա ձայնին լսես.</verse>
				<verse number="18">Եհովան էլ այսօր քեզ խօսք է տալիս, որ դու իր համար սեպհական ժողովուրդ լինես, ինչպէս որ քեզ ասել է, որ նորա բոլոր պատուիրանքները պահես.</verse>
				<verse number="19">Եւ նա քեզ բոլոր իր ստեղծած ազգերիցը գերազանց անէ գովութիւնով, համբաւով եւ փառքով, որ սուրբ ժողովուրդ լինես քո Եհովայ Աստուծոյ համար, ինչպէս որ ասել է։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Եւ Մովսէսն Իսրայէլի ծերերի հետ պատուիրեց ժողովրդին ասելով. Պահեցէք այն բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր պատուիրում եմ ձեզ։</verse>
				<verse number="2">Եւ այն օրը երբոր Յորդանանից անց կենաս քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկիրը, քեզ համար մեծ քարեր կանգնեցնես եւ նորանց կիրով ծեփես.</verse>
				<verse number="3">Եւ այս օրէնքի բոլոր խօսքերը գրես նորանց վերայ, երբոր անց կենաս որ մտնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ՝ մի երկիր որ կաթ ու մեղր է բղխում, ինչպէս որ քո հայրերի Եհովայ Աստուածը քեզ ասել է։</verse>
				<verse number="4">Ուրեմն երբոր Յորդանանիցն անց կենաս, այսօրուայ քեզ պատուիրածիս պէս՝ այս քարերը Գեբաղ սարի վերայ կանգնեցնես եւ նորանց կիրով ծեփես։</verse>
				<verse number="5">Եւ այնտեղ քո Եհովայ Աստուծոյ համար մէկ սեղան շինես՝ քարի սեղան նորանց վերայ երկաթ չբարձարցնես.</verse>
				<verse number="6">Ամբողջ քարերից շինես քո Եհովայ Աստուծոյ սեղանը, եւ նորա վերայ ողջակէզներ մատուցանես քո Եհովայ Աստուծուն.</verse>
				<verse number="7">Եւ խաղաղութեան զոհեր մատուցանես՝ եւ այնտեղ ուտես, եւ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուրախանաս.</verse>
				<verse number="8">Եւ այս օրէնքի բոլոր խօսքերը գրես այն քարերի վերայ լաւ փորագրուած։</verse>
				<verse number="9">Եւ Մովսէսը եւ Ղեւտացի քահանաները խօսեցին բոլոր Իսրայէլի հետ ասելով. Լուռ կաց եւ լսիր, ով Իսրայէլ. Դու այսօր քո Եհովայ Աստուծոյ համար ժողովուրդ եղար.</verse>
				<verse number="10">Ուրեմն լսիր քո Եհովայ Աստուծոյ ձայնին եւ կատարիր նորա պատուիրանքները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ։</verse>
				<verse number="11">Եւ նոյն օրը Մովսէսը ժողովրդին պատուիրեց ասելով.</verse>
				<verse number="12">Երբոր Յորդանանիցն անց կենաք, սորանք կանգնեն Գարիզին սարի վերայ ժողովուրդն օրհնելու՝ Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Յովսէփ ու Բենիամին.</verse>
				<verse number="13">Եւ սորանք կանգնեն անէծքի համար Գեբաղ սարի վերայ՝ Ռուբէն, Գադ, Ասեր, Զաբուղոն, Դան եւ Նեփթաղիմ։</verse>
				<verse number="14">Եւ Ղեւտացիները պատասխանեն եւ ասեն Իսրայէլի բոլոր մարդկանցը հետ բարձր ձայնով.</verse>
				<verse number="15">Անիծեալ է այն մարդը, որ փորուած կամ ձուլածոյ կուռք շինէ Եհովայի առաջին պիղծ արուեստաւորի ձեռագործ, եւ մի ծածուկ տեղ դնէ. եւ բոլոր ժողովուրդը պատասխանեն եւ ասեն. Ամէն։</verse>
				<verse number="16">Անիծեալ է իր հօրը կամ մօրը անարգողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։</verse>
				<verse number="17">Անիծեալ է իր դրացիի սահմանը փոխողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։</verse>
				<verse number="18">Անիծեալ է կոյրին ճանապարհից մոլորեցնողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։</verse>
				<verse number="19">Անիծեալ է պանդուխտի, որբի եւ որբեւայրիի իրաւունքը ծռողը, եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։</verse>
				<verse number="20">Անիծեալ է իր հօր կնկայ հետ պառկողը. որովհետեւ իր հօր քղանցքը բաց է անում, եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։</verse>
				<verse number="21">Անիծեալ է որ եւ իցէ անասունի հետ պառկողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։</verse>
				<verse number="22">Անիծեալ է իր հօր աղջիկը կամ իր մօր աղջիկն եղող իր քրոջ հետ պառկողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։</verse>
				<verse number="23">Անիծեալ է իր զոքանչի հետ պառկողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։</verse>
				<verse number="24">Անիծեալ է իր դրացիին ծածուկ մեռցնողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։</verse>
				<verse number="25">Անիծեալ է անմեղ մարդ մեռցնելու համար կաշառք անողը. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։</verse>
				<verse number="26">Անիծեալ է նա որ չկենայ այս օրէնքի ամեն խօսքերի մէջ որ նորանց կատարէ. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Եւ եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին ուշադրութեամբ լսես որ զգուշութեամբ կատարես նորա բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, քո Եհովայ Աստուածն էլ քեզ երկրիս բոլոր ազգերիցը գերազանց կանէ։</verse>
				<verse number="2">Եւ այս բոլոր օրհնութիւնները քեզ վերայ կգան քեզ կհասնեն, եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին լսես։</verse>
				<verse number="3">Դու քաղաքի մէջ օրհնեալ, եւ դաշտի մէջ օրհնեալ կլինես.</verse>
				<verse number="4">Օրհնեալ կլինի քո որովայնի պտուղը, եւ քո երկրի պտուղը, եւ քո անասունների պտուղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը.</verse>
				<verse number="5">Օրհնեալ կլինի քո կողովը եւ քո տաշտը.</verse>
				<verse number="6">Դու օրհնեալ կլինես մտնելիս եւ օրհնեալ կլինես դուրս գալիս։</verse>
				<verse number="7">Եհովան քո առաջին ջարդել կտայ քեզ վերայ վեր կենող թշնամիներիդ. նորանք քեզ դէմ մէկ ճանապարհով դուրս կգան, բայց քո առաջիցը եօթը ճանապարհով կփախչեն։</verse>
				<verse number="8">Եհովան օրհնութիւնը կուղարկէ քեզ քո շտեմարաններումը եւ քո ամեն ձեռնարկելու բաներումը. եւ քեզ կօրհնէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրումը։</verse>
				<verse number="9">Ինչպէս որ քեզ երդում է արել, եթէ քո Եհովայ Աստուծոյ հրամանները պահես եւ նորա ճանապարհներումը գնաս, Եհովան քեզ իր համար սուրբ ժողովուրդ կհաստատէ.</verse>
				<verse number="10">Եւ երկրիս ամեն ժողովուրդները կտեսնեն, որ Եհովայի անունը կոչուած է քեզ վերայ, եւ քեզանից կվախենան։</verse>
				<verse number="11">Եւ Եհովան քեզ առատութիւն կտայ քո բարութեան համար, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը եւ քո երկրի պտուղը շատացնելով այն երկրի վերայ, որ Եհովան քո հայրերին երդում արաւ քեզ տալու համար։</verse>
				<verse number="12">Եհովան իր բարութեան գանձը՝ այսինքն երկինքը քեզ համար կբանայ, որ քո երկրի անձրեւը տայ իր ժամանակին, եւ քո ձեռքի ամեն գործը օրհնէ. եւ դու շատ ազգերի փոխ կտաս, բայց դու փոխ չես առնիլ։</verse>
				<verse number="13">Եւ Եհովան գլուխ կանէ քեզ, եւ ոչ թէ ագի. դու միշտ բարձրումը կլինես, եւ ցածումը չես լինիլ, եթէ քո Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին լսես, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ որ պահես եւ կատարես,</verse>
				<verse number="14">Եւ չխոտորուես այն բոլոր խօսքերիցը, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, աջ կամ ձախ, օտար աստուածների ետեւից գնալու համար, որ նորանց ծառայութիւն անես։</verse>
				<verse number="15">Բայց եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին չլսես, եւ չպահես եւ չանես նորա բոլոր պատուիրանքները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, այն ժամանակ այս ամեն անէծքները քեզ վերայ կգան եւ քեզ կհասնեն։</verse>
				<verse number="16">Անիծեալ կլինես դու քաղաքի մէջ, եւ անիծեալ դաշտի մէջ.</verse>
				<verse number="17">Անիծեալ կլինի քո կողովը եւ քո տաշտը.</verse>
				<verse number="18">Անիծեալ քո որովայնի պտուղը, եւ քո երկրի պտուղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը.</verse>
				<verse number="19">Անիծեալ կլինես մտած ժամանակդ եւ անիծեալ՝ դուրս եկած ժամանակդ։</verse>
				<verse number="20">Եհովան անէծք, տառապանք եւ յանդիմանութիւն կուղարկէ քեզ համար քո ամեն ձեռնարկած գործքումը որ անում ես, մինչեւ որ բնաջինջ լինես, շուտով կորչես քո չար գործքերի համար, որ ինձ ձգեցիր։</verse>
				<verse number="21">Եհովան քեզ կկպցնէ ժանտախտը, մինչեւ որ քեզ վերջացնէ այն երկրի երեսից, ուր որ դու կմտնես նորան ժառանգելու։</verse>
				<verse number="22">Եհովան քեզ կզարկէ ծիւրական ախտով, հրատագնապ տենդով, ջերմով եւ այրող տաքութիւնով, երաշտութիւնով, և խորշակահարութիւնով եւ բոյսերի դալուկով. Եւ քեզ կհալածեն մինչեւ որ կորչես։</verse>
				<verse number="23">Գլխիդ վերայի երկինքը պղնձի, եւ տակիդ երկիրը երկաթի կդառնայ։</verse>
				<verse number="24">Եհովան քո երկրի անձրեւի տեղ հող ու փոշի կտայ. նորանք երկնքիցը քեզ վերայ կիջնեն մինչեւ որ բնաջինջ լինես։</verse>
				<verse number="25">Եհովան քո թշնամիների առաջին քեզ ջարդել կտայ. մէկ ճանապարհով դուրս կգաս նորանց դէմ, եւ եօթը ճանապարհով կփախչես նորանց առաջից. եւ երկրիս բոլոր թագաւորութիւնների մէջ թափառական կլինես.</verse>
				<verse number="26">Եւ քո մարմինը երկնքի բոլոր թռչուններին եւ երկրի գազաններին կերակուր կլինի. եւ քշող չի լինիլ։</verse>
				<verse number="27">Եհովան Եգիպտոսի պալաներով, թանչով, քոսոտութիւնով եւ եռքով կզարկէ քեզ, որ նորանցից չկարողանաս բժշկուիլ։</verse>
				<verse number="28">Եհովան ապուշութիւնով եւ կուրութիւնով եւ սրտադողով կզարկէ քեզ.</verse>
				<verse number="29">Եւ դու կէս օրուայ ժամանակին կխարխափես ինչպէս որ կոյրն է խաւարի մէջ խարխափում, եւ չես յաջողիլ քո ճանապարհներումը. եւ միշտ զրկուած եւ յափշտակուած կլինես, եւ ազատող չի լինիլ։</verse>
				<verse number="30">Դու կնկան կնշանուես, եւ ուրիշը կպառկէ նորա հետ. տուն կշինես, եւ նորա մէջ չես բնակուիլ. այգի կտնկես, նորա խաղողը չես ժողովիլ.</verse>
				<verse number="31">Եզդ աչքիդ առաջին կմորթուի, բայց դու նորանից չես ուտիլ. Էշդ քո առաջիցը կյափշտակուի, եւ քեզ ետ չի տրուիլ. հօտերդ քո թշնամիներին կմատնուին, եւ քեզ համար ազատող չի լինիլ։</verse>
				<verse number="32">Քո տղերքն ու աղջկերքը մի ուրիշ ժողովրդի կտրուին, եւ աչքերդ կտեսնեն, եւ բոլոր օրը նորանց համար կնուաղեն. Եւ քո ձեռքումդ ոյժ չի լինիլ։</verse>
				<verse number="33">Քո երկրի արդիւնքը եւ քո բոլոր աշխատութիւնը մի ժողովուրդ կուտէ, որին դու չես ճանաչում. եւ ամեն օր միայն զրկուած եւ ճնշուած կլինես.</verse>
				<verse number="34">Եւ կխելագարուես աչքերիդ տեսածիցը, որ պիտի տեսնես։</verse>
				<verse number="35">Եհովան կզարկէ քո ծունկերին ու սրունքներին չար պալարներով, որ չկարողանաս բժշկութիւն գտնել, ոտքիդ թաթիցը մինչեւ գլխիդ գագաթը։</verse>
				<verse number="36">Եհովան կտանէ քեզ եւ քո վերայ դրած թագաւորիդ այն ազգին, որին ոչ դու էիր ճանաչում, ոչ քո հայրերը. եւ այնտեղ կծառայես օտար աստուածների՝ փայտի եւ քարի։</verse>
				<verse number="37">Եւ դու զարմանքի եւ առակի եւ կատակի ենթակայ կլինես այն բոլոր ժողովուրդների մէջ, ուր որ Եհովան քեզ կտանէ։</verse>
				<verse number="38">Արտիդ մէջ շատ սերմ կհանես, եւ քիչ կժողովես. որովհետեւ մարախները պիտի ուտեն նորան։</verse>
				<verse number="39">Այգիներ կտնկես եւ կդարմանես, բայց գինին չես խմիլ, եւ խաղողը չես ժողովիլ. որովհետեւ որդերը պիտի ուտեն նորան։</verse>
				<verse number="40">Քո ամեն սահմաններումը ձիթենիներ կունենաս, բայց իւղով չես օծուիլ. որովհետեւ ձիթապտուղներդ պիտի թափուին։</verse>
				<verse number="41">Տղերք եւ աղջկերք կծնես, բայց քոնը չեն լինիլ. այլ գերութեան կգնան։</verse>
				<verse number="42">Բոլոր ծառերդ ու երկրիդ պտուղները խառնիճը կգրաւէ։</verse>
				<verse number="43">Քո միջի օտարականը քեզանից գերազանց կլինի, եւ քեզանից շատ կբարձրանայ, բայց դու ցած և ցած կիջնես.</verse>
				<verse number="44">Նա քեզ փոխ կտայ, բայց դու նորան փոխ չես տալ. նա գլուխ կլինի եւ դու կլինես ագի։</verse>
				<verse number="45">Եւ այս բոլոր անէծքները քեզ վերայ կգան, քեզ կհալածեն, եւ քեզ կհասնեն, մինչեւ որ բնաջինջ լինես. որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ խօսքին չլսեցիր, որ քեզ հրամայած պատուիրանքներն ու կանոնները պահես։</verse>
				<verse number="46">Եւ նորանք քեզ վերայ նշան եւ հրաշք կլինեն եւ քո սերունդի վերայ՝ յաւիտեան։</verse>
				<verse number="47">Որովհետեւ քո Եհովայ Աստուծուն ծառայութիւն չարիր ուրախութեամբ եւ յօժար սրտով ամեն բանի առատութեան համար,</verse>
				<verse number="48">Նորա համար դու կծառայես քո թշնամիներին, որոնց Եհովան քեզ վերայ կուղարկէ՝ սովով, ծարաւով, մերկութիւնով եւ ամեն կարօտութիւնով. եւ նա քո պարանոցի վերայ երկաթէ լուծ կդնէ, մինչեւ որ բնաջինջ անէ քեզ։</verse>
				<verse number="49">Եհովան քեզ վերայ հեռուից՝ երկրիս ծայրերիցը արծուի թռչելու պէս մի ազգ կբերէ, մի ազգ որի լեզուն դու չես հասկանալ,</verse>
				<verse number="50">Մի պինտերես ազգ, որ ծերերին պատիւ չի անիլ, եւ տղայի վերայ գութ չի ունենալ.</verse>
				<verse number="51">Եւ նա քո անասունների պտուղը եւ երկրիդ պտուղը կուտէ, մինչեւ որ դու բնաջինջ լինես. որովհետեւ քեզ համար չի թողիլ ցորեն, գինի, իւղ, կովերիդ ծնունդները եւ ոչխարներիդ հօտերը, մինչեւ որ քեզ բնաջինջ անէ.</verse>
				<verse number="52">Եւ քեզ կպաշարէ քո բոլոր դռներումը, մինչեւ որ կործանուին քո բարձր ու ամուր պարիսպները, որոնց վերայ դու ապաւինում ես, քո բոլոր երկրումը. եւ քեզ կպաշարէ քո ամեն դռներումը քո բոլոր երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ.</verse>
				<verse number="53">Եւ պաշարման ժամանակին եւ քո թշնամին քեզ նեղը գցած ժամանակին քո որովայնի պտուղը՝ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած քո տղայոց եւ աղջկերանց միսը կուտես։</verse>
				<verse number="54">Քո միջի քնքուշ եւ շատ փափուկ մարդը իր եղբօրը եւ իր ծոցի կնկայ եւ իր ողջ թողած որդկանցը ծուռ աչքով պիտի նայէ,</verse>
				<verse number="55">Որպէս զի նորանցից մէկին չտայ իր որդկանց մսիցը, որ ուտում է. ըստ որում պաշարման ժամանակին եւ քո թշնամին ամեն դռներումդ քեզ նեղը գցած ժամանակին մի բան չի մնալ նորան։</verse>
				<verse number="56">Քո միջի քնքուշ եւ փափուկ կինը, որ իր փափկութիւնիցը եւ քնքշութիւնիցը ոտքը գետնի վերայ կոխելու սովորած չէր, ծուռ աչքով պիտի նայէ իր ծոցի մարդին, իր տղային, իր աղջկանը,</verse>
				<verse number="57">Եւ իր ոտքերի մէջտեղից դուրս եկած տղայի ընկերին, եւ իր ծնած զաւակներին. որովհետեւ պաշարման ժամանակին՝ եւ քո թշնամիներին քո դռներումը քեզ նեղը գցած ժամանակին ամեն բանի պակասելու համար ծածկաբար պիտի ուտէ նորանց։</verse>
				<verse number="58">Եթէ այս գրքի մէջ գրուած այս օրէնքի ամեն խօսքերը զգուշութեամբ չկատարես, որ վախենաս այն պատուական եւ ահաւոր անունիցը՝ ՔՈ ԵՀՈՎԱՅ ԱՍՏՈՒԱԾԱՆԻՑԸ,</verse>
				<verse number="59">Եհովան էլ կզարկէ քեզ եւ քո սերունդին անսովոր հարուածներով, մեծ եւ երկարատեւ հարուածներով, չար եւ երկայն հիւանդութիւններով.</verse>
				<verse number="60">Եւ քեզ վերայ կդարձնէ Եգիպտոսի բոլոր հիւանդութիւնները, որոնցից դու վախենում ես, եւ նորանք քեզ կփակչեն։</verse>
				<verse number="61">Նաեւ ամեն հիւանդութիւն եւ ամեն հարուած, որ այս օրէնքների գրքում գրուած չէ, Եհովան քեզ վերայ կբերէ, մինչեւ որ դու բնաջինջ լինես.</verse>
				<verse number="62">Եւ սակաւաթիւ մնաք դուք, որ շատութեամբ երկնքի աստղերի պէս էիք, քո Եհովայ Աստուծոյ խօսքին չլսելուդ համար։</verse>
				<verse number="63">Եւ ինչպէս որ Եհովան ուրախացաւ ձեզ վերայ ձեզ բարութիւն անելով եւ ձեզ շատացնելով, այնպէս էլ կուրախանայ Եհովան ձեզ վերայ ձեզ կորցնելով եւ բնաջինջ անելով, եւ կջնջուէք այն երկրի վերայից, ուր որ հիմա գնում ես նորան ժառանգելու։</verse>
				<verse number="64">Եւ Եհովան քեզ պիտի ցրուէ բոլոր ազգերի մէջ երկրիս մէկ ծայրիցը մինչեւ միւս ծայրը, եւ այնտեղ ծառայութիւն կանես օտար աստուածների՝ փայտի եւ քարի, որոնք չէիր ճանաչել՝ ոչ դու, ոչ քո հայրերը.</verse>
				<verse number="65">Եւ այն ազգերի մէջ հանգստութիւն չես գտնիլ, եւ ոտքիդ թաթին հանգչելու տեղ չի լինիլ. եւ Եհովան քեզ այնտեղ դողացող սիրտ կտայ, աչքի նուաղում ու հոգիի տրտմութիւն.</verse>
				<verse number="66">Եւ կեանքդ առաջումդ կախման մէջ կլինի, եւ գիշեր ցերեկ կվախենաս, եւ կեանքումդ ապահով չես լինիլ.</verse>
				<verse number="67">Առաւօտը կասես. Երանի թէ իրիկուն լինէր, եւ իրիկունը կասես. Երանի թէ առաւօտ լինէր, սրտիդ ահուդողիցը եւ աչքերիդ տեսած բաներիցը։</verse>
				<verse number="68">Եւ Եհովան քեզ ետ կդարձնէ նաւերով Եգիպտոս այն ճանապարհովը, որի համար քեզ ասեցի թէ այլ եւս նորան չտեսնես. եւ կծախուեք այնտեղ ծառաներ ու աղախիններ լինելու ձեր թշնամիներին, եւ ծախու առնող չի լինիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Սորանք են այն ուխտի խօսքերը որ Եհովան Մովսէսին հրամայեց Իսրայէլի որդկանց հետ անելու Մովաբի երկրումը, բացի այն ուխտից, որ նորանց հետ Քորեբի վերայ արաւ։</verse>
				<verse number="2">Եւ Մովսէսը բոլոր Իսրայէլին կանչեց եւ նորանց ասեց. Դուք տեսաք այն ամենը ինչ որ Եհովան արաւ ձեր աչքերի առաջին Եգիպտոսի երկրումը Փարաւօնին, եւ նորա բոլոր ծառաներին, եւ նորա բոլոր երկրին.</verse>
				<verse number="3">Այսինքն այն մեծ փորձութիւնները, որոնք քո աչքերը տեսան՝ այն նշանները եւ մեծ հրաշքները.</verse>
				<verse number="4">Եւ Եհովան չտուաւ ձեզ մի այնպիսի սիրտ որ իմանաք, եւ աչքեր՝ որ տեսնէք, եւ ականջներ՝ որ լսէք, մինչեւ այսօր։</verse>
				<verse number="5">Եւ ես քառասուն տարի անապատումը ձեզ ման ածեցի. ձեր վերայից չհինացան ձեր հագուստները եւ ձեր ոտքերի կօշիկները չմաշուեցան.</verse>
				<verse number="6">Հաց չկերաք եւ գինի ու ցքի չխմեցիք, որ գիտենաք թէ ես ձեր Եհովայ Աստուածն եմ։</verse>
				<verse number="7">Եւ երբոր այստեղ եկաք, Եսեփոնի Սեհոն թագաւորը եւ Բասանի Ովգ թագաւորը մեր առաջը դուրս եկան մեզ հետ պատերազմելու, եւ մենք զարկեցինք նորանց.</verse>
				<verse number="8">Եւ առանք նորանց երկիրը եւ ժառանգութիւն տուինք այն՝ Ռուբենեանների, Գադեանների եւ Մանասէի կէս ցեղին։</verse>
				<verse number="9">Ուրեմն այս ուխտի խօսքերը պահէք եւ կատարէք, որ յաջողուիք ձեր ամեն գործքի մէջ։</verse>
				<verse number="10">Այսօր դուք ամենքդ ձեր Եհովայ Աստուծոյ առաջին կանգնած էք. ձեր իշխանները, ձեր ցեղերը, ձեր ծերերը, ձեր ոստիկանները՝ բոլոր Իսրայէլի մարդիկը,</verse>
				<verse number="11">Ձեր տղերքը, ձեր կանայքը, եւ քո բանակում եղող օտարականը, քո փայտ կտրողիցը մինչեւ ջրկիրը.</verse>
				<verse number="12">Որ մտնես քո Եհովայ Աստուծոյ ուխտը եւ նորա երդումը, որ այսօր քո Եհովայ Աստուածը քեզ հետ անում է.</verse>
				<verse number="13">Որպէս զի քեզ այսօր իրան համար ժողովուրդ կանգնեցնէ, եւ ինքը քեզ համար Աստուած լինի ինչպէս որ քեզ ասեց, եւ ինչպէս որ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ։</verse>
				<verse number="14">Եւ ոչ միայն ձեզ հետ եմ անում ես այս ուխտը եւ այս երդումը,</verse>
				<verse number="15">Այլ այսօր մեզ հետ մեր Եհովայ Աստուծոյ առաջին այստեղ կանգնողների հետ, եւ նորանց հետ որ այսօր մեզ հետ այստեղ չեն.</verse>
				<verse number="16">Որովհետեւ դուք գիտէք, թէ ինչպէս բնակուեցինք Եգիպտոսի երկրումը, եւ ինչպէս անցանք այն ազգերի միջիցն, որ դուք անցաք.</verse>
				<verse number="17">Եւ տեսաք նորանց գարշելի բաները, եւ նորանց փայտի, քարի, արծաթի եւ ոսկիի կուռքերը, որ նորանց մօտ էին։</verse>
				<verse number="18">Մի գուցէ ձեզանում մի մարդ կամ մի կին կամ մի ազգատոհմ կամ մի ցեղ գտնուի, որ իր սիրտն այսօր մեր Եհովայ Աստուածանից խոտորեցնէ, որ գնայ այն ազգերի աստուածներին ծառայութիւն անէ. մի գուցէ ձեզանում մի արմատ գտնուի, որ թոյն ու դառնութիւն բերէ.</verse>
				<verse number="19">Եւ երբոր այս անէծքի խօսքերը լսէ եւ իր սրտի մէջ իրան օրհնելով ասէ. Ինձ համար խաղաղութիւն կլինի, եթէ իմ սրտի յամառութիւնովը գնամ. որ ծարաւութեանը վերայ գինովութիւն աւելացնէ։</verse>
				<verse number="20">Եհովան չի հաճիլ նորան խնայելու, այլ այն ժամանակ Եհովայի բարկութիւնը եւ նախանձը կբորբոքուի այն մարդի վերայ, եւ այս գրքի մէջ գրուած ամեն անէծքը կիջնէ նորա վերայ, եւ Եհովան կջնջէ նորա անունը երկնքի տակիցը.</verse>
				<verse number="21">Եւ Եհովան կբաժանէ նորան Իսրայէլի բոլոր ցեղերիցը չարիքի համար այս օրէնքի գրքում գրուած ուխտի ամեն անէծքների համեմատ։</verse>
				<verse number="22">Եւ կասէ յետագայ ազգը՝ այսինքն ձեզանից յետոյ ձեր վեր կենող զաւակները, եւ հեռու երկրից եկող օտարականը, երբոր տեսնեն այն երկրի հարուածները եւ նորա նեղութիւնները, որոնցով Եհովան նորան պիտի նեղէ.</verse>
				<verse number="23">Նորա բոլոր երկիրը ծծումբ, աղ եւ այրուած կլինի, ուր մի բան չի ցանուիլ, եւ մի բան չի բուսնիլ, եւ մի խոտ չի բարձրանալ. Սոդոմի, Գոմորի, Ադմայի եւ Սեբոյիմի խորտակման պէս, որ նորանց խորտակեց Եհովան իր բարկութիւնովը եւ սրտմտութիւնովը։</verse>
				<verse number="24">Նաեւ ամեն ազգերը կասեն. Ի՞նչու համար Եհովան այս երկրին այսպէս արաւ. ի՞նչ է այս մեծ սրտմտութիւնն ու բարկութիւնը։</verse>
				<verse number="25">Եւ կասեն. Որովհետեւ նորանք մերժեցին իրանց հայրերի Եհովայ Աստուծոյ ուխտը, որ նորանց հետ արել էր՝ նորանց Եգիպտոսի երկրիցը հանած ժամանակը,</verse>
				<verse number="26">Եւ գնացին ծառայեցին ուրիշ աստուածների, եւ նորանց երկրպագութիւն արին, աստուածներ՝ որ բնաւ չէին ճանաչած, եւ որ Եհովան չէր որոշել նորանց համար։</verse>
				<verse number="27">Եւ Եհովայի բարկութիւնը այն երկրի դէմ բորբոքուեցաւ, որ այս գրքի մէջ գրուած ամեն անէծքները նորա վերայ բերէ.</verse>
				<verse number="28">Եւ Եհովան նորանց արմատից խլեց իրանց երկրի վերայից բարկութիւնով, սրտմտութիւնով եւ մեծ զայրացումով եւ գցեց մէկ ուրիշ երկիր՝ ինչպէս որ այսօր։</verse>
				<verse number="29">Ծածուկ բաները մեր Եհովայ Աստուծոյ համար է, բայց յայտնուած բաները մեզ եւ մեր որդկանց համար յաւիտեան, որ այս օրէնքի ամեն խօսքերը կատարենք։</verse>
			</chapter>
			<chapter number="30">
				<verse number="1">Եւ երբոր քեզ վերայ գան այս բոլոր բաները՝ թէ անէծքը եւ թէ օրհնութիւնը, որ քո առաջին դրի, եւ դու քո սրտի մէջ դառնաս այն բոլոր ազգերի մէջ, ուր որ քո Եհովայ Աստուածը քեզ կքշէ,</verse>
				<verse number="2">Եւ քո Եհովայ Աստուծուն դառնաս, եւ նորա խօսքը լսես, բոլորովին ինչպէս որ ես այսօր քեզ պատուիրեցի, դու եւ քո որդիքը բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ,</verse>
				<verse number="3">Քո Եհովայ Աստուածն էլ քեզ գերութիւնից կդարձնէ եւ քեզ կողորմէ եւ դարձեալ կժողովէ քեզ այն ամեն ազգերիցը, ուր որ քո Եհովայ Աստուածը քեզ ցրուել էր։</verse>
				<verse number="4">Եթէ մինչեւ երկնքի ծայրը քշուած էլ լինէիր, քո Եհովայ Աստուածը քէզ այնտեղից էլ կժողովէ, եւ այնտեղ էլ կառնէ քեզ։</verse>
				<verse number="5">Եւ քո Եհովայ Աստուածը կբերէ քեզ քո հայրերի ժառանգած երկիրը, եւ կժառանգես նորան, եւ քեզ բարութիւն կանէ եւ քո հայրերիցն աւելի կշատացնէ քեզ.</verse>
				<verse number="6">Եւ քո Եհովայ Աստուածը կթլփատէ քո սիրտը եւ քո որդկանց սիրտը, որ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովայ Աստուծուն սիրես, որ ապրես։</verse>
				<verse number="7">Եւ քո Եհովայ Աստուածն այս բոլոր անէծքները կբերէ քո թշնամիների վերայ՝ քեզ ատողների եւ հալածողների վերայ։</verse>
				<verse number="8">Եւ դու ետ կդառնաս եւ կլսես Եհովայի խօսքը, կկատարես նորա բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ։</verse>
				<verse number="9">Եւ քո Եհովայ Աստուածը կառատացնէ քո ձեռքի բոլոր գործքերը, որովայնիդ պտուղը, անասուններիդ պտուղը եւ երկրիդ պտուղը բարիքի համար. որովհետեւ Եհովան դարձեալ կուրախանայ քեզ վերայ բարիքի համար, ինչպէս որ քո հայրերի վերայ ուրախացաւ,</verse>
				<verse number="10">Երբոր դու քո Եհովայ Աստուծոյ ձայնին հնազանդես, եւ այս օրէնքի գրքի մէջ գրուած Աստուծոյ պատուիրանքները եւ կանոնները պահես, եւ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովայ Աստուծուն դառնաս։</verse>
				<verse number="11">Որովհետեւ այս պատուիրանքը, որ ես այսօր քեզ պատուիրում եմ, քեզ համար անիմանալի չէ, եւ հեռու չէ։</verse>
				<verse number="12">Նա երկնքումը չէ որ ասես թէ Ո՞վ վեր կելնէ մեզ համար երկինքը, եւ կբերէ նորան մեզ համար, որ լսենք նորան եւ անենք։</verse>
				<verse number="13">Եւ ծովի այն կողմումն էլ չէ, որ ասես թէ՝ Ո՞վ կանցնէ մեզ համար ծովի այն կողմը, եւ կբերէ մեզ համար, որ լսենք նորան եւ անենք.</verse>
				<verse number="14">Որովհետեւ խօսքը քեզանից շատ մօտ է, բերանումդ ու սրտումդ է, որ դու նորան կատարես։</verse>
				<verse number="15">Տես, ես այսօր քո առաջն եմ դնում կեանքը եւ բարին, մահը եւ չարը.</verse>
				<verse number="16">Որ ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քո Եհովայ Աստուծուն սիրես, նորա ճանապարհներումը գնաս, եւ նորա պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները պահես, որ ապրես եւ շատանաս, եւ քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ այն երկրումը, ուր որ գնում ես նորան ժառանգելու համար։</verse>
				<verse number="17">Բայց եթէ քո սիրտը ետ դառնայ, եւ չլսես, այլ մոլորուելով ուրիշ աստուածների երկրպագութիւն անես եւ նորանց պաշտես,</verse>
				<verse number="18">Ես ձեզ այսօր իմաց եմ տալիս, որ անպատճառ կկորչէք, երկար կեանք չէք ունենալ այն երկրի վերայ, ուր որ Յորդանանն անցնելով գնում ես նորան ժառանգելու համար։</verse>
				<verse number="19">Այսօր երկինքն եւ երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը.</verse>
				<verse number="20">Որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես, որովհետեւ նա է քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը, որ բնակուես այն երկրի վերայ, որ Եհովան քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ նորանց տալու համար։</verse>
			</chapter>
			<chapter number="31">
				<verse number="1">Եւ Մովսէսը գնաց եւ խօսեց այս խօսքերը բոլոր Իսրայէլի հետ,</verse>
				<verse number="2">Եւ նորանց ասեց. Ես այսօր հարիւր քսան տարեկան եմ, այլ եւս դուրս գալու եւ մտնելու կարողութիւն չունեմ. եւ Եհովան ինձ ասեց. Դու այս Յորդանանովը չես անց կենալ.</verse>
				<verse number="3">Քո Եհովայ Աստուածն ինքը քո առաջը կանցնէ, եւ նա կկորցնէ այս ազգերն քո առաջիցը, եւ դու նորանց կտիրես. Յեսուն կանցնէ քո առաջը ինչպէս որ Եհովան ասել է։</verse>
				<verse number="4">Եւ Եհովան նորանց այնպէս կանէ, ինչպէս որ արաւ Ամօրհացիների Սեհոն եւ Ովգ թագաւորներին եւ նորանց երկրին, որ նորանց բնաջինջ արաւ։</verse>
				<verse number="5">Եւ Եհովան նորանց ձեր ձեռքը կտայ, եւ նորանց անէք այն ամեն պատուիրանքի պէս, որ ես ձեզ պատուիրեցի։</verse>
				<verse number="6">Ուժովացէք եւ քաջ եղէք, մի վախենաք եւ նորանց երեսիցը մի զարհուրիք. որովհետեւ քո Եհովայ Աստուածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ։</verse>
				<verse number="7">Եւ Մովսէսը Յեսուին կանչեց, եւ ասեց նորան բոլոր Իսրայէլի առաջին. Ուժովացիր եւ քաջ եղիր. որովհետեւ դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Եհովան նորանց հայրերին երդում արաւ որ նորանց տայ. եւ դու նորանց ժառանգութիւն ես տալու։</verse>
				<verse number="8">Եւ քո առաջից գնացողը նոյն ինքն Եհովան է, նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ. մի վախենար եւ մի զարհուրիր։</verse>
				<verse number="9">Եւ Մովսէսը գրեց այս օրէնքը, եւ տուաւ Ղեւիի որդի այն քահանաներին, որ Եհովայի ուխտի տապանակը վեր են առնում, եւ Իսրայէլի բոլոր ծերերին։</verse>
				<verse number="10">Եւ Մովսէսը նորանց պատուիրեց եւ ասեց. Ամեն եօթներորդ տարին՝ թողութեան տարուայ ժամանակին՝ տաղաւարահարաց տօնին,</verse>
				<verse number="11">Երբոր բոլոր Իսրայէլը կգայ քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւալու նորա ընտրած տեղը, այս օրէնքը կարդաս բոլոր Իսրայէլի առաջին, որ լսեն։</verse>
				<verse number="12">Ժողովիր ժողովուրդը՝ մարդիկը եւ կանայքը, եւ տղերքը եւ քո օտարականը, որ քո դռներումն է, որ լսեն, եւ որ սովորեն եւ ձեր Եհովայ Աստուածանից վախենան, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահեն եւ կատարեն.</verse>
				<verse number="13">Եւ նորանց տղերքը, որ չեն գիտում, կլսեն եւ կսովորեն ձեր Եհովայ Աստուածանից վախենալը, բոլոր այն օրերումը որ կապրէք այն երկրի վերայ՝ որ Յորդանանով անցնում էք այնտեղ նորան ժառանգելու։</verse>
				<verse number="14">Եւ Եհովան Մովսէսին ասեց. Ահա օրերդ մօտեցել են որ մեռնես. Յեսուին կանչիր, եւ ժողովքի խորանի մէջ ներկայացէք, որ նորան պատուէր տամ։ Եւ Մովսէսը եւ Յեսուն գնացին եւ ժողովքի խորանի մէջ ներկայացան։</verse>
				<verse number="15">Եւ Եհովան ամպի սիւնով խորանումը երեւեցաւ, եւ ամպի սիւնը խորանի դռան վերայ կանգնեց։</verse>
				<verse number="16">Եւ Եհովան Մովսէսին ասեց. Ահա դու քո հայրերի հետ կննջես, եւ այս ժողովուրդը վեր է կենալու եւ շնութիւն է անելու օտար աստուածների ետեւից ուր որ գնում է, եւ ինձ թողելու է եւ խափանելու է իր հետ արած ուխտս։</verse>
				<verse number="17">Եւ այն օրը իմ բարկութիւնը նորանց վերայ պիտի բորբոքուի եւ ես պիտի ձգեմ նորանց եւ երեսս ծածկեմ նորանցից, եւ բնաջինջ են լինելու. եւ շատ չարիքների ու նեղութիւնների են հանդիպելու եւ ասելու այն օրը. Մի՞թէ մեր Աստուածը իմ մէջ չլինելու համար չէ, որ այս չարիքները ինձ հանդիպել են։</verse>
				<verse number="18">Եւ այն օրը ես իմ երեսը բոլորովին կծածկեմ նորանց արած բոլոր չարութեան համար, որովհետեւ դէպի ուրիշ աստուածների դառան։</verse>
				<verse number="19">Եւ հիմա այս երգը գրեցէք ձեզ համար, եւ այն սովորեցրու Իսրայէլի որդկանցը, նորանց բերանում դիր այն, որպէս զի այս երգը Իսրայէլի որդկանց մէջ ինձ համար վկայութիւն լինի։</verse>
				<verse number="20">Որովհետեւ նորանց պիտի տանեմ այն կաթ եւ մեղր բղխող երկիրը, որի համար ես նորանց հայրերին երդում արի. եւ նորանք կուտեն եւ կկշտանան եւ կգերանան, եւ դէպի ուրիշ աստուածների կդառնան եւ նորանց ծառայութիւն կանեն եւ ինձ կարհամարհեն եւ իմ ուխտը կխափանեն։</verse>
				<verse number="21">Իսկ երբոր նորանք շատ չարիքների եւ նեղութիւնների հանդիպեն, այս երգը նորանց առաջին վկայութիւն տայ. որովհետեւ պիտի չմոռացուի նորանց զաւակների բերանիցը. որովհետեւ գիտեմ նորանց խորհուրդը՝ որ այսօր անում են, քանի որ դեռ չեմ տարել նորանց իմ երդումով խոստացած երկիրը։</verse>
				<verse number="22">Եւ Մովսէսը նոյն օրը այս երգը գրեց, եւ Իսրայէլի որդկանցը սովորեցրեց այն։</verse>
				<verse number="23">Եւ նա Նաւէի որդի Յեսուին պատուիրեց եւ ասեց. Զօրացիր եւ քաջ եղիր. որովհետեւ դու պիտի տանես Իսրայէլի որդիքը այն երկիրը, որի համար նորանց երդում արի. եւ ես քեզ հետ կլինեմ։</verse>
				<verse number="24">Եւ երբոր Մովսէսն այս օրէնքի բոլոր խօսքերը մէկ գրքի մէջ գրեց վերջացրեց մինչեւ վերջը,</verse>
				<verse number="25">Մովսէսը պատուիրեց Եհովայի ուխտի տապանակը վեր առնող Ղեւտացիներին ասելով.</verse>
				<verse number="26">Առէք այս օրէնքի գիրքը եւ դրեք նորան ձեր Եհովայ Աստուծոյ ուխտի տապանակի մօտ, որ նա քեզ դէմ վկայութիւն լինի այնտեղ.</verse>
				<verse number="27">Որովհետեւ ես քո ապստամբութիւնը եւ քո խիստ պարանոցը գիտեմ. ահա այսօր տակաւին ես ձեզ հետ ողջ եմ՝ դուք Եհովայի դէմ ապստամբութիւն էիք անում. եւ ո՜րչափ աւելի իմ մեռնելուց յետոյ։</verse>
				<verse number="28">Ձեր ցեղերի բոլոր ծերերին եւ ձեր ոստիկաններին ժողովեցէք իմ առաջին որ նորանց ականջներին խօսեմ այս խօսքերը. եւ երկինքն ու երկիրը վկայ կանչեմ նորանց վերայ.</verse>
				<verse number="29">Որովհետեւ գիտեմ, որ իմ մեռնելուց յետոյ դուք անպատճառ անօրէնութիւն էք անելու, եւ խոտորուելու էք իմ ձեզ պատուիրած ճանապարհիցը, եւ ետքի օրերը չարիքների էք հանդիպելու. որովհետեւ Եհովայի առաջին չարութիւն էք անելու, եւ ձեր ձեռքերի գործքերովը նորան բարկացնելու։</verse>
				<verse number="30">Եւ Մովսէսն այս երգի խօսքերը խօսեց Իսրայէլի բոլոր ժողովքի ականջներին մինչեւ վերջը։</verse>
			</chapter>
			<chapter number="32">
				<verse number="1">Ականջ դրէք, ով երկինք, որ խօսեմ. Եւ երկիր լսէ իմ բերանի խօսքերը։</verse>
				<verse number="2">Անձրեւի պէս թող կաթի իմ խրատը. Ցօղի պէս իջնէ իմ խօսքը՝ Ինչպէս անձրեւը կանանչեղէնի վերայ, Եւ ինչպէս առատ անձրեւներ խոտի վերայ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ես կանչում եմ Եհովայի անունը. Պատիւ տուէք մեր Աստուծուն։</verse>
				<verse number="4">Աստուծոյ գործը կատարեալ է. Որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չունի. Արդար եւ ուղիղ է նա։</verse>
				<verse number="5">Ապականուեցան նորա դէմ. նորա որդիքը չեն. իրանցն է արատը Մէկ խոտորուած եւ ծռած ազգ է։</verse>
				<verse number="6">Դա՞ է ձեր Եհովային արած հատուցումը, Ով յիմար եւ անմիտ ժողովուրդ։ Նա չէ՝ քո հայրը, քեզ ստացողը. Նա քեզ ստեղծեց եւ քեզ հաստատեց։</verse>
				<verse number="7">Յիշիր հին օրերը, Մտածիր անցած դարերի տարիները. Քո հօրդ հարցրու, եւ նա քեզ կպատմէ. Եւ քո ծերերին, եւ նորանք քեզ կասեն.</verse>
				<verse number="8">Երբոր Բարձրեալը ազգերին ժառանգութիւն բաժանեց, Եւ տարածեց Ադամի որդիները, Ազգերի սահմանները դրաւ Իսրայէլի որդկանց թիւովը.</verse>
				<verse number="9">Որովհետեւ Եհովայի բաժինը իր ժողովուրդն է, Յակոբը նորա ժառանգութեան վիճակն է։</verse>
				<verse number="10">Նորան ամայի երկրի մէջ գտաւ, Վայրի ոռնացող անապատումը. Նորան շրջապատեց, նորան խրատեց, Նորան պահպանեց իր աչքի բիբին պէս։</verse>
				<verse number="11">Ինչպէս որ արծիւը քրքրում է իր բոյնը, Շուռ է գալիս իր ձագերի վերայ, Տարածում է թեւերը, վեր առնում նորանց, Տանում նորանց իր թեւերի վերայ,</verse>
				<verse number="12">Այնպէս Եհովան միայն ման ածեց նորան, Եւ նորա հետ օտար աստուած չկար։</verse>
				<verse number="13">Նորան վեր հանեց երկրիս բարձր տեղերը, Որ ուտէ արտերի պտուղը. Եւ նորան վէմից մեղր ծծել տուաւ, Եւ ապառաժ ժայռից՝ իւղ.</verse>
				<verse number="14">Կովերի իւղ եւ ոչխարների կաթ, Գառների եւ Բասանի խոյերի եւ նոխազների ճարպով, Եւ ցորենի երիկամունքի ճարպովը. Եւ խաղողի արիւնը՝ խմեցիր գինի։</verse>
				<verse number="15">Եւ գիրացաւ Յեսուրունը եւ քացի տուաւ. (Գիրացա՜ր, հաստացա՜ր, իւղ կապեցի՜ր.) Եւ թողեց իր Արարիչ Աստուծուն, Եւ արհամարհեց իր փրկութեան վէմը։</verse>
				<verse number="16">Օտար աստուածներով նորան նախանձեցրին, Գարշելի բաներով նորան բարկացրին։</verse>
				<verse number="17">Զոհեցին դեւերին, որ Աստուած չեն, Աստուածների, որ չէին ճանաչում. Նորեր՝ որ մօտերից եկան. Որոնցից ձեր հայրերը չվախեցան.</verse>
				<verse number="18">Դու քեզ ծնող Վէմը թողեցիր, Եւ քեզ ստեղծող Աստուծուն մոռացար։</verse>
				<verse number="19">Եւ Եհովան տեսաւ եւ զզուեց, Բարկութիւնով իր տղերքից եւ աղջիկներից.</verse>
				<verse number="20">Եւ ասեց Երեսս ծածկեմ նորանցից, Տեսնեմ նորանց վերջը ինչ կլինի. Որովհետեւ նորանք մի ծուռ ազգ են, Որդիք՝ որոնց մէջ հաւատ չկայ։</verse>
				<verse number="21">Նորանք գրգռեցին իմ նախանձը չաստուածով Ինձ բարկացրին իրանց սնոտի բաներովը. Եւ ես էլ կգրգռեմ նորանց նախանձը մի չժողովուրդով, Մի անմիտ ազգով կբարկացնեմ նորանց.</verse>
				<verse number="22">Որովհետեւ կրակ վառուեցաւ իմ բարկութիւնովը, Եւ կայրէ մինչեւ դժոխքի ներքին տեղերը. Եւ կուտէ երկիրը եւ նորա արմտիքը, Եւ կորբոքեցնէ սարերի հիմունքը։</verse>
				<verse number="23">Նորանց վերայ չարիքներ կդիզեմ, Իմ նետերը կվերջացնեմ նետելով նորանց վերայ։</verse>
				<verse number="24">Նորանք կմաշուին սովով, Եւ կսպառուին տենդով ե լեղի ժանտախտով, Եւ գազանների ժանիք կուղարկեմ նորանց վերայ Գետնի վերայ սողացողների թոյնի հետ։</verse>
				<verse number="25">Դրսիցը սուրը անորդի կանէ եւ սենեակներից՝ երկիւղը. Երիտասարդներին եւ կոյս աղջիկներին, Կաթնկերին ալեւոր ծերի հետ։</verse>
				<verse number="26">Ես ասեցի՝ Ցրուեմ նորանց, Նորանց յիշատակը մարդկանց միջիցը վերացնեմ,</verse>
				<verse number="27">Միայն թէ թշնամիի բարկութիւնից վախեցայ. Մի գուցէ նորանց հակառակորդներն ուրանան. Մի գուցէ ասեն՝ Մեր բարձր ձեռքն է, Եւ ոչ թէ Եհովան որ արաւ այս բոլոր բաները։</verse>
				<verse number="28">Որովհետեւ նորանք մի խորհրդակորոյս ազգ են, Եւ իմաստութիւն չկայ նորանց մէջ։</verse>
				<verse number="29">Երանի թէ իմաստուն լինէին, այս բանը հասկանային, Իրանց վախճանը մտածէին։</verse>
				<verse number="30">Մէկ մարդն ի՞նչպէս կհալածէր հազարին. Եւ երկու մարդը ի՞նչպէս կփախցնէր տասը հազարին, Եթէ նորանց Վէմը նորանց չծախէր, Եւ Եհովան նորանց չմատնէր։</verse>
				<verse number="31">Որովհետեւ մեր Վէմի պէս չէ նորանց վէմը. Եւ մեր թշնամիները թող դատաւոր լինեն։</verse>
				<verse number="32">Որովհետեւ Սոդոմի որթիցն է նորանց որթը, Եւ գոմորի արտիցը. Նորանց խաղողները թունաւոր խաղողներ են, Նորանց ողկոյզները դառն են.</verse>
				<verse number="33">Նորանց գինին վիշապների թոյն է Եւ իժերին սատակող մահադեղն է։</verse>
				<verse number="34">Միթէ սա ծածկուած չէ՞ ինձ մօտ, Կնքուած չէ՞ իմ շտեմարաններումը։</verse>
				<verse number="35">Իմն է վրէժխնդրութիւնը եւ հատուցումը. Ժամանակին կգլորուի նորանց ոտքը, Որովհետեւ մօտ է նորանց կորուստի օրը։ Եւ շտապում է նորանց համար պատրաստուածը։</verse>
				<verse number="36">Որովհետեւ Եհովան կդատէ իր ժողովրդին, Եւ կգթայ իր ծառաների վերայ, Որովհետեւ կտեսնէ որ նորանց ձեռքը տկար է, Եւ չկայ կապուածը եւ ազատը.</verse>
				<verse number="37">Եւ կասէ. Ո՞ւր են նորանց աստուածները. Այն վէմը, որի վերայ յոյս էին դրել,</verse>
				<verse number="38">Որոնք նորանց զոհերի ճարպն ուտում էին, Խմում էին նորանց թափելու նուէրների գինին. Թող վեր կենան եւ ձեզ օգնեն, Ձեզ վերայ պաշտպան լինեն։</verse>
				<verse number="39">Հիմա նայեցէք, որ Ես ԵՍ ԵՄ, Եւ Ինձ հետ միասին է՛լ աստուած չկայ. Ես կմեռցնեմ եւ կապրեցնեմ. Եւ ես կզարկեմ եւ կբժշկեմ, Եւ իմ ձեռքիցն ազատող չկայ։</verse>
				<verse number="40">Որովհետեւ իմ ձեռքը դէպի երկինքն եմ բարձրացնում Եւ ասում՝ Ես յաւիտեան կենդանի եմ,</verse>
				<verse number="41">Եթէ կայծակի սուրս սրեմ, Եւ ձեռքս դատաստանը բռնէ, Իմ թշնամիներին վրէժխնդրութիւն կանեմ, Եւ ինձ ատողներին հատուցում կանեմ։</verse>
				<verse number="42">Իմ նետերն արիւնով կարբեցնեմ, Եւ իմ սուրը միս կուտէ, Սպանուածների եւ գերիների արիւնիցը, Թշնամիների իշխանների գլխիցը։</verse>
				<verse number="43">Ուրախացէք, ով ազգեր, նորա ժողովուրդը. Որովհետեւ իր ծառաների արիւնի վրէժը խնդրում է. Եւ իր թշնամիներից վրէժ է առնում, Եւ քաւում է իր երկիրը ու իր ժողովուրդը։</verse>
				<verse number="44">Եւ Մովսէսն եկաւ, եւ այս երգի բոլոր խօսքերը ժողովրդի ականջներին խօսեց, եւ Նաւէի որդի Յեսուն էլ։</verse>
				<verse number="45">Եւ երբոր Մովսէսն այս ամեն խօսքերը բոլոր Իսրայէլի հետ խօսեց վերջացրեց,</verse>
				<verse number="46">Նորանց ասեց. Ձեր ուշը դարձրէք այն ամեն խօսքերին, որոնք այսօր ձեզ համար վկայութիւն բերի, որ նորանք ձեր տղերանցը պատուիրէք, որ նորանք այս օրէնքի ամեն խօսքերը պահեն եւ կատարեն։</verse>
				<verse number="47">Որովհետեւ այս ձեզ համար դարտակ բան չէ. որովհետեւ ձեր կեանքն է, եւ այս բանովը երկայնակեաց կլինէք այն երկրի վերայ, որի համար Յորդանանովն անցնում էք նորան ժառանգելու համար։</verse>
				<verse number="48">Եւ Եհովան նոյն օրը խօսեց Մովսէսի հետ ասելով.</verse>
				<verse number="49">Վեր ելիր այդ Աբարիմ սարը՝ Նաբաւ սարը որ Մովաբի երկրումն է Երիքովի դիմացին, եւ տես Քանանի երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցն իբրև կալուածք.</verse>
				<verse number="50">Եւ մեռիր քո վեր ելած սարի վերայ, եւ քո ժողովրդի վերայ աւելացիր, ինչպէս որ քո եղբայր Ահարօնը Հովր սարի վերայ մեռաւ եւ իր ժողովրդի վերայ աւելացաւ.</verse>
				<verse number="51">Որովհետեւ ինձ դէմ անհնազանդ եղաք Իսրայէլի որդկանց մէջ՝ Սին անապատումը Կադեսի հակառակութեան ջրերի վերայ. որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ ինձ չսրբեցիք։</verse>
				<verse number="52">Ուրեմն այն երկիրը հեռուից կտեսնես, բայց այնտեղ չես մտնիլ, այն երկիրը որ ես Իսրայէլի որդկանցը կտամ։</verse>
			</chapter>
			<chapter number="33">
				<verse number="1">Եւ այս է այն օրհնութիւնը՝ որով օրհնեց Աստուծոյ մարդ՝ Մովսէսն Իսրայէլի որդկանց իր մեռնելուց առաջ.</verse>
				<verse number="2">Եւ ասեց. Եհովան Սինայիցն եկաւ, Եւ Սէիրիցն երեւեցաւ նորանց, Փայլեցաւ Փառան սարիցը, Եւ եկաւ բիւրաւոր սուրբերով. Նորա աջ ձեռքիցը օրէնքի կրակը նորանց համար։</verse>
				<verse number="3">Այո, նա սիրում է ժողովուրդներին. Նորա բոլոր սուրբերը քո ձեռքին են. Եւ նորանք նստում են քո ոտքերի մօտ Քո խօսքերիցն ընդունելու համար։</verse>
				<verse number="4">Մովսէսը մեզ օրէնքը պատուիրեց. Յակոբի ժողովքի ժառանգութիւնը։</verse>
				<verse number="5">Եւ Յեսուրունի մէջ թագաւոր եղաւ, Ժողովրդի գլխաւորները ժողովուելիս Իսրայէլի ցեղերի հետ մէկտեղ,</verse>
				<verse number="6">Ռուբէնը ապրէ եւ չմեռնէ, Եւ նորա ժողովուրդը բազմաթիւ լինի։</verse>
				<verse number="7">Եւ սա՝ Յուդայի համար, եւ ասեց. Լսիր, ով Եհովայ, Յուդայի ձայնը, Եւ իր ժողովրդի մօտ տար նորան. Նորա ձեռքերն իրան բաւական են, Եւ նորա թշնամիների դէմ օգնական եղիր։</verse>
				<verse number="8">Եւ Ղեւիի համար ասեց. Թումիմդ ու Ուրիմդ քո սուրբ մարդին լինի, Որին փորձեցիր Մասսայի մէջ, Եւ Մերիբայի ջրի վերայ նորա հետ վիճեցիր։</verse>
				<verse number="9">Այն որ իր հօրն ու մօրը համար ասեց՝ Ես նորան չտեսայ, Եւ իր եղբայրներին չճանաչեց, Եւ իր որդիներին չիմացաւ. Որովհետեւ նորանք քո խօսքին զգուշութիւն արին, Եւ քո ուխտը պահեցին։</verse>
				<verse number="10">Քո դատաստանները սովորեցնում են Յակոբին՝ Եւ քո օրէնքն՝ Իսրայէլին. Քո առաջին խունկ կմատուցանեն, Եւ քո սեղանի վերայ՝ ողջակէզ։</verse>
				<verse number="11">Եհովայ, օրհնիր նորա զօրութիւնը, Եւ նորա ձեռքի գործքը ընդունիր. Փշրիր նորա հակառակորդների մէջքը, Եւ նորա ատողներին, որ այլ եւս վեր չկենան։</verse>
				<verse number="12">Բենիամինի համար ասեց. Եհովայի սիրելին ապահով բնակուէ նորա մօտ. Միշտ պաշտպանում է նորան, Եւ նորա ուսերի մէջ է բնակվում։</verse>
				<verse number="13">Եւ Յովսէփի համար ասեց. Նորա երկիրը Եհովայիցն օրհնուած լինի Երկնքի ընտիր պարգեւներովը, ցօղովը, Եւ ցածումը պառկող անդունդներովը,</verse>
				<verse number="14">Եւ արեգակից առաջ եկած ընտիր բերքերովը, Եւ ամիսների ընտիր արդիւնքներովը,</verse>
				<verse number="15">Եւ վաղեմի սարերի ընտիր պտուղներովը, Եւ մշտնջենաւոր բլուրների ընտիր պարգեւներովը,</verse>
				<verse number="16">Եւ երկրիս եւ նորա առատութեան ընտիր պարգեւներովը, Ու մորենումը բնակողի բարեհաճութիւնովը Գան Յովսէփի գլխի վերայ, Եւ իր եղբայրների մէջ երեւելի եղողի գագաթի վերայ։</verse>
				<verse number="17">Իր ցուլի առաջինեկի պէս գեղեցկութիւն ունի նա, Եւ նորա եղջիւրները միեղջերուի եղջիւրներ են, Նորանցով կզարկէ ժողովուրդներին միասին, Մինչեւ երկրի ծայրերը. Եւ սորանք են Եփրեմի բիւրաւորները Եւ Մանասէի հազարաւորները։</verse>
				<verse number="18">Եւ Զաբուղոնի համար ասեց. Ուրախացիր, Զաբուղոն, քո դուրս գալու ժամանակին, Եւ դու, Իսաքար, քո վրաններումը։</verse>
				<verse number="19">Ժողովուրդներին սարն են հրաւիրում՝ Այնտեղ արդարութեան զոհեր են մատուցանում։ Որովհետեւ նորանք կծծեն ծովերի առատութիւնը Եւ աւազի ծածուկ գանձերը։</verse>
				<verse number="20">Եւ Գադի համար ասեց. Օրհնուած է Գադին ընդարձակողը. Մատակ առիւծի պէս է նստել, Եւ գիշատում է թեւերը նաեւ գլուխը.</verse>
				<verse number="21">Եւ տեսաւ առաջի մասն իրան յարմար. Որովհետեւ այնտեղ օրէնսդրի տուած բաժինը որոշուեցաւ, Եւ ժողովրդի գլխաւորների հետ եկաւ, Եհովայի արդարութիւնը գործեց Եւ նորա դատաստանները Իսրայէլի հետ։</verse>
				<verse number="22">Եւ Դանի համար ասեց. Դանը առիւծի ձագ է. Բասանիցն է դուրս թռչում։</verse>
				<verse number="23">Եւ Նեփթաղիմի համար ասեց. Նեփթաղիմը շնորհքով կշտացած, Եւ Եհովայի օրհնութիւնովը լցուած, Արեւմուտքն ու հարաւը կժառանգէ։</verse>
				<verse number="24">Եւ Ասերի համար ասեց. Ասերը որդիներիցն օրհնուած է. Նա իր եղբայրներին հաճոյ լինի. Եւ ոտքը իւղի մէջ թաթախէ։</verse>
				<verse number="25">Քո կօշիկները երկաթ եւ պղինձ լինեն, Եւ քո ոյժը քո օրերի չափ լինի։</verse>
				<verse number="26">Յեսուրունի Աստուծոյ նմանը չկայ. Որ նստած է երկնքումը քեզ օգնութիւն անելու համար՝ Եւ իր մեծ վայելչութեամբը՝ ամպերի վերայ։</verse>
				<verse number="27">Յաւիտենական Աստուածը ապաւէն է, Եւ ցածումը ոյժ ունեն նորայաւիտենական բազուկները. Եւ նա կքշէ թշնամիներիդ քո առաջիցը, Եւ կասէ՝ Փչացրու։</verse>
				<verse number="28">Եւ Իսրայէլն ապահովութեամբ առանձին կբնակուէ. Յակոբին աղբիւրը՝ առանձին Ցորենի եւ գինիի երկրումը, Եւ նորա երկնքիցը ցօղ կկաթէ։</verse>
				<verse number="29">Երանի քեզ, Իսրայէլ, ով է քեզ նման՝ Եհովայի ձեռքովը փրկուած ժողովուրդ. Որ նա է քո օգնութեան ասպարը Եւ քո յաղթութեան սուրը. Եւ քո թշնամիները քեզ պիտի շողոքորթեն, Եւ նորանց բարձր տեղերը պիտի կոխես։</verse>
			</chapter>
			<chapter number="34">
				<verse number="1">Եւ Մովսէսը վեր գնաց Մովաբի դաշտերիցը Նաբաւ սարը Երիքովի դէմ Փասգայի գագաթը. եւ Եհովան նորան ցոյց տուաւ բոլոր Գաղաադի երկիրը մինչեւ Դան,</verse>
				<verse number="2">Նաեւ բոլոր Նեփթաղիմը եւ Եփրեմի եւ Մանասէի երկիրը, եւ Յուդայի բոլոր երկիրը մինչեւ արեւմտեան ծովը,</verse>
				<verse number="3">Եւ հարաւային կողմը եւ Երիքովի հովտի դաշտը և Արմաւենեաց քաղաքը մինչեւ Սեգովր։</verse>
				<verse number="4">Եւ Եհովան նորան ասեց. Սա է այն երկիրը՝ որի համար Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արի ասելով. Քո սերունդին եմ տալու այն. ահա քո աչքերովը քեզ տեսնել տուի, բայց դու այնտեղ չես անցնիլ։</verse>
				<verse number="5">Եւ Եհովայի ծառան Մովսէսը մեռաւ այնտեղ Մովաբի երկրումը Տիրոջ խօսքին համեմատ.</verse>
				<verse number="6">Եւ նա նորան թաղեց Մովաբի երկրի ձորումը Բեթփեգովրի դէմ, եւ մի մարդ չիամացաւ նորա գերեզմանը մինչեւ այսօր։</verse>
				<verse number="7">Եւ Մովսէսը հարիւր քսան տարեկան էր մեռնելիս, նորա աչքը չտկարացաւ, եւ նորա ոյժը չգնաց։</verse>
				<verse number="8">Եւ Իսրայէլի որդիքը Մովաբի դաշտերումը Մովսէսի համար երեսուն օր լաց եղան. եւ Մովսէսի համար սուգի լացի օրերը վերջացան։</verse>
				<verse number="9">Եւ Նաւէի որդի Յեսուն իմաստութեան հոգիով լիքն էր, որովհետեւ Մովսէսն իր ձեռքերը նորա վերայ էր դրել. եւ Իսրայէլի որդիքը նորան լսում էին, եւ անում էին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։</verse>
				<verse number="10">Եւ այլ եւս վեր չկացաւ Իսրայէլումը մի մարգարէ Մովսէսի պէս՝ որին Եհովան ճանաչէր երես առ երես.</verse>
				<verse number="11">Այն բոլոր նշաններովն ու հրաշքներովը, որ Եհովան ուղարկեց նորան Եգիպտոսի երկրումն անելու Փարաւօնին եւ նորա ամեն ծառաներին եւ նորա բոլոր երկրին,</verse>
				<verse number="12">Եւ այն բոլոր զօրաւոր ձեռքովը եւ բոլոր մեծ սոսկումովը, որ Մովսէսն արաւ բոլոր Իսրայէլի աչքի առաջին։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="6">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ եղաւ որ Տիրոջ ծառայ Մովսէսի մեռնելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի սպասաւոր Նաւէի որդի Յեսուի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Իմ ծառայ Մովսէսը մեռավ. եւ հիմա վեր կաց անցիր այդ Յորդանանովը դու եւ այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցը:</verse>
				<verse number="3">Բոլոր տեղերը, որ կոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպէս որ Մովսէսին ասել եմ.</verse>
				<verse number="4">Անապատիցն եւ այս Լիբանանիցը մինչեւ մեծ Գետը՝ այսինքն Եփրատ գետը, Քետացիների բոլոր երկիրը մինչեւ արեւմտեան կողմի մեծ ծովը ձեր սահմանը լինի:</verse>
				<verse number="5">Ոչ մի մարդ չ'կարողանայ քեզ քո կեանքի բոլոր օրերումը դէմ կանգնել. ինչպէս որ Մովսէսի հետ էի, քեզ հետ կ'լինեմ. քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ:</verse>
				<verse number="6">Զօրացիր եւ քաջ եղիր. որովհետեւ այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես այն երկիրը,որի համար սորանց հայրերին երդում արի սորանց տալու համար:</verse>
				<verse number="7">Միայն թե զօրացիր եւ շատ քաջ եղիր, որ պահես եւ անես այն ամեն օրէնքի պես, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրել է. նորանից չ'խոտորուես աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես ուր որ գնում ես:</verse>
				<verse number="8">Այս օրէնքի գիրքը քո բերանիցը չ'հեռուանայ, այլ գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես,որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ'անես, եւ այն ժամանակ խելամուտ կ'լինես:</verse>
				<verse number="9">Ահա քեզ պատուիրում եմ, զօրացիր եւ քաջ եղիր, մի վախենար եւ մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս:{nl}</verse>
				<verse number="10">Եւ Յեսուն ժողովրդի ոստիկաններին պատուիրելով ասեց.</verse>
				<verse number="11">Բանակի միջովն անցկացէք, եւ պատուիրեցէք ժողովրդին ասելով. Ձեզ համար պաշար պատրաստեցէք. որովհետեւ երեք օրից յետոյ դուք այս Յորդանանովը կ'անցնէք, որ գնաք ժառանգէք այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը ձեզ տալիս է իբրեւ ժառանգութիւն:{nl}</verse>
				<verse number="12">Եւ Յեսուն Ռուբէնեանների ու Գադեանների եւ Մանասէի կես ցեղին հետ խօսեց եւ ասեց.</verse>
				<verse number="13">Յիշեցէք այն խօսքը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ պատուիրեց ասելով. Ձեր Տէր Աստուածը ձեզ հանգստացրեց, եւ այս երկիրը ձեզ տուաւ:</verse>
				<verse number="14">Ձեր կնիկները, ձեր տղերքը եւ ձեր անասունները թող բնակուեն այն երկրումը, որ Մովսէսը ձեզ տուաւ Յորդանանի այս կողմին. բայց դուք սպառազինուած ձեր եղբայրների առաջն անցէք՝ ամենքդ էլ զօրաւոր մարդիկ՝ եւ նորանց օգնութիւն արէք,</verse>
				<verse number="15">Մինչեւ որ Տէրը ձեր եղբայրներին էլ ձեզ պէս հանգստացնէ, եւ նորանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը կ'տայ նորանց, եւ ետ դառէք ձեր ժառանգութեան երկիրը, եւ ժառանգեցէք այն, որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ տուաւ Յորդանանի այս կողմին դէպի արեւելք:{nl}</verse>
				<verse number="16">Եւ Յեսուին պատասխանեցին եւ ասեցին. Ամեն ինչ որ պատուիրեցիր՝ կ'անենք, եւ ուր որ մեզ ուղարկես՝ կ'գնանք:</verse>
				<verse number="17">Ինչպէս որ Մովսէսին էինք լսում,այնպէս էլ քեզ կ'լսենք. միայն թէ քո Տէր Աստուածը քեզ հետ լինի, ինչպէս որ Մովսէսի հետ էր:</verse>
				<verse number="18">Ամեն ով որ քո հրամանին ընդդիմանայ եւ չ'լսէ քո ամեն խօսքերին, որ մեզ պատուիրես, պիտի սպանուի. միայն թէ զօրացիր եւ քաջ եղիր:</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ Նաւէի որդի Յեսուն Սատիմցն երկու մարդ ուղարկեց ծածկաբար երկիրը լրտեսելու համար, եւ ասեց. Գնացէք տեսէք այն երկիրը եւ Երիքովը. եւ նորանք գնացին եւ եկան Ռախաբ անունով մի պոռնիկ կնկայ տունը, եւ այնտեղ պառկեցին:</verse>
				<verse number="2">Եւ Երիքովի թագաւորին ասուեցաւ թէ՝ Ահա այս գիշեր այստեղ մարդիկ են եկել Իսրայէլի որդիներիցն երկիրը լրտեսելու համար:</verse>
				<verse number="3">Եւ Երիքովի թագաւորը մարդ ուղարկեց Ռախաբի մօտ ասելով. Քեզ մօտ եկող եւ տունդ մտնող մարդիկը դուրս հանիր. որովհետեւ եկել են այս բոլոր երկիրը լրտեսելու համար:</verse>
				<verse number="4">Եւ կնիկն առաւ այն երկու մարդկանցը եւ թաքցրեց, եւ ասեց. Իրավ այն մարդիկը եկան ինձ մօտ, բայց չ'իմացայ թէ որտեղից են նորանք.</verse>
				<verse number="5">Եւ դռների փակելու ժամանակը մութն էր՝ այն մարդիկը դուրս եկան. եւ չ'գիտեմ թէ այն մարդիկը ուր գնացին. շուտով նորանց ետեւիցը ընկէք, որ նորանց հասնէք:</verse>
				<verse number="6">Իսկ ինքը նորանց վեր էր հանել կտուրը եւ թաքցրել քթանի եղէգներումը, որ իր կտրի վերայ շարել էր:</verse>
				<verse number="7">Եւ մարդիկը Յորդանանի ճանապարհովը մինչեւ անցքերը նորանց ետեւիցն ընկան, եւ դուռը փակեցին՝ նորանց ետեւից ընկնողները դուրս գալուց յետոյ:{nl}</verse>
				<verse number="8">Եւ երբոր նորանք դեռ չէին պառկել, կնիկը վեր ելաւ կտուրը նորանց մօտ,</verse>
				<verse number="9">Եւ ասեց այն մարդկանցը. Ես գիտեմ, որ Տէրը այս երկիրը ձեզ է տուել, եւ որ ձեր վախը մեր վերայ է ընկել, եւ որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալուել են.</verse>
				<verse number="10">Որովհետեւ մենք լսեցինք, թէ ինչպէս Տէրը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր Եգիպտոսիցը դուրս եկած ժամանակը. նաեւ ինչ որ դուք արիք Ամօրհացիների երկու թագաւորներին՝ Սեհոնին եւ Ովգին, որ բնաջինջ արիք նորանց:</verse>
				<verse number="11">Եւ մենք լսել ենք, եւ մեր սիրտերը հալուել են, եւ ձեր երեսիցը մեկ մարդում համարձակութիւն չէ մնացել. որովհետեւ ձեր Եհովայ Աստուածն Աստուած է վերեւումը՝ երկնքի մէջ,եվ ներքեւումը՝երկրիս վերայ:</verse>
				<verse number="12">Եւ հիմա աղաչում եմ,Տէրով երդում արէք ինձ, որ ես ձեզ ողորմութիւն եմ անուլ, եւ դուք էլ ողորմութիւն կ՚անէք իմ հօր տանը. եւ ինձ մի ճշմարիտ նշան տուէք,</verse>
				<verse number="13">Որ իմ հօրը, մօրը, իմ եղբայրներին, քոյրերին եւ բոլոր նորանց վերաբերեալներին ողջ կ'թողէք,եւ մեր անձը մահից կ՚ազատէք:</verse>
				<verse number="14">Եւ այն մարդիկը նորան ասացին. Եթէ այս մեր բանը չ'յայտնէք,այն ժամանակ թող ձեր տեղը մեր անձերը մեռնեն, եւ երբոր Տէրն այս երկիրը մեզ տայ, քեզ ողորմութիւն եւ հաւատարմութիւն կ'անենք:</verse>
				<verse number="15">Եւ նորանց մէկ չուանով պատուհանիցը ցած իջեցրեց. որովհետեւ նորա տունը բերդի պարսպի վերայ էր, եւ ինքը պարսպի վերայ էր բնակվում.</verse>
				<verse number="16">Եւ նորանց ասեց. գնացէ՛ք սարը, մի գուցէ հալածողները ձեզ հանդիպեն. եւ այնտեղ երեք օր թաք կացէք, մինչեւ որ հալածողները ետ դառնան, եւ յետոյ ձեր ճանապարհը գնացէք:</verse>
				<verse number="17">Եւ այն մարդիկը նորան ասացին. Մենք անպարտ կ'լինենք քո այդ երդումիցը որ մեզ անել տուիր.</verse>
				<verse number="18">Երբոր մենք այս երկիրը մտնենք, դու այս կարմիր դերձանի չուանը այն պատուհանի վերայ կապես, որտեղից որ մեզ իջեցրիր. եւ քո հայրը, մայրը, եղբայրները եւ քո հօր բոլոր տունը քեզ մօտ այս տունը ժողովես.</verse>
				<verse number="19">Եւ ով որ քո տան դռնիցը դուրս գայ, նորա արիւնը իր գլխին,մենք անպարտ ենք. բայց քեզ մօտ այս տանը բոլոր եղողների արիւնը մեր գլխին, եթէ նորանց մէկ ձեռք դպչէ:</verse>
				<verse number="20">Եւ եթէ մեր այս բանը յայտնես, այն ժամանակ մենք անպարտ ենք քո մեզ անել տուած երդումիցը:</verse>
				<verse number="21">Եւ նա ասեց. Ձեր խօսքերի պէս լինի. եւ թողեց նորանց, եւ նորանք գնացին. եւ նա այն կարմիր չուանը կապեց պատուհանի վերայ:{nl}</verse>
				<verse number="22">Եւ նորանք գնացին եւ եկան դէպի սարը, եւ այնտեղ երեք օր նստեցին, մինչեւ որ հալածողները ետ դառան. եւ հալածողները նորանց որոնեցին ամեն ճանապարհում, բայց չ'գտան:</verse>
				<verse number="23">Այն ժամանակ այն երկու մարդիկը ետ դառան եւ ցած իջան սարիցը, եւ անցնելով Նաւէի որդի Յեսուի մօտ գնացին, եւ պատմեցին նորան բոլոր իրանց պատահած բաները.</verse>
				<verse number="24">Եւ Յեսուին ասեցին. Իրաւ Տէրն այն բոլոր երկիրը մեր ձեռքն է տուել, եւ այն երկրի բոլոր բնակիչները մեր երեսից հալուել են:</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ Յեսուն առաւօտանց վաղ վեր կացաւ, եւ ինքը եւ բոլոր Իսրայէլի որդիքը չուեցին Սատիմիցը, եւ եկան մինչեւ Յորդանանը. եւ անցնելուց առաջ այնտեղ իջեւան արին:</verse>
				<verse number="2">Եւ երեք օրից յետոյ ոստիկանները անցան բանակի միջովն անցան:</verse>
				<verse number="3">Եւ ժողովրդին պատուիրեցին ասելով. Երբոր տեսնէք ձեր Տէր Աստուծոյ ուխտի տապանակը, եվ Ղեւտացի քահանաներին ու մեր քահանաներին նորան տանելիս, դուք էլ ձեր տեղերիցը չուեցեք, եւ նորա ետեւիըց գնացէք.</verse>
				<verse number="4">Բայց մի հեռաւորութիւն լինի ձեր եւ նորա մէջտեղում երկու հազար կանգունի չափ. նորան չ'մօտենաք, որպէս զի իմանաք ձեր գնալու ճանապարհը. որովհետեւ այս ճանապարհովն անցած չէք երէկուանից եւ միւս օրուանից:</verse>
				<verse number="5">Եւ Յեսուն ասեց ժողովրդին. Սրբեցէք ձեր անձերը. որովհետեւ Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու:</verse>
				<verse number="6">Եւ Յեսուն ասեց քահանաներին. թէ Վեր առէք ուխտի տապանակը, եւ անցէք ժողովրդի առաջը: Եւ նորանք վերր առան ուխտի տապանակը. եւ գնացին ժողովրդի առաջիցը:{nl}</verse>
				<verse number="7">Եւ Տէրն ասեց Յեսուին. Այսօր կ'սկսեմ քեզ մեծացնել բոլոր Իսրայէլի աչքի առաջին, որ իմանան, թէ ինչպէս որ Մովսէսի հետ էի, քեզ հետ կ՚լինեմ:</verse>
				<verse number="8">Եւ հիմա դու ուխտի տապանակը վեր առնող քահանաներին պատուիրիր ասելով. Երբոր Յորդանանի ջրի եզերքը հասնէք, Յորդանանումը կանգնեցէք:{nl}</verse>
				<verse number="9">Եւ Յեսուն ասեց Իսրայէլի որդկանցը. Մօտեցէք այստեղ, եւ ձեր Տէր Աստուծոյ խօսքերը լսեցէք:</verse>
				<verse number="10">Եւ Յեսուն ասեց. Սորանով կ՚իմանաք, որ կենդանի Աստուածը ձեր մէջն է, եւ ձեր առաջիցը հալածելով հալածելու է Քանանացիներին, Քետացիներին, Խեւացիներին, Փերեզացիներին, Գերգեսացիներին, Ամօրհացիներին եւ Յեբուսացիներին.</verse>
				<verse number="11">Ահա բոլոր երկրի Տիրոջ ուխտի տապանակը ձեր առաջը կ'անցնե Յորդանանի մէջ:</verse>
				<verse number="12">Եւ հիմա դուք Իսրայէլի ցեղերիցը տասնեւերկու մարդ առէք, ամեն մէկ ցեղիցը մէկ մարդ:</verse>
				<verse number="13">Եւ երբոր բոլոր երկրի Տէր Եհովայի տապանակը վեր առնող քահանաների ոտքերի թաթերը Յորդանանի ջրի մէջ մտնեն, Յորդանանի ջրերը կ'կտրուին, վերեւիցն իջնող ջրերը կարկառակոյտի պէս կ'կանգնեն:{nl}</verse>
				<verse number="14">Եւ երբոր ժողովուրդը Յորդանանովն անցնելու համար իրանց վրաններիցը չուեցին, ուխտի տապանակը վեր առնող քահանաները ժողովրդի առաջին էին.</verse>
				<verse number="15">Եւ հէնց որ տապանակը վեր առնողները մինչեւ Յորդանանը հասան եւ տապանակը վեր առնող քահանաների ոտքերը ջրի եզերքի մէջ մխուեցան, (որովհետեւ հունձքի բոլոր ժամանակը Յորդանանը լիքն է լինում իր բոլոր եզերքների վերայ,)</verse>
				<verse number="16">Այն ժամանակը վերեւիցն իջնող ջրերը կանգնեցին, եւ Սարթանի մօտ եղող Ադամ քաղաքիցը շատ հեռու մի կարկառակոյտի պէս բարձրացաւ. եւ դաշտի ծովը այսինքն Աղի ծովը իջնող ջրերը վերջացան կտրուեցան. եւ ժողովուրդը Երիքովի դէմ անցկացաւ:</verse>
				<verse number="17">Եւ Տիրոջ ուխտի տապանակը վեր առնող քահանաները Յորդանանի մէջ ցամաքի վերայ հաստատ կանգնեցին. եւ բոլոր Իսրայէլը ցամաքով անցկացաւ, մինչեւ որ բոլոր ժողովուրդը Յորդանանովն անցնելը վերջացրեց:</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ երբոր բոլոր ժողովուրդը Յորդանանովն անցնելը վերջացրին, Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց.</verse>
				<verse number="2">Ժողովրդիցը դուք տասնեւերկու մարդ առէք, ամէն մէկ ցեղիցը մէկ մարդ,</verse>
				<verse number="3">Եւ նորանց պատուիրեցէք ասելով. Այստեղից՝ Յորդանանի միջիցը՝ քահանաների ոտքերի պինդ կացած տեղիցը ձեզ համար տասնեւերկու քար վեր առէք, եւ ձեզ հետ տարէք նորանց, եւ դրէք այն իջեւանումը ուր որ այս գիշեր իջեւան էք անելու:</verse>
				<verse number="4">Եւ Յեսուն Իսրայէլի որդիներիցն իր որոշած տասնեւերկու մարդկանցը կանչեց, ամեն մէկ ցեղիցը մէկ մարդ.</verse>
				<verse number="5">Եւ Յեսուն նորանց ասեց. Ձեր Տէր Աստուծոյ տապանակի առաջին անցէք Յորդանանի մէջ, եւ ամէն մէկդ ձեր ուսերի վերայ մէկ քար վեր առէք Իսրայէլի որդկանց թիւին համեմատ.</verse>
				<verse number="6">Որ սա ձեր մէջ նշան լինի.Որ երբոր էգուց ձեր որդիքը հարցնելու լինեն եւ ասեն. թէ Այս քարերը ի՞նչ են ձեզ համար,</verse>
				<verse number="7">Նորանց ասէք. Որովհետեւ Տիրոջ ուխտի տապանակի առաջիցը Յորդանանի ջրերը կտրուեցան. երբոր նա Յորդանանովն անցնում էր Յորդանանի ջուրը կտրուեցաւ. եւ այս քարերը Իսրայէլի որդկանց մէջ յիշատակի համար լինեն յաւիտեան:</verse>
				<verse number="8">Եւ իսրայէլի որդիքն այնպէս արին ինչպէս որ Յեսուն պատուիրել էր. եւ Յորդանանի միջիցը տասնեւերկու քար վեր առան, ինչպէս որ Տէրը Յեսուին ասել էր Իսրայէլի որդկանց ցեղերի թիւին համեմատ. եւ իրանց հետ իջեւանի տեղը տարին նորանց եւ այնտեղ դրին:</verse>
				<verse number="9">Եւ Յեսուն ուրիշ տասնեւերկու քարեր կանգնեցրեց Յորդանանի մէջ, ուխտի տապանակը վեր առնող քահանաների ոտքերի կացած տեղումը, եւ մինչեւ այս օրը այնտեղ են:</verse>
				<verse number="10">Եւ տապանակը վեր առնող քահանաները կանգնեցին Յորդանանի մէջ մինչեւ որ վերջացավ այն բոլոր խօսքը, որ Տէրը Յեսուին պատուիրեց ժողովրդին ասելու, ինչպէս որ Մովսէսը բոլորը պատուիրել էր Յեսուին. եւ ժողովուրդը շտապելով անցաւ:</verse>
				<verse number="11">Եւ երբոր բոլոր ժողովուրդը անցնելը վերջացրեց, այն ժամանակ Տիրոջ տապանակը եւ քահանաները ժողովրդի առաջն անցան:{nl}</verse>
				<verse number="12">Եւ Ռուբենի որդիքը եւ Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը սպառազինեալ Իսրայէլի որդկանց առաջն անցան, ինչպէս որ Մովսէսն ասել էր նորանց:</verse>
				<verse number="13">Քառասուն հազարի չափ պատրաստուած զօրք Տիրոջ առաջն անցան պատերազմի համար Երիքովի դաշտը:{nl}</verse>
				<verse number="14">Նույն օրը Տէրը մեծարեց Յեսուին Իսրայէլի աչքի առաջի, եւ նորանից վախենում էին ինչպէս վախեցել էին Մովսէսիցը, նորա կեանքի բոլոր օրերումը:</verse>
				<verse number="15">Եւ Տէրը խօսեց Յեսուի հետ ասելով.</verse>
				<verse number="16">Պատուիրիր վկայութեան տապանակը վեր առնող քահանաներին, որ Յորդանանիցը դուրս գան:</verse>
				<verse number="17">Եւ Յեսուն քահանաներին հրամայեց եւ ասեց. Յորդանանիցը վեր եկէք:</verse>
				<verse number="18">Եւ երբոր Տիրոջ ուխտի տապանակը վեր առնող քահանաները Յորդանանի միջիցը վեր եկան, եւ քահանաների ոտքերի թաթերը ցամաքի վերայ կոխեցին, Յորդանանի ջրերը իրանց տեղը դառան, եւ երէկուայ ու միւս օրուայ պէս իրանց բոլոր եզերքների վերայ գնացին:{nl}</verse>
				<verse number="19">Եւ առաջին ամսի տասնին Ժողովուրդը Յորդանանիցը դուրս եկաւ, եւ բանակ տուաւ Գաղգաղայի մէջ Երիքովի արեւելեան կողմում:</verse>
				<verse number="20">Եւ այն տասնեւերկու քարը որ վեր առան Յորդանանիցը, Յեսուն Գաղգաղայի մէջ կանգնեցրեց,</verse>
				<verse number="21">Եւ ասեց Իսրայէլի որդկանցը. թէ Երբոր էգուց ձեր որդիքն իրանց հայրերիցը հարցնելու լինեն եւ ասեն. Այս ի՞նչ քարեր են.</verse>
				<verse number="22">Ձեր տղերանցը իմացնէք ասելով. Իսրայէլն այս Յորդանանիցը ցամաքով անցկացաւ.</verse>
				<verse number="23">Որովհետեւ ձեր Տէր Աստուածը ձեր առաջիցը Յորդանանի ջրերը ցամաքեցրեց մինչեւ որ դուք անցաք, ինչպես որ ձեր Տէր Աստուածը Կարմիր ծովումն էլ արաւ,որ ցամաքեցրեց մեր առաջիցը մինչեւ որ մենք անցանք:</verse>
				<verse number="24">Որպէս զի երկրի բոլոր ազգերը իմանան որ Տիրոջ ձեռքը զօրաւոր է, եւ դուք ձեր Տէր Աստուածանիցը միշտ վախենաք:</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ երբոր լսեցին Ամօրհացիների ամեն թագաւորները, որոնք Յորդանանի այս արեւմտեան կողմումն էին, եւ Քանանացիների ամեն թագաւորները, որոնք ծովեզերքի մօտ էին, թէ Տէրը ցամաքեցրեց Յորդանանի ջրերը Իսրայէլի որդկանց առաջիցը մինչեւ նորանց անցնելը, այն ժամանակ նորանց սիրտը հալուեցաւ, եւ նորանցում հոգի չ'մնաց Իսրայէլի որդկանց առաջին:{nl}</verse>
				<verse number="2">Այն ժամանակ Տէրը Յեսուին ասեց. Քեզ համար սուր դանակներ շինիր, եւ դարձիր Իսրայէլի որդկանցը կրկին թլփատիր:</verse>
				<verse number="3">Եւ Յեսուն իր համար սուր դանակներ շինեց եւ Իսրայէլի որդկանցը թլփատեց Գիբաթհաարալօթումը:</verse>
				<verse number="4">Եւ այս է պատճառը, որի համար Յեսուն թլփատեց նորանց. Եգիպտոսիցը դուրս եկած բոլոր ժողովրդի արուները՝ ամեն պատերազմող մարդիկը Եգիպտոսիցը դուրս գալուց յետոյ անապատումը ճանապարհին մեռան:</verse>
				<verse number="5">Եւ բոլոր դուրս եկած ժողովուրդը թլփատուած էր. բայց Եգիպտոսիցը դուրս գալուց յետոյ անապատումը ճանապարհին ծնուած բոլոր ժողովրդին չ'թլփատեցին:</verse>
				<verse number="6">Որովհետեւ Իսրայէլի որդիքը քառասուն տարի անապատումը շրջեցին, մինչեւ որ բոլոր ազգը այսինքն Եգիպտոսիցը դուրս եկած պատերազմական մարդիկը սպառուեցան. որ Տիրոջ խօսքին չէին լսել, որովհետեւ Տէրը նորանց երդում արաւ, որ նորանց բնաւ ցոյց չ'տայ այն երկիրը,որ Տէրը նորանց հայրերին երդում էր արել, որ մեզ տայ մի երկիր որ կաթ եւ մեղր է բղխում:</verse>
				<verse number="7">Եւ նորանց տեղումը նորանց զաւակներին կանգնեցրեց. եւ Յեսուն թլփատեց նորանց. որովհետեւ անթլփատ էին, ըստ որում ճանապարհին չ'էին թլփատել նորանց:</verse>
				<verse number="8">Եւ երբոր բոլոր ժողովրդի թլփատուիլը վերջացաւ, մնացին բանակումն իրենց տեղը մինչեւ որ առողջացան:</verse>
				<verse number="9">Եւ Տէրը Յեսուին ասեց. Այսօր վեր առայ Եգիպտոսի նախատինքը ձեր վերայիցը եւ այն տեղի անունը մինչեւ այսօր Գաղգաղա կոչեցին:</verse>
				<verse number="10">Եւ Իսրայէլի որդիքը բանակ տուին Գաղգաղայումը, եւ զատիկն արին ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկնադէմին՝Երիքովի դաշտերումը:</verse>
				<verse number="11">Եւ զատկի հետեւեալ օրն այն երկրի պտղիցը բաղարջ եւ հեղի կերան՝հէնց նոյն օրը:{nl}</verse>
				<verse number="12">Եւ հետեւեալ օրը երբոր այն երկրի պտղիցը կերան, մանանան դադարեց, եւ նորանից յետոյ Իսրայէլի որդկանց համար այլ եւս մանանայ չ'կար. եւ այն տարին Քանանի երկրի արդիւնքիցը կերան:{nl}</verse>
				<verse number="13">Եւ երբոր Յեսուն Երիքով էր, իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ, որ ահա իր դիմացը մէկ մարդ էր կանգնել, եւ նորա ձեռքին մի մերկ սուր. եւ Յեսուն նորան մօտեցաւ եւ նորան ասեց. Մեզանի՞ց ես դու, թէ մեր թշնամիներիցը.</verse>
				<verse number="14">Եւ նա ասեց. Ոչ,այլ ես Տիրոջ զօրավարն եմ, եւ հիմա եկայ: Եւ Յեսուն իր երեսի վերայ գետինն ընկաւ եւ երկրպագութիւն արաւ,եւ նորան ասեց. Ի՞նչ է հրամայում իմ Տէրն իր ծառային:</verse>
				<verse number="15">Եւ Տիրոջ զօրավարը Յեսուին ասեց. Ոտքերիցդ կօշիկներդ հանիր, որովհետեւ քո կանգնած տեղը սուրբ է. Եւ Յեսուն այնպէս արաւ:</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ Երիքովը Իսրայէլի որդկանց առաջին ամուր կերպով փակուած էր.դուրս եկող եւ մտնող չ'կար:</verse>
				<verse number="2">Եւ Տէրը Յեսուին ասեց. Տես՝ ես քո ձեռքն եմ տուել Երիքովը եւ նորա թագաւորին՝զօրաւոր քաջերին:</verse>
				<verse number="3">Եւ դուք,ամեն պատերազմական մարդիկդ քաղաքը շրջապատեցէք մէկ անգամ քաղաքի շուրջը պտոյտ տալով. վեց օր այսպէս անես:</verse>
				<verse number="4">Եւ եօթը քահանաներ եօթը Յոբելեան փողերն առնեն տապանակի առաջին. եւ եօթներորդ օրը քաղաքի շուրջը եօթն անգամ պտոյտ տաք, եւ քահանաները փողերը հնչեցնեն:</verse>
				<verse number="5">Եւ երբոր Յոբելեան եղջիւրները հնչեցնեն, եւ դուք փողերի ձայնը լսէք, բոլոր ժողովուրդը մեծ աղաղակով աղաղակէ. եւ քաղաքի պարիսպները վայր կ'ընկնեն. եւ ժողովուրդը վեր գնայ ամէն մէկն ուղիղ իր առաջովն:{nl}</verse>
				<verse number="6">Եւ Նաւէի որդի Յեսուն քահանաներին կանչեց եւ նորանց ասեց. Վեր առէ՛ք ուխտի տապանակը, եւ եօթը քահանայ եօթը Յոբելեան փողեր առնեն Տիրոջ տապանակի առաջին:</verse>
				<verse number="7">Եւ ժողովրդին ասեց. Անցէք եւ քաղաքը շրջապատեցէք,ու զինուորները Տիրոջ տապանակի առաջն անցնեն:</verse>
				<verse number="8">Եւ երբոր Յեսուն ժողովրդին ասեց, եօթը քահանաները որ եօթը Յոբելեան փողեր ունէին, Տիրոջ առաջն անցնելով փողերը հնչեցրին, եւ Տիրոջ ուխտի տապանակը գնաում էր նորանց ետեւիցը:{nl}</verse>
				<verse number="9">Եւ զինուորները գնում էին փողերը հնչեցնող քահանաների առաջիցը, իսկ վերջապահները տապանակի ետեւիցը. եւ գնում ու փողերը հնչեցնում էին:</verse>
				<verse number="10">Եւ Յեսուն ժողովրդին պատուիրեց ասելով. Աղաղակ մի հանէք, եւ ձեր ձայնը չ'լսուի, եւ ձեր բերանիցը մի խօսք դուրս չ'գայ մինչեւ այն օրը որ ես ձեզ ասեմ. թէ Աղաղակեցէք. այն ժամանակ աղաղակեցէք:</verse>
				<verse number="11">Եւ Տիրոջ տապանակը քաղաքի բոլորքովը գնաց մէկ անգամ պտոյտ տալով, եւ եկան բանակը. եւ գիշերը բանակումը մնացին:{nl}</verse>
				<verse number="12">Եւ Յեսուն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ քահանաները վեր առան Տիրոջ տապանակը:</verse>
				<verse number="13">Եւ այն եօթը Յոբելեան փողերը կրող եօթը քահանաները գնում էին Տիրոջ տապանակի առաջում փողերը հնչեցնելով. եւ զինուորները գնում էին նորանց առաջիցը, եւ վերջապահներն էլ գնում էին Տիրոջ տապանակի ետեւիցը, ու քահանաները փողերը հնչեցնում էին:</verse>
				<verse number="14">Եվ երկրորդ օրն էլ քաղաքի շուրջը մէկ անգամ պտոյտ տուին եւ ետ դառան բանակը. վեց օր այսպէս արին:</verse>
				<verse number="15">Եւ եօթներորդ օրը կանուխ վեր կացան արշալոյսը ծագելիս, եւ քաղաքի շուրջը եօթն անգամ պտոյտ տուին նոյն կերպով. միայն թէ այն օրը եօթն անգամ պտոյտ տուին քաղաքի շուրջը:</verse>
				<verse number="16">Եւ եօթներորդ անգամին եղաւ երբոր քահանաները փողերը հնչեցրին, Յեսուն ժողովրդին ասեց. Աղաղակեցէք. որովհետեւ Տէրն այս քաղաքը ձեզ է տուել:</verse>
				<verse number="17">Եւ քաղաքը եւ բոլոր նորանում եղածը Տիրոջ համար նզովուած լինի, միայն Ռախաբ պոռնիկը ողջ մնայ. ինքը եւ իր հետ իր տան մէջ բոլոր եղողները, որովհետեւ մեր ուղարկած լրտեսներին թաքցրեց:</verse>
				<verse number="18">Բայց դուք զգուշանաք նզովուածիցը. մի գուցե որ նզովք բերէք նզովուածիցը առնելով, եւ Իսրայէլի բանակը նզովքի մէջ գցելով նորանց փորձանքի հանդիպեցնէք:</verse>
				<verse number="19">Եւ բոլոր արծաթն ու ոսկին եւ պղնձի ու երկաթի ամանները Տիրոջ համար սուրբ լինեն. Տիրոջ գանձը մտնեն:{nl}</verse>
				<verse number="20">Եւ ժողովուրդը աղաղակեց փողերը հնչուելիս. Եւ երբոր ժողովուրդը փողերի ձայնը լսեց, եւ ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց, պարիսպները վայր ընկան. եւ ժողովուրդը վեր ելաւ քաղաքը ամէն մէկը ուղիղ իր առաջ եւ քաղաքն առան.</verse>
				<verse number="21">Եւ քաղաքումը եղող բոլոր թէ այր եւ թէ կին, երիտասարդ եւ ծեր, արջառ, ոչխար եւ էշ սուրի բերանով կոտրատեցին:</verse>
				<verse number="22">Եւ Յեսուն ասեց այն երկիրը լրտեսող երկու մարդկանցը. Գնացէք այն պոռնիկ կնկայ տունը եւ հանեցէք այնտեղից այն կնկան եւ նորա ամեն ունեցածը,ինչպէս որ նորան երդում արիք:</verse>
				<verse number="23">Եւ այն լրտես երիտասարդները գնացին, եւ հանեցին Ռախաբին եւ նորա հօրը եւ մօրը եւ եղբայրներին եւ նորա ամեն ունեցածը, եւ նորա բոլոր ազգատոհմն էլ հանեցին եւ նորանց կանգնեցրին Իսրայէլի բանակիցը դուրս:</verse>
				<verse number="24">Եւ քաղաքն այրեցին կրակով եւ բոլոր նորա մէջ եղածը միայն արծաթն ու ոսկին եւ պղնձի ու երկաթի ամանները Տիրոջ տան գանձի մէջ դրին:</verse>
				<verse number="25">Այսպէս Յեսուն ողջ պահեց պոռնիկ Ռախաբին եւ նորա հօր տունը եւ նորա ամեն ունեցածը, եւ նա Իսրայէլի մէջ բնակուեց մինչեւ այսօր. որովհետեւ նա թաքցրեց այն լրտեսներին, որոնց Յեսուն ուղարկել էր Երիքովը լրտեսելու համար:{nl}</verse>
				<verse number="26">Եւ Յեսուն երդում արաւ այն ժամանակ ասելով. Անիծեալ լինի Տիրոջ առաջին այն մարդը, որ վեր կենայ շինէ Երիքով քաղաքը. իր անդրանիկովը նորա հիմերը դնէ, եւ իր կրտսերովը նորա դռները կանգնեցնէ:</verse>
				<verse number="27">Եւ Տէրը Յեսուի հետ էր. եւ նորա համբաւը տարածուեցաւ բոլոր երկրի մէջ:</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Բայց Իսրայէլի որդիքը յանցանք գործեցին նզովքի վերայ. որովհետեւ Յուդայի ցեղիցը Զարայի որդիի Զաբդիի որդիի Քարմիի որդի՝Աքարը նզովածիցն առաւ. եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեցաւ Իսրայէլի որդկանց վերայ:{nl}</verse>
				<verse number="2">Եւ Յեսուն Երիքովիցը մարդիկ ուղարկեց դէպի Գայի, որ Բեթաւանի մօտ Բեթէլի արեւելեան կողմին, եւ ասեց նորանց. թէ Վեր գնացէք եւ այն երկիրը րտեսեցէք. եւ այն մարդիկը գնացին եւ Գային լրտեսեցին:</verse>
				<verse number="3">Եւ ետ դառան Յեսուի մօտ եւ ասեցին նորան. Բոլոր ժողովուրդը վեր չ'գնայ. միայն երկու կամ երեք հազար մարդի չափ վեր գնան, եւ Գային կ'զարկեն. բոլոր ժողովրդին մի աշխատեցնիր այնտեղ տանելով, որովհետեւ նորանք քիչ են:</verse>
				<verse number="4">Եւ ժողովրդիցը երեք հազարի չափ մարդ վեր գնացին այնտեղ. բայց Գայիի մարդկանց առաջիցը փախան:</verse>
				<verse number="5">Եւ Գայիի մարդիկը նորանցից երեսունեւվեց մարդի չափ զարկեցին, եւ նորանց հալածեցին դռանը առաջից մինչեւ Սեբարիմ, եւ զառիվայրի վերայ նորանց զարկեցին. եւ ժողովրդի սիրտը հալուեցաւ եւ ջուր դառաւ:{nl}</verse>
				<verse number="6">Եւ Յեսուն իր հանդերձները պատռեց Տիրոջ տապանակի առաջին եւ իր երեսի վերայ վայր ընկաւ գետինը մինչեւ իրիկուն, ինքն եւ Իսրայէլի ծերերը, եւ իրանց գլխի վերայ հող ցանեցին:</verse>
				<verse number="7">Եւ Յեսուն ասեց.Ոհ, Տէր Եհովայ, ի՞նչու համար այս ժողովուրդը Յորդանանի այս կողմն անցկացրիր,որ մեզ Ամօրհացիների ձեռքը մատնես, եւ մեզ կորցնես. երանի՜ թէ Յորդանանի այն կողմին գոհ լինելով մնայինք:</verse>
				<verse number="8">Աղաչում եմ, Տէր, ես ի՞նչ ասեմ՝ Իսրայէլն իր թշնամիների առաջին մէջք դարձնելուց յետոյ:</verse>
				<verse number="9">Որովհետեւ Քանանացիները եւ երկրի բոլոր բնակիչները լսելով մեզ կ'պաշարեն, եւ մեր անունը երկրիս վերայից բոլորովին կ'կտրեն. այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անունը:{nl}</verse>
				<verse number="10">Եւ Տէրը Յեսուին ասեց. Վեր կաց. ի՞նչու համար այսպէս երեսիդ վերայ ես ընկել:</verse>
				<verse number="11">Իսրայէլը մեղք գործեց եւ զանց արին իմ ուխտը որ պատուիրեցի նորանց, որովհետեւ վեր են առել նզովածիցը, եւ գողացել են, եւ սուտ են խօսել, ու նաեւ իրանց կարասիքներումն են դրել:</verse>
				<verse number="12">Եւ Իսրայէլի որդիքը չեն կարող իրանց թշնամիների առաջին կանգնել. նորանք իրանց թշնամիների առաջին մէջք կ'դարձնեն, որովհետեւ նզովք են եղել. եւ այլ եւս ձեզ հետ չեմ լինիլ, եթե դուք նզովուածը ձեր միջիցը բնաջինջ չ'անէք:</verse>
				<verse number="13">Վեր կաց ժողովրդին սրբիր եւ ասիր. Էգուցուայ համար սրբուեցէք. որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածն այսպես է ասում. Ով Իսրայէլ, ձեր մէջը նզովք կայ, դու չէս կարող կանգնիլ քո թշնամիների առաջին, մինչեւ որ նզովքը ձեր միջիցը վեր չ'առնէք:</verse>
				<verse number="14">Եւ առաւօտեանց ձեր ցեղերովը մօտեցէք, եւ Տէրը որ ցեղին որ վիճակով բռնելու լինի, նա մօտենայ իր ազգատոհմներովը. եւ Տէրը որ ազգատոհմին որ բռնելու լինի, նա մօտենայ իր տուներովը, եւ Տէրը որ տունը որ բռնելու լինի, նա մօտենայ իր մարդիկներովը:</verse>
				<verse number="15">Եւ ով որ նզովքով բռնուի, նա կրակով պիտի այրուի, ինքը եւ իր ամեն ունեցածը. որովհետեւ նա Եհովայի ուխտը զանց է արել եւ Իսրայէլի մէջ անզգամութիւն է գործել:{nl}</verse>
				<verse number="16">Եւ Յեսուն առաւօտանց վաղ վեր կացաւ, եւ Իսրայէլին մօտեցրեց իր ցեղերովը. եւ Յուդայի ցեղը բռնուեցաւ:</verse>
				<verse number="17">Եւ Յուդայի ազգատոհմները մօտեցրեց, Զարայեանց ազգատոհմը բռնուեցաւ. եւ Զարայեանց տոհմն իր մարդիկներովը մօտեցրեց, եւ Զաբդին բռնուեցաւ.</verse>
				<verse number="18">Եւ նորա տունն իր մարդիկներովը մօտեցրեց, Յուդայի ցեղիցը Զարայի որդիի Զաբդիի որդիի Քարմիի որդին Աքարը բռնուեցաւ:</verse>
				<verse number="19">Եւ Յեսուն Աքարին ասեց. Որդիս, հիմա Իսրայէլի Տէր Աստծուն փառք տուր, եւ նորան խոստովանիր, եւ քո արածը հիմա ինձ յայտնիր, ինձանից մի ծածկիր:</verse>
				<verse number="20">Եւ Աքարը պատասխանեց Յեսուին եւ ասեց. Իրաւ՝ ես Իսրայէլի Տէր Աստծոյ դէմ մեղք գործեցի, եւ այսպէս ու այսպէս արի.</verse>
				<verse number="21">Այսինքն աւարի մէջ մէկ լաւ Սենէարի վերարկու, եւ երկու հարիւր սիկղ արծաթ, եւ յիսուն սիկղի ծանրութեամբ մէկ ոսկի լեզու տեսայ, եւ նորանց ցանկանալով առայ. եւ ահա նորանք իմ վրանի մէջ հողումը թաքցրուած են, եւ արծաթը նորա տակին է:</verse>
				<verse number="22">Եւ Յեսուն լրաբերներ ուղարկեց. եւ նորանք վազեցին վրանը. եւ ահա վրանի մէջ պահուած էր այն, եւ արծաթը նորա տակին էր:</verse>
				<verse number="23">Եւ նորանք վեր առան վրանի միջիցը եւ բերին Յեսուի եւ բոլոր Իսրայէլի որդկանց մօտ, եւ Տիրոջ առաջին դրին նորանք:{nl}</verse>
				<verse number="24">Եւ Յեսուն առաւ Զարայեան Աքարին եւ այն արծաթը եւ վերարկուն եւ ոսկի լեզուն եւ նորա տղերքը, աղջկերքը, նորա արջառները, էշերը, ոչխարները, վրանը եւ նորա ամեն բանը, եւ բոլոր Իսրայէլը նորա հետ եւ նորանց դուրս հանեցին Աքովրի ձորը:</verse>
				<verse number="25">Եւ Յեսուն ասեց. Ի՞նչու համար դու մեզ փորձանքի մէջ գցեցիր. Տէրը այսօր քեզ փորձանքի մէջ գցէ. եւ բոլոր Իսրայէլը նորան քարերով քարկոծելուց յետոյ կրակով այրեցին:</verse>
				<verse number="26">Եւ նորա վերայ մէկ մեծ քարակոյտ դիզեցին, որ կայ մինչեւ այս օրը: Եւ Տէրն իր սաստիկ բարկութիւնիցը դադարեց. այս պատճառով այն տեղի անունը Աքովրի ձոր ասուեցաւ մինչեւ այս օրը:</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ Տէրը Յեսուին ասեց. Մի վախենար եւ մի զարհուրիր. առ բոլոր պատերազմող մարդկանցը քեզ հետ եւ վեր կաց գնա վեր դէպի Գայի. ահա Գայիի թագաւորը եւ նորա ժողովուրդը եւ նորա քաղաքը եւ նորա երկիրը քո ձեռքը տուի:</verse>
				<verse number="2">Եւ Գայիին եւ նորա թագաւորին այնպէս անես ինչպէս որ արիր Երիքովին եւ նորա թագաւորին, միայն թէ նորա աւարը եւ անասունները ձեզ համար առնէք: Քաղաքի ետեւի կողմիցը դարաններ պատրաստես:</verse>
				<verse number="3">Եւ Յեսուն եւ բոլոր պատերազմող մարդիկը վեր կացան, որ Գայիի վերայ գնան, եւ Յեսուն երեսուն հազար զօրաւոր մարդ ընտրեց, եւ գիշերով ուղարկեց նորանց:</verse>
				<verse number="4">Եւ նորանց պատուիրեց ասելով. Նայեցէք դուք քաղաքի ետեւիցն այն քաղաքի համար դարանում պիտի նստէք. քաղաքիցը շատ մի հեռանաք, եւ ամենքդ պատրաստ կացէք.</verse>
				<verse number="5">Եւ ես եւ իմ հետ եղող բոլոր ժողովուրդը քաղաքին կ'մօտենանք. եւ երբոր նորանք առաջին անգամի պէս մեզ դէմ դուրս գան, նորանց առաջիցը պիտի փախչենք.</verse>
				<verse number="6">Եւ նորանք մեր ետեւիցը դուրս կ'գան, մինչեւ որ նորանց քաղաքիցը բաժանենք. որովհետեւ նորանք ասելու են.թէ Մեր առաջիցը փախչում են առաջին անգամի պէս. եւ մենք նորանց առաջիցը փախչելու ենք:</verse>
				<verse number="7">Բայց դուք դարանից դուրս եկէք եւ քաղաքն առէք, որովհետեւ ձեր Տէր Աստուածը նորան ձեր ձեռքը կը տայ:</verse>
				<verse number="8">Եւ երբոր քաղաքն առնէք, քաղաքը կրակով այրէք. Տիրոջ ասածին պէս անէք. ահա ձեզ պատուիրեցի:</verse>
				<verse number="9">Եւ Յեսուն նորանց ուղարկեց, եւ նորանք գնացին դարանում նստեցին Բեթէլի եւ Գայիի մէջտեղում, Գայիի արեւմտեան կողմիցը. եւ Յեսուն այն գիշերը ժողովրդի մէջ մնաց:{nl}</verse>
				<verse number="10">Եւ Յեսուն առաւօտանց վաղ վեր կացաւ եւ ժողովրդին հանդէս արաւ, եւ ինքն Իսրայէլի ծերերի հետ ժողովրդի առաջիցը դէպի Գայի գնաց:</verse>
				<verse number="11">Եւ նորա հետ եղող բոլոր պատերազմական մարդիկն էլ վեր կացան եւ մօտենալով գնացին քաղաքի առաջը եւ բանակ տուին Գայիի հիւսիսային կողմումը. եւ նորանց ու Գայիի մէջտեղը մէկ ձոր կար:</verse>
				<verse number="12">Եւ հինգ հազարի չափ մարդ առաւ, եւ նորանց դարանի մէջ նստեցրեց Բեթէլի եւ Գայիի մէջտեղումը՝քաղաքի արեւմտեան կողմին:</verse>
				<verse number="13">Եւ ժողովուրդը քաղաքի հիւսիսային կողմումը դրին բոլոր բանակը, եւ դարանը քաղաքի արեւմտեան կողմումը. եւ Յեսուն այն գիշերը ձորի մէջը գնաց:{nl}</verse>
				<verse number="14">Եւ երբոր Գայիի թագաւորը այս տեսաւ, շուտով կանուխ վեր կացան եւ դուրս գնացին այն քաղաքի մարդիկը, ինքը եւ իր բոլոր ժողովուրդը որոշ ժամանակով դաշտի վերայ պատերազմելու Իսրայէլի դէմ, բայց ինքը չ'գիտէր թէ քաղաքի ետեւիցն իր համար դարան կար:</verse>
				<verse number="15">Եւ Յեսուն ու բոլոր Իսրայէլն իրանց նորանց առաջին զարկուածի պէս ցոյց տուին եւ անապատի ճանապարհովը փախան:</verse>
				<verse number="16">Եւ քաղաքումն եղող բոլոր ժողովուրդը ժողովուեցաւ, որ նորանց հալածեն, եւ Յեսուի ետեւիցն ընկնելով քաղաքիցը բաժանուեցան:</verse>
				<verse number="17">Եւ Գայիումն ու Բեթէլումը մարդ չ'մնաց, որ Իսրայէլի ետեւիցը դուրս եկած չ'լինէր. եւ քաղաքը թողեցին բաց ու Իսրայէլին հալածեցին:{nl}</verse>
				<verse number="18">Եւ Տէրը Յեսուին ասեց. Ձեռքիդ նիզակը մեկնիր դէպի Գայի, որովհետեւ ես քո ձեռքն եմ տուել այն. եւ Յեսուն իր ձեռքի նիզակը մեկնեց դէպի քաղաքը:</verse>
				<verse number="19">Եւ դարանակալները շուտով իրանց տեղիցը վեր կացան. եւ հէնց որ նա իր ձեռքը մեկնել էր, վազեցին քաղաքը մտան եւ առան նորան, եւ շուտով քաղաքը կրակով վառեցին:</verse>
				<verse number="20">Եւ Գայիի բնակիչները դէպի ետեւ դառան եւ տեսան, որ ահա քաղաքի ծուխը մինչեւ երկինքն էր վեր ելել. եւ նորանք այս կամ այն կողմ փախչելու կարողութիւն չ'ունէին. եւ դէպի անապատը փախչող ժողովուրդն էլ հալածողների վերայ դառաւ:</verse>
				<verse number="21">Եւ Յեսուն եւ բոլոր Իսրայէլը երբոր տեսան, որ դարանակալները քաղաքն առան, եւ որ քաղաքի ծուխը վեր էր ելել, իրանք էլ ետ դառան եւ Գայիի մարդկանցը զարկեցին:</verse>
				<verse number="22">Եւ նորանք էլ քաղաքիցը նորանց դէմ դուրս եկան, եւ Իսրայէլի մէջտեղումը մնացին՝ սորանք այս կողմից եւ նորանք այն կողմից. եւ նորանց զարկեցին մինչեւ որ նորանցից մի մարդ ողջ չ'մնաց եւ չ'ազատուեցաւ:</verse>
				<verse number="23">Եւ Գայիի թագաւորին ողջ բռնուեցին, եւ նորան Յեսուի մօտ բերին:{nl}</verse>
				<verse number="24">Եւ երբոր Իսրայէլացիք Գայիի բոլոր բնակիչներին որ հալածել էին նորանց դաշտումը ու անապատումը՝ ջարդեցին, եւ նորանց ամենքը սուրի բերանով ընկան մինչեւ որ վերջացան, բոլոր Իսրայէլացիք ետ դառան Գայի եւ նորան սուրի բերանով զարկեցին:</verse>
				<verse number="25">Եւ այն օրն ընկածների ամենը թէ մարդ եւ թէ կին, տասնեւերկու հազար էր, այսինքն Գայիի բոլոր մարդիկը:</verse>
				<verse number="26">Եւ Յեսուն նիզակով մեկնած ձեռքը ետ չ'քաշեց, միչեւ որ Գայիի բոլոր բնակիչներին բնաջինջ արաւ:</verse>
				<verse number="27">Միայն թէ Իսրայէլացիք անասուններն ու քաղաքի աւարն իրանց համար առան Տիրոջ խօսքին համեմատ, որ պատուիրել էր Յեսուին:</verse>
				<verse number="28">Եւ Յեսուն Գային այրեց, եւ նորան մշտնջենաւոր աւերակների դէզ արաւ մինչեւ այս օրը:</verse>
				<verse number="29">Եւ Գայիի թագաւորին կախեց ծառիցը մինչեւ իրիկուն. եւ արեւը մտնելիս Յեսուն հրամայեց, որ նորա մեռած մարմինը ծառիցը վայր իջեցնեն. քաղաքի դռան առաջը գցեցին նորան, եւ նորա վերայ մի մեծ քարակոյտ դիզեցին, որ մինչեւ այսօր կայ:{nl}</verse>
				<verse number="30">Այն ժամանակ Յեսուն Իսրայէլի Տէր Աստուծոյ համար մի սեղան շինեց Գեբաղ սարի վերայ,</verse>
				<verse number="31">Ինչպէս որ Տիրոջ ծառայ Մովսէսը Իսրայէլի որդկանցը պատուիրել էր Մովսէսի օրէնքի գրքի մէջ գրուածին պէս այս սեղանը ամբողջ քարերից էր, որոնց վերայ երկաթ չէր դիպած, եւ նորա վերայ Տիրոջ համար ողջակէզներ մատուցրին ու խաղաղութեան զոհեր զոհեցին:</verse>
				<verse number="32">Եւ այնտեղ այն քարերի վերայ գրեց Մովսէսի օրէնքի օրինակը,որ Իսրայէլի որդկանց առաջին գրեց:</verse>
				<verse number="33">Եւ բոլոր Իսրայէլը եւ նորանց ծերերը եւ ոստիկանները եւ դատաւորները կանգնել էին տապանակի այս եւ այն կողմից՝ Տիրոջ ուխտի տապանակը վեր առնող Ղեւտացի քահանաների առաջին, թէ օտարականը եւ թէ բնակը. կէսը Գարիզին սարի կողմին եւ կէսը Գեբաղ սարի կողմին՝ ինչպէս որ Տիրոջ ծառայ Մովսէսը պատուիրել էր, որ առաջ Իսրայէլի ժողովրդին օրհնեն:</verse>
				<verse number="34">Եւ սորանից յետոյ կարդաց օրէնքի բոլոր խօսքերը, օրհնութիւնները եւ անէծքները, ինչ որ գրուած էր օրէնքի գրքի մէջ:</verse>
				<verse number="35">Մովսէսի բոլոր պատուիրածներից բնաւ մի խօսք չ'մնաց, որ Յեսուն չ'կարդար Իսրայէլի բոլոր ժողովքի առաջին եւ կանանց եւ տղերանց եւ նորանց մէջ գնացող օտարականի առաջին:</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ երբոր Յորդանանի այս կողմի բոլոր թագաւորները, որոնք սարի վերայ եւ Մեծ ծովի բոլոր եզերքումը մինչեւ Լիբանանի դէմ կենում էին, այսինքն Քետացիները, Ամօրհացիները, Քանանացիները, Փերեզացիները, Խեւացիները ու Յեբուսացիները լսեցին,</verse>
				<verse number="2">Միաբանեւթեամբ ժողովուեցան, որ Յեսուի եւ Իսրայէլի դէմ պատերազմեն:{nl}</verse>
				<verse number="3">Բայց Գաբաւօնի բնակիչները լսեցին ինչ որ Յեսուն Երիքովին եւ Գայիին արել էր,</verse>
				<verse number="4">Եւ իրանք էլ խորամանկութիւն բանեցրին. գնացին պաշարներ պատրաստեցին, եւ իրանց էշերի վերայ հին քուրձեր եւ հին պատառոտած եւ կարկատած գինիի տիկեր դրին,</verse>
				<verse number="5">Եւ իրանց ոտքերին հինացած եւ կարկատած տրեխներ, եւ հին շորեր իրանց վերայ առան. եւ նորանց հացը չորացած բորբոսնած էր.</verse>
				<verse number="6">Եւ գնացին բանակը՝ Յեսուի մօտ Գաղգաղայումը՝ եւ ասեցին նորան եւ Իսրայէլի մարդկանցը. Մենք հեռու երկրից ենք գալիս. ուստի հիմա մեզ հետ դաշինք դրէք:</verse>
				<verse number="7">Այն ժամանակ Իսրայէլի մարդիկն Խեւացիներին ասեցին. Գուցէ դուք մեր մէջ բնակող եք, եւ ձեզ հետ ի՞նչպէս դաշինք դնենք:</verse>
				<verse number="8">Բայց նորանք ասեցին Յեսուին. Մենք քո ծառաներն ենք. եւ Յեսուն նորանց ասեց. Դուք ո՞վ էք, եւ ո՞րտեղից էք գալիս:</verse>
				<verse number="9">Եւ նորան ասեցին. Քո ծառաները շատ հեռու երկրից ենք գալիս քո Եհովայ Աստուծոյ անունի համար, որովհետեւ նորա համբաւը եւ Եգիպտոսի մէջ բոլոր արածները լսեցինք:</verse>
				<verse number="10">ՈՒ նաեւ ամեն ինչ որ արաւ Յորդանանի այն կողմին Ամօրհացիների երկու թագաւորներին՝ Եսեբոնի Սեհոն թագաւորին եւ Աստարովթումը Բասանի Ովգ թագաւորին.</verse>
				<verse number="11">Եւ մեր ծերերն ու մեր երկրի բոլոր բնակիչները մեզ ասեցին, թէ ձեր ձեռքը ճանապարհի համար պաշար առէք, եւ գնացէք նորանց դիմաւորելու եւ նորանց ասեցէք. Մենք ձեր ծառաներն ենք. հիմա մեզ հետ դաշինք դրէք:</verse>
				<verse number="12">Այս մեր հացերը տաք էին, որ մենք պաշար վեր առանք մեր տներիցն այն օրը, որ դուրս եկանք ձեզ մօտ գալու, եւ ահա հիմա նորանք չորացած եւ բորբոսնած են:</verse>
				<verse number="13">Եւ այս գինիի տիկերը նոր էին, երբոր լցրինք, բայց ահա պատառոտած են. եւ մեր այս հանդերձները եւ տրեխները ճանապարհի շատ երկայնութեան համար հինացան:</verse>
				<verse number="14">Եւ մարդիկը վեր առան նորանց այն պաշարի պատճառով, իսկ Տիրոջը չ'հարցրին:</verse>
				<verse number="15">Եւ Յեսուն նորանց հետ խաղաղութիւն արաւ, եւ նորանց հետ ուխտ դրաւ որ նորանց ողջ պահէ. եւ ժողովքի իշխաններն էլ երդում արին նորանց:{nl}</verse>
				<verse number="16">Եւ նորանց հետ դաշինք դնելուց երեք օր յետոյ լսեցին, որ նրանք իրանց դրացիներն են, եւ իրանց մէջ են բնակվում:</verse>
				<verse number="17">Եւ Իսրայէլի որդիքը չուեցին եւ երրորդ օրը նորանց քաղաքները եկան, եւ նորանց քաղաքներն էին՝ Գաբաւօն, Կեփիրա, Բերովթ եւ Կարիաթարիմ:</verse>
				<verse number="18">Եւ Իսրայէլի որդիքը նորանց չ'զարկեցին, որովհետեւ ժողովքի իշխանները Իսրայէլի Տէր Աստուծովը նորանց երդում էին արել. բայց բոլոր ժողովքը տրտնջեցին իշխանների դէմ:{nl}</verse>
				<verse number="19">Եւ իշխանների ամենքը բոլոր ժողովքին ասեցին. Մենք Իսրայէլի Տէր Աստուծովը նորանց երդում արինք, եւ հիմա չենք կարող նորանց դպչել:</verse>
				<verse number="20">Նորանց այսպէս անենք՝ այսինքն նորանց ողջ թողնենք, որ մեզ վերայ բարկութիւն չ'գայ այն երդումի համար որ մենք արինք նորանց:</verse>
				<verse number="21">Եւ իշխաններն ասեցին նորանց. Թող ողջ մնան, բայց բոլոր ժողովքի համար փայտ կտրողներ եւ ջրկիրներ լինեն. եւ եղան՝ ինչպէս որ իշխաններն ասեցին նորանց:{nl}</verse>
				<verse number="22">Եւ Յեսուն նորանց կանչեց, եւ նորանց հետ խօսեց ասելով. Ի՞նչու համար մեզ խաբեցիք եւ ասեցիք. թէ Ձեզանից շատ հեռու ենք. քանի որ դուք մեր մէջն էք բնակվում:</verse>
				<verse number="23">Եւ հիմա դուք անիծեալ եք, եւ ձեզանից փայտ կտրող եւ ջրկիր ծառայ չ'պակասի իմ Աստուծոյ տանը:</verse>
				<verse number="24">Եւ նորանք Յեսուին պատասխանեցին եւ ասեցին. Որովհետեւ քո ծառաները ստուգիւ իմացան, որ քո Տէր Աստուածն իր ծառայ Մովսէսին հրամայել է որ այս բոլոր երկիրը ձեզ տայ, եւ այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջիցը բնաջինջ անէ, ուստի մենք ձեր պատճառովը մեր անձերի համար շատ վախեցանք եւ այս բանն արինք:</verse>
				<verse number="25">Եւ ահա հիմա քո ձեռքին ենք. քեզ ինչ հաճոյ եւ արդար երեւայ այն արա մեզ:</verse>
				<verse number="26">Եւ նորանց այնպէս արաւ, եւ նորանց Իսրայէլի որդկանց ձեռքիցն ազատեց, եւ նորանց չ'մեռցրին:</verse>
				<verse number="27">Եւ Յեսուն նոյն օրը փայտ կտրող եւ ջրկիր արաւ նորանց ժողովքի եւ Տիրոջ սեղանի համար մինչեւ այս օրը այն տեղում, որ նա կ'ընտրէ:</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ երբոր Երուսաղէմի Ադոնիսեդեկ թագաւորը լսեց, թէ Յեսուն Գային առաւ եւ նորան բոլորովին կործանեց, այսինքն ինչպէս որ Երիքովին եւ նորա թագաւորին էր արել, այնպէս էլ Գայիին եւ նորա թագաւորին արաւ, եւ թէ Գաբաւոնի բնակիչները իսրայէլացիների հետ հաշտութիւն արին եւ նորանց մէջ մնացին:</verse>
				<verse number="2">Շատ վախեցան, որովհետեւ Գաբաւօնը մեծ քաղաք էր՝ թագաւորանիստ քաղաքներից մէկին պէս, եւ նա Գայիիցը մեծ էր, եւ նորա բոլոր մարդիկը զօրաւոր էին:</verse>
				<verse number="3">Սորա համար Երուսաղէմի Ադոնիսեդեկ թագաւորը մարդ ուղարկեց Քեբրոնի Հօհամ թագաւորին, Յերիմութի Փիրամ թագաւորին, եւ Լաքիսի Յաբիէ թագաւորին, եւ Էգղօնի Դաբիր թագաւորին, ասելով.</verse>
				<verse number="4">Վեր եկէք ինձ մօտ եւ ինձ օգնեցէք, որ Գաբաւօնը զարկենք. որովհետեւ Յեսուի հետ եւ Իսրայէլի որդկանց հետ հաշտութիւն արաւ:</verse>
				<verse number="5">Եւ Ամօրհացիների հինգ թագաւորները՝ Երուսաղէմի թագաւորը, Քեբրոնի թագաւորը, Յերիմութի թագաւորը, Լաքիսի թագաւորը եւ Էգղոնի թագաւորը ժողովուեցան իրանք եւ իրանց բոլոր բանակները եւ վեր գնացին եւ Գաբաւօնի մօտ բանակ տուին եւ նորա դէմ պատերազմ արին:{nl}</verse>
				<verse number="6">Եւ Գաբաւոնի բնակիչները Յեսուի մօտ մարդ ուղարկեցին Գաղգաղայի բանակը, ասելով. Քո ձեռքը ետ մի քաշեր քո ծառաներիցը, շուտով մեզ մօտ վեր եկ, մեզ ազատի՛ր եւ մեզ ազատիր ու մեզ օգնիր. որովհետեւ մեզ վերայ են ժողովուել Ամօրհացիների բոլոր լեռնաբնակ թագաւորները:</verse>
				<verse number="7">Եւ Յեսուն վեր գնաց Գաղգաղայիցն ինքը եւ իր հետ բոլոր պատերազմական մարդիկը եւ զօրքի բոլոր զօրաւորները:</verse>
				<verse number="8">Եւ Տէրը Յեսուին ասեց. Նորանցից մի վախենար, որովհետեւ նորանց քո ձեռքն եմ տուել. նորանցից ոչ մէկը պիտի չ'կանգնէ քո առաջին:</verse>
				<verse number="9">Եւ Յեսուն Գաղգաղայիցը բոլոր գիշերը վեր գնալով յանկարծակի նորանց վերայ հասաւ:</verse>
				<verse number="10">Եւ Տէրը Իսրայէլի առաջին, եւ նորանց Գաբաւօնի մօտ մեծ կոտորածով կոտորեց, եւ նորանց հալածեց Բեթորոն վեր գնալու ճանապարհովը, ջարդ տուեց նրանց. եւ նորանց մինչեւ Ազեկա ու Մակեդա զարկեց:</verse>
				<verse number="11">Եւ երբոր նորանք Իսրայէլի առաջից փախչում էին, եւ Բեթորոնիցը վայր էին իջնում, Տէրը նորանց վերայ երկնքիցը կարկտի մեծ քարեր գցեց մինչեւ Ազեկա, եւ մեռան. կարկտի քարերիցը մեռնողները աւելի շատ էին, քան թէ Իսրայէլի որդկանց սրով մեռցրածները:</verse>
				<verse number="12">Այն ժամանակ Յեսուն Տիրոջ հետ խօսեց այն օրը,որ Տէրը Ամօրհացիներին Իսրայէլի որդկանց ձեռքը տուաւ, եւ Իսրայէլի առաջին ասեց. Արեգակ, Գաբաւօնումը կանգնիր, եւ, Լուսին, Այեղօնի ձորումը կանգնիր:</verse>
				<verse number="13">Եւ արեգակը կանգնեց, եւ լուսինը իր տեղը մնաց, մինչեւ որ ժողովուրդը իր թշնամիներիցը վրէժ առաւ: Միթէ սա Ուղիղի գրքումը գրուած չէ՞. եւ արեգակը երկնքի մէջտեղում կանգնեց եւ չ'շտապեց մտնելու մէկ կատարեալ օրի չափ:</verse>
				<verse number="14">Նորա պէս օր չ'եղաւ՝ ոչ առաջ եւ ոչ յետոյ, որ Տէրը մարդի ձայնին լսեց. որովհետեւ Տէրը պատերազմեց Իսրայէլի համար:{nl}</verse>
				<verse number="15">Եւ Յեսուն եւ նորա հետ բոլոր Իսրայէլը ետ դառան բանակը Գաղգաղա:</verse>
				<verse number="16">Եւ հինգ թագաւորները փախան, եւ Մակեդումը այրին մէջ թաք կացան:</verse>
				<verse number="17">Եւ Յեսուին պատմուեցաւ ասելով. Այն հինգ թագաւորները գտնուել են Մակեդումը այրի մէջ թաք կացած:</verse>
				<verse number="18">Եւ Յեսուն ասեց. Այրի բերանին մեծ քարեր գլորեցէք, եւ նորա վերայ մարդիկ նշանակեցէք, որ նորանց պահպանեն:</verse>
				<verse number="19">Բայց դուք մի կանգնեք, հալածեցէք ձեր թշնամիներին եւ զարկեցէք նորանց ետեւիններին, եւ նորանց թող մի տաք որ իրանց քաղաքները մտնեն. որովհետեւ ձեր Տէր Աստուածը նորանց ձեր ձեռքը մատնեց:</verse>
				<verse number="20">Եւ երբոր Յեսուն Իսրայէլի որդկանց հետ նորանց շատ մեծ կոտորածով կոտորեց, մինչեւ որ նորանց սպառեցրեց վերջացրեց, եւ նորանց փախստականները պարսպաւոր քաղաքների մէջ մտան:</verse>
				<verse number="21">Այն ժամանակ բոլոր ժողովուրդը խաղաղութեամբ ետ դառան Յեսուի մօտ բանակը Մակեդա Իսրայէլի որդկանց դէմ բնաւ մէկն իր լեզուն չ'սրեց:{nl}</verse>
				<verse number="22">Եւ Յեսուն ասեց. Այրի բերանը բացէք, եւ այրիցը հանեցէք բերէք ինձ մօտ այն հինգ թագաւորներին:</verse>
				<verse number="23">Եւ այնպէս արին,եւ այրիցն այն հինգ թագաւորներին՝ այսինքն Երուսաղէմի թագաւորին, Քեբրոնի թագաւորին, Յերիմութի թագաւորին, Լաքիսի թագաւորին եւ Էգղօնի թագաւորին հանեցին նորա մօտ տարին:</verse>
				<verse number="24">Եւ երբոր այս թագաւորներին Յեսուի մօտ հանեցին, Յեսուն Իսրայէլի բոլոր մարդկանցը կանչեց, եւ իր հետ պատերազմողների գլխաւորներին եւ ասեց. Մօտեցէք ձեր ոտքերը այս թագաւորների պարանոցների վերայ դրէք, եւ նորանք մօտեցան ու իրանց ոտքերը նորանց պարանոցների վերայ դրին:</verse>
				<verse number="25">Եւ Յեսուն ասեց նորանց. Մի վախենաք եւ մի զարհուրիք, ուժովացէք եւ քաջ եղէք. որովհետեւ Տէրը այսպէս կ'անէ ձեր ամեն թշնամիներին, որոնց հետ դուք պատերազմէք:</verse>
				<verse number="26">Եւ սորանից յետոյ Յեսուն նորանց զարկեց մեռցրեց, եւ նորանց հինգ ծառից կախեց, եւ ծառերի վերայ մինչեւ իրիկուն կախուած մնացին:</verse>
				<verse number="27">Եւ արեգակը մտնելու ժամանակին Յեսուն հրամայեց եւ նորանց վայր բերին ծառերի վերայից, եւ նորանց գցեցին այն այրի մէջ ուր որ թաք էին կացել, եւ այրի բերանին մեծ քարեր դրին, որ մինչեւ այսօր կան:{nl}</verse>
				<verse number="28">Եւ Յեսուն նոյն օրը Մակեդան էլ առաւ. եւ սուրի բերանով զարկեց նորան, ու նորա թագաւորին եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բնաջինջ արաւ. եւ մէկին ողջ չ'թողեց. եւ Մակեդայի թագաւորին էլ այնպէս արաւ ինչպէս որ Երիքովի թագաւորին էր արել:{nl}</verse>
				<verse number="29">Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը Մակեդայից անցան Լեբնա, եւ Լեբնայի հետ պատերազմեցին:</verse>
				<verse number="30">Եւ Տէրը նորանց էլ մատնեց նորա թագաւորովը Իսրայէլի ձեռքը, եւ նորան եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին սուրի բերանով զարկեց, եւ մէկին ողջ չ'թողեց. եւ նորա թագաւորին այնպէս արաւ ինչպէս որ Երիքովի թագաւորին էր արել:{nl}</verse>
				<verse number="31">Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը Լեբնայից անցան Լաքիս, եւ նորա դէմ բանակ տալով սորա հետ պատերազմեցին:</verse>
				<verse number="32">Եւ Տէրը Լաքիսը Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ երկրորդ օրը նորան առաւ եւ նորան ու նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին սուրի բերանով զարկեց բոլորովին ինչպէս որ Լեբնային էին արել:{nl}</verse>
				<verse number="33">Այն ժամանակ Գազերի Հօրամ թագաւորը վեր գնաց Լաքիսին օգնելու. եւ Յեսուն նորան եւ նորա ժողովրդին կոտորեց այնպէս որ նորանցից մէկը ողջ չ'մնաց:</verse>
				<verse number="34">Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը Լաքիսիցն անցան Էգղօն եւ նորա մօտ բանակ տալով նորա դէմ պատերազմեցին.</verse>
				<verse number="35">Եւ նոյն օրը նորան առաւ եւ սուրի բերանով զարկեց, եւ նոյն օրը նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բոլորովին բնաջինջ արաւ ինչպէս որ Լաքիսին էր արել:{nl}</verse>
				<verse number="36">Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը Էգղօնից վեր գնացին Քեբրօն, եւ նորա դէմ պատերազմեցին.</verse>
				<verse number="37">Եւ նորան առան եւ սուրի բերանով զարկեցին նորան եւ նորա թագաւորին եւ նորա բոլոր քաղաքներին եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին, եւ մէկին ողջ չ'թողեցին, բոլորովին ինչպէս որ Էգղօնին էին արել եւ նորան ու նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բնաջինջ արաւ:{nl}</verse>
				<verse number="38">Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը ետ դառան Դաբիր, եւ նորա հետ պատերազմեցին:</verse>
				<verse number="39">Եւ առան նորան եւ նորա թագաւորին եւ նորանց բոլոր քաղաքները եւ նորանց սուրի բերանով զարկեցին. եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բնաջինջ արին եւ մէկին ողջ չ'թողեցին. ինչպէս որ Քեբրօնին էր արել, այնպէս էլ Դաբիրին եւ նորա թագաւորին արաւ եւ ինչպէս որ Լեբնային եւ նորա թագաւորին էր արել:{nl}</verse>
				<verse number="40">Եւ Յեսուն զարկեց բոլոր լեռնային, հարաւային, դաշտային երկիրները եւ սարերի ստորոտները եւ նորանց բոլոր թագաւորներին զարկեց, եւ մէկին ողջ չ'թողեց, այլ ամեն շնչաւորին մեռցրեց, ինչպէս որ Իսրայէլի Աստուածը Եհովան պատուիրել էր:</verse>
				<verse number="41">Եւ Յեսուն զարկեց նորանց Կադէս-Բառնեայից մինչեւ Գազա եւ բոլոր Գոսոմի երկիրը մինչեւ Գաբաւօն:</verse>
				<verse number="42">Եւ այս բոլոր թագաւորներին եւ նորանց երկիրը Յեսուն առաւ մէկ անգամում. որովհետեւ Իսրայէլի համար Իսրայէլի Աստուածը Եհովան էր պատերազմ անում:</verse>
				<verse number="43">Եւ Յեսուն ու իր հետ բոլոր Իսրայէլը ետ դառան բանակը Գաղգաղա:</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ երբոր Հասորի Յաբին թագաւորը լսեց, մարդ ուղարկեց Մադօնի Յոբաբ թագաւորի մօտ եւ Սամրօնի թագաւորի մօտ եւ Աքսափի թագաւորի մօտ,</verse>
				<verse number="2">Եւ այն թագաւորներին մօտ որ հիւսիսային սարերումը եւ Քէնէրէթի հարաւային դաշտումն ու հովիտումն արեւմտեան կողմում Դովրի գաւառներումն էին,</verse>
				<verse number="3">Այսինքն արեւելեան եւ արեւմտեան Քանանացիների, Ամօրհացիների, Քետացիների, Փերեզացիների եւ լեռնաբնակ Յեբուսացիների մօտ, եւ Հերմօնի տակ Մասփայի երկրումը եղող Խեւացիների մօտ:</verse>
				<verse number="4">Եւ նորանք դուրս եկան իրանց բոլոր բանակներովը՝ շատ ժողովրդով դուրս եկան ծովի եզերքում եղող աւազի չափ բազմաթիւ, եւ խիստ շատ ձիեր եւ կառքեր: զօրքերի հետ ճամփայ ելան:</verse>
				<verse number="5">Եւ այս բոլոր թագաւորները միանալով գնացին բանակ տուին Մառօնի ջրի մօտ որ պատերազմեն Իսրայէլի հետ պատերազմեն:{nl}</verse>
				<verse number="6">Եւ Տէրը Յեսուին ասեց. Նորանց երեսիցը մի վախենար, որովհետեւ էգուց այս ժամանակ ես նորանց ամենքին Իսրայէլի առաջին ջարդել կ'տամ, նորանց ձիերը ջլատես եւ նորանց կառքերը կրակով այրես:</verse>
				<verse number="7">Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր պատերազմական ժողովուրդը յանկարծակի Մառօնի ջրի մօտ նորանց դէմ գնացին եւ նորանց վերայ յարձակուեցան:</verse>
				<verse number="8">Եւ Տէրը նորանց Իսրայէլի ձեռքը տուաւ, եւ նորանք զարկեցին նորանց, եւ հալածեցին նորանց մինչեւ մեծ Սիդոն եւ Մասրեփօթ-մայիմ, եւ մինչեւ Մասեփայի հովիտը դէպի արեւելք, եւ նորանց զարկեցին մինչեւ որ նորանցից մէկը չ'ազատուեցաւ:</verse>
				<verse number="9">Եւ Յեսուն նորանց այնպէս արաւ ինչպէս Տէրը իրան ասել էր. նորանց ձիերը ջլատեց եւ նորանց կառքերը կրակով այրեց:{nl}</verse>
				<verse number="10">Եւ Յեսուն այն ժամանակ ետ դառաւ, Հասորն առաւ եւ նորա թագաւորին սրով մեռցրեց, որովհետեւ Հասորն առաջուց այս բոլոր թագաւորութիւնների գլուխն էր:</verse>
				<verse number="11">Եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին սուրի բերանով զարկեցին, բնաջինջ արին. ոչ մէկ շնչաւոր չ'մնաց. եւ Հասորը կրակով այրեց:</verse>
				<verse number="12">Եւ այս թագաւորներին առաւ եւ նորանց սուրի բերանով զարկելով բնաջինջ արաւ ինչպէս Տիրոջ ծառայ Մովսէսը պատուիրել էր:</verse>
				<verse number="13">Բայց այն ամեն քաղաքները, որոնք իրանց հողաբլուրներովը կենում էին, Իսրայէլը չ'այրեց բացի միայն Հասորիցը որ Յեսուն այրեց:</verse>
				<verse number="14">Եւ այս քաղաքների բոլոր աւարը եւ անասուններն Իսրայէլի որդիքն իրանց համար կողոպտեցին, բայց բոլոր մարդկանցը սուրի բերանով զարկեցին, մինչեւ որ նորանց բնաջինջ արին, ոչ մէկ շնչաւոր չ'թողեցին:</verse>
				<verse number="15">Ինչպէս Տէրն իր Մովսէս ծառային պատուիրել էր, այնպէս Մովսէս Յեսուին պատուիրեց, եւ Յեսուն էլ այնպէս արաւ, ոչ մի բան զանց չ'արաւ այն ամենից ինչ որ Տէրը Մովսէսին պատուիրել էր:{nl}</verse>
				<verse number="16">Եւ Յեսուն առաւ այս բոլոր երկիրը, լեռնակողմը եւ բոլոր Գոսոմի երկիրը, հովիտն ու դաշտը, եւ Իսրայէլի սարը եւ նորա հովիտը,</verse>
				<verse number="17">Սէիր վեր գնացող Քալակ սարիցը մինչեւ Հերմոն սարի տակի Լիբանանի հովտումը եղող Բաաղգադ, եւ նորանց բոլոր թագաւորներին բռնեց եւ նորանց զարկեց մեռցրեց:</verse>
				<verse number="18">Յեսուն այս բոլոր թագաւորների հետ շատ օրեր պատերազմ արաւ:</verse>
				<verse number="19">Մի քաղաք չ'կար, որ Իսրայէլի որդկանց հետ հաշտութիւն արած լինէր բացի Գաբաւօնի մէջ բնակող Խեւացիներիցը. ամենն էլ պատերազմով առան:</verse>
				<verse number="20">Որովհետեւ Տէրիցն եղաւ նորանց սիրտը կարծրացնելը, որ պատերազմով Իսրայէլի դէմ դնեն որ նորանց ողորմութիւն չ'լինելով նորանց կորցնէ, որպէսզի բնաջինջ անէ նորանց ինչպէս որ Տէրը Մովսէսին պատուիրել էր:{nl}</verse>
				<verse number="21">Եւ Յեսուն այն ժամանակ գնաց, եւ կոտորեց Ենակիմներին սարերիցը՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից եւ Յուդայի բոլոր սարերիցը, եւ Իսրայէլի բոլոր սարերիցը. Յեսուն նորանց իրանց քաղաքներովը մէկտեղ փչացրեց:</verse>
				<verse number="22">Իսրայէլի որդկանց երկրի մէջ Ենակիմներ չ'մնաց, բայց միայն Գազայի, Գեթի եւ Ասեդոթի մէջ մնացին:{nl}</verse>
				<verse number="23">Եւ Յեսուն բոլոր երկիրն առաւ, բոլորովին ինչպէս որ Տէրը Մովսէսին պատուիրել էր, եւ Յեսուն նորան տուաւ Իսրայէլին իբր ժառանգութիւն նորանց ցեղերի բաժիննեի համեմատ. եւ երկիրը պատերազմից հանգստացաւ:</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ սորանք են այն երկրի թագաւորները, որոնց զարկեցին Իսրայէլի որդիքը եւ որոնց երկիրներն առան, Յորդանանի այն կողմում դէպի արեւելք, Առնոն ձորից մինչեւ Հերմոն սարը եւ բոլոր դաշտը դէպի արեւելեան կողմը,</verse>
				<verse number="2">Եսեբոնում բնակող Ամօրհացիների Սեհոն թագաւորը, որ տիրում էր Առնոն ձորի եզերքումն եղող Արոերից, եւ ձորի մէջտեղին, եւ Գաղաադի կէսին մինչեւ Ամմոնի որդկանց սահմանումն եղած Յաբոկ ձորը,</verse>
				<verse number="3">Նաեւ դաշտին, մինչեւ Քեներեթի ծովը դէպի արեւելք եւ մինչեւ դաշտի ծովը այսինքն Աղի ծովը դէպի արեւելք Բեթեսիմօթի ճանապարհը եւ հարաւային կողմից Ասեդովթ փասգայի տակին.</verse>
				<verse number="4">Եւ Բասանի Ովգ թագաւորի սահմանին հսկաների մնացորդիցը, որ բնակվում էր Աստարովթի եւ Եդրայիի մէջ:</verse>
				<verse number="5">Եւ տիրում էր Հերմոն սարին եւ Սելքային եւ բոլոր Բասանին մինչեւ Գեսուրացիների եւ Մաքաթացիների սահմանը. եւ Գաղաադի կէսին մինչեւ Եսեբոնի Սեհոն թագաւորի սահմանը:</verse>
				<verse number="6">Տիրոջ ծառայ Մովսէսը եւ Իսրայէլի որդկանցը հետ զարկեց սորանց, եւ Տիրոջ ծառայ Մովսէսը տուաւ այն Ռուբէնեանների, Գադեանների եւ Մանասէի կէս ցեղին իբրեւ ժառանգութիւն:{nl}</verse>
				<verse number="7">Եւ սորանք են երկրի թագաւորները, որ Յեսուն եւ Իսրայէլի որդիքը զարկեցին Յորդանանի այս կողմումը դէպի արեւմուտք, Լիբանանի հովտումը եղող Բաաղգադից մինչեւ Քալակ սարը, որ վեր է գնում Սէիր. եւ Յեսուն տուաւ նորան Իսրայէլի ցեղերին իբրեւ ժառանգութիւն իրանց վիճակների համեմատ.</verse>
				<verse number="8">Սարերի եւ հովիտների եւ դաշտերի մէջ եւ սարերի ստորոտներում եւ անապատում եւ հարաւային կողմը բնակող Քետացիները, Ամօրհացիները, Քանանացիները, Փերեզացիները, Խեւացիները եւ Յեբուսացիները.</verse>
				<verse number="9">Երիքովի թագաւորը՝ մէկ, Բեթէլի մօտ եղող Գայիի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="10">Երուսաղէմի թագաւորը՝ մէկ, Քեբրոնի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="11">Յերիմութի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="12">Լաքիսի թագաւորը՝ մէկ, Էգղօնի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="13">Գազերի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="14">Դաբիրի թագաւորը՝ մէկ, Գադերի թագաւորը՝ մէկ, Հօրմայի թագաւորը՝ մէկ, Արադի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="15">Լեբնայի թագաւորը՝ մէկ, Ոդողոմի թագաւորը՝ մէկ, Մակեդայի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="16">Բեթէլի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="17">Թափուայի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="18">Ոփերի թագաւորը՝ մէկ, Ափեկի թագաւորը՝ մէկ, Լասարօնի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="19">Մադօնի թագաւորը՝ մէկ, Հասորի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="20">Սամրօն մառօնի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="21">Աքսափի թագաւորը՝ մէկ, Թանաքի թագաւորը՝ մէկ, Մակեդդովի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="22">Կադեսի թագաւորը՝ մէկ, Կարմէլի Յեկնամի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="23">Դովրի գաւառում Դովրի թագաւորը՝ մէկ,</verse>
				<verse number="24">Գաղգաղայի Գոյիմի թագաւորը՝ մէկ, Թերեսայի թագաւորը՝ մէկ. բոլորը երեսունեւմէկ թագաւոր:</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ Յեսուն ծերացել էր եւ օրերն անցկացրել: Եւ Տէրը նորան ասեց. Դու ծերացել ես եւ օրերդ անցկացրել. եւ խիստ շատ երկիր է մնացել ժառանգելու:</verse>
				<verse number="2">Մնացած երկիրը այս է. Փղշտացիների ամեն սահմանները, եւ բոլոր Գեսուրը.</verse>
				<verse number="3">Եգիպտոսի դիմացի Սիովրիցը մինչեւ Ակկարօնի սահմանը հիւսիսային կողմին Քանանացիներինը համարուի, Փղշտացիների հինգ նախարարութիւնները, այսինքն Գազացիներինը, Ազովտացիներինը, Ասկաղոնացիներինը, Գեթացիներինը եւ Ակկարոնացիներինը եւ Աւացիներինը.</verse>
				<verse number="4">Հարաւային կողմից Քանանացիների բոլոր երկիրը՝ եւ Սիդոնացիների Մէարան մինչեւ Ափէկ մինչև Ամօրհացիների սահմանը.</verse>
				<verse number="5">Եւ Գեբաղացիների երկիրը եւ արեւելքի բոլոր Լիբանանը Հերմոն սարի տակի Բաաղգադից մինչեւ Եմաթի մուտքը,</verse>
				<verse number="6">Բոլոր լեռնաբնակները՝ Լիբանանից մինչեւ Մասրեփօթ մայիմ, բոլոր Սիդոնացիներիը, նորանց ես քշելու եմ Իսրայէլի որդկանց առաջից. միայն թէ Իսրայէլին ժառանգութիւն բաժանիր այն ինչպէս որ քեզ պատուիրեցի:{nl}</verse>
				<verse number="7">Եւ հիմա այս երկիրը ժառանգութիւն բաժանիր ինը ցեղին, եւ Մանասէր կէս ցեղին.</verse>
				<verse number="8">Ռուբէնեաններն ու Գադեաններն արդէն նորա հետ առել են իրանց ժառանգութիւնը, որ Մովսէսը Յորդանանի այն կողմին դէպի արեւելք նորանց տուաւ, ինչպէս որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուել է նորանց.</verse>
				<verse number="9">Առնոն ձորի եզերքի վերայ եղող Արոերիցը եւ ձորի մէջ եղող քաղաքը եւ Մեդաբայի բոլոր դաշտը մինչեւ Դեբոն.</verse>
				<verse number="10">Եւ Եսեբոնի մէջ թագաւորող Ամօրհացիների Սեհոն թագաւորի բոլոր քաղաքները մինչեւ Ամմոնի որդկանց սահմանը.</verse>
				<verse number="11">Եւ Գաղաադը եւ Գեսուրացիների ու Մաքաթացիների սահմանը՝ եւ բոլոր Հերմոն սարը, եւ բոլոր Բասանը մինչեւ Սելքա.</verse>
				<verse number="12">Բասանի մէջ Ովգի բոլոր թագաւորութիւնը, որ թագաւորում էր Աստարովթի ու Եդրայիի մէջ. նա էր մնացել հսկաների մնացորդիցը. բայց Մովսէսը նորանց զարկեց եւ քշեց:</verse>
				<verse number="13">Եւ Իսրայէլի որդիքը Գեսուրացիներին եւ Մաքաթացիներին չ'հալածեցին. եւ Գեսուրացիներն եւ Մաքաթացիները մինչեւ այսօր Իսրայէլի մէջ բնակուեցան:</verse>
				<verse number="14">Միայն Ղեւիի ցեղին ժառանգութիւն չ'տուաւ. Իսրայէլի Տէր Աստուծոյ պատարագներն են նորա ժառանգութիւնը, ինչպէս որ նորան ասել էր:{nl}</verse>
				<verse number="15">Եւ Մովսէսը տուաւ Ռուբէնի որդկանց ցեղին նորանց ազգատոհմներին համեմատ:</verse>
				<verse number="16">Եւ նորանց սահմանը եղաւ. Առնոն ձորի եզերքի վերայ եղող Արոէրից՝ եւ ձորի մէջ եղող քաղաքը, Մեդաբայի մօտ եղած բոլոր դաշտը,</verse>
				<verse number="17">Եսեբոնը եւ նորա բոլոր դաշտային քաղաքները, Դեբոն, Բամոթ-բահաղ եւ Բէթբէէլմօն,</verse>
				<verse number="18">Եւ Յասան եւ Կեդմոթ, եւ Մեփայաթ,</verse>
				<verse number="19">Եւ Կարիաթեմ, եւ Սեբամա, եւ Սարեթ-սահառ հովտի սարի վերայ,</verse>
				<verse number="20">Եւ Բեթփեգովր, եւ Ասեդովթ-փասգա, եւ Բեթեսիմօթ,</verse>
				<verse number="21">Եւ դաշտի ամեն քաղաքները, եւ Եսեբոնում թագաւորող Ամօրհացիների Սեհոն թագաւորի բոլոր թագաւորութիւնը,որին զարկեց Մովսէսը՝ եւ Մադիամի իշխաններին՝ Եւիին, Րոկոմին, Սուրին, Ուրին եւ Ռօբին այն երկրումը բնակող Սեհոնի նախարարներին:</verse>
				<verse number="22">Եւ Բէովրեան Բաղաամ հարցուկին էլ Իսրայէլի որդիքը սրով մեռցրին նորանց սպանուածների հետ:</verse>
				<verse number="23">Եւ Ռուբէնի որդկանց սահմանն էր Յորդանանը եւ Գէբուլը. այս է Ռուբէնի որդկանց ազգատոհմների ժառանգութիւնը. այս քաղաքները եւ նորանց գիւղերը:{nl}</verse>
				<verse number="24">Եւ Մովսէսը տուաւ Գադի ցեղին, Գադի որդկանց իրանց ազգատոհմների համեմատ:</verse>
				<verse number="25">Եւ նորանց սահմանը եղաւ. Յազեր եւ բոլոր Գաղաադի քաղաքները, եւ Ամմոնի որդկանց երկրի կէսը՝ մինչեւ Արոէր, որ Ռաբբայի դիմացն է:</verse>
				<verse number="26">Եւ Եսեբոնից մինչեւ Մասփայի Ռամովթը եւ Բոտանիմ, եւ Մանայիմից մինչեւ Դաբիրի սահմանը.</verse>
				<verse number="27">Եւ հովիտի մէջ Բեթարամ եւ Բեթնամրա, Սոկքովթ եւ Սափոն՝ Եսեբոնի Սեհոն թագաւորի թագաւորութեան մնացորդը, Յորդանանը եւ սահմանը, մինչեւ Քեներէթի ծովի եզերքը Յորդանանի այն կողմը դէպի արեւելք:</verse>
				<verse number="28">Այս է Գադի որդկանց ժառանգութիւնը իրանց ազգատոհմների համեմատ, այս քաղաքները եւ նորանց գիւղերը:{nl}</verse>
				<verse number="29">Եւ Մովսէսը տուաւ Մանասէի կէս ցեղին, որ Մանասէի որդկանց կէս ցեղինը եղաւ իրանց ազգատոհմների համեմատ:</verse>
				<verse number="30">Եւ նորանց սահմանը այս եղաւ. Մանայիմից՝Բասանը Ովգ թագաւորի բոլոր թագաւորութիւնը՝ բոլոր Բասանը, եւ Բասանի մէջ եղող Յայիրի բոլոր գիւղաքաղաքները վաթսուն քաղաք.</verse>
				<verse number="31">Եւ Գաղաադի կէսը՝ Աստարովթ եւ Եդրայի՝ Բասանի մէջ Ովգի թագաւորութեան քաղաքները Մանասեան Մաքիրի որդկանցը եղաւ, այսինքն Մաքիրի որդկանց կէսինը՝ իրանց ազգատոհմների համեմատ:{nl}</verse>
				<verse number="32">Սորանք են որ Մովսէսը ժառանգութիւն տուաւ Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի այն կողմին դէպի արեւելք:</verse>
				<verse number="33">Բայց Մովսէսը Ղեւիի ցեղին ժառանգութիւն չ'տուաւ. Իսրայէլի Տէր Աստուածն է նորանց ժառանգութիւնը ինչպէս որ նորանց ասեց:</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ սորանք են Քանանի երկրի մէջ Իսրայէլի որդկանց ժառանգածը, որ Եղիազար քահանան եւ Նաւեան Յեսուն եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետութեան իշխանները ժառանգեցրին նորանց:</verse>
				<verse number="2">Վիճակով եղաւ նորանց ժառանգութիւնը, ինչպէս որ Տէրը Մովսէսի ձեռքովը հրամայել էր այն ինն եւ կէս ցեղերին:</verse>
				<verse number="3">Որովհետեւ Մովսէսը երկու եւ կէս ցեղերին ժառանգութիւն տուել էր Յորդանանի այն կողմին. բայց Ղեւտացիներին ժառանգութիւն չ'տուաւ նորանց մէջ.</verse>
				<verse number="4">Որովհետեւ Յովսէփի որդիքը երկու ցեղ էին, Մանասէն եւ Եփրեմը. եւ երկրի մէջ Ղեւտացիներին բաժին չ'տուին, այլ քաղաքներ՝ բնակուելու համար, եւ նորանց արուարձաններն իրանց խաշինքների եւ ստացուածների համար:</verse>
				<verse number="5">Ինչպէս որ Տէրը Մովսէսին պատուիրել էր, Իսրայէլի որդիքը այնպէս արին, եւ երկիրը բաժանեցին:{nl}</verse>
				<verse number="6">Եւ Յուդայի որդիքը Գաղգաղայումը Յեսուին մօտեցան, եւ Կենեզեան Յեփոնէի որդի Քաղէբը նորան ասեց. Դու գիտես այն խօսքը,որ Տէրը Կադէս-բառնեայումը խօսեց Աստուծոյ մարդ Մովսէսի հետ իմ եւ քո մասին:</verse>
				<verse number="7">Ես քառասուն տարեկան էի երբոր Տիրոջ ծառայ Մովսէսը ինձ Կադէս բառնեայից ուղարկեց երկիրը լրտեսելու համար, եւ ես սրտիս մէջ եղածի պէս նորա համար լուր բերի.</verse>
				<verse number="8">Սակայն ինձ հետ վեր գնացող եղբայրներս ժողովրդի սիրտը թուլացրին. բայց ես բոլորովին իմ Տէր Աստուծուն հետեւեցի:</verse>
				<verse number="9">Եւ այն օրը Մովսէսն երդում արաւ ասելով. Անպատճառ այն երկիրը որ քո ոտքը կոխել է քեզ եւ քո որդկանցը լինի ժառանգութիւն յաւիտեանս, որովհետեւ իմ Տէր Աստծուն բոլորովին հետեւեցիր:</verse>
				<verse number="10">Արդ ահա Տէրը ինձ կենդանի է պահել ինչպէս որ խօսել էր այս քառասունեւհինգ տարին, այն ժամանակից ի վեր՝ որ Տէրը այս խօսքը Մովսէսին ասեց. Երբոր Իսրայէլը անապատումը ման էր գալիս. եւ ահա ես այսօր ութսունեւհինգ տարեկան եմ.</verse>
				<verse number="11">Եւ այսօր տակաւին ուժով եմ, ինչպէս որ էի այն օրը երբ Մովսէսն ինձ ուղարկեց. այն ժամանակի զօրութիւնս ինչպէս էր, այժմեան զօրութիւնս էլ այնպէս է՝ պատերազմելու, եւ դուրս գալու եւ մտնելու կողմանէ:</verse>
				<verse number="12">Եւ հիմա տուր ինձ այն սարը,որի համար Տէրն այն օրը խօսեց. որովհետեւ դու այն օրը լսեցիր,որ այնտեղ կան Ենակիմները եւ մեծ պարսպաւոր քաղաքներ, գուցէ Տէրն ինձ հետ կ'լինի եւ ես նորանց կ'հալածեմ, ինչպէս որ Տէրն ասել է:</verse>
				<verse number="13">Եւ Յեսուն նորան օրհնեց, Քեբրոնը Յեփոնեան Քաղէբին տուաւ իբր ժառանգութիւն:</verse>
				<verse number="14">Սորա համար Քեբրոնը Կենեզեան Յեփոնէի որդի Քաղէբինը եղաւ իբրեւ ժառանգութիւն մինչեւ այս օրը, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուծուն բոլորովին հետեւեց:</verse>
				<verse number="15">Եւ Քեբրոնի անունը առաջուց Կարիաթ-արբա էր, որ Ենակիմների մէջ մեծ մարդն էր:{nl}</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ Յուդայի որդկանց ցեղի վիճակը եղաւ իրանց տոհմերի համեմատ մինչեւ Եդովմայեցիների սահմանը. հարաւային կողմից Սին անապատը հարաւային ծայրումը:{nl}</verse>
				<verse number="2">Եւ նորանց հարաւային սահմանը այս եղաւ, Աղի ծովի ծայրիցն այսինքն հարաւակողմը նայող ծոցիցը,</verse>
				<verse number="3">Եւ հարաւային կողմիցը դուրս է գալիս Ակրաբիմի զառիվերը եւ անցնում Սին, եւ վեր ելնում հարաւային կողմիցը դէպի Կադէս-բառնեայ անցնում Եսրոն, եւ վեր է ելնում դէպի Ադդար եւ պտոյտ տալիս դէպի Կարկայի կողմը.</verse>
				<verse number="4">Եւ անցնում Ասեմոնից եւ դուրս գալիս Եգիպտոսի հեղեղատը. եւ այս սահմանը ծովի մէջն է հասնում. սա կ'լինի ձեր հարաւային սահմանը:{nl}</verse>
				<verse number="5">Եւ արեւելեան սահմանը Աղի ծովն է մինչեւ Յորդանանի ծայրը: Եւ հիւսիսային կողմի սահմանը Յորդանանի ծայրումը եղող ծոցիցը.</verse>
				<verse number="6">Եւ վեր է ելնում այս սահմանը մինչեւ Բեթագղա, եւ անցնում Բեթարաբայի հիւսիսային կողմիցը. եւ այս սահմանը վեր է ելնում մինչեւ Ռուբէնեան Բաանի վէմը.</verse>
				<verse number="7">Եւ վեր է ելնում այս սահմանը Աքովրի ձորիցը Դաբիր, եւ հիւսիսային կողմիցը դառնում դէպի Գաղգաղա, որ այն ձորի հարաւակողմին եղող Էդովմինի զառիվերի դիմացն է. եւ անցնում է այս սահմանը Ենսամիւսի ջրիցը, եւ հասնում Ռովգելի աղբիւրը.</verse>
				<verse number="8">Եւ այս սահմանը վեր է ելնում Ենովմի որդիի ձորը` հարաւային կողմիցը Յեբուսի մօտ` այսինքն Երուսաղէմի մօտ, եւ այս սահմանը վեր է ելնում մինչեւ այն սարի գլուխը, որ արեւմտեան կողմից Ենովմի ձորի դիմացն է, եւ հիւսիսային կողմիցը Ռափայնոց ձորի ծայրին է:</verse>
				<verse number="9">Եւ այս սահմանը հասնում է սարի գլխիցը մինչեւ Նափթովայի ջրի աղբիւրը, եւ դուրս է գալիս Եփրոն սարի քաղաքները. եւ այս սահմանը հասնում է մինչեւ Բաաղա այսինքն Կարիաթարիմ.</verse>
				<verse number="10">Եւ այս սահմանը չուռ է տալիս Բաաղայիցն արեւմուտքի կողմը դէպի Սէիր սարը, եւ հիւսիսային կողմիցը Յարիմ սարի մօտիցն անցնում, որ դա Քեսաղօնն է. եւ իջնում է Բեթսամիւս, եւ անցնում Թամնա.</verse>
				<verse number="11">Եւ այս սահմանը դուրս է գալիս Ակկարոնի մօտ դէպի հիւսիս, եւ այս սահմանը հասնում է Սաքարօն եւ անցնում Բաաղա սարիցը, եւ դուրս գալիս Յաբնէլ. եւ այս սահմանը վերջանում է ծովումը:{nl}</verse>
				<verse number="12">Եւ արեւմտեան սահմանը մեծ ծովի եզերքն է: Այս է Յուդայի որդկանց սահմանը շուրջանակի իրանց տոհմերի համեմատ:{nl}</verse>
				<verse number="13">Եւ Յեփոնեան Քաղէբին բաժին տուաւ Յուդայի որդկանց մէջ Ենակի հօր Արբայի քաղաքը այսինքն Քեբրոնը, ինչպէս որ Տէրը Յեսուին հրամայել էր:</verse>
				<verse number="14">Եւ Քաղէբը հալածեց այնտեղից Ենակի երեք որդիներին` Սէսիին եւ Աքիմանին եւ Թոլմիին` Ենակի որդկանցը.</verse>
				<verse number="15">Եւ այնտեղից վեր ելաւ գնաց Դաբիրի բնակիչների վերայ. Եւ Դաբիրի անունը առաջուց Կարիաթ-սեփեր էր.</verse>
				<verse number="16">Եւ Քաղէբն ասեց. Ով որ Կարիաթ-սեփերը զարկէ եւ առնէ, Աքսա աղջիկս նորան կը տամ կնութեան:</verse>
				<verse number="17">Եւ Քաղէբի եղբայր Կենեզի որդի Գօթոնիէլն առաւ այն. եւ Քաղէբն իր Աքսա աղջիկը տուաւ նորան կնութեան:</verse>
				<verse number="18">Եւ երբոր գնում էր, յորդորեց նորան որ իր հօրիցը մէկ ագարակ ուզէ. եւ էշի վերայից վայր իջաւ. եւ Քաղէբը նորան ասեց.</verse>
				<verse number="19">Ի՞նչ կայ քեզ: Եւ աղջիկն ասեց. Ինձ մի օրհնութիւն տուր. որովհետեւ ինձ մի հարաւային երկիր ես տուել, ինձ ջրի աղբիւրներ էլ տուր, եւ նա նորան տուաւ վերի աղբիւրները եւ ցածի աղբիւրները:{nl}</verse>
				<verse number="20">Այս է Յուդայի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ:{nl}</verse>
				<verse number="21">Եւ Եդովմի սահմանի մօտ հարաւային կողմում Յուդայի որդկանց ցեղի ծայրի քաղաքները սորանք են.</verse>
				<verse number="22">Կաբեսէէլ, Եդեր, Յագուր, Կինա,</verse>
				<verse number="23">Դէմօնա, Ադադա, Կադէս, Հասոր,</verse>
				<verse number="24">Յեթնան, Զիփ, Տէլէմ, Բաալօթ</verse>
				<verse number="25">Հասոր ադաթա, Կարիօթ, Եսրոն որ է Հասոր,</verse>
				<verse number="26">Ամամ, Սամա, Մօլադա,</verse>
				<verse number="27">Ասերգադդա, Եսեմոն, Բեթփաղէթ,</verse>
				<verse number="28">Ասեր սուաղ, Բերսաբէէ, Բազիօթիա,</verse>
				<verse number="29">Բաաղա, Իյիմ, Ասէմ, Էլթուղաթ,</verse>
				<verse number="30">Քէսիլ, Հօրմա,</verse>
				<verse number="31">Սիկելակ,</verse>
				<verse number="32">Մադմաննա, Սանսաննա, Լաբաովթ, Սէլէմ, Ային եւ Ռեմօն. ամենը քսանեւինը քաղաք եւ նորանց գիւղերը:{nl}</verse>
				<verse number="33">Դաշտավայրի մէջ Եսթաւուղ, Սարաա,</verse>
				<verse number="34">Ասնա, Զանով, Էնգանիմ,</verse>
				<verse number="35">Թափուա, Ենայիմ, Յերիմութ, Ոդողոմ,</verse>
				<verse number="36">Սոքով, Ազեկա, Սագարիմ, Ատիթայիմ եւ Գադերա (եւ Գադերօթայիմ.) տասնեւչորս քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="37">Սէննան, Ադասա,</verse>
				<verse number="38">Մագդաղգադ, Դաղաան, Մասփա,</verse>
				<verse number="39">Յեկթովէլ, Լաքիս, Բազկաթ, Էգղոն,</verse>
				<verse number="40">Քաբբօն, Լամաս, Քիթլիս,</verse>
				<verse number="41">Գադերօթ, Բեթդագոն, Նաամա եւ Մակեդա. տասնեւվեց քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="42">Լեբնա, Եթեր, Ասան,</verse>
				<verse number="43">Յեփթա, Ասնա, Նեսիբ,</verse>
				<verse number="44">Կէիլա, Աքեզիբ եւ Մարեսա. ինը քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="45">Ակկարոն իր գիւղաքաղաքներովը եւ գիւղերովը.</verse>
				<verse number="46">Ակկարոնից մինչեւ ծովը, Ասեդովթի մօտ բոլորը իրանց գիւղերով.</verse>
				<verse number="47">Ասեդովթ իր գիւղաքաղաքներովը եւ գիւղերովը, Գազա իր գիւղաքաղաքներովը եւ գիւղերովը մինչեւ Եգիպտոսի հեղեղատը եւ Մեծ ծովը եւ սահմանը:{nl}</verse>
				<verse number="48">Եւ լեռնավայրի վերայ Սամիր,</verse>
				<verse number="49">Յաթիր, Սոքով, Դաննա, Կարիաթ սաննա` այսինքն Դաբիր,</verse>
				<verse number="50">Անաբ, Եսթեմով,</verse>
				<verse number="51">Անիմ, Գոսոմ, Քօղօն եւ Գեղոն. տասնեւմէկ քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="52">Երեբ, Դումա, Եսան,</verse>
				<verse number="53">Յանում, Բեթթափուա, Ափեկա,</verse>
				<verse number="54">Քամմատա, Կարիաթ-արբա` Քեբրոն եւ Սիովր. ինը քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="55">Մաոն, Կարմեղոս,</verse>
				<verse number="56">Զիփ, Յետտա, Յեզրայէլ,</verse>
				<verse number="57">Յեկդաամ, Զանով, Կային, Գաբաա եւ Թամնա. տասը քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="58">Աղուղ, Բեթսուր,</verse>
				<verse number="59">Գեդովր, Մաարաթ, Բեթանովթ եւ Ելթեկոն. վեց քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="60">Կարիաթ-բաաղ` այսինքն Կարիաթարիմ եւ Ռաբբա. երկու քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="61">Անապատի մէջ Բեթարաբա, Մադդին, Սեքաքա, Նեբսան,</verse>
				<verse number="62">Աղի քաղաքը եւ Ենգադդի. վեց քաղաք եւ նորանց գիւղերը:{nl}</verse>
				<verse number="63">Բայց Յուդայի որդիքը չ'կարողացան Երուսաղէմի մէջ բնակող Յեբուսացիներին հալածել. եւ Յեբուսացիները Յուդայի որդկանց հետ բնակվում են Երուսաղէմում մինչեւ այս օրը:</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ Յովսէփի որդկանց վիճակը ելաւ՝ Երիքովի դէմ Յորդանանիցն Երիքովի ջրի արեւելեան կողմից դէպի անապատը, որ վեր է ելնում Երիքովիցը դէպի լեռնակողմը՝ Բեթէլը,</verse>
				<verse number="2">Եւ դուրս է գալիս Բեթէլից Լուզ, եւ Արքիատարօթի սահմանիցն անցնում,</verse>
				<verse number="3">Եւ արեւմտեան կողմից Յեփալթիի սահմանը իջնում, մինչեւ ցածի Բեթորոնի սահմանը մինչեւ Գազեր,եւ հասնում է ծովը:</verse>
				<verse number="4">Եւ Յովսէփի որդիքը՝ Մանասէն ու Եփրեմը ժառանգութիւն առան:</verse>
				<verse number="5">Եւ այս եղաւ Եփրեմի որդկանց սահմանը իրանց տոհմերի համեմատ, այսինքն նորանց ժառանգութեան սահմանը արեւելեան կողմից էր Ատարօթ-ադար մինչեւ վերի Բեթորոն:</verse>
				<verse number="6">Եւ այս սահմանը դուրս է գալիս հիւսիսային կողմից դէպի Մաքմեթաթ ծովը. եւ այս սահմանը պտոյտ է տալիս արեւելեան կողմից մինչեւ Թէանաթսելով, եւ անցնում է արեւելեան կողմից դէպի Յանովէ,</verse>
				<verse number="7">Եւ Յանովէիցն իջնում է Ատարովթ եւ Նաարա, եւ Երիքովին դպչելով դուրս գալիս Յորդանան.</verse>
				<verse number="8">Այս սահմանը Թափուայիցը գնում է Կանա հեղեղատը արեւմտեան կողմից, եւ հասնում է ծովը: Այս է Եփրեմի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ.</verse>
				<verse number="9">Նաեւ Եփրեմի որդկանց համար ջոկուած քաղաքները Մանասէի որդկանց ժառանգութեան մէջ են, բոլոր քաղաքները իրանց գիւղերովը:{nl}</verse>
				<verse number="10">Եւ նորանք Գազերի մէջ բնակող Քանանացիներին չ'հալածեցին. եւ Քանանացիները մինչեւ այս օրը Եփրեմի մէջ բնակուելով հարկատու ծառաներ եղան:</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ Մանասէի ցեղի վիճակը եղաւ սա, որ Յովսէփի անդրանիկն էր. Մանասէի անդրանիկը Մաքիր Գաղաադի հայրը՝ որովհետեւ մի պատերազմող մարդ էր՝ Գաղաադն ու Բասանը նորանը եղաւ:</verse>
				<verse number="2">Եւ Մանասէի միւս որդկանցն Աբիեզերի որդկանցը, Քեղեքի որդկանցը, Ասրիելի որդկանցը, Սիւքեմի որդկանցը, Ոփերի որդկանցը, եւ Սեմիդայի որդկանցն իրանց տոհմերի համեմատ ժառանգութիւն եղաւ: Սորանք էին Յովսէփեան Մանասէի արու զաւակներն իրանց տոհմերի համեմատ:</verse>
				<verse number="3">Եւ Մանասէի որդիի Մաքիրի որդիի Գաղաադի որդիի Ոփերի որդի Սալպաադը տղերք չ'ունէր, այլ միայն աղջկերք, եւ նորա աղջկերանց անունները սորանք են. Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա:</verse>
				<verse number="4">Սորանք ներկայացան Եղիազար քահանայի առաջը, Նաւեան Յեսուի առաջը եւ իշխանների առաջը եւ ասեցին. Տէրը Մովսէսին հրամայեց որ մեր եղբայրների միջում մեզ ժառանգութիւն տայ: Եւ Յեսուն Տիրոջ հրամանովը նորանց հօրեղբայրների միջում նորանց ժառանգութիւն տուաւ:</verse>
				<verse number="5">Եւ Մանասէի համար Յորդանանի այն կողմին տասը բաժին ընկաւ բացի Գաղաադի եւ Բասանի երկրիցը.</verse>
				<verse number="6">Որովհետեւ Մանասէի աղջկերքը նորա որդկանց միջում ժառանգութիւն առան եւ Գաղաադի երկիրը Մանասէի միւս որդկանցն եղաւ:{nl}</verse>
				<verse number="7">Եւ Մանասէի սահմանը եղաւ. Ասերիցը մինչեւ Մաքմեթաթ, որ Սիւքեմի դիմացն է, եւ այս սահմանը գնում է դէպի աջ կողմը մինչեւ Թափուայի աղբիւրի բնակողները:</verse>
				<verse number="8">Թափուայի երկիրը Մանասէինը եղաւ, եւ Մանասէի սահմանի վերայ եղող թափուան Եփրեմի որդկանցն եղաւ:</verse>
				<verse number="9">Եւ այս սահմանը իջնում է Կանայ հեղեղատը, դէպի հեղեղատի հարաւային կողմը Մանասէի քաղաքներն են. եւ Մանասէի սահմանը հեղեղատի հիւսիսային կողմից գնալով ծովն է հասնում:</verse>
				<verse number="10">Հարաւային կողմը Եփրեմինը, եւ հիւսիսային կողմը Մանասէինը լինելով նորանց սահմանը ծովը եղաւ. եւ հիւսիսային կողմիցը դպչում էին Ասերին, եւ արեւելեան կողմիցն՝ Իսաքարին:</verse>
				<verse number="11">Եւ Իսաքարի ու Ասերի մէջ՝ Մանասէինն էին Բեթսան եւ նորա գիւղաքաղաքները, եւ Յեբղաամ եւ նորա գիւղաքաղաքները, եւ Դովրի բնակիչները եւ նորա գիւղաքաղաքները, եւ Ենդովրի բնակիչները եւ նորա գիւղաքաղաքները, եւ Թանաքի բնակիչները եւ նորա գիւղաքաղաքները, Մակեդդովի բնակիչները եւ նորա գիւղաքաղաքները, այս երեք գաւառը:</verse>
				<verse number="12">Եւ Մանասէի որդիքը չ'կարողացան հալածել այս քաղաքներին. եւ Քանանացիները կամակորութեամբ բնակուեցան այն երկրի մէջ:</verse>
				<verse number="13">Եւ Իսրայէլի որդիքը երբոր ուժովացան, հարկատու արին Քանանացիներին, բայց նորանց բոլորովին չ'հալածեցին:{nl}</verse>
				<verse number="14">Եւ Յովսէփի որդիքը Յեսուի հետ խօսեցին եւ ասեցին. Ի՞նչու համար ինձ մէկ վիճակ եւ մէկ բաժին ժառանգութիւն տուիր, եւ ես մի բազմաթիւ ժողովուրդ եմ. որովհետեւ Տէրն ինձ մինչեւ այսչափ օրհնեց:</verse>
				<verse number="15">Եւ Յեսուն նորանց ասեց. Եթէ դու բազմաթիւ ժողովուրդ ես վեր ելիր անտառը եւ այնտեղ քեզ համար տեղ շինիր, Փերեղացիների եւ Ռափայնոց երկրումը, որովհետեւ Եփրեմի սարը քեզ համար նեղ է:</verse>
				<verse number="16">Եւ Յովսէփի որդիքն ասեցին. սարը մեզ համար չէ. եւ երկաթի կառքեր ունին բոլոր Քանանացիները, որ բնակվում են հովտի երկրումը՝ Բեթսանի մէջ եւ նորա գիւղաքաղաքների մէջ, եւ Յեզրայէլի հովտի մէջ:</verse>
				<verse number="17">Եւ Յեսուն Յովսէփի տանը՝ այսինքն Եփրեմի եւ Մանասէի հետ խօսեց եւ ասեց. Դու մի բազմատիւ ժողովուրդ ես, եվ չատ ոյժ ունես, քեզ մէկ վիճակ չ'լինի.</verse>
				<verse number="18">Այլ սարը քոնը լինի. որովհետեւ անտառ է, նորան շինիր եւ քոնը լինի մինչեւ ծայրը. որովհետեւ դու Քանանացիներին այնտեղից պիտի հալածես, թէեւ նորանք երկաթի կառքեր ունենան եւ զօրաւոր լինեն:</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Սելովումը ժողովուեցան, եւ այնտեղ կանգնեցրին ժողովքի խորանը, եւ երկիրը նորանց առաջին նուաճուեցաւ:{nl}</verse>
				<verse number="2">Եւ Իսրայէլի որդկանց մէջ եօթը ցեղ էր մնացել, որոնք իրանց ժառանգութիւնը չէին առել:</verse>
				<verse number="3">Եւ Յեսուն Իսրայէլի որդկանցն ասեց. Մինչեւ ե՞րբ էք դուք թուլութիւն անելու, որ չէք գնում ժառանգէք այն երկիրը որ ձեր հայրերի Տէր Աստուածը ձեզ է տուել:</verse>
				<verse number="4">Ամեն ցեղից երեք մարդ բերէք, եւ ես նորանց ուղարկեմ, որ վեր կենան ման գան այն երկրի մէջ եւ գրեն նորան իրանց ժառանգութեան համեմատ եւ ինձ մօտ դառնան:</verse>
				<verse number="5">Եւ նորան եօթը մասերի բաժանեն. Յուդան կանգնէ իր սահմանումը հարաւային կողմին, եւ Յովսէփի տունը իրանց սահմաններումը կանգնեն հիւսիսային կողմին:</verse>
				<verse number="6">Եւ դուք երկիրը եօթը բաժին գրեցէք, եւ ինձ մօտ բերէք այստեղ, եւ ես ձեզ համար վիճակ գցեմ այստեղ մեր Տէր Աստուծոյ առաջին:</verse>
				<verse number="7">Որովհետեւ Ղեւտացիները ձեր միջում բաժին չ'ունեն, որովհետեւ նորանց ժառանգութիւնը Տիրոջ քահանայութիւնն է. եւ Գադ ու Ռուբէն եւ Մանասէի կէս ցեղը առան իրանց ժառանգութիւնները Յորդանանի այն կողմում դէպի արեւելք, որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուաւ նորանց:{nl}</verse>
				<verse number="8">Եւ այն մարդիկը վեր կացան գնացին. եւ Յեսուն հրամայեց այն երկիրը գրելու գնացողներին ասելով. Գնացէք եւ այն երկրումը ման եկէք եւ նորան գրեցէք. եւ ինձ մօտ դառէք, որ այստեղ Սելովումը Տիրոջ առաջին ձեզ համար վիճակ գցեմ:</verse>
				<verse number="9">Եւ այն մարդիկը գնացին, եւ այն երկրի մէջ ման եկան, եւ նորան իր քաղաքներովը եօթը բաժին անելով գրեցին մի գրքի վերայ, եւ եկան Յեսուի մօտ բանակը՝ Սելով:</verse>
				<verse number="10">Եւ Յեսուն Սելովումը Տիրոջ առաջին նորանց համար վիճակ գցեց. Եւ Յեսուն այնտեղ երկիրը բաժանեց Իսրայէլի որդկանց վերայ իրանց բաժինների համեմատ:{nl}</verse>
				<verse number="11">Եւ Բենիամինի որդկանց ցեղի վիճակն ելաւ իրանց տոհմերի համեմատ. եւ իրանց վիճակի սահմանն ելաւ Յուդայի որդկանց եւ Յովսէփի որդկանց մէջտեղը:</verse>
				<verse number="12">Եւ նորանց սահմանը եղաւ հիւսիսային կողմումը Յորդանանից, եւ այս սահմանը վեր է ելնում հիւսիսային կողմիցն Երիքովի մօտ, եւ բարձրանում դէպի սարը արեւմուտքում, եւ վերջը հասնում Բեթաւանի անապատը.</verse>
				<verse number="13">Եւ անցնում է սահմանը այնտեղից Լուզ՝ դէպի Լուզ այսինքն Բեթէլի մօտ հարաւային կողմիցը. եւ իջնում է այս սահմանը Ատարօթ-ադար այն սարի վերայ,որ ցածի Բեթորոնի հարաւային կողմումն է:</verse>
				<verse number="14">Եւ գնում է այս սահմանը եւ պտոյտ տալիս արեւմտեան կողմով դէպի հարաւ այն սարիցը, որ հարաւային կողմիցը Բեթորոնի դիմացն է, եւ վերջը հասնում է Կարիաթ-բաաղի, որ է Կարիաթարիմ Յուդայի որդկանց քաղաքը: Արեւմտեան կողմը այս է:</verse>
				<verse number="15">Եւ հարաւային կողմը Կարիաթարիմի ծայրիցը սկսելով, սահմանը դուրս է գալիս դէպի արեւմուտք, ու գնում Նափթովայի ջրի աղբիւրը:</verse>
				<verse number="16">Եւ իջնում է այս սահմանը Ռափայնոց հովիտի մէջ՝ հիւսիսային կողմում եղող Ենովմի որդիի ձորի դիմացի սարի եզերքը, եւ Յեբուսի մօտիցը դէպի հարաւ Ենովմի ձորն է իջնում Ռովդելի աղբիւրը.</verse>
				<verse number="17">Եւ գնում է հիւսիսային կողմիցը դուրս գալիս Ենսամիւս, եւ գնում է այնտեղից Եդովմինի զառիվերի դէմ եղող Գալիլովթ, եւ իջնում Ռուբէնեան Բաանի վէմը,</verse>
				<verse number="18">Եւ անցնում Արաբայի դիմացի կողմիցը դէպի հիւսիս եւ իջնում Արաբաթ.</verse>
				<verse number="19">Եւ անցնում է այս սահմանը դէպի հիւսիս Բեթագղայի մօտով եւ վերջը հասնում է այս սահմանը Աղի ծովի հիւսիսային ծոցը՝ Յորդանանի հարաւային ծայրը:</verse>
				<verse number="20">Եւ նորա արեւելեան կողմի սահմանը Յորդանանն է: Այս է Բենիամինի որդկանց ժառանգութիւնը շուրջանակի իր սահմաններովը նորանց տոհմերի համեմատ:</verse>
				<verse number="21">Եւ Բենիամինի որդկանց ցեղի քաղաքներն իրանց տոհմերի համեմատ՝ Երիքով, Բեթագղա, Եմեկկասիս,</verse>
				<verse number="22">Բեթարաբա, Սեմարիմ, Բեթէլ,</verse>
				<verse number="23">Աւիմ, Փարա, Եփրա,</verse>
				<verse number="24">Քեփարամոննա, Հոփնի եւ Գաբա. տասնեւերկու քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="25">Գաբաւօն, Ռամա, Բերովթ,</verse>
				<verse number="26">Մասփա, Կեփիրա,</verse>
				<verse number="27">Մոսա, Ռէկեմ,</verse>
				<verse number="28">Յերփայէլ, Թարաղա, Սելա, Էլէփ, Յեբուս՝ այսինքն Երուսաղէմ, Գաբաաթը, Կարիաթ. տասնեւչորս քաղաք եւ նորանց գիւղերը: Այս է Բենիամինի որդկանց ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ:</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ երկրորդ վիճակը դուրս եկաւ Շմաւոնին, Շմաւոնի որդկանց ցեղին իրանց տոհմերի համեմատ. եւ նորանց ժառանգութիւնը եղաւ Յուդայի որդկանց ժառանգութեան մէջ:</verse>
				<verse number="2">Եւ նորանցը եղաւ իրանց ժառանգութեան մէջ. Բերսաբէէ, (Սաբէէ) Մօլադա,</verse>
				<verse number="3">Ասեր-սուաղ, Բաղա, Ասէմ,</verse>
				<verse number="4">Էլթուղադ, Բաթուլ, Հօրմա, Սիկելակ,</verse>
				<verse number="5">Բեթմարքաբովթ, Ասեր-սուսա,</verse>
				<verse number="6">Բեթլաբաւովթ եւ Սարուհէն. տասնեւերեք քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="7">Ային, Ռեմօն, Եթեր եւ Ասան. չորս քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="8">Եւ այս քաղաքների շուրջը եղած բոլոր գիւղերը՝ մինչեւ Բաաղէթ-բէէր, եւ հարաւային Ռաման: Այս է Շմաւոնի որդկանց ցեղի ժառանգութիւնն իրանց տոհմերի համեմատ:</verse>
				<verse number="9">Շմաւոնի որդկանց ժառանգութիւնը Յուդայի որդկանց բաժինիցն եղաւ, որովհետեւ Յուդայի որդկանց բաժինը շատ էր իրանց համար, նորա համար Շմաւոնի որդիքը նորանց ժառանգութեան մէջ ժառանգութիւն առան:{nl}</verse>
				<verse number="10">Եւ երրորդ վիճակն ելաւ Զաբուղոնի որդկանցը իրանց տոհմերի համեմատ. եւ նորանց ժառանգութեան սահմանը եղաւ մինչեւ Սարիդ:</verse>
				<verse number="11">Եւ նորանց սահմանը վեր է ելնում դէպի ծովը եւ Մարաղա. եւ դպչում է Դաբասէթին, եւ հասնում է Յեկնամի դէմ եղող ձորը,</verse>
				<verse number="12">Եւ Սարիդից դառնում է դէպի արեւելեան կողմը Քասղովթ-թաբօրի սահմանը, եւ դուրս է գալիս Դաբարաթից եւ բարձրանում Յափիէ,</verse>
				<verse number="13">Եւ այնտեղից անցնում է դէպի առաջի կողմը արեւելք Գեթքոփեր Իթագասին եւ դուրս է գալիս Ռեմօն-մեթօար, Նուա.</verse>
				<verse number="14">Եւ պտոյտ է տալիս այս սահմանը հիւսիսային կողմից Ենաթօնով, եւ Յեփթայէլի ձորումը վերջանում.</verse>
				<verse number="15">Եւ Կատտաթ եւ Նաաղօլ, եւ Սամրօն ու Յադելա, եւ Բեթլէհէմ տասնեւերկու քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="16">Այս է Զաբուղոնի որդկանց ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ. այս քաղաքները եւ նորանց գիւղերը:{nl}</verse>
				<verse number="17">Չորրորդ վիճակն ելաւ Իսաքարին, Իսաքարի որդկանցն իրանց տոհմերի համեմատ.</verse>
				<verse number="18">Եւ նորանց սահմանը եղաւ՝</verse>
				<verse number="19">Յեզրայէլ, Քասելովթ, Սունամ,</verse>
				<verse number="20">Ափերէմ, Սիան, Անարէթ, Ռաբբիդ,</verse>
				<verse number="21">Կեսիօն, Աբէս, Ռամաթ, Ենգանիմ,</verse>
				<verse number="22">Ենքադդա եւ Բեթփասես. Եւ այս սահմանը դպչում է Թաբօրին, Սասիմային եւ Բեթսամիւսին, եւ նորանց սահմանը վերջանում է Յորդանանումը տասնեւվեց քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="23">Այս է Իսաքարի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ, այս քաղաքները եւ նորանց գիւղերը:{nl}</verse>
				<verse number="24">Եւ հինգերորդ վիճակն ելաւ Ասերի որդկանց ցեղին իրանց տոհմերի համեմատ:</verse>
				<verse number="25">Եւ նորանց սահմանը եղաւ. Քեղկաթ, Աղի, Բետէն, Աքսափ,</verse>
				<verse number="26">Ալամելէք, Ամադ, եւ Մասաղ. եւ արեւմտեան կողմից հասնում է Կարմեղոսին եւ Սիօր-լեբնաթին,</verse>
				<verse number="27">Եւ արեւելեան կողմիցը դառնում է դէպի Բեթդագոն, եւ հիւսիսային կողմիցը հասնում է Զաբուղոնին Յեփթայէլի ձորումը, Բեթամէկին եւ Նէիէլին, եւ դուրս է գալիս ձախ կողմից Քաբօղ,</verse>
				<verse number="28">Եւ Եբրօն, Րոոբ, Համմօն, եւ Կանա, մինչեւ մեծ Սիդոն.</verse>
				<verse number="29">Եւ այս սահմանը դառնում է Ռամա մինչեւ Տիւրոս՝ ամուր քաղաքը, եւ այս սահմանը դառնում է Ուսա եւ ծովումը վերջանում Աքեզիբի վիճակի մէջ.</verse>
				<verse number="30">Եւ Ամմա, Ափէկ, եւ Րոոբ. քսանեւերկու քաղաքներ եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="31">Այս է Ասերի որդկանց ցեղի ժառանգութիւնն իրանց տոհմերի համեմատ, այս քաղաքները եւ նորանց գիւղերը:{nl}</verse>
				<verse number="32">Վեցերորդ վիճակն ելաւ Նեփթաղիմի որդկանցը, այսինքն Նեփթաղիմի որդկանցն իրանց տոհմերի համեմատ:</verse>
				<verse number="33">Եւ նորանց սահմանն եղաւ, Հելէփից, Ալօնից մինչեւ Սանանիմ, եւ Ադամի-նագեբ, եւ Յաբնէլ մինչեւ Լակում եւ վերջանում է Յորդանանի մէջ:</verse>
				<verse number="34">Եւ այս սահմանը դառնում է արեւմտեան կողմիցը դէպի Ազանօթ-թաբօր, եւ այնտեղից դուրս գալիս Հուկօկ, եւ հասնում հարաւային կողմից մինչեւ Զաբուղոն, եւ արեւմտեան կողմից մինչեւ Ասեր, եւ արեւելեան կողմիցը մինչեւ Յուդա եւ Յորդանան.</verse>
				<verse number="35">Եւ պարսպաւոր քաղաքները՝ Ասեդիմ,</verse>
				<verse number="36">Սէր, Ամաթ, Ռեկկաթ, Քեներեթ,</verse>
				<verse number="37">Ադամա, Ռամա, Հասոր, Կադէս,</verse>
				<verse number="38">Եդրայի, Ենհասոր, Յարօն, Մակդաղիէլ, Հարէմ, Բեթանաթ, եւ Բեթմասիւս. տասնեւինը քաղաք եւ նորանց գիւղերը:</verse>
				<verse number="39">Այս է Նեփթաղիմի որդկանց ցեղի ժառանգութիւնն իրանց տոհմերի համեմատ, այս քաղաքները եւ նորանց գիւղերը:{nl}</verse>
				<verse number="40">Եօթներորդ վիճակն ելաւ Դանի որդկանց ցեղին իրանց տոհմերի համեմատ:</verse>
				<verse number="41">Եւ նորանց ժառանգութեան սահմանը եղաւ Սարաա, Եսթաւուղ,</verse>
				<verse number="42">Իրսամէս, Սաղաբին, Այեղոն, Յեթլա,</verse>
				<verse number="43">Ելօն, Թամնաթա, Ակկարոն,</verse>
				<verse number="44">Ելթեկէ, Քաբաթոն, Բաալօթ, Եհուդ,</verse>
				<verse number="45">Բանէ-բարակ, Գեթրեմօն,</verse>
				<verse number="46">Մէարկօն, եւ Ռակկոն, Յոպպէի դիմացի սահմանի հետ:</verse>
				<verse number="47">Եւ Դանի որդկանց սահմանն իրանց համար փոքր դուրս ելաւ. ուստի Դանի որդիքը վեր կացան, եւ Լեսեմի հետ պատերազմեցին, եւ նորան առան եւ նորան սուրի բերանով զարկեցին եւ նորան ժառանգեցին, եւ նորա մէջ բնակուեցան, եւ Լէսեմն իրանց հօր Դանի անունովը Դան կոչեցին:</verse>
				<verse number="48">Այս է Դանի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ. այս քաղաքները եւ նորանց գիւղերը:{nl}</verse>
				<verse number="49">Եւ երկիրն իր սահմաններովը բաժանելը վերջացրին, եւ Իսրայէլի որդիքը ժառանգութիւն տուին Նաւեան Յեսուին իրանց մէջ.</verse>
				<verse number="50">Տիրոջ հրամանովը նորա ուզած քաղաքը Թամնաթ-սարան իրան տուին Եփրեմի սարի վերայ. եւ նա չինեց քաղաքը եւ բնակուեց նորանում:{nl}</verse>
				<verse number="51">Սորանք են այն ժառանգութիւնները՝ որ Եղիազար քահանան եւ Նաւեան Յեսուն եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետները Սելովումը Տիրոջ առաջին՝ ժողովքի խորանի դռան մօտ վիճակով բաժանեցին, եւ երկիրը բաժանելը վերջացրին:</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ Տէրը խօսեց Յեսուի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր. Որոշեցէք ձեզ համար այն ապաստանի քաղաքները, որ Մովսէսի միջոցով ձեզ ասել եմ.</verse>
				<verse number="3">Որպէս զի այնտեղ փախչէ սխալմամբ առանց գիտենալու մարդ զարկող սպանողը. եւ նորանք ձեզ համար ապաստանարան լինեն արիւնի վրէժխնդրիցը.</verse>
				<verse number="4">Եւ նա փախչէ այն քաղաքների մէկի մէջը եւ քաղաքի դռանը կանգնէ, եւ այն քաղաքի ծերերի ականջներին ասէ իր իրաւունքը. եւ նորանք նորան իրանց մօտ քաղաքի մէջ առնելով նորան տեղ տան, որ իրանց հետ բնակուի:</verse>
				<verse number="5">Եւ երբոր արիւնի վրէժխնդիրը նորա ետեւիցն ընկնէ, նորանք սպանողին նորա ձեռքը չ'տան. որովհետեւ նա իր դրացիին անգիտութեամբ է մեռցրել, եւ նորա դէմ թչնամութիւն չ'ունէր երէկուանից միւս օրից:</verse>
				<verse number="6">Եւ նա այն քաղաքումը բնակուի, մինչեւ որ դատաստանի համար ժողովքի առաջը կանգնէ եւ մինչեւ որ այն օրերը եղող քահանայապետը մեռնէ. այն ժամանակ սպանողը ետ դառնայ, եւ գնայ իր քաղաքը եւ իր տունը, այսինքն այն քաղաքը, որտեղից նա փախել էր:</verse>
				<verse number="7">Եւ Գալիլեայի մէջ Կադէսը որոչեցին Նեփթաղիմի լեռնակողմումը, Սիւքէմը՝ Եփրեմի լեռնակողմումը, եւ Կարիաթ-արբան այսինքն Քեբրոնը՝ Յուդայի լեռնակողմումը:</verse>
				<verse number="8">Եւ Երիքովի դէմ Յորդանանի այն կողմին դէպի արեւելք որոշեցին Ռուբէնի ցեղիցն անապատի դաշտումը Բոսորը, եւ Գադի ցեղից՝ Գաղաադումը Ռամովթը, եւ Մանասէի ցեղից՝ Բասանումը Գովղանը:</verse>
				<verse number="9">Բոլոր Իսրայէլի որդկանց համար եւ նորանց մէջ բնակող օտարականի համար որոշուած քաղաքները սորանք են, որ ամեն սխալմամբ մարդ սպանողը այնտեղ փախչէ, ու չ'մեռնէ արիւնի վրէժխնդրի ձեռքով, մինչեւ որ ժողովքի առաջը կանգնէ:</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ Ղեւտացիների նահապետները մօտեցան Եղիազար քահանային, Նաւեան Յեսուին եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետներին,</verse>
				<verse number="2">Եւ խօսեցին նորանց հետ Քանանի երկրումը Սելովումը ասելով. Տէրը Մովսէսի միջոցովը հրամայեց բնակուելու համար արուարձանները տալ մեզ:</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջ հրամանովն իրանց ժառանգութիւններիցն այս քաղաքները եւ նորանց արուարձանները տուին Ղեւտացիներին:{nl}</verse>
				<verse number="4">Եւ վիճակը ելաւ Կահաթեանց ազգատոհմներին. եւ Ղեւտացիներից Ահարօն քահանայի որդիներին վիճակով տասնեւերեք քաղաք ելաւ, Յուդայի ցեղիցը, Շմաւոնի ցեղիցը եւ Բենիամինի ցեղիցը:</verse>
				<verse number="5">Եւ Կահաթի միւս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմներիցը եւ Դանի ցեղիցը, եւ Մանասէի կէս ցեղիցը վիճակով տասը քաղաք:</verse>
				<verse number="6">Եւ Գերսոնի որդիներին՝ Իսաքարի ցեղի ազգատոհմներիցը եւ Ասերի ցեղիցը եւ Նեփթաղիմի ցեղիցը, եւ Բասանի մէջ եղող Մանասէի կէս ցեղիցը վիճակով տասնեւերեք քաղաք:</verse>
				<verse number="7">Մերարիի որդկանց համար իրանց տոհմերի համեմատ՝ Ռուբէնի ցեղիցը Գադի ցեղիցը եւ Զաբուղոնի ցեղիցը տասնեւերկու քաղաք:</verse>
				<verse number="8">Եւ Իսրայէլի որդիքը այս քաղաքները եւ նորանց արուարձանները վիճակով տուին Ղեւտացիներին, ինչպէս որ Տէրը պատուիրել էր Մովսէսի միջոցովը:{nl}</verse>
				<verse number="9">Եւ Յուդայի որդկանց ցեղիցը եւ Շմաւոնի որդկանց ցեղիցն այս քաղաքները տուին, որ իրանց անունովը յիչուած էին.</verse>
				<verse number="10">Եւ Ահարօնի որդիներինը եղան, որոնք Ղեւիի որդիներիցն եղող Կահաթեանց ազգատոհմներիցն էին. որովհետեւ առաջի վիճակը նորանցն էր:</verse>
				<verse number="11">Եւ նորանց տուին Յուդայի սարի վերայ՝ Ենակի հօր Արբայի քաղաքը՝ այսինքն Քեբրոնը, նորա շրջակայ արուարձաններովը.</verse>
				<verse number="12">Եւ քաղաքի ագարակներն ու գիւղերը Յեփոնեան Քաղէբին կալուածք տուին:</verse>
				<verse number="13">Եւ Ահարօն քահանայի որդիներին՝ սպանողի համար ապաստանի քաղաք Քեբրոնը տուին իր արուարձաններովը. նաեւ Լեբնան իր արուարձաններովը:</verse>
				<verse number="14">Եւ Յաթիրն իր արուարձաններովը, եւ Եթսեմովն իր արուարձաններովը,</verse>
				<verse number="15">Եւ Քօղօնն իր արուարձաններովը, եւ Դաբիրն իր արուարձաններովը,</verse>
				<verse number="16">Եւ Այինը իր արուարձաններովը, եւ Յետտան իր արուարձաններովը, եւ Բեթսամիւսն իր արուարձաններովը. այս երկու ցեղիցը ինը քաղաք:</verse>
				<verse number="17">Եւ Բենիամինի ցեղիցը Գաբաւօնն իր արուարձաններովը,</verse>
				<verse number="18">Գաբան իր արուարձաններովը, Անաթովթն իր արուարձաններովը, եւ Գաղմոնն իր արուարձաններովը. չորս քաղաք:</verse>
				<verse number="19">Ահարօնի որդիք՝ քահանաների բոլոր քաղաքները տասնեւերեք քաղաք էին եւ նորանց արուարձանները:</verse>
				<verse number="20">Եւ Կահաթի որդիներից մնացած Ղեւտացի Կահաթեանց ազգատոհմներն էլ Եփրեմի ցեղիցը վիճակով քաղաքներ առան:</verse>
				<verse number="21">Եւ նորանց տուին Եփրեմի լեռնակողմումը՝ սպանողի համար ապաստանի քաղաք Սիւքէմն իր արուարձաններովը, եւ Գաղէրն իր արուարձաններովը,</verse>
				<verse number="22">Եւ Կաբսեմն իր արուարձաններովը, եւ Բեթորոնն իր արուարձաններովը. չորս քաղաք:</verse>
				<verse number="23">Եւ Դանի ցեղիցը՝ Ելթեկէն իր արուարձաններովը, Գաբաթոնն իր արուարձաններովը,</verse>
				<verse number="24">Այեղոնն իր արուարձաններովը, եւ Գեթրեմոնն իր արուարձաններովը. չորս քաղաք:</verse>
				<verse number="25">Եւ Մանասէի կէս ցեղիցը՝ Թանաքն իր արուարձաններովը, եւ Գեթրեմոնն իր արուարձաններովը. երկու քաղաք:</verse>
				<verse number="26">Կահաթի որդիներից մնացած ազգատոհմների բոլոր քաղաքները տասն էին եւ նորանց արուարձանները:{nl}</verse>
				<verse number="27">Եւ Ղեւտացիների ազգատոհմներից եղող Գերսոնի որդիներին տուին Մանասէի կէս ցեղիցն սպանողի համար ապաստանի քաղաք Բասանումը Գովղանն իր արուարձաններովը. նաեւ Բեեստարան իր արուարձաններովը. երկու քաղաք:</verse>
				<verse number="28">Եւ Իսաքարի ցեղիցը՝ Կեսիօնն իր արուարձաններովը, Դաբարաթն իր արուարձաններովը,</verse>
				<verse number="29">Յերիմութն իր արուարձաններովը, Ենգանիմն իր արուարձաններովը. չորս քաղաք:</verse>
				<verse number="30">Եւ Ասերի ցեղից՝ Մասաղն իր արուարձաններովը,</verse>
				<verse number="31">Աբդօնն իր արուարձաններովը, Քեղկաթն իր արուարձաններովը, եւ Րոոբն իր արուարձաններովը. չորս քաղաք:</verse>
				<verse number="32">Եւ Նեփթաղիմի ցեղիցն սպանողի համար ապաստանի քաղաք Գալիլեայում Կադէսն իր արուարձաններովը. նաեւ Եմաթդովրն իր արուարձաններովը, եւ Կարթանն իր արուարձաններովը. երեք քաղաք:</verse>
				<verse number="33">Գերսոնեանց բոլոր քաղաքները նորանց ազգատոհմների համեմատ տասնեւերեք քաղաք էին եւ նորանց արուարձանները:{nl}</verse>
				<verse number="34">Եւ մնացած Ղեւտացիներին՝ այսինքն Մերարիի որդկանց ազգատոհմներին տուին Զաբուղոնի ցեղիցը Յեկնամն իր արուարձաններովը,</verse>
				<verse number="35">Կարթան իր արուարձաններովը, Դեմնան իր արուարձաններովը, եւ Նաաղօլն իր արուարձաններովը. չորս քաղաք:</verse>
				<verse number="36">Եւ Ռուբէնի ցեղիցը Բոսորն իր արուարձաններովը, Յասսան իր արուարձաններովը,</verse>
				<verse number="37">Կադեմօթն իր արուարձաններովը, եւ Մեփայաթն իր արուարձաններովը. չորս քաղաք:</verse>
				<verse number="38">Եւ Գադի ցեղիցն սպանողի համար ապաստանի քաղաք Գաղաադումը Ռամովթն իր արուարձաններովը. նաեւ Մանայիմն իր արուարձաններովը,</verse>
				<verse number="39">Եսեբոնն իր արուարձաններովը, եւ Յազերն իր արուարձաններովը. ամենը չորս քաղաք:</verse>
				<verse number="40">Ղեւտացիների ազգատոհմներից մնացած Մերարիի որդկանց բոլոր քաղաքներն իրանց տոհմերի համեմատ իրանց վիճակովը տասնեւերկու քաղաք եղաւ:</verse>
				<verse number="41">Իսրայէլի որդկանց կալուածքների մէջ Ղեւտացիների բոլոր քաղաքները քառասունեւութը քաղաք էին՝ եւ նորանց արուարձանները:</verse>
				<verse number="42">Այս քաղաքների ամեն մէկն իր շրջակայ արուարձաններն ունէր, այս քաղաքների ամենն էլ այնպէս էր:{nl}</verse>
				<verse number="43">Եւ Տէրը տուաւ Իսրայէլին այն բոլոր երկիրը, որ երդում էր արել նորանց հայրերին տալու. եւ նորան ժառանգեցին եւ նորանում բնակուեցան:</verse>
				<verse number="44">Եւ Տէրը նորանց ամեն կողմից հանգստացրեց. Ինչպէս որ նորանց հայրերին երդում էր արել. եւ նորանց բոլոր թշնամիներիցը բնաւ մէկը չ'կարողացաւ նորանց դէմ կենալ. Տէրը նորանց ամեն թչնամիներին նորանց ձեռքը տուաւ:</verse>
				<verse number="45">Ոչ մի բան չ'պակասեց այն ամեն բարի բաներիցը, որ Եհովան Իսրայէլի տան համար խօսել էր. բոլորը կատարուեցաւ:</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Այն ժամանակ Յեսուն կանչեց Ռուբէնեաններին, Գադեաններին եւ Մանասէի կէս ցեղին,</verse>
				<verse number="2">Եւ նորանց ասեց. Դուք այն ամենը պահեցիք ինչ որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ հրամայել էր. եւ իմ խօսքին լսեցիք ամեն բանի մէջ, որ ձեզ պատուիրեցի:</verse>
				<verse number="3">Այսչափ չատ օրեր մինչեւ այս օրը ձեր եղբայրներին չ'թողեցիք, եւ ձեր Տէր Աստուծոյ պատուիրանքի պահպանութիւնը պահեցիք:</verse>
				<verse number="4">Եւ հիմա ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրներին հանգստացրեց, ինչպէս որ նորանց ասեց. ուրեմն հիմա ետ դառէք, եւ գնացէք ձեր վրանները դէպի ձեր կալուածքի երկիրը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը Յորդանանի այն կողմումը ձեզ տուաւ:</verse>
				<verse number="5">Միայն թէ չատ զգուշութիւն արէք որ գործադրէք այն պատուիրանքը եւ այն օրէնքը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ պատուիրեց, որ ձեր Տէր Աստուծուն սիրէք, եւ նորա ամեն ճանապարհներումը գնաք, եւ նորա պատուիրանքները պահէք, եւ նորան յարիք, եւ նորան պաշտէք ձեր բոլոր սրտովը եւ ձեր բոլոր հոգիովը:</verse>
				<verse number="6">Եւ Յեսուն օրհնեց նորանց եւ արձակեց. Եւ նորանք գնացին իրանց վրանները:</verse>
				<verse number="7">Եւ Մանասէի կէս ցեղին Մովսէսը տուել էր Բասանի մէջ, եւ կէսին էլ Յեսուն նորանց եղբայրների հետ Յորդանանի այս կողմումը տուաւ դէպի արեւմուտք: Եւ երբոր Յեսուն նորանց իրանց վրաններն ուղարկեց, նորանց օրհնեց.</verse>
				<verse number="8">Եւ նորանց հետ խօսեց ասելով. Շատ հարստութիւնով ետ դառէք ձեր վրանները եւ խիստ շատ անասուններով, արծաթով, ոսկիով, պղնձով, երկաթով եւ խիստ շատ հանդերձներով, եւ ձեր թշնամիների աւարը ձեր եղբայրների հետ բաժանեցէք:{nl}</verse>
				<verse number="9">Եւ ետ դառան գնացին Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը Քանանի երկրումն եղող Սելովումը Իսրայէլի որդիներից, որ գնան իրանց ժառանգութեան երկիրը՝ այսինքն Գաղաադի երկիրը, որ Մովսէսի միջոցով եղած Տիրոջ հրամանովն առել էին:{nl}</verse>
				<verse number="10">Եւ եկան Յորդանանի կողմերը որ Քանանի երկրումն է եւ Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը այնտեղ Յորդանանի մօտ մէկ սեղան շինեցին՝ մի մեծ սեղան երեւութով:</verse>
				<verse number="11">Եւ Իսրայէլի որդիքը լսեցին թէ ահա Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը սեղանը շինել են Քանանի երկրի դէմ Յորդանանի կողմին Իսրայէլի որդկանց անցքի մօտ.</verse>
				<verse number="12">Եւ երբոր Իսրայէլի որդիքը լսեցին, Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Սելովի մէջ ժողովուեցան, որ նորանց վերայ գնան պատերազմի:</verse>
				<verse number="13">Եւ Իսրայէլի որդիքը Ռուբէնեանց, Գադեանց եւ Մանասէի կէս ցեղի մօտ Գաղաադի երկիրը ուղարկեցին Եղիազարի որդի Փենէհէս քահանային,</verse>
				<verse number="14">Եւ նորա հետ տասը իշխան, այսինքն Իսրայէլի ամեն ցեղերի ամեն մի նահապետութիւնից մէկ իշխան, որոնց ամեն մէկը Իսրայէլի հազարաւորների մի նահապետութեան իշխան էր:</verse>
				<verse number="15">Եւ նորանք գնացին Ռուբէնի որդկանց, Գադի որդկանց եւ Մանասէի կէս ցեղի մօտ՝ Գաղաադ, եւ նորանց հետ խօսեցին ասելով.</verse>
				<verse number="16">Տիրոջ բոլոր ժողովքը այսպէս են ասում. Դա ի՞նչ մեղք է որ դուք Իսրայէլի Աստուծոյ դէմ գործեցիք՝ այսօր Տէրիցը խոտորուելով, եւ այսօր Տիրոջ դէմ ապստամբութիւն անելով ձեզ համար սեղան շինեցիք:</verse>
				<verse number="17">Մի՞թէ Փոգովրի անօրէնութիւնը քիչ էր մեզ համար, որից մինչեւ այս օրը չ'մաքրուեցանք, եւ Տիրոջ ժողովքի վերայ եկաւ այն հարուածը:</verse>
				<verse number="18">Եւ դուք այսօր Տէրիցը խոտորուեցաք, ուրեմն եթէ դուք այսօր Տերիցն ապստամբուէք, նա էլ էգուց Իսրայէլի բոլոր ժողովքի վերայ կ'բարկանայ:</verse>
				<verse number="19">Սակայն եթէ ձեր կալուածքի երկիրն անմաքուր էք համարում, անց կացէք Տիրոջ կալուածքի երկիրը, ուր կանգնած է Տիրոջ խորանը եւ մեր միջում ժառանգութիւն առէք. եւ Տիրոջ դէմ մի ապստամբիք եւ մեզ դէմ էլ մի ապստամբիք մեր Տէր Աստուծոյ սեղանիցը ջոկ ձեզ համար սեղան շինելով:</verse>
				<verse number="20">Չէ՞ որ Զարայեան Աքարը նզովածիցն առնէլով մեղք գործեց, եւ բարկութիւնն Իսրայէլի բոլոր ժողովքի վերայ եկաւ եւ այն մարդը մինակ չ'մեռաւ իր անօրէնութեան մէջ:{nl}</verse>
				<verse number="21">Եւ Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը ու Մանասէի կէս ցեղը պատասխանեցին եւ ասեցին Իսրայէլի հազարապետներին.</verse>
				<verse number="22">Աստուածների Աստուածը Եհովան, աստուածների Աստուածը Եհովան գիտէ. եւ Իսրայէլը թող գիտենայ. եթէ այս բանն ապստամբութեամբ կամ Տիրոջ դէմ յանցանք գործելով արին՝ (մեզ այսօր չ'փրկես):</verse>
				<verse number="23">Մեզ համար սեղան շինեցինք Տէրիցը ետ դառնալու համար, կամ նորա վերայ ողջակէզ եւ հացի նուէր մատուցանելու համար, եւ կամ նորա վերայ խաղաղութեան զոհեր անելու համար, Տէրն ինքը քննութիւն անէ:</verse>
				<verse number="24">Եթէ որ մենք այս մեր վախիցը չ'շինեցինք, ասելով. որ էգուց ձեր որդիքը մեր որդկանցը կ'ասեն. թէ Դուք Իսրայէլի Եհովայ Աստուծոյ հետ ի՞նչ ունիք.</verse>
				<verse number="25">Ով Ռուբէնեանք եւ Գադեանք, Եհովան մեր ու ձեր մէջ Յորդանանը սահման դրաւ. Դուք Տէրիցը բաժին չ'ունէք. եւ ձեր որդիքը մեր որդիներիցը Տիրոջ երկիւղը կ'դադարեցնեն:</verse>
				<verse number="26">Այս պատճառով ասեցինք. Մեզ համար մէկ սեղան շինենք, ոչ թէ ողջակէզի համար, ոչ էլ զոհի համար,</verse>
				<verse number="27">Այլ որ վկայ լինի մեր ու ձեր մէջ, եւ մեզանից յետոյ մեր սերունդների մէջ, որ մեր ողջակէզներովը, մեր պատարագներովը եւ մեր խաղաղութեան զոհերովը Տիրոջ ծառայութիւնը՝ նորա առաջին անենք, եւ էգուց ձեր որդիքը չ'ասեն մեր որդկանցը՝ թէ Դուք բաժին չ'ունէք Տէրիցը:</verse>
				<verse number="28">Եւ ասեցինք. Եթէ մեզ կամ մեր սերունդին էգուց ասելու լինեն, մենք էլ կ'ասենք թէ Տեսէք Եհովայի սեղանի օրինակը որ մեր հայրերը շինեցին, ոչ թէ ողջակէզի համար կամ զոհի համար, այլ մեր եւ ձեր մէջ վկայութիւն լինելու համար:</verse>
				<verse number="29">Քաւ լիցի մեզ որ մենք Տերիցը ապստամբուենք, եւ այսօր Տէրիցը ետ դառնալով սեղան շինենք ողջակէզի համար, հացի նուէրի համար եւ զոհի համար բացի մեր Տէր Աստուծոյ սեղանիցը որ խորանի առաջին է:{nl}</verse>
				<verse number="30">Եւ Փենէհէս քահանան եւ նորա հետ եղող ժողովքի իշխանները եւ Իսրայէլի հազարապետները լսեցին այն խօսքերը, որ Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի որդիքը խօսեցին, եւ իրանց հաճոյ երեւեցաւ.</verse>
				<verse number="31">Եւ Եղիազարի որդի Փենէհէս քահանան Ռուբէնի որդկանցը, Գադի որդկանցը եւ Մանասէի որդկանցն ասեց. Այսօր իմացանք որ Տէրը մեր մէջն է, որովհետեւ դուք Տիրոջ դէմ չ'գործեցիք այս յանցանքը, եւ ազատեցիք Իսրայէլի որդկանցը Տիրոջ ձեռքիցը:</verse>
				<verse number="32">Եւ Եղիազարի որդի Փենէհէս քահանան եւ իշխանները ետ դառան Ռուբէնի որդկանց եւ Գադի որդկանց մօտից Գաղաադի երկրիցը Քանանի երկիրը Իսրայէլի որդկանց մօտ եւ լուր բերին նորանց:</verse>
				<verse number="33">Եւ այս բանը Իսրայէլի որդկանցը հաճոյ երեւեցաւ, եւ Իսրայէլի որդիքն օրհնեցին Աստուծուն, եւ չ'ասեցին որ նորանց վերայ գնան պատերազմելու, որ կործանեն Ռուբէնի որդկանց եւ Գադի որդկանց բնակած երկիրը:</verse>
				<verse number="34">Եւ Ռուբէնի որդիքը եւ Գադի որդիքը այն սեղանին անունը Վկայութիւն դրին, որովհետեւ նա մեր միջումը վկայ է որ Եհովան է Աստուած:</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ չատ օրերից յետոյ, որ Տէրը հանգստացրել էր Իսրայէլին նորա շրջակայքում եղած ամեն թշնամիներիցը, եւ Յեսուն ծերացել էր եւ օրերն անց կացրել,</verse>
				<verse number="2">Այն ժամանակ Յեսուն կանչեց բոլոր Իսրայէլին՝ այսինքն նորա ծերերին, իշխաններին, դատաւորներին եւ ոստիկաններին, եւ նորանց ասեց. Ես ծերացել եմ, եւ օրերս անց եմ կացրել.</verse>
				<verse number="3">Եւ դուք տեսաք այն ամենը, ինչ որ ձեր Տէր Աստուածը ձեր առաջին արաւ այս բոլոր ազգերին. որովհետեւ ձեր Տէր Աստուածը ինքն էր ձեզ համար պատերազմողը:</verse>
				<verse number="4">Նայեցէք, ես ձեզ համար բաժանեցի այս մնացած ազգերը վիճակով իբրեւ ժառանգութիւն ձեր ցեղերի համեմատ, եւ այն ամեն ազգերը որ ես ջարդեցի, Յորդանանից մինչեւ Մեծ ծովը դէպի արեւմուտք:</verse>
				<verse number="5">Եւ ձեր Տէր Աստուածն ինքը կ'հալածէ նորանց ձեր առաջիցը եւ կ'քշէ, եւ նորանց երկիրը դուք կ'ժառանգէք, ինչպէս որ ձեր Տէր Աստուածը ձեզ ասեց:</verse>
				<verse number="6">Ուրեմն չատ ժիր եղիք, որ պահէք եւ անէք բոլոր ինչ ոչ գրուած է Մովսէսի օրէնքի գրքումը, որ նորանից չ'խոտորուէք աջ կամ ձախ.</verse>
				<verse number="7">Որպէս զի ձեզ մօտ մնացած այս ազգերի մէջ չ'մտնէք եւ նորանց աստուածների անունները չ'յիշէք, եւ նորանցով երդում չ'անէք եւ նորանց երկրպագութիւն չ'անէք.</verse>
				<verse number="8">Այլ ձեր Տէր Աստուծուն յարիք, ինչպէս որ մինչեւ այս օրը արել էք:</verse>
				<verse number="9">Եւ Տէրը ձեր առաջից մեծ եւ զօրաւոր ազգեր քշեց. եւ մինչեւ այս օրը ոչ մէկը ձեզ դէմ չ'կանգնեց:</verse>
				<verse number="10">Ձեզանից մէկ մարդ հազարը կ'հալածէ, որովհետեւ ձեր Տէր Աստուածը ինքն է ձեզ համար պատերազմողը, ինչպէս որ ձեզ ասել է:{nl}</verse>
				<verse number="11">Ուրեմն ձեր անձերին շատ զգուշութիւն անէք, որ ձեր Տէր Աստուծուն սիրէք:</verse>
				<verse number="12">Բայց եթէ նորանից ետ դառնաք, եւ ձեզ մօտ մնացած այս ազգերի մնացորդին յարիք, եւ նորանց հետ խնամութիւն անէք, եւ դուք նորանց հետ խառնուիք եւ նորանք էլ ձեզ հետ,</verse>
				<verse number="13">Ստոյգ գիտացէք, որ ձեր Տէր Աստուածը այլ եւս այս ազգերին ձեր առաջից չի հալածիլ. այլ նորանք ձեզ համար որոգայթ ու գայթակղութիւն կ'դառնան, եւ ձեր կողերի համար խթաններ, եւ ձեր աչքերի համար փուշեր, մինչեւ որ բնաջինջ լինէք այս բարի երկրի վերայից, որ ձեր Տէր Աստուածը ձեզ տուաւ:</verse>
				<verse number="14">Եւ ահա ես այսօր գնում եմ ամեն երկրի ճանապարհը, եւ դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ'պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ'ընկաւ:</verse>
				<verse number="15">Եւ ինչպէս որ ձեզ վերայ եկաւ ձեր Տէր Աստուծոյ ձեզ համար արած ամեն բարի խօսքերը, նոյնպէս էլ Տէրը կ'բերէ ձեզ վերայ այն ամեն չար խօսքերը, մինչեւ որ բնաջինջ անէ ձեզ այս բարի երկրի վերայից, որ ձեր Տէր Աստուածը ձեզ տուաւ:</verse>
				<verse number="16">Եթէ ձեր Տէր Աստուծոյ ձեզ պատուիրած ուխտը զանց անէք, եւ գնաք օտար աստուածներ պաշտէք. եւ նորանց երկրպագութիւն անէք, Տիրոջ բարկութիւնը ձեզ վերայ կ'բորբոքուի, եւ այն ձեզ տրուած բարի երկրի վերայից շուտով կ'կորչէք:</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Եւ Յեսուն Իսրայէլի բոլոր ցեղերը Սիւքէմի մէջ ժողովեց, եւ Իսրայէլի ծերերին, իշխաններին, դատաւորներին եւ ոստիկաններին կանչեց, եւ նորանք կանգնեցին Աստուծոյ առաջին:</verse>
				<verse number="2">Եւ Յեսուն ասեց բոլոր ժողովրդին. Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. վաղուց ձեր հայրերը՝ Աբրահամի հայրը եւ Նաքովրի հայրը՝ Թարան գետի այն կողմումն էին բնակվում, եւ օտար աստուածներ էին պաշտում.</verse>
				<verse number="3">Եւ ես առայ ձեր հայր Աբրահամին գետի այն կողմիցը, եւ նորան Քանանի բոլոր երկրի մէջ ման ածեցի, եւ շատացրի նորա սերունդը, եւ Իսահակը նորան տուի.</verse>
				<verse number="4">Եւ Իսահակին տուի Յակոբը եւ Եսաւը, եւ Եսաւին տուի Սէիր սարը իբրեւ ժառանգութիւն. եւ Յակոբը եւ նորա որդիքը իջան Եգիպտոս:</verse>
				<verse number="5">Եւ ես ուղարկեցի Մովսէսին եւ Ահարօնին, եւ զարկեցի Եգիպտոսը, (ինչպէս որ նորա մէջ արի,) եւ յետոյ ձեզ հանեցի:</verse>
				<verse number="6">Եւ ես ձեր հայրերին Եգիպտոսիցը հանեցի, եւ դուք եկաք ծովը, եւ Եգիպտացիները կառքերով եւ ձիաւորներով մինչեւ Կարմիր ծովը ձեր հայրերի ետեւիցն ընկան:</verse>
				<verse number="7">Եւ նորանք Տիրոջն աղաղակեցին, եւ նա ձեր ու Եգիպտացիների մէջտեղը խաւար գցեց, եւ ծովը նորանց վերայ բերաւ՝ նորանց ծածկեց. եւ ձեր աչքերը տեսան Եգիպտոսի մէջ արած բաներս, եւ շատ ժամանակ բնակուեցաք անապատում:</verse>
				<verse number="8">Եւ ես ձեզ բերի Յորդանանի այն կողմում բնակող Ամօրհացիների երկիրը, եւ նորանք ձեզ հետ պատերազմ արին. եւ ես նորանց ձեր ձեռքը տուի, եւ դուք ժառանգեցիք նորանց երկիրը. Եւ նորանց ձեր առաջիցը բնաջինջ արի:</verse>
				<verse number="9">Եւ Մովաբի թագաւոր Սեպփօրեան Բաղակը վեր կացաւ, եւ Իսրայէլի դէմ պատերազմ արաւ, եւ մարդ ուղարկեց Բէովրեան Բաղաամին կանչելու, որ նա ձեզ անիծէ:</verse>
				<verse number="10">Բայց ես չ'ուզեցի Բաղաամին լսել, եւ նա ձեզ բոլորովին օրհնեց, եւ ես ձեզ ազատեցի նորա ձեռքիցը:</verse>
				<verse number="11">Եւ Յորդանանիցը անցնելով եկաք Երիքով, եւ Երիքովի բնակիչները, Ամօրհացիները, Փերեզացիները, Քանանացիները, Քետացիները, Գերգեսացիները, Խեւացիները ու Յեբուսացիները ձեզ դէմ պատերազմ արին, եւ ես նորանց ձեր ձեռքը տուի.</verse>
				<verse number="12">Եւ ձեր առաջից իշամեղուները ուղարկեցի, որ նորանց այսինքն Ամօրհացիների երկու թագաւորներին ձեր առաջիցը քշեցին. ոչ քո սրովը եւ ոչ քո աղեղովդ.</verse>
				<verse number="13">Եւ ես ձեզ մէկ երկիր տուի, որի մէջ դուք չ'աշխատեցիք, եւ քաղաքներ՝ որ դուք չ'շինեցիք, եւ նորանց մէջ բնակվում էք եւ ուտում էք այն այգիներից եւ ձիթենիներից, որ դուք չ'տնկեցիք:{nl}</verse>
				<verse number="14">Եւ հիմա դուք Տէրիցը վախեցէք եւ նորան հաւատարմութեամբ եւ ճշմարտութեամբ ծառայութիւն արէք, եւ դէն գցեցէք այն աստուածները, որոնց ձեր հայրերը Գետի այն կողմին եւ Եգիպտոսի մէջ ծառայութիւն արին, եւ Տիրոջը պաշտեցէք:</verse>
				<verse number="15">Բայց եթէ Տիրոջը ծառայութիւն անելը ձեզ անհաճոյ է, ընտրեցէք այսօր ձեզ համար, թե ո՞րն էք պաշտելու. Գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստուածնե՞րը, թէ Ամօրհացիների աստուածները, որոնց երկրի մէջ դուք բնակվում Էք. բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու:{nl}</verse>
				<verse number="16">Եւ ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. Քաւ լիցի որ մենք Եհովային թողենք եւ ուրիշ աստուածներ պաշտենք:</verse>
				<verse number="17">Որովհետեւ Եհովան է մեր Աստուածը, նա է մեզ եւ մեր հայրերին Եգիպտոսի երկրից՝ ծառայութեան տանիցը հանողը. եւ նա մեր աչքերի առաջին արաւ այս մեծ նշանները, եւ մեզ պահեց մեր ամեն գնացած ճանապարհի մէջ եւ ամեն ազգերի մէջ, որոնց միջովն որ անցանք:</verse>
				<verse number="18">Եհովան քշեց բոլոր ազգերին եւ երկրիս մէջ բնակող Ամօրհացիներին մեր առաջից. մենք էլ Եհովային ենք պաշտելու, որովհետեւ մեր Աստուածը նա է:{nl}</verse>
				<verse number="19">Եւ Յեսուն ժողովրդին ասեց. Դուք չէք կարող Եհովային պաշտել. որովհետեւ նա սուրբ Աստուած է. նա նախանձոտ Աստուած է ձեր յանցանքներն ու մեղքերը չի ներիլ:</verse>
				<verse number="20">Որովհետեւ երբոր Եհովային թողէք եւ օտար աստուածներ պաշտէք, այն ժամանակ նա ետ կ'դառնայ, եւ ձեզ բարիք անելուց յետոյ ձեզ չարչարելով բնաջինջ կ'անէ:{nl}</verse>
				<verse number="21">Եւ ժողովուրդը Յեսուին ասեց. Ոչ. այլ մենք Եհովային կ'պաշտենք:{nl}</verse>
				<verse number="22">Եւ Յեսուն ժողովրդին ասեց. Դուք ձեր վկաներն էք, որ դուք ձեզ համար Եհովային էք ընտրել նորան պաշտելու համար, եւ նորանք ասեցին. Վկայ ենք:</verse>
				<verse number="23">Ուրեմն հիմա ձեր մէջ եղած օտար աստուածները դէն գցեցէք, եւ ձեր սիրտը Իսրայէլի Եհովայ Աստուծուն դարձրէք:</verse>
				<verse number="24">Եւ ժողովուրդը Յեսուին ասեց. Մենք մեր Եհովայ Աստուծուն կ'պաշտենք եւ նորա խօսքին կ'լսենք:{nl}</verse>
				<verse number="25">Եւ նոյն օրը Յեսուն ժողովրդի հետ ուխտ արաւ, եւ Սիւքէմի մէջ նորա համար կանոն եւ դատաստան դրաւ:</verse>
				<verse number="26">Եւ Յեսուն այս խօսքերը գրեց Աստուծոյ օրէնքի գրքումը եւ մէկ մեծ քար առաւ, եւ նորան կանգնեցրեց Տիրոջ սրբարանի մօտ եղած բեւեկնիի տակին:</verse>
				<verse number="27">Եւ Յեսուն բոլոր ժողովրդին ասեց. Ահա այս քարը մեզ վկայ լինի, որովհետեւ սա լսեց Տիրոջ մեզ հետ խօսած բոլոր խօսքերը. ուրեմն սա ձեզ համար վկայ լինի, որ մի գուցէ ձեր Աստուծուն ուրանաք:</verse>
				<verse number="28">Յետոյ Յեսուն ժողովրդին արձակեց, ամեն մարդ դէպի իր ժառանգութիւնը:{nl}</verse>
				<verse number="29">Եւ այս բաներից յետոյ մեռաւ Տիրոջ ծառայ Նաւեան Յեսուն, հարիւրեւտասը տարեկան.</verse>
				<verse number="30">Եւ նորան թաղեցին իր ժառանգութեան սահմանի մէջ. Գաաս սարի հիւսիսային կողմումը՝ Եփրեմի սարի վերայ Թամնաթ-սարայումը:{nl}</verse>
				<verse number="31">Եւ Իսրայէլը Տիրոջը պաշտեց Յեսուի բոլոր օրերումը եւ այն ծերերի բոլոր օրերումը, որ Յեսուից յետոյ ողջ մնացին եւ որ Իսրայէլի համար Տիրոջ արած ամեն գործքերը գիտէին:{nl}</verse>
				<verse number="32">Եւ Յովսէփի ոսկորները՝ որ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանել էին, թաղեցին Սիւքէմի մէջ ագարակի այն մասումը, որ Յակոբը ծախու առել էր Սիւքէմի հօր Եմովրի որդիներիցը հարիւր կէսիթայի. եւ նա Յովսէփի որդկանց ժառանգութիւնը եղաւ:{nl}</verse>
				<verse number="33">Ահարօնի որդի Եղիազարն էլ մեռաւ. եւ նորան թաղեցին Եփրեմի սարումը նորա որդի Փենէհէսին տրուած բլուրի վերայ:</verse>
			</chapter>
		</book>
		<book number="7">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ եղաւ որ Յեսուի մեռնելուց յետոյ Իսրայէլի որդիքը Տիրոջը հարցրին եւ ասեցին. Ո՞վ վեր կենայ առաջ մեզ համար Քանանացիների վերայ՝ նորանց հետ պատերազմելու։</verse>
				<verse number="2">Եւ Տէրն ասեց. Յուդան թող վեր կենայ. Ահա երկիրը նորա ձեռքը տուի։</verse>
				<verse number="3">Եւ Յուդան իր եղբայր Շմաւոնին ասեց. Ինձ հետ վեր կաց դէպի իմ վիճակը, եւ Քանանացիների հետ պատերազմենք, եւ ես էլ քեզ հետ կգնամ քո վիճակը. եւ Շմաւոնը գնաց նորա հետ։</verse>
				<verse number="4">Եւ Յուդան ելաւ, եւ Տէրը Քանանացիներին եւ Փերեզացիներին նորանց ձեռքը տուաւ. եւ նորանցից Բեզեկումը տասը հազար մարդ կոտորեցին։</verse>
				<verse number="5">Եւ Բեզեկի մէջ գտան Ադոնիբեզեկին, եւ նորա հետ պատերազմեցին, եւ զարկեցին Քանանացիներին եւ Փերեզացիներին։</verse>
				<verse number="6">Եւ Ադոնիբեզեկը փախաւ. բայց նորանք նորա ետեւից ընկնելով նորան բռնեցին, եւ նորա ձեռքերի եւ ոտքերի մեծ մատերը կտրեցին։</verse>
				<verse number="7">Եւ Ադոնիբեզեկն ասեց. Եօթանասուն թագաւոր, որոնց ձեռքերի եւ ոտքերի մեծ մատերը կտրուած էին, իմ սեղանի տակ փշրանքներ էին ժողովում. ես ինչպէս որ արի, Աստուած էլ ինձ այնպէս հատուցում արաւ։ Եւ նորան տարան Երուսաղէմ, եւ նա այնտեղ մեռաւ։</verse>
				<verse number="8">Եւ Յուդայի որդիքը Երուսաղէմի հետ պատերազմ արին եւ նորան առան եւ սուրի բերանով զարկեցին եւ նորանց քաղաքը կրակով այրեցին։</verse>
				<verse number="9">Եւ յետոյ Յուդայի որդիքը իջան, որ լեռնակողմումը եւ հարաւային կողմումը եւ դաշտումը բնակող Քանանացիների դէմ պատերազմեն։</verse>
				<verse number="10">Եւ Յուդան գնաց Քեբրոնումը բնակող Քանանացիների վերայ (եւ Քեբրոնի անունը առաջուց Կարիաթ-արբա էր.) եւ զարկեցին Սէսին, Աքիմանին եւ Թոլմիին։</verse>
				<verse number="11">Եւ այնտեղից գնաց Դաբիրի բնակիչների վերայ. (եւ Դաբիրի անունը առաջուց Կարիաթ-սեփեր էր.)</verse>
				<verse number="12">Եւ Քաղէբն ասեց. Ով որ Կարիաթ-սեփերը զարկէ եւ առնէ, իմ աղջիկ Աքսան նորան կտամ իբրեւ կին։</verse>
				<verse number="13">Եւ Քաղէբի փոքր եղբօր Կենեզի որդի Գոթոնիէլը առաւ նորան, եւ Քաղէբն իր աղջիկ Աքսան նորան տուաւ իբրեւ կին։</verse>
				<verse number="14">Եւ երբոր աղջիկը գնում էր, նորան յորդորեց որ իր հօրիցը մի ագարակ ուզէ, եւ նա էշիցը վայր իջաւ. եւ Քաղէբն ասեց նորան. Ի՞նչ կայ քեզ։</verse>
				<verse number="15">Եւ աղջիկը նորան ասեց, Ինձ օրհնութիւն տուր. որովհետեւ ինձ մի հարաւային երկիր ես տուել, ինձ ջրի աղբիւրներ էլ տուր։ Եւ Քաղէբը նորան տուաւ վերի աղբիւրները եւ ցածի աղբիւրները։</verse>
				<verse number="16">Եւ Մովսէսի աներ Կենեցիի որդիքը վեր կացան Յուդայի որդկանց հետ Արմաւենեաց քաղաքիցը Արադի հարաւային կողմին եղող Յուդայի անապատումը, եւ գնացին բնակուեցան ժողովրդի հետ։</verse>
				<verse number="17">Եւ Յուդան իր եղբայր Շմաւոնի հետ գնաց. եւ Սեփաթումը բնակող Քանանացիներին զարկեցին, եւ նորան նզովեցին. եւ այն քաղաքի անունը Հօրմա կոչեցին։</verse>
				<verse number="18">Եւ Յուդայեանք առան Գազան եւ նորա սահմանը, եւ Ասկաղոնը եւ նորա սահմանը, եւ Ակկարոնը եւ նորա սահմանը։</verse>
				<verse number="19">Եւ Տէրը Յուդայի հետ էր, եւ նա տիրեց սարին, բայց հովիտների բնակիչներին չկարողացաւ հալածել, որովհետեւ նորանք երկաթի կառքեր ունէին։</verse>
				<verse number="20">Եւ Քեբորնը Քաղէբին տուին, ինչպէս որ Մովսէսն ասել էր. եւ նա այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին։</verse>
				<verse number="21">Եւ Բենիամինի որդիքը չհալածեցին Երուսաղէմումը բնակող Յեբուսացիներին. եւ Յեբուսացիները Բենիամինի որդկանց հետ Երուսաղէմումը բնակուեցան մինչեւ այս օրը։</verse>
				<verse number="22">Եւ Յովսէփի տունն էլ Բեթէլի վերայ վեր կացան, եւ Տէրը նորանց հետ էր։</verse>
				<verse number="23">Եւ Յովսէփի տունը լրտեսեցին Բեթէլը. (եւ այն քաղաքի անունը առաջուց Լուզ էր.)</verse>
				<verse number="24">Եւ պահապանները մի մարդ տեսան, որ այն քաղաքից դուրս էր գալիս եւ նորան ասեցին. Աղաչում ենք, քաղաքը մտնելու տեղը մեզ ցոյց տուր, եւ քեզ ողորմութիւն կանենք։</verse>
				<verse number="25">Եւ նա քաղաքը մտնելու տեղը ցոյց տուաւ նորանց, եւ նորանք քաղաքը սուրի բերանով զարկեցին, բայց այն մարդին եւ նորա բոլոր ազգատոհմը թող տուին։</verse>
				<verse number="26">Եւ այն մարդը Քետացիների երկիրը գնաց, եւ մի մեծ քաղաք շինեց, եւ նորա անունը Լուզ կոչեց. մինչեւ այս օրը նորա անունը այս է։</verse>
				<verse number="27">Եւ Մանասէն չհալածեց Բեթսանը եւ նորա գիւղաքաղաքները, Թանաքը եւ նորա գիւղաքաղաքները, Դովրի բնակիչներին եւ նորա գիւղաքաղաքները, Յեբղաամի բնակիչներին եւ նորա գիւղաքաղաքները, Մակեդդովի բնակիչներին եւ նորա գիւղաքաղաքները. եւ Քանանացիները կամակորութեամբ բնակուեցան այս երկրում։</verse>
				<verse number="28">Եւ երբոր Իսրայէլն ուժովացաւ՝ Քանանացիներին հարկատու արաւ, բայց նորանց բոլորովին չհալածեց։</verse>
				<verse number="29">Եւ Եփրեմը չհալածեց Գազերումը բնակող Քանանացիներին. եւ Քանանացիները նորա հետ Գազերումը բնակուեցան։</verse>
				<verse number="30">Զաբուղոնը չհալածեց Կեդրոնի բնակիչներին եւ Նաաղօլի բնակիչներին. եւ Քանանացիները նորանց մէջ բնակուեցան եւ հարկատու եղան։</verse>
				<verse number="31">Ասերը չհալածեց Ակքովի բնակիչներին, եւ Սիդոնի, Աքղապի, Աքեզիբի, Ելփայի, Ափեկի եւ Րոոբի բնակիչներին.</verse>
				<verse number="32">Այլ Ասերեանք այն երկրումը բնակող Քանանացիների մէջ բնակուեցան. որովհետեւ նորանց չհալածեցին։</verse>
				<verse number="33">Նեփթաղիմը չհալածեց Բեթսամիւսի բնակիչներին, եւ Բեթանաթի բնակիչներին, այլ այն երկրումը բնակող Քանանացիների մէջ բնակուեց. եւ Բեթսամիւսի ու Բեթանաթի բնակիչները նորան հարկատու եղան։</verse>
				<verse number="34">Եւ Ամօրհացիները Դանի որդիներին նեղեցին սարի վերայ, որովհետեւ նորանց թող չտուին որ իջնեն հովիտները։</verse>
				<verse number="35">Եւ Ամօրհացիները կամակորութեամբ բնակուեցան Հարէս սարումը Այեղօնի եւ Սաղաբինի մէջ. բայց երբոր Յովսէփի տան ձեռքը ուժովացաւ, նորանք հարկատու եղան։</verse>
				<verse number="36">Եւ Ամօրհացիների սահմանը Ակրաբիմի զառիվերիցը՝ Վէմիցը եւ էլ վեր էր։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ Տիրոջ հրեշտակը Գաղգաղայիցը Բոքիմ ելաւ եւ ասեց. Ձեզ Եգիպտոսիցը հանեցի, եւ ձեզ այն երկիրը բերի, որի համար ձեր հայրերին երդում էի արել. եւ ասեցի Ձեզ հետ արած ուխտս յաւիտեան չեմ դրժիլ։</verse>
				<verse number="2">Իսկ դուք այս երկրի բնակիչների հետ դաշնակցութիւն մի անէք, նորանց սեղանները քանդեցէք. բայց դուք իմ ձայնին հնազանդութիւն չարիք. Դուք այդ ի՞նչ էք արել։</verse>
				<verse number="3">Ես էլ ասեցի. Նորանց ձեր առաջիցը չեմ քշիլ, եւ նորանք ձեզ համար թշնամի, եւ նորանց աստուածներն էլ ձեզ համար որոգայթ կլինեն։</verse>
				<verse number="4">Եւ երբոր Տիրոջ հրեշտակը բոլոր Իսրայէլի որդկանց հետ այս խօսքերը խօսեց, ժողովուրդը ձայնը բարձրացնելով լաց եղաւ։</verse>
				<verse number="5">Եւ այնտեղի անունը Բոքիմ կոչեցին. եւ այնտեղ Տիրոջը զոհ մատուցրին։</verse>
				<verse number="6">Եւ երբոր Յեսուն արձակեց ժողովրդին, Իսրայէլի արդիքը ամեն մէկն իր կալուածքը գնաց երկիրը ժառանգելու համար։</verse>
				<verse number="7">Եւ ժողովուրդը Տիրոջը պաշտեց Յեսուի բոլոր օրերումը եւ Յեսուից յետոյ ողջ մնացող՝ եւ Իսրայէլի համար Տիրոջ արած ամեն մեծ գործքերը տեսնող ծերերի բոլոր օրերումը։</verse>
				<verse number="8">Եւ Տիրոջ ծառայ Նաւեան Յեսուն մեռաւ հարիւրեւտասը տարեկան,</verse>
				<verse number="9">Եւ նորան թաղեցին իր ժառանգութեան սահմանումը Գաաս սարի հիւսիսային կողմին Եփրեմի սարի Թամնաթ-հարեսումը։</verse>
				<verse number="10">Եւ այն դարի բոլոր մարդիկն իրանց հայրերի մօտ ժողովուեցան, եւ նորանցից յետոյ մէկ ուրիշ ազգ վեր կացաւ, որ չէր ճանաչում ոչ Տիրոջը եւ ոչ այն գործերը, որ նա արել էր Իսրայէլի համար։</verse>
				<verse number="11">Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջ առաջին չարութիւն արին եւ Բահաղիմը պաշտեցին.</verse>
				<verse number="12">Եւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծուն որ Եգիպտոսի երկրիցը հանել էր նորանց, եւ հետեւեցին օտար աստուածներին, այսինքն իրանց շուրջը եղող ազգերի մի քանի աստուածներին, եւ նորանց երկրպագութիւն արին եւ բարկացրին Տիրոջը։</verse>
				<verse number="13">Եւ Տիրոջը թողեցին եւ պաշտեցին Բահաղը եւ Աստարովթը։</verse>
				<verse number="14">Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեց, եւ նա կողոպտիչների ձեռքը մատնեց նորանց, եւ նորանք կողոպտեցին նորանց. եւ շրջակայ թշնամիներին ծախեց, եւ այլեւս չէին կարողանում իրանց թշնամիների առաջին կանգնել։</verse>
				<verse number="15">Ուր որ էլ գնում էին՝ Տիրոջ ձեռքը նորանց վերայ էր չարիքի համար, ինչպէս որ Տէրը ասել էր, եւ ինչպէս որ նորանց երդում էր արել. Եւ նորանք շատ նեղութեան մէջ էին։</verse>
				<verse number="16">Եւ Տէրը դատաւորներ վերկացրեց, որոնք ազատեցին նորանց կողոպտիչների ձեռքից։</verse>
				<verse number="17">Սակայն նորանք իրանց դատաւորներին էլ չլսեցին, եւ օտար աստուածների հետեւելով պոռնկութիւն արին, եւ նորանց երկրպագեցին. շուտով խոտորուեցան այն ճանապարհիցը, որ իրանց հայրերը Տիրոջը լսելու համար գնում էին. նորանց պէս չարին։</verse>
				<verse number="18">Եւ երբոր Տէրը նորանց համար դատաւորներ էր կանգնեցնում, Տէրը այն դատաւորի հետն էր լինում եւ այն դատաւորի բոլոր օրերումն իրանց ձեռքիցն ազատում էր նորանց, որովհետեւ Տէրը զղջում էր նորանց նեղութիւն տուողների եւ չարչարողների երեսից նորանց հեծութիւնների համար։</verse>
				<verse number="19">Եւ երբոր այն դատաւորը մեռնում էր, նորանք դարձեալ իրանց հայրերից աւելի էին անօրինանում օտար աստուածների հետեւելով եւ նորանց պաշտելով եւ նորանց երկրպագութիւն անելով. իրանց գործքերիցն ու իրանց խստապարանոց գնացքիցը ետ չէին դառնում։</verse>
				<verse number="20">Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուելով ասեց. Որովհետեւ այս ազգը զանց է անում այն ուխտը, որ իրանց հայրերին պատուիրեցի, եւ իմ ձայնին չէ լսում,</verse>
				<verse number="21">Ես էլ այսուհետեւ նորանց առաջիցը ոչ մէկին չեմ հալածիլ այն ազգերիցը, որոնց որ Յեսուն մեռնելիս թողեց,</verse>
				<verse number="22">Որպէսզի նորանցով Իսրայէլին փորձեմ, թէ արդեօք իրանց հայրերի պէս կզգուշանան Տիրոջ ճանապարհը գնալու, թէ ոչ։</verse>
				<verse number="23">Եւ Տէրն այս ազգերին թող տուաւ, եւ շուտով չհալածեց եւ նորանց Յեսուի ձեռքը չմատնեց։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ սորանք են այն ազգերը, որ Տէրը նորանց թող տուաւ, որ նորանցով փորձէ Իսրայէլին այսինքն այն ամենին որ Քանանացիների բոլոր պատերազմները չէին գիտում.</verse>
				<verse number="2">(Միայն սորա համար որ Իսրայէլի որդկանց սերունդը իմանան նորանց պատերազմ սովորեցնելը մանաւանդ առաջուց չգիտացողները.)</verse>
				<verse number="3">Փղշտացիների հինգ նախարարութիւնները, եւ բոլոր Քանանացիները, եւ Սիդոնացիները, Լիբանան սարումը բնակող Խեւացիները՝ Բաաղհերմոն սարիցը մինչեւ Եմաթի մուտքը։</verse>
				<verse number="4">Սորանցով պիտի փորձէր Իսրայէլին, որ իմանայ թէ արդեօք կլսեն Տիրոջ պատուիրանքները, որոնք Մովսէսի ձեռքովը պատուիրեց նորանց հայրերին։</verse>
				<verse number="5">Եւ Իսրայէլի որդիքը բնակուեցան Քանանացիների, Քետացիների, Ամօրհացիների, Փերեզացիների, Խեւացիների ու Յեբուսացիների մէջ.</verse>
				<verse number="6">Եւ նորանց աղջիկները իրանց համար կին առան, եւ իրանց աղջիկներին նորանց տղերանցը տուին, եւ նորանց աստուածներին պաշտեցին։</verse>
				<verse number="7">Եւ Իսրայէլի որդիքն արին այս չարութիւնը Տիրոջ առաջին, եւ իրանց Տէր Աստուծուն մոռացան եւ Բահաղիմը եւ Աստարովթը պաշտեցին։</verse>
				<verse number="8">Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեց, եւ նա նորանց Միջագետի Քուսարսաթեմ թագաւորի ձեռքը մատնեց. Եւ Իսրայէլի որդիքը ութը տարի ծառայութիւն արին Քուսարսաթեմին։</verse>
				<verse number="9">Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին. Եւ Տէրը Իսրայէլի որդկանց համար մի փրկիչ կանգնեցրեց, Քաղէբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիէլին, որ ազատեց նորանց։</verse>
				<verse number="10">Եւ Տիրոջ Հոգին եղաւ նորա վերայ, եւ Իսրայէլի մէջ դատաւորութիւն էր անում. եւ երբոր պատերազմի գնաց, Տէրը Միջագետի Քուսարսաթեմ թագաւորին նորա ձեռքը տուաւ, եւ նորա ձեռքը Քուսարսաթեմի դէմ զօրացաւ։</verse>
				<verse number="11">Եւ երկիրը քառասուն տարի հանգստացաւ, եւ կենեզեան Գոթոնիէլը մեռաւ։</verse>
				<verse number="12">Եւ Իսրայէլի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու. Եւ Տէրը ուժովացրեց Մովաբի Էգղոն թագաւորին Իսրայէլի դէմ, որովհետեւ Տիրոջ առաջին չարութիւն արին։</verse>
				<verse number="13">Եւ նա Ամմոնի եւ Ամաղէկի որդկանցն իր մօտ ժողովեց, եւ գնաց Իսրայէլին զարկեց եւ Արմաւենեաց քաղաքին տիրեց։</verse>
				<verse number="14">Եւ Իսրայէլի որդիքը ծառայութիւն արին Մովաբի Էգղոն թագաւորին տասնեւութը տարի։</verse>
				<verse number="15">Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին, եւ Տէրը նորանց համար մի փրկիչ կանգնեցրեց, Բենիամինեան Գերայի որդի Աւովդին որ ձախաձեռն էր. Եւ Իսրայէլի որդիքը նորա ձեռքովը Մովաբի Էգղոն թագաւորին ընծայ ուղարկեցին։</verse>
				<verse number="16">Եւ Աւովդ մէկ կանգուն երկայնութեամբ երկսայրի սուր շինեց իր համար, եւ կապեց նորան իր հանդերձների տակից իր աջ ազդրի վերայ։</verse>
				<verse number="17">Եւ ընծան տարաւ Մովաբի Էգղոն թագաւորին (եւ Էգղոնը խիստ գէր մարդ էր.)</verse>
				<verse number="18">Եւ երբոր ընծան տուաւ վերջացաւ, ընծան կրող մարդկանցը ետ ուղարկեց.</verse>
				<verse number="19">Եւ ինքը Գաղգաղայումն եղած կուռքերի մօտիցը ետ դառաւ եւ ասեց. Ով թագաւոր, քեզ հետ մէկ ծածուկ խօսք ունեմ. եւ նա ասեց. Լուռ։ Եւ բոլոր նորա մօտ եղողները դուրս ելան։</verse>
				<verse number="20">Եւ Աւովդը նորան մօտեցաւ, եւ նա նստած էր իր յատկացեալ ամառանոցի վերնատանը, եւ Աւովդը նորան ասեց. Ես Աստուծոյ խօսք ունեմ քեզ համար. եւ նա աթոռի վերայիցը վեր կացաւ։</verse>
				<verse number="21">Եւ Աւովդը իր ձախ ձեռքը մեկնեց՝ սուրը իր աջ ազդրի վերայից քաշեց եւ նորա փորը կոխեց,</verse>
				<verse number="22">Եւ սուրի ետեւից կոթն էլ ներս մտաւ, եւ սուրը ճարպով ծածկուեցաւ, որովհետեւ սուրը նորա փորիցը չհանեց, եւ աղբը դուրս ելաւ։</verse>
				<verse number="23">Եւ Աւովդը դուրս եկաւ սրահը եւ վերնատան դռները ետեւիցը գոցեց եւ կողպեց.</verse>
				<verse number="24">Եւ ինքը դուրս եկաւ գնաց։ Եւ նորա ծառաները գնացին նայեցին, որ ահա վերնատան դռները կողպուած էին. եւ ասեցին. Նա անտարակոյս իր ամառանոցի սենեակի մէջ հարկաւորութեան է գնացել։</verse>
				<verse number="25">Եւ սպասեցին մինչեւ որ ձանձրացան, բայց ահա վերնատան դռները չէր բաց անում, եւ բանալին առան բաց արին, եւ ահա իրանց տէրը գետնի վերայ մեռած ընկած էր։</verse>
				<verse number="26">Եւ նորանք քանի որ դեռ ուշանում էին, Աւովդը փախաւ, եւ կուռքերի մօտովն անցնելով ողջ առողջ Սէիրա հասաւ։</verse>
				<verse number="27">Եւ երբոր հասաւ, Եփրեմի սարի վերայ փող հնչեցրեց, եւ Իսրայէլի որդիքը նորա հետ այն սարիցը ցած իջան, եւ ինքը նորանց առաջին։</verse>
				<verse number="28">Եւ նորանց ասեց. Իմ ետեւիցն եկէք, որովհետեւ Տէրը ձեր թշնամի Մովաբացիներին ձեր ձեռքը տուաւ. եւ նորա ետեւիցն իջան եւ Մովաբի առաջում Յորդանանի անցքերը բռնեցին, եւ թող չտուին որ մի մարդ անցնէ։</verse>
				<verse number="29">Եւ այն ժամանակ նորանք Մովաբիցը տասը հազարի չափ մարդ զարկեցին՝ ամենն էլ յաղթանդամ եւ զօրաւոր մարդիկ, եւ մէկը չազատուեցաւ։</verse>
				<verse number="30">Եւ այն օրը Մովաբն Իսրայէլի ձեռքի տակ նուաճուեցաւ. եւ երկիրը ութսուն տարի հանգստացաւ։</verse>
				<verse number="31">Եւ յետոյ Անաթի որդի Սամեգարը եղաւ, եւ եզների խթանով Փղշտացիներիցը վեց հարիւր մարդ զարկեց. սա էլ Իսրայէլին ազատեց։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ Իսրայէլի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու, եւ Աւովդը մեռած էր։</verse>
				<verse number="2">Եւ Տէրը մատնեց նորանց Քանանացիների Յաբին թագաւորի ձեռքը, որ թագաւորում էր {*} Հասորի մէջ, եւ նորա զօրագլուխը Սիսարան էր, եւ բնակվում էր ազգաց Արիսօթի մէջ։</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին, որովհետեւ նա ինը հարիւր երկաթի կառքեր ունէր, եւ քսան տարի Իսրայէլի որդկանցը սաստիկ նեղեց։</verse>
				<verse number="4">Եւ Դեբօրա մարգարէուհին՝ Ղաբիդօթի կինը Իսրայէլի մէջ դատաւորութիւն էր անում այն ժամանակը։</verse>
				<verse number="5">Եւ բնակվում էր Եփրեմի սարի վերայ Ռամայի եւ Բեթէլի մէջտեղը՝ Դեբօրայի արմաւենիի տակ, եւ Իսրայէլի որդիքը վեր էին գնում նորա մօտ դատաստանի համար։</verse>
				<verse number="6">Եւ նա մարդ ուղարկեց, եւ կանչեց Նեփթաղիմի Կադէսից Աբինոամի որդի Բարակին եւ նորան ասեց. Մի՞թէ Իսրայէլի Տէր Աստուածը չհրամայեց թէ. Գնա վեր ելիր Թաբօր սարը, եւ քեզ հետ Նեփթաղիմի որդկանցից եւ Զաբուղոնի որդկանցից տասը հազար մարդ վեր առ.</verse>
				<verse number="7">Եւ ես կբերեմ քո դիմացը Յաբինի զօրագլուխ Սիսարային եւ նորա կառքերը եւ բազմութիւնը Կիսոն հեղեղատի մօտ եւ նորան քո ձեռքը կմատնեմ։</verse>
				<verse number="8">Եւ Բարակը նորան ասեց. Եթէ ինձ հետ գնաս կգնամ, բայց եթէ ինձ հետ չգնաս, չեմ գնալ։</verse>
				<verse number="9">Եւ նա ասեց. Անպատճառ ես քեզ հետ կգնամ, սակայն փառքը քոնը չի լինիլ քո գնացած ճանապարհումը, որովհետեւ Տէրը Սիսարային մէկ կնկայ ձեռքը կմատնէ։ Եւ Դեբօրան վեր կացաւ Բարակի հետ գնաց Կադէս։</verse>
				<verse number="10">Եւ Բարակը Զաբուղոնին եւ Նեփթաղիմին ժողովեց Կադէսի մէջ, եւ տասը հազար մարդ վեր կացաւ նորա ետեւիցը. Դեբօրան էլ նորա հետ վեր կացաւ։</verse>
				<verse number="11">(Եւ Կենեցի Քաբերը բաժանուել էր Մովսէսի աներ Յոբաբի որդիք Կենեցիներիցը եւ իր վրանը կանգնեցրել էր Կադէսի մօտ Սանանիմի կաղնիի մօտ։){nl}</verse>
				<verse number="12">Եւ Սիսարային իմացրին, որ Աբինոամի որդի Բարակը վեր է ելել Թաբօր սարը։</verse>
				<verse number="13">Եւ Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարիւր երկաթի կառքերը՝ եւ իր հետ եղող բոլոր զօրքը ազգաց Արիսօթից ժողովեց Կիսոն հեղեղատը։</verse>
				<verse number="14">Եւ Դեբօրան ասեց Բարակին. Վեր կաց, որովհետեւ Տէրն այսօր Սիսարային քո ձեռքը մատնեց. մի՞թէ Տէրը չէ քո առաջ դուրս գալիս։ Եւ Բարակը Թաբօր սարիցը իջաւ. եւ նորա հետ տասը հազար մարդ կար։</verse>
				<verse number="15">Եւ Տէրը խորտակեց Սիսարային եւ բոլոր կառքերը եւ բոլոր բանակը Բարակի առաջին սուրի բերանով. եւ Սիսարան կառքերիցը վայր իջաւ եւ ոտքով փախաւ։</verse>
				<verse number="16">Եւ Բարակը հալածեց կառքերը եւ բանակը մինչեւ ազգաց Արիսօթը, եւ Սիսարայի բոլոր բանակը սուրի բերանով ընկաւ, եւ մարդ չմնաց։</verse>
				<verse number="17">Եւ Սիսարան ոտքով փախաւ Կենեցի Քաբերի կնկայ Յայէլի վրանը, որովհետեւ Հասորի Յաբին թագաւորի եւ Կենեցի Քաբերի տան մէջտեղ խաղաղութիւն կար։</verse>
				<verse number="18">Եւ Յայէլը Սիսարային դիմաւորելու դուրս եկաւ եւ նորան ասեց. Տէր իմ, դարձիր, ինձ մօտ դարձիր, մի վախենար։ Եւ նա դէպի վրանը դարձաւ նորա մօտ. եւ կինը նորան ծածկեց գորգով։</verse>
				<verse number="19">Եւ նա ասեց այն կնկան. Աղաչում եմ ինձ մի քիչ ջուր տուր խմեմ, որովհետեւ ծարաւ եմ։ Նա էլ կաթի տիկը բացաւ, եւ նորան խմեցրեց. եւ ծածկեց նորան։</verse>
				<verse number="20">Եւ նա ասեց այն կնկան. Վրանի դռանը կանգնիր, եւ եթէ մարդ գայ, քեզ հարցնէ եւ ասէ թէ Այստեղ մարդ կա՞յ. Ասես` Չկայ։</verse>
				<verse number="21">Եւ Քաբերի կինը Յայէլը առաւ վրանի մէկ ցից, եւ ուռն էլ բռնեց ձեռքին եւ կամաց գնաց նորա մօտ, եւ ցիցը մխեց նորա ծամելիքին եւ գետնին բեւեռեց եւ նա քնել էր եւ յոգնած էր, եւ մեռաւ։</verse>
				<verse number="22">Եւ ահա Բարակը Սիսարայի ետեւիցն էր ընկել, եւ Յայէլը դուրս եկաւ նորան դիմաւորելու եւ նորան ասեց. Եկ ցոյց տամ քեզ այն մարդը որ դու պտրում ես. եւ նա այն կնկայ հետ ներս մտաւ, եւ ահա Սիսարան մեռած վայր ընկած էր եւ ցիցը նորա ծամելիքի մէջ էր։</verse>
				<verse number="23">Եւ Աստուած այն օր Քանանացիների Յաբին թագաւորին կորացրեց Իսրայէլի որդկանց առաջին։</verse>
				<verse number="24">Եւ Քանանացիների Յաբին թագաւորի դէմ Իսրայէլի որդկանց ձեռքը օրէցօր զօրանում էր մինչեւ որ Քանանացիների Յաբին թագաւորին բնաջինջ արին։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ այն օրը Դեբօրան եւ Աբինոամի որդի Բարակը երգեցին եւ ասեցին,</verse>
				<verse number="2">Իսրայէլի զօրավարներն առաջնորդելով, Ժողովուրդը յօժարակամ լինելով, Օրհնեցէք Տիրոջը։</verse>
				<verse number="3">Լսեցէք, թագաւորներ, Ականջ դրէք, նախարարներ. Ես երգում եմ Տիրոջը. Սաղմոս եմ ասում Իսրայէլի Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="4">Ով Տէր, դու Սէիրիցը դուրս գալիս, Դու Եդովմի դաշտից չուելիս, Երկիրը շարժեց, երկինքը տեղաց, Եւ ամպերը ջուր տեղացին։</verse>
				<verse number="5">Սարերը հալուեցան Տիրոջ երեսիցը՝ Այս Սինան՝ Իսրայէլի Տէր Աստուծոյ երեսիցը։</verse>
				<verse number="6">Անաթի որդի Սամեգարի օրերումը, Յայէլի օրերումը՝ Ուղիները դադարել էին, Եւ ճանապարհորդները խոտորնակ ուղիներով էին գնում։</verse>
				<verse number="7">Իսրայէլի մէջ զօրավարներ չմնացին, չմնացին. Մինչեւ որ վեր կացայ ես՝ Դեբօրա, Մինչեւ որ վեր կացայ ես՝ մայրս Իսրայէլի մէջ։</verse>
				<verse number="8">Ընտրեցին նոր աստուածներ. Իսկոյն պատերազմ եղաւ դռներումը. Արդե՞օք վահան կամ նիզակ երեւեցաւ Իսրայէլի քառասուն հազարի մէջ։</verse>
				<verse number="9">Իմ սիրտը դէպի Իսրայէլի իշխաններն է. Ով ժողովրդի անձնուէրներ, Օրհնեցէք Տիրոջը։</verse>
				<verse number="10">Սպիտակ էշերի վերայ հեծնողներ, Գորգի վերայ՝՝ նստողներ, Եւ ճանապարհի վերայ գնացողներ, երգեցէք։</verse>
				<verse number="11">Աղեղնաւորների ձայնից ազատուած Ջուր հանելու տեղերի մէջ, Այնտեղ գովաբանում են Տիրոջ արդարութիւնները Նորա զօրավարների արդարութիւնները՝ Իսրայէլի մէջ, Երբոր Տիրոջ ժողովուրդը դռներն իջան։</verse>
				<verse number="12">Արթնացիր, արթնացիր, Դեբօրա, Արթնացիր, արթնացիր, երգ ասիր, Վեր կաց, Բարակ, Գերութիւնդ գերի արա, ով Աբինոամի որդի։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ փախստականներն իջան Ժողովրդի հզօրների մօտ. Տէրն ինձ հետ իջաւ Զօրաւորների հետ։</verse>
				<verse number="14">Եփրեմից եկան նորանք, որոնց արմատը Ամաղէկումն է. Քո ետեւիցը, Բենիամին, քո ժողովրդի մէջ Մաքիրից իջան իշխաններ, Եւ Զաբուղոնից՝ դպրի գրիչ բռնողներ։</verse>
				<verse number="15">Եւ Իսաքարի իշխանները Դեբօրայի հետ, Եւ Իսաքարը Բարակի պէս Հովիտը ուղարկուեցաւ նորա ետեւիցը. Ռուբէնի հեղեղատների մէջ Մեծ յուզմունք կար։</verse>
				<verse number="16">Ի՞նչու համար փարախների մէջ նստեցիր, Որ հօտերի մայելը լսես։ Ռուբէնի հեղեղատներումը Մեծ տարակուսանք կար։</verse>
				<verse number="17">Գաղաադը Յորդանանի այն կողմին էր բնակվում, Եւ Դանը ի՞նչու համար նաւերումը պանդուխտ մնաց։ Ասերը ծովի եզերքումն է նստում, Եւ իր նաւահանգիստների մօտ է բնակվում։</verse>
				<verse number="18">Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է, Որ իր կեանքն արհամարհում է մինչեւ մահ, Եւ Նեփթաղիմը դաշտի բարձր տեղերումը՝ զինքը։</verse>
				<verse number="19">Թագաւորները եկան, պատերազմեցին. Այն ժամանակ պատերազմեցին Քանանացիների թագաւորները Թանաքի մէջ Մակեդդովի ջրի մօտ. Փողի աւար չառան։</verse>
				<verse number="20">Երկնքիցը պատերազմեցին. Աստղերն իրանց շրջաններիցը Սիսարայի դէմ պատերազմեցին։</verse>
				<verse number="21">Կիսոն հեղեղատը քշեց նորանց՝ Այն հին հեղեղատը՝ Կիսոնի հեղեղատը։ Ով իմ անձն, զօրութիւնը կոխիր։</verse>
				<verse number="22">Այն ժամանակ ձիերի սմբակները կոտրատուեցան վազելուցը՝ Նորա զօրաւորների վազելուցը։</verse>
				<verse number="23">Անիծեցէք Մարովզը, ասեց Տիրոջ հրեշտակը, Նորա բնակիչներին սաստիկ անիծեցէք, Որովհետեւ Տիրոջ օգնութեանը չեկան, Տիրոջ օգնութեանը՝ զօրաւորների դէմ։</verse>
				<verse number="24">Օրհնեալ լինի կանանց մէջ Յայէլը՝ Կենեցի Քաբերի կինը, Վրանների մէջ կանայքներից օրհնեալ լինի։</verse>
				<verse number="25">Ջուր ուզեց. Կաթ տուաւ, Իշխանաց ամանովը կոգի մատուցրեց։</verse>
				<verse number="26">Իր ձեռքը ցիցին մեկնեց, Եւ իր աջ ձեռքը՝ հիւսան ուռին, Եւ Սիսարային զարկեց գլուխը ճեղքեց, Եւ ջարդեց մխեց նորա ծամելիքը։</verse>
				<verse number="27">նա կորացաւ, Յայէլի ոտքերի մէջ ընկաւ փռուեցաւ, Նորա ոտքերի մէջ կարացաւ ընկաւ. Ուր որ կորացաւ՝ այնտեղ ընկաւ խոցուած։</verse>
				<verse number="28">Պատուհանիցը նայում եւ աղաղակում է Սիսարայի մայրը վանդակի ետեւից. Ի՞նչու համար է ուշանում նորա կառքը գալու, Ի՞նչու են ետանում նորա կառքերի քայլերը։</verse>
				<verse number="29">Նորա իմաստուն տիկինները պատասխանում են նորան, Հէնց ինքն էլ իր խօսքերի պատասխանը տալիս է իրան.</verse>
				<verse number="30">Անշուշտ նորանք աւար են գտել, բաժանում են, Մէկ կամ երկու աղջիկ՝ իւրաքանչիւր հզօրի համար, Իսկ Սիսարայի համար՝ գոյնզգոյն աւար, Գոյնզգոյն նկարագործ աւար, Երկու կողմից հիւսկէն եւ պարանոցի համար գոյնզգոյն աւար։</verse>
				<verse number="31">Այսպէս կորչեն քո բոլոր թշնամիները, ով Տէր, Իսկ նորան սիրողները լինեն ինչպէս իր զօրութեամբը ծագող արեւը։ Եւ երկիրը հանգստացաւ քառասուն տարի։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջ առաջին չարութիւն արին, եւ տէրը նորանց եօթը տարի Մադիանացիների ձեռքը մատնեց։</verse>
				<verse number="2">Եւ Մադիանացիների ձեռքը Իսրայէլի վերայ սաստկացաւ. Իսրայէլի որդիքը Մադիանացիների պատճառով իրանց համար սարերի մէջ խոռոչներ, քարայրներ եւ պատնէշներ շինեցին։</verse>
				<verse number="3">Եւ երբոր Իսրայէլացիները սերմ էին ցանում, Մադիանացիները նորանց վերայ էին գալիս. եւ Ամաղեկացիները եւ արեւելքի բնակիչներն էլ էին նորանց վերայ գալիս.</verse>
				<verse number="4">Եւ նորանց դէմ բանակ կազմելով փչացնում էին գետնի բերքը մինչեւ Գազա, եւ Իսրայէլի մէջ ապրուստ չէին թողում, ոչ ոչխար, ոչ արջառ եւ ոչ էշ։</verse>
				<verse number="5">Որովհետեւ նորանք իրանց հօտերովը եւ վրաններովը վեր էին կենում, եւ մարախի պէս բազմութեամբ գալիս, այնպէս որ նորանց եւ նորանց ուղտերին թիւ չկար, եւ երկիրն էին գալիս որ նորան փչացնեն։</verse>
				<verse number="6">Եւ Իսրայէլը Մադիանացիների պատճառով շատ աղքատացաւ. եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին։</verse>
				<verse number="7">Եւ երբոր Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին Մադիանացիների պատճառով,</verse>
				<verse number="8">Տէրը Իսրայէլի որդկանց համար մէկ մարգարէ ուղարկեց. եւ նա ասեց նորանց. Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. Ես ձեզ Եգիպտոսիցը հանեցի, եւ ձեզ ծառայութեան տանիցը դուրս բերի,</verse>
				<verse number="9">Եւ ազատեցի ձեզ Եգիպտացիների ձեռքիցը, եւ բոլոր ձեզ նեղութիւն տուողների ձեռքիցը, եւ նորանց ձեր առաջից քշեցի, եւ նորանց երկիրը ձեզ տուի.</verse>
				<verse number="10">Եւ ձեզ ասեցի. Ես եմ Եհովան ձեր Աստուածը. մի վախենաք Ամօրհացիների աստուածներիցը, որոնց երկրումը դուք բնակվում էք, բայց դուք իմ խօսքին չլսեցիք։</verse>
				<verse number="11">Եւ Տիրոջ հրեշտակն եկաւ, եւ Աբիեզերեան Յովասի բեւեկնիի տակին նստեց, որ Եփրայի մէջ էր, եւ նորա որդի Գեդէոնը կալումը ցորեն էր ծեծում Մադիանացիների երեսիցը փախցնելու համար։</verse>
				<verse number="12">Եւ Տիրոջ հրեշտակը նորան երեւեցաւ, եւ ասեց. Ով հզօր զօրաւոր, Տէրը քեզ հետ։</verse>
				<verse number="13">Եւ Գեդէոնը նորան ասեց. Ոհ, տէր իմ, եթէ Տէրը մեզ հետ է, ի՞նչու համար այս բոլոր բաները մեզ հասան. Եւ ո՞ւր են նորա ամեն հրաշքները, որոնք մեր հայրերը մեզ պատմում են՝ ասելով. Թէ Տէրը մեզ Եգիպտոսիցը հանեց. Բայց հիմա Տէրը մեզ մերժել է, եւ մեզ Մադիանացիների ձեռքն է մատնել։</verse>
				<verse number="14">Եւ Տէրը նորան նայեց, եւ ասեց. Գնա քո այդ զօրութիւնովը, եւ ազատիր Իսրայէլին Մադիանացիների ձեռքիցը. ահա ես եմ քեզ ուղարկում։</verse>
				<verse number="15">Եւ նա նորան ասեց. Ոհ, Տէր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայէլին, ահա իմ ազգատոհմը Մանասէի մէջ ամենից աղքատն է, եւ ես իմ հօր տան կրտսերն եմ։</verse>
				<verse number="16">Եւ Տէրը նորան ասեց. Ես քեզ հետ կլինեմ, եւ դու Մադիամին մէկ մարդի պէս կզարկես։</verse>
				<verse number="17">Եւ նա նորան ասեց. Աղաչում եմ, եթէ ես քո աչքի առաջին շնորհք գտայ, ինձ մի նշան ցոյց տուր, թէ դու ես ինձ հետ խօսողը։</verse>
				<verse number="18">Աղաչում եմ՝ այս տեղից չգնաս, մինչեւ որ ես քեզ մօտ գամ, իմ նուէրը բերեմ եւ քո առաջը դնեմ։ Եւ նա ասեց. Ես կմնամ մինչեւ քո ետ դառնալը։</verse>
				<verse number="19">Եւ Գեդէոնը գնաց, այծերից մի ուլ, եւ մէկ արդու ալիւրից բաղարջ պատրաստեց. Միսը մի սակառի մէջ դրաւ, եւ արգանակն էլ մի կճուճի մէջ ածեց, եւ նորա առաջը հանեց այն բեւեկնիի տակ ու մատուցրեց։</verse>
				<verse number="20">Եւ Աստուծոյ հրեշտակը նորան ասեց. Միսն ու բաղարջն առ, եւ այս վէմի վերայ դիր, եւ արգանակը թափիր։ Եւ նա այնպէս արաւ։</verse>
				<verse number="21">Եւ Տիրոջ հրեշտակը իր ձեռքի գաւազանի ծայրը մեկնեց ու մսին եւ բաղարջին դպաւ, եւ վէմիցը կրակ դուրս եկաւ միսն ու բաղարջ այրեց, եւ Տիրոջ հրեշտակը նորա աչքերի առաջիցը գնաց։</verse>
				<verse number="22">Եւ Գեդէոնը տեսաւ որ նա Տիրոջ հրեշտակն է եւ Գեդէոնն ասեց. Ոհ, Տէր Եհովայ, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսայ։</verse>
				<verse number="23">Բայց Տէրը նորան ասեց. Խաղաղութիւն քեզ, մի վախենար չես մեռնիլ։</verse>
				<verse number="24">Եւ Գեդէոնն այնտեղ Տիրոջ համար մի սեղան շինեց, եւ նորա անունը Եհովայ-շալօմ կոչեց, որ մինչեւ այս օրը կայ Աբիեզերեանց Եփրայի մէջ։</verse>
				<verse number="25">Եւ այն գիշերը Տէրը նորան ասեց. Առ քո հօր զուարակը եւ եօթը տարեկան երկրորդ զուարակը, եւ քո հօր ունեցած Բահաղի սեղանը քանդիր, եւ նորա վերայի Աստարովթը կտրիր։</verse>
				<verse number="26">Եւ քո Տէր Աստուծոյ համար մի սեղան շինիր այս ապառաժ քարի գլխին կարգով, եւ երկրորդ զուարակն առ, եւ քո կտրած Աստարովթի փայտերովը ողջակէզ արա։</verse>
				<verse number="27">Եւ Գեդէոնն իր ծառաներիցը տասը մարդ առաւ, եւ Տիրոջ իրան ասածին պէս արաւ, եւ իր հօր տանիցը, եւ քաղաքի մարդկանցից վախեցաւ ցերեկը անելու, եւ գիշերն արաւ։</verse>
				<verse number="28">Եւ երբոր քաղաքի մարդիկն առաւօտը կանուխ վեր կացան, տեսան որ ահա Բահաղի սեղանը քանդուած, եւ նորա վերայի Աստարովթը կտրուած, եւ երկրորդ զուարակը՝ շինուած սեղանի վերայ ողջակէզ եղած էր։</verse>
				<verse number="29">Եւ իրար ասեցին. Այս բանն ո՞վ արաւ. եւ պտրտեցին եւ քննեցին. եւ ասուեցաւ, թէ Այս բանը Յովասի որդի Գեդէոնն է արել։</verse>
				<verse number="30">Եւ քաղաքի մարդիկը Յովասին ասեցին. Որդիդ դուրս բեր որ մեռնի, որովհետեւ Բահաղի սեղանը քանդել է եւ նորա վերայի Աստարովթը կտրել է։</verse>
				<verse number="31">Եւ Յովասն իր վերայ եկող բոլոր մարդկանցն ասեց. Միթէ դո՞ւք էք Բահաղին իրաւունքը պաշտպանելու, կամ թէ դո՞ւք էք նորան ազատելու. Ով որ նորա իրաւունքը պաշտպանէ թող մեռցնուի մինչեւ առաւօտը. Եթէ նա աստուած է՝ թող ինքն իր իրաւունքը պաշտպանէ նորա դէմ, որովհետեւ նորա սեղանը քանդել է։</verse>
				<verse number="32">Եւ նոյն օրը նորան Յերոբաաղ անուանեց, որովհետեւ ասեց. Թող Բահաղն իր իրաւունքը պաշտպանէ նորա դէմ, որովհետեւ նորա սեղանը քանդել է։</verse>
				<verse number="33">Եւ բոլոր Մադիանացիները, Ամաղեկացիները եւ արեւելքի բնակիչները մէկտեղ ժողովուեցան, եւ Յորդանանիցն անցնելով Յեզրայէլի հովիտում բանակ տուին։</verse>
				<verse number="34">Եւ Տիրոջ Հոգին հանգչեց Գեդէոնի վերայ, եւ նա փող հնչեցրեց, եւ Աբիեզերեանք նորա ետեւից ժողովուեցան։</verse>
				<verse number="35">Եւ բոլոր Մանասէին պատգամաւորներ ուղարկեց, նա էլ նորա ետեւից ժողովուեցաւ. եւ Ասերին, Զաբուղոնին եւ Նեփթաղիմին էլ պատգամաւորներ ուղարկեց, եւ նորանք գնացին նորանց դիմաւորելու։</verse>
				<verse number="36">Եւ Գեդէոնն Աստուծուն ասեց. Եթէ Իսրայէլին իմ ձեռքովն ազատելու ես ինչպէս որ ասել ես,</verse>
				<verse number="37">Ահա ես կալումը բուրդի գզաթ կդնեմ. եթէ մինակ գզաթի վերայ ցօղ եւ բոլոր գետնի վերայ չորութիւն լինի, այն ժամանակ կիմանամ որ Իսրայէլին իմ ձեռքովն ազատելու ես ինչպէս որ ասել ես։</verse>
				<verse number="38">Եւ այնպէս եղաւ. Որովհետեւ առաւօտը կանուխ վեր կացաւ, եւ գզաթը քամեց, եւ գզաթիցը ցօղը հանեց, որ մի կոնք լիքը ջուր եղաւ։</verse>
				<verse number="39">Եւ Գեդէոնն ասեց Աստուծուն. Քո բարկութիւնը ինձ վերայ չբորբոքուի, եւ մինակ այս անգամ էլ խօսեմ. միայն այս անգամ էլ գզաթովը փորձեմ. թող մինակ գզաթի վերայ չորութիւն, եւ բոլոր գետնի վերայ ցօղ լինի։</verse>
				<verse number="40">Եւ այն գիշերը Աստուած այնպէս արաւ. մինակ գզաթի վերայ չորութիւն, եւ բոլոր գետնի վերայ ցօղ եղաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ Յերոբաաղը, այսինքն Գեդէոնը՝ եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը կանուխ վեր կացան եւ բանակեցան Հարօդի աղբիւրի մօտ. եւ Մադիամի բանակը նորա հիւսիսային կողմերն էր դէպի Մօրէի բլուրը՝ հովիտի մէջ։</verse>
				<verse number="2">Եւ Տէրն ասեց Գեդէոնին. Քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամը նորանց ձեռքը տամ, մի գուցէ Իսրայէլն ինձ դէմ պարծենայ ասելով. թէ Իմ ձեռքն ինձ ազատեց։</verse>
				<verse number="3">Եւ հիմա քարոզ կարդալ տուր ժողովրդի ականջին եւ ասիր. Ով որ վախկոտ եւ վատասիրտ է՝ թող ետ դառնայ եւ Գաղաադ սարիցը գնայ. եւ ժողովրդիցը քսանեւերկու հազար հոգի ետ դառան եւ մնացին տասը հազար։</verse>
				<verse number="4">Եւ Տէրն ասեց Գեդէոնին. Ժողովուրդը տակաւին շատ է. Ջրի մօտ իջեցրու նորանց եւ այնտեղ քեզ համար նորանց փորձեմ. եւ որի համար քեզ ասեմ թէ՝ Սա քեզ հետ գնայ՝ նա քեզ հետ թող գնայ. եւ որի համար քեզ ասեմ թէ՝ Դա քեզ հետ չգնայ՝ նա թող չգնայ։</verse>
				<verse number="5">Եւ նա ժողովրդին ջրի մօտ իջեցրեց. Եւ Տէրը Գեդէոնին ասեց. Ով որ շան լակելու պէս ջուրը լեզուովը լակէ, նորան առանձին կանգնեցնես. եւ ով որ էլ խմելու համար իր ծնկների վերայ կորանայ։</verse>
				<verse number="6">Եւ ձեռքը բերանը տանելով լակողների թիւը երեք հարիւր հոգի էր, եւ բոլոր մնացած ժողովուրդն իրանց ծունկերի վերայ կորացան ջուր խմելու համար։</verse>
				<verse number="7">Եւ Տէրն ասեց Գեդէոնին. Այն երեք հարիւր մարդիկներով որոնք ջուրը լակեցին, ձեզ պիտի ազատեմ, եւ Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ. բայց բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ իր տեղը գնայ։</verse>
				<verse number="8">Վասնորոյ ժողովուրդը պաշար առան իրանց ձեռքը եւ իրանց փողերն էլ։ Եւ Գեդէոնն Իսրայէլի բոլոր մարդկանց՝ ամեն մէկին իր վրանը ուղարկեց, բայց այն երեք հարիւր մարդկանցով պինդ կանգնեց, եւ Մադիամի բանակը նորա տակին՝ հովիտումն էր։</verse>
				<verse number="9">Եւ այն գիշերը եղաւ որ Տէրը նորան ասեց. Վեր աց իջիր բանակը, որովհետեւ նորանց քո ձեռքը մատնեցի։</verse>
				<verse number="10">Եւ եթէ դու վախենում ես իջնելու, քո ծառայ Փուրայի հետ իջիր բանակը.</verse>
				<verse number="11">Այն ժամանակ կլսես թէ նորանք ինչ են խօսում. եւ յետոյ ձեռքերդ կուժովանան, եւ բանակը կիջնես։ Եւ նա իջաւ ինքը եւ իր ծառայ Փուրան բանակի մէջի գունդերի ծայրը։</verse>
				<verse number="12">Եւ Մադիամն եւ Ամաղէկը եւ բոլոր արեւելցիները պառկել էին հովիտումը մարախների պէս բազմութեամբ, եւ նորանց ուղտերին թիւ չկար, ծովի եզերքին եղող աւազի չափ շատ էին։</verse>
				<verse number="13">Եւ Գեդէոնը գնաց, եւ ահա մէկ մարդ իր ընկերին երազ էր պատմում եւ ասում. Ես երազ տեսայ, եւ ահա մէկ գարեղէն հաց գլորվում էր դէպի Մադիամի բանակը, եւ եկաւ վրանին հասաւ եւ նորան այնպէս զարկեց որ վայր ընկաւ, եւ գլխիվայր դարձրեց. եւ վրանը վայր ընկաւ։</verse>
				<verse number="14">Եւ նորա ընկերը պատասխան տուաւ եւ ասեց. Դա ուրիշ բան չէ, բայց միայն իսրայէլացի Յովասի որդի Գեդէոնի սուրը. Աստուած Մադիամը եւ բոլոր բանակը նորա ձեռքն է մատնել։</verse>
				<verse number="15">Եւ երբոր Գեդէոնը լսեց երազի պատմութիւնը եւ նորա մեկնութիւնը, Տիրոջը երկրպագութիւն արաւ, եւ ետ դառաւ բանակը Իսրայէլի մօտ եւ ասեց. Վեր կացէք, որովհետեւ Տէրը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տուել։</verse>
				<verse number="16">Եւ այն երեք հարիւր մարդը երեք գունդի բաժանեց, եւ ամենի ձեռքը փողեր եւ դատարկ սափորներ տուաւ եւ սափորների մէջ էլ ջահեր.</verse>
				<verse number="17">Եւ նորանց ասեց. Ինձանից տեսէք եւ այնպէս արէք. եւ երբոր բանակի եզերքը հասնեմ, ես ինչպէս որ անեմ, դուք էլ այնպէս արէք։</verse>
				<verse number="18">Եւ երբոր ես եւ բոլոր ինձ հետ եղողները փողը հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ բոլոր բանակի չորս կողմում փողերը հնչեցրէք, եւ ասեցէք. Տիրոջ եւ Գեդէոնի սուրը։</verse>
				<verse number="19">Եւ Գեդէոնը եւ նորա հետ եղող հարիւր մարդը կէս գիշերուայ պահի սկզբին, բանակի եզերքը հասան, եւ հէնց որ պահապաններին զարթնեցրին, իսկոյն փողերը հնչեցնելով իրանց ձեռքում եղած սափորները կոտրատեցին։</verse>
				<verse number="20">Եւ այն երեք գունդերն էլ փողերը հնչեցրին եւ սափորները կոտրատեցին, եւ ձախ ձեռքով ջահերը, եւ աջ ձեռքով փողերը բռնած հնչեցնելու համար աղաղակում էին, Տիրոջ եւ Գեդէոնի սուրը։</verse>
				<verse number="21">Եւ ամեն մարդ իր տեղը կանգնել էր բանակի շուրջը, եւ բոլոր բանակը վազում եւ աղաղակում ու փախչում էին։</verse>
				<verse number="22">Եւ երբոր այն երեք հարիւր մարդը փողերը հնչեցրին, Տէրը բոլոր բանակի մէջ ամեն մարդի սուրը իր ընկերի վերայ դարձրեց. Եւ զօրքը մինչեւ Բեթասետա դէպի Սարերա, մինչեւ Աբելմաուլայի սահմանը՝ Տաբէթ փախաւ։</verse>
				<verse number="23">Եւ Իսրայէլացիք Նեփթաղիմից, Ասերից եւ բոլոր Մանասէից ժողովուեցան, եւ Մադիանացիներին հալածեցին։</verse>
				<verse number="24">Եւ Գեդէոնն Եփրեմի բոլոր լեռնակողմը պատգամաւորներ ուղարկեց, ասելով. Մադիանացիներին դիմաւորելու իջէք, եւ նորանց առաջին ջրերը բռնեցէք, մինչեւ Բեթբարա, նաեւ Յորդանանը։ Եւ Եփրեմի բոլոր մարդիկը ժողովուեցան եւ ջրերը բռնեցին մինչեւ Բեթբարա, նաեւ Յորդանանը։</verse>
				<verse number="25">Եւ Մադիամի երկու իշխաններին Օրէբին եւ Զէբին բռնեցին. Օրէբին սպանեցին Օրէբի վէմի մօտ, եւ Զէբին սպանեցին Զէբի հնձանի մօտ. Եւ Մադիանացիներին հալածեցին, եւ Օրէբի եւ Զէբի գլուխները Գեդէոնին բերին Յորդանանի այն կողմիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ Եփրեմեանք նորան ասեցին. Այս ի՞նչ բան է որ մեզ արիր, որ առանց մեզ կանչելու գնացիր Մադիամի դէմ պատերազմելու. եւ նորա հետ սաստիկ վէճ արին։</verse>
				<verse number="2">Եւ նա նորանց ասեց. Ես հիմա ի՞նչ եմ արել ձեզ պէս, մի՞թէ Եփրեմի ճռաքաղութիւնը Աբիեզերի այգեկութիցը լաւագոյն չէ։</verse>
				<verse number="3">Աստուած Մադիամի իշխաններին՝ Օրէբին եւ Զէբին ձեր ձեռքը տուաւ. Ես ի՞նչ կարողացայ անել ձեզ պէս։ Իսկոյն նորանց սիրտը հանդարտացաւ նորա վերայ հէնց որ նա այս խօսքն ասեց։</verse>
				<verse number="4">Եւ Գեդէոնն եկաւ Յորդանան, եւ անցաւ ինքը եւ իր հետը եղող երեք հարիւր մարդիկը. թեւ նուաղած էին, բայց հալածում էին։</verse>
				<verse number="5">Եւ նա ասեց Սոկքովթի մարդկանցը. Աղաչում եմ, ետեւիցս եկող ժողովրդին հացի նկանակներ տուէք, որովհետեւ նուաղած են. եւ ես Մադիամի թագաւորներին Զեբէէին եւ Սաղմանային հալածում եմ։</verse>
				<verse number="6">Եւ Սոկքովթի իշխաններն ասեցին. Մի՞թէ Զեբէէի ու Սաղմանայի ձեռքը արդէն քո ձեռքի մէջ է, որ մենք քո զօրքին հաց տանք։</verse>
				<verse number="7">Եւ Գեդէոնն ասեց. Ուրեմն երբոր Տէրը Զեբէէին ու Սաղմանային իմ ձեռքը տայ, ձեր մարմինները անապատի փուշերովն ու տատասկներովը պիտի ծեծեմ։</verse>
				<verse number="8">Եւ այնտեղից վեր գնաց Փանուէլ, եւ նորանց էլ այնպէս ասեց. Եւ Փանուէլի մարդիկը Սոկքովթի մարդկանց տուած պատասխանի պէս պատասխանեցին։</verse>
				<verse number="9">Եւ Փանուէլի մարդկանցն էլ ասեց՝ թէ, Երբ որ խաղաղութեամբ ետ դառնամ, այդ աշտարակը պիտի քանդեմ։</verse>
				<verse number="10">Եւ Զեբէէն ու Սաղմանան Կարկարումն էին եւ նորանց հետ նորանց բանակը արեւելքի բնակիչների բոլոր բանակից մնացածը՝ ամենը տասնեւհինգ հազարի չափ մարդ. եւ ընկած մեռածները հարիւր քսան հազար սուսերամերկ մարդիկ էին։</verse>
				<verse number="11">Եւ Գեդէոնը վեր ելաւ Նոբահի եւ Յօգբէհայի արեւելեան կողմից վրանաբնակների ճանապարհովը եւ բանակը զարկեց, որովհետեւ բանակը անհոգ էր։</verse>
				<verse number="12">Եւ Զեբէէն ու Սաղմանան փախան. եւ Գեդէոնը նորանց հալածեց եւ Մադիամի երկու թագաւորներին՝ Զեբէէին եւ Սաղմանային բռնեց, եւ բոլոր բանակը դղրդեցրեց։</verse>
				<verse number="13">Եւ Յովասի որդի Գեդէոնը պատերազմից ետ դառաւ Արեսի զառիվերիցը.</verse>
				<verse number="14">Եւ Սոկքովթի մարդկանցից մի երիտասարդ բռնեց եւ նորան հարցրեց. եւ նա գրեց նորա համար Սոկքովթի իշխաններին եւ ծերերին եօթանասունեւեօթը մարդ։</verse>
				<verse number="15">Եւ Գեդէոնը Սոկքովթի բնակիչների մօտ եկաւ եւ ասեց. Ահա Զեբէէն ու Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. Մի՞թէ Զեբէէի ու Սաղմանայի ձեռքը արդէն քո ձեռքի մէջ է, որ մենք քո նուաղած մարդկանցը հաց տանք։</verse>
				<verse number="16">Եւ նա քաղաքի ծերերին առաւ, եւ անապատիցը՝ փուշեր եւ տատասկներ, եւ նորանցով Սոկքովթի մարդկանցը պատժեց։</verse>
				<verse number="17">Եւ Փանուէլի աշտարակը քանդեց եւ քաղաքի մարդկանցը մեռցրեց։</verse>
				<verse number="18">Եւ Զեբէէին եւ Սաղմանային ասեց. Ի՞նչպէս մարդիկ էին նորանք, որոնց սպանեցիք Թաբօրումը։ Եւ նորանք ասեցին. Ինչպէս որ դու ես, նորանք էլ այնպէս էին. ամեն մէկը թագաւորի որդիի էր նմանում։</verse>
				<verse number="19">Եւ նա ասեց. Նորանք իմ եղբայրները՝ մօրս տղերքն էին։ Կենդանի է Տէրը, եթէ դուք նորանց ողջ թողէիք, ես ձեզ չէի մեռցնիլ։</verse>
				<verse number="20">Եւ իր անդրանիկ որդի Յեթերին ասեց. Վեր կաց դորանց մեռցրու։ Բայց պատանին իր սուրը չքաշեց. նորա համար որ վախեցաւ, որովհետեւ մանկահասակ էր։</verse>
				<verse number="21">Եւ Զեբէէն ու Սաղմանան ասեցին. Դու վեր կաց եւ մեզ սպանիր, որովհետեւ մարդիս ոյժը իրան համեմատ կլինի. եւ Գեդէոնը վեր կացաւ եւ Զեբէէին եւ Սաղմանային մեռցրեց. եւ նորանց ուղտերի պարանոցի վերայ եղած մահիկներն առաւ։</verse>
				<verse number="22">Եւ Իսրայէլի մարդիկը Գեդէոնին ասեցին. Մեզ վերայ թագաւորիր, դու էլ, քո որդին էլ, քո որդիի որդին էլ, որովհետեւ մեզ Մադիամի ձեռքիցն ազատեցիր։</verse>
				<verse number="23">Եւ Գեդէոնը նորանց ասեց. Ես ձեզ վերայ չեմ թագաւորիլ, ոչ էլ իմ որդին ձեզ վերայ կթագաւորէ, Եհովան թագաւորէ ձեզ վերայ։</verse>
				<verse number="24">Յետոյ Գեդէոնը նորանց ասեց. Ձեզանից մի բան խնդրեմ. ամեն մարդ իր աւարի օղերն ինձ տայ. (որովհետեւ նորանք Իսմայէլացի լինելով ոսկի օղեր ունէին։)</verse>
				<verse number="25">Եւ նորանք ասեցին. Տալիս ենք. եւ մի հանդերձ փռեցին. եւ ամեն մարդ իր աւարի օղերը այնտեղ գցեց։</verse>
				<verse number="26">Եւ այն իր ուզած ոսկի օղերի կշիռքը հազար եօթը հարիւր սիկղ ոսկի եղաւ. բացի մահիկներից, գինդերից եւ Մադիամի թագաւորների վերայի ծիրանի պատմուճաններից եւ բացի նորանց ուղտերի պարանոցի վերայ եղած մանեակներից։</verse>
				<verse number="27">Եւ Գեդէոնը նորանցով մի եփուդ շինեց, եւ իր Եփրա քաղաքի մէջ դրաւ. Եւ բոլոր Իսրայէլը այնտեղ նորան հետեւելով պոռնկուեցաւ. եւ սա Գեդէոնի եւ նորա տան համար որոգայթ եղաւ։</verse>
				<verse number="28">Այսպէս Մադիամը Իսրայէլի որդկանց առաջին նուաճուեցաւ, եւ այլ եւս գլուխ չբարձրացրեց. եւ Գեդէոնի օրերումը երկիրը քառասուն տարի հանգստացաւ։</verse>
				<verse number="29">Եւ Յովասի որդի Յերոբաաղը գնաց եւ նստեց իր տանը։</verse>
				<verse number="30">Եւ Գեդէոնը եօթանասուն որդի ունէր՝ իր երանքից ելած, որովհետեւ շատ կանայք ունէր։</verse>
				<verse number="31">Եւ Սիւքէմի մէջ ունեցած հարճն էլ նորա համար մի որդի ծնեց. Եւ նորա անունը Աբիմելէք դրաւ։</verse>
				<verse number="32">Եւ Յովասի որդի Գեդէոնը բարի ծերութեամբ մեռաւ, եւ Աբիեզերեանց Եփրայի մէջ իր հօր Յովասի գերեզմանումը թաղուեցաւ։</verse>
				<verse number="33">Եւ եղաւ երբոր Գեդէոնը մեռաւ՝ Իսրայէլի որդիքը ետ դառան, եւ Բահաղիմին հետեւելով պոռնկուեցան, եւ Բահաղ-բերիթն իրանց աստուած արին։</verse>
				<verse number="34">Եւ Իսրայէլի որդիքը չյիշեցին իրանց Տէր Աստուծուն, որ իրանց ազատել էր իրանց շրջակայ ամեն թշնամիների ձեռքիցը։</verse>
				<verse number="35">Եւ Յերոբաաղի (այսինքն Գեդէոնի) տանը գթութիւն չարին այն ամեն բարութեան համեմատ, որ նա արաւ Իսրայէլին։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ Յերոբաաղի որդի Աբիմելէքը գնաց Սիւքէմ՝ իր մօր եղբայրների մօտ. եւ խօսեց նորանց հետ եւ իր մօր հօր բոլոր ազգատոհմի հետ, ասելով.</verse>
				<verse number="2">Աղաչում եմ՝ Սիւքէմի բոլոր բնակիչների ականջներին ասեցէք թէ՝ Որն է լաւ ձեզ համար, Յերոբաաղին բոլոր որդկանց՝ եօթանասուն մարդկանց ձեզ վերայ թագաւորե՞լը, թէ մէկ մարդի ձեզ վերայ թագաւորելը. եւ յիշեցէք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ։</verse>
				<verse number="3">Եւ նորա մօր եղբայրները նորա մասին ամեն այս խօսքերը Սիւքէմի բոլոր բնակիչների ականջներին ասեցին. եւ նորանց սիրտը դարձաւ Աբիմելէքին, որովհետեւ ասեցին. թէ Նա մեր եղբայրն է.</verse>
				<verse number="4">Եւ Բահաղ-բերիթի տանիցը եօթանասուն կտոր արծաթ տուին նորան. եւ Աբիմելէքը նորանցով դատարկակեաց եւ սրիկայ մարդիկ վարձքով բռնեց, եւ նորանք նորա ետեւիցը գնացին։</verse>
				<verse number="5">Եւ գնաց Եփրայ իր հօր տունը, եւ իր եղբայրներին՝ Յերոբաաղի որդկանցը՝ եօթանասուն հոգի մէկ քարի վերայ սպանեց. բայց Յերոբաաղի փոքր տղան Յովաթամը ողջ մնաց ըստ որում թաք էր կացել։</verse>
				<verse number="6">Եւ բոլոր Սիւքէմի բնակիչները եւ Մելօնի բոլոր տունը մէկտեղ ժողովուեցան, եւ գնացին Աբիմելէքին թագաւոր արին արձանի կաղնիի մօտ որ Սիւքէմումն է։</verse>
				<verse number="7">Եւ այս բանը Յովաթամին իմացրին. եւ նա գնաց Գարիզին սարի գլխին կանգնեց, եւ ձանը բարձրացնելով աղաղկեց եւ նորանց ասեց. Ով Սիւքէմի բնակիչներ, ինձ լսեցէք, եւ Աստուած ձեզ լսէ։</verse>
				<verse number="8">Ծառերը գնացին որ իրանց համար մի թագաւոր օծեն, եւ ձիթենիին ասեցին. Մեզ վերայ թագաւոր եղիր։</verse>
				<verse number="9">Բայց ձիթենին նորանց ասեց. Իմ պարարտութիւնը թողեմ, որ ինձանով պատւվում են Աստուած ու մարդիկը, եւ գնամ ծառերի վերայ իշխե՞մ։</verse>
				<verse number="10">Եւ ծառերը թզենիին ասեցին. Դու եկ մեզ վերայ թագաւոր եղիր։</verse>
				<verse number="11">Եւ թզենին նորանց ասեց. Իմ քաղցրութիւնը եւ իմ լաւ պտուղը թողեմ, եւ գնամ ծառերի վերայ իշխե՞մ։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ ծառերը որթին ասեցին. Դու եկ մեզ վերայ թագաւոր եղիր։</verse>
				<verse number="13">Որթն էլ նորանց ասեց. Իմ Աստուած ու մարդիկ ուրախացնող գինին թողեմ, եւ գնամ ծառերի վերայ իշխե՞մ։</verse>
				<verse number="14">Այն ժամանակ ամեն ծառերը դժնկին ասեցին. Դու եկ մեզ վերայ թագաւոր եղիր։</verse>
				<verse number="15">Եւ դժնիկը ծառերին ասեց Եթէ դուք իրաւ ինձ ձեզ վերայ թագաւոր էք օծում, եկէք իմ հովանիի տակին նստեցէք, եթէ ոչ՝ դժնկիցը կրակ դուրս գայ եւ Լիբանանի եղեւիններն այրէ։</verse>
				<verse number="16">Եւ հիմա եթէ դուք ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք, եւ Աբիմելէքին թագաւոր արիք, եւ եթէ Յերոբաաղին եւ նորա տանը բարութիւն արիք, եւ եթէ նորա ձեռքի գործքերի համեմատ նորան հատուցում արիք.</verse>
				<verse number="17">(Որ իմ հայրը ձեզ համար պատերազմ արաւ, եւ իր անձը չխնայեց, եւ մեզ Մադիամի ձեռքիցն ազատեց.</verse>
				<verse number="18">Իսկ դուք այսօր իմ հօր տան դէմ էք կանգնել, եւ նորա որդիքը՝ եօթանասուն մարդ մէկ քարի վերայ սպանեցիք, եւ նորա աղախնի տղան Աբիմելէքը՝ Սիւքէմի բնակիչների վերայ թագաւոր արիք, ըստ որում ձեր եղբայրն էր.)</verse>
				<verse number="19">Եւ եթէ այսօր Յերոբաաղի եւ նորա տան հետ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք, Աբիմելէքի վերայ ուրախացէք, նա էլ ձեզ վերայ թող ուրախանայ.</verse>
				<verse number="20">Ապա եթէ ոչ՝ թող Աբիմելէքիցը կրակ դուրս գայ եւ Սիւքէմի բնակիչներին եւ Մելօնի տունը այրէ. Եւ Սիւքէմի բնակիչներիցը եւ Մելօնի տանիցը կրակ դուրս գայ եւ Աբիմելէքին այրէ։</verse>
				<verse number="21">Եւ Յովաթամը փախաւ ազատուեցաւ, եւ գնաց Բէիր, եւ իր Աբիմելէքը եղբօրից վախենալով այնտեղ բնակուեց։</verse>
				<verse number="22">Եւ Աբիմելէքը Իսրայէլի վերայ երեք տարի իշխեց։</verse>
				<verse number="23">Եւ Աստուած Աբիմելէքի եւ Սիւքէմի բնակիչների մէջ չար ոգի ուղարկեց, եւ Սիւքէմի բնակիչները Աբիմելէքի հետ նենգութեամբ վարուեցան.</verse>
				<verse number="24">Որպէս զի Յերոբաաղի եօթանասուն որդկանց եղած անիրաւութիւնը գայ՝ եւ նորանց արիւնը նորանց եղբօր Աբիմելէքի վերայ հասնէ, որ նորանց սպանել էր, եւ Սիւքէմի բնակիչների վերայ՝ որոնք նորա ձեռքը զօրացրել էին իր եղբայրներին սպանելու։</verse>
				<verse number="25">Եւ Սիւքէմի բնակիչները սարերի գլուխներին նորա համար դարաններ պատրաստեցին, եւ կողոպտում էին իրանց մօտով ամեն անցնողներին. եւ այս բանը իմացրին Աբիմելէքին։</verse>
				<verse number="26">Եւ Աբեդի որդի Գաաղը եւ նորա եղբայրները եկան՝ Սիւքէմի մէջը մտան, եւ Սիւքէմի բնակիչները նորան ապաւինեցին.</verse>
				<verse number="27">Եւ դուրս եկան դաշտը եւ իրանց այգիների խաղողները քաղեցին, եւ կոխելով ուրախութիւն արին, եւ իրանց Աստուծոյ տունը մտան, եւ կերան ու խմեցին՝ եւ Աբիմելէքին անիծեցին։</verse>
				<verse number="28">Եւ Աբեդեան Գաաղն ասեց. Աբիմելէքն ո՞վ է, եւ Սիւքէմն ո՞վ է որ մենք նորան ծառայենք, չէ՞ որ Յերոբաաղի տղան է, եւ Զեբուղը՝ նորա փոխանորդը։ Դուք Սիւքէմի հօր՝ Եմովրի մարդկանցը ծառայութիւն արէք. Եւ մենք ի՞նչու համար նորան ծառայենք։</verse>
				<verse number="29">Երանի թէ այս ժողովուրդն իմ ձեռքն անցնէր. եւ ես Աբիմելէքին հեռացնէի. եւ Աբիմելէքին ասեց. Զօրքերդ շատացրու եւ դուրս եկ։</verse>
				<verse number="30">Եւ քաղաքի իշխան՝ Զեբուղը երբոր լսեց Աբեդեան Գաաղի խօսքերը, բարկութիւնը բորբոքուեց։</verse>
				<verse number="31">Եւ խորամանկ կերպով Աբիմելէքին պատգամաւորներ ուղարկեց, ասելով. Ահա Աբեդեան Գաաղը եւ իր եղբայրները եկել են Սիւքէմ, եւ ահա նորանք քաղաքը քեզ դէմ են հանում։</verse>
				<verse number="32">Եւ հիմա դու եւ քեզ հետ լինող ժողովուրդը գիշերով վեր կաց, եւ դաշտումը դարան նստիր.</verse>
				<verse number="33">Եւ առաւօտը հէնց որ արեգակը ծագէ՝ կանուխ վեր կաց ու քաղաքի վերայ յարձակուիր, եւ ահա նա եւ նորա հետ եղող ժողովուրդը քեզ դէմ են դուրս գալու. այն ժամանակ ձեռքիցդ եկածը արա նորան։</verse>
				<verse number="34">Եւ Աբիմելէքը եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը գիշերով վեր կացան, եւ չորս գունդով Սիւքէմի դէմ դարանի մէջ նստեցին։</verse>
				<verse number="35">Եւ Աբեդեան Գաաղը դուրս եկաւ եւ քաղաքի դռան առաջին կանգնեց. եւ Աբիմելէքը եւ իր հետն եղող ժողովուրդը դուրս եկան դարաններիցը։</verse>
				<verse number="36">Եւ Գաղաադը տեսաւ այն ժողովրդին եւ Զեբուղին ասեց. Ահա սարերի գլխիցը ժողովուրդ է իջնում։ Եւ Զեբուղը նորան ասեց. Դու սարերի շուքն ես տեսնում մարդկանց պէս։</verse>
				<verse number="37">Եւ Գաաղը շարունակեց խօսքը եւ ասեց. Ահա երկրի բարձր տեղիցը ժողովուրդ է իջնում, եւ մէկ գունդ էլ է գալիս Մէօնէնիմի կաղնիի ճանապարհովը.</verse>
				<verse number="38">Եւ Զեբուղը նորան ասեց. Ո՞ւր է քո այն բերանը, որով ասում էիր թէ Աբիմելէքն ո՞վ է որ մենք նորան ծառայութիւն անենք. Ահա սա այն ժողովուրդն են, որ դու արհամարհեցիր. Հիմա վեր կաց նորա հետ պատերազմիր։</verse>
				<verse number="39">Եւ Գաաղը Սիւքէմի բնակիչների առաջը դուրս եկաւ եւ Աբիմելէքի հետ պատերազմ արաւ։</verse>
				<verse number="40">Եւ Աբիմելէքը նորան հալածեց եւ նա նորա առաջիցը փախաւ, եւ շատերը մեռած ընկան մինչեւ դռան առաջը։</verse>
				<verse number="41">Եւ Աբիմելէքը Արումայի մէջ բնակուեց, եւ Զեբուղը՝ քշեց Գաաղին եւ նորա եղբայրներին որ Սիւքէմում չբնակուին։</verse>
				<verse number="42">Եւ հետեւեալ օրը ժողովուրդը դուրս եկաւ դաշտը. եւ Աբիմելէքին իմացրին,</verse>
				<verse number="43">Եւ նա ժողովուրդն առաւ՝ երեք գունդի բաժանեց. եւ դաշտի մէջ դարանամուտ եղաւ. եւ տեսաւ որ ահա ժողովուրդը քաղաքիցը դուրս է գալիս, եւ նորանց վերայ յարձակուելով նորանց զարկեց։</verse>
				<verse number="44">Եւ Աբիմելէքը եւ նորա հետ եղող գունդը յարձակուեցան՝ քաղաքի դռան առաջին կանգնեցին, եւ երկու գունդերը բոլոր դաշտի մէջ եղողների վերայ յարձակուելով նորանց զարկեցին։</verse>
				<verse number="45">Եւ Աբիմելէքն այն բոլոր օրը քաղաքի հետ պատերազմեց եւ քաղաքն առաւ, եւ այն մարդիկը որ մէջն էին՝ կոտորեց, եւ քաղաքը քանդեց եւ աղ ցանեց։</verse>
				<verse number="46">Եւ Սիւքէմի աշտարակի բոլոր բնակիչները երբոր լսեցին, Բերիթ աստուծոյ տան բերդը մտան։</verse>
				<verse number="47">Եւ Աբիմելէքին իմացրին, թէ Սիւքէմի աշտարակի բոլոր բնակիչները ժողովուել են։</verse>
				<verse number="48">Եւ Աբիմելէքը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը վեր ելան Սելմօն սարը. եւ Աբիմելէքը տապարը ձեռքն առաւ եւ մի ծառի ոստ կտրեց, եւ նորան վեր առաւ իր ուսի վերայ դրաւ, եւ իր հետ եղող ժողովրդին ասեց. Ահա տեսաք ինչ որ ես արի, շուտով դուք էլ ինձ պէս արէք։</verse>
				<verse number="49">Եւ ժողովրդի ամենն էլ մէկ մէկ ոստ կտրեցին. եւ Աբիմելէքի ետեւից գնացին, եւ բերդի մօտ դրին, եւ նորանցով բերդը կրակով այրեցին. Այսպէս Սիւքէմի աշտարակի բոլոր մարդիկն էլ՝ որոնք հազարի չափ մարդիկ եւ կանայք էին՝ մեռան։</verse>
				<verse number="50">Եւ Աբիմելէքը գնաց Թեբէս, եւ Թեբէսը պաշարեց, եւ նորան առաւ։</verse>
				<verse number="51">Եւ քաղաքի մէջտեղումը մէկ պինդ աշտարակ կար. եւ քաղաքի բոլոր բնակիչները՝ մարդիկը եւ կանայքը փախան անտեղ, եւ դուռը ներսիցը կողպեցին եւ վեր ելան աշտարակի կտուրը։</verse>
				<verse number="52">Եւ Աբիմելէքը գնաց մինչեւ աշտարակը եւ նորա հետ պատերազմ արաւ, եւ աշտարակի դռանը մօտեցաւ որ նորան կրակով այրէ։</verse>
				<verse number="53">Եւ մի կին մի երկանաքարի կտոր գցեց Աբիմելէքի գլխին, եւ նորա գագաթը կոտրեց։</verse>
				<verse number="54">Եւ նա շուտով կանչեց իր զէնքերը կրող երիտասարդին եւ նորան ասեց. Սուրդ քաշիր եւ ինձ մեռցրու. միգուցէ ինձ համար ասեն թէ` Մի կին սպանեց նորան։ Եւ երիտասարդը նորան խոցեց, եւ նա մեռաւ։</verse>
				<verse number="55">Եւ Իսրայէլի մարդիկը տեսան, որ Աբիմելէքը մեռաւ. եւ ամեն մարդ իր տեղը գնաց։</verse>
				<verse number="56">Այսպէս Աստուած ետ դարձրեց Աբիմելէքի չարութիւնը, որ նա իր հօրն արել էր՝ իր եօթանասուն եղբայրներին սպանելով։</verse>
				<verse number="57">Եւ Սիւքէմի մարդկանց բոլոր չարութիւնը Աստուած նորանց գլխին դարձրեց. Եւ Յերոբաաղի որդի Յովաթամի անէծքը նորանց վերայ եկաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ Աբիմելէքից յետոյ Իսրայէլին ազատելու համար Իսաքարեան Դովդայի որդիի Փուայի որդի Թովղան վեր կացաւ. եւ նա Եփրեմի սարումը Սամիրի մէջ էր բնակվում։</verse>
				<verse number="2">Եւ Իսրայէլի մէջ քսանեւերեք տարի դատաւորութիւն արաւ, եւ մեռաւ եւ Սամիրի մէջ թաղուեցաւ։</verse>
				<verse number="3">Եւ նորանից յետոյ Գաղաադացի Յայիրը վեր կացաւ եւ Իսրայէլի մէջ քսանեւերկու տարի դատաւորութիւն արաւ։</verse>
				<verse number="4">Եւ նա երեսուն որդի ունէր, որոնք հեծնում էին երեսուն աւանակի վերայ. Եւ նորանք Գաղաադի երկրումը երեսուն քաղաք ունէին որոնք մինչեւ այս օրը ասվում են Յայիրի գիւղաքաղաքները։</verse>
				<verse number="5">Եւ Յայիրը մեռաւ եւ Կամօնի մէջ թաղուեցաւ։</verse>
				<verse number="6">Եւ Իսրայէլի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու, եւ պաշտեցին Բահաղիմը եւ Աստարովթը, եւ Ասորիների աստուածները, եւ Սիդոնի աստուածները, եւ Մովաբի աստուածները, եւ Ամմոնի որդկանց աստուածները, եւ Փղշտացիների աստուածները, եւ թողեցին Տիրոջը եւ նորան ծառայութիւն չարին։</verse>
				<verse number="7">Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեց, եւ նորանց մատնեց Փղշտացիների ձեռքը եւ Ամմոնի որդկանց ձեռքը։</verse>
				<verse number="8">Եւ նորանք նեղեցին եւ հարստահարեցին Իսրայէլի որդիներին այն տարուանից մինչեւ տասնեւութ տարի, այսինքն բոլոր Իսրայէլի որդիներին որոնք Յորդանանի այն կողմին Գաղաադումն էին Ամօրհացիների երկրի մէջ։</verse>
				<verse number="9">Նաեւ Ամմոնի որդիքը Յորդանանիցն անցան, որ Յուդայի հետ, Բենիամինի հետ եւ Եփրեմի տան հետ պատերազմ անեն. Եւ Իսրայէլը շատ մեծ նեղութեան մէջ էր։</verse>
				<verse number="10">Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին եւ ասեցին. Քեզ դէմ մեղք գործեցինք, որովհետեւ մեր Աստուծուն թողեցինք եւ Բահաղիմը պաշտեցինք։</verse>
				<verse number="11">Եւ Տէրը Իսրայէլի որդկանցն ասեց. Ահա ձեզ ազատեցի Եգիպտացիներիցը, Ամօրհացիներիցը, Ամմոնի որդիներիցը եւ Փղշտացիներիցը։</verse>
				<verse number="12">Նաեւ Սիդոնացիները, Ամաղեկացիները եւ Մաոնացիները ձեզ նեղում էին, եւ դուք ինձ աղաղակեցիք, ես ձեզ նորանց ձեռքիցն ազատեցի։</verse>
				<verse number="13">Բայց դուք ինձ թողեցիք եւ ուրիշ աստուածների ծառայութիւն արիք. նորա համար ես այլեւս ձեզ չեմ ազատելու։</verse>
				<verse number="14">Գնացէք ձեր ընտրած աստուածներին աղաղակեցէք. նորանք ձեզ ազատեն ձեր նեղութեան ժամանակին։</verse>
				<verse number="15">Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջը ասեցին. Մենք մեղք գործեցինք. քո աչքի առաջին ինչ որ հաճելի է, այն արա մեզ. բայց միայն աղաչում ենք՝ ազատիր մեզ այսօր։</verse>
				<verse number="16">Եւ իրանց միջիցը վեր առան օտար աստուածներին եւ Տիրոջը ծառայութիւն արին. եւ նորա սիրտն իջաւ Իսրայէլի նեղութեան համար։</verse>
				<verse number="17">Եւ Ամմոնի որդիքը ժողովուեցան, եւ Գաղաադի մէջ բանակ տուին. Իսրայէլի որդիքն էլ ժողովուեցան եւ Մասփայի մէջ բանակ տուին։</verse>
				<verse number="18">Եւ ժողովուրդը՝ Գաղաադի իշխաններն իրար ասեցին. Ո՞վ է այն մարդը որ սկսէ Ամմոնի որդկանց հետ պատերազմ անելու. նա Գաղաադի բոլոր բնակիչների գլուխը լինի։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ Գաղաադացի Յեփթայէն հզօր զօրաւոր մարդ էր, եւ նա մի պոռնիկ կնկայ զաւակ էր. եւ Յեփթայէի հայրը Գաղաադն էր։</verse>
				<verse number="2">Եւ Գաղաադի կինը նորա համար զաւակներ ծնեց. եւ երբոր այն կնկայ զաւակները մեծացան՝ Յեփթայէին հալածեցին, եւ նորան ասեցին. Դու մեր հօր տան մէջ ժառանգութիւն պիտի չունենաս, որովհետեւ դու մի օտար կնկայ զաւակ ես։</verse>
				<verse number="3">Եւ Յեփթայէն իր եղբայրների երեսիցը փախչելով՝ Տովբի երկրումը բնակուեց. եւ Յեփթայէի մօտ սրիկայ մարդիկ ժողովուեցան եւ ման էին գալիս նորա հետ։</verse>
				<verse number="4">Եւ եղաւ որ մի ժամանակից յետոյ Ամմոնի որդիքը Իսրայէլի հետ պատերազմ արին։</verse>
				<verse number="5">Եւ երբոր Ամմոնի որդիքը Իսրայէլի հետ պատերազմ էին անում, Գաղաադի ծերերը գնացին, որ Յեփթայէին Տովբի երկրիցն առնեն։</verse>
				<verse number="6">Եւ Յեփթայէին ասեցին. Եկ՝ մեզ զօրագլուխ եղիր որ Ամմոնի որդկանց հետ պատերազմ անենք։</verse>
				<verse number="7">Եւ Յեփթայէն Գաղաադի ծերերին ասեց. Չէ՞ որ դուք ինձ ատեցիք եւ ինձ հալածեցիք իմ հօր տանիցը, եւ հիմա ի՞նչու համար էք եկել ինձ մօտ, որ նեղութեան մէջ էք։</verse>
				<verse number="8">Եւ Գաղաադի ծերերը Յեփթայէին ասեցին. Նորա համար ենք հիմա քեզ դիմել, որ մեզ հետ գնաս եւ Ամմոնի որդկանց դէմ պատերազմ անես, եւ մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլուխ լինես։</verse>
				<verse number="9">Եւ Յեփթայէն Գաղաադի ծերերին ասեց. Եթէ դուք ինձ դարձնէք Ամմոնի որդկանց դէմ պատերազմ անելու համար, եւ Տէրը նորանց իմ ձեռքը մատնէ, ես ձեզ գլուխ լինեմ։</verse>
				<verse number="10">Եւ Գաղաադի ծերերը Յեփթայէին ասեցին. Տէրը մեր մէջ լսէ, եթէ ասածիդ պէս չանենք։</verse>
				<verse number="11">Եւ Յեփթայէն Գաղաադի ծերերի հետ գնաց, եւ ժողովուրդը նորան իրանց վերայ գլուխ եւ զօրապետ դրին. եւ Յեփթայէն խօսեց Մասփայումը Տիրոջ առաջին իր բոլոր խօսքերը։</verse>
				<verse number="12">Եւ Յեփթայէն Ամմոնի որդկանց թագաւորին պատգամաւորներ ուղարկեց, ասելով. Դու ինձ հետ ի՞նչ բան ունես, որ ինձ մօտ եկար իմ երկրումը պատերազմ անելու։</verse>
				<verse number="13">Եւ Ամմոնի որդկանց թագաւորը Յեփթայէի պատգամաւորներին ասեց թէ՝ Իսրայէլն Եգիպտոսից դուրս գալիս՝ Առնոնից մինչեւ Յաբոկ եւ մինչեւ Յորդանան իմ երկիրն առաւ, հիմա խաղաղութեամբ ետ դարձրու այն։</verse>
				<verse number="14">Եւ Յեփթայէն Ամմոնի որդկանց թագաւորին կրկին պատգամաւորներ ուղարկեց,</verse>
				<verse number="15">Եւ նորան ասեց. Յեփթայէն այսպէս է ասում. Իսրայէլը չառաւ Մովաբի երկիրը եւ Ամմոնի որդկանց երկիրը.</verse>
				<verse number="16">Որովհետեւ Եգիպտոսիցը դուրս գալիս Իսրայէլը մինչեւ Կարմիր ծովը անապատովը գնաց, եւ եկաւ Կադէս.</verse>
				<verse number="17">Եւ Իսրայէլը Եդովմի թագաւորի մօտ դեսպաններ ուղարկեց ասելով. Աղաչում եմ՝ թող քո երկրովն անցնեմ. բայց Եդովմի թագաւորը չլսեց, եւ Մովաբի թագաւորի մօտ էլ ուղարկեց, նա էլ թող չտուաւ. Եւ Իսրայէլը մնաց Կադէսի մէջ։</verse>
				<verse number="18">Եւ անապատովը գնաց, եւ Եդովմի երկրովը եւ Մովաբի երկրովը պտոյտ տուաւ, եւ Մովաբի երկրի արեւելեան կողմիցը գնալով Առնոնի այն կողմին բանակ տուաւ. բայց Մովաբի սահմանը չմտաւ, որովհետեւ Մովաբի սահմանն Առնոնն էր։</verse>
				<verse number="19">Եւ Իսրայէլը դեսպաններ ուղարկեց Ամօրհացիների Սեհոն թագաւորի մօտ (որ Եսեբոնի թագաւորն էր) եւ Իսրայէլը նորան ասեց. Աղաչում եմ քո երկրովն անցնեմ մինչեւ իմ տեղը։</verse>
				<verse number="20">Բայց Սեհոնը Իսրայէլին հաւատք չընծայեց որ նա իր սահմանովն անցնէր. եւ Սեհոնը իր բոլոր ժողովրդին ժողովեց, եւ բանակ տուին Յասսայի մէջ. եւ նա Իսրայէլի դէմ պատերազմ արաւ։</verse>
				<verse number="21">Եւ Իսրայէլի Տէր Աստուածը Սեհոնին եւ նորա բոլոր ժողովրդին Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ նորանք զարկեցին նորանց եւ Իսրայէլը այն երկրումը բնակող Ամօրհացիների բոլոր երկիրն առաւ։</verse>
				<verse number="22">Եւ ժառանգեցին Ամօրհացիների բոլոր սահմանը՝ Առնոնից մինչեւ Յաբոկ, եւ անապատիցը մինչեւ Յորդանան։</verse>
				<verse number="23">Եւ հիմա Իսրայէլի Տէր Աստուածն է Ամօրհացիներին իր Իսրայէլ ժողովրդի առաջից հալածել, դո՞ւ ժառանգես այն։</verse>
				<verse number="24">Չէ՞ որ դու քո աստուծոյ՝ Քամովսի քեզ ժառանգութիւն տուածը կժառանգես. Մենք էլ ժառանգում ենք մեր Եհովայ Աստուծոյ մեր առաջից հալածածը։</verse>
				<verse number="25">Եւ հիմա դու Մովաբի թագաւոր Սեպփօրեան Բաղակիցն աւելի լաւ ե՞ս. Միթէ նա վիճե՞ց Իսրայէլի հետ կամ նորանց հետ պատերազմ արա՞ւ։</verse>
				<verse number="26">Իսրայէլը Եսեբոնում եւ նորա գիւղերումը, Արոերում եւ նորա գիւղերումը, եւ Առնոնի եզերքի վերայ եղող բոլոր քաղաքներումը երեք հարիւր տարի է որ բնակվում է. Եւ ի՞նչու համար այնքան ժամանակ չազատեցիք։</verse>
				<verse number="27">Եւ ես քեզ դէմ յանցանք չեմ արած, եւ դու ինձ հետ պատերազմ անելով ինձ չարութիւն ես անում. այսօր Իսրայէլի որդկանց եւ Ամմոնի որդկանց մէջ դատաւոր եղող Եհովան դատաստան անէ։</verse>
				<verse number="28">Բայց Ամմոնի որդկանց թագաւորը Յեփթայէի ուղարկած խօսքերը չլսեց։</verse>
				<verse number="29">Եւ Տիրոջ Հոգին Յեփթայէի վերայ եղաւ. եւ նա Գաղաադիցն ու Մանասէիցն անց կացաւ եւ Գաղաադի Մասփայիցն էլ անցաւ, եւ Գաղաադի Մասփայիցն Ամմոնի որդկանց վերայ գնաց։</verse>
				<verse number="30">Եւ Յեփթայէն Տիրոջն ուխտ արաւ եւ ասեց. Եթէ Ամմոնի որդիքը բոլորովին իմ ձեռքը մատնես,</verse>
				<verse number="31">Այն ժամանակ իմ տան դռնիցն ինձ դիմաւորելու դուրս եկողը, երբոր ես խաղաղութեամբ ետ դառնամ Ամմոնի որդիներից, Տիրոջը թող լինի, եւ նորան ողջակէզ մատուցանէմ։</verse>
				<verse number="32">Եւ Յեփթայէն Ամմոնի որդկանց վերայ գնաց նորանց հետ պատերազմելու, եւ Տէրը նորանց մատնեց նորա ձեռքը։</verse>
				<verse number="33">Եւ նա զարկեց Արոէրից մինչեւ Մեննիթ՝ քսան քաղաք, եւ մինչեւ Աբէլքերամիմ սաստիկ կոտորածով. եւ Ամմոնի որդիքը Իսրայէլի որդկանց առաջին նուաճուեցան։</verse>
				<verse number="34">Եւ Յեփթայէն եկաւ Մասփա իր տունը. եւ ահա նորա աղջիկը դուրս էր գալիս թմբուկներով եւ պարերով նորան դիմաւորելու. եւ նա նորա մէկ հատ զաւակն էր, եւ բացի նորանից տղայ կամ աղջիկ չունէր։</verse>
				<verse number="35">Եւ երբոր նորան տեսաւ, իր հանդերձը պատառեց եւ ասեց. Ոհ, աղջիկս, դու ինձ նկուն արիր. եւ դու ինձ փորձանքի մէջ գցեցիր, որովհետեւ ես բերանս բացի Տիրոջը եւ չեմ կարող ետ դարձնել։</verse>
				<verse number="36">Եւ աղջիկը նորան ասեց. Հայր իմ, բերանդ բացել ես Տիրոջը, արա ինձ ինչպէս որ դուրս է եկել բերանիցդ, ըստ որում Տէրը քեզ համար քո թշնամիներիցը՝ Ամմոնի որդկանցիցը վրէժխնդրութիւն արաւ։</verse>
				<verse number="37">Եւ իր հօրն ասեց. Միայն այս բանն արա ինձ. Ինձ երկու ամիս թող տուր որ վեր գնամ սարերը եւ իջնեմ. եւ իմ ընկերներովն իմ կուսութեան վերայ լաց լինեմ։</verse>
				<verse number="38">Եւ նա ասեց. Գնա. եւ նորան երկու ամիս թող տուաւ. եւ նա իր ընկերներովը գնաց, եւ սարերի վերայ իր կուսութիւնը լաց եղաւ։</verse>
				<verse number="39">Եւ երկու ամիսը լրանալուց յետոյ իր հօր մօտ դարձաւ, եւ նա իր արած ուխտը նորա մասին կատարեց. եւ նա այր չճանաչեց։</verse>
				<verse number="40">Եւ Իսրայէլի մէջ սովորութիւն եղաւ, որ ժամանակ ժամանակ Իսրայէլի աղջիկները գնան եւ Գաղաադացի Յեփթայէի աղջկան համար տարին չորս օր լաց լինեն։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ Եփրեմի մարդիկը ժողովուեցան, եւ դէպի հիւսիսային կողմն անցան. եւ Յեփթայէին ասեցին. Ի՞նչու համար Ամմոնի որդկանց հետ գնացիր պատերազմելու եւ մեզ չկանչեցիր որ քեզ հետ գնայինք. մենք քո տունը քեզ վերայ կրակով այրելու ենք։</verse>
				<verse number="2">Եւ Յեփթայէն նորանց ասեց. Ես եւ իմ ժողովուրդը Ամմոնի որդկանց հետ մեծ կռիւներ ունեցանք. եւ ես ձեզ կանչեցի. բայց դուք ինձ նորանց ձեռքիցը չազատեցիք։</verse>
				<verse number="3">Ես էլ երբոր տեսայ որ դուք ինձ չէք ազատում, հոգիս ձեռքիս մէջ դրի եւ գնացի Ամմոնի որդկանց վերայ, եւ Տէրը նորանց իմ ձեռքը մատնեց. եւ ի՞նչու համար դուք այսօր ինձ դէմ եկաք պատերազմելու։</verse>
				<verse number="4">Եւ Յեփթայէն Գաղաադի բոլոր մարդկանցը ժողովեց Եփրեմի հետ պատերազմ արաւ, եւ Գաղաադի մարդիկը Եփրեմեաններին զարկեցին. որովհետեւ ասել էին թէ՝ Դուք Գաղաադացիներ Եփրեմի փախստականներ էք Եփրեմի մէջ և Մանասէի մէջ։</verse>
				<verse number="5">Եւ Գաղաադացիները Եփրեմի առաջին Յորդանանի անցքերը բռնեցին. եւ երբոր Եփրեմի մի փախստականը ասում էր. Թող տուէք անցնեմ. այն ժամանակ Գաղաադի մարդիկը նորան ասում էին. Եփրեմեա՞ն ես դու. Նա ասում էր՝ Ոչ.</verse>
				<verse number="6">Եւ նորան ասում էին. Ապա ասիր Շիբբօլէք, եւ նա ասում էր. Սիբբօլէթ, (որովհետեւ չէր կարողանում ուղիղ արտասանել) եւ նորան բռնում էին եւ Յորդանանի անցքերում սպանում էին, եւ այն ժամանակ Եփրեմիցը քառասունեւերկու հազար մարդ ընկաւ։</verse>
				<verse number="7">Եւ Յեփթայէն Իսրայէլի մէջ վեց տարի դատաւորութիւն արաւ. եւ Գաղաադացի Յեփթայէն մեռաւ, եւ թաղուեցաւ Գաղաադի քաղաքների մէկումը։</verse>
				<verse number="8">Եւ նորանից յետոյ Իսրայէլի մէջ Բեթլեհէմացի Աբեսսանը դատաւորութիւն արաւ։</verse>
				<verse number="9">Եւ նա երեսուն տղայ ունէր, եւ երեսուն աղջիկ, որոնց դուրս մարդի տուաւ, եւ դրսիցն իր տղերանց համար երեսուն աղջիկ բերաւ, եւ ինքն Իսրայէլի մէջ եօթը տարի դատաւորութիւն արաւ։</verse>
				<verse number="10">Եւ Աբեսսանը մեռաւ եւ թաղուեցաւ Բեթլեհէմումը։</verse>
				<verse number="11">Եւ նորանից յետոյ Զաբուղոնացի Ելօնը եղաւ Իսրայէլի դատաւոր, եւ Իսրայէլի մէջ տասը տարի դատաւորութիւն արաւ։</verse>
				<verse number="12">Եւ Զաբուղոնացի Ելօնը մեռաւ, եւ թաղուեցաւ Զաբուղոնի երկրումը Այեղոնի մէջ։</verse>
				<verse number="13">Եւ նորանից յետոյ Փարաթոնացի Հելլելի որդի Աբդօնը եղաւ Իսրայէլի դատաւոր։</verse>
				<verse number="14">Եւ նա քառասուն տղայ եւ երեսուն թոռներ ունէր, որոնք հեծնում էին եօթանասուն աւանակների վերայ. եւ ինքը Իսրայէլի մէջ ութը տարի դատաւորութիւն արաւ։</verse>
				<verse number="15">Եւ Բարաթոնացի Հելլելի որդին Աբդօնը մեռաւ, եւ թաղուեցաւ Ամաղեկացիների սարի վերայ Եփրեմի երկրումը Փարաթոնի մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ Իսրայէլի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու, եւ Տէրը նորանց քառասուն տարի Փղշտացիների ձեռքը մատնեց։</verse>
				<verse number="2">Եւ մի Սարաացի մարդ կար Դանի ցեղից՝ Մանուէ անունով, եւ նորա կնիկը ամուլ էր եւ զաւակ չէր ծնում։</verse>
				<verse number="3">Եւ Տիրոջ հրեշտակը երեւեցաւ այս կնկան եւ նորան ասեց. Ահա դու հիմա ամուլ ես եւ չես ծնում, բայց կյղանաս եւ մի որդի կծնես։</verse>
				<verse number="4">Հիմա զգոյշ կաց որ գինի կամ ցքի չխմես եւ ոչ անմաքուր բան ուտես։</verse>
				<verse number="5">Որովհետեւ ահա դու կյղանաս եւ մի որդի կծնես, եւ նորա գլխի վերայ ածելի պիտի չգայ. Նորա համար որ այն տղան արգանդից Աստուծոյ ուխտաւորը պիտի լինի, եւ նա սկսելու է Իսրայէլին ազատել Փղշտացիների ձեռքիցը։</verse>
				<verse number="6">Եւ կնիկը գնաց եւ իր մարդին պատմեց ասելով. Աստուծոյ մի մարդը ինձ մօտ եկաւ, եւ նորա դէմքը Աստուծոյ հրեշտակի դէմքի պէս ահարկու էր. եւ ես չհարցրի թէ որտեղից է նա, եւ նա էլ իր անունն ինձ չասեց.</verse>
				<verse number="7">Բայց ինձ ասեց. Ահա դու կյղանաս եւ մի որդի կծնես. հիմա գինի ու ցքի չխմես, եւ անմաքուր բան չուտես, որովհետեւ այն տղան արգանդից մինչեւ իր մահուան օրը Աստուծոյ ուխտաւորը պիտի լինի։</verse>
				<verse number="8">Եւ Մանուէն Տիրոջն աղաչեց եւ ասեց. Աղաչում եմ, ով Տէր իմ, այն Աստուծոյ մարդը որին դու ուղարկեցիր՝ թող դարձեալ մեզ մօտ գայ եւ մեզ սովորեցնէ, թէ այն ծնուելու տղային ի՞նչ անենք։</verse>
				<verse number="9">Եւ Աստուած Մանուէի ձայնը լսեց, եւ Աստուծոյ հրեշտակը դարձեալ այն կնկայ մօտ եկաւ՝ երբոր նա արտումը նստել էր. եւ նորա մարդը Մանուէն հետը չէր։</verse>
				<verse number="10">Եւ կնիկը շուտով վազեց. եւ իր մարդին պատմեց եւ նորան ասեց. Ահա այն օրն ինձ մօտ եկող մարդն ինձ երեւացել է։</verse>
				<verse number="11">Եւ Մանուէն վեր կացաւ իր կնկայ ետեւիցը գնաց, եւ նորան ասեց. Դո՞ւ ես այն մարդը որ այս կնկան հետ խօսել ես. եւ նա ասեց. Ես եմ։</verse>
				<verse number="12">Եւ Մանուէն ասեց. Երբոր քո խօսքերը կատարուին, ի՞նչ կերպ պէտք է անել տղային, եւ ի՞նչ է նորա բանը։</verse>
				<verse number="13">Եւ Տիրոջ հրեշտակը Մանուէին ասեց. Ամեն իմ ասածիցը թող կնիկը զգուշանայ.</verse>
				<verse number="14">Որթիցը դուրս եկած ոչ մի բան չուտէ, եւ գինի եւ ցքի չխմէ, եւ անմաքուր բան չուտէ, և իմ ամեն պատուիրածը պահէ։</verse>
				<verse number="15">Եւ Մանուէն Տիրոջ հրեշտակին ասեց. Աղաչում եմ թող քեզ պահենք, եւ այծերիցը մի ուլ պատրաստենք քո առաջին։</verse>
				<verse number="16">Եւ Տիրոջ հրեշտակը Մանուէին ասեց. Թէ եւ ինձ պահես էլ՝ քո հացիցը չեմ ուտիլ. Բայց եթէ ողջակէզ անես, Տիրոջը զոհիր այն, որովհետեւ Մանուէն չիմացաւ թէ նա Տիրոջ հրեշտակն է։</verse>
				<verse number="17">Եւ Մանուէն Տիրոջ հրեշտակին ասեց. Անունդ ի՞նչ է, որպէսզի երբոր խօսքդ կատարուի՝ քեզ պատուենք։</verse>
				<verse number="18">Եւ Տիրոջ հրեշտակը նորան ասեց. Այս ի՞նչու ես հարցնում իմ անունը, որովհետեւ նա սքանչելի է։</verse>
				<verse number="19">Եւ Մանուէն առաւ ուլն ու հացի նուէրը, եւ ապառաժի վերայ զոհեց Տիրոջը. եւ նա Մանուէի եւ նորա կնկայ աչքերի առաջին հրաշք արաւ։</verse>
				<verse number="20">Որովհետեւ երբոր բոցը բարձրանում էր սեղանիցը դէպի երկինք, Տիրոջ հրեշտակն էլ սեղանի բոցովը վեր ելաւ. եւ Մանուէն եւ իր կնիկը մտիկ էին անում, եւ երեսի վերայ գետինը ընկան։</verse>
				<verse number="21">Եւ Տիրոջ հրեշտակը այլեւս Մանուէին եւ նորա կնկան չերեւեցաւ. այն ժամանակ Մանուէն հասկացաւ, որ նա Տիրոջ հրեշտակն էր։</verse>
				<verse number="22">Եւ Մանուէն ասեց իր կնկան. Անպատճառ պիտի մեռնենք, որովհետեւ Աստուծուն տեսանք.</verse>
				<verse number="23">Եւ կնիկը նորան ասեց. Եթէ Տէրը ուզէր մեզ մեռցնել, մեր ձեռքիցը ողջակէզն ու հացի նուէրը չէր ընդունիլ. եւ այս բոլոր բաները մեզ չէր ցոյց տալ. եւ այս ժամանակին այսպիսի բաներ մեզ լսել չէր տալ։</verse>
				<verse number="24">Եւ կնիկը մի որդի ծնեց, եւ նորա անունը Սամփսոն կոչեց, եւ տղան մեծացաւ, եւ Տէրը օրհնեց նորան։</verse>
				<verse number="25">Եւ Տիրոջ Հոգին սկսեց նորա վերայ գալ Սարաայի եւ Եսթաւուղի մէջտեղը Դանի բանակումը։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ Սամփսոնն իջաւ Թամնաթա եւ Թամնաթայումը Փղշտացիների աղջիկներիցը մի կին տեսաւ,</verse>
				<verse number="2">Եւ վեր գնաց ու իր հօրը եւ մօրը պատմեց եւ ասեց. Թամնաթայումը Փղշտացիների աղջիկներիցը մի կին տեսայ. եւ հիմա ինձ համար կին առէք նորան։</verse>
				<verse number="3">Եւ նորա հայրն ու մայրը նորան ասեցին. Մի՞թէ քո եղբայրների աղջիկներումը եւ իմ բոլոր ժողովրդի մէջ կին չկայ, որ դու գնաս անթլփատ Փղշտացիներիցը կին առնես. բայց Սամփսոնն իր հօրն ասեց. Նորան առ ինձ համար, որովհետեւ իմ աչքերին հաճելի է։</verse>
				<verse number="4">Եւ նորա հայրն ու մայրը չգիտէին, որ այս բանը Տէրիցն է, որովհետեւ նա Փղշտացիներիցը մէկ առիթ էր որոնում. եւ այն ժամանակը Փղշտացիներն իշխում էին Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="5">Եւ Սամփսոնն իր հօր ու մօր հետ Թամնաթա իջաւ. եւ եկան մինչեւ Թամնաթայի այգիները. եւ ահա մի առիւծի կորիւն մռնչելով նորան դիմաւորեց։</verse>
				<verse number="6">Եւ Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նա նորան պատառեց ինչպէս մի ուլ կպատառեն, եւ ձեռքումը մի բան չկար. եւ իր հօրն ու մօրը չպատմեց ինչ որ արել էր։</verse>
				<verse number="7">Եւ իջաւ ու այն կնկան հետ խօսեց. եւ կինը Սամփսոնի աչքերին հաճելի էր։</verse>
				<verse number="8">Եւ մի ժամանակից յետոյ երբոր ետ դառաւ կնիկը առնելու, առիւծի դիակը տեսնելու համար ծռուեց ճանապարհիցը. եւ ահա առիւծի դիակի մէջ մեղուների գունդ եւ մեղր կար։</verse>
				<verse number="9">Եւ նա ձեռքն առաւ այն եւ ուտելով գնում էր, եւ իր հօր ու մօր մօտ գնաց եւ նորանց էլ տուաւ, եւ նորանք կերան. բայց նորանց չասեց թէ մեղրը առիւծի դիակիցն է հանել։</verse>
				<verse number="10">Եւ նորա հայրն իջաւ այն կնկայ մօտ, եւ Սամփսոնը այնտեղ մի խնջոյք արաւ, որովհետեւ երիտասարդներն այսպէս էին անում։</verse>
				<verse number="11">Եւ երբոր նորան տեսան՝ երեսուն ընկեր բերին, որ նորա հետ լինեն։</verse>
				<verse number="12">Եւ Սամփսոնն ասեց նորանց. Հիմա ձեզ մի հանելուկ ասեմ, եթէ նորան այս խնջոյքի եօթը օրուայ մէջ ինձ բացատրէք եւ գտնէք, ես էլ ձեզ երեսուն շապիկ եւ երեսուն փոխելու հանդերձ կտամ.</verse>
				<verse number="13">Բայց եթէ չկարողանաք բացատրել ինձ համար, այն ժամանակ դուք ինձ երեսուն շապիկ եւ երեսուն փոխելու հանդերձ տաք, եւ նորանք ասեցին նորան. Հանելուկդ մեզ ասիր որ լսենք։</verse>
				<verse number="14">Եւ նորանց ասեց. Կերողիցը կերակուր դուրս եկաւ եւ հզօրիցն անոյշ ելաւ։ Եւ նորանք այս հանելուկը երեք օրուայ մէջ չկարողացան բացատրել։</verse>
				<verse number="15">Եւ եօթներորդ օրը Սամփսոնի կնկան ասեցին. Մարդիդ խաբիր որ հանելուկը մեզ բացատրէ, որ մի գուցէ քեզ եւ քո հօր տունը կրակով այրենք. մեզ կողոպտելու համար կանչեցիք. Չէ՞։</verse>
				<verse number="16">Եւ Սամփսոնի կնիկը լաց եղաւ նորա մօտ եւ ասեց. Անպատճառ դու ինձ ատում ես եւ ինձ չես սիրում. դու իմ ժողովրդի որդկանցը մի հանելուկ ես ասել. եւ ինձ չբացատրեցիր։ Եւ նա ասեց նորան. Ահա իմ հօրն ու մօրը չյայտնեցի. եւ քե՞զ պիտի յայտնէի։</verse>
				<verse number="17">Եւ նա իրանց խնջոյքի եօթը օրերին նորա մօտ լաց եղաւ. եւ նա եօթներորդ օրը նորան բացատրեց, որովհետեւ նորան նեղութիւն էր տալիս. նա էլ բացատրեց հանելուկը իր ժողովրդի որդկանցը։</verse>
				<verse number="18">Եւ քաղաքի մարդիկը եօթներորդ օրը արեգակը մտնելուց առաջ նորան ասեցին. Ի՞նչ է անուշ մեղրիցը՝ եւ ի՞նչ զօրաւոր՝ առիւծիցը։ Եւ նա ասեց նորանց. Եթէ դուք իմ երինջովը չհերկէիք, իմ հանելուկը չէիք գտնիլ։</verse>
				<verse number="19">Եւ Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նա իջաւ Ասկաղոն եւ նորանից երեսուն մարդ մեռցրեց, եւ նորանց հանդերձներն առաւ եւ տուաւ հանելուկը բացատրողներին, եւ բարկութիւնը բորբոքուեց, եւ նա վեր գնաց իր հօր տունը։</verse>
				<verse number="20">Եւ Սամփսոնի կնիկը մարդի գնաց նորա բարեկամը եղող ընկերին։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ եղաւ որ մի ժամանակից յետոյ ցորենի հունձի օրերին Սամփսոնը այծերիցը մի ուլ առաւ եւ գնաց իր կնկան այցելութեան եւ ասեց. Ներքին սենեակը գնամ կնկանս մօտ, բայց կնկայ հայրը նորան չթողեց որ մտնէ։</verse>
				<verse number="2">Եւ նորա հայրն ասեց. Իրաւ կարծեցի՝ որ դու նորան բոլորովին ատեցիր, եւ նորան քո ընկերին տուի. Ահա նորա փոքր քոյրը նորանից գեղեցիկ է. Հիմա թող նորա տեղ նա լինի քեզ։</verse>
				<verse number="3">Եւ Սամփսոնը նորան ասեց. Այս անգամ Փղշտացիներիցն անպատիժ եմ, եթէ նորանց չարութիւն անեմ։</verse>
				<verse number="4">Եւ Սամփսոնը գնաց երեք հարիւր աղուէս բռնեց, եւ ջահեր առաւ, ու ագի ագիի դարձրեց եւ երկու ագիների մէջտեղը մէկ ջահ դրաւ։</verse>
				<verse number="5">Եւ ջահերը կրակով վառեց, եւ նորանց քշեց Փղշտացիների հունձքերի մէջ, եւ դիզուած եւ չկտրուած հունձքերը եւ մինչեւ անգամ այգիները՝ ձիթենիները այրեց։</verse>
				<verse number="6">Եւ Փղշտացիները ասեցին. Այս բանը ո՞վ արաւ։ Եւ ասեցին. Թամնացիի փեսայ Սամփսոնը. Որովհետեւ նա նորա կնիկն առաւ եւ նորա ընկերին տուաւ։ Եւ Փղշտացիները վեր կացան եւ կնկան ու նորա հօրը կրակով այրեցին։</verse>
				<verse number="7">Իսկ Սամփսոնը նորանց ասեց. Թէեւ դուք այսպէս արիք, բայց ես վրէժ եմ առնելու ձեզանից, եւ յետոյ կդադարեմ։</verse>
				<verse number="8">Եւ նորանց սրունքն ու երանքը մեծ հարուածով զարկեց. Եւ իջաւ Ետամ՝ ապառաժի խոռոչումը բնակուեց։</verse>
				<verse number="9">Եւ Փղշտացիները վեր գնացին ու Յուդայի մէջ բանակ տուին, ու Լեքիի մէջ տարածուեցան։</verse>
				<verse number="10">Եւ Յուդայեանք ասեցին. Ի՞նչու համար էք մեզ վերայ եկել։ Նորանք էլ ասեցին. Սամփսոնին կապելու ենք վեր եկել, որ նորան մեզ արածի պէս մենք էլ իրան անենք։</verse>
				<verse number="11">Եւ Յուդայիցն երեք հազար մարդ իջան Ետամ ապառաժի խոռոչը եւ Սամփսոնին ասեցին. Չգիտե՞ս որ Փղշտացիները մեզ վերայ իշխում են. եւ այս ի՞նչ ես արել մեզ։ Եւ նա նորանց ասեց. Նորանք ինձ ինչպէս որ արին, ես էլ նորանց այնպէս եմ արել։</verse>
				<verse number="12">Եւ նորան ասեցին. Մենք իջել ենք որ քեզ կապենք եւ Փղշտացիների ձեռքը տանք։ Եւ Սամփսոնը նորանց ասեց. Ինձ երդում արէք որ դուք ինձ չէք մեռցնիլ։</verse>
				<verse number="13">Եւ նորանք նորա հետ խօսեցին ասելով. Ոչ, բայց քեզ միայն կապենք եւ նորանց ձեռքը տանք, եւ քեզ բնաւ չենք մեռցնիլ, եւ նորան երկու նոր չուանով կապեցին եւ ապառաժիցը դուրս հանեցին։</verse>
				<verse number="14">Նա եկաւ մինչեւ Լեքի, եւ Փղշտացիները աղաղակելով նորան դիմաւորեցին. Եւ Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ եւ նորա կռների վերայ եղող չուանները կրակով այրուած քթանի պէս եղան, եւ կապերը ձեռքերիցը լուծուեցան։</verse>
				<verse number="15">Եւ մէկ էշի ծնօտ գտաւ որ դեռ չորացած չէր, եւ ձեռքը մեկնեց առաւ այն եւ նորանով հազար մարդ մեռցրեց։</verse>
				<verse number="16">Եւ Սամփսոնն ասեց. Էշի ծնօտովը մէկ խումբ՝ երկու խումբ՝ էշի ծնօտով հազար մարդ մեռցրի։</verse>
				<verse number="17">Եւ երբոր իր խօսքը վերջացրեց՝ ծնօտը ձեռքիցը գցեց, եւ այնտեղի անունը Ռամաթ-լէքի կոչեց։</verse>
				<verse number="18">Եւ խիստ շատ ծարաւեց եւ Տիրոջն աղաղակեց եւ ասեց. Դու քո ծառայի ձեռքովը յաջողեցիր այս մեծ փրկութիւնը, եւ հիմա ծարաւով մեռնեմ, եւ անթլփատների ձե՞ռքն ընկնեմ։</verse>
				<verse number="19">Եւ Աստուած Լեքիի մէջ եղած փոսը բացաւ, եւ նորանից ջուր ելաւ. եւ նա խմեց, եւ ոգին իր մօտը դառաւ, եւ կենդանացաւ, նորա համար նորա անունը Ենգօրէ ասուեցաւ, որ Լեքիի մէջ է մինչեւ այս օրը։</verse>
				<verse number="20">Եւ նա Փղշտացիների օրերին Իսրայէլի մէջ քսան տարի դատաւորութիւն արաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ Սամփսոնը գնաց Գազա, եւ այնտեղ մի պոռնիկ կին տեսաւ, եւ նորա մօտ մտաւ։</verse>
				<verse number="2">Եւ Գազացիներին ասեցին թէ Սամփսոնը եկել է այստեղ։ Եւ պաշարեցին եւ բոլոր գիշերը նորան դարանակալ եղան քաղաքի դռան մօտ, եւ բոլոր գիշերը լռեցին եւ ասեցին. Առաւօտը կանուխ մեռցնենք նորան։</verse>
				<verse number="3">Եւ Սամփսոնը մինչեւ կէսգիշեր քնեց, եւ կէսգիշերին վեր կացաւ եւ քաղաքի դռան փեղկերը երկու սեմերովը բռնեց եւ նորանց նիգովը մէկտեղ հանեց եւ ուսերի վերայ առնելով նորանց Քեբրոնի դիմացի սարի գլուխը տարաւ։</verse>
				<verse number="4">Եւ նորանից յետոյ մէկ կին սիրեց Սովրեկ հեղեղատի մօտ, ու նորա անունը Դալիլա էր։</verse>
				<verse number="5">Եւ Փղշտացիների նախարարները այն կնկայ մօտ գնացին եւ նորան ասեցին. նորան խաբիր եւ տես, թէ նորա մեծ զօրութիւնը ինչում է, թէ ինչով կկարողանանք նորան յաղթել, որ նորան յաղթենք եւ տկարացնենք, եւ մենք քեզ ամեն մէկս հազար հարիւր արծաթ կտանք։</verse>
				<verse number="6">Եւ Դալիլան Սամփսոնին ասեց. Աղաչում եմ՝ յայտնիր ինձ, թէ քո մեծ զօրութիւնը ինչո՞ւմ է, եւ քեզ տկարացնելու համար ի՞նչ բանով կապել պէտք է։</verse>
				<verse number="7">Եւ Սամփսոնը նորան ասեց. Եթէ ինձ եօթը հատ չչորացած դալար ջիլերով կապեն, կտկարանամ եւ մարդկանց մէկի պէս կդառնամ։</verse>
				<verse number="8">Եւ Փղշտացիների նախարարները նորա համար եօթը հատ չչորացած դալար ջիլեր բերին, եւ նա նորան կապեց նորանցով։</verse>
				<verse number="9">Եւ նորա մօտ ներքին սենեակումը դարանակալներ էին նստել։ Եւ կինը նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. Այն ժամանակ նա ջիլերը կտրատեց ինչպէս կրակի հոտ առած խծուծից շինած մի լար կկտրատեն. եւ նորա ոյժը չհասկացուեցաւ։</verse>
				<verse number="10">Եւ Դալիլան ասեց Սամփսոնին. Ահա ինձ խաբեցիր եւ ինձ սուտ ասեցիր. հիմա աղաչում եմ՝ յայտնիր ինձ թէ ինչո՞վ կկապուես։</verse>
				<verse number="11">Եւ նա նորան ասեց. Եթէ ինձ նոր եւ չգործածուած չուաններով պինդ կապեն՝ այն ժամանակ կտակարանամ, եւ մարդկանց մէկի պէս կդառնամ։</verse>
				<verse number="12">Եւ Դալիլան նոր չուաններ առաւ եւ նորանցով նորան կապեց, եւ նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. (եւ դարանակալները ներքին սենեակումը նստել էին.) այն ժամանակ նա նորանց դերձանի պէս իր բազուկներիցը կտրատեց։</verse>
				<verse number="13">Եւ Դալիլան ասեց Սամփսոնին. Մինչեւ հիմա ինձ խաբեցիր եւ ինձ սուտ ասեցիր. ասիր ինձ թէ ինչո՞վ կկապուես։ Եւ նա նորան ասեց. Եթէ գլխիս եօթը բաժին մազերը ազբով հիւսես։</verse>
				<verse number="14">Եւ նա ցիցովը պնդացրեց, եւ նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան։ Եւ նա քնիցը զարթնեց, եւ ոստայնի ցիցը եւ ազբը հանեց։</verse>
				<verse number="15">Այն ժամանակ Դալիլան նորան ասեց. Ի՞նչպէս ես ասում թէ քեզ սիրում եմ, քանի որ սիրտդ ինձ հետ չէ. հիմա այս երեք անգամն է որ ինձ խաբեցիր, եւ ինձ չասցեիր՝ թէ քո մեծ զօրութիւնը ինչում է։</verse>
				<verse number="16">Եւ որովհետեւ ամեն օր իր խօսքերովը նորան նեղում էր եւ նորան բռնադատում էր, այն ժամանակ նորա սիրտը նեղացաւ մինչեւ մահ,</verse>
				<verse number="17">Եւ նա իր սրտի մէջ բոլոր եղածը նորան յայտնեց եւ ասեց նորան. Իմ գլխի վերայ ածելի չէ ելած, որովհետեւ իմ մօր արգանդիցը ես Աստուծոյ ուխտաւոր եմ. եթէ ածիլուեմ, իմ ոյժն ինձանից կգնայ եւ ես կտկարանամ, եւ ամեն մարդկանց պէս կդառնամ։</verse>
				<verse number="18">Եւ երբոր Դալիլան տեսաւ, որ նա իր սրտի մէջ բոլոր եղածն իրան յայտնեց, Փղշտացիների նախարարներին կանչել տուաւ եւ ասեց. Այս անգամ վեր եկէք. որովհետեւ իր սրտի մէջ բոլոր եղածն ինձ յայտնել է։ Այն ժամանակ Փղշտացիների նախարարները նորա մօտ վեր գնացին. եւ արծաթն էլ իրանց ձեռքին բերին։</verse>
				<verse number="19">Եւ Դալիլան նորան իր ծունկերի վերայ քնացրեց, եւ մի մարդ կանչեց, եւ նորա գլխի եօթը բաժին մազերը ածիլել տուաւ, եւ սկսեց նորան տկարացնել. եւ նորա ոյժը իրանից գնացել էր։</verse>
				<verse number="20">Եւ կինն ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. Եւ նա քնիցը զարթնելով՝ ասեց. Դուրս գամ եւ առաջի անգամների պէս թօթափուիմ, բայց չգիտէր որ Տէրն իրանից գնացել էր։</verse>
				<verse number="21">Եւ Փղշտացիները նորան բռնեցին եւ նորա աչքերը հանեցին, եւ նորան տարին ցած՝ Գազա, եւ ոտնակապերով կապեցին, եւ բանտումը աղում էր։</verse>
				<verse number="22">Եւ նորա գլխի մազը ածիլուելուց յետոյ սկսեց բուսնել։</verse>
				<verse number="23">Եւ Փղշտացիների նախարարները ժողովուեցան, որ իրանց աստուծուն՝ Դագոնին մեծ զոհ մատուցանեն, եւ ուրախութիւն անեն. Եւ ասեցին. Մեր աստուածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց։</verse>
				<verse number="24">Եւ ժողովուրդը նորան տեսնելով՝ գովեցին իրանց աստուծուն, որովհետեւ ասեցին. Մեր աստուածը մեր թշնամիին՝ մեր երկիրը քանդողին եւ մեր մեռելները շատացնողին մեր ձեռքը մատնեց։</verse>
				<verse number="25">Եւ երբոր նորանց սիրտն ուրախ էր, ասեցին. Սամփսոնին կանչեցէք, որ մեր առաջին պար գայ։ Եւ Սամփսոնին կանչեցին բանտիցը, եւ նորանց առաջին պար էր գալիս. Եւ նորան կանգնեցրին սիւների մէջտեղը։</verse>
				<verse number="26">Եւ Սամփսոնն իր ձեռքից բռնող պատանիին ասեց. Թող տուր ինձ, որ այս տունը կրող սիւները շօշափեմ, եւ նորանց վերայ կռթնեմ։</verse>
				<verse number="27">Եւ տունը լիքն էր մարդկանցով եւ կանանցով. Եւ Փղշտացիների բոլոր նախարարները այնտեղ էին. Եւ տանիքի վերայ երեք հազարի չափ մարդիկ եւ կանայք կային, որոնք Սամփսոնի պար գալուն մտիկ էին տալիս։</verse>
				<verse number="28">Եւ Սամփսոնն աղաղակեց Տիրոջը եւ ասեց. Ով Տէր Եհովայ, աղաչում եմ յիշիր ինձ, ով Աստուած, եւ միայն այս անգամ էլ ինձ ուժովացրու որ Փղշտացիներից իմ երկու աչքերի վրէժը մէկ անգամով առնեմ։</verse>
				<verse number="29">Եւ Սամփսոնն այն տունը կրող միջի սիւները՝ մէկը աջ ձեռքովը եւ միւսը ձախ ձեռքովը բռնեց եւ նորանց վերայ կռթնեց.</verse>
				<verse number="30">Եւ Սամփսոնն ասեց. Իմ անձն էլ Փղշտացիների հետ թող մեռնի. եւ ուժովը ծռեց, եւ տունը վայր ընկաւ նախարարների վերայ եւ միջումն եղող բոլոր ժողովրդի վերայ. եւ իր մեռնելովը մեռցրածները իր կենդանութեան ժամանակ մեռցրածներիցն աւելի էին։</verse>
				<verse number="31">Եւ նորա եղբայրները եւ նորա հօր բոլոր տունը իջան, եւ նորան վեր առան եւ դուրս տարին եւ թաղեցին նորան իր հօր Մանուէի գերեզմանումը Սարաայի եւ Եսթաւուղի մէջտեղը։ Եւ նա Իսրայէլի միջումը քսան տարի դատաւորութիւն արաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ Եփրեմի սարիցը մի մարդ կար Միքա անունով.</verse>
				<verse number="2">Եւ նա իր մօրն ասեց. Այն հազար հարիւր արծաթը՝ որ քեզանից վեր է առնուել, որի համար անէծք տուիր եւ իմ ականջին ասեցիր, ահա այն արծաթը ինձ մօտ է, այն ես եմ առել. եւ մայրը նորան ասեց. Իմ որդեակն օրհնեալ լինի Տէրիցը։</verse>
				<verse number="3">Եւ նա հազար հարիւր կտոր արծաթը ետ դարձրեց իր մօրը. բայց նորա մայրն ասեց. Ես այն արծաթն իմ ձեռքիցը Տիրոջը նուիրեցի իմ որդիի համար, նորանով քանդակած եւ թափծու կուռք շինելու համար. եւ հիմա ես այն քեզ եմ դարձնում։</verse>
				<verse number="4">Իսկ նա այն արծաթը իր մօրը դարձրեց. եւ մայրը երկու հարիւր արծաթ առաւ. եւ ոսկերչին տուաւ նորանց. նա էլ նորանցից քանդակած եւ թափծու կուռք շինեց, եւ Միքայի տանն էին լինում։</verse>
				<verse number="5">Եւ այդ Միքա մարդը մի աստուածների տուն ունեցաւ, եւ եփուդ եւ թերափիմ շինեց, եւ իր տղերանց մէկին օրհնեց եւ իր համար քահանայ եղաւ։</verse>
				<verse number="6">Այն օրերն Իսրայէլի մէջ թագաւոր չկար. ամեն մարդ իր աչքերի հաճելի եղածն անում էր։</verse>
				<verse number="7">Եւ Յուդայի ազգատոհմից՝ Յուդայի Բեթլեհէմիցը մի պատանի կար, եւ նա Ղեւտացի էր, եւ այնտեղ էր բնակվում պանդուխտի պէս։</verse>
				<verse number="8">Եւ այս մարդը Յուդայի Բեթլեհէմ քաղաքիցը դուրս եկաւ որ պանդխտութիւն անէ, ուր որ գտնէ, եւ ճանապարհորդութիւն անելով եկաւ մինչեւ Եփրեմի սարը մինչեւ Միքայի տունը։</verse>
				<verse number="9">Եւ Միքան նորան ասեց. Որտեղի՞ց ես գալիս։ Եւ նա նորան ասեց. Ես Ղեւտացի եմ Յուդայի Բեթլեհէմիցը, եւ գնում եմ պանդխտանալու ուր որ գտնեմ։</verse>
				<verse number="10">Եւ Միքան նորան ասեց. Ինձ հետ բնակուիր, եւ ինձ համար հայր եւ քահանայ եղիր. եւ ես քեզ տարուց տարի տասը արծաթ եւ հագնելու հանդերձ եւ քո ուտելիքը կտամ։</verse>
				<verse number="11">Ղեւտացին էլ գնաց։ Եւ Ղեւտացին հաւանեց որ այն մարդի հետ բնակուի. Եւ այս պատանին նորա որդկանց մէկին պէս եղաւ նորա համար։</verse>
				<verse number="12">Եւ Միքան Ղեւտացիի ձեռքը լցրեց, եւ պատանին նորա քահանան եղաւ, եւ Միքայի տանն էր բնակվում։</verse>
				<verse number="13">Եւ Միքան ասեց. Հիմա գիտեմ որ Տէրն ինձ բարիք է անելու, որովհետեւ այս Ղեւտացին իմ քահանան դառաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Այն օրերը Իսրայէլի մէջ թագաւոր չկար. եւ այն օրերը Դանի ցեղը իր համար ժառանգութիւն էր որոնում բնակուելու համար, որովհետեւ մինչեւ այն օրը Իսրայէլի ցեղերի մէջ նորա համար բաւական ժառանգութիւն չէր ընկել։</verse>
				<verse number="2">Եւ Դանի որդիքն իրանց ազգատոհմներից՝ իրանց սահմաններիցը հինգ զօրաւոր մարդ ուղարկեցին Սարաայից ու Եսթաւուղից, որ երկիրը լրտեսեն եւ քննեն, եւ նորանց ասեցին. Գնացէք երկիրը քննեցէք. եւ նորանք գնացին Եփրեմի սարը մինչեւ Միքայի տունը, եւ գիշերը այնտեղ մնացին։</verse>
				<verse number="3">Եւ երբոր նորանք Միքայի տան մօտ էին, այն Ղեւտացի պատանիի ձայնը ճանաչեցին, եւ մտան այնտեղ եւ ասեցին. Ո՞վ քեզ այստեղ բերաւ, եւ դու այստեղ ի՞նչ ես անում, եւ այստեղ ի՞նչ ունես։</verse>
				<verse number="4">Եւ նա ասեց նորանց. Միքան ինձ այսպէս եւ այսպէս արաւ, եւ ինձ վարձքով բռնեց, որ նորան քահանայ լինեմ։</verse>
				<verse number="5">Եւ նորան ասեցին. Աղաչում ենք՝ Աստուծուն հարցրու, որ իմանանք, թէ արդե՞օք մեր գնացած ճանապարհը կյաջողուի։</verse>
				<verse number="6">Եւ քահանան նորանց ասեց. Գնացէք խաղաղութեամբ, ձեր գնացած ճանապարհը Տիրոջ առաջին է։</verse>
				<verse number="7">Այն ժամանակ այն հինգ մարդիկը գնացին Լայիս մտան, եւ նորանում բնակող ժողովուրդը տեսան՝ որ Սիդոնացիների պէս ապահովութեամբ հանգիստ եւ ապահով բնակվում էին, եւ այն երկրի մէջ մի վնաս տուող չկար՝ որ իշխանութիւն ունէր, եւ Սիդոնացիները հեռու էին եւ բնաւ մէկ մարդի հետ գործ չունէին։</verse>
				<verse number="8">Եւ այն հինգ մարդը Սարաա եւ Եսթաւուղ գնացին իրանց եղբայրների մօտ, եւ նորանց եղբայրները նորանց ասեցին. Դուք ի՞նչ ունէք։</verse>
				<verse number="9">Եւ նորանք ասեցին. Վեր կացէք նորանց վերայ գնանք, որովհետեւ մենք երկիրը տեսանք եւ ահա շատ լաւ է, եւ դուք թոյլ նստե՞լ էք. անհոգութիւն մի անիք գնալու այն երկիրը ժառանգելու համար։</verse>
				<verse number="10">Հէնց որ գնաք, մէկ անհոգ ժողովրդի եւ շատ ընդարձակ երկրի մէջ կմտնէք, որն որ Աստուած ձեր ձեռքն է տուել, եւ մի այնպիսի տեղ, որ այնտեղ երկրի վերայ եղող բաներից մէկը պակաս չէ։</verse>
				<verse number="11">Եւ այնտեղից՝ Դանի ազգատոհմից, այսինքն Սարաայից եւ Եսթաւուղից վեց հարիւր սպառազինեալ մարդիկ գնացին։</verse>
				<verse number="12">Եւ վեր ելան Յուդայի Կարիաթարիմումը բանակ տուին. նորա համար այն տեղը մինչեւ այս օրը ասվում է Մահանէ-դան. ահա նա Կարիաթարիմի ետեւումն է։</verse>
				<verse number="13">Եւ այնտեղից անցան Եփրեմի սարը եւ եկան մինչեւ Միքայի տունը։</verse>
				<verse number="14">Եւ այն հինգ մարդը որ գնացել էին Լայիսի երկիրը լրտեսելու, պատասխանեցին եւ իրանց եղբայրներին ասեցին. Գիտէ՞ք որ այս տներումը եփուդ, թերափիմ, եւ քանդակած ու թափծու կուռք կայ. եւ հիմա իմացէք թէ ինչ պիտի անէք։</verse>
				<verse number="15">Այն ժամանակ նորանք դէպի այնտեղը դառնալով՝ գնացին այն Ղեւտացի պատանիի տունը՝ Միքայի տունը, եւ նորա ողջութիւնը հարցրին։</verse>
				<verse number="16">Եւ Դանի որդկանցից այն վեց հարիւր սպառազինեալ մարդիկը դռան մուտքումը կանգնեցին։</verse>
				<verse number="17">Եւ երկիրը լրտեսելու գնացող այն հինգ մարդիկը գնացին այնտեղ, և վեր առան քանդակած կուռքը, եփուդը, թերափիմը ու թափծու կուռքը. եւ քահանան կանգնել էր այն վեց հարիւր սպառազինեալ մարդկանց հետ դռան մուտքումը։</verse>
				<verse number="18">Եւ երբոր նորանք Միքայի տունը մտան, եւ քանդակած կուռքը, եփուդը, թերափիմը ու թափծու կուռքը վեր առան, քահանան նորանց ասեց. Ի՞նչ էք անում։</verse>
				<verse number="19">Եւ նորանք ասեցին նորան. Լուռ կաց, ձեռքդ բերանիդ վերայ դիր եւ մեզ հետ եկ. Եւ մեզ համար հայր ու քահանայ եղիր. Մի՞թէ լաւ է քեզ համար մէկ մարդի տանը քահանայ լինել, թէ Իսրայէլի մէջ մէկ ցեղի եւ մէկ ազգատոհմի քահանայ լինելը։</verse>
				<verse number="20">Եւ քահանան սրտովն ուրախանալով՝ եփուդը, թերափիմը եւ քանդակած կուռքն առաւ եւ այն ժողովրդի մէջ մտաւ։</verse>
				<verse number="21">Եւ նորանք ետ դառան գնացին, եւ ընտանիքները եւ անասունները ու թանկագին կարասիները իրանց առաջը դրին։</verse>
				<verse number="22">Երբոր նորանք Միքայի տանիցը հեռացան, Միքայի տան մօտ եղող տների մարդիկը ժողովուեցան, եւ Դանի որդիներին հասան.</verse>
				<verse number="23">Եւ Դանի որդիներին կանչեցին. եւ նորանք իրանց երեսը դարձրին եւ Միքային ասեցին. Քեզ ի՞նչ կայ, որ այսպէս ժողովուել ես։</verse>
				<verse number="24">Եւ նա ասեց. Իմ շինած աստուածները եւ քահանային առել էք գնացել, եւ ինձ էլ ի՞նչ մնաց. եւ ինձ ի՞նչու համար էք ասում թէ Քեզ ի՞նչ կայ։</verse>
				<verse number="25">Եւ Դանի որդիքը նորան ասեցին. Մեր մէջ քո ձայնը չլսուի. Միգուցէ բարկասիրտ մարդիկ ձեզ վերայ յարձակուին, եւ քո կեանքը եւ քո ընտանեաց կեանքը կորցնես։</verse>
				<verse number="26">Եւ Դանի որդիքը իրանց ճանապարհովը գնացին. եւ Միքան տեսնելով որ նորանք իրանից զօրաւոր են, ետ դառաւ գնաց իր տունը։</verse>
				<verse number="27">Եւ նորանք Միքայի շինածները եւ նորա քահանային վեր առան եւ գնացին Լայիսի վերայ՝ այն հանգիստ եւ անհոգ ժողովրդի վերայ, եւ նորանց սուրի բերանով զարկեցին, եւ քաղաքը կրակով այրեցին։</verse>
				<verse number="28">Եւ նորանք Սիդոնիցը հեռու լինելով եւ մի մարդի հետ գործ չունենալով, ազատող չկար. եւ Բեթրոոբի հովտի մէջ էր. եւ քաղաքը շինեցին եւ նորա մէջ բնակուեցին։</verse>
				<verse number="29">Եւ քաղաքի անունը իրանց հօր Իսրայէլեան Դանի անունովը՝ Դան կոչեցին, բայց քաղաքի անունը առաջուց Լայիս էր։</verse>
				<verse number="30">Եւ Դանի որդիքը քանդակած կուռքը կանգնեցրին իրանց համար, եւ Մանասէի որդիի Գերսոնի որդի Յովնաթանը՝ ինքը եւ իր որդիքը մինչեւ երկրի գերութեան օրը Դանի ցեղի քահանաներն էին։</verse>
				<verse number="31">Ուստի նորանք Միքայի շինած կուռքն իրանց համար պահեցին, որչափ ժամանակ որ Աստուծոյ տունը Սելովի մէջ էր։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ եղաւ որ (այն օրերը որ Իսրայէլի մէջ թագաւոր չկար.) Եփրեմի սարի կողմերին մէկ պանդուխտ Ղեւտացի էր բնակվում, եւ նա Յուդայի Բեթլեհէմիցը մէկ հարճ առաւ իր համար։</verse>
				<verse number="2">Եւ նորա հարճը նորա դէմ շնութիւն արաւ եւ գնաց նորա մօտիցն իր հօր տունը՝ Յուդայի Բեթլեհէմը, եւ չորս ամսի չափ այնտեղ մնաց։</verse>
				<verse number="3">Եւ նորա մարդը վեր կացաւ գնաց նորա ետեւիցը, որ քաղցրութեամբ խօսէ նորա հետ եւ նորան ետ բերէ. Եւ իր հետ էին իր ծառան եւ երկու մարդ էլ. եւ նա նորան տարաւ իր հօր տունը. եւ աղջկան հայրը երբոր նորան տեսաւ՝ ուրախութեամբ նորան դիմաւորեց։</verse>
				<verse number="4">Եւ աղջկան հայրը՝ նորա աները նորան պահեց, եւ նա երեք օր նորա մօտ մնաց. կերան խմեցին եւ գիշերները այնտեղ մնացին։</verse>
				<verse number="5">Եւ չորրորդ օրը երբոր առաւօտը կանուխ վեր կացան, նա վեր կացաւ որ գնայ. Բայց աղջկան հայրն իր փեսային ասեց. Սիրտդ մի կտոր հացով պնդացրու, եւ յետոյ կգնաք։</verse>
				<verse number="6">Եւ նստեցին եւ երկուսը մէկտեղ կերան եւ խմեցին, եւ աղջկան հայրն այն մարդին ասեց. Աղաչում եմ՝ այս գիշեր էլ այստեղ կաց, որ սիրտդ զուարճանայ։</verse>
				<verse number="7">Եւ այն մարդը վեր կացաւ որ գնայ, բայց նորա աները նորան բռնադատեց, եւ նա ետ դառաւ գիշերը այնտեղ մնաց։</verse>
				<verse number="8">Եւ հինգերորդ օրը առաւօտը կանուխ վեր կացաւ որ գնայ, եւ աղջկան հայրն ասեց. Աղաչում եմ՝ սիրտդ պնդացրու. եւ ուշացան մինչեւ օրուայ թեքուիլը, եւ երկուսը կերան միասին։</verse>
				<verse number="9">Եւ այն մարդը վեր կացաւ ինքը, իր հարճը եւ իր ծառան՝ որ գնան. բայց նորա աները՝ աղջկան հայրն ասեց նորան. Ահա օրն իրիկուն է լինում. աղաչում եմ՝ գիշերը մնացէք. ահա օրը անցել է, գիշերը այստեղ մնա, եւ սիրտդ զուարճանայ, եւ էգուց կանուխ ճանապարհ ընկէք, եւ գնա քո վրանը։</verse>
				<verse number="10">Եւ այն մարդը գիշերը մնալ չուզեց, եւ վեր կացաւ գնաց, եւ եկաւ մինչեւ Յեբուսի՝ այսինքն Երուսաղէմի դիմացը. Եւ իր հետ երկու համետած էշ ունէր, եւ իր հարճն էլ իր հետն էր։</verse>
				<verse number="11">Եւ երբոր Յեբուսին մօտեցան, օրը շատ անցել էր, ծառան իր տիրոջն ասեց. Եկ ճանապարհը ծռենք այս Յեբուսացիների քաղաքը գնանք, եւ գիշերը այնտեղ մնանք։</verse>
				<verse number="12">Բայց տէրը նորան ասեց. Ճանապարհը չծռենք դէպի օտարազգիների քաղաքը, որ Իսրայէլի որդանցը չէ, այլ անցնենք մինչեւ Գաբաա։</verse>
				<verse number="13">Եւ իր ծառային ասեց. Եկ այնտեղերի մէկին մօտենանք, եւ գիշերը Գաբաայի կամ Ռամայի մէջ մնանք.</verse>
				<verse number="14">Եւ անցան գնացին, եւ երբոր Բենիամինի Գաբաային մօտեցան, արեգակը մայր մտաւ։</verse>
				<verse number="15">Եւ այնտեղ դարձան որ մտնեն Գաբաա եւ իջեւանեն, եւ գնաց քաղաքի հրապարակի մէջ նստեց, եւ մի մարդ չեղաւ որ նորանց իր տունը առնէր՝ իջեւանելու համար։</verse>
				<verse number="16">Եւ ահա իրիկունը արտիցը մէկ ծեր մարդ էր գալիս իր գործիցը. եւ նա Եփրեմի սարիցն էր, եւ Գաբաայի մէջ պանդուխտ էր. Իսկ այնտեղի բնակիչները Բենիամինեանք էին։</verse>
				<verse number="17">Եւ երբոր նա աչքերը բարձրացրեց եւ տեսաւ ճանապարհորդ մարդին քաղաքի հրապարակումը՝ ծեր մարդն ասեց. Ո՞ւր ես գնում, եւ ո՞րտեղից ես գալիս։</verse>
				<verse number="18">Մենք Յուդայի Բեթլեհէմիցը մինչեւ Եփրեմի սարի կողմերն ենք անցնում. ես այնտեղացի եմ, եւ մինչեւ Յուդայի Բեթլեհէմը գնացի, եւ Տիրոջ տունն եմ գնում. եւ ինձ իր տունը ընդունող մարդ չկայ.</verse>
				<verse number="19">Բայց մեր էշերի համար յարդ եւ ճարակ կայ. եւ ինձ համար, քո աղախնի համար եւ քո ծառաների հետ եղող պատանիի համար հաց ու գինի ունեմ, ոչ մէկ բան պակաս չէ։</verse>
				<verse number="20">Եւ այն ծեր մարդն ասեց. Խաղաղութիւն քեզ. քո ամեն պակասութիւնն ինձ վերայ. բայց գիշերը հրապարակումը մի մնար։</verse>
				<verse number="21">Եւ նորան տարաւ իր տունը, եւ էշերին կեր տուաւ. եւ նորանք իրանց ոտքերը լուանալուց յետոյ կերան եւ խմեցին։</verse>
				<verse number="22">Եւ երբոր նորանց սիրտը զուարճանում էր, ահա քաղաքի բնակիչներից չար զաւակներ տունը պաշարեցին՝ դռան վերայ յարձակուելով, եւ այն տան տէր ծեր մարդի հետ խօսեցին եւ ասեցին. տունդ եկող մարդին հանիր, որ նորան գիտենանք։</verse>
				<verse number="23">Եւ այն տան տէր մարդը նորանց մօտ դուրս գնաց, եւ նորանց ասեց. Ոչ, եղբայրներս, աղաչում եմ, չարութիւն մի անիք. Այս մարդն իմ տունը մտնելուց յետոյ այս անզգամութիւնը մի անիք։</verse>
				<verse number="24">Ահա իմ կոյս աղջկանը, եւ այն մարդի հարճին թող դուրս բերեմ ձեզ մօտ, եւ նորանց լլկեցէք, եւ ձեր ուզածն արէք նորանց, բայց այս մարդին այդ անզգամ գործը մի անիք։</verse>
				<verse number="25">Բայց այն մարդիկը չուզեցին նորա խօսքին լսել, եւ այն մարդն իր հարճին բռնեց դուրս հանեց նորանց մօտ, եւ նորանք նորան գիտեցան, եւ բոլոր գիշերը նորան լլկեցին մինչեւ առաւօտ, եւ երբոր արշալոյսը ծագեց, նորան թող տուին որ գնայ։</verse>
				<verse number="26">Եւ այն կինը առաւօտուայ դէմ գնաց եւ ընկաւ մինչեւ լոյսը այն մարդի տան դռան առաջն ուր որ իր տէրն էր։</verse>
				<verse number="27">Եւ նորա տէրը առաւօտը վեր կացաւ, տան դռները բացաւ, որ դուրս գայ գնայ իր ճանապարհը. եւ ահա կնիկը՝ իր հարճը, տան դռան առաջին ընկած էր, եւ ձեռքերը սեմի վերայ էր։</verse>
				<verse number="28">Եւ նորան ասեց. Վեր կաց գնանք. բայց պատասխան տուող չկար։ Այն ժամանակ նա նորան իր էշի վերայ դրաւ եւ մարդը վեր կացաւ իր տեղը գնաց։</verse>
				<verse number="29">Եւ երբոր իր տունը հասաւ մի դանակ առաւ, եւ իր հարճը բռնեց եւ կոտորեց նորան ոսկորներովը տասնեւերկու կտոր, եւ Իսրայէլի ամեն սահմաններն ուղարկեց։</verse>
				<verse number="30">Եւ ամեն տեսնողներն ասում էին. թէ այսպիսի բան ոչ եղել է, ոչ էլ տեսնուել է Իսրայէլի որդկանց Եգիպտոսի երկրից ելած օրիցը մինչեւ այս օրը, սորա վերայ մտածեցէք, խորհուրդ արէք եւ խօսեցէք։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Այն ժամանակ բոլոր Իսրայէլի որդիքը դուրս եկան, եւ ժողովուեցաւ ժողովքը մէկ մարդի պէս Դանիցը մինչեւ Բերսաբէէ եւ Գաղաադի երկիրը՝ Մասփայի մէջ Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="2">Եւ ներկայացան բոլոր ժողովրդի՝ Իսրայէլի բոլոր ցեղերի գլխաւոր մարդիկը՝ չորս հարիւր հազար սուր քաշող հետեւակ զօրք Աստուծոյ ժողովրդի ժողովքի մէջ։</verse>
				<verse number="3">Եւ Բենիամինի որդիքը լսեցին, որ Իսրայէլի որդիքը վեր են գնացել Մասփա։ Եւ Իսրայէլի որդիքն ասեցին. Պատմեցէք թէ այս չարութիւնն ի՞նչպէս եղաւ։</verse>
				<verse number="4">Եւ այն Ղեւտացի մարդը՝ այն մեռցրուած կնկայ մարդը պատասխանեց եւ ասեց. Ես ու իմ հարճը եկանք Բենիամինի Գաբաան, որ գիշերը մնանք։</verse>
				<verse number="5">Եւ Գաբաայի բնակիչները ինձ դէմ վեր կացան, եւ գիշերով պաշարեցին տունը ինձ դէմ, եւ ինձ ուզում էին սպանել, եւ իմ հարճին լլկեցին, եւ նա մեռաւ։</verse>
				<verse number="6">Ես էլ իմ հարճն առայ եւ նորան կոտորեցի, եւ Իսրայէլի ժառանգութեանը բոլոր երկրին ուղարկեցի. որովհետեւ նորանք Իսրայէլի մէջ մեծ յանցանք եւ անզգամութիւն արին։</verse>
				<verse number="7">Ահա դուք ամենքդ Իսրայէլի որդիք էք, ձեր մէջ խօսեցէք եւ խորհուրդ արէք այստեղ։</verse>
				<verse number="8">Եւ բոլոր ժողովուրդը մէկ մարդի պէս վեր կացաւ, եւ ասեց. Մեզանից ոչ մէկն իր վրանը չգնայ, եւ ոչ մէկն իր տունը չդառնայ։</verse>
				<verse number="9">Եւ հիմա այս բանն անենք Գաբաային. նորա վերայ գնանք վիճակով.</verse>
				<verse number="10">Եւ առնենք Իսրայէլի ամեն ցեղերիցը՝ հարիւրիցը տասը, եւ հազարիցը հարիւր, եւ տասը հազարիցը հազար մարդ, որ ժողովրդի համար պաշար տանեն, որ Բենիամինի Գաբաան մտնելով նորան հատուցանեն Իսրայէլի մէջ նորա արած բոլոր անզգամութեան պէս։</verse>
				<verse number="11">Եւ այն քաղաքի վերայ ժողովուեցան Իսրայէլի բոլոր մարդիկը մէկ մարդի պէս միաբանութեամբ։</verse>
				<verse number="12">Եւ Իսրայէլի ցեղերը Բենիամինի բոլոր ցեղին մարդիկ ուղարկեցին եւ ասեցին. Այս ի՞նչ չարութիւն է որ ձեր մէջ եղաւ։</verse>
				<verse number="13">Եւ հիմա Գաբաայի մէջ եղող այն չար զաւակ մարդիկը տուէք, որ նորանց մեռցնենք, եւ չարութիւնը Իսրայէլիցը վեր առնենք։ Բայց Բենիամինեանք չուզեցին լսել իրանց եղբարց՝ Իսրայէլի որդկանց խօսքին։</verse>
				<verse number="14">Եւ Բենիամինի որդիքը ժողովուեցան իրանց քաղաքներիցը Գաբաայի մէջ որ Իսրայէլի որդկանց դէմ պատերազմ անեն։</verse>
				<verse number="15">Եւ այն օրն իրանց քաղաքներիցն եկող Բենիամինի որդիքը համարուեցան քսանեւվեց հազար սուր քաշող մարդ բացի Գաբաայի բնակիչներից՝ որոնք եօթը հարիւր ընտիր մարդիկ համարուեցան։</verse>
				<verse number="16">Այս բոլոր ժողովրդի մէջ եօթը հարիւր ընտրուած ձախաձեռն մարդիկ կային, որոնց ամենն էլ պարսատիկով մազի վերայ քար էին գցում առանց սխալուելու։</verse>
				<verse number="17">Եւ Իսրայէլի մարդիկն էլ համարուեցան՝ բացի Բենիամինից չորս հարիւր հազար սուր քաշող մարդ, սորանք ամենն էլ պատերազմող մարդիկ էին։</verse>
				<verse number="18">Եւ վեր կացան գնացին՝ Բեթէլ. եւ Իսրայէլի որդիքը Աստուծուն հարցրին եւ ասեցին. Բենիամինի հետ պատերազմելու համար ո՞վ լինի մեզ առաջնորդ. Եւ Տէրն ասեց. Յուդան լինի առաջնորդ։</verse>
				<verse number="19">Եւ Իսրայէլի որդիքը առաւօտը վեր կացան եւ Գաբաայի դէմ բանակ տուին։</verse>
				<verse number="20">Եւ Իսրայէլացիք դուրս եկան Բենիամինի հետ պատերազմ անելու, եւ Իսրայէլացիք Գաբաայի մօտ նորանց դէմ շարուեցան պատերազմի համար։</verse>
				<verse number="21">Եւ Բենիամինի որդիքը դուրս եկան Գաբաայիցը եւ այն օրը Իսրայէլիցը քսանեւերկու հազար մարդ խորտակեցին գետինը։</verse>
				<verse number="22">Եւ ժողովուրդը՝ այսինքն Իսրայէլացիք ուժովացան, եւ միւս անգամ գնացին շարուեցան նոյն տեղը պատերազմելու համար, ուր որ առաջին օրը շարուել էին։</verse>
				<verse number="23">Եւ Իսրայէլի որդիքը վեր գնացին, եւ Տիրոջ առաջին մինչեւ իրիկուն լաց եղան, եւ Տիրոջը հարցրին ասելով, Մեր եղբօրը՝ Բենիամինի հետ պատերազմելու համար միւսանգամ վեր գնա՞նք։ Եւ Տէրն ասեց. Նորա դէմ վեր գնացէք։</verse>
				<verse number="24">Եւ երկրորդ օրը Իսրայէլի որդիքը Բենիամինի որդկանց մօտեցան։</verse>
				<verse number="25">Եւ երկրորդ օրը Բենիամինեանք Գաբաայիցը նորանց դէմ դուրս եկան, եւ Իսրայէլի որդկանցից կրկին տասնեւութը հազար մարդ խորտակեցին գետինը. սորանց ամենն էլ սուր քաշող մարդիկ էին։</verse>
				<verse number="26">Այն ժամանակ բոլոր Իսրայէլի որդիքը՝ այսինքն բոլոր ժողովուրդը վեր գնացին Բեթէլ, եւ այնտեղ Տիրոջ առաջին նստեցին լաց եղան, եւ այն օրը մինչեւ իրիկուն ծոմ պահեցին, եւ Տիրոջ առաջին ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցրին։</verse>
				<verse number="27">Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջ հարցրին. (եւ այն օրերը Աստուծոյ ուխտի տապանակն այնտեղ էր.</verse>
				<verse number="28">Եւ այն օրերը նորա առաջին Ահարօնեան Եղիազարի որդի Փենէհէսն էր կանգնում.) եւ ասեցին. Մեր եղբօր Բենիամինի որդկանց հետ պատերազմելու համար միւս անգամ էլ վեր գնա՞նք, թէ դադարենք։ Եւ Տէրն ասեց. Վեր գնացէք, որովհետեւ էգուց ձեր ձեռքը պիտի մատնեմ նորանց։</verse>
				<verse number="29">Եւ իսրայէլացիք Գաբաայի շրջակայքումը դարանակալներ դրին։</verse>
				<verse number="30">Եւ Իսրայէլի որդիքը երրորդ օրը Բենիամինի որդկանց վերայ գնացին, եւ միւս անգամների պէս Գաբաայի դէմ շարուեցան։</verse>
				<verse number="31">Այն ժամանակ Բենիամինի որդիքը ժողովրդին դիմաւորեցին, եւ քաղաքիցը բաժանուեցան եւ առաջին անգամների պէս սկսեցին ժողովուրդը զարկել, եւ երեսունի չափ իսրայէլացի մեռցրին այն ճանապարհների մէջ՝ որոնց մէկը Բեթէլ է գնում եւ միւսը դաշտի Գաբաան։</verse>
				<verse number="32">Եւ Բենիամինի որդիքն ասեցին. Ահա նորանք մեր առաջն առաջի անգամների պէս կոտորվում են։ Եւ Իսրայէլի որդիքն ասեցին. Փախչենք եւ նորանց քաղաքիցը դուրս հանենք ճանապարհները։</verse>
				<verse number="33">Եւ Իսրայէլի բոլոր մարդիկն իրանց տեղիցը վեր կացան, եւ Բաալթամարի առաջին շարուեցան։ Եւ Իսրայէլի դարանակալները յանկարծ իրանց տեղիցը՝ Գաբաայի դաշտիցը դուրս եկան։</verse>
				<verse number="34">Եւ եկան Գաբաայի առաջը բոլոր Իսրայէլիցը տասը հազար ընտրուած մարդ, եւ պատերազմը սաստկացաւ. եւ նորանք չգիտէին որ իրանց վերայ չարիք է հասել։</verse>
				<verse number="35">Եւ Տէրը Իսրայէլի առաջին Բենիամինին զարկեց, եւ այն օրը Իսրայէլի որդիքը Բենիամինից քսանեւհինգ հազար հարիւր մարդ փչացրին. նորանց ամենն էլ սուր քաշող էին։</verse>
				<verse number="36">Եւ Բենիամինի որդիքը տեսան որ իրանք յաղթուեցան, որովհետեւ Իսրայէլացիները Գաբաայի շրջակայքումը դրած դարանակալներին ապաւինելով՝ Բենիամինեանց տեղ տուին։</verse>
				<verse number="37">Եւ դարանակալները շուտով Գաբաայի վերայ յարձակուեցան, եւ դարանակալները տարածուեցան, եւ բոլոր քաղաքը սուրի բերանով զարկեցին։</verse>
				<verse number="38">Եւ Իսրայէլացիները դարանակալների հետ ժամանակ էին որոշել, որ քաղաքիցը մեծ կրակով ծուխ հանեն։</verse>
				<verse number="39">Այն ժամանակ Իսրայէլի մարդիկը պատերազմի մէջ փախուստ ցոյց տուին. եւ Բենիամինեանք սկսեցին Իսրայէլացիներին զարկել, եւ երեսուն մարդի չափ մեռցրին. որովհետեւ ասեցին թէ Անտարակոյս նորանք մեր առաջում առաջին պատերազմի պէս կոտորվում են։</verse>
				<verse number="40">Բայց երբոր քաղաքիցը կրակի ծուխը սկսեց սիւնի պէս բարձրանալ, Բենիամինեանք ետ դառան, եւ ահա քաղաքի հրդեհը երկինքն էր բարձրանում։</verse>
				<verse number="41">Եւ երբոր Իսրայէլացիները ետ դառան, Բենիամինեանք շուարեցան մնացին, որովհետեւ տեսան որ չարիքը իրանց վերայ հասել էր։</verse>
				<verse number="42">Եւ նորանք Իսրայէլացիների առաջից դէպի անապատի ճանապարհը դարձան, բայց պատերազմը հասաւ նորանց. եւ քաղաքներիցը դուսր եկողները նորանց իրանց մէջ մեռցրին։</verse>
				<verse number="43">Այսպէս Բենիամինեաններին պաշարեցին, նորանց հալածեցին, եւ նորանց դիւրութեամբ մինչեւ Գաբաայի դէմ արեւելեան կողմից զարկեցին։</verse>
				<verse number="44">Եւ Բենիամինիցը տասնեւութը հազար մարդ ընկաւ. նորանց ամենն էլ զօրաւոր մարդիկ էին։</verse>
				<verse number="45">Եւ մնացածները դարձան դէպի անապատը եւ դէպի Ռեմօնի վէմը փախան. նորանցից ճանապարհներումը հինգ հազար մարդ ճռաքաղ արին. եւ նորանց մինչեւ Գեդոմ հալածելով՝ նորանցից երկու հազար մարդ զարկեցին։</verse>
				<verse number="46">Եւ Բենիամինիցն այն օրը բոլոր ընկածները քսանեւհինգ հազար սուր քաշող մարդ էր. նորանց ամենն էլ զօրաւոր մարդիկ էին։</verse>
				<verse number="47">Եւ վեց հարիւր մարդ դարձան եւ դէպի անապատը Ռեմօնի վէմը փախան, եւ Ռեմօնի վէմումը չորս ամիս կացան։</verse>
				<verse number="48">Եւ Իսրայէլացիները դէպի Բենիամինի որդիները դառնալով՝ նորանց սուրի բերանով զարկեցին, քաղաքների միջի մարդկանցից մինչեւ անասունները, եւ ինչ որ գտնուեցաւ, եւ բոլոր գնտուած քաղաքներն էլ կրակով այրեցին։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ Իսրայէլի մարդիկը Մասփայումն երդում էին արել եւ ասել. թէ` Մեզանից ոչ ով իր աղջիկը Բենիամինցիի կին չտայ։</verse>
				<verse number="2">Եւ ժողովուրդը գնաց Բեթէլ եւ այնտեղ Աստուծոյ առաջին մինչեւ իրիկուն նստեցին, եւ իրանց ձայնը բարձրացնելով՝ մեծ լացով լաց եղան,</verse>
				<verse number="3">Եւ ասեցին. Ով Իսրայէլի Տէր Աստուած, ի՞նչու համար պատահեց այս բանը Իսրայէլի մէջ, որ այսօր Իսրայէլիցը մէկ ցեղ պակաս է։</verse>
				<verse number="4">Եւ հետեւեալ օրը ժողովուրդը կանուխ վեր կացաւ, եւ այնտեղ սեղան շինեցին, եւ ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցրին։</verse>
				<verse number="5">Եւ Իսրայէլի որդիքն ասեցին. Ո՞վ է որ Իսրայէլի ամեն ցեղերիցը վեր չգնայ ժողովքի հետ Տիրոջ առաջը. որովհետեւ Տիրոջ առաջը Մասփա վեր չգնացող մարդի համար մեծ երդում էին արել, ասելով թէ՝ Նա անպատճառ պիտի մեռնէ։</verse>
				<verse number="6">Այն ժամանակ Իսրայէլի որդիքն իրանց եղբօր Բենիամինի համար ցաւելով ասեցին. Այսօր Իսրայէլիցը մէկ ցեղ բնաջինջ եղաւ։</verse>
				<verse number="7">Այս մնացածներին ի՞նչ անենք կնիկների մասին. որովհետեւ մենք Տիրոջ անունովը երդում արինք որ մեր աղջիկներից նորանց կին չտանք։</verse>
				<verse number="8">Եւ ասեցին. Ո՞վ է որ Իսրայէլի ցեղերիցը վեր չգնաց Տիրոջ առաջը Մասփա. եւ ահա Գաղաադի Յաբիսիցը ոչ մի մարդ չէր եկած բանակը և ժողովքը։</verse>
				<verse number="9">Եւ ժողովուրդը հանդիսացաւ. եւ ահա նորանց մէջ Գաղաադի Յաբիսի բնակիչներիցը մարդ չգտնուեցաւ։</verse>
				<verse number="10">Այն ժամանակ ժողովքը շատ զօրաւորներից տասնեւերկու հազար մարդ ուղարկեցին այնտեղ, եւ նորանց պատուիրելով ասեցին. Գնացէք, եւ Գաղաադի Յաբիսի բնակիչներին սուրի բերանով զարկեցէք, կանանցն էլ տղերանցն էլ։</verse>
				<verse number="11">Եւ այս է ձեր անելիքը. Ամեն արու եւ արուի անկողին գիտացող ամեն կին փչացրէք։</verse>
				<verse number="12">Եւ Գաղաադի Յաբիսի բնակիչների մէջ չորս հարիւր կոյս աղջիկներ գտան, որոնք արուի հետ պառկած չէին, եւ արու չգիտէին, եւ նորանց Քանանի երկրի մէջ Սելովի բանակը բերին։</verse>
				<verse number="13">Եւ բոլոր ժողովքը մարդ ուղարկելով Ռեմօնի վէմումն եղող Բենիամինի որդկանց հետ խօսեցին եւ նորանց խաղաղութեան հրաւիրեցին։</verse>
				<verse number="14">Եւ այն ժամանակ Բենիամինեանք ետ դառան. եւ այն կանայքը տուին նորանց որ ողջ էին թողել Գաղաադի Յաբիսի կանանցից. բայց նորանց համար բաւական չեղան։</verse>
				<verse number="15">Եւ ժողովուրդը Բենիամինի համար ցաւեց. որ Տէրը Իսրայէլի ցեղերի մէջ խրամատութիւն արաւ։</verse>
				<verse number="16">Եւ ժողովքի ծերերն ասեցին. Մնացածներին ի՞նչ անենք կանանց մասին. որովհետեւ Բենիամինի կանայքը կորան։</verse>
				<verse number="17">Եւ ասեցին. Ողջ մնացող Բենիամինեանց համար ժառանգութիւն թող մնայ. որ Իսրայէլիցը մի ցեղ բնաջինջ չլինի։</verse>
				<verse number="18">Եւ մենք մեր աղջկերքից չենք կարող նորանց կին տալ. որովհետեւ Իսրայէլի որդիքը երդում արին ասելով. Բենիամինին կին տուողը անիծեալ լինի։</verse>
				<verse number="19">Եւ ասեցին. Ահա տարուց տարի Տիրոջ տօնախմբութիւն է լինում Սելովի մէջ, որ Բեթէլի հիւսիսային կողմին, եւ Բեթէլից Սիւքէմ վեր գնացող ճանապարհի արեւելեան կողմին, եւ Ղեբօնայի հարաւային կողմին է։</verse>
				<verse number="20">Եւ Բենիամինի որդկանցը պատուիրելով՝ ասեցին. Գնացէք, այգիներումը թաք կացէք։</verse>
				<verse number="21">Եւ երբոր տեսնէք, որ Սելովի աղջկերքը պար բռնած դուրս են գալիս պարելու, այն ժամանակ այգիներիցը դուրս եկէք, եւ ձեր ամեն մէկն իր համար Սելովի աղջկերքիցը կին յափշտակեցէք, եւ Բենիամինի երկիրը գնացէք։</verse>
				<verse number="22">Եւ եթէ նորանց հայրերը կամ եղբայրները գան մեզ հետ կռուելու, նորանց կասենք թէ Նորանց մեզ շնորհեցէք, որովհետեւ մենք պատերազմումը նորանց ամենի համար կին չպահեցինք. եւ հիմա որ դուք չտաք նորանց յանցաւոր կլինէք։</verse>
				<verse number="23">Եւ Բենիամինի որդիքը այնպէս արին, եւ իրանց թիւին չափ պար բռնածներիցը կանայք յափշտակելով՝ առան եւ գնացին ետ դառան իրանց ժառանգութիւնը, եւ քաղաքներ շինեցին եւ նորանց մէջ բնակուեցան։</verse>
				<verse number="24">Եւ այն ժամանակ Իսրայէլի որդիքն այնտեղից ամեն մարդ իր ցեղի ու իր ազգատոհմի մօտ գնաց. եւ ամեն մարդ այնտեղից դուրս գնաց դէպի իր ժառանգութիւնը։</verse>
				<verse number="25">Այն օրերը Իսրայէլի մէջ թագաւոր չկար. ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="8">
			<chapter number="1">
				<verse number="1">Դատաւորների կառավարութեան օրերին երկրումը սով եղաւ. եւ Յուդայի Բեթլէհէմիցը մէկ մարդ իր կնկան եւ երկու որդիների հետ գնաց Մովաբի երկիրը պանդխտանալու։</verse>
				<verse number="2">Եւ այն մարդի անունը Ելիմելէք, եւ կնկան անունը Նոեմի, եւ երկու որդկանց անունները Մաալոն եւ Քելլոն էին, Եփրաթացի՝ Յուդայի Բեթլեհէմիցը եւ գնացին Մովաբի երկիրը եւ այնտեղ էին լինում։</verse>
				<verse number="3">Եւ Նոեմիի մարդը՝ Ելիմելէքը մեռաւ, եւ նա մնաց իր երկու որդիներովը,</verse>
				<verse number="4">Որոնք իրանց համար Մովաբացի կնիկներ առան, մէկի անունը Որփա, եւ միւսի անունը Հռութ. եւ նորանք տասը տարիի չափ այնտեղ նստեցին։</verse>
				<verse number="5">Եւ Մաալոնն եւ Քելլոնը երկուսն էլ մեռան, եւ այն կինը իր երկու որդկանցիցն ու մարդիցը զուրկ մնաց։</verse>
				<verse number="6">Եւ նա իր երկու հարսերովը վեր կացաւ, որ Մովաբի երկրիցը ետ դառնայ, որովհետեւ Մովաբի երկրումը լսել էր որ Տէրը իր ժողովրդին այցելութիւն է արել նորանց հաց տալով։</verse>
				<verse number="7">Եւ նա իր եղած տեղիցը դուրս եկաւ իր երկու հարսերի հետ, եւ ճանապարհ ընկան Յուդայի երկիրը ետ դառնալու համար։</verse>
				<verse number="8">Եւ Նոեմին իր երկու հարսերին ասեց. Գնացէք եւ ձեզանից ամեն մէկը ետ դառնայ իր մօր տունը։ Տէրը ձեզ ողորմութիւն անէ, ինչպէս որ դուք այն մեռածներին եւ ինձ էք արել։</verse>
				<verse number="9">Տէրը տայ ձեզ որ ամեն մէկդ իր մարդի տանը հանգստութիւն գտնէք, եւ նորանց համբուրեց, եւ նորանք իրանց ձայները բարձրացնելով լաց եղան.</verse>
				<verse number="10">Եւ նորան ասեցին. Մենք անպատճառ քեզ հետ քո ժողովրդին կդառնանք։</verse>
				<verse number="11">Բայց Նոեմին ասեց. Աղջիկներս, ետ դառէք. ի՞նչու համար ինձ հետ գնաք. մի՞թէ իմ արգանդումն ուրիշ տղերք կան, որ ձեզ համար մարդիկ դառնան։</verse>
				<verse number="12">Ետ դառէք, աղջիկներս, գնացէք. որովհետեւ ես պառաւած եմ, այլեւս մարդի չեմ գնալ. եթէ ասէի որ յոյս ունեմ հենց այս գիշեր, եւ որդիք էլ ծնեմ,</verse>
				<verse number="13">Դուք մինչեւ նորանց մեծանալը կսպասէի՞ք, դուք սորա համար պիտի զրկուէիք ամուսնանալուց. ոչ, աղջիկներս, որովհետեւ շատ ցաւում եմ ձեզ համար, որովհետեւ Տիրոջ ձեռքն ինձ հասաւ։</verse>
				<verse number="14">Եւ նորանք իրանց ձայները բարձրացնելով դարձեալ լաց եղան։ Եւ Որփան իր սկեսրին համբուրեց. բայց Հռութը նորա մօտ մնաց։</verse>
				<verse number="15">Սակայն Նոեմին ասեց. Ահա քո ները ետ դառաւ իր ժողովրդին եւ իր աստուածներին. դու էլ ետ դարձիր քո ների ետեւիցը։</verse>
				<verse number="16">Եւ Հռութն ասեց. Ինձ մի ստիպիր որ քեզ թողեմ, եւ քեզանից ետ դառնամ. որովհետեւ ուր որ գնաս գնալու եմ, եւ ուր որ մնաս՝ մնալու եմ. քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է։</verse>
				<verse number="17">Ուր որ մեռնես՝ ես էլ կմեռնեմ եւ այնտեղ կթաղուիմ. Տէրը ինձ այսպէս եւ սորանից աւելի անէ, որ ինձ քեզանից մահը պիտի բաժանէ։</verse>
				<verse number="18">Երբոր Նոեմին տեսաւ որ նա հաստատ ուզում է իր հետ գնալ, այլեւս չխօսեց նորա հետ։</verse>
				<verse number="19">Եւ երկուսը գնացին, մինչեւ որ Բեթլեհէմ հասան. եւ երբոր Բեթլեհէմ եկան, սորանց պատճառով բոլոր քաղաքը շարժուեցաւ, եւ ասում էին. Սա՞ է Նոեմին։</verse>
				<verse number="20">Եւ նա նորանց ասեց. Ինձ Նոեմի մի կանչէք, ինձ Մարա կանչեցէք. որովհետեւ Ամենակարողը դառնութեամբ լցրեց ինձ։</verse>
				<verse number="21">Ես գնացի լիքն, բայց Տէրն ինձ դարտակ դարձրեց. ի՞նչու էք ինձ Նոեմի ասում, որովհետեւ Տէրն ինձ խոնարհեցրեց եւ Ամենակարողն ինձ վշտացրեց։</verse>
				<verse number="22">Այսպէս Նոեմին ետ դառաւ իր հարս Մովաբացի Հռութի հետ Մովաբի երկրիցը. եւ գարիի հնձի սկզբումը հասան Բեթլեհէմ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ Նոեմին իր մարդի կողմանէ մէկ ազգական ունէր. նա շատ հարուստ մարդ էր Ելիմելէքի ազգատոհմիցը, եւ նորա անունը Բոոս։</verse>
				<verse number="2">Եւ Մովաբացի Հռութը Նոեմիին ասեց. Գնամ արտերը, եւ որի աչքի առաջին ողորմութիւն գտնեմ, նորա ետեւից հասկեր ժողովեմ։ Եւ նա ասեց նորան. Գնա, աղջիկս։</verse>
				<verse number="3">Եւ նա գնաց. եւ մի արտի մէջ մտնելով հնձողների ետեւից ժողովում էր. եւ այնպէս պատահեց, որ նա հանդիպեց Ելիմելէքի ազգատոհմիցն եղող Բոոսի արտին։</verse>
				<verse number="4">Եւ ահա Բոոսը Բեթլեհեմիցն եկաւ, եւ հնձողներին ասեց. Տէրը ձեզ հետ։ Եւ նորանք ասեցին. Տէրը քեզ օրհնէ։</verse>
				<verse number="5">Եւ Բոոսը հնձողների վերայ նշանակուած պատանիին ասեց. Որի՞նն է այս աղջիկը։</verse>
				<verse number="6">Եւ հնձողների վերակացու պատանին պատասխանեց եւ ասեց. Նոեմիի հետ Մովաբի երկրիցը դարձող Մովաբացի աղջիկն է.</verse>
				<verse number="7">Եւ մեզ ասեց. Աղաչում եմ, որաների մէջ հնձողների ետեւից հասկ քաղեմ եւ ժողովեմ. եւ նա առաւօտանց կանուխ եկել է եւ մինչեւ հիմա մնացել. միայն թէ հիմա մի քիչ տանը նստեց։</verse>
				<verse number="8">Եւ Բոոսն ասեց Հռութին. Ահա, աղջիկս. Հասկ ժողովելու համար ուրիշի արտը չգնաս, եւ այստեղից էլ չբաժանուիս, այլ այստեղ իմ աղջկերանց մօտ կենաս։</verse>
				<verse number="9">Աչքերդ նորանց հնձած արտի վերայ լինի, եւ նորանց ետեւիցը գնա. ահա պատանիներին պատուիրել եմ որ քեզ չդիպչեն. եւ երբոր ծարաւես՝ ամանների մօտ գնա, եւ պատանիների քաշած ջրիցը խմիր։</verse>
				<verse number="10">Եւ աղջիկը երեսի վերայ ընկաւ, եւ մինչեւ գետին երկրպագութիւն անելով նորան ասեց. Ի՞նչից է որ ես քո աչքերի առաջին շնորհք գտայ. եւ դու ինձ ճանաչում ես. քանի որ ես մէկ օտար կին եմ։</verse>
				<verse number="11">Եւ Բոոսը պատասխանեց եւ նորան ասեց. Քո մարդը մեռնելուց յետոյ՝ դու ինչպէս որ սկեսրիդ արել ես բոլորն էլ պատմել են ինձ, եւ թէ ինչպէս քո հօրը եւ մօրը եւ ծնած երկիրդ թողեցիր, եւ եկար այն ժողովրդի մօտ, որին առաջ չէիր ճանաչում։</verse>
				<verse number="12">Քո գործքի փոխարէնը Տէրը հատուցանէ, եւ քո վարձքը Իսրայէլի Տէր Աստուծոյ կողմանէ առատապէս տրուի. որովհետեւ դու եկար որ նորա թեւերի տակ ապաստանարան գտնես։</verse>
				<verse number="13">Եւ նա ասեց. Տէր իմ, քո աչքերի առաջին շնորհք գտնեմ, որովհետեւ դու ինձ մխիթարեցիր, եւ քո աղախնի հետ քաղցրութեամբ խօսեցիր, թէպէտ եւ ես քո աղախինների մէկի պէս էլ չեմ։</verse>
				<verse number="14">Եւ Բոոսը կերակուրի ժամանակ նորան ասեց. Մօտեցիր, եւ հացիցը կեր, եւ պատառդ քացախին թաթախիր։ Եւ նա հնձողների մօտ նստեց. նորան հեղի տուաւ. նա էլ կերաւ կշտացաւ, եւ աւելացածը պահեց։</verse>
				<verse number="15">Եւ երբոր վեր կացաւ հասկ ժողովելու, Բոոսն իր պատանիներին պատուիրեց ասելով, Թող որաների միջիցն էլ ժողովէ, եւ նորան մի ամաչացնէք։</verse>
				<verse number="16">Եւ խուրձերիցն էլ նորա համար գետինը ձգեցէք, եւ թող տուէք որ ժողովէ, եւ նորան մի յանդիմանէք։</verse>
				<verse number="17">Եւ նա մինչեւ իրիկուն այն արտի մէջ ժողովեց. եւ երբոր ժողովածը ծեծեց, մէկ արդուի չափ գարի եղաւ։</verse>
				<verse number="18">Եւ առաւ եւ քաղաքը մտաւ. եւ սկեսուրը նորա ժողովածը տեսաւ. եւ Հռութը հանեց այն իր կշտացածիցն աւելացածը նորան տուաւ։</verse>
				<verse number="19">Եւ սկեսուրը նորան ասեց. Ո՞րտեղ ժողովեցիր այսօր, եւ ո՞ւր աշխատեցիր. քեզ ճանաչողը օրհնեալ լինի։ Այն ժամանակ նա նորան իր սկեսրին իմացրեց, թէ որի մօտ է աշխատել, եւ ասեց. Այն մարդի անունը, որի մօտ ես այսօր աշխատեցի, Բոոս է։</verse>
				<verse number="20">Եւ Նոեմին իր հարսին ասեց. Նա Տէրիցն օրհնեալ լինի, որ կենդանիներիցն ու մեռածներիցն իր ողորմութիւնը չպակասացրեց. եւ Նոեմին նորան ասեց. Այն մարդը մեր ազգատոհմիցն է. նա մօտ ազգական է մեզ։</verse>
				<verse number="21">Եւ Մովաբացի Հռութն ասեց. Նաեւ ինձ ասեց թէ` Իմ պատանիների մօտիցը չբաժանուիս, մինչեւ որ նորանք իմ բոլոր հունձքը վերջացնեն։</verse>
				<verse number="22">Եւ Նոեմին իր հարս Հռութին ասեց. Լաւ է, աղջիկս, որ դու նորա աղջկերանց հետ գնաս, եւ քեզ ուրիշ արտի մէջ չհանդիպեն։</verse>
				<verse number="23">Եւ նա Բոոսի աղջկերքիցը չբաժանուեցաւ, եւ մինչեւ գարիի հունձքի եւ ցորենի հունձքի վերջը հասկ ժողովեց, եւ իր սկեսրի մօտ էր բնակվում։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ նորա սկեսուր Նոեմին նորան ասեց. Աղջիկս, ես քեզ համար հանգստութիւն եմ ուզում, որ քեզ համար լաւ լինի։</verse>
				<verse number="2">Եւ ահա Բոոսը մեր ազգականներից է, որ դու նորա աղջկերանց մօտ էիր. ահա նա այս գիշեր կալումը գարի է կասում։</verse>
				<verse number="3">Եւ դու լուացուիր եւ իւղով օծուիր, եւ հանդերձներդ հագիր եւ իջիր կալը, եւ այն մարդին մի յայտնուիր, մինչեւ որ ուտէ եւ խմէ վերջացնէ։</verse>
				<verse number="4">Եւ երբոր քնանայ նորա պառկած տեղն իմացիր, եւ գնա ծածկոցը նորա ոտքերի կողմից բաց եւ պառկիր, եւ նա քեզ կիմացնէ թէ ինչ պիտի անես։</verse>
				<verse number="5">Եւ Հռութը նորան ասեց. Ամեն ինչ որ ինձ ասել ես՝ կանեմ։</verse>
				<verse number="6">Եւ նա իջաւ կալը, եւ իր սկեսրի ամեն պատուիրածի պէս արաւ։</verse>
				<verse number="7">Եւ Բոոսը կերաւ եւ խմեց եւ սիրտը զուարճացել էր, եւ գնաց դիզուած գարիի եզերքին պառկելու. Եւ Հռութը կամաց գնաց եւ ծածկոցը նորա ոտքերի կողմից բացաւ եւ պառկեց։</verse>
				<verse number="8">Եւ կէսգիշերին մարդը վախեցաւ, եւ ծռեց տեսաւ որ ահա իր ոտքերի մօտ մի կին է պառկել։</verse>
				<verse number="9">Եւ ասեց. Դու ո՞վ ես։ Եւ նա ասեց. Ես քո աղախին Հռութն եմ. եւ քո քղանցքը տարածիր քո աղախնի վերայ, որովհետեւ դու իմ մօտ ազգականն ես։</verse>
				<verse number="10">Նա էլ ասեց. Օրհնեալ լինիս դու Տէրիցը, աղջիկս, քո ետքի լաւութիւնը առաջինիցը մեծ է, որովհետեւ դու ոչ աղքատ եւ ոչ հարուստ երիտասարդների ետեւից չգնացիր։</verse>
				<verse number="11">Եւ հիմա, աղջիկս, մի վախենար, դու ինձ ինչ որ ասես՝ քեզ համար կանեմ, որովհետեւ քաղաքիս բոլոր ժողովուրդը գիտէ որ դու մի առաքինի կին ես։</verse>
				<verse number="12">Եւ հիմա իրաւ ես քո ազգականն եմ, բայց ինձանից աւելի մօտ ուրիշ ազգական կայ։</verse>
				<verse number="13">Այս գիշեր այստեղ կաց, եւ եթէ առաւօտը նա իր ազգականութեան պարտաւորութիւնը հատուցանել ուզէ, լաւ, թող հատուցանէ. բայց եթէ նա չուզէ ազգականութեան պարտաւորութիւնը քեզ հատուցանել, այն ժամանակ ես կհատուցանեմ, կենդանի է Տէրը. մինչեւ առաւօտ պառկիր այստեղ։</verse>
				<verse number="14">Եւ նա պառկեց նորա ոտքերի մօտ մինչեւ առաւօտ, եւ վեր կացաւ, երբոր մարդիկ դեռ չէին կարող մէկզմէկ ճանաչել. եւ Բոոսն ասեց. Մի մարդ չիմանայ որ կալը կին է եկել։ Նաեւ ասեց. Վերայի ծածկոցդ բեր, եւ նորան բռնիր։</verse>
				<verse number="15">Եւ Հռութը բռնեց նորան. եւ նա վեց չափ գարի չափեց եւ նորա շալակը տուաւ. նա էլ գնաց քաղաքը։</verse>
				<verse number="16">Եւ Հռութն իր սկեսրի մօտ դարձաւ. եւ նա ասեց. Աղջիկս, ի՞նչպէս ես. եւ նա նորան պատմեց ինչ որ այն մարդն արել էր իրան.</verse>
				<verse number="17">Եւ ասեց. Նա այս վեց չափ գարին ինձ տուաւ եւ ասեց. Քո սկեսրի մօտ դարտակ չգնաս։</verse>
				<verse number="18">Եւ Նոեմին ասեց. Աղջիկս, նստիր, մինչեւ որ իմանաս այս գործը ինչպէս պիտի վերջանայ. որովհետեւ այն մարդը մինչեւ որ այս գործը այսօր չվերջացնէ՝ չի հանգստանալ։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ Բոոսը վեր գնաց դուռը եւ այնտեղ նստեց. եւ ահա անց էր կենում այն ազգականը որ Բոոսն ասել էր, եւ Բոոսը նորան ասեց. Եկ այստեղ նստիր, ով այսինչ մարդ. եւ նա դարձաւ ու նստեց։</verse>
				<verse number="2">Այն ժամանակ նա քաղաքի ծերերից տասը մարդ առաւ, եւ ասեց. Այստեղ նստեցէք. եւ նորանք նստեցին։</verse>
				<verse number="3">Յետոյ այն ազգականին ասեց. Մեր եղբայր Ելիմելէքի արտի բաժինը ծախում է Նոեմին, որ Մովաբի երկրից ետ է դառել։</verse>
				<verse number="4">Եւ ես մտածեցի որ քեզ իմացնեմ եւ ասեմ. Այս նստողների առաջին եւ իմ ժողովրդի ծերերի առաջին ծախու առ. եթէ ուզես ազգականութեան իրաւունքով ծախու առնել, առ. բայց եթէ ծախու առնել չուզես, ինձ իմացրու որ գիտենամ. որովհետեւ բացի քեզանից ազգականութեան իրաւունքը կատարող չկայ. եւ քեզանից յետոյ ես եմ։ Եւ նա ասեց. Ես ազգականութեան իրաւունքը կկատարեմ։</verse>
				<verse number="5">Եւ Բոոսն ասեց. Դու Նոեմիիձեռքիցն արտը ծախու առած օրը՝ մեռնողի կնկանից՝ Մովաբացի Հռութիցն էլ պիտի ծախու առնես, որ մեռնողի անունը պահես իր ժառանգութեան մէջ։</verse>
				<verse number="6">Եւ ազգականն ասեց. Ես իմ ազգականութեան իրաւունքը չեմ կարող կատարել, միգուցէ իմ ժառանգութիւնը խանգարեմ. իմ ունեցած ազգականութեան իրաւունքը դու կատարիր, որովհետեւ ես չեմ կարող կատարել։</verse>
				<verse number="7">Եւ Իսրայէլի մէջ առաջուց այս էր ազգականութեան իրաւունք կատարելու ու ծախու առնելու գործքերի մէջ՝ որ ամեն բան հաստատուի, մարդ իր կօշիկը հանում էր եւ իր ընկերին տալիս. եւ այս Իսրայէլի մէջ վկայութիւն էր լինում։</verse>
				<verse number="8">Եւ ազգականը Բոոսին ասեց. Դու ծախու առ. եւ իր կօշիկը հանեց։</verse>
				<verse number="9">Եւ Բոոսն ասեց ծերերին եւ բոլոր ժողովրդին. Դուք այսօր վկայ էք, որ ես Ելիմելէքի բոլոր ստացուածքը, եւ Քելլոնի եւ Մաալոնի բոլոր ստացուածքը Նոեմիի ձեռքիցը ծախու առայ։</verse>
				<verse number="10">Եւ Մաալոնի կինը՝ Մովաբացի Հռութին էլ ինձ համար կին առայ որ մեռնողի անունը պահեմ իր ժառանգութեան մէջ, եւ մեռնողի անունը չվերանայ իր եղբայրներիցը եւ իր բնակարանի դռնիցը. դուք այսօր վկայ էք։</verse>
				<verse number="11">Այն ժամանակ բոլոր ժողովուրդը որ դռանն էր եւ ծերերը ասեցին. Վկայ ենք. Տէրը քո անունը մտնող կնկան Ռաքէլի ու Լիայի պէս անէ, որ այդ երկուսը Իսրայէլի տունը շինեցին. Եւ դու Եփրաթայի մէջ ուժովացիր, եւ Բեթլեհէմի մէջ անուն շահիր։</verse>
				<verse number="12">Եւ քո տունը Փարէսի տան պէս լինի, որին Թամարը ծնեց Յուդայի համար այն սերունդով՝ որ Տէրը կտայ քեզ այս նորահասակ կնկանից։</verse>
				<verse number="13">Եւ Բոոսն առաւ Հռութին, որ իր կինը եղաւ եւ նորա մօտ մտաւ. Եւ Տէրը նորան յղութիւն շնորհեց, եւ նա որդի ծնեց։</verse>
				<verse number="14">Եւ կնիկները Նոեմիին ասեցին. Օրհնեալ լինի Տէրը, որ քեզ առանց մօտ ազգականի չթողեց այսօր, որ նորա անունը Իսրայէլի մէջ յիշուի.</verse>
				<verse number="15">Եւ այս լինի քո հոգիի մխիթարութիւնը եւ ծերութեանդ խնամողութիւնը. որովհետեւ քեզ սիրող հարսդ ծնեց նորան, որ քեզ համար եօթը որդիից լաւ է։</verse>
				<verse number="16">Եւ Նոեմին առաւ տղան իր գրկումը դրաւ եւ նորա դայեակը եղաւ։</verse>
				<verse number="17">Եւ դրացի կիները նորան անուն դրին, ասելով. Նոեմիին մի որդի է ծնել, եւ նորա անունը Ովբէդ կոչեցին. Սա Դաւիթի հօր Յեսսէի հայրն էր։</verse>
				<verse number="18">Եւ Փարէսի ծնունդները սորանք են. Փարէսը ծնեց Եսրոնին,</verse>
				<verse number="19">Եւ Եսրոնը ծնեց Արամին, եւ Արամը ծնեց Ամինադաբին,</verse>
				<verse number="20">Եւ Ամինադաբը ծնեց Նաասոնին, եւ Նաասոնը ծնեց Սաղմոնին,</verse>
				<verse number="21">Եւ Սաղմոնը ծնեց Բոոսին, եւ Բոոսը ծնեց Ովբէդին, եւ Ովբէդը ծնեց Յէսսէին, եւ Յէսսէն ծնեց Դաւիթին։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="9">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ մի մարդ կար Արիմաթեմ-սօփիմից Եփրեմի սարից՝ անունը Եղկանա՝ Եփրաթացի Սուփիի որդիի Թովայի որդիի Եղիուսի որդիի Յերոամի որդին։</verse>
				<verse number="2">Եւ նա երկու կին ունէր. Մէկի անունը Աննա, եւ միւսի անունը Փենանա. Եւ Փենանան զաւակներ ունէր, բայց Աննան զաւակ չունէր։</verse>
				<verse number="3">Եւ այն մարդը տարուց տարի իր քաղաքիցը վեր էր գնում, որ Սելովի մէջ Զօրաց Տիրոջը երկրպագութիւն եւ զոհ մատուցանէ, եւ Հեղիի երկու որդիքը՝ Ոփնի եւ Փենէհէս այնտեղ Տիրոջ քահանաներն էին։</verse>
				<verse number="4">Եւ Եղկանան իր զոհ մատուցրած օրը իր կնկան Փենանային եւ նորա որդկանցը եւ աղջկերանցը բաժիններ տուաւ.</verse>
				<verse number="5">Իսկ Աննային կրկնապատիկ բաժին տուաւ, որովհետեւ Աննային սիրում էր. բայց Տէրը փակել էր նորա արգանդը։</verse>
				<verse number="6">Եւ նորա նախանձորդը Փենանան գրգռում էր նորան եւ վշտացնում. Որովհետեւ Տէրը փակել էր նորա արգանդը։</verse>
				<verse number="7">Եւ այնպէս էր անում տարուց տարի Տիրոջ տունը գնալիս. Փենանան էլ նոյնպէս վշտացնում էր. Եւ նա լաց էր լինում եւ չէր ուտում։</verse>
				<verse number="8">Եւ մարդը՝ Եղկանան նորան ասեց. Աննա, ի՞նչու ես լաց լինում, եւ ի՞նչու չես ուտում, եւ ի՞նչու համար սիրտդ այդպէս տրտում է։ Մի՞թէ ես քեզ համար տասը որդիից լաւ չեմ։</verse>
				<verse number="9">Եւ Աննան վեր կացաւ Սելովի մէջ ուտելուց եւ խմելուց յետոյ. (եւ Հեղի քահանան Տիրոջ տաճարի սեմի մօտ մի աթոռի վերայ նստել էր.)</verse>
				<verse number="10">Եւ նա աղօթք արաւ տրտմալից հոգիով դէպի Տէրը եւ շատ լաց եղաւ։</verse>
				<verse number="11">Եւ ուխտ արաւ ու ասեց. Ով Զօրաց Տէր, եթէ քո աղախինի նեղութեանը նայես եւ ինձ յիշես, եւ քո աղախինին չմոռանալով՝ քո աղախինին արու զաւակ տաս, ես նորան Տիրոջը կնուիրեմ իր կեանքի բոլոր օրերումը. Եւ նորա գլխին ածելի չի բարձրանալ։</verse>
				<verse number="12">Եւ երբոր նա իր աղօթելը Տիրոջ առաջին շատացրեց, Հեղին նայում էր նորա բերանին։</verse>
				<verse number="13">Եւ Աննան իր սրտիցը խօսում էր. Միայն նորա շրթունքները շարժում էին, բայց ձայնը չէր լսվում. Նորա համար Հեղին նորան արբած կարծեց։</verse>
				<verse number="14">Եւ Հեղին նորան ասեց Մինչեւ ե՞րբ պիռի արբածութիւն անես. Գինովութիւնդ թող։</verse>
				<verse number="15">Եւ Աննան պատասխանեց եւ ասեց. Ոչ, տէր իմ, ես վշտացած սրտով մի կին եմ, եւ գինի կամ ցքի խմած չեմ, այլ իմ սիրտը բացել եմ Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="16">Քո աղախինը չար կին մի կարծիր, որովհետեւ իմ վիշտերի ու նեղութեան շատութեան համար մինչեւ հիմա խօսեցի։</verse>
				<verse number="17">Այն ժամանակ Հեղին պատասխանեց եւ ասեց. Գնա խաղաղութեամբ, եւ Իսրայէլի Աստուածը տայ քո խնդրուածքը, ինչ որ նորանից խնդրեցիր։</verse>
				<verse number="18">Եւ նա ասեց. Քո աղախինը թող քո առաջին շնորհք գտնէ. Եւ կինը գնաց իր ճանապարհը եւ կերաւ, եւ երեսը այլ եւս տրտում չէր։</verse>
				<verse number="19">Եւ նորանք առաւօտը կանուխ վեր կացան եւ Տիրոջ առաջին երկրպագութիւն արին եւ ետ դառան Ռամա եւ գնացին իրանց տունը։ Եւ Եղկանան մօտեցաւ իր Աննա կնկան. Եւ Տէրը նորան յիշեց։</verse>
				<verse number="20">Եւ եղաւ որ տարին դառնալիս Աննան յղացաւ եւ մի տղայ ծնեց, եւ նորա անունը Սամուէլ կոչեց՝ ասելով, թէ Տէրիցը խնդրեցի նորան։</verse>
				<verse number="21">Եւ նորա այրը Եղկանան վեր գնաց իր բոլոր ընտանիքովը, որ տարեկան զոհը եւ իր ուխտը մատուցանէ Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="22">Բայց Աննան չգնաց, որովհետեւ իր մարդին ասեց. Կնստեմ մինչեւ տղայի կաթից կտրուիլը. յետոյ կտանեմ նորան որ Տիրոջ առաջին երեւայ, եւ միշտ այնտեղ կենայ։</verse>
				<verse number="23">Եւ նորա այրը՝ Եղկանան նորան ասեց. Արա ինչ որ աչքերիդ հաճելի է, նստիր մինչեւ որ նորան կաթից կտրես. միայն թէ Տէրը հաստատէ իր խօսքը. Եւ կինը նստեց, եւ մինչեւ իր տղան կաթից կտրելը նորան սնուցանում էր։</verse>
				<verse number="24">Եւ հէնց որ նորան կաթից կտրեց, իր հետն առաւ նորան, եւ երեք զուարակով, մէկ արդու ալիւրով եւ մէկ տիկ գինիով՝ տարաւ նորան Տիրոջ տունը՝ Սելով. Եւ տղան փոքր էր։</verse>
				<verse number="25">Եւ զուարակը մորթեցին, եւ տղան Հեղիի մօտ տարան։</verse>
				<verse number="26">Եւ Աննան ասեց. Ո՜հ, տէր իմ, քո անձը կենդանի է. Ես այն կինն եմ, որ այստեղ քեզ մօտ կանգնեցի Տիրոջը աղօթք անելու համար։</verse>
				<verse number="27">Ես այս տղայի համար աղօթք արի, եւ Տէրն իմ խնդրուածքն ինձ տուաւ՝ ինչ որ նորանից խնդրեցի։</verse>
				<verse number="28">Հիմա ես էլ նորան փոխ եմ տալիս Տիրոջը. Իր բոլոր կեանքի մէջ Տիրոջը փոխ տրուած լինի. Եւ նա այնտեղ Տիրոջը երկրպագութիւն արաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ Աննան աղօթք արաւ եւ ասեց. Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը, Իմ եղջիւրը բարձրացաւ Տէրով. Բերանս իմ թշնամիների վերայ լայնացաւ, Որովհետեւ քո փրկութիւնովն ուրախացայ։</verse>
				<verse number="2">Տիրոջ պէս սուրբ չկայ, որովհետեւ քեզանից ջոկը չկայ, Եւ մեր Աստուծոյ պէս վէմ չկայ։</verse>
				<verse number="3">Այլ եւս հպարտութիւնով մի պարծենաք, Եւ ձեր բերանից մեծաբանութիւն դուրս չգայ, Որովհետեւ Տէրը գիտութիւնների Աստուածն է, Եւ նա կշռում է գործքերը։</verse>
				<verse number="4">Զօրաւորների աղեղները կոտրվում են, Բայց տկարները ոյժ են հագնում։</verse>
				<verse number="5">Կուշտերը հացի համար վարձկան եղան, Բայց սովածները դադարեցին սովելուց. Քանի որ ամուլը եօթը զաւակ ծնեց, Բայց շատ զաւակ ունեցողը տկարացաւ։</verse>
				<verse number="6">Տէրն է մեռցնողը եւ կենդանացնողը, Գերեզման իջեցնողը եւ վեր հանողը։</verse>
				<verse number="7">Տէրն է աղքատացնողը եւ հարստացնողը, Ցածացնողը եւ բարձրացնողը։</verse>
				<verse number="8">Նա կանգնեցնում է աղքատին փոշիից, Եւ աղբիւսից բարձրացնում է կարօտին, Որ իշխանների հետ նստեցնէ, Եւ փառքի աթոռը նորանց ժառանգեցնէ, Որովհետեւ երկրի հիմերը Տիրոջն են, Եւ աշխարհը նորանց վերայ նա հաստատեց։</verse>
				<verse number="9">Նա կպահէ իր սուրբերի ոտքերը. Բայց չարագործները մութի մէջ կպապանձուեն. Որովհետեւ մարդը ուժով յաղթող չէ։</verse>
				<verse number="10">Տիրոջ դէմ հակառակողները կփշրուին. Նա երկինքիցը նորանց վերայ կորոտայ. Տէրը կդատէ երկրիս ծայրերը, Եւ ոյժ կտայ իր թագաւորին, Եւ իր օծեալի եղջիւրը կբարձրացնէ։</verse>
				<verse number="11">Եւ Եղկանան գնաց Ռամա իր տունը. Եւ մանուկը Հեղի քահանայի առաջին Տիրոջը ծառայութիւն էր անում։</verse>
				<verse number="12">Եւ Հեղիի որդիքը չար զաւակներ էին, Տիրոջը չէին ճանաչում։</verse>
				<verse number="13">Եւ քահանաների սովորութիւնը այս էր ժողովրդի մասին, որ երբոր մէկը զոհ մատուցանէր, միսը եփելիս՝ գալիս էր քահանայի սպասաւորը երեքժանի մսահանը ձեռքին.</verse>
				<verse number="14">Եւ կոխում էր այն կաթսայի կամ սանի կամ եփարանի կամ պտուկի մէջ, եւ մսահանը ինչ որ հանէր, քահանան այն վեր էր առնում իր համար։ նորանք այսպէս էին անում Սելովումը բոլոր այնտեղ եկող իսրայէլացիներին։</verse>
				<verse number="15">Նաեւ ճարպը այրելուց առաջ՝ քահանայի սպասաւորը գալիս էր, եւ ասում զոհ անող մարդին, խորովելու միս տուր քահանայի համար, որովհետեւ նա քեզանից եփած միս չի առնիլ, այլ հում։</verse>
				<verse number="16">Եւ այն մարդը երբոր ասէր թէ Թող հիմա ճարպն այրեն, եւ յետոյ սրտիդ ուզածի չափ առ. Այն ժամանակ ասում էր. Ոչ, հիմա տուր, եթէ ոչ բռնի կառնեմ։</verse>
				<verse number="17">Եւ այն երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջին. Որովհետեւ այդ մարդիկը արհարմարհում էին Տիրոջ զոհը։</verse>
				<verse number="18">Եւ Սամուէլ մանուկը քթանի եփուդ հագած ծառայութիւն էր անում Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="19">Եւ նորա մայրը տարուց տարի պզտիկ պատմուճան էր շինում նորա համար եւ բերում նորա համար, երբոր իր մարդի հետ վեր էր գալիս տարեկան զոհը անելու։</verse>
				<verse number="20">Եւ Հեղին Եղկանային եւ նորա կնկան օրհնելով ասեց. Տէրը քեզ այս կնկանից զաւակներ տայ Տիրոջը փոխ տրուածի փոխարէն. Եւ նորանք գնացին իրանց տեղը։</verse>
				<verse number="21">Եւ Տէրը այցելութիւն արաւ Աննային, որ յղացաւ եւ երեք տղայ եւ երկու աղջիկ ծնեց. Սամուէլ մանուկն էլ մեծացաւ Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="22">Եւ Հեղին շատ ծերացել էր. Եւ լսում էր այն ամենն ինչ որ նորա որդիքն անում էին բոլոր Իսրայէլին, եւ ինչպէս նորանք ժողովքի խորանի առաջին խումբերով ժողովուած կանանց հետ քնում էին։</verse>
				<verse number="23">Եւ նորանց ասեց. Ի՞նչու համար էք անում այսպիսի բաները. Որովհետեւ ես այս բոլոր ժողովրդի բերանիցը ձեզ համար չար խօսքեր եմ լսում։</verse>
				<verse number="24">Չէ, որդիքս, որովհետեւ լաւ չէ այն լուրը որ ես լսում եմ ձեր մասին. Դուք Տիրոջ ժողովրդին մոլորացնում էք։</verse>
				<verse number="25">Եթէ մարդ մարդի դէմ մեղք գործէ, նորա դատաստանը Աստուած կկտրէ. Բայց եթէ մարդ Տիրոջ դէմ մեղք գործէ, նորա համար ո՞վ աղաչանք կանէ։ Սակայն նորանք իրանց հօր խօսքին մտիկ չէին անում, որովհետեւ Տէրը ուզում էր նորանց մեռցնել։</verse>
				<verse number="26">Եւ Սամուէլ մանուկը օրէցօր մեծանում էր, եւ հաճելի էր թէ Տիրոջը եւ թէ մարդկանցը։</verse>
				<verse number="27">Եւ Աստուծոյ մէկ մարդը Հեղիի մօտ եկաւ, եւ նորան ասեց. Տէրը այսպէս է ասում. Ես յայտնապէս երեւեցայ քո հօր տանը, երբոր նորանք Եգիպտոսումը Փարաւօնի տանն էին.</verse>
				<verse number="28">Եւ Իսրայէլի բոլոր ցեղերիցը նորան ինձ համար քահանայ ընտրեցի որ իմ սեղանի վերայ ելնէ, խունկ ծխէ, եւ իմ առաջին եփուդ հագնէ. Եւ Իսրայէլի որդկանց բոլոր պատարագները տուի քո հօր տանը։</verse>
				<verse number="29">Ի՞նչու էք անարգում իմ զոհերը եւ ընծաները, որ ես պատուիրեցի իմ տան համար, եւ քո որդիներին ինձանից աւելի ես պատուում, որ ձեզ գիրացնէք իմ ժողովուրդ Իսրայէլի ընտիր զոհերովը։</verse>
				<verse number="30">Սորա համար Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. Իրաւ ասել էի, որ քո տունը եւ քո հօր տունը գնան իմ առաջին յաւիտեան. Բայց հիմա Տէրն ասում է. Քաւ լիցի. Որովհետեւ ես ինձ փառաւորողներին կփառաւորեմ, եւ ինձ արհամարհողները կանարգուին։</verse>
				<verse number="31">Ահա օրեր կգան, որ կկտրեմ քո բազուկը եւ քո հօր տան բազուկը, որ քո տան մէջ ծեր չլինի։</verse>
				<verse number="32">Եւ դու տան մէջ դժբաղդութիւն կտեսնես՝ մինչդեռ Իսրայէլն ամեն տեսակ բարութիւն կվայելէ, եւ քո տան մէջ բնաւ ծեր չի լինիլ։</verse>
				<verse number="33">Եւ քո սեունդից մարդ չեմ կտրիլ իմ սեղանիցը, քո աչքերը նուաղեցնելու եւ քո սիրտը վշտացնելու համար, եւ քո տան զարգացածները բոլորը չափահաս կմեռնեն։</verse>
				<verse number="34">Եւ այս քեզ նշան լինի՝ ինչ որ պիտի գայ քո երկու որդկանց Ոփնիի եւ Փենէհէսի վերայ՝ երկուսն էլ մէկ օրում պիտի մեռնեն։</verse>
				<verse number="35">Եւ ինձ համար մէկ հաւատարիմ քահանայ պիտի հանեմ, որ բոլոր իմ սրտի եւ հոգիի միջի եղածը կատարէ, եւ նորա համար հաւատարիմ տուն կշինեմ. Եւ նա միշտ իմ օծեալի առաջին կգնայ։</verse>
				<verse number="36">Եւ քո տանիցն ով որ մնայ, մի կտոր արծաթի համար եւ մի նկանակ հացի համար կգայ նորան երկրպագութիւն կանէ, եւ կասէ. Աղաչում եմ, ինձ մէկ քահանայական պաշտօնի վերայ դիր որ մի պատառ հաց ուտեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ Սամուէլ մանուկը Հեղիի առաջին Տիրոջը ծառայութիւն էր անում. Եւ այն օրերը Տիրոջ խօսքը հազուագիւտ էր՝ յայտնի տեսիլք չկար։</verse>
				<verse number="2">Եւ այն ժամանակը եղաւ որ Հեղին իր տեղը պառկած էր. (եւ նորա աչքերը սկսել էին ծանրանալ՝ չէր կարողանում տեսնել.)</verse>
				<verse number="3">Եւ Աստուծոյ կանթեղը տակաւին չէր հանգչել, եւ Սամուէլը քնել էր Տիրոջ տաճարումը, ուր որ Աստուծոյ տապանակն էր։</verse>
				<verse number="4">Եւ Տէրը կանչեց Սամուէլին. Եւ նա ասեց. Ահա ես.</verse>
				<verse number="5">Եւ Հեղիի մօտ վազելով՝ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եւ նա ասեց. Ես չկանչեցի. Դարձիր պառկիր։ Եւ նա դարձաւ պառկեց։</verse>
				<verse number="6">Եւ Տէրը դարձեալ կանչեց՝ Սամուէլ. Եւ Սամուէլը վեր կացաւ Հեղիի մօտ գնաց եւ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եւ նա ասեց. Ես չկանչեցի, որդեակս, դարձիր պառկիր։</verse>
				<verse number="7">Եւ Սամուէլը Տիրոջը դեռ չէր ճանաչում, եւ Տիրոջ խօսքը դեռ նորան յայտնուած չէր։</verse>
				<verse number="8">Եւ դարձեալ երրորդ անգամ Տէրը կանչեց, Սամուէլ. Եւ նա վեր կացաւ Հեղիի մօտ գնաց, եւ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եւ Հեղին իմացաւ որ Տէրն է կանչում մանուկին։</verse>
				<verse number="9">Եւ Հեղին Սամուէլին ասեց. Գնա պառկիր եւ եթէ քեզ կանչէ, ասիր. Խօսիր, Տէր, որովհետեւ քո ծառան լսում է։ Եւ Սամուէլը գնաց իր տեղը պառկեց։</verse>
				<verse number="10">Եւ Տէրն եկաւ կանգնեց, եւ առաջի անգամների պէս կանչեց, Սամուէլ՝ Սամուէլ. Եւ Սամուէլն ասեց. Խօսիր, որովհետեւ քո ծառան լսում է։</verse>
				<verse number="11">Այն ժամանակ Տէրը Սամուէլին ասեց. Ահա ես Իսրայէլի մէջ մի բան կանեմ, որ ամեն նորան լսողի երկու ականջները կհնչեցնեն։</verse>
				<verse number="12">Այն օրը Հեղիի վերայ կկատարեմ ամեն ինչ որ նորա տան վերայով խօսել եմ. Կսկսեմ եւ կվերջացնեմ։</verse>
				<verse number="13">Եւ իրան իմացրել եմ, որ նորա տունը պիտի դատեմ յաւիտեան որ գիտէր այն անօրէնութիւնը, որ նորա որդիքը իրանց վերայ անէծք են բերում, եւ նա չյանդիմանեց նորանց։</verse>
				<verse number="14">Ես սորա համար երդում արի Հեղիի տան համար, որ Հեղիի տան անօրէնութեանը՝ զոհերով եւ ընծաներով յաւիտեան քաւութիւն չլինի։</verse>
				<verse number="15">Եւ Սամուէլը մինչեւ առաւօտ պառկեց եւ յետոյ Տիրոջ տան դռները բացաւ. Եւ Սամուէլը վախեցաւ այն տեսիլքը Հեղիին պատմելուց։</verse>
				<verse number="16">Բայց Հեղին Սամուէլին կանչեց եւ ասեց. Սամուէլ՝ որդեակս. Եւ նա ասեց. Ահա ես.</verse>
				<verse number="17">Եւ նա ասեց. Ի՞նչ է այն խօսքը, որ քեզ ասեց. Ինձանից մի ծածկիր, Աստուած քեզ այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ ինձանից ծածկես մի խօսք այն ամեն խօսքերիցը որ նա քեզ հետ խօսել է։</verse>
				<verse number="18">Եւ Սամուէլը բոլոր խօսքերը նորան պատմեց, նորանից չծածկեց։ Եւ Հեղին ասեց. Նա Տէրն է, ինչ որ հաճոյ է իր աչքերի առաջին՝ թող անէ։</verse>
				<verse number="19">Եւ Սամուէլը մեծացաւ, եւ Տէրը նորահետ էր, եւ իր բոլոր խօսքերից մէկը գետինը չգցեց։</verse>
				<verse number="20">Եւ Դանից մինչեւ Բերսաբէէ բոլոր Իսրայէլն իմացաւ, որ Սամուէլը հաստատուած է Տիրոջ համար մարգարէ։</verse>
				<verse number="21">Եւ Տէրը Սելովումը դարձեալ երեւեցաւ. Որովհետեւ Տէրը Սելովումը Սամուէլին յայտնվում էր Տիրոջ խօսքովը։ Եւ բոլոր Իսրայէլի մէջ տարածվում էր Սամուէլի խօսքը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ Իսրայէլը դուրս եկաւ պատերազմով Փղշտացիների դէմ, եւ Աբենեզերի մօտ բանակ տուաւ, եւ Փղշտացիները Ափեկի մէջ բանակ տուին։</verse>
				<verse number="2">Եւ Փղշտացիները Իսրայէլի դէմադէմ շարուեցան, եւ պատերազմը տարածուեցաւ եւ Իսրայէլը յաղթուեցաւ Փղշտացիների առաջին եւ պատերազմի դաշտումը չորս հազար մարդ զարկեցին։</verse>
				<verse number="3">Եւ ժողովուրդը եկաւ բանակը. Եւ Իսրայէլի ծերերն ասեցին. Ի՞նչու համար Տէրը մեզ այսօր Փղշտացիների առաջին կոտրեց. Տիրոջ ուխտի տապանակը Սելովից մեզ մօտ առնենք, եւ նա մեր մէջը գայ եւ մեզ ազատէ մեր թշնամիների ձեռքից։</verse>
				<verse number="4">Եւ ժողովուրդը մարդ ուղարկեց Սելով, եւ վեր առան այնտեղից քերովբէների վերայ նստող Զօրաց Տիրոջ ուխտի տապանակը. Եւ Հեղիի երկու որդիքը Ոփնին եւ Փենէհէսը այնտեղ էին Աստուծոյ ուխտի տապանակի հետ։</verse>
				<verse number="5">Եւ երբոր Տիրոջ ուխտի տապանակը բանակի մէջ մտաւ, բոլոր Իսրայէլը մեծ ձայնով աղաղակեց, եւ գետինը դղրդաց։</verse>
				<verse number="6">Եւ Փղշտացիները այն աղաղակի ձայնը լսելով՝ ասեցին. Այս ի՞նչ բարձրաձայն աղաղակ է Եբրայեցիների բանակի մէջ. Եւ իմացան որ Տիրոջ տապանակն եկել է բանակը։</verse>
				<verse number="7">Եւ Փղշտացիները վախեցան, որովհետեւ ասում էին. Աստուած եկել է բանակի մէջ. Նաեւ ասեցին. Վա՜յ մեզ, որովհետեւ մինչեւ հիմա այսպիսի բան չէր եղած։</verse>
				<verse number="8">Վա՜յ մեզ, այս զօրաւոր Աստուածների ձեռքիցն ո՞վ պիտի ազատէ մեզ. Սորանք այն Աստուածներն են որ Եգիպտոսին զարկեցին ամեն հարուածներով անապատի մէջ։</verse>
				<verse number="9">Ուժովացէք եւ քաջ եղիք, ով Փղշտացիներ, մի գուցէ Եբրայեցիներին ծառայ դառնաք ինչպէս որ նորանք ձեզ ծառայ եղան. Ուստի քաջ եղիք եւ պատերազմեցէք։</verse>
				<verse number="10">Եւ երբոր Փղշտացիները պատերազմեցին, Իսրայէլը յաղթուեցաւ եւ ամեն մարդ փախաւ իր վրանը, եւ շատ մեծ կոտորած եղաւ, եւ Իսրայէլից երեսուն հազար հետեւակ զօրք ընկաւ։</verse>
				<verse number="11">Նաեւ Աստուծոյ տապանակը առնուեցաւ. Եւ Հեղիի երկու որդիքը՝ Ոփնին եւ Փենէհէսը մեռան։</verse>
				<verse number="12">Եւ Բենիամինեան մի մարդ բանակիցը վազելով նոյն օրը հասաւ Սելով, եւ նորա հանդերձները պատառուած էին, եւ գլխին հող։</verse>
				<verse number="13">Եւ երբոր նա հասաւ, ահա Հեղին նստել էր մի աթոռի վերայ ճանապարհին եւ սպասում էր. Որովհետեւ Աստուծոյ տապանակի համար սիրտը դողում էր։ Եւ երբոր այն մարդն եկաւ որ քաղաքին պատմէ, բոլոր քաղաքը աղաղակեց։</verse>
				<verse number="14">Եւ Հեղին այն աղաղակի ձայնը լսելով՝ ասեց. Այս ի՞նչ աղմուկի ձայն է։ Եւ այն մարդը շուտով վազեց եկաւ եւ հեղիին պատմեց։</verse>
				<verse number="15">Եւ Հեղին իննսունեւութը տարեկան էր, եւ աչքերը դադարել էին որ չէր կարողանում տեսնել։</verse>
				<verse number="16">Եւ այն մարդը Հեղիին ասեց. Զօրքի միջից եկողը ես եմ, եւ ես փախայ այսօր պատերազմիցը. Եւ նա ասեց. Որդեակս, բանը ի՞նչ եղաւ։</verse>
				<verse number="17">Եւ լրաբերը պատասխանեց եւ ասեց. Իսրայէլւ Փղշտացիների առաջիցը փախաւ, եւ ժողովրդի մէջ էլ մեծ կոտորած եղաւ, եւ քո երկու որդիքը՝ Ոփնին եւ Փենէհէսն էլ մեռան, եւ Աստուծոյ տապանակը առնուեցաւ։</verse>
				<verse number="18">Ու երբոր նա Աստուծոյ տապանակը յիշեց, Հեղին աթոռիցը քամակի վերայ վայր ընկաւ դռան մօտ, եւ նորա վզի ոսկորը կոտրուեցաւ, եւ նա մեռաւ, որովհետեւ ծեր եւ ծանրացած մարդ էր. Եւ նա Իսրայէլի մէջ քառասուն տարի դատաւորութիւն էր արել։</verse>
				<verse number="19">Եւ նորա հարսը՝ Փենէհէսի կինը յղի էր ծնելու մօտ, երբոր Աստուծոյ տապանակի առնուելու եւ իր սկեսրարյրի եւ մարդի մեռնելու լուրը լսեց, ծնկերը թուլացան, եւ նա ծնեց, որովհետեւ ցաւերը նորան բռնեցին։</verse>
				<verse number="20">Եւ երբոր մեռնում էր, նորա մօտ կանգնող կիները նորան ասեցին. Մի վախենար, որովհետեւ տղայ ես ծնել. Բայց նա չպատասխանեց եւ ուշադրութիւն չարաւ։</verse>
				<verse number="21">Եւ այն տղայի անունը Իքաբօդ կոչեց, ասելով թէ Իսրայէլիցը փառքը վերացաւ. (որովհետեւ Աստուծոյ տապանակը առնուեցաւ, եւ նորա սկեսրայրն ու մարդը չկան։)</verse>
				<verse number="22">Նորա համար ասեց. Աստուծոյ տապանակը առնուելու համար Իսրայէլիցը փառքը վերացաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ Փղշտացիները առան Աստուծոյ տապանակը եւ տարան նորան Աբենեզերից Ազովտոս։</verse>
				<verse number="2">Եւ Փղշտացիները Աստուծոյ տապանակն առան ու տարան նորան Դագոնի տունը եւ դրին Դագոնի մօտ։</verse>
				<verse number="3">Եւ հետեւեալ օրը Ազովտացիները առաւօտանց կանուխ վեր կացան տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել. Եւ նորանք վեր առան Դագոնը եւ իր տեղը դրին։</verse>
				<verse number="4">Եւ հետեւեալ օրը առաւօտանց կանուխ վեր կացան եւ տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել, եւ Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրատուած՝ սեմի վերայ էին, միայն Դագոնի մարմինն էր մնացել։</verse>
				<verse number="5">(Այս պատճառով Դագոնի քուրմերը եւ բոլոր Դագոնի տունը մտնողները մինչեւ այսօր Ազովտոսումն եղող Դագոնի սեմի վերայ չեն կոխիլ։)</verse>
				<verse number="6">Եւ Տիրոջ ձեռքը ծանրացաւ Ազովտացիների վերայ, եւ նորանց աւերակ արաւ, եւ նորանց զարկեց Ազովտոսի եւ նորա սահմանների մէջ թանչքի ուռեցքներով։</verse>
				<verse number="7">Եւ Ազովտոսի բնակիչները տեսան որ այսպէս է, եւ ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը մեզ մօտ չկենայ. Որովհետեւ նորա ձեռքը մեզ վերայ եւ մեր աստուած Դագոնի վերայ ծանրացաւ։</verse>
				<verse number="8">Եւ մարդ ուղարկեցին, եւ Փղշտացիների բոլոր նախարարներին իրանց մօտ ժողովեցին, եւ ասեցին. Ի՞նչ անենք Իսրայէլի Աստուծոյ տապանակին. Եւ ասեցին. Թող Իսրայէլի Աստուծոյ տապանակը Գէթ փոխադրեն. Եւ Իսրայէլի Աստուծոյ տապանակը փոխադրեցին։</verse>
				<verse number="9">Եւ եղաւ որ նորան փոխադրելուց յետոյ Տիրոջ ձեռքովն այն քաղաքի մէջ մեծ խռովութիւն եղաւ, եւ քաղաքի մարդկանցը պզտիկից մինչեւ մեծը զարկեց. Եւ նորանց վերայ թանչքի ուռեցքներ երեւեցան։</verse>
				<verse number="10">Եւ Աստուծոյ տապանակը Ակկարոն ուղարկեցին. Եւ հէնց որ Աստուծոյ տապանակը Ակկարոն մտաւ, Ակկարոնացիները աղաղակելով ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը մեզ մօտ բերին, որ մեզ եւ մեր ժողովրդին մեռցնեն։</verse>
				<verse number="11">Եւ մարդ ուղարկեցին՝ Փղշտացիների բոլոր նախարարներին ժողովեցին, եւ ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը ուղարկեցէք եւ իր տեղը ետ դառնայ, որ մեզ եւ մեր ժողովրդին չմեռցնէ. Որովհետեւ բոլոր քաղաքի մէջ մահառիթ սոսկում կար, Աստուծոյ ձեռքը շատ ծանրացել էր այնտեղ։</verse>
				<verse number="12">Եւ չմեռած մարդիկը թանչքի ուռեցքներով զարկուեցան. Եւ քաղաքի աղաղակը երկինքը վեր ելաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ Տիրոջ տապանակը մնաց Փղշտացիների երկրումը եօթը ամիս։</verse>
				<verse number="2">Եւ Փղշտացիները կանչեցին քուրմերին եւ գուշակողներին եւ ասեցին. Եհովայի տապանակին ի՞նչ անենք. Մեզ իմացրէք թէ նորան ի՞նչով իր տեղն ուղարկենք։</verse>
				<verse number="3">Նորանք էլ ասեցին. Եթէ Իսրայէլի Աստուծոյ տապանակը ուղարկէք. Նորան դարտակ չուղարկէք, այլ անպատճառ յանցանքի պատարագ տուէք նորան, այն ժամանակ կբժշկուիք, եւ ձեզ յայտնի կլինի թէ ի՞նչու համար նորա ձեռքը ձեզանից չէ հեռանում։</verse>
				<verse number="4">Եւ նորանք ասեցին. Ո՞րն է այն պատարագը որ նորան մատուցանենք։ Եւ նորանք ասեցին. Փղշտացիների նախարարների թիւովը հինգ ոսկեղէն թանչքի ուռեցքներ եւ հինգ ոսկի մուկ է. Որովհետեւ մի եւ նոյնն էր հարուածը ձեր ամենի վերայ՝ եւ ձեր նախարարների վերայ։</verse>
				<verse number="5">Եւ հիմա ձեր թանչքի ուռեցքների պատկերները, եւ ձեր երկիրն աւերող մուկերի պատկերները շինեցէք, եւ Իսրայէլի Աստուծուն փառք տուէք, կարելի է որ նա իր ձեռքը ձեր վերայից ձեր աստուածների վերայից, եւ ձեր երկրի վերայից թեթեւացնէ։</verse>
				<verse number="6">Եւ ի՞նչու համար էք ձեր սիրտերը խստացնում, ինչպէս որ Եգիպտացիները եւ Փարաւօնն իրանց սիրտերը խստացրին. Չէ՞ որ Աստուած նորանց մէջ հրաշալի գործքեր անելուց յետոյ՝ նորանք թող տուին նորանց որ գնան։</verse>
				<verse number="7">Հիմա մէկ նոր սայլ շինեցէք, եւ երկու հատ կաթնատու երինջ առէք, որոնց վերայ բնաւ լուծ դրուած չլինի. Եւ երինջները սայլին լծեցէք, եւ նորանց հորթերը նորանց քամակիցը ետ տարէք տուն։</verse>
				<verse number="8">Եւ Եհովայի տապանակն առէք, եւ սայլի վերայ դրէք նորան, եւ այն ոսկեղէն անօթները, որ դուք յանցանքի համար նրան ընծայ պիտի տաք, մի պզտիկ արկղով նորա մէկ կողմին դրէք, եւ նորան ճանապարհեցէք որ գնայ։</verse>
				<verse number="9">Եւ նայեցէք, եթէ իր սահմանի ճանապարհովը Բեթսամիւս է գնում, այս մեծ չարիքը մեզ անողը նա է. Ապա եթէ ոչ, գիտենանք որ նորա ձեռքը չէ մեզ դպել. Այս բանը դիպուածով է պատահել մեզ։</verse>
				<verse number="10">Եւ այն մարդիկը այնպէս արին. Երկու հատ կաթնատու երինջ առան, եւ նորանց լծեցին սայլին, եւ նորանց հորթերին տան մէջ փակեցին։</verse>
				<verse number="11">Եւ Տիրոջ տապանակը, եւ ոսկի մուկերի եւ իրանց թանչքի ուռեցքների պատկերների պզտիկ արկղը դրին այն սայլի վերայ։</verse>
				<verse number="12">Եւ երինջները ճանապարհ ընկան ուղիղ դէպի Բեթսամիւսի ճանապարհը, եւ մէկ շաւիղով գնալով բառաչում էին, եւ աջ կամ ձախ կողմը չխոտորուեցան. Եւ Փղշտացիների նախարարները գնում էին մինչեւ բեթսամիւսի սահմանը նորանց ետեւից։</verse>
				<verse number="13">Եւ Բեթսամիւսացիները հովիտի մէջ ցորենի հունձ էին հնձում, եւ իրանց աչքերը բարձրացրին եւ տապանակը տեսան, եւ ուրախացան որ տեսան։</verse>
				<verse number="14">Եւ սայլը Բեթսամիւսացի Յեսուի արտը մտաւ եւ այնտեղ կանգնեց, եւ այնտեղ մէկ մեծ քար կար. Եւսայլի փայտերը ճեղքեցին եւ այն երինջներին ողջակէզ մատուցրին Տիրոջը։</verse>
				<verse number="15">Եւ Ղեւտացիները իջեցրին Տիրոջ տապանակը եւ նորա հետ եղող ոսկի անօթների պզտիկ արկղը եւ դրին այն մեծ քարի վերայ. Եւ այն օրը Բեթսամիւսի մարդիկը ողջակէզներ եւ զոհեր մատուցրին Տիրոջը։</verse>
				<verse number="16">Եւ Փղշտացիների հինգ նախարարները տեսան եւ ետ դառան նոյն օրը Ակկարոն։</verse>
				<verse number="17">Եւ այն ոսկեղէն թանչքի ուռեցքները՝ որ Փղշտացիները իբրեւ յանցանքի ընծայ տուին Տիրոջը, սորանք էին. Մէկ հատ Ազովտոսի համար, մէկ հատ գազայի համար, մէկ հատ Ասկաղոնի համար, մէկ հատ Գէթի համար, մէկ հատ Ակկարոնի համար։</verse>
				<verse number="18">Եւ ոսկի մուկերը Փղշտացիների հինգ նախարարութիւնների բոլոր քաղաքների թիւովն էին, պարսպաւոր քաղաքից մինչեւ անպարիսպ գիւղը, եւ մինչեւ այն մեծ քարը՝ որի վերայ Տիրոջ տապանակը դրուեցաւ, որ կայ մինչեւ այս օր Բեթսամիւսացի Յեսուի արտումը։</verse>
				<verse number="19">Եւ Տէրը Բեթսամիւսի մարդկանցը զարկեց, որովհետեւ նորանք նայեցին Տիրոջ տապանակի մէջ. Եւ ժողովրդիցը յիսուն հազար եօթանասուն մարդ զարկեց, եւ ժողովուրդը սուգ բռնեց, որովհետեւ Տէրը ժողովրդի մէջ մեծ կոտորած արաւ։</verse>
				<verse number="20">Եւ Բեթսամիւսի մարդիկն ասեցին. Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Աստուած Եհովայի առաջին, եւ նա ո՞րի մօտ պիտի գնայ մեր մօտիցը։</verse>
				<verse number="21">Եւ Կարիաթարիմի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեցին՝ ասելով. Փղշտացիները Տիրոջ տապանակը ետ են բերել. Իջէք վեր տարէք նորան ձեզ մօտ։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ Կարիաթարիմի մարդիկը գնացին եւ վեր տարան Տիրոջ տապանակը. Եւ բերին նորան Աբինադաբի տունը՝ բլուրի վերայ. Եւ նորա որդի Եղիազարին որոշեցին որ Տիրոջ տապանակի պահպանութիւնն անէ։</verse>
				<verse number="2">Եւ տապանակը Կարիաթարիմ եկած օրից յետոյ շատ օրեր անցան, եւ քսան տարի եղաւ. Եւ Իսրայէլի բոլոր տունը հառաչեցին Տիրոջ ետեւից։</verse>
				<verse number="3">Այն ժամանակ Սամուէլն Իսրայէլի բոլոր տան հետ խօսեց ասելով. Եթէ դուք ձեր բոլոր սրտովը դարձել էք Տիրոջը, ձեր միջից հեռացրէք օտար աստուածները եւ Աստարովթը, եւ ձեր սիրտերը պատրաստեցէք Տիրոջ համար, եւ միայն նորան պաշտեցէք. Եւ նա կազատէ ձեզ Փղշտացիների ձեռքիցը։</verse>
				<verse number="4">Եւ Իսրայէլի որդիքը հեռացրին Բահաղիմն ու Աստարովթը եւ միայն Տիրոջը պաշտեցին։</verse>
				<verse number="5">Եւ Սամուէլն ասեց. Բոլոր Իսրայէլին Մասփայ ժողովեցէք, եւ ձեզ համար աղօթք անեմ Տիրոջը։</verse>
				<verse number="6">Եւ Մասփայ ժողովուեցան, եւ ջուր քաշեցին եւ Տիրոջ առաջը թափեցին, եւ այն օրը ծոմ բռնեցին, եւ այնտեղ ասեցին. Տիրոջ դէմ մեղք գործեցինք։ Եւ Սամուէլը Մասփայումը Իսրայէլի որդկանց դատաւորութիւն արաւ։</verse>
				<verse number="7">Եւ երբոր Փղշտացիները լսեցին որ Իսրայէլի որդիքը Մասփայ են ժողովուել, Փղշտացիների նախարարները վեր ելան Իսրայէլի դէմ. Եւ Իսրայէլի որդիքը լսեցին՝ եւ Փղշտացիների երեսիցը վախեցան։</verse>
				<verse number="8">Եւ Իսրայէլի որդիքը Սամուէլին ասեցին. Անդադար դէպի մեր Տէր Աստուծուն աղաղակիր մեզ համար որ մեզ Փղշտացիների ձեռքիցն ազատէ։</verse>
				<verse number="9">Եւ Սամուէլը մէկ կաթնակեր գառնուկ առաւ, եւ նորան բոլորովին ողջակէզ արաւ Տիրոջ. Եւ Սամուէլն Իսրայէլի համար դէպի Տիրոջն աղաղակեց, եւ Տէրը նորան պատասխանեց։</verse>
				<verse number="10">Եւ երբոր Սամուէլը մատուցանում էր ողջակէզը, Փղշտացիները մօտեցան որ Իսրայէլի դէմ պատերազմ անեն. Եւ Տէրը նոյն օրը Փղշտացիների վերայ մեծ ձայնով որոտաց, եւ նորանց խռովեցրեց. Եւ նորանք Իսրայէլի առաջին զարկուեցան։</verse>
				<verse number="11">Եւ Իսրայէլի մարդիկը Մասփայից դուրս եկան եւ Փղշտացիներին հալածեցին, եւ մինչեւ բեթքովրի տակ նորանց ջարդեցին։</verse>
				<verse number="12">Եւ Սամուէլը մէկ քար առաւ, եւ Մասփայի ու Սենի մէջտեղումը կանգնեցրեց, եւ նորա անունը Աբենեզեր կոչեց, ասելով. Տէրը մինչեւ այստեղը օգնեց մեզ։</verse>
				<verse number="13">Եւ Փղշտացիները կորագլուխ եղան, եւ այլ եւս չեկան Իսրայէլի սահմանի մէջ. Եւ Սամուէլի բոլոր օրերումը Տիրոջ ձեռքը Փղշտացիների վերայ էր։</verse>
				<verse number="14">Եւ նորանք Իսրայէլին ետ դարձրին այն քաղաքները, որ Փղշտացիները առել էին Ակկարոնից մինչեւ Գէթ. Եւ Իսրայէլը նորանց սահմանները ազատեց Փղշտացիների ձեռքիցը, եւ Իսրայէլի ու Ամօրհացիների մէջտեղը խաղաղութիւն էր։</verse>
				<verse number="15">Եւ Սամուէլն իր կեանքի բոլոր օրերումն Իսրայէլի դատաւորն էր։</verse>
				<verse number="16">Եւ տարուց տարի գնում էր Բեթէլ, Գաղգաղա եւ Մասփա եւ ման էր գալիս բոլոր այն տեղերումը ու դատում Իսրայէլին։</verse>
				<verse number="17">Եւ ետ էր դառնում Ռամա, որովհետեւ իր տունը այնտեղ էր, եւ այնտեղ դատում էր Իսրայէլին. Եւ այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ երբոր Սամուէլը ծերացաւ իր որդիներին Իսրայէլի վերայ դատաւոր դրաւ։</verse>
				<verse number="2">Եւ նորա անդրանիկ որդիի անունը Յովէլ, եւ երկրորդի անունը Աբիա էր, եւ Բերսաբէէումը դատաւորութիւն էին անում։</verse>
				<verse number="3">Եւ նորա որդիքը չգնացին նորա ճանապարհների մէջ, այլ շահասիրութեան ետեւից ընկան եւ կաշառք էին առնում, եւ իրաւունքը ծռում էին։</verse>
				<verse number="4">Եւ Իսրայէլի բոլոր ծերերը ժողովուեցան, եւ գնացին Ռամա Սամուէլի մօտ,</verse>
				<verse number="5">Եւ նորան ասեցին. Ահա դու ծերացել ես, եւ քո որդիքը չեն գնում քո ճանապարհների մէջ. արդ մեզ վերայ թագաւոր դիր, որ մեզ դատէ ինչպէս որ ամեն ազգերը։</verse>
				<verse number="6">Եւ այս բանը Սամուէլի աչքին վատ երեւեցաւ, որ ասեցին թէ՝ մեզ թագաւոր տուր, որ մեզ դատէ. Եւ Սամուէլն աղօթք արաւ Տիրոջը։</verse>
				<verse number="7">Եւ Տէրը Սամուէլին ասեց. Լսիր ժողովրդի խօսքին եւ այն ամենին որ քեզ ասեցին. Որովհետեւ նորանք ոչ թէ քեզ են մերժում, այլ ինձ են մերժում, որ նորանց վերայ չթագաւորեմ։</verse>
				<verse number="8">Բոլոր այն գործերի պէս որ նորանք արին նորանց Եգիպտոսից հանած օրիցս մինչեւ այս օրը որ ինձ թող տալով ուրիշ աստուածների ծառայութիւն արին, այնպէս էլ քեզ են անում։</verse>
				<verse number="9">Եւ հիմա դու նորանց խօսքին լսիր. Բայց նորանց յայտնի վկայես եւ նորանց իմացնես այն թագաւորի իրաւունքը որ նորանց վերայ պիտի իշխէ։</verse>
				<verse number="10">Եւ Սամուէլը Տիրոջ բոլոր խօսքերն ասեց իրանից թագաւոր ուզող ժողովրդին.</verse>
				<verse number="11">Եւ ասեց. Ձեզ վերայ իշխելու թագաւորի իրաւունքը այս է լինելու. Ձեր տղերքը կառնէ եւ կտանէ իր համար իր կառքերի եւ ձիերի վերայ կդնէ, որ վազեն իր կառքերի առաջից.</verse>
				<verse number="12">Եւ իր համար հազարապետներ ու յիսնապետներ շինէ, եւ որ նորանք իր արտերը հերկեն եւ հունձերը հնձեն, եւ նորա պատերազմական զէնքերն ու կառքերի գործիքները շինեն։</verse>
				<verse number="13">Եւ կառնէ ձեր աղջկերքը իւղագործ, խոհարար ու հացթուխ կշինէ։</verse>
				<verse number="14">Եւ ձեր ընտիր արտերը՝ այգիները եւ ձիթենիները կառնէ եւ իր ծառաներին կտայ։</verse>
				<verse number="15">Եւ ձեր հունտերիցը եւ ձեր այգիներիցը տասանորդ կառնէ եւ իր ներքինիներին եւ ծառաներին կտայ։</verse>
				<verse number="16">Եւ ձեր ընտիր ծառաներն ու աղախինները, եւ ձեր տղամարդերը, եւ ձեր էշերը կառնէ եւ իր համար կգործածէ։</verse>
				<verse number="17">Ձեր հօտերիցը տասանորդ կառնէ, եւ դուք նորա ծառաները կլինէք։</verse>
				<verse number="18">Այն օրը դուք ձեր ընտրած թագաւորի երեսիցը կաղաղակէք, բայց Տէրը այն օրը ձեզ պատասխան չի տալ։</verse>
				<verse number="19">Սակայն ժողովուրդը Սամուէլի խօսքին լսել չուզեց, եւ ասեցին. Ոչ, անպատճառ մեզ վերայ թագաւոր լինի.</verse>
				<verse number="20">Եւ մենք էլ բոլոր ազգերի պէս լինենք. Եւ մեր թագաւորը մեզ դատէ, եւ նա մեր առաջին դուրս գայ, եւ նա պատերազմէ մեր պատերազմները։</verse>
				<verse number="21">Եւ Սամուէլը ժողովրդի բոլոր խօսքերը լսեց եւ ասեց Տիրոջ ականջին։</verse>
				<verse number="22">Եւ Տէրը Սամուէլին ասեց. Նորանց ձայնին լսիր, եւ նորանց վերայ թագաւոր դիր։ Այն ժամանակ Սամուէլն Իսրայէլի որդկանցն ասեց. Ամեն մարդ իր քաղաքը գնայ։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ Բենիամինիցը մի զօրաւոր մարդ կար անունը Կիս՝ Բենիամինեան Աբիայի որդիի բեքովրաթի որդիի Սերօրի որդիի Աբիէլի որդին։</verse>
				<verse number="2">Եւ նա մի որդի ունէր, անունը Սաւուղ. Սա մի տղամարդ էր եւ գեղեցիկ, եւ Իսրայէլի որդկանց մէջ նորանից գեղեցիկ մարդ չկար, ուսիցը վեր բարձր էր նա բոլոր ժողովրդիցը։</verse>
				<verse number="3">Եւ Սաւուղի հօր՝ Կիսի էշերը կորան, եւ Կիսն իր որդի Սաւուղին ասեց. Երիտասարդների մէկին հետդ առ, եւ վեր կաց գնա էշերը որոնիր։</verse>
				<verse number="4">Նա էլ Եփրեմի սարիցն անցաւ եւ Սաղիսա երկրիցն էլ անցաւ, բայց չգտան. Եւ Սաղիմի երկրիցն անցան, բայց չկային. Եւ Բենիամինեանց երկրիցն անցաւ, բայց չգտան։</verse>
				<verse number="5">Երբոր Սուփի երկիրն եկան, Սաւուղն ասեց իր հետ եղող երիտասարդին. Եկ ետ դառնանք, մի գուցէ իմ հայրը դադարէ էշերի մասին եւ մեզ համար հոգս անէ։</verse>
				<verse number="6">Բայց նա նորան ասեց. Ահա այս քաղաքումը Աստուծոյ մարդ կայ, եւ նա մի պատուաւոր մարդ է, ամեն ինչ որ ասէ՝ անպատճառ կկատարուի. Եւ հիմա այնտեղ գնանք, գուցէ մեր գնալու ճանապարհը մեզ իմացնէ։</verse>
				<verse number="7">Եւ Սաւուղն իր երիտասարդին ասեց. Մենք որ գնում ենք, այն մարդին ի՞նչ տանենք. Որովհետեւ մեր ամաններիցը հացը պակասել է, եւ մի ընծայ չունենք Աստուծոյ մարդին տանելու. Ի՞նչ ունենք մեզ մօտ։</verse>
				<verse number="8">Եւ երիտասարդը դարձեալ Սաւուղին պատասխանեց եւ ասեց. Ահա ինձ մօտ մէկ քառորդ սիկղ արծաթ կայ. Աստուծոյ մարդին կտամ այն, որ նա մեր ճանապարհը մեզ իմացնէ։</verse>
				<verse number="9">(Առաջուց Իսրայէլի մէջ մէկ մարդ՝ երբոր Աստուծուն հարցելու գնար, այսպէս էր ասում. Եկ տեսանողի մօտ գնանք. Որովհետեւ այսօրուայ մարգարէն առաջուց տեսնող էր ասվում։)</verse>
				<verse number="10">Եւ Սաւուղն իր երիտասարդին ասեց. Լաւ ասեցիր, եկ գնանք. Եւ գնացին Աստուծոյ մարդի բնակած քաղաքը։</verse>
				<verse number="11">Նորանք քաղաքի զառիվերիցը վեր էին գնում եւ տեսան աղջկերք, որ դուրս էին եկել ջուր հանելու, եւ նորանց ասեցին. Տսանողը այստե՞ղ է։</verse>
				<verse number="12">Եւ աղջկերքը նորանց պատասխանեցին եւ ասեցին. Այո, ահա առաջիդ է. Հիմա շուտ արա, որովհետեւ նա այսօր քաղաքն է եկել, նորա համար որ ժողովուրդն այսօր այն բարձր տեղի վերայ զոհ ունի։</verse>
				<verse number="13">Հէնց որ քաղաքը մտաք, իսկոյն նորան այնտեղ կգտնէք. Քանի որ նա վեր չէ գնացել բարձր տեղը կերակուր ուտելու համար, որովհետեւ մինչեւ նորա գալը ժողովուրդը կերակուր չի ուտիլ. Որովհետեւ նա է օրհնում զոհը. Նորանից յետոյ հրաւիրուածները ուտում են. Հիմա վեր ելէք, որովհետեւ հիմա կգտնէք նորան։</verse>
				<verse number="14">Եւ նորանք վեր գնացին քաղաքը. Երբոր նորանք քաղաքն էին մտնում, ահա Սամուէլը նորանց դէմ դուրս եկաւ, որ բարձր տեղը գնար։</verse>
				<verse number="15">Եւ Տէրը Սամուէլին յայտնել էր Սաւուղի գալուց մի օր առաջ,</verse>
				<verse number="16">Ասելով թէ էգուց այս ժամանակ բենիամինի երկրիցը քեզ մօտ մէկ մարդ եմ ուղարկելու, եւ դու նորան իշխան օծես իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ, որ իմ ժողովրդին Փղշտացիների ձեռքիցն ազատէ. Որովհետեւ ժողովրդին նայեցայ, նորա համար որ նորա աղաղակն ինձ հասաւ։</verse>
				<verse number="17">Եւ երբոր Սամուէլը Սաւուղին տեսաւ, Տէրը նորան ասեց. Ահա այն մարդը որի մասին քեզ ասեցի, նա պիտի իշխէ իմ ժողովրդի վերայ։</verse>
				<verse number="18">Եւ Սաւուղը դռան մէջտեղը Սամուէլին մօտեցաւ եւ ասեց. Աղաչում եմ, ինձ ցոյց տուր ո՞ւր է տեսանողի տունը։</verse>
				<verse number="19">Եւ Սամուէլը պատասխանեց Սաւուղին եւ ասեց. Տեսանողը ես եմ. Վեր եկ առաջս բարձր տեղը, եւ այսօր ինձ հետ կերակուր կերէք. Եւ էգուց քեզ ճանապարհ կդնեմ, եւ բոլոր սրտումդ եղածը քեզ կպատմեմ։</verse>
				<verse number="20">Եւ քո երեք օրից ի վեր կորած էշերի համար հոգս մի անիր. Որովհետեւ նորանք գտնուել են. Բայց Իսրայէլի բոլոր վայելչութիւնը որի՞նն է. Չէ՞ որ քեզ եւ քո հօր բոլոր տան համար է։</verse>
				<verse number="21">Եւ Սաւուղը պատասխանեց եւ ասեց. Մի՞թէ ես Իսրայէլի ցեղերի փոքրագունիցը՝ Բենիամինեան չեմ, եւ իմ ազգատոհմը Բենիամինի ցեղի բոլոր ազգատոհմների պզտիկը չէ՞. Ի՞նչու համար ես ինձ այդպիսի խօսք ասում։</verse>
				<verse number="22">Եւ Սամուէլն առաւ Սաւուղին եւ նորա երիտասարդին եւ նորանց տարաւ սրահը, եւ նորանց կոչնականների վերեւում տեղ տուաւ, եւ նորանք երեսուն մարդի չափ էին։</verse>
				<verse number="23">Եւ Սամուէլն ասեց խոհարարին. Տուր այն բաժինը, որ ես քեզ տուի, եւ քեզ ասեցի որ այն քեզ մօտ պահես։</verse>
				<verse number="24">Եւ խոհարարը վեր առաւ ազդրը եւ նորա վերայինը եւ դրաւ Սաւուղի առաջը։ Եւ Սամուէլն ասեց. Ահա մնացածը առաջդ դիր եւ կեր. Որովհետեւ նոյն վայրկեանից, երբոր ասեցի թէ ժողովրդին հրաւիրել եմ, քեզ համար պահուած է. Եւ այն օրը Սաւուղը կերաւ Սամուէլի հետ։</verse>
				<verse number="25">Եւ նորանք բարձր տեղիցն իջան քաղաքը, եւ նա կտուրի վերայ խօսեց Սաւուղի հետ։</verse>
				<verse number="26">Եւ առաւօտը կանուխ վեր կացան, եւ հէնց որ լոյսը ծագեց, Սամուէլը Սաւուղին կանչեց կտուրը եւ ասեց. Վեր եկ որ քեզ ուղարկեմ։ Եւ Սաւուղը վեր գնաց, եւ ինքը եւ Սամուէլը երկուսը մէկտեղ դուրս գնացին։</verse>
				<verse number="27">Երբոր նորանք քաղաքի ծայրն էին իջել, Սամուէլն ասեց Սաւուղին. Ասիր երիտասարդին որ մեզանից առաջ անցնէ. (եւ նա անցաւ.) եւ հիմա դու կանգնիր որ Աստուծոյ պատգամը քեզ իմացնեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ Սամուէլն առաւ իւղի շիշը, եւ նորա գլուխի վերայ ածեց, եւ նորան համբուրեց եւ ասեց. Ահա Տէրը քեզ իր ժառանգութեան վերայ իշխան օծեց։</verse>
				<verse number="2">Այսօր իմ մօտիցը գնալիս Բենիամինի սահմանի վերայ Սելսահի մէջ Ռաքէլի գերեզմանի մօտ երկու մարդ կգտնես, եւ նորանք քեզ կասեն. Գտնուել են այն էշերը որ նորանց որոնելու գնացել էիր. Եւ ահա հայրդ էշերի հոգսը թողել է, եւ ձեզ համար է հոգս անում, եւ ասում. Տղայիս համար ի՞նչ անեմ։</verse>
				<verse number="3">Եւ երբոր այնտեղից գնաց եւ Թաբօրի կաղնիին հասնես, այնտեղ քեզ երեք մարդ կհանդիպեն որոնք գնում են Բեթէլ Աստուծոյ մօտ, որոնցից մէկը երեք ուլ, մէկը երեք հացի նկանակ եւ մէկը մի տիկ գինի է տանում։</verse>
				<verse number="4">Եւ քո ողջութիւնը կհարցնեն եւ քեզ երկու հաց կտան. Դու էլ նորանց ձեռքիցն առնես։</verse>
				<verse number="5">Նորանից յետոյ կգնաս Աստուծոյ բլուրը ուր որ Փղշտացիների բերդապահ զօրքն է. Եւ երբոր այնտեղ քաղաքը մտնես, բարձր տեղից իջնող մարգարէների մի գունդի կհանդիպես, որոնք իրանց առաջին տաւիղ, թմբուկ, սրինգ եւ քնար ունեն եւ որոնք մարգարէութիւն են անում։</verse>
				<verse number="6">Եւ քեզ վերայ կգայ Տիրոջ հոգին, եւ նորանց հետ մարգարէութիւն կանես, եւ դու կփոխուիս ուրիշ մարդ կդառնաս։</verse>
				<verse number="7">Եւ երբոր այս նշանները քեզ վերայ գան՝ ձեռքիցդ եկածն անես, որովհետեւ Աստուած քեզ հետ է։</verse>
				<verse number="8">Եւ ինձանից առաջ Գաղգաղա իջնես. Եւ ահա ես քեզ մօտ պիտի իջնեմ ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցանելու համար. եօթն օր սպասես մինչեւ որ ես քեզ մօտ գամ, եւ քո անելու գործը քեզ իմացնեմ։</verse>
				<verse number="9">Եւ երբոր նա իր մէջքը դարձրեց՝ Սամուէլի մօտիցը գնալու համար, Աստուած փոխեց նորան մէկ ուրիշ սիրտ տուաւ. Եւ նոյն օրը այս բոլոր նշանները կատարուեցան։</verse>
				<verse number="10">Եւ երբոր եկան այնտեղ բլուրը, ահա մարգարէների մի գունդ նորա առաջը դուրս եկան. Եւ Աստուծոյ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նորանց մէջ մարգարէութիւն արաւ։</verse>
				<verse number="11">Եւ այն ամենքը որ նորան առաջուց ճանաչում էին, երբոր տեսան որ նա մարգարէների հետ մարգարէութիւն է անում, այն ժողովուրդն իրար ասեցին. Այս ի՞նչ է եղել Կիսի որդիին. մի՞թէ Սաւուղն էլ մարգարէների մէջ է։</verse>
				<verse number="12">Եւ այնտեղ մարդկանցից մէկը պատասխանեց եւ ասեց. Ապա նորանց հայրը ո՞վ է։ Նորա համար սա մէկ առակ եղաւ, Մի՞թէ Սաւուղն էլ մարգարէների մէջ է։</verse>
				<verse number="13">Եւ երբոր մարգարէութիւն անելուց դադարեց, բարձր տեղը եկաւ։</verse>
				<verse number="14">Եւ Սաւուղի հօրեղբայրը նորան եւ նորա երիտասարդին ասեց. Ո՞ւր գնացիք։ Եւ նա ասեց. Էշերը որոնելու. Եւ տեսանք որ չկան, գնացինք Սամուէլի մօտ։</verse>
				<verse number="15">Եւ Սաւուղի հօրեղբայրն ասեց. Պատմիր ինձ, Սամուէլը ձեզ ի՞նչ ասեց։</verse>
				<verse number="16">Եւ Սաւուղն իր հօրեղբօրն ասեց. Նա մեզ յայտնապէս իմացրեց էշերի գտնուիլը։ Բայց թագաւորութեան մասին Սամուէլի ասած խօսքը նորան չյայտնեց։</verse>
				<verse number="17">Եւ Սամուէլը ժողովրդին ժողովեց Մասփայի մէջ Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="18">Եւ Իսրայէլի որդկանցն ասեց. Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. Ես Իսրայէլին Եգիպտոսից հանեցի, եւ ձեզ Եգիպտացիների ձեռքիցը՝ եւ ձեզ նեղութիւն տուող բոլոր թագաւորների ձեռքիցն ազատեցի։</verse>
				<verse number="19">Եւ դուք այսօր մերժում էք ձեր Աստուծուն, որ ձեր ամեն չարիքներիցն ու նեղութիւններիցը ձեզ ազատեց եւ նորան ասում էք. Անպատճառ մեզ վերայ մէկ թագաւոր դիր։ Եւ հիմա կանգնեցէք ձեր ցեղերովը եւ հազարաւորներովը Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="20">Եւ Սամուէլն Իսրայէլի ամեն ցեղերը ներկայացրեց, եւ վիճակը Բենիամինի ցեղին ընկաւ։</verse>
				<verse number="21">Եւ Բենիամինի ցեղը ներկայացրեց իր ազգատոհմներովը, եւ վիճակը Մատրիի ազգատոհմին ընկաւ, եւ Կիսի որդի Սաւուղին ընկաւ. Եւ նորան որոնեցին՝ բայց չգտնուեցաւ։</verse>
				<verse number="22">Եւ դարձեալ Տիրոջը հարցրին, թէ Արդեօք այն մարդը այստեղ կգա՞յ. Եւ Տէրն ասեց. Ահա նա թաք է կացել՝ կարասիների մէջ է։</verse>
				<verse number="23">Եւ վազեցին նորան առան այնտեղից, եւ նա կանգնեց ժողովրդի մէջտեղը. Եւ բարձր էր բոլոր ժողովրդիցը՝ ուսիցը վեր։</verse>
				<verse number="24">Եւ Սամուէլը բոլոր ժողովրդին ասեց. Տեսա՞ք Տէրը որին է ընտրել. Որ բոլոր ժողովրդի մէջ նորա պէսը չկայ, եւ բոլոր ժողովուրդը աղաղակեց եւ ասեց. Կեցցէ՜ թագաւորը։</verse>
				<verse number="25">Եւ Սամուէլը թագաւորութեան իրաւունքն ասեց ժողովրդին եւ գրքի մէջ գրեց եւ Տիրոջ առաջը դրաւ. Եւ Սամուէլը բոլոր ժողովրդին արձակեց՝ ամեն մարդին իր տունը։</verse>
				<verse number="26">Սաւուղն էլ գնաց իր տունը Գաբաա. Եւ նորա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը Աստուած գրգռեց։</verse>
				<verse number="27">Բայց չար մարդիկ ասեցին. Սա մեզ ի՞նչ կազատէ. Եւ նորան անարգեցին, եւ նորա համար ընծայ չտարին. Բայց նա լռեց։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ Ամմոնացի Նաասը վեր գնաց, եւ Գաղաադի Յաբիսի դէմ բանակ տուաւ. Եւ Յաբիսի բոլոր բնակիչները Նաասին ասեցին. Մեզ հետ դաշինք դիր, եւ մենք քեզ ծառայենք։</verse>
				<verse number="2">Բայց Ամմոնացի Նաասը նորանց ասեց. Ձեզ հետ այս պայմանով դաշինք կդնեմ, որ ձեր ամենի աջ աչքը փորեմ եւ այս բանը բոլոր Իսրայէլի վերայ նախատինք դնեմ։</verse>
				<verse number="3">Եւ Յաբիսի ծերերը նորան ասեցին. Մեզ եօթն օր ժամանակ տուր, որ Իսրայէլի բոլոր սահմանները պատգամաւորներ ուղարկենք, եւ եթէ մեզ ազատող չլինի՝ այն ժամանակ դուրս կգանք քեզ մօտ։</verse>
				<verse number="4">Եւ պատգամաւորները գնացին Սաւուղի Գաբաան եւ այս խօսքերը խօսեցին ժողովրդի ականջներին. Եւ բոլոր ժողովուրդն իրանց ձայնը բարձրացրին եւ լաց եղան։</verse>
				<verse number="5">Եւ ահա Սաւուղը գալիս էր եզների ետեւից արտիցը. Եւ Սաւուղն ասեց. Ժողովրդին ի՞նչ կայ որ լաց է լինում, եւ Յաբիսի բնակիչների խօսքերը պատմեցին նորան։</verse>
				<verse number="6">Եւ Աստուծոյ Հոգին Սաւուղի վերայ եկաւ այս խօսքերը լսելիս, եւ նորա բարկութիւնը շատ բորբոքուեց։</verse>
				<verse number="7">Եւ մի զոյգ եզ առաւ եւ նորանց կտորեց, եւ պատգամաւորների ձեռքով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց ասելով. Ով որ Սաւուղի ետեւից եւ Սամուէլի ետեւից չգայ, նորա եզներին այսպէս կանեն։ Եւ Տիրոջ սարսափն ընկաւ ժողովրդի վերայ, և ամենքը մէկ մարդի պէս դուրս եկան։</verse>
				<verse number="8">Եւ Սաւուղը Բեզեկի մէջ հանդէս արաւ նորանց. Եւ Իսրայէլի որդիքը երեք հարիւր հազար, եւ Յուդայի մարդիկը երեսուն հազար էին։</verse>
				<verse number="9">Եւ եկող պատգամաւորներին ասեցին. Գաղաադի Յաբիսի բնակիչներին այսպէս ասէք. Էգուց արեգակը տաքանալիս ձեզ համար ազատութիւն է լինելու։ Եւ պատգամաւորները գնացին եւ Յաբիսի բնակիչներին իմացրին, եւ նորանք ուրախացան։</verse>
				<verse number="10">Եւ Յաբիսի բնակիչներն ասեցին Ամմոնացիներին. Էգուց ձեզ մօտ դուրս կգանք. Եւ ձեր աչքերին ինչ որ հաճելի լինի այն արէք մեզ։</verse>
				<verse number="11">Եւ հետեւեալ օրը Սաւուղը ժողովրդին երեք գունդի բաժանեց, եւ առաւօտեան պահին բանակը մտան, եւ մինչեւ որ օրը տաքացաւ՝ Ամմոնացիներին զարկեցին. Եւ մնացածները այնպէս ցրուեցան որ նորանցից երկու մարդ մէկտեղ չմնաց։</verse>
				<verse number="12">Եւ ժողովուրդն ասեց Սամուէլին. Ո՞վ էր այն ասողը՝ թէ Սաւո՞ւղը մեր վերայ թագաւոր լինի. Տուէք այն մարդիկը որ մեռցնենք։</verse>
				<verse number="13">Եւ Սաւուղն ասեց. Այսօր մի մարդ չմեռցնուի, որովհետեւ այսօր Տէրը Իսրայէլի համար փրկութիւն արաւ։</verse>
				<verse number="14">Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Եկէք գնանք Գաղգաղա, եւ թագաւորութիւնը այնտեղ նորոգենք։</verse>
				<verse number="15">Եւ բոլոր ժողովուրդը Գաղգաղա գնացին, եւ այնտեղ Գաղգաղայումը Տիրոջ առաջին Սաւուղին թագաւոր արին, եւ այնտեղ խաղաղութեան զոհեր մատուցրին. Եւ Սաւուղը եւ բոլոր Իսրայէլի մարդիկը այնտեղ մեծ ուրախութիւն արին։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ Սամուէլը բոլոր Իսրայէլին ասեց. Ահա ես ձեր ձայնին լսեցի այն բոլոր բաներում որ դուք ինձ ասեցիք. Ու ձեզ վերայ թագաւոր դրի։</verse>
				<verse number="2">Եւ ահա հիմա ձեր առաջից թագաւորը կգնայ. բայց ես ծերացել եմ եւ մազերս սպիտակել են. Եւ ահա իմ որդիքը ձեզ հետ են. Եւ ես իմ մանկութիւնից մինչեւ այս օրը ձեր առաջին գնացի։</verse>
				<verse number="3">Ահա ես. Տիրոջ առաջին եւ նորա օծեալի առաջին ինձ համար յայտնապէս ասեցէք. Թէ Ես որի՞ եզն եմ առել, ու որի՞ էշն եմ առել, եւ որի՞ն եմ զրկանք կամ անիրաւութիւն արել, եւ որի՞ ձեռքից կաշառք առել, եւ նորանով իմ աչքերը կուրացրել. Ու ես ձեզ ետ դարձնեմ։</verse>
				<verse number="4">Եւ ասեցին. Մեզ զրկանք կամ անիրաւութիւն չեսարել, եւ ոչ մի մարդի ձեռքից մի բան չես առել։</verse>
				<verse number="5">Եւ նա ասեց նորանց. Տէրը եւ նորա օծեալը ձեզ վկայ լինեն այս օրը, որ դուք իմ ձեռքում մի բան չգտաք։ Եւ ասեցին. Վկայ լինեն։</verse>
				<verse number="6">Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Եհովան որ Մովսէսին եւ Ահարօնին ընտրեց, եւ ձեր հայրերին Եգիպտոսի երկրիցը հանեց վկայ է։</verse>
				<verse number="7">Եւ հիմա կանգնեցէք, եւ ես ձեզ հետ տեսնեմ Տիրոջ առաջին այն բոլոր արդարութիւնների մասին՝ որ Տէրը ձեզ եւ ձեր հայրերին արաւ։</verse>
				<verse number="8">Երբոր Յակոբը գնաց Եգիպտոս, եւ ձեր հայրերը աղաղակեցին Տիրոջը, եւ Տէրը ուղարկեց Մովսէսին եւ Ահարօնին, որ ձեր հայրերը դուրս հանեցին Եգիպտոսիցը, եւ նորանց այստեղ բնակեցրին։</verse>
				<verse number="9">Բայց նորանք մոռացան իրանց Տէր Աստուծուն. Եւ նա էլ Հասորի զօրագլուխ՝ Սիսարայի ձեռքը եւ Փղշտացիների ձեռքը եւ Մովաբի թագաւորի ձեռքը մատնեց նորանց, եւ նորանք պատերազմ արին նորանց հետ։</verse>
				<verse number="10">Եւ նորանք Տիրոջը աղաղակեցին եւ ասեցին. Մենք մեղք գործեցինք, որ Տիրոջը թողեցինք, եւ Բահաղիմին ու Աստարովթին ծառայութիւն արինք. Եւ հիմա ազատիր մեզ մեր թշնամիների ձեռքիցը եւ քեզ կծառայենք։</verse>
				<verse number="11">Եւ Տէրն ուղարկեց Յերոբաաղին, Բեդանին, Յեփթայէին եւ Սամուէլին, եւ ձեզ ազտեց ձեր շրջակայ թշնամիների ձեռքիցը եւ ապահով բնակուեցաք։</verse>
				<verse number="12">Եւ երբոր տեսաք որ Ամմոնացիների թագաւորը՝ Նաասը ձեզ վերայ է գալիս, ինձ ասեցիք. Ոչ, անպատճառ մեզ վերայ մի թագաւոր լինի. Թէ եւ ձեր թագաւորը Եհովայ Աստուածն էր։</verse>
				<verse number="13">Եւ հիմա ահա այն թագաւորը, որ ընտրեցիք եւ ուզեցիք. Եւ ահա Տէրը ձեզ վերայ մի թագաւոր դրաւ։</verse>
				<verse number="14">Եթէ Տէրից վախենաք եւ նորան ծառայութիւն անէք, եւ նորա ձայնին լսէք, եւ Տիրոջ խօսքի դէմ չկենաք, այն ժամանակ թէ դուք եւ թէ ձեր թագաւորը՝ որ թագաւորում է ձեզ վերայ, ձեր Տէր Աստուծոյ ետեւից ապահով կլինէք։</verse>
				<verse number="15">Բայց եթէ Տիրոջ ձայնին չլսէք, եւ Տիրոջ հրամանի դէմ կենաք, այն ժամանակ Տիրոջ ձեռքը ձեզ վերայ եւ ձեր հայրերի վերայ կլինի։</verse>
				<verse number="16">Եւ հիմա կանգնեցէք եւ տեսէք այն մեծ բանը՝ որ Տէրն անում է ձեր աչքերի առաջին։</verse>
				<verse number="17">Այսօր ցորենի հունձքի ժամանակը չէ՞. Ես Տիրոջը կաղաղակեմ, եւ նա որոտում եւ անձրեւ կտայ, որ հասկանաք եւ տեսնէք թէ մեծ է ձեր չարութիւնը որ արիք Տիրոջ առաջին ձեզ համար թագաւոր ուզելով։</verse>
				<verse number="18">Այն ժամանակ Սամուէլը Տիրոջն աղաղակեց, եւ Տէրը նոյն օրը որոտում եւ անձրեւ տուաւ. Եւ բոլոր ժողովուրդը շատ վախեցաւ տէրիցը եւ Սամուէլիցը։</verse>
				<verse number="19">Եւ բոլոր ժողովուրդը Սամուէլին ասեց. Քո Տէր Աստուծուն աղօթք արա քո ծառաների համար որ չմեռնենք. Որովհետեւ մեր ամեն մեղքերի վերայ այս չարութիւնն էլ աւելացրինք, որ մեզ համար թագաւոր ուզեցինք։</verse>
				<verse number="20">Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Մի վախենաք. Դուք այս բոլոր չարոթիւնը արիք, սակայն Տէրիցը մի խոտորուիք, եւ ձեր բոլոր սիրտովը Տիրոջը ծառայեցէք։</verse>
				<verse number="21">Եւ մի խոտորուիք. որովհետեւ ոչինչ բաների ետեւից կլինիք գնացած, որոնք օգուտ չեն եւ չեն կարող ազատել, որովհետեւ նորանք ոչինչ են։</verse>
				<verse number="22">Նորա համար որ Տէրը իր մեծ անունի համար՝ իր ժողովրդին չի թողիլ, որովհետեւ Տէրն ուզեց որ ձեզ իր համար ժողովուրդ անէ։</verse>
				<verse number="23">Բայց ես՝ քաւ լիցի, որ Տիրոջ դէմ մեղք գործեմ, ձեզ համար աղօթք անելուց դադարելով, այլ ես ձեզ կսովորեցնեմ բարի եւ ուղիղ ճանապարհը։</verse>
				<verse number="24">Միայն թէ Տէրիցը վախեցէք, եւ ճշմարտութեամբ ու ձեր բոլոր սիրտովը նորան ծառայեցէք. Որովհետեւ տեսաք որ նա ձեզ համար ինչ մեծ բաներ արաւ։</verse>
				<verse number="25">Իսկ եթէ չարութիւն անէք, դուք էլ ձեր թագաւորն էլ կկորչէք։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Սաւուղը մէկ տարուայ թագաւոր էր. Եւ երբոր Իսրայէլի վերայ երկու տարի թագաւորութիւն էր արել,</verse>
				<verse number="2">Սաւուղն Իսրայէլից երեք հազար մարդ ընտրեց իր համար. Երկու հազարը Սաւուղի հետ Մաքմաս ու Բեթէլի սարումն էին, եւ հազարը Յովնաթանի հետ Բենիամինի Գաբաայումն էր. Եւ մնացած ժողովրդին ուղարկեց ամեն մարդին իր վրանը։</verse>
				<verse number="3">Եւ Յովնաթանը զարկեց Գաբաայի մէջ եղող Փղշտացիների պահապան զօրքերին. Եւ Փղշտացիները լսեցին։ Եւ Սաւուղը բոլոր երկրի մէջ փող հնչեցնել տուաւ, ասելով. Եբրայեցիները թող լսեն։</verse>
				<verse number="4">Եւ բոլոր Իսրայէլը լսեց, որ Սաւուղը Փղշտացիների պահապան զօրքերին զարկեց, եւ Իսրայէլը Փղշտացիների առաջին ատելի եղաւ. Եւ ժողովուրդը ժողովուեցան Գաղգաղայի մէջ Սաւուղի մօտ։</verse>
				<verse number="5">Եւ Փղշտացիներն էլ ժողովուեցան Իսրայէլի դէմ պատերազմ անելու. Երեսուն հազար կառք եւ վեց հազար ձիաւոր, եւ ժողովուրդը ծովի եզերքի աւազի չափ շատ էր. Եւ վեր եկան՝ եւ Բեթաւանի արեւելեան կողմումը մաքմասի մէջ բանակ տուին։</verse>
				<verse number="6">Եւ Իսրայէլի որդիքը տեսան որ նեղութեան մէջ էին, եւ որ ժողովուրդը տագնապուած է, եւ թաք կացան այրերում, թուփերում, ժայռերում, աշտարակներում եւ փոսերում։</verse>
				<verse number="7">Եւ Եբրայեցիները յորդանանովն անցան Գադի ու Գաղաադի երկիրը. Բայց Սաւուղը դեռ Գաղգաղայի մէջ էր. Եւ բոլոր ժողովուրդը դողալով նորան հետեւում էին։</verse>
				<verse number="8">Եւ նա Սամուէլի որոշած ժամանակի չափ եօթն օր սպասեց, բայց Սամուէլը Գաղգաղա չեկաւ, եւ ժողովուրդը նորա մօտից ցրուեցաւ։</verse>
				<verse number="9">Եւ Սաւուղն ասեց. Ողջակէզը եւ խաղաղութեան զոհը ինձ մօտ բերէք. Եւ ինքը մատուցրեց ողջակէզը։</verse>
				<verse number="10">Եւ երբոր նա ողջակէզը մատուցանելը վերջացրեց, այն ժամանակ Սամուէլը եկաւ. Եւ Սաւուղը դուրս եկաւ նորան դիմաւորելու որ նորան բարեւէ։</verse>
				<verse number="11">Եւ Սամուէլն ասեց. Ի՞նչ ես արել։ Եւ Սաւուղն ասեց. Տեսայ որ ժողովուրդն իմ մօտիցը ցրվում է, եւ դու քո որոշած օրերիդ չեկար. Եւ Փղշտացիները ժողովուած են մաքմասի մէջ։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ ասեցի. Փղշտացիները հիմա ինձ վերայ կիջնեն Գաղգաղա, եւ ես տակաւին Տիրոջ առաջին աղօթք չեմ արել. Եւ ես ինձ ստիպելով ողջակէզը մատուցրի։</verse>
				<verse number="13">Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Դու յիմարութիւն արիր, չպահեցիր քո Տէր Աստուծոյ պատուիրանքը, որ նա քեզ պատուիրել է. Որովհետեւ հիմա Տէրը քո թագաւորութիւնը Իսրայէլի վերայ մինչեւ յաւիտեան կհաստատէր։</verse>
				<verse number="14">Բայց հիմա քո թագաւորութիւնը հաստատ չէ լինելու։ Տէրն իր համար իր սրտի համեմատ մի մարդ է ուզում, որին իշխան նշանակէ Տէրը իր ժողովրդի վերայ. Որովհետեւ դու չպահեցիր ինչ որ Տէրը քեզ պատուիրել էր։</verse>
				<verse number="15">Եւ Սամուէլը վեր կացաւ, եւ Գաղգաղայից Բենիամինի գաբաան գնաց։ Եւ Սաւուղն իր մօտ գտնուող ժողովուրդը համարեց, եւ վեց հարիւրի չափ մարդ էին։</verse>
				<verse number="16">Եւ Սաւուղը եւ նորա որդի Յովնաթանը եւ նորանց հետ գտնուող մարդիկը բենիամինի Գաբաայումն էին բնակվում. Եւ Փղշտացիների բանակը մաքմասի մէջ էր։</verse>
				<verse number="17">Եւ Փղշտացիների բանակից երեք գունդ աւարառու դուրս եկաւ. Գունդի մէկը դարձաւ դէպի Եփրայի ճանապարհը Սուաղի երկիրը.</verse>
				<verse number="18">Եւ գունդի մէկը դարձաւ դէպի Բեթորոնի ճանապարհը, եւ գունդի մէկն էլ դարձաւ դէպի անապատը, որ դէպի Սեբոյիմի հովիտն է նայում սահմանի ճանապարհին։</verse>
				<verse number="19">Եւ Իսրայէլի բոլոր երկրումը մէկ դարբին չէր գտնվում, որովհետեւ Փղշտացիները ասել էին թէ Մի գուցէ Եբրայեցիները սուր ու նիզակ շինեն։</verse>
				<verse number="20">Եւ բոլոր իսրայէլացիները իջնում էին Փղշտացիների մօտ՝ ամեն մէկն իր բրիչը, խոփը, տապարը եւ բահը սրելու համար։</verse>
				<verse number="21">Երբոր լինում էր որ բրիչների, խոփերի, եռաժանի գործիքների եւ տապարների բերանը կոտրվում էր, խթանները սրելու համար խարտոց ունէին։</verse>
				<verse number="22">Եւ այնպէս եղաւ որ պատերազմի օրը՝ Սաւուղի եւ Յովնաթանի հետ եղող բոլոր ժողովրդի ձեռքին սուր կամ նիզակ չէր գտնվում. Միայն Սաւուղի եւ նորա որդի Յովնաթանի մօտ էր գտնվում։</verse>
				<verse number="23">Եւ Փղշտացիների պահապան զօրքը վեր գնացին Մաքմասի կիճը։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ եղաւ որ մէկ օր Սաւուղի որդի Յովնաթանն իր զէնքերը կրող պատանիին ասեց. Եկ, անցնենք Փղշտացիների պահապան զօրքի մօտ որ այն կողմին է. Բայց իր հօրը չիմացրեց։</verse>
				<verse number="2">Եւ Սաւուղը նստել էր Գաբաայի գլխին, Մագրոնի մէջ եղող նռնենիի տակին, եւ նորա հետ եղող ժողովուրդը վեց հարիւր մարդի չափ էր։</verse>
				<verse number="3">Եւ Հեղիի որդի Փենէհէսի որդիի Իքաբօդի եղբայր Աքիտովբի որդի Աքիան Սելովումը Տիրոջ քահանան էր, որ եփուդ էր հագնում, եւ ժողովուրդը չգիտէր թէ Յովնաթանը գնաց։</verse>
				<verse number="4">Եւ այն կիրճերումը, որոնցով Յովնաթանն ուզում էր Փղշտացիների պահապան զօրքի մօտ անցնել, մէկ կողմանէ քարաժայռ եւ միւս կողմանէ մէկ ուրիշ քարաժայռ կար, որոնց մէկի անունը Բազէս եւ միւսի անունը Սենա էր։</verse>
				<verse number="5">Այս քարաժայռները հիւսիսային կողմին Մաքմասի դէմ ցցուած էր. Եւ միւսը հարաւային կողմին Գաբաայի դէմ։</verse>
				<verse number="6">Եւ Յովնաթանն իր զէնքերը կրող պատանիին ասեց. Եկ այս անթլփատների պահապան զօրքի մօտն անցնենք, կարելի է Տէրը մեզ համար մի բան անէ. Որովհետեւ Տիրոջ համար արգելք չկայ որ շատով կամ քիչով ազատէ։</verse>
				<verse number="7">Եւ իր զէնքերը կրողը նորան ասեց. Բոլոր քո սրտի մէջ եղածն արա. Առաջ գնա. Ահա ես քեզ հետ եմ քո ուզածի պէս։</verse>
				<verse number="8">Եւ Յովնաթանն ասեց. Հիմա մենք անցնում ենք այն մարդկանց մօտ. Թող նորանց երեւանք։</verse>
				<verse number="9">Եթէ մեզ այսպէս ասեն. Կանգնեցէք՝ մինչեւ որ մենք ձեզ մօտ գանք, այն ժամանակ մեր տեղը կանգնենք եւ վեր չելնենք նորանց մօտ։</verse>
				<verse number="10">Բայց եթէ այսպէս ասեն. Վեր եկէք մեզ մօտ, այն ժամանակ ելնենք, որովհետեւ Տէրը նորանց մեր ձեռքն է տուել. Եւ այս մեզ համար նշան լինի։</verse>
				<verse number="11">Եւ երբոր նորանք երկուսը Փղշտացիների պահապան զօրքին երեւեցան, Փղշտացիները ասեցին. Ահա Եբրայեցիները դուրս են եկել իրանց թաք կացած ծակերիցը։</verse>
				<verse number="12">Եւ պահապան զօրքերը Յովնաթանին եւ նորա զէնքերը կրողին պատասխանեցին եւ ասեցին. Վեր եկէք մեզ մօտ, եւ մենք ձեզ մի բան իմացնենք. Եւ յովնաթանն իր զէնքերը կրողին ասեց. Իմ ետեւից վեր ելիր, որովհետեւ Տէրը նորանց Իսրայէլի ձեռքն է տուել։</verse>
				<verse number="13">Եւ Յովնաթանը ձեռքերովը եւ ոտքերովը վեր ելաւ, եւ նորա զէնքերը կրողն էլ նորա ետեւիցը. Եւ նորանք ընկնում էին յովնաթանի առաջը. Նորա զէնքերը կրողն էլ նորա ետեւիցն էր մեռցնում։</verse>
				<verse number="14">Եւ Յովնաթանն ու նորա զէնքերը կրողը այս առաջին կոտորածի մէջ՝ քսան մարդի չափ մեռցրին կէս լծավարի չափ գետնի վերայ։</verse>
				<verse number="15">Եւ բանակումը դաշտի մէջ եւ բոլոր ժողովրդի մէջ խռովութիւն եղաւ. Պահապան զօրքերը եւ աւարառուներն էլ զարհուրեցին, եւ երկիրը դողաց եւ վախը Աստոածանից էր։</verse>
				<verse number="16">Եւ Սաւուղի դէտերը Բենիամինի Գաբաայից տեսան, որ ահա այն բազմութիւնը հալվում էր, եւ գնալով ցրվում էր։</verse>
				<verse number="17">Եւ Սաւուղն ասեց իր հետ եղող ժողովրդին. Նայեցէք, եւ տեսէք, ո՞վ է գնացել մեզանից. Եւ նայեցին, եւ ահա յովնաթանն ու նորա զէնքերը կրողը չկար։</verse>
				<verse number="18">Այն ժամանակ Սաւուղն Աքիային ասեց. Աստուծոյ տապանակը մօտեցրու, որովհետեւ այն ժամանակ Աստուծոյ տապանակը Իսրայէլի որդկանց հետ էր։</verse>
				<verse number="19">Եւ երբոր Սաւուղը դեռ քահանայի հետ խօսում էր, Փղշտացիների բանակի միջի աղմուկը գնալով շատանում էր. Եւ Սաւուղն ասեց քահանային. Ձեռքդ քաշիր։</verse>
				<verse number="20">Եւ Սաւուղը եւ իր հետը եղող բոլոր ժողովուրդը մէկտեղ ժողովուեցան եւ գնացին մինչեւ պատերազմը, եւ ահա ամեն մարդի սուրը իր ընկերի դէմ էր, և շատ մեծ խռովութիւն կար։</verse>
				<verse number="21">Եւ այն Եբրայեցիները որ առաջուց Փղշտացիների հետ էին, եւ որ շրջակայ երկիրներիցը նորանց հետ բանակն էին վեր եկել, նորանք էլ Սաւուղի եւ Յովնաթանի հետ եղող Իսրայէլի հետ միացան։</verse>
				<verse number="22">Եւ Իսրայէլի բոլոր մարդիկը, որ Եփրեմի սարումը թաք էին կացել, լսեցին Փղշտացիների փախչիլը, եւ նորանք էլ նորանց ետեւիցը պատերազմը մտան։</verse>
				<verse number="23">Եւ այն օրը Տէրը ազատեց Իսրայէլին, եւ պատերազմը անցաւ Բեթաւան։</verse>
				<verse number="24">Եւ այն օրը Իսրայէլի մարդիկը տագնապուեցան, որովհետեւ Սաւուղը ժողովրդին երդում էր անել տուել ասելով. Անիծեալ լինի այն մարդը որ մինչեւ իրիկուն հաց ուտէ, որպէս զի իմ թշնամիներիցը վրէժ առնեմ. Եւ բոլոր ժողովուրդը բերանը հաց չդրաւ։</verse>
				<verse number="25">Եւ բոլոր ժողովուրդը մի անտառի մէջ մտաւ, եւ գետնի երեսի վերայ մեղր կար։</verse>
				<verse number="26">Եւ երբոր ժողովուրդն անտառը մտաւ, ահա մեղր էր ծորում. Բայց ձեռքը բերանին մօտեցնող չկար, որովհետեւ ժողովուրդը երդումիցը վախեցաւ։</verse>
				<verse number="27">Բայց Յովնաթանը չէր լսել, երբոր իր հայրը ժողովրդին երդում էր անել տուել. Եւ իր ձեռքի գաւազանի ծայրը մեկնեց, մեղրի խորիսխի մէջ կոխեց այն եւ իր ձեռքը բերանը տարաւ, եւ նորա աչքերը բացուեցան։</verse>
				<verse number="28">Այն ժամանակ ժողովրդից մէկը պատասխանեց եւ ասեց. Հայրդ ժողովրդին մեծ երդում անել տուաւ, ասելով. Անիծեալ լինի այն մարդը որ այսօր հաց ուտէ։</verse>
				<verse number="29">Եւ ժողովուրդը նուաղած էր։ Եւ յովնաթանն ասեց. Հայրս ժողովրդին նեղութեան մէջ է գցել. Նայեցէք, աչքերս լոյս ստացան երբոր այս մեղրիցը մի քիչ կերայ։</verse>
				<verse number="30">Բայց որչափ առաւել եւս՝ եթէ ժողովուրդը ուտէր այսօր իր թշնամիներից գտած աւարը, որովհետեւ հիմա Փղշտացիների մէջ մեծ կոտորած չեղաւ։</verse>
				<verse number="31">Եւ այն օրը Փղշտացիներին զարկեցին Մաքմասից մինչեւ Այեղոն. Եւ ժողովուրդը նուաղեցաւ։</verse>
				<verse number="32">Եւ ժողովուրդը աւարի վերայ յարձակուեցաւ, եւ ոչխարները, արջառները եւ հորթերը առան, եւ գետնի վերայ մորթեցին, եւ ժողովուրդը արիւնովը կերաւ։</verse>
				<verse number="33">Եւ սաւուղին իմացրին եւ ասեցին. Ահա ժողովուրդը Տիրոջ դէմ մեղանչում է, որովհետեւ արիւնովն է ուտում։ Եւ նա ասեց. Անօրէնութիւն արիք. Հիմա ինձ համար մէկ մեծ քար գլորեցէք։</verse>
				<verse number="34">Եւ Սաւուղն ասեց. Ժողովրդի մէջ ցրուեցէք եւ նորանց ասեցէք. Ամեն մարդ իր արջառը եւ իր ոչխարը ինձ մօտ բերէ, եւ այստեղ մորթեցէք եւ կերէք, եւ արիւնով ուտելով՝ Տիրոջ դէմ մեղք մի գործէք։ Եւ բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ այն գիշեր իր արջառը իր ձեռքովը մօտեցրեց եւ այնտեղ մորթեց։</verse>
				<verse number="35">Եւ Սաւուղը Տիրոջ համար սեղան շինեց. Այս էր սկզբի սեղանը որ նա շինեց Տիրոջ համար։</verse>
				<verse number="36">Եւ Սաւուղն ասեց. Գիշերով Փղշտացիների ետեւից իջնենք, եւ մինչեւ առաւօտը լուսանալը նորանց կողոպտենք եւ նորանցից մի մարդ չթողենք. Եւ նորանք ասեցին. Քո աչքերին ինչ որ հաճոյ է, այն արա։ Եւ քահանան ասեց. Այստեղ Աստուծուն մօտենանք.</verse>
				<verse number="37">Եւ Սաւուղն Աստուծուն հարցրեց՝ թէ Փղշտացիների ետեւիցն իջնե՞մ, նորանց Իսրայէլի ձեռքը կտա՞ս։ Բայց նա այն օրը չպատասխանեց նորան։</verse>
				<verse number="38">Այն ժամանակ Սաւուղն ասեց. Մօտեցէք այստեղ, ժողովրդի բոլոր իշխաններ, եւ հասկացէք եւ տեսէք թէ այսօր այս մեղքը որի՞նն է։</verse>
				<verse number="39">Որովհետեւ Իսրայէլն ազատող Տէրը կենդանի է, որ թէեւ իմ որդի Յովնաթանինն էլ լինի, անպատճառ պիտի մեռնէ. Եւ բոլոր ժողովրդի մէջ նորան պատասխանող չկար։</verse>
				<verse number="40">Այն ժամանակ բոլոր Իսրայէլին ասեց. Դուք մէկ կողմը կանգնեցէք, եւ ես ու իմ որդի յովնաթանը միւս կողմը կանգնենք. Եւ ժողովուրդը Սաւուղին ասեց. Աչքերիդ հաճոյ եղածն արա։</verse>
				<verse number="41">Եւ Սաւուղն Իսրայէլի Տէր Աստուծուն ասեց. Ցոյց տուր ճշմարիտը. Եւ Յովնաթանն ու Սաւուղը բռնուեցան վիճակով, եւ ժողովուրդն ազատ մնաց։</verse>
				<verse number="42">Եւ Սաւուղն ասեց. Ինձ վերայ ու իմ որդի Յովնաթանի վերայ վիճակ գցեցէք, եւ յովնաթանը բռնուեցաւ։</verse>
				<verse number="43">Եւ Սաւուղը Յովնաթանին ասեց. Ինձ յայտնիր թէ ի՞նչ ես արել. Եւ Յովնաթանը նորան յայտնեց եւ ասեց. Ձեռքիս գաւազանի ծայրովը մի քիչ մեղր եմ կերե. Ահա ես պէտք է մեռնեմ։</verse>
				<verse number="44">Եւ Սաւուղն ասեց. Աստուած այսպէս եւ սորանից աւելի անէ՝ որ անպատճառ պիտի մեռնես, Յովնաթան։</verse>
				<verse number="45">Բայց ժողովուրդը Սաւուղին ասեց. Յավնաթա՞նը մեռնէ, որ այսօր Իսրայէլի մէջ արաւ այս մեծ փրկութիւնը. Քաւ լիցի. կենդանի է Տէրը որ նորա գլխի մէկ մազը գետինը պիտի չընկնէ, որովհետեւ այսօր Աստուծով գործեց։ Այսպէս ժողովուրդը յովնաթանին ազատեց, եւ նա չմեռաւ։</verse>
				<verse number="46">Եւ Սաւուղը Փղշտացիներից ետ դառաւ, եւ Փղշտացիները գնացին իրանց տեղը։</verse>
				<verse number="47">Եւ Սաւուղն սկսեց Իսրայէլի վերայ թագաւորել. Եւ բոլոր շրջակայ թշնամիների հետ՝ այսինքն Մովաբի հետ եւ Ամմոնի որդկանց հետ, Եդովմի հետ, Սուբայի թագաւորների հետ, եւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ. Եւ ամեն ուր որ դառնում էր՝ յաղթութիւն էր անում։</verse>
				<verse number="48">Եւ քաջութիւն արաւ եւ Ամաղէկին զարկեց, եւ ազատեց Իսրայէլին իր կողոպտիչների ձեռքիցը։</verse>
				<verse number="49">Եւ Սաւուղի որդիքն էին Յովնաթան, Յեսուի եւ Մեղքիսաւէ, եւ նորա երկու աղջկերանց անունները՝ առաջինի անունը Մերովբ, եւ փոքրի անունը Մեղքող էր։</verse>
				<verse number="50">Եւ Սաւուղի կնկայ անունը Աքինոամ էր՝ Աքիմաասի աղջիկը. Եւ նորա զօրավարի անունը Աբեններ էր՝ Սաւուղի հօրեղբայր՝ Ների որդին։</verse>
				<verse number="51">Եւ Կիսը՝ Սաւուղի հայրը, եւ Աբենների հայրը Ները՝ Աբիէլի որդիքն էին։</verse>
				<verse number="52">Եւ Սաւուղի բոլոր օրերումը Փղշտացիների դէմ սաստիկ պատերազմ կար. Եւ սաւուղն ամեն տեսած զօրաւոր մարդին եւ ամեն ուժի տէր եղողին իր մօտն էր ժողովում։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Տէրն ինձ ուղարկեց քեզ իր Իսրայէլ ժողովրդի վերայ թագաւոր օծելու, եւ հիմա Տիրոջ խօսքերի ձայնը լսիր։</verse>
				<verse number="2">Զօրաց Տէրն այսպէս է ասում. Ես յիշում եմ ինչ որ Ամաղէկն արաւ Իսրայէլին, որ նորա ճանապարհը կտրեց երբոր նա դուրս էր եկել Եգիպտոսիցը։</verse>
				<verse number="3">Հիմա գնա եւ Ամաղէկին զարկ, եւ նորա բոլոր ունեցածը նզովեցէք, եւ նորան չխնայես. Եւ մեռցնես մարդից մինչեւ կինը, եւ երեխայից մինչեւ կաթնակերը, արջառից մինչեւ ոչխարը, եւ ուղտից մինչեւ էշը։</verse>
				<verse number="4">Եւ Սաւուղը ժողովրդին կանչեց, եւ Տեղայիմի մէջ նորանց հանդէս արաւ, որ երկու հարիւր հազար հետեւակ զօրք էին, եւ Յուդայեանք էլ տասը հազար։</verse>
				<verse number="5">Եւ Սաւուղը գնաց մինչեւ Ամաղեկացիների մէկ քաղաքը, եւ հեղեղատի մէջ դարանակալ եղաւ։</verse>
				<verse number="6">Եւ Սաւուղը Կենեցիներին ասեց. Գնացէք, բաժանուեցէք եւ Ամաղեկացիների միջիցն իջէք. Մի գուցէ ձեզ նորանց հետ մէկտեղ փչացնեմ. Որովհետեւ դուք բոլոր Իսրայէլի որդկանց ողորմութիւն արիք՝ երբոր նորանք Եգիպտոսիցը դուրս էին գալիս։ Եւ Կենեցիները Ամաղեկացիների միջից բաժանուեցան։</verse>
				<verse number="7">Եւ Սաւուղը զարկեց Ամաղէկին Եւիլայից մինչեւ Եգիպտոսի դիմացի Սուրը։</verse>
				<verse number="8">Եւ Ամաղէկի թագաւոր՝ Ագագին ողջ բռնեց, եւ բոլոր ժողովրդին սուրի բերանով բնաջինջ արաւ։</verse>
				<verse number="9">Բայց Սաւուղը եւ ժողովուրդը խնայեցին Ագագին, եւ ոչխարներին եւ արջառների լաւերին եւ գէրերին, եւ գառներին, եւ ամեն պատուական բաներին, եւ չուզեցին նորանց բնաջինջ անել, այլ բնաջինջ արին բոլոր անարգ եւ անպիտան անասունները։</verse>
				<verse number="10">Եւ Տիրոջ խօսքը Սամուէլին եղաւ՝ ասելով.</verse>
				<verse number="11">Զղջացի որ Սաւուղին թագաւոր եմ արել. Որովհետեւ ինձանից ետ դառաւ, եւ իմ խօսքերը չկատարեց։ Եւ Սամուէլը տրտմեց, ու բոլոր գիշերը Տիրոջն աղաղակեց։</verse>
				<verse number="12">Եւ Սամուէլն առաւօտը կանուխ վեր կացաւ, որ Սաւուղին դիմաւորէ. Եւ Սամուէլին իմացում տրուեցաւ ասելով՝ Սաւուղը եկել է Կարմեղոս. Եւ ահա իր համար յաղթութեան կոթող կանգնեցրեց, եւ այնտեղից դառնալով անցաւ, եւ իջաւ Գաղգաղա։</verse>
				<verse number="13">Եւ Սամուէլը Սաւուղի մօտ գնաց. Եւ Սաւուղը նորան ասեց. Տէրիցն օրհնեալ լինես. Տիրոջ խօսքը կատարեցի։</verse>
				<verse number="14">Եւ Սամուէլն ասեց. Ապա այս ոչխարների ձայնը ի՞նչ է որ գալիս է ականջիս, եւ արջառների ձա՞յնը՝ որ ես լսում եմ։</verse>
				<verse number="15">Եւ Սաւուղն ասեց. Ամաղեկացիներիցը բերին նորանց, որովհետեւ ժողովուրդը խնայեց լաւ ոչխարներին եւ արջառներին, որ նորանց քո Տէր Աստուծուն զոհ մատուցանեն. Իսկ միւսներին փչացրինք։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ Սամուէլն ասեց Սաւուղին. Սպասիր որ պատմեմ ինչ որ Տէրը այս գիշեր ինձ հետ խօսեց։ Եւ նա նորան ասեց. Խօսիր։</verse>
				<verse number="17">Եւ Սամուէլն ասեց. Ահա դու որ քո աչքերին փոքր էիր երեւում, Իսրայէլի որդկանց ցեղերին գլուխ եղար, եւ Տէրը քեզ Իսրայէլի վերայ թագաւոր օծեց։</verse>
				<verse number="18">Եւ Տէրը քեզ մէկ ճանապարհով ուղարկեց ասելով. Գնա, եւ այն մեղաւոր Ամաղեկացիներին նզովիր, եւ նորանց դէմ պատերազմիր, մինչեւ որ նորանց բնաջինջ անես։</verse>
				<verse number="19">Եւ ի՞նչու համար չլսեցիր Տիրոջ ձայնին, եւ աւարի վերայ յարձակուելով Տիրոջ առաջին չարութիւն արիր։</verse>
				<verse number="20">Եւ Սաւուղն ասեց Սամուէլին թէ Տիրոջ ձայնին լսեցի, եւ տէրն ինձ որ ճանապարհովը որ ուղարկեց՝ այն ճանապարհովը գնացի, եւ Ամաղէկի թագաւոր Ագագին բերի, եւ Ամաղէկին բնաջինջ արի։</verse>
				<verse number="21">Սակայն ժողովուրդն այն աւարից ոչխարներ ու արջառներ վեր առաւ՝ նզովածներից շատ լաւերը, որ Գաղգաղայումը քո Տէր Աստուծուն զոհեն։</verse>
				<verse number="22">Եւ Սամուէլն ասեց. Մի՞թէ Տէրը այնքան հաւանում է ողջակէզների եւ զոհերի ինչպէս Տիրոջ ձայնին լսելուն. Ահա հնազանդութիւնը՝ զոհից լաւ է, և ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը։</verse>
				<verse number="23">Որովհետեւ ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պէս է. Որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց՝ որ թագաւոր չլինես։</verse>
				<verse number="24">Եւ Սաւուղն ասեց Սամուէլին. Մեղք գործեցի՝ որ Տիրոջ հրամանները եւ քո խօսքերը զանց արի. Որովհետեւ ժողովրդիցը վախեցայ, եւ նորանց խօսքը լսեցի։</verse>
				<verse number="25">Եւ հիմա, աղաչում եմ, ներիր իմ յանցանքը. Եւ ինձ հետ ետ դարձիր որ Տիրոջը երկրպագութիւն անեմ։</verse>
				<verse number="26">Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Ես քեզ հետ ետ չեմ դառնալ. որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, Տէրն էլ քեզ է մերժել, որ Իսրայէլի վերայ թագաւոր չլինես։</verse>
				<verse number="27">Եւ Սամուէլն ետ չդառաւ որ գնայ, բայց նա նորա վերարկուի ծայրիցը բռնեց, որ պատառուեցաւ։</verse>
				<verse number="28">Այն ժամանակ Սամուէլը նորան ասեց. Տէրն այսօր քո վերայից Իսրայէլի թագաւորութիւնը պատառեց եւ տուաւ նորան քեզանից լաւ ընկերիդ։</verse>
				<verse number="29">Նաեւ Իսրայէլի Ապաւէնը սուտ չի խօսիլ եւ չի զղջալ. Որովհետեւ նա մարդ չէ՝ որ զղջայ։</verse>
				<verse number="30">Եւ Սաւուղն ասեց. Մեղք գործեցի. Աղաչում եմ՝ հիմա ժողովրդի ծերերի առաջին ու Իսրայէլի առաջին ինձ պատուիր, եւ ինձ հետ ետ դարձիր, որ քո Տէր Աստուծուն երկրպագութիւն անեմ։</verse>
				<verse number="31">Եւ Սամուէլը Սաւուղի ետեւից ետ դառաւ. Եւ Սաւուղը Տիրոջը երկրպագութիւն արաւ։</verse>
				<verse number="32">Եւ Սամուէլն ասեց. Ամաղէկի թագաւոր Ագագաին ինձ մօտ բերէք. Եւ Ագագը քնքուշութեամբ նորան մօտեցաւ, եւ Ագագն ասեց. Անպատճառ մահուան դառնութիւնը անցել է։</verse>
				<verse number="33">Բայց Սամուէլն ասեց. Ինչպէս որ քո սուրը կանանցը անզաւակ թողեց, նոյնպէս էլ քո մայրը կանանց մէջ անզաւակ մնայ։ Եւ Սամուէլը Գաղգաղայումը Տիրոջ առաջին կտոր կտոր արաւ Ագագին։</verse>
				<verse number="34">Եւ Սամուէլը գնաց Ռամա. Եւ Սաւուղը վեր գնաց իր տունը Սաւուղի Գաբաան։</verse>
				<verse number="35">Եւ Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլ եւս Սաւուղին չտեսաւ. Որովհետեւ Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում. Եւ Տէրը զղջաց որ Սաւուղին Իսրայէլի վերայ թագաւոր էր շինել։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ Տէրը Սամուէլին ասեց. Մինչեւ ե՞րբ պիտի Սաւուղի համար սուգ անես. Որովհետեւ ես նորան մերժեցի որ Իսրայէլի վերայ չթագաւորէ. եղջիւրդ իւղով լցրու, եւ եկ քեզ ուղարկեմ Բեթլեհէմացի Յեսսէի մօտ. Որովհետեւ նորա որդկանց մէկին ինձ համար թագաւոր տեսայ։</verse>
				<verse number="2">Եւ Սամուէլն ասեց. Ի՞նչպէս գնամ. Եթէ Սաւուղը լսէ՝ ինձ կմեռցնէ. Եւ Տէրն ասեց. Հետդ մէկ երինջ առ եւ ասիր թէ եկայ Տիրոջը զոհ անելու։</verse>
				<verse number="3">Եւ յեսէին հրաւիրիր զոհին. Եւ ես քո անելու բանը քեզ կհասկացնեմ. Եւ ինձ համար օծես նորան՝ որին քեզ կասեմ։</verse>
				<verse number="4">Եւ Սամուէլն արաւ Տիրոջ ասածը, եւ գնաց Բեթլէհէմ։ Եւ քաղաքի ծերերը դողալով դիմաւորեցին նորան, եւ ասեցին. Խաղաղութեա՞մբ է գալդ։</verse>
				<verse number="5">Եւ նա ասեց. Խաղաղութեամբ. Տիրոջ համար զոհ անելու եկայ. սրբուեցէք՝ եւ ինձ հետ զոհի եկէք. Եւ Յեսսէին եւ նորա որդիներին սրբել տուաւ, եւ նորանց զոհի հրաւիրեց։</verse>
				<verse number="6">Եւ երբոր նորանք եկան Եղիաբին տեսածին պէս ասեց. Ահա Տիրոջ օծեալը իր առաջին։</verse>
				<verse number="7">Բայց Տէրը Սամուէլին ասեց. Նորա երեւոյթին եւ հասակի երկայնութեանը մի նայիր, որովհետեւ նորան անարգեցի. այն պատճառով որ այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում։</verse>
				<verse number="8">Եւ Յեսսէն Աբինադաբին կանչեց, եւ նորան Սամուէլի առաջովը անցկացրեց, եւ նա ասեց. Տէրը սորան էլ չընտրեց։</verse>
				<verse number="9">Եւ Յեսսէն Սամաային անցկացրեց. Եւ նա ասեց. Տէրը սորան էլ չընտրեց։</verse>
				<verse number="10">Եւ Յեսսէն Սամուէլի առաջովը իր եօթը որդիներին անցկացրեց, եւ Սամուէլը Յեսսէին ասեց. Տէրը սորանցից չընտրեց։</verse>
				<verse number="11">Եւ Սամուէլը Յեսսէին ասեց. Տղերքդ ամենն էլ սորա՞նք են։ Եւ նա ասեց. Տակաւին մնացել է կրտսերը, եւ ահա նա ոչխարները արածեցնում է։ Եւ Սամուէլը Յեսսէին ասեց. Մարդ ուղարկիր եւ նորան բերել տուր. Որովհետեւ մենք սեղան պիտի չնստենք, մինչեւ որ նա այստեղ չգայ։</verse>
				<verse number="12">Եւ նա մարդ ուղարկեց, եւ նորան բերել տուաւ. Եւ նա կարմիր էր եւ գեղեցիկ աչքերով, եւ դէմքով էլ գեղեցիկ։ Այն ժամանակ Տէրն ասեց. Վեր կաց օծիր դորան, որովհետեւ սա է։</verse>
				<verse number="13">Եւ Սամուէլը իւղի եղջիւրն առաւ, եւ օծեց նորան իր եղբայրների մէջ. Եւ այն օրից յետոյ Տիրոջ Հոգին եկաւ Դաւիթի վերայ. Եւ Սամուէլը վեր կացաւ գնաց Ռամա։</verse>
				<verse number="14">Եւ Տիրոջ Հոգին հեռացաւ Սաւուղից. Եւ Տիրոջ կողմանէ մի չար ոգի նեղում էր նորան։</verse>
				<verse number="15">Եւ Սաւուղի ծառաները նորան ասեցին. Ահա Աստուծոյ կողմանէ մի չար ոգի քեզ նեղում է.</verse>
				<verse number="16">Մեր տէրն իր առաջին եղող ծառաներիդ ասի, որ մի լաւ քնարահար որոնեն, որ երբոր Աստուծոյ կողմանէ այն չար ոգին քեզ վերայ գայ, նա իր ձեռքովը քնարն ածէ, եւ դու լաւանաս։</verse>
				<verse number="17">Եւ Սաւուղն իր ծառաներին ասեց. Հիմա ինձ համար մէկ լաւ քնարահար գտէք, եւ նորան ինձ մօտ բերէք։</verse>
				<verse number="18">Եւ ծառաների մէկը պատասխանեց եւ ասեց. Ահա Բեթլեհէմացի Յեսսէի մէկ տղան տեսայ, որ քնար ածել գիտէ. Եւ քաջ, զօրաւոր, պատերազմող, ճարտասան, եւ գեղեցիկ տեսքով մարդ է. Եւ Տէրը նորա հետ է։</verse>
				<verse number="19">Եւ Սաւուղը Յեսսէին պատգամաւորներ ուղարկեց եւ ասեց. Քո որդի Դաւիթին, որ ոչխարների մօտն է, ինձ մօտ ուղարկիր։</verse>
				<verse number="20">Եւ Յեսսէն մի էշի բեռն հաց, մի տիկ գինի, եւ այծերից մի ուլ առաւ, եւ իր որդի Դաւիթի ձեռքովը Սաւուղին ուղարկեց։</verse>
				<verse number="21">Եւ Դաւիթը Սաւուղի մօտ եկաւ, եւ նորա առաջին կանգնեց։ Եւ Սաւուղը նորան շատ սիրեց, եւ նա նորա կապարճակիրը դառաւ։</verse>
				<verse number="22">Եւ Սաւուղը Յեսսէին մարդ ուղարկեց ասելով. Դաւիթը թող իմ առաջին կանգնէ, որովհետեւ նա իմ առաջին շնորհք գտաւ։</verse>
				<verse number="23">Երբոր Աստուածանից այն ոգին գալիս էր Սաւուղի վերայ, Դաւիթը առնում էր քնարը եւ իր ձեռքովը ածում. Եւ Սաւուղը հանգստանում եւ լաւանում էր, եւ չար ոգին նորա վերայից գնում էր։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ Փղշտացիները իրանց զօրագունդերը ժողովեցին պատերազմելու համար, եւ Յուդայի Սոքովի մէջ ժողովուեցան. Եւ բանակ տուին սոքովի ու Ազեկայի մէջտեղը Ափեսդոմմի։</verse>
				<verse number="2">Եւ Սաւուղը եւ Իսրայէլի մարդիկը ժողովուեցան, Էլայի հովտումը բանակ տուին եւ կարգաւ շարուեցան Փղշտացիների դէմ պատերազմ անելու համար։</verse>
				<verse number="3">Եւ Փղշտացիները կանգնել էին սարի վերայ մէկ կողմանէ, եւ իսրայէլացիները կանգնել էին սարի վերայ միւս կողմանէ, եւ հովիտը նորանց մէջտեղը։</verse>
				<verse number="4">Եւ մի միջնամարտիկ էր դուրս եկել Փղշտացիների բանակից՝ անունը Գողիաթ՝ Գէթացի՝ բարձրութիւնը մէկ կանգուն եւ մէկ թիզ։</verse>
				<verse number="5">Նորա գլխին կար մի պղնձի սաղաւորտ. Եւ նա մի հիւսուած զրահ էր հագած. Եւ նորա զրահի ծանրութիւնը հինգ հազար սիկղ պղինձ։</verse>
				<verse number="6">Եւ նորա ոտքերի վերայ պղնձի սռնապաններ, եւ ուսերի մէջ պղնձի գեղարդ։</verse>
				<verse number="7">Նորա նիզակը բունը ոստայնանկների գլանի պէս էր. Եւ նիզակի տէգը վեց հարիւր սիկղ երկաթ. Եւ նոր վահանը կրողը գնում էր նորա առաջիցը։</verse>
				<verse number="8">Եւ նա կանգնեց եւ կանչեց Իսրայէլի գունդերին եւ նորանց ասեց. Ի՞նչու համար էք դուրս եկել եւ պատերազմի շարուել. Մի՞թէ ես Փղշտացի չեմ, եւ դուք՝ Սաւուղի ծառանե՞րը. Ձեր միջիցը մի մարդ ընտրեցէք, որ իջնէ ինձ մօտ։</verse>
				<verse number="9">Եթէ նա կարողանայ ինձ հետ մենամարտել, եւ ինձ մեռցնէ, այն ժամանակ մենք ձեր ծառաները լինենք. Բայց եթէ ես յաղթեմ եւ նորան մեռցնեմ, այն ժամանակ դուք մեր ծառաները լինէք եւ մեզ ծառայէք։</verse>
				<verse number="10">Եւ այն Փղշտացին ասեց. Ես այսօր Իսրայէլի գունդերին նախատեցի. Ինձ մէկ մարդ տուէք, որ իրար հետ մենամատրենք։</verse>
				<verse number="11">Եւ երբոր Սաւուղն ու բոլոր Իսրայէլը լսեցին Փղշտացիի այս խօսքերը, զարհուրեցին եւ շատ վախեցան։</verse>
				<verse number="12">Բայց Դաւիթը այն Եփրաթացի՝ այսինքն Յուդայի Բեթլեհէմացի Յեսսէ անունով մարդի որդին էր, եւ նա ութը որդի ունէր, եւ նա Սաւուղի ժամանակներին մարդկանց մէջ ծեր մարդ էր համարվում։</verse>
				<verse number="13">Եւ Յեսսէի երեք մեծ որդիները դուրս էին եկել՝ Սաւուղի ետեւից պատերազմի գնացել. Եւ պատերազմի գնացող երեք որդկանց անունները՝ անդրանիկը Եղիաբ, երկրորդինը Աբինադաբ, եւ երրորդինը Սամաա էր։</verse>
				<verse number="14">Եւ Դաւիթը կրտսերն էր. Եւ երեք մեծերը Սաւուղի ետեւից գնացին.</verse>
				<verse number="15">Բայց Դաւիթը Սաւուղի մօտից դուրս էր եկել ետ դառել Բեթլէհէմ, որ իր հօր ոչխարները արածեցնէ։</verse>
				<verse number="16">Եւ այն Փղշտացին քառասուն օր առաւօտ եւ իրիկուն մօտենում էր եւ կանգնում։</verse>
				<verse number="17">Եւ Յեսսէն իր որդի Դաւիթին ասեց. Քո եղբայրների համար վեր առ այս մէկ արդու հեղին եւ այս տասը հացը, եւ վազիր բանակը եղբայրներիդ մօտ։</verse>
				<verse number="18">Եւ այս տասը գլուխ յաթնապանիրը տար հազարապետին, եւ տես եղբայրներդ առո՞ղջ են, եւ նորանցից ապահովութեան նշան բեր։</verse>
				<verse number="19">Եւ Սաւուղը եւ նորանք եւ բոլոր Իսրայէլի մարդիկը Էլայի հովիտումը Փղշտացիների հետ պատերազմում էին։</verse>
				<verse number="20">Եւ Դաւիթն առաւօտը կանուխ վեր կացաւ ոչխարները պահապանին յանձնեց, եւ վեր առաւ գնաց, ինչպէս որ Յեսսէն նորան հրամայել էր։ Եւ երբոր հասաւ կառքերի տեղը, զօրքերը կարգաւ շարվում ու պատերազմի համար բարձր ձայնով աղաղակում էին։</verse>
				<verse number="21">Եւ Իսրայէլն ու Փղշտացիները շարուեցան ճակատ առ ճակատ։</verse>
				<verse number="22">Եւ Դաւիթն իր վերայից ամանները յանձնեց ամանների պահապանի ձեռքը եւ վազեց գունդը. Եւ գնաց իր եղբայրներին հարցրեց, թէ ո՞ղջ են։</verse>
				<verse number="23">Եւ երբոր նա նորանց հետ խօսում էր, ահա այն միջնամարտիկը՝ Փղշտացի գողիաթ անունով՝ որ Գէթիցն էր, Փղշտացի գունդերիցը դուրս եկաւ, եւ այն խօսքերի պէս խօսեց. Եւ դաւիթը լսեց։</verse>
				<verse number="24">Եւ Իսրայէլի բոլոր մարդիկը երբոր այն մարդին տեսան, նորա երեսիցը փախան եւ շատ վախեցան։</verse>
				<verse number="25">Եւ Իսրայէլի մարդիկն ասեցին. Այս դուրս եկած մարդը տեսա՞ք, որ դուրս է եկել Իսրայէլին նախատելու. Ով որ նորան մեռցնէ, թագաւորը մեծ հարստութիւնով հարստացնելու է նորան, եւ իր աղջիկը նորան է տալու եւ նորա հօր տունը Իսրայէլի մէջ ազատ է անելու։</verse>
				<verse number="26">Եւ Դաւիթը խօսեց իր մօտ եղող մարդկանց հետ եւ ասեց. Ի՞նչ կանեն այն մարդին՝ որ այս Փղշտացիին մեռցնէ եւ Իսրայէլիցը նախատինքը վեր առնէ. Որովհետեւ այս անթլփատ Փղշտացին ո՞վ է՝ որ կենդանի Աստուծոյ զօրքերին նախատէ։</verse>
				<verse number="27">Եւ ժողովուրդը նոյն խօսքերն ասեց նորան թէ Այսպէս պիտի լինի այն մարդին որ նորան մեռցնէ։</verse>
				<verse number="28">Եւ նորա մեծ եղբայր Եղիաբը, երբոր լսեց նորա խօսելն այն մարդկանց հետ, Դաւիթի վերայ Եղիաբի բարկութիւնը բորբոքուեց եւ ասեց. Դու ի՞նչու իջար այստեղ, եւ այն մի քանի ոչխարները անապատում որի՞ յանձնեցիր. Ես քո հպարտութիւնը եւ քո սրտի չարութիւնը գիտեմ. Անտարակոյս դու իջել ես պատերազմը տեսնելու։</verse>
				<verse number="29">Եւ Դաւիթն ասեց. Հիմա ես ի՞նչ եմ արել. Այս բանը չէ՞։</verse>
				<verse number="30">Եւ նորա մօտից մէկ ուրիշ մարդի դարձաւ, եւ նոյն խօսքերն ասեց, եւ ժողովուրդն էլ առաջի խօսքերի պէս պատասխանեցին նորան։</verse>
				<verse number="31">Եւ լսուեցան այն խօսքերը որ Դաւիթը խօսել էր. Եւ երբոր Սաւուղի առաջին պատմեցին, բերել տուաւ նորան։</verse>
				<verse number="32">Եւ Դաւիթը Սաւուղին ասեց. Սորա պատճառով ոչ մի մարդի սիրտը չթուլանայ. Ծառադ կգնայ, եւ այն Փղշտացիի հետ կմարտնչէ։</verse>
				<verse number="33">Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Դու չես կարող այն Փղշտացիի վերայ գնալ եւ նորա հետ մարտնչել, որովհետեւ դու երիտասարդ ես, բայց նա իր մանկութիւնիցն ի վեր պատերազմի մարդ է։</verse>
				<verse number="34">Եւ Դաւիթն ասեց Սաւուղին. Ծառադ իր հօր ոչխարները արածեցնում էր, եւ առիւծը կամ արջը գալիս էր, եւ հօտերիցը ոչխար էր տանում։</verse>
				<verse number="35">Ես նորա ետեւիցը գնում էի՝ նորան զարկում եւ նորա բերանիցը ազատում էի. Եւ երբոր նա վեր էր կենում ինձ վերայ, մօրուքիցը բռնում էի, զարկում եւ մեռցնում։</verse>
				<verse number="36">Ծառադ առիւծ էլ է մեռցրել՝ արջ էլ. Եւ այս անթլփատ Փղշտացին էլ թող նորանց մէկի պէս լինի, որովհետեւ կենդանի Աստուծոյ զօրքերին նախատեց։</verse>
				<verse number="37">Եւ Դաւիթն ասեց. Եհովան որ առիւծի եւ արջի ձեռքից ինձ ազատեց, այս Փղշտացիի ձեռքիցն էլ կազատէ։ Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Գնա, եւ Տէրը քեզ հետ լինի։</verse>
				<verse number="38">Եւ Սաւուղն իր հանդերձները հագցրեց Դաւիթին, եւ նորա գլխին մէկ պղնձի սաղաւարտ դրաւ, եւ նորան զրահ էլ հագցրեց։</verse>
				<verse number="39">Եւ Դաւիթը նորա սուրը մէջքը կապեց հանդերձների վերայից եւ սկսեց ման գալ, որովհետեւ սովոր չէր. Եւ Դաւիթը Սաւուղին ասեց. Սորանցով չեմ կարող ման գալ, որովհետեւ սովոր չեմ. Եւ Դաւիթը հանեց նորանք իր վերայից։</verse>
				<verse number="40">Եւ իր ցուպը ձեռքն առաւ, եւ հեղեղատիցն իր համար հինգ հատ գայլախազ քար ջոկեց, եւ նորանց իր հովուական ամանի՝ այսինքն մախաղի մէջ դրաւ, եւ պարսը ձեռքին՝ մօտեցաւ Փղշտացիին։</verse>
				<verse number="41">Եւ Փղշտացին էլ եկաւ եւ Դաւիթին մօտեցաւ, եւ նորա վահանը կրող մարդը նորա առաջին էր։</verse>
				<verse number="42">Եւ երբոր Փղշտացին նայեց եւ Դաւիթին տեսաւ, արհամարհեց նորան, որովհետեւ նա կարմիր գոյնով եւ գեղեցկադէմ պատանի էր։</verse>
				<verse number="43">Եւ Փղշտացին ասեց Դաւիթին. Մի՞թէ ես շուն եմ՝ որ ինձ վերայ ցուպով ես գալիս, եւ Փղշտացին նզովեց Դաւիթին իր աստուածներովը։</verse>
				<verse number="44">Եւ Փղշտացին ասեց Դաւիթին. Եկ ինձ մօտ, եւ ես քո մարմինը երկնքի թռչուններին եւ դաշտի գազաններին տամ։</verse>
				<verse number="45">Եւ Դաւիթն ասեց Փղշտացիին. Դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վերայ, բայց ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ Իսրայէլի զօրքերի Աստուծոյ անունովը, որին դու նախատեցիր։</verse>
				<verse number="46">Այսօր Տէրը քեզ իմ ձեռքը կմատնէ. Ու ես քեզ կմեռցնեմ, եւ քո վերայից գլուխդ կառնեմ. Եւ Փղշտացիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կտամ. որպէս զի բոլոր երկիրը իմանայ որ Իսրայէլը Աստուած ունի.</verse>
				<verse number="47">Եւ այս բոլոր ժողովքը իմանան՝ որ Տէրը սրով եւ նիզակով չէ ազատում. Որովհետեւ պատերազմը Տիրոջն է, եւ նա ձեզ մեր ձեռքը կմատնէ։</verse>
				<verse number="48">Եւ երբոր Փղշտացին վեր կացաւ եւ եկաւ դիմաւորելով Դաւիթին մօտեցաւ, Դաւիթն էլ շուտով վազեց պատերազմի ասպարէզը Փղշտացիին դիմաւորելու։</verse>
				<verse number="49">Եւ Դաւիթն իր ձեռքը իր մախաղի մէջ կոխեց եւ այն տեղից մի քար առաւ, եւ պարսով շպռտեց եւ Փղշտացիի ճակատին զարկեց. Եւ քարը նորա ճակատի մէջ փորուեցաւ, եւ նա երեսի վերայ գետինն ընկաւ։</verse>
				<verse number="50">Այսպէս Դաւիթը պարսով եւ քարով Փղշտացիին յաղթեց. Եւ զարկեց Փղշտացիին եւ մեռցրեց նորան, բայց Դաւիթի ձեռքին սուր չկար։</verse>
				<verse number="51">Եւ Դաւիթը վազեց այն Փղշտացիի վերայ կանգնեց, եւ նորա սուրն առաւ, պատեանիցը հանեց, եւ նորան մեռցրեց՝ յետոյ գլուխը նորանով կտրեց։ Եւ երբոր Փղշտացիները իրանց զօրաւոր մարդի մեռնելը տեսան, փախան։</verse>
				<verse number="52">Այն ժամանակ Իսրայէլի եւ Յուդայի մարդիկը վեր կացան, եւ աղաղակներով հալածեցին Փղշտացիներին մինչեւ հովիտը՝ եւ մինչեւ Ակկարոնի դռները՝ եւ Փղշտացիների սպանուածները ընկան Սագարիմի ճանապարհի վերայ եւ մինչեւ Գէթ ու Ակկարոն։</verse>
				<verse number="53">Եւ Իսրայէլի որդիքը Փղշտացիներին հալածելուց յետոյ ետ դառան եւ նորանց բանակը կողոպտեցին։</verse>
				<verse number="54">Եւ Դաւիթը Փղշտացիի գլուխն առաւ, եւ նորան տարաւ Երուսաղէմ. Բայց նորա զէնքերը դրաւ իր վրանի մէջ։</verse>
				<verse number="55">Եւ երբոր Սաւուղը Դաւիթին տեսաւ, որ դուրս է գալիս Փղշտացիի դէմ, զօրավար Աբեններին ասեց. Աբեններ, այս պատանին որի՞ տղան է։ Եւ Աբեններն ասեց. կենդանի է քո անձը, ով թագաւոր, եթէ գիտեմ՝՝։</verse>
				<verse number="56">Եւ թագաւորն ասեց. Հարցրու թէ այս պատանին որի՞ տղան է։</verse>
				<verse number="57">Եւ երբոր Դաւիթը Փղշտացիին մեռցնելուց ետ դառաւ, Աբեններն առաւ նորան եւ Սաւուղի առաջը տարաւ, եւ Փղշտացիի գլուխը նորա ձեռքին էր։</verse>
				<verse number="58">Եւ Սաւուղն ասեց նորան. Ո՞ւմ տղան ես դու, պատանի։ Եւ Դաւիթն ասեց. Քո ծառայ Բեթլեհէմացի Յեսսէի տղան եմ։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ երբոր Սաւուղի հետ խօսեց եւ վերջացրեց. Յովնաթանի սիրտը կապուեցաւ Դաւիթի սրտի հետ. Եւ Յովնաթանը նորան իր անձի պէս սիրեց։</verse>
				<verse number="2">Եւ նոյն օրը Սաւուղը նորան առաւ եւ թող չտուաւ որ ետ դառնայ իր հօր տունը։</verse>
				<verse number="3">Եւ Յովնաթանը եւ Դաւիթը ուխտ արին, որովհետեւ նա իր անձի պէս սիրում էր նորան։</verse>
				<verse number="4">Եւ յովնաթանն իր վերարկուն հանեց եւ այն ու իր հանդերձները մինչեւ իր սուրը, իր աղեղը եւ գօտին Դաւիթին տուաւ։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթը գնում էր ամեն տեղ, ուր որ Սաւուղը նորան ուղարկում էր, եւ իմաստութեամբ էր վարվում. Եւ սաւուղը նորան պատերազմական մարդկանց վերայ դրաւ, եւ բոլոր ժողովրդին եւ Սաւուղի ծառաներին էլ հաճոյ եղաւ։</verse>
				<verse number="6">Եւ երբոր նորանք գալիս էին և Դաւիթը Փղշտացիին մեռցնելուց ետ էր դառնում Իսրայէլի բոլոր քաղաքներից կանայք դուրս եկան երգելով եւ պար բռնելով սաւուղ թագաւորին դիմաւորելու թմբուկներով, ուրախութեամբ եւ ծնծղաներով։</verse>
				<verse number="7">Եւ պար բռնող կանայքը պատասխան տալով երգում էին եւ ասում. Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, Եւ Դաւիթն իր բիւրաւորներին։</verse>
				<verse number="8">Եւ Սաւուղը շատ բարկացաւ, եւ այս խօսքի համար նեղացաւ, եւ ասեց. Բիւրաւորները Դաւիթին տուին, բայց ինձ տուին հազարաւորները. Եւ հիմա մնում է նորա համար միայն թագաւորութիւնը։</verse>
				<verse number="9">Եւ այն օրից ի վեր Սաւուղը ծուռ աչքով էր նայում Դաւիթին։</verse>
				<verse number="10">Եւ հետեւեալ օրը Սաւուղի վերայ Աստուածանից չար ոգի եկաւ, եւ նա տան մէջ մարգարէութիւն արաւ եւ Դաւիթն ուրիշ ժամանակների պէս իր ձեռքովը քնար էր ածում. Եւ նիզակը Սաւուղի ձեռքին էր։</verse>
				<verse number="11">Եւ Սաւուղը նիզակը շպռտեց՝ ասելով. Դաւիթին զարկեմ՝ պատին բևեռեմ. Բայց Դաւիթը նորա երեսիցը երկու անգամ խոյս տուաւ։</verse>
				<verse number="12">Եւ Սաւուղը Դաւիթի երեսիցը վախենում էր, որովհետեւ Տէրը նորա հետ էր. Բայց Սաւուղիցը հեռացել էր։</verse>
				<verse number="13">Եւ Սաւուղը նորան իր մօտիցը հեռացրեց, եւ նորան հազարապետ արաւ. Եւ նա ժողովրդի առաջին դուրս էր գալիս եւ մտնում էր։</verse>
				<verse number="14">Եւ Դաւիթն իր ամեն ճանապարհների մէջ իմաստութեամբ էր վարվում. Եւ Տէրը նորա հետ էր։</verse>
				<verse number="15">Եւ երբոր Սաւուղը տեսաւ, որ նա իմաստութեամբ է վարվում, նորա երեսիցը վախենում էր։</verse>
				<verse number="16">Եւ բոլոր Իսրայէլն ու Յուդան Դաւիթին սիրում էին, որովհետեւ նորանց առաջին նա էր դուրս եկող մտնողը։</verse>
				<verse number="17">Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Ահա իմ մեծ աղջիկ Մերովբը քեզ կին կտամ. Միայն թէ դու ինձ համար զօրաւոր եղիր, եւ Տիրոջ պատերազմները պատերազմիր, որովհետեւ Սաւուղն ասեց. Իմ ձեռքը նորա վերայ չլինի, այլ Փղշտացիների ձեռքը նորա վերայ լինի։</verse>
				<verse number="18">Եւ Դաւիթը Սաւուղին ասեց. Ես ո՞վ եմ, եւ ի՞նչ է իմ կեանքը, իմ հօր ազգատոհմը՝ Իսրայէլի մէջ, որ թագաւորին փեսայ դառնամ։</verse>
				<verse number="19">Եւ եղաւ երբոր Սաւուղի աղջիկ Մերովբը պիտի Դաւիթին տրուէր՝ Մաուլացի Եդրիելին կին տրուեցաւ։</verse>
				<verse number="20">Եւ Սաւուղի Մեղքող աղջիկը սիրում էր Դաւիթին. Եւ երբոր Սաւուղին իմացրին, այս բանը նորա աչքերին հաճոյ երեւեցաւ։</verse>
				<verse number="21">Եւ Սաւուղն ասեց. Ես աղջիկս նորան տամ՝ որ նորա համար որոգայթ դառնայ, եւ Փղշտացիների ձեռքը նորա վերայ լինի։ Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Ինձ այս օր երկրորդովս փեսայ եղիր։</verse>
				<verse number="22">Եւ Սաւուղն իր ծառաներին հրամայեց, որ Դաւիթի հետ ծածկաբար խօսեն եւ ասեն. Ահա թագաւորը քեզ հաւանել է, ու նորա բոլոր ծառաները քեզ սիրում են. Եւ հիմա թագաւորին փեսայ եղիր։</verse>
				<verse number="23">Եւ Սաւուղի ծառաները այս խօսքերը Դաւիթի ականջներին ասեցին, եւ Դաւիթն ասեց. Թագաւորին փեսայ դառնալը ձեր աչքին փո՞քր բան է երեւում. Որովհետեւ ես մի աղքատ եւ աննշան մարդ եմ։</verse>
				<verse number="24">Եւ Սաւուղի ծառաները նորան իմացրին եւ ասեցին. Դաւիթն այսպէս խօսեց.</verse>
				<verse number="25">Եւ Սաւուղն ասեց. Դաւիթին այսպէս ասեցէք. Թագաւորը ուրիշ օժիտ չէ ուզում, բայց միայն Փղշտացիների հարիւր անթլփատութիւն, որպէս զի թագաւորի թշնամիներիցը վրէժ առնուի. (բայց Սաւուղը խորհում էր Դաւիթին Փղշտացիների ձեռքովը սպանել տալ։)</verse>
				<verse number="26">Եւ երբոր նորա ծառաները այս խօսքերը Դաւիթին իմացրին, այս բանը Դաւիթի աչքերին լաւ երեւեցաւ, որ թագաւորին փեսայ դառնայ։</verse>
				<verse number="27">Եւ օրերը չէին լրացել, եւ Դաւիթը վեր կացաւ եւ իր մարդկանց հետ գնաց, եւ Փղշտացիներից երկու հարիւր մարդ մեռցրեց. Եւ Դաւիթը նորանց անթլփատութիւնները բերաւ, եւ լրիւ թագաւորին տուին, որ թագաւորին փեսայ դառնայ։ Եւ Սաւուղն իր աղջիկ Մեղքողը կին տուաւ նորան։</verse>
				<verse number="28">Եւ Սաւուղը երբոր տեսաւ եւ հասկացաւ, որ Տէրը դաւիթի հետ է, եւ Սաւուղի Մեղքող աղջիկը նորան սիրում է,</verse>
				<verse number="29">Սաւուղն առաւել եւս վախեցաւ Դաւիթից, եւ Սաւուղը միշտ Դաւիթին թշնամութիւն էր անում։</verse>
				<verse number="30">Եւ Փղշտացիների իշխանները դուրս էին գալիս պատերազմելու. Երբոր նորանք դուրս էին գալիս, Դաւիթը Սաւուղի բոլոր ծառաներիցն աւելի էր իմաստութեամբ վարվում. Եւ նորա անունը շատ հռչակուեցաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ Սաւուղն իր որդի Յովնաթանին եւ իր ամեն ծառաներին ասեց, որ Դաւիթին մեռցնեն։</verse>
				<verse number="2">Բայց Սաւուղի որդի Յովնաթանը շատ էր սիրում Դաւիթին. Եւ յովնաթանը Դաւիթին իմացրեց եւ ասեց. Իմ հայր Սաւուղը ուզում է քեզ մեռցնել. Ուրեմն հիմա մինչեւ առաւօտ զգոյշ կաց, եւ մէկ ծածուկ տեղ նստիր եւ թաք կաց։</verse>
				<verse number="3">Եւ ես դուրս կգամ եւ իմ հօր մօտ կկանգնեմ այն դաշտումը ուր որ դու կլինես, եւ քեզ համար իմ հօր հետ կխօսեմ, եւ ինչ որ իմանամ՝ քեզ կպատմեմ։</verse>
				<verse number="4">Եւ Յովնաթանը Դաւիթի մասին լաւ խօսեց իր հայր սաւուղի հետ, եւ նորան ասեց. Թող թագաւորը իր ծառայ Դաւիթի դէմ մեղքչգործէ. Որովհետեւ նա քեզ դէմ մեղք չէ արել. Եւ նորա գործքերը քեզ համար շատ լաւ են։</verse>
				<verse number="5">Ըստ որում նա իր հոգին իր ձեռքի մէջ դրաւ եւ Փղշտացիին զարկեց. Եւ Տէրը բոլոր Իսրայէլին մեծ փրկութիւն շնորհեց. Դու տեսար եւ ուրախացար, եւ ի՞նչու համար անմեղ արիւնով մեղանչես՝ Դաւիթն առանց պատճառի մեռցնելով։</verse>
				<verse number="6">Եւ Սաւուղը Յովնաթանի խօսքին լսեց, եւ Սաւուղն երդում արաւ՝ թէ Տէրը կենդանի է որ նա պիտի չմեռցնուի։</verse>
				<verse number="7">Եւ Յովնաթանը Դաւիթին կանչեց. Եւ Յովնաթանը պատմեց նորան այս բոլոր խօսքերը. Եւ Յովնաթանը Դաւիթին տարաւ Սաւուղի մօտ, եւ նա լինում էր նորա առաջին ինչպէս երէկ եւ միւս օրը։</verse>
				<verse number="8">Եւ դարձեալ պատերազմ եղաւ. Եւ Դաւիթը դուրս եկաւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ, եւ նորանց մէջ մէկ մեծ կոտորած արաւ. Եւ նորանք նորա առաջիցը փախան։</verse>
				<verse number="9">Եւ Տէրիցը չար ոգի եկաւ Սաւուղի վերայ, եւ նա իր տանը նստած էր, եւ նիզակը ձեռքին. Դաւիթն էլ իր ձեռքովը ածում էր քնարը։</verse>
				<verse number="10">Եւ Սաւուղն ուզեց որ Դաւիթին նիզակով զարկէ՝ պատին բեւեռէ. Բայց նա Սաւուղի երեսիցն իրան շուռ տուաւ, եւ նիզակը պատին զարկեց. Եւ Դաւիթը փախաւ եւ այն գիշերը պրծաւ։</verse>
				<verse number="11">Բայց Սաւուղը Դաւիթի տունը մարդիկ ուղարկեց, որ նորան պաշարեն եւ առաւօտը մեռցնեն։ Սակայն Դաւիթի կին Մեղքողը նորան իմացրեց եւ ասեց. Եթէ այս գիշեր քո անձը չապրեցնես, էգուց քեզ պիտի մեռցնեն։</verse>
				<verse number="12">Եւ Մեղքողը Դաւիթին վայր իջեցրեց պատուհանիցը. Եւ նա գնաց՝ փախաւ եւ պրծաւ։</verse>
				<verse number="13">Եւ Մեղքողը մէկ արձան առաւ, եւ նորան անկողինի մէջ դրաւ, եւ նորա գլխի տակ այծի մազի բարձ դրաւ եւ նորան ծածկոցով ծածկեց։</verse>
				<verse number="14">Եւ երբոր Սաւուղը մարդիկ ուղարկեց Դաւիթին բռնելու համար, նա ասեց. Հիւանդ է։</verse>
				<verse number="15">Եւ Սաւուղը մարդիկ ուղարկեց Դաւիթին տեսնելու համար, եւ ասեց. Նորան անկողինովը ինձ մօտ բերէք, որ մեռցնեմ։</verse>
				<verse number="16">Եւ այն մարդիկն եկան. Եւ ահա անկողինի մէջ մէկ արձան կար. Եւ գլխի տակ այծի մազի բարձ։</verse>
				<verse number="17">Եւ Սաւուղը Մեղքողին ասեց. Ի՞նչու համար այսպէս խաբեցիր ինձ, եւ իմ թշնամիին բաց թողեցիր, եւ նա էլ պրծաւ։ Եւ մեղքողը Սաւուղին ասեց. Նա ինձ ասեց. Ինձ բաց թող, ի՞նչու համար քեզ մեռցնեմ։</verse>
				<verse number="18">Այսպէս փախաւ Դաւիթը եւ պրծաւ, եւ գնաց Ռամա Սամուէլի մօտ, եւ նորան պատմեց այն ամենը որ Սաւուղն իրան արել էր։ Յետոյ նա Սամուէլի հետ գնաց, եւ Նաւաթի մէջ բնակուեցան։</verse>
				<verse number="19">Եւ Սաւուղին իմացրին եւ ասեցին. Ահա Դաւիթը Ռամայի Նաւաթումն է։</verse>
				<verse number="20">Այն ժամանակ Սաւուղը մարդիկ ուղարկեց որ Դաւիթին բռնեն, եւ երբոր նորանք տեսան մարգարէութիւն անող մարգարէների ժողովքը՝ եւ նորանց վերակացու Սամուէլին կանգնած, Աստուծոյ Հոգին Սաւուղի ուղարկած մարդկանց վերայ եկաւ, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։</verse>
				<verse number="21">Եւ երբոր Սաւուղին իմացրին, նա ուրիշ մարդիկ ուղարկեց, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։ Եւ Սաւուղը երրորդ անգամ մարդիկ ուղարկեց, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։</verse>
				<verse number="22">Այն ժամանակ ինքն էլ գնաց Ռամա, եւ մինչեւ Սոկքովի մեծ ջրհորը գալը՝ հարցրեց եւ ասեց. Ո՞ւր են Սամուէլն ու Դաւիթը. Եւ ասեցին. Ահա նորանք Ռամայի Նաւաթումն են։</verse>
				<verse number="23">Գնաց եւ Ռամայի Նաւաթը. Եւ նորա վերայ էլ եկաւ Աստուծոյ Հոգին, եւ մինչեւ Ռամայի Նաւաթը հասնելը գնալով մարգարէութիւն էր անում։</verse>
				<verse number="24">Եւ նա էլ իր հանդերձները հանեց, եւ Սամուէլի առաջին նա էլ էր մարգարէութիւն անում. Եւ այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը մերկ վայր ընկաւ գետինը. Նորա համար ասում են թէ՝ Սաւո՞ւղն էլ է մարգարէների մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ Դաւիթը Ռամայի Նաւաթից փախաւ եւ գնաց յովնաթանի առաջին ասեց. Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է իմ յանցանքը, եւ ի՞նչ մեղք եմ գործել քո հօր առաջին, որ նա ինձ ուզում է մեռցնել։</verse>
				<verse number="2">Եւ Յովնաթանն ասեց նորան. Քաւ լիցի, դու պիտի չմեռնես. Ահա իմ հայրը մեծ կամ փոքր մի բան չէ անում առանց ինձ յայտնելու. Եւ իմ հայրն ի՞նչու համար պիտի ծածկէ այդ բանը ինձանից. Այդպիսի բան չկայ։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթն երդում էլ արաւ եւ ասեց. Քո հայրը լաւ գիտէ, որ ես քո առաջին շնորհք եմ գտել. Նորա համար ասում է թէ Յովնաթանն այս բանը չիմանայ, մի գուցէ վշտանայ. Բայց կենդանի է Տէրն ու կենդանի է քո անձը, որ իմ ու մահուան մէջտեղը միայն մէկ քայլ կայ։</verse>
				<verse number="4">Եւ Յովնաթանն ասեց Դաւիթին. Ինչ որ քո սիրտն ինձ ասէ, ես քեզ կանեմ։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթն ասեց Յովնաթանին. Ահա էգուց ամսագլուխ է. Եւ պէտք է որ ես նստէի թագաւորի հետ կերակուր ուտելու, սակայն ինձ թող տուր որ մինչեւ երրորդ օրուայ իրիկունը դաշտի մէջ թաք կենամ։</verse>
				<verse number="6">Եթէ հայրդ ինձ որոնելու լինի, ասես որ՝ Դաւիթն ինձ շատ աղաչեց որ շտապէ իր քաղաքը Բեթլեհէմ. Որովհետեւ այնտեղ բոլոր ազգատոհմի տարեկան զոհն է։</verse>
				<verse number="7">Եթէ այսպէս ասէ. Լաւ, այն ժամանակ քո ծառայի համար խաղաղութիւն է. Բայց եթէ բարկանայ, իմացիր որ նորանից որոշուած է այդ չարութիւնը։</verse>
				<verse number="8">Եւ ծառայիդ ողորմութիւն արա. Որովհետեւ դու քո ծառային քեզ հետ Տիրոջ ուխտը մտցրիր. Եւ եթէ ինձ վերայ մէկ յանցանք կայ, դու մեռցրու ինձ, եւ ի՞նչու համար ինձ քո հօրը տանես։</verse>
				<verse number="9">Եւ Յովնաթանն ասեց. Քաւ լիցի որ ես իմանալով թէ իմ հօր կողմանէ քեզ համար չարիք է որոշուած, եւ այն քեզ չիմացնեմ։</verse>
				<verse number="10">Եւ Դաւիթն ասեց Յովնաթանին. Ո՞վ կիմացնէ ինձ, եթէ քո հայրը քեզ խստութեամբ պատասխանէ։</verse>
				<verse number="11">Եւ Յովնաթանն ասեց Դաւիթին. Եկ դուրս գնանք դաշտը. Եւ երկուսն էլ գնացին դաշտը։</verse>
				<verse number="12">Եւ Յովնաթանն ասեց Դաւիթին. Վկայ է Իսրայէլի Տէր Աստուածը. Որ այս ժամանակ էգուց կամ միւս օր իմ հօրը քննելով տեսնեմ թէ Դաւիթի համար լաւ է, եւ նոյն ժամանակ մարդ չուղարկեմ եւ քեզ չյայտնեմ.</verse>
				<verse number="13">Տէրը Յովնաթանին այսպէս եւ սորանից աւելի անէ. Բայց եթէ իմ հայրը քեզ չարութիւն անել ուզէ, քեզ կյայտնեմ, եւ քեզ կարձակեմ, որ խաղաղութեամբ գնաս, եւ Տէրը քեզ հետ լինի, ինչպէս որ իմ հօր հետ էր։</verse>
				<verse number="14">Եւ ոչ միայն դեռ իմ կենդանութեան ժամանակին դու ինձ Տիրոջ ողորմութիւնը անես, դեռ ես չմեռած.</verse>
				<verse number="15">Մանաւանդ ոչ էլ այն ժամանակ քո ողորմութիւնը իմ տանիցը չկտրես յաւիտեան, երբոր Տէրը Դաւիթի բոլոր թշնամիներին երկրիս վերայից ջնջէ։</verse>
				<verse number="16">Եւ Յովնաթանը Դաւիթի տան հետ դաշնակցութիւն արաւ եւ ասեց. Տէրը Դաւիթի թշնամիներիցը վրէժ առնէ։</verse>
				<verse number="17">Եւ Յովնաթանը Դաւիթին կրկին երդում անել տուաւ նորան սիրելու համար, որովհետեւ նորան սիրում էր իր անձի պէս։</verse>
				<verse number="18">Եւ Յովնաթանը նորան ասեց. Էգուց ամսագլուխ է, եւ քեզ պիտի որոնեն, որովհետեւ քո տեղը դարտակ պիտի մնայ։</verse>
				<verse number="19">Եւ երրորդ օրը շուտով իջնես, եւ գաս այն տեղը՝ ուր որ այն բանի օրը թաք կացար, եւ Եզելի քարի մօտ նստես։</verse>
				<verse number="20">Եւ ես նորա մօտ երեք նետ կգցեմ նշան գցելու պէս։</verse>
				<verse number="21">Եւ ահա տղան կուղարկեմ՝ ասելով. Գնա նետերը գտիր. Եւ եթէ տղային ասեմ. Ահա նետերը քեզանից այս կողմն են, նորանց վեր առ, այն ժամանակ գաս. Որովհետեւ քեզ համար խաղաղութիւն է, եւ մի բան չկայ՝ Տէրը կենդանի է.</verse>
				<verse number="22">Բայց եթէ տղային այսպէս ասեմ. Ահա նետերը քեզանից այն կողմն են, այն ժամանակ գնաս. Որովհետեւ Տէրն է քեզ ուղարկում։</verse>
				<verse number="23">Եւ այս խօսքի համար որ ես ու դու խօսեցինք՝ ահա տէրը իմ եւ քո մէջն է յաւիտեան։</verse>
				<verse number="24">Եւ Դաւիթը դաշտումը թաք կացաւ. Եւ երբոր եղաւ ամսագլխին թագաւորը հացի նստեց կերակուր ուտելու.</verse>
				<verse number="25">Եւ թագաւորը իր սովորութեան պէս իր աթոռի վերայ պատի աթոռի վերայ նստեց. Եւ Յովնաթանը կանգնեց, եւ Աբենները նստել էր Սաւուղի մօտ եւ Դաւիթի տեղը դարտակ էր։</verse>
				<verse number="26">Եւ Սաւուղն այն օրը մի բան չխօսեց. Որովհետեւ ասեց, նորան մի բան է պատահել. նա մաքուր չէ, անտարակոյս մաքուր չէ։</verse>
				<verse number="27">Եւ հետեւեալ օրը՝ ամսի երկուսին էլ Դաւիթի տեղը դարտակ էր. Եւ Սաւուղն իր որդի Յովնաթանին ասեց. Յեսսէի որդին ի՞նչու համար երէկ ու այսօր հացի չեկաւ։</verse>
				<verse number="28">Եւ Յովնաթանը Սաւուղին պատասխանեց. Դաւիթն ինձանից հրաման խնդրեց՝ որ Բեթլեհէմ գնայ։</verse>
				<verse number="29">Եւ ասեց. Աղաչում եմ՝ ինձ արձակիր. Որովհետեւ այն քաղաքումը մեր ազգատոհմը զոհ ունի. Եւ իմ եղբայրն ինձ պատուիրել է եւ եթէ հիմա քո աչքերի առաջին շնորհք եմ գտել, աղաչում եմ՝ ինձ թող տուր գնամ եւ եղբայրներիս տեսնեմ. Այս պատճառով թագաւորի սեղանին չեկաւ։</verse>
				<verse number="30">Եւ Սաւուղի բարկութիւնը բորբոքուեց Յովնաթանի դէմ, եւ նորան ասեց. Ով ապստամբ եւ չար կնկայ զաւակ, մի՞թէ ես չգիտեմ որ դու Յեսսէի որդիին ընտրել ես քո ամօթի եւ քո մօր ամօթի եւ խայտառակութեան համար։</verse>
				<verse number="31">Որովհետեւ քանի որ Յեսսէի որդին երկրիս վերայ ողջ է, դու չես հաստատուիլ, ոչ էլ քո թագաւորութիւնը. Եւ հիմա մարդ ուղարկիր եւ նորան ինձ մօտ բեր, որովհետեւ նա մահապարտ է։</verse>
				<verse number="32">Եւ Յովնաթանն իր հօրը՝ Սաւուղին պատասխանեց եւ ասեց. Ի՞նչու համար պիտի մեռցնուի, ի՞նչ է արել։</verse>
				<verse number="33">Եւ Սաւուղը նիզակը շպռտեց նորա վերայ, որ նորան զարկէ. Այն ժամանակ Յովնաթանն իմացաւ որ իր հայրը որոշել է որ Դաւիթին մեռցնէ։</verse>
				<verse number="34">Եւ Յովնաթանը տեղանիցը վեր կացաւ բարկութիւնը բորբոքուած, եւ ամսի երկրորդ օրը կերակուր չկերաւ. Որովհետեւ Դաւիթի համար տխրեց, որ իր հայրը նորան անարգեց։</verse>
				<verse number="35">Եւ երբոր առաւօտ եղաւ Յովնաթանը դուրս եկաւ դաշտը, Դաւիթին հետ որոշած ժամանակին, եւ իր հետ մի փոքր տղայ կար։</verse>
				<verse number="36">Եւ իր տղային ասեց. Վազիր գտիր այս նետերը որ ես գցում եմ. Եւ երբոր տղան վազում էր, նա նետը նորանից այն կողմը գցեց։</verse>
				<verse number="37">Եւ երբոր այն տղան Յովնաթանի գցած նետի տեղը գնաց, Յովնաթանը այն տղայի ետեւից կանչեց եւ ասեց. Ահա նետը քեզանից այն կողմն է։</verse>
				<verse number="38">Եւ Յովնաթանը այն տղայի ետեւից կանչեց. Շուտ արա, շտապիր, մի կանգնիր։ Եւ յովնաթանի տղան նետերը ժողովեց, եւ եկաւ իր տիրոջ մօտ։</verse>
				<verse number="39">Բայց տղան մի բան չգիտէր. Միայն Յովնաթանն ու Դաւիթը գիտէին այս բանը։</verse>
				<verse number="40">Եւ Յովնաթանն իր գործիքները տղային տուաւ եւ նորան ասեց. Գնա՝ քաղաքը տար։</verse>
				<verse number="41">Եւ տղան գնաց եւ Դաւիթը հարաւային կողմից դուրս եկաւ եւ գետինը ընկաւ երեսի վերայ եւ երեք անգամ երկրպագութիւն արաւ, եւ իրար համբուրեցին, ու իրար վերայ լաց եղան մինչեւ որ Դաւիթը շատ լաց եղաւ։</verse>
				<verse number="42">Եւ յովնաթանը Դաւիթին ասեց. Գնա խաղաղութեամբ, ինչպէս որ մենք երկուսս Տիրոջ՝ անունովը երդում արինք եւ ասեցինք թէ Տէրը իմ ու քո մէջ՝ եւ իմ սերունդի ու քո սերունդի մէջ վկայ լինի մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="43">Եւ Դաւիթը վեր կացաւ գնաց, Յովնաթանն էլ գնաց քաղաքը։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ Դաւիթը գնաց Նոբ Աքիմելէք քահանայի մօտ. Եւ Աքիմելէքը զարհուրելով Դաւիթին դիմաւորեց, եւ նորան ասեց. Ի՞նչու համար մինակ ես եւ հետդ մարդ չկայ։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթն Աքիմելէք քահանային ասեց. Թագաւորը ինձ մի բան է հրամայել եւ ինձ ասել. Ոչ մի մարդ չիմանայ այն բանը, որի համար քեզ ուղարկում եմ, եւ որ քեզ հրամայեցի. Եւ ես երկտասարդներին այսինչ տեղն եմ որոշել։</verse>
				<verse number="3">Հիմա ի՞նչ կայ ձեռքիդ տակ, ինձ հինգ հաց տուր, կամ ինչ որ կգտնուի։</verse>
				<verse number="4">Եւ քահանան Դաւիթին պատասխանեց եւ ասեց. Ձեռքիս տակ հասարակ հաց չկայ, միայն սուրբ հաց կայ, երիտասարդները գոնէ եթէ կանանցից զգուշացել են՝ թող ուտեն։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթը քահանային պատասխանեց եւ նորան ասեց. Կանայք մեզանից հեռու են երէկուանից եւ միւս օրից երբոր ես դուրս եկայ. Եւ երիտասարդների ամանները մաքուր են. Եւ այս էլ հասարակի պէս է, մանաւանդ որ այսօր ամանների մէջ սրբագործվում է։</verse>
				<verse number="6">Եւ քահանան սուրբ հացը տուաւ նորան. Որովհետեւ այնտեղ ուրիշ հաց չկար, բայց միայն առաջաւորութեան հացը, որ Տիրոջ առաջիցը վեր էր առնվում, եւ վեր առնուած օրը տաք հաց էր դրվում։</verse>
				<verse number="7">Եւ այն օրը Սաւուղի ծառաներից մէկը այնտեղ Տիրոջ առաջին արգիլուած էր, եւ նորա անունը Եդովմայեցի Դովեկ էր. Նա Սաւուղի հովիւների գլխաւորն էր։</verse>
				<verse number="8">Եւ Դաւիթն Աքիմելէքին ասեց. Այստեղ ձեռքիդ տակ նիզակ կամ սուր չկա՞յ. Որովհետեւ սուրս ու զէնքերս հետս չառայ, նորա համար որ թագաւորի գործը ստիպողական էր։</verse>
				<verse number="9">Եւ քահանան ասեց. Ահա Փղշտացի Գողիաթի սուրը՝ որ նորան Էլայի հովիտումը մեռցրիր, ահա նա եփուդի ետեւ մի հագուստում փաթաթուած է. Եթէ նորան կառնես՝ առ. Որովհետեւ այստեղ նորանից ուրիշը չկայ. Եւ Դաւիթն ասեց. Նորա նմանը չկայ. Նորան ինձ տուր։</verse>
				<verse number="10">Եւ այն օրը Դաւիթը վեր կացաւ եւ Սաւուղի երեսիցը փախաւ, գնաց Գէթի Անքուս թագաւորի մօտ։</verse>
				<verse number="11">Եւ Անքուսի ծառաները նորան ասեցին. Չէ՞ որ սա է երկրի թագաւորը՝ Դաւիթը, սորա համար չէ՞ր որ պար բռնողները պատասխանելով երգում էին եւ ասում. Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, Եւ Դաւիթն՝ իր բիւրաւորներին։</verse>
				<verse number="12">Եւ Դաւիթն այս խօսքերը դրաւ իր սրտի մէջ, եւ Գէթի թագաւորի Անքուսի երեսիցը շատ վախեցաւ։</verse>
				<verse number="13">Եւ նորանց առաջին իր կերպարանքը փոխեց՝ նորանց ձեռքի տակ իրան խելագար ձեւացրեց. Դռների փեղկերի վերայ նշաններ էր գծում, եւ լորձունքները ծորեցնում էր իր մօրուքի վերայ։</verse>
				<verse number="14">Եւ Անքուսն իր ծառաներին ասեց. Ահա տեսաք այս մարդը որ խելագար է, նորան ի՞նչու համար ինձ մօտ բերիք։</verse>
				<verse number="15">Մի՞թէ ես խելագարների կարոտ եմ, որ դորան բերիք իմ առաջը գիժութիւն անելու համար. Դա իմ տո՞ւնս մտնէ։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ Դաւիթն այնտեղից գնաց, եւ փախաւ Ոդողոմի քարայրը հասաւ. Եւ իր եղբայրները եւ իր հօր բոլոր տունը լսեցին, եւ իջան այնտեղ նորա մօտ։</verse>
				<verse number="2">Եւ նորա մօտ հաւաքուեցան ամեն հարստահարեալ մարդիկ, պարտք ունեցող մարդիկ եւ ամեն սիրտը վիրաւորուած մարդիկ, եւ նա նորանց վերայ զօրագլուխ եղաւ, եւ նորա հետ չորս հարիւրի չափ մարդ եղան։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթն այնտեղից գնաց Մովաբի Մասփան, եւ Մովաբի թագաորին ասեց. Աղաչում եմ՝ թող իմ հայրն ու մայրը ձեզ մօտ գան, մինչեւ որ իմանամ թէ Աստուած ինձ ինչ պիտի անէ։</verse>
				<verse number="4">Եւ նորանց Մովաբի թագաւորի առաջը բերել տուաւ. Եւ նորանք նորա մօտ բնակուեցան՝ որչափ ժամանակ որ Դաւիթը բերդումն էր։</verse>
				<verse number="5">Եւ Գադ մարգարէն Դաւիթին ասեց. Բերդումը մի նստիր, եւ դուրս եկ գնա Յուդայի երկիրը։ Եւ Դաւիթը գնաց Հարեթի անտառը մտաւ։</verse>
				<verse number="6">Եւ Սաւուղը լսեց, որ Դաւիթը եւ նորա հետ եղող մարդիկը իմացուել են, եւ Սաւուղը Գաբաայի մէջ Ռամայի մոշի ծառի տակին նստել էր, եւ նիզակը իր ձեռքին, եւ իր ամեն ծառաներն էլ կանգնել էին իր մօտ։</verse>
				<verse number="7">Եւ Սաւուղն ասեց իր մօտ կանգնող ծառաներին. Լսեցէք, ով Բենիամինի որդիք, Յեսսէի որդին ձեր ամենքիդ էլ արտեր եւ այգինե՞ր պիտի տայ, ամենքիդ էլ հազարապետներ ու հարիւրապետնե՞ր պիտի անէ,</verse>
				<verse number="8">Որ ամենքդ ինձ դէմ միաբանուել էք, եւ Յեսսէի որդիի իմ որդիի հետ արած դաշնակցութիւնը իմ ականջին ասող չկայ. Եւ ձեր մէջ մարդ չկայ որ ինձ համար ցաւէ, եւ ինձ յայտնէ թէ իմ որդին՝ իմ ծառային ինձ դէմ է վեր կացրել, որ դարանամուտ լինի, ինչպէս որ այսօր է։</verse>
				<verse number="9">Եւ Սաւուղի ծառաների վերակացու Եդովմայեցի Դովեկը պատասխանեց եւ ասեց. Ես Յեսսէի որդիին տեսայ որ եկաւ Նոբ Աքիտովբի որդի Աքիմելէքի մօտ.</verse>
				<verse number="10">Եւ նա նորա համար Տիրոջը հարցրեց, եւ նորան պաշար տուաւ, եւ Փղշտացի գողիաթի սուրը տուաւ նորան։</verse>
				<verse number="11">Այն ժամանակ թագաւորը մարդ ուղարկեց եւ Աքիտովբի որդի Աքիմելէք քահանային եւ նորա հօր բոլոր տունը՝ Նոբի մէջ եղող քահանաներին կանչեց. Եւ ամենքն էլ եկան թագաւորի մօտ։</verse>
				<verse number="12">Եւ Սաւուղն ասեց. Լսիր, ով Աքիտովբի որդի. Եւ նա ասեց. Ահա ես, տէր իմ։</verse>
				<verse number="13">Եւ Սաւուղը նորան ասեց. Ի՞նչու համար ինձ դէմ միաբանուեցաք դու եւ Յեսսէի որդին, եւ դու նորան հաց ու սուր տուիր, եւ նորա համար Աստուծուն հարցրիր, որ նա ինձ դէմ վեր կենայ դարանամուտ լինի, ինչպէս որ այսօր է։</verse>
				<verse number="14">Եւ Աքիմելէքը պատասխանեց թագաւորին եւ ասեց. Քո բոլոր ծառաների մէջ ո՞վ կայ Դաւիթի պէս հաւատարիմ, որ թագաւորի փեսայ, հրամաններիդ լսող, եւ քո տան մէջ պատուաւոր է։</verse>
				<verse number="15">Մի՞թէ ես այսօր եմ սկսել նորա համար Աստուծուն հարցնելու. Քաւ լիցի. Թագաւորը իր ծառայի վերայ իմ հօր բոլոր տան վերայ մի բան չդնէ, որովհետեւ ծառադ այս բոլոր բաներից մի պզտիկ կամ մեծ բան չգիտէր։</verse>
				<verse number="16">Եւ թագաւորն ասեց. Ով Աքիմելէք, անպատճառ պիտի մեռնես, եւ քո հօր բոլոր տունը։</verse>
				<verse number="17">Եւ թագաւորն իր մօտ կանգնող սուրհանդակներին ասեց. Ետ դարձէք եւ Տիրոջ քահանաներին մեռցրէք, որ նորանց ձեռքն էլ Դաւիթի հետ է. Որովհետեւ գիտէին նորա փախչելը՝ եւ ինձ չյայտնեցին. Բայց թագաւորի ծառաները չուզեցին իրանց ձեռքը ձգել Տիրոջ քահանաներին զարկելու։</verse>
				<verse number="18">Եւ թագաւորը Դովեկին ասեց. Դու դարձիր եւ քահանաներին զարկ։ Եւ Եդովմայեցի Դովեկն ետ դառաւ եւ քահանաներին զարկեց, եւ այն օրը նա ութսունեւհինգ մարդ մեռցրեց, որ քթանի եփուդ էին հագնում։</verse>
				<verse number="19">Եւ քահանաների Նոր քաղաքը սուրի բերանով անցրեց, մարդից մինչեւ կին, երեխայից մինչեւ կաթնակեր մանուկը, եւ մինչեւ արջառը, էշը եւ ոչխարը սուրի բերանով անցրեց։</verse>
				<verse number="20">Եւ Աքիտովբեան Աքիմելէքի մէկ որդին՝ որի անունը Աբիաթար էր, ազատուեցաւ եւ փախաւ Դաւիթի ետեւից։</verse>
				<verse number="21">Եւ Աբիաթարը Դաւիթին պատմեց թէ Սաւուղը Տիրոջ քահանաներին մեռցրեց։</verse>
				<verse number="22">Եւ Դաւիթն Աբիաթարին ասեց. Ես այն օրը իմացայ երբոր Եդովմայեցի Դովեկն այնտեղ էր, թէ անպատճառ Սաւուղին պատմելու է. Քո հօր տան բոլոր հոգիների յանցաւորը ես եմ։</verse>
				<verse number="23">Ինձ մօտ նստիր, մի վախենար. Որովհետեւ իմ հոգին որոնողը քո հոգին էլ է որոնում. Բայց դու ապահով ես ինձ մօտ։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ Դաւիթին իմացրին ասելով. Ահա Փղշտացիները Կէիլայի հետ պատերազմ են անում, եւ կալերը կողոպտում են։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց. Գնամ այս Փղշտացիներին զարկե՞մ։ Եւ Տէրը Դաւիթին ասեց. Գնա Փղշտացիներին զարկ եւ Կէիլան ազատիր։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթի մարդիկը նորան ասեցին. Ահա մենք այստեղ Յուդայի մէջ վախենում ենք. Էլ ո՜րչափ աւելի՝ եթէ Կէիլա գնանք Փղշտացիների գունդերի դէմ։</verse>
				<verse number="4">Եւ Դաւիթը դարձեալ Տիրոջը հարցրեց. Եւ Տէրը նորան պատասխանեց եւ ասեց. Վեր կաց՝ Կէիլա իջիր. Որովհետեւ ես Փղշտացիներին քո ձեռքը կտամ։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթն իր մարդկանցովը Կէիլա գնաց եւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ, եւ նորանց անասուններն առաւ, եւ նորանց մեծ հարուածով զարկեց. Եւ Դաւիթը Կէիլայի բնակիչներին ազատեց։</verse>
				<verse number="6">Եւ Աքիմելէքի որդի Աբիաթարը Դաւիթի մօտ Կէիլա փախչելիս՝ եփուդը ձեռքին իջաւ։</verse>
				<verse number="7">Եւ երբոր Սաւուղին իմացրին, թէ Դաւիթը Կէիլա է եկել, Սաւուղն ասեց. Աստուած նորան իմ ձեռքն է մատնել. Որովհետեւ մտել է դռներ եւ նիգեր ունեցող քաղաքի մէջ՝ թաք կացել։</verse>
				<verse number="8">Եւ Սաւուղը բոլոր ժողովրդին պատերազմի հրաւիրեց, որ Կէիլա իջնէ եւ Դաւիթին եւ նորա մարդկանցը պաշարէ։</verse>
				<verse number="9">Իսկ Դաւիթն իմացաւ որ Սաւուղն իր համար չարութիւն է հնարում եւ Աբիաթար քահանային ասեց. Եփուդը մօտեցրու։</verse>
				<verse number="10">Եւ Դաւիթն ասեց. Ով Եհովայ Իսրայէլի Աստուած, քո ծառան լսեց որ Սաւուղն ուզում է գալ Կէիլայի վերայ, որ փչացնէ քաղաքն իմ պատճառովը.</verse>
				<verse number="11">Արդեօք Կէիլայի բնակիչները ինձ ձեռքը կմատնե՞ն, ծառայիդ լսածին պէս՝ Սաւուղը կիջնէ՞. Ով Եհովայ Իսրայէլի Աստուած, աղաչում եմ՝ ծառայիդ յայտնիր։ Եւ Տէրն ասեց. Կիջնէ։</verse>
				<verse number="12">Եւ Դաւիթն ասեց. Կէիլայի բնակիչները ինձ եւ իմ մարդկանցը Սաւուղի ձեռքը կմատնե՞ն։ Եւ Տէրն ասեց. Կմատնեն։</verse>
				<verse number="13">Եւ Դաւիթն ու նորա մարդիկը վեր կացան վեց հարիւր մարդի չափ եւ դուրս եկան Կէիլայիցը եւ գնացին ուր որ կարող էին գնալ. Եւ երբոր Սաւուղին իմացրին, թէ Դաւիթը Կէիլայիցը փախել է, գնալը ձգեց։</verse>
				<verse number="14">Եւ Դաւիթը բնակվում էր անապատի մէջ ամուր տեղեր. Եւ նստեց Զիփի անապատումը սարի վերայ։ Եւ Սաւուղը նորան որոնում էր ամեն օր, բայց Աստուած նորա ձեռքը չմատնեց նորան։</verse>
				<verse number="15">Եւ Դաւիթը տեսաւ որ Սաւուղը դուրս է եկել իր անձը որոնելու. Եւ Դաւիթը Զիփի անապատումը մի անտառի մէջ էր։</verse>
				<verse number="16">Եւ Սաւուղի որդի Յովնաթանը վեր կացաւ գնաց անտառը Դաւիթի մօտ, եւ նորա ձեռքը Աստուծով զօրացրեց.</verse>
				<verse number="17">Եւ նորան ասեց. Մի վախենար, որովհետեւ իմ հօր Սաւուղի ձեռքը քեզ պիտի չգտնէ, եւ դու Իսրայէլի վերայ թագաւոր պիտի լինես, եւ ես քո երկրորդը կլինեմ, եւ այս բանը իմ հայր Սաւուղն էլ գիտէ։</verse>
				<verse number="18">Եւ նորանք երկուսն էլ Տիրոջ առաջին ուխտ արին. Եւ Դաւիթը մնաց անտառումը, բայց Յովնաթանը գնաց իր տունը։</verse>
				<verse number="19">Եւ Զիփացիները վեր գնացին Գաբաա Սաւուղի մօտ, եւ ասեցին. Ահա Դաւիթը մեզ մօտ թաք է կացել անտառի մէջ պինդ տեղերում Եքեղա բլուրի վերայ Եսեմոնի հարաւային կողմումը։</verse>
				<verse number="20">Հիմա, ով թագաւոր, իջիր ինչպէս որ քո անձը ուզում է բոլոր փափաքով իջնել, եւ նորան թագաւորի ձեռքը մատնելը մեր բանն է։</verse>
				<verse number="21">Եւ Սաւուղն ասեց. Դուք Տէրիցն օրհնեալ լինէք, որ ինձ ցաւակից եղաք։</verse>
				<verse number="22">Ուրեմն գնացէք աւելի լաւ ստուգեցէք, եւ իմացէք ու տեսէք այնտեղ ուր որ նորա ոտքը լինի, և թէ ով է նորան այնտեղ տեսել. Որովհետեւ ինձ ասել են թէ նա շատ խորամանգ է։</verse>
				<verse number="23">Ուստի նայեցէք ու իմացէք նորա բոլոր թաք կենալու տեղերը, եւ ստուգած՝ ինձ մօտ դարձէք, որ ձեզ հետ գնամ. Եւ եթէ նա այն երկրումն է, նորան Յուդայի բոլոր հազարաւորների մէջ պիտի որոնեմ։</verse>
				<verse number="24">Եւ նորանք վեր կացան եւ Սաւուղի առաջիցը գնացին Զիփ, եւ Դաւիթն իր մարդկանցովը Մաոնի անապատումն էր դաշտի մէջ՝ Եսիմոնի հարաւային կողմին։</verse>
				<verse number="25">Եւ Սաւուղն իր մարդկանցովը գնաց որոնելու. Եւ երբոր դաւիթին իմացրին, վայր իջաւ վէմը եւ նստեց Մաոնի անապատի մէջ. Եւ Սաւուղը լսեց, եւ Դաւիթին հալածեց Մաոնի անապատումը։</verse>
				<verse number="26">Եւ Սաւուղը սարի այս կողմովն էր գնում, եւ Դաւիթն էլ իր մարդկանցովը սարի այն կողմովը. Եւ Դաւիթը շտապում էր Սաւուղի երեսից փախչել. Բայց Սաւուղն ու իր մարդիկը Դաւիթին ու նորա մարդկանցը շրջապատեցին, որ նորանց բռնեն։</verse>
				<verse number="27">Եւ մի լրաբեր եկաւ Սաւուղի մօտ եւ ասեց. Շուտով եկ. Որովհետեւ Փղշտացիները յարձակուել են երկրի վերայ։</verse>
				<verse number="28">Եւ Սաւուղը աւիթին հալածելուց դարձաւ գնաց, որ Փղշտացիների դէմ գնայ. Նորա համար այնտեղի անունը Սէլա-մահլէգօթ ասուեցաւ։ 29{nl}</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Եւ այնտեղից վեր ելաւ եւ Ենգադդիի ամուր տեղերումը նստեց։</verse>
				<verse number="2">Եւ երբոր Սաւուղը Փղշտացիներիցը ետ դառաւ՝ նորան իմացրին եւ ասեցին. Ահա Դաւիթը Ենգադդիի անապատումն է։</verse>
				<verse number="3">Եւ Սաւուղը բոլոր Իսրայէլիցը երեք հազար ընտիր մարդիկ առաւ, եւ գնաց, որ Դաւիթին եւ նորա մարդկանցը որոնէ Այծեմանց ժայռերի վերայ։</verse>
				<verse number="4">Եւ եկաւ ճանապարհի վերայ եղող ոչխարների փարախրները, եւ այնտեղ մէկ քարայր կար. Եւ Սաւուղը հարկաւորութեան համար ներս մտաւ. Եւ Դաւիթն իր մարդկանցովը այն քարայրի ներսումը նստել էր։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթի մարդիկը նորան ասեցին. Ահա այս այն օրն է, որի համար Տէրը քեզ ասել է թէ Ահա, քո թշնամին քո ձեռքը կմատնեմ, եւ քո աչքերին հաճոյ երեւեցածը արա նորան։ Եւ Դաւիթը վեր կացաւ եւ Սաւուղի վերարկուի մի ծայրը ծածուկ կտրեց։</verse>
				<verse number="6">Եւ յետոյ Դաւիթի սիրտը խղճաց, որ Սաւուղի վերարկուի ծայրը կտրեց։</verse>
				<verse number="7">Եւ իր մարդկանց ասեց. Աստուած չանէ որ Տիրոջ օծեալին՝ իմ տիրոջը այս բանը անեմ, որ իմ ձեռքը նորա վերայ մեկնեմ. Որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։</verse>
				<verse number="8">Եւ Դաւիթն այս խօսքերով իր մարդկանցը զսպեց, եւ նորանց թող չտուաւ որ Սաւուղի վերայ յարձակուին։ Եւ Սաւուղը քարայրիցը դուրս եկաւ եւ իր ճանապարհը գնաց։</verse>
				<verse number="9">Եւ յետոյ Դաւիթը վեր կացաւ այն քարայրիցը դուրս եկաւ եւ Սաւուղի ետեւից կանչելով ասեց. Ով տէր իմ թագաւոր։ Եւ երբոր Սաւուղն ետ նայեց, Դաւիթն երեսի վերայ ծռելով խոնարհութիւն արաւ։</verse>
				<verse number="10">Եւ Դաւիթն ասեց Սաւուղին. Ի՞նչու համար ես մարդկանց խօսքին ականջ դնում, որ ասում են թէ Ահա Դաւիթը քո չարութիւնն է ուզում։</verse>
				<verse number="11">Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ Տէրը այսօր քարայրի մէջ քեզ իմ ձեռքը մատնեց. Եւ ասեցին որ քեզ մեռցնեմ, բայց ես քեզ խնայեցի, եւ ասեցի. Ես իմ ձեռքը դէպի իմ տիրոջը չեմ մեկնիլ. Որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։</verse>
				<verse number="12">Եւ տես, հայր իմ, տես, քո վերարկուի ծայրն իմ ձեռքին է. Եւ ես քո վերարկուի ծայրը կտրելով՝ քեզ չմեռցրի. Հասկացիր եւ տես, որ իմ ձեռքին չարութիւն եւ անօրէնութիւն չկայ, եւ քեզ դէմ մի յանցանք չեմ արել, բայց դու ուզում ես իմ անձը մեռցնել։</verse>
				<verse number="13">Տէրը դատաստան անէ իմ ու քո մէջ, եւ Տէրը իմ վրէժը քեզանից առնէ. Բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ։</verse>
				<verse number="14">Ինչպէս որ վաղեմի առակն ասում է. Անօրէններիցը դուրս կգայ անօրէնութիւն, բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ։</verse>
				<verse number="15">Իսրայէլի թագաւորի որի՞ ետեւից է դուրս եկել, եւ դու որի՞ ետեւից ես ընկնում. մի մեռած շա՞ն ետեւից, մի լուի՞ ետեւից։</verse>
				<verse number="16">Եւ Տէրը դատաւոր լինի, եւ իմ ու քո մէջ դատաստան անէ. Եւ տեսնէ ու իմ դատը վարէ, եւ ինձ քո ձեռքիցն ազատէ։</verse>
				<verse number="17">Եւ երբոր Դաւիթը վերջացրեց այս խօսքերը Սաւուղին ասելը. Սաւուղն ասեց. Այս քո ձա՞յնն է, որդեակ իմ Դաւիթ. Եւ Սաւուղն իր ձայնը բարձրացրեց եւ լաց եղաւ.</verse>
				<verse number="18">Եւ Դաւիթին ասեց. Դու ինձանից արդար ես. Որովհետեւ դու ինձ բարիք հատուցրիր, բայց ես քեզ չարիք հատուցրի։</verse>
				<verse number="19">Եւ դու այսօր քո ինձ արած բարութիւնը յայտնեցիր, որ Տէրը ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չմեռցրիր։</verse>
				<verse number="20">Որովհետեւ երբ մէկ մարդ իր թշնամիին գտնելու լինի, թող կտա՞յ որ նա խաղաղութեամբ գնայ, եւ այսօր քո ինձ արածի փոխարէնը Տէրը քեզ բարիք հատուցանէ։</verse>
				<verse number="21">Եւ հիմա ահա գիտեմ որ դու անշուշտ թագաւոր պիտի դառնաս, եւ Իսրայէլի թագաւորութիւնը քո ձեռքումը պիտի հաստատուի։</verse>
				<verse number="22">Եւ հիմա Տէրովն ինձ երդում արա թէ ինձանից յետոյ իմ սերունդին չես մեռցնիլ, եւ իմ հօր տանիցն իմ անունը բնաջինջ չես անիլ։</verse>
				<verse number="23">Եւ Դաւիթը Սաւուղին երդում արաւ։ Եւ Սաւուղը գնաց իր տունը, եւ Դաւիթն իր մարդկանցովը վեր ելաւ պինդ տեղը։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Եւ Սամուէլը մեռաւ, եւ բոլոր Իսրայէլը ժողովուեցան եւ նորա համար սուգ արին, եւ նորան թաղեցին իր տանը Ռամայումը։ Եւ Դաւիթը վեր կացաւ իջաւ Փառանի անապատը։</verse>
				<verse number="2">Եւ Մաոնի մէջ մի մարդ կար, եւ նորա գործը Կարմեղոսի մէջ էր. Եւ նա շատ մեծ մարդ էր, եւ երեք հազար ոչխար եւ հազար այծ ունէր, եւ իր ոչխարները ասրակտուր անելու համար Կարմեղոսումն էր լինում։</verse>
				<verse number="3">Եւ այն մարդի անունը Նաբաղ էր, եւ նորա կնկայ անունը Աբիգեա. Եւ այն կինը խոհեմամիտ եւ գեղեցկադէմ էր, բայց մարդը խստաբարոյ եւ չարագործ էր, եւ նա Քաղեբեան էր։</verse>
				<verse number="4">Եւ Դաւիթը լսեց անապատի մէջ որ Նաբաղ իր ոչխարները խուզում է։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթը տասը երիտասարդ ուղարկեց, եւ Դաւիթն այն երիտասարդներին ասեց. Վեր գնացէք կարմեղոս եւ Նաբաղի մօտ գնացէք, եւ իմ անունովը նորա ողջութիւնը հարցրէք։</verse>
				<verse number="6">Եւ այսպէս ասեցէք. Ողջ կաց. Քեզ եւ քո տանը եւ քո բոլոր ստացուածքին խաղաղութիւն լինի։</verse>
				<verse number="7">Եւ հիմա լսել եմ, որ ոչխարներդ խուզում ես. Հիմա քո հովիւները մեզ հետ էին, նորանց վնաս չենք տուել, եւ նորանց մէկը բանը չէ պակասել՝ որչափ ժամանակ որ մնացել են Կարմեղոսումը։</verse>
				<verse number="8">Քո պատանիներին հարցրու, եւ թող նորանք քեզ ասեն. Եւ այս երիտասարդները թող քո աչքերի առաջին շնորհք գտնեն, որովհետեւ բարի օր եկանք. Շնորհք արա՝ քո ծառաներին եւ քո որդի Դաւիթին ձեռքիցդ եկածը տուր։</verse>
				<verse number="9">Եւ Դաւիթի երիտասարդները գնացին, եւ այս բոլոր խօսքերի համեմատ Դաւիթի անունովը խօսեցին Նաբաղի հետ եւ կանգնեցին։</verse>
				<verse number="10">Եւ Նաբաղը Դաւիթի ծառաներին պատասխանեց եւ ասեց. Դաւիթն ո՞վ է, եւ Յեսսէի որդին ո՞վ է. Այս օրերը իրանց տէրերի երեսից փախչող ծառաները շատացել են։</verse>
				<verse number="11">Ես իմ հացը, իմ ջուրը եւ խուզողներիս համար մորթած անասուններս առնեմ եւ այն մարդկանց տա՞մ, որ չգիտեմ թէ որտեղից են։</verse>
				<verse number="12">Եւ Դաւիթի երիտասարդներն իրանց ճանապարհը դարձան, եւ գնացին այս բոլոր խօսքերը նորան պատմեցին։</verse>
				<verse number="13">Եւ Դաւիթն իր մարդկանցն ասեց. Ամեն մարդ իր սուրը մէջքը կապէ. Եւ ամեն մարդ իր սուրը մէջքը կապեց, եւ Դաւիթն էլ իր սուրը մէջքը կապեց. Եւ Դաւիթի ետեւից չորս հարիւրի չափ մարդ դուրս եկաւ. Եւ երկու հարիւր մարդ մնացին կարասիների մօտ։</verse>
				<verse number="14">Եւ ծառաների մէկը Նաբաղի կնկան Աբիգեային իմացրեց եւ ասեց. Ահա Դաւիթն անապատից մարդիկ է ուղարկել մեր Տիրոջն օրհնելու համար, բայց նա նորանց դուրս արաւ։</verse>
				<verse number="15">Բայց այն մարդիկը մեզ հետ շատ լաւ էին, եւ մեզ վնաս չտուին. Եւ մեզանից մի բան չկորաւ դաշտումը որչափ ժամանակ որ նորանց հետ ման եկանք։</verse>
				<verse number="16">Նորանք մեզ համար պարիսպ էին գիշերն էլ ցերեկն էլ, որչափ ժամանակ որ նորանց մօտ ոչխարները արածեցնում էինք։</verse>
				<verse number="17">Եւ հիմա իմացիր եւ տես՝ թէ ինչ ես անելու. Որովհետեւ մեր տիրոջ վերայ եւ նորա բոլոր տան վերայ չարիքը հասել է. Որովհետեւ նա մի այնպիսի չար մարդ է, որ նորա հետ խօսել չի լինիլ։</verse>
				<verse number="18">Եւ Աբիգեան շուտով երկու հարիւր հաց, եւ երկու տիկ գինի, եւ հինգ պատրաստուած ոչխար, եւ հինգ գրիւ հեղի ցորեն, հարիւր ողկոյզ չամիչ, եւ երկու հարիւր շարոց թուզ առաւ եւ էշերի վերայ դրաւ նորանց.</verse>
				<verse number="19">Եւ իր ծառաներին ասեց. Առաջս անցէք, ահա ես ձեր ետեւիցը գալիս եմ. Բայց իր մարդին Նաբաղին չիմացրեց։</verse>
				<verse number="20">Եւ երբոր այն կինը էշի վերայ հեծած՝ սարի անխուլ տեղովը իջնում էր, ահա Դաւիթը եւ նորա մարդիկը նորա առաջն էին իջնում, եւ նա նորանց հանդիպեց։</verse>
				<verse number="21">Եւ Դաւիթն ասել էր. Ուրեմն զուր տեղն եմ անապատի մէջ այս մարդի բոլոր ունեցած բաները պահել, եւ նորա բոլոր ունեցածիցը մի բան չկորաւ, բայց նա ինձ լաւութեան փոխարէն վատութիւն է անում։</verse>
				<verse number="22">Աստուած Դաւիթի թշնամիներին այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ մինչեւ էգուց առաւօտ նորա մարդկանցից մէկ արու մարդ ողջ թողեմ։</verse>
				<verse number="23">Եւ Աբիգեան Դաւիթին հէնց որ տեսաւ շուտով էշի վերայիցն իջաւ, եւ Դաւիթի առաջին երեսի վերայ ընկաւ եւ մինչեւ գետինը խոնարհութիւն արաւ։</verse>
				<verse number="24">Եւ նորա ոտքն ընկաւ եւ ասեց. Ով տէր իմ, յանցանքը ինձ վերայ լինի. Բայց հրաման տուր՝ որ աղախինդ քո առաջին խօսէ, եւ քո աղախնի խօսքերը լսիր։</verse>
				<verse number="25">Աղաչում եմ՝ որ իմ տէրը այս չար մարդ Նաբաղի մասին իր սրտի մէջ մի բան չդնէ. Որովհետեւ ինչպէս որ անունն է՝ այնպէս էլ ինքն է. Նորա անունը Նաբաղ է, եւ անզգամութիւնը իր հետն է. Բայց ես քո աղախինն իմ տիրոջ ուղարկած երիտասարդներին չտեսայ։</verse>
				<verse number="26">Եւ հիմա, ով տէր իմ, Տէրը կենդանի է եւ քո անձն էլ կենդանի է, որ Տէրը քեզ չթողեց որ արիւնի մէջ մտնես, եւ քո վրէժը քո ձեռքովն առնես. Եւ հիմա քո թշնամիներն ու իմ տիրոջը վատութիւն ուզողները Նաբաղի պէս լինեն։</verse>
				<verse number="27">Եւ հիմա այս ընծան որ քո աղախինը բերաւ իմ տիրոջը, թող իմ տիրոջ ետեւից եկող երիտասարդներին տրուի։</verse>
				<verse number="28">Աղաչում եմ՝ քո աղախնի յանցանքը ներիր. Որովհետեւ Տէրը իմ տիրոջ համար անպատճառ հաստատ տուն պիտի շինէ, որովհետեւ իմ տէրը Տիրոջ պատերազմները պատերազմեց, եւ քո օրերումը քեզ վերայ մի չարութիւն չգտնուեցաւ։</verse>
				<verse number="29">Բայց թէեւ քեզ հալածելու ու քո անձը որոնելու համար մէկ մարդ վեր է կացել, իմ տիրոջ հոգին քո Տէր Աստուծոյ առաջին կեանքի ծրարի մէջ ծրարուած պիտի լինի. Բայց քո թշնամիների հոգիները նա կշպռտէ պարսատիկի միջից դուրս եկածի պէս։</verse>
				<verse number="30">Եւ երբոր Տէրը բոլոր քեզ համար ասած բարութիւնները իմ տիրոջն անէ, եւ քեզ Իսրայէլի վերայ թագաւոր նշանակէ,</verse>
				<verse number="31">Այս քեզ համար գայթակղութիւն եւ իմ տիրոջ սրտի համար խիղճ չլինի. Թէ առանց պատճառի արիւն թափեցիր, կամ իմ տէրն ինքն իրան օգնեց. Եւ երբոր Տէրը իմ տիրոջը բարութիւն անէ, այն ժամանակ քո աղախնին յիշես։</verse>
				<verse number="32">Եւ Դաւիթն ասեց Աբիգեային. Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմաւորելու.</verse>
				<verse number="33">Եւ օրհնեալ է քո խոհեմութիւնը. Եւ օրհնեալ ես դու որ այսօր ինձ արգիլեցիր արիւնի մէջ մտնելուց, եւ որ իմ ձեռքն ինձ օգնէր։</verse>
				<verse number="34">Բայց կենդանի է Իսրայէլի Տէր Աստուածը՝ որ ինձ արգիլեց քեզ չարութիւն անելուց, որ եթէ դու շուտով չգայիր եւ առաջս չելնէիր, մինչեւ էգուց առաւօտ Նաբաղի մէկ արու մարդը չէր մնալ։</verse>
				<verse number="35">Եւ Դաւիթը նորա ձեռքիցն առաւ ինչ որ բերել էր նորա համար եւ նորան ասեց. Խաղաղութիւնով տունդ գնա. Ահա խօսքիդ լսեցի եւ քո խնդիրքն ընդունեցի։</verse>
				<verse number="36">Եւ Աբիգեան գնաց Նաբաղի մօտ, եւ ահա նա իր տանը մէջ թագաւորական խնջոյքի պէս խնջոյք ունէր. Եւ Նաբաղի սիրտը զուարթացել էր, եւ նա շատ արբել էր. Եւ կինը մինչեւ առաւօտեան լոյսը մի պզտիկ կամ մեծ բան չպատմեց նորան։</verse>
				<verse number="37">Եւ առաւօտը երբոր Նաբաղը գինիիցն սթափուեցաւ, նորա կինը այս բաները պատմեց նորան. Եւ նորա սիրտն իր միջումը մեռաւ, եւ քար դառաւ։</verse>
				<verse number="38">Եւ տասը օրի չափ եղաւ՝ Տէրը զարկեց Նաբաղին որ մեռաւ։</verse>
				<verse number="39">Եւ Դաւիթը Նաբաղի մեռնելը լսեց՝ ասեց. Օրհնեալ է Տէրը, որ նաբաղի ձեռքից կրած նախատինքիս դատաստանն ինքը դատեց, եւ իր ծառային չարութիւնից ետ պահեց. Եւ Տէրը Նաբաղի չարութիւնը նոր գլխին դարձրեց։ Եւ Դաւիթը մարդ ուղարկեց՝ եւ Աբիգեայի հետ խօսեց, որ նորան իր համար կին առնէ։</verse>
				<verse number="40">Եւ Դաւիթի ծառաները գնացին Կարմեղոս Աբիգեայի մօտ եւ նորա հետ խօսեցին եւ ասեցին. Դաւիթը մեզ քեզ մօտ ուղարկեց, որ քեզ իրան կին առնէ։</verse>
				<verse number="41">Եւ նա վեր կացաւ եւ երեսի վերայ մինչեւ գետինը երկրպագութիւն արաւ, եւ ասեց. Ահա քո աղախինը թող սպասաւոր լինի իմ տիրոջ ծառաների ոտքերը լուանալու համար։</verse>
				<verse number="42">Եւ Աբիգեան շուտով կանգնեց՝ էշը հեծաւ ինքը եւ իրան հետեւող հինգ աղջիկները, եւ Դաւիթի պատգամաւորների ետեւից գնաց, եւ նորա կինը եղաւ։</verse>
				<verse number="43">Դաւիթը Յեզրայէլից Աքինոամին էլ առաւ, եւ այս երկուսն էլ նորա կանայքն եղան։</verse>
				<verse number="44">Բայց Սաւուղն իր Մեղքող աղջիկը՝ որ Դաւիթի կինն էր՝ Գաղղիմացի Լայիսի որդի Փաղտիէլին տուաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Եւ Զիփացիք գնացին Գաբաա Սաւուղի մօտ եւ ասեցին. Ահա Դաւիթը Եսեմոնի դէմ Եքեղայի բլրի վերայ թաք է կացել։</verse>
				<verse number="2">Եւ Սաւուղը վեր կացաւ եւ Իսրայէլից երեք հազար ընտրուած մարդկանց հետ իջաւ Զիփի անապատը, որ Զիփի անապատումը Դաւիթին որոնէ։</verse>
				<verse number="3">Եւ Սաւուղը Եսեմոնի դէմ Եքեղայի բլրի վերայ ճանապարհին բանակ տուաւ։ Դաւիթն էլ նստած էր անապատումը. Եւ երբոր տեսաւ որ Սաւուղն իր ետեւիցը գալիս է անապատը,</verse>
				<verse number="4">Դաւիթը լրտեսներ ուղարկեց, եւ իմացաւ որ Սաւուղը ստոյգ եկել է։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթը վեր կացաւ եւ եկաւ Սաւուղի բանակ տուած տեղը. Եւ Դաւիթը տեսաւ Սաւուղի եւ նորա զօրավար՝ Ներեան Աբենների պառկած տեղը. Բայց Սաւուղը պառկել էր կառքերի մէջտեղը, եւ ժողովուրդը բանակ էին տուել նորա շուրջը։</verse>
				<verse number="6">Եւ Դաւիթը պատասխանեց եւ Քետացի Աքիմելէքի ու Յովաբի եղբայր Շարուհեան Աբեսսային ասեց. Ո՞վ ինձ հետ բանակը կիջնէ Սաւուղի մօտ։ Եւ Աբեսսան ասեց. Ես քեզ հետ կիջնեմ։</verse>
				<verse number="7">Եւ Դաւիթը Աբեսսայի հետ գիշերը ժողովրդի մէջ մտաւ, եւ ահա Սաւուղը կառքերի մէջտեղ պառկած քնած էր. Նորա նիզակը գլխի մօտ գետինը ցցուած էր, եւ Աբեններն ու ժողովուրդը նորա շուրջը պառկել էին։</verse>
				<verse number="8">Եւ Աբեսսան Դաւիթին ասեց. Աստուած այսօր քո թշնամին քո ձեռքը մատնեց. Եւ հիմա թող տուր որ նիզակով մէկ անգամում գետինը զարկեմ նորան եւ չկրկնեմ։</verse>
				<verse number="9">Բայց Դաւիթն Աբեսսային ասեց. Մի մեռցնիր նորան. Որովհետեւ Տիրոջ օծեալին ո՞վ կարող է ձեռքը մեկնել անպարտ լինիլ։</verse>
				<verse number="10">Եւ Դաւիթն ասեց. Տէրը կենդանի է որ Տէրը նորան կզարկէ կամ նորա օրը կգայ կմեռնէ, կամ թէ պատերազմի մէջ կմտնէ ու կմեռնէ։</verse>
				<verse number="11">Տէրը չանէ որ ես ձեռքս մեկնեմ Տիրոջ օծեալի դէմ. Միայն թէ հիմա նորա գլխի մօտի նիզակը եւ ջրի կուժը առ եւ գնանք։</verse>
				<verse number="12">Եւ Դաւիթը Սաւուղի գլխի մօտից նիզակն ու ջրի կուժն առաւ եւ գնացին, եւ տեսնող չկար, իմացող չկար եւ զարթնացող չկար. Որովհետեւ ամենքը քնել էին. Նորա համար որ Տիրոջ կողմանէ նորանց վերայ խոր քուն էր եկել։</verse>
				<verse number="13">Եւ Դաւիթն այն կողմն անցաւ, եւ վեր ելաւ սարի գլուխը՝ հեռուանց կանգնեց, և նորանց մէջ շատ միջոց կար։</verse>
				<verse number="14">Դաւիթը ժողովրդին եւ ներեան Աբեններին կանչեց եւ ասեց. Ով Աբեններ, պատասխան չե՞ս տալիս. Եւ Աբեններ պատասխանեց եւ ասեց. Դու ո՞վ ես որ կանչում ես թագաւորին։</verse>
				<verse number="15">Եւ Դաւիթն Աբեններին ասեց. Դու տղամարդ չե՞ս, եւ քեզ պէս ո՞վ կայ Իսրայէլի մէջ, եւ ի՞նչու համար քո տէր թագաւորին պահպանութիւն չարիր. Որովհետեւ ժողովրդից մէկը եկաւ քո տէր թագաւորին մեռցնելու։</verse>
				<verse number="16">Այդ բանը լաւ չէ որ դու արիր. Կենդանի է Տէրը որ դուք մահապարտ էք. Որովհետեւ Տիրոջ օծեալին՝ ձեր տիրոջը պահպանութիւն չարիք. Եւ հիմա նայիր, թագաւորի նիզակը եւ նորա գլխի մօտի ջրի կուժը ո՞ւր է։</verse>
				<verse number="17">Այն ժամանակ Սաւուղը Դաւիթի ձայնը ճանաչեց եւ ասեց. Դա քո՞ ձայնն է, որդեակ իմ Դաւիթ. Եւ Դաւիթն ասեց. Իմ ձայնն է, ով տէր իմ թագաւոր։</verse>
				<verse number="18">Եւ նա ասեց. Ի՞նչու համար իմ տէրը այդպէս իր ծառայի ետեւիցն է ընկել. Որովհետեւ ի՞նչ արի, եւ իմ ձեռքումն ի՞նչ չարութիւն կայ։</verse>
				<verse number="19">Եւ հիմա իմ տէր թագաւորը իր ծառայի խօսքերը թող լսէ. Եթէ Տէրն է քեզ ինձ վերայ վեր կացրել, թող դա զոհ լինի. Բայց եթէ մարդկանց որդիքը, թող նորանք Տիրոջ առաջին անիծեալ լինեն, որովհետեւ ինձ այսօր դուրս արին՝ որ Տիրոջ ժառանգութեան հետ չմիանամ, եւ ինձ ասեցին. Գնա օտար աստուածների ծառայութիւն արա։</verse>
				<verse number="20">Եւ հիմա Տիրոջ առաջին իմ արիւնը գետինը չընկնի, որովհետեւ Իսրայէլի թագաւորը դուրս է եկել մէկ լու որոնելու, ինչպէս որ մէկը սարերումը կաքաւ է հալածում։</verse>
				<verse number="21">Եւ Սաւուղն ասեց. Մեղք գործեցի. Դարձիր, որդեակ իմ Դաւիթ. Քեզ դէմ այլ եւս չարիք չեմ գործիլ, որովհետեւ իմ հոգին այսօր քո աչքերին պատուական երեւեցաւ. Ահա յիմարութիւն արիեւ մեծապէս սխալուեցայ։</verse>
				<verse number="22">Եւ Դաւիթը պատասխանեց եւ ասեց. Ահա թագաւորի նիզակը. Թող երիտասարդների մէկը գայ եւ առնէ այն։</verse>
				<verse number="23">Եւ Տէրը ամեն մարդի իր արդարութեան ու իր հաւատարմութեան համեմատ հատուցանէ. Որովհետեւ Տէրը քեզ այսօր իմ ձեռքը տուաւ, բայց ես չուզեցի ձեռքս մեկնել Տիրոջ օծեալին։</verse>
				<verse number="24">Եւ ահա ինչպէս որ քո հոգին այսօր իմ աչքերին պատուական երեւեցաւ, իմ հոգին էլ Տիրոջ առաջին այնպէս պատուական եևեւայ, եւ նա ինձ ամեն նեղութիւնից ազատէ։</verse>
				<verse number="25">Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Օրհնեալ լինես դու, որդեակ իմ Դաւիթ, դու գործ ես գործելու եւ յաջողութիւն ես գտնելու։ Եւ Դաւիթը գնաց իր ճանապարհը, Սաւուղն էլ դարձաւ իր տեղը։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Եւ Դաւիթն իր սրտումն ասեց. Վերջապէս ես մէկ օր Սաւուղի ձեռքովը կորչելու եմ. Ինձ համար Փղշտացիների երկիրը փախչելուց լաւը չկայ, որ Սաւուղը ինձանից յոյսը կկտրի, եւ ինձ այլ եւս Իսրայէլի բոլոր սահմանների մէջ չի որոնիլ. Այսպէս նորա ձեռքիցը կազատուիմ։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթը վեր կացաւ իր հետ եղող վեց հարիւր մարդովը, եւ անցաւ գնաց Գէթի թագաւոր՝ մաովքի որդի Անքուսի մօտ։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթը բնակուեց ինքը եւ իր մարդիկը՝ ամեն մարդ իր տնովը՝ Դաւիթն էլ իր երկու կիներովը՝ Յեզրայէլացի Աքինոամի հետ ու Կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ՝ Անքուսի մօտ Գէթումը։</verse>
				<verse number="4">Եւ երբոր Սաւուղին իմացրին, թէ Դաւիթը փախել է Գէթ, այլ եւս նորան չորոնեց։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթը Անքուսին ասեց. Աղաչում եմ, եթէ քո առաջին շնորհք գտայ, թող գիւղաքաղաքների մէկում ինձ տեղ տան, որ այնտեղ նստեմ. Որովհետեւ ի՞նչու համար քո ծառան քեզ հետ թագաւորանիստ քաղաքումը նստէ։</verse>
				<verse number="6">Եւ այն օրը Անքուսը Սիկելակը նորան տուաւ. Այս պատճառով Սիկելակը մինչեւ այս օրը Յուդայի թագաւորներինը եղաւ։</verse>
				<verse number="7">Եւ այն օրերի թիւը, որ Դաւիթը Փղշտացիների երկրումը բնակուեց, մէկ տարի եւ չորս ամիս եղաւ։</verse>
				<verse number="8">Եւ Դաւիթը եւ նորա մարդիկը վեր ելան, եւ Գեսուրացիների, Գազերացիների եւ Ամաղեկացիների վերայ յարձակուեցան, որովհետեւ նորանք վաղուց ի վեր բնակվում էին այն երկրումը, Սուրից մինչեւ Եգիպտոսի երկիրը։</verse>
				<verse number="9">Եւ Դաւիթն այն երկիրը զարկեց, եւ ամենեւին մարդ կամ կին ողջ չթողեց, եւ ոչխարներ ու արջառներ եւ էշեր եւ ուղտեր ու հանդերձներ առաւ, եւ դարձաւ եկաւ Անքուսի մօտ։</verse>
				<verse number="10">Եւ Անքուսն ասեց. Այսօր չէ՞ք յարձակուել. Եւ Դաւիթն ասեց. Դէպի Յուդայի հարաւային կողմը, Յերամելացիների հարաւային կողմը, եւ Կենեցիների հարաւային կողմը։</verse>
				<verse number="11">Եւ Դաւիթը մարդ կամ կին ողջ չթողեց, որ լուր բերէ Գէթ, որովհետեւ ասեց. Մի գուցէ մեզ համար պատմեն եւ ասեն թէ Դաւիթն այսպէս է անում։ Եւ նորա սովորութիւնը այսպէս է լինելու, քանի որ Փղշտացիների երկրումը բնակուի։</verse>
				<verse number="12">Եւ Անքուսը Դաւիթին հաւատալով՝ ասեց. Այս մարդը՝ իր ժողովրդի՝ Իսրայէլի մօտ իրան գարշահոտ է արել. Թող ինձ մօտ յաւիտեան ծառայ լինի։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Եւ այն օրերում Փղշտացիները իրանց զօրքերը ժողովեցին պատերազմի, որ դուրս գան Իսրայէլի հետ պատերազմեն. Եւ Անքուսը Դաւիթին ասեց. Գիտենաս որ դու քո մարդկանցովը ինձ հետ պիտի բանակը դուրս գաս։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթն Անքուսին ասեց. Եւրոմն դու կիմանաս թէ ծառադ ինչ կանէ, եւ Անքուսը դաւիթին ասեց. Նորա համար քեզ միշտ ինձ անձնապահ եմ անելու։</verse>
				<verse number="3">Իսկ Սամուէլը մեռած էր. Եւ բոլոր Իսրայէլը նորա համար սուգ էին արել. Եւ նորան թաղել էին իր քաղաքումը Ռամայի մէջ։ Սաւուղն էլ վհուկներին եւ նշանագէտներին՝ երկրիցը վեր էր առել։</verse>
				<verse number="4">Եւ Փղշտացիները ժողովուեցան եւ եկան Սունամումը բանակ տուին. Սաւուղն էլ ժողովեց բոլոր Իսրայէլին եւ բանակ տուին Գեղբուէումը։</verse>
				<verse number="5">Եւ Սաւուղը տեսաւ Փղշտացիների բանակը՝ եւ վախեցաւ, եւ սիրտը շատ դողաց։</verse>
				<verse number="6">Եւ Սաւուղը Տիրոջը հարցրեց, բայց Տէրը չպատասխանեց նորան՝ ոչ երազներով, ոչ ուրիմով, եւ ոչ մարգարէներով։</verse>
				<verse number="7">Այն ժամանակ Սաւուղն իր ծառաներին ասեց. Ինձ համար մէկ վհուկ կին որոնեցէք, որ գնամ նորան հարցնեմ։ Եւ ծառաները նորան ասեցին. Ահա Ենդովրի մէջ մէկ վհուկ կին կայ։</verse>
				<verse number="8">Եւ Սաւուղն իր հանդերձները փոխեց եւ ուրիշ հանդերձներ հագաւ, եւ իր հետ եղող երկու մարդով գնաց, եւ նորանք գիշերով այն կնկայ մօտ հասան։ Եւ Սաւուղն ասեց. Շնորհք արա, ինձ վհուկի ոգիով դիւթութիւն արա, եւ վեր հանիր ինձ համար որին որ քեզ ասեմ։</verse>
				<verse number="9">Եւ կինը նորան ասեց. Ահա դու գիտես Սաւուղի արած բանը, որ վհուկներին եւ նշանագէտներին երկրիցը բնաջինջ է արել. Ուրեմն ի՞նչու ինձ մեռցնելու համար իմ անձին որոգայթ ես պատրաստում։</verse>
				<verse number="10">Եւ Սաւուղը Տէրովը երդում արաւ նորան եւ ասեց. Տէրը կենդանի է որ այս բանից քեզ մէկ վնաս չի պատահիլ։</verse>
				<verse number="11">Այն ժամանակ կինն ասեց. Քեզ համար ո՞վ վեր հանեմ. Եւ նա ասեց. Սամուէլին հանիր ինձ համար։</verse>
				<verse number="12">Եւ կինը Սամուէլին տեսնելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Եւ կինը Սաւուղի հետ խօսեց եւ ասեց. Ի՞նչու ինձ խաբեցիր, որովհետեւ դու Սաւուղն ես։</verse>
				<verse number="13">Եւ թագաւորը նորան ասեց. Մի վախենար, բայց ի՞նչ տեսար։ Եւ կինը Սաւուղին ասեց. Գետնից դուրս եկող աստուածներ տեսայ։</verse>
				<verse number="14">Եւ Սաւուղը նորան ասեց. Նորա կերպարանքը ի՞նչպէս է։ Եւ կինն ասեց. Ահա մէկ ծեր մարդ է վեր գալիս, եւ մի վերարկու է հագած։ Եւ Սաւուղը հասկացաւ որ նա Սամուէլն է. Եւ երեսի վերայ գետինը ծռուելով նորան երկրպագութիւն արաւ։</verse>
				<verse number="15">Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Ի՞նչու համար ինձ նեղութիւն տուիր եւ ինձ վեր հանեցիր։ Եւ Սաւուղն ասեց. Ես մեծ նեղութեան մէջ եմ, որովհետեւ Փղշտացիները ինձ հետ պատերազմ են անում, եւ Աստուած ինձանից հեռացել է, եւ ինձ չէ պատասխանում ոչ մարգարէների միջոցով եւ ոչ երազներով, նորա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես թէ ինչ անեմ։</verse>
				<verse number="16">Եւ Սամուէլն ասեց. Ի՞նչու համար ինձ ես հարցնում, հիմա որ Տէրը քեզանից հեռացել է ու քեզ թշնամի եղել։</verse>
				<verse number="17">Եւ Տէրն արաւ ինչպէս որ իմ ձեռովը խօսել էր, եւ Տէրը քո ձեռքիցը թագաւորութիւնը պատառեց, եւ քո ընկեր Դաւիթին տուաւ այն։</verse>
				<verse number="18">Որովհետեւ դու Տիրոջ խօսքին չլսեցիր եւ նորա սաստիկ բարկութիւնը Ամաղէկի վերայ գործ չդրիր, նորա համար այսօր Տէրը քեզ արաւ այս բանը։</verse>
				<verse number="19">Եւ Տէրը քեզ հետ Իսրայէլին էլ է մատնելու Փղշտացիների ձեռքը. Եւ էգուց դու եւ քո որդիքն ինձ մօտ կլինէք. Տէրը Իսրայէլի բանակն էլ է մատնելու Փղշտացիների ձեռքը։</verse>
				<verse number="20">Այն ժամանակ Սաւուղը շուտով վայր ընկաւ բոլոր հասակովը գետնի վերայ, եւ Սամուէլի խօսքերիցը շատ վախեցաւ, որ վերան ոյժ էլ չմնաց. Որովհետեւ բոլոր օրը եւ բոլոր գիշերը հաց չէր կերել։</verse>
				<verse number="21">Եւ կինը Սաւուղի մօտ գնաց, եւ տեսաւ նորա չափազանց սոսկումը եւ նորան ասեց. Ահա աղախինդ խօսքիդ լսեց. Եւ հոգիս ձեռքիս մէջ դնելով՝ ինձ ասած խօսքերիդ հնազանդեցի։</verse>
				<verse number="22">Եւ հիմա աղաչում եմ՝ դու էլ քո աղախնի խօսքին լսիր, եւ քո առաջին մի պատառ հաց դնեմ եւ կեր՝ որ ոյժ առնես. Որովհետեւ ճանապարհ ես գնալու։</verse>
				<verse number="23">Բայց նա չուզեց, եւ ասեց. Չեմ ուտում. Սակայն նորա ծառաները եւ կինն էլ բռնադատեցին նորան, եւ նորանց խօսքին լսեց. Եւ գետնից վեր կացաւ անկողնի վերայ նստեց։</verse>
				<verse number="24">Եւ կինը տան մէջ սնուցած մի հորթ ունէր, շուտով նորան մորթեց, եւ ալիւր առաւ հունցեց, եւ նորանով բաղարջ թխեց.</verse>
				<verse number="25">Եւ Սաւուղի առաջը եւ նորա ծառաների առաջը դրաւ. Եւ նորանք կեան եւ վեր կացան նոյն գիշերը գնացին։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Եւ Փղշտացիները իրանց բոլոր բանակները ժողովեցին Ափեկ. Եւ իսրայէլացիները բանակ տուին Յեզրայէլի աղբիւրի մօտ։</verse>
				<verse number="2">Եւ Փղշտացիների նախարարները անց էին կենում հարիւրաւորներովը եւ հազարաւորներովը. Եւ Դաւիթն եւ իր մարդիկը նորանց ետեւիցը անց էին կենում Անքուսի հետ։</verse>
				<verse number="3">Եւ Փղշտացիների իշխաններն ասեցին. Այս Եբրայեցիներն ի՞նչ են։ Եւ Անքուսը Փղշտացիների իշխաններին ասեց. Սա Իսրայէլի թագաւոր Սաւուղի ծառա Դաւիթը չէ՞, որ այսչափ օրերից՝ կամ մանաւանդ այսչափ տարիներից ի վեր ինձ մօտ է. Եւ նորա այս կողմն անցած օրիցը մինչեւ այս օրը նորա վերայ ոչ մի բան չգտայ։</verse>
				<verse number="4">Եւ Փղշտացիների իշխանները նորա վերայ բարկացան, եւ փղշտացիների իշխանները նորան ասեցին. Այդ մարդը ետ ուղարկիր, որ գնայ իր տեղը, ուր որ նորան դրիր, եւ մեզ հետ չիջնէ պատերազմի, մի գուցէ պատերազմի մէջ մեզ թշնամութիւն անէ. Որովհետեւ նա ի՞նչով պիտի հաշտուի իր տիրոջ հետ, չէ՞ որ այս մարդկանց գլուխներովը։</verse>
				<verse number="5">Սա այն Դաւիթը չէ՞ որի համար կանայքը պար բռնելով եւ պատասխանելով ասում էին. Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, Եւ Դաւիթն իր բիւրաւորներին։</verse>
				<verse number="6">Եւ Անքուսը Դաւիթին կանչեց եւ նորան ասեց. Տէրը կենդանի է որ դու ուղիղ մարդ ես, եւ ինձ հետ բանակի մէջ մտնելդ ու դուրս գալդ իմ աչքին բարի է երեւում. Որովհետեւ ինձ մօտ եկած օրիցդ մինչեւ այս օրը քեզ վերայ մի չարութիւն չգտայ. Բայց նախարարների աչքին դու լաւ չես երեւում.</verse>
				<verse number="7">Եւ հիմա ետ դարձիր եւ խաղաղութեամբ գնա, եւ Փղշտացիների նախարարների աչքին վատ երեւացածը մի անիր։</verse>
				<verse number="8">Եւ Դաւիթն Անքուսին ասեց. Ես ի՞նչ եմ արել, եւ քո առաջիդ կանգնած օրից մինչեւ այս օրը ծառայիդ վերայ ի՞նչ գտար, որ ես չգնամ եւ իմ տէր թագաւորի թշնամիների հետ պատերազմ չանեմ։</verse>
				<verse number="9">Եւ Անքուսը պատասխանեց եւ Դաւիթին ասեց. Գիտեմ որ դու իմ աչքերի առաջին Աստուծոյ հրեշտակի պէս լաւ ես երեւում, բայց Փղշտացիների իշխաններն ասում են թէ Նա մեզ հետ դուրս չգայ պատերազմի։</verse>
				<verse number="10">Եւ հիմա առաւօտը կանուխ վեր կաց՝ դու եւ քո տիրոջ ծառաները՝ որոնք եկան քեզ հետ, եւ առաւօտը կանուխ վեր կացած լուսածագին գնացէք։</verse>
				<verse number="11">Եւ Դաւիթն ինքը եւ իր մարդիկը առաւօտը կանուխ վեր կացան որ գնան, եւ Փղշտացիների երկիրը դառնան իսկ Փղշտացիները վեր ելան Յեզրայէլ։</verse>
			</chapter>
			<chapter number="30">
				<verse number="1">Եւ երբոր Դաւիթը եւ իր մարդիկը երրորդ օրը մտան Սիկելակ, ահա Ամաղեկացիները յարձակուել էին հարաւային երկրի ու Սիկելակի վերայ. Եւ Սիկելակը զարկելով՝ նորան կրակով այրել էին.</verse>
				<verse number="2">Եւ այնտեղի կանայքը գերի էին առել՝ պզտիկից մինչեւ մեծը մէկ մարդ չէին մեռցրել, այլ իրանց հետ տանելով՝ գնացել էին իրանց ճանապարհը։</verse>
				<verse number="3">Եւ երբոր Դաւիթը եւ իր մարդիկը քաղաքը հասան, ահա կրակով այրուած էր նա. Եւ իրանց կանայքը, տղերքը եւ աղջկերքը գերի էին տարուած։</verse>
				<verse number="4">Եւ Դաւիթը եւ իր հետ եղող ժողովուրդն իրանց ձայները բարձրացրին եւ լաց եղան, մինչեւ որ նորանց վերայ ոյժ չմնաց լալու։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթի երկու կանայքը յեզրայէլացի Աքինոամը եւ Կարմելացի աբաղի կինը՝ Աբիգեան էլ էր գերի տարուած։</verse>
				<verse number="6">Եւ Դաւիթը մեծ տագնապի մէջ էր, որովհետեւ ժողովուրդը նորան ուզում էր քարկոծել, նորա համար որ բոլոր ժողովրդից ամեն մէկի սիրտը կսկծում էր իր տղերանց ու աղջկանց համար. Բայց Դաւիթը զօրացաւ իր Տէր Աստուծովը։</verse>
				<verse number="7">Եւ Դաւիթը Աքիմելէքի որդի Աբիաթար քահանային ասեց. Եփուդ մօտեցրու ինձ, եւ Աբիաթարը եփուդը Դաւիթին մօտեցրեց։</verse>
				<verse number="8">Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Այս գունդի ետեւից հալածե՞մ. Նորանց կհասնե՞մ. Եւ նա նորան ասեց. Հալածիր, որովհետեւ անպատճառ կհասնես եւ բոլորովին կազատես։</verse>
				<verse number="9">Եւ Դաւիթը ինքը եւ իր հետ եղող վեց հարիւր մարդիկը գնացին, եւ եկան մինչեւ բոսոր հեղեղատը, եւ ետ մնացողները կանգնեցին։</verse>
				<verse number="10">Եւ Դաւիթը չորս հարիւր մարդով թշնամիին հալածեց. (սակայն երկու հարիւր մարդիկը որ շատ յոգնած էին, մնացին Բոսոր հեղեղատի այս կողմին առանց անցնելու։)</verse>
				<verse number="11">Եւ նորանք դաշտի մէջ մի Եգիպտացի մարդ գտան, եւ նորան բերին Դաւիթի մօտ. Եւ նորան հաց տուին, ու կերաւ, եւ նորան ջուր խմեցրին.</verse>
				<verse number="12">Եւ նորան մի քիչ չոր թուզ եւ երկու ողկոյզ չամիչ տուին, որ կերաւ եւ ոգին վերան եկաւ. Որովհետեւ երեք օր եւ երեք գիշեր հաց չէր կերել եւ ջուր չէր խմել։</verse>
				<verse number="13">Եւ Դաւիթը նորան ասեց. Դու ո՞ւմ մարդն ես, եւ ո՞ր տեղից ես։ Եւ նա ասեց. Ես մի Եգիպտացի պատանի եմ, մի Ամաղեկացի մարդի ծառայ. Եւ իմ տէրն ինձ ձգել է, որովհետեւ հիմա երեք օր է որ հիւանդ եմ։</verse>
				<verse number="14">Մենք Քերեթի հարաւային կողմի Յուդայի կողմերի եւ Քաղէբի հարաւային կողմերի վերայ յարձակուեցանք, եւ Սիկելակը կրակով այրեցինէ։</verse>
				<verse number="15">Եւ Դաւիթը նորան ասեց. Ինձ այն գունդին մօտ կտանե՞ս։ Եւ նա ասեց. Դու ինձ Աստուծմով երդում արա որ ինձ չես մեռցնիլ, եւ ինձ իմ տիրոջ ձեռքը չես տալ. Ես էլ քեզ այն գունդին կտանեմ։</verse>
				<verse number="16">Եւ նա նորան տարաւ. Եւ ահա նորանք բոլոր գետնի երեսի վերայ ցրուած էին. Ուտում էին ու խմում էին, եւ Փղշտացիների երկրից ու Յուդայի երկրից առած այն բոլոր մեծ աւարի համար ուրախութիւն էին անում։</verse>
				<verse number="17">Եւ Դաւիթն արշալոյսից մինչեւ հետեւեալ օրուայ իրիկունը նորանց զարկեց, եւ նորանցից ոչ մի մարդ չազատուեցաւ, բայց միայն չորս հարիւր երիտասարդներ՝ որոնք ուղտերի վերայ հեծան եւ փախան։</verse>
				<verse number="18">Եւ Դաւիթն Ամաղեկացիների առած բոլոր բաները ազատեց. Եւ Դաւիթն իր երկու կանանցն էլ ազատեց։</verse>
				<verse number="19">Եւ իրանց մէկ բանը պակաս չէր պզտիկից մինչեւ մեծը, թէ տղայ, թէ աղջիկ, եւ թէ աւար, ինչ որ նորանք առել տարել էին, Դաւիթն ամենն էլ ետ բերաւ։</verse>
				<verse number="20">Եւ Դաւիթը բոլոր ոչխարներն ու արջառներն առաւ, եւ նորանց հօտերի առաջից տանում էին, եւ ասում էին՝ Դաւիթի աւարն է այս։</verse>
				<verse number="21">Եւ Դաւիթն այն երկու հարիւր մարդկանց մօտ եկաւ, որոնք շատ յոգնած էին եւ չէին կարողացել Դաւիթի ետեւից գնալ. Եւ նա նորանց նստեցրել էր Բոսոր հեղեղատի մօտ. Եւ նորանք դուրս եկան Դաւիթին եւ նորա հետ եղող ժողովրդին դիմաւորելու. Եւ Դաւիթը երբոր ժողովրդին մօտեցաւ, նորանց ողջութիւնը հարցրեց։</verse>
				<verse number="22">Եւ Դաւիթի հետ գնացող մարդկանցից բոլոր չար անզգամ մարդիկը պատասխանեցին եւ ասեցին. Ըստ որում սորանք մեզ հետ չեն գնացել՝ մենք էլ նորանց մեր ազատած աւարիցը չենք տալ. Ամեն մարդ միայն իր կինն ու որդին առնէ ու գնայ։</verse>
				<verse number="23">Բայց Դաւիթն ասեց. Այդպէս մի անիք, եղբայրներս, որովհետեւ Տէրը մեզ տուաւ այս, եւ ինքը մեզ պահեց եւ մեր վերայ եկող գունդին մեր ձեռքը մատնեց.</verse>
				<verse number="24">Եւ այս բանի մէջ ո՞վ ձեզ կլսէ. Որովհետեւ կարասիների մօտ նստողների բաժինը պատերազմի գնացողների բաժնի հետ հաւասար պիտի լինի. Հաւասարապէս պիտի բաժանեն։</verse>
				<verse number="25">Եւ այն օրից ի վեր այսպէս է Իսրայէլի մէջ. Նա կանոն եւ օրէնք դրաւ այս մինչեւ այս օրը։</verse>
				<verse number="26">Եւ Դաւիթն եկաւ Սիկելակ, եւ այն աւարիցն ուղարկեց Յուդայի ծերերին՝ իր բարեկամներին ասելով. Ահա ձեզ համար Տիրոջ թշնամիների աւարիցը մէկ ընծայ։</verse>
				<verse number="27">Այսինքն բեթելում եղողներին, հարաւային Ռամովթում եղողներին, Յաթիրում եղողներին,</verse>
				<verse number="28">Արոերում եղողներին, Սեփամովթում եղողներին,</verse>
				<verse number="29">Եսթեմովում եղողներին, Րաքալում եղողներին, Յերամելացիների քաղաքներում եղողներին, Կենեցիների քաղաքներում եղողներին,</verse>
				<verse number="30">Հօրմայում եղողներին, Քովրասանում եղողներին, Աթաքում եղողներին,</verse>
				<verse number="31">Քեբրոնում եղողներին, եւ այն ամեն տեղերը ուր որ Դաւիթն իր մարդկանցովը ման էր եկել։</verse>
			</chapter>
			<chapter number="31">
				<verse number="1">Եւ Փղշտացիները պատերազմ էին անում Իսրայէլի հետ եւ իսրայէլացի մարդիկը փախան Փղշտացիների առաջից եւ սպանուած վայր ընկան Գեղբուէ սարի վերայ։</verse>
				<verse number="2">Եւ Փղշտացիները Սաւուղին եւ նորա որդիներին հասան, եւ Փղշտացիները զարկեցին Սաւուղի որդկանց՝ Յովնաթանին, Աբինադաբին եւ Մեղքիսաւէին։</verse>
				<verse number="3">Եւ պատերազմը Սաւուղի դէմ սաստկացաւ, եւ աղեղնաւորները նորան գտան. Եւ աղեղնաւորներիցը շատ վիրաւորուեցաւ։</verse>
				<verse number="4">Եւ Սաւուղն ասեց իր կապարճակիրին. Սուրդ հանիր եւ նորանով ինձ խոցիր. Մի գուցէ այս անթլփատները գան եւ ինձ խոցեն, եւ ինձ ծաղր անեն. Բայց նորա կապարճակիրը չուզեց որովհետեւ շատ վախեցաւ։ Եւ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ նորա վերայ։</verse>
				<verse number="5">Եւ երբոր նորա կապարճակիրը տեսաւ որ Սաւուղը մեռաւ, նա էլ իր սուրի վերայ ընկաւ, եւ մեռաւ նորա հետ։</verse>
				<verse number="6">Եւ այսպէս մեռան Սաւուղը եւ նորա երեք որդիքը, եւ նորա կապարճակիրը, եւ նորա բոլոր մարդիկը նոյն օրը մէկտեղ։</verse>
				<verse number="7">Եւ տեսան Իսրայէլի մարդիկը որ հովիտի այն կողմին եւ Յորդանանի այն կողմին էին, թէ իսրայէլացիները փախան, եւ թէ մեռան Սաւուղը եւ նորա որդիքը՝ այն ժամանակ թողեցին քաղաքները եւ փախան. Եւ Փղշտացիները եկան ու նորանց մէջ բնակուեցան։</verse>
				<verse number="8">Եւ եղաւ հետեւեալ օրը, որ Փղշտացիները եկան մեռելները մերկացնելու, եւ գտան Սաւուղին եւ նորա երեք որդիներին Գեղբուէ սարի վերայ ընկած։</verse>
				<verse number="9">Այն ժամանակ նորա գլուխը կտրեցին, եւ զէնքերը հանեցին. Եւ Փղշտացիների երկրի շրջակայքը մարդ ուղարկեցին որ իրանց կռատուններին ու ժողովրդին աւետիս տան։</verse>
				<verse number="10">Եւ նորա զէնքերը դրին Աստարովթի տանը, եւ նորա մարմինը կախեցին Բեթսանի պարիսպիցը։</verse>
				<verse number="11">Եւ երբոր Գաղաադի Յաբիսի բնակիչները լսեցին ինչ որ Փղշտացիները արել էին Սաւուղին,</verse>
				<verse number="12">Բոլոր քաջ մարդիկը վերկացան, եւ բոլոր գիշերը գնացին, եւ վեր առան Սաւուղի մարմինը եւ նորա որդկանց մարմինները Բեթսանի պարսպիցը, եւ եկան Յաբիս եւ նորանց այրեցին այնտեղ,</verse>
				<verse number="13">Եւ նորանց ոսկորներն առան, եւ թաղեցին նորանց Յաբիսումն այն ծառի տակ. Եւ եօթն օր ծոմ պահեցին։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="10">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ Սաւուղի մեռնելուց յետոյ՝ եղաւ որ երբոր Դաւիթը ետ դառաւ Ամաղեկացիներին զարկելուց եւ երկու օր Սիկելակումը մնաց.</verse>
				<verse number="2">Երրորդ օրը եղաւ որ՝ ահա բանակիցը՝ Սաւուղի մօտից մէկն եկաւ, հանդերձները պատառուած եւ գլխին հող. Եւ երբոր նա Դաւիթի մօտ եկաւ՝ գետինն ընկաւ եւ երկրպագութիւն արաւ։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթն ասեց նորան. Ո՞ր տեղից ես գալիս։ Եւ նա ասեց նորան. Ես Իսրայէլի բանակիցը փախայ։</verse>
				<verse number="4">Եւ Դաւիթն ասեց նորան. Բանը ինչպէս եղաւ, պատմիր ինձ։ Եւ նա ասեց թէ ժողովուրդը պատերազմիցը փախաւ, եւ ժողովրդիցն էլ շատ մարդիկ ընկան մեռան. Նաեւ Սաւուղը եւ նորա որդի Յովնաթանը մեռան։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթն իրան լուր բերող պատանիին ասեց. Սաւուղի եւ նորա որդի Յովնաթանի մեռնելը ի՞նչպէս իմացար։</verse>
				<verse number="6">Եւ նորան լուր բերող պատանին ասեց. Դիպուածով Գեղբուէ սարի վերայ պատահեցի, եւ ահա Սաւուղը կռնած էր իր նիզակի վերայ, եւ կառքերն ու ձիաւորները նորա վերայ էին հասնում։</verse>
				<verse number="7">Այն ժամանակ ետ դառաւ եւ տեսաւ ինձ, եւ ինձ կանչեց, ես էլ ասեցի. Ահա ես։</verse>
				<verse number="8">Եւ նա ինձ ասեց. Դու ո՞վ ես։ Ես էլ նորան ասեցի թէ Ամաղեկացի եմ։</verse>
				<verse number="9">Եւ նա ինձ ասեց. Աղաչում եմ, ինձ վերայ կանգնիր ու ինձ մեռցրու. Որովհետեւ թմրութիւնն ինձ կոխել է, բայց հոգիս տակաւին վերաս է։</verse>
				<verse number="10">Եւ ես նորա վերայ կանգնեցի եւ նորան մեռցրի. Որովհետեւ ես հասկացայ որ՝ նա իր ընկնելուցն յետոյ՝ չի ապրիլ. Եւ նորա գլխի վերայ թագը եւ նորա բազուկի վերայ ապարանջանը առայ եւ այստեղ բերի նորանց իմ տիրոջ համար։</verse>
				<verse number="11">Այն ժամանակ Դաւիթն իր հանդերձները բռնեց եւ պատառեց նորանց, նոյնպէս էլ նորա հետ եղող բոլոր մարդիկը։</verse>
				<verse number="12">Եւ նորանք Սաւուղի համար, եւ նորա որդի Յովնաթանի համար եւ Տիրոջ ժողովրդի համար, եւ Իսրայէլի տան համար սուգ բռնեցին եւ լաց եղան, եւ մինչեւ իրիկուն ծոմ պահեցին, որ նորանք սրով ընկել էին։</verse>
				<verse number="13">Եւ Դաւիթն իրան լուր բերող պատանիին ասեց. Դու ո՞ր տեղացի ես։ Եւ նա ասեց, Ես մէկ պանդուխտ Ամաղեկացիի որդի եմ։</verse>
				<verse number="14">Եւ Դաւիթը նորան ասեց. Ի՞նչպէս չվախեցար՝ ձեռքդ մեկնեցիր եւ Տիրոջ օծեալին մեռցրիր։</verse>
				<verse number="15">Եւ Դաւիթը երիտասարդների մէկին կանչեց եւ ասեց. Մօտեցիր՝ սորան մեռցրու. Եւ նա նորան զարկեց, որ նա մեռաւ։</verse>
				<verse number="16">Եւ Դաւիթը նորան ասեց. Քո արիւնը քո գլուխը. Որովհետեւ քո բերանը քեզ համար վկայութիւն տուաւ՝ ասելով. Տիրոջ օծեալին ես մեռցրի։</verse>
				<verse number="17">Եւ Դաւիթը Սաւուղի վերայ եւ նորա որդի Յովնաթանի վերայ այս ողբն ողբաց եւ ասեց.</verse>
				<verse number="18">Աղեղը Յուդայի որդկանցը սովորեցնեն. Ահա նա Ուղիղի գրքումը գրուած է։</verse>
				<verse number="19">Փառաւորութիւնը, ով Իսրայէլ, Քո բարձր տեղերի վերայ խոցուեցաւ. Ի՞նչպէս վայր ընկան քաջերը։</verse>
				<verse number="20">Մի պատմէք Գէթի մէջ. Աւետիս մի տաք Ասկաղոնի ճանապարհներումը. Մի գուցէ ուրախանան Փղշտացիների աղջկերքը, Մի գուցէ հրճուին անթլփատների աղջկերքը։</verse>
				<verse number="21">Ով Գեղբուէի սարեր. Ոչ ցօղ եւ ոչ անձրեւ լինի ձեզ վերայ. Ոչ էլ երախայրի ընծաների անդաստաններ. Որովհետեւ այնտեղ ձգուեցաւ զօրաւորների վահանը, Սաւուղի վահանը իբրեւ թէ իւղով չօծուած։</verse>
				<verse number="22">Խոցուածների արիւնից՝ զօրաւորների ճարպից՝ Յովնաթանի աղեղը ետ չքաշուեցաւ, Եւ Սաւուղի սուրը դարտակ ետ չդառաւ։</verse>
				<verse number="23">Սաւուղն ու յովնաթանը, Շատ սիրելի եւ հաճելի իրանց կենդանութեան ժամանակին, Իրանց մահուան ժամանակին էլ իրարից չբաժանուեցան. Արծիւներից աւելի թեթեւաշարժ՝ Եւ առիւծներից աւելի զօրաւոր։</verse>
				<verse number="24">Իսրայէլի աղջկերք, լացէք Սաւուղի համար, Որ ձեզ վայելուչ կարմիրներ էր հագցնում, Եւ ձեր հանդերձների վերայ ոսկի զարդեր էր դնում։</verse>
				<verse number="25">Ինչպէ՜ս վայր ընկան քաջերը պատերազմում. Յովնաթանը քո բարձր տեղերի վերայ խոցուեցաւ։</verse>
				<verse number="26">Ցաւում եմ քեզ համար, եղբայրս Յովնաթան, Դու ինձ խիստ սիրելի էիր. Բարձր էր ինձ համար քո սէրը կանանց սէրից։</verse>
				<verse number="27">Ինչպէ՜ս ընկան քաջերը. Եւ կորա՜ն պատերազմի զէնքերը։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ սորանից յետոյ եղաւ որ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Վեր գնա՞մ Յուդայի քաղաքների մէկը։ Եւ Տէրը նորան ասեց. Վեր գնա։ Եւ Դաւիթն ասեց. Ո՞ւր վեր գնամ։ Եւ նա ասեց. Քեբրոն։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթը իր երկու կանայքը՝ Յեզրայէլացի Աքինոամի հետ եւ Կարմելացի Նաբաղի կին Աբիգեաի հետ վեր գնաց։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթն իր հետ եղող մարդկանցն էլ՝ ամեն մէկն իր ընտանիքովը տարաւ. Եւ Քեբրոնի քաղաքներում բնակուեցան։</verse>
				<verse number="4">Եւ Յուդայի մարդիկն եկան, եւ Դաւիթին այնտեղ Յուդայի տան վերայ թագաւոր օծեցին։ Եւ Դաւիթին պատմեցին եւ ասեցին թէ՝ Գաղաադի Յաբիսի բնակիչները Սաւուղին թաղեցին։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթը Գաղաադի Յաբիսի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեց, եւ նորանց ասեց. Դուք Տէրիցն օրհնեալ լինէք որ ձեր տիրոջը՝ Սաւուղին արիք այս ողորմութիւնը եւ նորան թաղեցիք։</verse>
				<verse number="6">Եւ հիմա Տէրը ձեզ ողորմութիւն եւ ճշմարտութիւն անէ, եւ ես էլ ձեզ կհատուցանեմ այս լաւութիւնը, որ դուք արիք այդ բանը։</verse>
				<verse number="7">Եւ հիմա ձեր ձեռքը ուժովանայ. Եւ զօրաւոր քաջեր եղիք. Որովհետեւ ձեր տէրը՝ Սաւուղը մեռաւ, եւ Յուդայի տունը ինձ իրանց վերայ թագաւոր օծեցին։</verse>
				<verse number="8">Իսկ Սաւուղի զօրավար Ներեան Աբեններն առաւ Սաւուղի որդի Յեբուսթէին եւ նորան տարաւ Մանայիմ,</verse>
				<verse number="9">Եւ նորան Գաղաադի վերայ, Ասուրիի վերայ, Յեզրայէլի վերայ, Եփրեմի վերայ, Բենիամինի վերայ, եւ բոլոր Իսրայէլի վերայ թագաւոր արաւ։</verse>
				<verse number="10">Երբոր Սաւուղի որդի յեբուսթէն Իսրայէլի վերայ թագաւոր եղաւ, քառասուն տարեկան էր, եւ երկու տարի թագաւորութիւն արաւ. Միայն Յուդայի տունը Դաւթին էր հետեւում։</verse>
				<verse number="11">Եւ Յուդայի տան վերայ Քեբրոնի մէջ Դաւիթի թագաւորութիւն արած ժամանակը եօթը տարի եւ վեց ամիս էր։</verse>
				<verse number="12">Եւ Ներեան Աբենները եւ Սաւուղի որդի Յեբուսթէի ծառաները Մանայիմից դուրս եկան Գաբաւոն։</verse>
				<verse number="13">Եւ Շարուհեայի որդի Յովաբը եւ Դաւիթի ծառաները Քեբրոնից դուրս եկան, եւ Գաբաւոնի աւազանի մօտ նորանց հանդիպեցին. Եւ սորանք աւազանի մէկ կողմին եւ նորանք աւազանի միւս կողմին նստեցին,</verse>
				<verse number="14">Եւ Աբեններն ասեց Յովաբին. Թող երիտասարդները վեր կենան եւ մեր առաջին խաղան։ Եւ Յովաբն ասեց. Վեր կենան։</verse>
				<verse number="15">Եւ նորանք վեր կացան թիւով անցան բենիամինից ու Սաւուղի որդի Յեբուսթէի կողմից տասնեւերկու մարդ, եւ Դաւիթի ծառաներից տասնեւերկու մարդ։</verse>
				<verse number="16">Եւ ամեն մէկն իր ընկերի գլխիցը բռնեց, եւ իր սուրը իր ընկերի կողը մխեց, եւ մէկտեղ ընկան. Եւ այնտեղի անունը Քեղկաթ-ասուրիմ ասուեցաւ, որ Գաբաւոնի մէջ է։</verse>
				<verse number="17">Եւ այն օրը պատերազմը շատ սաստիկ եղաւ. Եւ Աբեններն Իսրայէլի մարդկանց հետ՝ Դաւիթի ծառաների առաջին յաղթուեցաւ։</verse>
				<verse number="18">Եւ Շարուհեայի երեք որդիքը յովաբը, Աբեսսան եւ Ասայէլն այնտեղ էին. Եւ Ասայէլը դաշտի այծեամի պէս թեթեւ էր ոտքով։</verse>
				<verse number="19">Եւ Ասայէլն Աբենների ետեւից հալածեց, եւ Աբենների ետեւից աջ կամ ձախ կողմը չխոտորուեց։</verse>
				<verse number="20">Եւ Աբեններն ետ դառաւ եւ ասեց. Ասայէլ, դո՞ւ ես։ Եւ նա ասեց. Ես եմ։</verse>
				<verse number="21">Եւ Աբենները նորան ասեց. Դէպի աջ կամ ձախ կողմդ խոտորիր, եւ երիտասարդների մէկին բռնիր, եւ նորա զէնքերն առ քեզ համար։ Բայց Ասայէլը նորա ետեւից հեռանալ չուզեց։</verse>
				<verse number="22">Եւ Աբենները շարունակեց դարձեալ եւ Ասայէլին ասեց. Ետեւիցս դարձիր. ի՞նչու համար քեզ գետինը զարկեմ. Այն ժամանակ ես ի՞նչպէս երեսս բարձրացնեմ դէպի քո եղբայր Յովաբը։</verse>
				<verse number="23">Բայց նա չուզեց ետ դառնալ։ Եւ Աբենները նիզկի ետեւի ծայրովը սնակուշտիցը զարկեց նորան, եւ նիզակը նորա ետեւիցը դուրս եկաւ. Եւ նա այնտեղ վայր ընկաւ եւ այնտեղ մեռաւ. Եւ ով որ գալիս էր՝ Ասայէլի վայր ընկած եւ մեռած տեղը կանգնում էր։</verse>
				<verse number="24">Եւ Յովաբը եւ Աբեսան Աբենների ետեւից ընկած հալածում էին. Եւ արեգակը մայր մտաւ երբոր նորանք Գիայի Գաբաւոնի անապատի ճանապարհին եղող Ամմայի բլուրը եկան։</verse>
				<verse number="25">Եւ Բենիամինի որդիքն Աբենների ետեւից ժողովուեցան, մի գունդ եղան, եւ մէկ բլուրի գլխին կանգնեցին։</verse>
				<verse number="26">Եւ Աբենները Յովաբին կանչեց եւ ասեց. Մի՞թէ սուրը յաւիտեան պիտի ուտէ. Չգիտե՞ս որ սորա վերջը դառն կլինի. Եւ մինչեւ ե՞րբ չես ասելու ժողովրդին, որ իրանց եղբայրներին հալածելուց ետ դառնան։</verse>
				<verse number="27">Եւ Յովաբն ասեց. Կենդանի է Աստուած, եթէ դու խօսած լինէիր, ժողովրդի ամենն էլ առաւօտիցն էր ետ դառել իր եղբայրների հալածելուցը։</verse>
				<verse number="28">Այն ժամանակ Յովաբը փող հնչեցրեց. Եւ բոլոր ժողովուրդը կանգնեց, եւ այլ եւս Իսրայէլի ետեւից չհալածեցին եւ այլ եւս պատերազմ չարին։</verse>
				<verse number="29">Եւ Աբենները եւ նորա մարդիկը այն բոլոր գիշերը դաշտի միջովը գնացին եւ Յորդանանովն անցան, եւ բոլոր Բեթրոնը գնալով եկան Մանայիմ։</verse>
				<verse number="30">Եւ Յովաբը Աբեններից ետ դառաւ, եւ բոլոր ժողովրդին ժողովեց, եւ Դաւիթի ծառաներից պակաս էին տասնեւինը մարդ եւ Ասայէլը։</verse>
				<verse number="31">Բայց Դաւիթի ծառաները բենիամինից եւ Աբենների մարդկանցից երեք հարիւր վաթսուն մարդ զարկեցին որ մեռան։</verse>
				<verse number="32">Եւ Ասայէլին վեր առան, եւ նորան Բեթլեհէմի մէջ իր հօր գերեզմանումը թաղեցին։ Եւ Յովաբը եւ նորա մարդիկը բոլոր գիշերը գնացին, եւ արշալոյսին հասան Քեբրոն։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ երկայն պատերազմ եղաւ Սաւուղի տան եւ Դաւիթի տան մէջ. Եւ Դաւիթը գնալով զօրանում էր, եւ Սաւուղի տունը գնալով տկարանում էր։</verse>
				<verse number="2">Եւ Քեբրոնում Դաւիթին որդիներ ծնուեցան, եւ նորա անդրանիկն էր Ամնոնը՝ Յեզրայէլացի Աքինոամից,</verse>
				<verse number="3">Եւ նորա երկրորդը Կարմելացի Քիլաբն էր, եւ երրորդը Գեսուրի թագաւորի Թոլմիի աղջիկ Մաաքայի որդի Աբիսողոմն էր,</verse>
				<verse number="4">Եւ չորրորդը Ագգիթի որդի Ադոնիան էր, եւ հինգերորդը Աբիտալի որդի Սափատիան էր,</verse>
				<verse number="5">Եւ վեցերորդը Դաւիթի կին Էգղայից ծնուած Յեթրամն էր։ Քեբրոնում Դաւիթին սորանք ծնուեցան։</verse>
				<verse number="6">Եւ քանի որ Սաւուղի տան եւ Դաւիթի տան մէջ պատերազմ կար, Աբենները Սաւուղի տան համար թիկունք էր։</verse>
				<verse number="7">Եւ Սաւուղը մէկ հարճ ունէր անունը Ռեսփա, Այիայի աղջիկը։ Եւ Յեբուսթէն Աբեններին ասեց. Ի՞նչու մօտեցար իմ հօր հարճին։</verse>
				<verse number="8">Եւ Աբենները շատ բարկացաւ Յեբուսթէի խօսքերի համար եւ ասեց. Մի՞թէ ես շան գլուխ եմ որ Յուդայի դէմ՝ այսօր ողորմութիւն եմ անում քո հօր Սաւուղի տանը, նորա եղբայրներին եւ բարեկամներին, եւ քեզ Դաւիթի ձեռքը չմատնեցի, եւ դու այսօր այս կնկան համար ինձ մեղադրո՞ւմ ես։</verse>
				<verse number="9">Աստուած Աբեններին այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ Դաւիթին չանեմ, ինչ որ Տէրը նորան երդում արաւ.</verse>
				<verse number="10">Այսինքն թագաւորութիւնը Սաւուղի տանիցը վեր առնեմ, եւ Դաւիթի աթոռը Իսրայէլի վերայ եւ Յուդայի վերայ հաստատեմ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ։</verse>
				<verse number="11">Եւ Յեբուսթէն այլ եւս չկարողացաւ Աբեններին պատասխան տալ՝ նորանից վախենալուց։</verse>
				<verse number="12">Եւ Աբեններն իր կողմանէ Դաւիթին պատգամաւորներ ուղարկեց ասելով. Այս երկիրը ո՞ւմն է. Եւ նա ասեց. Ինձ հետ դաշնակցութիւն արա, եւ ահա իմ ձեռքը քեզ հետ կլինի բոլոր Իսրայէլը դէպի քեզ դարձնելու համար։</verse>
				<verse number="13">Եւ նա ասեց. Լաւ, ես քեզ հետ դաշնակցութիւն կանեմ. Բայց քեզնաից մէկ բան եմ պահանջում, այսինքն որ իմ երեսը չտեսնես՝ եթէ առաջ Սաւուղի աղջիկ Մեղքողին ինձ համար չբերես, երբոր գաս իմ երեսը տեսնելու։</verse>
				<verse number="14">Եւ Դաւիթը Սաւուղի որդի Յեբուսթէի մօտ դեսպաններ ուղարկեց՝ ասելով. Իմ կին Մեղքողը տուր ինձ, որին Փղշտացիների հարիւր անթլփատութիւններովը առել եմ։</verse>
				<verse number="15">Եւ Յեբուսթէն մարդ ուղարկեց եւ նորան առաւ նորա մարդ Լայիսեան Փաղտիէլից։</verse>
				<verse number="16">Եւ նորա մարդը գնաց լալով մինչեւ Բաւուրիմ նորա ետեւիցը։ Եւ Աբենները նորան ասեց. Ետ դարձիր գնա. Եւ նա ետ դառաւ։</verse>
				<verse number="17">Եւ Աբենները խօսեց Իսրայէլի ծերերի հետ եւ ասեց. Երէկ ու միւս օր ուզում էիք որ Դաւիթը ձեզ վերայ թագաւոր լինի.</verse>
				<verse number="18">Եւ հիմա արէք. Որովհետեւ Տէրը Դաւիթի համար խօսեց ասելով. Իմ ծառայ Դաւիթի ձեռքովը պիտի ազատեմ՝ իմ ժողովուրդ Իսրայէլին Փղշտացիների ձեռքից ու նորա բոլոր թշնամիների ձեռքից։</verse>
				<verse number="19">Նաեւ Աբենները Բենիամինի հետ խօսեց. Նոյնպէս գնաց Աբենները Քեբրոն, որ Դաւիթին էլ պատմէ Իսրայէլի ու Բենիամինի բոլոր տանը հաճոյ երեւացածը։</verse>
				<verse number="20">Եւ Աբեններն եկաւ Քեբրոն Դաւիթի մօտ՝ հետը քսան մարդ։ Եւ Դաւիթն Աբեններին եւ նորա հետ եղող մարդկանցը խնճոյք արաւ։</verse>
				<verse number="21">Եւ Աբենները Դաւիթին ասեց. Վեր կենամ գնամ, եւ բոլոր Իսրայէլը ժողովեմ իմ տէր թագաւորի մօտ, որ քեզ հետ դաշնակցութիւն անեն, եւ դու սրտիդ բոլոր ուզածի պէս թագաւորութիւն անես։ Եւ Դաւիթն Աբեններին ուղարկեց, եւ նա գնաց խաղաղութեամբ։</verse>
				<verse number="22">Եւ ահա Դաւիթի ծառաները եւ Յովաբը ասպատակութիւնից ետ դառան, եւ իրանց հետ շատ աւար բերին. Իսկ Աբենները Դաւիթի մօտ Քեբրոնումը չէր. Որովհետեւ Դաւիթն ուղարկել էր նորան, եւ նա գնացել էր խաղաղութեամբ։</verse>
				<verse number="23">Եւ երբոր յովաբը եւ նորա հետ եղող բոլոր զօրքը եկան, Յովաբին պատմեցին եւ ասեցին. Ներեան Աբեններն եկաւ թագաւորի մօտ, նա էլ ուղարկեց նորան, եւ նա գնաց խաղաղութեամբ։</verse>
				<verse number="24">Այն ժամանակ Յովաբը թագաւորի մօտ գնաց եւ ասեց. Ի՞նչ ես արել. Ահա Աբենները քեզ մօտ է եկել. Ի՞նչու համար նորան թող ես տուել, եւ նա էլ գնացել է։</verse>
				<verse number="25">Դու գիտես, որ Ներեան Աբեններն եկել է քեզ խաբելու, եւ քո դուրս գալն ու մտնելը հասկանալու, եւ քո ամէն գործքն իմանալու։</verse>
				<verse number="26">Եւ Յովաբը Դաւիթի մօտից դուրս եկաւ, եւ Աբենների ետեւիցը պատգամաւորներ ուղարկեց եւ նորան Սիրայի ջրհորիցը ետ դարձրին. Բայց Դաւիթը չգիտէր։</verse>
				<verse number="27">Եւ երբոր Աբենները ետ դառաւ Քեբրոն, Յովաբը նորան քաշեց դռան ներսի կողմը նորա հետ ծածուկ խօսակցութիւն անելու համար, եւ նորան այնտեղ զարկեց նորա սնակուշտին իր եղբայր Ասայէլի արիւնի համար. Եւ նա մեռաւ։</verse>
				<verse number="28">Եւ նորանից յետոյ Դաւիթը լսեց եւ ասեց. Ես ու իմ թագաւորութիւնը յաւիտեան անպարտ ենք Տիրոջ առաջին Ներեան Աբենների արիւնիցը։</verse>
				<verse number="29">Յովաբի գլխի վերայ, ու նորա հօր բոլոր տան վերայ հասնի, եւ Յովաբի տանիցը պակաս չլինի սերմանակաթը, բորոտը, ցուպի կռթնողը, սրով ընկնողը եւ հացի կարօտը։</verse>
				<verse number="30">Այսպէս Յովաբը եւ նորա եղբայր Աբեսսան Աբեններին մեռցրին. Որովհետեւ նա նորանց եղբայր Ասայէլին պատերազմի ժամանակ Գաբաւոնի մէջ մեռցրել էր։</verse>
				<verse number="31">Եւ Դաւիթը Յովաբին եւ նորա հետ եղող բոլոր ժողովրդին ասեց. Ձեր հանդերձը պատառեցէք, եւ քուրձեր հագէք, եւ Աբենների առաջից լաց եղէք։ Եւ Դաւիթ թագաւորը դագաղի ետեւիցը գնաց։</verse>
				<verse number="32">Եւ Աբեններին թաղեցին Քեբրոնումը. Եւ թագաւորը ձայնը բարձրացրեց եւ Աբենների գերեզմանի վերայ լաց եղաւ. Բոլոր ժողովուրդն էլ լաց եղաւ։</verse>
				<verse number="33">Եւ թագաւորը Աբենների համար ողբաց եւ ասեց. Մի՞թէ անզգամի մեռնելու պէս մեռաւ Աբենները։</verse>
				<verse number="34">Քո ձեռքերը չէին կապուած. Եւ քո ոտքերը չէին դրուած կապանքում. Անօրէնների առաջ ընկնողների պէս ընկար։ Եւ բոլոր ժողովուրդը դարձեալ նորա վերայ լաց եղաւ։</verse>
				<verse number="35">Եւ բոլոր ժողովուրդը եկաւ որ Դաւիթին հաց ուտեցնեն, քանի որ դեռ ցերեկ էր, բայց Դաւիթը երդում արաւ եւ ասեց. Աստուած ինձ այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ արեգակը մտնելուց առաջ հաց կամ ուրիշ բան ճաշակեմ։</verse>
				<verse number="36">Եւ բոլոր ժողովուրդը ուշադրութիւն արաւ. Եւ այս բանը իրանց աչքին հաճոյ երեւեցաւ, ինչպէս որ թագաւորի ամեն արածը բոլոր ժողովրդի աչքերին հաճոյ էր երեւում։</verse>
				<verse number="37">Եւ այն օրը բոլոր ժողովուրդը եւ բոլոր Իսրայէլը հասկացաւ, որ Ներեան Աբենների մեռցնուիլը թագաւորիցը չէր։</verse>
				<verse number="38">Եւ թագաւորն իր ծառաներին ասեց. Չգիտէ՞ք որ այսօր Իսրայէլի մէջ մէկ զօրավար եւ մեծաւոր ընկաւ։</verse>
				<verse number="39">Եւ ես այսօր տկար եմ, թէպէտ եւ թագաւոր եմ օծուած. Եւ այս մարդիկը՝ Շարուհեայի որդիքը ինձանից ուժով են. Տէրը չարութիւն անողին հատուցանէ՝ նորա չարութեան համեմատ։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ երբոր Սաւուղի որդի Յեբուսթէն լսեց Աբենների Քեբրոնի մէջ մեռնելը, ձեռքերը թուլացան, եւ բոլոր Իսրայէլը տագնապուեցան։</verse>
				<verse number="2">Եւ Սաւուղի որդին երկու գնդապետ ունէր, մէկի անունը Բաանա՝ եւ միւսի անունը Ռեքաբ էր. Որոնք Բենիամինի ցեղից Բերովթացի Ռեմօնի որդիքն էին. (որովհետեւ Բերովթն էլ Բենիամինեաններինն էր համարվում,</verse>
				<verse number="3">Եւ Բերովթացիները փախան Գեթթայիմ. Եւ մինչեւ այսօր պանդուխտի պէս այնտեղ են բնակվում։)</verse>
				<verse number="4">Եւ Սաւուղի որդի Յովնաթանը մի տղայ ունէր՝ ոտքերը կաղ, երբոր Սաւուղի եւ Յովնաթանի լուրը Յեզրայէլից եկաւ, նա հինգ տարեկան էր. Եւ նորա դայեակը նորան առաւ եւ փախաւ. Եւ երբոր շտապում էր փախչելու, տղան վայր ընկաւ եւ կաղ դառաւ, եւ նորա անունը Մեմփիբոսթէ էր,</verse>
				<verse number="5">Եւ Բերովթացի Ռեմօնի որդիքը՝ Ռեքաբը եւ Բաանան գնացին եւ ցերեկուայ տաք ժամանակին Յեբուսթէի տունը մտան, եւ նա կէս օրուայ ժամանակին անկողինում քնել էր։</verse>
				<verse number="6">Եւ նորանք մինչեւ տան մէջտեղը մտան իբրև թէ ցորեն առնողներ են եւ նորան սնակուշտիցը զարկեցին, եւ Ռեքաբը եւ նորա եղբայրը Բաանան փախան։</verse>
				<verse number="7">Այս կերպով նորանք տունը մտան, երբոր նա ներսի սենեակում՝ իր անկողինումը քնում էր, նորան զարկեցին, մեռցրին, եւ նորա գլուխը կտրեցին, եւ գլուխն առան բոլոր գիշերը դաշտի ճանապարհովը գնացին։</verse>
				<verse number="8">Եւ Յեբուսթէի գլուխը տարան Քեբրոն Դաւիթի մօտ, եւ թագաւորին ասեցին. Ահա քո թշնամիի՝ քո կեանքդ որոնող Սաւուղի որդի Յեբուսթէի գլուխը. Եւ Տէրը Սաւուղիցը եւ նորա սերունդիցն այսօր վրէժխնդրութիւն տուաւ մեր տէր թագաւորին։</verse>
				<verse number="9">Եւ Դաւիթը պատասխանեց Բերովթացի Ռեմօնի որդիք Ռեքաբին եւ նորա եղբայր Բաանային եւ նորանց ասեց. Իմ հոգին ամեն նեղութիւնից ազատող Տէրը կենդանի է, որ</verse>
				<verse number="10">Նա որ ինձ պատմեց եւ ասեց թէ Ահա Սաւուղը մեռաւ, եւ ինքն իր աչքին աւետիս տուող էր երեւում, բայց ես նորան բռնեցի եւ Սիկելակի մէջ նորան մեռցրի, փոխանակ որ ես նորան աւետիսի վարձք տայի.</verse>
				<verse number="11">Որչա՜փ աւելի այն չար մարդկանցը, որոնք արդար մարդին մեռցրին իր տանը մէջ իր անկողինի վերայ. Եւ հիմա նորա արիւնը անպատճառ ձեր ձեռքիցը պիտի պահանջեմ եւ ձեզ երկրիցը պիտի վերացնեմ։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ Դաւիթը երիտասարդներին հրամայեց, եւ նորանք մեռցրին. Եւ նորանց ձեռքերն ու ոտքերը կտրեցին, եւ Քեբրոնի աւազանի վերայ կախեցին։ Իսկ Յեբուսթէի գլուխն առան եւ թաղեցին Քեբրոնի մէջ Աբենների գերեզմանումը։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ Իսրայէլի բոլոր ցեղերը եկան Քեբրոն Դաւիթի մօտ եւ ասեցին թէ Ահա մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք։</verse>
				<verse number="2">Դեռ սորանից առաջ երբոր Սաւուղը մեզ վերայ թագաւոր էր, դու էիր Իսրայէլի դուրս հանողը եւ ներս բերողը. Եւ Տէրը քեզ ասեց. Դու հովուես իմ ժողովուրդ Իսրայէլին, եւ դու լինես իշխան Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլի բոլոր ծերերը եկան թագաւորի մօտը Քեբրոն, եւ Դաւիթ թագաւորը նորանց հետ դաշինք դրաւ Քեբրոնում Տիրոջ առաջին, եւ նորանք Դաւիթին թագաւոր օծեցին Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="4">Դաւիթը երեսուն տարեկան էր՝ երբոր թագաւոր եղաւ եւ թագաւորութիւն արաւ քառասուն տարի։</verse>
				<verse number="5">Քեբրոնումը Յուդայի վերայ թագաւորութիւն արաւ եօթը տարի եւ վեց ամիս, եւ Երուսաղէմումը թագաւորութիւն արաւ բոլոր Իսրայէլի եւ Յուդայի վերայ երեսունեւերեք տարի։</verse>
				<verse number="6">Եւ թագաւորը իր մարդիկներովը գնաց Երուսաղէմ՝ այն երկրում բնակող Յեբուսացիների վերայ. Եւ Դաւիթի հետ խօսեցին ասելով թէ Այս տեղ չես մտնիլ, այլ հէնց կոյրերն ու կաղերը քեզ կհեռացնեն. Կարծելով թէ Դաւիթը չի կարենալ այնտեղ մտնել։</verse>
				<verse number="7">Բայց դաւիթն առաւ Սիօնի բերդը, (որ է Դաւիթի քաղաքը։)</verse>
				<verse number="8">Եւ Դաւիթն այն օրն ասեց. Ով որ յեբուսացիներին զարկէ եւ ջրանցքին հասնէ եւ Դաւիթին ատելի եղող կաղերին ու կոյրերին էլ - նորա համար ասում են՝</verse>
				<verse number="9">Կոյրն ու կաղը տունը չմտնէ։ Եւ Դաւիթը բնակուեց այն բերդում եւ նորան Դաւիթի քաղաք անուանեց. Եւ Դաւիթը նորա շուրջը շինեց Մելօնից դէպի ներս։</verse>
				<verse number="10">Եւ Դաւիթը գնալով մեծանում էր, եւ զօրաց Տէր Աստուածը նորա հետ էր։</verse>
				<verse number="11">Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, նաեւ եղեւնափայտեր եւ հիւսներ եւ որմնադիրներ՝ որոնք Դաւիթի համար տուն շինեցին։</verse>
				<verse number="12">Եւ Դաւիթն իմացաւ որ Տէրն իրան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերայ, եւ որ բարձրացրեց նորա թագաւորութիւնը իր ժողովուրդ Իսրայէլի համար։</verse>
				<verse number="13">Եւ Դաւիթը Քեբրոնից գալուց յետոյ՝ Երուսաղէմից ուրիշ էլ հարճեր եւ կնիկներ առաւ. Եւ Դաւիթին ուրիշ էլ տղերք եւ աղջկերք ծնուեցան։</verse>
				<verse number="14">Եւ սորանք են Երուսաղէմում նորան ծնուած տղերանց անունները. Սամաա, Սովբաբ, Նաթան, Սողոմոն,</verse>
				<verse number="15">Յեբաար, Եղիսուա, Նափեկ, Յափիէ,</verse>
				<verse number="16">Եղիսամա, Եղիադա ու Եղիփաղէտ։</verse>
				<verse number="17">Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթին Իսրայէլի վերայ թագաւոր են օծել, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն. Երբոր Դաւիթն այս լսեց՝ իջաւ բերդը։</verse>
				<verse number="18">Եւ Փղշտացիները եկան եւ տարածուեցան Ռափայնոց հովիտումը։</verse>
				<verse number="19">Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Վեր գնա՞մ Փղշտացիների դէմ. Նորանց իմ ձեռքը կմատնե՞ս։ Եւ Տէրը Դաւիթին ասեց. Գնա. Որովհետեւ Փղշտացիներին անպատճառ քո ձեռքը կմատնեմ։</verse>
				<verse number="20">Այն ժամանակ Դաւիթը Բաաղփարասին գնաց. Եւ Դաւիթը զարկեց նորանց այն տեղում եւ ասեց. Տէրն իմ թշնամիներին իմ ձեռքովը պատառեց, ջրերի պատառուածքի պէս. Նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։</verse>
				<verse number="21">Եւ Փղշտացիները այնտեղ ձգեցին իրանց կուռքերը. Եւ Դաւիթը եւ իր մարդիկն առան նորանց։</verse>
				<verse number="22">Եւ Փղշտացիները դարձեալ վեր ելան, եւ ռափայնոց հովիտումը տարածուեցան։</verse>
				<verse number="23">Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց, եւ նա ասեց. Վեր չգնաս, այլ դէպի նորանց ետեւի կողմը դարձիր, թթենիների կողմից նորանց վերայ գնա։</verse>
				<verse number="24">Եւ երբոր թթենիների գլխին գնացքի ձայն լսես, այն ժամանակ շարժիր. որովհետեւ այն ժամանակ Տէրը քո առաջ պիտի դուրս գայ որ Փղշտացիների բանակը զարկէ։</verse>
				<verse number="25">Եւ Դաւիթն այնպէս արաւ, ինչպէս որ Տէրը հրամայեց իրան. Եւ Փղշտացիներին զարկեց՝ Գաբայից մինչեւ Գազեր։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ Դաւիթը դարձեալ ժողովեց Իսրայէլի բոլոր ընտիրները՝ երեսուն հազար հոգի։</verse>
				<verse number="2">Եւ վեր կացաւ գնաց Դաւիթը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը Յուդայի Բաաղիցը, որ այնտեղից Աստուծոյ տապանակը վեր բերէ, որի վերայ կոչուած է քերովբէից վերայ նստող Զօրաց Տիրոջ անունը։</verse>
				<verse number="3">Եւ դրին Աստուծոյ տապանակը մէկ նոր սայլի վերայ, եւ նորան վեր առան Աբինադաբի տանիցը, որ այն բլրի վերայ էր. Եւ Աբինադաբի որդիքը Ոզան ու Աքիովը քշում էին այն նոր սայլը։</verse>
				<verse number="4">Եւ վեր առան նորան Աստուծոյ տապանակի հետ Աբինադաբի տանիցը, որ բլրի վերայ էր. Եւ Աքիովը գնում էր տապանակի առաջից։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթը եւ Իսրայէլի բոլոր տունը խաղում էին Տիրոջ առաջին ամեն տեսակ մայր փայտերով, քնարներով, տաւիղներով, թմբուկներով, դափերով եւ ծնծղաներով։</verse>
				<verse number="6">Եւ երբոր եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց Աստուծոյ տապանակին եւ բռնեց նորան. Որովհետեւ եզները ծռել էին նորան։</verse>
				<verse number="7">Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ, եւ Աստուած զարկեց նորան այնտեղ այս յանցանքի համար. Եւ նա մեռաւ նոյն տեղը Աստուծոյ տապանակի մօտ։</verse>
				<verse number="8">Եւ Դաւիթը տրտմեց, որ Տէրը հարուածով հարուածեց Ոզային, եւ այնտեղի անունը մինչեւ այս օրը Փարէզ-ողա է ասվում։</verse>
				<verse number="9">Եւ Դաւիթը վախեցաւ այն օրը Տէրիցը, եւ ասեց. Տիրոջ տապանակը ի՞նչպէս մտնէ ինձ մօտ։</verse>
				<verse number="10">Եւ Դաւիթը չուզեց Տիրոջ տապանակը տանել իր մօտ Դաւիթի քաղաքը. Եւ Դաւիթը ծռեց նորան տարաւ Գէթացի Աբդեդօմի տունը։</verse>
				<verse number="11">Եւ Տիրոջ տապանակը մնաց երեք ամիս Գէթացի Աբդեդօմի տանը, եւ Տէրը օրհնեց Աբդեդօմին եւ նորա բոլոր տունը։</verse>
				<verse number="12">Եւ Դաւիթ թագաւորին պատմեցին ասելով. Տէրը օրհնեց Աբդեդօմի տունը եւ նորա ամեն ունեցածը Աստուծոյ տապանակի համար։ Եւ Դաւիթը գնաց եւ վեր առաւ Աստուծոյ տապանակը Աբդեդօմի տանիցն ուրախութեամբ Դաւիթի քաղաքը։</verse>
				<verse number="13">Եւ երբոր Տիրոջ տապանակը վեր առնողները վեց քայլ առաջ գնացին, նա արջառ ու պարարտ զուարակ զոհեց։</verse>
				<verse number="14">Եւ Դաւիթը Տիրոջ առաջին պարում էր բոլոր ուժովը. Եւ Դաւիթը քթանի եփուդ էր հագել։</verse>
				<verse number="15">Եւ Դաւիթը եւ Իսրայէլի բոլոր տունը տանում էին Տիրոջ տապանակը ուրախութեամբ եւ փողերի ձայներով։</verse>
				<verse number="16">Եւ երբոր Տիրոջ տապանակը եկաւ Դաւիթի քաղաքը, Սաւուղի աղջիկը՝ Մեղքողը պատուհանիցը նայելով՝ տեսաւ որ Դաւիթ թագաւորը Տիրոջ առաջին կաքաւում եւ պարում էր, եւ նորան անարգեց իր սրտումն։</verse>
				<verse number="17">Եւ Տիրոջ տապանակը բերին, եւ նորան իր տեղը դրին այն վրանի մէջ՝ որ Դաւիթը նորա համար կանգնեցրել էր. Եւ Դաւիթը Տիրոջ առաջին ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցրեց։</verse>
				<verse number="18">Եւ Դաւիթը երբոր ողջակէզներն եւ խաղաղութեան զոհերը մատուցանելը վերջացրեց, օրհնեց ժողովրդին զօրաց Տիրոջ անունովը։</verse>
				<verse number="19">Եւ Իսրայէլի բոլոր բազմութեանը՝ մարդից մինչեւ կինը, բոլոր ժողովրդին ամէն մէկին՝ մէկ նկանակ, միկտոր միս եւ մի կարկանդակ բաշխեց. Եւ բոլոր ժողովուրդն ամեն մէկն իր տունը գնաց։</verse>
				<verse number="20">Եւ Դաւիթը ետ դառաւ իր տունը օրհնելու համար. Եւ Սաւուղի աղջիկը դուրս եկաւ Դաւիթին դիմաւորելու, եւ ասեց. Իսրայէլի թագաւորը այսօր ի՜նչ փառաւոր էր, որ այսօր իր ծառաների աղախինների առաջին ինքզինքը մերկացրեց, ինչպէս որ դարտակ մարդկանցից մէկն իրան մերկացնում է։</verse>
				<verse number="21">Եւ Դաւիթը Մեղքողին ասեց. Այն Տիրոջ առաջին, որ ինձ քո հօրից եւ նորա բոլոր տանիցն աւելի ընտրեց, եւ ինձ Տիրոջ ժողովրդի Իսրայէլի վերայ իշխան դրաւ, այո, ես այն Տիրոջ առաջին խաղացի։</verse>
				<verse number="22">Եւ դեռ սորանից աւելի ինձ անարգ երեւեցնելով՝ իմ աչքերի առաջին նուաստ պիտի լինեմ. Իսկ այն քո ասուած աղախինների առաջին պիտի փառաւորուեմ։</verse>
				<verse number="23">Եւ Սաւուղի աղջիկ մեղքողը մինչեւ իր մահուան օրը զաւակ չծնեց։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ երբոր թագաւորը իր տանը նստեց, եւ Տէրը նորան իր շուրջը եղող ամեն թշնամիներիցը հանգստացրեց,</verse>
				<verse number="2">Թագաւորը Նաթան մարգարէին ասեց. Ահա ես բնակվում եմ եղեւնափայտի տան մէջ, բայց Աստուծոյ տապանակը վրանի մէջ է բնակվում։</verse>
				<verse number="3">Եւ Նաթանն ասեց թագաւորին. Ամեն ինչ որ սրտիդ մէջ կայ, գնա արա, որովհետեւ Տէրը քեզ հետ է։</verse>
				<verse number="4">Եւ նոյն գիշերը եղաւ Տիրոջ խօսքը նաթանին ասելով.</verse>
				<verse number="5">Գնա, իմ ծառայ Դաւիթին ասիր. Տէրը այսպէս է ասում. Դո՞ւ պիտի ինձ համար բնակուելու տուն շինես։</verse>
				<verse number="6">Որովհետեւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանած օրիցս մինչեւ այս օրը տանը մէջ չբնակուեցայ, այլ վրաններով ու խորաններով էի ման գալիս.</verse>
				<verse number="7">Որչափ տեղ որ ման եկայ Իսրայէլի որդկանց հետ, մի՞թէ մէկ բան խօսեցի Իսրայէլի ցեղերի մէկի հետ, որոնց հրաման եմ տուել իմ ժողովուրդ Իսրայէլին հովուելու, եւ ասեցի՞ թէ Ի՞նչու համար ինձ եղեւնափայտի տուն չշինեցիք։</verse>
				<verse number="8">Եւ հիմա իմ ծառայ Դաւիթին այսպէս ասես. Զօրաց Տէրը այսպէս է ասում. Ես քեզ առայ փարախիցը՝ ոչխարների ետեւիցը, որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ առաջնորդ լինես.</verse>
				<verse number="9">Եւ քեզ հետ էի ուր որ գնում էիր, եւ քո առաջիցը բոլոր թշնամիներիդ կոտոևեցի, եւ երկրիս վերայ եղող մեծերի անունի պէս քո անունը մեծացրի։</verse>
				<verse number="10">Եւ իմ ժողովուրդ Իսրայէլի համար էլ մէկ տեղ որոշեցի եւ նորան տնկեցի. Եւ նա իր տեղը բնակվում է, եւ այլ եւս պիտի չշարժուի, եւ անիրաւութեան որդիքը առաջուայ պէս այլ եւս պիտի չնեղեն նորան,</verse>
				<verse number="11">Ինչպէս որ եղաւ իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ դատաւորներ դրած օրից ի վեր. Եւ քեզ պիտի հանգստացնեմ քո ամեն թշնամիներիցը։ Եւ Տէրը քեզ իմացնում է որ Տէրն է քեզ համար տուն շինելու։</verse>
				<verse number="12">Երբոր քո օրերը լրանան եւ դու քո հայրերի հետ ննջես, քեզանից յետոյ քո երանքիցը դուրս եկող զաւակիդ պիտի բարձրացնեմ, եւ նորա թագաւորութիւնը հաստատեմ։</verse>
				<verse number="13">Նա է իմ անունի համար տուն շինելու, եւ ես նորա թագաւորութեան աթոռը կհաստատեմ յաւիտեան։</verse>
				<verse number="14">Ես նորան հայր կլինեմ, եւ նա ինձ որդի կլինի. Եթէ նա անիրաւութիւն անէ, ես նորան կպատժեմ մարդկանց գաւազանովը եւ մարդկանց որդիների հարուածներովը։</verse>
				<verse number="15">Բայց իմ ողորմութիւնը նորանից չի հեռանալ, ինչպէս որ Սաւուղից հեռացրի, որին քշեցի քո առաջիցը։</verse>
				<verse number="16">Եւ քո տունը եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է, քո աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="17">Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ այս բոլոր տեսիլքը մի ըստ միոջէ ասեց Դաւիթին։</verse>
				<verse number="18">Եւ Դաւիթ թագաւորը գնաց Տիրոջ առաջին նստեց, եւ ասեց. Ով Տէր Եհովայ, ես ո՞վ եմ. Եւ ո՞վ է իմ տունը, որ ինձ մինչեւ այստեղ բերիր։</verse>
				<verse number="19">Սակայն այս էլ դեռ քո աչքերին պզտիկ երեւեցաւ, ով Տէր Եհովայ, եւ քո ծառայի տան վերայով հեռաւոր ժամանակի համար էլ խօսեցիր, եւ մարդի եղանակն ա՞յս է, ով Տէր Եհովայ։</verse>
				<verse number="20">Եւ դաւիթն էլ քեզ ի՞նչ ասէ. Որովհետեւ դու, ով Տէր Եհովայ, քո ծառային ճանաչում ես։</verse>
				<verse number="21">Այս բոլոր մեծ բաները քո խօսքի համար՝ եւ քո սրտի պէս արիր, որ ծառայիդ իմացնես։</verse>
				<verse number="22">Սորա համար մեծ երեւեցար, ով Տէր Աստուած. Որովհետեւ քեզ պէս մէկը չկայ, եւ քեզանից ջոկ Աստուած չկայ՝ մեր ականջներովը բոլոր մեր լսածների համեմատ։</verse>
				<verse number="23">Եւ ո՞ր ազգն է երկրիս վերայ քո մէկ հատ ժողովրդի՝ Իսրայէլի պէս, որի համար նոյն ինքն Աստուած եկաւ նորան փրկելու որ իր համար ժողովուրդ անէ, եւ իր համար անուն աշխատէ եւ (ձեզ համար) քո երկրի մէջ այս մեծ ու սոսկալի բաները անէ, քեզ համար Եգիպտոսից ազատուած ժողովրդիդ առաջից ազգեր եւ նորանց աստուածները քշելով։</verse>
				<verse number="24">Եւ քո ժողովուրդ Իսրայէլին յաւիտեան քեզ ժողովուրդ հաստատեցիր, եւ դու, ով Տէր, նորանց Աստուած եղար։</verse>
				<verse number="25">Եւ հիմա, ով Տէր Աստուած, այս խօսքը, որ ասել ես քո ծառայի համար եւ նորա տան համար, յաւիտեան հաստատիր, եւ ասածիդ պէս արա։</verse>
				<verse number="26">Եւ քո անունը յաւիտեան մեծ ճանաչուի, եւ ասեն թէ Զօրաց Տէրը Աստուած է Իսրայէլի վերայ. Եւ քո ծառայ Դաւիթի տունը քո առաջին հաստատ մնայ։</verse>
				<verse number="27">Որովհետեւ դու, ով Զօրաց Տէր՝ Աստուած Իսրայէլի, քո ծառայի ականջներին յայտնեցիր եւ ասեցիր. Քեզ համար տուն պիտի շինեմ. Սորա համար քո ծառան իրանում սիրտ առաւ որ այս աղօթքը քեզ անէ։</verse>
				<verse number="28">Եւ հիմա, ով Տէր Եհովայ, այն Աստուածը դու ես, եւ քո խօսքերը ճշմարիտ են, եւ քո ծառային խոստացար այս բարիքը։</verse>
				<verse number="29">Ուստի հիմա կամք արա քո ծառայի տունը օրհնելու, որ յաւիտեան քո առաջին լինի. Որովհետեւ, ով Տէր Եհովայ, դու ասեցիր եւ քո օրհնութեամբը ծառայիդ տունը յաւիտեան օրհնեալ լինի։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ նորանից յետոյ եղաւ որ Դաւիթը Փղշտացիներին զարկեց եւ նուաճեց նորանց. Եւ Դաւիթն առաւ Փղշտացիների ձեռքից Մեթեկամման.</verse>
				<verse number="2">Նաեւ զարկեց Մովաբին եւ չափեց նորանց լարով գետինը պառկեցնելով նորանց, եւ երկու լարով չափեց մեռցնելու եւ մէկ ամբողջ լարով ապրեցնելու. Եւ Մովաբացիները Դաւիթին հարկատու ծառաներ եղան։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթը զարկեց Սուբայի թագաւոր Ռուբի որդի Ադրազարին, երբոր գնում էր Եփրատ գետի վերայ իր իշխանութիւնը հաստատելու։</verse>
				<verse number="4">Եւ Դաւիթը նորանից հազար եօթը հարիւր ձիաւոր եւ քսան հազար հետեւակ զօրք բռնեց, եւ Դաւիթը բոլոր կառքերի ձիերին ջլատեց, եւ նորանցից միայն հարիւր կառքի ձի պահեց։</verse>
				<verse number="5">Եւ Դամասկոսի Ասորիներն եկան Սուբայի թագաւոր Ադրազարին օգնութիւն անելու, եւ Դաւիթն Ասորիներից քսանեւերկու հազար մարդ զարկեց։</verse>
				<verse number="6">Եւ Դաւիթը Դամասկոսի Ասորիների մէջ բերդապահ զօրքեր դրաւ. Եւ Ասորիները Դաւիթին հարկատու ծառայ եղան. Եւ ուր որ Դաւիթը գնում էր՝ Տէրը նորան յաջողութիւն էր տալիս։</verse>
				<verse number="7">Եւ Դաւիթն Ադրազարի ծառաների ոսկի վահաններն առաւ եւ Երուսաղէմ բերաւ նորանց։</verse>
				<verse number="8">Եւ Դաւիթ թագաւորը Ադրազարի քաղաքներից Բեթահից եւ Բերոթայից խիստ շատ պղինձ առաւ։</verse>
				<verse number="9">Եւ երբոր Եմաթի թագաւորը՝ Թովուն լսեց, որ Դաւիթն Ադրազարի բոլոր զօրքերին ջարդեց, Թովուն իր որդի Յովրամին Դաւիթ թագաւորի մօտ ուղարկեց, որ նորան բարեւէ</verse>
				<verse number="10">եւ նորան շնորհաւորէ, ըստ որում Ադրազարի դէմ պատերազմ էր արել եւ նորան զարկել էր. (որովհետեւ Ադրազարը Թովուի հետ պատերազմներ ունէր։) Եւ Յովրամի ձեռքին արծաթի անօթներ, ոսկի անօթներ եւ պղնձի անօթներ կային։</verse>
				<verse number="11">Դաւիթ թագաւորը նորանք էլ Տիրոջը նուիրեց, միւս նուիրած արծաթի ու ոսկիի հետ բոլոր իր յաղթած ազգերից՝ Ասորիներից,</verse>
				<verse number="12">Մովաբից, Ամմոնի որդիներից, Փղշտացիներից, Ամաղէկից, եւ Սուբայի թագաւորի Ռուբի որդիի Ադրազարի աւարիցը։</verse>
				<verse number="13">Եւ երբոր Դաւիթն Աղի ձորումը տասնեւութը հազար Ասորիներին կոտորեց եւ ետ դառաւ, մեծ անուն հանեց։</verse>
				<verse number="14">Եւ Եդովմի մէջ բերդապահ զօրքեր դրաւ, բոլոր Եդովմի մէջ բերդապահ զօրքեր դրաւ, եւ բոլոր Եդովմացիները Դաւիթին ծառայ եղան, եւ Տէրը յաջողութիւն էր տալիս Դաւիթին ուր որ էլ նա գնում էր։</verse>
				<verse number="15">Եւ Դաւիթը բոլոր Իսրայէլի վերայ թագաւորութիւն արաւ. Եւ Դաւիթն իր բոլոր ժողովրդին իրաւունք եւ արդարութիւն էր անում։</verse>
				<verse number="16">Եւ Շարուհեայի որդի Յովաբը զօրքերի վերայ էր. Եւ Աքիղուդի որդի Յովսափատը յիշատակաց դպիր էր.</verse>
				<verse number="17">Եւ Աքիտովբի որդի Սադովկն ու Աբիաթարի որդի Աքիմելէքը քահանաներ էին, եւ Սարայիան ատենադպիր էր.</verse>
				<verse number="18">Եւ Յովիաթարի որդի Բանեան Քերեթիների ու Փելեթիների վերայ էր. Եւ Դաւիթի որդիքը նախարարներ էին։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ Դաւիթն ասեց. Արդեօք Սաւուղի տանիցը մնացած մարդ կա՞յ, որ նորան բարերարութիւն անեմ Յովնաթանի սիրոյն համար։</verse>
				<verse number="2">Եւ Սաւուղի տանիցը Սիբա անունով մի ծառայ կար, եւ նորան կանչեցին Դաւիթի մօտ, եւ թագաւորը նորան ասեց. Սիբան դո՞ւ ես. Եւ նա ասեց. Ծառադ եմ։</verse>
				<verse number="3">Եւ թագաւորն ասեց. Սաւուղի տանիցը մնացած մարդ չկա՞յ, որ նորան Աստուծոյ ողորմութիւնն անեմ։ Եւ Սիբան ասեց թագաւորին. Յովնաթանիցը ոտքերը կաղ մի որդի կայ տակաւին։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորը նորան ասեց. Նա ո՞ւր է։ Եւ Սիբան ասեց թագաւորին. Ահա նա Լադաբարումը Ամիէլի որդի Մաքիրի տանն է։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթ թագաւորը մարդ ուղարկեց, եւ նորան Լադաբարից Ամիէլի որդի Մաքիրի տանիցն առաւ։</verse>
				<verse number="6">Եւ Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն Դաւիթի մօտ եկաւ եւ երեսի վերայ ընկաւ ու խոնարհութիւն արաւ։ Եւ Դաւիթն ասեց. Ով Մեմփիբոսթէ. Եւ նա ասեց. Ահա ծառադ։</verse>
				<verse number="7">Եւ Դաւիթը նորան ասեց. Մի վախենար, որովհետեւ քո հօր Յովնաթանի սիրոյն համար քեզ անպատճառ բարերարութիւն պիտի անեմ, եւ քո հօր Սաւուղի բոլոր արտերը քեզ վերայ պիտի դարձնեմ, եւ դու պիտի միշտ իմ սեղանի վերայ հաց ուտես։</verse>
				<verse number="8">Եւ նա խոնարհութիւն արաւ եւ ասեց. Ծառադ ո՞վ է որ ինձ պէս մի մեռած շան վերայ նայեցիր։</verse>
				<verse number="9">Իսկ թագաւորը Սաւուղի ծառայ Սիբային կանչեց, եւ նորան ասեց. Սաւուղի եւ նորա տան բոլոր ստացուածքը քո տիրոջ որդիին տուի։</verse>
				<verse number="10">Եւ դու ու քո որդիքը եւ ծառաներդ նորա համար երկիրը գործեցէք, եւ պտուղն իր մօտ բերես, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենայ. Եւ քո տիրոջ որդի Մեմփիբոսթէն պիտի միշտ իմ սեղանի վերայ հաց ուտէ։ Եւ Սիբան տասնեւհինգ որդի եւ քսան ծառայ ունէր։</verse>
				<verse number="11">Եւ Սիբան ասեց թագաւորին. Իմ թագաւոր տէրս քո ծառային ինչ որ հրամայեց, ծառադ այնպէս պիտի անէ։ Բայց Մեմփիբոսթէն, ասեց Դաւիթը, թագաւորի որդկանց մէկի պէս իմ սեղանի վերայ հաց պիտի ուտէ։</verse>
				<verse number="12">Եւ Մեմփիբոսթէն մի պզտիկ տղայ ունէր, եւ նորա անունը Միքա էր. Եւ Սիբայի տան բոլոր բնակողները Մեմփիբոսթէի ծառաներն էին։</verse>
				<verse number="13">Եւ Մեմփիթոսթէն բնակվում էր Երուսաղէմումը. Որովհետեւ միշտ թագաւորի սեղանի վերայ հաց էր ուտում, եւ նա իր երկու ոտքերովը կաղ էր։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ նորանից յետոյ եղաւ որ Ամմոնի որդկանց թագաւորը մեռաւ. Եւ նորա որդի Անոնը նորա տեղ թագաւոր եղաւ։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթն ասեց. Նաասի որդի Անոնին մարդասիրութիւն անեմ. Ինչպէս որ նորա հայրը ինձ մարդասիրութիւն արաւ. Եւ Դաւիթն իր ծառաներին նորա մօտ ուղարկեց, որ նորան իր հօր մասին մխիթարեն. Եւ Դաւիթի ծառաները գնացին Ամմոնի որդկանց երկիրը։</verse>
				<verse number="3">Եւ Ամմոնի որդկանց իշխաններն իրանց տէր Անոնին ասեցին. Մի՞թէ Դաւիթը քո հօրը քո առաջին մեծարելու համար քեզ մօտ մխիթարիչներ ուղարկեց. Չէ՞ որ Դաւիթն իր ծառաներին քեզ մօտ ուղարկեց, որ քաղաքը աչքից անցնեն եւ լրտեսեն որ նորան կործանէ։</verse>
				<verse number="4">Եւ Անոնը Դաւիթի ծառաներին առաւ եւ նորանց մօրուքի կէսը ածիլել տուաւ, եւ նորանց հանդերձների էլ կէսը մինչեւ նստելու տեղը կտրել տուաւ, եւ ետ ուղարկեց նորանց։</verse>
				<verse number="5">Եւ այս բանը Դաւիթին պատմեցին, և նա նորանց դիմաւորելու մարդ ուղարկեց, որովհետեւ այն մարդիկը շատ անարգուել էին, եւ թագաւորն ասեց. Նստեցէք Երիքովումը մինչեւ որ ձեր մօրուքը աճի, եւ յետոյ դարձէք։</verse>
				<verse number="6">Եւ երբոր Ամմոնի որդիքը տեսան, որ Դաւիթի հետ իրանց բանը վատ է, Ամմոնի որդիքը մարդ ուղարկեցին եւ Բեթրոոբի Ասորիներից եւ Սուբայի Ասորիներից քսան հազար հետեւակ, եւ Մաաքայի թագաւորից հազար մարդ, եւ Իստովբից տասնեւերկու հազար մարդ վարձքով բռնեցին։</verse>
				<verse number="7">Եւ երբոր Դաւիթն այս լսեց, Յովաբին եւ բոլոր զօրաւոր զօրքերին ուղարկեց։</verse>
				<verse number="8">Եւ Ամմոնի որդիքը դուրս եկան, եւ քաղաքի դռան առաջին կարգաւ պատերազմի շարուեցան, բայց Սուբայի եւ Րոոբի Ասորիները եւ Իստովբն ու Մաաքան դաշտի մէջ ջոկ կանգնել էին։</verse>
				<verse number="9">Եւ Յովաբը տեսաւ որ պատերազմը առաջիցն ու ետեւիցն իր վերայ է հասնում, Իսրայէլի բոլոր ընտրուած մարդկանցից ընտրեց, եւ Ասորիների դէմ պատերազմի շարեց.</verse>
				<verse number="10">Եւ մնացած զօրքը յանձնեց իր եղբայր Աբեսսային, որ Ամմոնի որդկանց դիմացը շարէ.</verse>
				<verse number="11">Եւ ասեց. Եթէ Ասորիները ինձ յաղթելու լինեն, ինձ օգնութեան հասնես. Եւ եթէ Ամմոնի որդիքը քեզ յաղթելու լինեն, ես քեզ օգնութեան կհասնեմ։</verse>
				<verse number="12">Քաջասիրտ եղիր եւ քաջանանք մեր ժողովրդի համար եւ մեր Աստուծոյ քաղաքների համար, եւ Տէրն իր աչքի հաճոյ երեւեցածը թող անէ։</verse>
				<verse number="13">Եւ Յովաբն իր հետ եղող զօրքովը Ասորիներին մօտեցաւ, որ նորանց դէմ պատերազմ անէ, եւ նորանք նորա առաջիցը փախան։</verse>
				<verse number="14">Եւ Ամմոնի որդիքը Ասորիների փախչելը տեսնելով՝ նորանք էլ Աբեսսայի առաջիցը փախան եւ մտան քաղաքը։ Եւ Յովաբն Ամմոնի որդիներից ետ դառաւ եւ եկաւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="15">Երբոր Ասորիները տեսան, որ իրանք Իսրայէլի առաջին կոտրուեցան՝ ժողովուեցան մէկտեղ։</verse>
				<verse number="16">Եւ Ադրազարը մարդ ուղարկեց, եւ Գետի այն կողմին եղող Ասորիներին ոտք հանեց, եւ եկան Էլամ. Եւ նորանց առաջից՝ Ադրազարի զօրագլուխը Սովբակ։</verse>
				<verse number="17">Եւ երբոր Դաւիթին պատմեցին, նա բոլոր Իսրայէլին ժողովելով՝ Յորդանանիցն անցաւ եւ Էլամ հասաւ. Եւ Ասորիները Դաւիթի դէմ գունդերով շարուեցան եւ նորա հետ պատերազմ արին։</verse>
				<verse number="18">Եւ Ասորիները փախան Իսրայէլի առաջից. Եւ Դաւիթն Ասորիներից եօթը հարիւր կառք եւ քառասուն հազար ձիաւոր կոտորեց, եւ նորանց զօրագլուխ՝ Սովբակին զարկեց, որ այնտեղ մեռաւ։</verse>
				<verse number="19">Եւ Ադրազարին հպատակ եղող բոլոր թագաւորները երբոր տեսան որ Իսրայէլի առաջին յաղթուեցան, Իսրայէլի հետ հաշտութիւն արին, եւ նորան ծառայ եղան. Եւ Ասորիները վախենում էին միւս անգամ Ամմոնի որդկանցը օգնելու։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ եղաւ հետեւեալ տարին, որ թագաւորները պատերազմի դուրս գալու ժամանակին, Դաւիթը Յովաբին եւ նորա հետ իր ծառաներին եւ բոլոր Իսրայէլին ուղարկեց, որոնք Ամմոնացիներին կոտորեցին, եւ Ռաբբան պաշարեցին. Բայց Դաւիթը մնացել էր Երուսաղէմ։</verse>
				<verse number="2">Եւ մէկ օր իրիկուայ դէմ Դաւիթն իր անկողինիցը դուրս գալով պալատի տանիքի վերայ ման էր գալիս, եւ տանիքի վերայից մէկ կին տեսաւ, որ լուացվում էր, եւ այն կինը շատ գեղեցիկ էր տեսքով։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթը մարդ ուղարկեց եւ հարցուփորձ արաւ այն կնկայ համար. Եւ ասեցին. Ահա դա Բերսաբէն է Էլիամի աղջիկը՝ Քետացի Ուրիայի կինը։</verse>
				<verse number="4">Եւ Դաւիթը պատգամաւորներ ուղարկեց եւ առաւ նորան, եւ նա եկաւ նորա մօտ. Եւ Դաւիթը պառկեց նորա հետ. Եւ նա նոր էր մաքրուած իր անմաքրութիւնիցը. Եւ նա ետ դառաւ իր տունը։</verse>
				<verse number="5">Եւ կինը յղացաւ, եւ մարդ ուղարկեց եւ իմացրեց Դաւիթին ասելով. Ես յղի եմ։</verse>
				<verse number="6">Եւ Դաւիթը մարդ ուղարկեց Յովաբին, թէ Քետացի Ուրիային ինձ մօտ ուղարկիր։ Եւ Յովաբը Ուրիային Դաւիթի մօտ ուղարկեց։</verse>
				<verse number="7">Եւ Ուրիան եկաւ նորա մօտ. Եւ Դաւիթը հարցրեց Յովաբի ողջութիւնը, եւ զօրքի ողջութիւնը եւ պատերազմի վիճակը։</verse>
				<verse number="8">Եւ Դաւիթն ասեց Ուրիային. Իջիր տունդ եւ ոտքերդ լուայ։ Եւ երբոր Ուրիան թագաւորի պալատիցը դուրս գնաց, նորա ետեւից էլ թագաւորի պարգեւ գնաց։</verse>
				<verse number="9">Բայց Ուրիան թագաւորի պալատի դռանը քնեց իր տիրոջ բոլոր ծառաների հետ, եւ չիջաւ իր տունը։</verse>
				<verse number="10">Եւ պատմեցին Դաւիթին ասելով թէ Ուրիան չէ իջել իր տունը. Եւ Դաւիթն ասեց Ուրիային. Չէ՞ որ ճանապարհից ես եկել դու. Ի՞նչու համար չես իջել քո տունը։</verse>
				<verse number="11">Եւ Ուրիան ասեց Դաւիթին. Տապանակը եւ Իսրայէլը եւ Յուդան վրաններում են բնակվում, եւ իմ տէրը Յովաբը, եւ իմ տիրոջ ծառաները դաշտի երեսին են բանակ տուել, եւ ես գնամ իմ տո՞ւնը՝ ուտելու եւ խմելու եւ կնկանս հետ պառկելու. Քո կեանքը եւ քո հոգիի կեանքը վկայ է, որ այս բանը ես չեմ անիլ։</verse>
				<verse number="12">Եւ Դաւիթն ասեց Ուրիային. Այսօր էլ այստեղ մնա, եւ էգուց քեզ կճանապարհեմ։ Եւ Ուրիան մնաց Երուսաղէմ այն օրը։</verse>
				<verse number="13">Եւ Դաւիթը կանչեց նորան եւ նա կերաւ նորա առաջին խմեց. Եւ Դաւիթն արբեցրեց նորան. Եւ նա իրիկունը դուրս եկաւ որ իր անկողինումը քնէ իր տիրոջ ծառաների հետ, եւ չիջաւ իր տունը։</verse>
				<verse number="14">Եւ առաւօտը եղաւ, որ Դաւիթը մի նամակ գրեց Յովաբին եւ ուղարկեց Ուրիայի ձեռքով։</verse>
				<verse number="15">Եւ նամակի մէջ գրեց ասելով. Ուրիային դրէք սաստիկ պատերազմի դիմացը, եւ դուք ետ քաշուեցէք նորա ետեւից, որ նա զարկուի եւ մեռնէ։</verse>
				<verse number="16">Եւ եղաւ երբոր Յովաբը քաղաքը պաշարել էր, Ուրիային դրաւ այնտեղը ուր գիտէր որ զօրաւոր մարդիկ կային։</verse>
				<verse number="17">Եւ այն քաղաքի մարդիկը դուրս եկան եւ Յովաբի հետ պատերազմեցին. Եւ ընկան զօրքիցը՝ Դաւիթի ծառաներիցը. Եւ Քետացի Ուրիան էլ մեռաւ։</verse>
				<verse number="18">Եւ Յովաբը մարդ ուղարկեց եւ պատմեց Դաւիթին պատերազմի բոլոր բաները։</verse>
				<verse number="19">Եւ պատուիրեց պատգամաւորին ասելով. Հէնց որ պատերազմի բոլոր բաները թագաւորին պատմես վերջացնես,</verse>
				<verse number="20">Իցէ թէ թագաւորի բարկութիւնը բարձրանայ, եւ քեզ ասէ՝ Ի՞նչու մօտեցաք քաղաքին պատերազմելու. Չգիտէի՞ք որ պարսպի վերայից նետ կգցեն։</verse>
				<verse number="21">Ո՞վ մեռցրեց Յերոբեսէթի որդի Աբիմելէքին. Չէ՞ որ մի կին նորա վերայ պարսպի վերայից մի երկանաքարի կտոր գցեց, եւ նա մեռաւ Թէբէսում. Ի՞նչու մօտեցաք պարսպին.</verse>
				<verse number="22">Դու էլ ասես. Քո ծառայ Քետացի Ուրիան էլ է մեռել։ Եւ պատգամաւորը գնաց եւ պատմեց Դաւիթին այն ամենը, որի համար Յովաբը նորան ուղարկել էր։</verse>
				<verse number="23">Եւ պատգամաւորն ասեց Դաւիթին թէ Երբոր այն մարդիկը ուժովացան մեզ վերայ եւ դաշտը դուրս եկան մեզ դէմ, մենք նորանց հալածեցինք մինչեւ քաղաքի դուռը.</verse>
				<verse number="24">Եւ աղեղնաւորները նետեր գցեցին քո ծառաների վերայ պարսպի վերայից, եւ մեռան թագաւորի ծառաներիցը, եւ քո ծառայ Քետացի Ուրիան էլ է մեռել։</verse>
				<verse number="25">Եւ թագաւորն ասեց պատգամաւորին. Այսպէս ասես Յովաբին. Այդ բանը քո աչքին չար չերեւայ. Որովհետեւ սուրը այսպէս եւ այնպէս կուտէ. Սաստկացրու պատերազմը քաղաքի դէմ եւ քանդիր նորան. Իսկ դու քաջալերիր նորան։</verse>
				<verse number="26">Եւ Ուրիայի կինը լսեց, որ նորա այրը Ուրիան մեռել է, եւ իր մարդի վերայ սուգ արաւ։</verse>
				<verse number="27">Եւ երբոր սուգն անցաւ, Դաւիթը մարդ ուղարկեց եւ նորան ընդունեց իր տունը. Եւ նա նորան կին եղաւ, եւ նորա համար որդի ծնեց. Բայց այս բանը, որ Դաւիթն արաւ, չար երեւեցաւ Տիրոջ աչքին։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ Տէրը Նաթանին ուղարկեց Դաւիթի մօտ. Եւ նա եկաւ նորա մօտ եւ ասեց նորան. Երկու մարդ կար մի քաղաքում, մէկը հարուստ եւ միւսը աղքատ։</verse>
				<verse number="2">Հարուստը խիստ շատ հօտեր եւ արջառներ ունէր։</verse>
				<verse number="3">Իսկ աղքատը բնաւ ոչինչ չունէր բացի մի էգ գառնուկից, որ ծախու էր առել եւ սնուցանում էր. Նա մեծացաւ նորա հետ եւ նորա որդկանց հետ մէկտեղ. Նորա պատառիցն ուտում էր, եւ նորա բաժակիցը խմում, եւ նորա ծոցումը քնում էր եւ նորա համար աղջկան պէս էր։</verse>
				<verse number="4">Եւ այն հարուստ մարդին մի անցաւոր եկաւ, բայց նա խնայեց իր հօտերիցը եւ արջառներիցն առնելու, որ իր մօտ եկած ճանապարհորդի համար կերակուր պատրաստէր, եւ առաւ այն աղքատ մարդի գառնը եւ կերակուր պատրաստեց իր մօտ եկած մարդի համար։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթը շատ բարկացաւ այն մարդի վերայ եւ ասեց Նաթանին. Կենդանի է Տէրը որ այդ բանն անող մարդը մահի որդի է.</verse>
				<verse number="6">Եւ այն գառնը պէտք է չորեքպատիկ հատուցանէ, որովհետեւ նա արել է այդ բանը, եւ որովհետեւ գութ չունեցաւ։</verse>
				<verse number="7">Եւ Նաթանն ասեց Դաւիթին. Այն մարդը դու ես. Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես քեզ թագաւոր օծեցի Իսրայէլի վերայ, եւ ես քեզ ազատեցի Սաւուղի ձեռքիցը.</verse>
				<verse number="8">Եւ քեզ տուի քո տիրոջ տունը եւ քո ծոցը դրի քո տիրոջ կանայքը, եւ քեզ տուի Իսրայէլի եւ Յուդայի տունը. Եւ եթէ քիչ էր, այն ժամանակ այս էլ այն էլ կաւելացնէի։</verse>
				<verse number="9">Ի՞նչու համար Տիրոջ խօսքն անարգեցիր՝ նորա աչքին այդ չարութիւնը անելով. Քետացի Ուրիային սրով մեռցրիր եւ նորա կինը քեզ համար կին առար. Բայց նորան սպանեցիր Ամմոնի որդկանց սրովը։</verse>
				<verse number="10">Եւ ահա սուրը քո տանիցը չի հեռանալ մինչեւ յաւիտեան, փոխանակ որ անարգեցիր ինձ եւ Քետացի Ուրիայի կինը առար որ քեզ համար կին լինի։</verse>
				<verse number="11">Այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ վերայ չարիք եմ յարուցանելու քո տանից, եւ առնելու եմ քո կանայքը քո աչքի առաջին եւ պիտի տամ քո ընկերին, եւ նա պիտի պառկէ քո կանանց հետ այս արեգակի աչքի առաջին։</verse>
				<verse number="12">Որովհետեւ դու ծածուկ արիր, բայց ես այս բանը պիտի անեմ բոլոր Իսրայէլի առաջին եւ արեգակի առաջին։</verse>
				<verse number="13">Եւ Դաւիթն ասեց Նաթանին. Մեղանչել եմ Տիրոջ դէմ։ Եւ Նաթանն ասեց Դաւիթին. Տէրն էլ ներեց քո մեղքը. Չես մեռնիլ։</verse>
				<verse number="14">Միայն որովհետեւ Տիրոջ թշնամիներին այս բանով առիթ տուիր հայհոյութիւն անելու, ապա այն որդին էլ որ պիտի ծնուի քեզ համար պէտք է մեռնէ։</verse>
				<verse number="15">Եւ նաթանը գնաց իր տունը։ Եւ Տէրը զարկեց այն մանուկին որ Ուրիայի կինը ծնեց Դաւիթի համար, եւ նա հիւանդացաւ։</verse>
				<verse number="16">Եւ Դաւիթն աղաչեց Աստուծոյ այն երեխայի համար. Եւ Դաւիթը ծոմ պահեց, եւ գնաց գիշերը անց կացրեց գետնի վերայ պառկած։</verse>
				<verse number="17">Եւ նորա տան ծերերը գնացին մօտը, որ նորան կանգնեցնեն գետնիցը, բայց նա չուզեց եւ նորանց հետ հաց չկերաւ։</verse>
				<verse number="18">Եւ եօթներորդ օրը եղաւ որ երեխան մեռաւ. Եւ Դաւիթի ծառաները վախենում էին նորան իմացնելու թէ երեխան մեռել է, որովհետեւ ասում էին թէ Ահա քանի որ երեխան կենդանի էր, մենք նորան ասեցինք, բայց նա մեր ձայնը չլսեց, եւ ի՞նչպէս ասենք նորան՝ երեխան մեռել է, որ մի վատ բան կանէ։</verse>
				<verse number="19">Եւ Դաւիթը տեսաւ որ իր ծառաները շշնչում են իրար հետ, եւ Դաւիթը հասկացաւ որ երեխան մեռել է. Եւ Դաւիթն ասեց իր ծառաներին. Արդեօք մեռե՞լ է երեխան. Եւ նորանք ասեցին. Մեռել է։</verse>
				<verse number="20">Եւ Դաւիթը վեր կացաւ գետնիցը եւ լուացուեցաւ եւ օծուեցաւ եւ իր հանդերձները փոխեց եւ գնաց Տիրոջ տունը եւ երկրպագութիւն արաւ. Եւ գնաց իր տունը, եւ ուզեց, եւ նորա առաջին հաց դրին, եւ նա կերաւ։</verse>
				<verse number="21">Եւ նորա ծառաներն ասեցին նորան. Այս ի՞նչ բան է որ արիր. Քանի որ երեխան կենդանի էր՝ ծոմ էիր պահում եւ լաց էիր լինում. Բայց երբոր մեռաւ երեխան, վեր կացար եւ հաց կերար։</verse>
				<verse number="22">Եւ նա ասեց. Քանի որ երեխան կենդանի էր. Ծոմ էի պահում եւ լաց էի լինում, որովհետեւ ասում էի. Ո՛վ գիտէ գուցէ Տէրը կգթայ ինձ եւ երեխան կապրի։</verse>
				<verse number="23">Բայց հիմա որ մեռել է, ես էլ ի՞նչու համար ծոմ պահեմ. Կարո՞ղ եմ նորան կրկին ետ դարձնել. Ես ինքս եմ նորա մօտ գնալու, բայց նա ինձ մօտ ետ չի դառնալ։</verse>
				<verse number="24">Եւ Դաւիթը մխիթարեց իր Բերսաբէ կնկան, եւ մտաւ նորա մօտ եւ պառկեց նորա հետ, եւ նա մի որդի ծնեց եւ նորա անունը դրաւ Սողոմոն. Եւ Տէրը սիրեց նորան։</verse>
				<verse number="25">Եւ Նաթան մարգարէի ձեռքովը հրաման ուղարկեց, եւ նորա անունը Յեդիդեա դրաւ Տիրոջ համար։</verse>
				<verse number="26">Եւ Յովաբը պատերազմ էր անում Ռաբբայում Ամմոնի որդկանց հետ, եւ առաւ թագաւորանիստ քաղաքը։</verse>
				<verse number="27">Եւ Յովաբը պատգամաւորներ ուղարկեց Դաւիթին եւ ասեց. Ռաբբայի հետ պատերազմ եմ արել եւ ջրերի քաղաքն էլ առել եմ։</verse>
				<verse number="28">Եւ հիմա ժողովրդի մնացորդը հաւաքիր, եւ բանակ տուր քաղաքի դէմ եւ առ նորան, որպէս զի ես չառնեմ քաղաքը եւ իմ անունը յիշուի նորա վերայ։</verse>
				<verse number="29">Եւ Դաւիթը հաւաքեց բոլոր ժողովրդին եւ գնաց Ռաբբայ, եւ պատերազմեց նորա հետ եւ առաւ նորան։</verse>
				<verse number="30">Եւ նորանց թագաւորի թագն առաւ նորա գլխիցը, որի ծանրութիւնը մի տաղանդ ոսկի էր եւ պատուական ակունք, եւ Դաւիթի գլխին դրուեցաւ. Եւ խիստ շատ աւար առաւ այն քաղաքից։</verse>
				<verse number="31">Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ դրաւ սղոցի եւ երկաթի կամնասայլերի եւ երկաթի տապարների տակ եւ նորանց աղիւսի փուռով անցկացրեց։ Եւ այսպէս արաւ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին։ Եւ Դաւիթն ու բոլոր ժողովուրդն ետ դառան Երուսաղէմ։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ սորանից յետոյ եղաւ որ Դաւիթի որդի Աբիսողոմը մի գեղեցիկ քոյր ունէր՝ անունը Թամար. Եւ Դաւիթի որդի Ամնոնը սիրեց նորան։</verse>
				<verse number="2">Եւ Ամնոնը նեղվում էր մինչեւ որ հիւանդացաւ իր քոյր Թամարի պատճառով. Որովհետեւ նա կոյս էր. Եւ դժուար էր երեւում Ամնոնի աչքերին նորան մի բան անել։</verse>
				<verse number="3">Բայց Ամնոնը մի ընկեր ունէր, եւ նորա անունը Յովնադաբ էր՝ Դաւիթի եղբայր Սամաայի որդի. Եւ Յովնադաբը մի շատ խելօք մարդ էր։</verse>
				<verse number="4">Եւ նորան ասեց. Ի՞նչու ես դու այդպէս օրէցօր մաշվում, ով թագաւորի որդի. Մի՞թէ ինձ չես յայտնիլ։ Եւ Ամնոնն ասեց նորան. Ես սիրում եմ եղբայր Աբիսողոմի քոյր Թամարին։</verse>
				<verse number="5">Եւ Յովնադաբն ասեց նորան. Պառկիր քո անկողինումը եւ քեզ հիւանդ ձեւացրու, եւ երբոր հայրդ գայ քեզ տեսնելու, դու ասիր նորան. Թող իմ քոյր Թամարը գայ եւ ինձ հաց ուտեցնէ, եւ իմ աչքի առաջին պատրաստէ կերակուրը, որպէս զի տեսնեմ եւ ուտեմ նորա ձեռքիցը։</verse>
				<verse number="6">Եւ Ամնոնը պառկեց եւ իրան հիւանդ ձեւացրեց. Եւ թագաւորը եկաւ նորան տեսնելու. Եւ Ամնոնն ասեց թագաւորին. Թող իմ քոյր Թամարը գայ եւ իմ աչքի առաջին երկու բլիթ շինէ, եւ ես ուտեմ նորա ձեռքիցը։</verse>
				<verse number="7">Եւ Դաւիթը տունը մարդ ուղարկեց Թամարին ասելով. Գնա քո եղբայր Ամնոնի տունը եւ շինիր նորա համար կերակուրը։</verse>
				<verse number="8">Եւ Թամարը գնաց իր եղբայր Ամնոնի տունը որ պառկել էր, եւ վեր առաւ խմորը եւ թրեց եւ բլիթներ շինեց նորա աչքի առաջին, եւ եփեց բլիթները։</verse>
				<verse number="9">Եւ առաւ տապակը եւ թափեց նորա առաջին բայց նա չուզեց ուտել. Եւ Ամնոնն ասեց. Իմ մօտիցն ամեն մարդ դուրս հանեցէք. Եւ ամեն մարդ դուրս եկաւ նորա մօտիցը։</verse>
				<verse number="10">Եւ Ամնոնն ասեց Թամարին. Կերակուրը բեր սենեակը, որ քո ձեռքիցն ուտեմ. Եւ Թամարն առաւ իր շինած բլիթները եւ տարաւ սենեակը իր եղբայր Ամնոնի մօտ։</verse>
				<verse number="11">Եւ մօտեցրեց նորան որ ուտէ. Բայց նա բռնեց նորան եւ ասեց նորան. Եկ պառկիր ինձ հետ, քոյրս։</verse>
				<verse number="12">Եւ նա ասեց նորան. Ոչ, եղբայրս, ինձ մի բռնաբարիր. Որովհետեւ Իսրայէլի մէջ այսպէս չեն անիլ. Այդ անզգամութիւնը մի անիր։</verse>
				<verse number="13">Եւ ես ուր տանեմ իմ նախատինքը, եւ դու էլ Իսրայէլի մէջ անզգամների մէկի պէս կլինես. Եւ հիմա դու խօսիր թագաւորի հետ, եւ նա ինձ չի արգելիլ քեզանից։</verse>
				<verse number="14">Բայց նա չուզեց նորա ձայնին լսել եւ բռնեց նորան եւ բռնաբարեց նորան եւ պառկեց նորա հետ։</verse>
				<verse number="15">Յետոյ Ամնոնը նորան ատեց շատ մեծ ատելութեամբ, այնպէս որ աւելի մեծ էր ատելութիւնը որով ատում էր նորան այն սէրիցը, որով առաջ սիրում էր նորան։ Եւ Ամնոնն ասեց նորան. Վեր կաց գնա։</verse>
				<verse number="16">Եւ Թամարն ասեց նորան. Մի լինիր պատճառ այս աւելի մեծ չարութեանը քան թէ այն միւսը որ արիր ինձ՝ դուրս անելով ինձ. Բայց նա չուզեց նորան լսել։</verse>
				<verse number="17">Եւ նա իր սպասաւոր երիտասարդին կանչեց եւ ասեց. Դուրս արա սորան իմ մօտիցը, եւ կողպիր դուռը նորա ետեւիցը։</verse>
				<verse number="18">Եւ Թամարի վերայ թեւքերով պատմուճան կար. Որովհետեւ թագաւորի կոյս աղջիկները այսպիսի պատմուճաններ էին հագնում։ Եւ նորա սպասաւորը նորան դուրս արաւ եւ դուռը կողպեց ետեւիցը։</verse>
				<verse number="19">Եւ Թամարը մոխիր առաւ իր գլխին ածեց եւ թեւքերով պատմուճանը որ իր վերայ էր, պատառեց եւ իր ձեռքը իր գլխին դրած գնում էր եւ լաց լինում։</verse>
				<verse number="20">Եւ նորա եղբայր Աբիսողոմն ասեց նորան. Արդե՞օք քո եղբայր Ամնոնը քեզ հետ եղաւ. Հիմա, քոյրս, լուռ կաց. Քո եղբայրն է նա. Այս բանը սրտիդ հոգս մի շինիր։ Եւ Թամարը նստեց անմխիթար իր եղբայր Աբիսողոմի տանը։</verse>
				<verse number="21">Եւ Դաւիթ թագաւորը լսեց այս բոլոր բաները եւ շատ բարկացաւ։</verse>
				<verse number="22">Եւ Աբիսողոմը չէր խօսում Ամնոնի հետ ոչ վատ եւ ոչ լաւ. Որովհետեւ Աբիսողոմն ատում էր Ամնոնին նորա համար որ իր քոյր Թամարին բռնաբարել էր։</verse>
				<verse number="23">Եւ երկու տարի անցնելուց յետոյ եղաւ որ Աբիսողոմի ոչխարների ասրակտուրն էր Եփրեմի մօտ Բաաղհասորումը. Եւ Աբիսողոմը կանչեց թագաւորի բոլոր որդիներին։</verse>
				<verse number="24">Եւ Աբիսողոմը եկաւ թագաւորի մօտ եւ ասեց. Ահա քո ծառան ասրակտուր ունի. Խնդրեմ՝ որ թագաւորը եւ իր ծառաները ծառայիդ հետ գնան։</verse>
				<verse number="25">Եւ թագաւորն ասեց Աբիսողոմին. Ոչ, որդիս, չգնանք ամենքս եւ չծանրանանք քեզ վերայ. Եւ նա ստիպեց նորան, բայց նա չուզեց գնալ եւ օրհնեց նորան։</verse>
				<verse number="26">Եւ Աբիսողոմն ասեց. Եթէ ոչ, թող գոնէ իմ եղբայր Ամնոնը գայ մեզ հետ. Եւ թագաւորն ասեց նորան. Ի՞նչու համար նա գնայ քեզ հետ։</verse>
				<verse number="27">Բայց Աբիսողոմն ստիպեց նորան, եւ Դաւիթն ուղարկեց նորա հետ Ամնոնին եւ թագաւորի բոլոր որդիներին։</verse>
				<verse number="28">Եւ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին ասելով. Մտիկ արէք երբոր Ամնոնի սիրտը գինիով զուարթանայ եւ ես ձեզ ասեմ՝ զարկէք Ամնոնին, մեռցրէք նորան, մի վախենաք, չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում. Զօրացէք եւ քաջասիրտ եղէք։</verse>
				<verse number="29">Եւ Աբիսողոմի երիտասարդներն արին Ամնոնին ինչպէս որ Աբիսողոմը հրամայել էր, եւ թագաւորի որդիքը վեր կացան հեծան ամեն մարդ իր ջորին եւ փախան։</verse>
				<verse number="30">Եւ նորանք տակաւին ճանապարհին էին, որ լուր եկաւ Դաւիթին ասելով թէ Աբիսողոմը զարկեց թագաւորի բոլոր որդիներին, եւ նորանցից մէկն էլ չէ մնացել։</verse>
				<verse number="31">Եւ թագաւորը վեր կացաւ եւ իր հանդերձները պատառեց եւ գետինը պառկեց, եւ նորա բոլոր ծառաները կանգնել էին՝ հանդերձները պատառած։</verse>
				<verse number="32">Եւ Դաւիթի եղբայր Սամաայի որդին Յովնադաբը պատասխանեց ասելով. Իմ տէրը չասէ թէ բոլոր երիտասարդներին՝ թագաւորի որդիներին սպանեցին. Որովհետեւ միայն Ամնոնն է մեռել. Նորա համար որ սա Աբիսողոմի բերանովը որոշուած էր այն օրից որ նա բռնաբարեց նորա քոյր Թամարին։</verse>
				<verse number="33">Եւ հիմա թող իմ տէր թագաւորը հոգս չանէ այս բանի համար ասելով թէ Թագաւորի բոլոր որդիքը մեռան. Որովհետեւ միայն Ամնոնն է մեռել։</verse>
				<verse number="34">Եւ Աբիսողոմը փախաւ։ Եւ երբոր դէտ երիտասարդը իր աչքերը բարձրացրեց ե մտիկ տուաւ, ահա շատ ժողովուրդ էր գալիս ետեւի ճանապարհովը սաի կողքովը։</verse>
				<verse number="35">Եւ Յովնադաբն ասեց թագաւորին. Ահա գալիս են թագաւորի որդիքը. Ինչպէս որ քո ծառայի խօսքն էր, այնպէս եղաւ։</verse>
				<verse number="36">Եւ եղաւ հէնց որ նա խօսքը վերջացրեց, ահա եկան թագաւորի որդիքը եւ բարձրացրին իրանց ձայները եւ լաց եղան, եւ թագաւորն էլ եւ նորա բոլոր ծառաները շատ մեծ լացով լաց եղան։</verse>
				<verse number="37">Եւ Աբիսողոմը փախաւ եւ գնաց Գեսուրի թագաւոր Ամիհուդի որդի Թոլմիի մօտ. Եւ Դաւիթը սուգ արաւ իր որդիի մասին ամեն օր։</verse>
				<verse number="38">Բայց Աբիսողոմը փախաւ եւ գնաց Գեսուր, եւ այնտեղ երեք տարի մնաց։</verse>
				<verse number="39">Եւ Դաւիթ թագաւորը փափաքում էր դուրս գնալ Աբիսողոմի մօտ. Որովհետեւ մխիթարուել էր մեռնող Ամնոնի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ Շարուհեան Յովաբն իմացաւ որ թագաւորի սիրտը Աբիսողոմի վերայ էր։</verse>
				<verse number="2">Եւ Յովաբը մարդ ուղարկեց Թեկուէ եւ այնտեղից մի խելօք կին առաւ եւ ասեց նորան. Խնդրեմ՝ քեզ սգաւոր ձեւացրու եւ սուգի հանդերձ հագիր, իւղով մի օծուիր, եւ եղիր մի այնպիսի կին որ շատ օրերից ի վեր սգաւոր է մեռելի համար։</verse>
				<verse number="3">Եւ գնա թագաւորի մօտ եւ նորա հետ այս կերպ խօսքեր խօսիր. Եւ Յովաբը խօսքերը նորա բերանը դրաւ։</verse>
				<verse number="4">Եւ Թեկուացի կինը խօսեց թագաւորի հետ եւ ընկաւ իր երեսի վերայ գետինը եւ երկրպագեց եւ ասեց. Օգնիր, արքայ։</verse>
				<verse number="5">Եւ թագաւորն ասեց նորան. Ի՞նչ ունես. Եւ նա ասեց. Ո՜հ, ես մի որբեւայրի կին եմ, եւ իմ այրը մեռել է։</verse>
				<verse number="6">Եւ քո աղախինը երկու որդի ունէր. Եւ երկուսը կռիւ արին դաշտումը, եւ նորանց մէջ հաշտեցնող չկար, եւ մէկը զարկեց միւսին եւ մեռցրեց նորան։</verse>
				<verse number="7">Եւ ահա բոլոր ազգատոհմը վեր է կացել քո աղախնի վերայ եւ ասում են՝ տուր այն իր եղբօրը զարկողին որ սպանենք նորան իր եղբօր անձի տեղ, որ նա սպանել է, եւ ժառանգն էլ կորցնենք, եւ հանգցնում են իմ այն կայծն էլ, որ մնացել է ինձ համար, չթողելով իմ մարդի համար ոչ անուն եւ ոչ մնացորդ երկրի երեսին։</verse>
				<verse number="8">Եւ թագաւորն ասեց կնկան. Գնա քո տունը եւ ես կպատուիրեմ քո մասին։</verse>
				<verse number="9">Եւ Թեկուացի կինն ասեց թագաւորին. Ինձ վերայ, ով տէր թագաւոր, լինի յանցանքը՝ իմ եւ իմ հօր տան վերայ, եւ թագաւորն ու նորա աթոռը անպարտ լինի։</verse>
				<verse number="10">Եւ թագաւորն ասեց. Եթէ քեզ հետ խօսող լինի, նորան ինձ մօտ բեր, եւ այլ եւս քեզ չի դպչիլ։</verse>
				<verse number="11">Եւ կինն ասեց. Թող թագաւորը յիշէ քո Տէր Աստուծուն, որ չշատանան արիւնի վրէժխնդիրները ապականելու համար եւ իմ որդին չմեռցնեն։ Եւ նա ասեց. Կենդանի է Տէրը որ քո որդիի մազիցը գետինը չի ընկնիլ։</verse>
				<verse number="12">Եւ կինն ասեց. Թող աղախինդ մի խօսք խօսէ իմ տէր թագաւորի հետ. Եւ նա ասեց. Խօսիր։</verse>
				<verse number="13">Եւ կինն ասեց. Ապա ի՞նչու համար ես այսպիսի բան մտածում Աստուծոյ ժողովրդի վերայ. Եւ թագաւորն այս բանը խօսելուց յանցաւորի նման է լինում, քանի որ թագաւորն իր աքսորածը ետ չդարձնէ։</verse>
				<verse number="14">Որովհետեւ մենք անշուշտ պիտի մեռնենք, եւ գետինը թափուած ջրի նման ենք որ չի ժողովուիլ. Եւ Աստուած հոգի չէ առնում, այլ խորհուրդներ է խորհում որ աքսորուածն իրանից աքսորուած չմնայ։</verse>
				<verse number="15">Եւ հիմա եկայ այս խօսքն իմ տէր թագաւորի հետ խօսելու. Որովհետեւ ժողովուրդն ինձ վախեցնում է. Եւ աղախինդ ասեց. Խօսեմ թագաւորի հետ, գուցէ թագաւորն անէ իր աղախնի խօսքը։</verse>
				<verse number="16">Որովհետեւ թագաւորը լսելու է, որ իր աղախնին ազատէ այն մարդի ձեռքից որ ուզում է կորցնել ինձ, եւ իմ որդիին մէկտեղ Աստուծոյ ժառանգութիւնիցը։</verse>
				<verse number="17">Եւ քո աղախինն ասեց. Թող իմ տէր թագաւորի խօսքը մխիթարութիւն լինի. Որովհետեւ իմ տէր թագաւորը Աստուծոյ հրեշտակի պէս է՝ որ հասկանայ լաւը եւ չարը. Եւ քո Տէր Աստուածը քեզ հետ լինի։</verse>
				<verse number="18">Եւ թագաւորը պատասխանեց եւ ասեց այն կնկան. Ինձանից մի բան մի թաքցնիր, որ ես քեզանից հարցնում եմ. Եւ կինն ասեց. Թող իմ տէր թագաւորն ասէ։</verse>
				<verse number="19">Եւ թագաւորն ասեց. Յովաբի ձեռքը քեզ հե՞տ է այս բոլոր բաներումը։ Եւ կինը պատասխանեց եւ ասեց. Կենդանի է քո անձը, ով տէր իմ թագաւոր, որ ոչ ոք չի խոտորիլ աջ կամ ձախ իմ տէր թագաւորի բոլոր ասածիցը. Որովհետեւ ծառադ Յովաբն ինքն է ինձ պատուիրել, եւ նա է դրել այս բոլոր խօսքերը քո աղախնի բերանը։</verse>
				<verse number="20">Բանի կերպարանքը դարձնելու նպատակաւ արաւ ծառադ Յովաբն այս բանը, եւ իմ տէրն իմաստուն է Աստուծոյ հրեշտակի իմաստութեան պէս, որ երկրիս վերայի բոլորն իմանայ։</verse>
				<verse number="21">Եւ թագաւորն ասեց Յովաբին. Ահա այս բանը արի. Ուրեմն գնա ետ դարձրու Աբիսողոմ պատանիին։</verse>
				<verse number="22">Եւ Յովաբն ընկաւ իր երեսի վերայ գետինը եւ երկրպագեց եւ օրհնեց թագաւորին, եւ Յովաբն ասեց. Այսօր իմացաւ քո ծառան որ շնորհք եմ գտել քո աչքի առաջին, ով տէր իմ արքայ, որ թագաւորն իր ծառայի խօսքը կատարեց։</verse>
				<verse number="23">Եւ Յովաբը վեր կացաւ գնաց Գեսուր եւ Աբիսողոմին բերաւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="24">Եւ թագաւորն ասեց. Թող նա դառնայ իր տունը եւ իմ երեսը չտեսնէ. Եւ Աբիսողոմը դարձաւ իր տունը եւ թագաւորի երեսը չտեսաւ։</verse>
				<verse number="25">Եւ Աբիսողոմի պէս գեղեցիկ մարդ չկար բոլոր Իսրայէլի մէջ. Որին շատ գովում էին, ոտքի թաթիցը մինչեւ գագաթը նորանում արատ չկար։</verse>
				<verse number="26">Եւ նա իր գլուխը խուզելիս (եւ լինում էր որ ժամանակից ժամանակ մազերը խուզում էր, որովհետեւ ծանր էր լինում նորա համար եւ նա խուզում էր), եւ նորա գլխի մազի ծանրութիւնը երկու հարիւր սիկղ էր թագաւորական կշիռքով։</verse>
				<verse number="27">Եւ Աբիսողոմի համար ծնուեցան երեք որդի եւ մէկ աղջիկ՝ անունը Թամար, որ տեսքով գեղեցիկ կին էր։</verse>
				<verse number="28">Եւ Աբիսողոմը մնաց Երուսաղէմ ամբողջ երկու տարի եւ թագաւորի երեսը չտեսաւ։</verse>
				<verse number="29">Եւ Աբիսողոմը մարդ ուղարկեց Յովաբին, որ նորան ուղարկէ թագաւորի մօտ, բայց նա չուզեց նորա մօտ գնալ. Եւ նա երկրորդ անգամ եւս ուղարկեց, եւ նա չուզեց գալ։</verse>
				<verse number="30">Եւ ասեց իր ծառաներին. Տեսէք Յովաբի արտը որ իմ ձեռքին է. Եւ նա այնտեղ գարի ունի. Գնացէք կրակով այրեցէք այն. Եւ Աբիսողոմի ծառաներն արտը կրակով այրեցին։</verse>
				<verse number="31">Եւ վեր կացաւ Յովաբը ու գնաց Աբիսողոմի մօտ՝ տունը, եւ ասեց նորան. Ի՞նչու համար են քո ծառաները իմ արտը կրակով այրել։</verse>
				<verse number="32">Եւ Աբիսողոմն ասեց Յովաբին. Ահա քեզ մօտ մարդ ուղարկեցի ասելով, Այստեղ եկ որ քեզ թագաւորի մօտ ուղարկեմ որ ասես թէ Ես ի՞նչու համար Գեսուրից եկայ. Ինձ համար լաւ կլինէր որդեռ այնտեղ լինէի. Եւ արդ թող թագաւորի երեսը տեսնեմ, եւ եթէ ինձ վերայ յանցանք կայ, այն ժամանակ ինձ մեռցրու։</verse>
				<verse number="33">Եւ Յովաբը գնաց թագաւորի մօտ եւ նորան պատմեց, եւ նա կանչեց Աբիսողոմին եւ նա եկաւ թագաւորի մօտ, եւ երկրպագեց նորան մինչեւ գետինը թագաւորի առաջին. Եւ թագաւորը համբուրեց Աբիսողոմին։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ եղաւ սորանից յետոյ որ Աբիսողոմն իր համար կառքեր եւ ձիեր եւ յիսուն մարդ սուրհանդակ շինեց։</verse>
				<verse number="2">Եւ Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհի մօտ, եւ ամեն մարդ որ դատ էր ունենում որ գայ թագաւորի մօտ դատաստանի՝ Աբիսողոմը նորան կանչում էր իր մօտ եւ ասում. Դու ո՞ր քաղաքից ես, եւ նա ասում էր. Իսրայէլի ցեղերի մէկիցն է ծառադ։</verse>
				<verse number="3">Եւ Աբիսողոմը նորան ասում էր. Տես քո ճանապարհները լաւ եւ ուղիղ են, բայց դու լսող չունես թագաւորի կողմից։</verse>
				<verse number="4">Եւ Աբիսողոմն ասում էր. Երանի՜ թէ ինձ դատաւոր դնէին այս երկրումը, եւ ինձ մօտ գար ամեն ով վէճ եւ դատ ունենար, եւ ես կարդարացնէի նորան։</verse>
				<verse number="5">Եւ երբոր մի մարդ նորան մօտենում էր նորան երկրպագելու, նա իր ձեռքը մեկնում էր եւ նորան բռնում եւ համբուրում նորան։</verse>
				<verse number="6">Եւ Աբիսողոմն այսպէս էր անում բոլոր Իսրայէլին, որ դատուելու համար գալիս էին թագաւորի մօտ. Եւ Աբիսողոմը գողացաւ Իսրայէլի մարդկանց սիրտերը։</verse>
				<verse number="7">Եւ քառասուն տարի անցնելուց յետոյ եղաւ որ Աբիսողոմն ասեց թագաւորին. Թող գնամ իմ ուխտերը կատարեմ Քեբրոնում որ արել եմ Տիրոջը համար։</verse>
				<verse number="8">Որովհետեւ ծառադ ուխտ եմ արել, երբոր ես բնակվում էի Ասորիների Գեսուրումն ասելով. Եթէ Տէրն ինձ Երուսաղէմ դարձնէ, ես Տիրոջն եմ ծառայելու։</verse>
				<verse number="9">Եւ թագաւորն ասեց նորան. Գնա խաղաղութեամբ. Եւ նա վեր կացաւ ու գնաց Քեբրոն։</verse>
				<verse number="10">Եւ Աբիսողոմը լրտեսներ ուղարկեց Իսրայէլի բոլոր ցեղերին ասելով. Երբոր փողի ձայնը լսէք, ասեցէք՝ Աբիսողոմը թագաւոր եղաւ Քեբրոնում։</verse>
				<verse number="11">Եւ Աբիսողոմի հետ երկու հարիւր մարդ գնաց Երուսաղէմից հրաւիրուած. Եւ նորանք գնացին միամտութեամբ, եւ ոչինչ չգիտէին։</verse>
				<verse number="12">Եւ Աբիսողոմը զոհերը զոհելիս՝ մարդ ուղարկեց Դաւիթի խորհրդակից Գեղոնացի Աքիտոփելին ու բերաւ նորան քաղաք՝ Գեղոնիցը։ Եւ դաւաճանութիւնը զօրացաւ. Եւ ժողովուրդը գնալով շատանում էր Աբիսողոմի հետ։</verse>
				<verse number="13">Եւ մէկ լրաբեր եկաւ Դաւիթի մօտ ասելով. Իսրայէլի մարդկանց սիրտը Աբիսողոմի հետ է։</verse>
				<verse number="14">Եւ Դաւիթն ասեց իր բոլոր ծառաներին, որ իր հետ Երուսաղէմումն էին. Վեր կացէք եւ փախչենք. Որովհետեւ մեզ համար ազատութիւն չի լինիլ Աբիսողոմի երեսից. Շտապեցէք գնալու, մի գուցէ նա շուտով մեզ հասնէ եւ մեզ վերայ չարիք բերէ եւ քաղաքը զարկէ սուրի բերանով։</verse>
				<verse number="15">Եւ թագաւորի ծառաներն ասեցին թագաւորին. Ամեն ինչ որ մեր տէր թագաւորը բարեհաճէ, ահա մենք քո ծառաները։</verse>
				<verse number="16">Եւ դուրս ելաւ թագաւորը եւ նորա բոլոր տունը նորա ետեւից. Եւ թագաւորը տասը հարճ կին թողեց տունը պահելու համար։</verse>
				<verse number="17">Եւ թագաւորը դուրս եկաւ եւ բոլոր ժողովուրդը նորա ետեւից եւ կանգնեցին Բեթհամերհագում։</verse>
				<verse number="18">Եւ նորա կողմին անց էին կենում նորա բոլոր ծառաները, բոլոր Քերեթիները եւ բոլոր Փելեթիները, եւ բոլոր Գէթացիները՝ վեց հարիւր մարդ որ եկել էին նորա ետեւից գէթիցը անցնում էին թագաւորի առաջով։</verse>
				<verse number="19">Եւ թագաւորն ասեց Գէթացի Եթթիին. Ի՞նչու համար ես դու էլ գնում մեզ հետ. Ետ դարձիր եւ մնա թագաւորի մօտ. Որովհետեւ դու օտարական եւ պանդուխտ ես քո տեղումը։</verse>
				<verse number="20">Քո գալը երէկ էր, եւ այսօր քեզ խախտե՞մ մեզ հետ գնալու. Եւ ես թող գնամ՝ ուր որ գնում եմ. Դու ետ դարձիր եւ քո եղբայրներին էլ ետ դարձրու. Քեզ հետ լինի ողորմութիւն եւ ճշմարտութիւն։</verse>
				<verse number="21">Եւ Եթթին պատասխանեց թագաւորին եւ ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է իմ տէր թագաւորը, որ այնտեղ ուր որ լինի իմ տէր թագաւորը թէ մահուան մէջ թէ կենդանութեան մէջ՝ ծառադ էլ պիտի այնտեղ լինի։</verse>
				<verse number="22">Եւ Դաւիթն ասեց Եթթիին. Եկ անցիր։ Եւ Գէթացի Եթթին անցաւ իր հետ եղող բոլոր մարդկանցով եւ բոլոր ընտանիքներովը։</verse>
				<verse number="23">Եւ բոլոր երկիրը լաց էր լինում մեծ ձայնով, եւ բոլոր ժողովուրդը անց էր կենում, եւ թագաւորը անց կացաւ Կեդրոն հեղեղատովը. Եւ բոլոր ժողովուրդը անց էր կենում ճանապարհի առաջովը անապատը։</verse>
				<verse number="24">Եւ ահա Սադովկն էլ եւ բոլոր Ղեւտացիները նորա հետ տանում էին Աստուծոյ ուխտի տապանակը. Եւ Աստուծոյ տապանակը կանգնեցրին. Եւ Աբիաթարը վեր գնաց մինչեւ որ բոլոր ժողովուրդը քաղաքիցը դուրս գալը վերջացրեց։</verse>
				<verse number="25">Եւ թագաւորն ասեց Սադովկին. Աստուծոյ տապանակը ետ դարձրու քաղաքը. Եթէ ես շնորհք եմ գտել Տիրոջ աչքի առաջին, նա ինձ ետ կդարձնէ եւ ինձ տեսնել կտայ իրան եւ իր բնակարանը։</verse>
				<verse number="26">Բայց եթէ նա այսպէս ասէ թէ Ես քեզ չեմ հաւանում, ահա ես, թող ինձ անէ ինչպէս որ հաճելի է իր աչքին։</verse>
				<verse number="27">Եւ թագաւորն ասեց Սադովկ քահանային. Ով տեսանող, ետ դարձիր քաղաքը խաղաղութեամբ եւ քո որդի աքիմաասը եւ Աբիաթարի որդի Յովնաթանը ձեր երկու որդիքը ձեզ հետ։</verse>
				<verse number="28">տեսէք ես անապատի դաշտերումը ուշանալու եմ, մինչեւ որ ձեզանից խօսք գայ որ ինձ իմացնէք։</verse>
				<verse number="29">Եւ Սադովկն ու Աբիաթարն Աստուծոյ տապանակը ետ դարձրին Երուսաղէմ եւ իրանք մնացին այնտեղ։</verse>
				<verse number="30">Եւ Դաւիթը վեր էր գնում Ձիթենեաց զառիվերովը, եւ վեր գնալով լաց էր լինում, եւ իր գլուխը ծածկած եւ ոտքերը բոբիկ էր գնում. Եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ իր գլուխը ծածկել էր եւ վեր էին գնում լաց լինելով։</verse>
				<verse number="31">Եւ Դաւիթին պատմեցին ասելով. Աքիտոփէլը ապստամբների հետ Աբիսողոմի մօտ է։ Եւ Դաւիթն ասեց. Յիմարացրու Աքիտոփէլի խորհուրդը, աղաչում եմ, ով Տէր։</verse>
				<verse number="32">Եւ եղաւ երբոր Դաւիթն եկաւ մինչեւ բլուրի գլուխը, ուր նա երկրպագութիւն արաւ Աստուծոյ, ահա նորան դիմաւորեց Արաքացի Քուսին՝ իր պատմուճանը պատառած եւ հողը գլխին։</verse>
				<verse number="33">Եւ Դաւիթն ասեց նորան. Եթէ ինձ հետ գաս, ինձ վերայ բեռ կլինես։</verse>
				<verse number="34">Եւ եթէ ետ դառնաս քաղաքը եւ Աբիսողոմին ասես. Ես քեզ ծառայ դառնամ, ով թագաւոր. Ես առաջուց քո հօր ծառան էի, եւ հիմա էլ քո ծառան եմ. Այն ժամանակ դու կցրուես ինձ համար Աքիտոփէլի խորհուրդը։</verse>
				<verse number="35">Եւ ահա այնտեղ քեզ հետ կան Սադովկ եւ Աբիաթար քահանաները, եւ ամեն ինչ որ թագաւորի տանիցը լսես, իմացրու Սադովկ եւ Աբիաթար քահանաներին։</verse>
				<verse number="36">Ահա այնտեղ նորանց հետ են նորանց երկու որդիքը՝ Աքիմաաս Սադովկի եւ Յովնաթան Աբիաթարի որդին. Եւ ինձ մօտ ուղարկեցէք նորանց ձեռքովը ամեն ինչ բան որ լսէք։</verse>
				<verse number="37">Եւ Դաւիթի բարեկամ Քուսին եկաւ քաղաքը. Եւ Աբիսողոմն եկաւ Երուսաղէմ։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ Դաւիթը բլուրի գլխից մի քիչ անցել էր, եւ ահա նորան դիմաւորեց Մեմփիբոսթէի ծառայ Սիբան երկու էշով, եւ նորանց վերայ բեռնած երկու հարիւր հաց, հարիւր ողկոյզ չամիչ, եւ հարիւր շարոց չոր թուզ եւ մի տիկ գինի։</verse>
				<verse number="2">Եւ թագաւորն ասեց Սիբային. Այս ի՞նչ ունես. Եւ Սիբան ասեց. Էշերը թագաւորի տան համար են որ հեծնեն, եւ հացն ու թուզը պատանիներին որ ուտեն, եւ գինին անապատումը նուաղածների համար է որ խմեն։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթն ասեց. Ո՞ւր է քո տիրոջ որդին։ Եւ Սիբան ասեց թագաւորին. Ահա մնացել է Երուսաղէմումը. Որովհետեւ ասեց. Իսրայէլի տունը այսօր իմ հօր թագաւորութիւնը ինձ ետ կդարձնէ։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորն ասեց Սիբային. Ահա քեզ լինի ամեն ինչ որ Մեմփիբոսթէինն է. Եւ Սիբան ասեց. Շնորհակալ եմ, թող շնորհք գտնեմ քո աչքի առաջին, ով տէր իմ թագաւոր։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթ թագաւորն եկաւ մինչեւ Բաւուրիմ, եւ ահա այնտեղից մի մարդ դուրս եկաւ՝ Սաւուղի ազգականներից՝ անունը Սեմէի՝ Գորայի որդին. Դուրս գալով անիծում էր։</verse>
				<verse number="6">Եւ քարեր էր գցում Դաւիթին եւ Դաւիթ թագաւորի բոլոր ծառաներին, եւ բոլոր ժողովուրդն ու բոլոր զօրաւորները նորա աջ եւ նորա ձախ կողմին էին։</verse>
				<verse number="7">Եւ Սեմէին այսպէս էր ասում իր անէծքումը. Դուրս եկ, դուրս եկ, ով արիւնահեղ մարդ, ով անօրէն մարդ։</verse>
				<verse number="8">Տէրը քեզ վերայ դարձրեց Սաւուղի տան բոլոր արիւնները, որի փոխարէն դու թագաւոր եղար. Եւ Տէրը թագաւորութիւնը տուաւ քո որդի Աբիսողոմի ձեռքը. Եւ ահա դու քո չարիքի մէջ ես. Որովհետեւ դու մի արիւնահեղ մարդ ես։</verse>
				<verse number="9">Եւ Շարուհեայի որդի Աբեսսան ասեց թագաւորին. Ի՞նչու համար է անիծում այս սատկած շունը իմ տէր թագաւորին. Թող անցնեմ ու գլուխը կտրեմ։</verse>
				<verse number="10">Եւ թագաւորն ասեց. Դուք ինձ հետ ի՞նչ բան ունէք, ով Շաչուհեայի որդիք. Թող անիծէ. Որովհետեւ Տէրն է ասել նորան՝ Անիծիր Դաւիթին. Եւ ո՞վ կասէ նորան. Ի՞նչու համար ես այսպէս անում։</verse>
				<verse number="11">Եւ Դաւիթն ասեց Աբեսսային ե իր բոլոր ծառաներին. Ահա իմ որդին որ իմ երանքիցն է դուրս եկել, որոնում է իմ անձը, ո՞ւր մնաց հիմա Բենիամինեանը. Թող տուէք նորան որ անիծէ. Որովհետեւ Տէրն է ասել նորան։</verse>
				<verse number="12">Գուցէ Տէրը նայէ իմ նեղութեանը եւ Տէրն ինձ բարիք հատուցանէ այսօր նորա անէծքի փոխարէն։</verse>
				<verse number="13">Եւ Դաւիթն ու իր մարդիկը գնացին ճանապարհովը. Բայց Սեմէին գնում էր սարի կողքովը նորա մօտից, գնում էր եւ անիծում, եւ քարեր էր գցում նորա մօտից եւ հող էր ցանում նորա վերայ։</verse>
				<verse number="14">Եւ եկաւ թագաւորը եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը յոգնած, եւ այնտեղ հանգստացան։</verse>
				<verse number="15">Եւ Աբիսողոմն ու բոլոր ժողովուրդը՝ ամեն իսրայէլացիներն եկան Երուսաղէմ, եւ Աքիտոփէլը նորանց հետ։</verse>
				<verse number="16">Եւ եղաւ որ երբ Արաքացի Քուսին՝ Դաւիթի բարեկամը եկաւ Աբիսողոմի մօտ, Քուսին ասեց Աբիսողոմին. Կեցցէ՜ արքայ, կեցցէ՜ արքայ։</verse>
				<verse number="17">Եւ Աբիսողոմն ասեց Քուսիին. Դա՞ է քո բարեկամի վերայ ունեցած սէրդ, ի՞նչու համար չես գնացել քո բարեկամի հետ։</verse>
				<verse number="18">Եւ Քուսին ասեց Աբիսողոմին. Ոչ, այլ որին որ հաւանէ Տէրը եւ այս ժողովուրդը եւ Իսրայէլի բոլոր մարդիկը, ես նորանը կլինեմ եւ նորա հետ կմնամ։</verse>
				<verse number="19">Եւ երկրորդ՝ ես ո՞ւմ պիտի ծառայեմ, չէ՞ որ նորա որդիին, ինչպէս որ ծառայել եմ քո հօր առաջին, այնպէս կլինեմ և քո առաջին։</verse>
				<verse number="20">Եւ Աբիսողոմն ասեց Աքիտոփէլին. Խորհուրդ տուէք թէ ինչ անենք։</verse>
				<verse number="21">Եւ Աքիտոփէլն ասեց Աբիսողոմին. Մտիր քո հօր հարճերի մօտ, որոնց նա թողեց տունը պահելու. Եւ բոլոր Իսրայէլը կլսէ որ քո հօրն ատելի ես, եւ բոլոր քեզ հետ եղողների ձեռքերը կուժովանան։</verse>
				<verse number="22">Եւ Աբիսողոմի համար վրան շինեցին կտուրի վերայ, եւ Աբիսողոմը մտաւ իր հօր հարճերի մօտ բոլոր Իսրայէլի աչքի առաջին։</verse>
				<verse number="23">Եւ Աքիտոփէլի խորհուրդը, որ այն օրերը նա տալիս էր, նման էր նորան որ մէկը Աստուծոյ խօսքը հարցնէր. Այսպէս էր Աքիտոփէլի ամեն խորհուրդը թէ Դաւիթի թէ Աբիսողոմի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ Աքիտոփէլն ասեց Աբիսողոմին. Թող տասնեւերկու հազար մարդ ընտրեմ եւ վեր կենամ այս գիշեր Դաւիթին հալածեմ։</verse>
				<verse number="2">Եւ ես կյարձակուեմ նորա վերայ քանի որ նա յոգնած եւ ձեռքերը թուլացած է, եւ նորան կվախեցնեմ, եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը կփախչէ, եւ կզարկեմ մինակ թագաւորին։</verse>
				<verse number="3">Իսկ բոլոր ժողովուրդը կդարձնեմ քեզ մօտ. Բոլորի դարձածին պէս է այն մարդը որին դու որոնում ես. Բոլոր ժողովուրդը հանդարտ կլինի։</verse>
				<verse number="4">Եւ այս խօսքը ուղիղ երեւեցաւ Աբիսողոմի աչքին եւ Իսրայէլի բոլոր ծերերի աչքին։</verse>
				<verse number="5">Եւ Աբիսողոմն ասեց. Արաքացի Քուսիին էլ կանչեցէք, որ լսենք թէ նորա բերանումն ինչ կայ։</verse>
				<verse number="6">Եւ Քուսին Աբիսողոմի մօտ եկաւ, եւ Աբիսողոմն ասեց նորան այսպէս թէ Այս բանի պէս է ասել Աքիտոփէլը. Նորա խօսքը անե՞նք թէ ոչ. Դու խօսիր։</verse>
				<verse number="7">Եւ Քուսին ասեց Աբիսողոմին. Աքիտոփէլի այս անգամ տուած խորհուրդը լաւ չէ.</verse>
				<verse number="8">Եւ Քուսին ասեց. Դու գիտես քո հօրը եւ նորա մարդկանցը որ զօրաւոր եւ դառնոգի են՝ դաշտումը ձագերը կորցրած արջի նման. Եւ քո հայրը պատերազմի մարդ է, եւ գիշերը չի մնալ ժողովրդի հետ։</verse>
				<verse number="9">Ահա նա հիմա թաք է կացել կամ փոսերի մէկում կամ մի ուրիշ տեղ. Եւ եթէ լինի որ սկզբում նորանցից ոմանք ընկնեն, այն ժամանակ լսողը որ լսեց՝ ասելու է թէ կոտորուել է Աբիսողոմի ետեւից գնացող ժողովուրդը։</verse>
				<verse number="10">Եւ ինքը քաջազունն էլ՝ որի սիրտը առիւծի սրտի պէս է, բոլորովին կթուլանայ. Որովհետեւ բոլոր Իսրայէլը գիտէ որ քո հայրը զօրաւոր է նորա հետ եղողներն էլ ուժով մարդիկ են։</verse>
				<verse number="11">Բայց ես խորհուրդ եմ տալիս. Ժողովիր քեզ վերայ Դանից մինչեւ Բերսաբէէ՝ ինչպէս որ ծովի եզերքի աւազը շատ է. Եւ դու էլ անձամբ նորանց մէջ գնաս։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ նորա վերայ կգնանք այն տեղերի մէկում, ուր որ կգտնուի, եւ բանակ կտանք նորա դէմ ինչպէս որ ցօղ իջնում է երկրի վերայ. Եւ նորանից եւ նորա հետ եղող բոլոր մարդկանցից մէկն էլ չի պրծնիլ։</verse>
				<verse number="13">Բայց եթէ նա մի քաղաքի մէջ հաւաքուելու լինի, այն ժամանակ բոլոր Իսրայէլն այն քաղաքի վերայ չուաններ կտանի, եւ նորան քաշ կտանք մինչեւ հեղեղատը մինչեւ որ այնտեղ մի քարի կտոր էլ չգտնուի։</verse>
				<verse number="14">Եւ Աբիսողոմն եւ Իսրայէլի բոլոր մարդիկն ասեցին. Արաքացի Քուսիի խորհուրդը լաւ է քան թէ Աքիտոփէլի խորհուրդը։ Եւ Տէրը հրամայել էր, որ Աքիտոփէլի լաւ խորհուրդը ցրվուի, որպէս զի Տէրը Աբիսողոմի վերայ չարիք բերէ։</verse>
				<verse number="15">Եւ Քուսին ասեց Սադովկ եւ Աբիաթար քահանաներին թէ Այսպէս եւ այսպէս խորհուրդ տուաւ Աքիտոփէլն Աբիսողոմին եւ Իսրայէլի ծերերին, եւ ես էլ այսպէս եւ այսպէս խորհուրդ տուի։</verse>
				<verse number="16">Եւ հիմա շուտով մարդ ուղարկեցէք եւ իմացրէք դաւիթին, ասելով թէ Գիշերը անապատի դաշտերումը մի մնար, այլ անցիր գնա, որ կորուստ չլինի թագաւորի եւ նորա հետ եղող բոլոր ժողովրդի համար։</verse>
				<verse number="17">Եւ Յովնաթանն ու Աքիմաասը կանգնել էին Ռովգելի աղբիւրի մօտ. Եւ աղախինը գնաց եւ նորանց պատմեց, նորանք էլ գնացին եւ դաւիթ թագաւորին պատմեցին. Որովհետեւ չէին կարողանում երեւալ որ քաղաքը մտնեն։</verse>
				<verse number="18">Եւ մի պատանի տեսաւ նորանց եւ պատմեց Աբիսողոմին. Եւ նորանք երկուսը շուտով գնացին մտան մի Բաւուրիմցի մարդի տուն. Եւ նա մի հոր ունէր իր գաւիթումը, եւ նորանք այնտեղ իջան։</verse>
				<verse number="19">Եւ կինը ծածկոցն առաւ հորի բերանին փռեց եւ նորա վերայ ձաւար տարածեց, որ մի բան չիմացուեցաւ։</verse>
				<verse number="20">Եւ Աբիսողոմի ծառաները գնացին այն կնկայ մօտ՝ նորա տունը եւ ասեցին. Ո՞ւր են Աքիմաասը եւ Յովնաթանը. Եւ կինն ասեց նորանց. Անց կացան ջրի առուակովը. Իսկ նորանք չգտան եւ ետ դառան Երուսաղէմ։</verse>
				<verse number="21">Եւ եղաւ երբոր նորանք գնացել էին, սորանք դուրս եկան հորիցը ու գնացին եւ պատմեցին Դաւիթ թագաւորին, եւ ասեցին Դաւիթին. Վեր կացէք շուտով ջրովն անց կացէք, որովհետեւ Աքիտոփէլն այսպէս է խորհուրդ տուել ձեր մասին։</verse>
				<verse number="22">Եւ վեր կացաւ Դաւիթը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը եւ անց կացաւ յորդանանովը. Եւ մինչեւ առաւօտեան լոյսը մէկը չմնաց որ Յորդանանովն անցած չլինէր։</verse>
				<verse number="23">Եւ Աքիտոփէլը տեսաւ որ իր խորհուրդը չկատարուեցաւ, էշը համետեց եւ վեր կացաւ ու գնաց իր տունը իր քաղաքը, եւ իր տան համար պատուէր տուաւ, ու իրան խեղդեց ու մեռաւ, եւ թաղուեցաւ իր հօր գերեզմանումը։</verse>
				<verse number="24">Իսկ Դաւիթը հասաւ Մանայիմ. Եւ Աբիսողոմն անցաւ Յորդանանովը ինքը եւ Իսրայէլի ամեն մարդիկը նորա հետ։</verse>
				<verse number="25">Եւ Աբիսողոմն Ամեսայիին զօրքի վերայ դրաւ Յովաբի փոխանակ, բայց Ամեսային մի մարդի որդի էր որի անունն էր Յոթոր՝ իսրայէլացի, որն որ առել էր Յովաբի մայր՝ Շարուհեայի քոյր Նաասի աղջիկ Աբիգեային։</verse>
				<verse number="26">Եւ Իսրայէլն ու Աբիսողոմը բանակ տուին Գաղաադի երկրումը։</verse>
				<verse number="27">Եւ եղաւ հէնց որ Դաւիթը հասաւ Մանայիմ, Նաասի որդի Սոբին Ամմոնի որդկանց Ռաբբայիցը եւ Ամիէլի որդի Մաքիրը Լադաբարիցը, եւ Գաղաադացի Բերզելին Ռովգելիմիցը</verse>
				<verse number="28">Անկողիններ, կոնքեր, բրուտի ամաններ, ցորեն, գարի, ալիւր եւ հեղի, եւ բակլայ, ոսպ եւ հեղի,</verse>
				<verse number="29">Եւ մեղր եւ կոդի եւ ոչխարներ եւ կովի պանիր բերին Դաւիթին եւ նորա հետ եղող ժողովրդին ուտելու. Որովհետեւ ասում էին. Ժողովուրդը անապատումը սոված, յոգնած եւ ծարաւ կլինի։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ Դաւիթը հանդէս արաւ իր հետ եղող ժողովրդին եւ նորանց վերայ հազարապետներ եւ հարիւրապետներ դրաւ։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթը զօրքի երրորդ մասն ուղարկեց Յովաբի ձեռքովը, մի երրորդը Յովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսայի ձեռքովը, եւ մի երրորդը Գէթացի Եթթիի ձեռքովը. Եւ թագաւորն ասեց զօրքին. Ես էլ դուրս գամ ձեզ հետ։</verse>
				<verse number="3">Բայց զօրքն ասեց. Դու պիտի դուրս չգաս. Որովհետեւ եթէ մենք փախչելու լինենք, նորանք մեզ համար հոգս չեն անիլ, եւ եթէ մեր կէսն էլ մեռնելու լինի, նորանք մեզ համար հոգս չեն անիլ. Իսկ դու մեր տասը հազարի պէս ես. Արդ լաւ կլինի որ դու մեզ օգնես քաղաքիցը։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորն ասեց նորանց. Ինչ որ հաճելի է ձեր աչքին՝ ես կանեմ. Եւ թագաւորը մնաց քաղաքի դռան մօտ, իսկ բոլոր զօրքը դուրս ելաւ հարիւր հարիւր եւ հազար հազար։</verse>
				<verse number="5">Եւ թագաւորը պատուիրեց Յովաբին, Աբեսսային եւ Եթթիին ասելով. Խնայեցէք ինձ համար Աբիսողոմ պատանիին. Եւ բոլոր զօրքը լսեց որ թագաւորը զօրապետներին Աբիսողոմի մասին պատուէր էր տալիս։</verse>
				<verse number="6">Եւ ժողովուրդը դուրս եկաւ դաշտը Իսրայէլին դիմաւորելու. Եւ պատերազմ եղաւ Եփրեմի անտառումը։</verse>
				<verse number="7">Եւ այնտեղ կոտրուեցաւ Իսրայէլի զօրքը Դաւիթի ծառաների առաջին եւ այնտեղ շատ մեծ կոտորած եղաւ այն օրը՝ քսան հազար հոգի։</verse>
				<verse number="8">Եւ պատերազմը այնտեղ տարածուեցաւ բոլոր երկրի երեսին. Եւ անտառը այն օրը զօրքիցն աւելի մարդ փչացրեց քան թէ սուրը փչացրեց։</verse>
				<verse number="9">Եւ Աբիսողոմը Դաւիթի ծառաների դիմացը հանդիպեց. Եւ Աբիսողոմը ջորի էր հեծած. Եւ ջորին մի մեծ կաղնիի թաւ ոստերի տակը մտաւ, եւ նորա գլուխը փաթաթուեցաւ կաղնիին, ու ինքը կախ ընկաւ երկնքի ու երկրի մէջտեղը, եւ նորա տակի ջորին գնաց։</verse>
				<verse number="10">Եւ մի մարդ տեսել էր եւ ասեց յովաբին. Ահա ես տեսայ Աբիսողոմին կաղնիիցը կախուած։</verse>
				<verse number="11">Եւ Յովաբն ասեց այդ իրան պատմող մարդին. Հիմա որ տեսար, ապա ի՞նչու չզարկեցիր նորան այնտեղ գետինը գցեցիր. Եւ ես կտայի քեզ տասը սիկղ արծաթ եւ մի գօտի։</verse>
				<verse number="12">Իսկ այն մարդն ասեց Յովաբին. Եթէ ես իմ ձեռքին հազար սիկղ արծաթ կշռէի, իմ ձեռքը չէի մեկնիլ թագաւորի որդիի վերայ. Որովհետեւ մեր ականջներին պատուիրեց թագաւորը քեզ, Աբեսսային եւ Եթթիին ասելով. Խնայեցէք ինձ համար Աբիսողոմ պատանիին։</verse>
				<verse number="13">Եւ եթէ ես իմ անձի դէմ դաւաճանութիւն անէի, եւ թագաւորիցն էլ ոչ մի բան ծածուկ չի մնալ, այն ժամանակ դու էլ դէմ կկանգնէիր։</verse>
				<verse number="14">Եւ Յովաբն ասեց. Ես այսպէս չեմ սպասիլ քո առաջին, եւ իր ձեռքը երեք գեղարդ վեր առաւ եւ կոխեց Աբիսողոմի սիրտը, քանի որ նա տակաւին կենդանի էր կաղնիի մէջ։</verse>
				<verse number="15">Եւ Յովաբի զինակիրներից տասը երիտասարդներ՝ շրջապատեցին եւ զարկեցին Աբիսողոմին եւ մեռցրին նորան։</verse>
				<verse number="16">Եւ Յովաբը փողը հնչեցրեց, եւ զօրքը ետ դառաւ Իսրայէլի ետեւից հալածելուց. Որովհետեւ յովաբը զսպեց զօրքին։</verse>
				<verse number="17">Եւ Աբիսողոմին առան, եւ նորան անտառում մի մեծ փոսի մէջ գցեցին, եւ նորա վերայ մի շատ մեծ քարկոյտ դիզեցին. Եւ բոլոր Իսրայէլը փախաւ՝ ամեն մարդ իր վրանը։</verse>
				<verse number="18">Եւ Աբիսողոմն իր կենդանութեանը առել՝ իրան համար մի արձան էր կանգնեցրել թագաւորի հովիտումը. Որովհետեւ ասում էր թէ որդի չունեմ, որ իմ անունը յիշէ. Եւ իր անունը դրել էր այն արձանին, եւ նորան ասում էին Աբիսողոմի կոթող մինչեւ այսօր։</verse>
				<verse number="19">Եւ Սադովկի որդի Աքիմաասն ասեց. Թող վազեմ ու թագաւորին աւետիք տամ. Որովհետեւ Տէրը նորան իրաւունք արաւ իր թշնամիների ձեռքիցը։</verse>
				<verse number="20">Եւ յովաբն ասեց նորան. Դու այսօր աւետիքի մարդ չես, այլ մի ուրիշ օր աւետիք կտանես, եւ այսօր աւետիք պիտի չտանես, որովհետեւ թագաւորի որդին մեռած է։</verse>
				<verse number="21">Եւ Յովաբն ասեց Քուսիին. Գնա պատմիր թագաւորին ինչ որ տեսար. Եւ Քուսին երկրպագութիւն արաւ յովաբին եւ վազեց։</verse>
				<verse number="22">Եւ Սադովկի որդի Աքիմաասը շարունակեց եւ ասեց Յովաբին. Ինչ եւ իցէ՝ թող ես էլ վազեմ Քուսիի ետեւիցը. Եւ յովաբն ասեց. Դու ի՞նչու համար պիտի վազես, որդի, որ այս քեզ համար օգուտ բերող աւետիք չէ։</verse>
				<verse number="23">Ինչ որ իցէ՝ թող վազեմ. Եւ նա ասեց. Վազիր. Եւ աքիմաասը վազեց դաշտի ճանապարհովը եւ անցաւ Քուսիից առաջ։</verse>
				<verse number="24">Եւ Դաւիթը նստել էր երկու դռների մէջտեղը. Եւ դէտը գնաց դէպի դռան կտուրը՝ դէպի պարիսպը եւ իր աչքերը բարձրացրեց ու տեսաւ, որ ահա մի մարդ էր վազում մինակ։</verse>
				<verse number="25">Եւ դէտը կանչեց եւ իմացրեց թագաւորին. Եւ թագաւորն ասեց. Եթէ նա մինակ է, ուրեմն աւետիք կայ նորա բերանումը. Եւ նա քանի գալիս էր՝ մօտենում էր։</verse>
				<verse number="26">Եւ դէտը մի ուրիշ մարդ տեսաւ վազելիս, եւ դէտը կանչեց դռնապանին եւ ասեց. Ահա մի մարդ վազում է մինակ. Եւ թագաւորն ասեց. Նա էլ է աւետաւոր։</verse>
				<verse number="27">Եւ դէտն ասեց. Ես տեսնում եմ առաջինի վազելը իբրեւ Սադովկի որդի Աքիմաասի վազելը. Եւ թագաւորն ասեց. Դա բարի մարդ է, եւ բարի լուրի համար է գալիս։</verse>
				<verse number="28">Եւ Աքիմաասը կանչեց եւ ասեց թագաւորին. Խաղաղութիւն, եւ երեսի վերայ երկրպագեց թագաւորին մինչև գետինը, եւ ասեց. Օրհնեալ է քո Տէր Աստուածը որ արգելեց իմ տէր թագաւորի վերայ իրանց ձեռքը բարձրացնող մարդկանցը։</verse>
				<verse number="29">Եւ թագաւորն ասեց. Աբիսողոմ պատանին ո՞ղջ է. Եւ Աքիմաասն ասեց. Ես միայն այն մեծ բազմութիւնը տեսայ, երբոր Յովաբն ուղարկեց թագաւորի ծառային եւ ինձ քո ծառային, բայց չիմացայ թէ ինչ էր։</verse>
				<verse number="30">Եւ թագաւորն ասեց. Դարձիր այսպէս կանգնիր, եւ նա դարձաւ կանգնեց։</verse>
				<verse number="31">Եւ ահա Քուսին եկաւ եւ ասեց Քուսին. Իմ տէր թագաւորին աւետի՜ք. Որովհետեւ Տէրն այսօր քեզ իրաւունք արաւ բոլոր քեզ վերայ վեր կենողների ձեռքիցը.</verse>
				<verse number="32">Եւ թագաւորն ասեց Քուսիին. Աբիսողոմ պատանին ո՞ղջ է. Եւ Քուսին ասեց. Այդ պատանիի նման դառնան իմ տէր թագաւորի թշնամիները, եւ բոլոր չարիքի համար քեզ վերայ վեր կենողները։</verse>
				<verse number="33">Եւ թագաւորը խռովեցաւ ու վեր գնաց դռան վերնատունը եւ լաց եղաւ, եւ այսպէս էր ասում գնալով. Որդիս Աբիսողոմ, որդիս, որդիս Աբիսողոմ. Երանի թէ ես մեռնէի քեզ տեղ, ով Աբիսողոմ որդիս, որդիս։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ Յովաբին պատմեցին թէ Ահա թագաւորը լաց է լինում եւ Աբիսողոմի վերայ սուգ է անում։</verse>
				<verse number="2">Եւ յաղթութիւնն այն օրը սուգի դարձաւ բոլոր ժողովրդի առաջին. Որովհետեւ ժողովուրդը այն օրը լսել էր որ ասում էին թէ թագաւորը տրտմել է իր որդիի մասին։</verse>
				<verse number="3">Եւ այն օրը զօրքը գողի պէս էր մտնում քաղաքը ինչպէս որ գողի պէս քաղաքը կմտնէ պատերազմում փախած ամօթահար զօրքը։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորը ծածկեց իր երեսը, եւ մեծ ձայնով աղաղակեց թագաւորը. Որդիս Աբիսողոմ, Աբիսողոմ որդիս, որդիս։</verse>
				<verse number="5">Եւ Յովաբը գնաց մտաւ թագաւորի մօտ սեցեակը եւ ասեց. Դու այսօր ամօթով արիր քո բոլոր ծառաների երեսը, որ քո անձը եւ քո որդկանց ու աղջկերանց անձը, եւ քո կանանց անձն եւ քո հարճերի անձը այսօր ազատեցին։</verse>
				<verse number="6">Դու սիրում ես քեզ ատողներին եւ ատում ես քեզ սիրողներին, որովհետեւ այսօր իմացրիր որ քեզ համար ոչինչ են իշխանները եւ ծառաները. Որովհետեւ ես այսօր հասկացայ որ այսօր Աբիսողոմը կենդանի լինէր եւ մենք այսօր ամենքս մեռած լինէինք, այն ժամանակ հաճոյ կլինէր այս քո աչքին։</verse>
				<verse number="7">Եւ արդ վեր կաց՝ դուրս եկ եւ քաղցրութեամբ խօսիր ծառաներիդ հետ. Որովհետեւ երդում եմ անում Տէրով, որ եթէ դուրս չգաս, այս գիշեր քեզ մօտ մարդ չի մնալ, եւ այս քեզ համար աւելի չար կլինի քան թէ այն ամեն չարիքները, որ քեզ վերայ եկել են քո մանկութիւնից մինչեւ հիմա։</verse>
				<verse number="8">Եւ թագաւորը վեր կացաւ ու նստեց դռանը, եւ բոլոր ժողովրդին իմացրին ասելով. Ահա թագաւորը նստել է դռանը, եւ բոլոր ժողովուրդն եկաւ թագաւորի առաջ, իսկ Իսրայէլը փախել է ամեն մարդ իր վրանը։</verse>
				<verse number="9">Եւ Իսրայէլի ամեն ցեղերում բոլոր ժողովուրդը վիճում էին եւ ասում. Թագաւորը մեզ փրկեց մեր թշնամիների ձեռքիցը, եւ նա ազատեց մեզ Փղշտացիների ձեռքիցը, եւ հիմա փախել է երկրիցը Աբիսողոմի պատճառով։</verse>
				<verse number="10">Իսկ Աբիսողոմը, որին մենք օծեցինք մեզ վերայ, մեռաւ պատերազմումը. Եւ հիմա ի՞նչու համար էք լուռ կացել թագաւորին ետ բերելուց։</verse>
				<verse number="11">Եւ Դաւիթ թագաւորը ուղարկեց Սադովկ եւ Աբիաթար քահանաների մօտ եւ ասեց. Խօսեցէք Յուդայի ծերերի հետ ասելով. Ի՞նչու համար դուք վերջինը լինէք թագաւորն իր տունը ետ բերելում. Եւ բոլոր Իսրայէլի խօսքը հասել էր թագաւորին իր տանը։</verse>
				<verse number="12">Դուք իմ եղբայրներն էք, իմ ոսկրն ու մարմինն էք դուք, եւ ի՞նչու համար դուք վերջինը լինէք թագաւորը ետ բերելում։</verse>
				<verse number="13">Եւ Ամեսայիին ասեցէք. Մի՞թէ դու իմ ոսկրն ու մարմինը չես. Աստուած ինձ այսպէս անէ, եւ էլ աւելացնէ, թէ որ դու իմ առաջին ամեն ժամանակ զօրագլուխ չլինես Յովաբի փոխարէն։</verse>
				<verse number="14">Եւ դարձրեց բոլոր Յուդայի մարդկանց սիրտը մէկ մարդի սրտի պէս. Եւ նորանք պատգամաւորներ ուղարկեցին թագաւորի մօտ թէ Ետ դարձիր դու եւ քո բոլոր ծառաները։</verse>
				<verse number="15">Եւ թագաւորը ետ դառաւ եւ եկաւ մինչեւ Յորդանան. Եւ Յուդան եկաւ մինչեւ Գաղգաղա, որ թագաւորին դիմաւորեն եւ Յորդանանովն անցկացնեն թագաւորին։</verse>
				<verse number="16">Եւ Բաւուրիմացի՝ Գերայի որդի Բենիամինեան Սեմէին շուտով եկաւ իջաւ Յուդայի մարդկանց հետ Դաւիթ թագաւորին դիմաւորելու։</verse>
				<verse number="17">Եւ նորա հետ հազար մարդ կար Բենիամինից. Նաեւ Սաւուղի տան ծառայ Սիբան եւ նորա տասնեւհինգ որդիները եւ քսան ծառաները նորա հետ եկան եւ հասան Յորդանան թագաւորի առաջը։</verse>
				<verse number="18">Եւ մի նաւակ անցաւ թագաւորի տունը անց կացնելու եւ նորա աչքին հաճոյ երեւացածն անելու համար. Եւ Գերայի որդի Սեմէին վայր ընկաւ թագաւորի առաջը, երբ նա անցնում էր Յորդանանովը։</verse>
				<verse number="19">Եւ ասեց թագաւորին. Իմ տէրը յանցանք չհամարէ ինձ, եւ մի յիշիր որ ծառադ անօրէնութիւն գործեց այն օրը, որ իմ տէր թագաւորը դուրս էր եկել Երուսաղէմից. Թագաւորը իր սրտումը չդնէ այն։</verse>
				<verse number="20">Որովհետեւ ծառադ գիտէ, որ ես յանցանք եմ գործել եւ ահա այսօր առաջինը ես եմ եկել Յովսէփի բոլոր տանիցն իմ տէր թագաւորին դիմաւորելու իջնելով։</verse>
				<verse number="21">Եւ Շարուհեայի որդի Աբեսսան պատասխանեց եւ ասեց. Մի՞թէ սորա փոխարէն չի պիտի մեռնէ Սեմէին որ Տիրոջ օծեալին անիծեց։</verse>
				<verse number="22">Եւ Դաւիթն ասեց. Դուք ի՞նչ ունէք ինձ հետ, ով Շարուհեայի որդիք, որ այսօր ինձ համար ոսոխ էք դառնում. մի՞թէ այսօր մարդ մեռնէ Իսրայէլի մէջ. Որովհետեւ չգիտե՞մ որ ես այսօր թագաւոր եմ Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="23">Եւ թագաւորն ասեց Սեմէիին. Պիտի չմեռնես. Եւ թագաւորը նորան երդում արաւ։</verse>
				<verse number="24">Եւ Սաւուղի որդի Մեմփիբոսթէն իջաւ թագաւորին դիմաւորելու առանց իր ոտքերը պատրաստելու եւ առանց իր մօրուքը շինելու, եւ իր հանդերձները չէր լուացել այն օրից հետէ, որ թագաւորը գնացել էր մինչեւ այն օրը որ եկաւ խաղաղութեամբ։</verse>
				<verse number="25">Եւ եղաւ երբոր եկաւ Երուսաղէմ թագաւորին դիմաւորելու այն ժամանակ թագաւորն ասեց նորան. Ի՞նչու համար չեկար ինձ հետ, Մեմփիբոսթէ։</verse>
				<verse number="26">Եւ նա ասեց. Ով իմ տէր թագաւոր, ծառաս ինձ խաբեց. Որովհետեւ ծառադ ասեց. Ինձ համար համետեմ էշը եւ վերան հեծնեմ ու գնամ թագաւորի հետ, որովհետեւ ծառադ կաղ է։</verse>
				<verse number="27">Իսկ նա բամբասել է քո ծառայիցը իմ տէր թագաւորին. Բայց իմ տէր թագաւորը Աստուծոյ հրեշտակի պէս է. Ուրեմն արա ինչ որ հաճելի է քո աչքին։</verse>
				<verse number="28">Որովհետեւ իմ հօր բոլոր տունը մի ուրիշ բան չէին բացի մահի արժանի լինելուց իմ տէր թագաւորի համար. Սակայն ծառայիդ քո սեղանի ուտողների հետ դրիր. Եւ ես այլ եւս ի՞նչ իրաւունք ունեմ որ միւսանգամ աղաղակեմ դէպի թագաւորը։</verse>
				<verse number="29">Եւ թագաւորն ասեց նորան. Էլ ի՞նչու ես խօսում այդ խօսքերը. Ասել եմ՝ Դու եւ Սիբան բաժանեցէք արտը։</verse>
				<verse number="30">Եւ Մեմփիբոսթէն ասեց թագաւորին. Թող նա բոլորն էլ առնէ՝ իմ տէր թագաւորը խաղաղութեամբ իր տունը գալուց յետոյ։</verse>
				<verse number="31">Եւ Գաղաադացի Բերզելին իջաւ Ռովգելիմից եւ անցաւ թագաւորի հետ յորդանանովը, որ նորան յորդանանովը ճանապարհ դնէ։</verse>
				<verse number="32">Եւ Բերզելին շատ ծեր էր՝ ութսուն տարեկան. Եւ նա կերակրեց թագաւորին քանի որ նա Մանայիմի մէջ էր կենում. Որովհետեւ նա մի շատ մեծ մարդ էր։</verse>
				<verse number="33">Եւ թագաւորն ասեց Բերզելիին. Դու եկ ինձ հետ, եւ ես քեզ կերակրեմ ինձ հետ Երուսաղէմում։</verse>
				<verse number="34">Եւ Բերզելին ասեց թագաւորին. Ո՞րքան են իմ կեանքի տարիների օրերը, որ ես թագաւորի հետ վեր գնամ Երուսաղէմ։</verse>
				<verse number="35">Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. Մի՞թէ կարող եմ լաւը վատիցը ջոկել. Կամ ծառադ կերածիս խմածիս հա՞մը կառնեմ. Կամ էլ կլսե՞մ երգիչների եւ երգչուհիների ձայնը, եւ էլ ի՞նչու համար ծառադ իմ տէր թագաւորին բեռ դառնայ։</verse>
				<verse number="36">Մի քիչ անց է կենում ծառադ Յորդանանովը թագաւորի հետ, եւ ի՞նչու համար թագաւորն ինձ մի այսպիսի մեծ վարձք հատուցանէ։</verse>
				<verse number="37">Ծառադ ետ դառնամ ու մեռնեմ իմ քաղաքումը իմ հօր ու իմ մօր գերեզմանումը. Ահա թող Քամաամ ծառադ անցնէ իմ տէր թագաւորի հետ. Եւ նորան արա ինչ որ բարի է քո աչքին։</verse>
				<verse number="38">Եւ թագաւորն ասեց. Թող Քամաամն անցնէ ինձ հետ, եւ ես կանեմ նորան ինչ որ բարի է քո աչքին. Եւ ամեն ինչ որ դու ինձանից ուզես՝ կանեմ քեզ։</verse>
				<verse number="39">Եւ բոլոր ժողովուրդն անցաւ յորդանանովը, եւ թագաւորն էլ անցաւ եւ թագաւորը համբուրեց Բերզելիին եւ օրհնեց նորան, եւ նա ետ դառաւ իր տեղը։</verse>
				<verse number="40">Եւ թագաւորն անցաւ Գաղգաղա, եւ Քամաամն անցաւ նորա հետ. Եւ Յուդայի բոլոր ժողովուրդը անց կացրեց թագաւորին, նոյնպէս եւ Իսրայէլի կէս ժողովուրդը։</verse>
				<verse number="41">Եւ ահա ամեն իսրայէլացի մարդիկը գալիս էին թագաւորի մօտ եւ ասում էին թագաւորին. Ի՞նչու համար քեզ մեր Յուդայեան եղբայրները գողացան եւ թագաւորին ու նորա տունը անցկացրին Յորդանանովը եւ դաւիթի ամեն մարդիկն իրան հետ։</verse>
				<verse number="42">Եւ ամեն մի յուդայեան պատասխանում էր իսրայէլացիին թէ Թագաւորը ինձ աւելի մօտ է, եւ դու ի՞նչու համար ես այդպէս բարկանում այս բանի մասին. Մի՞թէ մենք թագաւորիցը կերակրով կերակրուեցանք կամ նա մեզ ընծանե՞ր ընծայեց։</verse>
				<verse number="43">Եւ իսրայէլացին պատասխանում էր Յուդայեանին. Ես թագաւորի վերայ տասը բաժին ունեմ, եւ ես աւելի մօտ եմ Դաւիթին քան թէ դու. Եւ ի՞նչու համար ինձ անարգեցիր եւ առաջ իմ խօսքը չեղաւ իմ թագաւորին անց կացնելում, եւ յետոյ Յուդայեանի խօսքը իսրայէլացիի խօսքիցը աւելի խիստ էր լինում։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ այնտեղ մի անօրէն մարդ պատահեց՝ անունը Սաբէէ Բոքորի որդի՝ Բենիամինի ցեղից. Եւ նա փող հնչեցրեց եւ ասեց Մենք Դաւիթի մօտ բաժին չունենք եւ ոչ ժառանգութիւն՝ Յեսսէի որդիի մօտ. ամեն մարդ իր վրանը, ով Իսրայէլ։</verse>
				<verse number="2">Եւ բոլոր իսրայէլացիները ետ քաշուեցան Դաւիթից եւ հետեւեցին Բոքորի որդի Սաբէէին. Բայց Յուդայեանները յարեցան իրանց թագաւորին Յորդանանիցը մինչեւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթն եկաւ իր տունը Երուսաղէմ, եւ թագաւորն առաւ այն տասը հարճերն որ թողել էր տունը պահելու ու դրաւ մի պահեստի տան մէջ եւ նորանց կերակրեց, եւ նորանց մօտ չգնաց. Եւ նորանք պահուած մնացին մինչեւ իրանց մեռնելու օրը իբրև որբեւայրիներ ապրելով։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորն Ամեսայիին ասեց. Ինձ մօտ կանչիր Յուդայի մարդկանցը երեք օրուայ մէջ եւ դու էլ այստեղ ներկայացիր։</verse>
				<verse number="5">Եւ Ամեսային գնաց Յուդայեաններին կանչելու, եւ ուշացաւ նորա դրած ժամանակիցը։</verse>
				<verse number="6">Եւ Դաւիթն ասեց Աբեսսային. Հիմա բոքորի որդի Սաբէէն աւելի չար եղաւ մեզ համար Աբիսողոմիցը. առ դու քո տիրոջ ծառաները եւ նորա ետեւից ընկիր. Մի գուցէ իրան համար պարսպաւոր քաղաքներ գտնէ եւ մեր աչքից պրծնի։</verse>
				<verse number="7">Եւ նորա ետեւից դուրս ելան յովաբի մարդիկը, եւ Քերեթիներն ու Փելեթիները եւ բոլոր զօրաւորները. Եւ դուրս եկան Երուսաղէմից Բոքորի որդի Սաբէէին հալածելու՝ ետեւիցը։</verse>
				<verse number="8">Երբոր նորանք Գաբաւոնումն եղած մեծ քարի մօտն էին, Ամեսային նորանց դիմացը ելաւ. Եւ Յովաբը հագել էր իր զգեստը՝ իր հանդերձը, եւ նորա վերայից գօտեւորուած էր սրով, որ կապուած էր մէջքին իր պատեանովը, որ դուրս եկաւ եւ վայր ընկաւ։</verse>
				<verse number="9">Եւ Յովաբն ասեց Ամեսայիին. Առո՞ղջ ես, եղբայրս, եւ Յովաբն աջ ձեռքովը բռնեց Ամեսայիի մօրուքից որ համբուրէ։</verse>
				<verse number="10">Բայց Ամեսային չզգուշացաւ Յովաբի ձեռքի սուրիցը, եւ նա նորանով զարկեց նորա փորին եւ թափեց փորոտիքը գետինը, եւ չկրկնեց, ու նա մեռաւ. Իսկ Յովաբը եւ նորա եղբայր Աբեսսան ընկան բոքորի որդի Սաբէէի ետեւից։</verse>
				<verse number="11">Եւ նորա վերայ Յովաբի պատանիներից մէկը կանգնել էր եւ ասում էր. Ով որ Յովաբին է սիրում, եւ ով որ Դաւիթինն է, թող Յովաբի ետեւից գնայ։</verse>
				<verse number="12">Իսկ Ամեսային թաւալվում էր ճանապարհումը արիւնի մէջ. Եւ երբոր այն մարդը տեսաւ որ բոլոր ժողովուրդը կանգնեց, Ամեսայիին ճանապարհիցը վեր առաւ՝ արտը գցեց եւ նորա վերայ մի շոր ծածկեց, երբոր տեսաւ թէ ամեն եկողը նրոա վերայ կանգնում էր։</verse>
				<verse number="13">Հէնց որ նա ճանապարհիցը վեր առնուեցաւ, ամեն մարդ գնաց Յովաբի ետեւից Բոքորի որդի Սաբէէն հալածելու համար։</verse>
				<verse number="14">Իսկ նա անցել էր Իսրայէլի բոլոր ցեղերովը մինչեւ Աբէլ եւ Բէթմաաքա եւ բոլոր Բերիմով. Եւ նորանք ժողովուել էին եւ ընկել էլ նորա ետեւից։</verse>
				<verse number="15">Եւ եկան ու պաշարեցին Աբէլում Բէթմաաքան եւ հողաբլուր շինեցին քաղաքի առաջին, որ կանգնեց պարսպի դէմ. Եւ բոլոր զօրքը, որ յովաբի հետ էր, քանդում էին որ պարիսպը վայր գցեն։</verse>
				<verse number="16">Եւ այն քաղաքից մի իմաստուն կին աղաղկեց. Լսեցէք, լսեցէք, մէկ ասեցէք Յովաբին՝ Մօտեցիր մինչեւ այստեղ որ խօսեմ քեզ հետ։</verse>
				<verse number="17">Նա էլ մօտեցաւ նորան, եւ կինն ասեց. Յովաբը դո՞ւ ես. Եւ նա ասեց. Ես եմ. Եւ նա ասեց նորան՝ Լսիր աղախնիդ խօսքերը. Եւ նա ասեց. Լսում եմ։</verse>
				<verse number="18">Եւ նա ասեց այսպէս՝ Առաջ այսպիսի խօսքեր էին խօսում թէ Աբէլումը թող հարցնեն եւ այնուհետեւ վերջացնեն։</verse>
				<verse number="19">Ես Իսրայէլի խաղաղարարներիցն ու հաւատարիմներցն եմ. Դու ուզում ես Իսրայէլի մէջ մի մայրաքաղաք փչացնել. Ի՞նչու համար բնաջինջ անես Տիրոջ ժառանգութիւնը։</verse>
				<verse number="20">Եւ Յովաբը պատասխանեց եւ ասեց. Քաւ լիցի, քաւ լիցի ինձ, եթէ ես բնաջինջ անեմ կամ թէ քանդեմ։</verse>
				<verse number="21">Բանը այդպէս չէ. Այլ Եփրեմի սարիցը մի մարդ՝ անունը Սաբէէ որդի բոքորի՝ իր ձեռքը բարձրացրել է Դաւիթ թագաւորի դէմ. Տուէք միայն նորան եւ կգնամ այդ քաղաքի վերայից. Եւ այն կինն ասեց Յովաբին. Ահա նորա գլուխը քեզ մօտ կգցուի պարսպի այն կողմը։</verse>
				<verse number="22">Եւ այն կինը գնաց իր իմաստութեամբը բոլոր ժողովրդի մօտ. Եւ կտրեցին բոքորի որդի Սաբէէի գլուխը եւ գցեցին Յովաբի մօտ. Եւ նա փողը հնչեցրեց, եւ այն քաղաքի վերայից ցրուեցան ամեն մարդ իր վրանը, իսկ Յովաբը ետ դառաւ Երուսաղէմ թագաւորի մօտ։</verse>
				<verse number="23">Եւ Յովաբը Իսրայէլի բոլոր զօրքերի վերայ էր. Եւ Յովիադայի որդի Բանեան՝ Քերեթիների եւ Փելեթիների վերայ։</verse>
				<verse number="24">Եւ Ադորամը՝ հարկերի վերայ. Եւ Աքիլուդի որդի Յովսափատը յիշատակաց քարտուղար էր։</verse>
				<verse number="25">Եւ Սուան ատենադպիր եւ Սադովկը ու Աբիաթարը քահանաներ էին. Եւ Յայիրացի Իրասն էլ Դաւիթին նախարար էր։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ Դաւիթի օրերումը սով եղաւ երեք տարի իրար ետեւից. Եւ Դաւիթը խնդրեց Տիրոջ երեսը. Եւ Տէրն ասեց. Այս Սաւուղի եւ նորա արիւնահեղ տան համար է, որ Գաբաւոնացիներին կոտորեց։</verse>
				<verse number="2">Եւ թագաւորը կանչեց Գաբաւոնացիներին եւ ասեց նորանց. (բայց այս Գաբաւոնացիները Իսրայէլի որդիներիցը չեն, այլ Ամօրհացիների մնացորդիցը. Եւ Իսրայէլի որդիքը նորանց երդում էին արել. Իսկ Սաւուղն ուզում էր նորանց կոտորել Իսրայէլի եւ Յուդայի որդկանց համար նախանձելով։)</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթն ասեց Գաբաւոնացիներին. Ես ձեզ ի՞նչ անեմ եւ ի՞նչով քաւեմ, որ օրհնէք Տիրոջ ժառանգութիւնը։</verse>
				<verse number="4">Եւ Գաբաւոնացիներն ասեցին նորան. Մենք արծաթ եւ ոսկի չունենք Սաւուղի եւ նորա տան մօտ, եւ Իսրայէլում մի մարդ չունենք որ սպանուի. Եւ նա ասեց. Ապա ի՞նչ էք ասում որ անեմ ձեզ։</verse>
				<verse number="5">Եւ նորանք ասեցին թագաւորին. Այն մարդը որ մեզ ջարդեց եւ նա որ մեզ համար մտածեց որ բնաջինջ լինենք եւ չգտնուինք ամենեւին Իսրայէլի սահմաններումը,</verse>
				<verse number="6">Նորա որդիներից մեզ եօթը մարդ տրուին, որ նորանց կախենք Տիրոջ ընտրեալ Սաւուղի Գաբաայումը Տիրոջ համար։ Եւ թագաւորն ասեց. Ես կտամ։</verse>
				<verse number="7">Իսկ թագաւորը խնայեց Մեմփիբոսթէին՝ Սաւուղի որդի Յովնաթանի որդիին՝ Տիրոջ երդումի համար, որ նորանց այսինքն Դաւիթի եւ Սաւուղի որդի Յովնաթանի մէջ եղել էր։</verse>
				<verse number="8">Եւ թագաւորը առաւ Այիայի աղջկան Ռեսփայի երկու որդիներին, որոնց ծնել էր Սաւուղի համար, Արմոնիին եւ Մեմփիբոսթէին, եւ Սաւուղի աղջիկ Մեղքողի հինգ որդիներին, որ նա ծնել էր Մաուլացի Բերզէլիի որդի Եդրիէլի համար.</verse>
				<verse number="9">Եւ տուաւ նորանց Գաբաւոնացիների ձեռքը. Եւ նորանք կախեցին նորանց սարի վերայ Տիրոջ առաջին. Եւ եօթն էլ միասին ընկան. Եւ նորանք մեռցուեցան հունձի առաջի օրերին գարիի հունձի սկզբումը։</verse>
				<verse number="10">Եւ Այիայի աղջիկ Ռեսփան առաւ քուրձը եւ նորան փռեց իր համար ապառաժի վերայ հունձի սկիզբը մինչեւ նորանց վերայ երկնքից անձրեւ գալը. Եւ նորանց վերայ ցերեկը երկնքի թռչուններին հանգչելու թող չէր տալիս, եւ ոչ դաշտի կենդանիներին՝ գիշերը։</verse>
				<verse number="11">Եւ Դաւիթին իմացրին թէ ինչ է արել Սաւուղի հարճ Այիայի աղջիկ Ռեսփան։</verse>
				<verse number="12">Եւ Դաւիթը գնաց ու առաւ Սաւուղի ոսկորները եւ նորա որդի Յովնաթանի ոսկորները Գաղաադի Յաբիսի բնակիչներից որ Բեթսանի հրապարակիցը նորանց գողացել էին, ուր Փղշտացիները կախել էին, երբոր Փղշտացիները Գեղբուէի վերայ Սաւուղին զարկել էին։</verse>
				<verse number="13">Եւ վեր առաւ այնտեղից Սաւուղի ոսկորները եւ նորա որդի Յովնաթանի ոսկորները, եւ հաւաքեցին այն կախուածների էլ ոսկորները.</verse>
				<verse number="14">Եւ թաղեցին Սաւուղի եւ նորա որդի Յովնաթանի ոսկորները Բենիամինի երկրում իրանց հայր Կիսի գերեզմանումը Սելայի մէջ, եւ արին ամենը ինչ որ թագաւորն հրամայել էր, եւ Աստուած նորանից յետոյ ընդունեց երկրի համար եղած աղօթքը։</verse>
				<verse number="15">Եւ Փղշտացիները տակաւին պատերազմ ունէին Իսրայէլի հետ, եւ դաւիթն իջաւ եւ իր ծառաներն իր հետ, եւ պատերազմեցին Փղշտացիների հետ. Եւ Դաւիթը յոգնեց։</verse>
				<verse number="16">Եւ Եսբիբենոբը որ Ռափայի որդիներիցն էր (նորա նիզակը երեք հարիւր պղնձի սիկղ ծանր էր), եւ ինքը նոր սուր էր կապել մէջքին եւ ուզում էր Դաւիթին սպանել։</verse>
				<verse number="17">Բայց Շարուհեան Աբեսսան նորան օգնեց եւ զարկեց Փղշտացիին ու սպանեց նորան։ Այն ժամանակ Դաւիթի մարդիկը որդում արին նորան թէ Այլ եւս պիտի մեզ հետ պատերազմի դուրս չգաս. Որ չհանգցնես Իսրայէլի ճրագը։</verse>
				<verse number="18">Եւ սորանից յետոյ եղաւ որ Փղշտացիների հետ պատերազմ եղաւ Գովբումը. Այն ժամանակ Ովսացի Սովբաքը սպանեց Սափին որ Ռափայի որդիներիցն էր։</verse>
				<verse number="19">Եւ դարձեալ պատերազմ եղաւ Գովբումը Փղշտացիների հետ, եւ բեթլեհէմցի Արիէորգիմի որդի Էլէանան սպանեց Գէթացի Գողիաթին, որի նիզակի բունը ոստայնանկների գլանի պէս էր։</verse>
				<verse number="20">Եւ դարձեալ պատերազմ եղաւ Գէթում. Եւ մի երկայնահասակ մարդ կար, եւ նորա ձեռքերի ու ոտքերի մատերը վեց վեց էին, քսանեւ չորս հատ մատ ունէր. Նա էլ էր Ռափայից ծնուած.</verse>
				<verse number="21">Եւ նա նախատեց Իսրայէլին. Բայց Դաւիթի եղբայր Սամաայի որդի Յովնաթանը սպանեց նորան։</verse>
				<verse number="22">Այս չորսը ծնուել էին գէթումը ռափայից, եւ սպանուեցան Դաւիթի ձեռքովը եւ Դաւիթի ծառների ձեռքովը։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ Դաւիթն ասեց Տիրոջը այս երգի խօսքերն այն օրը, երբոր Տէրը նորան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից եւ Սաւուղի ձեռքից։</verse>
				<verse number="2">Տէրը իմ վէմն ու իմ բերդն ու իմ փրկիչն է։</verse>
				<verse number="3">Աստուած իմ ժայռն է. ես նորան եմ յուսացած. Իմ վահանը եւ իմ փրկութեան եղջիւրը, իմ բարձրութիւնն ու ապաստանը, Իմ ազատիչը. Դու անիրաւութիւնից ազատում ես ինձ։</verse>
				<verse number="4">Օրհնեալն եմ կանչում՝ Եհովան, եւ կազատուիմ իմ թշնամիներիցը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ մահուան ալիքներն ինձ պաշարեցին, Կորուստի վտակներն ինձ տագնապեցրին։</verse>
				<verse number="6">Դժոխքի լարերը պատեցին ինձ. Մահուան որոգայթներն իմ առաջն առան.</verse>
				<verse number="7">Իմ նեղութեան մէջ Տիրոջը կանչեցի, Եւ իմ Աստուծուն աղաղակեցի. Եւ նա լսեց իր տաճարիցն իմ ձայնը. Եւ իմ աղաղակը նորա ականջին հասաւ։</verse>
				<verse number="8">Այն ժամանակ երկիրը սասանուեց ու դողաց, Երկնքի հիմունքը սարսուեցան, Եւ սասանուեցան, որովհետեւ նա բարկացաւ։</verse>
				<verse number="9">Նորա քթիցը ծուխ ելաւ, Եւ նորա բերանիցը մաշող կրակ. Կայծակներ փայլատակուեցան նորանից։</verse>
				<verse number="10">Եւ նա խոնարհեցրեց երկինքն, եւ իջաւ. Եւ մէգ կար նորա ոտների տակ։</verse>
				<verse number="11">Եւ նա հեծաւ քերովբէի վերայ եւ թռաւ, Եւ երեւեցաւ հողմի թեւերի վերայ։</verse>
				<verse number="12">Խաւարն իր շուրջը վարագոյր դրաւ՝ Թանձր ջրերը՝ օդեղէն ամպերը։</verse>
				<verse number="13">Նորա առաջի ճաճանչիցը Կրակի կայծակներ բորբոքուեցան։</verse>
				<verse number="14">Երկնքիցը որոտաց Տէրը, Եւ Բարձրեալը տուաւ իր ձայնը։</verse>
				<verse number="15">Եւ նետեր ուղարկեց ու նորանց ցրուեց, Կայծակներ՝ ու նորանց խռովեցրեց։</verse>
				<verse number="16">Եւ երեւեցան ծովի յատակները, Յայտնուեցան երկրի հիմունքը, Տիրոջ յանդիմանութիւնովը, Նորա բարկութեան հողմի փչելուցը։</verse>
				<verse number="17">Բարձրիցն ուղարկեց՝ ինձ բռնեց. Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։</verse>
				<verse number="18">Ինձ ազատեց զօրաւոր թշնամիիցս, Ինձ ատողներիցս՝ որ ինձանից ուժեղ էին.</verse>
				<verse number="19">Իմ առաջն առան իմ դժբաղդութեան օրը. Բայց Տէրն ինձ նեցուկ եղաւ։</verse>
				<verse number="20">Եւ նա ինձ հանեց լայնարձակ տեղ. Ինձ փրկեց. Որովհետեւ ինձ հաւանեց։</verse>
				<verse number="21">Ինձ վարձատրեց Տէրն իմ արդարութեան համեմատ, Իմ ձեռքի մաքրութեան պէս հատուցրեց ինձ։</verse>
				<verse number="22">Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները, Եւ իմ Աստուծոյ դէմ ամբարշտութիւն չարի։</verse>
				<verse number="23">Որովհետեւ նորա բոլոր իրաւունքներն իմ առաջին են. Եւ նորա օրէնքներիցը չհեռացայ։</verse>
				<verse number="24">Եւ նորա առաջին կատարեալ եղայ. Ու զգուշացայ իմ անօրէնութիւնիցը։</verse>
				<verse number="25">Եւ ինձ հատուցրեց Տէրն իմ արդարութեան պէս, Իմ մաքրութեան պէս՝ նորա աչքերի առաջին։</verse>
				<verse number="26">Սուրբի հետ սուրբ ես, Կատարեալ մարդի հետ կատարեալ ես.</verse>
				<verse number="27">Մաքուրի հետ մաքուր ես, Եւ ծուռի հետ ծռվում ես։</verse>
				<verse number="28">Եւ դու վշտացած ժողովրդին փրկում ես. Եւ աչքերդ բարձրերի վերայ է որ կործանես։</verse>
				<verse number="29">Որովհետեւ դու ես իմ ճրագը, ով Տէր. Եւ Տէրը լուսաւորելու է իմ խաւարը։</verse>
				<verse number="30">Որովհետեւ քեզանով կվազեմ գունդի վերայ. Իմ Աստուծով պարսպից կանցնեմ։</verse>
				<verse number="31">Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը զտուած է. Նա վահան է բոլոր իրան յուսացողներին։</verse>
				<verse number="32">Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Եհովայից. Ու ո՞վ է Վէմ բացի մեր Աստուածանից։</verse>
				<verse number="33">Աստուած է իմ զօրաւոր բերդը. Ու կատարեալին տանում է իր ճանապարհովը։</verse>
				<verse number="34">Նա հաստատեց իմ ոտքերն ինչպէս եղջերուինը, Եւ իմ բարձր տեղերի վերայ կանգնեցրեց ինձ։</verse>
				<verse number="35">Նա սովորեցնում է ձեռքերս պատերազմի Ու իմ բազուկները լարում են պղնձի աղեղ։</verse>
				<verse number="36">Եւ դու տուիր ինձ քո փրկութեան վահանը, Ու քո պատասխանելը մեծացրեց ինձ։</verse>
				<verse number="37">Լայնացրիր իմ գնացքն իմ ոտքի տակին, Ու իմ սրունքները չդողդողացին։</verse>
				<verse number="38">Իմ թշնամիներին հալածեցի ու փչացրի նորանց. Ու ես ետ չդառայ մինչեւ որ վերջացան։</verse>
				<verse number="39">Ես ջնջեցի նորանց ու խորտակեցի նորանց որ չկանգնեն։ Նորանք վայր ընկան իմ ոտների տակը։</verse>
				<verse number="40">Դու ինձ զօրութեամբ գօտեւորեցիր պատերազմի Ու ինձ դէմ կանգնողներին իմ տակը գցեցիր։</verse>
				<verse number="41">Իմ թշնամիների մէջքը դէպի ինձ տուիր, Ինձ ատողներին՝ որ ես ջարդեմ նորանց։</verse>
				<verse number="42">Նայեցին, բայց փրկող չկար. Դէպի Տէրը, բայց չպատասխանեց նորանց։</verse>
				<verse number="43">Իսկ ես նորանց կփշրեմ երկրի փոշիի պէս. Ճանապարհի ցեխի պէս կմանրեմ՝ կոխ կտամ նորանց։</verse>
				<verse number="44">Բայց դու ինձ ազատեցիր իմ ժողովրդի հակառակութիւնիցը. Ինձ պահեցիր ազգերի գլուխ լինելու. Իմ չճանաչած ազգը ծառայում է ինձ։</verse>
				<verse number="45">Օտարների որդիքն ինձ խոնարհութիւն արին. Ականջով լսելով ինձ հնազանդեցին։</verse>
				<verse number="46">Օտարների որդիքը թուլացան. Ու դողալով դուրս եկան իրանց ապաստանարաններիցը։</verse>
				<verse number="47">Կենդանի է Եհովան, եւ օրհնեալ է իմ Վէմը, Եւ բարձրեալ լինի Աստուած՝ իմ փրկութեան Վէմը.</verse>
				<verse number="48">Այն Աստուածը, որ ինձ համար վրէժխնդիր է լինում, Ու ազգերն իմ տակն իջեցնում։</verse>
				<verse number="49">Եւ որ ինձ իմ թշնամիներիցը պրծացնում է, Եւ իմ հակառակորդներիցն ինձ աւելի բարձր ես անում, Բռնաւոր մարդիցն ինձ ազատում ես։</verse>
				<verse number="50">Սորա համար, ով Տէր, քեզ պիտի գովեմ ազգերի մէջ, Եւ պիտի սաղմոս երգեմ քո անունին.</verse>
				<verse number="51">Որ իր թագաւորի համար փրկութիւնները մեծացնում է, Եւ ողորմութիւն է անում յաւիտեան, Իր օծեալին՝ Դաւիթին եւ նորա զաւակին մինչեւ յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ սորանք են Դաւիթի վերջին խօսքերը. Յեսսէի որդի Դաւիթի խօսքը, Եւ այն մարդի խօսքը, որ վեր բարձրացաւ. Յակոբի Աստուծոյ օծեալը, Իսրայէլի վայելուչ երգերը շարադրողն էր.</verse>
				<verse number="2">Տիրոջ Հոգին խօսեց ինձանով, Եւ նորա խօսքն իմ լեզուի վերայ էր։</verse>
				<verse number="3">Իսրայէլի Աստուածն ասեց. Իսրայէլի Վէմը խօեց ինձ հետ. Թէ մարդկանց վերայ իշխողը թող արդար լինի, Աստուծոյ երկիւղովն իշխէ։</verse>
				<verse number="4">Նա նման է առաւօտեան լոյսին, Երբոր արեգակը ծագում է, Մի առաւօտ՝ որ ամպեր չկան՝ Ճառագայթիցն՝ անձրեւից յետոյ Գետնից դալար է բուսնում։</verse>
				<verse number="5">Ապա իմ տունը այսպէս չէ՞ Աստուծոյ մօտ. Որովհետեւ յաւիտենական ուխտ է արել ինձ հետ. Հաստատուած ամեն բանի մէջ եւ պահուած։ Ապա իմ բոլոր փրկութիւնն ու բոլոր բաղձանքը նա չի՞ ծաղկեցնիլ։</verse>
				<verse number="6">Իսկ բոլոր անօրէնները դուրս գցուած փուշի պէս են. Որը ձեռքով չեն բռնիլ։</verse>
				<verse number="7">Եւ նորանց դիպչող մարդը Թող զինուորուի երկաթով եւ նիզակի փայտով։ Եւ վառած կրակով պիտի վառուին նոյն տեղը։</verse>
				<verse number="8">Սորանք են Դաւիթի զօրաւորների անունները, Յօսէբ-բասեբեթ Թահքեմոնացին՝ զօրաւորների գլխաւորը. Նա է Ասօնացի Ադինօն, որ ութ հարիւր մարդ մէկ անգամ մեռցրեց։</verse>
				<verse number="9">Նորանից յետոյ Աքուքացիի որդի Դովդայի որդի Եղիազարը, որ Դաւիթի հետ եղող երեք զօրավարներիցն էր, երբոր նախատեցին այնտեղ պատերազմի համար ժողովուած Փղշտացիներին, եւ Իսրայէլի մարդիկը փախան։</verse>
				<verse number="10">Նա վեր կացաւ եւ զարկեց Փղշտացիներին մինչեւ որ ձեռքը յոգնեց եւ ձեռքն իր սուրին փակաւ, եւ Տէրն այն օրը մեծ փրկութիւն արաւ, եւ ժողովուրդը նորանից դարձաւ, որ միայն կողոպուտն անէ։</verse>
				<verse number="11">Եւ նորանից յետոյ Արարացի Ագէի որդի Սամման էր. Երբոր Փղշտացիները մի խումբ կազմեցին, եւ այնտեղ մի կտոր ագարակ կար ոսպով լիքը, եւ ժողովուրդը Փղշտացիների երեսիցը փախաւ,</verse>
				<verse number="12">Այն ժամանակ նա դէմ կացաւ ագարակի մէջ ու նորան պաշտպանեց եւ զարկեց Փղշտացիներին, եւ Տէրը մեծ փրկութիւն արաւ։</verse>
				<verse number="13">Եւ այն երեսուն զօրավարներից երեքը գնացին հունձի ժամանակին Դաւիթի մօտ Ոդողոմի քարայրը, եւ Փղշտացիների մէկ գունդը բանակուել էր Ռափայնոց հովիտումը։</verse>
				<verse number="14">Եւ այն ժամանակ Դաւիթը բերդումն էր. Եւ Փղշտացիների մի զօրախումբը այն ժամանակ բեթլեհէմումն էր։</verse>
				<verse number="15">Եւ Դաւիթը փափաքեց եւ ասեց. Ո՞վ կբերէ ինձ համար խմելու ջուր Բեթլեհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է։</verse>
				<verse number="16">Եւ այս երեք զօրաւորները Փղշտացիների բանակը ճեղքեցին, եւ ջուր քաշեցին Բեթլեհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է, եւ բերին տուին Դաւիթին. Իսկ նա չուզեց խմել այն, եւ թափեց Տիրոջ համար.</verse>
				<verse number="17">Եւ ասեց. Քաւ լիցի ինձ, ով Տէր, որ ես անեմ այս բանը. Ես իրանց կեանքը վտանգի մէջ դնող մարդկանց արի՞ւնը խմեմ. Եւ չկամեցաւ խմել այն. Այս բանն արին այն երեք զօրաւորները։</verse>
				<verse number="18">Եւ Շարուհեան Յովաբի եղբայր Աբեսսան այն երեքի գլխաւորն էր. Եւ նա բարձրացրեց իր նիզակը երեք հարիւր սպանուածների վերայ. Եւ նա անուանի էր այն երեքի մէջ։</verse>
				<verse number="19">Թէեւ այն երեքից աւելի պատուաւոր էր եւ նորանց գլխաւորն էր, բայց այն առաջին երեքին նա չէր հասնիլ։</verse>
				<verse number="20">Եւ Յովիադայի որդի Բանեան՝ մի ժիր եւ գործունեայ մարդի որդի՝ Կաբեսէլացի՝ զարկեց Մովաբի երկու զօրաւոր մարդկանց. Եւ նա իջաւ ու զարկեց առիւծին գուբի մէջ ձիւնի ժամանակ։</verse>
				<verse number="21">Եւ նա զարկեց մի Եգիպտացի մարդ, որ տեսքով էր, եւ այդ Եգիպտացիի ձեռքին մի նիզակ կար. Իսկ նա գնաց նորա վերայ մէկ ցուպով ու յափշտակեց նիզակը Եգիպտացիի ձեռքիցը եւ սպանեց նորան իր նիզակովը։</verse>
				<verse number="22">Այս բաներն արաւ Յովիադայի որդի Բանեան. Եւ նա անուանի էր այն երեք զօրաւորների մէջ։</verse>
				<verse number="23">Երեսունիցն աւելի պատուաւոր էր, բայց այն առաջին երեքին չէր հասնիլ. Եւ Դաւիթն նորան իր ատեանին վերակացու դրաւ։</verse>
				<verse number="24">Յովաբի եղբայր Ասայէլն երեսունիցն էր. Նաև Ելէանանը Դովդայի որդին՝ Բեթլեհէմացին։</verse>
				<verse number="25">Հարօդացի Սամման, Հարօդացի Եղիկան.</verse>
				<verse number="26">Փելլատացի Քեղղէսը, Թեկուացի Եկգեսի որդի Իրասը.</verse>
				<verse number="27">Անաթովթացի Աբիեզերը, Ովսացի Մեբունան.</verse>
				<verse number="28">Աքուքացի Սելմօնը,</verse>
				<verse number="29">Նետոփաթացի Բաանայի որդի Ալաբը. Բենիամինի որդկանց Գաբայից՝ Ռիփայի որդի Եթթին.</verse>
				<verse number="30">Փարաթոնացի Բանեան, Գաասի ձորերից Ադդային.</verse>
				<verse number="31">Արաբաթացի Աբիելբոնը, Բարումացի Ազամօթը.</verse>
				<verse number="32">Սաղաբինացի Եղիաբան, Յասենի որդիներից Յովնաթանը.</verse>
				<verse number="33">Հարարացի Սամման, Արարացի Սարարի որդի Աքիամը.</verse>
				<verse number="34">Մաաքաթիի որդիի Ահասբայի որդի Եղիփաղէտը, Գեղոնացի Աքիտոփէլի որդի Եղիամը.</verse>
				<verse number="35">Կարմելացի Ասարէն, Արբացի Փաարան.</verse>
				<verse number="36">Սուբացի Նաթանի որդի իգալը, Գադացի Բանին.</verse>
				<verse number="37">Ամմոնացի Սելեկը, Շարուհեան Յովաբի կապարճակիր Բերովթացի Նաարան.</verse>
				<verse number="38">Յեթերացի Իրասը, Յեթերացի Գարեբը.</verse>
				<verse number="39">Քետացի Ուրիան. Ամենը երեսունեւեօթը։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Եւ դարձեալ բորբոքուեց Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ. Եւ Դաւիթն գրգռեց նորանց դէմ՝ ասելով. Գնա հաշուիր Իսրաէլն եւ Յուդան։</verse>
				<verse number="2">Եւ թագաւորն ասեց Յովաբին՝ իր հետ եղող զօրագլխին. Շրջիր Իսրայէլի բոլոր ցեղերի մէջ Դանից մինչեւ Բերսաբէէ եւ համարեցէք ժողովուրդը որ ժողովրդի թիւն իմանամ։</verse>
				<verse number="3">Եւ Յովաբն ասեց թագաւորին. Քո Տէր Աստուածը աւելացնէ ժողովրդի վերայ այսչափ եւ այսչափ հարիւրապատիկ, եւ իմ տէր թագաւորի աչքերը տեսնեն. Բայց իմ տէր թագաւորը ի՞նչու համար է փափաքում այդ բանը։</verse>
				<verse number="4">Սակայն թագաւորի խօսքը սաստկացաւ Յովաբի եւ զօրավարների վերայ, եւ Յովաբը եւ զօրավարները դուրս գնացին թագաւորի առաջից Իսրայէլ ժողովուրդը համարելու։</verse>
				<verse number="5">Եւ անց կացան Յորդանանով եւ բանակ տուին Արոէրում՝ Գադ ձորում եղող քաղաքի աջ կողմին ու դէպի Յազեր։</verse>
				<verse number="6">Եւ եկան Գաղաադ եւ Թահթիմադասէի երկիրը, յետոյ եկան Դանաեաան եւ Սիդոնի շրջակայքը։</verse>
				<verse number="7">Յետոյ եկան Տիւրոսի ամրոցը ու Խեւացիների եւ Քանանացիների բոլոր քաղաքները. Յետոյ դուրս ելան դէպի Յուդայի հարաւը՝ բերսաբէէ։</verse>
				<verse number="8">Եւ շրջեցին բոլոր երկիրը եւ ինը ամսից ու քսան օրից յետոյ եկան Երուսաղէմ։</verse>
				<verse number="9">Եւ Յովաբը ժողովրդի համարանքի թիւը տուաւ թագաւորին, եւ Իսրայէլն էր ութը հարիւր հազար պատերազմի սուր քաշող մարդ, բայց Յուդայեանները՝ հինգ հարիւր հազար մարդ։</verse>
				<verse number="10">Եւ Դաւիթի խղճմտանքը իրան ծակեց, երբոր ժողովուրդը համարել էր. Եւ Դաւիթն ասեց Տիրոջը. Շատ մեղանչեցի որ այս արի. Հիմա, ով Տէր, աղաչում եմ՝ ներիր ծառայիդ մեղքին. որովհետեւ շատ յիմարութիւն արի։</verse>
				<verse number="11">Եւ Դաւիթն առաւօտը վեր էր կացել. Եւ Տիրոջ խօսքը եղաւ Գադ մարգարէին՝ Դաւիթի տեսանողին ասելով.</verse>
				<verse number="12">Գնա եւ ասիր Դաւիթին. Այսպէս է ասում տէրը՝ Երեք բան եմ դնում քո առաջին, ընտրիր քեզ համար նորանցից մէկը որ քեզ համար անեմ։</verse>
				<verse number="13">Եւ Գադը եկաւ Դաւիթի մօտ եւ պատմեց նորան եւ ասեց նորան. Ա՞րդեօք քո երկրի մէջ եօթը տարի սով գայ, կամ երեք ամիս դու փախչես քո թշնամիների առաջից եւ նորանք քեզ հալածե՞ն, կամ թէ երեք օր ժանտախտ լինի՞ քո երկրումը. Հիմա իմացիր ու տես՝ ի՞նչ խօսք տանեմ ինձ ուղարկողին։</verse>
				<verse number="14">Եւ Դաւիթն ասեց Գադին. Ես շատ նեղութեան մէջ եմ, թող Տիրոջ ձեռքն ընկնենք, որովհետեւ շատ է նորա ողորմութիւնը. ես մարդի ձեռք թող չընկնեմ։</verse>
				<verse number="15">Եւ Տէրը ժանտախտ ուղարկեց Իսրայէլի մէջ առաւօտից մինչեւ որոշեալ ժամանակը եւ ժողովրդիցը մեռաւ Դանից մինչեւ Բերսաբէէ եօթանասուն հազար մարդ։</verse>
				<verse number="16">Եւ հրեշտակն իր ձեռքը մեկնեց Երուսաղէմի վերայ որ փչացնէ նորան, եւ Տէրը ստրջացաւ այս չարիքի վերայ, եւ ասեց հրեշտակին որ փչացնում էր ժողովրդին՝ Բաւական է. Հիմա ձեռքդ ետ քաշիր։ Եւ Տիրոջ հրեշտակը Յեբուսացի Ոռնայի կալի մօտ էր։</verse>
				<verse number="17">Եւ Դաւիթն ասեց Տիրոջը, երբոր տեսաւ որ հրեշտակը կոտորում է ժողովրդին, Ահա ես եմ մեղանչել եւ ես եմ յանցանք գործել, իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել. Աղաչում եմ թող ձեռքդ ինձ վերայ եւ իմ հօր տան վերայ լինի։</verse>
				<verse number="18">Եւ նոյն օրը Գադը գնաց Դաւիթի մօտ եւ ասեց նորան. Վեր գնա, Տիրոջ համար սեղան շինիր Յեբուսացի Ոռնայի կալումը։</verse>
				<verse number="19">Եւ Դաւիթը գնաց Գադի խօսքի համեմատ, ինչպէս որ Տէրը հրամայել էր։</verse>
				<verse number="20">Եւ Ոռնան նայեց ու տեսաւ թագաւորին եւ նորա ծառաներին, որ գալիս էին իր մօտը. Եւ Ոռնան դուրս ելաւ ու երկրպագեց թագաւորին իր երեսի վերայ մինչեւ գետինը։</verse>
				<verse number="21">Եւ Ոռնան ասեց. Ի՞նչու համար է եկել իմ տէր թագաւորը իր ծառայի մօտ. Եւ Դաւիթն ասեց. Որ կալը քեզանից ծախու առնեմ որ Տիրոջ համար սեղան շինեմ, որ հարուածը դադարէ ժողովրդիցը։</verse>
				<verse number="22">Եւ Ոռնան ասեց Դաւիթին. Թող թագաւորը վեր առնէ եւ զոհ մատուցանէ ինչ որ հաճոյ է իր աչքին. ահա եզները ողջակէզի համար, եւ կամնասայլերը եւ եզների գործիքը փայտի համար։</verse>
				<verse number="23">Այս բոլորը Ոռնան թագաւորին տուաւ թագաւորաբար. Եւ Ոռնան ասեց թագաւորին. Քո Տէր Աստուածը քեզ ընդունէ։</verse>
				<verse number="24">Եւ թագաւորն ասեց Ոռնային. Ոչ, այլ քեզանից պիտի ծախու առնեմ, ե ես ձրի զոհ պիտի չմատուցանեմ Տէր Աստուծուն. Եւ դաւիթը ծախու առաւ կալը եւ եզները յիսուն արծաթ սիկղի։</verse>
				<verse number="25">Եւ Դաւիթն այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար եւ ողջակէզ ու խաղաղութեան զոհեր մատուցրեց. Եւ Տէրը աղօթքը լսեց երկրի մասին, եւ հարուածը դադարեց Իսրայէլի վերայից։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="11">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ Դաւիթ թագաւորը ծերացել ու օրերը անց էր կացրել. Եւ նորան հանդերձներով ծածկում էին, բայց չէր տաքանում։</verse>
				<verse number="2">Եւ նորա ծառաներն ասեցին նորան. Թող մեր տէր թագաւորի համար մի կոյս աղջիկ որոնեն, որ կանգնէ թագաւորի առաջին, եւ հոգ տանէ նորան, ու քո ծոցումը պառկէ, որ մեր տէր թագաւորը տաքանայ։</verse>
				<verse number="3">Եւ մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի բոլոր սահմանումը եւ գտան Սունամացի Աբիսակը, եւ նորան բերին թագաւորի մօտ։</verse>
				<verse number="4">Եւ աղջիկը շատ գեղեցիկ էր. Եւ թագաւորին հոգ տանում ու ծառայում էր. Եւ թագաւորը նորան չգիտաց։</verse>
				<verse number="5">Եւ Ագգիթի որդի Ադոնիան հպարտացաւ ասելով. Ես թագաւոր լինեմ. Եւ իր համար կառքեր եւ ձիաւորներ պատչաստեց եւ յիսուն մարդ սուրհանդակ՝ իր առաջին։</verse>
				<verse number="6">Եւ նորա հայրը նորան իր օրերումը չէր յանդիմանել ասելով՝ Այդ ի՞նչու ես այդպէս անում. Եւ նա էլ տեսքով շատ գեղեցիկ էր, որ ծնուել էր Աբիսողոմից յետոյ։</verse>
				<verse number="7">Եւ նա խօսք կապեց Շարուհեան Յովաբի եւ Աբիաթար քահանայի հետ, որոնք Ադոնիային հետեւելով օգնում էին նորան։</verse>
				<verse number="8">Բայց Սադովկ քահանան եւ Յովիադայի որդի Բանեան եւ Նաթան մարգարէն եւ Սեմէի ու Ռէի եւ Դաւիթի զօրաւորները Ադոնիայի հետ չէին։</verse>
				<verse number="9">Եւ Ադոնիան ոչխարներ ու եզներ եւ գէր անասուններ մորթեց Զոողեթի քարի մօտ, որ Ռովգէլի աղբիւրի կշտին է, եւ կանչեց իր ամեն եղբայրներին՝ թագաւորի որդկանցը եւ Յուդայի ամեն մարդկանցը որ թագաւորի ծառաներն էին։</verse>
				<verse number="10">Բայց Նաթան մարգարէին եւ Բանեային եւ զօրաւորներին եւ իր եղբայր Սողոմոնին չկանչեց։</verse>
				<verse number="11">Եւ Նաթանն ասեց բերսաբէին՝ Սողոմոնի մօրը՝ թէ Չե՞ս լսել որ Ագգիթի որդի Ադոնիան թագաւոր է դառել, եւ մեր տէրը՝ Դաւիթը չգիտէ։</verse>
				<verse number="12">Եւ արդ՝ եկ քեզ մի խրատ տամ, որ ազատես քո կեանքը եւ քո որդի Սողոմոնի կեանքը։</verse>
				<verse number="13">Գնա մտիր Դաւիթ թագաւորի մօտ եւ ասիր նորան. Չէ՞ որ դու ինքդ, իմ տէր թագաւոր, երդում արիր քո աղախնին ասելով թէ Քո որդի Սողոմոնը պիտի թագաւոր լինի ինձանից յետոյ, եւ նա պիտի նստի իմ աթոռի վերայ. Ապա ի՞նչու համար է Ադոնիան թագաւոր եղել։</verse>
				<verse number="14">Ահա դու այնտեղ թագաւորի հետ տակաւին խօսելիս՝ ես էլ ներս կմտնեմ քո ետեւից եւ կհաստատեմ քո խօսքը։</verse>
				<verse number="15">Եւ Բերսաբէն գնաց թագաւորի մօտ նորա սենեակը. Եւ թագաւորը շատ ծեր էր, եւ Սունամացի Աբիսակը ծառայում էր թագաւորին։</verse>
				<verse number="16">Եւ Բերսաբէն գլուխ տալով երկրպագեց թագաւորին. Եւ թագաւորն ասեց. Ի՞նչ ունես։</verse>
				<verse number="17">Եւ նա ասեց նորան. Ով տէր իմ, դու քո տէր Աստուծովը երդում արիր քո աղախնին, ասելով թէ Քո որդի Սողոմոնը պիտի թագաւոր լինի ինձանից յետոյ, եւ նա պիտի նստի իմ աթոռի վերայ։</verse>
				<verse number="18">իսկ հիմա, ահա Ադոնիան է թագաւոր դառել. Եւ դու, ով իմ տէր թագաւոր չգիտես։</verse>
				<verse number="19">Եւ շատ արջառներ ու գէր ոչխարներ է մորթել եւ կանչել թագաւորի ամեն որդկանցը եւ Աբիաթար քահանային եւ զօրագլուխ Յովաբին, բայց քո ծառայ Սողոմոնին չէ կանչել։</verse>
				<verse number="20">Եւ արդ, ով իմ տէր թագաւոր, բոլոր Իսրայէլի աչքերը քեզ վերայ է, որ իմացնես նորանց, թէ ո՞վ պիտի իմ տէր թագաւորի աթոռի վերայ նստի իրանից յետոյ։</verse>
				<verse number="21">Եւ անպատճառ հէնց որ իմ տէր թագաւորը ննջեց իր հայրերի հետ, այն ժամանակ ես եւ իմ որդի Սողոմոնը յանցաւոր ենք լինելու։</verse>
				<verse number="22">Եւ նա տակաւին թագաւորի հետ խօսելիս, Նաթան մարգարէն ներս մտաւ։</verse>
				<verse number="23">Եւ թագաւորին պատմեցին ասելով՝ Ահա Նաթան մարգարէն. Եւ նա եկաւ թագաւորի առաջը եւ երկրպագեց թագաւորին իր երեսի վերայ մինչեւ գետինը։</verse>
				<verse number="24">Եւ Նաթանն ասեց. Ով իմ տէր արքայ. Դո՞ւ ասել ես թէ Ադոնիան պիտի թագաւոր լինի ինձանից յետոյ, եւ նա պիտի նստի իմ աթոռի վերայ։</verse>
				<verse number="25">Որովհետեւ նա այսօր իջել՝ շատ արջառներ ու գէր ոչխարներ է մորթել եւ կանչել է թագաւորի ամեն որդկանցը եւ զօրավարներին եւ Աբիաթար քահանային, եւ ահա ուտում ու խմում են նորա առաջին եւ ասում Կեցցէ՜ Ադոնիա արքայ։</verse>
				<verse number="26">Եւ ինձ՝ քո ծառային՝ եւ Սադովկ քահանային եւ յովիադայի որդի Բանեային եւ քո ծառայ Սողոմոնին չէ կանչել։</verse>
				<verse number="27">Ա՞րդեօք այս բանը իմ տէր թագաւորիցն է եղել, բայց դու քո ծառային չես իմացրել, թէ ո՞վ պիտի նստի իմ տէր թագաւորի աթոռի վերայ նորանից յետոյ։</verse>
				<verse number="28">Եւ Դաւիթ թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ինձ մօտ կանչեցէք բերսաբէին. Եւ նա եկաւ թագաւորի առաջը եւ կանգնեց թագաւորի առաջին։</verse>
				<verse number="29">Եւ թագաւորը երդում արաւ եւ ասեց. Կենդանի է Տէրը որ իմ կեանքն ազատեց ամեն նեղութիւնից.</verse>
				<verse number="30">Որ ինչպէս որ քեզ երդում եմ արել Իսրայէլի Աստուած Եհովայով, ասելով որ Քո որդի Սողոմոնը պիտի թագաւոր լինի ինձանից յետոյ եւ նա պիտի նստի իմ աթոռի վերայ իմ տեղ. Ահա այսօր պիտի անեմ։</verse>
				<verse number="31">Եւ Բերսաբէն գլուխ տուաւ երեսը մինչեւ գետինը եւ երկրպագեց թագաւորին եւ ասեց. Կեցցէ իմ տէր արքայ Դաւիթը յաւիտեան։</verse>
				<verse number="32">Եւ Դաւիթ թագաւորն ասեց. Կանչեցէք ինձ մօտ Սադովկ քահանային եւ Նաթան մարգարէին եւ Յովիադայի որդի Բանեային. Եւ նորանք եկան թագաւորի առաջը։</verse>
				<verse number="33">Եւ թագաւորն ասեց նորանց. Առէք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին եւ հեծացրէք իմ որդի Սողոմոնին իմ ջորիի վերայ եւ իջեցրէք նորան Գեհոն։</verse>
				<verse number="34">Եւ այնտեղ նորան Իսրայէլի վերայ թագաւոր օծեն Սադովկ քահանան եւ Նաթան մարգարէն. Եւ փողը հնչեցրէք ու ասեցէք. Կեցցէ Սողոմոն արքայ։</verse>
				<verse number="35">Եւ նորա ետեւից վեր եկէք, եւ նա գայ ու նստի իմ աթոռի վերայ եւ նա թագաւոր լինի իմ տեղ. Եւ ես հրաման տուի նորան, որ իշխան լինի Իսրայէլի եւ Յուդայի վերայ։</verse>
				<verse number="36">Եւ Յովիադայի որդի Բանեան թագաւորին պատասխանեց եւ ասեց. Ամէն այսպէս ասէ իմ տէր թագաւորի Տէր Աստուածը։</verse>
				<verse number="37">Ինչպէս որ Տէրը եղել է իմ տէր թագաւորի հետ, այնպէս լինի նաև Սողոմոնի հետ, եւ մեծացնէ նորա աթոռը իմ տէր թագաւորի Դաւիթի աթոռից։</verse>
				<verse number="38">Եւ Սադովկ քահանան եւ Նաթան մարգարէն եւ Յովիադայի որդի Բանեան եւ Քերեթիները ու Փելեթիները իջան եւ հեծացրին Սողոմոնին Դաւիթ թագաւորի ջորիի վերայ, եւ տարին նորան Գեհոն։</verse>
				<verse number="39">Եւ Սադովկ քահանան առաւ իւղի եղջիւրը խորանիցը եւ օծեց Սողոմոնին, եւ փողը հնչեցրին ու բոլոր ժողովուրդն ասեցին. Կեցցէ՜ Սողոմոն արքայ։</verse>
				<verse number="40">Եւ բոլոր ժողովուրդը վեր էին գալիս նորա ետեւիցը եւ ժողովուրդը սրինգներ հնչեցնելով մեծ ուրախութեամբ ուրախանում էին. Եւ երկիրը դղրդում էր նորանց ձայնովը։</verse>
				<verse number="41">Եւ լսեց Ադոնիան եւ նորա բոլոր բազմականները. Նորանք կերել վերջացրել էին, եւ Յովաբը լսեց փողի ձայնը եւ ասեց. Ի՞նչու է լինում այդ դղրդման ձայնը քաղաքում։</verse>
				<verse number="42">Նա տակաւին խօսում էր եւ ահա Աբիաթար քահանայի որդի յովնաթանը եկաւ, եւ Ադոնիան ասեց. Եկ, որովհետեւ դու մի զօրաւոր եւ լաւ աւետաւոր մարդ ես։</verse>
				<verse number="43">Եւ Յովնաթանը պատասխանեց եւ ասեց Ադոնիային. Ապաքէն մեր տէր թագաւոր Դաւիթը թագաւոր արաւ Սողոմոնին։</verse>
				<verse number="44">Եւ թագաւորը նորա հետ ուղարկեց Սադովկ քահանային եւ Նաթան մարգարէին եւ Յովիադայի որդի Բանեային եւ Քերեթիներին ու Փելեթիներին եւ նորան հեծացրին թագաւորի ջորիի վերայ։</verse>
				<verse number="45">Եւ Սադովկ քահանան ու Նաթան մարգարէն նորան թագաւոր օծեցին Գեհոնում եւ այնտեղից վեր գնացին ուրախանալով, եւ քաղաքը դղրդաց. Այս այն ձայնն է որ լսեցիք։</verse>
				<verse number="46">Նաեւ Սողոմոնը նստեց թագաւորութեան աթոռի վերայ։</verse>
				<verse number="47">Եւ թագաւորի ծառաներն էլ եկան օրհնելու մեր տէր թագաւոր Դաւիթին ասելով. Քո Աստուածը Սողոմոնի անունը քո անունից աւելի մեծացնէ եւ նորա աթոռը քո աթոռիցն աւելի բարձրացնէ. Եւ թագաւորը երկրպագութիւն արաւ իր անկողինի մէջ։</verse>
				<verse number="48">Ու նաեւ այսպէս ասեց թագաւորը. Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը. Որ այսօր իմ աթոռի վերայ մէկին նստել տուաւ որին իմ աչքերը տեսնում են։</verse>
				<verse number="49">Եւ Ադոնիայի բոլոր կոչնականները զարհուրեցին եւ վեր կացան եւ ամեն մարդ գնաց իր ճանապարհը։</verse>
				<verse number="50">Բայց Ադոնիան վախենում էր Սողոմոնի երեսից. Վասն որոյ վեր կացաւ ու գնաց եւ բռնեց սեղանի եղջիւրներիցը։</verse>
				<verse number="51">Եւ Սողոմոնին իմացրին ասելով. Ահա Ադոնիան վախենում է Սողոմոն թագաւորիցը, եւ ահա բռնել է սեղանի եղջիւրներիցն ասելով. Թող հէնց այսօր երդում անէ ինձ Սողոմոն թագաւորը, որ իր ծառային սրով չի սպանիլ։</verse>
				<verse number="52">Եւ Սողոմոնն ասեց. Եթէ առաքինի լինի՝ նորա մազից մէկը վայր չի ընկնիլ գետինը, իսկ եթէ չարութիւն գտնուի նորա վերայ, այն ժամանակ պիտի մեռնի։</verse>
				<verse number="53">Եւ Սողոմոն թագաւորը մարդ ուղարկեց եւ նորան վայր իջեցրին սեղանիցը, եւ եկաւ ու երկրպագեց Սողոմոն թագաւորին. Եւ Սողոմոնն ասեց նորան. Գնա քո տունը։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ Դաւիթի մեռնելու օրերը մօտեցան, եւ նա պատուիրեց իր Սողոմոն որդիին ասելով.</verse>
				<verse number="2">Ես գնում եմ ամեն երկրի ճանապարհը. Բայց դու քաջացիր եւ արի եղիր։</verse>
				<verse number="3">Եւ պահիր քո Տէր Աստուծոյ պահպանութիւնը որ գնաս նորա ճանապարհներովը, որ պահես նորա պատուիրանքները, հրամանները, իրաւունքները եւ վկայութիւնները, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքումը, որպէս զի յաջողուես ամեն արած բանումդ եւ ամեն ուր որ դառնաս։</verse>
				<verse number="4">Որպէս զի Տէրը հաստատէ այն խօսքը որ ասեց իմ մասին ասելով. Եթէ քո որդիքը պահեն իրանց ճանապարհները, որ իմ առաջին գնան հաւատարմութեամբ իրանց բոլոր սրտովը ու բոլոր հոգիովը, ասեց. Պակաս չի լինիլ քեզանից մի մարդ Իսրայէլի աթոռի վերայ։</verse>
				<verse number="5">Ու նաեւ գիտես դու Շարուհեան Յովաբի ինձ արածը, որ արաւ Իսրայէլի երկու զօրագլուխներին՝ Ներեան Աբեններին եւ Յեթերեան Ամեսայիին, որ նորանց սպանեց, եւ պատերազմի արիւն թափեց խաղաղ ժամանակում. Եւ պատերազմի արիւն ածեց իր մէջքի գօտիի եւ իր ոտքի կօշիկի վերայ։</verse>
				<verse number="6">Եւ դու քո իմաստութեան համեմատ անես որ նորա ալեւորութիւնը խաղաղութեամբ գերեզման չիջեցնես։</verse>
				<verse number="7">Բայց Գաղաադացի Բերզելիի որդկանցը ողորմութիւն անես, որ քո սեղանի վերայ ուտողների հետ լինեն, որովհետեւ ինձ այնպէս մօտեցան քո եղբայր Աբիսողոմի երեսից փախչելիս։</verse>
				<verse number="8">Եւ ահա Բաւուրիմացի Բենիամինեան Գերայի որդի Սեմէին քեզ մօտ է. Նա ինձ սաստիկ անէծքով անիծել է, երբոր ես Մանայիմ էի գնում, եւ նա իջաւ Յորդանան ինձ դիմաւորելու ու ես երդում արի նորան Տէրով, թէ Քեզ սրով չեմ սպանիլ։</verse>
				<verse number="9">Եւ հիմա դու նորան անմեղ չհամարես, որովհետեւ դու իմաստուն մարդ ես եւ գիտես թէ նորան ինչ պիտի անես, որ նորա ալեւորութիւնը արիւնով գերեզման իջեցնես։</verse>
				<verse number="10">Եւ Դաւիթը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Դաւիթի քաղաքումը։</verse>
				<verse number="11">Եւ Դաւիթի Իսրայէլի վերայ թագաւորութիւն արած օրերը քառասուն տարի էին. Քեբրոնումը թագաւորութիւն էր արել եօթը տարի եւ Երուսաղէմումը թագաւորութիւն արաւ երեսունեւերեք տարի։</verse>
				<verse number="12">Եւ Սողոմոնը նստեց իր հօր Դաւիթի աթոռի վերայ, եւ նորա թագաւորութիւնը շատ հաստատուեցաւ։</verse>
				<verse number="13">Եւ Ագգիթի որդի Ադոնիան եկաւ Սողոմոնի մօր Բերսաբէի մօտ, եւ նա ասեց՝ Խաղաղութեա՞մբ է քո գալուստը. Նա էլ ասեց՝ Խաղաղութեամբ։</verse>
				<verse number="14">Եւ ասեց. Ես մի խօսք ունեմ քեզ, եւ Բերսաբէն ասեց՝ Ասիր։</verse>
				<verse number="15">Նա էլ ասեց. Դու գիտես որ թագաւորութիւնը իմն էր դառել, եւ բոլոր Իսրայէլն իրանց երեսը դէպի ինձ էին դարձրել որ ես թագաւորեմ, բայց թագաւորութիւնը շուռ տուաւ եւ դառաւ իմ եղբօրը. Որովհետեւ Տէրիցը եղաւ նորան։</verse>
				<verse number="16">Եւ հիմա ես քեզանից միայն մէկ խնդիրք եմ խնդրում. Ինձ անտես մի անիր. Եւ նա ասեց նորան՝ Ասիր։</verse>
				<verse number="17">Եւ Ադոնիան ասեց. Ասիր Սողոմոն թագաւորին՝ ըստ որում նա քեզ անտես չի անիլ, որ նա ինձ կին տայ Սունամացի Աբիսակը։</verse>
				<verse number="18">Եւ Բերսաբէն ասեց. Լաւ, ես կխօսեմ քո մասին թագաւորի հետ։</verse>
				<verse number="19">Եւ Բերսաբէն գնաց Սողոմոն թագաւորի մօտ Ադոնիայի մասին նորա հետ խօսելու, եւ թագաւորը վեր կացաւ նորան դիմաւորելու եւ երկրպագեց նորան եւ նստեց իր աթոռի վերայ, եւ թագաւորի մօր համար աթոռ դրին, եւ նա նստեց աջ կողմին։</verse>
				<verse number="20">Եւ Բերսաբէն ասեց. Ես քեզանից մի փոքր խնդիրք եմ խնդրում, ինձ անտես մի անիր. Եւ թագաւորն ասեց նորան. Խնդրիր, մայր իմ, որովհետեւ ես քեզ անտես չեմ անիլ։</verse>
				<verse number="21">Բերսաբէն էլ ասեց. Թող Սունամացի Աբիսակը տրուի քո եղբայր Ադոնիային կին լինելու։</verse>
				<verse number="22">Եւ Սողոմոն թագաւորը պատասխանեց եւ ասեց իր մօրը. Էլ ի՞նչու համր ես միայն Սունամացի Աբիսակը խնդրում Ադոնիայի համար, ուրեմն նորա համար թագաւորութիւնն էլ խնդրիր. Որովհետեւ նա իմ եղբայրն է՝ ինձանից մեծ, նորա համար եւ Աբիաթար քահանայի համար եւ Շարուհեան Յովաբի համար։</verse>
				<verse number="23">Եւ Սողոմոն թագաւորը երդում արաւ Տէրովը՝ թէ Աստուած ինձ այսպէս անէ եւ էլ աւելի անէ, որ Ադոնիան այդ խօսքը իր կեանքի դէմ է խօսել։</verse>
				<verse number="24">Եւ արդ կենդանի է Տէրը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հօր՝ Դաւիթի աթոռի վերայ եւ որ ինձ համար տուն շինեց ինչպէս որ ասել էր, որ այսօր պիտի մեռնի Ադոնիան։</verse>
				<verse number="25">Եւ Սողոմոն թագաւորը ուղարկեց Յովիադայի որդի Բանեային, որ զարկեց նորան, եւ նա մեռաւ։</verse>
				<verse number="26">Եւ Աբիադար քահանային ասեց թագաւորը. Գնա Անաթովթ քո արտերը. Որովհետեւ մահուան արժանի ես դու, եւ ես այսօր քեզ չեմ մեռցնիլ, որովհետեւ իմ հօր՝ Դաւիթի առաջին կրել ես Տէր Եհովայի տապանակը, եւ որովհետեւ դու էլ նեղութիւն քաշեցիր այն ամեն բանի մէջ, ուր որ իմ հայրը նեղութիւն քաշեց։</verse>
				<verse number="27">Եւ Սողոմոնը դուրս արաւ Աբիաթարին Տիրոջ քահանայութիւնից, որպէս զի կատարուի Տիրոջ խօսքը, որ ասել էր Հեղիի տան վերայ Սելովումը։</verse>
				<verse number="28">Եւ այս լուրը հասաւ Յովաբին. Թէեւ Յովաբը հետեւել էր Ադոնիային, բայց Աբիսողոմին չէր հետեւել. Եւ Յովաբը փախաւ Տիրոջ վրանը եւ բռնեց սեղանի եղջիւրներիցը։</verse>
				<verse number="29">Եւ Սողոմոն թագաւորին պատմեցին թէ Յովաբը փախել է Տիրոջ վրանը, եւ ահա սեղանի կշտին է։ Եւ Սողոմոնը Յովիադայի որդի Բանեային ուղարկեց ասելով. Գնա նորան սպանիր։</verse>
				<verse number="30">Եւ Բանեան Տիրոջ վրանը եկաւ եւ ասեց նորան. Այսպէս է ասում թագաւորը՝ դուրս եկ. Իսկ նա ասեց՝ Ոչ, ես այստեղ եմ մեռնելու. Եւ Բանեան ետ դարձրեց այս խօսքը թագաւորին՝ ասելով թէ Յովաբն այսպէս ասեց եւ ինձ այսպէս պատասխանեց,</verse>
				<verse number="31">Եւ թագաւորն ասեց նորան՝ Արա ինչպէս որ ասել է, եւ սպանիր նորան ու թաղիր. Եւ հեռացրու ինձանից եւ իմ հօր տանից այն անմեղ արիւնը որ Յովաբը թափել է։</verse>
				<verse number="32">Եւ Տէրը նորա արիւնը նորա գլխին դարձնէ, որ իրանից արդար եւ լաւ մարդկանց զարկեց ու սպանեց սրով առանց իմ հօր գիտութեան՝ այսինքն Իսրայէլի զօրագլուխ Ներեան Աբեններին եւ Յուդայի զօրագլուխ Յեթերեան Ամեսայիին։</verse>
				<verse number="33">Եւ նորանց արիւնը դառնայ Յովաբի գլխին եւ նորա սերունդի գլխին յաւիտեան. Իսկ Դաւիթին ու նորա սերունդին եւ նորա տանն ու աթոռին խաղաղութիւն լինի Տէրիցը յաւիտեան։</verse>
				<verse number="34">Եւ Յովիադայի որդի Բանեան վեր գնաց ու զարկեց նորան սպանեց, եւ նա թաղուեցաւ իր տանը՝ անապատումը։</verse>
				<verse number="35">Եւ Յովիադայի որդի Բանեային նորա տեղը զօրքի վերայ կարգեց, եւ թագաւորը Սադովկ քահանային Աբիաթարի տեղը դրաւ։</verse>
				<verse number="36">Եւ թագաւորը մարդ ուղարկեց ու կանչեց Սեմէիին եւ ասեց նորան. Քեզ համար Երուսաղէմումը մի տուն շինիր եւ այնտեղ բնակուիր. Եւ այնտեղից դուրս չգաս այս կամ այն կողմ։</verse>
				<verse number="37">Եւ այն օրը որ դուրս եկար եւ Կեդրոն հեղեղատովն անցար, հաստատ իմանաս, որ անպատճառ պիտի մեռնես, քո արիւնը քո գլուխը լինի։</verse>
				<verse number="38">Եւ Սէմէին ասեց թագաւորին. Այդ խօսքը բարի է. Ինչպէս որ ասեց իմ տէր թագաւորը, այնպէս պիտի անէ ծառադ. Եւ Սեմէին շատ ժամանակ բնակուեց Երուսաղէմում։</verse>
				<verse number="39">Եւ եղաւ որ երեք տարիից յետոյ Սեմէիի երկու ծառաները փախան Գէթի թագաւոր Մաաքայի որդի Անքուսի մօտ. Եւ Սեմէիին իմացրին թէ Ահա քո ծառաները Գէթումն են։</verse>
				<verse number="40">Եւ Սեմէին վեր կացաւ եւ համետեց իր էշը եւ գնաց Գէթ՝ Անքուսի մօտ իր ծառաները որոնելու. Եւ Սեմէին գնաց ու իր ծառաներին բերաւ Գէթիցը։</verse>
				<verse number="41">Եւ Սողոմոնին իմացրին թէ Սեմէին Երուսաղէմից գնացել է Գէթ եւ ետ դառել։</verse>
				<verse number="42">Եւ թագաւորը մարդ ուղարկեց ու կանչեց Սեմէիին եւ ասեց նորան. Չէ՞ որ քեզ երդում տուի Տէրով եւ վկայեցի քեզ ասելով թէ Այն օրը որ դուրս եկար եւ այս կամ այն կողմը գնացիր, իմանաս որ անպատճառ պիտի մեռնես. Եւ դու ինձ ասեցիր Այդ խօսքը բարի է որ լսեցի։</verse>
				<verse number="43">Ապա ի՞նչու համար չպահեցիր Տիրոջ երդումը եւ այն պատուէրը, որ ես քեզ պատուիրեցի։</verse>
				<verse number="44">Եւ թագաւորն ասեց Սեմէիին. Հիմա գիտենաս, որ քո սրտի իմացած բոլոր չարութիւնը, որ իմ հօր Դաւիթին արել ես, Տէրը քո չարութիւնը քո գլխին է դարձնում։</verse>
				<verse number="45">Եւ օրհնեալ է Սողոմոն թագաւորը, եւ Դաւիթի աթոռը հաստատ է Տիրոջ առաջին յաւիտեան։</verse>
				<verse number="46">Եւ թագաւորը հրամայեց Յովիադայի որդի Բանեային, եւ նա գնաց ու զարկեց նորան, եւ նա մեռաւ. Եւ թագաւորութիւնը հաստատուեցաւ Սողոմոնի ձեռքումը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ Սողոմոնը խնամութիւն արաւ Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, եւ առաւ Փարաւօնի աղջիկը ու բերաւ նորան Դաւիթի քաղաքը մինչեւ որ շինեց վերջացրեց իր տունը եւ Տիրոջ տունը եւ Երուսաղէմի պարիսպը շուրջանակի։</verse>
				<verse number="2">Միայն թէ ժողովուրդը զոհում էր բարձր տեղերի վերայ. Որովհետեւ մինչեւ այն օրերը Տիրոջ անունի համար տուն չէր շինուած։</verse>
				<verse number="3">Եւ Սողոմոնը սիրեց Տիրոջը, որ գնայ իր հայր Դաւիթի պատուէրներովը, միայն թէ զոհում եւ խնկարկում էր բարձր տեղերի վերայ։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորը գնաց Գաբաւոն, որ այնտեղ զոհ մատուցանէ. որովհետեւ նա էր մեծ բարձր տեղը. Սողոմոնը այն սեղանի վերայ հազար ողջակէզ զոհեց։</verse>
				<verse number="5">Գաբաւոնի մէջ Տէրը երեւեցաւ Սողոմոնին գիշերը երազում, եւ Աստուած ասեց. Խնդրիր թէ քեզ ինչ տամ։</verse>
				<verse number="6">Եւ Սողոմոնն ասեց. Դու մեծ ողորմութիւն արիր իմ հայր Դաւիթին՝ քո ծառային, ինչպէս որ նա գնաց քո առաջին հաւատարմութեամբ եւ արդարութեամբ եւ սրտի ուղղութեամբ քեզ հետ. Եւ նորա համար պահեցիր այդ մեծ ողորմութիւնը եւ նորան մի որդի տուիր որ նստում է նորա աթոռի վերայ ինչպէս այսօր։</verse>
				<verse number="7">Եւ արդ, ով Տէր իմ Աստուած, դու թագաւորեցրիր ծառայիդ իմ հայր Դաւիթի տեղ, բայց ես մի փոքր տղայ եմ չգիտեմ ելնել ու մտնելը։</verse>
				<verse number="8">Եւ ծառադ քո ընտրած ժողովրդի մէջ է՝ մի մեծ ժողովրդի որ շատութիւնից չի հաշվուիլ եւ չի համարուիլ։</verse>
				<verse number="9">Ուրեմն տուր քո ծառային իմաստուն սիրտ քո ժողովրդին դատելու բարիի ու չարի մէջտեղը ջոկելու. Որովհետեւ ո՞վ է կարող քո այս մեծ ժողովրդին դատել։</verse>
				<verse number="10">Եւ այս խօսքը, որ Սողոմոնն այս բանը խնդրեց, հաճոյ երեւեցաւ Տիրոջ աչքին։</verse>
				<verse number="11">Եւ Աստուած ասեց նորան. Որովհետեւ դու այդ բանը խնդրեցիր եւ քեզ համար չխնդրեցիր շատ օրեր, եւ քեզ համար չխնդրեցիր հարստութիւն եւ չխնդրեցիր քո թշնամիների կեանքը, այլ քեզ համար դատ լսելու իմաստութիւն խնդրեցիր,</verse>
				<verse number="12">Ահա քո խօսքի պէս պիտի անեմ, ահա ես քեզ իմաստուն եւ հանճարեղ սիրտ տուի, որ քեզանից առաջ քեզ նմանը եղած չէ, եւ քեզանից յետոյ էլ քեզ նմանը վեր չի կենալ։</verse>
				<verse number="13">Ու նաեւ քո չուզածն էլ տուի քեզ, հարստութիւն էլ, փառք էլ, որ քեզ նման մի մարդ չի լինիլ թագաւորների մէջ քո բոլոր օրերումը։</verse>
				<verse number="14">Եւ եթէ գնաս իմ ճանապարհներումը, որ իմ պատուիրանքներն ու հրամանները պահես ինչպէս որ գնաց քո հայր Դաւիթը, այն ժամանակ քո օրերը կերկայնացնեմ։</verse>
				<verse number="15">Եւ Սողոմոնը զարթնեց, եւ ահա երազ էր. Եւ եկաւ Երուսաղէմ եւ կանգնեց Տիրոջ ուխտի տապանակի առաջին, եւ ողջակէզներ մատուցրեց եւ խաղաղութեան զոհեր արաւ. Եւ իր բոլոր ծառաների համար կոչունք արաւ։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ երկու պոռնիկ կնիկներ եկան թագաւորի մօտ եւ կանգնեցին նորա երեսի առաջին։</verse>
				<verse number="17">Եւ կնիկներից մէկն ասեց. Ոհ տէր իմ, ես եւ այս կնիկը մէկ տան ենք բնակվում. Եւ ես նորա մօտ որդի ծնեցի այն տանը։</verse>
				<verse number="18">Եւ եղաւ իմ ծնանելու երրորդ օրը, որ այս կնիկն էլ ծնեց. Եւ մենք մէկտեղ էինք, այն տանը օտար չկար մեզ հետ. Մինակ մենք երկուսս ենք այն տան մէջ։</verse>
				<verse number="19">Եւ այս կնկայ որդին մեռնում է գիշերը. Որովհետեւ սա նորա վերայ պառկած է լինում։</verse>
				<verse number="20">Եւ սա կէս գիշերին վեր է կենում առնում իմ որդիին իմ կշտիցը, եւ աղախինդ քնած է լինում, եւ նորան պառկեցնում է իր ծոցումը, իսկ այն իր մեռած տղան պառկեցնում է իմ ծոցումը։</verse>
				<verse number="21">Եւ ես առաւօտը վեր եմ կենում որ տղայիս ծիծ տամ, եւ ահա մեռած էր, եւ ցերեկին նորա վերայ մտադրութեամբ նայեցի, եւ ահա նա իմ ծնած տղան չէր։</verse>
				<verse number="22">Եւ այն միւս կնիկը ասում էր. Ոչ, այլ թէ կենդանին է իմ տղան, եւ քո տղան մեռածն է. Եւ միւսն էլ ասում էր. Ոչ, այլ քո տղան մեռածն է, եւ իմ տղան կենդանին է. Եւ այսպէս խօսում էին թագաւորի առաջին։</verse>
				<verse number="23">Եւ թագաւորն ասեց. Սա ասում է. Այս ողջը իմ տղան է, եւ քո տղան մեռածն է. Իսկ նա ասում է. Ոչ, այլ քո տղան մեռածն է ու իմ տղան ողջն է։</verse>
				<verse number="24">Եւ թագաւորն ասեց. Սուր բերէք ինձ մօտ. Եւ սուրը բերին թագաւորի առաջը։</verse>
				<verse number="25">Եւ թագաւորն ասեց. Կտրեցէք այդ ողջ երեխային երկու կտոր արէք. Եւ տուէք կէսը մէկին եւ կէսը միւսին։</verse>
				<verse number="26">Եւ այն կնիկը որ կենդանի տղան նորանն էր, պատասխանեց թագաւորին, որովհետեւ նորա աղիքը գալարուեցան իր տղայի վերայ, եւ ասեց. Ո՜հ, տէր իմ, ողջ երեխային նորան տուէք բայց մի սպանէք նորան. Իսկ միւսն ասում էր. Ոչ ինձ լինի, ոչ քեզ, կտրեցէք։</verse>
				<verse number="27">Եւ թագաւորը պատասխանեց եւ ասեց. Նորան տուէք ողջ երեխային, եւ մի սպանէք նորան. Նա նորա մայրն է։</verse>
				<verse number="28">Եւ բոլոր Իսրայէլը լսեցին դատաստանը որ վճռեց թագաւորը, եւ թագաւորի երեսից վախեցան. Որովհետեւ տեսան որ նորանում Աստուծոյ իմաստութիւնը կար դատաստան անելու համար։{nl}</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ Սողոմոն թագաւորը թագաւոր էր բոլոր Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="2">Եւ սորանք են նորա իշխանները. Սադովկի որդի Ազարիան՝ քահանայ.</verse>
				<verse number="3">Սիսայի որդիքը՝ Ելիքորէփը եւ Աքիան՝ ատենադպիրներ. Աքիլուդի որդի Յովսափատը՝ յիշատակաց դպիր.</verse>
				<verse number="4">Յովիադայի որդի Բանեան՝ զօրագլուխ. Եւ Սադովկն ու Աբիաթարը՝ քահանաներ.</verse>
				<verse number="5">Եւ Նաթանի որդի Ազարիան՝ գործակալների վերակացու. Եւ Նաթանի որդի Զաբուդը՝ նախարար եւ թագաւորի բարեկամ.</verse>
				<verse number="6">Եւ Աքիսարը՝ պալատի հրամանատար, եւ Աբդայի որդի Ադոնիրամը՝ հարկերի տեսուչ։</verse>
				<verse number="7">Եւ Սողոմոնը տասնեւերկու գործակալներ ունէր բոլոր Իսրայէլի վերայ, որոնք կերակուր էին տալիս թագաւորին եւ նորա տանը. Տարին մէկ ամիս մէկինն էր լինում կերակուր տալը։</verse>
				<verse number="8">Եւ սորանք են նորանց անունները, Եփրեմի սարումը Բենովրը։</verse>
				<verse number="9">Մաքասում եւ Սաղաբիմում եւ բեթսամիւսում, եւ Ելօն-բեթանանում՝ Բենդակիրը։</verse>
				<verse number="10">Արարովթում՝ Բենհեսեդը. Նորանն էր Սոքովը եւ բոլոր Ոփերի երկիրը։</verse>
				<verse number="11">Բոլոր Դովրի գաւառում՝ Բենարինադաբը. Սողոմոնի աղջիկ Տափատը սորա կինն էր։</verse>
				<verse number="12">Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքը եւ Մակեդդովը եւ բոլոր Բեթսանը որ Սարթանի մօտ է Յեզրայէլի տակին, Բեթսանից մինչեւ Աբէլմաուլայ մինչեւ Յեկմամի միւս կողմը։</verse>
				<verse number="13">Բենգաբերը՝ Ռամովթ-գաղաադում. Նորանն էին Գաղաադում եղող Մանասեան Յայերի գիւղաքաղաքները. Նորանն էին Բասանում եղող Արգովբի գաւառը՝ վաթսուն մեծ պարսպաւոր եւ պղնձանիգ քաղաքները։</verse>
				<verse number="14">Ադդովի որդի Աքինադաբը՝ Մանայիմը։</verse>
				<verse number="15">Աքիմաասը՝ Նեփթաղիմը. Սա էլ կին էր առել իր համար Սողոմոնի աղջիկ Բասեմաթին։</verse>
				<verse number="16">Քուսիի որդի Բաանան՝ Ասերի եւ Բաալօթի մէջ։</verse>
				<verse number="17">Փարուայի որդի Յովսափատը՝ իսաքարի մէջ։</verse>
				<verse number="18">Էլայի որդի Սեմէին՝ Բենիամինի մէջ։</verse>
				<verse number="19">Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում՝ Ամօրհացիների Սեհօն թագաւորի եւ բասանի Ովգ թագաւորի երկրումը. Եւ մէկ գործակալ էր այդ երկրում լինողը։</verse>
				<verse number="20">Եւ Յուդան ու Իսրայէլը շատ էին ինչպէս որ ծովի եզերքի շատ աւազը. Եւ ուտում ու խմում եւ ուրախանում էին։</verse>
				<verse number="21">Եւ Սողոմոնն իշխում էր բոլոր թագաւորութիւններին Փղշտացիների երկրի վերայ Եփրատ գետից մինչեւ Եգիպտոսի սահմանը, սորանք ընծաներ էին բերում եւ ծառայում Սողոմոնին նորա կեանքի բոլոր օրերումը։</verse>
				<verse number="22">Եւ Սողոմոնի մէկ օրուայ ռոճիկն էր երեսուն քոռ նաշիհ եւ վաթսուն քոռ ալիւր։</verse>
				<verse number="23">Տասը գէր արջառ եւ քսան արօտական արջառ եւ հարիւր ոչխար բացի եղջերուներից, այծեամներից եւ վիթերից եւ գիրացրած հաւերից։</verse>
				<verse number="24">Որովհետեւ նա իշխում էր Գետի այս կողմի բոլորին՝ Թափսայից մինչեւ Գազա, Գետի այս կողմի բոլոր թագաւորների վերայ, եւ խաղաղութիւն ունէր բոլոր իր շուրջը եղող ծառաներիցը։</verse>
				<verse number="25">Եւ Յուդան եւ Իսրայէլը ապահով բնակվում էին ամեն մարդ իր որթի եւ իր թզենիի տակ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ Սողոմոնի բոլոր օրերումը։</verse>
				<verse number="26">Եւ Սողոմոնը քառասուն հազար ախոռ ունէր իր կառքի ձիերի համար, եւ տասնեւերկու հազար ձիաւոր։</verse>
				<verse number="27">Եւ այս գործակալները կերակուր էին տալիս Սողոմոն թագաւորին եւ Սողոմոն թագաւորի սեղանին ամեն մօտեցողներին՝ իւրաքանչիւրն իր ամսին առանց մի բան պակասեցնելու։</verse>
				<verse number="28">Եւ գարին ու դարմանը ձիերի եւ երիվարների համար բերում էին նորանց եղած տեղը իւրաքանչիւրն իր կանոնովը։</verse>
				<verse number="29">Եւ Աստուած Սողոմոնին իմաստութիւն եւ խիստ շատ հանճար տուաւ եւ սրտի լայնութիւն ծովի եզերքի աւազին պէս։</verse>
				<verse number="30">Եւ Սողոմոնի իմաստութիւնը բոլոր արեւելցիների իմաստութիւնից եւ բոլոր Եգիպտոսի իմաստութիւնից շատ էր։</verse>
				<verse number="31">Եւ նա ամեն մարդից իմաստուն էր, Եզրահեցի Եթանից, Մաւուլի որդիք՝ Եմանից, Քալքօլից եւ Դարդայից. Եւ նորա անունը դուրս եկաւ բոլոր շրջակայազգերի մէջ։</verse>
				<verse number="32">Եւ նա երեք հազար առակ խօսեց, եւ նորա երգերն էին հազար ու հինգ։</verse>
				<verse number="33">Եւ խօսեց ծառերի վերայ՝ Լիբանանի եղեւինից մինչեւ պատի վերայ բուսնող զոպան, նաեւ խօսեց կենդանիների եւ թռչունների եւ զեռունների ու ձկների վերայ։</verse>
				<verse number="34">Եւ ամեն ազգերից գալիս էին Սողոմոնի իմաստութիւնը լսելու, երկրիս ամեն թագաւորներիցը, որ լսում էին նորա իմաստութիւնը։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորն ուղարկեց իր ծառաները Սողոմոնի մօտ. որովհետեւ Քիրամն ամեն ժամանակ սիրում էր Դաւիթին։</verse>
				<verse number="2">Եւ Սողոմոնը մարդ ուղարկեց Քիրամին ասելով.</verse>
				<verse number="3">Դու գիտես, որ իմ հայր Դաւիթը չկարողացաւ իր Տէր Աստուծոյ անունին մի տուն շինել այն պատերազմների պատճառով, որ նորան պատել էին, մինչեւ որ Տէրը նորանց դրաւ նորա ոտքի թաթերի տակը։</verse>
				<verse number="4">Եւ հիմա իմ Տէր Աստուածն ինձ հանգստութիւն է տուել իմ շրջակայքից. Ոչ հակառակորդ կայ եւ ոչ ձախորդ պատահար կայ։</verse>
				<verse number="5">Եւ ահա ես ասում եմ, որ մի տուն շինեմ իմ Տէր Աստուծոյ անունի համար, ինչպէս որ Տէրը խօսել է իմ հայր Դաւիթի հետ ասելով. Քո այն որդին, որին ես կնստեցնեմ քո տեղը քո աթոռի վերայ, նա կշինէ տունը իմ անունի համար։</verse>
				<verse number="6">Արդ հրաման տուր, որ Լիբանանից եղեւիններ կտրեն ինձ համար, եւ իմ ծառաները քո ծառաների հետ լինեն, եւ քո ծառաների վարձքը քեզ կտամ բոլորովին քո ասածի պէս. Որովհետեւ դու գիտես, որ մեզանում մարդ չկայ, որ Սիդոնացիների պէս փայտ կտրել իմանայ։</verse>
				<verse number="7">Եւ եղաւ երբոր Քիրամը Սողոմոնի խօսքերը լսեց՝ շատ ուրախացաւ եւ ասեց. Օրհնեալ է այսօր Տէրը, որ Դաւիթին մի իմաստուն որդի տուաւ այս շատ ժողովրդի վերայ։</verse>
				<verse number="8">Եւ Քիրամը մարդ ուղարկեց Սողոմոնի մօտ ասելով. Լսեցի որ մարդ ես ուղարկել ինձ մօտ. Ես բոլոր քեզ հաճոյ եղածը կանեմ եղեւնափայտի եւ մայր փայտի մասին։</verse>
				<verse number="9">Իմ ծառաները Լիբանանից իջեցնեն ծովը, եւ ես լաստեր կշինեմ նորանց ծովի մէջ, եւ կուղարկեմ այն տեղը որ ինձ ցոյց կտաս, եւ ես այնտեղ կքանդեմ նորանց, եւ դու վեր կառնես. Իսկ դու կատարես իմ կամքը, որ իմ տանը հաց տաս։</verse>
				<verse number="10">Եւ Քիրամը Սողոմոնին եղեւնափայտեր ու մայրի փայտեր էր տալիս բոլորովին նորա կամքի պէս։</verse>
				<verse number="11">Եւ Սողոմոնը Քիրամին տուաւ քսան հազար քոռ ցորեն նորա տան համար պաշար եւ քսան քոռ ծեծուած իւղ. Այսպէս Սողոմոնը տալիս էր Քիրամին տարուց տարի։</verse>
				<verse number="12">Եւ Տէրը իմաստութիւն տուաւ Սողոմոնին, ինչպէս որ ասել էր նորան. Եւ խաղաղութիւն էր Քիրամի եւ Սողոմոնի մէջտեղ, եւ նոքա երկուսը դաշինք կապեցին։</verse>
				<verse number="13">Եւ Սողոմոն թագաւորը բոլոր Իսրայէլից մարդահարկ առաւ, եւ մարդահարկը եղաւ երեսուն հազար մարդ։</verse>
				<verse number="14">Եւ նորանց յաջորդաբար ուղարկեց Լիբանան ամիսը տասը հազար. Մէկ ամիս լինում էին Լիբանան՝ երկու ամիս տանը. եւ Ադոնիրամը այդ հարկի վերայ էր։</verse>
				<verse number="15">Եւ Սողոմոնը եօթանասուն հազար բեռնակիր ունէր. Եւ սարումը ութսուն հազար փայտ կտրող։</verse>
				<verse number="16">Բացի գործակալների իշխաններից, որ Սողոմոնից դրուած էին գործի վերայ, երեք հազար երեք հարիւր, որ գործն անող ժողովրդի վերայ էին։</verse>
				<verse number="17">Եւ թագաւորը հրամայեց որ մեծ քարեր կտրեն՝ պատուական քարեր տանը հիմը տաշած քարերով դնելու համար։</verse>
				<verse number="18">Եւ Սողոմոնի վարպետները եւ Քիրամի վարպետները եւ Գեբաղացիները տաշում եւ պատրաստում էին փայտերը եւ քարերը տան շինութեան համար։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ եղաւ Իսրայէլի որդկանց Եգիպտոսի երկրից դուրս գալու չորս հարիւր ութսուներորդ տարին, Սողոմոնի Իսրայէլի վերայ թագաւորելու չորրորդ տարին Զիւ ամսի՝ այսինքն երկրորդ ամսի մէջ նա հիմնարկեց Տիրոջ տունը։</verse>
				<verse number="2">Եւ Սողոմոն թագաւորի՝ Տիրոջ համար շինած տան երկայնութիւնը վաթսուն կանգուն եւ լայնութիւնը քսան եւ բարձրութիւնը երեսուն կանգուն էր։</verse>
				<verse number="3">Եւ տան տաճարի առաջի սրահը քսան կանգուն երկայն էր տան լայնութեան համեմատ. Տասը կանգուն լայն էր տան համեմատ։</verse>
				<verse number="4">Եւ տանը կամարաւոր վանդակապատ պատուհաններ շինեց.</verse>
				<verse number="5">Եւ տան պատի վերայ պատուար շինեց շուրջանակի, տան պատերի վերայ շուրջանակի, տաճարին էլ դաբիրին էլ. Եւ խուցեր շինեց շուրջանակի։</verse>
				<verse number="6">Ներքեւի պատուարի լայնութիւնը հինգ կանգուն, եւ միջինի լայնութիւնը վեց կանգուն, եւ երրորդինի լայնութիւնը եօթը կանգուն. Որովհետեւ տան համար միջոցներ թողեց շուրջանակի դուրսիցը, որպէս զի տանը պատերին չդիպչեն։</verse>
				<verse number="7">Եւ տունը շինուելիս քարահանքի սրբատաշ քարերովն էր շինվում, եւ տանը մէջ նորա շինուելու ժամանակին ոչ մուրճի ոչ տապարի եւ բնաւ ոչ մի երկաթի գործիքի ձայն չէր լսվում։</verse>
				<verse number="8">Միջին կարգի խուցերի դուռը դէպի տան աջ կողմն էր, եւ ոլորուն սանդուղքով վեր էին գնում միջին կարգը. Եւ միջինից երրորդը։</verse>
				<verse number="9">Եւ նա տունը շինեց ու վերջացրեց նորան. Եւ տան ձեղունը ծածկեց տախտակամածով եւ յարկերը եղեւնափայտով։</verse>
				<verse number="10">Եւ պատուարը շինեց բոլոր տան վերայով հինգ կանգուն բարձրութեամբ, եւ շաղկապեց տան հետ եղեւնափայտերով։</verse>
				<verse number="11">Եւ Տիրոջ խօսքը եղաւ Սողոմոնին ասելով.</verse>
				<verse number="12">Այս տունը դու շինում ես. եթէ դու գնաս իմ պատուիրանքներովը եւ իմ իրաւունքը կատարես եւ պահես իմ ամեն հրամանները որ նորանցում գնաս, այն ժամանակ ես կհաստատեմ իմ խօսքը քեզ հետ, որ քո հայր Դաւիթի հետ խօսել եմ։</verse>
				<verse number="13">Եւ կբնակուեմ Իսրայէլի որդկանց մէջ, եւ իմ Իսրայէլ ժողովուրդս չեմ թողիլ։</verse>
				<verse number="14">Եւ սողոմոնը շինեց տունը եւ վերջացրեց նորան։</verse>
				<verse number="15">Եւ տան պատերը ներսեւանց եղեւնափայտի տախտակներով շինեց տան յատակիցը մինչեւ ձեղունի պատերը ծածկեց ներսեւանց փայտով. Եւ տան յատակը ծածկեց մայրի տախտակներով։</verse>
				<verse number="16">Եւ տան ետեւի կողմից քսան կանգունը շինեց եղեւնափայտի տախտակներով յատակիցը մինչեւ պատերը, եւ նորան շինեց ներսեւանց իբրեւ դաբիր այսինքն իբրեւ սրբութիւն սրբութեանց։</verse>
				<verse number="17">Եւ տունը քառասուն կանգուն էր, այսինքն առաջի տաճարը։</verse>
				<verse number="18">Եւ տաճարի միջի եղեւնափայտերը կոճակների եւ բացուող ծաղիկների պէս դրօշուած էին. Բոլորը եղեւնափայտ էր. Բնաւ քար չէր երեւում։</verse>
				<verse number="19">Եւ դաբիրը պատրաստեց տանը մէջ ներսեւանց, որ այնտեղ դնէ Տիրոջ ուխտի տապանակը։</verse>
				<verse number="20">Եւ դաբիրը՝ առաջը քսան կանգուն երկայն եւ քսան կանգուն լայն եւ քսան կանգուն բարձր էր. Եւ նորան ձուլեց մաքուր ոսկիով, եւ սեղանը պատեց եղեւնափայտով։</verse>
				<verse number="21">Եւ Սողոմոնը պատեց տունը ներսեւանց մաքուր ոսկիով, եւ ոսկի շղթաներ անցկացրեց դաբիրի առաջով, եւ նորանց ոսկիով պատեց։</verse>
				<verse number="22">Եւ բոլոր տունը պատեց ոսկիով մինչեւ որ բոլոր տունը վերջացաւ եւ բոլոր սեղանը, որ դաբիրումն էր, պատեց ոսկիով։</verse>
				<verse number="23">Եւ դաբիրումը երկու քերովբէներ շինեց ձիթափայտից՝ բարձրութիւնը տասը կանգուն.</verse>
				<verse number="24">Եւ մէկ քերովբէի թեւը հինգ կանգուն. Եւ միւս քերովբէի թեւը հինգ կանգուն, սորա թեւերի ծայրերից մինչեւ նորա թեւերի ծայրերը տասը կանգուն։</verse>
				<verse number="25">Եւ երկրորդ քերովբէն տասը կանգուն էր. Երկու քերովբէների չափը եւ ձեւը մէկ էր։</verse>
				<verse number="26">Մէկ քերովբէի բարձրութիւնը տասը կանգուն էր. Նոյնպէս էր եւ երկրորդ քերովբէն։</verse>
				<verse number="27">Եւ քերովբէները դրաւ ներսի տան մէջ, եւ քերովբէների թեւերը տարածեցին, եւ մէկի թեւը դիպչում էր մէկ պատին, եւ երկրորդ քերովբէի թեւն էլ դիպչում էր միւս պատին, եւ նորանց տան միջի թեւերը դիպչում էին թեւ թեւի։</verse>
				<verse number="28">Եւ քերովբէներին պատեց ոսկիով։</verse>
				<verse number="29">Եւ տան բոլոր պատերի վերայ շուրջանակի դրօշեց քանդակագործ դրօշուած քերովբէներ եւ արմաւենիներ եւ բացուող ծաղիկներ ներսեւանց ու դրսեւանց։</verse>
				<verse number="30">Եւ տան յատակը պատեց ոսկիով ներսեւանց եւ դրսեւանց։</verse>
				<verse number="31">Եւ Դաբիրի դռանը ձիթափայտի փեղկեր շինեց՝ դրանդիների շրջանակներովը պատի մէկ հինգերորդ մասը։</verse>
				<verse number="32">Եւ դռան երկու փեղկերը ձիթափայտից, եւ դրօշեց նորանց վերայ դրօշուած քերովբէներ եւ արմաւենիներ եւ բացուող ծաղիկներ, եւ պատեց ոսկիով. Եւ տարածեց ոսկին քերովբէների եւ արմաւենիների վերայ։</verse>
				<verse number="33">Եւ այսպէս արաւ տաճարի դրանդիքը ձիթափայտից՝ պատի չորրորդ մասնից։</verse>
				<verse number="34">Եւ երկու փեղկերը մայր փայտից. Դռան երկու տախտակները ծալուող էին եւ միւս դռան երկու տախտակները ծալուող էին։</verse>
				<verse number="35">Եւ դրօշեց քերովբէներով եւ արմաւենիներով եւ բացուող ծաղիկներով. Եւ հարթեցրած ոսկիով պատեց յօրինուածի վերայով։</verse>
				<verse number="36">Եւ շինեց ներսի գաւիթը երեք կարգ սրբատաշ քարով եւ մէկ կարգ եղեւնափայտի կոճղերով։</verse>
				<verse number="37">Տիրոջ տան հիմը դրուեցաւ չորրորդ տարուայ Զիւ ամսումը։</verse>
				<verse number="38">Եւ տասնեւմէկերորդ տարուայ ութերորդ մասումն այսինքն Բուլ ամսումը վերջացաւ տաճարը իր բոլոր բաներովը եւ բոլոր պատշաճութեամբը. Եւ նորան շինեցին եօթը տարիում։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ Սողոմոն իր տունը շինեց տասնեւերեք տարիում ու վերջացրեց բոլորովին։</verse>
				<verse number="2">Եւ շինեց նաեւ Լիբանանի անտառի տունը. Հարիւր կանգուն երկայն, եւ յիսուն կանգուն լայն եւ երեսուն կանգուն բարձր, չորս կարգ եղեւնափայտ սիւների վերայ, եւ եղեւնափայտի կոճղեր սիւների վերայ։</verse>
				<verse number="3">Եւ վերեւից քառասունեւհինգ սիւների վերայ եղող սենեակների վերայով ծածկուած էր եղեւնափայտով, տասնեւհինգ սիւնը մէկ կարգ։</verse>
				<verse number="4">Եւ երեք կարգ կամարներ կային, եւ պատուհան պատուհանի դէմ երեք անգամ։</verse>
				<verse number="5">Եւ բոլոր դռները եւ դրանդիքը քառակուսի կամարակապ. Եւ մի պատուհան միւս պատուհանի դէմ ու դէմ երեք անգամ։</verse>
				<verse number="6">Եւ սիւների սրահը շինեց, երկայնութիւնը յիսուն կանգուն եւ երսուն կանգուն լայնութիւնը, եւ (մի) սրահ նորանց առաջին՝ եւ սիւներ եւ մի սեամ նորանց առաջին։</verse>
				<verse number="7">Նաեւ աթոռի սահը շինեց ուր որ դատաստան էր անում, ատեանի սրահը. Եւ նա ծածկուած էր եղեւնափայտով յատակիցը մինչեւ յատակ։</verse>
				<verse number="8">Եւ նորա տունը, ուր որ նա բնակվում էր միւս գաւիթում՝ սրահի ներսումը, այս շէնքի նման էր. Եւ այս սրահի պէս մի տուն շինեց Փարաւօնի աղջկան համար որին Սողոմոնն առել էր։</verse>
				<verse number="9">Սորանք ամենքը պատուական քարերից էին շինուած, որոնք չափով տաշուած՝ սղոցով սղոցուած ներսեւանց եւ դրսեւանց հիմնիցը մինչեւ առաստաղը եւ դրսիցը մինչեւ մեծ գաւիթը։</verse>
				<verse number="10">Եւ հիմը պատուական քարերից՝ մեծ մեծ քարերից էր, տասը կանգուն քարերից եւ ութ կանգուն քարերից։</verse>
				<verse number="11">Եւ նորա վերեւից պատուական քարեր տաշած քարերի չափովը՝ եւ եղեւնափայտ։</verse>
				<verse number="12">Եւ մեծ գաւիթը շուրջանակի երեք կարգ տաշած քարերից էր, եւ մէկ կարգ եղեւնափայտի կոճղեր. Նոյնպէս եւ էր Տիրոջ տան ներսի գաւիթը եւ տան սրահը։</verse>
				<verse number="13">Եւ Սողոմոն թագաւորը մարդ ուղարկեց ու Քիրամին բերաւ Տիւրոսից։</verse>
				<verse number="14">Նա Նեփթաղիմի ցեղից մի որբեւայրի կնկայ որդի էր, եւ նորա հայրը մի Տիւրացի պղնձագործ էր. Եւ նա լիքն էր իմաստութիւնով եւ հանճարով եւ գիտութիւնով պղնձի ամեն տեսակ գործքերը գործելու համար. Եւ նա եկաւ Սողոմոն թագաւորի մօտ եւ կատարեց նորա բոլոր գործերը։</verse>
				<verse number="15">Եւ նա ձուլեց այն երկու պղնձի սիւները. Մէկ սիւնի բարձրութիւնը տասնեւութը կանգուն. Եւ մի տասնեւերկու կանգունանոց թել շրջապատում էր միւս սիւնը.</verse>
				<verse number="16">Եւ երկու խոյակ շինեց սիւների գլխին դնելու համար՝ ձուլածոյ պղնձից. Մէկ խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն, եւ միւս խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն։</verse>
				<verse number="17">Ցանցակերպ ցանցեր և շղթայագործ հիւսուածքներ շինեց սիւների գլխին եղող խոյակների համար. Եօթը մէկ խոյակի համար, եւ եօթը միւս խոյակի համար։</verse>
				<verse number="18">Եւ շինեց սիւները, եւ երկու կարգերը շուրջանակի մէկ ցանցի վերայ որ ծածկէ խոյակները որ նռների վերայ էին. Նոյնպէս էլ արաւ միւս խոյակին։</verse>
				<verse number="19">Եւ խոյակները, որ սիւների գլխին էին, շուշանագործ էին՝ սրահումը՝ չորս կանգուն։</verse>
				<verse number="20">Եւ երկու սիւների վերայի խոյակները ճիշդ վերը ցցուածքի վերայ էին որ ցանցի մօտ էր. Եւ շուրջանակի երկու հարիւր կարգ նռներ միւս սիւնի վերայ։</verse>
				<verse number="21">Եւ սիւները կանգնեցրեց տաճարի սրահումը. Եւ կանգնեցրեց աջի սիւնը, եւ նորա անունը դրաւ Յաքին. Ե կանգնեցրեց ձախի սիւնը, եւ նորա անունը դրաւ Բոոզ։</verse>
				<verse number="22">Եւ սիւների գլուխների վերայ շուշանաձեւ գործ կար. Այսպէս վերջացաւ սիւների գործը։</verse>
				<verse number="23">Նոյնպէս շինեց ձուլածոյ ծովը՝ տասը կանգուն այս շրթունքից մինչեւ միւս շրթունքը՝ բոլորաձեւ շուրջանակի. Եւ հինգ կանգուն բարձրոթիւնը, եւ մի երեսուն կանգունանոց դերձան նորան շրջապատում էր շուրջանակի։</verse>
				<verse number="24">Եւ շուրջանակի նորա շրթունքի տակովը պատում էին նորան կոճակներ՝ տասը՝ մէկ կանգունում, որ շուրջանակի պատում էին ծովը, երկու կարգ կոճակներ ձուլուած նորա ձուլուելու ժամանակ։</verse>
				<verse number="25">Նա կենում էր տասնեւերկու եզների վերայ՝ երեքը նայում էին հիւսիս, եւ երեքը նայում էին արեւմուտք, եւ երեքը նայում էին հարաւ եւ երեքը նայում էին դէպի արեւելք. Եւ ծովը վերեւիցը նորանց վերայ էր. Եւ նորանց ամենի ետեւի կողմերը դէպի ներս էր։</verse>
				<verse number="26">Եւ նորա հաստատութիւնը ձեռքի չափ, եւ նորա շրթունքը բաժակի շրթունքի գործ էր իբրեւ շուշան ծաղիկ։ Երկու հազար մար էր տանում։</verse>
				<verse number="27">Եւ տասը պղնձի մեքենովթները շինեց, չորս կանգուն իւրաքանչիւր մեքենովթի երկարութիւնը եւ չորս կանգուն լայնութիւնը, եւ երեք կանգուն բարձրութիւնը։</verse>
				<verse number="28">Եւ այս էր մեքենովթի գործը, նորանք սպառուածներ ունէին, եւ սպառուածները անկիւնների յօդուածների մէջտեղն էին.</verse>
				<verse number="29">Եւ անկիւնների յօդուածների մէջտեղը եղող սպառուածների վերայ առիւծներ, եզներ եւ քերովբէներ կային. Անկիւնների յօդուածների վերայ էլ նոյնպէս վերեւիցը, եւ առիւծների եւ եզների տակից կախուած պսակներ։</verse>
				<verse number="30">Եւ իւրաքանչիւր մեքենովթ չորս պղնձի անիւ եւ պղնձի առանցքներ ունէր. Ե չորս անկիւններին ուսեր ունէին. Աւազանի տակին ուսերը ձուլածոյ էին իւրաքանչիւր կախուած զարդի կշտին։</verse>
				<verse number="31">Եւ նորա բերանը խոյակի նման եւ դէպի վեր մէկ կանգուն, եւ նորա բերանը բոլորակ էր խարիսխի գործ, մէկ ու կէս կանգուն. Նոյնպէս էլ բերանքի վերայ քանդակուածներ եւ սպառուածներ քառակուսի եւ ոչ բոլորակաձեւ։</verse>
				<verse number="32">Եւ չորս անիւները սպառուածների տակին, եւ անիւների առանցքները մեքենովթումն էին. Եւ իւրաքանչիւր անիւի բարձրութիւնը մէկ ու կէս կանգուն էր։</verse>
				<verse number="33">Եւ անիւների գործը կառքի անիւի գործ էր. Նորանց առանցքները, պարանոցները, շառաւիղները եւ գունտերը բոլորը ձուլածոյ էին։</verse>
				<verse number="34">Եւ իւրաքանչիւր մեքենովթի չորս անկիւնի վերայ չորս ուսեր, ուսերը մեքենովթիցը։</verse>
				<verse number="35">Եւ մեքենովթի գլխին կէս կանգուն բարձրութեամբ բոլորակ կար շուրջանակի. Եւ մեքենովթի գլխի վերայ նորա ունկերը եւ սպառուածները իրանից էին։</verse>
				<verse number="36">Եւ նորա ունկերի տախտակների վերայ եւ նորա սպառուածների վերայ քերովբէներ, առիւծներ եւ արմաւենիներ քանդակեց իւրաքանչիւրի յարմարութեամբը, եւ շուրջանակի կախուած զարդեր։</verse>
				<verse number="37">Այսպէս շինեց այն տասը մեքենովթները. Ամենի ձուծուածքը, չափը, ձեւը մէկ էր։</verse>
				<verse number="38">Եւ տասը հատ պղնձի աւազաններ շինեց. Իւրաքանչիւր աւազան քառասուն մար էր տանում, իւրաքանչիւր աւազանը չորս կանգուն էր. Ամեն մի աւազան մէկ մեքենովթի վերայ էր. Այն տասը մեքենովթների վերայ։</verse>
				<verse number="39">Եւ հինգ մեքենովթը դրաւ տաճարի աջ կողմի ծայրին, եւ հինգը ձախ կողմի ծայրին, եւ ծովը դրաւ տաճարի աջ կողմին արեւելքում դէպի հարաւ։</verse>
				<verse number="40">Եւ Քիրամը շինեց աւազանները եւ թիակները եւ կոնքերը. Եւ Քիրամը վերջացրեց այն բոլոր գործերը որ արաւ Սողոմոն թագաւորի համար Տիրոջ տանը։</verse>
				<verse number="41">Այսինքն երկու սիւները, եւ գունտ խոյակները, որ այն երկու սիւների գլուխներին էին, եւ սիւների գլխին եղող երկու գունտ խոյակները ծածկելու համար շինուած երկու ցանցերը։</verse>
				<verse number="42">Եւ չորս հարիւր նռները այն երկու ցանցերի համար՝ երկու կարգ նռներ մէկ ցանցի համար, որ ծածկէր այն երկու գունտ խոյակները, որ սիւների դէմ են.</verse>
				<verse number="43">Եւ տասը մեքենովթները եւ տասը աւազանները մեքենովթների վերայ։</verse>
				<verse number="44">Եւ մէկ ծովը, եւ տասնեւերկու եզները ծովի տակին։</verse>
				<verse number="45">Եւ սաները եւ թիակները եւ կոնքերը եւ այս բոլոր կարասիները, որ Քիրամը շինեց Սողոմոն թագաւորի համար Տիրոջ տանը փայլուն պղնձից։</verse>
				<verse number="46">Յորդանանի դաշտումը թանձր հողի վերայ նորանց ձուլել տուաւ թագաւորը Սոկքովթի եւ Սարթանի մէջտեղ։</verse>
				<verse number="47">Եւ Սողոմոնը տեղաւորեց այս բոլոր կարասիները. Խիստ շատ շատութեան համար պղնձի չափը չորոշուեցաւ։</verse>
				<verse number="48">Եւ Սողոմոնը շինեց բոլոր այն կարասիները, որ տիրոջ տանն էին, այսինքն ոսկի սեղանը եւ այն սեղանը որի վերայ լինում էին առաջաւորութեան հացը՝ ոսկիից։</verse>
				<verse number="49">Եւ ճրագակալները՝ հինգը աջ կողմից եւ հինգը ձախ կողմից դաբիրի առաջին՝ մաքուր ոսկիից, եւ ծաղիկները եւ ճրագները եւ ունելիները՝ ոսկիից։</verse>
				<verse number="50">Եւ գաւաթները, բազմակալները, կոնքերը, խնկամանները եւ բուրվառները մաքուր ոսկիից, եւ ներքին տան՝ այսինքն սրբութեանց սրբութիւնի դռների, տանը՝ այսինքն տաճարի դռների, ոսկի ծղխնիները։</verse>
				<verse number="51">Եւ այսպէս կատարուեցաւ ամեն գործ, որ Սողոմոն թագաւորն արաւ Տիրոջ տանը. Եւ Սողոմոնը տարաւ իր հայր Դաւիթի նուիրած արծաթը, ոսկին եւ կարասիները դրաւ Տիրոջ տան գանձարանումը։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Այն ժամանակ Սողոմոնը ժողովեց բոլոր Իսրայէլի ծերերին եւ ցեղերի ամեն գլխաւորներին, Իսրայէլի որդկանց նահապետներին Սողոմոն թագաւորի մօտ Երուսաղէմ, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր տանեն Դաւիթի քաղաքիցը որ է Սիօն։</verse>
				<verse number="2">Եւ Սողոմոն թագաւորի մօտ ժողովուեցան բոլոր իսրայէլացիներն եօթներորդ ամսի այսինքն Անթանի ամսի տօնին։</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլի բոլոր ծերերն եկան, եւ քահանաները վեր առան տապանակը։</verse>
				<verse number="4">Եւ տարին Տիրոջ տապանակը եւ վկայութեան խորանը եւ խորանում եղած բոլոր սուրբ կարասիները, եւ վեր տարին նորանց քահանաները եւ Ղեւտացիները։</verse>
				<verse number="5">Եւ Սողոմոն թագաւորը եւ Իսրայէլի բոլոր ժողովքը որ ժողովուել էին նորա մօտ, նորա հետ տապանակի առաջն էին եւ անթիւ եւ անհամար շատ ոչխարներ ու եզներ էին զոհում։</verse>
				<verse number="6">Եւ քահանաները բերին Տիրոջ ուխտի տապանակը իր տեղը տան դաբիրը սրբութեանց սրբութիւնի մէջ քերովբէների թեւերի տակ։</verse>
				<verse number="7">Որովհետեւ քերովբէները իրանց թեւերը տարածում էին տապանակի տեղի վերայ, եւ քերովբէները ծածկում էին տապանակը եւ նորա ձողերը վերեւից։</verse>
				<verse number="8">Եւ ձողերը երկարացրին, եւ երեւեցան ձողերի գլուխները սրբութիւնիցը դաբիրի առաջին, բայց դուրսը չէին երեւում. Եւ նորանք այնտեղ են մինչեւ այսօր։</verse>
				<verse number="9">Տապանակումը ուրիշ բան չկար բացի երկու քարեղէն տախտակներից, որ Մովսէսն այնտեղ դրաւ Քորեբումը, որ Տէրը ուխտեց Իսրայէլի որդկանց հետ նորանց Եգիպտոսի երկրիցը դուրս գալու ժամանակը։</verse>
				<verse number="10">Եւ եղաւ երբոր քահանաները սրբարանիցը դուրս եկան, ամպը լցրեց Տիրոջ տունը։</verse>
				<verse number="11">Եւ քահանաները ամպի պատճառովը չկարողացան կանգնել ծառայելու. Որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ Սողոմոնն ասեց. Տէրն ասել է թէ մառախուղում է բնակվում։</verse>
				<verse number="13">Ես քեզ համար բնակուելու տուն շինեցի, մի տեղ՝ որ դու յաւիտեան բնակուես։</verse>
				<verse number="14">Եւ թագաւորն իր երեսը դարձրեց եւ օրհնեց Իսրայէլի բոլոր ժողովքին. Եւ Իսրայէլի բոլոր ժողովքը կանգնել էր։</verse>
				<verse number="15">Եւ նա ասեց. Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ իր բերանովը խօսեց իմ հայր Դաւիթի հետ, եւ իր ձեռքովը կատարեց ասելով.</verse>
				<verse number="16">Այն օրիցն ի վեր որ իմ ժողովուրդ Իսրայէլին Եգիպտոսից հանեցի Իսրայէլի բոլոր ցեղերից մի քաղաք չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անունը այնտեղ լինի, այլ հաւանեցի Դաւիթին որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ լինի։</verse>
				<verse number="17">Եւ իմ հայր Դաւիթը սրտումը դրել էր Իսրայէլի Տէր Աստուծոյ անունի համար տուն շինելու.</verse>
				<verse number="18">Եւ Տէրն ասեց իմ հայր Դաւիթին. Որովհետեւ դու քո սրտումը դրել էիր իմ անունի համար մի տուն շինելու, լաւ ես արել որ այս բանը դրել ես սրտումդ։</verse>
				<verse number="19">Միայն թէ դու չես շինիլ տունը իմ անունի համար, այլ քո երանքից դուրս եկող որդիդ՝ նա տուն կշինէ իմ անունի համար։</verse>
				<verse number="20">Եւ Տէրը հաստատեց իր ասած խօսքը. Եւ ես կանգնեցի իմ հայր Դաւիթի տեղ եւ նստեցի Իսրայէլի աթոռի վերայ, ինչպէս որ Տէրն ասեց. Եւ ես շինեցի տունը Իսրայէլի Տէր Աստուծոյ անունի համար։</verse>
				<verse number="21">Եւ այնտեղ տապանակի համար մէկ տեղ պատրաստեցի, ուր որ Տիրոջ ուխտն է, որ նա կապեց մեր հայրերի հետ երբոր նորանց դուրս հանեց Եգիպտոսի երկրիցը։</verse>
				<verse number="22">Եւ Սողոմոնը կանգնեց Տիրոջ սեղանի առաջին Իսրայէլի բոլոր ժողովքի դիմացը եւ իր ձեռքերը տարածեց դէպի երկինք.</verse>
				<verse number="23">Եւ ասեց. Ով Տէր Իսրայէլի Աստուած քեզ պէս Աստուած չկայ վերեւ երկնքումը, եւ ցածը երկրի վերայ, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար.</verse>
				<verse number="24">Որ պահեցիր ծառայիդ՝ իմ հայր Դաւիթի համար այն, որ նորան ասեցիր. Որ ասել էիր քո բերանովը եւ քո ձեռքովը կատարեցիր՝ ինչպէս այսօր։</verse>
				<verse number="25">Եւ հիմա ով Իսրայէլի Տէր Աստուածը, պահիր քո ծառայ՝ իմ հայր Դաւիթի համար այն ինչ որ նորա հետ խօսեցիր ասելով. Քեզ համար մարդ չի պակասիլ իմ առաջին Իսրայէլի աթոռի վերայ նստող. Միայն եթէ քո որդիքը պահեն իրանց ճանապարհը, որ իմ առաջին գնան, ինչպէս որ դու գնացիր։</verse>
				<verse number="26">Եւ արդ, ով Իսրայէլի Աստուած, թող հաստատուի քո խօսքը, որ ծառայիդ՝ իմ հայր Դաւիթի հետ խօսեցիր։</verse>
				<verse number="27">Բայց իրա՞ւ Աստուած կբնակուէ երկրիս վերայ. Ահա երկինքը եւ երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը։</verse>
				<verse number="28">Սակայն, ով Տէր իմ Աստուած, նայիր քո ծառայի աղօթքին եւ նորա աղերսանքին, որ լսես այս պաղատանքը եւ աղօթքը, որ ծառադ այսօր քո առաջին մատուցանում է.</verse>
				<verse number="29">Որ քո աչքերը այս տան վերայ բաց լինեն՝ գիշեր ու ցերեկ այստեղի վերայ, որի համար ասեցիր թէ Իմ անունը այնտեղ պիտի լինի, որ լսես այն աղօթքը, որ ծառադ այստեղ աղօթում է։</verse>
				<verse number="30">Եւ լսես ծառայիդ եւ քո Իսրայէլ ժողովրդի աղերսանքին, որ մատուցանում են այստեղ. Եւ արդ լսիր դու քո բնակուելու տեղից՝ երկնքից, եւ լսելով ներիր։</verse>
				<verse number="31">Երբոր մէկը իր ընկերի դէմ մեղանչէ, եւ նա նորան երդում առաջարկէ նորան երդմնեցնելու համար, եւ երդում գայ քո սեղանի առաջ այս տունը,</verse>
				<verse number="32">Այն ժամանակ դու լսիր երկնքումը եւ կատարիր, եւ դատիր քո ծառաներին՝ դատապարտելիին դատապարտես, որ նորա ճանապարհը նորա գլուխը բերես, եւ արդարին արդարացնես, որ նորան հատուցանես իր արդարութեան համեմատ։</verse>
				<verse number="33">Եթէ քո ժողովուրդ Իսրայէլը քեզ դէմ մեղանչելուն համար իրանց թշնամիների առաջին յաղթուին, եւ դէպի քեզ դառնան եւ քո անունին փառք տան, եւ աղօթեն եւ աղերսեն դէպի քեզ այս տանը,</verse>
				<verse number="34">Այն ժամանակ դու լսիր երկնքումը եւ ներիր քո Իսրայէլ ժողովրդի մեղքը եւ ետ դարձրու նորանց այն երկիրը, որ տուել ես նորանց հայրերին։</verse>
				<verse number="35">Եթէ երկինքը փակուի եւ անձրեւ չլինի նորանց քեզ դէմ մեղանչելուն համար, եւ աղօթք անեն այստեղ եւ փառք տան քո անունին եւ ետ դառնան իրանց մեղքերիցը քո նորանց նեղելու պատճառովը,</verse>
				<verse number="36">Այն ժամանակ դու լսիր երկնքումը եւ ներիր քո ծառաների եւ քո ժողովուրդ Իսրայէլի մեղքը, որ նորանց ուսուցանես իրանց գնալու բարի ճանապարհը, եւ անձրեւ տաս քո երկրի վերայ, որ տուել ես քո ժողովրդին իբրեւ ժառանգութիւն։</verse>
				<verse number="37">Երբոր երկրի վերայ սով լինի, ժանտախտ լինի, կամ խորշակահարութիւն, կամ դալուկ, մարախ, թրթուր, կամ նորանց թշնամիները նորանց նեղեն իրանց դռների երկրումը, կամ որ եւ է հարուած կամ հիւանդութիւն լինի,</verse>
				<verse number="38">Քո բոլոր Իսրայէլ ժողովրդից մի որ եւ է մարդ ինչ եւ է աղօթք եւ աղերսանք մատուցանելու լինի, եւ ամեն մարդ, որ իր սրտի ցաւը գիտէ, իր ձեռքերը տարածէ դէպի այս տունը,</verse>
				<verse number="39">Այն ժամանակ դու լսիր երկնքումը՝ քո բնակուելու տեղումը եւ ներիր, եւ կատարիր, եւ տուր այն մարդին իր բոլոր ճանապարհների համեմատ, որ գիտես նորա սիրտը. Որովհետեւ դու միայն գիտես բոլոր մարդկանց որդիների սիրտը.</verse>
				<verse number="40">Որպէս զի քեզանից վախենան իրանց բոլոր օրերումը այն երկրի վերայ որ տուել ես մեր հայրերին։</verse>
				<verse number="41">Եւ նաեւ օտարականը, որ քո Իսրայէլ ժողովրդիցը չէ, եթէ նա գայ հեռու երկրից քո անունի համար.</verse>
				<verse number="42">Որովհետեւ լսելու են քո մեծ անունը եւ քո հզօր ձեռքը եւ երկայնացրած բազուկը, եթէ նա գայ եւ աղօթք անէ այս տանը,</verse>
				<verse number="43">Այն ժամանակ դու լսիր երկնքումը՝ քո բնակուելու տեղումը եւ արա այն օտարականի դէպի քեզ կանչածի բոլորին համեմատ, որպէս զի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, որ քեզանից վախենան քո Իսրայէլի ժողովրդի պէս, որ իմանան քո անունը կանչուել է այս տան վերայ որ ես շինեցի։</verse>
				<verse number="44">Երբոր քո ժողովուրդը պատերազմի գնայ իր թշնամիի վերայ այն ճանապարհով որով դու նորանց կուղարկես, եւ նորանք աղօթք անեն Տիրոջը քո ընտրած քաղաքի եւ այս իմ քո անունի համար շինած տան ճանապարհովը,</verse>
				<verse number="45">Այն ժամանակ լսիր երկնքումը նորանց աղօթքը, եւ նորանց աղերսանքը եւ նորանց իրաւունք արա։</verse>
				<verse number="46">Երբոր քեզ դէմ մեղանչեն, որովհետեւ մարդ չկայ որ չմեղանչէ, եւ դու նորանց վերայ բարկանաս, եւ նորանց մատնես թշնամիի առաջին, եւ նորանց գերեվարները նորանց գերի տանեն թշնամիի հեռու կամ մօտ երկիրը,</verse>
				<verse number="47">Եթէ զղջան իրանց սրտովը այն երկրում ուր գերի են տարուել, եւ ետ դառնան ու դէպի քեզ աղերսեն իրանց գերութեան երկրումն ասելով. Մեղք գործեցինք, անօրէնութիւն եւ անիրաւութիւն արինք.</verse>
				<verse number="48">Եւ դէպի քեզ դառնան իրանց բոլոր սրտովը եւ իրանց բոլոր հոգիովն իրանց թշնամիների երկրումը, ուր որ գերի են տարել նորանց, եւ դէպի քեզ աղօթք անեն այն երկրի ճանապարհովը, որ դու նորանց հայրերին տուիր, եւ դէպի այն քաղաքը որին դու հաւանեցիր եւ դէպի այս տունը որ ես շինեցի քո անունի համար,</verse>
				<verse number="49">Այն ժամանակ լսիր երկնքումը՝ քո բնակուելու տեղումը նորանց աղօթքը եւ աղերսանքը եւ նորանց իրաւունքը կատարիր։</verse>
				<verse number="50">Եւ ներիր քո քեզ դէմ մեղանչած ժողովրդին եւ նորանց քեզ դէմ արած յանցանքները թողիր, եւ այնպէս անես որ նորանց գերեվարները նորանց վերայ գթան եւ նորանց ողորմութիւն անեն։</verse>
				<verse number="51">Որովհետեւ նորանք քո ժողովուրդը եւ քո ժառանգութիւնն են, որ Եգիպտոսից՝ երկաթի փռան միջից հանեցիր։</verse>
				<verse number="52">Եւ քո աչքերը բաց լինեն քո ծառայի աղերսանքի եւ քո Իսրայէլ ժողովրդի աղերսանքի վերայ, որ նորանց ամեն դէպի քեզ աղաղակելու ժամանակ նորանց լսես։</verse>
				<verse number="53">Որովհետեւ դու նորանց քեզ համար ժառանգութիւն ջոկեցիր երկրի ամեն ազգերից, ինչպէս որ ասեցիր քո Մովսէս ծառայի ձեռովը, երբոր դու, ով Տէր Եհովայ, Եգիպտոսից մեր հայրերին դուրս բերիր։</verse>
				<verse number="54">Եւ եղաւ երբոր Սողոմոնը վերջացրեց այս բոլոր աղօթքը եւ աղերսանքը՝ Տիրոջը աղօթելը, վեր կացաւ Տիրոջ սեղանի առաջից ուր որ ծունկերը կրկնել եւ ձեռքերը դէպի երկինքը տարածել էր.</verse>
				<verse number="55">Այն ժամանակ կանգնեց եւ օրհնեց նա Իսրայէլի բոլոր ժողովքին մեծ ձայնով եւ ասեց.</verse>
				<verse number="56">Օրհնեալ լինի Տէրը որ հանգստութիւն է տուել իր Իսրայէլ ժողովրդին բոլոր իր ասածի պէս. Բնաւ մի բան չէ պակասել այն ամեն բարի բաներից, որ իր ծառայ Մովսէսի ձեռովը խօսել է։</verse>
				<verse number="57">Մեր Տէր Աստուածը մեզ հետ լինի ինչպէս որ մեր հայրերի հետ էր. մեզ չթողէ եւ մեզ անտես չանէ.</verse>
				<verse number="58">Եւ մեր սիրտը դէպի իրան դարձնէ, որ գնանք նորա բոլոր ճանապարհներումը եւ պահենք նորա պատուէրները եւ հրամաններն ու իրաւունքները, որ հրամայեց մեր հայրերին։</verse>
				<verse number="59">Եւ իմ այս խօսքերը, որ ես պաղատեցի Տիրոջ առաջին, գիշեր ու ցերեկ մօտենան մեր Տէր Աստուծուն, որ իրաւունք անէ իր ծառային եւ իր Իսրայէլ ժողովրդին օր ըստ օրէ.</verse>
				<verse number="60">Որպէս զի երկրի բոլոր ազգերը իմանան որ Եհովան է Աստուած և ուրիշը չկայ։</verse>
				<verse number="61">Եւ ձեր սիրտը մեր Տէր Աստուծոյ հետ ուղիղ լինի, որ գնաք նորա օրէնքներումը եւ պահէք նորա հրամանները՝ ինչպէս որ այսօր։</verse>
				<verse number="62">Եւ թագաւորը եւ բոլոր Իսրայէլը միասին Տիրոջ առաջին զոհեր էին մատուցանում։</verse>
				<verse number="63">Եւ Սողոմոնը զոհ արաւ Տիրոջը արած խաղաղութեան զոհը՝ քսանեւերկու հազար արջառ եւ հարիւր քսան հազար ոչխար. Եւ թագաւորն ու բոլոր Իսրայէլի որդիքը Տիրոջ տան նաւակատիքն արին։</verse>
				<verse number="64">Այն օրը թագաւորը սրբեց Տիրոջ տան առաջի գաւիթի մէջտեղը. Որովհետեւ այնտեղ մատուցրեց ողջակէզները, հացի նուէրը, եւ խաղաղութեան զոհերի ճարպը, որովհետեւ պղնձի սեղանը, որ Տիրոջ առաջին է, ողջակէզները եւ հացի նուէրն ու խաղաղութեան զոհերի ճարպը պարունակելու համար փոքր էր։</verse>
				<verse number="65">Եւ այն ժամանակ Սողոմոնը ու բոլոր Իսրայէլը նորա հետ կատարեցին տօնը մեծ ժողովքով՝ Եմաթից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը մեր Տէր Աստուծոյ առաջին եօթն օր եւ դարձեալ եօթն օր՝ այսինքն տասնեւչորս օր։</verse>
				<verse number="66">Ութերորդ օրը ժողովրդին արձակեց, եւ նորանք օրհնեցին թագաւորին եւ գնացին իրանց վրանները ուրախանալով ու զուարթ սրտով այն բոլոր բարիքների համար որ Տէրն արել էր իր Դաւիթ ծառային եւ իր Իսրայէլ ժողովրդին։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ եղաւ երբոր Սողոմոնը շինեց վերջացրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը եւ Սողոմոնի ուզածը, որ փափաքեց անելու,</verse>
				<verse number="2">Այն ժամանակ Տէրը երկրորդ անգամ երեւեցաւ Սողոմոնին ինչպէս որ նորան երեւեցել էր Գաբաւոնումը,</verse>
				<verse number="3">Եւ Տէրն ասեց նորան. Լսեցի քո իմ առաջին արած աղօթքն ու աղաչանքը, սրբեցի այս տունը որ դու շինեցիր իմ անունը յաւիտեան այնտեղ դնելու համար, եւ իմ աչքերն ու իմ սիրտը այնտեղ պիտի լինեն ամեն ժամանակ։</verse>
				<verse number="4">Եւ արդ եթէ իմ առաջին գնաս, ինչպէս որ գնաց քո հայր Դաւիթը, կատարեալ սրտով եւ ուղղութիւնով որ բոլոր իմ քեզ հրամայածները կատարես և իմ պատուիրանքներն ու իրաւունքները պահես,</verse>
				<verse number="5">Այն ժամանակ կհաստատեմ քո թագաւորութեան աթոռը Իսրայէլի վերայ յաւիտեան ինչպէս որ ասել եմ քո հայր Դաւիթին թէ Քեզ համար մարդ պակաս չի լինիլ Իսրայէլի աթոռի վերայից։</verse>
				<verse number="6">Եթէ դուք կամ ձեր որդիքը ինձ հետեւելուց ետ դառնաք, եւ չպահէք իմ հրամաններն ու պատուիրանքները, որ ես դրել եմ ձեր առաջը եւ գնաք ծառայէք ուրիշ աստուածների եւ նորանց երկրպագութիւն անէք,</verse>
				<verse number="7">Այն ժամանակ ես բնաջինջ կանեմ Իսրայէլին այն երկրի երեսիցը, որ ես տուել եմ նորանց, եւ այս տունը, որ սրբեցի իմ անունի համար, իմ երեսիցը կգցեմ եւ Իսրայէլը բոլոր ազգերի մէջ առակ եւ կատակ կլինի։</verse>
				<verse number="8">Եւ այս բարձր եղող տան մօտով ամեն անցնողը պիտի զարմանայ եւ սուլէ եւ պիտի ասեն. Ի՞նչու համար է Տէրն այսպէս արել այս երկրին եւ այս տանը։</verse>
				<verse number="9">Եւ պիտի ասեն. Որովհետեւ թողեցին իրանց Տէր Աստուածը, որ իրանց հայրերին հանել էր Եգիպտոսի երկրիցը, եւ յարեցան ուրիշ աստուածների, եւ երկրպագութիւն արին նորանց ու ծառայեցին նորանց. Նորա համար Տէրը նորանց վերայ բերաւ այս բոլոր չարիքը։</verse>
				<verse number="10">Եւ եղաւ երբոր Սողոմոնը քսան տարուայ միջոցում այն երկու տուները, այսինքն Տիրոջ տունը եւ թագաւորի տունը շինել էր,</verse>
				<verse number="11">Տիւրոսի Քիրամ թագաւորը Սողոմոնին եղեւնափայտեր եւ մայր փայտեր եւ ոսկի ու ամեն նորա փափաքածը նորան ընծայելու փոխարէն, այն ժամանակ Սողոմոն թագաւորը Քիրամին քսան քաղաք տուաւ Գալիլեայի երկրումը։</verse>
				<verse number="12">Եւ Քիրամը դուրս ելաւ Տիւրոսից Սողոմոնի նորան տուած քաղաքները տեսնելու, բայց հաճոյ չերեւեցան նորա աչքին։</verse>
				<verse number="13">Եւ նա ասեց. Այս ի՜նչ քաղաքներ են որ տուել ես ինձ, եղբայրս. Եւ նորանց անունը դրաւ Քաբօղ երկիր, ինչպէս որ է մինչեւ այսօր։</verse>
				<verse number="14">Եւ Քիրամը թագաւորի համար հարիւր եւ քսան տաղանդ ոսկի ուղարկեց։</verse>
				<verse number="15">Եւ այս էր Սողոմոն թագաւորի դրած հարկի պատճառը, որ շինէ Տիրոջ տունը եւ իր տունը ու Մելօնը եւ Երուսաղէմի պարիսպը, Հասորը, Մակեդդովը եւ Գազերը։</verse>
				<verse number="16">Եգիպտոսի Փարաւօն թագաւորը վեր էր գնացել եւ առել Գազերը եւ նորան կրակով այրել, եւ այն քաղաքում բնակող Քանանացիներին սպանել եւ նորան իբրեւ օժիտ տուել իր աղջկան, որ Սողոմոնի կինն էր։</verse>
				<verse number="17">Եւ Սողոմոնը շինեց Գազերը եւ ցածի Բեթորոնը։</verse>
				<verse number="18">Նաեւ Բաաղեթը եւ Թադմօրը անապատումը երկի մէջ։</verse>
				<verse number="19">Եւ Սողոմոնի բոլոր շտեմարանների քաղաքները, եւ կառքերի քաղաքները եւ ձիաւորների քաղաքները, եւ Սողոմոնի բոլոր ուզածները, որ ուզեց շինել Երուսաղէմումը եւ Լիբանանումը եւ նորա բոլոր թագաւորութեան երկրումը։</verse>
				<verse number="20">Այն բոլոր ժողովուրդները, որ մնացել էին Ամօրհացիներից, Քետացիներից, Փերեզացիներից, Խեւացիներից եւ Յեբուսացիներից, եւ Իսրայէլի որդիներիցը չէին,</verse>
				<verse number="21">Այսինքն նորանց որդիքը, որ նորանցից յետոյ մնացել էին այն երկրում, որոնց չէին կարողացել Իսրայէլի որդիքը բնաջինջ անել, Սողոմոնը նորանց հարկատու ծառայ արաւ մինչեւ այսօր։</verse>
				<verse number="22">Բայց Իսրայէլի որդիներիցը Սողոմոնը ծառայ չշինեց. Որովհետեւ նորանք պատերազմի մարդիկ էին, եւ նորա ծառաները, նորա իշխանները նորա զօրավարները, եւ նորա կառքերի ու ձիաւորների վերակացուներն էին լինում։</verse>
				<verse number="23">Սորանք են Սողոմոնի գործի վերայ եղող վերակացուների գլխաւորները՝ հինգ հարիւր յիսուն, որոնք իծխում էին գործը կատարող ժողովրդի վերայ։</verse>
				<verse number="24">Եւ Փարաւօնի աղջիկը վեր գնաց Դաւիթի քաղաքիցն այն տունը որ Սողոմոնը շինեց նորա համար Մելօնը շինելիս։</verse>
				<verse number="25">Եւ Սողոմոնը տարին երեք անգամ ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր էր մատուցանում Տիրոջ համար շինած սեղանի վերայ, եւ խունկ էր ծխում նորա մօտ Տիրոջ առաջին. Եւ տունը վերջացրեց։</verse>
				<verse number="26">Եւ Սողոմոն թագաւորը նաւեր շինեց Եդովմի երկրում Կարմիր ծովի եզերքին Ելաթի մօտ եղող Գասիոնգաբերում։</verse>
				<verse number="27">Եւ Քիրամն իր ծառաներին, որ նաւավար մարդիկ եւ ծովի հմուտ էին, նաւով ուղարկեց Սողոմոնի ծառաների հետ։</verse>
				<verse number="28">Եւ նորանք գնացին Ոփիր, եւ այնտեղից վեր առան չորս հարիւր քսան տաղանդ ոսկի եւ բերին Սողոմոն թագաւորի մօտ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ Սաբայի թագուհին Սողոմոնի համբաւը Տիրոջ անունի մասին լսելով, եկաւ որ նորան խրթին հարցմունքներով փորձէ։</verse>
				<verse number="2">Եւ եկաւ Երուսաղէմ շատ մեծ փառքով՝ խունկեր եւ խիստ շատ ոսկի եւ պատուական քարեր բեռնած ուղտերով, եւ գնաց Սողոմոնի մօտ եւ խօսեց նորա հետ իր սրտումը եղած բոլոր բաները։</verse>
				<verse number="3">Եւ Սողոմոնը մեկնեց նորա համար նորա ամեն խօսքերը. Թագաւորի համար մէկ գաղտնի բան չկար, որ նա չմեկնէր նորան։</verse>
				<verse number="4">Եւ Սաբայի թագուհին տեսաւ Սողոմոնի բոլոր իմաստութիւնը եւ նորա շինած տունը.</verse>
				<verse number="5">Նորա սեղանի կերակուրը, եւ նորա ծառաների նստելը եւ նորա սպասաւորների վեր կենալը, եւ նորանց հագուստները եւ նորա մատռուակները եւ նորա այն սանդուխքը, որով վեր էր գնում Տիրոջ տունը. Եւ էլ ուշ չմնաց նորանում։</verse>
				<verse number="6">Եւ ասեց թագաւորին. Ճշմարիտ է եղել այն խօսքը, որ լսել եմ իմ երկրումը քո խօսքերի եւ քո իմաստութեան համար։</verse>
				<verse number="7">Եւ ես չէի հաւատում այն խօսքերին մինչեւ որ եկայ եւ իմ աչքերը տեսան, եւ ահա ինձ կէսը չեն պատմել. Դու իմ լսած համբաւիցը աւելի իմաստութիւն եւ բարիք ունես։</verse>
				<verse number="8">Երանի քո այս մարդկանցը, քո այս ծառաներին, որ միշտ քո առաջին կանգնած են, եւ լսում են քո իմաստութիւնը։</verse>
				<verse number="9">Քո Եհովայ Աստուածը օրհնեալ լինի, որ քեզ հաւանեց՝ քեզ Իսրայէլի աթոռի վերայ դնելու. Եհովան Իսրայէլին յաւիտեան սիրելով քեզ թագաւոր է դրել որ իրաւունք եւ արդարութիւն անես։</verse>
				<verse number="10">Եւ թագաւորին հարիւր քսան տաղանդ ոսկի եւ խիստ շատ խունկ եւ պատուական քարեր տուաւ. Այնչափ շատ խունկ՝ որչափ որ Սաբայի թագուհին տուաւ Սողոմոնին, այլ եւս չեկաւ։</verse>
				<verse number="11">Եւ Քիրամի նաւերը որ Ոփիրից ոսկի էին բերում, Ոփիրից խիստ շատ ալմուգ փայտեր էլ բերին, եւ պատուական քարեր էլ։</verse>
				<verse number="12">Եւ թագաւորը ալմուգ փայտերիցը յենարաններ շինեց Տիրոջ տան համար եւ թագաւորի տան համար, եւ քնարներ ու տաւիղներ երգեցողների համար. Այսպիսի ալմուգ փայտեր էլ չեկան եւ չտեսնուեցաւ մինչեւ այսօր։</verse>
				<verse number="13">Եւ Սողոմոն թագաւորը Սաբայի թագուհիին տուաւ բոլոր նորա փափաքածը որ ուզեց, բացի այն որ Սողոմոն թագաւորն ինքն իր ձեռքովը տուաւ. Եւ նա ետ դառաւ գնաց իր երկիրը ինքը եւ իր ծառաները։</verse>
				<verse number="14">Եւ մէկ տարուայ միջոցին Սողոմոնի համար եկած ոսկիի կշիռն էր վեց հարիւր վաթսունեւվեց տաղանդ ոսկի,</verse>
				<verse number="15">Բացի վաճառականներից եւ առուտուրականներից եւ Արաբիայի թագաւորներից եւ երկրի նախարարներից եկածիցը։</verse>
				<verse number="16">Եւ Սողոմոն թագաւորը երկու հարիւր վահան շինեց կռածոյ ոսկիից. Վեց հարիւր սիկղ ոսկի գնաց իւրաքանչիւր վահանի համար։</verse>
				<verse number="17">Եւ երեք հարիւր ասպար կռածոյ ոսկիից. իւրաքանչիւր ասպարին երեք ման ոսկի գնաց. Եւ թագաւորը դորանց դրաւ Լիբանանի անտառի տանը։</verse>
				<verse number="18">Եւ թագաւորը մի փղոսկրեայ մեծ աթոռ շինեց եւ մաքուր ոսկիով պատեց նորան։</verse>
				<verse number="19">Աթոռը վեց աստիճան ունէր, եւ աթոռի գլուխը բոլորակ էր ետեւիցը. Եւ նստելու տեղը այս կողմից եւ այն կողմից յենարաններ ունէր. Եւ երկու առիւծներ կային այդ յենարանների մօտը։</verse>
				<verse number="20">Եւ տասնեւերկու առիւծներ էին կանգնած այն վեց աստիճանների վերայ այս կողմից եւ այն կողմից. Այսպիսի բան չէր շինուած ոչ մի թագաւորութիւնում։</verse>
				<verse number="21">Եւ Սողոմոն թագաւորի բոլոր խմելիքի անօթները ոսկի էին, եւ Լիբանանի անտառի տան բոլոր անօթները մաքուր ոսկիից էին, արծաթից չէին. Սողոմոնի օրերումը նա մի բան չէր համարվում։</verse>
				<verse number="22">Որովհետեւ թագաւորը Թարսիսի նաւեր ունէր ծովումը Քիրամի նաւեր հետ. Երեք տարին մէկ անգամ գալիս էին Թարսիսի նաւերը բեռնած ոսկիով եւ արծաթով, փղոսկրով եւ կապիկներով ու սիրամարգներով։</verse>
				<verse number="23">Եւ մեծացաւ Սողոմոն թագաւորը երկրի բոլոր թագաւորներից հարստութիւնով եւ իմաստութիւնով։</verse>
				<verse number="24">Եւ բոլոր երկիրը փափաքում էր Սողոմոնի երեսին, որ լսէ նորա այն իմաստութիւնը, որ Աստուած տուել էր նորա սրտին։</verse>
				<verse number="25">Եւ նորանց ամեն մէկը բերում էր իր ընծան՝ արծաթի անօթներ եւ ոսկի անօթներ, հանդերձներ, զէնքեր, խնկեղէններ, ձիեր եւ ջորիներ տարուց տարի։</verse>
				<verse number="26">Եւ Սողոմոնը կառքեր եւ ձիաւորներ ժողովեց եւ ունէր հազար չորս հարիւր կառք եւ տասնեւերկու հազար ձիաւոր. Եւ նորանց տեղաւորեց կառքերի քաղաքներումը եւ Երուսաղէմ՝ թագաւորի մօտ։</verse>
				<verse number="27">Եւ թագաւորը արծաթը Երուսաղէմում քարի նման հասարակ բան շինեց, եւ եղեւնափայտը դաշտի մոլաթզենիների պէս շատ արաւ։</verse>
				<verse number="28">Եւ Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից, եւ թագաւորի վաճառականների կարաւանը ձիերը երամակով էին ծախու առնում։</verse>
				<verse number="29">Եւ Եգիպտոսից մի կառքը վեր էր գալիս եւ դուրս ելնում վեց հարիւր արծաթով, իսկ ձին՝ հարիւր յիսունով. Եւ այսպէս հանում էին բոլոր Քետացիների թագաւորների եւ Ասորիների թագաւորների համար նորանց ձեռքովը։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ Սողոմոն թագաւորը շատ օտարազգի կանայք սիրեց, բացի Փարաւօնի աղջկանից՝՝, այսինքն Մովաբացիներ, Ամմոնացիներ, Եդովմացիներ, Սիդոնացիներ, Քետացիներ.</verse>
				<verse number="2">Այն ազգերից որոնց համար Տէրն ասել էր Իսրայէլի որդկանց թէ նորանց մօտ մի մտնէք, եւ նորանք էլ ձեզ մօտ չմտնեն, որ ձեր սիրտերը չդարձնեն իրանց աստուածների ետեւից։ Սողոմոնը սիրով նորանց յարեցաւ։</verse>
				<verse number="3">Եւ եօթը հարիւր տիկին կանայք եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ իր կանայքը նորա սիրտը դարձրին։</verse>
				<verse number="4">Եւ եղաւ Սողոմոնի ծերութեան ժամանակին որ նորա կանայքը դարձրին նորա սիրտը ուրիշ աստուածների ետեւից, եւ նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ հետ ինչպէս իր հայր Դաւիթի սիրտը։</verse>
				<verse number="5">Եւ Սողոմոնը գնաց Սիդոնացիների Աստարովթ աստուծոյ ետեւից եւ Ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետեւից։</verse>
				<verse number="6">Եւ Սողոմոնը չարութիւն արաւ Տիրոջ առաջին եւ չհետեւեց Տիրոջը իր հայր Դաւիթի պէս։</verse>
				<verse number="7">Այն ժամանակ Սողոմոնը մի բարձրաւանդակ շինեց Մովաբացիների գարշելի Քամովսի համար Երուսաղէմի դիմացի սարի վերայ, նոյնպէս եւ Ամմոնի որդկանց գարշելի Մողոքի համար։</verse>
				<verse number="8">Եւ այսպէս էլ արաւ իր բոլոր օտարազգի կանանց համար որ իրանց աստուածներին խունկ էին ծխում եւ զոհ մատուցանում։</verse>
				<verse number="9">Եւ Տէրը բարկացաւ Սողոմոնի վերայ, որ իր սիրտը ծռեց Իսրայէլի Տէր Աստուածանից, որ երկու անգամ իրան երեւեցել էր։</verse>
				<verse number="10">Եւ նորան այս բանի համար պատուիրել էր որ ուրիշ աստուածների ետեւից չգնայ. Բայց նա չպահեց ինչ որ Տէրը նորան հրամայել էր։</verse>
				<verse number="11">Եւ Տէրն ասեց Սողոմոնին. Որովհետեւ այս բաները լինում են քեզ մօտ, եւ դու չպահեցիր իմ ուխտը եւ իմ քեզ հրամայած պատուէրները, ես անշուշտ պիտի քեզանից պատառեմ թագաւորութիւնը, եւ քո ծառային պիտի տամ այն։</verse>
				<verse number="12">Միայն թէ քո օրերումը չեմ անելու քո հայր Դաւիթի պատճառով, քո որդիի ձեռիցն եմ նորան պատառելու։</verse>
				<verse number="13">Սակայն բոլոր թագաւորութիւնը չեմ պատառելու, մէկ ցեղը պիտի տամ քո որդիին իմ ծառայ Դաւիթի պատճառով, եւ իմ ընտրած Երուսաղէմի պատճառով։</verse>
				<verse number="14">Եւ Տէրը Սողոմոնի համար մի հակառակորդ վերկացրեց, այսինքն Եդովմի թագաւորի սերունդից Եդովմացի Ադադին։</verse>
				<verse number="15">Որովհետեւ Դաւիթը Եդովմում եղած ժամանակը, երբոր Յովաբ զօրագլուխը վեր գնաց, որ սպանուածներին թաղէ եւ Եդովմում կոտորեց բոլոր արուներին,</verse>
				<verse number="16">Որովհետեւ Յովաբը եւ բոլոր Իսրայէլը վեց ամիս բնակուեցան այնտեղ մինչեւ որ Եդովմումը բոլոր արուներին բնաջինջ արաւ.</verse>
				<verse number="17">Այն ժամանակ Ադադն ինքը եւ իր հօր ծառաներից Եդովմացի մարդիկ իր հետ փախան գնացին Եգիպտոս. Եւ Ադադը փոքր երեխայ էր։</verse>
				<verse number="18">Եւ նորանք Մադիամից վեր կացան ու եկան Փառան, եւ իրանց հետ մարդիկ վեր առան Փառանից ու գնացին Եգիպտոս Եգիպտոսի թագաւոր Փարաւօնի մօտ. Եւ նա նորան տուն եւ հաց տուաւ, եւ նորան երկիր շնորհեց։</verse>
				<verse number="19">Եւ Ադադը շատ շնորհք գտաւ Փարաւօնի աչքի առաջին, եւ նա իր կնկան քոյրը նորան կին տուաւ՝ Թահփենէս թագուհիի քոյրը։</verse>
				<verse number="20">Եւ Թահփենէսի քոյրը նորա համար ծնեց Գանեբաթին, եւ Թահփենէսը նորան մեծացրեց Փարաւօնի տանը. Եւ Գանեբաթը լինում էր Փարաւօնի տանը Փարաւօնի որդիների մէջ։</verse>
				<verse number="21">Եւ Ադադը լսեց Եգիպտոսում, թէ Դաւիթը ննջել է իր հայրերի հետ, եւ թէ Յովաբ զօրագլուխը մեռել է, եւ Ադադն ասեց Փարաւօնին. Ինձ արձակիր որ իմ երկիրը գնամ։</verse>
				<verse number="22">Եւ Փարաւօնն ասեց նորան. Ի՞նչդ է պակաս ինձ մօտ, որ հիմա ուզում ես քո երկիրը գնալ. Բայց նա ասեց. Ոչ, այլ ինձ անպատճառ արձակիր։</verse>
				<verse number="23">Եւ Աստուած նորա դէմ մի ուրիշ հակառակորդ վեր կացրեց՝ Եղիադայի որդի Ռազոնին, որ փախել էր իր տիրոջից՝ Սուբայի Ադրազար թագաւորից։</verse>
				<verse number="24">Եւ նա իր մօտ մարդիկ հաւաքեց եւ գնդապետ եղաւ. և երբոր Դաւիթը նորանց կոտորեց, գնացին Դամասկոս եւ բնակուեցան այնտեղ եւ Դամասկոսումը թագաւորութիւն արին։</verse>
				<verse number="25">Եւ նա Իսրայէլին հակառակորդ էր Սողոմոնի բոլոր օրերումը. Բացի Ադադի արած չարութիւնից, նա նեղում էր Իսրայէլին. Եւ թագաւորեց Ասորիների վերայ։</verse>
				<verse number="26">Եւ Սողոմոնի ծառայ Սարեդայից Եփրաթացի Նաբատի որդի Յերոբովամը, որի մօր անունը Սարուա էր՝ մի որբեւայրի կին, սա էլ ձեռք բարձրացրեց թագաւորի դէմ։</verse>
				<verse number="27">Եւ սա է նորա թագաւորի վերայ ձեռք բարձրացնելու պատմութիւնը. Սողոմոնը Մելօնը շինել էր եւ իր հայր Դաւիթի քաղաքի քանդուածը պնդացրեց.</verse>
				<verse number="28">Եւ Յերոբովամը մի քաջազուն մարդ էր. Եւ երբոր Սողոմոնը նկատեց, որ նա մի գործունեայ տղամարդ է, նորան վերակացու դրաւ Յովսէփի տան բոլոր բեռների վերայ։</verse>
				<verse number="29">Եւ եղաւ երբոր Յերովոբամը դուրս ելաւ Երուսաղէմից, այն ժամանակ նորան գտաւ ճանապարհին Սիլոնացի Աքիա մարգարէն, եւ նա մի նոր վերարկու էր հագել. Եւ նորանք երկուսն էլ մինակ էին դաշտումը։</verse>
				<verse number="30">Եւ Աքիան նորա վերայի նոր վերարկուից բռնեց եւ ճղոտեց տասնեւերկու կտոր արաւ նորան։</verse>
				<verse number="31">Եւ Յերոբովամին ասեց. Քեզ համար տասը կտորը վեր առ. Որովհետեւ այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ահա ես պիտի պատառեմ թագաւորութիւնը Սողոմոնի ձեռիցը եւ քեզ տամ տասը ցեղը.</verse>
				<verse number="32">Իսկ մէկ ցեղը նորան կլինի իմ ծառայ Դաւիթի պատճառով եւ Իսրայէլի բոլոր ցեղերից իմ ընտրած Երուսաղէմ քաղաքի պատճառով։</verse>
				<verse number="33">Որովհետեւ ինձ թողեցին եւ երկրպագութիւն արին Սիդոնացիների Աստարովթ աստուծուն եւ Մովաբի Քամովս աստուծուն, եւ Ամմոնի որդկանց Մեղքոմ աստուծուն, եւ չգնացին իմ ճանապարհներովը, որ իմ աչքի առաջին ուղիղը եւ իմ պատուէրները ու իրաւունքները կատարէին ինչպէս նորա հայր Դաւիթը։</verse>
				<verse number="34">Բայց բոլոր թագաւորութիւնը չեմ առնելու նորա ձեռից. Որովհետեւ նորան իշխան կդնեմ նորա կեանքի բոլոր օրերումն իմ ծառայ Դաւիթի պատճառով, որին ես ընտրել եմ, որ իմ հրամաններն ու իմ պատուէրները պահել է։</verse>
				<verse number="35">Սակայն պիտի առնեմ թագաւորութիւնը նորա որդիի ձեռիցը եւ քեզ տամ այն, այսինքն տասը ցեղերը։</verse>
				<verse number="36">Եւ նորա որդիին պիտի տամ մէկ ցեղը, որ իմ ծառայ Դաւիթը միշտ մէկ ճրագ ունենայ իմ առաջին Երուսաղէմում՝ այն քաղաքում որը ես ընտրել եմ որ իմ անունը դնեմ այնտեղ։</verse>
				<verse number="37">Եւ ես քեզ վեր եմ առնում, եւ դու կթագաւորես բոլոր սրտիդ ուզածին պէս եւ թագաւոր պիտի լինես Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="38">Եւ կլինի որ եթէ լսես բոլոր իմ քեզ հրամայածին եւ գնաս իմ ճանապարհներումը եւ անես իմ աչքի առաջին ուղիղը, որ պահես իմ պատուէրները եւ հրամանները ինչպէս որ աում էր իմ Դաւիթ ծառան, այն ժամանակ ես քեզ հետ կլինեմ եւ քեզ համար հաստատուն տուն կշինեմ ինչպէս որ շինել եմ Դաւիթի համար, եւ Իսրայէլը քեզ կտամ։</verse>
				<verse number="39">Եւ պիտի խոնարհեցնեմ Դաւիթի սերունդը այս պատճառով, բայց ոչ թէ միշտ։</verse>
				<verse number="40">Եւ Սողոմոնն աշխատում էր որ Յերոբովամին սպանէ. Բայց Յերոբովամը վեր կացաւ եւ փախաւ Եգիպտոս՝ Եգիպտոսի թագաւոր Սիսակի մօտ, եւ մնաց Եգիպտոսում մինչեւ Սողոմոնի մեռնելը։</verse>
				<verse number="41">Եւ Սողոմոնի գործքերի մնացորդը, եւ նորա բոլոր արածը եւ նորա իմաստութիւնը, ահա նորանք գրուած են սողոմոնի գործքերի գրքումը։</verse>
				<verse number="42">Եւ Սողոմոնի բոլոր Իսրայէլի վերայ Երուսաղէմումն արած թագաւորութեան ժամանակն էր քառասուն տարի։</verse>
				<verse number="43">Եւ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայր Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Ռոբովամը թագաւորեց նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ Ռոբովամը գնաց Սիւքէմ, որովհետեւ բոլոր Իսրայէլը գնացել էր Սիւքէմ նորան թագաւոր անելու համար։</verse>
				<verse number="2">Եւ եղաւ երբոր Նափատեան Յերոբովամը, որ Սողոմոն թագաւորի երեսից փախել էր եւ տակաւին Եգիպտոսումն էր, (որովհետեւ Յերոբովամը Եգիպտոսումն էր,) այս լսեց,</verse>
				<verse number="3">Եւ մարդ ուղարկեցին ու նորան կանչեցին, եւ եկան Յերոբովամը եւ Իսրայէլի բոլոր ժողովքը եւ խօսեցին Ռոբովամի հետ ասելով.</verse>
				<verse number="4">Հայրդ մեր լուծը ծանրացրել էր. Բայց դու հիմա թեթեւացրու քո հօր խիստ ծառայութիւնը եւ նորա վերայ դրած ծանր լուծը, այն ժամանակ քեզ ծառայութիւն կանենք։</verse>
				<verse number="5">Եւ նա նորանց ասեց. Գնացէք եւ երեք օրից յետոյ դարձեալ ինձ մօտ եկէք, եւ ժողովուրդը գնաց։</verse>
				<verse number="6">Եւ Ռոբովամ թագաւորը խորհուրդ արաւ այն ծերերի հետ, որ կանգնում էին նորա հայր Սողոմոնի առաջին նորա կենդանութեանը, եւ ասեց. Դուք ինձ ի՞նչպէս էք խորհուրդ տալիս, որ ես այս ժողովրդին պատասխան տամ։</verse>
				<verse number="7">Եւ նորանք ասեցին նորան այս խօսքը. Եթէ դու այսօր այս ժողովրդին ծառայ լինես եւ նորանց ծառայես, եւ նորանց պատասխան տաս ու նորանց քաղցր խօսքեր ասես, այն ժամանակ նորանք միշտ քո ծառաները կլինեն։</verse>
				<verse number="8">Իսկ նա մերժեց ծերերի խրատը որ նորան տուին. Եւ խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որ իր հետ էին մեծացել եւ նորա առաջին կանգնած էին։</verse>
				<verse number="9">Եւ ասեց նորանց. Դո՞ւք ինչ խորհուրդ էք տալիս որ այս ժողովրդին պատասխան տամ, որ ինձ հետ խօսեցին ասելով թէ Այն լուծը թեթեւացրու որ քո հայրը մեզ վերայ է դրել։</verse>
				<verse number="10">Եւ նորա հետ մեծացած երիտասարդները խօսեցին նորա հետ ասելով. Այսպէս ասիր այն ժողովրդին, որ քեզ հետ խօսել են ասելով. Քո հայրը մեր լուծը ծանրացրել էր, իսկ դու թեթեւացրու մեր վերայից. Այսպէս խօսիր նորանց հետ. Իմ ճկոյթը հաստ է իմ հօր մէջքիցը.</verse>
				<verse number="11">Եւ արդ իմ հայրը ձեզ վերայ ծանր լուծ է դրել, բայց ես աւելացնելու եմ ձեր լուծի վերայ. Իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, բայց ես ձեզ կարիճներով եմ խրատելու։</verse>
				<verse number="12">Եւ Յերոբովամն ու բոլոր ժողովուրդը եկան Ռոբովամի մօտ երրորդ օրը, ինչպէս որ թագաւորը խօսել էր ասելով. Երրորդ օրը դարձեալ ինձ մօտ եկէք։</verse>
				<verse number="13">Եւ թագաւորը խիստ պատասխանեց ժողովրդին, եւ մերժեց ծերերի խորհուրդը, որ տուել էին իրան։</verse>
				<verse number="14">Եւ նորանց հետ խօսեց այն երիտասարդների խորհրդի պէս ասելով. Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, բայց ես աւելացնելու եմ ձեր լուծի վերայ. Իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, բայց ես ձեզ կարիճներով եմ խրատելու։</verse>
				<verse number="15">Եւ թագաւորը ժողովրդին չլսեց, որովհետեւ Տիրոջ կողմից այսպէս էր դարձուած, որպէս զի հաստատէ իր այն խօսքը որ Տէրն ասել էր Սիլօնացի Աքիայի ձեռովը Նաբատեան Յերոբովամին։</verse>
				<verse number="16">Եւ երբոր բոլոր Իսրայէլը տեսաւ, որ թագաւորը նորանց չլսեց, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագաւորին ասելով. Մենք ի՞նչ բաժին ունենք Դաւիթի մօտ. Եւ Յեսսէի որդիի մօտ ժառանգութիւն չունենք. Քո վրանները գնա, ով Իսրայէլ. Հիմա դու հոգա քո տունը, ով Դաւիթ. Եւ Իսրայէլը գնաց իր վրանները։</verse>
				<verse number="17">Եւ Իսրայէլի որդկանց վերայ որ բնակվում էին Յուդայի քաղաքներումը, թագաւոր եղաւ Ռոբովամը։</verse>
				<verse number="18">Եւ Ռոբովամ թագաւորը հարկերի տեսուչ Ադորամին ուղարկեց, բայց բոլոր Իսրայէլը նորան քարկոծեցին քարերով, եւ նա մեռաւ. Եւ Ռոբովամ թագաւորը շտապեց, որ կառքը հեծնէ եւ փախչէ Երուսաղէմ։</verse>
				<verse number="19">Այսպէս Իսրայէլը ապստամբուեց Դաւիթի տանիցը մինչեւ այսօր։</verse>
				<verse number="20">Եւ երբոր լսեց բոլոր Իսրայէլը, որ Յերոբովամը ետ է դառել, այն ժամանակ մարդ ուղարկեցին եւ նորան կանչեցին ժողովքը ու նորան թագաւոր արին բոլոր Իսրայէլի վերայ, եւ Դաւիթի տան հետեւող չկար բացի մէկ Յուդայի ցեղը։</verse>
				<verse number="21">Եւ Ռոբովամն եկաւ Երուսաղէմ եւ ժողովեց բոլոր Յուդայի տունը եւ Բենիամինի ցեղը՝ հարիւր ութսուն հազար ընտիր պատերազմողներ, որ Իսրայէլի տան հետ պատերազմէ, թագաւորութիւնը Սողոմոնի որդի Ռոբովամին դարձնելու համար։</verse>
				<verse number="22">Եւ Աստուծոյ խօսքը եղաւ Աստուծոյ մարդ Սեմայիային ասելով.</verse>
				<verse number="23">Ասիր Յուդայի թագաւոր Սողոմոնեան Ռոբովամին եւ բոլոր Յուդայի եւ Բենիամինի տանը եւ ժողովրդի մնացորդին ասելով.</verse>
				<verse number="24">Այսպէս է ասում Տէրը. Վեր մի գնաք եւ պատերազմ մի անէք ձեր եղբայրների՝ Իսրայէլի որդկանց հետ. Ետ դառէք ամեն մարդ իր տունը. Որովհետեւ ինձանից է եղած այս բանը։ Եւ նորանք լսեցին Տիրոջ խօսքին եւ ետ դառան գնացին Տիրոջ խօսքի համեմատ։</verse>
				<verse number="25">Եւ Յերոբովամը Եփրեմի սարի վերայ շինեց Սիւքէմը եւ բնակուեց այնտեղ. Եւ այնտեղից դուրս եկաւ ու շինեց Փանուէլը։</verse>
				<verse number="26">Եւ Յերոբովամն ասեց իր սրտումը. Հիմա պիտի թագաւորութիւնը ետ դառնայ Դաւիթի տանը։</verse>
				<verse number="27">Եթէ այս ժողովուրդը վեր գնայ Երուսաղէմ Տիրոջ տանը զոհ մատուցանելու համար, այն ժամանակ այս ժողովրդի սիրտը պիտի դառնայ դէպի իրանց տէրը՝ Յուդայի թագաւոր Ռոբովամը, եւ ինձ պիտի սպանեն ու ետ դառնան Յուդայի թագաւոր Ռոբովամին։</verse>
				<verse number="28">Եւ թագաւորը խորհուրդ արաւ, եւ երկու ոսկի որթ շինեց եւ ասեց նորանց. Բաւական է ձեզ Երուսաղէմ գնալը. ահա քո աստուածները, ով Իսրայէլ, որ քեզ վեր հանեցին Եգիպտոսի երկրիցը։</verse>
				<verse number="29">Եւ մէկը դրաւ Բեթէլ եւ մէկը դրաւ Դան։</verse>
				<verse number="30">Եւ այս բանը մեղքի պատճառ դառաւ, եւ ժողովուրդը գնում էր մէկի առաջը մինչեւ Դան։</verse>
				<verse number="31">Նաեւ շինեց բարձրաւանդակների տունը, եւ քահանաներ շինեց ժողովրդի այն մասերից՝՝ որ Ղեւիի որդիներից չէին։</verse>
				<verse number="32">Եւ Յերոբովամը տօն կատարեց ութերորդ ամսի տասնեւհինգին Յուդայումն եղող տօնի պէս, եւ վեր ելաւ սեղանը այսպէս արաւ Բեթէլումը, որ զոհէ իր շինած որթերին. Եւ բեթէլումը դրաւ իր շինած բարձրաւանդակների քահանաները։</verse>
				<verse number="33">Եւ վեր ելաւ իր Բեթէլում շինած սեղանի վերայ, իր մտքի հնարած ամսի այսինքն ութերորդ ամսի տասնեւհինգին, եւ տօն սահմանեց Իսրայէլի որդկանց համար, եւ վեր ելաւ սեղանի վերայ եւ խունկ ծխեց։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ ահա մի Աստուծոյ մարդ եկաւ Յուդայից Տիրոջ խօսքովը դէպի Բեթէլ, եւ Յերոբովամը կանգնած էր սեղանի վերայ խունկ ծխելու համար։</verse>
				<verse number="2">Եւ կանչեց Տիրոջ խօսքովը դէպի սեղանը եւ ասեց. Ով սեղան, սեղան, Տէրն այսպէս է ասում. Ահա մի որդի կծնուի Դաւիթի տան համար անունը Յովսիա, եւ նա քեզ վերայ կզոհէ բարձրաւանդակների քահանաներին, որ քեզ վերայ խունկ են ծխում, եւ մարդի ոսկորներ կայրեն քեզ վերայ։</verse>
				<verse number="3">Եւ այն օրը մի նշան տուաւ ասելով. Այս է այն նշանը, որ ասել է. Ահա սեղանը կպատառուի, եւ նորա վերայի մոխիրը կթափուի։</verse>
				<verse number="4">Եւ եղաւ երբոր թագաւորը լսեց Աստուծոյ մարդի այն խօսքը, որ կանչեց Բեթէլում եղած սեղանի վերայ, այն ժամանակ Յերոբովամը մեկնեց իր ձեռքը սեղանի վերայից ասելով. Բռնեցէք դորան. Բայց չորացաւ նորա ձեռքը, որ մեկնել էր նորա վերայ, եւ չկարողացաւ նորան ետ քաշել դէպի իրան։</verse>
				<verse number="5">Եւ սեղանը պատառուեցաւ եւ մոխիրը թափուեցաւ սեղանիցը իբրեւ նշան, որ Աստուծոյ մարդը Տիրոջ խօսքովւ տուել էր։</verse>
				<verse number="6">Եւ թագաւորը պատասխանեց եւ ասեց Աստուծոյ մարդին. Քո Տէր Աստուծուն աղօթք արա եւ խնդրիր ինձ համար, որ իմ ձեռքը ետ դառնայ դէպի ինձ. Եւ Աստուծոյ մարդը Տիրոջն աղօթք արաւ, եւ թագաւորի ձեռքը ետ դառաւ դէպի իրան եւ առաջուայ պէս եղաւ։</verse>
				<verse number="7">Եւ թագաւորն ասեց Աստուծոյ մարդին. Ինձ հետ եկ տուն, եւ ճաշիր, եւ ես քեզ պարգեւներ տամ։</verse>
				<verse number="8">Բայց Աստուծոյ մարդն ասեց թագաւորին. Եթէ ինձ քո տան կէսն էլ տալու լինես, քեզ հետ չեմ ուտիլ եւ ջուր չեմ խմիլ այս տեղում։</verse>
				<verse number="9">Որովհետեւ ինձ այսպէս հրամայուեցաւ Տիրոջ խօսքովը թէ Հաց չուտես եւ ջուր չխմես եւ այն ճանապարհով ետ չդառնաս որով գնացիր։</verse>
				<verse number="10">Եւ նա ուրիշ ճանապարհով գնաց, եւ ետ չդառաւ այն ճանապարհովը, որով գնացել էր Բեթէլ։</verse>
				<verse number="11">Եւ մի ծեր մարգարէ էր բնակվում Բեթէլումը. Եւ նորա որդին եկաւ եւ իրան պատմեց այն բոլոր բաները, որ Աստուծոյ մարդն այն օրը արել էր Բեթէլումը, և այն խօսքերը, որ ասել էր թագաւորին, պատմեցին իրանց հօրը։</verse>
				<verse number="12">Եւ իրանց հայրն ասեց նորանց. Ո՞ր ճանապարհով գնաց։ Եւ ցոյց տուին որդիքը այն ճանապրահը, որով այն Աստուծոյ մարդը գնացել էր, որ եկաւ Յուդայիցը։</verse>
				<verse number="13">Եւ նա ասեց իր որդիներին. Էշը պատրաստեցէք ինձ համար. Եւ էշը պատրաստեցին նորա համար, եւ նա հեծաւ նորա վերայ։</verse>
				<verse number="14">Եւ գնաց Աստուծոյ մարդի ետեւից եւ գտաւ նորան մի բեւեկնիի տակին նստած, եւ ասեց նորան. Դո՞ւ ես այն Աստուծոյ մարդը, որ եկար Յուդայից, եւ նա ասեց. Ես եմ։</verse>
				<verse number="15">Եւ նորան ասեց. Ինձ հետ եկ իմ տունը եւ հաց կեր։</verse>
				<verse number="16">Եւ նա ասեց. Չեմ կարող քեզ հետ ետ դառնալ եւ քեզ հետ գնալ եւ հաց չեմ ուտիլ ու ջուր չեմ խմիլ քեզ հետ այստեղ։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Տիրոջ խօսքովն ինձ խօսք եղաւ թէ Այնտեղ հաց չուտես եւ ջուր չխմես. Ետ չդառնաս գնալու այն ճանապարհովը, որով դու գնացիր։</verse>
				<verse number="18">Եւ նա ասեց նորան. Ես էլ մարգարէ եմ քեզ պէս, եւ մի հրեշտակ խօսեց ինձ հետ Տիրոջ խօսքովն ասելով. Նորան ետ դարձրու քեզ հետ քո տունը եւ թող հաց ուտէ եւ ջուր խմէ. Բայց սուտ ասեց նորան։</verse>
				<verse number="19">Եւ նա ետ դառաւ նորա հետ եւ հաց կերաւ նորա տանը եւ ջուր խմեց։</verse>
				<verse number="20">Եւ նորանք սեղան նստած էին, եւ Տիրոջ խօսքն եղաւ նորան դարձնող մարգարէին.</verse>
				<verse number="21">Եւ նա կանչեց Յուդայից եկած Աստուծոյ մարդին ասելով. Այսպէս է ասում Տէրը. Որովհետեւ դու անհնազանդութիւն արիր Տիրոջ խօսքին եւ չպահեցիր քո Տէր Աստուծոյ քեզ պատուիրած պատուէրը.</verse>
				<verse number="22">Եւ ետ դառար եւ հաց կերար ու ջուր խմեցիր այն տեղը, որի համար քեզ ասեց թէ Հաց չուտես եւ ջուր չխմես. Ահա քո դիակը չմտնէ քո հայրերի գերեզմանը։</verse>
				<verse number="23">Եւ երբոր նա հաց էր կերել եւ ջուր էր խմել, նա պատրաստեց այն իր ետ դարձրած մարգարէի էշը։</verse>
				<verse number="24">Եւ նա գնաց. Բայց ճանապարհին մի առիւծ գտաւ նորան եւ մեռցրեց նորան, եւ նորա դիակն ընկած էր ճանապարհումը եւ էշը կշտին կանգնած. Եւ առիւծն էլ կանգնել էր դիակի կշտին։</verse>
				<verse number="25">Եւ ահա այն ճանապարհովը անցնողներ կային, որ տեսան դիակը ճանապարհումն ընկած եւ առիւծը կանգնած դիակի կշտին, եւ եկան ու ասեցին քաղաքումը, ուր որ այն ծեր մարգարէն բնակվում էր։</verse>
				<verse number="26">Եւ սա լսեց նորան իր ճանապարհիցը եւ դարձնող մարգարէն եւ ասեց. Նա այն Աստուծոյ մարդն է, որ Տիրոջ խօսքին անհնազանդութիւն է արել. Եւ Տէրը նորան մատնել է առիւծին, որ նորան պատառել է եւ մեռցրել՝ Տիրոջ նորան ասած խօսքի պէս։</verse>
				<verse number="27">Եւ իր որդկանցը հետ խօսեց ասելով. Էշը պատրաստեցէք ինձ համար. Եւ նորանք պատրաստեցին նորան։</verse>
				<verse number="28">Եւ նա գնաց ու գտաւ նորա դիակը ճանապարհումը ընկած, եւ էշն ու առիւծը կանգնած դիակի կշտին. Առիւծը չէր կերել դիակը եւ չէր պատառել էշին։</verse>
				<verse number="29">Եւ մարգարէն վեր առաւ Աստուծոյ մարդի դիակը եւ դրաւ էշի վերայ եւ ետ բերաւ նորան. Եւ ծեր մարգարէն մտաւ քաղաքը, որ սուգ անէ եւ նորան թաղէ։</verse>
				<verse number="30">Եւ նորա դիակը դրաւ իր գերեզմանի մէջ եւ սուգ արաւ նորա վերայ. Վա՜յ եղբայր։</verse>
				<verse number="31">Եւ եղաւ որ նորան թաղելուց յետոյ, խօսեց իր որդկանց հետ ասելով. Ես մեռած ժամանակս՝ ինձ այն գերեզմանում թաղեցէք, որի մէջ թաղուած է այդ Աստուծոյ մարդը, նորա ոսկորների կշտին դրէք իմ ոսկորները։</verse>
				<verse number="32">Որովհետեւ անպատճառ պիտի կատարուի այն խօսքը որ Տիրոջ խօսքովը խօսեց Բեթէլում եղող սեղանի եւ այն բարձրաւանդակների ամեն տների վերայ որ Սամարիայի քաղաքներումն են։</verse>
				<verse number="33">Այս բանից յետոյ էլ Յերոբովամը ետ չդառաւ իր չար ճանապարհիցը, եւ դարձեալ ժողովրդի մասերից բարձրաւանդակների համար քահանաներ շինեց, ուզողին՝ ձեռքերը լցնում էր, եւ նորանք բարձրաւանդակների քահանաներ էին լինում։</verse>
				<verse number="34">Եւ այս բանովը առիթ եղաւ Յերոբովամի տան մեղք անելուն, որ կորչի եւ բնաջինջ լինի երկրիս երեսիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Այդ ժամանակին հիւանդացաւ Յերոբովամի որդի Աբիան։</verse>
				<verse number="2">Եւ Յերոբովամն ասեց իր կնկան. Վեր կաց, կերպարանքդ փոխիր որ քեզ չճանաչեն թէ դու Յերոբովամի կինն ես, եւ գնա Սելով. Ահա Աքիա մարգարէն այնտեղ է, նա ինձ համար ասել է թէ թագաւոր կլինեմ այս ժողովրդի վերայ։</verse>
				<verse number="3">Եւ տասը հաց, բլիթներ եւ մի փարչ մեղր ձեռքդ առ եւ գնա նորա մօտ, եւ նա քեզ կիմացնէ թէ ինչ պիտի լինի երեխային։</verse>
				<verse number="4">Եւ Յերոբովամի կինը այսպէս արաւ, եւ վեր կացաւ գնաց Սելով ու մտաւ Աքիայի տունը. Բայց Աքիան չէր կարողանում տեսնել. Որովհետեւ աչքերը դադարել էին ծերութիւնից։</verse>
				<verse number="5">Եւ Տէրն ասեց Աքիային. Ահա Յերոբովամի կինը եկել է քեզանից բան հարցնելու իր որդիի համար, որ ահա հիւանդ է. Այսպէս եւ այսպէս ասես նորան. Եւ կինը եկած ժամանակ իրան օտար է ձեւացնելու։</verse>
				<verse number="6">Եւ եղաւ հէնց որ Աքիան լսեց նորա ոտքերի ձայնը, որ դռնովը մտնում էր, ասեց. Եկ, որ Յերոբովամի կին, ի՞նչու համար ես քեզ օտար ձեւացնում. Եւ ես ուղարկուեցայ քեզ խիստ բանի համար։</verse>
				<verse number="7">Գնա, Յերոբովամին ասիր. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Որովհետեւ ես քեզ բարձրացրի ժողովրդի միջիցը եւ քեզ իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ իշխան դրի.</verse>
				<verse number="8">Եւ պատառեցի թագաւորութիւնը Դաւիթի տանիցը եւ քեզ տուի, եւ դու իմ Դաւիթ ծառայի պէս չեղար որ պահում էր իմ պատուիրանքները եւ բոլոր սրտով ինձ հետեւում որ միայն իմ աչքին ուղիղ երևեցածն անէ.</verse>
				<verse number="9">Եւ քեզանից առաջ եղածների ամենից աւելի չարութիւն գործեցիր, եւ գնացիր քեզ համար ուրիշ աստուածներ եւ կուռքեր շինեցիր ինձ բարկացնելու համար, եւ ինձ քո ետեւը գցեցիր։</verse>
				<verse number="10">Ահա ես էլ չարիք պիտի բերեմ Յերոբովամի տան վերայ եւ պիտի բնաջինջ անեմ Յերոբովամի համար ամեն արու մարդը, Իսրայէլի մէջ կապուածը եւ արձակուածը, եւ պիտի աւերեմ Յերոբովամի տան ետեւիցը, ինչպէս որ աղբն են աւելում մինչեւ որ վերջանայ։</verse>
				<verse number="11">Յերոբովամից քաղաքում մեռնողին շուները պիտի ուտեն, եւ դաշտի մէջ մեռածին երկնքի թռչունները պիտի ուտեն. Որովհետեւ Տէրն է ասում։</verse>
				<verse number="12">Եւ դու վեր կաց գնա քո տունը. Քո ոտքերը քաղաքը մտնելիս երեխան պիտի մեռնի։</verse>
				<verse number="13">Եւ բոլոր Իսրայէլը նորա համար սուգ կանէ, եւ կթաղեն նորան. Որովհետեւ Յերոբովամից միայն նա է մտնելու գերեզման, որովհետեւ Յերոբովամի տանը միայն նորա վերայ մի բարի բան գտնուեցաւ Իսրայէլի Տէր Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="14">Եւ Տէրն իր համար Իսրայէլի վերայ մէկ թագաւոր վեր կկացնէ որ բնաջինջ կանէ Յերոբովամի տունը նոյն օրը, եւ այն էլ ինչ որ կայ հիմա։</verse>
				<verse number="15">Եւ Տէրը պիտի զարկէ Իսրայէլին ինչպէս որ եղէգը շարժվում է ջրերի մէջ, եւ պիտի խլէ Իսրայէլին այս բարի երկրիցը, որ տուել է իրանց հայրերին, եւ պիտի ցրուէ նորանց Գետի միւս կողմումը. Որովհետեւ իրանց համար կուռքի անտառներ շինեցին Տիրոջը բարկացնելով։</verse>
				<verse number="16">Եւ Իսրայէլին պիտի մատնէ, այն մեղքերի համար որ Յերոբովամն արաւ, եւ որ Իսրայէլին մեղանչել տուաւ։</verse>
				<verse number="17">Եւ Յերոբովամի կինը վեր կացաւ եւ գնաց հասաւ Թերսա. Եւ նա տան շէմքովը ներս էր մտնում, որ ահա երեխան մեռաւ։</verse>
				<verse number="18">Եւ նորան թաղեցին, եւ բոլոր Իսրայէլը սուգ արաւ նորա վերայ Տիրոջ խօսքին համեմատ, որ խօսեց իր ծառայ Աքիա մարգարէի ձեռովը։</verse>
				<verse number="19">Եւ Յերոբովամի գործքերի մնացորդը, թէ պատերազմելը եւ թէ թագաւորելը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքերումը։</verse>
				<verse number="20">Եւ Յերոբովամի թագաւորութիւն արած օրերը քսանեւերկու տարի էր. Եւ նա ննջեց իր հայրերի հետ. Եւ նորա որդի Նադաբը թագաւորեց նորա տեղ։</verse>
				<verse number="21">Եւ Սողոմոնի որդի Ռոբովամը թագաւորեց Յուդայի մէջ. Ռոբովամը քառասունեւմէկ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւեօթը տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում՝ այն քաղաքումը, որ Տէրը ընտել էր Իսրայէլի բոլոր ցեղերից իր անունը այնտեղ դնելու համար. Եւ նորա մօր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։</verse>
				<verse number="22">Եւ Յուդայեանները չարութիւն արին Տիրոջ աչքի առաջին եւ նորան աւելի բարկացրին իրանց արած մեղքերովը քան թէ իրանց հայրերը։</verse>
				<verse number="23">Նորանք էլ իրանց համար բարձրաւանդակներ եւ արձաններ եւ անտառի կուռքեր շինեցին ամեն բարձր բլուրների վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ։</verse>
				<verse number="24">Եւ իգացողներ էլ կային այն երկրումը, որ այն ազգերի բոլոր գարշութիւնների պէս էին անում, որոնց քշել էր Տէրը Իսրայէլի որդկանց առաջից։</verse>
				<verse number="25">Եւ Ռոբովամ թագաւորի հինգերորդ տարին եղաւ որ Եգիպտոսի Սիսակ թագաւորն եկաւ Երուսաղէմի վերայ։</verse>
				<verse number="26">Եւ վեր առաւ Տիրոջ տան գանձերը եւ թագաւորի տան գանձերը եւ բոլորը վեր առաւ, եւ վեր առաւ բոլոր ոսկի վահանները որ Սողոմոնը շինել էր։</verse>
				<verse number="27">Եւ Ռոբովամ թագաւորը նորանց փոխարէն պղնձի վահաններ շինեց եւ յանձնեց սուրհանդակների գլխաւորների ձեռքը, որ թագաւորի տան պահպանութիւնն անում էին։</verse>
				<verse number="28">Եւ երբոր թագաւորը Տիրոջ տունն էր գնում, սուրհանդակները նորանց տանում եւ ետ էին բերում սուրհանդակների խուցը։</verse>
				<verse number="29">Եւ Ռոբովամի գործքերի մնացորդը եւ նորա բոլոր արածը ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="30">Եւ միշտ պատերազմ կար Ռոբովամի եւ Յերոբովամի մէջ։</verse>
				<verse number="31">Եւ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը, եւ նորա մօր անունն էր Նաամա Ամմոնացի. Եւ նորա Աբիամ որդին թագաւորեց նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ Նաբատեան Յերոբովամի թագաւորութեան տասնեւութերորդ տարին Աբիամը թագաւորեց Յուդայի վերայ։</verse>
				<verse number="2">Երեք տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Մաաքա՝ դուստր Աբիսողոմի։</verse>
				<verse number="3">Եւ նա գնաց իր հօր բոլոր մեղքերումը, որ արել էր իրանից առաջ, եւ նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ առաջին ինչպէս իր հայր Դաւիթի սիրտը։</verse>
				<verse number="4">Որովհետեւ Դաւիթի համար նորա Տէր Աստուածն իրան մէկ ճրագ էր տուել Երուսաղէմումը, որ նորա որդիին հաստատէ իրանից յետոյ եւ հաստատ պահէ Երուսաղէմումը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ Դաւիթն ուղղութիւն արաւ Տիրոջ առաջին եւ չխոտորուեց իր կեանքի բոլոր օրերումը այն ամենից որ իրան պատուիրուած էր բացի Քետացի Ուրիայի բանումը։</verse>
				<verse number="6">Եւ պատերազմ կար Ռոբովամի եւ Յերոբովամի մէջ նորա կեանքի բոլոր օրերումը։</verse>
				<verse number="7">Եւ Աբիամի գործքերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը. Եւ պատերազմ կար Աբիամի եւ Յերոբովամի մէջ։</verse>
				<verse number="8">Եւ Աբիամը ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի Ասան թագաւորեց նորա տեղ։</verse>
				<verse number="9">Եւ Իսրայէլի Յերոբովամ թագաւորի քսաներորդ տարին թագաւոր եղաւ Ասան Յուդայի վերայ,</verse>
				<verse number="10">Եւ քառասունեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Մաաքա՝ դուստր Աբիսողոմի։</verse>
				<verse number="11">Եւ Ասան ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին ինչպէս իր հայր Դաւիթը։</verse>
				<verse number="12">Եւ դուրս արաւ իգացողներին այն երկրից եւ հեռացրեց իր հայրերի շինած ամեն կուռքերը։</verse>
				<verse number="13">Եւ իր մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնութիւնից. Որովհետեւ նա անտառի գարշութիւն էր շինել. Եւ Ասան բնաջինջ արաւ նորա գարշութիւնը եւ այրեց Կեդրոն հեղեղատումը։</verse>
				<verse number="14">Բայց բարձրաւանդակները վեր չառնուեցան, սակայն Ասայի սիրտը ուղիղ էր Տիրոջ հետ իր բոլոր օրերումը։</verse>
				<verse number="15">Եւ իր հօր նուիրածները եւ իր նուիրածները՝ արծաթը, ոսկին եւ անօթները բերաւ Տիրոջ տունը։</verse>
				<verse number="16">Եւ պատերազմ կար Ասայի եւ Իսրայէլի Բաասա թագաւորի մէջ նորանց բոլոր օրերումը։</verse>
				<verse number="17">Եւ Իսրայէլի Բաասա թագաւորը վեր գնաց Յուդայի վերայ եւ շինեց Ռաման, որ ելք եւ մուտք չտայ Յուդայի Ասա թագաւորին։</verse>
				<verse number="18">Եւ Ասան վեր առաւ Տիրոջ տան գանձումը եւ թագաւորի տան գանձումը մնացած բոլոր արծաթը եւ ոսկին եւ տուաւ իր ծառաների ձեռքը, եւ Ասա թագաւորը ուղարկեց նորանց Դամասկոսում բնակող Ասորիների թագաւորին՝ Էզիոնի որդի Տաբրեմոնի որդի Բենադադին ասելով.</verse>
				<verse number="19">Դաշինք կայ իմ մէջ եւ քո մէջ, իմ հօր մէջ եւ քո հօր մէջ. Ահա քեզ համար արծաթ ու ոսկի ուղարկեցի ընծայ, քանդիր քո դաշինքը Իսրայէլի Բաասա թագաւորի հետ, որ նա գնա ինձանից։</verse>
				<verse number="20">Եւ Բենադադը լսեց Ասա թագաւորին, եւ իր զօրքերի իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների վերայ եւ զարկեց Իյօնը, Դանը, Աբէլ-բեթ-մաաքան եւ բոլոր Քեներէթը ու բոլոր Նեփթաղիմի երկիրը։</verse>
				<verse number="21">Եւ երբոր Բաասան լսեց այս բանը, դադարեց Ռաման շինելուց եւ բնակուեց Թերսայում։</verse>
				<verse number="22">Եւ Ասա թագաւորը լուր տուաւ բոլոր Յուդայեաններին առանց բացառութեան, եւ նորանք վեր առան Ռամայի քարերը եւ փայտերը, որ շինել էր Բաասան, եւ Ասա թագաւորը նորանցով շինեց Բենիամինի Գաբան եւ Մասփան։</verse>
				<verse number="23">Եւ Ասայի բոլոր գործքերի մնացորդը եւ նորա բոլոր զօրութիւնը եւ նորա բոլոր արածը եւ նորա շինած քաղաքները, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը. Միայն թէ իր ծերութեան ժամանակ ոտները ցաւում էին։</verse>
				<verse number="24">Եւ Ասան ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ իր հայր Դաւիթի քաղաքումը. Եւ նորա Յովսափատ որդին թագաւորեց նորա տեղ։</verse>
				<verse number="25">Եւ Յերոբովամի որդի Նադաբը թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յուդայի թագաւոր Ասայի երկրորդ տարիումը, եւ թագաւորեց Իսրայէլի վերայ երկու տարի։</verse>
				<verse number="26">Եւ նա չորութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ գնաց իր հօր ճանապարհովը եւ նորա մեղքերովը, որոնցով մեղանչել տուաւ Իսրայէլին։</verse>
				<verse number="27">Եւ նորա դէմ դաւաճանութիւն արաւ Իսաքարցի Աքիայի որդի Բաասան, եւ Բաասան նորան ջարդեց Փղշտացիների Գաբաթոնումը, երբոր Նադաբը եւ բոլոր Իսրայէլը պաշարել էին Գաբաթոնը։</verse>
				<verse number="28">Եւ բաասան մեռցրեց նորան Յուդայի Ասա թագաւորի երրորդ տարիումը, եւ ինքը թագաւորեց նորա տեղ։</verse>
				<verse number="29">Եւ հէնց որ թագաւոր եղաւ ջարդեց Յերոբովամի բոլոր տունը, բնաւ մի շնչաւոր չթողեց Յերոբովամի համար մինչեւ որ նորան բնաջինջ արաւ Տիրոջ այն խօսքի համեմատ, որ իր ծառայ Սիլօնացի Աքիա մարգարէի ձեռովը խօսել էր,</verse>
				<verse number="30">Յերոբովամի արած եւ Իսրայէլին մեղանչել տուած մեղքերի համար նորա այն բարկութեան համար, որով բարկացրել էր Իսրայէլի Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="31">Եւ Նադաբի գործքերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="32">Եւ պատերազմ կար Ասայի եւ Իսրայէլի Բաասա թագաւորի մէջ նորանց բոլոր օրերումը։</verse>
				<verse number="33">Յուդայի Ասա թագաւորի երրորդ տարիումը Աքիայի որդի Բաասան թագաւոր եղաւ բոլոր Իսրայէլի վերայ Թերսայում, և թագաւորեց քսանեւչորս տարի.</verse>
				<verse number="34">Եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ գնաց Յերոբովամի ճանապարհովը եւ նորա մեղքովը, որով մեղանչել տուաւ Իսրայէլին։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքն եղաւ Անանիի որդի Յէուին Բաասայի վերայով ասելով.</verse>
				<verse number="2">Որովհետեւ ես բարձրացրի քեզ փոշիիցը եւ քեզ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ իշխան դրի, բայց դու Յերոբովամի ճանապարհովը գնացիր եւ իմ Իսրայէլ ժողովրդին մեղանչել տուիր, նորանց մեղքերովն ինձ բարկացնելու համար,</verse>
				<verse number="3">Ահա ես պիտի աւելեմ Բաասայի ետեւից եւ նորա տան ետեւից, եւ քո տունը պիտի շինեմ Նաբատեան Յերոբովամի տան պէս։</verse>
				<verse number="4">Բաասայից քաղաքում մեռնողին շուները պիտի ուտեն, եւ նորա դաշտում մեռնողին երկնքի թռչունները պիտի ուտեն։</verse>
				<verse number="5">Եւ Բաասայի գործերի մնացորդը եւ նորա արածը եւ նորա զօրութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="6">Եւ Բաասան ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Թերսայում, եւ նորա որդի Էլան թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
				<verse number="7">Նաեւ Անանիի որդի Յէու մարգարէի ձեռովն եղաւ Տիրոջ խօսքը Բաասային եւ նորա տանը եւ այն բոլոր չարութեան համար, որ արաւ Տիրոջ աչքի առաջին նորան իր ձեռքերի գործովը բարկացնելու համար, որ յերոբովամի տան նման դառնայ, եւ որովհետեւ նորան սպանել էր։</verse>
				<verse number="8">Յուդայի Ասա թագաւորի քսանեւվեց տարիումը թագաւորեց Բաասայի որդի Էլան Իսրայէլի վերայ Թերսայում՝ երկու տարի թագաւորելով։</verse>
				<verse number="9">Եւ նորա դէմ դաւաճանութիւն արաւ նորա ծառայ Զամրին՝ կառքերի կէսի վերայ իշխանը, երբոր նա խմել արբել էր Թերսայում՝ Արսայի տանը, որ Թերսայի տան վերակացուն էր։</verse>
				<verse number="10">Այն ժամանակ եկաւ Զամրին եւ զարկեց նորան սպանեց Յուդայի Ասա թագաւորի քսանեւեօթը տարիումը, եւ ինքը թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
				<verse number="11">Եւ երբոր թագաւոր եղաւ եւ իր աթոռի վերայ նստեց, իսկոյն ջարդեց Բաասայի բոլոր տունը եւ նորա համար մէկ արու մարդ չթողեց՝ թէ նորա ազգականները թէ նորա բարեկամները։</verse>
				<verse number="12">Եւ Զամրին բնաջինջ արաւ Բաասայի բոլոր տունը Տիրոջ այն խօսքի համեմատ, որ խօսել էր Բաասայի վերայով</verse>
				<verse number="13">Յէու մարգարէի ձեռով, Բաասայի բոլոր մեղքերի եւ նորա որդի Էլայի մեղքերի մասին, որ մեղանչեցին եւ մեղանչել տուին Իսրայէլին, որ Իսրայէլի Աստուծուն բարկացնեն իրանց սնոտիապաշտութիւններովը։</verse>
				<verse number="14">Եւ Էլայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="15">Յուդայի Ասա թագաւորի քսանեւեօթներորդ տարին Զամրին Թերսայում եօթն օր թագաւորեց, երբոր ժողովուրդը պաշարել էր Փղշտացիների Գաբաթոնը։</verse>
				<verse number="16">Եւ պաշարող ժողովուրդը լսեց որ ասում էին թէ Զամրին դաւաճանութիւն է արել եւ թագաւորին էլ սպանել. Եւ բոլոր Իսրայէլը այն օրը բանակումը Ամրի զօրավարին Իսրայէլի վերայ թագաւոր շինեց։</verse>
				<verse number="17">Եւ Ամրին վեր գնաց Գաբաթոնից եւ բոլոր Իսրայէլը նորա հետ, եւ պաշարեցին Թերսան։</verse>
				<verse number="18">Եւ երբոր Զամրին տեսաւ որ քաղաքը առնուեցաւ, մտաւ թագաւորի տան սենեակը եւ իր վերայ կրակի տուաւ թագաւորի տունը եւ մեռաւ,</verse>
				<verse number="19">Իր արած մեղքերի համար, որ չարութիւն էր արել Տիրոջ աչքի առաջին Յերոբովամի ճանապարհովը, եւ նորա Իսրայէլին մեղանչել տուած մեղքերովը գնալովը։</verse>
				<verse number="20">Եւ Զամրիի գործերի մնացորդը եւ նորա արած դաւաճանութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="21">Այն ժամանակ Իսրայէլի ժողովուրդը երկու մասերի բաժանուեցաւ. Ժողովրդի մի կէսը գնաց Գինաթի որդի Թաբնիի ետեւից որ նորան թագաւոր անեն, եւ միւս կէսը Ամրիի ետեւից։</verse>
				<verse number="22">Եւ Ամրիի ետեւից գնացող ժողովուրդը աւելի զօրացաւ Գենաթի որդի Թաբնիի ետեւից գնացող ժողովրդից. Եւ Թաբնին մեռաւ եւ թագաւորեց Ամրին։</verse>
				<verse number="23">Յուդայի Ասա թագաւորի երեսունեւմէկ տարին թագաւոր եղաւ Ամրին Իսրայէլի վերայ՝ տասնեւերկու տարի թագաւորելով. Թերսայում թագաւորեց վեց տարի։</verse>
				<verse number="24">Եւ նա առաւ Սամարիա սարը Սամերից երկու տաղանդ արծաթով եւ քաղաք շինեց սարի վերայ, եւ այն իր շինած քաղաքի անունը Սամարիա սարի տիրոջ Սամերի անունովը կոչեց։</verse>
				<verse number="25">Եւ Ամրին Տիրոջ աչքի առաջին չարութիւն գործեց, եւ իրանից առաջ եղողների ամենից աւելի չարը եղաւ։</verse>
				<verse number="26">Եւ գնաց Նաբատեան Յերոբովամի բոլոր ճանապարհներովը եւ նորա Իսրայէլին մեղանչել տուած մեղքերովը որ Իսրայէլի Տէր Աստուծուն իրանց սնոտիապաշտութիւններովը բարկացնեն։</verse>
				<verse number="27">Եւ Ամրիի արած գործերի մնացորդը, եւ նորա արած զօրութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="28">Եւ Ամրին ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Սամարիայիում, եւ նորա որդի Աքաաբը թագաւորեց նորա տեղ։</verse>
				<verse number="29">Եւ Ամրիի որդի Աքաաբը թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յուդայի Ասա թագաւորի երեսունեւութերորդ տարիում. Եւ Ամրիի որդի Աքաաբը Իսրայէլի վերայ Սամարիայում քսանեւերկու տարի թագաւորեց։</verse>
				<verse number="30">Եւ Ամրիի որդի Աքաաբը չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին իրանից առաջ բոլոր եղածներիցն աւելի։</verse>
				<verse number="31">Եւ այդ դեռ քիչ էր որ նա գնում էր Նաբատեան Յերոբովամի մեղքերովը. Սիդոնացիների թագաւոր Եթբաաղի աղջիկ Յեզաբէլին էլ իր համար կին առաւ եւ գնաց ու պաշտեց Բահաղին եւ երկրպագութիւն արաւ նորան։</verse>
				<verse number="32">Եւ Բահաղի համար մի սեղան շինեց իր Սամարիայում շինած Բահաղի տանը։</verse>
				<verse number="33">Եւ Աքաաբը մի անտառի կուռք շինեց, եւ Աքաաբը շարունակեց այնպէս անել, որ իրանից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաւորներից աւելի բարկացրեց Իսրայէլի Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="34">Նորա օրերում Բեթէլացի Յիէլը շինեց Երիքովը. Իր Աբիրոն անդրանիկ որդիովը նորա հիմը դրաւ եւ իր Սեգուբ կրտսեր որդիովը կանգնեցրեց նորա դռները Տիրոջ խօսքին համեմատ որ խօսեց Նաւեան Յեսուի ձեռովը։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ Գաղաադի բնակիչներից Թեզբացի Եղիան ասեց Աքաաբին. Կենդանի է Իսրայէլ Տէր Աստուածը, որի առաջին կանգնում եմ, որ այս տարիներից ցօղ եւ անձրեւ պիտի չլինի, բայց եթէ իմ խօսքովը։</verse>
				<verse number="2">Եւ Տիրոջ խօսքը եղաւ նորան ասելով.</verse>
				<verse number="3">Գնա այստեղից եւ դարձիր դէպի արեւելք եւ թաք կաց Քերիթ հեղեղատի մօտ որ Յորդանանի դէմ է։</verse>
				<verse number="4">Եւ այն հեղեղատիցը կխմես, եւ ես ագռաւներին հրամայել եմ որ քեզ կերակրեն այնտեղ։</verse>
				<verse number="5">Եւ նա գնաց եւ արաւ Տիրոջ խօսքի համեմատ, եւ գնաց ու բնակուեց Քերիթ հեղեղատի մօտ որ Յորդանանի դիմացն է։</verse>
				<verse number="6">Եւ ագռաւները նորա համար հաց եւ միս էին բերում առաւօտը, եւ հաց ու միս՝ իրիկունը, եւ նա խմում էր հեղեղատիցը։</verse>
				<verse number="7">Եւ եղաւ որ մի քանի ժամանակից յետոյ չորացաւ հեղեղատը, որովհետեւ երկրումն անձրեւ չկար։</verse>
				<verse number="8">Եւ Տիրոջ խօսքն եղաւ նորան ասելով.</verse>
				<verse number="9">Վեր կաց գնա Սիդոնացիների Սարեփթան եւ այնտեղ նստիր. Ահա ես այնտեղ մի որբեւայրի կնկայ հրամայել եմ որ քեզ կերակրէ։</verse>
				<verse number="10">Եւ նա վեր կացաւ գնաց Սարեփթա եւ հասաւ քաղաքի դուռը, եւ ահա այնտեղ մի որբեւայրի կին փայտ էր ժողովում. Եւ նա կանչեց նորան եւ ասեց. Խնդրեմ ինձ համար մի քիչ ջուր բեր մի ամանում որ խմեմ։</verse>
				<verse number="11">Եւ երբոր նա գնաց բերելու, նորան կանչեց եւ ասեց. Խնդրեմ ինձ համար մի պատառ էլ հաց բեր ձեռքիդ։</verse>
				<verse number="12">Եւ նա ասեց. Կենդանի է քո Տէր Աստուածը, որ ես մի նկանակ չունեմ, բացի մի բուռ ալիւր սափորումը եւ մի քիչ իւղ կուժումը, եւ ահա մի երկու փայտ եմ ժողովում, որ գնամ եւ պատրաստեմ այն ինձ համար եւ իմ որդիի համար, որ այն ուտենք եւ մեռնենք։</verse>
				<verse number="13">Եւ Եղիան ասեց նորան. Մի վախենար, գնա արա քո խօսքի պէս, միայն թէ առաջ ինձ համար մի փոքր շօթ շինիր նորանից եւ բեր ինձ համար, եւ յետոյ քեզ եւ քո որդիի համար կշինես։</verse>
				<verse number="14">Որովհետեւ այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Սափորումը ալիւրը պիտի չվերջանայ, եւ կուժիցը իւղը չպակասէ, մինչեւ այն օրը որ Տէրը անձրեւ տայ երկրի երեսին։</verse>
				<verse number="15">Եւ նա գնաց եւ արաւ Եղիայի խօսքի պէս, եւ նա եւ կինը եւ իր տունը կերան բաւական ժամանակ։</verse>
				<verse number="16">Եւ սափորիցն ալիւրը չէր վերջանում, եւ կուժիցը իւղը չէր պակասում Տիրոջ այն խօսքի պէս, որ ասեց Եղիայի ձեռովը։</verse>
				<verse number="17">Եւ այս բաներից յետոյ եղաւ որ այն տան տիկին կնկայ տղան հիւանդացաւ, եւ նորա հիւանդութիւնը շատ սաստիկ էր մինչեւ որ նորանում շունչ չէր մնացել։</verse>
				<verse number="18">Եւ կինն ասեց Եղիային. Դու ի՞նչ բան ունես ինձ հետ. ով մարդ Աստուծոյ, ինձ մօտ եկար որ իմ մեղքը յիշեցնես եւ իմ որդիս մեռցնես։</verse>
				<verse number="19">Եւ նա ասեց կնկան. Ինձ տուր տղադ. Եւ առաւ նորան նորա գրկիցը եւ վեր տարաւ նորան վերնատունը ուր որ ինքը բնակվում էր, եւ պառկեցրեց նորան իր անկողնի վերայ։</verse>
				<verse number="20">Եւ աղաղակեց Տիրոջը եւ ասեց. Ով իմ Տէր Աստուածը, մի՞թէ այս որբեւայրիին էլ, որի մօտ ես պանդուխտ եմ, չարիք կանես որ նորա որդին մեռցնես։</verse>
				<verse number="21">Եւ երեք անգամ իր երկայնութեամբը ընկաւ երեխայի վերայ, եւ կանչեց Տիրոջը եւ ասեց. Ով Տէր իմ Աստուած, աղաչում եմ այս երեխայի շունչն իրան մէջը դարձրու։</verse>
				<verse number="22">Եւ Տէրը լսեց Եղիայի ձայնին, եւ երեխայի շունչը նորա մէջը դարձաւ եւ նա կենդանացաւ։</verse>
				<verse number="23">Եւ Եղիան առաւ երեխային եւ վայր իջեցրեց վերնատնիցը տուն, եւ նորան տուաւ իր մօրը, եւ Եղիան ասեց. Տես որդիդ կենդանի է։</verse>
				<verse number="24">Եւ կինն ասեց Եղիային. Ահա հիմա գիտեմ որ դու Աստուծոյ մարդ ես, եւ բերանիդ միջի Աստուծոյ խօսքը ճշմարիտ է։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ շատ ժամանակ անցնելուց յետոյ Տիրոջ խօսքն եղաւ Եղիային՝ երրորդ տարին ասելով. Գնա երեւեցիր Աքաաբին, եւ ես անձրեւ պիտի տամ երկրի երեսին։</verse>
				<verse number="2">Եւ Եղիան գնաց Աքաաբին երեւելու համար. Եւ սովը սաստիկ էր Սամարիայում։</verse>
				<verse number="3">Եւ Աքաաբը կանչեց իր տան վերակացու Աբդիային, եւ Աբդիան Տէրիցը շատ վախենում էր,</verse>
				<verse number="4">Եւ երբոր Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, այն ժամանակ Աբդիան հարիւր մարգարէ առաւ եւ նորանցից յիուն յիսուն մարդ առաւ քարայրների մէջ թաքցրեց եւ նորանց կերակրեց հացով ու ջրով։</verse>
				<verse number="5">Եւ Աքաաբն ասեց Աբդիային. Գնա այս երկրի բոլոր ջրի աղբիւրների եւ բոլոր հեղեղատների մօտ, գուցէ խոտ գտնենք եւ մեր ձիանքն ու ջորիքն ապրեցնենք եւ չզրկուինք անասուններից։</verse>
				<verse number="6">Եւ երկիրը բաժանեցին իրանց մէջ, նորա մէջ շրջելու համար. Աքաաբն մէկ ճանապարհով գնաց առանձին, եւ Աբդիան մէկ ճանապարհով գնաց առանձին։</verse>
				<verse number="7">Եւ երբոր Աբդիան ճանապարհին էր, ահա Եղիան հանդիպեց նորան, եւ նա ճանաչեց նորան եւ ընկաւ իր երեսի վերայ եւ ասեց. Սա դո՞ւ ես, տէր իմ Եղիա։</verse>
				<verse number="8">Եւ նա ասեց. Ես եմ. Գնա ասիր քո տիրոջը թէ Ահա Եղիան։</verse>
				<verse number="9">Եւ նա ասեց. Ես ի՞նչ եմ մեղանչել, որ դու ծառայիդ Աքաաբի ձեռքն ես տալիս որ ինձ մեռցնէ։</verse>
				<verse number="10">Կենդանի է Եհովան՝ քո Աստուածը, որ չկայ մի ազգ եւ թագաւորութիւն ուր որ իմ տէրը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, բայց ասում են՝ Չկայ. Եւ այն ազգին եւ այն թագաւորութեանը երդում է տուել թէ քեզ չեն գտել։</verse>
				<verse number="11">Եւ հիմա դու ասում ես. Գնա ասիր քո տիրոջը թէ Ահա Եղիան։</verse>
				<verse number="12">Եւ կլինի որ ես քո մօտիցը գնամ եւ Տիրոջ հոգին քեզ վեր առնէ տանէ մի տեղ, որ ես չգիտեմ, եւ ես գնամ Աքաաբին իմացնեմ, եւ նա քեզ չգտնէ, այն ժամանակ նա ինձ կսպանէ. Բայց ծառադ Տէրիցը երկիւղած եմ իմ մանկութիւնից։</verse>
				<verse number="13">Մի՞թէ չեն իմացրել իմ տիրոջը այն որ արի՝ Յեզաբէլը Տիրոջ մարգարէներին սպանելիս, որ թաքցրի Տիրոջ մարգարէներից հարիւր մարդ յիսուն յիսուն՝ քարայրներում եւ նորանց կերակրեցի հացով ու ջրով։</verse>
				<verse number="14">Եւ հիմա դու ինձ ասում ես. Գնա ասիր քո տիրոջը թէ Ահա Եղիան, որ ինձ սպանէ։</verse>
				<verse number="15">Եւ Եղիան ասեց. Կենդանի է Զօրաց Տէրը, որի առաջին կանգնած եմ, որ այսօր պիտի երեւեմ նորան։</verse>
				<verse number="16">Եւ Աբդիան գնաց ու Աքաաբին դիմաւորեց եւ նորան պատմեց, եւ Աքաաբը գնաց Եղիային դիմաւորելու։</verse>
				<verse number="17">Եւ հէնց որ Աքաաբը Եղիային տեսաւ, իսկոյն ասեց Աքաաբը նորան. Սա դո՞ւ ես, ով Իսրայէլի խանգարողը։</verse>
				<verse number="18">Եւ նա ասեց. Ես չեմ խանգարել Իսրայէլին, այլ դու եւ քո հօր տունը, որ թողելով Տիրոջ պատուէրները գնում ես Բահաղների ետեւից։</verse>
				<verse number="19">Եւ հիմա մարդ ուղարկիր հաւաքիր բոլոր Իսրայէլին ինձ մօտ Կարմեղոս սարի վերայ. Եւ Բահաղի չորս հարիւր յիսուն մարգարէներին, եւ Աստարովթի չորս հարիւր մարգարէներին, որ ուտում են Յեզաբէլի սեղանից։</verse>
				<verse number="20">Եւ Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայէլի բոլոր որդիներին եւ հաւաքեց մարգարէներին Կարմեղոս սարի վերայ։</verse>
				<verse number="21">Եւ Եղիան մօտեցաւ բոլոր ժողովրդին եւ ասեց. Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վերայ. Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք, եւ եթէ Բահաղն է, նորա ետեւից գնացէք. Եւ ժողովուրդը նորան մի բան պատասխան չտուաւ։</verse>
				<verse number="22">Եւ Եղիան ասեց ժողովրդին. Մինակ ես եմ մնացել Եհովայի մարգարէ. Իսկ Բահաղի մարգարէները չորս հարիւր յիսուն մարդ են։</verse>
				<verse number="23">Արդ թող մեզ երկու զուարակ տան. Եւ նորանք իրանց համար ընտրեն մէկ զուարակը, նորան կտորեն եւ դնեն փայտերի վերայ, բայց կրակ չդնեն. Եւ ես էլ անեմ միւս զուարակը եւ դնեմ փայտերի վերայ, եւ կրակ չդնեմ։</verse>
				<verse number="24">Յետոյ դուք կանչեցէք ձեր աստուծոյ անունը, իսկ ես կկանչեմ Եհովայի անունը. Եւ կլինի՝ այն աստուածը, որ կրակով պատասխան կտայ, նա է Աստուածը. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեց՝ եւ ասեցին. Լաւ խօսք է։</verse>
				<verse number="25">Եւ Եղիան ասեց Բահաղի մարգարէներին. Ընտրեցէք ձեզ համար մէկ զուարակը, եւ սկիզբը դուք արէք. Որովհետեւ դուք շատ էք, եւ կանչեցէք ձեր աստուծոյ անունը, բայց կրակ մի դնէք։</verse>
				<verse number="26">Եւ նորանք առան իրանց տրուած զուարակը եւ արին եւ կանչեցին Բահաղի անունը առաւօտից մինչեւ կէսօր ասելով. Ով Բահաղ, պատասխան տուր մեզ. Բայց ոչ ձայն կար, ոչ պատասխանող. Եւ ոստոստում էին իրանց շինած սեղանի մօտ։</verse>
				<verse number="27">Եւ կէսօր էր դառել, եւ Եղիան նորանց ծաղր անելով ասեց. Բարձր ձայնով կանչեցէք. Որովհետեւ նա աստուած է, գուցէ խոր մտածութեան մէջ է, կամ զբաղուած է, եւ կամ ճանապարհորդութիւն է անում, գուցէ նա քնած է եւ զարթնանայ։</verse>
				<verse number="28">Եւ նորանք բարձր ձայնով կանչեցին, եւ իրանց օրէնքի պէս, կտրտում էին իրանց մարմինները սուրերով եւ գեղարդներով, մինչեւ որ արիւնը թափվում էր նորանց վերայից։</verse>
				<verse number="29">Եւ երբոր կէսօրն անցաւ, նորանք դեռ մարգարէանում էին մինչեւ երեկոյեան զոհի ժամանակը, բայց ոչ ձայն կար, ոչ պատասխան տուող եւ ոչ լսող։</verse>
				<verse number="30">Այն ժամանակ Եղիան ասեց բոլոր ժողովրդին. Ինձ մօտ եկէք. Եւ բոլոր ժողովուրդն եկաւ նորա մօտ, եւ նա նորոգեց Տիրոջ սեղանը, որ քանդուած էր։</verse>
				<verse number="31">Եւ Եղիան վեր առաւ տասնեւերկու քարեր Յակոբի որդկանց թիւին չափ, որ Տիրոջ խօսքը եղաւ նորան թէ Իսրայէլ լինի քո անունը։</verse>
				<verse number="32">Եւ այն քարերիցը մի սեղան շինեց Տիրոջ անունովը, եւ սեղանի շուրջը մէկ փոս շինեց, որ երկու գրիւ սերմ կառնէր։</verse>
				<verse number="33">Եւ փայտերը շարեց եւ կտորեց զուարակը եւ դրաւ փայտերի վերայ.</verse>
				<verse number="34">Եւ ասեց. Չորս սափոր ջուր լցրէք եւ ածեցէք ողջակէզի եւ փայտերի վերայ. Եւ ասեց. Կրկին արէք. Եւ կրկին արին. Եւ ասեց. Երրորդ անգամ արէք. Եւ երրորդ անգամ արին։</verse>
				<verse number="35">Եւ ջուրերը գնում էին սեղանի շուրջովը, եւ փոսն էլ լցուեցաւ ջրով։</verse>
				<verse number="36">Եւ երեկոյեան զոհի ժամանակն էր, երբոր Եղիա մարգարէն մօտեցաւ եւ ասեց. Ով Եհովայ՝ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Աստուածը. թող այսօր իմացուի, որ դու ես Աստուած Իսրայէլի մէջ, եւ ես քո ծառան եմ, եւ թէ ես քո խօսքովն եմ արել այս բոլոր բաները։</verse>
				<verse number="37">Պատասխան տուր ինձ, ով Տէր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանայ, որ դու Եհովադ ես Աստուած. Եւ դու ետ կդարձնես նորանց սիրտերը։</verse>
				<verse number="38">Եւ Եհովայի կրակը վայր իջաւ եւ կերաւ ողջակէզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը, եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։</verse>
				<verse number="39">Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ եւ վայր ընկան իրանց երեսների վերայ եւ ասեցին. Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած։</verse>
				<verse number="40">Եւ Եղիան ասեց նորանց. Բռնեցէք Բահաղի մարգարէներին, որ նորանցից մէկ մարդ չպրծնի, եւ նորանց բռնեցին. Եւ Եղիան վայր իջեցրեց նորանց Կիսոն հեղեղատի մօտ, եւ նորանց սպանեց այնտեղ։</verse>
				<verse number="41">Եւ Եղիան ասեց Աքաաբին. Վեր գնա կեր ու խմիր. Որովհետեւ անձրեւի սաստիկ ձայն կայ։</verse>
				<verse number="42">Եւ Աքաաբը վեր գնաց ուտելու եւ խմելու. Բայց Եղիան վեր ելաւ կարմեղոսի գլուխը, եւ ծռուեցաւ մինչև գետինը եւ երեսը դրաւ իր ծունկերի մէջտեղը,</verse>
				<verse number="43">Եւ ասեց իր պատանիին. Վեր գնա մտիկ արա դէպի ծովակողմը. Եւ նա վեր գնաց եւ մտիկ արաւ եւ ասեց. Մի բան չկայ. Եւ Եղիան ասեց. Դարձեալ գնա. Եօթն անգամ։</verse>
				<verse number="44">Եւ եօթներորդ անգամին ասեց. Ահա մի փոքր ումպ՝ մարդի ձեռի չափ՝ բարձրանում է ծովիցը. Եւ նա ասեց. Վեր գնա ասիր Աքաաբին. Լծիր եւ իջիր որ անձրեւը քեզ չբռնէ։</verse>
				<verse number="45">Եւ մինչեւ այս կողմը այն կողմը դառնալը՝ երկինքը մթնեց ամպերով եւ հողմով. Եւ մեծ անձրեւ եղաւ. Եւ Աքաաբը հեծաւ եւ գնաց Յեզրայէլ։</verse>
				<verse number="46">Եւ Տիրոջ ձեռքը Եղիայի հետ էր. Եւ նա իր մէջքը պնդեց եւ վազեց Աքաաբի առաջից մինչեւ Յեզրայէլ։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ Աքաաբը պատմեց Յեզաբէլին բոլոր ինչ որ Եղիան արել էր, եւ այն բոլորը որ ամեն մարգարէներին սրով սպանել էր։</verse>
				<verse number="2">Եւ Յեզաբէլը պատգամաւոր ուղարկեց Եղիայի մօտ ասելով. Աստուածները այսպէս անեն եւ սորանից էլ աւելի անեն, եթէ որ էգուց այս ժամանակին քո անձը նորանցից մէկի անձի տեղ չդնեմ։</verse>
				<verse number="3">Եւ այս բանը տեսնելով վեր կացաւ գնաց իր անձը ազատելու համար, եւ հասաւ Յուդայի Բերսաբէէն. Եւ իր պատանիին թողեց այնտեղ։</verse>
				<verse number="4">Բայց ինքը մէկ օրուայ ճանապարհ գնաց անապատումը եւ եկաւ մի գիհիի տակին նստեց եւ սրտանց ուզեց որ մեռնէ եւ ասեց. Արդէն բաւական է, ով Տէր, իմ հոգին առ. Որովհետեւ ես իմ հայրերիցը լաւ չեմ։</verse>
				<verse number="5">Եւ պառկեց եւ քնեց մի գիհիի տակին. Եւ ահա մէկ հրեշտակ նորան դիպաւ եւ ասեց նորան. Վեր կաց կեր։</verse>
				<verse number="6">Եւ Եղիան մտիկ տուաւ եւ ահա նորա գլխի կողմին մի քարի վերայ թխած նկանակ եւ մի կուժ ջուր կար. Եւ նա կերաւ եւ խմեց, եւ դարձեալ քնեց։</verse>
				<verse number="7">Եւ Տիրոջ հրեշտակը դարձեալ եկաւ եւ նորան դիպաւ եւ ասեց. Վեր կաց կեր, որովհետեւ ճանապարհդ շատ է քեզ համար։</verse>
				<verse number="8">Եւ նա վեր կացաւ եւ կերաւ ու խմեց եւ այն կերակուրի զօրութիւնովը գնաց քառասուն օր եւ քառասուն գիշեր մինչեւ Աստուծոյ Քորեբ սարը։</verse>
				<verse number="9">Եւ այնտեղ մտաւ մի քարայրի մէջ եւ այնտեղ օթեւանեց, եւ ահա Տիրոջ խօսքն եղաւ իրան եւ նորան ասեց. Ի՞նչ ունես այստեղ, Եղիա։</verse>
				<verse number="10">Եւ նա ասեց. Ես մեծ նախանձաւորութիւն ունեցայ Զօրաց Տէր Աստուծոյ համար, որ Իսրայէլի որդիքը քո ուխտը թողել են, քո սեղանները քանդել են, եւ քո մարգարէներին սրով սպանել են. Եւ մինակ ես եմ մնացել, եւ իմ հոգին որոնում են սպանելու։</verse>
				<verse number="11">Եւ նա ասեց. Դուրս եկ եւ կանգնիր սարի վերայ Տիրոջ առաջին։ Եւ ահա Տէրը անց էր կենում. Եւ մի մեծ եւ զօրաւոր հողմ պատառեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին. Բայց Տէրն այն հողմի մէջ չէր։ Եւ հողմից յետոյ երկրաշարժ եղաւ, բայց Տէրը երկրաշարժի մէջ չէր։</verse>
				<verse number="12">Եւ երկրաշարժից յետոյ կրակ, բայց Տէրը կրակի մէջ չէր. Եւ կրակից յետոյ մի մեղմ ու բարակ ձայն։</verse>
				<verse number="13">Եւ եղաւ երբոր Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուովը եւ դուրս եկաւ ու կանգնեց քարայրի դռանը, եւ ահա մի ձայն եկաւ նորան եւ ասեց. Այստեղ ի՞նչ ունես, Եղիա։</verse>
				<verse number="14">Եւ նա ասեց. Մեծ նախանձաւորութիւն ունեցայ Զօրաց Տէր Աստուծոյ համար, որ Իսրայէլի որդիքը քո ուխտը թողել են, քո սեղանները քանդել են, եւ քո մարգարէներին սրով սպանել են, եւ մինակ ես եմ մնացել, եւ իմ հոգին էլ որոնում են սպանելու։</verse>
				<verse number="15">Եւ Տէրն ասեց նորան. Ետ դարձիր գնա քո ճանապարհովը անապատով Դամասկոս, եւ երբոր գաս՝ Ազայէլին Ասորիների վերայ թագաւոր օծիր։</verse>
				<verse number="16">Եւ Նամեսսիի որդի Յէուին էլ թագաւոր օծիր Իսրայէլի վերայ, եւ Աբէլմաուլացի Սափատի որդի Եղիսէին էլ մարգարէ օծիր քո տեղը։</verse>
				<verse number="17">Եւ կլինի որ Ազայէլի սուրիցն ազատուողին Յէուն կմեռցնէ, եւ Յէուի սուրիցն ազատուողին Եղիսէն կմեռցնէ։</verse>
				<verse number="18">Եւ ինձ համար թողել եմ Իսրայէլի մէջ եօթը հազար հոգի բոլորն էլ այնպիսի մարդիկ որ ծունկ չծռեցին Բահաղին եւ բոլորն էլ բերանով նորան չհամբուրեցին։</verse>
				<verse number="19">Եւ այն տեղից գնաց եւ գտաւ Սափատի որդի Եղիսէին, եւ նա վար էր անում՝ իր առաջին տասնեւերկու լուծ եզ, եւ ինքը տասնեւերկուերորդի հետ էր. Եւ Եղիան անցաւ նորա մօտ եւ իր վերարկուն գցեց նորա վերայ։</verse>
				<verse number="20">Եւ նա թողեց եզները եւ վազեց Եղիայի ետեւից եւ ասեց. Թող համբուրեմ հօրս եւ մօրս եւ յետոյ քեզ հետեւեմ. Եւ նա ասեց նորան. Գնա ու ետ դարձիր. Որովհետեւ ես քեզ ի՞նչ արի։</verse>
				<verse number="21">Եւ նա ետ դառաւ նորա ետեւից եւ մի լուծ եզն առաւ եւ նորան զոհեց, եւ եզների գործիքներովը եփեց նորանց միսը, եւ տուաւ ժողովրդին եւ նորանք կերան այն. Եւ վեր կացաւ ու գնաց Եղիայի ետեւից, եւ ծառայում էր նորան։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ Ասորիների թագաւոր Բենադադը ժողովեց իր բոլոր զօրքերը, եւ երեսունեւերկու թագաւոր իրան հետ, ձիերով եւ կառքերով, եւ վեր գնաց ու պաշարեց Սամարիան եւ պատերազմ արաւ նորա հետ։</verse>
				<verse number="2">Եւ պատգամաւորներ ուղարկեց քաղաքը Իսրայէլի թագաւոր Աքաաբի մօտ,</verse>
				<verse number="3">Եւ ասեց նորան. Այսպէս է ասում բենադադը, Քո արծաթը եւ քո ոսկին իմն է, եւ քո կանայքը եւ քո գեղեցիկ որդիները իմն են։</verse>
				<verse number="4">Եւ Իսրայէլի թագաւորը պատասխանեց եւ ասեց. Քո ասածի պէս լինի, ով իմ տէր թագաւոր, ես եւ իմ բոլոր ունեցածը քոնն ենք։</verse>
				<verse number="5">Եւ պատգամաւորները ետ դառան եւ ասեցին. Այսպէս է ասում Բենադադն ասելով թէ Ես քեզ մօտ մարդ ուղարկեցի եւ ասեցի՝ քո արծաթը եւ ոսկին, քո կանայքը եւ քո որդիները ինձ տուր։</verse>
				<verse number="6">Ուրեմն էգուց իմ ծառաներին քեզ մօտ կուղարկեմ, որ նորանք պտրտեն քո տունը եւ քո ծառաների տուները, եւ ինչ որ քո աչքին հաճելի բան լինի, նորանք պիտի իրանց ձեռքն առնեն։</verse>
				<verse number="7">Եւ Իսրայէլի թագաւորը կանչեց երկրի բոլոր ծերերին եւ ասեց. Խնդրեմ իմացէք եւ տեսէք, որ նա ահա չարութիւն է ուզում. Որովհետեւ նա մարդ է ուղարկել ինձ մօտ իմ կանանց եւ որդկանց եւ իմ արծաթի ու իմ ոսկիի համար, եւ ես նորան չմերժեցի։</verse>
				<verse number="8">Եւ բոլոր ծերերը եւ բոլոր ժողովուրդը ասեցին նորան. Մի լսիր եւ յանձդ մի առնիր։</verse>
				<verse number="9">Եւ նա ասեց Բենադադի պատգամաւորներին. Ասեցէք իմ տէր թագաւորին՝ ինչի համար որ մարդ էիր ուղարկել ծառայիդ մօտ առաջին անգամ, այն կանեմ, բայց այս բանը չեմ կարող անել. Եւ պատգամաւորները գնացին եւ պատասխանը ետ տարին։</verse>
				<verse number="10">Եւ Բենադադը նորա մօտ մարդ ուղարկեց եւ ասեց. Աստուածներն ինձ այսպէս անեն, եւ սորանից աւելի անեն, եթէ Սամարիայի հողը բաւականանայ իմ ետեւից եկող բոլոր զօրքերի ափերին։</verse>
				<verse number="11">Եւ Իսրայէլի թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ասեցէք. Թող չպարծենայ գօտին կապողը իբրեւ լուծողը։</verse>
				<verse number="12">Եւ եղաւ հէնց որ նա լսեց այս խօսքը, երբոր ինքը եւ թագաւորները խմում էին վրաններումը, իսկոյն ասեց իր ծառաներին. Շարուեցէք. Եւ նորանք շարուեցան քաղաքի դէմ։</verse>
				<verse number="13">Եւ ահա մէկ մարգարէ մօտեցաւ Իսրայէլի Աքաաբ թագաւորին եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Բոլոր այս մեծ ամբոխը տեսա՞ր. Ահա ես նորան քո ձեռքն եմ յանձնելու այսօր, որ իմանաս թէ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="14">Եւ Աքաաբն ասեց. Որի՞ ձեռքով. Եւ նա ասեց. Գաւառաց իշխանների պատանիների ձեռքովը. Եւ ասեց. Ո՞վ պիտի սկսէ պատերազմը. Նա էլ ասեց. Դու։</verse>
				<verse number="15">Եւ նա համարեց գաւառաց իշխանների պատանիներին, եւ նորանք երկու հարիւր երեսունեւերկու էին, եւ նորանցից յետոյ համարեց ժողովրդին՝ բոլոր Իսրայէլի որդիներին՝ եօթը հազար։</verse>
				<verse number="16">Եւ նորանք դուրս ելան կէսօրին. Բայց Բենադադը խմած արբած էր վրաններումը ինքը եւ իրան օգնող երեսունեւերկու թագաւորները։</verse>
				<verse number="17">Եւ գաւառաց իշխանների պատանիները առաջ դուրս ելան. Եւ Բենադադը մարդ ուղարկեց, եւ նորան իմացրին ասելով. Սամարիայից մարդիկ են դուրս գալիս։</verse>
				<verse number="18">Նա էլ ասեց. Եթէ խաղաղութեան համար են դուրս եկել, նորանց ողջ ողջ բռնեցէք. Եւ եթէ պատերազմի համար են դուրս եկել, էլի ողջ բռնեցէք նորանց։</verse>
				<verse number="19">Եւ սորանք դուրս եկան քաղաքիցը՝ գաւառաց իշխանների պատանիները եւ այն զօրքը որ նորանց ետեւին էր.</verse>
				<verse number="20">Եւ ամեն մարդ զարկեց իր դիմացինին. Եւ Ասորիները փախան. Եւ Իսրայէլը հալածեց նորանց. Եւ Ասորիների թագաւոր Բենադադը պրծաւ ձիան վերայ եւ ձիաւորներով։</verse>
				<verse number="21">Եւ Իսրայէլի թագաւորը դուրս եկաւ ու զարկեց ձիերն էլ կառքերն էլ. Եւ Ասորիների մէջ մեծ կոտորած արաւ։</verse>
				<verse number="22">Եւ մարգարէն մօտեցաւ Իսրայէլի թագաւորին եւ ասեց նորան. Գնա ուժովացիր, եւ իմացիր եւ տես թէ ինչ պիտի անես, որովհետեւ եկող տարի Ասորիների թագաւորը վեր է գալու քեզ վերայ։</verse>
				<verse number="23">Եւ Ասորիների թագաւորի ծառաներն ասեցին նորան. Նորանց աստուածները սարերի աստուածներ են, նորա համար մեզ յաղթեցին. Բայց եթէ նորանց հետ պատերազմենք դաշտի մէջ, անշուշտ մենք նորանց կյաղթենք։</verse>
				<verse number="24">Եւ այս բանն արա. Թագաւորների ամեն մէկին հեռացրու իր տեղիցը, եւ նախարարներ դիր նորանց տեղ։</verse>
				<verse number="25">Եւ այնքան զօրք ժողովիր քեզ համար որքան որ քեզանից կորաւ, եւ ձիերի չափ ձիեր եւ կառքերի չափ կառքեր, եւ մենք պատերազմենք նորանց հետ դաշտումը, եւ մենք անշուշտ կյաղթենք նորանց. Եւ նա լսեց նորանց խօսքին եւ այնպէս արաւ։</verse>
				<verse number="26">Եւ եղաւ որ եկող տարին Բենադադը Ասորիներին հանդէս արաւեւ վեր գնաց Ափէկ որ Իսրայէլի հետ պատերազմէ։</verse>
				<verse number="27">Եւ Իսրայէլի որդիքն էլ հանդէս արին, եւ պաշար առան ու գնացին նորանց առաջը. Եւ Իսրայէլի որդիքը բանակ կազմեցին նորանց դիմացը այծերի երկու երամակների պէս. Բայց Ասորիները լցրել էին երկիրը։</verse>
				<verse number="28">Եւ Աստուծոյ մարդը մօտեցաւ եւ ասեց Իսրայէլի թագաւորին թէ Այսպէս է ասում Տէրը. Որովհետեւ Ասորիներն ասում են թէ Եհովան սարերի Աստուած է եւ ոչ թէ հովիտների Աստուած է նա. Վասն որոյ այս մեծ ամբոխը քո ձեռքն եմ մատնելու, որ դուք գիտենաք թէ Եհովան ես եմ։</verse>
				<verse number="29">Եւ եօթն օր իրար դէմ բանակ տուած կացան. Եւ եօթներորդ օրը պատերազմ եղաւ. Եւ Իսրայէլի որդիքը ջարդեցին Ասորիներից հարիւր հազար հետեւակ զօրք մէկ օրում։</verse>
				<verse number="30">Եւ մնացորդները փախան Ափէկ քաղաքը. Եւ պարիսպը ընկաւ մնացած քսանեւեօթը հազար մարդկանց վերայ. Եւ Բենադադը փախաւ եւ մտաւ քաղաքումը մի տան խոր սենեակը։</verse>
				<verse number="31">Եւ նորա ծառաներն ասեցին իրան. Ահա մենք լսել ենք, որ Իսրայէլի տան թագաւորները ողորմած թագաւորներ են. Թող մեր մէջքերին քուրձեր եւ մեր գլուխներին չուաններ դնենք, եւ գնանք դուրս Իսրայէլի թագաւորի մօտ. Գուցէ նա քո անձը ողջ թողէ։</verse>
				<verse number="32">Եւ նորանք մէջքերին քուրձեր եւ իրանց գլուխներին չուաններ կապեցին եւ գնացին Իսրայէլի թագաւորի մօտ եւ ասեցին. Ծառադ Բենադադն ասում է. Թող իմ անձն ապրէ։ Եւ նա ասեց. Մի՞թէ նա դեռ ողջ է. Նա իմ եղբայրն է։</verse>
				<verse number="33">Եւ նորա մարդիկը այս յաջողութիւն համարեցին, եւ շտապելով տեղեկացան թէ նորանի՞ց է արդեօք, եւ ասեցին. Ահա քո եղբայրը Բենադադ. Եւ նա ասեց. Գնացէք նորան բերէք։ Եւ Բենադադը դուրս ելաւ նորա մօտ, եւ նա նորան վեր բարձրացրեց կառքի մէջը.</verse>
				<verse number="34">Եւ ասեց նորան. Այն քաղաքները որոնք իմ հայրն առաւ քո հօրիցը ես ետ կդարձնեմ. Եւ դու քեզ համար հրապարակներ ունեցիր Դամասկոսում ինչպէս իմ հայրն ունէր Սամարիայում։ Իսկ ես, ասեց Աքաաբը, դաշինքով կարձակեմ քեզ։ Եւ նա դաշինք դրաւ նորա հետ, եւ նա էլ արձակեց նորան։</verse>
				<verse number="35">Եւ մարգարէների որդիներից մէկ մարդ ասեց Տիրոջ խօսքովը իր ընկերին. Խնդրեմ՝ ինձ զարկիր, բայց այն մարդը չուզեց նորան զարկել։</verse>
				<verse number="36">Նա էլ ասեց նորան. Որովհետեւ դու չլսեցիր Տիրոջ խօսքին, ահա ինձանից գնալիս առիւծը պիտի քեզ զարկէ. Եւ նա գնաց նորա կշտիցը. Եւ մի առիւծ գտաւ նորան եւ զարկեց նորան։</verse>
				<verse number="37">Եւ մէկ ուրիշ մարդ գտաւ եւ ասեց նորան. Խնդրեմ՝ ինձ զարկիր. Եւ այն մարդը զարկեց նորան սաստիկ եւ վիրաւորեց։</verse>
				<verse number="38">Եւ մարգարէն գնաց եւ կանգնեց թագաւորի ճանապարհին եւ աչքերի վերա մի ծածկոց դնելով իրան ծածկեց։</verse>
				<verse number="39">Եւ թագաւորն անց կենալիս՝ նա կանչեց թագաւորին եւ ասեց. Ծառադ գնացել էր պատերազմի մէջը. Եւ ահա մի ետ քաշուող մարդ ինձ մօտ մի մարդ բերաւ եւ ասեց. Պահպանիր այս մարդը. Եթէ նա կորչելու լինի, քո անձը պիտի լինի նորա անձի տեղ, կամ մի տաղանդ արծաթ պիտի վճարես։</verse>
				<verse number="40">Եւ երբոր ծառադ այսինչ եւ այնինչ բանը անում էի, եւ նա չկար։ Եւ Իսրայէլի թագաւորն ասեց նորան. Քո դատաստանն էլ այդպէս. Դու ինքդ վճռեցիր։</verse>
				<verse number="41">Եւ նա շուտով հեռացրեց ծածկոցը աչքերի վերայից. Եւ Իսրայէլի թագաւորը ճանաչեց նորան որ նա մարգարէներիցն էր։</verse>
				<verse number="42">Եւ նա ասեց նորան. Այսպէս է ասում Տէրը. որովհետեւ դու իմ նզոված մարդին արձակեցիր ձեռքից, ուրեմն քո անձը պիտի լինի նորա անձի տեղ, եւ քո ժողովուրդը նորա ժողովրդի տեղ։</verse>
				<verse number="43">Եւ Իսրայէլի թագաւորը գնաց իր տունը տխուր եւ բարկացած, եւ եկաւ Սամարիա։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ այս բաներից յետոյ Յեզրայէլացի Նաբովթը մէկ այգի ունէր Յեզրայէլում Սամարիայի թագաւոր Աքաաբի պալատի մօտ։</verse>
				<verse number="2">Եւ Աքաաբը խօսեց Նաբովթի հետ եւ ասեց. Տուր ինձ քո այգին, որ ինձ համար կանաչեղէնի պարտէզ լինի, որովհետեւ նա մօտիկ է իմ տան կշտին, եւ ես քեզ մի այգի տամ նորա տեղ նորանից լաւ. Եթէ հաճելի է քո աչքին, քեզ նորա գինը արծաթ տամ։</verse>
				<verse number="3">Եւ Նաբովթն ասեց Աքաաբին. Քաւ լիցի ինձ Տէրից որ ես իմ հայրերի ժառանգութիւնը քեզ տամ։</verse>
				<verse number="4">Եւ Աքաաբը գնաց իր տունը տխուր եւ բարկացած Յեզրայէլացի Նաբովթի իրան ասած խօսքի համար, որ ասեց թէ Իմ հայրերի ժառանգութիւնը քեզ չեմ տալ եւ պառկեց իր անկողնի վերայ եւ երեսը դարձրեց ու հաց չկերաւ։</verse>
				<verse number="5">Եւ նորա մօտ եկաւ նորա կին Յեզաբէլը եւ ասեց նորան. Այս ի՞նչու սիրտդ տխուր է, եւ հաց չես ուտում։</verse>
				<verse number="6">Եւ Աքաաբն ասեց նորան թէ Ես խօսեցի Յեզրայէլացի Նաբովթի հետ եւ ասեցի նորան՝ Այգիդ փողով տուր ինձ, կամ եթէ դու հաճես՝ ես քեզ նորա տեղ մի այգի տամ. Բայց նա ասեց. Ես իմ այգին քեզ չեմ տալ։</verse>
				<verse number="7">Եւ նորա կին Յեզաբէլն ասեց նորան. Դու հիմա այդպէ՞ս ես թագաւորութիւն անում Իսրայէլի վերայ. Վեր կաց հաց կեր եւ սիրտդ զուարճանայ. Ես քեզ կտամ Յեզրայէլացի Նաբովթի այգին։</verse>
				<verse number="8">Եւ Աքաաբի անունով նամակներ գրեց եւ կնքեց նորանց նորա կնիքովը, եւ նամակները ուղարկեց նորա քաղաքումը Նաբովթի հետ միասին բնակող ծերերին եւ ազնուականներին։</verse>
				<verse number="9">Եւ գրեց այն նամակներումն թէ Ծոմ քարոզեցէք եւ Նաբովթին դրէք ժողովրդի գլխաւոր։</verse>
				<verse number="10">Եւ նորա դիմացը երկու անօրէն մարդ նստեցրէք, որոնք նորա դէմ վկայութիւն անեն ասելով թէ Դու հայհոյութիւն արիր Աստուծոյ եւ թագաւորի դէմ. Յետոյ նորան դուրս հանեցէք եւ քարկոծեցէք որ մեռնի։</verse>
				<verse number="11">Եւ նորա քաղաքի մարդիկը՝ այն ծերերը եւ ազատականները, որ նորա քաղաքումը բնակվում էին, արին այնպէս ինչպէս որ Յեզաբէլը նորանց հրաման էր ուղարկել, ինչպէս որ գրել էր իր նորանց ուղարկած նամակներումը։</verse>
				<verse number="12">Ծոմ քարոզեցին եւ Նաբովթին նստեցրին ժողովրդի գլխաւոր.</verse>
				<verse number="13">Եւ երկու անօրէն մարդիկը եկան ու նստեցին նորա դէմ. Եւ այն երկու անօրէն մարդիկը վկայութիւն տուին Նաբովթի դէմ ժողովրդի առաջին ասելով. Նաբովթը Աստուծուն եւ թագաւորին հայհոյեց. Եւ նորանք դուրս հանեցին նորան քաղաքիցը եւ քարերով քարկոծեցին, եւ նա մեռաւ։</verse>
				<verse number="14">Եւ մարդ ուղարկեցին Յեզաբէլի մօտ ասելով. Նաբովթը քարկոծուեցաւ եւ մեռաւ։</verse>
				<verse number="15">Եւ հէնց որ Յեզաբէլը լսեց, որ Նաբովթը քարկոծուել եւ մեռել է, ասեց Յեզաբէլն Աքաաբին. Վեր կաց ժառանգիր Յեզրայէլացի Նաբովթի այգին, որ չէր ուզում փողով քեզ տալ. Որովհետեւ Նաբովթը կենդանի չէ, այլ մեռաւ։</verse>
				<verse number="16">Եւ հէնց որ Աքաաբը լսեց թէ Նաբովթը մեռած է, վեր կացաւ Աքաաբը, որ իջնէ Յեզրայէլացի Նաբովթի այգին նորան ժառանգելու համար։</verse>
				<verse number="17">Եւ Տիրոջ խօսքն եղաւ Թեզբացի Եղիային թէ</verse>
				<verse number="18">Վեր կաց իջիր գնա Իսրայէլի Աքաաբ թագաւորի դէմ որ Սամարիայումն է. Ահա նա Նաբովթի այգիումն է, ուր որ իջել է նորան ժառանգելու համար։</verse>
				<verse number="19">Եւ նորա հետ խօսիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը. Սպանեցիր, եւ ժառանգո՞ւմ էլ ես. Եւ ասիր նորան թէ այսպէս է ասում Տէրը. Այն տեղը ուր որ շուները լակեցին Նաբովթի արիւնը, շուները քո արիւնն էլ պիտի լակեն։</verse>
				<verse number="20">Եւ Աքաաբն ասեց Եղիային. Ինձ գտա՞ր, ով իմ թշնամի. Եւ նա ասեց. Գտայ, որովհետեւ դու քեզ ծախել ես, որ Տիրոջ աչքի առաջին չարութիւն անես։</verse>
				<verse number="21">Ահա ես քեզ վերայ չարիք եմ բերելու եւ աւելելու եմ քո ետեւից եւ բնաջինջ եմ անելու Աքաաբի ամեն արու մարդին եւ Իսրայէլի մէջ կապուածին եւ արձակուածին։</verse>
				<verse number="22">Եւ քո տունը պիտի շինեմ Նաբատեան Յերոբովամի տան պէս եւ Աքիայի որդի Բաասայի տան պէս այն բարկութեան համար, որով բարկացրիր Տիրոջը, եւ մեղանչել տուիր Իսրայէլին։</verse>
				<verse number="23">Նաեւ Յեզաբէլի համար խօսեց Տէրն ասելով. Շուները պիտի ուտեն Յեզաբէլին Յեզրայէլի պարսպի մօտ։</verse>
				<verse number="24">Աքաաբից քաղաքումը մեռնողին շուները պիտի ուտեն, եւ դաշտումը մեռնողին երկնքի թռչունները պիտի ուտեն։</verse>
				<verse number="25">Բնաւ չէ եղել Աքաաբի պէսը, որ իրան ծախած լինէր Տիրոջ աչքի առաջին չարութիւն անելու համար, որ նորան մոլորեցրեց իր Յեզաբէլ կինը։</verse>
				<verse number="26">Եւ նա շատ գարշելի եղաւ կուռքերի ետեւից գնալով բոլորովին այն Ամօրհացիների արածին պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։</verse>
				<verse number="27">Եւ հէնց որ Աքաաբը լսեց այս խօսքերը, պատառեց իր հանդերձները եւ իր մարմնի վերայ քուրձ հագաւ եւ ծոմ պահեց, եւ քուրձով էր քնում եւ կամաց շրջում։</verse>
				<verse number="28">Եւ Տիրոջ խօսքն եղաւ Թեզբացի Եղիային ասելով.</verse>
				<verse number="29">Տեսնո՞ւմ ես որ Աքաաբն իրան խոնարհեցրեց իմ առաջին. Որովհետեւ նա իրան խոնարհեցրեց իմ առաջին ես այն չարիքը չեմ բերիլ նորա օրերումը, այլ նորա որդիի օրերումը կբերեմ չարիքը նորա տան վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ երեք տարի կացան, որ պատերազմ չկար Ասորիների եւ Իսրայէլի մէջ։</verse>
				<verse number="2">Եւ երրորդ տարին եղաւ, որ Յուդայի Յովսափատ թագաւորն իջաւ Իսրայէլի թագաւորի մօտ։</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլի թագաւորն ասեց իր ծառաներին. Գիտէ՞ք որ Ռամովթ-գաղաադը մերն է. Իսկ մենք հոգ չենք տանում նորան Ասորիների թագաւորի ձեռքիցն առնելու համար։</verse>
				<verse number="4">Եւ ասեց Յովսափատին. Ինձ հետ կգնա՞ս պատերազմի Ռամովթ- գաղաադի վերայ. Եւ Յովսափատն ասեց Իսրայէլի թագաւորին. Ինչպէս դու՝ այնպէս էլ ես. Ինչպէս քո ժողովուրդը՝ այնպէս էլ իմ ժողովուրդը. Ինչպէս քո ձիանքը՝ այնպէս էլ իմ ձիանքը։</verse>
				<verse number="5">Եւ յովսափատն ասեց Իսրայէլի թագաւորին. Խնդրեմ հիմա Տիրոջ խօսքը հարցրու։</verse>
				<verse number="6">Եւ Իսրայէլի թագաւորը ժողովեց մարգարէներին չորս հարիւր մարդի չափ եւ ասեց նորանց. Ռամովթ-գաղաադ գնա՞մ պատերազմի, թէ չգնամ։ Եւ նորանք ասեցին. Գնա, եւ Տէրը թագաւորի ձեռքը պիտի տայ։</verse>
				<verse number="7">Եւ Յովսափատն ասեց. Այստեղ՝ էլ Տիրոջ մարգարէ չկա՞յ, որ նորանից հարցնէինք։</verse>
				<verse number="8">Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Մէկ մարդ էլ կայ որով Տիրոջը կարելի է հարցնել. Բայց ես ատում եմ նորան. Որովհետեւ ինձ համար բարի չէ մարգարէանում, այլ չար՝ Յեմլայի որդի Միքիան. Եւ Յովսափատն ասեց. Թագաւորը թող այդպէս չխօսէ։</verse>
				<verse number="9">Եւ Իսրայէլի թագաւորը մի ներքինի կանչեց եւ ասեց. Շուտով բեր Յեմլայի որդի Միքիային։</verse>
				<verse number="10">Եւ Իսրայէլի թագաւորն ու Յուդայի Յովսափատ թագաւորը նստել էին իւրաքանչիւրն իր աթոռի վերայ զգեստներ հագած, Սամարիայի դռան առաջի կալումը. Եւ բոլոր մարգարէները մարգարէանում էին նորանց առաջին։</verse>
				<verse number="11">Եւ Քանանայի որդի Սեդեկիան իր համար երկաթի եղջիւրներ շինեց, եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Սորանցով կհրես Ասորիներին մինչեւ որ նորանց բնաջինջ անես։</verse>
				<verse number="12">Եւ բոլոր մարգարէներն այնպէս մարգարէանում էին ասելով. Գնա Ռամովթ-գաղաադ եւ կյաջողուի. Եւ Տէրը կտայ թագաւորի ձեռքը։</verse>
				<verse number="13">Եւ այն պատգամաւորները, որ գնացել էր Միքիային կանչելու, նորան այսպէս ասեց. Ահա մարգարէները միաբերան բարի են խօսում թագաւորի համար. Թող քո խօսքերն էլ նորանցից մէկինի պէս լինեն, եւ բարի խօսիր։</verse>
				<verse number="14">Բայց Միքիան ասեց. Կենդանի է Տէրը որ ինչ որ ինձ ասէ Տէրը, այն եմ խօսելու։</verse>
				<verse number="15">Եւ նա եկաւ թագաւորի մօտ. Եւ թագաւորն ասեց նորան. Միքիա, Ռամովթ-գաղաադ պատերազմի գնա՞նք թէ չգնանք. Եւ նա ասեց. Գնա, եւ կյաջողուի, եւ Տէրը կտայ թագաւորի ձեռքը։</verse>
				<verse number="16">Եւ թագաւորը նորան ասեց. Քանի՞ անգամ ես քեզ երդում տամ որ Տիրոջ անունով ինձ լոկ ճշմարտութիւն խօսես։</verse>
				<verse number="17">Այն ժամանակ նա ասեց. Ես տեսայ բոլոր Իսրայէլը սարերի վերայ իբրեւ ոչխարներ որ հովիւ չունեն. Եւ Տէրն ասեց. Սորանք տէրեր չունեն. Ամեն մարդ իր տունը դառնայ խաղաղութեամբ։</verse>
				<verse number="18">Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Քեզ չասեցի՞ որ ինձ համար բարի չի մարգարէանալ, այլ չար։</verse>
				<verse number="19">Եւ նա ասեց. Ուրեմն Տիրոջ խօսքը լսիր. Ես տեսայ Տէրը նստած իր աթոռի վերայ եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած նորա առաջին նորա աջ եւ նորա ձախ կողմին։</verse>
				<verse number="20">Եւ Տէրն ասեց. Ո՞վ կխաբէ Աքաաբին, որ վեր գնայ Ռամովթ-գաղաադի վերայ եւ կորչի. Եւ մէկը այսպէս եւ միւսն այնպէս էր ասում։</verse>
				<verse number="21">Եւ մի ոգի դուրս եկաւ եւ կանգնեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ես նորան կխաբեմ. Եւ Տէրը նորան ասեց. Ի՞նչով.</verse>
				<verse number="22">Նա էլ ասեց. Ես դուրս կգնամ եւ նորա բոլոր մարգարէների բերանումը սուտ ոգի կլինեմ. Եւ Տէրն ասեց. Դու կխաբես եւ կարող էլ ես. Գնա եւ այդպէս արա։</verse>
				<verse number="23">Եւ արդ Տէրը սուտ ոգի է դրել այս բոլոր մարգարէների բերանում, բայց Տէրը քեզ համար չարիք է խօսել։</verse>
				<verse number="24">Այն ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մօտեցաւ եւ ապտակ տուաւ Միքիային՝ նորա ծնօտին եւ ասեց. Ի՞նչպէս է անցկացել Տիրոջ հոգին ինձանից որ քեզ հետ խօսէ։</verse>
				<verse number="25">Միքիան էլ ասեց նորան. Ահա կտեսնես այն օրը որ սենեակից սենեակ կմտնես թաքնուելու համար։</verse>
				<verse number="26">Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Առ Միքիային եւ տար քաղաքագլուխ Ամոնի եւ թագաւորի որդի Յովասի մօտ,</verse>
				<verse number="27">Եւ ասիր. Այսպէս է ասում թագաւորը. Սորան դրէք բանտը, եւ նորան կերակրեցէք նեղութեան հացով եւ նեղութեան ջրով մինչեւ իմ խաղաղութեամբ գալը։</verse>
				<verse number="28">Եւ Միքիան ասեց. Եթէ դու խաղաղութեամբ ետ դառար եկար, ուրեմն Տէրն ինձանով չէ խօսել. Նաեւ ասեց. Լսեցէք, ով ամեն ժողովուրդներ։</verse>
				<verse number="29">Եւ Իսրայէլի թագաւորն ու Յուդայի Յովսափատ թագաւորը վեր գնացին Ռամովթ-գաղաադ։</verse>
				<verse number="30">Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Ինձ պէտք է կերպարանափոխուիլ եւ յետոյ պատերազմի գնալ, բայց դու հագիր քո հանդերձները. Եւ Իսրայէլի թագաւորը կերպարանափոխուեցաւ եւ գնաց պատերազմի։</verse>
				<verse number="31">Եւ Ասորիների թագաւորը հրամայեց իր երեսունեւերկու կառապետներին ասելով. Չպատերազմէք ոչ փոքրի եւ ոչ մեծի հետ, այլ միայն Իսրայէլի թագաւորի հետ։</verse>
				<verse number="32">Եւ հէնց որ կառապետները Յովսափատին տեսան, ասեցին. Յիրաւի նա է Իսրայէլի թագաւորը, եւ դարձան դէպի նորան որ նորա հետ պատերազմեն. Եւ Յովսափատն աղաղակեց։</verse>
				<verse number="33">Եւ եղաւ երբոր տեսան կառապետները, որ նա Իսրայէլի թագաւորը չէր, այլ ժամանակ ետ դառան նորա ետեւիցը։</verse>
				<verse number="34">Եւ մի մարդ անմեղութեամբ քաշեց իր աղեղը եւ զարկեց Իսրայէլի թագաւորին յօդուածների եւ զրահի մէջովը. Եւ նա ասեց իր կառավարին. Ձեռքդ դարձրու եւ ինձ դուրս տար բանակիցը, որովհետեւ վիրաւորուեցայ։</verse>
				<verse number="35">Եւ պատերազմը բարձրացաւ այն օրը, եւ թագաւորը մնաց իր կառքումը Ասորիների դէմ, եւ իրիկունը մեռաւ. Եւ վէրքիցն արիւնը գնաց կառքի մէջ։</verse>
				<verse number="36">Եւ արեգակը մայր մտնելիս մունետիկը՝ ման եկաւ բանակի մէջ ասելով. Ամեն մարդ իր քաղաքը եւ ամեն մարդ իր երկիրը գնայ։</verse>
				<verse number="37">Եւ թագաւորը մեռաւ եւ բերուեցաւ Սամարիա. Եւ թագաւորին թաղեցին Սամարիայում։</verse>
				<verse number="38">Եւ կառքը լուացին Սամարիայի աւազանի մօտ, եւ շուները լակեցին նորա արիւնը. (եւ բոզերը այնտեղ լուացուեցան) Տիրոջ խօսած խօսքի համեմատ։</verse>
				<verse number="39">Եւ Աքաաբի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածները, եւ նորա փղոսկրով շինած տունը եւ նորա շինած բոլոր քաղաքները, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="40">Եւ Աքաաբը ննջեց իր հայրերի հետ. Եւ նորա որդի Ոքոզիան թագաւորեց նորա տեղ։</verse>
				<verse number="41">Եւ Ասայի որդի Յովսափատը թագաւոր եղաւ Յուդայի վերայ Իսրայէլի Աքաաբ թագաւորի չորրորդ տարին։</verse>
				<verse number="42">Եւ Յովսափատը երեսունեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ քսանեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Ազուբա դուստր Սաղիի։</verse>
				<verse number="43">Եւ նա գնաց բոլորովին իր հայր Ասայի ճանապարհումը, նորանից չխոտորուեց, եւ արաւ Տիրոջ աչքի առաջին ուղիղ եղածը։</verse>
				<verse number="44">Բայց բարձրաւանդակները չվերացան. Ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր մատուցանում բարձրաւանդակների վերայ։</verse>
				<verse number="45">Եւ Յովսափատը խաղաղութիւն արաւ Իսրայէլի թագաւորի հետ։</verse>
				<verse number="46">Յովսափատի գործերի մնացորդը եւ նորա արած քաջութիւնը եւ պատերազմը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="47">Եւ այն մնացած իգացողներին, որ մնացել էին իր հայր Ասայի օրերումը, բնաջինջ արաւ երկրիցը։</verse>
				<verse number="48">Եւ այն ժամանակ Եդովմումը թագաւոր չկար, մի փոխարքայ կար։</verse>
				<verse number="49">Յովսափատը Թարսիսի նաւեր շինեց որ գնան Ոփիր ոսկիի համար, բայց չգնաց. Որովհետեւ նաւերը կոտրատուեցան Գասիոնգաբերում։</verse>
				<verse number="50">Այն ժամանակ Աքաաբի որդի Ոքոզիան ասեց Յովսափատին. Թող իմ ծառաները քո ծառաների հետ նաւերով գնան, բայց Յովսափատը չուզեց։</verse>
				<verse number="51">Եւ Յովսափատը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ իր հայր Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի Յովրամը թագաւորեց նորա տեղ։</verse>
				<verse number="52">Աքաաբի որդի Ոքոզիան թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Սամարիայումը Յուդայի թագաւոր Յովսափատի տասնեւեօթներորդ տարիում, եւ թագաւորեց Իսրայէլի վերայ երկու տարի։</verse>
				<verse number="53">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ գնաց իր հօր ճանապարհովը, իր մօր ճանապարհովը եւ Իսրայէլին մեղանչել տուող Նաբատեան Յերոբովամի ճանապարհովը։</verse>
				<verse number="54">Եւ պաշտեց Բահաղին եւ երկրպագութիւն արաւ նորան, եւ բարկացրեց Իսրայէլի Տէր Աստուծուն բոլորովին իր հօր արածին պէս։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="12">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ Աքաաբի մեռնելուց յետոյ Մովաբը ապստամբուեց Իսրայէլի դէմ։</verse>
				<verse number="2">Եւ Ոքոզիան իր վերնատան վանդակապատից վայր ընկաւ Սամարիայումը եւ հիւանդացաւ, եւ պատգամաւորներ ուղարկեց, եւ նորանց ասեց. Գնացէք հարցրէք Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն, թէ արդեօք կառողջանա՞մ այս հիւանդութիւնից։</verse>
				<verse number="3">Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Թեզբացի Եղիային. Վեր կաց գնա Սամարիայի թագաւորի պատգամաւորների դիմացը եւ ասիր նորանց. Մի՞թէ Իսրայէլի մէջ Աստուած չկայ, որ գնում էք Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն հարցնելու։</verse>
				<verse number="4">Վասն որոյ Տէրն այսպէս է ասում. Վերան ելած անկողնիցդ վայր պիտի չիջնես, այլ անպատճառ պիտի մեռնես. եւ Եղիան գնաց։</verse>
				<verse number="5">Եւ պատգամաւորները ետ դառան նորա մօտ. եւ նա նորանց ասեց. Այդ ի՞նչու համար ետ դառաք։</verse>
				<verse number="6">Եւ նորան ասեցին. Մի մարդ դուրս եկաւ մեր դիմացը եւ մեզ ասեց. Գնացէք ետ դառէք ձեզ ուղարկող թագաւորի մօտ եւ ասեցէք նորան. Այսպէս է ասում Տէրը. Մի՞թէ Իսրայէլումն Աստուած չկայ, որ դու մարդ ես ուղարկում Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն հարցնելու. դորա համար վերան ելած անկողնիցդ վայր պիտի չիջնես, այլ անպատճառ պիտի մեռնես։</verse>
				<verse number="7">Եւ նա ասեց նորանց. Ի՞նչ կերպարանք ունէր այն մարդը, որ ձեր դիմացն ելաւ եւ ձեզ ասեց այդ խօսքերը։</verse>
				<verse number="8">Նորանք էլ ասեցին. Նա մէկ մազոտ մարդ էր, եւ մի կաշի գօտի մէջքին կապած. եւ նա ասեց. Նա Թեզբացի Եղիան է։</verse>
				<verse number="9">Եւ նա մի յիսնապետ ուղարկեց իր յիսուն մարդովը. եւ երբոր նա Եղիայի մօտ գնաց, ահա նստել էր սարի գլխին. եւ ասեց նորան. Ով մարդ Աստուծոյ, թագաւորն ասում է. Վայր իջիր։</verse>
				<verse number="10">Եւ Եղիան պատասխանեց եւ ասեց յիսնապետին. Եթէ ես Աստուծոյ մարդ եմ, թող երկնքից կրակ իջնէ եւ ուտէ քեզ եւ քո յիսուն մարդկանցը. Եւ երկնքից կրակ իջաւ, եւ լափեց նորան եւ նորա յիսուն մարդկանցը։</verse>
				<verse number="11">Իսկ նա դարձեալ մի ուրիշ յիսնապետ իր յիսուն մարդկանցովն ուղարկեց. եւ նա պատասխանեց եւ ասեց նորան. Ով մարդ Աստուծոյ, թագաւորն այսպէս է ասում. Շուտով վայր իջիր։</verse>
				<verse number="12">Եւ Եղիան պատասխանեց եւ ասեց նորանց. Եթէ ես Աստուծոյ մարդ եմ, թող երկնքից կրակ իջնէ եւ ուտէ քեզ եւ քո յիսուն մարդկանցը, եւ Աստուծոյ կրակ իջաւ երկնքից, եւ լափեց նորան եւ նորա յիսուն մարդկանցը։</verse>
				<verse number="13">Բայց նա դարձեալ մի երրորդ յիսնապետ ուղարկեց իր յիսուն մարդկանցով. բայց այդ երրորդ յիսնապետը վեր ելաւ գնաց եւ Եղիայի առաջին ծունկը կրկնեց եւ աղաչեց նորան եւ ասեց նորան. Ով մարդ Աստուծոյ, թող իմ հոգին եւ այս յիսուն ծառաներիդ հոգին քո աչքին պատուական համարուին։</verse>
				<verse number="14">Ահա երկնքից կրակ իջաւ եւ լափեց այն առաջի երկու յիսնապետներին եւ նորանց յիսուն մարդկանցը. բայց հիմա թող իմ անձը պատուական համարուի քո աչքին։</verse>
				<verse number="15">Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Եղիային. Վայր իջիր նորա հետ, նորա երեսիցը մի վախենար։ Եւ նա վեր կացաւ եւ վայր իջաւ նորա հետ թագաւորի մօտը։</verse>
				<verse number="16">Եւ ասեց նորան. Տէրն այսպէս է ասում. Որովհետեւ դու պատգամաւորներ ուղարկեցիր Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն հարցնելու իբր թէ Իսրայէլումն Աստուած չլինէր, որ նորանից բան հարցնէիր, նորա համար վերան ելած անկողնիցդ վայր պիտի չիջնես, այլ անպատճառ պիտի մեռնես։</verse>
				<verse number="17">Եւ նա մեռաւ Տիրոջ խօսքի համեմատ, որը ասել էր Եղիան, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Յովրամը Յուդայի Յովսափատեան Յովրամ թագաւորի երկրորդ տարիումը, որովհետեւ նա որդի չունէր։</verse>
				<verse number="18">Եւ Ոքոզիայի գործերի մնացորդը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ եղաւ որ Տէրը Եղիային մրրիկով երկինքը վեր բարձրացնելու ժամանակին, Եղիան եւ Եղիսէն գնացին Գաղգաղայից։</verse>
				<verse number="2">Եւ Եղիան ասեց Եղիսէին. Դու այստեղ մնա, որովհետեւ Տէրն ինձ մինչեւ Բեթէլ է ուղարկել. եւ Եղիսէն ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. եւ գնացին Բեթէլ։</verse>
				<verse number="3">Եւ Բեթէլումն եղող մարգարէների որդիքը դուրս եկան Եղիսէի մօտ եւ նորան ասեցին, Գիտե՞ս արդեօք որ այսօր Տէրը վեր է առնելու քո տիրոջը գլխիցդ. եւ նա ասեց. Ես էլ գիտեմ, լռեցէք։</verse>
				<verse number="4">Եւ Եղիան ասեց նորան. Այստեղ մնա, Եղիսէ, որովհետեւ Տէրն ինձ Երիքով է ուղարկել. եւ նա ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. եւ գնացին Երիքով։</verse>
				<verse number="5">Եւ Երիքովումը լինող մարգարէների որդիքը մօտեցան Եղիսէին եւ ասեցին նորան. Գիտե՞ս արդեօք որ այսօր Տէրը վեր է առնելու քո տիրոջը գլխիցդ. եւ նա ասեց. Ես էլ գիտեմ, լռեցէք։</verse>
				<verse number="6">Եւ Եղիան ասեց նորան. Այստեղ մնա, որովհետեւ Տէրն ինձ Յորդանան է ուղարկել. եւ նա ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. եւ երկուսն էլ գնացին։</verse>
				<verse number="7">Եւ մարգարէների որդկանցից յիսուն մարդ գնացին եւ հեռուանց կանգնեցին դիմացը. իսկ նորանք երկուսը կանգնել էին Յորդանանի մօտ։</verse>
				<verse number="8">Եւ Եղիան առաւ իր վերարկուն, ծալեց եւ զարկեց ջրին, եւ ջուրը բաժանուեց այս կողմը եւ այն կողմը. եւ երկուսն էլ անցան ցամաքով։</verse>
				<verse number="9">Եւ եղաւ երբոր նորանք անցնում էին, Եղիան ասեց Եղիսէին. Խնդրիր՝ ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վեր առնուած։ Եւ Եղիսէն ասեց. Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վերայ։</verse>
				<verse number="10">Եւ նա ասեց. Դժուար բան խնդրեցիր. եթէ ես քեզանից վեր առնուելիս դու ինձ տեսար, քեզ կլինի այնպէս. բայց եթէ ոչ, չի լինիլ։</verse>
				<verse number="11">Եւ եղաւ երբոր նորանք գնում էին եւ գնալով խօսում էին, ահա մի հրեղէն կառք եւ հրեղէն ձիանք, որ նորանց երկուսին բաժանեցին. եւ Եղիան մրրիկով վեր ելաւ երկինքը։</verse>
				<verse number="12">Իսկ Եղիսէն մտիկ էր տալիս եւ կանչում. Հայր իմ, հայր իմ, Իսրայէլի կառքը եւ նորա ձիաւորները. եւ նորան այլ եւս չտեսաւ, եւ բռնեց նորա հանդերձներիցը եւ պատառեց նորանց երկու պատառ արաւ։</verse>
				<verse number="13">Եւ վեր առաւ Եղիայի վերարկուն որ ընկել էր նորա վերայից, եւ ետ դառաւ ու կանգնեց Յորդանանի ափին։</verse>
				<verse number="14">Եւ առաւ Եղիայի վերարկուն, որ ընկել էր նորա վերայից եւ զարկեց ջրին ու ասեց. Ո՞ւր է Եղիայի Տէր Աստուածը՝ նա ինքը. եւ զարկեց ջրին, եւ ջրերը բաժանուեցան այս կողմը եւ այն կողմը, եւ Եղիսէն անց կացաւ։</verse>
				<verse number="15">Եւ նորան տեսնում էին մարգարէների որդիքը, որ դիմացը՝ Երիքովումն էին, եւ ասում էին. Եղիայի ոգին հանգչել է Եղիսէի վերայ. եւ եկան նորան դիմաւորելու եւ խոնարհութիւն արին նորա առաջին մինչեւ գետինը.</verse>
				<verse number="16">Եւ ասեցին նորան. Ահա ծառաներիդ հետ յիսուն զօրաւոր մարդիկ կան, թող գնան եւ որոնեն քո տիրոջը, գուցէ Տիրոջ հոգին նորան վեր է առել եւ մէկ սարի վերայ կամ հովիտների մէկի մէջ գցել. եւ նա ասեց. Մի ուղարկէք։</verse>
				<verse number="17">Եւ նորանք բռնադատեցին նորան մինչեւ որ ամաչեց եւ ասեց. Ուղարկեցէք. եւ նորանք յիսուն մարդ ուղարկեցին, եւ նորանք որոնեցին երեք օր, բայց նորան չգտան.</verse>
				<verse number="18">Եւ ետ դառան նորա մօտ, եւ նա նստած էր Երիքով, եւ նորանց ասեց. Ես ձեզ չասեցի՞ թէ Մի գնաք։</verse>
				<verse number="19">Եւ այն քաղաքի մարդիկն ասեցին Եղիսէին. Ահա քաղաքիս դիրքը լաւ է ինչպէս որ տէրս տեսնում է, բայց ջուրը վատ է եւ երկիրը՝ անպտուղ։</verse>
				<verse number="20">Եւ նա ասեց. Ինձ մի նոր կուժ բերէք եւ մէջը աղ դրէք. եւ բերին նորա մօտ։</verse>
				<verse number="21">Եւ նա գնաց ջուրերի աղբիւրի մօտ եւ աղ գցեց այնտեղ, եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Ես բժշկեցի այս ջուրերը. այսուհետեւ այդտեղից այլ եւս մահ եւ անպտղութիւն չլինի։</verse>
				<verse number="22">Եւ այն ջուրերը բժշկուեցան մինչեւ այսօր՝ Եղիսէի խօսած խօսքին պէս։</verse>
				<verse number="23">Եւ նա այնտեղից գնաց Բեթէլ. եւ նա ճանապարհովը վեր էր գնում եւ փոքր տղերք դուրս եկան քաղաքիցը եւ ծաղր անելով ասում էին նորան. Վեր եկ, կնդակ, վեր եկ, կնդակ։</verse>
				<verse number="24">Եւ նա ետ դառաւ, եւ նորանց տեսաւ եւ անիծեց նորանց Տիրոջ անունովը. եւ անտառիցն երկու արջ դուրս եկան եւ նորանցից քառասունեւերկու երեխայ պատառեցին։</verse>
				<verse number="25">Եւ այնտեղից գնաց Կարմեղոս սարը, եւ այնտեղից ետ եկաւ Սամարիա։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ Աքաաբի որդի Յովրամը թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յուդայի Յովսափատ թագաւորի տասնեւութերորդ տարիումը, եւ թագաւորեց տասնեւերկու տարի։</verse>
				<verse number="2">Եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, միայն ոչ թէ իր հօրը եւ մօրը պէս, եւ հեռացրեց իր հօր շինած Բահաղի արձանը։</verse>
				<verse number="3">Սակայն Նաբատեան Յերոբովամի այն մեղքին հետեւեց, որով նա Իսրայէլին մեղանչել տուաւ. Իսրայէլին մեղանչել տուաւ. նորանից չհեռացաւ։</verse>
				<verse number="4">Եւ Մովաբացիների Մեսա թագաւորը հարուստ էր հօտերով, եւ նա տալիս էր Իսրայէլի թագաւորին հարիւր հազար գառն եւ հարիւր հազար գեղմնաւոր խոյեր.</verse>
				<verse number="5">Եւ երբոր Աքաաբ թագաւորը մեռաւ, Մովաբի թագաւորը ապստամբուեց Իսրայէլի թագաւորի դէմ։</verse>
				<verse number="6">Եւ այն ժամանակ Յովրամը դուրս եկաւ Սամարիայից եւ հանդէս արաւ բոլոր Իսրայէլին։</verse>
				<verse number="7">Եւ գնաց մարդ ուղարկեց Յուդայի Յովսափատ թագաւորին ասելով. Մովաբացիների թագաւորը ապստամբուել է ինձ դէմ. ինձ հետ պատերազմելու կգնա՞ս Մովաբի վերայ. եւ նա ասեց. Կգնամ. ինչպէս որ դու՝ այնպէս էլ ես, ինչպէս որ քո ժողովուրդը՝ այնպէս էլ իմ ժողովուրդը, ինչպէս որ քո ձիանքն՝ այնպէս էլ իմ ձիանքը։</verse>
				<verse number="8">Եւ նա ասեց. Ո՞ր ճանապարհով գնանք. նա էլ ասեց. Եդովմի անապատի ճանապարհովը։</verse>
				<verse number="9">Եւ գնացին Իսրայէլի թագաւորը, Յուդայի թագաւորը եւ Եդովմի թագաւորը եւ եօթն օր պտոյտ տուին, եւ ջուր չկար ոչ բանակի համար եւ ոչ էլ նորանց հետ եղող անասունների համար։</verse>
				<verse number="10">Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Ափսո՛ս որ Տէրը կանչել է երեք թագաւորներիս, որ Մովաբի թագաւորի ձեռքը մատնէ։</verse>
				<verse number="11">Եւ Յովսափատն ասեց. Այստեղ Տիրոջ մարգարէ չկա՞յ, որ Տիրոջ խօսքը հարցնենք նորանից. եւ Իսրայէլի թագաւորի ծառաներից մէկը պատասխանեց եւ ասեց. Այստեղ է Սափատի որդի Եղիսէն, որ ջուր էր ածում Եղիայի ձեռքերին։</verse>
				<verse number="12">Եւ Յովսափատն ասեց. Տիրոջ խօսքը կայ նորա մօտ։ Եւ վայր իջան նորա մօտ Իսրայէլի թագաւորը եւ Յովսափատը եւ Եդովմի թագաւորը։</verse>
				<verse number="13">Եւ Եղիսէն ասեց Իսրայէլի թագաւորին. Դու ի՞նչ բան ունես ինձ հետ. գնա քո հօր մարգարէների մօտ եւ քո մօր մարգարէների մօտ։ Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Ոչ, որովհետեւ Տէրն այս երեք թագաւորին կանչել է, որ նորանց տայ Մովաբի թագաւորի ձեռքը։</verse>
				<verse number="14">Եւ Եղիսէն ասեց. Կենդանի է Զօրաց Տէրը որի առաջին կանգնած եմ, եթէ ես չյարգէի Յուդայի Յովսափատ թագաւորին, քեզ մտիկ չէի տալ եւ քեզ չէի տեսնիլ։</verse>
				<verse number="15">Բայց հիմա ինձ համար մի նուագածու բերէք. եւ երբոր նուագածուն նուագեց, այն ժամանակ նորա վերայ եղաւ Տիրոջ ձեռքը.</verse>
				<verse number="16">Եւ նա ասեց. Այսպէս է ասում Տէրը. Այս հեղեղատը փոս փոս արէք։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. Քամի չէք տեսնիլ, եւ անձրեւ չէք տեսնիլ, բայց այս հեղեղատը ջրով կլցուի եւ կխմէք դուք եւ ձեր հօտերը եւ ձեր անասունները։</verse>
				<verse number="18">Բայց այս թեթեւ բան է Տիրոջ աչքի առաջին, նա Մովաբն էլ պիտի յանձնէ ձեր ձեռքը։</verse>
				<verse number="19">Եւ դուք պիտի ջարդէք ամեն պարսպաւոր քաղաքները, եւ ամեն ընտիր քաղաքները եւ բոլոր ազնիւ ծառերը պիտի կտորէք, եւ բոլոր ջրի աղբիւրները պիտի խցկէք, եւ բոլոր ընտիր արտերը քարերով պիտի փչացնէք։</verse>
				<verse number="20">Եւ առաւօտեան զոհը մատուցանելիս, ահա ջուրեր էին գալիս Եդովմի կողմից, եւ երկիրը լցուեցաւ ջրով։</verse>
				<verse number="21">Եւ բոլոր Մովաբացիները լսեցին, որ թագաւորներն եկել են նորանց հետ պատերազմելու, եւ բոլոր գօտի կապողները եւ նորանցից էլ մեծերը ժողովուեցան եւ կանգնեցին սահմանի վերայ։</verse>
				<verse number="22">Եւ առաւօտը կանուխ վեր կացան, եւ երբոր արեգակը ծագեց ջրերի վերայ, Այն ժամանակ Մովաբացիները հեռուանց մտիկ արին կարմիր ջրերին իբրեւ արիւնի։</verse>
				<verse number="23">Եւ ասում էին. Այս արիւն է. թագաւորները կռուել են իրար հետ եւ իրար ջարդել. եւ արդ, ով Մովաբացիներ, աւարի՜ գնանք։</verse>
				<verse number="24">Եւ եկան Իսրայէլի բանակը, բայց Իսրայէլացիները վեր կացան ու ջարդեցին Մովաբացիներին, եւ նորանք փախան նորանց առաջից. բայց նորանք մտան նորա մէջը (այսինքն Մովաբացիների երկիրը) եւ ջարդեցին Մովաբացիներին.</verse>
				<verse number="25">Եւ քաղաքները քանդեցին, եւ ամեն մարդ իր քարը ամեն լաւ արտի մէջ գցեց եւ նորան լցրին եւ խցկեցին բոլոր ջրի աղբիւրները, եւ կտորեցին ամեն ազնիւ ծառերը, այնպէս որ Կիրհարէսէթում միայն քարերը մնացին. եւ պարսաւորները պաշարեցին նորան եւ ջարդեցին։</verse>
				<verse number="26">Եւ երբոր Մովաբի թագաւորը տեսաւ, որ պատերազմը իր վերայ սաստկացաւ, եօթը հարիւր սուսերամերկ զօրք առաւ իր հետը, որ ճղեն անցնեն մինչեւ Եդովմի թագաւորը, բայց չկարողացան։</verse>
				<verse number="27">Եւ նա վեր առաւ իր անդրանիկ որդին, որ պիտի թագաւորէր իր տեղը, եւ նորան ողջակէզ մատուցրեց պարսպի վերայ. եւ Իսրայէլացիների դէմ մեծ բարկութիւն եղաւ. եւ նորանք ետ քաշուեցան նորանից եւ ետ դառան իրանց երկիրը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ մարգարէների որդկանց կնիկներից մէկն աղաղակեց դէպի Եղիսէն ասելով. Ծառադ՝ իմ մարդը մեռել է. եւ դու գիտես որ ծառադ երկիւղած էր Տէրիցը. բայց պարտատէրը եկել է որ իմ երկու երեխերքին իրան համար ծառաներ անէ։</verse>
				<verse number="2">Եւ Եղիսէն ասեց նորան. Ես քեզ ի՞նչ անեմ. ասիր ինձ. ի՞նչ ունես տանդ։ Եւ նա ասեց. Աղախինդ իր տանը ամենեւին ոչինչ չունի, բացի մի իւղի աման։</verse>
				<verse number="3">Եւ նա ասեց. Գնա դրսիցը՝ քո բոլոր դրացիներիցը դարտակ ամաններ ուզիր. քիչ չհաւաքես։</verse>
				<verse number="4">Եւ տունդ մտիր ու դուռը քո ետեւից եւ քո որդկանց ետեւից կողպիր, եւ իւղը ածիր այն բոլոր ամանների մէջ. եւ լցուածները վեր առ։</verse>
				<verse number="5">Եւ կինը գնաց նորա կշտիցը, եւ դուռը կողպեց իր ետեւից եւ իր որդկանց ետեւից։ Նորանք իրան ամաններ էին տալիս, եւ նա ածում էր։</verse>
				<verse number="6">Եւ երբոր ամանները լցուեցան, ասեց իր տղային. Էլ աման տուր ինձ, եւ նորան ասեց. Էլ աման չկայ. եւ իւղը դադարեց։</verse>
				<verse number="7">Եւ կինը եկաւ ու պատմեց Աստուծոյ մարդին. նա էլ ասեց. Գնա իւղը ծախիր եւ պարտքդ վճարիր, եւ մնացածովը ապրիր դու եւ տղերքդ։</verse>
				<verse number="8">Եւ մէկ օր Եղիսէն անց էր կենում Սունամով, եւ այնտեղ մի հարուստ կին կար. եւ նա նորան ստիպեց հաց ուտելու. եւ քանի անգամ որ այնտեղով անց էր կենում, գնում էր այնտեղ հաց ուտելու։</verse>
				<verse number="9">Եւ նա ասեց իր մարդին. Ահա գիտեմ որ այդ Աստուծոյ մարդը սուրբ է, որը միշտ անցնում է մեր մօտովը։</verse>
				<verse number="10">Թող մի փոքր վերնատուն շինենք պատի վերայ, եւ նորա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ եւ աշտանակ դնենք որ մեզ մօտ գալիս այնտեղ գնայ։</verse>
				<verse number="11">Եւ եղաւ մէկ օր որ նա եկաւ այնտեղ եւ գնաց վերնատունը եւ այնտեղ պառկեց։</verse>
				<verse number="12">Եւ իր ծառայ Գէեզիին ասեց. Այդ Սունամացի կնկան կանչիր. եւ նա նորան կանչեց. եւ կինը կանգնեց նորա առաջին։</verse>
				<verse number="13">Եւ ծառային ասեց. Ասիր նորան, ահա մեզ համար այս բոլոր աշխատանքը քաշեցիր, հիմա ի՞նչ պէտք է անել քեզ. թագաւորի մօտ մի բան ունե՞ս, կամ զօրագլխի՞ մօտ. բայց կինն ասեց. Ես իմ ժողովրդի մէջ եմ բնակվում։</verse>
				<verse number="14">Եւ նա ասեց. Ուրեմն ի՞նչ պէտք է նորա համար անել. Եւ Գէեզին ասեց. Յիրաւի՝ ինքը որդի չունի, եւ մարդն էլ ծեր է։</verse>
				<verse number="15">Եւ ասեց. Կանչիր նորան. եւ նա կանչեց նորան. եւ կինը կանգնեց դռանը։</verse>
				<verse number="16">Եւ Եղիսէն ասեց. Եկող տարի հէնց այս ժամանակին մի որդի կգրկես։ Եւ կինն ասեց. Ոչ, ով իմ տէր՝ մարդ Աստուծոյ, աղախինիդ սուտ մի ասիր։</verse>
				<verse number="17">Սակայն կինը յղացաւ եւ մի որդի ծնեց յաջորդ տարուայ նոյն ժամանակին, որ նորան ասել էր Եղիսէն։</verse>
				<verse number="18">Եւ երեխան մեծացաւ, եւ մէկ օր գնաց հնձողներին իր հօր մօտ։</verse>
				<verse number="19">Եւ ասեց իր հօրը. Գլո՜ւխս, գլո՜ւխս. եւ նա ծառային ասեց. Նորան տար իր մօրը։</verse>
				<verse number="20">Եւ նա նորան վեր առաւ տարաւ նորա մօրը, եւ նա մնաց նորա ծնկերի վերայ մինչեւ կէս օր եւ մեռաւ։</verse>
				<verse number="21">Եւ նա վեր գնաց եւ նորան պառկեցրեց Աստուծոյ մարդի անկողինի վերայ եւ ետեւիցը կողպեց ու գնաց։</verse>
				<verse number="22">Եւ իր մարդին կանչեց եւ ասեց. Ծառաներից մէկին ինձ մօտ ուղարկիր եւ էշերից՝ մէկը, որ շուտով գնամ մինչեւ Աստուծոյ մարդին եւ ետ դառնամ։</verse>
				<verse number="23">Եւ մարդն ասեց. Ի՞նչու համար ես դու այսօր նորա մօտ գնում, ոչ ամսագլուխ է, ոչ շաբաթ. նա էլ ասեց. Հանգիստ եղիր։</verse>
				<verse number="24">Եւ նա էշը պատրաստեց եւ ասեց ծառային. Քշիր եւ գնա. եւ չկանգնեցնես մինչեւ որ քեզ ասեմ։</verse>
				<verse number="25">Եւ նա գնաց ու հասաւ Աստուծոյ մարդին Կարմեղոս սարի վերայ. եւ երբոր Աստուծոյ մարդը նորան տեսաւ իր դիմացին, այն ժամանակ ասեց իր ծառայ Գեէզիին. Ահա սա այն Սունամացի կինն է։</verse>
				<verse number="26">Արդ վազիր նորան դիմաւորիր եւ ասիր նորան. Ողջ առո՞ղջ ես, ողջ առո՞ղջ է մարդդ, ողջ առո՞ղջ է երեխադ. եւ նա ասեց. Ողջ առողջ։</verse>
				<verse number="27">Եւ կինը գնաց սարը Աստուծոյ մարդի մօտը եւ բռնեց նորա ոտքերը. եւ Գէեզին մօտեցաւ որ նորան ետ քաշէ. բայց Աստուծոյ մարդն ասեց. Թող տուր դորան. որովհետեւ սիրտը ցաւած է, եւ Տէրը ծածկել է ինձանից եւ ինձ չէ իմացրել։</verse>
				<verse number="28">Եւ նա ասեց. Ես իմ տէրից որդի խնդրեցի՞. չասեցի՞ թէ ինձ մի խաբիր։</verse>
				<verse number="29">Եւ նա Գէեզիին ասեց. Մէջքդ գօտի կապիր եւ առ իմ գաւազանը ձեռքդ եւ գնա. եթէ մի մարդի հանդիպես, նորան բարեւ մի տար. եւ եթէ քեզ մէկը բարեւ տայ, նորան պատասխան մի տար. եւ իմ գաւազանը տար դիր երեխայի երեսին։</verse>
				<verse number="30">Բայց երեխայի մայրն ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. եւ նա վեր կացաւ գնաց այն կնկայ ետեւից։</verse>
				<verse number="31">Եւ Գէեզին գնացել էր նորանց առաջից, եւ գաւազանը երեխայի երեսին դրել, բայց ոչ ձայն կար, ոչ էլ լսել. եւ ետ դառաւ նորան դիմաւորեց եւ նորան պատմեց ասելով թէ Երեխան չզարթնեց։</verse>
				<verse number="32">Եւ Եղիսէն մտաւ տունը, եւ ահա տղան մեռած նորա անկողինի վերայ պառկած էր։</verse>
				<verse number="33">Եւ նա ներս մտաւ եւ դուռը կողպեց իրանց երկուսի ետեւից եւ աղօթք արաւ Տիրոջը։</verse>
				<verse number="34">Եւ վեր կացաւ պառկեց երեխայի վերայ, եւ դրաւ իր բերանը նորա բերանի վերայ, եւ իր աչքերը նորա աչքերի վերայ եւ իր թաթերը նորա թաթերի վերայ եւ կռացաւ նորա վերայ. եւ երեխայի մարմինը տաքացաւ։</verse>
				<verse number="35">Եւ ետ դառաւ տան մէջը մէկ այս կողմը մէկ այն կողմը գնաց, եւ վեր կացաւ կռացաւ նորա վերայ, եւ երեխան եօթն անգամ փռշտաց. եւ երեխան իր աչքերը բացաւ։</verse>
				<verse number="36">Եւ նա կանչեց Գէեզիին. Կանչիր այդ Սունամացի կնկան. եւ նա նորան կանչեց. եւ կինն էլ եկաւ նորա մօտ. եւ նա ասեց. Առ երեխադ։</verse>
				<verse number="37">Եւ կինը եկաւ ու ընկաւ նորա ոտքերը եւ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ, եւ իր որդին առաւ եւ գնաց։</verse>
				<verse number="38">Եւ Եղիսէն ետ դառաւ Գաղգաղա։ Եւ այն երկրումը սով կար. եւ մարգարէների որդիքը նորա առաջին նստել էին. եւ նա ասեց իր ծառային. Մեծ կաթսան դիր եւ ապուր եփիր մարգարէների որդկանց համար։</verse>
				<verse number="39">Եւ նորանցից մէկը դուրս եկաւ դաշտը կանաչեղէն ժողովելու, եւ վայրի որթ գտաւ եւ նորանից վայրի վարունկ քաղեց շալակը լիքը. եւ եկաւ ու փրթեց ապուրի կաթսայի մէջը, որովհետեւ չգիտէին։</verse>
				<verse number="40">Եւ ածեցին մարդկանց համար որ ուտեն. եւ երբոր այն ապուրիցը կերան, գոռալով ասեցին. Կաթսայումը մահ կայ, ով մարդ Աստուծոյ. եւ չկարողացան ուտել։</verse>
				<verse number="41">Եւ նա ասեց. Ալիւր բերէք. եւ ալիւրը կաթսան գցեց, եւ ասեց. Ածիր մարդկանց համար, թող ուտեն. եւ կաթսայումն այլ ևս վատ բան չկար։</verse>
				<verse number="42">Եւ մի մարդ եկաւ Բահաղ-սաղիսայից եւ բերաւ Աստուծոյ մարդի համար երախայրիների հաց՝ քսան հատ գարեղէն հաց եւ թարմ հասկեր իր պարկումը, եւ ասեց. Տուր ժողովրդիդ որ ուտեն։</verse>
				<verse number="43">Եւ նորա ծառան ասեց. Ի՞նչ դնեմ այս հարիւր մարդկանց առաջին. բայց նա ասեց. Տուր մարդկանցը որ ուտեն. որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Կուտեն եւ կաւելանայ էլ։</verse>
				<verse number="44">Եւ նա դրաւ նորանց առաջին, եւ նորանք կերան, եւ աւելացաւ էլ Տիրոջ խօսքի համեմատ։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ Ասորիների թագաւորի զօրագլուխ Նէեմանը մի մեծ եւ յարգելի մարդ էր իր տիրոջ առաջին. որովհետեւ Տէրը նորա միջոցով փրկութիւն էր տուել Ասորիներին. եւ այս մարդը քաջ զօրաւոր էր, բայց բորոտ էր։</verse>
				<verse number="2">Ասորիները մէկ անգամ գունդերով էին եկել եւ Իսրայէլի երկրից մի փոքր աղջիկ գերի տարել, որ Նէեմանի կնկայ առաջին էր լինում։</verse>
				<verse number="3">Եւ սա ասեց իր տիկնոջը. Երանի թէ իմ տէրը Սամարիայումն եղող մարգարէի առաջին լինէր. այն ժամանակ նա նորան կբժշկէր իր բորոտութիւնիցը։</verse>
				<verse number="4">Եւ Նէեմանը գնաց եւ պատմեց իր տիրոջն ասելով. Այսպէս եւ այսպէս է խօսել այն Իսրայէլի երկրից եղող աղջիկը։</verse>
				<verse number="5">Եւ Ասորիների թագաւորն ասեց. Ճանապարհուիր գնա. եւ ես նամակ կուղարկեմ Իսրայէլի թագաւորին։ Եւ նա գնաց եւ իր հետը վեր առաւ տասը տաղանդ արծաթ եւ վեց հազար ոսկի, եւ տասը փոխնորդ հանդերձներ։</verse>
				<verse number="6">Եւ նամակը բերաւ տուաւ Իսրայէլի թագաւորին ասելով. Եւ արդ այս նամակը հէնց որ քեզ հասաւ ահա ուղարկում եմ քեզ մօտ իմ Նէեման ծառային, որ դու բժշկես նորան իր բորոտութիւնիցը։</verse>
				<verse number="7">Եւ երբոր Իսրայէլի թագաւորը կարդաց նամակը, պատառեց իր հանդերձները եւ ասեց. Մի՞թէ ես Աստուած եմ որ մեռցնեմ կամ ապրեցնեմ, որ սա ինձ մօտ է ուղարկում մարդին իր բորոտութիւնիցը բժշկելու. սակայն դուք իմացէք եւ տեսէք որ նա պատճառ է որոնում ինձանից։</verse>
				<verse number="8">Եւ երբոր Աստուծոյ մարդը՝ Եղիսէն լսեց, որ Իսրայէլի թագաւորը պատառել է իր հանդերձը, այն ժամանակ մարդ ուղարկեց թագաւորին ասելով. Ի՞նչու համար պատառեցիր հանդերձդ. թող նա ինձ մօտ գայ եւ իմանայ որ մարգարէ կայ Իսրայէլի մէջ։</verse>
				<verse number="9">Եւ Նէեմանը գնաց իր ձիերովն ու կառքովը եւ կանգնեց Եղիսէի տան դռան մօտ։</verse>
				<verse number="10">Եւ Եղիսէն պատգամաւոր ուղարկեց նորա մօտ ասելով, Գնա եւ եօթն անգամ լուացուիր Յորդանանումը, եւ մարմինդ քեզ մօտ կդառնայ եւ կմաքրուիս։</verse>
				<verse number="11">Բայց Նէեմանը բարկացաւ եւ գնաց՝ ասելով. Ահա ես կարծում էի թէ անպատճառ ինձ մօտ դուրս կգայ եւ կկանգնէ ու իր Եհովայ Աստուծոյ անունը կկանչէ, եւ ձեռքը կդնէ այն տեղի վերայ, եւ այն ժամանակ բորոտութիւնը կբժշկէ։</verse>
				<verse number="12">Մի՞թէ Դամասկոսի Աբանա եւ Փարփար գետերը Իսրայէլի բոլոր ջրերիցը լաւ չեն. մի՞թէ նորանցում չէի լուացուիլ եւ մաքրուիլ։ Եւ նա ետ դառաւ գնաց բարկութեամբ։</verse>
				<verse number="13">Բայց նորա ծառաները մօտեցան եւ խօսեցին նորա հետ եւ ասեցին. Ով հայր, եթէ մարգարէն քեզ մի մեծ բան ասած լինէր, չէի՞ր անիլ. ո՞ւր մնաց որ քեզ ասեց. Լուացուիր եւ կմաքրուիս։</verse>
				<verse number="14">Եւ նա վայր իջաւ եւ եօթն անգամ թաղուեցաւ Յորդանանի մէջ Աստուծոյ մարդի խօսքին համեմատ. եւ նորա մարմինը ետ դառաւ իբրեւ մի փոքր տղայի մարմին, եւ նա մաքրուեցաւ։</verse>
				<verse number="15">Եւ նա ետ դառաւ իր բոլոր բանակովը Աստուծոյ մարդի մօտ եւ եկաւ կանգնեց նորա առաջին եւ ասեց. Ահա իմացայ որ բոլոր երկրիս վերայ Աստուած չկայ բայց միայն Իսրայէլումը. եւ հիմա խնդրեմ՝ ծառայիցդ մի ընծայ ընդունիր։</verse>
				<verse number="16">Բայց նա ասեց. Կենդանի է Տէրը, որի առաջին ես կանգնած եմ, եթէ ընդունեմ. եւ նա ստիպեց նորան, բայց նա մերժեց։</verse>
				<verse number="17">Եւ Նէեմանն ասեց. Հիմա որ ոչ, թող ծառայիդ երկու ջորիի բեռ հող տրուի. որովհետեւ ծառադ այլ եւս բացի Եհովայից ուրիշ աստուածների ողջակէզ կամ զոհ չի անելու։</verse>
				<verse number="18">Այս բանը միայն թող ներէ Եհովան քո ծառային, այսինքն երբոր իմ տէրը Ռեմօնի տունը մտնէ այնտեղ երկրպագութիւն անելու համար, եւ նա կռնէ իմ ձեռքին եւ ես կռանամ Ռեմօնի տանը, այն ժամանակ այս բանի համար՝ այսինքն Ռեմօնի տանը իմ կռանալու համար՝ թող Տէրը ներէ քո ծառային։</verse>
				<verse number="19">Եւ նա ասեց նորան. Գնա խաղաղութեամբ. եւ նա գնաց նորա մօտից բաւական տեղ։</verse>
				<verse number="20">Եւ Գէեզին՝ Աստուծոյ մարդ Եղիսէի ծառան՝ ասեց. Ահա իմ տէրը խնայեց այս Ասորի Նէեմանին նորա բերածը ձեռքիցը առնելու. կենդանի է Տէրը, եթէ ես չվազեմ նորա ետեւից եւ նորանից մի բան չառնեմ։</verse>
				<verse number="21">Եւ Գէեզին վազեց Նէեմանի ետեւիցը. եւ Նէեմանը տեսաւ մէկը ետեւիցը վազ էր տալիս. եւ նա վայր թռաւ կառքիցը նորան դիմաւորելու եւ ասեց. Խաղաղութի՞ւն է. եւ նա ասեց.</verse>
				<verse number="22">Խաղաղութիւն. իմ տէրն ինձ ուղարկեց թէ Ահա հիմա ինձ մօտ երկու պատանիներ են եկել Եփրեմի սարից մարգարէների որդկանցիցը. խնդրեմ նորանց համար մի տաղանդ արծաթ եւ երկու փոխնորդ հանդերձ տուր։</verse>
				<verse number="23">Եւ Նէեմանն ասեց. Բարեհաճիր՝ երկու տաղանդ առ, եւ ստիպեց նորան, եւ ծրարեց երկու տաղանդ արծաթը երկու պարկի մէջ եւ երկու փոխնորդ հանդերձը եւ տուաւ իր երկու ծառաներին, որ տարին նորա առաջիցը։</verse>
				<verse number="24">Եւ երբոր բլրին հասան, առաւ նորանց ձեռքիցը եւ թաքցրեց տան մէջ. բայց մարդկանցը ճանապարհ դրաւ, եւ նորանք գնացին։</verse>
				<verse number="25">Իսկ ինքն եկաւ ու կանգնեց իր տիրոջ առաջին. եւ Եղիսէն ասեց նորան. Ո՞րտեղից, Գէեզի. եւ նա ասեց. Ծառադ այս կամ այն կողմը չէ գնացել։</verse>
				<verse number="26">Եւ Եղիսէն նորան ասեց. Չէ՞ որ իմ հոգին գնացել էր երբոր մարդը ետ դառաւ իր կառքիցը քեզ դիմաւորելու. ժամանա՞կն է արծաթ առնելու եւ հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հօտեր, արջառներ եւ ծառաներ ու աղախիններ առնելու։</verse>
				<verse number="27">Ուստի Նէեմանի բորոտութիւնը քեզ եւ քո սերունդին փակչի յաւիտեան. եւ նա դուրս եկաւ նորա առաջիցը ձիւնի պէս բորոտ։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ մարգարէի որդիքն ասեցին Եղիսէին. Ահա այս տեղը՝ ուր որ մենք բնակվում ենք քո առաջին, մեզ համար նեղ է։</verse>
				<verse number="2">Թող գնանք մինչեւ Յորդանան, եւ ամեն մէկս վեր առնենք այնտեղից մէկ գերան, եւ այնտեղ մեզ համար տեղ շինենք այնտեղ բնակուելու. եւ նա ասեց. Գնացէք։</verse>
				<verse number="3">Եւ նորանցից մէկն ասեց. Բարեհաճիր, դու էլ գնա ծառաներիդ հետ. եւ նա ասեց. Ես կգամ։</verse>
				<verse number="4">Եւ գնաց նորանց հետ, եւ եկան Յորդանան եւ ծառերը կտրում էին։</verse>
				<verse number="5">Եւ մէկը գերանը կտրելիս տապարի երկաթն ընկաւ ջուրը, եւ նա գոչելով ասեց. Վա՜յ, տէր իմ, նաեւ փոխ առուած էր։</verse>
				<verse number="6">Եւ Աստուծոյ մարդն ասեց. Ո՞ւր ընկաւ. եւ նա տեղը նորան ցոյց տուաւ. նա էլ մի փայտ կտրեց եւ գցեց այնտեղ, եւ երկաթին լողալ տուաւ։</verse>
				<verse number="7">Եւ ասեց. Այդ վեր առ. նա էլ ձեռքը մեկնեց ու վեր առաւ նորան։</verse>
				<verse number="8">Եւ Ասորիների թագաւորը պատերազմում էր Իսրայէլի դէմ, եւ իր ծառաների հետ խորհուրդ արաւ ասելով. Այսինչ կամ այնինչ տեղը բանակ դնեմ։</verse>
				<verse number="9">Բայց Աստուծոյ մարդը Իսրայէլի թագաւորին լուր ուղարկեց ասելով. Զգուշացիր այստեղով անցկենալուց. որովհետեւ Ասորիները այնտեղ բանակ են տուել։</verse>
				<verse number="10">Եւ Իսրայէլի թագաւորը մարդ էր ուղարկում այնտեղը որի համար Աստուծոյ մարդն ասում էր եւ նորան զգուշացնում. եւ նա զգուշացաւ այն տեղիցը ոչ թէ մէկ եւ ոչ թէ երկու անգամ։</verse>
				<verse number="11">Եւ Ասորիների թագաւորի սիրտը շփոթուեցաւ այս բանի վերայ եւ իր ծառաներին կանչեց ու ասեց նորանց. Չէ՞ք իմացնիլ ինձ թէ մեր մարդկանցից ով է Իսրայէլի թագաւորի հետ։</verse>
				<verse number="12">Եւ նորա ծառաներից մէկն ասեց. Ոչ, ով իմ տէր թագաւոր, այլ Իսրայէլումն եղող Եղիսէ մարգարէն է իմացնում Իսրայէլի թագաւորին այն բաները, որ դու խօսում ես քո անկողնի սենեակումը։</verse>
				<verse number="13">Եւ նա ասեց. Գնացէք եւ տեսէք, նա ուր է, որ ես մարդ ուղարկեմ ու բռնել տամ. եւ նորան իմացրին ասելով. Ահա Դօթայիմումն է։</verse>
				<verse number="14">Եւ այնտեղ ձիեր եւ կառքեր եւ մեծ զօրք ուղարկեց, եւ սորանք գիշերը եկան ու քաղաքը պաշարեցին։</verse>
				<verse number="15">Եւ Աստուծոյ մարդի ծառան առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ դուրսը եկաւ, եւ ահա զօրքը պատել էր քաղաքը՝ նաեւ ձիերն ու կառքերը. եւ նորա ծառան ասեց նորան. Վա՜յ, տէր իմ, ի՞նչ անենք։</verse>
				<verse number="16">Նա էլ ասեց. Մի վախենար. որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները։</verse>
				<verse number="17">Եւ Եղիսէն աղօթք արաւ եւ ասեց. Ով Տէր, բաց նորա աչքերը որ տեսնէ. եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը։</verse>
				<verse number="18">Եւ նորանք իջան նորա մօտ. բայց Եղիսէն աղօթք արաւ Տիրոջը եւ ասեց. Աղաչում եմ՝ զարկիր այս ժողովրդին կուրութեամբ։ Եւ նորանց զարկեց կուրութեամբ Եղիսէի խօսքին համեմատ։</verse>
				<verse number="19">Եւ Եղիսէն ասեց նորանց. Ճանապարհը այս չէ. եւ քաղաքը այս չէ. իմ ետեւիցը եկէք եւ ձեզ կտանեմ այն մարդի մօտ, որին դուք որոնում էք. եւ նա նորանց տարաւ Սամարիա։</verse>
				<verse number="20">Եւ երբոր եկան Սամարիա, այն ժամանակ Եղիսէն ասեց. Ով Տէր, սորանց աչքերը բաց որ տեսնեն. եւ Տէրը բացաւ նորանց աչքերը եւ նորանք տեսան, եւ ահա Սամարիայի մէջ էին։</verse>
				<verse number="21">Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Եղիսէին՝ երբոր նորանց տեսաւ. Զարկե՞մ, զարկե՞մ, հայր իմ։</verse>
				<verse number="22">Եւ նա ասեց. Մի զարկիր. մի՞թէ դու սպանում ես նորանց որ քո սուրովը եւ աղեղովը գերի արիր. հաց ու ջուր դիր նորանց առաջին որ ուտեն եւ խմեն եւ յետոյ գնան իրանց տիրոջ մօտ։</verse>
				<verse number="23">Եւ նորանց համար մի մեծ հացկերոյթ պատրաստեց, եւ նորանք կերան ու խմեցին. եւ յետոյ նորանց արձակեց եւ նորանք գնացին իրանց տիրոջ մօտ, եւ Ասորիների գունդերը այլ եւս չեկան Իսրայէլի երկիրը։</verse>
				<verse number="24">Եւ սորանից յետոյ ժողովեց Ասորիների Բենադադ թագաւորն իր բոլոր բանակը եւ վեր գնաց ու պաշարեց Սամարիան։</verse>
				<verse number="25">Եւ մեծ սով եղաւ Սամարիայումը. որովհետեւ պաշարել էին նորան, մինչեւ որ մէկ էշի գլուխը ութսուն սիկղ արծաթ եւ մէկ կապճի չորրորդ մաս աղաւնիի աղբը հինգ սիկղ արծաթ եղաւ։</verse>
				<verse number="26">Եւ երբոր Իսրայէլի թագաւորը պարսպի վերայից անցնում էր, մի կին դէպի նորան գոռաց ասելով. Օգնիր ինձ, ով իմ տէր թագաւոր։</verse>
				<verse number="27">Եւ նա ասեց. Եթէ Տէրը քեզ չօգնէ, ես ո՞րտեղից օգնեմ քեզ. կալի՞ցը թէ հնձանիցը։</verse>
				<verse number="28">Եւ թագաւորը նորան ասեց. Ի՞նչ ունես. նա էլ ասեց. Այս կինը ինձ ասեց՝ Տուր տղադ այսօր ուտենք, իմ տղան էլ էգուց կուտենք։</verse>
				<verse number="29">Մենք էլ եփեցինք տղաս եւ կերանք նորան, եւ ես ասում եմ իրան միւս օրը. Տուր տղադ որ ուտենք, բայց դա թաքցրել է իր տղային։</verse>
				<verse number="30">Եւ երբոր թագաւորը լսեց այն կնկայ խօսքերը, պատառեց հանդերձը պարսպի վերայով գնալիս, եւ ժողովուրդը տեսաւ որ ահա ներսեւանց քուրձը նորա մարմնի վերայ էր։</verse>
				<verse number="31">Եւ նա ասեց. Աստուած ինձ այսպէս անէ եւ սորանից աւելի անէ, եթէ Սափատեան Եղիսէի գլուխը այսօր նորա վերայ մնալու լինի։</verse>
				<verse number="32">Եւ Եղիսէն նստել էր իր տանը եւ ծերերն էլ նստել էին նորա հետ. եւ թագաւորը մարդ ուղարկեց իր առաջից. բայց պատգամաւորը դեռ չէր եկել նորա մօտ, որ նա ասեց ծերերին. Տեսնո՞ւմ էք որ այս մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու. տեսէք, հէնց որ պատգամաւորը եկաւ՝ դուռը կողպեցէք եւ նորան սեղմեցէք դռանը. չէ՞ որ նորա տիրոջ ոտքերի ձայնը նորա ետեւիցը գալիս է։</verse>
				<verse number="33">Նա տակաւին նորանց հետ խօսելիս ահա պատգամաւորն իջաւ նորա մօտ եւ ասեց. Ահա այս չարիք է Տիրոջ կողմիցը, այլ եւս ի՞նչ սպասեմ Տէրիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ Եղիսէն ասեց. Լսեցէք Տիրոջ խօսքը, այսպէս է ասում Տէրը. Էգուց այս ժամանակ մէկ գրիւ շարմաղ ալիւրը մէկ սիկղ, եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ կլինի Սամարիայի դռանը։</verse>
				<verse number="2">Եւ պատասխանեց այն նախարարը, որի ձեռքի վերայ կռնում էր թագաւորը, Աստուծոյ մարդին եւ ասեց. Ահա եթէ Տէրը երկնքումը պատուհաններ էլ շինէր, կլինի՞ այդ բանը. բայց նա ասեց. Ահա կտեսնես քո աչքերովը, սակայն ինքդ նորանից չես ուտիլ։</verse>
				<verse number="3">Եւ քաղաքի դռանը չորս բորոտ մարդ կար, եւ նորանք իրար ասեցին. Մենք ի՞նչ ենք այստեղ նստում մինչեւ որ մեռնենք։</verse>
				<verse number="4">Եթէ ասենք՝ գնանք քաղաքը, սով կայ քաղաքումը եւ այնտեղ կմեռնենք. Եե եթէ այստեղ մնանք, կմեռնենք. ուրեմն հիմա եկէք ընկնենք Ասորիների բանակը. եթէ մեզ ողջ թողեցին, կապրենք. բայց եթէ մեզ մեռցրին, կմեռնենք։</verse>
				<verse number="5">Եւ մութ ժամանակին վեր կացան որ գնան Ասորիների բանակը, եւ եկան մինչեւ Ասորիների բանակի ծայրը. եւ ահա այնտեղ մարդ չկար.</verse>
				<verse number="6">Որովհետեւ Տէրը Ասորիների բանակի մէջ կառքերի ձայն եւ ձիերի ձայն եւ մեծ զօրքի ձայն էր լսել տուել, որ իրար ասեցին. Ահա Իսրայէլի թագաւորը Քետացիների թագաւորներին ու Եգիպտոսի թագաւորներին վարձել է մեզ դէմ, որ գան մեզ վերայ։</verse>
				<verse number="7">Եւ վեր կացան ու փախան մութ ժամանակին, եւ թողեցին իրանց վրանները, իրանց ձիերը եւ իրանց էշերն ու բանակը, ինչպէս որ էր, եւ փախան իրանց անձինքը պրծեցնելով։</verse>
				<verse number="8">Եւ այն բորոտները եկան մինչեւ բանակի ծայրը եւ մտան մի վրանի մէջ եւ կերան ու խմեցին եւ արծաթ ու ոսկի ու հանդերձներ առան գնացին եւ թաքցրին. եւ ետ դառան ու մտան մի ուրիշ վրանի մէջ, եւ այնտեղից էլ վեր առան ու գնացին թաքցրին։</verse>
				<verse number="9">Եւ իրար ասեցին. Մենք այսպէս չէինք անելու. այս օրը աւետիքի օր է, եւ մենք լռել ենք եւ մնում ենք մինչեւ առաւօտեան լոյսը, այն ժամանակ մենք յանցաւոր կգտնուինք. եւ արդ եկէք գնանք եւ յայտնենք թագաւորի տանը։</verse>
				<verse number="10">Եւ նորանք եկան եւ կանչեցին քաղաքի դռնապանին եւ պատմեցին նորանց ասելով. Մենք գնացինք Ասորիների բանակը, եւ ահա այնտեղ ոչ մարդ կայ եւ ոչ մարդի ձայն, այլ կապած ձիեր եւ կապած էշեր եւ վրաններ ինչպէս որ կան։</verse>
				<verse number="11">Եւ դռնապանները կանչեցին ու յայտնեցին թագաւորի տանը՝ ներսումը։</verse>
				<verse number="12">Եւ թագաւորը վեր կացաւ գիշերը եւ ասեց իր ծառաներին. Թողէք ձեզ պատմեմ Ասորիների մեզ արածը. նորանք գիտեն որ մենք սոված ենք, եւ դուրս են գնացել բանակիցը դաշտումը թաքնուելու ասելով թէ Երբոր քաղաքիցը դուրս գան, մենք նորանց ողջ ողջ կբռնենք, եւ քաղաքը կմտնենք։</verse>
				<verse number="13">Բայց նորա ծառաներից մէկը պատասխան տուաւ եւ ասեց. Նորանում այսինքն քաղաքումը մնացած ձիերից հինգը թող առնեն (ահա ինչպէս որ է բոլոր Իսրայէլի բազմութիւնը որ նորանում մնացել է, ահա նոյնպէս է եւ բոլոր Իսրայէլի բազմութիւնը որ փչացել է) թողէք ուղարկենք եւ տեսնենք։</verse>
				<verse number="14">Եւ երկու կառքեր առան ձիերովը. եւ թագաւորը մարդ ուղարկեց Ասորիների բանակի ետեւից ասելով. Գնացէք եւ տեսէք։</verse>
				<verse number="15">Եւ նորանք գնացին նորանց ետեւից մինչեւ Յորդանան, եւ ահա բոլոր ճանապարհը լիքն էր հանդերձներով եւ անօթներով որ Ասորիները շտապելով դէն էին գցել, եւ պատգամաւորները ետ դառան ու պատմեցին թագաւորին։</verse>
				<verse number="16">Եւ ժողովուրդը դուրս գնաց, եւ կողոպտեցին Ասորիների բանակը. եւ մէկ գրիւ շարմաղ ալիւրը դառաւ մէկ սիկղ եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ՝ Տիրոջ խօսքին համեմատ։</verse>
				<verse number="17">Եւ թագաւորը դռան վերակացու դրաւ այն նախարարին, որի ձեռքի վերայ կռնում էր, եւ ժողովուրդը նորան կոխ տուաւ դռան մէջ եւ նա մեռաւ, ինչպէս Աստուծոյ մարդը խօսել էր որ ասեց թագաւորը նորա մօտ իջնելիս։</verse>
				<verse number="18">Եւ երբոր Աստուծոյ մարդը թագաւորի հետ խօսեց ասելով. Երկու գրիւ գարին մէկ սիկղ եւ մէկ գրիւ շարմաղ ալիւրը մէկ սիկղ կդառնայ էգուց այս ժամանակ Սամարիայի դռանը,</verse>
				<verse number="19">Եւ այն նախարարը պատասխանել էր Աստուծոյ մարդին եւ ասել. Ահա եթէ Տէրը երկնքումը պատուհաններ էլ շինէր, կլինի՞ այդ բանը. նա էլ ասել էր ահա կտեսնես քո աչքերովը, սակայն ինքդ նորանից չես ուտիլ։</verse>
				<verse number="20">Եւ նորան այնպէս էլ եղաւ. եւ ժողովուրդը նորան կոխ տուաւ դռան մէջ, եւ նա մեռաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ Եղիսէն խօսեց այն կնկայ հետ որի որդիին ողջացրել էր, թէ Վեր կաց եւ գնա եւ քո տունը եւ պանդուխտ եղիր ուր որ կարող ես. որովհետեւ Տէրը կանչել է սովը, եւ նա էլ գալու է այս երկիրը եօթը տարի։</verse>
				<verse number="2">Եւ վեր կացաւ այն կինը եւ արաւ Աստուծոյ մարդի խօսքին պէս, եւ գնաց նա եւ իր տունը եւ պանդուխտ եղաւ Փղշտացիների երկրումը եօթը տարի։</verse>
				<verse number="3">Եւ եօթը տարի անցնելուց յետոյ այն կինը ետ դառաւ Փղշտացիների երկրիցը եւ գնաց իր տան եւ իր արտի համար թագաւորին բողոքելու։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորը խօսում էր Աստուծոյ մարդի ծառայ Գէեզիի հետ ասելով. Ինձ պատմիր այն ամեն մեծամեծ բաները որ Եղիսէն արել է.</verse>
				<verse number="5">Եւ երբոր նա թագաւորին պատմում էր, թէ ինչպէս ողջացրեց մեռելին, ահա այն կինը որի որդիին ողջացրել էր, բողոքում էր թագաւորին իր տան եւ իր արտի համար. եւ Գէեզին ասեց. Ով իմ տէր թագաւոր, սա այն կինն է եւ սա նորա որդին է, որին ողջացրեց Եղիսէն։</verse>
				<verse number="6">Եւ թագաւորը հարցրեց այն կնկան, նա էլ պատմեց նորան. եւ թագաւորը նորան մի ներքինի տուաւ ասելով. Ետ դարձրու դորա բոլոր ստացուածքը եւ արտի բոլոր արդիւնքը նորա այս երկիրը թողած օրիցը մինչեւ հիմա։</verse>
				<verse number="7">Եւ Եղիսէն գնաց Դամասկոս. եւ Ասորիների Բենադադ թագաւորը հիւանդ էր եւ նորան իմացրին, թէ Աստուծոյ մարդը եկել է մինչեւ այստեղ։</verse>
				<verse number="8">Եւ թագաւորն ասեց Ազայէլին. Ձեռքդ ընծայ առ եւ գնա Աստուծոյ մարդին դիմաւորելու, եւ նորանով հարցրու Եհովային ասելով թէ Արդեօք պիտի առողջանա՞մ այս հիւանդութիւնից։</verse>
				<verse number="9">Եւ Ազայէլը գնաց, նորան դիմաւորեց, եւ իր ձեռքը ընծայ առաւ, եւ Դամասկոսի բոլոր բարիքներիցը քառասուն ուղտի բեռ, եւ եկաւ ու կանգնեց նորա առաջին եւ ասեց. Քո որդին Ասորիների Բենադադ թագաւորը՝ ինձ քեզ մօտ ուղարկեց ասելով թէ Արդեօք պիտի առողջանա՞մ այս հիւանդութիւնից։</verse>
				<verse number="10">Եւ Եղիսէն ասեց նորան. Գնա ասիր նորան թէ առողջանալու ես. բայց Տէրը ինձ ցոյց տուաւ որ նա պիտի մեռնէ։</verse>
				<verse number="11">Եւ նա երեսը դարձրեց նորան ու կանգնեց շատ երկար, եւ Աստուծոյ մարդը լաց եղաւ։</verse>
				<verse number="12">Եւ Ազայէլն ասեց. Ի՞նչու համար է իմ տէրը լաց լինում. նա էլ ասեց. Որովհետեւ գիտեմ թէ դու ինչ չարիք պիտի անես Իսրայէլի որդկանցը, նորանց բերդերը կրակով պիտի այրես, եւ նորանց տղամարդներին սրով պիտի սպանես, եւ նորանց մանուկներին քարովը պիտի տաս, եւ նորանց յղիներին պիտի ճղես։</verse>
				<verse number="13">Եւ Ազայէլն ասեց. Ի՞նչ է քո ծառան՝ այս շունը, որ այս մեծ բանն անէ. բայց Եղիսէն ասեց նորան. Տէրը քեզ ցոյց տուաւ ինձ իբրեւ Ասորիների վերայ թագաւոր։</verse>
				<verse number="14">Եւ նա գնաց Եղիսէի մօտիցը եւ եկաւ իր տիրոջ մօտ, եւ նա ասեց նորան. Եղիսէն քեզ ի՞նչ է ասել. եւ նա ասեց. Ասել է թէ առողջանալու ես։</verse>
				<verse number="15">Եւ հետեւեալ օրը առաւ վերմակը եւ կոխեց ջուրը, եւ ձգեց նորա երեսի վերայ եւ նա մեռաւ. եւ Ազայէլը թագաւոր եղաւ նորա տեղը։</verse>
				<verse number="16">Եւ Իսրայէլի թագաւոր Աքաաբեան Յովրամի հինգերորդ տարիումը - դեռ որ Յովսափատ Յուդայի վերայ թագաւորում էր - Յուդայի թագաւոր Յովսափատի որդի Յովրամը թագաւորեց։</verse>
				<verse number="17">Երեսունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում։</verse>
				<verse number="18">Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհովը, ինչպէս որ արել էր Աքաաբի տունը. որովհետեւ Աքաաբի աղջիկը նորա կինն էր, եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին։</verse>
				<verse number="19">Եւ Տէրը չուզեց ջնջել Յուդային իր Դաւիթ ծառայի համար, ինչպէս որ ասել էր նորան թէ մի ճրագ պիտի տայ նորան նորա որդկանցում ամեն ժամանակ։</verse>
				<verse number="20">Նորա օրերում ապստամբուեց Եդովմը Յուդայից, եւ իրանց վերայ մի թագաւոր դրին։</verse>
				<verse number="21">Եւ Յովրամն անցաւ Սայիր եւ բոլոր կառքերն իր հետը։ Եւ եղաւ որ նա գիշերը վեր կացաւ եւ ջարդեց Եդովմացիներին, որ իրան պաշարել էին, եւ կառքերի իշխաններին, եւ ժողովուրդը փախաւ իր վրանները։</verse>
				<verse number="22">Բայց Եդովմն ապստամբ մնաց Յուդային մինչեւ այսօր։ Այն ժամանակ Լեբնան էլ ապստամբուեց։</verse>
				<verse number="23">Եւ Յովրամի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="24">Եւ Յովրամը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Ոքոզիան թագաւոր եղաւ նորա տեղը։</verse>
				<verse number="25">Իսրայէլի թագաւոր Աքաաբեան Յովրամի տասնեւերկուերորդ տարիումը թագաւոր եղաւ Յուդայի վերայ Յովրամի որդի Ոքոզիան։</verse>
				<verse number="26">Քսանեւերկու տարեկան էր Ոքոզիան երբոր թագաւոր եղաւ եւ մէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Գոթողիա՝ Իսրայէլի Ամրի թագաւորի դուստրը։</verse>
				<verse number="27">Եւ նա գնաց Աքաաբի տան ճանապարհովը եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին Աքաաբի տան պէս. որովհետեւ Աքաաբի տան փեսան էր։</verse>
				<verse number="28">Եւ Աքաաբեան Յովրամի հետ գնաց Ռամովթ-գաղաադ Ասորիների թագաւոր Ազայէլի հետ պատերազմելու. բայց Ասորիները վիրաւորեցին Յովրամին։</verse>
				<verse number="29">Եւ Յովրամ թագաւորը ետ դառաւ որ Յեզրայէլումը բժշկուի այն վէրքերիցը, որ Ասորիները տուել էին նորան Ռամովթի մէջ Ասորիների Ազայէլ թագաւորի հետ պատերազմ անելու ժամանակ։ Եւ Յուդայի թագաւոր Յովրամեան Ոքոզիան իջաւ Յեզրայէլ Աքաաբեան Յովրամին տեսնելու, որովհետեւ հիւանդ էր։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ Եղիսէ մարգարէն կանչեց մարգարէների որդիներից մէկին եւ ասեց նորան. Գօտիդ մէջքդ կապիր եւ այս իւղի ամանը ձեռքդ առ եւ գնա Ռամովթ-գաղաադ։</verse>
				<verse number="2">Եւ երբոր այնտեղ հասար, աչք ածիր այնտեղ Նամեսսեան Յովսափատի որդի Յէուին, եւ գնա ու վեր առ նորան իր եղբայրների միջիցը եւ նորան տար մի ներսի սենեակ։</verse>
				<verse number="3">Եւ իւղի ամանը առ եւ ածիր նորա գլխին եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը. Ես քեզ թագաւոր օծեցի Իսրայէլի վերայ. յետոյ դուռը բաց ու փախիր եւ մի սպասիր։</verse>
				<verse number="4">Եւ այն երիտասարդը՝ մարգարէի ծառան Ռամովթ-գաղաադ գնաց։</verse>
				<verse number="5">Եւ եկաւ. եւ ահա զօրքի իշխանները նստել էին. եւ նա ասեց. Ես մի խօսք ունեմ քեզ հետ, ով զօրագլուխ. եւ Յէուն ասեց. Մեր ամենիցը որի՞ հետ. եւ նա ասեց. Քեզ հետ, ով զօրագլուխ։</verse>
				<verse number="6">Նա էլ վեր կացաւ գնաց տունը. եւ նա իւղը թափեց նորա գլխին եւ նորան ասեց. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ես քեզ թագաւոր օծեցի Տիրոջ ժողովրդի՝ Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="7">Եւ դու ջարդիր քո տիրոջ Աքաաբի տունը, որ Յեզաբէլի ձեռքից առնեմ իմ մարգարէ ծառաների եւ Տիրոջ ամեն ծառաների արիւնների վրէժը։</verse>
				<verse number="8">Եւ Աքաաբի բոլոր տունը պիտի փչանայ, եւ պիտի ջնջեմ Աքաաբի համար ամեն արու մարդին եւ կապուածին ու արձակուածին Իսրայէլի մէջ։</verse>
				<verse number="9">Եւ Աքաաբի տունը պիտի Նաբատեան Յերոբովամի տան պէս եւ Աքիայի որդի Բաասայի տան պէս անեմ։</verse>
				<verse number="10">Եւ Յեզաբէլին էլ պիտի շուներն ուտեն Յեզրայէլի ագարակումը, եւ թաղող պիտի չլինի։ Եւ դուռը բացաւ ու փախաւ։</verse>
				<verse number="11">Եւ Յէուն դուրս եկաւ գնաց իր տիրոջ ծառաների մօտ. եւ նորան ասեցին. Խաղաղութի՞ւն է. Ի՞նչու համար էր եկել այդ ցնորուածը քեզ մօտ. եւ նա ասեց նորանց. Դուք ճանաչում էք այն մարդին էլ նորա խօսքն էլ։</verse>
				<verse number="12">Բայց նորանք ասեցին. Սխալ է, մեզ պատմիր. եւ նա ասեց. Այսպէս եւ այսպէս ասեց ինձ ասելով թէ Եհովան այսպէս է ասում. Ես քեզ թագաւոր օծեցի Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="13">Եւ նորանք շուտով ամեն մէկն իր հանդերձներն առան եւ գցեցին նորա տակը բուն աստիճանների վերայ եւ փողը հնչեցրին ու ասեցին. Յէուն է թագաւոր։</verse>
				<verse number="14">Եւ Նամեսսեան Յովսափատի որդի Յէուն դաւաճանութիւն արաւ Յովրամի դէմ։ (Բայց Յովրամը պահպանութիւն էր անում Ռամովթ-գաղաադում ինքը եւ բոլոր Իսրայէլը Ասորիների Ազայէլ թագաւորի երեսից։</verse>
				<verse number="15">Եւ Յովրամ թագաւորը ետ էր դառել, որ առողջանայ Յեզրայէլում Ասորիների նորան տուած վէրքերիցը, երբոր նա պատերազմ ունէր Ասորիների Ազայէլ թագաւորի հետ։) Եւ Յէուն ասեց. Եթէ հաճութիւն ունէք, մի փախստական դուրս չգայ այս քաղաքից, որ գնայ եւ իմացնէ Յեզրայէլում։</verse>
				<verse number="16">Եւ Յէուն հեծաւ եւ գնաց Յեզրայէլ, որովհետեւ Յովրամն այնտեղ պառկած էր, եւ Յուդայի Ոքոզիա թագաւորն իջել էր այնտեղ որ Յովրամին տեսնէ։</verse>
				<verse number="17">Եւ դէտը կանգնել էր Յեզրայէլի աշտարակի վերայ, եւ տեսաւ Յէուի բազմութիւնը գալիս, եւ ասեց. Մի բազմութիւն եմ տեսնում գալիս. եւ Յովրամն ասեց. Մի ձիաւոր առ եւ ուղարկիր նորանց դէմ, որ ասէ՝ Խաղաղութի՞ւն է։</verse>
				<verse number="18">Եւ ձիաւորը գնաց նորան դիմաւորելու, եւ ասեց. Այսպէս է ասում թագաւորը՝ Խաղաղութի՞ւն է։ Եւ Յէուն ասեց նորան. Դու ի՞նչ բան ունես խաղաղութեան հետ, ետեւս անցիր։ Եւ դէտը պատմեց եւ ասեց. Պատգամաւորը գնաց մինչեւ նորանց եւ ետ չդառաւ։</verse>
				<verse number="19">Եւ մի երկրորդ ձիաւոր ուղարկեց, եւ նա գնաց նորանց մօտ, եւ ասեց. Այսպէս է ասում թագաւորը. Խաղաղութի՞ւն է։ Եւ Յէուն ասեց նորան. Դու ի՞նչ բան ունես խաղաղութեան հետ. ետեւս անցիր։</verse>
				<verse number="20">Եւ դէտը պատմեց եւ ասեց. Գնաց մինչեւ նորանց եւ ետ չդառաւ. եւ ընթացքը Նամեսսեան Յէուի ընթացքին նման է. որովհետեւ կատաղաբար է քշում։</verse>
				<verse number="21">Եւ Յովրամն ասեց. Լծեցէք. եւ նորանք լծեցին նորա կառքը, եւ դուրս եկաւ Իսրայէլի Յովրամ թագաւորը եւ Յուդայի Ոքոզիա թագաւորը ամեն մէկն իր կառքովը Յէուին դիմաւորելու, եւ նորան գտան Յեզրայէլացի Նաբովթի ագարակումը։</verse>
				<verse number="22">Եւ եղաւ երբոր Յովրամը Յէուին տեսաւ, ասեց. Խաղաղութի՞ւն է, Յէ՛ու. եւ նա ասեց. Ի՜նչ է խաղաղութիւնը, մինչեւ որ կան քո մօր՝ Յեզաբէլի պոռնկութիւնները եւ նորա շատ կախարդութիւնները։</verse>
				<verse number="23">Եւ Յովրամը դարձրեց իր ձեռքերը ու փախաւ. եւ Ոքոզիային ասեց. Դաւաճանութիւն է, Ոքոզիա։</verse>
				<verse number="24">Եւ Յէուն պինդ քաշեց աղեղը եւ զարկեց Յովրամին նորա ուսերի մէջտեղից, եւ նետը անցաւ սրտի միջովը, եւ նա կծկուեցաւ իր կառքումը։</verse>
				<verse number="25">Եւ Յէուն ասեց իր զօրագլուխ Բադեկարին. Վեր առ գցիր դորան Յեզրայէլացի Նաբովթի կալուածքի ագարակը. որովհետեւ յիշիր, երբոր ես եւ դու նորա հայր Աքաաբի ետեւից հեծած զյոգ գնում էինք, Տէրը այդ վճիռը տուաւ որան։</verse>
				<verse number="26">Իրաւի տեսայ երէկ Նաբովթի արիւնը եւ նորա որդկանց արիւնը, ասում է Տէրը, եւ պիտի հատուցանեմ քեզ այս ագարակումը, ասում է Տէրը. եւ արդ՝ վեր առ գցիր դորան ագարակը՝ Տիրոջ խօսքին համեմատ։</verse>
				<verse number="27">Եւ երբոր Յուդայի թագաւոր Ոքոզիան տեսաւ, փախաւ պարտէզի տան ճանապարհովը. եւ Յէուն հալածեց նորան եւ ասեց. Դորան էլ սպանեցէք այդ կառքի վերայ. եւ վիրաւորեցին նորան Յեբղաամի մօտ եղող Գուր բլուրի վերայ. նա էլ փախաւ Մակեդդով, եւ մեռաւ այնտեղ։</verse>
				<verse number="28">Եւ նորա ծառաները նորան կառքով տարին Երուսաղէմ եւ թաղեցին նորան իր գերեզմանումը իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը,</verse>
				<verse number="29">Եւ Ոքոզիան թագաւոր եղաւ Յուդայի վերայ Աքաաբի որդի Յովրամի տասնեւմէկերորդ տարին։</verse>
				<verse number="30">Եւ Յէուն եկաւ Յեզրայէլ։ Եւ երբոր Յեզաբէլը լսեց, ծարոյր դրաւ աչքերին եւ զարդարեց իր գլուխը եւ պատուհանովը դուրս էր նայում։</verse>
				<verse number="31">Եւ Յէուն մտաւ քաղաքի դուռը. եւ Յեզաբէլն ասեց. Մի՞թէ խաղաղութիւն գտաւ իր տիրոջն սպանող Զամբրին։</verse>
				<verse number="32">Իսկ նա իր երեսը վեր բարձրացրեց դէպի պատուհանը եւ ասեց. Ո՞վ է ինձ հետ, ո՞վ. եւ երկու երեք ներքինիներ մտիկ տուին իրան։</verse>
				<verse number="33">Եւ ասեց. Դորան վայր գցեցէք. եւ նորանք վայր գցեցին նորան. եւ նորա արիւնը պատովը եւ ձիերովը տուաւ. եւ նորան կոխ տուին։</verse>
				<verse number="34">Յետոյ նա եկաւ եւ կերաւ ու խմեց եւ ասեց. Գտէք այդ անիծուածին եւ թաղեցէք դորան. որովհետեւ թագաւորի աղջիկ է։</verse>
				<verse number="35">Եւ գնացին նորան թաղելու, բայց նորա վերայ բան չգտան բացի գագաթից եւ ոտներից եւ ձեռքերի թաթերից։</verse>
				<verse number="36">Եւ ետ դառան նորան իմացրին. եւ նա ասեց. Այդ Տիրոջ խօսքն է որ խօսել է իր ծառայ Թեզբացի Եղիայի ձեռով ասելով. Յեզրայէլի ագարակումը շուները պիտի ուտեն Յեզաբէլի միսը.</verse>
				<verse number="37">Եւ Յեզաբէլի դիակը աղբի պէս պիտի լինի Յեզրայէլի ագարակի վերայ այնպէս որ չասեն թէ Սա Յեզաբէլն է։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ Աքաաբը եօթանասուն որդի ունէր Սամարիայում։ Եւ Յէուն նամակներ գրեց ու Սամարիա ուղարկեց Յեզրայէլի իշխաններին եւ ծերերին եւ Աքաաբի որդկանց հոգաբարձուներին, ասելով.</verse>
				<verse number="2">Արդ՝ երբոր այս նամակը ձեզ հասնէ, եւ դուք, որ ձեզ մօտ են ձեր տիրոջ որդիքը եւ ձեզ մօտ են կառքերը եւ ձիերը, եւ պարսպաւոր քաղաքն ու զէնքերը,</verse>
				<verse number="3">Տեսէք թէ ո՞րն է ձեր տիրոջ որդիներից լաւը եւ յարմարը, եւ նորան դրէք իր հօր աթոռի վերայ, եւ ձեր տիրոջ տան համար պատերազմ արէք։</verse>
				<verse number="4">Բայց նորանք շատ ու շատ վախեցան եւ ասեցին. Ահա երկու թագաւորներ նորա առաջին չկանգնեցին, ուրեմն մե՞նք ինչպէս պիտի կանգնենք։</verse>
				<verse number="5">Եւ պալատի տեսուչը եւ քաղաքապետն ու ծերերը եւ հոգաբարձուները մարդ ուղարկեցին Յէուի մօտ ասելով. Մենք քո ծառաներն ենք, եւ ամեն ինչ որ մեզ ասես՝ կանենք. մենք ոչ մէկին թագաւոր չենք դնիլ. ինչ որ քո աչքին հաճելի է, արա։</verse>
				<verse number="6">Եւ նորանց մի երկրորդ նամակ գրեց ասելով. Եթէ դուք իմ կողմիցն էք ու իմ խօսքին լսում էք, վեր առէք ձեր տիրոջ որդիների մարդկանց գլուխները եւ էգուց այս ժամանակին եկէք Յեզրայէլ. եւ թագաւորի որդիները եօթանասուն հոգի էին քաղաքի մեծամեծների մօտ որ նորանց մեծացնում էին։</verse>
				<verse number="7">Եւ երբոր նամակը հասաւ նորանց, առան թագաւորի որդկանցը եւ կոտորեցին այն եօթանասուն հոգիներին, եւ նորանց գլուխները դրին կողովների մէջ եւ ուղարկեցին նորա մօտ Յեզրայէլ։</verse>
				<verse number="8">Եւ պատգամաւորն եկաւ նորա մօտ եւ ասեց. Թագաւորի որդկանց գլուխները բերել են. նա էլ ասեց. Դորանցից երկու դէզ շինեցէք դրէք քաղաքի դռան մուտքի մօտ մինչեւ առաւօտ։</verse>
				<verse number="9">Եւ երբոր առաւօտ եղաւ, նա դուրս եկաւ ու կանգնեց եւ ասեց բոլոր ժողովրդին. Դուք արդար էք, ահա ես ապստամբուեցի իմ տիրոջ դէմ եւ նորան սպանեցի, բայց ո՞վ կոտորեց այս ամենին։</verse>
				<verse number="10">Արդ իմացէք, որ Տիրոջ խօսքիցը մի բան գետինը չի ընկնիլ, որ Տէրը խօսել է Աքաաբի տան մասին, եւ Տէրը արաւ, ինչ որ ասել էր իր Եղիա ծառայի ձեռովը։</verse>
				<verse number="11">Եւ Յէուն կոտորեց Աքաաբի տան բոլոր մնացորդը Յեզրայէլում, եւ նորա բոլոր մեծամեծներին, նորա ծանօթներին եւ քահանաներին, մինչեւ որ մէկ պրծնող չմնաց։</verse>
				<verse number="12">Եւ նա վերկացաւ եկաւ հասաւ Սամարիա. ճանապարհին հովիւների Բեթակադումն էր.</verse>
				<verse number="13">Եւ այնտեղ Յէուն գտաւ Յուդայի Ոքոզիա թագաւորի եղբայրներին, եւ ասեց. Դուք ո՞վ էք. եւ նորանք ասեցին. Մենք ոքոզիայի եղբայրներն ենք, եւ իջնում ենք թագաւորի որդիներին եւ թագուհիի որդիներին բարեւելու։</verse>
				<verse number="14">Եւ նա ասեց. Ողջ բռնեցէք դորանց. եւ նորանց ողջ բռնեցին. եւ սպանեցին նորանց Բեթակադի ջրհորի մօտ՝ քառասունեւերկու հոգի. եւ նորանցից մէկ հոգի չթողեց։</verse>
				<verse number="15">Եւ այնտեղից գնաց ու գտաւ Ռեքաբի որդի Յովնադաբին իր դիմացը եւ նորան բարեւ տուաւ ու ասեց նորան. Սիրտդ ուղի՞ղ է, ինչպէս որ իմ սիրտը քո սրտի հետ. եւ Յովնադաբն ասեց Այո։ Թէ որ այո, ուրեմն ձեռքդ տուր. եւ նա ձեռքը տուաւ. եւ նա նորան վեր հանեց կառքը իր մօտ։</verse>
				<verse number="16">Եւ ասեց. Եկ ինձ հետ եւ տես իմ նախանձաւորութիւնը Տիրոջ համար. եւ նորան հեծացրին նորա կառքը։</verse>
				<verse number="17">Եւ նա եկաւ Սամարիա եւ կոտորեց Աքաաբի բոլոր մնացածներին Սամարիայումը, մինչեւ որ բնաջինջ արաւ նորան Տիրոջ խօսքին համեմատ, որ խօսել էր Եղիայի հետ։</verse>
				<verse number="18">Եւ Յէուն ժողովեց բոլոր ժողովրդին եւ ասեց նորանց. Աքաաբը քիչ է ծառայել Բահաղին, Յէուն նորան շատ պիտի ծառայէ։</verse>
				<verse number="19">Եւ արդ՝ ինձ մօտ կանչեցէք Բահաղի բոլոր մարգարէներին, նորա բոլոր պաշտօնեաներին եւ նորա բոլոր քահանաներին, մէկ մարդ պակաս չլինի. որովհետեւ ես մեծ զոհ ունեմ Բահաղի համար. ով որ չգտնուի, պիտի ողջ չմնայ. բայց Յէուն խորամանգութեամբ արաւ որպէս զի Բահաղի պաշտօնեաներին փչացնէ։</verse>
				<verse number="20">Եւ Յէուն ասեց. Սուրբ տօնախմբութիւն որոշեցէք Բահաղի համար. եւ նորանք ծանուցում արին։</verse>
				<verse number="21">Եւ Յէուն մարդիկ ուղարկեց բոլոր Իսրայէլին, եւ Բահաղի բոլոր պաշտօնեաներն եկան, եւ մէկ մարդ չմնաց չեկած. եւ գնացին Բահաղի տունը, եւ Բահաղի տունը լցուեցաւ ծայրէ ի ծայր։</verse>
				<verse number="22">Եւ Յէուն ասեց հանդերձարանապետին. Հանդերձ հանիր Բահաղի բոլոր ծառաների համար. եւ նորանց համար հանդերձը հանեց։</verse>
				<verse number="23">Եւ Յէուն ու Ռեքաբի որդի Յովնադաբն եկան Բահաղի տունը, եւ նա ասեց Բահաղի պաշտօնեաներին. Որոնեցէք ու տեսէք, մի գուցէ Եհովայի ծառաներից մէկը լինի այստեղ ձեզ հետ, այլ լինեն միմիայն Բահաղի պաշտօնեաները։</verse>
				<verse number="24">Եւ եկան զոհեր եւ ողջակէզներ մատուցանելու. եւ Յէուն իր համար դրսումը ութսուն մարդ դրաւ եւ ասեց. Այն մարդը, որի ձեռքից որ ազատուի այս իմ ձեր ձեռքը տրուած մարդկանցից մէկը, նորա անձը պէտք է լինի այն փախչող անձի տեղ։</verse>
				<verse number="25">Եւ երբոր նորանք վերջացրել էին ողջակէզը, այն ժամանակ Յէուն ասեց սուրհանդակներին եւ զօրապետներին. Գնացէք նորանց ջարդեցէք, մի մարդ դուրս չգայ. եւ նորանք ջարդեցին նորանց սուրի բերանով, եւ սուրհանդակներն ու զօրապետները նորանց դէն գցեցին, եւ գնացին մինչեւ Բահաղի տան քաղաքը։</verse>
				<verse number="26">Եւ դուրս հանեցին Բահաղի տան արձանները եւ այրեցին նորանց։</verse>
				<verse number="27">Եւ քանդեցին Բահաղի արձանը, եւ կործանեցին Բահաղի տունը եւ աղբանոց շինեցին նորան մինչեւ այսօր։</verse>
				<verse number="28">Եւ Յէուն Բահաղին բնաջինջ արաւ Իսրայէլիցը։</verse>
				<verse number="29">Միայն թէ Նաբատեան Յերոբովամի մեղքը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ, այսինքն Բեթէլում եւ Դանում լինող ոսկի որթերի ետեւից Յէուն չհեռացաւ։</verse>
				<verse number="30">Եւ Տէրն ասեց Յէուին. Որովհետեւ դու լաւ արիր որ իմ աչքին հաճելի եղածը բոլորովին իմ սրտի մէջ եղածի պէս կատարեցիր Աքաաբի տանը, քո որդիքը մինչեւ չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայէլի աթոռի վերայ։</verse>
				<verse number="31">Բայց Յէուն չզգուշացաւ որ Իսրայէլի Տէր Աստուծոյ օրէնքի մէջ գնար իր բոլոր սրտովը. նա չհեռացաւ Յերոբովամի մեղքիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ։</verse>
				<verse number="32">Այն ժամանակները Տէրը սկսեց Իսրայէլից կտորներ կտորել. եւ Ազայէլը զարկեց նորանց Իսրայէլի բոլոր սահմաններումը,</verse>
				<verse number="33">Յորդանանից արեւելեան կողմում Գաղաադի բոլոր երկիրը, Գադեաններին, Ռուբենեաններին եւ Մանասեաններին Առնոն ձորի վերայ եղող Արոերից մինչեւ Գաղաադ եւ Բասան։</verse>
				<verse number="34">Եւ Յէուի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա բոլոր զօրութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="35">Եւ Յէուն ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին Սամարիայում. եւ նորա որդի Յովաքազը թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
				<verse number="36">Եւ Յէուի Իսրայէլի վերայ արած թագաւորութեան ժամանակն էր քսանեւութ տարի Սամարիայում։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ երբոր Ոքոզիայի մայրը Գոթողիան տեսաւ, որ իր որդին մեռաւ, վեր կացաւ բոլոր թագաւորական սերունդը բնաջինջ արաւ։</verse>
				<verse number="2">Բայց Յովրամ թագաւորի աղջիկը՝ Ոքոզիայի քոյր Յովսաբէէն՝ առաւ Ոքոզիայի որդի Յովասին եւ գողացաւ նորան թագաւորի սպանուած որդկանց միջիցը եւ նորա դայեակին անկողինների սենեակումը, եւ նորան թաքցրին Գոթողիայի երեսիցը, եւ նա չմեռցուեցաւ։</verse>
				<verse number="3">Եւ նա թաքցուած էր նորա հետ Տիրոջ տանը վեց տարի. Եւ Գոթողիան թագաւորում էր երկրի վերայ։</verse>
				<verse number="4">Եւ եօթներորդ տարին Յովիադան մարդ ուղարկեց եւ առաւ թիկնապահների եւ սուրհանդակների հարիւրապետներին, եւ նորանց տարաւ իր մօտ Տիրոջ տունը, եւ նորանց հետ դաշինք կապեց եւ նորանց երդում տուաւ Տիրոջ տանը, եւ նորանց ցոյց տուաւ թագաւորի որդիին։</verse>
				<verse number="5">Եւ նորանց պատուիրեց ասելով. Այս է ձեր անելու բանը. ձեր երրորդ մասը, որ գալիս են շաբաթ օրը որ թագաւորի պալատի պահպանութիւնն անեն.</verse>
				<verse number="6">Եւ երրորդ մասը՝ սուրի դռանը, եւ երրորդ մասը՝ սուրհանդակների ետեւի դռանը. Այսպէս տանը պահպանութիւնը արէք փոփոխակի։</verse>
				<verse number="7">Եւ ձեզանից երկու գունդ՝ ամենքը որ շաբաթ օրը պիտի դուրս գան, Տիրոջ տան պահպանութիւնն անեն թագաւորի համար։</verse>
				<verse number="8">Եւ թագաւորին շրջապատեցէք շուրջանակի ամեն մարդ զէնքը ձեռքին. Եւ կարգերի մէջը մտնողը սպանուի. եւ թագաւորի հետը լինէք՝ նա դուրս գալիս եւ մտնելիս։</verse>
				<verse number="9">Եւ հարիւրապետները արին ամեն ինչ որ Յովիադա քահանան պատուիրել էր, եւ իւրաքանչիւրն առաւ իր մարդկանցը, որ գալիս են շաբաթ օրը, շաբաթ օրուայ գնացողների հետ եւ եկան Յովիադա քահանայի մօտ։</verse>
				<verse number="10">Եւ քահանան տուաւ հարիւրապետներին Դաւիթ թագաւորի նիզակները եւ վահանները, որ Տիրոջ տանն էին։</verse>
				<verse number="11">Եւ սուրհանդակները՝ իւրաքանչիւրն իր զէնքերը ձեռքին կանգնեցին տան աջ կողմիցը մինչեւ տան ձախ կողմը սեղանի մօտ եւ տան մօտ թագաւորի շուրջը։</verse>
				<verse number="12">Յետոյ նա դուրս հանեց թագաւորի որդիին, եւ նորա վերայ դրաւ թագը եւ վկայութիւնը, եւ նորան թագաւոր շինեցին եւ օծեցին նորան, եւ ծափ տուին եւ ասեցին. Կեցցէ՜ արքայ։</verse>
				<verse number="13">Եւ Գոթողիան լսեց վազող ժողովրդի ձայնը եւ գնաց դէպի ժողովուրդը՝ Տիրոջ տունը։</verse>
				<verse number="14">Եւ մտիկ տուաւ, որ ահա թագաւորը կանգնած էր սիւնի մօտ սովորութեան պէս, եւ զօրապետներն ու փողերը թագաւորի մօտ, եւ երկրի բոլոր ժողովուրդը ուրախանում էր եւ փողերը հնչեցնում. եւ Գոթողիան պատառեց իր հանդերձները եւ աղաղակեց. Դաւաճանութի՜ւն դաւաճանութի՜ւն։</verse>
				<verse number="15">Եւ Յովիադա քահանան հրամայեց հարիւրապետներին, որ նշանակուած էին զօրքերի վերայ եւ ասեց նորանց. Նորան դուրս հանեցէք կարգերի միջից, եւ նորա ետեւից գնացողին սրով սպանեցէք. որովհետեւ քահանան ասել էր, որ Տիրոջ տան մէջ չսպանուի։</verse>
				<verse number="16">Եւ իրանց ձեռքերը ձգեցին նորա վերայ. եւ երբոր նա թագաւորի պալատը մտնող ձիերի ճանապարհովը գնում էր, այնտեղ սպանուեցաւ։</verse>
				<verse number="17">Եւ Յովիադան ուխտ դրաւ Տիրոջ եւ թագաւորի մէջ եւ ժողովրդի մէջ, որ Տիրոջ ժողովուրդը լինեն. նաեւ թագաւորի եւ ժողովրդի մէջ։</verse>
				<verse number="18">Եւ երկրի բոլոր ժողովուրդը եկաւ Բահաղի տունը եւ քանդեցին նորա սեղանները եւ նորա պատկերները լաւ փշրեցին, եւ Բահաղաի քուրմ Մատթանին սպանեցին սեղանների առաջին եւ քահանան ոստիկաններ դրաւ Տիրոջ տան վերայ։</verse>
				<verse number="19">Եւ վեր առաւ հարիւրապետներին եւ թիկնապահներին ու սուրհանդակներին եւ երկրի բոլոր ժողովրդին, եւ իջեցրին թագաւորին Տիրոջ տանիցը եւ սուրհանդակների դռնովն եկան թագաւորի պալատը. եւ նա նստեց թագաւորական աթոռի վերայ։</verse>
				<verse number="20">Եւ երկրի ամեն ժողովուրդն ուրախացաւ, եւ քաղաքը խաղաղեցաւ։ Եւ Գոթողիային սրով սպանեցին թագաւորի տանը։</verse>
				<verse number="21">Եւ Յովասը եօթը տարեկան էր երբոր թագաւոր եղաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Յէուի եօթներորդ տարին Յովասը թագաւոր եղաւ, եւ քառասուն տարի թագաւորեց Երուսաղէմումը եւ նորա մօր անունն էր Սաբիա՝ Բերսաբէէից։</verse>
				<verse number="2">Եւ Յովասն ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին իր բոլոր օրերումը, քանի որ Յովիադա քահանան նորան սովորեցնում էր։</verse>
				<verse number="3">Միայն թէ բարձրաւանդակները չհեռացան. ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ։</verse>
				<verse number="4">Եւ Յովասն ասեց քահանաներին. Նուէրքի բոլոր փողը որ բերվում է Տիրոջ տունը՝ անց կենող փողը, իւրաքանչիւր մարդի անձանց գնահատութեան փողը՝ այն ամեն փողը, որ ամեն մարդ իր յօժար կամքովը նուիրում է որ Տիրոջ տունը բերէ,</verse>
				<verse number="5">Թող քահանաներն իրանց համար վեր առնեն ամեն մարդ իր ծանօթիցը եւ նորանով նորոգեն տան վնասուած տեղերը ուր որ էլ մի վնաս գտնուի։</verse>
				<verse number="6">Եւ եղաւ Յովաս թագաւորի քսանեւերեքերորդ տարին, որ քահանաները տան վնասուած տեղերը չէին նորոգել։</verse>
				<verse number="7">Եւ Յովաս թագաւորը կանչեց Յովիադա քահանային եւ քահանաներին եւ ասեց նորանց. Ի՞նչու համար չէք նորոգում տան վնասուած տեղերը, ուրեմն հիմա էլ փող չառնէք ձեր ծանօթներից, այլ տան վնասուածի համար տուէք այն։</verse>
				<verse number="8">Եւ հաճութիւն տուին քահանաները, որ ժողովրդիցը փող չառնեն, եւ տան վնասուածը չնորոգեն։</verse>
				<verse number="9">Եւ Յովիադա քահանան մի արկղ առաւ եւ նորա խուփի վերայ մի ծակ փորեց, եւ նորան դրաւ սեղանի կշտին Տիրոջ տունը եկող մարդկանց աջ կողմին. եւ դռան պահպանութիւնն անող քահանաները այնտեղ էին գցում ամեն փող, որ բերվում էր Տիրոջ տունը։</verse>
				<verse number="10">Եւ եղաւ երբոր տեսնում էին որ արկղումը փողը շատ էր, այն ժամանակ գալիս էր թագաւորի գրագիրը եւ քահանայապետը եւ ծրարում էին եւ համարում Տիրոջ տանը գտնուած փողը։</verse>
				<verse number="11">Եւ հաշուած փողը տալիս էին Տիրոջ տան վերայ նշանակուած գործաւորների ձեռքը. եւ նորանք վճարում էին հիւսներին եւ Տիրոջ տունը շինող գործաւորներին,</verse>
				<verse number="12">Եւ որմնադիրներին ու քարակոփներին. եւ որ փայտեր եւ տաշած քարեր առնեն Տիրոջ տան վնասուած տեղերը նորոգելու, եւ այն ամեն բանի համար, որ ծախք կլինի տունը նորոգելու համար։</verse>
				<verse number="13">Միայն թէ չշինուեցաւ Տիրոջ տան համար արծաթի բաժակներ, բազմակալներ, կոնքեր, փողեր եւ ամեն տեսակ ոսկի անօթներ եւ արծաթի անօթներ Տիրոջ տան մէջ եկած փողիցը։</verse>
				<verse number="14">Այլ տալիս էին գործաւորներին եւ նորանով նորոգում էին Տիրոջ տունը։</verse>
				<verse number="15">Եւ հաշիւ չէին ուզում այն մարդկանցից, որոնց ձեռքն էր տրվում փողը, որ գործաւորներին տային, որովհետեւ հաւատարմութեամբ էին աշխատում։</verse>
				<verse number="16">Յանցանքի փողը եւ մեղքի փողը Տիրոջ տունը չէր բերվում, քահանաներինն էր լինում։</verse>
				<verse number="17">Այն ժամանակ վեր եկաւ Ասորիների Ազայէլ թագաւորը եւ պատերազմեց Գէթի դէմ ու յաղթեց նորան. եւ Ազայէլը դարձրեց իր երեսը, որ վեր գնայ Երուսաղէմ։</verse>
				<verse number="18">Եւ Յուդայի Յովաս թագաւորն առաւ բոլոր նուէրները, որ նուիրել էին նորա հայրերը՝ Յովսափատը եւ Յովրամը եւ Ոքոզիան՝ Յուդայի թագաւորները, եւ իր նուէրները եւ թագաւորի տան եւ Տիրոջ տան գանձարաններում գտնուող բոլոր ոսկին եւ ուղարկեց Ասորիների Ազայէլ թագաւորին, եւ նա գնաց Երուսաղէմի վերայից։</verse>
				<verse number="19">Եւ Յովասի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="20">Եւ նորա ծառաները վեր կացան եւ դաւաճանութիւն արին եւ սպանեցին Յովասին Մելօնի տան մէջ Սիլլայի զառիվայրումը։</verse>
				<verse number="21">Եւ Յովզաքարը՝ Սամեթի որդին եւ Յովզաբադը՝ Սոմերի որդին՝ նորա ծառաները, զարկեցին նորան, եւ նա մեռաւ. եւ նորան թաղեցին իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը, եւ նորա տեղը թագաւոր եղաւ նորա որդի Ամասիան։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Յուդայի թագաւոր՝ Ոքոզիայի որդի Յովասի քսանեւերեքերորդ տարին թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յէուի որդի Յովաքազը Սամարիայում տասնեւեօթը տարի թագաւորելով։</verse>
				<verse number="2">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, եւ գնաց Նաբատեան Յերոբովամի մեղքի ետեւից, որ Իսրայէլին մեղանչել տուաւ. նորանից չհեռացաւ։</verse>
				<verse number="3">Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Իսրայէլի դէմ, եւ նորանց մատնեց Ասորիների թագաւոր Ազայէլի եվ Ազայէլի որդի Բենադադի ձեռքը շարունակ։</verse>
				<verse number="4">Եւ Յովաքազն աղօթք արաւ դէպի Տիրոջ երեսը, եւ Տէրը լսեց նորան. որովհետեւ տեսաւ Իսրայէլի նեղութիւնը, որով Ասորիների թագաւորը նորանց նեղացնում էր։</verse>
				<verse number="5">Եւ Տէրը Իսրայէլին մէկ փրկիչ տուաւ, եւ նորանք դուրս եկան Ասորիների ձեռքի տակից, եւ Իսրայէլի որդիքը բնակվում էին իրանց վրաններումը ինչպէս երէկ եւ միւս օրը։</verse>
				<verse number="6">Միայն թէ չհեռացան Յերոբովամի տան մեղքիցը, որ մեղանչել տուաւ Իսրայէլին. նորանով գնացին. նաեւ կուռքի անտառը կենում էր Սամարիայում։</verse>
				<verse number="7">Որովհետեւ նա Յովաքազի համար զօրք չթողեց բացի յիսուն ձիաւոր եւ տասը կառք եւ տասը հազար հետեւակ զօրք, որովհետեւ Ասորիների թագաւորը դորանց բնաջինջ էր արել, եւ նորանց շինել էր իբրեւ կոխ արուելու հող։</verse>
				<verse number="8">Եւ Յովաքազի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա զօրութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="9">Եւ Յովաքազը ննջեց իր հայրերի հետ եւ նորան թաղեցին Սամարիայում, եւ նորա տեղ թագաւոր եղաւ նորա որդի Յովասը։</verse>
				<verse number="10">Յուդայի Յովաս թագաւորի երեսունեւեօթներորդ տարին թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յովաքազի որդի Յովասը Սամարիայում՝ տասնեւվեց տարի թագաւորելով։</verse>
				<verse number="11">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. չհեռացաւ Նաբատեան Յերոբովամի բոլոր մեղքերիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ. նորանով գնաց։</verse>
				<verse number="12">Եւ Յովասի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա զօրութիւնը, որ Յուդայի Ամասիա թագաւորի հետ պատերազմ արաւ, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="13">Եւ Յովասը ննջեց իր հայրերի հետ, եւ նորա աթոռի վերայ նստեց Յերոբովամը. եւ Յովասը թաղուեցաւ Իսրայէլի թագաւորների հետ Սամարիայում։</verse>
				<verse number="14">Եւ Եղիսէն հիւանդացաւ իր հիւանդութիւնովը, որով եւ մեռաւ. եւ Իսրայէլի Յովաս թագաւորը իջաւ նորա մօտ եւ լաց եղաւ նորա երեսին եւ ասեց. Հայր իմ, հայր իմ, Իսրայէլի կառքը եւ նորա ձիաւորները։</verse>
				<verse number="15">Եւ Եղիսէն ասեց նորան. Վեր առ մի աղեղ եւ նետեր. եւ նա մի աղեղ եւ նետեր առաւ։</verse>
				<verse number="16">Եւ նա ասեց Իսրայէլի թագաւորին. Ձեռքդ պնդացրու աղեղիդ վերայ, եւ նա ձեռքը պնդացրեց. եւ Եղիսէն իր ձեռքը թագաւորի ձեռքի վերայ դրաւ.</verse>
				<verse number="17">Եւ ասեց. Բաց արա պատուհանը դէպի արեւելք. եւ նա բաց արաւ. եւ Եղիսէն ասեց. Նետը գցիր, եւ նա գցեց. Եղիսէն էլ ասեց. Տիրոջ փրկութեան նետը, եւ Ասորիների դէմ փրկութեան նետը. եւ դու պիտի յաղթես Ասորիներին Ափեկումը մինչեւ որ վերջանան։</verse>
				<verse number="18">Եւ ասեց. Առ նետերը. եւ նա առաւ. եւ ասեց Իսրայէլի թագաւորին. Գետինը զարկիր. եւ նա զարկեց երեք անգամ ու կանգնեց։</verse>
				<verse number="19">Եւ Աստուծոյ մարդը բարկացաւ նորա վերայ եւ ասեց. Հինգ կամ վեց անգամ պէտք էր զարկել, այն ժամանակ կզարկէիր Ասորիներին մինչեւ որ վերջանային, բայց հիմա միայն երեք անգամ ես զարկելու։</verse>
				<verse number="20">Եւ Եղիսէն մեռաւ եւ նորան թաղեցին. եւ Մովաբացիների գունդերը միւս տարին եկան երկրի վերայ։</verse>
				<verse number="21">Եւ նորանք մի մարդ էին թաղում, եւ ահա տեսան մի գունդ, եւ այն մարդը գցեցին Եղիսէի գերեզմանի մէջ. եւ մարդը գնաց դիպաւ Եղիսէի ոսկորներին, եւ կենդանացաւ իր ոտքերի վերայ կանգնեց։</verse>
				<verse number="22">Եւ Ասորիների Ազայէլ թագաւորը նեղում էր Իսրայէլին Յովաքազի բոլոր օրերումը։</verse>
				<verse number="23">Բայց Տէրը նորանց ողորմեց եւ գթաց նորանց եւ դէպի նորանց դարձաւ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ ունեցած ուխտի համար. եւ չուզեց նորանց կորցնել, եւ նորանց չձգեց իր երեսիցը մինչեւ հիմա։</verse>
				<verse number="24">Եւ Ասորիների Ազայէլ թագաւորը մեռաւ, եւ նորա որդի Բենադադը թագաւորեց նորա տեղը։</verse>
				<verse number="25">Եւ Յովաքազի որդի Յովասը դարձեալ ետ առաւ Ազայէլի որդի Բենադադի ձեռքիցն այն քաղաքները որ առել էր նա իր հայր Յովաքազի ձեռքից պատերազմի մէջ. երեք անգամ Յովասը յաղթեց նորան, եւ ետ դարձրեց Իսրայէլի քաղաքները։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Իսրայէլի Յովաքազի որդի Յովաս թագաւորի երկրորդ տարին թագաւորեց Յուդայի Յովաս թագաւորի որդի Ամասիան։</verse>
				<verse number="2">Քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմում. եւ նորա մօր անունն էր Յովադան՝ Երուսաղէմից։</verse>
				<verse number="3">Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բայց ոչ թէ իր հօր՝ Դաւիթի պէս. բոլոր իր հօր՝ Յովասի արածին պէս արաւ նա։</verse>
				<verse number="4">Միայն թէ բարձրաւանդակները չհեռացան. ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ։</verse>
				<verse number="5">Եւ երբոր թագաւորութիւնը հաստատուեցաւ նորա ձեռքումը, սպանեց իր ծառաներին որ իր հօրը՝ թագաւորին սպանել էին։</verse>
				<verse number="6">Բայց սպանողների որդկանցը չմեռցրեց, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքի գրքումը, որ Տէրը հրամայեց ասելով. Հայրերը որդկանց տեղ չմեռցնուին, եւ որդիքը հայրերի տեղ չմեռցնուին, այլ ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի։</verse>
				<verse number="7">Սա զարկեց Եդովմացիներին Աղի ձորումը տասը հազար հոգի, եւ Վէմն առաւ պատերազմով. եւ անունը Յեկթովէլ դրաւ մինչեւ այսօր։</verse>
				<verse number="8">Այն ժամանակ Ամասիան պատգամաւորներ ուղարկեց Յէուի որդիի Յովաքազի որդի՝ Իսրայէլի թագաւոր Յովասի մօտ ասելով. Եկ՝ մէկ իրար երես տեսնենք։</verse>
				<verse number="9">Բայց Իսրայէլի Յովաս թագաւորը մարդ ուղարկեց Յուդայի Ամասիա թագաւորին ասելով. Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղեւնափայտին ասելով. Աղջիկդ իմ որդիին կին տուր, բայց Լիբանանի վայրի գազանը անցկացաւ եւ փուշը կոխ տուաւ։</verse>
				<verse number="10">Արդարեւ դու յաղթեցիր Եդովմին, բայց սիրտդ քեզ հպարտացրել է. ծանր կաց եւ տանդ նստիր. եւ ի՞նչու համար ես գրգռվում չարութիւնով, որ ընկնես դու եւ Յուդան էլ քեզ հետ։</verse>
				<verse number="11">Բայց Ամասիան չլսեց. եւ Իսրայէլի Յովաս թագաւորը վեր գնաց եւ իրար երես տեսան՝ նա եւ Յուդայի Ամասիա թագաւորը Յուդայի Բեթսամիւսում։</verse>
				<verse number="12">Բայց Յուդան յաղթուեցաւ Իսրայէլի առաջին, եւ ամեն մարդ փախաւ իր վրանը։</verse>
				<verse number="13">Եւ Ոքոզիայի որդիի Յովասի որդի՝ Յուդայի թագաւոր Ամասիային բռնեց Իսրայէլի Յովաս թագաւորը Բեթսամիւսում, եւ եկաւ Երուսաղէմ եւ քանդեց Երուսաղէմի պարիսպը Եփրեմի դռնից մինչեւ Անկեան դուռը չորս հարիւր կանգուն։</verse>
				<verse number="14">Եւ վեր առաւ բոլոր ոսկին եւ արծաթը եւ այն բոլոր անօթները, որ գտնվում էին Տիրոջ տանը եւ թագաւորի տան գանձարաններումը եւ պատանդներ՝ ու ետ դառաւ Սամարիա։</verse>
				<verse number="15">Եւ Յովասի գործերի մնացորդը, որ նա արաւ, եւ նորա զօրութիւնը եւ նորա պատերազմը, որ արաւ Յուդայի Ամասիա թագաւորի հետ, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="16">Եւ Յովասը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Սամարիայում Իսրայէլի թագաւորների հետ, եւ նորա որդի Յերոբովամը թագաւորեց նորա տեղ։</verse>
				<verse number="17">Եւ Յուդայի Յովասեան Ամասիա թագաւորը Իսրայէլի թագաւոր Յովաքազեան Յովասի մեռնելուց յետոյ ապրեց տասնեւհինգ տարի։</verse>
				<verse number="18">Եւ Ամասիայի գործերի մնացորդը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="19">Եւ նորա դէմ ապստամբութիւն արին Երուսաղէմում, եւ նա փախաւ Լաքիս. եւ մարդ ուղարկեցին նորա ետեւից եւ նորան մեռցրին այնտեղ։</verse>
				<verse number="20">Եւ նորան բերին ձիերով, եւ նա թաղուեցաւ Երուսաղէմում իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը։</verse>
				<verse number="21">Եւ Յուդայի բոլոր ժողովուրդն առաւ Ազարիային տասնեւվեց տարեկան, եւ նորան թագաւոր շինեցին իր հայր Ամասիայի տեղ։</verse>
				<verse number="22">Սա շինեց Ելաթը, եւ թագաւորը իր հայրերի հետ ննջելուց յետոյ ետ դարձրեց նորան Յուդային։</verse>
				<verse number="23">Յուդայի թագաւոր Յովասեան Ամասիայի տասնեւհինգերորդ տարին թագաւոր եղաւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամը Սամարիայում քառասունեւմէկ տարի թագաւորելով։</verse>
				<verse number="24">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Նաբատեան Յերոբովամի մեղքիցը, որ նա Իսրայէլին մեղանչել տուաւ, չհեռացաւ։</verse>
				<verse number="25">Նա ետ դարձրեց Իսրայէլի սահմանը Եմաթից սկսած մինչեւ դաշտի ծովը Իսրայէլի Տէր Աստուծոյ խօսքին համեմատ, որ խօսել էր իր ծառայ Գեթքոփերացի Ամաթեան Յովնան մարգարէի ձեռովը։</verse>
				<verse number="26">Որովհետեւ Տէրը տեսաւ Իսրայէլի շատ դառն տառապանքը, որ ոչ կապուած կար եւ ոչ արձակուած կար. եւ Իսրայէլին օգնող չկար։</verse>
				<verse number="27">Եւ Տէրը չէր խօսել Իսրայէլի անունը երկնքի տակից ջնջելու համար. եւ նորանց փրկեց Յովասի որդի Յերոբովամի ձեռքովը։</verse>
				<verse number="28">Եւ Յերոբովամի գործերի մնացորդը, եւ նորա բոլոր արածը եւ նորա զօրութիւնը, որ պատերազմեց, եւ որ ետ դարձրեց Դամասկոսը եւ Եմաթը Յուդային Իսրայէլով, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="29">Եւ Յերոբովամը ննջեց իր հայրերի հետ՝ Իսրայէլի թագաւորների հետ. եւ նորա որդի Զաքարիան թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Իսրայէլի թագաւոր Յերոբովամի քսանեւեօթներորդ տարին թագաւոր եղաւ Յուդայի թագաւոր Ամասիայի որդի Ազարիան։</verse>
				<verse number="2">Տասնեւվեց տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ յիսունեւերկու տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Յեքէլիա՝ Երուսաղէմից։</verse>
				<verse number="3">Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ առաջին բոլորովին այնպէս, ինչպէս որ արաւ իր հայրը՝ Ամասիան։</verse>
				<verse number="4">Միայն թէ բարձրաւանդակները չհեռացան. ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ։</verse>
				<verse number="5">Եւ Տէրը զարկեց թագաւորին, եւ նա բորոտ էր մինչեւ իր մահուան օրը, եւ նա հիւանդանոցումն էր կենում. իսկ թագաւորի որդի Յովաթամը՝ տան վերատեսուչը՝ դատում էր երկրի ժողովրդին։</verse>
				<verse number="6">Եւ Ազարիայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="7">Եւ Ազարիան ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը. եւ նորա որդի Յովաթամը թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
				<verse number="8">Յուդայի թագաւոր Ազարիայի երեսունեւութերորդ տարին թագաւորեց Իսրայէլի վերայ Յերոբովամի որդի Զաքարիան՝ Սամարիայում վեց ամիս թագաւորելով։</verse>
				<verse number="9">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին ինչպէս որ իր հայրերն էին արել. չհեռացաւ Նաբատեան Յերոբովամի մեղքիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ։</verse>
				<verse number="10">Եւ նորա դէմ ապստամբուեց Յաբիսի որդի Սեղղումը, եւ նորան զարկեց ժողովրդի առաջին եւ սպանեց նորան, եւ թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
				<verse number="11">Եւ Զաքարիայի գործերի մնացորդը, ահա գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="12">Այս Տիրոջ այն խօսքն է, որ խօսեց Յէուի հետ ասելով. Քո որդիքը մինչեւ չորրորդ սերունդը կնստեն Իսրայէլի աթոռի վերայ. եւ այնպէս եղաւ։</verse>
				<verse number="13">Յաբիսի որդի Սեղղումը թագաւոր եղաւ Յուդայի Ոզիա թագաւորի երեսունեւիններորդ տարին, եւ թագաւորութիւն արաւ մէկ ամիս ժամանակ Սամարիայում։</verse>
				<verse number="14">Եւ վեր եկաւ Գադդիյի որդի Մանայեմը Թերսայից. եւ եկաւ Սամարիա եւ զարկեց Յաբիսի որդի Սեղղումին Սամարիայում եւ սպանեց նորան ու թագաւորեց նորա տեղ։</verse>
				<verse number="15">Եւ Սեղղումի գործերի մնացորդը, եւ նորա արած ապստամբութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ զարկեց Մանայեմը Թափսան եւ բոլոր նորանում եղողներին եւ նորա սահմանները Թերսայից սկսած, որովհետեւ իր դռները չբացաւ. նա էլ ջարդեց, նորա բոլոր յղիներին ճղոտեց։</verse>
				<verse number="17">Յուդայի թագաւոր Ազարիայի երեսունեւիններորդ տարին թագաւոր եղաւ Գադդիի որդի Մանայեմը Իսրայէլի վերայ տասը տարի Սամարիայումը թագաւորելով։</verse>
				<verse number="18">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Նաբատեան Յերոբովամի մեղքերիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ, չհեռացաւ իր բոլոր օրերումը։</verse>
				<verse number="19">Երկրի վերայ եկաւ Ասորեստանի թագաւոր Փուղը, եւ Մանայեմը Փուղին հազար տաղանդ արծաթ տուաւ որ նորա ձեռքերը իր հետը լինեն, որ թագաւորութիւնը հաստատէ իր ձեռքին։</verse>
				<verse number="20">Եւ Մանայեմը հարկ դրաւ այս արծաթը Իսրայէլի բոլոր հարուստների վերայ Ասորեստանի թագաւորին տալու համար՝ իւրաքանչիւր անձին քառասուն սիկղ արծաթ. եւ Ասորեստանի թագաւորը ետ դառաւ եւ այնտեղ այն երկրում չմնաց։</verse>
				<verse number="21">Եւ Մանայեմի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը.</verse>
				<verse number="22">Եւ Մանայեմը ննջեց իր հայրերի հետ, եւ նորա որդի Փակէիան թագաւոր եղաւ. նորա տեղ։</verse>
				<verse number="23">Յուդայի Ազարիա թագաւորի յիսուներերոդ տարին թագաւոր եղաւ Մանայեմի որդի Փակէիան Իսրայէլի վերայ Սամարիայումն երկու տարի թագաւորելով։</verse>
				<verse number="24">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. չհեռացաւ Նափատեան Յերոբովամի մեղքերիցը որ Իսրայէլին մեղանչել տուաւ։</verse>
				<verse number="25">Եւ նորա դէմ դաւաճանութիւն արաւ իր զօրապետ՝ Ռովմելայի որդի Փակէէն եւ զարկեց նորան Սամարիայումը թագաւորի պալատի դահլիճումը Արգովբի եւ Արիէի հետ, եւ նորա հետ կային Գաղաադացիներից յիսուն հոգի. եւ նորան սպանեց եւ թագաւոր եղաւ նորա տեղը։</verse>
				<verse number="26">Եւ Փակէիայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="27">Յուդայի Ազարիա թագաւորի յիսունեւերկուերորդ տարին, թագաւոր եղաւ Ռովմելայի որդի Փակէէն Իսրայէլի վերայ Սամարիայումը քսան տարի թագաւորելով։</verse>
				<verse number="28">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. չհեռացաւ Նաբատեան Յերոբովամի մեղքերից, որ Իսրայէլին մեղանչել տուաւ։</verse>
				<verse number="29">Իսրայէլի թագաւոր Փակէէի օրերումն եկաւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորը եւ առաւ Իյօնը, Աբէլ-բեթմաաքան, Յանովէն, Կադէսը, Հասորը, Գաղաադը եւ Գալիլեան՝ Նեփթաղիմի բոլոր երկիրը, եւ նորանց գերի տարաւ Ասորեստան։</verse>
				<verse number="30">Եւ Էլայի որդի Ովսէէն դաւաճանութիւն արաւ Ռովմելայի որդի Փակէէի դէմ, եւ զարկեց նորան ու սպանեց եւ թագաւոր եղաւ նորա տեղ Ոզիայի որդի Յովաթամի քսաներորդ տարին։</verse>
				<verse number="31">Եւ Փակէէի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="32">Իսրայէլի թագաւոր Ռովմելայի որդի Փակէէի երկրորդ տարին թագաւոր եղաւ Յովաթամը՝ Յուդայի թագաւոր Ոզիայի որդին։</verse>
				<verse number="33">Քսանեւհինգ տարեկան էր, երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Յերուսա՝ դուստր Սադովկի։</verse>
				<verse number="34">Եւ Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, բոլորովին իր հայր Ոզիայի արածին պէս արաւ.</verse>
				<verse number="35">Միայն թէ բարձրաւանդակները չհեռացան. ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ. նա շինեց Տիրոջ տան բարձր դուռը։</verse>
				<verse number="36">Եւ Յովաթամի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="37">Այն օրերումը Տէրը սկսեց Յուդայի վերայ ուղարկել Ասորիների Ռասին թագաւորին եւ Ռովմելայի որդի Փակէէին։</verse>
				<verse number="38">Եւ Յովաթամը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ իր հայր Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Աքազը թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Ռովմելայի որդի Փակէէի տասնեւեօթներորդ տարին թագաւոր եղաւ Աքազը՝ Յուդայի Յովաթամ թագաւորի որդին։</verse>
				<verse number="2">Աքազը քսան տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ տասեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը. եւ նա ուղղութիւն չարաւ իր հայր Դաւիթի պէս Տէր Աստուծոյ աչքի առաջին։</verse>
				<verse number="3">Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհովը, նաեւ իր որդին անցկացրեց կրակով այն ազգերի գարշելութեան պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։</verse>
				<verse number="4">Եւ զոհեր էր մատուցանում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների եւ բլուրների վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ։</verse>
				<verse number="5">Այն ժամանակ վեր եկան Ասորիների Ռասին թագաւորը եւ Իսրայէլի թագաւորը՝ Ռովմելայի որդի Փակէէն Երուսաղէմի վերայ պատերազմի, եւ պաշարեցին Աքազին բայց չկարողացան նորան յաղթել։</verse>
				<verse number="6">Այն ժամանակ Ասորիների Ռասին թագաւորը ետ դարձրեց Ելաթը Ասորիներին՝ եւ Յուդայեաններին դուրս արաւ Ելաթից. եւ Ասորիներն եկան Ելաթ եւ բնակուեցան այնտեղ մինչեւ այսօր։</verse>
				<verse number="7">Եւ Աքազը պատգամաւորներ ուղարկեց Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորի մօտ ասելով. Ես քո ծառան եւ քո որդին եմ, եկ եւ ինձ ազատիր Ասորիների թագաւորի ձեռքից եւ Իսրայէլի թագաւորի ձեռքից, որ վեր են կացել ինձ վերայ։</verse>
				<verse number="8">Եւ Աքազը վեր առաւ այն արծաթը եւ այն ոսկին, որ գտնվում էր Տիրոջ տանը եւ թագաւորի տան գանձարաններումը, եւ ընծայ ուղարկեց Ասորեստանի թագաւորի համար։</verse>
				<verse number="9">Եւ Ասորեստանի թագաւորը նորան լսեց, եւ Ասորեստանի թագաւորը վեր գնաց Դամասկոսի վերայ, եւ նորան առաւ եւ նորան գերի տարաւ Կիր, եւ Ռասինին մեռցրեց։</verse>
				<verse number="10">Եւ Աքազ թագաւորը գնաց Թագղաթ-փաղասարին դիմաւորելու Դամասկոս եւ տեսաւ Դամասկոսի սեղանը. եւ Աքազ թագաւորը սեղանի օրինակը եւ նորա ձեւը նորա բոլոր շինուածքին համեմատ ուղարկեց Ուրիա քահանային։</verse>
				<verse number="11">Եւ Ուրիա քահանան շինեց սեղանը բոլորովին Աքազ թագաւորի Դամասկոսից ուղարկածին պէս, այնպէս շինեց Ուրիա քահանան մինչեւ Աքազ թագաւորի Դամասկոսից գալը։</verse>
				<verse number="12">Եւ թագաւորն եկաւ Դամասկոսից, եւ թագաւորը տեսաւ սեղանը, եւ թագաւորը մօտեցաւ սեղանին, եւ նորա վերայ ողջակէզ մատուցրեց։</verse>
				<verse number="13">Եւ այրեց իր ողջակէզը եւ իր նուէրը, եւ թափեց իր թափելու նուէրը, եւ սրսկեց իր խաղաղութեան զոհի արիւնը սեղանի վերայ։</verse>
				<verse number="14">Եւ այն պղնձի սեղանը որ Տիրոջ առաջին է, տեղափոխեց տան առաջիցը նոր սեղանի եւ Տիրոջ տան մէջտեղիցը, եւ նորան դրաւ նոր սեղանի մօտ դէպի հիւսիս։</verse>
				<verse number="15">Եւ Աքազ թագաւորը հրամայեց Ուրիա քահանային ասելով. Այդ մեծ սեղանի վերայ այրիր առաւօտեան ողջակէզները եւ երեկոյեան զոհը եւ թագաւորի ողջակէզը եւ նորա զոհը. եւ երկրի բոլոր ժողովրդի ողջակէզը եւ նորանց զոհը, եւ նորանց թափելու նուէրը, եւ ողջակէզների բոլոր արիւնը եւ զոհերի բոլոր արիւնը նորա վերայ սրսկիր, իսկ այն պղնձի սեղանը ինձ համար լինի, որ այնտեղ հարցնեմ։</verse>
				<verse number="16">Եւ Ուրիա քահանան բոլորովին այնպէս արաւ ինչպէս որ Աքազ թագաւորը հրամայեց։</verse>
				<verse number="17">Եւ Աքազ թագաւորը կոտրատեց մեքենովթների սպառուածները եւ վեր առաւ նորանց վերայից աւազանները, եւ վայր առաւ ծովը պղնձի եզների վերայից որ նորա տակին էին եւ դրաւ նորան մի քարայատակի վերայ։</verse>
				<verse number="18">Եւ շաբաթի ծածկոցաւոր ճանապարհը, որ շինել էին տաճարի համար, եւ թագաւորի դուրսի ճանապարհը դարձրեց դէպի Տիրոջ տունը Ասորեստանի թագաւորի պատճառովը։</verse>
				<verse number="19">Եւ Աքազի գործերի մնացորդը որ արել է, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="20">Եւ Աքազը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը, եւ նորա տեղ թագաւոր եղաւ նորա որդի Եզեկիան։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Յուդայի թագաւոր Աքազի տասնեւերկուերորդ տարին թագաւոր եղաւ Էլայի որդի Ովսէէն Սամարիայումը Իսրայէլի վերայ ինը տարի թագաւորելով։</verse>
				<verse number="2">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, միայն թէ Իսրայէլի այն թագաւորներին պէս չէ, որ իրանից առաջ կային։</verse>
				<verse number="3">Նորա դէմ վեր եկաւ Ասորեստանի Սաղմանասար թագաւորը, եւ Ովսէէն նորան ծառայ եղաւ. եւ նորան հարկ էր տալիս։</verse>
				<verse number="4">Եւ Ասորեստանի թագաւորը Ովսէէի վերայ նենգութիւն գտաւ, որ նա դեսպաններ էր ուղարկել Եգիպտոսի Սովա թագաւորի մօտ, եւ ամեն տարուան պէս հարկ չէր ուղարկել Ասորեստանի թագաւորին. եւ Ասորեստանի թագաւորը բռնեց նորան եւ բանտարկեց նորան։</verse>
				<verse number="5">Եւ Ասորեստանի թագաւորը գնաց բոլոր երկրովն ու եկաւ Սամարիա եւ պաշարեց նորան երեք տարի։</verse>
				<verse number="6">Ովսէէի իններորդ տարին Ասորեստանի թագաւորն առաւ Սամարիան, եւ Իսրայէլին գերի տարաւ Ասորեստան, եւ նորանց բնակեցրեց Քաղայում եւ Քաբովրում, Գովզան գետի մօտ, եւ Մարաց քաղաքներումը։</verse>
				<verse number="7">Որովհետեւ Իսրայէլի որդիքը մեղանչեցին իրանց Տէր Աստուծոյ դէմ, որ նորանց հանել էր Եգիպտոսի երկրիցը Եգիպտոսի Փարաւօն թագաւորի ձեռքի տակից, եւ վախեցան ուրիշ աստուածներից.</verse>
				<verse number="8">Եւ գնացին այն ազգերի կանոններովը, որոնց Տէրը քշել էր Իսրայէլի որդկանց առաջից, եւ Իսրայէլի թագաւորների շինած կանոններովը,</verse>
				<verse number="9">Եւ Իսրայէլի որդիքը գործեր գործեցին գաղտնի, որ ուղիղ չէր իրանց Տէր Աստուծոյ մօտ. եւ իրանց համար բարձրաւանդակներ շինեցին իրանց ամեն քաղաքներումը՝ պահապանաց աշտարակիցը մինչեւ պարսպաւոր քաղաքը։</verse>
				<verse number="10">Եւ իրանց համար արձաններ դրին եւ կուռքի անտառներ ամեն բարձր բլուրի վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ։</verse>
				<verse number="11">Եւ այնտեղ խունկ ծխեցին ամեն բարձրաւանդակների վերայ այն ազգերի պէս, որոնց Տէրն իրանց առաջից դուրս էր արել եւ չար բաներ արին Տիրոջը բարկացնելու համար։</verse>
				<verse number="12">Եւ ծառայեցին կուռքերին, որոնց մասին Տէրն ասել էր իրանց թէ Այդ բանը չանէք։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ Տէրը վկայութիւն էր տուել Իսրայէլի եւ Յուդայի դէմ իր բոլոր մարգարէների եւ բոլոր տեսանողների ձեռովն ասելով. Ետ դարձէք ձեր չար ճանապարհներիցը եւ պահեցէք իմ հրամանները եւ իմ կանոնները բոլոր այն օրէնքի պէս, որ ես հրամայել եմ ձեր հայրերին եւ որ ուղարկել եմ ձեզ մօտ իմ ծառաների՝ մարգարէների ձեռովը։</verse>
				<verse number="14">Բայց նորանք չլսեցին եւ խստացրին իրանց պարանոցը ինչպէս իրանց հայրերի պարանոցը, որ չէին հաւատում իրանց Տէր Աստուծուն.</verse>
				<verse number="15">Եւ արհամարհեցին նորա կանոնները եւ նորա ուխտը, որ արել էր իրանց հայրերի հետ, եւ նորա վկայութիւնները, որ վկայել էր նորանց դէմ, եւ գնացին սնապաշտութեան ետեւից եւ իրանք էլ սնապաշտ եղան, եւ այն ազգերի ետեւից, որ նորանց շրջակայքումն էին, որոնց մասին Տէրն իրանց հրամայել էր, որ նորանց նման չանեն։</verse>
				<verse number="16">Եւ թողեցին իրանց Տէր Աստուծոյ հրամանները եւ իրանց համար երկու ձուլածոյ որթ շինեցին եւ կուռքի անտառներ շինեցին եւ երկնքի բոլոր զօրքերին երկրպագութիւն արին եւ Բահաղին ծառայեցին։</verse>
				<verse number="17">Եւ իրանց տղերանցը եւ աղջկերանցը անցկացրին կրակով եւ կախարդութիւններ ու հմայութիւն արին եւ իրանց ծախեցին, որ չարութիւն անեն Տիրոջ առաջին նորան բարկացնելու համար։</verse>
				<verse number="18">Եւ Տէրը շատ բարկացաւ Իսրայէլի վերայ եւ մերժեց նորանց իր երեսից, ոչ ով չմնաց բայց միայն Յուդայի ցեղը։</verse>
				<verse number="19">Յուդան էլ չպահեց իրանց Տէր Աստուծոյ պատուէրները եւ գնացին Իսրայէլի կանոններով, որ նորանք շինել էին։</verse>
				<verse number="20">Եւ Տէրը մերժեց Իսրայէլի բոլոր սերունդը եւ նորանց խոնարհեցրեց եւ նորանց մատնեց յափշտակողների ձեռքը մինչեւ որ նորանց դէն գցեց իր երեսից։</verse>
				<verse number="21">Որովհետեւ Իսրայէլը պատառուեցաւ Դաւիթի տանիցը եւ թագաւոր արին Նաբատեան Յերոբովամին. բայց Յերոբովամը դէն քշեց Իսրայէլին Տիրոջ ետեւից եւ նորանց մեծ մեղք գործել տուաւ։</verse>
				<verse number="22">Եւ Իսրայէլի որդիքը գնացին Յերոբովամի բոլոր մեղքերովը, որ նա արաւ, նորանցից չհեռացան։</verse>
				<verse number="23">Մինչեւ որ Տէրը նորանց մերժեց իր երեսիցը ինչպէս որ ասել էր իր ծառաների՝ մարգարէների ձեռովը. եւ այսպէս Իսրայէլը գերի գնաց իր երկրիցը Ասորեստան մինչեւ այսօր։</verse>
				<verse number="24">Եւ Ասորեստանի թագաւորը մարդիկ բերաւ Բաբիլոնից, Քութայից, Աւայից, Եմաթից եւ Սեփարուիմից, եւ բնակեցրեց Սամարիայի քաղաքներումը Իսրայէլի որդկանց տեղը, եւ նորանք ժառանգեցին Սամարիան եւ բնակուեցան նորա քաղաքներումը։</verse>
				<verse number="25">Եւ նորանք իրանց այնտեղ բնակուելու սկզբումը Տէրիցը չէին վախենում, եւ Տէրը նորանց վերայ առիւծներ ուղարկեց, որ նորանց սպանում էին։</verse>
				<verse number="26">Եւ Ասորեստանի թագաւորին իմացրին ասելով. Այն ազգերը որոնց դու տեղափոխելով Սամարիայի քաղաքներումը բնակեցրիր, այն երկրի Աստուծոյ օրէնքը չգիտեն, եւ նա նորանց վերայ առիւծներ է ուղարկել, որոնք մեռցնում են նորանց, որովհետեւ այն երկրի Աստուծոյ օրէնքը չգիտեն։</verse>
				<verse number="27">Եւ Ասորեստանի թագաւորը հրամայեց ասելով. Ուղարկեցէք այնտեղ այն քահանաներից մէկին, որոնց ես գերի փոխադրեցի այնտեղից. եւ գնան ու այնտեղ բնակուեն եւ նորանց սովորեցնեն այն երկրի Աստուծոյ օրէնքը։</verse>
				<verse number="28">Եւ այն քահանաներից մէկը, որոնց գերի էին փոխադրել Սամարիայից, եկաւ եւ բնակուեց Բեթէլում, եւ սովորեցնում էր նորանց թէ ինչպէս պիտի վախենային Տէրիցը։</verse>
				<verse number="29">Նոյնպէս ամեն մի ազգ իր աստուածներն էր շինում եւ դնում բարձրաւանդակների տանը, որ շինել էին Սամարացիներն, ամեն մի ազգ իր քաղաքներումը, ուր որ իրանք բնակվում էին։</verse>
				<verse number="30">Եւ Բաբիլոնի մարդիկը շինեցին Սաքքովթ-բանովթը, եւ Քութի մարդիկը շինեցին Ներգաղը, եւ Եմաթի մարդիկը շինեցին Ասիմաթը.</verse>
				<verse number="31">Եւ Աւացիները շինեցին Նեբասը եւ Թարթակը. եւ Սեփարուիմացիներն այրում էին իրանց որդկանցը կրակով Սեփարուիմի աստուածներ՝ Ադրամելէքի եւ Անամելէքի համար։</verse>
				<verse number="32">Բայց Տէրիցն էլ էին վախենում, եւ իրանց համար քահանաներ էին շինում բարձրաւանդակների համար ժողովրդի միջիցը՝՝, եւ նորանց դնում էին բարձրաւանդակների տանը։</verse>
				<verse number="33">Տէրիցն էլ էին վախենում, եւ իրանց աստուածներին էլ էին ծառայում այն ազգերի սովորութեան պէս, որոնց փոխադրեց այնտեղից։</verse>
				<verse number="34">Մինչեւ այսօրն էլ նորանք առաջի սովորութիւնների պէս են անում. Տէրիցը չեն վախենում եւ չեն անում նորա պատուէրների եւ իրաւունքների պէս. եւ այն օրէնքի եւ այն հրամանի պէս, որ Տէրը հրամայեց Յակոբի որդկանցը, որի անունը Իսրայէլ դրաւ։</verse>
				<verse number="35">Եւ Տէրը նորանց հետ ուխտ արաւ եւ նորանց հրամայեց ասելով. Ուրիշ աստուածներից մի վախենաք, եւ նորանց երկրպագութիւն մի անէք, եւ նորանց մի ծառայէք, եւ նորանց մի զոհէք։</verse>
				<verse number="36">Այլ միայն Տէրիցը, որ ձեզ դուրս բերաւ Եգիպտոսի երկրիցը մեծ ոյժով եւ մեկնած բազուկով, նորանից վախեցէք, եւ նորան երկրպագեցէք, եւ նորան զոհ մատուցրէք։</verse>
				<verse number="37">Եւ այն կանոնները եւ իրաւունքները եւ օրէնքը ու հրամանը, որ գրել է ձեզ համար պահեցէք ամեն ժամանակ անելու համար, եւ ուրիշ աստուածներից մի վախենաք։</verse>
				<verse number="38">Եւ այն ուխտը, որ ձեզ հետ արել եմ, մի մոռանաք, եւ ուրիշ աստուածներից մի վախենաք,</verse>
				<verse number="39">Այլ ձեր Տէր Աստուածանից վախեցէք, եւ նա ձեզ կփրկէ ձեր բոլոր թշնամիների ձեռքիցը։</verse>
				<verse number="40">Բայց նորանք չլսեցին, այլ իրանց առաջի սովորութեան պէս արին։</verse>
				<verse number="41">Եւ այս ազգերը Տէրիցն էլ էին վախենում եւ իրանց կուռքերին էլ էին ծառայում, իրանց որդիքն էլ եւ իրանց որդկանց որդիքն էլ. ինչպէս որ իրանց հայրերն էին անում, իրանք էլ այնպէս են անում մինչեւ այսօր։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ Իսրայէլի թագաւոր Էլայի որդի Ովսէէի երրորդ տարին թագաւոր եղաւ Յուդայի թագաւոր Աքազի որդի Եզեկիան։</verse>
				<verse number="2">Քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Աբի՝ դուստր Զաքարիայի։</verse>
				<verse number="3">Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին՝ ինչպէս որ արել էր իր հայր Դաւիթը։</verse>
				<verse number="4">Նա վերցրեց բարձրաւանդակները եւ կոտրատեց արձանները եւ քանդեց կուռքի անտառը, եւ փշրեց այն օձի պղինձը, որ Մովսէսը շինել էր. որովհետեւ մինչեւ այն օրերը Իսրայէլի որդիքը խունկ էին ծխում նորան, եւ նորա անունը դրաւ Նէեսթան.</verse>
				<verse number="5">Իսրայէլի Տէր Աստուծուն ապաւինեց, եւ նորանից յետոյ չեղաւ նորա նմանը Յուդայի բոլոր թագաւորների մէջ, եւ նորանց մէջ որոնք նորանից առաջ էին եղել։</verse>
				<verse number="6">Եւ Տիրոջը յարեց, նորա ետեւիցը չհեռացաւ, եւ պահեց նորա պատուէրները, որ պատուիրել էր Տէրը Մովսէսին։</verse>
				<verse number="7">Եւ Տէրը նորա հետ էր, եւ ամեն ուր որ գնում էր՝ յաջողվում էր. եւ ապստամբուեց Ասորեստանի թագաւորի դէմ եւ նորան չծառայեց։</verse>
				<verse number="8">Նա ջարդեց Փղշտացիներից մինչեւ Գազա եւ նորա սահմանները, պահապանաց աշտարակիցը մինչեւ պարսպաւոր քաղաքը։</verse>
				<verse number="9">Եւ Եզեկիայի չորրորդ տարին, որ Իսրայէլի թագաւոր Էլայի որդի Ովսէէի եօթներորդ տարին էր, Ասորեստանի Սաղմանասար թագաւորն եկաւ Սամարիայի վերայ. եւ նորան պաշարեց.</verse>
				<verse number="10">Եւ երեք տարիից յետոյ առաւ նորան Եզեկիայի վեցերորդ տարիումը, որ Իսրայէլի Ովսէէ թագաւորի իններորդ տարին էր. այն ժամանակ Սամարիան առնուեցաւ։</verse>
				<verse number="11">Եւ Ասորեստանի թագաւորը Իսրայէլին փոխադրեց Ասորեստան, եւ նորանց դրաւ Քաղայում եւ Քաբովրում, Գովզան գետի մօտ, եւ Մարաց քաղաքներումը։</verse>
				<verse number="12">Նորա համար որ չէին լսել իրանց Տէր Աստուծոյ ձայնին, եւ զանց էին արել նորա ուխտը՝ այն ամենը ինչ որ Տիրոջ ծառայ Մովսէսը հրամայել էր. ոչ լսեցին եւ ոչ արին։</verse>
				<verse number="13">Եւ Եզեկիա թագաւորի տասնեւչորսերորդ տարին եկաւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքների վերայ եւ առաւ նորանց։</verse>
				<verse number="14">Եւ Յուդայի Եզեկիա թագաւորը մարդ ուղարկեց Լաքիս Ասորեստանի թագաւորի մօտ ասելով. Յանցանք եմ արել, իմ վերայիցը ետ դարձիր. ինչ որ ինձ վերայ դնես՝ կհատուցանեմ։ Եւ Ասորեստանի թագաւորը Յուդայի Եզեկիա թագաւորի վերայ երեք հարիւր տաղանդ արծաթ եւ երեսուն տաղանդ ոսկի հարկ դրաւ։</verse>
				<verse number="15">Եւ Եզեկիան Տիրոջ տանը եւ թագաւորի տանը գանձերումը գտնուած բոլոր արծաթը տուաւ։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ Եզեկիան քանդեց Տիրոջ տաճարի դռների եւ դրանդիների ոսկին, որ ինքը Յուդայի Եզեկիա թագաւորը նորանց պատել էր, եւ տուաւ Ասորեստանի թագաւորին։</verse>
				<verse number="17">Եւ Ասորեստանի թագաւորն Տարաթանին, Ռաբսարիսին եւ Ռաբսակին Լաքիսից շատ զօրքով Երուսաղէմ ուղարկեց Եզեկիա թագաւորի մօտ. եւ նորանք վեր գալով եկան Երուսաղէմ եւ այնտեղ հասնելով եկան կանգնեցին թափիչի ագարակի ճանապարհին եղող վերի աւազանի ջրմուղին վերայ,</verse>
				<verse number="18">Եւ թագաւորին կանչեցին. եւ նորանց մօտ դուրս եկան Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը եւ Սեբնա ատենադպիրը եւ յիշատակաց դպիր Ասափի որդի Յովաքը։</verse>
				<verse number="19">Եւ Ռաբսակը նորանց ասեց. Եզեկիային ասեցէք. Այսպէս է ասում մեծ թագաւորը՝ Ասորեստանի թագաւորը. Այդ ի՞նչ յոյս է որի վերայ դու ապաւինել ես.</verse>
				<verse number="20">Դու միայն շրթունքի խօսքեր ես խօսում, թէ խորհուրդ ու զօրութիւն ունեմ պատերազմի համար. հիմա ո՞ւմ ապաւինեցիր, որ ինձանից ապստամբուեցար։</verse>
				<verse number="21">Ահա դու հիմա ապաւինել ես այն ջախջախուած եղէգի ցուպին՝ Եգիպտոսին, որ եթէ մի մարդ նորա վերայ կռնէ, ձեռքը կմտնէ եւ նորան կծակէ. այսպէս է Եգիպտոսի Փարաւօն թագաւորը բոլոր իրան ապաւինողների համար։</verse>
				<verse number="22">Բայց եթէ ինձ ասէք թէ Մենք մեր Եհովայ Աստուծուն ենք ապաւինել. մի՞թէ դա այն չէ որի բարձրաւանդակները եւ սեղանները Եզեկիան վերցրեց, եւ Յուդային եւ Երուսաղէմին ասեց. Միայն այս սեղանի առաջին Երուսաղէմումն երկրպագութիւն արէք։</verse>
				<verse number="23">Արդ՝ ուրեմն դաշինք դիր՝՝ իմ տիրոջ՝ Ասորեստանի թագաւորի հետ. եւ ես քեզ երկու հազար ձի տամ, եթէ դու կարող ես նորանց վերայ հեծնողներ դնել.</verse>
				<verse number="24">Ապա ի՞նչպէս կարող ես դէմ կենալ իմ տիրոջ փոքրիկ ծառաներից մէկ կուսակալին, որ դու կառքեի եւ ձիերի համար Եգիպտոսին ես ապաւինում։</verse>
				<verse number="25">Հիմա ես առանց Եհովայի՞ն եմ եկել արդեօք այս երկրի վերայ որ նորան աւերեմ. Եհովան ինձ ասեց. Գնա այն երկրի վերայ եւ նորան աւերիր։</verse>
				<verse number="26">Եւ Քեղկեայի որդի Եղիակիմը եւ Սեբնան ու Յովաքը ասեցին Ռաբսակին. Խնդրում ենք՝ ծառաներիդ հետ Ասորերէն խօսիր, որովհետեւ մենք հասկանում ենք, եւ մեզ հետ Եբրայեցերէն մի խօսիր պարսպի վերայ եղող ժողովրդի ականջի առաջին։</verse>
				<verse number="27">Բայց Ռաբսակն ասեց նորանց. Մի՞թէ քո տիրոջ եւ քեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը այս խօսքերը խօսելու համար. չէ՞ որ այս մարդկանց համար, որոնք պարսպի վերայ նստած են որ ձեզ հետ պիտի իրանց աղբն ուտեն եւ իրանց մէզը խմեն։</verse>
				<verse number="28">Եւ Ռաբսակը կանգնեց եւ մեծ ձայնով աղաղակեց Եբրայեցերէն եւ խօսեց ասելով. Լսեցէք մեծ թագաւորի՝ Ասորեստանի թագաւորի խօսքը.</verse>
				<verse number="29">Թագաւորը այսպէս է ասում. Եզեկիան ձեզ չխաբէ. որովհետեւ նա չի կարող ձեզ նորա ձեռքիցն ազատել։</verse>
				<verse number="30">Եւ Եզեկիան ձեզ Եհովային չյուսացնէ՝ ասելով. Եհովան մեզ անպատճառ ազատելու է, եւ այս քաղաքը պիտի չտրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։</verse>
				<verse number="31">Եզեկիային մի լսէք. որովհետեւ Ասորեստանի թագաւորը այսպէս է ասում. Ինձ հետ հաշտութիւն արէք, եւ ինձ մօտ դուրս եկէք. եւ ամեն մարդ իր որթիցը եւ ամեն մարդ իր թզենիիցն ուտէ, եւ ամեն մարդ իր ջրհորի ջրիցը խմէ,</verse>
				<verse number="32">Մինչեւ որ ես գամ եւ ձեզ տանեմ ձեր երկրի պէս մի երկիր, ցորենի եւ գինիի երկիր, հացի եւ այգիների երկիր, իւղ տուող ձիթենիների եւ մեղրի երկիր, որ ապրէք եւ չմեռնէք. եւ Եզեկիային մի լսէք, որովհետեւ ձեզ խաբում է ասելով թէ Եհովան մեզ ազատելու է։</verse>
				<verse number="33">Մի՞թէ փրկեցին այն ազգերի աստուածներն՝ ամեն մէկն իր երկիրը Ասորեստանի թագաւորի ձեռքիցը։</verse>
				<verse number="34">Ո՞ւր են Եմաթի եւ Արփադի աստուածները, ո՞ւր են Սեփարուիմի, Անայի եւ Աւայի աստուածները, որ ազատէին Սամարիան իմ ձեռքից։</verse>
				<verse number="35">Ո՞րն է այդ երկիրների բոլոր աստուածներիցը, որ ազատած լինի իրանց երկիրը իմ ձեռքից, որ Եհովան էլ ազատէր Երուսաղէմը իմ ձեռքից։</verse>
				<verse number="36">Եւ ժողովուրդը լռեց եւ նորան ոչինչ պատասխան չտուին. որովհետեւ թագաւորը հրաման էր արել ասելով. Նորան չպատասխանէք։</verse>
				<verse number="37">Եւ Քեղկեայի որդի Եղիակիմ՝ պալատի հազարապետը, եւ Սեբնա ատենադպիրը եւ Ասափի որդի Յովաք՝ յիշատակաց դպիրը գնացին հանդերձները պատառելով Եզեկիայի մօտ եւ նորան պատմեցին Ռաբսակի խօսքերը։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ երբոր Եզեկիա թագաւորը լսեց, պատառեց իր հանդերձները եւ քուրձ հագաւ եւ գնաց Տիրոջ տունը։</verse>
				<verse number="2">Եւ պալատի հազարապետ Եղիակիմին եւ ատենադպիր Սեբնային եւ քահանաների ծերերին քուրձեր հագած ուղարկեց Ամովսի որդի Եսայիա մարգարէի մօտ։</verse>
				<verse number="3">Եւ նորանք ասեցին նորան. Այսպէս է ասում Եզեկիան. Նեղութեան եւ կշտամբանքի եւ նախատանքի օր է այս օրը. որովհետեւ երեխաները հասել են ծննդեան կէտին, բայց ոյժ չկայ ծնելու։</verse>
				<verse number="4">Թերեւս լսէ քո Տէր Աստուածը Ռաբսակի բոլոր խօսքերը, որին իր տէրը՝ Ասորեստանի թագաւորն ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու եւ այնպիսի խօսքերով կշտամբելու, որոնք լսել է քո Տէր Աստուածը։ Ուրեմն աղօթք արա գտնուող մնացորդի համար։</verse>
				<verse number="5">Եւ Եզեկիա թագաւորի ծառաները եկան Եսայիայի մօտ։</verse>
				<verse number="6">Եւ Եսայիան ասեց նորանց. Այսպէս ասեցէք ձեր տիրոջը. Տէրը այսպէս է ասում. Մի վախենար այն խօսքերիցը, որ լսեցիր, որով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագաւորի ծառաները։</verse>
				<verse number="7">Ահա ես նորա վերայ մի ոգի կուղարկեմ, եւ նա մի լուր կլսէ, եւ ետ կդառնայ իր երկիրը, եւ սրով կընկնէ իր երկրումը։</verse>
				<verse number="8">Եւ Ռաբսակը ետ դառաւ եւ գտաւ Ասորեստանի թագաւորին Լեբնայի հետ պատերազմելիս, որովհետեւ լսել էր թէ չուել է Լաքիսից։</verse>
				<verse number="9">Եւ նա լուր լսեց Եթովպացիների թագաւոր Թարակայի մասին ասելով. Ահա գալիս է քեզ հետ պատերազմելու. եւ դարձեալ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մօտ ասելով.</verse>
				<verse number="10">Այսպէս ասեցէք Եզեկիային՝ Յուդայի թագաւորին ասելով. Թող քո Աստուածը քեզ չխաբէ որին դու ապաւինել ես ասելով. Երուսաղէմը պիտի չտրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։</verse>
				<verse number="11">Ահա դու լսեցիր, թէ ինչ են արել Ասորեստանի թագաւորները բոլոր երկիրներին՝ նորանց բնաջինջ անելով. եվ դու պիտի ազատուի՞ս։</verse>
				<verse number="12">Մի՞թէ ազգերի աստուածները ազատեցին նորանց, որոնց փչացրին իմ հայրերը՝ Գովզանը, Խառանը, Ռեսեփը եւ Թելասարում եղող Եդեմի որդկանցը։</verse>
				<verse number="13">Ո՞ւր է Եմաթի թագաւորը, Արփադի թագաւորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի եւ Աւայի թագաւորը։</verse>
				<verse number="14">Եւ Եզեկիան առաւ նամակները դեսպանների ձեռքիցը եւ կարդաց նորանց, եւ վեր գնաց Տիրոջ տունը. եւ Եզեկիան տարածեց նորանց Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="15">Եւ Եզեկիան աղաչեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուած երկրի բոլոր թագաւորութիւնների համար. դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։</verse>
				<verse number="16">Ով Տէր, խոնարհեցրու քո ականջը եւ լսիր. ով Տէր, բաց քո աչքերը եւ տես եւ լսիր Սենեքերիմի խօսքերը, որ ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու։</verse>
				<verse number="17">Արդարեւ, ով Տէր, աւերել են Ասորեստանի թագաւորները այն ազգերին եւ նորանց երկիրները.</verse>
				<verse number="18">Եւ այրել են նորանց աստուածները կրակով, որովհետեւ նորանք աստուածներ չեն, այլ մարդի ձեռքի գործ՝ փայտ եւ քար. ուրեմն նորանց փչացրին էլ։</verse>
				<verse number="19">Բայց արդ, ով Տէր մեր Աստուած, մեզ ազատիր նորա ձեռքիցը, որ երկրի ամեն թագաւորութիւններն իմանան, որ դու Եհովադ ես միայն Աստուած։</verse>
				<verse number="20">Եւ Ամովսի որդի Եսայիան մարդ ուղարկեց Եզեկիայի մօտ ասելով. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Այն որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորի մասին, լսեցի։</verse>
				<verse number="21">Այս այն խօսքն է որ Տէրն ասում է նորա մասին. Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիօնի կոյս աղջիկը. Քո ետեւից գլուխը շարժեց Երուսաղէմի աղջիկը։</verse>
				<verse number="22">Ո՞ւմ նախատեցիր եւ հայհոյեցիր. Եւ ո՞ւմ վերայ ձայն բարձրացրիր, Եւ աչքերդ վեր հանեցիր. Իսրայէլի Սուրբի վերայ։</verse>
				<verse number="23">Քո դեսպանների ձեռովը նախատեցիր Տիրոջը եւ ասեցիր. Իմ կառքերի շատութիւնովը վեր գնացի սարերի բարձրութեան վերայ՝ Լիբանանի կողմերը. Եւ ես կտրում եմ նորա բարձր եղեւինները, Եւ նորա ընտիր մայրերը. Եւ մտնում եմ նորա ծայրի օթեւանը Նորա Կարմեղոսի անտառը։</verse>
				<verse number="24">Եւ ես փորեցի եւ օտար ջրերը խմեցի, Եւ իմ ոտքերի թաթերովը կչորացնեմ Եգիպտոսի բոլոր գետերը։</verse>
				<verse number="25">Մի՞թէ դու չես լսել, որ ես եմ վաղուց արել այդ, Եւ հին օրերից դորան ձեւակերպեցի. Հիմա բերի այդ, Որ աւերակների հողակոյտների դարձնես պարսպաւոր քաղաքները։</verse>
				<verse number="26">Եւ նորանց բնակիչների ձեռքը կարճ է, Վասն որոյ զարհուրեցին եւ ամաչեցին, Եւ եղան դաշտի խոտ՝ Եւ կանաչ բանջար՝ Տանիքի խոտ՝ Եւ հասկը քշելուց առաջ խորշակահար եղած արտ,</verse>
				<verse number="27">Բայց ես գիտեմ քո բնակութիւնը, քո ելքն ու քո մուտքը, Եւ քո բարկութիւնը ինձ դէմ։</verse>
				<verse number="28">Քո ինձ դէմ ունեցած բարկութեան համար, Եւ ըստ որում քո ամբարտաւանութիւնը հասել է իմ ականջներին. Ես էլ դնում եմ իմ կարթը քո քթին Եւ իմ սանձը՝ քո բերանին, Եւ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհովը։</verse>
				<verse number="29">Եւ այս լինի քեզ նշանը. Կերէք այս տարի թափուածից բուսածը, Եւ երկրորդ տարին՝ ինքնիրան բուսածը, Իսկ երրորդ տարին սերմեցէք ու հնձեցէք, Եւ այգիներ տնկեցէք ու նորանց պտուղը կերէք։</verse>
				<verse number="30">Եւ Յուդայի տան ազատուած մնացորդը Կրկին արմատ կարձակէ դէպի ցած, Եւ պտուղ կտայ վերեւումը։</verse>
				<verse number="31">Որովհետեւ Երուսաղէմից դուրս կգայ մնացորդ, Եւ փրկուածներ՝ Սիօն սարիցը։ Այս Զօրաց Տիրոջ նախանձն է անելու։</verse>
				<verse number="32">Սորա համար այսպէս է ասում Տէրը Ասորեստանի թագաւորի մասին. Նա չի մտնիլ այս քաղաքը, Եւ այնտեղ մի նետ չի գցիլ. Եւ վահանով նորա առաջը չի գալ, Եւ նորա դէմ պատնէշ չի կանգնեցնիլ։</verse>
				<verse number="33">Իր եկած ճանապարհովը ետ կդառնայ. Եւ այս քաղաքի մէջ չի մտնիլ. Ասում է Տէրը։</verse>
				<verse number="34">Եւ ես կպաշտպանեմ այդ քաղաքը, որ ազատեմ՝ Ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։</verse>
				<verse number="35">Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։</verse>
				<verse number="36">Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։</verse>
				<verse number="37">Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Այն օրերը Եզեկիան մերձ ի մահ հիւանդացաւ. եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն եկաւ նորա մօտ եւ նորան ասեց. Այսպէս է ասում Տէրը. Կտակ արա քո տան մասին. որովհետեւ դու պիտի մեռնես ու չապրես։</verse>
				<verse number="2">Եւ նա իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջն ասելով.</verse>
				<verse number="3">Աղաչում եմ, ով Տէր, յիշիր հիմա որ քո առաջին հաւատարմութեամբ ու կատարեալ սրտով գնացի, որ քո աչքերին հաճելի եղածն արի։ Եւ Եզեկիան մեծ լացով լաց եղաւ։</verse>
				<verse number="4">Եւ Եսայիան դեռ չէր դուրս եկել միջի քաղաքիցը, եւ ահա Տիրոջ խօսքն եղաւ նորան ասելով.</verse>
				<verse number="5">Ետ դարձիր եւ ասիր իմ ժողովրդի իշխան Եզեկիային. Այսպէս է ասում Տէրը՝ քո հայր Դաւիթի Աստուածը. Լսեցի քո աղօթքը, տեսայ քո արտասուքը. ահա ես քեզ կբժշկեմ և երրորդ օրը վեր կգնաս Տիրոջ տունը։</verse>
				<verse number="6">Եւ ես կաւելացնեմ քո օրերի վերայ տասնեւհինգ տարի. եւ կազատեմ քեզ եւ այս քաղաքը Ասորեստանի թագաւորի ձեռքից. եւ այս քաղաքը կպաշտպանեմ ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։</verse>
				<verse number="7">Եւ Եսայիան ասեց. Չորացրած թուզ առէք. եւ առան ու դրին վէրքի վերայ, եւ նա առողջացաւ։</verse>
				<verse number="8">Եւ Եզեկիան ասեց Եսայիային. Ո՞րն է նշանը թէ Տէրը ինձ բժշկելու է, եւ որ ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տունը։</verse>
				<verse number="9">Եւ Եսայիան ասեց. Այս քեզ նշան լինի Տէրիցը, որ Տէրը անելու է իր ասած խօսքը. Ստուերը տասը աստիճան առա՞ջ գնայ կամ թէ տասը աստիճան ե՞տ դառնայ։</verse>
				<verse number="10">Եւ Եզեկիան ասեց. Թեթեւ է ստուերի համար տասը աստիճան առաջ գնալը. ոչ, այլ ստուերը տասը աստիճան դէպի ետ դառնայ։</verse>
				<verse number="11">Եւ Եսայիա մարգարէն Տիրոջն աղաղակեց եւ ստուերը ետ դարձրեց տասը աստիճան այն աստիճաններով, որ իջել էր Աքազի աստիճաններովը։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ Բաղադանի որդի Մարովդաք-բաղադան՝ Բաբիլոնի թագաւորը նամակներ եւ ընծայ ուղարկեց Եզեկիայի մօտ. որովհետեւ լսել էր թէ հիւանդացել է Եզեկիան։</verse>
				<verse number="13">Եւ Եզեկիան լսեց նորանց, եւ ցոյց տուաւ նորանց իր թանգագին բաների տունը, արծաթը, ոսկին եւ խունկերը եւ պատուական իւղը, եւ իր զէնքերի բոլոր տունը եւ բոլորը ինչ որ գտնվում էր իր գանձարաններումը. մի բան չկար որ Եզեկիան նորանց ցոյց տուած չլինէր իր տանը եւ իր բոլոր տէրութեան մէջ։</verse>
				<verse number="14">Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ ասեցին այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ։ Եւ Եզեկիան ասեց Հեռու երկրից են եկել՝ Բաբիլոնից։</verse>
				<verse number="15">Եւ ասեց. Ինչ են տեսել քո տանը. եւ Եզեկիան ասեց. Ամեն ինչ որ կայ իմ տանը՝ տեսել են. մի բան չկար որ ես ցոյց տուած չլինիմ նորանց իմ գանձարաններումը։</verse>
				<verse number="16">Եւ Եսայիան ասեց Եզեկիային.</verse>
				<verse number="17">Լսիր Տիրոջ խօսքը. Ահա օրեր են գալիս, որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ էլ քո հայրերը հաւաքել են մինչեւ այս օրը, կտարուի Բաբիլոն. մէկ բան չի մնալ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="18">Եւ քո որդիներից, որ պիտի քեզանից յառաջ գան, որ դու կծնես, կառնեն, եւ նորանք Բաբիլոնի թագաւորի պալատումը ներքինիներ կլինին։</verse>
				<verse number="19">Եւ Եզեկիան ասեց Եսայիային. Բարի է Տիրոջ խօսքը որ դու ասեցիր. եւ նա ասեց. Չէ՞ որ, եթէ իմ օրերին խաղաղութիւն եւ ապահովութիւն կլինի։</verse>
				<verse number="20">Եւ Եզեկիայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր զօրութիւնը, եւ նորա շինած աւազանը եւ ջրմուղը, եւ որ ջուրը քաղաքը բերաւ, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="21">Եւ Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, եւ նորա որդի Մանասէն թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Տասնեւերկու տարեկան էր Մանասէն երբոր թագաւոր եղաւ, ու յիսունեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմումը. եւ նորա մօր անունն էր Էփսիբայ։</verse>
				<verse number="2">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։</verse>
				<verse number="3">Նա կրկին շինեց այն բարձրաւանդակները որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, եւ Բահաղի համար սեղաններ կանգնեցրեց, եւ կուռքի անտառներ շինեց ինչպէս որ շինել էր Իսրայէլի Աքաաբ թագաւորը, եւ երկրպագութիւն արաւ երկնքի ամեն զօրքերին եւ ծառայեց նորանց։</verse>
				<verse number="4">Եւ Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի համար Տէրն ասել էր, Երուսաղէմումը պիտի դնեմ իմ անունը։</verse>
				<verse number="5">Եւ սեղաններ շինեց երկնքի բոլոր զօրքերի համար Տիրոջ տան երկու գաւիթներումը։</verse>
				<verse number="6">Եւ իր որդիին կրակով անցկացրեց, եւ գուշակութիւն եւ հմայութիւն էր անում. եւ շինեց մեռելահարցուկներ եւ նշանագէտներ. նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին որ բարկացնէ։</verse>
				<verse number="7">Եւ իր շինած անտառի կուռքը դրաւ այն տանը, որի համար Տէրն ասել էր Դաւիթին եւ նորա որդի Սողոմոնին. Այս տանը եւ Երուսաղէմումը, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերիցը, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան։</verse>
				<verse number="8">Եւ Իսրայէլի ոտը այլ եւս պիտի չշարժեցնեմ այն երկրիցը որ տուել եմ իրանց հայրերին, միայն եթէ զգուշանան անելու բոլոր իմ իրանց պատուիրածին պէս եւ այն բոլոր օրէնքին պէս որ իմ ծառան՝ Մովսէսը իրանց հրամայել է։</verse>
				<verse number="9">Բայց նորանք չլսեցին, եւ Մանասէն նորանց մոլորեցրեց, որ այն ազգերիցն աւելի չարութիւն գործեն, որոնց Տէրը փչացրեց Իսրայէլի առաջից։</verse>
				<verse number="10">Եւ Տէրը խօսել էր իր ծառաների՝ մարգարէների ձեռովը ասելով.</verse>
				<verse number="11">Որովհետեւ Յուդայի Մանասէ թագաւորն արել է այդ գարշութիւնները, իրանից առաջ եղող Ամօրհացիների բոլոր արածներից աւելի չարութիւն է գործել եւ Յուդային էլ մեղանչել տուել իր կուռքերովը.</verse>
				<verse number="12">Նորա համար այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ահա ես չարիք պիտի բերեմ Երուսաղէմի եւ Յուդայի վերայ, որ ամեն ով լսէ այն, նորա երկու ականջները հնչեն։</verse>
				<verse number="13">Եւ պիտի ձգեմ Երուսաղէմի վերայ Սամարիայի լարը եւ Աքաաբի տան գնտակը, եւ պիտի սրբեմ Երուսաղէմը ինչպէս որ ամանն են սրբում, և սրբում ու դարձնում են նորա երեսի վերայ։</verse>
				<verse number="14">Եւ պիտի մերժեմ իմ ժառանգութեան մնացորդը եւ տամ նորանց իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք պիտի աւար եւ յափշտակութիւն լինին իրանց բոլոր թշնամիների համար։</verse>
				<verse number="15">Որովհետեւ իմ աչքի առաջին չարութիւն արին եւ ինձ բարկացրին այն օրիցը որ իրանց հայրերը դուրս եկան Եգիպտոսից մինչեւ այս օրը։</verse>
				<verse number="16">Նաեւ անմեղ արիւն թափեց Մանասէն այնքան խիստ շատ, որ լցրեց Երուսաղէմը ծայրէ ի ծայր բացի իր մեղքից, որ Յուդային մեղանչել տուաւ Տիրոջ աչքի առաջին չարութիւն գործելու։</verse>
				<verse number="17">Եւ Մանասէի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա գործած մեղքը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="18">Եւ Մանասէն ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր տան պարտէզումը՝ Ոզայի պարտէզումը. եւ նորա որդի Ամոնը թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
				<verse number="19">Ամոնը քսանեւերկու տարեկան էր, երբոր թագաւոր եղաւ, եւ երկու տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Մեսողոմիթ՝ դուստր Ետեբացի Արուսի։</verse>
				<verse number="20">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ առաջին, ինչպէս որ արել էր իր հայրը՝ Մանասէն։</verse>
				<verse number="21">Եւ բոլորովին այն ճանապարհովը գնաց, որով գնացել էր իր հայրը, եւ ծառայեց այն կուռքերին որոնց ծառայել էր իր հայրը եւ երկրպագեց նորանց։</verse>
				<verse number="22">Եւ թողեց իր հայրերի Տէր Աստուծուն, եւ չգնաց Տիրոջ ճանապարհովը։</verse>
				<verse number="23">Եւ Ամոնի ծառաները դաւաճանութիւն արին նորա դէմ եւ սպանեցին թագաւորին իր տանը։</verse>
				<verse number="24">Բայց երկրի ժողովուրդը ջարդեց Ամոն թագաւորի դէմ բոլոր դաւաճանողներին, եւ երկրի ժողովուրդը թագաւոր արաւ նորա որդի Յովսիային նորա տեղ։</verse>
				<verse number="25">Եւ Ամոնի գործերի մնացորդը, որ արաւ, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="26">Եւ նորան թաղեցին իր գերեզմանումը Ոզայի պարտէզումը. եւ նորա որդի Յովսիան թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Ութ տարեկան էր Յովսիան երբոր թագաւոր եղաւ, եւ երեսունեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Յեդիդա՝ Դուստր Բազկադացի Ադայիայի։</verse>
				<verse number="2">Եւ Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, եւ գնաց իր հայր Դաւիթի բոլոր ճանապարհովը եւ չխոտորեց աջ կամ ձախ։</verse>
				<verse number="3">Եւ Յովսիա թագաւորի տասնեւութերորդ տարին թագաւորը ուղարկեց Մեսուղամի որդի Եսելիայի որդիին Սափան դպրին Տիրոջ տունը՝ ասելով.</verse>
				<verse number="4">Գնա Քեղկիա քահանայապետի մօտ, որ նա հանէ Տիրոջ տան ներս եկած արծաթը որ դռան պահապանները ժողովեցին ժողովրդիցը,</verse>
				<verse number="5">Եւ յանձնեն գործաւորների ձեռքը, որ Տիրոջ տան վերայ նշանակուած են, եւ յանձնեն գործը անողներին, որ Տիրոջ տանն են, տան վնասուածը նորոգելու համար,</verse>
				<verse number="6">Հիւսերին, շինողներին եւ որմնադիրներին, նաեւ փայտ ու տաշած քարեր առնեն տունը նորոգելու համար։</verse>
				<verse number="7">Բայց հաշիւ չուզեն նորանց ձեռքը տրուած են արծաթի համար, որովհետեւ նորանք հաւատարմութեամբ գործողներ են։</verse>
				<verse number="8">Եւ Քեղկիա քահանայապետն ասեց Սափան դպրին. Մի օրէնքի գիրք եմ գտել Տիրոջ տանը. եւ Քեղկիան այն գիրքը տուաւ Սափանին, եւ նա կարդաց նորան։</verse>
				<verse number="9">Եւ Սափան դպիրն եկաւ թագաւորի մօտը եւ պատասխան բերաւ թագաւորի համար եւ ասեց. Ծառաներդ թափեցին տանը գտնուած արծաթը եւ տուին գործաւորների ձեռքը, որ նշանակուած են Տիրոջ տանը։</verse>
				<verse number="10">Եւ Սափան դպիրը պատմեց թագաւորին ասելով թէ Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տուել, եւ Սափանը կարդաց նորան թագաւորի առաջին։</verse>
				<verse number="11">Եւ երբոր թագաւորը լսեց օրէնքի գրքի խօսքերը, պատառեց իր հանդերձները։</verse>
				<verse number="12">Եւ թագաւորը հրամայեց Քեղկիա քահանային եւ Սափանի որդի Աքիկամին եւ Միքայի որդի Աքոբորին եւ Սափան դպրին եւ թագաւորի ծառայ Ասայիային ասելով.</verse>
				<verse number="13">Գնացէք հարցրէք Տիրոջը ինձ համար, ժողովրդի համար եւ բոլոր Յուդայի համար այս գտնուած գրքի խօսքերին համեմատ. որովհետեւ մեծ է Տիրոջ բարկութիւնը որ բորբոքուել է մեզ դէմ, նորա համար որ մեր հայրերը չեն լսել այս գրքի խօսքերը, որ կատարեն բոլոր մեր մասին գրուածը։</verse>
				<verse number="14">Եւ Քեղկիա քահանան, եւ Աքիկամը եւ Աքոբորը եւ Սափանն ու Ասայիան գնացին Արասի որդի Թեկուայի որդիի Սեղղում հանդերձապետի կնոջ՝ Ողդա մարգարէուհիի մօտ, որ բնակվում էր Երուսաղէմում Մասենայի մէջ եւ խօսեցին նորա հետ։</verse>
				<verse number="15">Նա էլ ասեց նորանց. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ասեցէք այն մարդին, որ ձեզ ինձ մօտ ուղարկեց.</verse>
				<verse number="16">Այսպէս է ասում Տէրը. Ահա ես չարիք պիտի բերեմ այստեղի վերայ եւ նորա բնակիչների վերայ այն գրքի բոլոր խօսքերը, որ կարդացել է Յուդայի թագաւորը.</verse>
				<verse number="17">Նորա համար որ ինձ թողել են եւ խունկ ծխել ուրիշ աստուածների՝ ինձ բարկացնելու համար իրանց ձեռքերի բոլոր գործքերովը. եւ իմ բարկութիւնը պիտի բորբոքուի այստեղի վերայ եւ չհանգչի։</verse>
				<verse number="18">Եւ Յուդայի թագաւորին, որ ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու համար, այսպէս ասեցէք նորան. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը այն խօսքերի համար, որ լսել ես.</verse>
				<verse number="19">Որովհետեւ քո սիրտը կակղեց եւ դու խոնարհուեցար Տիրոջ առաջին լսելով այն, ինչ որ ես ասել եմ այս տեղի համար եւ նորա բնակիչների համար, թէ պիտի աւերում եւ անէծք լինի, եւ պատառեցիր քո հանդերձները եւ լացիր իմ առաջը. ես էլ լսեցի, ասում է Տէրը։</verse>
				<verse number="20">Այդ պատճառով ահա ես քեզ կժողովեմ քո հայրերի հետ, եւ դու կդրուիս խաղաղութեամբ քո գերեզմանի մէջ, եւ քո աչքերը չեն տեսնիլ այն ամեն չարիքը որ ես բերելու եմ այս երկրի վերայ։ Եւ նորանք պատասխանը տարին թագաւորին։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ թագաւորը մարդիկ ուղարկեց, եւ նորա մօտ ժողովեցին Յուդայի եւ Երուսաղէմի բոլոր ծերերին։</verse>
				<verse number="2">Եւ թագաւորը վեր գնաց Տիրոջ տունը եւ նորա հետ Երուսաղէմի բոլոր բնակիչները եւ քահանաները եւ մարգարէները եւ բոլոր ժողովուրդը փոքրիցը մինչեւ մեծը, եւ կարդաց նորանց ականջին ուխտի գրքի բոլոր խօսքերը, որ գտնուել էր Տիրոջ տանը։</verse>
				<verse number="3">Եւ թագաւորը կանգնել էր սիւնի մօտ եւ ուխտ արաւ Տիրոջ առաջին Տիրոջը հետեւելու, եւ նորա հրամանները եւ վկայութիւնները ու կանոնները բոլոր սրտով եւ բոլոր հոգիով պահելու, որ հաստատէ այս ուխտի խօսքերը որ գրուած են այս գրքում. եւ բոլոր ժողովուրդը կանգնեց ուխտի մէջ։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորը հրամայեց Քեղկիա քահանայապետին եւ երկրորդ քահանաներին եւ դռան պահապաններին, որ դուրս հանեն Տիրոջ տաճարիցը Բահաղի եւ Աստարովթի համար եւ երկնքի բոլոր զօրքերի համար շինուած բոլոր գործիքները, եւ նորանց այրեց Երուսաղէմից դուրս Կեդրոնի դաշտավայրումը, եւ նորանց մոխիրը տարաւ Բեթէլ։</verse>
				<verse number="5">Եւ դադարեցրեց այն քուրմերին, որոնց դրել էին Յուդայի թագաւորները եւ որ խունկ էին ծխում Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի շուրջի բարձրաւանդակների վերայ, եւ որ խունկ էին ծխում Բահաղին, արեգակին ու լուսնին եւ աստեղատներին եւ երկնքի բոլոր զօրքերին։</verse>
				<verse number="6">Եւ հանեց Աստարովթը Տիրոջ տանիցը ու տարաւ Երուսաղէմից դուրս Կեդրոնի հեղեղատի մօտ եւ այրեց նորան Կեդրոնի հեղեղատի մօտ, եւ փշրեց մոխիր արաւ եւ ցանեց նորա մոխիրը ժողովրդի որդկանց գերեզմանների վերայ։</verse>
				<verse number="7">Եւ քանդեց իգացողների տները, որ Տիրոջ տան մէջ էին, ուր որ կանայք Աստարովթի համար վրաններ էին գործում։</verse>
				<verse number="8">Եւ տարաւ բոլոր քահանաներին Յուդայի քաղաքներիցը, եւ պղծեց այն բարձրաւանդակները, ուր որ քահանաները խունկ էին ծխում Գաբայից մինչեւ Բերսաբէէ, եւ քանդեց դռների բարձրաւանդակները, որ քաղաքի իշխան Յեսուի դռան մուտքի մօտ են, որ քաղաքի դռան աջ կողմին է։</verse>
				<verse number="9">Միայն թէ բարձրաւանդակների քահանաները Երուսաղէմումն եղող Տիրոջ սեղանի վերայ չէին վեր գնում, բայց բաղարջներն ուտում էին իրանց եղբայրների մէջ։</verse>
				<verse number="10">Եւ նա պղծեց Տօփեթը որ Ենովմի որդիի ձորումն է, որ ոչ ոք իր որդիին կամ իր աղջկանը կրակով չանցկացնէ Մողոքի համար։</verse>
				<verse number="11">Եւ դադարեցրեց այն ձիերը, որ Յուդայի թագաւորները նուիրել էին արեգակին Տիրոջ տան մուտքիցը որ Նաթանմելէք ներքինիի սենեակի մօտ էին, Փարուրիմում, եւ արեգակի կառքերը այրեց կրակով։</verse>
				<verse number="12">Եւ այն սեղանները, որ Աքազի վերնատան տանիքի վերայ էին, որ շինել էին Յուդայի թագաւորները եւ Մանասէի Տիրոջ տան երկու գաւիթներումը շինած սեղանները քանդեց եւ այնտեղից բնաջինջ արաւ եւ նորանց փոշին թափեց Կեդրոնի հեղեղատը։</verse>
				<verse number="13">Եւ այն բարձրաւանդակները, որ Երուսաղէմի դիմացը Ապականութեան սարի աջ կողմին էին, որ շինեց Իսրայէլի թագաւոր Սողոմոնը Սիդոնացիների գարշելի Աստարովթին եւ Մովաբացիների գարշելի Քամովսին եւ Ամմոնի որդկանց պիղծ Մեղքոմին, թագաւորը պղծեց։</verse>
				<verse number="14">Եւ արձանները փշրեց եւ կուռքի անտառները կոտրատեց եւ նորանց տեղերը լցրեց մարդի ոսկորներով։</verse>
				<verse number="15">Նաեւ այն սեղանը որ Բեթէլումն է և այն բարձրաւանդակը որ շինել էր Նաբատեան Յերոբովամը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ, այն սեղանն ու բարձրաւանդակն էլ քանդեց եւ բարձրաւանդակը այրեց, մանրեց փոշի արաւ եւ Աստարովթն էլ այրեց։</verse>
				<verse number="16">Եւ Յովսիան դարձրեց երեսը եւ տեսաւ այն գերեզմանները, որ այնտեղ սարի վերայ էին, եւ մարդ ուղարկեց ու առաւ այն ոսկորները գերեզմաններիցը եւ այրեց սեղանի վերայ ու պղծեց նորան Տիրոջ այն խօսքին համեմատ, որ աղաղակեց Աստուծոյ մարդը այն խօսքերը աղաղակելով։</verse>
				<verse number="17">Եւ թագաւորն ասեց. Սա ի՞նչ կոթող է, որ ես տեսնում եմ. եւ այն քաղաքի մարդիկն ասեցին. Դա այն Աստուծոյ մարդի գերեզմանն է, որ Յուդայիցը եկաւ ու աղաղակեց Բեթէլի սեղանի վերայ այն խօսքերը որ դու արիր։</verse>
				<verse number="18">Եւ թագաւորն ասեց. Հանգիստ թողեցէք նորան, ոչ ոք նորա ոսկորները չշարժեցնէ. եւ պահեցին նորա ոսկորները Սամարիայից եկող մարգարէի ոսկորների հետ։</verse>
				<verse number="19">Եւ Սամարիայի քաղաքների միջի բարձրաւանդակների տներն էլ, որ Իսրայէլի թագաւորները շինել էին Տիրոջը բարկացնելու համար, վերցրեց Յովսիան, եւ նորանց էլ արաւ բոլոր այն արածների պէս, որ արաւ Բեթէլում։</verse>
				<verse number="20">Եւ այնտեղի բարձրաւանդակների բոլոր քահանաներին մորթեց այն սեղանների վերայ եւ մարդի ոսկորներ այրեց նորանց վերայ եւ ետ դարձաւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="21">Եւ թագաւորը հրամայեց բոլոր ժողովրդին ասելով. Ձեր Տէր Աստուծոյ համար զատիկ կատարեցէք ինչպէս որ գրուած է այս ուխտի գրքումը։</verse>
				<verse number="22">Որովհետեւ այս զատկի պէս չէր կատարուած Իսրայէլին դատող դատաւորների օրերից հետէ, եւ Իսրայէլի թագաւորների եւ Յուդայի թագաւորների օրերումը։</verse>
				<verse number="23">Այլ Յովսիա թագաւորի տասնեւութերորդ տարին կատարուեցաւ այս զատիկը Տիրոջ համար Երուսաղէմում։</verse>
				<verse number="24">Նաեւ վհուկներին ու նշանագէտներին, թերափիմներին եւ կուռքերին եւ բոլոր գարշութիւնները, որ երեւում էին Յուդայի երկրումը եւ Երուսաղէմում, աւելեց Յովսիան, որպէս զի հաստատէ այն գրքի մէջ գրուած օրէնքի խօսքերը, որ Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։</verse>
				<verse number="25">Եւ նորանից առաջ նորան պէս թագաւոր չէր եղած, որ բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը եւ բոլոր զօրութիւնովը Տիրոջը դարձած լինէր Մովսէսի բոլոր օրէնքին համեմատ, եւ նորանից յետոյ նորան նմանը վեր չկացաւ։</verse>
				<verse number="26">Սակայն Տէրը ետ չդարձաւ իր մեծ բորբոքուած բարկութիւնիցը, որ բորբոքուել էր Յուդայի դէմ այն բոլոր պատճառած բարկութիւնների համար, որ Մանասէն նորան բարկացրել էր։</verse>
				<verse number="27">Եւ Տէրն ասեց. Յուդային էլ պիտի մերժեմ իմ երեսիցը, ինչպէս որ մերժեցի Իսրայէլին, եւ պիտի դէն գցեմ այս քաղաքը, իմ ընտրած Երուսաղէմը, եւ այս տունը, որի մասին ասեցի թէ Իմ անունը պիտի լինի այնտեղ։</verse>
				<verse number="28">Եւ Յովսիայի գործերի մնացորդը եւ նորա բոլր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="29">Նորա օրերին գնաց Եգիպտոսի Նեքաւով Փարաւօն թագաւորը Ասորեստանի Եփրատ գետի վերայ. Եւ Յովսիա թագաւորը գնաց նորա առաջը. բայց նա մեռցրեց Յովսիային Մակեդդովում՝ հէնց որ նորան տեսաւ։</verse>
				<verse number="30">Եւ նորա ծառաները նորան մեռած դրին կառքի մէջը եւ բերին նորան Երուսաղէմ եւ թաղեցին իր գերեզմանումը. եւ երկրի ժողովուրդն առաւ Յովսիայի որդի Յովաքազին եւ նորան օծեցին ու թագաւոր արին իր հօր տեղ։</verse>
				<verse number="31">Քսանեւերեք տարեկան էր Յովաքազը երբոր թագաւոր եղաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմումը. եւ նորա մօր անունն էր Ամիտաղ՝ դուստր Լեբնացի Երեմիայի։</verse>
				<verse number="32">Եւ նա Տիրոջ աչքի առաջին չարութիւն արաւ բոլորովին իր հայրերի արածին պէս։</verse>
				<verse number="33">Եւ Նեքաւով Փարաւօնը նորան բանտարկեց Եմաթի երկրում Ռեբղայի մէջ որ չթագաւորէ Երուսաղէմումը, եւ երկրի վերայ տուգանք դրաւ հարիւր տաղանդ արծաթ եւ մի տաղանդ ոսկի։</verse>
				<verse number="34">Եւ Նեքաւով Փարաւօնը Յովսիայի որդիին Եղիակիմին թագաւոր դրաւ նորա հայր Յովսիայի տեղ եւ նորա անունը փոխեց Յովակիմ, իսկ Յովաքազին առաւ ու տարաւ Եգիպտոս, եւ նա մեռաւ այնտեղ։</verse>
				<verse number="35">Եւ Յովակիմը տուաւ արծաթն ու ոսկին Փարաւօնին, բայց հարկ դրաւ երկրի վերայ որ Փարաւօնի խօսքին պէս տայ արծաթը. իւրաքանչիւր մարդից իր բաժնի չափ պահանջեց արծաթը եւ ոսկին երկրի ժողովրդիցը Նեքաւով Փարաւօնին տալու համար։</verse>
				<verse number="36">Քսանեւհինգ տարեկան էր Յովակիմը, երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Զաբիդա՝ դուստր Ռումացի Փադայիայի։</verse>
				<verse number="37">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին իր հայրերի արածին պէս։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Նորա օրերումը Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը վեր եկաւ. եւ Յովակիմը ծառայ եղաւ նորան երեք տարի, եւ դարձեալ նորանից ապստամբուեց։</verse>
				<verse number="2">Եւ Տէրը նորա վերայ ուղարկեց Քաղդէացիների գունդերը, եւ Ասորիների գունդերը, եւ Մովաբացիների գունդերը եւ Ամմոնի որդկանց գունդերը, եւ նորանց ուղարկեց Յուդայի վերայ, որ նորան փչացնէ Տիրոջ այն խօսքին համեմատ, որ խօսել էր իր ծառաների՝ մարգարէների ձեռով։</verse>
				<verse number="3">Սակայն սա Տիրոջ պատուէրի համեմատ եղաւ Յուդայի դէմ, որ նորան մերժէ իր առաջիցը Մանասէի մեղքերի համար՝ այն բոլորի համար, որ արել էր։</verse>
				<verse number="4">Նաեւ անմեղ արիւն էր թափել եւ Երուսաղէմը լցրել էր անմեղ արիւնով. եւ Տէրը չուզեց ներել։</verse>
				<verse number="5">Եւ Յովակիմի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք բոլորը գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="6">Եւ Յովակիմը ննջեց իր հայրերի հետ, եւ նորա որդի Յովաքինը թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
				<verse number="7">Եգիպտոսի թագաւորը այլ եւս դուրս չեկաւ իր երկրիցը. որովհետեւ Բաբիլոնի թագաւորը Եգիպտոսի հեղեղատիցը մինչեւ Եփրատ գետը առաւ բոլորը ինչ որ Եգիպտոսի թագաւորինն էր։</verse>
				<verse number="8">Տասնեւութ տարեկան էր Յովաքինը, երբոր թագաւոր եղաւ եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Նեհուսթա՝ դուստր Երուսաղէմացի Եղնաթանի։</verse>
				<verse number="9">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին իր հօր արածին պէս։</verse>
				<verse number="10">Այն ժամանակը Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ծառաները վեր եկան Երուսաղէմ, եւ քաղաքը պաշարման մէջ ընկաւ։</verse>
				<verse number="11">Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ քաղաքի վերայ, եւ նորա ծառաները նորան պաշարել էին։</verse>
				<verse number="12">Եւ Յուդայի Յովաքին թագաւորը դուրս եկաւ Բաբիլոնի թագաւորի դէմ իր մօր եւ իր ծառաների եւ իշխանների եւ իր ներքինիների հետ, եւ նորան բռնեց Բաբիլոնի թագաւորը իր թագաւորութեան ութերորդ տարին։</verse>
				<verse number="13">Եւ այնտեղից հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը եւ թագաւորի տան գանձերը, եւ կոտրատեց այն բոլոր ոսկի անօթները, որ Իսրայէլի Սողոմոն թագաւորը շինել էր Տիրոջ տաճարումը, ինչպէս որ Տէրը ասել էր։</verse>
				<verse number="14">Եւ գերի փոխադրեց բոլոր Երուսաղէմին եւ բոլոր իշխաններին եւ բոլոր քաջազուններին՝ տասը հազար գերի եւ բոլոր հիւսերին եւ դարբիններին. ոչ ոք չմնաց բացի ժողովրդի աղքատներից։</verse>
				<verse number="15">Եւ գերի փոխադրեց Յովաքինին Բաբիլոն, եւ թագաւորի մօրը եւ թագաւորի կնիկներին եւ նորա ներքինիներին եւ երկրի զօրաւորներին գերի տարաւ Երուսաղէմից Բաբիլոն։</verse>
				<verse number="16">Եւ բոլոր զինուորներին՝ եօթը հազար, եւ հիւսերին եւ դարբիններին՝ հազար, բոլոր քաջերին, պատերազմ անողներին Բաբիլոնի թագաւորը գերի տարաւ Բաբիլոն։</verse>
				<verse number="17">Եւ Բաբիլոնի թագաւորը նորա հօրեղբօրը՝ Մաթանիային թագաւոր շինեց նորա տեղ, եւ նորա անունը փոխեց Սեդեկիա։</verse>
				<verse number="18">Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան, երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը եւ նորա մօր անունն էր Ամիտաղ՝ դուստր Լեբնացի Երեմիայի։</verse>
				<verse number="19">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին Յովակիմի արածին պէս։</verse>
				<verse number="20">Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը Երուսաղէմի եւ Յուդայի դէմ էր, մինչեւ որ նորանց մերժէ իր երեսի առաջից։ Եւ ապստամբուեց Սեդեկիան Բաբիլոնի թագաւորի դէմ։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Եւ իր թագաւորութեան իններորդ տարուայ տասներորդ ամսի տասնին եկաւ Բաբիլոնի թագաւորը՝ Նաբուգոդոնոսորն ինքը եւ իր բոլոր զօրքը Երուսաղէմի վերայ, եւ բանակ տուաւ նորա դէմ՝ պատնէշներ շինեց շուրջանակի։</verse>
				<verse number="2">Եւ քաղաքը մտաւ պաշարման մէջ մինչեւ Սեդեկիա թագաւորի տասնեւմէկերորդ տարին։</verse>
				<verse number="3">Եւ ամսի իննին սովը սաստկացաւ քաղաքումը, եւ հաց չկար երկրի ժողովրդի համար։</verse>
				<verse number="4">Եւ քաղաքը խրամատուեցաւ. եւ բոլոր պատերազմողները փախան գիշերը դռան ճանապարհովը երկու պարիսպների միջովը, որ դէպի թագաւորի պարտէզն է. բայց Քաղդէացիք քաղաքը շրջապատել էին. եւ թագաւորը գնաց անապատի ճանապարհովը։</verse>
				<verse number="5">Եւ Քաղդէացիների զօրքերն ընկան թագաւորի ետեւից եւ հասան նորան Երիքովի դաշտերումը, եւ նորա բոլոր զօրքը փախաւ նորա մօտիցը։</verse>
				<verse number="6">Եւ բռնեցին թագաւորին եւ նորան վեր տարին Բաբիլոնի թագաւորի մօտ Ռեբղա. եւ նորա դատաստանն արին։</verse>
				<verse number="7">Եւ Սեդեկիայի որդկանցը մորթեցին նորա աչքի առաջին, եւ Սեդեկիայի աչքերը կուրացրին, եւ պղնձի շղթաներով կապեցին եւ տարին նորան Բաբիլոն։</verse>
				<verse number="8">Եւ Բաբիլոնի թագաւոր՝ Նաբուգոդոնոսոր թագաւորի տասնեւիններորդ տարուայ հինգերորդ ամսի եօթին եկաւ Բաբիլոնի թագաւորի ծառայ Նաբուզարդան դահճապետը Երուսաղէմ,</verse>
				<verse number="9">Եւ այրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը եւ Երուսաղէմի բոլոր տուները եւ ամեն մի մեծ տուն այրեց կրակով։</verse>
				<verse number="10">Եւ Քաղդէացիների բոլոր զօրքերը, որ դահճապետի հետ էին քանդեցին Երուսաղէմի պարիսպը շուրջանակի։</verse>
				<verse number="11">Եւ քաղաքումը մնացած ժողովրդի մնացորդին եւ փախստականներին, որ անձնատուր եղան Բաբիլոնի թագաւորին եւ մնացած բազմութիւնը գերի տարաւ Նաբուզարդան դահճապետը։</verse>
				<verse number="12">Բայց երկրի աղքատներիցը թողեց դահճապետը որ մնան իբրեւ այգեգործներ եւ երկրագործներ։</verse>
				<verse number="13">Եւ Տիրոջ տան եղող պղնձի սիւները եւ մեքենովթները եւ պղնձի ծովը, որ Տիրոջ տանն էր, Քաղդէացիք կոտրատեցին եւ նորանց պղինձը տարին Բաբիլոն։</verse>
				<verse number="14">Եւ թաղարները, թիակները եւ բազմակալները եւ տուփերը եւ բոլոր պղնձի անօթները, որոնցով պաշտօն էին կատարում, առան։</verse>
				<verse number="15">Եւ բուրվառներն ու կոնքերը, որը ոսկի էր՝ ոսկին, եւ որը արծաթի էր՝ արծաթին առաւ դահճապետը։</verse>
				<verse number="16">Այն սիւները՝ երկու, ծովը՝ մէկ եւ մեքենովթները որ Սողոմոնը շինել էր Տիրոջ տան համար, այս բոլոր անօթների պղնձին կշիռը չկար։</verse>
				<verse number="17">Տասնեւութը կանգուն բարձր էր մէկ սիւնը. եւ նորա վերայ մի պղնձի խոյակ. եւ խոյակի բարձրութիւնը երեք կանգուն, եւ ցանցեր ու նռներ խոյակի վերայ շուրջանակի՝ բոլորը պղնձի. եւ սորանց նման էր միւս սիւնը ցանցերի նկատմամբ։</verse>
				<verse number="18">Եւ դահճապետն առաւ առաջին քահանայ Սարայիային եւ երկրորդ քահանայ Սոփոնիային եւ երեք դռնապաններին.</verse>
				<verse number="19">Եւ քաղաքիցը մի ներքինի առաւ, որ պատերազմող մարդկանց վերակացու էր, եւ հինգ մարդ թագաւորի առաջին կանգնողներից, որ գտնվում էին քաղաքումը, եւ դպրապետ զօրագլուխը որ երկրի ժողովրդին զինուորագրողն էր եւ երկրի ժողովրդից, որ գտնվում էին քաղաքում, վաթսուն մարդ,</verse>
				<verse number="20">Եւ առաւ նորանց Նաբուզարդան դահճապետը եւ ուղարկեց նորանց Ռեբղա Բաբիլոնի թագաւորի մօտ։</verse>
				<verse number="21">Եւ Բաբիլոնի թագաւորը զարկեց ու սպանեց նորանց Եմաթի երկրումը Ռեբղայում։ Եւ Յուդայեանք գերի գնացին իրանց երկրիցը։</verse>
				<verse number="22">Եւ այն ժողովրդի վերայ, որ մնացել էր Յուդայի երկրումը, որին թողել էր Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, նշանակեց Սափանեան Աքիկամի որդի Գոդողիային։</verse>
				<verse number="23">Եւ զօրաց բոլոր իշխանները եւ նորանց մարդիկը երբոր լսեցին, որ Բաբիլոնի թագաւորը Գոդողիային իշխան նշանակեց, եկան Մասփա Գոդողիայի մօտ՝ այսինքն Նաթանիայի որդի Իսմայէլը, Կարէի որդի Յօհանանը, եւ Թանհումեթի որդի Նետոփաթացի Սարայիան, եւ Մաքաթիի որդի Յեզոնիան, նորանք եւ նորանց մարդիկը։</verse>
				<verse number="24">Եւ Գոդողիան երդում արաւ նորանց եւ նորանց մարդկանցը եւ ասեց նորանց. Մի վախենաք Քաղդէացիներին ծառաներ լինելուց. կացէք այս երկրումը եւ ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ ձեզ համար լաւ կլինի։</verse>
				<verse number="25">Եւ եօթներորդ ամիսը եղաւ, որ եկաւ թագաւորազն Եղիսամայի որդիի Նաթանիայի որդի Իսմայէլը եւ տասը մարդ իր հետը եւ զարկեցին Գոդողիային, եւ նա մեռաւ. նոյնպէս էլ այն Հրէաներին եւ Քաղդէացիներին, որ նորա հետ Մասփայումն էին։</verse>
				<verse number="26">Եւ բոլոր ժողովուրդը մեծից մինչեւ փոքրը եւ զօրաց իշխանները վեր կացան գնացին Եգիպտոս, որովհետեւ վախեցան Քաղդէացիների երեսիցը։</verse>
				<verse number="27">Եւ եղաւ Յուդայի թագաւոր Յովաքինի գերութեան երեսունեւեօթներորդ տարուայ տասնեւերկուերորդ ամսի քսանեւեօթին Բաբիլոնի Իլմարովդաք թագաւորը իր թագաւոր եղած տարին բարձրացրեց Յուդայի Յովաքին թագաւորի գլուխը՝ նորան բանտից հանելով։</verse>
				<verse number="28">Եւ նորա հետ քաղցրութեամբ խօսեց, եւ նորա աթոռը դրաւ այն թագաւորների աթոռից վեր, որ նորա հետ Բաբիլոնումն էին։</verse>
				<verse number="29">Եւ նորա բանտի հանդերձները փոխեց, եւ միշտ նորա առաջին էր հաց ուտում իր կեանքի բոլոր օրերումը։</verse>
				<verse number="30">Եւ նորա ռոճիկը մշտական ռոճիկ լինելով թագաւորի կողմանէ օր ըստ օրէ տրվում էր նորան՝ նորա կեանքի բոլոր օրերումը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="13">
			<chapter number="1">
				<verse number="1">Ադամ, Սէթ, Ենովս,</verse>
				<verse number="2">Կայնան, Մաղաղիէլ, Յարեդ,</verse>
				<verse number="3">Ենովք, Մաթուսաղայ, Ղամէք,</verse>
				<verse number="4">Նոյ, Սէմ, Քամ եւ Յաբեթ։</verse>
				<verse number="5">Յաբեթի որդիքը՝ Գոմեր, Մագոգ, Մադայ, Յաւան, Թոբէլ, Մոսոք եւ Թիրաս։</verse>
				<verse number="6">Եւ Գոմերի որդիքը՝ Ասքանաս, Ռիփաթ եւ Թորգոմա։</verse>
				<verse number="7">Եւ Յաւանի որդիքը՝ Եղիսայ, Թարսիս, Կիտացիք եւ Ռոդացիք։</verse>
				<verse number="8">Քամի որդիքը՝ Քուշ եւ Մեստրեմ, Փուդ եւ Քանան։</verse>
				<verse number="9">Եւ Քուշի որդիքը՝ Սաբա, Եւիլա, Սաբաթա, Ռեգմա եւ Սեբեթաքա. եւ Ռեգմայի որդիքը՝ Սաբա եւ Դեդան։</verse>
				<verse number="10">Եւ Քուշը ծնեց Նեբրովթին. սա սկսեց զօրաւոր լինել երկրի վերայ։</verse>
				<verse number="11">Եւ Մեստրեմը ծնեց Լուդացիներին, Անամացիներին, Լաբացիներին, Նեփթուքացիներին,</verse>
				<verse number="12">Պաթուրեսացիներին եւ Քասլուքացիներին (որտեղից որ դուրս եկան Փղշտացիք) եւ Կափթորացիներին։</verse>
				<verse number="13">Եւ Քանանը ծնեց իր անդրանիկ Սիդոնին եւ Քետին,</verse>
				<verse number="14">Յեբուսացիին, Ամօրհացիին եւ Գերգեսացիին,</verse>
				<verse number="15">Խեւացիին, Արուկեցիին, Ասենացիին, Արուադացիին,</verse>
				<verse number="16">Սամարացիին, եւ Ամաթացիին։</verse>
				<verse number="17">Սեմի որդիքը՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, Հուլ, Գաթեր եւ Մոսոք։</verse>
				<verse number="18">Եւ Արփաքսադը ծնեց Սաղային, եւ Սաղան ծնեց Եբերին։</verse>
				<verse number="19">Եւ Եբերին ծնուեցան երկու որդիք՝ մէկի անունը Փաղէկ, որովհետեւ նորա օրերումը երկիրը բաժանուեցաւ, իսկ նորա եղբօր անունը Յեկտան։</verse>
				<verse number="20">Եւ Յեկտանը ծնեց Ելմովդադին եւ Սաղափին եւ Ասարմովթին եւ Յարաքին,</verse>
				<verse number="21">Եւ Յադորամին, Ուզալին, Դեկլային,</verse>
				<verse number="22">Եւ Գեբաղին, Աբիմիէլին եւ Սաբային,</verse>
				<verse number="23">Եւ Ոփիրին, Եւիլային եւ Յոբաբին. սորանք ամենը Յեկտանի որդիքն են։</verse>
				<verse number="24">Սէմ, Արփաքսադ, Սաղայ,</verse>
				<verse number="25">Եբեր, Փաղէկ, Ռաքաւ,</verse>
				<verse number="26">Սերուգ, Նաքովր, Թարայ,</verse>
				<verse number="27">Աբրամ, որ նա ինքն է Աբրահամ։</verse>
				<verse number="28">Աբրահամի որդիքը՝ Իսահակ եւ Իսմայէլ։</verse>
				<verse number="29">Սորանք են նորանց ծնունդները. Իսմայէլի անդրանիկը Նաբէօթ, եւ Կեդար, եւ Ադբեէլ, Մաբսամ,</verse>
				<verse number="30">Մասմա, Դումա, Մասսէ, Քոդադ,</verse>
				<verse number="31">Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա. սորանք Իսմայէլի որդիքն են։</verse>
				<verse number="32">Եւ Աբրահամի հարճի Քետուրայի որդիքը. նա ծնեց Զեմրանին, Յեկսանին, Մադանին, Մադիանին, Յեսբոկին եւ Սովէին։ Եւ Յեկսանի որդիքը՝ Սափա եւ Դեդան։</verse>
				<verse number="33">Եւ Մադիանի որդիքը՝ Գեփա, Ափէր, Ենովք, Աբիդա եւ Ելդադա. սորանք ամենքը Քետուրայի որդիքն են։</verse>
				<verse number="34">Եւ Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիքը՝ Եսաւ եւ Իսրայէլ։</verse>
				<verse number="35">Եսաւի որդիքը՝ Եղիփազ, Ռագուէլ, Յէուս, Յեգղօմ եւ Կորխ։</verse>
				<verse number="36">Եւ Եղիփազի որդիքը՝ Թեման, Օմար, Սեփո, Գոթամ, Կենէզ, Թամնա եւ Ամաղէկ։</verse>
				<verse number="37">Ռագուէլի որդիքը՝ Նահաթ, Զարա, Սամմա եւ Մեզա։</verse>
				<verse number="38">Եւ Սէիրի որդիքը՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեկօն, Անա, Դիսօն, Եսեր եւ Դիսան։</verse>
				<verse number="39">Եւ Ղոտանի որդիքը՝ Քոռի եւ Հեմամ. եւ Ղոտանի քոյրը՝ Թամնա։</verse>
				<verse number="40">Սոբաղի որդիքը՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփո եւ Օնամ։ Եւ Սեբեգօնի որդիքը՝ Այիա եւ Անա։</verse>
				<verse number="41">Անայի որդին՝ Դիսօն. եւ Դիսօնի որդիքը՝ Ամրան, Եսբան, Յեթրան եւ Քառան։</verse>
				<verse number="42">Եսերի որդիքը՝ Բաղղան, Զաաւան և Յաական։ Դիսանի որդիքը՝ Հուս եւ Առան։</verse>
				<verse number="43">Եւ սորանք են այն թագաւորները, որ թագաւորեցին Եդովմի երկրումը Իսրայէլի որդկանց վերայ մի թագաւոր թագաւորելուց առաջ. Բէովրի որդին Բաղա. եւ նորա քաղաքի անունն էր Դենհաբա։</verse>
				<verse number="44">Եւ Բաղան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Բոսրացի Զարայի որդի Յոբաբը։</verse>
				<verse number="45">Եւ Յոբաբը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Թեմանացիների երկրից Հուսամը։</verse>
				<verse number="46">Եւ Հուսամը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Բադադի որդի Ադադը, որ Մովաբի դաշտումը կոտորեց Մադիանացիներին, եւ նորա քաղաքի անունն էր Աւիթ։</verse>
				<verse number="47">Եւ Ադադը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Մասրեկացի Սամաղան։</verse>
				<verse number="48">Եւ Սամաղան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Գետի Ռոբովթացի Սաւուղը։</verse>
				<verse number="49">Եւ Սաւուղը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Աքբորի որդի Բաաղանանը։</verse>
				<verse number="50">Եւ Բաաղանան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Ադադը եւ նորա քաղաքի անունն էր Փոքով, եւ նորա կնկայ անունն էր Մետաբեէլ՝ դուստր Մեզաաբի աղջիկ Մատրեթի։</verse>
				<verse number="51">Եւ Ադադը մեռաւ։ Եւ Եդովմի իշխաններն էին՝ Թամնա իշխան, Գաղուա իշխան, Յեթաթ իշխան. Ողիբամա իշխան.</verse>
				<verse number="52">Էլա իշխան, Փինօն իշխան,</verse>
				<verse number="53">Կենէզ իշխան, Թեմնա իշխան Մաբզար իշխան, Մագեդիէլ իշխան, Իրամ իշխան։ Սորանք են Եդովմի իշխանները։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Սորանք են Իսրայէլի որդիքը. Ռուբէն, Շմաւոն Ղևի, Յուդա, Իսաքար,</verse>
				<verse number="2">Զաբուղոն, Դան, Յովսէփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր։</verse>
				<verse number="3">Յուդայի որդիքը՝ Էր, Օնան եւ Սելօմ. այս երեքը ծնուեցան նորա համար Շաւայի աղջկանիցը՝ Քանանացիիցը. և Յուդայի անդրանիկը՝ Էրը չար էր Տիրոջ աչքի առաջին, և նա նորան մեռցրեց։</verse>
				<verse number="4">Եւ նորա հարս Թամարը ծնեց նորա համար Փարէսին եւ Զարային. Յուդայի բոլոր որդիքը հինգ էին։</verse>
				<verse number="5">Փարէսի որդիքը՝ Եսրոն եւ Համուլ։</verse>
				<verse number="6">Զարայի որդիքը՝ Զամբրի, Եթան, Եման, Քալքօլ և Դարա. Բոլորը հինգ։</verse>
				<verse number="7">Եւ Քարմիի որդին՝ Աքար՝ Իսրայէլին խանգարիչը, որ անօրէնութիւն գործեց նզովածով։</verse>
				<verse number="8">Եւ Եթանի որդին՝ Ազարիա։</verse>
				<verse number="9">Եւ Եսրոնի որդիքը, որ ծնուեցան նորա համար, Յերամել, Արամ և Քեղուբայ։</verse>
				<verse number="10">Եւ Արամը ծնեց Ամինադաբին, եւ Ամինադաբը ծնեց Նաասոնին՝ Յուդայի որդկանց իշխանին։</verse>
				<verse number="11">Եւ Նաասոնը ծնեց Սաղմոնին, եւ Սաղմոնը ծնեց Բոոսին։</verse>
				<verse number="12">Եւ Բոոսը ծնեց Ովբէդին, եւ Ովբէդը ծնեց Յեսսէին։</verse>
				<verse number="13">Եւ Յեսսէն ծնեց իր անդրանիկը Եղիաբին, եւ երկրորդը՝ Աբինադաբին եւ երրորդը Սամաային,</verse>
				<verse number="14">Չորրորդը՝ Նաթանայէլին, հինգերորդը՝ Հռադային,</verse>
				<verse number="15">Վեցերորդը՝ Ասոմին և եօթներորդը՝ Դաւիթին.</verse>
				<verse number="16">Եւ նորանց քոյրերը՝ Շարուհեային եւ Աբիգեային։ Եւ Շարուհեայի որդիքը՝ Աբեսսա, Յովաբ եւ Ասայէլ՝ այս երեքը։</verse>
				<verse number="17">Եւ Աբիգեան ծնեց Ամեսայիին. Եւ Ամեսայիի հայրը Իսմայէլացի Յեթերն էր։</verse>
				<verse number="18">Եւ Եսրոնի որդի Քաղէբը որդիներ ծնեց իր կինը Ազուբայից եւ Յերիօթից, եւ սորանք են նորա որդիքը՝ Յասեր, Սովբաբ եւ Արդօն։</verse>
				<verse number="19">Եւ Ազուբան մեռաւ. Եւ Քաղէբն իր համար առաւ Եփրաթին, որ նորա համար ծնեց Ովրին։</verse>
				<verse number="20">Եւ Ովրը ծնեց Ուրիին, եւ Ուրին ծնեց Բեսելիէլին։</verse>
				<verse number="21">Եւ յետոյ Եսրոնը մտաւ Գաղաադի հայր Մաքիրի աղջկան մօտ. Եւ նա առաւ նորան. Եւ ինքը վաթսուն տարեկան էր. Եւ նա ծնեց նորա համար Սեգուբին,</verse>
				<verse number="22">Եւ Սեգուբը ծնեց Յայերին. Եւ նա Գաղաադի երկրումը քսանեւերեք քաղաք ունէր։</verse>
				<verse number="23">Եւ առաւ Գեսուր եւ Արամ՝ Յայերի գիւղաքաղաքները նորանցից, Կանաթը եւ նորա գիւղերը վաթսուն քաղաք. այս ամենը Գաղաադի հայր Մաքիրի որդիներինն էր։</verse>
				<verse number="24">Եւ Եսրոն Քաղէբ-եփրաթայում մեռնելուց յետոյ, Եսրոնի կինը Աբիա ծնեց նորա համար Թէկուէի հայր՝ Ասքուրին։</verse>
				<verse number="25">Եւ Եսրոնի անդրանիկ Յերամելի որդիքն էին՝ անդրանիկը Հռամ, Բունա, Օրէն, Ասոմ, և Աքիա։</verse>
				<verse number="26">Եւ Յերամելը մի ուրիշ կին ունէր, եւ նորա անունը Ատարա էր. Նա Օնամի մայրն էր։</verse>
				<verse number="27">Եւ Յերամելի անդրանիկը՝ Հռամի որդիքն էին՝ Մաաս, Յամին եւ Ակոր։</verse>
				<verse number="28">Եւ Օնամի որդիքն էին՝ Սամայի եւ Յադայ. Եւ Սամայիի որդիքը՝ Նադաբ եւ Աբիսուր։</verse>
				<verse number="29">Եւ Աբիսուրի կնկան անունն էր Աբիհայիլ, եւ ծնեց նորա համար Աքբանին եւ Մովղիդին։</verse>
				<verse number="30">Եւ Նադաբի որդիքը՝ Սաղադ եւ Ափփիմ. Եւ Սաղադ մեռաւ անորդի։</verse>
				<verse number="31">Եւ Ափփիմի որդին՝ Յեսսի. Եւ Յեսսիի որդին՝ Սեսան. Եւ Սեսանի որդին՝ Աղայի։</verse>
				<verse number="32">Եւ Սամայիի եղբայր Յադայի որդիքը՝ Յեթեր եւ Յովնաթան. Եւ Յեթեր մեռաւ անորդի։</verse>
				<verse number="33">Եւ Յովնաթանի որդիքը՝ Փաղէթ եւ Զազա. սորանք Յերամելի որդիքն էին։</verse>
				<verse number="34">Եւ Սեսան որդիք չունէր, այլ միայն աղջիկներ. Եւ Սեսան մի Եգիպտացի ծառայ ունէր՝ անունը Յարքա։</verse>
				<verse number="35">Եւ Սեսան իր աղջիկը կին տուաւ իր Յարքա ծառային. Եւ նա ծնեց նորա համար Եթթիին։</verse>
				<verse number="36">Եւ Եթթին ծնեց Նաթանին. Եւ Նաթանը ծնեց Զաբադին։</verse>
				<verse number="37">Եւ Զաբադը ծնեց Ոփղաղին. Եւ Ոփղաղը ծնեց Ովբէդին։</verse>
				<verse number="38">Եւ Ովբէդը ծնեց Յէուին. Եւ Յէուն ծնեց Ազարիային։</verse>
				<verse number="39">Եւ Ազարիան ծնեց Քեղեսին. Եւ Քեղեսը ծնեց Եղեասային։</verse>
				<verse number="40">Եւ Եղեասան ծնեց Սոսոմէին. Եւ Սոսոմէն ծնեց Սեղղումին։</verse>
				<verse number="41">Եւ Սեղղումը ծնեց Յեկամիային. Եւ Յեկամիան ծնեց Եղիսամային։</verse>
				<verse number="42">Եւ Յերամելի եղբայր Քաղէբի որդիքը՝ նորա անդրանիկը Մեսա, որ Զիփի եւ Քեբրոնի հայրը եւ Մարեսայի որդկանց հայրն է։</verse>
				<verse number="43">Եւ Քեբրոնի որդիքը՝ կորխ, Թափուա, Ռոկոմ եւ Սեմայի։</verse>
				<verse number="44">Եւ Սեմային ծնեց Հռաամին՝ Յարկաամի հօրը. Եւ Ռոկոմը ծնեց Սամայիին։</verse>
				<verse number="45">Եւ Սամայիի որդին էր Մաոն. Եւ Մաոնը Բեթսուրի հայրն էր։</verse>
				<verse number="46">Եւ Քաղեբի հարճը Գեփան ծնեց Առանին, Մոսանին, եւ Գազէզին. Եւ Առան ծնեց Գազէզին։</verse>
				<verse number="47">Եւ Յադայիի որդիքը՝ Հռագեմ, Յովաթամ, Գեսան, Փաղէտ, Գեփա եւ Սագափ։</verse>
				<verse number="48">Եւ Քաղէբի հարճը Մաաքան ծնեց Սեբերին եւ Թարանային։</verse>
				<verse number="49">Եւ ծնեց Մադմանայի հայր Սագափին, Մաքաբենայի հայր եւ Գաբաայի հայր Շավային. Եւ Քաղէբի աղջիկն էր Աքսա։</verse>
				<verse number="50">Եփրաթի անդրանիկը՝ Ովրի որդիի Քաղէբի որդիքը՝ Կարիաթարիմի հայրը Սոփաղ,</verse>
				<verse number="51">Բեթլէհէմի հայրը Սաղմոն, Բեթկադերի հայրը Նարեփ։</verse>
				<verse number="52">Եւ կարիաթարիմի հօր՝ Սոբաղի որդիքը՝ Հարօէ, Ասի-համենուքովթ։</verse>
				<verse number="53">Եւ Կարիաթարիմի տոհմերը՝ Յեթերացիք, Փութացիք, Սամաթացիք եւ Մասարացիք։ Սրոնցից դուրս եկան Սարաացիք եւ Եսթաւուղացիք։</verse>
				<verse number="54">Սաղմոնի որդիքը՝ Բեթլէհէմ, Նետոփաթացիք, Ատարովթ, Յովաբի տունը, եւ Ասի-համենաքթացիք՝ Սարացիք։</verse>
				<verse number="55">Եւ Գաբէսի մէջ բնակող դպիրների տոհմերը՝ Թարգաթացիք, Սամաթացիք, Սովկաթացիք. Սորանք Ռեքաբի տան հօրից՝ Եմաթիցն յառաջ եկող Կենեցիքն էին։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ սորանք էին Դաւիթի որդիքը, որոնք ծնուեցան նորա համար Քեբրոնում, անդրանիկը Ամնոն՝ Յեզրայէլացի Աքինոամից, երկրորդը՝ Դանիէլ՝ Կարմելացի Աբիգեայից.</verse>
				<verse number="2">Երրորդը՝ Աբիսողոմ՝ Գեսուրի թագաւոր Թոլմիի աղջիկ Մաաքայի որդին. չորրորդը՝ Ադոնիա՝ Ագգիթի որդին։</verse>
				<verse number="3">Հինգերորդը՝ Սափատիա՝ Աբիտալից, վեցերորդը՝ Յեթրամ՝ իր Եգլա կնոջից։</verse>
				<verse number="4">Այս վեցը ծնուեցան նորա համար Քեբրոնում. եւ այնտեղ թագաւորութիւն արաւ եօթը տարի եւ վեց ամիս. եւ երեսունեւերեք տարի թագաւորեց Երուսաղէմում։</verse>
				<verse number="5">Եւ սորանք ծնուեցան նորա համար Երուսաղէմում՝ Սամաա, Սովբաբ, Նաթան եւ Սողոմոն. այս չորսը Ամիէլի աղջիկ Բերսաբէէից։</verse>
				<verse number="6">Եւ Յաբաար, Եղիսամա ու Եղիփաղէտ։</verse>
				<verse number="7">Եւ Նոքա, Նափեկ եւ Յափիէ։</verse>
				<verse number="8">Եւ Եղիսամա, Եղիադա, եւ Եղիփաղէտ. այս ինը։</verse>
				<verse number="9">Ամենքը Դաւիթի որդիքն էին բացի հարճերի որդիներից եւ նորանց քոյր Թամարից։</verse>
				<verse number="10">Եւ Սողոմոնի որդին՝ Ռոբովամ. նորա որդին՝ Աբիա. նորա որդին՝ Ասա, նորա որդին՝ Յովսափատ.</verse>
				<verse number="11">Նորա որդին՝ Յովրամ, նորա որդին՝ Ոքոզիա, նորա որդին՝ Յովաս,</verse>
				<verse number="12">Նորա որդին՝ Ամասիա, նորա որդին՝ Ազարիա, նորա որդին՝ Յովաթամ,</verse>
				<verse number="13">Նորա որդին՝ Աքազ, նորա որդին՝ Եզեկիա, նորա որդին՝ Մանասէ,</verse>
				<verse number="14">Նորա որդին՝ Ամոն, նորա որդին՝ Յովսիա,</verse>
				<verse number="15">Եւ Յովսիայի որդիքը՝ անդրանիկը Յօհանան, երկրորդը Յովակիմ, երրորդը Սեդեկիա, չորրորդը Սեղղում։</verse>
				<verse number="16">Եւ Յովակիմի որդիքը՝ նորա որդին՝ Յեքոնիա, նորա որդին՝ Սեդեկիա։</verse>
				<verse number="17">Եւ Յեքոնիայի որդիքը՝ Ասիր, նորա որդին՝ Սաղաթիէլ,</verse>
				<verse number="18">Մաղքիրամ, Փադայիա, Սանէսար, Յեկամիա, Ովսամա եւ Նադաբիա։</verse>
				<verse number="19">Եւ Փադայիայի որդիքը՝ Զրաբաբէլ եւ Սիմէի. եւ Զօրաբաբէլի որդիքը՝ Մեսուղամ եւ Անանիա, եւ նորանց քոյրը Սաղոմիթ։</verse>
				<verse number="20">Եւ Ասուբա եւ Ոհող, Բարաքիա, Ասադիա, Յովսաբհեսեդ. այս հինգը։</verse>
				<verse number="21">Եւ Անանիայի որդիքը՝ Փաղատիա եւ Եսայիա. Հռափայիայի որդիքը, Ոռնայի որդիքը, Աբդիայի որդիքը, Սեքենիայի որդիքը.</verse>
				<verse number="22">Եւ Սեքենիայի որդիքը՝ Սեմայիա, եւ Սեմայիայի որդիքը Քետտուս եւ Իգաղ եւ Բերիա եւ Նաարիա ու Սափատ, այս վեցը։</verse>
				<verse number="23">Եւ Նաարիայի որդիքը՝ Եղիովէնայի, Եզեկիա, Եզրիկամ, այս երեքը։</verse>
				<verse number="24">Եւ Եղիովէնայիի որդիքը՝ Ովդուիա, Եղիասիբ, Փաղայիա, Ակկուբ, Յօհանան, Դաղայիա եւ Անանի, այս եօթը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Յուդայի որդիքը՝ Փարէս, Եսրոն, Քարմի, Ովր եւ Սոբաղ։</verse>
				<verse number="2">Եւ Սոբաղի որդին Ռէայիան ծնեց Յեթին. Եւ Յեթը ծնեց Աքիմային եւ Ղաադին. Սորանք են Սարաացիների տոհմերը։</verse>
				<verse number="3">Սորանք են Աբիեթամինը՝ Յեզրայէլ. Յեսմա եւ Յեդբաս. Եւ նորանց քրոջ անունը Եսելելփօն։</verse>
				<verse number="4">Եւ Գեդովրի հայրը Փանուէլ, եւ Ովսայի հայրը Եզեր. Սորանք են Բեթլէհէմի հայր Եփրաթի անդրանիկի՝ Ովրի որդիքը։</verse>
				<verse number="5">Եւ Թեկուէի հայր Ասքուրը երկու կնիկ ունէր՝ Եղաա եւ Նաարա։</verse>
				<verse number="6">Եւ Նաարան ծնեց նորա համար Ոքոզամին, Ոփերին, Թեմանին եւ Ահասթարիին. Սորանք են Նաարայի որդիքը։</verse>
				<verse number="7">Եւ Եղաայի որդիքը՝ Սարեթ, Սահառ եւ Եթնան։</verse>
				<verse number="8">Եւ Կովսը ծնեց Ենովբին եւ Սօբեբային եւ Հարումի որդի Ահարհելի տոհմերը։</verse>
				<verse number="9">Եւ Գաբէսը փառաւոր էր իր եղբայրներից, եւ նորա մայրը նորա անունը Գաբէս դրաւ, ասելով թէ Ցաւով ծնեցի։</verse>
				<verse number="10">Եւ Գաբէսը կանչեց Իսրայէլի Աստուծուն ասելով. Ոհ եթէ ինձ օրհնէիր եւ իմ սահմանը մեծացնէիր եւ ձեռքդ ինձ հետ լինէր, եւ ինձ չարիցն ազատէիր, որ ինձ տրտմութիւն չլինէր։ Եւ Աստուած բերաւ նորա վերայ նորա խնդրածը։</verse>
				<verse number="11">Եւ Սոհայի եղբայր Քեղուբը ծնեց Մաքիրին որ Եսթօնի հայրն էր։</verse>
				<verse number="12">Եւ Եսթօնը ծնեց Բեթռափային, Փասէին եւ Իրնաասի հօրը՝ Թանային. Սորանք են Հռեքայի մարդիկը։</verse>
				<verse number="13">Եւ Կենեզի որդիքը՝ Գոթոնիէլ եւ Սարայիա. Եւ Գոթոնիէլի որդին՝ Աթաթ.</verse>
				<verse number="14">Եւ Մաոնաթայի ծնեց Եփրանին եւ Սարայիա ծնեց Գէ-քարսիմի հօրը՝ Յովաբին. որովհետեւ հիւսեր էին։</verse>
				<verse number="15">Եւ Յեփոնեան Քաղէբի որդիքը՝ Իրու, Էլա եւ Նաամ. Եւ Էլայի որդին՝ Կենէզ։</verse>
				<verse number="16">Եւ Յալելէի որդիքը՝ Զիփ, Զիփա, Թիրիա եւ Ասարէլ։</verse>
				<verse number="17">Եւ Եզրայի որդիքը՝ Յեթեր, Մօրադ, Ափէր եւ Յաղօն. Եւ նա ծնեց Մարիամին, Սամայիին եւ Եսեթովմի հօրը՝ Յեսբանին։</verse>
				<verse number="18">Եւ նորա կինը Յուդիան ծնեց Գեդովրի հօրը Յարեդին, Սոքովի հօրը Քաբերին եւ Զանովի հօրը Յեքթիէլին. Եւ Մօրադի առած Փարաւօնի աղջկան՝ Բեթիայի որդիքը սորանք են։</verse>
				<verse number="19">Եւ Նայեմի քրոջ՝ Ովդիայի կնկայ որդիքը՝ Գարմին Կէիլայի հայրը, եւ Մաքաթացի Եսթեմովը։</verse>
				<verse number="20">Եւ Սիմոնի որդիքը՝ Ամնոն, Հռինա, Բենանան եւ Թիղոն. Եւ Յեսսիի որդիքը՝ Զօհէթ եւ Բենզօհէթ։</verse>
				<verse number="21">Եւ Յուդայի որդիի Սելոմի որդիքը՝ Ղեքայի հայրը Էր, Մարեսայի հայրը Ղաադա եւ Ասբէայի տան բեհեզագործների տան տոհմերը։</verse>
				<verse number="22">Նաեւ Յովակիմ եւ Քուզեբայի մարդիկը եւ Յովաս ու Սարափ, որ Մովաբում ստացուածք ունէին, եւ Յասուբի-լեհէմ։ Բայց այս բաները հին են։</verse>
				<verse number="23">Սորանք բրուտներ էին եւ բնակվում էին Նէթայիմում եւ Գադերայում. Թագաւորի հետ նորա գործերումն էին բնակվում այնտեղ։</verse>
				<verse number="24">Շմաւոնի որդիքը՝ Նամուէլ, Յամին, Յարիբ, Զարա, Սաւուղ.</verse>
				<verse number="25">Նորա որդին՝ Սեղղում, նորա որդին՝ Մաբսամ, նորա որդին՝ Մասմա։</verse>
				<verse number="26">Եւ Մասմայի որդիքը. նորա որդին՝ Ամուէլ, նորա որդին՝ Զաքուր, նորա որդին՝ Սեմէի։</verse>
				<verse number="27">Եւ Սեմէի տասնեւվեց տղայ եւ վեց աղջիկ ունէր. բայց նորա եղբայրները շատ տղերք չունէին. Եւ նորանց բոլոր տոհմը՝ Յուդայի որդկանց չափ չշատացան։</verse>
				<verse number="28">Եւ նորանք բնակվում էին Բերսաբէէում, Մոլադայում, Ասար-սուաղում,</verse>
				<verse number="29">Բաղայում, Ասեմում, Թուղադում,</verse>
				<verse number="30">Բաթուէլում, Հօրմայում, Սիկելակում, Բեթմարքաբովթում,</verse>
				<verse number="31">Ասեր-սուսիմում, Բեթբարէիում, եւ Սագարիմում. սորանք էին նորանց քաղաքները մինչեւ Դաւիթի թագաւորելը։</verse>
				<verse number="32">Եւ նորանց գիւղերը՝ Եթամ, Ային, Ռեմոն, Թոքան եւ Ասան. հինգ քաղաք։</verse>
				<verse number="33">Եւ նորանց բոլոր գիւղերը, որ այս քաղաքների շուրջն են մինչեւ Բաաղ։ Սորանք են նորանց բնակութիւնները եւ ազգաբանութիւնները։</verse>
				<verse number="34">Եւ Մոսոբաբ, Յամլէք, եւ Ամասիայի որդի Յովսան.</verse>
				<verse number="35">Եւ Յովէլ եւ Ասիէլի որդիի Սարայիայի որդիի Յօսաբիայի որդի Յէուն.</verse>
				<verse number="36">Եւ Եղիովէնայի, Յեկեբայ, Յասուիա, Ասայիա, Ադիէլ, Յեսիմիէլ եւ Բանեա,</verse>
				<verse number="37">Եւ Սեմայիայի որդիի Սամարիի որդիի Յեդայիայի որդիի Աղոնի որդիի Սեփէիի որդի Զիզան։</verse>
				<verse number="38">Այս իրանց անուններովը յիշուածները իշխաններ էին իրանց տոհմերումը, եւ նորանց հայրերի տուները շատ տարածվում էին։</verse>
				<verse number="39">Եւ գնացին մինչեւ Գեդովրի մուտքը մինչեւ ձորի արեւելքի կողմը իրանց խաշինքներին արօտ որոնելու համար.</verse>
				<verse number="40">Եւ առատ ու լաւ արօտ գտան. Եւ այն երկիրը ընդարձակ էր խաղաղ եւ հանդարտ. որովհետեւ առաջ այնտեղ Քամից եղողներն էին բնակվում։</verse>
				<verse number="41">Եւ այս իրանց անուններովը գրուածները գնացին Յուդայի Եզեկիա թագաւորի օրերումը եւ ջարդեցին նորանց վրանները եւ նորանց այնտեղ գտնուած բնակարանները եւ նորանց բնաջինջ արին մինչեւ այսօր եւ բնակուեցին նորանց տեղ. որովհետեւ այնտեղ արօտ կար նորանց խաշինքների համար։</verse>
				<verse number="42">Եւ նորանցից այսինքն Շմաւոնի որդիներից հինգ հարիւր մարդ գնացին Սէիր սարը. Եւ Յեսսիի որդիքը՝ Փաղատիա, Նաարիա, Հռափայիա եւ Ոզիէլ նորանց գլխաւորներն էին։</verse>
				<verse number="43">Եւ ջարդեցին Ամաղէկի մնացորդ փախստականներին, եւ այնտեղ բնակուեցին մինչեւ այսօր։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ Իսրայէլի անդրանիկը Ռուբէնի որդիքը. (որովհետեւ անդրանիկը նա էր, բայց իր հօր անկողինը պղծելուն համար նորա անդրանկութիւնը Իսրայէլի որդի Յովսէփի որդկանցը տրուեցաւ. Եւ իբրեւ անդրանիկ չգրուեցաւ ազգահամարի մէջ։</verse>
				<verse number="2">Բայց Յուդան զօրաւոր եղաւ իր եղբայրների մէջ եւ իշխանը նորանից էր լինում, եւ անդրանկութիւնը Յովսէփինը եղաւ։)</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլի անդրանիկը Ռուբէնի որդիքը՝ Ենովք, Փաղղուս, Եսրոն եւ Քարմի։</verse>
				<verse number="4">Յովելի որդիքը՝ նորա որդին Սեմայիա, նորա որդին Գոգ, նորա որդին Սեմէի,</verse>
				<verse number="5">Նորա որդին Միքա, նորա որդին Ռէայիա, նորա որդին Բաաղ։</verse>
				<verse number="6">Նորա որդին Բէերա, որին գերի տարաւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորը. նա իշխան էր Ռուբենեանց։</verse>
				<verse number="7">Եւ նորա եղբայրներն իրանց տոհմերովը ազգահամարի մէջ գրուելիս՝ գլխաւորն էր Յէիէլ եւ Զաքարիա,</verse>
				<verse number="8">Եւ Յովելի որդիի Սեմայի որդիի Ազազի որդի Բաղան. սա բնակվում էր Արոէրում եւ մինչեւ Նաբաւ եւ Բէէլմոն։</verse>
				<verse number="9">Եւ նա արեւելեան կողմում բնակուեց Եփրատ գետիցը մինչեւ անապատը. որվհետեւ նորանց անասունները շատացել էին Գաղաադի երկրումը։</verse>
				<verse number="10">Եւ Սաւուղի օրերումը նորանք պատերազմ արին Հագարացիների հետ, որոնք իրանց ձեռքն ընկան. և բնակուեցին նորանց վրաններումը Գաղաադի բոլոր արեւելեան կողմերումը։</verse>
				<verse number="11">Եւ Գադի որդիքը բնակուեցին սորանց առաջակողմին Բասանի երկրումը մինչեւ Սելքա.</verse>
				<verse number="12">Գլխաւորը Յովէլ, եւ երկրորդը Սափամ, եւ Յանայի եւ Սափատ՝ Բասանումը։</verse>
				<verse number="13">Եւ նորանց եղբայրներն իրանց ազգատոհմերի համեմատ՝ Միքայէլ, Մեսուղամ, Սաբէէ, Յովրէ, Յաքան, Զիա եւ Եբեր. Այս եօթը։</verse>
				<verse number="14">Սորանք Բուզի որդիի Յաքդովի որդիի Յեսիսայի որդիի Միքայէլի որդիի Գաղաադի ոդիի Յարոայի որդիի Հուրիի որդի Աբիքելի որդիքն էին։</verse>
				<verse number="15">Գունիի որդիի Աբդիէլի որդին Աքի նորանց ազգատոհմի գլխաւորն էր։</verse>
				<verse number="16">Եւ նորանք բնակուեցին գաղաադումը, Բասանումը եւ նորա գիւղաքաղաքներումը եւ Սարոնի արուարձաններումը մինչեւ նորանց սահմանները։</verse>
				<verse number="17">Սորանք ամենքը ազգահամարի մէջ գրուեցան Յուդայի Յովաթամ թագաւորի օրերին եւ Իսրայէլի Յերոբովամ թագաւորի օրերին։</verse>
				<verse number="18">Ռուբէնի որդիքը եւ Գադեանք եւ Մանասէի կէս ցեղը զօրաւոր, վահան ու սուր կրող, եւ աղեղ լարող, եւ պատերազմ սովորած պատերազմի գնացող քառասունեւչորս հազար եօթը հարիւր վաթսուն մարդիկ էին։</verse>
				<verse number="19">Եւ նորանք պատերազմ արին Հագարացիների, Յետուրացիների, Նափեսացիների եւ նոդաբացիների հետ,</verse>
				<verse number="20">Եւ նորանց յաղթեցին. և Հագարացիները եւ բոլոր նորանց հետ եղողները նորանց ձեռքը տրուեցան. որովհետեւ նորանք պատերազմի մէջ Աստուծուն աղաղակեցին, եւ նորանց աղօթքը լսեց, որ նորան էին ապաւինել.</verse>
				<verse number="21">Եւ գերի արին նորանց անասունները՝ նորանց ուղտերը յիսուն հազար, ոչխար երկու հարիւր յիսուն հազար, եւ էշ երկու հազար, եւ մարդիկ հարիւր հազար հոգի։</verse>
				<verse number="22">Որովհետեւ շատերը մեռած ընկան. որովհետեւ այս պատերազմը Աստուածանից էր. Եւ նորանց տեղ բնակուեցին մինչեւ գերութիւնը։</verse>
				<verse number="23">Եւ Մանասէի որդկանց կէս ցեղը բնակուեցին այն երկրումը Բասանից մինչեւ Բաաղհերմոն, Սանիր եւ Հերմոն սարում. սորանք շատոնք էին։</verse>
				<verse number="24">Եւ սորանք էին նորանց ազգատոհմերի իշխանները՝ Ափէր, Յեսսի, Եղիէլ, Եզրիէլ, Երեմիա, Ովդուիա եւ Յաքդիէլ, որ քաջազուն եւ անուանի մարդիկ էին իրանց ազգատոհմերի գլխաւորներ։</verse>
				<verse number="25">Եւ ապստամբուեցին իրանց հայրերի Աստուծուն դէմ, եւ այն երկրի ազգերի աստուածներին հետեւելով պոռնկութիւն արին, որոնց բնաջինջ էր արել Աստուած նորանց առաջից։</verse>
				<verse number="26">Եւ Իսրայէլի Աստուածը գրգռեց Ասորեստանի Փուղ թագաւորի հոգին եւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորի հոգին, եւ նա գերի տարաւ Ռուբենեաններին, Գադեաններին եւ Մանասէի կէս ցեղին եւ տարաւ նորանց Քաղա, Քաբովր եւ Հարա ու Գովզան գետը մինչեւ այս օրը։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Ղեւիի որդիքը՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի։</verse>
				<verse number="2">Եւ Կահաթի որդիքը՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ։</verse>
				<verse number="3">Եւ Ամրամի որդիքը՝ Ահարօն եւ Մովսէս, եւ Մարիամ։ Եւ Ահարօնի որդիքը՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։</verse>
				<verse number="4">Եղիազարը ծնեց Փենէհէսին. Փենէհէսը ծնեց Աբիսուային։</verse>
				<verse number="5">Եւ Աբիսուան ծնեց Բոկկիին, եւ Բոկկին ծնեց Ոզիին։</verse>
				<verse number="6">Եւ Ոզին ծնեց Զարիային, եւ Զարիան ծնեց Մարիօթին։</verse>
				<verse number="7">Մարիօթը ծնեց Ամարիային, եւ Ամարիան ծնեց Աքիտովբին.</verse>
				<verse number="8">Եւ Աքիտովբը ծնեց Սադովկին, եւ Սադովկը ծնեց Աքիմաասին։</verse>
				<verse number="9">Եւ Աքիմաասը ծնեց Ազարիային, եւ Ազարիան ծնեց Յօհանանին։</verse>
				<verse number="10">Եւ Յօհանանը ծնեց Ազարիային, սա այն է որ քահանայութիւն արաւ Սողոմոնի Երուսաղէմում շինած տանը։</verse>
				<verse number="11">Եւ Ազարիան ծնեց Ամարիային, եւ Ամարիան ծնեց Աքիտովբին։</verse>
				<verse number="12">Եւ Աքիտովբը ծնեց Սադովկին, եւ Սադովկը ծնեց Սեղղումին։</verse>
				<verse number="13">Եւ Սեղղումը ծնեց Քեղկիային, եւ Քեղկիան ծնեց Ազարիային։</verse>
				<verse number="14">Եւ Ազարիան ծնեց Սարայիային, եւ Սարայիան ծնեց Յովսեդեկին։</verse>
				<verse number="15">Եւ Յովսեդեկը գնաց գերի, երբոր Տէրը Յուդան եւ Երուսաղէմը գերի փոխադրեց Նաբուգոդոնոսորի ձեռովը։</verse>
				<verse number="16">Ղեւիի որդիքը՝ Գերսոն, Կահաթ եւ մերարի։</verse>
				<verse number="17">Եւ սորանք էին Գերսոնի որդկանց անունները՝ Ղոբենի եւ Սեմէի։</verse>
				<verse number="18">Եւ Կահաթի որդիքը՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ։</verse>
				<verse number="19">Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. և սորանք են Ղեւտացիների տոհմերը իրանց հայրերի համեմատ։</verse>
				<verse number="20">Գերսոնինը՝ Ղոբենի, նորա որդին Յեթ, նորա որդին Զամմա,</verse>
				<verse number="21">Նորա որդին Յովաք, նորա որդին Ադդով, նորա որդին Զարա, նորա որդին Յաթրի։</verse>
				<verse number="22">Կահաթի որդիքը՝ Ամինադաբ, նորա որդին Կորխ, նորա որդին Ասիր,</verse>
				<verse number="23">Նորա որդին Եղկանա, նորա որդին Աբիասափ, նորա որդին Ասիր.</verse>
				<verse number="24">Նորա որդին Թաաթ, նորա որդին Ուրիէլ, նորա որդին Ոզիա եւ նորա որդին Սաւուղ։</verse>
				<verse number="25">Եւ Եղկանայի որդիքը՝ Ամեսայի, Աքիմօթ եւ Եղկանա.</verse>
				<verse number="26">Եղկանայի որդիքը՝ նորա որդին Սուփի, նորա որդին Նահաթ,</verse>
				<verse number="27">Նորա որդին Եղիաբ, նորա որդին Յերոամ, նորա որդին Եղկանա։</verse>
				<verse number="28">Եւ Սամուէլի որդիքը՝ նորա անդրանիկը Յովէլ եւ երկրորդը Աբիա։</verse>
				<verse number="29">Մերարիի որդիքը՝ Մոողի, նորա որդին Ղոբենի, նորա որդին Սեմէի, նորա որդին Ոզա.</verse>
				<verse number="30">Նորա որդին Սամաա, նորա որդին Անգիա, նորա որդին Ասայիա։</verse>
				<verse number="31">Եւ սորանք են, որոնց Դաւիթը երգեցողութեան վերայ դրաւ Տիրոջ տանը տապանակը նորանում դնելուց յետոյ։</verse>
				<verse number="32">Եւ նորանք ծառայում էին ժողովքի խորանի առաջին երգեցողութեամբ մինչեւ որ Սողոմոնը շինեց Տիրոջ տունը Երուսաղէմում, եւ իրանց կարգին համեմատ կենում էին իրանց պաշտօնումը։</verse>
				<verse number="33">Եւ սորանք են կենողները եւ նորանց որդիքը՝ Կահաթեաններից երգիչ Եմանը՝ որդի Յովելի, որդի Սամուէլի,</verse>
				<verse number="34">Որդի Եղկանայի, որդի Յերոամի, որդի Եղիէլի, որդի Թովայի,</verse>
				<verse number="35">Որդի Սուփիի, որդի Եղկանայի, որդի Մաաթի, որդի Ամեսայիի,</verse>
				<verse number="36">Որդի Եղկանայի, որդի Յովելի, որդի Ազարիայի, որդի Սոփոնիայի,</verse>
				<verse number="37">Որդի Թաաթի, որդի Ասիրի, որդի Աբիասափի, որդի Կորխի,</verse>
				<verse number="38">Որդի Իսահառի, որդի Կահաթի, որդի Ղեւիի, որդի Իսրայէլի։</verse>
				<verse number="39">Եւ նորա եղբայրն Ասափ նորա աջ կողմին կանգնողն էր. Ասափ որդի Բարաքիայի, որդի Սամաայի,</verse>
				<verse number="40">Որդի Միքայէլի, որդի Բաասիայի, որդի Մեղքիայի,</verse>
				<verse number="41">Որդի Աթանիի, որդի Զարայի, որդի Ադայիայի,</verse>
				<verse number="42">Որդի Եթանի, որդի Զամմայի, որդի Սեմէիի,</verse>
				<verse number="43">Որդի Յեթի, որդի Գերսոնի, որդի Ղեւիի։</verse>
				<verse number="44">Եւ նորանց եղբայրները՝ Մերարիի որդիքը ձախ կողմին՝ Եթան, որդի Կիսիի, որդի Աբդիի, որդի Մալուքի,</verse>
				<verse number="45">Որդի Ասաբիայի, որդի Ամասիայի, որդի Քեղկիայի,</verse>
				<verse number="46">Որդի Ամասիի, որդի Բանիի, որդի Սամերի,</verse>
				<verse number="47">Որդի Մոողիի, որդի Մուսիի, որդի Մերարիի, որդի Ղեւիի։</verse>
				<verse number="48">Եւ նորանց եղբայրները՝ Ղեւտացիք նուիրուած էին Աստուծոյ տան ամեն ծառայութեանը։</verse>
				<verse number="49">Բայց Ահարօնը եւ նորա որդիքը այրում էին ողջակէզի սեղանի վերայ եւ խունկի սեղանի վերայ, սրբութեանց սրբութիւնի ամեն գործի համար եւ Իսրայէլին ամենի համեմատ քաւելու համար, որ հրամայել էր Աստուծոյ ծառայ Մովսէսը։</verse>
				<verse number="50">Եւ Ահարօնի որդիքը սորանք են. նորա որդին Եղիազար, նորա որդին Փենէհէս, նորա որդին Աբիսուա.</verse>
				<verse number="51">Նորա որդին Բոկկի, նորա որդին Ոզի, նորա որդին Զարիա.</verse>
				<verse number="52">Նորա որդին Մարիօթ, նորա որդին Ամարիա, նորա որդին Աքիտովբ,</verse>
				<verse number="53">Նորա որդին Սադովկ, նորա որդին Աքիմաաս։</verse>
				<verse number="54">Եւ սորանք են նորանց բնակութիւններն իրանց գիւղերովը իրանց սահմաններումը. Ահարօնի որդիներին՝ Կահաթի տոհմին, որովհետեւ վիճակը նորանց ընկաւ,</verse>
				<verse number="55">Քեբրոնը նորանց տուին Յուդայի երկրումը, եւ նորա արուարձանները նորա շրջակայքումը։</verse>
				<verse number="56">Բայց այն քաղաքի արտերը եւ նորա գիւղերը տուին Յեփոնեան Քաղէբին։</verse>
				<verse number="57">Եւ Ահարօնի որդկանցը տուին ապաստանի քաղաքներ՝ Քեբրոնը, Լեբնան եւ նորա արուարձանները, եւ Յաթիրը եւ Եսթեմովը իր արուարձաններովը։</verse>
				<verse number="58">Եւ Քիլէնը իր արուարձաններովը եւ Դաբիրը իր արուարձաններովը,</verse>
				<verse number="59">Եւ Ասանը իր արուարձաններովը, եւ Բեթսամիւսը իր արուարձաններովը.</verse>
				<verse number="60">Եւ Բենիամինի ցեղից Գաբան իր արուարձաններովը, եւ Գաղեմէթը իր արուարձաններովը, եւ Անաթովթը իր արուարձաններովը. նորանց բոլոր քաղաքները տասնեւերեք քաղաք էին իրանց տոհմերումը։</verse>
				<verse number="61">Եւ Կահաթի որդկանցը՝ այս ցեղի մնացածներին տրուեցաւ Մանասէի կէս ցեղի բաժնիցը վիճակով տասը քաղաք։</verse>
				<verse number="62">Եւ Գերսոնի որդկանցը իրանց ցեղերի համեմատ Իսաքարի ցեղիցը եւ Ասերի ցեղիցը եւ Նեփթաղիմի ցեղիցը եւ Մանասէի ցեղիցը որ Բասանումն է տրուեցաւ տասնեւերեք քաղաք։</verse>
				<verse number="63">Մերարիի որդկանցը իրանց տոհմերի համեմատ Ռուբէնի ցեղիցը եւ Գադի ցեղիցը եւ Զաբուղոնի ցեղիցը վիճակով տասնեւերկու քաղաք տրուեցաւ։</verse>
				<verse number="64">Եւ Իսրայէլի որդիքը Ղեւտացիներին տուին այս քաղաքները եւ նորանց արուարձանները։</verse>
				<verse number="65">Եւ վիճակով տուին Յուդայի որդկանց ցեղիցը եւ Շմաւոնի որդկանց ցեղիցը եւ Բենիամինի որդկանց ցեղիցը այս քաղաքները, որոնց յիշեցին անուններով։</verse>
				<verse number="66">Եւ Կահաթի որդկանց մի քանիսի բաժինի քաղաքները Եփրեմի ցեղիցն էին,</verse>
				<verse number="67">Եւ տուին նորանց ապաստանի քաղաքներից Սիւքէմը եւ նորա արուարձանները Եփրեմի սարի վերայ, եւ Գազերը իր արուարձաններովը.</verse>
				<verse number="68">Եւ Յեկմամը իր արուարձաններովը, եւ Բեթորոնը իր արուարձաններովը.</verse>
				<verse number="69">Եւ Այեղոնը իր արուարձաններովը, եւ Գեթրեմոնը իր արուարձաններովը,</verse>
				<verse number="70">Եւ Մանասէի կէս ցեղիցը Անէրը իր արուարձաններովը եւ Յեբղաամը իր արուարձաններովը տուին Կահաթի որդկանց մնացած տոհմին։</verse>
				<verse number="71">Գերսոնի որդկանցը տուին Մանասէի կէս ցեղի տոհմիցը Բասանի միջի Գովղանը իր արուարձաններովը եւ Աստարովթը իր արուարձաններովը.</verse>
				<verse number="72">Եւ Իսաքարի ցեղիցը Կադէսը իր արուարձաններովը, Դաբարաթը իր արուարձաններովը,</verse>
				<verse number="73">Եւ Ռամովթը իր արուարձաններովը եւ Անամը իր արուարձաններովը.</verse>
				<verse number="74">Եւ Ասերի ցեղիցը Մասաղը իր արուարձաններովը, եւ Աբդոնը իր արուարձաններովը,</verse>
				<verse number="75">Եւ Հուկոկը իր արուարձաններովը եւ Րոոբը իր արուարձաններովը.</verse>
				<verse number="76">Եւ Նեփթաղիմի ցեղիցը Գալիլեայի միջի Կադէսը իր արուարձաններովը, եւ Համմոնը իր արուարձաններովը եւ Կարիաթեմը իր արուարձաններովը։</verse>
				<verse number="77">Մնացածներին՝ այսինքն Մերարիի որդկանցը տուին Զաբուղոնի ցեղիցը Ռեմոնը իր արուարձաններովը, Թաբորը իր արուարձաններովը,</verse>
				<verse number="78">Յորդանանի այն կողմին Երիքովի մօտ Յորդանանից դէպի արեւելք Ռուբէնի ցեղիցը անապատի միջի Բոսորը իր արուարձաններովը եւ Յասսան իր արուարձաններովը,</verse>
				<verse number="79">Եւ Կադէմօթը իր արուարձաններովը, եւ Մեփայաթը իր արուարձաններովը.</verse>
				<verse number="80">Եւ Գադի ցեղիցը Գաղաադի միջի Ռամովթը իր արուարձաններովը, եւ Մանայիմը իր արուարձաններովը,</verse>
				<verse number="81">Եւ Եսբոնը իր արուարձաններովը, եւ Յազերը իր արուարձաններովը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ Իսաքարի որդիքը՝ Թովղա, Փուա, Յասուբ եւ Սամրոն, այս չորսը։</verse>
				<verse number="2">Եւ Թովղայի որդիքը՝ Ոզի, Հռեփայիա, Յերիէլ, Յեմայի, Յերսամ եւ Սամուէլ՝ իրանց հայր Թովղայի տան գլխաւորները եւ իրանց ազգի քաջազունները. նորանց թիւը Դաւիթի օրերում քսանեւերկու հազար վեց հարիւր էր։</verse>
				<verse number="3">Եւ Ոզիի որդիքը՝ Յեզերիա, եւ Յեզերիայի որդիքը՝ Միքայէլ, Աբդիա, Յովէլ և Յեսիա, այս հինգը բոլորն էլ գլխաւորներ էին։</verse>
				<verse number="4">Եւ նորանց հետ իրանց հայրերի տոհմերիցն իրանց ազգումը պատերազմի զօրքի գունդեր կազմող կային երեսունեւվեց հազար. որովհետեւ շատ էին նորանց կանայքը եւ որդիքը։</verse>
				<verse number="5">Եւ նորանց եղբայրները Իսաքարի բոլոր ցեղերումը քաջազուններ լինելով ութսունեւեօթը հազար էին ամենքը իրանց ազգահամարովը։</verse>
				<verse number="6">Բենիամինի որդիքը՝ Բաղա, Բոքոր եւ Յեդիէլ, այս երեքը։</verse>
				<verse number="7">Եւ Բաղայի որդիքը՝ Եսբոն, Ոզի, Ոզիէլ, Յերիմովթ եւ Իրի, այս հինգը իրանց ազգատոհմի գլխաւորներն եւ քաջազունները, եւ նորանց ազգահամարը քսանեւերկու հազար երեսունեւչորս։</verse>
				<verse number="8">Եւ Բոքորի որդիքը՝ Զամիրա, Յովաս, Եղիազար, Եղիովենայի, Ամրի, Յերիմովթ, Աբիա, Անաթովթ եւ Գաղամէթ. Սորանք ամենքը Բոքորի որդիքն էին.</verse>
				<verse number="9">Եւ իրանց ազգատոհմերովը իրանց ազգահամարում իրանց ցեղերի մէջ գլխաւորներ էին քաջազուններ քսան հազար երկու հարիւր։</verse>
				<verse number="10">Եւ Յեդիէլի որդի Բաղղան, եւ Բաղղանի որդիքը՝ Յեուս, Բենիամին, Աւովթ, Քանանա, Զեթան, Թարսիս եւ Աքիսար.</verse>
				<verse number="11">Սորանք ամենքը Յեդիէլի որդիքն էին իրանց տոհմերի գլխաւորները քաջազուններ՝ տասնեւեօթը հազար երկու հարիւր պատերազմի դուրս եկող մարդիկ։</verse>
				<verse number="12">Եւ Սուփիմ եւ Ոփիմ Իրիի որդիքն էին, Հուսիմ՝ Աքերի որդին։</verse>
				<verse number="13">Նեփթաղիմի որդիքը՝ Յասիէլ, Գունի, Յասեր եւ Սեղղում՝ Բաղղայի որդիքը։</verse>
				<verse number="14">Մանասէի որդիքը՝ Ասրիէլ, որին ծնեց նորա հարճը, նա ծնեց նաեւ Գաղաադի հօրը՝ Մաքիրին։</verse>
				<verse number="15">Եւ Մաքիրը կին առաւ Ոփիմի եւ Սուփիմի քրոջը, եւ նորանց քրոջ անունն էր Մաաքա, եւ երկրորդը Սալպաադ. Եւ Սալպաադին եղան միայն աղջիկներ։</verse>
				<verse number="16">Եւ Մաքիրի կինը Մաաքա մի որդի ծնեց, եւ նորա անունը կոչեց Փարէս, եւ նորա եղբօր անունը Սարէս. և նորա որդիները Ուղամ եւ Րոկոմ։</verse>
				<verse number="17">Եւ Ուղամի որդին էր Բեդան. սորանք էին Մանասէի որդիի Մաքիրի որդիի Գաղաադի որդիքը։</verse>
				<verse number="18">Եւ նորա քոյրը Մողեքէթ ծնեց Եսուդին, Աբիեզերին եւ Մաալային։</verse>
				<verse number="19">Եւ Սեմիդայի որդիքն էին Աքիան, Սիւքէմ, Ղակէի եւ Անիամ։</verse>
				<verse number="20">Եւ Եփրեմի որդիքը՝ Սուտաղա, եւ նորա որդին Բարադ, եւ նորա որդին Թաաթ, եւ նորա որդին Եղիադա, եւ նորա որդին Թաաթ։</verse>
				<verse number="21">Եւ նորա որդին Զաբաթ, եւ նորա որդին Սուտաղա, եւ Եզեր ու Եղիադ։ Եւ նորանց սպանեցին այն երկրում ծնուած Գէթացիք. որովհետեւ իջան նորանց անասուններն առնելու։</verse>
				<verse number="22">Եւ նորանց հայրը՝ Եփրեմը շատ օրեր սուգ արաւ, եւ նորա եղբայրները եկան նորան մխիթարելու։</verse>
				<verse number="23">Եւ նա մտաւ իր կնոջ մօտ, եւ նա յղանալով ծնեց մի որդի, եւ նորա անունը կոչեց Բարիա. որովհետեւ նորա տանը չարիք էր եղել։</verse>
				<verse number="24">Եւ նորա աղջիկը Սէէրան էր, եւ սա շինեց ցածի եւ վերի Բեթորոնը եւ Ոզան-Սէէրան։</verse>
				<verse number="25">Եւ նորա որդին Հռափէ եւ Հռասէփ, նորա որդին Թաան,</verse>
				<verse number="26">Նորա որդին Ղաադան, նորա որդին Ամիուդ, նորա որդին Եղիսամա,</verse>
				<verse number="27">Նորա որդին Նաւէ, նորա որդին Յեսու։</verse>
				<verse number="28">Եւ նորանց կալուածքն ու բնակութիւնները՝ Բեթէլ իր գիւղերովը, եւ արեւելեան կողմից Նաարան, եւ արեւմտեան կողմից Գազեր իր գիւղերովը, եւ Սիւքէմը իր գիւղերովը մինչեւ Գազա եւ նորա գիւղերը։</verse>
				<verse number="29">Եւ Մանասէի որդկանց կողմերին բնակվում էին Բեթսան իր գիւղերովը, Թանաք իր գիւղերովը, Մակեդդով իր գիւղերովը, Դովր իր գիւղերովը. սորանցում էին բնակվում Իսրայէլի որդի Յովսէփի որդիքը։</verse>
				<verse number="30">Ասերի որդիքը՝ Յեմնա, Յեսուա, Յեսուի եւ Բարիա, եւ նորանց քոյրը Սարա։</verse>
				<verse number="31">Եւ Բարիայի որդիքը՝ Քաբեր եւ Մեղքիէլ, որ Բարսայիթի հայրն էր։</verse>
				<verse number="32">Եւ Քաբերը ծնեց Յափաղէթին, Սովմերին եւ Քովթամին, եւ նորանց քոյրը Սովղանին։</verse>
				<verse number="33">Եւ Յափաղէթի որդիքը՝ Փասաք, Բամայէլ եւ Ասուաթ. սորանք են Յափաղէթի որդիքը։</verse>
				<verse number="34">Եւ Սովմերի որդիքը՝ Աքի, Հռաոգա, Ոբա եւ Արամ։</verse>
				<verse number="35">Եւ նորա եղբայր Հելեմի որդիքը՝ Սովփա, Յամանա, Սէլէս եւ Ամաղ։</verse>
				<verse number="36">Սովփայի որդիքը՝ Սուա, Առնափար, Սուաղ, Բարի, Յեմրա, Բասար,</verse>
				<verse number="37">Ովդ, Սամմա, Սաղիսա, Յեթրան եւ Բէերա։</verse>
				<verse number="38">Եւ Յեթերի որդիքը՝ Յեփոնէ, Փասփառ եւ Արա,</verse>
				<verse number="39">Եւ Ովղայի որդիքը՝ Արահ, Անիէլ եւ Հռասիա։</verse>
				<verse number="40">Սորանք ամենը Ասերի որդիքն էին՝ ազգատոհմերի գլխաւորներ ընտիր քաջազուններ եւ գլխաւոր իշխաններ. Եւ նորանց ազգահամարը պատերազմի զօրքի մէջ նորանց թուովը քսանեւվեց հազար մարդ։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ Բենիամինը ծնեց Բաղային՝ իր անդրանիկը, երկրորդ՝ Ասբէլին, երրորդ՝ Աարային,</verse>
				<verse number="2">Չորրորդ՝ Նովային եւ հինգերորդ՝ Ռափային։</verse>
				<verse number="3">Եւ Բաղայի որդիքը՝ Ադար, Գերա, եւ Աբիուդ,</verse>
				<verse number="4">Աբիսուա, Նէեման, Աքուք,</verse>
				<verse number="5">Գերա, Սուփան եւ Քիրամ։</verse>
				<verse number="6">Եւ սորանք են Աքուդի որդիքը՝ որոնք ազգատոհմերի գլխաւորներ էին Գաբայի բնակիչների համար, եւ նորանց փոխադրեցին Մանաքաթ։</verse>
				<verse number="7">Եւ Նէեման ու Աքիա եւ Գերա որ նորանց փոխադրեց, եւ ծնեց Ոզային եւ Աքիուդին։</verse>
				<verse number="8">Եւ Սաարիմ որդիք ծնեց Մովաբի դաշտումը նորանց ուղարկելուց յետոյ. Հուսիմ եւ Բաարա նորա կանայքն էին։</verse>
				<verse number="9">Եւ իր կինը Գոդէսից ծնեց Յոբաբին, Սաբիային, Մեսային,</verse>
				<verse number="10">Մեղքամին, Յէուսին, Սեքիային եւ Մարմային. սորանք են նորա ազգատոհմերի գլխաւոր որդիները։</verse>
				<verse number="11">Եւ Հուսիմից ծնեց Աբիտովբին եւ Եղբաաղին։</verse>
				<verse number="12">Եւ Եղբաաղի որդիքը՝ Եբեր, Միսաամ եւ Սամեր, որ շինեց Ովնովը, Ղովդը եւ նորա գիւղերը.</verse>
				<verse number="13">Եւ Բարիա ու Սեմա, սորանք ազգատոհմերի գլխաւորներ էին Այեղոնում բնակողների համար, սորանք քշեցին Գէթի բնակիչներին։</verse>
				<verse number="14">Եւ Աքիով, Սովսեկ, Յերիմովթ,</verse>
				<verse number="15">Զաբադիա, Արադ, Եդեր,</verse>
				<verse number="16">Միքայէլ, Յեսփա եւ Յովքա Բարիայի որդիքը։</verse>
				<verse number="17">Եւ Զաբադիա, Մեսուղամ, Ազակի, Քաբեր,</verse>
				<verse number="18">Յեսամարի, Յեզղիա եւ Յոբաբ Եղբաաղի որդիքը։</verse>
				<verse number="19">Եւ Յակիմ, Զեքրի, Զաբթի,</verse>
				<verse number="20">Եղիէնայի, Սաղթի, Եղիէլ,</verse>
				<verse number="21">Ադայիա, Բարեա եւ Սամարաթ՝ Սեմէիի որդիքը։</verse>
				<verse number="22">Եւ Յեսփան, Եբեր, Եղիէլ,</verse>
				<verse number="23">Աբդոն, Զեքրի, Անան,</verse>
				<verse number="24">Անանիա, Եղամ, Անաթովթիա,</verse>
				<verse number="25">Յեփադիա եւ Փանուէլ՝ Սովսեկի որդիքը։</verse>
				<verse number="26">Եւ Սամսարի, Սաարիա, Գոթողիա,</verse>
				<verse number="27">Յարասիա, Եղիա եւ Զեքրի՝ Յերսամի որդիքը։</verse>
				<verse number="28">Սորանք ազգատոհմերի գլխաւորներ էին՝ իրանց ցեղերի առաջինները. սորանք բնակվում էին Երուսաղէմում։</verse>
				<verse number="29">Եւ Գաբաւոնում բնակվում էին՝ Գաբաւոնի հայրը, եւ նորա կնկայ անունը Մաաքա էր.</verse>
				<verse number="30">Եւ նորա անդրանիկ որդին Աբդօն, եւ Սուր, Կիս, Բաաղ, Նադաբ,</verse>
				<verse number="31">Գեդովր, Աքիով եւ Զաքար։</verse>
				<verse number="32">Եւ Մակեղօթը ծնեց Սամաային, եւ հէնց դորանք էլ բնակուեցին իրանց եղբայրների դիմացը Երուսաղէմում, իրանց եղբայրների հետ։</verse>
				<verse number="33">Եւ Ները ծնեց Կիսին, եւ Կիսը ծնեց Սաւուղին, եւ Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Աբինադաբին եւ Եսբաաղին։</verse>
				<verse number="34">Եւ Յովնաթանի որդին՝ Մերիբաաղ. և Մերիբաաղը ծնեց Միքային։</verse>
				<verse number="35">Եւ Միքայի որդիքը՝ Փիթոն, Մելէք, Թարէ եւ Աքազ։</verse>
				<verse number="36">Եւ Աքազը ծնեց Յովադային, եւ Յովադան ծնեց Գաղեմեթին, Ազամօթին եւ Զամբրիին. և Զամբրին ծնեց Մոսային.</verse>
				<verse number="37">Եւ Մոսան ծնեց Բանաային, նորա որդին Ռափա, նորա որդին Եղեասա, նորա որդին Եսէլ էր։</verse>
				<verse number="38">Եւ Եսելը վեց որդի ունէր, եւ սորանք են անունները՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայէլ, Սաարիա, Աբդիա եւ Անան. սորանք ամենը Եսելի որդիքն էին.</verse>
				<verse number="39">Եւ նորա եղբայր Եսեկի որդիքը՝ անդրանիկը Ուղամ, երկրորդը Յէուս եւ երրորդը Եղիփաղէտ։</verse>
				<verse number="40">Եւ Ուղամի որդիքը քաջազուն մարդիկ էին աղեղնաւոր, եւ նորանք շատ որդիք եւ որդկանց որդիք ունէին՝ հարիւր յիսուն. սորանք ամենքը Բենիամինի որդկանցիցն են։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ բոլոր Իսրայէլը արձանագրուեցան, եւ ահա նորանք գրուած են Իսրայէլի եւ Յուդայի թագաւորների գրքումը. իրանց անօրէնութեանը համար գերի տարուեցան Բաբիլոն։</verse>
				<verse number="2">Եւ առաջի բնակիչները՝ որ բնակվում էին իրանց կալուածքների միջի իրանց քաղաքներումը, էին Իսրայէլացիք, քահանաներ, Ղեւտացիներ եւ Նաթանայիմներ։</verse>
				<verse number="3">Եւ Երուսաղէմումը բնակվում էին Յուդայի որդկանցից, Բենիամինի որդկանցից, Եփրեմի եւ Մանասէի որդկանցից.</verse>
				<verse number="4">Եւ Յուդայի որդի Փարէսի որդիներից Բանիի որդիի Իմրիի որդիի Ամրիի որդիի Ամիուդի որդի Ութային։</verse>
				<verse number="5">Եւ Սելօնեաններից՝ նորա անդրանիկը Ասայիա եւ նորա որդիքը։</verse>
				<verse number="6">Եւ Զարայի որդիներից՝ Յէիէլ եւ նորանց եղբայրները վեց հարիւր իննսուն։</verse>
				<verse number="7">Եւ Բենիամինի որդիներից՝ Ասանուայի որդիի Ովդուիայի որդիի Մեսուղամի որդի Սալլուն։</verse>
				<verse number="8">Եւ Յերոամի որդի Յեբնիան, եւ Մաքրիի որդիի Ոզիի որդի Էլան, Յեբնիայի որդիի Ռագուէլի որդիի Սափատիայի որդի Մեսուղամը.</verse>
				<verse number="9">Եւ նորանց եղբայրներն իրանց ցեղերին համեմատ՝ ինը հարիւր յիսունեւվեց մարդ. այս բոլոր մարդիկը իրանց տոհմերի գլխաւորներն էին։</verse>
				<verse number="10">Եւ քահանաներից Յեդայիա, Յովարիբ եւ Յաքին.</verse>
				<verse number="11">Եւ Աստուծոյ տան վերակացու Աքիտովբի որդիի Մարիօթի որդիի Սադովկի որդիի Մեսուղամի որդիի Քեղկիայի որդի Ազարիան.</verse>
				<verse number="12">Եւ Մեղքիայի որդիի Փասուրի որդիի Յերոամի որդի Ադայիան, եւ Եմմերի որդիի Մեսեղամօթի որդիի մեսուղամի որդիի Եզերայի որդիի Ադիէլի որդի Մասէն։</verse>
				<verse number="13">Եւ նորանց եղբայրներն իրանց ազգատոհմերի գլխաւորներն էին. հազար եօթը հարիւր վաթսուն քաջազուններ Աստուծոյ տան ծառայութեան գործումը։</verse>
				<verse number="14">Եւ Ղեւտացիներից՝ Մերարիի որդկանցից Ասաբիայի որդիի Եզրիկամի որդիի Ասուբի որդի Սեմայիան,</verse>
				<verse number="15">Եւ Բակբակար, Արէս, Գաղաղ, եւ Ասափի որդիի Զեքրիի որդիի Միքիայի որդի Մաթանիան,</verse>
				<verse number="16">Եւ Եդիթունի որդիի Գաղաղի որդիի Սեմայիայի որդի Աբդիան, եւ Եղկանայի որդիի Ասայի որդի բարաքիան, որ բնակվում էր Նետոփաթացիների գիւղերումը։</verse>
				<verse number="17">Եւ դռնապանները՝ Սեղղում, Ակկուբ, Տեղմոն եւ Աքիման եւ նորանց եղբայրները. Սեղղումը գլխաւորն էր։</verse>
				<verse number="18">Եւ մինչեւ հիմա թագաւորի դռան վերայ դէպի արեւելք նորանք են դռնապանները Ղեւիի որդկանց բանակներիցը.</verse>
				<verse number="19">Եւ Կորխի որդիի Աբիասափի որդի Կովրէի որդի Սեղղումը եւ նորա եղբայրները՝ իր հօր տանից Կորխեանները՝ ծառայութեան գործի վերայ խորանի դռան պահապաններն էին. և նորանց հայրերը Տիրոջ բանակումը մուտքի պահապաններ էին։</verse>
				<verse number="20">Եւ Եղիազարի որդի Փենէհէսը առաջ նորանց վերայ իշխան էր, եւ Տէրը նորա հետ էր։</verse>
				<verse number="21">Մասեղամիայի որդի Զաքարիան խորանի դռան մուտքի դռնապանն էր։</verse>
				<verse number="22">Դռների համար դռնապաններ ընտրուածների ամենքը երկու հարիւր տասնեւերկու հոգի էին. սորանք իրանց գիւղերովը ազգահամրի մէջ գրուեցան. Դաւիթը եւ Սամուէլ տեսանողը նորանց հաստատեցին իրանց պաշտօնումը։</verse>
				<verse number="23">Եւ նորանք ու նորանց որդիքը Տիրոջ տան այսինքն խորանի տան դռների պահպանութիւնումն էին։</verse>
				<verse number="24">Դռնապանները չորս կողմին էին լինում՝ դէպի արեւելք, արեւմուտք հիւսիս եւ հարաւ։</verse>
				<verse number="25">Եւ նորանց գիւղերի եղբայրները եօթը օրուան համար ժամանակ ժամանակ գալիս էին սորանց հետ.</verse>
				<verse number="26">Որովհետեւ նորանք այն չորս զօրաւոր Ղեւտացիքն իրանց հաւատացուած պաշտօնի մէջ էին եւ Աստուծոյ տան սենեակների ու գանձերի վերայ էին։</verse>
				<verse number="27">Եւ գիշերը կենում էին Աստուծոյ տան շուրջը, որովհետեւ պահապանութիւնը նորանց վերայ էր, եւ նորանք էին դուռը բանում ամեն առաւօտ։</verse>
				<verse number="28">Եւ նորանցից ոմանք պաշտօնի անօթների վերայ էին լինում, որովհետեւ թիւով նորանց ներս էին տանում եւ թիւով նորանց դուրս էին բերում։</verse>
				<verse number="29">Եւ նորանցից էին որոնք նշանակուած էին միւս անօթների եւ սրբարանի անօթների եւ նաշիհի եւ գինիի եւ իւղի եւ կնդրուկի եւ համեմների վերայ։</verse>
				<verse number="30">Եւ քահանաների որդկանցիցն էին խնկեղէնների բաղադրութիւնքը բաղադրողները։</verse>
				<verse number="31">Եւ Ղեւտացիներից Մատաթիան, որ Կորխացի Սեղղումի անդրանիկն էր, տապակի գործքի վերայ էր։</verse>
				<verse number="32">Եւ նորանց եղբայրներից՝ Կահաթեաններից էին առաջաւորութեան հացի վերակացու, որ պատրաստեն ամեն շաբաթ։</verse>
				<verse number="33">Բայց երգիչները, որ Ղեւտացիների ազգատոհմերումը գլխաւորներ էին, սենեակներումն էին լինում ազատ. որովհետեւ ցերեկ ու գիշեր նորանք պիտի իրանց գործումը լինէին։</verse>
				<verse number="34">Սորանք են Ղեւտացիների ազգատոհմերի գլխաւորները, որ իրանց ցեղերումը գլխաւորներ էին. սորանք բնակվում էին Երուսաղէմում։</verse>
				<verse number="35">Եւ Գաբաւոնում բնակվում էին Գաբաւոնի հայրը՝ Յէիէլ, եւ նորա կնկայ անունը Մաաքա էր.</verse>
				<verse number="36">Եւ նորա անդրանիկ որդին Աբդոն, եւ Սուր, Կիս, Բաաղ, Ներ, Նադաբ,</verse>
				<verse number="37">Գեդովր, Աքիով, Զաքարիա եւ Մակեղօթ։</verse>
				<verse number="38">Եւ Մակեղօթը ծնեց Սամաամին. և սորանք հէնց իրանց եղբայրների դիմացին էին բնակվում Երուսաղէմում իրանց եղբայրների հետ։</verse>
				<verse number="39">Եւ Ները ծնեց Կիսին, եւ Կիսը ծնեց Սաւուղին, եւ Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Աբինադաբին եւ Եսբաաղին։</verse>
				<verse number="40">Յովնաթանի որդին Մերիբաաղ էր, եւ Մերիբաաղը ծնեց Միքային։</verse>
				<verse number="41">Եւ Միքայի որդիքը՝ Փիթոն, Մելէք, Թարէ և Աքազ։</verse>
				<verse number="42">Եւ Աքազը ծնեց յովարային, եւ Յովարան ծնեց Գաղեմէթին, Ազամօթին եւ Զամբրիին, եւ Զամբրին ծնեց Մոսային.</verse>
				<verse number="43">Եւ Մոսան ծնեց Բանաային, նորա որդին Ռափայիա, նորա որդին Եղիասա, նորա որդին եսէլ էր։</verse>
				<verse number="44">Եւ Եսէլ վեց որդի ունէր, որոնց անունները սորանք են, Եզրիկամ, Բոքերու, Իսմայէլ, Սաարիա, Աբդիա եւ Անան. սորանք էին Եսէլի որդիքը։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ Փղշտացիք պատերազմեցին Իսրայէլի հետ, եւ Իսրայէլի մարդիկը փախան Փղշտացիների առաջից, եւ սպանուած վայր ընկան Գեղբուէի սարի վերայ։</verse>
				<verse number="2">Եւ Փղշտացիք հասան Սաւուղին եւ նորա որդիներին, եւ Փղշտացիք զարկեցին Սաւուղի որդիք՝ Յովնաթանին, Աբինադաբին եւ Մեղքիսաւէին։</verse>
				<verse number="3">Եւ պատերազմը սաստկացաւ Սաւուղի վերայ, եւ աղեղնաւոր մարդիկը գտան նորան, եւ վիրաւորուեցաւ աղեղնաւորներից։</verse>
				<verse number="4">Եւ Սաւուղն ասեց իր կապարճակիրին. Սուրդ հանիր եւ նորանով ինձ խոցիր. մի գուցէ այս անթլփատները գան եւ ինձ ծաղր անեն. բայց նորա կապարճակիրը չուզեց, որովհետեւ շատ վախեցաւ։ Եւ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ նորա վերայ։</verse>
				<verse number="5">Եւ երբոր նորա կապարճակիրը տեսաւ, որ Սաւուղը մեռաւ, նա էլ իր սուրի վերայ ընկաւ եւ մեռաւ։</verse>
				<verse number="6">Այսպէս մեռաւ Սաւուղը, եւ նորա երեք որդիքը, եւ նորա բոլոր տունը միասին մեռան։</verse>
				<verse number="7">Եւ երբոր տեսան բոլոր Իսրայէլացիները որ հովտումն էին, որ նորանք փախան, եւ որ Սաւուղը եւ նորա որդիքը մեռան, այն ժամանակ թողեցին իրանց քաղաքները եւ փախան, եւ Փղշտացիները եկան եւ բնակուեցին նորանցում։</verse>
				<verse number="8">Եւ եղաւ հետեւեալ օրը, որ Փղշտացիները եկան մեռելները մերկացնելու, եւ գտան Սաւուղին եւ նորա որդկանցը ընկած Գեղբուէի սարի վերայ։</verse>
				<verse number="9">Եւ նորան մերկացրին եւ վեր առան նորա գլուխը եւ նորա զէնքերը, եւ մարդ ուղարկեցին շուրջանակի Փղշտացիների երկիրը, որ իրանց կռատներին եւ ժողովրդին աւետիս տան։</verse>
				<verse number="10">Եւ նորա զէնքերը դրին իրանց աստուծոյ տանը, եւ նորա գագաթը կախեցին Դագոնի տանը։</verse>
				<verse number="11">Եւ երբոր լսեցին Գաղաադի Յաբիսի բոլոր բնակիչները այն ամենը, որ Փղշտացիները արել էին Սաւուղին,</verse>
				<verse number="12">Բոլոր քաջ մարդիկը վեր կացան եւ վեր առան Սաւուղի դիակը եւ նորա որդկանց դիակը եւ բերին նորանց Յաբիս, եւ թաղեցին նորանց ոսկորները Յաբիսում բեւեկնիի տակին, եւ եօթն օր ծոմ պահեցին։</verse>
				<verse number="13">Այսպէս մեռաւ Սաւուղն իր այն ապստամբութեան համար, որ ապստամբուեց Տիրոջ դէմ Տիրոջ խօսքի պատճառովը, որ չպահեց, եւ վհուկ ուզեց որ բան հարցնէ։</verse>
				<verse number="14">Բայց Տիրոջը չհարցրեց, եւ նա նորան մեռցրեց եւ թագաւորութիւնը դարձրեց Յեսսէի որդի Դաւիթին։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ բոլոր Իսրայէլը ժողովուեցան Դաւիթի մօտ Քեբրոն ասելով. Ահա մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք.</verse>
				<verse number="2">Դեռ սորանից առաջ երբոր Սաւուղը մեզ վերայ թագաւոր էր՝ դու էիր Իսրայէլին դուրս հանում եւ ներս բերում։ Եւ քո Տէր Աստուածն ասեց քեզ. Դու հովուես իմ ժողովուրդ Իսրայէլին եւ դու լինիս իշխան իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլի բոլոր ծերերն եկան թագաւորի մօտը Քեբրոն. և Դաւիթը նորանց հետ դաշինք դրաւ Քեբրոնում Տիրոջ առաջին, եւ նորանք Դաւիթին թագաւոր օծեցին Իսրայէլի վերայ Տիրոջ խօսքին համեմատ որ խօսեց Սամուէլի ձեռովը։</verse>
				<verse number="4">Եւ Դաւիթը գնաց բոլոր Իսրայէլի հետ Երուսաղէմ, որ է Յեբուս, եւ այնտեղ էին Յեբուսացիք՝ այն երկրի բնակիչները։</verse>
				<verse number="5">Եւ Յեբուսի բնակիչներն ասեցին Դաւիթին. Այստեղ պիտի չմտնես. բայց Դաւիթն առաւ Սիօնի բերդը, որ է Դաւիթի քաղաքը։</verse>
				<verse number="6">Եւ դաւիթն ասեց. Ով որ Յեբուսացիներին առաջ զարկէ, նա կլինի գլխաւոր եւ զօրապետ. և առաջ Շարուհեայի որդի Յովաբը վեր ելաւ. և նա զօրագլուխ եղաւ։</verse>
				<verse number="7">Եւ Դաւիթը բնակուեց այն բերդում. նորա համար նորան Դաւիթի քաղաք են կոչում։</verse>
				<verse number="8">Եւ քաղաքը շինեց շուրջանակի Մելօնից մինչեւ նորա շրջակայքը եւ Յովաբը նորոգեց քաղաքի մնացորդը։</verse>
				<verse number="9">Եւ Դաւիթը գնալով մեծանում էր, եւ Զօրաց Տէրը նորա հետ էր։</verse>
				<verse number="10">Եւ սորանք են Դաւիթի քաջերի գլխաւորները, որոնք նորան օգնեցին նորա թագաւորութիւնում բոլոր Իսրայէլի հետ, որ նորան թագաւոր անեն, Տիրոջ Իսրայէլի վերայ ասած խօսքին համեմատ։</verse>
				<verse number="11">Եւ սա է Դաւիթի քաջերի թիւը. Հաքեմոնիի որդին Յեսբաամ՝ երեսունի գլխաւորը. սա իր նիզակը վեր խաղացրեց երեք հարիւր մարդկանց վերայ մէկ անգամում մեռցնելով։</verse>
				<verse number="12">Եւ նորանից յետոյ Աքուքացի Դովդայի որդի Եղիազարը, սա այն երեք զօրաւորների հետ էր։</verse>
				<verse number="13">Սա Դաւիթի հետ էր Աբեսդոմմինում, եւ այնտեղ ժողովուել էին Փղշտացիները պատերազմելու համար, եւ այնտեղ արտի մէկ մասը լիքն էր գարիով, եւ ժողովուրդը փախաւ Փղշտացիների առաջից։</verse>
				<verse number="14">Իսկ սորանք կանգնեցին ագարակի մէջ, եւ նորան ազատեցին, եւ զարկեցին Փղշտացիներին. և Տէրը փրկեց մեծ փրկութիւնով։</verse>
				<verse number="15">Եւ այն երեսուն զօրավարներից երեքն իջան վէմը Դաւիթի մօտ, Ոդողոմի քարայրը, եւ Փղշտացիների բանակը բանակ էր տուել Ռափայնոց հովտի մէջ։</verse>
				<verse number="16">Եւ այն ժամանակ Դաւիթը բերդումն էր, եւ Փղշտացիներից մի զօրագունդ Բեթլէհէմումն էր։</verse>
				<verse number="17">Եւ Դաւիթը փափագելով ասեց. Ո՞վ կբերէ ինձ համար խմելու ջուր Բեթլէհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է։</verse>
				<verse number="18">Եւ այն երեքը ճեղքեցին Փղշտացիների բանակը եւ ջուր քաշեցին Բեթլէհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է, եւ բերին տուին Դաւիթին, իսկ Դաւիթը չուզեց խմել այն եւ թափեց նորան Տիրոջ համար։</verse>
				<verse number="19">Եւ ասեց. Քաւ լիցի ինձ, ով իմ Աստուած որ անեմ այս բանը. այս մարդկանց արիւնը խմե՞մ ես իրանց կեանքի տեղ. որովհետեւ իրանց կեանքը վտանգի դնելով բերին այն. և չուզեց խմել նորան։ Այս բաներն արին այն երեք զօրաւորները։</verse>
				<verse number="20">Եւ Յովաբի եղբայր Աբեսսան այն երեքի գլխաւորն էր. և նա խաղացրեց իր նիզակը երեք հարիւրի վերայ նորանց սպանելով. և նա այն երեքի մօտ անուանի էր։</verse>
				<verse number="21">Այն երեքից երկուսի մօտ յարգուած էր, եւ նորանց իշխան եղաւ, բայց այն միւս երեքին չէր հասնիլ։</verse>
				<verse number="22">Եւ Յովիադայի որդի Բանեան՝ մի ժիր եւ գործունեայ մարդի որդի Կաբեսէլացի՝ զարկեց Մովաբի երկու զօրաւոր մարդկանցը եւ նա իջաւ ու զարկեց առիւծին գուբի մէջ ձիւնի ժամանակ։</verse>
				<verse number="23">Եւ նա զարկեց այն Եգիպտացի մարդին՝ այն հինգ կանգուն երկար մարդին. և Եգիպտացիի ձեռին մի նիզակ կար ոստայնանկների գլանին չափ. և նա իջաւ նորա մօտ մի ցուպով եւ յափշտակեց նիզակը Եգիպտացիի ձեռքից եւ սպանեց նորան իր նիզակովը։</verse>
				<verse number="24">Այս բաներն արաւ Յովիադայի որդի Բանեան՝ եւ նա անուանի էր այն երեք զօրաւորների մէջ։</verse>
				<verse number="25">Ահա նա այն երեսունիցն աւելի պատուաւոր էր, բայց այն երեքին չէր հասնիլ. Եւ Դաւիթը նորան իր ատեանին վերակացու դրաւ։</verse>
				<verse number="26">Եւ քաջազունք. Յովաբի եղբայր Ասայէլը, Բեթլէհէմացի Դովդայի որդի Ելէանան,</verse>
				<verse number="27">Հարօդացի Սամմա, Փելօնացի Քեղղէս,</verse>
				<verse number="28">Թեկուացի Եկգեսի որդի Իրասը, Անաթովթացի Աբիեզեր,</verse>
				<verse number="29">Ովսացի Սովբաք, Աքուքացի Եղի,</verse>
				<verse number="30">Նետոփաթացի Մաարայ, Նետոփաթացի Բաանայի որդի Ալադը</verse>
				<verse number="31">Բենիամինի որդկանց Գաբայից Ռիբայի որդի Եթթին, Փարաթոնացի Բանեա,</verse>
				<verse number="32">Գաասի ձորերից Հուրայ, Արաբաթացի Աբիէլ,</verse>
				<verse number="33">Բարումացի Ազամօթ, Սաղաբինացի Եղիաբա,</verse>
				<verse number="34">Գեզոնացի Հասեմի որդիները՝ Արարացի Սագէի որդի Յովնաթանը,</verse>
				<verse number="35">Արարացի Սաքարի որդի Աքիամը, Ովրի որդի Եղիփաղը,</verse>
				<verse number="36">Մեքուրաթացի Ոփեր, Փելօնացի Աքիա,</verse>
				<verse number="37">Կարմէլացի Ասարէ, Ազբիայի որդի Նաարան,</verse>
				<verse number="38">Նաթանի եղբայր Յովէլը, Ագարայի որդի Մաբարը,</verse>
				<verse number="39">Ամմոնցի Սելեկ, Շարուհեան Յովաբի կապարճակիր Բերովթացի Նաարան,</verse>
				<verse number="40">Յեթերացի Իրաս, Յեթերացի Գարեբ,</verse>
				<verse number="41">Քետացի Ուրիա, Աղայիի որդի Զաբադը,</verse>
				<verse number="42">Ռուբենեանց գլուխը Ռուբենեան Սիզայի որդի Ադինան, որ նորա հետ երեսուն մարդ կար,</verse>
				<verse number="43">Մաաքայի որդի Անանը, Մաթանացի Յովսափատ,</verse>
				<verse number="44">Աստարովթացի Ոզիա, Արոերացի Քովթամի որդիքը՝ Սամա եւ Յէիէլ,</verse>
				<verse number="45">Սամարիի որդի Յեդիէլը, եւ նորա եղբայր Թիսացի Յովքան,</verse>
				<verse number="46">Մահաւացի Եղիէլ, Եղնաամի որդիքը՝ Յարիբայի եւ Յօսաւիա, Մովաբացի Յեթեմա,</verse>
				<verse number="47">Եղիէլ, Ովբէդ, եւ Մեսօբացի Յեսիէլ։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ սորանք են որ եկան Դաւիթի մօտ Սիկելակ, քանի որ նա դեռ Կիսեան Սաւուղի երեսից թաքնվում, եւ սորանք քաջեր էին՝ պատերազմում օգնողներ։</verse>
				<verse number="2">Աղեղնաւորներ էին, պարսով քարեր էին գցում աջով եւ ձախով եւ աղեղով նետեր, Սաւուղի եղբայրներից Բենիամինից։</verse>
				<verse number="3">Գլխաւորը՝ Աքիեզեր, յետոյ Յովաս՝ Գաբաացի Սամաայի որդիքը. և Յեզիէլ ու Փաղէտ Ազամօթի որդիքը, եւ բարաքա ու Անաթովթացի Յէու.</verse>
				<verse number="4">Եւ Գաբաւոնացի Իսմայիան՝ այն երեսունից մէկ զօրաւոր եւ այն երեսունի վերայ, եւ Երեմիա, Յազիէլ, Յօհանան եւ Գադերացի Յովզաբադ,</verse>
				<verse number="5">Եղիոզայ, Յերիմովթ, Բաաղիա, Սամարիա եւ Յարուփացի Սափատիա,</verse>
				<verse number="6">Եղկանայ, Յեսիա, Ազարիէլ, Յովեզեր եւ Յեսբաամ՝ Կորխացիք,</verse>
				<verse number="7">Եւ Գեդովրացի Յերոամի որդիքը՝ Յովելա եւ Զաբադիա։</verse>
				<verse number="8">Եւ Գադեաններից բաժանուեցան գնացին Դաւիթի մօտ անապատի միջի բերդը քաջազուն մարդիկ, պատերազմի զինուորներ, վահան եւ նիզակ գործածող, նորանց երեսը առիւծի երես էր եւ սարերի վերայի այծեամների պէս արագաշարժ էին։</verse>
				<verse number="9">Գլխաւորը Եզեր, երկրորդը Աբդիա, երրորդը Եղիաբ,</verse>
				<verse number="10">Չորրորդը Մասմանա, հինգերորդը Երեմիա,</verse>
				<verse number="11">Վեցերորդը Եթթի, եօթներորդը Եղիէլ,</verse>
				<verse number="12">Ութերորդը Յօհանան, իններորդը Եղղաբադ,</verse>
				<verse number="13">տասներորդը Երեմիա, տասնեւմէկերորդը Մաքաբանայ։</verse>
				<verse number="14">Սորանք Գադի որդկանցից զօրքի գլխաւորներ էին. մէկ փոքրը հարիւրի վերայ, իսկ մեծը հազարի վերայ։</verse>
				<verse number="15">Սորանք են, որ Յորդանանովն անց կացան առաջի ամսումը, երբոր նա ջրով լցրել էր իր բոլոր ափերը եւ բոլոր հովիտներում բնակողներին փախցրին դէպի արեւելք եւ դէպի արեւմուտք։</verse>
				<verse number="16">Եւ Բենիամինի որդկանցից եւ Յուդայիցն էլ եկան բերդը Դաւիթի մօտ։</verse>
				<verse number="17">Եւ Դաւիթը նորանց առաջը դուրս եկաւ եւ պատասխան տուաւ ու ասեց նորանց. Եթէ խաղաղութեամբ էք եկել ինձ մօտ ինձ օգնելու, իմ սիրտը ձեզ հետ մէկ կլինի. բայց եթէ խաբէութեամբ որ ինձ իմ թշնամիներին մատնէք, իմ ձեռքերումը անօրէնութիւն չլինելով, այն ժամանակ մեր հայրերի Աստուածը տեսնէ եւ յանդիմանէ։</verse>
				<verse number="18">Եւ Հոգին պատեց իշխանների գլուխ Ամեսայիին, և նա ասեց. Մենք քոնն ենք, ով Դաւիթ, եւ քեզ հետ՝ ով Յեսսէի որդի, Խաղաղութի՜ւն, խաղաղութի՜ւն քեզ, եւ խաղաղութի՜ւն քո օգնականներին. Որովհետեւ քո օգնականը քո Աստուածն է։ Եւ Դաւիթը նորանց ընդունեց եւ նորանց գունդի գլխաւորներ դրաւ։</verse>
				<verse number="19">Մանասէից էլ անցան Դաւիթի մօտ, երբոր նա Փղշտացիների հետ Սաւուղի վերայ գնաց պատերազմելու, բայց նորանց չօգնեցին, որովհետեւ Փղշտացիների իշխանները խորհրդով նորանց ետ ուղարկեցին ասելով. Մեր գլխաւորների հետ իր Տիրոջ Սաւուղի կողմը կանցնէ։</verse>
				<verse number="20">Նա Սիկելակ գնալիս նորա կողմն անցան Մանասէից Մանասէի հազարապետները՝ Եդնա, Յովզաբադ, Յեդիէլ, Միքայէլ, Յովզաբադ, Եղիուս եւ Սաղթի։</verse>
				<verse number="21">Եւ սորանք օգնեցին Դաւիթին՝ գունդերի դէմ. որովհետեւ ամենքն էլ քաջազուններ էին եւ զօրքին գլխաւորներ եղան։</verse>
				<verse number="22">Որովհետեւ այն ժամանակ օր ըստ օրէ գալիս էին Դաւիթի մօտ նորան օգնելու, մինչեւ որ նորանք մի մեծ բանակ եղան Աստուծոյ բանակին պէս։</verse>
				<verse number="23">Եւ սորանք են այն սպառազինեալների գլուխների թիւը, որոնք եկան Քեբրոն Դաւիթի մօտ, որ Սաւուղի թագաւորութիւնը նորան դարձնեն Տիրոջ խօսքին համեմատ։</verse>
				<verse number="24">Յուդայի որդկանցից վահան եւ նիզակ կրող վեց հազար ութը հարիւր սպառազինեալ զօրքեր։</verse>
				<verse number="25">Շմաւոնի որդկանցից քաջազուն զօրքեր եօթը հազար հարիւր։</verse>
				<verse number="26">Ղեւիի որդկանցից չորս հազար վեց հարիւր։</verse>
				<verse number="27">Եւ Յովիադան Ահարօնեանների առաջնորդ, եւ նորա հետ երեք հազար եօթը հարիւր։</verse>
				<verse number="28">Եւ տղամարդ քաջազունը Սադովկ, եւ նորա հօր տանից քսանեւերկու իշխաններ։</verse>
				<verse number="29">Եւ Բենիամինի որդկանցից՝ Սաւուղի եղբայրներից երեք հազար. և մինչեւ այն ժամանակ նորանցից շատերը Սաւուղի տան պահապանութիւնն էին անում։</verse>
				<verse number="30">Եւ Եփրեմի որդիներից քսան հազար ութը հարիւր քաջազունք իրանց ազգատոհմերում անուանի։</verse>
				<verse number="31">Եւ Մանասէի կէս ցեղից տասնեւութը հազար՝ որ իրանց անուններովը որոշուած էին, որ գնան Դաւիթին թագաւոր անեն։</verse>
				<verse number="32">Եւ Իսաքարի որդկանցից, որ ժամանակի գիտութիւնը ունէին եւ հասկանում էին թէ Իսրայէլը ինչ պէտք է անէ, նորանց երու հարիւր գլխաւորները, եւ նորանց բոլոր եղբայրները նորանց հետ համաձայն էին։</verse>
				<verse number="33">Զաբուղոնից զինուոր դուրս եկող պատերազմական ամեն գործիքներով պատերազմ անողներ յիսուն հազար մարդիկ որ պատերազմում էին առանց այլեւայլ սրտերի։</verse>
				<verse number="34">Եւ Նեփթաղիմից հազար իշխաններ, եւ նորանց հետ երեսունեւեօթը հազար վահանաւոր եւ նիզակաւոր։</verse>
				<verse number="35">Եւ Դանից պատերազմ անող քսանեւութը հազար վեց հարիւր։</verse>
				<verse number="36">Եւ Ասերից զինուոր դուրս եկող եւ պատերազմ անող քառասուն հազար։</verse>
				<verse number="37">Եւ Յորդանանի այն կողմից՝ Ռուբենից, Գադից եւ Մանասէի կէս ցեղիցը պատերազմի զօրքերի բոլոր գործիքներովը հարիւր քսան հազար։</verse>
				<verse number="38">Սորանք ամենքը պատերազմի մարդիկ էին ուղիղ սրտով ճակատամարտ կազմող, եկան Քեբրոն Դաւիթին բոլոր Իսրայէլի վերայ թագաւոր անելու. նաեւ բոլոր մնացած Իսրայէլացիք համամիտ էին Դաւիթին թագաւոր անելուն։</verse>
				<verse number="39">Եւ այնտեղ ուտում եւ խմում էին Դաւիթի հետ երեք օր. որովհետեւ իրանց եղբայրները պատրաստել էին իրանց համար։</verse>
				<verse number="40">Նաեւ նորանցից մօտիկ եղողները, մինչեւ Իսաքար, Զաբուղոն եւ Նեփթաղիմ հաց բերին էշերով, ուղտերով, ջորիներով եւ եզներով եւ ուտելեղէնի համար՝ ալիւր, չոր թուզ, չամիչ, գինի, իւղ, արջառներ եւ ոչխարներ շատութեամբ. որովհետեւ ուրախութիւն կար Իսրայէլումը։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ Դաւիթը խորհուրդ արաւ հազարապետների եւ հարիւրապետների եւ բոլոր իշխանների հետ։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթն ասեց բոլոր Իսրայէլի ժողովքին. Եթէ ձեզ հաճոյ է, եւ այս բանը մեր Տէր Աստուածանից է, ընդհանրապէս մարդիկ ուղարկենք Իսրայէլի բոլոր երկիրներում մնացած մեր եղբայրներին եւ նորանց հետ քահանաներին եւ Ղեւտացիներին իրանց քաղաքները եւ արուարձանները, որ մեզ մօտ ժողովուին։</verse>
				<verse number="3">Եւ մեր Աստուծոյ տապանակը մեզ մօտ փոխադրենք. որովհետեւ Սաւուղի օրերովը նորան չուզեցինք։</verse>
				<verse number="4">Եւ բոլոր ժողովքն ասեց, որ այնպէս անեն, որովհետեւ այս խօսքը բոլոր ժողովրդի աչքին ուղիղ երեւեցաւ։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթը բոլոր Իսրայէլին ժողովեց Եգիպտոսի Սիովրից մինչեւ Եմաթի մուտքը, Աստուծոյ տապանակը Կարիաթարիմից բերելու համար։</verse>
				<verse number="6">Եւ Դաւիթը վեր գնաց բոլոր Իսրայէլի հետ Բաաղ այսինքն Յուդայի Կարիաթարիմը, որ այնտեղից վեր բերէ քերովբէների վերայ նստող Եհովայ Աստուծոյ տապանակը, որի անունը կանչվում է։</verse>
				<verse number="7">Եւ Աստուծոյ տապանակը դրին մի նոր սայլի վերայ Աբինադաբի տունիցը. և Ոզան ու Աքիովը քշում էին սայլը։</verse>
				<verse number="8">Եւ Դաւիթն ու բոլոր Իսրայէլը խաղում էին բոլոր ուժով Աստուծոյ առաջին օրհնութիւններով, քնարներով, տաւիղներով, թմբուկներով, ծնծղաներով եւ փողերով։</verse>
				<verse number="9">Եւ եկան մինչեւ Քիդոնի կալը. և Ոզան իր ձեռքը մեկնեց որ տապանակը բռնէ. որովհետեւ եզները ծռել էին։</verse>
				<verse number="10">Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ. և զարկեց նորան, որովհետեւ ձեռքը մեկնել էր տապանակին. և նա մեռաւ այնտեղ Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="11">Եւ Դաւիթը տրտմեց, որովհետեւ Տէրը հարուածով հարուածեց Ոզային. և այնտեղի անունը մինչեւ այսօր Փարէս-ոզա է ասվում։</verse>
				<verse number="12">Եւ Դաւիթը վախեցաւ այն օրը Աստուածանից ասելով. Ես ի՞նչպէս տանեմ Աստուծոյ տապանակը ինձ մօտ։</verse>
				<verse number="13">Եւ Դաւիթը չտարաւ տապանակն իր մօտ Դաւիթի քաղաքը, եւ ծռեց տարաւ Գէթացի Աբդեդոմի տունը։</verse>
				<verse number="14">Եւ Աստուծոյ տապանակը մնաց Աբդեդոմի ընտանիքի հետ նորա տանը երեք ամիս. Եւ Տէրը օրհնեց Աբդեդոմի տունը եւ նորա բոլոր ունեցածը։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, եւ եղեւնափայտեր եւ որմնադիրներ եւ հիւսեր, որ նորա համար տուն շինեն։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթն իմացաւ, որ Տէրը նորան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերայ. որովհետեւ նորա թագաւորութիւնը բարձարացաւ իր ժողովրդի Իսրայէլի պատճառով։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթն ուրիշ կանայք էլ առաւ Երուսաղէմում, եւ Դաւիթը՝ էլ տղերք եւ աղջկերք ծնեց։</verse>
				<verse number="4">Եւ սորանք են Երուսաղէմում նորան ծնած տղերց անունները. Սամաա, Սովբաբ, Նաթան,</verse>
				<verse number="5">Սողոմոն, Յեբաար, Եղիսուա,</verse>
				<verse number="6">Եղիփաղէտ, Նոգա, Նափեկ,</verse>
				<verse number="7">Յափիէ, Եղիսամա, Բաղիադա եւ Եղիփաղէտ։</verse>
				<verse number="8">Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթը թագաւոր է օծուել բոլոր Իսրայէլի վերայ, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն, եւ Դաւիթը լսեց ու դուրս եկաւ նորանց առաջը։</verse>
				<verse number="9">Եւ Փղշտացիները եկան եւ փռուեցան Ռափայնոց հովտումը։</verse>
				<verse number="10">Եւ Դաւիթը հարցրեց Աստուծուն թէ Վեր գնա՞մ Փղշտացիների վերայ, եւ դու նորանց իմ ձեռքը կմատնե՞ս։ Եւ Տէրն ասեց նորան. Գնա, եւ ես նորանց քո ձեռքը կմատնեմ։</verse>
				<verse number="11">Այն ժամանակ գնացին Բաաղփարասին. և Դաւիթը նորանց այնտեղ յաղթեց, եւ Դաւիթն ասեց. Աստուած իմ թշնամիներին իր ձեռքովը պատառեց ջրերի պատառուածքի պէս. նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։</verse>
				<verse number="12">Եւ նորանք այնտեղ ձգեցին իրանց աստուածները. և Դաւիթը հրամայեց, եւ նորանք այրեցին կրակով։</verse>
				<verse number="13">Եւ Փղշտացիները դարձեալ եկան եւ փռուեցան հովտումը։</verse>
				<verse number="14">Եւ Դաւիթը դարձեալ հարցրեց Աստուծուն, եւ Աստուած ասեց նորան. Վեր մի գնար նորանց ետեւից, դարձիր նորանց ետեւից, եւ նորանց վերայ գնա թթենիների կողմից։</verse>
				<verse number="15">Եւ երբոր թթենիների գլխին գնացքի ձայնը լսես, այն ժամանակ դուրս եկ պատերազմի. որովհետեւ Աստուած պիտի դուրս գայ քո առաջից Փղշտացիների բանակը զարկելու համար։</verse>
				<verse number="16">Եւ Դաւիթն այնպէս արաւ ինչպէս որ Տէրը հրամայեց իրան, եւ զարկեցին Փղշտացիների բանակը Գաբաւոնից մինչեւ Գազեր։</verse>
				<verse number="17">Եւ Դաւիթի անունը հռչակուեցաւ ամեն երկիրներում, եւ Տէրը նորա վախը գցեց ամեն ազգերի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ նա իր համար Դաւիթի քաղաքումը տներ շինեց, եւ Աստուծոյ տապանակի համար տեղ պատրաստեց, եւ նորա համար մի վրան գցեց։</verse>
				<verse number="2">Այն ժամանակ Դաւիթն ասեց. Ոչ ով վեր չառնէ Աստուծոյ տապանակը բացի Ղեւտացիներից. որովհետեւ Տէրը նորանց ընտրեց որ կրեն Աստուծոյ տապանակը եւ նորան ծառայեն յաւիտեան։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթը ժողովեց բոլոր Իսրայէլը Երուսաղէմ, որ Տիրոջ տապանակը վեր տանեն իր տեղը, որ նորա համար պատրաստեց։</verse>
				<verse number="4">Եւ Դաւիթը ժողովեց Ահարօնի որդիներին եւ Ղեւտացիներին.</verse>
				<verse number="5">Կահաթի որդկանցից՝ Ուրիէլ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր քսան։</verse>
				<verse number="6">Մերարիի որդկանցից՝ Ասայիա իշխանին եւ նորա եղբայրներին երկու հարիւր քսան։</verse>
				<verse number="7">Գերսոնի որդկանցից՝ Յովէլ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր երեսուն։</verse>
				<verse number="8">Եղիսափանի որդկանցից՝ Սեմայիա իշխանին եւ նորա եղբայրներին երկու հարիւր։</verse>
				<verse number="9">Քեբրոնի որդկանցից՝ Եղիէլ իշխանին եւ նորա եղբայրներին ութսուն։</verse>
				<verse number="10">Ոզիէլի որդկանցից՝ Ամինադաբ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր տեսնեւերկու։</verse>
				<verse number="11">Եւ Դաւիթը կանչեց Սադովկ եւ Աբիաթար քահանաներին եւ Ղեւտացիներից՝ Ուրիէլին, Ասայիային, Յովէլին, Սեմայիային, Եղիէլին եւ Ամինադաբին,</verse>
				<verse number="12">Եւ նորանց ասեց. Դուք էք Ղեւտացիների տոհմերի գլխաւորները. սրբեցէք ձեր անձերը դուք եւ ձեր եղբարքը, որ Իսրայէլի Տէր Աստուծոյ տապանակը վեր տանէք նորա համար իմ պատրաստած տեղը։</verse>
				<verse number="13">Որովհետեւ սկզբումը դուք չլինելու համար՝ մեր Տէր Աստուածը մեզ հարուած տուաւ, որովհետեւ նորան չխնդրեցինք ինչպէս որ կարգն է։</verse>
				<verse number="14">Եւ քահանաներն եւ Ղեւտացիներն սրբեցին իրանց անձերը Իսրայէլի Տէր Աստուծոյ տապանակը վեր տանելու համար։</verse>
				<verse number="15">Եւ Ղեւտացիների որդիները վեր առան Աստուծոյ տապանակը՝ ինչպէս որ Մովսէսը Տիրոջ խօսքին համեմատ հրամայել էր՝ իրանց ուսերի վերայ ձողերով նորանց վերայ։</verse>
				<verse number="16">Եւ Դաւիթը պատուիրեց Ղեւտացիների իշխաններին, որ իրանց եղբայրներից կանգնեցնեն երգիչներ երգեցողութեան գործիքներով՝ տաւիղներով, քնարներով եւ ծնծղաներով, որ բարձր ձայնով երգեն ուրախութեան համար։</verse>
				<verse number="17">Եւ Ղեւտացիները կանգնեցրին Յովելի որդի Եմանին, եւ նորա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին, եւ նորանց եղբարք՝ Մերարիի որդկանցից Կիսեայի որդի Եթանին։</verse>
				<verse number="18">Եւ նորանց հետ նորանց երկրորդ դասակարգի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Յազիէլին, Սեմիրամովթին, Յեքիէլին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, Մատաթիային, Եղիփաղէին, Մակենիային, Աբդեդօմին եւ Յէիէլին որ դռնապաններ էին։</verse>
				<verse number="19">Եւ Եման, Ասափ եւ Եթան երգիչները՝ պղնձի ծնծղաները հնչեցնելու համար.</verse>
				<verse number="20">Եւ Զաքարիա, Ազիէլ, Սեմիրամովթ, Յեքիէլ, Ուննի, Եղիաբ, Մաասիա եւ Բանեա Ալամօթի վերայ տաւիղներով նուագելու համար։</verse>
				<verse number="21">Եւ Մատաթիա, Եղիփաղէ, Մակենիա, Աբդեդօմ, Յէիէլ եւ Ազազիա քնարներով Շէմինիթով առաջնորդելով։</verse>
				<verse number="22">Եւ Ղեւտացիների երգեցողութեան իշխան Քոնոնիան սովորեցնում էր երգելը, որովհետեւ նա հանճարեղ էր։</verse>
				<verse number="23">Եւ Բարաքիան եւ Եղկանան տապանակի դռնապաններն էին։</verse>
				<verse number="24">Եւ Սաբանիա, Յովսափատ, Նաթանայէլ, Ամեսայի, Զաքարիա, Բանեա եւ Եղիազար քահանաները փողերը հնչեցնում էին Աստուծոյ տապանակի առաջը. և Աբդեդօմ ու Յէիա տապանակի դռնապաններն էին։</verse>
				<verse number="25">Այսպէս Դաւիթը եւ Իսրայէլի ծերերը եւ հազարապետները գնացին Տիրոջ ուխտի տապանակը Աբդեդօմի տանիցն ուրախութեամբ վեր տանելու։</verse>
				<verse number="26">Եւ երբոր Աստուած Տիրոջ ուխտի տապանակը կրող Ղեւտացիներին օգնեց, այն ժամանակ եօթը զուարակ եւ եօթը խոյ զոհ արին։</verse>
				<verse number="27">Եւ Դաւիթը բեհեզի պատմուճան էր հագել, նոյնպէս եւ բոլոր Ղեւտացիները որ կրում էին տապանակը, եւ երգիչները, եւ երգիչների գլխաւորը Քոնոնիա երգիչների հետ. և Դաւիթի վերայ քթանի եփուդ կար։</verse>
				<verse number="28">Եւ բոլոր Իսրայէլը վեր էր տանում Տիրոջ ուխտի տապանակը ուրախութեան աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով եւ հնչեցնող ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով։</verse>
				<verse number="29">Եւ երբոր Տիրոջ ուխտի տապանակն եկաւ մինչեւ Դաւիթի քաղաքը, այն ժամանակ Սաւուղի աղջիկ Մեղքողը մտիկ տուաւ պատուհանիցը ու տեսաւ որ Դաւիթ թագաւորը կաքաւում եւ զուարճանում էր, եւ նա անարգեց նորան իր սրտումը։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ Աստուծոյ տապանակը բերին, եւ նորան դրին այն վրանի մէջ, որ Դաւիթը կանգնեցրել էր նորա համար. և ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցրին Աստուծոյ առաջը։</verse>
				<verse number="2">Եւ երբոր Դաւիթը վերջացրեց ողջակէզները եւ խաղաղութեան զոհերը մատուցանելը, այն ժամանակ օրհնեց ժողովրդին Եհովայի անունովը։</verse>
				<verse number="3">Եւ բաշխեց Իսրայէլի բոլոր մարդկանցը՝ մարդից մինչեւ կինը իւրաքանչիւրին մէկ նկանակ հաց եւ մի կտոր միս եւ մէկ կարկանդակ։</verse>
				<verse number="4">Եւ Տիրոջ տապանակի առաջը Ղեւտացիներիցը պաշտօնեաներ դրաւ Իսրայէլի Տէր Աստուծուն յիշելու, օրհնելու եւ փառաւորելու համար։</verse>
				<verse number="5">Գլխաւորը Ասափ, եւ նորա երկրորդը Զաքարիա, Յէիէլ, Սեմիրամովթ, Յեքիէլ, Մատաթիա, Եղիաբ, Բանեա, Աբդեդօմ եւ Յէիէլ տաւիղների եւ քնարների նուագարաններով. և Ասափը հնչեցնող ծնծղաներով։</verse>
				<verse number="6">Եւ Բանեան ու Յազիէլ քահանաները մշտական փողերով Աստուծոյ ուխտի տապանակի առաջը։</verse>
				<verse number="7">Այն ժամանակ առաջին անգամ Դաւիթը Տիրոջը օրհնելու յանձնարարութիւնը արաւ Ասափին եւ նորա եղբայրներին.</verse>
				<verse number="8">Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. Իմացրէք ժողովուրդների մէջ նորա գործքերը։</verse>
				<verse number="9">Երգեցէք նորան, սաղմոսեցէք նորան, Մտածեցէք նորա ամեն սքանչելեաց վերայ։</verse>
				<verse number="10">Պարծեցէք նորա սուրբ անունովը. Տիրոջը խնդրողների սիրտն ուրախանայ։</verse>
				<verse number="11">Տիրոջը խնդրեցէք եւ նորա զօրութիւնը. Միշտ նորա երեսը որոնեցէք։</verse>
				<verse number="12">Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ, նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։</verse>
				<verse number="13">Ով նորա Իսրայէլ ծառայի զաւակներ, Նորա ընտրեալք՝ Յակոբի որդիք.</verse>
				<verse number="14">Ինքը Եհովան է մեր Աստուածը, Նորա իրաւունքները ամեն երկրում կան։</verse>
				<verse number="15">Յիշեցէք յաւիտեան նորա ուխտը, Իր պատուիրած խօսքը մինչեւ հազար ազգ,</verse>
				<verse number="16">Այն որ ուխտեց Աբրահամի հետ, Եւ իր երդումը՝ Իսահակի հետ.</verse>
				<verse number="17">Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք՝ Եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի.</verse>
				<verse number="18">Ասելով. Քեզ կտամ Քանանի երկիրը, Ձեր ժառանգութեան վիճակը.</verse>
				<verse number="19">Երբոր դուք սակաւաթիւ էիք Եւ քիչ ու պանդուխտ՝ նորանում,</verse>
				<verse number="20">Եւ ազգից ազգ էին գնում, Եւ մէկ թագաւորութիւնից ուրիշ ժողովրդի մօտ.</verse>
				<verse number="21">Նա մի մարդի թոյլ չտուաւ, որ նորանց նեղացնեն, Եւ թագաւորներ պատժեց նորանց համար,</verse>
				<verse number="22">Թէ Մի մօտենաք իմ օծեալներին, Եւ իմ մարգարէներին չար բան մի անէք։</verse>
				<verse number="23">Երգեցէք Տիրոջը, ով բոլոր երկիր, Քարոզեցէք օրից օր նորա փրկութիւնը.</verse>
				<verse number="24">Պատմեցէք ազգերի մէջ նորա փառքը, Ամեն ժողովուրդների մէջ՝ նորա հրաշքները։</verse>
				<verse number="25">Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած, Եւ ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։</verse>
				<verse number="26">Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, Բայց Եհովան արաւ երկինքը։</verse>
				<verse number="27">Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջը, Զօրութիւն եւ ուրախութիւն՝ նորա բնակարանումը.</verse>
				<verse number="28">Տիրոջը տուէք, ով ազգերի ցեղեր, Տիրոջը տուէք փառք եւ զօրութիւն։</verse>
				<verse number="29">Տիրոջը տուէք նորա անուան փառքը, Ընծայ բերէք եւ մտէք նորա առաջը, Երկրպագեցէք Տիրոջը սուրբ զարդարանքով։</verse>
				<verse number="30">Վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիրներ, Եւ աշխարհքը հաստատ է առանց սասանման։</verse>
				<verse number="31">Երկինքը թող ուրախանայ եւ երկիրը ցնծայ, Եւ ասեն ազգերի մէջ, թէ Տէրը թագաւոր է.</verse>
				<verse number="32">Ծովը գոռգոռայ իր լիութիւնովը, Ուրախանայ դաշտը եւ բոլոր նորա մէջ եղողը։</verse>
				<verse number="33">Այն ժամանակ ցնծան անտառի ծառերը Տիրոջ առաջը, որովհետեւ գալիս է երկիրը դատելու։</verse>
				<verse number="34">Գոհացէք Տէրիցը որ բարի է, Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։</verse>
				<verse number="35">Եւ ասեցէք. Փրկիր մեզ, ով մեր փրկութեան Աստուածը, Եւ մեզ ժողովիր եւ մեզ ազատիր ազգերիցը, Որ գոհանանք քո սուրբ անունից, Եւ պարծենանք քո օրհնութիւնովը։</verse>
				<verse number="36">Օրհնեալ է Եհովան Իսրայէլի Աստուածը Յաւիտենից մինչեւ յաւիտեան։ Եւ բոլոր ժողովուրդն ասեց՝ Ամէն, եւ օրհնեց Տիրոջը։</verse>
				<verse number="37">Եւ այնտեղ Տիրոջ ուխտի տապանակի առաջը թողեց Ասափին եւ նորա եղբայրներին միշտ տապանակի առաջը պաշտօն կատարելու օր ըստ օրէ,</verse>
				<verse number="38">Եւ Աբդեդօմին եւ նորա եղբայրներին վաթսունեւութ հոգի, եւ Իդիթունի որդի Աբդեդօմին եւ Ուսային՝ դռնապաններ արաւ։</verse>
				<verse number="39">Եւ Սադովկ քահանային եւ նորա եղբայրներին՝ քահանաներ Տիրոջ բնակարանի առաջը Գաբաւոնում եղող բարձր տեղումը.</verse>
				<verse number="40">Որ Տիրոջը ողջակէզներ մատուցանեն ողջակէզի սեղանի վերայ միշտ առաւօտ եւ իրիկուն, եւ կատարեն Տիրոջ օրէնքումը գրուած այն ամենը, որ հրամայեց Իսրայէլին։</verse>
				<verse number="41">Եւ նորանց հետ Եմանին եւ Իդիթունին եւ մնացեալ ընտրուածներին, որ անուանի էին, որ Տէրիցը գոհանան. որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է։</verse>
				<verse number="42">Եւ նորանց հետ Եմանը եւ իդիթունը՝ փողերով եւ ծնծղաներով հնչեցնելու համար, եւ Աստուծոյ նուագարաններովը. Իսկ Իդիթունի որդկանցը դրաւ դռան վերայ։</verse>
				<verse number="43">Եւ բոլոր ժողովուրդը գնաց ամեն մէկն իր տունը. և Դաւիթը ետ դառաւ իր տունն օրհնելու։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ երբոր Դաւիթը բնակուեց իր տանը, այն ժամանակ Դաւիթն ասեց Նաթան մարգարէին. Ահա ես բնակվում եմ եղեւնափայտի տան մէջ եւ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է։</verse>
				<verse number="2">Եւ Նաթանն ասեց Դաւիթին. Բոլոր սրտումդ եղածը արա, որովհետեւ Աստուած քեզ հետ է։</verse>
				<verse number="3">Եւ նոյն գիշերը եղաւ Տիրոջ խօսքը Նաթանին՝ ասելով.</verse>
				<verse number="4">Գնա եւ ասիր իմ Դաւիթ ծառային. Տէրն այսպէս է ասում. Դու չես շինիլ ինձ համար բնակուելու տուն.</verse>
				<verse number="5">Որովհետեւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանած օրիցս մինչեւ այս օրը տան մէջ չբնակուեցի, այլ գնացել եմ վրանից վրան եւ խորանից խորան։</verse>
				<verse number="6">Որչափ տեղ որ ման եկայ Իսրայէլի բոլոր որդկանց հետ՝ մի՞թէ մէկ բան խօսեցի Իսրայէլի դատաւորների մէկի հետ, որոնց հրամայել եմ իմ ժողովուրդ Իսրայէլին հովուել, ասելով թէ Ի՞նչու համար ինձ եղեւնափայտի տուն չշինեցիք։</verse>
				<verse number="7">Եւ հիմա այսպէս ասիր իմ ծառայ Դաւիթին. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ես քեզ առի փարախիցը, ոչխարների ետեւիցը որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ առաջնորդ լինիս։</verse>
				<verse number="8">Եւ քեզ հետ էի ուր որ գնում էիր, եւ քո առաջիցը բոլոր թշնամիներիդ կոտորեցի, եւ երկրիս վերայ եղող մեծերի անուան պէս քո անունը մեծացրի։</verse>
				<verse number="9">Եւ իմ Իսրայէլ ժողովրդի համար մի տեղ որոշեցի եւ նորան տնկեցի, եւ իր տեղը բնակվում է, եւ այլ եւս պիտի չշարժուի. եւ անիրաւութեան որդիքը առաջուայ պէս այլ եւս պիտի չտանջեն.</verse>
				<verse number="10">Ինչպէս որ եղաւ իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ դատաւորներ դրած օրիցս ի վեր. եւ ես նուաճելու եմ քո բոլոր թշնամիներին, եւ քեզ իմացնում եմ, թէ Տէրն է քեզ համար տուն շինելու։</verse>
				<verse number="11">Եւ երբոր քո օրերը կլրանան որ գնաս քո հայրերի հետ, այն ժամանակ քեզանից յետոյ քո սերունդին որ քո որդիներիցը կլինի կբարձրացնեմ եւ կհաստատեմ նորա թագաւորութիւնը։</verse>
				<verse number="12">Նա կշինէ ինձ համար տուն, եւ ես նորա աթոռը պիտի հաստատեմ մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="13">Ես նորան հայր կլինիմ, եւ նա ինձ որդի կլինի. եւ իմ ողորմութիւնը ետ չեմ քաշիլ նորանից, ինչպէս որ նորանից ետ քաշեցի որ քեզանից առաջ էր։</verse>
				<verse number="14">Եւ նորան պիտի հաստատեմ իմ տանը եւ իմ թագաւորութեան մէջ մինչեւ յաւիտեան. եւ նորա աթոռը յաւիտեան պիտի լինի։</verse>
				<verse number="15">Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ բոլոր այս տեսիլքը այսպէս ասեց Դաւիթին։</verse>
				<verse number="16">Եւ Դաւիթ թագաւորը գնաց՝ Տիրոջ առաջը նստեց եւ ասեց. Ես ո՞վ եմ, ով Տէր Աստուած, եւ ո՞վ է իմ տունը, որ ինձ բերիր մինչեւ այստեղ։</verse>
				<verse number="17">Սակայն այս էլ պզտիկ երեւեցաւ քո աչքերին, ով Աստուած, եւ քո ծառայի տան վերայով հեռաւոր ժամանակի համար խօսեցիր. և ինձ մտիկ տուիր՝ բարձրաստիճան մարդի եղանակով, ով Տէր Աստուած։</verse>
				<verse number="18">Էլ ի՞նչ աւելացնէ Դաւիթը քեզ՝ ծառադ պատուելուդ համար. և դու ճանաչում ես քո ծառային։</verse>
				<verse number="19">Ով Տէր, այս բոլոր մեծ բաները քո ծառայի համար եւ քո սրտի համեմատ արիր, որ իմացնես այս բոլոր մեծամեծ բաները։</verse>
				<verse number="20">Ով Տէր, չկայ քեզ նման մէկը, եւ քեզանից ջոկ Աստուած չկայ՝ մեր ականջներովը բոլոր մեր լսածին պէս։</verse>
				<verse number="21">Եւ ո՞ր ազգն է երկրիս վերայ քո մէկ հատ ժողովուրդ Իսրայէլին պէս, որի համար ինքն Աստուած գնաց իր համար ժողովուրդ փրկելու, որ քեզ համար մեծամեծ եւ զարհուրելի գործքերով անուն հաստատես՝ քո ժողովրդի առաջից ազգեր քշելով, որին դու փրկեցիր Եգիպտոսից։</verse>
				<verse number="22">Եւ քո ժողովուրդ Իսրայէլին քեզ համար ժողովուրդ շինեցիր յաւիտեան. և դու, ով Տէր, նորանց Աստուած եղար։</verse>
				<verse number="23">Եւ հիմա, ով Տէր. Թող այս խօսքը, որ ասել ես քո ծառայի համար եւ նորա տան համար, հաստատուի յաւիտեան. և արա ինչպէս որ ասել ես։</verse>
				<verse number="24">Որ քո անունը հաստատ եւ մեծ լինի յաւիտեան, որ ասեն. Զօրաց Տէրը Իսրայէլի Աստուածը Իսրայէլին Աստուած է, եւ քո ծառայի՝ Դաւիթի տունը մնայ քո առաջին։</verse>
				<verse number="25">Որովհետեւ դու, ով Աստուած, քո ծառայի ականջին յայտնեցիր, թէ իր համար տուն պիտի շինես, սորա համար քո ծառան սիրտ արաւ այս աղօթքը քեզ անելու։</verse>
				<verse number="26">Եւ հիմա, ով Տէր, դու ես այն Աստուածը, որ խօսեցիր քո ծառայի համար այս բարիքը։</verse>
				<verse number="27">Եւ հիմա բարեհաճիր քո ծառայի տունը օրհնելու, որ յաւիտեան քո առաջին լինի. որովհետեւ դու օրհնեցիր, ով Տէր, եւ նա օրհնեալ է յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ նորանից յետոյ եղաւ որ Դաւիթը զարկեց Փղշտացիներին եւ նուաճեց նորանց եւ առաւ Փղշտացիների ձեռքից Գէթը եւ նորա գիւղերը։</verse>
				<verse number="2">Նաեւ զարկեց Մովաբին. և Մովաբացիները հարկատու ծառաներ եղան Դաւիթին։</verse>
				<verse number="3">Նաեւ զարկեց Դաւիթը Սուբայի թագաւոր Ադրազարին Եմաթում, երբոր գնում էր իր իշխանութիւնը Եփրատ գետի վերայ հաստատելու։</verse>
				<verse number="4">Եւ Դաւիթը նորանից հազար կառք եւ եօթը հազար ձիաւոր եւ քսան հազար հետեւակ զօրք բռնեց. և Դաւիթը ջարդեց բոլոր կառքերը, եւ նորանցից թողեց հարիւր կառք։</verse>
				<verse number="5">Եւ Դամասկոսի Ասորիները եկան Սուբայի թագաւոր Ադրազարին օգնութիւն անելու. Եև Դաւիթն Ասորիներից քսանեւերկու հազար մարդ զարկեց։</verse>
				<verse number="6">Եւ Դաւիթը պահապաններ դրաւ Դամասկոսի Ասորիքում, եւ Ասորիքը Դաւիթին եղաւ իբրեւ հարկատու ծառաներ. և Տէրը օգնում էր Դաւիթին, ամեն ուր որ նա գնար։</verse>
				<verse number="7">Եւ Դաւիթն առաւ Ադրազարի ծառաների վերայ եղած ոսկի վահանները եւ Երուսաղէմ բերաւ նորանց։</verse>
				<verse number="8">Եւ Ադրազարի քաղաքներից՝ Տեբաթից եւ Քունից Դաւիթը խիստ շատ պղինձ առաւ. որից Սողոմոնը պղնձի ծովը, եւ սիւները եւ պղնձի անօթները շինեց։</verse>
				<verse number="9">Եւ երբոր Եմաթի թագաւոր Թովուն լսեց, թէ Դաւիթը ջարդեց Սուբայի թագաւոր Ադրազարի բոլոր զօրքերին,</verse>
				<verse number="10">Այն ժամանակ նա իր որդի Ադորամին Դաւիթ թագաւորի մօտ ուղարկեց, որ նորա առողջութիւնը հարցնէ եւ նորան շնորհաւորէ, որ Ադրազարի հետ պատերազմեց եւ նորան յաղթեց. որովհետեւ Ադրազարի հետ պատերազմներ էր ունեցել Թովուն. և ամեն տեսակ ոսկիի, արծաթի եւ պղնձի անօթներ ուղարկեց։</verse>
				<verse number="11">Դաւիթ թագաւորը սորանց էլ նուիրեց Տիրոջը այն արծաթի եւ ոսկիի հետ որ առել էր բոլոր ազգերիցը՝ Եդովմից, Մովաբից, Ամմոնի որդկանցից, Փղշտացիներից եւ Ամաղէկից։</verse>
				<verse number="12">Եւ Շարուհեայի որդի Աբեսսան Աղի ձորումը տասնեւութը հազար մարդ ջարդեց Եդովմացիներից։</verse>
				<verse number="13">Եւ Եդովմի մէջ պահապաններ դրաւ, եւ բոլոր Եդովմացիները Դաւիթին ծառայ եղան։ Եւ Տէրը օգնում էր Դաւիթին, ամեն ուր որ նա գնար։</verse>
				<verse number="14">Եւ Դաւիթը թագաւորութիւն արաւ բոլոր Իսրայէլի վերայ. և իրաւունք ու արդարութիւն էր անում իր բոլոր ժողովրդին։</verse>
				<verse number="15">Եւ Շարուհեան Յովաբը զօրքերի վերայ էր, եւ Աքիղուդի որդի Յովսափատը յիշատակաց դպիր էր։</verse>
				<verse number="16">Եւ Աքիտովբի որդի Սադովկը եւ Աբիաթարի որդի Աբիմելէքը քահանաներ էին, եւ Սուսան ատենադպիր էր.</verse>
				<verse number="17">Եւ Յովիադայի որդի Բանեան Քերեթիների եւ Փելեթիների վերայ էր. և Դաւիթի որդիքը նախարարներ էին թագաւորի կշտին։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ նորանից յետոյ եղաւ որ Ամմոնի որդկանց թագաւոր Նաասը մեռաւ, եւ նորա որդին թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթն ասեց. Նաասի որդի Անոնին մարդասիրութիւն անեմ, որովհետեւ նորա հայրն ինձ մարդասիրութիւն արաւ. և Դաւիթը դեսպաններ ուղարկեց որ նորան մխիթարեն իր հօր մասին. և Դաւիթի ծառաները գնացին Ամմոնի որդկանց երկիրը Անոնի մօտ նորան մխիթարելու։</verse>
				<verse number="3">Եւ Ամմոնի որդկանց իշխաններն ասեցին Անոնին. Մի՞թէ Դաւիթը մեծարում է քո հօրը քո աչքի առաջին, որ քեզ համար մխիթարիչներ է ուղարկել. Չէ՞ որ Դաւիթն իր ծառաներին քեզ մօտ ուղարկեց այս երկիրը քննելու, տակն ի վերայ անելու եւ լրտեսելու։</verse>
				<verse number="4">Եւ Անոնն առաւ Դաւիթի ծառաներին եւ նորանց ածիլեց եւ կտրեց նորանց հանդերձների կէսը մինչեւ նստելատեղը, եւ արձակեց նորանց։</verse>
				<verse number="5">Եւ գնացին ու պատմեցին Դաւիթին այն մարդկանց մասին, եւ նա մարդ ուղարկեց նորանց դիմաւորելու. որովհետեւ այն մարդիկը շատ անարգուել էին. Եւ թագաւորն ասեց. Մնացէք երիքով մինչեւ որ ձեր մօրուքը աճէ, եւ յետոյ դարձէք։</verse>
				<verse number="6">Եւ Ամմոնի որդիքը տեսան, որ Դաւիթի հետ իրանց բանը վատ է. և Անոնն ու Ամմոնի որդիքը հազար տաղանդ արծաթ ուղարկեցին Միջագետաց Ասորիներից եւ Մաաքայի Ասորիներից եւ Սուբայից կառքեր եւ ձիաւորներ վարձելու։</verse>
				<verse number="7">Եւ նորանք իրանց համար վարձեցին երեսունեւերկու հազար կառք եւ Մաաքայի թագաւորին ու նորա ժողովրդին, եւ եկան բանակ տուին Մեդաբայի առաջին. և Ամմոնի որդիքն էլ իրանց քաղաքներիցը ժողովուեցան եւ եկան պատերազմի։</verse>
				<verse number="8">Եւ երբոր Դաւիթը լսեց, Յովաբին եւ բոլոր քաջազուն զօրքերին ուղարկեց։</verse>
				<verse number="9">Ամմոնի որդիքն էլ դուրս եկան եւ քաղաքի մուտքին մօտ պատերազմի շարուեցան. Իսկ այն եկող թագաւորները առանձին էին դաշտումը։</verse>
				<verse number="10">Եւ Յովաբը տեսաւ որ պատերազմը առաջիցն ու ետեւիցը իր վերայ է հասնում, Իսրայէլի ընտիրներիցը ընտրեց եւ Ասորիների դէմ պատերազմի շարեց։</verse>
				<verse number="11">Իսկ մնացած զօրքը իր եղբօրը՝ Աբեսսային յանձնեց. և նորանք շարուեցան Ամմոնի որդկանց դէմ.</verse>
				<verse number="12">Եւ ասեց. Եթէ Ասորիները ինձ յաղթելու լինին, ինձ օգնութեան հասնես. Իսկ եթէ Ամմոնի որդիքը քեզ յաղթելու լինին, ես քեզ կ'օգնեմ։</verse>
				<verse number="13">Քաջասիրտ եղիր եւ քաջանանք մեր ժողովրդի համար եւ մեր Աստուծոյ քաղաքների համար. Իսկ Տէրն անէ իր աչքին հաճոյ եղածը։</verse>
				<verse number="14">Եւ Յովաբն իր հետ եղող զօրքովն Ասորիներին մօտեցաւ պատերազմով, եւ նորանք փախան նորա առաջիցը։</verse>
				<verse number="15">Եւ երբոր Ամմոնի որդիքը տեսան, որ Ասորիները փախան, նորանք էլ փախան նորա եղբօր Աբեսսայի առաջիցը եւ մտան քաղաքը։ Եւ Յովաբն եկաւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="16">Եւ երբոր Ասորիները տեսան, որ իրանք Իսրայէլի առաջին կոտորուեցան, դեսպաններ ուղարկեցին եւ Գետի այն կողմին եղող Ասորիներին ոտքի հանեցին, եւ նորանց առաջիցը Ադրազարի զօրագլուխը՝ Սովբակ։</verse>
				<verse number="17">Եւ երբոր Դաւիթին պատմեցին, այն ժամանակ ժողովեց բոլոր Իսրայէլին, Յորդանանիցն անցաւ, եկաւ նորանց հասաւ եւ շարուեցան նորանց դէմ. և Դաւիթն Ասորիների դէմ պատերազմ կազմեց եւ պատերազմեց նորանց հետ։</verse>
				<verse number="18">Եւ Ասորիները փախան Իսրայէլի առաջիցը. և Դաւիթը փչացրեց Ասորիներից եօթը հազար կառքեր եւ քառասուն հազար հետեւակ զօրք. Եւ զօրագլուխ Սովբակին սպանեց։</verse>
				<verse number="19">Եւ երբոր Ադրազարի ծառաները, տեսան, որ կոտորուեցան Իսրայէլի առաջին, այն ժամանակ խաղաղութիւն արին Դաւիթի հետ եւ նորան ծառայ եղան։ Եւ Ասորիները չուզեցին Ամմոնի որդկանց այլևս օգնել։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ եղաւ հետևեալ տարին, որ թագաւորները պատերազմի դուրս գալու ժամանակին, Յովաբը դուրս հանեց զինուորաց զօրքը եւ աւերակ արաւ Ամմոնի որդկանց երկիրը, և եկաւ պաշարեց Ռաբբան. Դաւիթն էլ բնակվում էր Երուսաղէմում։ Եւ Յովաբը զարկեց Ռաբբան եւ նորան կործանեց։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթն առաւ նորանց թագաւորի թագը նորա գլխիցը, եւ գտաւ որ ծանրութեամբ մի տաղանդ ոսկի էր նա, եւ նորանում պատուական ակունք կային, եւ դա դրուեցաւ Դաւիթի գլխին. և նա խիստ շատ աւար առաւ այն քաղաքից։</verse>
				<verse number="3">Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ սղոցեց սղոցով, երկաթի կամնասայլերով եւ տապարներով. և Դաւիթն այսպէս արաւ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին։ Եւ Դաւիթն ու բոլոր ժողովուրդը բնակուեցին Երուսաղէմում։</verse>
				<verse number="4">Եւ սորանից յետոյ եղաւ որ պատերազմ եղաւ Գազերում Փղշտացիների հետ. այն ժամանակ Ովսացի Սովբաքը զարկեց Ռափայի որդկանցից եղող Սեփիային եւ նորանց նուաճեց։</verse>
				<verse number="5">Եւ կրկին պատերազմ եղաւ Փղշտացիների հետ. և Յայիրի որդի Ելէանանը զարկեց Գէթացի Գողիաթի եղբօր Ղէեմիին, որի նիզակի բունը ոստայնանկաց գլանին պէս էր։</verse>
				<verse number="6">Եւ կրկին պատերազմ եղաւ Գէթում, ու մի երկայնահասակ մարդ կար, որի մատերը վեց վեց լինելով՝ քսանեւչորս էին, նա էլ էր Ռափայի ծնունդիցը։</verse>
				<verse number="7">Եւ նա նախատեց Իսրայէլին, բայց նորան զարկեց Դաւիթի եղբօր Սամաայի որդի Յովնաթանը։</verse>
				<verse number="8">Սորանք ծնուել էին Ռափայից Գէթումը, եւ վայր ընկան Դաւիթի եւ նորա ծառաների ձեռովը։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ սատանան Իսրայէլի դէմ կանգնեց եւ գրգռեց Դաւիթին, որ Իսրայէլին համարէ։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթն ասեց Յովաբին եւ ժողովրդի իշխաններին. Գնացէք համարեցէք իսրայէլացիներին բերսաբէէից մինչեւ Դան, եւ հաշիւն ինձ մօտ բերէք որ իմանամ նորանց թիւը։</verse>
				<verse number="3">Եւ Յովաբն ասեց. Տէրն աւելացնէ իր ժողովրդի վերայ նորանց չափ հարիւրապատիկ. Չէ՞ որ. ով տէր իմ թագաւոր, նորանք ամենը իմ Տիրոջ ծառաներն են. Ի՞նչու համար է իմ տէրը փափագում դորան, ի՞նչու համար այս բանը Իսրայէլի համար յանցանք դառնայ։</verse>
				<verse number="4">Սակայն թագաւորի խօսքը սաստկացաւ Յովաբի վերայ. և Յովաբը դուրս գնաց եւ ման եկաւ բոլոր Իսրայէլի մէջ եւ եկաւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="5">Եւ Յովաբը ժողովրդի համարանքի թիւը տուաւ Դաւիթին. և բոլոր Իսրայէլն էր հազար անգամ հազար եւ հարիւր հազար սուր քաշող մարդ. և Յուդան չորս հարիւր եօթանասուն հազար սուր քաշող մարդ.</verse>
				<verse number="6">Եւ Ղեւտացիներին ու Բենիամինեաններին չէր համարել նորանց մէջ. որովհետեւ թագաւորի այս հրամանը զզուելի է Յովաբին։</verse>
				<verse number="7">Եւ այս բանը վատ երեւեցաւ Աստուծոյ աչքին, եւ նա պատուհասեց Իսրայէլին։</verse>
				<verse number="8">Եւ Դաւիթն ասեց Աստուծուն. Ես շատ մեղանչեցի որ այս բանն արի. Եւ հիմա աղաչում եմ ներիր քո ծառայի յանցանքը. որովհետեւ մեծ յիմարութիւն արի։</verse>
				<verse number="9">Եւ Տէրը խօսեց Դաւիթի տեսանող՝ Գադի հետ ասելով.</verse>
				<verse number="10">Գնա խօսիր Դաւիթի հետ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Երեք բան եմ դնում առաջիդ, ընտրիր քեզ համար նորանցից մէկը, որ քեզ համար անեմ։</verse>
				<verse number="11">Եւ Գադը եկաւ Դաւիթի մօտ եւ ասեց նորան. Այսպէս է ասում Տէրը. Ընտրիր քեզ համար,</verse>
				<verse number="12">Կամ երեք տարի սով, կամ երեք ամիս թշնամիներիդ առաջին ջարդուիլ, եւ քո թշնամիների սուրը քեզ հասնէ, եւ կամ երեք ամիս Տիրոջ սուրը՝ այսինքն ժանտախտ երկրի մէջ, որ Տիրոջ հրեշտակը փչացնէ Իսրայէլի բոլոր սահմաններումը, եւ հիմա տես, թէ ինչ պատասխան տանեմ ինձ ուղարկողին։</verse>
				<verse number="13">Եւ Դաւիթն ասեց Գադին. Ես շատ նեղութեան մէջ եմ. թող Տիրոջ ձեռքն ընկնեմ. որովհետեւ նորա ողորմութիւնը խիստ շատ է. և ես մարդի ձեռք չեմ ընկնիլ։</verse>
				<verse number="14">Եւ Տէրը ժանտախտ ուղարկեց Իսրայէլի մէջ, եւ Իսրայէլիցն եօթնասաուն հազար մարդ ընկաւ։</verse>
				<verse number="15">Եւ Աստուած մի հրեշտակ ուղարկեց Երուսաղէմ, նորան փչացնելու համար. և նա փչացնելիս՝ Տէրը տեսաւ եւ ստրջացաւ այս չարիքի վերայ եւ կոտորած անող հրեշտակին ասեց. Բաւական է՝ հիմա ձեռքդ ետ քաշիր։ Եւ Տիրոջ հրեշտակը կանգնել էր Յեբուսացի Ոռնայի կալին մօտ։</verse>
				<verse number="16">Եւ Դաւիթը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ Տիրոջ հրեշտակին կանգնած երկրի եւ երկնքի մէջտեղը եւ իր սուրը քաշած իր ձեռին մեկնած Երուսաղէմի վերայ. այն ժամանակ վայր ընկան իրանց երեսի վերայ Դաւիթը եւ ծերերը քուրձ հագած։</verse>
				<verse number="17">Եւ Դաւիթն ասեց Աստուծուն. Ահա ես եմ հրամայել, որ ժողովուրդը համարեն, եւ ես եմ որ մեղանչեցի եւ չարութիւն գործեցի. իսկ այս ոչխարները ի՞նչ են արել. աղաչում եմ, թող ձեռքդ ինձ վերայ եւ իմ հօր տան վերայ լինի. և ոչ թէ քո ժողովրդի վերայ նորան բնաջինջ անելու։</verse>
				<verse number="18">Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Գադին, որ Դաւիթին ասէ. Որպէսզի նա վեր գնայ եւ Տիրոջ համար մի սեղան կանգնեցնէ Յեբուսացի Ոռնայի կալումը։</verse>
				<verse number="19">Եւ Դաւիթը վեր գնաց Գադի խօսքովը, որ նա խօսեց Տիրոջ անունովը։</verse>
				<verse number="20">Եւ Ոռնան ետ դառաւ եւ տեսաւ հրեշտակը. բայց նորա չորս որդիքը նորա հետ թաք կացան. և Ոռնան կալումը ցորեն էր կասում։</verse>
				<verse number="21">Եւ Դաւիթն եկաւ Ոռնայի մօտ, եւ Ոռնան նայեց ու տեսաւ Դաւիթին եւ դուրս եկաւ կալիցը եւ երկրպագեց թագաւորին իր երեսի վերայ մինչեւ գետինը։</verse>
				<verse number="22">Եւ Դաւիթն ասեց Ոռնային. Այս կալի տեղը ինձ տուր, որ նորանում մի սեղան շինեմ Տիրոջ համար. լիքը գնով տուր ինձ այն. և հարուածը կդադարէ ժողովրդիցը։</verse>
				<verse number="23">Եւ Ոռնան ասեց Դաւիթին. Վեր առ քեզ համար, եւ թող իմ տէր թագաւորը անէ իր աչքին հաճելին. ահա տուի եզները ողջակէզի համար եւ կամնասայլերը փայտի համար եւ ցորենը հացի նուէրի համար, բոլորն էլ տուի։</verse>
				<verse number="24">Բայց Դաւիթ թագաւորն ասեց Ոռնային. Ոչ՝ այլ լիքը գնով ծախու պիտի առնեմ. որովհետեւ ես քո ստացուածքը Տիրոջը չեմ մատուցանիլ եւ ձրի ողջակէզ չեմ մատուցանիլ։</verse>
				<verse number="25">Եւ Դաւիթը այն տեղի համար Ոռնային կշիռքով վեց հարիւր սիկղ ոսկի տուաւ։</verse>
				<verse number="26">Եւ Դաւիթն այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար եւ ողջակէզ ու խաղաղութեան զոհեր մատուցրեց, եւ կանչեց Տիրոջը, եւ նա նորան պատասխան տուաւ երկնքիցը ողջակէզի սեղանի վերայ ուղարկած կրակով։</verse>
				<verse number="27">Եւ Տէրն ասեց հրեշտակին, եւ հրեշտակն ետ դարձրեց իր սուրը պատեանի մէջը։</verse>
				<verse number="28">Այն ժամանակ երբոր Դաւիթը տեսաւ, որ Տէրը նորան պատասխան տուաւ Յեբուսացի Ոռնայի կալումը, այնտեղ զոհ մատուցրեց։</verse>
				<verse number="29">Բայց Տիրոջ խորանը, որ Մովսէսը շինել էր անապատումը, եւ ողջակէզի սեղանը Գաբաւոնի բարձրաւանդակումն էին։</verse>
				<verse number="30">Սակայն Դաւիթը չկարողացաւ գնալ նորա առաջը Աստուծուն հարցնելու համար. որովհետեւ զարհուրում էր Տիրոջ հրեշտակի սուրի երեսիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ Դաւիթն ասեց. Սա է Տէր Աստուծոյ տունը, եւ սա է Իսրայէլի համար ողջակէզի սեղանը։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթը հրամայեց ժողովել այն օտարազգիներին, որ Իսրայէլի երկրումն էին. և քարահատներ դրաւ տաշած քարեր կտերլու որ Աստուծոյ տունը շինեն։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթը շատ երկաթ պատրաստեց դռների փեղկերի բեւեռների համար եւ ճանկերի համար, եւ շատ պղինձ՝ որ կշիռ չունէր։</verse>
				<verse number="4">Եւ եղեւնափայտեր որ թիւ չունէին. որովհետեւ Սիդոնացիք եւ Տիւրացիք Դաւիթի համար շատ եղեւնափայտեր էին բերում։</verse>
				<verse number="5">Եւ Դաւիթն ասեց. Իմ որդի Սողոմոնը երեխայ է եւ փափուկ է. և այն տունը, որ պէտք է շինել Տիրոջ համար, պիտի մեծացնել մինչեւ բարձրը որ անուանի եւ փառաւոր լինի ամեն երկիրների մէջ. հիմա ես նորա համար նիւթեր պատրաստեմ. և Դաւիթը շատ նիւթեր պատրաստեց իր մեռնելուց առաջ։</verse>
				<verse number="6">Եւ կանչեց իր որդի Սողոմոնին եւ պատուիրեց նորան որ մի տուն շինէ Իսրայէլի Տէր Աստուծուն համար։</verse>
				<verse number="7">Եւ Դաւիթն ասեց Սողոմոնին. Որդեակ իմ, ես սրտումս դրել էի որ մի տուն շինեմ իմ Տէր Աստուծոյ անուան համար։</verse>
				<verse number="8">Բայց Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. Դու շատ արիւն ես թափել եւ մեծ մեծ պատերազմներ ես արել, դու պիտի տուն չշինես իմ անուան համար. որովհետեւ դու շատ արիւններ ես թափել գետինը իմ առաջը։</verse>
				<verse number="9">Ահա քեզ մի որդի կծնուի, նա հանգստութեան մարդ կլինի, եւ ես նորան կհանգստացնեմ իր բոլոր թշնամիներիցը շուրջանակի. որովհետեւ նորա անունը Սողոմոն կլինի, եւ ես խաղաղութիւն եւ հանդարտութիւն պիտի տամ Իսրայէլին նորա օրերումը։</verse>
				<verse number="10">Նա կշինէ մէկ տուն իմ անուան համար, եւ նա ինձ համար որդի կլինի, եւ ես կհաստատեմ նորա աթոռը Իսրայէլի վերայ մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="11">Հիմա, իմ որդեակ, Տէրը քեզ հետ լինի, եւ դու յաջողութիւն գտնես եւ շինես քո Տէր Աստուծոյ տունը, ինչպէս որ նա ասել է քեզ համար։</verse>
				<verse number="12">Միայն թէ Տէրը քեզ հանճար եւ իմաստութիւն տայ, եւ քեզ հաստատէ Իսրայէլի վերայ, որ դու պահես քո Տէր Աստուծոյ օրէնքը։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ յաջողութիւն կգտնես, եթէ զգուշանաս պահել այն կանոններն ու իրաւունքները, որ Տէրը պատուիրել է Մովսէսին Իսրայէլի համար. Քաջ եղիր եւ զօրացիր, մի վախենար եւ մի զարհուրիր։</verse>
				<verse number="14">Եւ ահա իմ նեղութիւնովը Տիրոջ տան համար հարիւր հազար տաղանդ ոսկի, եւ հազար անգամ հազար տաղանդ արծաթ եմ պատրաստել, իսկ պղնձին ու երկաթին կշիռ չկայ որովհետեւ շատ է. Նաեւ փայտեր եւ քարեր եմ պատրաստել. բայց դու աւելացրու նորանց վերայ։</verse>
				<verse number="15">Եւ քեզ մօտ շատ գործաւորներ, քարահատներ, որմնադիրներ, հիւսեր եւ ամեն տեսակ գործի համար ամեն տեսակ ճարտար մարդիկ կան։</verse>
				<verse number="16">Ոսկիին, արծաթին, պղնձին եւ երկաթին թիւ չկայ. վեր կաց եւ արա. Եւ Տէրը քեզ հետ է լինելու։</verse>
				<verse number="17">Եւ Դաւիթը հրաման արաւ Իսրայէլի բոլոր իշխաններին, որ օգնեն իր որդի Սողոմոնին։</verse>
				<verse number="18">Եւ ասեց. Ահա ձեր Տէր Աստուածը ձեզ հետ է. եւ նա ձեզ հանգստացրել է շուրջանակի. որովհետեւ իմ ձեռքը մատնեց այս երկրի բնակիչներին. և երկիրը նուաճուեցաւ Տիրոջ առաջին եւ նորա ժողովրդի առաջին։</verse>
				<verse number="19">Հիմա ձեր սիրտն ու ձեր հոգին այդ բանին տուէք, որ ձեր Տէր Աստուածը որոնէք. և վեր կացէք ու շինեցէք Տէր Աստուծոյ սրբարանը, որ Տիրոջ ուխտի տապանակը եւ Աստուծոյ սուրբ անօթները տանէք Տիրոջ անուան համար շինուած տունը։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ Դաւիթը ծերացել ու օրերով կշտացել էր, եւ իր որդի Սողոմոնին թագաւոր արաւ Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="2">Եւ ժողովեց Իսրայէլի բոլոր իշխաններին եւ քահանաներին եւ Ղեւտացիներին։</verse>
				<verse number="3">Եւ համարուեցան Ղեւտացիք այսինքն երեսուն տարեկանից եւ վեր լինողները, եւ նորանց թիւը եղաւ ամեն մարդ իր գլխովը՝ երեսունեւութ հազար հոգի։</verse>
				<verse number="4">Սորանցից Տիրոջ տան գործին առաջնորդելու համար՝ քսանեւչորս հազար, իսկ ոստիկաններ եւ դատաւորներ վեց հազար,</verse>
				<verse number="5">Եւ չորս հազարը՝ դռնապաններ, եւ չորս հազարը՝ Տիրոջը օրհնեն այն գործիքներովը, որ ես շինել եմ օրհնելու համար։</verse>
				<verse number="6">Եւ Դաւիթը բաժանեց նորանց դասակարգների Ղեւիի որդկանցը՝ Գերսոնին, Կահաթին եւ Մերարիին։</verse>
				<verse number="7">Գերսոնեաններից Ղադան եւ Սեմէի.</verse>
				<verse number="8">Ղադանի որդիքը՝ գլխաւորը՝ Յեքիէլ, Զեթամ եւ Յովէլ, երեք։</verse>
				<verse number="9">Սեմէիի որդիքը՝ Սաղօմօթ, Ազիէլ ու Արան, երեք. սորանք են Ղադանի տոհմերի գլխաւորները։</verse>
				<verse number="10">Եւ Սեմէիի որդիքը՝ Յեթ, Զիզա, Յեուս եւ Բարիա. սորանք են Սեմէիի որդիքը, չորս։</verse>
				<verse number="11">Եւ գլխաւորը Յեթն էր, իսկ երկրորդը Զիզա. Իսկ Յեուսը եւ Բարիան շատ որդիք չունէին եւ հաշվուելիս մէկ հատ տոհմ կազմեցին։</verse>
				<verse number="12">Կահաթի որդիքը՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ, չորս։</verse>
				<verse number="13">Ամրամի որդիքը՝ Ահարօն եւ Մովսէս. և Ահարօնը որոշուեցաւ որ նորան սրբեն սրբութեանց սրբութիւնի համար՝ ինքը եւ իր որդիքը մինչեւ յաւիտեան, Տիրոջ առաջին խունկ ծխելու, նորան ծառայելու եւ նորա անունովն օրհնելու մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="14">Եւ Աստուծոյ մարդ՝ Մովսէսի որդիքը Ղեւիի ցեղի հետ համարուեցան։</verse>
				<verse number="15">Մովսէսի որդիքը՝ Գերսոմ եւ Եղիազար։</verse>
				<verse number="16">Գերսոմի որդիքը՝ առաջինը Սուբայէլ.</verse>
				<verse number="17">Եւ Եղիազարի որդիքը՝ առաջինը Հռաբիա. և Եղիազար ուրիշ որդիք չունէր, բայց Հռաբիայի որդիքը խիստ շատացան։</verse>
				<verse number="18">Իսահառի որդիքը՝ առաջինը Սաղօմօթ,</verse>
				<verse number="19">Քեբրոնի որդիքը՝ առաջինը Յերիա, երկրորդը Ամարիա, երրորդը Յազիէլ, չորրորդը Յեկամամ։</verse>
				<verse number="20">Ոզիէլի որդիքը՝ առաջինը Միքա, երկրորդը Յեսիա։</verse>
				<verse number="21">Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. Մոողիի որդիքը՝ Եղիազար եւ Կիս։</verse>
				<verse number="22">Եւ Եղիազարը մեռաւ, բայց որդիք չունէր այլ աղջիկներ. և նորանց առան իրանց եղբարքը՝ Կիսի որդիքը։</verse>
				<verse number="23">Մուսիի որդիքը՝ Մոողի, Եդեր ու Յերիմովթ, երեք։</verse>
				<verse number="24">Սորանք են Ղեւիի որդիքն իրանց ազգատոհմերի համեմատ տոհմերի գլխաւորները իրանց համարանքի համեմատ, իւրաքանչիւր գլուխ իր անուան թիւովը, որ գործ էին կատարում Տիրոջ տան պաշտօնի համեմատ քսան տարեկանից եւ վեր։</verse>
				<verse number="25">Որովհետեւ Դաւիթն ասել էր թէ Իսրայէլի Տէր Աստուածը հանգստութիւն է տալու իր ժողովրդին, եւ Երուսաղէմումն է բնակուելու մինչեւ յաւիտեան.</verse>
				<verse number="26">Եւ Ղեւտացիներն էլ պիտի չկրեն խորանը եւ նորա բոլոր անօթները որ նորան պաշտօն մատուցանեն։</verse>
				<verse number="27">Որովհետեւ Դաւիթի վերջին խօսքին համեմատ, նորանք էին Ղեւիի որդկանց թիւը այսինքն քսան տարեկանից եւ վերը.</verse>
				<verse number="28">Որովհետեւ նորանց պաշտօնը կլինի Ահարօնի որդկանց ձեռին, որ Տիրոջ տանը ծառայեն գաւիթների վերայ եւ սենեակների վերայ եւ բոլոր սուրբ բաների մաքրութեան վերայ լինելով, եւ Աստուծոյ տան պաշտօնը կատարելը,</verse>
				<verse number="29">Եւ առաջաւորութեան հացի, եւ հացի նուէրի նաշիհի եւ անխմոր լաւաշների, եւ տապակի մէջ եփածի եւ տապկուածի եւ ամեն խոր ու երկար չափերի վերայ լինին,</verse>
				<verse number="30">Եւ ամեն առաւօտ վեր կենան Տիրոջը գովելու եւ օրհնելու, նմանապէս եւ իրիկունը։</verse>
				<verse number="31">Եւ շաբաթ օրերը, ամսագլուխներին եւ տօն օրերին Տիրոջը մատուցանեն բոլոր ողջակէզները նորանց թիւովը եւ կանոնովը միշտ Տիրոջ առաջին.</verse>
				<verse number="32">Եւ պահեն ժողովքի խորանի պահապանութիւնը եւ սրբարանի պահապանութիւնը եւ իրանց եղբայրների Ահարօնի որդկանց պահապանութիւնը Տիրոջ տան պաշտօնի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Եւ սորանք են Ահարօնի որդկանց դասակարգութիւնները. Ահարօնի որդիքը՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։</verse>
				<verse number="2">Եւ Նադաբն ու Աբիուդը մեռան իրանց հօրից առաջ եւ որդիք չունեցան. Եւ քահանայութիւն էին անում Եղիազարը եւ Իթամարը։</verse>
				<verse number="3">Եւ Դաւիթը, եւ Եղիազարի որդկանցից Սադովկը եւ Իթամարի որդկանցից Աքիմելէքը դասակարգեցին նորանց իրանց համարանքներովը իրանց պաշտօնում։</verse>
				<verse number="4">Եւ գտնուեցաւ, որ Եղիազարի որդկանց գլխաւոր մարդիկը աւելի շատ էին Իթամարի որդկանցից. Եւ նորանց դասակարգեցին՝ Եղիազարի որդկանց համար ազգատոհմերի իշխաններ տասնեւվեց. Եւ Իթամարի որդկանց համար իրանց ազգատոհմերի համեմատ ութ իշխան։</verse>
				<verse number="5">Եւ նորանց դասակարգեցին վիճակով միմեանց հետ, որովհետեւ սրբարանի իշխանները եւ Աստուծոյ իշխանները Եղիազարի որդկանցից եւ Իթամարի որդկանցից էին։</verse>
				<verse number="6">Եւ նորանց գրեց Նաթանայէլի որդի Սեմայիա դպիրը Ղեւտացին՝ թագաւորի եւ իշխանների, Սադովկ քահանայի եւ Աբիաթարի որդի Աքիմելէքի եւ քահանաների եւ Ղեւտացիների տոհմերի գլխաւորների առաջը. մէկ ազգատոհմը վիճակով առնվում էր Եղիազարի ցեղիցը եւ յետոյ առնվում էր կարգաւ Իթամարի ցեղիցը։</verse>
				<verse number="7">Եւ առաջին վիճակը Յովարիբին դուրս եկաւ, երկրորդը Յեդայիային.</verse>
				<verse number="8">Երրորդը Յարիմին, չորրորդը Սէուրինին</verse>
				<verse number="9">Հինգերորդը Մեղքիային, վեցերորդը Միամինին.</verse>
				<verse number="10">Եօթներորդը Ակկուսին, ութերորդը Աբիային.</verse>
				<verse number="11">Իններորդը Յեսուին, տասներորդը Սեքենիային.</verse>
				<verse number="12">Տասնեւմէկերորդը Եղիասիբին, տասնեւերկուերորդը Յակիմին.</verse>
				<verse number="13">Տասնեւերեքերորդը Ոփփային, տասնեւչորսերորդը Յեսբէաբին,</verse>
				<verse number="14">Տասնեւհինգերորդը Բեղգային, տասնեւվեցերորդը Եմմերին,</verse>
				<verse number="15">Տասնեւեօթներորդը Եզիրին, տասնեւութերորդը Ափեսեսին.</verse>
				<verse number="16">Տասնեւիններորդը Փեթայիային, քսաներորդը Եզեկիէլին.</verse>
				<verse number="17">Քսանեւմէկերորդը Յաքինին, քսանեւերկուերորդը Գամուլին.</verse>
				<verse number="18">Քսանեւերեքերորդը Դաղայիային, քսանեւչորսերորդը Մաազիային։</verse>
				<verse number="19">Այս է նորանց համարը նորանց պաշտամանց համեմատ Տիրոջ տունը մտնելու համար իրանց կանոնովը, որ տրուած էր նորանց իրանց հայր Ահարօնի ձեռովը, ինչպէս որ Իսրայէլի Տէր Աստուածը նորան հրամայել էր։</verse>
				<verse number="20">Եւ Ղեւիի որդկանց մնացածները. Ամրամի որդիներից՝ Սուբայէլ. Սուբայէլի որդիներից՝ Յադայիա.</verse>
				<verse number="21">Հռաբիայից՝ Հռաբիայի որդիներից առաջինը Յեսիա.</verse>
				<verse number="22">Իսահառի որդիներից՝ Սաղօմօթ. Սաղօմօթի որդիներից՝ Յեթ.</verse>
				<verse number="23">Եւ Քեբրոնի որդիներից՝ Յերիա, երկրորդը՝ Ամարիա, երրորդը՝ Յազիէլ, չորրորդը՝ Յեկամամ.</verse>
				<verse number="24">Ոզիէլի որդիներից՝ Միքա. Միքայի որդիներից՝ Սամիր։</verse>
				<verse number="25">Միքայի եղբայրը Յեսիա. Յեսիայի որդիներից՝ Զաքարիա։</verse>
				<verse number="26">Մերարիի որդիները՝ Մոողի եւ Մուսի. Յազիայի որդին՝ Բենով.</verse>
				<verse number="27">Մերարիի որդիները Յազիայից Բենով, Սօհամ, Զաքուր եւ Եբրի։</verse>
				<verse number="28">Մոողիից՝ Եղիազար. իսկ սա որդիք չունեցաւ։</verse>
				<verse number="29">Կիսից՝ Կիսի որդիներից՝ Յերամէլ։</verse>
				<verse number="30">Մուսիի որդիները՝ Մոողի, Եդեր եւ Յերիմովթ։ Սորանք են Ղեւտացիների որդիքը իրանց ազգատոհմերովը։</verse>
				<verse number="31">Սորանք էլ վիճակ գցեցին իրանց եղբայրների՝ Ահարօնի որդկանց հաւասար Դաւիթ թագաւորի, Սադովկի, Աքիմելէքի եւ քահանայից եւ Ղեւտացոց ազգատոհմերի գլխաւորների առաջին՝ տոհմապետները իրանց փոքր եղբօր հաւասար։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Եւ Դաւիթն ու զօրքի իշխանները որոշեցին պաշտաման համար Ասափի, Եմանի եւ Իդիթունի որդկանցը, որ մարգարէանում էին քնարներով, տաւիղներով եւ ծնծղաներով. Եւ այս պաշտօնը կատարող մարդկանց թիւը իրանց պաշտամունքի համեմատ սա էր.</verse>
				<verse number="2">Ասափի որդիներից՝ Զաքուր, Յովսէփ, Նաթանիա եւ Ասարէլա՝ Ասափի որդիքը, որ լինում էին թագաւորի մօտ մարգարէացող Ասափի մօտ.</verse>
				<verse number="3">Իդիթունից՝ Իդիթունի որդիքը Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմէի, Ասաբիա ու Մատաթիա, վեց. Իրանց հօր Իդիթունի մօտ էին, որ քնարով մարգարէանում էր Տիրոջը գոհութիւն եւ օրհնութիւն երգելով։</verse>
				<verse number="4">Եմանից՝ Եմանի որդիքը՝ Բոկքիա, Մաթանիա, Ոզիէլ, Սուբայէլ, Յերիմովթ, Անանիա, Անանի, Եղիաթա, Գեթողաթի, Ռօմամթիեզեր, Յեսբակասա, Մեղեթի, Յօթիր, Մազիովթ։</verse>
				<verse number="5">Սորանք ամենքը Եմանի որդիքն էին, որ թագաւորի տեսանողն էր Աստուծոյ խօսքումը՝ եղջիւր բարձրացնելու համար. Եւ Աստուած Եմանին տասնեւչորս տղայ եւ երք աղջիկ էր տուել։</verse>
				<verse number="6">Սորանք ամենքը իրանց հօր ձեռքի տակին էին Տիրոջ տան երգերը ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով երգելով Աստուծոյ տանը. Ասափ, Իդիթուն եւ Եման թագաւորի ձեռքի տակին էին։</verse>
				<verse number="7">Եւ նորանց թիւը իրանց եղբայրների հետ որ երգ էին սովորած Տիրոջ համար՝ բոլոր բանիմացները երկու հարիւր ութսունեւութը։</verse>
				<verse number="8">Եւ վիճակ գցեցին պաշտաման կարգի համար փոքրին եւ մեծին եւ վարպետին ու աշակերտին հաւասարապէս։</verse>
				<verse number="9">Եւ առաջին վիճակն ելաւ Ասափին Յովսէփի համար, երկրորդը Գոթողիային. սա ինքը եւ իր եղբայրներն ու իր որդիները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="10">Երրորդը Զաքուրին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="11">Չորրորդը Եզրիին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="12">Հինգերորդը նաթանիային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="13">Վեցերորդը Բոկքիային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="14">Եօթներորդը Յեսարէլային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="15">Ութերորդը Եսայիին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="16">Իններորդը Մաթանիային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="17">Տասներորդը Սեմէիին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="18">Տասնեւմէկերորդը Ազարիէլին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="19">Տասնեւերկուերորդը Ասաբիային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="20">Տասնեւերեքերորդը Սուբայէլին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="21">Տասնեւչորսերորդը Մատաթիային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="22">Տասնեւհինգերորդը Յերիմովթին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="23">Տասնեւվեցերորդը Անանիային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="24">Տասնեւեօթներորդը Յեսբակասային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="25">Տասնեւութերորդը Անանիին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="26">Տասնեւիններորդը Մեղեթիին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="27">Քսաներորդը Եղիաթային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="28">Քսանեւմէկերորդը Յօթերին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="29">Քսանեւերկուերորդը Գեդողաթիին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="30">Քսանեւերեքերորդը Մազիովթին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
				<verse number="31">Քսանեւչորսերորդը Ռօմամթիեզերին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Դռնապանների դասակարգութիւնները. Կորխեաններից՝ Կովրէի որդի՝ Մասեղամիան Ասափի որդիներից։</verse>
				<verse number="2">Եւ Մասեղամիայի որդիքը՝ անդրանիկը Զաքարիա, երկրորդը Յեդիէլ, երրորդը Զաբադիա, չորրորդը Յաթնիէլ,</verse>
				<verse number="3">Հինգերորդը Եղամ, վեցերորդը Յօհանան, եօթներորդը Եղիովէնայի։</verse>
				<verse number="4">Եւ Աբդեդօմի որդիքը՝ անդրանիկը Սեմայիա, երկրորդը Յովզաբադ, երրորդը Յովաք, չորրորդը Սաքար, հինգերորդը Նաթանայէլ,</verse>
				<verse number="5">Վեցերորդը Ամիէլ, եօթներորդը Իսաքար, ութերորդը Փեղաթի. որովհետեւ Աստուած նորան օրհնել էր։</verse>
				<verse number="6">Եւ նորա որդի Սեմայիային որդիք ծնուեցան, որոնք իշխաններ եղան իրանց հօր տանը. որովհետեւ նորանք զօրաւոր մարդիկ էին։</verse>
				<verse number="7">Սեմայիայի որդիքը՝ Ոթնի, Ռափայէլ, Ովբէդ, Եղզաբաթ, Աքիով, Բենհայիլ, Եղիուս եւ Սամաքիա։</verse>
				<verse number="8">Սորանք ամենքը Աբդեդօմի որդիներիցն էին. Իրանք, իրանց որդիքը եւ իրանց եղբարքը ուժով զօրաւոր մարդիկ էին ծառայութեան համար. Աբդեդօմից վաթսունեւերկու հոգի։</verse>
				<verse number="9">Եւ Մասեղամիա տասնեւութը զօրաւոր որդիներ եւ եղբայրներ ունէր։</verse>
				<verse number="10">Եւ Մերարիի որդիներից Ուսան որդիներ ունէր. գլխաւորը Սամարի էր. որովհետեւ թէեւ նա անդրանիկ չէր, բայց նորա հայրը նորան գլխաւոր դրաւ։</verse>
				<verse number="11">Երկրորդը Քեղկիա, երրորդը Տաբաղիա, չորրորդը Զաքարիա. Ուսայի բոլոր որդիներն ու եղբայրները տասնեւերեք էին։</verse>
				<verse number="12">Սորանցն էին դռնապանների դասակարգութիւնները իբրեւ գլխաւոր մարդկանց, ծառայութիւնով հաւասար իրանց եղբարցը Տիրոջ տանը ծառայելու համար։</verse>
				<verse number="13">Եւ փոքրն ու մէծը հաւասար վիճակ գցեցին իրանց հայրերի տների համեմատ իւրաքանչիւր դռան համար։</verse>
				<verse number="14">Եւ արեւելեան կողմի վիճակը ընկաւ Սեղեմիային, եւ նորա խելօք խորհրդատու որդի Զաքարիայի համար վիճակ գցեցին, եւ նորա վիճակը դուրս եկաւ հիւսիս։</verse>
				<verse number="15">Աբդեդօմին՝ հարաւային կողմը, եւ նորա որդիներին՝ շտեմարանները։</verse>
				<verse number="16">Սուփիմին եւ Ուսային՝ արեւմտեան կողմը Սալեքադի դռան մօտ վեր գնացող ճանապարհի վերայ. մի պահապանութիւն միւս պահապանութեան դէմուդէմ։</verse>
				<verse number="17">Արեւելեան կողմին Ղեւտացիներից վեց, հիւսիսում օրը չորս, հարաւում օրը չորս. Իսկ շտեմարանների վերայ երկու երկու։</verse>
				<verse number="18">Փարպարի կողմին դէպի արեւմուտքը չորսը ճանապարհին, եւ երկուսը Փարպարի համար։</verse>
				<verse number="19">Սորանք են Կորխեանց եւ մերարիի որդկանց դռնապանների դասակարգութիւնները։</verse>
				<verse number="20">Եւ Ղեւտացիներից՝ Աքիան Աստուծոյ տան գանձերի եւ նուիրական գանձերի վերայ էր։</verse>
				<verse number="21">Գերսոնացի Ղադանի ազգատոհմերի իշխաններից՝ գերսոնացի Ղադանի որդկանցից՝ Յեքիէլ։</verse>
				<verse number="22">Յեքիէլի որդիքը՝ Զեթամ եւ նորա եղբայրը Յովէլ Տիրոջ տան գանձերի վերայ էին։</verse>
				<verse number="23">Ամրամեաններից, Իսահառեաններից, Քեբրոնեաններից,</verse>
				<verse number="24">Ոզիէլեաններից Սուբայէլն էլ՝ Մովսէսի որդի Գերսոմի որդին՝ գանձերի իշխանն էր։</verse>
				<verse number="25">Եւ նորա եղբայրները Եղիազարի որդիքը. նորա որդին Հռաբիա, նորա որդին Եսայի, նորա որդին Յովրամ, նորա որդին Զեքրի եւ նորա որդին Սաղօմօթ։</verse>
				<verse number="26">Այս Սաղօմօթը եւ նորա եղբայրները այն բոլոր նուիրած գանձերի վերայ էին, որ նուիրել էին Դաւիթ թագաւորը, տոհմապետները, հազարապետները եւ հարիւրապետները եւ զօրաց իշխանները,</verse>
				<verse number="27">Որ նուիրել էին պատերազմներիցը եւ աւարիցը Տիրոջ տունը հաստատելու համար,</verse>
				<verse number="28">Եւ ամեն ինչ որ նուիրել էին Սամուէլ տեսանողը, Կիսեան Սաւուղը, Ներեան Աբենները եւ Շարուհեան Յովաբը. բոլոր նուէրները Սաղօմօթի եւ նորա եղբայրների ձեռքին էր։</verse>
				<verse number="29">Իսահառեաններից՝ Քոնոնիա եւ նորա եղբայրները դրսի գործերի համար Իսրայէլի վերայ ոստիկաններ եւ դատաւորներ էին։</verse>
				<verse number="30">Քեբրոնեաններից՝ Ասաբիա եւ նորա եղբայրները հազար եօթը հարիւր քաջ մարդիկ Իսրայէլի վերայ վերակացու էին Յորդանանի այս կողմին դէպի արեւմուտք Տիրոջ բոլոր գործքի համար եւ թագաւորի ծառայութեան համար։</verse>
				<verse number="31">Քեբրոնեաններից՝ գլխաւորը Յերիա Քեբրոնեանների սերունդներում եւ տոհմերում. սորանք համարուեցան Դաւիթի թագաւորութեան քառասուներորդ տարին, եւ Գաղաադի Յազերում նորանցից քաջ մարդիկ գտնուեցան։</verse>
				<verse number="32">Եւ նորա եղբայրները երկու հազար եօթը հարիւր քաջ մարդիկ էին՝ տոհմապետներ։ Եւ Դաւիթ թագաւորը նորանց նշանակեց Ռուբենեանց, Գադեանց եւ Մանասեանց կէս ցեղի վերայ Աստուծոյ եւ թագաւորի ամեն գործքի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Եւ Իսրայէլի որդիքն իրանց համարանքովը տոհմապետներ, հազարապետներ եւ հարիւրապետներ ունէին. Եւ նորանց ոստիկանները ծառայում էին թագաւորին դասակարգութեան ամեն գործումը. Եւ տարուայ ամեն ամիսներին ամիս ամիս մտնողների եւ ելնողների ամեն մէկ դասը քսանեւչորս հազար մարդ։</verse>
				<verse number="2">Առաջին դասակարգութեան համար առաջին ամիսը Զաբդիէլի որդի Յեսբաամը, եւ նորա դասակարգումը կար քսանեւչորս հազար մարդ.</verse>
				<verse number="3">Նա Փարէսի որդիներիցն էր՝ գլխաւոր ամեն զօրավարների համար առաջին ամիսը։</verse>
				<verse number="4">Եւ երկրորդ ամսի դասակարգի վերայ էր Աքուքացի Դովդան. Եւ Մակեղօթը նորա դասակարգի իշխանը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։</verse>
				<verse number="5">Երրորդ զօրավարը երրորդ ամսի համար էր Յովիադա քահանայի որդի Բանեան՝ գլխաւորը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։</verse>
				<verse number="6">Այս Բանեան այն երեսունի զօրաւորն էր եւ երեսունի վերան էր. Եւ նորա դասակարգումն էր իր որդի Ամիզաբադը։</verse>
				<verse number="7">Չորրորդ ամսի համար չորրորդ զօրապետը Յովաբի եղբայր Ասայէլը. Եւ նորանից յետոյ նորա որդի Զաբադիան. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։</verse>
				<verse number="8">Հինգերորդ ամսի համար հինգերորդ զօրապետը Յեզրացի Սամաովթը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։</verse>
				<verse number="9">Վեցերորդ ամսի համար վեցերորդ զօրապետը Թեկուացի Եկգեսի որդի Իրասը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։</verse>
				<verse number="10">Եօթներորդ ամսի համար եօթներորդ զօրապետը Փելօնացի Քեղղէսը Եփրեմի որդիներից. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։</verse>
				<verse number="11">Ութերորդ ամսի համար ութերորդ զօրապետը Զարայեանց Ովսացի Սոբաքը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։</verse>
				<verse number="12">Իններորդ ամսի համար իններորդ զօրապետը Անաթովթացի Աբիեզերը Բենիամինեաններից. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։</verse>
				<verse number="13">Տասներորդ ամսի համար տասներորդ զօրապետը Զարայեանց Նետոփաթացի Մաարան. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։</verse>
				<verse number="14">Տասնեւմէկերորդ ամսի համար տասնեւմէկերորդ զօրապետը Փարաթոնացի Բանեան Եփրեմի որդիներից. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։</verse>
				<verse number="15">Տասնեւերկուերորդ ամսի համար տասնեւերկուերորդ զօրապետը Գոթոնիէլեան Նետոփաթացի Ալադը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։</verse>
				<verse number="16">Եւ Իսրայէլի ցեղերի վերայ էին. Ռուբենեանների իշխան՝ Զեքրիի ոդի Եղիազարը. Շմաւոնեաններինը՝ Մաաքայի որդի Սափատիան.</verse>
				<verse number="17">Ղեւիեաններինը՝ Կամուէլի որդի Ասաբիան, Ահարօնեանցինը՝ Սադովկը.</verse>
				<verse number="18">Յուդայինը՝ Դաւիթի եղբայրներից Եղիուսը, Իսաքարինը՝ Միքայէլի որդի Ամրին.</verse>
				<verse number="19">Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի Իսմայիա, Նեփթաղիմինը՝ Եզրիէլի որդի Յերիմովթ.</verse>
				<verse number="20">Եփրեմի որդիներինը՝ Ազազիայի որդի Ովսէէն, Մանասէի կէս ցեղինը՝ Փադայիայի որդի Յովէլը.</verse>
				<verse number="21">Գաղաադի Մանասէի կէսինը՝ զաքարիայի որդի Յեդդովը. Բենիամինինը՝ Աբենների որդի Յեսիէլը.</verse>
				<verse number="22">Դանինը՝ Յերոամի որդի Ազարիէլը։ Սորանք էին Իսրայէլի ցեղերի իշխանները։</verse>
				<verse number="23">Եւ Դաւիթը նորանց համարանքը չառաւ, որ քսան տարեկանից եւ ցած էին. որովհետեւ Տէրն ասել էր, որ կշատացնէ Իսրայէլին երկնքի աստղերի չափ։</verse>
				<verse number="24">Շարուհեայի որդի Յովաբն սկսեց համարել բայց չվերջացրեց, եւ նորա համար բարկութիւն եկաւ Իսրայէլի վերայ. Եւ այն համարանքը չմտաւ Դաւիթ թագաւորի յիշատակաց պատմութեան մէջ։</verse>
				<verse number="25">Եւ թագաւորի գանձերի վերան էր Ադիէլի որդի Ազամօթը. Եւ դաշտումը քաղաքներում եւ գիւղերում ու աշտարակներում եղող գանձերի վերան էր Ոզիայի որդի Յովնաթանը։</verse>
				<verse number="26">Եւ դաշտումը երկրագործութեամբ զբաղուածների վերայ՝ Քեղուբի որդի Եզրի.</verse>
				<verse number="27">Եւ այգիների վերայ՝ Արիմաթացի Սեմէին. և այգիներումը եղածների եւ գինիի շտեմարանների վերայ՝ Սեփամացի Զաբդին.</verse>
				<verse number="28">Եւ հովտումը եղող ձիթենիների եւ մոլաթզենիների վերայ՝ Գադերացի Բաաղանանը. Եւ իւղի շտեմարանների վերայ՝ Յովասը.</verse>
				<verse number="29">Եւ Սարօնում արածող արջառների վերայ՝ Սետրան. Եւ ձորերումն եղող արջառների վերայ՝ Ադղիի որդի Սափատը.</verse>
				<verse number="30">Եւ ուղտերի վերայ՝ Իսմայէլացի Ոբիլը. Եւ էշերի վերայ՝ Մերոնոթացի Յադայիան.</verse>
				<verse number="31">Եւ հօտերի վերայ՝ Հագարացի Յազիզը. սորանք ամենքը Դաւիթ թագաւորի ստացուածքի վերակացուներն էին։</verse>
				<verse number="32">Եւ Դաւիթի հօրեղբայրը՝ Յովնաթանը խորհրդական էր. Նա բանիմաց եւ գրագէտ մարդ էր. Եւ Յաքեմոնի որդի Յեքիէլը թագաւորի որդկանց հետ էր։</verse>
				<verse number="33">Եւ Աքիտոփէլը թագաւորի խորհրդականն էր. Եւ Արաքացի Քուսին՝ թագաւորի բարեկամը.</verse>
				<verse number="34">Եւ Աքիտոփէլից յետոյ Բանիայի որդի Յովիադան եւ Աբիաթարն էին. Եւ թագաւորի զօրագլուխը Յովաբն էր։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Եւ Դաւիթը ժողովեց Իսրայէլի բոլոր իշխաններին, ցեղերի իշխաններին եւ թագաւորին ծառայութիւն անող դասակարգերի իշխաններին, եւ հազարապետներին ու հարիւրապետներին, եւ թագաւորի ու նորա որդկանց բոլոր ստացուածոց ու ընչից վերակացուներին, ներքինիներին, զօրաւորներին եւ բոլոր քաջազուններին Երուսաղէմ։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթ թագաւորը ոտքի վերայ կանգնեց եւ ասեց. Լսեցեք ինձ, ով իմ եղբայրներ եւ իմ ժողովուրդ. Ես իմ սրտումը դրել էի որ մի հանգստանալու տուն շինեմ Տիրոջ ուխտի տապանակի եւ մեր Աստուծոյ ոտքի պատուանդանի համար. Եւ պատրաստութիւն արի շինելու.</verse>
				<verse number="3">Բայց Աստուած ինձ ասեց. Դու տուն չես շինելու իմ անուան համար. որովհետեւ դու պատերազմների մարդ ես եւ արիւններ ես թափել։</verse>
				<verse number="4">Եւ Իսրայէլի Տէր Աստուածը իմ հօր բոլոր տանիցն ինձ ընտրեց, որ յաւիտեան Իսրայէլի վերայ թագաւոր լինիմ. որովհետեւ Յուդայից ընտրեց առաջնորդը, եւ Յուդայի տանիցն իմ հօր տունը, եւ իմ հօր որդիներից ինձ հաւանեց, որ ինձ թագաւոր անէ բոլոր Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="5">Եւ իմ բոլոր որդիներից (որովհետեւ շատ են այն որդիները որ Տէրը ինձ տուել է) իմ որդի Սողոմոնին ընտրեց, որ Տիրոջ թագաւորութեան աթոռի վերայ նստէ Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="6">Եւ նա ինձ ասեց թէ Քո Սողոմոն որդին ինքն է շինելու իմ տունը եւ սրահները. որովհետեւ ես նորան ընտրել եմ ինձ որդի, եւ ես էլ նորան հայր եմ լինելու.</verse>
				<verse number="7">Եւ ես կհաստատեմ նորա թագաւորութիւնը մինչեւ յաւիտեան, եթէ նա հաստատ կենայ որ իմ պատուէրներն ու իմ իրաւունքները կատարէ ինչպէս այսօր։</verse>
				<verse number="8">Եւ հիմա բոլոր Իսրայէլի՝ Տիրոջ ժողովքի աչքի առաջին եւ իր Աստուծոյ ականջի առաջին ասում եմ. Պահեցէք եւ քննեցէք ձեր տէր Աստուծոյ բոլոր պատուէրները, որպէս զի ժառանգէք այս բարի երկիրը, եւ ժառանգեցնէք ձեր որդկանցը ձեզանից յետոյ մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="9">Եւ դու, որդեակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հօր Աստուծուն եւ ծառայիր նորան կատարեալ սրտով եւ յօժար կամքով. որովհետեւ Տէրը քննում է բոլոր սրտերը եւ գիտէ խորհուրդների բոլոր միտքը. Եթէ նորան որոնես, նա կգտնուի քեզանից, իսկ եթէ նորան թողես, նա էլ քեզ կթողէ յաւիտեան։</verse>
				<verse number="10">Հիմա տես որ Տէրը քեզ ընտրեց սրբարանի համար տուն շինելու. զօրացիր եւ կատարիր։</verse>
				<verse number="11">Եւ Դաւիթը իր որդի Սողոմոնին տուաւ սրահի եւ նորա սենեակների եւ նորա գանձարանների եւ նորա վերնատունների եւ նորա ներքին շտեմարանների եւ քաւութեան գաղափարը,</verse>
				<verse number="12">Եւ այն ամենի գաղափարը, որ նա ունէր իր մտքումը՝ Տիրոջ տան գաւիթների համար եւ բոլոր սենեակների համար շուրջանակի, Աստուծոյ տան շտեմարանների եւ նուէրների շտեմարանների համար.</verse>
				<verse number="13">Նաեւ հրաման տուաւ քահանաների եւ Ղեւտացիների դասակարգութիւնների համար եւ Տիրոջ տան պաշտաման բոլոր գործի համար եւ Տիրոջ տան պաշտաման բոլոր անօթների համար.</verse>
				<verse number="14">Ամեն պաշտօնների ամեն ոսկի անօթների կշիռը, ամեն արծաթի անօթների կշիռը և ամեն պաշտօնների անօթներինն էլ.</verse>
				<verse number="15">Ոսկի աշտանակների եւ նորանց ոսկի ճրագների կշիռը, եւ իւրաքանչիւր աշտանակների եւ նորանց ոսկի ճրագների կշիռը. նոյնպէս եւ արծաթի աշտանակների՝ աշտանակի եւ նորա ճրագների կշիռը իւրաքանչիւր աշտանակի պաշտօնի համեմատ.</verse>
				<verse number="16">Եւ առաջաւորութեան սեղանների ոսկին կշռով՝ իւրաքանչիւր սեղանի համար. Եւ արծաթ՝ արծաթի սեղանների համար.</verse>
				<verse number="17">Եւ մաքուր ոսկիից մսահանների եւ կոնքերի եւ բաժակների եւ ոսկի տաշտերի համար իւրաքանչիւր տաշտի կշիռը. Եւ արծաթի տաշտերի համար իւրաքանչիւր տաշտի կշիռը.</verse>
				<verse number="18">Եւ խունկի սեղանի համար մաքուր ոսկի կշիռքով. Եւ իրանց թեւերը տարածող եւ Տիրոջ ուխտի տապանակը ծածկող քերովբէների կառքի գաղափարը.</verse>
				<verse number="19">Այս ամենը այս գաղափարի բոլոր գործքերը ինձ հասկացրեց Տէրը իր ձեռքի գրովը, ասեց Դաւիթը։</verse>
				<verse number="20">Եւ Դաւիթն ասեց իր որդի Սողոմոնին. Զօրացիր, քաջասիրտ եղիր եւ կատարիր. մի վախենար եւ մի զարհուրիր, որովհետեւ իմ Աստուած՝ Եհովայ Աստուածը քեզ հետ է. նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ, մինչեւ Տիրոջ տան ծառայութեան բոլոր գործերը լրացնելը։</verse>
				<verse number="21">Եւ ահա քահանայից եւ Ղեւտացիների դասակարգերը Աստուծոյ տան բոլոր ծառայութեան համար. Եւ քեզ մօտ կան ամեն գործի համար բոլոր յօժարութեամբ ամեն ծառայութեան մէջ հանճարեղ մարդիկ. Եւ իշխաններն ու բոլոր ժողովուրդը քո ամեն հրամաններին կհնազանդեն։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Եւ Դաւիթ թագաւորն ասեց բոլոր ժողովքին. Իմ որդի Սողոմոնը որին միայն ընտրեց Աստուած, երեխայ է եւ փափուկ է. իսկ այդ գործը մեծ է. որովհետեւ այս պալատը մարդի համար չէ այլ Աստուծոյ։</verse>
				<verse number="2">Եւ ես բոլոր կարողութեամբս պատրաստել եմ Աստուծոյ տան համար ոսկեղէնների համար ոսկի, արծաթեղէնների համար արծաթ, պղնձեղէնների համար պղինձ, երկաթեղէնների համար երկաթ եւ փայտեղէնների համար փայտ, եղնգնաքարեր եւ ընդելուզանելու քարեր, գեղեցիկ եւ գոյնզգոյն քարեր, եւ ամեն տեսակ պատուական քարեր եւ մարմարիոն քարեր առատօրէն։</verse>
				<verse number="3">Եւ դեռ Աստուծոյս տանը վերայ իմ ունեցած սիրոյ համար՝ այն իմ ունեցած ոսկիի եւ արծաթի գանձը ես տալիս եմ Աստուծոյ տան համար բացի այն ամենից, որ սրբարանի տան համար պատրաստել եմ,</verse>
				<verse number="4">Երեք հազար տաղանդ ոսկի Ոփիրի ոսկիից եւ եօթը հազար տաղանդ մաքուր արծաթ տների որմունքը պատելու համար.</verse>
				<verse number="5">Ամեն մէկ ոսկեղէն եւ ամեն մէկ արծաթեղէն բանի համար եւ ամեն տեսակ արուեստական ձեռագործի համար։ Եւ էլ ո՞վ է յօժար այսօր Տիրոջը նուէր մատուցանելու։</verse>
				<verse number="6">Այն ժամանակ յօժարուեցին ընծայելու տոհմերի իշխանները, Իսրայէլի ցեղերի իշխանները եւ հազարապետներն ու հարիւրապետները եւ թագաւորի գործի իշխանները.</verse>
				<verse number="7">Եւ Աստուծոյ տան ծառայութեան համար տուին հինգ հազար տաղանդ ոսկի եւ տասը հազար դահեկան, եւ տասը հազար տաղանդ արծաթ եւ տասնեւութը հազար տաղանդ պղինձ եւ հարիւր հազար տաղանդ երկաթ։</verse>
				<verse number="8">Եւ որի մօտ քարեր էր գտնվում, տուին Տիրոջ տան գանձանակին Գերսոնացի Յեքիէլի ձեռքը։</verse>
				<verse number="9">Եւ ժողովուրդն ուրախացաւ նորանց յօժար կամքով ընծայելու վերայ. որովհետեւ կատարեալ սրտով կամաւոր ընծաներ տուին Տիրոջը. Եւ Դաւիթ թագաւորն էլ մեծաւ ուրախութեամբ ուրախացաւ։</verse>
				<verse number="10">Եւ Դաւիթն օրհնեց Տիրոջը բոլոր ժողովքի աչքի առաջին, եւ Դաւիթն ասեց. Օրհնեալ ես դու, ով մեր հայր Իսրայէլի տէր Աստուածը, յաւիտենից մինչեւ յաւիտեան.</verse>
				<verse number="11">Քոնն է, ով Տէր, մեծութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը եւ յաղթութիւնը եւ պայծառութիւնը, եւ բոլոր երկնքումն ու երկրումս եղողները. քոնն է, ով Տէր, թագաւորութիւնը, եւ դու բարձրացեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան։</verse>
				<verse number="12">Եւ հարստութիւնն ու պատիւը քո երեսիցն է, եւ դու ես ամենի վերայ տիրողը, եւ քո ձեռին է զօրութիւնն ու կարողութիւնը. Եւ քո ձեռին է ամենի մեծացնելը եւ ուժովացնելը։</verse>
				<verse number="13">Եւ հիմա, ով մեր Աստուած, մենք փառաբանում ենք քեզ եւ օրհներգում ենք քո փառաւորեալ անուանը.</verse>
				<verse number="14">Որովհետեւ ես ո՞վ եմ, եւ ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողութիւն ունենանք այսպէս ընծայ մատուցանելու. որովհետեւ ամեն բան քեզանից է, եւ քո ձեռիցն ստացած՝ տուինք քեզ։</verse>
				<verse number="15">Որովհետեւ մենք պանդուխտներ ենք քո առաջին եւ նժդեհներ մեր բոլոր հայրերի պէս. ստուերի նման են մեր օրերը երկրիս վերայ. Եւ չկայ հաստատութիւն։</verse>
				<verse number="16">Ով Տէր մեր Աստուած, բոլոր այս առատութիւնը որ մենք պատրաստեցինք քեզ մի տուն շինելու քո սուրբ անուան համար, քո ձեռիցն է դա, եւ բոլորը քոնն է։</verse>
				<verse number="17">Եւ գիտեմ, ով իմ Աստուած, որ դու փորձում ես սիրտը եւ սիրում ես ուղղութիւն. ես իմ սրտի ուղղութեամբը ընծայեցի այս ամենը, եւ հիմա ուրախութեամբ տեսայ քո այստեղ գտնուող ժողովուրդը որ քեզ կամաւոր ընծայ մատուցրեց։</verse>
				<verse number="18">Ով Տէր՝ մեր հայրերի Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Աստուածը, պահիր սա յաւիտեան՝ քո ժողովրդի սրտի խորհուրդների այս միտքը, եւ նորանց սիրտը հաստատիր քեզ վերայ։</verse>
				<verse number="19">Եւ իմ որդի Սողոմոնին կատարեալ սիրտ տուր, որ պահէ քո պատուիրանքները, քո վկայութիւնները եւ քո կանոնները, եւ որ այս բոլորը կատարէ եւ շինէ այն պալատը, որի պատրաստութիւնը ես արել եմ։</verse>
				<verse number="20">Եւ Դաւիթն ասեց բոլոր ժողովքին. Հիմա օրհնեցէք ձեր Տէր Աստուծուն. Եւ բոլոր ժողովքն օրհնեցին իրանց հայրերի Տէր Աստուծուն, եւ խոնարհուելով երկրպագութիւն արին Տիրոջը եւ թագաւորին։</verse>
				<verse number="21">Եւ զոհեր ու ողջակէզներ մատուցրին Տիրոջն այն օրուայ հետեւեալ օրը հազար զուարակ, հազար խոյ, հազար գառն, եւ նորանց թափելու նուէրները, եւ շատ զոհեր բոլոր Իսրայէլի համար։</verse>
				<verse number="22">Եւ այն օրը կերան եւ խմեցին Տիրոջ առաջը մեծաւ ուրախութեամբ. Եւ երկրորդ անգամ թագաւոր արին Դաւիթի որդի Սողոմոնին եւ Տիրոջ համար թագաւոր օծեցին, եւ Սադովկին՝ քահանայ։</verse>
				<verse number="23">Եւ Սողոմոնը Տիրոջ աթոռի վերայ թագաւոր նստեց իր հայր Դաւիթի տեղը, եւ յաջողութիւն գտաւ. Եւ բոլոր Իսրայէլը լսում էր նորան։</verse>
				<verse number="24">Եւ ամեն իշխաններն ու զօրաւորները, նաեւ Դաւիթ թագաւորի բոլոր որդիները հպատակուեցան Սողոմոն թագաւորին։</verse>
				<verse number="25">Եւ Տէրը մեծացրեց Սողոմոնին շատ բարձր բոլոր Իսրայէլի աչքի առաջին, եւ նորա վերայ մի թագաւորութեան փառք դրաւ, որ նորանից առաջ Իսրայէլի վերայ եղող ոչ մի թագաւոր չէր ունեցել։</verse>
				<verse number="26">Այսպէս Յեսսէի որդի Դաւիթը թագաւորեց բոլոր Իսրայէլի վերայ.</verse>
				<verse number="27">Եւ Իսրայէլի վերայ նորա արած թագաւորութեան օրերը քառասուն տարի էին. Քեբրոնում թագաւորեց եօթը տարի, իսկ Երուսաղէմում թագաւորեց երեսունեւերեք տարի։</verse>
				<verse number="28">Եւ մեռաւ բարի ծերութեամբ, կշտացած՝ օրերով, հարստութիւնով եւ փառքով. Եւ նորա որդի Սողոմոնը թագաւորեց նորա տեղ։</verse>
				<verse number="29">Եւ Դաւիթ թագաւորի առաջին եւ վերջին գործերը, ահա նորանք գրուած են տեսանող Սամուէլի յիշատակարանումը եւ Նաթան մարգարէի յիշատակարանումը, նաեւ Գադ տեսանողի յիշատակարանումը,</verse>
				<verse number="30">Նորա բոլոր թագաւորութեան եւ զօրութեան հետ. Նաեւ այն ժամանակները որ անց կացան նորա վերայ եւ Իսրայէլի վերայ եւ երկրի բոլոր թագաւորութիւնների վերայ։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="14">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ Դաւիթի որդի Սողոմոնը զօրացաւ իր թագաւորութիւնումը. Եւ իր Տէր Աստուածը իր հետն էր, եւ նորան մեծացրեց բարձրացնելով։</verse>
				<verse number="2">Եւ Սողոմոնը խօսեց բոլոր Իսրայէլի հետ՝ հազարապետների, հարիւրապետների, դատաւորների եւ բոլոր Իսրայէլի ամեն տոհմապետների հետ.</verse>
				<verse number="3">Եւ Սողոմոնը եւ բոլոր ժողովքը նորա հետ գնացին Գաբաւոնի բարձրաւանդակը. Որովհետեւ Աստուծոյ ժողովքի խորանը, որ Տիրոջ ծառան Մովսէսը շինել էր անապատումը, այնտեղէր։</verse>
				<verse number="4">Միայն թէ Դաւիթը վեր էր տարել Աստուծոյ տապանակը Կարիաթարիմից նորա համար պատրաստած տեղը. Որովհետեւ նորա համար Երուսաղէմումը մի վրան էր կանգնեցրել։</verse>
				<verse number="5">Եւ այն պղնձի սեղանը, որ շինել էր Ովրեան Ուրիի որդի Բեսելիէլը, այնտեղ էր Տիրոջ խորանի առաջը. Եւ նորան այցելեցին Սողոմոնը եւ ժողովքը։</verse>
				<verse number="6">Եւ Սողոմոնը վեր ելաւ այնտեղ պղնձի սեղանի վերայ Տիրոջ առաջը, որ ժողովքի խորանումն էր, եւ նորա վերայ հազար ողջակէզ մատուցրեց։</verse>
				<verse number="7">Այն գիշերը Աստուած երեւեցաւ Սողոմոնին եւ նորան ասեց. Խնդրիր թէ քեզ ինչ տամ։</verse>
				<verse number="8">Եւ Սողոմոնն ասեց Աստուծուն. Դու մեծ ողորմութիւն արիր իմ հայր Դաւիթին, եւ ինձ թագաւոր արիր նորա տեղը։</verse>
				<verse number="9">Արդ, ով Տէր Աստուած, թող հաստատ մնայ իմ հօրը տուած խօսքդ, որովհետեւ դու ինձ թագաւոր արիր երկրիս հողին չափ մի ժողովրդի վերայ։</verse>
				<verse number="10">Ուրեմն ինձ իմաստութիւն եւ գիտութիւն տուր, որ այս ժողովրդի առաջը դուրս գամ եւ մտնեմ. Որովհետեւ ո՞վ պիտի դատէ քո այս մեծ ժողովուրդը։</verse>
				<verse number="11">Եւ Աստուած ասեց Սողոմոնին. Որովհետեւ սա եղաւ քո սրտումը, եւ չխնդրեցիր հարստութիւն, ստացուածք եւ փառք, եւ քո թշնամիների կեանքը, նաեւ երկար օրեր չխնդրեցիր, այլ քեզ համար խնդրեցիր իմաստութիւն եւ գիտութիւն, որ դատես իմ ժողովուրդը, որի վերայ ես քեզ թագաւոր արի,</verse>
				<verse number="12">Քեզ իմաստութիւն եւ գիտութիւն է տրվում, բայց հարստութիւն եւ ստացուածք եւ փառք էլ պիտի տամ քեզ, այնպէս որ քեզանից առաջ եղած թագաւորներին նորա նմանը չէ եղած եւ քեզանից յետոյ էլ նմանը չի լինիլ։</verse>
				<verse number="13">Եւ Սողոմոնը գնաց Գաբաւոնի բարձրաւանդակիցը՝ ժողովքի խորանի առաջից Երուսաղէմ, եւ թագաւորեց Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="14">Եւ Սողոմոնը կառքեր եւ ձիաւորներ ժողովեց. Եւ նա հազար չորս հարիւր կառք եւ տասնեւերկուհազար ձիաւորներ ունէր, եւ նորանց դրաւ կառքի քաղաքներումը եւ թագաւորի մօտ Երուսաղէմումը։</verse>
				<verse number="15">Եւ թագաւորը արծաթն ու ոսկին Երուսաղէմումը քարերի պէս արաւ, եւ եղեւնափայտերը դաշտի միջի մոլաթզենիների չափ արաւ շատութեամբ։</verse>
				<verse number="16">Եւ Սողոմոնի ձիերը բերվում էին Եգիպտոսից. Եւ թագաւորի վաճառականների կարաւանը երամակով բերում էին ծախու առած։</verse>
				<verse number="17">Եւ Եգիպտոսից վեր էին բերում եւ դուրս հանում մէկ կառքը վեց հարիւր արծաթով, իսկ ձին՝ հարիւր եւ յիսուն արծաթով. Եւ Քետացիների բոլոր թագաւորների համար, եւ Ասորիների բոլոր թագաւորների համար. Այսպէս նորանց ձեռովն էին դուրս բերում։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ Սողոմոնը հրամայեց, որ Տիրոջ անուան համար մի տուն շինեն եւ մի տուն՝ իր թագաւորութեան համար։</verse>
				<verse number="2">Եւ Սողոմոնը եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քար կրող մարդ համարեց սարումը, եւ նորանց վերայ վերակացուներ՝ երեք հազար վեց հարիւր։</verse>
				<verse number="3">Եւ Սողոմոնը մարդ ուղարկեց Տիւրոսի թագաւոր Քիրամին թէ Ինչպէս որ արիր իմ հայր Դաւիթի հետ եւ նորա համար եղեւնափայտեր ուղարկեցիր, որ մի տուն շինէ նորանում կենալու համար,</verse>
				<verse number="4">Ահա ես մի տուն եմ շինում իմ Տէր Աստուծոյ անուան համար որ նորան նուիրեմ, նորա առաջին անուշահոտ խունկ ծխելու, միշտ առաջաւորութեան հացը դրուելու համար, եւ որ առաւօտ ու իրիկուն, շաբաթներին ու ամսագլուխներին եւ մեր Տէր Աստուծոյ տօներին ողջակէզներ մատուցանուի. Սա յաւիտեան պարտք է Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="5">Եւ այն տունը, որ ես շինում եմ, մեծ է. Որովհետեւ մեծ է մեր Աստուածը ամեն աստուածներից։</verse>
				<verse number="6">Եւ ո՞վ է կարող նորա համար տուն շինել, որովհետեւ երկինքն ու երկինքների երկինքը նորան չեն պարունակիլ. Եւ ո՞վ եմ ես, որ նորա համար տուն շինեմ, բայց միայն մի խունկ ծխելու տեղ՝ նորա առաջը։</verse>
				<verse number="7">Եւ արդ՝ ինձ համար մէկ իմաստուն մարդ ուղարկիր որ գործէ ոսկիով, արծաթով, պղնձով, երկաթով, ծիրանեգոյնով եւ կարմիր ու կապուտակով, եւ իմանայ քանդակներ քանդակել այն իմաստունների հետ, որոնք ինձ մօտ են Յուդայի երկրումը եւ Երուսաղէմում, որոնց իմ հայրը Դաւիթ պատրաստել է։</verse>
				<verse number="8">Եւ ինձ համար եղեւնափայտեր եւ մայր փայտեր եւ ալմուգ փայտեր ուղարկիր Լիբանանիցը. Որովհետեւ ես գիտեմ որ քո ծառաները Լիբանանի փայտերը կտրելը գիտեն. Եւ ահա իմ ծառաները քո ծառաների հետ թող լինին։</verse>
				<verse number="9">Եւ ինձ համար շուտ փայտ պատրաստեն. Որովհետեւ այն տունը որ ես շինում եմ, մեծ է եւ հրաշալի։</verse>
				<verse number="10">Եւ ահա այն փայտ կտրող փայտահարներին, քո ծառաներին՝ տալիս եմ ծեծած ցորեն քսան հազար քոռ, եւ գարի քսան հազար քոռ, եւ գինի քսան հազար մար, եւ իւղ քսան հազար մար։</verse>
				<verse number="11">Եւ Տիւրոսի թագաւոր Քիրամը նամակով պատասխանեց եւ նամակն ուղարկեց Սողոմոնին. Տէրը իր ժողովուրդը սիրելով քեզ նորանց վերայ թագաւոր է դրել։</verse>
				<verse number="12">Եւ Քիրամն ասեց. Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ ստեղծել է երկինքը եւ երկիրը, որ Դաւիթ թագաւորին մի իմաստուն որդի է տուել, որ գիտէ հանճար եւ գիտութիւն, որ պիտի մի տուն շինէ Տիրոջ համար եւ մի տուն՝ իր թագաւորութեան համար։</verse>
				<verse number="13">Եւ արդ մէկ իմաստուն մարդ ուղարկեցի հանճար գիտացող՝ Քիրամ-Աբիին։</verse>
				<verse number="14">Նա Դանի աղջիկներից եղող մի կնկայ տղայ էր, եւ նորա հայրը մի Տիւրացի էր, որ գիտէր գործել ոսկիով, արծաթով, պղնձով, երկաթով քարերով եւ փայտերով, ծիրանեգոյնով, կապուտակով, բեհեզով եւ կարմիրով, եւ ամեն տեսակ քանդակներ քանդակել, եւ մտածել ամեն մտածմունք, որ իրան կյանձնուի, քո իմաստունների հետ եւ քո հայր Դաւիթի՝ իմ տիրոջ իմաստունների հետ։</verse>
				<verse number="15">Եւ հիմա այն ցորենը, գարին, իւղը եւ գինին, որ իմ տէրն ասել է, թող ուղարկէ իր ծառաներին։</verse>
				<verse number="16">Իսկ մենք կկտրենք Լիբանանից բոլոր քեզ պէտք եղող փայտերը, եւ լաստերով նորանց կբերենք քեզ համար ծովով Յոպպէ. Եւ դու վեր տար նորանց Երուսաղէմ։</verse>
				<verse number="17">Եւ Սողոմոնը համարեց Իսրայէլի երկրումն եղող բոլոր օտարազգի մարդկանցը այն համարելուց յետոյ, որ նորա հայր Դաւիթը համարել էր, եւ գտնուեցան հարիւր յիսուն երեք հազար վեց հարիւր մարդ։</verse>
				<verse number="18">Եւ նորանցից եօթանասուն հազարը բեռնակիր արաւ, եւ ութսուն հազարը սարումը քար կտրող, եւ վեց հազարը վերակացուներ, որ ժողովուրդը բանեցնեն։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ Սողոմոնն սկսեց շինել Տիրոջ տունը Երուսաղէմում Մօրիա սարի վերայ, ուր որ երեւեցաւ նորա հայր Դաւիթին այն տեղի վերայ որ Դաւիթը պատրաստել էր Յեբուսացի Ոռնայի կալումը։</verse>
				<verse number="2">Եւ նա սկսեց շինել իր թագաւորութեան չորրորդ տարուայ երկրորդ ամսի որկուսին։</verse>
				<verse number="3">Եւ այս է Սողոմոնի դրած հիմը Աստուծոյ տունը շինելու համար. Երկայնութիւնը նախնի չափով վաթսուն կանգուն, եւ լայնութիւնը քսան կանգուն։</verse>
				<verse number="4">Եւ առաջի սրահի երկայնութիւնը տան լայնութեան համեմատ քսան կանգուն էր, եւ բարձրութիւնը հարիւրեւքսան. Եւ նորան պատեց ներսիցը մաքուր ոսկիով։</verse>
				<verse number="5">Եւ մեծ տունը ծածկեց մայր փայտերով, եւ նորան պատեց լաւ ոսկիով, եւ նորա վերայ հանեց արմաւենիներ եւ շղթաներ։</verse>
				<verse number="6">Եւ տունը պատեց պատուական ակքւոնքներով շքեղութեան համար. Եւ ոսկին Փարուիմի ոսկի էր։</verse>
				<verse number="7">Եւ տան գերանները, սեմերը, նորա պատերը եւ նորա դռները ոսկիով պատեց, եւ պատերի վերայ քերովբէներքանդակեց։</verse>
				<verse number="8">Եւ սրբութեանց սրբութիւնի տունը շինեց. Նորա երկայնութիւնը տան լայնութեան համեմատ՝ քսան կանգուն, եւ նորա լայնութիւնը՝ քսան կանգուն. Եւ նորան պատեց վեց հարիւր տաղանդ մաքուր ոսկիով։</verse>
				<verse number="9">Եւ բեւեռների կշիռը մինչեւ յիսուն սիկղ ոսկի էր. Եւ վերնատունները պատեց ոսկիով։</verse>
				<verse number="10">Եւ սրբութեանց սրբութիւնում երկու քանդակագործ քերովբէներ շինեց, եւ նորանց պատեց ոսկիով։</verse>
				<verse number="11">Եւ քերովբէների թեւերի երկայնութիւնը քսան կանգուն էր. Մէկ թեւը հինգ կանգուն էր որ դպչում էր տան պատին. Եւ միւս թեւը հինգ կանգուն էր որ դպչում էր միւս քերովբէի թեւին։</verse>
				<verse number="12">Եւ միւս քերովբէի մէկ թեւը հինգ կանգուն էր, որ դպչում էր տան պատին, եւ միւս թեւը՝ հինգ կանգուն որ կցուած էր միւս քերովբէի թեւին։</verse>
				<verse number="13">Այս քերովբէների տարածուած թեւերը քսան կանգուն էին, որ կանգնած էին իրանց ոտքերի վերայ, եւ նորանց երեսը դէպի տունն էր։</verse>
				<verse number="14">Եւ վարագոյրը շինեց կապուտակից, ծիրանեգոյնից, կարմիրից եւ բեհեզից, նորա վերայ քերովբէներ գործեց։</verse>
				<verse number="15">Եւ տան առաջին երկու սիւն շինեց՝ երեսունեւհինգ կանգուն երկայնութեամբ, եւ ամեն մէկի գլխի խոյակը հինգ կանգուն։</verse>
				<verse number="16">Եւ դաբիրի միջի պէս շղթաներ շինեց եւ դրաւ սիւների գլխներին, եւ հարիւր նուռ շինեց եւ անցրեց շղթաներին.</verse>
				<verse number="17">Եւ սիւները կանգնեցրեց տաճարի առաջը՝ մէկը աջ կողմին միւսը ձախ կողմին, եւ աջի անունը դրաւ Յաքին եւ ձախի անունը Բոոզ։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ մի պղնձի սեղան շինեց, երկայնութիւնը քսան կանգուն եւ լայնութիւնը քսան կանգուն եւ բարձրութիւնը տասը կանգուն։</verse>
				<verse number="2">Եւ ձուլածոյ ծովը շինեց, նորա մէկ շրթունքից մինչեւ միւս շրթունքը տասը կանգուն էր, բոլորաձեւ էր շուրջանակի, եւ հինգ կանգուն բարձրութիւնը, եւ մի երեսուն կանգունանոց դերձան շրջապատում էր նորան շուրջանակի.</verse>
				<verse number="3">Եւ եզների նմանութիւններ կային նորա տակին, որ շուրջանակի նորան շրջապատում էին, և կոճակները տասը՝ մէկ կանգունում պատում էին ծովը շուրջանակի. Երկու կարգ եզներ ձուլուած նորա ձուլուելու ժամանակ։</verse>
				<verse number="4">Նա կանգնած էր տասնեւերկու եզների վերայ՝ երեքը նայում էին հիւսիս, եւ երեքը նայում էին արեւմուտք, երեքը նայում էին հարաւ եւ երեքը նայում էին դէպի արեւելք, եւ ծովը վերեւից նորանց վերայ էր. Եւ նորանց ամենի ետեւի կողմերը դէպի ներս էր։</verse>
				<verse number="5">Եւ նորա հաստութիւնը ձեռքի չափ էր, եւ նորա շրթունքը բաժակի շրթունքի գործ էր իբրեւ շուշան ծաղիկ։ Պարունակութիւնը երեք հազար մար էր տանում։</verse>
				<verse number="6">Եւ տասը աւազան շինեց, եւ հինգը դրաւ աջ կողմին եւ հինգը ձախ կողմին նորանց մէջ լուացուելու համար. Ողջակէզի բաները նորանցում էին լուանում. Իսկ ծովը որ քահանաները լուացուէին նորանում։</verse>
				<verse number="7">Եւ տասը ոսկի աշտանակը շինեց իրան գաղափարին համեմատ եւ դրաւ տաճարումը՝ հինգը աջ կողմին եւ հինգը ձախ կողմին։</verse>
				<verse number="8">Եւ տասը սեղան շինեց եւ դրաւ տաճարումը՝ հինգը աջ կողմին եւ հինգը ձախ կողմին. Եւ հարիւր ոսկի կոնքեր շինեց։</verse>
				<verse number="9">Եւ շինեց քահանաների սրահը, մեծ սրահը եւ սրահի դռները. Եւ նորանց դռները պատեց պղնձով։</verse>
				<verse number="10">Եւ ծովը դրաւ աջ կողմին դէպի արեւելք հարաւի կողմումը։</verse>
				<verse number="11">Եւ (Քիրամը) շինեց կաթսաները, թիակները եւ կոնքերը։ Եւ Քիրամը վերջացրեց այն բոլոր գործը, որ արաւ Սողոմոն թագաւորի համար Աստուծոյ տանը.</verse>
				<verse number="12">Երկու սիւները, եւ գունտ խոյակները այն երկու սիւների գլխներին, եւ երկու ցանցերը այն երկու գունտ խոյակները, որ սիւների գլխներին էին, ծածկելու համար,</verse>
				<verse number="13">Եւ չորս հարիւր նռները այն երկու ցանցերի համար՝ երկու կարգ նռներ մէկ ցանցի համար, որ ծածկէ այն երկու գունտ խոյակները, որ սիւների դէմ են.</verse>
				<verse number="14">Եւ շինեց մեքենովթները, եւ շինեց աւազանները մեքենովթների վերայ։</verse>
				<verse number="15">Մէկ ծովը, եւ տասնեւերկու եզները նորա տակին.</verse>
				<verse number="16">Եւ կաթսաները, թիակները եւ մսահանները, եւ նորանց բոլոր գործիքները շինեց Քիրամ-Աբին Սողոմոն թագաւորի համար Տիրոջ տան համար փայլուն պղնձից։</verse>
				<verse number="17">Յորդանանի դաշտումը թանձր հողի վերայ նորանց ձուլել տուաւ թագաւորը Սոկքովթի եւ Սարեդայի մէջտեղը։</verse>
				<verse number="18">Եւ Սողոմոնը շինեց այս բոլոր գործիքները խիստ շատ, այնպէս որ չորոշուեցաւ պղնձի կշիռը։</verse>
				<verse number="19">Եւ Սողոմոնը շինեց Աստուծոյ տան բոլոր գործիքները, ոսկի սեղանը եւ սեղանները, որոնց վերայ լինում էին առաջաւորութեան հացը.</verse>
				<verse number="20">Եւ աշտանակները ու նորանց ճրագները, որ նորանց վառեն ըստ կարգին դաբիրի առաջը՝ մաքուր ոսկիից.</verse>
				<verse number="21">Նաեւ ծաղիկները եւ ճրագները եւ ունելիները՝ ոսկիից՝ բոլորովին ոսկիից.</verse>
				<verse number="22">Եւ բազմակալները, տաշտերը, տուփերը եւ բուրվառները՝ մաքուր ոսկիից. Եւ տան դռները՝ սրբութեանց սրբութիւնի ներսի դռան ձեղկերը եւ տաճարի տան դռները՝ ոսկիից։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ այսպէս վերջացաւ այն ամեն գործը, որ Սողոմոնն արաւ Տիրոջ տան համար. Եւ Սողոմոնը բերաւ իր հայր Դաւիթի նուէրները՝ արծաթը, ոսկին եւ բոլոր գործիքները դրաւ Աստուծոյ տան գանձերի մէջ։</verse>
				<verse number="2">Այն ժամանակ Սողոմոնը ժողովեց Իսրայէլի ծերերին, ցեղերի բոլոր իշխաններին, Իսրայէլի որդկանց տոհմապետներին Երուսաղէմ, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր տանեն Դաւիթի քաղաքիցը, որ է Սիօն։</verse>
				<verse number="3">Եւ ժողովուեցան թագաւորի մօտ բոլոր իսրայէլացիք տօնին, որ է եօթներորդ ամիսը։</verse>
				<verse number="4">Եւ Իսրայէլի բոլոր ծերերն եկան եւ Ղեւտացիները վեր առան տապանակը։</verse>
				<verse number="5">Եւ տապանակը եւ ժողովքի խորանը եւ խորանում եղած բոլոր սուրբ կարասիքը վեր տարին. Քահանաները և Ղեւտացիները վեր տարին նորանց։</verse>
				<verse number="6">Եւ սողոմոն թագաւորը եւ Իսրայէլի բոլոր ժողովքը, որ ժողովուել էին նորա մօտ, տապանակւ առաջը անթիւ եւ անհամար շատ ոչխարներ ու եզներ էին զոհում։</verse>
				<verse number="7">Եւ քահանաները բերին Տիրոջ ուխտի տապանակը իր տեղը տան դաբիրը սրբութեանց սրբութիւնի մէջը քերովբէների թեւերի տակ։</verse>
				<verse number="8">Եւ քերովբէներն իրանց թեւերը տարածում էին տապանակի տեղի վերայ, եւ քերովբէները ծածկում էին տապանակը եւ նորա ձողերը վերեւից։</verse>
				<verse number="9">Եւ ձողերը երկարացրին, եւ երեւեցան ձողերի գլուխները տապանակիցը դաբիրի առաջը, բայց դրսումը չէին երեւում. Եւ նորանք այնտեղ են մինչեւ այսօր։</verse>
				<verse number="10">Տապանակումը մի բան չկար բացի երկու քարեղէն տախտակներիցը, որ Մովսէսը տուաւ Քորեբումը, որ Տէրը ուխտեց Իսրայէլի որդկանց հետ՝ նորանք Եգիպտոսից դուրս գալիս։</verse>
				<verse number="11">Եւ եղաւ երբոր քահանաները սրբարանիցը դուրս եկան, որովհետեւ ոլոր գտնուած քահանաները իրանց սրբել էին առանց իրանց դասակարգութիւնը պահելու.</verse>
				<verse number="12">Եւ երգիչ Ղեւտացիների ամենը՝ Ասափը, Եմանը, Իդիթունը եւ նորանց որդիներն ու նորանց եղբայրները բեհեզներ հագած ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով կանգնած էին սեղանի արեւելեան կողմին, եւ նորանց հետ հարիւր քան քահանայ փողեր էին հնչեցնում.</verse>
				<verse number="13">Եւ էր ինչպէս մէկ՝ փող հնչեցնողները եւ երգողները՝ մէկ ձայն էր լսվում Տիրոջը օրհնելիս եւ գովելիս. Եւ հէնց, որ փողերի եւ ծնծղաների եւ նուագարանների ձայնը բարձրացրին Տիրոջը օրհնելով, որովհետեւ բարի է, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է. Այն ժամանակ Տիրոջ տունը լցրեց ամպը.</verse>
				<verse number="14">Եւ քահանաները չկարողացան կանգնել ծառայելու ամպի պատճառովը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Աստուծոյ տունը։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Այն ժամանակ Սողոմոնն ասեց. Տէրն ասեց թէ մառախուղում է բնակվում.</verse>
				<verse number="2">Եւ ես քեզ համար բնակուելու տուն շինեցի, այսինքն մի տեղ որ դու յաւիտեան բնակուես։</verse>
				<verse number="3">Եւ թագաւորն իր երեսը դարձրեց եւ օրհնեց Իսրայէլի բոլոր ժողովքը. Եւ Իսրայէլի բոլոր ժողովքը կանգնել էր։</verse>
				<verse number="4">Եւ նա ասեց. Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ իր բերանովը խօսեց իմ հայր Դաւիթի հետ, եւ իր ձեռքովը կատարեց, ասելով.</verse>
				<verse number="5">Այն օրիցն ի վեր որ իմ ժողովուրդն Եգիպտոսից հանեցի, Իսրայէլի բոլոր ցեղերից մի քաղաք չընտրեցի տուն շինելու համար որ իմ անունն այնտեղ լինի, եւ մի մարդի չհաւանեցի, որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ առաջնորդ լինի։</verse>
				<verse number="6">Այլ Երուսաղէմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, եւ Դաւիթին հաւանեցի, որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ լինի։</verse>
				<verse number="7">Եւ իմ հայր Դաւիթը սրտումը դրել էր որ Իսրայէլի Տէր Աստուծոյ անուան համար տուն շինէ։</verse>
				<verse number="8">Եւ Տէրն ասեց իմ հայր Դաւիթին. Որովհետեւ դու քո սրտումը դրել էիր, որ իմ անուան համար մի տուն շինես. Լաւ ես արել որ այս բանը դրել ես սրտումդ.</verse>
				<verse number="9">Միայն թէ դու պիտի չշինես տունը, այլ քո երանքից դուրս եկող որդիդ՝ նա պիտի տուն շինէ իմ անուան համար։</verse>
				<verse number="10">Եւ Տէրը հաստատեց իր ասած խօսքը, եւ ես կանգնեցի իմ հայր Դաւիթի տեղ եւ նստեցի Իսրայէլի աթոռի վերայ ինչպէս որ Տէրն ասեց, եւ ես շինեցի տունը Իսրայէլի Տէր Աստուծոյ անուան համար։</verse>
				<verse number="11">Եւ այնտեղ դրի տապանակը, ուր որ է Տիրոջ ուխտը, որ նա ուխտեց Իսրայէլի որդկանց հետ։</verse>
				<verse number="12">Եւ նա կանգնեց Տիրոջ սեղանի առաջը բոլոր Իսրայէլի ժողովքի դիմացը. Եւ իր ձեռքերը տարածեց.</verse>
				<verse number="13">(Որովհետեւ Սողոմոնը մի պղնձի ամբիոն էր շինել եւ նորան դրել գաւիթի մէջտեղը. Նորա երկայնութիւնը հինգ կանգուն, եւ հինգ կանգուն նորա լայնութիւնը եւ երեք կանգուն նորա բարձրութիւնը. Եւ ինքը կանգնեց նորա վերայ, եւ իր ծունկերը կրկնեց Իսրայէլի բոլոր ժողովքի առաջը, եւ իր ձեռքերը տարածեց դէպի երկինք.)</verse>
				<verse number="14">Եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, քեզ պէս Աստուած չկայ երկնքումը եւ երկրումս, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար.</verse>
				<verse number="15">Որ պահեցիր ծառայիդ՝ իմ հայր Դաւիթի համար այն որ նորան ասեցիր. Որ ասել էիր քո բերանովը՝ եւ քո ձեռքովը կատարեցիր, ինչպէս այսօր։</verse>
				<verse number="16">Եւ հիմա, ով Իսրայէլի Տէր Աստուած, պահիր ծառադ իմ հայր Դաւիթի համար այն, ինչ որ նորա հետ խօսեցիր ասելով. Քեզանից մարդ չի պակասիլ իմ առաջին Իսրայէլի աթոռի վերայ նստող, միայն եթէ քո որդիքը պահեն իրանց ճանապարհը, որ իմ օրէնքովը գնան, ինչպէս որ դու գնացիր իմ առաջին։</verse>
				<verse number="17">Եւ արդ, ով Իսրայէլի Տէր Աստուած, թող հաստատուի քո խօսքը, որ քո ծառայ իմ հայր Դաւիթի հետ խօսեցիր։</verse>
				<verse number="18">Բայց իրա՞ւ Աստուած կբնակուէ մարդկանց հետ երկրիս վերայ. Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը։</verse>
				<verse number="19">Սակայն նայիր քո ծառայի աղօթքին եւ նորա աղերսանքին, ով իմ Տէր Աստուած, որ լսես այս պաղատանքը եւ այս աղօթքը, որ ծառադ աղօթում է քո առաջին.</verse>
				<verse number="20">Որ քո աչքերը բաց լինին այս տան վերայ՝ գիշեր եւ ցերեկ այս տեղի վերայ, որի համար ասեցիր թէ քո անունը այնտեղ պիտի լինի. Որ լսես այն աղօթքը որ ծառադ աղօթում է այս տեղը.</verse>
				<verse number="21">Որ լսես ծառայիդ. Եւ քո Իսրայէլ ժողովրդի աղերսանքը, որ մատուցանում են այս տեղը. Եւ արդ լսիր դու քո բնակուելու տեղից՝ երկնքիցը, եւ լսելով ներիր։</verse>
				<verse number="22">Եթէ մէկը իր ընկերի դէմ մեղանչէ, եւ նա նորան երդում առաջարկէ նորան երդմնեցնելու համար, եւ երդումը գայ քո սեղանի առաջին այս տունը,</verse>
				<verse number="23">Այն ժամանակ դու լսիր երկնքիցը եւ կատարիր, եւ դատիր քո ծառաներին, որ չարին հատուցումը տաս եւ նորա ճանապարհը նորա գլուխը բերես, եւ արդարին արդարացնես, որ նորան հատուցանես իր արդարութեան համեմատ։</verse>
				<verse number="24">Եւ եթէ քո ժողովուրդն Իսրայէլը քեզ դէմ մեղանչելուն համար իր թշնամիի առաջին յաղթուի, եւ դէպի քեզ դառնան եւ քո անուանը փառք տան եւ աղօթեն ու աղերսեն քո առաջին այս տանը,</verse>
				<verse number="25">Այն ժամանակ դու լսիր երկնքիցը եւ ներիր քո Իսրայէլ ժողովրդի մեղքը, եւ նորանց ետ դարձրու այն երկիրը, որ տուել ես նորանց՝ եւ նորանց հայրերին։</verse>
				<verse number="26">Եւ երբոր երկինքը գոցուի եւ անձրեւ չլինի նորանց քեզ դէմ մեղանչելուն համար, եւ նորանք աղօթք անեն այստեղ եւ փառք տան քո անուանը, եւ ետ դառնան իրանց մեղքերիցը քո նորանց նեղելու պատճառով,</verse>
				<verse number="27">Այն ժամանակ դու լսիր երկնքումը եւ ներիր քո ծառաների եւ քո ժողովուրդ Իսրայէլի մեղքը, որ նորանց ուսուցանես իրանց գնալու բարի ճանապարհը, եւ անձրեւ տաս քո երկրի վերայ, որ տուել ես քո ժողովրդին իբրեւ ժառանգութիւն։</verse>
				<verse number="28">Երբոր երկրի վերայ սով լինի, ժանտախտ լինի, կամ խորշակահարութիւն, կամ դալուկ, մարախ կամ թրթուր, կամ երբոր նորանց թշնամիները նորանց նեղեն իրանց դռների երկրումը, կամ որ եւ է հարուած կամ հիւանդութիւն լինի,</verse>
				<verse number="29">Քո բոլոր Իսրայէլ ժողովրդից մի որ եւ է մարդ ինչ եւ է աղօթք եւ աղերսանք մատուցանելու լինի, եւ ամեն մարդ որ իր ցաւը եւ ախտը գիտէ եւ իր ձեռքերը տարածէ դէպի այս տունը,</verse>
				<verse number="30">Այն ժամանակ դու լսիր երկնքիցը՝ քո բնակուելու տեղիցը եւ ներիր. Եւ տուր այն մարդին իր բոլոր ճանապարհների համեմատ, որ գիտացել ես նորա սիրտը, որովհետեւ դու միայն գիտես մարդկանց որդիների սիրտը։</verse>
				<verse number="31">Որպէս զի քեզանից վախենան որ գնան քո ճանապարհներումը բոլոր այն օրերը, որ նորանք կապրեն այս երկրի երեսին, որ դու տուիր մեր հայրերին։</verse>
				<verse number="32">Եւ օտարականն էլ, որ քո Իսրայէլ ժողովրդիցը չէ, որ հեռու երկրից գայ քո մեծ անուան եւ քո զօրաւոր ձեռքի եւ քո մեկնած բազուկի համար, եւ գայ եւ աղօթք անէ այս տանը.</verse>
				<verse number="33">Այն ժամանակ դու լսիր երկնքիցը՝ քո բնակուելու տեղիցը, եւ արա այն օտարականի դէպի քեզ կանչածի բոլորին համեմատ, որպէս զի իմանան երկրի բոլոր ազգերը քո անունը եւ քեզանից վախենան քո Իսրայէլ ժողովրդի պէս, որ իմանան թէ քո անունը կանչուել է այս տան վերայ, որ ես շինեցի։</verse>
				<verse number="34">Երբոր քո ժողովուրդը պատերազմի գնայ իր թշնամիների դէմ այն ճանապարհով որով դու նորանց կուղարկես, եւ նորանք աղօթք անեն դէպի քեզ այս քո ընտրած քաղաքի եւ իմ քո անուան համար շինած տան ճանապարհովը,</verse>
				<verse number="35">Այն ժամանակ լսիր երկնքիցը նորանց աղօթքը եւ նորանց աղերսանքը եւ նորանց իրաւունքը արա։</verse>
				<verse number="36">Երբոր քեզ դէմ մեղանչեն, (որովհետեւ չկայ մարդ որ չմեղանչէ.) եւ դու նորանց վերայ բարկանաս եւ նորանց մատնես թշնամիի ձեռքը, եւ նորանց գերեվարները նորանց հեռու կամ մօտ երկիր գերի տանեն,</verse>
				<verse number="37">Եւ զղջան իրանց սրտովը այն երկրումը, ուր որ գերի են տարուել, եւ դարձի գան եւ դէպի քեզ աղերսեն իրանց գերութեան երկրումն ասելով՝ Մեղք գործեցինք, անօրէնութիւն եւ անիրաւութիւն արինք,</verse>
				<verse number="38">Եւ դէպի քեզ դառնան իրանց բոլոր սրտովը եւ իրանց բոլոր հոգիովը իրանց գերութեան երկրումը, ուր որ նորանց գերի են տարել, եւ նորանք աղօթք անեն այն երկրի ճանապարհովը որ դու տուել ես նորանց հայրերին, եւ դէպի այն քաղաքը, որին դու հաւանեցիր, եւ դէպի այս տունը որ ես շինեցի քո անուան համար,</verse>
				<verse number="39">Այն ժամանակ լսիր երկնքիցը՝ քո բնակուելու տեղիցը նորանց աղօթքը եւ նորանց աղերսանքը եւ նորանց իրաւունք արա, եւ ներիր քո ժողովրդին որ քեզ դէմ մեղանչել է։</verse>
				<verse number="40">Հիմա, ով իմ Աստուած, թող քո աչքերը բաց լինին եւ քո ականջները մտիկ անեն այս տեղի աղօթքին։</verse>
				<verse number="41">Եւ արդ, ով Տէր Աստուած, վեր գնա քո հանգստեան տեղը, դու եւ քո զօրութեան տապանակը. Քո քահանաները, ով Տէր Աստուած, փրկութիւն հագնեն, եւ քո սուրբերն ուրախանան բարութիւնով։</verse>
				<verse number="42">Ով Տէր Աստուած, քո օծեալի երեսը մի մերժիր. յիշիր քո ծառայ Դաւիթին խոստացած ողորմութիւններդ։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ երբոր Սողոմոնը վերջացրեց աղօթքը, կրակն իջաւ երկնքից եւ սպառեց ողջակէզներն ու զոհերը. Եւ Տիրոջ փառքը լցրեց տունը։</verse>
				<verse number="2">Եւ քահանաները չ'կարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։</verse>
				<verse number="3">Եւ բոլոր Իսրայէլի որդիքը տեսնում էին կրակն իջնելիս, եւ Տիրոջ փառքը տան վերայ էր. Եւ ընկան երեսի վերայ գետինը քարայատակի վերայ եւ երկրպագութիւն արին՝ Տիրոջը օրհնելով, թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորն՝ ու բոլոր ժողովուրդը զոհեր էին մատուցանում Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="5">Եւ Սողոմոն թագաւորը քսանեւերկու հազար արջառ եւ հարիւր քսան հազար ոչխար զոհ արաւ, այսպէս թագաւորն ու բոլոր ժողովուրդն Աստուծոյ տան նաւակատիքն արին։</verse>
				<verse number="6">Եւ քահանաները կանգնած էին իրանց պաշտօնումը, եւ Ղեւտացիները՝ Տիրոջ նուագարաններովը, որ Դաւիթ թագաւորը շինել էր Տիրոջը գովելու, որ նորա ողորմութիւնը յաւիտեան է, Դաւիթի օրհներգութիւնը նորանց ձեռքովը լինելով, եւ քահանաները փողերը հնչեցնում էին նորանց առաջին. Եւ բոլոր Իսրայէլը կանգնած էր։</verse>
				<verse number="7">Եւ Սողոմոնը սրբեց Տիրոջ տան առաջին գաւիթի մէջտեղը, որովհետեւ այնտեղ մատուցրեց ողջակէզները եւ խաղաղութեան զոհերի ճարպը, որովհետեւ պղնձի սեղանը, որ Սողոմոնը շինել էր, չ'կարողացաւ պարունակել ողջակէզները եւ հացի նուէրը եւ ճարպը։</verse>
				<verse number="8">Եւ այն ժամանակ Սողոմոնը եւ բոլոր Իսրայէլը նորա հետ տօնը եօթը օր կատարեցին շատ մեծ ժողովքով Եմաթից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը։</verse>
				<verse number="9">Եւ ութերորդ օրը մեծ ժողովք արին, որովհետեւ եօթն օր սեղանի նաւակատիքն արին եւ եօթն օր՝ տօնը։</verse>
				<verse number="10">Եւ եօթներորդ ամսի քսանեւերեքերորդին Սողոմոնն արձակեց ժողովրդին իրանց վրանները՝ ուրախացած եւ զուարթ սրտով այն բարիքների համար, որ Տէրն արել էր Դաւիթին, Սողոմոնին եւ իր Իսրայէլ ժողովրդին։</verse>
				<verse number="11">Եւ Սողոմոնը վերջացրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը, եւ ամեն ինչ որ եկել էր Սողոմոնի սիրտը, որ անէր Տիրոջ տանը եւ իր տանը՝ յաջողուեց։</verse>
				<verse number="12">Եւ Տէրը երեւեցաւ գիշերը Սողոմոնին եւ ասեց նորան. Քո աղօթքը լսեցի եւ այս տեղը ընտրեցի ինձ համար իբրեւ զոհի տուն։</verse>
				<verse number="13">Եթէ ես կապեմ երկինքը եւ անձրեւ չ'լինի, եւ եթէ մարախին պատուիրեմ որ երկիրն ուտէ, եւ եթէ ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդի մէջ,</verse>
				<verse number="14">Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կ'լսեմ երկնքիցը եւ կ'ներեմ նորանց մեղքը եւ կ'բժշկեմ նորանց երկիրը։</verse>
				<verse number="15">Արդ իմ աչքերը բաց եւ իմ ականջները մտիկ անող պիտի լինին այս տեղի աղօթքին։</verse>
				<verse number="16">Արդ ես ընտրեցի եւ սրբեցի այս տունը, որ իմ անունը յաւիտեան այնտեղ լինի. Եւ իմ աչքերն ու իմ սիրտն ամեն ժամանակ այնտեղ լինին։</verse>
				<verse number="17">Եւ դու էլ՝ եթէ իմ առաջին գնաս ինչպէս որ գնաց քո հայր Դաւիթը եւ բոլոր քեզ պատուիրածիս պէս անես եւ իմ կանոններն ու իրաւունքները պահես,</verse>
				<verse number="18">Այն ժամանակ քո թագաւորութեան աթոռը հաստատ կ'պահեմ, ինչպէս որ ուխտեցի քո հայր Դաւիթին ասելով. Քեզանից մարդ չի պակասիլ Իսրայէլի վերայ իշխող։</verse>
				<verse number="19">Բայց եթէ դուք ետ դառնաք եւ թողէք իմ կանոններն ու պատուէրները որ ես տուել եմ ձեր առաջին եւ գնաք ուրիշ աստուածներ պաշտէք եւ նորանց երկրպագութիւն անէք,</verse>
				<verse number="20">Այն ժամանակ ես նորանց (իսրայէլացիներին) պիտի պոկեմ այն երկրիցը, որ ես տուել եմ իրանց, եւ այս տունը որ ես սրբել եմ իմ անուան համար պիտի դէն գցեմ եւ նորան պիտի առակ ու խայտառակ անեմ բոլոր ազգերի մէջ։</verse>
				<verse number="21">Եւ այս բարձր տան մասին պիտի ամեն նորա մօտով անցնողը զարմանայ եւ ասէ. Ի՞նչու համար Տէրը այս երկրին եւ այս տանը այսպէս արաւ.</verse>
				<verse number="22">Եւ պիտի ասեն. Որովհետեւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծուն, որ նորանց հանել էր Եգիպտոսի երկրից եւ ուրիշ աստուածներ բռնեցին եւ երկրպագութիւն արին նորանց եւ ծառայեցին նորանց. Նորա համար նա այս բոլոր չարիքը բերաւ նորանց վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ եղաւ որ քսան տարուց յետոյ, որ Սողոմոնը շինեց Տիրոջ տունը եւ իր տունը,</verse>
				<verse number="2">Եւ այն քաղաքներն էլ, որ Քիրամը տուել էր Սողոմոնին, շինեց նորանց Սողոմոնը եւ այնտեղ բնակեցրեց Իսրայէլի որդիներին.</verse>
				<verse number="3">Գնաց Սողոմոնը Սուբայի Եմաթը, եւ տիրեց նորան։</verse>
				<verse number="4">Եւ շինեց անապատի միջի Թադմօրը. Եւ այն բոլոր շտեմարանների քաղաքները որ շինեց Եմաթումը.</verse>
				<verse number="5">Եւ վերի Բեթորոնը եւ ցածի Բեթորոնը շինեց՝ պարիսպներով, դռներով ու նիգերով ամրացրած քաղաքներ։</verse>
				<verse number="6">Եւ Բաաղեթը եւ Սողոմոնի բոլոր շտեմարանների քաղաքները, եւ կառքերի բոլոր քաղաքները եւ ձիաւորների քաղաքները եւ Սողոմոնի բոլոր փափաքածը, որ փափաքեց շինելու Երուսաղէմում եւ Լիբանանում եւ իր տէրութեան բոլոր երկրումը։</verse>
				<verse number="7">Այն բոլոր ժողովուրդները որ մնացել էին Քետացիներից, Ամօրհացիներից, Փերեզացիներից, Խեւացիներից եւ Յեբուսացիներից, որոնք Իսրայէլիցը չեն.</verse>
				<verse number="8">Այսինքն նորանց որդիներիցը, որ մնացել էին նորանցից յետոյ այն երկրումը, որոնց Իսրայէլի որդիքը չէին փչացրել, Սողոմոնը նորանց հարկատու արաւ մինչեւ այսօր։</verse>
				<verse number="9">Բայց նորանք որ Իսրայէլի որդիներիցն էին՝ Սողոմոնը ծառաներ չշինեց իր գործի համար. Որովհետեւ նորանք պատերազմի մարդիկ էին, եւ նորա զօրավարների իշխանները եւ նորա կառքերի ու նորա ձիաւորների իշխաններն էին։</verse>
				<verse number="10">Եւ սորանք էին Սողոմոնի գլխաւոր իշխանները երկու հարիւր յիսուն՝ որոնք իշխում էին ժողովրդի վերայ։</verse>
				<verse number="11">Եւ Սողոմոնը վեր տարաւ Փարաւօնի աղջկանը Դաւիթի քաղաքից՝ այն տունը որ շինել էր նորա համար. Որովհետեւ ասեց. Մի կին՝՝ պէտք է չբնակուէ ինձ մօտ Իսրայէլի թագաւոր Դաւիթի տանը. Որովհետեւ նորանք սուրբ են, ուր որ մտել էր Տիրոջ տապանակը։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակէզներ մատուցրեց Տիրոջ սեղանի վերայ որ շինել էր սրահի առաջը,</verse>
				<verse number="13">Որ իւրաքանչիւր օրուայ համար ողջակէզ մատուցրուի Մովսէսի պատուիրածին համեմատ շաբաթներին, ամսագլուխներին եւ հանդիսաւոր տօներին տարին երեք անգամ՝ բաղարջակերաց տօնին, շաբաթների տօնին եւ տաղաւարահարաց տօնին։</verse>
				<verse number="14">Եւ նա դրաւ իր հայր Դաւիթի կանոնովը քահանաների դասակարգերը իրանց պաշտամունքի վերայ, եւ Ղեւտացիներին իրանց պահապանութիւնների վերայ, որ օրհներգեն եւ ծառայեն քահանաների առաջին իւրաքանչիւր օրուայ բանին չափ, եւ դռնապաններին իրանց դասակարգերովը ամեն մէկ դռան, որովհետեւ այսպէս էր Աստուծոյ մարդ Դաւիթի հրամանը։</verse>
				<verse number="15">Եւ չխոտորեցին թագաւորի հրամանիցը, որ տուել էր քահանաների եւ Ղեւտացիների նկատմամբ, ոչ մի բանի մասին եւ ոչ գանձարանների մասին։</verse>
				<verse number="16">Եւ այսպէս պատրաստուեցաւ Սողոմոնի բոլոր գործքը մինչեւ այսօր՝ Տիրոջ տան հիմը դնելուց մինչեւ նորա վերջացնելը. Տիրոջ տունը կատարուեցաւ։</verse>
				<verse number="17">Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոնգաբեր եւ Ելաթ ծովի եզրին Եդովմի երկրումը։</verse>
				<verse number="18">Եւ Քիրամը նորա համար իր ծառաների ձեռքով նաւեր եւ ծովագէտ ծառաներ ուղարկեց, եւ նորանք գնացին Սողոմոնի ծառաների հետ Ոփիր, եւ այնտեղից չորս հարիւր յիսուն տաղանդ ոսկի առան եւ բերին Սողոմոն թագաւորի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ Սաբայի թագուհին Սողոմոնի համբաւը լսելով՝ նորան խրթին հարցմունքներով փորձելու համար Երուսաղէմ եկաւ խիստ մեծ հանդէսով՝ խունկեր եւ շատ ոսկի եւ պատուական քարեր բեռնած ուղտերով, եւ գնաց Սողոմոնի մօտ, եւ նորա հետ խօսեց իր սրտումը եղած բոլոր բաները։</verse>
				<verse number="2">Եւ Սողոմոնը մեկնեց նորա համար նորա ամեն խօսքերը. Եւ Սողոմոնի համար մէկ գաղտնի բան չկար, որ նա չմեկնէր նորա համար։</verse>
				<verse number="3">Եւ Սաբայի թագուհին տեսաւ Սողոմոնի իմաստութիւնը եւ նորա շինած տունը.</verse>
				<verse number="4">Եւ նորա սեղանի կերակուրը, նորա ծառաների նստելը եւ նորա սպասաւորների վեր կենալը, եւ նորանց հագուստները եւ նորա մատռուակները, եւ նորանց հագուստները, եւ նորա այն սանդուխքը, որով վեր էր գնում Տիրոջ տունը, եւ ուշը գլխիցը գնաց։</verse>
				<verse number="5">Եւ ասեց թագաւորին. Ճշմարիտ է այն խօսքը որ լսել եմ իմ երկրումը քո խօսքերի եւ քո իմաստութեան համար։</verse>
				<verse number="6">Եւ չէի հաւատում նորանց խօսքերին, մինչեւ որ եկայ եւ իմ աչքերը տեսան. Եւ ահա ինձ չէ պատմուել քո շատ իմաստութեան կէսը. Դու գերազանց ես այն համբաւիցը, որ ես լսել եմ։</verse>
				<verse number="7">Երանի քո այս մարդկանցը եւ երանի քո այս ծառաներին, որ միշտ քո առաջին կանգնած են եւ լսում են քո իմաստութիւնը։</verse>
				<verse number="8">Քո Եհովայ Աստուածը օրհնեալ լինի, որ քեզ հաւանեց, որ քեզ թագաւոր դնէ իր աթոռի վերայ քո Եհովայ Աստուծոյ համար. Քո Աստուածը Իսրայէլին սիրեց որ նորան յաւիտեան հաստատէ, եւ քեզ նորանց վերայ թագաւոր դրաւ իրաւունք եւ արդարութիւն անելու։</verse>
				<verse number="9">Եւ նա թագաւորին հարիւր քսան տաղանդ ոսկի եւ խիստ շատ խունկ եւ պատուական քարեր տուաւ. Եւ այնպիսի խունկ՝ որ Սաբայի թագուհին տուաւ Սողոմոն թագաւորին, չէ եղած։</verse>
				<verse number="10">Եւ Քիրամի ծառաները եւ Սողոմոնի ծառաներն էլ, որ Ոփիրից ոսկի էին բերում, ալմուգ փայտեր եւ պատուական քարեր էլ բերին։</verse>
				<verse number="11">Եւ թագաւորն այն ալմուգ փայտերից Տիրոջ տան համար եւ թագաւորի տան համար աստիճաններ շինեց, եւ երգիչների համար քնարներ եւ տաւիղներ, եւ նորանց պէս նորանից առաջ չէր տեսնուած Յուդայի երկրումը։</verse>
				<verse number="12">Եւ Սողոմոն թագաւորը տուաւ Սաբայի թագուհիին բոլոր նորա փափաքածը, որ ուզեց բացի այն որ ինքը բերել էր թագաւորի համար. Եւ նա ետ դառաւ գնաց իր երկիրը ինքը եւ իր ծառաները։</verse>
				<verse number="13">Եւ մէկ տարուայ միջոցին Սողոմոնի համար եկած ոսկիի կշիռն էր վեց հարիւր վաթսունեւվեց տաղանդ ոսկի։</verse>
				<verse number="14">Բացի այն որ առեւտուր անողները եւ վաճառականները բերում էին, եւ բացի այն ոսկիից եւ արծաթից որ Արաբացիների թագաւորները եւ երկրի նախարարները բերում էին Սողոմոնի համար։</verse>
				<verse number="15">Եւ Սողոմոն թագաւորը երկու հարիւր վահան շինեց կռածոյ ոսկիից. Վեց հարիւր սիկղ կռածոյ ոսկի գնաց իւրաքանչիւր վահանի համար։</verse>
				<verse number="16">Եւ երեք հարիւր ասպար կռածոյ ոսկիից. երեք հարիւր սիկղ ոսկի գնաց իւրաքանչիւր ասպարի համար. Եւ թագաւորը դրաւ դորանց Լիբանանի անտառի տանը։</verse>
				<verse number="17">Եւ թագաւորը մի փղոսկրեայ մեծ աթոռ շինեց եւ նորան մաքուր ոսկիով պատեց։</verse>
				<verse number="18">Եւ այն աթոռը վեց աստիճան եւ մէկ ոսկի պատուանդան ունէր աթոռին կցուած. Եւ նստելու տեղը այս եւ այն կողմից յենարաններ ունէր. Եւ երկու առիւծներ կային այդ յենարանների մօտ։</verse>
				<verse number="19">Եւ տասնեւերկու առիւծներ էին կանգնած այնտեղ վեց աստիճանների վերայ այս եւ այն կողմից. Այսպիսի բան չէր շինուած ոչ մի թագաւորութիւնում։</verse>
				<verse number="20">Եւ Սողոմոն թագաւորի բոլոր խմելիքի անօթները եւ Լիբանանի անտառի տան անօթները մաքւոր ոսկիից էին, արծաթից չէին, Սողոմոնի օրերին նա մի բան չէր համարվում։</verse>
				<verse number="21">Որովհետեւ թագաւորը նաւեր ունէր, որ Քիրամի ծառաների հետ գնում էին Թարսիս. Երեք տարին մէկ անգամ գալիս էին Թարսիսի նաւերը՝ բեռնուած ոսկիով եւ արծաթով, փղոսկրով, կապիկներով եւ սիրամարգներով։</verse>
				<verse number="22">Եւ մեծացաւ Սողոմոն թագաւորը երկրի բոլոր թագաւորներից հարստութիւնով եւ իմաստութիւնով։</verse>
				<verse number="23">Եւ երկրի բոլոր թագաւորները փափաքում էին Սողոմոնի երեսին, որ լսեն նորա այն իմաստութիւնը որ տուել էր նորա սրտին։</verse>
				<verse number="24">Եւ նորանց ամեն մէկը բերում էր իր ընծան արծաթի անօթներ եւ ոսկի անօթներ, հանդերձներ, զէնք եւ խնկեղէններ, ձիեր եւ ջորիներ տարուց տարի։</verse>
				<verse number="25">Եւ Սողոմոնը ձիերի եւ կառքերի համար չորս հազար ախոռ ունէր, եւ տասնեւերկու հազար ձիաւոր. Եւ նա նորանց դրաւ կառքերի քաղաքներում եւ թագաւորի մօտ Երուսաղէմում։</verse>
				<verse number="26">Եւ նա թագաւորում էր բոլոր թագաւորների վերայ Եփրատ գետիցը մինչեւ Փղշտացիների երկիրը, եւ մինչեւ Եգիպտոսի սահմանը։</verse>
				<verse number="27">Եւ թագաւորը արծաթը Երուսաղէմում քարի նման հասարակ բան շինեց, եւ եղեւնափայտը դաշտի մոլաթզենիի պէս շատ արաւ։</verse>
				<verse number="28">Եւ Սողոմոնի համար ձիեր էին բերում Եգիպտոսից եւ ամեն երկիրներից։</verse>
				<verse number="29">Եւ Սողոմոնի առաջին ու վերջին գործերի մնացորդը, ահա նորանք գրուած են Նաթան մարգարէի պատմութիւնումը, եւ Սիլօնացի Աքիայի մարգարէութիւնումը, եւ Ադդով տեսանողի Նաբատեան Յերոբովամի վերայ գրած տեսիլքներումը։</verse>
				<verse number="30">Եւ Սողոմոնը թագաւորութիւն արաւ Երուսաղէմում բոլոր Իսրայէլի վերայ քառասուն տարի։</verse>
				<verse number="31">Եւ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին իր հայր Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի Ռոբովամը թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ Ռոբովամը գնաց Սիւքէմ, որովհետեւ բոլոր Իսրայէլը գնացել էր այնտեղ նորան թագաւոր անելու համար։</verse>
				<verse number="2">Եւ եղաւ երբոր Նաբատեան Յերոբովամը, որ Սողոմոն թագաւորի երեսից փախած Եգիպտոսումն էր լսեց, այն ժամանակ ետ դառաւ Յերոբովամը Եգիպտոսից.</verse>
				<verse number="3">Եւ մարդ ուղարկեցին ու նորան կանչեցին, եւ եկաւ Յերոբովամը եւ բոլոր Իսրայէլը եւ խօսեցին Ռոբովամի հետ ասելով.</verse>
				<verse number="4">Հայրդ մեր լուծը ծանրացրել էր, բայց դու հիմա թեթեւացրու քո հօր խիստ ծառայութիւնը եւ նորա մեր վերայ դրած ծանր լուծը, այն ժամանակ քեզ ծառայութիւն կանենք։</verse>
				<verse number="5">Եւ նա նորանց ասեց. Գնացէք եւ երեք օրից յետոյ դարձեալ ինձ մօտ եկէք. Եւ ժողովուրդը գնաց։</verse>
				<verse number="6">Եւ Ռոբովամ թագաւորը խորհուրդ արաւ այն ծերերի հետ, որ կանգնում էին նորա հայր Սողոմոնի առաջին նորա կենդանութեանը, եւ ասեց. Ի՞նչպէս էք դուք ինձ խորհուրդ տալիս, որ ես այս ժողովրդին պատասխան տամ։</verse>
				<verse number="7">Եւ նորանք նորա հետ խօսեցին ասելով. Եթէ դու այս ժողովրդին քաղցր լինիս եւ նորանց հաճոյանաս, եւ նորանց հետ բարի խօսքեր խօսես, այն ժամանակ նորանք միշտ քո ծառաները կլինին։</verse>
				<verse number="8">Իսկ նա մերժեց ծերերի խրատը, որ նորան տուին, եւ խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որ իր հետ էին մեծացել եւ նորա առաջին կանգնել էին։</verse>
				<verse number="9">Եւ նորանց ասեց. Դո՞ւք ինչ խորհուրդ էք տալիս որ այս ժողովրդին պատասխան տամ, որ ինձ հետ խօսեցին ասելով թէ Այն լուծը թեթեւացրու, որ քո հայրը դրել է մեր վերայ։</verse>
				<verse number="10">Եւ նորա հետ մեծացած երիտասարդները խօսեցին նորա հետ ասելով. Այսպէս ասիր այն ժողովրդին որ քեզ հետ խօսել եւ ասել է թէ քո հայրը մեր լուծը ծանրացրել էր, իսկ դու թեթեւացրու մեր վերայից. Այսպէս խօսիր նորանց հետ. Իմ ճկոյթը հաստ է իմ հօր մէջքիցը։</verse>
				<verse number="11">Եւ արդ՝ իմ հայրը ձեզ վերայ ծանր լուծ էր դրել, բայց ես աւելացնելու եմ ձեր լուծի վերայ. Իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, իսկ ես՝ կարիճներով։</verse>
				<verse number="12">Եւ յերոբովամը ու բոլոր ժողովուրդը եկան Ռոբովամի մօտ երրորդ օրը ինչպէս որ թագաւորը խօսել էր ասելով. Երրորդ օրը դարձեալ ինձ մօտ եկէք։</verse>
				<verse number="13">Եւ թագաւորը խիստ պատասխանեց ժողովրդին, եւ մերժեց ծերերի խորհուրդը։</verse>
				<verse number="14">Եւ նորանց հետ խօսեց այն երիտասարդների խորհրդի յարմար ասելով. Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, բայց ես աւելացնելու եմ նորա վերայ. Իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, բայց ես՝ կարիճներով։</verse>
				<verse number="15">Եւ թագաւորը չլսեց ժողովրդին, որովհետեւ Աստուծոյ կողմից այսպէս էր դարձուած, որպէս զի Տէրը հաստատէ իրայն խօսքը, որ խօսել էր Սիլօնացի Աքիայի ձեռովը Նաբատեան Յերոբովամի մասին։</verse>
				<verse number="16">Եւ երբոր բոլոր Իսրայէլը տեսաւ որ թագաւորը չլսեց նորանց, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագաւորին ասելով. Մենք ի՞նչ բաժին ունինք Դաւիթի մօտ, եւ մենք Յեսսէի որդիի մօտ ժառանգութիւն չունինք. Ամեն մարդ իր վրանը թող գնայ, ով իսրայէլացիք. Հիմա դու քո տունը հոգա, ով Դաւիթ. Եւ բոլոր Իսրայէլը գնաց իր վրանները։</verse>
				<verse number="17">Եւ Իսրայէլի որդկանց վերայ, որ բնակվում էին Յուդայի քաղաքներումը, թագաւոր եղաւ Ռոբովամը։</verse>
				<verse number="18">Եւ Ռոբովամ թագաւորը հարկերի տեսուչ Ադորամին ուղարկեց, բայց բոլոր Իսրայէլը նորան քարկոծեցին քարերով, եւ նա մեռաւ. Եւ Ռոբովամ թագաւորը շտապեց, որ կառքը հեծնէ ու փախչէ Երուսաղէմ։</verse>
				<verse number="19">Այսպէս Իսրայէլը ապստամբուեց Դաւիթի տունիցը մինչեւ այսօր։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ Ռոբովամն եկաւ Երուսաղէմ եւ ժողովեց Յուդայի եւ բենիամինի տանիցը հարիւր ութսուն հազար ընտիր պատերազմողներ, որ Իսրայէլի հետ պատերազմ անեն եւ թագաւորութիւնը ետ դարձնեն Ռոբովամին։</verse>
				<verse number="2">Եւ Տիրոջ խօսքն եղաւ Աստուծոյ մարդ Սեմայիային, ասելով.</verse>
				<verse number="3">Ասիր Յուդայի թագաւոր Սողոմոնեան Ռոբովամին եւ Յուդայի ու Բենիամինի մէջ եղող բոլոր իսրայէլացիներին, ասելով.</verse>
				<verse number="4">Այսպէս է ասում Տէրը. Վեր մի գնաք, եւ պատերազմ մի անէք ձեր եղբայրների հետ, ետ դարձէք ամեն մարդ իր տունը. Որովհետեւ ինձանից է եղած այս բանը։ Եւ նորանք լսեցին Տիրոջ խօսքին եւ ետ քաշուեցան Յերոբովամի վերայ գնալուց։</verse>
				<verse number="5">Եւ Ռոբովամը բնակուեց Երուսաղէմում, եւ պարսպաւոր քաղաքներ շինեց Յուդայի մէջ։</verse>
				<verse number="6">Այսինքն շինեց Բեթլէհէմը, Ետամը, Թեկուէն.</verse>
				<verse number="7">Բեթսուրը, Սոքովը, Ոդողոմը,</verse>
				<verse number="8">Գէթը, Մարեսան, Զիփը,</verse>
				<verse number="9">Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան,</verse>
				<verse number="10">Սաարան, Այեղոնը եւ Քեբրոնը, որոնք Յուդայի եւ Բենիամինի մէջ պարսպաւոր քաղաքներ էին։</verse>
				<verse number="11">Եւ պարիսպներն ամրացրեց եւ նորանց մէջ զօրապետներ դրաւ, եւ կերակուրի ու իւղի եւ գինիի շտեմարաններ.</verse>
				<verse number="12">Եւ իւրաքանչիւր քաղաքում վահաններ եւ նիզակներ. Եւ նորանց խիստ շատ ամրացրեց. Եւ Յուդան ու Բենիամինը նորանը եղան։</verse>
				<verse number="13">Եւ բոլոր Իսրայէլի մէջ եղող քահանաներն ու Ղեւտացիները ժողովուեցան նորա մօտ բոլոր սահմաններից.</verse>
				<verse number="14">Որովհետեւ Ղեւտացիները թողում էին իրանց արուարձանները եւ իրանց կալուածքները եւ գնում էին Յուդա եւ Երուսաղէմ, որովհետեւ Յերոբովամը եւ նորա որդիքը նորանց դուրս էին անում Տիրոջ քահանայութիւնիցը։</verse>
				<verse number="15">Եւ իրան համար քահանաներ դրաւ բարձրաւանդակների եւ դեւերի համար եւ իր շինած որթերի համար։</verse>
				<verse number="16">Եւ նորանցից յետոյ Իսրայէլի բոլոր ցեղերիցն իրանց սիրտերը Իսրայէլի Տէր Աստուծուն խնդրելու տուող մարդիկը եկան Երուսաղէմ իրանց հայրերի Տէր Աստուծուն զոհ անելու համար։</verse>
				<verse number="17">Եւ ուժովացրին Յուդայի թագաւորութիւնը, եւ զօրացրին Սողոմոնեան Ռոբովամին երեք տարի. Որովհետեւ գնում էին Դաւիթի եւ Սողոմոնի ճանապարհովը այդ երեք տարին։</verse>
				<verse number="18">Եւ Ռոբովամն իրան համար կին առաւ Դաւիթի որդի Յերիմովթի աղջիկ Մայէլէթին, եւ Յեսսէի որդի Եղիաբի աղջիկ Աբիքէլին.</verse>
				<verse number="19">Եւ նորա համար որդիք ծնեց՝ Յէուսին՝ Սամարիային եւ Զաամին։</verse>
				<verse number="20">Եւ նորանից յետոյ առաւ Աբիսողոմի աղջիկ Մաաքային, որ նորա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային եւ Սաղօմիթին։</verse>
				<verse number="21">Եւ Ռոբովամն Աբիսողոմի աղջիկ Մաաքային աւելի էր սիրում իր բոլոր կնիկներից եւ հարճերից. (որովհետեւ նա ունէր տասնեւութը կին եւ վաթսուն հարճ, եւ ծնեց քսանեւութը տղայ եւ վաթսուն աղջիկ)։</verse>
				<verse number="22">Եւ Ռոբովամը գլխաւոր դրաւ Մաաքայի որդի Աբիային իբրեւ իշխան իր եղբայրների մէջ, որովհետեւ ուզում էր նորան թագաւոր անել։</verse>
				<verse number="23">Եւ նա խելօքութիւն արաւ եւ իր որդիներին Յուդայի եւ Բենիամինի ամեն երկիրների մէջ ցրուեց ամեն պարսպաւոր քաղաքներում. Եւ նորանց առատ ապրուստ տուաւ. Եւ շատ կանայք ուզեց։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ եղաւ երբոր Ռոբովամի թագաւորութիւնը հաստատուեցաւ եւ ինքը զօրացաւ, այն ժամանակ թողեց Տիրոջ օրէնքը եւ բոլոր Իսրայէլը նորա հետ։</verse>
				<verse number="2">Եւ եղաւ Ռոբովամ թագաւորի հինգերորդ տարին որ Եգիպտոսի Սիսակ թագաւորը եկաւ Երուսաղէմի վերայ. Որովհետեւ ապստամբուել էին Տիրոջ դէմ,</verse>
				<verse number="3">Հազար երկու հարիւր կառքով եւ վաթսուն հազար ձիաւորով. Եւ նորա հետ Եգիպտոսից եկած ժողովրդին թիւ չկար՝ Լիբէացիք, Սովկիացիք եւ Եթովպացիք։</verse>
				<verse number="4">Եւ նա առաւ Յուդայի պարսպաւոր քաղաքները, եւ եկաւ մինչեւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="5">Եւ Սեմայիա մարգարէն եկաւ Ռոբովամի եւ Յուդայի իշխանների մօտ, որոնք Սիսակի երեսից ժողովուել էին Երուսաղէմ, եւ ասեց նորանց. Այսպէս է ասում Տէրը. Դուք ինձ թողեցիք, ուրեմն ես էլ թողեցի ձեզ Սիսակի ձեռքին։</verse>
				<verse number="6">Եւ խոնարհեցին Իսրայէլի իշխանները եւ թագաւորը, եւ ասեցին. Տէրը արդար է։</verse>
				<verse number="7">Եւ երբոր Տէրը տեսաւ նորանց խոնարհելը, Տիրոջ խօսքը եղաւ Սեմայիային ասելով. Նորանք խոնարհեցին. Ես նորանց չեմ կորցնիլ, եւ նորանց շուտով ազատութիւն կտամ, եւ իմ բարկութիւնը չի թափուիլ Երուսաղէմի վերայ Սիսակի ձեռքով։</verse>
				<verse number="8">Բայց նորան ծառաներ կլինին, եւ կհասկանան իմ ծառայութիւնը եւ երկրաւոր թագաւորների ծառայութիւնը։</verse>
				<verse number="9">Եւ Եգիպտոսի Սիսակ թագաւորը եկաւ Երուսաղէմի վերայ եւ առաւ Տիրոջ տան գանձերը եւ թագաւորի տան գանձերը՝ բոլորը առաւ. Սողոմոնի շինած ոսկի ասպարներն էլ առաւ։</verse>
				<verse number="10">Եւ Ռոբովամ թագաւորը նորանց փոխարէն պղնձի ասպարներ շինեց, եւ յանձնեց թագաւորի տան մուտքը պահպանող սուրհանդակների գլխաւորներին։</verse>
				<verse number="11">Եւ երբոր թագաւորը Տիրոջ տունն էր մտնում, գալիս էին սուրհանդակները եւ կրում էին նորանց, եւ դարձեալ տանում էին նորանց սուրհանդակների տունը։</verse>
				<verse number="12">Եւ հէնց որ նա խոնարհեց, Տիրոջ բարկութիւնը ետ դառաւ նորանից, եւ նա նորան բոլորովին չկորցրեց. Եւ Յուդայի մէջ լաւ բաներ էլ կային։</verse>
				<verse number="13">Եւ Ռոբովամ թագաւորը զօրացաւ Երուսաղէմում եւ թագաւորութիւն էր անում. Արդէն քառասունեւմէկ տարեկան էր Ռոբովամը երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւեօթը տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում, այսինքն այն քաղաքում որ Տէրը ընտրեց նորան Իսրայէլի բոլոր ցեղերիցը իր անունը այնտեղ դնելու համար։ Եւ նորա մօր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։</verse>
				<verse number="14">Եւ նա չարութիւն արաւ, որովհետեւ իր սիրտը չուղղեց, որ Տիրոջը խնդրէր։</verse>
				<verse number="15">Եւ Ռոբովամի առաջին եւ վերջին գործերը, ահա նորանք գրուած են Սեմայիա մարգարէի պատմութիւնների մէջ եւ Ադդով տեսանողի ազգաբանութիւնների մէջ։ Եւ Ռոբովամն ու Յերոբովամը ամեն ժամանակ պատերազմեր ունեցան։</verse>
				<verse number="16">Եւ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Աբիան թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Յերոբովամ թագաւորի տասնեւութերորդ տարին թագաւոր եղաւ Աբիան Յուդայի վերայ։</verse>
				<verse number="2">Երեք տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Միքայիա՝ Գաբաացի Ուրիէլի դուստր։ Եւ պատերազմ կար Աբիայի եւ յերոբովամի մէջ։</verse>
				<verse number="3">Եւ Աբիան պատերազմ կազմեց զօրաւոր եւ պատերազմող մարդիկներով՝ չորս հարիւր հազար ընտիր մարդով. Եւ Յերոբովամը պատերազմ սարքեց նորա հետ ութը հարիւր հազար ընտիր քաջազուն մարդիկներով։</verse>
				<verse number="4">Եւ Աբիան կանգնեց Սեմարիմ սարի վերայ, որ Եփրեմի լեռնակողմին էր, եւ ասեց. Ինձ լսեցէք, ով Յերոբովամ եւ բոլոր Իսրայէլ։</verse>
				<verse number="5">Մի՞թէ ձեզ յայտնի չէ որ Իսրայէլի Տէր Աստուածը Իսրայէլի վերայ թագաւորելը տուել է Դաւիթին յաւիտեան՝ նորան եւ նորա որդկանցը աղի ուխտով։</verse>
				<verse number="6">Եւ Դաւիթի որդի Սողոմոնի ծառան Նաբատեան Յերոբովամը կանգնեց եւ ապստամբուեց իր տիրոջ դէմ։</verse>
				<verse number="7">Եւ նորա մօտ ժողովուեցան դարտակ եւ անօրէն մարդիկ եւ ընդդիմացան Սողոմոնեան Ռոբովամի դէմ, բայց Ռոբովամը երեխայ եւ փափկասիրտ էր, եւ նորանց դէմ չկանգնեց։</verse>
				<verse number="8">Եւ հիմա դուք կարծո՞ւմ էք թէ դէմ կկենաք Տիրոջ թագաւորութեան առաջին, որ դաւիթի ձեռին էր. Որովհետեւ դուք մեծ բազմութիւն էք եւ ձեզ հետ են ոսկի որթերը, եւ Յերոբովամը ձեզ համար աստուածներ է շինել։</verse>
				<verse number="9">Մի՞թէ դուք դուրս չարիք Տիրոջ քահանաներին՝ Ահարօնի որդկանցը եւ Ղեւտացիներին եւ ձեզ համար քահանաներին՝ Ահարօնի որդկանցը եւ Ղեւտացիներին եւ ձեզ համար քահանաներ շինեցիք ուրիշ երկիրների ժողովուրդների պէս։ Ձեռքը լցուելու համար ամեն մէկը որ գալիս էր մէկ զուարակով եւ եօթը խոյերով՝ քահանայ էր լինում չաստուածների համար։</verse>
				<verse number="10">Բայց մեր Աստուածը Եհովան է, եւ մենք նորան չթողեցինք. Եւ Տիրոջը ծառայող քահանաներն Ահարօնի որդիքն են, եւ Ղեւտացիները՝ իրանց գործումը։</verse>
				<verse number="11">Եւ Տիրոջ ողջակէզներ են զոհում ամեն առաւօտ եւ ամեն իրիկուն, եւ անուշահոտ խունկ են ծխում, եւ մաքուր սեղանի վերայ շարում առաջաւորութեան հացը, եւ պատրաստում ոսկի աշտանակը եւ նորա ճրագները ամեն իրիկուն վառելու համար. Որովհետեւ մենք պահում ենք մեր Տէր Աստուծոյ պահպանութիւնը, իսկ դուք նորան թողել էք։</verse>
				<verse number="12">Եւ ահա Աստուած մեզ հետ է իբրեւ գլխաւոր. Եւ նորա քահանաները եւ ազդարարութեան փողերը, որ ազդարարեն ձեզ դէմ. Իսրայէլի որդիք, մի պատերազմիք ձեր հայրերի Տէր Աստուծոյ հետ. Որովհետեւ յաջողութիւն չէք գտնիլ։</verse>
				<verse number="13">Բայց յերոբովամը դարձրեց դարանակալներին, որ գան նորանց ետեւից. Եւ իրանք լինին յուդայեանների առաջից, իսկ դարանակալները նորանց ետեւից։</verse>
				<verse number="14">Եւ Յուդայեանք մտիկ տուին, եւ ահա պատերազմը առաջից եւ ետեւից էր, եւ աղաղակեցին Տիրոջը, եւ քահանաները հնչեցրին փողերը։</verse>
				<verse number="15">Եւ Յուդայի մարդիկը աղաղակեցին. Եւ եղաւ որ Յուդայեանք աղաղակելիս, Աստուած հարուած տուաւ Յերոբովամին եւ բոլոր Իսրայէլին Աբիայի եւ Յուդայի առաջին։</verse>
				<verse number="16">Եւ Իսրայէլի որդիքը փախան Յուդայի առաջից, եւ Աստուած նորանց մատնեց նորանց ձեռքը։</verse>
				<verse number="17">Եւ Աբիան ու նորա ժողովուրդը մեծ կոտորած արին նորանց մէջ. Եւ Իսրայէլից հինգ հարիւր հազար ընտիր մարդիկ ընկան կոտորուած։</verse>
				<verse number="18">Այն ժամանակ նուաճուեցան Իսրայէլի որդիքը, եւ Յուդայի որդիքը զօրացան, որովհետեւ ապաւինեցին իրանց հայրերի Տէր Աստուծոյ վերայ։</verse>
				<verse number="19">Եւ Աբիան հալածեց Յերոբովամին եւ նորանից քաղաքներ առաւ՝ Բեթէլը եւ նորա գիւղերը, Յեսանան եւ նորա գիւղերը, եւ Եփրոնն ու նորա գիւղերը։</verse>
				<verse number="20">Եւ Յերոբովամն այլ եւս ոյժ չգտաւ Աբիայի օրերումը. Եւ Տէրը նորան զարկեց, եւ նա մեռաւ։</verse>
				<verse number="21">Եւ Աբիան ուժովացաւ, եւ իրան համար տասնեւչորս կին առաւ, եւ ծնեց քսանեւերկու տղայ եւ տասնեւվեց աղջիկ։</verse>
				<verse number="22">Եւ Աբիայի մնացորդ պատմութիւնը, եւ նորա ընթացքն ու խօսքերը գրուած են Ադդով մարգարէի յիշատակարանի մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ Աբիան ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի Ասան թագաւոր եղաւ նորա տեղ։ Սորա օրերին երկիրը տասը տարի հանգստացաւ։</verse>
				<verse number="2">Եւ Ասան բարութիւն եւ ուղղութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին։</verse>
				<verse number="3">Եւ վերցրեց օտար սեղանները եւ բարձրաւանդակները, եւ կոտրատեց արձանները, եւ Աստարովթները կոտրեց։</verse>
				<verse number="4">Եւ հրամայեց Յուդային որ իրանց հայրերի Տէր Աստուծուն խնդրեն, եւ որ օրէնքն ու պատուիրանքը կատարեն։</verse>
				<verse number="5">Եւ վերցրեց Յուդայի բոլոր քաղաքներից բարձրաւանդակները եւ արեգական կուռքերը, եւ թագաւորութիւնը հանգստացաւ նորա առաջին։</verse>
				<verse number="6">Եւ Յուդայի մէջ պարսպաւոր քաղաքներ շինեց. Որովհետեւ երկիրը հանգիստ էր, եւ նորա հետ պատերազմ չկար այն տարիները. Որովհետեւ Տէրը նորան հանգստութիւն տուաւ։</verse>
				<verse number="7">Եւ Ասան Յուդային ասեց. Այս քաղաքները շինենք, եւ նորանց շրջապատենք պարիսպներով, աշտարակներով, դռներով եւ նիգերով, քանի որ երկիրը մեր առաջն է, որովհետեւ մենք խնդրեցինք մեր Տէր Աստուծուն, մենք խնդրեցինք, եւ նա մեզ հանգստութիւն տուաւ շուրջանակի. Եւ շինեցին ու յաջողուեցան։</verse>
				<verse number="8">Եւ Ասան Յուդայից վահան եւ նիզակ կրող երեք հարիւր հազար զօրք ունէր, եւ Բենիմինից ասպար կրող ու աղեղ քաշող երկու հարիւր ութսուն հազար. Սորանք ամենքը քաջ զօրաւորներ էին։</verse>
				<verse number="9">Եւ Եթովպացի Զարան հազար անգամ հազար զօրքով եւ երեք հարիւր կառքով դուրս եկաւ նորանց վերայ, եւ եկաւ մինչեւ Մարեսա։</verse>
				<verse number="10">Եւ Ասան նորա առաջը դուրս եկաւ, եւ պատերազմ կազմեցին Մարեսայի Սեփաթա ձորումը։</verse>
				<verse number="11">Եւ Ասան աղաղակեց իր Տէր Աստուծուն եւ ասեց. Ով Տէր, քեզ համար մի բան չէ՝ թէ շատին թէ տկարին օգնելը. Մեզ օգնիր, ով մեր Տէր Աստուածը. Որովհետեւ մենք քեզ ենք ապաւինել, եւ քո անունովն ենք եկել այս բազմութեան վերայ, ով Տէր, դու ես մեր Աստուածը, թող մարդը քեզանից զօրաւոր չլինի։</verse>
				<verse number="12">Եւ Տէրը զարկեց Եթովպացիներին Ասայի եւ Յուդայի առաջը, եւ Եթովպացիները փախան։</verse>
				<verse number="13">Եւ Ասան ու նորա հետ եղող ժողովուրդը հալածեցին նորանց մինչեւ Գերարա. Եւ ընկան Եթովպացիներից մինչեւ որ նորանցից կենդանի մնացող չեղաւ. Որովհետեւ Տիրոջ առաջին եւ նորա բանակի առաջին ջարդուեցան, եւ շատ մեծ աւար արին։</verse>
				<verse number="14">Եւ նա զարկեց Գերարայի շուրջի քաղաքները. Որովհետեւ Տիրոջ վախը նորանց վերայ էր, եւ բոլոր քաղաքները կողոպտեցին, որովհետեւ շատ աւար կար նորանց մէջ։</verse>
				<verse number="15">Հովիւների վրաններն էլ զարկեցին, եւ շատ ոչխար եւ ուղտ քշեցին, եւ ետ դառան Երուսաղէմ։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ Աստուծոյ հոգին եկաւ Ովդեդի որդի Ազարիայի վերայ.</verse>
				<verse number="2">Եւ նա դուրս գնաց Ասայի առաջը եւ նորան ասեց. Լսեցէք ինձ, ով Ասա եւ բոլոր Յուդա եւ Բենիամին. Տէրը ձեզ հետ կլինի, քանի որ դուք նորա հետ էք. Եւ եթէ դուք նորան որոնէք, կգտնէք նորան, իսկ եթէ նորան ձգէք, նա էլ ձեզ կձգէ։</verse>
				<verse number="3">Եւ շատ օրեր Իսրայէլը առանց ճշմարիտ Աստուծոյ, առանց ուսուցանող քահանայի, եւ առանց օրէնքի էր մնացել։</verse>
				<verse number="4">Բայց երբոր նա իր նեղութեան մէջ դարձաւ դէպի Իսրայէլի տէր Աստուծուն եւ նորան որոնեց, այն ժամանակ գտաւ նորան։</verse>
				<verse number="5">Եւ այն ժամանակները դուրս եկողի ու մտնողի համար ապահովութիւն չկար. Որովհետեւ երկրի բոլոր բնակիչների մէջ շատ խռովութիւններ կային։</verse>
				<verse number="6">Եւ զարկվում էին ազգ ազգի հետ եւ քաղաք քաղաքի հետ. Որովհետեւ Աստուած ամեն նեղութիւնով զարհուրեցրեց նորանց։</verse>
				<verse number="7">Բայց դուք զօրացէք, եւ ձեր ձեռքերը չթուլանան. Որովհետեւ վարձք կայ ձեր գործին։</verse>
				<verse number="8">Եւ Ասա Ովդեդի որդի Ազարիայի այս խօսքերը եւ մարգարէութիւնը լսելով, զօրացաւ եւ դէն ածեց պղծութիւնները Յուդայի եւ Բենիամինի բոլոր երկրիցը եւ Եփրեմի սարիցն՝ իր առած քաղաքներից, եւ Տիրոջ սեղանը, որ Տիրոջ սրահի առաջ էր, նորոգեց։</verse>
				<verse number="9">Եւ նա ժողովեց բոլոր Յուդան եւ բենիամինը եւ նորանց հետ եղող պանդուխտներին Եփրեմից, Մանասէից եւ Շմաւոնից. Որովհետեւ Իսրայէլից շատ մարդիկ անցան նորա կողմը, տեսնելով որ նորա Տէր Աստուածը նորա հետ էր։</verse>
				<verse number="10">Եւ նորանք Երուսաղէմ ժողովուեցան Ասայի թագաւորութեան տասնեւհինգերորդ տարուայ երրորդ ամսումը,</verse>
				<verse number="11">Եւ այն օրը զոհ արին Տիրոջ համար իրանց բերած աւարիցը եօթը հարիւր արջառ եւ եօթը հազար ոչխար։</verse>
				<verse number="12">Եւ ուխտ արին որ իրանց հայրերի Տէր Աստուծուն բոլոր սրտով եւ բոլոր հոգով խնդրեն։</verse>
				<verse number="13">Եւ ամեն ով որ չխնդրէ Իսրայէլի Տէր Աստուծուն՝ մեռցնուի՝ փոքրիցը մինչեւ մեծը, թէ այր թէ կին։</verse>
				<verse number="14">Եւ երդում արին Տիրոջը բարձր ձանով եւ աղաղակով, փողերով եւ շեփորներով։</verse>
				<verse number="15">Եւ բոլոր Յուդան ուրախացաւ այն երդումի վերայ, որովհետեւ իրանց բոլոր սրտովը երդում արին, եւ իրանց բոլոր յօժարութեամբը խնդրեցին նորան, եւ գտան նորան. Եւ Տէրը հանգստութիւն տուաւ նորանց ամեն կողմանէ։</verse>
				<verse number="16">Եւ Ասան թագաւորի մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնութիւնից, որովհետեւ անտառի կուռք էր շինել նա. Եւ Ասան կոտրատեց նորա կոըռքը եւ փշրեց եւ այրեց Կեդրոն հեղեղատումը։</verse>
				<verse number="17">Սակայն բարձրաւանդակները չհեռացան Իսրայէլից, միայն թէ Ասայի սիրտն ուղիղ էր իր բոլոր օրերումը։</verse>
				<verse number="18">Եւ իր հօր նուէրները եւ իր նուէրները՝ արծաթը, ոսկին եւ անօթները տարաւ Աստուծոյ տունը։</verse>
				<verse number="19">Եւ պատերազմ չեղաւ մինչեւ Ասայի թագաւորութեան երեսունեւհինգերորդ տարին։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Ասայի թագաւորութեան երեսունեւվեցերորդ տարին Իսրայէլի Բաասա թագաւորն եկաւ Յուդայի վերայ եւ շինեց Ռաման որ դուրս եկող ու մտնող չթողէ Յուդայի Ասա թագաւորի համար։</verse>
				<verse number="2">Եւ Ասան արծաթ եւ ոսկի հանեց Տիրոջ տան եւ թագաւորի տան գանձերից եւ ուղարկեց Ասորիների Բենադադ թագաւորին, որ բնակվում էր Դամասկոսում, ասելով.</verse>
				<verse number="3">Դաշինք կայ իմ ու քո մէջ, եւ իմ հօր ու քո հօր մէջ, ահա քեզ համար արծաթ եւ ոսկի եմ ուղարկում. Եկ քանդիր Իսրայէլի թագաւոր Բաասայի հետ քո դաշինքը, որ իմ վերայից ետ քաշուի։</verse>
				<verse number="4">Եւ Բենադադը լսեց Ասա թագաւորին, եւ ուղարկեց իր զօրքերի իշխաններին Իսրայէլի քաղաքները, եւ նորանք զարկեցին Իյօնը, Դանը, Աբէլմայիմը եւ Նեփթաղիմի բոլոր շտեմարանի քաղաքները։</verse>
				<verse number="5">Եւ եղաւ երբոր Բաասան լսեց, դադարեց Ռաման շինելուց, եւ իր գործը ձգեց։</verse>
				<verse number="6">Եւ Ասա թագաւորն առաւ բոլոր Յուդան, եւ վեր առան Բաասայի շինած Ռամայի քարերը եւ նորա փայտերը, եւ նորանցով շինեց Գաբաան եւ մասփան։</verse>
				<verse number="7">Եւ այն ժամանակ եկաւ Անանի տեսանողը Յուդայի թագաւոր Ասայի մօտ եւ ասեց նորան. Որովհետեւ դու ապաւինեցիր Ասորիների թագաւորին, եւ չապաւինեցիր քո Տէր Աստուծուն, նորա համար Ասորիների թագաւորի զօրքը ազատուեցաւ քո ձեռիցը։</verse>
				<verse number="8">Մի՞թէ Եթովպացիք եւ Լիբէացիք խիստ շատ կառքերով եւ ձիաւորներով բազմաթիւ զօրք չէին. Բայց որովհետեւ դու Տիրոջն ապաւինեցիր, նորանց քո ձեռքը մատնեց։</verse>
				<verse number="9">Որովհետեւ Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ. Դու անմտութիւն արիր սորանում. Որովհետեւ սորանից յետոյ պատերազմներ ես ունենալու։</verse>
				<verse number="10">Եւ Ասան բարկացաւ այս տեսանողի վերայ, եւ նորան բանտը դրաւ. Որովհետեւ այս բանի համար նորա վերայ զայրացաւ. Եւ այն ժամանակ Ասան ժողովրդից մի քանիսին հարստահարեց։</verse>
				<verse number="11">Եւ Ասայի առաջին ու վերջին պատմութիւնը, ահա նորանք գրուած են Յուդայի եւ Իսրայէլի թագաւորների գրքումը։</verse>
				<verse number="12">Եւ Ասան հիւանդացաւ իր թագաւորութեան երեսունեւիններորդ տարին իր ոտքերովը. Մինչեւ բարձրը հասաւ նորա հիւանդութիւնը. Բայց իր հիւանդութիւնումն էլ չխնդրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց։</verse>
				<verse number="13">Եւ Ասան ննջեց իր հայրերի հետ եւ մեռաւ իր թագաւորութեան քառասունեւմէկերորդ տարին։</verse>
				<verse number="14">Եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումն այն գերեզմանի մէջ, որ ինքը փորել էր. Եւ նորան պառկեցրին մի անկողնի վերայ որ լցրել էին խունկերով եւ զանազան արուեստագործ բաղադրութիւններով, եւ նորա համար մի շատ մեծ այրելի (խունկ) այրեցին։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ նորա որդի Յովսափատը թագաւոր եղաւ նորա տեղ. Եւ զօրացաւ Իսրայէլի դէմ։</verse>
				<verse number="2">Եւ Յուդայի ամեն պարսպաւոր քաղաքներումը զօրքեր դրաւ եւ պահապան զօրքեր դրաւ Յուդայի երկրումը եւ Եփրեմի քաղաքներումը, որ նորա հայր Ասան առել էր։</verse>
				<verse number="3">Եւ Տէրը Յովսափատի հետ էր, որովհետեւ իր հայր Դաւիթի առաջի ճանապարհներումն էր գնում, եւ Բահաղներ չորոնեց։</verse>
				<verse number="4">Այլ իր հօր Աստուծուն խնդրեց եւ նորա պատուիրանքներումը վարուեցաւ, եւ ոչ թէ Իսրայէլի արածին պէս։</verse>
				<verse number="5">Եւ Տէրը հաստատեց թագաւորութիւնը նորա ձեռքումը. Եւ բոլոր Յուդան ընծաներ էր տալիս Յովսափատին եւ նորա հարստութիւնն ու փառքը շատացաւ։</verse>
				<verse number="6">Եւ նորա սիրտը բարձրացաւ Տիրոջ ճանապարհներումը, եւ նա վերցրեց Յուդայից բարձրաւանդակները եւ Աստարովթի կուռքերը։</verse>
				<verse number="7">Եւ իր թագաւորութեան երրորդ տարիումն ուղարկեց իր իշխաններին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայէլին եւ Միքիային, որ Յուդայի քաղաքներում սովորեցնեն։</verse>
				<verse number="8">Եւ նորանց հետ էին Ղեւտացիները՝ Սեմայիա, Նաթանիա, Զաբաթիա, Ասայէլ, Սեմիարմովթ, Յովնաթան, Ադոնիա, Տուբիա եւ Տոբադոնիա Ղեւտացիները, եւ նորանց հետ էին Եղիսամա եւ Յովրամ քահանաները։</verse>
				<verse number="9">Եւ սովորեցնում էին Յուդայում, եւ նորանց հետ Տիրոջ օրէնքի մէկ գիրքը կար. Եւ շրջեցին Յուդայի բոլոր քաղաքները. Եւ սովորեցնում էին ժողովրդին։</verse>
				<verse number="10">Եւ Տիրոջ վախը եղաւ Յուդայի շրջակայքում եղող բոլոր երկիրների թագաւորութիւնների վերայ, եւ Յովսափատի հետ պատերազմ չարին։</verse>
				<verse number="11">Եւ Փղշտացիներից էլ ընծաներ եւ հարկի փող էին բերում Յովսափատի համար. Արաբացիներն էլ էին բերում նորա համար հօտերից՝ եօթը հազար եօթը հարիւր խոյ եւ եօթը հազար եօթը հարիւր նոխազ։</verse>
				<verse number="12">Եւ Յովսափատը գնալով մեծացաւ՝ շատ բարձր. Եւ Յուդայի մէջ բերդեր եւ շտեմարանների քաղաքներ շինեց։</verse>
				<verse number="13">Եւ նա շատ գործքեր ունէր Յուդայի քաղաքներումը. Եւ Երուսաղէմի մէջ քաջ զօրաւորներ՝ պատերազմող մարդիկ ունէր։</verse>
				<verse number="14">Եւ սա է նորանց համարը իրանց ազգատոհմերի համեմատ. Յուդայի հազարապետները՝ Եդնա իշխան, եւ նորա հետ երեք հարիւր հազար քաջ զօրաւորներ։</verse>
				<verse number="15">Եւ նորանից յետոյ՝ Յօհանան իշխան, եւ նորա հետ երկու հարիւր ութսուն հազար։</verse>
				<verse number="16">Եւ նորանից յետոյ՝ Զեքրիի որդի Ամասիան որ իրան ուխտել էր Տիրոջը, եւ նորա հետ երկու հարիւր հազար քաջ զօրաւորներ։</verse>
				<verse number="17">Եւ բենիամինից քաջ զօրաւոր Եղիադան, եւ նորա հետ երկու հարիւր հազար աղեղնաւոր եւ ասպարաւոր մարդիկ։</verse>
				<verse number="18">Եւ նորանից յետոյ Յովզաբադ, եւ նորա հետ հարիւր ութսուն հազար սպառազինեալներ։</verse>
				<verse number="19">Սորանք էին թագաւորին ծառայութիւն անողները բացի նորանցից, որոնց թագաւորը դրաւ պարսպաւոր քաղաքներումը բոլոր Յուդայի մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ Յովսափատը խիստ շատ փառք եւ հարստութիւն ունէր. եւ խնամութիւն արաւ Աքաաբի հետ։</verse>
				<verse number="2">Եւ մի քանի տարուց յետոյ իջաւ Սամարիա Աքաաբի մօտ. եւ աքաաբը նորա համար եւ նորա հետ եղող ժողովրդի համար շատ ոչխարներ եւ արջառներ մորթեց, եւ նորան համոզեց որ վեր գնայ Ռամովթ-գաղաադ։</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլի Աքաաբ թագաւորն ասեց Յուդայի թագաւոր Յովսափատին. Ինձ հետ կգնա՞ս Ռամովթ-գաղաադ. եւ նա նորան ասեց. Ինչպէս դու՝ այնպէս էլ ես, եւ ինչպէս քո ժողովուրդը՝ այնպէս էլ իմ ժողովուրդը. եւ քեզ հետ կգնամ պատերազմի։</verse>
				<verse number="4">Եւ Յովսափատն ասեց Իսրայէլի թագաւորին. բայց հիմա եկ Տիրոջ խօսքը խնդրիր։</verse>
				<verse number="5">Եւ Իսրայէլի թագաւորը ժողովեց մարգարէներին՝ չորս հարիւր հոգի. եւ նորանց ասեց. Ռամովթ-գաղաադի վերայ պատերազմի գնա՞նք թէ ետ կենամ. եւ նորանք ասեցին. Գնա վերան. եւ Տէրը թագաւորի ձեռքն է տալու։</verse>
				<verse number="6">Եւ Յովսափատն ասեց. Այստեղ էլ ուրիշ մարգարէ չկա՞յ Տիրոջը, նորանից հարցնէինք։</verse>
				<verse number="7">Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Դեռ մէկ ուրիշ մարդ էլ կայ, նորա միջոցովը Տիրոջը հարցնելու. բայց ես նորան ատում եմ, որովհետեւ ինձ համար մարգարէութիւն չէ անում դէպի բարին, այլ ամեն ժամանակ դէպի չարը. դա Յեմլայի որդի Միքիան է։ Եւ Յովսափատն ասեց. Թող թագաւորն այդպէս չխօսէ։</verse>
				<verse number="8">Եւ Իսրայէլի թագաւորը մի ներքինի կանչեց եւ ասեց. Շուտով բեր Յեմլայի որդի Միքիային։</verse>
				<verse number="9">Եւ Իսրայէլի թագաւորը եւ Յուդայի յովսափատ թագաւորը նստել էին, իւրաքանչիւրն իր աթոռի վերայ, զգեստներ հագած նստած՝ կալումը, Սամարիայի դռան առաջին. եւ բոլոր մարգարէները մարգարէանում էին նորանց առաջին։</verse>
				<verse number="10">Եւ Քանանայի որդի Սեդեկիան իրան համար երկաթի եղջիւրներ շինեց եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Սորանցով կհրես Ասորիներին մինչեւ որ նորանց բնաջինջ անես։</verse>
				<verse number="11">Եւ բոլոր մարգարէները այնպէս էին մարգարէանում ասելով. Գնա Ռամովթ-գաղաադ եւ կյաջողուես. եւ տէրը կտայ թագաւորի ձեռքը։</verse>
				<verse number="12">Եւ այն պատգամաւորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նորան ասեց. Ահա մարգարէները միաբերան բարի են խօսում թագաւորի համար, ուրեմն թող քո խօսքն էլ նորանցից մէկի պէս լինի, եւ բարի խօսիր։</verse>
				<verse number="13">Բայց Միքիան ասեց. կենդանի է Տէրը, որ իմ Աստուածն ինչ որ ինձ ասէ, այն եմ խօսելու։</verse>
				<verse number="14">Եւ եկաւ թագաւորի մօտ, եւ թագաւորն ասեց նորան. Միքիա, Ռամովթ-գաղաադ գնա՞նք պատերազմի, թէ ետ կենամ. եւ նա ասեց. Գնացէք եւ կյաջողուէք, եւ նորանք ձեր ձեռքը կտրուին։</verse>
				<verse number="15">Եւ թագաւորը նորան ասեց. Քանի՞ անգամ ես քեզ երդում տամ որ Տիրոջ անունով ինձ բացի ճշմարտութիւնից ոչինչ չասես։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ նա ասեց. Ես տեսայ բոլոր Իսրայէլը ցրուած սարերի վերայ իբրեւ ոչխարներ որ հովիւ չունին, եւ Տէրն ասեց. Սորանք տէր չունին. ամեն մարդ իր տունը դառնայ խաղաղութեամբ։</verse>
				<verse number="17">Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Քեզ չասեցի՞, որ ինձ համար բարի բան չի մարգարէանալ, այլ չար։</verse>
				<verse number="18">Եւ նա ասեց. Ուրեմն լսեցէք Տիրոջ խօսքը, ես տեսայ Տիրոջը՝ նստած իր աթոռի վերայ եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած նորա աջ եւ նորա ձախ կողմին։</verse>
				<verse number="19">Եւ Տէրն ասեց. Ո՞վ կխաբէ Իսրայէլի Աքաաբ թագաւորին, որ վեր գնայ Ռամովթ-գաղաադի վերայ եւ կորչի. եւ մէկն այսպէս էր ասում, եւ միւսն այնպէս էր ասում։</verse>
				<verse number="20">Եւ մի ոգի դուրս եկաւ եւ կանգնեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ես Նորան կխաբեմ. եւ Տէրը նորան ասեց. Ի՞նչով։</verse>
				<verse number="21">Նա էլ ասեց. Ես դուրս կգնամ եւ նորա բոլոր մարգարէների բերանումը սուտ ոգի կլինիմ. եւ Տէրն ասեց. Դու կխաբես, եւ կարող էլ ես. գնա եւ այդպէս արա։</verse>
				<verse number="22">Եւ արդ՝ Տէրը սուտ ոգի է դրել քո այդ մարգարէների բերանումը. բայց Տէրը քեզ համար չարիք է խօսել։</verse>
				<verse number="23">Այն ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մօտեցաւ եւ զարկեց Միքիայի ծնօտին եւ ասեց. Ո՞ր ճանպարհով է անցկացել Տիրոջ հոգին ինձանից, որ քեզ հետ խօսէ։</verse>
				<verse number="24">Միքիան էլ ասեց. Ահա կտեսնես այն օրը որ սենեակից սենեակ կմտնես թաքնուելու համար։</verse>
				<verse number="25">Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Առէք Միքիային եւ տարէք քաղաքագլուխ Ամօնի եւ թագաւորի որդի Յովասի մօտ.</verse>
				<verse number="26">Եւ ասեցէք. Այսպէս է ասում թագաւորը. Սորան բանտը դրէք, եւ նորան կերակրեցէք նեղութեան հացով եւ նեղութեան ջրով մինչեւ իմ խաղաղութեամբ գալը։</verse>
				<verse number="27">Եւ Միքիան ասեց. Եթէ դու խաղաղութեամբ ետ դարձար եկար, Տէրն ինձանով չէ խօսել, նաեւ ասեց. լսեցէք, ով ամեն ժողովուրդներ։</verse>
				<verse number="28">Եւ Իսրայէլի թագաւորն ու Յուդայի յովսափատ թագաւորը գնացին Ռամովթ-գաղաադի վերայ։</verse>
				<verse number="29">Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Պէտք է կերպարանափոխուիլ եւ յետոյ պատերազմի գնալ. բայց դու հագիր քո հանդերձները. եւ Իսրայէլի թագաւորը կերպարանափոխուեցաւ եւ գնաց պատերազմը։</verse>
				<verse number="30">Եւ Ասորիների թագաւորն իր հետ եղող կառապետներին ասեց. Չպատերազմէք ոչ փոքրի եւ ոչ մեծի հետ, այլ միայն Իսրայէլի թագաւորի հետ։</verse>
				<verse number="31">Եւ եղաւ երբոր կառապետները տեսան Յովսափատին, նորանք ասեցին. Իսրայէլի թագաւորը նա է, եւ դարձան դէպի նորան որ նորա հետ պատերազմեն. եւ Յովսափատն աղաղակեց, եւ Տէրը նորան օգնութիւն արաւ. եւ Աստուած նորանց ետ քաշեց նորանից։</verse>
				<verse number="32">Եւ երբոր կառապետները տեսան, որ նա Իսրայէլի թագաւորը չէ, այն ժամանակ ետ դառան նորանից։</verse>
				<verse number="33">Եւ մի մարդ իր անմեղութեամբը քաշեց աղեղը եւ զարկեց Իսրայէլի թագաւորին յօդուածների եւ զրահի միջովը. Եւ նա ասեց կառավարին. Ձեռքդ դարձրու եւ ինձ դուրս տար բանակիցը. Որովհետեւ վիրաւորուեցայ։</verse>
				<verse number="34">Եւ պատերազմը բարձրացաւ այն օրը. Եւ Իսրայէլի թագաւորը կանգնած էր կառքումը Ասորիների դէմ, եւ մեռաւ արեգակը մար մտնելու ժամանակին։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ Յուդայի Յովսափատ թագաւորը խաղաղութեամբ ետ դառաւ իր տունը Երուսաղէմ։</verse>
				<verse number="2">Եւ Անանիի որդի Յէու տեսանողը դուրս եկաւ նորա առաջին եւ ասեց Յովսափատ թագաւորին. Պէ՞տք էր չարին օգնէիր եւ որ Տիրոջը ատողներին սիրէիր. Եւ սորա համար քեզ վերայ բարկութիւն կայ Տիրոջ երեսից։</verse>
				<verse number="3">Բայց քեզ վերայ բարի բաներ են գտնվում. Որովհետեւ բնաջինջ արիր Աստարովթի կուռքերը երկրից, եւ սիրտդ պատրաստեցիր Աստուծուն խնդրելու։</verse>
				<verse number="4">Եւ Յովսափատը բնակվում էր Երուսաղէմումը. Եւ դարձեալ դուրս եկաւ ժողովրդի մէջ՝ Բերսաբէէից մինչեւ Եփրեմի սարը, եւ նորանց դարձրեց իրանց հայրերի Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="5">Եւ դատաւորներ դրաւ երկրումը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքներումը՝ ամեն մէկ քաղաքի մէջ։</verse>
				<verse number="6">Եւ դատաւորներին ասեց. Տեսէք թէ դուք ինչ էք անում. Որովհետեւ դուք մարդի համար չէք տեսնում դատաստանը, այլ Տիրոջ համար, եւ նա ձեզ հետ է դատաստանի գործումը։</verse>
				<verse number="7">Ուրեմն Տիրոջ վախը ձեզ վերայ լինի, զգուշութեամբ գործեցէք. Որովհետեւ մեր Տէր Աստուծոյ մօտ անիրաւութիւն, աչառութիւն եւ կաշառք առնել չկայ։</verse>
				<verse number="8">Եւ Յովսափատը Երուսաղէմումն էլ դրաւ Ղեւտացիներից եւ քահանաներից եւ Իսրայէլի տոհմապետներից Տիրոջ իրաւունքի համար եւ դատելու համար, երբոր ետ էին դարձել Երուսաղէմ։</verse>
				<verse number="9">Եւ նորանց պատուիրեց ասելով. Այսպէս արէք Տիրոջ վախովը հաւատարմութեամբ եւ կատարեալ սրտով.</verse>
				<verse number="10">Եւ ամեն մի դատ, որ գայ ձեզ մօտ ձեր եղբայրներիցը որ բնակվում են իրանց քաղաքներումը՝ թէ արիւնների համար թէ օրէնքի, թէ պատուիրանքի, թէ կանոնների եւ թէ իրաւունքների համար լինի, նորանց լուսաւորեցէք որ Տիրոջ դէմ յանցանք չգործեն, եւ որ բարկութիւն չգայ ձեզ վերայ եւ ձեր եղբայրների վերայ. Այսպէս արէք, եւ յանցաւոր չէք լինիլ։</verse>
				<verse number="11">Եւ ահա Ամարիա մեծ քահանան ձեզ վերայ է Տիրոջ ամեն գործքումը, իսկ Յուդայի տան իշխան՝ Իսմայէլի որդի Զաբադիան՝ թագաւորի ամեն գործքումը. Եւ ոստիկանները՝ Ղեւտացիներն ձեր առաջից. Զօրացէք եւ գործեցէք, եւ Տէրը բարիի հետ կլինի։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ եղաւ սորանից յետոյ, որ Մովաբի որդիքը եւ Ամմոնի որդիքը եւ նորանց հետ Մաոնացիներից էլ եկան Յովսափատի վերայ պատերազմելու։</verse>
				<verse number="2">Եւ ոմանք եկան ու Յովսափատին պատմեցին եւ ասեցին. Քեզ վերայ մեծ բազմութիւն է գալիս ծովի այն կողմից Ասորիների միջից. Եւ ահա նորանք Ասասանթամարումն են, որ է Ենգադդի։</verse>
				<verse number="3">Եւ Յովսափատը վախեցաւ եւ երեսն ուղղեց Տիրոջը խնդրելու, եւ ծոմապահութիւն քարոզեց բոլոր Յուդայի մէջ։</verse>
				<verse number="4">Եւ Յուդայեանք ժողովուեցան Տէրիցն օգնութիւն խնդրելու։</verse>
				<verse number="5">Եւ Յովսափատը կանգնեց Յուդայի եւ Երուսաղէմի ժողովքի մէջ Տիրոջ տանը նոր սրահի առաջին.</verse>
				<verse number="6">Եւ ասեց. Ով մեր հայրերի Տէր Աստուածը, դու չե՞ս այն երկնքում բնակող Աստուածը եւ ազգերի բոլոր թագաւորութիւնների վերայ տիրողը, եւ քո ձեռին է զօրութիւնը եւ ոյժը եւ մէկը չէ կարող քեզ դէմ կենալ։</verse>
				<verse number="7">Չէ՞ որ դու, ով մեր Աստուած, քշեցիր այս երկրի բնակիչներին քո Իսրայէլ ժողովրդի առաջից եւ տուիր այն յաւիտեան քո սիրելի Աբրահամի սերունդին։</verse>
				<verse number="8">Եւ նորանք բնակուեցին այնտեղ եւ նորանում քո անուան համար սրբարան շինեցին եւ ասեցին.</verse>
				<verse number="9">Եթէ մեզ վերայ չարիք, սուր, պատուհաս, եւ ժանտախտ կամ սով գայ, մենք կանգնենք այս տան առաջը քո դիմացը, որովհետեւ քո անունը այս տան վերայ է, եւ դէպի քեզ աղաղակենք մեր նեղութեան միջից, այն ժամանակ լսես եւ ազատես.</verse>
				<verse number="10">Եւ հիմա՝ ահա Ամմոնի եւ Մովաբի որդիքը եւ Սէիր սարի բնակիչները որոնց մէջը մտնելու հրաման չտուիր իսրայէլացիներին երբոր նորանք դուրս էին եկել Եգիպտոսից. Այլ նորանցից քաշուեցան, եւ նորանց չփչացրին.</verse>
				<verse number="11">Բայց ահա նորանք հատուցանում են մեզ՝ մեր վերայ գալով, որ մեզ դուրս անեն քո ժառանգութիւնիցը, որ մեզ ժառանգութիւն տուիր։</verse>
				<verse number="12">Ով մեր Աստուած, մի՞թէ նորանց չես դատիլ. Որովհետեւ մենք զօրութիւն չունինք այս մեծ բազմութեան դէմ, որ եկել է մեզ վերայ, եւ մենք չգիտենք թէ ինչ անենք. Որովհետեւ մեր աչքերը քեզ վերայ է։</verse>
				<verse number="13">Եւ բոլոր Յուդան կանգնած էր Տիրոջ առաջը, նաեւ նորանց երեխայքը. Նորանց կանայքը եւ որդիքը։</verse>
				<verse number="14">Եւ Ասափի որդիներից Ղեւտացի Մաթանիայի որդիի Յէիէլի որդիի Բանիայի որդիի Զաքարիայի որդիի Յազիէլի վերայ եկաւ Տիրոջ հոգին ժողովքի միջումը։</verse>
				<verse number="15">Եւ նա ասեց. Ականջ դրէք, ով բոլոր Յուդա եւ Երուսաղէմի բնակիչներ եւ ով Յովսափատ թագաւոր, Տէրը ձեզ այսպէս է ասում. Դուք մի վախենաք եւ մի զարհուրիք այս մեծ բազմութեան երեսից. Որովհետեւ պատերազմը ձերը չէ այլ Աստուծուն է։</verse>
				<verse number="16">Էգուց իջէք նորանց վերայ. Ահա նորանք վեր են գնում Ասիսի զառիվերովը, եւ դուք նորանց կգտնէք հեղեղատի ծայրումը Յերուէլի անապատի առաջին։</verse>
				<verse number="17">Դուք չէք պատերազմելու այս անգամ. Դուք կացէք, կանգնեցէք եւ կտեսնէք Տիրոջ փրկութիւնը ձեզ հետ, ով Յուդա եւ Երուսաղէմ. Մի վախենաք եւ մի զարհուրիք. Էգուց նորանց դիմացը դուրս եկէք, եւ Տէրը ձեզ հետ է լինելու։</verse>
				<verse number="18">Եւ Յովսափատը խոնարհուեցաւ երեսովը մինչեւ գետինը, եւ բոլոր Յուդան եւ Երուսաղէմի բնակիչները ընկան Տիրոջ առաջը, որ Տիրոջը երկրպագութիւն անեն։</verse>
				<verse number="19">Եւ Կահաթեանց որդիներից եւ Կորխեանց որդիներից եղող Ղեւտացիները վեր կացան Իսրայէլի Տէր Աստուծուն շատ բարձր ձայնով օրհնելու։</verse>
				<verse number="20">Եւ առաւօտը կանուխ վեր կացան եւ գնացին Թեկուէի անապատը. Եւ նորանց գնալու ժամանակին Յովսափատը կանգնեց եւ ասեց. Ինձ լսեցէք, ով Յուդա եւ Երուսաղէմի բնակիչներ. հաւատացէք ձեր Տէր Աստուծուն եւ հաստատ կմնաք. Հաւատացէք նորա մարգարէներին, եւ յաջողութիւն կունենաք։</verse>
				<verse number="21">Եւ խորհուրդ արաւ ժողովրդի հետ, եւ դրաւ Տիրոջ համար երգիչներ եւ սուրբ փառքը օրհնաբանողներ սպառազինեալների առաջից դուրս գալով եւ ասելով. Գոհացէք Եհովայից, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է։</verse>
				<verse number="22">Եւ երբոր նորանք ցնծութեան երգն ու օրհնութիւնն սկսեցին, Տէրը դարանակալներ հանեց Ամմոնի և Մովաբի որդկանց եւ Սէիր սարի բնակիչների դէմ, որ եկել էին Յուդայի վերայ, եւ նորանք կոտորուեցան։</verse>
				<verse number="23">Որովհետեւ Ամմոնի եւ Մովաբի որդիքը վեր կացան Սէիր սարի բնակիչների վերայ ջարդելու եւ բնաջինջ անելու. Եւ երբոր վերջացրին Սէիրի բնակիչներին, իրար օգնեցին միմեանց ջարդելու։</verse>
				<verse number="24">Եւ յուդայեանք եկան անապատի միջի դիտանոցը եւ նայեցին այն բազմութեան վերայ, եւ ահա նորանց դիերը փռուած էին երկրի վերայ, եւ մէկ ազատուած չկար։</verse>
				<verse number="25">Այն ժամանակ Յովսափատը եւ նորա ժողովուրդն եկան նորանց աւարը անելու եւ նորանց մէջ գտան շատ ապրանք էլ, մարմիններ էլ, պատուական անօթներ էլ, եւ իրանց համար կողոպտեցին, որ չէին կարողանում տանել. Երեք օր աւար կողոպտեցին, որովհետեւ շատ էր։</verse>
				<verse number="26">Եւ չորրորդ օրը ժողովուեցան Օրհնութեան հովիտումը. Որովհետեւ այնտեղ օրհնեցին Տիրոջը, նորա համար այնտեղի անունը կոչեցին Օրհնութեան հովիտ մինչեւ այսօր։</verse>
				<verse number="27">Եւ ետ դառան բոլոր Յուդայի եւ Երուսաղէմի մարդիկը եւ Յովսափատն իբրեւ նորանց պարագլուխ, որ յետ դառնան Երուսաղէմ ուրախութեամբ, որովհետեւ Տէրը նորանց ուրախացրել էր իրանց թշնամիներիցն ազատելով։</verse>
				<verse number="28">Եւ նորանք մտան Երուսաղէմ տաւիղներով, քնարներով եւ փողերով Տիրոջ տունը։</verse>
				<verse number="29">Եւ Աստուծոյ երկիւղն եղաւ երկրի թագաւորութիւնների վերայ լսելով թէ Տէրը պատերազմեց Իսրայէլի թշնամիների հետ։</verse>
				<verse number="30">Եւ Յովսափատի թագաւորութիւնը հանգստացաւ, եւ Աստուած նորան հանդարտութիւն տուաւ շուրջանակի։</verse>
				<verse number="31">Եւ Յովսափատը թագաւորեց Յուդայի վերայ. Երեսունեւհինգ տարեկան էր թագաւոր դառնալիս եւ քսանեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում եւ նորա մօր անունն էր Ազուբա՝ դուստր Սաղիի։</verse>
				<verse number="32">Եւ գնաց իր հայր Ասայի ճանապարհումը, եւ նորանից չխոտորուեց, որ ուղղութիւն էր անում Տիրոջ աչքի առաջին։</verse>
				<verse number="33">Միայն թէ բարձրաւանդակները վեր չառնուեցան, եւ ժողովուրդն էլ տակաւին չէր պատրաստել իր սիրտը դէպի իրանց հայրերի Աստուածը։</verse>
				<verse number="34">Եւ Յովսափատի գործերի մնացորդը առաջինները եւ վերջինները, ահա նորանք գրուած են Անանիի որդի Յէուի պատմութիւնների մէջ, որոնք անցել են Իսրայէլի թագաւորների գրքի մէջ։</verse>
				<verse number="35">Եւ սորանից յետոյ ընկերացաւ Յուդայի Յովսափատ թագաւորը Իսրայէլի Ոքոզիա թագաւորի հետ, որ չարութիւն էր գործում.</verse>
				<verse number="36">Եւ նորա հետ ընկերացաւ, որ նաւեր շինեն Թարսիս գնալու համար. Եւ նաւեր շինեցին Գասիոնգաբերում։</verse>
				<verse number="37">Եւ Մարեսացի Դօդիայի որդի Եղիազարը մարգարէացաւ Յովսափատի մասին ասելով. Որովհետեւ դու Ոքոզիայի հետ ընկերացար, Տէրը քանդել է քո գործքը։ Եւ նաւերը կոտրատուեցան եւ չկարողացան Թարսիս գնալ։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ Յովսափատը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի Յովրամը թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
				<verse number="2">Եւ նորա եղբայրները՝ Յովսափատի որդիքը՝ Ազարիա, Յեքիէլ, Զաքարիա, Ազարիու, Միքայէլ եւ Սափատիա էին. Սորանք ամենքը Իսրայէլի թագաւոր Յովսափատի որդիքն էին։</verse>
				<verse number="3">Եւ նորանց հայրը տուաւ նորանց շատ պարգեւներ՝ ոսկի եւ արծաթ եւ պատուական բաներ Յուդայի միջի պարսպաւոր քաղաքներով մէկտեղ. Բայց թագաւորութիւնը տուաւ Յովրամին, որովհետեւ նա էր անդրանիկը։</verse>
				<verse number="4">Եւ երբոր Յովրամը մտաւ իր հօր թագաւորութիւնը եւ հաստատուեցաւ, այն ժամանակ սրով սպանեց իր բոլոր եղբայրներին, նաեւ Իսրայէլի իշխաններից ոմանց։</verse>
				<verse number="5">Յովրամը երեսունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ ութ տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում։</verse>
				<verse number="6">Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհովը, ինչպէս որ Աքաաբի տունն էր անում. Որովհետեւ Աքաաբի աղջիկը նորա կինն էր, եւ չարութիւն արաւ Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="7">Բայց Տէրը չուզեց Դաւիթի տունը կորցնել այն ուխտի համար, որ արել էր Դաւիթի հետ, եւ ինչպէս որ նորան խոստացել էր նորան եւ նորա որդկանցը մէկ ճրագ տալ ամեն ժամանակ։</verse>
				<verse number="8">Նորա օրերին ապստամբուեց Եդովմը Յուդայի ձեռքի տակից, եւ իրանց վերայ մէկ թագաւոր դրին։</verse>
				<verse number="9">Եւ Յովրամը գնաց իր իշխաններովը եւ բոլոր կառքերովը, եւ գիշերը վեր կացաւ զարկեց Եդովմացիներին, որ իրան շրջապատում էին, եւ կառքերի իշխաններին։</verse>
				<verse number="10">Եւ Եդովմացիներն ապստամբուեցին Յուդայի ձեռքի տակից մինչեւ այս օրը. Այն ժամանակ Լեբնան էլ ապստամբուեց նորա ձեռքի տակից, որովհետեւ թողեց իրան հայրերի Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="11">Նա բարձրաւանդականեր էլ շինեց Յուդայի սարերի վերայ, եւ Երուսաղէմի բնակիչներին պոռնկութիւն անել տուաւ եւ մոլորեցրեց Յուդային։</verse>
				<verse number="12">Եւ նորան թուղթ եկաւ Եղիա մարգարէիցն ասելով. Այսպէս է ասում քո հայր Դաւիթի Տէր Աստուածը. Որովհետեւ չգնացիր քո հայր Յովսափատի ճանապարհներովը եւ Յուդայի Ասա թագաւորի ճանապարհներովը,</verse>
				<verse number="13">Այլ գնացիր Իսրայէլի թագաւորների ճանապարհովը եւ պոռնկութիւն անել տուիր Յուդային եւ Երուսաղէմի բնակիչներին Աքաաբի տան պոռնկութիւնների պէս, նաեւ քո հօր տան եղբայրներիդ՝ որ քեզանից լաւ էին, սպանեցիր,</verse>
				<verse number="14">Ահա Տէրը մեծ հարուածով պիտի հարուածէ քո ժողովրդին, քո որդիներին, քո կնիկներին եւ քո բոլոր ստացուածքին.</verse>
				<verse number="15">Եւ քեզ՝ մեծ հիւանդութիւններով՝ փորի հիւանդութիւնով, մինչեւ որ քո փորոտիքը դուրս թափուի հիւանդութիւնիցն օրից օր։</verse>
				<verse number="16">Եւ Տէրը գրգռեց Յովրամի դէմ Փղշտացիների եւ Արաբացիների ոգին, որ բնակվում էին Եթովպացիների կողմերին.</verse>
				<verse number="17">Եւ նորանք գնացին Յուդայի վերայ եւ ճեղքեցին նորան եւ գերի արին թագաւորի տանը գտնուած բոլոր ստացուածքը. Նաեւ նորա որդիներին եւ նորա կիներին. Եւ նորա համար մի որդի չմնաց միայն թէ նորա որդիներից ամենափոքրը՝ Յովաքազը։</verse>
				<verse number="18">Եւ այս ամենից յետոյ Տէրը զարկեց նորան փորոտիքի հիւանդութիւնով որ անբուժելի էր։</verse>
				<verse number="19">Եւ մի քանի ժամանակներից յետոյ, երբոր երկու տարուայ չափ ժամանակ էր անցել վերջացել, նորա փորոտիքը թափուեցան իր հիւանդութիւնիցը, եւ նա մեռաւ չարաչար հիւանդութիւնով։ Եւ նորա ժողովուրդը նորա համար խունկեր չծխեցին ինչպէս որ նորա հայրերի վերայ ծխել էին։</verse>
				<verse number="20">Նա երեսունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ ութը տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ գնաց առանց փափաքուած լինելու, եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը, բայց ոչ թէ թագաւորների գերեզմաններումը։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ Երուսաղէմի բնակիչները թագաւոր արին նորա տեղ նորա փոքր որդի Ոքոզիային. Որովհետեւ բոլոր մեծերին սպանել էին այն գունդերը, որ բանակն էին եկել Արաբացիների հետ։ Եւ թագաւոր եղաւ Յուդայի Յովրամ թագաւորի որդի Ոքոզիան։</verse>
				<verse number="2">Ոքոզիան քառասունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ մէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Գոթողիա՝ դուստր Ամրիի։</verse>
				<verse number="3">Սա էլ գնաց Աքաաբի տան ճանապարհներովը. Որովհետեւ նորա մայրը նորան խրատում էր չարութիւն անելու։</verse>
				<verse number="4">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին Աքաաբի տան պէս. Որովհետեւ նորանք էին նորա խրատ տուողները իր հօր մահից յետոյ նորան փչացնելու համար։</verse>
				<verse number="5">Նաեւ նորանց խորհուրդներովն էր գնում, եւ Իսրայէլի թագաւոր Աքաաբի որդի Յովրամի հետ գնաց պատերազմ Ասորիների թագաւոր Ազայէլի վերայ Ռամովթ-գաղաադ։ Բայց Ասորիները յաղթեցին Յովրամին։</verse>
				<verse number="6">Եւ նա ետ դառաւ, որ բժշկուի Յեզրայէլում այն վերքերից, որ նորան տուին Ռամայում, երբոր պատերազմում էր Ասորիների Ազայէլ թագաւորի հետ։ Եւ Յուդայի թագաւոր Յովրամեան Ազարիան իջաւ Յեզրայէլ Աքաաբի որդի Յովրամին տեսնելու որ հիւանդ էր։</verse>
				<verse number="7">Եւ Աստուածանից էր Ոքոզիայի կործանումը, որ Յովրամի մօտ գնար. Որովհետեւ երբոր եկաւ Յովրամի հետ՝ դուրս եկաւ Նամեսսեան Յէուին առաջը, որին օծել էր Տէրը Աքաաբի տունը բնաջինջ անելու համար։</verse>
				<verse number="8">Եւ եղաւ երբոր Յէուն Աքաաբի տան վերայ դատաստանը գործ էր դնում, այն ժամանակ գտաւ, որ Յուդայի իշխանները եւ Ոքոզիայի եղբօրորդիները ծառայում էին Ոքոզիային, եւ նա նորանց սպանեց։</verse>
				<verse number="9">Եւ որոնեց Ոքոզիային, եւ նորան բռնեցին երբոր նա թաք էր կացել Սամարիայումը, եւ նորան բերին Յէուի մօտ, եւ նորան սպանեց. Եւ նորան թաղեցին. Որովհետեւ ասեցին. Սա այն Յովսափատի որդին է որ Տիրոջը խնդրում էր իր բոլոր սրտովը։ Եւ Ոքոզիայի տանը մէկը չկար որ կարողանար թագաւորել։</verse>
				<verse number="10">Բայց Ոքոզիայի մայր Գոթողիան, երբոր տեսաւ թէ որդին մեռաւ, վեր կացաւ եւ փչացրեց Յուդայի տան բոլոր թագաւորական սերունդը։</verse>
				<verse number="11">Բայց թագաւորի աղջիկը Յօսաբէէն առաւ Ոքոզիայի որդի Յովասին եւ նորան գողացաւ թագաւորի սպանուած որդկանց միջիցը, եւ նորան դրաւ նորա դայեակի հետ անկողինների սենեակումը, եւ այսպէս Յովրամ թագաւորի աղջիկ Յօսաբէէն՝ Յովիադա քահանայի կինը՝ որովհետեւ Ոքոզիայի քոյրն էր, նորան թաքցրեց Գոթողիայի երեսիցը, որ նորան չսպանեց։</verse>
				<verse number="12">Եւ վեց տարի Աստուծոյ տանը թաք կացած մնաց նորանց հետ, եւ Գոթողիան թագաւորութիւն էր անում երկրի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ եօթներորդ տարին զօրացաւ Յովիադան եւ իրան հետ դաշինքի մէջ առաւ հարիւրապետ Յերոամի որդի Ազարիային, Յօհանանի որդի Իսմայէլին, Ովբեդի որդի Ազարիային, Ադայիայի որդի Մաասիային եւ Զեքրիի որդի Եղիսափատին։</verse>
				<verse number="2">Եւ նորանք շրջեցին Յուդայի մէջ եւ ժողովեցին Ղեւտացիներին Յուդայի ամեն քաղաքներիցը եւ Իսրայէլի տոհմապետներին, եւ եկան Երուսաղէմ։</verse>
				<verse number="3">Եւ բոլոր ժողովքը դաշինք արաւ թագաւորի հետ Աստուծոյ տանը. Եւ Յովիադան ասեց նորանց. Ահա թագաւորի որդին պիտի թագաւորէ, ինչպէս որ Տէրն ասել է Դաւիթի որդիների մասին։</verse>
				<verse number="4">Սա է ձեր անելու բանը, ձեր երրորդ մասը որ գալիս են շաբաթ օրը՝ քահանաներից եւ Ղեւտացիներից դռների դռնապաններ լինին.</verse>
				<verse number="5">Եւ մէկ երրորդը լինի թագաւորի տանը, եւ երրորդ մասը Եսոդի դռանը լինի. Իսկ բոլոր ժողովուրդը Տիրոջ տան գաւիթում։</verse>
				<verse number="6">Եւ ոչ ով չմտնէ Տիրոջ տունը բացի քահանաներից եւ Ղեւտացի ծառայողներից, նորանք մտնեն, որովհետեւ նորանք սուրբ են. Եւ բոլոր ժողովուրդը պահէ Տիրոջ պահապանութիւնը։</verse>
				<verse number="7">Եւ Ղեւտացիները շուրջանակի շրջապատեն թագաւորին ամեն մարդ իր զէնքերը ձեռքին. Եւ տունը մտնողը մեռցնուի. Եւ թագաւորի հետ լինիք նորա մտած եւ դուրս եկած ժամանակը։</verse>
				<verse number="8">Եւ Ղեւտացիները եւ բոլոր Յուդան բոլորովին Յովիադա քահանայի պատուիրածին պէս արին. Եւ ամեն մարդ առաւ իր մարդկանցը որ գալիս էին շաբաթ օրը. Որովհետեւ յովիադա քահանան չարձակեց դասակարգութիւնները։</verse>
				<verse number="9">Եւ Յովիադա քահանան տուաւ հարիւրապետներին Դաւիթ թագաւորի նիզակները, ասպարները եւ վահանները, որ Աստուծոյ տանն էին։</verse>
				<verse number="10">Եւ կանգնեցրեց բոլոր ժողովրդին՝ ամեն մէկին իր զէնքը ձեռքին տան աջ կողմից մինչեւ տան ձախ կողմը սեղանի եւ տան մօտ թագաւորի շուրջը.</verse>
				<verse number="11">Եւ դուրս հանեցին թագաւորի որդիին, եւ նորա վերայ դրին թագը եւ վկայութիւնը, եւ նորան թագաւոր շինեցին. Եւ Յովիադան եւ նորա որդիքը նորան օծեցին. Եւ ասեցին. Կեցցէ՜ արքայ։</verse>
				<verse number="12">Եւ Գոթողիան լսեց վազող եւ թագաւորին շնորհաւորող ժողովրդի ձայնը եւ գնաց ժողովրդի մօտ Տիրոջ տունը.</verse>
				<verse number="13">Եւ մտիկ տուաւ, եւ ահա թագաւորը կանգնած էր իր սիւնի մօտ մուտքի կշտին, եւ զօրապետներն ու փողերը՝ թագաւորի մօտ. Եւ երկրի բոլոր ժողովուրդն ուրախանում եւ փողերը հնչեցնում էին, եւ երգիչները եւ երաժիշտները նուագարաններով օրհներգում, այն ժամանակ Գոթողիան պատառեց իր հանդերձները եւ ասեց. Դաւաճանութի՜ւն, դաւաճանութի՜ւն։</verse>
				<verse number="14">Եւ յովիադա քահանան հրամայեց հարիւրապետներին, որ նշանակուած էին զօրքի վերայ եւ ասեց նորանց. Դուրս հանեցէք դորան կարգերի միջից, եւ նորա ետեւից գնացողը սրով սպանուի, որովհետեւ քահանան ասել էր թէ Նորան չսպանէք Տիրոջ տանը։</verse>
				<verse number="15">Եւ նորանք իրանց ձեռքերը ձգեցին նորա վերայ. Եւ երբոր նա թագաւորի պալատը մտնող ձիերի դռան մուտքն էր մտել, այնտեղ նորան սպանեցին։</verse>
				<verse number="16">Եւ Յովիադան ուխտ դրաւ իր մէջ եւ բոլոր ժողովրդի մէջ եւ թագաւորի մէջ, որ Տիրոջ ժողովուրդը լինին։</verse>
				<verse number="17">Եւ բոլոր ժողովուրդը գնաց Բահաղի տունը եւ քանդեցին նորան, նորա սեղանները եւ պատկերները փշրեցին, եւ Բահաղի քուրմ Մատթանին սպանեցին սեղանների առաջին։</verse>
				<verse number="18">Եւ Յովիադան ոստիկաններ դրաւ Տիրոջ տան վերայ այն Ղեւտացի քահանաների ձեռովը, որոնց որոշել էր Դաւիթը Տիրոջ տան համար որ Տիրոջը ողջակէզներ մատուցանեն, ինչպէս գրուած է Մովսէսի օրէնքումը՝ ուրախութիւնով եւ երգով Դաւիթի սահմանածին համեմատ։</verse>
				<verse number="19">Եւ դռնապաններին դրաւ Տիրոջ տան դռների վերայ, որ ոչ մի բանում անմաքուր եղողը չմտնէ։</verse>
				<verse number="20">Եւ վեր առաւ հարիւրապետներին եւ ազնուականներին եւ ժողովրդի իշխաններին եւ երկրի բոլոր ժողովրդին, եւ թագաւորին Տիրոջ տանիցը իջեցրեց, եւ վերի դռան մէջովը մտան թագաւորի տունը, եւ թագաւորին նստեցրին թագաւորութեան աթոռի վերայ։</verse>
				<verse number="21">Եւ երկրի ամեն ժողովուրդն ուրախացաւ, եւ քաղաքը խաղաղեցաւ։ Իսկ Գոթողիային սրով սպանեցին։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Յովասը եօթը տարեկան էր երբոր թագաւոր եղաւ. Եւ քառասուն տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում. Եւ նորա մօր անունն էր Սաբիա՝ Բերսաբէէցի։</verse>
				<verse number="2">Եւ Յովասն ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին Յովիադա քահանայի բոլոր օրերին։</verse>
				<verse number="3">Եւ Յովիադան նորա համար երկու կին առաւ, եւ նա որդիներ եւ աղջիկներ ծնեց։</verse>
				<verse number="4">Եւ սորանից յետոյ Յովասի սիրտն ուզեց, որ Տիրոջ տունը նորոգէ։</verse>
				<verse number="5">Եւ ժողովեց քահանաներին եւ Ղեւտացիներին եւ ասեց նորանց. Դուրս եկէք գնացէք Յուդայի քաղաքները եւ բոլոր Իսրայէլից տարուց տարի փող հաւաքեցէք ձեր Աստուծոյ տունը նորոգելու, եւ դուք շուտով արէք այս գործը. Սկայան Ղեւտացիները շուտով չարին։</verse>
				<verse number="6">Եւ թագաւորը կանչեց Յովիադա իշխանին եւ ասեց նորան. Ի՞նչու համար չես պահանջում Ղեւտացինրից, որ բերեն Յուդայից եւ Երուսաղէմից Տիրոջ ծառայ Մովսէսի եւ Իսրայէլի ժողովքի դրած տուրքը վկայութեան խորանի համար։</verse>
				<verse number="7">Որովհետեւ անօրէն Գոթողիան և նորա որդիքը քանդել են Աստուծոյ տունը եւ Տիրոջ տան բոլոր նուէրները գործ են ածել Բահաղիմի համար։</verse>
				<verse number="8">Եւ թագաւորը հրամայեց եւ մէկ արկղ շինեցին եւ դրին նորան Տիրոջ տան դռանը դուրսում։</verse>
				<verse number="9">Եւ մունետիկ կանչել տուին Յուդայում եւ Երուսաղէմում, որ բերեն Տիրոջ համար Աստուծոյ ծառայ Մովսէսի Իսրայէլի վերայ անապատումը դրած տուրքը։</verse>
				<verse number="10">Եւ բոլոր իշխանները եւ բոլոր ժողովուրդը ուրախացան, եւ բերում ու գցում էին արկղի մէջ մինչեւ որ լցուեցաւ։</verse>
				<verse number="11">Եւ այն ժամանակ երբոր բերում էին արկղը Ղեւտացիների ձեռովը թագաւորի վերակացուի մօտ, եւ երբոր տեսնում էին, որ փողը շատացել է, այն ժամանակ գալիս էր թագաւորի գրագիրը եւ քահանայապետի վերակացուն, եւ դարտակում էին արկղը, յետոյ տանում ետ էին դարձնում իր տեղը. Այսպէս էին անում օր ըստ օրէ. Եւ շատ փող հաւաքեցին։</verse>
				<verse number="12">Եւ թագաւորն ու Յովիադան տալիս էին այն փողը Տիրոջ տան ծառայութեան գործն անողներին. Եւ նորանք քարահատներ եւ հիւսեր էին վարձում Տիրոջ տունը նորոգելու համար, նաեւ տալիս էին երկաթագործներին եւ պղնձագործներին Տիրոջ տունը ամրացնելու համար։</verse>
				<verse number="13">Եւ գործաւորները գործում էին, եւ նորոգութեան գործը կատարուեցաւ նորանց ձեռովը. Եւ Աստուծոյ տունը վերականգնեցին իր չափովը եւ նորան պնդացրին։</verse>
				<verse number="14">Եւ գործը վերջանալուց յետոյ փողի մնացածը բերում էին թագաւորի եւ Յովիադայի առաջին. Եւ նորանք Տիրոջ տան համար անօթներ էին շինում, պաշտաման եւ ողջակէզների համար անօթներ եւ խնկատուփեր եւ ոսկիի ու արծաթի ամաններ. Եւ ողջակէզներ էին մատուցանում միշտ Տիրոջ տանը Յովիադայի բոլոր օրերումը։</verse>
				<verse number="15">Եւ Յովիադան ծերացաւ եւ օրերով կշտացաւ, եւ մեռաւ, եւ մեռնելիս հարիւր երեսուն տարեկան էր։</verse>
				<verse number="16">Եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը թագաւորների հետ. Որովհետեւ նա Իսրայէլում բարութիւն արաւ Աստուծոյ եւ նորա տան համար։</verse>
				<verse number="17">Եւ Յովիադայի մեռնելուց յետոյ եկան Յուդայի իշխանները եւ խոնարոհւթիւն արին թագաւորին. Այն ժամանակը թագաւորը նորանց լսում էր։</verse>
				<verse number="18">Եւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծոյ տունը, եւ ծառայեցին Աստարովթների եւ կուռքերի. Եւ Յուդայի ու Երուսաղէմի վերայ բարկութիւն եկաւ նորանց այս յանցանքի համար։</verse>
				<verse number="19">Եւ նա նորանց մօտ մարգարէներ էր ուղարկում, որ նորանց դարձնեն դէպի Տէրը. Եւ նորանք վկայութիւն արին նորանց դէմ. Բայց նորանք ականջ չդրին։</verse>
				<verse number="20">Եւ Աստուծոյ հոգին եկաւ Յովիադա քահանայի որդի Զաքարիայի վերայ, եւ նա կանգնեց ժողովրդի առաջին մի բարձր տեղ եւ նորանց ասեց. Այսպէս է ասում Աստուած. Ի՞նչու համար էք դուք անցնում Տիրոջ պատուիրանքովը. Ուրեմն յաջողութիւն չէք ունենալ, որովհետեւ դուք թողել էք Տիրոջը, նա էլ կթողէ ձեզ։</verse>
				<verse number="21">Եւ նորանք յարձակուեցան նորա վերայ եւ նորան քարկոծ արին թագաւորի հրամանովը Տիրոջ տան սրահումը։</verse>
				<verse number="22">Եւ Յովաս թագաւորը չյիշեց այն ողորմութիւնը, որ նորա հայրը Յովիադան արել էր նորան, եւ սպանեց նորա որդիին. Եւ նա մեռնելիս ասեց. Տէրը տեսնէ եւ պահանջէ։</verse>
				<verse number="23">Եւ հետեւեալ տարին եկաւ նորա վերայ Ասորիների զօրքը, եւ եկան Յուդայի եւ Երուսաղէմի վերայ եւ փչացրին ժողովրդիցը ժողովրդի բոլոր իշխաններին եւ նորանց բոլոր աւարը ուղարկեցին Դամասկոս՝ թագաւորին։</verse>
				<verse number="24">Թէեւ քիչ մարդկանցով եկան Ասորիների զօրքերը, բայց Տէրը մի շատ մեծ զօրք նորանց ձեռքը մատնեց, որովհետեւ թողել էին իրանց հայրերի Տէր Աստուծուն։ Եւ այսպէս Յովասի դատաստանն արին։</verse>
				<verse number="25">Եւ երբոր նորանք գնացին այնտեղից, նորան մեծ հիւանդութիւնների մէջ թողելով, նորա դէմ դաւաճանութիւն արին նորա ծառաները Յովիադա քահանայի որդկանց արեան համար, եւ նորան սպանեցին իր անկողնի վերայ. Եւ նա մեռաւ. Եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը, բայց չթաղեցին թագաւորների գերեզմանատանը։</verse>
				<verse number="26">Եւ սորանք են նորա դէմ դաւաճանութիւն անողները՝ Ամմոնացի կնկայ Սամեթի որդի Զաբադը, եւ Մովաբացի կնկայ Սամարիթի որդի Յովզաբադը։</verse>
				<verse number="27">Եւ նորա որդկանց համար, եւ նորա դէմ եղած շատ պատգամների մասին, եւ Աստուծոյ տան շինութեան մասին, ահա դորանք գրուած են թագաւորաց գրքի յիշատակարանումը։ Եւ նորա որդի Ամասիան թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Ամասիան քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Յովադան՝ Երուսաղէմացի։</verse>
				<verse number="2">Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, միայն ոչ կատարեալ սրտով։</verse>
				<verse number="3">Եւ երբոր թագաւորութիւնը նորա վերայ հաստատուեցաւ, սպանեց իր թագաւոր հօրը զարկող ծառաներին։</verse>
				<verse number="4">Բայց նորանց որդիներին չսպանեց, որովհետեւ Մովսէսի գրքումը՝ օրէնքումը գրուած է, որ Տէրը պատուիրում է ասելով թէ Հայրերը որդիների պատճառով, եւ որդիքը հայրերի պատճառով չմեռցնուին, այլ ամեն մարդ իր յանցանքի համար մեռնի։</verse>
				<verse number="5">Եւ Ամասիան ժողովեց Յուդային եւ նորանց դրաւ ազգատոհմերի համեմատ հազարապետների եւ հարիւրապետների տակ՝ բոլոր Յուդային եւ Բենիամինին. Եւ նորանց համարեց քսան տարեկանից եւ վեր եղողներին, եւ նորանց գտաւ երեք հարիւր հազար ընտիր պատերազմի գնացող եւ նիզակ ու վահան կրող մարդ։</verse>
				<verse number="6">Եւ Իսրայէլից հարիւր հազար քաջ զօրքեր վարձեց հարիւր տաղանդ արծաթով։</verse>
				<verse number="7">Եւ մի Աստուծոյ մարդ եկաւ նորա մօտ եւ ասեց. Ով թագաւոր, Իսրայէլի զօրքը քեզ հետ չգնայ. Որովհետեւ Տէրը Իսրայէլի հետ չէ, այսինքն բոլոր Եփրեմի որդկանց հետ չէ։</verse>
				<verse number="8">Այլ դու ինքդ գնա, գործիր, զօրացիր պատերազմում. Ապա թէ ոչ, Աստուած քեզ կկործանէ թշնամիի առաջին. Որովհետեւ Աստուած զօրաւոր է օգնելու եւ կործանելու։</verse>
				<verse number="9">Եւ Ամասիան ասեց Աստուծոյ մարդին. Բայց այն հարիւր տաղանդը ի՞նչպէս անեմ, որ տուել եմ Իսրայէլի գունդերին։ Եւ Աստուծոյ մարդն ասեց. Տէրը կարող է քեզ նորանից աւելի տալ։</verse>
				<verse number="10">Եւ Ամասիան ջոկեց Եփրեմից իր մօտ եկող գունդրեը, որ գնան իրանց տեղը. Բայց նորանց բարկութիւնը շատ բորբոքուեց Յուդայի դէմ, եւ ետ դառան իրանց տեղը բորբոքուած բարկութիւնով։</verse>
				<verse number="11">Եւ Ամասիան ուժովացաւ, եւ իր զօրքը հանեց եւ գնաց Աղի ձորը, եւ կոտորեց Սէիրի որդիներից տասը հազար մարդ.</verse>
				<verse number="12">Եւ տասը հազար կենդանի մարդկանց գերի արին Յուդայի որդիքը եւ տարին նորանց քարաժայռի գլուխը, եւ նորանց վայր գցեցին քարաժայռի գլխիցը, եւ նորանք ամենքն էլ կտոր կտոր եղան։</verse>
				<verse number="13">Բայց այն գունդերի մարդիկը, որոնց Ամասիան ետ ուղարկեց, որ նորա հետ պատերազմի չգնան, Յուդայի քաղաքների վերայ յարձակուեցան Սամարիայից մինչեւ Բեթորոն, եւ նորանցից երեք հազար զարկեցին, եւ մեծ աւար արին։</verse>
				<verse number="14">Եւ երբոր Ամասիան ետ էր դառել Եդովմացիներին ջարդելուցը, բերաւ Սէիրի որդկանց աստուածները եւ նորանց կանգնեցրեց իրան համար աստուածներ լինելու, եւ երկրպագութիւն էր անում եւ նորանց խունկ ծխում։</verse>
				<verse number="15">Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ամասիայի դէմ եւ նորա մօտ մի մարգարէ ուղարկեց, եւ նա ասեց նորան. Ի՞նչու համար ես դու այն ազգի աստուածները խնդրում, որոնք չկարողացան իրանց ժողովուրդը ազատել քո ձեռքիցը։</verse>
				<verse number="16">Եւ եղաւ որ նա այս բանը նորան խօսելիս, թագաւորն ասեց նորան. Մի՞թէ քեզ խորհրդական են դրել թագաւորին. Լռիր, որ քեզ չսպանեն։ Եւ մարգարէն լռեց, բայց ասեց. Գիտեմ որ Աստուած որոշել է որ քեզ փչացնէ, որովհետեւ այս բանն արիր եւ չլսեցիր իմ խրատին։</verse>
				<verse number="17">Եւ Յուդայի Ամասիա թագաւորը խորհուրդ արաւ եւ մարդ ուղարկեց Յէուի որդի Յովաքազի որդի՝ Իսրայէլի թագաւոր Յովասի մօտ՝ ասելով. Եկ՝ մեկ իրար երես տեսնենք։</verse>
				<verse number="18">Բայց Իսրայէլի Յովաս թագաւորը մարդ ուղարկեց Յուդայի Ամասիա թագաւորին ասելով. Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղեւնափայտին ասելով. Աղջիկդ իմ որդիին կին տուր. Բայց Լիբանանի վայրի գազանն անց կացաւ եւ կոխ տուաւ փուշին։</verse>
				<verse number="19">Դու ասում ես. Ահա ես յաղթեցի Եդովմին, եւ քո սիրտը բարձրացել է հպարտութեամբ. Հիմա տանդ նստիր. Ի՞նչու համար ես գրգռվում չարութիւնով, որ ընկնես դու եւ Յուդան էլ քեզ հետ։</verse>
				<verse number="20">Բայց Ամասիան չլսեց. Որովհետեւ Աստուածանից էր, որ նորան մատնէ թշնամիի ձեռքը, որովհետեւ խնդրել էին Եդովմի աստուածները։</verse>
				<verse number="21">Եւ Իսրայէլի Յովաս թագաւորը վեր գնաց, եւ իրար երես տեսան, նաեւ Յուդայի Ամասիա թագաւորը Յուդայի Բեթսամիւսում։</verse>
				<verse number="22">Բայց Յուդան յաղթուեցաւ Իսրայէլի առաջին, եւ ամեն մարդ փախաւ իր վրանը։</verse>
				<verse number="23">Եւ Իսրայէլի Յովաս թագաւորը բռնեց Բեթսամիւսում Յովաքազի որդի Յովասի որդի՝ Յուդայի թագաւոր Ամասիային, եւ նորան տարաւ Երուսաղէմ, եւ քանդեց Երուսաղէմի պարիսպիցը Եփրեմի դռնից մինչեւ Անկեան դուռը չորս հարիւր կանգուն։</verse>
				<verse number="24">Եւ բոլոր ոսկին եւ արծաթը եւ Աստուծոյ տանը գտնուած Աբդեդօմի մօտի բոլոր ամանները եւ թագաւորի տան գանձերը, եւ պատանդներ առաւ, եւ ետ դառաւ Սամարիա։</verse>
				<verse number="25">Յուդայի թագաւորը՝ Յովասի որդի Ամասիան ապրեց Իսրայէլի թագաւոր Յովաքազի որդի Յովասի մեռնելուց յետոյ տասնեւհինգ տարի։</verse>
				<verse number="26">Եւ Ամասիայի մնացորդ պատմութիւնը՝ առաջինները եւ վերջինները, ահա դորանք գրուած են Յուդայի եւ Իսրայէլի թագաւորների գրքումը։</verse>
				<verse number="27">Եւ այն ժամանակից, որ Ամասիան խոտորուեց Տիրոջը հետեւելուց, նորա դէմ դաւաճանութիւն հնարեցին Երուսաղէմումը, եւ նա փախաւ Լաքիս, բայց նորա ետեւից մարդիկ ուղարկեցին Լաքիս, եւ նորան այնտեղ մեռցրին։</verse>
				<verse number="28">Եւ նորան ձիերի վերայ բերին, եւ թաղեցին նորան իր հայրերի հետ Յուդայի մայրաքաղաքումը։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Եւ Յուդայի բոլոր ժողովուրդը առաւ Ոզիային որ այն ժամանակ տասնեւվեց տարեկան էր, եւ թագաւոր արին նորան իր հայր Ամասիայի տեղ։</verse>
				<verse number="2">Սա շինեց Ելաթը, եւ նորան ետ դարձրեց Յուդային երբոր թագաւորը իր հայրերի հետ ննջել էր արդէն։</verse>
				<verse number="3">Ոզիան տասնեւվեց տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ յիսունեւերկու տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Յեքելիա՝ Երուսաղէմից։</verse>
				<verse number="4">Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, բոլորովին ինչպէս որ իր հայր Ամասիան արել էր։</verse>
				<verse number="5">Եւ խնդրում էր Աստուծուն Զաքարիայի օրերումը, որ Աստուծոյ տեսիլքներին հմուտ էր. Եւ քանի ժամանակ որ նա խնդրում էր Տիրոջը, Աստուած նորան յաջողութիւն էր տալիս։</verse>
				<verse number="6">Եւ նա դուրս եկաւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ եւ քանդեց Գէթի պարիսպը, Յաբնէի պարիսպը. Եւ Ազովտոսի ու Փղշտացիների երկրումը քաղաքներ շինեց։</verse>
				<verse number="7">Եւ Աստուած նորան օգնեց Փղշտացիների դէմ, Գուր-բահաղում բնակող Արաբացիների դէմ եւ Մաոնացիների դէմ։</verse>
				<verse number="8">Եւ Ամմոնացիք ընծաներ էին տալիս Ոզիային, եւ նորա անունը տարածուեցաւ մինչեւ Եգիպտոսի մուտքը, որովհետեւ նա շատ ուժովացաւ։</verse>
				<verse number="9">Եւ Ոզիան աշտարակներ շինեց Երուսաղէմումն Անկեան դռան վերայ, եւ Ձորի դռան վերայ եւ անկիւնումը, եւ նորանց ամրացրեց։</verse>
				<verse number="10">Եւ աշտարակներ շինեց անապատումը, եւ շատ ջրհորներ փորեց, որովհետեւ շատ անսուններ ունէր հովիտումը եւ դաշտումը. Երկրագործներ եւ այգեգործներ՝ սարերումը եւ Կարմեղոսումը, որովհետեւ երկրագործութիւն սիրող էր։</verse>
				<verse number="11">Եւ Ոզիան գունդերով պատերազմի դուրս եկող պատերազմ անող զօրքեր ունէր՝ Յէիէլ դպրապետի եւ Մաասիա ոստիկանի ձեռքով շինած համարանքի թիւին համեմատ՝ թագաւորի իշխաններից Անանիայի ձեռքին տակ։</verse>
				<verse number="12">Բոլոր քաջազուն տոհմապետների թիւը երկու հազար վեց հարիւր էր։</verse>
				<verse number="13">Եւ նորանց ձեռքի տակ երեք հարիւր եօթը հազար հինգ հարիւր զինուոր կար՝ զինուորի զօրութեամբ պատերազմողներ, որ թագաւորին օգնում էին թշնամիի դէմ։</verse>
				<verse number="14">Եւ Ոզիան ամեն զօրքի համար վահաններ, նիզակներ, սաղաւարտներ, զրահներ, աղեղներ եւ քարերի պարսեր պատրաստեց։</verse>
				<verse number="15">Եւ Երուսաղէմումն արուեստաւոր ճարտարութեամբ շինուած մեքենաներ շինեց, որ աշտարակների եւ անկիւնների վերայ կենան՝ նետեր եւ մեծ մեծ քարեր գցելու համար. Եւ նորա համբաւը մինչեւ հեռու տեղերը գնաց, որովհետեւ զարմանալի կերպով օգնութիւն գտաւ մինչեւ որ ուժովացաւ։</verse>
				<verse number="16">Բայց երբոր զօրացաւ, այն ժամանակ սիրտը հպարտացաւ մինչեւ չարութիւն գործելու, եւ յանցանք գործեց իր Տէր Աստուծոյ դէմ, եւ մտաւ Տիրոջ տաճարը որ խունկի սեղանի վերայ խունկ ծխէ։</verse>
				<verse number="17">Եւ նորա ետեւից Ազարիա քահանան մտաւ, եւ նորա հետ Տիրոջ ութսուն քահանաները որ զօրաւոր մարդիկ էին։</verse>
				<verse number="18">Եւ նորանք Ոզիա թագաւորին դէմ կանգնեցին եւ ասեցին նորան. Քո գործը չէ, ով Ոզիա, որ Տիրոջը խունկ ծխես, այլ Ահարօնի որդիք քահանաներին՝ որոնք սրբուած են խունկ ծխելու. Դուրս եկ սրբարանիցը, որովհետեւ յանցանք գործեցիր եւ սա քեզ համար պատիւ չէ Տէր Աստուածանից։</verse>
				<verse number="19">Եւ Ոզիան բարկացաւ, եւ ձեռքին էր բուրվառը որ խունկ ծխէ. Եւ նա քահանաների վերայ բարկանալիս՝ բորոտութիւնը երեւեցաւ նորա ճակատին քահանաների առաջին Տիրոջ տանը խունկ ծխելու սեղանի մօտ։</verse>
				<verse number="20">Եւ ետ դառան դէպի նորան Ազարիա քահանայապետը, եւ ահա նա բորոտուած էր իր ճակատումը, եւ նորան շուտով այնտեղից դուրս հանեցին. Եւ հէնց ինքն էլ շտապում էր դուրս գալու, որովհետեւ Տէրը նորան զարկել էր։</verse>
				<verse number="21">Եւ Ոզիա թագաւորը բորոտ էր մինչեւ իր մահուան օրը, եւ մի առանձին տան էր բնակվում բորոտուած. Որովհետեւ արգիլուած էր Տիրոջ տանիցը. Իսկ նորա որդին՝ Յովաթամը որ թագաւորի տան վերայ էր, դատում էր երկրի ժողովրդին։</verse>
				<verse number="22">Եւ Ոզիայի մնացորդ պատմութիւնը՝ առաջինը եւ վերջինը՝ գրեց Ամովսի որդի Եսայիա մարգարէն։</verse>
				<verse number="23">Եւ Ոզիան ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին նորա հայրերի հետ թագաւորների գերեզմանների դաշտումը. Որովհետեւ ասեցին, թէ նա բորոտ է։ Եւ նորա որդի Յովաթամը թագաւորեց նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Յովաթամը քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Յերուսա՝ դուստր Սադովկի։</verse>
				<verse number="2">Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին ինչպէս որ արել էր իր հայրը՝ Ոզիան. Միայն որ Տիրոջ տաճարը չմտաւ. Բայց ժողովուրդը տակաւին ապականուած էր։</verse>
				<verse number="3">Դա շինեց Տիրոջ տան վեր դուռը, եւ Ոփաղի պարսպի վերայ շատ բաներ շինեց։</verse>
				<verse number="4">Եւ քաղաքներ շինեց Յուդայի սարումը, եւ անտառներումը բերդեր եւ աշտարակներ շինեց։</verse>
				<verse number="5">Եւ նա պատերազմ արաւ Ամմոնի որդկանց թագաւորի հետ, եւ յաղթեց նորանց. Եւ Ամմոնի որդիքն այն տարին նորան հարիւր տաղանդ արծաթ, եւ տասը հազար քոռ ցորեն, եւ տասը հազար քոռ գարի տուին. Այսպէս արին նորան Ամմոնի որդիքը երկրորդ տարին էլ եւ երրորդին էլ։</verse>
				<verse number="6">Եւ Յովաթամը զօրացաւ. Որովհետեւ ուղղեց իր ճանապարհները իր Տէր Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="7">Եւ Յովաթամի մնացորդ պատմութիւնը, եւ նորա բոլոր պատերազմները եւ նորա ճանապարհները, ահա գրուած են Իսրայէլի եւ Յուդայի յիշատակաց գրքումը։</verse>
				<verse number="8">Քսանեւհինգ տարեկան էր նա երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը։</verse>
				<verse number="9">Եւ Յովաթամը ննջեց իր հայրերի հետ. Եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Աքազը թագաւորեց նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Աքազ քսան տարեկան էր, երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ ուղղութիւն չարաւ Տիրոջ աչքի առաջին ինչպէս իր հայր Դաւիթը։</verse>
				<verse number="2">Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհներովը, եւ Բահաղիմների համար ձուլածոյ կուռքեր էլ շինեց։</verse>
				<verse number="3">Եւ Ենովմի որդիի ձորումը խունկ էր ծխում, եւ իր որդիներին կրակով այրեց այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց Տէրը Իսրայէլի որդկանց առաջից քշել էր։</verse>
				<verse number="4">Եւ զոհ էր մատուցանում եւ խունկ ծխում բարձրաւանդակների վերայ եւ բլուրների վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ։</verse>
				<verse number="5">Եւ նորա Տէր Աստուածը նորան մատնեց Ասորիների թագաւորի ձեռքը. Եւ նորանք զարկեցին նորան, եւ նորանից շատ գերիներ առան, եւ տարին Դամասկոս. Նաեւ Իսրայէլի թագաւորի ձեռքն ընկաւ, եւ նա սորան մեծ հարուածով զարկեց։</verse>
				<verse number="6">Եւ Ռովմելայի որդի Փակէէն մէկ օրուան մէջ Յուդայում հարիւր քսան հազար մարդ սպանեց՝ ամենքն էլ քաջ զօրաւորներ, որովհետեւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="7">Եւ Եփրեմի զօրաւորը Զեքրին սպանեց թագաւորի որդի Մաասիային, եւ պալատի հազարապետ Եզրիկամին, եւ թագաւորի փոխանորդ Եղկանային։</verse>
				<verse number="8">Եւ Իսրայէլի որդիքն իրանց եղբայրներից երկու հարիւր հազար կին, տղայ եւ աղջիկ գերի արին, նաեւ շատ աւար յափշտակեցին նորանցից, եւ աւարը բերին Սամարիա։</verse>
				<verse number="9">Եւ այնտեղ Տիրոջ մէկ մարգարէն կար Ովդեդ անունով, որ դուրս եկաւ Սամարիա մտնող զօրքի առաջը եւ նորանց ասեց. Ահա ձեր հայրերի Տէր Աստուածը Յուդայի վերայ բարկանալով նորանց ձեր ձեռքը մատնեց, եւ դուք նորանց սպանեցիք մի բարկութիւնով, որ մինչեւ երկինքը հասաւ։</verse>
				<verse number="10">Եւ հիմա մտածում էք որ Յուդայի եւ Երուսաղէմի որդկանցը ձեզ համար ծառաներ եւ աղախիններ անէք։ Մի՞թէ հէնց միայն ձեզ վերայ յանցանքներ չկան Տէր Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="11">Եւ հիմա ինձ լսեցէք եւ ետ դարձրէք այդ գերիներին, որոնց դուք գերի էք արել ձեր եղբայրներից, որովհետեւ Տիրոջ սաստիկ բարկութիւնը ձեզ վերայ է։</verse>
				<verse number="12">Եւ Եփրեմի որդկանց իշխաններից վեր կացան այս մարդիկը՝ Յօհանանի որդի Ազարիան, Մեսեղամօթի որդի Բարաքիան, Սեղղումի որդի Եզեկիան եւ Ադղիայի որդի Ամեսային պատերազմից եկողների դէմ.</verse>
				<verse number="13">Եւ ասեցին նորանց. Այդ գերիներին այստեղ մի բերէք. Որովհետեւ դուք մտածում էք, որ Տիրոջ առաջին մենք յանցաւոր լինելով, մեր մեղքերի եւ յանցանքների վերայ աւելացնէք, որովհետեւ մեր յանցանքը շատ է եւ սաստիկ բարկութիւն կայ Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="14">Այն ժամանակ զինուորականները գերիներին եւ աւարը բաց թողեցին իշխանների եւ բոլոր ժողովքի առաջին։</verse>
				<verse number="15">Եւ այն մարդիկը վեր կացան որոնք անունով յիշուած էին, եւ առան գերիներին եւ նորանց բոլոր մերկերին հագցրին աւարիցը, եւ նորանց հանդերձներ եւ կօշիկներ հագցրին, եւ նորանց կերակրեցին եւ խմեցրին եւ իւղով օծեցին նորանց, եւ նորանց բոլոր տկարներին հեծցրին էշերի վերայ եւ տարին Երիքով Արմաւենեաց քաղաքը նորանց եղբայրների մօտ. Եւ ետ դառան Սամարիա։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ Աքազ թագաւորը պատգամ ուղարկեց Ասորեստանի թագաւորներին, որ իրան օգնեն։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Եդովմացիք դարձեալ եկել էին, եւ Յուդային զարկել եւ գերիներ էին գերի արել։</verse>
				<verse number="18">Եւ Փղշտացիներ էլ յարձակուեցան դաշտի եւ Յուդայի հարաւակողմի քաղաքների վերայ եւ առան Բեթսամիւսը, Այեղոնը, Գադերօթը, Սոքովը եւ նորա գիւղերը եւ Թամնան եւ նորա գիւղերը, եւ Գամզովը եւ նորա գիւղերը, եւ բնակվում էին այնտեղ։</verse>
				<verse number="19">Որովհետեւ Տէրը նկուն արաւ Յուդային Իսրայէլի թագաւոր Աքազի պատճառով, որովհետեւ նա անօէնացաւ Յուդայի մէջ եւ ապստամբուեց Տիրոջ դէմ։</verse>
				<verse number="20">Եւ նորայ վերայ եկաւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորը, եւ նորան նեղեց եւ ոչ թէ օգնութիւն արաւ։</verse>
				<verse number="21">Որովհետեւ թէեւ Աքազը կողոպտեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը եւ իշխաններին եւ տուաւ Ասորեստանի թագաւորին, բայց նա նորան օգնութիւն չարաւ։</verse>
				<verse number="22">Եւ այն ժամանակ էլ որ նեղութեան մէջ էր, շարունակ մեղք էր գործում Տիրոջ դէմ դա՝ այդ Աքազ թագաւորը։</verse>
				<verse number="23">Եւ զոհեր էր մատուցանում Դամասկոսի աստուածներին որ իրան ջարդել էին, եւ ասում էր թէ Ասորիների թագաւորների աստուածներն օգնում են իրանց. Ես նորանց զոհեր մատուցանեմ որ ինձ օգնեն. Բայց նորանք իրան եւ բոլոր Իսրայէլին անկման պատճառ եղան։</verse>
				<verse number="24">Եւ աքազը ժողովեց Աստուծոյ տան անօթները, եւ կոտրատեց Աստուծոյ տան անօթները, եւ գոցեց Տիրոջ տան դուռը. Եւ Երուսաղէմի բոլոր անկիւններումը սեղաններ շինեց։</verse>
				<verse number="25">Եւ Յուդայի ամեն մէկ քաղաքի մէջ բարձրաւանդակներ շինեց ուրիշ աստուածների խունկ ծխելու համար. Եւ բարկացրեց իրան հայրերի Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="26">Եւ նորա մնացորդ գործերը եւ նորա բոլոր ճանապարհները՝ առաջինները եւ վերջինները ահա նորանք գրուած են Յուդայի եւ Իսրայէլի թագաւորների գրքումը։</verse>
				<verse number="27">Եւ Աքազը ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին Երուսաղէմ քաղաքումը. բայց նորան չտարին Իսրայէլի թագաւորների գերեզմանները. Եւ նորա որդի Եզեկիան թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Եզեկիան թագաւոր եղաւ քսանեւհինգ տարեկան, եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Աբիա՝ դուստր Զաքարիայի։</verse>
				<verse number="2">Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին ինչպէս որ արել էր նորա հայր Դաւիթը։</verse>
				<verse number="3">Սա իր թագաւորութեան առաջին տարուայ առաջին ամիսը Տիրոջ տան դռները բացաւ, եւ նորոգեց նորանց։</verse>
				<verse number="4">Եւ բերաւ քահանաներին եւ Ղեւտացիներին, եւ նորանց ժողովեց արեւելեան հրապարակումը։</verse>
				<verse number="5">Եւ նորանց ասեց. Ինձ լսեցէք, ով Ղեւտացիներ, հիմա սրբուեցէք, եւ սրբեցէք ձեր հայրերի Տէր Աստուծոյ տունը, եւ սրբարանիցը դուրս հանեցէք պղծութիւնը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ մեր հայրերը ապստամբուեցին եւ չարութիւն արին մեր Տէր Աստուծոյ աչքի առաջին, եւ նորան թողեցին, եւ շրջեցին իրանց երեսը Տիրոջ խորանիցը եւ արհամարհեցին։</verse>
				<verse number="7">Սրահի դռներն էլ գոցեցին, ճրագները հանգցրին, եւ խունկ չծխեցին, եւ սրբարանումը ողջակէզ չմատուցրին Իսրայէլի Աստուծուն։</verse>
				<verse number="8">Տիրոջ բարկութիւնն էլ եկաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ. Եւ նա նորանց մատնեց խռովութեան, աւերման եւ խայտառակութեան, ինչպէս որ դուք տեսնում էք ձեր աչքերովը։</verse>
				<verse number="9">Եւ սորա համար մեր հայրերը սրով ընկան, եւ մեր տղերքն ու մեր աղջկերքը եւ կնիկները գերութեան մէջ են։</verse>
				<verse number="10">Հիմա իմ սրտինը սա է, որ ուխտ անենք Իսրայէլի Տէր Աստուծոյ հետ, որպէս զի նորա բարկութեան բորբոքումը ետ դառնայ մեզանից։</verse>
				<verse number="11">Արդ, որդեակներս, անհոգութիւն մի անէք. Որովհետեւ Տէրը ձեզ ընտրեց, որ նորա առաջը կանգնէք նորան ծառայելու համար եւ նորան սպասաւորներ լինէք եւ խունկ ծխէք։</verse>
				<verse number="12">Եւ վեր կացան Ղեւտացիները՝ Ամեսայիի որդի Մաաթը, Ազարիայի որդի Յովէլը, Կահաթեանները, եւ Մերարեան Աբդիի որդի Կիսը եւ Յալելէլի որդի Ազարիան, եւ Գերսոնեան Զամմայի որդի Յովաքը եւ Յովաքի որդի Եդէնը,</verse>
				<verse number="13">Եւ Եղիսափանեան Մամարին եւ Յէիէլը, եւ Ասափեան Զաքարիան եւ Մաթանիան,</verse>
				<verse number="14">Եւ Եմանեան Յեքիէլը եւ Սեմէին եւ Իդիթունեան Սեմայիան եւ Ոզիէլը,</verse>
				<verse number="15">Եւ ժողովեցին իրանց եղբայրներին եւ սրբուեցան, եւ թագաւորի հրամանին համեմատ Տիրոջ խօսքովը գնացին Տիրոջ տունը մաքրելու համար։</verse>
				<verse number="16">Եւ քահանաները մտան Տիրոջ տան ներսի կողմը որ մաքրուին, եւ դուրս հանեցին բոլոր պղծութիւնը, որ գտան Տիրոջ տաճարումը, Տիրոջ տան գաւիթումը. Եւ Ղեւտացիները վեր առան, որ տանեն դուրս Կեդրոն հեղեղատը։</verse>
				<verse number="17">Եւ սկսեցին սրբել առաջի ամսի մէկին, եւ ամսի ութերորդ օրն եկան Տիրոջ սրահը. Եւ Տիրոջ տունը սրբեցին ութ օրում. Եւ առաջին ամսի տասնեւվեցերորդ օրը վերջացրին։</verse>
				<verse number="18">Եւ ներս գնացին Եզեկիա թագաւորի մօտ եւ նորան ասեցին. Սրբել ենք Տիրոջ բոլոր տունը, եւ ողջակէզի սեղանը, եւ նորա բոլոր անօթները, եւ առաջաւորութեան հացերի սեղանը եւ նորա բոլոր անօթները։</verse>
				<verse number="19">Եւ այն բոլոր անօթները, որոնք Աքազ թագաւորը իր թագաւորութեան եւ ապստամբութեան ժամանակին պղծել էր, պատրաստեցինք եւ սրբեցինք. Եւ ահա նորանք Տիրոջ սեղանի առաջին են։</verse>
				<verse number="20">Եւ Եզեկիա թագաւորն առաւօտը կանուխ վեր կացաւ եւ ժողովեց քաղաքի իշխաններին եւ գնաց Տիրոջ տունը։</verse>
				<verse number="21">Եւ եօթը զուարակ, եօթը խոյ, եօթը գառն եւ եօթը նոխազ իբրեւ մեղքի պատարագ բերին թագաւորութեան եւ սրբարանի եւ Յուդայի համար. Եւ ասեց Ահարօնի ոդիներին՝ քահանաներին, որ ողջակէզ մատուցանեն Տիրոջ սեղանի վերայ։</verse>
				<verse number="22">Եւ նորանք մորթեցին զուարակները, եւ քահանաները վեր առան արիւնը եւ սրսկեցին դէպի սեղանը, եւ խոյերն էլ մորթեցին եւ արիւնը սրսկեցին դէպի սեղանը, եւ գառներն էլ մորթեցին եւ արիւնը սրսկեցին դէպի սեղանը։</verse>
				<verse number="23">Իսկ մեղքի պատարագի նոխազները մօտ բերին թագաւորի եւ ժողովքի առաջը. Եւ նորանք իրանց ձեռքերը նորանց վերայ դրին։</verse>
				<verse number="24">Եւ քահանաները մորթեցին նորանց եւ նորանց արիւնը սրսկեցին իբրեւ մեղքի պատարագ դէպի սեղանը բոլոր Իսրայէլին քաւելու համար. Որովհետեւ թագաւորն ասել էր որ ողջակէզը եւ մեղքի պատարագը բոլոր Իսրայէլի համար է։</verse>
				<verse number="25">Եւ Ղեւտացիներին կանգնեցրեց Տիրոջ տանը ծնծղաներով, տաւիղներով, քնարներով Դաւիթի եւ թագաւորի տեսանող Գադի եւ Նաթան մարգարէի պատուէրին պէս. որովհետեւ Տիրոջ կողմից էր այս պատուէրը իր մարգարէների ձեռովը։</verse>
				<verse number="26">Եւ Ղեւտացիները կանգնեցին Դաւիթի գործիքներովը, եւ քահանաները՝ փողերով։</verse>
				<verse number="27">Եւ Եզեկիան հրամայեց որ ողջակէզը մատուցանեն սեղանի վերայ. Եւ ողջակէզը սկսելիս սկսեց Տիրոջ երգը եւ փողերը եւ նուագելը Իսրայէլի թագաւոր Դաւիթի գործիքներովը։</verse>
				<verse number="28">Եւ բոլոր ժողովը երկրպագութիւն էր անում, եւ երգը երգում, եւ փողերը հնչեցնում էին, բոլորը մինչեւ որ ողջակէզը վերջացրին.</verse>
				<verse number="29">Թագաւորը եւ բոլոր նորա հետ գտնուողները ծռելով երկրպագութիւն արին։</verse>
				<verse number="30">Եւ Եզեկիա թագաւորը եւ իշխաններն ասեցին Ղեւտացիներին որ օրհներգեն Տիրոջը՝ Դաւիթի եւ Ասափ տեսանողի խօսքերովը. Եւ նորանք երգեցին ուրախութեամբ. Եւ խոնարհուելով երկրպագութիւն արին։</verse>
				<verse number="31">Եւ Եզեկիան պատասխան տուաւ եւ ասեց. Հիմա լցրէք ձեր ձեռքերը Տիրոջ համար, մօտեցէք եւ զոհեր եւ օրհնութեան ընծաներ բերէք Տիրոջ տունը։ Եւ ժողովքը զոհեր եւ յօժարութիւն ունեցողը՝ ողջակէզներ։</verse>
				<verse number="32">Եւ ժողովքի բերած ողջակէզների թիւն էր՝ եօթանասուն արջառ, հարիւր խոյ, երկու հարիւր գառ. Այս բոլորը իբրեւ ողջակէզ Տիրոջ համար։</verse>
				<verse number="33">Եւ նուէրները՝ վեց հարիւր արջառ եւ երեք հազար ոչխար։</verse>
				<verse number="34">Միայն թէ քիչ էին քահանաները եւ չկարողացան բոլոր ողջակէզների մորթերը մաշկել. Եւ նորանց օգնեցին իրանց Ղեւտացի եղբայրները մինչեւ որ գործը վերջացաւ եւ մինչեւ որ քահանաները սրբուեցան. Որովհետեւ Ղեւտացիներն աւելի յօժարամիտ էին սրբուելու քան թէ քահանաները։</verse>
				<verse number="35">Եւ ողջակէզներն էլ շատ էին խաղաղութեան զոհերի ճարպովը եւ ողջակէզների թափելու նուէրներովը մէկտեղ։ Եւ այսպէս վերահաստատուեցաւ Տիրոջ տան պաշտօնը։</verse>
				<verse number="36">Եւ ուրախացան Եզեկիան եւ բոլոր ժողովուրդը նորա վերայ, ինչ որ Աստուած պատրաստել էր ժողովրդի համար, որովհետեւ յանկարծ եղաւ այս բանը։</verse>
			</chapter>
			<chapter number="30">
				<verse number="1">Եւ Եզեկիան մարդ ուղարկեց բոլոր Իսրայէլին եւ Յուդային, եւ նամակներ էլ գրեց Եփրեմին եւ Մանասէին որ գան Երուսաղէմ Տիրոջ տունը Իսրայէլի Տէր Աստուծոյ համար զատիկ անելու համար։</verse>
				<verse number="2">Եւ թագաւորը եւ նորա իշխանները եւ բոլոր ժողովքը խորհուրդ արին Երուսաղէմում որ զատիկը երկրորդ ամսումն անեն։</verse>
				<verse number="3">Որովհետեւ չէին կարող այն ժամանակին անել. Նորա համար որ բաւական քահանաներ չէին սրբուած, եւ ժողովուրդը չէր ժողովուած Երուսաղէմ։</verse>
				<verse number="4">Եւ այս բանը հաճոյ երեւեցաւ թագաւորի աչքին եւ բոլոր ժողովքի աչքին։</verse>
				<verse number="5">Եւ նորանք որոշեցին, որ լուր ուղարկեն բոլոր Իսրայէլի մէջ Բերսաբէէից մինչեւ Դան, որ գան զատիկ անեն Իսրայէլի Տէր Աստուծուն Երուսաղէմում. Որովհետեւ շատուց չէին արել ինչպէս որ գրուած էր։</verse>
				<verse number="6">Եւ սուրհանդակները գնացին թագաւորի եւ իշխանների նամակներովը բոլոր Իսրայէլի եւ Յուդայի մէջ, եւ թագաւորի հրամանին համեմատ ասեցին. Ով Իսրայէլի որդիք, դարձէք Եհովային՝ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Տէր Աստուծուն, եւ նա էլ կդառնայ այն ազատուածներին, որ մնացել էք Ասորեստանի թագաւորների ձեռքիցը։</verse>
				<verse number="7">Եւ ձեր հայրերի եւ ձեր եղբայրների նման մի լինիք, որ իրանց հայրերի Տէր Աստուծոյ դէմ ապստամբուեցին. Որոնց նա մատնել է աւերման, ինչպէս որ դուք տեսնում էք։</verse>
				<verse number="8">Արդ մի խստացնէք ձեր պարանոցը ձեր հայրերի պէս. Տիրոջը ձեռք տուէք եւ եկէք նորա սրբարանը, որ սրբել է յաւիտեան, եւ ծառայեցէք ձեր Տէր Աստուծուն, եւ նորա բորբոքած բարկութիւնը կդառնայ ձեզանից։</verse>
				<verse number="9">Որովհետեւ եթէ դուք դառնաք Տիրոջը, ձեր եղբայրներն ու ձեր որդիքը գթութիւն կգտնեն իրանց գերեվարների առաջին, եւ այս երկիրը կդառնան. Որովհետեւ ձեր Տէր Աստուածը ողորմած եւ գթած է, եւ ձեզանից իր երեսը չի դարձնիլ, եթէ դառնաք նորան։</verse>
				<verse number="10">Եւ սուրհանդակները քաղաքից քաղաք էին անցնում Եփրեմի եւ մանասէի երկրումը մինչեւ Զաբուղոն. Բայց նորանք ծաղր էին անում նորանց վերայ եւ արհամարհում էին նորանց։</verse>
				<verse number="11">Միայն Ասերից, Մանասէից եւ Զաբուղոնից խոնարհուեցան ոմանք եւ եկան Երուսաղէմ։</verse>
				<verse number="12">Յուդայի վերայ էլ էր Աստուծոյ ձեռքը՝ նորանց միասիրտ անելու համար, որ թագաւորի եւ իշխանների պատուէրը Տիրոջ բանի մէջ կատարեն։</verse>
				<verse number="13">Եւ բազմաթիւ ժողովուրդ հաւաքուեցաւ Երուսաղէմ՝ երկրորդ ամսումը բաղարջակերաց տօնը կատարելու. Խիստ մեծ ժողովք էր։</verse>
				<verse number="14">Եւ վեր կացան ու հեռացրին Երուսաղէմի միջի սեղանները, եւ բոլոր խունկի սեղանները հեռացրին, եւ գցեցին Կեդրոնի հեղեղատը։</verse>
				<verse number="15">Եւ զատիկը մորթեցին երկրորդ ամսի տասնեւչորսին. Եւ քահանաներն ու Ղեւտացիներն ամաչեցին ու սրբուեցան եւ ողջակէզներ մատուցրին Տիրոջ տանը։</verse>
				<verse number="16">Եւ կանգնեցին իրանց տեղը իրանց կարգին Աստուծոյ մարդ՝ Մովսէսի օրէնքին համեմատ. Քահանաները սրսկում էին արիւնը Ղեւտացիների ձեռքից առնելով։</verse>
				<verse number="17">Որովհետեւ շատերը կային ժողովքի մէջ, որ չէին սրբուած, նորա համար Ղեւտացիներն էին մորթում զատկի գառները ամեն մի անմաքուրի համար, որ սրբեն Տիրոջ համար։</verse>
				<verse number="18">Որովհետեւ ժողովրդից շատերը՝ Եփրեմից, Մանասէից, Իսաքարից եւ Զաբուղոնից եկողների շատերը չէին մաքրուել. Այլ զատիկը կերան գրուածին անհամաձայն. Բայց Եզեկիան աղօթք արաւ նորանց համար ասելով. Բարերար Տէրը ներէ այն ամենին</verse>
				<verse number="19">Որ իր սիրտը պատրաստեց իր հայրերի Աստուած՝ Տէր Աստուծուն խնդրելու, թէեւ չմաքրուած՝ սրբութիւնի մաքրութեան համեմատ։</verse>
				<verse number="20">Եւ Տէրը լսեց Եզեկիային, եւ ժողովրդին ներեց։</verse>
				<verse number="21">Եւ Երուսաղէմումը գտնուող Իսրայէլի որդիքը կատարեցին բաղարջակերաց տօնը եօթն օր մեծ ուրախութեամբ. Եւ օրհնում էին Տիրոջը Ղեւտացիներն ու քահանաները ամեն օր Տիրոջ զօրութիւնը փառաբանելու գործիքներով։</verse>
				<verse number="22">Եւ Եզեկիա քաղցրութեամբ խօսեց բոլոր Ղեւտացիների հետ, որ գիտէին Տիրոջ բարի գիտութիւնը։ Եւ տօնին կերան եօթն օր խաղաղութեան զոհեր զոհելով, եւ իրանց հայրերի Տէր Աստուծուն գովասանելով։</verse>
				<verse number="23">Եւ բոլոր ժողովքը խորհուրդ արին, որ ուրիշ եօթն օր էլ տօն պահեն, եւ եօթն օր էլ ուրախութիւն արին։</verse>
				<verse number="24">Որովհետեւ Յուդայի Եզեկիա թագաւորը ընծայեց ժողովքին հազար զուարակ եւ եօթը հազար ոչխար, եւ իշխաններն ընծայեցին ժողովքին հազար զուարակ եւ տասը հազար ոչխար. Եւ շատ քահանաներ սրբուեցան։</verse>
				<verse number="25">Եւ ուրախացան բոլոր Յուդայի ժողովքը, քահանաները, Ղեւտացիները եւ բոլոր ժողովքը, որ եկել էին Իսրայէլից, եւ Իսրայէլի երկրից եկող եւ Յուդայում բնակող պանդուխտները։</verse>
				<verse number="26">Եւ Երուսաղէմումը մեծ ուրախութիւն կար. Որովհետեւ Իսրայէլի թագաւոր Դաւիթի որդի Սողոմոնի օրերից հետէ Երուսաղէմում սորա նմանը եղած չէր։</verse>
				<verse number="27">Եւ վեր կացան Ղեւտացի քահանաները եւ օրհնեցին ժողովուրդը, եւ նորանց ձայնը լսվում էր, եւ նորանց աղօթքը հասաւ երկինքը Նորա սուրբ բնակարանը։</verse>
			</chapter>
			<chapter number="31">
				<verse number="1">Եւ երբոր այս ամենը վերջացաւ, դուրս եկան այնտեղ գտնուող բոլոր իսրայէլացիները դէպի Յուդայի քաղաքները, եւ կոտրատեցին արձանները, եւ Աստարովթները կտորեցին, եւ քանդեցին բարձրաւանդակները եւ սեղանները բոլոր Յուդայից, Բենիամինից, Եփրեմից ու Մանասէից մինչեւ որ վերջացրին։ Եւ Իսրայէլի բոլոր որդիքը ետ դառան ամեն մէկն իր կալուածքը իրանց քաղաքները։</verse>
				<verse number="2">Եւ Եզեկիան հաստատեց քահանաների եւ Ղեւտացիների դասակարգերի համեմատ ամեն մէկին իր պաշտօնին համեմատ, թէ քահանաներին թէ Ղեւտացիներին ողջակէզների եւ խաղաղութեան զոհերի համար, որ Տիրոջ բանակի դռներումը ծառայեն, գոհանան եւ օրհնաբանեն։</verse>
				<verse number="3">Եւ որոշեց թագաւորի բաժինը իր ստացուածքիցը ողջակէզների համար՝ առաւօտեան եւ երեկոյեան ողջակէզների համար, եւ շաբաթների, ամիսների եւ տօների ողջակէզների համար, ինչպէս որ գրուած է Տիրոջ օրէնքումը։</verse>
				<verse number="4">Եւ հրամայեց Երուսաղէմումը բնակող ժողովրդին, որ քահանաների եւ Ղեւտացիների բաժինը տան, որպէս զի հաստատ մնան Տիրոջ օրէնքումը։</verse>
				<verse number="5">Եւ երբոր այս բանը տարածուեցաւ, այն ժամանակ Իսրայէլի որդիքը առատօրէն բերին ցորենի, գինիի, իւղի, մեղրի եւ բոլոր անդաստանների բերքերի երախայրիքը, եւ ամեն բանի տասանորդը առատութեամբ տարին։</verse>
				<verse number="6">Եւ Յուդայի քաղաքներում բնակող Իսրայէլի եւ Յուդայի որդիքը՝ նորանք էլ արջառների եւ ոչխարների տասանորդները եւ իրանց Տէր Աստուծուն նուիրած սուրբ բաների տասանորդները բերին եւ կուտակ կուտակ արին։</verse>
				<verse number="7">Երրորդ ամսումը սկսեցին դնել կուտակները եւ եօթներորդ ամսումը վերջացրին։</verse>
				<verse number="8">Եւ Եզեկիան եւ այն իշխաններն եկան եւ տեսան կուտակները, եւ օրհնեցին Տիրոջը եւ նորա Իսրայէլ ժողովրդին։</verse>
				<verse number="9">Եւ Եզեկիան հարցրեց քահանաներից եւ Ղեւտացիներից կուտակների մասին։</verse>
				<verse number="10">Եւ Սադովկի տունիցը եղող քահանայապետ Ազարիան նորան պատասխանեց եւ ասեց. Այն ժամանակից որ սկսել են ընծաները բերել Տիրոջ տունը, կերել եւ կշտացել ենք, եւ խիստ շատ աւելացել է, որովհետեւ Տէրը օրհնել է իր ժողովրդին. Եւ աւելորդը այս առատութիւնն է։</verse>
				<verse number="11">Եւ Եզեկիա հրամայեց Տիրոջ տանը շտեմարաններ պատրաստել. Եւ նորանք պատրաստեցին։</verse>
				<verse number="12">Եւ այնտեղ բերին ընծան, տասանորդը եւ նուէրները ճշդութեամբ. Եւ նորանց վերակացուն Ղեւտացի Քոնոնիան էր, եւ նորա եղբայրը Սեմէի՝ փոխանորդ։</verse>
				<verse number="13">Եւ Յեքիէլը, Ազազիան, Նահաթը, Ասայէլը, Յերիմովթը, Յովզաբադը, Եղիէլը, Յեսմաքիան, Մաաթը եւ Բանեան վերակացուներ էին՝ Քոնոնիայի եւ նորա եղբայր Սեմէիի ձեռքի տակ՝ Եզեկիա թագաւորի եւ Աստուծոյ տան առաջնորդ Ազարիայի հրամանովը։</verse>
				<verse number="14">Եւ Ղեւտացի Յեմնայի որդի Կովրէն արեւելեան կողմի դռնապանն էր Աստուծոյ կամաւոր ընծաների վերայ, որ Տիրոջ բարձրացնելու ընծան եւ ամենասուրբ բաները տար։</verse>
				<verse number="15">Եւ նորա մօտ էին Եդենը, Մինիամինը, յեսուն, Սեմայիան, Ամարիան եւ Սեքենիան քահանաների քաղաքներումը հաւատարմութեամբ գործողներ, որ տային իրանց եղբայրներին կարգին համեմատ թէ մեծին թէ փոքրին.</verse>
				<verse number="16">Բացի ազգահամարում գրուած երեք տարեկանից եւ վեր եղող արուներից, այսինքն այն բոլորից որ գալիս են Տիրոջ տունը ամենօրեայ գործով իրանց պաշտօնի համար, իրանց ծառայութիւններովն իրանց դասակարգութիւնների համեմատ.</verse>
				<verse number="17">Եւ ազգահամարում գրուած քահանաներին իրանց ազգատոհմերի համեմատ եւ քսան տարեկանից եւ վեր եղող Ղեւտացիներին իրանց պահապանութիւնների եւ դասակարգութիւնների համեմատ.</verse>
				<verse number="18">Եւ ազգահամարում գրուած նորանց ամեն ընտանիքներին՝ կանանցը, տղերանցը եւ աղջկերանցը՝ բոլոր ժողովքին. Որովհետեւ իրանց հաւատարմութեամբը սրբուեցան սրբութեան համար։</verse>
				<verse number="19">Եւ նորանց քաղաքների արուարձանների արտերումն եղող Ահարօնի որդիք քահանաների համար ամեն մէկ քաղաքներում իրանց անուններովը յիշուած մարդիկ էին նշանակուած, որ բաժիններ տային քահանաների մէջ արուներին եւ Ղեւտացիների ազգահամարում գրուածներին։</verse>
				<verse number="20">Եւ այսպէս արաւ Եզեկիան բոլոր Յուդայումը. Եւ իր Տէր Աստուծոյ առաջին բարի, ուղիղ եւ ճշմարիտ եղածն արաւ։</verse>
				<verse number="21">Եւ իր ամեն գործքումը, որ սկսեց, թէ Աստուծոյ տան ծառայութեան վերաբերմամբ, եւ թէ օրէնքի եւ պատուիրանքի նկատմամբ, իր Աստուծուն խնդրելով իր բոլոր սրտովն արաւ եւ յաջողուեց։</verse>
			</chapter>
			<chapter number="32">
				<verse number="1">Այս գործերից եւ հաւատարմութիւնից յետոյ եկաւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը եւ մտաւ Յուդայի երկիրը, եւ բանակ տուաւ պարսպաւոր քաղաքների վերայ եւ մտածում էր որ առնէ նորանց։</verse>
				<verse number="2">Եւ երբոր Եզեկիան տեսաւ որ Սենեքերիմը եկել է եւ դիտաւորութիւնն է պատերազմել Երուսաղէմի հետ,</verse>
				<verse number="3">Այն ժամանակ խորհուրդ արաւ իր իշխանների եւ զօրաւորների հետ, որ փակէ քաղաքի դրոսումը եղող աղբիւրների ջրերը. Եւ նորանք օգնեցին նորան։</verse>
				<verse number="4">Եւ շատ ժողովուրդ ժողովուեցաւ, եւ փակեցին բոլր աղբիւրները եւ երկրի միջովն անցնող հեղեղատը, ասելով. Ի՞նչու համար գան Ասորեստանի թագաւորները եւ շատ ջուր գտնեն։</verse>
				<verse number="5">Եւ ուժովացաւ Եզեկիան, եւ շինեց բոլոր քանդուած պարիսպներն ու աշտարակները բարձրացրեց, եւ դրսիցը մէկ ուրիշ պարիսպ շինեց եւ նորոգեց Դաւիթի քաղաքում եղող Մելօնը. Եւ շատ զէնքեր եւ ասպարներ շինեց։</verse>
				<verse number="6">Եւ պատերազմի զօրապետներ դրաւ ժողովրդի վերայ, եւ նորանց ժողովեց քաղաքի դռան հրապարակն իր մօտ եւ քաղցրութեամբ խօսեց նորանց հետ ասելով.</verse>
				<verse number="7">Զօրացէք եւ քաջացէք, մի վախենաք եւ մի զարհուրիք Ասորեստանի թագաւորի երեսիցը եւ նորա հետ եղող բոլոր բազմութեան երեսիցը, որովհետեւ մեզ հետ եղողները աւելի շատ են նորա հետ եղողներից։</verse>
				<verse number="8">Նորա հետ կայ մարմնեղէն բազուկ, իսկ մեզ հետ է մեր Աստուածը՝ Եհովան որ մեզ օգնէ եւ մեր պատերազմները պատերազմէ. Եւ ժողովուրդը վստահացաւ Յուդայի թագաւոր Եզեկիայի խօսքերի վերայ։</verse>
				<verse number="9">Սորանից յետոյ Ասորեստանի թագաւորը՝ Սենեքերիմն իր ծառաներին Երուսաղէմ ուղարկեց, երբոր ինքը եւ իր բոլոր զօրքն իրան հետ Լաքիսի դիմացն էր, Յուդայի Եզեկիա թագաւորի եւ Երուսաղէմում եղող բոլոր Յուդայի մօտ ասելով.</verse>
				<verse number="10">Այսպէս է ասում Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը. Դուք ինչի՞ էք ապաւինել եւ նստել Երուսաղէմ բերդումը։</verse>
				<verse number="11">Չէ՞ որ Եզեկիան ձեզ մոլորեցնում է, որ ձեզ սովի եւ ծարաւութեան մահի մատնէ ասելով թէ Մեր Աստուածը Եհովան մեզ ազատելու է Ասորեստանի թագաւորի ձեռքիցը։</verse>
				<verse number="12">Չէ՞ որ նա ինքը Եզեկիան հեռացրեց նորա բարձրաւանդակները եւ սեղանները եւ ասեց Յուդային ու Երուսաղէմին թէ Մէկ սեղանի առաջին երկրպագութիւն արէք, եւ նորա վերայ խունկ ծխեցէք։</verse>
				<verse number="13">Դուք գիտէք թէ ինչ արինք ես եւ իմ հայրերը երկիրների ժողովուրդներին. Մի՞թէ կարողացան այն երկիրների ազգերի աստուածները նորանց երկիրն ազատել իմ ձեռքից։</verse>
				<verse number="14">Իմ հայրերի բնաջինջ արած ազգերի բոլոր աստուածների ո՞րն է որ կարողացաւ իր ժողովուրդն ազատել իմ ձեռքից, որ ձեր Աստուածը կարողանայ ձեզ ազատել իմ ձեռքից։</verse>
				<verse number="15">Ապա ուրեմն թող Եզեկիան ձեզ չխաբէ եւ ձեզ չմոլորեցնէ այդպէս. Եւ նորան մի հաւատաք, որովհետեւ ոչ մի ազգի եւ թագաւորութեան ոչ մի աստուածը չէ կարող իր ժողովուրդն ազատել իմ ձեռքից եւ իմ հայրերի ձեռքից, ուր մնաց ձեր Աստուածն, որ ձեզ չի ազատիլ իմ ձեռքից։</verse>
				<verse number="16">Եւ դեռ աւելի խօսեցին նորա ծառաները Տէր Աստուծոյ մասին եւ նորա ծառայ Եզեկիայի մասին։</verse>
				<verse number="17">Եւ Սենեքերիմը նամակներ գրեց Իսրայէլի Տէր Աստուծուն հայհոյելով եւ ասելով նորա մասին այսպէս. Ինչպէս որ երկիրների ազգերի աստուածներն իրանց ժողովուրդը չազատեցին իմ ձեռքից, այսպէս էլ Եզեկիայի Աստուածը չի ազատիլ իր ժողովրդին իմ ձեռքից։</verse>
				<verse number="18">Եւ մեծ ձայնով կանչեցին Եբրայեցերէն դէպի Երուսաղէմի ժողովուրդը, որ պարսպի վերայ էր, նորանց վախեցնելու եւ շփոթեցնելու համար, որ քաղաքն առնեն։</verse>
				<verse number="19">Եւ Երուսաղէմի Աստուծոյ վերայ խօսեցին ինչպէս երկրի ժողովուրդների աստուածների մասին, որոնք մարդի ձեռքի գործ են։</verse>
				<verse number="20">Եւ Եզեկիա թագաւորը եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն աղօթք արին այս բանի համար եւ աղաղակեցին դէպի երկինք։</verse>
				<verse number="21">Եւ Եհովան մի հրեշտակ ուղարկեց եւ բնաջինջ արաւ ամեն քաջ զօրաւորին, զօրավարին եւ իշխանին Ասորեստանի թագաւորի բանակումը. Եւ նա ամօթով ետ դառաւ իր երկիրը. Եւ մտաւ իր աստուծոյ տունը, եւ նորա երանքից դուրս եկած որդիքը նորան այնտեղ սրով սպանեցին։</verse>
				<verse number="22">Եհովան այսպէս ազատեց Եզեկիային եւ Երուսաղէմի բնակիչներին Ասորեստանի Սենեքերիմ թագաւորի եւ բոլորի ձեռքից, եւ նորանց պաշտպանեց ամեն կողմանէ։</verse>
				<verse number="23">Եւ շատերը ընծաներ էին բերում Երուսաղէմ Տիրոջ համար, եւ պատուական բաներ՝ Յուդայի Եզեկիա թագաւորի համար. Եւ նա բարձրացաւ բոլոր ազգերի աչքում սորանից յետոյ։</verse>
				<verse number="24">Այն ժամանակները Եզեկիան հիւանդացաւ մերձ ի մահ, եւ աղօթք արաւ Տիրոջը. Եւ նա խօսեց նորա հետ եւ մի նշան տուաւ նորան։</verse>
				<verse number="25">Բայց Եզեկիան իր վերայ եղած բարերարութեան համեմատ չհատուցրեց, որովհետեւ սիրտը հպարտացաւ, եւ բարկութիւն եկաւ նորա վերայ, Յուդայի եւ Երուսաղէմի վերայ։</verse>
				<verse number="26">Սակայն խոնարհուեցաւ Եզեկիան իր սրտի հպարտութեան համար՝ ինքը եւ Երուսաղէմի բնակիչները. Վասն որոյ եւ Տիրոջ բարկութիւնը չեկաւ նորանց վերայ Եզեկիայի օրերումը։</verse>
				<verse number="27">Եւ Եզեկիան խիստ շատ հարստութիւն եւ փառք ունեցաւ, եւ իր համար գանձարաններ շինեց արծաթի, ոսկիի, պատուական քարերի, խնկեղէնների, ասպարների եւ ամեն տեսակ ցանկալի անօթների համար։</verse>
				<verse number="28">Եւ շտեմարաններ ցորենի, գինիի եւ իւղի բերքերի համար, եւ ախոռներ՝ ամեն տեսակ անասունների համար, եւ փարախներ հօտերի համար։</verse>
				<verse number="29">Եւ իր համար քաղաքներ շինեց, եւ շատ ոչխարներ ու արջառներ ունեցաւ. Որովհետեւ Աստուած նորան խիստ շատ ստացուածք էր տուել։</verse>
				<verse number="30">Եւ այս Եզեկիան խցկեց Գեհոնի վերի ջրանցքը, եւ նորան ուղղեց դէպի Դաւիթի քաղաքի արեւմտեան ցած կողմը։ Եւ Եզեկիան յաջողութիւն գտաւ իր բոլոր գործքումը։</verse>
				<verse number="31">Եւ այսպէս Բաբիլոնի իշխանների դեսպանների մօտ, որ ուղարկել էին նորա մօտ այն նշանի համար հարցնելու որ երկրի մէջ եղել էր, Աստուած նորան թող տուաւ նորան փորձելու համար, որ նորա սրտինը բոլորն իմանայ։</verse>
				<verse number="32">Եւ Եզեկիայի գործերի մնացորդը եւ նորա առաքինութիւնները, ահա գրուած են Ամովսի որդի Եսայիա մարգարէի տեսիլքների գրքումը, և Յուդայի եւ Իսրայէլի թագաւորների գրքումը։</verse>
				<verse number="33">Եւ Եզեկիան ննջեց իր հայրերի հետ եւ նորան թաղեցին Դաւիթի որդկանց գերեզմաններումը. Եւ պատիւ արին նորան նորա մահուան ժամանակին բոլոր Յուդան եւ Երուսաղէմի բնակիչները։ Եւ նորա որդի Մանասէն թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="33">
				<verse number="1">Մանասէն տասնեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ յիսունեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմումը։</verse>
				<verse number="2">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց քշել էր Եհովան Իսրայէլի որդկանց առաջից։</verse>
				<verse number="3">Եւ դարձեալ շինեց այն բարձրաւանդակները, որ քանդել էր նորա հայր Եզեկիան. Եւ Բահաղիմի համար սեղաններ կանգնեցրեց, եւ Աստարովթներ շինեց, եւ երկնքի բոլոր զօրքերին երկրպագութիւն արաւ, եւ նորանց ծառայեց։</verse>
				<verse number="4">Եւ սեղաններ շինեց Տիրոջ տանը, որի համար Տէրն ասել էր թէ Իմ անունը Երուսաղէմումը լինի յաւիտեան։</verse>
				<verse number="5">Եւ սեղաններ շինեց երկնքի բոլոր զօրքերի համար Տիրոջ տան երկու գաւիթներումը։</verse>
				<verse number="6">Եւ նա իր որդիներին անցկացրեց կրակով Ենովմի որդիի ձորումը, եւ գուշակութիւն, հմայութիւն եւ դիւթութիւն էր անում, եւ մեռելահարցուկներ եւ նշանագէտներ շինեց. Նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, եւ նորան բարկացրեց։</verse>
				<verse number="7">Եւ իր շինած քանդակած կուռքը դրաւ Աստուծոյ տանը, որի համար Աստուած ասել էր Դաւիթին եւ նորա որդի Սողոմոնին. Այս տանը եւ Երուսաղէմումը, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերիցը, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան։</verse>
				<verse number="8">Եւ Իսրայէլի ոտը այլ եւս պիտի չշարժեցնեմ այն երկրիցը, որի մէջ հաստատեցի ձեր հայրերին, միայն եթէ զգուշանան անելու բոլոր իմ իրանց պատուիրածը՝ այն բոլոր օրէնքը եւ պատուիրանքը եւ իրաւունքները՝ Մովսէսի ձեռքով տրուած։</verse>
				<verse number="9">Եւ Մանասէն մոլորեցրեց Յուդային եւ Երուսաղէմի բնակիչներին, որ այն ազգերից աւելի չարութիւն անեն, որոնց փչացրեց Տէրը Իսրայէլի որդկանց առաջին։</verse>
				<verse number="10">Եւ Տէրը խօսեց Մանասէի եւ նորա ժողովրդի հետ. Բայց նորանք ականջ չդրին։</verse>
				<verse number="11">Եւ Տէրը նորանց վերայ բերաւ Ասորեստանի թագաւորի զօրագլուխներին, եւ նորանք բռնեցին Մանասէին կարթերով, եւ նորան կապեցին զոյգ ոտնակապերով եւ տարին Բաբիլոն։</verse>
				<verse number="12">Եւ երբոր նեղութեան մէջ էր, խնդրեց իր Տէր Աստուծոյ երեսը, եւ շատ խոնարհուեցաւ իր հայրերի Աստուծոյ առաջը։</verse>
				<verse number="13">Եւ աղօթք արաւ նորան, եւ նա նորա աղօթքը ընդունեց եւ նորա աղաչանքը լսեց, եւ նորան ետ դարձրեց Երուսաղէմ իր թագաւորութեան մէջ. Եւ Մանասէն իմացաւ, որ Եհովան է Աստուած։</verse>
				<verse number="14">Եւ սորանից յետոյ մի պարիսպ շինեց Դաւիթի քաղաքից դուրս Գեհոնի արեւմտեան կողմում հեղեղատումը եւ մինչեւ Ձկանց դռան մուտքը, եւ Ոփաղը շրջապատելով՝ նորան շատ բարձրացրեց. Եւ Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքներումը զօրքի իշխաններ դրաւ։</verse>
				<verse number="15">Եւ Տիրոջ տանից հեռացրեց օտար աստուածները եւ կուռքը, եւ բոլոր այն սեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան սարի վերայ եւ Երուսաղէմումը եւ քաղաքիցը դուրս գցեց նորանց։</verse>
				<verse number="16">Եւ շինեց Տիրոջ սեղանը եւ նորա վերայ զոհեց խաղաղութեան եւ շնորհակալութեան զոհեր. Եւ պատուիրեց Յուդային, որ Իսրայէլի Տէր Աստուծուն ծառայեն։</verse>
				<verse number="17">Սակայն ժողովուրդը տակաւին զոհում էր բարձրաւանդակների վերայ թէեւ իրանց Տէր Աստուծոյ համար։</verse>
				<verse number="18">Եւ Մանասէի գործերի մնացորդը եւ նորա աղօթքը դէպի Աստուած, եւ Իսրայէլի Տէր Աստուծոյ անունով նորա խօսող տեսանողների խօսքերը, ահա նորանք Իսրայէլի թագաւորների պատմութեան մէջ են։</verse>
				<verse number="19">Եւ նորա աղօթքը, եւ նորա ընդունուիլը, եւ նորա բոլոր մեղքը եւ անօրէնութիւնը, եւ այն տեղերը, ուր որ բարձրաւանդակներ էր շինել եւ Աստարովթներ ու կուռքեր կանգնեցրել իր խոնարհուելուցն առաջ, ահա դորանք գրուած են Հոզայի յիշատակարանումը։</verse>
				<verse number="20">Եւ Մանասէն ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին իր տանը, եւ նորա որդի Ամոնը թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
				<verse number="21">Ամոնը քսանեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ երկու տարի թագաւորեց Երուսաղէմումը։</verse>
				<verse number="22">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, ինչպէս որ արել էր իր հայր Մանասէն, եւ այն ամեն կուռքերին, որոնք իր հայր Մանասէն շինել էր, Ամոնը զոհեր մատուցրեց եւ նորանց ծառայեց։</verse>
				<verse number="23">Եւ չխոնարհուեցաւ Տիրոջ առաջին, ինչպէս որ իր հայր Մանասէն էր խոնարհուել, այլ այս Ամոնը յանցանքը աւելացրեց։</verse>
				<verse number="24">Եւ նորա ծառաները դաւաճանութիւն արին նորա դէմ եւ նորան սպանեցին իր տանը։</verse>
				<verse number="25">Եւ երկրի ժողովուրդը զարկեց Ամոն թագաւորի դէմ դաւաճանողներին, եւ երկրի ժողովուրդը թագաւոր արաւ նորա որդի Յովսիային նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="34">
				<verse number="1">Ութ տարեկան էր Յովսիան երբոր թագաւոր եղաւ, եւ երեսունեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը։</verse>
				<verse number="2">Եւ նա Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, եւ գնաց իր հայր Դաւիթի ճանապարհներովը, եւ չխոտորուեց աջ կամ ձախ։</verse>
				<verse number="3">Եւ իր թագաւորութեան ութերորդ տարին, որ ինքը դեռ պատանի էր, սկսեց խնդրել իր հայր Դաւիթի Աստուծուն, եւ տասնեւերկուերորդ տարին սկսեց նա մաքրել Յուդան եւ Երուսաղէմը բարձրաւանդակներից, Աստարովթի կուռքերից եւ քանդակած ու ձուլածոյ կուռքերից։</verse>
				<verse number="4">Եւ քանդեցին նորա առաջին բահաղիմի սեղանները, եւ նա նորանց վերայի արեգական կուռքերը կոտրատեց, եւ Աստարովթի կուռքերն ու ձուլածոյ կուռքերը փշրեց եւ մանրեց, եւ ցրուեց նորանց զոհողների գերեզմանների վերայ։</verse>
				<verse number="5">Եւ քուրմերի ոսկորներն այրեց նորանց սեղանների վերայ, եւ մաքրեց Յուդան եւ Երուսաղէմը։</verse>
				<verse number="6">Եւ Մանասէի, Եփրեմի եւ Շմաւոնի քաղաքներումը, եւ մինչեւ Նեփթաղիմ շուրջանակի նորանց աւերակներումը՝</verse>
				<verse number="7">Կործանեց սեղանները եւ Աստարովթի կուռքերը, եւ քանդակած կուռքերը փշրեց եւ մանրեց, եւ բոլոր արեգական կուռքերը կոտրատեց Իսրայէլի բոլոր երկրումը, եւ ետ դառաւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="8">Եւ իր թագաւորութեան տասնեւութերորդ տարին, երբոր երկիրը եւ տունը մաքրեց՝ ուղարկեց Եսելիայի որդի Սափանին, եւ քաղաքի իշխան Մաասիային եւ Յովաքազի որդի Յովաք յիշատակաց դպիրին, որ իր Տէր Աստուծոյ տունը նորոգեն։</verse>
				<verse number="9">Եւ նորանք եկան Քեղկիա քահանայապետի մօտ եւ տուին այն փողը որ եկել էր Աստուծոյ տունը, այն որ ժողովել էին դռան պահապան Ղեւտացիները Մանասէի եւ Եփրեմի ձեռքից եւ Իսրայէլի բոլոր մնացորդից եւ բոլոր Յուդայից եւ Բենիամինից եւ Երուսաղէմի բնակիչներից։</verse>
				<verse number="10">Այսինքն տուին այն գործաւորների ձեռքը որ նշանակուած էին Տիրոջ տան վերայ, եւ նորանք էլ տուին այն գործաւորների ձեռքը, որ գործում էին Տիրոջ տանը՝ տունը նորոգելու եւ շինելու համար։</verse>
				<verse number="11">Եւ տուին հիւսերին եւ շինողներին, որ տաշած քարեր եւ գերանների համար փայտեր առնեն այն տների համար, որոնց քանդել էին Յուդայի թագաւորները։</verse>
				<verse number="12">Եւ այն մարդիկը հաւատարմութեամբ գործում էին գործը, եւ նորանց վերայ նշանակուած էին՝ Մերարիի որդիներից՝ Ղեւտացի Յեթը եւ Աբդիան, եւ Կահաթեանց որդիներից զաքարիան եւ Մեսուղամը իբրեւ վերակացուներ. Եւ Ղեւտացիներն՝ ամեն մի նւոագարանով երգել հասկացողը։</verse>
				<verse number="13">Բեռնակիրների վերայ էլ, ամեն տեսակ գործեր կատարողների վերայ էլ վերակացուներ էին. Նոյնպէս Ղեւտացիներիցն էին դպիրները, ոստիկանները եւ դռնապանները։</verse>
				<verse number="14">Եւ երբոր Տիրոջ տունը բերուած փողը հանում էին, Քեղկիա քահանան գտաւ Մովսէսի ձեռքով եղած Տիրոջ օրէնքի գիրքը։</verse>
				<verse number="15">Եւ Քեղկիան պատասխանեց եւ ասեց Սափան դպիրին. Օրէնքի գիրքը գտայ Տիրոջ տանը. Եւ Քեղկիան այն գիրքը տուաւ Սափան դպիրին։</verse>
				<verse number="16">Եւ Սափանն այն գիրքը բերաւ թագաւորին, եւ պատասխան բերաւ թագաւորին ասելով. Ամեն ինչ որ յանձնուել է քո ծառաների ձեռքը՝ նորանք կատարում են։</verse>
				<verse number="17">Եւ Տիրոջ տան մէջ գտնուած փողը թափեցին եւ տուին նորան վերակացուների ձեռքը եւ գործաւորների ձեռքը։</verse>
				<verse number="18">Եւ Սափան դպիրը պատմեց թագաւորին ասելով. Քեղկիա քահանան ինձ մէկ գիրք է տուել. Եւ Սափանը նորա միջիցը կարդաց թագաւորի առաջին։</verse>
				<verse number="19">Եւ թագաւորը լսելով օրէնքի խօսքերը՝ պատառեց իր հանդերձները։</verse>
				<verse number="20">Եւ թագաւորը հրամայեց Քեղկիային, եւ Սափանի որդի Աքիկամին, եւ Միքիայի որդի Աբդօնին եւ Սափան դպիրին եւ թագաւորի ծառայ Ասայիային, եւ ասեց.</verse>
				<verse number="21">Գնացէք ինձ համար եւ Իսրայէլի ու Յուդայի մնացորդների համար այս գտնուած գրքի խօսքերի մասին հարցրէք Տիրոջը. Որովհետեւ մեծ է Տիրոջ մեզ վերայ թափուած բարկութիւնը, որովհետեւ մեր հայրերը չպահեցին Տիրոջ խօսքը որ անէին բոլոր այս գրքումը գրուածին համեմատ։</verse>
				<verse number="22">Եւ Քեղկիան եւ թագաւորի մարդիկը գնացին Ասրայի որդի Թեկուայի որդի Սեղղում հանդերձապետի կնկայ Ողդա մարգարէուհիի մօտ, եւ նա բնակվում էր Երուսաղէմում Մասենայում. Եւ նորա հետ այնպէս խօսեցին։</verse>
				<verse number="23">Եւ նա ասեց նորանց. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ասեցէք այն մարդին, որ ձեզ ինձ մօտ է ուղարկել.</verse>
				<verse number="24">Տէրը այսպէս է ասում. Ահա ես այս տեղի եւ նորա բնակիչների վերայ չարիք եմ բերելու՝ այն բոլոր անէծքները որ գրուած են այն գրքի մէջ որ կարդացել են Յուդայի թագաւորի առաջին։</verse>
				<verse number="25">Նորա համար որ ինձ թողած ուրիշ աստուածների խունկ ծխեցին, որ բարկացնեն իրանց ձեռքերի բոլոր գործքերովը. Եւ իմ բարկութիւնը պիտի թափուի այս տեղի վերայ եւ պիտի չհանգչէ։</verse>
				<verse number="26">Եւ Յուդայի թագաւորին, որ ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու, այսպէս ասեցէք նորան. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը այն քո լսած խօսքերի համար.</verse>
				<verse number="27">Որովհետեւ քո սիրտը կակղացաւ եւ խոնարհուեցար Աստուծոյ առաջը այս տեղի եւ նորա բնակիչների մասին եղած խօսքերը լսելով, եւ խոնարհուեցար իմ առաջը, եւ պատառեցիր քո հանդերձները, եւ լաց եղար իմ առաջը, ուրեմն ես էլ քեզ լսեցի, ասում է Եհովան։</verse>
				<verse number="28">Ահա ես քեզ կժողովեմ քո հայրերի մօտ, եւ դու կդրուիս քո գերեզմանների մէջ խաղաղութեամբ, եւ քո աչքերը չեն տեսնիլ այն բոլոր չարիքը, որ ես պիտի բերեմ այս տեղի վերայ եւ նորա բնակիչների վերայ։ Եւ նորանք պատասխանը բերին թագաւորին։</verse>
				<verse number="29">Եւ թագաւորը մարդ ուղարկեց եւ ժողովեց Յուդայի եւ Երուսաղէմի բոլոր ծերերին։</verse>
				<verse number="30">Եւ թագաւորը եւ Յուդայի բոլոր մարդիկը եւ Երուսաղէմի բնակիչները եւ քահանաներն ու Ղեւտացիները եւ բոլոր ժողովուրդը մեծից մինչեւ փոքրը վեր գնացին Տիրոջ տունը, եւ նորանց ականջին կարդացին Տիրոջ տանը գտնուած ուխտի գրքի բոլոր խօսքերը։</verse>
				<verse number="31">Եւ թագաւորը կանգնած էր իր տեղը, եւ ուխտ արաւ Տիրոջ առաջին, որ գնայ Տիրոջ ետեւից եւ պահէ նորա պատուէրները, վկայութիւնները եւ կանոնները իր բոլոր սրտովը եւ իր բոլոր հոգովը, որ կատարէ այս գրքի մէջ գրուած ուխտի խօսքերը։</verse>
				<verse number="32">Եւ նա կանգնեցրեց բոլոր Երուսաղէմում եւ Բենիամինում գտնուողներին. Եւ Երուսաղէմի բնակիչներն արին Աստուծոյ՝ իրանց հայրերի Աստուծոյ ուխտին համեմատ։</verse>
				<verse number="33">Եւ Յովսիան հեռացրեց բոլոր գարշութիւններն Իսրայէլի որդկանց բոլոր երկիրներիցը. Եւ Իսրայէլի մէջ բոլոր գտնուողներին ծառայութիւն անել տուաւ իրանց Տէր Աստուծոյ ծառայութիւնը. Եւ նորանք նորա բոլոր օրերումը չխոտորուեցին իրանց հայրերի Տէր Աստուծոյ ետեւից։</verse>
			</chapter>
			<chapter number="35">
				<verse number="1">Եւ Յովսիան Երուսաղէմումը զատիկ արաւ Տիրոջ համար. Եւ զատիկը մորթեցին առաջին ամսի տասնեւչորսին։</verse>
				<verse number="2">Եւ նա կանգնեցրեց քահանաներին իրանց պահպանութիւնների վերայ, եւ նորանց քաջալերեց Տիրոջ տան ծառայութիւնն անելու։</verse>
				<verse number="3">Եւ ասեց բոլոր Իսրայէլին սովորեցնող՝ Տիրոջը նուիրուած Ղեւտացիներին. Սուրբ տապանակը դրէք այն տանը, որ շինեց Իսրայէլի թագաւոր՝ Դաւիթի որդի Սողոմոնը. Ձեզ պէտք չէ, որ նա ուսի վերայ բեռ լինի. Հիմա դուք ծառայեցէք ձեր Տէր Աստուծուն եւ նորա Իսրայէլ ժողովրդին.</verse>
				<verse number="4">Եւ պատրաստ եղէք ազգատոհմերովը ձեր դասակարգութիւնների համեմատ Իսրայէլի թագաւոր Դաւիթի գրածին եւ նորա որդի Սողոմոնի գրածին պէս.</verse>
				<verse number="5">Եւ կանգնեցէք սրբարանումը ազգատոհմերի բաժանմունքների համեմատ ձեր եղբայրների՝ ժողովրդի որդկանց համար եւ Ղեւտացիների ազգատոհմերի դասակարգների համեմատ.</verse>
				<verse number="6">Եւ մորթեցէք զատիկը եւ սրբուեցէք, եւ պատրաստեցէք ձեր եղբայրների համար, որ Մովսէսի ձեռքով խօսուած Աստուծոյ խօսքին պէս անէք։</verse>
				<verse number="7">Եւ Յովսիան պարգեւեց բոլոր այնտեղ գտնուող ժողովրդի որդիներին համարով հօտերից երեսուն հազար գառն եւ այծի ձագ՝ բոլորը զատկի համար, եւ երեք հազար արջառ. Սորանք թագաւորի ստացուածքիցն էին։</verse>
				<verse number="8">Եւ իր իշխանները պարգեւեցին յօժարութեամբ ժողովրդին, քահանաներին եւ Ղեւտացիներին. Աստուծոյ տան իշխանները՝ Քեղկիան, Զաքարիան եւ Յեքիէլը տուին քահանաներին զատկի համար երկու հազար վեց հարիւր գառն եւ երեք հարիւր արջառ։</verse>
				<verse number="9">Եւ Քոնոնիան ու նորա եղբայրները Սեմայիան եւ Նաթանայէլը եւ Ղեւտացիների իշխանները՝ Ասաբիան, Յէիէլը եւ Յովզաբադը պարգեւեցին Ղեւտացիներին զատկի համար հինգ հազար գառն, եւ հինգ հարիւր արջառ։</verse>
				<verse number="10">Եւ պաշտօնը պատրաստուեցաւ. Եւ քահանաները կանգնեցին իրանց կանգնելու տեղը եւ Ղեւտացիներն իրանց դասակարգութիւնների համեմատ՝ թագաւորի պատուէրին պէս։</verse>
				<verse number="11">Եւ մորթեցին զատիկը, եւ քահանաները սրսկում էին նորանց ձեռքիցը, իսկ Ղեւտացիները մաշկում էին։</verse>
				<verse number="12">Եւ ջոկում էին ողջակէզացուները, որ տան՝ ժողովրդի որդկանցը ազգատոհմերի բաժանմունքների համեմատ Տիրոջը մատուցանելու համար՝ ինչպէս որ գրուած է Մովսէսի գրքումը. Եւ այսպէս էլ արջառներին։</verse>
				<verse number="13">Եւ զատիկը խորովեցին կրակով կանոնին համեմատ, բայց նուէրներն եփեցին կաթսաներում, սաներում եւ տապակներում, եւ շուտով հասցրին ժողովրդի բոլոր որդկանցը։</verse>
				<verse number="14">Եւ յետոյ պատրաստեցին իրանց համար եւ քահանաների համար, որովհետեւ Ահարօնի որդիքը քահանաները մինչեւ գիշերը ողջակէզներն ու ճարպերն էին մատուցանում. Իսկ Ղեւտացիները պատրաստեցին իրանց համար եւ Ահարօնի որդկանց՝ քահանաների համար։</verse>
				<verse number="15">Եւ Ասափի որդկանց երգեցողները կանգնել էին իրանց կանգնելու տեղը Դաւիթի, Ասափի, Եմանի եւ թագաւորական տեսանող Իդիթունի պատուէրին համեմատ, եւ դռնապաններն էլ ամեն մէկ դռան վերայ. Նորանց պէտք չէր որ իրանց պաշտօնիցը հեռանային, որովհետեւ իրանց եղբայրները Ղեւտացիները պատրաստում էին նորանց համար։</verse>
				<verse number="16">Այսպէս պատրաստուեցաւ այն օրը Տիրոջ բոլոր պաշտօնը որ զատիկը կատարեն եւ ողջակէզներ մատուցանեն Տիրոջ սեղանի վերայ՝ Յովսիա թագաւորի պատուէրին պէս։</verse>
				<verse number="17">Եւ այնտեղ գտնուող Իսրայէլի որդիքն այն ժամանակ կատարեցին զատիկը եւ բաղարջակերաց տօնը եօթն օր։</verse>
				<verse number="18">Եւ Իսրայէլումը նորա նման զատիկ չէր կատարուել Սամուէլ մարգարէի օրերից հետէ. Եւ Իսրայէլի բոլոր թագաւորներն այնպիսի զատիկ չէին արել, ինչպէս արին Յովսիան, եւ քահանաները, Ղեւտացիները եւ բոլոր այնտեղ գտնուող Յուդան եւ Իսրայէլը եւ Երուսաղէմի բնակիչները։</verse>
				<verse number="19">Յովսիայի թագաւորութեան տասնեւութերորդ տարին կատարուեցաւ այս զատիկը։</verse>
				<verse number="20">Այս ամենից յետոյ որ Յովսիան կարգադրեց Աստուծոյ տունը, վեր եկաւ Եգիպտոսի Նեքաւով թագաւորը Եփրատի մօտ եղող Քարքամիսի դէմ պատերազմելու. Եւ Յովսիան դուրս եկաւ նորա դէմ։</verse>
				<verse number="21">Բայց նա պատգամաւորներ ուղարկեց նորա մօտ ասելով. Դու ինձ հետ ի՞նչ գործ ունիս, ով Յուդայի թագաւոր. Ես այսօր քեզ դէմ չեմ, այլ ինձ հետ պատերազմողի տան դէմ. Եւ Աստուած հրամայել է ինձ որ շտապեմ. Ետ քաշուիր ինձ հետ եղող Աստուածանից, որ քեզ չփչացնէ։</verse>
				<verse number="22">Սակայն Յովսիան երեսը նորանից չշրջեց, այլ նորա հետ պատերազմելու համար հագուստը փոխեց, եւ չլսեց Աստուծոյ բերանից դուրս եկած Նեքաւովի խօսքին, եւ գնաց Մակեդդովի հովիտը որ պատերազմէ։</verse>
				<verse number="23">Եւ աղեղնաւորները նետով զարկեցին Յովսիա թագաւորին. Եւ թագաւորն ասեց իր ծառաներին. Ինձ տարէք, որովհետեւ սաստիկ վիրաւորուած եմ։</verse>
				<verse number="24">Եւ նորա ծառաները նորան տարին կառքիցը եւ նորան հեծեցրին նորա երկրորդ կառքի վերայ եւ նորան բերին Երուսաղէմ, եւ նա մեռաւ եւ թաղուեցաւ իր հայրերի գերեզմանատան. Եւ բոլոր Յուդան եւ Երուսաղէմը սուգ արին Յովսիայի վերայ։</verse>
				<verse number="25">Եւ Երեմիան ողբ ասեց Յովսիայի վերայ. Եւ բոլոր երգիչներն ու երգչուհիները յիշում են Յովսիային իրանց ողբերումը մինչեւ այսօր. Եւ նորանց սովորութիւն շինեցին Իսրայէլի համար. Եւ ահա նորանք գրուած են ողբերումը։</verse>
				<verse number="26">Եւ Յովսիայի մնացորդ պատմութիւնը եւ նորա բարեգործութիւնները, որ արաւ Տիրոջ օրէնքումը գրուածին համեմատ,</verse>
				<verse number="27">Եւ նորա առաջին եւ վերջին պատմութիւնը, ահա գրուած են Իսրայէլի եւ Յուդայի թագաւորների գրքումը։</verse>
			</chapter>
			<chapter number="36">
				<verse number="1">Եւ երկրի ժողովուրդն առան Յովսիայի որդի Յովաքազին եւ նորան թագաւոր արին իր հօր տեղ Երուսաղէմումը։</verse>
				<verse number="2">Քսանեւերեք տարեկան էր Յովաքազը՝ երբոր թագաւոր եղաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմումը։</verse>
				<verse number="3">Եւ նորան հեռացրեց աթոռից Եգիպտոսի թագաւորը Երուսաղէմումը, եւ երկրի վերայ հարիւր տաղանդ արծաթ եւ մէկ տաղանդ ոսկի հարկ դրաւ։</verse>
				<verse number="4">Եւ Եգիպտոսի թագաւորը նորա եղբայր Եղիակիմին թագաւոր դրաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ, եւ նորա անունը փոխեց Յովակիմ. Իսկ նորա եղբայր Յովաքազին առաւ Նեքաւովը եւ տարաւ Եգիպտոս։</verse>
				<verse number="5">Յովակիմը քսանեւհինգ տարեկան էր՝ երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ չարութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին։</verse>
				<verse number="6">Նորա վերայ եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորան կապեց կրկնակի ոտնակապերով, որ նորան տանէ Բաբիլոն։</verse>
				<verse number="7">Եւ Նաբուգոդոնոսորը Տիրոջ տան անօթներիցը տարաւ Բաբիլոն եւ դրաւ նորանց Բաբիլոնում իր տաճարի մէջ։</verse>
				<verse number="8">Եւ Յովակիմի մնացորդ պատմութիւնը եւ նորա արած գարշութիւնները եւ նորա վերայ գտնուածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի եւ Յուդայի թագաւորների գրքումը. Եւ նորա որդի Յովաքինը թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
				<verse number="9">Տասնևութը տարեկան էր Յովաքինը՝ երբոր թագաւոր եղաւ, եւ երեք ամիս ու տասն օր թագաւորեց Երուսաղէմումը, եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին։</verse>
				<verse number="10">Եւ հետեւեալ տարին Նաբուգոդոնոսոր թագաւորը զօրք ուղարկեց, եւ նորան տանել տուաւ Տիրոջ տան պատուական անօթներովը մէկտեղ Բաբիլոն. Եւ նորա հօր եղբայր Սեդեկիային թագաւոր դրաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ։</verse>
				<verse number="11">Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան՝ երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը։</verse>
				<verse number="12">Եւ չարութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին՝ Տիրոջ բերանից խօսող Երեմիա մարգարէի առաջին չխոնարհուեցաւ։</verse>
				<verse number="13">Եւ Նաբուգոդոնոսոր թագաւորի դէմ էլ ապստամբուեց որ իրան երդում էր տուել Աստուծով, եւ իր պարանոցը խստացրեց, եւ իր սիրտը պնդացրեց, որ Իսրայէլի Տէր Աստուծուն չդառնա։</verse>
				<verse number="14">Քահանաների բոլոր իշխաններն ու ժողովուրդն էլ խիստ շատ անօրէնութիւններ արին ուրիշ ազգերի բոլոր գարշութիւնների պէս, եւ պղծեցին Տիրոջ տունը, որ նա սրբել էր Երուսաղէմումը։</verse>
				<verse number="15">Եւ նորանց հայրերի Տէր Աստուածն ուղարկում էր նորանց իր պատգամաւորների ձեռքով առաւօտանց կանուխ իր պատգամները. Որովհետեւ խնայում էր իր ժողովրդին ու իր բնակարանին.</verse>
				<verse number="16">Բայց նորանք անարգում էին Աստուծոյ պատգամաւորներին, եւ արհամարհում էին նորա խօսքերը եւ ծաղրում էին նորա մարգարէներին, մինչեւ որ բարձրացաւ Տիրոջ բարկութիւնն իր ժողովրդի վերայ այնպէս որ բժշկութիւն չմնաց։</verse>
				<verse number="17">Եւ նորանց վերայ բերաւ Քաղդէացիների թագաւորին, որ նա էլ սրով սպանեց նորանց երիտասարդներին իրանց սրբարանի տանը, եւ չխնայեց երիտասարդին, կոյսին, ծերին եւ ալեւորին. Բոլորը նորա ձեռքը մատնեց։</verse>
				<verse number="18">Եւ Աստուծոյ տան բոլոր անօթները՝ մեծերը եւ փոքրերը եւ Տիրոջ տան գանձերը եւ թագաւորի եւ նորա իշխանների գանձերը՝ բոլորը տարաւ Բաբիլոն.</verse>
				<verse number="19">Եւ այրեցին Աստուծոյ տունը, եւ քանդեցին Երուսաղէմի պարիսպը, եւ նորա ամեն պալատները կրակով այրեցին, եւ նորա բոլոր ազնիւ բաները փչացրին։</verse>
				<verse number="20">Իսկ սուրից մնացածներին գերի տարաւ Բաբիլոն, եւ նորանք նորա ու նորա որդկանցը ծառաներ եղան մինչեւ Պարսից թագաւորութեան թագաւորելը,</verse>
				<verse number="21">Որպէս զի Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուի, մինչեւ որ երկիրը վայելէ իր շաբաթները. Աւերման բոլոր օրերը նա շաբթ պահեց, մինչեւ եօթանասուն տարին լրանալը։</verse>
				<verse number="22">Եւ Պարսից Կիւրոս թագաւորի առաջին տարին, Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուելով, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս թագաւորի հոգին, եւ նա իր բոլոր թագաւորութեան մէջ մունետիկ կանչել տուաւ, նաեւ գրուածով հրատարակեց ասելով.</verse>
				<verse number="23">Այսպէս է ասում Պարսից Կիւրոս թագաւորը. Երկնքի Եհովայ Աստուածը տուել է ինձ երկրի բոլոր թագաւորութիւնները, եւ նա ինձպատուիրել է նորա համար մի տուն շինել Երուսաղէմումը որ Յուդայումն է։ Ձեզանից ամեն ով որ նորա ժողովրդիցն է, նորա Եհովայ Աստուածն իր հետ լինի, եւ թող գնայ։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="15">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ Պարսից Կիւրոս թագաւորի առաջին տարին՝ Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուելու համար, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս թագաւորի հոգին, եւ նա պատուէր ուղարկեց իր բոլոր թագաւորութեան մէջ՝ նաեւ հրովարտակով հրատարակեց ասելով.</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Պարսից Կիւրոս թագաւորը. Երկրի բոլոր թագաւորութիւններն ինձ է տուել երկնից Աստուածը՝ Եհովան, եւ նա ինձ պատուիրեց, որ Յուդայի Երուսաղէմումը նորա համար մի տուն շինեմ։</verse>
				<verse number="3">Ամեն ով որ ձեզանից նորա ժողովրդիցն է, իր Աստուածն իր հետը լինի, թող վեր գնայ Երուսաղէմ որ Յուդայումն է, եւ շինէ Իսրայէլի Աստուծոյ՝ Եհովայի տունը. նա է Աստուած, որ Երուսաղէմումն է։</verse>
				<verse number="4">Եւ ամեն մնացորդը՝ իրանց ամեն տեղերիցը, ուր որ էլ պանդուխտ լինէ նա, նորան օգնեն նորա տեղի մարդիկն արծաթով եւ ոսկիով ստացուածքով եւ անասուններով՝ Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան համար կամաւոր ընծաների հետ։</verse>
				<verse number="5">Այն ժամանակ վեր կացան Յուդայի եւ Բենիամինի տոհմապետները եւ քահանաները եւ Ղեւտացիները՝ ամենքը որի հոգին զարթնեցրեց Աստուած, որ վեր գնայ շինէ Երուսաղէմում եղող Աստուծոյ տունը։</verse>
				<verse number="6">Եւ նորանց շուրջը եղողների բոլորն օգնեցին նորանց արծաթի անօթներով, ոսկիով, ստացուածքով եւ անասուններով եւ թանկագին բաներով բացի այն բոլորից որ կամաւ ընծայեցին։</verse>
				<verse number="7">Եւ Կիւրոս թագաւորը դուրս հանեց Տիրոջ տան անօթները, որ Նաբուգոդոնոսորը դուրս էր տարել Երուսաղէմից եւ դրել էր նորանց իր աստուծոյ տանը։</verse>
				<verse number="8">Եւ Պարսից Կիւրոս թագաւորը դուրս հանեց նորանց Միթրիդատ գանձապետի ձեռովը, եւ համարեց նորանց և յանձնեց Յուդայի իշխան Սասբասարին։</verse>
				<verse number="9">Եւ սա է նորանց թիւը. երեսուն ոսկի կոնք, հազար արծաթի կոնք, քսանեւինը դանակ.</verse>
				<verse number="10">Երեսուն ոսկի տաշտ, չորս հարիւր տասը արծաթի տաշտ երկրորդ կարգից, եւ հազար ուրիշ անօթներ։</verse>
				<verse number="11">Բոլոր ոսկի եւ արծաթի անօթները հինգ հազար չորս հարիւր էին։ Սասբասարը բոլորը վեր տարաւ գերիներին բաբիլոնից Երուսաղէմ վեր տանելիս։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ սորանք են Յուդայի գաւառացիները, որոնք ետ դառան տարած գերութիւնից, որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Բաբիլոն էր տարել եւ որոնք ետ դառան Երուսաղէմ եւ Յուդա ամեն մարդ իր քաղաքը.</verse>
				<verse number="2">Որոնք եկան Զօրաբաբէլի, Յեսուի, Նէեմիայի, Սարայիայի, Հռէէղիայի, Մուրթքէի, Բաղասանի, Մասփարի, Բագուէի, Հռէումի, Բաանայի հետ։</verse>
				<verse number="3">Իսրայէլի ժողովրդի մարդկանց թիւը՝ Փարոսի որդիքը երկու հազար հարիւր եօթանասունեւերկու.</verse>
				<verse number="4">Սափատիայի որդիքը երեք հարիւր եօթանասունեւերկու.</verse>
				<verse number="5">Արահի որդիքը եօթը հարիւր եօթանասունեւհինգ.</verse>
				<verse number="6">Փաաթ-մովաբի որդիքը՝ Յեսուի և Յովաբի որդիներից, երկու հազար ութ հարիւր տասնեւերկու.</verse>
				<verse number="7">Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս.</verse>
				<verse number="8">Զաթուի որդիքը ինը հարիւր քառասունեւհինգ.</verse>
				<verse number="9">Զաքքայի որդիքը եօթը հարիւր վաթսուն.</verse>
				<verse number="10">Բանիի որդիքը վեց հարիւր քառասունեւերկու.</verse>
				<verse number="11">Բեբայիի որդիքը վեց հարիւր քսանեւերեք.</verse>
				<verse number="12">Ազգադի որդիքը հազար երկու հարիւր քսանեւերկու.</verse>
				<verse number="13">Ադոնիկամի որդիքը վեց հարիւր վաթսունեւվեց.</verse>
				<verse number="14">Բագուէի որդիքը երկու հազար յիսունեւվեց.</verse>
				<verse number="15">Ադինի որդիքը չորս հարիւր յիսունեւչորս.</verse>
				<verse number="16">Ատերի որդիքը Եզեկիայից իննսունեւութը.</verse>
				<verse number="17">Բեսէէի որդիքը երեք հարիւր քսանեւերեք.</verse>
				<verse number="18">Յօրայի որդիքը հարիւր տասնեւերկու.</verse>
				<verse number="19">Հասումի որդիքը երկու հարիւր քսանեւերեք.</verse>
				<verse number="20">Գաբերի որդիքը իննսունեւհինգ.</verse>
				<verse number="21">Բեթլէհեմի որդիքը հարիւր քսանեւերեք.</verse>
				<verse number="22">Նետոփայի մարդիկը յիսունեւվեց.</verse>
				<verse number="23">Անաթովթի մարդիկը հարիւր քսանեւութը.</verse>
				<verse number="24">Ազամօթի որդիքը քառասունեւերկու.</verse>
				<verse number="25">Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի որդիքը եօթը հարիւր քառասուեւերեք.</verse>
				<verse number="26">Ռամայի եւ Գաբայի որդիքը վեց հարիւր քսանեւմէկ.</verse>
				<verse number="27">Մաքմասի մարդիկը հարիւր քսանեւերկու.</verse>
				<verse number="28">Բեթէլի եւ Գայիի մարդիկը երկու հարիւր քսանեւերեք.</verse>
				<verse number="29">Նաբաւի որդիքը յիսունեւերկու.</verse>
				<verse number="30">Մակեբիսի որդիքը հարիւր յիսունեւվեց</verse>
				<verse number="31">Միւս Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս.</verse>
				<verse number="32">Հարիմի որդիքը երեք հարիւր քսան.</verse>
				<verse number="33">Ղովդի, Ադիդի ու Ովնովի որդիքը եօթը հարիւր քսանեւհինգ.</verse>
				<verse number="34">Երիքովի որդիքը երեք հարիւր քառասունեւհինգ.</verse>
				<verse number="35">Սենաայի որդիքը. Երեք հազար վեց հարիւր երեսուն։</verse>
				<verse number="36">Քահանաները՝ Յեսուի տանիցը Յեդայիայի որդիքը ինը հարիւր եօթանասունեւերեք.</verse>
				<verse number="37">Եմմերի որդիքը հազար յիսունեւերկու.</verse>
				<verse number="38">Փասուրի որդիքը հազար երկու հարիւր քառասունեւեօթը.</verse>
				<verse number="39">Հարիմի որդիքը հազար տասնեւեօթը։</verse>
				<verse number="40">Ղեւտացիները՝ Ովդուիայի որդիներից՝ Յեսուի եւ Կադմիէլի որդիքը եօթանասունեւչորս։</verse>
				<verse number="41">Երգեցողները՝ Ասափի որդիքը հարիւր քսանեւութը։</verse>
				<verse number="42">Դռնապանների որդիքը՝ Սեղղումի որդիքը Ատերի որդիքը, Տեղմոնի որդիքը, Ակկուբի որդիքը, Ատիտայի որդիքը, Սուբայի որդիքը, ամենը հարիւր երեսունեւինը։</verse>
				<verse number="43">Նաթանայիմները՝ Սիայի որդիքը, Ասուփայի որդիքը, Տաբաովթի որդիքը,</verse>
				<verse number="44">Կերոսի որդիքը, Սիահայի որդիքը, Փադօնի որդիքը,</verse>
				<verse number="45">Ղաբանայի որդիքը, Ագաբայի որդիքը, Ակկուբի որդիքը,</verse>
				<verse number="46">Ագաբի որդիքը, Սաղամէի որդիքը, Անանի որդիքը,</verse>
				<verse number="47">Գեդդելի որդիքը, Գաաբի որդիքը, Ռէայիայի որդիքը,</verse>
				<verse number="48">Ռասինի որդիքը, Նեկոդայի որդիքը Գազամի որդիքը,</verse>
				<verse number="49">Ոզայի որդիքը, Փասէի որդիքը,</verse>
				<verse number="50">Բասիի որդիքը, Ասենայի որդիքը, Մովանիմի որդիքը, Նեփուսիմի որդիքը,</verse>
				<verse number="51">Բակբոկի որդիքը, Ակուփայի որդիքը, Արուրի որդիքը,</verse>
				<verse number="52">Բասաղօթի որդիքը, Մէիդայի որդիքը, Արսայի որդիքը,</verse>
				<verse number="53">Բարկոսի որդիքը, Սիսարայի որդիքը, Թամայի որդիքը,</verse>
				<verse number="54">Նեսիայի որդիքը, Ատեփայի որդիքը,</verse>
				<verse number="55">Սողոմոնի ծառաների որդիքը՝ Սոտէի որդիքը, Սոփերաթի որդիքը,</verse>
				<verse number="56">Փարեդայի որդիքը, Յեղայի որդիքը, Դերկոնի որդիքը, Գեդդելի որդիքը,</verse>
				<verse number="57">Սափատիայի որդիքը, Ատտիլի որդիքը, Փաքարաթ-ասեբայիմի որդիքը, Ամիի որդիքը,</verse>
				<verse number="58">Բոլոր Նաթանայիմները եւ Սողոմոնի ծառաների որդիքը երեք հարիւր իննսունեւերկու։</verse>
				<verse number="59">Եւ սորանք էին, որ վեր գնացին Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդանից, Եմմերից, եւ չկարողացան ցոյց տալ իրանց հայրերի տունը եւ իրանց սերունդը, թէ Իսրայէլիցն են իրանք.</verse>
				<verse number="60">Դաղայիայի որդիքը, Տուբիայի որդիքը, Նեկոդայի որդիքը՝ վեց հարիւր յիսունեւերկու մարդ։</verse>
				<verse number="61">Եւ քահանաների որդիներից Աբաիայի որդիքը. Ակկուսի որդիքը, Բերզելիի որդիքը, որ Գաղաադացի Բերզելիի աղջիկներից կին առնելով նորանց անունովը կոչուեցան։</verse>
				<verse number="62">Սորանք որոնեցին իրանց ազգաբանութեան գիրքը, բայց չգտան. վասն որոյ նորանց լուծեցին քահանայութիւնից։</verse>
				<verse number="63">Եւ Աթարսաթան ասեց նորանց. Ամենասուրբ բաներիցը չուտեն մինչեւ որ մի քահանայ վեր կենայ Ուրիմով եւ Թումիմով։</verse>
				<verse number="64">Բոլոր ժողովուրդը մէկտեղ քառասունեւերկու հազար երեք հարիւր վաթսուն էին.</verse>
				<verse number="65">Բացի նորանց ծառաներից եւ աղախիններից, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունեւեօթն էին. Եւ նորանց հետ երկու հարիւր երգիչներ եւ երգչուհիներ կային։</verse>
				<verse number="66">Նորանց ձիերը՝ եօթը հարիւր երեսունեւվեց. նորանց ջորիքը՝ երկու հարիւր քառասունեւհինգ.</verse>
				<verse number="67">Նորանց ուղտերը՝ չորս հարիւր երեսունեւհինգ. Էշերը՝ վեց հազար եօթը հարիւր քսան։</verse>
				<verse number="68">Եւ տոհմապետներից ոմանք, երբոր Երուսաղէմում լինող Տիրոջ տունը գնացին, կամաւոր ընծաներ տուին Աստուծոյ տանը նորան իր տեղումը վերականգնեցնելու համար։</verse>
				<verse number="69">Իրանց կարողութեան չափ տուին գործի գանձին՝ վաթսունեւմէկ հազար ոսկի, եւ հինգ հազար մնաս արծաթ, եւ հարիւր քահանայական պատմուճան։</verse>
				<verse number="70">Եւ այսպէս բնակուեցին քահանաները եւ Ղեւտացիները եւ ժողովրդից լինողները եւ երգիչներն ու դռնապաններն ու Նաթանայիմներն իրանց քաղաքներումը, եւ բոլոր Իսրայէլն՝ իրանց քաղաքներումը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ երբոր եօթներորդ ամիսը հասաւ եւ Իսրայէլի որդիքն իրանց քաղաքներումն էին, ժողովուրդը ժողովուեցաւ Երուսաղէմ մէկ մարդի պէս։</verse>
				<verse number="2">Այն ժամանակ վեր կացաւ Յովսեդեկեան Յեսուն եւ նորա քահանայ եղբայրները, Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ նորա եղբայրները, եւ շինեցին Իսրայէլի Աստուծոյ սեղանը, նորա վերայ ողջակէզներ մատուցանելու համար, ինչպէս որ գրուած է Աստուծոյ մարդ՝ Մովսէսի գրքումը։</verse>
				<verse number="3">Եւ սեղանը վերականգնեցին իր տեղը. որովհետեւ վախենում էին այն երկիրների ժողովուրդներից, եւ նորա վերայ ողջակէզներ մատուցրին Տիրոջը՝ առաւօտեան եւ երեկոյեան ողջակէզները։</verse>
				<verse number="4">Եւ կատարեցին տաղաւարահարաց տօնը գրուածին պէս. Եւ ամեն օրուան ողջակէզները իր թիւովը կանոնին համեմատ օր ըստ օրէ հրամայուածը.</verse>
				<verse number="5">Եւ սորանից յետոյ մշտնջենաւոր ողջակէզը եւ ամսագլուխներինը եւ Տիրոջ ամեն սուրբ տօներինը, եւ Տիրոջ բոլոր կամաւոր ընծայ ընծայողինը։</verse>
				<verse number="6">Եօթներորդ ամսի առաջին օրից սկսեցին ողջակէզներ մատուցանել Տիրոջը. բայց Տիրոջ տաճարի հիմը չէր դրուած։</verse>
				<verse number="7">Եւ փող տուին քարահատներին եւ հիւսերին, եւ ուտելիք ու խմելիք եւ իւղ՝ Սիդոնացիներին եւ Տիւրացիներին, որ Լիբանանից ծովով եղեւնափայտեր բերեն Յոպպէ ինչպէս որ Պարսից Կիւրոս թագաւորը արտօնութիւն էր տուել նորանց։</verse>
				<verse number="8">Եւ նորանց Երուսաղէմ՝ Աստուծոյ տունը գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսումը սկսեցին գործը Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ Յովսեդեկեան Յեսուն եւ նորանց միւս եղբայրները՝ քահանաները եւ Ղեւտացիները եւ գերութիւնից Երուսաղէմ եկողների ամենը, եւ քսան տարեկանից վեր եղող Ղեւտացիներին վերակացու դրին Տիրոջ տան գործքի վերայ։</verse>
				<verse number="9">Եւ Յեսուն, նորա որդիքն ու եղբայրները, Կադմիէլն ու նորա որդիքը՝ Յուդայի որդիքը վեր կացան մէկ մարդի պէս իբրեւ վերակացու Աստուծոյ տան գործը անելու համար, նոյնպէս և Ենադադի որդիքը, նորանց որդիքը, եւ նորանց եղբայրները՝ Ղեւտացիները։</verse>
				<verse number="10">Եւ երբոր ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմը դրին, այն ժամանակ կանգնեցրին քահանաներին զգեստաւորուած՝ փողերով, եւ Ղեւտացիներին՝ Ասափի որդկանցը ծնծղաներով Տիրոջն օրհնելու համար Իսրայէլի Դաւիթ թագաւորի կարգադրութեան համեմատ.</verse>
				<verse number="11">Եւ փոփոխակի երգում էին Տիրոջը օրհնելով եւ գովելով թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է Իսրայէլի վերայ. և բոլոր ժողովուրդը մեծաձայն աղաղակում էին Տիրոջն օրհնելով Տիրոջ տան հիմը դրուելուն համար։</verse>
				<verse number="12">Եւ քահանաներից եւ Ղեւտացիներից եւ տոհմապետներից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին այն առաջի տունը, այս տունը նորանց աչքի առաջին համնարկուելիս՝ բարձր ձայնով լաց էին լինում, իսկ շատերը ուրախանալով ձայն էին բարձրացնում աղաղակելով,</verse>
				<verse number="13">Եւ ժողովուրդը չէր կարողանում որոշել ուրախութեան աղաղակի ձայնը ժողովրդի լացի ձայնիցը. որովհետեւ ժողովուրդը մեծ աղաղակ էր բարձրացրել եւ ձայնը հեռուից էր լսվում։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ երբոր Յուդայի եւ Բենիամինի թշնամիները լսեցին, որ գերութիւնից եկողներն Իսրայէլի Տէր Աստուծոյ համար տաճար են շինում,</verse>
				<verse number="2">Մօտեցան Զօրաբաբէլին եւ տոհմապետներին եւ ասեցին նորանց. Մենք էլ ձեզ հետ շինենք, որովհետեւ մենք էլ ձեզ պէս ձեր Աստուծոյն ենք խնդրում, եւ նորան ենք զոհ մատուցանում Ասորեստանի Ասորդան թագաւորի օրերիցն ի վեր, որ մեզ այստեղ բերաւ.</verse>
				<verse number="3">Եւ նորանց ասեցին Զօրաբաբէլը եւ Յեսուն եւ Իսրայէլի միւս տոհմապետները. Ձեզ եւ մեզ չի վայելիլ միասին շինել մեր Աստուծոյ տունը, այլ մենք մինակ պիտի շինենք Իսրայէլի Տէր Աստուծոյ համար, ինչպէս որ մեզ պատուիրել է Պարսից թագաւոր՝ Կիւրոս թագաւորը։</verse>
				<verse number="4">Եւ այն երկրի ժողովուրդը թուլացնում էր Յուդայի ժողովրդի ձեռքերը եւ խափանում էր նորանց շինելուց։</verse>
				<verse number="5">Եւ նորանց դէմ խորհրդականներ էին վարձում նորանց խորհուրդը խափանելու համար Պարսից Կիւրոս թագաւորի բոլոր օրերումը եւ մինչեւ Պարսից Դարեհ թագաւորի թագաւորելը։</verse>
				<verse number="6">Եւ Ասուերոսի թագաւորութեան ժամանակին՝ նորա թագաւորութեան կզբումը ամբաստանութեան գիր գրեցին Յուդայի եւ Երուսաղէմի բնակիչների դէմ։</verse>
				<verse number="7">Եւ Արտաշէսի օրերումը Բեսեղամը, Միթրիդատը, Տաբէէլը եւ միւս ընկերները գրեցին Պարսից Արատշէս թագաւորին, եւ նամակի գիրը Ասորերէն եւ մեկնութիւնն էլ Ասորերէն էր։</verse>
				<verse number="8">Հռէում խորհրդապետը եւ Սամսայ ատենադպիրը մէկ թուղթ գրեցին Արտաշէս թագաւորին Երուսաղէմի դէմ այս կերպով։</verse>
				<verse number="9">Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռէում խորհրդապետը եւ Սամսայ ատենադպիրը եւ նորանց միւս ընկերները՝ Դինացիք, Ափարսաթաքացիք, Տարփաղեցիք, Ափերսացիք, Արքուեցիք, Բաբիլոնացիք, Շուշանացիք, Դաւեցիք, Եղամացիք,</verse>
				<verse number="10">Եւ մնացած ազգերը որոնց փոխադրեց մեծ եւ պատուական Ասենափարը եւ բնակեցրեց Սամարիայի քաղաքումը, եւ միւսները որ Գետի այս կողմին են եւ այլն.</verse>
				<verse number="11">Ահա այն նամակի պատճէնը որ ուղարկեցին նորան. Արտաշես թագաւորիդ, քո ծառաները` Գետի այս կողմի մարդիկս և այլն.</verse>
				<verse number="12">Թագաւորիդ յայտնի լինի, որ այն Հրէաները որ քո մօտիցը դուրս եկան, եկել են մեզ մօտ՝ Երուսաղէմ, շինում են այդ ապստամբ եւ զզուելի քաղաքը, եւ նորա պարիսպները նորոգում են, եւ հիմերը դրել են։</verse>
				<verse number="13">Հիմա յայտնի լինի թագաւորիդ, որ եթէ քաղաքը շինուի եւ նորա պարիսպները նորոգուին, նորանք հարկ, տուրք եւ մաքս չեն տալ, եւ վերջը վնաս կբերէ թագաւորներին։</verse>
				<verse number="14">Արդ որովհետեւ ամենքս պալատիցն ենք ստանում մեր ապրուստը, եւ մեզ չի վայելիլ թագաւորիդ վնասը տեսնել, վասն որոյ ուղարկում եւ յայտնում ենք թագաւորիդ,</verse>
				<verse number="15">Որ որոնեն քո հայրերի յիշատակաց գրքումը եւ դու կիմանաս որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել՝ եւ թագաւորին ու գաւառներին վնասակար, եւ դաւաճանութիւն է եղած նորանում հին ժամանակներից, եւ դորա համար այդ քաղաքը աւերակ է դարձել։</verse>
				<verse number="16">մենք իմացնում ենք թագաւորիդ, որ եթէ այս քաղաքը շինուի եւ նորա պարիսպները նորոգուին, այս պատճառով քեզ բաժին չի լինիլ Գետի այս կողմին։</verse>
				<verse number="17">Թագաւորը պատգամ ուղարկեց Հռէում խորհրդապետին եւ Սամսայ ատենադպրին եւ նորանց միւս ընկերներին որ բնակվում էին Սամարիայում, եւ Գետի այն կողմի եղող մնացածներին.</verse>
				<verse number="18">Ողջոյն եւ այլն. Նամակը, որ մեզ ուղարկել էիք, յայտնապէս կարդացուեցաւ իմ առաջին.</verse>
				<verse number="19">Եւ ես հրաման արի, եւ որոնեցին եւ գտան, որ այդ քաղաքը հին ժամանակներից թագաւորների դէմ է կացել, եւ դորա մէջ ապստամբութիւն եւ դաւաճանութիւն է եղել.</verse>
				<verse number="20">Եւ զօրաւոր թագաւորներ են եղել Երուսաղէմում, որ տիրել են Գետի բոլոր այդ կողմին. Եւ հարկ, տուրք եւ մաքս է տրուել նորանց։</verse>
				<verse number="21">Հիմա հրաման արէք, որ այն մարդկանցն արգելեն, եւ այդ քաղաքը չշինուի մինչեւ որ իմ կողմանէ հրաման տրուի։</verse>
				<verse number="22">Եւ զգոյշ եղիք որ այս մասին անհոգ չլինիք։ Ինչո՞ւ չարիքը մեծանայ թագաւորներին վնասելու համար։</verse>
				<verse number="23">Երբոր Արտաշէս թագաւորի նամակի պատճէնը կարդացուեցաւ Հռէումի եւ Սամսայ ատենադպրի եւ նորանց ընկերների առաջին, իսկոյն շտապելով գնացին Երուսաղէմ Հրէաների մօտ եւ խափանեցին նորանց բռնութեամբ եւ ուժով։</verse>
				<verse number="24">Այն ժամանակ խափանուեցաւ Երուսաղէմում եղող Աստուծոյ տան գործը, եւ խափանումը մնաց մինչեւ Պարսից Դարեհ թագաւորի թագաւորութեան երկրորդ տարին։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ Անգէ մարգարէն ու Ադդովի որդի Զաքարիա՝ մարգարէները մարգարէութիւն արին Հրէաստանում եւ Երուսաղէմում եղող Հրէաներին, Իսրայէլի Աստուծոյ անունովը։</verse>
				<verse number="2">Այն ժամանակ վեր կացան Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ Յովսեդեկեան Յեսուն եւ սկսեցին շինել Երուսաղէմումն եղող Աստուծոյ տունը, եւ Աստուծոյ մարգարէները նորանց հետ օգնում էին նորանց։</verse>
				<verse number="3">Այն ժամանակ եկան նորանց մօտ Գետի այս կողմի իշխան Թաթանային եւ Սաթրաբուզանը եւ նորանց ընկերները եւ այսպէս ասեցին նորանց. Ո՞վ է ձեզ հրաման տուել այս տունը շինելու եւ այս պարիսպները նորոգելու։</verse>
				<verse number="4">Այն ժամանակ այսպէս ասեցինք նորանց, թէ որոնք են այն մարդկանց անունները որ շինում են այս տունը։</verse>
				<verse number="5">Եւ իրանց Աստուծոյ աչքը Հրէաների ծերերի վերայ էր, եւ նորանց չարգիլեցին մինչեւ որ բանը հասնէ Դարեհին, եւ նորանք այն ժամանակ սորա համար հրաման տան։</verse>
				<verse number="6">Ահա այն նամակի պատճէնը, որ ուղարկեցին Գետի այս կողմի իշխանը Թաթանային եւ Սաթրաբուզանը եւ Գետի այս կողմի եղող նորանց ընկերները Ափարսաքացիք՝ Դարեհ թագաւորին։</verse>
				<verse number="7">Այն պատգամը որ ուղարկեցին նորան, եւ այսպէս էր գրուած նորանում.</verse>
				<verse number="8">Թագաւորիդ յայտնի լինի, որ գնացինք Հրէաստանի գաւառը մեծ Աստուծոյ տունը. Եւ նորան շինում են մեծ քարերով, եւ փայտ են դնում պատերումը, եւ այս գործը արագութեամբ շինվում է եւ նորանց ձեռքին յաջողվում է։</verse>
				<verse number="9">Յետոյ մենք հարցրինք այն ծերերիցը՝ նորանց այսպէս ասելով թէ Ձեզ ո՞վ է հրաման տուել այս տունը շինելու եւ այս պարիսպները նորոգելու։</verse>
				<verse number="10">Նաեւ նորանց անունները հարցրինք նորանցից, քեզ իմացնելու համար, որ գրենք այն մարդկանց անունները, որ նորանց գլխաւորներն են։</verse>
				<verse number="11">Եւ նորանք այսպէս պատասխանեցին մեզ ասելով. Մենք երկնքի եւ երկրի Աստուծոյ ծառաներն ենք, եւ շինում ենք այն տունը որ շինուած էր շատ տարիներից առաջ, որ Իսրայէլի մի մեծ թագաւորը շինել եւ լրացրել էր։</verse>
				<verse number="12">Բայց որովհետեւ մեր հայրերը բարկացրին երկնքի Աստուծուն, նա նորանց մատնեց Բաբիլոնի Քաղդէացի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը. Եւ նա քանդեց այս տունը եւ ժողովուրդը գերի տարաւ Բաբիլոն։</verse>
				<verse number="13">Բայց Բաբիլոնի Կիւրոս թագաւորի առաջին տարին Կիւրոս թագաւորը հրաման տուաւ շինել այս Աստուծոյ տունը։</verse>
				<verse number="14">Նաեւ այն Աստուծոյ տան անօթները՝ ոսկեղէն եւ արծաթեղէն, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղէմի տաճարիցը եւ տարել նորանց Բաբիլոնի տաճարը, նորանց հանեց Կիւրոս թագաւորը Բաբիլոնի տաճարիցը եւ տուաւ Սասբասար անունով անձին, որին նախարար դրաւ,</verse>
				<verse number="15">Եւ նորան ասեց. Առ այս անօթները, գնա, տար նորանց Երուսաղէմի տաճարը, եւ Աստուծոյ տունը շինուի իր տեղը։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ այս Սասբասարն եկաւ եւ ձգեց Երուսաղէմում եղող Աստուծոյ տան հիմը. Եւ այն ժամանակից մինչեւ հիմա շինվում է, եւ չէ վերջացել։</verse>
				<verse number="17">Եւ արդ եթէ թագաւորին հաճելի է, թող որոնեն այդտեղ Բաբիլոնի թագաւորական գանձարանումը, թէ արդե՞օք Կիւրոս թագաւորից հրաման է տրուել որ շինուի այս Աստուծոյ տունը Երուսաղէմումը. Եւ թագաւորի կամքն այս բանի մասին թող ուղարկեն մեզ։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Այն ժամանակ Դարեհ թագաւորը հրաման արաւ, եւ որոնեցին դիւանատանը, ուր որ գանձերը դնում էին Բաբիլոնում։</verse>
				<verse number="2">Եւ գտնուեցաւ մարաց գաւառի Եկբատանայում, պալատումը մէկ տոմս, եւ այսպէս էր գրուած նորանում՝ յիշատակարան.</verse>
				<verse number="3">Կիւրոս թագաւորի առաջին տարին Կիւրոս թագաւորը հրաման արաւ Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան մասին. այն տունը շինուի իբրեւ տեղի ուր որ զոհեր են մատուցանում, եւ նորա հիմերը հաստատուին. նորա բարձրութիւնը վաթսուն կանգուն, նորա լայնութիւնը վաթսուն կանգուն.</verse>
				<verse number="4">Մեծ քարերից՝ երեք կարգ, եւ նոր փայտից՝ մէկ կարգ. և ծախքը արքունիքից տրուի։</verse>
				<verse number="5">Նաեւ Աստուծոյ տան ոսկեղէն եւ արծաթեղէն անօթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղէմումն եղող տաճարից եւ բերել Բաբիլոն, ետ տրուին եւ գնան Երուսաղէմի տաճարը՝ իրանց տեղը, եւ դրուին Աստուծոյ տանը։</verse>
				<verse number="6">Ուրեմն Գետի այն կողմի իշխան Թաթանայի, Սադրաբուզան, եւ Գետի այն կողմի եղող նորանց ընկերները Ափարսաքացիք, հեռանան այդ տեղից.</verse>
				<verse number="7">Թոյլ տուէք այդ Աստուծոյ տան գործը. Հրէաների նախարարը եւ Հրէաների ծերերը շինեն այդ Աստուծոյ տունը իր տեղը։</verse>
				<verse number="8">Եւ ինձանից հրաման է տրվում, թէ ինչ պէտք է անէք Հրէաների ծերերին այդ Աստուծոյ տունը շինելիս այսինքն արքունի կալուածքից՝ Գետի այն կողմի տուրքից շուտով տրուին ծախքերն այն մարդկանցը, որ արգելք չլինի։</verse>
				<verse number="9">Եւ ինչ որ պէտք է թէ զուարակներ թէ խոյեր եւ թէ գառներ երկնքի Աստուծուն ողջակէզի համար, նաև ցորեն, աղ, գինի եւ իւղ, ինչպէս որ ասեն Երուսաղէմումն եղող քահանաները, նորանց տրուի օր ըստ օրէ անպակաս։</verse>
				<verse number="10">Որ երկնքի Աստուծուն անուշահոտ զոհեր մատուցանեն, եւ աղօթեն թագաւորի եւ նորա որդկանց կեանքի համար։</verse>
				<verse number="11">Եւ ինձանից հրաման է տրվում, թէ ով որ փոխէ այս պատգամը, նորա տանիցը մի փայտ հանեն, եւ նա վեր հանուելով նորա վերայ բեւեռուի, եւ նորա տունը այդ պատճառով աղբանոց շինուի։</verse>
				<verse number="12">Եւ այն Աստուծոը որի անունը բնակվում է այնտեղ, կործանէ այն ամեն թագաւորին եւ ժողովրդին որոնք իրանց ձեռքը մեկնեն փոխելու որ այս Աստուծոյ տունը աւերեն որ Երուսաղէմումն է։ Ես Դարեհս տուի այս հրամանը. շուտով կատարուի։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ Գետի այս կողմի իշխանը Թաթանային, Սաթրաբուզանը եւ նորանց ընկերները՝ ինչպէս որ Դարեհ թագաւորը հրաման էր ուղարկել, շուտով այնպէս արին։</verse>
				<verse number="14">Եւ Հրէաների ծերերը շինում էին եւ յաջողվում Անգէ մարգարէի եւ Ադդովի որդի Զաքարիայի մարգարէութիւնովը, եւ շինեցին ու վերջացրին Իսրայէլի Աստուծոյ հրամանովը եւ Պարսից Կիւրոս, Դարեհ եւ Արտաշէս թագաւորի հրամանովը։</verse>
				<verse number="15">Եւ լրացաւ այս տունը Ադար ամսուայ երրորդ օրը, որ Դարեհ թագաւորի թագաւորութեան վեցերորդ տարին էր։</verse>
				<verse number="16">Եւ Իսրայէլի որդիքը՝ քահանաները եւ Ղեւտացիները եւ միւս գերութիւնից եկողները այս Աստուծոյ տան նաւակատիքն արին ուրախութիւնով։</verse>
				<verse number="17">Եւ Աստուծոյ տան նաւակատիքի համար զոհեցին հարիւր զուարակ, երկու հարիւր խոյ, չորս հարիւր գառն եւ բոլոր Իսրայէլի համար իբրեւ մեղքի պատարագ Իսրայէլի ցեղերի թիւովը այծերից տասնեւերկու նոխազ։</verse>
				<verse number="18">Եւ քահանաներին իրանց կարգերովը եւ Ղեւտացիներին իրանց դասերովը դրին Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան պաշտօնի վերայ ինչպէս որ գրուած է Մովսէսի գրքումը։</verse>
				<verse number="19">Եւ գերութիւնից եկողները զատիկը կատարեցին առաջին ամսուայ տասնեւչորսին,</verse>
				<verse number="20">Որովհետեւ քահանաներն ու Ղեւտացիները միասին սրբուեցան՝ ամենքը մաքուր էին, եւ մորթեցին զատիկը բոլոր գերութիւնից եկողների համար եւ իրանց եղբայրների համար՝ քահանաների եւ իրանց համար։</verse>
				<verse number="21">Եւ գերութիւնից ետ դառած Իսրայէլացիք եւ այն երկրի ազգերի պղծութիւնից ամեն ով որ բաժանուել եկել էր նորանց մօտ Իսրայէլի Տէր Աստուծուն խնդրելու համար, կերան։</verse>
				<verse number="22">Եւ եօթն օր բաղարջակերաց տօնը կատարեցին ուրախութիւններով, որովհետեւ Տէրը նորանց ուրախացրել էր. Եւ Ասորեստանի թագաւորի սիրտը դարձրեց դէպի նորանց՝ նորանց ձեռքը Աստուծոյ տան գործքումը ուժովացնելու համար։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ այս բաներից յետոյ Պարսից թագաւոր Արտաշէսի թագաւորութեան ժամանակին Եզրասը՝ որդի Սարայիայի, որդի Ազարիայի, որդի Քեղկիայի,</verse>
				<verse number="2">Որդի Սեղղումի, որդի Սադովկի, որդի Աքիտովբի,</verse>
				<verse number="3">Որդի Ամարիայի, որդի Ազարիայի, որդի Մարիօթի,</verse>
				<verse number="4">Որդի Զարիայի, որդի Ոզիի, որդի Բոկկիի,</verse>
				<verse number="5">Որդի Աբիսուայի, որդի Փենէհեսի, որդի Եղիազարի, որդի քահանայապետ Ահարօնի.</verse>
				<verse number="6">Այս Եզրասը վեր եկաւ Բաբիլոնից, եւ նա ժիր դպիր էր Մովսէսի օրէնքումը որ Իսրայէլի Տէր Աստուածը տուել էր. Եւ իր Տէր Աստուծու ձեռքը նորա վերայ լինելուն համար՝ թագաւորը տուել էր նորան նորա բոլոր խնդրածը։</verse>
				<verse number="7">Եւ Իսրայէլի որդկանցից եւ քահանաներից եւ Ղեւտացիներից եւ երգիչներից եւ դռնապաններից եւ Նաթանայիմներից ոմանք վեր գնացին Երուսաղէմ Արտաշէս թագաւորի եօթներորդ տարին։</verse>
				<verse number="8">Եւ նա Երուսաղէմ եկաւ հինգերորդ ամսումը, թագաւորի եօթներորդ տարումը։</verse>
				<verse number="9">Որովհետեւ առաջին ամսի մէկին սկսեց Բաբիլոնից ետ դառնալը, եւ հինգերորդ ամսի մէկին եկաւ Երուսաղէմ. որովհետեւ իր Աստուծոյ բարի ձեռքն իր հետն էր։</verse>
				<verse number="10">Նորա համար որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ, եւ Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան։</verse>
				<verse number="11">Եւ ահա այն նամակի պատճէնը, որ Արտաշէս թագաւորը տուաւ Եզրաս քահանայ դպրին, որ դպիր էր Տիրոջ Իսրայէլի մասին տուած պատուիրանքներումը եւ նորա օրէնքումը։</verse>
				<verse number="12">Թագաւորների թագաւոր Արտաշէսը՝ Եզրաս քահանային երկնքի Աստուծոյ օրէնքի կատարեալ դպրին, եւ այլն.</verse>
				<verse number="13">Ինձանից հրաման է տրվում, որ իմ թագաւորութիւնում եղող Իսրայէլի ժողովրդիցը եւ նորա քահանաներիցը եւ Ղեւտացիներիցն ամեն ով որ հաճէ Երուսաղէմ գնալ՝ քեզ հետ գնայ։</verse>
				<verse number="14">Որովհետեւ դու ուղարկվում ես թագաւորի եւ նորա եօթը խորհրդականների կողմից, որ քննես Յուդան եւ Երուսաղէմը քո Աստուծոյ օրէնքովը որ քո ձեռքին է։</verse>
				<verse number="15">Եւ տանես այն արծաթն ու ոսկին որ յօժարակամ տուին թագաւորը եւ նորա խորհրդականները Իսրայէլի Աստուծուն որի բնակութիւնը Երուսաղէմումն է,</verse>
				<verse number="16">Եւ այն ամեն արծաթն ու ոսկին որ գտար Բաբիլոնի բոլոր գաւառումը, այն կամաւոր ընծաների հետ որ ժողովուրդն ու քահանաները նուիրում են իրանց Աստուծոյ տան համար որ Երուսաղէմումն է.</verse>
				<verse number="17">Որպէսզի շուտով այն փողովը զուարակներ, խոյեր, գառներ, եւ նորանց հացի նուէրները եւ թափելու նուէրները ծախու առնես, եւ նորանց մատուցանես ձեր Աստուծոյ տան սեղանի վերայ որ Երուսաղէմումն է։</verse>
				<verse number="18">Եւ ինչ որ քեզ եւ քո եղբայրներին հաճելի լինի, մնացած արծաթովն ու ոսկիովն անել՝ ձեր Աստուծոյ կամացն համեմատ արէք։</verse>
				<verse number="19">Եւ այն անօթները որ քեզ տրուեցան քո Աստուծոյ տան պաշտօնի համար, յանձնիր Երուսաղէմումն Աստուծոյ առաջը։</verse>
				<verse number="20">Եւ ուրիշ ինչ որ քո Աստուծոյ տան համար պէտք լինի, որ քեզ վայել է տալ, տուր թագաւորի գանձատունիցը։</verse>
				<verse number="21">Եւ ինձանից՝ Արտաշէս թագաւորիցս հրաման է տրվում բոլոր գանձապետներիդ որ Գետի այդ կողմին էք, որ ամեն ինչ որ Եզրաս քահանան՝ երկնքի Աստուծոյ օրէնքի դպիրը ձեզանից ուզէ, շուտով կատարուի.</verse>
				<verse number="22">Մինչեւ հարիւր տաղանդ արծաթ, մինչեւ հարիւր քոռ ցորեն, եւ մինչեւ հարիւր մար իւղ, եւ աղ՝ առանց գրելու։</verse>
				<verse number="23">Ամեն ինչ որ երկնքի Աստուածը հրամայել է, ճիշդ կատարուի երկնքի Աստուծոյ տան համար, որ բարկութիւնը չգայ թագաւորութեանը, թագաւորի եւ նորա որդիների վերայ։</verse>
				<verse number="24">Եւ ձեզ իմացնում ենք, որ քահանաներից եւ Ղեւտացիներից, երգեցողներից, դռնապաններից, Նաթանայիմներից եւ այս Աստուծոյ տան սպասաւորներից ոչ մէկի վերայ իրաւունք չկայ որ հարկ, տուրք եւ մաքս դնէ։</verse>
				<verse number="25">Եւ դու, ով եզրաս, քո Աստուծոյ իմաստութեամբը, որ քեզանում է, դատաւորներ եւ իշխաններ դիր, որ դատեն Գետի այն կողմին եղող ժողովրդին, այսինքն քո Աստուծոյ օրէնքը գիտացողներին. Եւ ով որ չգիտէ, նորան սովորեցրէք։</verse>
				<verse number="26">Բայց ամեն ով որ չէ կատարում քո Աստուծոյ օրէնքը եւ թագաւորի օրէնքը, իսկոյն նորան դատաստան անուի կամ մահով, կամ աքսորով, կամ տուգանքով եւ կամ բանտարկութեամբ։</verse>
				<verse number="27">Օրհնեալ լինի մեր հայրերի Տէր Աստուածը, որ այսպիսի միտք դրաւ թագաւորի սրտումը Երուսաղէմումն եղող Տիրոջ տունը փառաւորելու.</verse>
				<verse number="28">Եւ ինձ վերայ դարձրեց թագաւորի եւ նորա խորհրդականների եւ թագաւորի բոլոր զօրաւոր իշխանների շնորհքը։</verse>
				<verse number="29">Եւ ես զօրացայ, որովհետեւ իմ Տէր Աստուծոյ ձեռքը ինձ վերայ էր, եւ Իսրայէլից իշխաններ հաւաքեցի ինձ հետ գնալու համար։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ սորանք են նորանց տոհմապետները եւ նորանց ազգահամարը, որ վեր եկան ինձ հետ Բաբիլոնի Արտաշէս թագաւորի թագաւորութեան ժամանակին.</verse>
				<verse number="2">Փենէհեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից Դանիէլը, Դաւիթի որդիներից Քետտուսը.</verse>
				<verse number="3">Սեքենիայի որդիներից՝ Փարոսի որդիներից Զաքարիան եւ նորա հետ հարիւր յիսուն մարդ համարուեցան.</verse>
				<verse number="4">Փաաթ-մովաբի որդիներից՝ զարիայի որդի Եղիովէնային, եւ նորա հետ երկու հարիւր մարդ.</verse>
				<verse number="5">Սեքենիայի որդիներից՝ Յազիէլի որդի եւ նորա հետ երեք հարիւր մարդ.</verse>
				<verse number="6">Եւ Ադինի որդիներից՝ Յովնաթանի որդի Աբեդը եւ նորա հետ յիսուն մարդ.</verse>
				<verse number="7">Եւ Եղամի որդիներից՝ Գոթողիայի որդի Եսայիան եւ նորա հետ եօթանասուն մարդ.</verse>
				<verse number="8">Եւ Սափատիայի որդիներից՝ Միքայէլի որդի Զաբադիան եւ նորա հետ ութսուն մարդ.</verse>
				<verse number="9">Յովաբի որդիներից Յեքիէլի որդի Աբդիան եւ նորա հետ երկու հարիւր տասնեւութը մարդ.</verse>
				<verse number="10">Եւ Սաղօմիթի որդիներից Յօսէփիայի որդին, եւ նորա հետ հարիւր վաթսուն մարդ.</verse>
				<verse number="11">Եւ Բեբայիի որդիներից՝ Բեբայիի որդի Զաքարիան, եւ նորա հետ քսանեւութը մարդ.</verse>
				<verse number="12">Եւ Ազգադի որդիներից՝ Ակատանի որդի Յօհանանը եւ նորա հետ հարիւր տասը մարդ.</verse>
				<verse number="13">Եւ Ադոնիկամի որդիներից՝ վերջինները, որոնց անունները սորանք են՝ Եղիփաղէտ, Յէիէլ ու Սեմայիա, եւ նորանց հետ վաթսուն մարդ.</verse>
				<verse number="14">Եւ Բագուէի որդիներից Ութային եւ Զաբուդը, եւ նորանց հետ եօթնասուն մարդ։</verse>
				<verse number="15">Եւ ես սորանց հաւաքեցի Ահավա գնացող գետի եզերքը, եւ այնտեղ մնացինք երեք օր. Եւ մտիկ տուի ժողովրդին եւ քահանաներին, բայց Ղեւիի որդկանցից մարդ չգտայ։</verse>
				<verse number="16">Եւ կանչեցի Եղիազար, Արիէլ, Սեմայիա, Եղնաթան, Յարիբ, Եղնաթան, Նաթան, Զաքարիա եւ Մեսուղամ իշխաններին, եւ Յովարիբ ու Եղնաթան իմաստուններին,</verse>
				<verse number="17">Եւ նորանց պատուէր տուի որ գնան Ադդով իշխանի մօտ՝ Քասիփիա կոչուած տեղը, եւ նորանց բերանը խօսքեր դրի որ ասեն Ադդովին և նորա եղբայր Նաթանայիմներին Քասիփիա տեղումը, որ մեզ համար պաշտօնեաներ բերեն մեր Աստուծոյ տան համար։</verse>
				<verse number="18">Եւ մեր Աստուծոյ բարի ձեռքը մեզ վերայ լինելու համար բերին մեզ մօտ Իսրայէլեան Ղեւիի որդի Մոողիի որդիներից մի հանճարեղ մարդ՝ այսինքն Սարաբիային եւ նորա որդկանցն ու նորա եղբարցը տասնեւութը մարդ.</verse>
				<verse number="19">Եւ Ասաբիային եւ նորա հետ Մերարիի որդիներից Եսայիային եւ նորա եղբարցը եւ նորանց որդկանցը քսան մարդ.</verse>
				<verse number="20">Եւ Նաթանայիմներից, որոնց Դաւիթը եւ իշխանները տուել էին Ղեւտացիների ծառայութեան համար՝ երկու հարիւր քսան Նաթանայիմներ՝ ամենքը անունով յիշուած։</verse>
				<verse number="21">Եւ ես այնտեղ Ահավայի գետի մօտ ծոմապահութիւն քարոզեցի մեր Աստուծոյ առաջին խոնարհուելու համար, որ նորանից յաջող ճանապարհորդութիւն խնդրենք մեզ եւ մեր ընտանեաց եւ մեր բոլոր ստացուածքի համար։</verse>
				<verse number="22">Որովհետեւ ամաչում էի թագաւորից՝ որ մեզ ճանապարհին թշնամիից օգնելու համար զօրք եւ ձիաւորներ ուզեմ, որովհետեւ թագաւորին ասել էինք թէ մեր Աստուծոյ ձեռքը բոլոր նորան խնդրողների վերան է բարութեան համար, իսկ նորա զօրութիւնը եւ բարկութիւնը այն ամենի վերայ, որ թողում են նորան։</verse>
				<verse number="23">Եւ մենք ծոմ պահեցինք եւ խնդրեցինք այս մասին մեր Աստուծոյն, եւ նա ընդունեց մեր խնդրուածքը։</verse>
				<verse number="24">Եւ քահանաների իշխաններից տասնեւերկու մարդ ջոկեցի՝ Սարաբիային, Ասաբիային եւ նորանց հետ իրանց եղբայրներիցը տասը մարդ.</verse>
				<verse number="25">Եւ կշռեցի տուի նորանց այն արծաթն ու ոսկին եւ անօթներն իբրեւ մեր Աստուծոյ տան համար ընծայ, որ ընծայել էին թագաւորը եւ նորա խորհրդականները եւ նորա իշխանները եւ այնտեղ գտնուող բոլոր Իսրայելացիները։</verse>
				<verse number="26">Եւ կշռեցի տուի նորանց ձեռքը վեց հարիւր յիսուն տաղանդ արծաթ եւ հարիւր տաղանդ արծաթի անօթներ, հարիւր տաղանդ ոսկի.</verse>
				<verse number="27">Եւ քսան ոսկի տաշտ՝ մէկը հազար դրամ, եւ երկու հատ մաքուր եւ փայլուն պղնձի անօթ՝ ոսկիի պէս պատուական.</verse>
				<verse number="28">Եւ նորանց ասեցի. Դուք նուիրուած էք Տիրոջը, այս անօթներն էլ են նուիրուած, եւ արծաթն ու ոսկին կամաւոր ընծայ է ձեր հայրերի Տէր Աստուծոյ համար։</verse>
				<verse number="29">Արթուն կացէք եւ պահպանեցէք մինչեւ որ կշռէք տաք քահանաների եւ Ղեւտացիների իշխաններին եւ Իսրայէլի տոհմապետներին Երուսաղէմումը Տիրոջ տան սենեակներումը։</verse>
				<verse number="30">Եւ քահանաներն ու Ղեւտացիներն ընդունեցին կշռով արծաթն ու ոսկին եւ անօթները, որ տանեն Երուսաղէմ մեր Աստուծոյ տունը։</verse>
				<verse number="31">Եւ ճանապարհուեցանք Ահավայի գետից առաջին ամսի տասնեւերկուսին որ գնանք Երուսաղէմ, եւ մեր Աստուծոյ ձեռքը մեզ հետ էր, եւ նա մեզ ազատեց ճանապարհին թշնամիի եւ դարանակալի ձեռքիցը։</verse>
				<verse number="32">Եւ եկանք Երուսաղէմ, եւ այնտեղ նստեցինք երեք օր։</verse>
				<verse number="33">Եւ չորրորդ օրը կշռեցինք արծաթն ու ոսկին եւ անօթները մեր Աստուծոյ տանը և տուինք Ուրիա քահանայի որդի Մերամօթի ձեռքը, եւ նորա հետ էր Փենէհեսի որդի Եղիազարը, եւ նորանց հետ Յեսուի որդի Յովզաբադը եւ Բանուիի որդի Նովադիա Ղեւտացիները.</verse>
				<verse number="34">Ամենը թուով եւ կշռով. Եւ բոլոր կշիռը գրուեցաւ նոյն ժամանակը։</verse>
				<verse number="35">Եւ գերութիւնից եկած գերիները Իսրայէլի Աստուծոյն ողջակէզներ մատուցրին՝ բոլոր Իսրայէլի համար տասնեւերկու զուարակ, իննսունեւվեց խոյ, եօթանասունեւեօթը գառն, մեղքի պատարագի համար տասնեւերկու նոխազ. բոլորը ողջակէզ՝ Տիրոջ համար։</verse>
				<verse number="36">Եւ թագաւորի հրամանագիրերը տուին թագաւորի կուսակալներին եւ Գետի այն կողմի իշխաններին. Եւ նորանք օգնում էին ժողովրդին եւ Աստուծոյ տանը։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ երբոր սորանք վերջացան, իշխաններն ինձ մօտեցան եւ ասեցին. Իսրայէլի ժողովուրդը եւ քահանաները եւ Ղեւտացիները չեն ջոկուել այս երկիրների ազգերիցը, այլ Քանանացիների, Քետացիների, Փերեզացիների, Յեբուսացիների, Ամմոնացիների, Մովաբացիների, Եգիպտացիների եւ Ամօրհացիների պղծութիւնների պէս են անում.</verse>
				<verse number="2">Որովհետեւ նորանց աղջիկներիցն առել են իրանց համար եւ իրանց որդկանց համար, եւ սուրբ սերունդը խառնուել է այս երկիրների ժողովուրդների հետ. նաեւ իշխաններն ու ոստիկաններն այս անօէնութեան մէջ առաջինն էին։</verse>
				<verse number="3">Եւ հէնց որ ես լսեցի այս բանը, պատառեցի իմ հանդերձը եւ վերարկուն, եւ փետեցի գլխիս եւ մօրուքիս մազերը եւ ապշած նստեցի։</verse>
				<verse number="4">Եւ ինձ մօտ ժողովուեցան Իսրայէլի Աստուծոյ խօսքից վախեցողների ամենքը գերութիւնից դառածների յանցանքի մասին, իսկ ես ապշած նստած էի մինչեւ երեկոյեան զոհը։</verse>
				<verse number="5">Եւ երեկոյեան զոհին վեր կացայ իմ տառապանքիցը եւ իմ պատառուած հանդերձովն ու վերարկուովը ծունկի վերայ իջայ եւ ձեռքերս տարածեցի դէպի իմ Տէր Աստուածը.</verse>
				<verse number="6">Եւ ասեցի. Ով իմ Աստուած, ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դէպի քեզ բարձրացնելու, ով իմ Աստուած, որովհետեւ մեր անօրէնութիւնները մեր գլխիցը վեր բարձրացան, եւ մեր յանցանքը մեծ է մինչեւ երկինքը։</verse>
				<verse number="7">Մեր հայրերի օրերիցն ի վեր մենք մեծ մեղքի մէջ ենք մինչեւ այսօր. Եւ մեր անօրէնութիւնների համար մենք, մեր թագաւորները, մեր քահանաները մատնուեցանք երկիրների թագաւորների, սուրի, գերութեան, յափշտակութեան եւ սեւերեսութեան ձեռքը ինչպէս որ այսօր կայ։</verse>
				<verse number="8">Եւ արդ մի փոքր վայրկեան ողորմութիւն եղաւ մեր Տէր Աստուածանից, որ մեզ համար փրկուածներ են մնացել, եւ մեզ հաստատել տուաւ իր սրբութեան տեղումը, որ մեր աչքերը լուսաւորել է մեր Աստուածը, եւ մեզ մի փոքր կենդանութիւն է տուել մեր ծառայութեան մէջ։</verse>
				<verse number="9">Որովհետեւ մենք ծառաներ ենք, բայց մեր ծառայութեան մէջ էլ չձգեց մեզ մեր Աստուածը, եւ Պարսից թագաւորների շնորհքը մեզ վերայ դարձեց, որ մեզ հանգստութիւն տան մեր Աստուծոյ տունը կանգնեցնելու եւ նորա աւերակները վերականգնեցնելու եւ Յուդայում ու Երուսաղէմում մեզ մի պարսպաւոր տեղ տալու համար։</verse>
				<verse number="10">Եւ արդ՝ ի՞նչ ասենք, ով մեր Աստուած, այս բաներից յետոյ, որ մենք թողել ենք քո պատուիրանքները,</verse>
				<verse number="11">Որ քո ծառայ մարգարէների ձեռովը պատուիրեցիր ասելով. Այն երկիրը, ուր որ գնում էք նորան ժառանգելու համար, գարշելի երկիր է՝ երկիրների ազգերի գարշութիւններովը եւ նորանց պղծութիւններովը, որոնցով լցրել են նորան ծայրէ ի ծայր իրանց անմաքրութիւնովը։</verse>
				<verse number="12">Ուրեմն ձեր աղջկերքը չտաք նորանց որդկանցը, եւ նորանց աղջկերքը չառնէք ձեր որդկանց համար, եւ նորանց խաղաղութիւնը եւ բարութիւնը չուզէք յաւիտեան, որպէսզի զօրանաք եւ ուտէք երկրի բարիքը, եւ ձեր որդկանց համար յաւիտեան ժառանգութիւն թողէք նորան։</verse>
				<verse number="13">Եւ այս բոլորը մեր չար գործքերի եւ մեր մեծ յանցանքի պատճառով մեզ վերայ գալուց յետոյ (թէպէտ եւ դու, ով մեր Աստուած, մեզ խնայել ես մեր անօրէնութիւնից շատ եւ մեզ այսպէս փրկուածներ ես տուել),</verse>
				<verse number="14">Արդե՞օք կրկին քո պատուիրանքները զանց անենք, եւ այս գարշելի ազգերի հետ խնամութիւն անենք. մի՞թէ չես բարկանալ մեզ վերայ, որ մեզ սպառես մինչեւ որ մնացորդ եւ փրկուած չլինի։</verse>
				<verse number="15">Ով Տէր Աստուած Իսրայէլի, դու արդար ես. որովհետեւ մենք մինչեւ այսօր փրկուած մնացինք. ահա մենք քո առաջին ենք մեր յանցանքովը, թէեւ այս պատճառով քո առաջին կանգնել չի լինիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Երբոր Եզրասը լացով եւ Աստուծոյ տան առաջը ընկած աղօթք էր անում եւ խոստովանվում, նորա մօտ ժողովուեցան Իսրայէլից մի շատ մեծ բազմութիւն՝ մարդիկ եւ կանայք եւ երեխայք. որովհետեւ ժողովուրդն էլ էր շատ լաց լինում։</verse>
				<verse number="2">Եւ Եղամի որդիներից՝ Յեքիէլի որդին Սեքենիան պատասխան տուաւ Եզրասին եւ ասեց. Մենք մեղք գործեցինք մեր Աստուծոյ դէմ երկրիս ժողովուրդներիցն օտար կիներ առնելով. բայց եւ այնպէս յոյս կայ Իսրայէլի համար այս բանի մէջ։</verse>
				<verse number="3">Արդ ուխտ անենք մեր Աստուծոյ առաջին, որ դուրս անենք բոլոր կիները եւ նորանցից ծնուածները՝ իմ տիրոջ եւ մեր Աստուծոյ պատուիրանքներից վախեցողների խորհրդովը. Եւ թող օրէնքին պէս կատարուի։</verse>
				<verse number="4">Վեր կաց. որովհետեւ այս գործը քեզ վերայ է, եւ մենք էլ քեզ հետ ենք. զօրացիր եւ արա։</verse>
				<verse number="5">Եւ Եզրասը վեր կացաւ եւ երդում տուաւ քահանաների եւ Ղեւտացիների գլխաւորներին եւ բոլոր Իսրայէլին, թէ այս բանի պէս կանեն. Եւ նորանք երդում արին։</verse>
				<verse number="6">Եւ եզրասը վեր կացաւ Աստուծոյ տան առաջից եւ գնաց Եղիասաբի որդի Յօհանանի սենեակը, եւ այնտեղ գնալով հաց չկերաւ եւ ջուր չխմեց, որովհետեւ տրտմած էր գերութիւնից դարձածների անօրէնութեան վերայ։</verse>
				<verse number="7">Եւ մունետիկ կանչել տուին Յուդայի եւ Երուսաղէմի մէջ բոլոր գերեդարձներին որ ժողովուին Երուսաղէմ.</verse>
				<verse number="8">Եւ ամեն ով որ իշխանների եւ ծերերի խորհրդին համեմատ երեք օրում չգայ, նորա բոլոր ստացուածքը պէտք է նզովուի եւ նա պէտք է ջոկուի գերեդարձածների ժողովքիցը։</verse>
				<verse number="9">Եւ Յուդայի ու Բենիամինի բոլոր մարդիկը ժողովուեցան Երուսաղէմ երեք օրում՝ այսինքն իններորդ ամսում եւ ամսի քսանին, եւ բոլոր ժողովուրդը նստեց Աստուծոյ տան հրապարակումը դողալով այն բանի մասին եւ անձրեւներիցը։</verse>
				<verse number="10">Եւ վեր կացաւ Եզրաս քահանան եւ ասեց նորանց. Դուք անօրէնութիւն էք գործել եւ օտար կիներ էք առել Իսրայէլի յանցանքը աւելացնելու համար։</verse>
				<verse number="11">Բայց հիմա խոստովանուեցէք ձեր հայրերի Տէր Աստուծոյ առաջին եւ նորան հաճելին արէք, եւ ջոկուեցէք երկրիս ազգերիցը եւ օտար կնիկներիցը։</verse>
				<verse number="12">Եւ բոլոր ժողովքը պատասխանեց եւ ասեցին մեծ ձայնով. Այդպէս, քո խօսքին համեմատ մեր պարտքն է անել։</verse>
				<verse number="13">Միայն ժողովուրդը շատ է եւ ժամանակս էլ անձրեւային, եւ կարելի չէ դրսումը կանգնել, եւ այդ գործը մէկ օրուայ եւ երկու օրուայ բան չէ, որովհետեւ շատերս յանցաւոր ենք այդ բանում։</verse>
				<verse number="14">Հիմա մեր իշխանները կանգնեն բոլոր ժողովքի տեղ, եւ ամեն ով որ մեր քաղաքներումը օտար կիներ է առել թող որոշեալ ժամանակներին գայ, եւ նորանց հետ իւրաքանչիւր քաղաքի ծերերը եւ նորա դատաւորները, մինչեւ որ մեր Աստուծոյ բարկութեան բորբոքումը մեզանից ետ դարձնեն այս բանի մասին։</verse>
				<verse number="15">Միայն Ասայէլի որդի Յովնաթանը եւ Թեկուայի որդի Յազիան կանգնեցին սորա վերայ, եւ Մեսուղամը ու Ղեւտացի Սաբեթան նորանց օգնեցին։</verse>
				<verse number="16">Եւ գերեդարձներն այնպէս արին. Եւ ընտրուեցան Եզրաս քահանան և տոհմապետ մարդիկ իրանց տոհմերին համեմատ (եւ ամենքն էլ անուանի էին). Եւ նիստ ունեցան տասներորդ ամսուայ առաջին օրն այս բանը քննելու համար.</verse>
				<verse number="17">Եւ վերջացրին բոլոր մարդկանց բաները որ օտար կիներ էին առել մինչեւ առաջին ամսուայ առաջին օրը։</verse>
				<verse number="18">Եւ քահանաների որդիներից սորանք գտնուեցան որոնք օտար կանայք էին առել, Յովսեդեկեան Յեսուի որդիներից եւ եղբայրներից՝ Մաասիան, Եղիազարը, Յարիբը եւ Գոդողիան.</verse>
				<verse number="19">Եւ իրանց ձեռքը տուին որ իրանց կանանցը արձակեն, եւ իրանց յանցանքի համար մէկ խոյ յանցանքի զոհ մատուցրին։</verse>
				<verse number="20">Եւ Եմմերի որդկանցից՝ Անանին եւ Զաբադիան,</verse>
				<verse number="21">Եւ Հարիմի որդկանցից՝ Մաասիան, Եղիան, Սեմայիան, Յեքիէլը եւ Ոզիան.</verse>
				<verse number="22">Եւ Փասուրի որդկանցից՝ Եղիովէնային, Մաասիան, Իսմայէլը, Նաթանայէլը, Յովզաբադը, եւ Եղեասան.</verse>
				<verse number="23">Եւ Ղեւտացիներից՝ Յովզաբադը, Սեմէին, Կովղիան, այսինքն Կովղիտան, Փեթայիան, Յուդան եւ Եղիազարը.</verse>
				<verse number="24">Եւ երգեցողներից՝ Եղիասիբը. Եւ դռնապաններից՝ Սեղղումը, Տէլէմը եւ Ուրին.</verse>
				<verse number="25">Եւ Իսրայէլից՝ Փարոսի որդկանցից՝ Ռամիան, Յեղիան, Մեղքիան, Միամինը, Եղիազարը, Մեղքիան եւ Բանեան.</verse>
				<verse number="26">Եւ Եղամի որդիներից՝ Մաթանիան, Զաքարիան, Յեքիէլը, Աբդին, Յերիմովթը եւ Եղիան.</verse>
				<verse number="27">Եւ Զաթուի որդկանցից՝ Եղիովէնային, Եղիասիբը, Մաթանիան, Յերիմովթը, Զաբադը եւ Ազիզան.</verse>
				<verse number="28">Եւ Բեբայիի որդկանցից՝ Յօհանանը, Անանիան, Զաբբա, Աթաղին.</verse>
				<verse number="29">Եւ Բանիի որդկանցից՝ Մեսուղամը, Մալուքը, Ադայիան, Յասուբը, Սաաղը, եւ Ռամովթը.</verse>
				<verse number="30">Եւ Փաաթ-մովաբի որդկանցից՝ Եդնան, Քաղելը, Բանեան, Մաասիան, Մաթանիան, Բեսելիէլը, Բանուին եւ Մանասէն.</verse>
				<verse number="31">Եւ Հարիմի որդկանցից՝ Եղիազարը, Յեսիան, Մեղքիան, Սեմայիան, Շմաւոնը,</verse>
				<verse number="32">Բենիամինը, Մալուքը, և Սամարիան.</verse>
				<verse number="33">Հասումի որդկանցից՝ Մաթանան, Զաբադը, Եղիփաղէտը, Յերեմին, Մանասէն և Սեմէին.</verse>
				<verse number="34">Բանիի որդկանցից՝ Մաադան, Ամրամը,</verse>
				<verse number="35">Ուէլը, Բանեան, Բադայիան, Քեղուհան,</verse>
				<verse number="36">Ուանիան, Մերամօթը, Եղիասիբը,</verse>
				<verse number="37">Մաթանիան, Մաթանան, Յաասուն,</verse>
				<verse number="38">Բանին, Բաբուին, Սեմէին, Սեղեմիան,</verse>
				<verse number="39">Նաթանը, Ադայիան,</verse>
				<verse number="40">Մաքնադբան, Սասան, Սարան,</verse>
				<verse number="41">Ազարիէլը, Սեղեմիան, Սամարիան,</verse>
				<verse number="42">Սեղղումը, Ամարիան և Յովսէփը.</verse>
				<verse number="43">Նաբաւի որդկանցից՝ Յէիէլը, Մատաթիան, Զաբադը, Զեբինան, Յադային, Յովէլը և Բանեան։</verse>
				<verse number="44">Սորանք ամենքը օտար կնիկներ էին առել. Եւ նորանցից կային այնպիսի կանայք, որ զաւակներ էին բերել։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="16">
			<chapter number="1">
				<verse number="1">Աքազիայի որդի Նէեմիայի խօսքերը։ Եւ եղաւ Քաղսեւ ամսումը Արտաշէս թագաւորի քսաներորդ տարին, որ ես Շուշան մայրաքաղաքումն էի։</verse>
				<verse number="2">Եւ իմ եղբայրներից մէկը՝ Անանին եւ Յուդայից մի քանի մարդիկ եկան. Եւ ես նորանց հարցրի այն ազատուած Հրէաների մասին, որ մնացել էին գերութիւնից, եւ Երուսաղէմի մասին։</verse>
				<verse number="3">Եւ նորանք ինձ ասեցին. Այն մնացորդները, որ մնացին գերութիւնից, այնտեղ գաւառումը մեծ նեղութեան եւ անարգութեան մէջ են, եւ Երուսաղէմի պարիսպները քանդուած եւ նորա դռները կրակով այրուած են։</verse>
				<verse number="4">Եւ երբոր ես այս խօսքերը լսեցի նստեցի եւ լացի եւ սուգ արի մի քանի օր. եւ ծոմ պահեցի ու աղօթք էի անում երկնքի Աստուծոյ առաջին.</verse>
				<verse number="5">Եւ ասում էի. Ով Տէր՝ երկնքի Աստուած, մեծ եւ ահեղ Աստուած, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ քո պատուիրանքները պահողներին.</verse>
				<verse number="6">Աղաչում եմ՝ ականջ դիր եւ աչքերդ բաց լինին քո ծառայի աղօթքը լսելու, որ ես հիմա աղօթում եմ քո առաջին ցերեկ եւ գիշեր քո Իսրայէլի որդի՝ ծառաներիդ համար, եւ խոստովանում եմ Իսրայէլի որդկանց մեղքերը որ քեզ դէմ մեղանչեցինք. ես էլ եւ իմ հօր տունն էլ մեղանչել ենք։</verse>
				<verse number="7">Իրաւ յանցաւոր ենք քեզ դէմ, եւ չենք պահել այն պատուիրանքները եւ կանոններն ու իրաւունքները, որ դու պատուիրեցիր քո Մովսէս ծառային։</verse>
				<verse number="8">Սակայն յիշիր այն խօսքը որ պատուիրեցիր Մովսէս ծառայիդ ասելով. Եթէ դուք յանցանք գործէք, ես ձեզ կցրուեմ ազգերի մէջ։</verse>
				<verse number="9">Եւ եթէ ետ դառնաք դէպի ինձ եւ պահէք իմ պատուիրանքները եւ կատարէք նորանց, թէ որ ձեր աքսորուածները երկնքի ծայրումն էլ լինին, այնտեղից կժողովեմ եւ նորանց կբերեմ այն տեղը որ ես ընտրել եմ իմ անունն այնտեղ բնակեցնելու։</verse>
				<verse number="10">Եւ ահա նորանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որ ազատեցիր քո մեծ ուժովը եւ քո զօրաւոր բազուկովը։</verse>
				<verse number="11">Ոհ Տէր, ականջ դիր ծառայիդ աղօթքին եւ ծառաներիդ աղօթքին, որ սիրում են քո անունից վախենալը. եւ յաջողութիւն տուր այսօր քո ծառային, եւ ինձ ողորմութիւն գտնել տուր այս մարդի առաջին։ Եւ ես թագաւորի մատռուակն էի։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ եղաւ Նիսան ամսումը՝ Արտաշէս թագաւորի քսաներորդ տարին, որ գինի կար նորա առաջին. եւ ես առայ գինին եւ տուի թագաւորին. եւ ես նորա առաջին տրտում եղած չէի։</verse>
				<verse number="2">Եւ թագաւորն ասեց ինձ. Ի՞նչու համար է երեսդ տրտում, քանի որ դու հիւանդ չես. Սա ուրիշ ոչինչ չէ եթէ ոչ սրտի ցաւ. եւ ես խիստ շատ վախեցայ.</verse>
				<verse number="3">Եւ ասեցի թագաւորին. Արքայ, յաւիտեան կաց. ի՞նչու համար չտրտմի իմ երեսը, որ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը աւերակ է եւ նորա դռները կրակով այրուել են։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորն ինձ ասեց. Ի՞նչ է քո ուզածը. եւ ես աղօթք արի երկնքի Աստուծուն։</verse>
				<verse number="5">Եւ ես ասեցի թագաւորին. Եթէ թագաւորին հաճելի է, եւ եթէ ծառադ հաճելի է քո առաջին, ինձ ուղարկիր Հրէաստան իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որ ես շինեմ նորան։</verse>
				<verse number="6">Եւ ինձ ասեց թագաւորը (եւ թագուհին նստել էր նորա կշտին), մինչեւ ե՞րբ կտեւէ քո գնալը, եւ ե՞րբ կդառնաս։ Եւ հաճելի եղաւ թագաւորի առաջին որ ինձ ուղարկէ, եւ ես նորան ժամանակ որոշեցի։</verse>
				<verse number="7">Եւ ասեցի թագաւորին. Եթէ հաճելի է թագաւորին, թող ինձ նամակներ տրուին Գետի այն կողմի իշխանների վերայ, որ ինձ անցկացնեն մինչեւ որ հասնեմ Հրէաստան.</verse>
				<verse number="8">Եւ մի նամակ թագաւորական պարտէզի տեսուչ Ասափի վերայ, որ ինձ փայտ տայ Աստուծոյ տան աշտարակի դռները եւ քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար եւ այն տան համար ուր որ ես պիտի գնամ. եւ թագաւորը տուաւ ինձ, որովհետեւ Աստուծոյ բարի ձեռքն ինձ վերայ էր։</verse>
				<verse number="9">Եւ ես եկայ Գետի այս կողմի իշխանների մօտ եւ թագաւորի նամակները նորանց տուի. եւ թագաւորն ինձ հետ զօրապետներ եւ ձիաւորներ ուղարկեց։</verse>
				<verse number="10">Եւ երբոր Սանաբաղատ Որոնացին եւ Ամմոնացի ծառայ Տուբիան լսեցին, խիստ շատ նեղացան, որ մի մարդ է եկել Իսրայէլի որդկանց բարիքը ուզելու։</verse>
				<verse number="11">Եւ ես եկայ Երուսաղէմ, եւ երեք օր այնտեղ մնացի։</verse>
				<verse number="12">Եւ ես վեր կացայ գիշերը եւ մի քիչ մարդիկ ինձ հետ, եւ ոչ մի մարդի չպատմեցի թէ իմ Աստուածն ինչ է դրել իմ սրտումը որ Երուսաղէմին անեմ, եւ մէկ անասուն չկար ինձ հետ բացի իմ հեծած անասունից։</verse>
				<verse number="13">Եւ ես դուրս եկայ Ձորի դռնովը գիշերով եւ գնացի դէպի Վիշապի աղբիւրը եւ դէպի Աղբի դուռը, եւ զննեցի Երուսաղէմի քանդուած պարիսպները եւ նորա կրակով այրուած դռները։</verse>
				<verse number="14">Եւ անցկացայ Աղբիւրի դուռը եւ Թագաւորի աւազանը. եւ տակիս անասունի համար տեղ չկար անցնելու։</verse>
				<verse number="15">Եւ գիշերը վեր գնացի հեղեղատովը եւ զննեցի պարիսպը. եւ ետ դառայ ու մտայ Ձորի դռնովը եւ ետ դառայ։</verse>
				<verse number="16">Եւ ոստիկանները չիմացան թէ ուր գնացի եւ թէ ես ինչ եմ անում․ եւ Հրէաներին եւ քահանաներին ու ազնուականներին ու ոստիկաններին եւ միւս գործը կատարողներին մինչեւ այն ժամանակ չէի իմացրել։</verse>
				<verse number="17">Եւ ես նորանց ասեցի. Դուք տեսնում էք այս թշուառութիւնը, որի մէջ մենք կանք, որ Երուսաղէմն աւերակ եւ նորա դռները կրակով այրուած են. եկէք Երուսաղէմի պարիսպը շինենք, որ այլ եւս նախատինք չլինինք։</verse>
				<verse number="18">Եւ ես նորանց պատմեցի որ իմ Աստուծոյ ձեռքը ինձ վերայ բարեյաջող է, եւ մանաւանդ թագաւորի խօսքերը որ ինձ ասել էր. եւ նորանք ասեցին. Վեր կենանք եւ շինենք, եւ իրանց ձեռքերն ուժովացրին այս բարի գործի համար։</verse>
				<verse number="19">Եւ Որոնացի Սանաբաղատը ու Ամմոնացի ծառայ Տուբիան եւ Արաբացի Գեսամը այս լսելով մեզ ծաղր արին եւ մեզ արհամարհեցին եւ ասեցին. Սա ի՞նչ բանէ որ անում էք. մի՞թէ ապստամբվում էք թագաւորի դէմ։</verse>
				<verse number="20">Բայց ես նորանց պատասխան տուի եւ ասեցի նորանց. Երկնքի Աստուածն ինքը մեզ յաջողութիւն է տալու, եւ մենք նորա ծառաներս վեր ենք կենալու որ շինենք. իսկ դուք բաժին, իրաւունք եւ յիշատակ չունիք Երուսաղէմումը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան եւ նորա եղբարք քահանաները եւ շինեցին Ոչխարաց դուռը, նորանք նուիրեցին նորան եւ նորա դռները կանգնեցրին եւ նուիրեցին մինչեւ Մէայի աշտարակը՝ մինչեւ Անանայէլի աշտարակը։</verse>
				<verse number="2">Եւ նորա մօտ շինեցին Երիքովի մարդիկը, եւ նորա մօտ շինեց Իմրիի որդի Զաքուրը։</verse>
				<verse number="3">Եւ Ձկանց դուռը շինեցին Սենաայի որդիքը, նորանք ծածկեցին նորան եւ կանգնեցրին նորա դռները, կղպանքները եւ նիգերը։</verse>
				<verse number="4">Եւ նորանց մօտ նորոգեց Ակկուսի որդիի Ուրիայի որդի Մերամօթը, եւ նորանց մօտ նորոգեց Մասիզեբէլի որդիի Բարաքիայի որդի Մեսուղամը. Եւ նորանց մօտ նորոգեց Բաանայի որդի Սադովկը։</verse>
				<verse number="5">Եւ նորանց մօտ նորոգեցին Թեկուացիք. Բայց նորանց երեւելիներն իրանց վզերը չտուին իրանց Տիրոջ ծառայութեանը։</verse>
				<verse number="6">Եւ Հին դուռը նորոգեցին Փասէի որդի Յովիադան եւ Բոսոդիայի որդի Մեսուղամը. նորանք ծածկեցին նորան եւ կանգնեցրին նորա դռները, կղպանքները եւ նիգերը։</verse>
				<verse number="7">Եւ նորանց մօտ նորոգեցին Գաբաւոնացի Մելատիան եւ Մերոնաթացի Յադոնը և Գաբաւոնի ու Մասփայի մարդիկը մինչեւ Գետի այս կողմի իշխանի աթոռը։</verse>
				<verse number="8">Նորա մօտ նորոգեց ոսկերիչներից Հարհայիայի որդի Ոզիէլը, եւ նորա մօտ նորոգեց դեղագործների որդի Անանիան, եւ Երուսաղէմը բաց թողեցին մինչեւ լայն պարիսպը։</verse>
				<verse number="9">Եւ նորանց մօտ նորոգեց Ովրի որդի Հռափայիան՝ Երուսաղէմի կէս բաժնի իշխանը։</verse>
				<verse number="10">Եւ նորանց մօտ նորոգեց Հարումափի որդի Յեդայիան՝ նաեւ իր տան դիմացը. եւ նորա մօտ նորոգեց Ասաբանիայի որդի Քետտուսը։</verse>
				<verse number="11">Միւս մասը նորոգեցին Հարիմի որդի Մեղքիան եւ Փաաթ-մովաբի որդի Ասուբը՝ նաեւ Փուռերի աշտարակը։</verse>
				<verse number="12">Եւ նորա մօտ նորոգեցին Ալօեսի որդի Սեղղումը՝ Երուսաղէմի կէս բաժնի իշխանը՝ ինքը եւ իր աղջիկները։</verse>
				<verse number="13">Ձորի դուռը նորոգեցին Անոնը եւ Զանովի բնակիչները, նորանք շինեցին նորան եւ կանգնեցրին նորա դռները, կղպանքները եւ նիգերը, նաեւ պարսպիցը հազար կանգուն մինչեւ Աղբից դուռը։</verse>
				<verse number="14">Եւ Աղբից դուռը նորոգեց Բեթաքարմայի բաժնի իշխան Ռեքաբի որդի Մեղքիան. նա շինեց նորան եւ կանգնեցրեց նորա դռները, կղպանքները եւ նիգերը։</verse>
				<verse number="15">Եւ Աղբիւրի դուռը նորոգեց Մասփայի բաժնի իշխան Քոլոզէի որդի Սեղղունը, նա շինեց նորան եւ ծածկեց, եւ կանգնեցրեց նորա դռները, կղպանքները եւ նիգերը, նաեւ Սիլովայի աւազանի պարիսպը թագաւորի պարտէզի մօտից մինչեւ Դաւիթի քաղաքից իջնող աստիճանները։</verse>
				<verse number="16">Նորանից յետոյ նորոգեց Աղբուքի որդի Նէեմիան՝ Բեթսուրի կէս բաժնի իշխանը մինչեւ Դաւիթի գերեզմանների դիմացը եւ մինչեւ շինուած ջրմուղը եւ մինչեւ Հսկայից տունը։</verse>
				<verse number="17">Նորանից յետոյ նորոգեցին Ղեւտացիք՝ Բանիի որդի Հռէումը. նորա մօտ նորոգեց Կէիլայի կէս բաժնի իշխանը՝ Ասափիան իր բաժնի չափ։</verse>
				<verse number="18">Նորանից յետոյ նորոգեցին նորա եղբայրները՝ Ենադադի որդի Բաւային՝ Կէիլայի կէս բաժնի իշխանը։</verse>
				<verse number="19">Եւ նորա մօտ նորոգեց Յեսուի որդի Եզերը՝ Մասփայի իշխանը միւս մասը՝ զինարանը վեր գնալու ճանապարհի դիմացը անկիւնումը։</verse>
				<verse number="20">Նորանից յետոյ փութով նորոգեց Զաբբայի որդի Բարուքը միւս մասը անկիւնիցը մինչեւ մեծ քահանայ Եղիասիբի տան մուտքը։</verse>
				<verse number="21">Նորանից յետոյ նորոգեց Ակկուսի որդիի Ուրիայի որդի Մերամօթը միւս մասը Եղիասիբի տան մուտքից մինչեւ Եղիասիբի տան վերջը։</verse>
				<verse number="22">Եւ նորանից յետոյ նորոգեցին քահանաները՝ դաշտի բնակիչները։</verse>
				<verse number="23">Նորանից յետոյ նորոգեցին Բենիամինը եւ Ասուբը իրանց տների առաջը. նորանից յետոյ նորոգեց Անանիայի որդիի Մաասիայի որդի Ազարիան իր տան կուշտը։</verse>
				<verse number="24">Նորանից յետոյ նորոգեց Ենադադի որդի Բանուին միւս մասը՝ Ազարիայի տանից մինչեւ անկիւնը եւ դարձուածքը։</verse>
				<verse number="25">Ոզայի որդի Փաղաղը՝ անկիւնի եւ աշտարակի դիմացը, որ դուրս է գալիս թագաւորի վերի տանիցը բանտի գաւթի մօտ. նորանից յետոյ Փարոսի որդի Փադայիան։</verse>
				<verse number="26">Եւ Նաթանայիմները, որոնք բնակվում էին Ոփաղում, նորոգեցին մինչեւ Ջուրի դռան դիմացը դէպի արեւելք, եւ դուրս եկած աշտարակը։</verse>
				<verse number="27">Նորանից յետոյ նորոգեցին Թեկուացիք միւս մասը դուրս եկած Մեծ աշտարակի դիմացը մինչեւ Ոփաղի պարիսպը։</verse>
				<verse number="28">Ձիերի դռնիցը վեր նորոգեցին քահանաները՝ ամեն մարդ իր տան դիմացը։</verse>
				<verse number="29">Նորանից յետոյ նորոգեց Եմմերի որդի Սադովկը իր տան դիմացը. եւ նորանից յետոյ նորոգեց Սեքենիայի որդի Սեմայիան՝ արեւելեան դռան պահապանը։</verse>
				<verse number="30">Նորանից յետոյ նորոգեցին Սեղեմիայի որդի Անանիան եւ Սեղեփի վեցերորդ որդի Անոնը միւս մասը. նորանից յետոյ նորոգեց Բարաքիայի որդի Մեսուղամը իր սենեակի դիմացը։</verse>
				<verse number="31">Նորանից յետոյ նորոգեց ոսկերչի որդի Մեղքիան մինչեւ Նաթանայիմների եւ վաճառականների տունը մինչեւ Մափկաթի դռան դիմացը եւ մինչեւ անկեան վերնատունը։</verse>
				<verse number="32">Եւ անկեան վերնատան ու Ոչխարաց դռան մէջտեղը նորոգեցին ոսկերիչները եւ վաճառականները։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ երբոր Սանաբաղատը լսեց որ մենք պարիսպը շինում ենք, բարկացաւ եւ շատ զայրացաւ եւ ծաղր արաւ Հրէաներին.</verse>
				<verse number="2">Եւ ասեց իր եղբարցը Սամարիայի զօրքի առաջին եւ խօսեց թէ Ի՞նչ են շինում այս թշուառ Հրէաներն. մի՞թէ թոյլ կտան նորանց. մի՞թէ զոհ են մատուցանելու. մի՞թէ այսօր վերջացնելու են. մի՞թէ կենդանացնելու են քարերը փոշիի դէզերից քանի որ նորանք այրուած են։</verse>
				<verse number="3">Եւ Ամմոնացի Տուբիան նորա կշտին էր եւ ասեց. Եթէ նորանց շինածի վերայ մի աղուէս էլ վեր ելնէ, նորանց քարի պարիսպն կքանդէ։</verse>
				<verse number="4">Լսիր, ով մեր Աստուած, որ նախատուեցանք, եւ նորանց նախատինքը դարձրու նորանց գլխին եւ նորանց մատնիր աւար լինելու գերութեան երկրումը։</verse>
				<verse number="5">Եւ մի ծածկիր նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքը չջնջուի քո առաջին, որովհետեւ քեզ բարկացրին շինողների առաջին։</verse>
				<verse number="6">Եւ պարիսպը շինեցինք, եւ բոլոր պարիսպը շրջափակուեցաւ մինչեւ կէսը. Եւ ժողովուրդը սիրտ արաւ գործելու։</verse>
				<verse number="7">Եւ երբոր լսեցին Սանաբաղատը եւ Տուբիան եւ Արաբացիք եւ Ամմոնացիք եւ Ազովտացիք, որ Երուսաղէմի պարիսպները վերանորոգվում են եւ քանդուած տեղերը սկսուել են կարկատուիլ, շատ բարկացան։</verse>
				<verse number="8">Եւ ամենքը միաբանուեցան միասին, որ գան Երուսաղէմի դէմ պատերազմեն եւ նորան վնաս տան։</verse>
				<verse number="9">Բայց մենք աղօթք արինք մեր Աստուծուն, եւ պահապաններ դրինք նորանց պատճառով նորանց դէմ ցերեկ եւ գիշեր։</verse>
				<verse number="10">Եւ Հրէաներն ասեցին. Բեռնակիրների ոյժը թուլացել է, եւ հողը շատ է. եւ մենք չենք կարողանում պարիսպը շինել։</verse>
				<verse number="11">Բայց մեր թշնամիքն ասում էին թէ Չիմանան եւ չտեսնեն մինչեւ որ մտնենք նորանց մէջ եւ նորանց սպանենք եւ գործը խափանենք։</verse>
				<verse number="12">Եւ երբոր նորանց մօտակայքումը բնակող Հրէաները մեզ մօտ եկան եւ տասն անգամ մեզ ասեցին ամեն տեղերից, թէ Ետ դարձէք եկէք մեզ մօտ,</verse>
				<verse number="13">Այն ժամանակ ես ցած տեղերումը պարսպի ետքին չոր տեղերը դրի, այսինքն կանգնեցրի ժողովուրդը տոհմերի համեմատ իրանց սուրերովը, նիզակներովը եւ աղեղներովը։</verse>
				<verse number="14">Եւ նայեցի ու վեր կացայ եւ ասեցի իշխաններին եւ ոստիկաններին ու մնացած ժողովրդին. Նորանց երեսիցը մի վախենաք, յիշեցէք մեծ եւ ահեղ Տիրոջը, եւ պատերազմեցէք ձեր եղբայրների, ձեր որդկանց ու ձեր աղջկանց, ձեր կանանց եւ ձեր տների համար։</verse>
				<verse number="15">Եւ երբոր մեր թշնամիքը լսեցին, որ մենք իմացել ենք, եւ թէ Աստուած ցրուել է նորանց խորհուրդը, մենք ամենքս ետ դառանք դէպի պարիսպն ամեն մարդ իր գործին։</verse>
				<verse number="16">Եւ այն օրիցն ի վեր իմ մարդկանց կէսը գործն էր գործում, եւ նորանց կէսը նիզակներն ու ասպարներն ու աղեղները եւ զրահներն էին բռնում. եւ իշխանները Յուդայի բոլոր տան ետեւին կանգնել էին։</verse>
				<verse number="17">Պարիսպը շինողները եւ բեռնակիրները, որ բեռն իրանց վերայ էին բեռնում, մէկ ձեռքովը գործն էին գործում, իսկ միւս ձեռքը զէնքն էր բռնած։</verse>
				<verse number="18">Եւ շինողների ամեն մէկը սուրը մէջքին կապած բան էր անում, եւ փողահարն իմ կշտին էր։</verse>
				<verse number="19">Եւ ես ասեցի իշխաններին եւ ոստիկաններին ու մնացած ժողովրդին. Այս գործը մեծ եւ ընդարձակ է. Եւ մենք ցրուած ենք պարսպի վերայ միմիանցից հեռու։</verse>
				<verse number="20">Ուրեմն որ տեղ որ լսէք փողի ձայնը, այնտեղ ժողովուեցէք մեզ մօտ, մեր Աստուածը պատերազմելու է մեզ համար։</verse>
				<verse number="21">Եւ այսպէս մենք գործը գործում էինք. Եւ կէսը նիզակներն էին բռնած արշալոյսը ծագելուց մինչեւ աստղերի երեւալը։</verse>
				<verse number="22">Այն ժամանակ սա էլ ասեցի ժողովրդին. Որ ամեն մարդ իր ծառայի հետ գիշերը Երուսաղէմումը մնայ, որ գիշերները մեզ համար պահապանութիւն անեն եւ ցերեկը գործեն։</verse>
				<verse number="23">Եւ ես ու իմ եղբայրները եւ իմ ծառաները եւ իմ ետեւից եկող պահապան մարդիկը՝ ամենքս մեր հանդերձները չէինք հանում, բացի ամեն մարդ ջուրը ուղարկելուց։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ ժողովրդի ու նորանց կանանց աղաղակը մեծ էր իրանց Հրէայ եղբայրների դէմ։</verse>
				<verse number="2">Եւ կային ասողներ թէ Մենք մեր տղերքով ու աղջկերքովը շատ ենք, եւ ուտելիք ծախու կառնենք եւ կուտենք ու կապրենք։</verse>
				<verse number="3">Եւ ասողներ էլ կային թէ Մեր արտերը, այգիները եւ տները գրաւ ենք դնում որ ուտելիք առնենք սովի ժամանակ։</verse>
				<verse number="4">Եւ ասողներ էլ կային թէ Մենք փող ենք պարտք անում թագաւորի հարկի համար մեր արտերովը եւ մեր այգիներովը։</verse>
				<verse number="5">Եւ արդ մեր մարմինը մեր եղբարց մարմնի պէս է, մեր որդիքը նորանց որդկանց պէս, եւ ահա մենք մեր որդիքն ու աղջկերքը ծառայութեան ենք հպատակացնում, եւ մեր աղջիկներից ոմանք հպատակուած են. եւ մեր ձեռքին կարողութիւն չկայ, որովհետեւ մեր արտերն ու այգիներն ուրիշներինն են։</verse>
				<verse number="6">Եւ ես շատ նեղացայ, երբոր նորանց աղաղակը եւ այս խօսքերը լսեցի.</verse>
				<verse number="7">Եւ իմ սրտումը խորհեցի եւ յանդիմանեցի իշխաններին եւ ոստիկաններին եւ ասեցի նորանց. Դուք ամեն մէկդ վաշխ էք առնում ձեր եղբայրներից. եւ նորանց դէմ մեծ ժողովք կազմեցի.</verse>
				<verse number="8">Եւ նորանց ասեցի. Մենք ծախու առել ենք մեր Հրէայ եղբայրներին, որ ծախուած էին հեթանոսներին, որքան որ կարող էինք, բայց դուք ծախում էք ձեր եղբայրներին. եւ նորանք մեզ վերայ ծախուի՞ն։ Իսկ նորանք լռեցին եւ պատասխան չգտան։</verse>
				<verse number="9">Եւ ես ասեցի. Լաւ չէ այս բանը որ դուք անում էք. մի՞թէ պիտի մեր Աստուծոյ երկիւղովը չգնաք, որ մեր թշնամի ազգերի առաջին խայտառակ չլինինք։</verse>
				<verse number="10">Եւ ես էլ, եղբայրներս ու ծառաներս էլ նորանց փող եւ ցորեն ենք փոխ տուել. Եկէք այս պարտքը նորանց շնորհենք։</verse>
				<verse number="11">Խնդրում եմ, այսօր նորանց արտերն իրանց ետ դարձրէք, նորանց այգիները, ձիթենիներն ու տները, եւ հարիւրից մէկը նորանցից ձեզ հասնելի արծաթը, ցորենը, գինին եւ իւղն էլ։</verse>
				<verse number="12">Եւ նորանք ասեցին. Ետ ենք դարձնում, նորանցից չենք ուզիլ. այնպէս կանենք ինչպէս որ դու ասում ես։ Եւ ես կանչեցի քահանաներին, եւ նորանց երդում տալ տուի որ այսպէս անեն։</verse>
				<verse number="13">Եւ ես թափ տուի իմ ծոցը եւ ասեցի. Աստուած այսպէս թափ տայ ամեն մարդին իր տանիցն ու իր աշխատանքիցը, ով որ այս խօսքը չպահէ, եւ նա այսպէս թափ տրուած եւ դարտակ լինի։ Եւ բոլոր ժողովքն ասեցին. Ամէն. եւ օրհնեցին Տիրոջը. եւ ժողովուրդն այսպէս արաւ։</verse>
				<verse number="14">Նաեւ այն օրիցը, որ ինձ հրամայեց թագաւորը որ նորանց իշխանը լինիմ Հրէաստանում Արտաշէս թագաւորի քսաներորդ տարիից մինչեւ երեսունեւերկրորդ տարին՝ տասնեւերկու տարի ես եւ իմ եղբարքը իշխանական հացը չկերանք։</verse>
				<verse number="15">Եւ նախորդ իշխանները, որոնք ինձանից առաջ եղել էին, ժողովրդին ծանրութիւն էին տուել, եւ նորանցից հաց եւ գինի էին առնում բացի քառասուն սիկղ արծաթից. նաեւ նորանց ծառաները տիրում էին ժողովրդի վերայ. բայց ես այդպէս չարի Աստուածանից վախենալով։</verse>
				<verse number="16">Նաեւ այս պարսպի գործումը ես ջանացի. եւ արտ ծախու չառինք, եւ իմ ամեն ծառաները ժողովուած էին այնտեղ այն գործի վերայ։</verse>
				<verse number="17">Եւ հարիւր յիսուն Հրէայ եւ ոստիկան եւ մեր շրջակայքում եղող ազգերից մեզ մօտ եկողներ լինում էին իմ սեղանի վերայ։</verse>
				<verse number="18">Եւ ահա ինչ էր պատրաստվում մէկ օրը՝ մէկ արջառ, վեց ընտիր ոչխար, եւ թռչուններ էին պատրաստվում ինձ համար. եւ տասն օրուայ մէջ ամեն տեսակ գինի առատութեամբ. եւ այսու ամենայնիւ իշխանական հացը չուզեցի. որովհետեւ ծառայութիւնը ծանր էր այս ժողովրդի վերայ։</verse>
				<verse number="19">Յիշիր ինձ ի բարին, ով իմ Աստուած, ամեն ինչ որ արի այս ժողովրդի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ երբոր Սանաբաղատը, Տուբիան եւ Արաբացի Գեսամը եւ մեր միւս թշնամիքը լսեցին, որ ես պարիսպը շինեցի, եւ նորանում քանդուած տեղ չէ մնացել (թէեւ մինչեւ այն ժամանակ դռների փեղկերը չէի կանգնեցրել),</verse>
				<verse number="2">Այն ժամանակ Սանաբաղատը եւ Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մօտ եւ ասեցին. Եկ միասին տեսակցուինք Ովնովի դաշտումը՝ գիւղերումը. բայց նորանք մտածում էին որ ինձ չարութիւն անեն։</verse>
				<verse number="3">Եւ ես նորանց մօտ պատգամաւորներ ուղարկեցի ասելով. Ես մեծ գործով զբաղուած եմ, եւ չեմ կարող իջնել. ի՞նչու համար գործը դադարէ, երբոր ես ձգեմ նորան եւ իջնեմ ձեզ մօտ։</verse>
				<verse number="4">Բայց նորանք այս բանովը չորս անգամ ինձ մօտ ուղարկեցին, եւ ես նորանց նոյն խօսքը պատասխանեցի։</verse>
				<verse number="5">Եւ Սանաբաղատն այս բանովը հինգերորդ անգամ իր ծառային ինձ մօտ ուղարկեց, եւ մի բաց նամակ նորա ձեռքին,</verse>
				<verse number="6">Նորանում գրուած էր՝ Ազգերի մէջ լսվում է եւ Գեսամն ասում է, որ դու եւ Հրէաները խորհում էք ապստամբուել. դու նորա համար ես պարիսպը շինում. Եւ դու ուզում ես որ նորանց թագաւորը լինիս. Այսպիսի խօսքերի պէս։</verse>
				<verse number="7">Նաեւ մարգարէներ ես դրել որ քո ամսին քարոզեն Երուսաղէմումն ասելով. Թագաւո՜ր Հրէաստանում. եւ արդ այսպիսի խօսքեր պիտի հասնեն թագաւորին. ուրեմն եկ միասին տեսակցուինք։</verse>
				<verse number="8">Եւ ես մարդ ուղարկեցի նորա մօտ եւ ասեցի. Այդպիսի բաներ չկան, որ դու ասում ես. այլ դու քո սրտիցն ես հնարել դորան։</verse>
				<verse number="9">Որովհետեւ նորանք ամենքը մեզ վախեցնում էին, ասելով՝ Նորանց ձեռքերը կթուլանայ այդ գործիցը եւ չի կատարուիլ։ Բայց դու, ով Աստուած, զօրացրու իմ ձեռքերը։</verse>
				<verse number="10">Եւ ես եկայ Մետաբէլի որդիի Դաղայիայի որդի Սեմայիայի տունը, որ մտել կողպուել էր. եւ նա ասեց. Գնանք միասին Աստուծոյ տունը՝ տաճարը եւ տաճարի դռները գոցենք. Որովհետեւ գալիս են որ քեզ սպանեն, եւ գիշերով գալու են որ քեզ սպանեն։</verse>
				<verse number="11">Եւ ես ասեցի. Մի՞թէ ինձ նման մարդը կփախչի. Եւ ինձ նման ո՞րը կգնայ տաճարը որ ողջ մնայ. ես չեմ գնալ։</verse>
				<verse number="12">Եւ ես դիտեցի, որ ահա Աստուած չէր նորան ուղարկել. այլ այս մարգարէութիւնը խօսեց ինձ վերայ նորա համար որ Տուբիան եւ Սանաբաղատը նորան վարձել էին։</verse>
				<verse number="13">Նորա համար էր նա վարձուել, որպէս զի ես վախենամ, եւ այնպէս անեմ ու յանցաւոր լինիմ. եւ սա նորանց համար առիթ լինի իմ անունը վատաբանելու որ ինձ նախատեն։</verse>
				<verse number="14">Յիշիր, ով իմ Աստուած, Տուբիային եւ Սանաբաղատին իրանց այս գործերի համեմատ. նաեւ Նովադիա մարգարէուհիին եւ միւս մարգարէներին որ ինձ վախեցնում էին։</verse>
				<verse number="15">Եւ պարիսպը լրացաւ Իլուլի քսանեւհինգին՝ յիսունեւերկու օրուայ մէջ։</verse>
				<verse number="16">Եւ երբոր մեր բոլոր թշնամիքը լսեցին, վախեցան մեր շուրջը գտնուող բոլոր ազգերը. եւ շատ ցածացան իրանց աչքերի առաջին եւ իմացան, որ մեր Աստուածանից եղաւ այս բանը։</verse>
				<verse number="17">Նաեւ այն օրերը Յուդայի ազնուականները շատ նամակներ էին գրում, որ գնում էին Տուբիային. Եւ Տուբիայինները գալիս էին նորանց։</verse>
				<verse number="18">Որովհետեւ շատերը կային Յուդայումը որ նորա հետ երդումով կապուած էին, որովհետեւ նա Արահի որդի Սեքենիայի փեսան էր. եւ նորա որդի Յօհանան առել էր Բարաքիայի որդի Մեսուղամի աղջիկը։</verse>
				<verse number="19">Նաեւ նորա լաւութիւններն ասում էին իմ առաջին, եւ իմ խօսքերը տանում էին նորան. Տուբիան նամակներ էր ուղարկում ինձ վախեցնելու։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ եղաւ երբոր պարիսպը շինուեցաւ, եւ ես դռները կանգնեցրի, եւ դռնապաններ ու երգեցողներ եւ Ղեւտացիներ դրուեցան,</verse>
				<verse number="2">Իմ եղբայր Անանիին եւ աշտարակի իշխան Անանիային, որ հաւատարիմ մարդ է եւ Աստուածանից երկիւղած աւելի քան թէ շատերը, պատուիրեցի Երուսաղէմի մասին,</verse>
				<verse number="3">Եւ ասեցի նորանց. Երուսաղէմի դռները չբացուին մինչեւ արեգակի տաքանալը, եւ դեռ իրանք այնտեղ կանգնած՝ դռները գոցեն եւ կողպեն. եւ պահապաններ դնեն Երուսաղէմի բնակիչներին ամեն մարդ իր պահապանութիւնովը եւ ամեն մարդ իր տան դիմացը։</verse>
				<verse number="4">Եւ քաղաքը ընդարձակ եւ մեծ էր, բայց միջի ժողովուրդը քիչ էր. եւ տուներ շինուած չէր։</verse>
				<verse number="5">Եւ իմ Աստուածն իմ սիրտը գցեց, որ ժողովեմ իշխաններին, ոստիկաններին եւ ժողովրդին որ արձանագրուին, եւ մի ազգաբանութեան գիրք գտայ առաջին անգամ գերութիւնից եկողների մասին, եւ նորանում գրուած գտայ.</verse>
				<verse number="6">Սորանք են գաւառի բնակիչները որ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի տարած գերութիւնից եկել են, եւ ետ են դառել Երուսաղէմ եւ Հրէաստան՝ ամեն մարդ իր քաղաքը,</verse>
				<verse number="7">Որ եկան Զօրաբաբէլի, Յեսուի, Նէեմիայի Ազարիայի, Ռաամիայի, Նաեմանիի, Մուրթքէի, Բաղասանի, Մասփարաթի, Բագուէի, Նաւումի և Բաանայի հետ։ Իսրայէլի ժողովրդի մարդկանց թիւը սա է.</verse>
				<verse number="8">Փարոսի որդիքը երկու հազար հարիւր եօթնասունեւերկու.</verse>
				<verse number="9">Սափատիայի որդիքը երեք հարիւր եօթանասունեւերկու.</verse>
				<verse number="10">Արահի որդիքը վեց հարիւր յիսունեւերկու.</verse>
				<verse number="11">Փաաթ-մովաբի որդիքը՝ Յեսուի և Յովաբի որդիներից երկու հազար ութը հարիւր տասնեւութը.</verse>
				<verse number="12">Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս.</verse>
				<verse number="13">Զաթուի որդիքը ութը հարիւր քառասունեւհինգ.</verse>
				<verse number="14">Զաքքայի որդիքը եօթը հարիւր վաթսուն.</verse>
				<verse number="15">Բանուիի որդիքը վեց հարիւր քառասունեւութը.</verse>
				<verse number="16">Բեբայիի որդիքը վեց հարիւր քսանեւութը.</verse>
				<verse number="17">Ազգադի որդիքը երկու հազար երեք հարիւր քսանեւերկու.</verse>
				<verse number="18">Ադոնիկամի որդիքը վեց հարիւր վաթսունեւեօթը.</verse>
				<verse number="19">Բագուէի որդիքը երկու հազար վաթսունեւեօթը.</verse>
				<verse number="20">Ադինի որդիքը վեց հարիւր յիսունեւհինգ.</verse>
				<verse number="21">Ատերի որդիքը՝ Եզեկիայից իննսունեւութը.</verse>
				<verse number="22">Հասումի որդիքը երեք հարիւր քսանեւութը.</verse>
				<verse number="23">Բեսէէի որդիքը երեք հարիւր քսանեւչորս.</verse>
				<verse number="24">Արիփի որդիքը հարիւր տասնեւերկու.</verse>
				<verse number="25">Գաբաւոնի որդիքը իննսունեւհինգ.</verse>
				<verse number="26">Բեթլեհէմի ու Նետոփայի մարդիկը հարիւր ութսունեւութը.</verse>
				<verse number="27">Անաթովթի մարդիկը հարիւր քսանեւութը.</verse>
				<verse number="28">Ազամօթի տան մարդիկը քառասունեւերկու.</verse>
				<verse number="29">Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի մարդիկը եօթը հարիւր քառասունեւերեք.</verse>
				<verse number="30">Ռամայի եւ Գաբայի մարդիկը վեց հարիւր քսանեւմէկ.</verse>
				<verse number="31">Մաքմասի մարդիկը հարիւր քսանեւերկու.</verse>
				<verse number="32">Բեթէլի եւ Գայիի մարդիկը հարիւր քսանեւերեք.</verse>
				<verse number="33">Միւս Նաբաւի մարդիկը յիսունեւերկու.</verse>
				<verse number="34">Միւս Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս.</verse>
				<verse number="35">Հարիմի որդիքը երեք հարիւր քսան.</verse>
				<verse number="36">Երիքովի որդիքը երեք հարիւր քառասունեւհինգ.</verse>
				<verse number="37">Ղովդի, Ադիդի եւ Ովնովի որդիքը եօթը հարիւր քսանեւմէկ.</verse>
				<verse number="38">Սենաայի որդիքը երեք հազար ինը հարիւր երեսուն։</verse>
				<verse number="39">Քահանաները՝ Յեսուի տունից՝ Յեդայիայի որդիքը ինը հարիւր եօթանասունեւերեք.</verse>
				<verse number="40">Եմմերի որդիքը հազար յիսունեւերկու.</verse>
				<verse number="41">Փասուրի որդիքը հազար երկու հարիւր քառասունեւեօթը.</verse>
				<verse number="42">Հարիմի որդիքը հազար տասնեւեօթը։</verse>
				<verse number="43">Ղեւտացիները՝ Ովդուիայի որդկանցից Յեսուի և Կադմիէլի որդիքը եօթանասունեւչորս։</verse>
				<verse number="44">Երգեցողները՝ Ասափի որդիքը հարիւր քառասունեւութը։</verse>
				<verse number="45">Դռնապանները՝ Սեղղումի որդիքը, Ատերի որդիքը, Տեղմոնի որդիքը, Ակկուբի որդիքը, Ատիտայի որդիքը, Սուբայի որդիքը հարիւր երեսունեւութը։</verse>
				<verse number="46">Նաթանայիմները՝ Սիայի որդիքը, Ասուփայի որդիքը, Տաբաովթի որդիքը.</verse>
				<verse number="47">Կերոսի որդիքը, Սիայի որդիքը, Փադօնի որդիքը,</verse>
				<verse number="48">Ղաբանայի որդիքը, Ագաբայի որդիքը, Սաղամէի որդիքը,</verse>
				<verse number="49">Անանի որդիքը, Գեդդելի որդիքը, Գաարի որդիքը,</verse>
				<verse number="50">Ռէայիայի որդիքը, Ռասինի որդիքը,</verse>
				<verse number="51">Նեկոդայի որդիքը, Գազամի որդիքը, Ոզայի որդիքը, Փասէի որդիքը,</verse>
				<verse number="52">Բասիի որդիքը, Մովանիմի որդիքը, Նեփուսիմի որդիքը,</verse>
				<verse number="53">Բակբոկի որդիքը, Ակուփայի որդիքը, Արուրի որդիքը,</verse>
				<verse number="54">Բասաղօթի որդիքը, Մէիդայի որդիքը, Արսայի որդիքը,</verse>
				<verse number="55">Բարկոսի որդիքը, Սիսարայի որդիքը, Թամայի որդիքը,</verse>
				<verse number="56">Նեսիայի որդիքը, Ատեփայի որդիքը,</verse>
				<verse number="57">Սողոմոնի ծառաների որդիքը՝ Սոտէի որդիքը, Սոփերաթի որդիքը, Փարեդայի որդիքը.</verse>
				<verse number="58">Յեզայի որդիքը, Դերկոնի որդիքը, Գեդդելի որդիքը,</verse>
				<verse number="59">Սափատիայի որդիքը, Ատտիլի որդիքը, Փաքարաթ-ասեբայիմի որդիքը, Ամոնի որդիքը,</verse>
				<verse number="60">Բոլոր Նաթանայիմները եւ Սողոմոնի ծառաների որդիքը երեք հարիւր իննսունեւերկու։</verse>
				<verse number="61">Եւ սորանք են Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդօնից եւ Եմմերից դուրս եկողները, եւ չկարողացան ցոյց տալ իրանց հայրերի տունը եւ իրանց սերունդը թէ Իսրայէլիցն են իրանք.</verse>
				<verse number="62">Դաղայիայի որդիքը, Տուբիայի որդիքը, Նեկոդայի որդիքը վեց հարիւր քառասունեւերկու հոգի։</verse>
				<verse number="63">Եւ քահանաներից՝ Աբայիայի որդիքը, Ակկուսի որդիքը, Բերզելիի որդիքը, որ Գաղաադացի Բերզելիի աղջիկներից կին առնելով նորանց անունովը կոչուեցան։</verse>
				<verse number="64">Սորանք որոնեցին իրանց ազգաբանութեան գիրքը, բայց չգտան. Վասն որոյ եւ նորանց լուծեցին քահանայութիւնից։</verse>
				<verse number="65">Եւ Աթարսաթան ասեց նորանց. Որ ամենասուրբ բաներիցը չուտեն մինչեւ որ մի քահանայ վեր կենայ Ուրիմով եւ Թումիմով։</verse>
				<verse number="66">Բոլոր ժողովքը մէկտեղ քառասունեւերկու հազար երեք հարիւր վաթսուն հոգի էր։</verse>
				<verse number="67">Բացի նորանց ծառաներից եւ աղախիններիցը, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունեւեօթը հոգի էին. Եւ նորանց հետ երկու հարիւր քառասունեւհինգ երգիչներ եւ երգչուհիներ կային։</verse>
				<verse number="68">Նորանց ձիերը՝ եօթը հարիւր երեսունեւվեց. Նորանց ջորիները՝ երկու հարիւր քառասունեւհինգ.</verse>
				<verse number="69">Նորանց ուղտերը՝ չորս հարիւր երեսունեւհինգ. Էշերը վեց հազար եօթը հարիւր քսան էին։</verse>
				<verse number="70">Եւ բոլոր տոհմապետներից ոմանք գործի համար տուին. Աթարսաթան գանձին տուաւ հազար ոսկի դրամ, յիսուն սկաւառակ, հինգ հարիւր երեսուն քահանայական պատմուճան։</verse>
				<verse number="71">Եւ տոհմապետներից ոմանք գործի գանձին տուին՝ քսան հազար ոսկի դրամ, երկու հազար երկու հարիւր մնաս արծաթ։</verse>
				<verse number="72">Եւ մնացած ժողովրդի տուածը՝ քսան հազար ոսկի դրամ եւ երկու հազար մնաս արծաթ, եւ վաթսունեւեօթը քահանայական պատմուճան։</verse>
				<verse number="73">Եւ քահանաները, Ղեւտացիները, դռնապանները, երգեցողները եւ ոմանք ժողովրդից, ու Նաթանայիմները եւ բոլոր Իսրայէլը բնակվում էին իրանց քաղաքներումը. եւ երբոր եօթներորդ ամիսը հասաւ, Իսրայէլի որդիքն իրանց քաղաքներումն էին։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ բոլոր ժողովուրդը ժողովուեցաւ մէկ մարդի պէս այն հրապարակը որ Ջրի դռան առաջին է, եւ ասեցին Եզրաս դպրին, որ Մովսէսի օրէնքի գիրքը բերէ, որ Տէրը հրամայեց Իսրայէլին։</verse>
				<verse number="2">Եւ Եզրաս քահանան բերաւ օրէնքը ժողովքի առաջին, որ բաղկացած էր մարդից մինչեւ կին եւ ամեն հասկանալու կարողութիւն ունեցողներից՝ եօթներորդ ամսուայ առաջին օրը։</verse>
				<verse number="3">Եւ կարդաց նորանից այն հրապարակում որ Ջրի դռան առաջին է, առաւօտից մինչեւ կէսօր մարդկանց, կանանց եւ հասկացողների առաջին. եւ բոլոր ժողովրդի ականջը տրուած էր օրէնքի գրքին։</verse>
				<verse number="4">Եւ Եզրաս դպիրը կանգնած էր մի փայտի բեմի վերայ, որ շինել էին այս բանի համար եւ նորա մօտ կանգնել էին Մատաթիան, Սեման, Անանիան, Ուրիան, Քեղկիան եւ Մաասիան աջ կողմին. եւ նորա ձախ կողմին՝ Փադայիան, Միսայէլը, Մեղքիան, Հասումը, Ասբադանան, Զաքարիան և Մեսուղամը։</verse>
				<verse number="5">Եւ Եզրասը բացաւ գիրքը բոլոր ժողովրդի աչքի առաջին, որովհետեւ ինքը բոլոր ժողովրդիցը վեր էր, եւ երբոր բացաւ, բոլոր ժողովուրդը կանգնեց։</verse>
				<verse number="6">Եւ Եզրասն օրհնեց Եհովայ մեծ Աստուծուն. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեցին. Ամէն, Ամէն, իրանց ձեռքերը բարձրացնելով, եւ խոնարհուելով երեսի վերայ մինչեւ գետինը երկրպագութիւն արին Տիրոջը։</verse>
				<verse number="7">Եւ Յեսուն, Բանին, Սարաբիան, Յամինը, Ակկուբը, Սաբեթան, Ովդիան, Մաասիան, Կովղիտան, Ազարիան, Յովզաբադը, Անանը, Բաղայիան եւ Ղեւտացիք օրէնքը հասկացնում էին ժողովրդին. Եւ ժողովուրդը կանգնած էր իր տեղը։</verse>
				<verse number="8">Եւ կարդում էին Աստուծոյ օրէնքի գրքումը յստակ, եւ բացատրութիւն տալով հասկացնում էին կարդացածը։</verse>
				<verse number="9">Եւ Նէեմիան, որ է Աթարսաթան, եւ Եզրաս քահանան և դպիրը՝ եւ Ղեւտացիք որ ժողովրդին հասկացնում էին, ասեցին բոլոր ժողովրդին. Այս օրը սուրբ է ձեր Տէր Աստուծոյ համար, սուգ մի անէք եւ մի լաք, որովհետեւ բոլոր ժողովուրդը լաց էին լինում երբոր լսում էին օրէնքի խօսքերը։</verse>
				<verse number="10">Եւ նորանց ասեց. Գնացէք՝ պարարտ բաներ կերէք եւ անոյշ բաներ խմեցէք, եւ բաժիններ ուղարկեցէք պատրաստութիւն չունեցողին. Որովհետեւ այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար. Եւ մի տրտմիք, որովհետեւ Տիրոջ ուրախութիւնը ձեր զօրութիւնն է։</verse>
				<verse number="11">Եւ Ղեւտացիք լռեցրին բոլոր ժողովրդին՝ ասելով. Լռեցէք, որովհետեւ այս օրը սուրբ է, եւ մի տրտմիք։</verse>
				<verse number="12">Եւ բոլոր ժողովուրդը գնաց ուտելու, խմելու եւ բաժիններ ուղարկելու եւ մեծ ուրախութիւն անելու, որովհետեւ հասկանում էին այն խօսքերը որ նորանց իմացնում էին։</verse>
				<verse number="13">Եւ երկրորդ օրը բոլոր ժողովրդի տոհմապետները, քահանաները եւ Ղեւտացիները ժողովուեցան Եզրաս դպրի մօտ, օրէնքի խօսքերը էլի հասկանալու համար։</verse>
				<verse number="14">Եւ գտան օրէնքումը գրուած, որ Տէրը պատուիրել էր Մովսէսի ձեռովը, թէ Իսրայէլի որդիքը եօթներորդ ամսին տաղաւարներում պիտի բնակուեն.</verse>
				<verse number="15">Եւ լուր տան եւ մունետիկ կանչել տան նորանց բոլոր քաղաքներումը եւ Երուսաղէմումն ասելով. Վեր ելէք սարը, եւ ձիթենիի ոստեր, եւ իւղի ծառի ոստեր, եւ մրտենիի ոստեր եւ արմաւենիի ոստեր եւ տերեւախիտ ծառերի ոստեր բերէք որ տաղաւարներ շինէք ինչպէս որ գրուած է։</verse>
				<verse number="16">Եւ գնացին ու իրանց համար տաղաւարներ շինեցին ամեն մարդ իր կտուրի վերայ եւ իրանց գաւիթներումը եւ Աստուծոյ տան գաւիթներումը, եւ Ջրի դռան հրապարակումը եւ Եփրեմի դռան հրապարակումը։</verse>
				<verse number="17">Եւ գերութիւնից ետ դարձողների բոլոր ժողովքը տաղաւարներ շինեցին եւ տաղաւարներումը բնակուեցին. որովհետեւ Իսրայէլի որդիքը Նաւեան Յեսուի օրերից մինչեւ այն օրը այնպէս չէին արել. Եւ շատ մեծ ուրախութիւն եղաւ։</verse>
				<verse number="18">Եւ կարդում էին Աստուծոյ օրէնքի գրքումը ամեն օր՝ առաջին օրից մինչեւ վերջին օրը, եւ եօթը օր տօն կատարեցին, եւ ութերորդ օրը հանդիսաւոր ժողով էր ըստ կանոնին։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ այս ամսի քսանեւչորսերորդ օրը ժողովուեցան Իսրայէլի որդիքը ծոմով, քուրձերով եւ իրանց վերայ հող.</verse>
				<verse number="2">Եւ ջոկուեցան Իսրայէլի սերունդ եղողները բոլոր օտարազգիներից, եւ կանգնած խոստովանում էին իրանց մեղքերը եւ իրանց հայրերի անօրէնութիւնները.</verse>
				<verse number="3">Եւ կանգնել էին իրանց տեղը, եւ կարդացին իրանց Եհովայ Աստուծոյ օրէնքի գրքիցը օրուայ քառորդը, եւ մի քառորդը խոստովանվում եւ երկրպագութիւն էին անում իրանց Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="4">Եւ բարձր տեղի վերայ կանգնել էին Յեսուն, Բանին, Կադմիէլը, Սաբանիան, Բունին, Սարաբիան, Բանին և Քենանին Ղեւտացիները, եւ մեծ ձայնով աղաղակում էին դէպի իրանց Տէր Աստուածը։</verse>
				<verse number="5">Եւ Յեսուն, Կադմիէլը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Ովդիան, Սաբանիան և Փեթայիան՝ Ղեւտացիները ասեցին. Վեր կացէք օրհնեցէք ձեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="6">Դու՝ միայն դու ես Եհովայ. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը եւ երկրի բոլոր զօրքերը, եւ բոլոր նորա վերայ եղածը, ծովերը եւ բոլոր նորանց մէջ եղածը եւ դու ես նորանց բոլորին կենդանութիւն տուողը, եւ երկնքի զօրքերը քեզ երկրպագութիւն են անում։</verse>
				<verse number="7">Դու ես Եհովայ Աստուածը, որ ընտրեցիր Աբրամին եւ նորան հանեցիր Քաղդէացիների Ուրիցը եւ նորա անունը Աբրահամ դրիր։</verse>
				<verse number="8">Եւ նորա սիրտը հաւատարիմ գտար քո առաջին, եւ նորա հետ տալու համար ուխտ արիր, որ տաս նորա սերունդին Քանանացիների, Քետացիների, Ամօրհացիների, Փերեզացիների, Յեբուսացիների եւ Գերգեսացիների երկիրը. եւ քո խօսքը հաստատեցիր. որովհետեւ դու արդար ես։</verse>
				<verse number="9">Եւ տեսար մեր հայրերի նեղութիւնը Եգիպտոսումը, եւ նորանց աղաղակը լսեցիր Կարմիր ծովի մօտ։</verse>
				<verse number="10">Եւ նշաններ ու հրաշքներ արիր Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր ծառաների եւ նորա երկրի բոլոր ժողովրդի վերայ. որովհետեւ գիտացիր որ ամբարտաւան եղան նորանց դէմ, եւ քեզ համար անուն հանեցիր՝ ինչպէս որ այսօր կայ։</verse>
				<verse number="11">Եւ ծովը ճղեցիր նորանց առաջին, եւ նորանք անց կացան ծովի միջովը զօրութիւնով, եւ նորանց հալածողներին խորերը խորտակեցիր՝ ինչպէս քարը՝ մեծ ջրերի մէջ։</verse>
				<verse number="12">Եւ ամպի սիւնովը առաջնորդեցիր նորանց, եւ կրակի սիւնով գիշերը՝ որ լուսաւորէիր նորանց գնալու ճանապարհը։</verse>
				<verse number="13">Եւ վայր իջար Սինա սարի վերայ եւ խօսեցիր նորանց հետ երկնքիցը, եւ նորանց տուիր ուղիղ իրաւունքներ եւ ճշմարիտ օրէնքներ, բարի կանոններ եւ պատուիրանքներ։</verse>
				<verse number="14">Եւ քո սուրբ շաբաթը հասկացրիր նորանց, եւ նորանց կանոններ եւ օրէնք պատուիրեցիր Մովսէս ծառայիդ ձեռովը։</verse>
				<verse number="15">Եւ երկնքիցը հաց տուիր նորանց՝ նորանք սովածանալիս, եւ նորանց համար ջուր հանեցիր ապառաժիցը՝ նորանք ծարաւելիս. եւ նորանց ասեցիր որ մտնեն եւ ժառանգեն այն երկիրը, որը նորանց տալու համար ձեռքդ բարձրացրել էիր։</verse>
				<verse number="16">Բայց նորանք եւ մեր հայրերը ամբարտաւանացան եւ խստացրին իրանց պարանոցը եւ չլսեցին քո պատուիրանքները։</verse>
				<verse number="17">Եւ չուզեցին լսել եւ չյիշեցին քո հրաշքները, որ արել էիր նորանց մէջ, եւ խստացրին իրանց պարանոցը. եւ իրանց ապստամբութեամբը գլուխ նշանակեցին որ ետ դառնան իրանց ծառայութեան մէջ. բայց դու ներող, ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած էիր եւ նորանց չձգեցիր.</verse>
				<verse number="18">Մանաւանդ երբոր իրանց համար ձուլածոյ որթ շինեցին եւ ասեցին. Սա է քո աստուածը, որ քեզ Եգիպտոսից հանել է. եւ մեծ անարգանք գործեցին։</verse>
				<verse number="19">Եւ դու քո մեծ ողորմութեամբը նորանց չձգեցիր անապատումը. ամպի սիւնը չհեռացաւ նորանց վերայից ցերեկը նորանց առաջնորդելով ճանապարհին, եւ կրակի սիւնը՝ գիշերը որ նորանց լոյս տայ եւ լուսաւորէ այն ճանապարհը որ գնում էին։</verse>
				<verse number="20">Եւ քո բարի հոգին տուիր նորանց իմաստուն անելու համար. եւ քո մանանան չարգիլեցիր նորանց բերանիցը, եւ ջուր տուիր նորանց՝ նորանք ծարաւելիս։</verse>
				<verse number="21">Եւ քառասուն տարի նորանց կերակրեցիր անապատումը. նորանք պակասութիւն չունեցան, նորանց հանդերձները չմաշուեցան, եւ նորանց ոտքերը չուռեցան</verse>
				<verse number="22">Եւ նորանց տուիր թագաւորութիւններ եւ ազգեր, եւ նորանց բաժիններ տուիր սահմաններով, եւ նորանք ժառանգեցին Սեհոնի երկիրը եւ Եսեբոն թագաւորի երկիրը, եւ Բասանի Ովգ թագաւորի երկիրը։</verse>
				<verse number="23">Եւ նորանց որդկանցը շատացրիր երկնքի աստղերի չափ եւ նորանց բերիր այս երկիրը, որի համար ասել էիր նորանց հայրերին որ գան եւ ժառանգեն։</verse>
				<verse number="24">Եւ նորանց որդիքը եկան եւ ժառանգեցին այս երկիրը, եւ դու նուաճեցրիր նորանց առաջին այս երկրի բնակիչներին՝ Քանանացիներին, եւ նորանց ձեռքը մատնեցիր նորանց, եւ նորանց թագաւորներին եւ երկրի ազգերին, որ իրանց հաճութեան պէս անէին նորանց։</verse>
				<verse number="25">Եւ նորանք ամուր քաղաքներ եւ պարարտ երկիր յաղթեցին, եւ ժառանգեցին ամեն բարիքով լիքը տներ, փորուած ջրհորներ, այգիներ, ձիթենիներ, եւ պտղաբեր ծառեր առատօրէն. Եւ նորանք կերան, կշտացան եւ պարարտացան, եւ զուարճացան քո մեծամեծ բարիքներովը։</verse>
				<verse number="26">Սակայն նորանք անհնազանդութիւն արին եւ ապստամբուեցան քեզ դէմ, եւ քո օրէնքն իրանց ետեւը գցեցին, եւ սպանեցին քո մարգարէներին որ նորանց դէմ վկայում էին, որ դէպի քեզ դառնան. եւ մեծամեծ անարգանքներ արին։</verse>
				<verse number="27">Եւ դու նորանց մատնեցիր իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք նեղացրին նորանց. եւ իրանց նեղութեան ժամանակին դէպի քեզ աղաղակեցին, եւ դու լսեցիր երկնքից, եւ դու քո շատ ողորմութեան համեմատ նորանց ազատիչներ տուիր, եւ նորանք ազատեցին նորանց իրանց թշնամիների ձեռքիցը։</verse>
				<verse number="28">Բայց երբոր նորանք հանգստութիւն ունեցան, դարձեալ չարութիւն արին քո առաջին, եւ դու նորանց թողեցիր իրանց թշնամիների ձեռքին, եւ նորանք տիրեցին նորանց վերայ. եւ դարձեալ դէպի քեզ աղաղակեցին, եւ դու երկնքից լսեցիր եւ նորանց ազատեցիր շատ անգամ քո ողորմութեան համեմատ։</verse>
				<verse number="29">Եւ դու նորանց վկայեցիր, որ նորանց դարձնես դէպի քո օրէնքը, բայց նորանք ամբարտաւանացան եւ չլսեցին քո պատուէրներին եւ քո իրաւունքների դէմ մեղանչեցին, որոնց կատարող մարդը նորանցով կապրէ. եւ իրանց ուսերը անհնազանդեցրին եւ իրանց վիզը խստացրին, եւ չլսեցին։</verse>
				<verse number="30">Եւ դու շատ տարիներ երկայնամիտ եղար նորանց վերայ, եւ վկայեցիր նորանց դէմ քո հոգովը մարգարէների ձեռովը, բայց նորանք ականջ չդրին. Եւ դու մատնեցիր նորանց երկիրների ազգերի ձեռքը։</verse>
				<verse number="31">Սակայն դու քո առատ ողորմութեամբը նորանց վերջ չարիր եւ նորանց չձգեցիր, որովհետեւ դու գթած եւ ողորմած Աստուած ես։</verse>
				<verse number="32">Եւ արդ, ով մեր Աստուած, մեծ, զօրաւոր եւ ահեղ՝ ուխտ ու ողորմութիւն պահող Աստուած, թող քո առաջին քիչ չերեւնան այն ամեն նեղութիւնները, որ պատահեցին մեզ, մեր թագաւորներին մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարէներին, մեր հայրերին եւ քո բոլոր ժողովրդին Ասորեստանի թագաւորի ժամանակից մինչեւ այսօր։</verse>
				<verse number="33">Բայց դու արդար ես մեզ վերայ եկած բոլոր բաներումը, որովհետեւ դու ճշմարտութեամբ արիր, եւ մենք անօրէնութիւն արինք։</verse>
				<verse number="34">Եւ մեր թագաւորները, մեր իշխանները եւ մեր հայրերը չարին քո օրէնքը եւ ականջ չդրին քո պատուիրանքներին եւ քո վկայութիւններին, որ նորանց դէմ վկայեցիր.</verse>
				<verse number="35">Եւ նորանք իրանց թագաւորելու ժամանակումը, եւ քո նորանց արած շատ բարիքներ արած ժամանակումը եւ այն ընդարձակ եւ պարարտ երկրումը, որ տուել էիր նորանց, քեզ չծառայեցին եւ ետ չդառան իրանց չար գործերիցը։</verse>
				<verse number="36">Ահա մենք այսօր ծառաներ ենք, եւ ահա այն երկրումը, որ տուիր մեր հայրերին նորա պտուղը եւ բարիքը վայելելու, մենք ծառաներ ենք։</verse>
				<verse number="37">Եւ նորա առատ արդիւնքը այն թագաւորներինն է, որոնց դրել ես մեզ վերայ մեր մեղքերի պատճառովը. եւ նորանք տիրում են մեր մարմինների վերայ եւ մեր անասունների վերայ իրանց հաճութեան պէս. Եւ մենք մեծ նեղութեան մէջ ենք։</verse>
				<verse number="38">Եւ այս ամենի համար հաստատ ուխտեցինք եւ գրեցինք, եւ կնքուածի վերայ էին մեր իշխանները, Ղեւտացիները եւ քահանաները։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ կնքողներն էին՝ Աքաղիայի որդի Նէեմիա Աթարսաթան, Սեդեկիան, Սարայիան,</verse>
				<verse number="2">Ազարիան, Երեմիան,</verse>
				<verse number="3">Փասուրը, Ամարիան, Մեղքիան,</verse>
				<verse number="4">Քետտուսը, Սաբանիան, Մալուքը,</verse>
				<verse number="5">Հարիմը, Մերամօթը,</verse>
				<verse number="6">Աբդիան, Դանիէլը, Կանաթօնը,</verse>
				<verse number="7">Բարուքը, Մեսուղամը, Աբիան,</verse>
				<verse number="8">Միամինը, Մաազիան, Բեղգան եւ Սեմայիան. սորանք քահանաներն էին։</verse>
				<verse number="9">Եւ Ղեւտացիք՝ Ազանիայի որդի Յեսուն, Բանուն և Ենադադի որդիներից Կադմիէլը.</verse>
				<verse number="10">Եւ նորանց եղբայրները Սաբանիան, Ովդիան, Կովղիտան, Փաղայիան,</verse>
				<verse number="11">Անանը, Միքան, Րոոբը, Ասաբիան,</verse>
				<verse number="12">Զաքուրը, Սարաբիան, Սաբանիան,</verse>
				<verse number="13">Ովդիան, Բանին և Բանինուն։</verse>
				<verse number="14">Ժողովրդի գլխաւորները՝ Փարոսը, Փաաթ-մովաբը, Եղամը,</verse>
				<verse number="15">Զաթուն, Բանին, Բունին,</verse>
				<verse number="16">Ազգադը, Բեբային, Ադոնիան,</verse>
				<verse number="17">Բագուէն, Ադինը, Ատերը, Եզեկիան,</verse>
				<verse number="18">Ազուրը, Ովդիան, Հասումը, Բեսէին,</verse>
				<verse number="19">Արիփը, Անաթովթը, Նովբան,</verse>
				<verse number="20">Մագփիասը, Մեսուղամը, Եզիրը,</verse>
				<verse number="21">Մասիզեբելը, Սադովկը, Յադդուան,</verse>
				<verse number="22">Փաղատիան, Անանը, Անանիան,</verse>
				<verse number="23">Ովսէէն, Անանիան, Ասուրը,</verse>
				<verse number="24">Ալօէսը, Պիլան, Սօբէկը,</verse>
				<verse number="25">Հռէումը, Ասաբանան, Մաասիան,</verse>
				<verse number="26">Աքիան, Անանը, Օնանը,</verse>
				<verse number="27">Մալուքը, Հարիմը և Բաանան։</verse>
				<verse number="28">Եւ մնացած ժողովուրդը՝ քահանաները, Ղեւտացիները, դռնապանները, երգեցողները, Նաթանայիմները, եւ այն ամենքը որ ջոկուել էին այն երկիրների ժողովուրդներից դէպի Աստուծոյ օրէնքը, նորանց կանայքը, որդիքը եւ աղջկերքը՝ ամեն հասկանալ կարողացողը,</verse>
				<verse number="29">Միացան իրանց զօրաւոր եղբայրների հետ եւ անէծքով երդում արին, որ գնան Աստուծոյ օրէնքովը, որ նա տուաւ Աստուծոյ ծառայ Մովսէսի ձեռովը, եւ որ պահեն ու կատարեն մեր Տիրոջ՝ Եհովայի բոլոր պատուէրները, իրաւունքները եւ կանոնները.</verse>
				<verse number="30">Եւ որ չտանք մեր աղջիկները երկրի ազգերին, եւ նորանց աղջիկները չառնենք մեր որդկանց համար.</verse>
				<verse number="31">Եւ երկրի ժողովուրդներից, որոնք ապրանքներ եւ ամեն տեսակ ուտելիք են բերում շաբաթ օրը ծախելու, չառնենք շաբաթ եւ սուրբ օրը. Եւ եօթներորդ տարին երկիրը եւ ամեն ձեռաց պարտքերը թողենք։</verse>
				<verse number="32">Եւ մեզ վերայ պատուէր դրինք՝ որ մեզ վերայ պարտք համարենք տարին մի երրորդ սիկղ վճարել մեր Աստուծոյ տան պաշտօնի համար,</verse>
				<verse number="33">Առաջաւորութեան հացի համար, մշտնջենաւոր հացի ընծայի համար, մշտնջենաւոր ողջակէզի համար, շաբաթներին, ամսագլուխներին, տօներին, եւ սուրբ բաների համար եւ Իսրայէլի քաւութեան մասին մեղքի պատարագների համար, եւ մեր Աստուծոյ տան բոլոր գործի համար։</verse>
				<verse number="34">Եւ վիճակ գցեցինք փայտի ընծայի մասին՝ քահանաները, Ղեւտացիները եւ ժողովուրդը, որ բերենք մեր Աստուծոյ տունը մեր տոհմերին համեմատ իր որոշեալ ժամանակներին տարուց տարի, մեր Տէր Աստուծոյ սեղանի վերայ վառելու համար ինչպէս որ գրուած է օրէնքումը։</verse>
				<verse number="35">Եւ որ տանենք մեր երկրի երախայրիքը եւ ամեն պտղատու ծառի երախայրիքը տարուց տարի Տիրոջ տունը։</verse>
				<verse number="36">Եւ մեր որդկանց անդրանիկները եւ մեր անասուններինը՝ ինչպէս որ գրուած է օրէնքումը, եւ մեր արջառների եւ ոչխարների անդրանիկները տանենք մեր Աստուծոյ տունը քահանաներին, որ ծառայում են մեր Աստուծոյ տանը.</verse>
				<verse number="37">Եւ մեր խմորների երախայրիները, եւ մեր ընծաները եւ ամեն ծառի պտուղը՝ գինին ու ձէթը տանենք քահանաներին մեր Աստուծոյ տան սենեակները, եւ մեր երկրի տասանորդը Ղեւտացիներին տանք, եւ Ղեւտացիք իրանք մեզանից տասանորդ առնեն մեր ծառայութեան բոլոր քաղաքներումը։</verse>
				<verse number="38">Եւ Ահարօնի որդի քահանան՝ Ղեւտացիների հետ լինի Ղեւտացիք տասանորդը առնելիս. եւ Ղեւտացիք տասանորդի տասանորդը վեր տանեն մեր Աստուծոյ տունը գանձատան սենեակները.</verse>
				<verse number="39">Որովհետեւ այն սենեակները պիտի տանեն Իսրայէլի որդիքը եւ Ղեւիի որդիքը ցորենի, գինիի եւ ձէթի ընծաները, ուր որ են սրբարանի անօթները, եւ պաշտօնեայ քահանաներն ու դռնապանները եւ երգեցողները. եւ մեր Աստուծոյ տունը չձգենք։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ բնակուեցին ժողովրդի իշխանները Երուսաղէմումը. իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեցին, որ ժողովրդի մի տասներորդը բերեն Երուսաղէմ սուրբ քաղաքումը բնակուելու, բայց մնացեալ ինը մասը թողեն քաղաքներում։</verse>
				<verse number="2">Եւ ժողովուրդն օրհնեց այն ամեն մարդկանց, որ յօժարութեամբ համաձայնեցին բնակուել Երուսաղէմումը։</verse>
				<verse number="3">Եւ սորանք են այն գաւառի գլխաւորները, որ բնակուեցին Երուսաղէմումը. բայց Յուդայի քաղաքներում բնակվում էր ամեն մարդ իր ստացուածքում իրանց քաղաքներումը՝ Իսրայէլացիները, քահանաները, Ղեւտացիները, Նաթանայիմները եւ Սողոմոնի ծառաների որդիները.</verse>
				<verse number="4">Եւ Երուսաղէմումը բնակուեցին Յուդայի որդկանցից եւ Բենիամինի որդկանցից՝ Հուդայեանք՝ Աթայիան՝ որդի Ոզիայի, որդի Զաքարիայի, որդի Ամարիայի, որդի Սափատիայի, որդի Մաղաղիէլի,</verse>
				<verse number="5">Եւ Մաասիան՝ որդի Բարուքի, որդի Քոլոզէի. որդի Ազայիայի, որդի Ադայիայի, որդի Յովարիբի, որդի Զաքարիայի, որդի Սիլօնիի։</verse>
				<verse number="6">Փարէսի որդկանցից Երուսաղէմում բնակողների բոլորը չորս հարիւր վաթսունեւութը քաջ մարդիկ էին։</verse>
				<verse number="7">Եւ սորանք են Բենիամինեանները՝ Սալլուն որդի Մեսուղամի, որդի Յովազի, որդի Փադայիայի, որդի Կովղիայի, որդի Մաասիայի, որդի Իթիէլի, որդի Եսայիայի.</verse>
				<verse number="8">Եւ նորանից յետոյ Գեբէին, Սելէին, և այլն՝ ինը հարիւր քսանեւութը հոգի։</verse>
				<verse number="9">Եւ նորանց վերայ իշխան էր Զեքրիի որդի Յովէլը. եւ Սենուայի որդի Յուդան քաղաքի վերայ տեղակալ էր։</verse>
				<verse number="10">Քահանաներից՝ Յովարիբի որդի Յեդայիան, Յաքինը,</verse>
				<verse number="11">Սարայիան՝ որդի Քեղկիայի, որդի Մեսուղամի, որդի Սադովկի, որդի Մարիօթի, որդի Աքիտովբի, Աստուծոյ տան վերակացուն.</verse>
				<verse number="12">Եւ նորանց եղբայրները, որ տաճարի գործը կատարում էին, ութը հարիւր քսանեւերկու էին։ Եւ Ադայիան՝ որդի Յերսամի, որդի Փաղաղիայի, որդի Ամասիի, որդի զաքարիայի, որդի Փասուրի, որդի Մեղքիայի,</verse>
				<verse number="13">Եւ նորա եղբայրները՝ տոհմապետներ՝ երկու հարիւր քառասունեւերկու էին։ Եւ Ամեսային՝ որդի Ազարիէլի, որդի Ահզայի, որդի Մեսաղամօթի, որդի Եմմերի,</verse>
				<verse number="14">Եւ նորանց եղբայրները՝ քաջազուններ՝ հարիւր քսանեւութը էին. եւ նորանց վերայ իշխան Ագեդողեմի որդի Զաբդիէլն էր։</verse>
				<verse number="15">Եւ Ղեւտացիներից՝ Սեմայիան՝ որդի Ասուբի, որդի Եզրիկամի, որդի Ասաբիայի, որդի Բունիի,</verse>
				<verse number="16">Նաեւ Սաբեթան եւ Յովզաբադը Ղեւտացիների գլխաւորներից, որ Աստուծոյ տան արտաքին գործի վերայ էին։</verse>
				<verse number="17">Եւ Մաթանիան՝ որդի Միքիայի, որդի Զաբդիի, որդի Ասափի՝ գլխաւոր առաջնորդը օրհնաբանութեան աղօթքի ժամանակին. եւ Բակբոկիան երկրորդն էր իր եղբայրներից. եւ Աբդան՝ որդի Սամուայի, որդի Գաղաղի, որդի Իդիթունի։</verse>
				<verse number="18">Բոլոր Ղեւտացիները սուրբ քաղաքում երկու հարիւր ութսունեւչորս էին։</verse>
				<verse number="19">Եւ դռնապանները Ակկուբը, Տեղմոնը եւ նորանց եղբայրները որ պահպանում էին դռները, հարիւր եօթանասունեւերկու էին։</verse>
				<verse number="20">Եւ մնացեալ Իսրայէլացիք՝ քահանաները եւ Ղեւտացիները Յուդայի բոլոր քաղաքներումն էին ամեն մարդ իր ժառանգութիւնումը։</verse>
				<verse number="21">Բայց Նաթանայիմները բնակվում էին Ոփաղում, եւ Սիհան ու Գիսփան Նաթանայիմների վերայ էին։</verse>
				<verse number="22">Եւ Երուսաղէմի Ղեւտացիների իշխանն էր Ոզին՝ որդի Բանիի, որդի Ասաբիայի, որդի Մաթանիայի, որդի Միքայի, Ասափի որդկանցից՝ երգեցողներից, որ Աստուծոյ տան գործի վերայ էին։</verse>
				<verse number="23">Որովհետեւ թագաւորը նորանց համար հրաման էր տուել, եւ ռոճիկ նշանակուած էր երգեցողներին իւրաքանչիւր օրուայ համար։</verse>
				<verse number="24">Եւ Յուդայեան Զարայի որդկանցից Մասիզեբէլի որդի Փեթայիան թագաւորի գործակալն էր ժողովրդի բոլոր գործերի մասին։</verse>
				<verse number="25">Եւ դրսի գաւառների ու նորանց դաշտերի նկատմամբ՝ Յուդայի որդկանցից բնակվում էին Կարիաթ-արբայում եւ նորա գիւղերում, Դեբոնում եւ նորա գիւղերում, Կաբիսէլում եւ նորա դաշտերում.</verse>
				<verse number="26">Եւ Յեսուայում, Մօլադայում եւ Բեթփաղեթում,</verse>
				<verse number="27">Ասեր-սուաղում, Բերսաբէէում եւ նորա գիւղերում,</verse>
				<verse number="28">Սիկելակում, Մեքոնայում եւ նորա գիւղերում,</verse>
				<verse number="29">Ենռեմոնում, Սարաայում, Յերիմութում,</verse>
				<verse number="30">Զանովում, Ոդողոմում եւ նորանց գիւղերում, Լաքիսում եւ նորա արտերում, Ազեկայում եւ նորա գիւղերում, եւ տեղաւորուեցան Բերսաբէէից մինչեւ Ենովմի ձորը։</verse>
				<verse number="31">Եւ Բենիամինի որդիքը՝ Գաբայից Մաքմաս, Այիա, Բեթէլ եւ նորա գիւղերը,</verse>
				<verse number="32">Անաթովթ, Նոբ, Անանիա,</verse>
				<verse number="33">Հասոր, Ռամա, Գեթթայիմ, Հադիդ,</verse>
				<verse number="34">Սեբոյիմ, Նեբաղատ, Ղովդ,</verse>
				<verse number="35">Ովնով և Գեքարասիմ։</verse>
				<verse number="36">Եւ Ղեւտացիներից՝ Յուդայի բաժիններից՝ Բենիամինում էին լինում։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ սորանք են այն քահանաները եւ Ղեւտացիները որ Սաղաթիէլեան Զօրաբաբէլի եւ Յեսուի հետ դուրս եկան՝ Սարայիան, Երեմիան,</verse>
				<verse number="2">Եզրասը, Ամարիան, Մալուքը, Քետտուսը.</verse>
				<verse number="3">Սեքենիան, Հռէումը,</verse>
				<verse number="4">Մերամօթը, Ադդովը, Կանաթօնը, Աբիան,</verse>
				<verse number="5">Միամինը, Մովադիան, Բեղգան, Սեմայիան,</verse>
				<verse number="6">Յովարիբը, Յեդայիան, Սալլուն,</verse>
				<verse number="7">Ամոկը, Քեղկիան, Յեդայիան. Սորանք էին քահանաների գլխաւորներն իրանց եղբայրներովը Յեսուի օրերին։</verse>
				<verse number="8">Եւ Ղեւտացիները՝ Յեսուն, Բանուին, Կադմիէլը, Սարաբիան, Յուդան, Մաթանիան. սա օրհնութիւնների վերայ էր իր եղբայրներովը։</verse>
				<verse number="9">Եւ նորանց եղբայրը՝ Բայբոկիան եւ Ուննին նորանց առաջին իրանց կարգովը։</verse>
				<verse number="10">Եւ Յեսուն ծնեց Յովակիմին, եւ Յովակիմը ծնեց Եղիասիբին, եւ Եղիասիբը ծնեց Յովիադային,</verse>
				<verse number="11">Եւ Յովիադան ծնեց Յովնաթանին, եւ Յովնաթանը ծնեց Յադդուային։</verse>
				<verse number="12">Եւ Յովակիմի օրերին տոհմապետ քահանաներն էին՝ Սարայիայից՝ Մարայիան, Երեմիայից՝ Անանիան,</verse>
				<verse number="13">Եզրասից՝ Մեսուղամը, Ամարիայից՝ Յօհանանը,</verse>
				<verse number="14">Մալուքից՝ Յովնաթանը, Սաբանիայից՝ Յովսէփը,</verse>
				<verse number="15">Հարիմից՝ Եդնան, Մարիօթից՝ Քեղկան,</verse>
				<verse number="16">Ադդովից՝ Զաքարիան, Կանաթօնից՝ Մեսուղամը,</verse>
				<verse number="17">Աբիայից՝ Զիքրին, Մինիամինից՝ Մովադիայից՝ Փաղտին,</verse>
				<verse number="18">Բեղգայից՝ Սամուան, Սեմայիայից՝ Յովնաթանը,</verse>
				<verse number="19">Յովարիբից՝ Մաթանան, Յեդայիայից՝ Ոզին,</verse>
				<verse number="20">Սալլայից՝ Կալլան, Ամոկից՝ Եբերը,</verse>
				<verse number="21">Քեղկիայից՝ Ասաբիան, Յեդայիայից՝ Նաթանայէլը։</verse>
				<verse number="22">Ղեւտացիները՝ տոհմապետները գրուեցան Եղիասիբի, Յովիադայի, Յօհանանի եւ Յադդուայի օրերին, եւ քահանաները Պարսից Դարեհի թագաւորութիւնովը։</verse>
				<verse number="23">Ղեւտացի տոհմապետները գրուեցան ժամանակագրութեան գրքումը մինչեւ Եղիասիբի որդի Յօհանանի օրերը։</verse>
				<verse number="24">Եւ Ղեւտացիների իշխանները Ասաբիան, Սարաբիան եւ Կադմիէլի որդի Յեսուն էին. Եւ նորանց եղբայրները նորանց առաջին, որ օրհնեն եւ գովեն Աստուծոյ մարդ Դաւիթի հրամանին համեմատ դաս դասի դէմ։</verse>
				<verse number="25">Մաթանիան, Բակբոկիան, Աբդիան, Մեսուղամը, Տեղմոնը և Ակկուբը դրան շտեմարանների վերայ պահապանութիւն էին անում։</verse>
				<verse number="26">Սորանք էին Յովսեդեկեան Յէսուի որդի Յովակիմի օրերումը, եւ Նէեմիա կուսակալի եւ Եզրաս քահանայ դպրի օրերումը։</verse>
				<verse number="27">Եւ Երուսաղէմի պարսպի նաւակատիքին՝ որոնեցին Ղեւտացիներին իրանց բոլոր տեղերիցը, որ նորանց բերեն Երուսաղէմ գոհութիւններով, երգով, ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով նաւակատիք եւ ուրախութիւն անելու համար։</verse>
				<verse number="28">Եւ ժողովուեցան երգեցողների որդիքը Երուսաղէմի շրջակայ կողմերից եւ Նետոփաթացիների գիւղերիցը,</verse>
				<verse number="29">Եւ բեթգաղգաղայից եւ Գաբայի եւ Ազամօթի դաշտերից. Որովհետեւ երգեցողներն իրանց համար գիւղեր էին շինել Երուսաղէմի շրջակայքումը։</verse>
				<verse number="30">Եւ քահանաներն ու Ղեւտացիները սրբուեցան, եւ սրբեցին ժողովրդին եւ դռները եւ պարիսպը։</verse>
				<verse number="31">Եւ ես Յուդայի իշխաններին պարսպի վերայ հանեցի եւ երկու մեծ դաս գոհութիւն երգողներ կարգեցի. մէկը պարսպի վերայ աջ կողմին Աղբից դռան մօտ.</verse>
				<verse number="32">Եւ նորա ետեւից գնում էին Ովսէիան եւ Յուդայի իշխանների կէսը,</verse>
				<verse number="33">Եւ Ազարիան, Եզրասը, Մեսուղամը, Յուդան,</verse>
				<verse number="34">Բենիամինը, Սեմայիան եւ Երեմիան.</verse>
				<verse number="35">Եւ քահանաների որդիներից փողերով Զաքարիան՝ որդի Յովնաթանի, որդի Սեմայիայի, որդի Մաթանիայի, որդի Միքայիայի, որդի Զաքուրի, որդի Ասափի.</verse>
				<verse number="36">Եւ նորա եղբայրները Սեմայիան, Ազարիէլը, Միլալան, Գիլալան, Մաան, Նաթանայէլը, Յուդան և Անանին Աստուծոյ մարդ Դաւիթի նուագարաններովը. եւ Եզրաս դպիրը նորանց առաջին։</verse>
				<verse number="37">Եւ Աղբիւրի դռնովը, եւ նորանց դիմացը, վեր ելան Դաւիթի քաղաքի աստիճանների վերայ պարսպի աստիճանովը վեր դէպի Դաւիթի տունը մինչեւ Ջրի դուռը դէպի արեւելք։</verse>
				<verse number="38">Եւ միւս երգողների դասը գնում էին դէմ ու դէմ, եւ ես նորա ետեւից, եւ ժողովրդի կէսը պարսպի վերայ Փուռերի աշտարակից վեր մինչեւ Լայն պարիսպը։</verse>
				<verse number="39">Եւ Եփրեմի դռան վերայից Հին դռան մօտով եւ Ձկանց դռան մօտով, եւ Անանայէլի աշտարակի եւ Մէայի աշտարակի մօտով մինչեւ Ոչխարաց դուռը, եւ կանգնեցին Բանտի դռան։</verse>
				<verse number="40">Յետոյ երգողների երկու դասերը կանգնեցին Աստուծոյ տանը, ես էլ եւ ոստիկանների կէսը ինձ հետ։</verse>
				<verse number="41">Եւ քահանայք՝ Եղիակիմը, Մաասիան, Մենիամինը, Միքիան, Եղիովէնային, Զաքարիան, Անանիան փողերով։</verse>
				<verse number="42">Եւ Մաասիան, Սեմայիան, Եղիազարը, Ոզին, Յօհանանը, Մեղքիան, Եղամը եւ Եզերը, եւ երգեցողները մեծաձայն երգեցին. Եւ Յեզերիան վերակացուն էր։</verse>
				<verse number="43">Եւ այն օրը մեծամեծ զոհեր մատուցրին եւ ուրախացան, որովհետեւ Աստուած ուրախացրեց նորանց մեծ ուրախութեամբ, նաեւ կնիկներն ու երեխաներն էլ էին ուրախանում. եւ Երուսաղէմի ուրախութիւնը հեռուից էր լսվում։</verse>
				<verse number="44">Եւ այն օրը մարդիկ որոշուեցան շտեմարանների սենեակների վերայ ընծաների, երեխայրիների եւ տասանորդների համար, որ նորանց մէջ ժողովեն քաղաքների ագարակներից քահանաների եւ Ղեւտացիների օրինաւոր բաժինները, որովհետեւ Յուդան ուրախութիւն ունէր քահանաների եւ Ղեւտացիների վերայ որ կանգնել էին։</verse>
				<verse number="45">Եւ պահում էին իրանց Աստուծոյ պահապանութիւնը եւ մաքուր պահապանութիւնը, նոյնպէս եւ երգեցողները եւ դռնապանները Դաւիթի հրամանին պէս որի որդին է Սողոմոնը։</verse>
				<verse number="46">Որովհետեւ վաղուց Դաւիթի եւ Ասափի օրերին երգեցողների գլխաւոր կար եւ Աստուծուն օրհնելու եւ գովելու երգեր.</verse>
				<verse number="47">Եւ բոլոր Իսրայէլը Զօրաբաբէլի օրերին եւ Նէեմիայի օրերին տալիս էին երգեցողների եւ դռնապանների ամեն օրուայ բաժինները. Եւ սուրբ բաները տալիս էին Ղեւտացիներին, եւ Ղեւտացիներն էլ սուրբ բաները տալիս էին Ահարօնի որդկանցը։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Այն օրը կարդացուեցաւ Մովսէսի գրքիցը ժողովրդի ականջներին, եւ նորանում գրուած գտնուեցաւ, որ յաւիտեան պիտի Ամմոնացի եւ Մովաբացի չմտնէ Աստուծոյ ժողովքի մէջ.</verse>
				<verse number="2">Որովհետեւ չդիմաւորեցին Իսրայէլի որդկանցը հացով եւ ջրով, այլ Բաղաամին վարձեցին նորա դէմ որ նորան անիծէ, բայց մեր Աստուածը անէծքը դարձրեց օրհնութեան։</verse>
				<verse number="3">Եւ երբոր նորանք լսեցին օրէնքը, Իսրայէլից ամեն խառնուրդը բաժանեցին։</verse>
				<verse number="4">Եւ սորանից առաջ մեր Աստուծոյ տան սենեակի վերակացու Եղիասիբ քահանան՝ Տուբիայի ազգականը,</verse>
				<verse number="5">Նորա համար մի մեծ սենեակ էր շինել, ուր որ առաջ դնում էին հացի նուէրները, կնդրուկը եւ անօթները, եւ ցորենի, գինիի եւ ձէթի տասանորդները՝ Ղեւտացիների, երգեցողների եւ դռնապանների բաժինը, նաեւ քահանաների ընծաները։</verse>
				<verse number="6">Այս ամենի ժամանակին ես Երուսաղէմումը չէի, որովհետեւ ես Բաբիլոնի Արտաշէս թագաւորի երեսունեւերկրորդ տարին գնացել էի թագաւորի մօտ, եւ մի քանի ժամանակից յետոյ կրկին հրաման առայ թագաւորից,</verse>
				<verse number="7">Եւ եկայ Երուսաղէմ ու իմացայ Եղիասիբի արած չարութիւնը Տուբիայի նկատմամբ, որ նորա համար մի սենեակ էր շինել Աստուծոյ տան գաւիթումը.</verse>
				<verse number="8">Եւ ես շատ զայրացայ, եւ դուրս տուի Տուբիայի տան բոլոր կարասիքը այն սենեակից,</verse>
				<verse number="9">Եւ հրամայեցի որ մաքրեն սենեակները, եւ դարձեալ այնտեղ տարի Աստուծոյ տան անօթները եւ հացի ընծան ու կնդրուկը։</verse>
				<verse number="10">Նաեւ իմացայ, որ Ղեւտացիների բաժինները չէին տրուել, եւ որ Ղեւտացիները եւ սպասաւորութիւնն անող երգեցողները փախել էին իրանց ագարակները։</verse>
				<verse number="11">Եւ ես վիճեցի ոստիկանների հետ եւ ասեցի. Ի՞նչու է Աստուծոյ տունը թողուած. եւ ես Ղևտացիներին ժողովեցի եւ նորանց հաստատեցի իրանց տեղը։</verse>
				<verse number="12">Եւ բոլոր Յուդան բերաւ ցորենի, գինիի եւ ձէթի տասանորդը գանձատունը։</verse>
				<verse number="13">Եւ ես գանձատունների վերայ գանձապետ նշանակեցի Սեղեմիա քահանային եւ Սադովկ դպրին եւ Ղեւտացիներից Փադայիային, եւ նորանց օգնական՝ Մաթանիայի որդիի Զաքուրի որդի Անանին. որովհետեւ նորանք հաւատարիմ էին համարվում, եւ նորանց գործն էր որ իրանց եղբայրներին բաժին տան։</verse>
				<verse number="14">Ով Աստուած իմ, յիշիր ինձ սորա համար, եւ մի ջնջիր իմ բարեգործութիւնները որ արի իմ Աստուծոյ տանը եւ նորա ծառայութիւնումը։</verse>
				<verse number="15">Այն օրերը տեսայ որ Հրէաստանում շաբաթ օրը խաղող էին կոխում եւ խուրձերը բերում էշերին բեռնում էին, նաեւ գինի, խաղող եւ թուզ եւ ամեն տեսակ բեռ, եւ բերում էին Երուսաղէմ շաբաթ օրը. եւ ես յանդիմանեցի նորանց իրանց ուտելիք ծախած օրը։</verse>
				<verse number="16">Եւ նորա մէջ բնակող Տիւրացիները ձուկ եւ ամեն տեսակ ապրանք էին բերում եւ շաբաթ օրը ծախում Յուդայի որդիներին եւ Երուսաղէմումը։</verse>
				<verse number="17">Եւ ես կռիւ արի Յուդայի ազնուականների հետ եւ ասեցի նորանց. Սա ի՞նչ չար բան է, որ դուք անում էք եւ շաբաթ օրը պղծում էք։</verse>
				<verse number="18">Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպէս արին, եւ մեր Աստուածը մեզ վերայ եւ այս քաղաքի վերայ բերաւ այս բոլոր չարիքը, եւ դուք բարկութիւն էք աւելացնում Իսրայէլի վերայ շաբաթը պղծելով։</verse>
				<verse number="19">Եւ երբոր մթնում էր Երուսաղէմի դռներումը՝ շաբաթից առաջ, այն ժամանակ հրամայեցի, որ դռները գոցեն, եւ հրամայեցի որ նորանց չբանան մինչեւ շաբաթ օրուայ վերջը. եւ իմ ծառաներից դրի դռների վերայ, որ բեռ ներս չմտնէ շաբաթ օրը։</verse>
				<verse number="20">Եւ վաճառականները եւ ամեն տեսակ ապրանք ծախողները մէկ եւ երկու անգամ գիշերը Երուսաղէմի դրսումը մնացին։</verse>
				<verse number="21">Եւ ես նորանց յանդիմանեցի ասելով. Դուք ի՞նչու համար էք գիշերը պարսպի առաջին մնում. եթէ մէկ անգամ էլ այդպէս անէք, ես ձեռք կբարձրացնեմ ձեզ վերայ. այն ժամանակից հետէ այլ եւս չեկան շաբաթ օրը։</verse>
				<verse number="22">Եւ Ղեւտացիներին հրամայեցի որ սրբուին ու գան դռներումը պահապանութիւն անեն, շաբաթ օրը սրբելու համար. սա էլ յիշիր ինձ համար, ով իմ Աստուած, եւ ինձ ողորմիր քո մեծ ողորմութեան համեմատ։</verse>
				<verse number="23">Նաեւ այն օրերը տեսայ որ Հրէաները Ազովտացի, Ամմոնացի, Մովաբացի կիներ էին առել.</verse>
				<verse number="24">Եւ նորանց որդկանցից կէսը խօսում էր Ազովտացիների լեզուն, բայց Հրէարէն խօսել չգիտէին. եւ խօսում էին այս եւ այն ազգի լեզուովը։</verse>
				<verse number="25">Եւ ես նորանց հետ կռիւ արի եւ նորանց նզովեցի, եւ նորանցից մի քանի մարդկանց էլ ծեծեցի եւ նորանց մազերը ձետեցի, եւ նորանց երդում տուի Աստուծով, թէ Ձեր աղջիկները նորանց որդկանցը չտաք, եւ նորանց աղջիկներից չառնէք ձեր որդկանց համար եւ ձեզ համար։</verse>
				<verse number="26">Չէ՞ որ սորանով մեղանչեց Իսրայէլի Սողոմոն թագաւորը, թէեւ շատ ազգերում նորա նման թագաւոր չկար, եւ սիրելի էր իր Աստուծուն, եւ Աստուած նորան բոլոր Իսրայէլի վերայ թագաւոր էր շինել, սակայն օտարազգի կիները նորան էլ մեղանչել տուին։</verse>
				<verse number="27">Եւ ձեզ նկատմամբ սա լսուելու բան է՞, որ այս մեծ չարութիւնը անէք եւ Աստուծոյ դէմ ապստամբուէք օտարազգի կիներ առնելով։</verse>
				<verse number="28">Եւ մեծ քահանայ Եղիասիբի որդի Յովիադայի որդկանցից մէկը Որոնացի Սանաբաղատի փեսան էր. եւ նորան դուրս արի իմ կշտից։</verse>
				<verse number="29">Ով իմ Աստուած, նորանց յիշիր, որ պղծեցին քահանայութիւնը եւ քահանայութեան եւ Ղեւտացիների ուխտը։</verse>
				<verse number="30">Եւ այսպէս նորանց մաքրեցի բոլոր օտարազգիներից, եւ քահանաների ու Ղեւտացիների համար պաշտօնները նշանակեցի՝ ամեն մարդի համար իր գործը.</verse>
				<verse number="31">Նաեւ փայտի ընծան իր որոշուած ժամանակներին եւ երախայրիքը։ Ով Աստուած իմ, յիշիր ինձ ի բարին։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="17">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ Ասուերոսի՝ այսինքն Հնդկաստանից մինչեւ Եթովպիոյ հարիւր քսանեւեօթը գաւառի վերայ թագաւորող Ասուերոսի, օրերումն եղաւ,</verse>
				<verse number="2">Որ այն օրերումը երբոր Ասուերոս թագաւորը նստած էր իր աթոռի վերայ, որ Շուշան մայրաքաղաքումն է,</verse>
				<verse number="3">Իր թագաւորութեան երրորդ տարին խնջոյք արաւ իր իշխանների եւ ծառաների համար, երբոր Պարսից եւ Մարաց զօրքը, նախարարները եւ գաւառների իշխանները նորա առաջին էին,</verse>
				<verse number="4">Ցոյց տալով իր թագաւորութեան մեծ հարստութիւնը եւ իր մեծութեան փառաւոր շքեղութիւնը շատ օրեր՝ այսինքն հարիւր ութսուն օր։</verse>
				<verse number="5">Եւ երբոր այն օրերը լրացան, այն ժամանակ թագաւորը Շուշան մայրաքաղաքում գտնուող բոլոր ժողովրդի համար մեծից մինչեւ փոքրի համար խնջոյք արաւ եօթն օր թագաւորական պալատի պարտէզի գաւիթումը.</verse>
				<verse number="6">Սպիտակ բեհեզներից և կերպասից ու կապուտակից վարագոյրներ՝ որ պնդացրած էին բարակ քթանի եւ ծիրանեգոյնի լարերով, արծաթի օղակներով մարմարիոնի սիւներից, ոսկի եւ արծաթի նստարաններ կային զմրխտաքարի եւ սպիտակ մարմարիոնի, աղաբաստրի եւ սեւ մարմարիոնի սալայատակի վերայ։</verse>
				<verse number="7">Եւ խմելիքները տրվում էին ոսկի անօթներով, եւ անօթները միմիանցից տարբեր էին. Եւ թագաւորի գինին առատ էր ինչպէս որ թագաւորին կվայելէ։</verse>
				<verse number="8">Եւ խմելը կանոնաւոր էր, բռնադատող չկար. Որովհետեւ թագաւորն այսպէս էր հրամայել իր տան բոլոր վերակացուներին, որ նորանք ամեն մէկի ուզածին պէս անեն։</verse>
				<verse number="9">Վաշթի թագուհին էլ կանանց խնջոյք արաւ Ասուերոս թագաւորի պալատումը։</verse>
				<verse number="10">Եօթներորդ օրը՝ երբոր թագաւորի սիրտը գինիով զուարթացել էր, ասեց այն եօթը ներքինիներին՝ Մէհումանին, Բիզթային, Արբոնային, Բիգթային, Աբագթային, Զեթարին եւ Քարքասին, որ ծառայում էին Ասուերոս թագաւորի առաջին,</verse>
				<verse number="11">Որ բերեն Վաշթի թագուհիին արքայական թագով թագաւորի առաջը, որ ժողովուրդներն ու իշխանները տեսնեն նորա գեղեցկութիւնը, որովհետեւ տեսքով գեղեցիկ էր։</verse>
				<verse number="12">Բայց Վաշթի թագուհին մերժեց գնալ թագաւորի խօսքովը, որ ներքինիների ձեռով ասել էր. Եւ թագաւորը շատ բարկացաւ, եւ նորա բորբոքումը վառուեցաւ նորանում։</verse>
				<verse number="13">Եւ թագաւորն ասեց ժամանակագէտ իմաստուններին. (որովհետեւ այսպէս են թագաւորի գործերը, որ բերում էր ամեն օրէնք եւ իրաւունք գիտացողների առաջը.</verse>
				<verse number="14">Եւ նորա մերձաւորներն էին Կարսենան, Սեթարը, Ադմաթան, Թարսիսը, Մերեսը, Մարսենան և Մեմուքանը, Պարսից եւ Մարաց եօթն իշխանները, որոնք տեսնում էին թագաւորի երեսը և նստում էին թագաւորութեան առաջին աստիճանում.)</verse>
				<verse number="15">Օրէնքին համեմատ ի՞նչ պէտք է անել Վաշթի թագուհիին, որովհետեւ Ասուերոս թագաւորի հրամանը չկատարեց, որ ուղարկել էր ներքինիների ձեռով։</verse>
				<verse number="16">Եւ Մեմուքանն ասեց թագաւորի եւ իշխանների առաջին. Վաշթի թագուհին ոչ թէ միայն թագաւորի դէմ է յանցանք գործել, այլ բոլոր իշխանների եւ այն բոլոր ազգերի դէմ, որ Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումն են։</verse>
				<verse number="17">Որովհետեւ թագուհիի արարքը տարածուել է բոլոր կանանց մէջ, եւ նորանք անարգելու են իրանց մարդկանցն՝ ասելով թէ Ասուերոս թագաւորը հրամայեց Վաշթի թագուհիին բերել իր առաջը, բայց նա չգնաց։</verse>
				<verse number="18">Եւ այսօր Պարսից եւ Մարաց տիկինները, որ լսեն թագուհիի արարքը, նոյնը պիտի ասեն թագաւորի ամեն իշխաններին. Եւ շատ անարգանք եւ խռովութիւն պիտի լինի։</verse>
				<verse number="19">Եթէ թագաւորին հաճելի է, թող նորա կողմից հրովարտակ հրատարակուի եւ գրուի Պարսից եւ Մարաց օրէնքումը որ ետ չդառնայ, թէ Վաշթին Ասուերոս թագաւորի առաջը չգայ, եւ թագաւորը նորա թագուհութիւնը նորանից մի առաւել լաւին տայ։</verse>
				<verse number="20">Եւ երբոր լսուի թագաւորի պատգամը, որ հրամայուած է նորա ընդարձակ բոլոր թագաւորութեան մէջ, այն ժամանակ բոլոր կնիկները պատիւ կտան իրանց մարդկանցը մեծիցը մինչեւ փոքրը։</verse>
				<verse number="21">Եւ այս խօսքը հաճելի երեւեցաւ թագաւորին եւ իշխաններին, եւ թագաւորը մեմուքանի խօսքին համեմատ արաւ։</verse>
				<verse number="22">Եւ թագաւորը նամակներ ուղարկեց բոլոր գաւառներին՝ ամեն մէկ գաւառին իր գրովը եւ ամեն մէկ ազգին իր լեզուովը, որ ամեն մարդ իր տան մէջ տէր լինի, եւ իր ժողովրդի լեզուովը խօսի։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Այս բաներից յետոյ, երբոր Ասուերոս թագաւորի բարկութիւնը նստել էր, յիշեց Վաշթիին եւ նորա արածը եւ նորա դէմ եղած վճիռը։</verse>
				<verse number="2">Եւ թագաւորին սպասաւորող ծառաներն ասեցին. Թագաւորի համար գեղեցկադէմ կոյս աղջիկներ թող որոնեն.</verse>
				<verse number="3">Եւ թագաւորը թող իր թագաւորութեան բոլոր գաւառներումը վերակացուներ դնէ, որ ամեն գեղեցկադէմ կոյս աղջիկ բերեն Շուշան մայրաքաղաքը կանանց պալատը կանանց պահապան թագաւորի ներքինի Հեգէի ձեռքի տակ ժողովեն, եւ տան նորանց մաքրութիւնների պիտոյքները։</verse>
				<verse number="4">Եւ այն աղջիկը, որ թագաւորի աչքին հաճելի լինի, թագուհի դառնայ Վաշթիի տեղը։ Եւ այս բանը հաճելի երեւեցաւ թագաւորին, եւ նա այնպէս արաւ։</verse>
				<verse number="5">Մէկ Հրէայ մարդ կար Շուշան մայրաքաղաքում, եւ նորա անունն էր Մուրթքէ՝ որդի Յայիրի, որդի Սեմէիի, որդի Բենիամինեան Կիսի.</verse>
				<verse number="6">Որ գերի էր տարուած Երուսաղէմից այն գերիների հետ, որ Յուդայի Յեքոնիա թագաւորի հետ գերի տարուեցան, որոնց գերի տարաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը։</verse>
				<verse number="7">Եւ նա սնուցանում էր իր հօրեղբօր աղջիկ Ադասսային այսինքն Եսթերին. Որովհետեւ սա հայր եւ մայր չունէր. Եւ այդ աղջիկը գեղեցիկ էր կերպարանքով եւ գեղեցիկ դէմքով. Եւ երբոր նորա հայրն ու մայրը մեռան՝ Մուրթքէն նորան աղջիկ էր առել իր համար։</verse>
				<verse number="8">Եւ երբոր թագաւորի հրամանը եւ հրովարտակը լսուեցաւ, եւ շատ աղջիկներ էին ժողովվում Շուշան մայրաքաղաքը Հեգէիի ձեռքի տակ, Եսթերն էլ տարուեցաւ թագաւորի պալատը կանանց պահապան Հեգէիի ձեռքի տակ։</verse>
				<verse number="9">Եւ աղջիկը հաճելի եղաւ նորա աչքին եւ շնորհք գտաւ նորա առաջին, եւ նա շուտով տուաւ նորան մաքրութիւնների պիտոյքը եւ նորա ռոճիկը եւ այն եօթն աղախիններին, որ նշանակուած էին նորան տրուելու թագաւորական պալատից. Եւ փոխադրեց նորան եւ նորա աղախիններին կանանց պալատի լաւագոյն տեղը։</verse>
				<verse number="10">Եսթերը չյայտնեց իր ազգը եւ իր ծնունդը. Որովհետեւ Մուրթքէն նորան պատուիրել էր թէ չյայտնէ։</verse>
				<verse number="11">Եւ ամեն օր Մուրթքէն ման էր գալիս կանանց պալատի գաւիթի առաջին, որ իմանար Եսթերի առողջութիւնը, եւ թէ նորան ինչ է լինելու։</verse>
				<verse number="12">Եւ երբոր իւրաքանչիւր աղջկան կարգը գալիս էր Ասուերոս թագաւորի մօտ գնալու համար կանանց սովորութեան պէս տասնեւերկու ամիսը լրանալուց յետոյ, (որովհետեւ այսպէս էին լրանում նորանց մաքրութիւնները՝ վեց ամիս զմռսի իւղով, եւ վեց ամիս անուշահոտ խունկերով եւ կանանց մաքրութիւնների պիտոյքներովը,)</verse>
				<verse number="13">Այն ժամանակ աղջիկը գնում էր թագաւորի մօտ. Ամեն ինչ որ նա պահանջէր, տրվում էր նորան որ նորա հետ գնար կանանց պալատիցը թագաւորի պալատը։</verse>
				<verse number="14">Իրիկունը գնում էր եւ առաւօտը ետ էր դառնում կանանց միւս տունը թագաւորի ներքինի՝ և հարճերի պահապան Սաասգազի ձեռքի տակ. Նա միւսանգամ թաագւորի մօտ չէր գալ, բայց միայն եթէ թագաւորը նորան հաւանէր եւ նորան անունով կանչէր։</verse>
				<verse number="15">Եւ երբոր կարգն եկաւ Մուրթքէի հօրեղբայր Աբիքէլի աղջիկ Եսթերին, որին Մուրթքէն իրան աղջիկ էր վեր առել, որ գնար թագաւորի մօտ, ոչինչ չպահանջեց բացի նորանից որ ասեց թագաւորի ներքինի կանանց պահապանը՝ հեգէին. Եւ Եսթերը շնորհք գտաւ բոլոր իրան տեսնողների առաջին։</verse>
				<verse number="16">Եւ Եսթերն տարուեցաւ Ասուերոս թագաւորի մօտ նորա թագաւորութեան տունը տասներորդ ամսի այսինքն Թէբէթ ամսումը՝ նորա թագաւորութեան եօթներորդ տարիումը։</verse>
				<verse number="17">Եւ թագաւորը Եսթերին՝ բոլոր կնիկներից աւելի սիրեց, եւ նա բոլոր աղջիկներից աւելի սէր եւ շնորհք գտաւ նորա առաջին, եւ թագաւորական թագը դրաւ նորա գլխին, եւ նորան թագուհի շինեց Վաշթիի տեղ։</verse>
				<verse number="18">Եւ թագաւորը մեծ խնջոյք արաւ իր բոլոր իշխաններին եւ ծառաներին այսինքն Եսթերի խնջոյքը, եւ հանգստութիւն շնորհեց գաւառներին եւ թագաւորի վայելուչ պարգեւներ տուաւ։</verse>
				<verse number="19">Եւ երբոր երկրորդ անգամ աղջիկներ ժողովեցին, այն ժամանակ Մուրթքէն նստում էր թագաւորի դռան։</verse>
				<verse number="20">Եսթերը չէր յայտնել իր ծնունդը եւ իր ազգը ինչպէս որ Մուրթքէն նորան պատուիրել էր. Եւ Եսթերն անում էր Մուրթքէի հրամանը այնպէս ինչպէս նորա մօտ սնանելու ժամանակին։</verse>
				<verse number="21">Այն օրերը երբոր Մուրթքէն թագաւորի դռանը կենում էր, չարացան Բիգթան եւ Թարէս՝ թագաւորի երկու ներքինիները, որ դռան պահապաններիցն էին, որ ձեռք երկարացնեն Ասուերոս թագաւորի դէմ։</verse>
				<verse number="22">Եւ այս բանը յայտնի եղաւ Մուրթքէին, եւ նա իմացրեց Եսթեր թագուհիին. Եւ Եսթերն ասեց թագաւորին Մուրթքէի անունովը։</verse>
				<verse number="23">Եւ այս բանը քննուեցաւ ու ստուգուեցաւ. Եւ նորանք երկուսը կախուեցան փայտից. Եւ սա գրուեցաւ ժամանակագրութեան գրքումը թագաւորի առաջին։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Այս բաներից յետոյ Ասուերոս թագաւորը մեծացրեց Ագագացի Ամադաթայի որդի Համանին եւ բարձրացրեց նորան, եւ նորա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրաւ։</verse>
				<verse number="2">Եւ թագաւորի բոլոր ծառաները, որ թագաւորի դռանն էին, խոնարհվում եւ երկրպագում էին Համանին, որովհետեւ թագաւորը այսպէս էր պատուիրել նորա մասին, բայց Մուրթքէն նորա առաջին չխոնարհուեցաւ եւ չերկրպագեց նորան։</verse>
				<verse number="3">Եւ թագաւորի դռան եղող թագաւորի ծառաներն ասեցին նորան. Դու ի՞նչու համար ես զանց անում թագաւորի պատուէրը։</verse>
				<verse number="4">Եւ երբոր նորանք ամեն օր ասում էին նորան, եւ նա նորանց չէր լսում, այն ժամանակ յայտնեցին Համանին, որ տեսնեն թէ Մուրթքէին խօսքերը կհաստատուի՞ն. Որովհետեւ նա նորանց ասել էր թէ Հրէայ է։</verse>
				<verse number="5">Եւ երբոր Համանը տեսաւ որ մուրթքէն չէ ծռվում նորան երկրպագում, այն ժամանակ Համանը շատ բարկացաւ։</verse>
				<verse number="6">Եւ մի նուաստ բան երեւեցաւ նորա աչքին որ ձեռք երկարացնէր մինակ Մուրթքէի դէմ, որովհետեւ յայտնել էին նորան Մուրթքէի ազգը. Վասնորոյ խորհեց Համանը կորցնել Մուրթքէի ազգը՝ բոլոր Հրէաներին որ Ասուերոսի բոլոր Հրէաներին որ Ասուերոսի բոլոր թագաւորութեան մէջ կային։</verse>
				<verse number="7">Առաջին ամսին՝ այսինքն Նիսան ամսին, Ասուերոս թագաւորի տասնեւերկուերորդ տարին Փուր՝ այսինքն վիճակ գցեցին Համանի առաջին օրէ զօր եւ ամսէ ցամիս այսինքն մինչեւ Ադար ամսի տասնեւերկուսը։</verse>
				<verse number="8">Եւ Համանն ասեց Ասուերոս թագաւորին. Մէկ ազգ կայ ցրուած եւ տարածուած ազգերի մէջ քո թագաւորութեան բոլոր գաւառներումը. Եւ նորանց օրէնքը ամեն ժողովուրդներիցը տարբեր է, եւ թագաւորի օրէնքը չեն կատարում, եւ թագաւորին չէ վայելում նորանց թոյլ տալ։</verse>
				<verse number="9">Եթէ թագաւորին հաճելի է, թող հրաման գրուի որ նորանց փչացնեն. Եւ ես տասը հազար տաղանդ արծաթ կշռած կտամ գործակատարների ձեռով, որ տանեն արքունի գանձարանը։</verse>
				<verse number="10">Եւ թագաւորը հանեց մատանին իր ձեռից եւ նորան յանձնեց թշնամի Ագագացի Ամադաթայի որդի Համանին.</verse>
				<verse number="11">Եւ թագաւորն ասեց Համանին. Արծաթը քեզ է տրվում եւ ժողովուրդն էլ, որ ինչ որ հաճելի է քո աչքին՝ անես։</verse>
				<verse number="12">Եւ առաջին ամսի տասնեւերեքերորդ օրը կանչուեցան թագաւորի գրագիրները, եւ գրուեցաւ բոլորովին այնպէս, ինչպէս որ Համանը պատուիրեց, թագաւորի նախարարներին, եւ ամեն գաւառների վերայ եղող կուսակալներին, եւ իւրաքանչիւր գաւառի եւ իւրաքանչիւր ազգի իշխաններին իրանց գրովը, եւ իւրաքանչիւր ազգի իր լեզուովը. Ասուերոս թագաւորի անունովը գրուեցաւ եւ կնքուեցաւ թագաւորի կնիքովը։</verse>
				<verse number="13">Եւ հրովարտակներ ուղարկուեցան սուրհանդակների ձեռքով թագաւորի բոլոր գաւառները, որ կորցնեն, սպանեն եւ փչացնեն բոլոր Հրէաներին երեխայիցը մինչեւ ծերը՝ տղերանցը եւ կանանցը մէկ օրում՝ տասնեւերկուերորդ ամսի այսինքն Ադար ամսի տասնեւերեքին, եւ նորանց աւարը յափշտակեն։</verse>
				<verse number="14">Այս գրի պատճէնը պէտք էր տրուէր իւրաքանչիւր գաւառում իբրեւ օրէնք՝ ամեն ազգերի հրատարակուած, որ նոյն օրուայ համար պատրաստ լինին։</verse>
				<verse number="15">Սուրհանդակները դուրս եկան շտապելով թագաւորի խօսքովը. Եւ հրամանը տրուեցաւ Շուշան մայրաքաղաքումը։ Եւ թագաւորն ու Համանը նստեցին խմելու, եւ շուշան քաղաքը շփոթուած էր։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ Մուրթքէն իմացաւ այս բոլոր եղածները, եւ Մուրթքէն պատառեց իր հանդերձները եւ քուրձ հագաւ ու մոխիրը ցանեց իր վերայ եւ գնաց քաղաքի մէջ եւ մեծ ու ողբալի ձայնով աղաղակեց.</verse>
				<verse number="2">Եւ եկաւ մինչեւ թագաւորի դռան մուտքը. Որովհետեւ իրաւունք չկար թագաւորի դռան լինիլ քուրձ հագած։</verse>
				<verse number="3">Եւ ամեն գաւառներում ամեն տեղ, ուր որ թագաւորի խօսքը եւ հրամանը հասնում էր, Հրէաները մեծ սուգ էին ունենում, եւ ծոմ էին պահում, եւ լաց ու ողբ անում. Եւ շատերը պառկում էին քուրձով եւ մոխրի վերայ։</verse>
				<verse number="4">Եւ Եսթերի աղախինները եւ ներքինիները եկան եւ պատմեցին նորան, եւ թագուհին շատ այլայլուեցաւ, եւ հանդերձներ ուղարկեց Մուրթքէին հագցնելու համար եւ նորա քուրձը նորանից վեր առնելու համար. Բայց նա չընդունեց։</verse>
				<verse number="5">Եւ Եսթերը կանչեց հաթաքին որ թագաւորի ներքինիներիցն էր, որին թագաւորը տուել էր նորան, եւ նորան հրամայեց Մուրթքէի մասին որ իմանայ, թէ սա ի՞նչ է եւ ի՞նչու համար է սա.</verse>
				<verse number="6">Եւ Հաթաքը գնաց Մուրթքէի մօտ քաղաքի հրապարակը, որ թագաւորի դռան դիմացին էր։</verse>
				<verse number="7">Եւ Մուրթքէն պատմեց նորան ամեն ինչ որ նորան պատահել էր այն որոշ գումար արծաթը, որ Համանն ասել էր թէ կշռով պիտի տար թագաւորի գանձարանին Հրէաների համար որ նորանց փչացնէ։</verse>
				<verse number="8">Եւ այն հրովարտակի պատճէնը, որ Շուշանում տրուել էր նորանց փչացնելու համար, տուաւ նորան, որ Եսթերին ցոյց տայ եւ նորան իմացնէ եւ նորան պատուիրէ, որ թագաւորի մօտը գնայ եւ նորան աղաչէ եւ նորա առաջին խնդրուածք մատուցանէ իր ազգի համար։</verse>
				<verse number="9">Եւ Հաթաքը գնաց եւ մուրթքէի խօսքերը պատմեց Եսթերին։</verse>
				<verse number="10">Եւ Եսթերն ասեց Հաթաքին եւ նորան պատուիրեց Մուրթքէի մօտ գնալ և ասել.</verse>
				<verse number="11">Թագաւորի բոլոր ծառաները եւ թագաւորի գաւառների ժողովուրդը գիտեն, որ ամեն մարդ կամ կին, որ չկանչուած մտնէ թագաւորի մօտ ներքին գաւիթը, մէկ հատ օրէնք կայ որ նորան կսպանեն՝ բացի նորանից, որին որ թագաւորը մեկնէ ոսկի գաւազանը, նա կապրէ. Բայց ես՝ ահա երեսուն օր է՝ չեմ կանչուել որ թագաւորի մօտ գնամ։</verse>
				<verse number="12">Եւ Մուրթքէին պատմեցին Եսթերի խօսքերը։</verse>
				<verse number="13">Եւ Մուրթքէն պատասխան ետ ուղարկեց Եսթերին ասելով. Մի խորհիր քո մտքումը թէ դու կազատուիս թագաւորի տանը՝ բոլոր Հրէաներիցը։</verse>
				<verse number="14">Եւ եթէ դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից Հրէաների համար ազատութիւն եւ փրկութիւն վեր կկենայ, բայց դու եւ քո հօր տունը կկորչէք, եւ ո՞վ գիտէ գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհութեան հասել։</verse>
				<verse number="15">Եւ Եսթերը պատասխան ուղարկեց Մուրթքէին ասելով.</verse>
				<verse number="16">Գնա ժողովիր Շուշանում գտնուող բոլոր Հրէաներին, եւ ծոմ պահեցէք ինձ համար, եւ երեք օր գիշեր եւ ցերեկ ոչ կերէք եւ ոչ խմեցէք. Ես էլ իմ աղախինների հետ այդպէս ծոմ եմ պահելու, եւ այնուհետեւ թագաւորի մօտ պիտի գնամ թէեւ օրէնք չէ, եւ եթէ կմեռնեմ թող մեռնեմ։</verse>
				<verse number="17">Այն ժամանակ Մուրթքէն գնաց եւ այն ամենին համեմատ արաւ որ Եսթերն իրան պատուիրել էր։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ եղաւ որ երրորդ օրը Եսթերը հագուեցաւ թագուհիի կերպով եւ կանգնեց թագաւորի տան ներքին գաւիթումը թագաւորի պալատի դիմացը, եւ թագաւորը նստել էր իր թագաւորական աթոռի վերայ թագաւորի պալատումը՝ պալատի դռան դիմացը։</verse>
				<verse number="2">Եւ երբոր թագաւորը տեսաւ Եսթեր թագուհիին գաւիթումը կանգնած, նա շնորհք գտաւ նորա աչքի առաջին, եւ թագաւորը մեկնեց դէպի Եսթերն իր ձեռքի ոսկի գաւազանը. Եւ Եսթերը մօտեցաւ եւ դպաւ գաւազանի ծայրին։</verse>
				<verse number="3">Եւ թագաւորն ասեց նորան. Ի՞նչ ունիս, ով Եսթեր թագուհի, եւ ի՞նչ է ուզածդ. Մինչեւ իմ թագաւորութեան կէսն էլ քեզ տրուի։</verse>
				<verse number="4">Եւ Եսթերն ասեց. Եթէ հաճելի է թագաւորին, գայ թագաւորը Համանի հետ այսօր այն խնջոյքին, որ պատրաստել եմ իր համար։</verse>
				<verse number="5">Եւ թագաւորն ասեց. Շուտով բերէք համանին, որ Եսթերի ասածը կատարէ. Եւ թագաւորը գնաց Համանի հետ Եսթերի արած խնջոյքին։</verse>
				<verse number="6">Եւ թագաւորն ասեց Եսթերին գինին խմելիս. Ի՞նչ է քո խնդիրքը, քեզ պիտի տրուի. Եւ ի՞նչ է քո ուզածը մինչեւ թագաւորութեան կէսը, պիտի կատարուի։</verse>
				<verse number="7">Եւ Եսթերը պատասխանեց եւ ասեց. Իմ խնդիրքը եւ իմ ուզածը,</verse>
				<verse number="8">Եթէ ես շնորհք եմ գտել թագաւորի աչքի առաջին եւ եթէ հաճելի է թագաւորին իմ խնդիրքը տալու եւ իմ ուզածը կատարելու, թող գայ թագաւորը Համանի հետ այն խնջոյքին որ ես անելու եմ, եւ էգուց կանեմ թագաւորի խօսքին համեմատ։</verse>
				<verse number="9">Եւ Համանն այն օրը դուրս եկաւ ուրախ եւ սրտով զուարթ։ Բայց երբոր Համանը տեսաւ մուրթքէին թագաւորի դռանը, որ ոչ վեր կացաւ եւ ոչ նորանից դողաց, Համանը Մուրթքէի վերայ բարկութիւնով լցուեցաւ։</verse>
				<verse number="10">Սակայն Համանն իրան զսպեց եւ գնաց իր տունը, եւ մարդ ուղարկեց բերել տուաւ իր բարեկամներին եւ իր կնոջ Զերէսին։</verse>
				<verse number="11">Եւ Համանը պատմեց նորանց իր հարստութեան շատութիւնը եւ որդկանցը բազմութիւնը, եւ այն ամենը որ թագաւորը նորան մեծացրել է եւ որ նորան բարձրացրել է թագաւորի ծառայ իշխաններից։</verse>
				<verse number="12">Եւ ասեց Համանը. Ապաքէն Եսթեր թագուհին մէկ ուրիշին ներս չտարաւ թագաւորի հետ իր արած խնջոյքին բացի ինձանից. Եւ նոյն իսկ էգուց հրաւիրուած եմ ես նորա մօտ թագաւորի հետ։</verse>
				<verse number="13">Բայց այս ամենից գոհ չեմ՝ քանի որ ամեն ժամանակ Հրէայ Մուրթքէին տեսնում եմ թագաւորի դռանը նստած։</verse>
				<verse number="14">Եւ ասեց նորան նորա կինը Զերէսը եւ նորա բոլոր բարեկամները. Թող մի բարձր փայտ շինեն յիսուն կանգուն, եւ առաւօտն ասիր թագաւորին, որ Մուրթքէին կախեն նորա վերայ, յետոյ ուրախանալով խնջոյքին գնա թագաւորի հետ։ Եւ այս խօսքը հաճելի եղաւ Համանին, եւ նա փայտը շինեց։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Այն գիշերը թագաւորի քունը փախաւ եւ հրամայեց որ ժամանակագրութեան յիշատակաց մատեանը բերեն. Եւ թագաւորի առաջին կարդացուեցաւ։</verse>
				<verse number="2">Եւ գրուած գտնուեցաւ, որ Մուրթքէն իմացրել էր թագաւորի երկու ներքինի՝ Բիգթանի եւ Թարեսի մասին, որ դռան պահապաններիցն էին, որոնք ուզել էին Ասուերոս թագաւորի վերայ ձեռք երկարացնել։</verse>
				<verse number="3">Եւ թագաւորն ասեց. Ի՞նչ փառք կամ մեծութիւն տրուեցաւ մուրթքէին սորա փոխարէն. Եւ թագաւորի սպասաւոր ծառաներն ասեցին. Նորան մէկ բան չեն արել։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորն ասեց. Ո՞վ կայ գաւիթում. Եւ համանը եկել էր թագաւորի պալատի դրսի գաւիթը թագաւորին ասելու որ Մուրթքէին կախէին այն փայտի վերայ որ պատրաստել էր նորա համար։</verse>
				<verse number="5">Եւ թագաւորի ծառաներն ասեցին նորան. Ահա Համանը կանգնած է գաւիթումը. Եւ թագաւորն ասեց. Ներս գայ։</verse>
				<verse number="6">Եւ Համանը ներս մտաւ, եւ թագաւորը նորան ասեց. Ի՞նչ պէտք է անել այն մարդին, որին թագաւորը բարեհաճէ պատուել։ Եւ Համանը ասում էր իր սրտումը. Թագաւորը որի՞ն պիտի բարեհաճէր պատիւ անել բացի ինձանից։</verse>
				<verse number="7">Եւ Համանն ասեց թագաւորին. Այն մարդին որին թագաւորը բարեհաճում է պատուել,</verse>
				<verse number="8">Թող բերեն թագաւորի հագած թագաւորական զգեստը, եւ թագաւորի հեծած ձին, եւ այն թագաւորական թագը որ դրվում է նորա գլխին.</verse>
				<verse number="9">Եւ այն զգեստը եւ ձին տրուի թագաւորի պատուաւոր իշխանների մէկի ձեռքը, եւ հագցնեն այն մարդին, որին թագաւորը բարեհաճել է պատուելու, եւ նորան հեծցնեն այն ձիան վերայ քաղաքի հրապարակումը եւ կանչեն նորա առաջիցը. Այսպէս է լինում այն մարդին որին թագաւորը բարեհաճէ պատուել։</verse>
				<verse number="10">Եւ թագաւորն ասեց Համանին. Շուտով վեր առ զգեստն ու ձին ինչպէս որ ասեցիր եւ այդպէս արա Մուրթքէ Հրէային, որ նստում է թագաւորի դռանը, մէկ բան չպակասի քո բոլոր ասածիցը։</verse>
				<verse number="11">Եւ Համանն առաւ զգեստը եւ ձին եւ հագցրեց Մուրթքէին, եւ հեծցրեց քաղաքի հրապարակումը եւ կանչեց նորա առաջիցը. Այսպէս է լինում այն մարդին որին թագաւորը բարեհաճէ պատուել։</verse>
				<verse number="12">Եւ Մուրթքէն ետ դառաւ թագաւորի դուռը. Բայց Համանը շտապեց իր տունը տրտում եւ գլուխը ծռած։</verse>
				<verse number="13">Եւ Համանը պատմեց իր կնոջ՝ Զերէսին եւ իր բոլոր բարեկամներին ամեն ինչ որ պատահել էր իրան. Եւ նորա իմաստունները եւ նորա կինը՝ Զերէսը ասեցին նորան. Եթէ Մուրթքէն Հրէաների սերունդիցն է, որի առաջին սկսել ես խոնարհուիլ, դու նորան չես կարող մէկ բան անել, այլ բոլորովին վայր ես ընկնելու նորա առաջին։</verse>
				<verse number="14">Նորանք տակաւին խօսում էին նորա հետ, որ թագաւորի ներքինիները հասան նորան, որ շուտով նորան տանեն Եսթերի շինած խնջոյքին։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ թագաւորը Համանի հետ խնջոյքի գնաց Եսթեր թագուհիի մօտ։</verse>
				<verse number="2">Եւ թագաւորն ասեց Եսթերին երկրորդ օրն էլ գինին խմելիս. Ի՞նչ է, Եսթեր թագուհի, քո խնդիրքը, եւ պիտի տրուի քեզ. Եւ ի՞նչ է քո ուզածը, թէեւ մինչեւ թագաւորութեան կէսը, եւ պիտի կատարուի։</verse>
				<verse number="3">Եւ Եսթեր թագուհին պատասխանեց եւ ասեց. Եթէ շնորհք եմ գտել քո աչքի առաջին, ով թագաւոր, եւ եթէ հաճելի է թագաւորին, թող իմ խնդիրքովն իմ անձը եւ իմ աղաչանքովն իմ ազգն ինձ տրուի։</verse>
				<verse number="4">Որովհետեւ ես եւ իմ ազգը ծախուել ենք փչացնուելու, սպանուելու եւ կորչելու. Եթէ իբրեւ ծառաներ եւ աղախիններ ծախուէինք, կլռէի. Որովհետեւ թշնամին արժէք չունի թագաւորի վնասին չափ։</verse>
				<verse number="5">Եւ Ասուերոս թագաւորը խօսեց, եւ Եսթեր թագուհիին ասեց. Ո՞վ է նա եւ ո՞ւր է նա որ համարձակուել է այդպէս անել։</verse>
				<verse number="6">Եւ Եսթերն ասեց. Այն հակառակորդը եւ թշնամին այս չար Համանն է. Բայց Համանը դողում էր թագաւորի եւ թագուհիի առաջին։</verse>
				<verse number="7">Եւ թագաւորը վեր կացաւ գինի խմելուց իր բարկութեամբը եւ գնաց պալատի պարտէզը. Բայց Համանը մնաց, որ իր անձի համար աղաչէ Եսթեր թագուհիին. Որովհետեւ տեսաւ որ թագաւորիցը չարիքը հասել էր իր վերայ։</verse>
				<verse number="8">Եւ թագաւորը ետ դառաւ պալատի պարտէզից գինիի խնջոյքի սենեակը, եւ Համանն ընկել էր Եսթերի բազմոցի վերայ. Եւ թագաւորն ասեց. Մի՞թէ թագուհիին էլ բռնաբարէ ինձմօտ՝ պալատումը. Եւ խօսքը դուրս էր եկել թագաւորի բերանիցը, եւ իսկոյն ծածկեցին Համանի երեսը։</verse>
				<verse number="9">Այն ժամանակ ասեց թագաւորի առաջին եղող ներքինիներից մէկը՝ Արբոնա. Ահա այն յիսուն կանգունանոց փայտն էլ, որ Համանը պատրաստել է Մուրթքէի համար որ բարի է խօսել թագաւորի մասին, Համանի տանը տնկուած է։ Եւ թագաւորն ասեց. Նորան կախեցէք նորա վերայ։</verse>
				<verse number="10">Եւ Համանին կախեցին այն փայտի վերայ, որ նա պատրաստել էր Մուրթքէի համար. Եւ թագաւորի բարկութիւնն իջաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Այն ժամանակ Ասուերոս թագաւորը Եսթեր թագուհիին տուաւ Հրէաների թշնամի Համանի տունը, եւ Մուրթքէն եկաւ թագաւորի առաջին, որովհետեւ Եսթերը նորան իմացրել էր, թէ նա նորան ինչն էր։</verse>
				<verse number="2">Եւ թագաւորն առաւ իր մատանին, որ հանել էր Համանիցը, եւ նորան տուաւ Մուրթքէին. Եւ Եսթերը Մուրթքէին դրաւ Համանի տան վերայ։</verse>
				<verse number="3">Եւ Եսթերը դարձեալ խօսեց թագաւորի առաջին եւ ընկաւ նորա ոտքի առաջը, եւ լացաւ ու աղաչեց նորան, որ Ագագացի համանի չարութիւնը եւ այն հնարքը, որ հնարել էր Հրէաների դէմ, խափանէ։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորը մեկնեց դէպի Եսթերին ոսկի գաւազանը. Եւ Եսթերը վեր կացաւ կանգնեց թագաւորի առաջին.</verse>
				<verse number="5">Եւ ասեց. Եթէ հաճելի է թագաւորին, եւ եթէ ես շնորհք եմ գտել նորա առաջին, եւ եթէ այս բանն ուղիղ է թագաւորի առաջին եւ ես հաճելի եմ նորա աչքին, թող հրաման գրուի, որ ետ դարձնեն Ագագացի Ամադաթայի որդի Համանի հնարքի գրութիւնները, որ գրել է թագաւորի բոլոր գաւառներումն եղող Հրէաներին փչացնելու համար։</verse>
				<verse number="6">Որովհետեւ ի՞նչպէս կարող եմ տեսնել իմ ազգին պատահող չարիքը, եւ ի՞նչպէս կարող եմ տեսնել իմ ազգականների կորուստը։</verse>
				<verse number="7">Եւ Ասուերոս թագաւորն ասեց Եսթեր թագուհիին եւ Հրէայ Մուրթքէին. Ահա ես Համանի տունը տուի Եսթերին, եւ նորան կախեցին փայտի վերայ նորա համար որ իր ձեռքը երկարացրել էր Հրէաների վերայ։</verse>
				<verse number="8">Դուք էլ գրեցէք Հրէաների մասին ինչ որ հաճելի է ձեր աչքին՝ թագաւորի անունովը, եւ կնքեցէք թագաւորի կնիքովը. Որովհետեւ այն գիրը, որ գրուեցաւ թագաւորի անունովը եւ կնքուեցաւ թագաւորի կնիքովը, ետ չեն դարձնիլ։</verse>
				<verse number="9">Եւ այն ժամանակ թագաւորի գրագիրները կանչուեցան երրորդ ամսի այսինքն Սիվան ամսի քսանեւերեքին, եւ գրուեցաւ բոլորովին այնպէս ինչպէս որ պատուիրեց մուրթքէն, եւ ուղարկուեցան Հրէաներին եւ նախարարներին ու կուսակալներին եւ գաւառապետներին Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեւեօթը գաւառների իւրաքանչիւր գաւառին իր գրովը եւ ամեն մէկ ազգին իր լեզուովը եւ Հրէաներին իրանց գրովն ու իրանց լեզուովը։</verse>
				<verse number="10">Եւ գրեց Ասուերոս թագաւորի անունովը եւ կնքեց թագաւորի կնիքովը եւ հրովարտակներն ուղարկեց ձիաւոր սուրհանդակներով որ հեծած էին արքունի նժոյգների ձիաքուռակների՝՝ վերայ,</verse>
				<verse number="11">Թէ թագաւորը հրաման է տուել ամեն մէկ քաղաքում եղող Հրէաներին որ հաւաքուեն եւ դէմ կենան իրանց անձերի համար, որ փչացնեն, սպանեն եւ կոտորեն ժողովրդի եւ գաւառի զօրաւորներին, որ թշնամութիւն կանեն նորանց, նորանց որդկանցը եւ կանանցը, եւ նորանց աւարը յափշտակեն</verse>
				<verse number="12">Մէկ օրում Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումը տասնեւերկուերորդ ամսի՝ այսինքն Ադար ամսի տասնեւերեքին։</verse>
				<verse number="13">Այս գրի պատճէնը պէտք էր տրուէր իբրեւ օրէնք իւրաքանչիւր գաւառում ամեն ազգերի հրատարակուած, որ Հրէաները նոյն օրուայ համար պատրաստ լինին իրանց վրէժն իրանց թշնամիներիցն առնելու համար.</verse>
				<verse number="14">Թագաւորական նժոյգների՝ ձիաքուռակների հեծած սուրհանդակները, որ թագաւորի խօսքովը ստիպուելով շտապում էին դուրս գնացին. Եւ այս օրէնքը հրատարակուեցաւ Շուշան մայրաքաղաքումը։</verse>
				<verse number="15">Եւ Մուրթքէն դուրս եկաւ թագաւորի առաջից թագաւորական կապուտակ եւ սպիտակ հագուստով եւ մեծ ոսկի թագով, եւ բեհեզեայ ու ծիրանի պատմուճանով. Եւ Շուշան քաղաքը ցնծաց եւ ուրախացաւ։</verse>
				<verse number="16">Հրէաները լոյս եւ ուրախութիւն, ցնծութիւն եւ պատիւ ունեցան։</verse>
				<verse number="17">Եւ բոլոր գաւառներումն ու բոլոր քաղաքներումը, որտեղ որ հասնում էր թագաւորի խօսքը եւ հրամանը, ուրախութիւն եւ ցնծութիւն էր լինում Հրէաների համար, խնջոյքի եւ տօնախմբութեան օր. Եւ այն երկրի ժողովրդից շատերը Հրէայ էին դառնում. Որովհետեւ Հրէաների վախն ընկել էր նորանց վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ տասնեւերկուերորդ ամսի, այսինքն Ադար ամսի տասնեւերեքերորդ օրը, երբոր հասաւ թագաւորի խօսքը եւ հրամանը, որ կատարուէր, այն օրը որ Հրէաների թշնամիները յոյս ունէին նորանց վերայ տիրելու, ներհակը պատահեց, որ Հրէաներն իրանք տիրեցին իրանց ատողների վերայ։</verse>
				<verse number="2">Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումը Հրէաները ժողովուեցան իրանց քաղաքներումը, որ ձեռք երկարացնեն իրանց չարիքն ուզողների վերայ. Եւ նորանց առաջին ոչ ով չէր դիմանում. Որովհետեւ նորանց վախն ընկել էր բոլոր ազգերի վերայ։</verse>
				<verse number="3">Եւ բոլոր գաւառապետները, կուսակալները, եւ իշխաններն ու թագաւորի գործակալներն օգնում էին Հրէաներին, որովհետեւ Մուրթքէի վախն ընկել էր նորանց վերայ։</verse>
				<verse number="4">Նորա համար որ Մուրթքէն մեծ էր թագաւորի պալատումը, եւ նորա համբաւը տարածուել էր ամեն գաւառներում. Որովհետեւ այդ Մուրթքէ մարդը գնալով մեծանում էր։</verse>
				<verse number="5">Եւ Հրէաները ջարդ տուին իրանց բոլոր թշնամիներին սրով ջարդելով, սպանելով եւ փչացնելով, եւ իրանց ատողներին իրանց ուզածին պէս արին։</verse>
				<verse number="6">Եւ Հրէաները Շուշան մայրաքաղաքումը հինգ հարիւր մարդ սպանեցին փչացրին։</verse>
				<verse number="7">Նաեւ Փարսանդաթային, Դաղփոնին, Ասփաթային,</verse>
				<verse number="8">Փորաթային, Ադալիային, Արիդաթային,</verse>
				<verse number="9">Փարմասթային, Արիսային, Արիդային, եւ Վայեզաթային.</verse>
				<verse number="10">Հրէաների թշնամի՝ Ամադաթայի որդի համանի տասը որդկանցը սպանեցին, բայց աւարին ձեռք չերկարացրին։</verse>
				<verse number="11">Այն օրը Շուշան մայրաքաղաքումն սպանուածների թիւը եկաւ թագաւորի առաջը։</verse>
				<verse number="12">Եւ թագաւորն ասեց Եսթեր թագուհիին. Շուշան մայրաքաղաքումը Հրէաները սպանել եւ փչացրել են հինգ հարիւր մարդ եւ Համանի տասը որդկանցը. Ապա թագաւորի միւս գաւառներումն ինչե՜ր են արել. Դարձեալ ի՞նչ է քո խնդիրքը, եւ պիտի տրուի քեզ, եւ դեռ ի՞նչ է քո ուզածը, պիտի կատարուի։</verse>
				<verse number="13">Եւ Եսթերն ասեց. Եթէ հաճոյ է թագաւորին, թող էգուց էլ Շուշանումն եղող Հրէաներին տրուի որ այսօրուայ օրէնքի համեմատ անեն՝ Համանի տասը որդկանցը կախեն փայտից.</verse>
				<verse number="14">Եւ թագաւորն ասեց որ այնպէս կատարուի, եւ հրամանը հրատարակուեցաւ Շուշանումը, եւ Համանի տասը որդկանցը կախեցին։</verse>
				<verse number="15">Եւ Շուշանումն եղող Հրէաները Ադար ամսի տասնեւչորսերորդ օրն էլ ժողովուեցան եւ Շուշանում երեք հարիւր մարդ սպանեցին, բայց աւարին ձեռք չերկարացրին։</verse>
				<verse number="16">Եւ թագաւորի գաւառներումն եղող մնացեալ Հրէաները ժողովուեցան եւ դէմ կացին իրանց անձերի համար եւ հանգստացան իրանց թշնամիներիցը եւ սպանեցին իրանց ատողներիցը եօթանասունեւհինգ հազար մարդ, բայց աւարին ձեռք չերկարացրին։</verse>
				<verse number="17">Ադար ամսի տասնեւերեքին եղաւ այս, եւ նոյն ամսի տասնեւչորսին հանգստացան, եւ նորան խնջոյքի եւ ուրախութեան օր արին։</verse>
				<verse number="18">Եւ Շուշանումն եղող Հրէաները ժողովուեցան այն ամսի տասնեւերեքին եւ տասնեւչորսին եւ հանգստացան տասնեւհինգին, եւ նորան խնջոյքի ու ուրախութեան օր արին։</verse>
				<verse number="19">Սորա համար գիւղացի Հրէաները որ բնակվում են դաշտաքաղաքներում, տօնում են Ադար ամսի տասնեւչորսերորդ օրը ուրախութեամբ եւ խնջոյքով տօնախմբութեան օր, եւ իրար ընծաներ են ուղարկում։</verse>
				<verse number="20">Եւ Մուրթքէն գրեց այս բաները եւ նամակներ ուղարկեց Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումն եղող մօտ եւ հեռու Հրէաներին,</verse>
				<verse number="21">Որ իրանց վերայ դնեն՝ որ Ադար ամսի տասնեւչորսերորդ օրը եւ տասնեւհինգերորդ օրը տօնեն տարուէ տարի։</verse>
				<verse number="22">Իբրեւ այնպիսի օրեր որոնցում Հրէաները հանգստացան իրանց թշնամիներից եւ իբրեւ այնպիտի ամիս որ նորանց համար տրտմութիւնը ուրախութեան եւ սուգը տօնախմբութեան փոխուեցաւ. Որ նորանց տօնեն իբրեւ խնջոյքի եւ ուրախութեան օրեր եւ իրար ընծաներ ուղարկեն եւ աղքատներին պարգեւներ.</verse>
				<verse number="23">Եւ Հրէաներն ընդունեցին ինչ որ սկսել էին անել եւ ինչ որ Մուրթքէն նորանց գրել էր.</verse>
				<verse number="24">Որովհետեւ բոլոր Հրէաների թշնամի Աագագցի Ամադաթայի՝ որդի Համանը խորհեց որ Հրէաներին կորցնէ եւ Փուր՝ այսինքն վիճակ էր գցել որ նորանց բնաջինջ անէ եւ կորցնէ։</verse>
				<verse number="25">Բայց երբոր Եսթերը գնաց թագաւորի առաջին, թագաւորը հրամայեց հրովարտակով, որ Համանի չար հնարքը, որ հնարել էր Հրէաների մասին, նորա գլխին դառնայ. Եւ նորան եւ նորա որդկանցը կախեցին փայտի վերայ։</verse>
				<verse number="26">Սորա համար այս օրերին Փուրիմ են ասում՝ Փուրի անուան պատճառով. Սորա համար այս թղթի բոլոր խօսքերի պատճառովը եւ ինչ որ իրանք տեսան սորան վերաբերմամբ եւ ինչ որ իրանց պատահեց,</verse>
				<verse number="27">Հրէաները որոշեցին եւ ընդունեցին իրանց վերայ եւ իրանց զաւակների վերայ եւ բոլոր իրանց հետ միացողների վերայ որ զանց չանեն այս երկու օրը տօնել նորանց գրուածքին եւ նորանց ժամանակին համեմատ իւրաքանչիւր տարի։</verse>
				<verse number="28">Եւ այս օրերը պէտք է յիշուին եւ տօնուին ամեն դարերում, ամեն ազգատոհմերում, ամեն գաւառներում եւ ամեն քաղաքներում. Եւ այս Փուրիմ օրերը Հրէաների միջիցը պակաս չլինին եւ նորանց յիշատակը չվերանայ նորանց սերունդիցը։</verse>
				<verse number="29">Եւ Աբիքէլի աղջիկ Եսթեր թագուհին եւ Հրէայ Մուրթքէն բոլոր սաստկութեամբ գրեցին այս երկրորդ թուղթը Փուրիմը հաստատելու համար.</verse>
				<verse number="30">Եւ նա նամակներ ուղարկեց բոլոր Հրէաներին, Ասուերոսի թագաւորութեան հարիւր քսանեւեօթը գաւառները խաղաղութեան եւ ճշմարտութեան խօսքերով.</verse>
				<verse number="31">Որ պահեն այս Փուրիմի օրերն իրանց ժամանակներին ինչպէս որ նորանց վերայ դրին Հրէայ Մուրթքէն եւ Եսթեր թագուհին, եւ ինչպէս որ նորանք դրին իրանցանձերի վերայ եւ իրանց սերունդի վերայ ծոմապահութեան եւ իրանց աղաղակի մասին։</verse>
				<verse number="32">Եւ Եսթերի հրամանը հաստատեց այս Փուրիմի բաները, եւ գրուեցաւ գրքի մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ Ասուերոս թագաւորը հարկ դրաւ երկրի վերայ եւ ծովի կղզիների վերայ։</verse>
				<verse number="2">Եւ նորա զօրութեան եւ ոյժի բոլոր գործերը, եւ Մուրթքէի մեծութեան մանրամասն պատմութիւնը, որով թագաւորը նորան մեծացրեց, ահա նորանք գրուած են մարաց եւ Պարսից թագաւորների ժամանակագրութեան գրքումը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ Հրէայ Մուրթքէն Ասուերոս թագաւորի երկրորդն էր, եւ Հրէաների մէջ մեծ եւ իր եղբայրների շատերին սիրելի էր, իր ազգի համար բարիք էր որոնում, եւ խաղաղութիւն էր խօսում իր բոլոր սերունդի համար։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="18">
			<chapter number="1">
				<verse number="1">Մէկ մարդ կար Հուս երկրումը՝ անունը Յոբ. Եւ այն մարդը կատարեալ եւ ուղիղ եւ աստուածավախ էր, եւ հեռանում էր չարութիւնից։</verse>
				<verse number="2">Եւ նորա համար եօթը որդիքը եւ երեք աղջիկ ծնուեցան։</verse>
				<verse number="3">Եւ նորա խաշինքն էին՝ եօթը հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարիւր լուծ եզ եւ հինգ հարիւր մատակ էշ եւ խիստ շատ ծառաներ. Եւ այդ մարդը բոլոր արեւելցիներից մեծ էր։</verse>
				<verse number="4">Եւ նորա որդիքը գնում եւ խնջոյք էին անում տանը՝ ամեն մէկն իր օրին. Եւ մարդ էին ուղարկում եւ կանչում իրանց երեք քոյրերին, որ իրանց հետ ուտեն եւ խմեն։</verse>
				<verse number="5">Եւ երբոր խնջոյքի օրերը լրանում էին, այն ժամանակ Յոբն ուղարկում՝ նորանց սրբում էր. Եւ առաւօտանց վեր էր կենում եւ ողջակէզներ էր մատուցանում նորանց ամենի թիւովը. Որովհետեւ Յոբն ասում էր. Գուցէ որդիքս մեղանչել են եւ Աստուծուն հայհոյել իրանց սրտումը. Յոբն այսպէս էր անում ամեն ժամանակ։</verse>
				<verse number="6">Եւ եղաւ մէկ օր, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու. Եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը։</verse>
				<verse number="7">Եւ Տէրն ասեց սատանային. Ո՞րտեղից ես գալիս. Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Երկրի վերայ շրջելուց եւ նորանում ման գալուց։</verse>
				<verse number="8">Եւ Տէրն ասեց սատանային. Ուշադրութիւնդ դարձրի՞ր իմ ծառայ Յոբի վերայ, որ նորա նմանը չկայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող։</verse>
				<verse number="9">Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մի՞թէ Յոբը ձրի է աստուածավախ.</verse>
				<verse number="10">Չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես, նորա ձեռքի գործը օրհնել ես, եւ նորա հօտերը տարածուել են երկրի վերայ։</verse>
				<verse number="11">Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ամեն ստացուածքին. և տես թէ որ քո երեսին քեզ չհայհոյէ։</verse>
				<verse number="12">Եւ Տէրն ասեց սատանային. Ահա նորա բոլոր ստացուածքը քո ձեռքին լինի, միայն թէ նորա վերայ չերկարացնես ձեռքդ։ Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը։</verse>
				<verse number="13">Եւ եղաւ որ մի օր նորա որդիքն ու նորա աղջկերքը ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը։</verse>
				<verse number="14">Եւ մէկ պատգամաբեր եկաւ Յոբի մօտ եւ ասեց. Եզները հերկելիս եւ մատակ էշերը նորանց կշտին արածելիս,</verse>
				<verse number="15">Սաբայեցիք յարձակուեցան եւ նորանց առան եւ ծառաներին զարկեցին սուրի բերանով. Եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։</verse>
				<verse number="16">Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Աստուծոյ կրակը թափուեցաւ երկնքից եւ այրեց հօտերին ու ծառաներին եւ նորանց սպառեց. Ու մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։</verse>
				<verse number="17">Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Քաղդէացիք երեք գունդ շինուած՝ յարձակուեցան ուղտերի վերայ եւ նորանց առան եւ ծառաներին զարկեցին սուրի բերանով, եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։</verse>
				<verse number="18">Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Որդիքդ եւ աղջկերքդ ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը.</verse>
				<verse number="19">Եւ ահա մի մեծ հողմ եկաւ անապատի այն կողմից եւ դիպաւ տան չորս անկեանը, եւ տունը վայր ընկաւ տղոց վերայ, եւ նորանք մեռան. Եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։</verse>
				<verse number="20">Եւ Յոբը վեր կացաւ եւ պատառեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը, եւ ընկաւ գետնի վերայ եւ երկրպագութիւն արաւ,</verse>
				<verse number="21">Եւ ասեց. Մերկ դուրս եկայ իմ մօր արգանդիցը, եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տէրը տուաւ եւ Տէրն առաւ. Տիրոջ անունը օրհնեալ լինի։</verse>
				<verse number="22">Այս ամենի մէջ Յոբը չմեղանչեց եւ Աստուծուն անզգամութիւն չտուաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ մի օր եղաւ, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու, եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը Տիրոջ առաջին կանգնելու։</verse>
				<verse number="2">Եւ Տէրն ասեց սատանային. Ո՞րտեղից ես գալիս. Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Երկրի վերայ շրջելուց եւ նորանում ման գալուց։</verse>
				<verse number="3">Եւ Տէրն ասեց սատանային. Ուշադրութիւն դարձրի՞ր իմ ծառայ Յոբի վերայ, որ նորա նմանը չկայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող, եւ տակաւին բռնած է իր կատարելութիւնը, թէպէտ եւ ինձ համոզում էիր, նորան զուր տեղը կորցնելու։</verse>
				<verse number="4">Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կտայ։</verse>
				<verse number="5">Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ոսկորին եւ նորա մարմնին, և տես թէ որ քո երեսին քեզ չհայհոյէ։</verse>
				<verse number="6">Եւ Տէրն ասեց սատանային. Ահա նա քո ձեռքին լինի, միայն թէ նորա կեանքը պահիր։</verse>
				<verse number="7">Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը եւ զարկեց Յոբին չարաչար պալարներով նորա ոտքի թաթից մինչեւ նորա գագաթը։</verse>
				<verse number="8">Եւ նա մի խեցի առած քերվում էր նորանով, եւ նստած էր մոխրի մէջ։</verse>
				<verse number="9">Եւ նորա կինն ասեց նորան. Դեռ բռնե՞լ ես քո կատարելութիւնը, հայհոյիր Աստուծուն եւ մեռիր։</verse>
				<verse number="10">Եւ նա նորան ասեց. Յիմար կանանց մէկի խօսածի պէս ես խօսում. ուրեմն միայն բարիքը ընդունենք Աստուածանից, եւ չարիքը չընդունե՞նք։ Այս ամենի մէջ Յոբը չմեղանչեց իր շրթունքովը։</verse>
				<verse number="11">Եւ Յոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքը, որ եկել էր նորա վերայ. Եւ եկան ամեն մէկն իր տեղիցը՝ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սօքեցին եւ Սոփար Նաամացին. Եւ համաձայնուեցան միասին, որ գնան նորան ցաւակից լինին եւ նորան մխիթարեն։</verse>
				<verse number="12">Եւ հեռուանց բարձրացրին իրանց աչքերը եւ նորան չճանաչեցին, եւ իրանց ձայնը բարձրացնելով լացին. Եւ ամեն մէկն իր պատմուճանը պատառելով՝ հող ցանեցին իրանց գլխներին դէպի երկինքը։</verse>
				<verse number="13">Եւ նորա հետ նստեցին հողի վերայ եօթն օր եւ եօթը գիշեր, եւ նորա հետ մի խօսք չէին խօսում. Որովհետեւ տեսան որ ցաւը շատ սաստիկ էր։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Նորանից յետոյ Յոբը բացաւ իր բերանը եւ անիծեց իր օրը։</verse>
				<verse number="2">Եւ Յոբը պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="3">Կորչի այն օրը որ ես ծնուեցի, եւ այն գիշերը՝ որ ասեց թէ՝ Արու զաւակ գոյացաւ։</verse>
				<verse number="4">Այն օրը խաւար լինի, Աստուած նորան չորոնէ վերեւից, եւ նորա վերայ լոյս չծագէ։</verse>
				<verse number="5">Խաւարն ու մահուան ստուերը նորան սեփհականեն. Ամպը նստի նորա վերայ. Օրուան մէգը նորան զարհուրեցնէ։</verse>
				<verse number="6">Այն գիշերը՝ մառախուղը տանէ նորան. Չուրախանայ նա տարուայ օրերի հետ. Ամիսների թիւի մէջը չմտնէ։</verse>
				<verse number="7">Ահա այն գիշերը ամայի մնայ. Ուրախութիւն չմտնէ նորա մէջը։</verse>
				<verse number="8">Նորան անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են Լեւիաթանին զարթեցնելու։</verse>
				<verse number="9">Նորա արշալոյսի աստղերը խաւարուին, լուսի սպասէ, եւ չլինի. Եւ արեւագալի թարթիչները չտեսնէ.</verse>
				<verse number="10">Որ չգոցեց իմ ծնողի արգանդի դռները, եւ չծածկեց տառապանքն իմ աչքերից։</verse>
				<verse number="11">Ի՞նչու համար ծնողիս արգանդումը չմեռայ. Որովայնից ելած չվախճանուեցայ։</verse>
				<verse number="12">Ի՞նչու համար ծունկերն ինձ դիմաւորեցին, եւ ի՞նչու ստինքը, որ ես ծծեմ։</verse>
				<verse number="13">Որրովհետեւ հիմա պառկած էի եւ կհանգչէի, կքնանայի. Ուրեմն հանգիստ կլինէի,</verse>
				<verse number="14">Թագաւորների եւ երկրի խորհրդականների հետ, որոնք աւերակներ շինեցին իրանց համար.</verse>
				<verse number="15">Կամ ոսկի ունեցող իշխանների հետ. Որոնք իրանց տները լցրին արծաթով.</verse>
				<verse number="16">Կամ թաղուած վիժածի նման՝ որ չէի լինիլ, այն մանուկների նման, որոնք լոյս չտեսան։</verse>
				<verse number="17">Այնտեղ ամբարիշտները դադարում են չարանալուց, եւ այնտեղ հանգչում են ուժից ընկածները.</verse>
				<verse number="18">Կապուածները հանգստանում են միասին, հարկահանի ձայնը չեն լսում.</verse>
				<verse number="19">Փոքրը եւ մեծը այնտեղ են, ծառան էլ ազատ է իր տիրոջից։</verse>
				<verse number="20">Նա ի՞նչու համար է թշուառին լոյս տալիս, եւ դառնահոգիներին՝ կեանք.</verse>
				<verse number="21">Որոնք սպասում են մահուան, եւ նա չէ գալիս. Եւ նորան գանձերից աւելի են որոնում։</verse>
				<verse number="22">Որոնք ուրախանում են հրճուանքով, եւ զուարճանում են, որ գերեզման են գտել.</verse>
				<verse number="23">Այնպիսի մարդի, որի ճանապարհը կապուած է, եւ Աստուած փակել է նորա շրջապատը։</verse>
				<verse number="24">Որովհետեւ հացիս փոխարէն՝՝ հառաչանք է գալիս, եւ ջրերի պէս հոսում են հեծեծանքս։</verse>
				<verse number="25">Որովհետեւ այն երկիւղալի բանից որ վախենում էի, ինձ հանդիպեց, եւ ինչից որ սարսում էի, հասաւ ինձ։</verse>
				<verse number="26">Ոչ խաղաղութիւն ունիմ, ոչ հանգստութիւն, եւ ոչ հանդարտութիւն. Եւ վրդովումն է եկել։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Թէ որ փորձենք քեզ մէկ խօսք ասելու, կդժուարանա՞ս. Եւ ո՞վ է կարող ինքն իրան զսպել որ չխօսէ։</verse>
				<verse number="3">Ահա դու շատերին ես խրատել, եւ տկար ձեռքերը՝ զօրացրել։</verse>
				<verse number="4">Սասանողին կանգնեցրել են քո խօսքերը, եւ ծռած ծունկերը դուն կազդուրել ես։</verse>
				<verse number="5">Բայց հիմա որ քեզ է պատահել, դժուարանում ես. Քեզ դիպաւ, եւ դու վրդովում ես։</verse>
				<verse number="6">Մի՞թէ քո երկիւղածութիւնը չէ քո յոյսը, եւ քո ճանապարհների կատարելութիւնը՝ քո ակնկալութիւնը։</verse>
				<verse number="7">Յիշիր, թէ ո՞ր անմեղն է կորել. Եւ ո՞րտեղ են արդարները բնաջինջ եղել։</verse>
				<verse number="8">Ինչպէս որ տեսայ անօրէնութիւն հերկողները եւ անիրաւութիւն սերմանողները նոյնն են հնձում։</verse>
				<verse number="9">Աստուծոյ շունչիցը կորչում են, եւ նորա բարկութեան ոգուցը՝ փչանում։</verse>
				<verse number="10">Առիւծին մռնչիւնը եւ գոռացող առիւծի ձայնը կտրուեցաւ, եւ կորիւնների ատամները կորան։</verse>
				<verse number="11">Առիւծը կորչում է առանց որսի, եւ մատակ առիւծի կորիւնները ցրուվում են։</verse>
				<verse number="12">Եւ գաղտուգողի մէկ խօսք ասուեցաւ ինձ, եւ իմ ականջը նորանից մի շշունչ առաւ.</verse>
				<verse number="13">Գիշերուայ երեւակայութիւնների մտայուզութիւնների ժամանակին, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս.</verse>
				<verse number="14">Երկիւղ պատահեց ինձ եւ դողում, եւ շարժեց իմ բոլոր ոսկերքը.</verse>
				<verse number="15">Առաջովս մի ոգի էլ անցաւ, մարմնիս մազերը քստմնեցան։</verse>
				<verse number="16">Նա կանգնեց, եւ ես չճանաչեցի նորա կերպարանքը, մի երեւոյթ կար աչքիս առաջին, սօսափիւն եղաւ եւ ես մի ձայն լսեցի, թէ</verse>
				<verse number="17">Մի՞թէ մարդը Աստուածանից արդար է, կամ մի այր՝ իր Արարչիցը մաքո՞ւր։</verse>
				<verse number="18">Ահա, Նա իր ծառաներին չէ հաւատում, եւ իր հրեշտակների վերայ պակասութիւն է գտնում.</verse>
				<verse number="19">Ո՞ւր մնացին կաւեղէն տներում բնակողները, որոնց հիմունքը փոշիի մէջ է, և որոնք ջարդվում են ցեցի նման։</verse>
				<verse number="20">Առաւօտից մինչեւ երեկոյ փշրվում են, առանց մէկի ուշադրութեան կորչում են յաւիտեան։</verse>
				<verse number="21">Ահա նորանց լարը կկտրուի՝՝, և նորանք կմեռնեն, այն էլ ոչ իմաստութեամբ։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Աղէ կանչիր, արդեօք քեզ պատասխանող կա՞յ. Եւ սուրբերից դէպի որի՞ն պիտի դառնաս։</verse>
				<verse number="2">Իրաւ՝ յիմարին սպանում է բարկութիւնը. Եւ նախանձը մեռցնում է անմիտին.</verse>
				<verse number="3">Ես տեսել եմ որ յիմարն արմատացած էր, բայց շուտով անիծել եմ նորա բնակութիւնը։</verse>
				<verse number="4">Հեռու էին նորա որդիքը փրկութիւնից, եւ ջարդուեցան դռան մէջ, ու փրկող չկար.</verse>
				<verse number="5">Որի հունձքը սովածն է ուտում, եւ փուշերի միջիցն էլ յափշտակում նորան, ու ծարաւները կուլ են՝՝ տալիս նորանց ստացուածքը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ հողից չարիք չի դուրս գալ, եւ գետնից թշուառութիւն չի բղխիլ։</verse>
				<verse number="7">Ապա մարդս թշուառութեան համար է ծնուած, ինչպէս որ կրակի կայծերը բարձրանում են թռչելով։</verse>
				<verse number="8">Սակայն ես Աստուծոյ մօտ կդառնայի, եւ Աստուծուն կյանձնէի իմ գործը,</verse>
				<verse number="9">Որ մեծամեծ բաներ է գործում եւ անքննելի սքանչելիքներ, որոնց թիւ չկայ։</verse>
				<verse number="10">Նա անձրեւ է տալիս երկրի երեսին, ու դաշտերի վերայ՝ ջուրեր ուղարկում,</verse>
				<verse number="11">Ցածերին բարձրութեան մէջ դնելու համար, որպէս զի սգաւորները բարձրանան ազատուեն։</verse>
				<verse number="12">Նա խափանում է խորամանգների հնարները, եւ նորանց ձեռքերը մի յաջողակ բան չեն անում։</verse>
				<verse number="13">Նա բռնում է իմաստուններին իրանց խորագիտութիւններում, եւ նենգաւորների խորհուրդն շտապելով խափանվում է։</verse>
				<verse number="14">Ցերեկով մութի են հանդիպում, եւ ինչպէս թէ գիշերով խարխափում են կէսօրին։</verse>
				<verse number="15">Նա ազատում է աղքատին՝ սուրից, նորանց բերանիցը եւ հզօրի ձեռքիցը։</verse>
				<verse number="16">Եւ այսպէս խեղճի համար յոյս է լինում. Եւ անօրէնութիւնը խփում է իր բերանը։</verse>
				<verse number="17">Ահա երանելի է այն մարդը, որին Աստուած խրատում է, ուրեմն Ամենակարողի խրատը մի մերժիր։</verse>
				<verse number="18">Որովհետեւ նա խոցում է, եւ փաթաթում էլ է. Նա զարկում է, եւ նորա ձեռքը բժշկում էլ է։</verse>
				<verse number="19">Նա վեց նեղութիւններից քեզ կազատէ, եւ եօթներորդում քեզ չարիք չի դպչիլ։</verse>
				<verse number="20">Սովի ժամանակին նա քեզ կազատէ մահից, եւ պատերազմի մէջ՝ սուրի ձեռքիցը։</verse>
				<verse number="21">Լեզուի խարազանից կծածկուիս, եւ չես վախենալ այն կործանումից, որ գալու է։</verse>
				<verse number="22">Կործանման ու սովի վերայ կծիծաղես, եւ երկրի գազաններիցը չես վախենալ։</verse>
				<verse number="23">Որովհետեւ դաշտի քարերի հետ կլինի քո դաշինքը, եւ դաշտի գազանները կխաղաղանան քեզ համար։</verse>
				<verse number="24">Եւ դու կիմանաս որ խաղաղութիւնը քո վրանն է, եւ կայցելես քո բնակարանը, եւ պակասութիւն չես գտնիլ։</verse>
				<verse number="25">Եւ կգիտենաս որ քո զաւակները շատ են, եւ քո սերունդը՝ երկրի խոտերին պէս։</verse>
				<verse number="26">Ալեւորած կգնաս գերեզմանը, ինչպէս որ խուրձը դիզվում է իր ժամանակին։</verse>
				<verse number="27">Ահա այս քննել ենք, այսպէս է. Մտիկ արա սորան, եւ ինքդ հասկացիր քեզ համար։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ Յոբը պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Ո՜հ եթէ կշռով կշռուէր իմ տրտմութիւնը, եւ իմ ցաւերը միանգամայն կշռքի մէջ դրուէին։</verse>
				<verse number="3">Որովհետեւ հիմա ծովերի աւազիցը ծանր է. Նորա համար իմ խօսքերը բարբաջանք են.</verse>
				<verse number="4">Որովհետեւ Ամենակարողի նետերն ինձանում են, նորանց թոյնը ծնում է իմ հոգիին, Աստուծոյ արհաւիրքները շարուել են ինձ դէմ։</verse>
				<verse number="5">Մի՞թէ ցիռը կզռայ խոտի կշտին. Կամ եզը կբառաչէ՞ իր կերակրի մօտին։</verse>
				<verse number="6">Մի՞թէ անհամ բանը կուտուի առանց աղի, կամ հա՞մ կայ ձուի սպիտակուցի մէջ։</verse>
				<verse number="7">Այն որ սիրտս չէր ուզում դիպչել, նա է եղել իմ զզուելի ուտելիքը։</verse>
				<verse number="8">Երանի թէ ուզածս կատարուէ՜ր. Եւ իմ ակնկալածը տա՜ր Աստուած.</verse>
				<verse number="9">Եւ հաւանէ՜ր Աստուած ինձ ջարդելու, եւ ձեռքն արձակէ՜ր ու ինձ կտրէր։</verse>
				<verse number="10">Այն ժամանակ դեռ մխիթարութիւն կունենայի, եւ կոստոստէի անխնայ ցաւի մէջ, որ չեմ ուրացել Սուրբի խօսքերը։</verse>
				<verse number="11">Ի՞նչ է իմ ոյժը որ դիմանամ. Եւ ի՜նչ է իմ վերջը, որ երկայնամիտ լինիմ։</verse>
				<verse number="12">Կամ քարերի՞ զօրութիւնն է իմ զօրութիւնը. Կամ իմ մարմինը պղի՞նձ է։</verse>
				<verse number="13">Կամ չէ՞ որ մօտիս օգնութիւն չկայ. Եւ յաջողութիւնը հեռացած է ինձանից։</verse>
				<verse number="14">Հալումաշ եղողին ողորմութիւն է պէտք իր բարեկամիցը, թէեւ նա Ամենակարողի վախն էլ թողած լինէր։</verse>
				<verse number="15">Իմ եղբայրները խաբում են հեղեղատի պէս, ձորի պէս, որով հեղեղներ են անցել։</verse>
				<verse number="16">Որոնք պղտորած են սառից, նորանցում ձիւն է ծածկուած.</verse>
				<verse number="17">Տաքանալիս՝ դադարում են, շոգ ժամանակին իրանց տեղերիցը ցամաքում են։</verse>
				<verse number="18">Նորանց ճանապարհների գնացքը պտոյտ է տալիս, հասնում են անապատին եւ կորչում են։</verse>
				<verse number="19">Թեմայի կարաւանները նայեցին, Սաբայի ճանապարհորդները նորանց յուսացին.</verse>
				<verse number="20">Ամաչեցին, որ յուսացել էին, մինչեւ այնտեղ գնացին, եւ ամօթահար եղան։</verse>
				<verse number="21">Այսպէս հիմա դուք ոչինչ էք. Տեսաք սոսկալի բան եւ սարսափեցիք։</verse>
				<verse number="22">Արդեօք ասե՞լ եմ, թէ ինձ համար բերէք, եւ ձեր ստացուածքիցը ընծայ տուէք ինձ համար.</verse>
				<verse number="23">Եւ ինձ ազատեցէք իմ թշնամիի ձեռքիցը, եւ բռնաւորների ձեռքից ինձ փրկեցէք։</verse>
				<verse number="24">Դուք սովորեցրէք ինձ եւ ես կլռեմ. Եւ ինչ որ սխալուել եմ հասկացրէք ինձ։</verse>
				<verse number="25">Ի՜նչ թափանցիկ են ուղիղ խօսքերը. Բայց ի՞նչ է յանդիմանում ձեզանից եկած յանդիմանութիւնը։</verse>
				<verse number="26">Արդեօք մտածո՞ւմ էք խօսքեր յանդիմանել. Յուսահատի խօսքերը քամիի խօսքեր են։</verse>
				<verse number="27">Նոյն իսկ որբի վերայ վիճակ կգցէիք. Եւ ձեր բարեկամին կվաճառէիք։</verse>
				<verse number="28">Բայց հիմա հաճեցէք ինձ նայելու, եւ ես մի՞թէ ձեր երեսին սուտ կասեմ.</verse>
				<verse number="29">Դարձէք խնդրեմ, որ անիրաւութիւն չլինի. Այո, դարձէք, տեսէք որ իմ արդարութիւնը նորանում է։</verse>
				<verse number="30">Մի՞թէ իմ լեզուի վերայ անիրաւութիւն կայ. Մի՞թէ իմ քիմքը չէ զանազանում չար բաները։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Չէ՞ որ մարդս զինուորութիւն ունի երկրիս վերայ. Եւ նորա օրերը վարձկանի օրերի պէս են։</verse>
				<verse number="2">Ինչպէս որ ծառան է շուքի ծարաւում, եւ ինչպէս վարձկանն է իր վարձին սպասում,</verse>
				<verse number="3">Այսպէս էլ իմ բաժինը եղան ունայնութեան ամիսներ. Եւ թշուառութեան գիշերներ որոշուեցան ինձ համար։</verse>
				<verse number="4">Պառկելիս ասում են թէ Ե՞րբ եմ վեր կենալու, եւ իրիկունը երկարանում է, եւ ես կշտացած եմ լինում մինչեւ առաւօտ պարան պարան անելուց։</verse>
				<verse number="5">Մարմինս որդեր եւ հողի կոշտեր է հագել, մորթս ճեղքվում է եւ հալվում։</verse>
				<verse number="6">Օրերս մագոգից շուտ են վազում, եւ վերջանում են առանց յոյսի։</verse>
				<verse number="7">Յիշիր որ կեանքս քամի է, աչքս միւսանգամ բարիք չէ տեսնելու։</verse>
				<verse number="8">Ինձ տեսնողի աչքը այլ ևս ինձ չէ տեսնելու, աչքդ ինձ մտիկ կտայ, եւ ես այլ եւս չկամ։</verse>
				<verse number="9">Ամպը անցնում է գնում, այնպէս էլ գերեզման իջնողը վեր չի գալ.</verse>
				<verse number="10">Միւսանգամ ետ չի դառնալ իր տունը, եւ նորան չի ճանաչիլ նորա տեղը։</verse>
				<verse number="11">Ես էլ չեմ զսպելու իմ բերանը, խօսելու եմ հոգուս նեղութեան ժամանակին, գանգատելու եմ սրտիս դառնութեան ժամանակին։</verse>
				<verse number="12">Ծո՞վ եմ ես միթէ, կամ վիշա՞պ, որ դու վերաս պահապան ես դրել։</verse>
				<verse number="13">Երբոր ասում եմ, թէ անկողինս ինձ մխիթարելու է, մահիճս կտանէ իմ գանգատը.</verse>
				<verse number="14">Այն ժամանակ դու ինձ վախեցնում ես երազներով, եւ ցնորքներով զարհուրեցնում ես ինձ.</verse>
				<verse number="15">Որ իմ հոգին ընտրում է խեղդուիլը, եւ մահը՝ քան թէ այս ոսկորներս։</verse>
				<verse number="16">Ես ձանձրացել եմ, յաւիտեան չեմ ապրելու, հեռացիր ինձանից, որովհետեւ օրերս ունայնութիւն են։</verse>
				<verse number="17">Ի՞նչ է մարդը, որ դու նորան մեծարես. Եւ որ ուշադրութիւնդ նորան դարձնես։</verse>
				<verse number="18">Եւ նորան այցելես ամեն առաւօտ, ամեն վայրկեան նորան փորձես։</verse>
				<verse number="19">Մինչեւ ե՞րբ չես ետ կենալու ինձանից. Չե՞ս թող տալու որ թուքս կուլ տամ։</verse>
				<verse number="20">Մեղանչել եմ. Ի՞նչ եմ արել քեզ, ով մարդիկ Դիտող. Ի՞նչու ես ինձ քեզ համար նշան դրել, որ ես ինձ վերայ բեռ եմ դառել։</verse>
				<verse number="21">Եւ ի՞նչու չես ներում իմ մեղքը, եւ իմ անօրէնութիւնը չես թողում. Որովհետեւ հիմա պիտի հողումը պառկեմ, վաղը կորոնես ինձ, եւ ես չկամ։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Այն ժամանակ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Մինչեւ ե՞րբ պիտի այդ խօսես. Մինչդեռ մեծ քամի են քո բերանի խօսքերը։</verse>
				<verse number="3">Մի՞թէ Աստուած կդարձնէ դատաստանը, կամ Ամենակարողը արդարութի՞ւնը կդարձնէ։</verse>
				<verse number="4">Եթէ որդիքդ նորա դէմ մեղանչել են, նա էլ նորանց մատնել է իրանց յանցանքի ձեռքը։</verse>
				<verse number="5">Եթէ դու կանուխ դէպի Աստուած դառնաս, եւ Ամենակարողին աղաչես,</verse>
				<verse number="6">Եթէ դու մաքուր եւ ուղիղ լինիս, նա այն ժամանակ անպատճառ կզարթնէ քեզ համար, եւ կապահովացնէ քո արդարութեան բնակարանը.</verse>
				<verse number="7">Թէպէտեւ քո սկիզբը պզտիկ լինի, քո վերջը շատ կմեծանայ։</verse>
				<verse number="8">Բայց ա՛ղէ հարցրու առաջի սերունդից, եւ ուշ դարձրու նորանց հայրերի քննութեանը,</verse>
				<verse number="9">Որովհետեւ մենք երէկուանն ենք եւ չենք հասկանում, որովհետեւ ստուեր են մեր օրերը երկրի վերայ.</verse>
				<verse number="10">Ահա նորանք քեզ կսովորեցնեն եւ քեզ կասեն, եւ իրանց սրտիցը խօսքեր կարտասանեն։</verse>
				<verse number="11">Մի՞թէ պրտուն կբուսնի առանց տիղմի. Կնիւնը կաճէ՞ առանց ջրի.</verse>
				<verse number="12">Նա դեռ իր դալարութեան մէջ՝ չկտրուած՝ ամեն խոտից առաջ կչորանայ։</verse>
				<verse number="13">Այսպէս են բոլոր Աստուծուն մոռացողների ճանապարհները. Եւ կեղծաւոր յոյսը պիտի կորչի։</verse>
				<verse number="14">Որովհետեւ նորա վստահութիւնը պիտի կտրուի, եւ նորա յոյսը սարդի ոստայն է։</verse>
				<verse number="15">Նա կկռնէ իր տանը վերայ, եւ նա չի դիմանալ, նա կբռնէ նորանից, բայց նա չի կենալ։</verse>
				<verse number="16">Նա դալար է արեգակից առաջ, եւ նորա ճիւղերը նորա պարտէզիցը վեր.</verse>
				<verse number="17">Նորա արմատները քարակոյտին են փաթաթվում, քարերի դէզի մէջն է մտնում.</verse>
				<verse number="18">Բայց երբոր նորան խլում են իր տեղիցը, տեղը ուրանում է նորան, թէ Քեզ չեմ տեսել։</verse>
				<verse number="19">Ահա սա է նորա ուրախ ճանապարհը, եւ հողիցը ուրիշներն են բուսնում։</verse>
				<verse number="20">Տես՝ Աստուած չէ մերժում արդարին, եւ չէ բռնում չարերի ձեռքիցը.</verse>
				<verse number="21">Մինչեւ որ բերանդ լցնէ ծիծաղով, եւ շրթունքներդ՝ ցնծութեան ձայնով։</verse>
				<verse number="22">Քեզ ատողներն ամօթով պիտի ծածկուին, եւ ամբարիշտների վրանը կչքանայ։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ Յոբը պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Իրաւ գիտեմ որ այդպէս է, եւ մարդս ի՞նչպէս կարդարանայ Աստուծոյ մօտ։</verse>
				<verse number="3">Եթէ նա ուզէ նորա հետ վիճել, հազարիցը մէկին չէ կարող պատասխան տալ.</verse>
				<verse number="4">Նա սրտով իմաստուն եւ ուժով զօրեղ է. Ո՞վ է դէմ կացել նորան, եւ ողջ մնացել։</verse>
				<verse number="5">Նա որ տեղափոխում է լեռները, եւ նորանք չգիտեն, որ նորանց տապալում է իր բարկութեան ժամանակին.</verse>
				<verse number="6">Նա որ շարժում է երկիրն իր տեղիցը, եւ նորա սիւները դողդողում են.</verse>
				<verse number="7">Որ արեւին հրամայում է, եւ նա չէ ծագում, եւ աստղերը կնքում է.</verse>
				<verse number="8">Որ երկինքը տարածում է մինակ, եւ գնում է ծովի կուտակների վերայ.</verse>
				<verse number="9">Որ արաւ Արջը, Հայկը եւ Բազմաստեղը, եւ Հարաւի շտեմարանները.</verse>
				<verse number="10">Որ մեծամեծ բաներ է անում՝ անքննելի, եւ սքանչելիքներ՝ անթիւ։</verse>
				<verse number="11">Տես՝ նա իմ մօտովը կանցնէ, եւ ես չեմ տեսնիլ. Եւ անց կկենայ՝ եւ ես չեմ իմանալ։</verse>
				<verse number="12">Տես՝ եթէ նա յափշտակէ, ո՞վ նորան ետ կպահէ. Ո՞վ կասէ նորան թէ ի՞նչ ես անում։</verse>
				<verse number="13">Աստուած իր բարկութիւնը ետ չի դարձնիլ, նորա տակին կխոնարհուին Ռաքաբի օգնականները։</verse>
				<verse number="14">Ապա ո՞ւր մնաց որ ես նորան պատասխանեմ. և խօսքերս ընտրեմ նորա հետ վիճելու։</verse>
				<verse number="15">Որովհետեւ արդար էլ լինիմ, պատասխան չեմ տալ. Իմ Դատաւորին պիտի աղաչեմ.</verse>
				<verse number="16">Եթէ ես կանչէի, եւ նա պատասխանէ՜ր. Չեմ հաւատալ, թէ նա իմ ձայնս կլսէ.</verse>
				<verse number="17">Նա որ ինձ փոթորիկով կփշրէ, եւ զուր տեղը կշատացնէ իմ վէրքերը.</verse>
				<verse number="18">Թող չի տալ ինձ որ շունչ առնեմ. Որովհետեւ ինձ դառնութիւններով կկշտացնէ։</verse>
				<verse number="19">Եթէ բանը զօրաւորի ուժումն է, ահա նա. Իսկ եթէ իրաւունքում, ո՞վ կկանչէ ինձ։</verse>
				<verse number="20">Եթէ ես արդար լինիմ, բերանս ինձ կդատապարտէ. Եթէ ես կատարեալ լինիմ, նա ինձ յանցաւոր կանէ։</verse>
				<verse number="21">Եթէ ես կատարեալ լինիմ, իմ անձը չեմ ճանաչիլ, կեանքս կարհամարհեմ։</verse>
				<verse number="22">Մէկ է. Նորա համար ասում եմ թէ նա կորցնում է կատարեալին եւ ամբարշտին։</verse>
				<verse number="23">Եթէ հարուածը յանկարծ մեռցնէ, նա կծիծաղէ անմեղի փորձանքի վերայ։</verse>
				<verse number="24">Երկիրը չարագործի ձեռքն է յանձնուել. նորա դատաւորների երեսը ծածկում է նա, եթէ ոչ, ապա ո՞վ է այն անողը։</verse>
				<verse number="25">Եւ իմ օրերը փախան սուրհանդակից արագ. Վազեցին՝ բարիք չտեսան։</verse>
				<verse number="26">Անցան սէզից շինուած նաւերի պէս, որսի վերայ յարձակուող արծիւի պէս։</verse>
				<verse number="27">Եթէ ասելու լինիմ՝ Մոռանամ գանգատս, երեսիս տխրութիւնը թողեմ եւ զուարթանամ,</verse>
				<verse number="28">Այն ժամանակ սարսափում եմ բոլոր ցաւերիցս. Գիտեմ որ ինձ անմեղ չես համարիլ։</verse>
				<verse number="29">Ես պիտի ամբարիշտ լինիմ, ուրեմն ի՞նչու համար զուր տեղը տանջուիմ։</verse>
				<verse number="30">Եթէ ձիւնի ջրի մէջ լուացուիմ, եւ մոխրաջրով մաքրեմ ձեռքերս,</verse>
				<verse number="31">Այն ժամանակ էլ ինձ փոսի մէջ կկոխէիր, եւ իմ հանդերձը կզզուէին ինձանից</verse>
				<verse number="32">Որովհետեւ նա ինձ նման մարդ չէ, որ պատասխանէի իրան, միասին դատաստան գնայինք։</verse>
				<verse number="33">Մեր մէջտեղը միջնորդ դատաւոր չի լինիլ, որ ձեռքը մեր երկուսի վերայ դնէր։</verse>
				<verse number="34">Թող հեռացնէ իմ վերայից իր գաւազանը, եւ նորա սարսափն ինձ չզարհուրեցնէ.</verse>
				<verse number="35">Այն ժամանակ կխօսէի, եւ իրանից չէի վախենալ. Որովհետեւ այսպէս՝ ես իմը չեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Հոգիս կեանքիցս զզուել է. Բաց թողեմ ինձ համար գանգատս. Խօսեմ հոգուս դառնութեան ժամանակին.</verse>
				<verse number="2">Ասեմ Աստուծուն. Ինձ մի դատապարտիր. Յայտնիր ինձ թէ ինչի համար ես վիճում ինձ հետ։</verse>
				<verse number="3">Մի՞թէ քեզ հաճելի է, որ հարստահարես, որ արհամարհես քո ձեռքի աշխատանքը, եւ չարերի խորհրդին լոյս տաս։</verse>
				<verse number="4">Մի՞թէ քո աչքերը մարմնաւոր են. Կամ թէ մարդի տեսածի՞ն պէս կտեսնես.</verse>
				<verse number="5">Մի՞թէ մարդի օրերի պէս են քո օրերը. Կամ թէ քո տարիները՝ մարդի՞ օրերի պէս.</verse>
				<verse number="6">Որ իմ յանցանքն ես որոնում, եւ իմ մեղքը՝ քննում։</verse>
				<verse number="7">Քեզ յայտնի է որ յանցաւոր չեմ. Բայց քո ձեռքից փրկող չկայ։</verse>
				<verse number="8">Քո ձեռքերն են ինձ կազմել եւ ստեղծել բոլորովին շուրջանակի, եւ դու ինձ խորտակո՞ւմ ես։</verse>
				<verse number="9">Մէկ յիշիր որ ինձ կաւի պէս շինեցիր. Եւ ինձ հո՞ղ ես դարձնելու։</verse>
				<verse number="10">Դու չթափեցի՞ր ինձ կաթի պէս, եւ պանրի պէս թանձրացրիր։</verse>
				<verse number="11">Դու մորթով եւ մսով հագցրիր ինձ, եւ ոսկորներով ու ջիղերով հինեցիր ինձ։</verse>
				<verse number="12">Կեանք եւ ողորմութիւն շնորհեցիր ինձ, եւ քո խնամքը պահեց իմ հոգուն։</verse>
				<verse number="13">Եւ սորանց պահեցիր քո սրտումը. Գիտեմ որ սորանք քեզ մօտ էին.</verse>
				<verse number="14">Որ եթէ մեղանչեմ, դու ինձ դիտես, եւ իմ մեղքիցը ինձ չարդարացնես։</verse>
				<verse number="15">Եթէ ամբարշտութիւն անեմ, վա՜յ ինձ. արդար էլ լինիմ գլուխս չեմ կարող բարձրացնել. Լցուած եմ անարգանօք. Եւ տես թշուառութիւնս։</verse>
				<verse number="16">Բարձրանայ էլ, առիւծի պէս ինձ կորսաս, եւ դարձեալ կյաղթահարես ինձ.</verse>
				<verse number="17">Վկաներդ կնորոգես իմ առաջին, եւ բարկութիւնդ ինձ դէմ կշատացնես. Փոփոխութիւններ եւ պատերազմ է հետս։</verse>
				<verse number="18">Ուրեմն ի՞նչու համար ինձ հանեցիր արգանդից. Երանի՜ թէ մեռած լինէի եւ աչք ինձ չտեսնէր,</verse>
				<verse number="19">Որ չեղածի պէս լինէի, մօրս արգանդիցը գերեզմանը տարուէի։</verse>
				<verse number="20">Քիչ չե՞ն իմ օրերը. Դադարիր եւ ետ կաց ինձանից, որ մի քիչ հանգչեմ։</verse>
				<verse number="21">Այնտեղ գնալուցս առաջ, որ ետ չեմ դառնալու, խաւարի եւ մահուան ստուերի երկիրը.</verse>
				<verse number="22">Մառախուղի երկիրը, որ մահուան ստուերի խաւարին է նման, եւ կարգ չկայ, եւ լոյսը մթին խաւարի նման է։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Մի՞թէ շատ խօսքերին պատասխան չի լինիլ, կամ լեզուանի մարդը պիտի արդա՞ր դուրս գայ.</verse>
				<verse number="3">Քո բարբաջանքնե՞րը պիտի մարդկանց լռեցնեն, եւ դու ծաղրես, եւ յանդիմանող չլինի՞։</verse>
				<verse number="4">Որ ասում ես. Իմ խրատը մաքւոր է. Եւ իստակ եմ քո աչքի առաջին։</verse>
				<verse number="5">Սակայն երանի՜ թէ Աստուած խօսէր, եւ իր շրթունքը բանար քեզ հետ.</verse>
				<verse number="6">Եւ քեզ իմաստութեան գաղտնիքը յայտնէր, որ կրկնապատիկ էր վայելուչը. Ուրեմն իմացիր որ Աստուած մոռանում է քո անօրէնութեան մէկ մասը։</verse>
				<verse number="7">Կարո՞ղ ես Աստուծոյ խորհուրդը գտնել. Կամ Ամենակարողի էութեանը հասնի՞լ։</verse>
				<verse number="8">Նա երկնքի բարձրութիւնն ունի, ի՞նչ կանես դու. Դժոխքից խոր է նա, ի՞նչ կհասկանաս։</verse>
				<verse number="9">նորա չափը երկրից երկայն է, եւ լայն է ծովիցը։</verse>
				<verse number="10">Եթէ նա անց կենայ եւ բռնէ, եւ դատի ժողովէ, ո՞վ նորան ետ կպահէ.</verse>
				<verse number="11">Որովհետեւ նա ճանաչում է խաբեբայ մարդկանց, եւ տեսնում է անօրէնութիւն, եւ ուշը չէ դարձնում։</verse>
				<verse number="12">Բայց փուճ մարդը մտածում է մեծամեծ, եւ մի վայրի էշի ձագն էլ է իբրեւ մարդ ծնվում։</verse>
				<verse number="13">Եթէ դու ուղղես քո սիրտը, եւ ձեռքերդ դէպի նորան տարածես,</verse>
				<verse number="14">Թէ որ ձեռքումդ անօրէնութիւն կայ, նորան հեռացրու, եւ քո վրաններումը անզգամութիւն թող չբնակուէ։</verse>
				<verse number="15">Ահա այն ժամանակ կբարձրացնես երեսդ անարատ եւ հաստատ կլինիս եւ չես վախենալ։</verse>
				<verse number="16">Որովհետեւ թշուառութիւնը կմոռանաս, անցած ջրերի պէս միտքդ կգայ.</verse>
				<verse number="17">Եւ կեանքը կէսօրից պայծառ կկանգնէ, խաւարուի էլ՝ առաւօտեան պէս պիտի լինի։</verse>
				<verse number="18">Եւ դու ապահով կլինիս, որովհետեւ յոյս կայ. Եւ խորը կմտնես՝ ապահով կքնես.</verse>
				<verse number="19">Եւ կպառկես, ու վախեցնող չի լինիլ. Եւ շատերը քեզ կաղաչեն։</verse>
				<verse number="20">Բայց ամբարիշտների աչքերը պիտի նուաղին, եւ ապաստանը պիտի կորչէ նորանցից, եւ նորանց յոյսը հոգեվարքի է։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ յոբը պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Արդարեւ դուք էք միայն ժողովուրդ, եւ ձեզ հետ մեռնելու է իմաստութիւնը։</verse>
				<verse number="3">Ես էլ ձեզ պէս խելք ունիմ, ես ձեզանից պակաս չեմ. Եւ այսպիսի բաներ ո՞վ չգիտէ։</verse>
				<verse number="4">Իր բարեկամից ծաղր եղող եմ դառել ես, որ Աստուծուն կանչեցի, եւ նա պատասխանեց. Ծաղրվում է արդարը՝ կատարեալը։</verse>
				<verse number="5">Թշուառին արհամարհանք է վայելում ապահովի կարծիքի համեմատ, որ պատրաստ է ոտքը սահողի համար։</verse>
				<verse number="6">Ապահով են աւազակների վրանները, եւ հանդարտ՝ Աստուծուն բարկացնողներինը, որ կարծես թէ Աստուծուն տանում է իր ձեռքին։</verse>
				<verse number="7">Բայց ա՛ղէ հարցրու անասուններին, որ քեզ սովորեցնեն, եւ երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։</verse>
				<verse number="8">Կամ խօսիր երկրի հետ, եւ նա քեզ կսովորեցնէ, եւ քեզ կպատմեն ծովի ձկները։</verse>
				<verse number="9">Ո՞վ չի հասկանալ այս բոլոր բաներովը, որ Տիրոջ ձեռքն է արել այս բաները,</verse>
				<verse number="10">Որ նորա ձեռքին է բոլոր կենդանիի կեանքը, եւ բոլոր մարդկային մարմնի հոգին։</verse>
				<verse number="11">Մի՞թէ ականջը չէ որոշում խօսքերը, եւ ուտող քիմքը՝ համն առնում։</verse>
				<verse number="12">Ալեւորներումն է իմաստութիւնը, եւ երկայն օրերում՝ գիտութիւնը։</verse>
				<verse number="13">Նորանում է իմաստութիւնը եւ զօրութիւնը. Խորհուրդը եւ գիտութիւնը նորանն է։</verse>
				<verse number="14">Տես՝ նա կքանդէ, ու չի շինուիլ. մէկի վերայ կկողպէ, ու չի բացուիլ։</verse>
				<verse number="15">Տես՝ նա կապում է ջուրերը, եւ նորանք չորանում են, եւ բաց է թողում նորանց, ու երկիրը տակն ու վերայ են անում։</verse>
				<verse number="16">Զօրութիւնն ու հանճարը նորա մօտ է. Նորանն են մոլորեցնողն ու մոլորեալը։</verse>
				<verse number="17">Նա ման է ածում խորհրդականներին կողոպտուած, եւ դատաւորներին՝ յիմարացած։</verse>
				<verse number="18">Նա է թագաւորների կապերը լուծում, եւ նա է նորանց մէջքին գօտի կապում։</verse>
				<verse number="19">Նա ման է ածում քահանաներին կողոպտուած, եւ զօրաւորներին կործանում է։</verse>
				<verse number="20">Անձնապաստաններից առնում է նա լեզուանիութիւնը, եւ ծերերի խելքը՝ խլում։</verse>
				<verse number="21">Ազնուականների վերայ անարգանք է թափում, եւ զօրաւորների կապը թուլացնում է։</verse>
				<verse number="22">Պարզում է խորերը խաւարից, եւ մահուան ստուերը դուրս է բերում լոյսի մէջ։</verse>
				<verse number="23">Ազգերին յաջողութիւն է տալիս՝՝, եւ նորանց կորցնում է. Փռում է ազգերը եւ նորանց՝ հաւաքում։</verse>
				<verse number="24">Առնում է երկրի ժողովուրդների գլխաւորների խելքը, եւ մոլորեցնում է նորանց անճանապարհ անապատում։</verse>
				<verse number="25">Նորանք խարխափում են խաւարում, եւ լոյս չունին. Եւ նա նորանց մոլորեցնում է արբածների պէս։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Տես՝ այդ ամենը տեսել է իմ աչքը, ականջս լսել է եւ հասկացել է։</verse>
				<verse number="2">Ձեր գիտեցածի չափ ես էլ գիտեմ, ես ձեզանից պակաս չեմ։</verse>
				<verse number="3">Բայց ես կուզէի Ամենակարողի հետ խօսել, եւ կփափաքէի Աստուծոյ մօտ դատ վարել։</verse>
				<verse number="4">Սակայն դուք սուտեր հնարողներ էք, փուճ բժիշկներ էք դուք ամենքդ։</verse>
				<verse number="5">Երանի՜ թէ բոլորովին լռէիք, եւ դա ձեզ համար իմաստութիւն կլինէր։</verse>
				<verse number="6">Լսեցէք՝ խնդրեմ՝ իմ խրատը, եւ իմ շրթունքների փաստերին ականջ դրէք։</verse>
				<verse number="7">Աստուծո՞յ համար էք անիրաւութիւն խօսում, եւ նորա՞ համար՝ նենգութիւն խօսում։</verse>
				<verse number="8">Մի՞թէ նորան էք երեսպաշտութիւն անում, կամ Աստուծո՞յ համար էք փաստաբանում։</verse>
				<verse number="9">Լա՞ւ է որ նա ձեզ քննէ, կամ նորան խաբելո՞ւ էք ինչպէս մարդս խաբում են։</verse>
				<verse number="10">Անպատճառ նա ձեզ կյանդիմանէ, եթէ ծածուկ էլ երեսպաշտութիւն անէք։</verse>
				<verse number="11">Մի՞թէ նորա վեհութիւնը ձեզ չի զարհուրեցնելու եւ նորա երկիւղը ձեզ վերայ ընկնելու։</verse>
				<verse number="12">Ձեր յիշատակութիւնները մոխրի առակներ են. Ցեխի պատնէշներ՝ ձեր պատնէշները։</verse>
				<verse number="13">Լռեցէք ինձ մօտ, որ խօսեմ ես, եւ ինձ վերայ թող գայ ինչ որ լինի։</verse>
				<verse number="14">Ի՞նչու համար մարմինս ատամներովս կրեմ, եւ հոգիս՝ ափիս մէջը դնեմ.</verse>
				<verse number="15">Տես՝ թէ որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու, միայն իմ ճանապարհները նորա առաջին պաշտպանեմ։</verse>
				<verse number="16">Նաեւ նա է իմ փրկութիւնը, որ կեղծաւորը նորա առաջին չի գալ։</verse>
				<verse number="17">Լաւ լսեցէք իմ խօսքը, եւ իմ բացատրութիւնը ձեր ականջներին հասնէ։</verse>
				<verse number="18">Ահա ես դատս կարգի եմ դրել, գիտեմ, որ արդար եմ լինելու։</verse>
				<verse number="19">Ո՞վ է որ ինձ հետ վիճէ. Որ հիմա լռէի եւ մեռնէի։</verse>
				<verse number="20">Միայն այս երկու բանը մի անիր ինձ, այն ժամանակ չեմ թաքչուիլ քո երեսիցը.</verse>
				<verse number="21">Ձեռքդ ինձանից հեռացրու, եւ քո երկիւղն ինձ չզարհուրեցնէ։</verse>
				<verse number="22">Յետոյ կանչիր, եւ ես պատասխանեմ, կամ ես խօսեմ, եւ դու պատասխան տուր։</verse>
				<verse number="23">Ո՞րչափ են իմ անօրէնութիւններն ու մեղքերը, իմ յանցնանքն ու մեղքը իմացրու ինձ։</verse>
				<verse number="24">Ի՞նչու համար ես երեսդ ծածկում, եւ ինձ՝ թշնամի համարում քեզ։</verse>
				<verse number="25">Մի՞թէ քամիից քշուած տերեւին ես վախեցնում, կամ թէ չոր մղեղին ես հալածում։</verse>
				<verse number="26">Որովհետեւ դու ինձ դառնութեան վճիռ ես տալիս, եւ ինձ ժառանգութիւն ես տալիս իմ երիտասարդութեան անօրէնութիւնները։</verse>
				<verse number="27">Եւ ոտքերս դնում ես կոճղում, եւ դիտում ես իմ բոլոր ճանապարհները, ոտքիս շաւիղներին գծեր ես փորում։</verse>
				<verse number="28">Որ փտածի պէս վայր է ընկնում, ինչպէս ցեց կերած հագուստ է։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով։</verse>
				<verse number="2">Ծաղկի պէս ծլում է եւ թօթափում է, եւ փախչում է ստուերի պէս՝ չէ կանգնում.</verse>
				<verse number="3">Մանաւանդ մի այսպիսու վերայ էլ բանում ես աչքերդ, եւ ինձ տանում ես դատաստան քեզ հետ։</verse>
				<verse number="4">Երանի՜ թէ մէկ մաքուրը յառաջ գար անմաքուրից՝՝. Բայց ոչ մէկն էլ չկայ։</verse>
				<verse number="5">Որովհետեւ նորա օրերը արաշուած են, նորա ամիսների թիւը քեզ մօտ է, սահման ես դրել նորա համար, եւ նա չի անցնիլ.</verse>
				<verse number="6">Ուրեմն երեսդ դարձրու նորանից որ հանգչէ, մինչեւ որ վարձկանի պէս լրացնէ իր օրը։</verse>
				<verse number="7">Որովհետեւ ծառն էլ տակաւին յոյս ունի. Եթէ կտրուի, դարձեալ կծլի, եւ նորա ճիւղերը չեն պակասիլ։</verse>
				<verse number="8">Թէեւ նորա արմատը հողումը ծերացած լինի, եւ նորա բունը մեռած լինի փոշիի մէջ.</verse>
				<verse number="9">Եւ ջրի հոտիցը էլի կծաղկի եւ ճիւղեր կարձակէ նոր տնկուածի պէս։</verse>
				<verse number="10">Բայց մարդս մեռնում է ընկնում, եւ մարդս վախճանվում է, եւ ո՞ւր է։</verse>
				<verse number="11">Ջուրերը ծովակիցը հոսւոմ են, եւ գետը ցամաքում չորանում է.</verse>
				<verse number="12">Այնպէս էլ մարդս պառկում է եւ վեր չէ կենում. մինչեւ երկինքն՝ էլ չլինի, վեր չեն կենալ, եւ իրանց քնիցը չեն զարթնել։</verse>
				<verse number="13">Երանի՜ թէ ինձ դժոխքումը ծածկէիր, թաքցնէիր մինչեւ քո բարկութեան անցնելը, ինձ սահման որոշէիր եւ յետոյ ինձ յիշէիր։</verse>
				<verse number="14">Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կկենդանանայ. Պատերազմիս բոլոր օրերը սպասելու եմ, մինչեւ որ իմ նորոգուիլը գայ։</verse>
				<verse number="15">Դու մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան տայի, եւ դու կհաճէիր քո ձեռքի գործին։</verse>
				<verse number="16">Որովհետեւ դու հիմա հաշվում ես իմ քայլերը. Իմ մեղքը չե՞ս զննում։</verse>
				<verse number="17">Կնքուած է ծրարի մէջ իմ մեղքը, եւ դու աւելացրել ես մեղք իմ մեղքի վերայ։</verse>
				<verse number="18">Եւ մինչեւ անգամ սարը ընկնում փշրվում է, եւ ապառաժը փոխվում է իր տեղիցը,</verse>
				<verse number="19">Ջուրերը մաշեցնում են քարերը, նորա հոսանքները ողողում են երկրի հողը. Բայց դու մարդիս յոյսը փչացնում ես։</verse>
				<verse number="20">Դու նորան յաղթահարում ես իսպառ. Եւ նա գնում է, նորա դէմքը փոխելով, բաց ես թողում նորան։</verse>
				<verse number="21">Նորա որդիքը պատիւ ունին՝ նա չգիտէ. Կամ անարգ են՝ նա նորանց չէ տեսնում։</verse>
				<verse number="22">Միայն նորա վերայի մարմինն է ցաւում, եւ նորա հոգին՝ նորանում տրտմում։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Մի՞թէ մէկ իմաստուն օդանման գիտութիւն կպատասխանէ, եւ իր փորը արեւելեան քամիով կլեցնէ.</verse>
				<verse number="3">Անպիտան բաներով փաստաբանելով. Եւ անօգուտ խօսքերով։</verse>
				<verse number="4">Մանաւանդ որ երկիւղածութիւնը խափանում ես, եւ արգելում ես աղօթքն առ Աստուած։</verse>
				<verse number="5">Որովհետեւ անօրէնութիւնդ այդպէս է սովորեցնում բերանիդ, եւ դու ընտրեցիր նենգաւորների լեզուն։</verse>
				<verse number="6">Քեզ քո բերանն է դատապարտում, եւ ոչ թէ ես. Եւ քո շրթունքը վկայում են քեզ դէմ։</verse>
				<verse number="7">Դո՞ւ ես ծնուել իբրեւ առաջին մարդը, եւ բլուրներից առա՞ջ ես ստեղծուել։</verse>
				<verse number="8">Աստուծոյ խորհրդո՞ւմն էիր ականջ դնում, թէ իմաստութիւնը քեզ մօտ ես հաւաքել։</verse>
				<verse number="9">Ի՞նչ գիտես դու, որ մենք չգիտենք. Դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չունենայինք։</verse>
				<verse number="10">Մեզ մօտ ծեր էլ կայ՝ ալեւոր էլ, որ քո հայրերից տարօք են։</verse>
				<verse number="11">Մի՞թէ քեզ քիչ են երեւում Աստուծոյ մխիթարութիւնները, եւ քեզ հետ խօսուած մեղմ խօսքերը։</verse>
				<verse number="12">Ո՞ւր է տանում քեզ քո սիրտը, եւ ի՞նչ են ակնարկում քո աչքերը.</verse>
				<verse number="13">Որ հոգիդ Աստուծոյ դէմ ես դարձրել, եւ այդպիսի խօսքեր ես հանում բերանիցդ։</verse>
				<verse number="14">Մարդս ի՞նչ է՝ որ մաքուր լինի, եւ կնկանից ծնուածը՝ որ արդարանայ։</verse>
				<verse number="15">Ահա՝ Նա իր սրբերին էլ չէ հաւատում, եւ երկինքն էլ մաքուր չէ նորա աչքի առաջին։</verse>
				<verse number="16">Բայց մանաւանդ գարշելի ու պիղծ է մարդս, որ անօրէնութիւնը ջրի պէս է խմում։</verse>
				<verse number="17">Ես քեզ իմացնեմ, ինձ լսիր. Եւ իմ տեսածը քեզ պատմեմ.</verse>
				<verse number="18">Ինչ որ իմաստունները յայտնեցին, եւ չծածկեցին իրանց հայրերից առածը։</verse>
				<verse number="19">Երկիրը մինակ նորանց տրուեցաւ, եւ նորանց մէջ մէկ օտարական չանցաւ, թէ</verse>
				<verse number="20">Չարը տանջվում է իր բոլոր օրերումը, եւ քիչ տարիք են պահուած բռնաւորի համար։</verse>
				<verse number="21">Սարսափների ձայն կայ նորա ականջներումը. խաղաղութեան ժամանակին աւերիչը գալիս է նորա վերայ։</verse>
				<verse number="22">Նա չէ հաւատում թէ խաւարիցը կազատուի, եւ նա պահուած է սուրի համար։</verse>
				<verse number="23">Նա թափառում է հացի համար ասելով ո՞ւր է. Գիտէ որ խաւար օրը կշտին պատրաստ է։</verse>
				<verse number="24">Նորան զարհուրեցնում են նեղութիւնն ու տառապանքը. Նորանք յաղթահարում են նորան պատերազմի պատրաստ թագաւորի պէս։</verse>
				<verse number="25">Որովհետեւ նա իր ձեռքը մեկնեց Աստուծոյ դէմ, եւ Ամենակարողի դէմ հպարտացաւ։</verse>
				<verse number="26">Յարձակուեցաւ նորա վերայ՝ բարձրապարանոց իր ասպարների թանձր գմբէթներովը։</verse>
				<verse number="27">Որովհետեւ նա ծածկեց իր երեսը ճարպովը, եւ իւղ կապեց երիկամունքների վերայ։</verse>
				<verse number="28">Եւ նա բնակուեց աւերակ քաղաքներում այնպիսի տներում, որոնց մէջ բնակող չկայ, որ պատրաստուած են քարակոյտներ դառնալու։</verse>
				<verse number="29">Նա պիտի չհարստանայ, եւ նորա ստացուածքը հաստատ պիտի չմնայ, եւ նորանց ապրանքը պիտի չտարածուի երկրիս վերայ։</verse>
				<verse number="30">Մութիցը չի հեռանալ նա, նորա ճիւղերը կչորացնէ բոցը, եւ նա պիտի ոչնչանայ իր բերանի շունչովը։</verse>
				<verse number="31">Թող ունայնութեան չհաւատայ, ինքն իրան է խաբում. Որովհետեւ ունայնութիւնն է նորա վարձքը։</verse>
				<verse number="32">Դեռ օրը չէ, նա վախճանվում է. Եւ նորա ոստերը չեն կանաչիլ։</verse>
				<verse number="33">Նա դէն է գցում ինչպէս որթն իր ազոխը, կամ ինչպէս ձիթենին թօթափում է իր ծաղիկները։</verse>
				<verse number="34">Որովհետեւ կեղծաւորների ժողովքը ամայի պիտի լինի, եւ կրակը պիտի լափէ կաշառ առնողների վրանները։</verse>
				<verse number="35">Նորանք թշուառութիւնով յղի են եւ անօրէնութիւն կծնեն եւ նորանց ներսը խաբէութիւն է պատրաստում։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ Յոբը պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Ես սորանց նման շատ բաներ եմ լսել, դուք ամենքդ ձանձրացուցիչ մխիթարողներ էք։</verse>
				<verse number="3">Մի՞թէ վերջ կայ դարտակ խօսքերին, կամ թէ քեզ ի՞նչ է գրգռում որ պատասխանես։</verse>
				<verse number="4">Ես էլ ձեզ նման կխօսէի, եթէ ձեր հոգին իմ հոգիի տեղը լինէր. Ձեզ դէմ խօսքեր կշարադրէի, եւ գլուխս կշարժէի ձեզ վերայ.</verse>
				<verse number="5">Ձեզ կքաջալերէի իմ բերանովը, եւ իմ շրթունքների շարժումը կսփոփէր։</verse>
				<verse number="6">Թէ խօսեմ էլ՝ ցաւս չի փարատուիլ. Եւ լռեմ էլ՝ ի՞նչ կգնայ ինձանից։</verse>
				<verse number="7">Բայց հիմա նա ինձ հոգնեցրել է. Դու ամայի ես արել իմ բոլոր ընտանիքը։</verse>
				<verse number="8">Դու ինձ խորշոմացրել ես, սա վկայութիւն է դառել. Եւ իմ նիհարութիւնն ինձ դէմ վեր է կացել, երեսիս յանդիմանում է ինձ։</verse>
				<verse number="9">Նորա բարկութիւնը պատառում է եւ թշնամանում ինձ դէմ. նա կրճատում է ինձ վերայ իր ատամներովը, իբրեւ իմ թշնամի սրել է աչքերը ինձ դէմ։</verse>
				<verse number="10">Իրանց բերանը բացել են ինձ վերայ. նախատինքով խփում են ծնօտներիս, մէկտեղ ժողովուել են ինձ դէմ։</verse>
				<verse number="11">Աստուած ինձ մատնել է անզգամին, եւ ինձ գցել է չարերի ձեռքը։</verse>
				<verse number="12">Հանգիստ էի ես, բայց նա ինձ փշուր փշուր արաւ, եւ բռնեց վզիցս ու ջախջախեց ինձ, եւ ինձ նշան շինեց իրան համար։</verse>
				<verse number="13">Ինձ շրջապատեցին նորա աղեղնաւորները, նա ճղոտում է իմ երիկամունքներն ու չէ խնայում. Լեղիս գետինն է թափում։</verse>
				<verse number="14">նա ինձ պատառում՝ պատառ պատառ է անում. Քաջազունի պէս ինձ վերայ է յարձակվում։</verse>
				<verse number="15">Քուրձ փակցրի ես իմ մորթի վերայ, եւ իմ եղջիւրը հողով աղտոտեցի։</verse>
				<verse number="16">Երեսս կարմրոտել է լալուցս. Եւ արտեւանունքիս վերայ մահուան ստուեր կայ,</verse>
				<verse number="17">Թէեւ ձեռքերումս անօրէնութիւն չկայ, եւ աղօթքս մաքուր է։</verse>
				<verse number="18">Երկի՜ր, մի ծածկիր իմ արիւնը. Եւ թող տեղ չլինի իմ աղաղակին։</verse>
				<verse number="19">Հէնց հիմա էլ ահա երկնքումն է իմ վկան, եւ իմ փաստաբանը բարձրերումն է։</verse>
				<verse number="20">Ինձ ծաղր անողներն իմ բարեկամներն են. Իմ աչքն արտասվում է դէպի Աստուած.</verse>
				<verse number="21">Որ վճռէր մարդիս համար Աստուծոյ դէմ, եւ մարդի որդիին՝ իր ընկերի դէմ։</verse>
				<verse number="22">Որովհետեւ այս մի քանի տարիները կվերջանան, եւ ես կգնամ այն ճանապարհը, որով ետ չեմ դառնալ։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Շունչս նուաղել է, օրերս հանգչում են. գերեզմաններն պատրաստ են ինձ համար։</verse>
				<verse number="2">Չէ՞ որ ծաղրածուներն ինձ մօտ են, եւ իմ աչքը անդադար տեսնում է նորանց հակառակութիւններն։</verse>
				<verse number="3">Ապահովիր, դու իմ երաշխաւորը եղիր քեզ մօտ. ո՞վ կայ որ ձեռքիցս բռնէ։</verse>
				<verse number="4">Որովհետեւ դու ծածկեցիր իմաստութիւնը նորանց սրտիցը, դորա համար դու չես բարձրացնել նորանց։</verse>
				<verse number="5">Ով որ կողոպտուելու մատնէ իր ընկերներին, նորա որդկանց աչքերը պիտի նուաղին։</verse>
				<verse number="6">Եւ նա ինձ առակ է շինել ժողովուրդներին, եւ ես զզուանք եմ դառել նորանց առաջին։</verse>
				<verse number="7">Նաեւ պղտորել է աչքս տրտմութիւնից, եւ բոլոր անդամներս ստուերի պէս են։</verse>
				<verse number="8">Ուղիղները սոսկում են սորա վերայ, եւ անմեղը գրգռվում է կեղծաւորի պատճառովը։</verse>
				<verse number="9">Իսկ արդարը պինդ կբռնէ իր ճանապարհը, եւ մաքուր ձեռք ունեցողը քանի գնայ կզօրանայ։</verse>
				<verse number="10">Բայց դուք ամենքդ էլ դարձեալ եկէք, եւ ես ձեզանում իմաստուն չեմ գտնում։</verse>
				<verse number="11">Օրերս անց են կացել, խափանուել են իմ դիտաւորութիւններն իմ սրտի խորհուրդները։</verse>
				<verse number="12">Գիշերը փոխում են ցերեկի, իբր թէ լոյսը մօտ է՝ խաւարի առաջին։</verse>
				<verse number="13">Թէեւ սպասեմ, դժոխքն է իմ տունը. Խաւարումը պիտի ձգեմ իմ անկողինը։</verse>
				<verse number="14">Ապականութեանը կանչեցի՝ Դու իմ հայրն ես. Որդերին՝ իմ մայրն ու քոյրն էք։</verse>
				<verse number="15">Եւ հիմա ո՞ւր է իմ յոյսը. Եւ իմ յոյսը ո՞վ է տեսնելու։</verse>
				<verse number="16">Գերեզմանի նիգերի մօտ պիտի իջնէ, երբոր միասին կհանգստանանք հողի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Ե՞րբ պիտի վերջ տաք այդ խօսքերին, հասկացէք, եւ նորանցից յետոյ խօսենք։</verse>
				<verse number="3">Ի՞նչու համար անասնի պէս համարուինք, եւ յիմա՞ր լինինք ձեր աչքի առաջին։</verse>
				<verse number="4">Ով իր անձն իրան բարկութիւնովը պատառող, մի՞թէ քո պատճառով պիտի երկիրը ձգուի, եւ ապառաժը փոխադրուի իր տեղիցը։</verse>
				<verse number="5">Անշուշտ պիտի հանգչի ամբարշտի լոյսը, եւ նորա կրակի բոցը լոյս պիտի չտայ։</verse>
				<verse number="6">Լոյսը պիտի խաւարէ նորա վրանումը, եւ նորա ճրագը պիտի հանգչի նորա վերայ։</verse>
				<verse number="7">Նորա զօրութեան քայլերը պիտի նեղուին, եւ նորան պիտի ձգէ իր խորհուրդը։</verse>
				<verse number="8">Որովհետեւ նա իր ոտքերովը ընկել է ուռկանը, եւ ցանցի վերայ է գնում։</verse>
				<verse number="9">Վարմը կբռնէ նորա գարշապարը. լարը կզօրանայ նորա վերայ՝՝։</verse>
				<verse number="10">Նորա թակարդը թաքցրուած է հողումը, եւ նորա որոգայթը՝ ճանապարհի վերայ։</verse>
				<verse number="11">Շուրջանակի զարհուրեցնում են նորան արհաւիրք, եւ նորան աստանդական են անում նորա քայլափոխներումը։</verse>
				<verse number="12">Նորա զօրութիւնը պիտի սովածանայ, եւ կորուստը պատրաստ է նորա կշտին։</verse>
				<verse number="13">Ուտէ նորա մորթի կապերը, նորա կապերը մահուան անդրանիկն ուտէ։</verse>
				<verse number="14">Պիտի կտրուի նորա վրանից իր վստահութիւնը, եւ սա նորան պիտի քշէ զարհուրանքի թագաւորի մօտ։</verse>
				<verse number="15">Նորա վրանումը զարհուրանքը պիտի բնակուէ, որովհետեւ նորանը չէ, նորա բնակարնի վերայ ծծումբ պիտի սերմուի։</verse>
				<verse number="16">Տակիցը պիտի չորանան նորա արմատները, եւ վերեւիցը պիտի թոռոմեն նորա ճիւղերը։</verse>
				<verse number="17">Նորա յիշատակը պիտի կորչէ երկրիցը, եւ նորա անունը պիտի չլինի հրապարակների վերայ։</verse>
				<verse number="18">Նորան պիտի լուսիցը խաւարի մէջ քշեն, եւ աշխարհքիցը պիտի հալածեն նորան։</verse>
				<verse number="19">Ոչ զաւակ՝ ոչ թոռն պիտի լինի նորա համար իր ազգումը, եւ մի մնացորդ պիտի չլինի նորա բնակարաններումը։</verse>
				<verse number="20">Նորա օրուան վերայ պիտի զարմանան ետինները, եւ առաջինները պիտի դողով բռնուին։</verse>
				<verse number="21">Իրաւ որ սա պիտի լինի ամբարշտի բնակարանները, եւ սա է Աստուծուն չճանաչողի տեղը։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ Յոբւ պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Մինչեւ ե՞րբ պիտի վշտացնեք իմ հոգին, եւ ինձ փշրէք խօսքերով:{nl}</verse>
				<verse number="3">Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չ՞էք ամաչում՝ ինձ ապշեցնում էք:{nl}</verse>
				<verse number="4">Եւ եթէ ես իրաւ սխալուել եմ, ինձ մօտ կ'մնայ իմ սխալմունքը:{nl}</verse>
				<verse number="5">Կամ յիրաւի ուզում էք ամբարտաւանալ ինձ վերայ, եւ յանդիմանում էք ինձ իմ մի յանցանքի համար:{nl}</verse>
				<verse number="6">Իմացէք ուրեմն որ Աստուած է ինձ կործանել, եւ իր ցանցովն ինձ պատել:{nl}</verse>
				<verse number="7">Ահա ես աղաղակում եմ՝ զրկա՜նք, եւ պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրաւունք չ'կայ:{nl}</verse>
				<verse number="8">Ճանապարհս կապել է նա, եւ չեմ կարողանում անցնել, եւ իմ շաւիղների վերայ խաւար է դրել:{nl}</verse>
				<verse number="9">Փառքս հանել է ինձանից, եւ թագը վեր առել գլխիցս:{nl}</verse>
				<verse number="10">Ինձ քանդել է շուրջանակի, որ ես գնամ, եւ ծառի նման պոկել է իմ յոյսը:{nl}</verse>
				<verse number="11">Նա վառել է իր բարկութիւնն ինձ դէմ, եւ ինձ իր թշնամիներին նման է համարում:{nl}</verse>
				<verse number="12">Նորա գունդերը միասին եկան, եւ իրանց ճանապարհները կազմեցին ինձ դէմ, եւ բանակուեցան իր վրանի շուրջը:{nl}</verse>
				<verse number="13">Իմ եղբայրներին հեռացրել է ինձանից, եւ իմ ծանոթներն էլ օտարացել են ինձանից:{nl}</verse>
				<verse number="14">Ինձ ձգել են իմ ազգականները, եւ իմ ճանաչները մոռացել են ինձ:{nl}</verse>
				<verse number="15">Իմ տան բնակողներն ու իմ աղախիններն օտար համարեցին ինձ. ես մի օտարական եմ դառել նորանց աչքին:{nl}</verse>
				<verse number="16">Ծառայիս կանչում եմ, եւ նա չէ պատասխանում. իմ բերանովն պիտի աղաչեմ նորան:{nl}</verse>
				<verse number="17">Շունչս ընդդէմ է գալիս իմ կնոջը, եւ իմ խնդիրքը՝ իմ մօր որովայնի որդկանցը:{nl}</verse>
				<verse number="18">Փոքր տղերքն անգամ անարգում են ինձ. ես վեր կենալիս նորանք խօսում են վրաս:{nl}</verse>
				<verse number="19">Ինձանից զզվում են իմ մտերիմ բարեկամները, եւ իմ սիրածները ընդդիմանում են ինձ:{nl}</verse>
				<verse number="20">Մորթիս եւ մարմնիս են փակել ոսկորներս, եւ մինակ ատամներիս կաշիովն եմ պրծել:{nl}</verse>
				<verse number="21">Ողորմեցէք ինձ, ողորմեցէք ինձ, ով իմ բարեկամներ. որովհետեւ Աստուծոյ ձեռքը դպել է ինձ:{nl}</verse>
				<verse number="22">Ի՞նչու էք ինձ հալածում դուք էլ Աստուծոյ նման, եւ չէ՞ք կշտանում իմ մարմնիցը:{nl}</verse>
				<verse number="23">Ոհ երանի՜ թէ գրուէին խօսքերս, երանի՜ թէ քանդակուէին մի գրքի մէջ:{nl}</verse>
				<verse number="24">Երկաթի գրիչով եւ կապարով, փրագրուէին քարի վերայ յաւիտեան:{nl}</verse>
				<verse number="25">Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ:{nl}</verse>
				<verse number="26">Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն:{nl}</verse>
				<verse number="27">Որին որ ես ինքս եմ տեսնելու, եւ իմ աչքերն են մտիկ տալու նորան, եւ ոչ թէ ուրիշը. իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը:{nl}</verse>
				<verse number="28">Որ պիտի ասէիք. Ի՞նչ ենք հալածում նորան. եւ ինձ վերայ է գտնվում բանի արմատը:{nl}</verse>
				<verse number="29">Վախեցէք դուք սուրի երեսիցը. որովհետեւ անիրաւությունների դէմ բարկացող է սուրը որ իմանաք թէ դատաստան կայ:</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց.{nl}</verse>
				<verse number="2">Սորա համար իմ խորհրդածութիւնները ինձ պատասխանել են տալիս, եւ այդ պատճառով շտապում եմ ինձանում։{nl}</verse>
				<verse number="3">Ինձ խայտառակող խրատ եմ լսում, բայց հոգին իմ գիտութիւնիցն ինձ պատասխանել է տալիս։{nl}</verse>
				<verse number="4">Սա գիտե՞ս դու, որ յաւիտենից ի վեր է, երկրիս վերայ մարդ դրուելուց ի վեր,{nl}</verse>
				<verse number="5">Որ անզգամների ցնծութիւնը կարճ կ'լինի, եւ կեղծաւորի ուրախութիւնը՝ մէկ վայրկեան:{nl}</verse>
				<verse number="6">Թէեւ նորա փառքը մինչև երկինքը բարձրանայ, եւ նորա գլուխը դպչէ ամպին.{nl}</verse>
				<verse number="7">Իր աղբին պէս պիտի յաւիտեան ոչնչանայ, նորան տեսնողները պիտի ասեն. Ու՞ր է նա:{nl}</verse>
				<verse number="8">Երազի պէս պիտի թռչի, եւ չի գտնուիլ. եւ պիտի քշուի գիշերուան ցնորքի պէս:{nl}</verse>
				<verse number="9">Նորան տեսնող աչքը այլ եւս նորան չի տեսնիլ, եւ նորա տեղը նորան չի նայիլ միւսանգամ:{nl}</verse>
				<verse number="10">Նորա որդիքը պիտի աղքատներիցը խնդրեն, եւ նորա ձեռքերը ետ պիտի տան նորա կարողութիւնը:{nl}</verse>
				<verse number="11">Նորա ոսկորները լիքը էլ լինին երիտասարդութեամբը, դարձեալ նորա հետ միասին պիտի հողումը պառկեն:{nl}</verse>
				<verse number="12">Եթէ չարութիւնը քաղցր է նորա բերանումը, եթէ նա թաքցրեց իր լեզուի տակին,{nl}</verse>
				<verse number="13">Եթէ նորան խնայեց և թող չ'տուաւ, եւ իր քիմքումը ետ պահեց նորան,{nl}</verse>
				<verse number="14">Կերակուրը կ'փոխուի նորա աղիքներումը, քարբի լեղի կայ նորա ներսումը:{nl}</verse>
				<verse number="15">Նա հարստութիւն կուլ տուած էլ լինի, պիտի ետ փսխէ, նորա փորիցը Աստուած դուրս պիտի հանէ այն:{nl}</verse>
				<verse number="16">Նա քարբի թոյնը պիտի ծծէ, իժի լեզուն պիտի սպանէ նորան:{nl}</verse>
				<verse number="17">Նա պիտի չ'տեսնէ վտակները, մեղրի ու կոգիի հեղեղների գետերը:{nl}</verse>
				<verse number="18">Աշխատածը նա ետ պիտի դարձնէ, եւ պիտի կուլ չ'տայ. հարստութեանը չափ կ'լինի նորա վճարածը, եւ չի ուրախանալ:{nl}</verse>
				<verse number="19">Որովհետեւ ճնշեց թողեց աղքատներին, տունը յափշտակեց. բայց պիտի չ'շինէ նորան:{nl}</verse>
				<verse number="20">Որովհետեւ նա իր ներսումը խաղաղութիւնը չէր ճանաչում, ուրեմն իր ցանկացածովը պիտի չ'ազատուի:{nl}</verse>
				<verse number="21">Նորա ուտելուցը բան չ'պրծաւ, դորա համար նորա ստացուածքը պիտի չ'տեւէ:{nl}</verse>
				<verse number="22">Առատութեան լիքը ժամանակը նա պիտի նեղուի, ամեն թշուառի ձեռքը նորա վերայ պիտի գայ:{nl}</verse>
				<verse number="23">Պիտի լինի որ նա իր փորը կշտացրած ժամանակը՝ Նա իր բարկութիւնը կ'ուղարկէ նորա վերայ, եւ անձրեւի պէս կ'թափէ նորա վերայ՝ նա ուտելիս:{nl}</verse>
				<verse number="24">Նա կ'փախչէ երկաթի զէնքից, բայց պղնձի աղեղը նորա կ'խոցէ:{nl}</verse>
				<verse number="25">Կ'քաշէ աղեղը, եւ դուրս կ'գայ նորա մարմնիցը, եւ փայլուն տէգը նորա մաղձիցը. նա պիտի գնայ, արհաւիրքը նորա վերայ:{nl}</verse>
				<verse number="26">Ամեն խաւարը թաքցրուած է նորա խորերումը, կրակը պիտի լափէ նորան առանց փչուելու, չարիք պիտի հասնէ նորա վրանումը մնացողին:{nl}</verse>
				<verse number="27">Երկինքը պիտի նորա յանցաքը յայտնէ, եւ երկիրն էլ պիտի ընդդիմանայ նորան:{nl}</verse>
				<verse number="28">Նորա տան եկամուտը պիտի գերի գնայ. նա թափուող ջրերի պէս պիտի լինի Նորա բարկութեան օրերումը:{nl}</verse>
				<verse number="29">Սա է ամբարիշտ մարդի բաժինն իր Աստուածանից, եւ այն ժառանգութիւնը՝ որ Աստուածանից, եւ այն ժառանգութիւնը՝ որ Աստուածանից որոշուած է նորան:</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ Յոբը պատասխանելով ասեց.{nl}</verse>
				<verse number="2">Ականջ դրէք, լսեցէք խօսքս, եւ սա լինի ձեր մխիթարութիւնը.{nl}</verse>
				<verse number="3">Ինձ համբերեցէք, որ ես խօսեմ, եւ իմ խօսելուց յետոյ, ծաղրիր։{nl}</verse>
				<verse number="4">Ես որ կամ՝ մի՞թէ մարդի հետ է իմ վէճը, եւ ի՞նչու համար սիրտս չնեղանայ։{nl}</verse>
				<verse number="5">Ինձ մտիկ արէք, եւ ապշեցէք, եւ ձեռքներդ դրէք բերաններիդ:{nl}</verse>
				<verse number="6">Եւ հէնց որ յիշում եմ՝ զարհուրում եմ, եւ դողը բռնում է մարմինս:{nl}</verse>
				<verse number="7">Ինչու՞ են ապրում ամբարիշտները, ծերանում եւ զօրանում ոյժով:{nl}</verse>
				<verse number="8">Նորանց սերունդը հաստատ է նորանց հետ նորանց առաջին, եւ նորանց զաւակունքը՝ նորանց աչքի դէմ:{nl}</verse>
				<verse number="9">Նորանց տունը ապահով է երկիւղից, եւ Աստուծոյ գաւազանը նորանց վերայ չէ:{nl}</verse>
				<verse number="10">Նորա եզը զուգաւորվում է, եւ դուրսը չի գցում. նորա կովը ծնում է եւ չի վիժում:{nl}</verse>
				<verse number="11">Նորանք իրանց մանուկներին ոչխարի հօտի պէս են դուրս հանում, եւ նորանց տղերքը ոստոստում են:{nl}</verse>
				<verse number="12">Ձայները բարձրացնում են թմբուկով եւ քնարով, եւ ուրախանում են սրնգի ձայնովը:{nl}</verse>
				<verse number="13">Նորանք իրանց օրերը զուարճութիւնով են անցկացնում. եւ մէկ վայրկեանում գերեզմանը կ'իջնեն:{nl}</verse>
				<verse number="14">Սակայն Աստուծուն ասում են. Քաշուիր մեզանից, եւ քո ճանապարհների գիտութիւնը չենք ուզում:{nl}</verse>
				<verse number="15">Ի՞նչ է Ամենակարողը, որ նորան ծառայենք, եւ ի՞նչ է մեր օգուտը, որ նորան դիմենք:{nl}</verse>
				<verse number="16">Տես՝ նորանց բարիքն իրանց ձեռքին չէ. ամբարիշտների խորհուրդը հեռու լինի ինձանից:{nl}</verse>
				<verse number="17">Ամբարիշտների ճրագը քանի՜ անգամ կ'հանգչի, եւ նորանց վերայ կը գայ իրանց տառապանքը. նորանց համար Նա ցաւեր կ'բաժանէ իր բարկութեամբը:{nl}</verse>
				<verse number="18">Նորանք կ'դառնան ինչպէս յարդ քամիի առաջին, եւ ինչպէս մղեղ, որին յափշտակել է մրրիկը:{nl}</verse>
				<verse number="19">Ասում ես՝ Աստուած նորա յանցանքը պահում է նորա որդկանցը համար. թող նորան իրան հատուցանէ, որ նա հասկանայ:{nl}</verse>
				<verse number="20">Թող իր աչքերը տեսնեն իր կորուստը, եւ թող նա խմէ Ամենակարողի բարկութիւնիցը.{nl}</verse>
				<verse number="21">Որովհետեւ նա ի՞նչ պիտի զուարճանայ իր տունովն իրանից յետոյ, երբոր նորա ամիսների թիւը կտրուած է:{nl}</verse>
				<verse number="22">Մի՞թէ կարելի է Աստուծուն գիտութիւն ուսուցանել, որ նա բարձրերին դատում է:{nl}</verse>
				<verse number="23">Մէկը մեռնում է իր կատարելութեան մէջտեղը, բոլորովին հանդարտ եւ հանգիստ.{nl}</verse>
				<verse number="24">Նորա անօթները լիքն են կաթով, եւ նորա ոսկորների ծուծը հիւթալի է:{nl}</verse>
				<verse number="25">Իսկ միւսը մեռնում է դառն հոգով, եւ բարիք չէ ճաշակել:{nl}</verse>
				<verse number="26">Բայց մէկտեղ են պառկում հողին վերայ, եւ որդերը ծածկում են նորանց:{nl}</verse>
				<verse number="27">Ահա գիտեմ ձեր խորհուրդները. եւ այն նենգութիւնները՝ որ հնարել էք ինձ դէմ:{nl}</verse>
				<verse number="28">Որ ասում էք. Ու՞ր է ազնուականի տունը. եւ ու՞ր է ամբարիշտների բնակութիւնների վրանը:{nl}</verse>
				<verse number="29">Չ՞էք հարցրել ճանապարհորդներին, եւ նորանց նշանները չ՞էք հասկանում.{nl}</verse>
				<verse number="30">Թէ կորստեան օրը չարը պահպանվում է, բարկութեան օրը նորանք դէն են քշվում:{nl}</verse>
				<verse number="31">Ո՞վ կ'իմացնէ նորա երեսին նորա ճանապարհը, եւ նա անելիս՝ ո՞վ կը հատուցանէ նորան:{nl}</verse>
				<verse number="32">Եւ նա տարվում է գերեզմանանոցը, եւ նորա տապանի վերայ պահապան են գնում:{nl}</verse>
				<verse number="33">Քաղցր են նորա համար հովտի կոշտերը, եւ նորա ետեւից հետեւում են բոլոր մարդիկը, եւ նորանից առաջիններին թիւ չ'կայ:{nl}</verse>
				<verse number="34">Եւ ինձ ի՜նչպէս էք մխիթարում փուճ բանով, եւ ձեր պատասխաններումը մնում է ստութիւն:</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.{nl}</verse>
				<verse number="2">Մի՞թէ մարդս Աստուծոյ համար օգտակար է. Այլ միայն իրան է օգտակար խելացին։{nl}</verse>
				<verse number="3">Ամենակարողին հաճութի՞ւն կ'լինի, եթէ արդար լինիս. Կամ մէկ շա՞հ, եթէ քո ճանապարհներն ուղիղ անես։{nl}</verse>
				<verse number="4">Մի՞թէ քո վախիցը քեզ հետ կ'վիճէ, եւ քեզ հետ դատաստանի կ'գնայ՞:{nl}</verse>
				<verse number="5">Չէ՞ որ քո չարութիւնը շատ է. եւ քո անօրէնութիւններին վերջ չ'կայ:{nl}</verse>
				<verse number="6">Որովհետեւ դու քո եղբօրիցը գրաւ էիր առնում զուր տեղը, եւ մերկերի հանդերձները յափշտակում էիր:{nl}</verse>
				<verse number="7">Ջուր չէիր խմեցնում ծարաւին. եւ սովածիցը խնայում էիր հացը:{nl}</verse>
				<verse number="8">Եւ այն մարդը որ զօրաւոր բազուկ ունէր, երկիրը նորանն էր. եւ պատուաւորը բնակվում էր նորանում:{nl}</verse>
				<verse number="9">Որբեւայրիներին դարտակ ճանապարհ էիր դնում. եւ որբերի բազուկները փշրվում էին:{nl}</verse>
				<verse number="10">Դորա համար քո շուրջը որոգայթներն են պատել, եւ յանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է:{nl}</verse>
				<verse number="11">Կամ թէ խաւարիցը չես տեսնում, եւ ջրերի շատութիւնը քեզ ծածկել է:{nl}</verse>
				<verse number="12">Մի՞թէ Աստուած երկնքի բարձրումը չէ. եւ մտիկ տուր աստղերի բարձրութեանը, թէ ինչ բարձր են:{nl}</verse>
				<verse number="13">Բայց դու ասում ես. Ի՞նչ գիտէ Աստուած, մառախուղի ետեւի՞ցը պիտի դատէ:{nl}</verse>
				<verse number="14">Ամպերը նորա համար ծածկոց են, որ նա չի տեսնիլ. եւ նա երկնքի կամարի վերայ է շրջում:{nl}</verse>
				<verse number="15">Մի՞թէ վաղեմի ճանապարհն ես պահում, որով գնացին անօրէն մարդիկը:{nl}</verse>
				<verse number="16">Որոնք ժամանակից առաջ յափշտակուեցան, գետի պէս հոսեցին նորանց հիմերը:{nl}</verse>
				<verse number="17">Որ ասում էին Աստուծուն. Հեռացիր մեզանից, եւ թէ Ամենակարողը նորանց ի՞նչ է անելու:{nl}</verse>
				<verse number="18">Սակայն Նա նորանց տները լցրել էր բարիքով. անզգամների խորհուրդը հեռու լինի ինձանից:{nl}</verse>
				<verse number="19">Արդարները պիտի տեսնեն եւ ուրախանան, եւ անմեղները նորանց ծաղր պիտի անեն:{nl}</verse>
				<verse number="20">Ճշմարիտ որ կորել է մեր թշնամին. եւ նորանց մնացորդը կրակն է լափել:{nl}</verse>
				<verse number="21">Աղէ բարեկամացիր նորա հետ եւ խաղաղութիւն արա, դորանով բարիք կ'գայ քեզ մօտ:{nl}</verse>
				<verse number="22">Ընդունիր նորա բերանիցն օրէնքը, եւ նորա խօսքերը դիր սրտիդ մէջ:{nl}</verse>
				<verse number="23">Եթէ Ամենակարողին դառնաս, կը շինուիս. եթէ անօրէնութիւնը հեռացնես քո վրանիցը:{nl}</verse>
				<verse number="24">Եւ ոսկիի կտորը դիր հողի վերայ, եւ Ոփիրի ոսկին հեղեղատների քարերի վերայ.{nl}</verse>
				<verse number="25">Այն ժամանակ Ամենակարողը կ'լինի քո ոսկիի կտորը, եւ քո փայլուն արծաթը:{nl}</verse>
				<verse number="26">Որովհետեւ այն ժամանակ Ամենակարողովը կ'ցնծաս, եւ երեսդ կը բարձրացնես դէպի Աստուած:{nl}</verse>
				<verse number="27">Դու նորան կ'աղաչես, եւ Նա քեզ կ'լսէ. եւ քո ուխտերը կ'կատարես.{nl}</verse>
				<verse number="28">Եւ դիտաւորութիւն կ'ունենաս, եւ կ'յաջողուի քեզ համար. եւ քո ճանապարհների վերայ լոյս կ'ծագէ:{nl}</verse>
				<verse number="29">Երբոր մեկին ցածացնեն, այն ժամանակ դու կ'ասես. Բարձրութի՜ւն. եւ աչքերով խոնարհին նա կ'ազատէ:{nl}</verse>
				<verse number="30">Նա կ'ազատէ անմեղ չ'եղողին էլ, եւ նա կ'ազատուի քո ձեռքերի մաքրութիւնովը:</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ Յոբը պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Այսօր էլ դառն է գանգատս, հարուածս ծանր է իմ հառաչանքիցը։</verse>
				<verse number="3">Երանի՜ թէ գիտենայի թէ նորան ինչպէս գտնեմ. Կգնայի մինչեւ նորա աթոռը։</verse>
				<verse number="4">Կտարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փաստերով կլցնէի։</verse>
				<verse number="5">Կգիտենայի այն խօսքերը որ պիտի պատասխանէր. Եւ կիմանայի թէ ինձ ինչ կասէր։</verse>
				<verse number="6">Մի՞թէ ոյժի շատութեամբը կվիճէր ինձ հետ. Ոչ. Այլ Նա ինձ ուշադրութիւն կանէր։</verse>
				<verse number="7">Այնտեղ ուղիղը վիճաբանում է նորա հետ. Եւ ես յաւիտեան կազատուէի իմ Դատաւորիցը։</verse>
				<verse number="8">Ահա գնում եմ դէպի արեւելք, եւ նա չկայ. Եւ դէպի արեւմուտք՝ եւ նորան չեմ նշմարում։</verse>
				<verse number="9">Դէպի հիւսիս՝ իր գործողութիւնումը, եւ չեմ գիտում. Հարաւումն է ծածկվում, եւ ես նորան չեմ տեսնում։</verse>
				<verse number="10">Սակայն նա գիտէ իմ ճանապարհը. ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կգամ։</verse>
				<verse number="11">Նորա քայլումը պինդ է իմ ոտքը, նորա ճանապարհը պահել եմ եւ չեմ մոլորուել։</verse>
				<verse number="12">Նորա շրթունքների պատուիրանքներից չեմ շեղուել, իմ կանոնիցն աւելի պահեցի նորա բերանի խօսքերը։</verse>
				<verse number="13">Բայց նա մէկ մտքի վերայ է, ո՞վ նորան կդարձնէ. Եւ սրտին ուզածն անում է։</verse>
				<verse number="14">Այսպէս նա կկատարէ ինձ համար սահմանուածը. Եւ սորանց նման շատ բաներ կան նորա մօտ։</verse>
				<verse number="15">Նորա համար նորա ներկայութիւնիցը զարհուրում եմ, մտածելիս վախենում եմ նորանից։</verse>
				<verse number="16">Եւ Աստուած թուլացնում է սիրտս, եւ Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։</verse>
				<verse number="17">Որովհետեւ ես չփչացայ խաւարիցն առաջ, եւ իմ առաջին չծածկեց մութը։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Ի՞նչու համար ժամանակները Ամենակարողից ծածկուած չլինելով, նորան ճանաչողները չեն տեսնում նորա օրերը։</verse>
				<verse number="2">Սահմանները փոխում են, հօտեր են յափշտակում եւ արածեցնում։</verse>
				<verse number="3">Որբերի էշը քշում են տանում, որբեւայրիի եզը գրաւ են առնում։</verse>
				<verse number="4">Մոլորեցնում են աղքատներին ճանապարհիցը, մէկտեղ թաք են կենում երկրի թշուառները։</verse>
				<verse number="5">Ահա նորանք վայրի էշերի պէս դուրս են գալիս իրանց գործին, որս ման գալու առաւօտանց, անապատը հաց է տալիս նորանց տղայոց համար։</verse>
				<verse number="6">Իրանցը չեղած արտը հնձում են, եւ ամբարշտի այգին են քաղում։</verse>
				<verse number="7">Մերկ անց են կացնում գիշերը առանց հանդերձի, եւ առանց զգեստի են ցրտումը։</verse>
				<verse number="8">Լեռների սաստիկ անձրեւներիցը թրջվում են, եւ ապաստան չունենալով ժայռին են կպչում։</verse>
				<verse number="9">Պոկում են ստինքից որդին. Եւ աղքատիցը գրաւ են առնում։</verse>
				<verse number="10">Մերկ ման են գալիս առանց հագուստի, եւ անօթի սոված խուրձ են կրում։</verse>
				<verse number="11">Իրանց պատերի մէջտեղը իւղ են հանում, հնձաններ են կոխում, բայց ծարաւ մնում։</verse>
				<verse number="12">Քաղաքիցը մարդի հեծում են, եւ վիրաւորուածների հոգին աղաղակում է, եւ Աստուած սա անզգամութիւն չէ համարում։</verse>
				<verse number="13">Նորանք լոյսի հակառակորդներ են, նորա ճանապարհները չեն ճանաչում, եւ չեն կենում նորա շաւիղներումը։</verse>
				<verse number="14">Արշալուսին է վեր կենում մարդասպանը, սպանում է աղքատին եւ տնանկին, եւ գիշերը գողի նման է դառնում։</verse>
				<verse number="15">Շնացողի աչքն էլ սպասում է երեկոյին ասելով՝ Ինձ աչք չի տեսնիլ, եւ երեսին ծածկոց է դնում։</verse>
				<verse number="16">Մութով ծակում են այն տները, որոնց ցերեկով նշան են արել. նորանք լոյս չգիտեն։</verse>
				<verse number="17">Որովհետեւ նորանց ամենի համար առաւօտը մահու ստուեր է. Որովհետեւ նորանք ճանաչում են մահու ստուերի սոսկումները։</verse>
				<verse number="18">Նա թեթեւ է ջրի երեսին, նորանց բաժինը անիծեալ է երկրի վերայ. Չէ դառնում դէպի այգիների ճանապարհը։</verse>
				<verse number="19">Երաշտութիւնն ու տաքութիւնը յափշտակում են ձիւնի ջրերը, գերեզմանն էլ՝ մեղք գործողներին։</verse>
				<verse number="20">Որովայնը մոռանար նորան, որդերը ճաշէի՜ն նորան, նա այլեւս չյիշուի՜, եւ փշրուի՜ նորա ամբարշտութիւնը ծառի նման.</verse>
				<verse number="21">Որ չարչարում է չբերք ամուլին, եւ որբեւայրիին բարիք չէ անում։</verse>
				<verse number="22">Եւ քաշում է զօրաւորներին էլ իր ուժովը. Նա վեր կենալիս՝ ոչ ով ապահով չէ իր կեանքի մասին։</verse>
				<verse number="23">Բայց նա տալիս է նորան ապահովութեամբ, որ նորան վստահէ, իսկ նորա աչքերը նորանց ճանապարհների վերայ է։</verse>
				<verse number="24">Մի քիչ բարձրացան, բայց ոչնչացան. Գլորուեցան ամենքի պէս եւ խորտակուեցան, եւ հասկի գլխի պէս կտրուեցան։</verse>
				<verse number="25">Եթէ այսպես չէ. Ո՞վ է իմ սուտը հանում, եւ իմ խօսքը ոչնչացնում։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Եւ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Իշխանութիւնն ու վախը նորա մօտն է. Նա խաղաղութիւն է անում իր բարձրերումը։</verse>
				<verse number="3">Մի՞թէ թիւ կայ նորա գունդերին, եւ որի՞ վերայ չէ ծագում նորա լոյսը։</verse>
				<verse number="4">Եւ ի՞նչպէս կարդարանայ մարդ Աստուծոյ մօտ, կամ ի՞նչ մաքուր կլինի կնկանից ծնուածը։</verse>
				<verse number="5">Տես՝ մինչեւ անգամ լուսինն էլ լուսաւոր չէ, եւ աստղերը մաքւոր չեն նորա աչքի առաջին։</verse>
				<verse number="6">Ո՞ւր մնաց մարդը, որ մի որդ է, եւ մարդի որդին՝ որ մի ճճի է։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Եւ Յոբը պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Ի՜նչ օգնեցիր տկարին. Զօրացրի՜ր ոյժ չունեցողի բազուկը։</verse>
				<verse number="3">Ի՜նչ խրատ տուիր իմաստուն չեղողին, եւ մե՜ծ իմաստութիւն սովորեցրիր։</verse>
				<verse number="4">Ո՞ւմ ասեցիր այդ խօսքերը, եւ որի՞ շունչը դուրս եկաւ քեզանից։</verse>
				<verse number="5">Ուրուականք բռնվում են երկունքից, տակի ջրերն եւ նորանց բնակիչներն էլ։</verse>
				<verse number="6">Մերկ է դժոխքը Նորա առաջին, եւ կորուստը ծածկոց չունի։</verse>
				<verse number="7">Նա տարածում է հիւսիսը պարապի վերայ, եւ երկիրը կախում է ոչնչի վերայ.</verse>
				<verse number="8">Ծրարում է ջրերը ամպերի մէջ. Եւ ամպը չէ պատառվում նորանց տակին։</verse>
				<verse number="9">Նա բռնել է իր աթոռի երեսը, իր ամպը տարածել նորա վերայ։</verse>
				<verse number="10">Սահման է գծել ջրերի երեսին մինչեւ լոյսի ծայրը խաւարի հետ։</verse>
				<verse number="11">Երկնքի սիւները սասանում են, եւ սարսափում են նորա սպառնալիքիցը։</verse>
				<verse number="12">Իր զօրութեամբը շփոթում է ծովը եւ իր գիտութեամբը ջարդում է ամբարտաւանին։</verse>
				<verse number="13">Նորա հոգիովը երկինքը զարդարանք է, նորա ձեռքը կազմել է փախչող Վիշապին։</verse>
				<verse number="14">Ահա սորանք են նորա ճանապարհների ծայրերը, եւ ի՞նչ չնչին բան է նորա վերայ լսուածը, եւ ո՞վ կարող է իմանալ նորա զօրութեան որոտումը։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Եւ Յոբը շարունակեց իր առակը յառաջ տանել եւ ասեց.</verse>
				<verse number="2">Կենդանի է իմ իրաւունքը մերժող Աստուածը, եւ իմ հոգին դառնացնող Ամենակարողը.</verse>
				<verse number="3">Որ քանի որ տակաւին շունչս ինձանում է, եւ Աստուծոյ հոգին կայ իմ ռնգացը մէջ,</verse>
				<verse number="4">Իմ շրթունքները անիրաւութիւն պիտի չխօսեն, եւ լեզուս պիտի նենգութիւն չխորհէ։</verse>
				<verse number="5">Քաւ լիցի ինձ որ ձեզ արդարացնեմ, մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը։</verse>
				<verse number="6">Արդարութիւնս բռնել եմ պինդ, եւ բաց չեմ թողուլ, իմ խիղճն ինձ չէ տանջում օրերիցս մէկին համար էլ։</verse>
				<verse number="7">Ամբարշտի պէս լինի իմ թշնամին, ե իմ հակառակորդը անզգամի պէս։</verse>
				<verse number="8">Վասն զի ի՞նչ է կեղծաւորի յոյսը, (թէեւ հարուստ էլ լինի,) երբոր Աստուած հանէ նորա հոգին։</verse>
				<verse number="9">Մի՞թէ նորա աղաղակը կլսէ Աստուած, երբոր նորա վերայ նեղութիւն գայ։</verse>
				<verse number="10">Կամ թէ նա Ամենակարողովը ուրախանալո՞ւ է. Ամեն ժամանակ կարո՞ղ է կանչել Աստուծուն։</verse>
				<verse number="11">Սովորեցնեմ ձեզ Աստուծոյ ձեռքինը. Ամենակարողի մօտ եղածը չեմ ծածկելու։</verse>
				<verse number="12">Ահա դուք ամենքդ էլ տեսաք, եւ ի՞նչու այդպէս ունայն ունայնաբանութիւն էք անում։</verse>
				<verse number="13">Ահաւասիկ անզգամ մարդի բաժինը Աստուծոյ մօտ, եւ բռնաւորների ժառանգութիւնը, որ առնում են Ամենակարողից։</verse>
				<verse number="14">Եթէ շատանում են նորա որդիքը, սուրի համար է. Եւ նորա զաւակունքը պիտի չկշտանան հացով։</verse>
				<verse number="15">Նորա մնացորդները մահի մէջ պիտի թաղուին, եւ նորա որբեւայրիները չի պիտի լան։</verse>
				<verse number="16">Եթէ նա հողի պէս արծաթ դիզելու լինի, եւ ցեխին չափ հանդերձ պատրաստէ,</verse>
				<verse number="17">Նա կպատրաստէ, բայց արդարը կհագնէ, եւ անմեղը պիտի ստանայ արծաթը իբրեւ բաժին։</verse>
				<verse number="18">Նա ցեցի պէս շինում է իր տունը, եւ այն խրճիթի նման, որ այգիի պահապանն է շինում։</verse>
				<verse number="19">Հարուստ կպառկէ, բայց միւսանգամ չի անիլ՝՝. Աչքերը կբանայ, եւ էլ նա չէ։</verse>
				<verse number="20">Արհաւիրքը ջրերի պէս կհասնէ նորան. Գիշերը փոթորիկը պիտի գողանայ նորան։</verse>
				<verse number="21">Արեւելեան քամին նորան վեր կառնէ, որ նա գնայ. Եւ փոթորիկով նորան կթռցնէ իր տեղիցը։</verse>
				<verse number="22">Կգցէ նորա վերայ եւ նորան չի խնայիլ Աստուած. Նորա ձեռքիցը նա կփախչէ այստեղ այնտեղ։</verse>
				<verse number="23">Նորա վերայ ծափ կտան, եւ կսուլեն նորան իր տեղիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Արդարեւ արծաթը երակ ունի. Եւ ոսկին՝ տեղ, ուր որ նորան զտում են.</verse>
				<verse number="2">Երկաթը հողիցն է առնվում, եւ քարը հալվում է պղինձ դառնում։</verse>
				<verse number="3">Մարդը վախճան է դնում խաւարին, եւ նա բոլորովին կատարելապէս քննում է քարը խաւարումը եւ մահի ստուերումը։</verse>
				<verse number="4">Քանդում է հորը բնակողի կշտին, ոտքից մոռացուած տեղերը. Կախ են ընկնում մարդկանցից օրօրվում։</verse>
				<verse number="5">Երկիրը՝ որից դուրս է գալիս հաց, իսկ նորա տակը իբր թէ կրակով է քանդուած.</verse>
				<verse number="6">Նորա քարերը շափիւղայի տեղն է, եւ ոսկիի աւազ կայ նորանում։</verse>
				<verse number="7">Նորա ճանապարհը չգիտէ յփշտակող թռչունը, եւ անգղի աչքը նորան չէ տեսել։</verse>
				<verse number="8">Նորան չեն կոխ տուել խրոխտ գազանները. Առիւծը չէ անց կացել նորա վերայ։</verse>
				<verse number="9">Նա ապառաժին է ձեռնամուխ լինում, սարերն՝ արմատիցը տապալում.</verse>
				<verse number="10">Ժայռերումը ջրմուղներ է ճղոտում, եւ նորա աչքը տեսնում է ամեն թանկագին բան։</verse>
				<verse number="11">Գետերին արգելում է ծորելուց, եւ գաղտուկը հանում է լոյս աշխարհ։</verse>
				<verse number="12">Բայց իմաստութիւնը ո՞րտեղ է գտնվում, եւ ո՞րն է հանճարի տեղը։</verse>
				<verse number="13">Մարդս չգիտէ նորա արժէքը, եւ նա չի գտնուիլ կենդանեաց երկրումը։</verse>
				<verse number="14">Անդունդն ասում է. Նա ինձանում չէ, եւ ծովն ասում է. Ինձ մօտ չկայ։</verse>
				<verse number="15">Նորա փոխարէն ամենամաքուր ոսկին չի տրուիլ, եւ արծաթը չի վճարուիլ իբրեւ նորա գինը։</verse>
				<verse number="16">Նա Ոփիրի ոսկիով չի գնահատուիլ, և ոչ պատուական եղնգնաքարով ու շափիւղայով։</verse>
				<verse number="17">Նորան չարժեն ոսկի ու ակնվանի, եւ նա չի փոխուիլ ոսկեկուռ անօթների հետ։</verse>
				<verse number="18">Բուստն ու բիւրեղը չեն էլ յիշուիլ. Եւ իմաստութեան ստացուածքը մարգարիտներից առաւել է։</verse>
				<verse number="19">Նորան չարժէ Եթէովպայի տպազիոնը. Մաքուր ոսկիով նա չի գնահատուիլ։</verse>
				<verse number="20">Ուրեմն իմաստութիւնը ո՞րտեղից է գալիս, եւ ո՞րն է հանճարի տեղը։</verse>
				<verse number="21">Նա ծածկուած է բոլոր կենդանիների աչքերից էլ, եւ երկրի թռչուններիցն էլ թաքցրուած է։</verse>
				<verse number="22">Կորուստն ու մահն ասում են, մենք միայն նորա համբաւն ենք լսել ականջներովս.</verse>
				<verse number="23">Աստուած գիտէ նորա ճանապարհը, եւ նա է ճանաչում նորա տեղը։</verse>
				<verse number="24">Որովհետեւ նա է մինչեւ երկրի ծայրերը նայում. Բոլոր երկնքի տակը տեսնում է։</verse>
				<verse number="25">Քամիին կշիռ դնելիս, եւ ջուրերը չափով չափելիս,</verse>
				<verse number="26">Անձրեւի համար օրէնք շինելիս, եւ ճանապարհ՝ որոտալից կայծակի համար.</verse>
				<verse number="27">Այն ժամանակ նա տեսել ու համարել է նորան, պատրաստել եւ քննել էլ է նորան.</verse>
				<verse number="28">Եւ մարդին ասել է. Ահա Տիրոջ երկիւղն է իմաստութիւնը, եւ չարութիւնից հեռանալը հանճար է։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Եւ Յոբը շարունակեց իր առակն առաջ տանիլ եւ ասեց.</verse>
				<verse number="2">Երանի՜ թէ առաջի ամիսների պէս եւ այն օրերի պէս լինէի, որ Աստուած ինձ պահում էր.</verse>
				<verse number="3">Երբոր նորա ճրագը լոյս էր տալիս իմ գլխի վերայ, նորա լուսովը գնում էի խաւարում։</verse>
				<verse number="4">Երբոր ես իմ աշնան օրերումն էի, եւ Աստուծոյ մտերմութիւնը իմ վրանի վերայ էր։</verse>
				<verse number="5">Երբոր Ամենակարողը տակաւին ինձ հետ էր. և իմ տղերքը իմ շուրջն էին։</verse>
				<verse number="6">Երբոր իմ գնացքը կոգիով էր ծփծփում, եւ ապառաժը մօտիս իւղի աղբիւրներ էր բղխում.</verse>
				<verse number="7">Երբոր դռնիցը դուրս էի գալիս քաղաքը, հրապարակումը դնում էի իմ աթոռը,</verse>
				<verse number="8">Ինձ տեսնում էին երիտասարդները եւ թաք կենում, եւ ալեւորները վեր էին կենում կանգնում.</verse>
				<verse number="9">Իշխանները դէմ էին ընկնում խօսելիս, եւ ձեռները դնում էին իրանց բերաններին.</verse>
				<verse number="10">Ազնուականների ձայնը կտրվում էր, եւ նորանց լեզուն իրանց քիմքին էր կպչում։</verse>
				<verse number="11">Որովհետեւ մի ականջ որ լսում էր, ինձ երանի էր տալիս, եւ այն աչքը որ տեսնում էր, վկայութիւն էր տալիս ինձ.</verse>
				<verse number="12">Որովհետեւ ես ազատում էի աղաղակող տնանկին, նաեւ որբին եւ անօգնականին։</verse>
				<verse number="13">Կորածի օրհնութիւնը ինձ վերայ էր գալիս, եւ որբեւայրիի սիրտը ուրախացնում էի.</verse>
				<verse number="14">Արդարութիւն էի հագած եւ հագնում էի, պատմուճան եւ խոյր էր իմ դատաստանը։</verse>
				<verse number="15">Ես աչքեր էի կոյրին, եւ ես ոտքեր էի կաղին։</verse>
				<verse number="16">Եւ հայր էի աղքատներին, եւ ինձ անծանօթի դատը քննում էի.</verse>
				<verse number="17">Եւ փշրում էի անիրաւի ժանիքը. Եւ նորա ատամներիցը որսը խլում էի.</verse>
				<verse number="18">Եւ ասում էի. Բոյնիս կշտին կմեռնեմ, եւ աւազի չափ կշատացնեմ օրերս.</verse>
				<verse number="19">Արմատներս ջրին կբացուին, եւ ցօղը կօթեւանէ իմ ոստերի վերայ.</verse>
				<verse number="20">Փառքս նոր կմնայ ինձ հետ, եւ աղեղս ձեռքիս կնորոգուի։</verse>
				<verse number="21">Ինձ ականջ էին դնում եւ սպասում, եւ իմ խորհուրդին լռում էին։</verse>
				<verse number="22">Իմ խօսելուց յետոյ չէին կրկնում, եւ նորանց վերայ կաթում էր իմ ասածը։</verse>
				<verse number="23">Ինձ սպասում էին ինչպէս անձրեւի, եւ բերանները բանում էին իբր ետքի անձրեւի համար։</verse>
				<verse number="24">Եթէ ես ծիծաղէի նորանց վերայ, չէին հաւատալ. Եւ իմ երեսի լոյսը նորանք չէին նսեմացնել։</verse>
				<verse number="25">Ընտրում էի նորանց ճանապարհը եւ գլխաւոր էի նստում, եւ բնակվում էի ինչպէս թագաւորը զօրքի մէջ, իբրև մէկը որ սգաւորներ է մխիթարում։</verse>
			</chapter>
			<chapter number="30">
				<verse number="1">Բայց հիմա ինձ ծաղր են անում հասակով ինձանից փոքրերը, որոնց հայրերին ես չէի ուզիլ դնել իմ խաշանց շների հետ։</verse>
				<verse number="2">Եւ ինձ ի՞նչ պէտք էր նորանց ձեռքերի զօրութիւնն էլ, որոնց առոյգութիւնը կորած էր։</verse>
				<verse number="3">Չքաւորութիւնից եւ սովածութիւնից ցամաքած՝ փախչում էին անապատը՝ մթին աւերակ եւ ամայի տեղերը.</verse>
				<verse number="4">Մացառի վերայի մոլոշն էին քաղում, եւ գիհիի արմատը՝ իբրեւ իրանց հաց.</verse>
				<verse number="5">Որոնք ընկերութիւնից դուրս են արվում, եւ որոնց վերայ իբրեւ գողի վերայ գոչում են։</verse>
				<verse number="6">Սոսկալի ձորերումն էին բնակվում, գետնի եւ ապառաժների ծերպերում.</verse>
				<verse number="7">Մացառների մէջ բղաւում էին, եղինջների տակին վայր էին թափվում.</verse>
				<verse number="8">Յիմարների որդիք եւ աննշանների որդիք լինելով՝ դուրս էին քշվում երկրիցը։</verse>
				<verse number="9">Բայց հիմա ես նորանց խաղն եմ դառել, եւ առակ եմ եղել նորանց համար։</verse>
				<verse number="10">Ինձանից զզվում, եւ հեռանում են ինձանից, եւ երեսիցս թուքը չեն խնայում։</verse>
				<verse number="11">Որովհետեւ իմ կապը լուծել եւ ինձ նեղել է, նորանք էլ երասանակը բաց են թողել առաջիս։</verse>
				<verse number="12">Աջ կողմից լակոտներն են կանգնում ոտքերս քաշում, եւ ինձ համար պատրաստում իրանց կորստեան ճանապարհները։</verse>
				<verse number="13">Նրանք քանդում են իմ շաւիղները, եւ աշխատում են իմ կործանման համար, որ իրանք օգնող չունին։</verse>
				<verse number="14">Գալիս են իբրեւ թէ լայն խրամատով, դղրդոցով գլորուելով են գալիս։</verse>
				<verse number="15">Արհաւիրքները ինձ վերայ դարձան, քամիի պէս հալածում են իմ մեծութիւնը, եւ ամպի պէս անցաւ իմ ազատութիւնը։</verse>
				<verse number="16">Եւ հիմա հոգիս թափվում է իմ ներսումը, ինձ բռնել են տրտմութեան օրերը։</verse>
				<verse number="17">Գիշերը ոսկերքս են ծակոտում ինձ վերայ եւ կրծողներս չեն հանգստանում։</verse>
				<verse number="18">Մեծ դժուարութեամբ են փոխում իմ հանդերձը, պատմուճանիս օձիքին պէս պատում է ինձ։</verse>
				<verse number="19">Նա ինձ գցել է ցեխը, եւ ես նման եմ եղել հողի եւ մոխիրի։</verse>
				<verse number="20">Ես քեզ աղաղակում եմ, եւ դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, եւ դու ինձ չես մտիկ անում։</verse>
				<verse number="21">Դու ինձ համար անգութ ես դառել, ձեռքիդ զօրութեամբը ինձ հետ թշնամութիւն ես անում։</verse>
				<verse number="22">Դու ինձ բարձրացրել եւ ինձ քամիին ես հեծցրել, եւ փչացնում ես մրրիկով։</verse>
				<verse number="23">Ստոյգ գիտեմ, ինձ մահուան ես տանելու, եւ բոլոր կենդանիների համար սահմանուած տունը։</verse>
				<verse number="24">Արդարեւ աղաչանք չկայ՝ նա իր ձեռքը երկարացնելիս, եւ աղաղակ նորանց համար՝ նա կորցնելիս՝՝։</verse>
				<verse number="25">Մի՞թէ ես չեմ լացել օրը դժուարութեամբ անցկացնողի համար, հոգիս չէ՞ նեղացել աղքատի համար։</verse>
				<verse number="26">Երբոր ես բարիքի էի սպասում, եւ չարիք եկաւ. Եւ ակնկալում էի լոյսի, եւ եկաւ խաւար։</verse>
				<verse number="27">Աղիքներս եռացին եւ չհանդարտեցին, տրտմութեան օրերը առաջս կտրեցին։</verse>
				<verse number="28">Սեւացած եմ ման գալիս, բայց ոչ թէ արեւից, կանգնում եմ ժողովքի մէջ աղաղակում։</verse>
				<verse number="29">Չագալներին եղբայր եմ դառել, եւ ջայլամներին ընկեր։</verse>
				<verse number="30">Կաշիս սեւացել է ինձ վերայ, եւ ոսկերքս վառուել են տաքութիւնից։</verse>
				<verse number="31">Եւ սուգի է փոխուել իմ քնարը, եւ իմ սրինգը՝ լալկանների ձայնի։</verse>
			</chapter>
			<chapter number="31">
				<verse number="1">Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չմտածեմ։</verse>
				<verse number="2">Եւ ի՞նչ բաժին կայ Աստուածանից վերեւից, եւ ժառանգութիւն Ամենակարողից բարձրերիցը։</verse>
				<verse number="3">Չէ՞ որ ամբարշտի համար կորուստ կայ. Եւ չարիք՝ անօրէնութիւն գործողների համար։</verse>
				<verse number="4">Չէ՞ որ նա տեսնում է իմ ճանապարհները, եւ համարում՝ իմ բոլոր քայլերը։</verse>
				<verse number="5">Եթէ ես ստութեամբ եմ շրջել, եւ իմ ոտքը շտապել է նենգութեան,</verse>
				<verse number="6">Թող կշռէ ինձ արդարութեան կշռով, եւ իմանայ Աստուած իմ կատարելութիւնը։</verse>
				<verse number="7">Եթէ իմ ոտքը խոտորել է ճանապարհիցը, եւ իմ սրտին հետեւել իմ աչքը, եւ իմ ձեռքերին կպել մի արատ,</verse>
				<verse number="8">Թող ես սերմեմ, եւ ուրիշն ուտէ, եւ իմ շառաւիղները արմատից խլուին։</verse>
				<verse number="9">Եթէ սիրտս մոլորուել է մի կնոջ մասին, եւ ես դարանամուտ եմ եղել իմ դրացիի դռան,</verse>
				<verse number="10">Իմ կինը ուրիշի համար աղօրիքը դարձնէ, եւ նորա վերայ ծռեն ուրիշները։</verse>
				<verse number="11">Որովհետեւ դա պղծագործութիւն է, եւ դատաւորների դատելի անօրէնութիւն։</verse>
				<verse number="12">Որովհետեւ դա մի կրակ է՝ մինչեւ տարտարոսը լափող, որ իմ բոլոր արդիւնքն արմատիցը կխլէ։</verse>
				<verse number="13">Եթէ ես արհամարհել եմ իմ ծառայի կամ աղախնի իրաւունքը, նորանք ինձ հետ վէճ ունեցած ժամանակին,</verse>
				<verse number="14">Այն ժամանակ ես ի՞նչ կանեմ, երբոր Աստուած վեր կենայ. Եւ երբոր նա քննէ, ես ի՞նչ պատասխան կտամ.</verse>
				<verse number="15">Չէ՞ որ ինձ որովայնում ստեղծողն է նորան ստեղծել, եւ մեզ արգանդում պատրաստողը մէկն է։</verse>
				<verse number="16">Եթէ աղքատի ուզածը մերժել եմ, եւ որբեւայրիի աչքերը հանգցրել եմ,</verse>
				<verse number="17">Եթէ պատառս մինակ եմ կերել, եւ որբը նորանից չէ կերել, 18(Որովհետեւ նա իմ մանկութիւնից ի վեր ինձ մօտ մեծացաւ իբրեւ հօր մօտ, եւ մօրս արգանդիցը նորան գթացել եմ,)</verse>
				<verse number="18">(Որովհետեւ նա իմ մանկութիւնից ի վեր ինձ մօտ մեծացաւ իբրեւ հօր մօտ, եւ մօրս արգանդիցը նորան գթացել եմ,)</verse>
				<verse number="19">Եթէ ես մէկ կորած եմ տեսել առանց հագուստի, կամ թէ որ ծածկոց չունի աղքատը,՝՝</verse>
				<verse number="20">Եթէ ինձ չեն օրհնել նորա երանքները, եւ նա չէ տաքացել իմ ոչխարների բրդիցը,</verse>
				<verse number="21">Եթէ իմ ձեռքը բարձրացրել եմ որբի վերայ, երբոր ես դռան մէջ տեսայ իմ օգնութիւնը,</verse>
				<verse number="22">Թող իմ թեւը իմ ուսիցը վայր ընկնէ, եւ բազուկս արմունկիցս կոտրուի։</verse>
				<verse number="23">Որովհետեւ Աստուծոյ կորցնելը վախ էր ինձ վերայ. Եւ նորա մեծափառութիւնիցը չէի կարող պրծնել։</verse>
				<verse number="24">Եթէ ես ոսկին շինել եմ իմ յոյսը, կամ մաքուր ոսկիին ասել եմ. Իմ վստահութի՜ւն.</verse>
				<verse number="25">Եթէ ես ուրախացել եմ, թէ ստացուածքս շատ է, եւ ձեռքս առատութիւն է գտել.</verse>
				<verse number="26">Կամ եթէ նայել եմ արեւին, երբոր փայլում էր, եւ լուսնին, երբոր պայծառութեամբ գնում էր,</verse>
				<verse number="27">Կամ սիրտս խաբուել է ծածուկ, եւ ձեռքս պագել է բերանս.</verse>
				<verse number="28">Որ դա էլ դատաւորների դատելի անօրէնութիւն է. Որովհետեւ ուրացած պիտի լինէի Աստուծուն ի վերուստ.</verse>
				<verse number="29">Եթէ ուրախացել եմ ատողիս կորուստովը, կամ զուարճացել եմ որ նորան չարիք է հանդիպել.</verse>
				<verse number="30">Այլ նոյն իսկ թող չեմ տուել կոկորդիս մեղանչելու նորա անձի համար անէծք փափաքելով.</verse>
				<verse number="31">Եթէ իմ վրանի մարդիկն ասած չլինին. Ոհ թէ չկշտանայինք նորա մսիցը.</verse>
				<verse number="32">(Պանդուխտը չէր օթեւանում դրսումը, դռներս բանում էի ճանապարհորդին.)</verse>
				<verse number="33">Եթէ յանցանքս ծածկել եմ Ադամի պէս, որ պահէի ծոցումս իմ անօրէնութիւնը,</verse>
				<verse number="34">Որովհետեւ վախեցած լինիմ շատ բազմութիւնից, եւ ցեղերի անարգանքը զարհուրեցրած լինի, եւ ես լռած եւ դռնիցը դուրս եկած չլինիմ.</verse>
				<verse number="35">Երանի՜ ինձ, թէ մէկը ինձ լսէր. (ահա իմ փափաքը՝ որ Ամենակարողն ինձ պատասխանէր,) եւ մի գիրք գրէր իմ ջատագովը,</verse>
				<verse number="36">Անշուշտ նորան ուսիս վերայ կառնէի, եւ պսակի պէս կկապէի ինձ վերայ։</verse>
				<verse number="37">Քայլերիս համարանքը նորան կիմացնէի, իշխանի պէս կմօտենայի նորան։</verse>
				<verse number="38">Եթէ ինձ դէմ աղաղակել է իմ երկիրը, եւ նորա համայն ակօսները լացել են,</verse>
				<verse number="39">Եթէ նորա արդիւնքը կերել եմ առանց փողի, եւ նորա տիրոջ հոգին հանգցրել եմ,</verse>
				<verse number="40">Թող ցորենի տեղ փուշ դուրս գայ, եւ գարիի տեղ որոմ։ Յոբի խօսքերը վերջացան։</verse>
			</chapter>
			<chapter number="32">
				<verse number="1">Եւ այս երեք մարդիկը դադարեցին Յոբին պատասխան տալուց, որովհետեւ նա իր աչքին արդար էր։</verse>
				<verse number="2">Եւ Ռամի ցեղից Բուզացի Բարաքիէլի որդի՝ Եղիուսի բարկութիւնը բորբոքուեց. Նորա բարկութիւնը բորբոքուեց Յոբի վերայ՝ իր անձն Աստուածանից արդարացնելու համար։</verse>
				<verse number="3">Եւ իր երեք ընկերների դէմ էլ բորբոքուեց նորա բարկութիւնը, նորա համար որ պատասխան չգտան, եւ Յոբին յանցաւոր էին անում։</verse>
				<verse number="4">Եւ Եղիուսն սպասել էր յոբի խօսելուն, որովհետեւ նորանք հասակով նորանից ծեր էին։</verse>
				<verse number="5">Բայց երբոր Եղիուսը տեսաւ, որ այն երեք մարդկանց բերանումը պատասխան չկար, այն ժամանակ բորբոքուեց նորա բարկութիւնը։</verse>
				<verse number="6">Եւ Բուզացի բարաքիէլի որդի Եղիուսը պատասխանելով ասեց. Ես հասակով փոքր եմ, իսկ դուք ալեւորներ էք. Նորա համար ես ետ կացի եւ վախեցի իմ գիտութիւնը ձեզ յայտնելու։</verse>
				<verse number="7">Ասեցի. Թող տարիքը խօսեն, եւ տարիների շատութիւնը իմաստութիւն հասկացնեն։</verse>
				<verse number="8">Բայց մարդիս միջինը հոգին է, եւ Ամենակարողի շունչն է նորանց հանճար տալիս։</verse>
				<verse number="9">Մեծերը չեն իմաստունը, եւ ծերերը չեն դատաստան հասկացողը։</verse>
				<verse number="10">Նորա համար ասեցի. Ինձ մտիկ արա, որ գիտեցածս ես էլ պատմեմ։</verse>
				<verse number="11">Ահա ես սպասել եմ ձեր խօսքերին, ականջ եմ դրել ձեր հասկացողութեանը, մինչեւ որ քննեցիք խօսքերը։</verse>
				<verse number="12">Եւ երբոր ուշադրութեամբ ձեզ մտիկ էի անում, ահա Յոբին յանդիմանող չկար ձեզանից, որ պատասխանէր նորա ասածներին։</verse>
				<verse number="13">Միայն թէ չասէք՝ թէ Իմաստութիւն գտանք. Աստուած կյաղթէ նորան, ոչ թէ մարդ։</verse>
				<verse number="14">Եւ նա ինձ դէմ չշարեց իր խօսքերը, ես էլ ձեր խօսքերովը չեմ պատասխանելու իրան։</verse>
				<verse number="15">Նորանք ապշեցին, այլեւս չպատասխանեցին, խօսքերը հեռացան նորանցից։</verse>
				<verse number="16">Եւ ես սպասել եմ մինչեւ որ էլ չեն խօսում, մինչեւ որ կանգնել են եւ էլ չեն պատասխանում։</verse>
				<verse number="17">Ես էլ եմ խօսելու իմ բաժինը, գիտեցածս ես էլ ասեմ։</verse>
				<verse number="18">Որովհետեւ լիքն եմ խօսքերով, ներսիս հոգին նեղում է ինձ։</verse>
				<verse number="19">Ահա որովայնս չբացուած գինիի նման է. Նոր տկերի պէս, որ տրաքվում են։</verse>
				<verse number="20">Ասեմ որ հանգստանամ. Շրթունքներս բանամ եւ պատասխանեմ.</verse>
				<verse number="21">Ոչ ոքի երեսպաշտութիւն չանեմ, եւ ոչ մէկի չշողոքորթեմ.</verse>
				<verse number="22">Որովհետեւ ես շողոքորթել չգիտեմ. Շուտով կվերացնէր ինձ իմ Արարիչը։</verse>
			</chapter>
			<chapter number="33">
				<verse number="1">Բայց սակայն մէկ լսիր իմ խօսքը, ով Յոբ, եւ իմ բոլոր ասածներին ականջ դիր։</verse>
				<verse number="2">Ահա հիմա բացել եմ բերանս, թող լեզուս խօսէ քիմքումս։</verse>
				<verse number="3">Սրտիս ուղղութեամբն են խօսքերս. Եւ շրթունքներիս գիտութիւնը մաքուր խօսում են։</verse>
				<verse number="4">Աստուծոյ հոգին է ստեղծել ինձ, եւ Ամենակարողի շունչը՝ ինձ կեանք տուել։</verse>
				<verse number="5">Եթէ կարող ես, պատասխան տուր ինձ. Պատրաստուիր առաջիս կանգնիր։</verse>
				<verse number="6">Ահա ես ասածիդ պէս Աստուծոյ համար լինիմ. Ես էլ եմ ցեխից կազմուած։</verse>
				<verse number="7">Ահա թող իմ երկիւղը քեզ չզարհուրեցնէ, եւ իմ ճնշումը քեզ վերայ չծանրանայ։</verse>
				<verse number="8">Արդարեւ ասել ես ականջիս, եւ ես լսեցի խօսքերի ձայնը.</verse>
				<verse number="9">Թէ մաքուր եմ ես՝ առանց յանցանքի. Անարատ եմ ես, անօրէնութիւն չունիմ.</verse>
				<verse number="10">Ահա Նա պատճառանք է գտնում ինձ վերայ, ինձ թշնամի է համարում իրան։</verse>
				<verse number="11">Ոտքերս դրել է կոճղում, դիտում է բոլոր շաւիղներս։</verse>
				<verse number="12">Ահա դու այս բանում արդար չես. Ես քեզ պատասխանեմ. Որովհետեւ Աստուած մարդիցը մեծ է։</verse>
				<verse number="13">Ի՞նչու համար ես վիճում նորա հետ, որ իր բոլոր գործքերի համար պատասխան չի տալ։</verse>
				<verse number="14">Սակայն մէկ անգամ կխօսէ Աստուած, եւ միւսանգամ. Բայց մարդս ուշադրութիւն չէ անում,</verse>
				<verse number="15">Երազում՝ գիշերի տեսիլքում, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս, անկողինի վերայ քնելիս։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ նա բանում է մարդկանց ականջը, եւ նորանց խրատելով կնքում է,</verse>
				<verse number="17">Որ մարդիս հեռացնէ վատ գործից, եւ ամբարտաւանութիւնը ծածկէ մարդից։</verse>
				<verse number="18">Որ ետ պահէ նորա հոգին կորուստից, եւ նորա կեանքը՝ սրով անցնելուց։</verse>
				<verse number="19">Նա խրատվում էլ է ցաւով իր անկողնի վերայ, եւ նորա ոսկորների կռիւը սաստիկ է լինում։</verse>
				<verse number="20">Եւ նորա կեանքը զզվում է հացից, եւ նորա հոգին՝ ցանկալի կերակուրից։</verse>
				<verse number="21">Նա վերջացնում է նորա միսը, որ էլ չէ երեւում. Եւ դուրս են ցցվում նորա ոսկորները, որ առաջ չէին երեւում։</verse>
				<verse number="22">Եւ նորա անձը մօտենում է կորստեան, եւ նորա կեանքը՝ սպանողներին։</verse>
				<verse number="23">Եթէ նորա համար կայ մի միջնորդող հրեշտակ, հազարից գերազանցող մէկը, որ իմացնէ մարդիս նորա ուղղութիւնը.</verse>
				<verse number="24">Այն ժամանակ նա ողորմում է նորան եւ ասում. Ազատիր նորան կորուստն իջնելուց. Ես քաւութիւն եմ գտել։</verse>
				<verse number="25">Այն ժամանակ նորա մարմինը փափուկ կլինի երեխայի մարմնից, նա ետ կդառնայ իր մանկութեան օրերին։</verse>
				<verse number="26">Աստուծուն կաղօթէ, եւ նա նորան կընդունէ, եւ նա կտեսնէ նորա երեսը ուրախութեամբ. Եւ այսպէս նա ետ է տալիս մարդիս նորա արդարութիւնը։</verse>
				<verse number="27">Նա նայում է մարդկանց վերայ. Եւ եթէ նա ասէ. Մեղք գործեցի, եւ ուղիղը ծռեցի, եւ նա ինձ հատուցում չարաւ.</verse>
				<verse number="28">Նա ազատել է իմ հոգին կորուստն իջնելուց, եւ իմ կեանքը լոյսով կզուարճանայ։</verse>
				<verse number="29">Ահա այս ամենը Աստուած անում է մարդիս հետ երկու եւ երեք անգամ։</verse>
				<verse number="30">Որ նորա հոգին ետ դարձնէ կորուստից կեանքի լոյսովը լոյսի մէջ։</verse>
				<verse number="31">Ականջ դիր, Յոբ, լսիր ինձ. Լուռ կաց, եւ ես խօսեմ։</verse>
				<verse number="32">Եթէ խօսք կայ, պատասխանիր ինձ. Ասիր, որ փափաքում եմ քեզ արդարացնել։</verse>
				<verse number="33">Եթէ չկայ, լսիր ինձ. Լռիր եւ ես քեզ իմաստութիւն սովորեցնեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="34">
				<verse number="1">Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Լսեցէք իմ խօսքը, ով իմաստուններ, եւ ով գիտուններ, ականջ դրէք ինձ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ականջը կորոշէ խօսքերը, եւ քիմքը կառնէ կերակուրի համը։</verse>
				<verse number="4">Իրաւունք ընտրենք մեզ համար. Իմանանք մեր մէջ, թէ ի՞նչն է բարի։</verse>
				<verse number="5">Որովհետեւ Յոբն ասեց. Արդար եմ. բայց Աստուած մերժեց իմ իրաւունքը։</verse>
				<verse number="6">Իրաւունքիս դէմ ստե՞մ. Անբուժելի է իմ վէրքը՝ առանց յանցանքի։</verse>
				<verse number="7">Ո՞ր մարդը կայ Յոբի նման, որ հայհոյութիւնը խմում է ջրի պէս,</verse>
				<verse number="8">Եւ գնում է ընկերանում չարագործների հետ, եւ ման գալիս ամբարիշտ մարդկանց հետ.</verse>
				<verse number="9">Որովհետեւ ասեց. Օգուտ չունի մարդս, Աստուծոյ հաճութեան մէջ լինելով։</verse>
				<verse number="10">Սորա համար, ով իմաստուն մարդիկ, ինձ լսեցէք, քաւ լիցի որ Աստուած չարութիւն անէ եւ Ամենակարողը՝ անօրէնութիւն։</verse>
				<verse number="11">Որովհետեւ մարդս անում է, եւ Աստուած վճարում է նորան. Եւ մարդիս ճանապարհին համեմատ գտնել է տալիս նորան։</verse>
				<verse number="12">Բայց յիրաւի Աստուած անօրէնութիւն չի անիլ, եւ Ամենակարողը չի ծռիլ իրաւունքը։</verse>
				<verse number="13">Ո՞վ յանձնեց նորան երկիրը, եւ ո՞վ կարգի դրաւ բոլոր աշխարհքը։</verse>
				<verse number="14">Եթէ նա իրան վերայ դարձնէ իր սիրտը, իր հոգին եւ իր շունչը ժողովէ իրան մօտ.</verse>
				<verse number="15">Ամեն մարմին միասին կմեռնի, եւ մարդս հողը կդառնայ։</verse>
				<verse number="16">Եւ եթէ խելք ունիս, լսիր այս բաները. Ականջ դիր իմ խօսքերի ձայնին։</verse>
				<verse number="17">Մի՞թէ արդարութիւն ատողը կարող է իշխել. Եւ կամ թէ արդար Հզօրին կարո՞ղ ես յանցաւոր անել.</verse>
				<verse number="18">Նա որ թագաւորին ասում է՝՝. Ով անպիտան. Ազնուականներին՝ Ով չար։</verse>
				<verse number="19">Նա որ իշխաններին աչառութիւն չի անիլ, եւ հարուստին աւելի ուշադրութիւն չի անիլ աղքատիցը, որովհետեւ ամենքն էլ նորա ձեռքի գործն են։</verse>
				<verse number="20">Մէկ վայրկեանում կմեռնեն, եւ մի կէս գիշերում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, եւ զօրաւորներն անց են կենում՝ առանց ձեռք դպչելու։</verse>
				<verse number="21">Որովհետեւ նորա աչքերը մարդիս ճանապարհների վերան են. Եւ նորա բոլոր քայլերը նա տեսնում է։</verse>
				<verse number="22">Ոչ խաւար կայ, եւ ոչ մահուան ստուեր, որ այնտեղ թաքչուէին չարագործները։</verse>
				<verse number="23">Որովհետեւ մարդիս էլ չէ ստիպում, որ դատի համար Աստուծոյ մօտ գնայ։</verse>
				<verse number="24">Նա փշրում է մեծամեծներին առանց քննութեան, եւ ուրիշներին՝ դնում նորանց տեղը։</verse>
				<verse number="25">Եւ այսպէս տեղեակ է նորանց գործերիցը, եւ տապալում է գիշերը, եւ նորանք ջարդվում են։</verse>
				<verse number="26">Որովհետեւ անզգամ մարդիկ են. Ծեծում է նորանց հանդիսատեսների տեղումը.</verse>
				<verse number="27">Նորա համար որ նորան հետեւելուցը հեռացան, եւ նորա բոլոր ճանապարհներին խելամուտ չեղան։</verse>
				<verse number="28">Այնպէս որ նորա մօտ գնաց աղքատի աղաղակը. Եւ նա զրկեալների աղաղակը լսեց։</verse>
				<verse number="29">Եւ եթէ նա հանգստացնէ, ո՞վ է կարող ներել, եւ եթէ նա երեսը ծածկէ, ո՞վ է կարող նորան տեսնել. Թէ մի ազգի համար, թէ մէկ մարդի համար՝ մէկ է.</verse>
				<verse number="30">Որպէսզի չթագաւորէ կեղծաւորը, եւ ժողովրդի որոգայթ չլինի։</verse>
				<verse number="31">Որովհետեւ պէտք է ասել Աստուծոյ, թէ Ինձ բարձրացրի՝՝. Էլ չարութիւն չեմ անիլ.</verse>
				<verse number="32">Այն որ չեմ տեսնում, ինձ սովորեցրու. Եթէ ամբարշտութիւն եմ գործել, էլ չեմ անիլ։</verse>
				<verse number="33">Մի՞թէ քո գաղափարի պէս է հատուցանելու, որ դու հակառակում ես. Ուրեմն դու պիտի ընտրես եւ ոչ թէ ես. Ինչ որ գիտես՝ ասիր։</verse>
				<verse number="34">Իմաստուններն ինձ կասեն, նոյնպէս եւ գիտուն մարդը՝ որ ինձ լսում է,</verse>
				<verse number="35">Թէ Յոբը գիտութիւնով չէ խօսել, եւ նորա խօսքերը իմաստութեամբ չեն.</verse>
				<verse number="36">Ոհ եթէ Յոբը փորձուէր իսպառ, ամբարիշտ մարդկանց պէս տուած պատասխանների համար։</verse>
				<verse number="37">Որովհետեւ մեղքի վերայ յանցանք աւելացրեց. Մեր միջում ծափ է տալիս, եւ շատացնում է իր խօսքերը Աստուծոյ դէմ։</verse>
			</chapter>
			<chapter number="35">
				<verse number="1">Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Սա դու իրաւո՞ւնք ես համարում, որ ասում ես. Իմ արդարութիւնն աւելի է Աստուածանից։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ասեցիր. Թէ Քեզ ի՞նչ օգուտ ունի, եւ ի՞նչ աւելի շահ կայ սորանից քան թէ մեղանչելուց.</verse>
				<verse number="4">Ես քեզ խօսք կպատասխանեմ, եւ քո ընկերներին քեզ հետ։</verse>
				<verse number="5">Նայիր երկնքին եւ տես, եւ դիտիր ամպերը որ քեզանից բարձր են.</verse>
				<verse number="6">Եթէ դու մեղանչես, նորա դէմ ի՞նչ արած կլինիս. Եւ քո անօրէնութիւնները որ շատանան, նորան ի՞նչ կանես։</verse>
				<verse number="7">Կամ եթէ արդար լինիս, ի՞նչ կտաս նորան. Կամ նա ի՞նչ կառնէ քո ձեռքիցը։</verse>
				<verse number="8">Քեզ նման մարդին կներգործէ քո ամբարշտութիւնը, եւ մարդի զաւակին՝ քո արդարութիւնը։</verse>
				<verse number="9">Հարստահարութիւնների շատութիւնից կաղաղակեն, կբողոքեն մեծամեծների բազուկիցը։</verse>
				<verse number="10">Բայց մէկը չէ ասում. Ո՞ւր է ինձ ստեղծող Աստուածը, նա որ գիշերը երգեր է տալիս.</verse>
				<verse number="11">Որ մեզ երկրի անասուններից աւելի գիտուն եւ երկնքի թռչուններից աւելի իմաստուն է անում։</verse>
				<verse number="12">Այնտեղ աղաղակում են, բայց նա չէ պատասխանում՝ չարերի հպարտութեան պատճառով։</verse>
				<verse number="13">Յիրաւի Աստուած ունայնութեան չի լսիլ, եւ Ամենակարողը նորան մտիկ չի անիլ։</verse>
				<verse number="14">Թէպէտեւ դու ասում ես, թէ Նորան չես տեսնում. Սակայն դատաստան կայ նորա առաջին, յուսա Նորան։</verse>
				<verse number="15">Բայց հիմա որ նորա բարկութիւնը մի չնչին բան է արել, եւ չէ իմացել շատ անօրէնութիւնը,</verse>
				<verse number="16">Յոբը դարձեալ զուր տեղն է բանում իր բերանը. Առանց հասկացողութեան խօսքեր է շատացնում։</verse>
			</chapter>
			<chapter number="36">
				<verse number="1">Եւ Եղիուսը շարունակելով ասեց.</verse>
				<verse number="2">Մի փոքր համբերիր, որ քեզ սովորեցնեմ, որովհետեւ դեռ էլ խօսք կայ Աստուծոյ համար։</verse>
				<verse number="3">Ես իմ գիտութիւնը հեռուից պիտի սկսեմ, եւ իմ Արարչին պիտի արդարութիւն ընծայեմ։</verse>
				<verse number="4">Որովհետեւ իմ խօսքը սուտ չէ. Քեզ մօտ մէկ գիտութեամբ կատարեալը կայ։</verse>
				<verse number="5">Ահա Աստուած հզօր է, բայց չի արհամարհիլ. հզօր է սրտին զօրութեամբը։</verse>
				<verse number="6">Նա ամբարշտին չի ապրեցնիլ, եւ նեղեալներին իրաւունքը կտայ։</verse>
				<verse number="7">Նա ետ չի քաշիլ արդարից իր աչքերը, այլ թագաւորների հետ նորանց աթոռի վերայ էլ կդնէ յաւիտեան, եւ նորանք կբարձրանան։</verse>
				<verse number="8">Եւ եթէ նորանք շղթաներով կապուած լինին, եւ բռնուին թշուառութեան լարերով,</verse>
				<verse number="9">Այն ժամանակ կյայտնէ նորանց իրանց գործքը, եւ իրանց յանցանքը, որ իրանց բարձրացրել էին։</verse>
				<verse number="10">Եւ նա կբանայ նորանց ականջը խրատի, եւ կպատուիրէ որ դառնան իրանց ամբարշտութիւնիցը։</verse>
				<verse number="11">Եթէ լսեն եւ հնազանդեն, իրանց օրերը բարիքով կվերջացնեն, եւ իրանց տարիները՝ զուարճութիւնով։</verse>
				<verse number="12">Բայց եթէ չլսեն, սրով կանցնեն, եւ կմեռնեն առանց հասկացողութեան։</verse>
				<verse number="13">Եւ սրտով կեղծաւորները բարկութիւն կդիզեն. Չեն աղաղակիլ, երբոր նորանց կապէ։</verse>
				<verse number="14">Նորանց անձը կվախճանուի երիտասարդութիւնում, եւ նորանց կեանքը՝ իգացողների հետ։</verse>
				<verse number="15">Իսկ նա աղքատին կազատէ իր թշուառութիւնումը, եւ բռնութեան միջոցով կբանայ նորանց ականջը։</verse>
				<verse number="16">Քեզ էլ կհանէր նեղութեան երախիցը մի ընդարձակ տեղ, ուր որ նեղութիւն չկայ, եւ քո սեղանի վերայ դրուածը պարարտալի կլինէր։</verse>
				<verse number="17">Բայց դու լիքն ես անզգամների դատողութեամբը. Դատաստանն ու իրաւունքը բռնելու են քեզ։</verse>
				<verse number="18">Որ մի գուցէ բարկութիւնը քեզ հրապուրէ ծաղրելու. Այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատիլ։</verse>
				<verse number="19">Մի՞թէ նա մի բանի տեղ կդնէ քո հարստութիւնը, ոչ ոսկին եւ ոչ մի զօրաւոր ոյժը։</verse>
				<verse number="20">Մի փափաքիր այն գիշերին, որ ժողովուրդներին կտեղահանէ։</verse>
				<verse number="21">Զգուշացիր, որ չդառնաս դէպի ամբարշտութիւն, որովհետեւ դու սորան աւելի ընտրեցիր նեղուելուց։</verse>
				<verse number="22">Տես՝ Աստուած բարձր է իր զօրութիւնովը. ո՞վ կայ նորան պէս սովորեցնող։</verse>
				<verse number="23">Ո՞վ որոշեց նորա համար նորա ճանապարհը, եւ ո՞վ կհամարձակուէ ասել. Անիրաւութիւն արիր։</verse>
				<verse number="24">Միտք արա, որ մեծարես նորա գործքը, որոնք մարդիկ օրհներգել են։</verse>
				<verse number="25">Ամեն մարդ նորանով հիանում է, մարդս հեռուանց է նկատում։</verse>
				<verse number="26">Ահա Աստուած մեծ է, եւ մենք չգիտենք, նորա տարիների թիւը անքննելի է։</verse>
				<verse number="27">Որովհետեւ նա քաշում է ջուրի կաթիլները. Նորանք էլ անձրեւ են թափում մռայլիցը.</verse>
				<verse number="28">Որ տեղում են ամպերը, առատօրէն ածում մարդկանց վերայ։</verse>
				<verse number="29">Մանաւանդ եթէ մէկը հասկանայ ամպերի տարածուիլը, նորա վրանների ճարճատմունքը։</verse>
				<verse number="30">Ահա տարածում է իր վերայ լոյսը, եւ ծովի արմատներովը ծածկում է։</verse>
				<verse number="31">Որովհետեւ դորանցով է դատում ազգերին եւ կերակուր շնորհում՝ առատօրէն։</verse>
				<verse number="32">Նա իր ձեռքերումը ծածկում է կայծակը, եւ պատուիրում է նորան դէպի նշանը։</verse>
				<verse number="33">Նորա մասին լուր է տալիս նորա շառաչիւնը. Խաշինքն անգամ նորա վեր կենալը գիտեն։</verse>
			</chapter>
			<chapter number="37">
				<verse number="1">Եւ հէնց սորա համար դողում է սիրտս, եւ երերում է իր տեղիցը։</verse>
				<verse number="2">Մէկ լսեցէք, նորա ձայնի որոտմունքը, եւ նորա բերանից ելած շառաչիւնը։</verse>
				<verse number="3">Բոլոր երկնքի տակ արձակում է նորան, եւ նորա լոյսը՝ մինչեւ երկրի ծայրերը։</verse>
				<verse number="4">Նորա ետեւիցը մի գոռոց է վեր կենում, նա որոտում է իր վեհափառութեան ձայնովը, եւ չէ ուշացնում երբոր լսվում է ձայնը։</verse>
				<verse number="5">Զարմանալի որոտում է Աստուած իր ձայնովը, մեծամեծ բաներ է անում, եւ մենք չգիտենք։</verse>
				<verse number="6">Որովհետեւ նա ձիւնին ասում է. Եղիր երկրի վերայ. Նաեւ ուժեղ անձրեւին եւ իր զօրութեան ուժեղ տարափին։</verse>
				<verse number="7">Ամեն մարդի ձեռք կնքում է. որ հասկանան նորա ստեղծագործութեան բոլոր մարդիկը։</verse>
				<verse number="8">Եւ գազանները մտնում են որջերը, եւ բնակվում են իրանց այրերումը։</verse>
				<verse number="9">Հարաւիցը գալիս է փոթորիկը, եւ հիւսիսիցը՝ ցուրտը։</verse>
				<verse number="10">Աստուծոյ շնչելիցը սառնամանիք են գոյանում, եւ ջրերի տարածութիւնը սեղմվում է։</verse>
				<verse number="11">Նաեւ բեռնում է թումպը իր թացութիւնով, եւ փռում է իր լուսաւոր ամպերը։</verse>
				<verse number="12">Եւ նորանք շուռ գալով տեղափոխվում են նորա խորհուրդներովը, որ անեն նորա բոլոր իրանց հրամայածը երկրի երեսի վերայ։</verse>
				<verse number="13">Մերթ խրատի համար, մերթ երկրի համար, մերթ շնորհքի համար բերում է նա նորանց։</verse>
				<verse number="14">Ով Յոբ, լսիր այս բաները, կանգնիր եւ հասկացիր Աստուծոյ սքանչելիքը։</verse>
				<verse number="15">Գիտե՞ս արդեօք, թէ Աստուած ինչպէս է բեռնում նորանց, եւ փայլեցնում՝ իր ամպի լոյսը։</verse>
				<verse number="16">Գիտե՞ս արդեօք ամպերի հաւասարակշռութիւնը, գիտութեամբ՝ կատարեալի հրաշալիքները։</verse>
				<verse number="17">Որ հանդերձներդ տաքանում են՝ երկիրը հարաւից հանգստանալիս,</verse>
				<verse number="18">Նորա հետ մէկտեղ տարածեցի՞ր երկինքը, որ ամուր է ինչպէս ձուլած հայելի։</verse>
				<verse number="19">Սովորեցրու մեզ, թէ ինչ ասենք նորան. Չենք կարողանում մի բան կարգադրել խաւարի պատճառով։</verse>
				<verse number="20">Նորան կպատմուի՞ արդեօք, երբոր ես խօսեմ. Եթէ մէկ մարդ ասէ, իսկոյն կուլ կգնայ։</verse>
				<verse number="21">Եւ հիմա չեն տեսնում լոյսը, որ ճառագայթում է երկնքի վերայ. Բայց քամին անցնում է վերայովը եւ պայծառացնում նորանց։</verse>
				<verse number="22">Հիւսիսից ոսկի է բերվում, Աստուծոյ մօտ ահեղ փառաւորութիւն կայ։</verse>
				<verse number="23">նա Ամենակարող է. մենք չենք հասնիլ նորան. Նա զօրութեամբ բարձրացեալ է, եւ իրաւունքն ու արդարութեան շատութիւնը չի ծռիլ։</verse>
				<verse number="24">Նորա համար մարդիկ վախենում են նորանից. նա մտիկ չի անիլ ոչ մի ինքն իրանում իմաստուն եղողին։</verse>
			</chapter>
			<chapter number="38">
				<verse number="1">Այն ժամանակ Եհովան պատասխանեց Յոբին փոթորկի միջիցը եւ ասեց.</verse>
				<verse number="2">Ո՞վ է գա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խօսքերով։</verse>
				<verse number="3">Մէկ գօտեւորիր մէջքդ տղամարդի պէս, եւ ես քեզ հարցնեմ, ու դու ինձ հասկացրու։</verse>
				<verse number="4">Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս. Իմացրու ինձ, եթէ իմաստութիւն գիտես։</verse>
				<verse number="5">Ո՞վ դրաւ նորա չափերը, եթէ գիտես, կամ թէ ո՞վ քաշեց լարը նորա վերայ։</verse>
				<verse number="6">Ինչի՞ վերայ են խրուած նորա խարիսխները. Կամ ո՞վ է ձգել նորա անկեան քարը.</verse>
				<verse number="7">Առաւօտեան աստղերը միասին ցնծալիս, եւ Աստուծոյ բոլոր որդիքը երբոր գովաբանում էին։</verse>
				<verse number="8">Եւ ո՞վ կապեց ծովը դռներով, երբոր նա յորդահոսելով ելաւ արգանդից.</verse>
				<verse number="9">Երբոր ես ամպը նորա համար հանդերձ դրի, եւ մէգը՝ խանձարուր.</verse>
				<verse number="10">Եւ իմ սահմանը հաստատեցի նորա համար, եւ փականք ու դռներ դրի.</verse>
				<verse number="11">Եւ ասեցի. Մինչեւ այստեղ գաս, եւ էլ չանցնես. Այստեղ կդադարեն քո փառահեղ ալիքները։</verse>
				<verse number="12">Քո օրերումը երբէք մէկ առաւօտի հրամայե՞լ ես, ցոյց տուե՞լ ես արշալուսին իր տեղը,</verse>
				<verse number="13">Որ բռնէ երկրի ծայրերը. Եւ թօթափուին անզգամները նորանից։</verse>
				<verse number="14">Որ նա փոխուի ինչպէս կնիքի կաւը, եւ բաները ներկայանան իբրեւ զգեստաւորուած.</verse>
				<verse number="15">Եւ ամբարիշտներիցն արգելուի իրանց լոյսը եւ բարձր բազուկը կոտրուի։</verse>
				<verse number="16">Արդեօք գնացե՞լ ես մինչեւ ծովի աղբիւրները, եւ անդունդի խորքումը ման եկե՞լ ես.</verse>
				<verse number="17">Արդեօք բացուե՞լ են քո առաջին մահուան դռները, եւ մահուան ստուերի մէջ դռները տեսե՞լ ես։</verse>
				<verse number="18">Արդեօք հասկացե՞լ ես մինչեւ երկրի լայնքերը. Ասիր, եթէ գիտես ամենը։</verse>
				<verse number="19">Ո՞րն է այնտեղի ճանապարհը, ուր բնակվում է լոյսը, եւ ո՞րն է խաւարի տեղը.</verse>
				<verse number="20">Որ դու նորան տանէիր իր սահմանը, եւ գիտենայիր նորա տան շաւիղները։</verse>
				<verse number="21">Դու գիտե՜ս, որովհետեւ այն ժամանակին ծնուեցիր, եւ քո օրերի թիւը շա՜տ է։</verse>
				<verse number="22">Արդեօք գնացե՞լ ես ձիւնի շտեմարանները, եւ կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես.</verse>
				<verse number="23">Որ ես պահել եմ նեղութեան ժամանակի համար, կռիւի եւ պատերազմի օրուան համար։</verse>
				<verse number="24">Այն ո՞ր ճանապարհն է, որով լոյսը բաժանվում է, տարածվում է արեւելեան քամին՝ երկրի վերայ։</verse>
				<verse number="25">Ո՞վ է հեղեղների համար անցք բանում, եւ ճանապարհ՝ որոտմանց փայլակի համար.</verse>
				<verse number="26">Որ անձրեւ գայ անմարդաբնակ երկրի վերայ, անապատումը՝ ուր որ մարդ չկայ,</verse>
				<verse number="27">Որ ամայի եւ ամայացուած տեղերը կշտացնէ, եւ որ դալար խոտ բուսցնէ։</verse>
				<verse number="28">Անձրեւը հայր ունի՞ արդեօք, կամ ո՞վ է ցօղի կաթիլները ծնողը։</verse>
				<verse number="29">Որի՞ արգանդիցն է դուրս գալիս սառը, եւ երկնքի եղեամի ծնողն ո՞վ է։</verse>
				<verse number="30">Ջուրերը պնդանում են քարի պէս, եւ անդունդի երեսը սառչում է։</verse>
				<verse number="31">Կարո՞ղ ես Բազմաստեղի կապերը կապել, կամ Հայկի կշկուռները՝ բանալ։</verse>
				<verse number="32">Կհանե՞ս Կենդանակերպերն իրանց ժամանակին, եւ Արջն իր զաւակների հետ կառաջնորդե՞ս.</verse>
				<verse number="33">Գիտե՞ս երկնքի կանոնները, կամ դո՞ւ ես դնում նորա իշխանութիւնը երկրի վերայ։</verse>
				<verse number="34">Կարո՞ղ ես ձայնդ բարձրացնել ամպերին, որ մի ջրհեղեղ քեզ ծածկէ.</verse>
				<verse number="35">Կայծակներ ուղարկել որ գնան, եւ քեզ ասեն. Ահա այստեղ ենք։</verse>
				<verse number="36">Ո՞վ դրաւ երիկամունքներում իմաստութիւն, կամ սրտին ո՞վ տուաւ հանճար։</verse>
				<verse number="37">Ո՞վ է համարում ամպերն իմաստութեամբ, եւ երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում,</verse>
				<verse number="38">Երբոր փոշին ձուլածոյ է ձուլվում, եւ հողի կոշտերը իրար են կպչում։</verse>
				<verse number="39">Կարո՞ղ ես առիւծի համար աւար որսալ, եւ կորիւնների ախորժակը կշտացնել,</verse>
				<verse number="40">Երբոր նորանք կուճ են գալիս այրերումը եւ դարան նստում որջերումը։</verse>
				<verse number="41">Ո՞վ է ագռաւի համար նորա որսը պատրաստում, երբոր նորա ձագերն աղաղակում են առ Աստուած, եւ թափառում առանց ուտեստի։</verse>
			</chapter>
			<chapter number="39">
				<verse number="1">Գիտե՞ս ժայռի այծերի ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։</verse>
				<verse number="2">Համարո՞ւմ ես նորանց լրացրած ամիսները, եւ գիտե՞ս նորա ծնելու ժամանակը,</verse>
				<verse number="3">Որ ծռվում ծնում են իրանց ձագերը, և ձգում են իրանց ցաւերը։</verse>
				<verse number="4">Նորանց ձագերը զօրանում են եւ մեծանում դաշտումը, գնում են դուրս, եւ ետ չեն դառնում նորանց մօտ։</verse>
				<verse number="5">Ո՞վ է ազատ բաց թողել ցիռը, եւ վայրի էշի կապերն ո՞վ է արձակել,</verse>
				<verse number="6">Որի տունը շինեցի անապատը, աղադաշտը նորա բնակարանները.</verse>
				<verse number="7">Որ ծիծաղում է քաղաքի աղմուկի վերայ, ստիպողի աղաղակը չէ լսում.</verse>
				<verse number="8">Ման է գալիս սարերումը իր արօտումը, եւ ամեն տեսակ խոտերը որոնում է։</verse>
				<verse number="9">Միեղջերուն կուզէ՞ քեզ ծառայել, կամթէ կօթեւանէ՞ քո մսուրի մօտ.</verse>
				<verse number="10">Կարո՞ղ ես միեղջերուին ակօսումը կապել չուանովը, կամ թէ քո ետեւից կտափանէ՞ խորտ ու բորտերը։</verse>
				<verse number="11">Կվստահե՞ս նորան, որովհետեւ ոյժը շատ է. Եւ գործդ նորան կյանձնե՞ս։</verse>
				<verse number="12">Կհաւատա՞ս նորան թէ քո ցանածը կբերէ, եւ քո կալը կժողովէ։</verse>
				<verse number="13">Ջայլամի թեւը ուրախ ուրախ ծածանվում է. Մի՞թէ արագիլի թեւն ու փետուրն է դա։</verse>
				<verse number="14">Ոչ, նա թողում է երկրին իր ձուերը, եւ հողի վերայ տաքացնում է նորանց։</verse>
				<verse number="15">Եւ մոռանում է որ մի ոտք կկոտրէ նորանց, եւ դաշտի գազանները նորանց ոտնակոխ կանեն։</verse>
				<verse number="16">Նա անգութ է իր ձագերին, իբր թէ իրանը չեն, իր աշխատանքը դարտակ լինելուն վախ չունի։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Աստուած զրկել է նորան իմաստութիւնից, եւ գիտութիւնից նորան բաժին չէ տուել։</verse>
				<verse number="18">Իսկ երբոր նա վեր է բարձրանում, ծիծաղում է ձիան եւ ձիաւորի վերայ։</verse>
				<verse number="19">Ձիանը դո՞ւ ես ոյժ տուել, նորա պարանոցը՝ հագցրել բաշը։</verse>
				<verse number="20">Դո՞ւ ես նորան թռչել տալիս մարախի նման. Նորա փառաւոր վրնջելը երկիւղալի՜ է։</verse>
				<verse number="21">Սմբակովը քանդում է հովտումը եւ զուարճանում է ոյժովը. նա դուրս է գալիս սպառազէնը դիմագրաւելու։</verse>
				<verse number="22">Ծիծաղում է երկիւղի վերայ, եւ չէ սոսկում, եւ ետ չէ դառնում սուրի առաջից։</verse>
				<verse number="23">Նորա վերայ ճարճատում է կապարճը, պսպղուն նիզակը եւ գեղարդը։</verse>
				<verse number="24">Ցասումով ու կատաղութեամբ կուլ է տալիս հողիցը, եւ չէ դիմանում՝ երբոր լսում է շեփորի ձայնը։</verse>
				<verse number="25">Շեփորը հնչեցնելիս ասում է. Ո՜հ, եւ հեռուանց առնում է պատերազմի հոտը, զօրավարների որոտալը եւ դղրդիւնը։</verse>
				<verse number="26">Բազէն քո՞ գիտութիւնիցն է թռչում, եւ իր թռիչները դէպի հարաւ տարածում։</verse>
				<verse number="27">Կամ քո՞ խօսքովն է սլանում արծիւը, ու բարձրերումը դնում իր բոյնը։</verse>
				<verse number="28">Նա ժայռի վերայ է բնակվում եւ բոյն դնում ժայռի ժանիքի եւ ապառաժի վերայ։</verse>
				<verse number="29">Այնտեղից է նա որոնում կերակուրը, հեռուանց են տեսնում նորա աչքերը։</verse>
				<verse number="30">Նորա ձագերն էլ արիւն են ծծում. Եւ ուր որ դիակներ են լինում, նա այնտեղ է։</verse>
			</chapter>
			<chapter number="40">
				<verse number="1">Եւ Եհովան Յոբին պատասխանելով ասեց.</verse>
				<verse number="2">Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞յ խրատել նորան. Աստուծուն յանդիմանողը թող պատասխանէ։</verse>
				<verse number="3">Եւ Յոբը պատասխանեց Եհովային եւ ասեց.</verse>
				<verse number="4">Ահա ես նուաստ եմ, ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։</verse>
				<verse number="5">Մէկ խօսել եմ, այլ եւս չեմ պատասխանիլ. Եւ միւսանգամ էլ, եւ չեմ կրկնիլ։</verse>
				<verse number="6">Եւ Եհովան պատասխան տուաւ փոթորկից Յոբին եւ ասեց.</verse>
				<verse number="7">Հիմա մէջքդ գօտեպնդիր քաջազունի պէս, որ քեզ հարցնեմ, եւ դու ինձ իմացրու,</verse>
				<verse number="8">Յիրաւի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ յանցաւո՞ր անես, որպէս զի դու արդարանաս։</verse>
				<verse number="9">Կամ թէ բազո՞ւկ ունիս Աստուծոյ նման, եւ կարո՞ղ ես ձայնովդ նորա պէս որոտալ։</verse>
				<verse number="10">Մէկ զրդարուիր փառքով ու մեծութիւնով, եւ պայծառութիւն ու շքեղութիւն հագիր.</verse>
				<verse number="11">Թափիր բարկութեանդ եռանդը, եւ մտիկ տուր ամեն հպարտին, եւ խոնարհեցրու նորան.</verse>
				<verse number="12">Մտիկ տուր ամեն հպարտին, նուաճիր նորան, եւ խորտակիր ամբարիշտներին իրանց տեղը.</verse>
				<verse number="13">Թաղիր նորանց միասին հողի մէջը, և նորանց երեսները կապիր ծածկոցով.</verse>
				<verse number="14">Այն ժամանակ ես էլ քեզ կգովեմ, որ քո աջ ձեռքը քեզ օգնում է։</verse>
				<verse number="15">Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտը արջառի պէս է ուտում.</verse>
				<verse number="16">Ահա նորա ոյժը իր մէջքումն է, եւ նորա զօրութիւնը իր փորի մկանունքումն է։</verse>
				<verse number="17">Նա ծռում է իր ազգին եղեւինի նման, նորա ազդրերի ջիղերը հիւսուած են։</verse>
				<verse number="18">Նորա ոսկորները պղնձի խողովակներ են, նորա ոսկորները երկաթի նիգեր են։</verse>
				<verse number="19">Նա Աստուծոյ գործերի գլխաւորն է. Նորա Արարիչը կմօտեցնէ նորան իր սուրը։</verse>
				<verse number="20">Որովհետեւ սարերը նորա համար կերակուր են բերում, եւ դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ.</verse>
				<verse number="21">Ստուերախիտ ծառերի տակին է նա պառկում՝ եղէգների շուքումը եւ ճահիճներում.</verse>
				<verse number="22">նորան ծածկում են ստուերախիտ ծառերի հովանիները, նորան պատում են հեղեղատների ուռիները։</verse>
				<verse number="23">Ահա գետը վարարելիս նա չէ վրդովվում. Ապահով է նա եթէ յորդանանն էլ յորդէ դէպի նորա բերանը։</verse>
				<verse number="24">Նորա աչքի առաջին նա կբռնուի՞, որոգայթի լարերով կարելի՞ է ծակել նորա քիթը։</verse>
			</chapter>
			<chapter number="41">
				<verse number="1">Կարո՞ղ ես կարթով բռնել Լեւիաթանին, եւ նորա լեզուն չուանով քաշել։</verse>
				<verse number="2">Կարո՞ղ ես նորա քթովը եղէգ անցկացնել, եւ նորա ծնօտը մախաթով ծակել։</verse>
				<verse number="3">Մի՞թէ քեզ շատ աղաչանքներ կանէ նա, կամ կակուղ խօսքեր կխօսէ՞ քեզ հետ։</verse>
				<verse number="4">Մի՞թէ նա քեզ հետ դաշինք կդնէ. Կարո՞ղ ես նորան մշտակայ ծառայ շինել։</verse>
				<verse number="5">Մի՞թէ կարող ես նորա հետ խաղալ ինչպէս թռչնիկի հետ, եւ նորան կապել քո աղջկերանց համար։</verse>
				<verse number="6">Ձկնորսների ընկերները կարո՞ղ են նորանով առեւտուր անել, և նորան բաժանել՝ վաճառականների մէջտեղը։</verse>
				<verse number="7">Կարո՞ղ ես լցնել նորա մորթին սլաքներով, եւ ձկնորսի տէգերով նորա գլուխը։</verse>
				<verse number="8">Ձեռքդ դիր վերան, և իսկոյն յիշիր պատերազմ. Միւսանգամ չես անիլ։</verse>
				<verse number="9">Տես՝ մարդիս յոյսը դարտակ է մնում, արդէն միայն նորա տեսքովը կործանվում է։</verse>
				<verse number="10">Մի այնպիսի յանդուգն չկայ, որ նորան գրգռէ. Ուրեմն ո՞վ է նա որ իմ առաջին կանգնէ.</verse>
				<verse number="11">Ո՞վ է առաջ ինձ մի բան տուել որ ես նորան վճարեմ, բոլոր երկնքի տակինը իմն է։</verse>
				<verse number="12">Ես չեմ լռիլ նորա անդամների մասին, նաեւ նորա զօրութեան ու գեղեցիկ կարգաւորութեան մասին։</verse>
				<verse number="13">Ո՞վ է կարող բանալ նորա զգեստի երեսը, նորա զոյգ կզակների մէջն ո՞վ կմտնէ։</verse>
				<verse number="14">Նորա երեսի դռները ո՞վ է կարող բանալ. Նորա ակռաների շուրջը երկիւղ կայ։</verse>
				<verse number="15">Նորա վահանների ամրութիւնը իր խրոխտութիւնն է. Կպուած են՝ պինդ կնքուած.</verse>
				<verse number="16">Այնպէս փակած է մէկը միւսին, որ քամի էլ չի անցնիլ նորանց միջովը.</verse>
				<verse number="17">Մէկզմէկու կցուած են, իրար բռնած են եւ իրարից չեն բաժանուիլ։</verse>
				<verse number="18">Նորա փռշտալը փայլում է լոյսի պէս, նորա աչքերը արշալոյսի արտեւանանց նման են։</verse>
				<verse number="19">Նորա երախիցը ջահեր են դուրս գալիս, կրակի կայծեր են թռչոտում։</verse>
				<verse number="20">Քթածակերիցը ծուխ է դուրս գալիս, ինչպէս եռացող սան եւ կաթսայ,</verse>
				<verse number="21">Նորա շունչը կայծերն է վառում, եւ բոց է քլքլում նորա բերանիցը։</verse>
				<verse number="22">Նորա պարանոցումը ոյժ է բնակվում, եւ նորա առաջից փախչում է երկիւղը։</verse>
				<verse number="23">Նորա ծալծալոտուած մսերը փակած են, ձուլուած են նորա վերայ անշարժ։</verse>
				<verse number="24">Սիրտը ձուլուած է քարի նման, եւ կարծես թէ տակի ջաղացաքարի պէս ձուլուած է։</verse>
				<verse number="25">Նա վեր կենալիս դողում են զօրաւորները, սարսափից շփոթվում են։</verse>
				<verse number="26">Նորան հասնող սուրը չի դիմանալ, նիզակը, գեղարդը, զրահն էլ։</verse>
				<verse number="27">Երկաթը նա յարդ է համարում. Պղինձը՝ փտած փայտի պէս։</verse>
				<verse number="28">Աղեղնաւորը նորան չի փախցնիլ, պարսաքարերը նորա համար մղեղ են դառնում։</verse>
				<verse number="29">Թակը դարմանի պէս է համարում. Ծաղր է անում տէգի ճօճալի վերայ.</verse>
				<verse number="30">Նորա տակին սրածայր խեցիներ կան. Կամնասայլ է փռում ցեխի վերայ։</verse>
				<verse number="31">Անդունդը եռացնում է սանի պէս, եւ ծովը եփող սպեղանիքի է դարձնում։</verse>
				<verse number="32">Ետեւիցը ճանապարհը լոյսի է տալիս, անդունդը սպիտակած մազի պէս է երեւում։</verse>
				<verse number="33">Երկրիս վերայ նորա նմանը չկայ, նա աներկիւղ է ստեղծուել։</verse>
				<verse number="34">Նա նայում է բոլոր բարձրութեան վերայ. Նա բոլոր հպարտութեան որդկանց վերայ թագաւոր է։</verse>
			</chapter>
			<chapter number="42">
				<verse number="1">Եւ Յոբը պատասխանեց Եհովային ու ասեց.</verse>
				<verse number="2">Գիտեմ որ ամեն բան կարող ես. Եւ քո դիտաւորութիւնը չի արգիլուիլ.</verse>
				<verse number="3">Ո՞վ է նա որ խորհուրդը նսեմացնէ անիմաստ խօսքերով։ Իրաւ՝ խօսել եմ, բայց չեմ հասկացել, ինձ համար անիմանալի են եղել, եւ ես չգիտէի։</verse>
				<verse number="4">Աղաչում եմ, լսիր որ խօսեմ, քեզ հարցնում եմ, եւ ինձ իմացրու.</verse>
				<verse number="5">Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։</verse>
				<verse number="6">Վասնորոյ նուաստանում եմ եւ զղջում հողի եւ մոխիրի վերայ։</verse>
				<verse number="7">Եւ երբոր Եհովան այս խօսքերը Յոբին ասել էր, յետոյ Եհովան ասեց Եղիփազ Թեմանացիին. Իմ բարկութիւնը բորբոքուել է քեզ դէմ ու քո երկու ընկերների վերայ, որովհետեւ իմ մասին ուղիղ չխօսեցիք իմ ծառայ Յոբի նման։</verse>
				<verse number="8">Ուրեմն հիմա ձեզ համար եօթը զուարակ ու եօթը խոյ առէք ու գնացէք իմ ծառայ Յոբի մօտ, եւ ողջակէզ մատուցրէք ձեզ համար, ու իմ ծառայ Յոբը աղօթք անէ ձեզ համար. Որովհետեւ նորան եմ ընդունում, որպէսզի չհատուցնուի ձեզ ձեր յիմարութիւնը. Որովհետեւ իմ մասին ուղիղ չխօսեցիք իմ ծառայ Յոբի նման։</verse>
				<verse number="9">Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սօքեցին ու Սօփար Նաամացին գնացին ու արին ինչպէս որ Եհովան ասել էր իրանց. Եւ Եհովան ընդունեց Յոբին։</verse>
				<verse number="10">Եւ Եհովան ետ դարձրեց Յոբի գերութիւնը, երբոր նա իր ընկերների համար աղօթեց. Նաեւ Եհովան կրկնապատիկ աւելացրեց Յոբի բոլոր սրացուածքը։</verse>
				<verse number="11">Այն ժամանակ նորա մօտ եկան բոլոր նորա եղբայրներն ու քոյրերը եւ նորա բոլոր ճանաչները ու նորա հետ հաց կերան նորա տանը, եւ նորան ցաւակցելով մխիթարում էին նորան այն ամեն փորձանքների համար, որ Եհովան բերել էր նորա վերայ. Եւ իւրաքանչիւրը նորան մի կեսիթա եւ մի ոսկի օղ տուին։</verse>
				<verse number="12">Եւ Եհովան օրհնեց Յոբի վերջը նորա սկզբիցն աւելի. Եւ նա ունեցաւ տասնեւչորս հազար ոչխար, եւ վեց հազար ուղտ, եւ հազար լուծ եզ, եւ հազար մատակ էշ։</verse>
				<verse number="13">Եւ նորան եղան եօթը որդիք եւ երեք աղջիկ։</verse>
				<verse number="14">Եւ մէկ աղջկան անունը Եմիմա, եւ երկրորդի անունը կասիա, եւ երրորդի անունը կերեն-հափուք դրաւ։</verse>
				<verse number="15">Եւ Յոբի աղջիկների պէս գեղեցիկ կանայք չէր գտնուիլ այն երկրումը. Եւ նորանց հայրը նորանց ժառանգութիւն տուաւ իրանց եղբայրների մէջ։</verse>
				<verse number="16">Եւ Յոբը սորանից յետոյ հարիւր քառասուն տարի ապրեց եւ տեսաւ իր որդիքն ու որդկանցը որդիքը՝ չորս սերունդ։</verse>
				<verse number="17">Եւ Յոբը մեռաւ ծերացած եւ օրերիցը կշտացած։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="19">
			<chapter number="1">
				<verse number="1">Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում.</verse>
				<verse number="2">Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։</verse>
				<verse number="3">Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան։</verse>
				<verse number="4">Այսպէս չեն ամբարիշտները, այլ ինչպէս դարմանի մղեղ, որ քամին ցրիւ է տալիս։</verse>
				<verse number="5">Սորա համար ամբարիշտները չեն կանգնիլ դատաստանի մէջ, եւ ոչ մեղաւորները՝ արդարների ժողովի մէջ։</verse>
				<verse number="6">Որովհետեւ Տէրը ճանաչում է արդարների ճանապարհը. բայց ամբարիշտների ճանապարհը կկորչի։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։</verse>
				<verse number="2">Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ</verse>
				<verse number="3">Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։</verse>
				<verse number="4">Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։</verse>
				<verse number="5">Այն ժամանակ նա կխօսի նորանց հետ իրան բարկութիւնովը, եւ իրան սրտմտութիւնովը կշփոթեցնէ նորանց։</verse>
				<verse number="6">Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ։</verse>
				<verse number="7">Կպատմեմ հրամանը. Տէրն ասեց ինձ. Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ.</verse>
				<verse number="8">Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կտամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք։</verse>
				<verse number="9">Երկաթի գաւազանով կջարդես նորանց, եւ բրուտի ամանի պէս կփշրես նորանց։</verse>
				<verse number="10">Եւ հիմա, ով թագաւորներ, խոհեմացէք, եւ խրատուեցէք, ով երկրի դատաւորներ։</verse>
				<verse number="11">Վախով ծառայեցէք Տիրոջը, եւ դողալով ցնծացէք։</verse>
				<verse number="12">Որդիին համբուրեցէք, որ չբարկանայ, եւ դուք չկորչիք ճանապարհումը. որովհետեւ նորա բարկութիւնը շուտով կվառուի. երանի այն ամենին որ նորան են յուսացած։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Ով Տէր, ո՞րքան շատացան իմ թշնամիները. Շատերը վեր են կենում ինձ վերայ։</verse>
				<verse number="2">Շատերն ասում են իմ անձի համար, թէ Սորա համար փրկութիւն չկայ Աստուծոյ մօտ։ (Սէլա։)</verse>
				<verse number="3">Բայց դու, Տէր, իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը։</verse>
				<verse number="4">Իմ ձայնովն աղաղակում եմ դէպի Տէրը, եւ նա պատասխանում է ինձ իրան սուրբ սարիցը։ (Սէլա։)</verse>
				<verse number="5">Ես պառկեցի եւ քնեցի, եւ զարթնեցի, որովհետեւ Տէրը պահպանում է ինձ։</verse>
				<verse number="6">Ես չեմ վախիլ բիւրաւոր ժողովրդից, որ չորս կողմովս պատել են։</verse>
				<verse number="7">Վեր կաց, Տէր, փրկիր ինձ, ով իմ Աստուած. որովհետեւ դու իմ ամեն թշնամիների թուշին խփում ես, եւ ամբարիշտների ատամները փշրում ես։</verse>
				<verse number="8">Տիրոջն է փրկութիւնը. քո ժողովրդի վերայ լինի քո օրհնութիւնը։ (Սէլա։)</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Երբոր կանչեմ, լսիր ինձ, ով իմ արդարութեան Աստուած. դու որ նեղութեան մէջ ազատեցիր ինձ, ողորմիր ինձ ու լսիր իմ աղօթքը։</verse>
				<verse number="2">Ով մարդկանց որդիք, մինչեւ ե՞րբ պիտի իմ փառքը ամօթ դառնայ, եւ ունայն բան պիտի սիրէք եւ ստութիւն պիտի խնդրէք։ (Սէլա։)</verse>
				<verse number="3">Բայց ճանաչեցէք, որ Տէրն ընտրել է իր սուրբին. Տէրը լսում է, երբոր կանչում եմ նորան։</verse>
				<verse number="4">Դողացէք եւ մի մեղանչէք. խօսեցէք ձեր սրտերի հետ ձեր անկողիններումը եւ լուռ կացէք, (Սէլա։)</verse>
				<verse number="5">Արդարութեան զոհեր ընծայեցէք, եւ Տիրոջը յուսացէք։</verse>
				<verse number="6">Շատերն ասում են թէ բարին ո՞վ ցոյց կտայ մեզ. բարձրացրու մեզ վերայ քո երեսի լոյսը, Տէր։</verse>
				<verse number="7">Դու ուրախութիւն տուիր իմ սրտին՝ նորանց ցորենի եւ գինիի շատանալու ժամանակիցն աւելի։</verse>
				<verse number="8">Ես խաղաղութիւնով կպառկիմ եւ կքնեմ. որովհետեւ դու ես միայն, ով Տէր, ինձ ապահովութեամբ բնակեցնում։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Տէր, ականջ դիր իմ խօսքերին, եւ միտքդ առ իմ աղաղակը։</verse>
				<verse number="2">Միտքդ դիր իմ աղաղակի ձայնին, ով իմ Թագաւոր եւ իմ Աստուած. որովհետեւ դէպի քեզի եմ աղաչում։</verse>
				<verse number="3">Տէր, առաւօտանց լսիր իմ ձայնը, առաւօտանց պատրաստ կլինիմ քեզ համար ու կսպասեմ։</verse>
				<verse number="4">Որովհետեւ դու անօրէնութեան հաճութիւն տուող Աստուած չես. չարը չի բնակուիլ քեզ մօտ։</verse>
				<verse number="5">Ամբարտաւանները չեն կենալ քո աչքի առաջին. Դու ատում ես բոլոր անօրէնութիւն գործողներին։</verse>
				<verse number="6">Դու կկորցնես սուտ խօսողներին. Տէրն արիւն թափող եւ նենգաւոր մարդիցը զզվում է։</verse>
				<verse number="7">Բայց ես քո շատ ողորմութիւնովը կմտնեմ քո տունը, եւ դէպի քո սուրբ տաճարը երկրպագութիւն կանեմ քո երկիւղովը։</verse>
				<verse number="8">Տէր, առաջնորդիր ինձ քո արդարութիւնովն իմ թշնամիների պատճառով. շիտակ արա քո ճանապարհն իմ առաջին։</verse>
				<verse number="9">Որովհետեւ նորանց բերանումը ճշմարտութիւն չկայ. նորանց ներսը չարութիւնով լիքն է, նորանց կոկորդը բաց գերեզման է. եւ իրանց լեզուովը նենգութիւն են անում։</verse>
				<verse number="10">Դատիր նորանց, ով Աստուած, թող վայր ընկնին իրանց խորհուրդներովը. իրանց շատ ամբարշտութիւնների համար դէն գցիր նորանց, որովհետեւ խռովութիւն են անում քեզ դէմ։</verse>
				<verse number="11">Բայց թող ուրախ լինին բոլոր քեզ յուսացողները. թող յաւիտեան ցնծան. որովհետեւ դու պահպանում ես նորանց. թող քեզանով զուարճանան քո անունը սիրողները։</verse>
				<verse number="12">Որովհետեւ դու օրհնում ես արդարին, ով Տէր, դու հաճութիւնով պատում ես նորան ինչպէս վահանով։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։</verse>
				<verse number="2">Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են։</verse>
				<verse number="3">Եւ իմ անձը շատ սարսափած է. եւ դու, ով Տէր, մինչեւ ե՞րբ։</verse>
				<verse number="4">Դարձիր, Տէր, փրկիր իմ անձը. ապրեցրու ինձ քո ողորմութեան համար։</verse>
				<verse number="5">Որովհետեւ մահի մէջ քեզ յիշել չկայ. գերեզմանումը ո՞վ կփառաւորէ քեզ։</verse>
				<verse number="6">Ես վաստակած եմ իմ հառաչանքներովը. բոլոր գիշերը լուանում եմ իմ անկողինը, եւ արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը։</verse>
				<verse number="7">Տրտմութիւնից մաշուեցաւ իմ աչքը, հնացաւ իմ նեղացնողների պատճառովը։</verse>
				<verse number="8">Հեռացէք ինձանից, ով բոլոր անօրէնութիւն գործողներ. որովհետեւ Տէրն իմ լացի ձայնը լսել է։</verse>
				<verse number="9">Տէրը լսեց իմ աղաչանքը. Տէրն ընդունում է իմ աղօթքը։</verse>
				<verse number="10">Թող ամաչեն ու շատ զարհուրին իմ ամեն թշնամիները. յետ դառնան և ամաչեն շուտով։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Ով Տէր՝ իմ Աստուած, ես քեզ վերայ եմ դրել իմ յոյսը. փրկիր ինձ իմ ամեն հալածողներիցը եւ ազատիր ինձ։</verse>
				<verse number="2">Որ իմ անձը առիւծի պէս չյափշտակէ եւ պատառէ, եւ ազատող չլինի։</verse>
				<verse number="3">Ով Տէր՝ իմ Աստուած, եթէ այս բանը արել եմ, եթէ անիրաւութիւն կայ իմ ձեռքերումը.</verse>
				<verse number="4">Եթէ չար եմ հատուցրել ինձ հետ խաղաղ լինողին, եւ կողոպտել եմ՝ ինձ զուր տեղը նեղացնողին.</verse>
				<verse number="5">Ապա թող թշնամին հալածէ իմ անձը եւ հասնէ նորան. եւ նա իմ կեանքը կոխ տայ գետնի վերայ, եւ իմ փառքը հողի մէջ բնակեցնէ։ (Սէլա։)</verse>
				<verse number="6">Վեր կաց, ո՜վ Տէր, քո բարկութիւնովը, բարձրացիր իմ նեղացնողների կատաղութեան համար, եւ արթնացիր ինձ համար դու՝ որ իրաւունք պատուիրեցիր։</verse>
				<verse number="7">Եւ ազգերի ժողովքը թող շրջապատէ քեզ, եւ նորանց վերայ դարձիր դէպի բարձր տեղերը։</verse>
				<verse number="8">Տէրը դատաստան է անում ազգերի վերայ. դատիր ինձ, Տէր, իմ արդարութեան պէս եւ իմ անմեղութեան պէս, որ ինձանում կայ։</verse>
				<verse number="9">Թող վերջանայ ամբարիշտների չարութիւնը, եւ հաստատիր արդարին. որովհետեւ դու սրտեր ու երիկամունքներ քննող ես, ով արդար Աստուած։</verse>
				<verse number="10">Իմ ասպարն Աստուած է, որ փրկում է սրտով ուղիղներին։</verse>
				<verse number="11">Աստուած արդար դատաւոր է, եւ Աստուած ամեն օր բարկանում է ամբարշտի վերայ,</verse>
				<verse number="12">Եթէ ետ չդառնայ, նա իր սուրը կսրէ, իր աղեղը լարել եւ պատրաստել է.</verse>
				<verse number="13">Եւ մահի գործիքներ է պատրաստել նորա համար, եւ իր նետերը բորբոքուած արաւ։</verse>
				<verse number="14">Ահա նա անօրէնութեան երկունք է քաշում. յղացած է չարութիւնով եւ ծնում է խաբէութիւն։</verse>
				<verse number="15">Հոր փորեց ու խորացրեց, բայց ինքն ընկաւ այն խորի մէջ՝ որ շինեց։</verse>
				<verse number="16">Նորա չարութիւնը կդառնայ նորա գլխի վերայ. եւ նորա անիրաւութիւնը վայր կգայ իր գագաթի վերայ։</verse>
				<verse number="17">Ես կգոհանամ Տէրիցը իր արդարութեան համար եւ սաղմոս կասեմ Բարձրեալ Տիրոջ անունին։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ, որ քո փառաւորութիւնը բարձրացնում ես երկնքից վեր։</verse>
				<verse number="2">Երեխաների եւ կաթնակերների բերանից զօրութիւն պատրաստեցիր քո թշնամիների պատճառովը, որ լռացնես թշնամիին եւ վրէժխնդրութիւն անողին։</verse>
				<verse number="3">Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,</verse>
				<verse number="4">Ինչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար։</verse>
				<verse number="5">Եւ մին քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը, բայց փառքով ու պատուով պսակեցիր նորան.</verse>
				<verse number="6">Դու իշխան կարգեցիր նորան քո ձեռքի գործքերի վերայ. ամեն բան նորա ոտքի տակ դրիր.</verse>
				<verse number="7">Ամեն ոչխարներն ու եզները եւ վայրի գազաններն էլ.</verse>
				<verse number="8">Երկնքի թռչունները ու ծովի ձկները, և ինչ որ ման է գալիս ծովի ճանապարհներումը։</verse>
				<verse number="9">Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Ես կգոհանամ քեզանից, Տէր, իմ բոլոր սրտովը. կպատմեմ քո ամեն հրաշքները։</verse>
				<verse number="2">Ուրախ կլինիմ ու կցնծամ քեզանով, սաղմոս կասեմ քո անունին, ով Բարձրեալ։</verse>
				<verse number="3">Իմ թշնամիները ետ դառնալիս՝ կործանվում եւ քո երեսիցը կորչում են։</verse>
				<verse number="4">Որովհետեւ դու արիր իմ դատաստանը եւ իրաւունքը. դու աթոռի վերայ նստեցիր, ով արդար դատաւոր։</verse>
				<verse number="5">Դու սաստեցիր հեթանոսներին եւ կորցրիր ամբարշտին. նորանց անունը ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="6">Թշնամիները վերջացան բոլորովին՝ յաւիտենական աւերակներ դարձան՝՝, եւ դու նորանց քաղաքները քանդեցիր, նորանց յիշատակը նորանց հետ կորաւ։</verse>
				<verse number="7">Բայց Տէրը յաւիտեան կայ. նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։</verse>
				<verse number="8">Եւ նա աշխարհքս արդարութիւնով կդատէ, եւ ազգերին ուղղութիւնով իրաւունք կանէ։</verse>
				<verse number="9">Եւ Տէրը ապաւէն է աղքատին, ապաւէն՝ նեղութեան ժամանակներում։</verse>
				<verse number="10">Եւ քեզ կյուսան քո անունը ճանաչողները. որովհետեւ դու չես ձգում քեզ խնդրողներին, Տէր։</verse>
				<verse number="11">Սաղմոս ասեցէք Տիրոջը, որ բնակվում է Սիօնումը. պատմեցէք նորա գործքերը ժողովուրդների մէջ։</verse>
				<verse number="12">Որովհետեւ արեան վրէժխնդիրը յիշեց նորանց. նա չմոռացաւ նեղուածների աղաղակը։</verse>
				<verse number="13">Ողորմիր ինձ, Տէր, եւ տես իմ նեղութիւնը, որ իմ ատողներիցն է. դու՝ որ մահի դռներիցը բարձրացնում ես ինձ.</verse>
				<verse number="14">Որ քո ամեն օրհնութիւնները պատմեմ Սիօնի աղջկան դռներումը, եւ քո փրկութիւնովը ցնծամ։</verse>
				<verse number="15">Հեթանոսները կուլ գնացին այն հորի մէջ որ շինեցին. եւ նորանց ոտները փաթաթուեցան այն վարմի մէջ, որ թագցրին։</verse>
				<verse number="16">Տէրը յայտնի եղաւ, նա դատաստան արաւ. ամբարիշտն իր ձեռքի գործքերումը բռնուեցաւ։ (Հիկկայօն. Սէլա։)</verse>
				<verse number="17">Ամբարիշտները դժոխքի մէջ պիտի ետ դառնան, եւ ամեն ազգերը, որ մոռանում են Աստուծուն։</verse>
				<verse number="18">Որովհետեւ աղքատն իսպառ չի մոռացուիլ, եւ խեղճի յոյսը յաւիտեան չի կորչիլ։</verse>
				<verse number="19">Վեր կաց, Տէր, որ մարդը չզօրանայ. թող հեթանոսները դատուին քո առաջին։</verse>
				<verse number="20">Տէր, ահ ու վախ դիր նորանց վերայ. թող հեթանոսներն իմանան որ մարդիկ են։ (Սէլա։)</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Ով Տէր, ի՞նչու ես հեռու կենում, եւ թագցնում քեզ նեղութեան ժամանակներումը։</verse>
				<verse number="2">Ամբարշտի ամբարտաւանութիւնովը այրվում է աղքատը. թող բռնուին այն չար խորհուրդներովը, որ հնարեցին։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկութիւնովը, եւ ագահն անիծում և անարգում է Տիրոջը։</verse>
				<verse number="4">Ամբարիշտն իր երեսի ամբարտաւանութիւնովն ասում է. Երբէք չի խնդրում, Աստուած չկայ. նորա բոլոր խորհուրդները սա է։</verse>
				<verse number="5">Նորա ճանապարհները խիստ են ամեն ժամանակ. քո դատաստանները բարձր են նորա երեսիցը. նա իր ամեն թշնամիների վերայ փքվում է։</verse>
				<verse number="6">Նա ասում է իր սրտումը. Ես ազգից ազգ չեմ շարժուիլ, չար բան չի գալ ինձ վերայ։</verse>
				<verse number="7">Նորա բերանը լիքն է անէծքով, նենգութիւնով եւ խաբէութիւնով. նորա լեզուի տակին ցաւ եւ անօրէնութիւն կայ։</verse>
				<verse number="8">Նա գիւղերի դարանն է մտնում, ծածուկ տեղը սպանում է անմեղին. նորա աչքերը ծածուկ նայում են խեղճի վերայ.</verse>
				<verse number="9">Թագուն տեղը դարանամուտ է լինում ինչպէս առիւծ իր որջին մէջ. դարան է մտնում, որ աղքատին յափշտակէ, եւ յափշտակում է աղքատին՝ նորան իր որոգայթին մէջ գցելով։</verse>
				<verse number="10">Եւ կուչ է գալիս պառկում. եւ խեղճերը ընկնում են նորա ճանկերի տակ։</verse>
				<verse number="11">Նա իր սրտումն ասում է. Աստուած մոռացաւ, իր երեսը թագցրեց. նա չի տեսնիլ իսպառ։</verse>
				<verse number="12">Վեր կաց, տէր՝ ով Աստուած, բարձրացրու քո ձեռքը. մի մոռանար նեղեալներին։</verse>
				<verse number="13">Ամբարիշտն ի՞նչու հայհոյէ Աստուծուն, եւ իր սրտումն ասէ՝ թէ Դու չես խնդրում։</verse>
				<verse number="14">Դու տեսնում ես. որովհետեւ դու մտիկ ես անում այն ցաւին ու նեղութեանը, որ քո ձեռքովը հատուցանես. աղքատն իրան քեզ է յանձնում. դու ես որբի օգնականը։</verse>
				<verse number="15">Կոտրիր ամբարշտի եւ չարի բազուկը, որ նորա չարութիւնը խնդրես եւ էլ չգտնես։</verse>
				<verse number="16">Տէրն է թագաւոր յաւիտեանս յաւիտենից, հեթանոսները կորչել են նորա երկրիցը։</verse>
				<verse number="17">Դու լսում ես աղքատների ցանկութիւնը. Տէր, հաստատիր նորանց սիրտը, և ականջ դիր,</verse>
				<verse number="18">Որ դատաստան անես որբին եւ խեղճին, որ երկրից եղող մարդը այլ եւս չհալածէ։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Տիրոջը յուսացայ, էլ ի՞նչպէս էք ասում իմ անձին՝ թէ Փախիր ձեր սարերը ինչպէս թռչուն։</verse>
				<verse number="2">Որովհետեւ ահա ամբարիշտներն աղեղ են լարում, և իրանց նետերը պատրաստում են չուանի վերայ, որ խաւարումը գցեն նորանց որ ուղիղ են սրտով։</verse>
				<verse number="3">Թէ որ հիմունքը քանդուին, արդարն ի՞նչ անէ։</verse>
				<verse number="4">Տէրն իր սուրբ տաճարումն է. Տիրոջ աթոռը երկնքումն է. նորա աչքերը տեսնում են. նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին։</verse>
				<verse number="5">Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը։</verse>
				<verse number="6">Նա ամբարիշտների վերայ որոգայթներ՝ կրակ եւ ծծումբ կտեղայ, եւ նորանց բաժակի բաժինը այրող մրրիկ կլինի։</verse>
				<verse number="7">Որովհետեւ Տէրն արդար է և արդարութիւն է սիրում. ուղիղները կտեսնեն նորա երեսը։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Փրկիր, Տէր, որովհետեւ սուրբերը պակասուեցան. որովհետեւ հաւատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից։</verse>
				<verse number="2">Ամեն մարդ զուր բան է խօսում իր ընկերի հետ. նենգաւոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խօսում։</verse>
				<verse number="3">Տէրը կկտրէ ամեն նենգաւոր շրթունքները, եւ մեծ բաներ խօսող լեզուն,</verse>
				<verse number="4">Որ ասում են՝ թէ Մեր լեզուներովը զօրաւոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է տէր մեզ համար։</verse>
				<verse number="5">Խեղճերի նեղութեան և աղքատների հառաչելու համար հէնց հիմա վեր կկենամ, ասում է Տէրը. փրկութեան մէջը կդնեմ նորան որ փափաքում է նորան։</verse>
				<verse number="6">Տիրոջ խօսքերը մաքուր խօսքեր են, ինչպէս արծաթ որ բովի մէջ երկրի վերայ սրբուած և եօթն անգամ պարզուած է։</verse>
				<verse number="7">Դու, Տէր, կպահես նորանց, և կապրեցնես նորանց այս ազգիցը մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="8">Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս՝ երբոր անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Ով Տէր, մինչեւ ե՞րբ կմոռնաս ինձ իսպառ. {} մինչեւ ե՞րբ կթագցնես քո երեսն ինձանից։</verse>
				<verse number="2">Մինչեւ ե՞րբ պիտի հոգս անեմ իմ անձումը, եւ տրտմութիւն ունենամ օրերով իմ սրտումը. մինչեւ ե՞րբ պիտի իմ վերայ բարձրանայ իմ թշնամին։</verse>
				<verse number="3">Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած. լուսաւորիր իմ աչքերը, որ մահի մէջ չննջեմ.</verse>
				<verse number="4">Որ իմ թշնամին չասէ թէ Ես յաղթեցի նորան. եւ իմ նեղացնողները չցնծան, որ տեղիցս շարժուեցայ։</verse>
				<verse number="5">Բայց ես քո ողորմութեանն եմ յուսացած. թող իմ սիրտը ցնծայ քո փրկութիւնովը. թող ես Տիրոջն երգեմ, որ բարի արաւ ինձ։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չկայ. նորանք ապականուեցան և գարշելի եղան իրանց գործքերովը. ոչ ով չկայ որ բարի գործէ։</verse>
				<verse number="2">Տէրը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թէ կլինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ։</verse>
				<verse number="3">Ամենքը խոտորուեցան, եւ միասին անպիտացան. բարի գործող չկայ, մէկն էլ չկայ։</verse>
				<verse number="4">Մի՞թէ չեն իմանում ամեն անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կուտեն, եւ Տիրոջը չեն կանչում։</verse>
				<verse number="5">Այնտեղ վախենում են վախով. որովհետեւ Տէրը արդարների ցեղի մէջ է։</verse>
				<verse number="6">Խեղճի խորհուրդը ամօթ էք անում, որ Տէրը նորա յոյսն է։</verse>
				<verse number="7">Ո՜հ թէ Սիօնից գար Իսրայէլի փրկութիւնը. երբոր Տէրն իր ժողովրդի գերութիւնը դարձնէ՝ Յակոբը կցնծայ և Իսրայէլն ուրախ կլինի։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Տէր, ո՞վ կկենայ քո խորանումը, եւ ո՞վ կբնակուի քո սուրբ սարումը։</verse>
				<verse number="2">Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը։</verse>
				<verse number="3">Նա որ իր լեզուովը չէ բամբասում եւ իր ընկերին չար չէ անում, եւ իր դրացիի վերայ նախատինք չէ գցում.</verse>
				<verse number="4">Որ նորա աչքերի առաջին անարգուած է չարագործը. բայց Տէրից վախեցողներին պատիւ է տալիս, որ ընկերին երդում է անում եւ չէ փոփոխում.</verse>
				<verse number="5">Որ իր արծաթը վարձով չէ տալիս, եւ անմեղի դէմ կաշառք չէ առնում. ով որ այս անէ, չի շարժուիլ տեղիցը յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Պահիր ինձ, ով Աստուած, որովհետեւ քեզ եմ յուսացած։</verse>
				<verse number="2">Ասեցի Տիրոջը՝ թէ դու ես իմ Տէրը. բարիք չունիմ քեզանից ջոկ։</verse>
				<verse number="3">Սուրբերին, որ երկրումն են, եւ փառաւորներին՝ նորանց վերայ է իմ բոլոր հաճութիւնը։</verse>
				<verse number="4">Կշատանան նորանց ցաւերը, որ օտար Աստուծոյ ետեւից են վազում. ես չեմ մատուցանել նորանց ընծաները, որ արիւնից են. եւ նորանց անունները իմ շրթունքների վերայ չեմ առնիլ։</verse>
				<verse number="5">Տէրն է իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժինը. դու հաստատ պահում ես իմ ժառանգութիւնը։</verse>
				<verse number="6">Ինձ վիճակ ընկաւ ցանկալի տեղուանքը, եւ այս ժառանգութիւնը հաճոյ է ինձ։</verse>
				<verse number="7">Ես կօրհնեմ Տիրոջը, որ ինձ խրատ է տալիս. եւ գիշերն էլ իմ երիկամունքները յորդորում են ինձ։</verse>
				<verse number="8">Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ։</verse>
				<verse number="9">Սորա համար իմ սիրտն ուրախ է, եւ իմ փառքը ցնծում է. եւ մարմինս էլ յուսով կբնակուի։</verse>
				<verse number="10">Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ։</verse>
				<verse number="11">Դու ինձ ճանաչեցնում ես կեանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախութիւնների լիութիւն կայ, եւ քո աջ կողմը՝ քաղցրութիւններ՝ յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Ո՜վ Տէր, լսիր արդարութեան. մտիկ տուր աղաղակիս, եւ ականջ դիր իմ աղօթքին, որ սուտ շրթունքներից չէ։</verse>
				<verse number="2">Թող քո երեսիցը դուրս գայ իմ դատաստանը. թող քո աչքերը նային ուղղութեան վերայ։</verse>
				<verse number="3">Դու փորձեցիր իմ սիրտը և գիշերումը քննեցիր. դու կրակով հալեցրիր ինձ եւ անիրաւութիւն չգտար ինձանում. ես միտքս դրել եմ՝ որ իմ բերանը պատուիրանազանց չլինի։</verse>
				<verse number="4">Մարդկանց գործերի նկատմամբ՝ քո շրթանց խօսքի պէս զգոյշ եմ կենում բռնաւոր ճանապարհներիցը։</verse>
				<verse number="5">Հաստատիր իմ գնացքը քո ճանապարհումը, որ ոտքերս չգլորուին։</verse>
				<verse number="6">Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ով Աստուած. ականջդ ինձ մօտ դարձրու. լսիր իմ խօսքերը։</verse>
				<verse number="7">Փառաւոր արա քո ողորմութիւնը, ով դու որ յուսացողներին փրկում ես նորանցից՝ որ քո աջ ձեռին հակառակ են կենում։</verse>
				<verse number="8">Պահիր ինձ ինչպէս աչքի բիբ, եւ քո թեւերի շուքի տակ ծածկիր ինձ։</verse>
				<verse number="9">Այն ամբարիշտներիցը՝ որ քանդում են ինձ. իմ անձի թշնամիներիցը, որ չորս կողմովս պաշարում են ինձ։</verse>
				<verse number="10">Նորանք փակում են իրանց պարարտ սիրտը, եւ իրանց բերանովը ամբարտաւանութիւն են խօսում։</verse>
				<verse number="11">Հիմա մեր գնացքի չորս կողմովը պատում են մեզ. եւ իրանց աչքերը դրած են, որ մեզ գետնի վերայ գցեն։</verse>
				<verse number="12">Նորանք նման են առիւծի, որ ցանկանում է գիշատել. եւ առիւծի ձագին, որ ծածուկ տեղերումը նստած է։</verse>
				<verse number="13">Վեր կաց, Տէր, առ նորան առաջը. նորան գետնի վերայ գցիր. եւ իմ անձը ապրեցրու ամբարիշտների ձեռքիցը քո սրովն։</verse>
				<verse number="14">Քո ձեռքովն, ով Տէր, ապրեցրու մարդկանցիցը՝ այս աշխարհքի մարդկանցիցը, որ նորանց բաժինը այս կեանքումն է. եւ լցնում ես նորանց փորը քո գանձերովը, որ նորանց որդիներն էլ կշտացած են, եւ մնացածը թողում են իրանց երեխաներին։</verse>
				<verse number="15">Բայց ես արդարութիւնով կտեսնեմ քո երեսը, եւ երբոր արթնանամ, կկշտանամ քո նմանութիւնովը։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Սրտանց սիրում եմ քեզ, ով Տէր՝ իմ զօրութիւնը։</verse>
				<verse number="2">Տէր, իմ վէմ, եւ իմ բերդ եւ իմ ազատիչ. իմ Աստուած, իմ ամրութիւն, որին ես յուսացած եմ։ Ով իմ ասպար եւ իմ փրկութեան եղջիւր, նա իմ բարձր աշտարակն է.</verse>
				<verse number="3">Ես օրհնեալ Տիրոջը կանչեցի, եւ իմ թշնամիներիցը կփրկուիմ։</verse>
				<verse number="4">Մահի լարերը շրջապատեցին ինձ, եւ կորստեան վտակները վախեցրին ինձ,</verse>
				<verse number="5">Գերեզմանի ցաւերը պատեցին ինձ, մահի որոգայթները հասան ինձ վերայ։</verse>
				<verse number="6">Ես իմ նեղութիւնումը կանչեցի դէպի Տէրը, եւ դէպի իմ Աստուածն աղաղակեցի. նա լսեց իմ ձայնը իր տաճարիցը. եւ իմ աղաղակը նորա առաջը հասաւ՝ նորա ականջներին։</verse>
				<verse number="7">Այն ժամանակ երկիրը դողաց ու շարժուեցաւ, եւ սարերի հիմունքները սարսափեցան եւ դողացին. որովհետեւ նա բարկացաւ։</verse>
				<verse number="8">Ծուխ դուրս եկաւ նորա քթիցը, եւ փչացնող կրակ՝ նորա բերանիցը. կայծակներ փայլատակեցին նորանից։</verse>
				<verse number="9">Նա խոնարհեցրեց երկինքը եւ վայր եկաւ, եւ մառախուղ կար նորա ոտների տակ։</verse>
				<verse number="10">Նա հեծաւ քերովբէի վերայ եւ թռաւ. եւ սլացաւ քամիի թեւերի վերայ։</verse>
				<verse number="11">Նա խաւարը ծածկոյթ դրաւ իր վերայ. խորան եղան նորան չորս կողմովը խաւարային ջուրերը եւ երկնքի ամպերը։</verse>
				<verse number="12">Նորա առաջին փայլող լոյսիցը նորա ամպերն անցան, կարկուտ եւ կրակի կայծակներ դառան։</verse>
				<verse number="13">Եւ Տէրը որոտաց երկնքումը, եւ Բարձրեալն իր ձայնը տուաւ կարկուտով եւ կրակի կայծակներով։</verse>
				<verse number="14">Եւ նա իր նետերն ուղարկեց եւ ցրուեց նորանց, եւ կայծակները գցեց եւ շփոթեցրեց նորանց։</verse>
				<verse number="15">Եւ երեւեցան ջրերի անդունդքը, եւ երկրի հիմունքը յայտնուեցան քո սաստելուցը, Տէր. քո բարկութեան հողմի փչելուցը։</verse>
				<verse number="16">Նա վերեւիցն ուղարկեց եւ բռնեց ինձ. նա շատ ջրերից հանեց ինձ։</verse>
				<verse number="17">Նա ազատեց ինձ իմ զօրաւոր թշնամիիցը, եւ իմ ատողներիցը, որ ինձանից զօրաւոր էին։</verse>
				<verse number="18">Նորանք իմ նեղութեան օրումը առաջս առան. բայց Տէրը նեցուկ եղաւ ինձ համար։</verse>
				<verse number="19">Եւ ինձ հանեց լայնարձակ տեղ եւ ինձ փրկեց. որովհետեւ հաւանեց ինձ։</verse>
				<verse number="20">Տէրը բարի է անում ինձ իմ արդարութեան պէս, եւ ինձ հատուցանում է իմ ձեռքի մաքրութեան պէս։</verse>
				<verse number="21">Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները եւ իմ Աստուածանից ամբարշտութիւնով չհեռացայ։</verse>
				<verse number="22">Որովհետեւ նորա ամեն իրաւունքներն իմ առաջն են, եւ ես նորա պատուիրանքներն ինձանից չեմ հեռացնում։</verse>
				<verse number="23">Ես անարատ եմ նորա առաջին, եւ զգուշանում եմ իմ անօրէնութիւնիցը։</verse>
				<verse number="24">Ուստի Տէրը հատուցանում է ինձ իմ արդարութեան պէս. իմ ձեռքի մաքրութեան պէս՝ նորա աչքի առաջին։</verse>
				<verse number="25">Ողորմածի հետ ողորմած ես. եւ անարատի հետ անարատ ես.</verse>
				<verse number="26">Իստակի հետ իստակ ես. եւ ծուռի հետ՝ ծուռ։</verse>
				<verse number="27">Որովհետեւ դու աղքատ ժողովրդին ապրեցնում ես. եւ բարձր աչքերը խոնարհեցնում ես։</verse>
				<verse number="28">Որովհետեւ դու լուսաւորում ես իմ ճրագը. Տէր Աստուածը լուսաւոր է անում իմ խաւարը.</verse>
				<verse number="29">Որովհետեւ քեզանով վազում եմ զօրքի վերայ. եւ իմ Աստուծովն անց եմ կենում պարսպի վերայից։</verse>
				<verse number="30">Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը կրակով մաքրուած է. նա պահապան է ամեն իրան յուսացողների համար.</verse>
				<verse number="31">Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Տէրիցը. եւ ո՞վ է վէմ մեր Աստուածանից ջոկ.</verse>
				<verse number="32">Այն Աստուածը, որ զօրութիւն է հագցնում ինձ. եւ իմ ճանապարհն անարատ անում.</verse>
				<verse number="33">Նա որ իմ ոտներն եղջերուների ոտների նման է շինում, եւ ինձ՝ բարձր տեղերումը կանգնեցնում.</verse>
				<verse number="34">Նա իմ ձեռքը վարժեցնում է պատերազմ անելու, որ իմ բազուկը պղնձի աղեղը լարեն։</verse>
				<verse number="35">Եւ տալիս ես ինձ քո փրկութեան վահանը, եւ քո աջը հաստատում է ինձ, եւ քո քաղցրութիւնը մեծացնում է ինձ։</verse>
				<verse number="36">Դու լայնարձակ ես անում իմ գնացքը իմ տակ, եւ իմ սրունքները չեն դողում։</verse>
				<verse number="37">Ես կհալածեմ իմ թշնամիները եւ նորանց կհասնեմ. եւ ետ չեմ դառնալ մինչեւ որ փչանան։</verse>
				<verse number="38">Ես կզարկեմ նորանց, որ չկարողանան վեր կենալ. նորանք իմ ոտների տակ կընկնեն։</verse>
				<verse number="39">Դու ինձ զօրութիւն ես հագցնում պատերազմի համար. եւ ինձ դէմ վեր կացածներին իմ տակն ես գցում։</verse>
				<verse number="40">Դու իմ թշնամիներին հալածական ես անում. եւ ես ինձ ատողներին կփչացնեմ։</verse>
				<verse number="41">Նորանք կանչում են, բայց փրկող չկայ. դէպի Տէրը՝ բայց նա նորանց չէ պատասխանում։</verse>
				<verse number="42">Ես կփշրեմ նորանց ինչպէս փոշի քամիի առաջին. դուրս կթափեմ նորանց ինչպէս փողոցի ցեխը։</verse>
				<verse number="43">Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակութիւնիցը, ինձ հեթանոսների վերայ գլուխ ես դնում. այն ժողովուրդը, որ ես նորան չէի ճանաչում, ծառայում է ինձ։</verse>
				<verse number="44">Հէնց ականջով լսելով՝ հնազանդուեցան ինձ. օտարների որդիքը ինձ շողոքորթեցին։</verse>
				<verse number="45">Օտարների որդիքը թուլացան, եւ սարսափում էին իրանց ապաստարաններիցը։</verse>
				<verse number="46">Կենդանի է Տէրը. եւ օրհնեալ է իմ Վէմը. եւ բարձրացած լինի իմ փրկութեան Աստուածը.</verse>
				<verse number="47">Այն Աստուածը՝ որ վրէժս առնում է, եւ ժողովուրդները հնազանդեցնում է իմ ներքեւը.</verse>
				<verse number="48">Որ փրկում է ինձ իմ թշնամիներիցը. եւ բարձրացնում է ինձ նորանցից, որ ինձ դէմ վեր կացան. դու ազատում ես ինձ անիրաւ մարդիցը։</verse>
				<verse number="49">Սորա համար հեթանոսների մէջ կգոհանամ քեզանից, ով Տէր. եւ քո անունին սաղմոս կասեմ։</verse>
				<verse number="50">Նա մեծացնում է իր փրկութիւնը իր թագաւորի համար. եւ ողորմութիւն է անում իր օծեալ Դաւիթին եւ նորա զաւակին մինչեւ յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը։</verse>
				<verse number="2">Օրը օրին խօսք է բղխում. եւ գիշերը գիշերին գիտութիւն է ցոյց տալիս։</verse>
				<verse number="3">Լեզու չկայ եւ խօսք չկայ. նորանց ձայնը լսելի չէ.</verse>
				<verse number="4">Բայց նորանց բարբառը դուրս է գալիս ամեն երկիր, եւ նորանց խօսքը մինչեւ աշխարհքի ծայրերը. արեգակի համար խորան դրաւ նորանց միջումը։</verse>
				<verse number="5">Եւ նա փեսայի նման դուրս է գալիս իր առագաստիցը, եւ զուարճանում է ինչպէս հսկայ որ իր ճանապարհը գնայ։</verse>
				<verse number="6">Նորա ելքը երկնքի մի ծայրիցը, եւ նորա գնացքը մինչեւ նորա միւս ծայրը. եւ ոչինչ չէ ծածկվում նորա տաքութիւնիցը։</verse>
				<verse number="7">Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։</verse>
				<verse number="8">Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը։</verse>
				<verse number="9">Տիրոջ վախը սուրբ է, մնում է յաւիտեան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար։</verse>
				<verse number="10">Նորանք աւելի ցանկալի են քան թէ ոսկի եւ քան թէ շատ մաքրուած ոսկի. էլ աւելի քաղցր են քան թէ մեղր եւ մեղրահաց։</verse>
				<verse number="11">Քո ծառան էլ նորանցով լուսաւորվում է. նորանց պահպանութիւնումը շատ հատուցում կայ։</verse>
				<verse number="12">Ո՞վ է իմանում իր սխալմունքները. ծածուկ սխալմունքներիցս էլ սուրբ արա ինձ։</verse>
				<verse number="13">Եւ պահիր քո ծառային ամբարտաւաններից, որ իշխանութիւն չանեն ինձ վերայ. այն ժամանակ անարատ կլինիմ եւ մեծ անօրէնութիւնից սուրբ կլինիմ։</verse>
				<verse number="14">Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ իմ Փրկիչ։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Տէրը լսէ քեզ նեղութեան օրումը, եւ Յակոբի Աստուծոյ անունը պաշտպանէ քեզ։</verse>
				<verse number="2">Նա քեզ օգնութիւն ուղարկէ սուրբ տեղիցը, եւ զօրացնէ քեզ Սիօնի միջիցը։</verse>
				<verse number="3">Նա յիշէ քո ամեն պատարագները, եւ քո ողջակէզներն ընդունէ. (Սէլա։)</verse>
				<verse number="4">Նա տայ քեզ քո սրտի ուզածի պէս, եւ կատարէ քո ամեն խորհուրդները։</verse>
				<verse number="5">Թող ցնծանք քո փրկութիւնովը. եւ դրօշակ բարձրացնենք մեր Աստուծոյ անունովը. Տէրը կատարէ քո ամեն խնդրուածները։</verse>
				<verse number="6">Հիմա իմացայ, որ Տէրը փրկում է իր օծեալին, եւ լսում է նորան իր սուրբ երկնքիցը՝ նորա աջի փրկութեան զօրութիւնովը։</verse>
				<verse number="7">Ոմանք կառքերով եւ ոմանք ձիերով են պարծենում. բայց մենք մեր Տէր Աստուծոյ անունը կյիշենք։</verse>
				<verse number="8">Նորանք թեքուեցան եւ վայր ընկան. բայց մենք վեր կացանք եւ կանգնեցինք։</verse>
				<verse number="9">Տէր, ապրեցրու թագաւորին, եւ լսիր մեզ մեր կանչելու օրը։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Ով Տէր, քո զօրութիւնովն ուրախ է թագաւորը, եւ ո՜րքան ցնծում է նա քո փրկութիւնովը։</verse>
				<verse number="2">Դու տուիր նորան իր սրտի ուզածը, եւ նորա շրթունքների խնդիրքը չարգելեցիր նորանից։ (Սէլա։)</verse>
				<verse number="3">Որովհետեւ դու բարի օրհնութիւններ ես բերում նորա առաջը, եւ մաքուր ոսկի պսակ ես դնում նորա գլխի վերայ։</verse>
				<verse number="4">Նա կեանք խնդրեց քեզանից, և դու նորան երկար օրեր տուիր յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="5">Մեծ է նորա փառքը քո փրկութիւնովը. պատիւ եւ փառք ես դնում նորա վերայ։</verse>
				<verse number="6">Որովհետեւ դու նորան օրհնութիւն ես շինում յաւիտեան. դու ուրախացնում ես նորան ուրախութիւնով քո երեսի առաջին։</verse>
				<verse number="7">Որովհետեւ թագաւորը Տիրոջն է յուսացած, եւ Բարձրելոյ ողորմութիւնովը չի սասանիլ։</verse>
				<verse number="8">Քո ձեռքը կգտնէ քո ամեն թշնամիներին. եւ քո աջը կգտնէ քեզ ատողներին։</verse>
				<verse number="9">Դու վառուած փռան նման կանես նորանց՝ երբոր բարկանաս. Տէրն իր բարկութիւնովը կկորցնէ նորանց, եւ կրակը կուտէ նորանց։</verse>
				<verse number="10">Նորանց պտուղը կկորցնես երկրիցը, եւ նորանց սերունդը մարդկանց որդիներիցը։</verse>
				<verse number="11">Ինչու որ նորանք չարութիւն պատրաստեցին քեզ դէմ, խորհուրդ հնարեցին եւ ոչինչ չկարողացան։</verse>
				<verse number="12">Որովհետեւ դու նորանց թիկունքը կդարձնես, եւ քո աղեղի լարերը կքաշես նորանց երեսի վերայ։</verse>
				<verse number="13">Ով Տէր, բարձրացիր զօրութիւնովդ. եւ մենք կօրհնենք եւ սաղմոս կասենք քո կարողութեանը։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչի համար ես թողել ինձ. հեռու ես իմ փրկութիւնիցը և իմ հառաչանքի խօսքերիցը։</verse>
				<verse number="2">Ով իմ Աստուած, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում. գիշերն էլ՝ բայց հանգստութիւն չկայ ինձ համար։</verse>
				<verse number="3">Բայց դու սուրբ ես, ով Իսրայէլի գովութիւնների մէջ բնակողդ։</verse>
				<verse number="4">Քեզ յուսացան մեր հայրերը. նորանք յուսացան եւ դու փրկեցիր նորանց։</verse>
				<verse number="5">Դէպի քեզ աղաղակեցին, եւ ազատուեցան. քեզ յոյս դրին եւ չամաչեցին։</verse>
				<verse number="6">Իսկ ես որդ եմ եւ չէ թէ մարդ. մարդկանց նախատինք եւ ժողովրդի անարգանք։</verse>
				<verse number="7">Ամեն ինձ տեսնողները ծաղր են անում ինձ. իրանց շրթունքները բաց են անում և գլուխ շարժում։</verse>
				<verse number="8">Նա Տիրոջը յուսացաւ, թող ազատէ դորան. թող փրկէ դորան՝ եթէ հաւանել է դորան։</verse>
				<verse number="9">Իրաւի՝ դու ես որ հանեցիր ինձ իմ մօր արգանդիցը. դու եղար իմ յոյսը՝ իմ մօր ծծի վերայ։</verse>
				<verse number="10">Ես իմ մօր արգանդիցը քեզ վերայ եմ գցուած. իմ մօր փորիցը դու ես իմ Աստուածը։</verse>
				<verse number="11">Մի հեռանար ինձանից, որովհետեւ նեղութիւնը մօտ է, որովհետեւ օգնութիւն անող չկայ։</verse>
				<verse number="12">Իմ չորս կողմը շատ զուարակներ պատեցին, եւ Բասանի զօրեղ եզները պաշարեցին ինձ։</verse>
				<verse number="13">Իրանց բերանը բաց արին ինձ վերայ, ինչպէս գոռող եւ յափշտակող առիւծ։</verse>
				<verse number="14">Ես ջուրի պէս թափուեցայ, եւ իմ ամեն ոսկորները լուծուեցան. սիրտս որովայնումս հալած մոմի պէս եղաւ։</verse>
				<verse number="15">Զօրութիւնս չորացաւ խեցիի պէս, եւ լեզուս քիմքիս է կպած. եւ դու մահի հողի մէջ դրիր ինձ։</verse>
				<verse number="16">Որովհետեւ շուները պատեցին ինձ, եւ չարերի ժողովքը շրջապատեցին ինձ. իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին։</verse>
				<verse number="17">Ես համարում եմ իմ ամեն ոսկորները, բայց նորանք նայում եւ դիտում են ինձ։</verse>
				<verse number="18">Շորերս բաժանում են իրանց մէջ, եւ պատմուճանիս վերայ վիճակ են գցում։</verse>
				<verse number="19">Բայց դու, ով իմ Տէր, մի հեռանար. ով իմ զօրութիւն, ինձ օգնութեան շտապիր։</verse>
				<verse number="20">Փրկիր իմ անձը սուրիցը, եւ իմ կեանքը՝ շան ձեռքիցը։</verse>
				<verse number="21">Ազատիր ինձ առիւծի բերանիցը, եւ պատասխանիր ինձ գոմէշի եղջիւրներիցն ազատելով։</verse>
				<verse number="22">Ես քո անունը կպատմեմ իմ եղբայրներին. ժողովրդի մէջ կօրհնեմ քեզ։</verse>
				<verse number="23">Ով Տէրիցը վախեցողներ, օրհնեցէք նորան. ով Յակոբի ամեն զաւակները, փառաւորեցէք նորան. եւ վախեցէք նորանից, ով Իսրայէլի բոլոր զաւակները։</verse>
				<verse number="24">Որովհետեւ նա չանարգեց եւ չարհամարհեց խեղճի խղճութիւնը, եւ չծածկեց նորանից իր երեսը. բայց երբոր նա աղաղակեց դէպի նորան՝ նա ականջ դրաւ։</verse>
				<verse number="25">Քեզ օրհնութիւն կտամ մեծ ժողովրդում. իմ ուխտը կկատարեմ նորանից վախեցողների առաջին։</verse>
				<verse number="26">Թող խեղճերն ուտեն եւ կշտանան. թող օրհնեն Տիրոջը նորան խնդրողները. ձեր սիրտը թող ապրի յաւիտեան։</verse>
				<verse number="27">Երկրի ամեն ծայրերը կյիշեն եւ Տիրոջ մօտ կդառնան. հեթանոսների ամեն ազգերը քո առաջին երկրպագութիւն կանեն։</verse>
				<verse number="28">Որովհետեւ Տիրոջն է թագաւորութիւնը, եւ նա իշխանութիւն է անում հեթանոսների մէջ։</verse>
				<verse number="29">Երկրի ամեն պարարտները կուտեն եւ երկրպագութիւն կանեն. նորա առաջին վայր կընկնեն ամեն հողը իջնողները, որ իրանց անձը չեն ապրեցնում։</verse>
				<verse number="30">Սերունդը կծառայէ նորան. նա Տիրոջը ազգ կհամարուի։</verse>
				<verse number="31">Կգան եւ նորա արդարութիւնը կպատմեն այն ծնուելու ժողովրդին. թէ Այս ամենը նա արաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ։</verse>
				<verse number="2">Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ.</verse>
				<verse number="3">Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։</verse>
				<verse number="4">Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։</verse>
				<verse number="5">Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես իւղով. իմ բաժակը խիստ լիքն է։</verse>
				<verse number="6">Հէնց բարիք եւ ողորմութիւն կգան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը. եւ Տիրոջ տանը կբնակուիմ շատ երկար ժամանակ։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Տիրոջն է երկիրը եւ նորա լիութիւնը. աշխարհը եւ նորա բնակիչները։</verse>
				<verse number="2">Որովհետեւ նա ինքը ծովերի վերայ հիմնեց նորան, եւ նորան գետերի վերայ հաստատեց։</verse>
				<verse number="3">Ո՞վ վեր կգնայ Տիրոջ սարը, եւ ո՞վ կկանգնի նորա սրբութեան տեղումը։</verse>
				<verse number="4">Նա, որ սուրբ է ձեռքով եւ անարատ սրտով. որ իր անձը անիրաւութեան չէ տալիս, եւ երդում չէ անում նենգութիւնով։</verse>
				<verse number="5">Նա օրհնութիւն կստանայ Տէրիցը եւ արդարութիւն՝ իր փրկութեան Աստուածանից։</verse>
				<verse number="6">Այս այն ազգն է որ խնդրում է նորան, որ խնդրում է քո երեսը, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)</verse>
				<verse number="7">Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները. եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։</verse>
				<verse number="8">Ո՞վ է այդ փառաց Թագաւորը. Տէրը` զօրաւոր եւ ուժեղ. Տէրը՝ ուժեղ պատերազմի մէջ։</verse>
				<verse number="9">Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները, եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։</verse>
				<verse number="10">Ո՞վ է այդ փառաց Թագաւորը։ Զօրաց Տէրը՝ նա է փառաց Թագաւորը։ (Սէլա։)</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Ով Տէր, դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։</verse>
				<verse number="2">Իմ Աստուած, քեզ եմ յուսացած, թող չամաչեմ. թող իմ թշնամիները չուրախանան ինձ վերայ։</verse>
				<verse number="3">Եւ ամեն քեզ սպասողները չեն ամաչիլ. բայց պիտի ամաչեն զուր տեղը անօրէնութիւն գործողները։</verse>
				<verse number="4">Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։</verse>
				<verse number="5">Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. քեզ եմ յոյս դրել ամեն օր։</verse>
				<verse number="6">Յիշիր, ով Տէր, քո ողորմութիւնները ու քո քաղցրութիւնները, որովհետեւ նորանք յաւիտեան կան։</verse>
				<verse number="7">Մի յիշիր իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. այլ քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր։</verse>
				<verse number="8">Բարի եւ ուղիղ է Տէրը. սորա համար մեղաւորներին սովորեցնում է ճանապարհը։</verse>
				<verse number="9">Նա առաջնորդում է հեզահոգիներին իրաւունքի մէջ. եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։</verse>
				<verse number="10">Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝ նորա ուխտն ու վկայութիւնը պահողների համար։</verse>
				<verse number="11">Ով Տէր, քո անունի համար քաւիր իմ անօրէնութիւնը, որ շատ է։</verse>
				<verse number="12">Ո՞վ է այն մարդը՝ որ վախենում է Տէրիցը. ահա կսովորեցնէ նորան այն ճանապարհը, որ ընտրել է։</verse>
				<verse number="13">Նորա անձը բարութեան մէջ կբնակուի. եւ նորա սերունդը երկիրը կժառանգէ։</verse>
				<verse number="14">Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից. եւ իր ուխտը սովորեցնում է նորանց։</verse>
				<verse number="15">Իմ աչքերը միշտ դէպի Տէրն են, որովհետեւ նա կհանէ իմ ոտքերը որոգայթից։</verse>
				<verse number="16">Ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մինակ եւ խեղճ եմ ես։</verse>
				<verse number="17">Սրտիս նեղութիւնները շատ են. հանիր ինձ իմ վիշտերիցը։</verse>
				<verse number="18">Մտիկ արա իմ խղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը։</verse>
				<verse number="19">Մտիկ արա իմ թշնամիներին, որ շատ են. եւ անիրաւ ատելութիւնով ատում են ինձ։</verse>
				<verse number="20">Պահիր իմ անձը եւ փրկիր ինձ. թող չամաչեմ. որովհետեւ քեզ եմ յուսացած։</verse>
				<verse number="21">Թող անարատութիւնն ու ուղղութիւնը պահեն ինձ. որովհետեւ քեզ եմ սպասում։</verse>
				<verse number="22">Ով Աստուած, փրկիր Իսրայէլին իր ամեն նեղութիւններիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Ով Տէր, իրաւունք արա ինձ, որովհետեւ ես անարատութիւնով գնացի, եւ Տիրոջը յուսացայ. ես չեմ սասանիլ։</verse>
				<verse number="2">Փորձիր ինձ, Տէր, եւ քննիր ինձ. փորձիր իմ երիկամունքները եւ իմ սիրտը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ քո ողորմութիւնն իմ աչքի առաջին է, եւ ես քո ճշմարտութիւնումն եմ գնում։</verse>
				<verse number="4">Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում, եւ կեղծաւորների հետ չեմ գնում։</verse>
				<verse number="5">Ես ատում եմ չարերի ժողովքը. եւ ամբարիշտների հետ չեմ նստում։</verse>
				<verse number="6">Լուանում եմ ձեռքերս անմեղութիւնով. եւ քո սեղանի չորս կողմովը պտոյտ եմ տալիս, ով Տէր։</verse>
				<verse number="7">Որ օրհնութեան ձայնը հնչեցնեմ. եւ քո ամեն սքանչելիքները պատմեմ։</verse>
				<verse number="8">Ով Տէր, ես սիրում եմ քո տան բնակութիւնը. եւ քո փառքի բնակուելու տեղը։</verse>
				<verse number="9">Մի կորցնիր իմ անձը մեղաւորների հետ. եւ իմ կեանքն արիւն թափող մարդկանց հետ.</verse>
				<verse number="10">Որ նորանց ձեռքումն անիրաւութիւն կայ, եւ նորանց աջը լցուած է կաշառքով։</verse>
				<verse number="11">Բայց ես գնում եմ անարատութիւնով, փրկի՜ր ինձ եւ ողորմի՜ր ինձ։</verse>
				<verse number="12">Իմ ոտը կանգնած է ուղղութիւնում, եւ կօրհնեմ Տիրոջը ժողովուրդների մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Տէրն է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափիմ։</verse>
				<verse number="2">Չարերն ինձ վերայ են գալիս որ իմ մարմինն ուտեն. իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են եւ վայր ընկնում։</verse>
				<verse number="3">Թէեւ զօրաբանակ էլ ինձ դէմ բանակ տայ, իմ սիրտը չի վախենալ. թէեւ պատերազմ էլ վեր կենայ ինձ դէմ, ես դարձեալ կյուսամ։</verse>
				<verse number="4">Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. եւ այն շատ կփափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ։</verse>
				<verse number="5">Որովհետեւ չար օրումը՝ նա ծածկում է ինձ իր խորանի մէջ. նա թագցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը, եւ բարձրացնում է ինձ վէմի վերայ։</verse>
				<verse number="6">Եւ հիմա իմ գլուխը կբարձրանայ իմ թշնամիների վերայ, որ իմ չորս կողմովը կան. եւ նորա խորանի մէջ գոհութեան պատարագներ կմատուցանեմ, կերգեմ եւ սաղմոս կասեմ Տիրոջը։</verse>
				<verse number="7">Լսիր, Տէր, իմ ձայնը՝ երբոր կանչեմ, եւ ողորմիր ինձ, եւ պատասխան տուր ինձ։</verse>
				<verse number="8">Իմ սիրտն ասում է քեզ քո խօսքը՝ թէ խնդրեցէք իմ երեսը. ահա, Տէր, ես էլ խնդրում եմ քո երեսը։</verse>
				<verse number="9">Մի ծածկիր ինձանից քո երեսը, մի մերժիր ծառայիդ քո բարկութիւնովը. դու ես իմ օգնութիւնը. մի հեռացնիր ինձ եւ մի թողուր ինձ, ով իմ փրկութեան Աստուած։</verse>
				<verse number="10">Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ։</verse>
				<verse number="11">Սովորեցրու ինձ, Տէր, քո ճանապարհը, եւ առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհում իմ թշնամիների պատճառով։</verse>
				<verse number="12">Մի մատնիր ինձ իմ նեղացնողների կամքին. որովհետեւ սուտ վկաներ են կանգնում ինձ դէմ՝ որ անօրէնութիւն են փչում։</verse>
				<verse number="13">Իսկ թէ որ ես հաստատ չհաւատայի՝ թէ Տիրոջ բարութիւնը կտեսնեմ կենդանեաց երկրումը։ …</verse>
				<verse number="14">Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. եւ սպասիր Տիրոջը։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Տէր, դէպի քեզ եմ կանչում. իմ Վէմ, լուռ մի կենար ինձանից. որ չլինի թէ դու ինձանից լուռ կենաս, եւ ես գերեզմանի մէջ մտնողներին նմանիմ։</verse>
				<verse number="2">Լսիր իմ աղաչանքի ձայնը՝ ես դէպի քեզ աղաղակելիս, երբոր իմ ձեռքը բարձրացնեմ դէպի քո սուրբ խորանը։</verse>
				<verse number="3">Մի կորցնիր ինձ ամբարիշտների հետ եւ անօրէնութիւն գործողների հետ, որ իրանց ընկերների հետ խաղաղութիւն են խօսում, բայց նորանց սրտերումը չարութիւն կայ։</verse>
				<verse number="4">Տուր նորանց իրանց գործքերի պէս եւ իրանց վարքերի չարութեան պէս՝ իրանց ձեռքի գործքերի պէս տուր նորանց. իրանց հատուցումը դարձրու նորանց։</verse>
				<verse number="5">Որովհետեւ միտք չեն դնում Տիրոջ գործքերին, եւ ոչ նորա ձեռքի գործքերին. նա կկործանէ նորանց եւ էլ չի շինիլ։</verse>
				<verse number="6">Օրհնեալ է Տէրը, որ լսում է իմ աղաչանքի ձայնին։</verse>
				<verse number="7">Տէրն է իմ զօրութիւնը եւ իմ վահանը. իմ սիրտը նորան է յուսացել, եւ նա ինձ օգնութիւն եղաւ. իմ սիրտը ցնծում է եւ ես իմ օրհնութիւնովը փառաբանում եմ նորան։</verse>
				<verse number="8">Տէրն իր ժողովրդի զօրութիւնն է. նա է փրկութեան զօրութիւնը իր օծեալին համար։</verse>
				<verse number="9">Փրկիր քո ժողովուրդը, եւ օրհնիր քո ժառանգութիւնը, եւ արածացրու նորանց, եւ բարձրացրու նորանց մինչեւ յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Տուէք Տիրոջը, ով Աստուծոյ որդիք, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։</verse>
				<verse number="2">Տուէք Տիրոջը իր անունի փառքը. երկրպագութիւն տուէք Տիրոջը սրբութեան զարդարանքով։</verse>
				<verse number="3">Տիրոջ ձայնը ջրերի վերայ է. փառաց Աստուածը որոտում է. Տէրը շատ ջրերի վերայ է։</verse>
				<verse number="4">Տիրոջ ձայնը զօրութիւնով է. Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է։</verse>
				<verse number="5">Տիրոջ ձայնը փշրում է մայրերը, եւ Տէրը փշրում է Լիբանանի մայրերը։</verse>
				<verse number="6">Եւ նորանց վեր վեր է վազել տալիս հորթերի նման, Լիբանանին եւ Սարիօնին ինչպէս գոմէշի հորթ։</verse>
				<verse number="7">Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։</verse>
				<verse number="8">Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տէրը դողացնում է Կադէս անապատը։</verse>
				<verse number="9">Տիրոջ ձայնը եղնիկներին ծնել է տալիս եւ ծմակները մերկացնում. եւ իր տաճարումն ամեն մէկը փառք է ասում նորան։</verse>
				<verse number="10">Տէրը նստում է ջրհեղեղի վերայ. եւ Տէրը թագաւոր կնստի յաւիտեան։</verse>
				<verse number="11">Տէրը զօրութիւն կտայ իր ժողովրդին. Տէրը կօրհնէ իր ժողովուրդը խաղաղութիւնով։</verse>
			</chapter>
			<chapter number="30">
				<verse number="1">Ես բարձրացնում եմ քեզ. ով Տէր, որ ազատեցիր ինձ, եւ իմ թշնամիներին չուրախացրիր ինձ վերայ։</verse>
				<verse number="2">Ով Տէր՝ իմ Աստուած, ես դէպի քեզ աղաղակեցի, եւ դու բժշկեցիր ինձ։</verse>
				<verse number="3">Տէր, դու իմ անձը հանեցիր գերեզմանիցը, եւ ինձ կենդանի պահեցիր փոսի մէջ մտնողներիցը։</verse>
				<verse number="4">Սաղմոս ասեցէք Տիրոջը, ով նորա սուրբեր, եւ փառաբանեցէք նորա սրբութեան յիշատակը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ նորա բարկութիւնը ակնթարթի չափ է, բայց նորա քաղցրութիւնը բոլոր կեանքումը. իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն։</verse>
				<verse number="6">Ես ասեցի իմ յաջողութիւնումը՝ թէ տեղիցս չեմ շարժուիլ յաւիտեան։</verse>
				<verse number="7">Տէր, քո հաճութիւնովն իմ սարը զօրաւոր արիր, բայց երբոր երեսդ թագցրիր՝ ես շփոթուեցի։</verse>
				<verse number="8">Տէր, դէպի քեզ եմ աղաղակում. եւ Տիրոջն եմ աղաչում։</verse>
				<verse number="9">Ի՞նչ օգուտ կայ իմ արիւնիցը՝ որ ես կորուստն ընկնեմ. մի՞թէ հողը կգոհանայ քեզանից եւ քո ճշմարտութիւնը կպատմէ՞։</verse>
				<verse number="10">Լսիր, Տէր, եւ ողորմիր ինձ. Տէր, օգնական եղիր ինձ։</verse>
				<verse number="11">Դու իմ սուգը ցնծութեան փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախութիւն հագցրիր ինձ։</verse>
				<verse number="12">Սորա համար թող փառքս սաղմոս ասէ քեզ եւ լուռ չկենայ. Ով Տէր՝ իմ Աստուած, յաւիտեան կգոհանամ քեզանից։</verse>
			</chapter>
			<chapter number="31">
				<verse number="1">Ով Տէր, ես քեզ եմ յուսացած, թող չամաչեմ յաւիտեան. քո արդարութիւնովը փրկիր ինձ։</verse>
				<verse number="2">Խոնարհեցրու քո ականջը ինձ մօտ. շուտով փրկիր ինձ. ինձ համար զօրաւոր վէմ եղիր եւ ամուր տուն՝ որ փրկես ինձ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ դու ես իմ վէմը եւ բերդը, եւ քո անունի համար առաջնորդիր ինձ եւ կառավարիր ինձ։</verse>
				<verse number="4">Հանիր ինձ որոգայթիցը, որ գաղտուկ լարեցին ինձ համար. որովհետեւ դու ես իմ զօրութիւնը։</verse>
				<verse number="5">Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին. դու փրկեցիր ինձ, ով Եհովայ, ճշմարիտ Աստուած։</verse>
				<verse number="6">Ատում եմ նորանց որ ունայն կուռքեր են պաշտում. բայց ես Տիրոջն եմ յուսացած։</verse>
				<verse number="7">Կցնծամ եւ ուրախ կլինիմ քո ողորմութիւնովը. որ իմ խեղճութիւնը տեսար եւ իմ անձի նեղութիւնը ճանաչեցիր.</verse>
				<verse number="8">Եւ ինձ թշնամիի ձեռքը չմատնեցիր. բայց իմ ոտները լայնարձակ տեղ կանգնեցրիր։</verse>
				<verse number="9">Ողորմիր ինձ, Տէր, որ նեղուած եմ. տրտմութիւնով մաշուեցաւ իմ աչքը, իմ անձը եւ իմ փորը.</verse>
				<verse number="10">Որովհետեւ իմ կեանքը վերջացաւ տխրութիւնով, եւ իմ տարիքը՝ հառաչանքով. իմ զօրութիւնը տկարացաւ իմ թշուառութիւնովը, եւ իմ ոսկորները մաշուեցան։</verse>
				<verse number="11">Իմ ամեն թշնամիների առաջին շատ նախատինք եղայ, մանաւանդ իմ դրացիների առաջին. եւ ահ ու վախ եղայ իմ բարեկամների համար. փողոցներումն ինձ տեսնողները փախչում են ինձանից՝</verse>
				<verse number="12">Մեռածի պէս մոռացուած եղայ սրտից. կորած ամանի նման եմ դառել։</verse>
				<verse number="13">Որովհետեւ շատերի բամբասանքը լսեցի. իմ չորս կողմովը ահ կայ. իրար հետ ժողովուելիս ինձ համար են խորհուրդ անում որ կեանքս վեր առնեն։</verse>
				<verse number="14">Բայց ես քեզ եմ յոյս դրած, ով Տէր. ասում եմ թէ Դու ես իմ Աստուածը։</verse>
				<verse number="15">Իմ ժամանակը քո ձեռքին է. փրկիր ինձ իմ թշնամիների ձեռքիցը եւ իմ հալածողներիցը։</verse>
				<verse number="16">Երեսդ փայլեցրու քո ծառայի վերայ. փրկիր ինձ քո ողորմութիւնովը։</verse>
				<verse number="17">Տէր թող չամաչեմ. որովհետեւ դէպի քեզ եմ կանչում. թող ամբարիշտներն ամաչեն եւ լռեն գերեզմանումը.</verse>
				<verse number="18">Թող պապանձուին սուտ շրթունքները՝ որ արդարին հակառակ անամօթութիւն են խօսում գոռոզութիւնով եւ անարգութիւնով։</verse>
				<verse number="19">Քանի՜ մեծ է քո բարութիւնը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար, եւ որ անում ես քեզ յուսացողներին. մարդկանց որդկանց առաջին։</verse>
				<verse number="20">Դու ծածկում ես նորանց քո երեսի ծածկոյթովը մարդի դաւաճանութիւնիցը. դու թագցնում ես նորանց քո խորանի մէջ լեզուների հակառակութիւնից։</verse>
				<verse number="21">Օրհնեալ է Տէրը, որ փառաւոր արաւ իր ողորմութիւնը ինձ վերայ մի ամուր քաղաքի մէջ։</verse>
				<verse number="22">Իսկ ես իմ շփոթութեան մէջ ասեցի թէ Ես դէն գցուեցայ քո աչքերի առաջիցը. բայց դարձեալ լսեցիր աղաղակիս ձայնին՝ երբոր ես դէպի քեզ աղաղակեցի։</verse>
				<verse number="23">Սիրեցէք Տիրոջը, ով նորա ամեն սուրբեր. Տէրը պահում է հաւատացեալներին. եւ աւելութիւնով հատուցանում է նորան, որ ամբարտաւանութիւն է գործում։</verse>
				<verse number="24">Քաջացէք եւ ձեր սրտերը թող զօրանան, դուք ամենքդ՝ որ Տիրոջն էք յոյս դրել։</verse>
			</chapter>
			<chapter number="32">
				<verse number="1">Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։</verse>
				<verse number="2">Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան՝ եւ նենգութիւն չկայ նորա հոգիի մէջ։</verse>
				<verse number="3">Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը։</verse>
				<verse number="4">Որովհետեւ ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վերայ. իմ թացութիւնը ամառուան չորութիւն դառաւ։ (Սէլա։)</verse>
				<verse number="5">Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չծածկեցի. ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը։ (Սէլա։)</verse>
				<verse number="6">Սորա համար ամեն բարեպաշտ աղօթք կանէ քեզ՝ քեզ գտնելու ժամանակումը. իրաւի շատ ջուրերի հեղեղները վեր կենալիս՝ չեն հասնիլ նորանց վերայ։</verse>
				<verse number="7">Դու ես իմ ապաստանը. նեղութիւնից կպահես ինձ. փրկութեան երգերով կպատես ինձ։ (Սէլա։)</verse>
				<verse number="8">Իմաստուն կանեմ քեզ, եւ կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կխրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կլինի։</verse>
				<verse number="9">Մի լինիք ինչպէս ձի եւ ջորի որ միտք չունին, որ նորանց կզակի մէջ սանձ եւ պախուրձ պէտք է դնել՝ որ չմօտենան քեզ։</verse>
				<verse number="10">Շատ ցաւ կայ ամբարշտի համար, բայց նա որ Տիրոջն է յուսացած՝ ողորմութիւն կպատէ նորան։</verse>
				<verse number="11">Ուրախացէք Տէրովը եւ ցնծացէք, ով արդարներ, եւ ցնծութեամբ աղաղակեցէք ամենքդ՝ որ ուղիղ էք սրտով։</verse>
			</chapter>
			<chapter number="33">
				<verse number="1">Ցնծացէք {0} Տէրով, ով արդարներ. ուղիղներին վայելում է {1} օրհնութիւն։</verse>
				<verse number="2">Գոհացէք Տէրիցը քնարով. {2} տասը թելաւոր սաղմոսարանով սաղմոս երգեցէք նորան։</verse>
				<verse number="3">{3} Նոր երգ երգեցէք նորան. քնարը լավ ածեցէք ցնծութեան բարձր աղաղակով:</verse>
				<verse number="4">Որովհետեւ ուղիղ է Տիրոջ խօսքը, եւ նորա ամեն գործերը հաւատարմութիւնով են:</verse>
				<verse number="5">{4} Նա արդարութիւն եւ իրաւունք է սիրում. {5} երկիրը լիքն է Տիրոջ ողորմութիւնովը:</verse>
				<verse number="6">{6} Տիրոջ խօսքովը երկինքն ստեղծուեցաւ, եւ {7} նորա բերանի հոգովը {8} նորա բոլոր զօրքերը:</verse>
				<verse number="7">{9} Նա ժողովում է ծովի ջուրերը ինչպէս դէզ, եւ անդունդները դնում է ամբարներում:</verse>
				<verse number="8">Թող Տերիցը վախենան ամեն երկիր. թող նորանից սարսափեն աշխարհքի ամեն բնակիչները:</verse>
				<verse number="9">Որովհետեւ {10} նա ասեց եւ եղաւ. նա հրամայեց եւ հաստատուեցաւ:</verse>
				<verse number="10">{11} Տէրը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները, եւ փչացնում է ժողովուրդների մտածմունքները:</verse>
				<verse number="11">{12} Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է յաւիտեան. նորա սրտի մտածմունքները՝ ազգից մինչեւ ազգ:</verse>
				<verse number="12">{13} Երանի այն ազգին՝ որ նորա Աստուածը Տէրն է, եւ այն ժողովրդին՝ որ նա իր համար ժառանգութիւն ընտրեց նորան:</verse>
				<verse number="13">{14} Տէրը մտիկ է անում երկնքիցը. տեսնում է մարդկանց ամեն որդիքը:</verse>
				<verse number="14">Իրան բնակութեան վայրիցը նայում է երկրի ամեն բնակիչների վերայ:</verse>
				<verse number="15">Նորանց ամենի սիրտը ստեղծողը, {15} նորանց ամեն գործքերը տեսնողը:</verse>
				<verse number="16">{16} Թագաւորը չէ փրկվում զօրքի շատութիւնով, եւ հսկան չէ պրծնում շատ զօրութիւնով:</verse>
				<verse number="17">{17} Սուտ է ձին փրկութեան համար. եւ իր շատ զօրութիւնովը չէ ազատում:</verse>
				<verse number="18">{18} Ահա Տիրոջ աչքը {19} նորանից վախեցողների վերայ է եւ նորանց վերայ՝ որ նորա ողորմութեանն են սպասում.</verse>
				<verse number="19">Որ փրկէ նորանց անձերը մահիցը, եւ {20} սովի ժամանակին նորանց կերակրէ:</verse>
				<verse number="20">{21} Մեր անձը մտիկ է տալիս Տիրոջը. {22} նա է մեր օգնութիւնն ու պահապանը:</verse>
				<verse number="21">Որովհետեւ նորանով է ուրախանում մեր {23} սիրտը. որ մենք նորա սուրբ անունին ենք յուսացած:</verse>
				<verse number="22">Տէր, քո ողորմութիւնը լինի մեզ վերայ՝ ինչպէս որ սպասում ենք քեզ:</verse>
			</chapter>
			<chapter number="34">
				<verse number="1">Տիրոջը կօրհնեմ ամեն ժամանակ. նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի։</verse>
				<verse number="2">Թող իմ անձը Տէրովը պարծենայ. խեղճերը թող լսեն եւ ուրախանան։</verse>
				<verse number="3">Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը։</verse>
				<verse number="4">Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ։</verse>
				<verse number="5">Նորան են մտիկ տալիս եւ լուսաւորվում. եւ նորանց երեսը չի ամաչիլ։</verse>
				<verse number="6">Այս խեղճը կանչեց, եւ Տէրը լսեց. եւ իր ամեն նեղութիւններիցը փրկեց սորան։</verse>
				<verse number="7">Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։</verse>
				<verse number="8">Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան։</verse>
				<verse number="9">Վախեցէք Տէրիցը, ով նորա սուրբեր, որովհետեւ նորանից վախեցողների համար պակասութիւն չկայ։</verse>
				<verse number="10">Առիւծի կորիւնները կարօտում են եւ սոված են. բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասութիւն չունին։</verse>
				<verse number="11">Եկէք, որդիք լսեցէք ինձ. ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ։</verse>
				<verse number="12">Ով մարդ, որ կեանք ես ուզում եւ լաւ օրեր սիրում, բարութիւն տեսնելու համար,</verse>
				<verse number="13">Պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ որ նենգութիւն չխօսեն։</verse>
				<verse number="14">Հեռացիր չարիցը եւ գործիր բարին. խնդրիր խաղաղութիւն եւ նորա ետեւիցը գնա։</verse>
				<verse number="15">Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։</verse>
				<verse number="16">Տիրոջ երեսը չարագործների վերայ է, որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ։</verse>
				<verse number="17">Արդարներն աղաղակում են եւ Տէրը լսում է. եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց։</verse>
				<verse number="18">Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին,</verse>
				<verse number="19">Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան։</verse>
				<verse number="20">Տէրը պահում է նորա ամեն ոսկորները որ նորանցից ոչ մէկն էլ չկոտրուի։</verse>
				<verse number="21">Չարութիւնը ամբարշտին կսպանէ, եւ արդարին ատողները կդատապարտուին։</verse>
				<verse number="22">Տէրը փրկում է իր ծառաների անձը, եւ բոլոր նորան յուսացողները չեն դատապարտուիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="35">
				<verse number="1">Հակառակիր, Տէր, ինձ հակառակողների հետ, եւ կռուիր ինձ հետ կռուողների հետ։</verse>
				<verse number="2">Վեր առ զէնքն ու վահանը, եւ վեր կաց ինձ օգնելու համար։</verse>
				<verse number="3">Հանիր գեղարդը եւ փակիր ճանապարհը իմ հալածողների դէմ. ասիր իմ անձին՝ Քո փրկութիւնը ես եմ։</verse>
				<verse number="4">Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը որոնողները. թող յետ դառնան եւ ամօթ լինին ինձ դէմ չար խորհողները։</verse>
				<verse number="5">Նորանք քամիի առաջի մղեղի պէս լինին. եւ Տիրոջը հրեշտակը հալածէ նորանց։</verse>
				<verse number="6">Նորանց ճանապարհը խաւար եւ գայթակղութիւն լինի. եւ Տիրոջ հրեշտակը նեղէ նորանց։</verse>
				<verse number="7">Որովհետեւ զուր տեղը փոս՝ որոգայթ շինեցին ինձ բռնելու համար. զուր տեղը հոր փորեցին իմ անձի համար։</verse>
				<verse number="8">Թող աւերում հասնէ նորան յանկարծակի. նորա լարած որոգայթը իրան բռնէ. աւերումով նորա մէջ ընկնէ։</verse>
				<verse number="9">Բայց իմ անձը պիտի ցնծայ Տէրովը, եւ ուրախանայ նորա փրկութիւնովը։</verse>
				<verse number="10">Իմ ամեն ոսկորները պիտի ասեն. Տէր, ո՞վ է քեզ նման՝ որ փրկում ես խեղճին իրանից զօրաւորիցը, եւ տնանկին ու աղքատին իրան յափշտակողիցը։</verse>
				<verse number="11">Սուտ վկաներ են վեր կենում, իմ չգիտացած բանը հարցնում են ինձանից։</verse>
				<verse number="12">Չար են հատուցանում ինձ բարիի տեղ՝ իմ անձն անժառանգ անելով։</verse>
				<verse number="13">Բայց ես քուրձ էի հագնում՝ նորանք հիւանդանալիս. իմ անձը ծոմով չարչարում էի. բայց իմ աղօթքը իմ ծոցն է դառնում։</verse>
				<verse number="14">Ես նորանց հետ վարվում էի ինչպէս իմ բարեկամի եւ իմ եղբօր հետ. եւ տրտմութեամբ ցածանում էի իր մօր համար սուգ անողի նման։</verse>
				<verse number="15">Սակայն ես սխալուելիս՝ նորանք ուրախանում են եւ ժողովվում. ժողովվում ինձ վերայ, որ խոցեն ինձ, եւ ես չգիտէի. հայհոյում են եւ չեն դադարում։</verse>
				<verse number="16">Խնջոյքի նուաստ ծաղրածուների հետ իրանց ատամները կրճտացնում են ինձ վերայ։</verse>
				<verse number="17">Տէր, մինչեւ ե՞րբ ես մտիկ տալու. ապրեցրու իմ անձը նորանց կորստիցը, իմ կեանքն՝ առիւծի կորիւններիցը։</verse>
				<verse number="18">Կգոհանամ քեզանից, Տէր, մեծ ժողովրդի մէջ, եւ կփառաբանեմ քեզ շատ ժողովքի մէջ։</verse>
				<verse number="19">Թող չուրախանան ինձ վերայ զուր տեղը ինձ թշնամութիւն անողները, եւ աչքով չանեն՝ ինձ առանց պատճառի ատողները։</verse>
				<verse number="20">Որովհետեւ նորանք խաղաղութիւն չեն խօսում. բայց նենգաւոր բաներ են մտածում երկրի վերայ հանգիստ լինողների դէմ։</verse>
				<verse number="21">Եւ իրանց բերանը բաց են անում լայնարձակ ինձ վերայ եւ ասում. Վա՜հ վա՜հ, հիմա մեր աչքերը տեսան։</verse>
				<verse number="22">Դու տեսար, Տէր, լուռ մի կենար. Տէր, մի հեռանար ինձանից։</verse>
				<verse number="23">Զարթիր եւ վեր կաց՝ ինձ իրաւունք անելու համար, ով իմ Աստուած եւ իմ Տէր, ինձ դատաստան անելու համար։</verse>
				<verse number="24">Դատաստան արա ինձ քո արդարութեան պէս, ով Տէր՝ իմ Աստուած, եւ թող չուրախանան ինձ վերայ։</verse>
				<verse number="25">Թող չասեն իրանց սրտումը՝ Ո՜հ, մեր փափաքը կատարուեց. թող չասեն՝ Մենք կուլ տուինք նորան։</verse>
				<verse number="26">Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ նեղութեան պատճառով ուրախացողները. թող ամօթ եւ անարգանք հագնեն ինձ վերայ պարծենցողները.</verse>
				<verse number="27">Թող ցնծան եւ ուրախ լինին նորանք, որ հաւանում են իմ արդարութեանը, եւ միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի, որ կամենում է իր ծառայի խաղաղութիւնը։</verse>
				<verse number="28">Եւ իմ լեզուն թող պատմէ քո արդարութիւնը, եւ ամեն օր քո գովասանքը։</verse>
			</chapter>
			<chapter number="36">
				<verse number="1">Անօրէնութեան խօսքը ամբարշտի համար իմ սրտումը սա է թէ Աստուծոյ վախը չկայ նորա աչքի առաջին։</verse>
				<verse number="2">Որովհետեւ քաղցր է թւում նա իր աչքումը, որ իր անօրէնութիւնը գտնէ եւ ատելութիւն գործէ։</verse>
				<verse number="3">Նորա բերանի խօսքերը անօրէնութիւն եւ նենգութիւն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց եւ բարի գործելուց։</verse>
				<verse number="4">Անօրէնութիւն է մտածում իր անկողնումը. կանգնած է այն ճանապարհի վերայ՝ որ բարի չէ. եւ չար գործելուցը չէ զզվում։</verse>
				<verse number="5">Տէր, քո ողորմութիւնը երկնքումն է, եւ քո ճշմարտութիւնը հասնում է մինչեւ ամպերը։</verse>
				<verse number="6">Քո արդարութիւնը ինչպէս Աստուծոյ սարերն է. եւ քո իրաւունքը ինչպէս մեծ անդունդ. դու ես փրկում մարդկանց եւ անասուններին, Տէր։</verse>
				<verse number="7">Ի՜նչ պատուական է քո ողորմութիւնը, ով Աստուած, եւ մարդկանց որդիքը քո թեւերի շուքի տակն են ապաւինած։</verse>
				<verse number="8">Նորանք լիանում են քո տան պարարտութիւնը. եւ քո հաճութեանց գետիցը խմել ես տալիս նորանց։</verse>
				<verse number="9">Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ մօտ է. եւ քո լոյսովն ենք տեսնում լոյս։</verse>
				<verse number="10">Շարունակիր քո ողորմութիւնը քեզ ճանաչողների վերայ, եւ քո արդարութիւնը՝ սրտով ուղիղների վերայ։</verse>
				<verse number="11">Թող ամբարտաւանի ոտքը իմ վերայ չգայ. եւ ամբարշտի ձեռքն ինձ չշարժէ տեղիցս։</verse>
				<verse number="12">Այնտեղ վայր կընկնեն անօրէնութիւն գործողները. դէն կգցուին եւ էլ չեն կարողանալ վեր կենալ։</verse>
			</chapter>
			<chapter number="37">
				<verse number="1">Մի բարկանար չարերի վերայ. մի նախանձիր անօրէնութիւն գործողներին։</verse>
				<verse number="2">Որովհետեւ նորանք խոտի պէս շուտով կկտրուին, եւ կանաչ խոտի պէս կթառամին։</verse>
				<verse number="3">Տիրոջը յուսա եւ բարի արա. բնակուիր երկրումը եւ հետեւիր ճշմարտութեանը։</verse>
				<verse number="4">Ցնծացիր Տէրով, եւ նա կտայ քեզ քո սրտի ուզածները։</verse>
				<verse number="5">Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. եւ նա կկատարէ։</verse>
				<verse number="6">Եւ քո արդարութիւնը դուրս կհանէ լոյսի պէս, եւ քո իրաւունքը՝ կէս օրուան պէս։</verse>
				<verse number="7">Համբերիր Տիրոջը եւ սպասիր նորան. մի բարկանար այն մարդի ճանապարհը յաջողուելիս՝ որ իր չար խորհուրդները կատարում է։</verse>
				<verse number="8">Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը. մի բարկանար՝ որ չար գործես։</verse>
				<verse number="9">Որովհետեւ չարերը կսատկեն, բայց Տիրոջն սպասողները երկիրը կժառանգեն։</verse>
				<verse number="10">Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չկայ. եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չկայ։</verse>
				<verse number="11">Բայց խոնարհները երկիրը կժառանգեն եւ կուրախանան խաղաղութեան առատութիւնովը։</verse>
				<verse number="12">Ամբարիշտը չար է մտածում արդարի դէմ. եւ իր ատամները կրճտեցնում է նորա վերայ։</verse>
				<verse number="13">Տէրը ծիծաղում է նորա վերայ. որովհետեւ տեսնում է՝ որ նորա օրը եկել է։</verse>
				<verse number="14">Սուրը հանում են ամբարիշտները եւ իրանց աղեղները լարում, որ խեղճին ու աղքատին վայր գցեն եւ սպանեն ճանապարհով ուղիղներին։</verse>
				<verse number="15">Բայց նորանց սուրն իրանց սրտի մէջ կմտնէ, եւ նորանց աղեղները կփշրուին։</verse>
				<verse number="16">Արդարի քիչ բանը լաւ է քան թէ շատ ամբարիշտների ճոխութիւնը։</verse>
				<verse number="17">Որովհետեւ ամբարիշտների բազուկները կփշրուին, իսկ արդարներին հաստատում է Տէրը։</verse>
				<verse number="18">Տէրը ճանաչում է արդարների օրերը, եւ նորանց ժառանգութիւնը յաւիտեան կլինի։</verse>
				<verse number="19">Նորանք չեն ամաչիլ չար ժամանակում, եւ սովի օրերումը կկշտանան։</verse>
				<verse number="20">Որովհետեւ ամբարիշտները կկորչեն, եւ Տիրոջ թշնամիները կոչնչանան ինչպէս արտերի պարարտութիւնը, կփչանան ծուխի պէս։</verse>
				<verse number="21">Ամբարիշտը փոխ է առնում եւ չէ վճարում, բայց արդարը ողորմած է եւ տալիս է։</verse>
				<verse number="22">Որովհետեւ նորա օրհնուածները երկիրը կժառանգեն, բայց նորա անիծուածները կսատկեն։</verse>
				<verse number="23">Տիրովն է հաստատվում մարդիս գնացքը, եւ նա հաւանում է նորա ճանապարհին։</verse>
				<verse number="24">Թէեւ վայր ընկնի՝ չի կործանուիլ, որովհետեւ Տէրը նորա ձեռքիցը բռնում է։</verse>
				<verse number="25">Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չտեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ։</verse>
				<verse number="26">Արդարը ամեն օր ողորմած է եւ փոխ է տալիս, եւ նորա զաւակը օրհնուած է։</verse>
				<verse number="27">Յետ քաշուիր չարիցը եւ բարիք արա, եւ յաւիտեան կմնաս։</verse>
				<verse number="28">Որովհետեւ Տէրն իրաւունք է սիրում եւ իր սուրբերին չէ թողում. նորանք յաւիտեան պահպանվում են, բայց ամբարիշտների զաւակը կսատկի։</verse>
				<verse number="29">Արդարները երկիրը կժառանգեն, եւ յաւիտեան կբնակուին նորանում։</verse>
				<verse number="30">Արդարի բերանը իմաստութիւն է խօսում. եւ նորա լեզուն իրաւունք է զրուցում։</verse>
				<verse number="31">Իր Աստուծոյ օրէնքն իր սրտումն է. նորա քայլերը չեն տատանուիլ։</verse>
				<verse number="32">Ամբարիշտը դիտում է արդարին, եւ ման է գալիս՝ որ սպանէ նորան։</verse>
				<verse number="33">Բայց Տէրը նորան չի թողիլ նորա ձեռքին, եւ չի դատապարտիլ նորան՝ երբոր նա դատուի։</verse>
				<verse number="34">Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կբարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. եւ կտեսնես ամբարիշտները սատակելիս։</verse>
				<verse number="35">Ես ամբարիշտը տեսայ գոռոզ եւ տեղը հաստատ ինչպէս լայնատարած դալար ծառ.</verse>
				<verse number="36">Բայց մին էլ անցնելիս, ահա չկար նա. ման եկայ նորան, եւ չգտնուեցաւ։</verse>
				<verse number="37">Իսկ արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։</verse>
				<verse number="38">Բայց անիրաւներն իրար հետ մէկտեղ կսատակեն. ամբարիշտների վերջը կորուստ է։</verse>
				<verse number="39">Եւ արդարների փրկութիւնը Տէրիցն է. նա նորանց զօրութիւնն է նեղութեան ժամանակում։</verse>
				<verse number="40">Եւ Տէրը կօգնէ նորանց եւ կազատէ նորանց. կազատէ նորանց ամբարիշտներիցը եւ կփրկէ նորանց, որովհետեւ նորան են յուսացած։</verse>
			</chapter>
			<chapter number="38">
				<verse number="1">Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը, եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։</verse>
				<verse number="2">Որովհետեւ քո նետերը խրուեցան իմ մէջը, եւ քո ձեռքը ծանրացաւ ինձ վերայ։</verse>
				<verse number="3">Չկայ իմ մարմնումը առողջութիւն քո բարկութեան պատճառով. իմ ոսկորներումը խաղաղութիւն չկայ իմ մեղքի համար։</verse>
				<verse number="4">Որովհետեւ իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. ինչպէս մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ։</verse>
				<verse number="5">Խոցերս հոտում եւ փտում են՝ իմ յիմարութեան համար։</verse>
				<verse number="6">Ես կեռացած եւ խիստ ցած ընկած եմ, եւ ամեն օր ման եմ գալիս սգաւոր։</verse>
				<verse number="7">Որովհետեւ իմ երիկամունքները լիքն են բորբոքումով, եւ առողջութիւն չկայ իմ մարմնումը։</verse>
				<verse number="8">Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։</verse>
				<verse number="9">Ով Տէր, քո առաջին է իմ բոլոր փափաքը. եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։</verse>
				<verse number="10">Սիրտս դողում է. զօրութիւնս թողել է ինձ. եւ իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ։</verse>
				<verse number="11">Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դէմ. եւ իմ ազգականները կանգնած են հեռուանց։</verse>
				<verse number="12">Եւ իմ անձը խնդրողները որոգայթ են լարում, եւ ինձ չար ուզողներն անօրէնութիւն են խօսում, եւ ամեն օր նենգութիւններ են հնարում։</verse>
				<verse number="13">Բայց ես խուլի պէս չեմ լսում, եւ համրի պէս՝ որ իր բերանը չէ բաց անում։</verse>
				<verse number="14">Եւ ես եղայ ինչպէս մարդ՝ որ չէ լսում, եւ որ նորա բերանումը փաստ չկայ։</verse>
				<verse number="15">Որովհետեւ ես քեզ եմ ապաւինում, Տէր. դու պատասխան կտաս, ով Տէր՝ իմ Աստուած։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ես ասեցի՝ Թող ինձ վերայ չուրախանան, որ իմ ոտքը սահելիս՝ ինձ վերայ պարծենան։</verse>
				<verse number="17">Որովհետեւ ես պատրաստ եմ ընկնելու համար. եւ իմ ցաւը միշտ առաջս է։</verse>
				<verse number="18">Որովհետեւ ես պատմում եմ իմ անօրէնութիւնը. եւ տրտմում եմ իմ մեղքի համար։</verse>
				<verse number="19">Բայց իմ թշնամիները կենդանի եւ զօրաւոր են. եւ ինձ զուր ատողները շատ են։</verse>
				<verse number="20">Եւ բարիի տեղ ինձ չար հատուցանողները հակառակում են ինձ, նորա փոխարէն որ ես հետեւում եմ բարի բանի։</verse>
				<verse number="21">Մի թողիր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած, մի հեռանար ինձանից։</verse>
				<verse number="22">Շուտ արա՝ որ ինձ օգնես, ով Տէր՝ իմ Փրկիչ։</verse>
			</chapter>
			<chapter number="39">
				<verse number="1">Ես ասեցի՝ թէ իմ ճանապարհները պահեմ լեզուովս մեղանչելից. իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է։</verse>
				<verse number="2">Բերանս փակեցի պապանձուելով. բարի բանից էլ լուռ կացայ, եւ ցաւս շատ գրգռուեցաւ։</verse>
				<verse number="3">Սիրտս ինձանում տաքացաւ. ես մտածելիս կրակ էր վառվում. խօսեցի իմ լեզուովը։</verse>
				<verse number="4">Տէր, ցոյց տուր ինձ իմ վերջը եւ իմ օրերի չափը թէ որքան է, թող իմանամ թէ քանի՜ անցաւոր եմ ես։</verse>
				<verse number="5">Ահա թիզի չափով կարգեցիր իմ օրերը, եւ իմ կեանքի ժամանակը ոչինչի պէս է քո առաջին. բոլորովին ունայն է ամեն մարդ՝ որքան հաստատ էլ լինի։ (Սէլա։)</verse>
				<verse number="6">Միայն պատկերի պէս է ման գալիս մարդը. միայն զուր տեղն է հոգս քաշում. հաւաքում է եւ չգիտէ թէ ով պիտի առնէ այն։</verse>
				<verse number="7">Եւ հիմա ի՞նչ բանի սպասեմ, ով Տէր. իմ յոյսը քեզ վերայ է։</verse>
				<verse number="8">Իմ ամեն անօրէնութիւններիցը փրկիր ինձ. ինձ յիմարի նախատինքը մի շինիր։</verse>
				<verse number="9">Ես լուռ եմ կենում, իմ բերանը չեմ բանում, որովհետեւ դու արիր։</verse>
				<verse number="10">Քո պատուհասը հեռացրու ինձանից. ես քո ձեռքի զարնելովը փչացայ։</verse>
				<verse number="11">Երբոր յանդիմանութիւնով խրատում ես մարդին իր անօրէնութիւնների համար. ապա նորա գեղեցկութիւնը ոչնչացնում ես ինչպէս ցեցից. իրաւի որ ունայն է ամեն մարդ։ (Սէլա։)</verse>
				<verse number="12">Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակին միտք դիր. իմ արտասուքին լուռ մի կենար. որովհետեւ ես քո առաջին պանդուխտ եմ եւ հիւր ինչպէս որ իմ ամեն հայրերը։</verse>
				<verse number="13">Թոյլ տուր ինձ զուարթանամ, որ տակաւին չեմ գնացել եւ ոչնչացել։</verse>
			</chapter>
			<chapter number="40">
				<verse number="1">Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա դէպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց։</verse>
				<verse number="2">Եւ ինձ հանեց կորստի հորիցը՝ տիղմոտ ցեխիցը, եւ վէմի վերայ կանգնացրեց ոտներս, եւ գնացքս հաստատեց։</verse>
				<verse number="3">Եւ նոր երգ դրաւ իմ բերանումը մեր Աստուծոյ օրհնութիւնը. շատերը կտեսնեն եւ կվախենան եւ Տիրոջը կյուսան։</verse>
				<verse number="4">Երանի այն մարդին որ նա իր յոյսը Տէրն է շինում, եւ ամբարտաւաններին ու ստութեան հետեւողներին չէ դառնում։</verse>
				<verse number="5">Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. եւ քո խորհուրդները մեզ վերայ են. ոչ ով քեզ հաւասար չէ. կպատմէի եւ կխօսէի նորանց, բայց համարից շատ են։</verse>
				<verse number="6">Պատարագի եւ ընծայի չհաւանեցիր, բայց ականջներս բաց արիր. ողջակէզ ու մեղքի համար պատարագ չպահանջեցիր.</verse>
				<verse number="7">Ապա ասեցի. Ահա ես գալիս եմ. գրքի տոմսումը գրուած է ինձ համար.</verse>
				<verse number="8">Քո կամքը կատարեալ կամեցայ, ով Աստուածս. եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է։</verse>
				<verse number="9">Ես արդարութիւն եմ քարոզում մեծ ժողովրդի մէջ. ահա իմ շրթունքները չեմ արգելում. Տէր, դու գիտես.</verse>
				<verse number="10">Քո արդարութիւնը չեմ թագցնում սրտիս մէջ. քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը պատմեցի. քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չեմ ծածկում մեծ ժողովքի առաջին։</verse>
				<verse number="11">Բայց դու, Տէր, մի հեռացնիր ինձանից քո գթութիւնը. քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը թող միշտ պաշտպանեն ինձ։</verse>
				<verse number="12">Որովհետեւ անթիւ չարիք պատեցին ինձ. իմ անօրէնութիւնները հասան ինձ վերայ՝ որ չեմ կարող տեսնել. աւելի շատ են իմ գլխի մազերիցը. եւ իմ սիրտը թողեց ինձ։</verse>
				<verse number="13">Տէր, հաճիր ինձ փրկելու. Տէր, շուտ արա՝ ինձ օգնիր։</verse>
				<verse number="14">Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը կորցնել խնդրողները. թող ետ դառնան եւ խայտառակ լինին իմ չարն ուզողները։</verse>
				<verse number="15">Իրանց ամօթի պատճառովը պիտի զարհուրին նորանք, որ ինձ ասում են Վահ վահ։</verse>
				<verse number="16">Թող ցնծան եւ ուրախանան քեզանով. ամեն քեզ խնդրողները. թող քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի։</verse>
				<verse number="17">Բայց ես խեղճ եմ եւ աղքատ. Տէրը հոգս է անում ինձ համար. իմ օգնութիւնն ու փրկութիւնը դու ես, ով իմ Աստուած, մի ուշանար։</verse>
			</chapter>
			<chapter number="41">
				<verse number="1">Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. նեղութեան օրումը Տէրը կփրկէ նորան։</verse>
				<verse number="2">Տէրը կպահէ նորան եւ կապրեցնէ նորան. նա երանելի կլինի երկրի վերայ. իր թշնամիների ցանկութեանը դու չես մատնիլ նորան։</verse>
				<verse number="3">Տէրը կմխիթարէ նորան տկարութեան անկողնում. դու նորա բոլոր անկողինը կփոխես իր հիւանդութեան ժամանակումը։</verse>
				<verse number="4">Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը. որովհետեւ քո առաջին մեղանչեցի։</verse>
				<verse number="5">Իմ թշնամիները չար են խօսում ինձ վերայ, ասելով. Նա ե՞րբ կմեռնի եւ անունը՝ կկորչի.</verse>
				<verse number="6">Եւ եթէ մինը ինձ տեսնելու է գալիս՝ ունայնութիւն է խօսում. նորա սիրտն անօրէնութիւն է հաւաքում իրանում, եւ դուրս է գնում ու ասում ուրիշին։</verse>
				<verse number="7">Ինձ ատողները միասին փսփսում են ինձ վերայ, եւ չարութիւն են հնարում ինձ դէմ։</verse>
				<verse number="8">Անօրէնութեան բան հասաւ նորա վերայ, եւ որ վայր ընկնի այլ եւս վեր չի կենալ։</verse>
				<verse number="9">Իմ յատուկ բարեկամ մարդն էլ՝ որ նորան յուսացայ, որ իմ հացս ուտում էր, ոտը բարձրացրեց ինձ վերայ։</verse>
				<verse number="10">Բայց դու, Տէր, ողորմիր ինձ եւ կանգնեցրու ինձ, եւ ես կհատուցանեմ նորանց։</verse>
				<verse number="11">Սորանով ճանաչում եմ որ դու ինձ հաճութիւն ունիս, որ թշնամիս չպարծենայ ինձ վերայ։</verse>
				<verse number="12">Բայց դու ինձ կպահպանես իմ անարատութեան մէջ. եւ ինձ քո երեսի առաջին կկանգնեցնես յաւիտեան։</verse>
				<verse number="13">Օրհնեալ լինի Տէրը՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. ամէն եւ ամէն։</verse>
			</chapter>
			<chapter number="42">
				<verse number="1">Ինչպէս որ եղջերուն փափաքում է ջրերի առուների, այնպէս էլ իմ անձը փափաքում է քեզ, ով Աստուած։</verse>
				<verse number="2">Իմ անձը ծարաւ է Աստուծուն՝ կենդանի Աստուծուն. ե՜րբ կգամ եւ նորա երեսի առաջին կերեւամ։</verse>
				<verse number="3">Իմ արտասունքն ինձ հաց եղաւ ցերեկ եւ գիշեր, որ ինձ ամեն օր ասում են. Ո՞ւր է քո Աստուածը։</verse>
				<verse number="4">Ես այս բաները յիշում եւ իմ հոգին թափում եմ ինձանում. որ բազմութեան հետ անց կենամ գնամ նորանց հետ մինչեւ Աստուծոյ տունը տօնախմբող ամբոխի հետ օրհնութեան եւ գովասանութեան ձայնովը։</verse>
				<verse number="5">Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ շփոթուած ես ինձանում։ Աստուծուն յուսացիր, որովհետեւ էլ կգոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն է։</verse>
				<verse number="6">Ով իմ Աստուած, իմ անձը տրտում է ինձանում. սորա համար յիշում եմ քեզ Յորդանանի երկրիցը եւ Հերմոնիցը եւ Փոքր սարիցը։</verse>
				<verse number="7">Անդունդն անդունդին կանչում է քո յորձանքների ձայնովը. քո ամեն կոհակները եւ ալիքները անց են կենում ինձ վերայ։</verse>
				<verse number="8">Ցերեկը Տէրը պատուիրում է իր ողորմութիւնը, եւ գիշերը օրհնութիւնը ինձ հետ կլինի. աղօթքս դէպի կենաց Աստուածն է։</verse>
				<verse number="9">Ասում եմ Աստուծուն. Ով իմ Վէմ, ի՞նչու մոռացար ինձ. ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։</verse>
				<verse number="10">Իմ ոսկորները փշրուելիս իմ թշնամիներն ինձ դեռ նախատինք էլ են տալիս եւ ամեն օր ինձ ասում. թէ Ո՞ւր է քո Աստուածը։</verse>
				<verse number="11">Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. որովհետեւ էլ կգոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն եւ իմ Աստուածն է։</verse>
			</chapter>
			<chapter number="43">
				<verse number="1">Դատաստան արա ինձ, ով Աստուած, եւ իմ իրաւունքը հաստատիր անսուրբ ազգի դէմ. նենգաւոր եւ անիրաւ մարդիցը փրկիր ինձ։</verse>
				<verse number="2">Որովհետեւ դու ես իմ զօրութեան Աստուածը. ի՞նչու ես ինձ դէն գցում. ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։</verse>
				<verse number="3">Ուղարկի քո լոյսը եւ քո ճշմարտութիւնը. նորանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դէպի քո սուրբ սարը եւ դէպի քո բնակարանները։</verse>
				<verse number="4">Եւ ես մտնեմ դէպի Աստուծոյ սեղանը իմ ուրախութեան եւ ցնծութեան Աստուծուն մօտ, եւ գոհանամ քեզանից քնարով, ով Աստուած՝ իմ Աստուածը։</verse>
				<verse number="5">Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. որովհետեւ էլ կգոհանամ նորանից՝ որ իմ երեսի փրկութիւնը եւ իմ Աստուածն է։</verse>
			</chapter>
			<chapter number="44">
				<verse number="1">Ով Աստուած, մեր ականջներովը լսեցինք. մեր հայրերը պատմեցին մեզ այն գործը, որ դու գործեցիր նորանց օրերումը՝ այն առաջի ժամանակներումը։</verse>
				<verse number="2">Դու քո ձեռքովը հեթանոսներին դուրս հանեցիր եւ նորանց տնկեցիր. չարչարեցիր ազգերը եւ նորանց փռեցիր։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ոչ թէ իրանց սրովը ժառանգեցին երկիրը, եւ ոչ իրանց բազուկը փրկեց իրանց. այլ քո աջը եւ քո բազուկը եւ քո երեսի լոյսը. որովհետեւ հաւանեցիր նորանց։</verse>
				<verse number="4">Դու ես իմ թագաւորը, ով Աստուած. հրամայեցիր Յակոբի փրկութիւնների համար։</verse>
				<verse number="5">Քեզանով գետինը գցեցինք մեր թշնամիներին. քո անունովը կոխ տուինք մեզ դէմ վեր կենողներին։</verse>
				<verse number="6">Որովհետեւ ես իմ աղեղին չեմ յուսացել, եւ իմ սուրը չէ փրկում ինձ։</verse>
				<verse number="7">Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներիցը, եւ ամօթ ես անում մեզ ատողներին։</verse>
				<verse number="8">Աստուծով կպարծենանք ամեն օր, եւ քո անունիցը կգոհանանք յաւիտեան։ (Սէլա։)</verse>
				<verse number="9">Բայց հիմա դէն գցեցիր եւ ամօթ արիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ։</verse>
				<verse number="10">Դու մեզ ետ ես դարձնում թշնամիիցը, եւ մեզ ատողները յափշտակում են մեզ իրանց համար։</verse>
				<verse number="11">Դու արիր մեզ՝ որ ոչխարի պէս կերակուր լինինք, եւ ցրուեցիր մեզ հեթանոսների մէջ։</verse>
				<verse number="12">Ծախեցիր քո ժողովուրդը ոչինչ փողով, եւ չհարստացար նորանց գնովը։</verse>
				<verse number="13">Դու մեզ նախատինք ես դնում մեր հարեւանների առաջին, ծաղր եւ խայտառակութիւն մեր չորս կողմում լինողների առաջին։</verse>
				<verse number="14">Դու մեզ առակ ես դնում հեթանոսների մէջ, եւ գլուխ շարժելու պատճառ՝ ազգերի մէջ։</verse>
				<verse number="15">Ամեն օր իմ նախատինքը իմ առաջին է. եւ իմ երեսի ամօթը ծածկում է ինձ,</verse>
				<verse number="16">Նախատողի եւ հայհոյողի ձայնիցը, թշնամիին եւ վրէժխնդրի երեսիցը։</verse>
				<verse number="17">Այս ամենը եկաւ մեզ վերայ, եւ քեզ չմոռացանք, եւ քո ուխտը չքանդեցինք։</verse>
				<verse number="18">Մեր սիրտը ետ չդարձաւ, եւ մեր գնացքը չծռուեցաւ քո ճանապարհիցը.</verse>
				<verse number="19">Թէեւ փշրեցիր մեզ չագալների տեղումը, եւ ծածկեցիր մեզ մահի շուքովը։</verse>
				<verse number="20">Եթէ մոռացած լինէինք մեր Աստուծոյ անունը, եւ մեր ձեռքերը մեկնած լինէինք դէպի օտար Աստուած.</verse>
				<verse number="21">Չէ՞ որ Աստուած կքննէր այս բանը. որովհետեւ նա գիտէ սրտի գաղտնիքները։</verse>
				<verse number="22">Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար, եւ մորթուելու ոչխարի պէս ենք համարվում։</verse>
				<verse number="23">Զարթնիր, ի՞նչու ես քնած, ով Տէր. վեր կաց, դէն մի գցիր իսպառ։</verse>
				<verse number="24">Ի՞նչու ես թագցնում քո երեսը, եւ մոռանում մեր խեղճութիւնը եւ նեղութիւնը։</verse>
				<verse number="25">Որովհետեւ մեր անձը խոնարհուեց հողի մէջ, եւ մեր փորը երկրին կպաւ։</verse>
				<verse number="26">Վեր կաց մեզ օգնութեան, եւ փրկիր մեզ քո ողորմութեան համար։</verse>
			</chapter>
			<chapter number="45">
				<verse number="1">Սիրտս բարի խօսք է բղխում. ես ասում եմ՝ թէ իմ քերթուածը թագաւորի համար է. իմ լեզուն ճարտար դպրի գրիչն է։</verse>
				<verse number="2">Դու մարդկանց որդիներիցը գեղեցկագոյն ես. շնորհք է թափուած քո շրթունքների վերայ. սորա համար Աստուած օրհնեց քեզ յաւիտեան։</verse>
				<verse number="3">Սուրդ մէջքդ կապիր ով Հզօր. նա է քո պատիւը եւ քո փառքը։</verse>
				<verse number="4">Եւ քո փառքովը յաջողուիր, եւ ձի հեծիր ճշմարտութեան, եւ հեզութեան, եւ արդարութեան համար. եւ քո աջ ձեռքը թող ահաւոր բաներ սովորեցնէ քեզ։</verse>
				<verse number="5">Քո նետերը սրուած են. ազգերը քո տակն են ընկնում. նորանք թագաւորի թշնամիների սիրտն են մտնում։</verse>
				<verse number="6">Ով Աստուած, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից կայ. քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։</verse>
				<verse number="7">Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում ես անօրէնութիւնը. սորա համար, ով Աստուած, օծեց քեզ քո Աստուածը ուրախութեան իւղովը աւելի քան քո ընկերներին։</verse>
				<verse number="8">Քո հանդերձները իսպառ զմուռ եւ հալուէ է եւ կասիա են. փղոսկրեայ պալատներիցը ուրախացնում են քեզ նուագարանով.</verse>
				<verse number="9">Թագաւորների աղջիկները քո պատուականների մէջ են. թագուհին կանգնած է քո աջ կողմը Ոփիրի ազնիւ ոսկիովը։</verse>
				<verse number="10">Լսիր, աղջիկ, եւ տես, խոնարհեցրու քո ականջը. եւ մոռացիր քո ժողովուրդը եւ քո հօր տունը։</verse>
				<verse number="11">Եւ ապա թագաւորը կցանկանայ քո գեղեցկութեանը. որովհետեւ նա է քո տէրը, երկրպագութիւն արա նորան։</verse>
				<verse number="12">Եւ Տիւրոսի աղջիկը ընծայով կներկայանայ. կխնդրեն քո երեսը ժողովրդի հարուստները։</verse>
				<verse number="13">Թագաւորի աղջիկը իսպառ փառաւոր է ներսումը. նորա հանդերձը ոսկեհուռ է.</verse>
				<verse number="14">Պաճուճեալ զարդարանքով ներս կտարուի թագաւորի մօտ. նորա ետեւիցը եկող աղջիկ ընկերները ներս կտարուին քեզ մօտ։</verse>
				<verse number="15">Ներս կտարուին ուրախութիւնով եւ ցնծութիւնով. եւ թագաւորի պալատը կմտնեն։</verse>
				<verse number="16">Քո հայրերի տեղ քո որդիքը կլինին, եւ իշխաններ կդնես նորանց ամեն երկրի վերայ։</verse>
				<verse number="17">Ես կյիշեմ քո անունը ազգից մինչեւ ազգ. սորա համար ժողովուրդները կփառաւորեն քեզ յաւիտեանս յաւիտենից։</verse>
			</chapter>
			<chapter number="46">
				<verse number="1">Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ։</verse>
				<verse number="2">Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին։</verse>
				<verse number="3">Թող գոռան եւ եռան նորա ջուրերը. թող սարերը դողդողան նորա ուռենալովը։ (Սէլա։)</verse>
				<verse number="4">Բայց գետն իր առուներովը կուրախացնէ Աստուծոյ քաղաքը՝ Բարձրելոյն սուրբ բնակարանները։</verse>
				<verse number="5">Աստուած նորա մէջ է. նա չի շարժուիլ. Աստուած օգնութիւն կանէ նորան առաւօտանց կանուխ։</verse>
				<verse number="6">Հեթանոսները խռովուեցան եւ թագաւորութիւնները շարժուեցան. նա իր ձայնը տուաւ եւ երկիրը հալուեցաւ։</verse>
				<verse number="7">Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)</verse>
				<verse number="8">Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ,</verse>
				<verse number="9">Որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով։</verse>
				<verse number="10">Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. բարձր կլինիմ հեթանոսների մէջ. բարձր կլինիմ երկրի վերայ։</verse>
				<verse number="11">Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)</verse>
			</chapter>
			<chapter number="47">
				<verse number="1">Ծափ տուէք, ամեն ժողովուրդներ. ցնծութեան ձայնով դէպի Աստուած աղաղակեցէք։</verse>
				<verse number="2">Որովհետեւ Տէրը Բարձրեալ եւ Ահաւոր է. մեծ Թագաւոր է ամեն երկրի վերայ,</verse>
				<verse number="3">Նա ժողովուրդներին մեր տակն է գցում, եւ ազգերին մեր ոտների ներքեւը։</verse>
				<verse number="4">Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգութիւնը՝ Յակոբի փառաւորութիւնը, որ նորան սիրում է։ (Սէլա։)</verse>
				<verse number="5">Աստուած բարձրանում է ցնծութեան օրհնութիւնով. Տէրը՝ փողի ձայնով։</verse>
				<verse number="6">Սաղմոս ասեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք մեր Թագաւորին, սաղմոս ասեցէք։</verse>
				<verse number="7">Որովհետեւ Աստուած ամեն երկրի Թագաւորն է. իմաստութեան երգ սաղմոսեցէք։</verse>
				<verse number="8">Աստուած Թագաւոր է հեթանոսների վերայ, Աստուած նստում է իր սրբութեան աթոռի վերայ։</verse>
				<verse number="9">Ժողովուրդների իշխանները հաւաքվում են՝ Աբրահամի Աստուծոյ ժողովուրդը. որովհետեւ երկրի վահանները Աստուծունն են. նա շատ բարձրացաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="48">
				<verse number="1">Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. մեր Աստուծոյ քաղաքումը՝ իր սուրբ սարի վերայ։</verse>
				<verse number="2">Գեղեցիկ բարձրութիւն՝ բոլոր երկրի ուրախութիւնն է Սիօն սարը, հիւսիսի կողմումն, մեծ Թագաւորի քաղաքը։</verse>
				<verse number="3">Աստուած յայտնի է նորա պալատներումն իբրեւ ապաւէն։</verse>
				<verse number="4">Որովհետեւ ահա թագաւորները ժողովուեցան եւ իրար հետ անց կացան։</verse>
				<verse number="5">Նորանք տեսան եւ զարմացան, շփոթուեցան եւ շուտով փախան։</verse>
				<verse number="6">Դողալը բռնեց նորանց այնտեղ եւ սաստիկ ցաւ՝ ինչպէս ծննդականի։</verse>
				<verse number="7">Դու արեւելեան հողմով փշրում ես Թարսիսի նաւերը։</verse>
				<verse number="8">Ինչպէս որ լսեցինք այնպէս էլ տեսանք Զօրաց Տիրոջ քաղաքումը՝ մեր Աստուծոյ քաղաքումը. Աստուած հաստատում է նորան մինչեւ յաւիտեան։ (Սէլա։)</verse>
				<verse number="9">Ով Աստուած, մենք մտածում ենք քո ողորմութեան վերայ, քո տաճարի մէջ։</verse>
				<verse number="10">Ինչպէս քո անունը, ով Աստուած, այնպէս էլ քո գովութիւնն է մինչեւ երկրի ծայրերը. արդարութիւնով լիքն է քո աջը։</verse>
				<verse number="11">Թող ուրախ լինի Սիօն սարը. եւ Յուդայի աղջիկները ցնծան քո դատաստաններովը։</verse>
				<verse number="12">Գնացէք Սիօնի չորս կողմովը, եւ նորան շրջապատեցէք. համարեցէք նորա աշտարակները։</verse>
				<verse number="13">Ուշադրութիւն արէք նորա բերդերին. քննեցէք նորա պալատները, որ պատմէք գալու ազգին.</verse>
				<verse number="14">Թէ այս Աստուածն է մեր Աստուածը միշտ եւ յաւիտեան. սա կառաջնորդէ մեզ մինչեւ ի մահ։</verse>
			</chapter>
			<chapter number="49">
				<verse number="1">Լսեցէք այս, ով ամեն ժողովուրդներ, եւ ականջ դրէք, ով աշխարհքի բոլոր բնակիչներ.</verse>
				<verse number="2">Հասարակ ու մեծ մարդիկ, հարուստ եւ աղքատ՝ ամենեքեան։</verse>
				<verse number="3">Իմ բերանը պիտի իմաստութիւն խօսի, եւ իմ սրտի խորհուրդը՝ իմացողութիւն։</verse>
				<verse number="4">Ես իմ ականջը կխոնարհեցնեմ դէպի առակ, եւ քնարով կբանամ իմ խրթին խօսքը։</verse>
				<verse number="5">Ի՞նչու վախենամ ես չար օրերումը, թէ իմ խորամանկ թշնամիի անօրէնութիւնը պատում է ինձ.</verse>
				<verse number="6">Որ նորանք իրանց ապրանքներին են յուսացած, եւ իրանց մեծ հարստութիւնովն են պարծենում։</verse>
				<verse number="7">Մարդ չէ կարող իր եղբօրը փրկել, և ոչ նորա փրկանքը տալ Աստուծուն.</verse>
				<verse number="8">Որովհետեւ թանգ է նորանց անձերի փրկանքը, եւ յաւիտեան կդադարի.</verse>
				<verse number="9">Թէեւ յաւիտեան ապրի եւ ապականութիւն չտեսնէ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ տեսնում է որ իմաստունները մեռնում են ինչպէս որ յիմարներն ու անմիտներն են կորչում՝ եւ իրանց հարստութիւնը ուրիշներին թողում։</verse>
				<verse number="11">Նորանց միտքը սա է՝ թէ իրանց տունը յաւիտեան է, իրանց բնակութիւնը՝ ազգից մինչեւ ազգ. նոքա իրանց անունովը կկանչուին երկիրներումը։</verse>
				<verse number="12">Բայց մարդս պատուի մէջ չէ մնում. նման է անասուններին որ կորչում են։</verse>
				<verse number="13">Սա է նորանց ճանապարհը որ յիմար են, եւ նորանց հետեւողները հաւանում են նորանց խօսքին։ (Սէլա։)</verse>
				<verse number="14">Ոչխարների պէս գերեզմանի մէջ են մատնվում. մահը նորանց հովիւն է եւ ուղիղները առաւօտանց կտիրապետեն նորանց. եւ նորանց կերպարանքը կմաշուի գերեզմանումը իրանց բնակարաններիցը դուրս։</verse>
				<verse number="15">Բայց Տէրն իմ անձը կփրկէ գերեզմանի ձեռքիցը. որովհետեւ նա ընդունում է ինձ։ (Սէլա։)</verse>
				<verse number="16">Մի վախենար երբոր մարդ հարստանայ, երբոր նորա տան փառքը շատանայ։</verse>
				<verse number="17">Որովհետեւ նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առնիլ իր հետ. նորա փառքը չի գնալ նորա ետեւից։</verse>
				<verse number="18">Թէեւ նա իր անձը օրհնում է իր կեանքումը, բայց քեզ կգովեն, որ բարի ես անում քեզ։</verse>
				<verse number="19">Նա կմտնէ իր հայրերի ազգի մօտ, որ մինչեւ յաւիտեան լոյս չեն տեսնիլ։</verse>
				<verse number="20">Մարդս՝ որ պատուի մէջ է եւ իմաստուն չէ, նման է անասուններին որ կորչում են։</verse>
			</chapter>
			<chapter number="50">
				<verse number="1">Աստուածների Աստուածը՝ Եհովան խօսում է. եւ կանչում է երկրին արեւելքիցը մինչեւ արեւմուտքը։</verse>
				<verse number="2">Սիօնի միջիցը՝ գեղեցկութեան կատարելութիւնիցը Աստուած փայլում է.</verse>
				<verse number="3">Մեր Աստուածը կգայ եւ լուռ չի կենալ. նորա առաջին փչացնող կրակ եւ նորա չորս կողմովը սաստիկ մրրիկ կայ։</verse>
				<verse number="4">Նա կանչում է երկնքին վերեւիցը, եւ երկրիս՝ որ իր ժողովրդին դատէ։</verse>
				<verse number="5">Ժողովեցէք ինձ մօտ իմ սրբերին, որ ինձ հետ ուխտ դրին զոհով։</verse>
				<verse number="6">Եւ երկինքը կպատմէ նորա արդարութիւնը. որովհետեւ Աստուած դատաւոր է։ (Սէլա։)</verse>
				<verse number="7">Լսիր, իմ ժողովուրդ, եւ ես խօսիմ. ով Իսրայէլ, եւ ես վկայութիւն տամ քեզ. ես եմ Աստուած, քո Աստուածը։</verse>
				<verse number="8">Քո պատարագների համար քեզ չեմ յանդիմանում, եւ քո ողջակէզները միշտ իմ առաջին են։</verse>
				<verse number="9">Քո տանիցն արջառ չեմ առնում, եւ ոչ այծեր՝ քո փարախներիցը։</verse>
				<verse number="10">Որովհետեւ իմն են անտառի ամեն գազանները եւ հազարաւոր սարերի անասունները։</verse>
				<verse number="11">Ես գիտեմ սարերի բոլոր թռչունները, եւ վայրի գազաններն իմ առաջին են։</verse>
				<verse number="12">Եթէ սովածանամ, քեզ չեմ ասիլ, որովհետեւ իմն է աշխարհքս եւ նորա լիութիւնը։</verse>
				<verse number="13">Մի՞թէ ես արջառների միս կուտեմ եւ այծերի արիւն կխմեմ։</verse>
				<verse number="14">Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը,</verse>
				<verse number="15">Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ։</verse>
				<verse number="16">Բայց ամբարշտին ասում է Աստուած. Քե՞զ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում։</verse>
				<verse number="17">Եւ խրատն ատում ես եւ իմ խօսքը քո յետի կողմն ես գցում։</verse>
				<verse number="18">Եթէ գող ես տեսնում, նորա հետ ես գնում. եւ քո բաժինը շնացողների հետ է։</verse>
				<verse number="19">Բերանդ չարութեան ես տալիս, եւ լեզուդ նենգութիւն է հնարում։</verse>
				<verse number="20">Նստում ես եւ եղբօրդ դէմ հակառակ խօսում. քո մօր որդիի վերայ բամբասանք ես անում։</verse>
				<verse number="21">Այս բաներն արիր դու եւ ես լուռ կացի. կարծեցիր թէ ես էլ քեզ նման եմ. բայց կյանդիմանեմ քեզ եւ քո աչքի առաջին կդնեմ։</verse>
				<verse number="22">Միտք արէք այս, ով Աստուծուն մոռացողներ, մի գուցէ ես յափշտակեմ, եւ ոչ ոք չլինի որ փրկէ։</verse>
				<verse number="23">Գոհութիւն պատարագ մատուցանողը փառաւորում է ինձ. եւ ով որ իր ճանապարհին զգուշանայ, նորան ցոյց կտամ Աստուծոյ փրկութիւնը։</verse>
			</chapter>
			<chapter number="51">
				<verse number="1">Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները։</verse>
				<verse number="2">Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է։</verse>
				<verse number="4">Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինիս քո խօսքերումը, եւ մաքուր լինիս քո դատաստանումը։</verse>
				<verse number="5">Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը։</verse>
				<verse number="6">Ահա դու սիրում ես ճշմարտութիւնը երիկամունքներում. եւ ծածուկ տեղը իմաստութիւն կսովորեցնես ինձ։</verse>
				<verse number="7">Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կլինիմ. լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կլինիմ։</verse>
				<verse number="8">Լսել տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն. թող ցնծան այն ոսկորները որ կոտրատեցիր։</verse>
				<verse number="9">Երեսդ թագցրու իմ մեղքերիցը, եւ իմ բոլոր անօրէնութիւնները ջնջիր։</verse>
				<verse number="10">Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։</verse>
				<verse number="11">Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից։</verse>
				<verse number="12">Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ կամաւոր հոգովը հաստատիր ինձ։</verse>
				<verse number="13">Ապա անօրէններին կսովորեցնեմ քո ճանապարհները. եւ մեղաւորները ետ կդառնան քեզ մօտ։</verse>
				<verse number="14">Փրկիր ինձ արիւնիցը, ով Աստուած՝ իմ փրկութեան Աստուածը. եւ իմ լեզուն կփառաբանէ քո արդարութիւնը։</verse>
				<verse number="15">Տէր, բաց արա իմ շրթունքները. եւ իմ բերանը կպատմէ քո գովութիւնը։</verse>
				<verse number="16">Որովհետեւ դու պատարագ չես ուզում. եթէ ոչ՝ ես կտայի քեզ. եւ ողջակէզներին չես հաւանում։</verse>
				<verse number="17">Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։</verse>
				<verse number="18">Բարի արա Սիօնին քո քաղցրութիւնովը. Երուսաղէմի պարիսպները շինիր։</verse>
				<verse number="19">Այն ժամանակ հաճոյ կլինին քեզ արդարութեան պատարագները՝ ողջակէզներն ու մատաղները. այն ժամանակ արջառներ կմատուցանեն քո սեղանի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="52">
				<verse number="1">Ի՞նչ ես պարծենում չարութիւնով, ով բռնաւոր. Աստուծոյ ողորմութիւնը ամեն օր կայ։</verse>
				<verse number="2">Քո լեզուն չարութիւն է հնարում, ինչպէս սուր ածելի նենգութիւն է գործում։</verse>
				<verse number="3">Դու չարն աւելի ես սիրում քան թէ բարին, սուտը՝ աւելի քան թէ ճշմարտութիւն խօսելը։ (Սէլա։)</verse>
				<verse number="4">Դու ամեն կորուստ բերող խօսքը եւ նենգաւոր լեզուն ես սիրում։</verse>
				<verse number="5">Աստուած էլ կկործանէ քեզ յաւիտեան. կխլէ եւ կհանէ քեզ քո բնակարանիցը. եւ քո արմատը կենդանեաց երկրիցը. (Սէլա։)</verse>
				<verse number="6">Եւ արդարները կտեսնեն եւ կվախենան, եւ նորա վերայ կծիծաղեն։</verse>
				<verse number="7">Ահա այն մարդը՝ որ Աստուծուն իրան զօրութիւն չարաւ, այլ իր մեծ հարստութեանը յուսացաւ եւ իր չարութիւնովը զօրացաւ։</verse>
				<verse number="8">Բայց ես կանաչացած ձիթենիի նման եմ Աստուծոյ տանը. ես Աստուծոյ ողորմութեանն եմ յուսացած յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="9">Ես քեզ պիտի գովեմ յաւիտեան, որ դու այս արիր. եւ քո անունիդ սպասեմ. որովհետեւ բարի է քո սրբերի առաջին։</verse>
			</chapter>
			<chapter number="53">
				<verse number="1">Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չկայ. նորանք ապականուեցան եւ գարշելի անօրէնութիւն արին. ոչ ով չկայ որ բարին անէ։</verse>
				<verse number="2">Աստուած երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ թէ կլինի՞ արդեօք մէկ իմաստուն՝ որ Աստուծուն խնդրէ։</verse>
				<verse number="3">Ամենքը ետ քաշուեցան եւ միասին անպիտանացան, բարի գործող չկայ, մէկն էլ չկայ։</verse>
				<verse number="4">Մի՞թէ չեն իմանում անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կուտեն, եւ Աստուծուն չեն կանչում։</verse>
				<verse number="5">Այնտեղ վախենում են վախով՝ ուր որ վախ չկայ, որովհետեւ Աստուած քեզ պատողների ոսկորները ցրվում է. դու ամօթ ես անում նորանց. որովհետեւ Աստուած դէն է գցում նորանց։</verse>
				<verse number="6">Ո՜հ թէ Սիօնիցը գար Իսրայելի փրկութիւնը. երբոր Աստուած իր ժողովրդի գերութիւնը դարձնէ, այն ժամանակ Յակոբը կցնծայ ու Իսրայէլն ուրախ կլինի։</verse>
			</chapter>
			<chapter number="54">
				<verse number="1">Ով Աստուած, քո անունովն ազատիր ինձ. եւ քո զօրութիւնովն իրաւունք արա ինձ։</verse>
				<verse number="2">Ով Աստուած, լսիր իմ աղօթքը. ականջ դիր իմ բերնի խօսքերին։</verse>
				<verse number="3">Որովհետեւ օտարները վեր կացան ինձ վերայ, եւ զօրաւորները խնդրում են իմ անձը, նորանք Աստուծուն չեն դնում իրանց աչքի առաջին. (Սէլա։)</verse>
				<verse number="4">Ահա Աստուած իմ օգնականն է. Տէրը պահպանում է իմ անձը։</verse>
				<verse number="5">Նա չարը կդարձնէ իմ թշնամիների վերայ. քո ճշմարտութիւնովը կորցրու նորանց.</verse>
				<verse number="6">Ես յօժար կամքով պատարագ կմատուցանեմ քեզ եւ քո անունը կգովեմ, ով Տէր, որովհետեւ բարի է։</verse>
				<verse number="7">Որովհետեւ դու ամեն նեղութիւնից փրկում ես ինձ. եւ իմ աչքը ուրախութիւնով նայում է իմ թշնամիների վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="55">
				<verse number="1">Ով Աստուած, ականջ դիր իմ աղօթքին, եւ քեզ մի թագցնիր իմ աղաչանքիցը։</verse>
				<verse number="2">Մտիկ արա ինձ վերայ եւ լսիր ինձ, որ մոլորուած եմ իմ տրտմութիւնումը եւ սուգ եմ անում.</verse>
				<verse number="3">Թշնամիի ձայնիցը եւ ամբարշտի նեղացնելուցը. որովհետեւ անօրէնութիւն են գցում ինձ վերայ, եւ բարկութիւնով հալածում են ինձ։</verse>
				<verse number="4">Իմ սիրտը դողաց ինձանում, եւ մահի սարսափը ընկաւ ինձ վերայ.</verse>
				<verse number="5">Վախ ու դող եկաւ ինձ վերայ, եւ սոսկում ծածկեց ինձ։</verse>
				<verse number="6">Եւ ես ասեցի. Ոհ թէ թեւ ունենայի աղաւնիի պէս, որ թռչէի եւ հանգչէի։</verse>
				<verse number="7">Ահա կփախչէի, կհեռանայի, անապատումը կկենայի։ (Սէլա։)</verse>
				<verse number="8">Կշտապէի որ ինձ համար ապաստան գտնեմ փոթորկալից քամիիցը եւ մրրկիցը։</verse>
				<verse number="9">Ով Տէր, կործանիր՝ բաժանիր նորանց լեզուն. որովհետեւ անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքումը։</verse>
				<verse number="10">Ցերեկ եւ գիշեր շրջապատում են նորա չորս կողմովը նորա պարիսպների վերայ. անօրէնութիւն եւ չարագործութիւն կայ նորա մէջ։</verse>
				<verse number="11">Անիրաւութիւն կայ նորա մէջ. եւ խաբէութիւն եւ զրկողութիւն չէ պակասում նորա փողոցներիցը։</verse>
				<verse number="12">Որովհետեւ եթէ թշնամին ինձ նախատինք տար՝ կհամբերէի. եւ եթէ ինձ ատողը պարծենար ինձ վերայ՝ կթագչէի նորանից։</verse>
				<verse number="13">Բայց դու ինձ հաւասար մարդ ես՝ իմ սրտակիցը եւ իմ բարեկամը.</verse>
				<verse number="14">Որ մենք իրար հետ քաղցրութիւնով խորհուրդ էինք անում եւ Աստուծոյ տունն էինք գնում ամբոխի հետ։</verse>
				<verse number="15">Թող մահ հասնէ նորանց վերայ, եւ կենդանի կենդանի խորտակուին դժոխքի մէջ. որովհետեւ չարութիւններ կան նորանց բնակարաններումը՝ նորանց ներսումը։</verse>
				<verse number="16">Բայց ես դէպի Աստուած կկանչեմ. եւ Տէրը կփրկէ ինձ։</verse>
				<verse number="17">Իրիկունն ու առաւօտը եւ կէս օրին ողբում եմ եւ հառաչում. եւ նա կլսէ իմ ձայնը։</verse>
				<verse number="18">Նա խաղաղութիւնով կփրկէ իմ անձը այն կռուիցը որ ինձ դէմ է. որովհետեւ շատ են նորանք՝ որ ինձ հետ են։</verse>
				<verse number="19">Աստուած կլսէ, եւ կնեղացնէ նորանց, նա՝ որ վաղուց կայ. (Սէլա։) որովհետեւ նորանք չեն փոխվում եւ Աստուածանից չեն վախենում։</verse>
				<verse number="20">Իր ձեռքերը գցում է իր խաղաղ ընկերների վերայ, իր դաշինքը դրժում է։</verse>
				<verse number="21">Նորա բերանը իւղիցը աւելի կակուղ է, բայց կռիւ կայ նորա սրտումը. նորա խօսքերը ձէթիցն աւելի կակուղ են, բայց սրած թուր են։</verse>
				<verse number="22">Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կանէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը։</verse>
				<verse number="23">Եւ դու, ով Աստուած, վայր կգցես նորանց ապականութեան հորի մէջ. արիւն թափող ու նենգաւոր մարդիկը իրանց օրերը մինչեւ կէսը չեն հասցնիլ. բայց ես քեզ եմ յուսացած։</verse>
			</chapter>
			<chapter number="56">
				<verse number="1">Ով Աստուած, ողորմիր ինձ. որովհետեւ մարդն ինձ ուզում է կուլ տալ. ամեն օր պատերազմելով նեղացնում է ինձ։</verse>
				<verse number="2">Թշնամիքս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ. որովհետեւ շատ են ինձ հետ ամբարտաւանութիւնով կռիւ անողները։</verse>
				<verse number="3">Ինչ օր որ վախենամ՝ քեզ կյուսամ։</verse>
				<verse number="4">Աստուծով կգովեմ նորա խօսքը. Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. ի՞նչ կանէ ինձ մարմինը։</verse>
				<verse number="5">Ամեն օր ծռում եմ խօսքերս. նորանց ինձ վերայ արած բոլոր խորհուրդները դէպի չարութիւնն են։</verse>
				<verse number="6">Նորանք հաւաքվում են եւ թաք կենում. իմ ոտների հետքերին մտիկ են տալիս. որովհետեւ սպասում են իմ անձին։</verse>
				<verse number="7">Մի՞թէ անօրէնութիւնով փրկութիւն կլինի նորանց. բարկութիւնով վայր գցիր ժողովուրդները, ով Աստուած։</verse>
				<verse number="8">Իմ թափառիլը դու համարում ես. իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են։</verse>
				<verse number="9">Այն ժամանակ իմ թշնամիքը ետ կդառնան քեզ կանչած օրս. այս ես գիտեմ որ Աստուած ինձ հետ է։</verse>
				<verse number="10">Աստուծով կգովեմ նորա խօսքը. Տէրով կգովեմ նորա խօսքը։</verse>
				<verse number="11">Ես Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. ի՞նչ կանէ ինձ մարդը։</verse>
				<verse number="12">Ով Աստուած, քո ուխտերն ինձ վերայ են. գոհութեան պատարագներ կմատուցանեմ քեզ։</verse>
				<verse number="13">Որովհետեւ դու իմ անձը փրկեցիր մահիցը. այո, ոտներս՝ գայթակղելուցը, որ Աստուծոյ առաջին ման գամ կենդանեաց լոյսի մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="57">
				<verse number="1">Ողորմիր ինձ, ով Աստուած, ողորմիր ինձ. որովհետեւ քեզ է յուսացած իմ անձը. եւ ես քո թեւերի շուքին կյուսամ մինչեւ որ չարիքն անցնին։</verse>
				<verse number="2">Ես Բարձրեալ Աստուծուն եմ կանչում. այն Աստուծուն որ ինձ բարի է անում։</verse>
				<verse number="3">Նա կուղարկէ երկնքիցը եւ կփրկէ ինձ. նա ամօթ կանէ նորան որ ուզում է ինձ կուլ տալ։ (Սէլա։) Աստուած ուղարկում է իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնը։</verse>
				<verse number="4">Իմ անձը առիւծների մէջ է. ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մէջ. նորանց ատամները նիզակ ու նետ են, եւ նորանց լեզուները՝ սրած թուր։</verse>
				<verse number="5">Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. քո փառքն ամեն երկրի վերայ լինի։</verse>
				<verse number="6">Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. իմ անձը խոնարհուած էր. փոս փորեցին իմ առաջին, եւ իրանք ընկան մէջը։ (Սէլա։)</verse>
				<verse number="7">Սիրտս պատրաստ է, ով Աստուած, սիրտս պատրաստ է. երգով կօրհնեմ եւ սաղմոս կասեմ։</verse>
				<verse number="8">Զարթնիր, իմ փառք. զարթնիր, սաղմոսարան եւ քնար. ես կզարթնանամ կանուխ առաւօտանց։</verse>
				<verse number="9">Կգոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. սաղմոս կասեմ քեզ ազգերի մէջ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է մինչեւ երկինքը, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։</verse>
				<verse number="11">Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. քո փառքը ամեն երկրի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="58">
				<verse number="1">Իրաւի՞ մունջ արդարութիւն կխօսիք, ուղիղ դատաստան արէք, ով մարդկանց որդիք։</verse>
				<verse number="2">Ընդհակառակը՝ սրտով անօրէնութիւն էք գործում. ձեր ձեռքի անիրաւութիւնը կշռով բաժանում էք երկրի մէջ։</verse>
				<verse number="3">Ամբարիշտները մօր արգանդիցը ծուռ են. որովայնիցը մոլորուած են սուտ խօսողները։</verse>
				<verse number="4">Նորանց թոյնը նման է օձի թոյնի. ինչպէս խուլ իժ, որ իր ականջը խփում է,</verse>
				<verse number="5">Որ չլսէ կախարդների ձայնին՝ այն թովչին որ վարպետութեամբ թովում է։</verse>
				<verse number="6">Ով Աստուած, փշրիր նորանց ատամները իրանց բերանումը. եւ առիւծների մեծ ակռաները ջարդիր, ով Տէր։</verse>
				<verse number="7">Հալուին նորանք ինչպէս ջուր որ անդադար գնում է, եւ երբոր նետ գցեն՝ թող լինին իբր բթացած։</verse>
				<verse number="8">Խխունջի պէս լինին որ հալվում է գնալիս. կնոջ վիժածի պէս՝ որ արեւը չտեսնան։</verse>
				<verse number="9">Դեռ ձեր կաթսաները վառուած փուշի տաքութիւնը չիմացած՝ թէ հումը թէ այրուածը, մրրկիցը տարուին։</verse>
				<verse number="10">Արդարն ուրախ կլինի երբոր վրէժխնդրութիւնը կտեսնէ. իր ոտները կլուանայ ամբարշտի արիւնովը։</verse>
				<verse number="11">Եւ մարդիկ կասեն. Իրաւի որ վարձք կայ արդարի համար, իրաւի որ կայ Աստուած՝ դատաւոր երկրի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="59">
				<verse number="1">Փրկիր ինձ իմ թշնամիներիցը, իմ Աստուած. ապրեցրու ինձ նորանցից որ վեր կացան ինձ վերայ։</verse>
				<verse number="2">Փրկիր ինձ անօրէնութիւն գործողներիցը, եւ արիւնահեղ մարդկանցիցը ապրեցրու ինձ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ահա թագուն սպասում են՝ որ իմ անձը բռնեն. զօրեղները ժողովվում են ինձ վերայ առանց իմ անօրէնութեան եւ առանց իմ մեղքի, ով Տէր։</verse>
				<verse number="4">Առանց իմ անօրէնութեան վազում են եւ պատրաստվում. զարթնիր՝ որ առաջս գաս, եւ տես։</verse>
				<verse number="5">Իսկ դու, ով Տէր՝ Զօրաց Աստուած՝ Իսրայէլի Աստուածը, վեր կաց որ ամեն հեթանոսներին այցելես. մի ողորմիր ոչ մի անօրէնութիւն գործողի։ (Սէլա։)</verse>
				<verse number="6">Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ են գալիս։</verse>
				<verse number="7">Ահա վայրահաչ խօսում են իրանց բերանովը. սրեր կան իրանց շրթունքներումը, որովհետեւ ասում են՝ Ո՞վ կլսէ։</verse>
				<verse number="8">Բայց դու, Տէր, կծիծաղես նորանց վերայ, եւ ծաղր կանես այդ ամեն հեթանոսներին։</verse>
				<verse number="9">Ով իմ զօրութիւնը, քեզ եմ մտիկ տալիս, որովհետեւ Աստուած է իմ ապաւէնը։</verse>
				<verse number="10">Իմ ողորմութեան Աստուածը ինձ կդիմաւորէ. Աստուած ինձ ուրախութիւնով նայիլ կտայ իմ թշնամիների վերայ։</verse>
				<verse number="11">Մի սպանիր նորանց, որ իմ ժողովուրդը չմոռանայ ցիր ու ցան արա նորանց քո զօրութիւնովը, եւ վայր գցիր նորանց, ով Տէր՝ մեր վահանը։</verse>
				<verse number="12">Իրանց բերանի մեղքի համար եւ իրանց շրթունքների խօսքի համար թող բռնուին իրանց ամբարտաւանութիւնովը. եւ այն անէծքի եւ սուտ խօսքերի համար որ պատմում են,</verse>
				<verse number="13">Սատկեցրու նորանց բարկութիւնով. սատկեցրու որ չքանան, եւ գիտենան՝ որ Աստուած տիրում է Յակոբի մէջ մինչեւ երկրի ծայրերը. (Սէլա։)</verse>
				<verse number="14">Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ գալիս.</verse>
				<verse number="15">Նորանք թափառում են ուտելու համար. եւ եթէ չեն կշտանում, տրտնջում են։</verse>
				<verse number="16">Բայց ես կօրհնեմ քո զօրութիւնը, եւ առաւօտանց կփառաբանեմ քո ողորմութիւնը. որովհետեւ դու պահապան եւ ապաւէն եղար ինձ իմ նեղութեան օրը։</verse>
				<verse number="17">Ով իմ զօրութիւն, քեզ սաղմոս կերգեմ. որովհետեւ, ով Աստուած, դու ես իմ պահապանը եւ իմ ողորմութեան Աստուածը։</verse>
			</chapter>
			<chapter number="60">
				<verse number="1">Ով Աստուած, մեզ դէն գցեցիր, ցրուեցիր մեզ, բարկացար. ետ դարձիր դէպի մեզ։</verse>
				<verse number="2">Դու դողացրիր երկիրը եւ նորան պատառեցիր. բժշկիր նորա կոտրածը, որովհետեւ երերում է։</verse>
				<verse number="3">Խիստ բան ցոյց տուիր քո ժողովրդին. խմել տուիր մեզ թմրութեան գինի։</verse>
				<verse number="4">Բայց քեզանից վախեցողներին դրօշակ տուիր, որ ճշմարտութեան համար բարձրացնեն. (Սէլա։)</verse>
				<verse number="5">Որ քո սիրելիքն ապրին. թող քո աջը փրկէ. եւ լսիր ինձ։</verse>
				<verse number="6">Աստուած խօսեց իր սուրբ տեղումը՝ ես կցնծամ, Սիւքէմը կբաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կչափեմ։</verse>
				<verse number="7">Իմն է Գաղաադը՝ եւ իմն է Մանասէն, եւ Եփրեմը իմ գլխի զօրութիւնն է, եւ Յուդան իմ գաւազանը։</verse>
				<verse number="8">Մովաբն իմ լուանալու ամանն է. իմ կօշիկը Եդովմի վերայ կգցեմ. ով Փղշտացիների երկիր, ցնծա ինձ համար։</verse>
				<verse number="9">Ո՞վ կտանի ինձ ամուր քաղաք, ո՞վ կառաջնորդէ ինձ մինչեւ Եդոմ։</verse>
				<verse number="10">Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։</verse>
				<verse number="11">Տուր մեզ քո օգնութիւնը նեղութեան մէջ. որովհետեւ մարդի օգնութիւնը փուչ է։</verse>
				<verse number="12">Մենք Աստուծով զօրութիւն կգործենք. եւ նա կոխ կտայ մեր թշնամիներին։</verse>
			</chapter>
			<chapter number="61">
				<verse number="1">Ով Աստուած, լսիր իմ աղաղակը. մտիկ արա իմ աղօթքին։</verse>
				<verse number="2">Երկրի ծայրիցը կանչում եմ դէպի քեզ՝ երբոր սիրտս թուլանում է. առաջնորդիր ինձ այն վէմին, որ ինձանից բարձր է։</verse>
				<verse number="3">Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, զօրաւոր աշտարակ թշնամիի դէմ։</verse>
				<verse number="4">Ես քո խորանումը կբնակուիմ յաւիտեաններով քո թեւերի ծածկոյթի տակ կապաւինիմ։ (Սէլա։)</verse>
				<verse number="5">Որովհետեւ, ով Աստուած, դու լսում ես իմ ուխտերը. եւ տալիս ես ինձ քո անունից վախեցողների ժառանգութիւնը։</verse>
				<verse number="6">Օրեր ես աւելացնում թագաւորի օրերի վերայ. եւ նորա տարիները ազգից մինչեւ ազգի պէս։</verse>
				<verse number="7">Նա յաւիտեան կմնայ Աստուծոյ առաջին. ողորմութիւն եւ ճշմարտութիւն պատրաստիր, որ պահեն նորան։</verse>
				<verse number="8">Ուրեմն քո անունին յաւիտեան սաղմոս կասեմ, որ իմ ուխտերն օրէցօր վճարեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="62">
				<verse number="1">Իրաւի որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստուծուն, նորանից է իմ փրկութիւնը։</verse>
				<verse number="2">Իրաւի որ նա է իմ վէմը եւ իմ փրկութիւնը, իմ ապաւէնը որ խիստ չշարժուիմ։</verse>
				<verse number="3">Մինչեւ ե՞րբ էք յարձակվում մարդի վերայ, որ ամենքդ սպանէք նորան, ինչպէս ծռուած պատ եւ խախուտ պարիսպ։</verse>
				<verse number="4">Իրաւի խորհուրդ են անում՝ որ իր բարձրութիւնիցը վայր գցեն նորան. հաւանում են ստութեան. իրանց բերանովն օրհնում են, բայց իրանց սրտումն անիծում։ (Սէլա։)</verse>
				<verse number="5">Ով իմ անձը, մինակ լուռ մտիկ տուր Աստուծուն. որովհետեւ նորանից է իմ յոյսը։</verse>
				<verse number="6">Իրաւի որ նա է իմ վէմը, իմ փրկութիւնը, իմ ապաւէնը. ես չեմ շարժուիլ։</verse>
				<verse number="7">Աստուծոյ մօտ է իմ փրկութիւնը եւ փառքը. իմ զօրութեան վէմն ու իմ ապաւէնը Աստուծոյ մօտ է։</verse>
				<verse number="8">Յուսացէք նորան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեցէք ձեր սրտերը նորա առաջին. Աստուած մեր ապաւէնն է։ (Սէլա։)</verse>
				<verse number="9">Իրաւի որ հասարակ մարդիկն ունայն են եւ մեծամեծ մարդիկը՝ սուտ. երբոր կշռի մէջ դրուին՝ նորանք ամեն ունայնութիւնից աւելի թեթեւ են։</verse>
				<verse number="10">Մի յուսաք հարստահարութեան, եւ զուր յոյս մի դնէք յափշտակութեան վերայ. եթէ հարստութիւնը շատանայ՝ սիրտ մի դնէք նորա վերայ։</verse>
				<verse number="11">Աստուած մի անգամ խօսեց. ես երկու անգամ լսեցի այս. թէ զօրութիւնն Աստուծուն է։</verse>
				<verse number="12">Եւ քոնն է ողորմութիւնը, Տէր, որովհետեւ դու մարդին հատուցում կտաս նորա գործերի պէս։</verse>
			</chapter>
			<chapter number="63">
				<verse number="1">Ով Աստուած, դու ես իմ Աստուածը. առաւօտանց քեզ եմ ման գալիս. հոգիս ծարաւ է քեզ համար. մարմինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չկայ։</verse>
				<verse number="2">Այնպէս սրբութեան տեղումը նայեցի քեզ, որ քո զօրութիւնն ու փառքը տեսնեմ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ քո ողորմութիւնը լաւ է քան թէ կեանքը. իմ շրթունքներս պիտի գովեն քեզ։</verse>
				<verse number="4">Այսպէս կօրհնեմ քեզ իմ կեանքումը. քո անունովը կբարձրացնեմ իմ ձեռքերը։</verse>
				<verse number="5">Իմ կեանքը կկշտանայ ինչպէս ճարպով եւ պարարտութիւնով, եւ իմ բերանը կօրհնէ քեզ ուրախ շրթունքներով։</verse>
				<verse number="6">Երբոր քեզ յիշում եմ անկողնումս գիշերուան պահերումը քեզ վերայ եմ մտածում։</verse>
				<verse number="7">Որովհետեւ դու ինձ օգնութիւն եղար. եւ ես քո թեւերի հովանաւորութեան տակ կցնծամ։</verse>
				<verse number="8">Իմ անձը պինդ քո ետեւիցն է ընկնում. քո աջը հաստատ պահում է ինձ։</verse>
				<verse number="9">Բայց նորանք իմ անձի կորուստն են ուզում. վայր կընկնեն երկրի խորերի մէջ.</verse>
				<verse number="10">Սրի ձեռը կմատնուին. չագալների բաժին կլինին։</verse>
				<verse number="11">Բայց թագաւորն Աստուծով կուրախանայ. կպարծենան բոլոր նորանով երդում անողները, որովհետեւ կխփուի սուտ խօսողների բերանը։</verse>
			</chapter>
			<chapter number="64">
				<verse number="1">Ով Աստուած, լսիր իմ ձայնը՝ ես գանգատելիս. պահիր իմ կեանքը թշնամիի ահիցը։</verse>
				<verse number="2">Ծածկիր ինձ չարերի ժողովքիցը՝ անօրէնութիւն գործողների ամբոխիցը.</verse>
				<verse number="3">Որ իրանց լեզուները սրում են թուրի նման, եւ պատրաստում են իրանց նետը՝ այսինքն դառն խօսքը.</verse>
				<verse number="4">Որ թագուն գցեն անմեղի վերայ. յանկարծակի գցում են եւ չեն վախենում։</verse>
				<verse number="5">Չար բանը զօրաւոր են անում իրանց համար. խորհրդակցում են որ թագուն որոգայթներ դնեն, եւ ասում են. Ո՞վ կտեսնէ նորանց։</verse>
				<verse number="6">Նորանք անօրէնութիւններ են խորհում և ասում՝ Կատարեցինք. հնարը հնարուած է. մարդիս ներսը եւ սիրտը խոր է։</verse>
				<verse number="7">Բայց Աստուած նետ կգցէ նորանց վերայ յանկարծ, խոց կլինի նորանց։</verse>
				<verse number="8">Եւ նորանց լեզուն վեր կգցէ իրանց՝ մէկը միւսին վերայ. ամենքը՝ որ կտեսնեն նորանց՝ կփախչեն։</verse>
				<verse number="9">Եւ ամեն մարդիկ կվախենան եւ Աստուծոյ գործքերը կպատմեն, եւ նորա արածը միտք կառնեն։</verse>
				<verse number="10">Արդարն ուրախ կլինի Տէրով եւ նորան կյուսայ, եւ կպարծենան ամեն սրտով ուղիղները։</verse>
			</chapter>
			<chapter number="65">
				<verse number="1">Ով Աստուած, քեզ սպասում է հանգստութիւնով օրհնաբանութիւն Սիօնի մէջ. եւ քեզ ուխտ են հատուցանում։</verse>
				<verse number="2">Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս։</verse>
				<verse number="3">Անօրէնութիւնները զօրացան ինձ վերայ, մեր ամբարշտութիւնները դու քաւում ես։</verse>
				<verse number="4">Երանի նորան՝ որ դու ընտրում ես եւ ընդունում, որ քո սրահումը բնակուի. թող կշտանանք քո տան՝ սուրբ տաճարի բարիքներովը։</verse>
				<verse number="5">Զարհուրելի կերպով՝ արդարութիւնով կպատասխանես մեզ, ով մեր փրկութեան Աստուած, որ երկրի ամեն ծայրերի եւ ծովի հեռաւոր տեղերում բնակողների յոյսն ես։</verse>
				<verse number="6">Որ սարերը հաստատում է իր կարողութիւնովը, եւ զօրութիւն է հագած։</verse>
				<verse number="7">Որ ծովի ձայնը ցածացնում է՝ նորա ալիքների ձայնը եւ ազգերի խռովութիւնը։</verse>
				<verse number="8">Որ քո նշաններիցը վախենան երկրի ծայրերումը բնակողները, որ ուրախացնում ես առաւօտեան եւ իրիկուան ելքը։</verse>
				<verse number="9">Դու տես ես գալիս երկրին եւ խմեցնում ես նորան. շատ հարստացնում ես նորան. Աստուծոյ գետը լիքն է ջրով. ցորեն ես պատրաստում նորանց համար. որովհետեւ այսպէս պատրաստեցիր նորան։</verse>
				<verse number="10">Դու խմեցնում ես նորա ակօսներին. ցածացնում ես նորա վարածը. անձրեւով կակղացնում ես նորան եւ օրհնում ես նորա բուսածը։</verse>
				<verse number="11">Դու պսակում ես տարին քո բարիքներովը, եւ քո հետքերը պարարտութիւն են կաթեցնում։</verse>
				<verse number="12">Պարարտ են անապատի դաշտերը. եւ բլուրները ցնծութիւն են հագած։</verse>
				<verse number="13">Արօտները հագուած են ոչխարներով, եւ հովիտները ծածկուած են ցորենով. աղաղակում են ցնծութիւնով եւ երգում։</verse>
			</chapter>
			<chapter number="66">
				<verse number="1">Ցնծութիւնով աղաղակեցէք դէպի Աստուած, ով ամեն երկիրներ։</verse>
				<verse number="2">Սաղմոս ասեցէք նորա անունի փառքին. փառաւոր արէք նորա գովութիւնը։</verse>
				<verse number="3">Ասեցէք Աստուծուն. Ի՜նչ զարմանալի են քո գործքերը. քո մեծ զօրութեան համար քո թշնամիները կշողոքորթեն քեզ։</verse>
				<verse number="4">Ամեն երկիր քեզ երկրպագութիւն պիտի տայ եւ սաղմոս ասէ քեզ. սաղմոս ասէ քո անունին։ (Սէլա։)</verse>
				<verse number="5">Եկէք եւ տեսէք Աստուծոյ գործերը. նա ահաւոր է իր գործքերովը մարդկանց որդկանց վերայ։</verse>
				<verse number="6">Ծովը ցամաքի փոխեց. գետի միջովն անց կացան ոտով. այնտեղ մենք ուրախ եղանք նորանով։</verse>
				<verse number="7">Նա տիրապետում է իր ոյժովը յաւիտեան, նորա աչքերը նայում են հեթանոսների վերայ. ապստամբուածները թող չբարձրանան։ (Սէլա։)</verse>
				<verse number="8">Ով ժողովուրդներ, օրհնեցէք մեր Աստուծուն. եւ լսել տուէք նորա գովութեան ձայնը։</verse>
				<verse number="9">Նա մեր անձինքը պահում է կեանքի մէջ. եւ թող չէ տալիս որ մեր ոտները սասանին։</verse>
				<verse number="10">Որովհետեւ դու փորձեցիր մեզ, ով Աստուած. քննեցիր մեզ ինչպէս որ արծաթը քննվում է։</verse>
				<verse number="11">Դու մտցրիր մեզ որոգայթի մէջ. ծանր բեռ դրիր մեր մէջքի վերայ։</verse>
				<verse number="12">Մարդիկ հեծցրիր մեր գլխի վերայ. կրակի եւ ջրի մէջ մտանք. եւ դու հանեցիր մեզ առատութեան տեղ։</verse>
				<verse number="13">Ես ողջակէզներով քո տունը կմտնեմ. կհատուցանեմ քեզ իմ ուխտերը,</verse>
				<verse number="14">Որ իմ շրթունքները խոստացան, եւ իմ բերանը խօսեց իմ նեղութեան ժամանակ։</verse>
				<verse number="15">Պարարտ ողջակէզներ կմատուցանեմ քեզ խոյերի զոհի բուրմունքով. պատարագ կբերեմ արջառներ նոխազների հետ։ (Սէլա։)</verse>
				<verse number="16">Եկէք լսեցէք, ամենքդ՝ որ Աստուածանից վախենում էք, եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար։</verse>
				<verse number="17">Ես կանչեցի դէպի նա իմ բերանովը եւ փառաբանութիւն կար իմ լեզուի տակ։</verse>
				<verse number="18">Եթէ ես անօրէնութիւն տեսնէի իմ սրտումը, Տէրը չէր լսիլ ինձ։</verse>
				<verse number="19">Սակայն Աստուած լսեց, եւ իմ աղօթքի ձայնին մտիկ արաւ։</verse>
				<verse number="20">Օրհնեա՜լ է Աստուած, որ իմ աղօթքը դէն չէ գցում. եւ իր ողորմութիւնը ինձանից չէ դարձնում։</verse>
			</chapter>
			<chapter number="67">
				<verse number="1">Աստուած ողորմէ մեզ եւ օրհնէ մեզ. նա փայլեցնէ իր երեսը մեզ վերայ. (Սէլա։)</verse>
				<verse number="2">Որ քո ճանապարհը ճանաչուի երկրումս, եւ քո փրկութիւնը՝ ամեն ազգերի մէջ։</verse>
				<verse number="3">Թող ժողովուրդները գոհանան քեզանից, ով Աստուած. թող ամեն ժողովուրդները գոհանան քեզանից։</verse>
				<verse number="4">Թող ժողովուրդներն ուրախանան եւ ցնծան. որովհետեւ դու ժողովուրդներին դատում ես ուղղութիւնով, եւ ազգերին առաջնորդում ես երկրի վերայ։ (Սէլա։)</verse>
				<verse number="5">Թող ժողովուրդները գովեն քեզ, ով Աստուած. թող ամեն ժողովուրդները գովեն քեզ։</verse>
				<verse number="6">Երկիրն իր պտուղը տուաւ. թող օրհնէ մեզ Աստուած՝ մեր Աստուածը։</verse>
				<verse number="7">Թող օրհնէ մեզ Աստուած, եւ նորանից վախենան երկրի ամեն ծայրերը։</verse>
			</chapter>
			<chapter number="68">
				<verse number="1">Թող Աստուած վեր կենայ, նորա թշնամիները ցրւուին, եւ նորա երեսիցը փախչեն նորան ատողները։</verse>
				<verse number="2">Ինչպէս որ ծուխը փչանում է՝ փչացրու նորանց. ինչպէս որ մոմը հալվում է կրակի առաջին, թող ամբարիշտները կորչեն Աստուծոյ երեսիցը։</verse>
				<verse number="3">Բայց արդարները պիտի ուրախանան եւ ցնծան Աստուծոյ առաջին, եւ զուարճանան ուրախութիւնով։</verse>
				<verse number="4">Երգեցէք Աստուծուն. սաղմոս ասեցէք նորա անունին. ճանապարհ պատրաստեցէք անապատի միջովը հեծած եկողին. Եահ է նորա անունը. եւ ցնծացէք նորա առաջին։</verse>
				<verse number="5">Որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած իր սրբութեան տեղումը։</verse>
				<verse number="6">Աստուած մինակներին բնակեցնում է տան մէջ, գերիներին հանում է յաջողութեան մէջ. բայց ապստամբուածները բնակվում են չոր տեղում։</verse>
				<verse number="7">Ով Աստուած, դու քո ժողովրդի առաջից գնալիս, անապատի մէջ անց կենալիս, (Սէլա։)</verse>
				<verse number="8">Երկիրը դողաց եւ երկինքը շաղ թափեց Աստուծոյ երեսիցը. այն Սինա սարն էլ դողաց Աստուծոյ՝ Իսրայէլի Աստուծոյ երեսիցը։</verse>
				<verse number="9">Առատութիւնների անձրեւ տեղացիր, ով Աստուած. քո ժառանգութիւնը՝ որ յոգնած էր՝ դու զօրացրիր։</verse>
				<verse number="10">Քո ժողովուրդը բնակուեց այնտեղ. քո քաղցրութիւնովը կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ով Աստուած։</verse>
				<verse number="11">Տէրը տալիս է խօսքը. աւետարանողները մեծ բազմութիւն են։</verse>
				<verse number="12">Զօրութիւնների թագաւորները կփախչոտեն, բայց տան մէջ բնակող կինը կբաժանէ աւարը։</verse>
				<verse number="13">Երբոր մակաղների մէջտեղերումը հանգստանում էք, աղաւնիի թեւերը փայլում են արծաթով պատած, եւ նորանց փետուրները՝ դեղին ոսկիով։</verse>
				<verse number="14">Ամենակարողը թագաւորներին այն երկրումը ցրուելու ժամանակ, փայլուն եղաւ ինչպէս ձիւն Սաղմօնումը։</verse>
				<verse number="15">Ով Աստուծոյ սար, Բասան, ով բարձր եւ պարարտ սար.</verse>
				<verse number="16">Ով բարձր սարեր, ի՞նչու էք նախանձով նայում. սա այն սարն է որ Աստուած նորան հաւանեց նորա վերայ բնակուելու համար. Տէրը յաւիտեան կբնակուի նորանում։</verse>
				<verse number="17">Աստուծոյ կառքերը երկու բիւր են՝ հազարապատիկ. Տէրը նորանցում է՝ Սինայումը՝ սրբութեան տեղումը։</verse>
				<verse number="18">Վեր ելար բարձր տեղերը, գերի արիր գերութիւնը. պարգեւներ առիր մարդկանց համար եւ ապստամբուածների համար էլ, որ Աստուած այնտեղ բնակուի։</verse>
				<verse number="19">Օրհնեալ է Տէրը օրէ ցօր. եթէ բեռ դնելու լինին մեզ վերայ, Աստուած է մեր փրկութիւնը։ (Սէլա։)</verse>
				<verse number="20">Աստուած մեզ համար փրկութեան Աստուած է, եւ Տէր Եհովան ազատում է մահից։</verse>
				<verse number="21">Սակայն Աստուած կփշրէ իր թշնամիների գլուխը եւ նորանց մազոտ գագաթը որ դնում են իրանց անօրէնութիւնների մէջ։</verse>
				<verse number="22">Տէրն ասեց. Բասանիցը ետ կդարձնեմ նորանց՝ ծովի անդունդիցը ետ կդարձնեմ։</verse>
				<verse number="23">Որ քո ոտը արիւնով թրջես եւ քո շների լեզուն թշնամիներիցն իր բաժինը առնէ։</verse>
				<verse number="24">Տեսան քո գնացքը, ով Աստուած. իմ Աստուծոյ՝ իմ թագաւորի գնացքը սրբութեան մէջ։</verse>
				<verse number="25">Առաջ երգեցողները գնացին, յետոյ նուագածուները՝ թմբուկ ածող կոյս աղջիկների մէջտեղը։</verse>
				<verse number="26">Ժողովուրդների մէջ օրհնեցէք Տէր Աստուծուն, դուք որ Իսրայէլի աղբիւրիցն էք։</verse>
				<verse number="27">Այնտեղ է փոքր Բենիամինը՝ նորանց տիրապետողը. Յուդայի իշխաններն՝ իրանց խումբովը. Զաբուղօնի իշխաններն, Նեփթաղիմի իշխանները։</verse>
				<verse number="28">Քո Աստուածը հաստատեց քո զօրութիւնը. զօրացրու նորան, ով Աստուած, որ մեզ համար արիր։</verse>
				<verse number="29">Քո տաճարի համար Երուսաղէմումը թագաւորներն ընծայ կբերեն քեզ։</verse>
				<verse number="30">Սաստիր եղէգի գազանին, արջառների ժողովքի՝ ազգերի երինջների հետ. որ երեսի վերայ ընկնեն արծաթի կտորներովը. ցրուիր այն ազգերը որ կռիւ են կամենում։</verse>
				<verse number="31">Իշխաններ կգան Եգիպտոսիցը. Եթոպացիքն իրանց ձեռքերը կմեկնեն դէպի Աստուած։</verse>
				<verse number="32">Ով երկրի թագաւորութիւններ, երգեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք Տիրոջը. (Սէլա։)</verse>
				<verse number="33">Նորան՝ որ յաւիտենից նստում է երկինքների երկնքի վերայ. ահա իր ձայնովը զօրաւոր ձայն կտայ։</verse>
				<verse number="34">Զօրութիւն տուէք Աստուծուն. նորա մեծ փառաւորութիւնը Իսրայէլի վերայ, եւ նորա զօրութիւնը ամպերի մէջ է։</verse>
				<verse number="35">Զարմանալի ես քո սրբութեան տեղումը, ով Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. նա զօրութիւն եւ կարողութիւն է տալիս ժողովրդին. օրհնեալ է Աստուած։</verse>
			</chapter>
			<chapter number="69">
				<verse number="1">Ապրեցրու ինձ, ով Աստուած, որովհետեւ ջուրերն մինչեւ իմ անձը հասան։</verse>
				<verse number="2">Խրուեցայ ցեխի մէջ որ յատակ չունի. ջրերի խոր տեղը մտայ, եւ պտոյտները ինձ կուլ են տալիս։</verse>
				<verse number="3">Յոգնած եմ իմ աղաղակելովը. կոկորդս ցամաքեց, աչքերս նուաղեցան՝ Աստուծուն մտիկ տալով։</verse>
				<verse number="4">Իմ գլխի մազերիցը շատացան ինձ զուր տեղը ատողները. զօրաւոր են ինձ կորցնել ուզող թշնամիներս. ինչ որ չեմ յափշտակել՝ նա պէտք է վճարեմ։</verse>
				<verse number="5">Ով Աստուած, դու գիտես իմ յիմարութիւնը. եւ իմ յանցանքները քեզանից ծածկուած չեն։</verse>
				<verse number="6">Թող ինձ համար չամաչեն նորանք՝ որ քեզ սպասում են, ով տէր՝ Զօրաց Տէր. թող ինձ համար ամօթ չլինին քեզ խնդրողները, ով Իսրայէլի Աստուած։</verse>
				<verse number="7">Որովհետեւ ես քեզ համար համբերում եմ նախատինքի. ամօթը ծածկում է իմ երեսը։</verse>
				<verse number="8">Օտար եղայ իմ եղբայրներին եւ անճանաչ՝ իմ մօր որդկանցը։</verse>
				<verse number="9">Որովհետեւ քո տան նախանձը կերաւ ինձ, եւ քեզ նախատինք տուողների նախատինքներն ինձ վերայ ընկան։</verse>
				<verse number="10">Լաց եմ լինում, իմ անձը ծոմ է պահում. եւ նախատինք է լինում ինձ։</verse>
				<verse number="11">Ես իմ հանդերձը քուրձ շինեցի, առակ եղայ նորանց։</verse>
				<verse number="12">Դռներումը նստողները զրոյց են անում ինձ վերայ. եւ արբեցնող խմիչքներ խմողների խաղն եմ դառել։</verse>
				<verse number="13">Բայց ես աղօթք եմ անում քեզ, ով Տէր, ընդունելի ժամանակում. ով Աստուած, քո առատ ողորմութեան համար լսիր ինձ քո փրկութեան ճշմարտութիւնովը։</verse>
				<verse number="14">Ապրեցրու ինձ ցեխիցը որ չթաղուիմ. թող փրկուիմ ինձ ատողներիցը եւ խոր ջրերիցը։</verse>
				<verse number="15">Թող ջրերի պտոյտները չյափշտակեն ինձ, եւ անդունդը կուլ չտայ ինձ. եւ հորն իր բերանը չխփէ ինձ վերայ։</verse>
				<verse number="16">Լսիր ինձ, Տէր, որովհետեւ լաւ է քո քաղցրութիւնը. քո շատ ողորմութեան պէս նայիր ինձ վերայ։</verse>
				<verse number="17">Եւ քո երեսը ետ մի դարձնիր քո ծառայիցը. որովհետեւ նեղութեան մէջ եմ ես. շուտով լսիր ինձ։</verse>
				<verse number="18">Մօտեցիր իմ անձին, փրկիր նորան. իմ թշնամիների համար ապրեցրու ինձ։</verse>
				<verse number="19">Դու գիտես իմ նախատինքը եւ իմ ամօթը եւ իմ խայտառակութիւնը. իմ ամեն նեղացնողներն քո առաջին են։</verse>
				<verse number="20">Նախատինքը կոտրեց իմ սիրտը՝ եւ ես հիւանդ եղայ. ցաւակցութեան սպասեցի՝ բայց չկար. մխիթարիչների՝ բայց չեմ գտնում։</verse>
				<verse number="21">Եւ կերակուրիս մէջ թոյն են դնում. եւ ծարաւութեանս մէջ քացախ են խմեցնում ինձ։</verse>
				<verse number="22">Նորանց սեղանը իրանց առաջին՝ որոգայթ, եւ յաջողութեան տեղ վարմ դառնայ.</verse>
				<verse number="23">Նորանց աչքերը խաւարուին որ չտեսնեն. եւ նորանց մէջքը միշտ դողացրու։</verse>
				<verse number="24">Թափիր նորանց վերայ քո զարհուրանքը, եւ քո բարկութեան կրակը հասնէ նորանց վերայ։</verse>
				<verse number="25">Նորանց բնակարանն աւերակ լինի, եւ նորանց տներումը բնակող չլինի։</verse>
				<verse number="26">Որովհետեւ հալածում են նորան որ դու զարկեցիր. եւ քո խոցուածների ցաւերի համար պատմութիւն են անում։</verse>
				<verse number="27">Մեղք դիր նորանց մեղքի վերայ, որ քո արդարութեանը չհասնեն։</verse>
				<verse number="28">Կենաց գրքիցը ջնջուին նորանք, եւ արդարների հետ չգրուին։</verse>
				<verse number="29">Բայց ես աղքատ եւ ցաւով լիքն եմ. ով Աստուած, թող քո փրկութիւնը պաշտպանէ ինձ։</verse>
				<verse number="30">Ես կգովեմ Աստուծոյ անունը երգով. եւ կփառաբանեմ նորան գովաբանութիւնով,</verse>
				<verse number="31">Եւ այս աւելի հաճոյ կլինի Տիրոջը քան պարարտ եզը՝ եղջիւրաւորը եւ կճղակաւորը։</verse>
				<verse number="32">Խեղճերը կտեսնեն՝ կուրախանան. ով Աստուծուն խնդրողներ, ձեր սիրտը կենդանանայ։</verse>
				<verse number="33">Որովհետեւ Տէրը լսում է խեղճերին, եւ իր գերիներին չէ անարգում։</verse>
				<verse number="34">Թող գովեն նորան երկինքն ու երկիրը. ծովերը եւ նորանց մէջ բոլոր զեռացողները։</verse>
				<verse number="35">Որովհետեւ Տէրը կփրկէ Սիօնը եւ Յուդայի քաղաքները կշինէ. եւ կբնակուեն այնտեղ եւ կժառանգեն նորան։</verse>
				<verse number="36">Եւ ծառաների զաւակները կվայելեն նորան, եւ նորա անունը սիրողները կբնակուեն նորանում։</verse>
			</chapter>
			<chapter number="70">
				<verse number="1">Ով Աստուած, շուտ արա որ ինձ փրկես, Տէր, որ ինձ օգնես։</verse>
				<verse number="2">Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը խնդրողները. թող ետ դառնան եւ ամօթ լինին ինձ չար ուզողները։</verse>
				<verse number="3">Թող իրանց ամօթովը ետ դառնան նորանք, որ ինձ ասում են՝ Վահ վահ։</verse>
				<verse number="4">Թող ցնծան եւ ուրախանան քեզանով բոլոր քեզ խնդրողները, եւ քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն. Աստուած մեծանայ։</verse>
				<verse number="5">Բայց ես աղքատ եմ եւ տնանկ, ով Աստուած, շուտով հասիր ինձ մօտ. դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տէր, մի ուշանար։</verse>
			</chapter>
			<chapter number="71">
				<verse number="1">Ով Տէր, ես քեզ եմ յուսացած՝ թող չամաչեմ յաւիտեան։</verse>
				<verse number="2">Քո արդարութիւնովն ապրեցրու եւ ազատիր ինձ. խոնարհեցրու քո ականջները ինձ մօտ՝ եւ փրկիր ինձ։</verse>
				<verse number="3">Ապաւինութեան վէմ եղիր ինձ համար, որ միշտ քեզ մօտ գամ. դու հրամայեցիր որ փրկես ինձ, որովհետեւ իմ վէմը եւ իմ բերդը դու ես։</verse>
				<verse number="4">Աստուած իմ, փրկիր ինձ ամբարշտի ձեռքիցը՝ անօրէն եւ բռնաւոր մարդի ձեռքիցը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ, իմ յոյսը իմ մանկութիւնիցը դու ես։</verse>
				<verse number="6">Ես քեզ վերայ հաստատուեցայ արգանդիցը. դու ես իմ պահապանն իմ մօր փորիցը. իմ օրհնութիւնը միշտ քեզ համար է։</verse>
				<verse number="7">Ես հրաշքի պէս եղայ շատերի համար. բայց դու ես իմ զօրաւոր ապաւէնը։</verse>
				<verse number="8">Թող իմ բերանը լցուի քո գովասանքովը. ամեն օր քո փառաբանութիւնովը։</verse>
				<verse number="9">Իմ ծերութեան ժամանակումը դէն մի գցիր ինձ. զօրութիւնս պակասուելիս մի թողիր ինձ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ թշնամիներս խօսում են ինձ դէմ. եւ իմ անձին սպասողները իրար հետ խորհուրդ են անում.</verse>
				<verse number="11">Եւ ասում. Աստուած թողեց նորան, հալածեցէք եւ բռնեցէք նորան. որովհետեւ ոչ ով չկայ, որ փրկէ նորան։</verse>
				<verse number="12">Ով Աստուած, մի հեռանար ինձանից. ով Աստուածս, շուտով օգնիր ինձ։</verse>
				<verse number="13">Թող ամաչեն ու կորչեն իմ անձի հակառակողները. թող նախատինքով եւ ամօթով ծածկուին ինձ չար ուզողները։</verse>
				<verse number="14">Բայց ես միշտ կսպասեմ, եւ քո ամեն փառաբանութիւնների վերայ փառաբանութիւն կաւելացնեմ։</verse>
				<verse number="15">Թող իմ բերանը պատմէ քո արդարութիւնը, ամեն օր քո փրկութիւնը, որովհետեւ ես չգիտեմ նորանց համրանքը։</verse>
				<verse number="16">Ես կգամ Տէր Աստուծոյ զօրութիւնովը. ես կյիշեմ մինակ քո արդարութիւնը։</verse>
				<verse number="17">Ով Աստուած, դու սովորեցրիր ինձ իմ մանկութիւնիցը, եւ մինչեւ հիմա պատմում եմ քո հրաշքները։</verse>
				<verse number="18">Եւ հիմա մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. մինչեւ որ քո բազուկը պատմեմ յաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին։</verse>
				<verse number="19">Եւ քո արդարութիւնը, ով Աստուած, մինչեւ բարձրն է որ դու մեծամեծ բաներ արիր. ով Աստուած, ո՞վ է քեզ նման։</verse>
				<verse number="20">Դու որ նեղութիւններ եւ չարչարանք ցոյց տուիր ինձ. դարձեալ կենդանի ես անում ինձ՝ եւ երկրի անդունդիցը դարձեալ հանում ես ինձ։</verse>
				<verse number="21">Դու շատացնում ես իմ մեծութիւնը, եւ դարձեալ մխիթարում ես ինձ։</verse>
				<verse number="22">Ես կգոհանամ քեզանից, ով Աստուած, նուագարանով քո ճշմարտութեանը համար. սաղմոս կասեմ քեզ քնարով, Ով Իսրայէլի Սուրբդ։</verse>
				<verse number="23">Իմ շրթունքները կցնծան՝ երբոր սաղմոս ասեմ քեզ. եւ իմ անձը՝ որ դու փրկեցիր։</verse>
				<verse number="24">Եւ իմ լեզուն էլ ամեն օր կխօսի քո արդարութեանը համար, որովհետեւ ամաչեցին եւ ամօթ եղան ինձ չար ուզողները։</verse>
			</chapter>
			<chapter number="72">
				<verse number="1">Ով Աստուած, քո իրաւունքները թագաւորին տուր, եւ քո արդարութիւնը թագաւորի որդիին։</verse>
				<verse number="2">Նա քո ժողովրդին դատէ արդարութիւնով. եւ քո խեղճերին իրաւունքով։</verse>
				<verse number="3">Սարերը խաղաղութիւն բուսացնեն ժողովրդի համար եւ բլուրները` արդարութիւնով լցուին։</verse>
				<verse number="4">Նա իրաւունք անէ ժողովրդի աղքատներին. խեղճերի որդիքը փրկէ եւ զրկողներին ջարդէ.</verse>
				<verse number="5">Վախենան քեզանից քանի որ արեգակը կայ, եւ լուսնի առաջին՝ ազգից մինչեւ ազգ։</verse>
				<verse number="6">Վայր գայ ինչպէս անձրեւ հնձած խոտի վերայ. ինչպէս շաղ՝ որ ոռոգում է երկիրը։</verse>
				<verse number="7">Նորա օրերումը ծաղկի արդարը. եւ շատ խաղաղութիւն՝ մինչեւ որ լուսին էլ չլինի։</verse>
				<verse number="8">Եւ նա տիրապետէ ծովիցը մինչեւ ծովը. եւ Գետիցը մինչեւ երկրի ծայրերը։</verse>
				<verse number="9">Նորա առաջին խոնարհուին անապատում բնակողները, եւ նորա թշնամիները փոշի լիզեն։</verse>
				<verse number="10">Թարսիսի եւ կղզիների թագաւորներն ընծայ մատուցանեն. Շաբայի եւ Սաբայի թագաւորներն պարգեւ բերեն։</verse>
				<verse number="11">Եւ ամեն թագաւորները երկրպագութիւն տան նորան. ամեն ազգերը ծառայեն նորան։</verse>
				<verse number="12">Որովհետեւ նա կփրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չունի։</verse>
				<verse number="13">Նա կխղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կապրեցնէ։</verse>
				<verse number="14">Նենգութիւնից եւ բռնութիւնից կփրկէ նորանց անձերը. եւ նորանց արիւնը պատուական կլինի նորա առաջին։</verse>
				<verse number="15">Եւ նա կապրի եւ կտան նորան Շաբայի ոսկիիցը. եւ աղօթք կանեն նորա համար ամեն ժամանակ. ամեն օր կօրհնեն նորան։</verse>
				<verse number="16">Ցորենի առատութիւն կլինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ. նորա պտուղը կշարժուի ինչպէս Լիբանանը. եւ քաղաքիցը կծաղկեն ինչպէս երկրի խոտը։</verse>
				<verse number="17">Նորա անունը կլինի յաւիտեան. դեռ քանի որ արեգակը կկենայ. նորա անունը կմնայ, եւ կօրհնուին նորանով. ամեն հեթանոսները երանի կտան նորան։</verse>
				<verse number="18">Օրհնեալ է Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. որ մինակ նա է հրաշք անող։</verse>
				<verse number="19">Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. ամէն եւ ամէն։</verse>
				<verse number="20">Վերջացան Յեսսէի որդի՝ Դաւիթի աղօթքները։</verse>
			</chapter>
			<chapter number="73">
				<verse number="1">Իրաւի որ Աստուած բարի է Իսրայէլի համար՝ սրտով ուղիղների համար։</verse>
				<verse number="2">Եւ քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին, եւ բան չէր մնացել որ գնացքս սահէր.</verse>
				<verse number="3">Որովհետեւ նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս։</verse>
				<verse number="4">Որովհետեւ նորանք ցաւ չունին մինչեւ իրանց մահը. եւ նորանց մարմինը փափուկ է։</verse>
				<verse number="5">Նորանք մարդի նեղութեան մէջ չեն, եւ ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։</verse>
				<verse number="6">Սորա համար ամբարտաւանութիւնը վզանոցի պէս պատում է նորանց. եւ բռնութիւնը զարդարանքի պէս ծածկում է նորանց։</verse>
				<verse number="7">Նորանց աչքերը պարարտութիւնից դուրս են գալիս, իրանց սրտի խորհուրդների պէս են կենցաղավարվում։</verse>
				<verse number="8">Ծիծաղում են եւ չարութիւնով բռնութիւն խօսում. բարձրից են խօսում։</verse>
				<verse number="9">Իրանց բերանը երկնքումն են դնում. բայց նորանց լեզուն երկրի մէջ է ման գալիս։</verse>
				<verse number="10">Սորա համար նորա ժողովուրդը այստեղ է դառնում, եւ լիութիւնով ջուր են քամում իրանց համար։</verse>
				<verse number="11">Եւ ասում են. Աստուած ի՞նչպէս գիտէ, եւ գիտութի՞ւն կայ Բարձրելոյն մօտ։</verse>
				<verse number="12">Ահա սորանք են ամբարիշտները որ յաջողակ են աշխարհքումս, եւ աւելացնում են հարստութիւնը։</verse>
				<verse number="13">Իրաւի որ իմ սիրտն զուր տեղն եմ սրբում եւ իմ ձեռքերը սրբութիւնով լուանում։</verse>
				<verse number="14">Եւ ամեն օր տանջվում եմ եւ խրատվում՝ ամեն առաւօտ։</verse>
				<verse number="15">Եթէ ասէի թէ ես էլ նորանց նման կխօսիմ. ահա քո որդկանց ազգին նենգութիւն կանէի։</verse>
				<verse number="16">Եւ ես միտք արի որ իմանամ այս. սակայն դժուար էր իմ աչքերի առաջին.</verse>
				<verse number="17">Մինչեւ որ Աստուծոյ սրբութեան տեղը մտայ եւ նորանց վերջն իմացայ։</verse>
				<verse number="18">Իրաւի որ դու նորանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանուելու մէջ ես գցում նորանց։</verse>
				<verse number="19">Ի՜նչպէս յանկարծակի փչանում՝ սատակվում՝ կորչում են զարհուրանքով։</verse>
				<verse number="20">Ինչպէս երազն է զարթնելուց յետոյ. այնպէս դու, Տէր, զարթնելիս կանարգես նորանց պատկերը։</verse>
				<verse number="21">Երբոր դառն ցաւեցաւ իմ սիրտը, եւ իմ երիկամունքներիցը խոցուեցայ.</verse>
				<verse number="22">Այն ժամանակ ես յիմար եղայ եւ չիմացայ. ինչպէս անասուն եղայ քո առաջին։</verse>
				<verse number="23">Բայց միշտ քեզ հետ եմ. դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։</verse>
				<verse number="24">Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կընդունես ինձ։</verse>
				<verse number="25">Ո՞վ ունիմ ես երկնքումը, եւ քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վերայ։</verse>
				<verse number="26">Թէեւ մարմինս ու սիրտս մաշուին. Աստուած յաւիտեան իմ սրտի ոյժն ու իմ բաժինն է։</verse>
				<verse number="27">Որովհետեւ ահա քեզանից հեռացողները կկորչեն. դու կսատկեցնես բոլոր քեզ դէմ շնացողին։</verse>
				<verse number="28">Բայց ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն. իմ յոյսը Տէր Աստուծոյ վերայ եմ դնում, որ քո ամեն գործքերը պատմեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="74">
				<verse number="1">Ով Աստուած, ի՞նչու ես մեզ բոլորովին մերժում. քո բարկութիւնը բորբոքվում է քո արօտի ոչխարների վերայ։</verse>
				<verse number="2">Յիշիր քո ժողովրդին որ ստացար սկզբիցը. փրկեցիր, որ քեզ ժառանգութեան վիճակ լինի, այս Սիօնի սարը որ նորանում բնակուած ես։</verse>
				<verse number="3">Բարձրացրու քո քայլերը մշտական աւերմունքների վերայ. թշնամին բոլորն ապականեց սրբութեան տեղումը։</verse>
				<verse number="4">Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մէջ. իրանց նշանները՝ նշանների տեղ են դնում։</verse>
				<verse number="5">Նա երեւում է ինչպէս մի կացին բարձրացնող անտառի ծառերի վերայ։</verse>
				<verse number="6">Եւ հիմա նորա ամեն քանդակագործ զարդարանքը կոտրատեցին կացիններով եւ մուրճերով։</verse>
				<verse number="7">Կրակ գցեցին քո սրբարանի մէջ, գետնի տալով պղծեցին քո անունի բնակարանը։</verse>
				<verse number="8">Իրանց սրտերումն ասեցին. Սորանց ամենը միասին կորցնենք. այրեցին Աստուծոյ ամեն ժողովարանները երկրի մէջ։</verse>
				<verse number="9">Մեր նշանները չենք տեսնում. էլ մարգարէ չկայ. եւ մեզ մօտ մէկ գիտացող չկայ. մինչեւ ե՞րբ։</verse>
				<verse number="10">Ով Աստուած, մինչեւ ե՞րբ է նախատելու նեղացնողը. մի՞թէ թշնամին պիտի բոլորովին անարգէ քո անունը։</verse>
				<verse number="11">Ի՞նչու ես ետ դարձնում ձեռքդ եւ աջդ. հանիր ծոցիցդ, կորցրու նորանց։</verse>
				<verse number="12">Բայց Աստուած է իմ թագաւորը սկզբիցը որ փրկութիւններ արաւ երկրի մէջ։</verse>
				<verse number="13">Դու ծովը պատառեցիր քո զօրութիւնովը, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մէջ։</verse>
				<verse number="14">Դու ջարդեցիր Լեւիաթանի գլուխները. նորան կերակուր տուիր ժողովրդին անապատումը։</verse>
				<verse number="15">Դու աղբիւրներ եւ առուներ բղխեցրիր. դու սաստիկ գետեր ցամաքեցրիր։</verse>
				<verse number="16">Քոնն է ցերեկը եւ քոնն է գիշերը. դու պատրաստեցիր լուսաւորները եւ արեգակը։</verse>
				<verse number="17">Դու հաստատեցիր երկրի ամեն սահմանները. դու ստեղծեցիր ամառը եւ ձմեռը։</verse>
				<verse number="18">Ապա միտքդ բեր այս՝ որ թշնամին նախատինք է տալիս Տիրոջը. եւ յիմար ազգը անարգում է քո անունը։</verse>
				<verse number="19">Քո տատրակի անձը մի մատնիր գազանին. քո աղքատների կեանքը մի մոռանար իսպառ։</verse>
				<verse number="20">Նայիր քո ուխտի վերայ, որովհետեւ երկրի խաւար տեղերը անօրէնութեան բնակարաններով լցուած են։</verse>
				<verse number="21">Թող խեղճը ետ չդառնա ամօթով. թող խեղճը եւ աղքատը օրհնեն քո անունը։</verse>
				<verse number="22">Վեր կաց, ով Աստուած, դատիր քո դատաստանը. յիշիր այն նախատինքը, որ յիմարն ամեն օր քեզ վերայ է դնում։</verse>
				<verse number="23">Մի մոռանար քո թշնամիների ձայնը եւ քեզ դէմ վեր կացածների խռովութիւնը, որ ամեն ժամանակ բարձրանում է։</verse>
			</chapter>
			<chapter number="75">
				<verse number="1">Գոհանում ենք քեզանից, ով Աստուած, գոհանում ենք, եւ քո անունը մօտ է. քո հրաշքները պատմում են։</verse>
				<verse number="2">Երբոր պատշաճ ժամանակ կունենամ, ուղիղ կդատեմ ես։</verse>
				<verse number="3">Երկիրը եւ նորա ամեն բնակիչները մաշուեցան. ես նորա սիւները կհաստատեմ։ (Սէլա։)</verse>
				<verse number="4">Ասեցի յիմարներին. Յիմարութիւն մի գործէք. եւ ամբարիշտներին. Եղջիւր մի բարձրացնէք.</verse>
				<verse number="5">Ձեր եղջիւրը դէպի բարձրը մի բարձրացնէք. հաստ վզով մի խօսիք։</verse>
				<verse number="6">Որովհետեւ բարձրանալը ոչ արեւելքիցն է եւ ոչ արեւմտքիցը՝ եւ ոչ անապատիցը։</verse>
				<verse number="7">Բայց Աստուած է դատաւոր. սորան խոնարհեցնում է եւ նորան բարձրացնում։</verse>
				<verse number="8">Որովհետեւ բաժակ կայ Տիրոջ ձեռքումը. եւ գինին պղտորութիւնով լցուած եփում է. եւ նա թափում է նորանից. բայց իրաւի երկրի ամեն ամբարիշտները նորա մրուրները պիտի քամեն՝ խմեն։</verse>
				<verse number="9">Բայց ես յաւիտեան կպատմեմ. սաղմոս կասեմ Յակոբի Աստուծուն։</verse>
				<verse number="10">Եւ ամբարիշտների ամեն եղջիւրները կփշրեմ. արդարների եղջիւրները կբարձրանան։</verse>
			</chapter>
			<chapter number="76">
				<verse number="1">Աստուած յայտնի է Յուդայի մէջ. նորա անունը մեծ է Իսրայէլի մէջ։</verse>
				<verse number="2">Եւ Սաղէմի մէջ է նորա խորանը. եւ նորա բնակարանը՝ Սիօնի մէջ.</verse>
				<verse number="3">Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը՝ վահանը, սուրը եւ կռիւը։ (Սէլա։)</verse>
				<verse number="4">Դու լուսաւոր ես՝ աւելի փառաւոր քան յափշտակութեան սարերը։</verse>
				<verse number="5">Սրտով զօրաւորները աւար եղան. ննջեցին իրանց քնովը. եւ զօրութեան ամեն մարդիկը չգտան իրանց ձեռքերը։</verse>
				<verse number="6">Ով Յակոբի Աստուած, քո սաստելուցը քնով թմրեցան կառքերը եւ ձիանքը։</verse>
				<verse number="7">Դու ահաւոր ես, ով Տէր, ո՞վ կկանգնի քո առաջին քո բարկութեան ժամանակին։</verse>
				<verse number="8">Դու երկնքիցը լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է եւ լուռ կենում,</verse>
				<verse number="9">Երբոր Աստուած վեր է կենում դատաստան անելու որ երկրի ամեն խեղճերը փրկէ։ (Սէլա։)</verse>
				<verse number="10">Որովհետեւ մարդկանց բարկութիւնը քեզ համար փառք կդառնայ. աւելորդ բարկութիւնը գօտիի պէս կկապես։</verse>
				<verse number="11">Ուխտ դրէք եւ կատարեցէք ձեր Տէր Աստուծուն. ամենքը՝ որ նորա չորս կողմովն են, թող ընծայ բերեն Ահաւորին։</verse>
				<verse number="12">Որ նա կոտրում է իշխանների հոգին. եւ ահաւոր է երկրի թագաւորների վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="77">
				<verse number="1">Իմ ձայնը դէպի Աստուած է, եւ ես կանչում եմ. եւ իմ ձայնը դէպի Աստուած է, եւ նա կլսէ ինձ։</verse>
				<verse number="2">Իմ նեղութեան օրումը Տիրոջն եմ խնդրում. իմ ձեռքը գիշերումը մեկնած է եւ չէ թուլանում. իմ անձը չէ կամենում մխիթարուիլ։</verse>
				<verse number="3">Յիշում եմ Տիրոջը եւ անհանգիստ եմ. միտք եմ անում եւ հոգիս նուաղում է. (Սէլա։)</verse>
				<verse number="4">Իմ աչքերի արտեւանունքը արթուն ես պահում. խռովուած եմ եւ չեմ կարող խօսիլ։</verse>
				<verse number="5">Մտածում եմ առաջուան օրերը՝ յաւիտենից եղած տարիները։</verse>
				<verse number="6">Յիշում եմ գիշերումը իմ երգելը. խօսում եմ իմ սրտի հետ եւ հոգիս քննութիւն է անում։</verse>
				<verse number="7">Մի՞թէ Տէրը յաւիտեան դէն կգցէ, եւ այլեւս քաղցրութիւն չի՞ ցոյց տալ։</verse>
				<verse number="8">Մի՞թէ յաւիտեան կվերջանայ նորա ողորմութիւնը, եւ նորա խօսքը կպակասի՞ ազգից մինչեւ ազգ։</verse>
				<verse number="9">Մի՞թէ մոռացաւ Աստուած շնորհք ցոյց տալ. մի՞թէ բարկութիւնով արգիլեց իր ողորմութիւնը։ (Սէլա։)</verse>
				<verse number="10">Բայց ես ասում եմ՝ սա իմ ցաւն է. փոխելը Բարձրելոյն ձեռքին է։</verse>
				<verse number="11">Յիշում եմ Տիրոջ գործերը. որովհետեւ յիշում եմ քո հրաշքները յաւիտենից։</verse>
				<verse number="12">Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները։</verse>
				<verse number="13">Ով Աստուած, քո ճանապարհը սրբութեան մէջ է. ո՞ր աստուած է մեծ ինչպէս Աստուած։</verse>
				<verse number="14">Դու ես Աստուած որ հրաշք ես անում. դու ցոյց տուիր քո զօրութիւնը ժողովուրդների մէջ։</verse>
				<verse number="15">Դու քո բազկովը փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդկանցը։ (Սէլա։)</verse>
				<verse number="16">Տեսան քեզ ջուրերը, ով Աստուած, տեսան քեզ ջուրերը եւ դողացին. եւ անդունդները սարսափեցան։</verse>
				<verse number="17">Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին եւ քո նետերը գնացին։</verse>
				<verse number="18">Քո որոտմունքի գոռոցը երկնքի պտոյտներումն՝՝ էր. փայլատակմունքը լուսաւորեցին աշխարհքը. երկիրը դղրդաց եւ դողաց։</verse>
				<verse number="19">Քո ճանապարհը ծովումն էր, եւ քո շաւիղները շատ ջրերի մէջ, եւ քո հետքերը չյայտնուեցան։</verse>
				<verse number="20">Ոչխարի հօտի պէս առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսէսի եւ Ահարօնի ձեռովը։</verse>
			</chapter>
			<chapter number="78">
				<verse number="1">Ականջ դիր իմ օրէնքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցրէք դէպի իմ բերանի խօսքերը։</verse>
				<verse number="2">Ես առակով կբանամ բերանս, դուրս կբղխեմ խրթին բաներ հին ժամանակիցը։</verse>
				<verse number="3">Այն որ լսցեինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ։</verse>
				<verse number="4">Մենք նորանց չենք թագցնում որդիներիցը. եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, եւ նորա զօրութիւնքն ու հրաշքները որ արաւ։</verse>
				<verse number="5">Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրէնք դրաւ Իսրայէլի մէջ. այն որ պատուիրեց մեր հայրերին որ սովորեցնեն իրանց որդկանցը։</verse>
				<verse number="6">Որպէս զի իմանայ նոր սերունդը՝ այն որդիքը որ կծնուին. վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն։</verse>
				<verse number="7">Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չմոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն։</verse>
				<verse number="8">Եւ իրանց հայրերի նման չլինին խստավիզ եւ դառնացնող ազգ, ազգ՝ որ իր սիրտը չպատրաստեց, եւ նորա հոգին հաւատարիմ չէ Աստուծոյ վերայ։</verse>
				<verse number="9">Եփրեմի որդիքը՝ որ զէնք հագած աղեղնաւորներ էին, ետ դառան պատերազմի օրումը։</verse>
				<verse number="10">Աստուծոյ ուխտը չպահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը։</verse>
				<verse number="11">Եւ մոռացան նորա գործերը եւ նորա հրաշքները, որ ցոյց էր տուել նորանց։</verse>
				<verse number="12">Նորանց հայրերի առաջին հրաշք արաւ Եգիպտոսի երկրումը՝ Տայանիսի դաշտումը։</verse>
				<verse number="13">Նա ծովը պատառեց եւ անց կացրեց նորանց, եւ ջուրերը պարսպի պէս կանգնեցրեց։</verse>
				<verse number="14">Ցերեկը առաջնորդեց նորանց ամպով, եւ ամեն գիշեր՝ կրակի լուսով։</verse>
				<verse number="15">Վէմերը պատառեց անապատումը, եւ խմեցրեց նորանց ինչպէս շատ հեղեղներ։</verse>
				<verse number="16">Առուներ հանեց վէմիցը եւ ջուրեր վայր բերաւ գետերի պէս։</verse>
				<verse number="17">Բայց եւ այնպէս դարձեալ մեղանչեցին նորա դէմ, եւ դառնացրին Բարձրելոյն՝ անապատումը։</verse>
				<verse number="18">Եւ փորձեցին Աստուծուն իրանց սրտերումը՝ կերակուր խնդրելով իրանց անձերի համար։</verse>
				<verse number="19">Եւ Աստուծոյ դէմ խօսեցին եւ ասեցին. Մի՞թէ կարող է Աստուած սեղան պատրաստել անապատումը։</verse>
				<verse number="20">Ահա վէմին զարկեց եւ ջուրեր բղխեցին եւ առուներ դուրս թափուեցան. մի՞թէ հաց էլ կարող է տալ. մի՞թէ միս կպատրաստէ իր ժողովրդի համար։</verse>
				<verse number="21">Սորա համար լսեց Տէրը եւ խիստ բարկացաւ, եւ կրակ բորբոքուեցաւ Յակոբի մէջ եւ բարկութիւն վեր կացաւ Իսրայէլի վերայ.</verse>
				<verse number="22">Որ չհաւատացին Աստուծուն եւ չյուսացան նորա փրկութեանը։</verse>
				<verse number="23">Եւ նա վերեւիցը հրաման տուաւ ամպերին եւ երկնքի դռները բաց արաւ։</verse>
				<verse number="24">Եւ անձրեւի պէս մանանայ տեղաց նորանց վերայ կերակուրի տեղ. եւ երկնքի ցորենը տուաւ նորանց։</verse>
				<verse number="25">Մարդ՝ հրեշտակների հաց կերաւ. նա կերակուր ուղարկեց նորանց առատութիւնով։</verse>
				<verse number="26">Նա երկնքումը վեր կացրեց արեւելեան քամին. եւ իր զօրութիւնովը մօտ քշեց հարաւային քամին։</verse>
				<verse number="27">Եւ միս թափեց նորանց վերայ ինչպէս փոշի, եւ թեւաւոր թռչուններ՝ ինչպէս ծովի աւազ,</verse>
				<verse number="28">Եւ նորա բանակի մէջ գցեց՝ նորա բնակարանների չորս կողմովը։</verse>
				<verse number="29">Եւ կերան եւ խիստ կշտացան. եւ իրանց ցանկութիւնը տուաւ նորանց։</verse>
				<verse number="30">Իրանց ցանկութիւնիցը չէին դադարել. դեռ իրանց կերակուրը բերաններումն էր,</verse>
				<verse number="31">Աստուծոյ բարկութիւնը դուրս եկաւ նորանց վերայ, եւ սպանեց նորանց պարարտներիցը, եւ գետնով զարկեց Իսրայէլի երիտասարդներին։</verse>
				<verse number="32">Այսու ամենայնիւ էլի մեղանչեցին ու չհաւատացին նորա հրաշքներին։</verse>
				<verse number="33">Եւ նա պակասեցրեց նորանց օրերը ունայնութեան մէջ. եւ նորանց տարիները՝ ահ ու վախով։</verse>
				<verse number="34">Երբոր սպանում էր նորանց՝ խնդրում էին նորան, ետ էին դառնում, եւ առաւօտանց Աստուծուն էին խնդրում։</verse>
				<verse number="35">Եւ յիշում էին, թէ Աստուած իրանց վէմն է, եւ Բարձրեալ Աստուածն իրանց Փրկիչն է։</verse>
				<verse number="36">Կեղծաւորութիւն էին անում նորան իրանց բերանովը, եւ իրանց լեզուովը սուտ էին ասում նորան։</verse>
				<verse number="37">Եւ նորանց սիրտը ուղիղ չէր նորա հետ. եւ հաւատարիմ չէին նորա ուխտումը։</verse>
				<verse number="38">Բայց նա ողորմած էր. քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում. եւ շատ անգամ դարձնում էր իր բարկութիւնը, եւ չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը։</verse>
				<verse number="39">Նա յիշում էր որ նորանք մարմին են, քամի՝ որ գնում է եւ ետ չէ դառնում։</verse>
				<verse number="40">Քանի՜ անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը։</verse>
				<verse number="41">Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին։</verse>
				<verse number="42">Չյիշեցին նորա ձեռքն այն օրումը, որ փրկեց նորանց թշնամիիցը։</verse>
				<verse number="43">Որ իր նշաններն արաւ Եգիպտոսումը. եւ իր հրաշքները Տայանիսի դաշտումը։</verse>
				<verse number="44">Եւ արիւնի փոխեց նորանց գետերը եւ առուները, որ չկարացին խմել։</verse>
				<verse number="45">Շանաճանճեր ուղարկեց նորանց վերայ, որ նորանց ուտեն, եւ գորտեր՝ որ ապականեն նորանց։</verse>
				<verse number="46">Եւ նորանց պտուղները թրթուրին տուաւ, եւ նորանց վաստակը՝ մարախին։</verse>
				<verse number="47">Նորանց որթերը փչացրեց կարկուտով, եւ նորանց թզի ծառերը եղեմնով։</verse>
				<verse number="48">Նորանց անասունները մատնեց կարկուտին, եւ նորանց հօտերը՝ կրակի կայծակներին։</verse>
				<verse number="49">Իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութիւն՝ չար հրեշտակներ ուղարկելով։</verse>
				<verse number="50">Ճանապարհ պատրաստեց իր բարկութեան համար. նորանց անձները չպահեց մահիցը եւ նորանց կեանքը մատնեց ժանտամահին։</verse>
				<verse number="51">Եւ բոլոր առաջինեկ որդիները սպանեց Եգիպտոսումը, զօրութեան առաջին պտուղները՝ Քամի բնակարաններումը։</verse>
				<verse number="52">Եւ ժողովրդին հանեց ինչպէս ոչխարներ, եւ հօտի պէս տարաւ նորանց անապատումը։</verse>
				<verse number="53">Եւ առաջնորդեց նորանց ապահով եւ նորանք չվախեցան. եւ ծովը ծածկեց նորանց թշնամիներին։</verse>
				<verse number="54">Եւ նորանց տարաւ իր սրբութեան սահմանը՝ այն սարը, որ նորա աջ ձեռն ստացաւ։</verse>
				<verse number="55">Եւ ազգեր դէն գցեց նորանց առաջին եւ վիճակով ժառանգութիւն բաժանեց նորանց. եւ Իսրայէլի ցեղերը բնակեցրեց նորանց բնակարաններումը։</verse>
				<verse number="56">Բայց նորանք փորձեցին եւ դառնացրին Բարձրեալ Աստուծուն, եւ չպահեցին նորա վկայութիւնները։</verse>
				<verse number="57">Եւ ետ դառան եւ նենգութիւն արին ինչպէս իրանց հայրերը. ետ դառան խաբեբայ աղեղի պէս։</verse>
				<verse number="58">Եւ նորան բարկացրին իրանց բարձրաւանդակներովը, եւ իրանց կուռքերի պատկերներովը նախանձի շարժեցին նորան։</verse>
				<verse number="59">Աստուած լսեց եւ բարկացաւ եւ շատ անարգեց Իսրայէլին։</verse>
				<verse number="60">Երեսից գցեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որ բնակվում էր նորանում մարդկանց մէջ։</verse>
				<verse number="61">Եւ գերութեան մատնեց նորա զօրութիւնը, եւ նորա փառքը նեղիչների ձեռը։</verse>
				<verse number="62">Եւ իր ժողովրդին մատնեց սրի, եւ իր ժառանգութեան համար խիստ բարկացաւ։</verse>
				<verse number="63">Կրակը կերաւ նորա երիտասարդներին, եւ նորա աղջիկների վերայ երգ չերգեցին։</verse>
				<verse number="64">Նորա քահանաները սրով ընկան, եւ նորա որբեւայրիները չկարացին սուգ անել։</verse>
				<verse number="65">Բայց Տէրը զարթնեց ինչպէս քնից. ինչպէս զօրաւոր մարդ որ գինիից զուարթանում է։</verse>
				<verse number="66">Եւ իր թշնամիները զարկեց ետի կողմիցը. յաւիտեան նախատինք արաւ նորանց։</verse>
				<verse number="67">Եւ Յովսէփի բնակարանը անարգեց. եւ Եփրեմի ցեղը չընտրեց։</verse>
				<verse number="68">Բայց Յուդայի ցեղն ընտրեց, Սիօնի սարը որ նորան սիրեց։</verse>
				<verse number="69">Եւ իր սրբարանը շինեց ինչպէս բարձր տեղերը. ինչպէս երկիրը որ նորան հաստատեց յաւիտեան։</verse>
				<verse number="70">Եւ իր ծառայ Դաւիթին ընտրեց, եւ առաւ նորան ոչխարների փարախիցը։</verse>
				<verse number="71">Ծիծ տուող ոչխարների մօտիցը տարաւ նորան, որ իր Յակոբ ժողովուրդը եւ իր Իսրայէլ ժառանգութիւնը կառավարէ։</verse>
				<verse number="72">Եւ նա արածեցնում էր նորանց սուրբ սրտով. եւ իմաստուն ձեռքով առաջնորդում էր նորանց։</verse>
			</chapter>
			<chapter number="79">
				<verse number="1">Ով Աստուած, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ. պղծեցին քո սուրբ տաճարը. Երուսաղէմն աւերակ արին։</verse>
				<verse number="2">Նորանք քո ծառաների դիակները կերակուր տուին երկնքի թռչուններին, եւ քո սուրբերի մարմինը երկրի գազաններին։</verse>
				<verse number="3">Նորանց արիւնը թափեցին ինչպէս ջուր Երուսաղէմի չորս կողմովը. եւ թաղող չկար։</verse>
				<verse number="4">Մենք նախատինք եղանք մեր դրացիներին, ծաղր եւ անարգանք մեր չորս կողմովը եղողների առաջին։</verse>
				<verse number="5">Մինչեւ ե՞րբ, Տէր. կբարկանաս իսպառ, եւ քո նախանձը կրակի պէս կբորբոքուի՞։</verse>
				<verse number="6">Թափիր քո բարկութիւնը այն ազգերի վերայ՝ որ քեզ չեն ճանաչում, եւ այն թագաւորութիւնների վերայ՝ որ քո անունը չեն կանչում։</verse>
				<verse number="7">Որովհետեւ նորանք Յակոբին կերան եւ նորա բնակութիւնը աւերեցին։</verse>
				<verse number="8">Մի յիշիր մեզ դէմ առաջի անօրէնութիւնները, թող շուտով հասնի մեզ քո ողորմութիւնը. որովհետեւ մենք շատ տկարացանք։</verse>
				<verse number="9">Օգնիր մեզ, ով մեր փրկութեան Աստուած, քո անուան փառքի համար, եւ փրկիր մեզ եւ քաւիր մեր մեղքերը քո անունի համար։</verse>
				<verse number="10">Ի՞նչու ասեն հեթանոսները՝ թէ Ո՞ր տեղ է նորանց Աստուածը. թող հեթանոսների մէջ մեր աչքի առաջին յայտնուի այն քո ծառաների թափուած արեան վրէժը։</verse>
				<verse number="11">Թող գերիների հառաչանքը քո առաջը մտնէ. քո բազուկի մեծութեան պէս ապրեցրու մահի որդկանցը։</verse>
				<verse number="12">Եօթնապատիկ հատուցում արա մեր դրացիներին իրանց ծոցի մէջ՝ իրանց այն նախատինքը, որով քեզ անարգեցին, ով Տէր։</verse>
				<verse number="13">Բայց մենք քո ժողովուրդը եւ քո արօտի հօտն ենք. յաւիտեան կգոհանանք քեզանից, եւ քո գովասանքը կպատմենք ազգից մինչեւ ազգ։</verse>
			</chapter>
			<chapter number="80">
				<verse number="1">Ով Իսրայէլի Հովիւ, ականջ դիր. դու՝ որ Յովսէփին առաջնորդում ես հօտի պէս, որ նստում ես քերովբէների վերայ՝ փայլիր։</verse>
				<verse number="2">Եփրեմի եւ Բենիամինի եւ Մանասէի առաջին զարթնացրու քո զօրութիւնը. եկ մեզ ապրեցնելու համար։</verse>
				<verse number="3">Ով Աստուած, ետ դարձրու մեզ։ Եւ փայլեցրու քո երեսը՝ եւ կապրինք.</verse>
				<verse number="4">Տէր՝ Զօրաց Աստուած, մինչեւ ե՞րբ կբարկանաս քո ժողովրդի աղօթքի վերայ։</verse>
				<verse number="5">Արտասուքի հաց ես ուտեցնում նորանց, եւ արտասուք ես խմեցնում նորանց մեծ չափով։</verse>
				<verse number="6">Մեզ կռուի պատճառ ես դնում մեր դրացիների համար, եւ մեր թշնամիները ծաղր են անում մեր վերայ։</verse>
				<verse number="7">Ով Զօրաց Աստուած, ետ դարձրու մեզ, եւ փայլեցրու քո երեսը եւ կապրինք։</verse>
				<verse number="8">Մի որթ փոխադրեցիր Եգիպտոսիցը, ազգեր դուրս հանեցիր եւ նորան տնկեցիր։</verse>
				<verse number="9">Ճանապարհ պատրաստեցիր նորա առաջին, եւ նորա արմատները հաստատեցիր եւ նա լցրեց երկիրը։</verse>
				<verse number="10">Սարերը ծածկուեցան նորա շուքովը, եւ Աստուծոյ մայրերի պէս են նորա ճիւղերը։</verse>
				<verse number="11">Նորա ոստերը երկարացրիր մինչեւ ծովը, եւ նորա ճիւղերը մինչեւ Գետը։</verse>
				<verse number="12">Ի՞նչու քանդեցիր հիմա նորա պատը, որ բոլոր ճանապարհովը անցնողները քաղեն նորան։</verse>
				<verse number="13">Անտառի խոզը ապականում է նորան, եւ վայրի գազանը արածում է նորանում։</verse>
				<verse number="14">Ով Զօրաց Աստուած, դարձիր երկնքիցը նայիր եւ տես, եւ տես եկ այս որթին.</verse>
				<verse number="15">Եւ նոր բուսած ճիւղին, որ քո աջը տնկեց նորան, եւ այն որդիին որ նորան զօրացրիր քեզ համար։</verse>
				<verse number="16">Այրուած է՝ կրակով կտրուած. քո երեսի սաստելուցը կորչում են։</verse>
				<verse number="17">Թող ձեռքդ քո աջի մարդի վերայ լինի, մարդի որդիի վերայ՝ որ նորան զօրացրիր քեզ համար։</verse>
				<verse number="18">Ապա ետ չենք քաշուիլ քեզանից. կենդանացրու մեզ, եւ քո անունովը կկանչենք։</verse>
				<verse number="19">Տէր՝ Զօրաց Աստուած, ետ դարձրու մեզ, փայլեցրու քո երեսը եւ կապրինք։</verse>
			</chapter>
			<chapter number="81">
				<verse number="1">Ցնծացէք Աստուծոյ առաջին, որ մեր զօրութիւնն է. ուրախութիւնով աղաղակեցէք դէպի Յակոբի Աստուածը։</verse>
				<verse number="2">Երգը բարձրացրէք, թմբուկը տուէք, քաղցր քնարը սաղմոսարանի հետ։</verse>
				<verse number="3">Փող փչեցէք ամսի գլխումը. լրացած լուսնի ժամանակին, մեր տօնի օրումը։</verse>
				<verse number="4">Որովհետեւ այս հրաման է Իսրայէլին, եւ Յակոբի Աստուծուն իրաւունք։</verse>
				<verse number="5">Վկայութիւն դրաւ Յովսէփի մէջ՝ երբոր նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դէմ. լեզու էի լսում, որ չգիտէի։</verse>
				<verse number="6">Եւ նորա թիկունքը հեռացրի բեռնիցը, եւ նորա ձեռքերը պրծան քթոցիցը։</verse>
				<verse number="7">Դու նեղութիւնումը կանչեցիր, եւ փրկեցի քեզ. լսեցի քեզ որոտմունքի ծածկոցումը. փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մօտ։ (Սէլա։)</verse>
				<verse number="8">Լսիր, իմ ժողովուրդ, եւ կվկայեմ քեզ. ով Իսրայէլ, երանի՜ թէ լսէիր ինձ։</verse>
				<verse number="9">Օտար Աստուած չլինի քո միջումը. եւ երկրպագութիւն չանես օտար Աստուծոյ։</verse>
				<verse number="10">Ես եմ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրիցը. լայն բաց արա քո բերանը՝ եւ ես կլեցնեմ դորան։</verse>
				<verse number="11">Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, եւ Իսրայէլը չհաւանեց ինձ։</verse>
				<verse number="12">Ապա նորանց թողի իրանց սրտերի կամքին, որ գնան իրանց խորհուրդներումը։</verse>
				<verse number="13">Եթէ՜ իմ ժողովուրդը ինձ լսէր, եւ Իսրայէլն իմ ճանապարհումը գնար,</verse>
				<verse number="14">Շուտով կխոնարհեցնէի նորանց թշնամիները եւ իմ ձեռքը կդարձնէի նորանց նեղացնողների դէմ։</verse>
				<verse number="15">Տիրոջն ատողները կխոնարհուէին նորա առաջին, իսկ նորա ժամանակը յաւիտեան կլինէր։</verse>
				<verse number="16">Նա կկերակրէր նորան պարարտ ցորենով, եւ վէմիցը կկշտացնէի քեզ մեղրով։</verse>
			</chapter>
			<chapter number="82">
				<verse number="1">Աստուած կանգնում է Աստուծոյ ժողովրդի մէջ. նա աստուածների միջումը դատում է։</verse>
				<verse number="2">Մինչեւ ե՞րբ էք դատելու անիրաւութիւնով, եւ ամբարիշտներին երես տեսնելու։ (Սէլա։)</verse>
				<verse number="3">Իրաւունք արէք աղքատին եւ որբին. արդարացրէք խեղճին եւ աղքատին։</verse>
				<verse number="4">Փրկեցէք աղքատին եւ խեղճին. ազատեցէք ամբարիշտների ձեռքիցը։</verse>
				<verse number="5">Բայց չեն իմանում եւ միտք չեն առնում. խաւարի մէջ են գնում. երկրի ամեն սիւները շարժուած են։</verse>
				<verse number="6">Ես ասեցի. Դուք աստուածներ էք եւ ամենքդ Բարձրելոյ որդիք։</verse>
				<verse number="7">Սակայն մարդկանց նման կմեռնիք, եւ ինչպէս իշխաններից մէկը, վայր կընկնէք։</verse>
				<verse number="8">Վեր կաց, ով Աստուած, դատիր երկիրը. որովհետեւ դու պիտի ժառանգես ամեն հեթանոսները։</verse>
			</chapter>
			<chapter number="83">
				<verse number="1">Ով Աստուած, լուռ մի կենար. անձայն մի լինիր, եւ մի դադարիր, ով Աստուած։</verse>
				<verse number="2">Ահա քո թշնամիները գոռում են, եւ քեզ ատողները բարձրացրին իրանց գլուխները։</verse>
				<verse number="3">Խորամանկ հնարք են շինում քո ժողովրդի դէմ. եւ խորհուրդ են անում քո պահպանածների վերայ։</verse>
				<verse number="4">Ասում են՝ Եկէք կորցնենք, որ ազգ չլինին. եւ էլ չյիշուի Իսրայէլ անունը։</verse>
				<verse number="5">Միաբան սրտով խորհուրդ արին, քեզ դէմ դաշինք հաստատեցին։</verse>
				<verse number="6">Եդովմի բնակարանները եւ Իսմայէլացիք, Մովաբ եւ Հագարացիք.</verse>
				<verse number="7">Գեբաղ եւ Ամօն եւ Ամաղէկ, Փղշտացիք Տիւրոսի բնակիչների հետ։</verse>
				<verse number="8">Ասուրն էլ միաւորուեցաւ նորանց հետ. օգնում են Ղովտի որդկանցը։ (Սէլա։)</verse>
				<verse number="9">Արա նորանց ինչպէս Մադիամին՝ ինչպէս Սիսերային՝ ինչպէս Յաբինին Կիսոն հեղեղատի մօտ։</verse>
				<verse number="10">Որ նորանք Ենդովրի մօտ սատկեցին. աղբ եղան երկրի վերայ։</verse>
				<verse number="11">Արա նորանց իշխաններին Օրէբի եւ Զէբի նման. եւ նորանց ամեն մեծաւորներին Զէբէէի եւ Սաղմանայի նման։</verse>
				<verse number="12">Որ նորանք ասում են. Տիրապետենք մեզ համար Աստուծոյ բնակարաններին։</verse>
				<verse number="13">Աստուած իմ, արա նորանց ինչպէս փոշի եւ ինչպէս դարման քամիի առաջին։</verse>
				<verse number="14">Ինչպէս որ կրակն այրում է անտառը, եւ ինչպէս որ բոցը խանձում է սարերը.</verse>
				<verse number="15">Այնպէս հալածիր նորանց քո մրրիկովը, եւ զարհուրեցրու նորանց քո փոթորիկովը։</verse>
				<verse number="16">Լցրու նորանց երեսներն անարգանքով, որ քո անունը խնդրեն, ով Տէր։</verse>
				<verse number="17">Թող ամաչեն եւ շփոթուին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթ լինին ու կորչեն.</verse>
				<verse number="18">Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="84">
				<verse number="1">Քանի՜ սիրելի են քո բնակարանները, ով Զօրաց Տէր։</verse>
				<verse number="2">Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենդանի Աստուծով։</verse>
				<verse number="3">Ծիտն էլ տուն գտաւ եւ ծիծեռնակը բուն՝ իրան համար, որ իր ձագերը դնէ նորանում, այսինքն քո սեղանները, որ Զօրաց Տէր՝ իմ Թագաւոր եւ իմ Աստուած։</verse>
				<verse number="4">Երանի քո տան բնակողներին. նորանք յաւիտեան կօրհնեն քեզ։ (Սէլա։)</verse>
				<verse number="5">Երանի այն մարդկանց որ նորանց զօրութիւնը քեզանից է, որ նորանց սրտերումը պատրաստուած ճանապարհներ կան։</verse>
				<verse number="6">Արտասուքի ձորովն անցնելով՝ նորան աղբիւրի պէս են շինում. եւ աշունի անձրեւը ծածկում է օրհնութիւնով։</verse>
				<verse number="7">Նորանք զօրութիւնից զօրութիւն են գնում, եւ Աստուծուն երեւում՝ Սիօնի մէջ։</verse>
				<verse number="8">Ով Տէր՝ Զօրաց Աստուած, լսիր իմ աղօթքն. ականջ դիր, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)</verse>
				<verse number="9">Ով մեր վահանը՝ Աստուած, տես, եւ քո օծեալի երեսին նայիր։</verse>
				<verse number="10">Որովհետեւ լաւ է մէկ օր քո սրահներումը քան հազարներ. աւելի ուզում եմ դուռը պահպանել իմ Աստուծոյ տանը քան բնակիլ ամբարշտութեան տներումը։</verse>
				<verse number="11">Որովհետեւ Տէր Աստուածն արեւ եւ վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից։</verse>
				<verse number="12">Ով Զօրաց Տէր, երանի այն մարդին որ քեզ է յուսացած։</verse>
			</chapter>
			<chapter number="85">
				<verse number="1">Տէր, դու հաւանեցիր քո երկրին. դարձրիր Յակոբի գերութիւնը։</verse>
				<verse number="2">Քո ժողովրդի անօրէնութիւնը ներեցիր, եւ նորանց ամեն մեղքերը ծածկեցիր։ (Սէլա։)</verse>
				<verse number="3">Հեռի արիր քո ամեն սրտմտութիւնը. ետ դարձար քո բարկութեան բորբոքուելուցը։</verse>
				<verse number="4">Դարձրու մեզ, ով մեր փրկութեան Աստուած, եւ դադարիր քո բարկութիւնիցը որ մեզ վերայ է։</verse>
				<verse number="5">Մի՞թէ յաւիտեան կբարկանաս մեզ վերայ. քո բարկութիւնը կերկարացնե՞ս ազգից մինչեւ ազգ։</verse>
				<verse number="6">Մի՞թէ ետ չես դառնալ որ մեզ կենդանացնես, եւ քո ժողովուրդը ուրախ լինի քեզանով։</verse>
				<verse number="7">Ցոյց տուր մեզ, Տէր, քո ողորմութիւնը. եւ տուր մեզ քո փրկութիւնը։</verse>
				<verse number="8">Թող լսեմ թէ ինչ կխօսի Տէր Աստուածը, նա խաղաղութիւն կխօսի իր ժողովրդի եւ իր սուրբերի հետ, եւ նորանք ետ չեն դառնալ յիմարութեան մէջ.</verse>
				<verse number="9">Իրաւի որ նորա փրկութիւնը մօտիկ է նորանից վախեցողներին, որ փառք բնակուի մեր երկրումը։</verse>
				<verse number="10">Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրար կհանդիպեն. արդարութիւն եւ խաղաղութիւն իրար կհամբուրեն։</verse>
				<verse number="11">Ճշմարտութիւն կբուսնի երկրից, եւ արդարութիւն վայր կնայի երկնքիցը։</verse>
				<verse number="12">Տէրը բարիք էլ կտայ, եւ մեր երկիրը կտայ իր պտուղը։</verse>
				<verse number="13">Արդարութիւնը նորա առաջից կգնայ, եւ նա իր քայլերը կդնէ նորա ճանապարհի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="86">
				<verse number="1">Տէր, խոնարհեցրու քո ականջը եւ պատասխանիր ինձ. որովհետեւ աղքատ եմ ես եւ խեղճ։</verse>
				<verse number="2">Պահիր իմ անձը, որ ես մաքուր եմ. փրկիր, ով իմ Աստուած, քո ծառային, որ քեզ է յուսացած։</verse>
				<verse number="3">Ողորմիր ինձ, Տէր, որ դէպի քեզ եմ կանչում ամեն օր։</verse>
				<verse number="4">Ուրախ արա քո ծառայի անձը. որ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ով Տէր։</verse>
				<verse number="5">Որովհետեւ դու, Տէր, բարի ես եւ ներող, եւ ողորմութիւնով հարուստ բոլոր քեզ կանչողներին։</verse>
				<verse number="6">Ականջ դիր իմ աղօթքին, ով Տէր. եւ մտիկ արա իմ աղաչանքի ձայնին։</verse>
				<verse number="7">Իմ նեղութեան օրը դէպի քեզ եմ կանչում. որովհետեւ դու լսում ես ինձ։</verse>
				<verse number="8">Քեզ նմանը չկայ աստուածների մէջ, Տէր, եւ չկայ քո գործքերի պէս։</verse>
				<verse number="9">Ամեն ազգերն, որ արիր, կգան եւ երկրպագութիւն կանեն քո առաջին, Տէր. եւ քո անունին փառք կտան։</verse>
				<verse number="10">Որովհետեւ դու մեծ ես եւ հրաշք գործող. դու ես միայն Աստուած։</verse>
				<verse number="11">Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ։</verse>
				<verse number="12">Կգոհանամ քեզանից, Տէր՝ իմ Աստուած, բոլոր սրտով. եւ յաւիտեան կփառաւորեմ քո անունը։</verse>
				<verse number="13">Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է ինձ վերայ. եւ դու փրկեցիր իմ անձը ներքեւի դժոխքիցը։</verse>
				<verse number="14">Ով Աստուած, ամբարտաւանները վեր կացան ինձ դէմ եւ բռնաւորների ժողովքը ուզում է իմ անձը. եւ քեզ չեն դնում իրանց առաջին։</verse>
				<verse number="15">Բայց դու, ով Տէր, գթած Աստուած ես եւ ողորմած, երկայնամիտ ես եւ հարուստ քաղցրութիւնով եւ ճշմարտութիւնով։</verse>
				<verse number="16">Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. քո զօրութիւնը տուր քո ծառային, եւ փրկիր քո աղախնի որդիին։</verse>
				<verse number="17">Նշան արա ինձ վերայ բարութեան համար, որ ինձ ատողները տեսնեն եւ ամաչեն. նորա համար դու, Տէր, օգնեցիր եւ մխիթարեցիր ինձ։</verse>
			</chapter>
			<chapter number="87">
				<verse number="1">Նորա հիմունքը սուրբ սարերի վերայ են։</verse>
				<verse number="2">Տէրը սիրում է Սիօնի դռները աւելի քան Յակոբի բնակարանները։</verse>
				<verse number="3">Փառաւոր բաներ են պատմվում քեզանից, ով Աստուծոյ քաղաք։ (Սէլա։)</verse>
				<verse number="4">Ռահաբին եւ Բաբիլոնին կյիշեմ նորանց մէջ որ ճանաչում են ինձ. ահա Փղշտացիք եւ Տիւրոսը Քուշի հետ. սա այնտեղ է ծնուած։</verse>
				<verse number="5">Եւ Սիօնի համար կասուի՝ այս մարդը եւ այն մարդը նորանում է ծնուած. եւ ինքը Բարձրեալը նորա հիմունքը հաստատեց։</verse>
				<verse number="6">Տէրն ազգերին գրելիս կպատմէ՝ սա այնտեղ է ծնուած։ (Սէլա։)</verse>
				<verse number="7">Եւ երգիչները՝ ինչպէս որ պար բռնողները կասեն՝ Իմ ամեն աղբիւրները քեզանում են։</verse>
			</chapter>
			<chapter number="88">
				<verse number="1">Ով Տէր՝ իմ փրկութեան Աստուած, ցերեկը կանչում եմ, եւ գիշերը քո առաջին եմ։</verse>
				<verse number="2">Թող իմ աղօթքը քո առաջը գայ. խոնարհեցրու քո ականջը դէպի իմ աղաղակը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ իմ անձը լցուեցաւ չարիքներով, եւ կեանքս մօտեցաւ դժոխքին։</verse>
				<verse number="4">Ես գերեզմանի մէջ իջնողների հետ համարուեցայ. եղայ ինչպէս մի մարդ որ ոյժ չունի։</verse>
				<verse number="5">Մեռելների մէջ թուլացածի պէս եմ. ինչպէս խոցուածներ, որ գերեզմանումը ընկած են, որ նորանց այլ եւս չես յիշում, եւ երեսից գցուած են քո ձեռքիցը։</verse>
				<verse number="6">Դու ինձ ներքի փոսի մէջ դրիր՝ խաւար եւ խոր տեղերի մէջ։</verse>
				<verse number="7">Քո սրտմտութիւնը հաստատուեցաւ ինձ վերայ, եւ քո ալիքներովը նեղեցիր ինձ։ (Սէլա։)</verse>
				<verse number="8">Իմ ճանաչներին հեռացրիր ինձանից եւ ինձ գարշելի արիր նորանց համար. փակուած եմ եւ չեմ դուրս գալիս։</verse>
				<verse number="9">Աչքս մաշուեցաւ խեղճութեան պատճառով. կանչում եմ դէպի քեզ, Տէր, բոլոր օրը. մեկնում եմ իմ ձեռքը դէպի քեզ։</verse>
				<verse number="10">Մի՞թէ մեռելների վերայ ես հրաշք անելու. մի՞թէ մահացածները վեր կկենան եւ քեզանից կգոհանան։ (Սէլա։)</verse>
				<verse number="11">Մի՞թէ գերեզմանումը կպատմեն քո ողորմութիւնը, եւ քո ճշմարտութիւնը կորստի մէջ։</verse>
				<verse number="12">Մի՞թէ խաւարի մէջ կճանաչուին քո հրաշքները, եւ արդարութիւնը մոռացութեան երկրումը։</verse>
				<verse number="13">Բայց ես դէպի քեզ եմ աղաղակում, Տէր. եւ իմ աղօթքը կանուխ առաւօտանց գալիս է քեզ մօտ։</verse>
				<verse number="14">Տէր, ի՞նչու ես իմ անձը երեսից գցում. երեսդ թագցնո՞ւմ ես ինձանից։</verse>
				<verse number="15">Ես աղքատ եմ եւ մեռնում եմ իմ մանկութիւնիցը. քո զարհուրանքը քաշեցի, եւ յոյսս կտրուած է։</verse>
				<verse number="16">Քո սրտմտութիւնը հասաւ ինձ վերայ, քո զարհուրանքները կորցնում են ինձ։</verse>
				<verse number="17">Նորանք ամեն օր ջրի նման պատում են ինձ. պատում են ինձ մէկ տեղ։</verse>
				<verse number="18">Դու հեռացրիր ինձանից բարեկամիս եւ մօտաւորիս. իմ ճանաչները խաւարի մէջ են։</verse>
			</chapter>
			<chapter number="89">
				<verse number="1">Յաւիտեան կօրհնեմ Տիրոջ ողորմութիւնը. ազգից ազգ կպատմեմ իմ բերանովը քո ճշմարտութիւնը։</verse>
				<verse number="2">Որովհետեւ ես ասեցի՝ Ողորմութիւնը յաւիտեան հիմնուած է, դու երկնքումը հաստատում ես քո ճշմարտութիւնը։</verse>
				<verse number="3">Ես ուխտ դրի իմ ընտրուածի հետ. երդում արի իմ Դաւիթ ծառայի համար։</verse>
				<verse number="4">Մինչեւ յաւիտեան կհաստատեմ քո զաւակը, եւ ազգից ազգ կհիմնեմ քո աթոռը։ (Սէլա։)</verse>
				<verse number="5">Եւ երկինքը կփառաւորեն քո հրաշքները, Տէր. եւ սուրբերի ժողովքումը՝ քո ճշմարտութիւնը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ ո՞վ կայ երկնքումը՝ որ հաւասար լինի Տիրոջը, եւ աստուածների որդկանց մէջ, որ նման լինի Տիրոջը։</verse>
				<verse number="7">Աստուած զարհուրելի է սուրբերի ժողովքումը, եւ ահաւոր ամեն նորան շրջապատողների մօտ։</verse>
				<verse number="8">Ով Եհովայ՝ Զօրաց Աստուած, ո՞վ է քեզ պէս զօրաւոր Տէր. եւ քո ճշմարտութիւնը քո չորս կողմովն է։</verse>
				<verse number="9">Դու տիրապետում ես ծովի զօրութեան վերայ. երբոր բարձրանում են նորա կոհակները՝ դու խոնարհեցնում ես նորանց։</verse>
				<verse number="10">Դու փշրեցիր Ռահաբին խոցուածի նման, քո բազուկի զօրութիւնովը ցրուեցիր քո թշնամիներին։</verse>
				<verse number="11">Քո են երկինքը, քո է նաեւ երկիրը. դու հիմնեցիր աշխարհքը եւ նորա լիութիւնը։</verse>
				<verse number="12">Դու արիր հիւսիսը եւ հարաւը. Թափօրն ու Հերմոնը ցնծում են քո անունովը։</verse>
				<verse number="13">Քո է ուժեղ բազուկը. քո ձեռքը զօրաւոր է եւ քո աջը բարձր։</verse>
				<verse number="14">Արդարութիւն եւ իրաւունք են քո աթոռի հաստատութիւնը, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնում են քո երեսի առաջից.</verse>
				<verse number="15">Երանի այն ժողովրդին, որ գիտէ փողերի ձայնը. ով Տէր, նորանք քո երեսի լուսովը կգնան։</verse>
				<verse number="16">Քո անունովն ամեն օր կցնծան, եւ քո արդարութիւնովը կբարձրանան։</verse>
				<verse number="17">Որովհետեւ դու ես նորանց զօրութեան փառքը. եւ քո հաճութիւնովը կբարձրանայ մեր եղջիւրը։</verse>
				<verse number="18">Որովհետեւ Տէրը մեր վահանն է եւ Իսրայէլի սուրբը՝ մեր թագաւորը։</verse>
				<verse number="19">Այն ժամանակը տեսիլքով խօսեցիր քո սուրբի հետ. եւ ասեցիր՝ Օգնութիւն դրի զօրաւորի վերայ. բարձրացրի ընտրուածին ժողովրդի միջիցը։</verse>
				<verse number="20">Իմ Դաւիթ ծառային գտայ, իմ սուրբ իւղովն օծեցի նորան.</verse>
				<verse number="21">Որ իմ ձեռքը կհաստատէ նորան, եւ բազուկս կզօրացնէ նորան։</verse>
				<verse number="22">Թշնամին չի նեղացնիլ նորան, եւ անօրէնութեան որդին չի չարչարիլ նորան։</verse>
				<verse number="23">Բայց ես կփշրեմ նորա թշնամիներին նորա երեսի առաջին, եւ կզարկեմ նորա ատողներին։</verse>
				<verse number="24">Եւ իմ ճշմարտութիւնն ու իմ ողորմութիւնը նորա հետ կլինի, եւ իմ անունովը կբարձրանայ նորա եղջիւրը։</verse>
				<verse number="25">Եւ նորա ձեռքը կդնեմ ծովի մէջ, եւ նորա աջ ձեռքը գետերի մէջ։</verse>
				<verse number="26">Նա դէպի ինձ կկանչէ, Դու ես իմ Հայրը, ով իմ Աստուած եւ իմ փրկութեան Վէմ։</verse>
				<verse number="27">Եւ ես առաջինեկ կդնեմ նորան՝ երկրի թագաւորների վերայ բարձրացած.</verse>
				<verse number="28">Յաւիտեան կպահեմ նորա համար իմ ողորմութիւնը. եւ իմ ուխտը հաւատարիմ կլինի նորա հետ։</verse>
				<verse number="29">Եւ ես յաւիտեան կհաստատեմ նորա զաւակին. եւ նորա աթոռը ինչպէս երկնքի օրերը։</verse>
				<verse number="30">Եթէ նորա որդիքն իմ օրէնքը թողեն, եւ իմ իրաւունքի մէջ չգնան,</verse>
				<verse number="31">Եթէ նորանք իմ հրամաններն անարգեն, եւ իմ պատուիրանքները չպահեն.</verse>
				<verse number="32">Ապա գաւազանով կպատժեմ նորանց անօրէնութիւնը, եւ ծեծելով նորանց անիրաւութիւնը։</verse>
				<verse number="33">Բայց իմ ողորմութիւնը չեմ կտրիլ նորանից, եւ իմ հաւատարմութիւնը չեմ դրժիլ։</verse>
				<verse number="34">Իմ ուխտը չեմ անարգիլ եւ իմ շրթունքներիցը դուրս եկածը չեմ փոխիլ։</verse>
				<verse number="35">Մէկ անգամ երդում եմ արել իմ սրբութիւնովը, թէ սուտ չեմ ասիլ Դաւիթին։</verse>
				<verse number="36">Նորա զաւակը յաւիտեան պիտի լինի, եւ նորա աթոռը ինչպէս արեգակն իմ առաջին։</verse>
				<verse number="37">Ինչպէս լուսինը յաւիտեան հաստատ պիտի լինի, եւ ինչպէս վկան ամպերումը՝ հաւատարիմ։ (Սէլա։)</verse>
				<verse number="38">Բայց հիմա երեսից գցեցիր եւ անարգեցիր, բարկացար քո օծեալին վերայ։</verse>
				<verse number="39">Քո ծառայի ուխտը փչացրիր. նորա պսակը գետնի տալով պղծեցիր։</verse>
				<verse number="40">Նորա ամեն պարիսպները քանդեցիր, նորա ամուր տեղերն աւերակ արիր։</verse>
				<verse number="41">Բոլոր ճանապարհովը անցնողները կողոպտում են նորան. նա նախատինք եղաւ իր հարեւանների առաջին։</verse>
				<verse number="42">Նորա նեղացնողների աջ ձեռքը բարձրացրիր. նորա ամեն թշնամիներին ուրախացրիր։</verse>
				<verse number="43">Նաեւ նորա սրի բերանը ետ դարձրիր, եւ պատերազմի մէջ չհաստատեցիր նորան։</verse>
				<verse number="44">Նորա փառաւորութիւնը հանգեցրիր, եւ նորա աթոռը գետինը գցեցիր։</verse>
				<verse number="45">Նորա երիտասարդութեան օրերը կարճեցրիր, ամօթով ծածկեցիր նորան։ (Սէլա։)</verse>
				<verse number="46">Տէր, մինչեւ ե՞րբ կթագցնես քո անձը, եւ քո սրտմտութիւնը կրակի պէս կբորբոքուի՞։</verse>
				<verse number="47">Յիշիր թէ ի՜նչ անցաւոր եմ, եւ քանի՜ ունայն ստեղծեցիր մարդկանց ամեն որդիքը։</verse>
				<verse number="48">Ո՜վ է այն մարդը որ ապրի եւ մահ չտեսնէ. եւ իր անձը դժոխքի ձեռիցը փրկէ։ (Սէլա։)</verse>
				<verse number="49">Ո՞ւր է քո առաջի ողորմութիւնը, Տէր. որ երդում արիր Դաւիթին քո ճշմարտութիւնովը։</verse>
				<verse number="50">Յիշիր, Տէր, քո ծառաների նախատինքը, որ իմ ծոցումը քաշում եմ ամեն զօրաւոր ազգերիցը.</verse>
				<verse number="51">Որ նորանով քո թշնամիներն անարգում են, Տէր, որ նորանով անարգում են քո օծեալի քայլերը։</verse>
				<verse number="52">Օրհնեալ է Տէրը յաւիտեան։ Ամէն եւ ամէն։</verse>
			</chapter>
			<chapter number="90">
				<verse number="1">Ով Տէր, դու մեզ համար ապաւէն ես ազգից մինչեւ ազգ։</verse>
				<verse number="2">Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել. յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած։</verse>
				<verse number="3">Դու մարդին փոշի ես դարձնում եւ ասում՝ ետ դարձէք, մարդկանց որդիք։</verse>
				<verse number="4">Որովհետեւ հազար տարին քո առաջին ինչպէս երէկուան օրն է, որ անց կացաւ. եւ ինչպէս մին պահ գիշերումը։</verse>
				<verse number="5">Ջրհեղեղով ողողում ես նորանց, եւ նորանք քուն են լինում. ինչպէս խոտ, որ առաւօտանց կանանչանում է։</verse>
				<verse number="6">Առաւօտանց ծաղկում է եւ անցնում. իրիկունը կտրվում է եւ չորանում։</verse>
				<verse number="7">Որովհետեւ մաշուեցանք քո բարկութիւնովը, եւ քո սրտմտութիւնովը շփոթուեցանք։</verse>
				<verse number="8">Մեր անօրէնութիւնները դրիր քո առաջին, մեր ծածուկ մեղքերը քո երեսի լուսի մէջ.</verse>
				<verse number="9">Որովհետեւ մեր բոլոր օրերը փչանում են քո բարկութիւնովը. մեր տարիներն անց ենք կացնում ինչպէս ափեղցփեղ խօսք։</verse>
				<verse number="10">Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք։</verse>
				<verse number="11">Ո՞վ գիտէ քո բարկութեան զօրութիւնը, եւ քո սրտմտութիւնը՝ քո վախի պէս։</verse>
				<verse number="12">Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։</verse>
				<verse number="13">Դարձիր, Տէր, մինչեւ ե՞րբ. խղճացիր քո ծառաների վերայ։</verse>
				<verse number="14">Կշտացրու մեզ առաւօտանց քո ողորմութիւնովը որ ցնծանք եւ ուրախ լինինք մեր ամեն օրերումը։</verse>
				<verse number="15">Ուրախացրու մեզ այն օրերի չափովը, որ տրտմացրիր մեզ. այն տարիների չափովը, որ նեղութիւն տեսանք։</verse>
				<verse number="16">Թող երեւի քո ծառաներին քո գործը, եւ քո փառքը նորանց որդկանցը։</verse>
				<verse number="17">Եւ մեր Աստուծոյ վայելչութիւնը լինի մեզ վերայ. եւ մեր ձեռքի գործերը հաստատիր մեզանում, եւ մեր ձեռքի գործը հաստատիր։</verse>
			</chapter>
			<chapter number="91">
				<verse number="1">Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։</verse>
				<verse number="2">Ես կասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ նա կփրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը։</verse>
				<verse number="4">Նա կծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կլինիս. նորա ճշմարտութիւնը ասպար է եւ զրահ։</verse>
				<verse number="5">Դու չես վախենալ գիշերի զարհուրանքից. այն նետիցը որ թռչում է ցերեկը։</verse>
				<verse number="6">Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը։</verse>
				<verse number="7">Հազար հոգի քո կողմիցը կընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. բայց քեզ չի մօտենալ։</verse>
				<verse number="8">Միայն քո աչքերովը կնայիս, եւ ամբարիշտների հատուցումը կտեսնես։</verse>
				<verse number="9">Որովհետեւ դու ես, Տէր, իմ յոյսը. դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր.</verse>
				<verse number="10">Քեզ չար բան չի հասնիլ. եւ նեղութիւն չի մօտենալ քո բնակարանին։</verse>
				<verse number="11">Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։</verse>
				<verse number="12">Նորանք ձեռների վերայ կառնեն քեզ, որ քո ոտը քարի չդպցնես։</verse>
				<verse number="13">Առիւծների եւ իժերի վերայ կգնաս. առիւծի կորիւններին եւ վիշապին ոտով կոխ կտաս։</verse>
				<verse number="14">Որովհետեւ նա ինձ ցանկացաւ՝ եւ ես կփրկեմ նորան. ես բարձր կանեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը։</verse>
				<verse number="15">Նա կկանչէ դէպի ինձ՝ եւ ես կլսեմ նորան. ես նորա հետ կլինիմ նեղութեան մէջ. կապրեցնեմ նորան եւ փառաւոր կանեմ նորան։</verse>
				<verse number="16">Երկայն օրերով կկշտացնեմ նորան. եւ իմ փրկութիւնը ցոյց կտամ նորան։</verse>
			</chapter>
			<chapter number="92">
				<verse number="1">Բարի է գոհանալ Տէրիցը, եւ սաղմոս ասել քո անունին, ով Բարձրեալ։</verse>
				<verse number="2">Առաւօտանց պատմել քո ողորմութիւնը, եւ գիշերը քո ճշմարտութիւնը.</verse>
				<verse number="3">Տասնաղեայ նուագարանով եւ սաղմոսարանով. օրհնութեան ձայնով քնարի հետ։</verse>
				<verse number="4">Որովհետեւ դու, Տէր, ուրախացրիր ինձ քո գործերովը. քո ձեռքի գործերովը ցնծում եմ։</verse>
				<verse number="5">Ով Տէր, քանի՜ մեծ են քո գործերը. շատ խո՜ր են քո խորհուրդները,</verse>
				<verse number="6">Յիմար մարդը չէ իմանում, եւ անմիտը չէ հասկանում այս։</verse>
				<verse number="7">Ամբարիշտները խոտի պէս բուսնելիս՝ ծաղկում են բոլոր անօրէնութիւն գործողները, որ սատկեն յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="8">Բայց դու, Տէր, բարձր ես յաւիտեան։</verse>
				<verse number="9">Որովհետեւ ահա քո թշնամիները, Տէր, ահա քո թշնամիները կկորչեն. եւ կցրուին բոլոր անօրէնութիւն գործողները։</verse>
				<verse number="10">Բայց իմ եղջիւրը կբարձրացնես ինչպէս միեղջերուինը. ես օծուած եմ նոր իւղով։</verse>
				<verse number="11">Եւ իմ աչքը կնայի իմ թշնամիների վերայ. եւ ականջս կլսէ այն չարագործների մասին, որ վեր կացան ինձ վերայ։</verse>
				<verse number="12">Արդարը արմաւենիի պէս կբուսնի. Լիբանանի մայրին պէս կմեծանայ։</verse>
				<verse number="13">Տիրոջ տան մէջ տնկուածները մեր Աստուծոյ սրահներումը կբուսնեն։</verse>
				<verse number="14">Ծերութեան մէջ էլ պտուղ կբերեն. պարարտ եւ դալար կլինին.</verse>
				<verse number="15">Որ պատմեն, թէ ուղիղ է Տէրը՝ իմ վէմը, եւ անիրաւութիւն չկայ նորանում։</verse>
			</chapter>
			<chapter number="93">
				<verse number="1">Տէրը թագաւոր է. նա մեծափառութիւն է հագած. Տէրը զօրութիւն է հագած եւ իր մէջքը կապած է. սորա համար աշխարհքը հաստատ է եւ չէ շարժվում։</verse>
				<verse number="2">Հաստատ է քո աթոռը սկզբիցը. յաւիտենից ես դու։</verse>
				<verse number="3">Գետերը բարձրացնում են, Տէր, գետերը բարձրացնում են իրանց ձայնը, գետերը բարձրացնում են իրանց գոռոցը։</verse>
				<verse number="4">Շատ ջրերի ձայնիցը աւելի զօրաւոր են ծովի ալիքները. աւելի զօրաւոր է Տէրը բարձրութեան մէջ։</verse>
				<verse number="5">Քո վկայութիւնները շատ հաւատարիմ են. քո տանը վայելուչ է սրբութիւն, ով Տէր, երկայն օրերով։</verse>
			</chapter>
			<chapter number="94">
				<verse number="1">Ով Տէր՝ վրէժխնդրութեան Աստուած, ով վրէժխնդրութեան Աստուած, յայտնուիր։</verse>
				<verse number="2">Բարձրացիր, ով երկրի Դատաւոր, հատուցում տուր ամբարտաւաններին։</verse>
				<verse number="3">Ով Տէր, ամբարիշտները՝ մինչեւ ե՞րբ, ամբարիշտները մինչեւ ե՞րբ կպարծենան։</verse>
				<verse number="4">Նորանք բղխում եւ խօսում են գոռոզ բաներ. բոլոր անօրէնութիւն գործողները պարծենում են։</verse>
				<verse number="5">Տէր, նորանք կոխ են տալիս քո ժողովուրդը. եւ նեղացնում են քո ժառանգութիւնը։</verse>
				<verse number="6">Սպանում են որբեւայրիին եւ պանդուխտին. եւ որբերին կոտորում են.</verse>
				<verse number="7">Եւ ասում. Տէրը չէ տեսնում, եւ Յակոբի Աստուածը չէ իմանում։</verse>
				<verse number="8">Իմացէք, ով յիմարներ ժողովրդի մէջ. եւ դուք, ո՜վ անմիտներ, ե՞րբ կհասկնաք։</verse>
				<verse number="9">Մի՞թէ ականջը տնկողը չի լսիլ. կամ թէ աչքը ստեղծողը չի՞ տեսնիլ։</verse>
				<verse number="10">Մի՞թէ ազգերը խրատողը չի յանդիմանիլ. Նա որ մարդիս գիտութիւն է սովորեցնում։</verse>
				<verse number="11">Տէրը ճանաչում է մարդկանց խորհուրդները, որ ունայն են։</verse>
				<verse number="12">Երանի այն մարդին որ դու խրատում ես նորան, ով Տէր. եւ քո օրէնքիցը սովորեցնում ես նորան.</verse>
				<verse number="13">Որ հանգստացնես նորան չարութեան օրերիցը. մինչեւ որ հոր փորուի ամբարշտի համար։</verse>
				<verse number="14">Որովհետեւ տէրը երեսից չէ գցում իր ժողովուրդը, եւ չէ թողում իր ժառանգութիւնը։</verse>
				<verse number="15">Որ դատաստանը դէպի արդարութիւն դառնայ. եւ նորա ետեւից կգնան բոլոր սրտով ուղիղները։</verse>
				<verse number="16">Ո՞վ վեր կկենայ ինձ հետ չարերի դէմ. ո՞վ ինձ հետ կկանգնի նորանց դէմ որ անօրէնութիւն են գործում։</verse>
				<verse number="17">Եթէ Տէրն օգնութիւն չլինէր ինձ, քիչ կմնար որ իմ անձը լռութեան մէջ բնակուէր։</verse>
				<verse number="18">Եթէ ասում եմ. Ոտս դողդողում է. Տէր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։</verse>
				<verse number="19">Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ։</verse>
				<verse number="20">Մի՞թէ անօրէնութեան աթոռը քեզ հետ հաղորդակից է, որ չարիք է շինում հրամանի դէմ։</verse>
				<verse number="21">Նորանք ժողովվում են արդարի անձի դէմ, եւ անմեղի արիւնը դատապարտում։</verse>
				<verse number="22">Բայց Տէրն ինձ ապաւէն է, եւ իմ Աստուածն է իմ յոյսի վէմը։</verse>
				<verse number="23">Եւ նա նորանց կհատուցանէ իրանց անօրէնութեան պէս. եւ իրանց չարութիւնովը կջնջէ նորանց. մեր Տէր Աստուածը կջնջէ նորանց։</verse>
			</chapter>
			<chapter number="95">
				<verse number="1">Եկէք ցնծանք Տէրովը. աղաղակենք դէպի մեր փրկութեան Վէմը։</verse>
				<verse number="2">Թող գոհութիւն տալով գանք նորա երեսի առաջը, սաղմոսներով աղաղակենք դէպի նա։</verse>
				<verse number="3">Որովհետեւ Տէրը մեծ Աստուած է, եւ մեծ թագաւոր՝ ամեն աստուածների վերայ։</verse>
				<verse number="4">Որ նորա ձեռքին են երկրի խորքերը. եւ սարերի բարձրութիւնները նորանն են։</verse>
				<verse number="5">Որ նորանն է ծովը, եւ նա արաւ նորան. եւ նորա ձեռքերն ստեղծեցին ցամաքը։</verse>
				<verse number="6">Եկէք երկրպագութիւն անենք եւ երեսի վերայ ընկնենք. ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջին.</verse>
				<verse number="7">Որովհետեւ նա է մեր Աստուածը, եւ մենք նորա արօտի ժողովուրդը եւ նորա ձեռքի ոչխարներն ենք. այսօր եթէ նորա ձայնը լսէք,</verse>
				<verse number="8">Մի պնդացնէք ձեր սրտերը ինչպէս Մերիբայումը, ինչպէս փորձութեան օրումը անապատի մէջ։</verse>
				<verse number="9">Ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ. քննեցին ինձ թէեւ իմ գործերը տեսան։</verse>
				<verse number="10">Քառասուն տարի զզուեցայ այն ազգիցը. եւ ասեցի՝ նորանք այնպիսի ժողովուրդ են որ մոլորուած են սրտով. նորանք չեն ճանաչում իմ ճանապարհները.</verse>
				<verse number="11">Որ երդում արի իմ բարկութիւնումը, թէ նորանք չեն մտնիլ իմ հանգստութիւնը։</verse>
			</chapter>
			<chapter number="96">
				<verse number="1">Տիրոջը նոր երգ երգեցէք. երգեցէք Տիրոջը ամեն երկիր։</verse>
				<verse number="2">Երգեցէք Տիրոջը. օրհնեցէք նորա անունը. քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը։</verse>
				<verse number="3">Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները։</verse>
				<verse number="4">Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած. ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։</verse>
				<verse number="5">Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, բայց Տէրն արաւ երկինքը։</verse>
				<verse number="6">Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջին. զօրութիւն եւ գեղեցկութիւն նորա սրբութեան մէջ։</verse>
				<verse number="7">Տուէք Տիրոջը, ով ազգերի ցեղեր, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։</verse>
				<verse number="8">Տուէք Տիրոջը նորա անունի փառքը. ընծայ բերէք, եւ մտէք նորա սրահները։</verse>
				<verse number="9">Երկրպագութիւն արէք Տիրոջը սուրբ զարդարանքով. վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիր։</verse>
				<verse number="10">Ասեցէք հեթանոսների մէջ՝ Տէրն է թագաւոր. սորա համար աշխարհքը հաստատ է, չէ շարժվում. նա ժողովուրդները կդատէ ուղղութիւնով։</verse>
				<verse number="11">Երկինքը թող ուրախ լինի եւ երկիրը ցնծայ. ծովը գոռգոռայ իր լիութիւնովը։</verse>
				<verse number="12">Դաշտն ուրախանայ եւ ամենն որ նորանում կայ. թող ցնծան անտառի ամեն ծառերը.</verse>
				<verse number="13">Տիրոջը առաջին, որ նա գալիս է՝ գալիս է որ երկիրը դատէ. նա աշխարհքը կդատէ արդարութիւնով, եւ իր ժողովուրդներին իր ճշմարտութիւնովը։</verse>
			</chapter>
			<chapter number="97">
				<verse number="1">Տէրն է թագաւոր թող երկիրը ցնծայ եւ շատ կղզիներն ուրախ լինին։</verse>
				<verse number="2">Ամպ եւ մառախուղ կայ նորա չորս կողմովը. արդարութիւն եւ իրաւունք նորա աթոռի հիմունքն են։</verse>
				<verse number="3">Կրակ է գնում նորա առջեւից. եւ չորս կողմովը այրում է նորա թշնամիներին։</verse>
				<verse number="4">Նորա փայլակները լուսաւորում են աշխարհքը. երկիրը տեսնում է եւ դողում։</verse>
				<verse number="5">Սարերը մոմի պէս հալվում են տիրոջ երեսիցը, ամեն երկիր՝ Տիրոջ երեսիցը։</verse>
				<verse number="6">Երկինքներն պատմում են նորա արդարութիւնը. եւ բոլոր ժողովուրդները տեսնում են նորա փառքը։</verse>
				<verse number="7">Թող ամաչեն բոլոր կուռքերի ծառայողները, որ պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստուածները նորան երկրպագութիւն անեն։</verse>
				<verse number="8">Սիօնը լսում է եւ ուրախանում է եւ Յուդայի աղջիկները ցնծում են, քո իրաւունքի համար, Տէր։</verse>
				<verse number="9">Որովհետեւ դու, ով Տէր, բարձրեալ ես բոլոր երկրի վերայ, շատ բարձրացար բոլոր աստուածների վերայ։</verse>
				<verse number="10">Ով Տիրոջը սիրողներ, ատեցէք չարը. նա պահում է իր սուրբերին անձերը. ամբարիշտների ձեռքիցը կփրկէ նորանց։</verse>
				<verse number="11">Լոյս է ծագում արդարին, եւ ուրախութիւն՝ սրտով ուղիղներին։</verse>
				<verse number="12">Ուրախացէք Տէրովը, ով արդարներ, եւ օրհնեցէք նորա սուրբ յիշատակը։</verse>
			</chapter>
			<chapter number="98">
				<verse number="1">Տիրոջը նոր երգ երգեցէք. որ նա հրաշքներ արաւ. փրկեց նորան նորա աջ ձեռքը եւ նորա սուրբ բազուկը։</verse>
				<verse number="2">Տէրը ճանաչեցրեց իր փրկութիւնը. եւ ազգերի աչքի առաջին յայտնեց իր արդարութիւնը։</verse>
				<verse number="3">Նա յիշեց իր ողորմութիւնը եւ իր ճշմարտութիւնը Իսրայէլի տան վերայ. երկրի ամեն ծայրերը տեսան մեր Աստուծոյ փրկութիւնը։</verse>
				<verse number="4">Ցնծացէք Տիրոջ առաջին, ով ամեն երկիր. օրհնեցէք, եւ երգեցէք, եւ սաղմոս ասեցէք։</verse>
				<verse number="5">Սաղմոս ասեցէք Տիրոջը քնարով. քնարով եւ սաղմոսների ձայնով։</verse>
				<verse number="6">Փողով եւ շեփորի ձայնով ցնծացէք Եհովայ թագաւորի առաջին։</verse>
				<verse number="7">Թող գոռայ ծովը եւ նորա լիութիւնը. աշխարհքը եւ նորանում բնակողները։</verse>
				<verse number="8">Գետերը ծափ տան ձեռքով. սարերը միասին ցնծան,</verse>
				<verse number="9">Տիրոջ առաջին. որ նա գալիս է երկիրը դատելու, նա կդատէ աշխարհքը արդարութիւնով, եւ ժողովուրդներին՝ ուղղութիւնով։</verse>
			</chapter>
			<chapter number="99">
				<verse number="1">Տէրն է թագաւոր. ժողովուրդները թող շփոթուին. նա նստում է քերովբէների վերայ՝ թող երկիրը շարժուի։</verse>
				<verse number="2">Տէրը մեծ է Սիօնումը. եւ նա բարձր է ամեն ժողովուրդների վերայ։</verse>
				<verse number="3">Թող օրհնեն քո մեծ եւ ահաւոր անունը. որ սուրբ է։</verse>
				<verse number="4">Եւ թագաւորի զօրութիւնը իրաւունք է սիրում. դու հաստատեցիր ուղիղ կարգը. դու իրաւունք եւ արդարութիւն արիր Յակոբի մէջ։</verse>
				<verse number="5">Բարձր արէք մեր Տէր Աստուծուն. եւ երկրպագութիւն արէք նորա ոտների պատուանդանի առաջին. նա սուրբ է։</verse>
				<verse number="6">Մովսէսը եւ Ահարօնը նորա քահանաների մէջ, եւ Սամուէլը նորա անունը կանչողների մէջ, դէպի Տէրը կանչեցին եւ նա լսեց նորանց։</verse>
				<verse number="7">Ամպի սիւնումը նա խօսում էր նորանց հետ. նորանք պահում էին նորա վկայութիւնները եւ օրէնքը որ տուաւ նորանց։</verse>
				<verse number="8">Ով Տէր՝ մեր Աստուածը, դու որ լսում էիր նորանց. դու նորանց համար ներող Աստուած էիր, թէեւ վրէժ խնդրող՝ նորանց գործերի համար։</verse>
				<verse number="9">Բարձր արէք մեր Տէր Աստուծուն եւ երկրպագութիւն արէք դէպի նորա սուրբ սարը, որ մեր Տէր Աստուածը սուրբ է։</verse>
			</chapter>
			<chapter number="100">
				<verse number="1">Աղաղակեցէք դէպի Տէրը, ով ամեն երկիր։</verse>
				<verse number="2">Ծառայեցէք Տիրոջն ուրախութիւնով. եկէք նորա երեսի առաջը ցնծութիւնով։</verse>
				<verse number="3">Ճանաչեցէք որ Տէրն է Աստուած. նա արաւ մեզ, եւ ոչ թէ մենք, որ մենք նորա ժողովուրդը եւ նորա արօտի ոչխարներն ենք։</verse>
				<verse number="4">Մտէք նորա դռները գոհութիւնով, նորա սրահները փառաբանութիւնով. գոհացէք նորանից և օրհնեցէք նորա անունը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ Տէրը բարի է եւ նորա ողորմութիւնը յաւիտեան. եւ նորա ճշմարտութիւնը ազգից մինչեւ ազգ։</verse>
			</chapter>
			<chapter number="101">
				<verse number="1">Ողորմութիւն եւ իրաւունք երգեմ. քեզ, ով Տէր, սաղմոս ասեմ։</verse>
				<verse number="2">Իմաստութիւնով կգնամ կատարելութեան ճանապարհում. ե՞րբ կգաս ինձ մօտ. իմ սրտի անմեղութիւնովը կգնամ իմ տան մէջ։</verse>
				<verse number="3">Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ. անօրէնութիւն գործողին ատում եմ. նա ինձ չմօտենայ։</verse>
				<verse number="4">Ծուռ սիրտը պէտք է հեռանայ ինձանից. չարին չեմ ճանաչիլ։</verse>
				<verse number="5">Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դէմ, նորան կջնջեմ. նա որ ամբարտաւան է աչքերով եւ հպարտ սրտով, նորան չեմ կարող համբերել։</verse>
				<verse number="6">Իմ աչքերը երկրի հաւատարիմների վերայ է, որ ինձ հետ բնակուեն. անմեղ ճանապարհ գնացողը կծառայէ ինձ։</verse>
				<verse number="7">Նենգութիւն անողը չի բնակուիլ իմ տան մէջ. նա որ սուտ է խօսում՝ հաստատ չի մնալ իմ աչքի առաջին։</verse>
				<verse number="8">Առաւօտանց կջնջեմ երկրի ամեն ամբարիշտներին, որ Տիրոջ քաղաքիցը սատկեցնեմ բոլոր անօրէնութիւն գործողներին։</verse>
			</chapter>
			<chapter number="102">
				<verse number="1">Ով Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակը թող քեզ մօտ գայ։</verse>
				<verse number="2">Մի թագցնիր երեսդ ինձանից իմ նեղութեան օրը, խոնարհեցրու ականջդ ինձ մօտ. այն օրը որ կանչեմ՝ շուտով պատասխան տուր ինձ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ իմ օրերը ծուխի պէս վերջացան եւ իմ ոսկորները չոր խռիւի պէս այրուեցան։</verse>
				<verse number="4">Սիրտս կոտրուեցաւ եւ ցամաքեց խոտի նման. որ հաց ուտելս էլ մոռացայ։</verse>
				<verse number="5">Հառաչանքիս ձայնիցը ոսկորս իմ մարմնիս կպաւ։</verse>
				<verse number="6">Ես նմանեցի անապատի հաւալուսին, աւերակների բուին պէս եղայ։</verse>
				<verse number="7">Անքուն մնացի եւ նման եղայ կտուրի վերայ մինակ ծտի։</verse>
				<verse number="8">Ամեն օր նախատում են ինձ իմ թշնամիները, ինձ դէմ կատաղածները երդում են անում ինձանով։</verse>
				<verse number="9">Որովհետեւ մոխիրը ուտում եմ հացի պէս ու խմելիքս արտասուքի հետ եմ խառնում,</verse>
				<verse number="10">Քո բարկութեան եւ սրտմտութեան համար, որ դու ինձ վեր առար եւ դէն գցեցիր։</verse>
				<verse number="11">Իմ օրերը երկարացած շուքի պէս են, եւ ես խոտի պէս չորացայ։</verse>
				<verse number="12">Բայց դու, Տէր, յաւիտեան կաս, եւ քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։</verse>
				<verse number="13">Դու վեր կկենաս, Սիօնին կողորմես. որովհետեւ ժամանակ է նորան ողորմելու. որովհետեւ որոշուած ժամանակը հասաւ։</verse>
				<verse number="14">Որովհետեւ քո ծառաները հաւանեցին նորա քարերին, եւ նորա փոշիին խեղճ են գալիս։</verse>
				<verse number="15">Ապա հեթանոսները կվախենան Տիրոջ անունիցը, եւ երկրի բոլոր թագաւորները քո փառքիցը։</verse>
				<verse number="16">Որ Տէրը շինեց Սիօնը, երեւեցաւ իր փառքովը։</verse>
				<verse number="17">Նա մտիկ է տալիս խեղճերի աղօթքին, եւ չէ անարգում նորանց աղօթքը։</verse>
				<verse number="18">Սա պիտի գրուի եկող ազգի համար. եւ ստեղծուելու ժողովուրդը Տիրոջը կգովէ։</verse>
				<verse number="19">Որ նա իր սրբութեան բարձրութիւնիցը մտիկ է տալիս. Տէրը երկնքիցը նայում է երկրի վերայ։</verse>
				<verse number="20">Որ լսէ կապուածի հառաչանքը, եւ արձակէ մահի որդկանցը։</verse>
				<verse number="21">Որ պատմեն Սիօնումը Տիրոջ անունը, եւ նորա գովասանքը՝ Երուսաղէմումը։</verse>
				<verse number="22">Երբոր մէկտեղ կժողովուեն ժողովուրդները եւ թագաւորութիւնները՝ Տիրոջը ծառայելու համար։</verse>
				<verse number="23">Նա թուլացրեց ճանապարհումը իմ զօրութիւնը. եւ կարճացրեց իմ օրերը։</verse>
				<verse number="24">Ես ասեցի. Ով Աստուած իմ, վեր մի առնիր ինձ իմ օրերի կէսումը. քո տարիները ազգից մինչեւ ազգ են։</verse>
				<verse number="25">Առաջուց երկրի հիմունքը հաստատեցիր, եւ քո ձեռքի գործն է երկինքը։</verse>
				<verse number="26">Նորանք կկորչեն, բայց դու կմնաս. եւ նորանք ամենը շորի պէս կմաշուին. հագուստի պէս կփոխես նորանց, եւ նորանք կփոխուեն.</verse>
				<verse number="27">Բայց դու նոյնն ես. եւ քո տարիները չեն վերջանալ։</verse>
				<verse number="28">Քո ծառաների որդիքը կբնակուեն. եւ նորանց սերունդը հաստատ կմնայ քո առաջին։</verse>
			</chapter>
			<chapter number="103">
				<verse number="1">Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը՝ նորա սուրբ անունը։</verse>
				<verse number="2">Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները.</verse>
				<verse number="3">Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցաւերը։</verse>
				<verse number="4">Որ փրկում է քո կեանքն ապականութիւնից, որ պսակում է քեզ շնորհքով եւ ողորմութիւնով։</verse>
				<verse number="5">Որ կշտացնում է քո սիրտը բարութիւնով. եւ քո մանկութիւնը նորոգվում է արծուի պէս։</verse>
				<verse number="6">Արդարութիւն է անում Տէրը, եւ իրաւունք բոլոր զրկեալներին։</verse>
				<verse number="7">Նա իմաց արաւ իր ճանապարհները Մովսէսին, Իսրայէլի որդկանցն՝ իր գործերը։</verse>
				<verse number="8">Բարեգութ եւ ողորմած է Տէրը. երկայնամիտ եւ բազմագութ։</verse>
				<verse number="9">Նա իսպառ չի բարկանալ, եւ ոխ չի պահիլ յաւիտեան։</verse>
				<verse number="10">Նա չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ. եւ չէ հատուցանում մեզ մեր անօրէնութիւնների համեմատ։</verse>
				<verse number="11">Այլ որքան որ բարձր է երկինքը երկրիս վերայ, այնքան զօրաւոր է նորա գութը իրանից վախեցողների վերայ։</verse>
				<verse number="12">Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։</verse>
				<verse number="13">Ինչպէս որ հայրը կգթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին։</verse>
				<verse number="14">Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք։</verse>
				<verse number="15">Մարդիս օրերը խոտի նման են. ինչպէս դաշտի ծաղիկը՝ այնպէս ծաղկում է։</verse>
				<verse number="16">Երբոր քամին անցնում է նորա վերայ, նա էլ չկայ. եւ նորա տեղը այլ եւս չէ ճանաչում նորան։</verse>
				<verse number="17">Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտենից մինչեւ յաւիտեանս իրանից վախեցողների վերայ է, եւ նորա արդարութիւնը՝ որդկանց որդիների վերայ,</verse>
				<verse number="18">Նորա ուխտը պահողների վերայ, եւ նորանց վերայ որ յիշում են նորա պատուիրանքները նորանց կատարելու համար։</verse>
				<verse number="19">Տէրը երկնքումը հաստատեց իր աթոռը, եւ նորա թագաւորութիւնը տիրում է բոլորին։</verse>
				<verse number="20">Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզօր զօրութեամբ, որ կատարում էք նորա խօսքը. նորա խօսքի ձայնը լսելով։</verse>
				<verse number="21">Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր զօրքեր՝ նորա պաշտօնեաներ, որ կատարում էք նորա կամքը։</verse>
				<verse number="22">Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր արարածներ, նորա տէրութեան ամեն տեղերումը. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։</verse>
			</chapter>
			<chapter number="104">
				<verse number="1">Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը. ով Տէր՝ իմ Աստուած, դու շատ մեծ ես. գեղեցկութիւն եւ փառք հագած ես։</verse>
				<verse number="2">Լոյս ես հագնում ինչպէս հանդերձ. երկինքը տարածում ես ինչպէս վարագոյր։</verse>
				<verse number="3">Նա իր վերնատուները ջրերի վերայ է շինում, ամպերը շինում է իրան կառք. քամիի թեւերի վերայ է գնում։</verse>
				<verse number="4">Իր հրեշտակները քամիներ է շինում, իր պաշտօնեաները այրող կրակ։</verse>
				<verse number="5">Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չշարժուի բնաւ եւ յաւիտեան։</verse>
				<verse number="6">Անդունդովը ծածկեցիր նորան ինչպէս հանդերձով. ջուրերը կանգնում են սարերի վերայ։</verse>
				<verse number="7">Քո սաստելուցը փախչում են նորանք, քո որոտմունքի ձայնիցը սարսափելով ետ են գնում։</verse>
				<verse number="8">Սարերը բարձրանում են, ձորերը իջնում՝ այնտեղ ուր որ հաստատեցիր նորանց համար։</verse>
				<verse number="9">Դու սահման դրիր, նորանով չեն անց կենալ. յետ չեն դառնալ, որ երկիրը ծածկեն։</verse>
				<verse number="10">Դու աղբիւրներ ես բղխեցնում ձորերումը. սարերի միջովը գնում են նորանք։</verse>
				<verse number="11">Նորանք խմեցնում են բոլոր վայրի գազաններին, եւ վայրի էշերը կոտրում են իրանց ծարաւը։</verse>
				<verse number="12">Նորանց վերայ երկնքի թռչուններն են բնակվում. ճիւղերի միջիցը ձայն են տալիս։</verse>
				<verse number="13">Նա խմեցնում է սարերին իր վերնատներիցը. քո գործերի պտուղներովը կշտացնում ես երկիրը։</verse>
				<verse number="14">Խոտ է բուսցնում անասունների համար. եւ բանջար մարդի օգտի համար. որ հաց հանես երկրիցը։</verse>
				<verse number="15">Եւ գինի, որ ուրախացնում է մարդի սիրտը, նորա երեսը փայլեցնում է իւղից. եւ հաց, որ հաստատում է մարդի սիրտը։</verse>
				<verse number="16">Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրերը, որ նա տնկեց։</verse>
				<verse number="17">Որ այնտեղ թռչունները բոյն են դնում, եւ արագիլը եղեւինների վերայ շինում է իր տունը։</verse>
				<verse number="18">Բարձր սարերը վայրի այծերի համար ապաւէն են, եւ վէմերը՝ ճագարների։</verse>
				<verse number="19">Նա շինեց լուսինը ժամանակների համար, արեգակը ճանաչում է իր մուտքը։</verse>
				<verse number="20">Խաւար ես դնում՝ եւ գիշեր է լինում. նորանում ման են գալիս անտառի ամեն գազանները։</verse>
				<verse number="21">Առիւծների կորիւնները մռնչում են յափշտակելու, եւ Աստուածանից խնդրում են իրանց կերակուրը։</verse>
				<verse number="22">Երբոր արեգակը դուրս է գալիս՝ ետ են քաշվում, եւ իրանց որջերումը պառկում։</verse>
				<verse number="23">Մարդը դուրս է գնում իր գործին եւ իր ծառայութեանը՝ մինչեւ իրիկուն։</verse>
				<verse number="24">Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. երկիրը լիքն է քո ստեղծուածներովը։</verse>
				<verse number="25">Այս մեծ եւ լայն ծովն է. այնտեղ սողացողները անթիւ են. փոքր կենդանիներ մեծերի հետ։</verse>
				<verse number="26">Այնտեղ նաւերը ման են գալիս. այն լեւիաթանը դու ստեղծեցիր, որ խաղայ նորանում։</verse>
				<verse number="27">Սորանք ամենքը քեզ են սպասում, որ նորանց կերակուր տաս իրանց ժամանակին։</verse>
				<verse number="28">Դու տալիս ես նորանց, եւ նորանք հաւաքում են. դու բաց ես անում քո ձեռքը եւ կշտանում են բարիքով։</verse>
				<verse number="29">Երբոր ծածկում ես քո երեսը՝ սարսափում են. երբոր վեր ես առնում նորանց հոգին՝ մեռնում են, եւ իրանց հողին են դառնում։</verse>
				<verse number="30">Հոգիդ ուղարկում ես՝ ստեղծվում են. եւ դու նորոգում ես երկրի երեսը։</verse>
				<verse number="31">Տիրոջ փառքը յաւիտեան լինի. Տէրն ուրախ լինի իր գործերովը։</verse>
				<verse number="32">Նա նայում է երկրի վերայ, եւ սա դողում է. նա դպչում է սարերին, եւ նորանք ծխում են։</verse>
				<verse number="33">Ես կօրհնեմ Տիրոջն իմ կեանքումը. սաղմոս կասեմ իմ Աստուծուն քանի որ կամ։</verse>
				<verse number="34">Քաղցր պիտի լինի իմ մտածութիւնը նորա վերայ. ես ուրախ կլինիմ Տէրով։</verse>
				<verse number="35">Մեղաւորները կպակասեն երկրիցը, եւ ամբարիշտներն էլ չեն լինիլ. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
			<chapter number="105">
				<verse number="1">Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը։</verse>
				<verse number="2">Օրհնեցէք նորան. սաղմոս ասեցէք նորան. խօսեցէք նորա ամեն հրաշքները։</verse>
				<verse number="3">Պարծենցէք նորա սուրբ անունովը. ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։</verse>
				<verse number="4">Խնդրեցէք Տիրոջը եւ նորա զօրութիւնը. խնդրեցէք նորա երեսը ամեն ժամանակ։</verse>
				<verse number="5">Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ. նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։</verse>
				<verse number="6">Ով նորա Աբրահամ ծառայի զաւակները, նորա ընտրեալ Յակոբի որդիքը։</verse>
				<verse number="7">Ինքը Եհովան է մեր Աստուածը. նորա իրաւունքներն ամեն երկրի մէջ են։</verse>
				<verse number="8">Նա յիշում է յաւիտեան իր ուխտը. այն խօսքը որ պատուիրեց մինչեւ հազար ազգ.</verse>
				<verse number="9">Այն որ Աբրահամի հետ դրաւ. եւ իր երդումը՝ Իսահակի հետ։</verse>
				<verse number="10">Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի.</verse>
				<verse number="11">Ասելով. Քեզ կտամ Քանանի երկիրը, որ ձեզ ժառանգութեան երկիր լինի.</verse>
				<verse number="12">Երբ նորանք սակաւաթիւ էին, քիչ եւ պանդուխտ՝ նորանում.</verse>
				<verse number="13">Եւ ազգից ազգ էին գնում, թագաւորութիւնից՝ ուրիշ ժողովրդի մէջ։</verse>
				<verse number="14">Նա թոյլ չտուաւ մարդկանց որ նեղացնեն նորանց. եւ թագաւորներ պատժեց նորանց համար.</verse>
				<verse number="15">Մի դպչիք իմ օծեալներին, եւ իմ մարգարէներին չար մի անէք։</verse>
				<verse number="16">Եւ սով կանչեց երկրի վերայ, եւ հացի ամեն զօրութիւնը կոտրեց։</verse>
				<verse number="17">Նորանց առաջից մարդ ուղարկեց. Յովսէփը ծառայութեան մէջ ծախուեցաւ։</verse>
				<verse number="18">Չարչարեցին նորա ոտները կապանքի մէջ. նորա անձը երկաթի մէջ մտաւ։</verse>
				<verse number="19">Մինչեւ այն ժամանակ որ նորա խօսքն եկաւ. Տիրոջ խօսքը փորձեց նորան։</verse>
				<verse number="20">Թագաւորն ուղարկեց եւ արձակեց նորան. նա որ տիրապետում էր ժողովուրդներին՝ ազատեց նորան։</verse>
				<verse number="21">Նա տէր դրաւ նորան իր տան վերայ, եւ իշխան իր ամեն ստացուածքի վերայ.</verse>
				<verse number="22">Որ իշխաններին կապէ իր կամքի պէս, եւ ծերերին իմաստուն անէ։</verse>
				<verse number="23">Եւ Իսրայէլն եկաւ Եգիպտոս. եւ Յակոբը պանդուխտ եղաւ Քամի երկրումը։</verse>
				<verse number="24">Եւ նա խիստ շատացրեց իր ժողովուրդը, եւ նորան զօրեղացրեց իր թշնամիներիցը։</verse>
				<verse number="25">Փոխեց նորանց սիրտերը, որ ատեն իր ժողովուրդը, որ նենգութիւն անեն իր ծառաների դէմ։</verse>
				<verse number="26">Իր ծառայ Մովսէսին ուղարկեց, Ահարօնին՝ որ ընտրել էր։</verse>
				<verse number="27">Նորանք ցոյց տուին նորանց մէջ նորա նշանների գործերը, եւ հրաշքներ Քամի երկրումը։</verse>
				<verse number="28">Խաւար ուղարկեց եւ խաւարեցրեց, եւ նորա խօսքին չհակառակուեցան։</verse>
				<verse number="29">Նորանց ջուրերը փոխեց արիւն, եւ նորանց ձկներն սպանեց։</verse>
				<verse number="30">Նորանց երկիրը գորտեր դուրս տուաւ, թագաւորի ներսի սենեակներումն էլ։</verse>
				<verse number="31">Ասեց՝ եւ շանաճանճն եկաւ. մժեղներն էլ՝ նորանց բոլոր սահմանների մէջ։</verse>
				<verse number="32">Անձրեւի տեղ կարկուտ տուաւ նորանց, եւ կրակի բոց՝ նորանց երկրումը։</verse>
				<verse number="33">Նորանց որթերն ու թզենիները զարկեց, եւ նորանց սահմանների ծառերը փշրեց։</verse>
				<verse number="34">Ասեց՝ եւ մարախն ու թրթուրն եկաւ, որ թիւ չկար.</verse>
				<verse number="35">Որ կերաւ բոլոր խոտը նորանց երկրումը. եւ նորանց արտերի պտուղը կերաւ։</verse>
				<verse number="36">Եւ զարկեց նորանց երկրումն ամեն անդրանիկներին՝ եւ նորանց զօրութեան ամեն առջիններին։</verse>
				<verse number="37">Եւ նորանց հանեց արծաթով եւ ոսկիով, եւ նորանց ցեղերումը տկար մարդ չկար։</verse>
				<verse number="38">Եգիպտոսն ուրախացաւ նորանց դուրս գալու վերայ, որ սորանց սարսափն ընկել էր նորանց վերայ։</verse>
				<verse number="39">Ամպ տարածեց որ հովանի լինի, եւ կրակ՝ որ գիշերը լոյս տայ։</verse>
				<verse number="40">Խնդրեցին եւ նա լորամարգիներ բերաւ. եւ երկնքի հացով կշտացրեց նորանց։</verse>
				<verse number="41">Վէմը պատառեց եւ ջուրեր բղխեցին. գետեր գնացին անջուր տեղերումը։</verse>
				<verse number="42">Որովհետեւ նա յիշեց իր սուրբ խօսքը, եւ իր Աբրահամ ծառային։</verse>
				<verse number="43">Եւ հանեց իր ժողովրդին ցնծումով, եւ իր ընտրեալներին ուրախութիւնով։</verse>
				<verse number="44">Եւ հեթանոսների երկիրները տուաւ նորանց, եւ ազգերի վաստակները ժառանգեցին նորանք.</verse>
				<verse number="45">Որ նորա պատուիրանքները պահեն եւ նորա օրէնքները կատարեն։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
			<chapter number="106">
				<verse number="1">Ալէլուիա։ Գոհացէք Տէրիցը որ բարի է. որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։</verse>
				<verse number="2">Ո՞վ կպատմէ Տիրոջ զօրութիւնը. ո՞վ կիմացնէ նորա բոլոր գովասանքը։</verse>
				<verse number="3">Երանի իրաւունք պահողներին եւ ամեն ժամանակ արդարութիւն անողներին։</verse>
				<verse number="4">Յիշիր ինձ, Տէր, քո ժողովրդի վերայ ունեցած հաճութեանդ պէս, այցելութիւն արա ինձ քո փրկութիւնովը։</verse>
				<verse number="5">Որ տեսնեմ քո ընտրեալների յաջողութիւնը. ուրախանամ քո ազգի ուրախութիւնովը. պարծենամ քո ժառանգութիւնովը։</verse>
				<verse number="6">Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ. անօրէնութիւն արինք եւ ամբարշտութիւն գործեցինք։</verse>
				<verse number="7">Մեր հայրերը Եգիպտոսումը չհասկացան քո հրաշքները. չյիշեցին քո մեծ ողորմութիւնը եւ հակառակ կացան ծովի մօտ՝ Կարմիր ծովի մօտ։</verse>
				<verse number="8">Բայց նա փրկեց նորանց իր անունի համար, որ հասկացնէ իր զօրութիւնը։</verse>
				<verse number="9">Եւ Կարմիր ծովին սաստեց՝ եւ նա ցամաքեց, եւ նորանց գնալ տուաւ անդունդի միջովն ինչպէս անապատում։</verse>
				<verse number="10">Եւ նորանց փրկեց ատողի ձեռքիցը. եւ նորանց ազատեց թշնամիի ձեռքիցը։</verse>
				<verse number="11">Եւ ջուրերը ծածկեցին նորան նեղացնողներին, որ նորանցից մէկն էլ չմնաց։</verse>
				<verse number="12">Եւ հաւատացին նորա խօսքերին, օրհնեցին նորա օրհնութիւնը։</verse>
				<verse number="13">Բայց շուտով մոռացան նորա գործերը, եւ չսպասեցին նորա խորհուրդներին։</verse>
				<verse number="14">Եւ ցանկացան ցանկութիւնով անապատումը, եւ փորձեցին Աստուծուն անջուր տեղումը։</verse>
				<verse number="15">Եւ նա նորանց տուաւ իրանց ուզածը. եւ վատուժութիւն ուղարկեց նորանց անձերին։</verse>
				<verse number="16">Եւ նորանք նախանձեցին Մովսէսի դէմ բանակումը, եւ Տիրոջ սուրբ՝ Ահարօնի դէմ։</verse>
				<verse number="17">Երկիրը բացուեցաւ եւ կուլ տուաւ Դաթանին. եւ ծածկեց Աբիրոնի ժողովքին։</verse>
				<verse number="18">Կրակ բորբոքուեցաւ նորանց ժողովքումը. բոց մաշեց ամբարիշտներին։</verse>
				<verse number="19">Հորթ շինեցին Քորեբումը եւ երկրպագութիւն տուին ձուլածոյ պատկերին։</verse>
				<verse number="20">Եւ իրանց փառքը փոխեցին խոտաճարակ հորթի նմանութեան։</verse>
				<verse number="21">Մոռացան իրանց փրկիչ Աստուծուն, որ մեծամեծ գործեր արաւ Եգիպտոսումը,</verse>
				<verse number="22">Հրաշքներ Քամի երկրումը, ահաւոր բաներ Կարմիր ծովի վերայ։</verse>
				<verse number="23">Եւ ասեց որ սատկեցնէ նորանց, եթէ նորա ընտրեալ Մովսէսը կանգնած չլինէր մէջտեղը նորա առաջին որ ետ դարձնէ նորա բարկութիւնը սատակեցնելուց։</verse>
				<verse number="24">Եւ նորանք անարգեցին այն ցանկալի երկիրը. չհաւատացին նորա խօսքին։</verse>
				<verse number="25">Տրտնջեցին իրանց վրաններումը, Տիրոջ ձայնին չլսեցին։</verse>
				<verse number="26">Եւ նա բարձրացրեց իր ձեռքը նորանց վերայ, որ նորանց վայր գցէ անապատումը.</verse>
				<verse number="27">Եւ նորանց զաւակը հեթանոսների մէջ գցէ, եւ նորանց ցրուէ երկիրների մէջ։</verse>
				<verse number="28">Բայց նորանք Բել-Փեգովրին կպան, եւ մեռելների զոհերը կերան։</verse>
				<verse number="29">Եւ բարկացրին Աստուծուն իրանց գործերովը, եւ ժանտամահը հասաւ նորանց վերայ։</verse>
				<verse number="30">Ապա Փենեհէսը վեր կացաւ եւ դատաստան արաւ, եւ մահն արգիլուեցաւ։</verse>
				<verse number="31">Եւ սա համարուեցաւ նորան արդարութիւն ազգից մինչեւ ազգ յաւիտեան։</verse>
				<verse number="32">Եւ բարկացրին նորան Մերիբայի ջրերի վերայ, եւ Մովսէսին չար եղաւ նորանց պատճառովը։</verse>
				<verse number="33">Որովհետեւ դառնացրին նորա հոգին, եւ նա մեղանչեց իր շրթունքներովը։</verse>
				<verse number="34">Նորանք չկորցրին այն ազգերին, որ Տէրն ասեց նորանց.</verse>
				<verse number="35">Այլ խառնուեցան հեթանոսների հետ եւ սովորեցին նորանց գործերը։</verse>
				<verse number="36">Եւ ծառայեցին նորանց կուռքերին. նորանք էլ որոգայթ եղան նորանց համար։</verse>
				<verse number="37">Եւ նորանք մատաղ արին իրանց որդիքը եւ իրանց աղջիկները դեւերին։</verse>
				<verse number="38">Եւ անմեղ արիւն թափեցին՝ իրանց որդկանց եւ իրանց աղջկանց արիւնը, որ նորանց մատաղ արին Քանանի կուռքերին. եւ երկիրը պղծուեցաւ արիւնով։</verse>
				<verse number="39">Եւ նորանք պղծուեցան իրանց գործերովը, եւ պոռնկութիւն արին իրանց արարմունքներովը։</verse>
				<verse number="40">Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց իր ժողովրդի վերայ, եւ նա զզուեց իր ժառանգութիւնիցը։</verse>
				<verse number="41">Եւ նորանց մատնեց հեթանոսների ձեռքը. եւ նորանց ատողները տիրապետեցին նորանց վերայ։</verse>
				<verse number="42">Եւ նորանց թշնամիները նեղացրին նորանց, եւ նորանք խոնարհուեցան նորանց ձեռքի տակ։</verse>
				<verse number="43">Նա շատ անգամ փրկեց նորանց, բայց նորանք դառնացրին նորան իրանց խորհուրդներովը, եւ փչացան իրանց անօրէնութիւնների պատճառով։</verse>
				<verse number="44">Եւ նա նայեց նորանց նեղութեանը, երբոր նորանց աղաղակը լսեց։</verse>
				<verse number="45">Եւ իր ուխտը յիշեց նորանց համար, եւ զղջաց իր մեծ ողորմութեան պէս։</verse>
				<verse number="46">Եւ նորանց ողորմութիւն գտնել տուաւ այն ամենի առաջին, որ գերի արին նորանց։</verse>
				<verse number="47">Փրկիր մեզ, ով Տէր՝ մեր Աստուածը, եւ ժողովիր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունիցը եւ օրհնութիւնովդ պարծենանք։</verse>
				<verse number="48">Օրհնեալ է Եհովան՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
			<chapter number="107">
				<verse number="1">Գոհացէք Տէրիցը, որ բարի է. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="2">Տիրոջ փրկուածներն ասեն, որ նորանց փրկեց թշնամիի ձեռքիցը։</verse>
				<verse number="3">Որ նորանց ժողովեց երկիրներիցը՝ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ ծովից.</verse>
				<verse number="4">Որ նորանք մոլորուած էին անապատումը՝ անջուր ճանապարհումը, որ բնակուելու քաղաք չգտան.</verse>
				<verse number="5">Սոված եւ ծարաւ էին, եւ նորանց անձերը թուլացան իրանցում.</verse>
				<verse number="6">Եւ նորանք դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա փրկեց նորանց իրանց վիշտերիցը.</verse>
				<verse number="7">Եւ առաջնորդեց նորանց ուղիղ ճանապարհով որ բնակուելու քաղաք գնան։</verse>
				<verse number="8">Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.</verse>
				<verse number="9">Որ նա կշտացնում է կարօտած անձին, եւ լցնում է սոված անձը բարութիւնով։</verse>
				<verse number="10">Նորանք որ նստում էին խաւարի եւ մահի շուքումը նեղութիւնով եւ երկաթով կապուած.</verse>
				<verse number="11">Որովհետեւ Աստուծոյ խօսքերին հակառակ կացան. եւ Բարձրեալի խորհուրդներն անարգեցին.</verse>
				<verse number="12">Եւ նա նորանց սիրտը խոնարհեցրեց նեղութիւնով, որ տկարացան, եւ ոչ ով չկար որ օգնէր.</verse>
				<verse number="13">Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նորանց փրկեց իրանց վիշտերիցը.</verse>
				<verse number="14">Նորանց հանեց խաւարիցը եւ մահուան շուքիցը եւ նորանց կապանքները կոտրատեց.</verse>
				<verse number="15">Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին։</verse>
				<verse number="16">Որովհետեւ նա պղնձի դռները փշրեց եւ երկաթի նիգերը կոտրատեց.</verse>
				<verse number="17">Յիմարներն իրանց անօրէնութեան ճանապարհի համար, եւ իրանց անիրաւութիւնների համար նեղութիւն քաշեցին.</verse>
				<verse number="18">Նորանց անձերը ամեն կերակրից զզուեցին, եւ մինչեւ մահի դռները մօտեցան.</verse>
				<verse number="19">Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը.</verse>
				<verse number="20">Իր խօսքն ուղարկեց եւ նորանց բժշկեց, եւ նորանց ազատեց իրանց կորուստիցը։</verse>
				<verse number="21">Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.</verse>
				<verse number="22">Եւ գոհութեան պատարագներ մատուցանեն, եւ նորա գործերը պատմեն ցնծութիւնով։</verse>
				<verse number="23">Նորանք որ ծովն են իջնում նաւերով, եւ գործ կատարում շատ ջրերում.</verse>
				<verse number="24">Նորանք տեսան Տիրոջ գործերը եւ նորա հրաշքները անդունդում։</verse>
				<verse number="25">Նա ասեց՝ եւ մրրիկ քամի վեր կացաւ. նորա ալիքները բարձրացրեց.</verse>
				<verse number="26">Վեր ելան երկինքը, վայր իջան անդունդը. եւ նորանց անձերը մաշուեցան նեղութիւնով.</verse>
				<verse number="27">Շփոթուեցան եւ տատանուեցան ինչպէս արբած մարդ. եւ նորանց ամեն իմաստութիւնը կորաւ։</verse>
				<verse number="28">Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը։</verse>
				<verse number="29">Մրրիկ քամին հանդարտութեան դարձրեց. եւ նորա ալիքները հանգստացան.</verse>
				<verse number="30">Եւ նորանք ուրախացան որ դադարեց. եւ նա առաջնորդեց նորանց դէպի նաւահանգիստ, որ ցանկանում էին նորան.</verse>
				<verse number="31">Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին։</verse>
				<verse number="32">Եւ բարձր անեն նորան ժողովրդի ժողովքումը, եւ ծերերի ատեանումն օրհնեն նորան։</verse>
				<verse number="33">Նա գետերն անապատ է դարձնում եւ ջրերի գնացքները՝ ծարաւ երկիր.</verse>
				<verse number="34">Պտղաբեր երկիրն աղի հող՝ նորա մէջ բնակողների չարութեան համար։</verse>
				<verse number="35">Անապատը ջրերի լիճ է փոխում, եւ ծարաւ երկիրը՝ ջրերի գնացք.</verse>
				<verse number="36">Եւ այնտեղ բնակեցնում է սովածներին, եւ նորանք քաղաք են հաստատում բնակուելու համար։</verse>
				<verse number="37">Եւ արտեր են ցանում, եւ այգիներ տնկում, որ արմտիքների պտուղ բերեն։</verse>
				<verse number="38">Եւ նա օրհնում է նորանց որ շատ շատանան. եւ նորանց անասունները չէ պակասեցնում.</verse>
				<verse number="39">Դարձեալ պակասվում են եւ ցածանում չարիքների նեղութիւնից եւ տրտմութիւնից։</verse>
				<verse number="40">Նա անարգանք է թափում իշխանների վերայ եւ նորանց մոլորեցնում է անճանապարհ անապատումը.</verse>
				<verse number="41">Բայց բարձրացնում է աղքատին խեղճութիւնից, եւ նորա ցեղը ոչխարների հօտի պէս է շինում։</verse>
				<verse number="42">Ուղիղներն այս կտեսնեն եւ ուրախ կլինին. եւ ամեն անօրէնութիւն կխփէ իր բերանը։</verse>
				<verse number="43">Ո՞վ է իմաստուն որ այս բաները պահէ. եւ նա կհասկանայ Տիրոջ ողորմութիւնները։</verse>
			</chapter>
			<chapter number="108">
				<verse number="1">Իմ սիրտը պատրաստ է, ով Աստուած, ես կերգեմ եւ սաղմոս կասեմ՝ նաեւ իմ փառքովը։</verse>
				<verse number="2">Զարթնիր սաղմոսարան եւ քնար. եւ ես զարթնեմ առաւօտանց։</verse>
				<verse number="3">Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ։</verse>
				<verse number="4">Որովհետեւ մեծ է քո ողորմութիւնը երկնքի վերայ, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։</verse>
				<verse number="5">Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ, եւ քո փառքը բոլոր երկրի վերայ։</verse>
				<verse number="6">Որ քո սիրելիքն ազատուին. թող քո աջը փրկէ, եւ պատասխան տուր ինձ։</verse>
				<verse number="7">Աստուած խօսեց իր սրբարանումը. ես կցնծամ. Սիւքէմը կբաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կչափեմ։</verse>
				<verse number="8">Իմն է Գաղաադը եւ իմն է Մանասէն. Եփրեմն իմ գլխի զօրութիւնը, Յուդան իմ գաւազանն է.</verse>
				<verse number="9">Մովաբն իմ լուանալու ամանն է. իմ կօշիկը Եդովմի վերայ կգցեմ. Փղշտացիների երկրի վերայ կցնծամ։</verse>
				<verse number="10">Ո՞վ կտանի ինձ ամուր քաղաքը. ո՞վ կառաջնորդէ ինձ մինչեւ Եդովմը։</verse>
				<verse number="11">Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։</verse>
				<verse number="12">Տուր մեզ օգնութիւն նեղութեան մէջ. որովհետեւ մարդի փրկութիւնը փուչ է։</verse>
				<verse number="13">Մենք Աստուծով զօրութիւն կգործենք. եւ նա կոխ կտայ մեր թշնամիներին։</verse>
			</chapter>
			<chapter number="109">
				<verse number="1">Ով իմ փառքի Աստուած, լուռ մի կենար։</verse>
				<verse number="2">Որովհետեւ ամբարշտի բերանը եւ նենգաւորի բերանը բացուեցան ինձ վերայ. սուտ լեզուով խօսում են ինձ դէմ։</verse>
				<verse number="3">Եւ ատելութեան խօսքերով պատում են ինձ, եւ զուր տեղը կռվում են ինձ դէմ։</verse>
				<verse number="4">Իմ սէրի փոխարէն հակառակում են ինձ, բայց ես աղօթք եմ անում։</verse>
				<verse number="5">Եւ փոխանակ բարիի չար են հատուցանում ինձ, եւ իմ սէրի փոխարէն՝ ատելութիւն։</verse>
				<verse number="6">Մէկ ամբարիշտ դիր նորա վերայ, եւ սատանան թող կանգնի՝ նորա աջ կողմին։</verse>
				<verse number="7">Երբոր նա դատուի թող դատապարտուած դուրս գայ, եւ նորա աղօթքը մեղքի փոխուի։</verse>
				<verse number="8">Նորա օրերը պակասին. եւ նորա պաշտօնն ուրիշը առնէ։</verse>
				<verse number="9">Նորա որդիքը որբ լինեն, եւ նորա կինն այրի լինի.</verse>
				<verse number="10">Եւ նորա որդիքն աստանդական թափառեն եւ մուրան, եւ հաց ուզեն իրանց աւերակ բնակարանների միջից։</verse>
				<verse number="11">Փոխ տուողն առնէ նորա բոլոր ունեցածը, եւ օտարները յափշտակեն նորա վաստակը։</verse>
				<verse number="12">Մէկը չլինի որ նորան գթութիւն ցոյց տայ. եւ մէկն էլ չողորմէ նորա որբերի վերայ։</verse>
				<verse number="13">Նորա զաւակները սատակեն. նորանց անունը ջնջուի երկրորդ սերունդի մէջ։</verse>
				<verse number="14">Նորա հայրերի անօրէնութիւնը յիշուի Տիրոջ առաջին, եւ նորա մօր մեղքը չջնջուի։</verse>
				<verse number="15">Ամեն ժամանակ Տիրոջ առաջին լինի եւ նա ջնջէ երկրիցը նորա յիշատակը։</verse>
				<verse number="16">Նորա համար որ չյիշեց ողորմութիւն անելը. այլ խեղճ եւ աղքատ եւ սրտով մաշուած մարդին հալածեց որ սպանէ։</verse>
				<verse number="17">Անէծք սիրեց եւ նա կհասնէ նորան. եւ օրհնութիւն չկամեցաւ, եւ նա հեռու կլինի նորանից։</verse>
				<verse number="18">Անէծքը հագաւ ինչպէս հանդերձ. եւ նա ջրի պէս կմտնէ նորա փորը, եւ ձէթի պէս նորա ոսկորների մէջ։</verse>
				<verse number="19">Նորան այնպէս լինի ինչպէս իր հագնելիս հանդերձը՝ եւ ինչպէս իր միշտ կապելիս գօտին։</verse>
				<verse number="20">Սա վարձք լինի Տիրոջ կողմիցը իմ հակառակորդներին՝ եւ իմ անձի համար չար խօսողներին։</verse>
				<verse number="21">Բայց դու, Տէր Եհովայ, արա ինձ քո անունի համեմատ, որովհետեւ քո ողորմութիւնը բարի է. փրկիր ինձ։</verse>
				<verse number="22">Որովհետեւ ես խեղճ եմ եւ աղքատ, եւ իմ սիրտը խոցուած է իմ ներսումը։</verse>
				<verse number="23">Ես անց եմ կենում ինչպէս երկարացած շուք, վայր եմ թափվում ինչպէս մարախ։</verse>
				<verse number="24">Իմ ծունկերը տկարացան ծոմից եւ մարմինս մաշուեցաւ իր պարարտութիւնիցը։</verse>
				<verse number="25">Ես նախատինք եղայ նորանց առաջին, ինձ տեսնում եւ շարժում են իրանց գլուխները։</verse>
				<verse number="26">Օգնիր ինձ, Տէր՝ իմ Աստուած. փրկիր ինձ քո ողորմութեան պէս,</verse>
				<verse number="27">Որ իմանան որ սա քո ձեռքն է, որ դու տէրդ արիր այս։</verse>
				<verse number="28">Նորանք անիծում են, բայց դու օրհնիր. նորանք վեր են կենում ինձ դէմ ու կամաչեն, բայց քո ծառան ուրախ կլինի։</verse>
				<verse number="29">Թող ամօթ հագնեն իմ հակառակողները եւ իրանց ամօթը վերարկուի պէս իրանց վերայ առնեն։</verse>
				<verse number="30">Ես շատ գոհանամ Տէրիցն իմ բերանովը. եւ շատերի մէջ օրհնեմ նորան։</verse>
				<verse number="31">Որովհետեւ նա կանգնում է աղքատի աջ կողմին, որ նորան փրկէ նորանցից որ դատապարտում են նորա անձը։</verse>
			</chapter>
			<chapter number="110">
				<verse number="1">Տէրն ասեց իմ Տիրոջը, իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների կոխելիք դնեմ։</verse>
				<verse number="2">Տէրը Սիօնիցը կուղարկէ քո զօրութեան գաւազանը. տիրապետիր քո թշնամիների մէջ։</verse>
				<verse number="3">Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կլինի սրբութեան զարդարանքով. արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կլինին։</verse>
				<verse number="4">Տէրը երդում արաւ եւ չի զղջալ. դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգին պէս։</verse>
				<verse number="5">Տէրը քո աջ կողմն է. նա կջարդէ թագաւորներին իր բարկութեան օրումը։</verse>
				<verse number="6">Նա կդատէ հեթանոսների մէջ. կլեցնէ մեռելներով. գլուխը կջարդէ շատ երկիրների մէջ։</verse>
				<verse number="7">Գետիցը կխմէ ճանապարհումը. սորա համար գլուխը կբարձրացնէ։</verse>
			</chapter>
			<chapter number="111">
				<verse number="1">Ալէլուիա։ Տէրիցը կգոհանամ բոլոր սրտով ուղիղների ժողովքումը ու ժողովրդի մէջ։</verse>
				<verse number="2">Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են այն ամենին, որ սիրում են նորանց։</verse>
				<verse number="3">Փառք եւ գեղեցկութիւն են նորա գործերը, եւ նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։</verse>
				<verse number="4">Յիշատակ շինեց իր հրաշքների համար, ողորմած եւ գթած է Տէրը։</verse>
				<verse number="5">Կերակուր տուաւ իրանից վախեցողներին. նա յաւիտեան յիշում է իր ուխտը։</verse>
				<verse number="6">Իր գործերի զօրութիւնը ցոյց տուաւ իր ժողովրդին՝ հեթանոսների ժառանգութիւնը նորանց տալով։</verse>
				<verse number="7">Նորա ձեռքի գործերը ճշմարտութիւն եւ իրաւունք են նորա բոլոր պատուիրանքները հաւատարիմ են։</verse>
				<verse number="8">Հաստատուած են յաւիտեանս յաւիտենից. եւ շինուած են ճշմարտութիւնով եւ ուղղութիւնով։</verse>
				<verse number="9">Նա փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատուիրեց յաւիտեան. սուրբ եւ ահաւոր է նորա անունը։</verse>
				<verse number="10">Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. բարի խոհեմութիւն է ամենի համար որ անում են նորան. նորա օրհնութիւնը մնում է յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="112">
				<verse number="1">Ալէլուիա։ Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է, եւ նորա պատուիրանքներին շատ հաւանում է։</verse>
				<verse number="2">Նորա զաւակը զօրաւոր կլինի երկրի վերայ. ուղիղների ցեղը կօրհնուի։</verse>
				<verse number="3">Ապրանք եւ հարստութիւն կլինի նորա տանը. եւ նորա արդարութիւնը կմնայ յաւիտեան։</verse>
				<verse number="4">Խաւարի մէջ լոյս է ծագում ուղիղների համար. ողորմած, գթած եւ արդար է։</verse>
				<verse number="5">Երանի այն մարդին որ ողորմած է եւ փոխ է տալիս, եւ իր բանը շինում է իրաւունքով.</verse>
				<verse number="6">Որովհետեւ նա տեղիցը յաւիտեան չի շարժուիլ. յաւիտենական յիշատակի համար կլինի արդարը։</verse>
				<verse number="7">Չար համբաւից չի վախենալ. նորա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը յուսայ։</verse>
				<verse number="8">Նորա սիրտը հաստատուած է եւ չի վախենալ, մինչեւ որ նայի իր նեղիչների վերայ։</verse>
				<verse number="9">Նա փռեց եւ աղքատներին տուաւ. նորա արդարութիւնը կմնայ յաւիտեան. նորա եղջիւրը կբարձրանայ փառքով։</verse>
				<verse number="10">Ամբարիշտը կտեսնէ եւ կբարկանայ. իր ատամները կկրճտեցնէ եւ կհալուի. ամբարիշտների ցանկութիւնը կկորչի։</verse>
			</chapter>
			<chapter number="113">
				<verse number="1">Ալէլուիա։ Օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները, օրհնեցէք Տիրոջ անունը։</verse>
				<verse number="2">Տիրոջ անունը օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="3">Արեւելքից մինչեւ արեւմուտքը օրհնեալ լինի Տիրոջ անունը։</verse>
				<verse number="4">Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ նորա փառքը երկնքի վերայ։</verse>
				<verse number="5">Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։</verse>
				<verse number="6">Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։</verse>
				<verse number="7">Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը։</verse>
				<verse number="8">Որ նստեցնում է իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ։</verse>
				<verse number="9">Որ ամուլ կինը բնակեցնում է տան մէջ, որ որդկանց մայր լինի ուրախ։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
			<chapter number="114">
				<verse number="1">Երբոր Իսրայէլը Եգիպտոսից դուրս էր գալիս՝ Յակոբի տունը խուժադուժ ժողովրդի միջիցը,</verse>
				<verse number="2">Յուդան եղաւ նորա սրբութիւն Իսրայէլը նորա իշխանութիւն։</verse>
				<verse number="3">Ծովը տեսաւ եւ փախաւ, Յորդանանը յետ դառաւ։</verse>
				<verse number="4">Սարերը խոյերի պէս վեր վեր խաղացին. եւ բլուրները գառների պէս։</verse>
				<verse number="5">Ի՞նչ եղաւ քեզ, ով ծով, որ փախչում էիր, եւ ով Յորդանան, որ ետ էիր դառնում։</verse>
				<verse number="6">Դուք, ով սարեր, խոյերի պէս վեր վեր խաղացիք. ով բլուրներ, գառների պէս։</verse>
				<verse number="7">Տիրոջ երեսիցը սարսափիր, ով երկիր, Յակոբի Աստուծոյ երեսիցը։</verse>
				<verse number="8">Որ նա վէմը ջրերի լիճ է դարձնում. եւ քարքարուտը՝ ջրերի աղբիւր։</verse>
			</chapter>
			<chapter number="115">
				<verse number="1">Ոչ թէ մեզ, Տէր, ոչ թէ մեզ. այլ՝ քո անունին փառք տուր քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար։</verse>
				<verse number="2">Ի՞նչու համար հեթանոսներն ասեն. թէ Ո՞ւր է նորանց Աստուածը։</verse>
				<verse number="3">Բայց մեր Աստուածը երկնքումն է, նա ամեն ինչ որ կամենում է՝ անում է։</verse>
				<verse number="4">Նորանց կուռքերն արծաթ ու ոսկի են. մարդի ձեռքի գործեր.</verse>
				<verse number="5">Բերան ունին եւ չեն խօսում, աչքեր ունին եւ չեն տեսնում.</verse>
				<verse number="6">Ականջներ ունին եւ չեն լսում. քիթ ունին եւ հոտ չեն առնում.</verse>
				<verse number="7">Ձեռքեր ունին եւ չեն շօշափում. ոտքեր ունին եւ չեն գնում. եւ իրանց կոկորդովը ձայն չեն հանում։</verse>
				<verse number="8">Նորանց շինողներն էլ նորանց նման են, եւ այն ամենքը, որ յոյս են դնում նորանց վերայ։</verse>
				<verse number="9">Ով Իսրայէլ, յուսա Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։</verse>
				<verse number="10">Ով Ահարօնի տուն, յուսացէք Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։</verse>
				<verse number="11">Ով Տէրից վախեցողներ, յուսացէք Տիրոջը. նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։</verse>
				<verse number="12">Տէրը յիշում է մեզ. նա կօրհնէ՝ նա կօրհնէ Իսրայէլի տունը, նա կօրհնէ Ահարօնի տունը։</verse>
				<verse number="13">Նա կօրհնէ Տէրից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։</verse>
				<verse number="14">Տէրը օրհնութիւն կշատացնէ ձեզ վերայ. ձեզ վերայ եւ ձեր որդկանց վերայ։</verse>
				<verse number="15">Օրհնեալ էք դուք Տէրիցը, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։</verse>
				<verse number="16">Երկինքների երկինքը Տիրոջն է, եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ։</verse>
				<verse number="17">Ոչ թէ մեռելները կօրհնեն Տիրոջը. եւ ոչ էլ լռութեան մէջ՝՝ իջնողները։</verse>
				<verse number="18">Բայց մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
			<chapter number="116">
				<verse number="1">Ես ուրախ եմ, որ Տէրը լսեց իմ աղաչանքի ձայնին։</verse>
				<verse number="2">Որ նա իր ականջը խոնարհեցրեց դէպի ինձ. եւ ես իմ օրերումը կկանչեմ նորան։</verse>
				<verse number="3">Մահի լարերը պատեցին ինձ, եւ դժոխքի վիշտերը գտան ինձ. նեղութիւն եւ տրտմութիւն գտայ ես։</verse>
				<verse number="4">Բայց ես Տիրոջ անունը կանչեցի. Տէր, փրկիր իմ անձը։</verse>
				<verse number="5">Ողորմած է Տէրը եւ արդար. եւ մեր Աստուածը գթած է։</verse>
				<verse number="6">Տէրը պահում է պարզամիտներին. ես խեղճ եղայ, եւ նա ապրեցրեց ինձ։</verse>
				<verse number="7">Ով իմ անձը, ետ դարձիր դէպի քո հանգստութիւնը, որովհետեւ Տէրը բարի արաւ քեզ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ դու փրկեցիր իմ անձը մահից, իմ աչքն արտասուքից, եւ իմ ոտները գայթակղութիւնից։</verse>
				<verse number="9">Ես ման կգամ Տիրոջ առաջին կենդանեաց երկրումը։</verse>
				<verse number="10">Ես հաւատացի՝ նորա համար խօսեցի. ես շատ չարչարուեցայ։</verse>
				<verse number="11">Ես ասեցի իմ շփոթութիւնումը՝ թէ ամեն մարդ սուտ է։</verse>
				<verse number="12">Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ։</verse>
				<verse number="13">Փրկութեան բաժակը կառնեմ եւ Տիրոջ անունը կկանչեմ։</verse>
				<verse number="14">Իմ ուխտերը Տիրոջը կվճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։</verse>
				<verse number="15">Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի մահը։</verse>
				<verse number="16">Ոհ Տէր, ես քո ծառան եմ. ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին. դու իմ կապանքներն արձակեցիր։</verse>
				<verse number="17">Քեզ գոհութեան պատարագ կմատուցանեմ. եւ Տիրոջ անունը կկանչեմ։</verse>
				<verse number="18">Իմ ուխտերը Տիրոջը կվճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։</verse>
				<verse number="19">Տիրոջ տան սրահներումը. քո միջումը, Երուսաղէմ։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
			<chapter number="117">
				<verse number="1">Օրհնեցէք Տիրոջը, ով ամեն ազգեր. գովեցէք նորան, ով ամեն ժողովուրդներ։</verse>
				<verse number="2">Որովհետեւ նորա ողորմութիւնը զօրաւոր է մեզ վերայ. եւ Տիրոջ ճշմարտութիւնը յաւիտեան է։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
			<chapter number="118">
				<verse number="1">Գոհացէք Տէրիցը. որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="2">Թող Իսրայէլն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="3">Ահարօնի տունն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="4">Տէրիցը վախեցողներն ասեն թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="5">Նեղութեան միջից Տիրոջը կանչեցի. Տէրը լսեց ինձ եւ լայնարձակ տեղ հանեց։</verse>
				<verse number="6">Տէրն ինձ հետ է. ես չեմ վախենալ. մարդն ինձ ի՞նչ կանէ։</verse>
				<verse number="7">Տէրն իմ օգնականներովն ինձ հետ է. եւ ես իմ թշնամիների վերայ կնայեմ։</verse>
				<verse number="8">Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ մարդկանց ապաւինել։</verse>
				<verse number="9">Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ իշխաններին ապաւինել։</verse>
				<verse number="10">Բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կջարդեմ նորանց։</verse>
				<verse number="11">Ամեն կողմով պատեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կջարդեմ նորանց։</verse>
				<verse number="12">Պատեցին ինձ ինչպէս մեղուներ. հանգեցան ինչպէս փուշերի կրակ. բայց Տիրոջ անունովը կջարդեմ նորանց։</verse>
				<verse number="13">Զարկելով զարկեցիր ինձ որ վայր ընկնիմ, բայց Տէրն օգնեց ինձ։</verse>
				<verse number="14">Տէրն իմ զօրութիւնը եւ սաղմոսն է. նա եղաւ ինձ համար փրկութիւն։</verse>
				<verse number="15">Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների բնակարաններումը. Տիրոջ աջը զօրութիւն է գործում։</verse>
				<verse number="16">Տիրոջ աջը բարձր է, Տիրոջ աջը զօրութիւն է գործում։</verse>
				<verse number="17">Ես չեմ մեռնիլ՝ կապրիմ. եւ Տիրոջ գործերը կպատմեմ։</verse>
				<verse number="18">Խրատելով խրատեց ինձ Տէրը, բայց մահին չմատնեց ինձ։</verse>
				<verse number="19">Բացէք ինձ համար արդարութեան դռները, որ նորանց մէջ մտնեմ եւ Տէրիցը գոհանամ.</verse>
				<verse number="20">Այս դուռը Տիրոջն է. արդարները կմտնեն սորանով։</verse>
				<verse number="21">Գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր եւ ինձ համար փրկութիւն եղար։</verse>
				<verse number="22">Այն քարը որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։</verse>
				<verse number="23">Տէրիցն եղաւ այս բանը, եւ զարմանալի է մեր աչքերի առաջին։</verse>
				<verse number="24">Սա այն օրն է որ Տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում։</verse>
				<verse number="25">Ո՜հ Տէր, փրկիր. ո՜հ Տէր, յաջողիր։</verse>
				<verse number="26">Օրհնեալ է նա, որ գալիս է Տիրոջ անունովը. օրհնում ենք ձեզ Տիրոջ տանիցն։</verse>
				<verse number="27">Եհովան է Աստուած, եւ լոյս է երեւացնում մեզ. մատաղները կապեցէք չուաններով մինչեւ սեղանի եղջիւրները։</verse>
				<verse number="28">Դու ես իմ Աստուածը, եւ ես գոհանում եմ քեզանից. ով իմ Աստուած, ես բարձր կանեմ քեզ։</verse>
				<verse number="29">Գոհացէք Տէրիցը որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
			</chapter>
			<chapter number="119">
				<verse number="1">Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը։</verse>
				<verse number="2">Երանելի են նորա վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան։</verse>
				<verse number="3">Որովհետեւ նորանք անօրէնութիւն չեն գործում, այլ գնում են նորա ճանապարհներովը։</verse>
				<verse number="4">Դու պատուիրեցիր պինդ պահել քո պատուիրանքները։</verse>
				<verse number="5">Երանի թէ իմ ճանապարհները յաջողուէին, որ պահեմ քո պատուիրանքները։</verse>
				<verse number="6">Ապա չեմ ամաչիլ, երբոր քո բոլոր հրամաններին մտիկ կտամ։</verse>
				<verse number="7">Ես կգոհանամ քեզանից սրտի ուղղութիւնով. երբոր քո արդարութեան իրաւունքները կսովորեմ։</verse>
				<verse number="8">Քո հրամանները կպահեմ. մի թողիր ինձ իսպառ։ ԲԷԹ</verse>
				<verse number="9">Երիտասարդն ի՞նչով իստակ կանէ իր ճանապարհը. քո խօսքի պէս զգուշանալով։</verse>
				<verse number="10">Իմ բոլոր սրտովը խնդրեցի քեզ, թող մի տար որ քո պատուիրանքներիցը մոլորուիմ։</verse>
				<verse number="11">Իմ սրտումը թագցրի քո խօսքերը, որ չմեղանչեմ քեզ դէմ։</verse>
				<verse number="12">Օրհնեալ ես դու, Տէր, սովորեցրու ինձ քո հրամանները։</verse>
				<verse number="13">Իմ շրթունքներովը պատմում եմ քո բերանի բոլոր իրաւունքները։</verse>
				<verse number="14">Քո վկայութիւնների ճանապարհովը ուրախանում եմ, ինչպէս ամեն կերպ հարստութիւնով։</verse>
				<verse number="15">Քո պատուիրանքների վերայ կմտածեմ. եւ քո ճանապարհին մտիկ կտամ։</verse>
				<verse number="16">Քո հրամաններովը կուրախանամ. եւ քո խօսքը չեմ մոռանալ։ ԳԻՄԷԼ</verse>
				<verse number="17">Բարի արա քո ծառային, որ ապրիմ եւ քո խօսքը պահեմ։</verse>
				<verse number="18">Բաց արա իմ աչքերը, որ քո օրէնքի հրաշքները տեսնեմ։</verse>
				<verse number="19">Ես պանդուխտ եմ երկրիս վերայ. մի թագցնիր ինձանից քո պատուիրանքները։</verse>
				<verse number="20">Իմ անձը մաշուած է ամեն ժամանակ ցանկանալով քո իրաւունքներին։</verse>
				<verse number="21">Դու սաստեցիր անիծուած ամբարտաւաններին, որ քո պատուիրանքներիցը մոլորուեցան։</verse>
				<verse number="22">Նախատինքը եւ անարգանքը վեր առ ինձանից, որ քո վկայութիւնները պահում եմ։</verse>
				<verse number="23">Իշխաններ էլ նստում են ինձ դէմ խօսում, քո ծառան քո հրամանների վերայ է մտածում։</verse>
				<verse number="24">Իրաւի որ քո վկայութիւններն իմ ուրախութիւնն են եւ իմ խորհրդականները։ ԴԱԼԷԹ</verse>
				<verse number="25">Իմ անձը կպաւ հողի հետ. ապրեցրու ինձ քո խօսքի պէս։</verse>
				<verse number="26">Ես իմ ճանապարհները պատմում եմ եւ դու լսում ես ինձ. սովորեցրու ինձ քո հրամանները։</verse>
				<verse number="27">Պատուիրանքներիդ ճանապարհը ինձ իմացրու, եւ ես կմտածեմ քո սքանչելիքների վերայ։</verse>
				<verse number="28">Իմ անձը հալուեցաւ տրտմութիւնից. հաստատիր ինձ քո խօսքին պէս։</verse>
				<verse number="29">Ստութեան ճանապարհը հեռացրու ինձանից, եւ քո օրէնքը շնորհիր ինձ։</verse>
				<verse number="30">Ես ճշմարտութեան ճանապարհը ընտրեցի. քո իրաւունքներն իմ առաջին դրի։</verse>
				<verse number="31">Քո վկայութիւններին մօտեցայ. Տէր, ամօթ մի անիր ինձ։</verse>
				<verse number="32">Քո պատուիրանքների ճանապարհովը կվազեմ. որ դու իմ սիրտը լայնացրիր։ ՀԷ</verse>
				<verse number="33">Տէր, ցոյց տուր ինձ քո հրամանների ճանապարհը, որ մինչեւ վերջը պահեմ նորան։</verse>
				<verse number="34">Իմաստուն արա ինձ, որ քո օրէնքը պահեմ եւ նորան կատարեմ բոլոր սրտով։</verse>
				<verse number="35">Առաջնորդիր ինձ քո պատուիրանքների շաւիղներումը. որ նորանց հաւանեցիր։</verse>
				<verse number="36">Խոնարհեցրու իմ սիրտը դէպի քո վկայութիւնները, եւ ոչ թէ դէպի ագահութիւնը։</verse>
				<verse number="37">Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չտեսնեն. բայց ապրեցրու ինձ քո ճանապարհներումը։</verse>
				<verse number="38">Հաստատիր քո խօսքը քո ծառայի համար, որ քեզանից վախենում է։</verse>
				<verse number="39">Ետ դարձրու ինձանից իմ նախատինքը, որ նորանից վախեցայ. որովհետեւ քո իրաւունքները բարի են։</verse>
				<verse number="40">Ահա ցանկանում եմ քո պատուիրանքներին. քո արդարութիւնովը ապրեցրու ինձ։ ՎԱՎ</verse>
				<verse number="41">Տէր, թող քո ողորմութիւնը գայ ինձ վերայ, եւ քո փրկութիւնը քո խօսքին պէս։</verse>
				<verse number="42">Ապա ես կպատասխանեմ ինձ խօսքով նախատողներին. որովհետեւ քո խօսքին եմ յուսացած։</verse>
				<verse number="43">Եւ քո ճշմարտութեան խօսքը ամենեւին մի հեռացնիր իմ բերանիցը. որովհետեւ քո իրաւունքին եմ յուսացած։</verse>
				<verse number="44">Ապա քո օրէնքը կպահեմ ամեն ժամանակ՝ յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="45">Եւ լայնարձակ կգնամ. որովհետեւ քո պատուիրանքները խնդրեցի։</verse>
				<verse number="46">Եւ քո վկայութիւնների համար կխօսեմ թագաւորների առաջին, եւ չեմ ամաչիլ։</verse>
				<verse number="47">Եւ քո պատուիրանքներովը կուրախանամ, որ նորանց սիրում եմ։</verse>
				<verse number="48">Եւ իմ ձեռքը կբարձրացնեմ դէպի քո պատուիրանքները որ սիրում եմ. եւ քո հրամանների վերայ կմտածեմ։ ԶԱՅԻՆ</verse>
				<verse number="49">Յիշիր քո ծառայի վերայ եղած խօսքը, որ ինձ նորան յուսալ տուիր։</verse>
				<verse number="50">Իմ նեղութիւնումն այն է իմ մխիթարութիւնը՝ որ քո խօսքն ապրեցնում է ինձ։</verse>
				<verse number="51">Ամբարտաւաններն ինձ վերայ շատ ծաղր են անում. բայց ես քո օրէնքիցը չեմ ծռվում։</verse>
				<verse number="52">Տէր, յիշում եմ քո իրաւունքները յաւիտենից, եւ մխիթարվում եմ։</verse>
				<verse number="53">Բարկութիւն բռնեց ինձ ամբարիշտների մասին, որ քո օրէնքը թողում են։</verse>
				<verse number="54">Քո հրամաններն ինձ համար երգ են՝ իմ պանդխտութեան տան մէջ։</verse>
				<verse number="55">Տէր, գիշերը յիշում եմ քո անունը, եւ պահում եմ քո օրէնքը։</verse>
				<verse number="56">Այս եղաւ ինձ, որ քո հրամանները պահեմ։ ԽԷԹ</verse>
				<verse number="57">Իմ բաժինը դու ես, Տէր. ես ասեցի՝ թէ քո խօսքերը պահեմ։</verse>
				<verse number="58">Աղաչում եմ քո առաջին բոլոր սրտով, ողորմիր ինձ քո խօսքի պէս։</verse>
				<verse number="59">Ես մտածում եմ քո ճանապարհների վերայ. եւ իմ ոտները դարձնում եմ քո վկայութիւններին։</verse>
				<verse number="60">Շտապում եմ եւ չեմ ուշանում, որ քո պատուիրանքները պահեմ։</verse>
				<verse number="61">Ամբարիշտների չուանները պատեցին ինձ. ես քո օրէնքը չեմ մոռանում։</verse>
				<verse number="62">Կէս գիշերին վեր եմ կենում, որ քեզանից գոհանամ քո արդար իրաւունքների համար։</verse>
				<verse number="63">Ես ընկեր եմ այն ամենի որ վախենում են քեզանից՝ եւ քո պատուիրանքները պահում են։</verse>
				<verse number="64">Տէր, երկիրը լիքն է քո ողորմութիւնովը. քո հրամանները սովորեցրու ինձ։ ԹԷԹ</verse>
				<verse number="65">Բարի արիր, Տէր, քո ծառային, քո խօսքի պէս։</verse>
				<verse number="66">Բարի իմաստութիւն եւ գիտութիւն սովորեցրու ինձ, որովհետեւ հաւատում եմ քո պատուիրանքներին։</verse>
				<verse number="67">Դեռ որ խոնարհուած չէի, սխալվում էի, բայց հիմա քո խօսքը պահում եմ։</verse>
				<verse number="68">Բարի ես դու, եւ բարի անող. սովորեցրու ինձ քո հրամանները։</verse>
				<verse number="69">Ամբարտաւանները սուտ են հնարում ինձ վերայ. ես բոլոր սրտով կպահեմ քո պատուիրանքները։</verse>
				<verse number="70">Նորանց սիրտը պարարտ է ինչպէս ճարպ. ես ուրախանում եմ քո օրէնքովը։</verse>
				<verse number="71">Լաւ է ինձ համար որ խոնարհուեցայ, որ քո հրամանները սովորիմ։</verse>
				<verse number="72">Բարի է ինձ համար քո բերանի օրէնքը, աւելի քան թէ հազարաւոր ոսկի ու արծաթ։ ԵՕԹ</verse>
				<verse number="73">Քո ձեռքերը շինեցին ինձ եւ հաստատեցին ինձ. իմաստուն արա ինձ որ քո պատուիրանքները սովորիմ։</verse>
				<verse number="74">Քեզանից վախեցողները կտեսնեն ինձ եւ ուրախ կլինին, որովհետեւ քո խօսքերին յուսացայ։</verse>
				<verse number="75">Գիտեմ, Տէր, որ քո դատաստանները արդարութիւնով են. եւ իրաւունքով խոնարհեցրիր ինձ։</verse>
				<verse number="76">Թող քո ողորմութիւնը լինի ինձ մխիթարելու համար, քո ծառային տուած խօսքիդ պէս։</verse>
				<verse number="77">Թող քո բարեգթութիւնն ինձ վերայ գայ որ ապրիմ, որովհետեւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։</verse>
				<verse number="78">Ամբարտաւանները թող ամօթ լինին, որովհետեւ զուր անիրաւութիւն գործեցին ինձ վերայ. բայց ես քո պատուիրանքների վերայ եմ մտածում։</verse>
				<verse number="79">Թող ինձ մօտ դառնան քեզանից վախեցողները եւ քո վկայութիւնները ճանաչողները։</verse>
				<verse number="80">Թող իմ սիրտն անմեղ լինի քո հրամանների մէջ, որպէս զի չամաչեմ։ ՔԱՖ</verse>
				<verse number="81">Իմ անձը մաշուեցաւ քո փրկութեանը սպասելով. բայց ես քո խօսքին յուսացայ։</verse>
				<verse number="82">Իմ աչքերը մաշուեցան քո խօսքին ցանկանալով. ես ասում եմ՝ Ե՞րբ կմխիթարես ինձ։</verse>
				<verse number="83">Որովհետեւ ես ծխի մէջ կախուած տկի պէս եղայ. բայց քո հրամանները չեմ մոռանում։</verse>
				<verse number="84">Քանի՞ են քո ծառայի օրերը. ե՞րբ դատաստան կանես իմ հալածողներին։</verse>
				<verse number="85">Ամբարտաւանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրէնքի պէս չեն։</verse>
				<verse number="86">Քո բոլոր պատուիրանքները ճշմարիտ են. զուր են հալածում ինձ. օգնիր ինձ։</verse>
				<verse number="87">Քիչ էր մնացել որ ինձ կորցնէին երկրի մէջ. ես քո պատուիրանքները չեմ թողում։</verse>
				<verse number="88">Քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ. եւ ես քո բերանի վկայութիւնները կպահեմ։ ԼԱՄԷԴ</verse>
				<verse number="89">Ով Տէր, քո խօսքը յաւիտեան հաստատ է երկնքումը։</verse>
				<verse number="90">Քո ճշմարտութիւնը մնում է ազգից մինչեւ ազգ. դու երկիրը հաստատեցիր եւ նա կենում է։</verse>
				<verse number="91">Քո հրամանների պէս կենում են այսօր, որովհետեւ ամենքը քո ծառաներն են։</verse>
				<verse number="92">Եթէ քո օրէնքն իմ ուրախութիւնը չլինէր, ես վաղուց կորած կլինէի իմ խեղճութիւնումը.</verse>
				<verse number="93">Յաւիտեան չեմ մոռանալ քո պատուիրանքները, որովհետեւ նորանցով ապրեցրիր ինձ։</verse>
				<verse number="94">Քոնն եմ ես. փրկիր ինձ. որովհետեւ քո պատուիրանքները խնդրում եմ։</verse>
				<verse number="95">Ամբարիշտներն սպասում են ինձ որ կորցնեն ինձ. եւ ես քո վկայութիւնները միտքս եմ բերում։</verse>
				<verse number="96">Ամեն կատարեալ բանի վերջը տեսայ. քո պատուիրանքը շատ լայնարձակ է։ ՄԷՄ</verse>
				<verse number="97">Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը։</verse>
				<verse number="98">Քո պատուիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներիցը. որովհետեւ նորանք յաւիտեան իմս են։</verse>
				<verse number="99">Աւելի իմաստուն եղայ քան թէ իմ ամեն վարժապետները. որովհետեւ քո վկայութիւններն են իմ մտածմունքը։</verse>
				<verse number="100">Աւելի խելացի եղայ քան թէ ծերերը, որովհետեւ քո պատուիրանքները պահում եմ։</verse>
				<verse number="101">Ամեն չար ճանապարհից իմ ոտները ետ եմ քաշում, որ քո խօսքը պահեմ։</verse>
				<verse number="102">Քո իրաւունքիցը չեմ հեռանում. որովհետեւ դու սովորեցնում ես ինձ։</verse>
				<verse number="103">Ո՜րքան քաղցր է քո խօսքն իմ քիմքին. մեղրիցն էլ աւելի է իմ բերանին։</verse>
				<verse number="104">Քո պատուիրանքներովն ես իմաստուն եղայ. սորա համար ատում եմ ստութեան ամեն ճանապարհը։ ՆՈՒՆ</verse>
				<verse number="105">Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար։</verse>
				<verse number="106">Ես երդում արի եւ կկատարեմ, թէ քո արդարութեան իրաւունքը կպահեմ։</verse>
				<verse number="107">Ես շատ խոնարհուեցայ. Տէր, ապրեցրու ինձ քո խօսքի պէս։</verse>
				<verse number="108">Իմ բերանի կամաւոր զոհերն ընդունիր, Տէր. եւ քո իրաւունքները սովորեցրու ինձ։</verse>
				<verse number="109">Իմ անձն ամեն ժամանակ ձեռքումս է, եւ քո օրէնքը չեմ մոռանում։</verse>
				<verse number="110">Ամբարիշտները որոգայթ դրին ինձ համար. բայց ես քո պատուիրանքներիցը չեմ մոլորվում։</verse>
				<verse number="111">Ես քո վկայութիւնները ժառանգեցի մինչեւ յաւիտեան. որովհետեւ նորանք իմ սրտի ցնծութիւնն են։</verse>
				<verse number="112">Ես խոնարհեցրի իմ սիրտը որ քո հրամաններն անեմ յաւիտեան մինչեւ վերջը։ ՍԱՄԷԽ</verse>
				<verse number="113">Ես երկմիտներին ատում եմ, բայց քո օրէնքը սիրեցի։</verse>
				<verse number="114">Հովանիս եւ պահապանս դու ես. ես քո խօսքին յուսացի։</verse>
				<verse number="115">Հեռու կացէք ինձանից, ով չարեր. որ ես պահեմ իմ Աստուծոյ պատուիրանքները։</verse>
				<verse number="116">Պահպանիր ինձ քո խօսքին պէս որ ապրիմ. եւ ամօթ մի անիր ինձ իմ յոյսի համար։</verse>
				<verse number="117">Օգնիր ինձ եւ ես կապրեմ. եւ ամեն ժամանակ հրամաններիդ մտիկ կտամ։</verse>
				<verse number="118">Դու անարգում ես այն ամենին որ հրամաններիցդ հեռանում են. որովհետեւ նորանց նենգութիւնը սուտ է։</verse>
				<verse number="119">Դու կղկղանք ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին. սորա համար ես սիրում եմ քո վկայութիւնները։</verse>
				<verse number="120">Մարմինս դողում է քո ահիցը, եւ քո դատաստաններիցը վախենում եմ։ ԱՅԻՆ</verse>
				<verse number="121">Ես իրաւունք եւ արդարութիւն եմ անում. մի մատնիր ինձ իմ նեղացնողների ձեռքը։</verse>
				<verse number="122">Երաշխաւորիր ծառայիդ որ բարի լինի նորան. որ ամբարտաւանները չնեղացնեն ինձ։</verse>
				<verse number="123">Աչքերս մաշուեցան քո փրկութեանը, եւ քո արդարութեան խօսքին սպասելով։</verse>
				<verse number="124">Քո ծառայի հետ արա քո ողորմութեան պէս. եւ քո հրամանները սովորեցրու ինձ։</verse>
				<verse number="125">Ես քո ծառան եմ. իմաստուն արա ինձ, որ քո վկայութիւնները ճանաչեմ։</verse>
				<verse number="126">Ժամանակ է որ Տէրն անէ այս. որովհետեւ նորանք քո օրէնքը խափանեցին։</verse>
				<verse number="127">Սորա համար ես սիրում եմ քո պատուիրանքները ոսկիից եւ ազնիւ ոսկիից աւելի։</verse>
				<verse number="128">Սորա համար բոլոր պատուիրանքները բոլորովին ուղիղ պահում եմ. ստութեան ամեն ճանապարհն ատում եմ։ ՓԷ</verse>
				<verse number="129">Քո վկայութիւնները զարմանալի են. սորա համար իմ անձը պահում է նորանց։</verse>
				<verse number="130">Խօսքերիդ յայտնութիւնը լոյս է տալիս, եւ իմաստուն է անում պարզամիտներին։</verse>
				<verse number="131">Իմ բերանը բաց եմ անում եւ շունչ առնում, որովհետեւ քո պատուիրանքներին ցանկանում եմ։</verse>
				<verse number="132">Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. ինչպէս որ դու սովոր ես անելու քո անունը սիրողներին։</verse>
				<verse number="133">Իմ գնացքը հաստատիր քո խօսքի մէջ, եւ անօրէնութիւն չտիրէ ինձ վերայ։</verse>
				<verse number="134">Փրկիր ինձ մարդկանց բռնութիւնիցը, եւ ես կպահեմ քո պատուիրանքները։</verse>
				<verse number="135">Երեսդ լուսաւորիր քո ծառայի վերայ. եւ սովորեցրու ինձ քո հրամանները։</verse>
				<verse number="136">Ջրերի առուներ են վայր գալիս իմ աչքերիցը, որովհետեւ քո օրէնքը չեն պահում։ ՑԱԴԷ</verse>
				<verse number="137">Դու արդար ես, Տէր. եւ քո դատաստաններն ուղիղ են։</verse>
				<verse number="138">Քո վկայութիւնների արդարութիւնը պատուիրեցիր, եւ նորանք շատ ճշմարիտ են։</verse>
				<verse number="139">Նախանձս ինձ մաշեց, որովհետեւ թշնամիքս մոռանում են քո խօսքը։</verse>
				<verse number="140">Քո խօսքը շատ մաքրուած է, եւ քո ծառան սիրում է նորան։</verse>
				<verse number="141">Ես ցած եւ անարգուած եմ, բայց չեմ մոռանում քո պատուիրանքները։</verse>
				<verse number="142">Քո արդարութիւնը յաւիտենական արդարութիւն է. եւ քո օրէնքը՝ ճշմարիտ։</verse>
				<verse number="143">Նեղութիւն եւ ցաւ գտաւ ինձ. քո պատուիրանքներն իմ ուրախութիւնն են։</verse>
				<verse number="144">Քո վկայութիւնների արդարութիւնը յաւիտեան է. իմաստուն արա ինձ եւ կապրեմ։ ՔՕՖ</verse>
				<verse number="145">Բոլոր սրտով կանչում եմ. լսիր ինձ, Տէր, որ հրամաններդ պահեմ։</verse>
				<verse number="146">Դէպի քեզ եմ կանչում, փրկիր ինձ. եւ քո վկայութիւնները կպահեմ։</verse>
				<verse number="147">Կանուխ գալիս եմ արշալուսին եւ աղաղակում. ես քո խօսքին յուսացի։</verse>
				<verse number="148">Գիշերուայ պահերիցն առաջ են զարթնում իմ աչքերը, որ խօսքիդ վերայ մտածեմ։</verse>
				<verse number="149">Իմ ձայնին լսիր քո ողորմութեան պէս, Տէր, քո իրաւունքի պէս ապրեցրու ինձ։</verse>
				<verse number="150">Անօրէնութեան հետեւողները մօտեցան. նորանք քո օրէնքիցը հեռացան։</verse>
				<verse number="151">Տէր, դու մօտիկ ես. եւ քո բոլոր պատուիրանքները ճշմարտութիւն են։</verse>
				<verse number="152">Առաջուց իմացայ քո վկայութիւններիցը, որ դու հաստատեցիր նորանց յաւիտեան։ ՐԷՇ</verse>
				<verse number="153">Տես իմ խեղճութիւնը եւ փրկիր ինձ. որովհետեւ քո օրէնքը չեմ մոռանում։</verse>
				<verse number="154">Ինձ իրաւունք արա եւ ազատիր ինձ. քո խօսքի պէս ապրեցրու ինձ։</verse>
				<verse number="155">Փրկութիւնը հեռու է ամբարիշտներիցը, որովհետեւ քո հրամանները չեն խնդրում։</verse>
				<verse number="156">Տէր, քո բարեգթութիւնը շատ է. քո իրաւունքին պէս ապրեցրու ինձ։</verse>
				<verse number="157">Շատ են ինձ հալածողներն ու նեղացնողները. քո օրէնքիցը դուրս չեմ գալիս։</verse>
				<verse number="158">Ես տեսնում եմ ապստամբուածներին եւ զզվում եմ, նորա համար որ խօսքդ չեն պահում։</verse>
				<verse number="159">Տես որ քո պատուիրանքները սիրում եմ. Տէր, քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ։</verse>
				<verse number="160">Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւն է. եւ քո արդարութեան բոլոր իրաւունքները յաւիտեան։ ՇԻՆ</verse>
				<verse number="161">Իշխանները զուր տեղը հալածում են ինձ. բայց իմ սիրտը վախենում է քո խօսքերիցը։</verse>
				<verse number="162">Ես ցնծում եմ քո խօսքովը, ինչպէս մէկ շատ աւար գտնող։</verse>
				<verse number="163">Ստութիւնն ատում եմ եւ գարշելի համարում. բայց քո օրէնքը սիրում եմ։</verse>
				<verse number="164">Օրը եօթն անգամ օրհնում եմ քեզ քո արդարութեան իրաւունքների համար։</verse>
				<verse number="165">Շատ խաղաղութիւն կայ քո օրէնքը սիրողների համար. եւ գայթակղութիւն չկայ նորանց համար։</verse>
				<verse number="166">Տէր, ես քո փրկութեանն եմ սպասում, եւ պատուիրանքներդ կատարում։</verse>
				<verse number="167">Իմ անձը պահում է քո վկայութիւնները. եւ ես շատ սիրում եմ նորանց։</verse>
				<verse number="168">Ես պահում եմ քո պատուիրանքներն ու վկայութիւնները. որովհետեւ բոլոր ճանապարհներս քո առաջին են։ ԹԱՎ</verse>
				<verse number="169">Տէր, թող իմ աղաղակը մօտենայ քո առաջին. քո խօսքի պէս իմաստուն արա ինձ։</verse>
				<verse number="170">Թող իմ աղաչանքը մտնէ քո առաջը. քո խօսքի պէս փրկիր ինձ։</verse>
				<verse number="171">Իմ շրթունքները օրհնութիւն են բղխում, որ հրամաններդ սովորեցնես ինձ։</verse>
				<verse number="172">Թող իմ լեզուն խօսի քո խօսքի համար. որովհետեւ քո բոլոր պատուիրանքներն արդարութիւն են։</verse>
				<verse number="173">Թող ձեռքդ ինձ օգնական լինի. որովհետեւ ես ընտրում եմ քո պատուիրանքներն։</verse>
				<verse number="174">Տէր, ես ցանկանում եմ քո փրկութեանը. եւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։</verse>
				<verse number="175">Թող իմ անձն ապրի եւ քեզ օրհնէ. եւ քո իրաւունքներն օգնեն ինձ։</verse>
				<verse number="176">Ես մոլորուեցայ ինչպէս կորած ոչխար. ման եկ քո ծառային. որովհետեւ քո պատուիրանքները ես չմոռացայ։</verse>
			</chapter>
			<chapter number="120">
				<verse number="1">Իմ նեղութիւնումը դէպի Տէրը կանչեցի. եւ նա լսեց ինձ։</verse>
				<verse number="2">Տէր, փրկիր իմ անձը սուտ շրթունքներիցը՝ նենգաւոր լեզուիցը։</verse>
				<verse number="3">Ի՞նչ կտայ քեզ, եւ էլ ի՞նչ կաւելցնէ քեզ, ով նենգաւոր լեզու։</verse>
				<verse number="4">Զօրաւոր մարդի նետերը սուր են` գիհիների կայծերով սրուած։</verse>
				<verse number="5">Վա՜յ ինձ որ պանդուխտ եմ Մեսեքի մէջ. եւ բնակվում եմ Կեդարի վրաններումը։</verse>
				<verse number="6">Շատ երկարացաւ իմ անձի համար նորանց հետ բնակուիլ, որ ատում են խաղաղութիւնը։</verse>
				<verse number="7">Ես խաղաղութեան մարդ եմ. բայց երբոր խօսում եմ, նորանք կռիւ են անում։</verse>
			</chapter>
			<chapter number="121">
				<verse number="1">Ես բարձրացնում եմ իմ աչքերը դէպի սարերը. ո՞րտեղից կգայ իմ օգնութիւնը։</verse>
				<verse number="2">Իմ օգնութիւնը Տէրիցն է, որ երկինքն ու երկիրս արաւ։</verse>
				<verse number="3">Նա քո ոտքին սահել չի տալ, քո պահապանը չի քնիլ։</verse>
				<verse number="4">Ահա Իսրայէլի պահապանը չի ննջիլ եւ չի քնանալ։</verse>
				<verse number="5">Տէրը քո պահապանն է. Տէրը քեզ հովանի է քո աջ ձեռքի վերայ։</verse>
				<verse number="6">Ցերեկը արեգակը չի զարկիլ քեզ. ոչ լուսինը՝ գիշերը։</verse>
				<verse number="7">Տէրը կպահպանէ քեզ ամեն չարից, նա կպահպանէ քո անձը։</verse>
				<verse number="8">Տէրը կպահպանէ քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="122">
				<verse number="1">Ես ուրախ եղայ երբոր ասեցին ինձ, թէ Տիրոջ տունը գնանք։</verse>
				<verse number="2">Մեր ոտները կկանգնեն քո դռներումը, ով Երուսաղէմ։</verse>
				<verse number="3">Երուսաղէմը շինուած է ինչպէս քաղաք՝ որ ինքն իրան հետ միաւորուած է։</verse>
				<verse number="4">Որ այնտեղ վեր են գնում ցեղերը՝ Տիրոջ ցեղերը Իսրայէլի վկայութեան պէս, որ Տիրոջ անունիցը գոհանան։</verse>
				<verse number="5">Որովհետեւ այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ Դաւիթի տան աթոռները։</verse>
				<verse number="6">Խաղաղութիւն խնդրեցէք Երուսաղէմի համար. թող յաջողուեն քեզ սիրողները։</verse>
				<verse number="7">Թող խաղաղութիւն լինի քո պարիսպներումը, յաջողութիւն քո պալատներումը։</verse>
				<verse number="8">Իմ եղբայրների եւ իմ ընկերների համար ասում եմ ես՝ խաղաղութիւն լինի քեզանում։</verse>
				<verse number="9">Մեր Տէր Աստուծոյ տան համար բարի եմ ուզում քեզ։</verse>
			</chapter>
			<chapter number="123">
				<verse number="1">Դէպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ով երկնքումը բնակող։</verse>
				<verse number="2">Ահա ինչպէս ծառաների աչքերը իրանց տէրերի ձեռքին են նայում, ինչպէս որ աղախնի աչքերն իր տիկնոջ ձեռքին, այնպէս էլ մեր աչքերը մեր Տէր Աստուծուն՝ մինչեւ որ ողորմէ մեզ։</verse>
				<verse number="3">Ողորմիր մեզ, Տէր, ողորմիր մեզ. որ շատ լցուեցանք անարգանքով։</verse>
				<verse number="4">Շատ լցուած է մեր անձը գոռոզների նախատինքովը եւ ամբարտաւանների անարգանքովը։</verse>
			</chapter>
			<chapter number="124">
				<verse number="1">Եթէ Տէրը մեզ հետ չլինէր. թող ասէ Իսրայէլը.</verse>
				<verse number="2">Եթէ Տէրը մեզ հետ չլինէր՝ մարդիկ մեզ վերայ վեր կենալիս,</verse>
				<verse number="3">Ապա կենդանի կենդանի կուլ կտային մեզ՝ նորանց բարկութիւնը մեզ վերայ բորբոքուելիս.</verse>
				<verse number="4">Ապա ջուրերը կթաղէին մեզ, հեղեղը մեր անձերի վերայ անց կկենար։</verse>
				<verse number="5">Ապա գոռոզ ջուրերն անց կկենային մեր անձերի վերայ։</verse>
				<verse number="6">Օրհնեալ լինի Տէրը որ մեզ որս չտուաւ նորանց ատամներին։</verse>
				<verse number="7">Մեր անձինքը ինչպէս ծիտ՝ պրծան որսորդների որոգայթիցը. որոգայթը փշրուեցաւ եւ մենք պրծանք։</verse>
				<verse number="8">Մեր օգնութիւնը Տիրոջ անունովն է, որ արաւ երկինքն ու երկիրս։</verse>
			</chapter>
			<chapter number="125">
				<verse number="1">Տիրոջը յուսացողները Սիօն սարի պէս ես, որ չէ շարժվում եւ կենում է յաւիտեան։</verse>
				<verse number="2">Երուսաղէմի չորս կողմովը սարեր կան. այնպէս էլ Տէրն իր ժողովրդի չորս կողմովն է այսուհետեւ մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ամբարիշտների գաւազանը չի մնալ արդարների վիճակի վերայ, որ արդարներն իրանց ձեռքերը չձգեն դէպի անօրէնութիւն։</verse>
				<verse number="4">Տէր, բարի արա նորանց, որ բարի են եւ իրանց սիրտերովն ուղիղ։</verse>
				<verse number="5">Բայց դէպի իրանց ծուռ ճանապարհը ծռուողներին Տէրը կտանի նորանց հետ, որ անօրէնութիւն են գործում. խաղաղութիւն լինի Իսրայէլի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="126">
				<verse number="1">Երբոր Տէրը Սիօնի գերութիւնը դարձնէ, երազ տեսնողների պէս կլինինք։</verse>
				<verse number="2">Այն ժամանակ մեր բերանը կլեցուի ծիծաղով եւ մեր լեզուն ցնծութիւնով. այն ժամանակ կասեն հեթանոսների մէջ. Տէրը մեծ բաներ արաւ նորանց վերայ։</verse>
				<verse number="3">Տէրը մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ մենք ուրախացանք։</verse>
				<verse number="4">Ով Տէր, դարձրու մեր գերութիւնը ինչպէս առուները հարաւի երկրումը։</verse>
				<verse number="5">Արտասուքով ցանողները ցնծութիւնով կհնձեն։</verse>
				<verse number="6">Այն որ գնում է եւ լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կգայ ցնծութիւնով՝ իր ցորենի խուրձերը բերելով։</verse>
			</chapter>
			<chapter number="127">
				<verse number="1">Եթէ Տէրը չշինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները. եթէ Տէրը չպահպանէ քաղաքը՝ զուր է անքուն լինում պահապանը։</verse>
				<verse number="2">Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը՝ ուշ հանգստանալը, դուք որ հացը ցաւով էք ուտում. ինչու որ նա իր սիրելիին քուն է տալիս։</verse>
				<verse number="3">Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը։</verse>
				<verse number="4">Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը։</verse>
				<verse number="5">Երանի այն մարդին որ իր կապարճը նորանցով լցրեց. նորանք չեն ամաչիլ երբոր թշնամիների հետ կխօսեն դռան մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="128">
				<verse number="1">Երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են եւ նորա ճանապարհներումը գնում.</verse>
				<verse number="2">Ձեռքի աշխատանքը ի հարկէ կուտես. երանի քեզ. եւ բանդ լաւ է քեզ համար։</verse>
				<verse number="3">Կինդ պտղաբեր որթի պէս է քո տան ներսերումը. որդիքդ տնկուած ձիթենիների պէս քո սեղանի չորս կողմովը։</verse>
				<verse number="4">Ահա հէնց այսպէս է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տէրիցը։</verse>
				<verse number="5">Տէրը կօրհնէ քեզ Սիօնիցը, եւ Երուսաղէմի բարութիւնը կտեսնես քո կեանքի բոլոր օրերումը։</verse>
				<verse number="6">Եւ քո որդկանցն որդիքը կտեսնես. խաղաղութիւն լինի Իսրայէլի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="129">
				<verse number="1">Շատ անգամ նեղացրին ինձ իմ մանկութիւնիցը. թող ասէ Իսրայէլը.</verse>
				<verse number="2">Շատ անգամ նեղացրին ինձ իմ մանկութիւնիցը, բայց չյաղթեցին ինձ։</verse>
				<verse number="3">Հերկողները իմ թիկունքի վերայ հերկեցին եւ իրանց ակօսները երկար արին։</verse>
				<verse number="4">Տէրն արդար է. նա ամբարիշտների չուանները կտորեց։</verse>
				<verse number="5">Ամօթ պիտի լինին եւ ետ դառնան այն ամենքը, որ ատում են Սիօնը։</verse>
				<verse number="6">Կտուրի խոտի պէս պիտի լինին, որ դեռ չհնձած չորանում է։</verse>
				<verse number="7">Որ նորանից չէ լցնում հնձողն իր ձեռքը, եւ ոչ խուրձ կապողն իր գիրկը։</verse>
				<verse number="8">Եւ անցնողներն էլ չեն ասում. Տիրոջ օրհնութիւնը ձեզ վերայ. օրհնում ենք ձեզ Տիրոջ անունովը։</verse>
			</chapter>
			<chapter number="130">
				<verse number="1">Ով Տէր, խոր տեղերից դէպի քեզ եմ կանչում։</verse>
				<verse number="2">Ով Տէր, լսիր իմ ձայնին. թող ականջներդ մտիկ անեն իմ աղօթքի ձայնին։</verse>
				<verse number="3">Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կկենայ, Տէր։</verse>
				<verse number="4">Որովհետեւ քեզ մօտ է թողութիւնը, որ քեզանից վախենան։</verse>
				<verse number="5">Ես սպասում եմ Տիրոջը, իմ անձը սպասում է, եւ ես նորա խօսքին եմ յուսացած։</verse>
				<verse number="6">Իմ անձը սպասում է Տիրոջը աւելի քան թէ առաւօտուայ սպասողները՝ առաւօտուայ սպասողները։</verse>
				<verse number="7">Իսրայէլը թող յուսայ Տիրոջը. որովհետեւ Տիրոջ մօտ կայ ողորմութիւն, եւ նորա մօտ կայ շատ փրկութիւն։</verse>
				<verse number="8">Եւ նա կփրկէ Իսրայէլին նորա ամեն անօրէնութիւններիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="131">
				<verse number="1">Տէր, իմ սիրտը չէ գոռոզանում եւ իմ աչքերը չեն բարձրանում. եւ ես չեմ գնում մեծամեծ բաների մէջ, եւ ոչ այն բաների մէջ որ ինձանից բարձր են։</verse>
				<verse number="2">Իրաւի իմ անձը հանդարտացրի եւ հանգստացրի իր մօր կաթից կտրուածի պէս. իմ անձը կաթից կտրուածի նման է։</verse>
				<verse number="3">Իսրայէլը Տիրոջը կյուսայ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="132">
				<verse number="1">Տէր, յիշիր Դաւիթին եւ նորա բոլոր նեղութիւնները.</verse>
				<verse number="2">Որ երդուաւ Տիրոջը եւ ուխտ դրաւ Յակոբի Զօրաւորին,</verse>
				<verse number="3">Թէ տանս յարկի տակը չեմ մտնիլ, եւ իմ գցած անկողնի վերայ չեմ ելնիլ.</verse>
				<verse number="4">Թէ աչքերիս քուն չեմ տալ, եւ ոչ իմ արտեւանունքներին՝ ննջել,</verse>
				<verse number="5">Մինչեւ որ տեղ գտնեմ Տիրոջ համար, եւ բնակարան՝ Յակոբի Զօրաւորի համար։</verse>
				<verse number="6">Ահա լսեցինք նորա համար Եփրաթայումը, գտանք նորան անտառի դաշտումը։</verse>
				<verse number="7">Թող մտնենք նորա բնակարանները, երկրպագենք նորա պատուանդանի դէմ։</verse>
				<verse number="8">Վեր կաց, Տէր, դէպի քո հանգստութիւնը, դու եւ քո զօրութեան տապանակը։</verse>
				<verse number="9">Քո քահանաները թող արդարութիւն հագնեն. եւ քո սուրբերը ցնծան։</verse>
				<verse number="10">Քո ծառայ Դաւիթի համար մի դարձնիր քո օծեալի երեսը։</verse>
				<verse number="11">Տէրը ճշմարտութիւնով երդում արաւ Դաւիթին, նա ետ չի դառնալ նորանից, թէ Քո որովայնի պտղիցը կնստեցնեմ քո աթոռի վերայ։</verse>
				<verse number="12">Եթէ քո որդիքն իմ ուխտն ու վկայութիւնը պահեն, որ կսովորեցնեմ նորանց. ապա նորանց որդիքը յաւիտեանս յաւիտենից կնստեն քո աթոռի վերայ։</verse>
				<verse number="13">Որովհետեւ Տէրը Սիօնին ընտրեց, հաւանեց նորան իրան բնակարան շինելու համար.</verse>
				<verse number="14">Այս է յաւիտեան իմ հանգիստը, այստեղ կբնակուեմ. որովհետեւ սորան հաւանեցի։</verse>
				<verse number="15">Նորա կերակուրն օրհնելով կօրհնեմ, եւ նորա աղքատները կկշտացնեմ հացով։</verse>
				<verse number="16">Եւ նորա քահանաներին փրկութիւն կհագցնեմ, եւ նորա սուրբերը ցնծալով կցնծան։</verse>
				<verse number="17">Այնտեղ Դաւիթի համար եղջիւր կբուսցնեմ. եւ ճրագ կպատրաստեմ իմ օծեալի համար։</verse>
				<verse number="18">Նորա թշնամիներին ամօթ կհագցնեմ, բայց նորա վերայ նորա պսակը կծաղկի։</verse>
			</chapter>
			<chapter number="133">
				<verse number="1">Տես ի՜նչքան բարի եւ ի՜նչքան ցանկալի է, որ եղբարք իրար հետ մէկտեղ բնակուեն։</verse>
				<verse number="2">Այն ազնիւ իւղի պէս է գլխի վերայ, որ թափվում է մօրուքի, այսինքն Ահարօնի մօրուքի վերայ, եւ իջնում է մինչեւ նորա հանդերձների ծայրը։</verse>
				<verse number="3">Հերմոնի շաղի պէս է, որ վայր է գալիս Սիօնի սարերի վերայ. որովհետեւ Տէրն այնտեղ պատրաստեց օրհնութիւն եւ կեանք մինչեւ յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="134">
				<verse number="1">Աղէ օրհնեցէք Տիրոջը, ով Տիրոջ բոլոր ծառաները, որ Տիրոջ տանը կանգնում էք գիշերները։</verse>
				<verse number="2">Ձեր ձեռքերը բարձրացրէք դէպի սրբութիւնը եւ օրհնեցէք Տիրոջը։</verse>
				<verse number="3">Տէրը օրհնէ քեզ Սիօնիցը, նա՝ որ երկինքն ու երկիրս արաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="135">
				<verse number="1">Օրհնեցէք Տիրոջ անունը. օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները.</verse>
				<verse number="2">Որ կանգնում էք Տիրոջ տանը՝ մեր Աստուծոյ տան սրահներումը։</verse>
				<verse number="3">Օրհնեցէք Տիրոջը, որովհետեւ Տէրը բարի է. սաղմոս ասեցէք նորա անունին, որովհետեւ քաղցր է։</verse>
				<verse number="4">Որովհետեւ Տէրը Յակոբին ընտրեց իրան համար, եւ Իսրայէլին՝ իր ժառանգութեան համար։</verse>
				<verse number="5">Որովհետեւ ես իմացայ որ Տէրը մեծ է. եւ մեր Տէրն աւելի մեծ է քան ամեն աստուածները։</verse>
				<verse number="6">Տէրն իր բոլոր կամեցածն անում է երկնքումն ու երկրումս, ծովերումը եւ ամեն խոր տեղերումը։</verse>
				<verse number="7">Որ նա ամպերը բարձրացնում է երկրի ծայրիցը՝ կայծակներն անձրեւ է շինում. քամին հանում է իր շտեմարաններիցը։</verse>
				<verse number="8">Որ Եգիպտոսի անդրանիկներն սպանեց մարդիցը մինչեւ անասունները։</verse>
				<verse number="9">Որ նշաններ եւ հրաշքներ ուղարկեց քո մէջը, ով Եգիպտոս, Փարաւօնի եւ նորա բոլոր ծառաների վերայ։</verse>
				<verse number="10">Որ շատ ազգեր զարկեց, եւ զօրեղ թագաւորներ սպանեց.</verse>
				<verse number="11">Ամօրհացիների Սեհօն թագաւորին, Բասանի Ովգ թագաւորին, եւ Քանանացիների բոլոր թագաւորութիւնները։</verse>
				<verse number="12">Եւ նորանց երկիրը տուաւ ժառանգութիւն, ժառանգութիւն՝ իր Իսրայէլ ժողովրդի համար։</verse>
				<verse number="13">Տէր, քո անունը մինչեւ յաւիտեան է. Տէր, քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։</verse>
				<verse number="14">Որովհետեւ Տէրն իր ժողովրդին կդատէ, եւ իր ծառաներին կողորմէ։</verse>
				<verse number="15">Հեթանոսների կուռքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։</verse>
				<verse number="16">Բերան ունին եւ չեն խօսում. աչքեր ունին եւ չեն տեսնում.</verse>
				<verse number="17">Ականջներ ունին եւ չեն լսում, եւ բնաւ շունչ չկայ նորանց բերանումը։</verse>
				<verse number="18">Նորանց նման են նորանց շինողները, եւ բոլոր նորանց յուսացողները։</verse>
				<verse number="19">Ով Իսրայէլի տունը, օրհնեցէք Տիրոջը. ով Ահարօնի տունը, օրհնեցէք Տիրոջը։</verse>
				<verse number="20">Ով Ղեւիի տունը, օրհնեցէք Տիրոջը. ով Տէրից վախեցողներ, օրհնեցէք Տիրոջը։</verse>
				<verse number="21">Օրհնեալ լինի Տէրը Սիօնի միջիցը, նա՝ որ բնակուած է Երուսաղէմումը։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
			<chapter number="136">
				<verse number="1">Գոհացէք Տէրիցը, որ բարի է. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="2">Գոհացէք աստուածների Աստուածիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="3">Գոհացէք տէրերի Տէրիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="4">Որ նա է մինակ մեծամեծ հրաշքներ անում, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="5">Որ երկինքն արաւ իմաստութիւնով. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="6">Որ երկիրը ջրերի վերայ տարածեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="7">Որ արաւ մեծամեծ լուսաւորներ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="8">Արեգակը՝ որ ցերեկի վերայ իշխէ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="9">Լուսինն ու աստղերը՝ որ գիշերի վերայ իշխեն, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="10">Որ Եգիպտոսին զարկեց նորա առաջինեկներովը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="11">Եւ Իսրայէլին հանեց նորանց միջիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="12">Զօրեղ ձեռքով եւ երկար մեկնած բազուկով, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="13">Կարմիր ծովը երկու բաժին արաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="14">Եւ Իսրայէլին անց կացրեց նորա միջովը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="15">Եւ Փարաւօնին եւ նորա զօրքին Կարմիր ծովի մէջ թափեց. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="16">Եւ իր ժողովրդին անապատի միջովը տարաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="17">Որ մեծամեծ թագաւորներ զարկեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="18">Եւ զօրեղ թագաւորներ սպանեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="19">Ամօրհացիների Սեհօն թագաւորին, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="20">Եւ Բասանի Ովգ թագաւորին, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="21">Եւ նորանց երկիրը ժառանգութիւն տուաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="22">Ժառանգութիւն իր Իսրայէլ ծառայի համար, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="23">Որ մեր խոնարհութիւնումը յիշեց մեզ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="24">Եւ փրկեց մեզ մեր թշնամիներիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը.</verse>
				<verse number="25">Որ հաց է տալիս ամեն մարմնի, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
				<verse number="26">Գոհացէք երկնքի Աստուածանից, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։</verse>
			</chapter>
			<chapter number="137">
				<verse number="1">Բաբիլոնի գետերի մօտ՝ այնտեղ նստում էինք եւ լաց լինում Սիօնը յիշելիս։</verse>
				<verse number="2">Նորա միջի ուռիներիցը կախ էինք տալիս մեր քնարները։</verse>
				<verse number="3">Որովհետեւ մեզ գերի անողները մեզանից օրհներգութեան խօսք էին պահանջում այնտեղը եւ մեզ գերի տանողները՝ ուրախութիւն. թէ Սիօնի երգերիցը երգեցէք մեզ համար։</verse>
				<verse number="4">Տիրոջ օրհնութիւնը ի՞նչպէս երգենք օտար երկրումը։</verse>
				<verse number="5">Եթէ քեզ մոռանամ, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի։</verse>
				<verse number="6">Իմ լեզուն թող քիմքիս կպչի, եթէ քեզ չյիշեմ. եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնիցը վեր չի դասեմ։</verse>
				<verse number="7">Յիշիր, Տէր, Եդովմի որդկանցը Երուսաղէմի օրումը, որ ասում էին. Քանդեցէք, քանդեցէք մինչեւ նորա հիմունքը։</verse>
				<verse number="8">Ով Բաբիլոնի աղջիկ, ով քանդուած. երանի նորան որ քո հատուցումը կտայ. այն հատուցումը, որ հատուցրիր մեզ։</verse>
				<verse number="9">Երանի նորան, որ քո երեխերքը կառնէ եւ քարերին կզարկէ։</verse>
			</chapter>
			<chapter number="138">
				<verse number="1">Կգոհանամ քեզանից բոլոր սրտովս. աստուածների առաջին քեզ սաղմոս կասեմ։</verse>
				<verse number="2">Երկրպագութիւն կանեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կգոհանամ քո անունիցը քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար. որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը։</verse>
				<verse number="3">Այն օրը որ կանչեցի քեզ պատասխանեցիր ինձ. դու ինձ զօրութիւնով ուժովացնում ես իմ անձումը։</verse>
				<verse number="4">Տէր, երկրի բոլոր թագաւորները կգոհանան քեզանից, որ քո բերանի խօսքերը լսեցին։</verse>
				<verse number="5">Եւ Տիրոջ ճանապարհներումը օրհնութիւն կասեն, թէ Տիրոջ փառքը մեծ է։</verse>
				<verse number="6">Որովհետեւ Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը. եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին։</verse>
				<verse number="7">Եթէ նեղութեան մէջ գնամ՝ կապրեցնես ինձ, իմ թշնամիների բարկութեան վերայ քո ձեռքը կմեկնես եւ քո աջը կփրկէ ինձ։</verse>
				<verse number="8">Տէրը կկատարէ ինձ տեղ. Տէր, քո ողորմութիւնը յաւիտեան է. քո ձեռքի գործերը երեսիցդ մի ձգիր։</verse>
			</chapter>
			<chapter number="139">
				<verse number="1">Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։</verse>
				<verse number="2">Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները։</verse>
				<verse number="3">Իմ գնալն ու պառկելը քննում ես. եւ իմ բոլոր ճանապարհները գիտես.</verse>
				<verse number="4">Որովհետեւ դեռ բնաւ խօսք չկայ իմ լեզուի վերայ. ահա, ով Տէր, դու ամենը գիտում ես։</verse>
				<verse number="5">Իմ ետեւիցն եւ առաջիցը պատում ես ինձ, եւ քո ձեռքը դրել ես ինձ վերայ։</verse>
				<verse number="6">Այս գիտութիւնը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասնել նորան։</verse>
				<verse number="7">Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. եւ քո երեսիցն ո՞ւր փախչեմ։</verse>
				<verse number="8">Եթէ վերանամ երկինքը՝ դու այնտեղ ես. եւ եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես։</verse>
				<verse number="9">Եթէ արշալուսի թեւերն առնեմ եւ ծովի վերջի ծայրերումը բնակուեմ,</verse>
				<verse number="10">Այնտեղ էլ քո ձեռքը կառաջնորդէ ինձ, եւ քո աջը կպահէ ինձ։</verse>
				<verse number="11">Եւ եթէ ասեմ. թող խաւարն ինձ ծածկէ. այն ժամանակ գիշերն էլ լոյս կլինի իմ շուրջը։</verse>
				<verse number="12">Մութն էլ քեզ համար խաւար չէ, գիշերն էլ ցերեկի պէս լոյս է. խաւարն էլ լոյսի պէս է քեզ համար։</verse>
				<verse number="13">Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքները, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։</verse>
				<verse number="14">Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։</verse>
				<verse number="15">Իմ ոսկորները չծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ։</verse>
				<verse number="16">Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չկար։</verse>
				<verse number="17">Քանի՜ պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. քանի՜ մեծ է նորանց թիւը։</verse>
				<verse number="18">Եթէ համարեմ նորանց՝ աւազիցը շատ են. զարթնեցի, եւ դեռ քեզ հետ եմ։</verse>
				<verse number="19">Երանի թէ ամբարիշտներն սպանես, ով Աստուած. եւ դուք, ով արիւնահեղ մարդիկ, հեռացէք ինձանից։</verse>
				<verse number="20">Նորանք քեզ հակառակ են խօսում նենգութիւնով. եւ քո թշնամիքը սուտ երդում են անում։</verse>
				<verse number="21">Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ով Տէր. եւ քեզ դէմ ապստամբողներից չե՞մ զզվում։</verse>
				<verse number="22">Կատարեալ ատելութիւնով ատում եմ նորանց. նորանք ինձ թշնամի են դառել։</verse>
				<verse number="23">Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները.</verse>
				<verse number="24">Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը։</verse>
			</chapter>
			<chapter number="140">
				<verse number="1">Տէր, ապրեցրու ինձ չար մարդիցը. պահիր ինձ բռնաւոր մարդիցը.</verse>
				<verse number="2">Որ չար բաներ են մտածում սրտով, եւ ամեն օր կռիւներ են յարուցանում։</verse>
				<verse number="3">Իրանց լեզուները սրում են օձի նման. իժ օձի թոյն կայ նորանց շրթունքների տակ։ (Սէլա։)</verse>
				<verse number="4">Տէր, պահիր ինձ ամբարշտի ձեռքիցը, պահիր ինձ բռնաւոր մարդկանցից, որ հնարում են իմ ոտքերը սահեցնելու համար։</verse>
				<verse number="5">Ամբարտաւաններն ինձ համար որոգայթ եւ չուաններ թագցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհումը. վարմեր դրին ինձ համար։ (Սէլա։)</verse>
				<verse number="6">Ես ասեցի Տիրոջը, Դու ես իմ Աստուածը. Տէր, լսիր իմ աղաչանքների ձայնին։</verse>
				<verse number="7">Ով Եհովայ Տէր, իմ փրկութեան զօրութիւնը. դու հովանի ես իմ գլխին կռուի օրումը։</verse>
				<verse number="8">Տէր, մի տար ամբարշտին նորա ցանկութիւնը, մի յաջողեցնիր նորա չար խորհուրդը. նորանք կբարձրանան։ (Սէլա։)</verse>
				<verse number="9">Ինձ պաշարողների գլուխը՝ իրանց շրթունքների վաստակը պիտի ծածկէ։</verse>
				<verse number="10">Թող այրող ածուխներ ընկնեն նորանց վերայ. թող նա կրակը գցէ նորանց՝ խոր հորերը՝ որ բնաւ չկանգնեն։</verse>
				<verse number="11">Չարախօս մարդը չի հաստատուիլ երկրի վերայ. չարիքը կորսայ բռնաւոր մարդին, մինչեւ որ կործանուի։</verse>
				<verse number="12">Գիտեմ որ Տէրը դատաստան կանէ խեղճի համար, եւ իրաւունք՝ աղքատի համար։</verse>
				<verse number="13">Իրաւի որ արդարները կգոհանան քո անունիցը, եւ ուղիղները կբնակուին քո երեսի առաջին։</verse>
			</chapter>
			<chapter number="141">
				<verse number="1">Տէր, ես կանչում եմ դէպի քեզ. շուտ արա դէպի ինձ. ականջ դիր իմ ձայնին՝ ես դէպի քեզ կանչելիս։</verse>
				<verse number="2">Իմ աղօթքը թող ընդունելի լինի ինչպէս խունկ քո առաջին. իմ ձեռքերի բարձրանալը՝ իրիկուայ պատարագի պէս։</verse>
				<verse number="3">Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր։</verse>
				<verse number="4">Սիրտս մի դարձնիր չար բանի վերայ, որ չարութիւնով վատ գործեր չգործեմ անօրէնութիւն անողների հետ. եւ նորանց ախորժելի կերակրիցը չուտեմ։</verse>
				<verse number="5">Արդարը թող խրատէ ինձ, նա քաղցրութիւն է, եւ թող յանդիմանէ ինձ, նա գլխի իւղ է. իմ գլուխը չի մերժիլ. որովհետեւ իմ աղօթքը լինում է նորանց չարագործութիւնների ժամանակին էլ։</verse>
				<verse number="6">Նորանց դատաւորները քարերի վերայ ընկան. եւ նորանք իմ խօսքերը կլսեն որ քաղցր են։</verse>
				<verse number="7">Ինչպէս որ վարնորդն ու ակօս ճեղքողը ցանում է հողի մէջ, այնպէս ցրուած են մեր ոսկորները գերեզմանի բերանումը։</verse>
				<verse number="8">Բայց, Տէր Եհովայ, իմ աչքերը դէպի քեզ են նայում. ես քեզ եմ յուսացած. իմ անձը երեսից մի ձգիր։</verse>
				<verse number="9">Պահիր ինձ այն որոգայթիցն որ լարեցին ինձ համար, եւ չարագործների վարմիցը։</verse>
				<verse number="10">Ամբարիշտները իրանց ցանցերի մէջ պիտի ընկնեն, մինչդեռ ես բոլորովին անց կկենամ։</verse>
			</chapter>
			<chapter number="142">
				<verse number="1">Ես իմ ձայնով դէպի Տէրն եմ աղաղակում. իմ ձայնովը Տիրոջն եմ աղաչում։</verse>
				<verse number="2">Իմ հառաչանքը թափում եմ նորա առաջին. իմ նեղութիւնը պատմում եմ նորա առաջին։</verse>
				<verse number="3">Երբոր հոգիս մաշվում է ինձանում, դու ճանաչում ես այն ժամանակ իմ գնացքը. այն ճանապարհումը, որ գնում եմ, որոգայթ լարեցին ինձ համար։</verse>
				<verse number="4">Նայիր աջ կողմին եւ տես. մէկը չկայ որ ինձ ճանաչէ. ապաստանը կորաւ ինձանից. մէկը չկայ որ իմ անձի համար հոգս անէ։</verse>
				<verse number="5">Տէր, դէպի քեզ եմ աղաղակում եւ ասում. Դու ես իմ յոյսը՝ իմ բաժինը կենդանեաց երկրումը։</verse>
				<verse number="6">Նայիր դէպի իմ աղաղակը, որ շատ խեղճ եմ. փրկիր ինձ իմ հալածիչներիցը որ ինձանից զօրաւոր են։</verse>
				<verse number="7">Իմ անձը հանիր բանտիցը որ գոհանամ քո անունիցը. արդարները կպատեն ինձ, երբոր ինձ բարութիւն անես։</verse>
			</chapter>
			<chapter number="143">
				<verse number="1">Ով Տէր, լսիր իմ աղօթքը. ականջ դիր իմ աղաչանքին. պատասխանիր ինձ քո ճշմարտութիւնովը եւ քո արդարութիւնովը։</verse>
				<verse number="2">Եւ դատաստանի մի մտնիր քո ծառայի հետ. որովհետեւ ոչ մէկ կենդանի չի արդարանալ քո առաջին։</verse>
				<verse number="3">Որովհետեւ թշնամին հալածում է իմ անձը, նա կեանքս վայր է գցում գետինը եւ ինձ նստեցնում է խաւարի մէջ ինչպէս որ առաջուց մեռածները։</verse>
				<verse number="4">Եւ իմ հոգին մաշուած է ինձանում, իմ սիրտն աւերուած է ինձանում։</verse>
				<verse number="5">Ես յիշում եմ առաջի օրերը. մտածում եմ քո բոլոր գործերի վերայ. խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ։</verse>
				<verse number="6">Ձեռքերս տարածում եմ դէպի քեզ. իմ անձը չոր երկրի պէս ծարաւ է քեզ։ (Սէլա։)</verse>
				<verse number="7">Շուտ արա, լսիր ինձ, Տէր. հոգիս մաշվում է. երեսդ մի ծածկիր ինձանից, որ գերեզմանի մէջ իջնողներին չնմանիմ։</verse>
				<verse number="8">Առաւօտը լսել տուր ինձ քո ողորմութիւնը. որ քեզ եմ յուսացել. ինձ ցոյց տուր այն ճանապարհը որ պիտի գնամ նորանում, որովհետեւ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։</verse>
				<verse number="9">Տէր, փրկիր ինձ իմ թշնամիներիցը. ես քեզ եմ ապաւինել։</verse>
				<verse number="10">Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը. քո բարի հոգին թող առաջնորդէ ինձ դէպի ուղիղ երկիր։</verse>
				<verse number="11">Տէր, քո անունի համար ապրեցրու ինձ. քո արդարութեան համար հանիր իմ անձը նեղութիւնից։</verse>
				<verse number="12">Եւ քո ողորմութիւնովը սատկեցրու իմ թշնամիներին եւ կորցրու իմ անձի բոլոր նեղիչներին. որովհետեւ ես քո ծառան եմ։</verse>
			</chapter>
			<chapter number="144">
				<verse number="1">Օրհնեալ է Տէրը՝ իմ Վէմը, որ սովորեցնում է իմ ձեռքերը կռիւ անելու եւ իմ մատները պատերազմելու։</verse>
				<verse number="2">Ով իմ ողորմութիւն եւ ապաւէն, իմ օգնական եւ փրկիչ. իմ պահապան, որին ես յուսացած եմ, որ հնազանդեցնում է իմ ժողովուրդն իմ ձեռքի տակ։</verse>
				<verse number="3">Տէր, ի՞նչ է մարդը որ նորան ճանաչես. եւ մարդի որդին որ ուշ դնես նորան։</verse>
				<verse number="4">Մարդը նման է ունայնութեան, նորա օրերը անցնող շուքի պէս են։</verse>
				<verse number="5">Տէր, խոնարհեցրու երկինքդ եւ իջիր. մօտեցիր սարերին՝ եւ նորանք կծխեն։</verse>
				<verse number="6">Փայլատակիր փայլատակով եւ ցրուիր նորանց. ուղարկիր նետերդ եւ շփոթեցրու նորանց։</verse>
				<verse number="7">Ձեռքդ մեկնիր բարձրիցը եւ ազատիր ինձ. եւ փրկիր ինձ շատ ջրերիցը՝ օտար որդկանց ձեռքիցը.</verse>
				<verse number="8">Որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է։</verse>
				<verse number="9">Ով Աստուած, նոր օրհնութիւն կերգեմ քեզ. տասնաղեայ տաւիղով սաղմոս կասեմ քեզ։</verse>
				<verse number="10">Որ փրկութիւն է տալիս թագաւորներին, եւ իր Դաւիթ ծառային փրկում է չար սուրիցը։</verse>
				<verse number="11">Ազատիր ինձ եւ փրկիր ինձ օտար որդկանց ձեռքիցը, որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է.</verse>
				<verse number="12">Որ մեր որդիքը մեծանան տղայութիւնից ինչպէս նորատունկ ծառեր, եւ մեր աղջիկներն՝ ինչպէս անկիւնի սիւներ՝ պալատների ձեւով քանդակուած։</verse>
				<verse number="13">Որ մեր շտեմարանները լիքը լինին եւ զանազան կերակուր բղխեն, մեր ոչխարները հազարներ ու տասը հազարներ լինին մեր արտերումը։</verse>
				<verse number="14">Որ մեր եզերը պարարտ լինին, եւ ախտ ու կորուստ չլինի, եւ ոչ աղաղակ՝ մեր հրապարակներումը։</verse>
				<verse number="15">Երանի այն ժողովրդին, որ նորա վիճակը այսպէս է. երանի այն ժողովրդին, որ նորա Աստուածը Եհովան է։</verse>
			</chapter>
			<chapter number="145">
				<verse number="1">Բարձր կանեմ քեզ, ով իմ Աստուած, ով Թագաւոր. եւ կօրհնեմ քո անունը յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="2">Ամեն օր կօրհնեմ քեզ, եւ քո անունը կգովեմ յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="3">Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. եւ նորա մեծութեանը չափ չկայ։</verse>
				<verse number="4">Ազգ ազգի կգովէ քո գործերը. եւ կպատմեն քո զօրութիւնները։</verse>
				<verse number="5">Քո փառաւոր մեծութեան գեղեցկութեան վերայ, եւ քո հրաշալի գործերի վերայ կմտածեմ։</verse>
				<verse number="6">Քո ահաւոր զօրութեան մասին կխօսեն. եւ ես քո մեծութիւնը կպատմեմ։</verse>
				<verse number="7">Քո շատ քաղցրութեան յիշատակը կհրատարակեն. եւ ցնծութիւնով կպատմեն քո մեծութիւնը։</verse>
				<verse number="8">Ողորմած եւ գթած է Տէրը. երկայնամիտ եւ բազումողորմ։</verse>
				<verse number="9">Բարի է Տէրը ամենի համար. եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է։</verse>
				<verse number="10">Տէր, քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, եւ քո սուրբերը պիտի օրհնեն քեզ։</verse>
				<verse number="11">Քո թագաւորութեան փառքը պիտի խօսին. եւ քո զօրութիւնները պիտի պատմեն։</verse>
				<verse number="12">Որ իմացնեն մարդկանց որդիներին նորա զօրութիւնները, եւ նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը։</verse>
				<verse number="13">Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւն է, եւ քո իշխանութիւնը՝ միշտ ազգից մինչեւ ազգ։</verse>
				<verse number="14">Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին։</verse>
				<verse number="15">Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։</verse>
				<verse number="16">Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով։</verse>
				<verse number="17">Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. եւ ողորմած՝ իր բոլոր գործերումը։</verse>
				<verse number="18">Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։</verse>
				<verse number="19">Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։</verse>
				<verse number="20">Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. բայց բոլոր ամբարիշտներին կկորցնէ։</verse>
				<verse number="21">Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կխօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կօրհնէ յաւիտեանս յաւիտենից։</verse>
			</chapter>
			<chapter number="146">
				<verse number="1">Ալէլուիա։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։</verse>
				<verse number="2">Տիրոջը կօրհնեմ ես իմ կեանքումը. իմ Աստուծուն սաղմոս կասեմ քանի որ կամ։</verse>
				<verse number="3">Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չկայ։</verse>
				<verse number="4">Նորա հոգին դուրս կգայ, նա դէպի իր հողը կդառնայ, նոյն օրը կկորչեն նորա խորհուրդները։</verse>
				<verse number="5">Երանի նորան, որի օգնականը Յակոբի Աստուածն է. որ նորա յոյսն իր Եհովայ Աստուծուն վերայ է։</verse>
				<verse number="6">Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նորանց մէջ ամեն եղածը. որ հաւատարմութիւն է պահում յաւիտեան.</verse>
				<verse number="7">Որ իրաւունք է անում զրկուածներին. եւ հաց տալիս՝ սովածներին. Տէրը արձակում կապուածներին։</verse>
				<verse number="8">Տէրը բանում է կոյրերի աչքերը. Տէրը կանգնեցնում է ընկածներին. Տէրը սիրում է արդարներին։</verse>
				<verse number="9">Տէրը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին եւ որբեւայրիներին. բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։</verse>
				<verse number="10">Տէրը կթագաւորէ յաւիտեան. քո Աստուածը, ով Սիօն, ազգից ազգ։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
			<chapter number="147">
				<verse number="1">Օրհնեցէք Տիրոջը. որովհետեւ բարի է մեր Աստուծուն սաղմոս ասել, որովհետեւ քաղցր եւ գեղեցիկ է օրհնաբանութիւնը։</verse>
				<verse number="2">Տէրը շինում է Երուսաղէմը, եւ ժողովում է Իսրայէլի ցրուածներին։</verse>
				<verse number="3">Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը։</verse>
				<verse number="4">Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը։</verse>
				<verse number="5">Մեծ է մեր Տէրը եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չկայ։</verse>
				<verse number="6">Տէրը հաստատում է խեղճերին, բայց խոնարհեցնում է ամբարիշտներին մինչեւ հողը։</verse>
				<verse number="7">Երգեցէք Տիրոջը գոհութիւնով. մեր Աստուծուն սաղմոս երգեցէք քնարով։</verse>
				<verse number="8">Որ ծածկում է երկինքը ամպերով, անձրեւ է պատրաստում երկրիս համար, եւ սարերին խոտ է բուսցնել տալիս։</verse>
				<verse number="9">Որ նա անասուններին տալիս է իրանց կերակուրը, ագռաւի ձագերին՝ որ կանչում են իրան։</verse>
				<verse number="10">Նա հաճութիւն չունի ձիան զօրութեանը, զօրեղ մարդի սրունքներին չէ հաւանում։</verse>
				<verse number="11">Տէրը հաւանում է իրանից վախեցողներին, որ իր ողորմութեանն են յուսացած։</verse>
				<verse number="12">Ով Երուսաղէմ, գովիր Տիրոջը. օրհնիր քո Աստուծուն, ով Սիօն։</verse>
				<verse number="13">Որովհետեւ նա պնդացնում է քո դռների նիգերը, եւ օրհնում է քո որդկանցը քեզանում։</verse>
				<verse number="14">Նա խաղաղութիւն է տալիս քո սահմաններին, եւ կշտացնում է քեզ պարարտ ցորենով։</verse>
				<verse number="15">Նա ուղարկում է իր խօսքը երկրի մէջ. եւ նորա խօսքը վազում է շուտ շուտ։</verse>
				<verse number="16">Նա բուրդի պէս ձիւն է տալիս. եւ եղեմն է ցանում փոշի մոխրի պէս։</verse>
				<verse number="17">Նա իր սառուցն ուղարկում է կտորների պէս. նորա ցրտի առաջին ո՞վ կկենայ։</verse>
				<verse number="18">Նա ուղարկում է իր խօսքը եւ հալում նորանց. իր քամին փչել է տալիս, եւ ջուրեր են վազում։</verse>
				<verse number="19">Նա պատմում է իր խօսքը Յակոբին, իր հրամաններն ու իրաւունքներն՝ Իսրայէլին։</verse>
				<verse number="20">Ոչ մէկ ազգի այսպէս չարաւ. եւ նորանք չեն ճանաչում նորա դատաստանները։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
			<chapter number="148">
				<verse number="1">Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. օրհնեցէք նորան բարձունքումը։</verse>
				<verse number="2">Օրհնեցէք նորան, ով նորա ամեն հրեշտակներ. օրհնեցէք նորան, ով բոլոր զօրքեր։</verse>
				<verse number="3">Օրհնեցէք նորան, ով արեգակն ու լուսին. օրհնեցէք նորան, ով ամեն լուսաւոր աստղեր։</verse>
				<verse number="4">Օրհնեցէք նորան, ով երկնից երկինք. եւ ջուրեր որ երկնքի վերայ էք։</verse>
				<verse number="5">Թող Տիրոջ անունը օրհնեն. որովհետեւ նա հրամայեց եւ նորանք ստեղծուեցան։</verse>
				<verse number="6">Եւ նորանց կանգնեցրեց մինչեւ յաւիտեանս յաւիտենից. կանոն դրաւ, որ չի խափանուիլ։</verse>
				<verse number="7">Օրհնեցէք Տիրոջը երկրիցս, ով վիշապներ եւ ամեն անդունդներ։</verse>
				<verse number="8">Կրակ եւ կարկուտ, ձիւն եւ ծուխ եւ մրրիկ քամի, որ նորա խօսքը կատարում էք.</verse>
				<verse number="9">Սարեր եւ ամեն բլուրներ, պտղաբեր ծառեր եւ ամեն մայրի ծառեր.</verse>
				<verse number="10">Կենդանիներ եւ ամեն անասուններ, սողացողներ եւ թեւաւոր թռչուններ.</verse>
				<verse number="11">Երկրի թագաւորներ եւ ամեն ազգեր. իշխաններ եւ երկրի ամեն դատաւորներ.</verse>
				<verse number="12">Երիտասարդներ եւ աղջիկներ. ծերեր տղաներով միատեղ.</verse>
				<verse number="13">Օրհնեն Տիրոջ անունը. որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է։</verse>
				<verse number="14">Եւ նա բարձրացրեց իր ժողովրդի եղջիւրը. իր ամեն սրբերի՝ Իսրայէլի որդկանց՝ իր մօտի ժողովրդի օրհնութիւնը։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
			<chapter number="149">
				<verse number="1">Տիրոջը նոր երգ երգեցէք՝ նորա օրհնութիւնը սրբերի ժողովքումը։</verse>
				<verse number="2">Թող Իսրայէլն ուրախ լինի իր Ստեղծողովը. Սիօնի որդիքը ցնծան իրանց Թագաւորովը։</verse>
				<verse number="3">Թող նորա անունը օրհնեն ցնծութիւնով. թմբուկով ու քնարով սաղմոս ասեն նորան։</verse>
				<verse number="4">Որովհետեւ Տէրը հաւանում է իր ժողովրդին. խեղճերին փառաւորում է փրկութիւնով։</verse>
				<verse number="5">Թող սուրբերն ուրախանան փառքով, ցնծան իրանց անկողնումը։</verse>
				<verse number="6">Աստուծոյ գովասանքը նորանց բերանումը լինի. եւ երկսայրի սուր՝ նորանց ձեռքումը։</verse>
				<verse number="7">Որ վրէժխնդրութիւն անեն հեթանոսների մէջ, եւ պատիժ՝ ազգերի մէջ։</verse>
				<verse number="8">Որ նորանց թագաւորներին կապեն շղթաներով, եւ նորանց իշխաններին՝ երկաթի ոտնակապերով։</verse>
				<verse number="9">Որ նորանց վերայ կատարեն գրուած դատաստանը. այս փառքը նորա ամեն սրբերին։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
			<chapter number="150">
				<verse number="1">Օրհնեցէք Աստուծուն նորա սրբարանումը. օրհնեցէք նորան նորա զօրութեան հաստատութիւնումը։</verse>
				<verse number="2">Օրհնեցէք նորան նորա զօրաւոր գործերի համար. օրհնեցէք նորան նորա մեծ փառաւորութեանը համեմատ։</verse>
				<verse number="3">Օրհնեցէք նորան շեփորի ձայնով. օրհնեցէք նորան տաւիղով եւ քնարով։</verse>
				<verse number="4">Օրհնեցէք նորան թմբուկով եւ պարով. օրհնեցէք նորան թելաւոր նուագարաններով եւ սրինգով։</verse>
				<verse number="5">Օրհնեցէք նորան ձայնաւոր ծնծղաներով. օրհնեցէք նորան մեծաձայն ծնծղաներով։</verse>
				<verse number="6">Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը։ Ալէլուիա։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="20">
			<chapter number="1">
				<verse number="1">Իսրայէլի թագաւոր՝ Դաւիթի որդի Սողոմոնի առակները։</verse>
				<verse number="2">Իմաստութիւն եւ խրատ գիտենալու համար, հանճարի խօսքերը հասկանալու համար.</verse>
				<verse number="3">Իմաստութեան խրատն ընդունելու համար, այսինքն արդարութիւն, իրաւունք եւ ուղղութիւն.</verse>
				<verse number="4">Պարզամիտներին խորագիտութիւն տալու համար, երիտասարդին՝ գիտութիւն եւ խորհրդածութիւն.</verse>
				<verse number="5">Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը, եւ բանիմացը վարժութիւն ստանայ,</verse>
				<verse number="6">Որ հասկանայ առակ եւ այլաբանութիւն, իմաստունների խօսքերը եւ խրթնաբանութիւնները։</verse>
				<verse number="7">Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է. Միայն յիմարները կանարգեն իմաստութիւնը եւ խրատը։</verse>
				<verse number="8">Լսիր, որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը։</verse>
				<verse number="9">Որովհետեւ դորանք շնորհքի պսակ են քո գլխին, եւ մանեակներ՝ քո պարանոցին։</verse>
				<verse number="10">Որդեակս, եթէ քեզ հրապուրեն մեղաւորները, դու հաճութիւն չտաս։</verse>
				<verse number="11">Եթէ քեզ ասեն. Եկ մեզ հետ՝ արեան դարանամուտ լինենք, թաք կենանք անմեղի դէմ զուր տեղը.</verse>
				<verse number="12">Դժոխքի պէս նորանց ողջ ողջ կուլ տանք, եւ ամբողջ ամբողջ՝ գուբն իջնողներին պէս.</verse>
				<verse number="13">Ամեն տեսակ պատուական ստացուածք գտնենք, լցնենք մեր տները աւարով.</verse>
				<verse number="14">Վիճակդ գցիր մեր մէջը, մեր ամենի քսակը մէկ լինի.</verse>
				<verse number="15">Որդեակս, նորանց հետ ճանապարհ մի գնար. ոտքդ ետ պահիր նորանց շաւիղներիցը.</verse>
				<verse number="16">Որովհետեւ նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են արիւն թափելու։</verse>
				<verse number="17">Նորա համար որ ի զուր է վարմի տարածուիլը ամեն որեւիցէ թեւաւորի աչքի առաջին.</verse>
				<verse number="18">Բայց նորանք դարանամուտ են լինում իրանց արեանը, թագչվում են իրանց անձերի համար։</verse>
				<verse number="19">Այսպէս են ամեն արծաթասիրութեան մոլի մարդի շաւիղները. Որ առնում է իրան անձնատուր եղողին հոգին։</verse>
				<verse number="20">Իմաստութիւնը աղաղակում է դրսումը, հրապարակներումը տալիս է ձայնը։</verse>
				<verse number="21">Նա կանչում է աղմկալից տեղերի գլխին, դռների մուտքերումը, եւ քաղաքումը խօսում է իր խօսքերը։</verse>
				<verse number="22">Մինչեւ ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտութիւն սիրէք, եւ մինչեւ ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. Եւ յիմարները՝ ատեն գիտութիւնը։</verse>
				<verse number="23">Ետ դարձէք դէպի իմ յանդիմանութիւնը. Ահա ես իմ հոգին կթափեմ ձեզ վերայ, իմ խօսքերը կհասկացնեմ ձեզ։</verse>
				<verse number="24">Որովհետեւ ես կանչեցի, եւ դուք չուզեցիք. Ձեռքս մեկնեցի, եւ ուշադրող չկար,</verse>
				<verse number="25">Եւ դուք մերժեցիք իմ բոլոր խորհուրդը, եւ իմ յանդիմանութիւնը չուզեցիք.</verse>
				<verse number="26">Ես էլ կծիծաղեմ ձեր թշուառութիւնովը, եւ ծաղր կանեմ ձեր վախը հասնելիս։</verse>
				<verse number="27">Երբոր ձեր վախը կործանման պէս կգայ, եւ ձեր թշուառութիւնը մրրկի նման կհասնէ, երբոր ձեզ վերայ նեղութիւն եւ տառապանք կգայ.</verse>
				<verse number="28">Այն ժամանակ ինձ կկանչեն, բայց ես չեմ պատասխանիլ, առաւօտանց կանուխ ինձ կորոնեն, բայց ինձ չեն գտնիլ.</verse>
				<verse number="29">Որովհետեւ գիտութիւնն ատեցին, եւ Տիրոջ վախը չընտրեցին.</verse>
				<verse number="30">Իմ խորհուրդը չուզեցին, իմ բոլոր յանդիմանութիւնն անարգեցին։</verse>
				<verse number="31">Ուրեմն նորանք իրանց ճանապարհի պտղիցն ուտեն, եւ իրանց խորհուրդներիցը կշտանան։</verse>
				<verse number="32">Որովհետեւ անմիտների խոտորումը նորանց պիտի սպանէ, եւ յիմարների անհոգութիւնը պիտի կորցնէ նորանց։</verse>
				<verse number="33">Բայց ինձ լսողը ապահով կբնակուի, եւ հանդարտ կլինի չարիքի վախիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ.</verse>
				<verse number="2">Որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին,</verse>
				<verse number="3">Երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին,</verse>
				<verse number="4">Եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես,</verse>
				<verse number="5">Այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կգտնես։</verse>
				<verse number="6">Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը։</verse>
				<verse number="7">Նա ուղիղների համար յաջողութիւն է պահում, նա վահան է անարատութեամբ գնացողների համար.</verse>
				<verse number="8">Որ իրաւունքի ճանապարհները պահպանէ. նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը։</verse>
				<verse number="9">Այն ժամանակ կհասկանաս արդարութիւնն ու իրաւունքը, ուղղութիւնը եւ ամեն բարի ուղին։</verse>
				<verse number="10">Որովհետեւ իմաստութիւնը կմտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կլինի քո հոգիին։</verse>
				<verse number="11">Խոհեմութիւնը քեզ կպահէ, հանճարը քեզ կպաշտպանէ.</verse>
				<verse number="12">Որ քեզ ազատէ չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը,</verse>
				<verse number="13">Որ ուղղութեան ճանապարհները թողում են, որպէս զի խաւարի ճանապարհներովը գնան.</verse>
				<verse number="14">Որ ուրախանում են չարութիւն անելով, եւ զուարճանում են չար նենգութիւնով.</verse>
				<verse number="15">Որոնց շաւիղները ծուռ են, եւ որոնք խոտորում են իրանց ուղիներովը։</verse>
				<verse number="16">Որ քեզ ազատէ օտար կնկանից, օտար կնկանից որ կակուղ խօսքեր է տալիս.</verse>
				<verse number="17">Նա որ ձգել է իր երիտասարդութեան բարեկամին, եւ մոռացել իր Աստուծոյ ուխտը։</verse>
				<verse number="18">Որովհետեւ նորա տունը խորտակում է դէպի մահ, եւ նորա ուղիները՝ դէպի ուրուականները։</verse>
				<verse number="19">Նորա մօտ գնացողները այլ եւս ետ չեն դառնալ, եւ կեանքի ճանապարհներին չեն հասնիլ։</verse>
				<verse number="20">Որպէս զի դու բարիների ճանապարհովը գնաս, եւ արդարների ճանապարհները պահես։</verse>
				<verse number="21">Որովհետեւ ուղիղները կբնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կմնան նորանում։</verse>
				<verse number="22">Իսկ անզգամները բնաջինջ կլինին երկրիցը, եւ նենգաւորները կխլուին նորանից։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Որդեակս, իմ օրէնքը մի մոռանար, եւ թող պահէ քո սիրտը իմ պատուէրները.</verse>
				<verse number="2">Որովհետեւ նորանք երկայն օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ խաղաղութիւն կշատացնեն քեզ համար.</verse>
				<verse number="3">Շնորհքն ու ճշմարտութիւնը քեզ չեն ձգիլ. նորանց պնդացրու քո պարանոցի վերայ, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։</verse>
				<verse number="4">Այսպէս դու շնորհք եւ հաճութիւն կգտնես Աստուծոյ եւ մարդկանց առաջին։</verse>
				<verse number="5">Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։</verse>
				<verse number="6">Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կուղղէ քո ճանապարհները։</verse>
				<verse number="7">Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։</verse>
				<verse number="8">Սա առողջութիւն կլինի քո մարմնի համար, եւ պարարտութիւն՝ քո ոսկորներին։</verse>
				<verse number="9">Պատուիր Տիրոջը քո ստացուածքիցը, եւ քո բոլոր բերքերի երախայրիներիցը.</verse>
				<verse number="10">Այն ժամանակ կլցուին քո շտեմարաններն առատութիւնով, եւ քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով։</verse>
				<verse number="11">Որդեակս, մի անարգիր Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար.</verse>
				<verse number="12">Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է։</verse>
				<verse number="13">Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել, եւ այն մարդին որ հանճար է ստանում։</verse>
				<verse number="14">Որովհետեւ նորա շահը լաւ է արծաթի շահիցը, եւ նորա արդիւնքը՝ մաքուր ոսկիից։</verse>
				<verse number="15">Նա պատուական է գոհարներից, եւ քո բոլոր ցանկալի բաները նորան չարժեն։</verse>
				<verse number="16">Նորա աջ ձեռքին օրերի երկայնութիւն կայ, նորա ձախ ձեռքին՝ հարստութիւն եւ փառք։</verse>
				<verse number="17">Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։</verse>
				<verse number="18">Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կանէ։</verse>
				<verse number="19">Տէրը իմաստութիւնով հիմնեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։</verse>
				<verse number="20">Նորա գիտութիւնովն անդունդները յորդեցին, եւ ամպերը ցօղ ցանեցին։</verse>
				<verse number="21">Որդեակս, սորանք չգնան քո աչքի առաջից, պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը։</verse>
				<verse number="22">Եւ նորանք քո հոգիի համար կեանք լինին, եւ շնորհք՝ քո պարանոցի համար։</verse>
				<verse number="23">Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհովը, եւ ոտքդ չի գայթիլ։</verse>
				<verse number="24">Եթէ պառկես, չես վախենալ. Եւ կպառկես եւ քունդ քաղցր կլինի։</verse>
				<verse number="25">Յանկարծահաս երկիւղիցը չես վախենալ, եւ ամբարիշտների փոթորիկիցը, երբոր գայ։</verse>
				<verse number="26">Որովհետեւ Տէրը կլինի քո յոյսը, եւ նա կպահէ քո ոտքը, որ չբռնուի։</verse>
				<verse number="27">Բարութիւնը մի խնայիր որին որ կվայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու.</verse>
				<verse number="28">Մի ասիր քո ընկերին. Գնա՝ միւս անգամ եկ, եւ էգուց կտամ. Քանի որ քեզ մօտ կայ։</verse>
				<verse number="29">Քո ընկերի դէմ չարութիւն մի մտածիր, քանի որ նա վստահաբար կենում է քեզ մօտ։</verse>
				<verse number="30">Մարդի հետ զուր տեղը մի վիճիր, եթէ նա քեզ չարութիւն չէ արել։</verse>
				<verse number="31">Բռնաւոր մարդին մի նախանձիր, եւ նորա բոլոր ճանապարհներին մի հաւանիր.</verse>
				<verse number="32">Որովհետեւ խոտորնակ մարդը զզուելի է Տիրոջը, բայց Նորա մտերմութիւնը ուղիղների հետն է։</verse>
				<verse number="33">Ամբարշտի տանը Տիրոջ անէծքը կայ, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։</verse>
				<verse number="34">Իրաւ նա ծաղր անողներին ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։</verse>
				<verse number="35">Փառք պիտի ժառանգեն իմաստունները, բայց յիմարները կբարձրանան անարգանքով։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Որդիք, լսեցէք հօր խրատը. Եւ ականջ դրէք որ իմաստութիւնն իմանաք.</verse>
				<verse number="2">Որովհետեւ ես ձեզ բարի ուսում եմ տալիս, իմ օրէնքը մի ձգէք.</verse>
				<verse number="3">Որովհետեւ ես իմ հօր որդին էի, փափուկ եւ միամօր էի։</verse>
				<verse number="4">Նա ինձ սովորեցնում էր եւ ասում ինձ. Թող քո սիրտը բռնէ իմ խօսքերը, պահիր իմ պատուէրները, եւ կապրես։</verse>
				<verse number="5">Իմաստութիւն ստացիր, հանճար ստացիր. Մի մոռանար, եւ մի խոտորիր իմ բերանի խօսքերիցը։</verse>
				<verse number="6">Մի թողիր նորան, եւ նա քեզ կպահէ. նորան սիրիր, եւ նա քեզ կպաշտպանէ։</verse>
				<verse number="7">Իմաստութեան սկիզբն է՝՝, «իմաստութիւն ստացիր». Եւ քո ամեն ստացուածքի հետ հանճար ստացիր։</verse>
				<verse number="8">Դու նորան մեծարիր, եւ նա քեզ կբարձրացնէ. Նա քեզ կպատուէ, երբոր նորան գրկես։</verse>
				<verse number="9">Նա քեզ գեղեցիկ պսակ կտայ քո գլխի համար, եւ փառքի թագ կպարգեւէ քեզ։</verse>
				<verse number="10">Լսիր, որդեակս, եւ ընդունիր իմ խօսքերը, եւ կշատանան քո կեանքի տարիները։</verse>
				<verse number="11">Իմաստութեան ճանապարհը քեզ սովորեցրի, քեզ առաջնորդեցի ուղղութեան շաւիղներումը։</verse>
				<verse number="12">Դու գնալիս՝ քո քայլերը պիտի չնեղուին, եւ վազելիս չես գայթակղուիլ։</verse>
				<verse number="13">Պինդ բռնիր խրատը, մի ձգիր. Նորան պահիր, որ նա քո կեանքն է։</verse>
				<verse number="14">Անզգամների ճանապարհը մի մտնիր. Եւ մի ման գար չարերի ճանապարհումը։</verse>
				<verse number="15">Թող տուր նորան, նորա վերայ մի գնար, նորանից խոտորիր եւ անցիր։</verse>
				<verse number="16">Որովհետեւ նորանք չեն քնիլ, մինչեւ որ չարութիւն չանեն. Եւ քնից կզրկուին, եթէ չկործանեն։</verse>
				<verse number="17">Նորա համար որ նորանք ամբարշտութեան հացն են ուտում եւ անիրաւութեան գինին խմում։</verse>
				<verse number="18">Բայց արդարների ճանապարհը ծագող լոյսի պէս է. Որ գնալով լուսաւորվում է, մինչեւ որ կատարեալ օր է դառնում։</verse>
				<verse number="19">Ամբարիշտների ճանապարհը խաւարի նման է, նորանք չգիտեն թէ ինչով են գայթակղում։</verse>
				<verse number="20">Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին.</verse>
				<verse number="21">Թող նորանք չգնան քո աչքի առջեւից, պահիր նորանց քո սրտի մէջ։</verse>
				<verse number="22">Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն։</verse>
				<verse number="23">Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը։</verse>
				<verse number="24">Հեռացրու քեզանից բերանի ծռութիւնը, եւ նենգաւոր շրթունքները թող հեռու լինին քեզանից։</verse>
				<verse number="25">Թող քո աչքերն ուղիղ նային, եւ քո արտեւանունքները ուղղուած լինին դէպի քո առաջը։</verse>
				<verse number="26">Շիտակ արա քո ոտների շաւիղը, եւ քո բոլոր ճանապարհները կհաստատուին։</verse>
				<verse number="27">Մի խոտորիր աջ եւ ձախ, ոտքդ հեռացրու չարիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Որդեակս, մտիկ տուր իմ իմաստութեանը, եւ ականջ դիր իմ հանճարին,</verse>
				<verse number="2">Որ խոհեմութիւն պահես, եւ քո շրթունքները գիտութիւն պահեն։</verse>
				<verse number="3">Որովհետեւ օտար կնկայ շրթունքները մեղրի խորիսխ են կաթեցնում, եւ նորա քիմքը իւղից կակուղ է.</verse>
				<verse number="4">Բայց նորա վախճանը դառն է օշինդրի պէս, սուր է երկսայրի սուրի պէս։</verse>
				<verse number="5">Նորա ոտները իջնում են մահը, դժոխքին են հասնում նորա քայլերը։</verse>
				<verse number="6">Կեանքի ճանապարհովը նա բնաւ չի գնալ, նորա ճանապարհները փոփոխական են. Դու չգիտես։</verse>
				<verse number="7">Եւ հիմա, որդեակք, ինձ լսեցէք, եւ մի հեռանաք իմ բերանի խօսքերիցը։</verse>
				<verse number="8">Այն կնկանից հեռու պահիր քո ճանապարհը, եւ չմօտենաս նորա տան դռանը.</verse>
				<verse number="9">Որ մի գուցէ քո փառքն ուրիշներին տաս, եւ քո տարիներն անողորմին։</verse>
				<verse number="10">Որ մի գուցէ օտարները կշտանան քո զօրութիւնիցը, եւ քո վաստակը օտարի տունը գնայ.</verse>
				<verse number="11">Եւ դու քո վերջումը հառաչես, երբոր միսդ ու մարմինդ կմաշուին.</verse>
				<verse number="12">Եւ ասես. Ի՜նչպէս ես խրատը ատեցի, եւ սիրտս անարգեց յամդիմանութիւնը.</verse>
				<verse number="13">Եւ չլսեցի ինձ խրատողի ձայնը, եւ իմ ականջները չտուի իմ ուսուցիչներին։</verse>
				<verse number="14">Քիչ է մնացել որ ամեն մի չարութեան մէջ լինիմ, ժողովքի եւ ժողովրդի մէջ լինելովս։</verse>
				<verse number="15">Դու քո ջրակոյտիցը ջուր խմիր, եւ քո ջրհորի միջիցը հոսող ջուրերը։</verse>
				<verse number="16">Քո աղբիւրները տարածուին դրսումը, հրապարակներումը՝ ջրերի վտակները։</verse>
				<verse number="17">Մինակ քոնը լինին, եւ ոչ թէ օտարներինը եւ քոնը։</verse>
				<verse number="18">Թող քո աղբիւրը օրհնեալ լինի, եւ ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ.</verse>
				<verse number="19">Նա քեզ սիրելի եղնիկի եւ շնորհալի այծեամի պէս լինի, նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ, նորա սիրովը միշտ զմայլիս։</verse>
				<verse number="20">Եւ ի՞նչու համար, որդեակս, օտարի սիրովն զմայլիս, եւ օտար կնկայ ծոցը գրկես։</verse>
				<verse number="21">Որովհետեւ Տիրոջ աչքի առաջին են մարդիս ճանապարհները, եւ նա ուղղում է նորա բոլոր շաւիղները։</verse>
				<verse number="22">Չարագործին պիտի բռնեն նորա անօրէնութիւնները, եւ նա պիտի բռնուի իր մեղքի չուաններովը։</verse>
				<verse number="23">Նա պիտի մեռնի առանց խրատի, եւ պիտի մոլորուի իր յիմարութեան շատութիւնովը։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Որդեակս, եթէ դու երաշխաւոր եղար քո ընկերի համար, եւ ձեռքդ տուիր օտարի համար.</verse>
				<verse number="2">Դու բռնուել ես քո բերանի խօսքովը, եւ քեզ բռնել ես տուել քո բերանի ասածներովը։</verse>
				<verse number="3">Սա այսպէս արա, որդեակս, եւ ազատիր քեզ, որովհետեւ քո ընկերի ձեռքն ընկար. Գնա խոնարհուիր եւ թախանձիր քո ընկերին։</verse>
				<verse number="4">Քուն մի տար աչքերիդ, եւ նինջ՝ արտեւանունքիդ.</verse>
				<verse number="5">Քեզ ձեռքիցը ազատիր այծեամի պէս, կամ հաւորսի ձեռքից ազատուած թռչունի պէս։</verse>
				<verse number="6">Գնա մրջիւնին մօտ, ով ծոյլ, նորա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր.</verse>
				<verse number="7">Որ իշխան, ոստիկան եւ տիրող չունի.</verse>
				<verse number="8">Բայց իր կերակուրը պատրաստում է ամառը, եւ իր ուտելիքը հունձի ժամանակին է ժողովում։</verse>
				<verse number="9">Մինչեւ ե՞րբ ես պառկելու, ով ծոյլ, ե՞րբ ես զարթնելու քնիցդ։</verse>
				<verse number="10">Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի դնել պառկել.</verse>
				<verse number="11">Այն ժամանակ քո աղքատութիւնը ճանապարհորդի պէս կգայ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։</verse>
				<verse number="12">Անպիտան մարդը՝ անօրէն մարդը ծուռ բերանով է ման գալիս,</verse>
				<verse number="13">Նա ակնարկում է աչքերովը, ոտներովը խօսում է, մատներովը՝ բան սովորեցնում.</verse>
				<verse number="14">Նենգութիւն կայ նորա սրտումը, նա միշտ չարութիւն է հնարում, կռիւներ տարածում։</verse>
				<verse number="15">Սորա համար յանկարծ կգայ նորա կորուստը, նա յանկարծ պիտի կոտրուի, եւ ողջութիւն պիտի չգտնէ։</verse>
				<verse number="16">Վեց բան կայ որ տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին.</verse>
				<verse number="17">Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր.</verse>
				<verse number="18">Չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր.</verse>
				<verse number="19">Սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող։</verse>
				<verse number="20">Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր։</verse>
				<verse number="21">Նորանց միշտ կապիր քո սրտի վերայ, քո վզին փաթաթիր նորանց։</verse>
				<verse number="22">Թող գնալու ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ քեզ պահպանեն, եւ երբոր զարթնես, թող քեզ հետ խօսակցեն։</verse>
				<verse number="23">Որովհետեւ պատուիրանքը ճրագ է եւ օրէնքը՝ լոյս, եւ խրատի յանդիմանութիւնները՝ կեանքի ճանապարը։</verse>
				<verse number="24">Որ քեզ պահէ չար կնկանիցը, օտար կնկայ շողոքորթող լեզուիցը.</verse>
				<verse number="25">Մի ցանկանար նորա գեղեցկութեանը քո սրտումը, եւ թող նա քեզ չյափշտակէ իր արտեւանունքներովը։</verse>
				<verse number="26">Որովհետեւ մի պոռնիկ կնկայ պատճառով աղքատանում են մինչեւ մի նկանակ հացի. Եւ շնացող առնակինը պատուական հոգին կորսայ։</verse>
				<verse number="27">Հնա՞ր է որ մի մարդ կրակ կրէ իր ծոցումը, եւ նորա հանդերձները չայրուին։</verse>
				<verse number="28">կամ կարելի՞ է որ մի մարդ կայծերի վերայ ման գայ, եւ նորա ոտները չխանձուին։</verse>
				<verse number="29">Այսպէս է նաեւ իր դրացիի կնկայ մօտ գնացողը. Ամեն նորան դիպչողը անմեղ չէ։</verse>
				<verse number="30">Այն գողին չեն արհամարհիլ, որ գողացել է իր սովը կշտացնելու համար, որովհետեւ սոված էր։</verse>
				<verse number="31">Սակայն եթէ բռնուի, եօթնապատիկ պիտի վճարէ, իր տան բոլոր ստացուածքը պիտի տայ։</verse>
				<verse number="32">Բայց կին պղծողն անմիտ է. Իր հոգին է փչացնում, ով որ անէ այս։</verse>
				<verse number="33">Նա վէրք եւ անարգանք կգտնէ, եւ նորա նախատինքը չի ջնջուիլ։</verse>
				<verse number="34">Որովհետեւ նախանձը մարդիս կատաղութիւնն է, եւ նա չի խնայիլ վրէժխնդրութեան օրը։</verse>
				<verse number="35">նա ոչ մի փրկանքի երեսին մտիկ չի անիլ, եւ նա չի հաճիլ, որքան էլ շատացնես դու կաշառքը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Որդեակս, պահիր իմ խօսքերը, եւ իմ պատուիրանքները թագցրու քեզ մօտ։</verse>
				<verse number="2">Պահիր իմ պատուիրանքները որ ապրես, եւ իմ օրէնքը՝ քո աչքի բիբին պէս։</verse>
				<verse number="3">Քո մատներին կապիր նորանց, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։</verse>
				<verse number="4">Իմաստութեանն ասիր. «Իմ քյրն ես.» եւ հանճարին «Ծանօթ» կանչիր։</verse>
				<verse number="5">Որ քեզ պահէ օտար կնկանից, այն օտար կնկանից, որի խօսքերը շողոքորթում են։</verse>
				<verse number="6">Որովհետեւ իմ տան պատուհանիցը, իմ վանդակի միջովը մտիկ էի տալիս։</verse>
				<verse number="7">Եւ տեսայ անմիտների մէջ եւ նկատեցի երիտասարդ պատանիների մէջ մէկ պակասամիտին,</verse>
				<verse number="8">Որ անց էր կենում փողոցում այն կնկայ կողքովը, եւ նորա տան ճանապարհը բռնեց,</verse>
				<verse number="9">Օրը երեկոյեան մթնած ժամանակը, երբոր գիշերուայ խաւարը կոխել էր։</verse>
				<verse number="10">Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ նենգաւոր սրտով.</verse>
				<verse number="11">Նա աղաղակող էր եւ սանձակոտոր. նորա ոտները չէին կենում իր տանը։</verse>
				<verse number="12">Երբեմն դուրսը, երբեմն հրապարակներումը, եւ ամեն անկիւնի մօտ դարանամուտ էր լինում։</verse>
				<verse number="13">Եւ սա բռնեց նորան եւ համբուրեց նորան, երեսը պնդացրեց եւ ասեց նորան.</verse>
				<verse number="14">Ես խաղաղութեան զոհեր պիտի անէի, այսօր կատարել եմ իմ ուխտերը.</verse>
				<verse number="15">Նորա համար դուրս եկայ քո դիմացը, քո երեսը խնդրելու եւ գտայ քեզ.</verse>
				<verse number="16">Անկողինս փափուկ բարձերով սարքել եմ, Եգիպտոսի երփներանգ հիւսուածքով,</verse>
				<verse number="17">Ննջարանիս մէջ զմուռս, հալուէ եւ կինամոն եմ խնկել։</verse>
				<verse number="18">Եկ տռփանքով զուարճանանք մինչեւ առաւօտ եւ զմայլինք սիրով.</verse>
				<verse number="19">Որովհետեւ մարդս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել.</verse>
				<verse number="20">Փողի քսակն առել է իր մօտը. Լուսնի լրման օրն է տուն գնալու։</verse>
				<verse number="21">Այսպէս իր շատ խօսքերովը հրապուրեց նորան, իր շրթունքների շողոքորթութիւնովը քշեց տարաւ նորան.</verse>
				<verse number="22">Նա էլ իսկոյն գնաց նորա ետեւիցը, ինչպէս որ արջառը կգնայ սպանդանոցը, եւ ինչպէս գիժը՝ դէպի շղթայով պատժուիլը։</verse>
				<verse number="23">Մինչեւ որ նետը ճեղքէ նորա լեարդը, ինչպէս որ թռչունը շտապում է դէպի ծուղակը, եւ չգիտէ որ նա իր հոգիին համար է։</verse>
				<verse number="24">Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ, եւ ուշադրութիւն արէք իմ բերանի խօսքերին։</verse>
				<verse number="25">Թող սիրտդ չխոտորուի դէպի նորա ճանապարհները, եւ մի մոլորուիր նորա շաւիղներումը։</verse>
				<verse number="26">Որովհետեւ նա շատերին է խոցոտել ու վայր գցել, եւ ամեն նորա սպանածները զօրաւոր էին։</verse>
				<verse number="27">Դժոխքի ճանապարհներն է նորա տունը, որ իջնում են, մահուան սենեակները։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Ահա իմաստութիւնը կանչում է, եւ հանճարը ձայն է տալիս.</verse>
				<verse number="2">Բարձրերի գլխին, փողոցների վերայ, շաւիղների մէջտեղը կանգնած է.</verse>
				<verse number="3">Դռների մօտ, քաղաքի մուտքումը դռների մտնելու տեղը աղաղակում է.</verse>
				<verse number="4">Ձեզ եմ կանչում, ով մարդիկ, եւ իմ ձայնը դէպի մարդկանց որդիներին է։</verse>
				<verse number="5">Ով անմիտներ, իմաստութիւն հասկացէք, եւ ով յիմարներ, խելք հասկացէք.</verse>
				<verse number="6">Լսեցէք, որովհետեւ ազնիւ բաներ եմ խօսելու, եւ իմ շրթունքները պիտի բանամ ուղիղ բաներով։</verse>
				<verse number="7">Որ իմ քիմքը ճշմարտութիւն է խօսելու, եւ իմ շրթունքների համար պիղծ է անզգամութիւնը։</verse>
				<verse number="8">Բերանիս բոլոր խօսքերը արդարութեամբ են, նորանց մէջ դարձուած ու ծռած բան չկայ։</verse>
				<verse number="9">Նորանք ամենքն էլ ուղիղ են հասկացողին, եւ շիտակ են գիտութիւն գտնողներին։</verse>
				<verse number="10">Առէք իմ խրատը եւ ոչ թէ արծաթ, եւ գիտութիւնը ընտիր ոսկիից աւելի է։</verse>
				<verse number="11">Որովհետեւ իմաստութիւնը գոհարներիցը լաւ է, եւ բոլոր ցանկալի բաները չարժեն նորան։</verse>
				<verse number="12">Ես՝ իմաստութիւնս բնակվում եմ խորագիտութեան հետ, եւ խորհուրդների գիտութիւնը գտել եմ։</verse>
				<verse number="13">Տիրոջ երկիւղը չարն ատել է, հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը եւ չար գնացքը եւ նենգաւոր բերանը ես ատում եմ։</verse>
				<verse number="14">Իմն է խորհուրդը եւ յաջողութիւնը. Ես եմ հանճարը, զօրութիւնը իմն է։</verse>
				<verse number="15">Ինձանով են թագաւորները թագաւորում, եւ նախարարները արդարութեան կանոններ դնում։</verse>
				<verse number="16">Ինձանով են իշխում իշխանները, նաեւ ազնուականներն ու աշխարհքի բոլոր դատաւորները։</verse>
				<verse number="17">Ես ինձ սիրողներին կսիրեմ, եւ ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ։</verse>
				<verse number="18">Հարստութիւն եւ փառք կայ ինձ մօտ, ընտիր ստացուածք եւ արդարութիւն։</verse>
				<verse number="19">Լաւ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկիիցը, եւ իմ արդիւնքը՝ ընտիր արծաթից։</verse>
				<verse number="20">Ես ման եմ գալիս արդարութեան ճանապարհումը, իրաւունքի շաւիղների միջումը,</verse>
				<verse number="21">Որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ, եւ նորանց շտեմարանները լցնեմ։</verse>
				<verse number="22">Տէրն ինձ ունէր իր ճանապարհի սկզբումը, իր վաղեմի գործքերիցն առաջ։</verse>
				<verse number="23">Ես օծուել եմ յաւիտենից հետէ, ի սկզբանէ երկրիս յառաջ գալուցն առաջ։</verse>
				<verse number="24">Ես անդունդները չեղած եմ ծնուել, ջրառատ աղբիւրները չեղած։</verse>
				<verse number="25">Տակաւին սարերը չձգուած, բլուրներիցն առաջ եմ ես ծնուել։</verse>
				<verse number="26">Երբոր նա տակաւին չէր ստեղծել երկիրը եւ դաշտերը եւ աշխարհքի սկզբնական շամանդաղները։</verse>
				<verse number="27">Նա երկինքները պատրաստելիս՝ ես այնտեղ էի, երբոր նա անդունդների վերայ կամար էր գծում։</verse>
				<verse number="28">Երբոր նա պնդացնում էր վերի ամպերը, հաստատում էր անդունդների աղբիւրները։</verse>
				<verse number="29">Երբոր ծովի համար դնում էր նորա կանոնը, որ ջուրերն իրանց եզերքիցը դուրս չանցնեն, երբոր գցում էր երկրի հիմունքը,</verse>
				<verse number="30">Այն ժամանակ ես նորա կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ։</verse>
				<verse number="31">Ուրախանում էի նորա երկրի աշխարհքումը, եւ իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր։</verse>
				<verse number="32">Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ. Եւ երանի՜ նորանց, որ պահում են իմ ճանապարհները։</verse>
				<verse number="33">Խրատ լսեցէք եւ իմաստուն եղէք, եւ մի մերժէք։</verse>
				<verse number="34">Երանի՜ այն մարդին որ ինձ մտիկ է անում, որ ամեն օր հսկում է իմ դռների մօտ, եւ իմ դրանդիքի մուտքերը պահում է։</verse>
				<verse number="35">Որովհետեւ ինձ գտնողը կեանք է գտել, եւ Տէրիցը շնորհք կստանայ։</verse>
				<verse number="36">Բայց ինձ դէմ մեղանչողը կվնասէ իր հոգիին, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Իմաստութիւնը շինեց իր տունը, տաշեց նորա եօթը սիւները.</verse>
				<verse number="2">Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաեւ պատրաստեց իր սեղանը.</verse>
				<verse number="3">Նա ուղարկեց իր աղախիններին, կանչում է քաղաքի բարձր տեղերի գլխին.</verse>
				<verse number="4">Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի. Եւ պակասամիտին ասում է.</verse>
				<verse number="5">Եկէք կերէք իմ հացիցը, եւ խմեցէք իմ խառնած գինիիցը։</verse>
				<verse number="6">Թողեցէք յիմարութիւնը, եւ ապրեցէք. Եւ վարուեցէք խոհեմութեան ճանապարհումը։</verse>
				<verse number="7">Ծաղր անողին խրատողը իր վերայ անարգանք է առնում, եւ ամբարշտին յանդիմանողը՝ իր արատը։</verse>
				<verse number="8">Ծաղր անողին մի յանդիմանիր, որ քեզ չատէ, յանդիմանիր իմաստունին, եւ նա քեզ կսիրէ։</verse>
				<verse number="9">Գիտութիւն տուր իմաստունին, եւ էլ աւելի իմաստուն կդառնայ. Արդար մարդին սովորեցրու, եւ նա կաւելացնէ ուսումը։</verse>
				<verse number="10">Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար.</verse>
				<verse number="11">Որովհետեւ քո օրերն ինձանով կշատանան, եւ քո կեանքի տարիները կաւելացնես։</verse>
				<verse number="12">Եթէ իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն. Եթէ ծաղր անող ես, միայն դու ես վնասը քաշելու։</verse>
				<verse number="13">Յիմարութիւնը աղաղակող կնկայ պէս կլինի, անմիտ է եւ մի բան չգիտէ.</verse>
				<verse number="14">Եւ նստում է իր տան մուտքումը քաղաքի բարձր տեղերի աթոռի վերայ.</verse>
				<verse number="15">Աղաղակելով ճանապարհի անցուդարձողներին, որ ուղիղ գնում են իրանց ճանապարհները.</verse>
				<verse number="16">Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի, եւ պակասամիտին ասում է,</verse>
				<verse number="17">Գողացուած ջուրերը քաղցր են լինում, եւ ծածուկ հացը՝ ախորժելի։</verse>
				<verse number="18">Բայց նա չգիտէ որ այնտեղ մահացեալներ կան, դժոխքի անդունդներումն են նորա հրաւիրուածները։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Իմաստուն որդին կուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է։</verse>
				<verse number="2">Անօրէնութեան գանձերը օգուտ չունին, բայց արդարութիւնը ազատում է մահից։</verse>
				<verse number="3">Տէրը չի թողիլ որ արդարի հոգին սովէ, բայց խափանում է ամբարիշտների բաղձանքը։</verse>
				<verse number="4">Ծոյլ ձեռով բանողը աղքատ է լինում. Իսկ ժիրերի ձեռքը հարստացնում է։</verse>
				<verse number="5">Ամառը ժողովողը խոհեմ որդի է, հունձքին քնողը ամօթ բերող որդի է։</verse>
				<verse number="6">Օրհնութիւններ կան արդարի գլխին, եւ բռնութիւնը կխցկէ ամբարիշտների բերանը։</verse>
				<verse number="7">Արդարների յիշատակը օրհնուած կլինի, բայց ամբարիշտների անունը կփտի.</verse>
				<verse number="8">Իմաստուն սիրտ ունեցողը կընդունէ պատուէրը. բայց յիմար շրթունք ունեցողը կկործանուի։</verse>
				<verse number="9">Կատարելութեամբ վարուողը ապահով կգնայ. Բայց իր ճանապարհները ծռողը կճանաչուի։</verse>
				<verse number="10">Աչքով ակնարկողը նեղութիւն է տալիս, եւ յիմար շրթունք ունեցողը կկործանուի։</verse>
				<verse number="11">Կեանքի աղբիւր է արդարի բերանը, բայց բռնութիւնը կխցկէ ամբարիշտների բերանը։</verse>
				<verse number="12">Ատելութիւնը կռիւներ կքրքրէ, բայց սէրը ամեն յանցանքները կծածկէ։</verse>
				<verse number="13">Հանճարեղի շրթունքի վերայ իմաստութիւն կգտնուի, եւ գաւազան կայ անմիտի մէջքի համար։</verse>
				<verse number="14">Իմաստունները գանձում են գիտութիւնը, բայց յիմարի բերանը մօտ է կործանման։</verse>
				<verse number="15">Հարուստի ճոխութիւնն իր զօրութեան քաղաքն է, իսկ աղքատների չքաւորութիւնն իրանց կործանումն է։</verse>
				<verse number="16">Արդարի գործողութիւնը կեանքի համար է. Ամբարշտի արդիւնքը մեղքի համար։</verse>
				<verse number="17">Խրատ պահելը ճանապարհ է դէպի կեանք, բայց յանդիմանութիւնը ձգողը մոլորում է։</verse>
				<verse number="18">Ատելութիւն ծածկողը ստախօս է, եւ բամբասանք հնարողը անմիտ է։</verse>
				<verse number="19">Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է։</verse>
				<verse number="20">Ընտիր արծաթ է արդարի լեզուն. Իսկ ամբարիշտների սիրտը չնչին բանի պէս է։</verse>
				<verse number="21">Արդարի շրթունքները շատերին են առաջնորդում, բայց յիմարները մեռնում են պակասամտութեան մէջ։</verse>
				<verse number="22">Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ։</verse>
				<verse number="23">Յիմարի համար չարութիւն անելը զբօսանքի պէս է, բայց իմաստութիւնը՝ հանճարեղ մարդինը։</verse>
				<verse number="24">Չար մարդի վախեցած բանը գալիս է նորա վերայ. Բայց արդարների փափաքը տրվում է։</verse>
				<verse number="25">Երբոր մրրիկը անց է կենում, ամբարիշտը բնաջինջ է լինում, բայց արդարը յաւիտեան հաստատահիմն է.</verse>
				<verse number="26">Ինչպէս որ քացախն է ատամներին. Եւ ծուխն աչքերին. Նոյնպէս է ծոյլը իր ուղարկողի համար։</verse>
				<verse number="27">Տիրոջ երկիւղը կաւելացնէ օրերը, եւ ամբարիշտների օրերը կկարճանան։</verse>
				<verse number="28">Արդարների յոյսն ուրախութիւն է, բայց ամբարիշտների ակնկալութիւնը կկորչի։</verse>
				<verse number="29">Զօրութիւն է Տիրոջ ճանապարհը կատարեալի համար, բայց կործանում՝ անօրէնութիւն գործողների համար։</verse>
				<verse number="30">Արդարը յաւիտեան չի սասանիլ, բայց անզգամները չեն բնակուիլ երկրի վերայ։</verse>
				<verse number="31">Արդարի բերանը իմաստութիւն է բղխում, բայց նենգաւոր լեզուն պիտի կտրուի։</verse>
				<verse number="32">Արդարի շրթունքը գիտեն հաճելի բանը, բայց ամբարիշտների բերանը՝ նենգութիւն։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Խարդախ կշիռքը զզուանք է Տիրոջ համար. Բայց ուղիղ քարը նորան հաճելի է։</verse>
				<verse number="2">Հպարտութիւնն եկաւ, անարգութիւն էլ կգայ. Բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ։</verse>
				<verse number="3">Ուղիղների ճշմարտութիւնը նորանց կառաջնորդէ, բայց նենգաւորների ծռութիւնը նորանց կփչացնէ։</verse>
				<verse number="4">Օգուտ չունի հարստութիւնը բարկութեան օրը, բայց արդարութիւնը կազատէ մահից։</verse>
				<verse number="5">Կատարեալների արդարութիւնը կուղղէ նորանց ճանապարհը, բայց անզգամը կընկնի իր անզգամութեամբը։</verse>
				<verse number="6">Ուղիղների արդարութիւնը նորանց կազատէ. Բայց նենգաւորները ցանկութեան մէջ կբռնուին։</verse>
				<verse number="7">Չարը մեռնելիս ակնկալութիւնը կփչանայ, եւ անօրէնների յոյսը կկորչի։</verse>
				<verse number="8">Արդարը կազատուի նեղութիւնից, բայց ամբարիշտը կգայ նորա տեղը։</verse>
				<verse number="9">Կեղծաւորն իր բերանովը կփչացնէ իր հարեւանին, բայց արդարները կազատուին գիտութիւնով։</verse>
				<verse number="10">Արդարների յաջողակութիւնովը քաղաքը կուրախանայ, եւ չարերի կորած ժամանակը ցնծութեան ձայն կլինի։</verse>
				<verse number="11">Ուղիղների օրհնութիւնովը քաղաքը կբարձրանայ, բայց ամբարիշտների բերանովը կկործանուի։</verse>
				<verse number="12">Իր հարեւանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը կլռէ։</verse>
				<verse number="13">Բանսարկութեան ման եկողը գաղտնիքը կյայտնէ, բայց հաւատարիմ հոգի ունեցողը կծածկէ բանը։</verse>
				<verse number="14">Առաջնորդութիւն չլինելիս ժողովուրդը կընկնի, բայց խորհրդատուների շատութիւնովը փրկութիւն կլինի։</verse>
				<verse number="15">Անշուշտ չարիքի կհանդիպէ ով որ օտարին երաշխաւոր դառնայ, բայց երաշխաւորութիւնն ատողը ապահով է։</verse>
				<verse number="16">Շնորհալի կինը պատիւ կստանայ. Եւ ուժեղները հարստութիւն կյափշտակեն։</verse>
				<verse number="17">Ողորմած մարդն իր անձին լաւութիւն կանէ, բայց անգութ մարդը կտանջէ իր մարմինը։</verse>
				<verse number="18">Անզգամը սնոտի գործ է գործում, իսկ արդարութիւն սերմողը՝ ճշմարիտ վարձք։</verse>
				<verse number="19">Ինչպէս որ արդարութիւնը հասնում է կեանքին, նոյնպէս եւ չարութեան հետեւողը՝ իր մահուանը։</verse>
				<verse number="20">Զզուելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ ունեցողները, բայց նորան հաճելի են կատարեալ ճանապարհի տէրերը։</verse>
				<verse number="21">Անշո՜ւշտ որ անպատիժ չի մնալ չարը՝՝, բայց արդարների սերունդը կազատուի։</verse>
				<verse number="22">Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին, այն է մի գեղեցիկ կին որ խոհեմութիւն չունի։</verse>
				<verse number="23">Արդարների ցանկացածը միայն բարութիւն է, բայց ամբարիշտների ակնկալածը բարկութիւն է։</verse>
				<verse number="24">Կայ որ ցրվում է, եւ էլ է աւելանում. Բայց չափիցը դուրս խնայողը կայ, սակայն կարօտութեան է հասնում։</verse>
				<verse number="25">Օրհնութիւն տուող անձը կգիրանայ, եւ ոռոգողը ինքն էլ կոռոգուի։</verse>
				<verse number="26">Ցորենը ետ պահողին կանիծէ ժողովուրդը, բայց օրհնութիւն կտայ ծախողի գլխին։</verse>
				<verse number="27">Բարութիւն որոնողը ուզում է հաճելի լինել. Բայց չարութիւն ուզողը կհանդիպէ նորան։</verse>
				<verse number="28">Իր հարստութեան յուսացողը վայր կընկնի, բայց արդարները կծաղկեն դալարի պէս։</verse>
				<verse number="29">Իր տունը տանջողը քամի կժառանգէ, եւ յիմարը կծառայէ իմաստուն սիրտ ունեցողին։</verse>
				<verse number="30">Արդարի պտուղը կեանքի ծառ է, եւ հոգիներ շահողը իմաստուն։</verse>
				<verse number="31">Ահա արդարը ստանում է երկրիս վերայ իր հատուցումը. Ապա ո՞ւր մնաց որ անզգամը եւ մեղաւորը։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Խրատ սիրողը գիտութիւն է սիրում, բայց յանդիմանութիւն ատողը անխելք է։</verse>
				<verse number="2">Բարին Տէրիցը շնորհք կստանայ, բայց նենգաւոր մարդին նա կդատապարտէ։</verse>
				<verse number="3">Մարդս չի հաստատուիլ ամբարշտութիւնով, իսկ արդարների արմատը չի սասանիլ։</verse>
				<verse number="4">Առաքինի կինը իր մարդի պսակն է. Բայց նորա ոսկորների մէջ փտութեան պէս է նախատինք բերողը։</verse>
				<verse number="5">Արդարների մտածողութիւնները իրաւունք են. Իսկ ամբարիշտների խորհուրդները՝ նենգութիւն։</verse>
				<verse number="6">Ամբարիշտների խօսքը արիւնի դարանամուտ լինել է, բայց ուղիղների բերանն իրանց կազատէ։</verse>
				<verse number="7">Ամբարիշտները կկործանուին ու կչքանան. Բայց արդարների տունը կմնայ։</verse>
				<verse number="8">Իր խոհեմութեան չափ կգովուի մարդս. բայց ծուռ սիրտ ունեցողը կանարգուի։</verse>
				<verse number="9">Լաւ է աննշան լինող՝ բայց ծառայ ունեցողը, քան թէ ինքն իրան մեծացնող ու հացի կարօտ եղողը։</verse>
				<verse number="10">Արդարը գիտէ իր անասունի հոգսը, բայց ամբարիշտների աղիքները անգութ են։</verse>
				<verse number="11">Իր երկիրը գործողը կկշտանայ հացով, բայց դարտակներին հետեւողը պակասամիտ է։</verse>
				<verse number="12">Ամբարիշտը փափաքում է չարերի աւարին, բայց արդարների արմատը ճիւղեր կտայ։</verse>
				<verse number="13">Շրթունքների խորամանկութեան մէջ չար որոգայթ կայ. բայց արդարը նեղութիւնից դուրս է գալիս։</verse>
				<verse number="14">Մարդս իր բերանի պտուղներիցը կկշտանայ բարիքներով, եւ մարդի ձեռքի արարքը ետ կդառնայ իրան։</verse>
				<verse number="15">Յիմարի ճանապարհն ուղիղ է իր աչքի առաջին, բայց խրատ լսողն իմաստուն է։</verse>
				<verse number="16">Յիմարի բարկութիւնը նոյն օրը կիմացուի. Բայց խորագէտը անարգանքը ծածկող է։</verse>
				<verse number="17">Ճշմարտութիւն խօսողը արդարութիւն կյայտնէ. Բայց սուտ վկան՝ խաբեբայութիւն։</verse>
				<verse number="18">Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. Բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է։</verse>
				<verse number="19">Ճշմարտախօս շրթունքը յաւիտեան կմնայ. բայց վայրկեանական է ստախօս շրթունքը։</verse>
				<verse number="20">Նենգութիւն կայ չարութիւն խորհողների սրտումը. Բայց խաղաղութիւն խորհուրդ տուողների համար՝ ուրախութիւն։</verse>
				<verse number="21">Արդարին ոչ մի չարիք չի հանդիպիլ, բայց ամբարիշտները լիքն են չարիքներով։</verse>
				<verse number="22">Զզուելի են Տիրոջ համար ստախօս շրթունքները, բայց հաւատարմութիւն անողները հաճելի են նորան։</verse>
				<verse number="23">Խորագէտ մարդը գիտեցածը ծածկող է, բայց յիմարների սիրտը տխմարութիւն կհրատարակէ։</verse>
				<verse number="24">Աշխատասէրների ձեռքը կիշխէ, բայց ծոյլը հարկատու կլինի։</verse>
				<verse number="25">Մարդիս սրտին վիշտը կճնշէ նորան, բայց բարի խօսքը նորան կուրախացնէ։</verse>
				<verse number="26">Արդարը ճանապարհ է ցոյց տալիս իր ընկերին՝՝, բայց ամբարիշտների ճանապարհը իրանց կմոլորեցնէ։</verse>
				<verse number="27">Թոյլը չի խորովիլ իր որսը, բայց մարդիս պատուական ստացուածքը աշխատասիրութիւնն է։</verse>
				<verse number="28">Արդարութեան ճանապարհումը կեանք կայ, եւ նորա շաւիղների ճանապարհումը մահ չկայ։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Իմաստուն որդին կլսէ իր հօր խրատը, բայց ծաղր անողը չի լսիլ կշտամբելը։</verse>
				<verse number="2">Մարդս բերանին պտղիցը բարիքներ կուտէ, բայց անօրէնների հոգին՝ բռնութիւն։</verse>
				<verse number="3">Իր բերանը զսպողը կպահէ իր հոգին. Իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իրան համար։</verse>
				<verse number="4">Ծոյլի հոգին փափաքում է եւ չունի. Բայց աշխատասէրների հոգին կպարարտանայ։</verse>
				<verse number="5">Արդարը ատում է սուտ խօսքը, բայց ամբարիշտը այպանում ու խայտառակում է իրան։</verse>
				<verse number="6">Արդարութիւնը կպահէ կատարեալ վարքը, բայց անզգամութիւնը կկործանէ մեղաւորին։</verse>
				<verse number="7">Կան որ իրանց հարուստ են ձեւացնում եւ ոչինչ չունին. Իրանց աղքատ ձեւացնողներ էլ՝ որ շատ ստացուածք ունին։</verse>
				<verse number="8">Մարդիս կեանքի փրկանքը իր հարստութիւնն է, բայց աղքատը յանդիմանութիւն չի լսիլ։</verse>
				<verse number="9">Արդարների լոյսը պիտի զուարթանայ, բայց ամբարիշտների ճրագը կհանգչի։</verse>
				<verse number="10">Միմիայն կռիւ կծագէ ամբարտաւանութիւնից, բայց խրատուածների մօտ իմաստութիւն կայ։</verse>
				<verse number="11">Ունայնութեամբ ժողովուած ստացուածքը կպակասուի, բայց քիչ քիչ ժողովողը կշատացնէ։</verse>
				<verse number="12">Ուշացած յոյսը սիրտը կհիւանդացնէ, բայց կատարուած փափաքը կենաց ծառ է։</verse>
				<verse number="13">Խօսքն արհամարհողն իրան է վնասում, իսկ պատուիրանքից վախեցողը կվարձատրուի։</verse>
				<verse number="14">Իմաստունին օրէնքը կենաց աղբիւր է, մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։</verse>
				<verse number="15">Բարի իմաստութիւնը շնորհք կտայ, բայց խորամանկների ճանապարհը կոշտ է։</verse>
				<verse number="16">Ամեն խորագէտ իմաստութիւնով կգործէ, բայց անմիտը յիմարութիւն կտարածէ։</verse>
				<verse number="17">Անզգամ պատգամաւորը չարիքի մէջ կընկնի, բայց մի հաւատարիմ դեսպան բժշկութիւն է։</verse>
				<verse number="18">Աղքատութիւն եւ նախատինք կայ խրատը մերժողի համար, իսկ յանդիմանութիւնը պահողը կպատվուի։</verse>
				<verse number="19">Կատարուած փափաքը ախորժելի է հոգիին, բայց յիմարների համար զզուելի է չարութիւնից հեռանալը։</verse>
				<verse number="20">Իմաստունների հետ վարուողը իմաստուն կդառնայ. Բայց տխմարների հետ ընկերացողը կչարանայ։</verse>
				<verse number="21">Մեղաւորի ետեւից կգնայ չարիքը, բայց արդարներին բարիք կհատուցուի.</verse>
				<verse number="22">Բարին ժառանգութիւն կթողէ որդկանց որդիների համար, բայց արդարի համար է պահուած մեղաւորի կայքը։</verse>
				<verse number="23">Աղքատների խրամհատումը շատ ուտելիք է լինում. Բայց կայ որ կորչում է անիրաւութիւնից։</verse>
				<verse number="24">Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. Բայց նորան սիրողը կանուխ կխրատէ նորան։</verse>
				<verse number="25">Արդարը կուտէ մինչեւ իր անձը կկշտանայ. Բայց ամբարիշտների փորը կարօտ կմնայ։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան։</verse>
				<verse number="2">Իր ուղղութեան մէջ վարուողը վախենում է Տէրիցը, բայց իր ճանապարհները ծռածը անարգում է նորան։</verse>
				<verse number="3">Յիմարի բերանումը գոռոզութեան գաւազան կայ, բայց իմաստունների շրթունքները պահում են նորանց։</verse>
				<verse number="4">Արջառ չլինելիս մսուրը մաքուր է, բայց արդիւնքի առատութիւնը եզի ոյժովն է։</verse>
				<verse number="5">Ճշմարտութեան վկան սուտ չի խօսիլ, բայց սուտեր կփչէ ստախօս վկան։</verse>
				<verse number="6">Իմաստութիւն է որոնում ծաղր անողը, եւ չկայ. Բայց գիտութիւնը դիւրին է բանիմացի համար։</verse>
				<verse number="7">Յիմար մարդի առաջով գնա, եւ բնաւ չես իմանալ թէ գիտութեան շրթունքներ ունի։</verse>
				<verse number="8">Խորագէտի իմաստութիւնը իր ճանապարհը հասկանալն է. Բայց յիմարների անմտութիւնը խարդախութիւն է։</verse>
				<verse number="9">Յիմարները ծաղրում են յանցանքը, բայց ուղիղների մէջ հաճութիւն կայ։</verse>
				<verse number="10">Սիրտն է զգում իր հոգիի ցաւը, եւ նորա ուրախութեանը օտարը չի խառնուիլ։</verse>
				<verse number="11">Ամբարիշտների տունը կկործանուի, բայց ուղիղների վրանը կծաղկի։</verse>
				<verse number="12">Կայ ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վերջը մահուան ճանապարհներ են։</verse>
				<verse number="13">Ծիծաղելիս էլ սիրտը կտրտմի, եւ նորա՝ այսինքն ուրախութեան վերջը սուգ է։</verse>
				<verse number="14">Խոտորած սիրտը կկշտանայ իր ճանապարհներիցը, բայց բարի մարդն՝ ինքն իրանից։</verse>
				<verse number="15">Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը։</verse>
				<verse number="16">Իմաստունը վախենում է եւ հեռանում չարիցը, բայց յիմարը վրդովվում է եւ յանձնապաստան լինում։</verse>
				<verse number="17">Բարկասիրտը յիմարութիւն կգործէ, եւ նենգամիտը կատուի։</verse>
				<verse number="18">Անմիտները յիմարութիւն կժառանգեն, իսկ խորագէտները գիտութեամբ կպսակուին։</verse>
				<verse number="19">Կխոնարհուին չարերը բարիների առաջ, եւ ամբարիշտները արդարի դռներին։</verse>
				<verse number="20">Աղքատն իր ընկերին էլ է ատելի, բայց հարուստին սիրողները շատ են։</verse>
				<verse number="21">Իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմէ՝ երանի՜ նորան։</verse>
				<verse number="22">Չէ՞ որ պիտի մոլորուին չարութիւն խորհողները. Բայց ողորմութիւն ու ճշմարտութիւն կայ բարութիւն մտածողների համար։</verse>
				<verse number="23">Ամեն աշխատութեան մէջ շահ կայ. Բայց դատարկաբանութիւնը միայն դէպի կարօտութեան է տանում։</verse>
				<verse number="24">Իմաստունների հարստութիւնը իրանց պսակն է, բայց յիմարների տխմարութիւնը տխմարութիւն կմնայ։</verse>
				<verse number="25">Հոգիներ ազատող է հաւատարիմ վկան, բայց խարդախը սուտեր կփչէ։</verse>
				<verse number="26">Տիրոջ վախումը զօրեղ վստահութիւն կայ. Եւ նորա որդկանց համար ապաւէն պիտի լինի։</verse>
				<verse number="27">Տիրոջ երկիւղը կենաց աղբիւր է մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։</verse>
				<verse number="28">Ժողովրդի բազմութեան մէջ է թագաւորի պատիւը, բայց ժողովրդի նուազութիւնը իշխանի կործանումն է։</verse>
				<verse number="29">Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը յիմարութիւն է հանում։</verse>
				<verse number="30">Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտութիւն ոսկորներին։</verse>
				<verse number="31">Աղքատին նեղողը նորա Արարչին է անարգում. Բայց Նորան պատուողը տնանկին կողորմէ։</verse>
				<verse number="32">Ամբարիշտը դուրս կանուի իր չարութեան համար. Բայց արդարը ապաւէն ունի իր մահումը։</verse>
				<verse number="33">Խոհեմի սրտումը իմաստութիւն կայ, բայց յիմարների սրտինը կիմացուի։</verse>
				<verse number="34">Արդարութիւնը կբարձրացնէ մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին։</verse>
				<verse number="35">Թագաւորի հաճութիւնը խոհեմ ծառայի վերան է. Եւ նորա բարկութիւնը կլինի նախատինք բերողի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Մեղմ պատասխանը կհանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կգրգռէ։</verse>
				<verse number="2">Իմաստունների լեզուն գիտութիւն է ճարտարախօսում, բայց յիմարների բերանը տխմարութիւն է բղխում։</verse>
				<verse number="3">Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին։</verse>
				<verse number="4">Բուժող լեզուն կենաց ծառ է. Բայց լեզուի վերայի նենգութիւնը հոգիի վէրք է։</verse>
				<verse number="5">Յիմարը կանարգէ իր հօր խրատը, բայց յանդիմանութիւն պահողը խելացի է։</verse>
				<verse number="6">Արդարի տանը շատ գանձ կայ, բայց ամբարիշտների եկամուտներումը՝ աւերմունք։</verse>
				<verse number="7">Իմաստունների շրթունքները գիտութիւն են տարածում, բայց յիմարների սիրտը այսպէս չէ՝՝։</verse>
				<verse number="8">Անզգամների զոհը զզուանք է Տիրոջ համար, բայց ուղիղների աղօթքը նորան հաճելի է։</verse>
				<verse number="9">Զզուելի է Տիրոջ համար ամբարշտի ճանապարհը, բայց արդարութեան հետեւողին սիրում է նա։</verse>
				<verse number="10">Չար պատիժ կայ ճանապարհից ծռուողի համար, յանդիմանութիւն ատողը կմեռնի։</verse>
				<verse number="11">Դժոխքն ու կորուստը Տիրոջ առաջին են. Էլ ո՞ւր մնաց որ մարդկանց որդիների սիրտերը։</verse>
				<verse number="12">Ծաղր անողը չի սիրիլ իր յանդիմանիչին, նա չի գնալ իմաստունների մօտ։</verse>
				<verse number="13">Ուրախ սիրտը կզուարթացնէ երեսը, բայց սիրտը վշտանալիս հոգին կճնշուի։</verse>
				<verse number="14">Խոհեմ սիրտը գիտութիւն կորոնէ, բայց յիմարների բերանը յիմարութիւնով է սնանում։</verse>
				<verse number="15">Թշուառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջոյք է։</verse>
				<verse number="16">Լաւ է քիչը Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձը՝ խռովութիւնով։</verse>
				<verse number="17">Լաւ է խոտեղէն կերակուր, եւ հետը սէր, քան թէ գէր զուարակը՝ ատելութիւնով։</verse>
				<verse number="18">Բարկացոտ մարդը կռիւ կգրգռէ, բայց երկայնամիտը վէճ կհանգստացնէ։</verse>
				<verse number="19">Ծոյլի ճանապարհը փշեղէն ցանկի նման է, բայց ուղիղների ճանապարհը հարթուած է։</verse>
				<verse number="20">Իմաստուն որդին կուրախացնէ իր հօրը. Բայց յիմար մարդը կանարգէ իր մօրը։</verse>
				<verse number="21">Յիմարութիւնը ուրախութիւն է պակասամիտի համար. Բայց խոհեմ մարդը կուղղէ իր ընթացքը։</verse>
				<verse number="22">Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չլինելիս, բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են։</verse>
				<verse number="23">Ուրախութիւն է մարդիս համար իր բերանի յարմար պատասխանը. Եւ խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է։</verse>
				<verse number="24">Կենաց ճանապարհը դէպի վեր է իմաստունի համար, որ խոյս տայ ցածումը դժոխքից։</verse>
				<verse number="25">Հպարտների տունը Տէրը քանդում է, բայց հաստատում է որբեւայրիի սահմանը։</verse>
				<verse number="26">Տիրոջը զզուելի են չար մտածմունքները, բայց մաքուր են պարկեշտ խօսքերը։</verse>
				<verse number="27">Իր տունը քանդում է ով որ ագահութեան մոլի է. Բայց կաշառքներն ատողը կապրի։</verse>
				<verse number="28">Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ, բայց անզգամի բերանը չարութիւններ է բղխում։</verse>
				<verse number="29">Հեռու է Տէրը ամբարիշտներից, բայց լսում է արդարների աղօթքը։</verse>
				<verse number="30">Աչքի զուարթութիւնը ուրախացնում է սիրտը. Բարի լուրը պարարտացնում է ոսկորները։</verse>
				<verse number="31">Կեանքի յանդիմանութիւն լսող ականջը իմաստունների մէջ է բնակվում։</verse>
				<verse number="32">Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց յանդիմանութիւն լսողը խելք կշահէ։</verse>
				<verse number="33">Տիրոջ երկիւղն է իմաստութեան խրատը, եւ փառքի առաջին խոնարհութիւն է գնում։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Մարդինն են սրտի տրամադրութիւնները, բայց Տէրիցն է լեզուի պատասխանը։</verse>
				<verse number="2">Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին. Բայց Տէրն է հոգիները կշռողը։</verse>
				<verse number="3">Գցիր Տիրոջ վերայ քո գործերը, եւ կհաստատուին քո խորհուրդները։</verse>
				<verse number="4">Տէրն ստեղծել է ամեն իր նշանակութեան համար. Բայց ամբարշտին էլ՝ չար օրուայ համար։</verse>
				<verse number="5">Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները. անշո՜ւշտ որ՝՝ նորանք անմեղ չեն համարուելու։</verse>
				<verse number="6">Ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ կքաւուի անօրէնութիւնը եւ Տիրոջ վախովը մարդ կհեռանայ չարիցը։</verse>
				<verse number="7">Եթէ Տիրոջը հաճելի են մարդիս ճանապարհները, նաեւ նորա թշնամիներին կհաշտեցնէ նորա հետ։</verse>
				<verse number="8">Լաւ է քիչը արդարութիւնով, քան թէ շատ եկամուտներ՝ առանց իրաւունքի։</verse>
				<verse number="9">Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը. բայց նորա քայլերը տէրն է հաստատում։</verse>
				<verse number="10">Պատգամ կայ թագաւորի շրթունքների վերայ, թող չսխալուի նորա բերանը դատաստանում։</verse>
				<verse number="11">Իրաւացի կշռորդն ու կշիռը Տիրոջն է, նորա գործն են մախաղի բոլոր կշռաքարերը։</verse>
				<verse number="12">Թագաւորներին զզուելի է չարագործութիւն, որովհետեւ աթոռը արդարութիւնով կհաստատուի։</verse>
				<verse number="13">Թագաւորներին հաճելի են արդար շրթունքները, եւ ճշմարտախօսին նորանք կսիրեն։</verse>
				<verse number="14">Թագաւորի բարկութիւնը մահուան հրեշտակ է. Բայց իմաստուն մարդը նորան կմեղմացնէ։</verse>
				<verse number="15">Թագաւորի երեսի զուարթութիւնը կեանք է, եւ նորա հաճութիւնը՝ վերջի անձրեւի ամպին նման։</verse>
				<verse number="16">Իմաստութիւն շահելը ո՜րչափ լաւ է ոսկիից, եւ հանճար շահելը արծաթից ընտիր է։</verse>
				<verse number="17">Ուղիղների պողոտան չարութիւնից հեռանալն է, իր հոգին պահպանողը իր ճանապարհին զգոյշ կլինի։</verse>
				<verse number="18">Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին։</verse>
				<verse number="19">Լաւ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ, քան թէ աւար բաժանել հպարտների հետ։</verse>
				<verse number="20">Խօսքի մասին խելօք վարուողը բարիք կգտնէ, եւ նա որ Տիրոջն է ապաւինում՝ երանի՜ նորան։</verse>
				<verse number="21">Իմաստուն սիրտ ունեցողը խոհեմ կկոչուի. Եւ շրթունքի քաղցրութիւնը ուսումը կաւելացնէ։</verse>
				<verse number="22">Կենաց աղբիւր է խոհեմութիւնը՝ իր ունեցողի համար, բայց յիմարների խրատը յիմարութիւն է։</verse>
				<verse number="23">Իմաստունի սիրտն իմաստուն է անում նորա բերանը, եւ նորա շրթունքների վերայ ուսում է աւելացնում։</verse>
				<verse number="24">Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին։</verse>
				<verse number="25">Կայ ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վախճանը մահուան ճանապարհներ են։</verse>
				<verse number="26">Աշխատող անձն իրան համար է աշխատում. Որովհետեւ բերանը պահանջում է նորանից։</verse>
				<verse number="27">Անպիտան մարդը չարութիւն կփորէ. Եւ նորա շրթունքների վերայ կարծես այրող կրակ կայ։</verse>
				<verse number="28">Խոտորնակ մարդը կռիւ կհնարէ, եւ քսուն մտերիմներին կբաժանէ։</verse>
				<verse number="29">Անօրէն մարդը կխաբէ իր ընկերին, եւ նորան կտանէ չար ճանապարհով։</verse>
				<verse number="30">Կխփէ աչքերը, որ ծուռ բաներ մտածէ, կծոտում է իր շրթունքները՝ չարութիւն կատարում։</verse>
				<verse number="31">Փառաց պսակ է ալեւորութիւնը. Արդարութեան ճանապարհում կգտնուի։</verse>
				<verse number="32">Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը։</verse>
				<verse number="33">Ծոցն է գցվում վիճակը, բայց տէրիցն է գալիս նորա բոլոր վճիռը։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Լաւ է մի չոր պատառը՝ խաղաղութիւնով, քան թէ մի տուն լիքը մորթուած ոչխար՝ կռիւով։</verse>
				<verse number="2">Իմաստուն ծառան կտիրէ նախատինք բերող որդիի վերայ. Եւ եղբայրների մէջ ժառանգութեան բաժին կառնէ։</verse>
				<verse number="3">Արծաթի համար հալոց կայ եւ ոսկիի համար՝ քուրայ, բայց սիրտերը քննողը Տէրն է։</verse>
				<verse number="4">Չարագործը ականջ է դնում անիրաւ շրթունքների, ստախօսը լսում է կորստական լեզուին։</verse>
				<verse number="5">Աղքատին ծաղր անողը նորա Արարչին է անարգում, ձախորդութեան վերայ ուրախացողը անպատիժ չի մնալ։</verse>
				<verse number="6">Ծերերի պսակը որդկանց որդիքն են, եւ որդկանց պարծանքը՝ իրանց հայրերը։</verse>
				<verse number="7">Տխմարին չի վայելիլ բարձրախօս շրթունքները, ո/ւր մնաց որ ազնուականին՝ ստախօս շրթունքը։</verse>
				<verse number="8">Ընծան պատուական քար է ունեցողին համար. Ուր որ էլ դառնայ՝ յաջողվում է։</verse>
				<verse number="9">Յանցանքը ծածկողը բարեկամութիւն ուզող է, բայց խօսքը կրկնողը մտերիմ բարեկամներին կբաժանէ։</verse>
				<verse number="10">Յանդիմանութիւնը աւելի է ազդում խոհեմին, քան թէ հարիւր հարուածը՝ յիմարին։</verse>
				<verse number="11">Միշտ ապստամբութիւն է ուզում չարը, բայց մի անգութ պատգամաւոր կուղարկուի նորան։</verse>
				<verse number="12">Լաւ է մարդիս մի ձագերը կորցրած արջ պատահէ, եւ ոչ թէ յիմարն իր յիմարութեան ժամանակ։</verse>
				<verse number="13">Լաւութեան փոխարէն ով որ չարութիւն հատուցանէ նորա տանիցը չարիքը չի հեռանալ։</verse>
				<verse number="14">Ջրի արձակման նման է կռիւի սկիզբը. Բայց վէճը չբորբոքուած դու ետ քաշուիր։</verse>
				<verse number="15">Անզգամին արդարացնողը, եւ արդարին անզգամ անողը, երկուսն էլ զզուելի են Տիրոջը։</verse>
				<verse number="16">Ի՞նչ պէտք է յիմարի ձեռքին իմաստութիւն առնելու գինը, քանի որ խելք չունի։</verse>
				<verse number="17">Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած։</verse>
				<verse number="18">Պակասամիտ մարդը ձեռքը երաշխաւորութեան կտայ, եւ գրաւ կլինի իր ընկերի առաջին։</verse>
				<verse number="19">Յանցանքը սիրող է կռիւ սիրողը, իր դուռը բարձրացնողը կործանման է ման գալիս։</verse>
				<verse number="20">Ծուռ սրտի տէրը բարութիւն չի գտնիլ, եւ լեզուն ծռողը չարութեան մէջ կընկնի։</verse>
				<verse number="21">Յիմարը տրտմութիւն է իր ծնողի համար, եւ տխմարի հայրը չի ուրախանալ։</verse>
				<verse number="22">Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնէ։</verse>
				<verse number="23">Ամբարիշտը կաշառքը ծոցիցն առնում է, որ ծռէ իրաւունքի ճանապարհները։</verse>
				<verse number="24">Իմաստութիւնը հասկացողի առաջին է, բայց յիմարի աչքերի համար՝ աշխարհքի ծայրումը։</verse>
				<verse number="25">Յիմար որդին տրտմութիւն է իր հօր համար, եւ դառնութիւն իր ծնողի համար։</verse>
				<verse number="26">Արդարի վերայ էլ տուգանք դնել լաւ չէ, նաեւ իշխաններին ծեծել՝ ուղղութեան համար։</verse>
				<verse number="27">Իր խօսքերը զսպողը գիտութիւն գիտէ. Եւ ծանրաբարոյ մարդը խոհեմ է։</verse>
				<verse number="28">Յիմարն էլ լռելով իմաստուն կհամարուի, եւ իր շրթունքը խփողը՝ հանճարեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Ինքնահաճոյ մարդը ցանկութիւն է որոնում. Ամեն յաջողակութեան դէմ բորբոքվում է։</verse>
				<verse number="2">Յիմարը չի ախորժիլ խոհեմութիւնից, այլ իր սրտինը կյայտնէ։</verse>
				<verse number="3">Ամբարիշտը գալիս՝ անարգանքն էլ կգայ, եւ նախատինքի հետ՝ խայտառակութիւնը։</verse>
				<verse number="4">Խոր ջուրեր են մարդիս բերանի խօսքերը, բղխող գետ է իմաստութեան աղբիւրը։</verse>
				<verse number="5">Լաւ չէ ամբարշտին աչառութիւն անել՝ արդարին դատաստանումը ծռելու համար։</verse>
				<verse number="6">Յիմարի շրթունքը կռիւի մէջ կմտնեն, եւ նորա բերանը ծե՜ծ է կանչում։</verse>
				<verse number="7">Յիմարի բերանը կործանում է իրան համար, եւ նորա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։</verse>
				<verse number="8">Քսու մարդկանց խօսքերը քաղցր պատառների պէս են, նորանք էլ են իջնում փորի ներսերը։</verse>
				<verse number="9">Իր գործումը թոյլ լինողն էլ փչացնողի եղբայրն է։</verse>
				<verse number="10">Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում։</verse>
				<verse number="11">Հարուստի ստացուածքն իր ամուր քաղաքն է, եւ բարձր պարսպի նման է նորա երեւակայութիւնումը։</verse>
				<verse number="12">Կործանումից առաջ հպարտանում է մարդիս սիրտը. Բայց փառքից առաջ գնում է խոնարհութիւնը։</verse>
				<verse number="13">Ով որ բանը չլսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ։</verse>
				<verse number="14">Մարդիս հոգին ուտում է իր հիւանդութիւնը, բայց կոտրած սիրտն ո՞վ կարող է տանել։</verse>
				<verse number="15">Խոհեմ սիրտը գիտութիւն կշահէ. Եւ իմաստունների ականջը գիտութիւն կորոնէ։</verse>
				<verse number="16">Մարդիս ընծան տեղ է բանում նորա համար, եւ նորան տանում է մեծամեծների առաջին։</verse>
				<verse number="17">Արդար է երեւում դատն առաջ սկսողը, բայց ոսոխը գալիս է եւ քննում նորան։</verse>
				<verse number="18">Վիճակը դադարեցնում է վէճերը, եւ զօրաւորներին բաժանում է։</verse>
				<verse number="19">Վիրաւորուած եղբայրը ամուր քաղաքից պինդ է. Եւ վէճերը բերդի նիգերին են նման։</verse>
				<verse number="20">Մարդիս բերանի պտղիցը կկշտանայ նորա փորը. Նա կկշտանայ իր շրթունքների արդիւնքիցը։</verse>
				<verse number="21">Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է, եւ նորան սիրողը կուտէ նորա պտուղը։</verse>
				<verse number="22">Ամուսնուհի գտնողը բարիք է գտել եւ Տէրիցը շնորհք ստացել։</verse>
				<verse number="23">Աղաչանքներով է խօսում աղքատը, բայց հարուստը կոշտ է պատասխանում։</verse>
				<verse number="24">Բարեկամներ ունեցող մարդը վնաս կքաշէ՝՝, բայց բարեկամ կայ որ եղբօրից աւելի հաստատ է։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Լաւ է իր ուղղութիւնով գնացող աղքատը, քան թէ նենգաւոր շրթունք ունեցողը որ նաեւ յիմար է։</verse>
				<verse number="2">Առանց գիտութեան հոգին էլ չէ լաւ, եւ ոտքերովը շտապողը կսահի։</verse>
				<verse number="3">Մարդիս յիմարութիւնը աւերում է նորա ճանապարհը, եւ նորա սիրտը տրտնջում է Տիրոջ դէմ։</verse>
				<verse number="4">Ստացուածքը շատ բարեկամներ կաւելացնէ, բայց աղքատը կբաժանուի իր ընկերիցը։</verse>
				<verse number="5">Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը չի պրծնիլ։</verse>
				<verse number="6">Շատերն են խնդրում իշխանի երեսը, եւ ամենը բարեկամ են ընծայ տուողին։</verse>
				<verse number="7">Աղքատի բոլոր եղբայրները զզվում են նորանից, ո՞ւր մնաց որ նորանից չհեռանան նորա բարեկամները. Նա վազում է խօսքերի ետեւից որ ոչինչ են։</verse>
				<verse number="8">Խելք աշխատողը իր հոգին սիրում, խոհեմութիւնը պահողը բարիք կգտնէ։</verse>
				<verse number="9">Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը կկորչի։</verse>
				<verse number="10">Յիմարին չի վայելիլ փափկութիւն, ո՞ւր մնաց մի ծառայի՝ իշխանների վերայ իշխել։</verse>
				<verse number="11">Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կանէ, եւ նորա փառքը յանցանք ներելն է։</verse>
				<verse number="12">Առիւծի մռնչիւնին է նման թագաւորի բարկութիւնը, իսկ նորա հաճութիւնը խոտի վերայի ցօղին պէս է։</verse>
				<verse number="13">Անմիտ տղան տրտմութիւն է իր հօր համար, եւ կնոջ վէճերը շաունակուող կաթկաթոց է։</verse>
				<verse number="14">Տունը եւ ստացուածքը ժառանգութիւն է հայրերից, բայց իմաստուն կինը՝ Տէրիցն է։</verse>
				<verse number="15">Ծուլութիւնը կգցէ մրափի մէջ. Եւ թոյլ անձը կսովածանայ։</verse>
				<verse number="16">Պատուիրանքը պահողն իր հոգին է պահում. Նորա ճանապարհները անարգողը կմեռնի։</verse>
				<verse number="17">Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կհատուցանէ նորա վարձը։</verse>
				<verse number="18">Խրատիր որդիիդ քանի որ յայս կայ, եւ ուշդ մի դարձնիր նորա աղաղակին։</verse>
				<verse number="19">Շատ բարկասիրտը վնաս կկրէ, որովհետեւ եթէ ազատես, էլի պիտի շարունակես։</verse>
				<verse number="20">Խորհուրդ լսիր եւ խրատ ընդունիր, որ յետի ժամանակումդ իմաստուն լինես։</verse>
				<verse number="21">Շատ դիտաւորութիւններ կան մարդիս սրտումը, բայց Տիրոջ խորհուրդը կմնայ հաստատ։</verse>
				<verse number="22">Մարդիս զուարճանքն իր ողորմածութիւնն է, եւ աղքատը լաւ է ստախօս մարդիցը։</verse>
				<verse number="23">Տիրոջ երկիւղը դէպի կեանք է տանում. Եւ մարդս նորանով կուշտ կպառկէ առանց չարիքի հանդիպելու։</verse>
				<verse number="24">Ծոյլը իր ձեռքը կկոխէ ամանի մէջը, բայց դէպի բերանն էլ չի դարձնիլ։</verse>
				<verse number="25">Ծաղր անողին ծեծիր, եւ միամիտը կխոհեմանայ. Եւ եթէ բանիմացին յանդիմանես՝ նա գիտութիւն կսովորէ։</verse>
				<verse number="26">Հօրը կողոպտողը ու մօրը դուրս անողը ամօթ եւ խայտառակութիւն բերող տղայ է։</verse>
				<verse number="27">Ձգիր, որդեակս, այն խրատը լսելը, որ քեզ կմոլորեցնէ գիտութեան խօսքերիցը։</verse>
				<verse number="28">Անպիտան վկան ծաղրում է արդարութիւնը, եւ ամբարիշտների բերանը անիրաւութիւն կուլ կտայ։</verse>
				<verse number="29">Պատրաստ են ծաղր անողների համար դատաստաններ, եւ ծեծեր՝ յիմարների մէջքի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Ծաղրող է գինին, խռովարար՝ ցքին. Եւ ամեն ով որ դորանցով մոլորուի՝ իմաստուն չի լինիլ։</verse>
				<verse number="2">Թագաւորի սպառնալը առիւծի մռնչիւնին է նման. Նորան գրգռողը մեղանչում է իր անձի դէմ։</verse>
				<verse number="3">Պատիւ է մարդիս համար կռիւից քաշուիլը, բայց ամեն յիմար կռուասէր է։</verse>
				<verse number="4">Ձմեռուայ պատճառով ծոյլը չի հերկիլ, հունձքին կմուրայ եւ չի ունենալ։</verse>
				<verse number="5">Խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, բայց խելօք մարդը նորան կհանէ։</verse>
				<verse number="6">Շատ մարդ հրատարակում է մարդիս բարերարութիւնը, բայց հաւատարիմ մարդին ո՞վ կգտնէ։</verse>
				<verse number="7">Ով որ իր ուղղութիւնովը գնում է՝ արդար է. երանի՜ նորանից յետոյ նորա որդկանցը։</verse>
				<verse number="8">Թագաւորը դատաստանի աթոռի վերայ նստելիս իր աչքերովը ցրիւ է տալիս ամեն չարութիւնը։</verse>
				<verse number="9">Ո՞վ կարող է ասել թէ Սիրտս սրբել եմ, մաքուր եմ իմ մեղքիցը։</verse>
				<verse number="10">Տեսակ տեսակ կշռաքարեր՝ եւ տեսակ տեսակ չափեր՝ երկուսն էլ զզուելի են Տիրոջը։</verse>
				<verse number="11">Մի երեխան անգամ ճանաչվում է իր արարքիցը՝ թէ մաքուր եւ թէ ուղիղ է նորա գործքը։</verse>
				<verse number="12">Լսող ականջն ու տեսնող աչքը՝ երկուսն էլ Տէրն է անում։</verse>
				<verse number="13">Մի սիրիր քունը որ մի գուցէ աղքատանաս, աչքերդ բաց՝ հացով կշտացիր։</verse>
				<verse number="14">վատ է՝ վատ է՝ կասէ առնողը. Բայց երբոր կգնայ, այն ժամանակ կգովէ։</verse>
				<verse number="15">Կայ ոսկի եւ շատ գոհարեղէն. Բայց պատուական գործիք են գիտուն շրթունքները։</verse>
				<verse number="16">Առ նորա հանդերձը, որ երաշխաւոր է դառել օտարին. Եւ գրաւ պահիր նորան օտարների փոխարէն։</verse>
				<verse number="17">Քաղցր է մարդիս համար ստութեան հացը, բայց յետոյ բերանը լցվում է խիճով։</verse>
				<verse number="18">Դիտաւորութիւնը հաստատվում է խորհրդով. Եւ խոհեմութեամբ արա պատերազմը։</verse>
				<verse number="19">Գաղտնիքը յայտնում է բանսարկութեամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցիր։</verse>
				<verse number="20">Ով որ իր հօրն ու մօրն անիծէ, նորա ճրագը կհանգչի մթին խաւարի մէջ։</verse>
				<verse number="21">Մի ժառանգութիւն, որ սկզբումը շտապելով է ստացուել, նորա վախճանն էլ չի օրհնուիլ։</verse>
				<verse number="22">Մի ասիր. Չարութեան փոխարէնը հատուցանեմ. Տիրոջը յուսացիր, եւ նա քեզ կազատէ։</verse>
				<verse number="23">Երկու տեսակ կշռաքարերը զզուելի են Տիրոջը, եւ խարդախ կշիռքը լաւ չէ։</verse>
				<verse number="24">Տէրիցն է մարդիս քայլերի յաջողութիւնը, ուրեմն մարդս ի՞նչ է հասկանում իր ճանապարհը։</verse>
				<verse number="25">Որոգայթ է մարդիս համար անխորհրդաբար ասել, Նուէր. Եւ ուխտելուց յետոյ կշռադատել։</verse>
				<verse number="26">Ամբարիշտներ ցրուող է իմաստուն թագաւորը, եւ նորանց վերայ դարձնում է անիւը։</verse>
				<verse number="27">Մարդիս հոգին Տիրոջ ճրագն է. Նա քննում է սրտի բոլոր ներսերը։</verse>
				<verse number="28">Ողորմութիւնը եւ ճշմարտութիւնը պահում են թագաւորին, եւ նա ողորմութիւնով կպահպանէ իր աթոռը։</verse>
				<verse number="29">Երիտասարդների զարդը իրանց ոյժն է, եւ ծերերի փառքը՝ ալեւորութիւնը։</verse>
				<verse number="30">հարուածի վէրքերը մաքրում են չարութիւնը, եւ ծեծելը՝ որ ազդում է մինչեւ սրտի ներսերը։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Թագաւորների սիրտը ջրի վտակների պէս է Տիրոջ ձեռքին, դէպի ուր որ էլ ուզենայ՝ կդարձնէ։</verse>
				<verse number="2">Մարդիս ամեն ճանապարհը ուղիղ է իր աչքի առաջին. բայց սիրտերը կշռողը Տէրն է։</verse>
				<verse number="3">Արդարութիւն եւ իրաւունք գործելը Տիրոջ հաճելի է քան թէ զոհը։</verse>
				<verse number="4">Աչքերի ամբարտաւանութիւնը եւ սրտի հպարտութիւնը, որ ամբարիշտների լոյսն է, մեղք է։</verse>
				<verse number="5">Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են. Բայց ամեն աճապարող՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում։</verse>
				<verse number="6">Ստախօս լեզուով գանձեր շինելը մահը որոնողների փախստական ունայնութիւնն է։</verse>
				<verse number="7">Ամբարիշտների բռնութիւնը քարշ կտայ իրանց. Որովհետեւ չեն ուզում իրաւունք անել։</verse>
				<verse number="8">Ծռմռած է յանցաւոր մարդի ճանապարհը, բայց մաքուրի գործն ուղիղ է։</verse>
				<verse number="9">Լաւ է կտուրի մի անկիւնումը բնակուել, քան թէ կռուասէր կնոջ հետ ընկերովի՝ տան մէջ։</verse>
				<verse number="10">Անզգամի հոգին չարութիւն է ցանկանում, նորա ընկերը նորա աչքի առաջին շնորհք չի գտնիլ։</verse>
				<verse number="11">Ծաղրողը տուժելիս միամիտը կիմաստնանայ, եւ իմաստունը կրթուելիս՝ գիտութիւն կստանայ։</verse>
				<verse number="12">Արդար Աստուածը դիտում է ամբարշտի տան վերայ, նա գցում է ամբարիշտներին չարիքի մէջ՝՝։</verse>
				<verse number="13">Ով որ խցկէ աղքատի աղաղակի դէմ իր ականջը, ինքն էլ կկանչէ, եւ պատասխան չի գտնիլ։</verse>
				<verse number="14">Գաղտնի ընծան բարկութիւնը կհանգցնէ, եւ ծոցի պարգեւը՝ սաստիկ ցասումը։</verse>
				<verse number="15">Ուրախութիւն է արդարի համար իրաւունք անելը, բայց սոսկում՝ չարագործների համար։</verse>
				<verse number="16">Մարդ որ մոլորվում է խոհեմութեան ճանապարհից, ուրուականների ժողովքի մէջ կիջնէ։</verse>
				<verse number="17">Կարօտութիւն կունենայ այն մարդը որ ուրախութիւն է սիրում, գինի ու իւղ սիրողը չի հարստանալ։</verse>
				<verse number="18">Արդարի համար անզգամը փրկանք կդառնայ, եւ ուղիղների փոխարէն՝ անօրէնը։</verse>
				<verse number="19">Լաւ է բնակուել ամայի երկրում, քան թէ կռուասէր եւ բարկացոտ կնոջ հետ։</verse>
				<verse number="20">Ցանկալի գանձ եւ իւղ կգտնուի իմաստունի բնակարանումը, բայց յիմարը կուլ կտայ նորան։</verse>
				<verse number="21">Արդարութեան եւ ողորմածութեան հետեւողը կգտնէ կեանք, արդարութիւն եւ պատիւ։</verse>
				<verse number="22">Իմաստունը վեր կելնէ զօրաւորների քաղաքը, եւ կկործանէ նորանց ապաւինած ամրութիւնը։</verse>
				<verse number="23">Ով որ զսպէ իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղութիւններից կպահէ։</verse>
				<verse number="24">Ամբարտաւան լիրբի անունը Ծաղրող է, որ յանդգնութեամբ լրբութիւն է անում։</verse>
				<verse number="25">Ծոյլի ցանկութիւնը սպանում է նորան. Որովհետեւ նորա ձեռքերը չեն ուզում գործել։</verse>
				<verse number="26">Նա ամեն օր սաստիկ ցանկանում է, բայց արդարը տալիս է եւ չէ խնայում։</verse>
				<verse number="27">Ամբարիշտների զոհը պիղծ է. Մանաւանդ երբոր չար խորհրդով մատուցանեն։</verse>
				<verse number="28">Ստախօս վկան պիտի կորչի, բայց նա, որ ինքը լսել է, միշտ կխօսէ։</verse>
				<verse number="29">Անզգամ մարդը պնդացնում է իր երեսը, բայց նա՝ որ ուղիղ է, քննում է իր ճանապարհը։</verse>
				<verse number="30">Չկայ իմաստութիւն, չկայ հանճար, չկայ նաեւ մի խորհուրդ Տիրոջ դէմ։</verse>
				<verse number="31">Ձի է պատրաստվում պատերազմի օրուայ համար. Բայց փրկութիւնը Տէրիցն է։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից. Արծաթից ու ոսկիից շնորհքն է լաւ։</verse>
				<verse number="2">Հարուստը եւ աղքատը հանդիպում են իրար. նորանց ամենքի անողը Տէրն է։</verse>
				<verse number="3">Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում։</verse>
				<verse number="4">Խոնարհութեան և Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ ու կեանք։</verse>
				<verse number="5">Փուշեր, որոգայթներ կան ծուռ մարդի ճանապարհումը. իր հոգին կպահպանէ ով որ նորանցից հեռանայ։</verse>
				<verse number="6">Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից։</verse>
				<verse number="7">Հարուստ աղքատներին կտիրէ, եւ փոխ առնողը ծառայ կլինի փոխ տուողին։</verse>
				<verse number="8">Չարութիւն ցանողը անօրէնութիւն կհնձէ, եւ նորա բարկութեան գաւազանը պիտի կորչէ։</verse>
				<verse number="9">Բարի աչք ունեցողը օրհնուած կլինի, որովհետեւ իր հացիցը տալիս է աղքատին։</verse>
				<verse number="10">Դուրս արա ծաղրողին, եւ կռիւը դուրս կգնայ, եւ վէճն ու անարգանքը կդադարէ։</verse>
				<verse number="11">Սրտի մաքրութիւն սիրողին, որ շնորհք ունի իր շրթունքի վերայ, թագաւորը բարեկամ է։</verse>
				<verse number="12">Տիրոջ աչքերը պահում են գիտութիւնը, եւ նա աւերում է անօրէնի խօսքերը։</verse>
				<verse number="13">Ծոյլն ասում է. Առիւծ կայ դրսումը. Հրապարակների մէջ կսպանուիմ։</verse>
				<verse number="14">Խոր փոս է օտար կնիկների բերանը. որի վերայ որ տէրը բարկացած է՝ նա այնտեղ կընկնի։</verse>
				<verse number="15">Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին. խրատի գաւազանը նորան կհեռացնէ նորանից։</verse>
				<verse number="16">Ով որ աղքատին զրկէ՝ իրանը շատացնելու համար է. Ով որ հարուստին է տալիս՝ դա միայն կորուստի համար է։</verse>
				<verse number="17">Ծռիր ականջդ եւ լսիր իմաստունների խօսքերը, եւ սիրտդ տուր իմ գիտութեանը։</verse>
				<verse number="18">Որովհետեւ հաճելի է եթէ նորանց պահես սրտումդ. Նորանք բոլորը միատեղ հաստատուին քո շրթունքի վերայ։</verse>
				<verse number="19">Որպէս զի քո ապաւինութիւնը Տիրոջ վերայ լինի, հէնց քեզ սովորեցրի այսօր։</verse>
				<verse number="20">Չէ՞ որ քեզ համար գրեցի եռապատիկ խրատներով եւ գիտութեամբ.</verse>
				<verse number="21">Որ քեզ սովորեցնեմ ճշմարտութեան խօսքերի ստուգութիւնը, որ քեզ հարցնողներին ճշմարտութեան խօսքեր պատասխանես։</verse>
				<verse number="22">Մի կողոպտիր աղքատին որովհետեւ աղքատ է. Եւ տնանկին մի կոխիր դատարանումը.</verse>
				<verse number="23">Որովհետեւ Տէրն է վարում նորանց դատը, եւ նա կկողոպտէ՝ նորանց հոգին կողոպտողներին։</verse>
				<verse number="24">Մի ընկերանար բարկութեան տէր մարդի հետ, եւ բորբոքուող մարդի հետ մի գնար։</verse>
				<verse number="25">Որ մի գուցէ սովորես նորա ճանապարհները, եւ որոգայթ ստանաս քո հոգիի համար։</verse>
				<verse number="26">Մի լինիր ձեռքը գրաւի պէս տուողներից, որ պարտքի համար երաշխաւոր են լինում.</verse>
				<verse number="27">Եթէ դու չունենաս վճարելու, ի՞նչու համար անկողինդ տակիցդ առնեն։</verse>
				<verse number="28">Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։</verse>
				<verse number="29">Տեսե՞լ ես մի մարդ որ շուտափոյթ է իր գործումը. Նա թագաւորների առաջին է կանգնելու, աննշան մարդկանց առաջին չի կանգնիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Երբոր մի իշխանի հետ հաց ուտելու նստես, լաւ ուշադրութիւն արա թէ ինչ կայ առաջիդ,</verse>
				<verse number="2">Եւ դանակ դիր կոկորդիդ վերայ, եթէ մեծ ախորժակի տէր ես։</verse>
				<verse number="3">Նորա կերակուրներին մի ցանկանար, որովհետեւ նորանք խաբէութեան հաց են։</verse>
				<verse number="4">Մի աշխատիր հարստանալու. քո այդ հասկացողութիւնիցը դադարիր։</verse>
				<verse number="5">Մի՞թէ աչքդ պիտի դնես այն բանին որ ոչինչ է. Որ իրան համար անշուշտ թեւեր կշինէ, արծիւի պէս երկինքը կթռչի։</verse>
				<verse number="6">Մի ուտիր չարաչք մարդի հացը, եւ նորա կերակուրներին մի ցանկանար։</verse>
				<verse number="7">Որովհետեւ նա ինչպէս որ իր սրտումը հաշիւներ անողն է՝ այնպէս է. քեզ կասէ. Կեր եւ խմիր, բայց սիրտը քեզ հետ չէ։</verse>
				<verse number="8">Այն պատառդ, որ կերել ես՝ կփսխես, եւ դու կորցրել ես այն անոյշ խօսքերդ։</verse>
				<verse number="9">Յիմարի ականջներին բան մի ասիր. Որովհետեւ նա կանարգէ քո խօսքերի իմաստութիւնը։</verse>
				<verse number="10">Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, եւ որբի արտերի մէջը մի մտնիր։</verse>
				<verse number="11">Որովհետեւ նորանց վրէժխնդիրը զօրաւոր է. Նա կվարէ նորանց դատը քեզ հետ։</verse>
				<verse number="12">Սիրտդ տուր խրատի, եւ ականջներդ՝ գիտութեան խօսքերի։</verse>
				<verse number="13">Երեխայից մի խնայիր խրատը, որովհետեւ եթէ նորան գաւազանով ծեծես՝ չի մեռնիլ։</verse>
				<verse number="14">Դու նորան գաւազանով կծեծես, բայց հոգին կազատես դժոխքիցը։</verse>
				<verse number="15">Որդեակս, եթէ սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կուրախանայ,</verse>
				<verse number="16">Եւ իմ երիկամունքները կցնծան, քո շրթունքները ուղիղ բաներ խօսելիս։</verse>
				<verse number="17">Թող սիրտդ չնախանձէ մեղաւորներին. Այլ Տիրոջ վախի մէջ եղիր ամեն օր։</verse>
				<verse number="18">Յիրաւի մի վախճան կայ, եւ քո ապաւինելը պիտի չկտրուի։</verse>
				<verse number="19">Լսիր դու, որդեակս, եւ իմաստուն եղիր, եւ ուղղիր ճանապարհիդ մէջ քո սիրտը։</verse>
				<verse number="20">Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ։</verse>
				<verse number="21">Որովհետեւ գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան, եւ քնափութիւնը պատառոտած հանդերձներ կհագցնէ։</verse>
				<verse number="22">Լսիր քո ծնող հօրը, եւ մի անարգիր քո մօրը, երբոր պառաւ է։</verse>
				<verse number="23">Ճշմարտութիւնը շահիր՝ եւ մի ծախիր. Նաև իմաստութիւն, խրատ եւ հանճար։</verse>
				<verse number="24">Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծայ, իմաստունի ծնողը նորանով պիտի ուրախանայ։</verse>
				<verse number="25">Թող ուրախանայ հայրդ ու մայրդ, եւ ցնծայ քո ծնողը։</verse>
				<verse number="26">Սիրտդ ինձ տուր, որդեակս, եւ թող աչքերիդ հաճելի լինին իմ ճանապարհները։</verse>
				<verse number="27">Որովհետեւ պոռնիկը խոր փոս է, եւ օտար կինը նեղ ջրհոր.</verse>
				<verse number="28">Իրաւ նա աւազակի պէս դարան է մտնում եւ մարդկանց մէջ շատացնում է անհաւատարիմները։</verse>
				<verse number="29">Ո՞ւմն է վա՜յը, ո՞ւմն էվո՜ւյը, ո՞ւմն են կռիւները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են ի զուր ստացուած վէրքերը, ո՞ւմն են կարմրոտած աչքերը։</verse>
				<verse number="30">Նորանցը, որ ուշանում են գինիի մօտ, նորանցը, որ գնում են խառնած գինին քննելու։</verse>
				<verse number="31">Մի նայիր գինիին, որ կարմրի է տալիս, որ բաժակի մէջ աչքով է անում, որ ուղիղ ուղիղ ինքն իրան գնում է.</verse>
				<verse number="32">Նա վերջը օձի պէս կկծէ, եւ իժի պէս կծակէ։</verse>
				<verse number="33">Աչքերդ օտար կնիկների կնայեն եւ սիրտդ ծուռումուռ բաներ կխօսէ,</verse>
				<verse number="34">Եւ ծովի միջումը քնողի նման կլինես, եւ կայմի վերայ քնողի նման։</verse>
				<verse number="35">Կասես. Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափուելու. Նորան դարձեալ պիտի որոնեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Մի նախանձիր չար մարդկանցը, եւ մի ցանկանար նորանց հետ լինելը։</verse>
				<verse number="2">Որովհետեւ նորանց սիրտը բռնութիւն է խորհում, եւ տանջանք են խօսում նորանց շրթունքները։</verse>
				<verse number="3">Տունը կշինուի իմաստութիւնով, եւ հանճարով՝ կհաստատուի։</verse>
				<verse number="4">Գիտութիւնով կլցուին շտեմարանները եւ կստացուին ամեն պատուական ստացուածք եւ վայելչութիւնք։</verse>
				<verse number="5">Իմաստուն մարդը զօրաւոր կլինի, եւ գիտուն մարդը իր ոյժը կաւելացնէ։</verse>
				<verse number="6">Որովհետեւ պատերազմդ խոհեմութեամբ կանես, եւ յաջողակութիւնը խորհրդականների շատութիւնովը կլինի։</verse>
				<verse number="7">Խիստ բարձր է յիմարի համար իմաստութիւնը, նա դռան մէջ չի բանալ իր բերանը։</verse>
				<verse number="8">Ով որ մտածում է վնասել, նորան նենգամիտ մարդ կասեն։</verse>
				<verse number="9">Յիմարութիւն մտածելը մեղք է, եւ ծաղրողը զզուելի է մարդկանց համար։</verse>
				<verse number="10">Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կլինի։</verse>
				<verse number="11">Ազատիր մահուան տարուողներին, եւ դէպի սպանուելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի խնայիր։</verse>
				<verse number="12">Եթէ ասես թէ մենք չգիտենք. Ահա սիրտերը կշռողը գիտէ, եւ հոգիդ պահողը իմանում է, նա որ մարդիս հատուցանում է իր գործին համեմատ։</verse>
				<verse number="13">Մեղր կեր, որդեակս, որ լաւ է, եւ մեղրախորիսխ, որ քաղցր է քո քիմքի համար.</verse>
				<verse number="14">Այդպէս է իմաստութեան գիտութիւնը քո հոգիի համար, եթէ նորան գտել ես, եւ մի վախճան կայ, որ քո յոյսը չի կոտրուիլ։</verse>
				<verse number="15">Դարանակալ մի լինիր, ով անզգամ, արդարի բնակարանին. Մի աւերիր նորա հանգստութեան տեղը։</verse>
				<verse number="16">Որովհետեւ եօթն անգամ վայր կընկնէ արդարը եւ կկանգնէ, բայց անզգամները չարիքի մէջ կկործանուին։</verse>
				<verse number="17">Թշնամիդ վայր ընկնելիս մի ուրախանար, եւ նա կործանուելիս սիրտդ չցնծայ։</verse>
				<verse number="18">Մի գուցէ տէրը տեսնէ, եւ նորա աչքին անհաճոյ երեւայ. Եւ իր բարկութիւնը ետ դարձնէ նորանից։</verse>
				<verse number="19">Մի վառուիր չարերի պատճառովը. մի նախանձիր անզգամներին։</verse>
				<verse number="20">Որովհետեւ վերջ չունի չարը, ամբարիշտների ճրագը պիտի հանգչի։</verse>
				<verse number="21">Որդեակս, վախիր Տէրիցը եւ թագաւորիցը. Եւ յեղափոխականների հետ մի ընկերանար.</verse>
				<verse number="22">Որովհետեւ նորանց կործանումը յանկարծ վեր կկենայ. Եւ այն երկուսին էլ պատուհասը ո՞վ գիտէ։</verse>
				<verse number="23">Սորանք էլ են իմաստուններինը՝ դատաստանում աչառութիւն անելը լաւ չէ։</verse>
				<verse number="24">Ով որ անզգամին ասէ՝ Արդար ես, ազգերը նորան կանիծեն. Ժողովուրդները նորան կանարգեն։</verse>
				<verse number="25">Բայց յանդիմանողներին բարիք կլինի, եւ նորանց վերայ բարի օրհնութիւն կգայ։</verse>
				<verse number="26">Շրթունքներ է համբուրում նա, որ յարմար պատասխան է տալիս։</verse>
				<verse number="27">Պատրաստիր դրսի գործքդ, եւ բանդ կարգադրիր դաշտումը, յետոյ էլ շինիր տունդ։</verse>
				<verse number="28">Քո ընկերի դէմ զուր վկայութիւն մի տար, եւ մի խաբիր քո շրթունքներովը։</verse>
				<verse number="29">Մի ասիր. Ինչպէս որ ինձ արաւ, ես էլ իրան այնպէս եմ անելու, այն մարդին հատուցանելու եմ նորա գործքին համեմատ։</verse>
				<verse number="30">Ծոյլ մարդի արտի մօտովն անց կացայ, եւ պակասամիտ մարդի այգիի մօտովը.</verse>
				<verse number="31">Եւ ահա բոլորը փուշեր էին դուրս եկել, նորանց երեսը ծածկել էին եղինճներ, եւ նորա քարի պատը փուլ էր եկած։</verse>
				<verse number="32">Եւ երբոր տեսայ՝ դրի մտքիս մէջ, մտիկ արի եւ խրատ վեր առայ։</verse>
				<verse number="33">Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի տալ պառկել.</verse>
				<verse number="34">Այն ժամանակ քո աղքատութիւնը կգայ իբրեւ ճանապարհորդ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Սորանք էլ են սողոմոնի առակները, որ Յուդայի եզեկիա թագաւորի մարդիկը օրինակեցին։</verse>
				<verse number="2">Աստուծոյ փառքն է բանը ծածկելը. Բայց թագաւորների փառքն է բանը քննելը։</verse>
				<verse number="3">Երկինքը բարձրութիւնով, եւ երկիրը խորութիւնով, եւ թագաւորների սիրտը չի քննուիլ։</verse>
				<verse number="4">Հանիր կղկղանքը արծաթից, եւ ոսկերչի համար անօթ դուրս կգայ։</verse>
				<verse number="5">Դուրս արա թագաւորի առաջից ամբարշտին, եւ նորա աթոռը կհաստատուի արդարութեամբ։</verse>
				<verse number="6">Մի պարծենար թագաւորի առաջին, եւ մեծամեծների տեղը մի կանգնիր։</verse>
				<verse number="7">Որովհետեւ լաւ է որ քեզ ասեն. Վեր բարձրացիր այստեղ, քան թէ քեզ խոնարհեցնեն այն իշխանի առաջին, որին տեսնում են քո աչքերը։</verse>
				<verse number="8">Շուտով կռուի մի գնար, մի գուցէ չիմանաս թէ վերջումը ինչ պիտի անես, երբոր ընկերդ քեզ ամաչեցնէ։</verse>
				<verse number="9">Դատդ վարիր ընկերիդ հետ, բայց գաղտնիքը ուրիշին մի յայտնիր։</verse>
				<verse number="10">Որ մի գուցէ լսողը քեզ անարգէ, եւ վատ անունդ միւս անգամ չգնայ։</verse>
				<verse number="11">Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ։</verse>
				<verse number="12">Ոսկի օղ եւ գոհարեղէն մանեակ է իմաստունի խրատը՝ լսող ականջի համար։</verse>
				<verse number="13">Ինչպէս է ձիւնի պաղութիւնը հունձքի ժամանակին, նոյնն է հաւատարիմ դեսպանն իրան ուղարկողի համար. Նա զուարթացնում է իր տիրոջ հոգին։</verse>
				<verse number="14">Ամպեր եւ քամի՝ բայց առանց անձրեւի՝ այն մարդն է որ պարծենում է դարտակ պարգեւներով։</verse>
				<verse number="15">Երկայնմտութեամբ կհամոզուի իշխանը, եւ կակուղ լեզուն ոսկոր կկոտրէ։</verse>
				<verse number="16">Եթէ մեղր գտնես՝ կեր պէտքիդ չափ. Մի գուցէ նորանից կշտանաս եւ փսխես նորան։</verse>
				<verse number="17">Ոտքդ սակաւ յաճախէ ընկերիդ տունը, մի գուցէ քեզանից կշտանայ եւ զզուէ քեզանից։</verse>
				<verse number="18">Ուռ եւ սուր եւ սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայութիւն է տալիս իր ընկերի դէմ։</verse>
				<verse number="19">Կոտրած ատամ եւ դիւրագլոր ոտք է նեղ օրը անհաւատարիմ մարդի վերայ ապաւինելը։</verse>
				<verse number="20">Ցուրտ օրին զգեստը հանել, կամ բորակի վերայ քացախ ածել է երգեր երգելը տրտում մարդի առաջին։</verse>
				<verse number="21">Եթէ թշնամիդ սոված է՝ հաց տուր նորան, եւ եթէ ծարաւ է՝ ջուր խմեցրու նորան.</verse>
				<verse number="22">Որովհետեւ այսպէս անելով նորա գլխի վերայ կրակի կայծեր կդիզես. Եւ Տէրը քեզ կհատուցանէ։</verse>
				<verse number="23">Հիւսիսային քամին անձրեւ է բերում, եւ խոժոռ դէմքը՝ գաղտախօս լեզու։</verse>
				<verse number="24">Լաւ է բնակուել մի կտուրի անկիւնում, քան թէ կռուասէր կնոջ հետ մեծ տան մէջ։</verse>
				<verse number="25">Պաղ ջուր է ծարաւած սրտի համար բարի լուրը հեռու երկրից։</verse>
				<verse number="26">Պղտորած ակնի եւ քանդուած աղբիւրի նման է ամբարշտի առաջին ընկճուող արդարը։</verse>
				<verse number="27">Շատ մեղր ուտելը լաւ չէ, իր պատիւը որոնելը պատիւ չէ։</verse>
				<verse number="28">Քանդուած անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չէ զսպում իր ոգին։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Ինչպէս ձիւնը ամառը, եւ անձրեւը հունձին՝ այնպէս էլ յիմարին պատիւ չի վայելիլ։</verse>
				<verse number="2">Ինչպէս որ ճնճղուկը թռթռում եւ ծիծեռնակը թռչում է, այնպէս էլ զուր անէծքը չի կատարուիլ։</verse>
				<verse number="3">Խարազանը ձիու համար, եւ սանձը՝ էշի, եւ գաւազանը յիմարների մէջքի համար է։</verse>
				<verse number="4">Մի պատասխանիր յիմարին նորա տխմարութեան համեմատ, մի գուցէ դու էլ նորան նմանես։</verse>
				<verse number="5">Պատասխանիր յիմարին նորա տխմարութեան համեմատ, մի գուցէ իր աչքին իմաստուն երեւայ։</verse>
				<verse number="6">Իր ոտները կտրող եւ վնաս կրող է ով որ յիմարի ձեռքով խօսք ապսպրէ։</verse>
				<verse number="7">Ինչպէս որ սասանում են կաղի ոտները, այնպէս էլ առակը յիմարների բերանումը։</verse>
				<verse number="8">Ինչպէս որ քարն են ծրարում եւ պարսատիկի մէջ շպռտում, այնպէս է եւ յիմարին պատիւ տուողը։</verse>
				<verse number="9">Արբածի ձեռքը մտաւ փուշը, եւ առակը՝ յիմարների բերանը։</verse>
				<verse number="10">Մեծ է ամեն բան ստեղծողը, վարձք է տալիս յիմարին էլ, վարձք է տալիս յանցաւորներին էլ։</verse>
				<verse number="11">Ինչպէս որ շունը ետ է դառնում դէպի իր փսխածը, այնպէս է իր յիմարութիւնը կրկնող յիմարը։</verse>
				<verse number="12">Տեսե՞լ ես մէկ ինքն իր աչքին իմաստուն երեւացող. Յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից։</verse>
				<verse number="13">Ծոյլն ասում է. Ճանապարհին առիւծ կայ, հրապարակների մէջ՝ առիւծ։</verse>
				<verse number="14">Դուռը շուռ է տալիս իր ծղխնիի վերայ, ծոյլն էլ՝ իր անկողնի վերայ։</verse>
				<verse number="15">Ծոյլը իր ձեռքը կկոխէ ամանի մէջը, եւ նորա համար դժուար է նորան ետ տանել իր բերանը։</verse>
				<verse number="16">Ծոյլը իմաստուն է երեւում իր աչքին եօթը խելօք պատասխան տուողից աւելի։</verse>
				<verse number="17">Շունը ականջներիցը բռնում է այն անցաւորը, որ գրգռվում է իրանը չեղած դատի համար։</verse>
				<verse number="18">Ինչպէս մի գիժ որ կրակի կայծեր, նետեր եւ մահ է ցանում,</verse>
				<verse number="19">Այնպէս է այն մարդը որ իր ընկերին խաբում է, եւ ասում. Ահա կատակ եմ անում։</verse>
				<verse number="20">Փայտ չլինելիս կրակը կհանգչի. Եւ քսու չլինելիս կռիւը կդադարէ։</verse>
				<verse number="21">Ինչպէս ածուխը կայծերին, եւ փայտը կրակին, նոյնպէս է կռուարար մարդը վէճ վառելու։</verse>
				<verse number="22">Քսու մարդի խօսքերը քաղցր պատառների պէս են. Նորանք էլ են իջնում փորի ներսերը։</verse>
				<verse number="23">Կղկղանքի արծաթով պատած հողի ամանի պէս են սիրաբորբոք շրթունքը ու չար սիրտը միասին։</verse>
				<verse number="24">Ատեցողը կեղծում է իր շրթունքներովը, եւ սրտումը նենգութիւն է դնում.</verse>
				<verse number="25">Երբոր նա անուշացնէ ձայնը նորան չհաւատաս. Որովհետեւ եօթը գարշելի բան կայ նորա սրտումը։</verse>
				<verse number="26">Թէկուզ՝ ատելութիւնը ծածկուի նենգութեամբ, նորա չարութիւնը կյայտնուի ժողովքի մէջ։</verse>
				<verse number="27">Ով որ փոս փորէ՝ նորա մէջը կընկնի. Եւ ով որ քար գլորէ՝ նա նորա վերայ կդառնայ։</verse>
				<verse number="28">Ստախօս լեզուն ատում է իր ծեծածներին, եւ շողոքորթող բերանը կորուստ է պատճառում։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Մի պարծենար վաղուայ օրովը. Որովհետեւ չգիտես թէ օրը ինչ կծնէ։</verse>
				<verse number="2">Թող քեզ ուրիշը գովէ, եւ ոչ թէ քո բերանը, օտարը՝ եւ ոչ թէ քո շրթունքները։</verse>
				<verse number="3">Ծանր է քարը եւ բեռ ունի աւազը, բայց յիմարի բարկութիւնը երկուսիցն էլ ծանր է։</verse>
				<verse number="4">Բարկութիւնը անգութ է եւ ցասումը հեղեղասաստ. Բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առաջին։</verse>
				<verse number="5">Լաւ է յայտնի յանդիմանութիւնը, քան թէ ծածուկ սէրը։</verse>
				<verse number="6">Անկեղծ են բարեկամի տուած վէրքերը. Բայց առատ են ատողի համբոյրները։</verse>
				<verse number="7">Կուշտ անձը կոխ է տալիս մեղրախորիսխը, բայց սոված անձի համար ամեն լեղի բանը քաղցր է։</verse>
				<verse number="8">Ինչպէս որ իր բոյնիցն թափառական եղած թռչունն է, այնպէս է իր տեղիցը թափառական եղող մարդը։</verse>
				<verse number="9">Իւղն ու խունկը ուրախացնում են սիրտը, նաեւ ընկերի քաղցր խօսքը մտերիմ խրատով։</verse>
				<verse number="10">Քո բարեկամին եւ հօրդ բարեկամին մի ձգիր, եւ եղբօրդ տունը մի գնար քո նեղութեան օրը. լաւ է մօտիկ հարեւանը քան թէ հեռու եղբայրը։</verse>
				<verse number="11">Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին։</verse>
				<verse number="12">Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում՝ վնասվում։</verse>
				<verse number="13">Առ նորա հանդերձը որ երաշխաւոր է դառել օտարին, եւ գրաւ պահիր նորան օտարի փոխարէն։</verse>
				<verse number="14">Ով որ առաւօտանց կանուխ իր դրացիին բարձր ձայնով օրհնէ, սա նորա համար անէծք կհամարուի։</verse>
				<verse number="15">Անդադար ծլծլոցը, անձրեւոտ օրը եւ կռուասէր կինը, իրար նման են։</verse>
				<verse number="16">Ով որ նորան ծածկէ՝ քամի է ծածկում, եւ նորա աջ ձեռքի իւղը ձայն կտայ։</verse>
				<verse number="17">Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը։</verse>
				<verse number="18">Թզենին պահողը կուտէ նորա պտուղը, եւ իր տիրոջ պահպանողը կպատվուի։</verse>
				<verse number="19">Ինչպէս ջրումը երեսն է երեսի դէմ. Այնպէս է սրտի մէջ մարդս մարդի դէմ։</verse>
				<verse number="20">Դժոխքը եւ կորուստը չեն կշտանալ, նոյնպէս չեն կշտանալ եւ մարդիս աչքերը։</verse>
				<verse number="21">Հալոցը արծաթն է փորձում, եւ քուրան ոսկին, նոյնպէս էլ մարդս՝ իրան գովասանող բերանը թող փորձէ։</verse>
				<verse number="22">Եթէ յիմարին թակովը ծեծես կորկոտի հետ սանդի մէջ, նորա յիմարութիւնը նորանից չի հեռանալ։</verse>
				<verse number="23">Լաւ հոգ տար քո ոչխարներին, ուշ դարձրու քո հօտերին։</verse>
				<verse number="24">Որովհետեւ հարստութիւնը մշտնջենաւոր չէ. Եւ թագը տեւո՞ղ է դարէ ցդար։</verse>
				<verse number="25">Կանաչը կբուսնի եւ խոտը կերեւայ, եւ կժողովուին սարերի խոտերը.</verse>
				<verse number="26">Գառները հագուստիդ համար են, եւ դաշտի գինն են նոխազները։</verse>
				<verse number="27">Եւ բաւական այծի կաթ կլինի քեզ կերակրելու եւ տունդ կերակրելու համար, նոյնպէս եւ ապրուստ քո աղախինների համար։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Ամբարիշտը փախչում է առանց մէկի հալածելու, բայց արդարները առիւծի պէս ապահով են։</verse>
				<verse number="2">Երկրի յանցանքի պատճառովը շատ կլինեն նորա իշխանները. Բայց իմաստուն եւ բանիբուն մարդի միջոցովը նա երկար կդիմանայ։</verse>
				<verse number="3">Մի մարդ որ չքաւոր է եւ նեղում է աղքատներին՝ նա հեղեղակոծ անձրեւ է, որ հաց չունի։</verse>
				<verse number="4">Օրէնքը ձգողները կգովեն ամբարիշտներին, բայց օրէնքը պահողները կզայրանան նորանց։</verse>
				<verse number="5">Չար մարդիկն իրաւունքը չեն հասկանալ, բայց Տիրոջը խնդրողները բոլոր բաները կհասկանան։</verse>
				<verse number="6">Լաւ է իր ուղղութեան մէջ գնացող աղքատը քան թէ ծուռ ճանապարհների տէր մարդը թէեւ հարուստ լինի։</verse>
				<verse number="7">Օրէնքը պահողը իմաստուն որդի է, բայց շռայլների բարեկամը կամաչեցնէ իր հօրը։</verse>
				<verse number="8">Իր ստացուածքը տոկոսիքով ու վաշխով շատացնողը, աղքատներին ողորմողի համար է ժողովում նորան։</verse>
				<verse number="9">Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է։</verse>
				<verse number="10">Ով որ մոլորեցնէ ուղիղներին չար ճանապարհում, ինքը մէջը կընկնի. բայց արդարները բարիք պիտի ժառանգեն։</verse>
				<verse number="11">Հարուստ մարդը իմաստուն է երեւում իր աչքին, բայց գիտուն աղքատը նորան կքննէ.</verse>
				<verse number="12">Արդարները ուրախանալիս փառքը մեծ կլինի. Բայց անզգամները բարձրանալիս մարդ կթագչուի։</verse>
				<verse number="13">Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կգտնէ։</verse>
				<verse number="14">Երանի՜ այն մարդին որ միշտ երկիւղ ունի. բայց իր սիրտը խստացնողը չարիքի մէջ կընկնի։</verse>
				<verse number="15">Մռնչող առիւծ եւ սոված արջ է աղքատ ժողովրդի վերայ իշխող ամբարիշտը։</verse>
				<verse number="16">Խոհեմութիւնը պակաս իշխանի զրկանքը շատ կլինի. Իսկ ագահութիւնն ատողը օրերը կերկարացնէ։</verse>
				<verse number="17">Մարդասպանութեան համար տանջուող մարդը մինչեւ գուբը կփախչի. Թող նորան չբռնեն։</verse>
				<verse number="18">Կատարելութեամբ վարուողը կփրկուի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մէկումը վայր կընկնի։</verse>
				<verse number="19">Ով որ իր երկիրը գործէ հացով կկշտանայ, եւ դատարկ մարդկանց հետեւողը կկշտանայ աղքատութիւնով։</verse>
				<verse number="20">Հաւատարիմ մարդի օրհնութիւնները շատ են, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնալ։</verse>
				<verse number="21">Երեսպաշտութիւնը լաւ չէ, բայց մի պատառ հացի համար յանցանք է գործում մարդ։</verse>
				<verse number="22">Հարստանալու է շտապում չարաչք մարդը, բայց չգիտէ թէ կարօտութիւն պիտի գայ իր վերայ։</verse>
				<verse number="23">Մարդ յանդիմանողը վերջը շնորհք կգտնէ աւելի քան թէ լեզուովը շողոքորթողը։</verse>
				<verse number="24">Ով որ իր հօրն ու մօրը կողոպտէ ասելով թէ Մեղք չէ, նա ապականիչ մարդի ընկերն է։</verse>
				<verse number="25">Հպարտ սիրտ ունեցողը կռիւ կգրգռէ, բայց Տիրոջն ապաւինողը կպարարտանայ։</verse>
				<verse number="26">Իր սրտին ապաւինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը կպրծնի։</verse>
				<verse number="27">Ով որ աղքատին տայ՝ կարօտ չի լինիլ. Բայց ով որ աչքերը թագցնէ՝ շատ անէծքներ կան նորա համար։</verse>
				<verse number="28">Ամբարիշտները բարձրանալիս մարդ կթագչուի, եւ երբոր նորանք փչանան, արդարները կշատանան։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Յանդիմանութիւններ ստացող մարդը՝ եթէ իր պարանոցը խստացնէ, յանկարծ կջարդուի եւ բժշկութիւն չի գտնիլ։</verse>
				<verse number="2">Արդարները շատանալիս ժողովուրդը կուրախանայ, բայց երբոր ամբարիշտը իշխէ, ժողովուրդը կհեծէ։</verse>
				<verse number="3">Իմաստութիւն սիրող մարդը կուրախացնէ իր հօրը, բայց պոռնիկների ընկեր եղողը ստացուածքը կփչացնէ։</verse>
				<verse number="4">Թագաւորը արդարութեամբ կհաստատէ երկիրը, բայց կաշառակեր մարդը նորան կքանդէ։</verse>
				<verse number="5">Իր ընկերին շողոքորթող մարդը որոգայթ է լարում նորա քայլերի համար։</verse>
				<verse number="6">Չար մարդի յանցանքումը որոգայթ կայ, բայց արդարը ցնծում է եւ ուրախանում։</verse>
				<verse number="7">Արդարը գիտէ աղքատների դատը, բայց անզգամ մարդը գիտութիւն չունի։</verse>
				<verse number="8">Ծաղր անող մարդիկը քաղաք տակն ու վերայ կանեն, բայց իմաստունները բարկութիւնը կհանգստացնեն։</verse>
				<verse number="9">Իմաստուն մարդը յիմարի հետ վիճելիս, թէ բարկանայ թէ ծիծաղի՝ հանգիստ չի լինիլ։</verse>
				<verse number="10">Արիւնահեղ մարդիկը կատեն կատարեալին, բայց ուղիղները նորան կորոնեն։</verse>
				<verse number="11">Յիմարն իր սրտինը բոլորը դուրս կտայ, բայց իմաստունը նորան ետ է պահում։</verse>
				<verse number="12">Մէկ իշխան որ սուտ խօսքերի ականջ է դնում, նորա բոլոր սպասաւորները չար կլինեն։</verse>
				<verse number="13">Աղքատը եւ բռնաւորը հանդիպում են իրար. Բայց երկուսին էլ աչքի լոյսը տուողը Տէրն է։</verse>
				<verse number="14">Այն թագաւորը որ աղքատներին դատում է արդարութեամբ, նորա աթոռը յաւիտեան կմնայ։</verse>
				<verse number="15">Գաւազանը եւ յանդիմանութիւնը իմաստութիւն կտայ, բայց բաց ընկած տղան անարգանք կբերէ իր մօր համար։</verse>
				<verse number="16">Անզգամները շատանալիս յանցանքը կշատանայ, բայց արդարները կտեսնեն նորանց վայր ընկնելը։</verse>
				<verse number="17">Խրատիր որդիիդ, եւ նա էլ քեզ կհանգստացնէ. Եւ սփոփանք կպատճառէ քո հոգիին։</verse>
				<verse number="18">Առանց մարգարէութեան ժողովուրդը կվայրենանայ. Բայց ով որ օրէնքը պահէ՝ երանի՜ նորան։</verse>
				<verse number="19">Խօսքերով չի խրատուիլ այն ծառան, որ հասկանում է բայց չէ պատասխանում։</verse>
				<verse number="20">Իր խօսքերի մէջ շտապող մարդ տեսա՞ր. յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից։</verse>
				<verse number="21">Ով որ իր ծառային մանկութիւնիցը փափուկ պահէ, այն ծառան յետոյ որդի կդառնայ։</verse>
				<verse number="22">Բարկացող մարդը կռիւ կհնարէ, եւ ցասկոտ մարդը շատ յանցանք կունենայ։</verse>
				<verse number="23">Մարդիս ամբարտաւանութիւնը նորան կկործանէ, բայց հեզահոգին փառք կստանայ։</verse>
				<verse number="24">Գողի հետ վարուողը իր անձն է ատում. նա երդումը անելուց յետոյ էլ բան չի յայտնիլ։</verse>
				<verse number="25">Մարդի վախը որոգայթի մէջ կգցէ, բայց Տիրոջն ապաւինողը կապաստանուի։</verse>
				<verse number="26">Շատերը կորոնեն իշխանի երեսը, բայց մարդիս իրաւունքը Տէրիցն է։</verse>
				<verse number="27">Անօրէն մարդը զզուելի է արդարներին, բայց ամբարշտի համար զզուելի է ուղիղ վարուողը։</verse>
			</chapter>
			<chapter number="30">
				<verse number="1">Յակէեան Ագուրի խօսքերը. Այսինքն այն մարգարէական պատգամը, որ նա ասեց Իթիէլին, Իթիէլին եւ Ուքալին։</verse>
				<verse number="2">Յիրաւի ես ամեն մարդից աւելի թանձրամիտ եմ, եւ մարդկային խոհեմութիւն չունիմ.</verse>
				<verse number="3">Եւ իմաստութիւն չեմ սովորել, եւ Ամենասուրբի գիտութիւնը չգիտեմ։</verse>
				<verse number="4">Ո՞վ վեր ելաւ երկինքը եւ իջաւ, ո՞վ ժողովեց քամին իր բուռերի մէջ. Ո՞վ ծրարեց ջուրը հանդերձումը, ո՞վ հաստատեց երկրիս բոլոր ծայրերը. Ի՞նչ է նորա անունը, եւ ի՞նչ է նորա որդիի անունը. Արդեօք գիտե՞ս։</verse>
				<verse number="5">Աստուծոյ ամեն խօսքերը մաքրուած են. նա ասպար է իրան ապաւինողների համար։</verse>
				<verse number="6">Չաւելացնես նորա խօսքերի վերայ, որ մի գուցէ քեզ յանդիմանէ, եւ դու ստախօս երեւաս։</verse>
				<verse number="7">Քեզանից երկու բան եմ խնդրում, ինձանից մի արգիլեր ես դեռ չմեռած.</verse>
				<verse number="8">Ունայն եւ սուտ խօսքը հեռացրու ինձանից, աղքատութիւն կամ հարստութիւն ինձ մի տար, ինձ համար որոշուած հացովը կերակրիր ինձ։</verse>
				<verse number="9">Չլինի որ կշտանամ եւ քեզ ուրանամ, եւ ասեմ՝ Ո՞վ է Տէրը. Եւ չլինի որ չքաւորանամ եւ գողանամ, եւ զուր յիշեմ իմ Աստուծոյ անունը։</verse>
				<verse number="10">Մի ծառայից իր Տիրոջ մօտ մի՛ բամբասիր, որ քեզ չանիծէ եւ դու յանցաւոր գտնուիս։</verse>
				<verse number="11">Ազգ կայ որ անիծում է իր հօրը, եւ իր մօրը չէ օրհնում։</verse>
				<verse number="12">Ազգ կայ որ իր աչքին մաքուր է երեւում, բայց իր աղբիցը չէ մաքրուած։</verse>
				<verse number="13">Ազգ կայ որ աչքերը շատ բարձր են, եւ նորա արտեւանունքները վեր վեր են գնում։</verse>
				<verse number="14">Ազգ կայ, որի ատամները սուրեր են, որի ժանիքները դանակներ են, որ աղքատներին ուտէ երկրիս վերայից, եւ տնանկներին՝ մարդկանց միջիցը։</verse>
				<verse number="15">Տզրուկը երկու աղջիկ ունի, որոնք են՝ տուր տուր. Նոյնպէս եւ երեք են որ չեն կշտանում, եւ չորս են որ չեն ասիլ Հերիք է.</verse>
				<verse number="16">Գերեզմանը եւ ամուլ արգանդը, երկիրը որ ջրով չի կշտանալ, եւ կրակը որ չի ասիլ Հերիք։</verse>
				<verse number="17">Այն աչքը որ իր հօրը կծաղրէ եւ կանարգէ իր մօրը հնազանդել, նորան պիտի փորեն ձորի ագռաւները, եւ նորան պիտի ուտեն արծիւի ձագերը։</verse>
				<verse number="18">Երեք բան կայ որ ինձ համար զարմանալի են, եւ չորսը՝ որոնց չեմ հասկանում.</verse>
				<verse number="19">Արծիւի ճանապարհը երկնքի երեսին, օձի ճանապարհը ապառաժի վերայ, ծովի մէջ նաւի ճանապարհը, եւ մարդիս ճանապարհը աղջկայ մօտ։</verse>
				<verse number="20">Այնպէս է շնացող կնոջ ճանապարհը. Ուտում է եւ բերանը սրբում, եւ ասում. Չար բան չեմ արել։</verse>
				<verse number="21">Երեք բանի տակին դողում է երկիրը, եւ չորս բան կայ, որոնց նա չէ կարող տանել.</verse>
				<verse number="22">Ծառան՝ երբոր թագաւորէ, եւ յիմարը՝ երբոր հացով կշտանայ.</verse>
				<verse number="23">Ատելի կինը՝ երբոր ամուսնանայ, եւ աղախինը՝ երբոր իր տիկնոջը ժառանգ դառնայ։</verse>
				<verse number="24">Չորս բան կայ, որ երկրի փոքրերն են, բայց իմաստուններից իմաստուն են.</verse>
				<verse number="25">Մրջիւնները որ մի զօրաւոր ժողովուրդ չեն, բայց իրանց հացը ամառն են պատրաստում։</verse>
				<verse number="26">Ճագարները որ մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրանց տունը ապառաժումն են շինում։</verse>
				<verse number="27">Մարախները թագաւոր չունին, բայց գունդ գունդ դուրս են գալիս ամենքը։</verse>
				<verse number="28">Մողէսը կպչում է ձեռքերովը պատերին, բայց թագաւորական պալատներումն է նա։</verse>
				<verse number="29">Երեք են որ գեղեցիկ են գնում, եւ չորս են, որ գեղեցիկ ընթացք ունին.</verse>
				<verse number="30">Առիւծը որ գազաններից զօրաւորն է, եւ ոչ մի բանի երեսից ետ չի դառնալ։</verse>
				<verse number="31">Միջապինդը, եւ նոխազը, եւ թագաւորը որի զօրքը իր հետն է։</verse>
				<verse number="32">Եթէ յիմարութիւն արիր հպարտանալովդ, կամ եթէ մի չար բան մտածեցիր՝ ձեռքդ դիր բերանիդ.</verse>
				<verse number="33">Որովհետեւ կաթի ծեծելուց կոգի դուրս կգայ, եւ քիթը ծեծելուց արիւն դուրս կգայ. Եւ բարկութիւնը գրգռելուց կռիւ դուրս կգայ։</verse>
			</chapter>
			<chapter number="31">
				<verse number="1">Լեմուէլ թագաւորի խօսքերը, այն պատգամը որով նորան խրատեց իր մայրը.</verse>
				<verse number="2">Ի՞նչ ասեմ, որդիս. Ի՞նչ, ով հարազատ որդիս. Ի՞նչ, ով իմ ուխտերի որդին.</verse>
				<verse number="3">Քո զօրութիւնը մի տար կնիկներին, ոչ էլ քո ճանապարհները այն կանանցը, որ փչացնում են թագաւորներին։</verse>
				<verse number="4">Ով Լեմուէլ, թագաւորների բանը չէ՝ թագաւորների բանը չէ գինի խմելը, եւ ոչ էլ իշխաններինը՝ թէ ո՞ւր է օղին։</verse>
				<verse number="5">Եթէ ոչ՝ կխմէ եւ կմոռանայ օրէնքը, եւ կծռէ ամեն տառապեալի դատը։</verse>
				<verse number="6">Օղին կորչողին տուէք, եւ գինին՝ դառնահոգիներին.</verse>
				<verse number="7">Թող խմէ եւ մոռանայ իր աղքատութիւնը, եւ իր տառապանքը այլ եւս չյիշէ։</verse>
				<verse number="8">Դու բերանդ բաց համրի համար, եւ ամեն անխնամների դատի համար։</verse>
				<verse number="9">Բաց բերանդ, դատիր արդարութեամբ, եւ տես աղքատի եւ տնանկի դատը։</verse>
				<verse number="10">Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. Նորա գինը աւելի է քան թէ գոհարները։</verse>
				<verse number="11">Նորա վերայ վստահ է իր մարդի սիրտը, եւ շահի կարօտութիւն չի լինիլ։</verse>
				<verse number="12">Նա նորան բարիք կհատուցանէ եւ ոչ թէ չարիք, իր կեանքի բոլոր օրերումը։</verse>
				<verse number="13">Նա կորոնէ բուրդ եւ քթան, եւ կգործէ իր ձեռքի յօժարութեամբը.</verse>
				<verse number="14">Նա վաճառականի նաւերին կնմանուի, հեռուից կգայ նորա հացը։</verse>
				<verse number="15">Նա դեռ գիշերն է վեր կենում եւ իր տան կերակուրը տալիս, եւ իր աղախիններին՝ բաժինը։</verse>
				<verse number="16">Արտի վերայ է մտածում եւ նորան ծախու առնում, իր ձեռքի արդիւնքիցը այգի է տնկում։</verse>
				<verse number="17">Իր մէջքը պնդացնում է զօրութիւնով, եւ զօրացնում է իր բազուկները։</verse>
				<verse number="18">Նա ճաշակում է, որ իր աշխատանքը լաւ է. Նորա ճրագը գիշերը չէ հանգչում։</verse>
				<verse number="19">Նա իր ձեռքը մեկնում է իլիկին, եւ իր ափովը՝ ճախարակը բռնում։</verse>
				<verse number="20">Նա իր ձեռքը տարածում է դէպի աղքատը, եւ ձեռքը մեկնում է տնանկին։</verse>
				<verse number="21">Նա չէ վախենում ձիւնից իր տան համար, որովհետեւ բոլոր ընտանիքը կրկնահանդերձ են հագած։</verse>
				<verse number="22">Նա ծածկոցներ է շինում իր համար, նորա հանդերձները բեհեզ է եւ ծիրանի։</verse>
				<verse number="23">Նորա մարդը յայտնի է դռներումը, երբոր նստում է երկրի ծերերի հետ։</verse>
				<verse number="24">Նա կտաւ է շինում եւ ծախում, եւ գօտի է տալիս վաճառականին.</verse>
				<verse number="25">Փառք եւ պատիւ է նորա հանդերձը, եւ ուրախ է ապագայ օրուայ համար։</verse>
				<verse number="26">Նա իր բերանը բանում է իմաստութիւնով, եւ նորա լեզուի վերայ շնորհալի օրէնք կայ։</verse>
				<verse number="27">Նա մտիկ է անում իր տան ընթացքին, եւ ծոյլ ծոյլ չէ ուտում հացը։</verse>
				<verse number="28">Նորա որդիքը կանգնում են եւ նորան երանի տալիս, նորա մարդը կանգնում է եւ գովասանում նորան.</verse>
				<verse number="29">Շատ աղջիկներ են առաքինութիւն գործել, բայց դու նորանց ամենիցն էլ գերազանց եղար.</verse>
				<verse number="30">Սուտ է վայելչութիւնը, եւ ունայն՝ գեղեցկութիւնը. Այն կինը որ վախենում է Տէրիցը՝ նա կգովուի։</verse>
				<verse number="31">Տուէք նորան իր ձեռքի արդիւնքիցը, եւ նորա գործերը գովեն նորան դռներումը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="21">
			<chapter number="1">
				<verse number="1">Երուսաղէմում թագաւոր՝ Դաւիթի որդի Ժողովողի խօսքերը.</verse>
				<verse number="2">Ունայնութիւն ունայնութեանց՝ ասեց Ժողովողը, ունայնութիւն ունայնութեանց, բոլորը ունայն է։</verse>
				<verse number="3">Ի՞նչ օգուտ ունի մարդս իր բոլոր տառապանքիցը, որ քաշում է արեգակի տակին։</verse>
				<verse number="4">Մի ազգ գնում է, եւ մի ազգ գալիս է, բայց երկիրը յաւիտեան կանգնած կայ։</verse>
				<verse number="5">Եւ արեգակը ծագում է եւ արեգակը մար մտնում, եւ դէպի իր տեղը շտապում՝ եւ այնտեղ էլի ծագում։</verse>
				<verse number="6">Քամի գնում է դէպի հարաւ եւ դառնում դէպի հիւսիս, դառնում դառնում գնում է, եւ իր դարձուածքներովը դարձեալ ետ է գալիս քամին։</verse>
				<verse number="7">Ամեն գետերը գնում են ծովը, բայց ծովը չէ լցվում. Այնտեղը ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են դառնում որ գնան։</verse>
				<verse number="8">Ամեն խօսքերը տկար են, մարդ չէ կարող ասել. աչքը չէ կշտանում տեսնելուց, եւ ականջը չէ լցվում լսելուց։</verse>
				<verse number="9">Ինչ որ եղել էր, նա էլ կլինի. Եւ ինչ որ արուած էր, նա էլ կանուի. Եւ արեգակի տակին բնաւ մի նորա բան չկայ։</verse>
				<verse number="10">Կա՞յ արեօք մի այնպիսի բան, որի համար ասուի թէ սա նոր է. Արդէն հին դարերից եղած է նա, որ մեզանից առաջ եղել են։</verse>
				<verse number="11">Առաջինների յիշատակը չկայ. Նաեւ այն յետինների համար էլ, որ գալու են՝ յիշատակ չէ լինելու նորանց մօտ, որ յետոյ են գալու։</verse>
				<verse number="12">Ես Ժողովողս թագաւոր էի Իսրայէլի վերայ Երուսաղէմումը։</verse>
				<verse number="13">Եւ իմ սիրտը տուի, որ որոնեմ եւ քննեմ իմաստութեամբ ամեն ինչ որ գործվում է երկնքի տակ. Սա մի չարաչար զբաղմունք է, որ Աստուած տուել է մարդկանց որդիներին, որ նորանով զբաղուին։</verse>
				<verse number="14">Ես տեսայ այն բոլոր գործերը՝ երկնքի տակ գործուած. Եւ ահա բոլորն ունայն էր, քամիի աշխատանք՝՝ էր։</verse>
				<verse number="15">Ծուռը կարող չէ ուղղուիլ, եւ պակասնորդը կարող չէ հաշուիլ։</verse>
				<verse number="16">Ես խօսեցի իմ սրտի հետ եւ ասեցի. Ահա ես մեծ եմ եւ իմաստութիւնով աւելի հարուստ՝ քան թէ Երուսաղէմումն ինձանից առաջ բոլոր եղածները. Եւ իմ սիրտը շատ իմաստութիւն եւ գիտութիւն է տեսել։</verse>
				<verse number="17">Ես իմ սիրտը տուի իմաստութիւն հասկանալու, եւ գիժութիւնն ու յիմարութիւնն հասկանալու. Հասկացի որ սա էլ է եղել քամիի աշխատանք։</verse>
				<verse number="18">Որովհետեւ շատ իմաստութեան հետ շատ տրտմութիւն կայ, եւ գիտութիւն աւելացնողը վիշտն էլ է աւելացնում։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Ես սրտումս ասեցի. Մի եկ քեզ փորձեմ ուրախութիւնով, եւ բարիք էլ վայելիր. Բայց ահա սա էլ էր ունայն։</verse>
				<verse number="2">Ծիծաղին ասեցի. Դու յիմար ես. Եւ ուրախութեանը՝ Դա ի՞նչ ես անում։</verse>
				<verse number="3">Սրտիս մէջ մտածեցի, որ մարմինս գինիով զուարթացնեմ, եւ՝ սիրտս իմաստութեամբ վարուելով յիմարութիւնն էլ բռնեմ, մինչեւ որ տեսնեմ թէ ինչ է մարդկանց որդիների բարին, որ անում են երկնքի տակին իրանց կեանքի քիչ օրերումը։</verse>
				<verse number="4">Ես մեծացրի իմ գործերը՝ ինձ համար տուներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի.</verse>
				<verse number="5">Այգիներ եւ դրախտներ շինեցի, եւ նորանց մէջ ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի.</verse>
				<verse number="6">Ինձ համար ջրի աւազաններ շինեցի, որ նորանցից ոռոգուի ծառաստանի անտառը։</verse>
				<verse number="7">Ծառաներ եւ աղախիններ ստացի, նաեւ ընդոծիններ ունեցայ, եւ շատ արջառներ եւ հօտեր ունեցայ, ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի։</verse>
				<verse number="8">Ինձ համար գանձեցի արծաթ եւ ոսկի, եւ թագաւորական ու գաւառական սեփականութիւններ. Ինձ համար երգիչներ եւ երգչուհիներ դրի, եւ մարդկանց որդիների զուարճութիւնները, դշխոյ եւ դշխոներ։</verse>
				<verse number="9">Եւ մեծացի ու բարգաւաճեցի ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի. Նաեւ իմաստութիւնս կար ինձ մօտ։</verse>
				<verse number="10">Եւ ամեն ինչ որ աչքերս պահանջում էին՝ նորանցից չարգիլեցի, սիրտս չզրկեցի ոչ մի ուրախութիւնից, որովհետեւ սիրտս ուրախացաւ իմ բոլոր աշխատանքներիցը, եւ սա էր իմ բաժինը իմ աշխատանքիցը։</verse>
				<verse number="11">Եւ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին, եւ այն աշխատանքիս, որ աշխատելով արել էի. Եւ ահա բոլորն ունայն էր եւ քամիի աշխատանք. Եւ արեգակի տակին մի օգուտ չկայ։</verse>
				<verse number="12">Եւ ես ուշս դարձրի իմաստութիւնը տեսնելու, նաեւ յիմարութիւնը եւ անմտութիւնը. Որովհետեւ ի՞նչ է այն մարդը, որ թագաւորից յետոյ գալու է, նա արդէն արել է սորա անելիքը։</verse>
				<verse number="13">Եւ ես տեսայ որ իմաստութիւնը աւելի օգուտ ունի յիմարութիւնից. Որքան որ լոյսը աւելի օգուտ ունի խաւարիցը։</verse>
				<verse number="14">Իմաստունի աչքերը իր գլխին են. Բայց յիմարը խաւարումն է գնում. Եւ ես էլ իմացի, որ ինչ որ մէկին է պատահում, պատահում է ամենքին։</verse>
				<verse number="15">Եւ ես ասեցի իմ սրտումը. Ինչպէս որ յիմարին է պատահում, ինձ էլ է պատահելու. Ուրեմն էլ ի՞նչու համար ես իմաստուն եղայ։ Եւ իմ սրտումն ասեցի թէ Սա էլ է ունայն։</verse>
				<verse number="16">Նորա համար որ յաւիտեան չեն յիշում իմաստունին էլ յիմարին պէս. Որովհետեւ ապագայ օրերումն արդէն բոլորը մոռացուած կլինի. Եւ ո՜հ իմաստունը մեռնում է յիմարի հետ։</verse>
				<verse number="17">Եւ ես ատեցի կեանքը, որովհետեւ զզուելի էին ինձ համար արեգակի տակին եղած գործերը. Որովհետեւ ամենը ունայն է եւ քամիի աշխատանք։</verse>
				<verse number="18">Եւ ես ատեցի արեգակի տակին աշխատած աշխատանքս, որ թողելու եմ ինձանից յետոյ եկող մարդի համար։</verse>
				<verse number="19">Եւ ո՞վ գիտէ, թէ նա իմաստուն կլինի թէ յիմար. Սակայն նա տիրելու է իմ բոլոր աշխատանքին, որ աշխատեցի եւ որի մէջ իմաստութիւն ցոյց տուի արեգակի տակին. Սա էլ է ունայն։</verse>
				<verse number="20">Եւ ես ետ դարձայ, որ սրտիս յոյսը կտրեմ արեգակի տակին աշխատած բոլոր աշխատանքիցս։</verse>
				<verse number="21">Որովհետեւ մարդ կայ արեգակի տակին, որի գործքը իմաստութեամբ, գիտութեամբ եւ յաջողութեամբ է, բայց նա այս բաները պիտի իբրեւ բաժին տայ սորանցում չաշխատող մարդին։ Սա էլ է ունայն եւ մի մեծ չարիք։</verse>
				<verse number="22">Որովհետեւ ի՞նչ է մնում մարդիս համար իր բոլոր աշխատանքիցը, եւ իր սրտի տանջանքիցը, որ նա աշխատեց արեգակի տակին։</verse>
				<verse number="23">Որովհետեւ նորա բոլոր օրերը վիշտեր՝ եւ նորա գործքը տրտմութիւն են. Նորա սիրտը գիշերն էլ չէ հանգիստ. Սա էլ է ունայն։</verse>
				<verse number="24">Սորանից լաւ բան չկայ մարդիս համար, որ ուտէ եւ խմէ, եւ իր աշխատանքովը սիրտը զուարճացնէ. Բայց ես սա էլ տեսայ, որ այդ բանը Աստուծոյ ձեռքիցն է լինում։</verse>
				<verse number="25">Որովհետեւ ո՞վ է կարող ուտել եւ ո՞վ է կարող վայելել առանց նորան՝՝։</verse>
				<verse number="26">Որովհետեւ այն մարդին, որ հաճելի է նորա առաջին, նա տալիս է իմաստութիւն, գիտութիւն եւ ուրախութիւն. Բայց մեղաւորին տալիս է զբաղմունք, որ նա ժողովէ եւ գանձէ, եւ տայ Աստուծոյ առաջին հաճելի եղողին։ Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Ամեն բանի ժամանակ կայ. Եւ ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան։</verse>
				<verse number="2">Ծնելու ժամանակ, եւ մեռնելու ժամանակ. Տնկելու ժամանակ, եւ տնկածը պոկելու ժամանակ.</verse>
				<verse number="3">Սպանելու ժամանակ, եւ բժշկելու ժամանա. Քանդելու ժամանակ, եւ շինելու ժամանակ.</verse>
				<verse number="4">Լալու ժամանակ, եւ ծիծաղելու ժամանակ. Սգալու ժամանակ, եւ պարելու ժամանակ.</verse>
				<verse number="5">Քարեր դէն գցելու ժամանակ, եւ քարեր ժողովելու ժամանակ. Գրկելու ժամանա, եւ գրկելուց հեռանալու ժամանակ.</verse>
				<verse number="6">Որոնելու ժամանակ, եւ կորցնելու ժամանակ. Պահելու ժամանակ, եւ դէն գցելու ժամանակ.</verse>
				<verse number="7">Պատառելու ժամանակ, եւ կարելու ժամանակ. լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ.</verse>
				<verse number="8">Սիրելու ժամանակ, եւ ատելու ժամանակ. Պատերազմի ժամանակ, եւ խաղաղութեան ժամանակ։</verse>
				<verse number="9">Ի՞նչ օգուտ ունի նա, որ գործում է, իր քաշած աշխատանքիցը։</verse>
				<verse number="10">Տեսայ այն զբաղմունքը որ Աստուած տուել է մարդկանց որդիներին, որ նորանով զբաղուին։</verse>
				<verse number="11">Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. Բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը։</verse>
				<verse number="12">Իմացել եմ, որ նորանցում մի աւելի լաւ բան չկայ քան թէ լաւութիւն անելը իր կեանքում։</verse>
				<verse number="13">Ու նաեւ որ ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. Դա Աստուծոյ պարգեւն է։</verse>
				<verse number="14">Իմացել եմ, որ ամեն ինչ որ Աստուած անում է, այն յաւիտենական է, նորա վերայ չի աւելացնուիլ, եւ նորանից չի պակասեցնուիլ, եւ Աստուած արել է որ վախենան նորա երեսիցը։</verse>
				<verse number="15">Ինչ որ կայ, այն արդէն կար. Եւ ինչ որ լինելու է, այն արդէն եղած է, եւ Աստուած կորոնէ անցկացածը։</verse>
				<verse number="16">Եւ էլի տեսայ արեգակի տակին դատի տեղը, որ անզգամութիւն կար այնտեղ. Եւ արդարութեան տեղը՝ որ այնտեղ անզգամութիւն կար։</verse>
				<verse number="17">Ես ասեցի իմ սրտումը. Արդարին եւ ամբարշտին Աստուած է դատում. Որովհետեւ ամեն ձեռնարկութեան ժամանակ կայ, եւ ամեն բանի համար՝ որ լինում է այնտեղ։</verse>
				<verse number="18">Ես ասեցի իմ սրտումը. Սա մարդկանց որդիների համար է, որ Աստուած փորձէ նորանց, որ տեսնեն թէ իրանք անասուններ են ինքն ըստ ինքեան։</verse>
				<verse number="19">Նորա համար որ մարդկանց որդիների պատահածը եւ անասուններին պատահածը, նորանց պատահածը մէկ է։ Ինչպէս սա է մեռնում, նոյնպէս էլ մեռնում է նա. Եւ ամենքի շունչը մէկ է. Եւ մարդս անասունից մի առաւելութիւն չունի. Որովհետեւ ամենն էլ ունայն է։</verse>
				<verse number="20">Ամենը գնում է մէկ տեղ, ամենը հողից է եղել եւ ամենը հող է դառնալու։</verse>
				<verse number="21">Ո՞վ գիտէ թէ մարդկանց որդիների հոգին վերեւ է գնում, եւ անասունի ոգին ցած է գնում գետինը։</verse>
				<verse number="22">Եւ ես տեսայ որ նորանից աւելի լաւութիւն չկայ, որ մարդ ուրախանայ իր գործքովը, որովհետեւ նորա բաժինը դա է. որովհետեւ ո՞վ պիտի տանէ նորան որ տեսնէ, թէ իրանից յետոյ ինչ է լինելու։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ ես դարձայ եւ տեսայ արեգակի տակին եղած բոլոր զրկանքները. Եւ ահա զրկուածների արտասուք կար, բայց մխիթարող չունէին. Եւ նորանց զրկողների ձեռքից բռնութիւն կար, բայց իրանք մխիթարող չունէին։</verse>
				<verse number="2">Եւ ես գովեցի այն մեռածներին, որ արդէն մեռել էին, աւելի քան թէ այն ապրողներին որ հիմա դեռ ապրում են։</verse>
				<verse number="3">Բայց այն երկուսից էլ լաւագոյն է նա որ չէ եղել, որ չէ տեսել արեգակի տակին գործուող չարութիւնը։</verse>
				<verse number="4">Եւ ես տեսայ բոլոր աշխատութիւնը եւ բոլոր յաջող գործքը, որի համար մարդս նախանձում է իր ընկերին։ Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։</verse>
				<verse number="5">Անմիտը իր ձեռքերը գրկում է եւ իր միսն ուտում։</verse>
				<verse number="6">Աւելի լաւ է մի բուռ լիքը հանգստութիւնով քան թէ երկու ափերը լիքը՝ աշխատութիւնով եւ չարաչար հոգսերով։</verse>
				<verse number="7">Եւ ես ետ դարձայ ու տեսայ արեգակի տակին ունայնութիւնը։</verse>
				<verse number="8">Մէկը կայ որ մի երկրորդ չունի, ոչ որդի ունի եւ ոչ եղբայր. Բայց նորա զբաղմունքը վերջ չունի. Նաեւ աչքը չէ կշտանում հարստութիւնով, եւ չէ ասում, թէ Որի՞ համար եմ ես աշխատում եւ զրկում իմ հոգիին բարիքից. Սա էլ է ունայն, եւ չար տանջանք։</verse>
				<verse number="9">Երկուսը լաւ է քան թէ մէկը. Որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը։</verse>
				<verse number="10">Որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կկացնէ. Բայց վա՜յ մէկին որ ընկնի, եւ մի երկրորդ չկայ որ նորան կանգնեցնէ։</verse>
				<verse number="11">Եւ երբոր երկուսը միասին քնեն՝ կտաքանան. Բայց մէկը ի՞նչպէս կտաքանայ։</verse>
				<verse number="12">Եւ եթէ մէկը նորան բռնութիւն անէ, երկուսը նորա դէմ կկանգնեն. Եւ երեքպատիկ թելը շուտով չի կտրուիլ։</verse>
				<verse number="13">Լաւ է մի աղքատ եւ իմաստուն երեխան քան թէ ծեր եւ անմիտ թագաւորը, որ այլ եւս չգիտէ լուսաւորուիլ։</verse>
				<verse number="14">Որովհետեւ նա կալանաւորների տնիցը դուրս է գալիս որ թագաւորէ, իսկ սա իր թագաւորութիւնովն անգամ ծնուած՝ աղքատ է.</verse>
				<verse number="15">Ես տեսայ արեգակի տակին ման եկող բոլոր ապրողներին այն երեխայի, այսինքն այն երկրորդի հետ, որ պիտի կանգնէ նորա տեղը։</verse>
				<verse number="16">Ծայր չկայ այն բոլոր ժողովրդին՝ այն ամենին, որ նորանցից առաջ էին, նորանցից ետիններն էլ նորանով չեն ուրախանալու. Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Զգոյշ եղիր ոտքիդ համար, երբոր գնաս Աստուծոյ տունը. Եւ մօտեցիր աւելի լսելու համար, քան թէ մատուցանելու յիմարների զոհը. Որովհետեւ նորանք չգիտեն որ չարութիւն են անում։</verse>
				<verse number="2">Մի շտապիր լեզուովդ, եւ սիրտդ շուտով բան չարտասանէ Աստուծոյ առաջին, որովհետեւ Աստուած երկնքումն է եւ դու երկրի վերայ. Սորա համար թող խօսքերդ քիչ լինին։</verse>
				<verse number="3">Որովհետեւ երազը գալիս է զբաղմունքի շատութիւնից, եւ յիմարի ձայնը՝ շատախօսութիւնից։</verse>
				<verse number="4">Երբոր Աստուծուն ուխտ ես ուխտում, մի ուշացնիր նորան հատուցանելու. Որովհետեւ նա յիմարներին չէ հաճում. ինչ որ ուխտում ես կատարիր։</verse>
				<verse number="5">Լաւ է որ չուխտես, քան թէ ուխտես եւ չկատարես։</verse>
				<verse number="6">Թող մի տար բերանիդ որ մարմնիդ մեղանչել տայ. Եւ Աստուծոյ պատգամաւորի առաջին մի ասիր թէ Սխալմունք եղաւ. Ի՞նչու համար Աստուած բարկանայ քո խօսքի համար, եւ քո ձեռքի գործերն աւերէ։</verse>
				<verse number="7">Որովհետեւ շատ երազներումը եւ շատ խօսքերումը շատ էլ ունայնութիւններ կան. Բայց դու վախեցիր Աստուածանից։</verse>
				<verse number="8">Եթէ մի աղքատի զրկանքը եւ արդարութեան ու իրաւունքի յափշտակուիլը տեսնես մի գաւառում, մի զարմանար այդ բանին. Որովհետեւ բարձրիցը մէկ աւելի բարձրը նայում է, եւ բարձրեր կան նորանց վերայ։</verse>
				<verse number="9">Եւ երկրի օգուտը ամեն բանում այն է, որ թագաւորը երկրին նուիրուած է՝՝։</verse>
				<verse number="10">Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, եւ ոչ էլ հարստութիւն սիրողը՝ եկամուտից. Սա էլ է ունայն։</verse>
				<verse number="11">Բարիքները շատանալիս՝ շատանում են նորա ուտողները, ուրեմն նորա տէրերի համար ի՞նչ շահ կայ բացի իրանց աչքովը տեսնելուց։</verse>
				<verse number="12">Քաղցր է գործաւորի քունը թէ քիչ ուտէ նա, թէկուզ շատ, բայց հարուստի կուշտութիւնը նորան թող չի տալ որ հանգիստ քնէ։</verse>
				<verse number="13">Տեսայ որ մի վատ ցաւ կայ արեգակի տակին, այսինքն այն հարստութիւնը, որ պահվում է իր տիրոջ ձախորդութեան համար։</verse>
				<verse number="14">Եւ այն հարստութիւնը մի չար պատուհասով կկորչի. Եւ նա որդի է ծնել, բայց ձեռքին մի բան չկայ։</verse>
				<verse number="15">Ինչպէս որ նա ելաւ իր մօր որովայնիցը, մերկ էլ ետ կդառնայ, կգնայ ինչպէս եկել էր. Եւ մի բան վեր չի առնիլ իր աշխատանքիցը որ կարող էր տանել իր ձեռքին։</verse>
				<verse number="16">Սա էլ է մի վատ ցաւ, որ բոլորովին ինչպէս որ եկաւ այնպէս էլ գնալու է, եւ նորան ի՞նչ օգուտ կայ, որ աշխատեց քամիի համար։</verse>
				<verse number="17">Նա իր բոլոր օրերը խաւարումը կուտէ, մեծ վիշտով եւ ցաւով եւ բարկութիւնով։</verse>
				<verse number="18">Ահա այս իմ տեսածը լաւ է, որ վայելուչ է ուտել եւ խմել եւ բարիք վայելել արեգակի տակին իր քաշած տանջանքովն Աստուծոյ իր տուած կեանքի քիչ օրերումը. որովհետեւ դա է նորա բաժինը։</verse>
				<verse number="19">Նաեւ ամեն մարդ, որին Աստուած տուել է հարստութիւն եւ կայք, եւ նորան իշխանութիւն է տալիս նորանից ուտելու եւ բաժինն առնելու. Եւ իր աշխատանքովն ուրախանալու. Սա Աստուծոյ պարգեւն է։</verse>
				<verse number="20">Որովհետեւ նա իր կեանքի օրերը շատ չէ յիշելու, որովհետեւ Աստուած պատասխանում է նորա սրտի ուրախութեամբը։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Մի չարիք կայ, որ տեսել եմ արեգակի տակին, եւ նորանից շատ կայ մարդկանց մէջ.</verse>
				<verse number="2">Մի մարդ, որին Աստուած տուել է հարստութիւն, ստացուածք եւ փառք, որ ոչինչ պակասութիւն չունի իր հոգիի ցանկացած բաներից. բայց Աստուած նորան իշխանութիւն չէ տալիս նորանից վայելելու, այլ մի օտար մարդ է ուտում այն. Սա ունայնութիւն է եւ վատ ցաւ։</verse>
				<verse number="3">Եթէ մի մարդ հարիւր որդի ծնի, եւ շատ տարիներ ապրէ, եւ նորա տարիները շատ լինին, եւ նորա հոգին չկշտանայ բարիքիցը, եւ նա թաղում չունենայ, ես ասում եմ՝ որ վիժածը նորանից լաւ է։</verse>
				<verse number="4">Որովհետեւ նա ունայնութեամբ գալիս է, եւ խաւարով գնում, եւ խաւարում ծածկվում է նորա անունը։</verse>
				<verse number="5">Արեգակն էլ նորան չէ տեսել եւ չէ ճանաչել. Նա նորանից հանգիստ կլինի։</verse>
				<verse number="6">Եւ եթէ նա ապրէ հազար տարի կրկին անգամ, եւ մի լաւութիւն չտեսնէ. Չէ՞ որ ամենքն էլ մէկ տեղ են գնում։</verse>
				<verse number="7">Մարդիս բոլոր աշխատանքը իր բերանի համար է, սակայն հոգին չի կշտանալ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ իմաստունը ի՞նչ գերազանցութիւն ունի յիմարից, եւ ի՞նչ՝ այն ապրել գիտացող աղքատը ապրողների առաջին։</verse>
				<verse number="9">Լաւ է աչքով տեսնել քան թէ մտքով զբաղուիլ. Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։</verse>
				<verse number="10">Ինչ որ եղել է, նորա անունը արդէն գրուած է, եւ յայտնի է, որ մարդ է. Եւ որ նա չէ կարող վիճել իրանից Զօրաւորի հետ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ շատ խօսքեր կան, որ ունայնութիւնը շատացնում են. Մարդիս ի՞նչ օգուտ։</verse>
				<verse number="12">Որովհետեւ ո՞վ գիտէ թէ ինչն է լաւ մարդիս համար կեանքի մէջ, նա իր կեանքի սակաւաթիւ օրերումն ունայն է լինում, եւ նորանց շուքի պէս անց կացնում. Եւ ո՜վ էլ պիտի մարդիս իմացնէ, թէ ի՞նչ կլինի նորանից յետոյ արեգակի տակին։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից. Եւ մահուան օրը նորա ծննդեան օրիցը։</verse>
				<verse number="2">Լաւ է գնալ սուգի տունը, քան թէ գնալ խնջոյքի տունը, որովհետեւ մահը ամեն մարդի վերջն է. Եւ ապրողը կպահէ այդ իր սրտումը։</verse>
				<verse number="3">Լաւ է տրտմութիւնը քան թէ ուրախանալը, որովհետեւ երեսը տխրելիս սիրտը կուրախանայ։</verse>
				<verse number="4">Իմաստունների սիրտը սուգի տանն է, բայց յիմարների սիրտը՝ ուրախութեան տանը։</verse>
				<verse number="5">Լաւ է լսել իմաստունների կշտամբումը, քան թէ յիմարների երգը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ ինչպէս որ փուշերի ձայնն է կաթսայի տակին, այնպէս է յիմարի ծիծաղելը. Սա էլ է ունայն։</verse>
				<verse number="7">Որովհետեւ բռնութիւնը կյիմարացնէ իմաստունին, եւ պարգեւը փչացնում է սիրտը։</verse>
				<verse number="8">Մի բանի վախճանը լաւ է նորա սկզբիցը. լաւ է երկայնամիտը բարձրամիտ մարդիցը։</verse>
				<verse number="9">Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետեւ բարկութիւնը յիմարների ծոցումն է հանգչում։</verse>
				<verse number="10">Մի ասիր թէ Ի՞նչ է որ առաջի օրերը սորանից լաւ էին, որովհետեւ իմաստութիւնից չես հարցնում այս բանը։</verse>
				<verse number="11">Իմաստութիւնը լաւ է ժառանգութեան հետ, եւ շահաւէտ է արեգակը տեսնողների համար։</verse>
				<verse number="12">Որովհետեւ իմաստութեան հովանիի տակ ու արծաթի հովանիի տակ՝ մէկ է. Բայց գիտութեան շահը սա է, որ իմաստութիւնը կապրեցնէ իր տիրոջը։</verse>
				<verse number="13">Տես Աստուծոյ գործքը, որովհետեւ ո՞վ կարող է ուղղել նորա ծռածը։</verse>
				<verse number="14">Լաւ օրը լաւութեամբ անցկացրու, եւ վատ օրը զգուշութիւն արա. Սորան էլ Աստուած նորա կշտին ստեղծեց, որ մարդս իրանից յետոյ մի բան չգտնէ։</verse>
				<verse number="15">Բոլորը տեսայ իմ ունայնութեան օրերումը. արդար կայ որ կորչում է իր արդարութեան մէջ. Եւ ամբարիշտ էլ կայ, որ երկարացնում է կեանքը իր ամբարշտութեան մէջ։</verse>
				<verse number="16">Խիստ շատ արդար մի լինիր. Եւ քեզ չափազանց իմաստուն մի կարծիր. Ի՞նչու համար քեզ կորցնես։</verse>
				<verse number="17">Խիստ ամբարիշտ մի լինիր, եւ յիմար մի լինիր. ի՞նչու համար տարաժամ մեռնես։</verse>
				<verse number="18">Լաւ է որ մէկին բռնես եւ միւսիցն էլ ձեռքդ չքաշես, որովհետեւ Աստուածանից վախեցողը ամենը կկատարէ։</verse>
				<verse number="19">Իմաստութիւնն աւելի ոյժ կտայ իմաստունին, քան թէ տասը իշխաններ, որ այն քաղաքումը լինին։</verse>
				<verse number="20">Իրաւ որ երկրի վերայ արդար մարդ չկայ, որ բարի գործէ եւ չմեղանչէ։</verse>
				<verse number="21">Ամեն խօսած խօսքերի էլ սիրտդ մի տար, որ չլսես ծառադ քեզ անիծելիս։</verse>
				<verse number="22">Որովհետեւ քո սիրտն էլ իմացել է շատ անգամ, որ դու էլ ես անիծել ուրիշներին։</verse>
				<verse number="23">Այս ամենը փորձեցի իմաստութիւնով, ասեցի թէ Ես իմաստուն դառնամ, բայց նա ինձանից հեռու էր։</verse>
				<verse number="24">Հեռու է այն ինչ որ եղել է. Եւ խորը՝ խոր. Ո՞վ կարող է հասնել նորան։</verse>
				<verse number="25">Ես իմ սրտովը շուռ տուի, որ գիտենամ եւ քննեմ եւ որոնեմ իմաստութիւն եւ հանճար. Եւ գիտենամ թէ յիմարութիւնը չարութիւն է, եւ անմտութիւնը՝ գիժութիւն։</verse>
				<verse number="26">Եւ ես գտայ մահից աւելի դառն այն կինը, որի սիրտը ցանցեր եւ ուռկաններ են, եւ որի ձեռքերը՝ կապանքներ։ Աստուծոյ առաջին հաճելի եղողը կազատուի նորանից, իսկ մեղաւորը կբռնուի նորա մէջ։</verse>
				<verse number="27">Ահա գտել եմ այս բանը, ասում է Ժողովողը, մէկ մէկ պէտք է համարել հաշիւը գտնելու համար։</verse>
				<verse number="28">Որ հոգիս տակաւին որոնում է, եւ ես չեմ գտել. մէկ մարդ եմ գտել հազարիցը, բայց սորանց ամենի մէջ մի կին չգտայ։</verse>
				<verse number="29">Սակայն ահա սա գտել եմ, որ Աստուած մարդիս ուղիղ է ստեղծել, բայց նորանք շատ հնարքներ են որոնել։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Ո՞վ կայ իմաստունին պէս, եւ ո՞վ է բանի մեկնութիւնը իմացողը. մարդիս իմաստութիւնը փայլեցնում է նորա երեսը. Եւ նորա երեսի պնդութիւնը կփոխուի։</verse>
				<verse number="2">Ես ասում եմ. Պահիր թագաւորի խօսքը, մանաւանդ Աստուծոյ երդումի պատճառովը.</verse>
				<verse number="3">Մի շտապիր նորա երեսի առաջից գնալու, մի կանգնիր չար գործի մէջ. Որովհետեւ ամեն ինչ որ ուզէ կանէ.</verse>
				<verse number="4">Ըստ որում թագաւորի խօսքը հզօր է, եւ ո՞վ կարող է ասել նորան, թէ Ի՞նչ ես անում։</verse>
				<verse number="5">Պատուիրանքը պահողը չարիք չէ ճանաչում, այլ ժամանակն ու իրաւունքը ճանաչում է իմաստունի սիրտը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ ամեն ձեռնարկութեան համար կայ ժամանակ եւ իրաւունք. Բայց մարդիս վերայ մեծ չարիք կայ։</verse>
				<verse number="7">Որովհետեւ նա չգիտէ թէ ինչ է լինելու. Եւ թէ ի՞նչպէս է լինելու, ո՞վ է կարող իմացնել նորան։</verse>
				<verse number="8">Մարդ չկայ որ քամիին վերայ իշխէ որ քամին արգելէ. Եւ իշխող էլ չկայ մահուան օրուայ վերայ, եւ արձակում չկայ այն պատերազմի մէջ. Եւ ամբարշտութիւնը չի պրծացնիլ իր տիրոջը։</verse>
				<verse number="9">Այս բոլորը տեսայ, եւ արեգակի տակին եղած բոլոր գործերին ուշ դարձրի. Ժամանակ կայ որ մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար։</verse>
				<verse number="10">Եւ յետոյ տեսայ, որ անզգամները թաղվում էին գնում. Եւ սուրբ տեղիցը գնացին եւ մոռացուեցան այն քաղաքումը, ուր որ այսպէս արել էին. Սա էլ է ունայն։</verse>
				<verse number="11">Որովհետեւ չար գործի վճիռը շուտով չէ կատարվում, սորա համար էլ մարդկանց որդիների սիրտը համարձակվում է չարութիւն անելու։</verse>
				<verse number="12">Թէեւ մեղաւորը հարիւր անգամ մեղք անէ, եւ նա երկարատեւ էլ լինի. Այնու ամենայնիւ գիտեմ ես, որ բարիք կլինի Աստուածանից վախեցողներին, որ վախենում են նորա երեսիցը։</verse>
				<verse number="13">բայց ամբարշտին բարութիւն չի լինիլ. Եւ իր օրերը չի երկարացնիլ ինչպէս որ ստուերը. Որ չեն վախենում Աստուծոյ երեսիցը։</verse>
				<verse number="14">Մի ունայնութիւն կայ, որ լինում է երկրի վերայ, որ արդարներ կան, որոնց պատահում է ամբարիշտների գործքին պէս. Եւ կան ամբարիշտներ, որոնց պատահում է արդարների գործքին պէս. ես ասեցի, որ սա էլ ունայնութիւն է։</verse>
				<verse number="15">Եւ ես գովեցի ուրախութիւնը, որ մարդիս համար արեգակի տակին մի լաւ բան չկայ, բացի միայն ուտել ու խմել եւ ուրախանալը. Եւ սա է նորա հետ գնում իր աշխատութեան մէջ իր կեանքի օրերումը, որ Աստուած նորան տուել է արեգակի տակին։</verse>
				<verse number="16">Երբոր ես ուշս դարձրի իմաստութիւնը գիտենալու եւ այն զբաղմունքը տեսնելու, որ լինում է երկրիս վերայ. (որովհետեւ թէ ցերեկը եւ թէ գիշերը նորա աչքերը քուն չեն տեսնում,)</verse>
				<verse number="17">Այն ժամանակ տեսայ Աստուծոյ բոլոր գործերը, որ մարդս կարող չէ հասնել այն գործին, որ լինում է արեգակի տակին. Որքան էլ մարդս աշխատէ որոնելու՝ չի հասնիլ. Եւ մինչեւ անգամ եթէ իմաստունն էլ ասէ թէ Գիտեմ, դարձեալ չէ կարող հասնել։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Որովհետեւ ես այս բոլորը դրի իմ սրտումը, որ այս բոլորն էլ քննեմ, որ արդարները եւ իմաստուններն ու նորանց գործերը Աստուծոյ ձեռքին են. Սէրն էլ ատելութիւնն էլ չգիտէ մարդս. Բոլորն էլ իրանց առաջին են։</verse>
				<verse number="2">Ամենը իբրեւ թէ ամենքի համար է. Միեւնոյնը պատահում է արդարին եւ ամբարշտին, բարի եւ մաքուր մարդին եւ անմաքուրին, զոհողին եւ զոհ չանողին, ինչպէս է բարին՝ այնպէս է մեղաւորը. Երդում անողը՝ այնպէս եւ երդումից վախեցողը։</verse>
				<verse number="3">Սա վատ է արեգակի տակին եղած բոլոր գործերումը, որ ամենքին էլ միեւնոյնն է պատահում։ Ու նաեւ մարդկանց որդիների սիրտը լիքն է չարութիւնով, եւ խենդութիւն կայ նորանց սրտումը իրանց կեանքի մէջ. Իսկ վերջը իջնում են մեռելների մօտը։</verse>
				<verse number="4">Որովհետեւ ով որ ընկեր է միւս ապրողներին՝ յոյս կայ նորանից. Որովհետեւ ողջ շունը լաւ է մեռած առիւծից։</verse>
				<verse number="5">Նորա համար որ կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չգիտեն եւ վարձք էլ չունին, որովհետեւ նորանց յիշատակը մոռացուել է։</verse>
				<verse number="6">Նորանց սէրն էլ, նորանց ատելութիւնն էլ, նորանց նախանձն էլ վաղուց է փչացել. Եւ նորանց համար այլ եւս յաւիտեան բաժին չկայ, արեգակի տակին եղած բոլոր բաների մէջ։</verse>
				<verse number="7">Գնա ուրախութեամբ կեր հացդ, եւ զուարթ սրտով խմիր գինիդ, որովհետեւ վաղուց հաւանել է Աստուած քո գործքին։</verse>
				<verse number="8">Հանդերձներդ միշտ սպիտակ լինին, եւ գլխիդ իւղը չպակասէ։</verse>
				<verse number="9">Կեանք վայելիր քո սիրած կնոջ հետ քո ունայն կեանքի բոլոր օրերումը, որ քեզ տուել է արեգակի տակ քո բոլոր ունայն օրերումը, որովհետեւ նա է քո բաժինը ապրողների մէջ, եւ արեգակի տակին քո քաշած աշխատանքի մէջ։</verse>
				<verse number="10">Ամեն ինչ որ ձեռքդ գտնէ անելու՝ ուժովդ արա, որ գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չկայ միւս աշխարհքումը, ուր որ դու պիտի գնաս։</verse>
				<verse number="11">Դարձեալ տեսայ արեգակի տակին որ ընթացքը վազողներինը չէ. Եւ ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, եւ ոչ էլ հացը՝ իմաստուններինը, եւ ոչ էլ հարստութիւնը՝ հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը. Որովհետեւ ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին։</verse>
				<verse number="12">Նորա համար որ մարդս էլ չգիտէ իր ժամանակը. Ինչպէս որ ձուկերը բռնվում են չար ուռկանով, եւ ինչպէս որ թռչունները բռնվում են ծուղակի մէջ. Նորանց նման էլ բռնվում են մարդկանց որդիները որոգայթի մէջ մի չար ժամանակում, երբոր յանկարծ ընկնում է նորանց վերայ։</verse>
				<verse number="13">Արեգակի տակին այս իմաստութիւնն էլ տեսայ, եւ նա ինձ համար մեծ էր։</verse>
				<verse number="14">Մի փոքր քաղաք, եւ միջին քիչ ժողովուրդ. Եւ նորա վերայ եկաւ մի մեծ թագաւոր, եւ նորան պաշարեց, եւ նորա դէմ մեծամեծ պատնէշներ շինեց.</verse>
				<verse number="15">Բայց նորանում մի աղքատ իմաստունգտնուեցաւ, եւ նա իր իմաստութիւնովը ազատեց քաղաքը. Բայց ոչ մի մարդ չյիշեց այն աղքատ մարդին։</verse>
				<verse number="16">Եւ ես ասեցի. Իմաստութիւնը լաւ է ուժից. Թէեւ աղքատի իմաստութիւնը անարգուած լինի, եւ նորա խօսքին չլսեն։</verse>
				<verse number="17">Իմաստունների խօսքերը՝ մեղմութեամբ լսուած, լաւ է յիմարների վերայ իշխողի աղաղակիցը։</verse>
				<verse number="18">Իմաստութիւնը լաւ է պատերազմական գործիքներից, բայց մէկ մեղաւորը շատ բարիքներ կփչացնէ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Մեռած ճանճերը գարշահոտ են անում եռացնում իւղագործի իւղը, նոյնպէս եւ մի քիչ յիմարութիւնը աւելի ծանր է լինում իմաստութիւնից եւ փառքից։</verse>
				<verse number="2">Իմաստունի սիրտն իր աջ կողմին է, եւ յիմարի սիրտն իր ձախ կողմին։</verse>
				<verse number="3">Որ ճանապարհով էլ որ գնայ յիմարը՝ պակասամիտ է. եւ ամենին կասէ, թէ ինքը յիմար է։</verse>
				<verse number="4">Եթէ իշանի բարկութիւնը վեր կենայ քեզ դէմ, քո տեղը չձգես. Որովհետեւ մեղմութիւնը մեծ յանցանքները կդադարեցնէ։</verse>
				<verse number="5">Կայ մի չարիք էլ, որ տեսայ արեգակի տակին, այն սխալմունքի նման, որ դուրս է գալիս իշխանի առաջիցը։</verse>
				<verse number="6">Յիմարութիւնը դրվում է շատ բարձրերում, իսկ հարուստները ցածումն են նստում։</verse>
				<verse number="7">Տեսայ ծառաներ՝ ձիերի վերայ. Եւ իշխաններ՝ ծառաների պէս ման գալիս երկրի վերայ։</verse>
				<verse number="8">Ով որ փոս փորէ, մէջը կընկնի. Եւ ով որ ցանկը քանդէ, օձը կկծի նորան։</verse>
				<verse number="9">Ով որ քարեր տեղահանէ, նորանցով կվնասուի. Փայտ կտրողը վտանգի է ենթարկուած նորանից։</verse>
				<verse number="10">Եթէ կացինը բթացել է, եւ նա չսրէ նորա բերանը, այն ժամանակ նա պէտք է ոյժը զօրացնէ, եւ յաջողութեան շահն իմաստութիւնն է։</verse>
				<verse number="11">Եթէ օձը խայթէ առանց թովելու, ուրեմն օգուտ չկայ թովչութիւն ունեցողի համար։</verse>
				<verse number="12">Իմաստունի բերանի խօսքերը շնորհք են, բայց անմտի շրթունքներն իրան կուլ կտան։</verse>
				<verse number="13">Նորա բերանի խօսքերի սկիզբը յիմարութիւն է. Եւ նորա բերանի վերջը չար խենդութիւն։</verse>
				<verse number="14">Եւ յիմարը կշատացնէ խօսքերը. Մարդս չգիտէ թէ ինչ է լինելու. Եւ թէ նորանից յետոյ ինչ է լինելու, ո՞վ կարող է իմացնել նորան։</verse>
				<verse number="15">Յիմարի աշխատութիւնն իրան կյոգնեցնէ, որ չգիտէ քաղաքը գնալը։</verse>
				<verse number="16">Վա՜յ քեզ, երկիր, որ թագաւորդ տղայ է. Եւ որ իշխաններդ առաւօտանց կանուխ ուտում են։</verse>
				<verse number="17">Երանի՜ քեզ, երկիր, որ թագաւորդ ազնուազարմ է, եւ որ իշխաններդ իր ժամանակին են ուտում ոյժի համար եւ ոչ թէ խնջոյքի համար։</verse>
				<verse number="18">Շէնքը ծուլութիւններով փուլ կգայ, եւ ձեռքերը կախելով՝ տունը կկաթէ։</verse>
				<verse number="19">Հացկերոյթը ուրախանալու համար կանեն, եւ գինին կզուարթացնէ կեանքը, եւ արծաթը պատասխան է տալիս ամենին։</verse>
				<verse number="20">Քո մտքումն անգամ մի անիծիր թագաւորին, եւ քո անկողնարանումը մի անիծիր հարուստին. Որովհետեւ երկնքի թռչունը ձայն կտանէ. Եւ թեւաւորը խօսքը կպատմէ։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Հացդ թող տուր ջրերի երեսին, որովհետեւ շատ օրերից յետոյ նորան կգտնես։</verse>
				<verse number="2">Բաժին տուր եօթնին եւ ութին էլ, որովհետեւ չգիտես թէ ինչ չարիք պիտի լինի երկրի վերայ։</verse>
				<verse number="3">Եթէ ամպերը լցուին՝ երկրի վերայ անձրեւ կտեղան, եւ եթէ մի ծառ դէպի հարաւ ընկնի կամ դէպի հիւսիս, այնտեղը, ուր որ ծառը ընկել է, կմնայ։</verse>
				<verse number="4">Քամիին մտիկ անողը սերմը չի ցանիլ, եւ ամպերին նայողը չի հնձիլ։</verse>
				<verse number="5">Ինչպէս որ չգիտես, թէ որն է քամիի ճանապարհը, ինչպէս են շինվում ոսկորները յղի կնոջ արգանդումը, նոյնպէս եւ չգիտես ամենաստեղծ Աստուծոյ գործքը։</verse>
				<verse number="6">Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չդադարէ քո ձեռքը, որովհետեւ չգիտես, թէ որն է յաջողուելու՝ սա թէ նա, կամ թէ երկուսն էլ միասին են լաւ լինելու։</verse>
				<verse number="7">Եւ քաղցր է լոյսը, եւ ախորժելի է աչքին տեսնել արեւը.</verse>
				<verse number="8">Իրաւ եթէ մարդս շատ տարիներ էլ ապրէ, նորանցում թող ուրախանայ. Բայց թող յիշէ խաւարի օրերը, որ շատ են լինելու. Ամեն ինչ որ պիտի գայ՝ ունայն է։</verse>
				<verse number="9">Ուրախացիր, երիտասարդ, քո մանկութիւնումը, եւ թող զուարճացնէ քեզ քո սիրտը երիտասարդութեանդ օրերումը. Եւ գնա քո սրտի ճանապարհովը եւ աչքերիդ նայուածքովը. Եւ իմացիր որ սորանց ամենի համար Աստուած քեզ դատաստանի է բերելու։</verse>
				<verse number="10">Եւ տրտմութիւնը հեռացրու սրտիցդ, եւ դէն արա չարութիւնը մարմնիցդ. որովհետեւ մանկութիւնը եւ երիտասարդութիւնը ունայն է։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը, քանի որ չեն եկել թշուառութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որ ասես թէ Նորանց չեմ հաւանում։</verse>
				<verse number="2">Քանի որ չէ խաւարել արեգակն ու լոյսը, լուսինը եւ աստղերը, եւ չեն դարձել ամպերը անձրեւի ետեւիցը.</verse>
				<verse number="3">Այն օրը, որ կդողդողան տան պահապանները, եւ կկորանան զօրաւոր մարդիկը, եւ կդադարեն աղացողները քիչ լինելու համար. Եւ պատուհաններից նայողները կմթնեն։</verse>
				<verse number="4">Եւ դրսի դռները կկապուեն՝ աղօրիքի ձայնը տկարանալով. Եւ նա վեր կկենայ թռչունի ձայնովը, եւ բոլոր երգեցող աղջկերքը նկուն կլինին։</verse>
				<verse number="5">Մի բարձր տեղից մինչեւ անգամ կվախենան, եւ վախվախելով կգնան ճանապարհը, եւ նշենին կծաղկի, եւ մարախը կծանրանայ, եւ ախորժակը կդադարէ. Որովհետեւ մարդս գնում է իր յաւիտենական տունը. Եւ դրսումը շրջապատում են լացողները։</verse>
				<verse number="6">Քանի որ չէ կտրուել արծաթի թելը, չէ կոտրել ոսկի բաժակը, եւ չէ փշրուել սափորը աղբիւրի մօտ, եւ չէ կոտրել անիւը ջրհորի վերայ,</verse>
				<verse number="7">Եւ հողը ետ չէ դարձել երկրին ինչպէս որ էր, եւ հոգին ետ չէ դարձել Աստուծոյ մօտ, որ տուել էր։</verse>
				<verse number="8">Ունայնութիւն ունայնութեանց ասեց Ժողովողը, ամեն բան ունայն է։</verse>
				<verse number="9">Եւ բացի դորանից որ Ժողովողը իմաստուն էր, նա դեռ ժողովրդին գիտութիւն սովորեցրեց. Եւ կշռեց ու քննեց շատ առակներ շարադրեց։</verse>
				<verse number="10">Ժողովողը ջանք արաւ վայելուչ խօսքեր գտնելու. Եւ գրուածը ուղիղ ճշմարիտ խօսքեր են։</verse>
				<verse number="11">Իմաստունների խօսքերը խթանների պէս են, եւ ինչպէս խրուած բեւեռներ ժողովածուների տէրերի ձեռքով՝ տրուած են մէկ հովիւից։</verse>
				<verse number="12">Եւ վերջապէս, որդեակս, նորանցով լուսաւորուիր. Շատ գրքեր շինելը ծայր չունի. Եւ շատ կարդալը կյոգնեցնէ մարմինը։</verse>
				<verse number="13">Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. Որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։</verse>
				<verse number="14">Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="22">
			<chapter number="1">
				<verse number="1">Սողոմոնի երգ երգոցը։</verse>
				<verse number="2">Թող ինձ համբուրէ իր բերանի համբոյրներովը, որովհետեւ քո սէրը գինիից լաւ է։</verse>
				<verse number="3">Ախորժելի են հոտոտելիքին քո իւղերը. թափուած իւղ է քո անունը. նորա համար սիրում են քեզ օրիորդները։</verse>
				<verse number="4">Քաշիր ինձ, ետեւիցդ կվազենք. թագաւորն ինձ տարաւ իր սենեակները. ցնծանք եւ ուրախանանք քեզ հետ. քո սէրն աւելի յիշենք քան թէ գինին. ուղղութեամբ սիրում են քեզ։</verse>
				<verse number="5">Սեւ եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղէմի աղջկունք, Կեդարի վրանների նման, Սողոմոնի վարագոյրների նման։</verse>
				<verse number="6">Մի նայիք որ ես սեւացած եմ, որովհետեւ արեւն ինձ խանձել է. մօրս որդիքը բարկացել էին ինձ վերայ, ինձ պահապանուհի էին դրել այգիներին. բայց ես իմ սեփական այգին չէի պահապանում։</verse>
				<verse number="7">Ասիր ինձ, ով հոգիիս սիրածը, ո՞րտեղ ես արածեցնում. ո՞րտեղ ես տաւարը իջեցնում կէսօրին. ապա ես ի՞նչու համար թափառականի պէս լինիմ քո ընկերների հօտերի մօտ։</verse>
				<verse number="8">Եթէ դու չգիտես, ով կանանց գեղեցկագոյնը, դուրս եկ հօտի ետեւիցը, եւ արածեցրու ուլերիդ՝ հովիւների վրանների կշտին։</verse>
				<verse number="9">Փարաւօնի կառքին լծուած ձիերիս նմանեցրի քեզ, ով ընկերուհիս։</verse>
				<verse number="10">Այտերդ գեղեցիկ են գինդերովը, պարանոցդ՝ մանեակներովը։</verse>
				<verse number="11">Ոսկի գինդեր շինենք քեզ համար արծաթի կիտուածքով։</verse>
				<verse number="12">Քանի որ թագաւորը իր սեղանի վերայ էր, իմ նարդոսը իր հոտը բուրեց։</verse>
				<verse number="13">Ստաշխի ծրար է իմ սիրականը ինձ համար. ստինքներիս մէջ է անցկացնելու գիշերը։</verse>
				<verse number="14">Հինայի ողկոյզ է իմ սիրականը ինձ համար, Ենգադդիի այգեստանումը։</verse>
				<verse number="15">Ահա գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս. ահա գեղեցիկ ես. աչքերդ աղաւնիների աչքեր են։</verse>
				<verse number="16">Ահա գեղեցիկ ես դու, ով իմ սիրական, նաեւ հաճելի, նաեւ մեր անկողինը դալար է։</verse>
				<verse number="17">Մեր տների գերանները եղեւնափայտ են, մեր առիքները՝ մայր փայտ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Ես Սարօնի ծաղիկն եմ. հովիտների շուշանն եմ։</verse>
				<verse number="2">Ինչպէս շուշանն է փուշերի մէջ, նոյնպէս է իմ ընկերուհին աղջկերանց մէջ։</verse>
				<verse number="3">Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպէս է իմ սիրականը տղերանց մէջ։ Նորա հովանիին հաւանեցի եւ նստեցի, եւ նորա պտուղը քաղցր է իմ քիմքին։</verse>
				<verse number="4">Ինձ տարաւ խնջոյքի տունը, եւ նորա դրօշն ինձ վերայ սէր է։</verse>
				<verse number="5">Զօրացրէք ինձ կարկանդակներով, ուժովացրէք ինձ խնձորներով. որովհետեւ սիրոյ հիւանդ եմ ես։</verse>
				<verse number="6">Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը ինձ գրկէ։</verse>
				<verse number="7">Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, դաշտի այծեամներովը կամ եղնիկներովը. մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։</verse>
				<verse number="8">Իմ սիրականի ձայնն է. ահա նա գալիս է, թռչտելով սարերի վերայ, ոստոստելով բլուրների վերայ։</verse>
				<verse number="9">Իմ սիրականը նման է այծեամի կամ եղնիկի ձագին. ահա նա կանգնած է մեր պատի ետեւին, դիտում է պատուհաններիցը, զննում է վանդակներից։</verse>
				<verse number="10">Իմ սիրականը պատասխանեց եւ ասեց ինձ. Վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ ահա ձմեռն անցել է, անձրեւը անցել գնացել է։</verse>
				<verse number="12">Ծաղիկները երեւում են տափի վերայ. երգելու ժամանակը հասել է. Տատրակի ձայնը լսվում է մեր երկրումը։</verse>
				<verse number="13">Թզենին հասցնում է իր պտուղները, եւ ծաղկած որթերը հոտ են բուրում. վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։</verse>
				<verse number="14">Ով աղաւնիս, որ վէմի խոռոչներումն ես, որ ապառաժի ծածկոցի տակին ես. ցոյց տուր ինձ քո երեսը, ձայնդ ինձ լսել տուր. որովհետեւ ձայնդ քաղցր եւ դէմքդ հաճելի է։</verse>
				<verse number="15">Բռնեցէք մեզ համար աղուէսները, այգիներն աւերող պզտիկ աղուէսները. որովհետեւ մեր այգիքը ծաղկել են։</verse>
				<verse number="16">Իմ սիրականն իմս է, եւ ես նորանը. նա արածեցնում է շուշանների մէջ։</verse>
				<verse number="17">Քանի որ օրուայ քամին փչում է, եւ ստուերները փախչում են. ետ դարձիր, ով իմ սիրական, նմանիր այծեամին, կամ եղնիկի ձագին, որ պատառոտուած սարերի վերայ են։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Իմ անկողնի մէջ գիշերը ես որոնեցի իմ հոգիի սիրածին, ես որոնեցի նորան, բայց չգտայ։</verse>
				<verse number="2">Վեր կենամ, շուռ գամ քաղաքումը, փողոցներումն ու հրապարակներումը որոնեմ իմ հոգիի սիրածին. նորան որոնեցի բայց չգտայ։</verse>
				<verse number="3">Քաղաքի մէջ շուռ եկող պահապաններն ինձ գտան. իմ հոգիի սիրածին տեսե՞լ էք։</verse>
				<verse number="4">Հազիւ թէ անց էի կացել նորանցից, որ գտայ իմ հոգիի սիրածին. նորան բռնեցի եւ բաց չթողեցի, մինչեւ որ նորան տարի իմ մօր տունը եւ ինձ ծնողի սենեակը։</verse>
				<verse number="5">Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկունք, այծեամներովը կամ դաշտի եղնիկներովը, մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրականին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։</verse>
				<verse number="6">Ո՞վ է սա որ վերա է գալիս անապատիցը, ծուխի սիւներին նման. խնկուած զմուռսով ու կնդրուկով բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։</verse>
				<verse number="7">Ահա Սողոմոնի անկողինը՝ վաթսուն զօրաւորներ կան նորա շուրջը Իսրայէլի զօրաւորներից։</verse>
				<verse number="8">Նորանք ամենքը սուսերաւոր են, պատերազմի վարժուած, իւրաքանչիւրի սուրը իր ազդրի վերայ՝ գիշերների վախի պատճառովը։</verse>
				<verse number="9">Սողոմոն թագաւորն իրան համար մի գահաւորակ է շինել Լիբանանի փայտերիցը։</verse>
				<verse number="10">Նորա սիւներն արծաթից է շինել, յենարանները՝ ոսկիից. Բազմոցը՝ ծիրանիից. նորա ներսը զարդարուած է Երուսաղէմի աղջկերանց սիրովը։</verse>
				<verse number="11">Դուրս եկէք ու տեսէք մէկ, ով Սիօնի աղջկերք, Սողոմոն թագաւորին, այն թագովը որով պսակեց նորան նորա մայրը՝ նա փեսայանալիս, նորա սրտի ուրախութեան օրը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Ահա դու գեղեցիկ ես, ով ընկերուհիս, գեղեցի՜կ. աչքերդ աղաւնիի աչքերի նման են ծամերիդ ետեւիցը. մազերդ Գաղաադի սարումը պառկող այծերի հօտին են նման։</verse>
				<verse number="2">Ատամներդ լուացարանից դուրս եկող խուզած հօտի նման են. Որոնք ամենքը երկուորեակ ծնողներ են, եւ ամուլը չկայ նորանց մէջ։</verse>
				<verse number="3">Որդան կարմրի թելի նման են քո շրթունքները, եւ բերանդ վայելուչ է. կիսած նռնի նման՝ այտերդ ծամերիդ տակին։</verse>
				<verse number="4">Պարանոցդ նման է Դաւիթի աշտարակին՝ զինարանի համար շինուած. ուր հազար ասպար կան կախուած, բոլորն էլ քաջազունների վահաններ։</verse>
				<verse number="5">Զոյգ ստինքդ նման է մի զոյգ ուլերի, երկուորեակ այծեամի, որ տարածում են շուշանների մէջ։</verse>
				<verse number="6">Քանի որ փչում է օրուայ քամին, եւ փախչում են նորա ստուերները, գնամ ես զմուռսի սարովը եւ կնդրուկի բլուրովը։</verse>
				<verse number="7">Բոլորովին գեղեցիկ ես, ով ընկերուհիս. եւ քեզ վերայ չկայ մի արատ։</verse>
				<verse number="8">Արի ինձ հետ Լիբանանիցը, ով հարս, ինձ հետ Լիբանանիցը. մտիկ տուր Ամանայի գագաթից, Սանիրի եւ Հերմոնի գագաթից. առիւծների բանակատեղից, ինձերի սարերիցը։</verse>
				<verse number="9">Սիրտս յափշտակել ես, ով իմ քոյր հարս. սիրտս յափշտակել ես նայուածքներիդ մէկովը, պարանոցիդ մանեակների մէկովը։</verse>
				<verse number="10">Ի՜նչ գեղեցիկ է քո սէրը, ով իմ քոյր հարս, ինչ լաւ է քո սէրը գինիից, եւ քո իւղերի բուրմունքը՝ ամեն խունկերից։</verse>
				<verse number="11">Մեղրախորիսխ է կաթում շրթունքներիցդ, ով հարս. մեղր ու կաթ կայ լեզուիդ տակին. եւ հանդերձներիդ հոտը Լիբանանի հոտին նման է։</verse>
				<verse number="12">Փակուած այգի է իմ քոյր հարսը, փակուած ակն է, կնքուած աղբիւր է։</verse>
				<verse number="13">Քո ոստերը նռնենիների դրախտ է պատուական պտուղներով, հինաներով ու նարդոսներով.</verse>
				<verse number="14">Նարդոս եւ քրքում, եղէգն ու կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուռսով եւ հալուէով, բոլոր գլխաւոր բուրմունքներով.</verse>
				<verse number="15">Պարտէզների աղբիւր, կենդանի ջրի ջրհոր, եւ Լիբանանից հոսած վտակներ։</verse>
				<verse number="16">Զարթնիր, ով հիւսիս, եւ եկ, ով հարաւ, փչիր իմ պարտէզին, թող փռուին նորա բուրմունքը։ Թող իմ սիրականը իր պարտէզը գայ, եւ ուտէ նորա պատուական պտուղները։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Ես եկայ իմ պարտէզը, ով իմ քոյր հարս. քաղեցի իմ զմուռսն իմ բուրմունքի հետ. կերայ իմ խորիսխը իմ մեղրի հետ. խմեցի իմ գինին իմ կաթի հետ. կերէք, ով բարեկամներ, խմեցէք ու զուարթացէք, ով սիրելիներ։</verse>
				<verse number="2">Ես քնում եմ, բայց սիրտս արթուն է. Սիրականիս ձայնն է, դուռը թակում է. Բաց ինձ համար, ով քոյրս, ընկերուհիս, աղաւնիս, կատարեալս. որովհետեւ գլուխս լիքն է ցօղով, վարսերս՝ գիշերուայ շաղերով։</verse>
				<verse number="3">Իմ պատմուճանը ես հանել եմ. Ես ի՞նչպէս հագնեմ նորան. Ոտներս լուացել եմ, ես ի՞նչպէս աղտոտեմ նորանց։</verse>
				<verse number="4">Սիրականս ձեռքը մեկնեց ծակովը. եւ աղիքս գալարուեցան նորա համար.</verse>
				<verse number="5">Ես վեր կացայ որ բանամ սիրականիս համար. Եւ ձեռքերիցս զմուռս կաթեց, եւ մատերիցս հեղուկ զմուռս փականքի բռնետղի վերայ։</verse>
				<verse number="6">Ես բացի սիրականիս համար, բայց իմ սիրականը դարձել անցել էր. սիրտս գնացել էր՝ նա խօսելիս, որոնեցի նորան բայց չգտայ. կանչեցի, բայց չպատասխանեց։</verse>
				<verse number="7">Ինձ գտան քաղաքումը շուռ եկող պահապանները, խփեցին վիրաւորեցին ինձ. Վեր առան քօղս վերայիցս պարիսպների պահապանները։</verse>
				<verse number="8">Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, եթէ գտնէք իմ սիրականին, ի՞նչ էք ասելու նորան. ասեցէք թէ Սիրով հիւանդ եմ ես։</verse>
				<verse number="9">Ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից, ով կանանց գեղեցիկդ, ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից, որ մեզ այդպէս երդում ես տալիս։</verse>
				<verse number="10">Իմ սիրականը սպիտակ ու կարմիր է, բիւրերից գերազանց է։</verse>
				<verse number="11">Նորա գլուխը ոսկի է մաքուր, նորա գէսերը ծածանվում են, սեւ են ագռաւի պէս։</verse>
				<verse number="12">Նորա աչքերը ջրի վտակների մօտ եղող աղաւնիներին նման են. Կաթի մէջ են լողում, ընդելուզուած ակունքի պէս նստած են։</verse>
				<verse number="13">Նորա այտերը բալասանի ածուի պէս են, ծաղկանց բուրաստաններ, շրթունքները հեղուկ զմուռս կաթող շուշաններ են։</verse>
				<verse number="14">Ձեռքերը ոսկի գլաններ են, Թարսիսի քարերով լիքը, նորա որովայնը փղոսկրեայ բանուածք է, շափիւղաներով պատուած։</verse>
				<verse number="15">Նորա սրունքները մարմարեայ սիւներ են, հաստատուած մաքուր ոսկիի խարիսխների վերայ. կերպարանքը՝ Լիբանանի պէս, ընտիր՝ եղեւինների նման։</verse>
				<verse number="16">Նոր քիմքը քաղցրեղէններ է, եւ նա ինքը բոլորովին ցանկալիք է. Ահա իմ սիրականը, եւ ահա իմ ընկերը, ով Երուսաղէմի աղջկերք։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Ո՞ւր է գնացել քո սիրականը, ով կանանց գեղեցիկդ. ո՞ւր է դիմել քո սիրականը, որ նորան որոնենք քեզ հետ։</verse>
				<verse number="2">Իմ սիրականն իջել է իր պարտէզը, բալասանի ածուի մօտ. որ արածեցնէ պարտէզներումը, եւ շուշաններ քաղէ։</verse>
				<verse number="3">Ես իմ սիրականինն եմ, եւ իմ սիրականը իմն է, որ արածեցնում է շուշանների մէջ։</verse>
				<verse number="4">Գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս, Թերսայի պէս, հաճելի ես Երուսաղէմի պէս. երկիւղալի՝ դրօշակիր զօրքերի պէս։</verse>
				<verse number="5">Դարձրու աչքերդ իմ առաջից, որ յարձակվում են ինձ վերայ. մազերդ Գաղաադում պառկող այծերի հօտին նման են։</verse>
				<verse number="6">Ատամներդ լուացարանից դուրս եկող մաքիների հօտին նման են. Որոնք ամենքը երկուորեակ են ծնում, եւ մի ամուլը չկայ նորանցում։</verse>
				<verse number="7">Կիսած նռնի նման են այտերդ ծամերիդ տակին։</verse>
				<verse number="8">Վաթսուն են թագուհիները, եւ ութսուն՝ հարճերը, եւ օրիորդներին թիւ չկայ։</verse>
				<verse number="9">Մէկ հատիկ է իմ աղաւնին, իմ կատարեալը, նա միամօր է, նա ընտրուած է իր մօր համար. աղջիկները տեսան նորան եւ նորան երանեցին, թագուհիներն ու հարճերն էլ գովասանեցին նորան։</verse>
				<verse number="10">Ո՞վ է այդ որ նայում է արշալոյսի պէս, գեղեցիկ է լուսնի նման, մաքուր՝ արեգակի պէս, ահարկու՝ դրօշակիր զօրքերի պէս։</verse>
				<verse number="11">Ես ընկոյզների պարտէզն իջայ որ հովտի կանաչները տեսնեմ, տեսնեմ թէ ծլե՞լ է որթը արդեօք, թէ ծաղկե՞լ են նռնենիները։</verse>
				<verse number="12">Ես չգիտէի, իմ հոգիս դրել էր ինձ իմ ազնուական ազգի՝՝ կառքերումը։</verse>
				<verse number="13">Դարձիր, դարձիր, ով Սուլամիթ, դարձիր, դարձիր, որ քեզ տեսնենք։ Ի՞նչ պիտի տեսնէք Սուլամիթի վերայ. ինչպէս Մանայէմի պարախումբը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Ի՜նչ գեղեցիկ են քո քայլերը կօշիկներով, ով իշխանի դուստր. քո բարձերի դարձուածքը նման են արուեստագործի՝ արուեստապետի ձեռքով շինուած։</verse>
				<verse number="2">Քո պորտը բոլորակ բաժակ է՝ անպակաս ըմպելիքից. քո փորը ցորենի շեղջ՝ շուշանով պատուած։</verse>
				<verse number="3">Զոյգ ստինքդ նման են մի զոյգ ուլերի, մի այծեամի երկուորեակ ծնածը։</verse>
				<verse number="4">Պարանոցդ փղոսկրեայ աշտարակի պէս, աչքերդ Եսեբոնի Բաթ-րաբբիմի դռան մօտ աւազանների պէս. քիթդ Լիբանանի աշտարակի նման որ դէպի Դամասկոս է նայում։</verse>
				<verse number="5">Քո գլուխը քեզ վերայ Կարմեղոսին է նման, եւ գլխիդ վերայ ծածանուողը՝ ծիրանիի նման. թագաւորը բռնուած է քո ոլորուն մազերովը։</verse>
				<verse number="6">Ի՜նչ գեղեցիկ ես, եւ ի՜նչ վայելուչ ես, ով իմ ցանկալիքների սիրուհին։</verse>
				<verse number="7">Այդ քո հասակը նման է արմաւենիի եւ ստինքներդ՝ ողկոյզների։</verse>
				<verse number="8">Ասեցի՝ Արմաւենիի վերայ ելնեմ, բռնեմ նորա ճիւղերը. Եւ քո ստինքները լինէին որթի ողկոյզի պէս, եւ ռնգացդ հոտը՝ խնձորների հոտին պէս։</verse>
				<verse number="9">Եւ քիմքդ ազնիւ գինիի պէս է, որ հոսում է ուղիղ իմ սիրականի համար, որ կաթում է քնողների շրթունքների վերայ։</verse>
				<verse number="10">Ես իմ սիրականինն եմ, եւ նա էլ ինձ է ցանկանում։</verse>
				<verse number="11">Արի, սիրականս, դուրս գանք դաշտը, օթեւանենք գիւղերումը։</verse>
				<verse number="12">Առաւօտը կանուխ այգիները գնանք, տեսնենք թէ որթը ծլե՞լ է, կոկոնը ծաղկե՞լ է. ծաղկե՞լ են նռնենիները. այնտեղ սէրս քեզ եմ տալու։</verse>
				<verse number="13">Մանրագորները հոտ են բուրում, եւ մեր դռներումը կան ամեն պատուական պտուղները՝ թէ նոր թէ հին. ով իմ սիրական, քեզ եմ պահել։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Երանի թէ ինձ եղբայր լինէիր՝ մօրս ստինքը ծծած, քեզ դուրսը գտնէի համբուրէի. Ինձ չէին էլ անարգիլ։</verse>
				<verse number="2">Քեզ կտանէի կմտցնէի իմ մօր տունը, դու ինձ կսովորեցնէիր. քեզ կխմեցնէի իմ հոտաւէտ գինիիցը իմ նռան օշարակից։</verse>
				<verse number="3">Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը կգրկէր ինձ։</verse>
				<verse number="4">Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, մի զարթեցնէք եւ մի վեր կացնէք իմ սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։</verse>
				<verse number="5">Սա ո՞վ է որ վեր է գալիս անապատիցը. Կռնած իր սիրողի վերայ։ Քեզ խնձորենիի տակին զարթեցրի. այնտեղ էր ծնել քեզ քո մայրը. այնտեղ էր ծնել քեզ քո ծնողը։</verse>
				<verse number="6">Ինձ կնիքի պէս դիր սրտիդ վերայ, կնիքի պէս՝ քո բազուկի վերայ. որովհետեւ մահուան պէս զօրաւոր է սէրը դժոխքի պէս ամուր է նախանձը. նորա կայծերը բոցավառ կրակի կայծերի պէս են։</verse>
				<verse number="7">Շատ ջուրերը չեն կարող հանգցնել սէրը, եւ գետերը նորան չեն ընկղմիլ. եթէ մի մարդ իր տան բոլոր կայքը տայ սիրոյ տեղ, անարգելով կանարգեն նորան։</verse>
				<verse number="8">Մենք մի փոքր քոյր ունինք, որ ստինք չունի. Ի՞նչ անենք մեր քրոջը, նորա համար խօսուած օրը։</verse>
				<verse number="9">Եթէ նա պարիսպ է, նորա վերայ մի արծաթի աշտարակ շինենք. եւ եթէ նա մի դուռ է, նորան պատենք եղեւնափայտի տախտակով։</verse>
				<verse number="10">Ես պարիսպ եմ. եւ իմ ստինքները աշտարակների նման են. ուրեմն նորա աչքի առաջին կլինիմ խաղաղութիւն գտածի պէս։</verse>
				<verse number="11">Սողոմոնը մի այգի ունէր Բաաղամոնի մէջ. այն այգին տուաւ պահապաններին. ամեն մէկն իր պտուղովը հազար արծաթ էր բերում։</verse>
				<verse number="12">Իմ այգին իմ առաջին է. հազարը քեզ, ով Սողոմոն, եւ երկու հարիւրը նորա պտուղը պահողների համար։</verse>
				<verse number="13">Ով պարտէզների մէջ նստող, ընկերներդ լսում են ձայնդ, թոյլ տուր ինձ լսել։</verse>
				<verse number="14">Վազիր, ով իմ սիրական, նման եղիր այծեամին կամ եղնիկների ձագին բուրալի սարերի վերայ։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="23">
			<chapter number="1">
				<verse number="1">Ամովսի որդի Եսայիայի տեսիլքը որ տեսաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը։</verse>
				<verse number="2">Լսեցէք, ով երկինք, եւ ականջ դիր, ով երկիր. Որովհետեւ Եհովան է խօսում. Ես զաւակներ մեծացրի եւ բարձրացրի, բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ։</verse>
				<verse number="3">Եզը ճանաչում է իր տիրոջը, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլը չէ ճանաչում, իմ ժողովուրդը չէ իմանում։</verse>
				<verse number="4">Վա՜յ մեղաւոր ազգին. անօրէնութիւնով ծանրացած ժողովուրդ, չարագործների սերունդ, ապականիչ զաւակներ. թող տուին Տիրոջը, անարգեցին Իսրայէլի Սուրբին, ետ քաշուեցին։</verse>
				<verse number="5">Ձեր էլ ո՞ր տեղին կարելի է զարկել. որ ապստամբութիւնը աւելացնում էք. բոլոր գլուխը հիւանդ է, եւ բոլոր սիրտը նուաղել է։</verse>
				<verse number="6">Ոտքի թաթից մինչեւ գլուխը ողջ տեղ չկայ նորա վերայ. հարուածներ եւ վէրքեր եւ շարաւալի խոցեր, չեն մաքրվում եւ չեն կապվում եւ իւղով չեն կակղացնվում։</verse>
				<verse number="7">Ձեր երկիրը աւերուած, ձեր քաղաքները կրակով այրուած են. ձեր արտերը ձեր առաջին օտարներն են ուտում. եւ խոպանացած են օտարների տակնուվերայ արածի պէս։</verse>
				<verse number="8">Եւ Սիօնի աղջիկը մնացել է այգիի միջի մի խրճիթի պէս, եւ ինչպէս մի հիւղ վարունգի արտում, մի պաշարուած քաղաքի նման։</verse>
				<verse number="9">Եթէ որ Զօրաց Տէրը մեզ համար մի քիչ մնացորդ չթողէր, Սոդոմի պէս կլինէինք, Գոմորին կնմանէինք։</verse>
				<verse number="10">Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրէք մեր Աստուծոյ օրէնքին, ով Գոմորի ժողովուրդ։</verse>
				<verse number="11">Ի՞նչ պէտք է ինձ ձեր զոհերի շատութիւնը, ասում է Տէրը. ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում։</verse>
				<verse number="12">Երբոր գալիս էք, իմ երեսը տեսնելու. դա ո՞վ է պահանջում ձեր ձեռքից՝ կոխատել իր սրահները։</verse>
				<verse number="13">Այլեւս ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է. Ամսագլուխներին եւ շաբաթներին ու ժողովներ գումարուելուն չեմ տանիլ. անօրէնութիւն եւ տօնախմբութի՜ւն։</verse>
				<verse number="14">Ձեր ամսագլուխներից եւ տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. յոգնել եմ տանելուց։</verse>
				<verse number="15">Եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արիւնով։</verse>
				<verse number="16">Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց։</verse>
				<verse number="17">Սովորեցէք բարութիւն անել, որոնեցէք իրաւունք, ուղղութիւն ցուցէք զրկուածին, որբի դատը տեսէք, որբեւայրիի դատը պաշտպանեցէք։</verse>
				<verse number="18">Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան։</verse>
				<verse number="19">Եթէ յօժարէք եւ լսէք, երկրի բարիքը կուտէք։</verse>
				<verse number="20">Բայց եթէ մերժէք եւ ապստամբուէք, սուրը պիտի ձեզ ուտէ. որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։</verse>
				<verse number="21">Ի՜նչպէս պոռնկացաւ հաւատարիմ քաղաքը. Նա լիքն էր իրաւունքով, արդարութիւն էր օթեւանում նորանում. Բայց հի՞մա, մարդասպաններ։</verse>
				<verse number="22">Արծաթդ կղկղանք է դարձել. գինիդ ջրով խառնուած է։</verse>
				<verse number="23">Իշխաններդ ապստամբներ եւ գողերի ընկերներ են, ամենքն էլ կաշառ են սիրում եւ վարձի ետեւից են ընկել. որբի դատը չեն նայում, եւ որբեւայրիի դատը չի գալիս նորանց առաջը։</verse>
				<verse number="24">Նորա համար Զօրաց Եհովայ Տէր՝ Իսրայէլի Հզօրի խօսքը սա է. Ահա՜ ես ինձ կհանգստացնեմ իմ նեղիչներիցը, եւ վրէժս կառնեմ իմ թշնամիներիցը։</verse>
				<verse number="25">Եւ ես կդարձնեմ իմ ձեռքը դէպի քեզ, եւ կմաքրեմ քո կղկղանքը ինչպէս թէ բորակով, եւ կհեռացնեմ քո բոլոր անագը։</verse>
				<verse number="26">Եւ ետ կբերեմ քո դատաւորներին՝ ինչպէս որ առաջ էր, եւ քո խորհրդականներին՝ ինչպէս որ սկզբումը։ Այնուհետեւ քեզ կասեն՝ Արդարութեան քաղաք, հաւատարիմ աւան։</verse>
				<verse number="27">Սիօնը իրաւունքով պիտի փրկուի եւ նորա ետ դարձողները՝ արդարութիւնով։</verse>
				<verse number="28">Բայց անօրէնների ու մեղաւորների կործանումը միասին կլինի, եւ որոնք որ թողում են Տիրոջը, պիտի փչանան։</verse>
				<verse number="29">Որովհետեւ նորանք պիտի ամաչեն ձեր ախորժած բեւեկնիներից, եւ պիտի ամօթով մնաք այն պարտէզներից որ հաւանել էք։</verse>
				<verse number="30">Որովհետեւ դուք պիտի լինէք տերեւները թառամած բեւեկնիի պէս, եւ միջումը ջուր չեղող պարտէզի պէս։</verse>
				<verse number="31">Եւ զօրաւորը կլինի որպէս խծուծ, եւ նորա գործքը՝ կայծ. եւ երկուսը կայրուին մէկտեղ եւ հանգցնող չի լինիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Այն խօսքը որ տեսաւ Ամովսի որդի Եսայիան Յուդայի եւ Երուսաղէմի վերայ։</verse>
				<verse number="2">Եւ կլինի օրերի վերջին, որ հաստատ կլինի Տիրոջ տան սարը՝ սարերի գլխին, եւ կբարձրանայ բլուրներիցը. Եւ յորդելով նորա մօտ կգնան բոլոր ազգերը։</verse>
				<verse number="3">Եւ շատ ժողովուրդներ կգնան եւ կասեն. եկէք վեր գնանք Եհովայի սարը, Յակոբի Աստուծոյ տունը. եւ նա կսովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կգնանք նորա շաւիղներումը. որովհետեւ Սիօնիցը դուրս է գալու օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմիցը։</verse>
				<verse number="4">Եւ նա պիտի դատէ հեթանոսների մէջ, եւ խրատէ շատ ազգերին. եւ նորանք կձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ։</verse>
				<verse number="5">Ով Յակոբի տուն, եկէք եւ գնանք Տիրոջ լուսովը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ դու ձգել ես քո ժողովուրդ՝ Յակոբի տունը, որ նորանք լցուած են արեւելցիութիւնով, եւ հմայութիւն են անում Փղշտացիների պէս, եւ օտարների որդկանց հետ համամիտ են։</verse>
				<verse number="7">Եւ երկիրը լցուած է արծաթով ու ոսկիով, եւ նորա գանձերին ծայր չկայ, եւ երկիրը լցուած է ձիերով, ու վախճան չկայ նորա կառքերին։</verse>
				<verse number="8">Եւ երկիրը լցուած է կուռքերով. նորանք ձեռքի գործքի են երկրպագութիւն անում, նորան որ իրանց մատերը շինեցին։</verse>
				<verse number="9">Եւ խոնարհում է ռամիկ մարդն ու վայր է ընկնում տղամարդը. եւ դու չես ներիլ նորանց։</verse>
				<verse number="10">Մտիր ժայռի մէջը եւ հողումը թաք կացիր Տիրոջ ահաւորութեան երեսիցը եւ նորա վեհափառութեան մեծութիւնիցը։</verse>
				<verse number="11">Մարդիս ամբարտաւան աչքերը պիտի խոնարհին, եւ պիտի իջնէ մարդկանց հպարտութիւնը. Եւ միայն Տէրը կբարձրանայ այն օրը։</verse>
				<verse number="12">Որովհետեւ Զօրաց Տէրը մէկ օր ունի ամեն ամբարտաւանութեան ու բարձրութեան դէմ եւ ամեն հպարտացածների դէմ, եւ նորանք պիտի ցածանան։</verse>
				<verse number="13">Եւ Լիբանանի բոլոր եղեւինների դէմ, որ բարձրացած ու վեր ելած են, եւ Բասանի բոլոր կաղնիների դէմ,</verse>
				<verse number="14">Եւ բոլոր բարձր սարերի դէմ, եւ բոլոր վեր ելած բլուրների դէմ,</verse>
				<verse number="15">Եւ բոլոր բարձր աշտարակի դէմ եւ ամեն ամուր պարսպի դէմ,</verse>
				<verse number="16">Եւ Թարսիսի բոլոր նաւերի դէմ, եւ բոլոր ցանկալի տեսարան ունեցողների դէմ.</verse>
				<verse number="17">Եւ մարդիս ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, եւ պիտի իջնէ մարդկանց բարձրութիւնը. Եւ միայն Տէրը բարձր կլինի այն օրը։</verse>
				<verse number="18">Եւ կուռքերը բոլորովին բնաջինջ պիտի լինեն։</verse>
				<verse number="19">Եւ պիտի մտնեն ժայռերի այրերի մէջ, եւ երկրի խոռոչները Տիրոջ ահաւորութեան առաջից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից, երբոր նա վեր կենայ երկիրը սարսեցնելու։</verse>
				<verse number="20">Այն օրը մարդ կգցէ իր արծաթի կուռքերը ու ոսկի կուռքերը, որ շինել են նորա համար որ երկրպագութիւն անեն, խլուրդների մօտ եւ չղջիկների մօտ.</verse>
				<verse number="21">Որ մտնէ ապառաժների ծակերը եւ վէմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից։</verse>
				<verse number="22">Դադարեցէք մարդի վերայ յուսալուց, որի շունչը նորա ռնգացը մէջ է. Որովհետեւ ի՜նչ է համարվում նա։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Որովհետեւ ահա Զօրաց Եհովայ Տէրը հեռացնելու է Երուսաղէմից եւ Յուդայից գաւազանն ու ցուպը, հացի բոլոր նեցուկը, եւ ջրի բոլոր նեցուկը,</verse>
				<verse number="2">Քաջին եւ պատերազմական մարդին, դատաւորին ու մարգարէին, եւ գուշակողին ու ծերին,</verse>
				<verse number="3">Յիսնապետին ու պատուաւորին, եւ խորհրդականին ու իմաստուն ճարտարապետին եւ գիտուն կախարդին։</verse>
				<verse number="4">Եւ ես նորանց վերայ երիտասարդներ պիտի իշխան դնեմ, եւ մանուկները պիտի իշխեն նորանց վերայ։</verse>
				<verse number="5">Եւ պիտի հարստահարուի ժողովուրդն իրարից, եւ ամեն մէկն իր ընկերիցը. եւ երեխաները պիտի գոռոզանան ծերերի դէմ, եւ անարգները՝ պատուաւորների դէմ։</verse>
				<verse number="6">Այն ժամանակ մարդ կբռնէ իր եղբօրը իր հօր տանը մէջ ասելով. դու հանդերձ ունիս, մեզ վերայ իշխան եղիր, եւ այս աւերակը քո ձեռքի տակին լինի։</verse>
				<verse number="7">Իսկ նա բարձրաձայն կասէ այն օրը. ես բժշկող չեմ լինիլ, եւ տանս հաց չկայ եւ հանդերձ չկայ. ինձ իշխան մի դնէք ժողովրդի վերայ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ Երուսաղէմը սասանուել է եւ Յուդան՝ ընկել. Որովհետեւ նորանց լեզուներն ու գործերը Տիրոջ դէմ է, որ հակառակեն նորա փառաց աչքերին։</verse>
				<verse number="9">նորանց երեսի տեսքը վկայում է իրանց դէմ. եւ իրանց մեղքերը հրատարակում են Սոդոմի պէս, չեն ծածկում. վա՜յ նորանց անձին, որ իրանց չարիք են հատուցանում։</verse>
				<verse number="10">Ասեցէք արդարին, որ նորա բանը լաւ է. որովհետեւ իրանց գործերի պտուղն են ուտելու։</verse>
				<verse number="11">Վա՜յ անզգամին, նորա բանը չար է, որովհետեւ իր ձեռքի գործերի հատուցումը պիտի լինի իրան։</verse>
				<verse number="12">Իմ ժողովրդի վերայ բռնացողները երեխաներ են, եւ կնիկներ են իշխում նորա վերայ. ով իմ ժողովուրդ, քո առաջնորդները մոլորեցուցիչներ են, եւ նորանք քո շաւիղների ճանապարհը խանգարել են։</verse>
				<verse number="13">Տէրը վեր է կացել որ դատէ. եւ կանգնել է՝ ժողովուրդներին դատելու համար։</verse>
				<verse number="14">Տէրը դատի է մտնում իր ժողովրդի ծերերի եւ նորա իշխանների հետ. որ դուք այրել էք այգին. աղքատից կողոպտուածը ձեր տներումն է։</verse>
				<verse number="15">Ի՞նչ է եղել ձեզ, որ փշրում էք իմ ժողովրդին, եւ տնանկների երեսը ջարդում, ասում է Զօրաց Եհովայ Տէրը։</verse>
				<verse number="16">Եւ Տէրն ասեց. որովհետեւ հպարտացել են Սիօնի աղջիկները, եւ վեր բարձրացած պարանոցով են ման գալիս, եւ անհամեստ աչքերով ակնարկում են. գնալիս կաքաւելով են գնում, եւ իրանց ոտքերովը խշխշոց են հանում.</verse>
				<verse number="17">եւ Տէրն էլ կկնտացնէ Սիօնի աղջկերանց գագաթը, եւ Տէրը կմերկացնէ նորանց ամօթոյքը։</verse>
				<verse number="18">Այն օրը Տէրը կհեռացնէ ոտնապարանջանների փառքը, ցանցակերպ ճակատանոցները եւ մահիկները,</verse>
				<verse number="19">գինդերը, ապարանջանները եւ շղաշատեռները,</verse>
				<verse number="20">ապարօշները, ոտքի շղթայիկները եւ գօտիները, բուրալից տուփերը, հմայեակները,</verse>
				<verse number="21">մատանիները եւ քթի օղակները,</verse>
				<verse number="22">պատմուճանները եւ կշտապանակները, վերարկուները եւ քսակները.</verse>
				<verse number="23">հայելիները եւ բեհեզները, խոյրերը եւ քօղերը։</verse>
				<verse number="24">Եւ խնկեղէնների փոխարէն կլինի փտութիւն, եւ գօտիի տեղ՝ չուան, եւ հիւսուած խոպոպիկի տեղ՝ կնտութիւն. եւ լանջագեղ կամարի տեղ՝ քրձեայ գօտի, գեղեցկութեան տեղ՝ խարան։</verse>
				<verse number="25">Քո մարդիկը սրով պիտի ընկնեն, եւ քո քաջերը՝ պատերազմով.</verse>
				<verse number="26">եւ նորա դռները պիտի ողբան ու սուգ բռնեն, եւ նա ամայացած պիտի նստէ տափին։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ այն օրը եօթը կին պիտի մէկ մարդ բռնեն եւ ասեն. մեր հացն ուտենք եւ մեր հագուստը հագնենք, միայն թէ քո անունը կոչուի մեզ վերայ. մեր նախատինքը վեր առ։</verse>
				<verse number="2">Այն օր Տիրոջ շառաւիղը կլինի զարդի եւ փառքի համար. եւ երկրի պտուղը պարծանք ու պատիւ կլինի Իսրայէլի փրկուածների համար։</verse>
				<verse number="3">Եւ այնպէս պիտի լինի որ Սիօնի մնացածը եւ Երուսաղէմի մնացորդը սուրբ պիտի կոչուին. ամենքը որ գրուած են կեանքի համար Երուսաղէմումը։</verse>
				<verse number="4">Երբոր Տէրը լուացած կլինի Սիօնի աղջկերանց աղտը, եւ Երուսաղէմի արիւնները նորա միջիցը մաքրած կլինի, իրաւունքի հոգով եւ այրող հոգով։</verse>
				<verse number="5">Եւ Տէրը կշինէ Սիօն սարի ամեն տեղերի վերայ եւ նորա ժողովքների վերայ՝ ցերեկով ամպ եւ մէգ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց. որովհետեւ ամեն փառքի վերայ հովանի պիտի լինի։</verse>
				<verse number="6">Եւ նա վրան կդառնայ ցերեկը հովանի տալու համար տաքութեան դէմ, եւ ապաստանարան ու ծածկոց՝ մրրիկի եւ անձրեւի դէմ։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Աղէ երգեմ իմ սիրելիի համար իմ սիրականի երգը իր այգիի մասին։ Իմ սիրելին մի այգի ունէր մի պարարտ լեռնածայրին։</verse>
				<verse number="2">Եւ նա ցանգով պատեց նորան, քարերը հանեց միջիցը, եւ նորանում ընտիր որթեր տնկեց, եւ մի հնձան էլ փորեց նորանում, եւ սպասեց որ խաղող բերէ, բայց նա ազոխ բերաւ։</verse>
				<verse number="3">Եւ հիմա, ով Երուսաղէմի բնակիչ եւ Յուդայի մարդ, մէկ դատեցէք իմ ու իմ այգիի մէջ։</verse>
				<verse number="4">Էլ ի՞նչ կար անելու իմ այգիին, որ ես չեմ արել նորան. ի՞նչու համար սպասեցի, որ խաղող բերէր. եւ նա ազոխ բերաւ։</verse>
				<verse number="5">Եւ հիմա ձեզ իմացնեմ թէ ի՞նչ եմ անելու իմ այգիին, ես քանդելու եմ նորա ցանկը, որ լինի արօտատեղ. ես քարուքանդ եմ անելու նորա պատերը, որ ոտնահար դառնայ։</verse>
				<verse number="6">Ես խոպանացած եմ թողելու նորան, նա պիտի չյօտուի եւ չբրուի, եւ պիտի ցախ ու փուշ բուսնէ. եւ ամպերին պատուիրելու եմ, որ նորա վերայ անձրեւ չտեղան։</verse>
				<verse number="7">Որովհետեւ Զօրաց Տիրոջ այգին Իսրայէլի տունն է, եւ Յուդայի տունը՝ նորա ախորժելի տունկը. եւ նա սպասում էր իրաւունքի, եւ ահա արիւնահեղութիւն, արդարութեան՝ եւ ահա աղաղակ։</verse>
				<verse number="8">Վա՜յ նորանց որ տունը տան են կպցնում, արտը արտին են մօտեցնում մինչեւ որ այլեւս տեղ չէ լինում, որ դուք մինակ բնակուէք երկրիս մէջ։</verse>
				<verse number="9">Իմ ականջներին ասեց Զօրաց Տէրը, անշուշտ շատ տներ աւերակ են դառնալու, մեծ ու գեղեցիկ տներ՝ առանց բնակչի։</verse>
				<verse number="10">Որովհետեւ տասը լծավար այգին մէկ մար պիտի տայ, եւ մէկ քոռ սերմը մէկ արդու պիտի տայ։</verse>
				<verse number="11">Վա՜յ նորանց որ առաւօտանց կանուխ վեր են կենում եւ ցքիի ետեւից վազում. ուշանում են իրիկունը, որ գինին նորանց տաքացրել է։</verse>
				<verse number="12">Եւ լինում է քնար ու տաւիղ, թմբուկ ու սրինգ եւ գինի նորանց խնջոյքներումը. բայց Տիրոջ արածներին մտիկ չեն տալիս, եւ նորա ձեռքի գործերը չեն տեսնում։</verse>
				<verse number="13">Նորա համար իմ ժողովուրդը տգիտութիւնիցը գերի է գնում, եւ նորա փառաւորները սովատանջ մարդիկ են լինում. եւ նորա բազմութիւնը տոչորվում է ծարաւութիւնից։</verse>
				<verse number="14">Նորա համար դժոխքը կլայնացնէ իրան, եւ իր բերանը անչափ կբանայ, եւ նորա մէջ կիջնէ նորա պարծանքն ու բազմութիւնը, եւ նորա աղաղակն ու զուարճութիւնը։</verse>
				<verse number="15">Եւ ռամիկ մարդը կխոնարհուի, եւ տղամարդը վայր կընկնի, եւ ամբարտաւանների աչքերը կցածանան։</verse>
				<verse number="16">Եւ Զօրաց Տէրը կբարձրանայ իրաւունքով, եւ սուրբ Աստուածը կսրբուի արդարութիւնով։</verse>
				<verse number="17">Եւ ոչխարները կարածեն իրանց արօտումը, եւ հարուստներից մնացած աւերակները օտարները կուտեն։</verse>
				<verse number="18">Վա՜յ նորանց որ քաշում են անօրէնութիւնը ունայնութեան չուաններով, եւ մեղքը՝ իբր թէ սայլի թոկերով.</verse>
				<verse number="19">որոնք ասում են. թող շտապէ, շուտով անէ իր գործը, որ տեսնենք, եւ թող մօտենայ ու գայ Իսրայէլի Սուրբի խորհուրդը, որ գիտենանք։</verse>
				<verse number="20">Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար. որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն։</verse>
				<verse number="21">Վա՜յ նորանց որ իրանց աչքին իմաստուն են, եւ իրանց առաջը՝ գիտուն։</verse>
				<verse number="22">Վա՜յ նորանց որ քաջ են գինի խմելում եւ զօրաւոր են ցքին խառնելում.</verse>
				<verse number="23">որ արդարացնում են ամբարշտին կաշառքի համար, բայց արդարների արդարութիւնը հեռանում է նորանցից։</verse>
				<verse number="24">Նորա համար ինչպէս որ կրակի բոցը ուտում է մղեղը, եւ խոտը անցնում է բոցի մէջ, նորանց արմատն էլ փտածի պէս պիտի լինի, եւ նորանց ծաղիկը փոշիի պէս պիտի վեր ելնէ. որովհետեւ նորանք անարգեցին Զօրաց Տիրոջ օրէնքը, եւ Իսրայէլի Սուրբի խօսքը մերժեցին։</verse>
				<verse number="25">Նորա համար բորբոքուել է Տիրոջ բարկութիւնը իր ժողովրդի դէմ, եւ նա երկարացրել է իր ձեռքը նորա վերայ ու նորան զարկել, որ սարերը դողում են. եւ նորանց դիերը աղբի պէս եղան փողոցներումը. այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դառել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։</verse>
				<verse number="26">Եւ նա դրօշակ է բարձրացնելու հեռու ազգերի համար, եւ սուլելու է նորանց երկրի ծայրիցը, եւ ահա նորանք շուտով հեշտութեամբ գալիս են։</verse>
				<verse number="27">Յոգնածը չկայ, եւ սահողը չկայ նորանցում. մէկը չէ ննջում եւ չէ քնում, եւ մէկի մէջքի գօտին չէ բացվում, եւ ոչ մէկի կօշիկի կապը չէ կտրվում։</verse>
				<verse number="28">Որի նետերը սրուած են, եւ բոլոր աղեղները՝ լարուած, ձիանցը սմբակները համարեա թէ գայլախազ են, եւ անիւները՝ մրրկի նման։</verse>
				<verse number="29">Նորա մռնչիւնը առիւծի նման է. գոռում է կորիւնների պէս. եւ բղավում ու յափշտակում է կողոպուտը, եւ փախցնում, եւ ազատող չկայ։</verse>
				<verse number="30">Եւ այն օրը պիտի գոռան նորա վերայ ծովի գոռալուն պէս. եւ նա դէպի երկիրը մտիկ կտայ, եւ ահա խաւար է եւ տագնապ. բայց լոյսը խաւարել է նորա երկնքի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Ոզիա թագաւորի մեռած տարին տեսայ Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վերայ նստած, եւ նորա քղանցքը լցրել էր տաճարը։</verse>
				<verse number="2">Սերովբէները կանգնած էին նորանից վերեւ, որոնց ամեն մէկը վեց թեւ ունէր. երկուսով ծածկում էր իր երեսը եւ երկուսով ծածկում էր իր ոտները եւ երկուսով թռչում էր։</verse>
				<verse number="3">Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը։</verse>
				<verse number="4">Եւ դրանդիքի հիմերը երերացին աղաղակողի ձայնիցը, եւ տունը ծուխով լցուեցաւ։</verse>
				<verse number="5">Եւ ես ասեցի. վա՜յ ինձ, որովհետեւ կորած եմ. որովհետեւ ես պիղծ շրթունքով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքով ժողովրդի մէջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան Զօրաց Տէր Թագաւորին։</verse>
				<verse number="6">Եւ սերովբէների մէկը թռաւ ինձ մօտ՝ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր սեղանի վերայից.</verse>
				<verse number="7">եւ նորանով դպաւ իմ բերանին եւ ասեց. ահա սա դպաւ քո շրթունքներին, եւ քո անօրէնութիւնը հեռացաւ, եւ քո մեղքը քաւուեցաւ։</verse>
				<verse number="8">Եւ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կգնայ մեզ համար. եւ ես ասեցի. ահա ես, ինձ ուղարկիր։</verse>
				<verse number="9">Եւ նա ասեց. Գնա եւ ասիր այս ժողովրդին. լսելով կլսէք, բայց չէք հասկանալ, եւ տեսնելով կտեսնէք, բայց չէք իմանալ։</verse>
				<verse number="10">Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, եւ նորա ականջները ծանրացրու եւ նորա աչքերը ծեփիր. որ չտեսնէ աչքերովը, եւ ականջներովը չլսէ, որ սիրտն իմանար, ու դարձի գար, եւ բժշկուէր։</verse>
				<verse number="11">Եւ ես ասեցի. մինչեւ ե՞րբ, Տէր իմ, եւ նա ասեց. Մինչեւ որ ամայանան քաղաքները բնակիչ չլինելով, եւ տուները՝ մարդ չունենալով. եւ երկիրը աւերուած լինելով անապատ դառնայ։</verse>
				<verse number="12">Եւ Տէրը հեռացնէ մարդկանցը, եւ ձգած թողածը շատանայ երկրի մէջ։</verse>
				<verse number="13">Եւ եթէ նորանում դեռ մի տասներորդ մասը լինի, նա էլ դարձեալ աւերակ դառնայ. ինչպէս որ բեւեկնին ու կաղնին, որ կտրուելիս մի բուն է լինում նորանցում, նոյնպէս այն սուրբ սերունդն է նորա բունը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ եղաւ Յուդայի թագաւոր՝ Ոզիայի որդի Յովաթամի որդի Աքազի օրերումը, որ Ասորիների Ռասին թագաւորը եւ Իսրայէլի թագաւոր՝ Ռովմելայի որդի Փակէէն վեր եկան Երուսաղէմ նորա հետ պատերազմելու. բայց չկարողացան նորա հետ պատերազմ անել։</verse>
				<verse number="2">Եւ Դաւիթի տանը լուր տրուեցաւ ասելով թէ՝ Ասորին բանակ է կազմել Եփրեմի հետ. այն ժամանակ դողաց նորա սիրտը եւ նորա ժողովրդի սիրտը ինչպէս որ անտառի ծառերը դողում են քամիիցը։</verse>
				<verse number="3">Եւ Տէրն ասեց Եսայիային. գնա մէկ Աքազին դիմաւորելու՝ դու եւ քո որդին Սէար-յասուբը՝ վերի աւազանի ջրմուղի ծայրը, թափիչի ագարակի ճանապարհի վերայ.</verse>
				<verse number="4">եւ ասիր նորան. զգոյշ եղիր որ հանդարտ լինիս, մի վախենար եւ սիրտդ չթուլանայ այս երկու ծուխ անող կիսայրեաց խանձողներից, բարկութիւնը բորբոքուած ռասինից եւ Ասորեցիներից եւ Ռովմելայի որդիիցը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ Ասորին քո մասին չար խորհուրդ է արել, նաեւ Եփրեմն ու Ռովմելայի որդին, ասելով.</verse>
				<verse number="6">վեր գնանք Յուդայի վերայ եւ ահաբեկ անենք նորան եւ նուաճենք նորան մեզ համար, եւ նորա մէջ թագաւոր դնենք Տաբէելի որդիին։</verse>
				<verse number="7">Այսպէս է ասում Եհովայ Տէրը. պիտի չհաստատուի եւ չկատարուի այդ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ Ասորիների գլուխը Դամասկոսն է, եւ Դամասկոսի գլուխը՝ Ռասինը. եւ դեռ մինչեւ վաթսունեւհինգ տարին Եփրեմը կջնջուի ազգ լինելուց։</verse>
				<verse number="9">Եւ Եփրեմի գլուխն է Սամարիան, եւ Սամարիայի գլուխը՝ Ռովմելայի որդին. եթէ չհաւատաք, յիրաւի չէք մնալ։</verse>
				<verse number="10">Եւ Տէրը դարձեալ խօսեց Աքազի հետ ասելով.</verse>
				<verse number="11">մի նշան խնդրիր քեզ համար քո Եհովայ Աստուածանից, կամ խոր անդունդումը, կամ վեր բարձունքումը։</verse>
				<verse number="12">Բայց Աքազն ասեց. չեմ խնդրիլ, եւ Տիրոջը չեմ փորձիլ։</verse>
				<verse number="13">Նա էլ ասեց. հիմա լսեցէք, ով Դաւիթի տունը, սա քի՞չ բան է ձեզ համար որ մարդկանց աշխատութիւն էք տալիս, որ Աստուծուն էլ էք աշխատութիւն տալիս.</verse>
				<verse number="14">սորա համար Տէրն ինքը ձեզ նշան կտայ. ահա կոյսը կյղանայ եւ կծնէ մի որդի, եւ նորա անունը կկանչէ Էմմանուէլ։</verse>
				<verse number="15">Նա կոգի եւ մեղր կուտէ մինչեւ որ գիտենայ չարը մերժել եւ լաւը ընտրել։</verse>
				<verse number="16">Որովհետեւ մանուկը չարը մերժելը եւ բարին ընտրելը գիտենալուց առաջ կթողուի այն երկիրը որոնց երկու թագաւորների առաջը դու վախենում ես։</verse>
				<verse number="17">Տէրը քեզ վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո հօր տանը վերայ այնպիսի օրեր է բերելու, որ չեն եկած Եփրեմը Յուդայից հեռանալու օրից հետէ. այսինքն Ասորեստանի թագաւորին։</verse>
				<verse number="18">Եւ կլինի այն օրը, որ Տէրը կսուլէ այն ճանճերին, որ Եգիպտոսի գետի եզերքումն են. եւ այն մեղուներին որ Ասորեստանի երկրումն են.</verse>
				<verse number="19">եւ ամենքը կգան եւ կհանգչեն ամայի ձորերումը եւ վէմերի խոռոչներումը, եւ ամեն թուփերում եւ ամեն արօտներում։</verse>
				<verse number="20">Այն օրը Տէրը վարձած ածելիով՝ գետի այն կողմի Ասորեստանի թագաւորով կածիլէ գլուխը եւ ոտքերի մազը, ու նաեւ մօրուքը կսափրէ։</verse>
				<verse number="21">Եւ այն օրը կլինի որ մէկ մարդ մէկ երինջ եւ երկու աչխար կպահէ։</verse>
				<verse number="22">Եւ կլինի որ կաթը շատ շինելուց կոգի կուտէ. որովհետեւ կոգի եւ մեղր կուտեն ամենքը որ մնացած կլինին երկրի մէջ։</verse>
				<verse number="23">Եւ այն օրը կլինի, որ ամեն մի տեղ ուր որ կար հազար որթ հազար արծաթի, ցախ եւ փուշ դարձած կլինի։</verse>
				<verse number="24">Նետերով ու աղեղներով կգնան այնտեղ, որովհետեւ բոլոր երկիրը ցախեր ու փուշեր դարձած կլինի։</verse>
				<verse number="25">Եւ բոլոր սարերը, որ բրիչով փորվում էին, չես կարողանալ գնալ այնտեղ՝ ցախի ու փուշի երկիւղի պատճառով. եւ արջառների արօտ եւ խաշինքների կոխան կդառնայ։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ Տէրն ինձ ասեց. Ա՛ռ քեզ համար մի մեծ տոմս, եւ գրի՛ր նորա վերայ մարդի գրչով Մահէր-շալալ հաշ-բազի մասին։</verse>
				<verse number="2">Եւ ես ինձ համար հաւատարիմ վկաներ եմ բռնելու Ուրիա քահանյին եւ Բարաքիայի որդի Զաքարիային։</verse>
				<verse number="3">Եւ ես մօտեցայ մարգարէուհիին, եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ Տէրն ինձ ասեց. նորա անունը կոչիր Մահէր-շալալ հաշ-բազ։</verse>
				<verse number="4">Որովհետեւ մանուկը Հայրս ու մայրս կանչելը սովորելուց առաջ վեր կառնուի Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կտարուի Ասորեստանի թագաւորի առաջը։</verse>
				<verse number="5">Եւ Տէրը դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց.</verse>
				<verse number="6">Որովհետեւ այս ժողովուրդը արհամարհում է Սիլօվայի հանդարտ հոսող ջուրերը, եւ զուարճանում է Ռասինով եւ Ռովմելայի որդիովը,</verse>
				<verse number="7">Ուրեմն նորա համար Տէրը նորանց վերայ կհանէ գետի զօրաւոր եւ առատ ջուրերը, այսինքն Ասորեստանի թագաւորին եւ նորա բոլոր զօրութիւնը. եւ նա վեր կբարձրանայ իր բոլոր յատակներիցը, եւ կանցնէ իր բոլոր եզերքներիցը։</verse>
				<verse number="8">Եւ կյորդէ Յուդայի մէջ, կողողէ կանցնէ եւ մինչեւ պարանոցը կհասնէ. եւ նորա թեւերի տարածութիւնը լցնելու է քո երկրի լայնութիւնը, ով Էմմանուէլ։</verse>
				<verse number="9">Չարացէք, ով ազգեր, բայց պիտի սարսափէք. եւ ականջ դրէք, ով երկրի հեռու տեղերը. պատրաստուեցէք, բայց պիտի սարսափէք, պատրասուեցէք, բայց պիտի սարսափէք։</verse>
				<verse number="10">Խորհուրդ հնարեցէք, բայց պիտի խափանուի. խօսեցէք խօսք, բայց պիտի չհաստատուի. որովհետեւ Աստուած մեզ հետ է։</verse>
				<verse number="11">Սորա համար այսպէս ասեց ինձ Տէրը իր ձեռքի զօրութեամբը, եւ ինձ խրատեց չգնալ այս ժողովրդի ճանապարհովը, ասելով.</verse>
				<verse number="12">Մի ասէք Դաշնակցութիւն այն բոլորին, որին այս ժողովուրդը դաշնակցութիւն է ասում. եւ նորա վախովը մի վախենաք եւ մի զարհուրէք։</verse>
				<verse number="13">Զօրաց Տիրոջը՝ այո նորան սրբեցէք. եւ նա լինի ձեր երկիւղը եւ ձեր զարհուրանքը։</verse>
				<verse number="14">Եւ նա ձեզ համար սրբարան կլինի. իսկ գայթակղութեան քար եւ գլորման վէմ Իսրայէլի երկու տների համար, եւ թակարդ ու որոգայթ պիտի լինի Երուսաղէմի բնակիչների համար։</verse>
				<verse number="15">Եւ նորանցում շատերը կգլորուեն. եւ վայր կընկնեն եւ կփշրուեն, եւ որոգայթը կընկնեն ու կբռնուեն։</verse>
				<verse number="16">Կապիր վկայութիւնը, կնքիր օրէնքը իմ աշակերտների մէջ։</verse>
				<verse number="17">Եւ ես սպասում եմ Տիրոջը, որ ծածկել է իր երեսը Յակոբի տանիցը, եւ յոյս ունիմ նորան։</verse>
				<verse number="18">Ահա ես եւ այն զաւակները, որ Տէրը տուաւ ինձ, որ նշաններ եւ սքանչելիքներ լինին Իսրայէլումը Զօրաց Տիրոջ կողմանէ, որ բնակվում է Սիօն սարի վերայ։</verse>
				<verse number="19">Եւ երբոր ձեզ ասեն. հարցրէք մեռելահարցուկներին եւ վհուկներին, եւ փսփսողներին ու քրթմնչողներին, դուք էլ նորանց ասեցէք. Չէ՞ որ ժողովուրդը պէտք է իր Աստուծուն հարցնէ. կենդանիների համար մեռածների՜ն դիմէ։</verse>
				<verse number="20">Օրէնքին ու վկայութեանը դիմեցէք, եթէ նորանք չխօսեն այս խօսքի համեմատ, նորանք արշալոյս չունին։</verse>
				<verse number="21">Եւ անցնում են նորանում վշտացած եւ սոված. եւ երբոր նա սովածանում է՝ բարկանում է, եւ անիծում է իր թագաւորին եւ իր Աստուծուն, եւ դառնում է դէպի վեր,</verse>
				<verse number="22">եւ երկրին է մտիկ տալիս, եւ ահա վիշտ ու խաւար, նեղութեան մէգ, եւ մթութեան մէջ քշուած. որովհետեւ մթին չի մնալ, ուր որ նեղութիւն կայ։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Առաջի ժամանակը անարգեց Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը, բայց վերջումը յարգելու է. ծովի ճանապարհը, Յորդանանի միւս կողմի, Հեթանոսների Գալիլեան,</verse>
				<verse number="2">Խաւարումը գնացող ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. մահուան ստուերի երկրումը բնակողների վերայ լոյս ծագեց։</verse>
				<verse number="3">Դու շատացրիր ազգը, մեծացրիր նորա ուրախութիւնը. Նորանք ուրախանում են քո առաջին՝ հունձի ժամանակի ուրախութեան պէս. ինչպէս որ ցնծում են աւար բաժանելիս։</verse>
				<verse number="4">Որովհետեւ նորա ծանչաբեռ լուծը եւ նորա մէջքի գաւազանը, նորա վերայ բռնացողի ցուպը կոտրեցիր՝ Մադիամի օրուայ պէս։</verse>
				<verse number="5">Որովհետեւ ճակատամարտի մէջ զինուորեալների բոլոր զէնքերը եւ արիւնաթաթախ հանդերձները պիտի այրուին եւ հրոյ ճարակ լինին։</verse>
				<verse number="6">Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կլինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։</verse>
				<verse number="7">Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չկայ, Դաւիթի աթոռի վերայ եւ նորա թագաւորութեան վերայ, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով եւ արդարութիւնով հիմակուանից մինչեւ յաւիտեան։ Զօրաց Տիրոջ նախանձը պիտի անէ այս։</verse>
				<verse number="8">Տէրը պատգամ ուղարկեց Յակոբին, եւ նա իջաւ Իսրայէլի վերայ։</verse>
				<verse number="9">Եւ թող իմանայ բոլոր ժողովուրդը՝ Եփրեմը եւ Սամարիայի բնակիչները, որոնք ամբարտաւանութեամբ եւ սրտի հպարտութեամբ ասում են.</verse>
				<verse number="10">աղիւսները ընկան, բայց մենք սրբատաշ քարերով կշինենք, մոլաթզենիքը կտրուեցան, բայց մենք նորանց տեղ եղեւիններ կդնենք։</verse>
				<verse number="11">Սակայն Տէրը պիտի յարուցանէ Ռասինի հակառակորդներին նորա վերայ, եւ նորա թշնամիներին՝ գրգռէ։</verse>
				<verse number="12">Ասորիքն առաջիցը, եւ Փղշտացիքն ետեւիցը, եւ պիտի ուտեն Իսրայէլին լիքը բերանով։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։</verse>
				<verse number="13">Բայց ժողովուրդը ետ չէ դառնում դէպի իրան զարկողին, եւ Զօրաց Տիրոջը չեն խնդրում։</verse>
				<verse number="14">Եւ Տէրը կտրելու է Իսրայէլից գլուխը եւ ագին, արմաւենիի ոստը եւ կնիւնը մէկ օրում։</verse>
				<verse number="15">Ծերը եւ պատուաւորը գլուխն է, իսկ մարգարէն որ ստութիւն է սովորեցնում՝ ագին է։</verse>
				<verse number="16">Եւ այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են, եւ նորանցից առաջնորդուողները պիտի կուլ գնան։</verse>
				<verse number="17">Այս պատճառով Տէրը չի ուրախանալ նորա երիտասարդների վերայ, եւ նորա որբերին ու որբեւայրիներին չի ողորմիլ։ Որովհետեւ ամենքը կեղծաւոր ու չարագործ եղան, եւ ամեն բերան յիմարութիւն է խօսում։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։</verse>
				<verse number="18">Որովհետեւ կրակի պէս այրում է անօրէնութիւնը, ցախերն ու փուշերը լափում է եւ վառում է անտառի ծմակները եւ վեր են քլքլում բարձր ծխասիւներով։</verse>
				<verse number="19">Զօրաց Տիրոջ բարկութիւնիցն երկիրը այրուելու է, եւ ժողովուրդը կրակի ճարակի պէս է լինելու, մարդ իր եղբօրը չէ խնայելու։</verse>
				<verse number="20">Եւ կտրելու են աջ կողմից, բայց սոված են մնալու, եւ ձախ կողմիցն ուտելու են, բայց չեն կշտանալու. ամեն մարդ իր բազուկների միսն է ուտելու.</verse>
				<verse number="21">Մանասէն՝ Եփրեմին, եւ Եփրեմը՝ Մանասէին, եւ նորանք մէկտեղ Յուդայի վերայ։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Վա՜յ անօրէն կանոններ դնողներին, եւ այն դպիրներին, որ անիրաւութիւն են գրում.</verse>
				<verse number="2">աղքատների դատաստանը ծռելու համար, եւ իմ ժողովրդի տնանկների իրաւունքը յափշտակելու, որբեւայրիները նորանց աւարը լինելու համար եւ որ որբերին կողոպտեն։</verse>
				<verse number="3">Եւ ի՞նչ էք անելու այցելութեան օրը, եւ այն կործանման ժամանակին՝ որ գալիս է հեռուանց, դէպի ո՞ւմ էք վազելու օգնութեան համար, եւ ո՞ւր էք ձգելու ձեր փառքը։</verse>
				<verse number="4">Եթէ ոչ՝ գերիների մէջ ծռուին, եւ սպանուածների մէջ ընկնեն։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։</verse>
				<verse number="5">Վա՜յ Ասորեստանին՝ իմ բարկութեան գաւազանին, որի ձեռքի ցուպը իմ ցասումն է։</verse>
				<verse number="6">Մի կեղծաւոր ազգի դէմ եմ ուղարկելու նորան, եւ իմ բարկացած ժողովրդի վերայ նշանակելու եմ նորան, աւար աւարելու եւ կողոպուտ կողոպտելու համար, եւ որ նորան ոտնահար անէ ինչպէս փողոցների ցեխը։</verse>
				<verse number="7">Բայց նա այնպէս չէ մտածում, եւ նորա սիրտը այնպէս չէ խորհում, այլ նորա սրտինը փչացնել է, եւ շատ ազգեր բնաջինջ անել է։</verse>
				<verse number="8">Որովհետեւ նա ասում է. Մի՞թէ իմ իշխաններն ամենքն էլ թագաւորներ չեն։</verse>
				<verse number="9">Մի՞թէ Քարքամիսի պէս չէ Քաղանէն, կամ թէ Արփադի պէս չէ՞ Եմաթը, կամ թէ Դամասկոսի պէս՝ Սամարիա՞ն։</verse>
				<verse number="10">Ինչպէս որ իմ ձեռքը հասաւ կուռքերի թագաւորութիւններին, եւ նորանց քանդակածոյները շատ էին Երուսաղէմինիցն ու Սամարիայինիցը։</verse>
				<verse number="11">Մի՞թէ ինչպէս որ արել եմ Սամարիային եւ նորա կուռքերին, նոյնպէս չե՞մ անելու նաեւ Երուսաղէմին եւ նորա կուռքերին։</verse>
				<verse number="12">Եւ կլինի որ երբ Տէրը կկատարէ իր բոլոր գործքը Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը, կքննեմ Ասորեստանի թագաւորի հպարտ սրտի պտուղը եւ նորա ամբարտաւան աչքերի փառքը։</verse>
				<verse number="13">Որովհետեւ նա ասում է. Իմ ձեռքի ուժովն արի եւ իմ իմաստութեամբը, որովհետեւ ես խելօք եմ, եւ ազգերի սահմանները վերցրի, եւ նորանց պաշարները յափշտակեցի, եւ նուաճեցի զօրաւորի պէս նորանց գահակալներին։</verse>
				<verse number="14">Եւ իմ ձեռքը հասաւ ազգերի ստացուածքին ինչպէս մի բոյնի, եւ թողուած ձգուած ձուեր հաւաքելու պէս ես հաւաքեցի բոլոր երկիրը. եւ չկար մի թեւ շարժող, կամ բերան բացող եւ ճիչ հանող։</verse>
				<verse number="15">Մի՞թէ կացինը կպարծենայ իրանով կտրողի դէմ, կամ սղոցը կգոռոզանա՞յ իրանով քաշողի դէմ. իբր թէ գաւազանը շարժէր իրան վեր առնողին, իբր թէ ցո՜ւպը բարձրացնում լինէր՝ փայտ չլինելով։</verse>
				<verse number="16">Նորա համար Տէրը՝ Զօրաց Տէրը նորա պարարտների դէմ նիհարութիւն պիտի ուղարկէ, եւ նորա փառքի տակին պիտի հրդեհուի հրդեհը՝ ինչպէս բոցավառ հրդեհութիւն։</verse>
				<verse number="17">Եւ Իրսայէլի Լոյսը հուր պիտի դառնայ եւ նորա Սուրբը՝ բոց, եւ այրէ ու սպառէ նորա փուշն ու ցախը մէկ օրում։</verse>
				<verse number="18">Եւ նորա անտառի եւ նորա բարեբեր ագարակի փառքը պիտի փչացնէ՝ հոգին էլ մարմինն էլ. եւ նա հաշող մաշողի պէս կլինի։</verse>
				<verse number="19">Եւ նորա անտառի ծառերի մնացորդը սակաւաթիւ կլինի, եւ մի երեխայ կարող էր նորանց գրել։</verse>
				<verse number="20">Եւ այն օրը կլինի, որ Իսրայէլի մնացորդը եւ Յակոբի տան ազատուածները այլ եւս պիտի չապաւինեն իրանց զարկողին, այլ պիտի ապաւինեն Եհովայ՝ Իսրայէլի Սուրբին՝ ճշմարտութեամբ։</verse>
				<verse number="21">Մնացորդը պիտի դառնայ, Յակոբի մնացորդը՝ դէպի Հզօր Աստուածն պիտի դառնայ։</verse>
				<verse number="22">Որովհետեւ եթէ քո ժողովուրդը, ով Իսրայէլ, ծովի աւազին չափ լինի, նորանցից մէկ մնացորդ է ետ դառնալու. աւերումը որոշուած է, յորդում է արդարութիւն։</verse>
				<verse number="23">Որովհետեւ աւերումը եւ որոշումը անում է տէրը՝ Զօրաց Տէրը բոլոր երկրի մէջ։</verse>
				<verse number="24">նորա համար Զօրաց Եհովայ Տէրը այսպէս է ասում. Ով իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիօնումը, Ասորեստանից մի վախենար. նա քեզ զարկում է գաւազանով, եւ իր մահակը բարձրացնում է քեզ վերայ Եգիպտոսին պէս։</verse>
				<verse number="25">Որովհետեւ շատ փոքրիկ ժամանակ էլ կայ, որ յետոյ ցասումը կվերջանայ, եւ իմ բարկութիւնը կլինի նորանց փչացնելու համար։</verse>
				<verse number="26">Եւ Զօրաց տէրը կբարձրացնէ նորա վերայ խարազանը՝ Օրէբ վէմի մօտ Մադիամի հարուածին նման. եւ իր գաւազանը ծովի վերայ է, եւ նա կբարձրացնէ նորան ինչպէս որ Եգիպտոսի վերայ։</verse>
				<verse number="27">Եւ այն օրը կլինի որ նորա բեռը վեր կառնուի քո ուսիցը, եւ նորա լուծը՝ քո պարանոցի վերայից, եւ լուծը պիտի կոտրուի ճարպի պատճառովը։</verse>
				<verse number="28">Գալիս է Անգէն, անցնում է Մագրոնը, Մաքմասումը տեղաւորում է իր կահ կարասիքը.</verse>
				<verse number="29">անցնում են անցքովը, Գաբայումն օթեւանում, Ռաման սարսափում է, Սաւուղի Գաբաան փախչում.</verse>
				<verse number="30">ձայնովդ բղաւիր, ով Գաղղիմի աղջիկ, ականջ դիր, Լայիս. խե՜ղճ Անաթովթ.</verse>
				<verse number="31">տարագրուեցաւ Մադմենան, Գեբիմի բնակիչները շտապում են պրծնելու.</verse>
				<verse number="32">այսօր էլ Նոբումը պիտի կենայ եւ ձեռքը շարժէ Սիօնի աղջկան սարի վերայ՝ Երուսաղէմի բլուրի վերայ։</verse>
				<verse number="33">Ահա Զօրաց Եհովայ Տէրը կտորելու է ճիւղերը ահաւոր զօրութեամբ, եւ հասակով բարձրերը պիտի կրճատուին, եւ բարձրացածները պիտի ցածանան.</verse>
				<verse number="34">եւ նա պիտի կտրէ անտառի ծմակները կացինով, եւ Լիբանանը վայր պիտի ընկնի Հզօրի միջոցովը։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ Յեսսէի բունիցը մի շառաւիղ է դուրս գալու, եւ մի ընձիւղ է բուսնելու նորա արմատներիցը.</verse>
				<verse number="2">Եւ նորա վերայ կհանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին։</verse>
				<verse number="3">Եւ նորա ախորժանքը Տիրոջ երկիւղն է, եւ նա իր աչքի տեսածին պէս չի դատիլ, եւ ոչ իր ականջների լսածին պէս կյանդիմանէ։</verse>
				<verse number="4">Այլ արդարութեամբ կդատէ աղքատներին, եւ ուղղութեամբ կյանդիմանէ երկրի խոնարհների մասին. եւ երկրին կզարկէ իր բերանի գաւազանովը, եւ իր շրթունքների հոգովը կմեռցնէ ամբարշտին։</verse>
				<verse number="5">Եւ արդարութիւնը նորա մէջքի գօտին կլինի, եւ ճշմարտութիւնը՝ նորա երանքի գօտին։</verse>
				<verse number="6">Եւ գայլը կբնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կպառկէ. եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կլինին, եւ մի փոքր երեխայ կքշէ նորանց։</verse>
				<verse number="7">Եւ կովն ու արջը կարածեն, մէկտեղ կպառկեն նորանց ձագերը, եւ առիւծը արջառի պէս յարդ կուտէ։</verse>
				<verse number="8">Եւ կաթնակեր տղան իժի ծակի վերայ կխաղայ, եւ կաթից կտրուածը ձեռքը քարբի բոյնի վերայ կդնէ։</verse>
				<verse number="9">Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը։</verse>
				<verse number="10">Եւ այն օրը կլինի, որ Յեսսէի արմատը ազգերի համար դրօշակ կկանգնէ, եւ ազգերը նորան կխնդրեն. եւ նորա հանգիստը փառք կլինի։</verse>
				<verse number="11">Եւ այն օրը կլինի, որ Տէրը կրկին անգամ իր ձեռքը կմեկնէ, որ իր ժողովրդի մնացորդը առնէ, որ մնացել է, Ասորեստանիցը, Եգիպտոսիցը, Պաթուրեսիցը, Եթովպիայիցը, Եղամիցը, Սենաարիցը, Եմաթիցը եւ ծովի կղզիներիցը։</verse>
				<verse number="12">Եւ նա դրօշակ կբարձրացնէ ազգերի համար, եւ կժողովէ Իսրայէլի տարագրեալներին, եւ Յուդայի ցրուեալներին կհաւաքէ երկրի չորս անկիւններիցը։</verse>
				<verse number="13">Եւ կվերանայ Եփրեմի նախանձը, եւ Յուդայի նեղիչները բնաջինջ կլինին, Եփրեմը Յուդային չի նախանձիլ, եւ Յուդան Եփրեմին չի նեղիլ։</verse>
				<verse number="14">Այլ նորանք Փղշտացիների ուսի վերայ դէպի ծովը կթռչեն, միասին կկողոպտեն արեւելցիներին, Եդովմի ու Մովաբի վերայ կերկարացնեն իրանց ձեռքը, եւ Ամմօնի որդիքը պէտք է հնազանդին նորանց։</verse>
				<verse number="15">Եւ Տէրը պիտի կործանէ Եգիպտոսի ծովի լեզուն եւ իր ձեռքը պիտի շարժէ Գետի վերայ քամիի սաստկութեամբը եւ նորան պիտի զարկէ եօթը առուների բաժանէ, եւ կօշիկով գնալ պիտի տայ։</verse>
				<verse number="16">Եւ մի պողոտայ պիտի լինի իր ժողովրդի մնացորդի համար, որ կմնայ Ասորեստանից, ինչպէս որ եղաւ Իսրայէլին Եգիպտոսից դուրս գալիս օրը։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ այն օրը կասես. Ով Տէր, ես գովում եմ քեզ, որ ինձ վերայ բարկացար. բարկութիւնդ ետ դառաւ, եւ ինձ մխիթարեցիր։</verse>
				<verse number="2">Ահա Աստուած է իմ փրկութիւնը. ես յոյս ունիմ եւ չեմ վախենալ. որովհետեւ իմ զօրութիւնն ու գովասանքը Տէր Եհովան է, եւ նա ինձ փրկութիւն եղաւ։</verse>
				<verse number="3">Եւ դուք ուրախութեամբ ջուր կքաշէք փրկութեան աղբիւրներիցը։</verse>
				<verse number="4">Եւ այն օրը կասէք. Գովեցէք Տիրոջը, կանչեցէք նորա անունը, պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը. յիշեցէք որ բարձր է նորա անունը։</verse>
				<verse number="5">Օրհներգեցէք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, սորանք իմացուած են բոլոր երկրումը։</verse>
				<verse number="6">Աղաղակիր եւ ցնծացիր, ով Սիօնի բնակչուհի, որովհետեւ մեծ է քո միջումը Իսրայէլի Սուրբը։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Բաբիլոնի պատգամը որ տեսաւ Ամովսի որդի Եսայիան։</verse>
				<verse number="2">Դաշտացած սարի վերայ դրօշակ տնկեցէք, ձայն բարձրացրէք դէպի նորանց, ձեռք երերացրէք, որ իշխանները գան դռները։</verse>
				<verse number="3">Ես եմ իմ սրբեալներին պատուիրել, իմ զօրաւորներին էլ կանչել եմ իմ բարկութեան համար՝ իմ վեհափառութիւնովը խրոխտացողներին։</verse>
				<verse number="4">Բազմութեան ձայն կայ սարերի վերայ մեծ ժողովրդի նմանութիւնով, ժողովուած ազգերի թագաւորութիւնների աղմուկի ձայնը. Զօրաց Տէրը հանդէս է անում պատերազմի զօրքին,</verse>
				<verse number="5">որ եկել են հեռու երկրից՝ երկնքի ծայրիցը. Տէրը եւ նորա բարկութեան գործիքները՝ բոլոր երկիրը աւերելու համար։</verse>
				<verse number="6">Ողբացէք, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը, իբրեւ զօրաւոր աւերում գալիս է Ամենազօրաւորիցը։</verse>
				<verse number="7">Նորա համար թուլացել են ամեն ձեռքերը, եւ ամեն մարդի սիրտը հալվում է։</verse>
				<verse number="8">Սոսկում են, անձկութիւններ եւ ցաւեր են բռնում նորանց, ծննդականի պէս երկունք են քաշում, ամեն մարդ ապշած է մնում դէպի իր ընկերը, բոցավառ երեսներ են նորանց երեսները։</verse>
				<verse number="9">Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթութիւն, ցասումն եւ բարկութեան բորբոքումն. որ երկիրն աւերակ անէ, եւ նորա մեղաւորներին բնաջինջ անէ նորանից։</verse>
				<verse number="10">Որովհետեւ երկնքի աստղերը եւ նորա աստեղատները իրանց լոյսը չեն տալու. արեգակը դուրս գալիս խաւար է լինելու, եւ լուսինը չի ցոլացնելու իր լոյսը։</verse>
				<verse number="11">Եւ ես պիտի պատժեմ աշխարհքը չարութեան համար, եւ ամբարիշտներին՝ իրանց անօրէնութեան համար, եւ պիտի դադարեցնեմ հպարտների ամբարտաւանութիւնը, եւ բռնաւորների գոռոզութիւնը պիտի ցածացնեմ։</verse>
				<verse number="12">Ես մարդին մաքուր ոսկիից աւելի պատուական պիտի անեմ եւ հողեղէնին՝ Ոփիրի գանձիցը։</verse>
				<verse number="13">Սորա համար սարսեցնելու եմ երկինքը, եւ երկիրը սասանելու է իր տեղիցը. Զօրաց Տիրոջ բարկութիւնովը եւ նորա բորբոքեալ բարկութեան օրը։</verse>
				<verse number="14">Եւ պիտի լինի ինչպէս մի հալածուած այծեամն, եւ ինչպէս ոչխարներ, որոնք հաւաքող չունին, ամեն մարդ իր ժողովրդին է դառնալու, ամեն մարդ փախչելու է իր երկիրը։</verse>
				<verse number="15">Ամեն ով որ գտնուի՝ պիտի խոցուի, եւ ամեն ով որ բռնուի՝ սրով պիտի ընկնի։</verse>
				<verse number="16">Եւ նորանց մանուկները պիտի ջարդուին իրանց աչքի առաջին, նորանց տները պիտի կողոպտուին եւ նորանց կանայքը պիտի պղծուին։</verse>
				<verse number="17">Ահա ես վեր կկացնեմ նորանց վերայ Մարաց ազգը, որոնք արծաթը մի բան չեն համարում, եւ ոսկիին չեն հաւանում։</verse>
				<verse number="18">Եւ աղեղները երիտասարդներին են խոցում, եւ որովայնի պտուղին չեն ողորմում, եւ երեխաներին չէ խնայում նորանց աչքը։</verse>
				<verse number="19">Եւ Բաբիլոնը՝ թագաւորութիւնների զարդը, Քաղդէացիների փառաւորութեան պարծանքը պիտի դառնայ Աստուծոյ Սոդոմին եւ Գոմորին կործանելուն պէս։</verse>
				<verse number="20">Նա երբէք չէ շէնանալու, եւ չէ բնակուելու ազգէ ազգ. եւ Արաբացին այնտեղ պիտի չկանգնեցնէ վրանը, եւ հովիւներն այնտեղ պիտի չնստեցնեն իրանց խաշինքը.</verse>
				<verse number="21">Այլ այնտեղ վայրի գազաններ են մակաղ տալու. եւ բուերն են լցնելու նորանց տները, եւ այնտեղ ջայլամներն են բնակուելու, եւ յուշկապարիկներն են այնտեղ պար գալու։</verse>
				<verse number="22">Եւ չագալներն են ոռնալու նորա պալատներումը, եւ վայրի շները նորա զբօսանքի տներումը, եւ մօտ է, որ գայ նորա ժամանակը, եւ նորա օրերը չեն ուշանալու։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Որովհետեւ Տէրը ողորմելու է Յակոբին, եւ միւսանգամ ընտրելու է Իսրայէլին, եւ նորանց հանգստացնելու է իրանց երկրի վերայ, եւ օտարազգիք պիտի յարեն նորանց եւ միանան Յակոբի տան հետ։</verse>
				<verse number="2">Եւ ժողովուրդներն առնելու են նորանց եւ տանելու են իրանց տեղը. Եւ Իսրայէլի տունը պիտի ժառանգէ նորանց Տիրոջ հողի վերայ. Իբրեւ ծառաներ եւ աղախիններ, եւ նորանք գերի պիտի անեն իրանց գերեվարներին, եւ տիրեն իրանց վերայ բռնացողներին։</verse>
				<verse number="3">Եւ լինելու է, որ երբ Տէրը քեզ կհանգստացնէ քո աշխատութիւնիցը, քո տանջանքիցը, եւ այն ծանր ծառայութիւնիցը, որով դու ծառայ էիր եղած,</verse>
				<verse number="4">Այն ժամանակ այս առակը խօսես Բաբիլոնի թագաւորի մասին եւ ասես. Ի՜նչպէս է դադարել բռնաւորը, դադարե՜ց տանջարանը։</verse>
				<verse number="5">Տէրը կոտրել է ամբարիշտների գաւազանը, իշխանաւորների մահակը.</verse>
				<verse number="6">Որ սրտմտութեամբ զարկում էր ազգերին անդադար հարուածներով, որ բռնանում էր բարկութեամբ ժողովուրդների վերայ անզուսպ հալածանքով։</verse>
				<verse number="7">Հանգստացել հանդարտել է բոլոր երկիրը. Նորանք գոչում են ցնծութեամբ։</verse>
				<verse number="8">Մայրերն էլ են ուրախանում քեզ համար եւ Լիբանանի եղեւիններն էլ. Քանի որ դու պառկել ես՝ փայտ կտրողը վեր չէ եկել մեզ վերայ։</verse>
				<verse number="9">Դժոխքը տակիցը դղրդաց քեզ համար քո գալուստը դիմաւորելու. Նա քրքրեց քեզ համար ուրուականներին՝ երկրի բոլոր իշխաններին, վեր կանգնեցրեց իրանց աթոռներիցը ազգերի բոլոր թագաւորներին։</verse>
				<verse number="10">նորանք ամենքը քեզ պատասխանում են եւ ասում. Դո՞ւ էլ տկարացար մեզ նման, մեզ նման եղա՞ր։</verse>
				<verse number="11">Դժոխքն իջաւ քո փառքը՝ քո տաւիղների հնչմունքները. Տակիդ տարածուած են ճճիներ, եւ քո ծածկոցը որդերն են։</verse>
				<verse number="12">Ի՜նչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ. Կտրուեցա՜ր՝ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։</verse>
				<verse number="13">Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստուածների ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։</verse>
				<verse number="14">Վեր կելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ, Բարձրելոյն կնմանուեմ։</verse>
				<verse number="15">Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։</verse>
				<verse number="16">Քեզ տեսնողները հիանալու են քեզ վերայ եւ դնդղելու. Այն մարդը սա՞ է, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում էր թագաւորութիւնները.</verse>
				<verse number="17">Աշխարքս անապա՞տ էր դարձնում, եւ նորա քաղաքները աւերա՞կ էր անում. Եւ նորա գերիներին չէ՞ր արձակում տուն գնալու։</verse>
				<verse number="18">Բոլոր ազգերի թագաւորները, ամենքը պառկած են փառքով իրանց տներումը։</verse>
				<verse number="19">Բայց դու տարագրուեցար քո գերեզմանիցը գարշելի ընձիւղի պէս, հագնուած՝ սրով խոցուած մեռելներով, որ իջնում են գուբի քարերի մօտ ոտնահար դիակի պէս։</verse>
				<verse number="20">Դու թաղումով չմիացար նորանց հետ, որովհետեւ դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովուրդը. չարերի սերունդը պիտի չյիշուի յաւիտեան։</verse>
				<verse number="21">Նորա որդկանց համար կոտորում պատրաստեցէք իրանց հայրերի անօրէնութեան համար. Որ վեր չկենան եւ երկիրը ժառանգեն, եւ աշխարհի երեսը լցնեն քաղաքներով։</verse>
				<verse number="22">Եւ ես վեր եմ կենալու նորանց դէմ, ասում է Զօրաց Տէրը, եւ բնաջինջ եմ անելու Բաբիլոնի անունն ու մնացորդը, եւ զաւակն ու սերունդը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="23">Եւ նորան շինելու եմ ոզնիների ժառանգութիւն եւ ջրերի լճակներ. Եւ նորան աւելելու է կորստեան աւելով, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="24">Զօրաց Տէրը երդում է արել եւ ասել. Անշուշտ ինչպէս որ խորհել եմ՝ այնպէս կլինի, եւ ինչպէս որ որոշել եմ՝ նա կկատարուի.</verse>
				<verse number="25">Որ Ասորեստանցիին կոտրեմ իմ երկրումը, եւ իմ սարերի վերայ ոտնակոխ եմ անելու նորան, եւ կհեռանայ նորանց վերայից նորա լուծը, եւ նորա բեռը կհեռանայ նորանց ուսիցը։</verse>
				<verse number="26">Սա է այն որոշումը, որ որոշուել է բոլոր երկրի համար, եւ սա է այն ձեռքը, որ մեկնուած է բոլոր ազգերի վերայ։</verse>
				<verse number="27">Որովհետեւ Զօրաց Տէրը որոշեց, եւ ո՞վ կարող է արգելել, եւ նորա ձեռքը մեկնուած է. Եւ ո՞վ կարող է նորան ետ դարձնել։</verse>
				<verse number="28">Աքազ թագաւորի մեռած տարին եղաւ այս պատգամը։</verse>
				<verse number="29">Մի ուրախանար բոլորովին, ով Փղշտացիների երկիր, որ քեզ զարկողի գաւազանը կոտրուեցաւ. Որովհետեւ օձի արմատիցը քարբ է դուրս գալու, եւ նորա պտուղը թռչող վիշապ է լինելու։</verse>
				<verse number="30">Եւ կերակրուելու են աղքատների անդրանիկները, եւ չքաւորները ապահով պիտի պառկեն, եւ ես քո արմատը պիտի սովով մեռցնեմ. Եւ նա պիտի սպանէ քո մնացորդը։</verse>
				<verse number="31">Ողբա, ով դուռ. Աղղակիր, ով քաղաք. Հալումաշ պիտի լինիս դու բոլորովին, ով Փղշտացիների երկիր։ Որովհետեւ հիւսիսից մի ծուխ է գալիս, եւ բաժանուողը չկայ նորա խումբերումը։</verse>
				<verse number="32">Եւ ի՞նչ կպատասխանեն ազգերի պատգամաւորները, որ Տէրը հաստատեց Սիօնի հիմունքը, եւ նորա ժողովրդի խեղճերը այնտեղ պիտի ապաստանուին։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Մովաբի պատգամը։ Հիրավի գիշերով կործանվեցավ Մովաբի Ար քաղաքը, ամայացավ. հիրավի գիշերով կործանվեցավ Մավաբի Կիր քաղաքը, ամայացավ:{nl}</verse>
				<verse number="2">Վեր է գնում տաճարը եւ Դեբոնը՝ այն բարձր տեղերը լաց լինելու համար. Նաբաւի եւ Մեդաբայի վերայ Մովաբը պիտի ողբայ. նորա ամեն գլուխների վերայ կնտութիւն կայ, ամեն մօրուք կտրուած է։</verse>
				<verse number="3">Նորա փողոցներումը քուրձ են հագել, նորա կտուրներին եւ հրապարակներումը բոլորը ողբում է, վայր են իջնումը լաց լինելով։</verse>
				<verse number="4">Եւ Եսեբոնն ու Եղէաղէն աղաղակում են, մինչեւ Յասսան լսվում է նորանց ձայնը. նորա համար Մովաբի սպառազէնները կոծ են անում, նորա սիրտը դողում է։</verse>
				<verse number="5">Իմ սիրտն աղաղակում է Մովաբի համար. նորա փախստականները հասել են մինչեւ Սեգովրը՝ մինչեւ Էգլաթ-Շելիշան. Որովհետեւ Ղուիթի զառիվերը լալով պիտի վեր գնան, որովհետեւ Որոնայիմի ճանապարհումը կոտորածի աղաղակով պիտի բղաւեն։</verse>
				<verse number="6">Նորա համար որ Նեմերիմի ջրերը պիտի աւերուին, որ խոտը չորանալու է, կանաչը՝ վերջանալու, դալար չէ լինելու։</verse>
				<verse number="7">Նորա համար այն ստացուածքը, որ շինել էին, եւ իրանց պահածը ուռիների ձորն են տանելու։</verse>
				<verse number="8">Որովհետեւ աղաղակը շրջապատել է Մովաբի սահմանը, նորա ողբը հասնում է մինչեւ Եգլայիմը, եւ մինչեւ Բերելիմը՝ նորա ողբը։</verse>
				<verse number="9">Որ Դիմոնի ջրերը արիւնով պիտի լցուին, որ Դիմոնի վերայ պիտի բերեմ էլ աւելի՝ այսինքն առիւծին՝ Մովաբի ազատուածների վերայ եւ երկրի մնացորդների վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Ուղարկեցէք գառը երկրի տիրողին՝ անապատի Սելայիցը Սիօնի աղջկան սարը։</verse>
				<verse number="2">Եւ թափառական թռչունի պէս, որ դուրս է արուած բոյնիցը, պիտի լինեն Մովաբի աղջիկները Առնոնի անցքերումը։</verse>
				<verse number="3">Խորհուրդ տուր, դատաստան արա, գիշերուայ պէս շինիր քո հովանին կէս օրուայ մէջ. Աքսորուածներին թագցրու, փախստականին մի յայտնիր։</verse>
				<verse number="4">Թող իմ աքսորուածները քեզ մօտ պանդխտանան, ով մովաբ. Դու նորանց համար ծածկոյթ եղիր կործանողի դէմ։ Որովհետեւ բռնաւորը վերջացաւ, աւերիչը փչացաւ. Կոխ տուողներն սպառուել են երկրիցը։</verse>
				<verse number="5">Եւ աթոռը ողորմութիւնով կհաստատուի, եւ նորա վորայ կնստի ճշմարտութիւնով՝ Դաւիթի խորանումը մի դատաւոր, որ իրաւունք է որոնում եւ արդարութիւնը շուտով գործադրում։</verse>
				<verse number="6">Մենք լսեցինք Մովաբի ամբարտաւանութիւնը, շատ ամբարտաւան է. Նորա գոռոզութիւնն, ամբարտաւանութիւնն ու բարկութիւնն էլ՝ նորա խօսքերի անստուգութիւնը։</verse>
				<verse number="7">Սորա համար պիտի ողբայ Մովաբը Մովաբի համար, ամեն մէկը պիտի ողբայ. Կիր-հարէսէթի հիմունքի համար պիտի հեծեծանք, հէնց փշրուած։</verse>
				<verse number="8">Որովհետեւ Եսեբոնի դաշտերը նուաղեցան. Ազգերի իշխանները Սեբամայի որթի ընտիր ճիւղերը կոտրատեցին, նորանք հասել էին մինչեւ Յազերը, անապատը՝ շրջապատել, նորա շառաւիղները տարածուել անցել էին ծովիցը։</verse>
				<verse number="9">Սորա համար լաց եմ լինելու Յազերի լացովը Սեբամայի որթի վերայ, քեզ աչքիս արտասուքովը ոռոգելու եմ, ով Եսեբոն ու Եղէաղէ. Որովհետեւ դադարելու է քո պտղաքաղի եւ այգեկութի աղաղակը։</verse>
				<verse number="10">Եւ ուրախութիւնն ու ցնծութիւնը պիտի վերանայ պարարտ արտերիցը, եւ այգիներումը երգել ցնծալ չէ լինելու, հնձանի մէջ գինի կոխողը չէ կոխելու. Աղաղակը դադարեցրի։</verse>
				<verse number="11">Դորա համար իմ աղիքը քնարի պէս հնչում է Մովաբի մասին, եւ ներսս՝ Կիր-հարէսէթի համար։</verse>
				<verse number="12">Եւ անպատճառ պիտի երեւայ, թէ Մովաբը յոգնում է բարձրաւանդակի վերայ, եւ մտնում է իր սրբարանը աղօթելու. Բայց չէ յաջողելու։</verse>
				<verse number="13">Սա այն խօսքն է, որ Տէրը վաղուց խօսել է Մովաբի վերայ։</verse>
				<verse number="14">Բայց հիմա Տէրը խօսում է եւ ասում. Երեք տարիում, ինչպէս որ վարձկանի տարիներն են, Մովաբի փառքը պիտի անարգուի, այն բոլոր մեծ բազմութիւնովը, եւ փոքր մնացորդը պզտիկ չնչին պիտի լինի։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Դամասկոսի պատգամը։ Ահա Դամասկոսը դադարում է քաղաք լինելուց, եւ պիտի դառնայ փլատակների շեղջ:</verse>
				<verse number="2">Թողուած ձգուած են Արոերի քաղաքները. Նորանք հօտերինն են դառնալու, որ նորանք մակաղ տան եւ վախեցնող չլինի։</verse>
				<verse number="3">Եւ նա վեր է առնում Եփրեմից պարիսպը, եւ թագաւորութիւնը՝ Դամասկոսից եւ Ասորիների մնացորդիցը. Իսրայէլի որդկանց փառքի պէս պիտի լինեն, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="4">Եւ այն օրը կլինի, որ պիտի պակասէ Յակոբի փառքը, եւ նորա մարմնի պարարտութիւնը պիտի նիհարանայ։</verse>
				<verse number="5">Եւ կլինի ինչպէս որ հնձողը ցորենը հնձում է, եւ նորա բազուկը հնձում է հասկերը. եւ հասկեր ժողովելու պէս է լինելու Ռափայնոց հովիտումը։</verse>
				<verse number="6">Բայց նորա վերայ ճիռեր պիտի մնան, ինչպէս որ ձիթենին թափում են, որ երկու երեք հատ լինում է ճիւղի ծայրին, մի չորս ու հինգը՝ պտղաբեր ոստի վերայ, ասում է Իսրայէլի Եհովայ Աստուածը։</verse>
				<verse number="7">Այն օրը մարդս մտիկ պիտի տայ իր Արարչին, եւ աչքերը պիտի տեսնեն Իսրայէլի Սուրբին։</verse>
				<verse number="8">Եւ նա չի նայիլ իր ձեռքի գործ սեղաններին. Եւ չի տեսնիլ այն որ իր մատերը շինել են՝ Աստարովթի կուռքերը եւ արեգակի կուռքերը։</verse>
				<verse number="9">Այն օրը նորա ամուր քաղաքներն անտառների եւ լեռնագագաթների աւերակներ պիտի լինեն, որ թողեցին Իսրայէլի որդկանց առաջին եւ անապատ է դառնալու։</verse>
				<verse number="10">Որովհետեւ դու մոռացել ես քո փրկութեան Աստուծուն. եւ քո զօրութեան Վէմին չես յիշել. Նորա համար հաճելի տունկեր էին տնկում, եւ օտար որթի ճիւղեր էին տնկում։</verse>
				<verse number="11">Տնկած օրդ նորան ցանկապատեցիր, եւ առաւօտանց բուսցրիր քո ցանածը. դա մի հունձքի դէզ է վէրքի օրումը, եւ սաստիկ ցաւ։</verse>
				<verse number="12">Վա՜յ շատ ժողովուրդների բազմութեանը, որ գոռում են ծովերի գոռումի պէս, եւ ժողովուրդների աղմուկին, որ աղմուկ են հանում սաստիկ ջրերի աղմուկի պէս։</verse>
				<verse number="13">Ազգերը շատ ջրերի աղմուկի պէս աղմուկ են հանում, բայց նա նորան յանդիմանելու է, որ նա էլ հեռու փախչէ, եւ հալածուի սարերի մղեղին պէս քամիի առաջից, եւ ինչպէս փոշին՝ մրրկի առաջից։</verse>
				<verse number="14">Իրիկուայ ժամանակին, ահա խռովութիւն, եւ առաւօտից առաջ, չիք են դառել։ Սա է մեզ կողոպտողների բաժինը, եւ մեզ յափշտակողների վիճակը։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Ով թեւաւոր շառաչողների երկիր, որ Եթովպիայի գետերի այն կողմին է.</verse>
				<verse number="2">Որ դեսպաններ է ուղարկում ծովով պրտուեղէն նաւակներում ջրի երեսին։ Գնացէք, ով արագընթաց դեսպաններ, այն ազգի մօտ, որ երկայնահասակ եւ կոկուած է. Սկզբիցը մինչեւ հիմա ահեղ ժողովրդի մօտ, մի ազգ որ տալիս է հրաման ու հրաման եւ ոտնակոխում, որի երկիրը գետերը բաժին բաժին են անում։</verse>
				<verse number="3">Ով աշխարհի բոլոր բնակիչները, երկրի բնակողները, երբոր դրօշակը բարձրանայ սարերի վերայ, նայեցէք, եւ երբոր փողը հնչուի ականջ դրէք։</verse>
				<verse number="4">Որովհետեւ տէրն ինձ այսպէս է ասել. Ես հանգիստ եմ լինելու եւ նայելու եմ իմ բնակարանումը, ինչպէս պայծառ տաքութիւնը արեւի ժամանակին, եւ ցօղաբեր ամպը՝ հունձքի տաքումը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ հունձքից առաջ ընձիւղը մեծանալիս, եւ աճելով ազոխ կդառնայ խաղողի ծաղիկը. Այն ժամանակ ճիւղերը կտրելու է յօտոցով, եւ ուռերը հեռացնելու եւ կոտրատելու է։</verse>
				<verse number="6">նորանք մէկտեղ պիտի թողուին սարերի գիշատիչ թռչուններին եւ երկրի գազաններին. Եւ գիշատիչ թռչուններն ամառը նորանց վերայ կանցնեն, եւ երկրի բոլոր գազանները նորա վերայ կձմեռեն։</verse>
				<verse number="7">Այն ժամանակ ընծայ է բերուելու Զօրաց Տիրոջը երկայնահասակ եւ կոկուած ազգիցը, եւ սկզբիցը մինչեւ հիմա ահեղ ժողովրդիցը, հրաման ու հրաման տուող ու ոտնակոխ անող ազգիցը, որի երկիրը բաժին բաժին են անում գետերը՝ Զօրաց Տիրոջ անուան տեղը՝ Սիօնի սարը։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եգիպտոսի պատգամը։ Ահա Տերը հեծել է թեթև ամպի վերայ, եւ գալիս է Եգիպտոս. եւ Եգիպտոսի կուռքերը սարսում են նորա երեսից, եւ Եգիպտոսի սիրտը հալում է իր միջումը:</verse>
				<verse number="2">Եւ ես պիտի Եգիպտոսը գրգռեմ Եգիպտոսի դէմ, եւ պիտի պատերազմեն ամեն մարդ իր եղբօր հետ, եւ ամեն մարդ իր ընկերի հետ, քաղաք քաղաքի հետ, եւ թագաւորութիւն թագաւորութեան հետ։</verse>
				<verse number="3">Եւ պիտի նուաղէ Եգիպտոսի սիրտը իր միջումը, եւ ես նորա խորհուրդը պիտի խորտակեմ, եւ նորանք խնդրելու են կուռքերին եւ կախարդներին, եւ վհուկներին եւ նշանագէտներին։</verse>
				<verse number="4">Եւ ես պիտի մատնեմ Եգիպտոսը մի խիստ տիրող ձեռքի, եւ մի բռնաւոր թագաւոր պիտի իշխէ նորանց վերայ. Ասում է Զօրաց Եհովայ Տէրը։</verse>
				<verse number="5">Եւ ջրերը պիտի քաշուին ծովիցը, եւ գետը պիտի չորանայ եւ ցամաքէ։</verse>
				<verse number="6">Եւ պիտի հոտեն գետերը, եւ պիտի բարակեն եւ չորանան Մասորի վտակները, եղէգն ու պրտուն պիտի թառամեն։</verse>
				<verse number="7">Նեղոսի մօտ եւ Նեղոսի եզերքի մօտ եղող մարգագետինները, եւ Նեղոսի բոլոր վարուցանը պիտի չորանայ, փուլ գայ եւ չքանայ։</verse>
				<verse number="8">Եւ ձկնորսները պիտի հեծեծան, եւ ողբան Նեղոսի մէջ կարթ ձգողների բոլորը. Եւ ջրի երեսի վերայ ուռկան փռողները պիտի տխրին։</verse>
				<verse number="9">Եւ պիտի ամաչեն բարակ քթան գործողները, եւ բամպակի կտաւեղէն հինողները։</verse>
				<verse number="10">Եւ նորա սիւները պիտի կոտրատուած լինեն, եւ բոլոր վարձքով գործողների սիրտը կոտրած պիտի լինի։</verse>
				<verse number="11">Անշուշտ յիմարներ են Տայանիսի իշխանները. Փարաւօնի խորհրդատու իմաստունների խորհուրդը յիմարական է. Դուք ի՞նչպէս էք ասում Փարաւօնին. Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագաւորների որդի։</verse>
				<verse number="12">Հիմա ո՞ւր են քո իմաստունները որ քեզ պատմեն, եւ իմացնեն, թէ ինչ է վճռել Զօրաց Տէրը Եգիպտոսի վերայ։</verse>
				<verse number="13">Տայանիսի իշխանները յիմարացել են, Մեմփիսի իշխանները խաբուած են, եւ Եգիպտոսին մոլորեցրել են նորա ցեղերի գլխաւորները։</verse>
				<verse number="14">Տէրը նորա մէջ խառնեց մոլորութեան հոգի, եւ նորանք մոլորեցրել են Եգիպտոսին նորա բոլոր գործերումը, ինչպէս որ արբածն է մոլորում փսխելիս։</verse>
				<verse number="15">Եգիպտոսումը գործք պիտի չլինի, որ գործէ գլուխը եւ ագին, արմաւենիի ոստը եւ կնիւնը։</verse>
				<verse number="16">Այն օրը Եգիպտոսը կնիկների պէս է լինելու, եւ պիտի դողայ եւ զարհուրէ Զօրաց Տիրոջ ձեռքի շարժելուց, որ նա շարժելու է նորա վերայ։</verse>
				<verse number="17">Եւ Յուդայի երկիրը Եգիպտոսի համար արհաւիրք է դառնալու, ամեն ով որ նորան յիշէ, պիտի վախենայ, Զօրաց Տիրոջ խորհրդի պատճառովը, որ նա նորա վերայ որոշել է։</verse>
				<verse number="18">Այն օրը հինգ քաղաք է լինելու Եգիպտոսի երկրումը Քանանի լեզուն խօսող եւ Զօրաց Տիրոջ անունով երդուող. Մէկին Արեգակի քաղաք են ասելու։</verse>
				<verse number="19">Այն օրը Տիրոջ համար մի սեղան է լինելու Եգիպտոսի երկրի մէջ. Եւ նորա սահմանի կշտին մի կոթող՝ Տիրոջ համար։</verse>
				<verse number="20">Եւ նա նշան ու վկայութիւն է լինելու Զօրաց Տիրոջ համար Եգիպտոսի երկրումը. Որովհետեւ նորանք դէպի Տէրն են աղաղակելու բռնաւորների երեսից, եւ նա մի փրկիչ եւ մի մեծ է ուղարկելու նորանց մօտ եւ նորանց փրկելու է։</verse>
				<verse number="21">Եւ Տէրը ճանաչուած պիտի լինի Եգիպտոսումը, եւ Եգիպտացիք այն օրը պիտի ճանաչեն Տիրոջը եւ զոհեր ու պատարագներ պիտի մատուցանեն, եւ ուխտ պիտի ուխտեն Տիրոջը եւ կատարեն։</verse>
				<verse number="22">Եւ Տէրը պիտի հարուածէ Եգիպտացիներին, պիտի հարուածէ եւ պիտի բժշկէ, եւ նորանք պիտի դառնան Տիրոջը մօտ, եւ նորանք պիտի ընդունուին, եւ նա պիտի բժշկէ նորանց։</verse>
				<verse number="23">Այն օրը մի պողոտայ է լինելու Եգիպտոսից դէպի Ասորեստան, եւ Ասորեստանցիք գալու են Եգիպտոս, եւ Եգիպտացիք՝ Ասորեստան, եւ Եգիպտացիք Ասորեստանցիների հետ ծառայելու են Տիրոջը։</verse>
				<verse number="24">Այն օրը Իսրայէլը երրորդը պիտի լինի Եգիպտոսի եւ Ասորեստանի մէջ. Եւ օրհնութիւն կլինի երկրի մէջ,</verse>
				<verse number="25">Որին օրհնելու է Զօրաց Տէրը ասելով. Օրհնեալ լինի իմ ժողովուրդը՝ Եգիպտոս. Եւ իմ ձեռքի գործը՝ Ասորեստան, եւ իմ բաժինը՝ Իսրայէլ։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Այն տարին, որ Տարաթանը Սարգոն թագաւորից ուղարկուելով եկաւ Ազովտոս, եւ Ազովտոսի հետ պատերազմեց ու նորան յաղթեց,</verse>
				<verse number="2">Այն ժամանակ Տէրը խօսեց Ամովսի որդի Եսայիայի ձեռովն ասելով. Գնա հանիր քուրձը քո մէջքիցը, եւ կօշիկներդ հանիր քո ոտներիցը. եւ նա այնպէս արաւ, եւ շրջում էր մերկ եւ բոկոտն։</verse>
				<verse number="3">Եւ Տէրն ասեց. ինչպէս որ իմ ծառայ Եսայիան շրջեցաւ մերկ եւ բոկոտն, որ երեք տարուայ նշան եւ ցոյց լինի Եգիպտոսի եւ Եթովպիայի համար,</verse>
				<verse number="4">Այնպէս էլ Ասորեստանի թագաւորը գերի է քշելու Եգիպտոսին եւ Եթովպիայի գերեալներին՝ երիտասարդներին եւ ծերերին՝ մերկ եւ բոկոտն եւ նստելատեղիքը բաց Եգիպտոսի նախատինքի համար։</verse>
				<verse number="5">Եւ պիտի զարհուրեն եւ ամաչեն եթովպիայից՝ իրանց յոյսիցը, եւ Եգիպտոսից՝ իրանց փառքիցը։</verse>
				<verse number="6">Եւ այն օրը այս ծովեզերեայ երկրի բնակիչը ասելու է. Ահա սա է մեր ապաստանարանը, ուր որ փախել էինք օգնութեան համար, որ փրկուէինք Ասորեստանի թագաւորի երեսից. ուրեմն մենք ի՞նչպէս ենք ազատուելու։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Ծովի անապատի պատգամը։ Հարավից յարձակվող մրրիկների պես անապատիցն է գալիս՝ սոսկալի երկրիցը:{nl}</verse>
				<verse number="2">Մի խիստ տեսիլք է ինձ յայտնուել. յափշտակողը յափշտակում եւ կործանողը կործանում է։ Վեր եկ, Եղամ. Պաշարիր, ով Մարաց ազգ, նորա բոլոր հառաչանքը դադարեցրել եմ։</verse>
				<verse number="3">Սորա համար երանքս լիքն են ցաւերով, ծննդականի ցաւերի պէս ցաւեր են բռնել ինձ. Գալարվում եմ, չեմ լսում. Վրդովուած եմ, չեմ տեսնում։</verse>
				<verse number="4">Սիրտս շփոթուել է, արհաւիրքն ինձ զարհուրեցրել է, նա իմ ցանկալի գիշերն ինձ համար սրտադողի դարձրեց։</verse>
				<verse number="5">Սեղանը գցում են, դէտը դիտում է. Ուտե՜լ, խմե՜լ։ Վեր կացէք, ով իշխաններ, օծեցէք վահանները։</verse>
				<verse number="6">Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Գնա դէտին կանգնեցրու, որ տեսածը յայտնէ։</verse>
				<verse number="7">Եւ նա ձիաւորներ տեսաւ զոյգ հեծեալներ, էշի վերայ հեծեալներ, ուղտի վերայ հեծեալներ, եւ մեծ ուշադրութեամբ ուշադրութիւն արաւ։</verse>
				<verse number="8">Եւ առիւծօրէն աղաղակեց. Ով Տէր, ես միշտ ցերեկը կանգնած եմ դիտանոցի վերայ, եւ իմ պահապանութեան տեղը ես բոլոր գիշերը կանգնած եմ։</verse>
				<verse number="9">Եւ ահա գալիս են՝ ձիաւորներ, զոյգ հոծեալներ. Եւ պատասխանեց ու ասեց. Ընկա՜ւ, ընկաւ Բաբիլոնը, եւ նորա աստուածների բոլոր արձանները փշրեց գետնովը տալով։</verse>
				<verse number="10">Ով իմ կասուածներ, եւ իմ կալի պտուղը, ինչ որ լսել եմ Զօրաց Տէր՝ Իսրայէլի Աստուածանից, այն իմացրել եմ ձեզ։</verse>
				<verse number="11">Եդովմի պատգամը։ Դէպի ինձ ձայն է գալի Սէիրից. պահապան, ինչ կա գիշերիցը. պահապան, ինչ կա գիշերիցը:</verse>
				<verse number="12">Պահապանն ասում է. Առաւօտը եկած էլ լինի, էլի գիշեր է. Եթէ հարցնում էք՝ հարցրէք, ետ դարձէք, եկէք։</verse>
				<verse number="13">Արաբիայի պատգամը։ Արաբիայի անտառումը պիտի օթեւանէք, ով Դեդանեանց կարավաններ:</verse>
				<verse number="14">Ծարաւին դիմաւորելու գնացէք ջրով, ով Թեմայի երկրի բնակիչներ նորա հացովը փախստականի առաջը եկէք։</verse>
				<verse number="15">Որովհետեւ նորանք փախչում են սուրերի երեսից, քաշած սուրի առաջից, եւ լարած աղեղի առաջից, եւ պատերազմի սաստկութեան առաջից։</verse>
				<verse number="16">Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Դեռ մէկ տարի էլ կայ՝ վարձկանի տարի, որ պիտի վերջանայ Կեդարի բոլոր փառքը։</verse>
				<verse number="17">Եւ Կեդարի որդկանց զօրաւոր աղեղնաւորաց մնացորդների թիւը քիչ է լինելու. Որովհետեւ Իսրայէլի Աստուած Եհովան է խօսել։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Տեսիլքի ձորի պատգամը։ Հիմա քեզ ինչ եղավ, որ ամենքդ վեր էք գնացել կտուրները.</verse>
				<verse number="2">Ով խռովութեամբ լցուած, աղմկալից քաղաք, զբօսասէր քաղաք. Քո սպանուածները սուրի սպանած չեն եւ ոչ պատերազմի մեռելներ։</verse>
				<verse number="3">Բոլոր իշխաններդ միասին փախան, առանց աղեղի կապուեցան, բոլոր քեզ մօտ գտնուողները միասին կապուեցան, որ հեռու էին փախել։</verse>
				<verse number="4">Նորա համար ասում եմ. Ուշ դարձրէք ինձանից, դառնապէս լաց եմ լինելու. Մի բռնադատէք ինձ մխիթարելու իմ ժողովրդի աղջկայ աւերակի համար։</verse>
				<verse number="5">Որովհետեւ խռովութեան, ոտնահարութեան եւ շփոթութեան օր է տեսիլքի ձորումը Զօրաց Եհովայ Տիրոջ համար. Պարիսպը քանդում են. Եւ դղրդոցը հասնում է սարը։</verse>
				<verse number="6">Եւ Եղամը կրում է կապարճը, կառքի հետ մարդկանց եւ ձիաւորներին. Եւ Կիրը բաց է անում վահանը։</verse>
				<verse number="7">Եւ քո ընտիր հովիտները կառքերով լիքն են լինելու, եւ ձիաւորները շարքով շարուելու են դէպի դռները։</verse>
				<verse number="8">Եւ նա կբանայ Յուդայի ծածկոցը, եւ դու կնայես այն օր անտառի տան զէնքերին.</verse>
				<verse number="9">Եւ կտեսնէք Դաւիթի քաղաքի ճեղքերը, որ շատ կլինեն, եւ կժողովէք ցածի աւազանի ջրերը։</verse>
				<verse number="10">Եւ կհամարէք Երուսաղէմի տները, եւ տները կքանդէք պարիսպը պնդացնելու համար.</verse>
				<verse number="11">Եւ մի ջրակոյտ կշինէք երկու պարսպի մէջտեղը հին աւազանի ջրերի համար. Բայց չէք նայում այս բանն անողին, եւ այս բանը վաղուց շինողին չէք տեսնում։</verse>
				<verse number="12">Եւ Զօրաց Եհովայ Տէրը կանչեց այն օրը՝ լաց լինելու եւ սգալու համար, գլուխ կնտացնելու եւ քուրձ հագնելու համար։</verse>
				<verse number="13">Եւ ահա ցնծութիւն եւ ուրախութիւն, արջառներ սպանե՜լ եւ ոչխարներ մորթե՜լ, միս ուտե՜լ եւ գինի խմե՜լ, ասելով. ուտենք եւ խմենք, որովհետեւ քգուց մեռնելու ենք։</verse>
				<verse number="14">Բայց Զօրաց Տէրը յայտնել է իմ ականջներին, անշուշտ պիտի չքաւուի ձեր այս տնօրէնութիւնը մինչեւ որ մեռնիք, ասում է Զօրաց Եհովայ Տէրը։</verse>
				<verse number="15">Այսպէս է ասում Զօրաց Եհովայ Տէրը. Գնա մտիր այդ պալատական Սեբնայի մօտ, որ պալատի վերակացու է, եւ ասիր.</verse>
				<verse number="16">Ի՞նչ ունիս այստեղ, եւ ո՞վ ունիս այստեղ, որ այստեղ քեզ համար գերեզման ես փորել. Փորե՜լ է բարձրումն իր գերեզմանը, քանդե՜լ է վէմի մէջ իրան համար բնակարանը։</verse>
				<verse number="17">Ահա Տէրը քեզ թաւալեցնելու է՝ ուժով մարդի թաւալեցնելու պէս, եւ քեզ բոլորովին ծածկելու է։</verse>
				<verse number="18">Քեզ կծիկի պէս կծկելու կծիկ է շինելու՝ գնտակի պէս շպրտելու է լայնարձակ երկրի վերայ. Դու այնտեղ պիտի մեռնես, եւ այնտեղ լինելու են քո փառաց կառքերը, դու, ով քո տիրոջ տան անարգանքը։</verse>
				<verse number="19">Եւ ես քեզ մերժեցի քո պաշտօնիցը. Եւ նա պիտի քեզ խորտակէ քո կանգնած տեղիցը։</verse>
				<verse number="20">Եւ այն օրը կլինի, որ կկանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին։</verse>
				<verse number="21">Եւ նորան կհագցնեմ քո պատմուճանը, եւ քո գօտին նորան կկապեմ, եւ քո իշխանութիւնըկտամ նորա ձեռքը եւ նա հայր կդառնայ Երուսաղէմի բնակիչների եւ Յուդայի տան համար։</verse>
				<verse number="22">Եւ Դաւիթի տան բանալին կդնեմ նորա ուսին, որ նա բանայ, եւ ոչ ով չգոցէ. Եւ գոցէ, ու ոչ ով չբանայ։</verse>
				<verse number="23">Եւ նորան կպնդացնեմ բեւեռի պէս մի հաստատ տեղ, եւ նա փառաց աթոռի պէս կլինի իր հօր տան համար։</verse>
				<verse number="24">Եւ նորանից կկախուին իր հօր տան բոլոր փառաւոր բաները, ոստերը եւ շառաւիղները, բոլոր նուաստ անօթները՝ սկաւառակների տեսակ անօթներից սկսած մինչեւ ամեն տեսակ սափորները։</verse>
				<verse number="25">Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, պիտի շարժուի այն հաստատ տեղում պնդացրուած բեւեռը, եւ կոտրուի ու վայր ընկնի, եւ այն բեռը պիտի կոտրատուի որ նորա վերայ էր. Որովհետեւ տէրն է խօսել։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Տիւրոսի պատգամը։ Ողբացէք, ով Թարսիսի նավեր, որովհետեւ ավերակ է դառել՝ ոչ տուն կայ որ մուտք. Կիտացիների երկրիցը յայտնուեցավ նորանց:</verse>
				<verse number="2">Լռեցէք, ով ծովեզրեայ բնակիչներ, Սիդոնի ծովագնաց վաճառականները քեզ լցրել էին։</verse>
				<verse number="3">Շատ ջրերի միջի Սիովրի սերմը՝ Նեղոսի հունձքը նորա եկամուտն էր. Եւ նա եղել էր ազգերի վաճառանոցը։</verse>
				<verse number="4">Ամօ՜թ քեզ, ով Սիդոն, որովհետեւ ծովը խօսում է, ծովի զօրութիւնն ասում է, ես ծննդականի ցաւ չեմ քաշել եւ չեմ ծնել, եւ երիտասարդներ չեմ մեծացրել եւ կոյսեր չեմ բարձրացրել։</verse>
				<verse number="5">Երբոր լուրը Եգիպտոս հասնէ, պիտի ոլորուին Տիւրոսի լուրի համար։</verse>
				<verse number="6">Անց կացէք Թարսիս, ողբացէք, ով ծովեզրեայ բնակիչներ։</verse>
				<verse number="7">Սա՞ է ձեր զուարճացեալ քաղաքը, որի հնութիւնը հին ժամանակից է. Նորա ոտները պիտի քշեն նորան հեռու տեղ պանդուխտ լինելու։</verse>
				<verse number="8">Ո՞վ արաւ այս խորհուրդը Տիւրոսի մասին, որ պսակներ էր բաժանում, որի վաճառականներն իշխաններ էին, որի առուտուր անողները՝ երկրի պատուաւորները։</verse>
				<verse number="9">Զօրաց Տէրն է արել այս խորհուրդը, որ խայտառակէ ամեն զարդի բարձրութիւնը, որ անարգէ երկրի բոլոր պատուաւորներին։</verse>
				<verse number="10">Հեղեղիր քո երկիրը Նեղոսի պէս, ով Թարսիսի աղջիկ, այլ եւս արգելք չկայ։</verse>
				<verse number="11">Նա իր ձեռքը մեկնել է ծովի վերայ, սարսեցրել է տէրութիւններին. Եհովան պատուիրել է Քանանացիների մասին, որ նորա բերդերը քանդեն։</verse>
				<verse number="12">Եւ ասում է. Դու այլ եւս պիտի չուրախանաս, ով դու Սիդոնի պղծուած կուսական աղջիկ. Դէպի Կիտիմ, վեր կաց, անցիր, բայց այնտեղ էլ պիտի հանգիստ չլինես։</verse>
				<verse number="13">Ահա Քաղդէացիների երկիրը, այս ազգը, որ չէր եղած, Ասորեստանը հիմնեց դորան անապատում բնակողների համար. Նորանք կանգնեցրին նորա աշտարակները, քանդեցին նորա պալատները, նորան աւերակ արին։</verse>
				<verse number="14">Ողբացէք, ով Թարսիսի նաւեր, որ ձեր ամրութիւնը քարուքանդ եղաւ։</verse>
				<verse number="15">Եւ այն օրը կլինի որ Տիւրոսը կմոռացուի եօթնասուն տարի, մէկ թագաւորի օրերի չափ. Եօթանասուն տարուց յետոյ կլինի Տիւրոսին՝ այն պոռնկի երգին համեմատ.</verse>
				<verse number="16">Առ քնարը, շրջիր քաղաքը, ով մոռացուած պոռնիկ. Լաւ ածիր, շատ երգ երգիր, որ քեզ յիշեն։</verse>
				<verse number="17">Եւ եօթանասուն տարուց յետոյ կլինի, որ Տէրը այցելութիւն կանէ Տիւրոսին, եւ նա ետ կդառնայ դէպի պոռնկական վարձքը եւ կպոռնկանայ աշխարհի երեսին եղող բոլոր երկրի թագաւորութիւնների հետ։</verse>
				<verse number="18">Եւ նորա աշխատանքն ու վարձանքը պիտի նուիրուի Տիրոջ. Նա չպիտի գանձարանը մտնէ, եւ չպիտի շտեմարանումը պահուի, այլ Տիրոջ առաջին բնակողներինը պիտի լինի նորա աշխատանքը, որ ուտեն կշտանան, եւ պատուական զգեստներ հագնեն։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Ահա Տէրը դարտակելու է երկիրը եւ նորան քարուքանդ է անելու, եւ փոխելու է նորա կերպարանքը եւ ցրուելու է նորա բնակիչներին։</verse>
				<verse number="2">Եւ կլինի, ինչպէս որ ժողովրդին նոյնպէս էլ քահանային, ինչպէս ծառային այնպէս էլ նորա տիրոջը, ինչպէս աղախնին այնպէս էլ նորա տիկնոջը, ինչպէս ծախու առնողին այնպէս էլ ծախողին, ինչպէս փոխ տուողին այնպէս էլ փոխ առնողին. Ինչպէս պարտատիրոջն այնպէս էլ պարտականին։</verse>
				<verse number="3">Երկիրը դարտակուելու դատարկ է լինելու, եւ կողոպտուելով կողոպուտ է դառնալու, որովհետեւ Տէրն է խօսել այս խօսքը։</verse>
				<verse number="4">Տխրելու տրտմելու է երկիրը, նուաղելու ու տրտմելու է աշխարհը, նուաղելու են երկրի ժողովուրդների մեծամեծները։</verse>
				<verse number="5">Եւ երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետեւ օրէնքները զանց են արել, պատուիրանքը՝ փոխել, յաւիտենական ուխտը՝ խափանել։</verse>
				<verse number="6">Դորա համար անէծքը թափել է երկիրը, եւ բնակիչները նորանով պատիժ կրեցին. Այս պատճառով երկրի բնակիչներն այրուեցան, եւ քիչ մարդիկ մնացին։</verse>
				<verse number="7">Նոր գինին սուգ է անում, նուաղում է որթը, հառաչում են բոլոր ուրախասիրտները։</verse>
				<verse number="8">Դադարել է թմբուկների զուարճութիւնը. Կտրել է ուրախացողների աղաղակը. Դադարել է քնաիր զուարճութիւնը։</verse>
				<verse number="9">Գինին երգով չեն խմելու, դառնանալու է ցքին իր խմողների համար։</verse>
				<verse number="10">Ջարդուել է դատարկ քաղաքը, կղպուել է ամեն տուն՝ մտնել չկայ։</verse>
				<verse number="11">Լաց կայ գինիի համար փողոցներումը, մթնել է ամեն ուրախութիւն, վերացել է երկրի ցնծութիւնը։</verse>
				<verse number="12">Ամայութիւն է մնացել քաղաքումը, եւ փշրուել է աւերակ է դառել։</verse>
				<verse number="13">Որովհետեւ այսպէս պիտի լինի երկրի մէջ՝ ժողովուրդների միջումը, այսինքն ինչպէս թափած ձիթենի, ինչպէս ճռաքաղ այգեկութը վերջանալուց յետոյ։</verse>
				<verse number="14">Եւ նորանք կբարձրացնեն իրանց ձայնը, կցնծան. Տիրոջ փառաւորութեամբը կաղաղակեն ծովի կողմիցը։</verse>
				<verse number="15">Սորա համար արեւելքումը փառաւորեցէք Տիրոջը, ծովի կղզիներումը՝ Իսրայէլի Տէր Աստուծոյ անունը։</verse>
				<verse number="16">Երկրի ծայրիցը երգեր լսեցինք, Փա՜ռք Արդարին։ բայց ես ասեցի. Մաշուած եմ, վա՜յ ինձ. Յափշտակողները յափշտակում են, յափշտակողները յափշտակելով յափշտակում են.</verse>
				<verse number="17">Վախ ու վիհ ու վարմ կայ քեզ համար, ով երկրի բնակիչ։</verse>
				<verse number="18">Եւ ով որ փախչելու լինի ձայնիցը՝ վիհն է ընկնելու, եւ վիհի միջիցը դուրս եկողը՝ վարմի մէջ է բռնուելու. Որովհետեւ վերեւից բաց են պատուհանները, եւ երկրի հիմունքը պիտի սարսեն։</verse>
				<verse number="19">Ճեղքվում ճեղքոտվում է երկիրը, պատառվում պատառ պատառ է լինում երկիրը, դողում է, դողդողում է երկիրը.</verse>
				<verse number="20">Երերվում տրորվում է երկիրը արբածի նման, եւ ճօճում է հիւղի նման, եւ նորա մեղքը ծանրացել է նորա վերայ, եւ նա վայր է ընկնելու, եւ այլ եւս վեր չի կենալ։</verse>
				<verse number="21">Եւ այն օրը լինելու է, որ Տէրը կայցելէ բարձանց մէջ բարձանց զօրքերին, եւ երկրի վերայ երկրի թագաւորներին։</verse>
				<verse number="22">Եւ պիտի հաւաքուին մէկ հաւաքուած դառնան, եւ կապուին գուբի մէջ, եւ պիտի բանտարկուին բանտի մէջ. Եւ շատ օրերից յետոյ պիտի այցելութիւն ունենան։</verse>
				<verse number="23">Եւ պիտի ամաչէ լուսինը, ու արեգակը պատկառէ, երբոր թագաւորէ Զօրաց Տէրը Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմում, եւ պատիւ կլինի իր ծերերի առաջը։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Եհովայ, դու իմ Աստուածն ես. Ես քեզ բարձրացնում եմ, գովում եմ քո անունը. որովհետեւ դու սքանչելիք արիր, վաղեմի խորհուրդներ, հաւատարմութիւն եւ ճշմարտութիւն։</verse>
				<verse number="2">Որովհետեւ քաղաքիցը հողակոյտ շինեցիր, պարսպաւոր քաղաքը՝ փլատակ. Քաղաքը՝ օտարների պալատ, յաւիտեան չէ շինուելու։</verse>
				<verse number="3">Նորա համար քեզ պիտի պատուէ զօրաւոր ժողովուրդը, ահարկու ազգերի քաղաքը պիտի վախենայ քեզանից։</verse>
				<verse number="4">Որ դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ չքաւորին նորա նեղութեան մէջ, ապաւէն՝ փոթորիկից, հովանի՝ տաքութիւնից. Որովհետեւ զօրաւորների կատաղութիւնը պատ քանդող փոթորիկի նման է։</verse>
				<verse number="5">Օտարների աղմուկը տաքութեան պէս է չոր տեղում, որ դու խոնարհեցրիր. Տաքութիւնը ամպի հովանիով անցնելու պէս բռնաւորների երգը պիտի իջնէ։</verse>
				<verse number="6">Եւ Զօրաց Տէրը բոլոր ազգերի համար այս սարի վերայ խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով։</verse>
				<verse number="7">Եւ բնաջինջ է անելու այս սարի վերայ երեսի ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, եւ այն վարագոյրը որ վարագուրուած է բոլոր ազգերի վերայ։</verse>
				<verse number="8">Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում։</verse>
				<verse number="9">Եւ այն օրն ասելու են, ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց. Եհովան է սա, որին յուսացել ենք, ուրախանալու եւ ցնծալու ենք նորա փրկութիւնովը։</verse>
				<verse number="10">Որովհետեւ Տիրոջ ձեռքը հանգչելու է այս սարի վերայ. Եւ Մովաբը ջարդուելու է նորա տակին, ինչպէս որ խոզանը կոխ է տրվում աղբահարումը։</verse>
				<verse number="11">Եւ նա տարածելու է իր ձեռքերը նորա մէջ, ինչպէս որ տարածում է լողացողը լողանալիս, բայց նա պիտի ցածացնէ նորա հպարտութիւնը նորա ձեռքերի հնարքների հետ։</verse>
				<verse number="12">Եւ քո պարիսպների բարձր ամրութիւնը նա պիտի խոնարհեցնէ, ցածացնէ, մինչեւ փոշին գետնովը տայ։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Այն օրը այս երգն է երգուելու Յուդայի երկրումը. Մենք մի զօրավոր քաղաք ունինք, նա փրկութիւնը դնում է իբրեւ պարիսպ ու պատնէշ:</verse>
				<verse number="2">Բացէք դռները, որ մտնէ արդար եւ հաւատարմութիւն պահող ժողովուրդը։</verse>
				<verse number="3">Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղութիւնով, որովհետեւ քեզ է յուսացած։</verse>
				<verse number="4">Յաւիտեան Տիրոջը յուսացէք, որովհետեւ Տէր Եհովան յաւիտենական վէմ է։</verse>
				<verse number="5">Որովհետեւ նա խոնարհեցնում է բարձր բնակողներին, բարձր բերդը. Նա նորան ցածացնում է, ցած է քաշում նորան մինչեւ գետինը, նա նորան նկուն է անում մինչեւ փոշին։</verse>
				<verse number="6">Ոտքը նորան պիտի կոխէ՝ աղքատի ոտքը՝ չքաւորների կոխելը։</verse>
				<verse number="7">Արդարի ճանապարհը ուղիղ է. Դու ուղիղդ, հարթում ես արդարի շաւիղը։</verse>
				<verse number="8">Հէնց քո դատաստանների ճանապարհին սպասել ենք քեզ, ով տէր, քո անունին ու քո յիշատակին էր ցանկանում մեր հոգին։</verse>
				<verse number="9">Հոգովս քեզ եմ փափաքում գիշերը, հէնց իմ ներսի հոգովը ես քեզ եմ բաղձանում. Որովհետեւ երբոր քո դատաստանները հասնում են երկրին, աշխարհի բնակիչները արդարութիւն են սովորում։</verse>
				<verse number="10">Ամբարշտին ողորմութիւն է լինում, բայց նա արդարութիւն չէ սովորում, նա ուղղութեան երկրումը ծռութիւն է անում եւ չէ տեսնում Տիրոջ մեծափառութիւնը։</verse>
				<verse number="11">Ով Տէր, նորանք քո ձեռքի բարձրութիւնը չեն տեսնում, կտեսնեն ամաչելով քո ժողովրդի վերայ ունեցած նախանձը, կրակն է սպառելու քո թշնամիներին։</verse>
				<verse number="12">Ով Տէր, դու կհաստատես մեզ համար խաղաղութիւնը. Որովհետեւ մեր ամեն գործերն էլ դու գործեցիր մեզ համար։</verse>
				<verse number="13">Ով Տէր մեր Աստուած, քեզանից ջոկ ուրիշ տէրեր տիրեցին մեզ վերայ, բայց միայն քեզանով պիտի յիշենք քո անունը։</verse>
				<verse number="14">մեռածները չեն կենդանանալ, ուրուականները չեն կանգնիլ, այնպէս ես դու նորանց այցելել եւ փչացրել, եւ բնաջինջ ես արել նորանց բոլոր յիշատակը։</verse>
				<verse number="15">Դու աւելացրիր այս ազգը, ով Տէր, դու աւելացրիր այս ազգը եւ փառաւորուեցար. Երկրի ամեն ծայրերը ընդարձակեցիր։</verse>
				<verse number="16">Ով Տէր, նեղութեան մէջ քեզ որոնեցին, հառաչանք թափեցին դու նորանց խրատելիս։</verse>
				<verse number="17">Ինչպէս որ յղին ծնելու մօտենալով երկունքի մէջ տանջվում եւ աղաղակում է, մենք էլ նոյնպէս ենք դառել քո առաջին, ով Տէր։</verse>
				<verse number="18">Յղացանք, երկունք քաշեցինք, կարծես թէ քամի ծնեցինք, մենք փրկութիւն չգործեցինք երկրի համար, եւ աշխարհի բնակիչները չընկան։</verse>
				<verse number="19">Քո մեռելները պիտի կենդանանան, իմ մեռելների դիակները պիտի կանգնեն. վեր կացէք եւ ցնծացէք, ով հողի բնակիչներ, որովհետեւ լոյսերի ցօղ է քո ցօղը. Քո երկիրը դուրս պիտի գցէ ուրուականներին։</verse>
				<verse number="20">Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո սենեակները, եւ գոցիր քո դռները ետեւիցդ. Ծածկուիր մի փոքրիկ վայրկեան, մինչեւ որ բարկութիւնն անցնէ։</verse>
				<verse number="21">Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, որ երկրի բնակիչներին այցելէ նորանց անօրէնութեան մասին, եւ երկիրը պիտի յայտնէ իր ընդունած արիւնները եւ պիտի չծածկէ այլ եւս իր սպանուածներին։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Այն օրը Տէրը պիտի այցելէ իր ամուր ու մեծ եւ զօրաւոր սրովը լեւիաթան փախչող օձին, եւ լեւիաթան ոլորուն օձին, եւ պիտի սպանէ ծովի միջի վիշապին։</verse>
				<verse number="2">Այն օրը գինիի այգի կլինի. Նորա համար երգեցէք։</verse>
				<verse number="3">Ես Տէրս եմ նորա պահապանը, ամեն վայրկեան ոռոգում եմ նորան. Որպէս զի նորան ոչ ով չվնասէ, գիշեր եւ ցերեկ ես նորան պահպանում եմ։</verse>
				<verse number="4">Ես բարկութիւն չունիմ. Երանի թէ ցախեր՝ փուշեր լինէին, պատերազմով նորանց վերայ կյարձակուէի. Ամենը միասին կայրէի։</verse>
				<verse number="5">Կամ թէ իմ զօրութիւնիցը բռնեն, ինձ հետ խաղաղութիւն անեն. Խաղաղութիւն անեն ինձ հետ։</verse>
				<verse number="6">Ապագայում Յակոբը պիտի արմատանայ, Իսրայէլը ծաղկի եւ ընձիւղէ. Եւ պիտի լցնեն աշխարհի երեսը պտուղով։</verse>
				<verse number="7">Մի՞թէ նորա զարկողի զարկածին պէս է զարկել նորան, կամ նա նորա սպանուելու սպանման նման սպանուեցա՞ւ։</verse>
				<verse number="8">Չափաւորութեամբ վիճեցիր նորա հետ նորան արձակելիս, նորան դուրս արաւ սաստիկ քամիով արեւելեան քամիի օրը։</verse>
				<verse number="9">Ուրեմն սորանով կքաւուի Յակոբի անօրէնութիւնը, եւ սա է նորա մեղքի հեռացնելու բոլոր պտուղը. Երբոր սեղանի քարերը փշրուած կրաքարերի պէս կանէ, վեր չեն կենալ աստարովթներ եւ արեգական կուռքերը։</verse>
				<verse number="10">Որովհետեւ պարսպաւոր քաղաքը միայնացած՝ ձգուած եւ թողուած բնակարան պիտի լինի անապատի պէս. այնտեղ զուարակն է արածելու, եւ այնտեղ մակաղելու, եւ նորա ճիւղերը վերջացնելու է։</verse>
				<verse number="11">Նորա ճիւղերը չորանալով պիտի կոտրատուին, կնիկները պիտի գան, վառեն նորան, որովհետեւ նա իմաստուն ժողովուրդ չէ, վասն որոյ նորան չէ ողորմելու նորա Արարիչը, եւ նորա ստեղծողը նորան չէ գթալու։</verse>
				<verse number="12">Եւ այն օրը կլինի, որ Տէրը կթօթափէ Գետի յորձանքիցը մինչեւ Եգիպտոսի հեղեղատը, եւ դուք կհաւաքուիք մէկ մէկ, ով Իսրայէլի որդիք։</verse>
				<verse number="13">Եւ այն օրը փչուելու է մեծ փողովը, եւ գալու են Ասորեստանի երկրում կորածները, եւ Եգիպտոսի երկրի մէջ աքսորուածները, եւ երկրպագելու են Տիրոջը՝ սուրբ սարի վերայ Երուսաղէմումը։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Վա՜յ Եփրեմի արբեցողների հպարտութեան պսակին, եւ նորա փառաց զարդի թառամեալ ծաղկին, որ գինեհարների պարարտ հովտի գլխին է։</verse>
				<verse number="2">Ահա Տէրն ունի քաջ եւ զօրաւոր մէկին, կարկտի փոթորկի նման՝ մի ապականիչ մրրիկ. նա յորդող առատ ջրերի հեղեղի պէս թափելու է երկրի վերայ հզօր ձեռքով։</verse>
				<verse number="3">Ոտքով կոխ են տալու Եփրեմի արբեցողների հպարտութեան պսակը։</verse>
				<verse number="4">Եւ մի թառամեալ ծաղիկ պիտի դառնայ նորա փառաց պսակը, որ պարարտ հովտի գլխին է. Ինչպէս հունձքից առաջ վաղահաս թուզը, որ նորան տեսնողը՝ հազիւ թէ ձեռքն է առել՝ կուլ է տալիս։</verse>
				<verse number="5">Այն օրը Զօրաց Տէրն է լինելու զարդի պսակ, եւ շքեղ թագ՝ իր ժողովրդի մնացորդի համար.</verse>
				<verse number="6">Եւ իրաւունքի հոգի՝ իրաւունքի համար նստողին, եւ ոյժ՝ պատերազմը դէպի դուռը ետ դարձնողներին։</verse>
				<verse number="7">Բայց սորանք էլ են գինիով մոլորուած, եւ խոտորում են ցքիով. քահանան եւ մարգարէն մոլորուած են ցքիով, կուլ են գնացել գինիի մէջ, ցքիով խոտորել են. մոլորվում են տեսիլքի մէջ, դանդաչում են դատաստանումը։</verse>
				<verse number="8">Որովհետեւ բոլոր սեղանները լիքն են պիղծ փսխուածքով, այլ եւս տեղ չէ մնացել։</verse>
				<verse number="9">Ու՞մ է նա գիտութիւն սովորեցնում, եւ ո՞ւմ՝ քարոզ հասկացնում. Կաթից կտրուածների՞, ստինքից քաշուածների՞։</verse>
				<verse number="10">Որ հրաման հրամանի վերայ՝ հրաման հրամանի վերայ, խրատ խրատի վերայ՝ խրատ խրատի վերայ. Մի քիչ այստեղ, մի քիչ այն տեղ։</verse>
				<verse number="11">Իրաւ թոթովախօս շրթունքով եւ օտար լեզուով պիտի խօսէ նա այս ժողովրդի հետ։</verse>
				<verse number="12">Նա որ նորանց ասեց՝ Սա է ձեր յոգնածին հանգստացնելու հանգստութիւնը, եւ սա է մխիթարութիւնը. Բայց նորանք չ՛ուզեցին լսել։</verse>
				<verse number="13">Եւ Տիրոջ խօսքն էլ լինելու է նորանց համար հրաման հրամանի վերայ՝ հրաման հրամանի վերայ. խրատ խրատի վերայ՝ խրատ խրատի վերայ, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, որպէս զի գնան եւ ետեւի վերայ ընկնեն ու ջարդուին, եւ որոգայթի մէջ ընկնեն եւ բռնուին։</verse>
				<verse number="14">Սորա համար լսեցէք Տիրոջ խօսքը, ով ծաղրող մարդիկ, այս ժողովրդի իշխաններ, որ Երուսաղէմումն է.</verse>
				<verse number="15">Որովհետեւ ասում էք՝ Մենք ուխտ ենք դրել մահի հետ, եւ դժոխքի հետ՝ դաշինք ենք կապել, որ յորդահոս հեղեղը, եթէ անցնելու լինի, մեզ չի հասնիլ. Որովհետեւ մենք ստութիւնը մեր պատսպարանը շինեցինք, եւ խաբէութեան մէջ ենք ծածկուած։</verse>
				<verse number="16">Վասն որոյ այսպէս է ասում Եհովայ Տէրը. Ահա ես եմ որ Սիօնումը դրել եմ վէմը, ընտիր վէմ, պատուական անկիւն, հաստատահիմն հիմունք. Ով որ նորան հաւատայ, չի փախչիլ։</verse>
				<verse number="17">Եւ ես իրաւունքը՝ չափին հաւասար, եւ արդարութիւնը՝ կշռքին հաւասար պիտի անեմ, եւ կարկուտը պիտի ստութեան պատսպարանը խորտակէ, եւ թաքուստը ջուրերը պիտի ողողեն։</verse>
				<verse number="18">Եւ ձեր ուխտը մահի հետ պիտի ջնջուի, եւ դժոխքի հետ արած դաշինքը պիտի չհաստատուի, որ երբոր յորդահոս հեղեղն անցնելու լինի, դուք նորանից ոտնահար պիտի լինիք։</verse>
				<verse number="19">Քանի անգամ որ անցնէ, ձեզ պիտի տանէ, որովհետեւ ամեն առաւօտ անց է կենալու՝ ցերեկը եւ գիշերը. Եւ մի միայն սոսկում է լինելու լուրը առնելը։</verse>
				<verse number="20">Որովհետեւ անկողինը կարճ է երկար ձգուելու համար, եւ ծածկոցը նեղ է նորանով ծածկուելու համար։</verse>
				<verse number="21">Որովհետեւ ինչպէս Փարասին սարի վերայ՝ վեր է կենալու Տէրը, եւ բարկանալու է, ինչպէս էր Գաբաւոնի ձորումը, որ գործէ իր գործը՝ իր օտարոտի գործը. Եւ կատարէ իր պաշտօնը՝ իր տարօրինակ պաշտօնը։</verse>
				<verse number="22">Եւ հիմա ծաղր անողներ մի լինիք, որ ձեր կապերը աւելի չպնդանան, որովհետեւ լսեցի այն որոշուածն ու սահմանուածը Զօրաց Եհովայ Տիրոջ կողմանէ բոլոր երկրի վերայ։</verse>
				<verse number="23">Ականջ դրէք, եւ լսեցէք իմ ձայնը, մտիկ տուէք, եւ լսեցէք իմ խօսքը։</verse>
				<verse number="24">Մի՞թէ ամեն օր հերկում է հերկողը ցանելու համար, եւ բանո՞ւմ տափանո՞ւմ իր արտը.</verse>
				<verse number="25">Չէ՞ որ նորա երեսը շիտակելուց յետոյ՝ ցրիւ է տալիս արջնդեղը եւ ցանում չամանը, եւ ցորենը կարգո՞վ դնում եւ գարին իր որո՞շ տեղը եւ հաճարը իր սահմանումը։</verse>
				<verse number="26">Եւ նա կրթել է նորան խոհեմութեան, եւ ուսուցրել է նորան իր Աստուածը։</verse>
				<verse number="27">Որովհետեւ արջնդեղը կամնասայլով չի ծեծուիլ, եւ սայլի անիւը չի դարձնուիլ չամանի վերայ, այլ գաւազանով է թակվում արջնդեղը, եւ չամանը՝ մահակով։</verse>
				<verse number="28">ցորենը կփշրուի՞, Ոչ, յաւիտեան. մարդ նորան կասում է կասում, եւ իր սայլի անիւը քշում նորա վերայ եւ իր ձիերին, եւ նորանք չեն փշրվում։</verse>
				<verse number="29">Սա էլ Զօրաց Եհովայ տէրիցն է դուրս գալիս, որի խորհուրդն՝ սքանչելի, հանճարը գերազանց է։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Վայ Արիէլին, Արիէլին, Դաւիթի բանակ տուած քաղաքին, աւելացրէք տարին տարուայ վերայ, տօները թող պտոյտ տան.</verse>
				<verse number="2">Եւ ես պիտի նեղացնեմ Արիէլին, եւ պիտի լինի հառաչել եւ հառաչանք, եւ նա կլինի ինձ համար Արիէլի պէս։</verse>
				<verse number="3">Եւ բանակ պիտի տամ շրջանի պէս քեզ վերայ, եւ քեզ պիտի նեղեմ պատնէշներով, եւ քեզ դէմ պիտի հողաբլուրներ կանգնեցնեմ։</verse>
				<verse number="4">Եւ պիտի ցածանաս՝ հողիցը խօսես, եւ պիտի փոշիիցը մնչես քո խօսքերը, եւ վհուկի պէս՝ տափիցն է դուրս գալու քո ձայնը, եւ փոշիիցը պիտի ճվճվաս քո խօսքերը։</verse>
				<verse number="5">Եւ մանր փոշիի պէս պիտի լինի քո օտարականների բազմութիւնը, եւ անցնող մղեղի պէս՝ բռնաւորների բազմութիւնը. եւ յանկարծակի մէկ վայրկեանի մէջ կլինի։</verse>
				<verse number="6">Զօրաց Տիրոջ կողմանէ այցելութիւն է լինելու որոտմունքով, գետնաշարժով, եւ մեծ ձայնով, մրրիկով, ու փոթորիկով, եւ մաշող կրակի բոցով։</verse>
				<verse number="7">Եւ գիշերուայ տեսիլքի երազին պէս են լինելու Արիէլի վերայ պատերազմի եկող բոլոր ազգերի բազմութիւնը, եւ բոլոր նորա եւ նորա բերդի վերայ յարձակողները եւ նորա նեղիչները։</verse>
				<verse number="8">Եւ կլինի, ինչպէս որ սովածը երազ է տեսնում, թէ ուտում է, եւ վեր է կենում տեսնում, որ փորը դարտակ է, եւ ինչպէս որ ծարաւն է երազ տեսնում, թէ խմում է, եւ զարթնում է տեսնում, թէ նուաղած է եւ սիրտը պապակվում է, այսպէս է լինելու բոլոր ազգերի բազմութիւնը, որ պատերազմի են դուրս գալիս Սիօն սարի դէմ։</verse>
				<verse number="9">Ապշեցէք եւ զարմացէք, շլացրէք ձեզ եւ շլացէք. նորանք արբած են, բայց չէ թէ գինիով, նորանք դանդաչում են, բայց չէ թէ ցքիից։</verse>
				<verse number="10">Որովհետեւ Տէրը ձեզ վերայ թմրութեան հոգի է թափել, եւ կապել է ձեր աչքերը, մարգարէներին, եւ ձեր գլխաւորներին, որ տեսիլք էին տեսնում, քօղարկել է։</verse>
				<verse number="11">Եւ ամեն մի բանի տեսիլքը պիտի լինի ձեզ համար կնքուած գրքի խօսքերին պէս, որ կտան գրագէտին եւ կասեն. Մէկ կարդա այս. Եւ նա կասէ. Չեմ կարող որովհետեւ կնքուած է։</verse>
				<verse number="12">Եւ կամ կտան այն գիրքը մէկ անգրագէտի ասելով. Մէկ կարդա այս. եւ նա կասէ. Ես կարդալ չգիտեմ։</verse>
				<verse number="13">Եւ Տէրն ասում է. Որովհետեւ այս ժողովուրդը իր բերանովն է մօտենում եւ իր շրթունքներովն են ինձ պատւում, իսկ նորանց սիրտը հեռու է ինձանից, եւ նորանց ինձ պատուելը մարդկանց սովորեցրած պատուէր է.</verse>
				<verse number="14">Դորա համար ահա ես այսուհետեւ զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդի հետ՝ զարմանալիք եւ զարմանք. Եւ պիտի փչանայ նորանց իմաստունների իմաստութիւնը, եւ հանճարեղների հանճարը պիտի խափանուի։</verse>
				<verse number="15">Վա՜յ նորանց, որ խորհուրդը խոր տեղերում ծածկում են Տէրիցը, եւ խաւարում է լինում նորանց գործքը, եւ ասում են. Ո՞վ է մեզ տեսնում, եւ ո՞վ է մեզ իմանում։</verse>
				<verse number="16">Ո՜հ ձեր խոտորնակութեանը. Մի՞թէ կաւի պէս կհամարուի բրուտը, որ շէնքը ասէ իր շինողին՝ Նա ինձ չէ շինել. եւ արարածն ասէ իր արարչին թէ Նա չէ հասկանում։</verse>
				<verse number="17">Ահա մի փոքր քիչ ժամանակից յետոյ Լիբանանը կդառնայ պտղաբեր արտ, եւ պտղաբեր արտը անտառ պիտի համարուի։</verse>
				<verse number="18">Եւ այն օրը խուլերը կլսեն գրքի խօսքերը, եւ մէգիցն ու խաւարիցը կտեսնեն կոյրերի աչքերը։</verse>
				<verse number="19">Եւ խեղճերը ուրախութիւն պիտի աւելացնեն Տէրով, եւ չքաւոր մարդիկը պիտի զուարճանան Իսրայէլի Սուրբովը։</verse>
				<verse number="20">Որովհետեւ բռնաւորը պիտի չքանայ, եւ ծաղրողը՝ վերջանայ, եւ պիտի փչանան բոլոր չարութիւն խորհողները.</verse>
				<verse number="21">Նորանք որ մարդիս դատի մէջ յանցաւոր են շինում, եւ դատարանում յանդիմանողին որոգայթ են դնում, եւ դարտակ բանով վայր են գցում արդարին։</verse>
				<verse number="22">Սորա համար Տէրը, նա որ փրկեց Աբրահամին, այսպէս է ասում Յակոբի տան մասին. այլեւս պիտի չամաչէ Յակոբը, եւ նորա երեսը պիտի չսպրտնի։</verse>
				<verse number="23">Որովհետեւ նա՝ նորա որդիքը իմ ձեռքի գործը իրանց մէջ տեսնելիս փառաւորելու են իմ անունը, եւ փառաւորելու են Յակոբի Սուրբին, եւ Իսրայէլի Աստուածանից սարսելու են։</verse>
				<verse number="24">Եւ հոգով մոլորուածներն իմաստութիւն են հասկանալու, եւ տրտնջողները խրատ են սովորելու։</verse>
			</chapter>
			<chapter number="30">
				<verse number="1">Վա՜յ ապստամբ որդկանցը, ասում է Տէրը, որ խորհուրդ են անում, բայց չէ թէ ինձանից, որ դաշինք են կապում, բայց չէ թէ իմ հոգովը, որպէս զի շատացնեն մեղք մեղքի վերայ։</verse>
				<verse number="2">Որ գնում են իջնում Եգիպտոս, եւ իմ բերանը չեն հարցնում. Որ պատսպարուին Փարաւօնի պատսպարանումը եւ որ ապաւինեն Եգիպտոսի հովանիին։</verse>
				<verse number="3">Բայց Փարաւօնի պաստպարանը ձեզ համար ամօթ պիտի լինի, եւ Եգիպտոսի հովանիին ապաւինելը՝ նախատինք։</verse>
				<verse number="4">Որովհետեւ նորա իշխանները Տայանիս են եղել, եւ նորա թագաւորները հասել են Հանէս։</verse>
				<verse number="5">Ամենքը պիտի ամաչեն այն ազգի մասին, որ իրանց օգուտ չունի, ոչ օգնութիւն եւ ոչ օգուտ ունի, այլ ամօթի եւ խայտառակութեան համար է։</verse>
				<verse number="6">Հարաւի անասունների պատգամը։ Նեղութեան եւ վշտաց երկրովը, որտեղից որ են մատակ առիւծը եւ առոյգ առիւծը, իժը եւ թեւավոր կիզող օձը. տանում են իրանց ստացուացքը էշերի մէջքի վերայ, եւ ուղտերի սապատի վերայ իրանց գանձերը մի այնպի ժողովրդի մոտ, որ օգուտ չունի:</verse>
				<verse number="7">Եւ ունայն ու դարտակ է Եգիպտոսի օգնութիւնը, նորա համար կանչեցի նորան՝ Կոկոզաբան դատարկապորտներ են նորանք։</verse>
				<verse number="8">Արդ գնա գրիր այս նորանց հետ տախտակի վերայ եւ գրքին վերայ նշանակիր, եւ դա մնայ յետի օրուայ համար վկայութիւն մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="9">Որովհետեւ դա մի ապստամբ ժողովուրդ է՝ ստախօս որդիք, որդիք որ չեն ուզում լսել Տիրոջ օրէնքը։</verse>
				<verse number="10">Որ ասում են տեսանողներին. Մի տեսնէք. եւ մարգարէներին թէ Մեզ համար ուղիղ բաներ մի մարգարէանաք. մեզ կակուղ բաներ ասեցէք, խաբէութիւններ մարգարէացէք։</verse>
				<verse number="11">Հեռացէք ճանապարհիցը, ծռեցէք ուղիիցը, վերցրէք մեր առաջից Իսրայէլի Սուրբին։</verse>
				<verse number="12">Սորա համար այսպէս է ասում Իսրայէլի Սուրբը. որովհետեւ ձեր զզուանքը գալիս է այս խօսքից, եւ ապաւինել էք բռնութեան եւ ծռութեան, եւ նորանց վերայ կռնել էք.</verse>
				<verse number="13">Նորա համար այս անօրէնութիւնը ձեզ համար կլինի բարձր պարսպի վերայ ուռած վայր ընկնող փլուածքի պէս, որի կործանումը յանկարծակի անկարծ կգայ։</verse>
				<verse number="14">Եւ նորան փշրելու է բրուտի աման փշրելու պէս՝ փշրելու է եւ չէ խնայելու, եւ նորա կտորտանքներիցը մի խեցիի կտոր չէ գտնուելու կրակարանիցը կրակ վեր առնելու եւ փոսիցը ջուր հանելու համար։</verse>
				<verse number="15">Որովհետեւ այսպէս է ասում Եհովայ Տէրը՝ Իսրայէլի Սուրբը. դառնալով եւ հանդարտ կենալով կփրկուիք, հանդարտութեամբ եւ ապաւինութեամբ կլինի ձեր զօրութիւնը. բայց դուք չէք ուզում։</verse>
				<verse number="16">Եւ ասում էք. Ոչ, այլ ձիով փախչենք. դորա համար փախչելու էք. եւ արագընթացների վերայ հեծնենք, դորա համար արագընթաց են լինելու ձեզ հալածողները։</verse>
				<verse number="17">Ձեր մէկ հազարը մէկի սպառնալիքի առաջին՝ հինգի սպառնալիքի առաջին դուք պիտի փախչէք, մինչեւ որ մնաք մի ձողի պէս սարի գլխին, եւ մի դրօշակի պէս՝ բլուրի ծայրին։</verse>
				<verse number="18">Եւ դորա համար Տէրը սպասելու է, որ ձեզ ողորմէ, եւ դորա համար բարձրանալու է որ ձեզ գթայ. որովհետեւ Տէրը իրաւունքի Աստուած է. երանի՜ այն ամենին որ սպասում են նորան։</verse>
				<verse number="19">Որովհետեւ մի ժողովուրդ պիտի բնակուէ Սիօնի վերայ Երուսաղէմումը, դու էլ լաց չես լինելու. նա քեզ պիտի ողորմէ աղաղակիդ ձայնովը. Հէնց որ նա լսեց՝ քեզ պատասխան է տալու։</verse>
				<verse number="20">Եւ Տէրը ձեզ տալու է նեղութեան հաց եւ տառապանքի ջուր, բայց քո ուսուցիչները այլ եւս ետ չեն քաշուելու, եւ քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին։</verse>
				<verse number="21">Եւ քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք։</verse>
				<verse number="22">Այն ժամանակ դուք պիղծ կհամարէք՝ դու քո արծաթի կուռքերի ծածկոցները, եւ դու քո ոսկիի կռածոյների ձուլուածքը. Դու ցիրուցան կանես դաշտանի շորի պէս, դու նորանց ասելու ես՝ Դո՜ւրս։</verse>
				<verse number="23">Եւ նա անձրեւ կտայ արտումը սերմած սերմիդ, եւ երկրի արդիւնքիցը՝ հաց. եւ առատ ու պարարտ կլինի. Այն օրը քո խաշինքը ընդարձակ արօտում կարածեն։</verse>
				<verse number="24">Եւ այն եզերն ու էշերը, որ երկիրը կգործեն, պիտի աղուած կերակուր ուտեն, թիով եւ հոսելիով մաքրուած։</verse>
				<verse number="25">Եւ ամեն բարձր սարի վերայ եւ ամեն բարձրացած բլուրի վերայ վտակներ՝ ջրերի առուներ են լինելու մեծ կոտորածի օրը՝ աշտարակները ընկնելիս։</verse>
				<verse number="26">Եւ լուսնի լոյսը արեգակի լոյսին պէս կլինի եւ արեգակի լոյսը եօթնապատիկ կլինի՝ եօթը օրուայ լոյսին չափ, այն օրը որը Եհովան կկապէ իր ժողովրդի կոտրածը եւ նորա հարուածի խոցը կբժշկէ։</verse>
				<verse number="27">Ահա Տիրոջ անունը հեռուից է գալիս, նորա բարկութիւնը բորբոքուած է եւ բոցը՝ սաստիկ. Ու շրթունքները լիքն են բարկութիւնով, եւ լեզուն մաշող կրակի պէս է։</verse>
				<verse number="28">Եւ նորա հոգին յորդահոս գետի պէս մինչեւ պարանոցն է հասնում, որ շարժէ ազգերին փուչ շարժումով, եւ մոլորութեան սանձ դնէ ազգերի կզակին։</verse>
				<verse number="29">Դուք երգ կունենաք սուրբ տօնի գիշերուայ նման, եւ սրտի ուրախութիւն՝ սրինգով գնացողի պէս, որ գնում է Տիրոջ սարը Իսրայէլի վէմի մօտ։</verse>
				<verse number="30">Եւ Տէրը լսել է տալու իր ձայնի փառքը, եւ իր բազուկի իջնելը ցոյց է տալու սաստիկ բարկութիւնով եւ լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով եւ կարկտի քարերով։</verse>
				<verse number="31">Որովհետեւ Տիրոջ ձայնիցը զարհուրելու է Ասորեստանցին, որ զարկում էր գաւազանով։</verse>
				<verse number="32">Եւ որոշուած գաւազանի ամեն հարուածը, որ Տէրը իջեցնելու է նորա վերայ, լինելու է թմբուկներով եւ քնարներով. Եւ պատերազմելու է նորա հետ պատերազմներով շարժելով իր ձեռքը։</verse>
				<verse number="33">Որովհետեւ վաղուց պատրաստ է Տօփեթը, նաեւ պատրաստ է թագաւորին համար. Նա խորացրել լայնացրել է. Նորա խարոյկը շատ կրակ եւ փայտ ունի. Տիրոջ շունչը ծծումբի հեղեղի պէս վառելու է նորան։</verse>
			</chapter>
			<chapter number="31">
				<verse number="1">Վա՜յ նորանց, որ իջնում են Եգիպտոս օգնութեան համար, եւ ձիերի են ապաւինում եւ կառքերի վստահում, որ շատ են. Եւ ձիաւորների, որ խիստ զօրաւոր են. Եւ չեն ապաւինում Իսրայէլի Սուրբին, եւ Տիրոջը չեն խնդրում։</verse>
				<verse number="2">Բայց նա էլ իմասուն է, եւ չարիք է բերում, եւ իր խօսքերը դէն չէ գցում. Եւ վեր է կենում չարերի տան վերայ եւ անօրէնութիւն գործողների օգնութեան դէմ։</verse>
				<verse number="3">Եւ Եգիպտացիք մարդ են, եւ ոչ թէ Աստուած. Եւ նորանց ձիանքը մարմին են եւ ոչ թէ հոգի. Բայց Տէրը կմեկնէ իր ձեռքը, կսահէ օգնողը ու վայր կընկնի օգնուողը, եւ ամենքը միասին կփչանան։</verse>
				<verse number="4">Որովհետեւ այսպէս է ասում ինձ Տէրը. Ինչպէս մռնչում է առիւծը եւ կորիւնը՝ իր որսի համար, որի դէմ մէկտեղ կկանչուին հովիւների մի մեծ բազմութիւն, որ նա նորանց ձայնիցը չի զարհուրիլ, եւ նորանց աղմուկիցը չի ընկճուիլ. նոյնպէս էլ իջնելու է Զօրաց Տէրը պատերազմելու՝ Սիօն սարի եւ նորա բլուրի համար։</verse>
				<verse number="5">Թռթռացող թռչնիկների պէս ծածկելու է Զօրաց Տէրը Երուսաղէմին, պաշտպանելով եւ փրկելով, խնայելով, եւ ազատելով։</verse>
				<verse number="6">Ետ դարձէք դէպի նորան, որից Իսրայէլի որդիքը շատ խոր ապստամբուեցին։</verse>
				<verse number="7">Որովհետեւ այն օրը պիտի ամեն մարդ զզուի իր արծաթի կուռքիցը եւ իր ոսկի կուռքիցը, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար մեղք անելով։</verse>
				<verse number="8">Եւ վայր է ընկնելու Ասորեստանը ոչ թէ մարդի սրով, եւ մի սուր՝ որ մարդինը չէ՝ ուտելու է նորան. Եւ նա փախչելու է սուրի առաջիցը, եւ նորա երիտասարդները հարկատու են լինելու։</verse>
				<verse number="9">Նորա վէմը վախից պիտի անցնէ, եւ նորա իշխանները պիտի զարհուրեն դրօշակիցը, ասում է Տէրը, որի լոյսը Սիօնումն է, եւ որի հնոցը՝ Երուսաղէմումը։</verse>
			</chapter>
			<chapter number="32">
				<verse number="1">Ահա մի թագաւոր արդարութեամբ է թագաւորելու, եւ իշխանները իրաւունքով են իշխելու։</verse>
				<verse number="2">Եւ ամեն մէկը քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս պիտի լինի ծարաւուտ երկրում։</verse>
				<verse number="3">Եւ տեսնողների աչքերը պիտի չշլանան, եւ լսողների ականջները ուշադիր են լինելու։</verse>
				<verse number="4">Եւ վռազողների սիրտը կհասկանայ գիտենալ, եւ թոթովախօսների լեզուն կշտապէ պայծառ խօսել։</verse>
				<verse number="5">Այլ եւս չեն կոչիլ տխմարին ազնուաբարոյ, եւ նենգամիտին չեն ասիլ՝ Վսեմաշուք։</verse>
				<verse number="6">Որովհետեւ տխմարը տխմարութիւն կխօսի, եւ նորա սիրտը անօրէնութիւն կգործէ. Որ կեղծաւորութիւն անէ եւ Տիրոջ մասին ծռութիւններ խօսի, որ սովածի հոգին զրկէ հացից, եւ ծարաւի խմելիքը պակասեցնէ։</verse>
				<verse number="7">Եւ նենգամիտի հնարքները չար են, նա նենգութիւններ է մտածում, որ աղքատներին կորցնէ սուտ խօսքերով, թէեւ տնանկը իրաւունքով էլ խօսի։</verse>
				<verse number="8">Իսկ ազնուաբարոյ մարդը ազնիւ բաներ է խորհում. Եւ ազնիւ բաների վերայ կկանգնէ։</verse>
				<verse number="9">Ով վստահալից կանայք, վեր կացէք, ձայնս լսեցէք. Ով ապահով աղջկերք, իմ խօսքին ականջ դրէք։</verse>
				<verse number="10">Օրեր կան տարուայ համար, որ՝՝ պիտի դողաք, ով ապահովներ. Որ այգեկութը փչացել է, եւ հունձքի ժամանակ չէ գալու։</verse>
				<verse number="11">Ով վստահալիցներ, դողացէք, սարսեցէք, ով ապահովներ, հանուեցէք ու մերկացէք, մէջքերնիդ քուրձ կապեցէք։</verse>
				<verse number="12">Սգալով խփում են կուրծքերին ցանկալի արտերի, պտղաբեր որթի համար։</verse>
				<verse number="13">Իմ ժողովրդի երկրի վերայ փուշ՝ ցախ պիտի բուսնէ. Նոյն իսկ ամեն ուրախութեան տան վերայ զուարճալի քաղաքումը։</verse>
				<verse number="14">Որովհետեւ պալատը թողուած է, քաղաքի աղմուկը՝ ձգուած, Օփէլ ու աշտարակը յաւիտեան քարայրների տեղ պիտի լինեն ցիռերի զուարճութեան՝ խաշինքների արօտ լինելու համար։</verse>
				<verse number="15">Մինչեւ որ մեզ վերայ հոգի թափուի վերեւից, եւ անապատը պտղաբեր արտ դառնայ, եւ պտղաբեր արտը անտառ համարուի։</verse>
				<verse number="16">Եւ անապատումը կբնակուէ իրաւունքը, եւ արդարութիւնը պտղաբեր արտումը կնստի։</verse>
				<verse number="17">Եւ արդարութեան գործը կլինի խաղաղութիւն, եւ արդարութեան արդիւնքը հանգիստ ու ապահովութիւն յաւիտեան։</verse>
				<verse number="18">Եւ իմ ժողովուրդը կբնակուէ խաղաղաւէտ բնակարանում, եւ ապահով վրաններում եւ անդորր հանգչարաններում։</verse>
				<verse number="19">Բայց կարկուտ է իջնելու անտառի վերայ, եւ խիստ ցած ցածանալու է քաղաքը։</verse>
				<verse number="20">Երանի՜ ձեզ որ ցանում էք ամեն ջրերի մօտ, որ ազատ արձակում էք եզան եւ էշի ոտքերը։</verse>
			</chapter>
			<chapter number="33">
				<verse number="1">Վա՜յ քեզ, ով կործանող, որ չկործանուեցար, եւ ով յափշտակող, որ քեզ չյափշտակեցին. երբոր վերջացնես կործանելը, պիտի կործանուիս, երբոր դադարես յափշտակելուց, քեզ պիտի յափշտակեն։</verse>
				<verse number="2">Ով Տէր, մեզ ողորմիր, քեզ ենք յուսացել. Նորանց բազուկը եղիր ամեն առաւօտ, նաեւ մեր փրկութիւնը՝ նեղութեան ժամանակին։</verse>
				<verse number="3">Աղմուկի ձայնից փախչում են ժողովուրդները, քո բարձրանալուցը ցրվում են ազգերը։</verse>
				<verse number="4">Եւ ձեր աւարը պիտի ժողովուի ինչպէս թրթուրն է ժողովում, եւ մարախի ոստնելու պէս ոստոստելու են նորա վերայ։</verse>
				<verse number="5">Տէրը բարձրացած է, որովհետեւ բարձրումն է բնակվում նա. Լցրել է Սիօնը իրաւունքով ու արդարութիւնով։</verse>
				<verse number="6">Եւ քո ժամանակների հաստատութիւնը կլինի փրկութեան առատութիւն, իմաստութիւն եւ գիտութիւն. Տիրոջ երկիւղը կլինի նորա գանձը։</verse>
				<verse number="7">Ահա նորանց քաջազունները աղաղակում են դրսումը, խաղաղութեան դեսպանները լաց են լինում դառնապէս։</verse>
				<verse number="8">Ամայացել են ճանապարհները. Դադարել է ճանապարհորդը. ուխտը քանդել է. Քաղաքները անարգել. Մարդիս բանի տեղ չէ համարում։</verse>
				<verse number="9">Տրտմած տխրած է երկիրը, ամաչած է Լիբանանը՝ թոռոմած, Սարօնը անապատի պէս է եղել, եւ Բասանն ու Կարմեղոսը տերեւաթափ են լինում։</verse>
				<verse number="10">Հիմա վեր եմ կենալու, ասում է Տէրը, հիմա բարձրանալու եմ. Հիմա վեր եմ բարձրանալու։</verse>
				<verse number="11">Յարդով էք յղացել, մղեղ էք ծնելու. Ձեր շունչը կրակ է դառնալու որ ձեզ ուտէ։</verse>
				<verse number="12">Եւ ժողովուրդները կիր այրուելու պէս պիտի դառնան, նորանք կտրուած փուշերի պէս կրակով պիտի այրուին։</verse>
				<verse number="13">Ով հեռաւորներ, լսեցէք ինչ որ արել եմ. Իմացէք, ով մօտաւորներ, իմ զօրութիւնը։</verse>
				<verse number="14">Սիօնում վախենում են մեղաւորները, դող է բռնել կեղծաւորներին, թէ մեզանից ո՞վ է կարող բնակուել լափող կրակում, մեզանից ո՞վ է կարող բնակուել յաւիտենական բոցերում։</verse>
				<verse number="15">Արդարութեամբ վարուողը եւ ուղղութիւն խօսողը, անիրաւութեան շահը մերժողը, կաշառք բռնելուց ձեռքը թափ տուողը, արիւնահեղութեան խօսքեր լսելուց իր ականջը խփողը, եւ չարութիւն տեսնելուց իր աչքերը խփողը։</verse>
				<verse number="16">Նա բարձրերումը պիտի բնակուէ, նորա բերդը վէմերի ամրութիւններն են. Նորա հացը տրվում է, նորա ջրերը ապահով են։</verse>
				<verse number="17">Քո աչքերը տեսնելու են թագաւորին իր գեղեցկութեան մէջ, տեսնելու են լայնութիւնների երկիրը։</verse>
				<verse number="18">Քո սիրտը վախերի վերայ է մտածելու թէ Ո՞ւր է դպիրը, ո՞ւր է կշռողը, ո՞ւր է աշտարակներ համարողը։</verse>
				<verse number="19">Այն խիստ ժողովրդին չես տեսնելու, այն ժողովրդին որ անծանօթ եւ անհասականիլ շրթունք ունէր, որ թոթովախօս ու անիմանալի լեզու ունէր։</verse>
				<verse number="20">Նայիր Սիօնին, մեր տօնախմբութեան քաղաքին. Քո աչքերը կտեսնեն Երուսաղէմը, իբրեւ ապահով բնակարան՝ անսասան վրան, որի ցիցերը յաւիտեան չեն շարժուիլ, եւ որի ամեն չուանները չեն կտրուիլ։</verse>
				<verse number="21">Այլ Տէրը փառաւոր պիտի լինի այնտեղ մեզ համար լայնատարած գետերի՝ վտակների տեղը, ուր որ չի գնալ թիաքարշ նաւը, եւ այնտեղով մեծ նաւ չի անց կենալ։</verse>
				<verse number="22">Որովհետեւ մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է, նա է մեզ ազատողը։</verse>
				<verse number="23">Քո չուանները թուլացել են, իրանց կայմի խարիսխը պինդ չբռնեցին, առագաստ չբացին, այն ժամանակ մեծ աւար բաժանուեցաւ, մինչեւ անգամ կաղերն էլ կողոպուտ կողոպտեցին։</verse>
				<verse number="24">Եւ այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ. այն ժողովուրդը որ բնակվում է այնտեղ՝ նորա անօրէնութիւնը թողուած է։</verse>
			</chapter>
			<chapter number="34">
				<verse number="1">Մօտեցէք, ով ազգեր, որ լսէք, եւ ով ժողովուրդներ, որ ուշ դնէք. Լսիր, ով երկիր եւ նորա լրութիւնը, ով աշխարհք եւ նորա վերայ բոլոր ծնուողները։</verse>
				<verse number="2">Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը բոլոր ազգերի վերայ է, եւ սրտմտութիւնը՝ նորանց բոլոր զօրքերի վերայ։ Նա նորանց նզովել է՝ սպանման է մատնել։</verse>
				<verse number="3">Եւ նորանց սպանուածները դէն են գցվում, եւ նորանց դիակներիցը գարշահոտութիւն է բարձրանում, եւ սարերը հալվում են նորանց արիւնիցը։</verse>
				<verse number="4">Եւ հալուելու են երկնքի բոլոր զօրքերը, եւ պիտի գալարուի երկինքը մագաղաթի պէս, եւ նորա բոլոր զօրքերը պիտի վայր ընկնեն, ինչպէս որ տերեւը թափվում է որթիցը, եւ ինչպէս որ թզենին տերեւաթափ է լինում։</verse>
				<verse number="5">Որովհետեւ իմ սուրն արբել է երկնքումը. Ահա նա իջնում է Եդովմի վերայ, եւ իմ նզոված ժողովրդի վերայ դատաստանի համար։</verse>
				<verse number="6">Տիրոջ սուրը լիքն է արիւնով, իւղոտուած է ճարպով, գառների ու նոխազների արիւնովը, խոյերի երիկամունքների ճարպովը. Որովհետեւ Տիրոջ համար զոհ կայ Բօսրայումը, եւ մեծ մորթուածք՝ Եդովմի երկրումը։</verse>
				<verse number="7">Եւ նորանց հետ պիտի իջնեն գոմէշները, եւ զուարակները ցուլերի հետ. Եւ նորանց երկիրը պիտի արբենայ արիւնով, եւ նորանց հողը ճարպով պարարտանայ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ վրէժխնդրութեան օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիօնի վէճի համար։</verse>
				<verse number="9">Եւ նորա գետերը պիտի ձիւթի փոխուին, եւ նորա հողը՝ ծծումբի, եւ նորա երկիրը վառուած ձիւթ պիտի լինի։</verse>
				<verse number="10">Գիշեր ու ցերեկ պիտի չհանգչի, յաւիտեան պիտի վեր ելնէ նորա ծուխը, եւ դարէ ցդար աւերակ պիտի մնայ, յաւիտեանս յաւիտենից նորանով անցնող պիտի չլինի։</verse>
				<verse number="11">Եւ նորան պիտի հաւալուսներն ու ոզնիները ժառանգեն, եւ քաջահաւն ու ագռաւը պիտի բնակուեն նորանում, եւ նորա վերայ պիտի քաշուի դատարկութեան լարը, եւ ունայնութեան քարերը։</verse>
				<verse number="12">Նորա ազնուականներին թագաւորութեան պիտի կանչեն, բայց այնտեղ մէկն էլ պիտի չգտնուի. Եւ նորա բոլոր իշխանները պիտի ոչնչանան։</verse>
				<verse number="13">Եւ նորա պալատների վերայ պիտի բուսնեն փուշեր, եւ եղինճ ու ցախ՝ նորա պարիսպների վերայ. Եւ պիտի լինի չագալների բնակարան եւ ջայլամների գաւիթ։</verse>
				<verse number="14">Եւ վայրենի կատուները պիտի հանդիպեն բորենիներին, եւ մի այծամարդ միւսին պիտի պատահէ, եւ գիշերային ճիւաղները այնտեղ պիտի հանգստանան, եւ այնտեղ իրանց համար հանգիստ պիտի գտնեն։</verse>
				<verse number="15">Այնտեղ բոյն պիտի շինէ նետ օձը, եւ ձու ածէ, եւ ճուտեր հանէ, եւ իր հովանումը պիտի խնամէ. Նաեւ այնտեղ պիտի հաւաքուեն ուրուրները ամեն մէկն իր ընկերի հետ։</verse>
				<verse number="16">Որոնեցէք Տիրոջ գրքումը եւ կարդացէք, սորանցից մէկ հատը չի պակասուիլ, մէկի մօտ իր ընկերը պակաս չի լինիլ, որովհետեւ նորա բերանն է հրամայել. Եւ նորա հոգին ինքն է ժողովելու նորանց։</verse>
				<verse number="17">Եւ նա ինքը նորանց վերայ վիճակ է գցել. Եւ նորա ձեռքը նորանց բաժանել է լարով. Յաւիտեան պիտի ժառանգեն նորան. Դարէ ցդար պիտի բնակուեն նորանում։</verse>
			</chapter>
			<chapter number="35">
				<verse number="1">Անապատն ու չոր երկիրը կ՛ուրախանան, եւ կ՛ցնծայ ամային ու կ՛ծաղկի շուշանի պէս։</verse>
				<verse number="2">Կ՛բացուի, կ՛ծաղկի եւ կ՛ցնծայ ցնծալով եւ բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նորան կ՛տրուի՝ Կարմեղոսի եւ Սարօնի վայելչութիւնը. նորանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծոյ վայելչութիւնը։</verse>
				<verse number="3">Ուժովացրէք թուլացած ձեռքերը, եւ դողդոջուն ծունկերը զօրացրէք։</verse>
				<verse number="4">Ասեցէք թուլասիրտներին, ուժովացէք, մի վախենաք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծոյ հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է։</verse>
				<verse number="5">Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։</verse>
				<verse number="6">Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է. որովհետեւ անապատումը ջուրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ։</verse>
				<verse number="7">Եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխուի, եւ ծարաւուտը՝ ջրերի աղբիւրների. չագալի բնակուած բնակարանումը խոտ է բուսնում՝ եղէգ եւ կնիւն։</verse>
				<verse number="8">Եւ այնտեղ պողոտայ եւ ճանապարհ է լինելու, եւ նորան սուրբ ճանապարհ է ասուելու. նորա վերայ պիղծը պիտի չ՛անցնի. նա նորանցն է. ճանապարհը գնացողը եւ տկարամիտներն էլ չեն մոլորուիլ։</verse>
				<verse number="9">Այնտեղ առիւծ չի լինիլ եւ գիշատիչ գազան չի գալ նորա վերայ, եւ այնտեղ չի գտնուիլ. եւ փրկուածները ման կգան։</verse>
				<verse number="10">Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն բարձրաձայն երգերով, եւ նորանց գլխին՝ յաւիտենական ուրախութիւն. ուրախութեան ու ցնծութեան են հասնելու նորանք. եւ տրտմութիւնն ու հեծութիւնը փախչելու է։</verse>
			</chapter>
			<chapter number="36">
				<verse number="1">Եւ եղաւ որ եզեկիա թագաւորի տասնեւչորսերորդ տարին վեր եկաւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքների վերայ եւ առաւ նորանց։</verse>
				<verse number="2">Եւ Ասորեստանի թագաւորը Ռաբսակին շատ զօրքով Լաքիսից Երուսաղէմ ուղարկեց Եզեկիա թագաւորի մօտ, եւ նա կանգնեց թափչի ագարակի ճանապարհին՝ վերի աւազանի ջրմուղի վերայ։</verse>
				<verse number="3">Եւ նորանց մօտ դուրս եկան Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն եւ Սեբնա ատենադպիրը, եւ յիշատակաց դպիր Ասափի որդի Յովաքը։</verse>
				<verse number="4">Եւ Ռաբսակն ասեց նորանց. Ասեցէք Եզեկիային. այսպէս է ասում մեծ թագաւորը՝ Ասորեստանի թագաւորը. Ի՞նչ է այդ յոյսը, որի վերայ դու ապաւինել ես։</verse>
				<verse number="5">Ես ասում եմ, թէ՝ Միայն շրթունքի խօսքեր են դորանք՝ թէ՝ Խորհուրդ ու զօրութիւն ունիմ պատերազմի համար. հիմա ո՞ւմ ապաւինեցիր որ ինձանից ապստամբուեցիր։</verse>
				<verse number="6">Ահա դու ապաւինել ես այն ջախջախուած եղէգի ցուպին՝ Եգիպտոսին, որ եթէ մէկ մարդ նորա վերայ կռնէ, ձեռքը կմտնէ եւ նորան կծակէ, այսպէս է Եգիպտոսի Փարաւօն թագաւորը բոլոր իրան ապաւինողների համար։</verse>
				<verse number="7">Բայց եթէ ինձ ասես թէ մենք մեր Եհովայ Աստուծուն ենք ապաւինել. մի՞թէ դա այն չէ, որի բարձրաւանդակները եւ սեղանները Եզեկիան վերցրեց եւ Յուդային ու Երուսաղէմին ասեց. Միայն այս սեղանի առաջին երկրպագութիւն արէք։</verse>
				<verse number="8">Արդ ուրեմն դաշինք դիր իմ տիրոջ՝ Ասորեստանի թագաւորի հետ. Եւ ես քեզ երկու հազար ձի տամ, եթէ դու կարող ես նորանց վերայ հեծնողներ դնել։</verse>
				<verse number="9">Ապա ինչպէ՞ս ես կարող դէմ դնել իմ տիրոջ փոքրիկ ծառաներից մէկ կուսակալին, որ դու կառքերի եւ ձիերի համար Եգիպտոսին ես ապաւինում։</verse>
				<verse number="10">Եւ հիմա արդե՞օք ես առանց Եհովայի եմ եկել այս երկրի վերայ նորան աւերալու համար. Եհովան ինձ ասեց. Գնա այն երկրի վերայ եւ նորան աւերիր։</verse>
				<verse number="11">Եւ Եղիակիմն ու Սեբնան եւ Յովաքն ասեցին Ռաբսակին. Խնդրում ենք ծառաներիդ հետ Ասորերէն խօսիր, որովհետեւ մենք հասկանում ենք, եւ մեզ հետ Եբրայեցերէն մի խօսիր պարսպի վերայ եղող ժողովրդի ականջի առաջին։</verse>
				<verse number="12">Եւ Ռաբսակն ասեց. Մի՞թէ քո տիրոջ եւ քեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը այս խօսքերը խօսելու. Չէ՞ որ այս մարդկանց համար, որոնք պարսպի վերայ նստած են ձեզ հետ որ իրանց աղբն են ուտելու եւ իրանց մէզը խմելու։</verse>
				<verse number="13">Եւ Ռաբսակը կանգնեց եւ մեծ ձայնով աղաղակեց Եբրայեցերէն եւ ասեց. Լսեցէք մեծ թագաւորի՝ Ասորեստանի թագաւորի խօսքը.</verse>
				<verse number="14">Թագաւորը այսպէս է ասում. Եզեկիան ձեզ չխաբէ, որովհետեւ նա կարող չէ ձեզ ազատել։</verse>
				<verse number="15">Եւ Եզեկիան ձեզ Եհովային չյուսացնէ ասելով. Եհովան մեզ անպատճառ ազատելու է, եւ այս քաղաքը պիտի չտրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։</verse>
				<verse number="16">Եզեկիային մի լսէք, որովհետեւ Ասորեստանի թագաւորը այսպէս է ասում. Ինձ հետ հաշտութիւն արէք, եւ դուրս եկէք ինձ մօտ, եւ ամեն մարդ իր որթիցը եւ ամեն մարդ իր թզենուցն ուտէ, եւ ամեն մարդ իր ջրհորի ջրիցը խմէ։</verse>
				<verse number="17">Մինչեւ որ եսգամ եւ ձեզ տանեմ ձեր երկրի պէս մի երկիր՝ ցորենի ու գինիի երկիր, հացի ու այգիների երկիր։</verse>
				<verse number="18">Միգուցէ Եզեկիան ձեզ խաբէ ասելով թէ Եհովան մեզ ազատելու է։ Մի՞թէ փրկեցին այն ազգերի աստուածները՝ ամեն մէկն իր երկիրը Ասորեստանի թագաւորի ձեռքիցը։</verse>
				<verse number="19">Ո՞ւր են Եմաթի եւ Արփադի աստուածները. ո՞ւր են Սեփարուիմի աստուածները, որ ազատէին Սամարիան իմ ձեռքից։</verse>
				<verse number="20">Ո՞րն է այս երկիրների բոլոր աստուածներիցը, որ ազատած լինեն իրանց երկիրը իմ ձեռքից, որ Եհովան էլ Երուսաղէմն ազատէր իմ ձեռքից։</verse>
				<verse number="21">Եւ նորանք լռեցին եւ պատասխան չտուին. որովհետեւ թագաւորը հրաման էր արել ասելով. Նորան չպատասխանէք։</verse>
				<verse number="22">Եւ Քեղկիայի որդի Եղիակիմը պալատի վերակացուն եւ Սեբնա ատենադպիրը եւ Ասափի որդի Յովաքը յիշատակաց դպիրը գնացին իրանց հանդերձները պատառելով Եզեկիայի մօտ եւ նորան պատմեցին Ռաբսակի խօսքերը։</verse>
			</chapter>
			<chapter number="37">
				<verse number="1">Եւ եղաւ երբոր Եզեկիա թագաւորը լսեց, պատառեց իր հանդերձները եւ քուրձ հագաւ ու գնաց Տիրոջ տունը։</verse>
				<verse number="2">Եւ պալատի վերակացու Եղիակիմին եւ ատենադպիր Սեբնային եւ քահանաների ծերերին քուրձեր հագած ուղարկեց Ամովսի որդի եսայիա մարգարէի մօտ։</verse>
				<verse number="3">Եւ նորանք ասեցին նորան. Այսպէս է ասում Եզեկիան. Նեղութեան եւ կշտամբանքի ու նախատինքի օր է, որովհետեւ երեխաները հասել են ծննդեան կէտին, բայց ոյժ չկայ ծնելու։</verse>
				<verse number="4">Թերեւս լսէ քո Աստուածը Ռաբսակի խօսքերը, որին իր տէրը՝ Ասորեստանի թագաւորն ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու եւ այնպիսի խօսքերով կշտամբելու, որոնք լսել է քո Տէր Աստուածը. ուրեմն աղօթք արա գտնուող մնացորդի համար։</verse>
				<verse number="5">Եւ Եզեկիա թագաւորի ծառաները եկան Եսայիայի մօտ։</verse>
				<verse number="6">Եւ Եսայիան ասեց նորանց. Այսպէս ասեցէք ձեր Տիրոջը, Տէրը այսպէս է ասում. Մի վախենար այն խօսքերից, որ լսեցիր, որով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագաւորի ծառաները։</verse>
				<verse number="7">Ահա ես նորա վերայ մի ոգի կուղարկեմ, եւ նա մի լուր կլսէ եւ ետ կդառնայ իր երկիրը, եւ ես սրով կկործանեմ նորան իր երկրումը։</verse>
				<verse number="8">Եւ Ռաբսակը ետ դառաւ եւ գտաւ Ասորեստանի թագաւորին Լեբնայի հետ պատերազմելիս, որովհետեւ լսել էր թէ չուել էր Լաքիսից։</verse>
				<verse number="9">Եւ նա լսել էր Եթովպացիների թագաւոր Թարակայի մասին ասելով. Ահա գալիս է քեզ հետ պատերազմելու. եւ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մօտ ասելով.</verse>
				<verse number="10">Այսպէս ասեցէք Եզեկիային՝ Յուդայի թագաւորին՝ ասելով թէ՝ Թող քո Աստուածը քեզ չխաբէ, որին դու ապաւինել ես ասելով. Երուսաղէմը պիտի չտրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։</verse>
				<verse number="11">Ահա դու լսեցիր թէ ինչ են արել Ասորեստանի թագաւորները բոլոր երկիրներին՝ նորանց բնաջինջ անելով. եւ դո՞ւ կազատուիս։</verse>
				<verse number="12">Մի՞թէ ազգերի աստուածները ազատեցին նորանց, որոնց փչացրին իմ հայրերը՝ Գովզանը, Խառանը, Ռեսեփը եւ Թելասարում եղող Եդեմի որդկանցը։</verse>
				<verse number="13">Ո՞ւր է Եմաթի թագաւորը, Արփադի թագաւորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի եւ Աւայի թագաւորը։</verse>
				<verse number="14">Եւ Եզեկիան առաւ նամականիքը դեսպանների ձեռքից եւ կարդաց նորան, եւ վեր գնաց Տիրոջ տունը եւ Եզեկիան տարածեց նորան Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="15">Եւ Եզեկիան աղաչեց Տիրոջն ասելով.</verse>
				<verse number="16">Ով Զօրաց Տէր՝ Իսրայէլի Աստուածը, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուածը երկրի բոլոր թագաւորութիւնների համար, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։</verse>
				<verse number="17">Խոնրահեցրու, Տէր, քո ականջը եւ լսիր. բաց, ով Տէր, քո աչքերը եւ տես. եւ լսիր Սենեքերիմի բոլոր խօսքերը, որ ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու։</verse>
				<verse number="18">Արդարեւ, ով Տէր, Ասորեստանի թագաւորները աւերել են բոլոր ազգերը եւ նորանց երկիրը.</verse>
				<verse number="19">եւ նորանք այրել են նորանց աստուածները կրակով, որովհետեւ նորանք աստուածներ չէին, այլ մարդի ձեռքի գործ՝ փայտ ու քար. ուրեմն նորանց փչացրին էլ։</verse>
				<verse number="20">Բայց արդ, ով Տէր մեր Աստուած, մեզ ազատիր նորա ձեռքիցը, որ երկրի ամեն թագաւորութիւններն իմանան, որ միայն դու կաս Եհովայ։</verse>
				<verse number="21">Եւ Ամովսի որդի Եսայիան մարդ ուղարկեց եզեկիայի մօտ ասելով. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. որ աղաչեցիր ինձ Ասորեստանի թագաւորի մասին,</verse>
				<verse number="22">Սա է այն խօսքը որ Տէրն ասում է նորա մասին. Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիօնի կոյս աղջիկը. Քո ետեւից գլուխը շարժեց Երուսաղէմի աղջիկը։</verse>
				<verse number="23">Ո՞ւմ նախատեցիր եւ հայհոյեցիր, Եւ ո՞ւմ վերայ ձայն բարձրացրիր. Եւ աչքերդ վեր հանեցիր Իսրայէլի Սուրբի՜ վերայ։</verse>
				<verse number="24">Քո ծառաների ձեռքովը նախատեցիր Տիրոջը եւ ասեցիր. Իմ կառքերի շատութիւնովը վեր ելայ սարերի բարձրութեան վերայ, Լիբանանի կողմերը. Եւ կտրում եմ նորա բարձր եղեւինները, Եւ նորա ընտիր մայրերը. Եւ մտնում եմ նորա ծայրի վերեւը, Նորա Կարմեղոսի անտառը։</verse>
				<verse number="25">Ես փորեցի եւ ջուր խմեցի, Եւ իմ ոտների թաթերովը կչորացնեմ Եգիպտոսի բոլոր գետերը։</verse>
				<verse number="26">Մի՞թէ չես լսել որ ես եմ վաղուց արել այդ, Եւ հին օրերից դորան ձեւակերպել. Հիմա բերի այդ, Որ աւերակների հողակոյտների դարձնես պարսպաւոր քաղաքները։</verse>
				<verse number="27">Եւ նորանց բնակիչները՝ ձեռքը կարճացած, Զարհուրեցին եւ ամաչեցին Եւ եղան դաշտի խոտ Եւ կանաչ բանջար Եւ կտուրի խոտ, Եւ մի արտ՝ հասկը քշելուց առաջ։</verse>
				<verse number="28">Բայց ես գիտեմ քո բնակութիւնը, քո ելքն ու քո մուտքը, Եւ քո բարկութիւնը ինձ դէմ։</verse>
				<verse number="29">Քո ինձ դէմ ունեցած բարկութեան համար, Եւ որովհետեւ քո ամբարտաւանութիւնը հասել է իմ ականջներին, Ես էլ դնում եմ իմ կարթը քո քթին, եւ իմ սանձը քո բերնին, Եւ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհովը։</verse>
				<verse number="30">Եւ ահա սա քեզ նշան. կերէք այս տարի թափուածից բուսածը, Եւ երկրորդ տարին ինքնիրանից բուսածը, իսկ երրորդ տարին սերմեցէք ու հնձեցէք, Եւ այգիներ տնկեցէք ու նորանց պտուղը կերէք։</verse>
				<verse number="31">Եւ Յուդայի տան ազատուած մնացորդը Կրկին արմատ կարձակէ դէպի ցած Եւ պտուղ կտայ վերեւումը։</verse>
				<verse number="32">Որովհետեւ Երուսաղէմից դուրս կգայ մնացորդ, Եւ փրկուածներ՝ Սիօն սարիցը. Սա Զօրաց Տիրոջ նախանձն է անելու։</verse>
				<verse number="33">Սորա համար այսպէս է ասում Տէրը Ասորեստանի թագաւորի մասին. Նա այս քաղաքը չի մտնիլ, Եւ մի նետ չի գցիլ այստեղ, Եւ նորա առաջը չի գալ վահանով, Եւ նորա դէմ պատնէշ պիտի չկանգնեցնէ։</verse>
				<verse number="34">Իր եկած ճանապարհովը ետ պիտի դառնայ, Եւ այս քաղաքը չի մտնիլ, Ասում է Տէրը։</verse>
				<verse number="35">Եւ ես պիտի պաշտպանեմ այդ քաղաքը, Որ ազատեմ դորան, Ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։</verse>
				<verse number="36">Եւ Տիրոջ հրեշտակը դուրս եկաւ եւ զարկեց Ասորեստանցիների բանակում հարիւր ութսունեւհինգ հազար. եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։</verse>
				<verse number="37">Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ եւ նստեց Նինուէում։</verse>
				<verse number="38">Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն Նեսրոքի տանը, նորա որդիքը՝ Ադրամելէքը եւ Սարասարը սպանեցին նորան սրով եւ իրանք փախան Արարատի երկիրը։ Եւ նորա որդի Ասարդանը թագաւոր եղաւ նորա տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="38">
				<verse number="1">Այն օրերը հիւանդացաւ Եզեկիան մերձ ի մահ, եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն եկաւ նորա մօտ եւ նորան ասեց. Այսպէս է ասում Տէրը. Կտակդ արա քո տան մասին, որովհետեւ դու պիտի մեռնես եւ չապրես։</verse>
				<verse number="2">Եւ Եզեկիան իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջը,</verse>
				<verse number="3">Եւ ասեց. Աղաչեմ, Տէր, յիշիր որ քո առաջին հաւատարմութեամբ եւ կատարեալ սրտով գնացի եւ քո աչքերին հաճելի եղածն արի։ Եւ Եզեկիան մեծ լացով լացաւ։</verse>
				<verse number="4">Եւ Տիրոջ խօսքն եղաւ Եսյիային ասելով.</verse>
				<verse number="5">Գնա եւ ասիր Եզեկիային թէ՝ Այսպէս է ասում Տէրը՝ քո հայր Դաւիթի Աստուածը. Քո աղօթքը լսեցի, քո արտասուքը տեսայ. ահա ես պիտի աւելացնեմ քո օրերի վերայ տասնեւհինգ տարի։</verse>
				<verse number="6">Եւ քեզ պիտի ազատեմ Ասորեստանի թագաւորի ձեռքիցը, եւ այս քաղաքը պիտի պաշտպանեմ։</verse>
				<verse number="7">Եւ սա քեզ նշան լինի Տէրիցը, որ Տէրը անելու է այս բանը, որ ասել է.</verse>
				<verse number="8">Ահա ես ետ պիտի դարձնեմ աստիճանների ստուերը, որ իջել է Աքազի արեւի ժամացոյցի աստիճաններովը, տասը աստիճան։ Եւ արեւը ետ դառաւ տասը աստիճան այն իջած աստիճաններովը։</verse>
				<verse number="9">Յուդայի թագաւոր Եզեկիայի գրուածքը՝ երբոր հիւանդացաւ եւ հիւանդութիւնիցն առողջացաւ։</verse>
				<verse number="10">Ես ասեցի. Իմ օրերի հանգիստ ժամանակին պիտի գնամ գերեզմանի դռները, պիտի զրկուիմ իմ տարիների մնացորդիցը։</verse>
				<verse number="11">Ասեցի. Տիրոջը չեմ տեսնելու՝ Տիրոջը՝ կենդանեաց երկրումը. մարդի չեմ նայելու այլ եւս հանդերձեալի բնակիչների հետ միասին։</verse>
				<verse number="12">Իմ շրջանը չուում է, եւ փոխադրվում է ինձանից հովիւի վրանի նման. ես կտրեցի իմ կեանքը ոստայնանկի պէս. նա ինձ կտրեց առէչիցը. ցերեկից մինչեւ գիշերը ինձ կվերջացնես։</verse>
				<verse number="13">Սպասեցի մինչեւ առաւօտը, ինչպէս առիւծը՝ նա այնպէս կոտրատում է իմ բոլոր ոսկորները. ցերեկից մինչեւ գիշերը ինձ կվերջացնես։</verse>
				<verse number="14">Կռունկի պէս՝ ծիծեռնակի պէս ճվճվում էի, մնչում էի աղաւնիի պէս, աչքերս նուաղում էին դէպի վեր. ով Տէր, տագնապ ունիմ, օգնիր ինձ։</verse>
				<verse number="15">Ի՞նչ ասեմ, որ նա ինձ ասեց եւ նա էլ արաւ. կամաց պիտի գնամ իմ բոլոր տարիներումը իմ հոգիի ցաւի համար։</verse>
				<verse number="16">Ով Տէր, նորանցով ապրում են նորանք. եւ նորանց բոլորի մէջ է իմ հոգիի կեանքը. եւ դու ինձ բժշկեցիր եւ ապրեցրիր։</verse>
				<verse number="17">Ահա խաղաղութեան համար դառնութիւն եղաւ ինձ՝ դառնութիւն, բայց դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբիցը հանելով, որովհետեւ բոլոր մեղքերս մէջքիդ ետեւը գցեցիր։</verse>
				<verse number="18">Որովհետեւ գերեզմանը քեզ չի գովիլ, մահը քեզ չի օրհնաբանիլ. գուբն իջնողները չեն յուսալ քո ճշմարտութեանը։</verse>
				<verse number="19">Ապրողը՝ ապրողն է քեզ օրհնելու, ինչպէս ես այսօր. Հայրը որդկանցը պիտի իմացնէ քո ճշմարտութիւնը։</verse>
				<verse number="20">Տէրը պատրաստ է ինձ օգնելու. ուրեմն իմ երգերը լարաւոր նուագարաններով նուագենք, մեր կեանքի բոլոր օրերումը Տիրոջ տան մէջ։</verse>
				<verse number="21">Եւ Եսայիան ասել էր որ չոր թուզեր առնեն եւ սպեղանի շինեն վէրքի վերայ եւ կառողջանայ։</verse>
				<verse number="22">Եւ Եզեկիան ասել էր. Ի՞նչ է այն նշանը թէ Տիրոջ տունն եմ վեր գնալու։</verse>
			</chapter>
			<chapter number="39">
				<verse number="1">Այն ժամանակը Բաղադանի որդի Մարովդաք-բաղադանը՝ Բաբիլոնի թագաւորը՝ նամականիք եւ ընծայ ուղարկեց Եզեկիային, որ լսել էր թէ հիւանդ էր եւ առողջացել է։</verse>
				<verse number="2">Եւ Եզեկիան ուրախացաւ նորանց վերայ, եւ ցոյց տուաւ նորանց իր գանձերի տունը՝ արծաթը եւ ոսկին եւ խնկեղէնները եւ պատուական իւղը եւ իր զէնքերի բոլոր տունը եւ ամեն ինչ որ գտնվում էր նորա գանձարաններումը. մէկ բան չկար որ եզեկիան ցոյց տուած չլինէր նորանց իր տանը եւ իր բոլոր թագաւորութիւնումը։</verse>
				<verse number="3">Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ են ասում այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ։ Եւ եզեկիան ասեց. Հեռու երկրից՝ Բաբիլոնից են եկել ինձ մօտ։</verse>
				<verse number="4">Եւ նա ասեց. Ի՞նչ տեսան քո տանը։ Եւ Եզեկիան ասեց. Ամեն ինչ որ կայ տանս մէջ՝ տեսան. մի բան չկայ որ ցոյց տուած չլինեմ նորանց իմ գանձարանումը։</verse>
				<verse number="5">Եւ Եսայիան ասեց Եզեկիային. Լսիր Զօրաց Տիրոջ խօսքը։</verse>
				<verse number="6">Ահա օրեր կգան որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ գանձեցին քո հայրերը մինչեւ այսօր, պիտի տարուին Բաբիլոն. մէկ բան պիտի չմնայ ասում է Տէրը։</verse>
				<verse number="7">Եւ քո որդիներիցը, որոնք քեզանից յառաջ կգան, որոնց դու կծնես, կառնեն, եւ նորանք ներքինիներ կդառնան Բաբիլոնի թագաւորի պալատումը։</verse>
				<verse number="8">Եւ Եզեկիան Եսայիային ասեց. Տիրոջ խօսքը՝ որ դու ասեցիր, բարի է. եւ ասեց. Որովհետեւ իմ օրերումը խաղաղութիւն եւ ապահովութիւն պիտի լինի։</verse>
			</chapter>
			<chapter number="40">
				<verse number="1">Մխիթարեցէք, մխիթարեցէք իմ ժողովրդին, ասում է ձեր Աստուածը.</verse>
				<verse number="2">Երուսաղէմի հետ սիրտը առնելով խօսեցէք. եւ կանչեցէք նորան, թէ նորա տառապանքը վերջացել է, թէ նորա անօրէնութիւնը թողուեցաւ. որովհետեւ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել։</verse>
				<verse number="3">Անապատի մէջ կանչողի ձայնը, պատրաստեցէք Տիրոջ ճանապարհը, եւ ուղիղ արէք ամայութեան մէջ շաւիղը մեր Աստուծոյ համար։</verse>
				<verse number="4">Ամեն ձոր բարձրանայ, եւ ամեն սար ու բլուր ցածանայ, եւ ծուռը ուղիղ դառնայ, եւ խորտուբորտ տեղերը՝ հարթայատակ։</verse>
				<verse number="5">Եւ պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն. որովհետեւ Տիրոջ բերանն է խօսել։</verse>
				<verse number="6">Մէկ ձայն ասում է. Կանչիր. եւ նա ասեց. Ի՞նչ կանչեմ. այս՝ թէ ամեն մարմին խոտ է, եւ նորա բոլոր վայելչութիւնը դաշտի ծաղկին պէս։</verse>
				<verse number="7">Խոտը չորանում է՝ ծաղիկը թառամում, որովհետեւ Տիրոջ ոգին փչեց նորա վերայ. իրաւ ժողովուրդը խոտ է։</verse>
				<verse number="8">Խոտը կչորանայ, ծաղիկը կթառամէ, բայց մեր Աստուծոյ խօսքը կմնայ յաւիտեան։</verse>
				<verse number="9">Բարձր սարի վերայ ելիր, ով Սիօնի աւետաբերը, ձայնդ ուժով բարձրացրու, ով Երուսաղէմի աւետաբերը, մի վախենար, ասիր Յուդայի քաղաքներին. Ահա ձեր Աստուածը։</verse>
				<verse number="10">Ահա Եհովայ Տէրը զօրութեամբ կգայ, եւ նորա բազուկը կիշխէ նորա համար. ահա իր վարձքն իր հետ է եւ իր հատուցումը՝ իր առաջին։</verse>
				<verse number="11">Հովիւի նման հովուելու է նա իր հօտին, իր բազուկի վերայ է ժողովելու գառնուկներին, եւ իր գրկումը կրելու է նորանց, եւ կամաց քշելու է ծիծ տուող ոչխարներին։</verse>
				<verse number="12">Ո՞վ չափեց ջուրերը իր ափովը, եւ երկինքը՝ թիզովը կարգադրեց, եւ ամփոփեց եռամասնում երկրի հողը. եւ կշռեց կշռորդով սարերը, եւ բլուրները՝ կշիռքով։</verse>
				<verse number="13">Ո՞վ քննեց Տիրոջ հոգին, եւ իբրեւ նորա խորհրդական նորան հասկացրե՞ց։</verse>
				<verse number="14">Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նորան իմացնէր, եւ նորան սովորեցնէր իրաւունքի ճանապարհը, եւ նորան սովորեցնէր գիտութիւն, եւ իմաստութեան ճանապարհը նորան գիտեցնէր։</verse>
				<verse number="15">Ահա ազգերը դոյլին կպած կաթիլին պէս են, եւ կշիռքի փոշիին հաւասար են համարվում, ահա կղզիները վեր խաղացող շամանդաղի պէս են։</verse>
				<verse number="16">Եւ Լիբանանը չէ բաւական կրակի համար, եւ նորա անասունները ողջակէզի համար բաւական չեն։</verse>
				<verse number="17">Բոլոր ազգերը նորա առաջին ոչնչի պէս են. ոչնչից էլ պակաս են եւ ունյանութիւն են համարվում նորա համար։</verse>
				<verse number="18">Ուրեմն ո՞ւմ էք նմանեցնում Աստուծուն, եւ ի՞նչ նմանութիւն՝ հաւասարացնում նորան։</verse>
				<verse number="19">Կուռքը արուեստաւորն է ձուլում, եւ ոսկերիչը ոսկիով պատում է նորան, եւ արծաթի շղթաներ է ձուլում։</verse>
				<verse number="20">Ընծաներ տալու անկարողը անփուտ փայտ է ընտրում, իր համար մի ճարտար արուեստաւոր է որոնում, որ նա մի անշարժ կուռք շինէ։</verse>
				<verse number="21">Մի՞թէ չգիտէք, մի՞թէ չլսեցիք, մի՞թէ չպատմուեցաւ ձեզ առաջուց. մի՞թէ չէք հասկացել երկրի հիմնադրութիւնից։</verse>
				<verse number="22">Նա է երկրի շրջանի վերայ նստողը, որի բնակիչները մարախների պէս են, նա է որ երկինքը տարածում է վարագոյրի պէս, եւ նորանց սփռել է վրանի պէս բնակուելու համար։</verse>
				<verse number="23">Նա է իշխաններին ոչինչ շինողը, որ երկրի դատաւորներին ոչնչի պէս է անում։</verse>
				<verse number="24">նորանք հազիւ թէ տնկվում են, հազիւ թէ ցանվում են, հազիւ թէ նորանց բունը արմատանում է երկրում, եւ նա փչում է նորանց վերայ եւ նորանք չորանում են, եւ փոթորիկը նորանց կրում է մղեղի պէս։</verse>
				<verse number="25">Ուրեմն ո՞ւմ էք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ, ասում է Սուրբը։</verse>
				<verse number="26">Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ։</verse>
				<verse number="27">Ի՞նչու համար ասում ես, ով Յակոբ, եւ ի՞նչու ես խօսում, ով Իսրայէլ, թէ՝ Իմ ճանապարհը ծածկուած է Տէրիցը, եւ իմ Աստուածանից զանց է եղած իմ իրաւունքը։</verse>
				<verse number="28">Մի՞թէ չգիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. նորա հանճարը անքննելի է։</verse>
				<verse number="29">նա է յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չունեցողին զօրութիւն է շատացնում։</verse>
				<verse number="30">Եւ երիտասարդներն կյոգնեն եւ կվաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կթուլանան,</verse>
				<verse number="31">Բայց Տիրոջ ապաւինողները կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="41">
				<verse number="1">Լռեցէք ինձ մօտ, ով կղզիներ, եւ ով ազգեր, նորոգուեցէք ոյժով, թող մօտենան, այն ժամանակ խօսեն. միասին մօտ գանք դատաստանի։</verse>
				<verse number="2">Արդարին ո՞վ զարթեցրեց արեւելքից եւ կանչեց նորան դէպի իր շաւիղը։ Նա ազգերը գցում է նորա առաջը, եւ նա թագաւորներ է նուաճում՝ փոշիի պէս դնում նորա թուրի առաջին, եւ քշուած մղեղի պէս՝ նորա աղեղի առաջին։</verse>
				<verse number="3">Նա նորանց հալածում է, անցնում է խաղաղութիւնով, մի ճանապարհով, ուր որ նա առաջ չէր գնացած իր ոտքովը։</verse>
				<verse number="4">Ո՞վ գործեց եւ արաւ այս. ազգերը ի սկզբանէ կանչողս՝ ես Եհովաս որ առաջինն եմ, եւ վերջինների հետ էլ ես եմ։</verse>
				<verse number="5">Կղզիները տեսան եւ վախեցան, երկրի ծայրերը դողացին, նորանք մօտեցան եւ եկան։</verse>
				<verse number="6">Նորանց ամեն մէկն օգնեց իր ընկերին, եւ իր եղբօրն ասեց. Զօրացիր։</verse>
				<verse number="7">Եւ քաջալերեց արուեստաւորը ոսկերչին, ուռ զարկողը սալին զարկողին՝ ասելով. Կպցնելու համար լաւ է դա, եւ նորան պնդացնում է բեւեռներով, որ չերերայ։</verse>
				<verse number="8">Եւ դու Իսրայէլ, իմ ծառայ, ով Յակոբ, որ քեզ ընտրել եմ, իմ սիրելիի՝ Աբրահամի սերունդը.</verse>
				<verse number="9">Որ քեզ առի երկրի ծայրերիցը, եւ քեզ կանչեցի նորա եզերքներիցը, եւ քեզ ասեցի. Դու իմ ծառան ես. ես քեզ ընտրել եմ, եւ քեզ չեմ մերժել։</verse>
				<verse number="10">Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը։</verse>
				<verse number="11">Ահա պիտի ամաչեն եւ ամօթահար լինեն բոլոր քեզ դէմ բորբոքուողները. ոչնչի պէս պիտի դառնան եւ փչանան քեզ հետ վիճող մարդիկը։</verse>
				<verse number="12">Դու նորանց կորոնես, բայց չես գտնիլ՝ այն քեզ հետ կռիւ անող մարդկանցը. ոչնչի պէս պիտի դառնան եւ չիք լինեն քեզ հետ պատերազմող մարդիկը։</verse>
				<verse number="13">Որովհետեւ ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը. որ ասում եմ քեզ. Մի վախենար, ես կօգնեմ քեզ։</verse>
				<verse number="14">Մի վախենար, ով որդ Յակոբ, ով Իսրայէլի խմբիկը, Ես քեզ օգնելու եմ, ասում է Եհովան, եւ քեզ Փրկողը Իսրայէլի Սուրբն է։</verse>
				<verse number="15">Ահա ես քեզ մի սուր, նոր, ատամնաւոր կամնասայլ եմ շինել. սարերը պիտի ոտնահար անես եւ փշրես, եւ բլուրները մղեղի պէս անես։</verse>
				<verse number="16">Դու նորանց պիտի հոսես եւ քամին պիտի տանէ նորանց, եւ փոթորիկը ցիրուցան պիտի անէ նորանց. բայց դու Տէրովը պիտի ցնծաս, եւ Իսրայէլի Սուրբովը պիտի պարծենաս։</verse>
				<verse number="17">Աղքատներն ու տնանկները ջուր են որոնում, եւ չկայ, նորանց լեզուն ծարաւից չորացել է. ես Եհովաս նորանց պատասխան եմ տալու, Իսրայէլի Աստուածս նորանց չեմ ձգիլ։</verse>
				<verse number="18">Բլուրների գագաթների վերայ գետեր պիտի բանամ, եւ հովիտների մէջ՝ աղբիւրներ. անապատը պիտի ջրի լիճի դարձնեմ, եւ չոր երկիրը՝ ջուր բղխելու տեղեր։</verse>
				<verse number="19">Անապատումը եղեւին պիտի դնեմ, ստիմ, մրտենի եւ իւղենի ծառ. ամայի տեղում պիտի տնկեմ մայր, սօսի ու տօսախ մէկտեղ։</verse>
				<verse number="20">Որպէս զի տեսնեն եւ իմանան, եւ մտաբերեն ու հասկանան միասին, թէ Տիրոջ ձեռքն արաւ այս բանը, եւ Իսրայէլի Սուրբն ստեղծեց դորան։</verse>
				<verse number="21">Մօտ բերէք ձեր դատը, ասում է Տէրը, յառաջ բերէք ձեր զօրաւոր փաստերը, ասում է Յակոբի Թագաւորը։</verse>
				<verse number="22">Թող յառաջ գան եւ մեզ իմացնեն, թէ ինչ պիտի պատահի. սկիզբը ի՞նչ է՝ ասեցէք, որ ուշադիր լինենք եւ իմանանք վերջը, կամ թէ ապագայ բաները մեզ լուր տուէք։</verse>
				<verse number="23">Իմացրէք ետեւից եկող բաները, եւ մենք էլ կիմանանք, թէ աստուած էք դուք. Հէնց մէկ բարի կամ մէկ չար բան գործեցէք, որ հիանանք ու զարմանանք միասին։</verse>
				<verse number="24">Տեսէք, դուք ոչնչից էք, եւ ձեր գործքը ոչնչիցն է. գարշելի է ով որ ձեզ ընտրէ։</verse>
				<verse number="25">Ես վեր եմ կացրել հիւսիսի կողմիցը, եւ նա գալիս է. արեւելքիցը պիտի կանչէ իմ անունը. եւ նա կոխ է տալիս կուսակալներին ցեխի պէս. եւ բրուտի պէս որ կոխ է տալիս կաւը։</verse>
				<verse number="26">Ո՞վ պատմեց սկզբիցը, որ իմանանք, եւ առաջուց, որ ասենք՝ Ճշմարիտ է. ոչ իմացնող կայ. ոչ լուր տուող կայ, եւ ոչ ձեր խօսքերին լսող կայ։</verse>
				<verse number="27">Առաջ ես ասեցի Սիօնին. Ահա, ահա նորանք եւ Երուսաղէմին աւետաբերներ տուի։</verse>
				<verse number="28">Եւ նայեցի, ու մարդ չկար, եւ սորանցից մի խորհուրդ տուող չկար, որոնց ես հարցնէի, եւ նորանք ինձ պատասխան տային։</verse>
				<verse number="29">Ահա նորանք ամենքը սնոտի են, նորանց գործերը փուչ են. քամի են՝ դարտակ են նորանց ձուլածոյ կուռքերը։</verse>
			</chapter>
			<chapter number="42">
				<verse number="1">Ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ ընտրածը, որին հաւանել է իմ հոգին. ես իմ հոգին դրել եմ նորա վերայ, նա իրաւունքը պիտի հանէ ազգերի համար։</verse>
				<verse number="2">Նա չի աղաղակիլ, եւ ձայն չի բարձրացնիլ, եւ իր ձայնը լսել չի տալ դուրսումը։</verse>
				<verse number="3">Ջախջախած եղէգը չի փշրիլ, եւ առկայծեալ պատրոյգը չի հանգցնիլ, իրաւունքը պիտի դուրս բերէ ճշմարտութեամբ։</verse>
				<verse number="4">Նա չի տկարանալ եւ չի թուլանալ. մինչեւ որ հաստատէ իրաւունքը երկրի վերայ. եւ կղզիները սպասում են նորա օրէնքին։</verse>
				<verse number="5">Այսպէս է ասում Տէր Աստուածը, որ ստեղծեց երկինքը եւ նորան տարածեց. որ ընդարձակեց երկիրը եւ նորանում բուսածը, որ շունչ է տալիս նորա վերայ եղող ժողովրդին, եւ հոգի՝ նորա վերայ գնացողներին։</verse>
				<verse number="6">Ես՝ Տէրս կանչել եմ քեզ արդարութեամբ, եւ բռնում եմ քո ձեռքը եւ քեզ պաշտպանում, եւ քեզ պիտի ժողովրդի ուխտ շինեմ եւ՝ ազգերի լոյս.</verse>
				<verse number="7">Կոյրերի աչքերը բանալու, բանտարկեալներին բանտից հանելու, եւ կապանքի տնից՝ խաւարի տանը նստողներին։</verse>
				<verse number="8">Ես եմ Եհովան, սա է իմ անունը. եւ ես իմ պատիւը ուրիշին չեմ տալ. եւ ոչ իմ փառքը՝ կուռքերին։</verse>
				<verse number="9">Առաջի բաները ահա կատարուել են. եւ նորերը ես եմ պատմում. նորանդ դեռ չբղխած՝ ձեզ իմացնում եմ։</verse>
				<verse number="10">Տիրոջը նոր երգ երգեցէք, նորա գովութիւնը երկրի ծայրերից, ով ծովը իջնողներ եւ նորան լցնողներ, ով կղզիներ եւ նորանց բնակիչները։</verse>
				<verse number="11">Ձայները բարձրացնեն անապատը եւ նորա քաղաքները, այն գիւղօրայքը ուր որ բնակվում է Կեդարը. բարձրաձայն աղաղակեն Վիմաքաղաքի բնակիչները, սարերի գագաթիցը ցնծան։</verse>
				<verse number="12">Պատիւ մատուցանեն Տիրոջը, եւ նորա փառքը պատմեն կղզիներումը։</verse>
				<verse number="13">Տէրը դուրս է գալու հզօրի պէս. պատերազմի մարդի պէս գրգռելու է իր նախանձը. աղաղակելու ու նաեւ բարձրաձայն գոչելու է, եւ յաղթող է հանդիսանալու իր թշնամիների վերայ։</verse>
				<verse number="14">Ես վաղուց է լռել եմ, հանդարտ էի եւ ինձ զսպել էի. բայց հիմա ծննդականի պէս պիտի գոռամ, շունչ պիտի առնեմ եւ շնչեմ էլ։</verse>
				<verse number="15">Աւերակ պիտի անեմ սարերն ու բլուրները, եւ նորանց բոլոր խոտը պիտի չորացնեմ, եւ գետերը կղզիների պէս ցամաք պիտի շինեմ. եւ լիճերը պիտի ցամաքեցնեմ։</verse>
				<verse number="16">Եւ կոյրերին պիտի ման ածեմ իրանց չգիտեցած ճանապարհովը, նորանց չգիտեցած շաւիղներովն առաջնորդելու եմ նորանց. նորանց առաջին խաւարը լոյսի եմ դարձնելու, դարուփոսերը՝ հաւասարի, այս բաները պիտի անեմ սորանց, եւ նորանց պիտի չձգեմ։</verse>
				<verse number="17">Ետ պիտի քաշուին եւ մեծապէս ամաչեն կուռքի յուսացողները. որ ասում են ձուլածոյին՝ Դուք մեր աստուածներն էք։</verse>
				<verse number="18">Ով խուլեր, լսեցէք. եւ ով կոյրեր, նայեցէք որ տեսնէք։</verse>
				<verse number="19">Ո՞վ է կոյր՝ բացի իմ ծառան, եւ խուլ՝ իմ ուղարկած դեսպանի պէս. ո՞վ է կոյր՝ նուիրեալին պէս. եւ կոյր՝ Տիրոջ ծառային պէս։</verse>
				<verse number="20">Շատ բաներ ես տեսել, բայց բան չես պահել. ականջները բաց են, բայց չէ լսում։</verse>
				<verse number="21">Տէրը հաւանեց նորան իր արդարութեան համար, օրէնքը մեծացրեց եւ փառաւորեց։</verse>
				<verse number="22">Բայց նա յափշտակուած եւ կողոպտուած ժողովուրդ է, նորանք ամենքը որոգայթի մէջ են ընկած փոսերում, եւ կալանաց տան մէջ թաքնուած են. նորանք յափշտակուեցան, եւ ազատող չկայ, կողոպուտ եղան եւ ասող չկայ թէ Ետ տուր։</verse>
				<verse number="23">Ձեզանում ո՞վ կայ, որ սորան ականջ դնէ, ուշադիր լինի եւ լսէ յետագայի համար։</verse>
				<verse number="24">Ո՞վ մատնեց Յակոբին յափշտակուելու, եւ Իսրայէլին՝ կողոպտիչներին. չէ՞ որ Եհովան, նա՝ որի դէմ մեղանչեցինք, եւ չկամեցան նորա ճանապարհներովը գնալ, եւ որի օրէնքը չլսեցին։</verse>
				<verse number="25">Եւ նա թափեց նորա վերայ իր բարկութեան բորբոքումը եւ պատերազմի ուժգնութիւնը. եւ ամեն կողմից նորան վառեց, բայց նա չիմացաւ. եւ նորան այրեց, բայց նա իր ուշքը չդարձրեց։</verse>
			</chapter>
			<chapter number="43">
				<verse number="1">Եւ հիմա այսպէս է ասում Տէրը՝ քո Ստեղծողը, ով Յակոբ, եւ քո Արարիչը, ով Իսրայէլ. մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թէ դու իմն ես։</verse>
				<verse number="2">Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չվառէ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ես Տէրս քո Աստուածն եմ, Իսրայէլի Սուրբս քո Փրկիչն եմ. ես Եգիպտոսը քեզ տեղ փրկանք եմ տուել, Եթովպիան եւ Սաբան՝ քեզ տեղ փոխարէն։</verse>
				<verse number="4">Որովհետեւ իմ աչքին պատուական երեւեցար, պատիւ գտար. եւ ես քեզ սիրեցի. եւ քո փոխարէն մարդ պիտի տամ, եւ ժողովուրդներ՝ քո հոգիի փոխարէն։</verse>
				<verse number="5">Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ. քո սերունդը արեւելքից եմ բերելու, եւ ես արեւմուտքիցը ժողովելու եմ քեզ։</verse>
				<verse number="6">Ասելու եմ հիւսիսին. Տուր. եւ հարաւին՝ թէ՝ Մի արգելիր. բեր իմ որդիներին հեռուից, եւ իմ աղջիկներին՝ երկրի ծայրից.</verse>
				<verse number="7">Բոլոր իմ անունով կոչուածներին, եւ որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, նորանց կազմեցի եւ արի էլ։</verse>
				<verse number="8">Հանեցէք կոյր ժողովրդին, որ աչքեր ունի. եւ խուլերին, որոնք ականջներ ունին։</verse>
				<verse number="9">Բոլոր ազգերը ժողովուին մէկտեղ, եւ ժողովուրդները հաւաքուին. ո՞վ կայ նորանցում որ սա իմացնէ, եւ առաջի բաները մեզ լուր տայ. թող բերեն իրանց վկաներին որ արդարանան, եւ մարդիկը լսեն եւ ասեն՝ Ճշմարիտ է։</verse>
				<verse number="10">Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ. որպէս զի գիտենաք եւ հաւատաք ինձ, եւ հասկանաք որ ես եմ. ինձանից առաջ մի աստուած չկազմուեցաւ, եւ ինձանից յետոյ չի լինելու։</verse>
				<verse number="11">Ես՝ ես եմ Եհովայ. եւ ինձանից ջոկ Փրկիչ չկայ։</verse>
				<verse number="12">Ես իմացրի ու փրկեցի եւ լուր տուի, եւ մի օտարը չկար ձեր մէջը. եւ դուք իմ վկաներն էք, ասում է Տէրը, որ ես եմ Աստուած։</verse>
				<verse number="13">Նաեւ վաղուց ի վեր ես նոյնն եմ, եւ չկայ իմ ձեռքից փրկող. ես որ գործեմ, ո՞վ է որ արգիլէ։</verse>
				<verse number="14">Այսպէս է ասում Տէրը՝ ձեր Փրկիչը՝ Իսրայէլի Սուրբը. Ձեր պատճառովն ուղարկեցի Բաբիլոն, եւ նորանց ամենը ցած իջեցրի իբրեւ փախստականներ, եւ Քաղդէացիներին իրանց ցնծութեան նաւերովը։</verse>
				<verse number="15">Ես եմ Եհովայ՝ ձեր Սուրբը, Իսրայէլի Ստեղծողը՝ ձեր Թագաւորը.</verse>
				<verse number="16">Այսպէս է ասում Եհովան, որ ծովումը ճանապարհ է շինում եւ զօրաւոր ջրերի մէջ՝ ուղի.</verse>
				<verse number="17">Որ դուրս է բերում կառքն ու ձին, եւ զօրքն ու ոյժը. միասին կպառկեն, բայց վեր չեն կենալ. նորանք պատրոյգի պէս կհանգչեն ու կանցնեն։</verse>
				<verse number="18">Առաջինները մի յիշէք. եւ հին բաները մի մտաբերէք։</verse>
				<verse number="19">Ահա ես նորա բան եմ անում. Հիմա կյայտնուի. մի՞թէ չէք իմանալ։ Նաեւ մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ՝ գետեր։</verse>
				<verse number="20">Ինձ պիտի փառաւորեն դաշտի գազանները, չագալները եւ ջայլամները. որովհետեւ ջուր պիտի տամ անապատումը, գետեր՝ ամայի տեղերումը, իմ ընտրեալ ժողովրդին խմեցնելու համար։</verse>
				<verse number="21">Այն ազգը, որ ես կազմել եմ ինձ համար, պիտի պատմէ իմ օրհնաբանութիւնը։</verse>
				<verse number="22">Բայց ոչ թէ ինձ կանչեցիր, ով Յակոբ, այլ դու ինձանից ձանձրացար, ով Իսրայէլ։</verse>
				<verse number="23">Դու ինձ համար չես բերել քո ողջակէզների ոչխարները, եւ քո զոհերովը չփառաւորեցիր ինձ. ես քեզ չծառայեցրի ընծայով, եւ քեզ չվաստակեցրի կնդրուկով։</verse>
				<verse number="24">Դու ինձ համար արծաթվ խնկեղէգ չես առել, եւ քո զոհերի ճարպովը ինձ չես կշտացրել, այլ դու ինձ նեղացրել ես քո մեղքերովը, եւ ինձ վաստակեցրել ես քո անօրէնութիւններովը։</verse>
				<verse number="25">Ես՝ ես եմ, որ ջնջում եմ քո յանցանքները իմ պատճառով եւ քո մեղքերը չեմ յիշում։</verse>
				<verse number="26">Յիշեցրու ինձ, միասին դատուինք. դու պատմիր, որպէսզի արդարանաս։</verse>
				<verse number="27">Քո նախահայրը մեղք գործեց, եւ քո բարեխօսները ապստամբուեցին ինձ դէմ։</verse>
				<verse number="28">Եւ ես պիղծ համարեցի սրբարանի իշխաններին եւ Յակոբը նզովք շինեցի, եւ Իսրայէլը՝ նախատինք։</verse>
			</chapter>
			<chapter number="44">
				<verse number="1">Եւ հիմա ականջ դիր, ով իմ ծառայ Յակոբ, եւ ով Իսրայէլ, որին ես հաւանել եմ։</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Եհովան՝ քեզ Ստեղծողը, քեզ արգանդից կազմողը, որ քեզ օգնում է. Մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, եւ ով Յեսուրուն, որին ես հաւանել եմ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ջուր պիտի թափեմ ծարաւի վերայ, եւ հեղեղներ՝ չորութեան վերայ, ես պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վերայ, եւ իմ օրհնութիւնը՝ քո զաւակների վերայ։</verse>
				<verse number="4">Եւ նորանք պիտի ծլեն խոտերի մէջ, ինչպէս ուռիները ջրերի վտակների մօտ։</verse>
				<verse number="5">Սա պիտի ասէ. Ես Տիրոջն եմ. նա պիտի Յակոբի անունովը կոչուի, եւ միւսը իր ձեռքովը պիտի գրէ. Տիրոջն եմ ես. եւ Իսրայէլի անունովը պիտի մականուանուի։</verse>
				<verse number="6">Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Թագաւորը, եւ նորա Փրկիչը՝ Զօրաց Տէրը. Ես եմ առաջինը, եւ ես եմ վերջինը. եւ ինձանից ջոկ Աստուած չկայ։</verse>
				<verse number="7">Եւ ո՞վ կայ ինձ նման որ կանչէ, թող իմացնէ եւ կարգադրէ ինձ համար, իմ յաւիտենական ժողովուրդ շինելուց հետէ. թող ապագայ բաները, որ կատարուելու են, իմացնեն մեզ։</verse>
				<verse number="8">Մի զարհուրիք եւ մի վեհերիք. չէ՞ որ ես քեզ վաղուց լուր տուի, եւ ասեցի թէ՝ Դուք իմ վկաներն էք. մի՞թէ ինձանից ջոկ Աստուած կայ. եւ մէկ վէմ չկայ. ես չգիտեմ։</verse>
				<verse number="9">Կուռք շինողների ամենքն էլ ունայնութիւն են, եւ նորանց ցանկալիքը անպիտան են. եւ իրանց վկաներն իրանք են. նորանք չեն տեսնում եւ չեն իմանում, որ ամաչեն։</verse>
				<verse number="10">Ո՞վ է որ աստուած է շինում, եւ կուռք է ձուլում, որ անպիտան է։</verse>
				<verse number="11">Ահա նորա բոլոր ընկերները պիտի ամաչեն, եւ նորա արուեստաւորներն իրանց մարդկանցից են. թող ժողովուին ամենքը կանգնեն, նորանք պիտի սարսափեն՝ ամաչեն միասին։</verse>
				<verse number="12">Երկաթագործը ածուխով շինում է տապարը, եւ կռաններով ձեւակերպում է նորան, եւ իր զօրաւոր բազուկովը շինում է նորան. նա սովածանում էլ է, եւ ոյժը թուլանում, նա ջուր չէ խմում եւ նուաղում է։</verse>
				<verse number="13">Փայտագործը քաշում է լարը եւ մատիտով գծագրում է նորան, նորան շինում է դուրով եւ գծագրում կարկինով, եւ նորան մարդի կերպարանքի պէս շինում, մարդի գեղեցկութեան նման, որ տանը բնակուէ։</verse>
				<verse number="14">Մէկն իրան համար կտրում է եղեւիններ, եւ առնում է թեղօշ ու կաղնի, եւ ընտրում է իրան համար անտառի փայտերիցը, նա տնկում է սոճին, եւ անձրեւը աճեցնում է։</verse>
				<verse number="15">Եւ նա մարդիս համար վառելիք է լինում. եւ նա առնում է նորանցից եւ տաքանում, նաեւ վառում է եւ հաց թխում, աստուած էլ է շինում նորանից եւ երկրպագում նորան. նա կուռք է շինում նորանից եւ նորան պաշտում։</verse>
				<verse number="16">Նորա կէսը նա այրեց կրակով, նորա կէսի վերայ էլ միս եփեց կերաւ, խորոված խորովեց ու կշտացաւ, տաքանում էլ է եւ ասում. Ահա՜, տաքացայ, կրակը տեսայ։</verse>
				<verse number="17">Եւ նորա մնացածն իրան կուռք աստուած է շինում, նորան պաշտում, նորան երկրպագում, եւ նորան աղօթք անում եւ ասում. Փրկիր ինձ, որովհետեւ դու ես իմ աստուածը։</verse>
				<verse number="18">Նորանք չեն իմանում եւ չեն հասկանում, որովհետեւ ծեփուած են նորանց աչքերը որ չտեսնեն, եւ նորանց սրտերը՝ որ չիմանան։</verse>
				<verse number="19">Եւ նա միտք չէ անում, եւ գիտութիւն չունի ու հասկացողութիւն չունի, որ ասէ. Նորա կէսը ես այրեցի կրակով, եւ նորա կայծերի վերայ հաց էլ թխեցի, միս խորովեցի ու կերայ, եւ մնացածը գարշելի բան շինե՞մ, եւ փայտի կոճը պաշտե՞մ։</verse>
				<verse number="20">Նա փոշիի ետեւից է ընկած, նորա խաբուած սիրտը մոլորեցրել է նորան, եւ նա չէ կարողանում իր հոգին ազատել, եւ չէ ասում թէ՝ մոլորութիւն չէ՞ իմ աջ ձեռքինը։</verse>
				<verse number="21">Յիշիր այս, ով Յակոբ, եւ դու, ով Իսրայէլ, որովհետեւ դու իմ ծառան ես. ես քեզ ստեղծեցի, դու իմ ծառան ես, ով Իսրայէլ, դու ինձանից չես մոռացուած։</verse>
				<verse number="22">Ես մէգի պէս ջնջել եմ քո յանցանքները, եւ ամպի պէս՝ քո մեղքերը. դարձիր դէպի ինձ, որովհետեւ ես քեզ փրկել եմ։</verse>
				<verse number="23">Ցնծացէք, ով երկինք, որովհետեւ Տէրն է արել. ցնծալով աղաղակեցէք, ով երկրի խորքերը. ուրախալից ձայներ հանեցէք, ով սարեր, ով անտառ եւ բոլոր նորա միջի ծառեր. որովհետեւ Տէրը փրկել է Յակոբին, եւ նա Իսրայէլի մէջ փառաւորուած է։</verse>
				<verse number="24">Այսպէս է ասում Տէրը՝ քո Փրկիչը, քեզ արգանդից Ստեղծողը, ես եմ Եհովան, ամեն բանը անողը, երկինքը մինակ տարածողը ես եմ, ես ինքս ինձանից երկիրը ընդարձակեցի.</verse>
				<verse number="25">Որ ստախօսների նշանները փչացնում են, եւ գուշակողներին յիմարացնում, որ իմաստուններին ետ եմ դարձնում, եւ նորանց գիտութիւնը յիմարացնում,</verse>
				<verse number="26">Որ հաստատում եմ իմ ծառայի խօսքը, եւ իմ դեսպանների խորհուրդը կատարում, որ ասում եմ Երուսաղէմին թէ՝ Պիտի բնակուիս, եւ Յուդայի քաղաքներին՝ թէ՝ Պիտի շինուիք. Եւ կանգնեցնում եմ նորա աւերակները.</verse>
				<verse number="27">Որ ասում եմ յորձանքին՝ Չորացիր. եւ ցամաքեցնում եմ քո գետերը.</verse>
				<verse number="28">Որ ասում եմ Կիւրոսին թէ Իմ հովիւն ես. եւ իմ բոլոր կամքը նա պիտի կատարէ, եւ պիտի ասէ Երուսաղէմին թէ Շինուիր, եւ տաճարին թէ Հիմնուիր։</verse>
			</chapter>
			<chapter number="45">
				<verse number="1">Այսպէս է ասում Տէրը իր օծեալին՝ Կիւրոսին, որին ես բռնել եմ աջ ձեռքիցը, որ ազգերը իջեցնեմ նորա առաջին, եւ թագաւորների երանքները թուլացնեմ, որ բանամ նորա առաջին դռների փեղկերը, եւ դռները նորա առաջին չկապուին։</verse>
				<verse number="2">Ես պիտի գնամ քո առաջից, եւ խորտուբորտ տեղերը պիտի հաւասարեցնեմ, պղնձի դռները պիտի փշրեմ, եւ երկաթի նօգերը պիտի կոտրատեմ։</verse>
				<verse number="3">Եւ քեզ պիտի տամ խաւարի միջի գանձերը. եւ ծածուկ տեղերում պահուած հարստութիւնները, որպէս զի իմանաս թէ ես եմ Եհովան, որ կանչեցի քեզ քո անունովը՝ Իսրայէլի Աստուածս.</verse>
				<verse number="4">Իմ ծառայ Յակոբի համար, եւ իմ ընտրեալ Իսրայէլի համար՝ կանչեցի քեզ քո անունովը, ես քեզ մականուն դրի, թէեւ ինձ չէիր ճանաչում։</verse>
				<verse number="5">Ես եմ Տէրը, եւ ուրիշը չկայ. ինձանից ջոկ Աստուած չկայ. ես քեզ օգնեցի, թէեւ դու ինձ չէիր ճանաչում.</verse>
				<verse number="6">Որպէս զի իմանան արեւելքից եւ արեւմուտքից, որ ինձանից ջոկ մէկը չկայ. Ես եմ Տէրը, եւ ուրիշը չկայ.</verse>
				<verse number="7">Որ հաստատում եմ լոյսը եւ ստեղծում խաւարը. որ անում եմ խաղաղութիւնը եւ ստեղծում չարիքը. Ես Տէրս եմ այս բոլորն անողը։</verse>
				<verse number="8">Ցօղացէք վերեւից, ով երկինքներ, եւ նօսր ամպերը արդարութիւն շաղ տան, երկիրը բացուի, եւ ծաղկի փրկութիւն, եւ արդարութիւն ծլի միասին. Ես Եհովաս եմ ստեղծել այն։</verse>
				<verse number="9">Վա՜յ իր Արարչի հետ վիճողին, խեցիների հետ մի խեցի երկրիցը. մի՞թէ կաւը կասէ իր կազմողին թէ Ի՞նչ ես անում, եւ քո գործքը քո մասին, թէ նա ձեռք չունի։</verse>
				<verse number="10">Վա՜յ իր հօրն ասողին թէ Ի՞նչ ես ծնում, եւ կնոջը՝ թէ՝ Ի՞նչ ես երկունք քաշում։</verse>
				<verse number="11">Այսպէս է ասում Եհովան. Իսրայէլի սուրբը եւ նորա Արարիչը, ապագայ բաներն ինձանից հարցրէք, իմ որդկանց եւ իմ ձեռքի գործքի համար ինձ պատուիրեցէք։</verse>
				<verse number="12">Ես եմ շինել երկիրը եւ մարդին նորա վերայ ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը, եւ ես պատուիրում եմ նորա բոլոր զօրքին։</verse>
				<verse number="13">Եւ ես նորան զարթեցրի արդարութիւնով, եւ նորա բոլոր ճանապարհներն ուղղում եմ. նա պիտի շինէ իմ քաղաքը. եւ իմ գերեվարեալներին ետ պիտի ուղարկէ. առանց վարձքի եւ առանց կաշառքի, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="14">Այսպէս է ասում Տէրը. Եգիպտոսի վաստակածը եւ Եթովպիայի ու երկայնահասակ Սաբայեցիների վաճառքը քեզ են անցնելու եւ քոնն են լինելու. Նորանք ման են գալու քո ետեւից, շղթաներով անց են կենալու, խոնարհուելու են քո առաջին, եւ քեզ աղաչանք են անելու, թէ միայն քո մէջը կայ Աստուած, եւ նորանից ջոկ ուրիշ Աստուած չկայ։</verse>
				<verse number="15">Յիրաւի դու ծածկապատուած Աստուա ես, ով Իսրայէլի Փրկիչ Աստուածը։</verse>
				<verse number="16">Նորանք ամենքը պիտի ամաչեն եւ պատկառեն, միասին պիտի ամօթահար լինեն կուռք շինողները։</verse>
				<verse number="17">Իսրայէլը պիտի փրկուի Տիրոջ ձեռքով յաւիտենական փրկութիւնով. պիտի չամաչէք եւ չպատկառէք յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="18">Որովհետեւ այսպէս է ասում Եհովան՝ երկինքն ստեղծողը, նա է Աստուած, որ կազմեց երկիրը, եւ արաւ նորան՝ հաստատեց նորան. Նորան չստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան. Ես եմ Եհովան, եւ ուրիշը չկայ։</verse>
				<verse number="19">Ես ոչ թէ ծածուկում եմ խօսել՝ երկրի մութ տեղը. ես չասեցի Յակոբի սերունդին՝ թէ Զուր տեղը որոնեցէք ինձ. ես Եհովաս արդարութիւն եմ խօսում, ճշմարիտ բաներ եմ յայտնում։</verse>
				<verse number="20">Ժողովուեցէք եւ եկէք, միասին մօտեցէք, ով ազգերի աստուածները, չեն հասկանում իրանց կուռքի փայտը կրողները, եւ այնպիսի աստուծոյ աղօթք անողները, որ չի փրկիլ։</verse>
				<verse number="21">Իմացրէք եւ մօտեցրէք, նորանք էլ միասին խորհուրդ անեն. ո՞վ է լուր տուել այս բաները վաղուց, այն ժամանակից՝ իմացրել այս. չէ՞ որ ես Եհովաս, եւ որ ուրիշ Աստուած չկայ ինձանից ջոկ, ճշմարիտ եւ փրկող Աստուած չկայ բացի ինձանից։</verse>
				<verse number="22">Ով երկրի բոլոր ծայրերը, դէպի ինձ դարձէք որ փրկուիք. որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չկայ.</verse>
				<verse number="23">Ինձանով երդում արի, իմ բերանից արդարութեան խօսք դուրս եկաւ եւ ետ չի դառնալ, որ ինձ պիտի կրկնուի ամեն ծունկ եւ ամեն լեզու երդում անէ,</verse>
				<verse number="24">Միմիայն Տէրովը կայ ինձ համար արդարութիւն եւ զօրութիւն, պիտի ասէ. Նորա մօտ պիտի գան եւ ամաչեն բոլոր նորա դէմ բորբոքուածները։</verse>
				<verse number="25">Տէրով պիտի արդարանան եւ պարծենան Իսրայէլի բոլոր սերունդը։</verse>
			</chapter>
			<chapter number="46">
				<verse number="1">Բէլը խոնարհուեցաւ, Նեբովը խորտակուեցաւ, նորանց կուռքերը գազաններին ու անասուններինն են. ձեր կրածները բեռներ են դառել, ծանրոցք՝ վաստակածների համար։</verse>
				<verse number="2">Խորտակուել խոնարհուել են միասին, չկարողացան ծանրոցն ազատել, իրանք էլ գերի գնացին։</verse>
				<verse number="3">Ինձ լսեցէք, ով Յակոբի տուն, եւ Իսրայէլի տան բոլոր մնացորդը, որ բեռնուած էիք մօր արգանդից ի վեր, եւ տարվում էք որովայնից հետէ։</verse>
				<verse number="4">Եւ մինչեւ ծերանալն էլ ես եմ, եւ մինչեւ ալեւորութիւնը պիտի կրեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես պիտի կրեմ, եւ ես պիտի վեր առնեմ եւ ազատեմ։</verse>
				<verse number="5">Ո՞ւմ էք նմանեցնում ինձ եւ հաւասարեցնում, եւ ինձ նմա՞ն անում, որ նման լինենք։</verse>
				<verse number="6">Ոսկին թափում են քսակիցը, եւ արծաթը կշռով կշռում, վարձում են ոսկերիչ, որ նորան աստուած շինէ, յետոյ պաշտում եւ երկրպագում էլ են։</verse>
				<verse number="7">Նորան կրում են ուսի վերայ եւ բեռնում, եւ պնդացնում են իր տեղը, եւ նա կանգնում է, իր տեղիցը չէ շարժում. Նորան աղաղակում էլ է, բայց նա չէ պատասխանում. նորա նեղութիւնիցը նորան չէ ազատում։</verse>
				<verse number="8">Յիշեցէք այս, եւ արիացէք, ձեր միտքը բերէք, ով յանցաւորներ։</verse>
				<verse number="9">Յիշեցէք առաջինները ի յաւիտենից, որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չկայ աստուած. եւ ինձ պէս մի ջոկը չկայ.</verse>
				<verse number="10">Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը.</verse>
				<verse number="11">Որ կանչում եմ արեւելքից գիշատիչ թռչունը հեռու երկրից իմ խորհրդի մարդին. Ես խօսել եմ, կատարելու էլ եմ, ես որոշել եմ, անելու էլ եմ։</verse>
				<verse number="12">Ինձ լսեցէք, ով խստասիրտներ, որ հեռացած էք արդարութիւնիցը.</verse>
				<verse number="13">Ես մօտեցրել եմ իմ արդարութիւնը, նա չէ հեռանալու, եւ իմ փրկութիւնը չէ ուշանալու. եւ Սիօնի մէջ փրկութիւն եմ տալու Իսրայէլի համար, որ իմ փառքն է։</verse>
			</chapter>
			<chapter number="47">
				<verse number="1">Իջիր ու նստիր հողի վերայ, ով Բաբիլոնի կոյս աղջիկ, տափին նստիր առանց աթոռի, ով Քաղդէացիների աղջիկ, որովհետեւ այլ եւս քեզ քնքուշ եւ փափուկ չեն կոչելու։</verse>
				<verse number="2">Առ երկանքը եւ ալիւր աղա, լաչակդ բաց, քղանցքդ վեր բարձրացրու, սրունքդ բաց արա, անցիր գետերով։</verse>
				<verse number="3">Պիտի բացուի քո մերկութիւնը, պիտի երեւայ քո նախատինքը. վրէժ պիտի առնեմ, եւ չեմ խնայելու մարդի։</verse>
				<verse number="4">Մեր Փրկչի անունը Զօրաց Տէր է, Իսրայէլի Սուրբը։</verse>
				<verse number="5">Լուռ նստիր եւ մտիր խաւարի մէջ, ով Քաղդէացիների աղջիկ. որովհետեւ այլ եւս քեզ թագաւորութիւնների տիկին չեն կոչելու։</verse>
				<verse number="6">Ես բարկացած էի իմ ժողովրդի վերայ, պղծեցի իմ ժառանգութիւնը, եւ նորանց յանձնեցի քո ձեռքը. դու նորանց գթութիւն չարիր, ծերի վերայ շատ ծանրացրիր քո լուծը։</verse>
				<verse number="7">Եւ ասեցիր՝ Ես յաւիտեան տիկին պիտի լինեմ. այնպէս որ այս միտք չարիր, սորա վախճանը չյիշեցիր։</verse>
				<verse number="8">Եւ հիմա լսիր այս, ով հեշտասէրդ, որ անհոգութեամբ նստել ես. որ սրտիդ մէջ ասում ես. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չկայ. որբեւայրի պիտի չնստեմ, եւ անզաւակութիւն պիտի չգիտենամ։</verse>
				<verse number="9">Բայց քեզ վերայ գալու են այս երկուսը յանկարծ մէկ օրուայ մէջ՝ անզաւակութիւն եւ որբեւայրութիւն. սորանք բոլորը գալու են քեզ վերայ քո շատ դիւթութիւնների պատճառով, եւ քո խիստ շատացած կախարդութիւնների համար։</verse>
				<verse number="10">Եւ դու ապաւինեցիր քո չարութեանը, ասեցիր՝ Ինձ տեսնող չկայ, քո իմաստութիւնը եւ քո գիտութիւնն են քեզ մոլորեցնողը. բայց դու ասում ես քո սրտումը. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չկայ։</verse>
				<verse number="11">Եւ քեզ վերայ չարիք է գալիս, որ չես հասկանալու դիւթել. եւ քեզ վերայ մի թշուառութիւն է ընկնելու, որ չես կարողանալու քաւել. եւ քեզ վերայ յանկարծ մի աւերում է գալու առանց քո գիտենալու։</verse>
				<verse number="12">Մէկ կանգնիր քո կախարդութիւններովը եւ քո շատ դիւթութիւններովը, որոնցով վաստակել ես քո մանկութիւնից ի վեր. գուցէ կարողանաս օգուտ բերել, գուցէ վախեցնես։</verse>
				<verse number="13">Դու ձանձրացել ես քո խորհուրդների շատութիւնովը, թող մէկ կանգնեն եւ քեզ փրկեն երկինքը զննողները, աստեղագէտները, նոր լուսինով գուշակողները այն բանիցը, որ գալու է քեզ վերայ։</verse>
				<verse number="14">Ահա նորանք մղեղի պէս են դառել. կրակը պիտի այրէ նորանց, իրանց հոգին չեն ազատելու բոցի ձեռքիցը, մի կայծ չէ լինելու տաքանալու համար, կամ մի կրակ՝ առաջին նստելու համար։</verse>
				<verse number="15">Այսպէս պէտք է լինեն քեզ համար նորանք, որոնցով դու վաստակել ես, նորանք՝ որոնց հետ դու վաճառականութիւն արիր քո մանկութիւնից ի վեր. Իւրաքանչիւրն իր ճանապարհովը մոլորուեցաւ գնաց, քեզ ազատող չկայ։</verse>
			</chapter>
			<chapter number="48">
				<verse number="1">Լսեցէք այս, ով Յակոբի տուն, որ Իսրայէլի անունովը կոչուած էք, որ Յուդայի ջրերիցն էք դուրս եկել, որ երդում էք անում Եհովայի անունովը եւ Իսրայէլի Աստուծուն յիշում, բայց ոչ թէ ճշմարտութիւնով եւ ոչ թէ արդարութիւնով։</verse>
				<verse number="2">Որովհետեւ նորանք սուրբ քաղաքիցն են կոչվում, եւ Իսրայէլի Աստուծոյ վերայ են կռնում, որի անունը Զօրաց Տէր է։</verse>
				<verse number="3">Առաջի բաները վաղուց եմ իմացրել, եւ իմ բերանիցը դուրս եկան, եւ ես նորանց իմացրի. ես յանկարծ կատարեցի, եւ նորանք եղան։</verse>
				<verse number="4">Որովհետեւ գիտէի, որ դու պինդ ես, եւ քո շլինքը երկաթի ջիղերից է, եւ քո ճակատը պղնձից է.</verse>
				<verse number="5">Նորա համար վաղուց քեզ պատմեցի, եւ գալուց առաջ քեզ լուր տուի, մի գուցէ ասես՝ Իմ արձանս արաւ սորանց. եւ իմ քանդակած ու ձուլած կուռքս է հրամայել այն։</verse>
				<verse number="6">Դու լսեցիր, մտիկ արա ամենին. եւ դուք չէ՞իք խոստովանելու. քեզ այսուհետեւ նորանոր բաներ եմ լուր տալու եւ ծածուկ բաներ, որոնք դու չգիտէիր։</verse>
				<verse number="7">Հիմա են նորանք ստեղծագործուել եւ ոչ թէ վաղուց, եւ այս օրից առաջ դու նորանց չես լսել, որպէսզի չասես թէ՝ Ահա ես գիտէի նորանց։</verse>
				<verse number="8">Դու ոչ լսել ես, եւ ոչ էլ գիտէիր, եւ ոչ էլ ականջդ բաց էր վաղուց. որովհետեւ ես գիտէի, որ դու խիստ նենգաւոր ես, եւ որովայնիցը քեզ ապստամբ են կոչում։</verse>
				<verse number="9">Իմ անուան համար ուշացնում եմ իմ բարկութիւնը, եւ իմ փառքի համար ինձ պիտի ետ պահեմ քեզ դէմ, որպէս զի քեզ չփչացնեմ։</verse>
				<verse number="10">Ահա ես քեզ մաքրեցի, եւ ոչ թէ արծաթի կերպով, ես քեզ փորձեցի նեղութեան հալոցում։</verse>
				<verse number="11">Իմ պատճառով, իմ պատճառով պիտի անեմ, որովհետեւ ի՜նչպէս պղծվում է իմ անունը. եւ ես իմ փառքը ուրիշին չեմ տալ։</verse>
				<verse number="12">Լսիր ինձ, ով Յակոբ եւ իմ կանչած Իսրայէլ, ես նոյնն եմ, ես առաջինն եմ, հէնց վերջինն էլ ես եմ։</verse>
				<verse number="13">Հէնց իմ ձեռքն է հիմնել երկիրը, եւ իմ աջ ձեռքը տարածել երկինքը. ես նորանց կանչելիս, մէկտեղ կկանգնեն.</verse>
				<verse number="14">Ամենքդ ժողովուեցէք ու լսեցէք. նորանցից ո՞րն է իմացրել այս բանը. Եհովայի սիրածը պիտի կատարէ նորա կամքը Բաբիլոնում, եւ նորա բազուկը Քաղդէացիների վերայ։</verse>
				<verse number="15">Ես՝ ես եմ խօսել, եւ նորան կանչել էլ, ես նորան բերել եմ, եւ նորա ճանապարհը պիտի յաջողուի։</verse>
				<verse number="16">Մօտեցէք ինձ, լսեցէք այս բանը. ես ծածուկ չեմ խօսել առաջուց. Սա լինելու ժամանակից ի վեր ես այնտեղ եմ, եւ հիմա Եհովայ Տէրն է ինձ ուղարկել, եւ նորա հոգին։</verse>
				<verse number="17">Այսպէս է ասում Տէրը, քո Փրկիչը Իսրայէլի Սուրբը. Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։</verse>
				<verse number="18">Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս.</verse>
				<verse number="19">Եւ աւազի նման կլինէր քո սերունդը, եւ քո երանքի զաւակունքը՝ նորա խիճին չափ, նորա անունը իմ առաջից չէր կտրուիլ եւ չէր փչանալ։</verse>
				<verse number="20">Դուրս եկէք Բաբիլոնից, փախէք Քաղդէացիներիցը, ցնծալի ձայնով պատմեցէք հրատակարեցէք այս, հռչակեցէք այս մինչեւ երկրի ծայրը. ասեցէք, Եհովան փրկել է իր ծառայ Յակոբին։</verse>
				<verse number="21">Եւ նորանք չծարաւեցին՝ նա նորանց անապատներում ման ածելիս, ջուրը վէմիցը հոսեցրեց նորանց համար, եւ պատառեց վէմը, եւ ջուրերը բղխեցին։</verse>
				<verse number="22">Խաղաղութիւն չունին ամբարիշտները, ասում է Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="49">
				<verse number="1">Ով կղզիներ, ինձ լսեցէք, եւ ուշադիր եղէք հեռուանց, ով ժողովուրդներ։ Եհովան ինձ արգանդիցն է կանչել, իմ մօր որովայնիցը յիշել է իմ անունը.</verse>
				<verse number="2">Եւ իմ բերանը սրած թուրի պէս է արել, իր ձեռքի հովանիի տակին ծածկել է ինձ, եւ ինձ փայլուն նետ է շինել, եւ ինձ թագցրել է իր կապարճումը։</verse>
				<verse number="3">Եւ ինձ ասել է. Դու իմ ծառան ես, ով Իսրայէլ, որ քեզանով պիտի փառաւորուիմ։</verse>
				<verse number="4">Բայց ես ասում էի թէ՝ Զուր եմ վաստակում, դարտակ եւ ունայն տեղը վերջացրի իմ զօրութիւնը. Սակայն իմ իրաւունքը Տիրոջ մօտ է, եւ իմ վարձքը՝ իմ Աստուծոյ մօտ։</verse>
				<verse number="5">Եւ հիմա ասում է Տէրը, ինձ որովայնիցն իրան համար ծառայ ստեղծողը, որ Յակոբը դարձնեմ իրան մօտ, եւ Իսրայէլը ժողովուի նորա համար, որ փառաւորուիմ Տիրոջ առաջին, եւ իմ Աստուածն իմ զօրութիւնը լինի։</verse>
				<verse number="6">Եւ ասում է. Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես, Յակոբի ցեղերը վերականգնեցնելու համար, եւ Իսրայէլի ազատուածները ետ դարձնելու համար, ես քեզ ազգերի լոյս էլ եմ շինել, որ դու իմ փրկութիւնը լինես մինչեւ երկրի ծայրը։</verse>
				<verse number="7">Այսպէս է ասում Տէրը, Իսրայէլի Փրկիչը, նորա Սուրբը, անարգուած հոգի ունեցողին, ազգերի ատելի եղողին, իշխանների ծառային. Թագաւորներ պիտի տեսնեն եւ վեր կենան, իշխաններ՝ եւ երկրպագութիւն անեն՝ Տիրոջ համար, որ հաւատարիմ է, Իսրայէլի Սուրբի համար, որ քեզ ընտրել է։</verse>
				<verse number="8">Տէրն այսպէս է ասում. Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, եւ փրկութեան օրը քեզ օգնեցի եւ քեզ պահպանեցի, եւ քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, եւ ժառանգեցնես աւերակացած ժառանգութիւնները։</verse>
				<verse number="9">Որ ասես կապուածներին. Դուրս եկէք, եւ նորանց որ խաւարումն են՝ թէ՝ Փայլեցէք. նորանք ճանապրհներին պիտի արածեն, եւ ամեն բլուրների վերայ նորանց համար արօտ կայ։</verse>
				<verse number="10">Նորանք պիտի չսովածանան եւ չծարաւեն, եւ նորանց պիտի չզարկէ խորշակը եւ արեւը, որովհետեւ նորանց ողորմողը պիտի առաջնորդէ նորանց, եւ ջրի աղբիւրների վերայ պիտի տանէ նորանց։</verse>
				<verse number="11">Եւ իմ բոլոր սարերը պիտի ճանապարհ շինեմ, եւ իմ պողոտաները պիտի բարձրանան։</verse>
				<verse number="12">Ահա սորանք հեռուից են գալիս, եւ ահա նորանք հիւսիսից ու արեւմուտքից, եւ միւսները Սինէացիների երկրիցը։</verse>
				<verse number="13">Ցնծացէք, ով երկինք, եւ բերկրացիր, ով երկիր, եւ ուրախութեան ձայնով աղաղակեցէք, ով սարեր, որովհետեւ Տէրը մխիթարել է իր ժողովրդին, եւ ողորմել է նորա տնանկներին։</verse>
				<verse number="14">Բայց Սիօնն ասեց. Եհովան ինձ ձգել է. եւ Տէրը մոռացել է ինձ։</verse>
				<verse number="15">Մի՞թէ կինը կմոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չգթայ իր որովայնի ծննդեան վերայ. նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ։</verse>
				<verse number="16">Ահա ես իմ ձեռքի մէջ եմ նկարագրել քեզ, քո պարիսպները իմ դիմացն են միշտ։</verse>
				<verse number="17">Քո որդիքը պիտի շտապեն, քեզ քանդողներն ու աւերողները դուրս պիտի գան քեզանից։</verse>
				<verse number="18">Աչքերդ բարձրացրու շուրջանակի եւ տես, բոլորը ժողովվում գալիս են քեզ մօտ. Կենդանի եմ ես, ասում է Տէրը, որ դու նորանց ամենին էլ հագնելու ես զարդի պէս, եւ նորանցով գօտեւորուելու ես հարսի պէս։</verse>
				<verse number="19">Որովհետեւ քո աւերակները եւ քո ամայի տեղուանքը, եւ քո փլատակների երկիրը, հիմա նեղ պիտի լինի բնակիչների համար. եւ քեզ կլանողները պիտի հեռանան։</verse>
				<verse number="20">Դեռ ասելու են քո ականջներին քո ամուլութեան որդիքը, այս տեղը նեղ է ինձ համար, տեղ տուր ինձ, որ բնակուեմ։</verse>
				<verse number="21">Եւ դու ասելու ես քո սրտումը, սորանց ո՞վ ծնեց ինձ համար, քանի որ ես անզաւակ եւ ամուլ էի. ես գերի եւ աքսորուած էի, եւ սորանց ո՞վ է մեծացրել. ահա ես մինակ էի մնացել. սորանք ո՞րտեղ էին։</verse>
				<verse number="22">Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա իմ ձեռքը բարձրացնում եմ ազգերի վերայ, եւ ժողովուրդների վերայ վեր եմ հանում իմ դրօշակը, եւ նորանք քո որդկանցը ծոցում պիտի բերեն, եւ քո աղջիկները ուսի վերայ պիտի տարուին։</verse>
				<verse number="23">Եւ թագաւորները պիտի լինեն քո սնուցիչները, եւ նորանց իշխանուհիները՝ քո դայեակները, երեսանկեալ քեզ երկրպագութիւն պիտի անեն, եւ քո ոտքերի փոշին պիտի լիզեն. եւ դու կգիտենաս, որ ես եմ Եհովայ, որ չեն ամաչիլ ինձ յուսացողները։</verse>
				<verse number="24">Մի՞թէ հզօրից կառնուի աւարը, կամ արդարի գերին կազատուի՞։</verse>
				<verse number="25">Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. այո, տղամարդի գերին էլ կառնուի, եւ հզօրի աւարն էլ կազատուի. եւ քեզ հետ վիճողների հետ էլ ես պիտի վիճեմ, եւ քո որդկանցը ես պիտի ազատեմ։</verse>
				<verse number="26">Եւ պիտի ուտեցնեմ քեզ հարստահարողներին իրանց միսը, եւ իբր թէ նոր գինիով պիտի գինովնան իրանց արիւնովը. եւ ամեն մարմին կիմանայ, որ ես եմ Տէրը՝ քո Փրկիչը, եւ քեզ փրկողը՝ Յակոբի հզօրը։</verse>
			</chapter>
			<chapter number="50">
				<verse number="1">Այսպէս է ասում Տէրը. Ո՞ւր է ձեր մօր ապահարզանի թուղթը, որով ես նորան արձակել եմ. կամ նա ո՞րն է իմ պարտատէրներիցը, որին ծախել եմ ձեզ. ահա դուք ձեր անօրէնութիւնների համար էք ծախուել, եւ ձեր մայրը ձեր յանցանքների համար է արձակուել։</verse>
				<verse number="2">Ի՞նչու համար ես եկայ, մարդ չկար. ես որ կանչեցի, պատասխանող չկար, մի՞թէ իմ ձեռքը խիստ շատ կարճացել էր, որ չկարողանայի փրկել, եւ կամ թէ ես զօրութիւն չունէի՞ ազատելու. ահա ես իմ սաստելովը ցամաքեցնում եմ ծովը, գետերը անապատ եմ դարձնում, հոտում են նորանց ձուկերը ջուր չլինելուց եւ մեռնում են ծարաւից։</verse>
				<verse number="3">Երկինքներին խաւար եմ հագցնում, եւ նորանց ծածկոցը քուրձ եմ շինում։</verse>
				<verse number="4">Տէր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տուել, որ գիտենամ վաստակածին օգնել խօսքով. նա զարթեցնում է ամեն առաւօտ՝ զարթեցնում է իմ ականջը որ լսեմ աշակերտների պէս։</verse>
				<verse number="5">Տէր Եհովան բացել է իմ ականջը, եւ ես չհակառակեցի՝ ետ չդարձայ։</verse>
				<verse number="6">Իմ թիկունքը տուի հարուածողներին եւ իմ ծնօտները՝ կռփողներին. իմ երեսը չծածկեցի նախատինքիցը եւ թուքիցը.</verse>
				<verse number="7">Սակայն Տէր Եհովան օգնում է ինձ. նրա համար ամօթապարտ չեմ լինիլ, նորա համար իմ երեսը գայլախազի պէս շինեցի, եւ գիտեմ որ պիտի չամաչեմ։</verse>
				<verse number="8">Ինձ արդարացնողը մօտ է. ո՞վ է ինձ հետ վիճում. միասին կանգնենք. ո՞վ է իմ դատախազը. Թող մօտենայ ինձ։</verse>
				<verse number="9">Ահա Տէր Եհովան օգնում է ինձ, ո՞վ է որ ինձ յանցաւոր հանէ. ահա նորանք ամենքը շորի պէս պիտի մաշուին, ցեցը պիտի ուտէ նորանց։</verse>
				<verse number="10">Ո՞վ կայ ձեզանում Տէրիցը վախեցող, նորա ծառայի ձայնին լսող, որ գնում է խաւարումը եւ ճառագայթ չունի. թող նա ապաւինի Տիրոջ անուանը, եւ իրան գցէ իր Աստուծոյ վերայ։</verse>
				<verse number="11">Ահա դուք ամենքդ, որ կրակ էք վառում, եւ կայծերով շրջապատվում, գնացէք ձեր կրակի վառուածքի մէջ, եւ ձեր կրակ տուած կայծերի մէջ։ Սա իմ ձեռքիցն եղաւ ձեզ համար, դուք ցաւով պիտի պառկէք։</verse>
			</chapter>
			<chapter number="51">
				<verse number="1">Ինձ լսեցէք, ով արդարութեան հետեւողներ, ով Տիրոջը խնդրողներ, նայեցէք այն վէմին, որից դուք կտրուած էք, եւ այն հորի գուբին, որից դուք փորուած էք.</verse>
				<verse number="2">Նայեցէք ձեր հայր Աբրահամին, եւ ձեզ ծնող Սարրային. որովհետեւ մէկ հատ էր նա, որ ես կանչեցի, բայց ես նորան օրհնեցի եւ նորան բազմացրի։</verse>
				<verse number="3">Որովհետեւ Տէրը պիտի մխիթարէ Սիօնին, պիտի մխիթարէ նորա բոլոր աւերակները, եւ նորա անապատը դրախտի նման պիտի շինէ, եւ նորա ամայի տեղը՝ Տիրոջ պարտէզի պէս. ցնծութիւն եւ բերկրութիւն պիտի գտնուի նորանում, գովասանութիւն եւ օրհներգութեան ձայն։</verse>
				<verse number="4">Ուշադիր եղիր դէպի ինձ, ով իմ ժողովուրդ, եւ ով իմ ազգ, ինձ ականջ դիր. որովհետեւ ինձանից օրէնք է դուրս գալու, եւ իմ իրաւունքը իբրեւ լոյս պիտի հաստատեմ ազգերի համար։</verse>
				<verse number="5">Մօտ է իմ արդարութիւնը, դուրս է եկել իմ փրկութիւնը, եւ իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ Կղզիները ինձ են յոյս դնում, եւ իմ բազուկին ապաւինում։</verse>
				<verse number="6">Բարձրացրէք ձեր աչքերը դէպի երկինք, եւ նայեցէք երկրին դէպի ցած. որովհետեւ երկինքը պիտի ծուխի պէս ցրիւ գայ, եւ երկիրը հանդերձի պէս պիտի մաշէ. եւ նորա բնակիչները այսպէս պիտի մեռնեն. բայց իմ փրկութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ արդարութիւնը չի պակասիլ։</verse>
				<verse number="7">Լսեցէք ինձ, ով արդարութիւն ճանաչողներ, ով ազգ, որ իմ օրէնքն ունիս սրտումդ. մի վախենաք մարդկանց նախատինքից, եւ նորանց բամբասանքից մի զարհուրիք։</verse>
				<verse number="8">Որովհետեւ ցեցն է ուտելու նորանց հանդերձի պէս, եւ մեցը ուտելու է նորանց բուրդի պէս. բայց իմ արդարութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ փրկութիւնը յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="9">Զարթնիր, զարթնիր, զօրութիւն հագիր, ով Տիրոջ բազուկ, զարթնիր առաջի օրերին պէս, հին դարերին պէս, մի՞թէ դու այն չես, որ ջարդեցիր Ռահաբը, որ վիշապին խոցեցիր։</verse>
				<verse number="10">Մի՞թէ դու այն չես, որ ծովը ցամաքեցրիր, մեծ անդունդի ջուրերը. որ ծովի խորերումը ճանապարհ շինեցիր, փրկուածների անցնելու համար։</verse>
				<verse number="11">Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն ցնծալի երգերով, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի նորանց գլխին, ցնծութեան եւ ուրախութեան պիտի հասնեն. պիտի փախչեն տրտմութիւնը եւ հեծութիւնը։</verse>
				<verse number="12">Ես՝ ես եմ ձեզ մխիթարողը, դու ո՞վ ես, որ վախենում ես մահկանացու մարդից, եւ մարդի որդիից, որ խոտի նման է շինուած։</verse>
				<verse number="13">Եւ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը, որ տարածում է երկինքը եւ երկիրը հաստատում. եւ վախենում ես միշտ ամեն օր բռնաւորի բարկութիւնիցը, որ կածես թէ պատրաստ է քեզ կորցնելու, բայց ո՞ւր է բռնաւորի բարկութիւնը։</verse>
				<verse number="14">Կալանաւորը շուտով պիտի արձակուի, եւ չի մեռնիլ գուբի մէջ, եւ նորա հացը չի պակասուիլ։</verse>
				<verse number="15">Եւ ես եմ քո Տէր Աստուածը, որ սաստում եմ ծովին, երբոր նորա ալիքները աղմուկ են հանում. Զօրաց Եհովայ է իմ անունը։</verse>
				<verse number="16">Եւ իմ խօսքերը դրի քո բերանումը, եւ իմ ձեռքի հովանովը ծածկեցի քեզ որ երկինքը դնեմ եւ երկիրը հիմնարկեմ, եւ ասեմ Սիօնին՝ Իմ ժողովուրդն ես դու։</verse>
				<verse number="17">Զարթնիր, զարթնիր, վեր կաց, ով Երուսաղէմ, որ խմեցիր Տիրոջ ձեռքից նորա բարկութեան բաժակը, որ թմրութեան լայնադիր բաժակը խմեցիր քամեցիր։</verse>
				<verse number="18">Մի առաջնորդող չունի իր ծնած բոլոր որդկանցից, եւ ձեռքիցը բռնող չկայ իր մեծացրած բոլոր որդկանցից։</verse>
				<verse number="19">Երկու բաներ են, որ քեզ պատահել են. Ո՞վ է կարող քեզ մխիթարել. կործանում ու կոտորած, եւ սով ու սուր. ես քեզ որո՞վը մխիթարեմ։</verse>
				<verse number="20">Քո որդիքը նուաղած պառկել են ամեն փողոցների գլխին որոգայթի մէջ փաթաթուած վայրի այծի պէս, որոնք լիքն են Տիրոջ բարկութիւնովը, քո Աստուծոյ յանդիմանութիւնովը։</verse>
				<verse number="21">Ուրեմն լսիր այս, ով խեղճ, եւ ով արբած, բայց ոչ թէ գինով.</verse>
				<verse number="22">Այսպէս է ասում քո Տէրը՝ Եհովան, եւ քո Աստուածը, որ պաշտպանում է իր ժողովուրդը. Ահա առնում եմ ձեռքիցդ թմրութեան բժակաը, եւ դու այլ եւս պիտի չխմես այն։</verse>
				<verse number="23">Եւ նորան դնում եմ քեզ հարստահարողների ձեռքին, որոնք ասում էին քո անձին. Ծռիր որ մենք անցնենք. եւ դու քո մէջքը երկրին հաւասար արիր եւ փողոցի պէս՝ անցուդարձողների համար։</verse>
			</chapter>
			<chapter number="52">
				<verse number="1">Զարթնիր, զարթնիր, հագիր զօրութիւնդ, ով Սիօն, քո փառաւոր հանդերձները հագիր, ով Երուսաղէմ՝ սուրբ քաղաք. որովհետեւ այլեւս պիտի միւսանգամ չմտնէ քո մէջը անթլփատը եւ պիղծը։</verse>
				<verse number="2">Քեզ թափ տուր հողիցը, վեր կաց, նստիր, ով Երուսաղէմ, բաց արա պարանոցիդ կապերը, ով Սիօնի գերի աղջիկը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Դուք ձրի ծախուեցաք, եւ առանց փողի պիտի փրկուիք։</verse>
				<verse number="4">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Իմ ժողովուրդն առաջ իջաւ Եգիպտոս այնտեղ պանդխտանալու, եւ Ասորեստանցիք զուր տեղը նորան ճնշեցին։</verse>
				<verse number="5">Եւ հիմա, ես ի՞նչ ունիմ այստեղ, ասում է Տէրը, որովհետեւ զուր վեր առնուեցաւ իմ ժողովուրդը, նորա վերայ իշխողները բղաւում են, ասում է Տէրը, եւ միշտ ամեն օր հայհոյվում է իմ անունը։</verse>
				<verse number="6">Սորա համար պիտի գիտենայ իմ ժողովուրդը իմ անունը, սորա համար այն օրը՝ թէ ես եմ այն որ ասում եմ. Ահա ես։</verse>
				<verse number="7">Ի՜նչ գեղեցիկ ես սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում, որ ասում է Սիօնին՝ քո Աստուածը թագաւոր է։</verse>
				<verse number="8">Ահա քո պահապանները ձայն են բարձրացնում, միասին բարձրաձայն ցնծում, որովհետեւ դէմ յանդիման պիտի տեսնեն, երբոր Տէրը ետ բերէ Սիօնին։</verse>
				<verse number="9">Աղաղակեցէք, բարձրաձայն ցնծացէք միասին, ով Երուսաղէմի փլատակներ. որ Տէրը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղէմին։</verse>
				<verse number="10">Տէրը մերկացրել է իր սուրբ բազուկը, բոլոր ազգերի աչքի առաջին, եւ երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն մեր Աստուծոյ փրկութիւնը։</verse>
				<verse number="11">Հեռացէք, հեռացէք, այնտեղից դուրս եկէք, պիղծ բանի մի դպչիք, դուրս եկէք նորա միջիցը, մաքուր եղէք, ով Տիրոջ սպասները կրողները։</verse>
				<verse number="12">Որովհետեւ հապճեպով չպիտի դուրս գաք, եւ փախչելով էլ չէք գնալ, այլ Տէրը պիտի գնայ ձեր առաջից եւ ձեր թիկնապահը Իսրայէլի Աստուածն է։</verse>
				<verse number="13">Ահա իմ ծառան իմաստութիւնով պիտի վարուի, պիտի մեծանայ եւ բարձրանայ եւ շատ փառաւորուի։</verse>
				<verse number="14">Ինչպէս որ շատերը ապշեցին քեզ վերայ, (այնպէ՜ս խանգարուած է նորա տեսքը մարդի տեսքից, եւ կերպարանքը մարդի որդկանց կերպարանքից.)</verse>
				<verse number="15">Նոյնպէս պիտի զարմացնէ շատ ազգեր, թագաւորները պիտի խփեն նորա առաջին իրանց բերանը. որովհետեւ պիտի տեսնեն այն՝ որ իրանց չէ պատմուած, եւ այն որ չեն լսած՝ պիտի իմանան։</verse>
			</chapter>
			<chapter number="53">
				<verse number="1">Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։</verse>
				<verse number="2">Որովհետեւ նա մատաղատունկի պէս դուրս եկաւ նորա առաջին, եւ արմատի պէս՝ ծարաւուտ երկրից. ոչ կերպարանք ունէր, ոչ էլ վայելչութիւն, եւ մենք տեսանք նորան, եւ մի տեսք չկար, որ նորան ախորժէինք։</verse>
				<verse number="3">Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում։</verse>
				<verse number="4">Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։</verse>
				<verse number="5">Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։</verse>
				<verse number="6">Մենք ամենքս աչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։</verse>
				<verse number="7">Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չբացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չբացաւ։</verse>
				<verse number="8">Կալանքից եւ դատապարտութիւնից վեր առնուեցաւ եւ նորա ազգատոհմը ո՞վ կարող է պատմել. որովհետեւ նա կտրուեցաւ կենդանիների երկրիցը. իմ ժողովրդի մեղքի համար նա զարկուեցաւ։</verse>
				<verse number="9">Եւ ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը. ըստ որում նա զրկողութիւն չէր արել, եւ խաբէութիւն չկար նորա բերանումը։</verse>
				<verse number="10">Բայց Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. երբոր նորա հոգին մեղքի զոհն արաւ, նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը երկրացնէ. եւ Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը։</verse>
				<verse number="11">Իր անձի աշխատութեան պտուղը պիտի տեսնէ եւ կշտանայ. իր գիտութեամբը պիտի արդարացնէ իմ արդար ծառան շատերին, որովհետեւ նորանց անօրէնութիւնը ինքը կրեց։</verse>
				<verse number="12">Նորա համար նորան բաժին պիտի տամ շատերի հետ, եւ նա հզօրների հետ աւար պիտի բաժանէ, նորա փոխարէն որ իր անձը մատնեց մահուան, եւ յանցաւորների հետ հաշուեցաւ. եւ նա շատերի մեղքը վեր առաւ, եւ յանցաւորների համար միջնորդեց։</verse>
			</chapter>
			<chapter number="54">
				<verse number="1">Ցնծա, ով ամուլ, որ չէիր ծնում, բարձրաձայն աղաղակելով ցնծա եւ աղաղակիր, ով երկունք չքաշող, որովհետեւ երեսից ձգուածի որդիքը շատ են արամբիի որդկանցիցը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="2">Լայնացրու քո վրանի տեղը, եւ թող քո բնակարանի վարագոյրները տարածեն. մի խնայիր, երկարացրու չուաններդ, եւ ցիցերդ պնդացրու։</verse>
				<verse number="3">Որովհետեւ դու պիտի աջ ու ձախ տարածուիս, եւ քո սերունդը պիտի ժառանգէ ազգերին, եւ աւերակացած քաղաքները շէնացնելու են։</verse>
				<verse number="4">Մի վախենար որովհետեւ պիտի չամաչես, եւ մի պատկառիր, որովհետեւ պիտի չնախատուիս. որովհետեւ քո մանկութեան ամօթը պիտի մոռանաս, եւ քո որբեւայրութեան նախատինքը այլ եւս պիտի չյիշես։</verse>
				<verse number="5">Որովհետեւ քո այրը քեզ Ստեղծողն է, Զօրաց Եհովայ է նորա անունը, եւ քո Փրկիչը Իսրայէլի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստուած։</verse>
				<verse number="6">Որովհետեւ Տէրը քեզ մի երեսից ձգուած եւ հոգով վշտացած կնոջ պէս կանչեց, եւ մի երիտասարդ կնոջ պէս, որ մերժուած է, ասում է քո Աստուածը։</verse>
				<verse number="7">Մի փոքր վայրկեան քեզ թողեցի, բայց մեծ ողորմութիւններով քեզ պիտի ժողովեմ։</verse>
				<verse number="8">Բարկութիւնս տաքանալով՝ մի վայրկեան ծածկեցի երեսս քեզանից, բայց յաւիտենական ողորմութիւնով քեզ պիտի ողորմեմ, ասում է քո Փրկիչը՝ Եհովան։</verse>
				<verse number="9">Որովհետեւ Նոյի ջրերին պէս է սա ինձ համար, որ երդում արի, թէ այլեւս պիտի չանցնեն Նոյի ջուրերը երկրի վերայ. նոյնպէս էլ երդում արի, որ քեզ չբարկանամ եւ քեզ չյանդիմանեմ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ սարերը կքաշուին, եւ բլուրները կսասանեն, բայց իմ ողորմութիւնը քեզանից չի քաշուիլ, եւ իմ խաղաղութեան ուխտը չի սասանիլ, ասում է քեզ ողորմող Տէրը։</verse>
				<verse number="11">Ով ողորմելի ալեկոծեալ անմխիթար, ահա ես քո քարերը ծարուրով պիտի դնեմ, եւ քեզ պիտի հիմնեմ շափիւղաներով։</verse>
				<verse number="12">Եւ քո բուրդերը կարմիր յակինթներով պիտի շինեմ, եւ քո դռները՝ կարկեհաններով, եւ քո բոլոր սահմանը պատուական քարերով։</verse>
				<verse number="13">Եւ քո բոլոր որդիքը Տէրիցը ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը։</verse>
				<verse number="14">Արդարութիւնով պիտի հաստատուիս. հեռացիր բռնութիւնից, որովհետեւ չես վախենալու, եւ արհաւիրքից՝ որովհետեւ քեզ չէ մօտենալու։</verse>
				<verse number="15">Ահա նորանք անպատճառ հաւաքուելու են, առանց ինձանից լինելու. ով որ քեզ վերայ հաւաքուի, քո կողմը պիտի ընկնի։</verse>
				<verse number="16">Ահա ես եմ ստեղծել դարբինին որ փչում է կրակի կայծերին, եւ գործիք հնարում իր արուեստի համար. նոյնպէս էլ ես եմ ստեղծել կործանողին որ աւերէ։</verse>
				<verse number="17">Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չյաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ նորանց արդարութիւնը ինձանից է, ասում է Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="55">
				<verse number="1">Ով բոլոր ծարաւներ, եկէք ջրերին մօտ. եւ դուք որ փող չունիք, եկէք, ծախու առէք եւ կերէք, եկէք առէք առանց փողի, առանց վճարի՝ գինի եւ կաթ։</verse>
				<verse number="2">Ի՞նչու էք փող վճարում, եւ ոչ թէ հացի համար, եւ ձեր վաստակը՝ չկշտացնող բանի համար։ Մէկ ինձ լսեցէք, որ բարիք ուտէք, եւ ձեր հոգին զուարճանայ պարարտութիւնով։</verse>
				<verse number="3">Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ ինձ մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կապրէ. եւ ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ՝ Դաւիթի հաւատարիմ աղարմութիւնները։</verse>
				<verse number="4">Ահա ես նորան ժողովուրդների վկայ եմ դրել, ազգերի առաջնորդ եւ հրամանատար։</verse>
				<verse number="5">Ահա չճանաչած ազգիդ պիտի կանչես, եւ ազգեր որ քեզ չէին ճանաչում, վազելու են քեզ մօտ, քո Աստուած՝ Եհովայի պատճառով, եւ Իսրայէլի Սուրբի պատճառով, որ քեզ փառաւորեց։</verse>
				<verse number="6">Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է։</verse>
				<verse number="7">Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ անօրէն մարդը՝ իր խորհուրդները, եւ դառնայ Տիրոջը, եւ նա կողորմէ նորան, եւ՝ մեր Աստուծուն, որովհետեւ նա շատ ներող է։</verse>
				<verse number="8">Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը.</verse>
				<verse number="9">Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը։</verse>
				<verse number="10">Որովհետեւ ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին,</verse>
				<verse number="11">Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չդառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի։</verse>
				<verse number="12">Որովհետեւ դուք ուրախութեամբ պիտի դուրս գաք, եւ խաղաղութեամբ պիտի առաջնորդուիք, սարերն ու բլուրները պիտի բարձրաձայն ցնծան ձեր առաջին, եւ դաշտերի բոլոր ծառերը պիտի ծափ տան։</verse>
				<verse number="13">Թուփի փոխարէն մայր պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի բուսնի. եւ սա պիտի լինի Տիրոջ համբաւի համար իբրեւ յաւիտենական նշան, որ չի ջնջուիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="56">
				<verse number="1">Այսպէս է ասում Տէրը, իրաւունք պահեցէք, եւ արդարութիւն արէք. որովհետեւ իմ փրկութիւնը մօտ է որ գայ, եւ իմ արդարութիւնը՝ որ յայտնուի։</verse>
				<verse number="2">Երանի այն մարդին, որ կանէ այս, եւ այն մարդի որդիին, որ պինդ կբռնէ այս, եւ շաբաթը կպահէ պղծելուց, եւ իր ձեռքը կպահէ որ եւ իցէ չարութիւն անելուց։</verse>
				<verse number="3">Եւ թող չասէ Տիրոջը յարող օտարականի որդին այսպէս թէ Տէրը ինձ բոլորվին բաժանել է իր ժողովրդիցը, եւ թող չասէ ներքինին. Ահա ես մի չոր ծառ եմ։</verse>
				<verse number="4">Որովհետեւ Տէրը այսպէս է ասում այն ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, եւ ընտրում են իմ ուզածը, եւ հաստատ են իմ ուխտումը.</verse>
				<verse number="5">Ես նորանց տեղ եւ անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարիսպներումը, աւելի լաւ քան թէ որդիք եւ աղջկերք. եւ նորանց մի յաւիտենական անուն կտամ, որ չի ջնջուիլ։</verse>
				<verse number="6">Եւ այն օտարականների որդիքը, որ յարել են Տիրոջը, նորան ծառայելու են Տիրոջ անունը սիրելու, եւ նորա ծառաները լինելու համար, այսինքն բոլոր իմ շաբաթը պղծելուց պահողները եւ իմ ուխտը բռնողները,</verse>
				<verse number="7">Նորանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը, եւ նորանց ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ. նորանց ողջակէզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վերայ, որովհետեւ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերի համար։</verse>
				<verse number="8">Տէր Եհովայի խօսքն է, որ ժողովում է Իսրայէլի աքսորուածներին. Դեռ էլ պիտի ժողովեմ բացի նորանից նորա ժողովուածների վերայ։</verse>
				<verse number="9">Ով դաշտի բոլոր գազաններ, եկէք ուտելու, ով անտառի բոլոր գազաններ։</verse>
				<verse number="10">Նորա պահապանները բոլորը կոյր են, չգիտեն, նորանք ամենքը համր շուներ են, որ կարող չեն հաջել, տեսանողները քնում են, սիրում են մրափելը.</verse>
				<verse number="11">Եւ նորանք շատակեր շուներ են, ու կշտանալ չգիտեն. Եւ նորանք հովիւներ են, որ չգիտեն բան հասկանալը. նորանք ամենքը իրանց ճանապարհին դարձան, ամեն մէկն իր շահի ետեւից իր մասին.</verse>
				<verse number="12">Եկէք, գինի բերեմ, եւ արբենք ցքիով. եւ էգուցուայ օրն էլ այսպէս լինի, եւ շատ առաւել մեծ։</verse>
			</chapter>
			<chapter number="57">
				<verse number="1">Արդարը կորչում է եւ ուշադրութիւն անող մարդ չկայ, եւ բարի մարդիկ վեր են առնվում առանց մէկի իմանալու, թէ չարիքի առաջից վեր առնուեցաւ արդարը։</verse>
				<verse number="2">Նա մտնում է խաղաղութեան մէջ. նորանք հանգչում են իրանց հանգչարաններումը, որոնք ուղղութեամբ են վարվում։</verse>
				<verse number="3">Բայց դուք այստեղ մօտեցէք, ով վհուկ կնոջ որդիք, ով պոռնկի եւ բոզի սերունդ։</verse>
				<verse number="4">Ո՞ւմ վերայ էք ծաղրում, ո՞ւմ վերայ էք լայնացնում ձեր բերանը, եւ լեզուն՝ երկարացնում. չէ՞ որ դուք անօրէնութեան զաւակներ՝ ստութեան սերունդ էք.</verse>
				<verse number="5">Որ տաքանում էք բեւեկնիի կուռքերով ամեն կանաչ ծառի տակին, որ մորթում էք մանուկներին ձորերում վէմերի խոռոչների տակին։</verse>
				<verse number="6">Ձորի կոկած քարերն էին քո բաժինը. նորանք են՝ նորանք քո վիճակը. նորանց էլ թափեցիր նուէր՝ մատուցրիր ընծայ. մի՞թէ ես կդիմանամ սորանց.</verse>
				<verse number="7">Բարձրացած եւ վեր ելած սարի վերայ դրիր քո անկողինը, այնտեղ էլ բարձրացար զոհ զոհելու համար։</verse>
				<verse number="8">Եւ դռների եւ դրանդիների ետեւ դրիր քո յիշեցուցիչները, որ ինձանից հեռու մերկացնես, ու վեր ելնես. լայնացրիր անկողինդ եւ դաշինքով վարձեցիր քեզ համար նորանցից, նորանց անկողինը սիրեցիր, ուր որ էլ տեսար։</verse>
				<verse number="9">Դու թագաւորի մօտը գնացիր իւղով, եւ շատացրիր քո անուշահոտութիւնները, եւ դեսպաններիդ մինչեւ հեռու տեղեր ուղարկեցիր, եւ խոնարհուեցար մինչեւ դժոխքը.</verse>
				<verse number="10">Քո ճանապարհի շատութիւնիցը վաստակեցիր, բայց մէկ չասեցիր թէ՝ Յոյս չկայ. ձեռքիդ վերակենդանութիւնը գտար, դորա համար ցաւ չունեցար։</verse>
				<verse number="11">Եւ ո՞ւմից էիր զարհուրում եւ վախենում, որ սուտ ասեցիր, եւ ինձ չյիշեցիր եւ հոգս չարիր. չէ՞ որ ես լռել եմ եւ այն էլ վաղուց ի վեր, եւ դու ինձանից չես վախենում։</verse>
				<verse number="12">Ես պիտի յայտնեմ քո արդարութիւնը, եւ քո գործերը, եւ նորանք քեզ օգուտ չունին։</verse>
				<verse number="13">Դու աղաղակելիս՝ թող ժողոված կուռքերդ քեզ փրկեն. բայց նորանց ամենն էլ քամին պիտի տանի, մէկ շունչ պիտի վեր առնէ, բայց ինձ յուսացողը պիտի ժառանգէ երկիրը, եւ ստանայ իմ սուրբ սարը։</verse>
				<verse number="14">Եւ նա ասում է. Հորդեցէք, հորդեցէք, ճանապարհ բացէք, վեր առէք խոչն իմ ժողովրդի ճանապարհիցը։</verse>
				<verse number="15">Որովհետեւ այսպէս է ասում բարձրը եւ Բարձրեալը, յաւիտենականութեան մէջ բնակողը, եւ որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ, եւ կենդանացնեմ սրտով կոտրուածներին։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ես չեմ վիճելու յաւիտեան, եւ չեմ բարկանալու միշտ, նորա համար որ կնուաղէին իմ առաջին հոգին եւ ոգիները, որոնք ես ստեղծել եմ։</verse>
				<verse number="17">Ես նորա ագահութեան անօրէնութեանը համար բարկացայ, եւ նորան զարկեցի. ես ծածկուեցայ եւ բարկացայ, եւ նա ետ ետ գնաց իր սրտի ճանապարհովը։</verse>
				<verse number="18">Նորա ճանապարհները ես տեսել եմ, եւ ես բժշկելու եմ նորան. և նորան առաջնորդելու ու նորան եւ նորա սգաւորներին մխիթարելու եմ։</verse>
				<verse number="19">Շրթունքների պտուղն ստեղծելով, Խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռուներին եւ մօտիներին, ասում է Տէրը, եւ ես պիտի բժշկեմ նորան։</verse>
				<verse number="20">Բայց ամբարիշտները ալէծուփ ծովի նման են, որ չէ կարող հանդարտել, եւ նորա ջուրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս։</verse>
				<verse number="21">Խաղաղութիւն չկայ, ասում է իմ Աստուածը, ամբարիշտների համար։</verse>
			</chapter>
			<chapter number="58">
				<verse number="1">Կոկորդալիր գոչիր, մի խնայիր, փողի պէս բարձրացրու ձայնդ, եւ իմացրու իմ ժողովրդին իրանց յանցանքը, եւ Յակոբի տանն՝ իրանց մեղքերը.</verse>
				<verse number="2">Բայց նորանք ինձ խնդրում են օր ըստ օրէ, եւ ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ իբրեւ մի ազգ, որ արդարութիւն է գործում, եւ իր Աստուծոյ իրաւունքը զանց չէ անում, եւ ինձանից հարցնում են արդարութեան իրաւունքը, եւ փափաքում են Աստուծոյ մօտենալ.</verse>
				<verse number="3">Ի՞նչու մենք ծոմ ենք պահում, եւ դու չես տեսնում. մենք ճգնեցնում ենք մեր անձերը, եւ դու չգիտես։ Ահա ձեր ծոմ օրը բաղձանք էք կատարում, եւ ձեր բոլոր աշխատաւորներին նեղում էք։</verse>
				<verse number="4">Ահա կռուի եւ հակառակութեան համար էք ծոմ պահում, եւ անզգամութեան բռունցքով զարկելու համար. դուք այս օրը ծոմ չէք պահում, որ ձեր ձայնը լսելի անէք բարձրումը։</verse>
				<verse number="5">Այսպէ՞ս կլինի այն ծոմը, որին ես եմ հաւանում, իբրեւ մի օր, որ մարդ ճգնում է իր հոգովը, գլուխը քաշ է գցել կնիւնի պէս, եւ քուրձն ու մոխիրը անկողին է շինել. սա՞ ես դու ծոմ կոչում, եւ Տիրոջը հաճելի օ՞ր։</verse>
				<verse number="6">Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. եւ ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք։</verse>
				<verse number="7">Այո, հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։</verse>
				<verse number="8">Այն ժամանակ քո լոյսը արշալոյսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկութիւնը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից։</verse>
				<verse number="9">Այն ժամանակ դու կկանչես, եւ Տէրը կպատասխանէ. դու կաղաղկես, եւ նա կասէ. Ահա ես։ Եթէ որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ չարախօսութիւնը դէն գցես,</verse>
				<verse number="10">Եւ կերակրես սովածին ախորժանօքդ, եւ կարօտի հոգին կշտացնես, այն ժամանկ քո լոյսը կծագի խաւարումը, եւ քո խաւարը կլինի կէս օրուայ պէս։</verse>
				<verse number="11">Եւ Տէրը քեզ միշտ կառաջնորդէ, եւ կկշտացնէ քո անձը երաշտներումը, եւ ոսկորներդ կզօրացնէ, եւ ջրարբի պարտէզի նման կլինես, եւ ջրի ակնի պէս՝ որի ջուրը չի պակասիլ։</verse>
				<verse number="12">Եւ քոնոնքը պիտի շինեն մշտակայ աւերակները. եւ դու կկանգնեցնես դարերից ի վեր աւերակ հիմերը, եւ քեզ կկոչեն՝ խրամակարկատ եւ շէն ճանապարհները վերանորոգող։</verse>
				<verse number="13">Եթէ ետ դարձնես շաբաթից քո ոտքը, որ բաղձանքդ չկատարես իմ սուրբ օրը, եւ շաբաթը կոչես զուարճութիւն, եւ Տիրոջը նուիրուածը՝ պատուական, եւ նորան պատուես՝ քո ճանապարհները չկատարելով, եւ քո բաղձանքը չլրացնելով եւ դատարկաբանութիւն չանելով,</verse>
				<verse number="14">Այն ժամանակ կզուարճանաս տէրովը, եւ ես քեզ վեր կհանեմ երկրի բարձր տեղերը, եւ քեզ կուտեցնեմ քո հայր Յակոբի ժառանգութիւնը. որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։</verse>
			</chapter>
			<chapter number="59">
				<verse number="1">Ահա Տիրոջ ձեռքը չէ կարճացել փրկելուց, եւ նորա ականջը չէ ծանրացել լսելուց.</verse>
				<verse number="2">Այլ ձեր անօրէնութիւններն են բաժանում ձեր եւ ձեր Աստուծոյ մէջ տեղը. եւ ձեր մեղքերը ծածկեցին նորա երեսը ձեզանից որ չլսէ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ձեր ձեռքերը պղծուած են արիւնով, եւ ձեր մատերը՝ անօրէնութիւնով, ձեր շրթունքները սուտ են խօսում, ձեր լեզուն անիրաւութիւն է արտաբերում։</verse>
				<verse number="4">Չկայ արդարութեամբ բողոքող, եւ չկայ ճշմարտութեամբ դատ վարող, նորանք յոյս են դնում դարտակ բաների, եւ խօսում են ունայնութիւն. յղի են թշուառութիւնով եւ կծնեն անօրէնութիւն։</verse>
				<verse number="5">Քարբի ձուերով են թուխս գալիս, եւ սարդի ոստայն են հինում, նորանց ձուերիցն ուտողը կմեռնի, եւ կոտրուողիցը իժ է դուրս պրծնում։</verse>
				<verse number="6">Նորանց ոստայնները հանդերձ չեն դառնալ, եւ չի ծածկուիլ նորանց գործերովը, նորանց գործերը անօրէնութեան գործեր են, եւ բռնութեան գործ է նորանք ձեռքինը։</verse>
				<verse number="7">Նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են անմեղ արիւն թափելու, նորանց խորհուրդները անօրէնութեան խորհուրդներ են, նորանց ճանապարհներումը աւերում ու ապականութիւն կայ։</verse>
				<verse number="8">Խաղաղութեան ճանապարհը չգիտեն, եւ իրաւունք չկայ նորանց ուղիներումը. իրանց շաւիղները ծռմռել են, ամեն ով որ նորանում ման է գալիս՝ խաղաղութիւն չգիտէ։</verse>
				<verse number="9">Սորա համար իրաւունքը հեռացաւ մեզանից, եւ մեզ չէ հասնում արդարութիւնը. սպասում ենք լոյսի՝ եւ ահա խաւարը, պայծառութեան՝ եւ ահա մառախուղում ենք ման գալիս։</verse>
				<verse number="10">Կոյրերի պէս պատն ենք շօշափում, եւ աչք չունեցողի պէս խարխափում ենք. գլորվում ենք կէս օրին կարծես թէ գիշեր լինի, պարարտների մէջ լինելով մեռելների պէս ենք։</verse>
				<verse number="11">Ամենքս մռնչում ենք արջերի պէս, եւ աղաւնիների պէս ճվճվում, սպասում ենք դատաստանի, բայց չկայ, փրկութեան՝ բայց նա մեզանից հեռու է։</verse>
				<verse number="12">Որովհետեւ շատացել են մեր յանցանքները քո առաջին, եւ մեր մեղքերը վկայում են մեզ դէմ, որովհետեւ մեր յանցանքները մեզ հետ են, եւ մենք մեր անօրէնութիւնները գիտենք։</verse>
				<verse number="13">Յանցանք ենք գործել, եւ ուրացել ենք Տիրոջը, եւ խոտորել ենք մեր Աստուծուն հետեւելուցը, բռնութիւն եւ ապստամբութիւն ենք խօսել, եւ մեր սրտերումը փուչ բաներ մտածել։</verse>
				<verse number="14">Եւ դատաստանը ետ է դառել, եւ արդարութիւնը՝ հեռուանց կանգնել, որովհետեւ ճշմարտութիւնը գլորվում է հրապարակումը, եւ ուղղութիւնը չէ կարողանում ներս մտնել։</verse>
				<verse number="15">Ճշմարտութիւնը աներեւոյթ է դառնում, եւ չարութիւնից հեռացողը կողոպտվում է։ Եւ Տէրը տեսաւ, եւ սա չար երեւեցաւ նորա աչքին, որովհետեւ իրաւունք չմնաց։</verse>
				<verse number="16">Եւ տեսաւ որ մարդ չկար, եւ զարմացաւ որ միջնորդ չկար. եւ նորա բազուկը օգնեց նորան, եւ նորա արդարութիւնը նորան նպաստեց։</verse>
				<verse number="17">Եւ նա հագաւ արդարութիւնը զրահի պէս, եւ փրկութեան սաղաւարտը իր գլխին. եւ վրէժխնդրութեան զգեստը հագաւ իբրեւ պատմուճան, եւ նախանձն իր վերայ առաւ վերարկուի պէս։</verse>
				<verse number="18">Գործերին համեմատ հատուցում է տալու. Բարկութիւն՝ իր հակառակորդներին, հատուցում՝ իր թշնամիներին, եւ կղզիներին իրանց վարձքը պիտի հատուցանէ։</verse>
				<verse number="19">Եւ պիտի վախենան Տիրոջ անունից արեւմուտքից եղողները, եւ նորա փառքիցը՝ արեւելքից եղողները. Երբոր թշնամին գետի պէս գայ, Տիրոջ հոգին նորան կփախցնէ։</verse>
				<verse number="20">Եւ Փրկիչ պիտի գայ Սիօնի համար, եւ Յակոբի մէջ յանցանքից ետ դարձողների համար, ասում է Տէրը։</verse>
				<verse number="21">Իմ էլ ուխտը նորանց հետ սա է, ասում է Տէրը. Իմ հոգին որ քեզ վերայ է, եւ իմ խօսքերը որ դրել եմ քո բերանումը, պիտի չպակասեն քո բերանից եւ քո զաւակների բերանից եւ քո զաւակների զաւակների բերանիցը, ասում է Տէրը, այսուհետեւ մինչեւ յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="60">
				<verse number="1">Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վերայ։</verse>
				<verse number="2">Որովհետեւ ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը. բայց քեզ վերայ ծագում է Տէրը, եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ։</verse>
				<verse number="3">Եւ ման են գալիս ազգերը դէպի քո լոյսը, եւ թագաւորները՝ դէպի քեզ վերայ ծագած պայծառութիւնը։</verse>
				<verse number="4">Բարձրացրու աչքերդ շուրջանակի եւ տես, բոլորը ժողովուած գալիս են դէպի քեզ. քո որդիքը հեռուանց են գալիս, եւ աղջկերքդ բազուկների մէջ են գրկուած։</verse>
				<verse number="5">Այն ժամանակ կտեսնես եւ կզմայլես, եւ սիրտդ ուրախութիւնից կդողայ եւ կլայնանայ. որովհետեւ դէպի քեզ պիտի դիմէ ծովի առատութիւնը, եւ ազգերի հարստութիւնը պիտի գայ քեզ մօտ։</verse>
				<verse number="6">Ուղտերի երամակը պիտի ծածկէ քեզ՝ Մադիամի եւ Գեփայի կոզռակները, բոլորը Սաբայիցն են գալիս, ոսկի եւ կնդրուկ են բերելու, եւ Տիրոջ գովասանքներն են աւետելու։</verse>
				<verse number="7">Կեդարի բոլոր հօտերը քեզ մօտ պիտի ժողովուին, Նաբէօթի խոյերը պիտի ծառայեն քեզ. վեր պիտի ելնեն իմ սեղանի վերայ իբրեւ ընդունելի, եւ ես իմ փառաց տունը պիտի փառաւորեմ։</verse>
				<verse number="8">Ո՞վ են սորանք, որ թռչում են ամպի պէս, եւ աղաւնիների պէս՝ դէպի իրանց վանդակները։</verse>
				<verse number="9">Որովհետեւ կղզիները սպասում են ինձ, եւ Թարսիսի նաւերը առաջինն են, որ քո որդկանցը բերեն հեռուից, եւ նորանց հետ նորանց արծաթն ու նորանց ոսկին, քո Տէր Աստուծոյ եւ քեզ զարդարող Իսրայէլի Սուրբի անունի համար։</verse>
				<verse number="10">Եւ օտարների որդիքը պիտի քո պարիսպները, եւ նորանց թագաւորները քեզ պիտի ծառայեն. որովհետեւ իմ բարկութիւնումը քեզ զարկեցի, բայց իմ հաճութիւնովը պիտի քեզ գթամ։</verse>
				<verse number="11">Եւ քո դռները պիտի միշտ բաց լինեն, ցերեկը եւ գիշերը պիտի չկապուին. որ ազգերի զօրութիւնը քեզ մօտ բերեն, եւ նորանց թագաւորները հանդէսով կգան։</verse>
				<verse number="12">Որովհետեւ այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ քեզ չի ծառայիլ, պիտի փչանայ. եւ այնպիսի ազգերը պիտի բոլորովին քանդուին։</verse>
				<verse number="13">Լիբանանի փառքը քեզ մօտ պիտի գայ, մայրը, սօսին եւ տօսախը մէկտեղ, իմ սրբարանի տեղը զարդարելու համար, եւ ես իմ ոտքերի տեղը պիտի փառաւորեմ։</verse>
				<verse number="14">Եւ քեզ մօտ պիտի գան ծռելով քեզ տանջողների որդիքը, եւ քեզ պիտի երկրպագութիւն անեն ոտքերիդ թաթերի մօտ բոլոր քեզ անարգողները. եւ քեզ պիտի կոչեն. Տիրոջ քաղաք, Իսրայէլի Սուրբի Սիօնը։</verse>
				<verse number="15">Նորա փոխանակ որ եղել էիր թողուած, ատուած, եւ անտես ձգուած, ես քեզ շինել եմ յաւիտենական փառք, ուրախութիւն՝ ազգից ազգ։</verse>
				<verse number="16">Եւ պիտի ազգերի կաթը ծծես, եւ թագաւորների ստինքն ես ծծելու, եւ իմանալու ես, որ ես Տէրս եմ քո Փրկիչը, եւ քեզ Ազատողը՝ Յակոբի Հզօրս։</verse>
				<verse number="17">Պղնձի տեղ ոսկի պիտի բերեմ, եւ երկաթի տեղ պիտի արծաթ բերեմ, եւ փայտերի տեղ՝ պղինձ, եւ քարերի տեղ՝ երկաթ, եւ քո վերակացուներդ պիտի շինեմ խաղաղութիւնը, եւ քո ոստիկաններդ՝ արդարութիւնը։</verse>
				<verse number="18">Այլ եւս լսելի չի լինիլ քո երկրումը բռնութիւն, եւ աւերում ու կոտորած՝ քո սահմաններումը. Եւ դու Փրկութիւնը կոչելու ես քո պարիսպները եւ քո դռները Օրհնաբանութիւնը։</verse>
				<verse number="19">Այլ եւս արեւը չի լինելու քո լոյսը ցերեկը, եւ լուսինը քեզ լոյս չի տալու լուսաւորելու համար. այլ Եհովան կլինի քեզ համար յաւիտենական լոյսը, եւ քո Աստուածը՝ քո փառքը։</verse>
				<verse number="20">Քո արեւն այլ եւս պիտի մար չմտնէ, եւ քո լուսինը չնուաղի, այլ Եհովան պիտի լինի քո յաւիտենական լոյսը, եւ պիտի վերջանան քո սուգի օրերը։</verse>
				<verse number="21">Եւ քո ժողովրդի բոլորն էլ արդար պիտի լինեն, յաւիտեան պիտի ժառանգեն երկիրը, իբրեւ իմ տնկած ընձիւղը՝ իմ ձեռքերի գործը՝ փառաւորուելու համար։</verse>
				<verse number="22">Ամենափոքրը հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ. Ես Տէրս իր ժամանակին շուտով կանեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="61">
				<verse number="1">Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում.</verse>
				<verse number="2">Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար.</verse>
				<verse number="3">Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար։</verse>
				<verse number="4">Եւ նորանք պիտի շինեն այն աւերակները որ ի վաղուց կան, առաջի փլատակները պիտի կանգնեցնեն, եւ պիտի նորոգեն աւերման քաղաքները, դարէ ցդար ամայի մնացած տեղերը։</verse>
				<verse number="5">Եւ օտարականները պիտի կանգնեն եւ ձեր հօտերը հովուեն. եւ օտարների որդիքը ձեր երկրագործներն ու այգեգործները պիտի լինեն։</verse>
				<verse number="6">Եւ դուք պիտի Տիրոջ քահանաները կոչուիք, «Մեր Աստուծոյ պաշտօնեաներ» են ասելու ձեզ. ազգերի հարստութիւնը պիտի ուտէք, եւ նորանց փառքովը պանծաք։</verse>
				<verse number="7">Ձեր ամօթի փոխարէն կրկնապատիկ ուրախութիւն, եւ անարգանքի փոխարէն պիտի ցնծան իրանց բաժնի վերայ, սորա համար կրկնապատիկը պիտի ժառանգեն իրանց երկրումը, յաւիտենական ուրախութիւն են ունենալու նորանք։</verse>
				<verse number="8">Որովհետեւ ես Տէրս սիրում եմ իրաւունքը, ատում եմ անիրաւութիւնն եւ յափշտակութիւնը, եւ պիտի տամ նորանց գործերի վարձքը հաւատարմութիւնով, եւ նորանց հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ։</verse>
				<verse number="9">Եւ պիտի ճանաչուին ազգերի մէջ նորանց սերունդը, եւ նորանց զաւակունքը ժողովուրդների մէջ. բոլոր նորանց տեսնողները պիտի գիտենան թէ նորանք Տիրոջ օրհնած սերունդն են։</verse>
				<verse number="10">Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը. որովհետեւ նա ինձ փրկութեան հանդերձներ հագցրեց, արդարութեան պատմուճանը գցեց ինձ վերայ. ինչպէս մի փեսայ, որ դնում է իր խոյրը, եւ մի հարսի պէս՝ որ զարդարվում է իր զարդերովը։</verse>
				<verse number="11">Որովհետեւ ինչպէս որ երկիրը բուսցնում է իր տունկը, եւ ինչպէս որ պարտէզը ծլիլ է տալիս իր մէջ սերմուածը, այսպէս էլ Տէր Եհովան բուսցնելու է արդարութիւնը եւ օրհնաբանութիւնը բոլոր ազգերի առաջին։</verse>
			</chapter>
			<chapter number="62">
				<verse number="1">Սիօնի պատճառովը ես չեմ լռելու, եւ Երուսաղէմի համար չեմ հանգստանալու, մինչեւ որ ծագէ նորա արդարութիւնը արշալուսի պէս, եւ նորա փրկութիւնը՝ բոցավառ ջահի պէս։</verse>
				<verse number="2">Եւ ազգերը պիտի տեսնեն քո արդարութիւնը, եւ բոլոր թագաւորութիւնները՝ քո փառքը. եւ քեզ նոր անունով պիտի կոչեն, որ Տիրոջ բերանը կանուանէ։</verse>
				<verse number="3">Եւ դու փառաւոր պսակ կլինես Տիրոջ ձեռքումը, եւ արքայական թագ՝ քո Աստուծոյ ափումը։</verse>
				<verse number="4">Այլ եւս քեզ չեն ասիլ՝ Թողուած, եւ քո երկրին այլ եւս չեն ասիլ՝ Աւերակ, այլ քեզ պիտի ասուի՝ Իմ հաւանածը, եւ քո երկրին՝ Ամուսին ունեցող, որովհետեւ Տէրը քեզ հաւանելու է, եւ քո երկիրն ամուսնանալու է։</verse>
				<verse number="5">Որովհետեւ երիտասարդը կոյսի հետ ամուսնանալու պէս՝ պէտք է քո որդիները քեզ հետ ամուսնանա, եւ փեսան հարսի վերայ ուրախանալու պէս՝ պէտք է քեզ վերայ ուրախանայ քո Աստուածը։</verse>
				<verse number="6">Քո պարիսպների վերայ, ով Երուսաղէմ, պահապաններ եմ դրել. նորանք բոլոր օրը եւ բոլոր գիշերը բնաւ պիտի չլռեն. Դուք ով Տիրոջը յիշողներ, մի լռէք,</verse>
				<verse number="7">Եւ նորան դադար մի տաք, մինչեւ որ նա հաստատէ, եւ մինչեւ որ նա Երուսաղէմը օրհնութիւն շինէ երկրումը։</verse>
				<verse number="8">Տէրը երդում է արել իր աջովը եւ իր զօրութեան բազուկը, թէ՝ Քո ցորենը միւսանգամ չեմ տալու քո թշնամիներին իբրեւ կերակուր, եւ օտարների որդիքը պիտի չխմեն գինին, որի վերայ դու վաստակեցիր։</verse>
				<verse number="9">Այլ նորա հնձողները պիտի ուտեն նորան, եւ Տիրոջը օրհնաբանեն, եւ նորա ժողովողները պիտի խմեն իմ սրբարանի սրահներումը։</verse>
				<verse number="10">Անցէք՝ անցէք դռներիցը, պատրաստեցէք ժողովրդի ճանապարհը, ուղղեցէք՝ ուղղեցէք ուղին, քարերը միջիցը հանեցէք, դրօշակ բարձրացրէք ազգերի համար։</verse>
				<verse number="11">Ահա Տէրը լսել է տուել մինչեւ երկրի ծայրը. ասեցէք Սիօնի աղջկանը՝ Ահա քո Փրկիչը գալիս է, ահա նորա վարձքը նորա հետն է, եւ նորա հատուցումը նորա առաջին։</verse>
				<verse number="12">Եւ նորանց պիտի ասեն. Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկուածներ. եւ քեզ պիտի կոչեն. Ուզուած, Չթողուած քաղաք։</verse>
			</chapter>
			<chapter number="63">
				<verse number="1">Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմիցը, հանդերձները կարմրացած՝ Բօսրայից. սա՝ որ փառաւորուած է իր հագուստովը, եւ ծածանվում է իր շատ զօրութեան մէջ։ Ես, որ խօսում եմ արդարութիւնով եւ կարող եմ փրկելու։</verse>
				<verse number="2">Ի՞նչու համար կարմիր է քո հագուստը, եւ քո հանդերձները՝ հնձան կոխողի հանդերձի պէս։</verse>
				<verse number="3">Հնձանը ես մինակ եմ կոխել, եւ ժողովուրդներից մէկը չկար ինձ հետ. եւ ես կոխեցի նորանց իմ բարկութիւնովը, եւ ոտնահարեցի իմ սրտմտութիւնովը, եւ որանց արիւնը իմ հանդեձներովը տուաւ եւ իմ բոլոր զգեստները ներկեցի։</verse>
				<verse number="4">Որովհետեւ վրէժխնդրութեան օր կար իմ սրտումը, եւ իմ փրկուածների տարին եկել էր։</verse>
				<verse number="5">Եւ ես նայեցի, բայց օգնող չկար, եւ ակնկառոյց մտիկ տուի, բայց ձեռք բռնող չկար եւ ինձ օգնեց իմ բազուկը, եւ իմ բարկութիւնն էր ինձ ձեռք բռնողը։</verse>
				<verse number="6">Եւ ես ժողովուրդները կոխ տուի իմ բարկութիւնովը, եւ նորանց արբեցրի իմ սրտմտութիւնովը, եւ նորանց արիւնը իջեցրի գետինը։</verse>
				<verse number="7">Տիրոջ ողորմութիւնները պիտի յիշեմ, Տիրոջ գովասանքները, Տիրոջ բոլոր մեզ արածների համեմատ, եւ այն շատ բարիքը՝ Իսրայէլի տան համար, որոնք նա արաւ իր գթութիւնովն ու առատ ողորմութիւնովը։</verse>
				<verse number="8">Եւ նա ասեց. Նորանք հէնց իմ ժողովուրդներն են, այնպիսի որդիք, որոնք չեն ստել. եւ նա նորանց փրկիչը եղաւ։</verse>
				<verse number="9">Նորանց բոլոր նեղութիւնների մէջ նա նեղվում էր. եւ նորա երեսի հրեշտակը ազատեց նորանց. իր սիրովն ու գթութիւնովը նա փրկեց նորանց, եւ նորանց վեր առաւ եւ կրեց նորանց բոլոր վաղուցւայ օրերումը։</verse>
				<verse number="10">Բայց նորանք ապստամբուեցին եւ բարկացրին նորա սուրբ հոգին, նա էլ նորանց թշնամի դառաւ, եւ ինքը պատերազմեց նորանց հետ։</verse>
				<verse number="11">Եւ նա հին օրերը, Մովսէսին եւ իր ժողովրդին յիշեց. Ո՞ւր է նա, որ վեր հանեց նորանց ծովիցն իր հօտի հովիւովը. ո՞ւր է նա, որ նորանց միջումը դրաւ իր սուրբ հոգին.</verse>
				<verse number="12">Որ ման ածեց Մովսէսի աջ կողմին իր փառաւորութեան բազուկը, որ պատառեց ջուրերը նորանց առաջին, որպէս զի իրան համար յաւիտենական անուն շինէ.</verse>
				<verse number="13">Որ նորանց անցկացրեց անդունդներով, որոնք չսահեցին՝ ինչպէս որ ձին անապատումը։</verse>
				<verse number="14">Ինչպէս որ անասունը իջնում է հովիտումը. Տիրոջ հոգին նորան հանգստացրեց. նոյնպէս էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, որ քեզ համար փառաւոր անուն շինես։</verse>
				<verse number="15">Նայիր երկնքիցը՝ եւ տես քո սուրբ եւ փառաւոր բնակարանիցը. ո՞ւր է քո նախանձն ու ոյժը. քո աղիքների գալարուիլը եւ քո գթութիւններն դէպի ինձ՝ իրանց ետ են քաշում։</verse>
				<verse number="16">Որովհետեւ մեր Հայրը դու ես, թէեւ Աբրահամը մեզ չգիտեր, եւ Իսրայէլը մեզ չէ ճանաչում. դու ես մեր Հայրը, ով տէր, վաղուց ի վեր քո անունը մեր Փրկիչ է։</verse>
				<verse number="17">Ի՞նչու համար դու մեզ մոլորեցնում ես, ով Տէր, քո ճանապարհներիցը. խստացնում մեր սրտերը, որ քեզանից չվախենանք. Ետ դարձիր քո ծառաների համար՝ քո ժառանգութեան ցեղերի համար։</verse>
				<verse number="18">Քիչ ժամանակ ժառանգեց քո սրբութեան ժողովուրդը. մեր թշնամիները ոտնակոխ արին քո սրբարանը։</verse>
				<verse number="19">Մենք եղել ենք այնպէս որ իբր թէ դու յաւիտեան չես տիրել մեզ վերայ, որոնց վերայ կոչուած չէ եղել քո անունը։</verse>
			</chapter>
			<chapter number="64">
				<verse number="1">Ոհ թէ ճեղքէիր երկինքը՝ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալուէին՝</verse>
				<verse number="2">Ինչպէս կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՝ կրակով. որ իմացնէիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը։</verse>
				<verse number="3">Երբոր դու արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, եւ իջար, քո երեսից սարերը հալուեցան։</verse>
				<verse number="4">Եւ յաւիտենից ի վեր չէ լսուած եւ ականջի չէ հասած, աչք էլ չէ տեսել, որ քեզանից բաց մէկ ուրիշ աստուած այսպիսի բաներ անէր իրան յուսացողներին։</verse>
				<verse number="5">Դու հասնում ես ուրախ եղողին եւ արդարութիւն անողին, որ յիշում են քեզ քո ճանապարհներումը. ահա դու բարկացար, եւ մենք յանցաւոր էինք. յաւէտ դորանցում ենք գտնվում. մի՞թէ մենք կփրկուինք։</verse>
				<verse number="6">Եւ մենք ամենքս պիղծ բանի պէս ենք դառել, եւ դաշտանի շորի պէս է մեր ամեն արդարութիւնը, եւ տերեւի պէս մենք ամենքս թոռոմել ենք, եւ մեր յանցանքները քամիի պէս վեր են առնում մեզ։</verse>
				<verse number="7">Եւ քո անունը կանչող չկայ, մէկ զարթնող՝ որ քեզանով զօրանար. որովհետեւ դու ծածկել ես քո երեսը մեզանից, եւ մեզ մաշեցնում ես մեր անօրէնութիւնների միջոցովը։</verse>
				<verse number="8">Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կաւն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս։</verse>
				<verse number="9">Խիստ մի բարկանար, ով Տէր, եւ մի յաւիտեան յիշիր անօրէնութիւնը, ահա նայիր մէկ, ամենքս քո ժողովուրդն ենք։</verse>
				<verse number="10">Քո սուրբ քաղաքները անապատ են եղել, Սիօնը անապատ է դառել, Երուսաղէմը՝ աւերակ։</verse>
				<verse number="11">Մեր սրբութեան եւ մեր փառաց տունը, որի մէջ քեզ օրհներգում էին մեր հայրերը, կրակի ճարակ է դառել. եւ մեր ամեն ցանկալիքը ամայի են դառել։</verse>
				<verse number="12">Այս բաների վերայ պիտի զսպե՞ս քեզ, ով Տէր, պիտի լռե՞ս եւ մեզ անչափ նեղե՞ս։</verse>
			</chapter>
			<chapter number="65">
				<verse number="1">Ես որոնուեցի նորանցից, որ չէին հարցնում. ես գտնուեցայ նորանցից, որ ինձ չէին խնդրում. եւ ասեցի. Ահա ես, ահա ես, այն ազգին, որ իմ անունը չէր կանչել։</verse>
				<verse number="2">Ես տարածեցի իմ ձեռքերը ամեն օր դէպի մի ապստամբ ժողովուրդ, որոնք գնում են մի այնպիսի ճանապարհով որ լաւ չէ, իրանց խորհուրդների ետեւից.</verse>
				<verse number="3">Մի այնպիսի ժողովուրդ, որ ինձ բարկացնում են միշտ իմ առաջին, որոնք զոհում են այգիներում, եւ խունկ են ծխում աղիւսների վերայ.</verse>
				<verse number="4">Որոնք բնակվում են գերեզմաններում, եւ գաղտուկ տեղերում օթեւանում, որոնք խոզի միս են ուտում, եւ որոնց ամանների մէջ պղծութիւններ կան փրթուած.</verse>
				<verse number="5">Որոնք ասում են՝ Մէկ կողմ քաշուիր, ինձ մի դիպչիր, որ ես քեզանից սուրբ եմ։ Սորանք ծուխ են իմ ռնգաց մէջ, բորբոքած կրակ են ամեն օր։</verse>
				<verse number="6">Ահա գրուած է իմ առաջին, չպիտի լռեմ, այլ պիտի հատուցանեմ, եւ հատուցանեմ նորանց ծոցը.</verse>
				<verse number="7">Ձեր անօրէնութիւնները եւ ձեր հայրերի անօրէնութիւնները մէկտեղ, ասում է Տէրը, որոնք խունկ ծխեցին սարերի վերայ, եւ բլուրների վերայ անարգեցին ինձ, եւ ես ետ պիտի չափեմ իրանց առաջի գործն իրանց առաջին։</verse>
				<verse number="8">Այսպէս է ասում Տէրը. Ինչպէս քաղցու է գտնվում ողկոյզի մէջ, եւ ասում են. Դորան մի փչացնիր, որովհետեւ օրհնութիւն կայ միջումը, նոյնպէս եմ անելու ես էլ իմ ծառաների համար, որպէս զի ամենքին չփչացնեմ։</verse>
				<verse number="9">Եւ Յակոբիցը սերունդ՝ եւ Յուդայից իմ սարերի մի ժառանգ պիտի հանեմ, եւ իմ ընտրեալները պիտի ժառանգեն այն, եւ իմ ծառաները՝ այնտեղ պիտի բնակուեն։</verse>
				<verse number="10">Եւ Սարօնը պիտի հօտերի փարախ լինի եւ Աքովրի ձորը՝ արջառների մակաղատեղ իմ ժողովրդի համար, որ ինձ խնդրելու է։</verse>
				<verse number="11">Բայց դուք Տիրոջը թողողներ էք, իմ սուրբ սարը՝ մոռացողներ, Գադ կուռքին սեղան պատրաստողներ, եւ Մենի կուռքին նուէր լցնողներ էք։</verse>
				<verse number="12">Եւ ես էլ ձեզ որոշեցի սուրի համար, եւ ամենքդ պիտի ծռուիք մորթուելու. որովհետեւ կանչեցի եւ դուք չպատասխանեցիք, խօսեցի եւ դուք չլսեցիք. այլ չարութիւն արիք իմ աչքի առաջին, եւ ինձ հաճելի չեղածն ընտրեցիք։</verse>
				<verse number="13">Նորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Ահա իմ ծառաները պիտի ուտեն, բայց դուք պիտի սոված մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, բայց դուք պիտի ծարաւ մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, բայց դուք պիտի ամաչէք։</verse>
				<verse number="14">Ահա իմ ծառաները պիտի ցնծան սրտի բերկրութիւնից, բայց դուք պիտի գոռաք սրտի ցաւից, եւ սրտաբեկութիւնից պիտի ոռնաք։</verse>
				<verse number="15">Եւ ձեր անունը պիտի թողէք իբրեւ անէծք իմ ընտրեալների համար, եւ Տէր Եհովան քեզ պիտի մեռցնէ, բայց իր ծառաներին պիտի մի ուրիշ անուն կանչէ։</verse>
				<verse number="16">Որ երկրի վերայ օրհնուողը պիտի օրհնուի ճշմարիտ Աստուծով, եւ երկրի վերայ երդում անողը՝ երդում անէ ճշմարիտ Աստուծով, որովհետեւ այն առաջի նեղութիւնները մոռացուեցան, եւ նորանք ծածկուած են իմ աչքի առաջից։</verse>
				<verse number="17">Որովհետեւ ահա ես նոր երկինք եւ նոր երկիր եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չյիշուին եւ միտքը պիտի չգան։</verse>
				<verse number="18">Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ։ Որովհետեւ ահ ես ստեղծում եմ Երուսաղէմը բերկրանք եւ նորա ժողովուրդը՝ ուրախութիւն։</verse>
				<verse number="19">Եւ ես պիտի ցնծամ Երուսաղէմի վերայ, եւ ուրախանամ իմ ժողովրդովը. եւ այլ եւս պիտի չլսուի նորանում լացի ձայն եւ ողբի ձայն։</verse>
				<verse number="20">Եւ այլ եւս պիտի չլինի այնտեղից մի քանի օրական մանուկ, եւ մի ծեր, որ իր օրերը լրացրած չլինի. որովհետեւ երիտասարդը պիտի հարիւր տարեկան մեռնի, եւ հարիւր տարուան մեղաւորը պիտի անիծուի։</verse>
				<verse number="21">Եւ տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն։</verse>
				<verse number="22">Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ. որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները։</verse>
				<verse number="23">Նորանք պիտի դարտակ տեղը չվաստակեն, եւ չծնեն թշուառութեան համար. որովհետեւ նորանք Տիրոջ օրհնեալների սերունդը կլինեն, եւ նորանց զաւակունքն էլ նորանց հետ։</verse>
				<verse number="24">Եւ պիտի լինի, որ նորանք դեռ չկանչած՝ ես կպատասխանեմ եւ նորանք դեռ խօսելիս՝ ես կլսեմ։</verse>
				<verse number="25">Գայլը եւ գառը միասին կարածեն, եւ առիւծը արջառի պէս խոտ կուտէ. եւ օձի կերակուրը հող է լինելու։ նորանք պիտի չվնասեն եւ չապականեն իմ բոլոր սուրբ սարի վերայ, ասում է Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="66">
				<verse number="1">Այսպէս է ասում Տէրը. Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը. դա ի՞նչ տուն է, որ շինում էք ինձ համար, եւ դա ի՞նչ տեղ է իմ հանգստութեան համար։</verse>
				<verse number="2">Այդ ամենն էլ իմ ձեռքն է արել, եւ եղան այդ ամենը, ասում է Տէրը. եւ ես սորան եմ մտիկ տալիս՝ խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խօսքից դողացողին։</verse>
				<verse number="3">Արջառ մորթողը մարդասպան է, գառը զոհողը շուն մորթող է, նուէր մատուցանողը խոզի արիւն մատուցանող է, կնդրուկ յիշեցնողը կուռք օրհնող է։ Նորանք էլ են ընտրել իրանց ճանապարհները, եւ իրանց սրտին հաճելի են իրանց կուռքերը.</verse>
				<verse number="4">Ես էլ եմ ընտրում իրանց թշուառութիւնները, եւ նորանց վախեցած բաները պիտի բերեմ նորանց վերայ, որովհետեւ ես կանչեցի եւ պատասխանող չկար, խօսեցի եւ նորանք չլսեցին, եւ չարութիւն արին իմ աչքի առաջին, եւ իմ չուզած բանը ընտրեցին։</verse>
				<verse number="5">Լսեցէք Տիրոջ խօսքը դուք, որ դողում էք նորա խօսքից. ասում են ձեր եղբայրները, որ ձեզ ատում եւ անարգում են իմ անունի համար՝ Թող Տէրը փառաւորուի, եւ մենք տեսնենք ձեզ ուրախութեան մէջ. բայց նորանք պիտի ամաչեն։</verse>
				<verse number="6">Աղաղակի ձայն կայ քաղաքիցը, մի ձայն՝ տաճարիցը. Տիրոջ ձայնը, որ հատուցանում է իր թշնամիներին հատուցումը։</verse>
				<verse number="7">Դեռ չերկնած ծնեց, դեռ երկունքը չեկած՝ արու զաւակով ազատուեցաւ։</verse>
				<verse number="8">Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ այսպիսի բան տեսել, մի՞թէ երկիրը մէկ օրում է ծնում, կամ մէկ ազգը մէկ անգամում է ծնվում, որ Սիօնը երկնում եւ իսկոյն ծնում է իր որդկանցը։</verse>
				<verse number="9">Ես որ բերում եմ ծնելու կէտին՝ ծնել չե՞մ տալ, ասում է Տէրը, կամ ես որ ծնել եմ տալիս՝ պիտի կապէի՞ ասում է քո Աստուածը։</verse>
				<verse number="10">Երուսաղէմի հետ ուրախացէք, եւ բերկրացէք նորանով, դուք ամենքդ որ նորան սիրում էք. ուրախացէք նորա հետ ուրախութիւնով, որ դուք ամենքդ, որ նորա հետ սուգ էիք անում։</verse>
				<verse number="11">Որովհետեւ պիտի ծծէք եւ կշտանաք նորա մխիթարութեան ստինքիցը, որպէսզի դիէք եւ զուարճանաք նորա փառաց առատութիւնիցը։</verse>
				<verse number="12">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա ես բերում եմ խաղաղութիւնը նորա վերայ գետի պէս, եւ յորդահոս վտակի պէս՝ ազգերի փառքը. եւ դուք պիտի ծծէք, գրկի մէջ պիտի վեր առնուիք, եւ ծունկերի վերայ պիտի գգվուիք։</verse>
				<verse number="13">Ինչպէս որ մէկ մարդ՝ որին իր մայրը կմխիթարէ, նոյնպէս էլ ես պիտի մխիթարեմ ձեզ, եւ Երուսաղէմով պիտի մխիթարուիք։</verse>
				<verse number="14">Եւ պիտի տեսնէք, եւ ձեր սիրտերն ուրախանան. եւ ձեր ոսկորները պիտի կանաչ խոտի պէս ծաղկեն, եւ պիտի յայտնուի Տիրոջ ձեռքը իր ծառաների վերայ, եւ բարկութիւնը՝ նորա թշնամիների վերայ։</verse>
				<verse number="15">Որովհետեւ ահա Տէրը գալիս է կրակով եւ մրրկի պէս՝ նորա կառքերը. որ իր բարկութիւնը գործ դնէ եռանդով, եւ իր սպառնալիքը՝ կրակի բոցով։</verse>
				<verse number="16">Որովհետեւ կրակով դատելու է Տէրը, եւ իր սրովը՝ բոլոր մարմինը. եւ շատ են լինելու Տիրոջ սպանածները։</verse>
				<verse number="17">Իրանց սրբողները եւ իրանց մաքրողները պարտէզների համար մէկ մէկի ետեւից մէջտեղը, որոնք խոզի միս են ուտում եւ պիղծ բան եւ մուկ, մէկտեղ պիտի բնաջինջ լինեն, ասում է Տէրը։</verse>
				<verse number="18">Եւ ես նորանց գործերն եւ նորանց խորհուրդներն գիտեմ եւ ժամանակը կգայ որ բոլոր ազգերն ու լեզուները ժողովեմ, եւ նորանք պիտի գան եւ իմ փառքը տեսնեն։</verse>
				<verse number="19">Եւ ես նորանցում նշան պիտի դնեմ, եւ նորանցից պիտի ուղարկեմ իբրեւ ազատուածներ ազգերի մօտ, այսինքն Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնաւորներին, Թոբէլ եւ Յաւան. այն հեռու կղզիները, որ չեն լսել իմ համբաւը եւ չեն տեսել իմ փառքը, եւ նորանք պիտի պատմեն իմ փառքը ազգերի մէջ։</verse>
				<verse number="20">Եւ նորանք պիտի բերն ձեր բոլոր եղբայրներին բոլոր ազգերից իբրեւ ընծայ Տիրոջ համար ձիերով եւ կառքով, գահաւորակներով, ջորիներով եւ տաճիկ ուղտերով իմ սուրբ սարը՝ Երուսաղէմ, ասում է Տէրը. ինչպէս որ Իսրայէլի որդիքն մաքուր ամանով ընծայ են բերում Տիրոջ տունը։</verse>
				<verse number="21">Եւ նորանցից էլ եմ առնելու քահանաներ եւ Ղեւտացիներ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="22">Որովհետեւ ինչպէս որ այն նոր երկինքը եւ այն նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, իմ առաջին պիտի կանգնին, ասում է Տէրը, նոյնպէս էլ պիտի հաստատ կենայ ձեր սերունդը եւ ձեր անունը։</verse>
				<verse number="23">Եւ պիտի լինի, որ ամսից ամիս եւ շաբաթից շաբաթ պիտի գայ ամեն մարմին իմ առաջը երկրպագելու, ասում է Տէրը։</verse>
				<verse number="24">Եւ նորանք պիտի դուս գան եւ տեսնեն ինձ դէմ ապստամբող մարդկանց դիերը, որովհետեւ նորանց որդը չի մեռնիլ, եւ նորանց կրակը չի հանգչիլ, եւ նորանք պիտի զզուանք լինեն ամեն մարմնի համար։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="24">
			<chapter number="1">
				<verse number="1">Բենիամինի երկրումն՝ Անաթովթի մէջ եղող քահանաներից Քեղկիայի որդի Երեմիայի խօսքերը,</verse>
				<verse number="2">Որ նորան եղաւ Տիրոջ խօսքը Յուդայի թագաւոր՝ Ամոնի որդի Յովսիայի օրերումը՝ նորա թագաւորութեան տասնեւերեքերորդ տարիումը.</verse>
				<verse number="3">Եւ եղաւ Յուդայի թագաւոր՝ Յովսիայի որդի Յովակիմի օրերումը մինչեւ Յովսիայի որդիի Սեդեկիայի տասնեւմէկերորդ տարուայ վերջը մինչեւ Երուսաղէմի գերութիւնը՝ հինգերորդ ամսումը։</verse>
				<verse number="4">Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="5">Քեզ որովայնում չ'ստեղծած՝ ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չ'եկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ դրել։</verse>
				<verse number="6">Եւ ես ասեցի. Ոհ, ով Տէր Եհովայ, ահա ես խօսել չգիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ։</verse>
				<verse number="7">Եւ Տէրն ասեց ինձ. Մի ասիր թէ Ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկեմ՝ գնա. եւ ամեն ինչ որ քեզ պատուիրեմ՝ խօսիր։</verse>
				<verse number="8">Մի վախենար նորանց երեսիցը, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="9">Եւ Տէրը մեկնեց իր ձեռքը եւ դպաւ իմ բերանին, եւ Տէրն ասեց ինձ. Ահա ես իմ խօսքերը քո բերանումը դրի.</verse>
				<verse number="10">Տես, ես քեզ այսօր ազգերի վերայ եւ թագաւորութիւնների վերայ նշանակեցի, որ խլես եւ պոկես եւ փչացնես ու կորցնես, որ շինես եւ տնկես։</verse>
				<verse number="11">Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. Ով Երեմիա, ի՞նչ ես տեսնում. եւ ես ասեցի. Մի նշենի գաւազան եմ տեսնում ես։</verse>
				<verse number="12">Եւ Տէրն ասեց ինձ. Լաւ տեսար. որովհետեւ ես պիտի հսկեմ իմ խօսքերի համար, որ կատարեմ այն։</verse>
				<verse number="13">Եւ երկրորդ անգամ եղաւ Տիրոջ խօսքը դէպի ինձ ասելով. Ի՞նչ ես տեսնում դու. եւ ես ասեցի. Մի եռացող կաթսայ եմ տեսնում ես, եւ նորա երեսը հիւսիսի կողմիցն է։</verse>
				<verse number="14">Եւ Տէրն ինձ ասեց. Հիւսիսից պիտի յարձակուի չարիքը երկրի բոլոր բնակիչների վերայ։</verse>
				<verse number="15">Որովհետեւ ահա ես կ'կանչեմ հիւսիսի բոլոր թագաւորութիւնների ցեղերը, ասում է Տէրը, որ գան եւ ամեն մէկն իր աթոռը դնէ Երուսաղէմի դռան մուտքումը, եւ նորա բոլոր պարիսպների վերայ շուրջանակի եւ Յուդայի բոլոր քաղաքների վերայ։</verse>
				<verse number="16">Եւ ես կ'խօսեմ իմ իրաւունքները նորանց հետ նորանց բոլոր չարութիւնների համար. որ ինձ թողած՝ ուրիշ աստուածների են խունկ ծխում, եւ իրանց ձեռքի գործերին են երկրպագում։{nl}</verse>
				<verse number="17">Բայց դու մէջքդ գօտեպնդիր, եւ վեր կաց ու ասիր նորանց ամենը ինչ որ ես քեզ հրամայում եմ. նորանց երեսիցը մի վախենար, որ մի գուցէ քեզ վախեցնեմ նորանց առաջին։</verse>
				<verse number="18">Եւ ահա ես քեզ այսօր մի ամուր քաղաք եւ երկաթի սիւն եւ պղնձի պարիսպներ եմ շինում բոլոր երկրի դէմ, Յուդայի թագաւորների եւ նորա իշխանների դէմ, նորա քահանաների եւ երկրի ժողովրդի դէմ։</verse>
				<verse number="19">Եւ նորանք կ'պատերազմեն քեզ դէմ, բայց քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, որ քեզ փրկեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Գնա եւ կանչիր Երուսաղէմի ականջներին եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը՝ Յիշեցի քեզ համար քո երիտասարդութեան քաղցրութիւնը, քո հարսնութեան սէրը, քո իմ ետեւից գալը անապատի մէջ՝ այն չ'սերմուած երկրումը։</verse>
				<verse number="3">Սուրբ էր Իսրայէլը Տիրոջ համար, նորա արդիւնքի առաջինեկը. բոլոր նորան ուտողները յանցաւոր էին լինում, չարիք էր գալիս նորանց վերայ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="4">Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յակոբի տուն, եւ Իսրայէլի տան բոլոր ազգատոհմեր,</verse>
				<verse number="5">Այսպէս է ասում Տէրը, Ձեր հայրերը ի՞նչ անիրաւութիւն գտան ինձ վերայ, որ հեռացան ինձանից, եւ ունայնութեան ետեւից գնացին, եւ ունայնացան։</verse>
				<verse number="6">Եւ չ'ասեցին թէ Ո՞ւր է Տէրը, որ մեզ վեր հանեց Եգիպտոսի երկրից, որ մեզ ման ածեց անապատումը, ամայութեան եւ փոսերի երկրումը՝ չորութեան եւ մահուան ստուերի երկրումը, այնպիսի մի երկրում, որով մարդ չէ անցնում, եւ ուր մարդ չէ բնակվում։</verse>
				<verse number="7">Եւ ես ձեզ բերի մի պտղաբեր երկիր, որ ուտէք նորա պտուղը եւ նորա բարիքը. եւ դուք մտաք եւ անմաքուր արիք իմ երկիրը, եւ իմ ժառանգութիւնը պղծութիւն շինեցիք։</verse>
				<verse number="8">Քահանաները չ'ասեցին թէ Ուր է Տէրը, եւ օրէնքը ձեռքին բռնողները ինձ չճանաչեցին, եւ հովիւները ապստամբուեցին ինձ դէմ, եւ մարգարէքը Բահաղով մարգարէացան, եւ անպիտան բաների ետեւիցը գնացին։</verse>
				<verse number="9">Սորա համար ես դեռ վիճելու եմ ձեզ հետ, ասում է Տէրը, եւ ձեր որդկանց որդիների հետ եմ վիճելու։</verse>
				<verse number="10">Որովհետեւ անցկացէք Կիտացիների կղզիները եւ տեսէք, եւ մարդ ուղարկեցէք Կեդար եւ մէկ լաւ հասկացէք, եւ տեսէք, թէ արդեօք մի այդպիսի բան եղած կա՞յ։</verse>
				<verse number="11">Թէ արդեօք մի ազգ փոխե՞լ է իր աստուածները թէպէտեւ նորանք աստուածներ չեն. բայց իմ ժողովուրդը փոխել է իր Փառքը մի այնպիսի բանով, որ օգուտ չունի։</verse>
				<verse number="12">Երկինք, զարմացէք այս բանի վերայ, սոսկացէք եւ շատ հիացէք, ասում է Տէրը։</verse>
				<verse number="13">Որովհետեւ իմ ժողովուրդը կրկնապատիկ չարութիւն գործեց, ինձ՝ կենաց ջրի աղբիւրս՝ թողեցին որ իրանց համար հորեր փորեն՝ ծակծակոտ հորեր, որոնք չեն կարող ջուրը պահել։</verse>
				<verse number="14">Ծառա՞յ է Իսրայէլը, կամ թէ ընդոծի՞ն է նա. ապա ի՞նչու համար յափշտակութեան մատնուեցաւ։</verse>
				<verse number="15">Նորա դէմ մռնչեցին առիւծի կորիւնները՝ հանեցին իրանց ձայնը, եւ նորա երկիրը աւերակ արին, նորա քաղաքները այրեցին, որ բնակիչ չ'մնաց։</verse>
				<verse number="16">Մեմփացիների ու Տափնացիների տղերքն էլ արածեցին քո գագաթի վերայ։</verse>
				<verse number="17">Չէ՞ որ սա արաւ քեզ քո Տէր Աստուծուն ձգելդ՝ այն ժամանակ երբ նա քեզ առաջնորդում էր ճանապարհումը։</verse>
				<verse number="18">Եւ հիմա ի՞նչ ունիս դու Եգիպտոսի ճանապարհումը, որ Սիովրի ջուրը խմես, եւ ի՞նչ ունիս դու Ասորեստանի ճանապարհումը, որ Գետի ջուրը խմես։</verse>
				<verse number="19">Քեզ քո չարութիւնն է խրատում, եւ քո անհաւատարմութիւններն են քեզ յանդիմանում։ Արդ իմացիր եւ տես, որ չար եւ դառն բան է քո Տէր Աստուծուն թողելդ, եւ իմ երկիւղը քեզ վերայ չլինելը, ասում է Զօրաց Տէր Եհովան։</verse>
				<verse number="20">Որովհետեւ դու ի վաղուց ես կոտրել քո լուծը եւ քո կապերը կտորել, եւ ասել ես թէ Չեմ ծառայում. որովհետեւ ամեն բարձր բլուրի վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր դու՝ պոռնկացար։</verse>
				<verse number="21">Եւ ես քեզ տնկել էի իբրեւ ընտիր որթ, բոլորովին հաւատարիմ սերմ. բայց դու ինչպէ՜ս փոխուեցար ինձ համար վայրի որթի անպիտան ճիւղեր դարձար։</verse>
				<verse number="22">Որովհտեւ եթէ բորակով լուացուիս, եւ շատ օճառ գործածես, քո անօրէնութիւնը պիտի մնայ իմ առաջին իբրեւ արատ, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="23">Ի՞նչպէս կարող ես ասել. Չեմ պղծուել, Բահաղների ետեւից չեմ գնացել. մտիկ արա հովտի մէջ քո ճանապարհին, հասկացիր թէ ինչ ես արել, ով թեթեւաշարժ մոլորաշաւիղ մատակ ուղտ։</verse>
				<verse number="24">Մի վայրի էշ, որ սովորած է անապատին, եւ իր հոգիի ցանկութիւնովը օդ է ծծում, ո՞վ է կարող նորա տռփանքը ետ դարձնել. նորա բոլոր որոնողները չեն վաստակում. նորան իր ամսումն են գտնում։</verse>
				<verse number="25">Ետ պահիր ոտքդ մերկութիւնից, եւ կոկորդդ՝ ծարաւութիւնից, բայց դու ասեցիր. Անկարելի է՝ ոչ, որովհետեւ ես սիրել եմ օտարներին, եւ գնալու եմ նորանց ետեւից։</verse>
				<verse number="26">Ինչպէս որ ամաչում է գողը, երբոր բռնվում է, նոյնպէս էլ ամաչելու են Իսրայէլի տունը, նորանք՝ իրանց թագաւորները, իրանց իշխանները, եւ նորանց քահանաներն ու մարգարէները.</verse>
				<verse number="27">Որոնք ասում են փայտին՝ Իմ հայրն ես, եւ քարին՝ Դու ծնեցիր ինձ. որովհետեւ նորանք իրանց մէջքը դարձրին դէպի ինձ եւ ոչ թէ երեսը. բայց իրանց ձախորդութեան ժամանակին ասում են՝ Վեր կաց եւ ազատիր մեզ։</verse>
				<verse number="28">Արդ ո՞ւր են քո աստուածները, որ շինեցիր քեզ համար. թող նորանք վեր կենան գուցէ քեզ օգնեն քո ձախորդութեան ժամանակին։ Որովհետեւ քո քաղաքների չափ եղան քո աստուածները, ով Յուդա։</verse>
				<verse number="29">Ինչո՞ւ համար վիճում էք ինձ հետ, դուք ամենքդ ապստամբուել էք ինձ դէմ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="30">Ես զուր եմ ծեծել ձեր որդկանցը. նորանք խրատ չեն առել. ձեր սուրը կերել է ձեր մարգարէներին ինչպէս մի ապականիչ առիւծ։</verse>
				<verse number="31">Ով ազգ՝ դուք, մտիկ արէք Տիրոջ խօսքին. Մի՞թէ ես Իսրայէլի համար անապատ եղայ, կամ մի մառախլապատ երկի՞ր. ի՞նչու համար է ասում իմ ժողովուրդը՝ Ազատ ենք, այլ եւս չենք գալիս քեզ մօտ։</verse>
				<verse number="32">Մի՞թէ կոյսը կմոռանայ իր զարդը, կամ հարսն՝ իր գօտին. բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ այնքան օրեր որ թիւ չունի։</verse>
				<verse number="33">Ի՜նչ լաւ սարքում ես քո ճանապարհը որ սէր որոնես. հէնց դորա համար էլ ընթացքդ սովորեցրել ես չար կնիկների։</verse>
				<verse number="34">Քո քղանցքումը անմեղ աղքատների հոգիների արիւններն էլ է գտնվում. Ես նորանց չգտայ թագուն որոնմամբ, այլ այս ամենի վերայ։</verse>
				<verse number="35">Բայց դու ասում ես թէ Ես անմեղ եմ. Հէնց նորա բարկութիւնը ետ էլ է դառել ինձանից։ Ահա ես քեզ հետ պիտի դատ վարեմ քո ասելու համար, թէ Չեմ մեղանչել։</verse>
				<verse number="36">Ի՞նչ ես շատ թափառում՝ ճանապարհներդ փոփոխելով, Եգիպտոսիցն էլ պիտի ամաչես, ինչպէս Ասորեստանիցն ես ամաչել։</verse>
				<verse number="37">Սորանից էլ դուրս կ'գաս, ձեռքերդ էլ գլխիդ, որովհետեւ Տէրը մերժել է քո յոյսերը, եւ դու չես յաջողուելու նորանցում։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Կ'ասեն թէ Ահա մէկ մարդ որ արձակէ իր կնոջը, եւ նա նորանից գնայ, եւ մի ուրիշ մարդի կին դառնայ, մի՞թէ մարդը էլի նորա մօտ կդառնայ. մի՞թէ այն երկիրը բոլորովին չէր պղծուիլ. բայց դու, թէեւ շատ հոմանիների հետ ես շնացել, էլի դէպի ինձ ետ դարձիր, ասում է Տէրը։</verse>
				<verse number="2">Բարձրացրու աչքերդ դէպի բլուրները եւ տես, դու ո՞րտեղ չես պոռնկութիւն արել. ճանապարհներին նստել էիր նորանց համար ինչպէս Արաբացին՝ անապատումը, եւ երկիրը պղծեցիր քո պոռնկութիւններովն ու չարութիւններովը։</verse>
				<verse number="3">Եւ անձրեւները խափանուեցան, եւ վերջի անձրեւը չեղաւ, բայց դու մի պոռնիկ կնկայ ճակատն ունեցար. մէկ կողմ ես դրել ամաչելը։</verse>
				<verse number="4">Ահա այսուհետեւ դու ինձ կանչելու ես՝ Ով հայրս, դու ես իմ երիտասարդութեան մտերիմը։</verse>
				<verse number="5">Մի՞թէ յաւիտեան պիտի բարկանայ եւ բարկութիւնը միշտ պահէ. ահա քո խօսածը, եւ չարութիւնը անում ես եւ կարողանում։</verse>
				<verse number="6">Եւ Տէրն ասեց ինձ Յովսիա թագաւորի օրերումը. Տեսա՞ր ինչ որ արաւ ապստամբ Իսրայէլը, նա գնաց ամեն բարձր սարի վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ եւ պոռնկուեցաւ այնտեղ։</verse>
				<verse number="7">Եւ ես ասում էի՝ Այս ամենը անելուց յետոյ ետ կդառնայ դէպի ինձ, բայց նա ետ չ'դարձաւ. եւ նորա խաբեբայ քոյր Յուդան էլ տեսաւ։</verse>
				<verse number="8">Եւ ես տեսայ որ երբ այս ամենի համար, որ ապստամբ Իսրայէլը պղծութիւն արաւ, նորան արձակեցի եւ արձակման թուղթ տուի նորան, նորա խաբեբայ քոյրը Յուդան չ'վախեցաւ, եւ գնաց ու ինքն էլ շնացաւ։</verse>
				<verse number="9">Եւ եղաւ որ նորա շնութեան լրբութիւնովը երկիրը պղծուեցաւ, եւ նա պղծութիւն գործեց քարի հետ եւ փայտի հետ։</verse>
				<verse number="10">Բայց այսու ամենայնիւ էլ նորա խաբեբայ քոյր Յուդան դէպի ինձ չ'դարձաւ բոլոր սրտովը. այլ ստութիւնով, ասում է Տէրը։</verse>
				<verse number="11">Եւ Տէրն ինձ ասեց՝ Ապստամբ Իսրայէլն արդարացնում է իր անձը խաբեբայ Յուդայից աւելի։</verse>
				<verse number="12">Գնա եւ կանչիր այս խօսքերը դէպի հիւսիս եւ ասիր՝ Ետ դարձիր, ով ապստամբ Իսրայէլ, ասում է Տէրը. ես չեմ թափիլ իմ բարկութիւնը ձեզ վերայ, որովհետեւ ես ողորմած եմ, ասում է Տէրը, չեմ բարկանալ յաւիտեան։</verse>
				<verse number="13">Միայն թէ ճանաչիր քո անօրէնութիւնը, որ ապստամբուեցիր քո Տէր Աստուծոյ դէմ, եւ սփռեցիր քո ճանապարհները օտարների առաջին ամեն կանաչ ծառի տակ, եւ իմ ձայնին չ'լսեցիք, ասում է Տէրը։</verse>
				<verse number="14">Դարձէք, ով ապստամբ որդիք, ասում է Տէրը, որովհետեւ ես եմ ձեր վերայ տիրողը, եւ ես ձեզ առնեմ՝ քաղաքից մէկին, եւ ազգատոհմից՝ երկուսին, եւ ձեզ տանեմ Սիօնը։</verse>
				<verse number="15">Եւ ձեզ հովիւներ տամ իմ սրտի համեմատ, եւ նորանք հովուեն ձեզ գիտութիւնով եւ իմաստութիւնով։</verse>
				<verse number="16">Եւ երբոր դուք շատացած եւ աճած կ'լինիք այն երկրումն այն օրերը, ասում է Տէրը, այլ եւս չեն ասիլ՝ Տիրոջ ուխտի տապանակը, եւ նա միտք չի ընկնիլ, եւ նորան չեն յիշիլ ու չեն ուզիլ. եւ այլ եւս չեն շինիլ։</verse>
				<verse number="17">Այն ժամանակ Երուսաղէմը կ'կոչեն՝ Տիրոջ աթոռ, եւ նորա վերայ պիտի ժողովուին բոլոր ազգերը Տիրոջ անունի համար Երուսաղէմումը. եւ այլ եւս չեն գնալ իրանց չար սրտի կամակորութեան ետեւից։</verse>
				<verse number="18">Այն օրերը պիտի գնան Յուդայի տունը Իսրայէլի տան հետ, եւ միասին պիտի գան հիւսիսային երկրից այն երկիրը, որ ես ժառանգեցրի նորանց հայրերին։</verse>
				<verse number="19">Բայց ես ասում էի. Քեզ ի՜նչպէս կը դնէի որդկանց հետ, եւ կ'տայի քեզ ցանկալի երկիրը՝ ազգերի զարդարանքների զարդի ժառանգութիւնը. եւ ասում էի. դու «Իմ հայրս» կը կանչէիր ինձ, եւ իմ ետեւից ետ չէիր դառնալ։</verse>
				<verse number="20">Սակայն յիրաւի ինչպէս որ մի կին անհաւատարիմ կ'լինի իր մարդին, դուք նոյնպէս անհաւատարիմ եղաք ինձ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը։</verse>
				<verse number="21">Մի ձայն է լսվում բլուրների վերայ՝ Իսրայէլի որդկանց ողորմելի լացը. որ նորանք ծռել են իրանց ճանապարհը, մոռացել իրանց Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="22">Ետ դարձէք, ով ապստամբ որդիք. ես կ'բժշկեմ ձեր ապստամբութիւնները։ Ահա մենք գալիս ենք դեպի քեզ, որովհետեւ դու ես մեր Աստուածը, ով Տեր:</verse>
				<verse number="23">Յիրաւի սուտ էր բլուրներից՝ սարերի շատութիւնից բան յուսալը. որովհետեւ Տէր Աստուածանից է Իսրայէլի փրկութիւնը։</verse>
				<verse number="24">Եւ ամօթը կերել է մեր հայրերի մանկութիւնից վաստակածը՝ նորանց հօտերը եւ նորանց արջառները, նորանց տղերանց եւ նորանց աղջկերանցը:</verse>
				<verse number="25">Մենք պառկում ենք մեր ամօթովը, եւ մեր անարգանքը ծածկում է մեզ. որովհետեւ մեր Տէր Աստուծոյ դէմ մեղանչեցինք՝ մենք եւ մեր հայրերը մեր մանկութիւնից մինչեւ այսօր. Եւ չ'լսեցինք մեր Տէր Աստուծոյ ձայնին։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եթէ դառնալու լինես, ով Իսրայէլ, ասում է Տէրը, դէպի ինձ դարձիր, եւ եթէ հեռացնելու լինես քո գարշելիքը իմ առաջից, թափառական պիտի չ'լինես.</verse>
				<verse number="2">Եւ Կենդանի է Տէրը՝ ասելով, երդում պիտի անես ճշմարտութեամբ, իրաւամբ ու արդարութեամբ. եւ ազգերը պիտի նորանով օրհնուին եւ նորանով պարծենան։</verse>
				<verse number="3">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի եւ Երուսաղէմի մարդկանցը. Նոր հերկ հերկեցէք ձեզ համար, եւ մի սերմէք փուշերի մէջ։</verse>
				<verse number="4">Թլփատուեցէք Տիրոջ համար, եւ հեռացրէք ձեր սրտի անթլփատութիւնը, ով Յուդայի մարդիկ եւ Երուսաղէմի բնակիչք. որ մի գուցէ կրակի պէս դուրս գայ իմ բարկութիւնը եւ այրէ առանց մի հանգցնողի ձեր գործերի չարութեան համար։</verse>
				<verse number="5">Յուդայի մէջ Իմացրէք եւ Երուսաղէմի մէջ լուր տուէք, եւ ասեցէք. Փող հնչեցրէք երկրի վերայ. կանչեցէք, ձայնը բարձրացրէք, եւ ասեցէք, Ժողովուեցէք ու մտնենք պարսպաւոր քաղաքները։</verse>
				<verse number="6">Դրօշակ բարձրացրէք դէպի Սիօն, փախէք, մի կանգնէք. որովհետեւ ես չարիք եմ բերում հիւսիսից՝ եւ մեծ կոտորած։</verse>
				<verse number="7">Վեր կացաւ առիւծը իր մացառիցը եւ ազգերին ջարդողը ճանապարհուեցաւ դուրս եկաւ իր տեղիցը. որ քո երկիրը աւերակ անէ. քո քաղաքները պիտի քանդուին՝ մնան առանց բնակչի։</verse>
				<verse number="8">Սորա համար քուրձեր հագէք, սուգ արէք ու ողբացէք, որ Տիրոջ բարկութեան բորբոքումը մեզանից ետ չէ դարձել։</verse>
				<verse number="9">Եւ կ'լինի այն օրը, ասում է Տէրը, որ պիտի կորչէ թագաւորի սիրտը եւ իշխանների սիրտը, եւ պիտի ապշեն քահանաները, ու մարգարէները հիանան։</verse>
				<verse number="10">Եւ ես ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, անշուշտ դու խաբեցիր այս ժողովուրդն ու Երուսաղէմը՝ ասելով թէ Ձեզ խաղաղութիւն կ'լինի. բայց սուրը մինչեւ նորանց հոգին է հասել։</verse>
				<verse number="11">Այն ժամանակ պիտի ասուի այս ժողովրդին ու Երուսաղէմին. Մի տօթագին քամի է փչում բլուրներից անապատումը՝ իմ ժողովրդի աղջկայ ճանապարհին, որ հոսելու համար է եւ ոչ թէ մաքրելու համար։</verse>
				<verse number="12">Սորանից մի աւելի սաստիկ քամի գալու է ինձ. հիմա էլ ես եմ խօսելու նորանց հետ դատաստաններով։</verse>
				<verse number="13">Ահա նա ամպերի պէս է վեր կենում, եւ փոթորկի պէս են նորա կառքերը, արծիւներից արագաշարժ են նորա ձիերը, վա՜յ մեզ, որովհետեւ աւերակ դառանք։</verse>
				<verse number="14">Մաքրիր չարութիւնից քո սիրտը, ով Երուսաղէմ, որպէս զի փրկութիւն գտնես. մինչեւ ե՞րբ պիտի սրտումդ մնան քո չար խորհուրդները։</verse>
				<verse number="15">Որովհետեւ մի ձայն իմաց է տալիս Դանից, եւ թշուառութիւն է լուր տալիս Եփրեմի սարիցը։</verse>
				<verse number="16">Յիշեցրէք ազգերին, ահա լուր տուէք Երուսաղէմի մասին. պաշարողներ են գալիս հեռաւոր երկրից, եւ իրանց ձայնը տալիս են Յուդայի քաղաքների վերայ։</verse>
				<verse number="17">Ագարակի պահապանների պէս նորա վերայ են շուրջանակի, որ նա ինձ դէմ ապստամբուեց, ասում է Տէրը։</verse>
				<verse number="18">Քո ճանապարհները եւ քո արարքները արին քեզ այս բանը. սա քո չարութիւնն է. իրա՜ւ դառն, իրա՜ւ հասել է մինչեւ սիրտդ։</verse>
				<verse number="19">Որովա՜յնս, որովա՜յնս, ցաւով բռնուած եմ, սրտիս խուցերը տակնուվրայ է սրտովս, ես չեմ լռիլ. որովհետեւ փողի ձայնը լսում ես, ով իմ անձը, այն պատերազմի աղաղակը։</verse>
				<verse number="20">Կոտորած կոտորածի վերայ է կանչվում, որովհետեւ բոլոր երկիրը աւերակ եղաւ. յանկարծակի աւերակ եղան իմ վրանները, մի վայրկեանում՝ իմ խորանները։</verse>
				<verse number="21">Մինչեւ ե՞րբ պիտի տեսնեմ դրօշը, լսեմ փողի ձայնը։</verse>
				<verse number="22">Որովհետեւ յիմար է իմ ժողովուրդը. ինձ չ'ճանաչեցին. նորանք անմիտ զաւակներ են եւ բան չ'հասկացող. նորանք իմաստուն են չարութիւն անելու, բայց բարութիւն անելը չ'գիտեն։</verse>
				<verse number="23">Նայեցի երկրի վերայ, եւ ահա պարապ եւ անձեւ էր, եւ երկնքին՝ եւ նորա լոյսը չ'կար։</verse>
				<verse number="24">Նայեցի սարերին, եւ ահա դողում էին, եւ բոլոր բլուրները սասանվում էին։</verse>
				<verse number="25">Նայեցի, եւ ահա մարդ չ'կար, եւ երկնքի բոլոր թռչունները փախել էին։</verse>
				<verse number="26">Նայեցի, եւ ահա Կարմեղոսը անապատ էր. եւ նորա բոլոր քաղաքները քարուքանդուած էին Տիրոջ երեսից եւ նորա բարկութեան բորբոքման երեսից։</verse>
				<verse number="27">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Բոլոր երկիրը աւերակ պիտի դառնայ, բայց բոլորովին վերջ չեմ անելու։</verse>
				<verse number="28">Սորա համար երկիրը պիտի սգայ, եւ պիտի խաւարուի երկինքը վերեւից. ըստ որում ես ասել եմ, խորհել եմ, եւ չեմ զղջալու եւ նորանից ետ չեմ դառնալու։</verse>
				<verse number="29">Ձիաւորների եւ աղեղնաւորների ձայնիցը փախչում է բոլոր քաղաքը, մտնում են ծմակները եւ վեր են ելնում ապառաժները, բոլոր քաղաքները ձգուած թողուած են, եւ նորանցում մի բնակող մարդ չ'կայ։</verse>
				<verse number="30">Եւ դո՞ւ ինչ պիտի անես, ով աւերակացած, որ ծիրանիներ ես հագնում, ու քեզ ոսկի զարդերով զարդարում, որ լայն բաց ես անում ծարոյրոտ աչքերդ. զուր ես քեզ գեղեցկացնում, հոմանիքդ քեզ մերժեցին, հոգիդ են ուզում։</verse>
				<verse number="31">Որովհետեւ մի ձայն լսեցի իբր թէ ծննդականի ձայն, անդրանիկ ծնողի տառապանք է Սիօնի աղջկայ ձայնը, հառաչում է եւ տարածում իր ձեռքերը՝ Վա՜յ ինձ, որ հոգիս նուաղում է սպանուածների մասին։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Ման եկէք Երուսաղէմի փողոցներումը եւ մէկ տեսէք ու իմացէք, եւ որոնեցէք նորա հրապարակներումը. եթէ մի մարդ կ'գտնէք, եթէ լինի մի իրաւունք անող եւ ճշմարտութիւն խնդրող, ես այն քաղաքին կ'ներեմ։</verse>
				<verse number="2">Եւ թէպէտ ասում են՝ Կենդանի է Տէրը, բայց սուտ են երդում անում։</verse>
				<verse number="3">Ով Տէր, մի՞թէ քո աչքերը դէպի ճշմարտութիւնը չեն. դու նորանց ծեծեցիր, բայց նորանք չ'ցաւեցին. դու նորանց վերջացրիր, չեն ուզում խրատ առնել. նորանք իրանց երեսը ապառաժիցը պինդ են արել, չեն ուզում ետ դառնալ։</verse>
				<verse number="4">Բայց ես ասեցի. Միայն աղքատներն են սորանք, տգէտ են ու չ'գիտեն Տիրոջ ճանապարհը եւ իրանց Աստուծոյ իրաւունքը։</verse>
				<verse number="5">Ես գնամ մեծերի մօտ եւ նորանց հետ խօսեմ, որովհետեւ նորանք գիտեն Տիրոջ ճանապարհները՝ իրանց Աստուծոյ իրաւունքը. բայց նորանք էլ ամենքը լուծը կոտրել են, կապերը կտրատել են։</verse>
				<verse number="6">Սորա համար նորանց պիտի առիւծը զարկէ անտառից, անապատների գայլը փչացնէ նորանց, ինձն է հսկելու նորանց քաղաքների վերայ, ամեն ով որ նորանից դուրս գայ՝ պիտի պատառուի, որովհետեւ շատացել են նորանց յանցանքները, զօրացել են նորանց ապստամբութիւնները։</verse>
				<verse number="7">Սորա համար ես ի՞նչպէս ներեմ քեզ, քո որդիքն ինձ թողել են, եւ երդում են անում չաստուածներով. եւ ես կշտացրի նորանց, բայց նորանք շնացան, եւ խումբով բոզանոցը գնացին։</verse>
				<verse number="8">Պարարտացած ձիերի պէս առաւօտը վեր են կենում, ամեն մէկն իր ընկերի կնոջ վերայ է խխնջում։</verse>
				<verse number="9">Մի՞թէ սորա համար այցելութիւն պիտի չ'անեմ, ասում է Տէրը, կամ սորա նման մի ազգից իմ անձը վրէժ պիտի չ'առնէ՞։</verse>
				<verse number="10">Վեր ելէք նորա պարիսպների վերայ եւ կործանեցէք, բայց բոլորովին չ'վերջացնէք. վերցրէք նորա ոստերը, որովհետեւ նորանք Տիրոջը չեն։</verse>
				<verse number="11">Որովհետեւ խաբեբայութեամբ խաբեցին ինձ Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="12">Նորանք ուրացան Տիրոջը եւ ասեցին՝ Նա չէ, եւ մեզ վերայ չարիք չի գալ. եւ սուր ու սով չենք տեսնելու։</verse>
				<verse number="13">Եւ մարգարէքը քամի են դառնալու, եւ խօսողը չի լինելու նորանցում. այսպէս է լինելու նորանց։</verse>
				<verse number="14">Նորա համար Զօրաց Տէր Աստուածը այսպէս է ասում. Որովհետեւ դուք խօսում էք այս խօսքը. ահա ես իմ խօսքերը քո բերանումը կրակ եմ շինում, եւ այս ժողովուրդը՝ փայտ. եւ նա նորանց պիտի ուտէ։</verse>
				<verse number="15">Ահա ես ձեզ վերայ հեռուից մէկ ազգ եմ բերում, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը, նա զօրաւոր ազգ է, նա հին ազգ է. մի ազգ՝ որի լեզուն չ'գիտես, եւ չես իմանում թէ ինչ է խօսում։</verse>
				<verse number="16">Նորա կապարճը բաց գերեզմանի պէս է, նորանք ամենքը ախոյեաններ են։</verse>
				<verse number="17">Եւ նա պիտի ուտէ քո հունձքը, եւ քո հացը, որ քո տղերքը եւ աղջկերքը պիտի ուտէին, պիտի ուտէ քո հօտերն ու քո արջառները, պիտի ուտէ քո որթն ու թզենին. քո ապաւինած պարսպաւոր քաղաքները սրով պիտի քարուքանդ անէ։</verse>
				<verse number="18">Բայց այն օրերն էլ, ասում է Տէրը, ձեզ պիտի բոլորովին չ'վերջացնեմ։</verse>
				<verse number="19">Եւ երբոր ասելու լինէք, Ի՞նչ բանի փոխարէն արաւ մեզ մեր Տէր Աստուածը այս ամենը, դու էլ ասիր նորանց. Ինչպէս որ դուք ինձ թողեցիք, եւ օտար աստուածներ պաշտեցիք ձեր երկրումը, նոյնպէս էլ օտարների պիտի ծառայէք ձերը չ'եղած երկրում։</verse>
				<verse number="20">Սա իմացրէք Յակոբի տանը, եւ հրատարակեցէք այդ Յուդայի մէջ, ասելով.</verse>
				<verse number="21">Մէկ լսեցէք սորան, ով յիմար եւ անմիտ ժողովուրդ, աչքեր ունին ու չեն տեսնում, ականջներ ունին ու չեն լսում։</verse>
				<verse number="22">Չէ՞ք վախենում ինձանից, ասում է Տէրը, կամ իմ երեսիցը չէ՞ք դողում, որ աւազը ծովին սահման դրի իբրեւ յաւիտենական կանոն, եւ նա նորանից չի անցնիլ. թէեւ ծփում են նորա ալիքները, բայց չեն յաղթում, թէեւ դղրդում են, բայց անց չեն կենում։</verse>
				<verse number="23">Սակայն այս ազգը մի անհնազանդ եւ ապստամբ սիրտ ունի, նորանք ապստամբում են քանի որ գնում են։</verse>
				<verse number="24">Եւ չ'ասեցին իրանց սրտումը. Մէկ վախենանք մեր Տէր Աստուածանից, որ տալիս է անձրեւը՝ առաջինը եւ վերջինը իր ժամանակին, որ պահում է մեզ համար հունձքի համար որոշուած շաբաթները։</verse>
				<verse number="25">Ձեր անօրէնութիւնները դարձրին այս բաները, եւ ձեր մեղքերն են խափանում ձեզանից բարին։</verse>
				<verse number="26">Որովհետեւ անզգամներ են գտնվում իմ ժողովրդի մէջ՝ դարանամուտ են լինում կծկտուած թռչնաորսների պէս, որոգայթներ են լարում՝ մարդիկ որսում։</verse>
				<verse number="27">Ինչպէս որ վանդակը լիքն է լինում թռչուններով, նոյնպէս էլ լիքն են նորանց տները նենգութիւնով. նորա համար մեծացել եւ հարստացել են նորանք։</verse>
				<verse number="28">Պարարտացել են՝ փայլում են, չարերի գործերիցն էլ են գերազանցում. դատը չեն դատում՝ որբի դատը. այսու ամենայնիւ յաջողվում են, թէեւ աղքատների իրաւունքը չեն դատում։</verse>
				<verse number="29">Այս բաների համար ես այցելութիւն չ'անե՞մ, ասում է Տէրը, կամ սորա նման մի ազգից իր վրէժը չ'առնէ՞ իմ հոգին։</verse>
				<verse number="30">Սոսկալի եւ քստմնելի բան է լինում երկրի վերայ.</verse>
				<verse number="31">Մարգարէքը սուտ են մարգարէանում, եւ քահանաները իշխում են նորանց ձեռովը. եւ իմ ժողովուրդն էլ այսպէս է սիրում. բայց վերջը ի՞նչ պիտի անէք։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Փախէք, ով Բենիամինի որդիք, Երուսաղէմի միջիցը, եւ Թեկուէումը փող հնչեցրէք, եւ Բեթաքարմայի վերայ նշան բարձրացրէք. որ չարիք է յարձակուել հիւսիսից եւ մեծ կոտորած։</verse>
				<verse number="2">Ես լռեցնում եմ վայելչագեղ եւ փափկացեալ Սիօնի աղջկանը։</verse>
				<verse number="3">Նորա մօտ գալիս են հովիւներ եւ իրանց հօտերը, նորա դէմ վրաններ են կանգնեցնում շուրջանակի, ամեն մէկը արածեցնում է իր բաժնումը։</verse>
				<verse number="4">Սուրբ պատերազմ որոշեցէք նորա դէմ, վեր կացէք, որ վեր գնանք կէս օրին. վա՜յ մեզ, որ օրը դարձել է, եւ երկարացել են երեկոյեան ստուերները։</verse>
				<verse number="5">Վեր կացէք, որ վեր գնանք գիշերով, եւ կործանենք նորա պալատները։</verse>
				<verse number="6">Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փայտ կտրեցէք եւ պատնէշ կառուցէք Երուսաղէմի դէմ. այս քաղաքին այցելութիւն պիտի լինի, բոլոր նորա միջինը զրկանք է։</verse>
				<verse number="7">Ինչպէս որ ջրհորը բղխում է իր ջուրերը, նոյնպէս էլ նա բղխում է իր չարութիւնը. նորանում զրկանք եւ յափշտակութիւն է լսվում, իմ առաջին կան միշտ ցաւ եւ հարուած։</verse>
				<verse number="8">Խրատուիր, ով Երուսաղէմ, որ հոգիս քեզանից չ'բաժանուի, որ քեզ աւերակ երկիր չ'շինեմ անբնակ։</verse>
				<verse number="9">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Բոլորովին ճռաքաղ պիտի անեն որթի պէս Իսրայէլի մնացորդին. ձեռքդ դարձրու քաղողի պէս դէպի կողովը։</verse>
				<verse number="10">Ո՞ւմ ասեմ եւ վկայեմ, որ լսեն. ահա նորանց ականջը անթլփատ է, եւ չեն կարող լսել, ահա Տիրոջ խօսքը նորանց համար անարգանք եղաւ, նորանից չեն ախորժում։</verse>
				<verse number="11">Սակայն Տիրոջ բարկութիւնովը լիքն եմ, յոգնած եմ տանելուցը։ Թափիր տղերանց վերայ դրսումը եւ երիտասարդների բոլոր խմբի վերայ. որովհետեւ մարդն էլ կնկայ հետ պիտի բռնուին, ծերը՝ տարիները առածի հետ։</verse>
				<verse number="12">Եւ նորանց տները պիտի ուրիշների անցնեն, ագարակներն ու կանայքն միասին. որ իմ ձեռքը պիտի երկարացնեմ երկրի բնակիչների վերայ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="13">Որովհետեւ նորանց պզտիկիցը մինչեւ նորանց մեծը, բոլորն էլ շահի ագահ են. եւ մարգարէիցը մինչեւ քահանան բոլորն էլ ստաբաններ են։</verse>
				<verse number="14">Եւ իմ ժողովրդի աղջկայ վէրքը բժշկում են թեթեւ կերպով, ասելով՝ Խաղաղութիւն, խաղաղութիւն. քանի որ խաղաղութիւն չ'կայ։</verse>
				<verse number="15">Մի՞թէ ամաչում են պղծութիւն անելիս, ոչ ամաչել են ամաչում, ոչ պատկառել գիտեն. դորա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, եւ ես նորանց այցելելիս պիտի գլորուին, ասում է Տէրը։</verse>
				<verse number="16">Այսպէս է ասում Տէրը. Կանգնեցէք ճանապարհներին եւ տեսէք եւ հարցրէք վաղեմի ճանապարհներից, թէ արդեօք որն է լաւ ուղին, այն ժամանակ գնացէք նորանով. եւ դուք հանգստութիւն կ'գտնէք ձեր հոգիների համար։ Բայց նորանք ասում են՝ Չենք գնում։</verse>
				<verse number="17">Եւ ձեզ վերայ դէտեր նշանակեցի, թէ Ուշադիր եղէք փողի ձայնին, բայց նորանք ասում են՝ Ուշադիր չենք լինում։</verse>
				<verse number="18">Ուրեմն լսեցէք, ով ազգեր, եւ իմացիր, ով ժողով, նորանց միջինը։</verse>
				<verse number="19">Լսիր, ով երկիր, ահա ես այս ժողովրդի վերայ չարիք եմ բերելու, նորանց խորհուրդների պտուղը. որ ուշ չ'դարձրին իմ խօսքերին, եւ իմ օրէնքն էլ մերժեցին։</verse>
				<verse number="20">Ի՞նչու Սաբայից կնդրուկ գայ ինձ համար, եւ անուշահոտ խնկեղէգը՝ հեռու երկրից. ձեր ողջակէզները ընդունելի չեն, եւ ձեր զոհերը ինձ հաճելի չեն։</verse>
				<verse number="21">Վասն որոյ այսպէս է ասում Տէրը. Ահա ես խոչեր եմ դնում այս ժողովրդի համար. եւ նորանցով պիտի գլորուին հայրերը եւ որդիքը մէկտեղ, դրացին եւ նորա հարեւանը պիտի կորչեն։</verse>
				<verse number="22">Այսպէս է ասում Տէրը. Ահա մի ժողովուրդ է գալիս հիւսիսի երկրիցը, եւ մի մեծ ազգ է դուրս գալիս երկրի ծայրերիցը։</verse>
				<verse number="23">Աղեղ եւ նիզակ են բռնած, անգութ են եւ չեն ողորմիլ, նորանց ձայնը գոռում է ծովի նման, եւ ձիերի վերայ են հեծնում, շարուած են պատերազմի մարդկանց պէս քեզ դէմ, ով Սիօնի աղջիկ։</verse>
				<verse number="24">Նորա լուրը լսեցինք, մեր ձեռքերը թուլացան, ցաւը մեզ բռնեց ծննդականի երկունքի պէս։</verse>
				<verse number="25">Դուրս մի գնաք արտերը եւ ճանապարհին մի կանգնէք, որովհետեւ թշնամիի սուրը կայ. վախ է շուրջանակի։</verse>
				<verse number="26">Ով իմ ժողովրդի աղջիկ, քուրձ հագիր, եւ մոխրում թաւալուիր. միամօրի սուգ արա՝ դառնակսկիծ կոծ, որ յանկարծակի պիտի գայ կործանողը մեզ վերայ։</verse>
				<verse number="27">Ես քեզ իմ ժողովրդի մէջ փորձող եմ շինել իբրեւ մի բերդ, որ իմանաս նորանց ճանապարհը եւ փորձես։</verse>
				<verse number="28">Նորանք ամենքը կամակոր ապստամբներ են, բանսարկութեամբ վարուողներ են՝ պղինձ եւ երկաթ. նորանք ամենքն էլ ապականիչ են։</verse>
				<verse number="29">Փուքսը այրուեցաւ. կրակիցը վերջացաւ կապարը, զուր է հալեցնում հալեցնողը. որովհետեւ չարերը չ'ջոկուեցան։</verse>
				<verse number="30">Խոտան արծաթ են կոչելու նորանց, որովհետեւ Տէրը մերժեց նորանց։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Այս խօսքն եղաւ Երեմիային Տիրոջ կողմիցն ասելով.</verse>
				<verse number="2">Կանգնիր Տիրոջ տան դռանը եւ այնտեղ կանչիր այս խօսքը, եւ ասիր՝ Լսեցէք Տիրոջ խօսքը, ով բոլոր Յուդա, որ մտնում էք այս դռներովը Տիրոջը երկրագելու։</verse>
				<verse number="3">Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Լաւացրէք ձեր ճանապարհներն ու ձեր գործերը, եւ ես ձեզ կ'թողեմ, որ բնակուէք այս տեղը։</verse>
				<verse number="4">Մի յուսաք սուտ խօսքերի ասելով՝ Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարն են սորանք։</verse>
				<verse number="5">Այլ եթէ դուք լաւացնէք ձեր ճանապարհներն ու գործերը, եթէ դուք իրաւունք անէք մարդի եւ իր ընկերի մէջ,</verse>
				<verse number="6">Օտարին, որբին եւ որբեւայրիին չ'զրկէք, եւ անմեղ արիւն չ'թափէք այս տեղը, եւ ուրիշ աստուածների ետեւից չ'գնաք ձեր չարիքովը.</verse>
				<verse number="7">Այն ժամանակ ես ձեզ կ'թողեմ, որ բնակուէք այստեղ՝ այս երկրումը, որ ես տուել եմ ձեր հայրերին յաւիտենից յաւիտեանս։</verse>
				<verse number="8">Ահա դուք ձեզ համար սուտ խօսքերի էք յոյս դնում, որոնք օգուտ չ'ունին։</verse>
				<verse number="9">Մի՞թէ գողանաք, սպանէք, շնութիւն անէք, եւ սուտ երդում անէք ու Բահաղին խունկ ծխէք, եւ այնպիսի աստուածների ետեւից գնաք, որոնց չէիք ճանաչում.</verse>
				<verse number="10">Եւ յետոյ գաք ու կանգնէք այս տանը, որի վերայ կանչուած է իմ անունը, եւ ասէք. Ազատուեցանք բոլոր այս գարշութիւններն անելու համար։</verse>
				<verse number="11">Մի՞թէ աւազակների այր է այս տունը, որի վերայ կոչուած է իմ անունը, ձեր աչքերի առաջին. ահա ես էլ եմ տեսել, ասում է Տէրը։</verse>
				<verse number="12">Սակայն մէկ գնացէք իմ այն տեղը, որ Սելովումն է, ուր որ իմ անունը բնակել էի տալիս առաջ, եւ տեսէք, թէ ինչ եմ արել նորան իմ Իսրայէլ ժողովրդի չարութեան համար։</verse>
				<verse number="13">Եւ հիմա, որովհետեւ դուք արիք այս բոլոր գործերը, ասում է Տէրը, թէեւ խօսեցի ձեզ հետ կանուխ վեր կենալով ու խօսելով, բայց դուք չ'լսեցիք, եւ կանչեցի ձեզ, բայց դուք չ'պատասխանեցիք.</verse>
				<verse number="14">Ես էլ պէտք է անեմ այն տանը, որի վերայ կանչուած է իմ անունը, եւ որին դուք ապաւինել էք, եւ այն տեղին, որ ես տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին, ինչպէս որ արել եմ Սելովին.</verse>
				<verse number="15">Եւ ձեզ պէտք է դէն գցեմ իմ երեսի առաջիցը, ինչպէս որ դէն եմ գցել ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի բոլոր սերունդին։</verse>
				<verse number="16">Ուրեմն դու մի աղօթիր այս ժողովրդի համար, եւ նորանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, եւ նորանց համար ինձ մի բարեխօսիր, որովհետեւ ես քեզ չեմ լսելու։</verse>
				<verse number="17">Մի՞թէ դու չես տեսնում, թէ նորանք ինչ են անում Յուդայի քաղաքներումը, եւ Երուսաղէմի փողոցներումը։</verse>
				<verse number="18">Որդիքը փայտեր են ժողովում եւ հայրերը կրակ են վառում, եւ կնիկները խմոր են հունցում, որ երկնքի թագուհիի համար բլիթներ շինեն, եւ թափելու նուէրներ նուիրեն ուրիշ աստուածների, որպէս զի ինձ բարկացնեն։</verse>
				<verse number="19">Մի՞թէ ինձ են բարկացնում նորանք, ասում է Տէրը. չէ՞ որ իրանց՝ որ ամօթահար անեն իրանց երեսը։</verse>
				<verse number="20">Սորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Ահա իմ բարկութիւնն ու իմ ցասումը պիտի թափուի այս տեղի վերայ. մարդի վերայ եւ անասունի վերայ, դաշտի ծառի վերայ եւ երկրի պտղի վերայ, որ այրէ եւ չ'հանգչէ։</verse>
				<verse number="21">Այսպէս է ասում Զօրաց Տէրն՝ Իսրայէլի Աստուածը. Ձեր ողջակէզները աւելացրէք ձեր զոհերի վերայ, եւ միս կերէք։</verse>
				<verse number="22">Որովհետեւ ես չեմ խօսել ձեր հայրերի հետ եւ նորանց պատուէր չեմ տուել, այն ժամանակ երբոր նորանց դուրս հանեցի Եգիպտոսի երկրիցը ողջակէզի եւ զոհի վերաբերութեամբ։</verse>
				<verse number="23">Այլ այս բանը պատուիրեցի նորանց ասելով. Լսեցէք իմ ձայնը, եւ ես ձեզ Աստուած կ'լինեմ, եւ դուք ինձ համար կ'լինէք ժողովուրդ, եւ գնացէք այն բոլոր ճանապարհումը, որ ձեզ պատուիրում եմ, որպէս զի ձեզ համար բարի լինի։</verse>
				<verse number="24">Բայց նորանք չ'լսեցին եւ ականջ չ'դրին, եւ վարուեցան իրանց խորհուրդներովը իրանց չար սրտի կամակորութիւնովը, եւ ետ գնացին, եւ ոչ թէ առաջ։</verse>
				<verse number="25">Այն օրից որ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից մինչեւ այսօր, ես ուղարկում եմ ձեզ մօտ իմ ամեն ծառաներին՝ մարգարէներին ամեն օր կանուխ վեր կենալով ուղարկում եմ։</verse>
				<verse number="26">Բայց նորանք չ'լսեցին ինձ եւ ականջ չ'դրին, այլ իրանց վիզը խստացրին՝ իրանց հայրերիցը չար եղան։</verse>
				<verse number="27">Եւ դու ասում ես նորանց այս բոլոր բաները, բայց նորանք քեզ չեն լսում, եւ դու կանչում ես նորանց, բայց նորանք չեն պատասխանում։</verse>
				<verse number="28">Ուրեմն ասիր նորանց. Սա այն ազգն է, որ չէ լսում իր Տէր Աստուծոյ ձայնը, եւ խրատ չեն ընդունում, ճշմարտութիւնը կորել եւ կոտրուել է նորանց բերանիցը։</verse>
				<verse number="29">Մազերդ խուզիր եւ դէն գցիր, ով Երուսաղէմ, եւ ողբ բարձրացրու բլուրների վերայ, որ Տէրը մերժեց եւ դէն գցեց իր սրտմտութեան սերունդը։</verse>
				<verse number="30">Որովհետեւ Յուդայի որդիքը չարութիւն արին իմ աչքի առաջին, ասում է Տէրը, իրանց գարշելիքը դրին այն տանը, որի վերայ կոչուած է իմ անունը, որ պղծեն նորան։</verse>
				<verse number="31">Եւ շինեցին Տօփեթի բարձրաւանդակները, որ Ենովմի որդիի ձորումն են, որ կրակով այրեն իրանց տղերանցը եւ իրանց աղջկերանցը, որն որ ես չպատուիրեցի, եւ միտքս էլ չէր եկել։</verse>
				<verse number="32">Ուրեմն ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ չի ասուիլ այլ եւս Տօփեթ կամ Ենովմի որդիի ձոր, այլ Սպանութեան ձոր, եւ Տոփեթումն այնքան կ'թաղեն, որ էլ տեղ չի մնալ։</verse>
				<verse number="33">Եւ այս ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնայ երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին, եւ նորանց վախեցնող չէ լինելու։</verse>
				<verse number="34">Եւ պիտի դադարեցնեմ Յուդայի քաղաքներից եւ Երուսաղէմի փողոցներից ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը, որովհետեւ երկիրը աւերակ պիտի լինի։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Այն ժամանակ ասում է Տէրը, կ'հանեն Յուդայի թագաւորների ոսկորները եւ նորա իշխանների ոսկորները, քահանաների ոսկորները եւ մարգարէների ոսկորները եւ Երուսաղէմի բնակիչների ոսկորներն իրանց գերեզմաններիցը։</verse>
				<verse number="2">Եւ կ'փռեն նորանց արեգակի դէմ, լուսնի դէմ եւ երկնքի բոլոր զօրքերի դէմ, որոնց սիրեցին, որոնց ծառայեցին, եւ որոնց հետեւեցին, որոնց խնդրեցին եւ որոնց երկրպագեցին. ոչ պիտի հաւաքուին, ոչ էլ թաղուին. աղբ պիտի դառնան երկրի երեսի վերայ։</verse>
				<verse number="3">Եւ մահը ցանկալի պիտի լինի կեանքից այն ամեն մնացորդի համար, որ կ'մնան այս չար ցեղից, որոնք կ'մնան այն ամեն տեղերումն, ուր որ նորանց տարագրել էի, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="4">Եւ ասիր նորանց, այսպէս է ասում Տէրը. Վայր կ'ընկնեն եւ էլ վեր չե՞ն կենալ, կամ ետ կ'դառնան, եւ էլ դարձի չե՞ն գալ։</verse>
				<verse number="5">Ի՞նչու համար է ետ դարձել այս Երուսաղէմի ժողովուրդը մշտական ապստամբութիւնով. պինդ բռնել են խարդաւանանքը, չեն ուզում դարձի գալ։</verse>
				<verse number="6">Ես ուշադիր եղայ եւ լսեցի. նորանք ուղիղ չեն խօսում, մարդ չ'կայ որ զղջայ իր չարութեան վերայ, եւ ասէ թէ Ես ի՜նչ եմ արել. ամենը դարձել են իրանց ընթացքին, իբրեւ ձի որ արշաւում է պատերազմ։</verse>
				<verse number="7">Արագիլն անգամ օդումը գիտէ իր ժամանակները, եւ տատրակն ու կռունկն ու ծիծեռնակը պահում են իրանց գալու ժամանակը, բայց իմ ժողովուրդը չ'գիտէ Տիրոջ իրաւունքը։</verse>
				<verse number="8">Դուք ի՞նչպէս էք ասում թէ Մենք իմաստուններ ենք, եւ թէ Տիրոջ օրէնքը մեզ մօտ է. յիրաւի սուտացրել է դպիրների սուտ գրիչը։</verse>
				<verse number="9">Իմաստուններն ամաչեցին, զարհուրեցին եւ բռնուեցան. ահա անարգեցին Տիրոջ խօսքը, եւ էլ ի՞նչ իմաստութիւն ունին։</verse>
				<verse number="10">Սորա համար ես նորանց կանայքը ուրիշների պիտի տամ, նորանց ագարակները՝ իրանց տիրողներին, որովհետեւ փոքրից մինչեւ մեծը բոլորն ագահ են շահասիրութեան. մարգարէիցը մինչեւ քահանան բոլորը ստաբան են։</verse>
				<verse number="11">Եւ թեթեւ կերպով բժշկում են իմ ժողովրդի աղջկան վէրքը, ասելով. Խաղաղութիւն, խաղաղութիւն. քանի որ խաղաղութիւն չ'կայ։</verse>
				<verse number="12">Պէտք է ամաչէին, որ պղծութիւն գործեցին. բայց ոչ ամաչել են ամաչում, եւ ոչ պատկառել գիտեն. սորա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, նորանց այցելելու ժամանակին պիտի գլորուին, ասում է Տէրը։</verse>
				<verse number="13">Բոլորովին բնաջինջ եմ անելու նորանց, ասում է Տէրը, խաղող չէ լինելու որթի վերայ, եւ թուզ չէ լինելու թզենիի վերայ, եւ տերեւը թառամելու է, եւ այն որ տուել եմ նորանց, անց է կենալու նորանցից։</verse>
				<verse number="14">Ի՞նչու համար ենք նստել մենք, հաւաքուեցէք եւ գնանք պարսպաւոր քաղաքների մէջ, եւ այնտեղ կտրենք մեր ձայնը. որովհետեւ մեր Տէր Աստուածը կտրեցրեց մեր ձայնը եւ մեզ լեղի ջուր խմեցրեց, որովհետեւ մենք մեղանչեցինք Տիրոջ դէմ։</verse>
				<verse number="15">Խաղաղութեան սպասեցինք, բայց բարիք չ'կար. բժշկութեան ժամանակին՝ բայց ահա խռովութիւն։</verse>
				<verse number="16">Դանից է լսվում նորա ձիերի շնչիւնը, նորա երիվարների վրնջելու ձայնիցը դողում է բոլոր երկիրը. եւ նորանք գալու են եւ ուտելու են երկիրը ու նորա լրութիւնը, քաղաքը եւ նորանում բնակողներին։</verse>
				<verse number="17">Որովհետեւ ահա ես ուղարկում եմ ձեր մէջը օձեր եւ քարբեր, որոնց համար թովչութիւնը ոչինչ է. եւ նորանք պիտի կծոտեն ձեզ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="18">Զուարթութի՜ւնս տրտմութեան մէջ է. սիրտս ինձանում նուաղել է։</verse>
				<verse number="19">Ահա իմ ժողովրդի աղջկայ ձայնը հեռու երկրից, Տէրը Սիօնումը չէ՞, կամ թէ նորա Թագաւորը նորանում չէ՞. ի՞նչու համար ինձ բարկացրին իրանց կուռքերովն՝ օտար ունայնութիւններով։</verse>
				<verse number="20">Հունձքը անցաւ, ամառը վերջացաւ. բայց մենք չ'փրկուեցանք։</verse>
				<verse number="21">Իմ ժողովրդի աղջկայ վէրքի պատճառովը կոտրատուած եմ, խաւարուած եմ՝ սոսկում բռնել է ինձ։</verse>
				<verse number="22">Բալասան չ'կա՞յ Գաղաադում, կամ բժիշկ չ'կա՞յ այնտեղ. ապա ի՞նչու համար առողջութիւն չ'գտաւ իմ ժողովրդի աղջիկը։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Երանի՜ թէ գլուխս ջուր լինէր, եւ աչքերս՝ արտասուքի աղբիւր. եւ ես լաց կ'լինէի ցերեկ եւ գիշեր իմ ժողովրդի աղջկայ սպանուածների վերայ։</verse>
				<verse number="2">Ո՜հ թէ ինձ անապատի մէջ ուղեւորների իջեւան տային. եւ ես կ'ձգէի իմ ժողովուրդը եւ կ'գնայի նորանց մօտից, որովհետեւ նորանք ամենքը շնացողներ են, խաբեբաների խումբ են։</verse>
				<verse number="3">Եւ նորանք լարում են իրանց լեզուները սուտի համար իբրեւ իրանց աղեղը, եւ ոչ թէ ճշմարտութեամբ են քաջանում երկրի վերայ, որովհետեւ մի չարութիւնից դուրս են գալիս մտնում միւսը, եւ ինձ չեն ճանաչում, ասում է Տէրը։</verse>
				<verse number="4">Ամեն մարդ զգուշանայ իր ընկերիցը, եւ ամենեւին մէկ եղբօր մի ապաւինէք, որովհետեւ ամեն եղբայր խաբում է խաբէութեամբ եւ ամեն ընկեր ման է գալիս բանսարկութեամբ։</verse>
				<verse number="5">Եւ ամեն մարդ նենգում է իր ընկերին, եւ ճշմարտութիւն չեն խօսում, սովորեցրել են իրանց լեզուն սուտ ասելու, անիրաւութիւն անելով յոգնում են։</verse>
				<verse number="6">Քո բնակութիւնը խարդախութեան մէջ է. խարդախութեան համար չեն ուզում ինձ ճանաչել, ասում է Տէրը։</verse>
				<verse number="7">Դորա համար Զօրաց Տէրը այսպէս է ասում. Ահա ես նորանց պիտի հալեցնեմ եւ նորանց փորձեմ, որովհետեւ էլ ի՞նչպէս անեմ ես իմ ժողովրդի աղջկայ հետ։</verse>
				<verse number="8">Մահաբեր նետ է նորանց լեզուն՝ նենգութիւն է խօսում, բերանովը խաղաղութիւն է խօսում իր ընկերի հետ, իսկ իր սրտումը դարան է պատրաստում նորան։</verse>
				<verse number="9">Սորանց համար ես նորանց չ'այցելե՞մ, ասում է Տէրը. կամ մի այսպիսի ազգից իմ հոգին վրէժ չ'առնէ՞։</verse>
				<verse number="10">Սարի մասին բարձրաձայն պիտի լաց լինեմ եւ ողբամ, եւ անապատի արօտների համար կոծ անեմ, որովհետեւ այրուել են, անցնող չ'կայ, եւ խաշինքների ձայն չեն լսում, երկնքի թռչուններիցը մինչեւ անասունը փախան գնացին։</verse>
				<verse number="11">Եւ ես Երուսաղէմը պիտի անեմ փլատակների դէզեր՝ չագալների բնակարան. եւ Յուդայի քաղաքները ամայի պիտի շինեմ որ բնակող չ'լինի։</verse>
				<verse number="12">Ո՞վ է այն իմաստուն մարդը, որ սա հասկանայ. եւ այն՝ ինչ որ խօսել է Տիրոջ բերանը դէպի նորան, եւ պատմէ այն, թէ երկիրը ի՞նչու համար է փչացել, եւ այրուել անապատի պէս, որ անցնող չ'կայ։</verse>
				<verse number="13">Եւ Տէրն ասեց. Նորա համար որ թողեցին իմ օրէնքը որ ես դրել էի նորանց առաջին, եւ իմ ձայնը չ'լսեցին եւ նորանում չ'վարուեցան։</verse>
				<verse number="14">Այլ գնացին իրանց սրտի կամակորութեան ետեւից, եւ այն Բահաղների ետեւից, որ իրանց հայրերը սովորեցրին իրանց։</verse>
				<verse number="15">Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես այս ժողովրդին օշինդր եմ ուտեցնելու, եւ լեղի ջուր եմ խմեցնելու։</verse>
				<verse number="16">Եւ նորանց պիտի ցրուեմ ազգերի մէջ, որոնց ոչ իրանք գիտէին, ոչ իրանց հայրերը, եւ նորանց ետեւից պիտի սուրն ուղարկեմ, մինչեւ որ նորանց վերջացնեմ։</verse>
				<verse number="17">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մտածեցէք եւ լալկան կանայք կանչեցէք, որ գան, եւ այս բանում վարպետ կնիկների ետեւից մարդ ուղարկեցէք, որ գան։</verse>
				<verse number="18">Եւ շուտով գան եւ մեզ վերայ բարձրացնեն ողբը, եւ մեր աչքերը արտասուք թափեն, եւ մեր արտեւանունքներից ջուրեր յորդեն։</verse>
				<verse number="19">Որովհետեւ Սիօնից ողբի ձայն լսուեցաւ՝ Ինչպէ՜ս կործանուեցանք, շատ ամաչեցինք. որովհետեւ ձգեցինք երկիրը, ըստ որում դէն էին գցել մեր բնակարանները։</verse>
				<verse number="20">Ուրեմն, ով կանայք, լսեցէք Տիրոջ խօսքը, եւ ձեր ականջն ընդունէ նորա բերանի խօսքը, եւ ձեր աղջկերանցը ողբ սովորեցրէք, եւ ամեն մէկ կին իր ընկերին՝ լաց։</verse>
				<verse number="21">Որովհետեւ մահը վեր ելաւ մեր պատուհանները, մտաւ մեր պալատները, որ բնաջինջ անէ երեխային փողոցից, երիտասարդներին՝ հրապարակներից։</verse>
				<verse number="22">Ասիր թէ Տէրն այսպէս է ասում. թէ Մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն ինչպէս աղբը՝ դաշտի երեսի վերայ, եւ ինչպէս խուրձերը՝ հնձողի ետեւին, որ ժողովող չ'լինի։</verse>
				<verse number="23">Այսպէս է ասում Տէրը. Իմաստունը իր իմաստութիւնովը չ'պարծենայ, եւ զօրաւորը իր զօրութիւնովը չ'պարծենայ, հարուստը իր հարստութիւնովը չ'պարծենայ.</verse>
				<verse number="24">Այլ սորանով պարծենայ, ով որ պարծենում է, թէ հասկանում եւ ճանաչում է ինձ, որ ես եմ Տէրը, որ երկրի վերայ ողորմութիւն, իրաւունք եւ արդարութիւն եմ անում, որ ես սորանց եմ հաւանում, ասում է Տէրը։</verse>
				<verse number="25">Ահա օրեր կ'գան, ասում է Տէրը, որ պիտի այցելեմ բոլոր թլփատուածներին եւ անթլփատներին,</verse>
				<verse number="26">Եգիպտոսին եւ Յուդային եւ Եդովմին, եւ Ամմոնի որդկանցը եւ Մովաբին, եւ բոլոր մօրուքների ծայրը կտրողներին, որ բնակվում են անապատումը. որովհետեւ բոլոր ազգերը անթլփատ են, բայց բոլոր Իսրայէլի տունը անթլփատ է սրտով։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Լսեցէք այն խօսքը, որ Տէրն ասում է ձեզ, ով Իսրայէլի տուն.</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Տէրը, Ազգերի ճանապարհները մի սովորէք, եւ երկնքի նշաններիցը մի վախենաք, որովհետեւ նորանցից հեթանոսները կ'վախենան։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ժողովուրդների սովորութիւնները ունայն են. որովհետեւ անտառի փայտ է այն, որ նա կտրել է, արուեստագէտի ձեռքի գործն է՝ կացինով շինուած.</verse>
				<verse number="4">Արծաթով եւ ոսկիով նորան զարդարում են, բեւեռներով եւ ուռերով պնդացնում են նորան, եւ նա չէ շարժվում։</verse>
				<verse number="5">Նորանք կոկուած արմաւենիի պէս են եւ չեն խօսիլ. նորանք պէտք է տարուին, որովհետեւ չեն գնալ. նորանցից մի վախենաք, որովհետեւ չարութիւն չեն անիլ. բարիք անել էլ չ'կայ նորանց մօտ։</verse>
				<verse number="6">Բնաւ չ'կայ քեզ նմանը, ով Տէր, դու մեծ ես, եւ մեծ է քո անունը զօրութիւնով։</verse>
				<verse number="7">Ո՞վ չի վախենալ քեզանից, ով ազգերի Թագաւոր, որովհետեւ քեզ է վայելում. որովհետեւ ազգերի բոլոր իմաստունների մէջ եւ նորանց բոլոր թագաւորութիւնների մէջ բնաւ չ'կայ քեզ նմանը։</verse>
				<verse number="8">Բայց միանգամայն անբան եւ անմիտ են, ունայնութիւնների խրատը փայտ է։</verse>
				<verse number="9">Թիթեղացրուած արծաթը Թարսիսից է բերվում, եւ ոսկին՝ Ոփազից. արուեստաւորի եւ ոսկերչի ձեռքի գործքն են. կապուտակ եւ ծիրանի է նորանց զգեստը, ամենքը վարպետների գործք են։</verse>
				<verse number="10">Սակայն Եհովան ճշմարիտ Աստուած է. նա կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր. նորա բարկութիւնիցը սարսում է երկիրը, եւ ազգերը չեն դիմանալ նորա բարկութեանը։</verse>
				<verse number="11">Այսպէս ասեցէք նորանց. Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն շինել, պիտի բնաջինջ լինեն նորանք երկրից եւ երկնքի տակից։</verse>
				<verse number="12">Նա է ստեղծել երկիրը իր զօրութիւնովը, հաստատել աշխարհքը՝ իր իմաստութիւնովը, եւ իր հանճարովը տարածել՝ երկինքը։</verse>
				<verse number="13">Նա ձայն տալիս՝ ջրերի բազմութիւն է լինում երկնքումը. եւ նա վեր է հանում գոլորշիները երկրի ծայրերից, կայծակներ է շինում անձրեւի համար, եւ հողմը հանում է իր շտեմարաններից։</verse>
				<verse number="14">Անասնացել է ամեն մարդ առանց գիտութեան, պէտք է ամաչի ամեն ոսկերիչ կուռքիցը, որ սուտ է նորա ձուլածը, եւ հոգի չ'կայ նորանցում։</verse>
				<verse number="15">Ունայնութիւն են նորանք, մոլորութեան գործ, նորանց այցելութիւն եղած ժամանակ պիտի կորչեն։</verse>
				<verse number="16">Սորանց պէս չէ Յակոբի Բաժինը. որովհետեւ նա ամենի Ստեղծողն է, եւ Իսրայէլը նորա ժառանգութեան վիճակն է. նորա անունը Զօրաց Տէր է։</verse>
				<verse number="17">Ժողովիր երկրից քո ապրանքները, ով բերդի մէջ բնակող կին։</verse>
				<verse number="18">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա ես այս անգամ դէն եմ գցելու երկրի բնակիչներին եւ նորանց նեղութեան մէջ եմ դնելու, որ գտնեն։</verse>
				<verse number="19">Վա՜յ ինձ իմ հարուածի համար, անդարմանելի է իմ վէրքը. եւ ես ասեցի՝ Արդարեւ սա իմ ցաւն է, եւ ես պէտք է տանեմ նորան։</verse>
				<verse number="20">Իմ վրանը կործանուեցաւ եւ ամեն չուաններս կտրտուեցան, իմ որդիքն ինձանից յառաջ եկան եւ չ'կան. այլ եւս իմ վրանը կանգնեցնող չ'կայ եւ ոչ էլ՝ իմ վարագոյրներն դնող։</verse>
				<verse number="21">Որովհետեւ անասնացել են հովիւները եւ Տիրոջը չեն խնդրում. դորա համար նորանք անխոհեմացան, եւ նորանց բոլոր հօտը ցրուեցաւ։</verse>
				<verse number="22">Լուրի ձայն կայ, ահա գալիս է, եւ մեծ դղրդոց հիւսիսի երկրիցը. որ Յուդայի քաղաքներն աւերակ շինէ՝ այսինքն չագալների բնակարան։</verse>
				<verse number="23">Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը։</verse>
				<verse number="24">Ով Տէր, ինձ խրատիր, բայց իրաւունքով. ոչ թէ քո բարկութեամբը, որ մի գուցէ ինձ սպառեցնես։</verse>
				<verse number="25">Թափիր քո ցասումն այն ազգերի վերայ, որ քեզ չեն ճանաչում, եւ այն ցեղերի վերայ, որոնք քո անունը չեն կանչում, որովհետեւ կերան Յակոբին, եւ կերան ու վերջացրին նորան, եւ նորա բնակութիւնը աւերակ դարձրին։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Այն խօսքն է սա, որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ ասելով.</verse>
				<verse number="2">Լսեցէք այս ուխտի խօսքերը, եւ ասեցէք Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին.</verse>
				<verse number="3">Եւ դու ասիր նորանց, Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Անիծեալ է այն մարդը, որ չ'լսէ այս ուխտի խօսքերին.</verse>
				<verse number="4">Որ ես պատուիրել եմ ձեր հայրերին այն օրը, որ ես նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը՝ այն երկաթի հնոցիցը, ասելով, Լսեցէք իմ ձայնին եւ կատարեցէք դորանց բոլորովին ինչպէս որ ես պատուիրում եմ ձեզ. եւ դուք կ'լինէք ինձ ժողովուրդ, եւ ես կ'լինեմ ձեզ Աստուած։</verse>
				<verse number="5">Որպէս զի հաստատեմ այն երդումը, որ արել եմ ձեր հայրերին, որ նորանց տամ կաթ եւ մեղր բղխող երկիրը՝ ինչպէս որ այսօր։ Եւ ես պատասխանեցի ու ասեցի. Ամէն, ով Տէր։</verse>
				<verse number="6">Եւ Տէրն ասեց ինձ. Կանչիր այս բոլոր խօսքերը Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումն ասելով. Լսեցէք այս ուխտի խօսքերը եւ արէք նորանց։</verse>
				<verse number="7">Որովհետեւ ես ձեր հայրերին պարզապէս խրատեցի այն օրից, որ նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը մինչեւ այսօր, կանուխ վեր էի կենում ու խրատում եւ ասում. Լսեցէք իմ ձայնին։</verse>
				<verse number="8">Բայց նորանք չ'լսեցին եւ ականջ չ'դրին, եւ ամեն մէկը գնաց իր չար սրտի կամակորութիւնովը, եւ ես բերի նորանց վերայ այս ուխտի բոլոր խօսքերը, որ պատուիրել էի որ անեն, բայց չ'արին։</verse>
				<verse number="9">Եւ Տէրն ասեց ինձ. Դաւաճանութիւն է գտնվում Յուդայի մարդկանցում եւ Երուսաղէմի բնակիչներում։</verse>
				<verse number="10">Նորանք ետ դառան դէպի իրանց առաջի հայրերի անօրէնութիւնները, որ մերժեցին լսել իմ խօսքերը, եւ նորանք գնացին ուրիշ աստուածների ետեւից, որ նորանց ծառայեն. Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը քանդեցին իմ ուխտը, որ արել էի նորանց հայրերի հետ։</verse>
				<verse number="11">Վասն որոյ Տէրն այսպէս է ասում. Ահա ես նորանց վերայ չարիք եմ բերելու, որից նորանք չեն կարողանալ դուրս գալ, եւ կ'կանչեն դէպի ինձ, բայց ես նորանց չեմ լսիլ։</verse>
				<verse number="12">Եւ Յուդայի քաղաքները եւ Երուսաղէմի բնակիչները կ'գնան եւ կ'կանչեն այն աստուածներին, որոնց իրանք խունկ էին ծխում, բայց նորանք բնաւ չեն օգնիլ նորանց իրանց նեղութեան ժամանակին։</verse>
				<verse number="13">Որովհետեւ քո քաղաքների չափ եղան քո աստուածները, ով Յուդա. եւ Երուսաղէմի փողոցների չափ սեղաններ էք շինել ամօթի համար, սեղաններ՝ որ Բահաղին խունկ ծխելու համար են։</verse>
				<verse number="14">Բայց դու մի աղօթիր այս ժողովրդի համար, եւ նորանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, որովհետեւ ես չեմ լսելու նորանց դէպի ինձ կանչած ժամանակը նորանց չարիքի համար։</verse>
				<verse number="15">Ի՞նչ ունի իմ սիրելին իմ տանը. շատ անօրէնութիւններ գործելով, սուրբ միսն էլ պիտի անց կենայ քեզանից, որ դու չարութիւն անելիս ուրախանում ես։</verse>
				<verse number="16">« Կանաչ ձիթենի՝ գեղեցիկ՝ բարեպտուղ» կոչեց Տէրը քո անունը. բայց մեծ աղմկի ձայնով կրակ վառեց նորա կողմովը, եւ նորա ոստերը կոտրատուեցան։</verse>
				<verse number="17">Եւ Զօրաց Տէրը, որ քեզ տնկել է, չարիք է խօսել քեզ վերայ, Իսրայէլի տան եւ Յուդայի տան չարութեան համար, որ իրանք արին, Բահաղին խունկ ծխելով որ ինձ բարկացնեն։</verse>
				<verse number="18">Եւ Տէրն ինձ իմացրեց, եւ ես գիտեմ. դու ինձ ցոյց տուիր այն ժամանակ նորանց գործերը։</verse>
				<verse number="19">Բայց ես մի ընտելացած գառի պէս էի, որ տարվում է մորթուելու, եւ չ'գիտէի թէ ինձ դէմ նենգութիւն են հնարում, թէ Փչացնենք ծառը իր պտղովը, եւ նորան բնաջինջ անենք կենդանեաց երկրիցը, եւ նորա անունը այլ եւս չ'յիշուի։</verse>
				<verse number="20">Սակայն, ով Զօրաց Տէր՝ արդար դատաւոր, երիկամունքներն ու սիրտը քննող, թող տեսնեմ քո վրէժը նորանցից. որովհետեւ իմ վէճը քեզ վերայ եմ գցել։</verse>
				<verse number="21">Սորա համար այսպէս է ասում Տէրը Անաթովթի մարդկանց համար, որոնք որոնում են քո հոգին՝ ասելով. Մի մարգարէանար Տիրոջ անունովը, որ մեր ձեռովը չ'մեռնես։</verse>
				<verse number="22">Վասն որոյ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա ես այցելութիւն պիտի անեմ նորանց, ընտիրները սրով պիտի ընկնեն, նորանց որդիքը եւ նորանց աղջկերքը սովով պիտի մեռնեն։</verse>
				<verse number="23">Եւ մնացորդ պիտի չ'ունենան նորանք, որովհետեւ ես չարիք եմ բերում Անաթովթի մարդկանց վերայ՝ նորանց այցելելու տարին։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Արդար ես դու, ով Տէր, երբոր վիճեմ քեզ հետ. սակայն իրաւացի բաներ եմ խօսում քեզ հետ. ի՞նչու համար յաջող է ամբարիշտների ճանապարհը. հանգիստ են՝ բոլոր նենգութիւն գործողները։</verse>
				<verse number="2">Դու նորանց տնկեցիր, եւ նորանք արմատացան, աճում են եւ պտուղ էլ են բերում. դու մօտ ես նորանց բերանին, բայց հեռու՝ նորանց երիկամունքներից։</verse>
				<verse number="3">Եւ դու, ով Տէր, գիտես ինձ, դու ինձ տեսար եւ քննեցիր իմ սիրտը քեզ մօտ. ջոկիր նորանց մորթուելու ոչխարների պէս, եւ որոշիր նորանց սպանման օրուայ համար։</verse>
				<verse number="4">Մինչեւ ե՞րբ պիտի սուգ անէ երկիրը, եւ բոլոր դաշտի խոտը չորանայ, նորանում բնակողների չարութեան համար. փչանում են անասունն ու թռչունը, որ նորանք ասում են՝ Նա պիտի չ'տեսնէ մեր վախճանը։</verse>
				<verse number="5">Եթէ դու հետեւակների հետ վազեցիր եւ նորանք քեզ յոգնեցրին, ապա ի՞նչպէս պիտի մրցէիր ձիերի հետ. եւ խաղաղութեան երկրի վերայ դու որ ապահով ես, ապա ի՞նչպէս պիտի անէիր Յորդանանը բարձրանալիս։</verse>
				<verse number="6">Որովհետեւ քո եղբայրներն էլ եւ քո հօր տունն էլ՝ հէնց նորանք էլ նենգութիւն արին քեզ դէմ, հէնց նորանք էլ կանչեցին բարձրաձայն քո ետեւից. դու նորանց մի հաւատար, թէեւ քեզ լաւ բաներ էլ ասեն։</verse>
				<verse number="7">Ես ձգել եմ իմ տունը, բարձի թողի եմ արել իմ ժառանգութիւնը, իմ հոգիի սիրածը տուի իր թշնամիների ձեռքը։</verse>
				<verse number="8">Իմ ժառանգութիւնն ինձ համար եղաւ անտառի առիւծին պէս, նա իր ձայնը արձակեց ինձ վերայ. սորա համար ես ատեցի նորան։</verse>
				<verse number="9">Իմ ժառանգութիւնը մի գոյնզգոյն թռչուն է եղել ինձ համար, թռչունները յարձակուել են նորա վերայ շուրջանակի. եկէք հաւաքուեցէք, ով դաշտի բոլոր գազաններ, բերէք որ ուտեն նորան։</verse>
				<verse number="10">Շատ հովիւներ աւերել են իմ այգին, ոտնակոխ են արել իմ բաժինը. իմ ցանկալի վիճակը ամայի անապատ դարձրին։</verse>
				<verse number="11">Նորան անապատ դարձրին, նա սուգ արաւ իմ առաջին իբրեւ անապատ, աւերակ է դարձել բոլոր երկիրը, որովհետեւ մարդ չ'կայ, որ ուշ դարձնէ։</verse>
				<verse number="12">Անապատումը բոլոր բլուրների վերայ ասպատակներ եկան, որովհետեւ Տիրոջ սուրը ուտում է երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը, խաղաղութիւն չ'կայ ոչ մի մարմնի համար։</verse>
				<verse number="13">Նորանք ցորեն են ցանել, բայց փուշ հնձեցին. աշխատանք են քաշել, օգուտ չ'տեսան. եւ դուք պիտի ամաչէք ձեր արդիւնքներիցը Տիրոջ բարկութեան բորբոքման համար։</verse>
				<verse number="14">Այսպէս է ասում Տէրը իմ չար դրացիների համար, որոնք դպչում են այն ժառանգութեան, որ տուել եմ իմ Իսրայէլ ժողովրդին. Ահա ես նորանց պիտի խլեմ իրանց երկրի երեսիցը, եւ Յուդայի տունը պիտի խլեմ նորանց միջիցը։</verse>
				<verse number="15">Եւ երբոր ես նորանց խլած կ'լինեմ, յետոյ ետ կ'դառնամ եւ կ'ողորմեմ նորանց, եւ ետ կ'դարձնեմ ամեն մէկին իր ժառանգութեանը, եւ ամեն մարդին՝ իր երկիրը։</verse>
				<verse number="16">Եւ եթէ նորանք լաւ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները, որ իմ անունովը երդում անեն՝ թէ Կենդանի է Տէրը, ինչպէս որ սովորեցրին իմ ժողովրդին Բահաղով երդում անելը, այն ժամանակ պիտի հաստատուին իմ ժողովրդի մէջ։</verse>
				<verse number="17">Բայց եթէ չ'լսեն, պիտի խլեմ այն ժողովուրդը բոլորովին, եւ նա պիտի փչանայ, ասում է Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Այսպէս ասեց ինձ Տէրը. Գնա եւ քեզ համար մի քթանի գօտի գնիր եւ նորան մէջքդ կապիր, եւ նորան ջուրը չ'կոխես։</verse>
				<verse number="2">Եւ ես գնեցի գօտին Տիրոջ խօսքի համեմատ եւ մէջքիս կապեցի։</verse>
				<verse number="3">Եւ Տիրոջ խօսքն երկրորդ անգամ եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="4">Առ քո գնած գօտին որ մէջքիդ է, եւ վեր կաց գնա Եփրատը, եւ թագցրու այնտեղ վէմի ծակումը։</verse>
				<verse number="5">Եւ ես գնացի ու թագցրի նորան Եփրատի մօտ, ինչպէս որ Տէրն ինձ պատուիրել էր։</verse>
				<verse number="6">Եւ եղաւ որ շատ ժամանակ անցնելուց յետոյ Տէրն ինձ ասեց. Վեր կաց գնա Եփրատը եւ վեր առ այնտեղից այն գօտին, որ ես քեզ հրամայեցի թագցնել այնտեղ։</verse>
				<verse number="7">Եւ ես գնացի Եփրատը եւ քանդեցի եւ վեր առայ գօտին այն տեղից, ուր որ ես նորան թագցրել էի. բայց ահա գօտին փտել էր եւ ոչ մի բանի պիտանի չէր։</verse>
				<verse number="8">Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="9">Տէրն այսպէս է ասում. Այսպէս պիտի փչացնեմ Յուդայի հպարտութիւնը եւ Երուսաղէմի մեծ հպարտութիւնը։</verse>
				<verse number="10">Այս չար ժողովուրդը, որ չէ ուզում լսել իմ խօսքերին, որ վարվում են իրանց սրտի կամակորութիւնովը, եւ գնում են ուրիշ աստուածների ետեւից, որ ծառայեն նորանց եւ երկրպագութիւն անեն նորանց, նորանք այս գօտիի պէս պիտի դառնան, որ ոչ մի բանի պիտանի չէ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ ինչպէս որ գօտին փակած է մարդիս մէջքին, այնպէս էլ ես փակցրել էի ինձ բոլոր Իսրայէլի տունը, եւ բոլոր Յուդայի տունը, ասում է Տէրը, որ ինձ համար ժողովուրդ լինեն եւ անուն եւ փառք ու պարծանք. բայց նորանք չ'լսեցին։</verse>
				<verse number="12">Եւ ասիր նորանց այս խօսքը. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ամեն տիկ պիտի լցուի գինիով. բայց նորանք քեզ ասելու են. Մի՞թէ մենք բնաւ չ'գիտէինք, որ ամեն տիկ գինիով կ'լցուի։</verse>
				<verse number="13">Բայց դու ասիր նորանց. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես պիտի արբածութիւնով լցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին եւ այն թագաւորներին, որ նստում են Դաւիթի աթոռի վերայ, եւ քահանաներին ու մարգարէներին, եւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին։</verse>
				<verse number="14">Եւ պիտի կոտրատեմ մէկզմէկով, եւ հայրերին ու որդիներին միասին, ասում է Տէրը. ոչ պիտի գթամ եւ ոչ խնայեմ, եւ ես չեմ ողորմելու՝ այլ նորանց բնաջինջ եմ անելու։</verse>
				<verse number="15">Լսեցէք եւ ականջ դրէք, մի հպարտանաք. որովհետեւ Տէրն է խօսում։</verse>
				<verse number="16">Փառք տուէք ձեր Տէր Աստուծուն, դեռ չ'խաւարած, եւ դեռ ձեր ոտքերը մթութեան սարերի վերայ չ'գլորած, եւ դուք կ'սպասէք լոյսի, բայց նա նորան մահուան ստուեր կ'շինէ, եւ թանձր մէգ կ'դարձնէ։</verse>
				<verse number="17">Բայց եթէ չ'լսէք սորան, իմ հոգին ծածուկ տեղերում պիտի լաց լինի հպարտութեան համար, եւ պիտի արտասուքով արտասուէ եւ աչքս արտասուք պիտի թափէ. որովհետեւ Տիրոջ հօտը գերի առնուեցաւ։</verse>
				<verse number="18">Ասիր թագաւորին եւ թագուհիին. Խոնարհուեցէք, ցած նստեցէք, որովհետեւ իջել է ձեր գլխից ձեր փառքի թագը։</verse>
				<verse number="19">Հարաւային քաղաքները կղպուեցան եւ բացող չ'կայ, բոլոր Յուդան գերութեան գնաց, ամբողջապէս գերի գնաց։</verse>
				<verse number="20">Բարձրացրէք ձեր աչքերը եւ տեսէք հիւսիսից եկողներին, ո՞ւր է քեզ տրուած հօտը՝ քո փառքի խաշինքները։</verse>
				<verse number="21">Ի՞նչ պիտի ասես երբոր քեզ այցելութիւն անէ. եւ դու ես նորանց սովորեցրել քեզ վերայ գլխաւոր իշխաններ լինելու. մի՞թէ քեզ ցաւեր չեն բռնելու ծննդական կնկայ նման։</verse>
				<verse number="22">Եւ եթէ ասես քո սրտումը. Այս բաներն ի՞նչու համար են ինձ հանդիպել. քո անօրէնութեան շատութիւնիցը բացուեցան քո քղանցքը, բաց եղան քո գարշապարները։</verse>
				<verse number="23">Մի՞թէ Եթէովպացին կ'փոխէ իր մորթը, կամ ինձը՝ իր խայտուցները, որ դուք էլ կարողանայիք բարութիւն անել, որ սովորած էք չարութիւն անելու։</verse>
				<verse number="24">Եւ ես նորանց պիտի ցրիւ տամ ինչպէս մղեղ, որ տարվում է անապատի քամիիցը։</verse>
				<verse number="25">Սա քո վիճակն է՝ քո մասն ու բաժինը իմ կողմից, ասում է Տէրը, որ դու ինձ մոռացար եւ ստութեան ապաւինեցիր։</verse>
				<verse number="26">Ուրեմն ես էլ վեր հանեցի քո քղանցքը քո երեսի վերայ, եւ երեւեցաւ քո անարգանքը։</verse>
				<verse number="27">Եւ ես շնութիւնները եւ վրնջիւնները, քո գարշելի պոռնկութիւնը՝ դաշտի բլուրների վերայ տեսել եմ, այսինքն քո պղծութիւնները. վա՜յ քեզ, Երուսաղէմ. դու քեզ չես մաքրում. Էլ մինչեւ ե՞րբ։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Տիրոջ այն խօսքը, որ եղաւ Երեմիային երաշտութեան մասին։</verse>
				<verse number="2">Յուդան սուգ է անում, եւ նորա դռները թառամել են, եւ մթնել են գետնի վերայ, եւ Երուսաղէմի աղաղակը վեր է ելել։</verse>
				<verse number="3">Եւ նորանց ազնուականները ջրի են ուղարկում իրանց պզտիկներին. նորանք գնացին ջրհորների մօտ, ջուր չ'գտան, ետ դառան ամանները դարտակ. ամաչեցին ու պատկառեցին եւ ծածկեցին իրանց գլուխը։</verse>
				<verse number="4">Որովհետեւ գետինը ճաքճաքել է, երկրի վերայ անձրեւ չ'լինելու պատճառով, երկրագործները ամաչեցին եւ ծածկեցին իրանց գլուխը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ եղնիկն էլ ծնեց դաշտումը եւ բաց թողեց, նորա համար որ խոտ չ'կար։</verse>
				<verse number="6">Եւ վայրի էշերը կանգնեցին բլուրների վերայ, չագալների պէս ծծում են օդը. նորանց աչքերը նուաղել են, որովհետեւ խոտ չ'կայ։</verse>
				<verse number="7">Թէեւ մեր անօրէնութիւնները վկայում են մեզ դէմ, ով Տէր, դու արա քո անունի համար. որովհետեւ մեր յանցանքները շատ են. քեզ դէմ մեղք ենք գործել։</verse>
				<verse number="8">Ով Իսրայէլի Յոյսը, նորա Փրկիչը նեղութեան ժամանակին. ի՞նչու ես հիւրի պէս դարձել երկրումը, եւ մի ճանապարհորդի պէս՝ որ մտել է օթելու։</verse>
				<verse number="9">Ի՞նչու ես հիացած մարդի պէս դարձել, մի զօրաւորի պէս՝ որ կարող չէ օգնել. սակայն դու մեր միջումն ես, ով Տէր, եւ քո անունը կանչուած է մեզ վերայ. մեզ մի թողիր.</verse>
				<verse number="10">Այսպէս է ասում Տէրն այս ժողովրդին. Որովհետեւ նորանք սիրեցին թափառելը, իրանց ոտքերը չ'զսպեցին. Տէրը նորանց չ'հաւանեց, հիմա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնները, եւ այցելէ նորանց մեղքերը։</verse>
				<verse number="11">Եւ Տէրն ինձ ասեց. Մի աղօթիր այս ժողովրդի համար ի բարին։</verse>
				<verse number="12">Նորանք ծոմ պահելիս՝ ես չեմ լսում նորանց աղաղակը, եւ նորանք ողջակէզ եւ նուէր մատուցանելիս՝ ես չեմ հաւանում, որովհետեւ սրով ու սովով եւ ժանտախտով պիտի սպառեմ ես նորանց։</verse>
				<verse number="13">Եւ ես ասեցի. Աւաղ, Տէր Եհովայ, ահա մարգարէքն ասում են նորանց. Պիտի սուր չ'տեսնէք եւ սով էլ չէ լինելու ձեզ համար. այլ հէնց խաղաղութիւն պիտի լինի ձեզ համար այստեղում։</verse>
				<verse number="14">Եւ Տէրն ինձ ասեց. Մարգարէները սուտ են մարգարէանում իմ անունովը, ես նորանց չեմ ուղարկել եւ նորանց չեմ պատուիրել, եւ նորանց չեմ ասել. նորանք սուտ տեսիլքներ եւ գուշակութիւն եւ սնոտի բան եւ իրանց սրտի խաբէութիւններն են մարգարէանում ձեզ համար։</verse>
				<verse number="15">Ուրեմն այսպէս է ասում Տէրն այն մարգարէների համար, որոնք մարգարէանում են իմ անունովը. Թէեւ ես նորանց չեմ ուղարկել, եւ նորանք ասում են. Սուր ու սով չէ լինելու այս երկրումը. այն մարգարէները սրով ու սովով պիտի փչանան։</verse>
				<verse number="16">Եւ այն ժողովուրդը՝ որոնց համար նորանք մարգարէանում են, պիտի վայր գցուին Երուսաղէմի մէջ՝ սովի եւ սուրի պատճառով, եւ թաղող պիտի չ'լինի, այսինքն իրանք, իրանց կնիկները եւ իրանց տղերքը եւ աղջկերքը, եւ նորանց վերայ պիտի թափեմ իրանց չարութիւնը։</verse>
				<verse number="17">Եւ նորանց ասիր այս խօսքը. Թող իմ աչքերն գիշեր ու ցերեկ անդադար արտասուգ թափեն, որովհետեւ մեծ կոտորածով հարուածուել է իմ ժողովրդի կոյս աղջիկը՝ մի խիստ ցաւալի հարուածով։</verse>
				<verse number="18">Եթէ դաշտն եմ դուրս գալիս՝ ահա սրով սպանուածներ են, եւ եթէ քաղաք եմ մտնում՝ ահա սովից թուլացածներ, որովհետեւ մարգարէն էլ՝ քահանան էլ՝ շուռ են գալիս երկրի վերայ եւ չեն իմանում։</verse>
				<verse number="19">Մի՞թէ բոլորովին մերժել ես Յուդային. կամ Սիօնից զզուե՞լ է քո հոգին, ի՞նչու համար մեզ զարկեցիր այնպէս որ չ'բժշկուինք. սպասում ենք խաղաղութեան, բայց բարիք չ'կայ, եւ բժշկութեան ժամանակին՝ բայց ահա խռովութիւն։</verse>
				<verse number="20">Մենք գիտենք, ով Տէր, մեր ամբարշտութիւնը՝ մեր հայրերի անօրէնութիւնը. որ մեղանչել ենք քեզ դէմ։</verse>
				<verse number="21">Մի զզուիր քո անունի սէրի համար, մի անարգիր քո փառքի աթոռը. յիշիր եւ մի քանդիր քո ուխտը մեզ հետ։</verse>
				<verse number="22">Մի՞թէ հեթանոսների ունայնութիւններումը մէկ անձրեւ տուող կայ. կամ թէ երկի՞նքն է տալիս անձրեւները. չէ՞ որ տուողը դու ես, ով Տէր մեր Աստուածը, եւ մենք յոյս ենք դնում քեզ, դու ես անում այս ամեն բաները։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ Տէրն ասեց ինձ. Եթէ Մովսէսն ու Սամուէլն էլ կանգնէին իմ առաջին, իմ սիրտը այս ժողովրդի վերայ չէ լինելու. նորանց դէն արա իմ երեսի առաջից որ գնան։</verse>
				<verse number="2">Եւ եթէ քեզ ասելու լինեն, Ո՞ւր դուրս գնանք, եւ նորանց ասես՝ Տէրը այսպէս է ասում. Որոնք մահուայ համար են՝ մահուանը, եւ որոնք սուրի համար են՝ սուրին, եւ որոնք սովի համար են՝ սովին, եւ որոնք գերութեան համար են՝ գերութեանը։</verse>
				<verse number="3">Եւ ես նորանց վերայ չորս տեսակ պատիժ եմ որոշել, ասում է Տէրը. սուրը՝ սպանելու համար, եւ շները՝ պատառելու համար. եւ երկնքի թռչունները ու երկրի գազանները՝ ուտելու եւ ապականելու համար։</verse>
				<verse number="4">Եւ նորանց չարչարանքի պիտի մատնեմ երկրի բոլոր թագաւորութիւններին, Յուդայի թագաւոր Եզեկիայի որդի Մանասէի պատճառովը. նորա Երուսաղէմումն արածի համար։</verse>
				<verse number="5">Որովհետեւ ո՞վ պիտի ողորմէ քեզ, ով Երուսաղէմ, եւ ո՞վ պիտի քեզ ցաւակից լինի. եւ ո՞վ պիտի դառնայ քո առաղջութիւնը հարցնելու։</verse>
				<verse number="6">Դու ինձ ձգեցիր, ասում է Տէրը, ետ գնացիր, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վերայ եւ քեզ փչացնելու եմ, ես վաստակել եմ գթութիւն անելուց։</verse>
				<verse number="7">Եւ հեծանոցով հոսելու եմ նորանց երկրի դռներումը, անզաւակ եմ անելու, պիտի կորցնեմ իմ ժողովրդին. նորանք իրանց ճանապարհներիցը ետ չեն դառնում։</verse>
				<verse number="8">Աւելի շատ եղան իմ առաջին նորանց որբեւայրիքը ծովերի աւազիցը, ես նորանց երիտասարդի մօր վերայ աւարառուն կէս օրին եմ բերելու, յանկարծ նորա վերայ ահ ու սարսափ եմ գցելու։</verse>
				<verse number="9">Նուաղեցաւ եօթը ծնողը, հոգին փչեց, նորա արեւը մարը մտաւ դեռ օրով, նա ամաչեցաւ ու պատկառեցաւ. իսկ մնացորդը նորանց թշնամիների սրին եմ մատնելու, ասում է Տէրը։</verse>
				<verse number="10">Վա՜յ ինձ, ով իմ մայր, որ ինձ կռուի մարդ եւ վէճի մարդ ծնեցիր բոլոր երկրի համար. ոչ շահով փող եմ տուել, ոչ էլ ինձ շահով փող են տուել, բայց ամենքը ինձ անիծում են։</verse>
				<verse number="11">Տէրն ասում է. Անշուշտ քեզ պիտի ազատեմ յաջողութեան համար, եւ անշուշտ աղաչել պիտի տամ քո թշնամիին դէպի քեզ՝ ձախորդութեան ժամանակին եւ նեղութեան ժամանակին։</verse>
				<verse number="12">Մի՞թէ կ'կոտրուի երկաթը՝ նա էլ հիւսիսի երկաթը եւ պղինձը։</verse>
				<verse number="13">Քո ստացուածքն ու քո գանձերը յափշտակութեան պիտի մատնեմ ձրիապէս, այն էլ քո բոլոր մեղքերի պատճառով, եւ քո բոլոր սահմաններումը։</verse>
				<verse number="14">Եւ թող եմ տալու քո թշնամիներին որ քեզ տանեն մի երկիր, որ դու չ'գիտես. որովհետեւ կրակ է վառուել իմ բարկութիւնովը, ձեզ վերայ բորբոքուել է։</verse>
				<verse number="15">Դու գիտես, ով Տէր, ինձ յիշիր եւ ինձ այցելիր, եւ իմ վրէժն առ ինձ հալածողներիցը, ինձ մի վեր առնիր քո երկայնմտութեան համար. իմացիր, որ քո մասին նախատինք կրեցի։</verse>
				<verse number="16">Քո խօսքերը գտնուեցան, եւ ես կերայ նորանց, եւ քո խօսքն ինձ համար սրտիս ցնծութիւն եւ ուրախութիւն եղաւ. որովհետեւ քո անունը կանչուած է ինձ վերայ, ով Եհովայ Զօրաց Աստուած։</verse>
				<verse number="17">Ես չ'նստեցի ծիծաղողների ժողովքումը եւ չ'զուարճացայ. քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետեւ բարկութեամբ լցրել էիր ինձ։</verse>
				<verse number="18">Ի՞նչու է իմ ցաւը մշտնջենաւոր, եւ իմ հարուածը՝ անդարմանելի, որ չէ ուզում բժշկուիլ. մի՞թէ դու ինձ համար իրաւ խաբողի նման ես դառնալու, ջրերի՞ պէս՝ որ հաւատարիմ չեն։</verse>
				<verse number="19">Սորա համար այսպէս է ասում Տէրը. Եթէ դարձի գաս, ես քեզ ետ կ'բերեմ. իմ առաջին կ'կանգնես. եւ եթէ հանես պատուականը անարգիցը, իմ բերանի պէս կ'լինես. նորանք կը դառնան դէպի քեզ, եւ դու դէպի նորանց չես դառնալ։</verse>
				<verse number="20">Եւ քեզ այս ազգի դէմ պղնձի ամուր պարիսպ կ'շինեմ. եւ նորանք կ'պատերազմեն քեզ դէմ եւ քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ փրկեմ եւ քեզ ազատեմ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="21">Եւ քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքիցը, եւ փրկեմ բռնաւորների ձեռքիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Քեզ համար կին մի առնիր, եւ քեզ համար տղերք եւ աղջկերք չ'լինեն այստեղ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ Տէրը այսպէս է ասում այստեղ ծնուած տղերանց եւ աղջկերանց մասին, նաեւ նորանց այս երկրում ծնող մայրերի եւ նորանց ծնող հայրերի մասին.</verse>
				<verse number="4">Ցաւալի մահերով պիտի մեռնեն նորանք. նորանց վերայ սուգ չէ լինելու, եւ նորանք չեն թաղուելու, եւ նորանք աղբ պիտի դառնան երկրի երեսին. եւ սրով ու սովով պիտի սպառուին. եւ նորանց դիակները կերակուր պիտի դառնայ երկնքի թռչուններին եւ դաշտի գազաններին։</verse>
				<verse number="5">Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. Սուգի տուն մի մտնիր եւ մի գնար ողբալու, եւ նորանց մի ցաւակցիր. որովհետեւ ես իմ խաղաղութիւնը, ողորմութիւնը եւ գթութիւնը ետ եմ առել այս ժողովրդիցն ասում է Տէրը։</verse>
				<verse number="6">Եւ մեծերն ու պզտիկները մեռնելու են այս երկրում եւ չեն թաղուելու. եւ նորանց համար սուգ չեն անելու, եւ իրանց մարմինները չեն կտրտելու, եւ իրանց մազերը չեն խուզելու։</verse>
				<verse number="7">Եւ հաց չեն կտորելու սուգի համար մեռելի մասին մխիթարելու պատճառով, եւ նորանց չեն խմեցնելու մխիթարութեան բաժակը, նորա հօր եւ նորա մօր համար։</verse>
				<verse number="8">Եւ խնջոյքի տուն մի մտնիր, նորանց հետ բնակուելու, ուտելու եւ խմելու համար։</verse>
				<verse number="9">Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես կ'դադարեցնեմ այստեղից ձեր աչքի առաջին եւ ձեր օրերումը՝ ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը։</verse>
				<verse number="10">Եւ երբոր դու ասած կ'լինես այս բոլոր խօսքերը այս ժողովրդին, եւ նորանք քեզ կ'ասեն, Ի՞նչու համար է Տէրն ասում մեր մասին այս բոլոր մեծ չարիքը, եւ ի՞նչ է մեր անօրէնութիւնը, եւ ի՞նչ է մեր մեղքը, որ մեղանչած լինէինք մեր Տէր Աստուծոյ դէմ.</verse>
				<verse number="11">Եւ դու ասիր նորանց. Նորա համար որ ձեր հայրերն ինձ թողեցին, ասում է Տէրը, եւ գնացին ուրիշ աստուածների ետեւից, եւ ծառայեցին նորանց ու երկրպագեցին նորանց, բայց ինձ թողեցին եւ իմ օրէնքը չ'պահեցին։</verse>
				<verse number="12">Սակայն դուք աւելի չարութիւն գործեցիք քան թէ ձեր հայրերը, եւ ահա ձեզանից ամեն մէկը գնում է իր չար սրտի կամակորութեան ետեւից, որ ինձ չէ լսում։</verse>
				<verse number="13">Ես էլ դէն եմ գցում ձեզ այս երկրի երեսիցը մի այնպիսի երկիր, որ դուք չ'գիտէիք եւ ոչ ձեր հայրերը, եւ այնտեղ պիտի ծառայէք ցերեկ եւ գիշեր ուրիշ աստուածների, որովհետեւ ձեզ ողորմութիւն չեմ անելու։</verse>
				<verse number="14">Սորա համար ահա օրեր կ'գան, ասում է Տէրը, որ այլ եւս չի ասուիլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ Իսրայէլի որդկանցը վեր հանեց Եգիպտոսի երկրիցը,</verse>
				<verse number="15">Այլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ հանեց Իսրայէլի որդկանցը հիւսիսի երկրիցը, եւ այն բոլոր երկիրներիցը, ուր որ նորանց աքսորել էր. եւ ես պիտի ետ դարձնեմ նորանց դէպի իրանց երկիրը, որ տուել եմ իրանց հայրերին։</verse>
				<verse number="16">Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու, ասում է Տէրը, եւ նորանք պիտի որսան նորանց. եւ նորանից յետոյ շատ որսորդներ եմ ուղարկելու, եւ նորանք պիտի բռնեն նորանց ամեն սարի վերայից, եւ ամեն բլրի վերայից եւ վէմերի ծակերից։</verse>
				<verse number="17">Որովհետեւ իմ աչքերը նորանց բոլոր ճանապարհների վերայ է. նորանք ծածուկ չեն իմ երեսի առաջին, եւ գաղտնի չէ նորանց անօրէնութիւնը իմ աչքերի առաջին։</verse>
				<verse number="18">Եւ ես առաջ պիտի նորանց կրկնապատիկ հատուցանեմ նորանց անօրէնութեան եւ նորանց մեղքի փոխարէն. որովհետեւ նորանք պղծեցին իմ երկիրը, իրանց գարշութիւնների եւ պղծութիւնների դիերովը լցրին իմ ժառանգութիւնը։</verse>
				<verse number="19">Ով Տէր, իմ զօրութիւնն ու իմ բերդը, եւ իմ ապաստանարանը նեղ օրումը. ազգերը երկրի ծայրերից քեզ մօտ են գալու եւ ասեն. Միմիայն ստութիւն ժառանգեցին մեր հայրերը՝ ունայնութիւն, եւ այնպէս բաներ որոնց մէջ օգուտ չ'կայ։</verse>
				<verse number="20">Մի՞թէ մարդս իրան համար աստուածներ շինէ, քանի որ նորանք աստուածներ չեն։</verse>
				<verse number="21">Սորա համար ահա ես նորանց պիտի իմացնեմ այս անգամ, պիտի իմացնեմ նորանց իմ ձեռքը եւ իմ ոյժը. եւ պիտի գիտենան, որ իմ անունը Եհովայ է։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Յուդայի մեղքը գրուած է երկաթի գրիչով՝ ադամանդեայ ծայրով, փորագրուած է նորանց սրտի տախտակի վերայ, եւ ձեր սեղանների եղջիւրների վերայ։</verse>
				<verse number="2">Նորանք յիշում են իրանց որդկանց յիշելուն պէս իրանց սեղաններին, եւ իրանց աստարովթներին կանաչ ծառերի մօտ բարձր բլուրների վերան։</verse>
				<verse number="3">Ով իմ դաշտի միջի սար, քո հարստութիւնը՝ քո բոլոր գանձերը յափշտակութեան պիտի մատնեմ, քո բարձրաւանդակները՝ մեղքի համար քո բոլոր սահմաններում։</verse>
				<verse number="4">Եւ պիտի զրկուիս հէնց քեզանով քո ժառանգութիւնիցը որ քեզ տուի, եւ քեզ ծառայեցնելու եմ քո թշնամիներին՝ մի այնպիսի երկրում որ դու չ'գիտէիր, որովհետեւ կրակ էք տուել իմ բարկութեանը, մինչեւ յաւիտեան պիտի վառուի։</verse>
				<verse number="5">Այսպէս է ասում Տէրը. Անիծեալ լինի այն մարդը, որ մարդի է ապաւինում, եւ մարմինը իրան բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տէրիցը։</verse>
				<verse number="6">Նա մոշենիի պէս պիտի լինի անապատումը, եւ պիտի բարիքը եկած ժամանակը չ'տեսնէ, եւ պիտի բնակուէ անապատի այրուած տեղերումը, աղի եւ անբնակ երկրումը։</verse>
				<verse number="7">Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։</verse>
				<verse number="8">Նա նման կ'լինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. նա իր արմատները կ'ձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. այլ նորա տերեւները կանաչ կ'լինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց։</verse>
				<verse number="9">Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. նորան ո՞վ կարող է հասկանալ։</verse>
				<verse number="10">Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ։</verse>
				<verse number="11">Անիրաւութեամբ հարստութիւն շինողը իր չ'ածածովը թխսող կաքաւի պէս է. նա իր օրերի կէսին պիտի թողէ նորան, եւ իր վերջումը յիմար կ'լինի։</verse>
				<verse number="12">Փառքի աթոռ, բարձր սկզբից, մեր սրբարանի տեղը,</verse>
				<verse number="13">Իսրայէլի յոյսը, ով Տէր, բոլոր քեզ թողողները պիտի ամաչեն. ինձանից հեռացողները տափումն են գրուելու. որովհետեւ թողեցին կենաց ջրի աղբիւրը՝ Տիրոջը։</verse>
				<verse number="14">Ինձ բժշկիր, ով Տէր, եւ ես կը բժշկուիմ. փրկիր ինձ, եւ ես կ'փրկուիմ. որովհետեւ իմ պարծանքը դու ես։</verse>
				<verse number="15">Ահա նորանք ինձ ասում են, Ո՞ւր է Տիրոջ խօսքը, թող մէկ գայ։</verse>
				<verse number="16">Բայց ես ետ չ'քաշուեցայ քո ետեւից հովիւ լինելուց, եւ ձախորդ օրուայ չեմ բաղձացել, դու գիտես. իմ շրթունքներից դուրս եկածը քո դիմաց առաջին էր։</verse>
				<verse number="17">Ինձ համար արհաւիրք մի լինիր. իմ ապաւէնը դու ես չար օրը։</verse>
				<verse number="18">Թող ամաչեն ինձ հալածողները, իսկ ես պիտի չ'ամաչեմ. թող նորանք զարհուրեն, իսկ ես պիտի չը զարհուրեմ. նորանց վերայ չար օր բեր, եւ երկպատիկ կոտորածով կոտորիր նորանց։</verse>
				<verse number="19">Տէրն այսպէս է ասում ինձ. Գնա եւ կանգնիր ժողովրդի որդկանց դռանը, որով Յուդայի թագաւորները մտնում են եւ դուրս են գալիս. եւ Երուսաղէմի բոլոր դռներումը։</verse>
				<verse number="20">Եւ ասիր նորանց. Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւորներ եւ ով բոլոր Յուդա եւ ով Երուսաղէմի բոլոր բնակիչներ, որ գալիս էք այս դռները։</verse>
				<verse number="21">Այսպէս է ասում Տէրը. Զգուշացէք ձեր անձերի համար, եւ բեռ մի վեր առնէք շաբաթ օրը ու մի բերէք Երուսաղէմի դռներիցը ներս։</verse>
				<verse number="22">Եւ ձեր տներիցը բեռ մի դուրս բերէք շաբաթ օրը, եւ ոչ մի գործ մի անէք. իսկ սրբեցէք շաբաթ օրը, ինչպէս որ պատուիրել եմ ձեր հայրերին։</verse>
				<verse number="23">Բայց նորանք չը լսեցին եւ իրանց ականջը չ'ծռեցին. այլ խստացրին իրանց պարանոցը, որ չ'լսեն եւ որ խրատ չ'առնեն։</verse>
				<verse number="24">Եւ եթէ ուշադրութեամբ ականջ դնէք ինձ, ասում է Տէրը, որ այս քաղաքի դռներիցը ներս բեռ չ'բերէք շաբաթ օրը, եւ որ շաբաթ օրը սրբէք, որ նորանում ոչ մի գործ չ'անէք.</verse>
				<verse number="25">Այն ժամանակ այս քաղաքի դռներովը կ'մտնեն թագաւորներ եւ իշխաններ, որ կ'նստեն Դաւիթի աթոռի վերայ՝ հեծած կառքերի եւ ձիերի, թէ իրանք եւ թէ իրանց իշխանները, Յուդայի մարդիկը եւ Երուսաղէմի բնակիչները. եւ այս քաղաքը կ'բնակուի յաւիտեան։</verse>
				<verse number="26">Եւ կ'գան Յուդայի քաղաքներից եւ Երուսաղէմի շրջակայքից եւ Բենիամինի երկրիցը, եւ դաշտիցն ու սարիցը, եւ հարաւիցը, եւ կ'բերեն ողջակէզ եւ զոհ եւ հացի ընծայ եւ կնդրուկ, եւ գոհութեան ընծաներ կ'բերեն Տիրոջ տունը։</verse>
				<verse number="27">Բայց եթէ ինձ չ'լսէք, որ շաբաթ օրը պահէք, որ բեռ վեր չ'առնէք ու բերէք Երուսաղէմի դռներիցը ներս շաբաթ օրը, այն ժամանակ ես էլ կրակ կ'վառեմ նորա դռներումը, եւ նա կ'ուտէ Երուսաղէմի պալատները եւ չի հանգչուիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Այն խօսքը, որ Տիրոջ կողմանէ եղաւ Երեմիային ասելով.</verse>
				<verse number="2">Վեր կաց իջիր բրուտի տունը, եւ այնտեղ ես քեզ լսել տամ իմ խօսքերը։</verse>
				<verse number="3">Եւ ես իջայ բրուտի տունը, եւ ահա նա բան էր անում ճախարակների վերայ։</verse>
				<verse number="4">Եւ աւերուեցաւ այն ամանը, որ նա շինում էր, ինչպէս բրուտի ձեռքի կաւին պատահում է, եւ նա դարձաւ ու մի ուրիշ աման շինեց, ինչպէս որ բրուտի աչքին հաճելի էր անելու։</verse>
				<verse number="5">Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="6">Մի՞թէ ես չեմ կարող այս բրուտի պէս անել ձեզ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը. ահա ինչպէս որ կաւն է բրուտի ձեռքին, նոյնպէս էք դուք իմ ձեռքին, ով Իսրայէլի տուն։</verse>
				<verse number="7">Ամեն անգամ որ խօսում եմ մէկ ազգի կամ մէկ թագաւորութեան դէմ, նորան քանդելու, փուլ ածելու եւ կորցնելու համար,</verse>
				<verse number="8">Եթէ այն ազգը դարձ է գալիս իր չարութիւնիցը, որի մասին ես խօսել էի, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն չարիքի համար, որ խորհել էի նորան անելու համար։</verse>
				<verse number="9">Եւ ամեն անգամ որ խօսում եմ մէկ ազգի կամ մէկ թագաւորութեան մասին, նորան շինելու եւ տնկելու համար,</verse>
				<verse number="10">Եթէ նա չարութիւն է անում իմ աչքի առաջին եւ չէ լսում իմ խօսքին, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն բարիքի համար, որ ասել էի թէ Նորան բարիք եմ անելու։</verse>
				<verse number="11">Եւ հիմա ասիր Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին, թէ Այսպէս է ասում Տէրը. Ահա ես ձեզ համար չարիք եմ շինում, եւ ձեր մասին մի խորհուրդ եմ խորհում, եկէք ետ դարձէք ամեն մարդ իր չար ճանապարհիցը, եւ լաւացրէք ձեր ճանապարհները եւ ձեր գործերը։</verse>
				<verse number="12">Բայց նորանք ասում են. Անհնարին է, որովհետեւ մենք մեր խորհուրդների ետեւիցն ենք գնալու, եւ իւրաքանչիւրս իր չար սրտի կամակորութիւնն ենք անելու։</verse>
				<verse number="13">Սորա համար այսպէս է ասում Տէրը. Մէկ հարցրէք ազգերի մէջ, ո՞վ է լսել այսպիսի բաներ. խիստ սոսկալի բան արաւ Իսրայէլի կոյսը։</verse>
				<verse number="14">Մի՞թէ դաշտի վէմիցը կ'պակասի Լիբանանի ձիւնը, կամ կ'ցամաքեն հոսող օտար ցուրտ ջրերը։</verse>
				<verse number="15">Սակայն ինձ մոռացել է իմ ժողովուրդը, ունայն բանի է խունկ ծխում. եւ նորանց սահեցրել են իրանց ճանապարհներումը, որ հին ճանապարհներ էին, որ այնպիսի ուղիներով գնան, որ պողոտայ չեն։</verse>
				<verse number="16">Որ նորանք իրանց երկիրը աւերակ՝ յաւիտեան սուլելու առարկայ շինեն. որ ամեն նորա մօտով անցնողը հիանայ եւ գլուխը շարժէ։</verse>
				<verse number="17">Իբրեւ թէ արեւելեան քամիով, պիտի նորանց ցրուեմ թշնամիի առաջին. մէջք եւ ոչ թէ երես պիտի ցոյց տամ նորանց կործանման օրը։</verse>
				<verse number="18">Բայց նորանք ասեցին. Եկէք հնարքներ սարքենք Երեմիայի դէմ, որովհետեւ օրէնքը չի կորչիլ քահանայիցը, եւ խորհուրդը՝ իմաստունիցը, եւ խօսքը՝ մարգարէիցը։ Եկէք նորան զարկենք լեզուով, եւ նորա ոչ մի խօսքին մտիկ չ'անենք։</verse>
				<verse number="19">Ով Տէր, դէպի ինձ մտիկ արա, եւ լսիր ինձ հետ վիճողների ձայնը։</verse>
				<verse number="20">Մի՞թէ բարիքի փոխարէն չարութիւն կ'հատուցանուի. որովհետեւ նորանք փոս են փորել իմ անձի համար. յիշիր իմ կանգնելը քո առաջին, նորանց համար բարեխօսելու մասին, որ ետ դարձնեմ քո բարկութիւնը նորանցից։</verse>
				<verse number="21">Սորա համար նորանց որդկանցը մատնիր սովի եւ նորանց յանձնիր սուրի ձեռքը, որ նորանց կանայքը անզաւակ ու որբեւայրի դառնան, եւ նորանց մարդիկը մահով սպանուածներ լինեն, նորանց երիտասարդները՝ պատերազմում սրով զարկուածներ։</verse>
				<verse number="22">Աղաղակ լսուի նորանց տներիցը, երբոր դու նորանց վերայ յանկարծակի գունդեր բերես, որովհետեւ փոս փորեցին ինձ բռնելու համար, եւ վարմեր լարեցին ծածուկ իմ ոտքերի համար։</verse>
				<verse number="23">Բայց դու, ով Տէր, գիտես նորանց բոլոր խորհուրդները ինձ դէմ մահի համար. նորանց մեղքերը մի քաւիր, եւ նորանց մեղքը քո առաջից մի ջնջիր. այլ թող նորանք կործանուին քո առաջին, նորանց արա քո բարկութեան ժամանակին։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Այսպէս ասեց Տէրը. Գնա մի բրուտի հողի կուժ առ, եւ ժողովրդի ծերերիցն ու քահանաների ծերերիցն էլ.</verse>
				<verse number="2">Եւ դուրս եկ Ենովմի որդիի ձորը, որ Հարսութի դռան մուտքի մօտին է, եւ կանչիր այնտեղ այն խօսքերը, որ կ'ասեմ քեզ։</verse>
				<verse number="3">Եւ ասիր. Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւորներ, եւ ով Երուսաղէմի բնակիչներ. այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վերայ, որ ամեն լսողի ականջները ծվվան։</verse>
				<verse number="4">Նորա համար որ ինձ թողեցին եւ օտարացրին այս տեղը, եւ նորանում խունկ ծխեցին ուրիշ աստուածների, որոնց չէին ճանաչում իրանք եւ իրանց հայրերն ու Յուդայի թագաւորները, եւ այս տեղն անմեղների արիւնով լցրին։</verse>
				<verse number="5">Եւ շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ իրանց որդկանցը կրակով այրեն, իբրեւ ողջակէզներ Բահաղի համար, որ ես չեմ պատուիրել, եւ չեմ ասել, եւ միտքս էլ չէ եկել։</verse>
				<verse number="6">Վասն որոյ ահա օրեր կ'գան, ասում է Տէրը, որ այլ եւս այստեղին Տօփէթ եւ Ենովմի որդիի ձոր չի ասուիլ, այլ սպանութեան ձոր։</verse>
				<verse number="7">Եւ ես պիտի խափանեմ այս տեղումը Յուդայի եւ Երուսաղէմի խորհուրդը, եւ նորանց պիտի սրով կործանեմ իրանց թշնամիների առաջին, եւ նորանց հոգիները պահանջողների ձեռքովը, եւ նորանց դիակները պիտի տամ իբրեւ կերակուր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին։</verse>
				<verse number="8">Եւ այս քաղաքը կ'շինեմ աւերակ եւ նախատինք. ամեն նորա մօտով անցնողը պիտի հիանայ եւ պիտի սուլէ նորա բոլոր հարուածների մասին։</verse>
				<verse number="9">Եւ նորանց պիտի ուտեցնեմ իրանց որդկանց միսը եւ իրանց աղջկերանց միսը, եւ ամեն մարդ իր ընկերի միսն է ուտելու այն պաշարմունքի եւ նեղութեան մէջ, որով պիտի նեղեն նորանց իրանց թշնամիքը եւ նորանց հոգին պահանջողները։</verse>
				<verse number="10">Եւ կոտրիր այն կուժը քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջին։</verse>
				<verse number="11">Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Սորա պէս պիտի կոտրեմ այս ժողովուրդը եւ այս քաղաքը, ինչպէս որ մի մարդ կոտրում է բրուտի ամանը, որ այլ եւս չի նորոգուիլ. եւ Տօփէթումը պիտի թաղուին, թաղելու տեղ չ'լինելու համար։</verse>
				<verse number="12">Այսպէս պիտի անեմ այս տեղին, ասում է Տէրը, եւ նորա բնակիչներին, եւ այս քաղաքը Տօփէթի պէս պիտի անեմ։</verse>
				<verse number="13">Եւ Երուսաղէմի տները, եւ Յուդայի թագաւորների տները Տօփէթի տեղին պէս պիղծ կ'լինեն, այն բոլոր տների մասին, որոնց կտրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զօրքերի համար եւ թափելու նուէրներ են թափել օտար աստուածների։</verse>
				<verse number="14">Եւ Երեմիան եկաւ Տօփէթից, ուր որ Տէրը ուղարկել էր նորան մարգարէութիւն անելու, եւ կանգնեց Տիրոջ տան գաւիթումը եւ ասեց բոլոր ժողովրդին.</verse>
				<verse number="15">Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես այս քաղաքի վերայ եւ նորա բոլոր քաղաքների վերայ պիտի բերեմ այն ամեն չարիքը, որ ասել եմ նորա մասին. որովհետեւ նորանք խստացրել են իրանց պարանոցը, որ իմ խօսքերը չ'լսեն։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ Եմմերի որդի Փասուր քահանան, որ իշխանաւոր վերակացու էր Տիրոջ տանը, լսեց Երեմիային որ մարգարէանում էր այս խօսքերը։</verse>
				<verse number="2">Եւ Փասուրը զարկեց Երեմիա մարգարէին եւ դրաւ նորան կոճղում որ Բենիամինի վերի դռանն էր Տիրոջ տանը։</verse>
				<verse number="3">Եւ հետեւեալ օրն եղաւ որ Փասուրը Երեմիային կոճղից հանեց. եւ Երեմիան ասեց նորան. Տէրը քո անունը ոչ թէ Փասուր է կոչելու, այլ Մագոր-միսսաբիբ։</verse>
				<verse number="4">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. ահա ես քեզ արհաւիրք պիտի շինեմ քեզ համար եւ քո բոլոր բարեկամների համար. եւ նորանք պիտի ընկնեն իրանց թշնամիների սրովը, եւ քո աչքերը պիտի տեսնեն, եւ բոլոր Յուդան պիտի մատնեմ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա նորանց գերի պիտի տանէ Բաբիլոն, եւ նորանց պիտի զարկէ սրով։</verse>
				<verse number="5">Եւ այս քաղաքի ամեն մթերքը եւ նորա բոլոր վաստակը եւ նորա բոլոր պատուական բաները, եւ Յուդայի թագաւորների բոլոր գանձերը պիտի տամ իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք պիտի կողոպտեն նորանց, եւ նորանց առնեն ու տանեն Բաբիլոն։</verse>
				<verse number="6">Իսկ դու, ով Փասուր, եւ քո տան բոլոր բնակիչները, գերի պիտի գնաք. եւ Բաբիլոն պիտի գնաս եւ այնտեղ մեռնես եւ այնտեղ թաղուիս դու եւ քո բոլոր բարեկամները, որոնց դու սուտ մարգարէութիւն էիր անում։</verse>
				<verse number="7">Դու ինձ համոզեցիր, ով Տէր, եւ ես համոզուեցայ, դու ինձանից զօրաւոր եղար եւ յաղթեցիր. ես ծաղր եմ դառել ամեն օր, ամենքը ծիծաղում են իմ վերայ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ քանի անգամ որ խօսեմ՝ պիտի աղաղակեմ, պիտի բողոքեմ բռնութի՜ւն եւ զրկա՜նք. որովհետեւ Տիրոջ խօսքն ինձ համար ամեն օր նախատինք ու անարգանք է դառել։</verse>
				<verse number="9">Եւ ես ասեցի. Նորան չ'յիշեմ, եւ չ'խօսեմ այլ եւս նորա անունովը. այն ժամանակ սրտիս մէջ վառուած կրակի պէս դարձաւ՝ ոսկորներումս պահուած, եւ ես յոգնեցի կրելուցը, եւ չ'կարողացայ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ ես շատերի պարսաւանքը լսեցի. վախ է շուրջանակի։ Ամբաստանեցէք եւ մենք էլ ենք ամբաստանելու նորա մասին, ասում են նորանք. իմ բոլոր բարեկամները նայում են իմ սահելուն. Գուցէ կ'խաբուի, այն ժամանակ մենք նորան կ'յաղթենք, եւ մեր վրէժը կ'առնենք նորանից։</verse>
				<verse number="11">Բայց Տէրը ինձ հետ է զօրաւոր ախոյեանի պէս, դորա համար իմ հալածողները պիտի գլորուին եւ պիտի չ'յաղթեն, նորանք որովհետեւ խելք չ'ունին, պէտք է շատ ամաչեն, մի յաւիտենական անարգանքով, որ պիտի չ'մոռացուի։</verse>
				<verse number="12">Բայց ով Զօրաց Տէր, որ դու քննում ես արդարին, որ տեսնում ես երիկամունքը եւ սիրտը, թող տեսնեմ քո վրէժխնդրութիւնը նորանցից, որովհետեւ իմ դատը քեզ յայտնել եմ։</verse>
				<verse number="13">Երգեցէք Տիրոջը, օրհնեցէք Տիրոջը, որ նա փրկեց աղքատի հոգին չարագործների ձեռքիցը։</verse>
				<verse number="14">Անիծեալ լինի իմ ծնուած օրը, այն օրը, որ իմ մայրը ծնեց ինձ, օրհնեալ չ'լինի։</verse>
				<verse number="15">Անիծեալ լինի այն մարդը, որ աւետիք տուաւ իմ հօրն ասելով. Քեզ մի արու զաւակ է ծնուել, որ նորան ուրախութիւնով ուրախացրեց։</verse>
				<verse number="16">Եւ այն մարդը այն քաղաքների նման լինի, որոնց կործանեց Տէրը եւ չ'խնայեց, եւ նա աղաղակ լսէ առաւօտը, եւ գոռում՝ կէս օրուայ ժամանակին։</verse>
				<verse number="17">Որ ինձ չ'մեռցրեց արգանդիցը, որ ինձ համար իմ գերեզմանը իմ մայրը լինէր, եւ նորա արգանդը յղի մնար յաւիտեան։</verse>
				<verse number="18">Ի՞նչու համար ես դուրս եկայ արգանդից, որ աշխատութիւն եւ ցաւ տեսնեմ, եւ իմ օրերը վերջանան ամօթով։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Այն խօսքը որ եղաւ Տիրոջ կողմանէ Երեմիային, երբոր Սեդեկիա թագաւորը նորա մօտ ուղարկեց Մեղքիայի որդի Փասուրին եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ասելով.</verse>
				<verse number="2">Մէկ հարցրու մեզ համար Տիրոջը, որովհետեւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը պատերազմում է մեզ դէմ. գուցէ Տէրը մեզ հետ անէ իր ամեն սքանչելիքների համեմատ. եւ նա դէն գնայ մեզանից։</verse>
				<verse number="3">Եւ Երեմիան ասեց նորանց. Այսպէս ասեցէք Սեդեկիային։</verse>
				<verse number="4">Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես շուռ պիտի տամ այն պատերազմական գործիքները, որ ձեր ձեռքին են եւ որոնցով դուք պատերազմում էք Բաբիլոնի թագաւորի եւ Քաղդէացիների հետ, որ ձեզ պաշարել են պարսպի դրսիցը, եւ պիտի ժողովեմ նորանց այս քաղաքի մէջ։</verse>
				<verse number="5">Եւ ես պիտի պատերազմեմ ձեզ հետ երկարացրած ձեռքով եւ զօրաւոր բազուկով եւ բարկութիւնով եւ սրտմտութիւնով եւ մեծ ցասումով։</verse>
				<verse number="6">Եւ ես պիտի զարկեմ այս քաղաքի բնակիչներին, մարդն էլ անասունն էլ. մեծ ժանտախտով պիտի մեռնեն նորանք։</verse>
				<verse number="7">Եւ նորանից յետոյ պիտի տամ՝ Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ նորա ծառաներին եւ ժողովուրդին ու այս քաղաքի մէջ ժանտախտիցը, սուրիցը եւ սովիցը մնացածներին Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորի ձեռքը եւ իրանց թշնամիների ձեռքը եւ իրանց հոգիները պահանջողների ձեռքը. եւ նա պիտի զարկէ նորանց սրի բերանով. նորանց պիտի չ'խնայէ, եւ չ'գթայ եւ չ'ողորմէ։</verse>
				<verse number="8">Եւ դու այս ժողովրդին ասիր. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես դնում եմ ձեր առաջին կենաց ճանապարհը եւ մահուան ճանապարհը։</verse>
				<verse number="9">Այս քաղաքում մնացողը պիտի մեռնի սրով եւ սովով եւ ժանտախտով. բայց դուրս եկող՝ Քաղդէացիների կողմն անցնողը, որոնք ձեզ պաշարել են, պիտի ապրի, եւ նորա անձն իր համար աւար պիտի լինի։</verse>
				<verse number="10">Որովհետեւ ես իմ երեսը հաստատել եմ դէպի այս քաղաքը չարիքի համար եւ ոչ թէ բարիքի համար, ասում է Տէրը. նա պիտի Բաբիլոնի թագաւորի ձեռքը տրուի, եւ նա էլ պիտի կրակով այրէ նորան։</verse>
				<verse number="11">Եւ Յուդայի թագաւորի տանն ասիր. Լսեցէք Տիրոջ խօսքը.</verse>
				<verse number="12">Ով Դաւիթի տուն. այսպէս է ասում Տէրը. Առաւօտները դատաստան արէք, եւ զրկեալին ազատեցէք հարստահարողի ձեռքից, որպէս զի ձեր գործերի չարութեան պատճառով իմ բարկութիւնը դուրս չ'գայ կրակի պէս եւ այրէ, եւ հանգցնող չ'լինի։</verse>
				<verse number="13">Ահա ես ձեզ դէմ եմ, ով հովտի՝ դաշտի՝ վէմի բնակիչ, ասում է Տէրը, որ ասում էիք, ո՞վ է վայր իջնելու մեզ վերայ, եւ ո՞վ է գալու մեր բնակարանները։</verse>
				<verse number="14">Բայց ես պիտի այցելեմ ձեզ ձեր գործերի պտուղին համեմատ, ասում է Տէրը, եւ կարկ պիտի վառեմ նորա անտառումը, որ սպառէ նորա բոլոր շրջակայքը։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Այսպէս է ասում Տէրը. Իջիր Յուդայի թագաւորի տունը, եւ ասիր այնտեղ այս խօսքը.</verse>
				<verse number="2">Եւ ասիր. Լսիր Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւոր, որ նստել ես Դաւիթի աթոռի վերայ, դու եւ քո ծառաները եւ քո ժողովուրդը, որ եկել էք այս դռները,</verse>
				<verse number="3">Այսպէս է ասում Տէրը. Իրաւունք եւ արդարութիւն արէք, եւ զրկեալին ազատեցէք հարստահարողի ձեռքիցը, մի ճնշէք, մի բռնանաք օտարականին, որբին եւ որբեւայրիին, եւ անմեղ արիւն մի թափէք այս տեղումը։</verse>
				<verse number="4">Որովհետեւ եթէ իրաւ անէք այս բանը. այն ժամանակ կ'մտնեն այս տան դռներովը Դաւիթի աթոռի վերայ նստող թագաւորներ՝ կառքի եւ ձիերի վերայ հեծած՝ իրանք եւ իրանց ծառաներն ու իրանց ժողովուրդը։</verse>
				<verse number="5">Իսկ եթէ չ'լսէք այս խօսքերը, Ինձանով երդում եմ անում ես, ասում է Տէրը, որ այս տունը աւերակ պիտի դառնայ։</verse>
				<verse number="6">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւորի տան մասին. Դու ինձ համար Գաղաադն ես՝ Լիբանանի գագաթն ես, բայց անշուշտ քեզ անապատ պիտի շինեմ, այնպիսի քաղաքներ, որ բնակուած չեն։</verse>
				<verse number="7">Եւ քեզ դէմ կործանողներ եմ որոշելու, ամեն մէկն իր զէնքերովը. եւ նորանք պիտի կտրեն քո ընտիր եղեւինները եւ պիտի գցեն կրակի մէջը։</verse>
				<verse number="8">Եւ շատ ազգեր պիտի անցնեն այս քաղաքովը եւ ասեն ամեն մէկն իր ընկերին. Ի՞նչու համար Տէրն այսպէս արաւ այս մեծ քաղաքին։</verse>
				<verse number="9">Եւ նորանք պիտի ասեն. Որովհետեւ թողեցին իրանց Տէր Աստուծոյ ուխտը եւ երկրպագութիւն արին ուրիշ աստուածների եւ նորանց պաշտեցին։</verse>
				<verse number="10">Լաց մի լինիք մեռնողի համար եւ նորա մասին մի ողբաք, այլ լաց եղէք գնացողի համար, որովհետեւ այլ եւս պիտի ետ չ'դառնայ, որ տեսնէ իր ծննդեան երկիրը։</verse>
				<verse number="11">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Սեղղումի մասին, որ թագաւորեց իր հօր Յովսիայի տեղը, որ դուրս եկաւ այս տեղիցը. այլ եւս ետ պիտի չ'դառնայ այստեղ։</verse>
				<verse number="12">Որովհետեւ այնտեղ, ուր որ նորան գերի էին տարել, պիտի մեռնի, եւ այլ եւս պիտի չ'տեսնէ այս երկիրը։</verse>
				<verse number="13">Վա՜յ նորան, որ իր տունը անարդարութիւնով է շինում, եւ իր վերնատները՝ անիրաւութիւնով, որ ձրի բանեցնում է իր դրացիին, եւ նորա վարձքը չէ տալիս նորան,</verse>
				<verse number="14">Որ ասում է. Ես ինձ համար ընդարձակ տուն եւ հովասուն վերնատներ շինեմ, եւ իր համար պատուհաններ է բաց անում եւ ծածկում եղեւնափայտով, եւ ներկում կարմրագոյնով։</verse>
				<verse number="15">Մի՞թէ կ'թագաւորես, որ տաքացել ես եղեւնափայտի համար. չէ՞ որ քո հայրը կերաւ եւ խմեց, եւ իրաւունք ու արդարութիւն արաւ. այն ժամանակ լաւ եղաւ նորա համար։</verse>
				<verse number="16">Նա տեսաւ աղքատի եւ տնանկի դատը, եւ լաւ էր. մի՞թէ սա չէ ինձ ճանաչելը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="17">Բայց քո աչքերն ու քո սիրտն ուրիշ բանի վերայ չէ բայց միայն քո շահասիրութեան վերայ, եւ անմեղ արիւն թափելու եւ անիրաւութեան ու զրկողութեան վերայ, որ անես։</verse>
				<verse number="18">Սորա համար այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի մասին. Նորա վերայ պիտի չ'ողբան ասելով՝ Վա՜յ եղբայր, վա՜յ քոյր. նորա վերայ պիտի չ'ողբան ասելով՝ Վա՜յ տէր, վա՜յ նորա փառքը։</verse>
				<verse number="19">Էշի թաղումով պիտի թաղուի նա, քաշ տալով ու Երուսաղէմի դռներիցը դուրս դէն գցելով։</verse>
				<verse number="20">Վեր ելիր Լիբանանը ու կանչիր, եւ Բասանի վերայ ձայնդ բարձրացրու, եւ աղաղակիր Աբարիմիցը. որովհետեւ քո բոլոր հոմանիները փշրուեցան։</verse>
				<verse number="21">Ես ասեցի քեզ քո յաջողութիւնումը. բայց դու ասեցիր՝ Չեմ լսում. սա է քո ճանապարհը քո մանկութիւնից, որ իմ խօսքը չ'լսես։</verse>
				<verse number="22">Քո բոլոր հովիւներին քամին է քշելու, եւ քո հոմանիները գերի պիտի գնան. իրաւ այն ժամանակ պիտի ամաչես, եւ պիտի պատկառես քո բոլոր չարութիւններից։</verse>
				<verse number="23">Ով Լիբանանումը բնակող եւ եղեւիններում բոյն դնող, ի՜նչ ողորմելի պիտի լինես դու, երբոր քեզ վերայ կ'գան ծննդեան ցաւերը՝ մի ծննդականի նման։</verse>
				<verse number="24">Կենդանի եմ ես, ասում է Տէրը, որ եթէ Յուդայի թագաւորի Յովակիմի որդի Յեքոնիան մատանիի կնիք լինի իմ աջ ձեռքումը, որ այնտեղից էլ քեզ պիտի պոկեմ.</verse>
				<verse number="25">Եւ քեզ պիտի տամ քո հոգին պահանջողների ձեռքը եւ նորանց ձեռքը, որոնց երեսիցը դու վախենում ես. եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը եւ Քաղդէացիների ձեռքը։</verse>
				<verse number="26">Եւ ես դէն պիտի գլորեմ գցեմ քեզ եւ քո ծնող մօրն օտար երկիր, ուր որ չէք ծնուել, որ այնտեղ մեռնէք։</verse>
				<verse number="27">Եւ այն երկիրը, ուր որ նորանց անձը բաղձում է դառնալ, այնտեղ պիտի ետ չ'դառնան։</verse>
				<verse number="28">Մի՞թէ մի անարգուած փշրուած աման է այս Յեքոնիա մարդը, կամ մի այնպիսի անօթ է, որ նորան չը հաւանեն. ի՞նչու համար գլորուեցան ինքը եւ իր սերունդը, եւ քշուեցան իրանց չ'գիտեցած երկիրը։</verse>
				<verse number="29">Ով երկիր, երկիր, երկիր, լսիր Տիրոջ խօսքը։</verse>
				<verse number="30">Տէրն այսպէս է ասում. Անզաւակ գրեցէք այս մարդին, մի մարդ, որ յաջողութիւն պիտի չ'տեսնէ իր օրերումը, որովհետեւ չ'պիտի յաջողէ նորա սերունդից մէկ մարդ, որ նստի Դաւիթի աթոռի վերայ, եւ էլի տիրէ Յուդայի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Վայ այն հովիւներին, որ կորցնում եւ ցրւում են իմ արօտի ոչխարներին, ասում է Տէրը։</verse>
				<verse number="2">Սորա համար այսպէս է ասում Տէրն՝ Իսրայէլի Աստուածը, այն հովիւների մասին, որ հովւում են իմ ժողովրդին. Դուք իմ ոչխարներին ցրիւ տուիք եւ դուրս արիք եւ նորանց վերայ տեսչութիւն չարիք. ահա ես ձեզ այցելութիւն պիտի անեմ ձեր գործերի չարութեան համար, ասում է Տէրը։</verse>
				<verse number="3">Եւ ես պիտի ժողովեմ իմ հօտի մնացորդը այն ամեն երկիրներից, ուր որ նորանց աքսորեցի, եւ նորանց ետ պիտի դարձնեմ իրանց փարախները, եւ նորանք պիտի աճեն եւ բազմանան։</verse>
				<verse number="4">Եւ նորանց վերայ հովիւներ պիտի կանգնեցնեմ, որ նորանց հովուեն, եւ նորանք այլ եւս պիտի չ'վախենան եւ չ'զարհուրեն, եւ պիտի չ'պակասեն, ասում է Տէրը։</verse>
				<verse number="5">Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Դաւիթի համար վեր կ'կացնեմ արդարութեան Շառաւիղ եւ իբր թագաւոր կ'թագաւորէ ու իմաստութեամբ կ'վարուի, եւ իրաւունք ու արդարութիւն կ'գործէ երկրի վերայ։</verse>
				<verse number="6">Նորա օրերին կ'ազատուի Յուդան, եւ Իսրայէլը ապահով կբնակուէ. եւ սա է նորա անունը, որով նա կ'կոչուի՝ ՏԷՐԸ՝ ՄԵՐ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ։</verse>
				<verse number="7">Սորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ այլ եւս չեն ասելու, թէ Կենդանի է Տէրը, որ դուրս հանեց Իսրայէլի որդկանցը Եգիպտոսի երկրիցը.</verse>
				<verse number="8">Այլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ վեր հանեց եւ բերաւ Իսրայէլի տան սերունդը հիւսիսի երկրիցը եւ այն բոլոր երկիրներիցը, ուր որ ես նորանց քշել էի, եւ նորանք պիտի բնակուեն իրանց հողի վերայ։</verse>
				<verse number="9">Մարգարէների համար սիրտս կոտրվում է ներսումս, երերում են բոլոր ոսկորներս. ես եղել եմ մի արբած մարդի պէս, եւ մի գինեհար մարդի նման, Տիրոջ երեսիցը եւ նորա սուրբ խօսքերի երեսիցը։</verse>
				<verse number="10">Որովհետեւ շնացողներով լցուել է երկիրը, որ անէծքի պատճառով երկիրը սուգ է բռնել, չորացել են անապատի արօտները, եւ նորանց ընթացքը չար է, եւ նորանց ոյժը ուղիղ չէ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ թէ մարգարէն թէ քահանան եղծուած են, իմ տանն անգամ գտել եմ նորանց չարութիւնը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="12">Սորա համար նորանց ճանապարհն իրանց համար խաւարի մէջ սահելկոտ տեղերի պէս պիտի լինի. նորանք պէտք է հրուին, եւ նորանում վայր ընկնեն, որովհետեւ ես նորանց վերայ չարիք եմ բերելու նորանց այցելութեան տարին, ասում է Տէրը։</verse>
				<verse number="13">Եւ Սամարիայի մարգարէներումը յիմարութիւն տեսայ, Բահաղով մարգարէացան եւ մոլորցրին իմ Իսրայէլ ժողովրդին։</verse>
				<verse number="14">Եւ Երուսաղէմի մարգարէներումը սոսկալի բան տեսայ՝ շնանալ եւ ստութեամբ գնալ, որ չարագործների ձեռքերը զօրացնեն, որ ետ չ'դառնան ամեն մէկն իր չարութիւնիցը. նորանց ամենը ինձ համար Սոդոմի պէս են, եւ նորա բնակիչները՝ Գոմորի պէս։</verse>
				<verse number="15">Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը մարգարէների մասին. Ահա ես նորանց օշինդր պիտի ուտեցնեմ, եւ նորանց լեղի ջուր պիտի խմեցնեմ, որովհետեւ Երուսաղէմի մարգարէներից ապականութիւն դուրս եկաւ բոլոր երկրի մէջ։</verse>
				<verse number="16">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մի լսէք ձեզ համար մարգարէացող մարգարէների խօսքերին. նորանք ձեզ խաբում են, նորանք իրանց սրտի տեսիլքն են խօսում, եւ ոչ թէ Տիրոջ բերանիցը։</verse>
				<verse number="17">Նորանք ասում ու ասում են ինձ անարգողներին. Տէրը խօսեց, խաղաղութիւն է լինելու ձեզ համար. եւ ամեն իր սրտի կամակորութեամբ վարուողներին ասում են. Ձեզ վերայ չարիք չի գալու։</verse>
				<verse number="18">Որովհետեւ ո՞վ է կանգնել Տիրոջ խորհուրդումը, եւ տեսել ու լսել նորա խօսքը. ո՞վ է ականջ դրել նորա խօսքին ու լսել։</verse>
				<verse number="19">Ահա Տիրոջ մրրիկը բորբոքուած դուրս եկաւ, եւ պտոյտ եկող թաթառը պտուտուելու է չարերի գլխին։</verse>
				<verse number="20">Տիրոջ բարկութիւնը ետ չի դառնալու, մինչեւ որ անէ եւ մինչեւ որ կատարէ իր սրտի խորհուրդները. յետի օրերումը պիտի պարզ հասկանաք այդ։</verse>
				<verse number="21">Ես այդ մարգարէներին չեմ ուղարկել, բայց իրանք վազ են տալիս, եւ ես նորանց հետ չեմ խօսել, բայց իրանք մարգարէանում են։</verse>
				<verse number="22">Եւ եթէ կանգնած լինէին իմ խորհրդումը, այն ժամանակ լսել կ'տային իմ խօսքերը իմ ժողովրդին, եւ նորանց ետ կ'դարձնէին իրանց չար ճանապարհներիցը, եւ իրանց չար գործերիցը։</verse>
				<verse number="23">Մի՞թէ ես մօտիկից եմ Աստուած, ասում է Տէրը. եւ հեռուից Աստուած չե՞մ։</verse>
				<verse number="24">Կամ մի մարդ կարո՞ղ է ծածկուիլ ծածուկ տեղեր, որ ես նորան չ'տեսնեմ, ասում է Տէրը. չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="25">Ես լսել եմ ինչ որ ասում են իմ անունով սուտ մարգարէացող մարգարէքը, ասելով. Երազ եմ տեսել, երազ եմ տեսել։</verse>
				<verse number="26">Մինչեւ ե՞րբ է լինելու այս սուտ մարգարէացող մարգարէների սրտումը, որ մարգարէանում են իրանց սրտի խաբէութիւնը.</verse>
				<verse number="27">Որոնք մտածում են որ իմ ժողովրդին մոռացնել տան իմ անունը, այն երազներովն որ իրար պատմում են, ինչպէս որ իրանց հայրերը մոռացան իմ անունը Բահաղի պատճառով։</verse>
				<verse number="28">Այն մարգարէն, որի մօտ երազ կայ, թող երազ պատմէ, եւ որի մօտ իմ խօսքը կայ, թող իմ խօսքը խօսէ ճշմարտութեամբ. յարդը ի՞նչ բան ունի ցորենի հետը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="29">Ահա իմ խօսքը կրակի նման է, ասում է Տէրը, եւ մուրճի պէս որ կոտրատում է ապառաժը։</verse>
				<verse number="30">Սորա համար ահա ես այն մարգարէների դէմ եմ, ասում է Տէրը, որոնք իմ խօսքերն իրարից գողանում են։</verse>
				<verse number="31">Ահա ես այն մարգարէների դէմ եմ՝ ասում է Տէրը, որ վեր են առնում իրանց լեզուն եւ պատգամ հրատարակում։</verse>
				<verse number="32">Ահա ես այն սուտ երազներ մարգարէացողների դէմ եմ, ասում է Տէրը, որ պատմում են նորանց եւ մոլորեցնում իմ ժողովրդին իրանց ստութիւններովն ու իրանց սնապարծութիւնովը, եւ ես նորանց չեմ ուղարկել եւ նորանց չեմ պատուիրել, եւ մի շահ եւ օգուտ չ'ունեն այս ժողովրդի համար, ասում է Տէրը։</verse>
				<verse number="33">Եւ երբոր քեզ հարցնէ այս ժողովուրդը կամ մարգարէն կամ քահանան՝ ասելով թէ Ի՞նչ է Տիրոջ բեռը, այն ժամանակ դու ասիր նորանց. Ո՞ր բեռը, եւ ես ձեզ պիտի դէն գցեմ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="34">Եւ Տիրոջ բեռն ասող մարգարէին եւ քահանային ու ժողովրդին՝ ես այնպիսի մարդին ու նորա տանը պիտի այցելեմ։</verse>
				<verse number="35">Այսպէս ասեցէք՝ ամեն մարդ իր ընկերին եւ ամեն մարդ իր եղբօրը. Տէրն ի՞նչ է պատասխանել, եւ Տէրն ի՞նչ է ասել։</verse>
				<verse number="36">Եւ այլ եւս մի յիշէք Տիրոջ բեռը. որովհետեւ բեռն է դառնալու ամեն մարդի համար իր խօսքը, եւ դուք փոխել էք կենդանի Աստուծոյ խօսքը, որ Զօրաց Տէրն է մեր Աստուածը։</verse>
				<verse number="37">Այսպէս ասիր մարգարէին՝ Տէրը քեզ ի՞նչ է պատասխանել, եւ Տէրն ի՞նչ է ասել։</verse>
				<verse number="38">Բայց եթէ Տիրոջ բեռը ասէք, ուրեմն այսպէս է ասում Տէրը, որովհետեւ դուք ասում էք այդ «Տիրոջ բեռը» խօսքը, թէեւ լուր ուղարկեցի ձեզ մօտ ասելով՝ Մի ասիք Տիրոջ բեռը,</verse>
				<verse number="39">Դորա համար ահա ես ձեզ բոլորվին պիտի մոռանամ, եւ ձեզ պիտի ձգեմ իմ երեսի առաջից, եւ այն քաղաքը, որ տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին։</verse>
				<verse number="40">Եւ ձեզ վերայ պիտի դնեմ յաւիտենական անարգանք եւ յաւիտենական նախատինք, որ չի մոռացուիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Տէրը ինձ ցոյց տուաւ, եւ ահա երկու կողով թուզ՝ դրուած Տիրոջ տաճարի առաջին, նորանից յետոյ որ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը գերի էր արել Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային եւ Յուդայի իշխաններին եւ հիւսերին ու դարբիններին Երուսաղէմից եւ նորանց Բաբիլոն տարել։</verse>
				<verse number="2">Մէկ կողովը շատ լաւ թուզեր էին կանխահաս թուզերի պէս, եւ միւս կողովը՝ շատ վատ թուզեր, որ վատութիւնից չեն ուտուիլ։</verse>
				<verse number="3">Եւ Տէրն ասեց ինձ. Դու ի՞նչ ես տեսնում, Երեմիա. եւ ես ասեցի. Թուզեր. լաւ թուզերը շատ լաւ են, իսկ վատերը՝ շատ վատ, որ վատութիւնից չեն ուտուիլ։</verse>
				<verse number="4">Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="5">Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Հէնց այս լաւ թուզերին պէս պիտի մտիկ տամ Յուդայի գերեվարեալներին, որոնց ես այստեղից ուղարկեցի Քաղդէացիների երկիրը՝ 'ի բարին։</verse>
				<verse number="6">Եւ իմ աչքերը պիտի ուղղեմ նորանց վերայ 'ի բարին, եւ նորանց ետ պիտի դարձնեմ այս երկիրը. եւ նորանց պիտի շինեմ եւ պիտի չ'քանդեմ, եւ նորանց պիտի տնկեմ եւ չ'խլեմ։</verse>
				<verse number="7">Եւ նորանց մի սիրտ պիտի տամ ինձ ճանաչելու, որ ես եմ Տէրը, եւ նորանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես կ'լինեմ նորանց Աստուած. որովհետեւ իրանց բոլոր սրտովը դէպի ինձ պիտի դառնան։</verse>
				<verse number="8">Իսկ այն վատ թուզերի մասին, որոնք վատութիւնից չեն ուտուիլ, այսպէս է ասում Տէրը. Այնպէս պէտք է անեմ Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ նորա իշխաններին եւ Երուսաղէմի մնացորդին, որ մնացել են այս երկրումը, եւ Եգիպտոսի երկրումը բնակողներին։</verse>
				<verse number="9">Եւ նորանց պիտի տամ տանջանքի եւ չարչարանքի՝ երկրի բոլոր թագաւորութիւններին նախատինք ու առակ ու անարգանք եւ անէծք լինելու համար այն բոլոր տեղերումն ուր որ ես նորանց պիտի քշեմ։</verse>
				<verse number="10">Եւ ես նորանց մէջ կ'ուղարկեմ սուրը, սովը եւ ժանտախտը մինչեւ որ նորանց վերջացնեմ հողի երեսիցը, որ տուել եմ նորանց եւ նորանց հայրերին։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Այն խօսքը որ եղաւ Երեմիային բոլոր Յուդայի մասին Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին, որ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի առաջին տարին էր,</verse>
				<verse number="2">Որ ասեց Երեմիա մարգարէն բոլոր Յուդայի ժողովրդին եւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին ասելով.</verse>
				<verse number="3">Յուդայի թագաւոր Ամմոնի որդի յովսիայի տասնեւերեքերորդ տարիից սկսած մինչեւ այս օրը ահա քսանեւերեք տարի է, որ Տիրոջ խօսքը լինում է ինձ, եւ ես խօսում եմ ձեզ հետ կանուխ վեր կենալով եւ խօսելով, բայց դուք չ'լսեցիք.</verse>
				<verse number="4">Եւ Տէրն ուղարկեց ձեզ մօտ իր բոլոր ծառաներին՝ մարգարէներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, բայց դուք չ'լսեցիք, եւ ձեր ականջը լսելու չ'տուիք,</verse>
				<verse number="5">Որոնք ասում էին. Մէկ ետ դարձէք ամեն մէկդ իր չար ճանապարհիցը եւ ձեր չար գործերիցը, եւ դուք կ'բնակուէք այն երկրումը, որ Տէրը տուաւ ձեզ եւ ձեր հայրերին՝ յաւիտենից մինչեւ յաւիտեանս։</verse>
				<verse number="6">Մի գնաք ուրիշ աստուածների ետեւից նորանց ծառայելու եւ նորանց երկրպագելու համար, եւ ինձ մի բարկացնէք ձեր ձեռքի գործերովը. եւ ես ձեզ չարիք չեմ անիլ։</verse>
				<verse number="7">Բայց դուք ինձ չ'լսեցիք, ասում է Տէրը, որ ինձ բարկացնէիք ձեր ձեռքի գործովը, ձեզ համար 'ի վնաս։</verse>
				<verse number="8">Վասն որոյ այսպէս է ասում Զօրաց Տէրը, Որովհետեւ դուք չ'լսեցիք իմ խօսքերը,</verse>
				<verse number="9">Ահա ես կ'ուղարկեմ եւ կ'առնեմ հիւսիսի բոլոր ազգատոհմերը, ասում է Տէրը, եւ իմ ծառայ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի հետ կ'դնեմ, եւ ես նորանց կ'բերեմ այս երկրի վերայ եւ նորա բնակիչների վերայ, եւ այս բոլոր ազգերի վերայ շուրջանակի, եւ նորանց նզովածի պէս բնաջինջ կ'անեմ եւ նորանց կ'շինեմ հիացման եւ նախատինքի առարկայ եւ յաւիտենական աւերակներ։</verse>
				<verse number="10">Եւ կ'կորցնեմ նորանց միջից ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը, երկանքի ձայնը եւ ճրագի լոյսը։</verse>
				<verse number="11">Եւ այս բոլոր երկիրը անապատ եւ աւերակ կը դառնայ, եւ այս ազգերը պէտք է Բաբիլոնի թագաւորին ծառայեն եօթանասուն տարի։</verse>
				<verse number="12">Եւ երբոր եօթանասուն տարին վերջացած կ՛լինի, ես կ՛այցելեմ Բաբիլոնի թագաւորին եւ այն ազգին, ասում է Տէրը, նորանց անօրէնութեան համար, եւ Քաղդէացիների երկրին, եւ նորան յաւիտենական աւերակներ կ'շինեմ։</verse>
				<verse number="13">Եւ կ'բերեմ այն երկրի վերայ այն իմ բոլոր խօսքերը, որ ասել եմ նորա մասին, այս գրքի մէջ բոլոր գրուածը, որ մարգարէացել է Երեմիա մարգարէն բոլոր ազգերի մասին։</verse>
				<verse number="14">Որովհետեւ նորանց էլ պիտի ծառայեցնեն շատ ազգեր եւ մեծ թագաւորներ, եւ ես պիտի հատուցանեմ նորանց իրանց արարքի համեմատ եւ իրանց ձեռքի գործերին համեմատ։</verse>
				<verse number="15">Որովհետեւ այսպէս է ասում ինձ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Առ այս բարկութեան գինիի բաժակը իմ ձեռքից եւ խմեցրու նորան բոլոր ազգերին, որոնց մօտ ես քեզ ուղարկում եմ։</verse>
				<verse number="16">Որ խմեն եւ շշկլուեն եւ յիմարանան այն սուրի պատճառով, որ ես ուղարկում եմ նորանց մէջը։</verse>
				<verse number="17">Եւ ես առայ բաժակը Տիրոջ ձեռքից եւ խմեցրի բոլոր ազգերին, որոնց մօտ Տէրն ուղարկեց ինձ.</verse>
				<verse number="18">Երուսաղէմին եւ Յուդայի քաղաքներին, եւ նորա թագաւորին ու նորա իշխաններին, որ նորանց անապատ, ամայութիւն, որ նորանց անապատ, ամայութիւն, նախատինք ու անէծք անէ, ինչպէս որ այսօր է.</verse>
				<verse number="19">Եգիպտոսի Փարաւօն թագաւորին, եւ նորա ծառաներին, եւ նորա իշխաններին ու նորա բոլոր ժողովրդին.</verse>
				<verse number="20">Եւ բոլոր խառնիճաղանճ ժողովրդին, եւ Հուս երկրի բոլոր թագաւորներին, եւ Փղշտացիների երկրի բոլոր թագաւորներին, այսինքն Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին եւ Ազովտոսի մնացածներին.</verse>
				<verse number="21">Եդովմին, Մովաբին եւ Ամմոնի որդկանցը,</verse>
				<verse number="22">Եւ Տիւրոսի բոլոր թագաւորներին, եւ Սիդոնի բոլոր թագաւորներին, եւ ծովեզրեայ թագաւորներին, որ ծովի այն կողմին են,</verse>
				<verse number="23">Դեդանին եւ Թեմային, եւ Բուզին, եւ բոլոր մօրուքների ծայրը կտրողներին,</verse>
				<verse number="24">Եւ Արաբացիների բոլոր թագաւորներին, եւ խառնիճաղանճ ժողովուրդների բոլոր թագաւորներին, որ բնակվում են անապատումը։</verse>
				<verse number="25">Եւ Զամբրիի բոլոր թագաւորներին, եւ Եղամի բոլոր թագաւորներին, եւ Մարաց բոլոր թագաւորներին.</verse>
				<verse number="26">Եւ հիւսիսի բոլոր թագաւորներին՝ իրար մօտիկներին եւ հեռուներին, եւ աշխարհի բոլոր թագաւորութիւններին, որ երկրի երեսին են, եւ նորանցից յետոյ թող խմէ Սիսակի թագաւորը։</verse>
				<verse number="27">Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Խմեցէք, ու արբեցէք եւ փսխեցէք, եւ կործանուեցէք ու մի կանգնէք այն սուրի առաջին, որ ես ուղարկում եմ ձեր մէջը։</verse>
				<verse number="28">Եւ եթէ լինի, որ չ'ուզեն բաժակն առնել քո ձեռքից խմելու համար, այն ժամանակ դու նորանց ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Անպատճառ պիտի խմէք։</verse>
				<verse number="29">Որովհետեւ այն քաղաքի վերայ, որի վերայ կոչուած է իմ անունը, ես սկսել եմ չարիք բերելու, մի՞թէ դուք անպատիժ կ'մնաք. անպատիժ չէք մնալ. որովհետեւ ես սուրը պիտի կանչեմ երկրիս բոլոր բնակիչների վերայ, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="30">Եւ դու մարգարէացիր նորանց մասին այս բոլոր խօսքերը եւ նորանց ասիր. Տէրը բարձրիցը որոտալու է, եւ իր սուրբ բնակութիւնիցը տալու է իր ձայնը. նա իր բնակարանի վերայ որոտալու է մեծաձայն, հնձան կոխողների աղաղակին պէս պիտի կանչէ երկրի բոլոր բնակիչների վերայ։</verse>
				<verse number="31">Աղաղակը հասնելու է մինչեւ երկրի ծայրը, որովհետեւ Տէրը վէճ ունի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ. նա ամբարիշտներին սուրի է մատնելու, ասում է Տէրը։</verse>
				<verse number="32">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա չարիք պիտի դուրս գայ մէկ ազգից դէպի միւս ազգ, եւ մեծ մրրիկ պիտի վեր կենայ երկրի ծայրերիցը։</verse>
				<verse number="33">Եւ Տիրոջ սպանուածներն այն օրը երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը կ'լինեն. նորանց համար սուգ պիտի չ'լինի, եւ նորանք պիտի չ'ժողովուին եւ չ'թաղուին. աղբ պիտի դառնան նորանք երկրի երեսին։</verse>
				<verse number="34">Ողբացէք, ով հովիւներ, եւ աղաղակեցէք. եւ թաւալուեցէք, ով հօտի ընտիրները. որովհետեւ լրացել են ձեր մորթուելու եւ ցիրուցան լինելու օրերը. եւ վայր պիտի ընկնէք ինչպէս մի պատուական աման։</verse>
				<verse number="35">Եւ պիտի անհետանայ ապաստանը հովիւներից, եւ փրկութիւնը՝ հօտի ընտիրներիցը։</verse>
				<verse number="36">Հովիւների աղաղակի ձայնը, եւ հօտի ընտիրների ոռնալը լսվում է. որ Տէրը աւերակ է արել նորանց արօտները։</verse>
				<verse number="37">Եւ ամայացել են խաղաղութեան բնակարանները, Տիրոջ սաստիկ բարկութեան երեսիցը։</verse>
				<verse number="38">Նա թողեց իբրեւ մի առոյգ առիւծ իր բնակարանը, որովհետեւ նորանց երկիրը ամայի է դարձել աւերիչի բարկութեան երեսիցը, եւ նորա սաստիկ բարկութեան երեսիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբումն այս խօսքն եղաւ Տիրոջ կողմանէ ասելով.</verse>
				<verse number="2">Տէրն այսպէս է ասում. Կանգնիր Տիրոջ տան գաւիթումը եւ ասիր երկրպագելու համար Տիրոջ տունը եկող Յուդայի բոլոր քաղաքներին այն ամեն խօսքերը, որ քեզ պատուիրել եմ նորանց ասելու, մի խօսք չ'պակասեցնես։</verse>
				<verse number="3">Գուցէ կ'լսեն եւ ետ կը դառնան ամեն մէկն իր չար ճանապարհիցը, որ ես զղջամ այն չարիքի մասին, որ ես մտածել եմ նորանց անելու իրանց գործերի չարութեան պատճառով։</verse>
				<verse number="4">Եւ ասիր նորանց, Այսպէս է ասում Տէրը. Եթէ ինձ չ'լսէք, որ իմ օրէնքումը վարուիք, որ ես դրել եմ ձեր առաջին.</verse>
				<verse number="5">Որ լսէք իմ ծառաների՝ մարգարէների խօսքերին, որոնց ես ուղարկում եմ ձեզ մօտ, որ ես կանուխ վեր կենալով ուղարկում էի, բայց դուք չ'լսեցիք.</verse>
				<verse number="6">Այն ժամանակ այս տունը Սելովի պէս պիտի անեմ, եւ այս քաղաքը անէծք պիտի շինեմ երկրի բոլոր ազգերի համար։</verse>
				<verse number="7">Եւ լսեցին քահանաներն ու մարգարէքը եւ բոլոր ժողովուրդը՝ Երեմիան այս խօսքերը Տիրոջ տանը ասելիս։</verse>
				<verse number="8">Եւ եղաւ երբոր Երեմիան ասեց վերջացրեց ամեն ինչ որ Տէրը պատուիրել էր ասելու այն բոլոր ժողովրդին, այն ժամանակ բռնեցին նորան քահանաները եւ մարգարէքը եւ բոլոր ժողովուրդն ասելով՝ Դու անպատճառ պէտք է մեռնես։</verse>
				<verse number="9">Ի՞նչու համար մարգարէացար Տիրոջ անունով ասելով. Այս տունը Սելովի պէս պիտի դառնայ, եւ այս քաղաքը պիտի քանդուի եւ անբնակ դառնայ. եւ բոլոր ժողովուրդը ժողովուեցաւ Տիրոջ տունը Երեմիայի մօտ։</verse>
				<verse number="10">Եւ Յուդայի իշխանները լսեցին այս բաները եւ վեր գնացին թագաւորի տանիցը Տիրոջ տունը եւ նստեցին Տիրոջ տան նոր դռան մուտքումը.</verse>
				<verse number="11">Եւ քահանաները եւ մարգարէքը ասեցին իշխաններին եւ բոլոր ժողովրդին թէ Այս մարդը մահի արժանի է, որովհետեւ մարգարէացել է այս քաղաքի դէմ, ինչպէս որ լսեցիք ձեր ականջներովը։</verse>
				<verse number="12">Եւ Երեմիան ասեց բոլոր իշխաններին եւ բոլոր ժողովրդին. Տէրն ինձ ուղարկեց որ մարգարէանամ այս տան դէմ եւ այս քաղաքի դէմ այն բոլոր խօսքերը որ լսել էք։</verse>
				<verse number="13">Եւ հիմա լաւացրէք ձեր ճանապարհները եւ ձեր գործերը, եւ լսեցէք ձեր Տէր Աստուծոյ ձայնը, եւ Տէրը կ'զղջայ այն չարիքի մասին, որ խօսել է ձեր մասին։</verse>
				<verse number="14">Բայց ես ահա ձեր ձեռքին եմ, արէք ինձ ինչ որ հաճոյ եւ ուղիղ է ձեր աչքին։</verse>
				<verse number="15">Միայն թէ լաւ իմացած լինէք, որ եթէ ինձ սպանելու լինէք, դուք անմեղ արիւն էք թափում ձեր վերայ եւ այս քաղաքի վերայ ու նորա բնակիչների վերայ. որովհետեւ ճշմարտապէս Տէրն է ինձ ուղարկել ձեզ մօտ, որ ասեմ ձեր ականջներին այս ամեն խօսքերը։</verse>
				<verse number="16">Եւ իշխանները եւ բոլոր ժողովուրդը ասեցին քահանաներին եւ մարգարէներին. Այս մարդը մահի արժանի չէ, որովհետեւ մեր Տէր Աստուծոյ անունովն է խօսել մեզ դէմ։</verse>
				<verse number="17">Եւ երկրի ծերերից մարդիկ վեր կացան եւ ասեցին ժողովրդի բոլոր ժողովքին թէ</verse>
				<verse number="18">Մօրաստացի Միքիան մարգարէանում էր Յուդայի Եզեկիա թագաւորի օրերին. եւ նա ասեց Յուդայի բոլոր ժողովրդին թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Սիօնը պիտի հերկուի իբրեւ ագարակ, եւ Երուսաղէմն աւերակների դէզեր պիտի դառնայ, եւ տաճարի սարը՝ անտառի բարձր տեղերի պէս։</verse>
				<verse number="19">Մի՞թէ Յուդայի թագաւոր Եզեկիան եւ բոլոր Յուդան նորան իսկոյն մեռցրին. չէ՞ որ նա վախեցաւ Տէրից եւ աղօթք արաւ Տիրոջ առաջին. եւ Տէրը զղջաց այն չարիքի մասին, որ ասել էր նորանց դէմ. ուրեմն մենք մեծ չարութիւն արած կ'լինենք մեր անձերի դէմ։</verse>
				<verse number="20">Եւ մի մարդ էլ կար, որ մարգարէանում էր Տիրոջ անունովը՝ Կարիաթարիմցի Սեմայիայի որդի Ուրիան. եւ նա մարգարէացաւ այս քաղաքի վերայ եւ այս երկրի վերայ Երեմիայի բոլոր խօսքերին պէս։</verse>
				<verse number="21">Եւ երբոր լսեց Յովակիմ թագաւորը եւ բոլոր նորա քաջազունները եւ բոլոր իշխանները այն խօսքերը, այն ժամանակ թագաւորն ուզեց նորան սպանել. բայց երբոր Ուրիան լսեց՝ վախեցաւ եւ փախաւ ու գնաց Եգիպտոս։</verse>
				<verse number="22">Եւ Յովակիմ թագաւորը Եգիպտոս մարդիկ ուղարկեց՝ Աքոբորի որդի Եղնաթանին եւ նորա հետ մի քանի մարդիկ ուղարկեց Եգիպտոս.</verse>
				<verse number="23">Եւ նորանք հանեցին Ուրիային Եգիպտոսից եւ նորան բերին Յովակիմ թագաւորի մօտ, եւ նա նորան սպանեց սրով եւ նորա մարմինը գցեց ժողովրդի որդկանց գերեզմանները։</verse>
				<verse number="24">Բայց Սափանի որդիի Աքիկամի ձեռքը Երեմիայի հետ էր, որ նորան չ'մատնեն ժողովրդի ձեռքը նորան սպանելու համար։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Սեդեկիայի թագաւորութեան սկզբումը այս խօսքն եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ ասելով.</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում ինձ Տէրը. Քեզ համար կապեր եւ լուծեր շինիր, եւ նորանց դիր քո պարանոցին։</verse>
				<verse number="3">Եւ նորանց ուղարկիր Եդովմի թագաւորին, Մովաբի թագաւորին եւ Ամմոնի որդկանց թագաւորին եւ Տիւրոսի թագաւորին եւ Սիդոնի թագաւորին այն դեսպանների ձեռով, որ եկել են Երուսաղէմ Յուդայի Սեդեկիա թագաւորի մօտ։</verse>
				<verse number="4">Եւ պատուիրիր նորանց, իրանց տէրերի մասին ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Այսպէս ասեցէք ձեր տէրերին.</verse>
				<verse number="5">Ես եմ ստեղծել երկիրը եւ մարդը եւ անասունը, որ երկրի երեսին են, իմ մեծ ոյժովը եւ իմ մեկնած բազուկովը, եւ տալիս եմ այն նորան ով որ հաճոյ է իմ աչքին։</verse>
				<verse number="6">Եւ հիմա ես տուել եմ այս բոլոր երկիրները իմ ծառայ՝ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը, նաեւ դաշտի գազանները տուել եմ նորան, որ նորան ծառայեն։</verse>
				<verse number="7">Եւ պիտի ծառայեն նորան բոլոր ազգերը, եւ նորա որդիին, եւ նորա որդու որդիին, մինչեւ որ գայ նորա երկրի էլ ժամանակը. եւ շատ ազգեր եւ մեծ թագաւորներ նորան ծառայեցնեն։</verse>
				<verse number="8">Եւ պիտի լինի որ այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ նորան չ'ծառայէ, այսինքն Բաբիլոնի Նաբուգոդոնոսորին, եւ իր պարանոցը չ'դնէ Բաբիլոնի թագաւորի լուծի տակը, ես սովով, սրով եւ ժանտախտով պիտի այցելեմ այն ազգին, ասում է Տէրը, մինչեւ որ նորան սպառեցնեմ նորա ձեռովը։</verse>
				<verse number="9">Եւ դուք մի լսէք ձեր մարգարէներին, եւ ձեր հմայողներին, եւ ձեր երազատեսներին, եւ ձեր գուշակողներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են թէ Բաբիլոնի թագաւորին չէք ծառայելու։</verse>
				<verse number="10">Որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում, որպէս զի ձեզ հեռացնեն ձեր երկրի վերայից, որ ես դուրս անեմ, եւ դուք կորչէք։</verse>
				<verse number="11">Իսկ այն ազգը որ իր պարանոցը կ'դնէ Բաբիլոնի թագաւորի լծի տակին եւ նորան կ'ծառայէ, ես նորան հանգիստ պիտի թողեմ երկրի վերայ, ասում է Տէրը, եւ նա պիտի մշակէ նորան եւ նորանում բնակուէ։</verse>
				<verse number="12">Եւ ես խօսեցի Յուդայի թագաւոր Սեդեկիայի հետ այս բոլոր խօսքերի համեմատ ասելով. Դուք ձեր պարանոցները դրէք Բաբիլոնի թագաւորի լծի տակին եւ ծառայեցէք նորան եւ նորա ժողովրդին, եւ ողջ կ'մնաք։</verse>
				<verse number="13">Ի՞նչու համար մեռնէք՝ դու եւ քո ժողովուրդը սրով, սովով եւ ժանտախտով, ինչպէս որ Տէրն ասել է այն ազգի մասին, որ չ'ծառայէ Բաբիլոնի թագաւորին։</verse>
				<verse number="14">Եւ մի լսէք այն մարգարէների խօսքերին, որ ձեզ ասում են թէ Դուք չէք ծառայելու Բաբիլոնի թագաւորին, որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում։</verse>
				<verse number="15">Որովհետեւ ես նորանց չեմ ուղարկել, ասում է Տէրը, եւ նորանք սուտ են մարգարէանում իմ անունովը, որպէս զի ես ձեզ դուրս անեմ եւ կորչէք դուք եւ ձեզ համար մարգարէացող մարգարէները։</verse>
				<verse number="16">Եւ ես խօսեցի քահանաների եւ այս բոլոր ժողովրդի հետ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Մի լսէք ձեր մարգարէների խօսքերին, որ մարգարէանում են ձեզ համար ասելով. Ահա Տիրոջ տան անօթները հիմա շուտով ետ են բերուելու Բաբիլոնից, որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում։</verse>
				<verse number="17">Նորանց մի լսէք. ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ պիտի ողջ մնաք. ի՞նչու համար այս քաղաքը աւերակ դառնայ։</verse>
				<verse number="18">Իսկ եթէ նորանք մարգարէներ են, եւ եթէ Տիրոջ խօսքը կայ նորանց մօտ, թող մէկ աղօթք անեն Զօրաց Տիրոջ, որ այն անօթները, որ մնացել են Տիրոջ տանը եւ Յուդայի թագաւորի տանը եւ Երուսաղէմումը, Բաբիլոն չ'գնան։</verse>
				<verse number="19">Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը, սիւների, ծովի եւ մեքենովթների մասին եւ այն մնացած անօթների մասին, որ մնացել են այս քաղաքումը,</verse>
				<verse number="20">Որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը չէ առել տարել, երբոր նա գերի տարաւ Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային Երուսաղէմիցը Բաբիլոն, եւ Յուդայի եւ Յերուսաղէմի բոլոր ազնուականներին.</verse>
				<verse number="21">Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այն անօթների մասին, որ մնացել են Տիրոջ տանը եւ Յուդայի թագաւորի տանը եւ Երուսաղէմումը.</verse>
				<verse number="22">Նորանք Բաբիլոն պիտի տարուին եւ այնտեղ պիտի մնան մինչեւ նորանց այցելելուս օրը՝ ասում է Տէրը, եւ յետոյ նորանց պիտի հանեմ ու ետ բերեմ այս տեղը։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Եւ եղաւ այն տարին Յուդայի թագաւոր Սեդեկիայի թագաւորութեան սկզբումը, չորրորդ տարուայ հինգերորդ ամսումն Ազուրի որդի Անանիա մարգարէն, որ Գաբաւոնիցն է, Տիրոջ տանը քահանաների եւ բոլոր ժողովրդի աչքի առաջին ասեց ինձ.</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը թէ Ես կոտրեցի Բաբիլոնի թագաւորի լուծը.</verse>
				<verse number="3">Մինչեւ երկու տարին ես ետ եմ բերելու այս տեղը Տիրոջ տան բոլոր անօթները, որոնք Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը վեր է առել այստեղիցը եւ նորանց տարել Բաբիլոն։</verse>
				<verse number="4">Եւ Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային էլ եւ Յուդայի բոլոր գերիներին, որ գնացել են Բաբիլոն, ես ետ եմ դարձնելու այս տեղը, ասում է Տէրը. որովհետեւ ես կոտրելու եմ Բաբիլոնի թագաւորի լուծը։</verse>
				<verse number="5">Եւ Երեմիա մարգարէն ասեց Անանիա մարգարէին քահանաների առաջին եւ բոլոր ժողովրդի առաջին որ կանգնած էին Տիրոջ տանը,</verse>
				<verse number="6">Եւ Երեմիա մարգարէն ասեց Ամէն. այդպէս անէ Տէրը, Տէրը հաստատէ քո խօսքերը, որ մարգարէացար Տիրոջ տան անօթները եւ բոլոր գերիներին Բաբիլոնից այստեղը ետ դարձնելու համար։</verse>
				<verse number="7">Բայց մէկ լսիր այս խօսքը, որ ես եմ խօսում քո ականջների եւ բոլոր ժողովրդի ականջների առաջին.</verse>
				<verse number="8">Այն մարգարէները, որոնք վաղուց կային ինձանից եւ քեզանից առաջ, մարգարէանում էին շատ երկիրների եւ մեծ թագաւորութիւնների դէմ պատերազմ եւ չարիք, եւ ժանտախտ։</verse>
				<verse number="9">Այն մարգարէն, որ խաղաղութիւն է մարգարէանում, երբոր այն մարգարէի խօսքը կատարուի, այն ժամանակ ճանաչվում է այն մարգարէն, թէ ճշմարտապէս Տէրն է ուղարկել նորան։</verse>
				<verse number="10">Եւ Անանիա մարգարէն վեր առաւ լուծը Երեմիա մարգարէի պարանոցիցը եւ կոտրեց նորան։</verse>
				<verse number="11">Եւ Անանիան ասեց բոլոր ժողովրդի աչքի առաջին թէ Այսպէս է ասում Տէրը. Ես մինչեւ երկու տարի սորա նման կոտրելու եմ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի լուծը բոլոր ազգերի պարանոցի վերայից. եւ Երեմիա մարգարէն գնաց իր ճանապարհը։</verse>
				<verse number="12">Եւ Տիրոջ խօսքն եղաւ Երեմիային, Անանիա մարգարէն լուծը Երեմիա մարգարէի պարանոցի վերայից կոտրելուց յետոյ ասելով.</verse>
				<verse number="13">Գնա եւ ասիր Անանիային թէ Այսպէս է ասում Տէրը. Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նորանց տեղը պիտի երկաթի լուծեր շինես։</verse>
				<verse number="14">Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես երկաթի լուծ եմ դնում այս բոլոր ազգերի պարանոցին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին ծառայելու համար, եւ նորանք պիտի ծառայեն նորան, եւ դաշտի գազաններն էլ եմ տուել նորան։</verse>
				<verse number="15">Եւ Երեմիա մարգարէն ասեց Անանիա մարգարէին. Լսիր, Անանիա, Տէրը քեզ չէ ուղարկել, եւ դու սուտի յուսացրիր այս ժողովրդին։</verse>
				<verse number="16">Դորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ դուրս պիտի գցեմ երկրի երեսիցը. այս տարի պիտի մեռնես, որ ապստամբութիւն խօսեցիր Տիրոջ դէմ։</verse>
				<verse number="17">Եւ Անանիա մարգարէն մեռաւ այն տարին՝ եօթներորդ ամսումը։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Եւ սորանք են այն նամակի խօսքերը, որ Երեմիա մարգարէն Երուսաղէմից ուղարկեց գերութեան մնացած ծերերին եւ քահանաներին եւ մարգարէներին եւ բոլոր ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղէմից գերի էր տարել Բաբիլոն։</verse>
				<verse number="2">Յեքոնիա թագաւորը եւ թագուհին եւ պալատականները եւ Յուդայի ու Երուսաղէմի իշխանները եւ հիւսներն ու դարբինները Երուսաղէմից դուրս գալուց յետոյ,</verse>
				<verse number="3">Սափանի որդի Եղեասայի եւ Քեղկիայի որդի Գամարիայի ձեռովը, որոնց Յուդայի թագաւոր Սեդեկիան Բաբիլոն ուղարկեց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի մօտ, ասելով.</verse>
				<verse number="4">Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը բոլոր գերիներիդ, որոնց ես գերի տանել տուի Երուսաղէմից Բաբիլոն.</verse>
				<verse number="5">Տներ շինեցէք եւ բնակուեցէք, եւ այգիներ տնկեցէք եւ կերէք նորանց պտուղը.</verse>
				<verse number="6">Կանայք առէք եւ տղերք ու աղջկերք ծնեցէք, եւ ձեր տղերանց համար կանայք առէք, եւ ձեր աղջկերքը մարդի տուէք, որ նորանք տղերք եւ աղջկերք ծնեն, եւ շատացէք այդտեղ, եւ մի քիչանաք։</verse>
				<verse number="7">Եւ այն քաղաքի խաղաղութիւնն ուզեցէք, ուր որ ես ձեզ գերի եմ տանել տուել եւ աղօթք արէք նորա համար Տիրոջը, որ նորա խաղաղութիւնովը ձեզ խաղաղութիւն կ'լինի։</verse>
				<verse number="8">Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Թող ձեզ չ'խաբեն ձեր մարգարէները, որ ձեր միջումն են եւ ձեր հմայողները, եւ մի լսէք ձեր երազատեսներին, որոնց երազել էք տալիս ձեզ համար։</verse>
				<verse number="9">Որովհետեւ նորանք սուտ են մարգարէանում ձեզ համար իմ անունովը, ես նորանց չեմ ուղարկել, ասում է Տէրը։</verse>
				<verse number="10">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Որովհետեւ հէնց որ լրացաւ եօթանասուն տարին Բաբիլոնի համար, ես ձեզ պիտի այցելեմ եւ հաստատեմ ձեզ համար իմ բարի խօսքը, որ ձեզ ետ բերեմ այս տեղը։</verse>
				<verse number="11">Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը։</verse>
				<verse number="12">Եւ դուք կ'կանչէք ինձ, եւ կ'գնաք ու աղօթք կ'անէք դէպի ինձ, եւ ես կ'լսեմ ձեզ.</verse>
				<verse number="13">Եւ դուք ինձ կ'որոնէք եւ կ'գտնէք, որովհետեւ ինձ կ'խնդրէք ձեր բոլոր սրտովը.</verse>
				<verse number="14">Եւ ես կ'գտնուիմ ձեզ համար, ասում է Տէրը, եւ ետ կ'դարձնեմ ձեր գերութիւնը եւ կ'ժողովեմ ձեզ ամեն ազգերից եւ ամեն տեղերից, ուր որ ձեզ աքսորել եմ, ասում է Տէրը, եւ ես ձեզ ետ կ'դարձնեմ այն տեղը, որտեղից որ ես ձեզ գերի տանել տուի։</verse>
				<verse number="15">Որովհետեւ դուք ասել էք թէ Տէրը մեզ համար մարգարէներ է յարուցրել Բաբիլոնում։</verse>
				<verse number="16">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը այն թագաւորին, որ նստում է Դաւիթի աթոռի վերայ եւ այն ամեն ժողովրդին, որ բնակվում է այս քաղաքումը, ձեր եղբայրներին, որ ձեզ հետ չեն գնացել գերութիւնը։</verse>
				<verse number="17">Այսպէս է ասում Զօրաց Տէրը, Ահա ես ուղարկում եմ նորանց մէջ սուրը, սովը եւ ժանտախտը, եւ նորանց ժանտ թուզերի պէս անեմ, որ գէշութիւնից չի ուտուիլ։</verse>
				<verse number="18">Եւ նորանց պիտի հալածեմ սրով, սովով եւ ժանտախտով, եւ նորանց չարչարանքի մատնեմ երկրի բոլոր թագաւորութիւններին՝ անէծքի ու զարմանքի եւ սուլելու ու նախատինքի համար ամեն ազգերի մէջ, ուր որ ես նորանց աքսորել եմ։</verse>
				<verse number="19">Որովհետեւ նորանք չը լսեցին իմ խօսքերին, ասում է Տէրը, որ ես նորանց մօտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարէներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, բայց դուք չ'լսեցիք, ասում է Տէրը։</verse>
				<verse number="20">Իսկ դուք լսեցէք Տիրոջ խօսքը, ով բոլոր գերիներ, որոնց ես ուղարկել եմ Երուսաղէմիցը Բաբիլոն։</verse>
				<verse number="21">Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը Կովղիայի որդի Աքաաբի եւ Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որ ձեզ սուտ մարգարէութիւն են անում իմ անունովը. Ահա ես պիտի մատնեմ նորանց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը, եւ նա նորանց պիտի սպանէ ձեր աչքի առաջին։</verse>
				<verse number="22">Եւ նորանցից անէծք պիտի առնուի Յուդայի բոլոր գերիների համար, որ Բաբիլոնումն են, ասելով թէ Տէրը քեզ Սեդեկիայի եւ Աքաաբի պէս անէ, որոնց Բաբիլոնի թագաւորը խորովեց կրակով։</verse>
				<verse number="23">Որովհետեւ անզգամութիւն արին Իսրայէլի մէջ եւ շնութիւն արին իրանց ընկերների կանանցը հետ, եւ իմ անունովը սուտ խօսք խօսեցին, որ ես իրանց չէի պատուիրել, բայց ես գիտեմ եւ վկայ եմ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="24">Եւ Նեհելամացի Սեմայիայի հետ խօսիր ասելով.</verse>
				<verse number="25">Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը ասելով. Որովհետեւ դու քո անունովը թուղթեր ես ուղարկել բոլոր ժողովրդին, որ Երուսաղէմումն է եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային եւ քահանաներին ասելով.</verse>
				<verse number="26">Տէրը քեզ քահանայ է դրել Յովիադա քահանայի տեղ, որ վերակացուներ լինէք Տիրոջ տանը ամեն խելացնորող ու մարգարէացող մարդի դէմ, որ նորան դնես կոճղում եւ վզի շղթայում.</verse>
				<verse number="27">Եւ հիմա ի՞նչու չ'յանդիմանեցիր Անաթովթացի Երեմիային, որ մարգարէանում է ձեզ համար,</verse>
				<verse number="28">Որովհետեւ նա սորա համար թուղթ է ուղարկել մեզ մօտ Բաբիլոն, ասելով թէ Երկարատեւ է լինելու. տներ շինեցէք եւ բնակուեցէք, եւ այգիներ տնկեցէք եւ կերէք նորանց պտուղը։</verse>
				<verse number="29">Եւ Սոփոնիա քահանան կարդաց այս թուղթը Երեմիա մարգարէի ականջների առաջին։</verse>
				<verse number="30">Եւ Տիրոջ խօսքն եղաւ Երեմիային ասելով.</verse>
				<verse number="31">Լուր ուղարկիր բոլոր երկիրներին ասելով. Այսպէս է ասում Տէրը Նեհելամացի Սեմայիայի մասին, որովհետեւ Սեմայիան ձեզ համար մարգարէացաւ, քանի որ ես նորան չէի ուղարկել եւ ձեզ սուտի յուսացրեց,</verse>
				<verse number="32">Դորա համար Տէրը այսպէս է ասում. Ահա ես պիտի այցելեմ Նեհելամացի Սեմայիային եւ նորա սերունդին. նորա համար մարդ պիտի չ'լինի այս ժողովրդի մէջ բնակող, եւ նա պիտի չ'տեսնէ այն բարիքը, որ ես անելու եմ իմ ժողովրդին, ասում է Տէրը, որովհետեւ Տիրոջ դէմ ապստամբութիւն է խօսել։</verse>
			</chapter>
			<chapter number="30">
				<verse number="1">Այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին Տիրոջ կողմանէ ասելով.</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, թէ Գրիր քեզ համար մէկ գրքի մէջ այն բոլոր խօսքերը, որ քեզ հետ խօսել եմ.</verse>
				<verse number="3">Որովհետեւ ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ ետ պիտի դարձնեմ իմ Իսրայէլ եւ Յուդա ժողովրդի գերութիւնը, ասում է Տէրը, եւ նորանց ետ պիտի դարձնեմ այն երկիրը, որ տուել եմ իրանց հայրերին, եւ պիտի ժառանգեն նորան։</verse>
				<verse number="4">Եւ սորանք են այն խօսքերը, որ Տէրը խօսել է Իսրայէլի եւ Յուդայի մասին.</verse>
				<verse number="5">Թէ այսպէս է ասում Տէրը՝ Սոսկալի ձայն լսեցինք, վախ կայ եւ խաղաղութիւն չ'կայ։</verse>
				<verse number="6">Մէկ հարցրէք եւ տեսէք, թէ արուն կ'ծնի՞, ապա ի՞նչու եմ տեսնում ամեն մարդ ձեռքերը երանքին դրած ծննդականի պէս, եւ ամեն երեսները փոխուած դեղնացած։</verse>
				<verse number="7">Աւա՜ղ, որովհետեւ մեծ է այն օրը. նորա նմանը չ'կայ. եւ նա նեղութեան ժամանակ պիտի լինի Յակոբի համար. բայց նա ազատուելու է նորանից։</verse>
				<verse number="8">Եւ կ'լինի այն օրը, ասում է Զօրաց Տէրը, ես կ'կոտրեմ նորա լուծը քո պարանոցիցը, եւ քո կապերը կ'կոտրեմ. որ նորան այլ եւս չեն ծառայեցնել օտարները։</verse>
				<verse number="9">Եւ նորանք կ'ծառայեն իրանց Տէր Աստուծուն, եւ իրանց Դաւիթ թագաւորին, որին ես կ'յարուցանեմ նորանց համար։</verse>
				<verse number="10">Բայց դու մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, ասում է Տէրը. Մի զարհուրիր, ով Իսրայէլ, որովհետեւ ահա ես քեզ կ'ազատեմ հեռուից եւ քո սերունդին իրանց գերութեան երկրիցը. եւ Յակոբը ետ կ'դառնայ եւ հանդարտ ու հանգիստ կ'լինի. եւ վախեցնող չի լինիլ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, քեզ ազատելու համար, նորա համար որ պիտի վերջացնեմ այն բոլոր ազգերը, ուր որ ես քեզ ցրիւ եմ տուել. բայց քեզ պիտի չ'վերջացնեմ, այլ քեզ պիտի խրատեմ իրաւունքով եւ քեզ բնաւ անմեղ պիտի չ'համարեմ։</verse>
				<verse number="12">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Յուսահատական է քո կոտրուածը, ցաւալի՝ քո հարուածը.</verse>
				<verse number="13">Քո դատը դատող չ'կայ, կապելու համար. բժշկութիւն՝ սպեղանի չ'կայ քեզ համար։</verse>
				<verse number="14">Քո բոլոր հոմանիները մոռացել են քեզ, քեզ չեն որոնում. որովհետեւ թշնամիի հարուածով հարուածեցի քեզ՝ անգութի պատիժով, քո անօրէնութիւնների շատութեան համար. շատացել էին քո մեղքերը։</verse>
				<verse number="15">Ի՞նչ ես աղաղակում քո կոտրուածի համար, յուսահատական է քո ցաւը. քո անօրէնութիւնների շատութեան համար, որ շատացել էին քո մեղքերը, ես արի այս բաները քեզ։</verse>
				<verse number="16">Սորա համար բոլոր քեզ ուտողները պիտի ուտուին, եւ բոլոր քեզ նեղողները՝ ամենքն էլ գերի պիտի գնան. եւ քեզ յափշտակողները պիտի յափշտակուին. եւ բոլոր քեզ կողոպտողներին պիտի տամ կողոպուտի։</verse>
				<verse number="17">Որովհետեւ ես քեզ պիտի սպեղանի դնեմ, եւ քո հարուածներիցը պիտի բժշկեմ քեզ, ասում է Տէրը. որովհետեւ քեզ՝ Աքսորուած կոչեցին, թէ սա այն Սիօնն է, որին խնդրող չ'կայ։</verse>
				<verse number="18">Այսպէս է ասում Տէրը. Ահա ես ետ պիտի դարձնեմ Յակոբի վրանների գերութիւնը. եւ նորա բնակարաններին պիտի ողորմեմ, եւ քաղաքը պիտի շինուի իր փլատակների թումբի վերայ, եւ պալատը իր կարգի համեմատ բնակարան լինի։</verse>
				<verse number="19">Եւ նորանցից պիտի դուրս գայ գովասանութիւն եւ ուրախացողների ձայն. եւ նորանց պիտի շատացնեմ, ու պիտի չ'քիչանան նորանք. եւ նորանց պիտի փառաւորեմ, եւ պիտի չ'նուաստանան։</verse>
				<verse number="20">Եւ նորա որդիքը առաջուայ պէս պիտի լինեն, եւ նորանց ժողովքը պիտի հաստատուի իմ առաջին, եւ ես պիտի այցելեմ նորա բոլոր հարստահարիչներին։</verse>
				<verse number="21">Եւ նորա մեծաւորը պիտի իրանից լինի, եւ նորա իշխանն իր միջիցը պիտի դուրս գայ, եւ ես պիտի մօտեցնեմ նորան, եւ նա պիտի մօտ լինի ինձ. որովհետեւ ո՞վ է նա որ վստահանայ իր սրտովն ինձ մօտենալու, ասում է Տէրը։</verse>
				<verse number="22">Եւ դուք կ'լինէք ինձ համար ժողովուրդ, եւ ես կ'լինեմ ձեզ համար՝ Աստուած։</verse>
				<verse number="23">Ահա Տիրոջ մրրիկը բարկութեամբ պիտի դուրս գայ. շառաչող թաթառը պտուտուելու է չարերի գլխին։</verse>
				<verse number="24">Տիրոջ բարկութեան բորբոքումը ետ չի դառնալու, մինչեւ որ անէ եւ մինչեւ որ կատարէ իր սրտի խորհուրդները. յետի օրերումը պիտի հասկանաք այս։</verse>
			</chapter>
			<chapter number="31">
				<verse number="1">Այն ժամանակ, ասում է Տէրը, ես Աստուած կ'լինեմ Իսրայէլի բոլոր ազգատոհմների համար. եւ նորանք ինձ համար ժողովուրդ կ'լինեն։</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Տէրը. Սուրից փախած ժողովուրդը շնորհք գտաւ անապատումը, երբոր գնում էր Իսրայէլին հանգստացնելու։</verse>
				<verse number="3">Հեռուանց է երեւացել ինձ Տէրը, թէ Յաւիտենական սիրով սիրել եմ քեզ. դորա համար քաշեցի քեզ ողորմութիւնով։</verse>
				<verse number="4">Եւ քեզ միւսանգամ պիտի շինեմ, եւ դու պիտի շինուիս, ով Իսրայէլի կոյսը. միւսանգամ պիտի զարդարուիս քո թմբուկներովը, եւ պիտի դուրս գաս ուրախացողների պարախումբի մէջ։</verse>
				<verse number="5">Միւսանգամ պիտի այգիներ տնկես Սամարիայի սարերի վերայ, տնկողները պիտի տնկեն եւ քաղեն։</verse>
				<verse number="6">Որովհետեւ կայ այն օրը, որ պահապանները պիտի կանչեն Եփրեմի սարի վերայ. Վեր կացէք եւ վեր գնանք Սիօն դէպի մեր Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="7">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ուրախութեամբ երգեցէք Յակոբի համար, եւ ցնծացէք ազգերի գլխի վերայ, բարձրաձայն գովաբանեցէք ու ասեցէք. Փրկիր, ով Տէր, քո ժողովրդին՝ Իսրայէլի մնացորդին։</verse>
				<verse number="8">Ահա ես նորանց պիտի բերեմ հիւսիսի երկրիցը, եւ պիտի ժողովեմ նորանց երկրի ծայրերիցը, նորանց հետ կոյրին ու կաղին, յղիին ու ծնածին միասին. մի մեծ ժողովք պիտի դառնայ այստեղ։</verse>
				<verse number="9">Լացով են գալու, եւ աղաչանքներով եմ բերելու նորանց. նորանց պիտի առաջնորդեմ դէպի ջրերի վտակները, ուղիղ ճանապարհով, որի մէջ պիտի չ'գայթակղեն. որովհետեւ ես Իսրայէլին հայր եղայ, եւ Եփրեմը իմ անդրանիկն է։</verse>
				<verse number="10">Լսեցէք Տիրոջ խօսքը, ով ազգեր, եւ իմացրէք հեռաւոր կղզիներին, եւ ասեցէք. Իսրայէլին ցրիւ տուողը պիտի ժողովէ նորան, եւ նորան պիտի պահպանէ ինչպէս հովիւն իր հօտը։</verse>
				<verse number="11">Որովհետեւ Տէրը փրկել է Յակոբին եւ նորան ազատել է նորանից մի աւելի զօրաւորի ձեռքից։</verse>
				<verse number="12">Եւ պիտի գան ու ցնծան Սիօնի բարձրութիւնովը, եւ պիտի հոսելով գան դէպի Տիրոջ բարիքները, դէպի ցորենը եւ դէպի գինին եւ դէպի իւղը, եւ դէպի հօտերն ու արջառները. եւ նորանց անձերը պիտի լինեն ջրուած պարտէզի պէս, եւ այլ եւս պիտի չ'նուաղեն։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ կոյսը պիտի ուրախանայ պարախումբովը, եւ երիտասարդներն ու ծերերը միասին. եւ ես կը դարձնեմ նորանց սուգը ուրախութեան, ու կ'մխիթարեմ նորանց, եւ նորանց կ'ուրախացնեմ նորանց տրտմութիւնիցը։</verse>
				<verse number="14">Եւ պիտի պարարտացնեմ քահանաների հոգիները իւղով, եւ իմ ժողովուրդը պիտի կշտանայ իմ բարիքովը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="15">Այսպէս է ասում Տէրը. Ռամայում մի ձայն լսուեցաւ դառնագին ողբ՝ լաց. Ռաքէլը լաց է լինում իր որդկանցը համար, չէ ուզում մխիթարուիլ իր որդկանցը համար, որ չ'կան։</verse>
				<verse number="16">Այսպէս է ասում Տէրը. Դադարեցրու ձայնդ լալուց եւ աչքերդ արտասուքից, որովհետեւ վարձք կայ քո գործքի համար, ասում է Տէրը. եւ ետ պիտի դառնան թշնամիի երկրիցը։</verse>
				<verse number="17">Եւ յոյս կայ քո ապագայի համար, ասում է Տէրը, եւ որդիքը ետ պիտի դառնան իրանց սահմանը։</verse>
				<verse number="18">Իրաւ ես լսել եմ Եփրեմին ողբալիս. Ինձ խրատեցիր, եւ ես խրատուեցայ չ'սովորած զուարակի նման. ինձ դարձրու, եւ ես կ'դառնամ, որովհետեւ դու ես, ով Տէր, իմ Աստուածը։</verse>
				<verse number="19">Իրաւ՝ իմ դառնալուց յետոյ զղջացի, եւ խելօքանալուցս յետոյ զարկեցի իմ ազդրին, ամաչեցի եւ պատկառեցի էլ, որովհետեւ կրեցի իմ մանկութեան անարգանքը։</verse>
				<verse number="20">Մի՞թէ պատուական որդի է ինձ համար Եփրեմը, կամ մի սիրական զաւակ է նա, որ քանի անգամ որ խօսում եմ նորա վերայ, էլի յիշում եմ նորան անպատճառ, սորա համար գալարում են իմ աղիքները. ես անշուշտ պիտի ողորմեմ նորան, ասում է Տէրը։</verse>
				<verse number="21">Կոթողներ տնկիր քեզ համար, քեզ համար սիւներ դիր. սիրտդ տուր քո գնալու ճանապարհին՝ պողոտային, ետ դարձիր, ով Իսրայէլի կոյսը, ետ դարձիր դէպի քո այս քաղաքները։</verse>
				<verse number="22">Մինչեւ ե՞րբ պիտի տարուբերուիս, ով ապստամբ աղջիկ. որովհետեւ Տէրը նոր բան է ստեղծել երկրիս վերայ, կինը պիտի շրջապատէ մարդին։</verse>
				<verse number="23">Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Դեռ պիտի ասեն այս խօսքը Յուդայի երկրումը եւ նորա քաղաքներումը, երբոր ես ետ կ'դարձնեմ նորանց գերութիւնը։ Քեզ օրհնէ Տէրը, ով արդարութեան բնակարան, սուրբ սար։</verse>
				<verse number="24">Եւ նորանում պիտի բնակուեն Յուդան եւ նորա բոլոր քաղաքները միասին, երկրագործներ եւ հօտերով չուողներ։</verse>
				<verse number="25">Որովհետեւ ես պիտի զովացնեմ վաստակած հոգին, եւ ամեն նուաղած հոգին պիտի կշտացնեմ։</verse>
				<verse number="26">Սորա համար զարթնեցի եւ նայեցի, եւ իմ քունը քաղցր էր ինձ համար։</verse>
				<verse number="27">Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, եւ Իսրայէլի տանը եւ Յուդայի տանը պիտի սերմեմ մարդի սերունդ եւ անասունի սերունդ։</verse>
				<verse number="28">Եւ ինչպէս որ հսկեցի նորանց վերայ՝ նորանց խլելու, փչացնելու, քանդելու, կորցնելու եւ չարչարելու համար, նոյնպէս պէտք է հսկեմ նորանց վերայ շինելու եւ տնկելու համար, ասում է Տէրը։</verse>
				<verse number="29">Այն օրերը այլ եւս չեն ասիլ՝ Հայրերը ազոխ են կերել եւ որդկանց ատամները առել է։</verse>
				<verse number="30">Այլ ամեն մարդ իր անօրէնութեան համար պիտի մեռնէ, ամեն մարդ որ ազոխն ուտէ նորա ատամները պիտի առնէ։</verse>
				<verse number="31">Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Իսրայէլի տան հետ եւ Յուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ։</verse>
				<verse number="32">Ոչ թէ այն ուխտի պէս, որ ես արի նորանց հայրերի հետ, այն օրը որ ես բռնեցի նորանց ձեռքիցը Եգիպտոսի երկրիցը նորանց հանելու համար, որ իմ այն ուխտը նորանք զանց արին, թէպէտ ես նորանց հետ ամուսնականապէս կապուել էի, ասում է Տէրը։</verse>
				<verse number="33">Այլ այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը. Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն։</verse>
				<verse number="34">Եւ այլ եւս մէկ մարդ իր ընկերին եւ մէկ մարդ իր եղբօրը պիտի չ'սովորեցնէ, ասելով թէ Ճանաչեցէք Տիրոջը, որովհետեւ նորանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչեւ նորանց մեծերը, ասում է Տէրը. որովհետեւ ես պիտի ներեմ նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքերը այլ եւս պիտի չ'յիշեմ։</verse>
				<verse number="35">Այսպէս է ասում Տէրը, որ արեգակը դրել է օրուան լոյսի համար, լուսնի եւ աստղերի կանոնները գիշերուայ լոյսի համար, որ սաստում է ծովին, երբոր նորա ալիքները գոռում են. նորա անունը Զօրաց Եհովայ է.</verse>
				<verse number="36">Եթէ վերանան այս կանոնները իմ առաջից, ասում է Տէրը, Իսրայէլի սերունդն էլ կ'դադարեն իմ առաջին ամեն ժամանակ ազգ լինելուց։</verse>
				<verse number="37">Այսպէս է ասում Տէրը, Եթէ երկինքը կ'չափուի վերեւումը, եւ կ'քննուին երկրի հիմունքը ցածումը, ես էլ կ'մերժեմ Իսրայէլի բոլոր սերունդը իրանց բոլոր արածների համար, ասում է Տէրը։</verse>
				<verse number="38">Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ քաղաքը պիտի շինուի Տիրոջ համար, Անանայէլի աշտարակից մինչեւ Անկեան դուռը։</verse>
				<verse number="39">Եւ պիտի էլի դուրս գնայ չափի լարը դէպի առաջ մինչեւ Գարեբի բլուրը եւ ետ դառնայ դէպի Գոաթ։</verse>
				<verse number="40">Եւ դիակների ու մոխրի բոլոր ձորը եւ բոլոր արտերը մինչեւ Կեդրոն հեղեղատը մինչեւ Ձիերի դռան անկիւնը դէպի արեւելք, սուրբ պիտի լինի Տիրոջ համար, այլ եւս պիտի յաւիտեան չ'քանդուի եւ փուլ ածուի։</verse>
			</chapter>
			<chapter number="32">
				<verse number="1">Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ Յուդայի թագաւոր Սեդեկիայի տասներորդ տարին այսինքն Նաբուգոդոնոսորի տասնեւութերորդ տարին։</verse>
				<verse number="2">Եւ այն ժամանակ Բաբիլոնի թագաւորի զօրքը պաշարել էր Երուսաղէմը, եւ Երեմիա մարգարէն արգիլուած էր բանտի գաւիթումը, որ Յուդայի թագաւորի տանն է,</verse>
				<verse number="3">Ուր որ նորան բանտարկել էր Յուդայի թագաւոր Սեդեկիան ասելով. Ի՞նչու դու մարգարէութիւն արիր եւ ասեցիր թէ Տէրը այսպէս է ասում. Ահա ես պիտի տամ այս քաղաքը Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա պիտի առնէ նորան։</verse>
				<verse number="4">Եւ Յուդայի Սեդեկիա թագաւորը չի պրծնիլ Քաղդէացիների ձեռքիցը, այլ անպատճառ պիտի Բաբիլոնի թագաւորի ձեռքը տրուի եւ պիտի բերան առ բերան խօսէ նորա հետ եւ աչք աչքի հետ պիտի տեսնուին։</verse>
				<verse number="5">Եւ նա պիտի Բաբիլոն տանէ Սեդեկիային, եւ նա այնտեղ պիտի մնայ մինչեւ որ ես նորան այցելեմ, ասում է Տէրը. երբոր պատերազմէք Քաղդէացիների հետ, չ'պիտի յաջողէք։</verse>
				<verse number="6">Եւ Երեմիան ասեց. Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="7">Ահա քո հօրեղբօր Սեղղումի որդի Անամայէլը պիտի քեզ մօտ գայ եւ ասէ. Առ իմ ագարակը, որ Անաթովթումն է, որովհետեւ ազգականութեան իրաւունքը քոնն է, որ ծախու առնես։</verse>
				<verse number="8">Եւ իմ հօրեղբօր որդի Անամայէլն եկաւ ինձ մօտ Տիրոջ խօսքին համեմատ բանտի գաւիթը եւ ասեց ինձ. Խնդրեմ՝ ծախու առ իմ ագարակը, որ Բենիամինի երկրի Անաթովթումն է, որովհետեւ քեզ կը վերաբերէ ժառանգութեան իրաւունքը եւ քոնն է ազգականութիւնը, ծախու առ քեզ համար։ Եւ ես իմացայ որ սա Տիրոջ խօսքն էր։</verse>
				<verse number="9">Եւ ես ծախու առայ այն ագարակը իմ հօրեղբօր որդի Անամայէլիցը, որ Անաթովթումն է, եւ կշռեցի տուի նորան արծաթը՝ տասնեւեօթը սիկղ արծաթ։</verse>
				<verse number="10">Եւ ես գրեցի մուրհակումը եւ կնքեցի եւ վկաներով վկայեցի, եւ կշիռքով կշռեցի արծաթը։</verse>
				<verse number="11">Եւ առայ ստացուածքի մուրհակը պատուէրի ու կանոնների համաձայն կնքուածը եւ բացը,</verse>
				<verse number="12">Եւ տուի այն ստացուածքի մուրհակը Մաասիայի որդի Ներիայի որդիի Բարուքին իմ հօրեղբօր Անամայէլի աչքի առաջին եւ այն վկաների աչքի առաջին, որոնք գրուած էին ստացուածքի մուրհակումը՝ եւ այն ամեն Հրէաների աչքի առաջին, որոնք նստած էին բանտի գաւիթումը.</verse>
				<verse number="13">Եւ Բարուքին պատուիրեցի նորանց աչքի առաջին ասելով.</verse>
				<verse number="14">Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Առ այս մուրհակները՝ այս ստացուածքի մուրհակը՝ կնքուածը եւ այս բաց մուրհակը, եւ դիր նորանց մի հողի ամանի մէջ, որ շատ օրեր մնան։</verse>
				<verse number="15">Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Դեռ տներ եւ ագարակներ ու այգիներ պիտի ծախու առնուին այս երկրումը։</verse>
				<verse number="16">Եւ ես աղօթք արի Տիրոջը՝ ստացուածքի մուրհակը Ներիայի որդի Բարուքին տալուցս յետոյ ասելով.</verse>
				<verse number="17">Ո՜հ, Տէր Եհովայ, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զօրութիւնովը եւ քո մեկնած բազուկովը. քեզ համար ոչ մի բան դժուար չէ.</verse>
				<verse number="18">Որ դու ողորմութիւն ես անում հազարներին, եւ հայրերի անօրէնութիւնները հատուցանում ես նորանց որդկանց ծոցը նորանցից յետոյ, ով դու մեծ եւ հզօր Աստուած, որի անունը Զօրաց Եհովայ է։</verse>
				<verse number="19">Դու մեծ ես խորհուրդով եւ զօրաւոր՝ գործերով, որ աչքերդ բաց են մարդկանց որդիների ամեն ճանապարհների վերայ, որ վճարես մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղի համեմատ.</verse>
				<verse number="20">Որ նշաններ եւ հրաշքներ արիր Եգիպտոսի երկրումը մինչեւ այսօր եւ Իսրայէլի ու մարդկանց վերայ, եւ քեզ համար անուն շահեցիր՝ ինչպէս որ այսօր կայ.</verse>
				<verse number="21">Եւ հանեցիր քո Իսրայէլ ժողովրդին Եգիպտոսի երկրիցը նշաններով եւ հրաշքներով եւ զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով եւ մեծ ահարկութեամբ.</verse>
				<verse number="22">Եւ տուիր նորանց այս երկիրը, որ երդում էիր արել իրանց հայրերին, որ տաս նորանց մի երկիր՝ որ կաթ ու մեղր է բղխում։</verse>
				<verse number="23">Եւ նորանք եկան ու ժառանգեցին նորան, եւ չ'լսեցին քո ձայնին եւ քո օրէնքներովը չ'գնացին, եւ այն ամենը, որ դու պատուիրել էիր նորանց անելու համար, չ'արին եւ դու նորանց հանդիպեցրիր այս բոլոր չարիքին։</verse>
				<verse number="24">Ահա պատնէշները եկել են քաղաքը՝ որ նորան առնեն, եւ քաղաքը տրուեցաւ Քաղդէացիների ձեռքը, որ պատերազմում են նորա դէմ, սուրի, սովի եւ ժանտախտի պատճառովը. եւ ինչ որ ասել էիր՝ եղաւ. եւ ահա դու տեսնում ես։</verse>
				<verse number="25">Սակայն դու ասեցիր ինձ, ով Տէր Եհովայ, փողով առ քեզ համար այն ագարակը, եւ վկաներով վկայիր. բայց քաղաքը Քաղդէացիների ձեռքն է տրվում։</verse>
				<verse number="26">Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային, ասելով.</verse>
				<verse number="27">Ահա ես եմ Տէրը՝ ամեն մարմնի Աստուածը, մի՞թէ ինձ համար մի որ եւ է դժուար բան կայ.</verse>
				<verse number="28">Սորա համար Տէրը այսպէս է ասում. Ահա ես այս քաղաքը պիտի մատնեմ Քաղդէացիների ձեռքը եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը, եւ նա պիտի առնէ նորան։</verse>
				<verse number="29">Եւ այս քաղաքի դէմ պատերազմող Քաղդէացիք պիտի գան, եւ պիտի այրեն այս քաղաքը կրակով եւ նորան այրեն, եւ նաեւ այն տները՝ որոնց կտուրների վերայ Բահաղին խունկ են ծխում, եւ թափելու նուէրներ մատուցանում օտար աստուածների, որպէս զի ինձ բարկացնեն։</verse>
				<verse number="30">Որովհետեւ Իսրայէլի որդիքը եւ Յուդայի որդիքը միայն չարութիւն էին անում իմ առաջին իրանց մանկութիւնիցն 'ի վեր. որովհետեւ Իսրայէլի որդիքն ինձ հէնց բարկացնում են իրանց ձեռքի գործերովը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="31">Որովհետեւ իմ բարկութեան եւ իմ սրտմտութեան համար եղաւ այս քաղաքը ինձ համար այն օրիցը որ նորան շինեցին մինչեւ այս օրը, որ նորան վերացնեմ իմ առաջիցը,</verse>
				<verse number="32">Իսրայելի որդկանց եւ Յուդայի որդկանց ամեն չարութեան համար, որ նորանք գործեցին ինձ բարկացնելու համար, նորանք եւ նորանց թագաւորներն ու նորանց իշխանները՝ նորանց քահանաները եւ մարգարէները եւ Յուդայի մարդիկը եւ Երուսաղէմի բնակիչները։</verse>
				<verse number="33">Եւ դէպի ինձ քամակ դարձրին եւ ոչ թէ երես, թէպէտեւ ես սովորեցնում էի նորանց կանուխ վեր կենալով եւ սովորեցնելով. բայց նորանք չէին լսում խրատ առնելու համար։</verse>
				<verse number="34">Այս իրանց պղծութիւնները դրին այն տան մէջ, որի վերայ կոչուած էր իմ անունը, որ նորան պղծէին.</verse>
				<verse number="35">Եւ շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ Ենովմի որդիի ձորումն է, որ իրանց տղերքն ու աղջկերքը անցկացնեն Մողոքի համար, որ ես նորանց չէի հրամայել եւ մտքովս էլ չէր անցել այդ գարշելութիւնը անելը Յուդային մեղանչել տալու համար։</verse>
				<verse number="36">Եւ հիմա սորա համար այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Այս քաղաքի մասին, որ դուք ասում էք թէ Բաբիլոնի թագաւորի ձեռքն է տրվում սրով, սովով եւ ժանտախտով.</verse>
				<verse number="37">Ահա ես նորանց պիտի ժողովեմ այն բոլոր երկիրներիցը ուր որ ես նորանց աքսորել եմ իմ բարկութիւնովը եւ մեծ ցասումով, եւ ետ պիտի բերեմ այս տեղը եւ նորանց պիտի բնակեցնեմ ապահովութիւնով։</verse>
				<verse number="38">Եւ նորանք ինձ համար կ'լինեն ժողովուրդ, եւ ես կ'լինեմ նորանց համար Աստուած։</verse>
				<verse number="39">Եւ ես կ'տամ նորանց մէկ սիրտ եւ մէկ ճանապարհ, որ ինձանից վախենան ամեն ժամանակ որ լաւ լինի իրանց համար եւ իրանցից յետոյ իրանց որդկանց համար։</verse>
				<verse number="40">Եւ ես յաւիտենական ուխտ եմ դնում նորանց հետ, որ ետ չ'դառնամ նորանցից նորանց բարութիւն անելուց, եւ իմ երկիւղը կ'դնեմ նորանց սրտերումը, որ ինձանից չ'հեռանան։</verse>
				<verse number="41">Եւ ես պիտի ուրախանամ նորանց բարութիւն անելով, եւ նորանց պիտի տնկեմ այս երկրումը հաւատարմութիւնով իմ բոլոր սրտովը եւ իմ բոլոր անձովը։</verse>
				<verse number="42">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ինչպէս որ ես բերի այս ազգի վերայ այս բոլոր մեծ չարիքը, այնպէս էլ պիտի բերեմ նորանց վերայ այն բոլոր բարիքը, որոնք ես խօսել եմ նորանց մասին։</verse>
				<verse number="43">Եւ ագարակներ պիտի առնուի այս երկրումը, որի համար դուք ասում էք թէ Ամայի է, առանց մարդի եւ անասունի, Քաղդէացիների ձեռքն է տրուել։</verse>
				<verse number="44">Փողով ագարակներ են առնելու եւ մուրհակում գրելու եւ կնքելու են եւ վկաներով վկայելու են Բենիամինի երկրումը, եւ Երուսաղէմի շրջակայքումը, եւ Յուդայի քաղաքներումը եւ սարի քաղաքներումը, եւ դաշտային քաղաքներումը եւ հարաւային քաղաքներումը. որովհետեւ ետ եմ դարձնելու նորանց գերութիւնը, ասում է Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="33">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային երկրորդ անգամ եւ նա տակաւին արգիլուած էր բանտի գաւիթումը, ասելով.</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Տէրը՝ այս անողը, եւ այս կազմող Տէրը, որ սա հաստատուի, որի անունն Եհովայ է.</verse>
				<verse number="3">Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չ'գիտես։</verse>
				<verse number="4">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այս քաղաքի տների մասին եւ Յուդայի թագաւորի տների մասին, որ քանդուել են պատնէշների եւ սուրի համար.</verse>
				<verse number="5">Գալիս են պատերազմելու Քաղդէացիների հետ, եւ որ նորանց լցնեն մարդի դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկութիւնովը եւ իմ սրտմտութիւնովը, որովհետեւ ես ծածկել եմ իմ երեսը այս քաղաքից նորանց բոլոր չարութիւնների համար։</verse>
				<verse number="6">Ահա ես դնելու եմ նորա վերայ սպեղանիք եւ բժշկութիւն, եւ պիտի բժշկեմ նորանց, եւ պիտի յայտնեմ նորանց խաղաղութեան եւ ճշմարտութեան առատութիւն.</verse>
				<verse number="7">Եւ ես պիտի ետ դարձնեմ Յուդայի գերութիւնը եւ Իսրայէլի գերութիւնը, եւ պիտի շինեմ նորանց ինչպէս առաջ.</verse>
				<verse number="8">Եւ պիտի մաքրեմ նորանց իրանց անօրէնութիւններիցը, որ մեղանչեցին ինձ դէմ, եւ պիտի ներեմ նորանց բոլոր անօրէնութիւնները, որով մեղանչեցին ինձ դէմ եւ որով ինձ դէմ ապստամբեցին.</verse>
				<verse number="9">Եւ նա պիտի լինի ինձ համար ուրախութեան անուն, փառք եւ պարծանք երկրի բոլոր ազգերի համար, որոնք կ'լսեն այն բոլոր բարիքը, որ ես կ'անեմ նորանց. եւ նորանք պիտի վախենան եւ դողան այն բոլոր բարիքի համար եւ այն բոլոր խաղաղութեան համար, որ ես նորան կ'անեմ։</verse>
				<verse number="10">Այսպէս է ասում Տէրը. Դեռ այս տեղումը, որի համար դուք ասում էք թէ Աւերակ է՝ առանց մարդի եւ առանց անասունի, Յուդայի քաղաքներումը, Երուսաղէմի փողոցներումը որ աւերակ է դարձած առանց մարդի եւ առանց բնակչի եւ առանց անասունի,</verse>
				<verse number="11">Պիտի լսուի ցնծութեան ձայն եւ ուրախութեան ձայն, փեսայի ձայն եւ հարսի ձայն, նորանց ձայնը որ կ'ասեն. Օրհնեցէք Զօրաց Տիրոջը, որ բարի է Տէրը, եւ յաւիտեան է նորա ողորմութիւնը, եւ նորանց ձայնը որ Տիրոջ տունը գոհութեան նուէր են բերում։ Որովհետեւ ես ետ պիտի դարձնեմ երկրի գերութիւնը ինչպէս որ առաջ էր, ասում է Տէրը։</verse>
				<verse number="12">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Դեռ այս տեղումը, որ աւերակ է առանց մարդի մինչեւ անասունը, եւ նորա ամեն քաղաքներումը պիտի լինեն հովիւների բնակարաններ, որոնք հօտեր են մակաղեցնում։</verse>
				<verse number="13">Լեռնային քաղաքներումը, դաշտային քաղաքներումը, եւ հարաւային քաղաքներումը եւ Բենիամինի քաղաքներումը եւ Երուսաղէմի շրջակայքումը եւ Յուդայի քաղաքներումը դեռ հօտեր են անց կենալու համարողի ձեռքովը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="14">Ահա օրեր են գալիս ասում է Տէրը, որ պիտի հաստատեմ այն բարի խօսքը, որ ես ասել եմ Իսրայէլի տան համար եւ Յուդայի տան համար։</verse>
				<verse number="15">Այն օրերը եւ այն ժամանակը ես Դաւիթի համար մի արդարութեան շառաւիղ պիտի բուսցնեմ, եւ նա պիտի իրաւունք եւ արդարութիւն անէ երկրի վերայ։</verse>
				<verse number="16">Այն օրերը Յուդան պիտի ազատուի եւ Երուսաղէմը պիտի ապահովութիւնով բնակուէ, եւ այս է որով նա պիտի կոչուի, ԵՀՈՎԱՆ ՄԵՐ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ։</verse>
				<verse number="17">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը, չ'պիտի պակասէ Դաւիթի համար մէկ մարդ՝ նստող Իսրայէլի տան աթոռի վերայ.</verse>
				<verse number="18">Եւ Ղեւտացի քահանաներից պակաս չ'պիտի լինի իմ առաջին ողջակէզ մատուցանող, հացի ընծայ նուիրող եւ զոհ անող մարդ ամեն ժամանակ։</verse>
				<verse number="19">Եւ եղաւ Տիրոջ խօսքը Երեմիային ասելով. Այսպէս է ասում Տէրը.</verse>
				<verse number="20">Եթէ խափանէք իմ ուխտը ցերեկը եւ իմ ուխտը գիշերը, որ չ'լինի ցերեկն ու գիշերն իրանց ժամանակին,</verse>
				<verse number="21">Իմ ուխտն էլ կ'խափանուի իմ ծառայ Դաւիթի հետ, որ նա որդի չ'ունենայ թագաւորող իր աթոռի վերայ. նոյնպէս եւ իմ պաշտօնեայ Ղեւտացի քահանաների հետ։</verse>
				<verse number="22">Ինչպէս որ չի համարուիլ երկնքի զօրքը եւ չի համարուիլ ծովի աւազը, նոյնպէս պիտի շատացնեմ իմ ծառայ Դաւիթի սերունդը, եւ իմ պաշտօնեայ Ղեւտացիներին։</verse>
				<verse number="23">Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային ասելով.</verse>
				<verse number="24">Չե՞ս տեսնում թէ ինչ են խօսում այս ժողովուրդը ասելով թէ Այն երկու ազգատոհմներին, որոնց Տէրը ընտրել էր, նորանց մերժել է. եւ նորանք անարգում են իմ ժողովրդին, որ ազգ չ'լինի այլ եւս նորանց առաջին։</verse>
				<verse number="25">Այսպէս է ասում Տէրը. Եթէ ես ուխտ չ'ունիմ ցերեկուայ եւ գիշերուայ հետ եւ կանոններ չեմ դրել երկնքին եւ երկրիս,</verse>
				<verse number="26">Յակոբի եւ իմ ծառայ Դաւիթի սերունդն էլ պիտի մերժեմ, որ նորա սերունդիցը չ'առնեմ իշխաններ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի սերունդի վերայ, որովհետեւ նորանց գերութիւնը պիտի դարձնեմ եւ նորանց պիտի ողորմեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="34">
				<verse number="1">Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ, երբ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորա բոլոր զօրքերը եւ երկրի բոլոր թագաւորութիւնները որ իր իշխանութեան ձեռքումն էին, եւ բոլոր ժողովուրդներովը պատերազմում էին Երուսաղէմի դէմ եւ նորա բոլոր քաղաքների դէմ, ասելով.</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Գնա եւ խօսիր Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես այս քաղաքը պիտի տամ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա պիտի այրէ նորան կրակով։</verse>
				<verse number="3">Եւ դու պիտի չ'պրծնես նորա ձեռքիցը, այլ անպատճառ պիտի բռնուիս եւ նորա ձեռքը մատնուիս, եւ քո աչքերը պիտի տեսնեն Բաբիլոնի թագաւորի աչքերը, եւ նորա բերանը պիտի խօսէ քո բերանի հետ, եւ պիտի գնաս Բաբիլոն։</verse>
				<verse number="4">Սակայն լսիր Տիրոջ խօսքը, ով Յուդայի Սեդեկիա թագաւոր, այսպէս է ասում Տէրը քո մասին. Դու սրով պիտի չ'մեռնես։</verse>
				<verse number="5">Դու խաղաղութիւնով պիտի մեռնես. եւ ինչպէս որ քեզանից առաջ եղող քո հայրերի առաջին թագաւորների համար խունկեր ծխեցին, նոյնպէս եւ պիտի ծխեն քեզ համար, եւ Վա՜յ տէր, ասելով, պիտի սուգ անեն քեզ վերայ, որովհետեւ այս խօսքը ես խօսեցի, ասում է Տէրը։</verse>
				<verse number="6">Եւ Երեմիա մարգարէն խօսեց Յուդայի Սեդեկիա թագաւորի հետ այս բոլոր խօսքերը Երուսաղէմում։</verse>
				<verse number="7">Եւ Բաբիլոնի թագաւորի զօրքը պատերազմում էր Երուսաղէմի դէմ եւ Յուդայի մնացած բոլոր քաղաքների դէմ, Լաքիսի եւ Ազեկայի դէմ, որովհետեւ Յուդայի քաղաքների մէջ սորանք էին մնացել պարսպաւոր քաղաքներ։</verse>
				<verse number="8">Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ, երբոր Սեդեկիա թագաւորը Երուսաղէմումն եղող ժողովրդի բոլորի հետ ուխտ էր դրել, որ նորանք ազատութիւն քարոզեն.</verse>
				<verse number="9">Որ ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին՝ Եբրայեցիին եւ Եբրայեցուհիին ազատ արձակէ, որ ոչ մէկը չ'ծառայեցնէ իր Հրէայ եղբօրը։</verse>
				<verse number="10">Եւ լսեցին բոլոր իշխանները եւ բոլոր ժողովուրդը, որոնք ուխտ արին, որ ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին ազատ արձակէ, որ այլ եւս նորան չ'ծառայեցնէ եւ նորանք լսեցին ու արձակեցին։</verse>
				<verse number="11">Բայց յետոյ ետ դառան եւ իրանց ազատ արձակած ծառաներին եւ աղախիններին ետ դարձրին եւ նորանց բռնի ծառաներ եւ աղախիններ արին։</verse>
				<verse number="12">Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ՝ ասելով.</verse>
				<verse number="13">Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես ուխտ արի ձեր հայրերի հետ այն օրը որ նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը՝ ծառայութեան տանիցը ասելով թէ</verse>
				<verse number="14">Եօթը տարիից յետոյ ձեզանից ամեն մարդ արձակէ իր Եբրայեցի եղբօրը, որ ծախուած է քեզ վերայ եւ ծառայել է քեզ վեց տարի, դու նորան ազատ արձակիր քո կշտիցը, բայց ձեր հայրերը ինձ չ'հնազանդեցին եւ ականջ չ'դրին։</verse>
				<verse number="15">Եւ դուք այսօր ետ էիք դառել եւ արել այն՝ ինչ որ ուղիղ է իմ աչքի առաջին ամեն մարդ իր ընկերին ազատութիւն քարոզելով, եւ ուխտ էիք կապել իմ առաջին այն տանը, որի վերայ կոչուած է իմ անունը.</verse>
				<verse number="16">Բայց էլի դառաք ու պղծեցիք իմ անունը, եւ ետ դարձրիք ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին, որոնց ազատ արձակել էիք իրանց համար, եւ նորանց բռնադատեցիք, որ ձեզ համար ծառաներ եւ աղախիններ լինեն։</verse>
				<verse number="17">Վասնորոյ այսպէս է ասում Տէրը. Դուք ինձ չ'լսեցիք, որ ազատութիւն քարոզէիք ամեն մարդ իր եղբօրը եւ ամեն մարդ իր ընկերին, ահա ես ձեզ համար ազատութիւն կ'քարոզեմ, ասում է Տէրը, սուրին եւ ժանտախտին եւ սովին, եւ ձեզ պիտի մատնեմ տանջանքի երկրի բոլոր թագաւորութիւններին։</verse>
				<verse number="18">Եւ պիտի մատնեմ այն մարդիկը, որոնք զանց են արել իմ ուխտը, որոնք չեն կատարել այն ուխտի խօսքերը, որ արին իմ երեսի առաջին, որ զուարակը բաժանեցին երկու կտորի եւ կտորների միջովը անցան,</verse>
				<verse number="19">Այսինքն Յուդայի իշխանները եւ Երուսաղէմի իշխանները, պալատականները եւ քահանաները եւ երկրի բոլոր ժողովուրդը, որ անց կացաւ զուարակի կտորների միջովը։</verse>
				<verse number="20">Եւ նորանց պիտի մատնեմ իրանց թշնամիների ձեռքը եւ նորանց հոգին պահանջողների ձեռքը, եւ նորանց դիակները պիտի կերակուր դառնան երկնքի թռչունների համար եւ երկրի գազանների համար։</verse>
				<verse number="21">Եւ Յուդայի Սեդեկիա թագաւորին եւ նորա իշխաններին պիտի տամ իրանց թշնամիների ձեռքը եւ նորանց հոգին պահանջողների ձեռքը եւ Բաբիլոնի թագաւորի զօրքի ձեռքը որ ձեզանից ետ են գնացել։</verse>
				<verse number="22">Ահա ես հրամայում եմ, ասում է Տէրը, եւ նորանց ետ եմ դարձնելու այս քաղաքի վերայ, եւ նորանք պիտի պատերազմեն նորա դէմ եւ նորան առնեն եւ նորան այրեն կրակով, եւ Յուդայի քաղաքները պիտի ամայի անեմ՝ առանց բնակչի։</verse>
			</chapter>
			<chapter number="35">
				<verse number="1">Այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին Տիրոջ կողմանէ Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի օրերին, ասելով.</verse>
				<verse number="2">Գնա Ռեքաբեանց տունը եւ խօսիր նորանց հետ, եւ տար նորանց Տիրոջ տունը՝ սենեակների մէկը, եւ նորանց գինի խմել տուր։</verse>
				<verse number="3">Եւ ես Քաբասինիայի որդիի Երեմիայի որդի Յեզոնիային եւ նորա եղբայրներին եւ նորա բոլոր որդկանցը վեր առայ, նաեւ բոլոր Ռեքաբեանց տունը,</verse>
				<verse number="4">Եւ նորանց տարի Տիրոջ տունը Աստուծոյ մարդ Յեգդոզիայի որդի Անանի որդկանց սենեակը, որ Սեղղումի որդի Մաասիա դռնապանի սենեակից վերեւ եղող իշխանների սենեակի մօտն է,</verse>
				<verse number="5">Եւ Ռեքաբեանց տան որդկանց առաջին ամաններ դրի գինիով լիքը եւ բաժակներ, եւ ասեցի նորանց. Գինի խմեցէք։</verse>
				<verse number="6">Եւ նորանք ասեցին. Մենք գինի չենք խմում, որովհետեւ մեր հայրը՝ Ռեքաբի որդի Յովնադաբը մեզ պատուիրել է ասելով թէ Գինի չ'խմէք ոչ դուք եւ ոչ ձեր որդիքը յաւիտեան։</verse>
				<verse number="7">Եւ տուն չ'շինէք, եւ սերմ չ'ցանէք, եւ այգի չ'տնկէք, եւ այս բաները պիտի չ'ունենաք. այլ վրաններում բնակուեցէք ձեր բոլոր օրերումը, որպէս զի շատ օրեր ապրէք երկրի երեսին, ուր որ դուք պանդուխտ էք։</verse>
				<verse number="8">Եւ մենք լսում ենք մեր հայր Ռեքաբի որդի Յովնադաբի ձայնին այն ամեն բանում որ պատուիրել է մեզ, որ գինի չ'խմենք մեր բոլոր օրերումը՝ թէ մենք թէ մեր կանայքը թէ մեր տղայքը թէ մեր աղջկերքը։</verse>
				<verse number="9">Եւ տուներ չ'շինենք բնակուելու համար, եւ մենք այգի, ագարակ եւ ցանք չենք ունենում.</verse>
				<verse number="10">Այլ վրաններում ենք բնակվում, եւ հնազանդում ենք ու անում այն ամենի համեմատ, որ մեզ պատուիրել է մեր հայրը՝ Յովնադաբը։</verse>
				<verse number="11">Եւ եղաւ երբոր Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ այս երկրի վերայ, այն ժամանակ ասեցինք. Եկէք գնանք Երուսաղէմ Քաղդէացիների զօրքերի պատճառով եւ Ասորիների զօրքերի պատճառով. եւ բնակվում ենք Երուսաղէմումը։</verse>
				<verse number="12">Եւ եղաւ Տիրոջ խօսքը Երեմիային ասելով.</verse>
				<verse number="13">Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Գնա եւ ասիր Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին. Մի՞թէ խրատ չէք առնում որ իմ խօսքերին հնազանդեցէք, ասում է Տէրը։</verse>
				<verse number="14">Ռեքաբի որդի Յովնադաբի խօսքերը, որ պատուիրել է իր որդկանցը գինի չ'խմել, հաստատվում են, եւ նորանք չեն խմում մինչեւ այսօր, այլ հնազանդում են իրանց հօր պատուէրին. բայց ես խօսեցի ձեզ հետ կանուխ վեր կենալով եւ խօսելով, բայց դուք ինձ չ'լսեցիք։</verse>
				<verse number="15">Եւ ես ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, եւ ասեցի Ետ դարձէք ամեն մարդ իր չար ճանապարհիցը, եւ լաւացրէք ձեր գործերը, եւ ուրիշ աստուածների ետեւից մի գնաք նորանց ծառայելու համար, այն ժամանակ դուք կ'բնակուէք այս երկրի վերայ որ ես տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին, բայց դուք ականջ չ'դրիք եւ չ'լսեցիք ինձ։</verse>
				<verse number="16">Սակայն Ռեքաբի որդի Յովնադաբի որդիքը կատարեցին իրանց հօր պատուէրը, որ պատուիրել էր իրանց, իսկ այս ժողովուրդը ինձ չեն լսում։</verse>
				<verse number="17">Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես բերելու եմ Յուդայի վերայ եւ Երուսաղէմի բոլոր բնակիչների վերայ այն ամեն չարիքը, որ խօսել եմ նորանց մասին, որովհետեւ ես ասեցի նորանց, բայց նորանք չ'լսեցին, եւ կանչեցի նորանց, բայց նորանք չ'պատասխանեցին։</verse>
				<verse number="18">Եւ Երեմիան ասեց Ռեքաբեանց տանը, թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Որովհետեւ դուք լսել էք ձեր հայր Յովնադաբի պատուէրին, եւ պահում էք նորա ամեն պատուէրները, եւ անում էք այն ամենի համեմատ, որ նա ձեզ պատուիրել է.</verse>
				<verse number="19">Դորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ռեքաբի որդի Յովնադաբից միշտ իմ առաջին կանգնող մարդ պիտի պակաս չ'լինի։</verse>
			</chapter>
			<chapter number="36">
				<verse number="1">Եւ եղաւ Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին, որ այս խօսքը եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ ասելով.</verse>
				<verse number="2">Քեզ համար մի տոմս առ եւ գրիր նորա վերայ այն բոլոր խօսքերը, որ ասել եմ քեզ Իսրայէլի մասին եւ Յուդայի մասին եւ բոլոր ազգերի մասին այն օրիցն սկսած որ խօսեցի քեզ հետ Յովսիայի օրերիցը մինչեւ այս օրը։</verse>
				<verse number="3">Կարելի է կ'լսէ Յուդայի տունը այն բոլոր չարիքը, որ ես խորհել եմ նորանց անելու, որպէս զի ամեն մարդ իր չար ճանապարհիցը ետ դառնայ, եւ ես ներեմ նորանց անօրէնութիւնը եւ նորանց մեղքը։</verse>
				<verse number="4">Եւ Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին. եւ Բարուքը գրեց Երեմիայի բերանից Տիրոջ բոլոր խօսքերը, որ նա ասել էր նորան, մի գրքի տոմսի վերայ։</verse>
				<verse number="5">Եւ Երեմիան պատուիրեց Բարուքին ասելով. Ես բանտարկուած եմ՝ չեմ կարող գնալ Տիրոջ տունը.</verse>
				<verse number="6">Բայց դու գնա եւ կարդա այդ տոմսիցը, որ դու գրեցիր իմ բերանիցը, Տիրոջ խօսքերը՝ ժողովրդի ականջին Տիրոջ տանը ծոմապահութեան օրը, նաեւ բոլոր Յուդայի մարդկանց ականջին, որ գալիս են իրանց քաղաքներիցը, կարդաս նորան։</verse>
				<verse number="7">Կարելի է նորանց աղօթքը ընկնէ Տիրոջ առաջը եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը, որովհետեւ մեծ է այն բարկութիւնն ու սրտմտութիւնը, որ Տէրը ասել է այս ժողովրդի դէմ։</verse>
				<verse number="8">Եւ Ներիայի որդի Բարուքը արաւ այն ամենի համեմատ, որ նորան պատուիրել էր Երեմիա մարգարէն, որ կարդայ Տիրոջ խօսքերի գրքիցը Տիրոջ տանը։</verse>
				<verse number="9">Եւ եղաւ Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի հինգերորդ տարին իններորդ ամսին ծոմապահութիւն քարոզեցին Տիրոջ առաջին Երուսաղէմի բոլոր ժողովուրդը, եւ այն բոլոր ժողովուրդը, որ եկել էր Յուդայի քաղաքներից Երուսաղէմ։</verse>
				<verse number="10">Եւ Բարուքը կարդաց գրքիցը Երեմիայի խօսքերը Տիրոջ տանը Սափան դպրի որդի Գամարիայի սենեակումը վերի գաւիթումը, Տիրոջ տան նոր դռան մուտքումը ժողովրդի ականջի առաջին։</verse>
				<verse number="11">Եւ Սափանի որդիի Գամարիայի որդի Միքիան լսեց Տիրոջ բոլոր խօսքերը այն գրքի միջից.</verse>
				<verse number="12">Եւ իջաւ թագաւորի տունը դպրի սենեակը, եւ ահա այնտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա դպիրը եւ Սեմայիայի որդի Դաղայիան եւ Աքբորի որդի Եղնաթանը եւ Սափանի որդի Գամարիան եւ Անանիայի որդի Սեդեկիան եւ բոլոր իշխանները։</verse>
				<verse number="13">Եւ Միքիան նորանց պատմեց այն ամեն խօսքերը, որ լսել էր, երբոր Բարուքը կարդում էր գրքիցը ժողովրդի ականջին։</verse>
				<verse number="14">Եւ բոլր իշխանները ուղարկեցին Բարուքի մօտ Քուսիի որդի Սեղեմիայի որդիի Նաթանիայի որդի Յուդիին ասելով. Այն տոմսը, որից դու կարդացել ես ժողովրդի ականջին, վեր առ եւ եկ. եւ Ներիայի որդի Բարուքն առաւ այն տոմսը իր ձեռքը եւ գնաց նորանց մօտ։</verse>
				<verse number="15">Եւ նորանք ասեցին նորան. Խնդրում ենք՝ նստիր, եւ կարդա դորան մեր ականջին. Բարուքն էլ կարդաց նորանց ականջին։</verse>
				<verse number="16">Եւ երբոր նորանք լսեցին այն բոլոր խօսքերը, դողալով իրար էին նայում, եւ ասեցին Բարուքին. Անպատճառ պատմելու ենք թագաւորին այդ բոլոր խօսքերը։</verse>
				<verse number="17">Եւ Բարուքին հարցրին եւ ասեցին. Խնդրում ենք՝ մեզ ասիր՝ ի՞նչպէս գրեցիր այս բոլոր խօսքերը նորա բերանիցը։</verse>
				<verse number="18">Եւ Բարուքն ասեց նորանց. Իր բերանովը նա ինձ ասում էր այս բոլոր խօսքերը եւ ես գրում էի այս գրքում թանաքով։</verse>
				<verse number="19">Եւ իշխաններն ասեցին Բարուքին. Գնա եւ թաք կացէք դու եւ Երեմիան, եւ մարդ չ'իմանայ թէ դուք որտեղ էք։</verse>
				<verse number="20">Եւ նորանք եկան սրահը թագաւորի մօտ, բայց տոմսը պահ տուին դպիր Եղիսամայի սենեակումը, եւ բոլոր խօսքերը պատմեցին թագաւորի ականջին։</verse>
				<verse number="21">Եւ թագաւորը ուղարկեց Յուդիին, որ առնէ տոմսը. եւ նա առաւ նորան դպիր Եղիսամայի սենեակից, եւ Յուդին կարդաց նորան թագաւորի ականջին եւ բոլոր իշխանների ականջին, որ կանգնել էին թագաւորի կշտին։</verse>
				<verse number="22">Եւ թագաւորը կենում էր ձմերատանը իններորդ ամսումը, եւ կրակարանը վառուած էր նորա առաջին։</verse>
				<verse number="23">Եւ եղաւ երբոր Յուդին կարդաց երեք եւ չորս էջ, նա կտրեց նորան դպրի դանակովը եւ գցեց կրակը, որ կրակարանումն էր մինչեւ որ բոլոր տոմսը վերջացաւ կրակարանումն եղող կրակի վերայ։</verse>
				<verse number="24">Եւ չ'զարհուրեցան եւ չ'պատառեցին իրանց հանդերձները ոչ թագաւորը եւ ոչ նորա բոլոր ծառաները, որ լսում էին այս բոլոր խօսքերը.</verse>
				<verse number="25">Թէպէտ եւ Եղնաթանը, Դաղայիան եւ Գամարիան թագաւորին պաղատեցին, որ տոմսը չ'այրէ. բայց նա նորանց չ'լսեց։</verse>
				<verse number="26">Եւ թագաւորը հրամայեց Յերամելին՝ թագաւորի որդիին՝ եւ Եզրիէլի որդի Սարայիային եւ Աբդիէլի որդի Սեղեմիային, որ բռնեն դպիր Բարուքին եւ Երեմիա մարգարէին, բայց Տէրը նորանց ծածկեց։</verse>
				<verse number="27">Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային, երբոր թագաւորը այրել էր այն տոմսը եւ այն խօսքերը, որոնք Բարուքը գրել էր Երեմիայի բերանից, ասելով՝</verse>
				<verse number="28">Դարձեալ քեզ համար մի ուրիշ տոմս առ եւ գրիր նորա վերայ այն առաջի խօսքերը, որոնք կային առաջի տոմսի վերայ, որ Յուդայի Յովակիմ թագաւորը այրեց,</verse>
				<verse number="29">Եւ Յուդայի Յովակիմ թագաւորին ասիր. Այսպէս է ասում Տէրը. Դու այրեցիր այս տոմսը ասելով թէ Ի՞նչու ես գրել նորա վերայ թէ անպատճառ պիտի գայ Բաբիլոնի թագաւորը եւ աւերէ երկիրը եւ դադրեցնէ նորանից մարդն ու անասունը։</verse>
				<verse number="30">Դորա համար այսպէս է ասում Տէրը Յուդայի Յովակիմ թագաւորի մասին. Նորա համար նստող չ'պիտի լինի Դաւիթի աթոռի վերայ եւ նորա դիակը պիտի դէն գցուի եւ մնայ ցերեկը տաքումը եւ գիշերը ցրտումը։</verse>
				<verse number="31">Եւ ես պիտի այցելեմ նորան եւ նորա սերունդին եւ նորա ծառաներին իրանց անօրէնութիւնների համար, եւ պիտի բերեմ նորանց վերայ եւ Երուսաղէմի բնակիչների վերայ եւ Յուդայի մարդկանց վերայ այն բոլոր չարիքը որ ես ասեցի նորանց, բայց նորանք չ'լսեցին։</verse>
				<verse number="32">Եւ Երեմիան մի ուրիշ տոմս առաւ եւ տուաւ Ներիայի որդի դպիր Բարուքին, եւ նա գրեց նորա վերայ Երեմիայի բերանից այն գրքի բոլոր խօսքերը, որ Յուդայի Յովակիմ թագաւորը այրել էր կրակով, եւ դեռ նորանց վերայ նորանց պէս շատ բաներ էլ աւելացուեցան։</verse>
			</chapter>
			<chapter number="37">
				<verse number="1">Եւ Յովսիայի որդի Սեդեկիա թագաւորը թագաւոր եղաւ Յովակիմի որդի Յեքոնիայի տեղ, որին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Յուդայի երկրումը թագաւոր դրաւ։</verse>
				<verse number="2">Բայց նա եւ նորա ծառաները եւ երկրի ժողովուրդը չ'հնազանդեցին Տիրոջ խօսքին, որ խօսեց Երեմիա մարգարէի ձեռովը։</verse>
				<verse number="3">Եւ Սեդեկիա թագաւորը ուղարկեց Սեղեմիայի որդի Յուքաղին եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային Երեմիա մարգարէի մօտ ասելով. Խնդրում ենք՝ աղօթք արա մեզ համար մեր Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="4">Եւ Երեմիան մտնում ու դուրս էր գալիս ժողովրդի մէջ, եւ նորան չէին դրել բանտի տունը։</verse>
				<verse number="5">Եւ Փարաւօնի զօրքը դուրս եկաւ Եգիպտոսից, եւ Քաղդէացիք, որոնք պաշարել էին Երուսաղէմը, լսեցին նորանց լուրը եւ հեռացան Երուսաղէմի վերայից։</verse>
				<verse number="6">Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիա մարգարէին ասելով.</verse>
				<verse number="7">Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Այսպէս ասեցէք Յուդայի թագաւորին, որ ձեզ ուղարկել է ինձ մօտ ինձ հարցնելու. Ահա Փարաւօնի զօրքը, որ դուրս էր եկել ձեզ օգնելու, ետ պիտի դառնայ իր երկիրը՝ Եգիպտոս։</verse>
				<verse number="8">Եւ Քաղդէացիք էլ պիտի ետ դառնան ու պատերազմեն այս քաղաքի դէմ, եւ պիտի նորան առնեն եւ նորան կրակով այրեն։</verse>
				<verse number="9">Այսպէս է ասում Տէրը. Մի խաբէք ձեր անձերը ասելով թէ Քաղդէացիք անշուշտ գնացել են մեր վերայից. բայց նորանք չեն գնալու։</verse>
				<verse number="10">Որովհետեւ եթէ զարկէք Քաղդէացիների բոլոր զօրքը, որ պատերազմում է ձեզ հետ, եւ նորանցից մի քանի վիրաւորուած մարդիկ մնան, դարձեալ ամեն մարդ իր վրանումը կանգնելով պիտի այս քաղաքը կրակով այրեն։</verse>
				<verse number="11">Եւ եղաւ երբոր Քաղդէացիների զօրքը ետ քաշուեցաւ Երուսաղէմի վերայից Փարաւօնի զօրքի պատճառով,</verse>
				<verse number="12">Այն ժամանակ Երեմիան դուրս եկաւ Երուսաղէմից, որ գնայ Բենիամինի երկիրը որ բաժին առնէ այնտեղից ժողովրդի մէջ.</verse>
				<verse number="13">Եւ նա երբոր Բենիամինի դռնումն էր, այնտեղ էր մի ոստիկան՝ անունը Անանիայի որդիի Սեղեմիայի որդի Յերիա. եւ նա բռնեց Երեմիա մարգարէին ասելով թէ Դու անցնում ես Քաղդէացիների կողմը։</verse>
				<verse number="14">Բայց Երեմիան ասեց. Սուտ է, ես Քաղդէացիների կողմը չեմ անց կենում. իսկ նա նորան չ'լսեց, եւ Յերիան բռնեց Երեմիային, եւ նորան տարաւ իշխանների մօտ։</verse>
				<verse number="15">Եւ իշխանները բարկացան Երեմիայի վերայ եւ նորան ծեծեցին եւ նորան գցեցին բանտը դպիր Յովնաթանի տանը. որովհետեւ դա բանտ էին շինել։</verse>
				<verse number="16">Երբոր Երեմիան մտաւ բանտը եւ խուցերը, այնտեղ մնաց Երեմիան շատ օրեր.</verse>
				<verse number="17">Եւ Սեդեկիա թագաւորը մարդ ուղարկեց եւ նորան առաւ, եւ թագաւորը հարցրեց նորան իր տանը ծածուկ եւ ասեց. Տիրոջ կողմանէ խօսք կա՞յ. եւ Երեմիան ասեց՝ Կայ. եւ ասեց՝ Դու Բաբիլոնի թագաւորի ձեռքն ես տրուելու։</verse>
				<verse number="18">Եւ Երեմիան ասեց Սեդեկիա թագաւորին. Ես ի՞նչ մեղք եմ արել քեզ դէմ եւ քո ծառաների դէմ եւ այս ժողովրդի դէմ, որ ինձ դրել էք բանտը։</verse>
				<verse number="19">Եւ ո՞ւր են ձեր մարգարէները, որ մարգարէանում էին ձեզ ասելով թէ Բաբիլոնի թագաւորը չ'պիտի գայ ձեզ վերայ եւ այս երկրի վերայ։</verse>
				<verse number="20">Եւ հիմա լսիր՝ խնդրեմ, ով իմ տէր թագաւոր, թող իմ աղաչանքը քո առաջին ընկնէ. եւ ինձ ետ մի ուղարկիր դպիր Յովնաթանի տունը, որ այնտեղ չ'մեռնեմ։</verse>
				<verse number="21">Եւ Սեդեկիա թագաւորը պատուիրեց, եւ Երեմիային դրին բանտի գաւիթումը, եւ նորան տալիս էին ամեն օր մէկ նկանակ հաց հացագործների փողոցից, մինչեւ բոլոր հացը քաղաքից վերջացաւ։ Եւ Երեմիան մնում էր բանտի գաւիթումը։</verse>
			</chapter>
			<chapter number="38">
				<verse number="1">Եւ լսեցին Մատթանի որդի Սափատիան եւ Փասուրի որդի Գոդողիան եւ Սեղեմիայի որդի Յուքաղը եւ Մեղքիայի որդի Փասուրը այս խօսքերը, որ Երեմիան խօսում էր բոլոր ժողովրդի հետ ասելով.</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Տէրը. Այս քաղաքում մնացողը պիտի սրով, սովով եւ ժանտախտով մեռնէ, իսկ դուրս եկող՝ Քաղդէացիների մօտ գնացողը պիտի ապրէ, եւ իր հոգին իրան համար աւարի պէս պիտի լինի, եւ նա պիտի ապրէ։</verse>
				<verse number="3">Այսպէս է ասում Տէրը. Անպատճառ այս քաղաքը պիտի Բաբիլոնի թագաւորի զօրքի ձեռքը մատնուի, եւ նա պէտք է առնէ նորան։</verse>
				<verse number="4">Եւ իշխաններն ասեցին թագաւորին. Խնդրում ենք՝ թող այս մարդը մեռցնուի, որովհետեւ այդ պատճառով դա թուլացնում է պատերազմի մարդկանց ձեռքերը, որոնք մնացել են այս քաղաքում, եւ բոլոր ժողովրդի ձեռքերը, նորանց այսպիսի խօսքեր ասելով. որովհետեւ այս մարդը խաղաղութիւն չէ ուզում այս ժողովրդի համար, այլ չարիք։</verse>
				<verse number="5">Եւ Սեդեկիա թագաւորն ասեց. Ահա նա ձեր ձեռքին է, որովհետեւ թագաւորը ձեզ մօտ մի բան չէ կարող։</verse>
				<verse number="6">Եւ նորանք առան Երեմիային եւ գցեցին նորան թագաւորի որդի Մեղքիայի գուբը որ բանտի դռանն էր. եւ չուաններով իջեցրին Երեմիային, եւ գուբի մէջ ջուր չ'կար այլ տիղմ. եւ Երեմիան ընկղմում էր տիղմի մէջ։</verse>
				<verse number="7">Եւ Եթէովպացի Աբդիմելէք ներքինին, որ թագաւորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. եւ թագաւորը նստել էր Բենիամինի դռանը։</verse>
				<verse number="8">Եւ Աբդիմելէքը դուրս եկաւ թագաւորի տանիցը եւ խօսեց թագաւորի հետ ասելով.</verse>
				<verse number="9">Ով տէր իմ թագաւոր, այս մարդիկը վատ բան արին ամեն ինչ որ Երեմիա մարգարէին արին, որ նորան գցեցին գուբը. եւ նա կ'մեռնէ նորա տակին սովի պատճառով, որովհետեւ քաղաքումը այլ եւս հաց չ'կայ։</verse>
				<verse number="10">Եւ թագաւորը պատուիրեց Եթէովպացի Աբդիմելէքին ասելով. Վեր առ այստեղից քեզ հետ երեսուն մարդ եւ հանիր Երեմիա մարգարէին այն գուբիցը նորա մեռնելուց առաջ։</verse>
				<verse number="11">Եւ Աբդիմելէքն առաւ այն մարդիկն իր մօտ եւ տարաւ նորանց թագաւորի տունը շտեմարանի տակը, եւ այնտեղից առաւ պատառոտած շորեր եւ հինացած շորեր եւ իջեցրեց նորանց չուաններով գուբը Երեմիայի մօտ։</verse>
				<verse number="12">Եւ Եթէովպացի Աբդիմելէքն ասեց Երեմիային. Այդ պատառոտած եւ հինացած շորերը դիր կռներիդ տակին չուանների տակ. եւ Երեմիան այնպէս արաւ։</verse>
				<verse number="13">Եւ Երեմիային վեր քաշեցին չուաններով եւ նորան հանեցին գուբիցը. եւ Երեմիան կենում էր բանտի գաւիթումը։</verse>
				<verse number="14">Եւ Սեդեկիա թագաւորը մարդ ուղարկեց եւ տարաւ Երեմիա մարգարէին իր մօտ այն երրորդ մուտքը որ Տիրոջ տան մօտ է, եւ թագաւորն ասեց Երեմիային. Ես քեզանից մի բան եմ հարցնելու, ինձանից ոչինչ չ'ծածկես։</verse>
				<verse number="15">Եւ Երեմիան ասեց Սեդեկիային. Եթէ քեզ պատմեմ, մի՞թէ ինձ չես սպանել տալ. եւ եթէ քեզ խրատ տամ, ինձ չես լսիլ։</verse>
				<verse number="16">Եւ Սեդեկիա թագաւորը ծածուկ երդում արաւ Երեմիային ասելով. Կենդանի է Տէրը, որ ստեղծել է մեր այս հոգին, որ քեզ չեմ մեռցնիլ եւ քեզ չեմ տալ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո հոգին։</verse>
				<verse number="17">Եւ Երեմիան ասեց Սեդեկիային. Այսպէս է ասում Եհովայ Զօրաց Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը. Եթէ իրաւ դուրս գաս Բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, այն ժամանակ քո անձը ողջ պիտի մնայ, եւ այս քաղաքը չի այրուիլ կրակով. եւ ողջ կ'մնաս դու եւ քո տունը։</verse>
				<verse number="18">Իսկ եթէ դուրս չ'գաս Բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, այն ժամանակ այս քաղաքը պիտի Քաղդէացիների ձեռքը մատնուի, եւ նորանք պիտի այրեն նորան կրակով. եւ դու էլ չես պրծնիլ նորանց ձեռքիցը։</verse>
				<verse number="19">Եւ Սեդեկիա թագաւորն ասեց Երեմիային. Ես վախենում եմ Հրէաներիցը, որոնք անցել են Քաղդէացիների կողմը, որ մի գուցէ ինձ նորանց ձեռքը տան, եւ նորանք անարգեն ինձ։</verse>
				<verse number="20">Եւ Երեմիան ասեց. Չեն տալ. խնդրեմ՝ լսիր Տիրոջ ձայնին, որ ես քեզ ասում եմ, այն ժամանակ լաւ կ'լինի քեզ համար, եւ քո անձը ողջ կ'մնայ։</verse>
				<verse number="21">Իսկ եթէ չ'ուզես դուրս գնալ, ահա այն բանը որ Տէրը ցոյց տուաւ ինձ։</verse>
				<verse number="22">Եւ ահա այն բոլոր կանայքը, որոնք մնացել են Յուդայի թագաւորի տանը, պիտի դուրս տարուին Բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, եւ նորանք պիտի ասեն. Քեզ հրապուրեցին եւ քեզ յաղթեցին քո բարեկամները. խրուեցան տիղմի մէջ քո ոտները, նորանք ետ քաշուեցան։</verse>
				<verse number="23">Եւ քո բոլոր կանանցը եւ քո որդկանցը պիտի դուրս հանեն Քաղդէացիների մօտ, եւ դու էլ չես պրծնիլ նորանց ձեռքիցը. այլ պիտի բռնուիս Բաբիլոնի թագաւորի ձեռքովը, եւ այս քաղաքը պիտի այրես կրակով։</verse>
				<verse number="24">Եւ Սեդեկիան ասեց Երեմիային. Ոչ մի մարդ չ'իմանայ այս խօսքերը, եւ դու չես մեռնիլ.</verse>
				<verse number="25">Եւ երբոր իշխանները լսեն, որ ես քեզ հետ խօսել եմ եւ գան քեզ մօտ եւ քեզ ասեն. Մեզ ասիր՝ ի՞նչ ես ասել թագաւորին, մեզանից մի ծածկիր, եւ մենք էլ քեզ չենք սպանիլ, եւ ի՞նչ ասեց քեզ թագաւորը.</verse>
				<verse number="26">Այն ժամանակ ասես նորանց. Ես աղաչանքս մատուցրի թագաւորին, որ ինձ ետ չ'ուղարկէ Յովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ։</verse>
				<verse number="27">Եւ բոլոր իշխանները եկան Երեմիայի մօտ եւ նորանից հարցրին, եւ նա պատմեց այս բոլոր խօսքերի համեմատ որ թագաւորը հրամայել էր իրան, եւ դադարեցին նորա հետ խօսելուց, որովհետեւ բանը չ'յայտնուեցաւ։</verse>
				<verse number="28">Եւ Երեմիան ետ դառաւ բանտի գաւիթը մինչեւ այն օրը, որ Երուսաղէմն առնուեցաւ. եւ եղաւ այնտեղ, երբոր առնուեցաւ Երուսաղէմը։</verse>
			</chapter>
			<chapter number="39">
				<verse number="1">Յուդայի թագաւոր Սեդեկիայի իններորդ տարուայ տասներորդ ամսումը եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորա բոլոր զօրքը Երուսաղէմ եւ պաշարեցին նորան։</verse>
				<verse number="2">Սեդեկիայի տասնեւմէկերորդ տարուայ չորրորդ ամսումը՝ ամսի իննին քաղաքը նուաճուեցաւ։</verse>
				<verse number="3">Եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր իշխանները եկան նստեցին միջին դռանը այսինքն Ներգեղսարասարը, Սամեգարնաբաւը, Սարսեքիմ ներքինապետը, Ներգեղսարասար մոգպետը եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր մնացած իշխանները։</verse>
				<verse number="4">Եւ երբոր նորանց տեսան Յուդայի թագաւոր Սեդեկիան եւ բոլոր պատերազմի մարդիկը, փախան եւ քաղաքիցը դուրս եկան գիշերը թագաւորի պարտէզի ճանապարհովը երկու պարսպի միջի դռնովը. եւ ինքը դուրս եկաւ դաշտի ճանապարհը։</verse>
				<verse number="5">Եւ Քաղդէացիների զօրքերը ընկան նորանց ետեւից եւ հասան Սեդեկիային Երիքովի դաշտերումը եւ նորան բռնեցին եւ տարին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի մօտ Եմաթ երկրի Ռեբղայի մէջ, եւ նա վճռեց նորա դատաստանը։</verse>
				<verse number="6">Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին Ռեբղայումը եւ Բաբիլոնի թագաւորը Յուդայի բոլոր ազնուականներին էլ մորթեց։</verse>
				<verse number="7">Եւ կուրացրեց Սեդեկիայի աչքերը, եւ նորան կապեց պղնձի շղթաներով, նորան Բաբիլոն տանելու համար։</verse>
				<verse number="8">Եւ Քաղդէացիք այրեցին թագաւորի տունը եւ ժողովրդի տները կրակով, եւ Երուսաղէմի պարիսպները քանդեցին։</verse>
				<verse number="9">Եւ քաղաքումը մնացած ժողովրդի մնացորդը եւ այն փախստականներին, որոնք անցել էին նորա կողմը, եւ մնացած ժողովրդի մնացորդը Նաբուզարդան դահճապետը գերի տարաւ Բաբիլոն։</verse>
				<verse number="10">Եւ աղքատ ժողովրդիցը, որ ոչինչ չ'ունէին, թողեց Նաբուզարդան դահճապետը Յուդայի երկրումը, եւ նորանց տուաւ այգիներ եւ արտեր նոյն ժամանակին։</verse>
				<verse number="11">Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը պատուիրեց Երեմիայի մասին դահճապետ Նաբուզարդանին ասելով.</verse>
				<verse number="12">Նորան առ եւ աչքդ թող նորա վերայ լինի եւ նորան ոչինչ չար բան չ'անես, այլ ինչպէս որ քեզ ասէ, նորան այնպէս արա։</verse>
				<verse number="13">Եւ Նաբուզարդան դահճապետը եւ Նաբուսազաբան ներքինապետը եւ Ներգեղսարասար մոգպետը եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր նախարարները ուղարկեցին,</verse>
				<verse number="14">Այսինքն սորանք մարդ ուղարկեցին եւ առան Երեմիային բանտի գաւիթից, եւ տուին նորան Սափանի որդիի Աքիկամի որդիի Գոդողիային, որ նորան դուրս բերէ տանէ տունը. եւ նա բնակուեց ժողովրդի մէջ։</verse>
				<verse number="15">Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային, երբոր նա բանտի գաւիթումը արգելուած էր, ասելով.</verse>
				<verse number="16">Գնա ասիր Եթէովպացի Աբդիմելէքին թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես պիտի բերեմ իմ խօսքերը այս քաղաքի վերայ 'ի չարն, եւ ոչ թէ 'ի բարին, եւ կ'կատարուին քո առաջին այն օրը։</verse>
				<verse number="17">Եւ կ'ազատեմ քեզ այն օրը, ասում է Տէրը, եւ դու չես տրուիլ այն մարդկանց ձեռքը, որոնց առաջին դու վախենում ես։</verse>
				<verse number="18">Որովհետեւ ես քեզ անպատճառ պիտի պրծացնեմ, եւ դու սրով չես ընկնիլ, եւ քո հոգին քեզ համար աւարի պէս կ'լինի, որովհետեւ դու ինձ յուսացիր, ասում է Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="40">
				<verse number="1">Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ երբոր Նաբուզարդան դահճապետը նորան Ռամայից արձակել էր եւ յետոյ նորան կապել շղթաներով այն բոլոր Երուսաղէմի եւ Յուդայի գերիների մէջ, որ գերի էին տարվում Երուսաղէմ։</verse>
				<verse number="2">Եւ դահճապետը առաւ Երեմիային եւ նորան ասեց. Քո Տէր Աստուածը խօսել է այս չարիքը այս տեղի վերայ.</verse>
				<verse number="3">Եւ բերել է եւ արել է Տէրը ինչպէս որ խօսել էր, որովհետեւ դուք մեղանչել էք Տիրոջ դէմ եւ չէք լսել նորա ձայնին, եւ ձեզ եղաւ այս բանը։</verse>
				<verse number="4">Եւ հիմա ես ահա այսօր քեզ արձակում եմ այդ շղթաներից, որ քո ձեռքերի վերայ են. եթէ քո աչքերին հաճելի է երեւում ինձ հետ Բաբիլոն գնալը, եկ, եւ ես իմ աչքը քեզ վերայ կ'դնեմ. իսկ եթէ վատ է երեւում քո աչքին ինձ հետ Բաբիլոն գնալը, թող մնայ. տես՝ բոլոր երկիրը քո առաջին է. ուր որ լաւ եւ ուղիղ է երեւում քո աչքին գնալու՝ գնա։</verse>
				<verse number="5">Ուրեմն դեռ Սափանի որդի Աքիկամի որդի Գոթողիան, որին Բաբիլոնի թագաւորը Յուդայի քաղաքների վերայ է դրել, ետ չ'դառած, դու դարձիր եւ բնակուիր նորա հետ ժողովրդի մէջ, կամ ամեն ուր որ հաճելի է քո աչքին որ երթաս, գնա։ Եւ դահճապետը նորան պաշար եւ պարգեւ տուաւ եւ արձակեց նորան։</verse>
				<verse number="6">Եւ Երեմիան եկաւ Մասփա Աքիկամի որդի Գոդողիայի մօտ եւ բնակուեց նորա հետ այն ժողովրդի մէջ, որ մնացել էր երկրումը։</verse>
				<verse number="7">Եւ երբոր լսեցին դաշտումը եղող զօրքերի գլխաւորները՝ իրանք եւ իրանց մարդիկը, որ Բաբիլոնի թագաւորը վերակացու է դրել երկրի վերայ Աքիկամի որդի Գոդողիային եւ նորան յանձնել է այն մարդկանցն ու կանանցը եւ երեխաներին եւ երկրի աղքատ լինողներիցը, որոնցից Բաբիլոն գերի չէին տարուած,</verse>
				<verse number="8">Եկան Մասփա Գոդողիայի մօտ, այսինքն Նաթանիայի որդի Իսմայէլը եւ Կարէի որդիքը Յօհանանը եւ Յովնաթանը, եւ Թանհումեթի որդի Սարայիան եւ Նետոփաթացի Եփայի որդիքը եւ Մաքաթիի որդի Յեզոնիան՝ իրանք եւ իրանց մարդիկը։</verse>
				<verse number="9">Եւ Սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիան երդում արաւ նորանց եւ նորանց մարդկանցը, ասելով. Մի վախենաք Քաղդէացիներին ծառայելուց. բնակուեցէք այս երկրում եւ ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ ձեզ համար լաւ կ'լինի։</verse>
				<verse number="10">Եւ ահա ես կենում եմ Մասփայում, որ կանգնեմ այն Քաղդէացիների առաջին որ գալիս են մեզ մօտ. եւ դուք գինի եւ ամառային պտուղներ եւ իւղ ժողովեցէք եւ դրէք ձեր ամաններումը եւ բնակուեցէք ձեր քաղաքներումը, որոնք բռնած էք։</verse>
				<verse number="11">Եւ երբոր լսեցին այն ամեն Հրէաները, որ Մովաբումն ու Ամմոնի որդկանց մէջ եւ Եդովմումն եւ բոլոր երկիրներումն էին, որ Բաբիլոնի թագաւորը մնացորդ է թողել Հրէաստանումը, եւ նորանց վերայ դրել է Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային,</verse>
				<verse number="12">Այն ժամանակ ետ դառան բոլոր Հրէաները այն բոլոր երկիրներից, ուր որ աքսորուած էին, եւ եկան Մասփա Հրէաստանի երկիրը Գոթողիայի մօտ. եւ ժողովեցին գինի եւ ամառային պտուղ խիստ շատ։</verse>
				<verse number="13">Եւ Կարէի որդի Յօհանանը եւ դաշտումը եղող բոլոր զօրավարները եկան Մասփա Գոդողիայի մօտ.</verse>
				<verse number="14">Եւ ասեցին նորան. Գիտե՞ս որ Ամմոնի որդկանց թագաւորը Բաալիս ուղարկել է Նաթանիայի որդի Իսմայէլին քո անձը սպանելու համար. բայց Աքիկամի որդի Գոդողիան նորանց չը հաւատաց։</verse>
				<verse number="15">Եւ Կարէի որդի Յօհանանը ասեց Մասփայում ծածուկ Գոդողիային՝ թէ Թող գնամ եւ սպանեմ Նաթանիայի որդի Իսմայէլին, եւ ոչ մի մարդ չ'իմանայ. ի՞նչու համար նա սպանէ քո անձը, եւ ցրուին բոլոր Հրէայքը, որոնք ժողովուել են քեզ մօտ եւ կորչէ Հրէից մնացորդը։</verse>
				<verse number="16">Եւ Աքիկամի որդի Գոդողիան ասեց Կարէի որդի Յօհանանին. Մի անիր այդ բանը, որովհետեւ դու սուտ ես խօսում Իսմայէլի մասին։</verse>
			</chapter>
			<chapter number="41">
				<verse number="1">Եւ եղաւ եօթներորդ ամսումը, որ եկաւ թագաւորազն Եղիսամայի որդիի Նաթանիայի որդի Իսմայէլը, եւ թագաւորի նախարարները եւ տասը մարդ իր հետը, Մասփա Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ միասին հաց կերան այնտեղ Մասփայումը։</verse>
				<verse number="2">Եւ վեր կացաւ Նաթանիայի որդի Իսմայէլը եւ այն տասը մարդիկը, որոնք նորա հետն էին, եւ զարկեցին Սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիային սրով եւ սպանեցին նորան, որին Բաբիլոնի թագաւորը դրել էր երկրի վերայ,</verse>
				<verse number="3">Եւ այն բոլոր Հրէաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայումն էին, եւ այն Քաղդէացիներին էլ, որոնք գտնվում էին այնտեղ. այն պատերազմականներին կոտորեց Իսմայէլը։</verse>
				<verse number="4">Եւ եղաւ որ Գոդողիային մեռցնելու հետեւեալ օրը դեռ մարդ չ'գիտէր,</verse>
				<verse number="5">Սիւքեմից, Սելովից եւ Սամարիայից ութսուն մարդիկ եկան իրանց մօրուքները ածիլած եւ հանդերձները պատառած եւ մարմինները կտորած, եւ նորանց ձեռքին ընծաներ եւ կնդրուկ Տիրոջ տանը մատուցանելու համար։</verse>
				<verse number="6">Եւ Նաթանիայի որդի Իսմայէլը դուրս եկաւ նորանց դէմ Մասփայից, եւ գնալիս գնում էր ու լաց լինում. եւ երբոր նորանց հասաւ, այն ժամանակ ասեց նորանց. Եկէք Աքիկամի որդի Գոդողիայի մօտ։</verse>
				<verse number="7">Եւ եղաւ հէնց որ նորանք եկան քաղաքի մէջը, Նաթանիայի որդի Իսմայէլը նորանց կոտորեց այն փոսի մէջ՝ ինքը եւ իր հետ եղող մարդիկը։</verse>
				<verse number="8">Եւ տասը մարդ գտնուեցան նորանց մէջ, որ ասեցին Իսմայէլին. Մեզ մի սպանիր, որովհետեւ մենք դաշտումը ցորենի, գարիի իւղի եւ մեղրի ծածուկ շտեմարաններ ունինք. եւ նա թող տուաւ, եւ նորանց չ'սպանեց իրանց եղբարց մէջ։</verse>
				<verse number="9">Եւ այն փոսը, ուր որ Իսմայէլը ածեց այդ բոլոր մարդկանց դիակները, որոնց նա սպանեց Գոդողիայի կշտին, այն է որ Ասա թագաւորը շինել էր Իսրայէլի Բաասա թագաւորի պատճառով. Նաթանիայի որդի Իսմայէլը լցրեց նորան մեռելներով։</verse>
				<verse number="10">Եւ Իսմայէլը գերի արաւ Մասփայում եղող ժողովրդի բոլոր մնացորդը՝ թագաւորի աղջկանցը եւ Մասփայում մնացած բոլոր ժողովուրդը, որոնց վերայ դահճապետ Նաբուզարդանը դրել էր Աքիկամի որդի Գոդողիային. եւ Նաթանիայի որդի Իսմայէլը նորանց գերի արաւ ու գնաց, որ անցնէ Ամմոնի որդկանց մօտ։</verse>
				<verse number="11">Եւ Կարէի որդի Յօհանանը եւ նորա հետ եղող բոլոր զօրավարները լսեցին այն բոլոր չարիքը, որ Նաթանիայի որդի Իսմայէլը արել էր.</verse>
				<verse number="12">Եւ առան բոլոր մարդկանցը եւ գնացին Նաթանիայի որդի Իսմայէլի հետ պատերազմելու, եւ նորան գտան Գաբաւոնի շատ ջրերի մօտ։</verse>
				<verse number="13">Եւ երբոր Իսմայէլի մօտ եղող բոլոր ժողովուրդը տեսան Կարէի որդի Յօհանանին եւ նորա հետ եղող բոլոր զօրավարներին, ուրախացան։</verse>
				<verse number="14">Եւ շուռ տուաւ այն բոլոր ժողովուրդը, որին Իսմայէլը գերի էր առել Մասփայից, եւ ետ դառան ու գնացին Կարէի որդի Յօհանանի մօտ։</verse>
				<verse number="15">Իսկ Նաթանիայի որդի Իսմայէլը փախաւ ութը մարդով Յօհանանի երեսից եւ գնաց Ամմոնի որդկանց մօտ։</verse>
				<verse number="16">Եւ Կարէի որդի Յօհանանը եւ նորա հետ եղող բոլոր զօրավարները առան ժողովրդի բոլոր մնացորդը, որը Նաթանիայի որդի Իսմայէլը գերի էր տարել Մասփայից Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց յետոյ՝ այսինքն այն պատերազմող քաջ մարդիկը եւ կանայքը եւ երեխայքը եւ ներքինիները, որոնց գերի էր արել Գաբաւոնից.</verse>
				<verse number="17">Եւ գնացին ու մնացին Բեթլէհեմի կշտին եղող Քամաամի պանդոկումը, որ գնան մտնեն Եգիպտոս Քաղդէացիների երեսիցը։</verse>
				<verse number="18">Որովհետեւ վախենում էին նորանցից, որովհետեւ Նաթանիայի որդի Իսմայէլը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբիլոնի թագաւորը վերակացու էր դրել երկրի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="42">
				<verse number="1">Եւ մօտեցան բոլոր զօրավարները եւ Կարէի որդի Յօհանանը եւ Ովսէիայի որդի Յեզոնիան եւ բոլոր ժողովուրդը փոքրիցը մինչեւ մեծը,</verse>
				<verse number="2">Եւ ասեցին Երեմիա մարգարէին. Թող մեր աղաչանքը քո առաջին ընդունելի լինի, եւ մեզ համար աղօթք արա քո Տէր Աստուծուդ այս բոլոր մնացորդի համար, որովհետեւ շատիցը քիչ ենք մնացել, ինչպէս որ աչքդ մեզ տեսնում է։</verse>
				<verse number="3">Եւ քո Տէր Աստուածը մեզ իմացնէ մեր գնալու ճանապարհը եւ մեր անելու բանը։</verse>
				<verse number="4">Եւ Երեմիա մարգարէն ասեց նորանց. Լսեցի, ահա ես աղօթք կ'անեմ ձեր Տէր Աստուծուն ձեր խօսքերի համեմատ, եւ ինչ պատասխան որ Տէրը ձեզ համար տալու լինի, ես ձեզ կ'իմացնեմ, ձեզանից մի բան ետ չեմ պահել։</verse>
				<verse number="5">Եւ նորանք ասեցին Երեմիային. Տէրը մեր մէջը ճշմարիտ եւ հաւատարիմ վկայ լինի, որ անպատճառ կ'անենք այն ամեն խօսքերի համեմատ, որոնք քո Տէր Աստուածը կ'ուղարկէ քեզ մօտ մեր մասին, այնպէս կ'անենք.</verse>
				<verse number="6">Թէ բարի թէ չար, մենք պիտի լսենք մեր Տէր Աստուծոյ ձայնին, որի մօտ մենք քեզ ուղարկում ենք, որպէս զի մեզ համար լաւ լինի մեր Տէր Աստուծոյ ձայնին լսելով։</verse>
				<verse number="7">Եւ տասը օրից յետոյ եղաւ Տիրոջ խօսքը Երեմիային.</verse>
				<verse number="8">Եւ նա կանչեց Կարէի որդի Յօհանանին եւ նորա հետ եղող բոլոր զօրավարներին եւ բոլոր ժողովրդին փոքրից մինչեւ մեծը,</verse>
				<verse number="9">Եւ նորանց ասեց. Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որի մօտ դուք ինձ ուղարկեցիք, որ ձեր աղօթքը մատուցանեմ նորան.</verse>
				<verse number="10">Եթէ այս երկրումը բնակուելու լինէք, ես էլ պիտի շէն անեմ ձեզ եւ պիտի չ'քանդեմ, եւ ես պիտի տնկեմ ձեզ եւ պիտի չ'խլեմ, որովհետեւ զղջացի այն չարիքի համար, որ արի ձեզ։</verse>
				<verse number="11">Մի վախենաք Բաբիլոնի թագաւորի երեսից, որի երեսիցը դուք վախենում էք. նորանից մի վախենաք, ասում է Տէրը, որովհետեւ ես ձեզ հետ եմ ձեզ ազատելու եւ ձեզ փրկելու նորա ձեռքիցը.</verse>
				<verse number="12">Եւ ձեզ ողորմութիւններ պիտի գտնել տամ, եւ նա ձեզ պիտի ողորմէ, եւ նա ձեզ ետ պիտի դարձնէ ձեր երկիրը։</verse>
				<verse number="13">Եւ եթէ ասէք. Մենք չենք կենալ այս երկրումը՝ ձեր Տէր Աստուծոյ ձայնին չ'լսելով.</verse>
				<verse number="14">Ասելով թէ Ոչ, այլ պէտք է գնանք Եգիպտոսի երկիրը, որ այնտեղ պատերազմ չենք տեսնիլ եւ փողի ձայնը չենք լսիլ, եւ հացի համար չենք սովիլ, եւ այնտեղ կ'բնակուենք.</verse>
				<verse number="15">Ուրեմն հիմա Տիրոջ խօսքը լսեցէք, ով Յուդայի մնացորդ. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Եթէ դուք ձեր երեսները ուղղէք Եգիպտոս գնալու եւ գնաք այնտեղ պանդխտանալու,</verse>
				<verse number="16">Այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում էք, այնտեղ Եգիպտոսի երկրումը պիտի հասնէ ձեզ, եւ այն սովը, որից դուք զարհուրում էք, այնտեղ պիտի փակչէ ձեր ետեւից Եգիպտոսումը, եւ այնտեղ պիտի մեռնէք։</verse>
				<verse number="17">Եւ այն ամեն մարդիկը, որոնք իրանց երեսները ուղղել են Եգիպտոս գնալու համար, որ այնտեղ պանդխտանան, պիտի մեռնեն սրով, սովով եւ ժանտախտով, եւ նորանցից ազատուող պրծնող պիտի չ'լինի այն չարեաց երեսիցը, որոնք ես պիտի բերեմ ձեզ վերայ։</verse>
				<verse number="18">Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ինչպէս որ թափուեցաւ իմ բարկութիւնն ու իմ սրտմտութիւնը Երուսաղէմի բնակիչների վերայ, նոյնպէս պիտի թափուի ձեզ վերայ իմ սրտմտութիւնը, երբոր դուք Եգիպտոս գնաք, եւ դուք պիտի լինիք անէծք եւ զարմանք եւ նզովք ու նախատինք. եւ այլ եւս չէք տեսնիլ այստեղը։</verse>
				<verse number="19">Տէրը ասում է ձեզ համար, ով Յուդայի մնացորդը, Եգիպտոս մի գնաք. հաստատ իմացած լինէք, որ այսօր վկայեցի ձեզ համար։</verse>
				<verse number="20">Որովհետեւ դուք նենգութիւն արիք ձեր հոգիների դէմ, որ ինձ ուղարկեցիք ձեր Տէր Աստուծուն մօտ ասելով. Մեզ համար աղօթք արա դէպի մեր Տէր Աստուածը, եւ այն ամենի համեմատ ինչ որ ասէ մեր Տէր Աստուածը, այնպէս մեզ իմացրու եւ մենք կ'անենք։</verse>
				<verse number="21">Եւ ես այսօր ձեզ իմացրի, բայց դուք չէք լսում ձեր Տէր Աստուծոյ ձայնին, եւ այն ամենին, որոնց համար նա ինձ ձեզ մօտ է ուղարկել։</verse>
				<verse number="22">Եւ հիմա հաստատ իմացած լինէք, որ սրով, սովով եւ ժանտախտով պիտի մեռնէք այնտեղը, ուր որ ուզում էք գնալ այնտեղ պանդխտանալու համար։</verse>
			</chapter>
			<chapter number="43">
				<verse number="1">Եւ երբոր Երեմիան վերջացրեց դէպի բոլոր ժողովուրդը իրանց Տէր Աստուծոյ բոլոր խօսքերը խօսելը, որ իրանց Տէր Աստուածը ուղարկել էր նորանց մօտ՝ այսինքն այս ամեն խօսքերը,</verse>
				<verse number="2">Այն ժամանակ Ովսէիայի որդի Ազարիան եւ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր ամբարտաւան մարդիկը խօսեցին եւ ասեցին Երեմիային. Դու սուտ ես խօսում, քեզ չէ ուղարկել մեր Տէր Աստուածը ասելով թէ Եգիպտոս մի գնաք այնտեղ պանդխտանալու համար.</verse>
				<verse number="3">Այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ գրգռում մեզ դէմ, որ մեզ մատնէ Քաղդէացիների ձեռքը, որ մեզ մեռցնեն, եւ որ մեզ գերի տանեն Բաբիլոն։</verse>
				<verse number="4">Եւ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր զօրավարները եւ բոլոր ժողովուրդը չ'լսեցին Տիրոջ ձայնին, որ Յուդայի երկրումը մնային։</verse>
				<verse number="5">Այլ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր զօրավարները առան Յուդայի բոլոր մնացորդը, որոնք ետ էին դառել այն ամեն ազգերից, ուր որ աքսորուել էին, որ պանդխտանան Յուդայի երկրումը.</verse>
				<verse number="6">Այսինքն մարդկանցը եւ կանանցը եւ երեխաներին եւ թագաւորի աղջկերանցը եւ այն բոլոր անձերին, որոնց թողել էր Նաբուզարդան դահճապետը Սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ Երեմիա մարգարէին եւ Ներիայի որդի Բարուքին.</verse>
				<verse number="7">Եւ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետեւ չ'լսեցին Տիրոջ ձայնին, եւ գնացին մինչեւ Տափնաս։</verse>
				<verse number="8">Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային Տափնասում ասելով.</verse>
				<verse number="9">Ձեռքդ մեծ մեծ քարեր առ եւ նորանց թաղիր աղիւսատան կաւի մէջ, որ Փարաւօնի տան մուտքումն է Տափնասի մէջ, Յուդայի մարդկանց աչքի առաջին։</verse>
				<verse number="10">Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես կ'ուղարկեմ եւ կ'առնեմ իմ ծառայ՝ Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորին եւ նորա աթոռը կ'դնեմ այս քարերի վերայ, որոնք ես թաղեցի, եւ նա պիտի տարածէ իր գահոյքը նորանց վերայ։</verse>
				<verse number="11">Եւ պիտի գայ եւ պիտի զարկէ Եգիպտոսի երկիրը, որը մահու համար՝ մահուան, եւ ո՛րը գերութեան համար՝ գերութեան, եւ ո՛րը սուրի համար՝ սուրին։</verse>
				<verse number="12">Եւ ես կրակ պիտի վառեմ Եգիպտոսի աստուածների տներումը. եւ նա պիտի այրէ նորանց, եւ նորանց գերի տանէ. եւ նա պիտի իր վերայ փաթաթէ Եգիպտոսի երկիրը, ինչպէս որ հովիւը փաթաթում է իր հանդերձը իր վերայ. եւ նա խաղաղութեամբ պիտի դուրս գայ։</verse>
				<verse number="13">Եւ նա պիտի կոտրատէ Եգիպտոսում եղող Բեթսամիւսի արձանները, եւ Եգիպտոսի աստուածների տները կրակով պիտի այրէ։</verse>
			</chapter>
			<chapter number="44">
				<verse number="1">Այն խօսքը որ եղաւ Երեմիային այն բոլոր Հրէաների մասին որոնք բնակվում էին Եգիպտոսի երկրումը, այսինքն բնակվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում եւ Պաթուրեսի երկրումը, ասելով.</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Դուք տեսաք այն ամեն չարիքը, որ ես բերի Երուսաղէմի վերայ եւ ահա նորանք այսօր աւերակ են, եւ նորանցում բնակող չ'կայ.</verse>
				<verse number="3">Այն չարութեան պատճառով, որ արին ինձ բարկացնելու համար, որ գնան խունկ ծխեն եւ ուրիշ աստուածների ծառայեն, որոնց չէին ճանաչում ոչ իրանք, ոչ դուք, ոչ ձեր հայրերը։</verse>
				<verse number="4">Եւ ես ուղարկեցի ձեզ մօտ իմ բոլոր ծառաներին մարգարէներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով՝ ասելով. Մի անէք այս գարշելի բանը որ ես ատում եմ։</verse>
				<verse number="5">Բայց նորանք չ'լսեցին եւ ականջ չ'դրին, որ ետ դառնային իրանց չարութիւնիցը, որ ուրիշ աստուածների խունկ չ'ծխէին։</verse>
				<verse number="6">Եւ իմ սրտմտութիւնն ու իմ բարկութիւնը թափուեցաւ եւ վառուեցաւ Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումը, եւ նորանք անապատ եւ ամայի եղան, ինչպէս որ այսօր է։</verse>
				<verse number="7">Եւ հիմա այսպէս է ասում Զօրաց Տէր Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը. Ի՞նչու էք դուք մեծ չարութիւն անում ձեր անձերի դէմ, որ ձեզ համար բնաջինջ անէք մարդն ու կինը, երեխան ու կաթնակեր մանուկը Յուդայի միջից, որ ձեզ համար մնացորդ չ'մնայ.</verse>
				<verse number="8">Որ ինձ բարկացնէք ձեր ձեռքի գործերովը Եգիպտոսի երկրումն ուրիշ աստուածների խունկ ծխելու համար, ուր որ դուք մտել էք պանդխտանալու համար, որ ձեզ բնաջինջ անէք, եւ որ անէծք ու նախատինք լինէք երկրի բոլոր ազգերի մէջ։</verse>
				<verse number="9">Մի՞թէ մոռացել էք ձեր հայրերի չարութիւնները եւ Յուդայի թագաւորների չարութիւնները եւ նորանց կանանց չարութիւնները եւ ձեր չարութիւնները եւ ձեր կանանց չարութիւնները, որ արել են Յուդայի երկրումը եւ Երուսաղէմի փողոցներումը։</verse>
				<verse number="10">Նորանք չ'խոնարհուեցան մինչեւ այս օրը եւ չ'վախեցան եւ չ'գնացին իմ օրէնքովն ու կանոններովը, որոնց ես դրել եմ ձեր առաջին եւ ձեր հայրերի առաջին։</verse>
				<verse number="11">Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես իմ երեսը ուղղել եմ դէպի ձեզ չարիք անելու եւ բոլոր Յուդան բնաջինջ անելու համար։</verse>
				<verse number="12">Եւ պիտի առնեմ Յուդայի մնացորդը, որոնք ուղղել են իրանց երեսը Եգիպտոս գնալու համար, որ այնտեղ պանդխտանան. եւ ամենքը պիտի վերջանան Եգիպտոսի երկրումը. սրով պիտի ընկնեն, սովով պիտի սպառուին. փոքրիցը մինչեւ մեծը՝ սրով ու սովով պիտի մեռնեն, եւ նորանք պիտի դառնան անէծք, զարմանք եւ նզովք ու նախատինք։</verse>
				<verse number="13">Եւ պիտի այցելեմ Եգիպտոսի երկրում բնակողներին, ինչպէս որ Երուսաղէմին եմ այցելել՝ այսինքն սրով, սովով եւ ժանտախտով։</verse>
				<verse number="14">Եւ ազատուող ու պրծնող պիտի չ'լինի Յուդայի մնացորդից, որոնք եկել են որ պանդխտանան Եգիպտոսի երկրումը, որ ետ դառնան Յուդայի երկիրը, ուր որ նորանք փափաքում են ետ դառնալ, որ այնտեղ բնակուեն. որովհետեւ ոչ ով ետ չի դառնալ, բայց միայն պրծածները։</verse>
				<verse number="15">Եւ այն ամեն մարդիկը որոնք գիտէին, որ իրանց կանայքը խունկ էին ծխում ուրիշ աստուածների եւ բոլոր ներկայ կանայքը՝ մի մեծ ժողով եւ բոլոր ժողովուրդը, որ բնակվում էր Եգիպտոսի երկրումը եւ Պաթուրեսումը, պատասխանեցին Երեմիային ասելով.</verse>
				<verse number="16">Այն խօսքը, որ դու ասեցիր մեզ Տիրոջ անունովը, մենք քեզ չենք լսում.</verse>
				<verse number="17">Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած խօսքն ենք անելու երկնքի թագուհիին խունկ ծխելով եւ նորան թափելու նուէրներ մատուցանելով, ինչպէս որ արել ենք մենք եւ մեր հայրերը, մեր թագաւորներն ու իշխանները Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումը, եւ հացով կուշտ էինք եւ յաջողակ էինք եւ չարիք չ'տեսանք։</verse>
				<verse number="18">Բայց այն ժամանակից որ դադարեցինք երկնքի թագուհիին խունկ ծխելու եւ նորան թափելու նուէրներ մատուցանելու, ամեն բանի կարօտ եղանք եւ սրով ու սովով սպառուեցանք։</verse>
				<verse number="19">Իսկ երբոր երկնքի թագուհիին խունկ էինք ծխում, եւ նորան թափելու նուէրներ մատուցանում, մի՞թէ առանց մեր մարդկանց էինք նորա համար բլիթներ շինում նորան պաշտելով, եւ նորան թափելու նուէրներ մատուցանում։</verse>
				<verse number="20">Եւ Երեմիան ասեց բոլոր ժողովրդին՝ մարդկանցը եւ կանանցը եւ բոլոր ժողովրդին որ իրան խօսք պատասխան տուին, եւ ասեց.</verse>
				<verse number="21">Չէ՞ որ այն խունկը, որ ծխում էինք Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումը դուք եւ ձեր հայրերը, ձեր թագաւորներն ու ձեր իշխանները եւ երկրի ժողովուրդը յիշել է Տէրը եւ նորա միտքն են ընկել.</verse>
				<verse number="22">Եւ Տէրը չ'կարողացաւ այլ եւս համբերել ձեր գործերի չարութեան պատճառով՝ այն գարշութիւնների պատճառով, որ դուք արել էք, եւ ձեր երկիրը եղել է աւերակ, ամայի եւ նզովք առանց բնակչի, ինչպէս որ այսօր կայ։</verse>
				<verse number="23">Որովհետեւ դուք խունկ ծխեցիք եւ մեղք գործեցիք Տիրոջ դէմ եւ չ'լսեցիք Տիրոջ ձայնին եւ նորա օրէնքովն եւ կանոններովը ու վկայութիւններովը չ'գնացիք. դորա համար ձեզ հանդիպել է այդ չարիքը, ինչպէս որ այսօր է։</verse>
				<verse number="24">Եւ Երեմիան ասեց բոլոր ժողովրդին եւ բոլոր կանանցը. Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Եգիպտոսի երկրումը եղող բոլոր Յուդա.</verse>
				<verse number="25">Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը ասելով. Դուք եւ ձեր կանայքը խօսեցիք ձեր բերանովը եւ ձեր ձեռքովը կատարեցիք՝ ասելով. Անպատճառ պէտք է կատարենք մեր ուխտերը որ ուխտել ենք՝ երկնքի թագուհիին խունկ ծխելու եւ նորան թափելու նուէրներ մատուցանելու համար. անշուշտ դուք կ'հաստատէք ձեր ուխտերը եւ պիտի կատարէք ձեր ուխտերը։</verse>
				<verse number="26">Դորա համար լսեցէք Տիրոջ խօսքը, ով Եգիպտոսի երկրումը բնակող բոլոր Յուդա. Ահա ես երդում արի իմ մեծ անունովը, ասում է Տէրը, որ այլ եւս իմ անունը պիտի չ'կանչուի բոլոր Եգիպտոսի երկրումը ոչ մի մարդի բերանից, ասելով թէ Կենդանի է Տէր Եհովան։</verse>
				<verse number="27">Ահա ես նորանց վերայ հսկում եմ 'ի չարն եւ ոչ թէ 'ի բարին, եւ նորանք պիտի սպառուին Եգիպտոսի երկրումը սրով եւ սովով մինչեւ որ վերջանան։</verse>
				<verse number="28">Եւ սուրից ազատուածները, որ ետ կը դառնան Եգիպտոսի երկրից Յուդայի երկիրը, սակաւաթիւ մարդիկ կ'լինեն, եւ պիտի իմանան Յուդայի մնացորդը, որոնք մտել են Եգիպտոսի երկիրը այնտեղ պանդխտանալու համար, թէ որի՞ խօսքը պիտի հաստատուի՝ իմը թէ նորանցը։</verse>
				<verse number="29">Եւ սա ձեզ նշան լինի, ասում է Տէրը, որ այս տեղը ես ձեզ այցելութիւն պիտի անեմ, որպէս զի իմանաք թէ իմ խօսքերը անպատճառ պիտի հաստատուին ձեզ վերայ 'ի չարն։</verse>
				<verse number="30">Այսպէս է ասում Տէրը. Ահա ես մատնել եմ Եգիպտոսի Վափառ Փարաւօն թագաւորին իր թշնամիների ձեռքը եւ նորա հոգին պահանջողների ձեռքը, ինչպէս որ մատնեցի Յուդայի Սեդեկիա թագաւորին իր թշնամիի եւ իր հոգին պահանջող Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը։</verse>
			</chapter>
			<chapter number="45">
				<verse number="1">Այն խօսքը որ խօսեց Երեմիա մարգարէն Ներիայի որդի Բարուքի հետ, երբոր նա գրքում գրում էր այս խօսքերը Երեմիայի բերանիցը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին ասելով.</verse>
				<verse number="2">Քեզ համար այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը, ով Բարուք.</verse>
				<verse number="3">Դու ասեցիր. Ոհ վայ ինձ, որ Տէրը տրտմութիւն է աւելացրել իմ ցաւի վերայ, ես վաստակել եմ հեծելուցս, եւ հանգստութիւն չեմ գտնում։</verse>
				<verse number="4">Նորան այսպէս ասիր. Տէրը այսպէս է ասում. Ահա իմ շինածը ես քանդում եմ, եւ իմ տնկածը ես խլում եմ, այսինքն այս բոլոր երկիրը։</verse>
				<verse number="5">Եւ դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի որոնիր. որովհետեւ ահա ես չարիք եմ բերելու բոլոր մարմնի վերայ, ասում է Տէրը, եւ ես քո անձը քեզ տալիս եմ իբրեւ աւար այն ամեն տեղերումը, ուր որ գնաս։</verse>
			</chapter>
			<chapter number="46">
				<verse number="1">Տիրոջ խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին ազգերի մասին,</verse>
				<verse number="2">Եգիպտոսի նկատմամբ Եգիպտոսի Նեքաւով Փարաւօնի զօրքի մասին, որ Եփրատ գետի մօտ Քարքամիսումն էր, որին զարկեց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին։</verse>
				<verse number="3">Ասպար ու վահան պատրաստեցէք, եւ մօտեցէք պատերազմի.</verse>
				<verse number="4">Լծեցէք ձիանքը, եւ ձիաւորուեցէք, ով հեծեալներ. շարուեցէք սաղաւարտներով, փայլեցրէք նիզակները, հագէք զրահները։</verse>
				<verse number="5">Ի՞նչու եմ նորանց տեսնում զարհուրած ետ դառնալիս, եւ նորանց քաջազունները ջարդվում են. վազելով փախչում են եւ ետ չեն նայում, երկիւղ շուրջանակի, ասում է Տէրը։</verse>
				<verse number="6">Թող արագաշարժը չ'փախչէ, եւ չը պրծնէ զօրաւորը. հիւսիսում՝ Եփրատ գետի եզերքում պիտի սահեն եւ կործանուին։</verse>
				<verse number="7">Ո՞վ է սա որ վեր է գալիս գետի պէս, գետերի նման ծփում են նորա ջուրերը։</verse>
				<verse number="8">Եգիպտոսը վեր է գալիս գետի պէս, եւ գետերի պէս ծփում են ջուրերը. Եւ ասում է. Ես վեր կ'գնամ, երկիրը կ'ծածկեմ, բնաջինջ կ'անեմ քաղաքը եւ նորանում բնակողներին։</verse>
				<verse number="9">Վեր ելէք, ով ձիանք, եւ կատաղեցէք, ով կառքեր, եւ զօրաւորները դուսր գան, Եթէովպացի եւ Փութացի վահան բռնողները, եւ Ղուդացի աղեղ բռնող լարողները։</verse>
				<verse number="10">Որովհետեւ այս օրն է Զօրաց Եհովայ Տիրոջ վրէժխնդրութեան օրը, որ վրէժ առնէ իր թշնամիներից, եւ սուրը պիտի ուտէ եւ կշտանայ եւ նորանց արիւնովը լիանայ, որ Զօրաց Եհովայ Տէրը զոհ ունի, հիւսիսային երկրումը՝ Եփրատ գետի մօտ։</verse>
				<verse number="11">Վեր ելիր Գաղաադ, եւ բալասան առ, ով Եգիպտոսի կոյս աղջիկ. զուր ես շատացնում դեղերը. սպեղանիք չ'կայ քեզ համար։</verse>
				<verse number="12">Ազգերը լսում են քո անարգանքը, եւ քո աղաղակովը լցուել է երկիրը. որովհետեւ զօրաւորը զօրաւորովը սահում է, նորանք միասին երկուսն էլ կործանուեցան։</verse>
				<verse number="13">Այն խօսքը որ Տէրը խօսեց Երեմիա մարգարէին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի գալու եւ Եգիպտոսի երկիրը զարկելու նկատմամբ։</verse>
				<verse number="14">Պատմեցէք Եգիպտոսումը եւ լուր տուէք Մագդողումը, եւ լուր տուէք Մեմփիսումը եւ Տափնասումը, ասեցէք, Կանգնիր եւ պատրաստ եղիր. որ սուրը պիտի ուտէ քո շրջակայքը։</verse>
				<verse number="15">Ի՞նչու կործանուեցան քո զօրաւորքը. նորանք չ'կանգնեցին, որովհետեւ Տէրը նորանց վայր գցեց։</verse>
				<verse number="16">Շատացրեց գլորուածներին. իրար վերայ էլ ընկան, եւ ասեցին. Վեր կաց, որ դառնանք վեր դէպի մեր ժողովուրդը եւ դէպի մեր հայրենի երկիրը բռնաւորի սուրի պատճառովը։</verse>
				<verse number="17">Այնտեղ կանչում էին՝ Եգիպտոսի Փարաւօն թագաւորը ճայթում է, անց է կացրել որոշուած ժամանակը։</verse>
				<verse number="18">Կենդանի եմ ես, ասում է Թագաւորը՝ անունը Զօրաց Տէր. որ ինչպէս Թաբօրն է սարերի մէջ, եւ Կարմեղոսը մինչեւ ծովը, նա պէտք է գայ։</verse>
				<verse number="19">Գերութեան կարասիներ պատրաստիր քեզ համար, ով Եգիպտոսում բնակող աղջիկ, որ Մեմփիսը աւերակ պիտի դառնայ, եւ պիտի վառուի առանց բնակողի մնայ։</verse>
				<verse number="20">Եգիպտոսը մի գեղեցկագոյն երինջ է, բայց կոտորածը հիւսիսից գալիս է՝ գալիս։</verse>
				<verse number="21">Նորա վարձուածներն էլ նորա մէջ պարարտ երինջների նման են. որովհետեւ նորանք էլ ետ դառան, փախն միասին՝ չ'կանգնեցին, որ նորանց կորստեան օրը եկաւ նորանց վերայ, նորանց այցելութեան ժամանակը։</verse>
				<verse number="22">Նորա ձայնը դուրս է գալիս ինչպէս օձինը, որովհետեւ զօրքով են դուրս գալիս, եւ կացիններով են գալիս նորա վերայ փայտահարների նման։</verse>
				<verse number="23">Նորանք պիտի կտրեն նորա անտառը, ասում է Տէրը, թէպէտ եւ նա անհամար էլ լինի. որովհետեւ նորանք մարախից շատ են եւ թիւ չը կայ նորանց։</verse>
				<verse number="24">Ամօթով պիտի մնայ Եգիպտոսի աղջիկը, նա պիտի հիւսիսի ժողովրդի ձեռքը տրուի։</verse>
				<verse number="25">Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը ասում է. Ահա ես այցելում եմ Նովացի Ամոնին, նաեւ Փարաւօնին եւ Եգիպտոսին, եւ նորա աստուածներին ու նորա թագաւորներին, եւ Փարաւօնին եւ նորան ապաւինողներին։</verse>
				<verse number="26">Եւ նորանց պիտի մատնեմ նորանց հոգին պահանջողների ձեռքը եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը եւ նորա ծառաների ձեռքը. եւ այնուհետեւ կ'բնակուէ առաջի օրերին պէս ասում է Տէրը։</verse>
				<verse number="27">Բայց դու մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, եւ մի զարհուրիր, ով Իսրայէլ, որովհետեւ ահա ես քեզ ազատելու եմ հեռուից, եւ քո սերունդը՝ իրանց գերութեան երկրիցը. եւ Յակոբը պիտի ետ դառնայ, եւ հանգիստ ու հանդարտ լինի. եւ վախեցնող չէ լինելու։</verse>
				<verse number="28">Դու մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, ասում է Տէրը. նորա համար որ ես քեզ հետ եմ. որովհետեւ ես պիտի վերջացնեմ բոլոր այն ազգերին, ուր որ քեզ աքսորեցի. բայց քեզ պիտի չ'վերջացնեմ, այլ քեզ պիտի խրատեմ չափաւորութեամբ, եւ քեզ անպատճառ անմեղ չեմ համարելու։</verse>
			</chapter>
			<chapter number="47">
				<verse number="1">Տիրոջ այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին Փղշտացիների նկատմամբ՝ Փարաւօնը Գազան զարկելուց առաջ։</verse>
				<verse number="2">Տէրը այսպէս է ասում. Ահա ջուրեր են վեր գալիս հիւսիսիցը եւ յորդած հեղեղ են դառնում, եւ պիտի հեղեղեն երկիրը եւ նորա լիութիւնը, քաղաքը եւ նորանում բնակողներին. եւ մարդիկ պիտի աղաղակեն, եւ երկրի բոլր բնակիչները պիտի ոռնան։</verse>
				<verse number="3">Նորա երիվարների սմբակների տրոփելու ձայնիցը, նորա կառքերի շաչիւնից եւ նորա անիւների շառաչիւնից, հայրերը պիտի չ'նայեն որդկանց վերայ ձեռքերի թուլութիւնիցը։</verse>
				<verse number="4">Այն օրուայ համար, որ գալիս է բոլոր Փղշտացիներին կորցնելու, Տիւրոսին եւ Սիդոնին բնաջինջ անելու, բոլոր ազատուած օգնականներին. որ Տէրը պիտի աւերակ անէ Փղշտացիներին, Կափթոր կղզիի մնացորդներին։</verse>
				<verse number="5">Գազայի վերայ կնտութիւն եկաւ, Ասկաղոնը աւերակ եղաւ իր հովտի մնացորդովը. մինչեւ ե՞րբ պիտի քեզ կտորես։</verse>
				<verse number="6">Աւա՜ղ, ով Տիրոջ սուր, մինչեւ ե՞րբ չես դադարելու, ետ քաշուիր քո պատեանը, հանգիստ եղիր եւ լռիր։</verse>
				<verse number="7">Ի՞նչպէս ես կարող հանգստանալ. քանի որ Եհովան պատուիրել է քեզ. Ասկաղոնի եւ ծովեզերքի դէմ նշանակել է քեզ։</verse>
			</chapter>
			<chapter number="48">
				<verse number="1">Մովաբի մասին այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Վա՜յ Նաբաւին, որ աւերակ է դառել. Կարիաթեմն ամաչեց՝ առնուեցաւ, ամաչեց Մասգաբը եւ զարհուրեց։</verse>
				<verse number="2">Այլ եւս Մովաբի պարծենալը չ'կայ Եսեբոնում. նորա վերայ չարիք են խորհում, ասելով՝ Գնանք նորան փչացնենք ազգութիւնից. Դու էլ, ով Մադմէն, պիտի պապանձես. ետեւիցդ գալիս է սուրը։</verse>
				<verse number="3">Աղաղակի ձայն է գալիս Որոնայիմիցը, աւերո՜ւմ եւ մեծ կոտորա՜ծ։</verse>
				<verse number="4">Մովաբը փշրուեցաւ. նորա պզտիկները աղաղակ բարձարցրին։</verse>
				<verse number="5">Որովհետեւ Ղուիթի զառիվերովը լացով են վեր ելնում՝ լացով. որովհետեւ Որոնայիմի զառիվայրի վերայ լսում են թշնամիքը կոտորածի աղաղակ։</verse>
				<verse number="6">Փախէք, ազատեցէք ձեր անձը. եւ մոշենիի պէս եղէք անապատումը։</verse>
				<verse number="7">Որովհետեւ քո գործերին եւ քո գանձերին վստահելուդ համար դու էլ պիտի առնուիս. եւ Քամովսը պիտի գերի գնայ՝ նորա քահանաները եւ նորա իշխանները միասին իր հետ։</verse>
				<verse number="8">Եւ պիտի գայ կործանողը ամեն քաղաքի վերայ, եւ ոչ մի քաղաք պիտի չ'պրծնէ, եւ հովիտը պիտի փչանայ եւ դաշտը աւերուի, որն որ ասել է Տէրը։</verse>
				<verse number="9">Մովաբին թեւեր տուէք, որ թռչէ փախչէ. եւ նորա քաղաքները աւերակ պիտի դառնան, բնակիչ պիտի չ՛լինի նորանցում։</verse>
				<verse number="10">Անիծեալ լինի Տիրոջ գործը թուլութեամբ անողը, եւ անիծեալ լինի իր սուրը արիւնից խնայողը։</verse>
				<verse number="11">Հանգիստ էր Մովաբն իր մանկութիւնից ի վեր, եւ հանդարտ մնացել էր իր մրուրի վերայ, նա չ'թափուեցաւ ամանից աման, եւ գերութեան չ'գնաց. դորա համար նորա համը մնաց իրանում եւ հոտը չ'փոխուեցաւ։</verse>
				<verse number="12">Ուրեմն ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ ես նորա համար փոխադրողներ կ'ուղարկեմ, եւ նորանք կը փոխադրեն նորան, եւ նորա ամանները կ'դարտակեն եւ նորա տիկերը կ'պատառոտեն։</verse>
				<verse number="13">Եւ Մովաբը կ'ամաչէ Քամովսից, ինչպէս որ Իսրայէլի տունը ամաչեց իր ապաւինած Բեթէլից։</verse>
				<verse number="14">Ի՞նչպէս էք ասում, Մենք տղամարդիկ ենք, եւ զօրաւոր մարդիկ՝ պատերազմի համար։</verse>
				<verse number="15">Մովաբը քանդուեցաւ եւ նորա քաղաքները վեր ելան, եւ նորա ընտիր երիտասարդները իջան մորթուելու, ասում է Թագաւորը՝ որի անունը Զօրաց Տէր է։</verse>
				<verse number="16">Մօտ է Մովաբի կորուստը որ գայ, եւ նորա ձախորդութիւնը շտապում է։</verse>
				<verse number="17">Ողբացէք նորա վերայ, ով բոլոր նորա շրջակայքը, եւ ով բոլոր նորա անունը գիտացողներ, ասեցէք, Ի՜նչպէս կոտրուեցաւ զօրութեան գաւազանը՝ փառաց ցուպը։</verse>
				<verse number="18">Իջիր փառքիցը եւ նստիր ծարաւութիւնում, ով Դեբոնում բնակող աղջիկ. որովհետեւ Մովաբը կործանողը քեզ վերայ է յարձակուելու, եւ քարուքանդ է անելու քո բերդերը։</verse>
				<verse number="19">Ճանապարհին կանգնիր եւ դիտիր, ով Արոերի բնակիչ, հարցրու փախչողին եւ պրծնողին, ասիր՝ Ի՞նչ դառաւ։</verse>
				<verse number="20">Ամաչեց Մովաբը, որովհետեւ կոտրուեցաւ. ոռնա եւ գոռա. պատմեցէք Առնոնումը, թէ աւերակ եղաւ Մովաբը։</verse>
				<verse number="21">Եւ դատաստան եկաւ դաշտի երկրի վերայ Քօզոնի, Յասսայի եւ Մեփայաթի վերայ.</verse>
				<verse number="22">Եւ Դեբոնի վերայ, Նաբաւի վերայ, եւ Բեթդէբլաթեմի վերայ,</verse>
				<verse number="23">Եւ Կարիաթեմի վերայ, եւ Բեթգամովղի վերայ եւ Բեթմաւոնի վերայ.</verse>
				<verse number="24">Եւ Կարիօթի վերայ, եւ Բօսրայի վերայ, եւ Մովաբի երկրի բոլոր քաղաքների վերայ, հեռաւորների եւ մօտաւորների վերայ։</verse>
				<verse number="25">Կոտրուեցաւ Մովաբի եղջիւրը, եւ նորա բազուկը փշրուեցաւ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="26">Նորան արբեցրէք, որովհետեւ նա գոռոզացաւ Տիրոջ դէմ, որ թաւալուի Մովաբն իր փսխածումը եւ ինքն էլ ծաղր լինի։</verse>
				<verse number="27">Կամ մի՞թէ Իսրայէլը ծաղր չ'եղաւ քեզ համար, կամ նա գողերի միջում գտնուեցա՞ւ. որ քանիցս որ նորա վերայ խօսէիր, գլուխդ էիր շարժում։</verse>
				<verse number="28">Ձգեցէք քաղաքները եւ վէմերում բնակուեցէք, ով Մովաբի բնակիչներ. եւ աղաւնիի նման եղէք, որ բոյն է դնում անդունդի բերանի անցքումը։</verse>
				<verse number="29">Մենք լսել ենք Մովաբի ամբարտաւանութիւնը. նա շատ ամբարտաւան է. նորա հպարտութիւնը, եւ նորա ամբարտաւանութիւնը, նորա գոռոզութիւնը եւ նորա բարձրամտութիւնը։</verse>
				<verse number="30">Ես գիտեմ, ասում է Տէրը, նորա սրտմտութիւնը, բայց պարապ է. նորա սնապարծ խօսքերը ոչինչ չեն գործել։</verse>
				<verse number="31">Սորա համար պիտի ողբամ Մովաբի վերայ, եւ աղաղակեմ բոլոր Մովաբի վերայ, Կիրհարեսի մարդկանց համար հառաչում են։</verse>
				<verse number="32">Յազերի լացովը լաց եմ լինելու քեզ վերայ, ով Սեբամայի որթը, քո շառաւիղները անցան ծովիցը, մինչեւ Յազերի ծովն են հասել. քո ամառային պտուղի եւ քո այգեկութի վերայ աւարառու յարձակուեցաւ։</verse>
				<verse number="33">Եւ վեր է առնուելու ուրախութիւնն ու ցնծութիւնը պտղաբեր արտերիցն ու Մովաբի երկրիցը, եւ գինին դադարեցնելու եմ հնձաններիցը, ուրախութիւնով խաղող պիտի չ'կոխուի, եւ խաղող կոխելու ուրախութիւնը ուրախութիւն չէ լինելու։</verse>
				<verse number="34">Եսեբոնի աղաղակից մինչեւ Եղէաղէ մինչեւ Յասսա տուին իրանց ձայնը. Սեգովրից մինչեւ Որոնայիմ եռամեայ երինջի նման. որովհետեւ Նեմերիմի ջուրերը անապատ են դառել։</verse>
				<verse number="35">Եւ պիտի դադարեցնեմ Մովաբից, ասում է Տէրը, բարձրաւանդակում ողջակէզ մատուցանողին, եւ նորա աստուածներին խունկ ծխողին։</verse>
				<verse number="36">Սորա համար սիրտս հնչում է սրինգների պէս Մովաբի վերայ, եւ իմ սիրտը Կիրհարեսի մարդկանց վերայ հնչում է սրինգների պէս, սորա համար այն հարստութիւնը, որ արել էին, փչանում է։</verse>
				<verse number="37">Որովհետեւ ամեն գլուխ պիտի կնտանայ, եւ ամեն մօրուք կտրուի, բոլոր ձեռքերի վերայ կտրածներ պիտի լինեն, եւ մէջքի վերայ՝ քուրձ։</verse>
				<verse number="38">Մովաբի բոլոր կտուրների վերայ եւ նորա փողոցներումը բոլորովին ողբ պիտի լինի, որ ես կոտրեցի Մովաբին մի այնպիսի ամանի պէս, որից չեն ախորժիլ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="39">Ի՜նչպէս կոտրուեցաւ. ոռնում են. ի՜նչպէս է Մովաբը մէջքը դարձնում ամօթով. եւ Մովաբը ծաղր ու սոսկում պիտի լինի բոլոր իրան շրջապատողների համար։</verse>
				<verse number="40">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա արծիւի պէս թռչում է, եւ տարածում իր թեւերը Մովաբի վերայ։</verse>
				<verse number="41">Քաղաքները առնվում են, եւ բերդերը՝ նուաճվում. եւ այն օրը Մովաբի տղամարդկանց սիրտը երկանց ցաւ քաշող կնոջ սրտին պէս կ'լինի։</verse>
				<verse number="42">Եւ Մովաբը պիտի ոչնչանայ ժողովուրդ լինելուց, որովհետեւ նա գոռոզացաւ Տիրոջ դէմ։</verse>
				<verse number="43">Վախ ու վիհ ու վարմ քեզ վերա՜յ, ով Մովաբի բնակիչ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="44">Վախիցը փախչողը վիհը պիտի ընկնէ, եւ վիհիցը դուրս ելնողը վարմումը պիտի բռնուի. որովհետեւ ես նորա վերայ այսինքն Մովաբի վերայ պիտի բերեմ նորանց այցելութեան տարին, ասում է Տէրը։</verse>
				<verse number="45">Եսեբոնի հովանումը կանգնում են ուժը գնացած փախստականները. բայց կրակ դուրս եկաւ Եսեբոնից եւ Սեհոնի միջից՝ բոց, եւ կերաւ Մովաբի ծայրը եւ աղմուկի որդկանց գագաթը։</verse>
				<verse number="46">Վա՜յ քեզ, Մովաբ, կորաւ Քամովսի ժողովուրդը, որովհետեւ քո տղերքը գերի առնուեցան, եւ աղջկերքդ՝ գերութեան։</verse>
				<verse number="47">Բայց ետքի օրերը ետ պիտի դարձնեմ Մովաբի գերութիւնը, ասում է Տէրը։ Մինչեւ այստեղ է Մովաբի դատաստանը։</verse>
			</chapter>
			<chapter number="49">
				<verse number="1">Ամմոնի որդկանց նկատմամբ՝ այսպէս է ասում Տէրը. Մի՞թէ Իսրայէլը որդիք չ'ունի. կամ նա ժառանգ չ'ունի՞. ի՞նչու Մեղքոմը ժառանգեց Գադին, եւ նորա ժողովուրդը նորա քաղաքներումը բնակուեց։</verse>
				<verse number="2">Սորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Ամմոնի որդկանց Ռաբբայի դէմ պատերազմի աղաղակ պիտի լսել տամ, որ նա փլատակների դէզ դառնայ, եւ նորա աղջկերքը կրակով այրուին. իսկ Իսրայէլը պիտի ժառանգէ իր ժառանգողներին, ասում է Տէրը։</verse>
				<verse number="3">Ոռնա, ով Եսեբոն, որ Գային ոչնչացաւ, աղաղակեցէք, ով Ռաբբայի աղջկերք, քուրձեր հագէք, սուգ արէք եւ դէս ու դէն փախէք ցանգերի մէջ. որ Մեղքոմը գերի պիտի գնայ՝ իր քահանաներն ու իշխանները մէկտեղ։</verse>
				<verse number="4">Ի՞նչ ես հովիտներով պարծենում. հովիտդ ջրի պէս գնաց, ո՛վ ապստամբ աղջիկ, որ ապաւինել էիր քո գանձերին, ասելով. Ո՞վ է գալիս ինձ վերայ։</verse>
				<verse number="5">Ահա ես քեզ վերայ վախ եմ բերում, ասում է Զօրաց Տէր Եհովան, քո բոլոր շրջականերից. եւ դուք պիտի ցրուիք ամեն մարդ դէպի իր առաջը. եւ փախստականներին ժողովող պիտի չ'լինի։</verse>
				<verse number="6">Եւ նորանից յետոյ պիտի ետ դարձնեմ Ամմոնի որդկանց գերութիւնը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="7">Եդովմի նկատմամբ՝ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մի՞թէ էլ իմաստութիւն չ'կայ Թեմանումը, կորա՞ւ խորհուրդը հանճարեղներից, դարտակուեցա՞ւ նորանց իմաստութիւնը։</verse>
				<verse number="8">Փախէք, դարձէք, խորերը մտէք բնակուելու համար, ով Դեդանի բնակիչներ, որովհետեւ Եսաւի կորուստը պիտի բերեմ նորա վերայ, նորան այցելութիւն արած ժամանակս։</verse>
				<verse number="9">Եթէ քեզ մօտ քաղողներ գային, մի՞թէ աւելորդ ճիռեր չէին թողել. եթէ գողեր՝ գիշերով, նորանք փչացնելու էին որքան իրանց բաւական լինէր։</verse>
				<verse number="10">Սակայն ես մերկացրի Եսաւին, բաց արի նորա ծածուկ տեղերը. բայց նա չէ կարող թաք կենալ. կորան նորա սերունդը, նորա եղբայրները եւ նորա դրացիքը, եւ չ'կան։</verse>
				<verse number="11">Թող տուր քո որբերին, ես նորանց կ'պահեմ. եւ քո որբեւայրիքը թող ինձ ապաւինեն։</verse>
				<verse number="12">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա նորանք որ պարտաւոր չէին բաժակը խմելու՝ անպատճառ պէտք է խմեն, եւ դու որ ջանք էիր անում անպատիժ մնալու. անպատիժ չես մնալ, այլ անպատճառ պիտի խմես։</verse>
				<verse number="13">Որովհետեւ ես երդում եմ անում իմ անձովը, ասում է Տէրը, որ ամայութիւն, նախատինք, աւերակ եւ անէծք պիտի դառնայ Բօսրան, եւ նորա բոլոր քաղաքները պիտի յաւիտենական աւերակներ դառնան։</verse>
				<verse number="14">Լուր լսեցի Տիրոջ կողմանէ, եւ դեսպան ուղարկուեցաւ ազգերին, թէ Ժողովուեցէք եւ գնացէք նորա վերայ, եւ կանգնեցէք պատերազմի։</verse>
				<verse number="15">Որովհետեւ ահա ես քեզ պզտիկ եմ արել ազգերի մէջ, անարգ՝ մարդկանց մէջ։</verse>
				<verse number="16">Քո ահաւորութիւնը՝ քո սրտի ամբարտաւանութիւնը խաբել է քեզ, ո՛վ վէմի խոռոչների մէջ բնակող եւ բարձր բլուրներին փակչող, եթէ արծիւի պէս բարձրումը դնես քո բոյնը, այնտեղից էլ քեզ պիտի իջեցնեմ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="17">Եւ Եդովմը ամայի պիտի լինի. ամեն նորա մօտով անցնողը պիտի հիանայ, եւ նորա բոլոր հարուածների համար պիտի սուլէ։</verse>
				<verse number="18">Սոդոմի ու Գոմորի եւ նորա դրացիների կործանման պէս, ասում է Տէրը, այնտեղ մարդ չի բնակուիլ եւ մարդի որդի նորանում չի պանդխտանալ։</verse>
				<verse number="19">Ահա առիւծի պէս վեր պիտի գնայ Յորդանանի փառքիցը ամուր բնակարանը. որովհետեւ մի վայրկեանում պիտի փախցնեմ նորան նորա վերայից, եւ ո՞վ է ընտրուած, որ նորա վերայ դնեմ, որովհետեւ ո՞վ է ինձ նման, եւ ո՞վ կ'որոշէ իմ ժամանակը, եւ ո՞վ է այն հովիւը, որ կանգնէր իմ առաջին։</verse>
				<verse number="20">Ուրեմն լսեցէք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի վերայ, եւ նորա մտածմունքները, որ մտածել է Թեմանի բնակիչների վերայ. անպատճառ պիտի քշեն նորանց հօտի փոքրերը, անպատճառ նորանց բնակարանները պիտի աւերէ նորանց հետ։</verse>
				<verse number="21">Նորանց ընկնելու ձայնիցը երկիրը կ'դողայ, աղաղակի ձայնը մինչեւ Կարմիր ծովը կ'լսուի։</verse>
				<verse number="22">Ահա արծիւի նման վեր կ'բարձրանայ եւ կ'թռչի, եւ իր թեւերը կ'տարածէ Բօսրայի վերայ, եւ այն օրը Եդովմի տղամարդկանց սիրտը երկանց ցաւ քաշող կնկայ սրտին պէս կ'լինի։</verse>
				<verse number="23">Դամասկոսի նկատմամբ։ Եմաթն ու Արփաթը ամաչեցին, որովհետեւ վատ լուր լսեցին՝ հալվում են. ծովումը տառապանք կայ՝ չէ կարող հանդարտանալ:</verse>
				<verse number="24">Թուլացել է Դամասկոսը, դարձել է որ փախչէ, արհաւիրքը բռնել է նորան, տագնապն ու երկունքը բռնել են նորան ինչպէս ծննդական կնկան։</verse>
				<verse number="25">Ի՜նչպէս չ'թողուեցաւ փառաց քաղաքը, իմ զուարճութեան քաղաքը։</verse>
				<verse number="26">Սորա համար նորա ընտիրները վայր կ'ընկնեն նորա հրապարակներումը, եւ բոլոր պատերազմական մարդիկը կ'պապանձուին այն օրը, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="27">Եւ ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մէջ, եւ նա պիտի լափէ Բենադադի պալատները։</verse>
				<verse number="28">Կեդարի նկատմամբ եւ Հասորի թագաւորութիւնների նկատմամբ, որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը զարկեց, այսպէս է ասում Տէրը. Վեր կացէք գնացէք Կեդարի վերայ, եւ փչացրէք արեւելքի որդիներին։</verse>
				<verse number="29">Նորանց վրանները եւ նորանց հօտերը պիտի առնեն, նորանց վարագոյրները եւ նորանց բոլոր կարասիները, եւ նորանց ուղտերը պիտի տանեն իրանց համար. եւ նորանց պէտք է կանչեն, Վախ շուրջանակի։</verse>
				<verse number="30">Փախէք, շատ վազեցէք, խորերը մտէք բնակուելու, ով Հասորի բնակիչներ, ասում է Տէրը, որովհետեւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ձեզ դէմ խորհուրդ է խորհել, եւ ձեզ դէմ մտածմունք է մտածել։</verse>
				<verse number="31">Վեր կացէք, վեր ելէք ապահով եւ անդորր բնակող ազգի վերայ, ասում է Տէրը, որ դռներ չ'ունի, նիգեր չ'ունի, առանձին է բնակվում։</verse>
				<verse number="32">Եւ նորանց ուղտերը աւար պիտի դառնան, եւ նորանց խաշինքների բազմութիւնը՝ կողոպուտ, եւ ես պիտի ցրուեմ ամեն կողմ մօրուքի ծայրը կտրողներին, եւ ամեն անցուդարձից պիտի բերեմ նորանց կորուստը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="33">Եւ Հասորը պիտի չագալների որջ դառնայ՝ յաւիտենական ամայութիւն. այնտեղ մարդ պիտի չ'բնակուէ, եւ նորանում չ'պանդխտանայ մարդի որդի։</verse>
				<verse number="34">Տիրոջ խօսքը, որ եղաւ Երեմիա մարգարէին Եղամի մասին Յուդայի Սեդեկիա թագաւորի թագաւորութեան սկզբումը, ասելով.</verse>
				<verse number="35">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա ես կոտրում եմ Եղամի աղեղը՝ նորանց զօրութեան գլխաւորը։</verse>
				<verse number="36">Եւ պիտի բերեմ Եղամի վերայ չորս հողմերը երկնքի չորս կողմիցը, եւ նորանց պիտի ցրուեմ այս բոլոր հողմերին, եւ այն ազգը չէ լինելու, ուր գնացած չ'լինին Եղամի փախստականները։</verse>
				<verse number="37">Եւ ես պիտի վախեցնեմ Եղամին իրանց թշնամիների առաջին. եւ նորանց հոգիները պահանջողների առաջին, եւ նորանց վերայ ձախորդութիւն պիտի բերեմ՝ իմ բարկութեան բորբոքումը, ասում է Տէրը, եւ նորանց ետեւից պիտի ուղարկեմ սուրը, մինչեւ որ նորանց վերջացնեմ։</verse>
				<verse number="38">Եւ ես իմ աթոռը պիտի դնեմ Եղամումը եւ այնտեղից պիտի թագաւոր եւ իշխաններ կորցնեմ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="39">Եւ պիտի լինի որ վերջի օրերումը Եղամի գերութիւնը պիտի դարձնեմ, ասում է Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="50">
				<verse number="1">Այն խօսքը որ Տէրը խօսեց Քաղդէացիների երկրի՝ Բաբիլոնի մասին Երեմիա մարգարէի ձեռովը։{nl}</verse>
				<verse number="2">Իմացրէք ազգերի մէջ, հրատարակեցէք ու դրօշակ բարձրացրէք, հրատարակեցէք, մի ծածկէք, ասեցէք. Բաբիլոնը առնուեցաւ, Բէլը ամաչեց, Մարովդաքը կոտրուեցաւ, ամաչեցին նորա արձանները, կոտրատուեցան նորա կուռքերը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ նորա վերայ հիւսիսից մի ազգ եկաւ, նա նորա երկիրը աւերակ պիտի անէ, եւ նորանում բնակող չէ լինելու. մարդից մինչեւ անասուն պիտի փախչեն գնան։{nl}</verse>
				<verse number="4">Այն օրերը եւ այն ժամանակը, ասում է Տէրը, պիտի գան Իսրայէլի որդիքը՝ իրանք եւ Յուդայի որդիքը միասին. քայլելով ու լալով պիտի գնան եւ իրանց Տէր Աստուծուն որոնեն։</verse>
				<verse number="5">Սիօնն են հարցնելու՝ երեսները դէպի այնտեղ, եկէք եւ Տիրոջը յարենք յաւիտենական անմոռաց ուխտով։{nl}</verse>
				<verse number="6">Կորած ոչխարներ եղան իմ ժողովուրդը, նորանց հովիւները մոլորեցնում են նորանց, սարերի վերայ շուռ են ածում նորանց, սարից դէպի բլուրը գնացին՝ իրանց մակաղատեղը մոռացան։</verse>
				<verse number="7">Ամեն ով որ նորանց գտաւ՝ կերաւ նորանց, եւ նորանց նեղիչներն ասեցին՝ Մենք յանցաւոր չենք, նորա փոխարէն, որ նորանք մեղք են գործել Տիրոջ արդարութեան բնակարանի դէմ, եւ իրանց հայրերի յուսատեղի՝ Տիրոջ դէմ։</verse>
				<verse number="8">Փախէք Բաբիլոնի միջիցը, եւ դուրս եկէք Քաղդէացիների երկրիցը, եւ նոխազների պէս եղէք հօտերի առաջին։</verse>
				<verse number="9">Որովհետեւ ահա ես պիտի զարթնեցնեմ եւ բերեմ Բաբիլոնի վերայ մեծամեծ ազգերի ժողովք հիւսիսի երկրիցը. նորանք շարվում են նորա դէմ, եւ նա կ'առնուի այնտեղից. նորա նետերը հմուտ տղամարդի պէս են՝ պարապ չեն ետ դառնալ։</verse>
				<verse number="10">Եւ Քաղդէացիների երկիրը աւար պիտի լինի. նորա ամեն աւարառուները պիտի կշտանան, ասում է Տէրը։{nl}</verse>
				<verse number="11">Որովհետեւ ուրախանում էք եւ ցնծում էք, ով իմ ժառանգութիւնը կողոպտողներ, որովհետեւ ոստնում էք խոտի միջի երինջին նման եւ երիվարների պէս խխնջում.</verse>
				<verse number="12">Ձեր մայրը պիտի շատ ամաչէ, ձեզ ծնողը պիտի պատկառէ, ահա նա ազգերի յետինը, անապատ, անջուր, եւ ամայի պիտի լինի։</verse>
				<verse number="13">Տիրոջը ցասումի պատճառով նա պիտի չ'բնակուի, այլ պիտի բոլորովին աւերակ դառնայ, Բաբիլոնի մօտով ամեն անց կենողը պիտի հիանայ եւ սուլէ նորա ամեն հարուածների վերայ։</verse>
				<verse number="14">Շարուեցէք Բաբիլոնի դէմ շուրջանակի, ով բոլոր աղեղ լարողներ, գցեցէք նորա վերայ, նետերը մի խնայէք, որ նա մեղանչել է Տիրոջ դէմ։</verse>
				<verse number="15">Աղաղակեցէք նորա դէմ շուրջանակի, նա անձնատուր եղաւ. նորա բուրգերը վայր ընկան, նորա պարիսպները հիմնայատակ եղան. որովհետեւ սա Տիրոջ վրէժխնդրութիւնն է, նորանից վրէժ առէք, ինչպէս նա է արել՝ արէք իրան։</verse>
				<verse number="16">Կոտրեցէք սերմողին Բաբիլոնից եւ մանգաղաւորին հունձի ժամանակին բռնաւորի սուրի երեսիցը. ամեն մարդ ետ դառնայ իր ժողովրդին, եւ ամեն մարդ իր երկիրը փախչէ։{nl}</verse>
				<verse number="17">Իսրայէլը մի մոլորեալ ոչխար է, առիւծներն են փախցրել. նախ նորան Ասորեստանի թագաւորը կերաւ, եւ ահա յետոյ նորա ոսկորները փշրեց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը։</verse>
				<verse number="18">Սորա համար Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այսպէս է ասում. Ահա ես պիտի այցելեմ Բաբիլոնի թագաւորին եւ նորա երկրին, ինչպէս այցելել եմ Ասորեստանի թագաւորին։</verse>
				<verse number="19">Եւ ես Իսրայէլին պիտի դարձնեմ իր բնակարանը. եւ նա պիտի արածէ Կարմեղոսումը եւ Բասանումը, եւ Եփրեմի սարի վերայ եւ Գաղաադումը պիտի կշտանայ նորա հոգին։</verse>
				<verse number="20">Այն օրերը եւ այն ժամանակը, ասում է Տէրը, պիտի Իսրայէլի անօրէնութիւնը որոնուի, բայց պիտի չ'լինի նա. եւ Յուդայի մեղքերը՝ բայց պիտի չը գտնուին. որովհետեւ ես պիտի ներեմ նորանց, որոնց մնացորդ պահեցի։{nl}</verse>
				<verse number="21">Մերաթայիմ երկրի մասին. Վեր ելիր նորա վերայ եւ Փակուդի բնակիչների դէմ, աւերիր եւ նզովածի պէս բնաջինջ արա նորանց ետեւից, ասում է Տէրը, եւ արա այն ամենի պէս որ քեզ պատուիրում եմ.</verse>
				<verse number="22">Երկրումը պատերազմի ձայն կայ, եւ մեծ կոտորած:</verse>
				<verse number="23">Ի՜նչպէս կոտրուեցաւ ու փշրուեցաւ բոլոր երկրի մուրճը, ի՜նչպէս աւերակ եղաւ Բաբիլոնը ազգերի մէջ:</verse>
				<verse number="24">Ես որոգայթ լարեցի քեզ համար, դու էլ բռնուեցար, ով Բաբիլոն, բայց դու չ'գիտացիր, գտնուեցար եւ բռնուեցար. որովհետեւ Տիրոջ դէմ հակառակեցիր:</verse>
				<verse number="25">Տէրը բաց արաւ իր զինարանը, եւ հանեց իր բարկութեան գործիները. որովհետեւ գործ ունի Զօրաց Տէր Աստուածը Քաղդէացիների երկրումը:</verse>
				<verse number="26">Եկէք նորա վերայ ծայրերից, բացէք նորա շտեմարանները, դէզ տուէք նորան խոարձի չեղջերի պէս, եւ նորան նզովեցէք, նորա համար մնացորդ չ'լինի:</verse>
				<verse number="27">Փչացրէք նորա բոլոր զուարակները, թող նորանք իջնեն սպանդանոցը. վա՜յ նորանց, որովհետեւ եկել է նորանց օրը` նորանց այցելելու ժամանակը:</verse>
				<verse number="28">Բաբիլոնի երկրից փախչողների եւ ազատուողների ձայնը, որ պատմէ Սիօնում մեր Տէր Աստուծոյ վրէժխնդրութիւնը` նորա տաճարի վրէժխնդրութիւնը:{nl}</verse>
				<verse number="29">Բաբիլոնի վերայ հրաւիրեցէք աղեղնաւորներին. ով բոլոր աղեղնաւորներ, նորա դէմ բանակ տուէք շուրջանակի, ազատուող չ'լինի. նորան հատուցրէք նորա գործքի համեմատ, այն ամենի համեմատ որ նա է արել` արէք իրան. որ նա հպարտացաւ Տիրոջ` Իսրայէլի Սուրբի դէմ:</verse>
				<verse number="30">Սորա համար նորա երիտասարդները պիտի ընկնեն նորա հրապարակներումը, եւ բոլոր պատերազմի մարդիկը պիտի պապանձուին այն օրը, ասում է Տէրը:</verse>
				<verse number="31">Ահա ես քեզ դէմ եմ, ով հպարտ, ասում է Զօրաց Եհովայ Տէրը. որովհետեւ եկել է քո այցելութեան ժամանակը:</verse>
				<verse number="32">Եւ հպարտը պիտի սահէ եւ վայր ընկնէ, եւ մի կանգնեցնող պիտի չ'լինի նորա համար, եւ ես նորա քաղաքների մէջ կրակ պիտի վառեմ, եւ նա պիտի լափէ նորա բոլոր շրջակայքը:{nl}</verse>
				<verse number="33">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Իսրայէլի որդիքը եւ Յուդայի որդիքը միասին զրկուեցան եւ բոլոր նորանց գերի անողները բռնեցին նորանց, չ'ուզեցին նորանց արձակել:</verse>
				<verse number="34">Նորանց Փրկիչը զօրաւոր է, Զօրաց Եհովայ է նորա անունը. նա անպատճառ պիտի ջատագովէ նորանց դատը, որ երկրին հանգստութիւն տայ, եւ դողացնէ Բաբիլոնի բնակիչներին:</verse>
				<verse number="35">Սու՜ր Քաղդէացիների վերայ, ասում է Տէրը, եւ Բաբիլոնի բնակիչների վերայ, եւ նորա իշխանների եւ նորա իմաստունների վերայ:</verse>
				<verse number="36">Սու՜ր շաղակրատների վերայ, որ յիմարանան. սու՜ր նորա տղամարդկանց վերայ, որ զարհուրեն:</verse>
				<verse number="37">Սու՜ր նորա ձիերի եւ նորա կառքերի վերայ, եւ նորա միջում եղող բոլոր խառնիճաղանճի վերայ, որ կնիկների նման դառնան. սու՜ր նորա գանձերի վերայ, որ յափշտակուին:</verse>
				<verse number="38">Չորութի՜ւն նորա ջրերի վերայ, որ չորանան, որ նա կուռքերի երկիր է, եւ սոսկալի բաներով գժվում են:</verse>
				<verse number="39">Դորա համար այնտեղ վայրի կատուներ եւ բորենիներ պիտի բնակուեն, եւ ջայլամներ պիտի բնակուեն նորանում, եւ նա պիտի չ'բնակուի միւսանգամ յաւիտեան, եւ շէն պիտի չ'լինի ազգէ ազգ:</verse>
				<verse number="40">Ինչպէս որ Աստուած կործանեց Սոդոմն ու Գոմորը եւ նորա դրացիներին, ասում է Տէրը, այնտեղ էլ մարդ պիտի չ'բնակուէ, եւ բնակութիւն չ'անէ նորանում մարդի որդի:{nl}</verse>
				<verse number="41">Ահա մի ժողովուրդ է գալիս հիւսիսից, եւ մի մեծ ազգ եւ շատ թագաւորներ զարթնում են երկրի ծայրերիցը:</verse>
				<verse number="42">Նորանք աղեղ եւ գեղարդ ունին, անգութ են նորանք եւ չեն ողորմիլ, նորանց ձայնը ծովի պէս է գոռում, եւ ձիերի վերայ են հեծած` պատրաստուած են պատերազմի մարդի նման քեզ դէմ, ով Բաբիլոնի աղջիկ:</verse>
				<verse number="43">Բաբիլոնի թագաւորը լսեց նորանց լուրը, եւ նորա ձեռները թուլացան, տագնապը նորան բռնեց իբրեւ ծննդականի երկունք:</verse>
				<verse number="44">Ահա առիւծի պէս բարձրանում է Յորդանանի փառքիցը դէպի ամուր բնակարանը. որովհետեւ իսկոյն պիտի նորանց փախցնեմ նորա վերայից եւ ո՞վ է ընտրուած, որ նորա վերայ նշանակեմ, որովհետեւ ո՞վ է ինձ նման, եւ ո՞վ է կարող իմ ժամանակը որոշել, եւ ո՞վ է այն հովիւը, որ կանգնէր իմ առաջին:</verse>
				<verse number="45">Ուրեմն լսեցէք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Բաբիլոնի վերայ, եւ նորա մտածմունքները, որ մտածել է Քաղդէացիների երկրի վերայ. անպատճառ պիտի քշեն նորանց հօտի փոքրերը, անպատճառ պիտի աւերէ բնակարանը նորանց հետ:</verse>
				<verse number="46">Բաբիլոնի առնուելու ձայնիցը երկիրը պիտի դողայ, եւ աղաղակը պիտի լսուի ազգերի մէջ:{nl}</verse>
			</chapter>
			<chapter number="51">
				<verse number="1">Այսպէս է ասում Տէրը, Ահա ես պիտի գրգռեմ Բաբիլոնի վերայ եւ իմ թշնամիների մէջ բնակողների վերայ մի ապականիչ հողմ։</verse>
				<verse number="2">Եւ Բաբիլոնի վերայ հոսողներ պիտի ուղարկեմ, եւ նորանք պիտի հոսեն նորան եւ դատարկեն նորա երկիրը. որ նորա վերայ պիտի գան շուրջանակի ձախորդութեան օրումը։</verse>
				<verse number="3">Աղեղնաւորի դէմ աղեղ պիտի լարէ աղեղը լարողը, եւ իր զրահովը հպարտացողի դէմ. եւ մի խնայէք նորա երիտասարդներին, նզովածի պէս բնաջինջ արէք նորա բոլոր զօրքերը։</verse>
				<verse number="4">Եւ սպանուածներ պիտի ընկնեն Քաղդէացիների երկրումը, եւ խոցոտուածներ՝ նորա փողոցներումը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ որբեւայրի չէ թողուած Իսրայէլն ու Յուդան իր Աստուածանից, Զօրաց Տէրից. այլ նորանց երկիրը լիքն է յանցանքով Իսրայէլի Սուրբի դէմ։</verse>
				<verse number="6">Փախէք Բաբիլոնի միջիցը եւ ամեն մարդ ազատէ իր անձը, որ չը փչանաք նորա անօրէնութիւնովը. որովհետեւ վրէժխնդրութեան ժամանակ է Տիրոջ համար, նորա արարքը պիտի հատուցանէ նորան։</verse>
				<verse number="7">Ոսկի բաժակ էր Բաբիլոնը Տիրոջ ձեռքին, որ արբեցնում էր բոլոր երկիրը։ Նորա գինիիցը խմեցին ազգերը, սորա համար յիմարացան ազգերը։</verse>
				<verse number="8">Յանկարծ վայր ընկաւ Բաբիլոնը եւ կոտրուեցաւ, ողբացէք նորա վերայ, բալասան առէք նորա վէրքի համար, գուցէ բժշկուի։</verse>
				<verse number="9">Բաբիլոնին դարմանեցինք, բայց չը բժշկուեցաւ, թողէք նորան, եւ իւրաքանչիւրս իր երկիրը գնանք. որովհետեւ նորա դատաստանը երկնքին հասաւ, եւ բարձրացաւ մինչեւ ամպերը։</verse>
				<verse number="10">Տէրը դուրս բերաւ մեր արդարութիւնը. Եկէք ու Սիօնումը պատմենք մեր Տէր Աստուծոյ գործերը։</verse>
				<verse number="11">Փայլեցրէք նետերը, վահանները լցրէք, Տէրը զարթնեցրեց Մարաց թագաւորների հոգին. որ նորա մտածմունքը Բաբիլոնի վերայ է նորան փչացնելու համար. որովհետեւ Տիրոջ վրէժխնդրութիւնն է սա՝ իր տաճարի վրէժը։</verse>
				<verse number="12">Բաբիլոնի պարիսպների դէմ դրօշ բարձրացրէք, ուժովացրէք պահապանին, դէտեր նշանակեցէք, դարաններ պատրաստեցէք. որովհետեւ Տէրը որոշեց, եւ արաւ էլ իր ասածը Բաբիլոնի բնակիչների վերայ։</verse>
				<verse number="13">Ով շատ ջրերի վերայ բնակող, շատ գանձեր ունեցող, եկել է քո վերջը՝ քո ագահութեան չափը։</verse>
				<verse number="14">Զօրաց Տէրը երդում է արել իր անձովը, թէ Քեզ անպատճառ պիտի լցնեմ մարդկանցով մարախի պէս, եւ նորանք պիտի աղաղակով գոռան քեզ վերայ։</verse>
				<verse number="15">Երկիրն իր զօրութիւնովը շինողը, աշխարհքն իր իմաստութիւնովը հաստատողը, նա որ իր հանճարովը տարածել է երկինքը,</verse>
				<verse number="16">Նա որոտալով երկնքումը ջուրերը կուտակելիս, ամպեր է բարձրացնում երկրի ծայրերիցը, փայլատակմունք է շինում անձրեւի համար, եւ հանում է քամին իր շտեմարաններիցը։</verse>
				<verse number="17">Տգէտ անասուն է դառնում ամեն մարդ, ամաչում է ամեն ոսկերիչ իր քանդակած կուռքի համար. որովհետեւ սուտ է նորա ձուլած կուռքը, եւ հոգի չ'կայ նորանում։</verse>
				<verse number="18">Ունայն են նորանք՝ խաբէութեան գործ, նորանց այցելութիւն եղած ժամանակը պիտի կորչեն։</verse>
				<verse number="19">Սորանց նման չէ Յակոբի բաժինը, որովհետեւ նա ամենի Ստեղծողն է, Իսրայէլը նորա ժառանգութեան վիճակն է, Զօրաց Տէր է նորա անունը։</verse>
				<verse number="20">Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք ես, եւ ես քեզանով ազգեր կ'ջարդեմ, եւ թագաւորութիւններ կ'փչացնեմ քեզանով։</verse>
				<verse number="21">Եւ ես քեզանով ձին ու ձիաւորին կ'ջարդեմ, եւ քեզանով կ'ջարդեմ կառքն ու կառավարը։</verse>
				<verse number="22">Եւ քեզանով մարդն ու կնիկը կ'ջարդեմ, եւ կ'ջարդեմ քեզանով ծերն ու երիտասարդը, եւ քեզանով տղամարդն ու կոյսը կ'ջարդեմ։</verse>
				<verse number="23">Եւ քեզանով կ'ջարդեմ հովիւն ու իր հօտը, եւ քեզանով երկրագործն ու նորա զոյգ եզինքը կ'ջարդեմ, եւ կուսակալներն ու նախարարները կ'ջարդեմ քեզանով.</verse>
				<verse number="24">Եւ կ'հատուցանեմ Բաբիլոնին եւ բոլոր Քաղդէացիների բնակիչներին նորանց բոլոր չարութիւնները, որ իրանք արին Սիօնին՝ ձեր աչքի առաջին, ասում է Տէրը։</verse>
				<verse number="25">Ահա ես քեզ դէմ եմ, ով ապականիչ սար, ասում է Տէրը. որ ապականեցիր բոլոր երկիրը, եւ ես պիտի մեկնեմ իմ ձեռքը քեզ վերայ, եւ քեզ պիտի գլորեմ վէմերիցը, եւ քեզ այրած սար պիտի շինեմ։</verse>
				<verse number="26">Եւ քեզանից չեն առնել ոչ անկեան քար, ոչ հիման քար, որովհետեւ յաւիտենական աւերակ պիտի դառնաս, ասում է Տէրը։</verse>
				<verse number="27">Դրօշակ բարձրացրէք երկրի մէջ, փող հնչեցրէք ազգերի մէջ, նորա դէմ պատրաստեցէք ազգերին, հրաւիրեցէք նորա դէմ Արարատի, Միննիի եւ Ասքանասի թագաւորութիւնները, նորա վերայ զօրավարներ նշանակեցէք. ձիեր վեր հանեցէք մազոտ մարախների չափ.</verse>
				<verse number="28">Նորա դէմ պատարաստեցէք ազգերը՝ Մարաց թագաւորներին, նորա կուսակալներին եւ նորա բոլոր նախարարներին եւ նորա տէրութեան բոլոր երկիրը։</verse>
				<verse number="29">Եւ երկիրը պիտի դողայ եւ նեղութիւն քաշէ, որ Բաբիլոնի վերայ պիտի կատարուի Տիրոջ մտածմունքները, Բաբիլոնի երկիրը ամայի անբնակ անելու համար։</verse>
				<verse number="30">Դադարեցին Բաբիլոնի տղամարդիկը պատերազմելուց, բերդերում բնակուեցին, նորանց ոյժը կտրուեցաւ, կանայք դառան. նորա բնակարանները այրեցին, կոտրուեցան նորա նիգերը։</verse>
				<verse number="31">Սուրհանդակ սուրհանդակի դէմ է վազում, եւ լրաբեր լրաբերի դէմ, Բաբիլոնի թագաւորին իմացնելու համար, թէ նորա քաղաքը առնուեցաւ մէկ կողմից։</verse>
				<verse number="32">Անցքերը բռնուեցան, եւ եղէգները այրեցին կրակով, եւ պատերազմի մարդիկը խռովեցան։</verse>
				<verse number="33">Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Բաբիլոնի աղջիկը կալի նման է. նորան կասելու ժամանակն է, մի քիչ ժամանակ էլ՝ եւ կ'գայ նորա հնձելու ժամանակը։</verse>
				<verse number="34">Մեզ կերաւ, մեզ բնաջինջ արաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, մեզ դրաւ իբրեւ պարապ աման, մեզ կուլ տուաւ վիշապի պէս, իր փորը լցրեց իմ փափկութիւններիցը, մեզ դուրս արաւ։</verse>
				<verse number="35">Ինձ եղած զրկանքը եւ իմ մարմինը Բաբիլոնի վերայ լինի, պիտի ասէ Սիօնի բնակչուհին. եւ՝ Իմ արիւնը՝ Քաղդէացիների բնակիչների վերայ, պիտի ասէ Երուսաղէմը։</verse>
				<verse number="36">Սորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես եմ վարում քո դատը, եւ ես եմ առնում քո վրէժը, եւ նորա ծովը ցամաքեցնում եմ, եւ չորացնում՝ նորա աղբիւրը։</verse>
				<verse number="37">Եւ Բաբիլոնը պիտի փլատակներ դառնայ, չագալների բնակարան, ամայութիւն եւ ծաղր առանց բնակչի։</verse>
				<verse number="38">Միասին պիտի գոռան առյոգ առիւծների պէս, պիտի մռնչեն մատակ առիւծների կորիւնների պէս։</verse>
				<verse number="39">Նորանք տաքնալիս կոչունք պիտի անեմ նորանց, եւ նորանց պիտի արբեցնեմ որ զուարճանան, եւ քնանան յաւիտենական քնով, եւ չ'զարթնեն, ասում է Տէրը։</verse>
				<verse number="40">Ես նորանց պիտի իջեցնեմ սպանդանոցը գառների պէս, ինչպէս խոյերը նոխազների հետ։</verse>
				<verse number="41">Ի՜նչպէս առնուեցաւ Սիսակ, եւ բռնուեցաւ բոլոր երկրի պարծանքը, ի՜նչպէս ամայի եղաւ Բաբիլոնն ազգերի մէջ։</verse>
				<verse number="42">Ծովը վեր ելաւ Բաբիլոնի վերայ, նորա ալիքների շատութիւնից ծածկուեցաւ։</verse>
				<verse number="43">Նորա քաղաքները աւերակ պիտի դառնան՝ անջուր երկիր եւ անապատ, մի երկիր՝ ուր ոչ մի մարդ չէ բնակվում, եւ նորանով մի մարդի որդի չէ անցնում։</verse>
				<verse number="44">Եւ պիտի այցելեմ Բելին Բաբիլոնումը, եւ պիտի հանեմ նորա կուլ տուածը նորա բերանից, եւ ազգերը այլ եւս նորա մօտ չեն գնալ. Բաբիլոնի պարիսպն էլ վայր կ'ընկնէ։</verse>
				<verse number="45">Դուրս եկէք նորա միջիցը, ով իմ ժողովուրդ, եւ իւրաքանչիւրը թող ազատէ իր անձը, Տիրոջ բորբոքած բարկութիւնիցը։</verse>
				<verse number="46">Եւ մի գուցէ ձեր սիրտը նուաղի եւ վախենաք՝ երկրումը լուրը լսելիս. եւ գայ տարուայ մէջ այն լուրը, եւ նորա հետեւեալ տարում միւս լուրը, եւ բռնութիւն լինի երկրումը՝ այսինքն իշխան իշխանի դէմ։</verse>
				<verse number="47">Սորա համար ահա օրեր են գալիս, որ պիտի այցելեմ Բաբիլոնի կուռքերին, եւ նորա բոլոր երկիրը ամօթով պիտի լինի, եւ նորա բոլոր սպանուածները պիտի նորանում ընկնեն։</verse>
				<verse number="48">Եւ պիտի ցնծան Բաբիլոնի վերայ երկինքն ու երկիրը, եւ ամեն ինչ որ կայ նորանցում, որովհետեւ աւերողները հիւսիսից գալիս են նորա համար, ասում է Տէրը։</verse>
				<verse number="49">Ինչպէս Բաբիլոնն է վայր գցել Իսրայէլի սպանուածներին, նոյնպէս էլ Բաբիլոնի բոլոր երկրի սպանուածները պիտի վայր ընկնեն։</verse>
				<verse number="50">Ով սուրից ազատուածներ, գնացէք, մի կանգնէք. հեռուից յիշեցէք Տիրոջը, եւ Երուսաղէմը թող ձեր միտքը գայ։</verse>
				<verse number="51">Մենք ամաչում ենք, որովհետեւ նախատինք լսեցինք, ամօթը ծածկեց մեր երեսը, որովհետեւ օտարները մտան Տիրոջ տան սրբարանը։</verse>
				<verse number="52">Նորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ պիտի այցելեմ նորա կուռքերին, եւ նորա բոլոր երկրումը պիտի հեծեն վիրաւորները։</verse>
				<verse number="53">Թէեւ Բաբիլոնը բարձրանայ մինչեւ երկինքը եւ բարձրումը պնդացնէ իր զօրութիւնը, իմ կողմանէ աւերողներ պիտի գան նորա համար, ասում է Տէրը։</verse>
				<verse number="54">Աղաղակի ձայն կայ Բաբիլոնից, եւ մեծ կոտորած՝ Քաղդէացիների երկրիցը։</verse>
				<verse number="55">Որովհետեւ Տէրը պիտի աւերէ Բաբիլոնը, եւ կորցնէ նորանից մեծ ձայնը. որովհետեւ գոչում են նորանց ալիքները շատ ջրերի նման. նորանց ձայնը աղմուկի նման է դուրս գալիս։</verse>
				<verse number="56">Որովհետեւ նորա՝ այսինքն Բաբիլոնի վերայ աւերող եկաւ, եւ նորա զօրաւորները առնուեցան, նորանց աղեղները կոտրուեցան. որովհետեւ Տէրը հատուցանող Աստուած է, նա անպատճառ կ'հատուցանէ։</verse>
				<verse number="57">Եւ ես պիտի արբեցնեմ նորա իշխաններին, եւ նորա իմաստուններին՝ կուսակալներին, եւ նորա նախարարներին ու նորա տղամարդիկներին, որ յաւիտենական քնով քնանան եւ չ'զարթնեն, ասում է Թագաւորը՝ որի անունը Զօրաց Տէր է։</verse>
				<verse number="58">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Բաբիլոնի լայն պարիսպները հիմնայատակ պիտի լինեն, եւ նորա բարձր դռները կրակով պիտի այրուին, եւ ժողովուրդները դարտակ տեղը պիտի յոգնեն, եւ ազգերը կրակի համար պիտի աշխատեն։</verse>
				<verse number="59">Այն խօսքը որ Երեմիա մարգարէն պատուիրեց Մաասիայի որդիի Ներիայի որդի Սարայիային, երբոր նա Յուդայի Սեդեկիա թագաւորի հետ Բաբիլոն գնաց նորա թագաւորութեան չորրորդ տարին, եւ Սարայիան գլխաւոր սենեկապան էր։</verse>
				<verse number="60">Եւ Երեմիան գրեց այն ամեն չարիքը, որ գալու էին Բաբիլոնի վերայ, մի գրքում, այսինքն այս բոլոր խօսքերը որ գրուած են Բաբիլոնի դէմ։</verse>
				<verse number="61">Եւ Երեմիան ասեց Սարայիային. Երբոր Բաբիլոն մտար, այն ժամանակ նայիր որ կարդաս այս բոլոր խօսքերը,</verse>
				<verse number="62">Եւ ասես. Ով Տէր, դու խօսեցիր այս տեղի մասին, որ աւերես նորան, որ նորանում բնակող չ'լինի մարդից մինչեւ անասունը, որ սա պէտք է յաւիտենական աւերակներ դառնայ։</verse>
				<verse number="63">Եւ երբոր վերջացրիր այս գիրքը կարդալը, նորանից մի քար կապիր եւ գցիր նորան Եփրատի մէջ,</verse>
				<verse number="64">Եւ ասիր. Այսպէս պէտք է ընկղմուի Բաբիլոնը եւ չ'կանգնէ այն չարեաց պատճառով, որ ես պիտի բերեմ նորա վերայ, եւ նորանք պէտք է վաստակեն։ Մինչեւ այստեղ է Երեմիայի խօսքերը։</verse>
			</chapter>
			<chapter number="52">
				<verse number="1">Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան, երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւմէկ տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Ամիտաղ՝ Լեբնացի Երեմիայի աղջիկը։</verse>
				<verse number="2">Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ առաջին բոլորովին այնպէս ինչ որ արել էր Յովակիմը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը Երուսաղէմի եւ Յուդայի վերայ էր, որ նորանց դէն գցէր իր երեսի առաջից, եւ Սեդեկիան ապստամբուեց Բաբիլոնի թագաւորի դէմ։</verse>
				<verse number="4">Եւ եղաւ որ նորա թագաւորութեան իններորդ տարումը տասներորդ ամսուայ՝ ամսի տասին եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ինքը եւ իր բոլոր զօրքը Երուսաղէմի վերայ, եւ բանակ տուին նորա դէմ, եւ նորա դէմ պատնէշներ շինեցին շուրջանակի։</verse>
				<verse number="5">Եւ քաղաքը պաշարման մէջ ընկաւ մինչեւ Սեդեկիա թագաւորի տասնեւմէկերորդ տարին.</verse>
				<verse number="6">Չորրորդ ամսուայ՝ ամսի իննին սովը սաստկացաւ քաղաքումը, եւ հաց չ'կար երկրի ժողովրդի համար։</verse>
				<verse number="7">Եւ քաղաքը ճղուեցաւ, եւ բոլոր պատերազմական մարդիկը փախան եւ դուրս եկան քաղաքիցը գիշերով երկու պարիսպների միջի դռան ճանապարհովը, որ թագաւորի պարտէզի մօտ է, եւ Քաղդէացիք քաղաքը շրջապատած էին. եւ նորանք գնացին անապատի ճանապարհովը։</verse>
				<verse number="8">Բայց Քաղդէացիների զօրքերը ընկան թագաւորի ետեւից եւ հասան Սեդեկիային Երիքովի դաշտերումը. եւ նորա բոլոր զօրքերը ցրուեցան մօտիցը։</verse>
				<verse number="9">Եւ թագաւորին բռնեցին եւ նորան վեր տարան Եմաթի երկրում լինող Ռեբղան, Բաբիլոնի թագաւորի մօտ. եւ նա վճռեց նորա դատաստանը։</verse>
				<verse number="10">Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին, եւ Յուդայի բոլոր իշխաններին էլ մորթեց Ռեբղայում։</verse>
				<verse number="11">Եւ կուրացրեց Սեդեկիայի աչքերը, եւ նորան կապեց պղնձի շղթաներով, եւ Բաբիլոնի թագաւորը նորան տարաւ Բաբիլոն, եւ նորան բանտը դրաւ մինչեւ նորա մահուան օրը։</verse>
				<verse number="12">Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի տասնեւիններորդ տարին հինգերորդ ամսուայ՝ ամսի տասնին եկաւ Նաբուզարդան դահճապետը, որ կանգնում էր Բաբիլոնի թագաւորի առաջին Երուսաղէմ։</verse>
				<verse number="13">Եւ այրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը, եւ Երուսաղէմի բոլոր տները եւ ամեն մեծ տները այրեց կրակով։</verse>
				<verse number="14">Եւ Երուսաղէմի բոլոր պատերը շուրջանակի քանդեցին Քաղդէացիների բոլոր զօրքերը, որ դահճապետի հետն էին։</verse>
				<verse number="15">Եւ ժողովրդի աղքատներիցը եւ ժողովրդի մնացորդը, որ մնացել էին քաղաքումը եւ այն փախչողներին, որոնք Բաբիլոնի թագաւորի կողմն էին անցկացել, եւ մնացած բազմութիւնը գերի տարաւ Նաբուզարդան դահճապետը։</verse>
				<verse number="16">Եւ երկրի աղքատներիցը Նաբուզարդան դահճապետը այգեգործներ եւ երկրագործներ թողեց։</verse>
				<verse number="17">Եւ այն պղնձի սիւները, որ Տիրոջ տանն էին, նաեւ մեքենովթները եւ պղնձի ծովը, որ Տիրոջ տանն էր, կոտրատեցին Քաղդէացիք, եւ նորանց բոլոր պղինձը տարան Բաբիլոն։</verse>
				<verse number="18">Եւ թաղարները եւ թիակները եւ բազմակալները եւ կոնքերը եւ խնկատուփերը եւ բոլոր պղնձի անօթները, որոնցով սպասարկութիւն էր լինում, վեր առան։</verse>
				<verse number="19">Եւ բաժակները եւ բուրվառները եւ կոնքերը եւ թաղարները եւ աշտանակները եւ խնկատուփերը եւ սկաւառակները՝ որը ոսկի էր ոսկի եւ որը արծաթ էր արծաթ՝ վեր առաւ դահճապետը։</verse>
				<verse number="20">Եւ երկու սիւները, մէկ ծովը, տասնեւերկու պղնձի եզերը որ մեքենովթների տեղն էին, որ Սողոմոն թագաւորը շինել էր Տիրոջ տան համար. այս բոլոր անօթների պղնձին կշիռը չ'կար։</verse>
				<verse number="21">Եւ սիւներից մէկ սիւնը տասնեւութը կանգուն էր բարձրութիւնով, եւ մի դերձան տասնեւերկու կանգուն շրջապատում էր նորան, եւ նորա թանձրութիւնը չորս մատնաչափ էր՝ մէջը դարտակ։</verse>
				<verse number="22">Եւ մի պղնձի խոյակ կար նորա վերայ, եւ մէկ խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն, եւ ցանցեր ու նռներ կային խոյակի վերայ շուրջանակի՝ բոլորը պղնձի. եւ սորա նման էր եւ միւս սիւնը եւ նռները։</verse>
				<verse number="23">Եւ նռները իննսունեւվեց էին մէկ կողմովը, բոլոր նռները հարիւր էին ցանցի վերայ շուրջանակի։</verse>
				<verse number="24">Եւ դահճապետը առաւ մեծ քահանայ Սարայիային եւ երկրորդ քահանայ Սոփոնիային եւ դռան երեք պահապաններին,</verse>
				<verse number="25">Եւ քաղաքիցն առաւ մի ներքինի, որ պատերազմի մարդկանց վերակացուն էր, եւ թագաւորի առաջին կանգնողներից եօթը մարդ, որոնք գտնվում էին քաղաքումը եւ զօրքի գլխաւոր գրագրին, որ զինուորագրում էր երկրի ժողովրդին, եւ վաթսուն մարդ երկրի ժողովրդիցը, որոնք գտնվում էին քաղաքի միջումը։</verse>
				<verse number="26">Եւ նորանց վեր առաւ Նաբուզարդան դահճապետը եւ տարաւ նորանց Բաբիլոնի թագաւորի մօտ Ռեբղա։</verse>
				<verse number="27">Եւ Բաբիլոնի թագաւորը զարկեց նորանց եւ սպանեց նորանց Եմաթի երկրի Ռեբղայումը։ Եւ Յուդան գերի տարուեցաւ իր երկրիցը։</verse>
				<verse number="28">Սա է Նաբուգոդոնոսորի գերի տարած ժողովուրդը եօթներորդ տարին երեք հազար քսանեւերեք Հրէայ.</verse>
				<verse number="29">Նաբուգոդոնոսորի տասնեւութերորդ տարին՝ Երուսաղէմից ութը հարիւր երեսունեւերկու հոգի։</verse>
				<verse number="30">Նաբուգոդոնոսորի քսանեւերեքերորդ տարին Նաբուզարդան դահճապետը Հրէաներից գերի տարաւ եօթը հարիւր քառասունեւհինգ հոգի. ամենը չորս հազար վեց հարիւր հոգի։</verse>
				<verse number="31">Եւ եղաւ Յուդայի Յովաքին թագաւորի գերութեան երեսունեւեօթներորդ տարին տասնեւերկուերորդ ամսուայ՝ ամսի քսանեւհինգին բարձրացրեց Եղմարովդաք Բաբիլոնի թագաւորը իր թագաւոր եղած տարին Յուդայի Յովաքին թագաւորի գլուխը եւ նորան հանեց բանտի տանիցը։</verse>
				<verse number="32">Եւ նորա հետ քաղցրութեամբ խօսեց, եւ նորա աթոռը նորա հետ Բաբիլոնումն եղող թագաւորների աթոռից վեր դրաւ։</verse>
				<verse number="33">Եւ նորա բանտի հանդերձները փոխեց, եւ նա միշտ իր կեանքի բոլոր օրերումը հացը նորա առաջին էր ուտում։</verse>
				<verse number="34">Եւ նորա ռոճիկը մշտական ռոճիկ լինելով տրվում էր նորան Բաբիլոնի թագաւոր կողմանէ օր ըստ օրէ մինչեւ նորա մահուան օրը, նորա կեանքի բոլոր օրերումը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="25">
			<chapter number="1">
				<verse number="1">Ի՜նչպէս առանձին է նստում բազմամարդ քաղաքը, որբեւայրիի պէս է դառել ազգերի մէջ մեծը, գաւառներում իշխանուհի եղողը հարկատու է դառել։</verse>
				<verse number="2">Դառնապէս լաց է լինում գիշերը եւ նորա արտասուքը նորա այտերի վերայ է, մխիթարող չ'ունի նա իր բոլոր սիրելիներից. նորա բոլոր ընկերները խաբեցին նորան, թշնամիներ եղան նորա համար։</verse>
				<verse number="3">Գերի գնաց Յուդան տառապանքից եւ շատ ծառայութիւնից, նա բնակվում է ազգերի մէջ, հանգստութիւն չէ գտել, նորա բոլոր հալածողները հասան նորան նեղութիւնների մէջ։</verse>
				<verse number="4">Սիօնի ճանապարհները սուգ են անում տօնի եկողներ չ'լինելով, նորա բոլոր դռները ամայացած են, նորա քահանաները հեծում են, նորա կոյսերը տրտմած են, եւ ինքը տխրած է։</verse>
				<verse number="5">Նորա նեղիչները գլխաւոր եղան, նորա թշնամիքը յաջողուեցան, որովհետեւ Տէրը նորան տրտմեցրել է նորա յանցանքների շատութեան համար. նորա երեխայքը գերի գնացին թշնամիի առաջին։</verse>
				<verse number="6">Եւ հեռացաւ Սիօնի աղջկանց բոլոր վայելչութիւնը, նորա իշխանները ճարակ չ'գտնող եղջերուների նման եղան. եւ տկարացած գնում են հալածողի առաջին։</verse>
				<verse number="7">Երուսաղէմը յիշեց իր տառապանքի եւ թշուառութեան օրերում իր բոլոր վայելչութիւնները, որ ունէր վաղ ժամանակներից, երբոր իր ժողովուրդը թշնամիի ձեռքն ընկաւ, եւ օգնող չ'ունէր, թշնամիները տեսան նորան, ծիծաղեցին նորա կործանումի վերայ։</verse>
				<verse number="8">Երուսաղէմը ծանր մեղանչեց, դորա համար զզուելի է համարվում, նորա բոլոր պատուողները անարգում են նորան, որովհետեւ տեսան նորա մերկութիւնը, նա իքնն էլ է հեծում, եւ ետ դառնում։</verse>
				<verse number="9">Նորա պղծութիւնները իր քղանցքների վերայ է. նա չ'յիշեց իր վերջը. եւ զարմանալի կերպով ցածացաւ, մխիթարիչ չ'ունի. նայիր, ով Տէր, իմ տառապանքին, որ հպարտացաւ թշնամին։</verse>
				<verse number="10">Թշնամին մեկնեց իր ձեռքը նորա բոլոր ցանկալի բաներին, որովհետեւ տեսաւ հեթանոսներին, որ մտան իր սրբարանը, որն որ դու պատուիրել էիր, որ քո ժողովքի մէջ չ'մտնեն.</verse>
				<verse number="11">Նորա բոլոր ժողովուրդը հեծում է հաց ուզելով, իրանց ցանկալիքը տալիս են ուտելիքի՝ սիրտը ուժովցնելու համար. տես, ով Տէր, եւ նայիր, որ ես անարգանք եմ դառել։</verse>
				<verse number="12">Չէ՞ք տեսնում, ով բոլոր ճանապարհով անցնողներ, նայեցէք եւ տեսէք թէ արդեօք կա՞յ մի ցաւ իմ ցաւի նման, որ եկաւ ինձ վերայ, որին տրտմեցրեր է Տէրը իր բորբոքած բարկութեան օրումը։</verse>
				<verse number="13">Նա բարձրիցը կրակ ուղարկեց իմ ոսկորների մէջ, որ նորանց տիրէ, ոտներիս ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի տարաւ ինձ՝ բոլոր օրը հիւանդոտ։</verse>
				<verse number="14">Իմ յանցանքի լուծը նորա ձեռովը կապուեցաւ, նորանք հիւսուեցան՝ վեր ելան իմ պարանոցի վերայ. նա նուաճել է իմ ոյժը. Տէրը ինձ մատնել է ձեռների, որ չեմ կարող կանգնել։</verse>
				<verse number="15">Տէրը անարգեց իմ բոլոր զօրաւորներին իմ միջումը, ինձ վերայ ժողովք կանչեց իմ երիտասարդներին կոտրելու համար, հնձան կոխեց Տէրը Յուդայի կոյս աղջկայ համար։</verse>
				<verse number="16">Սորանց համար ես լաց եմ լինում, աչքերս՝ աչքերս ջուր են թափում, որ հեռացել է ինձանից մխիթարիչը՝ իմ սիրտը հանգստացնողը, իմ որդիքը նուաղեցան, որովհետեւ թշնամին զօրացաւ։</verse>
				<verse number="17">Սիօնը մեկնում է իր ձեռները, բայց մխիթարող չ'կայ նորա համար. Տէրը պատուիրեց Յակոբի մասին, որ նեղիչներ լինեն նորա շուրջը. Երուսաղէմը դաշտանաւոր կին դառաւ նորանց մէջ։</verse>
				<verse number="18">Արդար է Տէրը, որովհետեւ ես նորա դէմ անհնազանդ եղայ, մէկ լսեցէք, ով բոլոր ժողովուրդներ, եւ տեսէք իմ ցաւը, իմ կոյսերն ու իմ երիտասարդները գերի գնացին։</verse>
				<verse number="19">Կանչեցի իմ սիրելիներին, նորանք ինձ խաբեցին, քահանաներս ու ծերերս քաղաքումը վախճանուեցան. երբոր կերակուր էին որոնում իրանց համար, որ իրանց սիրտը ուժովացնեն։</verse>
				<verse number="20">Նայիր, ով Տէր, որ նեղութեան մէջ եմ, աղիքներս գալարվում են, սիրտս տակնուվերայ է ներսումս, որովհետեւ սաստիկ ապստամբել եմ, դրսից սուրն է ինձ անզաւակ անում, ներսիցը՝ ինչպէս մահ։</verse>
				<verse number="21">Լսեցին որ ես հառաչում եմ, բայց մխիթարիչ չ'ունիմ. իմ բոլոր թշնամիները լսեցին իմ թշուառութիւնը, ուրախացան որ դու արիր. դու բերում ես այն օրը որ կանչեցիր, որ նորանք էլ ինձ պէս դառնան։</verse>
				<verse number="22">Նորանց բոլոր չարութիւնը քո առաջը գայ, եւ նորանց այնպէս արա ինչպէս ինձ արիր իմ բոլոր յանցանաց համար, որ իմ հառաչանքները շատ են եւ սիրտս նուաղած է։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Ի՜նչպէս է Տէրը ամպով պատել Սիօնի աղջկանը իր բարկութիւնովը, նա երկնքից գցեց երկրի վերայ Իսրայէլի փառքը, եւ չ'յիշեց իր ոտների պատուանդանը իր բարկութեան օրը։</verse>
				<verse number="2">Տէրը խորտակեց առանց խնայելու Յակոբի բոլոր բնակարանները, քանդեց իր բարկութիւնովը Յուդայի աղջկայ ամրոցները, տափովը տուաւ, ապականեց թագաւորութիւնն ու նորա իշխանները։</verse>
				<verse number="3">Նա իր բորբոքած բարկութիւնովը փշրեց Իսրայէլի բոլոր եղջիւրը, ետ դարձրեց նորա աջ ձեռքը թշնամիի երեսիցը, եւ վառուեցաւ կրակի բոցի պէս Յակոբի մէջ՝ կերաւ շուրջանակի։</verse>
				<verse number="4">Իր աղեղը լարեց թշնամիի պէս, կանգնեց իր աջովը նեղիչի նման, եւ կոտորեց բոլոր աչքի հաճելի բաները. կրակի պէս իր բարկութիւնը Սիօնի աղջկերանց վրանի մէջն ածեց։</verse>
				<verse number="5">Տէրը թշնամիի պէս եղաւ, կործանեց Իսրայէլին, կործանեց նորա բոլոր պալատները, փչացրեց նորա բերդերը, եւ շատացրեց Յուդայի աղջկայ մէջ ողբն ու կոծը։</verse>
				<verse number="6">Հարստահարեց այգիի պէս իր ցանգը, նորա ժողովատեղին փչացրեց, Տէրը մոռացրեց Սիօնի մէջ տօնը եւ շաբաթը, եւ անարգեց իր բարկութեան ցասումովը թագաւորին ու քահանային։</verse>
				<verse number="7">Տէրը մերժեց իր սեղանը, զզուեց իր սրբարանիցը, յանձնեց թշնամիի ձեռքը նորա պալատների պարիսպները. ձայն տուին Տիրոջ տանը տօնի օրուայ պէս։</verse>
				<verse number="8">Տէրը խորհեց Սիօնի աղջկայ պարիսպը քանդել, քաշեց լարը, ետ չը դարձրեց իր ձեռքը կործանելուց, պատնէշն ու պարիսպը սուգ անել տուաւ, միասին տրտմեցին։</verse>
				<verse number="9">Տափը մտան նորա դռները. նա փչացրեց ու փշրեց նորա նիգերը, նորա թագաւորն ու նորա իշխանները ազգերի մէջ են. օրէնք չ'կայ. նորա մարգարէներն էլ չեն տեսիլք գտնում Տիրոջից։</verse>
				<verse number="10">Հողի վերայ նստել են՝ լռել են Սիօնի աղջկայ ծերերը. փոշի բարձրացրին իրանց գլխի վերայ, քուրձեր հագան, իրանց գլուխը գետինը իջեցրին Երուսաղէմի կոյսերը։</verse>
				<verse number="11">Աչքերս մաշուեցան արտասուքով, աղիքներս բորբոքուել են, լեարդս գետինը թափուեցաւ իմ ժողովրդի աղջկայ բեկման համար, երեխաներն ու կաթնակերները քաղաքի հրապարակներումը նուաղելիս։</verse>
				<verse number="12">Իրանց մայրերին ասում են. Ո՞ւր է ցորենն ու գինին, քաղաքի հրապարակներումը վիրաւորուածների պէս նուաղելիս, եւ իրանց հոգին իրանց մայրերի գրկումը աւանդելիս։</verse>
				<verse number="13">Քեզ ի՞նչ վկայեմ, քեզ ի՞նչ օրինակ բերեմ, ով Երուսաղէմի աղջիկ, քեզ ի՞նչ նմանութիւն բերեմ որ քեզ մխիթարեմ, ով Սիօնի կոյս աղջիկ. որ քո կոտրածը մեծ է ծովի պէս, ո՞վ կ'բժշկէ քեզ։</verse>
				<verse number="14">Քո մարգարէքը քեզ համար սուտ ու անհամ տեսիլքներ տեսան, քո անօրէնութիւնը բաց չ'արին, որ քո գերութիւնը ետ դարձնէին, եւ քեզ համար սուտ պատգամներ ու մոլորութիւններ տեսան։</verse>
				<verse number="15">Ծափ են տալիս քեզ վերայ բոլոր ճանապարհով անցնողները, սուլում են եւ իրանց գլուխը շարժում Երուսաղէմի աղջկայ վերայ ասելով, Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին՝ Գեղեցկութեան կատարելութիւն, Բոլոր երկրի ուրախութիւն։</verse>
				<verse number="16">Իրանց բերանը բաց արին քեզ վերայ քո բոլոր թշնամիները, սուլեցին եւ ատամ կրճտեցին ու ասեցին. Կուլ տուինք. հէնց սա է մեր սպասած օրը. գտանք, տեսանք։</verse>
				<verse number="17">Տէրը կատարեց իր խորհածը, լրացրեց իր խօսքը որ պատուիրեց առաջի օրերից. քանդեց եւ չ'խնայեց, եւ ուրախացրեց քեզ վերայ քո թշնամիին. բարձրացրեց քո նեղիչների եղջիւրը։</verse>
				<verse number="18">Նորանց սիրտն աղաղակեց դէպի Տէրը. ով Սիօնի աղջկայ պարիսպ, գետի պէս արտասուք թափիր ցերեկ ու գիշեր, քեզ դադար մի տար, աչքիդ բիբը թող չ'հանգստանայ։</verse>
				<verse number="19">Վեր կաց աղաղակիր գիշերով՝ պահերի սկզբումը. սիրտդ ջրի պէս թափիր Տիրոջ երեսի առաջին, դէպի նորան բարձրացրու ձեռներդ քո երեխաների հոգիների համար, որոնք սովից նուաղում են բոլոր փողոցների գլխին։</verse>
				<verse number="20">Նայիր, ով Տէր, եւ տես, ո՞ւմ ես այսպէս արել. մի՞թէ կանայք իրանց պտուղը՝ գրկած երեխաներին ուտեն. Տիրոջ սրբարանումը սպանուի՞ն քահանան ու մարգարէն։</verse>
				<verse number="21">Գետնի վերայ պառկեցին դրսումը տղան ու ծերը. իմ կոյսերն ու իմ երիտասարդները սրով ընկան, սպանեցիր քո բարկութեան օրումը, մորթեցիր, չ'խնայեցիր։</verse>
				<verse number="22">Տօնի օրուայ պէս կանչեցիր իմ վախերը շուրջանակի. Եւ Տիրոջ բարկութեան օրը չ'եղան պրծնող ու ազատուող, ինչ որ գրկել ու մեծացրել էի, իմ թշնամին նորանց բնաջինջ արաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսայ նորա բարկութեան գաւազանովը։</verse>
				<verse number="2">Նա ինձ տարաւ ու ման ածեց խաւարում եւ ոչ թէ լոյսի մէջ։</verse>
				<verse number="3">Հէնց ինձ դէմ դառաւ, ձեռքը դարձրեց բոլոր օրը։</verse>
				<verse number="4">Մաշեց մարմինս ու մորթս, կոտրատեց ոսկորներս։</verse>
				<verse number="5">Ինձ դէմ շինեց եւ շրջապատեց դառնութիւնով ու տառապանքով։</verse>
				<verse number="6">Մութ տեղերում ինձ նստեցրեց յաւիտենական մեռելների պէս։</verse>
				<verse number="7">Ետեւիցս ցանցով պատեց որ դուրս չ'գամ, ծանրացրեց իմ շղթաները։</verse>
				<verse number="8">Եթէ աղաղակեմ էլ եւ գոչեմ, նա արգելեց իմ աղօթքը։</verse>
				<verse number="9">Նա պատեց իմ ճանապարհները տաշած քարերով, ծռեց իմ շաւիղները։</verse>
				<verse number="10">Նա ինձ համար դարանակալ արջ է, մի առիւծ՝ թաքուն տեղերում։</verse>
				<verse number="11">Նա խոտորեցրեց իմ ճանապարհները, ինձ ցիրուցան արաւ, ինձ ամայի շինեց։</verse>
				<verse number="12">Լարեց իր աղեղը եւ ինձ կանգնեցրեց նետի նպատակի պէս։</verse>
				<verse number="13">Իմ երիկամունքների մէջ կոխեց իր նետերը։</verse>
				<verse number="14">Ես ծաղր եղայ իմ բոլոր ժողովրդին, նորանց երգը՝ բոլոր օրը։</verse>
				<verse number="15">Ինձ կշտացրեց դառնութիւններով, օշինդրով արբեցրեց ինձ։</verse>
				<verse number="16">Եւ կոտրատեց խիճերով իմ ատամները, ինձ մոխիրը դրաւ։</verse>
				<verse number="17">Այսպէս հեռացրիր իմ անձը խաղաղութիւնից, բարիքը մոռացել եմ։</verse>
				<verse number="18">Եւ ասեցի՝ Կորաւ իմ զօրութիւնը եւ իմ ակնկալութիւնը Տէրից։</verse>
				<verse number="19">Յիշիր իմ տառապանքը ու իմ թշուառութիւնը, օշինդրը եւ դառնութիւնը։</verse>
				<verse number="20">Լաւ յիշում է իմ հոգին եւ խոնարհվում է ինձանում։</verse>
				<verse number="21">Սորանք ես իմ միտքն եմ բերում, ուրեմն եւ յոյս ունիմ։</verse>
				<verse number="22">Տիրոջ ողորմութիւններն են, որ չ'վերջացանք, որովհետեւ չ'պակասեցան նորա գթութիւնները.</verse>
				<verse number="23">Նորանք ամեն առաւօտ նորանոր են. մեծ է քո հաւատարմութիւնը։</verse>
				<verse number="24">Իմ բաժինը Տէրն է, ասեց իմ հոգին, սորա համար նորան եմ յուսալու։</verse>
				<verse number="25">Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է։</verse>
				<verse number="26">Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը։</verse>
				<verse number="27">Լաւ է մարդիս համար, որ լուծը իր երիտասարդութիւնումը կրէ։</verse>
				<verse number="28">Առանձին նստում եւ լռում է, որովհետեւ լուծ դրուեցաւ նորա վերայ։</verse>
				<verse number="29">Նա իր բերանը հողին է դնում, գուցէ յոյս կ'լինի։</verse>
				<verse number="30">Նա իր ծնօտը տալիս է նորան զարկողին, կշտանում է նախատինքով։</verse>
				<verse number="31">Որովհետեւ Տէրը չի մերժիլ յաւիտեան։</verse>
				<verse number="32">Այլ թէեւ ցաւեցնէ էլ, դարձեալ կը գթայ իր ողորմութիւնների շատութեան չափ։</verse>
				<verse number="33">Որովհետեւ նա 'ի սրտէ չէ նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին։</verse>
				<verse number="34">Իր ոտենրի տակին կոխ տալ երկրի ամեն կապուածներին,</verse>
				<verse number="35">Մարդի իրաւունքը ծռել Բարձրելոյն երեսի առաջին,</verse>
				<verse number="36">Մարդիս անիրաւութիւն անել իր դատումը, Տէրը չէ՞ տեսնում։</verse>
				<verse number="37">Ո՞վ է նա որ ասէ, եւ կատարուի, որ Տէրը չէ հրամայել։</verse>
				<verse number="38">Բարձրելոյն բերանիցը չե՞ն դուրս գալիս չարիքն ու բարիքը։</verse>
				<verse number="39">Ի՞նչ է տրտնջում ապրող մարդը՝ մարդը իր մեղքի մէջ։</verse>
				<verse number="40">Քննենք մեր ճանապարհները եւ փորձենք, եւ ետ դառնանք Տիրոջը։</verse>
				<verse number="41">Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դէպի երկնքում լինող Աստուածը։</verse>
				<verse number="42">Մենք յանցանք արինք եւ ապստամբուեցինք. դու չ'ներեցիր։</verse>
				<verse number="43">Քեզ բարկութիւնով ծածկեցիր եւ մեզ հալածեցիր, սպանեցիր ու չ'խնայեցիր։</verse>
				<verse number="44">Քեզ ամպով ծածկեցիր, որ աղօթք անց չ'կենայ։</verse>
				<verse number="45">Աւելուք եւ անարգ արիր մեզ ազգերի մէջ։</verse>
				<verse number="46">Մեր բոլոր թշնամիները լայն բացել են իրանց բերանը մեզ դէմ։</verse>
				<verse number="47">Վախ եւ վիհ եղաւ մեզ համար՝ աւերումն ու կոտորած։</verse>
				<verse number="48">Ջրի գետեր է թափում իմ աչքը իմ ժողովրդի աղջկայ բեկման համար։</verse>
				<verse number="49">Իմ աչքը բղխում է եւ չէ դադարում՝ հանգստութիւն չ'ունի։</verse>
				<verse number="50">Մինչեւ որ նայէ եւ տեսնէ Տէրը երկնքիցը։</verse>
				<verse number="51">Աչքս ցաւում է հոգով չափ իմ քաղաքի բոլոր աղջկերանց համար։</verse>
				<verse number="52">Որսալու են աշխատում ինձ ճնճղուկի պէս զուր տեղը իմ թշնամիները։</verse>
				<verse number="53">Գուբում կտրեցին իմ կեանքը, եւ քար գցեցին ինձ վերայ։</verse>
				<verse number="54">Ջուրերն անցան գլխովս. ես ասեցի թէ Կտրուեցայ։</verse>
				<verse number="55">Եւ կանչեցի քո անունը, ով Տէր, խորագոյն գուբիցը։</verse>
				<verse number="56">Ձայնս լսեցիր, մի ծածկիր ականջդ իմ հառաչանքին՝ իմ աղաղակին։</verse>
				<verse number="57">Դու մօտեցար՝ ես քեզ կանչած օրը, ասեցիր՝ Մի վախենար։</verse>
				<verse number="58">Իմ հոգիի դատը վարեցիր, ով Տէր, դու փրկեցիր իմ կեանքը։</verse>
				<verse number="59">Ով Տէր, դու տեսար ինձ եղած զրկանքը, պաշտպանիր իմ դատը։</verse>
				<verse number="60">Դու տեսար նորանց բոլոր վրէժխնդրութիւնը՝ նորանց բոլոր դիտաւորութիւնքը ինձ դէմ։</verse>
				<verse number="61">Լսեցիր նորանց նախատինքը, ով Տէր, նորանց բոլոր դիտաւորութիւնքը ինձ դէմ։</verse>
				<verse number="62">Իմ թշնամիների շրթունքները եւ նորանց ամեն օր արած մտածմունքները ինձ դէմ։</verse>
				<verse number="63">Նորանց նստելն ու նորանց վեր կենալը դիտիր, ես նորանց երգն եմ։</verse>
				<verse number="64">Նորանց հատուցում պիտի տաս, ով Տէր, նորանց ձեռքի գործերի համեմատ։</verse>
				<verse number="65">Նորանց սրտի մթութիւն պիտի տաս, քո անէծքը նորանց վերայ լինի։</verse>
				<verse number="66">Նորանց պիտի հալածես քո բարկութեամբը, եւ Տիրոջ երկնքի տակիցը նորանց բնաջինջ պիտի անես։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Ի՜նչպէս է մթագունել ոսկին, փոխուել է մաքուր ոսկին. թափուած են սրբարանի քարերը ամեն փողոցների գլխին։</verse>
				<verse number="2">Սիօնի որդիքը պատուական՝ մաքուր ոսկիի հաւասար, ի՜նչպէս համարուեցան իբրեւ ցեխի ամաններ՝ բրուտի ձեռքի գործ։</verse>
				<verse number="3">Վիշապներն էլ են ծիծը հանում իրանց ձագերին կաթ տալիս, իմ ժողովրդի աղջիկը անգութ է դառել անապատի ջայլամների պէս։</verse>
				<verse number="4">Կաթնակերի լեզուն ծարաւութիւնից իր քիմքին կպաւ. երեխաները հաց ուզեցին, հաց կտրող չ'կայ նորանց համար։</verse>
				<verse number="5">Համեղ բաներ ուտողները քանդուած նստել են փողոցներում, որդան կարմիրի վերայ մեծացածները աղբանոցները գրկեցին։</verse>
				<verse number="6">Եւ մեծ եղաւ իմ ժողովրդի աղջկայ անօրէնութիւնը Սոդոմի մեղքիցը, որ հիմնայատակ եղաւ յանկարծակի, եւ նորան ձեռք չէր դպել։</verse>
				<verse number="7">Մաքուր էին նորա ազնուականները ձիւնից, սպիտակ էին կաթից. կարմիր էին մարմնով բուստերիցը, շափիւղայ էր նորանց կերպարանքը։</verse>
				<verse number="8">Ածուխից սեւ եղաւ նորանց դէմքը, չեն ճանաչվում փողոցներում. նորանց մորթը նորանց ոսկորին է կպել, չորացել է փայտի պէս։</verse>
				<verse number="9">Լաւ էին սուրից սպանուածները քան թէ սովից սպանուածները, որովհետեւ սորանք մաշուեցան՝ ագարակի պտուղներին կարօտ։</verse>
				<verse number="10">Ողորմած կանանց ձեռքերը եփեցին իրանց զաւակներին, նորանց համար կերակուր եղան իմ ժողովրդի աղջկայ բեկման ժամանակը։</verse>
				<verse number="11">Տէրը կատարեց իր բարկութիւնը, թափեց իր բորբոքած բարկութիւնը, եւ նա կրակ վառեց Սիօնումը, եւ նա լափեց նորա հիմունքը։</verse>
				<verse number="12">Չ'հաւատացին երկրի թագաւորները եւ աշխարհի բոլոր բնակիչները, թէ նեղիչն ու թշնամին կ'մտնեն Երուսաղէմի դռներովը։</verse>
				<verse number="13">Նորա մարգարէների մեղքերիցը, նորա քահանաների անօրէնութիւններիցը, որոնք թափում էին արդարների արիւնը նորա մէջ,</verse>
				<verse number="14">Թափառեցին իբրեւ կոյրեր փողոցներումը. պղծուեցան արիւնով, որ կարող չէին դպչել նորանց հագուստներին։</verse>
				<verse number="15">Քաշուեցէք, պիղծեր, կանչում էին նորանց, Քաշուեցէք, քաշուեցէք, մի դպչիք. նորանք էլ փախան եւ թափառեցին. ասեցին ազգերի մէջ՝ Այլ եւս չեն բնակուելու։</verse>
				<verse number="16">Տիրոջ բարկութիւնը ցրուել է նորանց, էլ չէ նայելու նորանց վերայ. քահանաների երեսը չ'յարգեցին, ծերերին չ'գթացին։</verse>
				<verse number="17">Տակաւին մաշվում էին մեր աչքերը զուր տեղը մեր օգնութեանը սպասելով. դիտելով սպասում էինք մի ազգի, որ չէր օգնիլ։</verse>
				<verse number="18">Նորանք որսացին մեր քայլերը, որ չ'գնանք մեր հրապարակներումը, մեր վերջը մօտեցաւ, մեր օրերը լցուեցան. իրաւ եկել է մեր վերջը։</verse>
				<verse number="19">Թեթեւաշարժ են մեր հալածողները երկնքի արծիւներից, սարերի վերայ մեզ հալածեցին, դաշտումը դարան սարքեցին մեզ համար։</verse>
				<verse number="20">Մեր կեանքի շունչը՝ Տիրոջ օծեալը բռնուեցաւ նորանց որոգայթներումը, որի համար մենք ասում էինք. Նորա հովանիի տակ կ'ապրենք ազգերի մէջ։</verse>
				<verse number="21">Ցնծա եւ ուրախ եղիր, ով Եդովմի աղջիկ, որ բնակվում ես Հուս երկրումը, քեզ էլ կ'անցնէ բաժակը, կ'արբես եւ ինքդ քեզ կ'մերկացնես։</verse>
				<verse number="22">Քո անօրէնութիւնը պիտի վերջանայ, ով Սիօնի աղջիկ, էլ գերի չի տանիլ քեզ. քո անօրէնութեանը կ'այցելէ, ով Եդովմի աղջիկ, կ'յայտնէ քո մեղքերը։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Յիշիր, ով Տէր, թէ մեզ ինչ եղաւ, եւ տես մեր անարգանքը։</verse>
				<verse number="2">Մեր ժառանգութիւնը անցաւ օտարներին, մեր տները՝ օտարականներին։</verse>
				<verse number="3">Որբեր եղանք առանց հօր, մեր մայրերը որբեւայրիների նման են։</verse>
				<verse number="4">Մեր ջուրը փողով խմեցինք, մեր փայտը գնով է գալիս։</verse>
				<verse number="5">Մեր վզին զարկուելով հալածվում ենք, վաստակեցինք ու հանգստութիւն չ'ունինք։</verse>
				<verse number="6">Եգիպտոսին ձեռք մեկնեցինք, Ասորեստանին էլ՝ հացով կշտանալու համար։</verse>
				<verse number="7">Մեր հայրերը մեղք գործեցին, եւ չ'կան, իսկ մենք նորանց անօրէնութիւններն ենք կրում։</verse>
				<verse number="8">Ծառաներ տիրեցին մեզ վերայ, նորանց ձեռքից ազատող չ'կայ։</verse>
				<verse number="9">Մեր անձի վտանգովը բերինք մեր հացը, անապատումը եղող սուրի պատճառով։</verse>
				<verse number="10">Մեր մորթը փուռի պէս սեւացաւ, սովի տանջանաց պատճառով։</verse>
				<verse number="11">Կանանցը Սիօնի մէջ բռնադատեցին, կոյսերին՝ Յուդայի քաղաքներումը։</verse>
				<verse number="12">Իշխանները կախուեցան իրանց ձեռովը, ծերերի երեսը չ'յարգուեցան։</verse>
				<verse number="13">Երիտասարդները երկանաքարեր վեր առան, եւ տղայքը փայտի տակին ընկան։</verse>
				<verse number="14">Ծերերը դադարեցին դռնիցը, երիտասարդները՝ իրանց երգելուցը։</verse>
				<verse number="15">Դադարեց մեր սրտի ուրախութիւնը, մեր պարը սուգի փոխուեցաւ։</verse>
				<verse number="16">Վայր ընկաւ մեր գլխի թագը, վա՜յ մեզ, որովհետեւ մեղանչել ենք։</verse>
				<verse number="17">Սորա համար մեր սիրտը նուաղած է, սորանց համար խաւարուեցան մեր աչքերը։</verse>
				<verse number="18">Սիօն սարի համար, որ աւերակ է, աղուէսներ են ման գալիս նորանում։</verse>
				<verse number="19">Դու, ով Տէր, յաւիտեան կաս, քո աթոռը ազգից ազգ է։</verse>
				<verse number="20">Ի՞նչու ես մեզ յաւիտեան մոռանում, մեզ ձգում ես երկար օրերով։</verse>
				<verse number="21">Մեզ դարձրու, ով Տէր, դէպի քեզ, եւ մենք կ'դառնանք. նորոգիր մեր օրերը առաջուայ պէս։</verse>
				<verse number="22">Այլ դու մեզ բոլորովին մերժեցիր, մեզ վերայ շատ բարկացար։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="26">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ եղաւ երեսուներորդ տարուայ չորրորդ ամսուայ հինգին, երբոր ես գերիների մէջ էի Քոբար գետի մօտ, երկինքը բացուեցաւ, եւ ես տեսայ Աստուծոյ տեսիլքները։</verse>
				<verse number="2">Ամսի հինգին այսինքն Յովաքին թագաւորի գերութեան հինգերորդ տարին,</verse>
				<verse number="3">Եղաւ Տիրոջ խօսքը Բուզիի որդի Եզեկիէլ քահանային Քաղդէացիների երկրումը Քոբար գետի մօտ, եւ այնտեղ Տիրոջ ձեռքը նորա վերայ եղաւ։</verse>
				<verse number="4">Եւ ես տեսայ, եւ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հիւսիսից՝ մեծ ամպ եւ բորբոքուած կրակ, եւ մի պայծառութիւն նորա շուրջը. Եւ նորա միջիցը մի հրահալքի կերպարանք կրակի միջիցը։</verse>
				<verse number="5">Եւ նորա միջիցը չորս կենդանիների նմանութիւնք. Եւ նորանց երեւոյթը սա էր. նորանց կերպարանքը մարդի նմանութիւն ունէին։</verse>
				<verse number="6">Եւ չորս երես ունէր ամեն մէկը, եւ չորս թեւ ունէր նորանց ամեն մէկը։</verse>
				<verse number="7">Եւ նորանց ոտները ուղիղ ոտներ էին. Եւ նորանց ոտների թաթը զուարակի ոտների թաթին նման, եւ փայլում էին թեթեւ պղնձի կերպարանքի պէս։</verse>
				<verse number="8">Եւ մարդի ձեռներ կային նորանց թեւերի տակին նորանց չորս քառակողմներին. Եւ չորսն էլ երեսներ ու թեւեր ունէին։</verse>
				<verse number="9">Մէկի թեւերը կպած էին միւսինին. շուռ չէին տալիս երբոր նորանք գնում էին. ամեն մէկը ուղիղ իր դիմացն էր գնում։</verse>
				<verse number="10">Եւ նորանց երեսների նմանութիւնը մարդի երես էր, եւ առիւծի երես աջ կողմից այն չորսի համար, եւ եզի երես ձախ կողմից այն չորսի համար. Եւ չորսն էլ արծիւի երես ունէին։</verse>
				<verse number="11">Եւ նորանց երեսները եւ թեւերը բաժանուած էին վերից, ամեն մէկի երկուսը կպած էին իրար եւ երկուսովը ծածկում էին իրանց մարմինները։</verse>
				<verse number="12">Եւ ամեն մէկը գնում էր իր երեսի դիմացը, ուր որ ոգին էր լինում որ գնայ՝ նորանք գնում էին. շուռ չէին տալիս երբոր գնում էին։</verse>
				<verse number="13">Եւ կենդանիների նմանութիւնը՝ նորանց կերպարանքը կրակի վառուած կայծերի պէս էր ինչպէս ջահերի կերպարանք. նա ման էր գալիս կենդանիների մէջ, եւ փայլում էր կրակը, եւ կրակիցը կայծակներ էին դուրս գալիս։</verse>
				<verse number="14">Եւ կենդանիները վազում եւ դառնում էին փայլատակմունքի կերպարանքով։</verse>
				<verse number="15">Եւ մտիկ տուի կենդանիներին, եւ ահա մէկ անիւ կար գետնի վերայ կենդանիների կշտին դէպի քառակողմը։</verse>
				<verse number="16">Անիւների կերպարանքը եւ նորանց շինուածքը ոսկե քարի պէս էր, եւ այն չորսն էլ մէկ նմանութիւն ունէին. Եւ նորանց կերպարանքն ու շինուածքը իբրեւ թէ անիւ անիւի մէջ լինէր։</verse>
				<verse number="17">Գնալիս իրանց չորս քառակողմի վերայ էին գնում, շուռ չէին տալիս երբոր գնում էին։</verse>
				<verse number="18">Եւ նորանց շրջանակները բարձր էին եւ ահեղ էին. Եւ նորանց չորսի շրջանակները լիքն էին աչքերով շուրջանակի։</verse>
				<verse number="19">Եւ կենդանիները գնալիս անիւները գնում էին նորանց կշտին, եւ կենդանիները երկրի վերայից բարձրանալիս անիւները բարձրանում էին։</verse>
				<verse number="20">Դէպի ուր որ ոգին էր լինում գնալու համար՝ գնում էին, ուր որ ոգին գնար. Եւ անիւները բարձրանում էին նորանց կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։</verse>
				<verse number="21">Նորանք գնալիս՝ գնում էին, եւ նորանք կանգնելիս՝ կանգնում էին, եւ նորանք երկրի վերայից բարձրանալիս՝ անիւները բարձրանում էին նորա կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։</verse>
				<verse number="22">Եւ կենդանիի գլուխների վերայ մի նմանութիւն կար հաստատութեան ահաւոր ակնվանիի կերպարանքի նման, տարածուած վերեւից նորանց գլուխների վերայ։</verse>
				<verse number="23">Եւ հաստատութեան տակին նորանց թեւերը ուղիղ տարածվում էին դէպի մէկզմէկ. ամեն մէկը երկուսն ունէր, որով ծածկում էր եւ միւսը ունէր երկուսը, որով նորանք ծածկում էին իրանց մարմինները։</verse>
				<verse number="24">Եւ ես լսեցի նորանց թեւերի ձայնը շատ ջրերի ձայնի պէս՝ Ամենակարողի ձայնին պէս, երբոր գնում էին, աղմուկի ձայնի պէս՝ բանակի ձայնի պէս. Կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։</verse>
				<verse number="25">Եւ մի ձայն եղաւ այն հաստատութեան վերեւից որ նորանց գլխի վերայ էր. (նորանք կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։)</verse>
				<verse number="26">Եւ այն հաստատութիւնից վեր, որ նորանց գլխի վերայ էր, շափիւղայ քարի կերպարանքով աթոռի նման մի բան կար, եւ այն աթոռի նմանի վերայ մի նմանութիւն կար մարդի կերպարանքով նորա վերայ վերեւից։</verse>
				<verse number="27">Եւ ես մտիկ տուի հրահալքի երեւոյթի պէս կրակի կերպարանքով ներսեւանց շուրջանակի նորա երանքի կերպարանքիցը մինչեւ վեր եւ նորա երանքի կերպարանքից դէպի ցած տեսայ կրակի կերպարանքի պէս, եւ պայծառութիւն նորա շուրջը։</verse>
				<verse number="28">Ծիածանի կերպարանքի նման, որ լինում է ամպումը անձրեւ օրը, այնպէս էր այն պայծառութեան կերպարանքը շուրջանակի։ Սա Տիրոջ փառքի նմանութեան կերպարանքն էր. Եւ ես տեսայ ու վայր ընկայ երեսիս վերայ. Եւ մի ձայն լսեցի որ խօսում էր։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ ինձ ասեց, Մարդի որդի, կանգնիր ոտներիդ վերայ, որ քեզ հետ խօսեմ։</verse>
				<verse number="2">Եւ հոգին մտաւ մէջս հէնց որ նա խօսեց ինձ հետ, եւ ինձ կանգնեցրեց ոտներիս վերայ. Եւ ես լսեցի նորան, որ խօսում էր ինձ հետ։</verse>
				<verse number="3">Եւ նա ասեց ինձ. Մարդի որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայէլի որդկանց մօտ, այն ինձ դէմ ապստամբող ապստամբ ազգերի մօտ. նորանք եւ նորանց հայրերը յանցաւոր եղան ինձ դէմ մինչեւ իսկ այս օրը.</verse>
				<verse number="4">Եւ որդիքը պինդերես եւ խստասիրտ են. ես քեզ նորանց մօտ եմ ուղարկում. Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան։</verse>
				<verse number="5">Եւ նորանք՝ թէ լսեն թէ զանց անեն, որովհետեւ նորանք ապստամբ տուն են, եւ կիմանան որ մարգարէ է եղել իրանց մէջը։</verse>
				<verse number="6">Իսկ դու, մարդի որդի, մի վախենար նորանցից, եւ նորանց խօսքերիցն էլ մի վախենար, թէեւ մօտդ տատասկներ եւ փուշեր էլ լինեն, եւ դու կարիճների վերայ ես բնակվում. նորանց խօսքերիցը մի վախենար եւ նորանց երեսիցը մի զարհուրիր, թէեւ նորանք ապստամբ տուն են։</verse>
				<verse number="7">Եւ իմ խօսքերն ասիր նորանց՝ թէ լսեն թէ զանց անեն, որովհետեւ նորանք ապստամբ են։</verse>
				<verse number="8">Իսկ դու, մարդի որդի, լսիր թէ ես ինչ եմ ասում քեզ, ապստամբ մի լինիր այն ապստամբ տան պէս. Բաց բերանդ եւ կեր ինչ որ ես տալիս եմ քեզ։</verse>
				<verse number="9">Եւ ես մտիկ արի եւ ահա մի ձեռք կար դէպի ինձ մեկնուած, եւ ահա նորանում մի գրքի տոմս։</verse>
				<verse number="10">Եւ նա տարածեց նորան իմ առաջին, եւ նա գրուած էր առաջիցն ու ետեւիցը. Եւ նորա վերայ գրուած էին ողբեր եւ հառաչանք ու վայ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ ասեց ինձ. Մարդի որդի, ինչ որ գտար՝ կեր, կեր այս տոմսը, եւ գնա խօսիր Իսրայէլի տան հետ։</verse>
				<verse number="2">Եւ ես բացի բերանս, եւ նա ինձ ուտեցրեց այն տոմսը։</verse>
				<verse number="3">Եւ ինձ ասեց. Մարդի որդի, փորդ կերակրիր եւ ստամոքսդ լցրու այս տոմսովը որ ես քեզ եմ տալիս։ Եւ ես կերայ նորան. Եւ նա մեղրի պէս քաղցր էր իմ բերանումը։</verse>
				<verse number="4">Եւ նա ասեց. Մարդի որդի, գնա մտիր Իսրայէլի տունը եւ խօսիր նորանց հետ իմ խօսքերովը.</verse>
				<verse number="5">Որովհետեւ դու դժուարիմաց ու ծանրալեզու ժողովրդի մօտ չես ուղարկվում, այլ Իսրայէլի տան մօտ.</verse>
				<verse number="6">Ոչ թէ դժուարիմաց եւ ծանրալեզու շատ ժողովուրդների մօտ, որոնց խօսքերը դու չես հասկանում. յիրաւի եթէ քեզ նորանց մօտ ուղարկէի, նորանք քեզ մտիկ կտային։</verse>
				<verse number="7">Բայց Իսրայէլի տունը չեն ուզելու քեզ լսել, որովհետեւ նորանք չեն ուզում ինձ լսել. որովհետեւ բոլոր Իսրայէլի տունը ճակատապինդ եւ խստասիրտ են։</verse>
				<verse number="8">Ահա ես պինդ եմ շինում քո երեսը նորանց երեսի դէմ, եւ ճակատդ ամուր՝ նորանց ճակատի դէմ։</verse>
				<verse number="9">Անդամանդի պէս վէմից պինդ եմ շինելու քո ճակատը, նորանցից մի վախենար, եւ մի զարհուրիր նորանց երեսիցը, թէեւ նորանք ապստամբ տուն են։</verse>
				<verse number="10">Եւ ինձ ասեց. Մարդի որդի, այս ամեն խօսքերը, որ խօսում եմ քեզ, սրտիդ մէջ դիր եւ ականջներովդ լսիր.</verse>
				<verse number="11">Եւ գնա մտիր գերիների մէջ քո ժողովրդի որդկանց մօտ եւ խօսիր նորանց հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան, թէ լսեն թէ զանց անեն։</verse>
				<verse number="12">Եւ հոգին ինձ բարձրացրեց եւ լսեցի իմ ետեւից մի մեծ որոտման ձայն՝ Օրհնեալ է Տիրոջ փառքը իր տեղիցը.</verse>
				<verse number="13">Եւ լսեցի կենդանիների իրար դպչող թեւերի ձայնը եւ նորանց կողքի անիւների ձայնը եւ մեծ որոտման ձայնը։</verse>
				<verse number="14">Եւ հոգին ինձ բարձրացրեց եւ ինձ վեր առաւ, եւ ես գնում էի դառնապէս իմ հոգիի բորբոքումովը. Եւ Տիրոջ ձեռքը ինձ վերայ ամուր էր։</verse>
				<verse number="15">Եւ ես Թելաբիբ եկայ գերիների մօտ, որոնք բնակվում էին Քոբար գետի մօտ. Եւ ուր որ իրանք նստած էին՝ ես էլ նստեցի այնտեղ եօթն օր նորանց մէջ ապշած։</verse>
				<verse number="16">Եւ եօթն օրից յետոյ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="17">Մարդի որդի, ես քեզ դէտ եմ դրել Իսրայէլի տան համար. Եւ դու պէտք է իմ բերանից խօսք լսես եւ զգուշացնես նորանց իմ կողմանէ։</verse>
				<verse number="18">Երբոր ես ամբարշտին ասեմ՝ Անպատճառ պէտք է մեռնես, եւ դու նորան չզգուշացնես եւ չխօսես որ զգուշացնես ամբարշտին իր չար ճանապարհիցը որ ապրէ. այն ամբարիշտը իր անօրէնութիւնովը կմեռնէ, բայց նորա արիւնը քո ձեռքից կպահանջեմ։</verse>
				<verse number="19">Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին, եւ նա ետ չդառնայ իր ամբարշտութիւնիցը եւ իր չար ճանապարհիցը. Նա իր անօրէնութիւնովը կմեռնէ, իսկ դու կազատես քո անձը։</verse>
				<verse number="20">Եւ երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնիցը եւ չարութիւն անէ, եւ ես գայթակղութիւն դնեմ նորա առաջին եւ նա մեռնէ, որովհետեւ դու նորան չզգուշացրիր. Նա իր մեղքովը կմեռնէ եւ չի յիշուիլ նորա արած արդարութիւնը. Իսկ նորա արիւնը քո ձեռից կպահանջեմ։</verse>
				<verse number="21">Եւ եթէ դու զգուշացնես արդարին, որ չմեղանչէ արդարը եւ նա էլ չմեղանչէ. Նա անպատճառ կապրէ, որովհետեւ զգուշացրուել է, եւ դու կազատես քո անձը։</verse>
				<verse number="22">Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը եղաւ ինձ վերայ եւ ասեց ինձ. Վեր կաց դուրս գնա հովիտը, եւ ես այնտեղ կխօսեմ քեզ հետ։</verse>
				<verse number="23">Եւ ես վեր կացայ եւ գնացի դուրս հովիտը, եւ ահա այնտեղ կանգնած էր Տիրոջ փառքը այն փառքի պէս, որ տեսել էի Քոբար գետի մօտ, եւ ես վայր ընկայ երեսիս վերայ։</verse>
				<verse number="24">Եւ հոգին եկաւ մէջս եւ ինձ կանգնեցրեց ոտներիս վերայ, եւ խօսեց ինձ հետ եւ ասեց ինձ՝ Գնա թաք կաց քո տանը։</verse>
				<verse number="25">Եւ դու, մարդի որդի, ահա քեզ վերայ կապանքներ են դնելու եւ քեզ կապելու են նորանցով, որ դու դուրս չգաս նորանց մէջ։</verse>
				<verse number="26">Եւ ես քո լեզուդ քիմքիդ եմ կպցնելու, եւ դու կհամրանաս, եւ դու նորանց համար խրատող մարդ չես լինելու, որովհետեւ նորանք ապստամբ տուն են։</verse>
				<verse number="27">Եւ ես քեզ հետ խօսելիս կբանամ քո բերանը, եւ դու նորանց ասես. Այսպէս է ասում Տէր Եհովան. Լսողը լսէ, զանց անողը զանց անէ, որովհետեւ նորանք ապստամբ տուն են։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ դու, մարդի որդի, մի աղիւս առ քեզ համար, եւ նորան առաջդ դիր, եւ նորա վերայ մի քաղաք գծագրիր, այսինքն Երուսաղէմը։</verse>
				<verse number="2">Եւ նորա վերայ պաշարում շինիր, եւ նորա դէմ մարտկոցներ հիմնիր, եւ նորա դէմ պատնէշ դիր, եւ բանակներ շինիր նորա դէմ, եւ խոյեր դիր նորա դէմ շուրջանակի։</verse>
				<verse number="3">Եւ դու քեզ համար մի երկաթի տապակ առ եւ նորան դիր իբրեւ երկաթի պարիսպ քո մէջ եւ քաղաքի մէջ, եւ երեսդ դարձրու դէպի նորան, եւ նա լինի պաշարման մէջ, եւ դու նորան պաշարիր. սա մէկ նշան լինի Իսրայէլի տան համար։</verse>
				<verse number="4">Եւ դու պառկիր քո ձախ կողքին, եւ նորա վերայ դիր Իսրայէլի տան անօրէնութիւնը, այն օրերի թուովը, որ դու կպառկես նորա վերայ, պիտի կրես նորանց անօրէնութիւնը։</verse>
				<verse number="5">Եւ ես քեզ տուի նորանց անօրէնութեան տարիները օրերի թուով երեք հարիւր իննսուն օր. Եւ դու կկրես Իսրայէլի տան անօրէնութիւնը։</verse>
				<verse number="6">Եւ երբոր սորանց վերջացնես, այն ժամանակ կրկին պառկիր քո աջ կողքին, եւ կրիր Յուդայի տան անօրէնութիւնը քառասուն օր՝ ամեն մէկ տարուայ տեղ մէկ մէկ հատ օր եմ տալիս քեզ։</verse>
				<verse number="7">Եւ դու դէպի Երուսաղէմի պաշարումը ուղղիր երեսդ եւ քո մերկացրած բազուկը, եւ մարգարէացիր նորանց դէմ։</verse>
				<verse number="8">Եւ ես ահա կապանքներ պիտի դնեմ քեզ վերայ, որ դու մէկ կողքիցդ միւս կողքիդ վերայ չդառնաս, մինչեւ որ լրացնես քո պաշարման օրերը։</verse>
				<verse number="9">Եւ դու վեր առ քեզ համար ցորեն, գարի, բակլայ, ոսպ, կորեկ եւ հաճար, եւ նորանց դիր մէկ ամանում, եւ նորանց հաց շինիր քեզ համար. Այն օրերի թուով որ պառկած էիր քո կողքին երեք հարիւր իննսուն օր ուտես այն։</verse>
				<verse number="10">Եւ կերակուրդ, որ պիտի ուտես, կշռով լինի՝ օրը քսան սիկղ, ժամանակից ժամանակ ուտես այն։</verse>
				<verse number="11">Եւ ջուրը չափով խմես՝ հիմենի մի վեցերորդը, ժամանակից ժամանակ խմես այն։</verse>
				<verse number="12">Եւ գարեղէն շօթերի պէս ուտես այն. Եւ մարդի աղբով թխես այն նորանց աչքի առաջին։</verse>
				<verse number="13">Եւ Տէրն ասեց. Իսրայէլի որդիքը սորա նման պիղծ պիտի ուտեն իրանց հացը այն ազգերի մէջ, ուր որ ես նորանց կաքսորեմ։</verse>
				<verse number="14">Եւ ես ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, ահա իմ անձը պղծուած չէ. Եւ մեռելոտի ու գազանաբեկ չեմ կերած իմ մանկութիւնից մինչեւ հիմա, եւ բերանս պիղծ միս չէ մտած։</verse>
				<verse number="15">Եւ նա ինձ ասեց. Տես՝ արջառի քակորը նշանակեցի քեզ համար մարդի աղբի տեղ, եւ հացդ նորա վերայ շինիր։</verse>
				<verse number="16">Եւ ինձ ասեց. Մարդի որդի, ահա ես պիտի կոտրեմ հացի ցուպը Երուսաղէմումը, եւ նորանք հացը կշռով եւ տագնապով պիտի ուտեն, եւ ջուրը չափով եւ ապշութեամբ պիտի խմեն։</verse>
				<verse number="17">Որովհետեւ նորանք պիտի կարօտանան հացի եւ ջրի, եւ պիտի ապշեն իրար հետ, եւ պիտի հալումաշ լինեն իրանց անօրէնութեան մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ դու, մարդի որդի, քեզ համար մի սուր դանակ առ, քեզ համար մի սափրիչի ածելի առ, եւ անց կացրու գլխիդ վերայով եւ մօրուքիդ վերայով, եւ քեզ համար կշռորդով մի կշիռք առ եւ մազերը բաժին բաժին արա։</verse>
				<verse number="2">Մի երրորդը կրակով այրիր քաղաքի մէջ, երբոր պաշարման օրերը լրանան եւ մի երրորդն առ եւ դանակը կտորիր նորա շուրջը, իսկ մի երրորդը ցրիւ տուր օդի մէջ, եւ ես սուր պիտի մերկացնեմ նորանց ետեւից։</verse>
				<verse number="3">Եւ նորանցից մի սակաւ թուով առ, եւ ծրարիր նորանց քղանցքներիդ մէջ։</verse>
				<verse number="4">Եւ էլի առ նորանցից եւ կրակը գցիր նորանց եւ կրակով այրիր նորանց. նորանից կրակ պիտի դուրս գայ բոլոր Իսրայէլի տան համար։</verse>
				<verse number="5">Այսպէս է ասում Տէր Եհովան Այս է Երուսաղէմը. ես դրել եմ նորան ազգերի եւ նորա շրջակայ երկիրների մէջը։</verse>
				<verse number="6">Բայց նա ապստամբուեց իմ իրաւունքների դէմ ազգերիցն աւելի չարութիւն գործելով, եւ իմ կանոնների դէմ շրջակայքում եղող երկիրներից աւելի. որովհետեւ նորանք մերժեցին իմ դատաստանները եւ չգնացին իմ կանոններովը։</verse>
				<verse number="7">Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. որովհետեւ դուք աղմկեցիք աւելի քան թէ ձեր շրջակայքում եղող ազգերը՝ իմ կանոններումը չգնացիք, եւ իմ իրաւունքները չարիք, եւ ձեզ շրջապատող ազգերի սովորութիւնների պէս էլ չարիք,</verse>
				<verse number="8">Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես էլ քեզ դէմ եմ, եւ քո մէջ դատաստաններ պիտի անեմ, ազգերի աչքի առաջին։</verse>
				<verse number="9">Եւ քեզ այն բանը պիտի անեմ, որ նորա նմանը երբէք էլ չեմ արած եւ չեմ էլ անիլ, քո բոլոր գարշելութիւնների համար։</verse>
				<verse number="10">Դորա համար քո մէջ հայրերը պիտի որդկանցը ուտեն, եւ որդիքը պիտի իրանց հայրերին ուտեն, եւ քեզ դատաստաններ պիտի անեմ, եւ քո բոլոր մնացորդը պիտի ցրիւ տամ բոլոր կողմերը։</verse>
				<verse number="11">Դորա համար կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ դու պղծեցիր իմ սրբարանը քո բոլոր պղծութիւններովը եւ քո բոլոր գարշելութիւններովը. ես էլ պիտի քեզ կոտրեմ եւ աչքս պիտի չխնայէ, եւ ես էլ պիտի չողորմեմ։</verse>
				<verse number="12">Քո մի երրորդը ժանտախտով պիտի մեռնեն եւ սովով պիտի վերջանան քո մէջ, եւ մի երրորդը սուրով պիտի ընկնեն քո շուրջը, իսկ մի երրորդը ցրիւ պիտի տամ բոլոր կողմերը եւ սուր պիտի մերկացնեմ նորանց ետեւիցը։</verse>
				<verse number="13">Եւ իմ բարկութիւնը կկատարուի, եւ պիտի հանգստացնեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ եւ վրէժ պիտի առնեմ. Եւ պիտի գիտենան, որ ես Տէրս եմ խօսել իմ նախանձովը, երբոր իմ բարկութիւնը կատարեմ նորանց վերայ։</verse>
				<verse number="14">Եւ ես քեզ պիտի աւերմունքի եւ անարգանքի մատնեմ քեզ շրջապատող ազգերի մէջ ամեն անցնողի աչքի առաջին։</verse>
				<verse number="15">Եւ դու անարգանք ու նախատինք, խրատ եւ զարմացում պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբոր ես քեզ վերայ դատաստաններ անեմ, բարկութիւնով եւ սրտմտութիւնով եւ բարկութեան պատիժներով. Ես Տէրս եմ ասել։</verse>
				<verse number="16">Երբոր սովի չար նետերը նորանց վերայ գցեմ, որ նորանց ապականեն, որոնք ես պիտի գցեմ ձեզ փչացնելու համար, սովն էլ եմ աւելացնելու ձեզ վերայ, եւ ձեր հացի ցուպը պիտի կոտրեմ։</verse>
				<verse number="17">Եւ ձեզ վերայ սով պիտի ուղարկեմ եւ չար գազաններ, որ քեզ անզաւակ անեն. Եւ ժանտախտ ու արիւն պիտի անցնէ քո միջովը, եւ սուր պիտի բերեմ քեզ վերայ. Ես Տէրս եմ ասել։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, երեսդ դարձրու դէպի Իսրայէլի սարերը եւ մարգարէացիր նորանց դէմ,</verse>
				<verse number="3">Եւ ասիր. Ով Իսրայէլի սարեր, լսեցէք Տէր Եհովայի խօսքը, այսպէս է ասում Տէր Եհովան սարերին ու բլուրներին, ձորերին ու հովիտներին. Ահա ես ձեզ վերայ սուր պիտի բերեմ. Եւ պիտի կորցնեմ ձեր բարձրաւանդակները.</verse>
				<verse number="4">Եւ աւերակ պիտի դառնան ձեր սեղանները եւ պիտի փշրուին ձեր արեգական կուռքերը, եւ ձեր սպանուածներին պիտի գցեմ ձեր կուռքերի առաջին։</verse>
				<verse number="5">Եւ Իսրայէլի որդկանց դիակները պիտի դնեմ իրանց կուռքերի առաջին, եւ պիտի ցրիւ տամ ձեր ոսկորները ձեր սեղանների շուրջերը։</verse>
				<verse number="6">Ձեր ամեն բնակութիւններումը քաղաքները պիտի աւերակ դառնան. Եւ բարձրաւանդակները՝ ամայանան. որպէսզի աւերակ ու ամայի դառնան ձեր սեղանները, եւ փշրուին ու խափանուին ձեր կուռքերը, եւ ձեր արեգական կուռքերը կտորուին եւ ձեր արարքները ջնջուին։</verse>
				<verse number="7">Եւ սպանուած պիտի վայր ընկնէ ձեր մէջ, որ իմանաք թէ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="8">Եւ ես աւելորդ պիտի թողեմ որ մնան ձեզ համար՝ սուրից ազատուածներ ազգերի մէջ, երբոր դուք ցրվուած կլինէք երկիրների մէջ։</verse>
				<verse number="9">Եւ ձեր ազատուածները պիտի յիշեն ինձ ազգերի մէջ, ուր որ նորանք գերի են տարուել, որ կոտրեմ նորանց շնացող սիրտը, որ հեռացել էր ինձանից, եւ նորանց աչքերը որոնք շնացան իրանց կուռքերի ետեւից. Եւ նորանք պիտի զզուին իրանցից այն չարութիւնների համար, որ արին իրանց բոլոր պղծութիւնների նկատմամբ։</verse>
				<verse number="10">Եւ պիտի իմանան, որ ես եմ Տէրը, որ ի զուր չեմ խօսել, թէ պիտի անեմ նորանց այս չարիքը։</verse>
				<verse number="11">Այսպէս է ասում Տէր Եհովան. Զարկիր ձեռքերովդ եւ ոտներովդ տրոփիր, եւ ասիր. Աւա՜ղ Իսրայէլի տան բոլոր չար պղծութիւններին, որ սրով, սովով եւ ժանտախտով պիտի ընկնեն։</verse>
				<verse number="12">Հեռին ժանտախտով պիտի մեռնէ, եւ մօտիկը սրով պիտի ընկնէ, եւ մնացածն ու պաշարուածը սովով պիտի մեռնէ, եւ ես պիտի կատարեմ իմ բարկութիւնը նորանց վերայ։</verse>
				<verse number="13">Եւ պիտի գիտենաք որ ես եմ Տէրը, երբոր նորանց սպանուածները կլինեն իրանց կուռքերի մէջտեղը, իրանց սեղանների շուրջերը, ամեն բարձր բլուրի վերայ՝ սարերի բոլոր գլխներին եւ ամեն կանաչ ծառի տակ եւ ամեն տերեւախիտ բեւեկնիի տակ, այնտեղ ուր որ անուշահոտ խունկ էին մատուցանում իրանց ամեն կուռքերին։</verse>
				<verse number="14">Այսպէս իմ ձեռքը պիտի մեկնեմ նորանց վերայ, եւ երկիրը պիտի աւերակ ու աւերեալ շինեմ, Դիբլաթի անապատից աւելի, նորանց բոլոր բնակութիւններումը. Եւ կիմանան որ ես եմ Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Եւ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան Իսրայէլի երկրին. Վախճա՜ն՝ եկել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։</verse>
				<verse number="3">Հիմա եկել է վախճանը քեզ վերայ. այսինքն իմ բարկութիւնը պիտի ուղարկեմ քեզ վերայ, եւ քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ, եւ քեզ վերայ պիտի բերեմ քո բոլոր պղծութիւնները։</verse>
				<verse number="4">Եւ իմ աչքը քեզ պիտի չխնայէ, եւ ես պիտի չխնայեմ. այլ քո ճանապարհները քեզ վերայ պիտի դնեմ, եւ քո պղծութիւնները քո մէջը պիտի լինեն, եւ դուք կիմանաք, թէ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="5">Այսպէս է ասում Տէր Եհովան. Մէկ չարի՜ք, ահա մէկ չարիք է գալիս։</verse>
				<verse number="6">Վախճանն է գալիս, եկել է վախճանը. Արթնացել է քեզ վերայ, ահա գալիս է։</verse>
				<verse number="7">Պատուհասը գալիս է դէպի քեզ, ով երկրի բնակիչ, ժամանակը եկել է, մօտ է խռովութեան օրը, եւ ոչ թէ ցնծութիւն սարերի վերայ։</verse>
				<verse number="8">Հիմա մօտերիս պիտի թափեմ իմ սրտմտութիւնը քեզ վերայ, եւ իմ բարկութիւնը քեզ վերայ կատարեմ, եւ քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ, եւ քեզ վերայ բերեմ քո բոլոր գարշելութիւնները։</verse>
				<verse number="9">Եւ իմ աչքը պիտի չխնայէ, եւ ես պիտի չողորմեմ, քո ճանապարհների համեմատ պիտի տամ քեզ, եւ քո պղծութիւնները պիտի քո միջումը լինեն, եւ պիտի իմանաք որ ես Տէրս եմ զարկողը։</verse>
				<verse number="10">Ահա օրը, ահա գալիս է, դուրս է եկել պատուհասը, ծաղկել է գաւազանը, ընձիւղուել է ամբարտաւանութիւնը։</verse>
				<verse number="11">Բռնաւորութիւնը վեր կացաւ իբրեւ ամբարշտութեան գաւազան. Ոչ մի բան նորանցից, ոչինչնորանց բազմութիւնիցն ու ոչինչ նորանց ճոխութիւնիցը պիտի չմնայ, եւ ոչ մի վայելչութիւն՝ նորանցում։</verse>
				<verse number="12">Եկաւ ժամանակը, մօտեցաւ օրը, գնողը չուրախանայ եւ ծախողը չողբայ, որովհետեւ բարկութիւն կայ նորա բոլոր բազմութեան վերայ։</verse>
				<verse number="13">Նորա համար որ ծախողը ետ պիտի չդառնայ իր ծախուածին, թէպէտեւ նա տակաւին ապրողների մէջ ողջ լինի. որովհետեւ տեսիլքը նորա բոլոր բազմութեան համար պիտի ետ չդառնայ, եւ մարդ իր կեանքի անօրէնութիւնովը պիտի չուժովանայ։</verse>
				<verse number="14">Փողը հնչեցրին, եւ պատրաստեցին ամենը, բայց պատերազմի գնացող չկայ. որովհետեւ իմ բարկութիւնը նորա բոլոր բազմութեան վերայ է։</verse>
				<verse number="15">Սուրը դրսումը, եւ ժանտախտն ու սովը ներսեւանց. դաշտումը եղողը սրով պիտի մեռնէ, եւ քաղաքումը եղողին սովն ու ժանտախտն է ուտելու։</verse>
				<verse number="16">Եւ նորանց ազատուածները, որ կազատուին, պիտի լինեն սարերի վերայ ձորերի աղաւնիների նման, ամենքը պիտի հեծեն՝ ամեն մէկը իր անօրէնութեան համար։</verse>
				<verse number="17">Բոլոր ձեռները պիտի կախ ընկնեն, եւ բոլոր ծունկերը պիտի ջրի պէս գնան։</verse>
				<verse number="18">Եւ քուրձեր պիտի հագնեն, եւ արհաւիրք պիտի ծածկէ նորանց, եւ ամեն երեսի վերայ ամօթ պիտի լինի, եւ նորանց ամեն գլխի վերայ՝ կնտութիւն։</verse>
				<verse number="19">Իրանց արծաթը պիտի փողոցները գցեն, եւ նորանց ոսկին անարգանք պիտի դառնայ, նորանց արծաթն ու ոսկին չէ կարող փրկել նորանց Տիրոջ բարկութեան օրը, նորանք չեն կշտացնել իրանց անձը, եւ իրանց փորը չեն լցնել. որովհետեւ նա եղաւ նորանց անօրէնութեան գայթակղութիւնը։</verse>
				<verse number="20">Եւ իր զարդերի փառքը հպարտութեան գործածեց, եւ իրանց գարշելի պատկերները՝ իրանց կուռքերը շինեցին նորանով, սորա համար անարգանք պիտի շինեմ նորան իրանց մօտ։</verse>
				<verse number="21">Եւ նորան օտարների ձեռքը պիտի տամ յափշտակելու, եւ երկրի ամբարիշտներին՝ կողոպտելու, եւ նորանք պիտի պղծեն նորան։</verse>
				<verse number="22">Եւ ես շուռ պիտի տամ իմ երեսը նորանցից, եւ նորանք պիտի պղծեն իմ գաղտնի տեղը. Եւ նորա մէջը բռնաւորներ պիտի մտնեն, եւ պիտի պղծեն նորան։</verse>
				<verse number="23">Շինիր շղթան, որովհետեւ երկիրը լցուեցաւ արեան դատաստաններով, եւ քաղաքը բռնութիւնով լցուեցաւ։</verse>
				<verse number="24">Եւ ես ազգերի չարերին պիտի բերեմ, եւ նորանք պիտի ժառանգեն նորանց տները, եւ պիտի դադրեցնեմ բռնաւորների ամբարտաւանութիւնը, եւ պիտի պղծուին նորանց սրբարանները։</verse>
				<verse number="25">կործանումը գալիս է եւ պիտի խաղաղութիւն որոնեն, բայց չկայ։</verse>
				<verse number="26">Թշուառութիւն թշուառութեան վերայ է գալիս, եւ գոյժի վերայ գոյժ է լինելու, եւ նորանք տեսիլք պիտի որոնեն մարգարէից, եւ օրէնքը պիտի կորչէ քահանայից, եւ խորհուրդը՝ ծերերից։</verse>
				<verse number="27">Թագաւորը սուգ պիտի անէ, եւ իշխանը ապշութիւն պիտի հագնէ, եւ երկրի ժողովրդի ձեռքերը պիտի դողան. նորանց ընթացքի համեմատ պիտի անեմ նորանց, եւ նորանց դատաստաններովը պիտի դատեմ նորանց, եւ նորանք կիմանան, որ ես եմ Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ եղաւ որ վեցերորդ տարին վեցերորդ ամսի հինգին ես նստած էի տանս, եւ Յուդայի ծերերը նստած էին իմ առաջին, եւ այնտեղ Տէր Եհովայի ձեռքը ընկաւ ինձ վերայ։</verse>
				<verse number="2">Եւ մտիկ արի եւ ահա մի կերպարանք՝ կրակի երեւոյթով, նորա երանքի կերպարանքից դէպի ցած կրակ էր, եւ նորա երանքից դէպի վեր մի փառաւոր կերպարանք հրահալքի տեսքով։</verse>
				<verse number="3">Եւ նա մի ձեռքի նմանութիւն մեկնեց եւ բռնեց իմ գլխի վարսիցը, եւ հոգին վերացրեց ինձ երկրի ու երկնքի մէջտեղը, եւ տարաւ ինձ Երուսաղէմ Աստուծոյ տեսիլքներով ներքին դռան մուտքը, որ նայում է դէպի հիւսիս, ուր որ նստած էր Նախանձի կուռքը՝ նախանձ գրգռողը։</verse>
				<verse number="4">Եւ ահա այնտեղ էր Իսրայէլի Աստուծոյ փառքը, այն տեսլիքի պէս, որ տեսել էի դաշտումը։</verse>
				<verse number="5">Եւ ինձ ասեց. Մարդի որդի, աչքերդ բարձրացրու դէպի հիւսիս. Եւ ես բարձրացրի աչքերս դէպի հիւսիս, եւ ահա սեղանի դռան հիւսիսային կողմին կար այդ Նախանձի կուռքը մուտքումը։</verse>
				<verse number="6">Եւ նա ասեց ինձ. Մարդի որդի, տեսնո՞ւմ ես դու, թէ դորանք ի՞նչ են անում, այդ մեծամեծ պղծութիւնները, որ Իսրայէլի տունը անում է այստեղ որ ես հեռանամ իմ սրբարանից, բայց էլի դարձիր տես աւելի մեծ պղծութիւններ։</verse>
				<verse number="7">Եւ ինձ տարաւ գաւիթի դուռը, եւ ես մտիկ տուի, եւ ահա մի ծակ կար պատի վերայ։</verse>
				<verse number="8">Եւ ասեց ինձ. Մարդի որդի քանդիր այս պատը. Եւ ես քանդեցի պատը, եւ ահա մէկ մուտք կար։</verse>
				<verse number="9">Եւ նա ասեց ինձ. Եկ եւ տես այն գէշ պղծութիւնները, որ նորանք անում են այստեղ։</verse>
				<verse number="10">Եւ ես մտայ ու տեսայ եւ ահա ամեն սողունների եւ գարշելի անասունների նմանութիւններ, եւ Իսրայէլի տան բոլոր կուռքերը պատին վերայ փորուած շուրջանակի շուրջով։</verse>
				<verse number="11">Եւ եօթանասուն մարդիկ Իսրայէլի տան ծերերից եւ Սափանի որդի Յեզոնիան նորանց մէջ կանգնած, որոնք կանգնած էին նորանց առաջին. Եւ ամեն մէկը բուրվառը ձեռքին, եւ խունկի ծուխի ամպը վեր էր բարձրանում։</verse>
				<verse number="12">Եւ ինձ ասեց. Մարդի որդի, տեսնո՞ւմ ես ինչ են անում Իսրայէլի տան ծերերը խաւարում, ամեն մարդ իր նկարների սենեակներումը, որովհետեւ ասում են թէ Տէրը մեզ չէ տեսնում, Տէրը թողել է երկիրը։</verse>
				<verse number="13">Եւ ասեց ինձ. Էլի դարձիր տես աւելի մեծ պղծութիւններ, որ նորանք անում են։</verse>
				<verse number="14">Եւ ինձ տարաւ Տիրոջ տան դռան մուտքը, որ դէպի հիւսիս էր. Եւ ահա այնտեղ կանայք էին նստել, որ լաց էին լինում Թամուզի վերայ։</verse>
				<verse number="15">Եւ ասեց ինձ. Տեսնում ես, մարդի որդի. Էլի դարձիր տես սորանցից աւելի մեծ պղծութիւններ։</verse>
				<verse number="16">Եւ ինձ տարաւ Տիրոջ տան ներքին գաւիթը, եւ ահա Տիրոջ տաճարի մուտքումը սրահի եւ սեղանի մէջտեղը քսանեւհինգ մարդի չափ կային, քամակները դէպի Տիրոջ տաճարը եւ երեսները դէպի արեւելք, եւ նորանք երկրպագութիւն էին անում դէպի արեւելք արեգակին։</verse>
				<verse number="17">Եւ ինձ ասեց. Տեսնո՞ւմ ես, մարդի որդի, մի՞թէ թեթեւ բան է Յուդայի տան համար անել այս պղծութիւնները, որ անում են այստեղ, որ լցրել են երկիրը բռնութիւնով եւ ետ են դառել ինձ բարկացնելու համար, եւ ահա նորանք ճիւղը մեկնում են դէպի իրանց քիթը։</verse>
				<verse number="18">Եւ ես էլ պէտք է անեմ սրտմտութիւնով. աչքս պիտի չխնայէ, եւ ես պիտի չողորմեմ. Եւ նորանք պիտի կանչեն իմ ականջներին մեծ աղաղակով, բայց ես նորանց չեմ լսելու։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ մեծ ձայնով կանչեց իմ ականջներին ասելով. Մօտեցէք, ով քաղաքի վերակացուները, եւ ամեն մարդ իր ապականիչ գործիքը իր ձեռքին։</verse>
				<verse number="2">Եւ ահա վեց մարդ էին գալիս վերի դռան ճանապարհովը, որ դէպի հիւսիս է, եւ ամեն մարդ իր փշրող գործիքը իր ձեռին, եւ նորանց մէջ մէկ մարդ կար քթանի հագուստ հագած, եւ մի գրագիրի թանաքաման մէջքին. Եւ եկան ու կանգնեցին պղնձի սեղանի կշտին։</verse>
				<verse number="3">Եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը վեր բարձրացաւ այն քերովբէի վերայից, որի վերայ որ էր, դէպի տան սեամը։ Եւ կանչեց այն քթանի հագուստ հագած մարդին, որ գրագիրի թանաքաման ունէր մէջքումը.</verse>
				<verse number="4">Եւ Տէրը ասեց նորան. Անց կաց քաղաքի միջովը այսինքն Երուսաղէմի միջովը, եւ նշան դիր այն մարդկանց ճակատներին որ հառաչում եւ ողբում են նորա միջումն արած բոլոր պղծութիւնների համար։</verse>
				<verse number="5">Եւ միւսներին ասեց իմ ականջների առաջին. Գնացէք նորա ետեւից քաղաքի միջովը եւ զարկէք, ձեր աչքերը չխնայեն, եւ չողորմէք։</verse>
				<verse number="6">Ծերին, երիտասարդին, եւ կոյսին ու երեխային ու կանանցը սպանեցէք փչացրէք, բայց ամեն ով, որ վերան նշանը լինի՝ նորան մի մօտենաք, եւ իմ սրբարանիցն սկսեցէք։ Եւ նորանք սկսեցին այն ծեր մարդկանցից, որ տան առաջին էին։</verse>
				<verse number="7">Եւ ասեց նորանց. Պղծեցէք տունը եւ գաւիթները լցրէք պսանուածներով, դուրս եկէք. Եւ նորանք դուրս եկան եւ ջարդեցին քաղաքումը։</verse>
				<verse number="8">Եւ երբոր նորանց զարկեցին, եւ ես մնացի, ես վայր ընկայ երեսիս վերայ եւ գոչեցի եւ ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, մի՞թէ դու փչացնելու ես Իսրայէլի բոլոր մնացորդը քո սրտմտութիւնը Երուսաղէմի վերայ թափելով։</verse>
				<verse number="9">Եւ ինձ ասեց. Իսրայէլի եւ Յուդայի տան անօրէնութիւնը շատ եւ շատ մեծ է, եւ երկիրը արիւնով լցուել է, եւ քաղաքը լիքն է անիրաւութիւնով, որովհետեւ ասում են թէ Տէրը թողել է երկիրը, եւ Տէրը չէ տեսնում։</verse>
				<verse number="10">Եւ հիմա ես էլ աչքովս պիտի չխնայեմ եւ պիտի չողորմեմ, նորանց ճանապարհը իրանց գլուխներովն եմ տալու։</verse>
				<verse number="11">Եւ ահա այն քթանի հագուստ հագած մարդը, որի մէջքումն էր թանաքամանը, պատասխան տուաւ եւ ասեց. Ես արի ինչպէս որ ինձ հրամայել էիր։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ ես նայեցի եւ ահա այն հաստատութեան վերայ, որ քերովբէներին գլխի վերայ էր, շափիւղայ քարի պէս աթոռի նմանութեան կերպարանքով մի բան երեւում էր նորանց վերայ.</verse>
				<verse number="2">Եւ ասեց այն քթանի հագուստ հագած մարդին ասելով. Եկ քերովբէից տակի անիւների մէջտեղը մտիր եւ ափերդ լցրու կրակի կայծերիցը քերովբէների միջիցը եւ ցրիւ տուր քաղաքի վերայ. Եւ նա մտաւ իմ աչքերի առաջին։</verse>
				<verse number="3">Եւ քերովբէները կանգնած էին տան աջ կողմին այն մարդը մտնելիս, եւ ամպը լցրեց ներսի գաւիթը։</verse>
				<verse number="4">Եւ Տիրոջ փառքը բարձրացաւ քերովբէների վերայից տան սեամի վերայ, եւ տունը լցուեցաւ ամպովը եւ գաւիթն էլ լցուեցաւ Տիրոջ փառաց պայծառութիւնովը։</verse>
				<verse number="5">Եւ քերովբէների թեւերի ձայնը լսվում էր մինչեւ դուրսի սրահը իբրեւ Ամենակարող Աստուծոյ ձայնը երբոր խօսում է։</verse>
				<verse number="6">Եւ եղաւ երբոր հրամայեց քթանի հագուստ հագած մարդին ասելով՝ Անիւների միջից քերովբէների մէջտեղից կրակ վեր առ, նա գնաց ու կանգնեց անիւի մօտ.</verse>
				<verse number="7">Եւ քերովբէների միջից քերովբէն մեկնեց իր ձեռքը դէպի քերովբէների մէջտեղը եղող կրակը եւ վեր առաւ դրաւ քթանի հագուստ հագածի ափումը, եւ նա առաւ ու դուրս եկաւ։</verse>
				<verse number="8">Եւ քերովբէների թեւերի տակին մի մարդի ձեռքի նմանութիւն էր երեւում։</verse>
				<verse number="9">Եւ ես մտիկ տուի, եւ ահա չորս անիւներ կային քերովբէների կշտին՝ մէկ անիւը մէկ քերովբէի կշտին, եւ մէկ անիւն էլ մէկ քերովբէի կշտին, եւ անիւների կերպարանքը ոսկեքարի տեսքի պէս։</verse>
				<verse number="10">Եւ նորանց չորսի կերպարանքն էլ մէկ նմանութիւն ունէր՝ իբր թէ անիւ անիւի մէջ լինէր.</verse>
				<verse number="11">Գնալիս դէպի չորս քառակողմն էին գնում, շուռ չէին գալիս երբոր գնում էին, որովհետեւ այն կողմը ուր որ ուղղուած էր գլուխը՝ նորա ետեւիցն էին գնում. Նորանք շուռ չէին տալիս երբոր գնում էին։</verse>
				<verse number="12">Եւ նորանց բոլոր մարմինները եւ նորանց մէջքերը ու ձեռքերը եւ նորանց թեւերը եւ անիւները լիքն էին աչքերով շուրջանակի այն չորս անիւները։</verse>
				<verse number="13">Անիւների մասին՝ նորանց կանչեցին՝ Մրրիկ, իմ ականջների առաջին։</verse>
				<verse number="14">Եւ ամեն մէկը չորս երես ունէր. Մէկի երեսը քերովբէի երեսն էր, եւ երկրորդի երեսը մարդի երես էր, եւ երրորդը՝ առիւծի երես, եւ չորրորդը՝ արծիւի երես։</verse>
				<verse number="15">Եւ քերովբէները վերացան։ Սորանք են այն կենդանիները որոնց տեսայ Քոբար գետի մօտ։</verse>
				<verse number="16">Եւ քերովբէները գնալիս անիւները կշտովը գնում էին. Եւ երբոր քերովբէները բարձրացնում էին իրանց թեւերը որ վերանան երկրի վերայից, անիւներն էլ շուռ չէին տալիս նորանց կշտիցը։</verse>
				<verse number="17">Նորանք կանգնելիս կանգնում էին, եւ նորանք վերանալիս վերանում էին նորանց հետ, որովհետեւ կենդանիի ոգին կար նորանցում։</verse>
				<verse number="18">Եւ դուրս եկաւ Տիրոջ փառքը տան սեամի վերայից եւ կանգնեց քերովբէների վերայ։</verse>
				<verse number="19">Եւ քերովբէները բարձրացրին իրանց թեւերը եւ վերացան երկրիցը իմ աչքերի առաջին դուրս գալով, եւ անիւները նորանց մօտին, եւ կանգնեցին Տիրոջ տան արեւելեան դռան մուտքումը, եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը նորանց վերայ էր վերեւից։</verse>
				<verse number="20">Սորանք էին այն կենդանիքը, որ ես տեսայ Իսրայէլի Աստուծոյ տակին Քոբար գետի մօտ եւ գիտացի, որ քերովբէներ են նորանք։</verse>
				<verse number="21">Ամեն մէկը չորս չորս երես ունէին, եւ ամեն մէկը չորս թեւ, եւ մարդի ձեռքերի նմանութիւն կար նորանց թեւերի տակին։</verse>
				<verse number="22">Եւ նորանց երեսների նմանութիւնը այն երեսներինն էր, որ տեսել էի Քոբար գետի մօտ՝ նորանց կերպարանքը եւ իրանք ամեն մէկը ուղիղ դէպի առաջ էր գնում։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ հոգին ինձ վեր առաւ եւ բերաւ ինձ Տիրոջ տան արեւելեան դուռը, որ ուղղուած է դէպի արեւելք, եւ ահա դռան մուտքումը քսանեւհինգ մարդ կար. Եւ նորանց մէջ տեսայ Ազուրի որդի Յեզոնիային եւ Բանիայի որդի Փաղատիային՝ ժողովրդի իշխաններին։</verse>
				<verse number="2">Եւ ինձ ասեց. Մարդի որդի, սորանք են անօրէնութիւն մտածող մարդիկը, որ չար խորհուրդ են տալիս այս քաղաքին.</verse>
				<verse number="3">Որ ասում են. Մօտիկներումս չէ. Տուներ շինել պէտք է. սա կաթսան է, եւ մենք՝ միսը։</verse>
				<verse number="4">Սորա համար մարգարէացիր նորանց վերայ, մարգարէացիր, մարդի որդի։</verse>
				<verse number="5">Եւ Տիրոջ հոգին ընկաւ ինձ վերայ եւ ինձ ասեց. Ասիր՝ Տէրը այսպէս է ասում. Դուք այսպէս ասեցիք, ով Իսրայէլի տուն, բայց ես իմացել եմ ձեր մտքերում վեր կացածը։</verse>
				<verse number="6">Դուք շատացրիք ձեր սպանածները այս քաղաքումը, եւ լցրիք նորա փողոցները սպանուածներով։</verse>
				<verse number="7">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ձեր սպանուածները, որ դուք նորանց մէջը դրիք, նորանք են միսը, եւ նա՝ կաթսան. բայց ձեզ պիտի հանեմ նորա միջիցը։</verse>
				<verse number="8">Դուք սուրիցը վախեցիք. Բայց ես սուր եմ բերելու ձեզ վերայ, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="9">Եւ ձեզ պիտի դուրս բերեմ նորա միջիցը, եւ ձեզ պիտի օտարների ձեռքը մատնեմ, եւ ձեզ դատաստաններ պիտի անեմ։</verse>
				<verse number="10">Սրով պիտի ընկնէք. Իսրայէլի սահմանի վերայ պիտի դատեմ ձեզ. Եւ պիտի գիտենաք թէ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="11">Սա ձեզ համար պիտի կաթսայ չդառնայ, որ դուք նորանում միս լինէիք. Իսրայէլի սահմանի վերայ պիտի դատեմ ձեզ։</verse>
				<verse number="12">Եւ դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տէրը, որ իմ կանոններովը չգնացիք, եւ իմ իրաւունքները չկատարեցիք, եւ ձեզ շրջապատող ազգերի սովորութիւնների պէս արիք։</verse>
				<verse number="13">Եւ եղաւ որ ես մարգարէանալիս Բանիայի որդի Փաղատիան մեռաւ, եւ ես իմ երեսի վերայ ընկայ ու աղաղակեցի մեծ ձայնով եւ ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, մի՞թէ պիտի փչացնես Իսրայէլի մնացորդը։</verse>
				<verse number="14">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="15">Մարդի որդի, քո եղբայրները հէնց իսկ քո եղբայրները են քո ազգականները եւ բոլոր Իսրայէլի տունը ամենքը, որոնց ասում են Երուսաղէմի բնակիչները. Հեռացէք Տիրոջ մօտից. Այս երկիրը մեզ է տրուած իբրեւ ժառանգութիւն։</verse>
				<verse number="16">Դորա համար ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Թէեւ հեռացրել եմ նորանց ազգերի մէջ, եւ թէեւ ցրուել եմ նորանց երկիրներումը, բայց ես նորանց համար սրբարան պիտի դառնամ մի քիչ այն երկիրներումը, ուր որ նորանք գնացել են։</verse>
				<verse number="17">Սորա համար ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես ձեզ պէտք է հաւաքեմ ազգերի միջից, եւ պիտի ժողովեմ ձեզ այն երկիրներից, ուր որ ցրվուած էք, եւ ձեզ պիտի տամ Իսրայէլի երկիրը։</verse>
				<verse number="18">Եւ այնտեղ պիտի մտնեն, եւ պիտի հեռացնեն նորանից նորա բոլոր կուռքերը, եւ նորա բոլոր պղծութիւնները։</verse>
				<verse number="19">Եւ նորանց պիտի մէկ սիրտ տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր ներսումը, եւ պիտի հեռացնեմ քարի սիրտը նորանց մարմնիցը, եւ նորանց մի մսի սիրտ տամ։</verse>
				<verse number="20">Որպէս զի իմ օրէնքներումը գնան, եւ իմ իրաւունքները պահեն եւ նորանց կատարեն, որ նորանք ինձ համար ժողովուրդ լինեն, եւ ես նորանց համար Աստուած լինեմ։</verse>
				<verse number="21">Բայց որոնց սրտերը, որ դէպի իրանց գարշելիքների ու պղծութիւնների սիրտն է գնում, նորանց ճանապարհը իրանց գլխովը պիտի տամ, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="22">Եւ քերովբէները բարձրացրին իրանց թեւերը եւ անիւները նորանց կշտին, եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը նորանց վերայ էր վերեւիցը։</verse>
				<verse number="23">Եւ բարձրացաւ Տիրոջ փառքը քաղաքի մէջտեղի վերայից եւ կանգնեց այն սարի վերայ, որ քաղաքի արեւելքումն էր։</verse>
				<verse number="24">Եւ հոգին ինձ վեր առաւ ու բերաւ Քաղդէացիների երկիրը գերիների մօտ տեսիլքում Աստուծոյ հոգովը. Եւ վերացաւ իմ վերայից այն տեսիլքը, որ տեսել էի։</verse>
				<verse number="25">Եւ ես խօսեցի գերիների հետ Տիրոջ բոլոր խօսքերը, որ ինձ ցոյց էր տուել։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, դու ապստամբների տան մէջ ես բնակվում, որոնք աչքեր ունին տեսնելու բայց չեն տեսնում, եւ ականջներ ունին լսելու բայց չեն լսում, որովհետեւ ապստամբների տուն են նորանք։</verse>
				<verse number="3">Իսկ դու, մարդի որդի, քեզ համար գաղթելու գործիքներ շինիր եւ գաղթիր ցերեկով նորանց աչքի առաջին, եւ գաղթիր քո տեղիցը մի ուրիշ տեղ նորանց աչքի առաջին. Գուցէ տեսնեն, թէեւ ապստամբների տուն են նորանք։</verse>
				<verse number="4">Եւ դուրս բեր քո գործիքները իբրեւ գաղթելու գործիքներ ցերեկով նորանց աչքի առաջին, բայց իրիկունը դուրս եկ նորանց աչքի առաջին գերութեան գնացողների նման։</verse>
				<verse number="5">Նորանց աչքի առաջին պատը ծակիր եւ այնտեղով դուրս բեր։</verse>
				<verse number="6">Նորանց աչքի առաջին ուսիդ վերայ առ դուրս եկ մթնած ժամանակը, երեսդ ծածկիր որ տափը չտեսնես, որովհետեւ քեզ նշան եմ դնում Իսրայէլի տան համար։</verse>
				<verse number="7">Եւ ես այնպէս արի ինչպէս որ նա ինձ պատուիրել էր. գործիքներս դուրս հանեցի ցերեկով ինչպէս գաղթողի գործիքներ, եւ իրիկունը պատը ծակեցի ինձ համար ձեռքով, մթնած ժամանակը դուրս հանեցի ուսի վերայ կրելով նորանց աչքի առաջին։</verse>
				<verse number="8">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ առաւօտը ասելով.</verse>
				<verse number="9">Մարդի որդի, քեզ չասեցի՞ն Իսրայէլի տունը՝ ապստամբների տունը, թէ Այդ ի՞նչ ես անում։</verse>
				<verse number="10">Նորանց ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Իշխանինն է այս պատգամը Երուսաղէմումը եւ Իսրայէլի բոլոր տանը, որոնք նորանում են։</verse>
				<verse number="11">Ասիր. Ես ձեզ համար նշան եմ, ես ինչպէս որ արի, նորանց այնպէս է լինելու, նորանք պիտի գաղթեն՝ գերի գնան։</verse>
				<verse number="12">Եւ այն իշխանը որ նորանց մէջ է, ուսին վերայ է վեր առնելու մթնած ժամանակը եւ դուրս գայ, պատը պիտի ծակեն, որ նորանով դուրս բերեն, նա իր երեսը պիտի ծածկէ, որպէսզի աչքով տափը չտեսնէ։</verse>
				<verse number="13">Եւ նորա վերայ պիտի տարածեմ իմ ցանցը, եւ նա պիտի բռնուի իմ որոգայթումը, եւ նորան պիտի տանեմ Բաբիլոն Քաղդէացիների երկիրը, բայց նա նորան պիտի չտեսնէ եւ նա այնտեղ պիտի մեռնէ։</verse>
				<verse number="14">Եւ բոլոր նորա շուրջը եղող օգնականներին եւ նորա բոլոր զօրքերին ես ցրիւ կտամ բոլոր կողմերը, եւ սուր կմերկացնեմ նորանց ետեւից։</verse>
				<verse number="15">Եւ կիմանան որ ես եմ Տէրը, երբոր նորանց տարածեմ ազգերի մէջ եւ նորանց ցրիւ տամ երիկամներում։</verse>
				<verse number="16">Եւ նորանցից պիտի սակաւաթիւ մարդիկ թողեմ, որ մնան սուրից, սովից եւ ժանտախտից, որպէսզի պատմեն իրանց բոլոր պղծութիւնները այն ազգերի մէջ, ուր որ պիտի գնան եւ պիտի իմանան, որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="17">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="18">Մարդի որդի, հացդ դողալով կեր, եւ ջուրդ տագնապով եւ անձկութիւնով խմիր,</verse>
				<verse number="19">Եւ ասիր այս երկրի ժողովրդին. Այսպէս է ասում Տէր Եհովան Երուսաղէմի բնակիչներին վերայ որ Իսրայէլի երկրումն են. Նորանք իրանց հացը անձկութիւնով պիտի ուտեն եւ իրանց ջուրը ապշութիւնով խմեն, որովհետեւ նորանց երկիրը պիտի ամայանայ իր լրութիւնիցը՝ նորանում բնակողների բոլորի անիրաւութեան պատճառովը։</verse>
				<verse number="20">Եւ շէն քաղաքները պիտի անապատանան, եւ երկիրը ամայի դառնայ. Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="21">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="22">Մարդի որդի, դա ի՞նչ առակ է որ ունիք Իսրայէլի երկրումը, որ ասում էք. Օրերը երկարանում են, եւ ամեն տեսիլք ոչնչանում է։</verse>
				<verse number="23">Սորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես կդադարեցնեմ այդ առակը եւ նորան միւսանգամ չեն ասիլ իբրեւ առակ Իսրայէլի տան մէջ. Այլ նորանց ասիր. Օրերը մօտեցել են, եւ ամեն տեսիլքի կատարումը։</verse>
				<verse number="24">Որովհետեւ այլ եւս ոչ մի տեսիլք դարտակ պիտի չլինի եւ շողոքորթութեան գուշակութիւն Իսրայէլի տան մէջ։</verse>
				<verse number="25">Որովհետեւ ես եմ Տէրը. խօսածս խօսում եմ եւ խօսքս կատարում, այլ եւս պիտի չուշանայ. որովհետեւ ձեր օրերումը, ով ապստամբների տուն, մի խօսք եմ խօսում, եւ նորան պիտի կատարեմ, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="26">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="27">Մարդի որդի, ահա Իսրայէլի տունը ասում են. Այն տեսիլքը որ դա տեսնում է շատ օրերի համար է, եւ հեռու ժամանակների համար է դա մարգարէանում։</verse>
				<verse number="28">Սորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Այլ եւս իմ ոչ մի խօսքը պիտի չուշանայ. Խօսած խօսքս պիտի կատարեմ, ասում է Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի մարգարէացող մարգարէների դէմ, եւ ասիր իրանց սրտիցը մարգարէացողներին. Լսեցէք Տիրոջ խօսքը.</verse>
				<verse number="3">Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ յիմար մարգարէներին, որ իրանց հոգիի ետեւիցն են գնում, եւ ոչինչ չեն տեսել։</verse>
				<verse number="4">Աւերակներում եղող աղուէսների պէս են դառել քո մարգարէները, ով Իսրայէլ։</verse>
				<verse number="5">Դուք վեր չգնացիք խրամատութիւնների տեղերը, եւ պարսպով չպատեցիք Իսրայէլի տունը, պատերազմումը կանգնելու Տիրոջ օրումը։</verse>
				<verse number="6">Նորանք դատարկ տեսիլք եւ սուտ գուշակութիւն են տեսնում, որ ասում են. Տէրն է ասում, թէեւ Տէրը նորանց չէ ուղարկել. Եւ յոյս են տալիս թէ խօսքը պիտի կատարուի։</verse>
				<verse number="7">Չէ՞ որ դատարկ տեսիլքներ տեսաք, եւ սուտ գուշակութիւն խօսեցիք, եւ ասեցիք. Տէրն է ասում, թէեւ ես չէի խօսել։</verse>
				<verse number="8">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. որովհետեւ ձեր խօսքերը դատարկ են եւ ձեր գուշակութիւնը՝ սուտ, սորա համար ես ձեզ դէմ եմ, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="9">Եւ իմ ձեռքը պիտի լինի այն մարգարէների դէմ, որոնք դատարկ տեսիլք են տեսնում եւ սուտ գուշակում. Նորանք պիտի չլինին իմ ժողովրդի խորհրդումը, եւ Իսրայէլի տան գրքումը պիտի չգրուին, եւ Իսրայէլի երկիրը պիտի չմտնեն, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="10">Նորա համար եւ հէնց նորա համար որ մոլորեցնում են իմ ժողովուրդը ասելով թէ՝ Խաղաղութիւն է, քանի որ խաղաղութիւն չկայ. Եւ սա մի պատ է շինում, եւ ահա նորանք ցեխով ծեփում են։</verse>
				<verse number="11">Ասիր այն ցեխով ծեփողներին, թէ Վայր է ընկնելու, յորդահոս անձրեւ է լինելու, եւ դուք, ով կարկուտի քարեր, վայր ընկէք, եւ մրրկալից հողմը յարձակուի։</verse>
				<verse number="12">Եւ ահա պատը վայր պիտի ընկնէ. Մի՞թէ ձեզ չեն ասելու. Ո՞ւր է այն ծեփը, որ ծեփեցիք։</verse>
				<verse number="13">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որ իմ սրտմտութիւնովը մրրկալից հողմ պիտի բաց թողեմ, եւ յորդահոս անձրեւ պիտի լինի իմ բարկութիւնովը, եւ կարկուտի քարեր սրտմտութիւնով փչացնելու համար։</verse>
				<verse number="14">Եւ պիտի քանդեմ այն պատը, որ ցեխով ծեփեցիք, եւ պիտի տափովը տամ նորան, որ նորա հիմքը բացուի, եւ վայր ընկնէ, եւ դուք նորա միջումը բնաջինջ լինէք, որ իմանաք թէ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="15">Եւ իմ սրտմտութիւնը պիտի կատարեմ այդ պատի վերայ եւ նորան ցեխով ծեփողների վերայ, եւ ձեզ պիտի ասեմ. Չկայ պատը եւ չկան նորա ծեփողները.</verse>
				<verse number="16">Այսինքն Իսրայէլի մարգարէները, որոնք մարգարէանում են Երուսաղէմի վերայ, եւ նորա մասին խաղաղութեան տեսիլք են տեսնում, քանի որ խաղաղութիւն չկայ, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="17">Եւ դու մարդի որդի, երեսդ դարձրու դէպի քո ժողովրդի աղջիկները, որոնք իրանց սրտիցը մարգարէանում են, եւ մարգարէացիր նորանց մասին.</verse>
				<verse number="18">Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ այն կանանց, որ ձեռքերի ամեն արմուկի համար բարձիկներ են կարում եւ լաչակներ են շինում ամեն հասակի գլխի համար հոգիներ որսալու նպատակով։ Իմ ժողովրդի հոգիները դուք որսում էք, եւ մի՞թէ ձեր հոգիները կապրեն։</verse>
				<verse number="19">Եւ դուք ինձ անարգում էք իմ ժողովրդի առաջին մի քանի բուռ գարիի եւ մի քանի կտոր հացի համար, որ մեռցնէք չմեռնելու հոգիները, եւ որ ապրեցնէք չապրելու հոգիները ձեր սուտովը, որ ասում է իմ ստութեան լսող ժողովրդին։</verse>
				<verse number="20">Սորա համար այսպէս է ասում տէր Եհովան. Ահա ես ձեր բարձիկների դէմ եմ, որոնցով դուք հոգիներ էք որսում, որ նորանց թռցնեմ. Եւ նորանց պիտի պոկեմ ձեր բազուկների վերայից, եւ պիտի արձակեմ այն հոգիներին՝ որ դուք որսում էք, այն հոգիներին որ թռչեն։</verse>
				<verse number="21">Եւ պիտի պատառեմ ձեր լաչակները եւ պիտի ազատեմ իմ ժողովուրդը ձեր ձեռքիցը, որ նորանք այլ եւս որս չլինեն ձեր ձեռքումը, եւ կիմանաք, որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="22">Որովհետեւ դուք տրտմեցնում էք արդարի սիրտը ստութիւնով, որին ես չեմ տրտմեցնում, եւ ուժովացնում էք ամբարշտի ձեռքերը, որ իր չար ճանապարհիցը ետ չդառնայ եւ ապրէ.</verse>
				<verse number="23">Ուրեմն դարտակ տեսիլք մի տեսնէք եւ այլ եւս գուշակութիւն մի գուշակէք. Եւ ես պիտի ազատեմ իմ ժողովուրդը ձեր ձեռքիցը, եւ կգիտենաք, որ ես եմ Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ մարդիկ եկան ինձ մօտ Իսրայէլի ծերերիցը եւ նստեցին առաջս։</verse>
				<verse number="2">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="3">Մարդի որդի, այս մարդիկը իրանց կուռքերը դրել են իրանց սրտումը, եւ իրանց անօրէնութեան գայթակղութիւնը դրել են իրանց երեսի առաջին. մի՞թէ ես երբէք պատասխան տամ նորանց։</verse>
				<verse number="4">Սորա համար խօսիր նորանց հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ամեն մէկ մարդ Իսրայէլի տանիցը, որ իր կուռքերը դրել է իր սրտումը եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դրել է իր երեսի առաջին, եւ գալիս է մարգարէի մօտ, ես Տէրս նորան պատասխան պիտի տամ, որ գալիս է, նորա կուռքերի շատութեան համեմատ։</verse>
				<verse number="5">Որպէսզի բռնեմ Իսրայէլի տունը իրանց սրտիցը, որոնք օտարացել են ինձանից իրանց բոլոր կուռքերովը։</verse>
				<verse number="6">Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դարձի եկէք, եւ ետ դարձէք ձեր կուռքերիցը՝ եւ ձեր բոլոր պղծութիւններիցը ետ դարձրէք ձեր երեսները։</verse>
				<verse number="7">Որովհետեւ ամեն մէկ մարդ Իսրայէլի տանիցը եւ այն պանդուխտներիցը, որ պանդխտանում են Իսրայէլի մէջ, որ օտարանայ ինձանից եւ իր կուռքերը դնէ իր սրտումը եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դնէ իր երեսի առաջին, եւ գայ մարգարէի մօտ որ նորանով հարցնէ ինձանից, ես Տէրս եմ տալու նորա պատասխանը ինձանով։</verse>
				<verse number="8">Եւ ես իմ երեսը պիտի ուղղեմ դէպի այն մարդը եւ նորան աւերակ անեմ իբրեւ նշան եւ առակ, եւ նորան պիտի բնաջինջ անեմ իմ ժողովրդի միջից, եւ կիմանաք որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="9">Եւ երբոր մէկ մարգարէ սխալուի ու խօսք խօսէ, ես Տէրս եմ սխալեցրել այն մարգարէին. Եւ ես պիտի մեկնեմ իմ ձեռքը նորա վերայ եւ նորան փչացնեմ իմ Իսրայէլ ժողովրդի միջիցը։</verse>
				<verse number="10">Եւ նորանք պիտի կրեն իրանց պատիժը. Ինչպէս որ է հարցանողի պատիժը, մարգարէի պատիժն էլ նոյնչափ պիտի լինի.</verse>
				<verse number="11">Որպէսզի միւսանգամ չմոլորէ Իսրայէլի տունը ինձ հետեւելուց, եւ այլ եւս չպղծուին իրանց բոլոր յանցանքներովը. Եւ նորանք իմ ժողովուրդը լինեն եւ ես նորանց Աստուած լինեմ, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="12">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="13">Մարդի որդի, երբոր մի երկիր անհաւատարմութիւն անելով մեղանչէ ինձ դէմ, եւ ես մեկնեմ իմ ձեռքը նորա վերայ եւ կոտրեմ նորա հացի ցուպը եւ նորա մէջը սով ուղարկեմ, եւ բնաջինջ անեմ նորանցից մարդն ու անասունը.</verse>
				<verse number="14">Եւ լինի որ այս երեք մարդիկը նորա մէջ լինեն՝ Նոյը, Դանիէլը եւ Յոբը, սորանք իրանց արդարութիւնովը կազատեն միայն իրանց անձերը, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="15">Եթէ ես չար գազաններ բերեմ երկիրը, որ նորան անզաւակ անեն, եւ նա ամայի դառնայ որ անցնող չլինի գազանների պատճառովը.</verse>
				<verse number="16">Եթէ այս երեք մարդիկը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես՝ ասում է Տէր Եհովան, որ իրանց տղերանցն ու աղջկերանցն էլ չեն ազատիլ. իրանք միայն կազատուին, եւ երկիրը անապատ կդառնայ։</verse>
				<verse number="17">Կամ եթէ սուր բերեմ այն երկրի վերայ, եւ ասեմ. Ով սուր, անց կաց այդ երկրովը, ես նորանից փչացնեմ մարդն ու անասունը,</verse>
				<verse number="18">Եւ այս երեք մարդիկը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես՝ ասում է Տէր Եհովան, որ իրանց տղերանցն ու աղջկերանցն էլ չեն ազատիլ, այլ միայն իրանք կազատուին։</verse>
				<verse number="19">Կամ եթէ ժանտախտ ուղարկեմ այն երկիրը եւ իմ սրտմտութիւնը թափեմ նորա վերայ արիւնով նորանից մարդն ու անասունը փչացնելու համար.</verse>
				<verse number="20">Եւ Նոյը, Դանիէլը եւ Յոբը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես ասում է Տէր Եհովան, որ ոչ տղայ եւ ոչ աղջիկ կազատեն, նորանք իրանց արդարութեամբը իրանց անձը կազատեն։</verse>
				<verse number="21">Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ո՞ւր մնաց որ եթէ իմ չորս չար պատիժները՝ այսինքն սուրը, սովը, եւ չար գազաններն ու ժանտախտը բերեմ Երուսաղէմի վերայ նորանից մարդն ու անասունը բնաջինջ անելու համար։</verse>
				<verse number="22">Եւ ահա նորա մէջ մնացորդ պիտի մնայ ազատուած՝ դուրս բերուած տղերքն ու աղջկերքը. Ահա նորանք դուրս են գալու ձեզ մօտ, եւ դուք պիտի տեսնէք նորանց ճանապարհը եւ նորանց գործերը, եւ պիտի մխիթարուիք այն պատուհասի մասին, որ բերի Երուսաղէմի վերայ այսինքն այն բոլորը, որ բերի նորա վերայ։</verse>
				<verse number="23">Եւ նորանք պիտի մխիթարեն ձեզ երբոր տեսնէք նորանց ճանապարհը եւ նորանց բոլոր գործերը. Եւ դուք կիմանաք թէ ի զուր չեմ արել այն ամենը որ արի նորան, ասում է Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, ի՞նչ աւելի է որթը միւս ամեն փայտերից, որթի ճիւղը որ անտառի ծառերի մէջ է։</verse>
				<verse number="3">Մի՞թէ նորանից փայտ կառնուի մի բանի գործածելու համար, կամ թէ նորանից մի ցից կառնուի՞ նորանից որեւէ աման կախելու համար։</verse>
				<verse number="4">Ահա կրակի մէջ է գցվում այրուելու համար. նորա երկու ծայրերն էլ կուտէ կրակը, եւ մէջը կայրուի. միթէ նա պիտանի՞ է մի բանի։</verse>
				<verse number="5">Ահա նա ամբողջ եղած ժամանակը մի բանի օգուտ չունի. ուր մնաց որ կրակը նորան ուտէ, եւ նա այրուած լինի. մի՞թէ նա էլ մի բանի օգուտ կունենայ։</verse>
				<verse number="6">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ինչպէս որ է որթի փայտը անտառի փայտերի մէջ, որ տուել եմ կրակին այրելու համար, նոնպէս էլ տուի Երուսաղէմի բնակիչները։</verse>
				<verse number="7">Եւ իմ երեսը պիտի ուղղեմ դէպի նորանց. նորանք մէկ կրակիցը դուրս կգան եւ միւս կրակը կուտէ նորանց, եւ դուք կիմանաք, թէ ես եմ Տէրը, երբոր երեսս ձեր վերայ ուղղած կլինեմ։</verse>
				<verse number="8">Եւ այս երկիրը ամայի պիտի անեմ, նորանց արած անհաւատարմութեան համար, ասում է Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, հասկացրու Երուսաղէմին նորա պղծութիւնները,</verse>
				<verse number="3">Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան Երուսաղէմին. Սկիզբդ ու ծնունդդ Քանանացիների երկրիցն է, հայրդ Ամօրհացին էր՝ եւ մայրդ Քետացին։</verse>
				<verse number="4">Եւ ծնունդդ՝ դու ծնուած օրդ պորտդ չկտրուեցաւ, եւ ջրով չլուացուեցար մաքրուելու համար, եւ աղով չաղուեցար, եւ խանձարուրով չփաթաթուեցար.</verse>
				<verse number="5">Մի աչք քեզ չխնայեց, որ սորանցից մէկը անէր քեզ համար քեզ ողորմելով, այլ դաշտի երեսը գցուեցար քո անձի զզուանքովը քո ծնուած օրը։</verse>
				<verse number="6">Եւ ես անցայ մօտովդ ու տեսայ քեզ արեանդ մէջ կոխ տրուելիս, եւ ասեցի քեզ քո արեան մէջ թէ՝ Ապրիր. Այո՛, ասեցի քեզ քո արեան մէջ թէ՝ Ապրիր։</verse>
				<verse number="7">Դաշտի բոյսի պէս քեզ բիւրաւոր շինեցի, եւ դու շատացար ու մեծացար, եւ հասար գեղեցկութեան կատարելութեան. ստինքներդ ելան եւ մազերդ բուսան, բայց դու մերկ ու տկլոր էիր։</verse>
				<verse number="8">Եւ ես անցայ մօտովդ ու տեսայ քեզ, եւ ահա ժամանակդ սէրի ժամանակ էր, եւ ես տարածեցի իմ քղանցքը քեզ վերայ, եւ ծածկեցի քո մերկութիւնը, եւ քեզ համար երդում անելով քեզ հետ ուխտ արի, ասում է Տէր Եհովան, եւ դու իմը եղար։</verse>
				<verse number="9">Եւ ես քեզ լուացի ջրով, եւ արիւնդ ողողեցի քո վերայից, եւ քեզ իւղով օծեցի։</verse>
				<verse number="10">Եւ քեզ նկարագործ հագուստ հագցրի, եւ կօշիկներդ թէհաշի արի, եւ քեզ բեհեզի գօտի կապեցի, եւ քեզ մետաքսով ծածկեցի։</verse>
				<verse number="11">Եւ քեզ զարդարեցի զարդով, եւ ապարանջաններ դրի ձեռքերիդ վերայ, եւ մանեակ՝ պարանոցիդ վերայ։</verse>
				<verse number="12">Եւ օղակ դրի քո քթին, եւ գինդեր՝ քո ականջներին եւ փառաւոր պսակ՝ քո գլխին։</verse>
				<verse number="13">Եւ դու զարդարուեցար ոսկիով եւ արծաթով եւ քո հագուստները բեհեզ ու մետաքս ու նկարագործ եղան. նաշիհ ու մեղր ու իւղ կերար, եւ շատ ու շատ գեղեցկացար, եւ թագաւորութեան յաջողեցիր։</verse>
				<verse number="14">Եւ քո գեղեցկութեան համբաւը դուրս եկաւ ազգերի մէջ, որովհետեւ նա կատարեալ եղաւ իմ քեզ վերայ դրած վայելչութեան համար, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="15">Բայց դու վստահացար քո գեղեցկութեանը, եւ շնացար քո անունի պատճառով, եւ թափեցիր քո շնութիւնը ամեն անցնողի վերայ. Եւ նա նորանն էր լինում։</verse>
				<verse number="16">Եւ դու առար քո հանդերձներիցը, եւ քեզ համար գոյնզգոյն բարձրաւանդակներ շինեցիր, եւ շնացար նորանց վերայ. Չեղա՜ծ եւ չլինելու բա՜ն։</verse>
				<verse number="17">Եւ առար քո զարդարանքի բաները այն ոսկիիցս ու արծաթիցս, որ ես էի քեզ տուել, եւ քեզ համար արուական պատկերներ շինեցիր, եւ նորանցով շնացար։</verse>
				<verse number="18">Եւ առար քո նկարագործ հագուստը եւ նորանց ծածկեցիր, եւ իմ իւղն ու իմ խունկը նորանց առաջը դրիր։</verse>
				<verse number="19">Եւ իմ քեզ տուած հացը՝ քեզ ուտեցրած նաշիհը եւ իւղը եւ մեղրը, դու նորանց առաջը դրիր անոյշ հոտի համար, եւ եղաւ էլ, ասում է տէր Եհովան։</verse>
				<verse number="20">Եւ առար տղերքդ եւ աղջկերքդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, եւ զոհեցիր նորանց ուտելու համար. Մի՞թէ քիչ է քո պոռնկութիւնը։</verse>
				<verse number="21">Եւ դու մորթեցիր իմ որդկանցը, եւ նորանց տուիր՝ նորանց կրակից անցկացնելով։</verse>
				<verse number="22">Եւ քո բոլոր պղծութիւնների ու պոռնկութիւնների հետ չյիշեցիր քո մանկութեան օրերը, երբոր դու մերկ ու տկլոր էիր, եւ քո արեան մէջ կոխ էիր տրվում։</verse>
				<verse number="23">Եւ եղաւ որ քո բոլոր չարութիւններից յետոյ, (վա՜յ, վա՜յ քեզ, ասում է Տէր Եհովան.)</verse>
				<verse number="24">Դու քեզ համար բոզանոց էլ շինեցիր, եւ քեզ համար բարձր տեղ պատրաստեցիր ամեն հրապարակում։</verse>
				<verse number="25">Ամեն ճանապարհի գլխին շինեցիր քո բարձրաւանդակները եւ պղծեցիր քո գեղեցկութիւնը, եւ շքերդ բաց արիր ամեն անցնողի համար, եւ շատացրիր քո պոռնկութիւնները։</verse>
				<verse number="26">Եւ քո մեծանդամ Եգիպտացի դրացիների հետ շնացար, եւ շատացրիր քո շնութիւնները ինձ բարկացնելու համար։</verse>
				<verse number="27">Բայց ահա ես իմ ձեռքը քեզ վերայ եմ մեկնել, եւ կարճացրել եմ քո ռոճիկը, եւ քեզ յանձնեցի քեզ ատող Փղշտացիների աղջկերանց հաճութեանը, որոնք ամաչում են քո ցանկամոլ ընթացքից։</verse>
				<verse number="28">Եւ Ասորեստանի որդկանց հետ էլ շնացար առանց կշտանալու, եւ նորանց հետ շնացար, եւ չկշտացար։</verse>
				<verse number="29">Եւ շատացրիր քո շնութիւնները Քանանի երկրի վերայ մինչեւ Քաղդէացիների երկիրը, բայց սորանով էլ չկշտացար։</verse>
				<verse number="30">Ի՜նչ նուաղ է քո սիրտը, ասում է Տէր Եհովան, որ անում ես այս բոլոր բաները՝ համարձակ պոռնիկ կնոջ գործը.</verse>
				<verse number="31">Բոզանոցներդ ամեն ճանապարհի գլխին շինելով, որ բարձրաւանդակներդ ամեն հրապարակի մէջ շինեցիր. Եւ բոզի պէս չեղար՝ կապէնքը անարգելով։</verse>
				<verse number="32">Շնացող կինը իր մարդի փոխարէն օտարներին է առնում։</verse>
				<verse number="33">Ամէն պոռնկին կապէնք կտան, իսկ դու քո կապէնքը տալիս ես հոմանիներիդ. Այո՛, դու ես նորանց կաշառում, որ քեզ մօտ գան շրջակայքից քո շնութիւնների համար։</verse>
				<verse number="34">Եւ քեզ կանանց պատահածից ներհակն է լինում քո պոռնկութիւններումը, որ քեզ հետեւող չկայ շնանալու համար։ Եւ դու կապէնք տալով, եւ քեզ կապէնք չտրուելով, դու ներհակը եղար։</verse>
				<verse number="35">Ուրեմն, ով պոռնիկ, լսիր Տիրոջ խօսքը.</verse>
				<verse number="36">Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ տարածուեցաւ քո պղինձը, եւ յայտնուեցաւ քո մերկութիւնը հոմանիներիդ հետ քո պոռնկութիւններովը, եւ քո ամեն գարշելի կուռքերովը, եւ քո որդկանց արիւնների չափովը, որ տուիր նորանց.</verse>
				<verse number="37">Դորա համար ահա ես պիտի հաւաքեմ քո ամեն հոմանիներին, որոնց դու հաճելի եղար, եւ քո բոլոր սիրածներին, եւ քո բոլոր ատածներին, եւ ես նորանց պիտի շրջակայքից քեզ վերայ ժողովեմ, եւ քո մերկութիւնը բաց անեմ նորանց առաջին, որ նորանք տեսնեն քո մերկութիւնը։</verse>
				<verse number="38">Եւ քեզ պիտի դատեմ շնացող եւ արիւնահեղ կանանց դատաստանովը, եւ քեզ սրտմտութեան ու նախանձի արեանը պիտի տամ։</verse>
				<verse number="39">Եւ ես քեզ նորանց ձեռքը պիտի յանձնեմ, եւ նորանք պիտի քարուքանդ անեն քո բոզանոցները, եւ պիտի փուլ ածեն քո բարձր տեղերը, եւ քեզանից պիտի մերկացնեն քո հանդերձները, եւ վեր պիտի առնեն քո զարդարանքի բաները, եւ քեզ պիտի թողեն մերկ ու տկլոր։</verse>
				<verse number="40">Եւ քեզ վերայ մի ժողովք պիտի կանգնեցնեն, եւ քեզ պիտի քարով քարկոծեն, եւ քեզ պիտի խոցոտեն իրանց սուրերովը։</verse>
				<verse number="41">Եւ տներդ պիտի կրակով այրեն, եւ քեզ դատաստաններ պիտի անեն շատ կանանց աչքի առաջին, եւ ես պիտի դադարեցնեմ քեզ պոռնկութիւնից, եւ միւսանգամ էլ կապէնք չես տալ։</verse>
				<verse number="42">Եւ ես կհանգստացնեմ իմ սրտմտութիւնը քեզ վերայ, եւ իմ նախանձը կհեռանայ քեզանից, որ ես հանգստանամ եւ էլ չբարկանամ։</verse>
				<verse number="43">Որովհետեւ դու չյիշեցիր քո մանկութեան օրերը, այլ ինձ բարկացրիր այս ամենովը, եւ ես էլ ահա քո ճանապարհը քո գլխովն եմ տալիս, ասում է Տէր Եհովան, եւ դու չես անիլ այդ չար խորհուրդը քո բոլոր պղծութիւններից յետոյ։</verse>
				<verse number="44">Ահա ամեն առակախօսը պիտի առակ ասէ քեզ վերայ թէ, Ինչպէս մայրը՝ նոյնպէս էլ աղջիկը։</verse>
				<verse number="45">Դու քո մօր աղջիկն ես, որ զզուեցաւ իր այրիցն եւ իր որդիներիցը, եւ դու քո քոյրերի քոյրն ես, որոնք զզուեցան իրանց այրերիցն ու իրանց որդիներիցը, ձեր մայրը Քետացի եւ ձեր հայրը Ամօրհացի է.</verse>
				<verse number="46">Եւ քո մեծ քոյրը Սամարիան է, ինքը եւ իր աղջիկները որ բնակվում են քո ձախ կողմին, եւ քո փոքր քոյրը քո աջ կողմին բնակողն է, այսինքն Սոդոմը եւ իր աղջիկները։</verse>
				<verse number="47">Բայց դու ոչ թէ նորանց ճանապարհներովը գնացիր, եւ նորանց պղծութիւնների պէս արիր՝ մի քիչ միայն. այլ դու նորանցից աւելի ապականութիւն արիր քո բոլոր ճանապարհներումը։</verse>
				<verse number="48">Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ քո քոյրը Սոդոմն ինքն ու իր աղջիկները չեն արել, ինչպէս որ դու ես արել եւ քո աղջիկները։</verse>
				<verse number="49">Ահա սա էր քո քոյր Սոդոմի անօրէնութիւնը, հպարտութիւն, հացի կշտութիւն եւ անհոգ հանգստութիւն ունէր նա եւ իր աղջիկները. Եւ խեղճի ու աղքատի ձեռքը չէր ուժովացնում։</verse>
				<verse number="50">Եւ նորանք հպարտացան եւ պղծութիւններ արին իմ առաջին, եւ նորանց վերացրի հէնց որ տեսայ.</verse>
				<verse number="51">Սամարիան էլ քո մեղքերի կէսին չափ չէ մեղանչել. Եւ դու քո պղծութիւնները նորանցից շատացրիր, եւ արդարացրիր քո քոյրերին քո արած բոլոր պղծութիւններով։</verse>
				<verse number="52">Դու էլ ուրեմն կրիր քո անարգանքը, որ դատապարտում էիր քո քոյրերին, քո մեղքերի համար, որ նորանցից աւելի պղծութիւն գործեցիր, նորանք քեզանից արդար են։ Ուրեմն դու էլ ամաչիր եւ քո անարգանքը կրիր, որ արդարացրիր քո քոյրերին։</verse>
				<verse number="53">Եւ ես ետ պիտի դարձնեմ նորանց գերութիւնը, Սոդոմի եւ նորա աղջիկների գերութիւնը, եւ Սամարիայի եւ նորա աղջիկների գերութիւնը, եւ քո գերիների գերութիւնը նորանց միջումը։</verse>
				<verse number="54">Որպէսզի կրես քո անարգանքը, եւ ամաչես քո ամեն արածիցը նորանց մխիթարելովդ։</verse>
				<verse number="55">Եւ քո քոյրերը՝ Սոդոմը ու իր աղջիկները ետ պիտի դառնան իրանց առաջի վիճակին, եւ Սամարիան ու իր աղջիկները ետ պիտի դառնան իրանց առաջի վիճակին, եւ դու ու քո աղջիկները ետ պիտի դառնաք ձեր առաջի վիճակին։</verse>
				<verse number="56">Եւ քո քոյր Սոդոմի լուրն անգամ չկար քո բերանումը քո հպարտութեան օրումը</verse>
				<verse number="57">Քո չարութիւնը յայտնուելուց առաջ. Ինչպէս այն ժամանակ որ յայտնուեցաւ ամօթը Ասորիների աղջիկների առաջին եւ քո բոլոր շրջակայ Փղշտացիների աղջիկների առաջին, որոնք քեզ նախատում էին շուրջանակի։</verse>
				<verse number="58">Քո չարագործութիւններն ու քո պղծութիւնները դու կրեցիր, ասում է Տէրը։</verse>
				<verse number="59">Որովհետեւ այսպէս է ասում տէր Եհովան. Ես էլ քեզ արի, ինչպէս դու էիր արել որ երդումն անարգեցիր ուխտադրուժ լինելով։</verse>
				<verse number="60">Իսկ ես պիտի յիշեմ իմ քեզ հետ քո մանկութեան օրերին արած ուխտը, եւ քեզ հետ յաւիտենական ուխտ պիտի հաստատեմ։</verse>
				<verse number="61">Եւ պիտի յիշես քո ճանապարհները եւ պիտի ամաչես՝ քեզանից մեծ քոյրերիդ եւ քեզանից փոքրներին ընդունելով եւ ես նորանց քեզ պիտի տամ իբրեւ աղջիկներ, թէեւ քո ուխտիցը չեն։</verse>
				<verse number="62">Եւ ես պիտի հաստատեմ իմ ուխտը քեզ հետ, եւ դու պիտի իմանաս որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="63">Որպէսզի յիշես եւ ամաչես, եւ միւսանգամ բերանդ չբանաս ամաչելուդ համար, երբոր ես քաւութիւն անեմ քեզ համար քո ամեն արածին, ասում է Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, մի հանելուկ առաջարկիր եւ առակ ասիր Իսրայէլի տանը.</verse>
				<verse number="3">Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Մեծ արծիւը՝ թեւերը մեծ՝ փետուրը երկայն՝ փետրալից՝ գոյնզգոյն եկաւ Լիբանան եւ առաւ եղեւինի գագաթը,</verse>
				<verse number="4">Նորա ընձիւղների ծայրը կոտրեց եւ տարաւ նորան Քանանի երկիրը եւ նորան դրաւ վաճառականների քաղաքումը։</verse>
				<verse number="5">Եւ առաւ այն երկրի սերմերիցը եւ դրաւ նորան մի ցանքի արտում. Նորան առաւ շատ ջրերի մօտ տնկեց իբրեւ ուռի։</verse>
				<verse number="6">(Եւ նա բուսաւ եւ եղաւ մի տարածուած որթ կարճահասակ,) որ նորա ճիւղերը դէպի նորան ուղղուին եւ արմատները նորա տակին լինեն. Եւ նա մի որթ եղաւ եւ ոստեր հանեց եւ ընձիւղներ արձակեց։</verse>
				<verse number="7">Եւ մէկ արծիւ էլ կար մեծ՝ թեւերը մեծ՝ եւ փետրալից. Եւ ահա այս որթը իր արմատները տարածեց դէպի նորան եւ իր ճիւղերը դէպի նորան արձակեց, որ նորան ոռոգէ իր տնկուած ածուներիցը։</verse>
				<verse number="8">Նա տնկուեցաւ բարեբեր արտում շատ ջրերի մօտ, որ ոստեր տայ եւ պտուղ բերէ եւ ազնիւ որթ լինի։</verse>
				<verse number="9">Ասիր՝ Այսպէս է ասում տէր Եհովան, Մի՞թէ նա կյաջողէ. մի՞թէ նորա արմատները չի խլիլ, եւ նորա պտուղը չի քաղիլ, որ նա չորանայ։ Նորա բոլոր բուսած տերեւները պիտի չորանան, եւ առանց մեծ բազուկի եւ շատ ժողովրդի, որ նորան հանէ նորա արմատներիցը։</verse>
				<verse number="10">Եւ ահա թէեւ տնկուեցաւ, մի՞թէ յաջողուելու է. չէ՞ որ հէնց արեւելեան քամին նորան դպչելուն պէս պիտի իսկոյն չորանայ, իր բուսած ածուներումը պիտի չորանայ։</verse>
				<verse number="11">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="12">Ասիր ապստամբների տանը, մի՞թէ չէք հասկանում թէ սա ինչ է. Ասիր. Ահա եկաւ Բաբիլոնի թագաւորը Երուսաղէմ եւ առաւ նորա թագաւորին եւ նորա իշխաններին եւ նորանց տարաւ Բաբիլոն իր մօտ։</verse>
				<verse number="13">Եւ առաւ թագաւորի սերունդիցը մէկին եւ նորա հետ ուխտ արաւ եւ նորան երդում անել տուաւ, եւ երկրի զօրաւորներին էլ առաւ.</verse>
				<verse number="14">Որ թագաւորութիւնը ցած լինի եւ չկարողանայ իրան բարձրացնել, որ իր խոստումը պահէ որ ինքը հաստատ լինէ։</verse>
				<verse number="15">Բայց նա ապստամբուեց նորա դէմ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով որ իրան ձիեր եւ շատ զօրք տան. Մի՞թէ յաջողուելու է. մի՞թէ ազատուելու է այս բաներն անողը. Եւ ուխտը կդրժէ՝ եւ կազատուի՞։</verse>
				<verse number="16">Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ նա պէտք է այն տեղը, ուր որ թագաւորը նորան թագաւոր արաւ, որի երդումը նա անարգեց եւ որի ուխտը նա դրժեց, նորա հետ մեռնէ Բաբիլոնում։</verse>
				<verse number="17">Եւ մեծ զօրքովը եւ շատ բազմութիւնով Փարաւօնը նորան մի բան չի անիլ պատերազմի մէջ պատնէշ շինուելիս եւ մարտկոց կազմուելիս՝ շատ հոգիներ կոտրելու համար։</verse>
				<verse number="18">Եւ նա անարգեց երդումը, որ ուխտը դրժէ. Եւ ահա նա իր ձեռքը տուել էր եւ այս ամենը արաւ. Նա չի ազատուիլ։</verse>
				<verse number="19">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Կենդանի եմ ես որ իմ երդումը որ նա անարգեց եւ իմ ուխտը որ նա դրժեց, նորա գլխովը պիտի տամ.</verse>
				<verse number="20">Եւ նորա վերայ պիտի տարածեմ իմ ցանցը, եւ նա պիտի բռնուի իմ որոգայթումը, եւ ես նորան պիտի տանեմ Բաբիլոն եւ նորա հետ դատ պիտի վարեմ այնտեղ այն յանցանքի համար, որ գործեց ինձ դէմ։</verse>
				<verse number="21">Եւ նորա բոլոր փախստականները նորա բոլոր զօրքերումը պիտի սրով ընկնեն, եւ մնացածները պիտի ցրվուին դէպի ամեն կողմը. Եւ դուք կիմանաք, որ ես Տէրս եմ խօսել։</verse>
				<verse number="22">Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես էլ պիտի առնեմ բարձր եղեւինի գագաթիցը եւ պիտի տնկեմ. Նորա ընձիւղների ծայրիցը պիտի մատղաշը կտրեմ եւ պիտի տնկեմ ես մէկ բարձր եւ վեր ելած սարի վերայ։</verse>
				<verse number="23">Իսրայէլի բարձր սարի վերայ պիտի տնկեմ նորան. Եւ նա ոստեր պիտի արձակէ եւ պտուղ տայ, եւ նա ազնիւ եղեւին պիտի դառնայ. Եւ նորա տակին կբնակուեն ամեն տեսակ թեւաւոր թռչուններ, նորա ոստերի հովանումը կբնակուեն նորանք։</verse>
				<verse number="24">Եւ դաշտի բոլոր ծառերը պիտի գիտենան որ ես Տէրս եմ բարձր ծառերը ցածացրել եւ ցած ծառերը բարձրացրել, կանաչ ծառը չորացրել, եւ դալարեցրել չոր ծառը. ես Տէրս ասել եմ եւ պիտի անեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Ի՞նչ էք դուք այդ առակը ասում Իսրայէլի երկրումը ասելով. Հայրերը ազոխ կերան եւ որդկանց ատամներն առան։</verse>
				<verse number="3">Ես կենդանի եմ, ասում է Տէր Եհովան, որ այս առակը այլ եւս պիտի չասէք Իսրայէլումը։</verse>
				<verse number="4">Ահա բոլոր հոգիներն իմն են. Ինչպէս հօր հոգին՝ նոյնպէս եւ որդիի հոգին իմն է. մեղանչող անձը ինքը պիտի մեռնէ։</verse>
				<verse number="5">Եթէ մէկ մարդ արդար է եւ գործէ իրաւունք եւ արդարութիւն,</verse>
				<verse number="6">Սարերի վերայ չուտէ, եւ աչքերը չբարձրացնէ դէպի Իսրայէլի տան կուռքերը, եւ իր ընկերի կնկանը չպղծէ, եւ իր ամսական անմաքրութեան մէջ լինող կնոջ չմօտենայ,</verse>
				<verse number="7">Եւ մարդի չզրկէ, նորա պարտքի գրաւը ետ դարձնէ, բռնութիւնով բան չյափշտակէ, իր հացը սովածին տայ, եւ մերկին հանդերձ հագցնէ,</verse>
				<verse number="8">Վաշխով փող չտայ եւ տոկոս չառնէ, իր ձեռքը ետ քաշէ անօրէնութիւնից, ճշմարիտ դատաստան անէ մէկի եւ միւսի մէջտեղը,</verse>
				<verse number="9">Նա իմ օրէնքներովն է գնում եւ իմ իրաւունքները պահում է որ ճշմարտութիւն անէ. Նա արդար է. նա անպատճառ պիտի ապրէ, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="10">Եւ եթէ նա ծնէ մի անիրաւ եւ արիւնահեղ որդի, եւ նա սորանցից միայն մէկիցն անէ.</verse>
				<verse number="11">Այսինքն նա այս ամենը չանէ, այլ սարերի վերայ ուտէ էլ, եւ իր ընկերի կնկանը պղծէ,</verse>
				<verse number="12">Խեղճին եւ աղքատին զրկէ, յափշտակութիւններ անէ, գրաւը ետ չդարձնէ, եւ իր աչքերը բարձրացնէ դէպի կուռքերը՝ պղծութիւն գործէ,</verse>
				<verse number="13">Վաշխով փող տայ եւ տոկոս առնէ. մի՞թէ նա կապրէ. նա չի ապրիլ, որ անում է այս բոլոր պղծութիւնները, նա պէտք է անշուշտ մեռնէ. նորա արիւնը իր վերայ լինի։</verse>
				<verse number="14">Կամ թէ ահա նա մի որդի ծնէ, եւ նա տեսնէ իր հօր արած բոլոր մեղքերը եւ վախենայ եւ այնպէս չանէ.</verse>
				<verse number="15">Սարերի վերայ չուտէ, եւ իր աչքերը վեր չբարձրացնէ դէպի Իսրայէլի տան պղծութիւնները, իր ընկերի կնկանը չպղծէ.</verse>
				<verse number="16">Եւ մէկ մարդի չզրկէ, գրաւ չառնէ, եւ յափշտակութիւն չանէ, իր հացը սովածին տայ եւ մերկին ծածկէ հագուստով,</verse>
				<verse number="17">Խեղճից ետ քաշէ իր ձեռքը, վաշխ եւ տոկոս չառնէ, իմ դատաստանները գործադրէ, իմ օրէնքներումը վարուի. նա պիտի չմեռնէ իր հօր անօրէնութիւնովը. նա անշուշտ պէտք է ապրէ։</verse>
				<verse number="18">նորա հայրը, որովհետեւ զրկանք արաւ եւ իր եղբօրից բան յափշտակեց, եւ արաւ այն, ինչ որ լաւ չէր, իր ազգի մէջ, եւ ահա նա պիտի մեռնէ իր անօրէնութիւնովը։</verse>
				<verse number="19">Եւ դուք ասում էք. Ի՞նչու չկրէ որդին հօր անօրէնութիւնը։ Որովհետեւ որդին իրաւունք եւ արդարութիւն գործեց, իմ բոլոր օրէնքները պահեց եւ նորանց կատարեց, նա պէտք է անշուշտ ապրէ։</verse>
				<verse number="20">Այն անձը որ մեղանչում է, նա պիտի մեռնէ. որդին պիտի չկրէ հօր անօրէնութիւնը. Եւ հայրը պիտի չկրէ որդիի անօրէնութիւնը. արդարի արդարութիւնը իր վերայ պիտի լինի, եւ ամբարշտի ամբարշտութիւնը իր վերայ պիտի լինի։</verse>
				<verse number="21">Եւ ամբարիշտը, երբոր դարձի գայ իր բոլոր մեղքերիցը որ արել էր, եւ պահէ իմ բոլոր օրէնքները եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, պէտք է անշուշտ ապրէ, նա պիտի չմեռնէ։</verse>
				<verse number="22">Նորա արած բոլոր յանցանքները պիտի չյիշուին նորան. իր արած արդարութիւնովը նա պիտի ապրէ։</verse>
				<verse number="23">Մի՞թէ ես երբէք կուզեմ ամբարշտի մեռնելը, ասում է Տէր Եհովան. Չէ՞ որ նորա իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում։</verse>
				<verse number="24">Բայց եթէ արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն անէ, եւ ամբարշտի արած բոլոր պղծութիւնների պէս անէ, մի՞թէ նա կապրէ. նորա արած բոլոր արդարութիւնը պիտի չյիշուի. նա նորանցով այսինքն իր արած յանցանքովը եւ իր արած մեղքովը պիտի մեռնէ։</verse>
				<verse number="25">Եւ դուք ասում էք. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Մէկ լսեցէք, ով Իսրայէլի տուն. մի՞թէ ուղիղ չէ իմ ճանապարհը. Չէ՞ որ ձեր ճանապարհը չէ ուղիղ։</verse>
				<verse number="26">Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնիցը եւ անօրէնութիւն անէ եւ նորանցով մեռնէ, նա իր արած անօրէնութեան համար պիտի մեռնէ։</verse>
				<verse number="27">Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր արած ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն անէ, նա կապրեցնէ իր անձը.</verse>
				<verse number="28">Որովհետեւ տեսաւ եւ ետ դառաւ իր արած բոլոր յանցանքներիցը. նա անշուշտ պիտի ապրէ, պիտի չմեռնէ։</verse>
				<verse number="29">Բայց Իսրայէլի տունն ասում է. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. մի՞թէ իմ ճանապարհները ուղիղ չեն, ով Իսրայէլի տուն, չէ՞ որ ձեր ճանապարհները չեն ուղիղ։</verse>
				<verse number="30">Վասնորոյ ես ձեր ամեն մարդին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէր Եհովան. դարձի եկէք, եւ ձեր բոլոր յանցանքներիցը ետ դարձէք, որ ձեզ համար անօրէնութեան գայթակղութիւն չդառնայ։</verse>
				<verse number="31">Դէն գցեցէք ձեր վերայից ձեր բոլոր յանցանքները, որով դուք յանցաւոր եղաք եւ ձեզ համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցէք, որովհետեւ ի՞նչու համար մեռնէք, ով Իսրայէլի տուն։</verse>
				<verse number="32">Որովհետեւ ես հաճութիւն չունիմ մեռնողի մեռնելուն, ասում է Տէր Եհովան, ուրեմն ետ դարձէք որ ապրէք։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ դու ողբ բարձրացրու Իսրայէլի իշխանների վերայ, եւ ասիր.</verse>
				<verse number="2">Ի՞նչ է քո մայրը, մի մատակ առիւծ, որ առիւծների մէջ է պառկում, որ իր լակոտներին՝ կորիւնների մէջ է մեծացնում։</verse>
				<verse number="3">Եւ նա մեծացրեց իր լակոտներից մէկին, որ մի կորիւն եղաւ, եւ սովորեց յափշտակութիւն անել, եւ որ մարդ էր ուտում։</verse>
				<verse number="4">Եւ ազգերը լսեցին նորա մասին, նա բռնուեցաւ նորանց փոսումը. Եւ նորան շղթաներով տարան Եգիպտոսի երկիրը։</verse>
				<verse number="5">Եւ երբոր տեսաւ որ թուլացել է՝ յոյսը կտրուել է, այն ժամանակ իր լակոտներից մէկին առաւ, մի կորիւն շինեց նորան։</verse>
				<verse number="6">Եւ նա ման եկաւ առիւծների մէջ՝ առիւծ եղաւ, եւ սովորեց յափշտակութիւն անել, եւ մարդ ուտել։</verse>
				<verse number="7">Եւ նա գիտաց նորա որբեւայրիներին եւ քանդեց նորանց քաղաքները, եւ սարսափեց երկիրն ու նորա զօրութիւնը նորա մռնչելու ձայնիցը։</verse>
				<verse number="8">Եւ ազգեր վերկացան նորա վերայ գաւառներից շուրջանակի, եւ տարածեցին նորա վերայ իրանց ցանցը, նա էլ բռնուեցաւ նորանց փոսումը։</verse>
				<verse number="9">Եւ նորան շղթաներով վանդակում դրին, եւ նորան տարան Բաբիլոնի թագաւորի մօտ, եւ նորան դրին բերդում. որպէսզի նորա ձայնը միւսանգամ չլսուի Իսրայէլի սարերի վերայ։</verse>
				<verse number="10">Մայրդ քո նմանութիւնով ջրերի վերայ տնկուած որթի նման է, որ պտղատու եւ ոստալից եղաւ շատ ջրերից։</verse>
				<verse number="11">Եւ նա զօրաւոր շառաւիղներ ունեցաւ իշխանների գաւազանների համար, եւ նորա հասակը բարձրացաւ մինչեւ ամպերի մէջը, եւ նա երեւեցաւ իր բարձրութիւնովը՝ իր ճիւղերի առատութիւնովը։</verse>
				<verse number="12">Բայց նա խլուեցաւ բարկութիւնով՝ գետինը գցուեցաւ, եւ արեւելեան քամին չորացրեց նորա պտուղը, կոտրատուեցան եւ չորացան նորա զօրաւոր ճիւղերը, կրակը լափեց նորան։</verse>
				<verse number="13">Եւ հիմա տնկուել է անապատումը, չոր ու ցամաք երկրումը։</verse>
				<verse number="14">Եւ կրակ դուրս եկաւ նորա ոստերի մի շառաւիղիցը, կերաւ նորա պտուղը, եւ նորա վերայ զօրաւոր ճիւղ չմնաց իշխանի գաւազանի համար։ Սա ողբ է, եւ ողբ պիտի լինի։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ եղաւ եօթներորդ տարումը հինգերորդ ամսուայ տասին, որ Իսրայէլի ծերերից մարդիկ եկան Եհովայից հարցնելու, եւ նստեցին իմ առաջին։</verse>
				<verse number="2">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="3">Մարդի որդի, խօսիր Իսրայէլի ծերերի հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք ինձանից հարցնելո՞ւ էք եկել. կենդանի եմ ես, որ ես ինձ հարցնուիլ չեմ տալ ձեզանից, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="4">Մի՞թէ նորանց դատելու ես. դատելո՞ւ ես, ով մարդի որդի. դու նորանց իրանց հայրերի պղծութիւնները իմացրու.</verse>
				<verse number="5">Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես Իսրայէլին ընտրած օրս, որ ձեռքս վեր բարձրացրի Յակոբի տան սերունդի համար եւ յայտնուեցայ նորանց Եգիպտոսի երկրումը, իմ ձեռքը վեր բարձրացրի ասելով. Ես եմ ձեր Տէր Աստուածը.</verse>
				<verse number="6">Այն օրը որ ես ձեռքս վեր բարձրացրի նորանց համար, որ նորանց հանեմ Եգիպտոսի երկրիցը դէպի այն երկիրը, որ ես նորանց համար պատրաստել էի, որ կաթ եւ մեղր էր բղխում, որ ամեն երկիրների զարդն է.</verse>
				<verse number="7">Եւ ասեցի նորանց. Ձեզանից ամեն մարդ դէն գցէ իր աչքերի գարշութիւնները եւ Եգիպտոսի կուռքերովը մի պղծուիք. Ես եմ ձեր Տէր Աստուածը։</verse>
				<verse number="8">Բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ եւ չուզեցին ինձ լսել. ամեն մարդ իր աչքերի գարշութիւնները դէն չգցեց, եւ Եգիպտոսի կուռքերը չձգեցին. Եւ ես ասեցի որ թափեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ որ իմ բարկութիւնը կատարեմ նորանց վերայ Եգիպտոսի երկրումը։</verse>
				<verse number="9">Եւ ես արի իմ անունի համար, որ չպղծուի այն ազգերի աչքերի առաջին, որոնց մէջ են նորանք, որոնց ես յայտնուեցայ նորանց աչքերի առաջին նորանց Եգիպտոսի երկրիցը հանելիս։</verse>
				<verse number="10">Եւ ես նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը եւ նորանց տարայ անապատը.</verse>
				<verse number="11">Եւ տուի նորանց իմ օրէնքները, եւ իմ իրաւունքները իմացրի նորանց, որոնց ո՛ր մարդ որ կատարէ՝ կապրէ նորանցով։</verse>
				<verse number="12">Նաեւ իմ շաբաթները տուի նորանց որ նշան լինի իմ եւ նորանց մէջ, որ իմանան թէ ես եմ նորանց սիրող Տէրը։</verse>
				<verse number="13">Բայց Իսրայէլի տունը ապստամբուեց ինձ դէմ անապատումը, նորանք չգնացին իմ օրէնքներովը, եւ իմ իրաւունքները մերժեցին, որոնց կատարող մարդը նորանցով կապրէ, եւ իմ շաբաթները շատ պղծեցին. Եւ ես ասեցի թէ թափեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ անապատումը նորանց բնաջինջ անելու համար։</verse>
				<verse number="14">Եւ ես արի իմ անունի համար, որ չպղծուի ազգերի աչքերի առաջին, որոնց աչքերի առաջին ես հանեցի նորանց։</verse>
				<verse number="15">Եւ ձեռքս էլ բարձրացրի նորանց համար անապատումը, որ նորանց չտանեմ այն տուած երկիրս, որ մեղր եւ կաթ է բղխում, որ զարդ է բոլոր երկիրների համար։</verse>
				<verse number="16">Որովհետեւ նորանք մերժեցին իմ իրաւունքները եւ իմ օրէնքներովը չգնացին եւ իմ շաբաթները պղծեցին, որովհետեւ իրանց կուռքերի ետեւիցն էր գնում նորանց սիրտը։</verse>
				<verse number="17">Բայց իմ աչքը խնայեց նորանց, որ նորանց չկորցնեմ, եւ նորանց չվերջացրի անապատումը։</verse>
				<verse number="18">Եւ նորանց որդիներին ասեցի անապատումը. Ձեր հայրերի կանոններովը մի գնաք, եւ նորանց սովորութիւնները մի պահէք եւ նորանց կուռքերովը մի պղծուիք։</verse>
				<verse number="19">Ես եմ ձեր Տէր Աստուածը, իմ օրէնքներովը գնացէք, եւ իմ իրաւունքները պահեցէք եւ նորանց կատարեցէք։</verse>
				<verse number="20">Եւ իմ շաբաթները սրբեցէք, որ նորանք նշան լինեն իմ մէջ եւ ձեր մէջ, որ իմանաք թէ ես եմ Տէրը ձեր Աստուածը։</verse>
				<verse number="21">Բայց որդիքը ապստամբուեցին ինձ դէմ, իմ օրէնքներովը չգնացին եւ իմ իրաւունքները չպահեցին որ անէին նորանց, որոնց ամեն ով որ անէ նորանցով կապրէ. նորանք պղծեցին իմ շաբաթները. Եւ ես ասեցի որ իմ սրտմտութիւնը թափեմ նորանց վերայ, որ կատարեմ իմ բարկութիւնը նորանց վերայ անապատումը։</verse>
				<verse number="22">Սակայն ես ետ քաշեցի իմ ձեռքը, եւ արի իմ անունի համար, որ չպղծուի այն ազգերի աչքերի առաջին որոնց աչքերի առաջին ես նորանց հանեցի։</verse>
				<verse number="23">Ես էլ իմ ձեռքը բարձրացրի նորանց համար անապատումը, որ նորանց ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց սփռեմ երկիրների մէջ։</verse>
				<verse number="24">Որովհետեւ նորանք չկատարեցին իմ իրաւունքները եւ մերժեցին իմ օրէնքները եւ իմ շաբաթները պղծեցին եւ նորանց աչքերը իրանց հայրերի կուռքերի ետեւիցն էր։</verse>
				<verse number="25">Եւ ես էլ նորանց օրէնքներ տուի որ լաւ չէին, եւ իրաւունքներ՝ որոնցով չէին կարող ապրել։</verse>
				<verse number="26">Եւ նորանց պղծեցի իրանց ընծաներովը ամեն արգանդ բացողին կրակով անցկացնել տալով, որպէսզի նորանց բնաջինջ անեմ, եւ որպէսզի գիտենան որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="27">Սորա համար խօսիր Իսրայէլի տան հետ, մարդի որդի, եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դեռ սորանով էլ նախատեցին ինձ ձեր հայրերը ինձ դէմ անհաւատարմութիւն գործելով։</verse>
				<verse number="28">Եւ ես նորանց տարել էի այն երկիրը, որի մասին ես բարձրացրել էի ձեռքս, որ նորանց տամ այն, իսկ նորանք ամեն բարձր բլուր եւ ամեն տերեւալից ծառ տեսնելով այնտեղ իրանց զոհերը մատուցրին եւ իրանց գրգռող մատաղները այնտեղ տարան եւ իրանց անուշահոտ խունկերը մատուցրին այնտեղ, եւ այնտեղ թափեցին իրանց նուէրները։</verse>
				<verse number="29">Եւ ես նորանց ասեցի. Դա ի՞նչ բարձրաւանդակ է ուր որ դուք գնում էք, եւ նորան մինչեւ այս օրը բարձրաւանդակ են անուանում։</verse>
				<verse number="30">Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Մի՞թէ դուք ձեր հայրերի ճանապարհովը պղծուիք եւ նորանց գարշութիւնների հետեւելով պոռնկանաք,</verse>
				<verse number="31">Եւ ձեր ընծաները մատուցանելիս եւ ձեր որդկանցը կրակով անցկացնելիս պղծուիք ձեր բոլոր կուռքերովը մինչեւ այսօր, եւ ես ինձ հարցանուի՞լ կտամ ձեզանից, ով Իսրայէլի տուն, կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ինձ ձեզանից հարցանուիլ չեմ տալ։</verse>
				<verse number="32">Եւ ձեր մտքումը վեր կացածը պիտի բնաւ չկատարուի, որ ասում էք թէ Ազգերի պէս եւ երկրի ցեղերի պէս լինենք փայտին ու քարին պաշտելով։</verse>
				<verse number="33">Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ անշուշտ պիտի ձեզ վերայ զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով ու թափած սրտմտութիւնով տիրեմ.</verse>
				<verse number="34">Եւ ձեզ պիտի հանեմ եւ ձեզ ժողովեմ երկիրներից ուր որ ձեզ ցրիւ էի տուել զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով եւ թափած սրտմտութիւնով.</verse>
				<verse number="35">Եւ ձեզ պիտի տանեմ ազգերի անապատը եւ ձեզ հետ այնտեղ դատուիմ երես առ երես.</verse>
				<verse number="36">Ինչպէս որ դատուեցայ ձեր հայրերի հետ Եգիպտոսի երկրի անապատումը, նոյնպէս պիտի դատուիմ եւ ձեզ հետ, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="37">Եւ ձեզ պիտի անցկացնեմ գաւազանի տակովը եւ ձեզ պիտի մտցնեմ ուխտի կապուածքի տակ։</verse>
				<verse number="38">Եւ ես պիտի ջոկեմ ձեզանից ապստամբներին եւ ինձ դէմ յանցաւոր եղողներին իրանց պանդխտութեան երկրիցը հանեմ, որ Իսրայէլի երկիրը չմտնեն. Եւ դուք պիտի իմանաք որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="39">Եւ դուք, ով Իսրայէլի տուն, այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք ամեն մարդ գնացէք ձեր կուռքերին ծառայեցէք. բայց յետոյ իրաւ որ ինձ պիտի լսէք եւ իմ սուրբ անունը այլ եւս պիտի չպղծէք ձեր ընծաներովը եւ ձեր կուռքերովը։</verse>
				<verse number="40">Որովհետեւ իմ սուրբ սարի վերայ, Իսրայէլի սարին վերայ, ասում է Տէր Եհովան, այնտեղ ինձ պիտի ծառայեն բոլոր Իսրայէլի տունը բոլորովին այն երկրումը. այնտեղ ես պիտի հաւանեմ նորանց եւ այնտեղ պիտի որոնեմ ձեր ընծաները, ձեր տուրքերի երախայրիքը ձեր բոլոր սուրբ բաներովը.</verse>
				<verse number="41">Անուշահոտ խունկով պիտի հաճեմ ձեզ երբոր ձեզ հանեմ ազգերի միջից եւ ձեզ ժողովեմ այն երկիրներից ուր որ ես ձեզ ցրիւ եմ տուել, եւ պիտի սրբուիմ ձեզանով ազգերի աչքի առաջին։</verse>
				<verse number="42">Եւ դուք կիմանաք թէ ես եմ Տէրը երբոր ձեզ կտանեմ Իսրայէլի երկիրը՝ այն երկիրը որի մասին ձեռքս վեր եմ բարձրացրել որ նորանց հայրերին տամ այն։</verse>
				<verse number="43">Եւ այնտեղ պիտի յիշէք ձեր ճանապարհները եւ ձեր բոլոր գործերը, որոնցով դուք պղծուեցաք, եւ պիտի զզուէք ձեր անձերից ձեր արած բոլոր չարութիւնների համար.</verse>
				<verse number="44">Եւ պիտի գիտենաք, որ ես եմ Տէրը, երբոր ես ձեզ կանեմ այս իմ անունի համար եւ ոչ ձեր չար ճանապարհների համեմատ, եւ ձեր ապականեալ արարքների համեմատ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="45">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="46">Մարդի որդի, երեսդ դէպի հարաւ արա եւ խօսք բղխիր դէպի հարաւ եւ մարգարէացիր հարաւային դաշտի անտառի մասին.</verse>
				<verse number="47">Եւ ասիր հարաւային անտառին. Լսիր Տիրոջ խօսքը, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզանում կրակ եմ վառելու, որ պիտի լափէ քո մէջ ամեն կանաչ ծառը եւ ամեն չոր ծառը. բորբոքուած բոցը պիտի չհանգչէ եւ ամեն կողմերը պիտի այրուին նորանով հարաւից մինչեւ հիւսիս։</verse>
				<verse number="48">Եւ ամեն մարմին պիտի տեսնէ որ ես Տէրս եմ նորան վառել. Նա չպիտի հանգչէ։</verse>
				<verse number="49">Եւ ես ասեցի. Աւաղ, Տէր Եհովայ, նորանք ինձ համար ասում են. Չէ՞ որ դա առակախօսութիւններ է անում։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, երեսդ դէպի Երուսաղէմ արա եւ խօսք բղխիր սրբարանների մասին, եւ մարգարէացիր Իսրայէլի երկրի մասին,</verse>
				<verse number="3">Եւ ասիր Իսրայէլի երկրին. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ դէմ եմ եւ հանում եմ իմ սուրը իր պատեանիցը եւ պիտի բնաջինջ անեմ քեզանից արդարին եւ ամբարշտին։</verse>
				<verse number="4">Որովհետեւ ես պիտի բնաջինջ անեմ արդարին եւ ամբարշտին, ուրեմն իմ սուրը դուրս պիտի գայ իր պատեանիցը ամեն մարմնի վերայ հարաւից մինչեւ հիւսիս։</verse>
				<verse number="5">Եւ ամեն մարմին պիտի գիտենայ, որ ես Տէրս եմ հանել իմ սուրը իր պատեանիցը, նա այլ եւս ետ չի դառնալ։</verse>
				<verse number="6">Եւ դու, մարդի որդի, հառաչիր, մէջքը կոտրելով եւ դառն հառաչանքով՝ նորանց աչքի առաջին.</verse>
				<verse number="7">Եւ եթէ լինի որ քեզ ասեն. Ինչո՞ւ համար ես հառաչում. Դու էլ ասիր. Գոյժի համար որ գալիս է. Եւ ամեն սիրտ պիտի հալուի, եւ ամեն ձեռքեր թուլանան, եւ ամեն հոգի պիտի նուաղէ, եւ ամեն ծունկեր պիտի գնան ջրի պէս. ահա կգայ եւ կկատարուի, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="8">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="9">Մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը. Ասիր՝ Սուրը, սուրը սրուել է եւ մաքրուել էլ է։</verse>
				<verse number="10">Մեծ կոտորած անելու համար է սրուել, փայլելու համար է մաքրուել, կամ ուրախանա՞նք, թէ որդուս գաւազանը արհամարհում է ամեն փայտ։</verse>
				<verse number="11">Բայց նա տուաւ նորան մաքրուելու՝ ձեռքով բռնելու համար այն սուրը սրուել է, եւ նա սրբուել է սպանողի ձեռքին դնելու համար։</verse>
				<verse number="12">Աղաղակիր եւ ողբա, մարդի որդի, որովհետեւ նա իմ ժողովրդի վերայ եւ Իսրայէլի բոլոր իշխանների վերայ է. նորանք իմ ժողովրդի հետ սուրի են մատնուած. դորա համար խփիր ազդրիդ։</verse>
				<verse number="13">Որովհետեւ փորձը եղաւ, եւ ի՞նչ, եթէ այն անարգող գաւազանն էլ չլինի, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="14">Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր եւ ծափ զարկ. Եւ սուրը պիտի կրկնուի երեք անգամ՝ այսինքն մահացու վիրաւորուածների սուրը՝ որ է մեծ կոտորածի սուրը, որ շրջապատում է նորանց։</verse>
				<verse number="15">Սրտերը հալուելու եւ խոչերը շատանալու համար նորանց բոլոր դռների վերայ դրի սուրի երկիւղը. Ա՜խ, շինուել է փայլելու համար, սրուել է մորթելու համար։</verse>
				<verse number="16">Հաւաքուիր՝ աջ կողմն անցիր, կամ անց կաց ձախ կողմը, ուր որ որոշուած է երեսդ։</verse>
				<verse number="17">Ես էլ եմ ծափ զարկելու, եւ իմ սրտմտութիւնը պիտի հանգստացնեմ. Ես Տէրս եմ խօսել։</verse>
				<verse number="18">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="19">Եւ դու, մարդի որդի, դու քեզ համար երկու ճանապարհ պատրաստիր Բաբիլոնի թագաւորի սուրը գալու համար. մէկ երկրից պիտի դուրս գան նորանք երկուսն էլ. Եւ մի տեղ որոշիր, քաղաքի ճանապարհի գլխին որոշիր.</verse>
				<verse number="20">Մի ճանապարհ պատրաստիր, որ սուրը գայ Ամմոնի որդկանց Ռաբբան եւ Յուդայի երկրումը պարսպաւոր Երուսաղէմը։</verse>
				<verse number="21">Որովհետեւ Բաբիլոնի թագաւորը կանգնել է ճանապարհի գլխին՝ երկու ճանապարհների բաժանման տեղի վերայ որ հմայութիւն անէ. նա երերացնում է նետերը՝ հարցնում է թերափիմներին, մտիկ է տալիս լեարդին։</verse>
				<verse number="22">Նորա աջ ձեռքին հմայութիւն կար Երուսաղէմի համար, որ պաշարման մեքենաներ դնեն, բերան բանան պատերազմի աղաղակով, ձայնը բարձրացնեն գոչելով, մեքենաներ դնեն դռների դէմ, հողաբլուրներ կազմեն, մարտկոցներ շինեն։</verse>
				<verse number="23">Բայց սա նորանց աչքի առաջին սնոտի հմայութեան պէս պիտի լինի, ամենասաստիկ երդումներ պիտի լինի նորանց համար. իսկ նա անօրէնութիւնը յիշեցնելու է որ բռնուին։</verse>
				<verse number="24">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դուք յիշեցրիք ձեր անօրէնութիւնը՝ ձեր յանցանքները յայտնուելիս, որ երեւան ձեր մեղքերը ձեր բոլոր գործերովը. ձեր յիշեցնելու համար ձեռքով պիտի բռնուիք։</verse>
				<verse number="25">Եւ դու, ով պիղծ ամբարիշտ՝ Իսրայէլի իշխան, որի օրը եկել է՝ վերջի անօրէնութեան ժամանակին։</verse>
				<verse number="26">Այսպէս է ասում Տէր Եհովան. Հեռացրու խոյրը եւ վեր առ թագը. սա այս չէ. ցածը բարձրացրու, և բարձրը ցածացրու.</verse>
				<verse number="27">Տակն ի վեր՝ տակն ի վեր՝ տակն ի վեր պիտի անեմ նորան. սա էլ պիտի չլինի մինչեւ որ իրաւունքն ունեցողը գայ. նորան եմ տուել։</verse>
				<verse number="28">Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան Ամմոնի որդկանց մասին եւ նորանց նախատանքի մասին, եւ ասիր. Սուրը՝ սուրը հանուած է՝ մորթելու համար մաքրուած որ փչացնէ. որպէսզի փայլէ։</verse>
				<verse number="29">Քեզ համար ունայն տեսիլքներ տեսնելիս եւ քեզ համար սուտ հմայութիւններ անելիս, քեզ պիտի դնեն ամբարիշտների սպանուածների վզին, որոնց օրը հասել է վերջի անօրէնութեան ժամանակին։</verse>
				<verse number="30">Ետ դարձրու իր պատեանը. այնտեղ որ ստեղծուեցար՝ քո ծագման երկրումը պիտի դատեմ քեզ։</verse>
				<verse number="31">Եւ քեզ վերայ պիտի թափեմ իմ ցասումը, իմ բարկութեան կրակովը պիտի փչեմ քեզ վերայ. Եւ քեզ պիտի մատնեմ վայրենի մարդկանց ձեռքը, որոնք վարպետ են փչացնելու համար։</verse>
				<verse number="32">Հրոյ ճարակ պիտի լինես դու, քո արիւնը պիտի երկրի մէջտեղը լինի։ Դու պիտի չյիշուիս, որովհետեւ ես Տէրս եմ խօսում։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Եւ դու, մարդի որդի, մի՞թէ դու դատելու՝ դատելու ես այս արիւնահեղ քաղաքը, այլ իմացրու նորան նորա բոլոր պղծութիւնները,</verse>
				<verse number="3">Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ով քաղաք, որ քո մէջն արիւն ես թափում որպէսզի քո ժամանակը գայ, եւ քո մօտ կուռքեր ես շինում պղծութեան համար.</verse>
				<verse number="4">Քո այն թափած արիւնովը յանցաւոր եղար եւ քո այն շինած կուռքերովը պղծուեցար, եւ օրերդ մօտեցրիր եւ հասար քո տարիներին, դորա համար ես քեզ անարգանք շինեցի ազգերի համար եւ ծաղր՝ բոլոր երկիրների համար։</verse>
				<verse number="5">Քեզանից մօտաւորները եւ հեռաւորները քեզանով ծաղր պիտի անեն, ով վատահամբաւ եւ աղմկալից։</verse>
				<verse number="6">Ահա Իսրայէլի իշխանները ամեն մէկը իր բազուկովը քեզանում է որպէսզի արիւն թափէ։</verse>
				<verse number="7">Հօրն ու մօրը անարգեցին քեզանում, օտարականին բռնութիւն արին քո մէջը, որբին եւ որբեւայրիին զրկեցին քեզանում։</verse>
				<verse number="8">Իմ սուրբ բաներն արհամարհեցիր, եւ իմ շաբաթները պղծեցիր։</verse>
				<verse number="9">Բանսարկու մարդիկ եղան քեզանում արիւն թափելու համար, եւ սարերի վերայ կերան քեզանում, եղեռնագործութիւններ արին քո մէջը։</verse>
				<verse number="10">Հօր մերկութիւն բացին քեզանում, ամսականով անմաքուր կնկան բռնադատեցին քեզանում.</verse>
				<verse number="11">Եւ մարդ իր ընկերի կնկայ հետ պղծութիւն գործեց, եւ մարդ իր հարսին պղծեց եղեռնագործութիւնով, եւ մարդ իր քրոջը՝ իր հօր աղջկանը բռնադատեց։</verse>
				<verse number="12">Կաշառք առան քեզանում արիւն թափելու համար, վաշխ ու տոկոս առար, եւ ագահանալով քաշում ես քո ընկերներիցը բռնութիւնով, եւ ինձ մոռացել ես, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="13">Եւ ահա ես զարկեցի ափերս իրար քո արած ագահութեան վերայ եւ քո մէջ եղած արիւնահեղութիւնների վերայ։</verse>
				<verse number="14">Մի՞թէ սիրտդ կդիմանայ, կամ ձեռքերդ կուժովանան այն օրերը որ ես քեզ հատուցում պիտի անեմ։ Ես Տէրս ասեցի եւ պիտի անեմ էլ։</verse>
				<verse number="15">Եւ ես քեզ պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ քեզ պիտի փռեմ երկիրների մէջ, եւ պիտի վերջացնեմ քո պղծութիւնը քեզանից։</verse>
				<verse number="16">Եւ դու քեզանով պիտի պղծուիս ազգերի աչքի առաջին, եւ կիմանաս թէ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="17">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="18">Մարդի որդի, Իսրայէլի տունը ինձ համար կղկղանք է դառել, նորանք ամենքը պղինձ, անագ եւ երկաթ ու կապար են հալոցի մէջ՝ արծաթի կղկղանք են դառել։</verse>
				<verse number="19">Սորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Որովհետեւ դուք ամենքդ կղկղանք էք դառել, դորա համար ահա ես ձեզ պիտի ժողովեմ Երուսաղէմի մէջ։</verse>
				<verse number="20">Արծաթը եւ պղինձը ու երկաթն ու կապարն ու անագը հալոցի մէջ ժողովուելու պէս, որ նորա վերայ կրակը փչեն որ հալեցնեն, նոյնպէս պիտի ժողովեմ ձեզ իմ բարկութիւնովն ու սրտմտութիւնովը եւ դնեմ ու հալեցնեմ։</verse>
				<verse number="21">Եւ ձեզ պիտի ժողովեմ եւ ձեզ վերայ փչեմ իմ ցասման կրակովը, որ դուք հալուիք նորանում։</verse>
				<verse number="22">Ինչպէս որ արծաթը հալվում է հալոցումը, նոյնպէս էլ դուք պիտի հալուիք նորանում. որ իմանաք թէ ես Տէրս եմ թափել իմ սրտմտութիւնը ձեզ վերայ,</verse>
				<verse number="23">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="24">Մարդի որդի, ասիր նորան. Դու մի երկիր ես որ չէ մաքրուել, անձրեւ չէ ստացել բարկութեան օրը։</verse>
				<verse number="25">Նորա մարգարէների դաւաճանութիւնը կայ նորա մէջ, մռնչող՝ աւար յափշտակող առիւծի պէս հոգի են ուտում, գանձեր ու պատուական բաներ են առնում, նորա որբեւայրիներին շատացնում են նորանում։</verse>
				<verse number="26">Նորա քահանաները բռնաբարում են իմ օրէնքը, եւ իմ սրբութիւնները պղծեցին, սուրբի եւ պիղծի մէջ տարբերութիւն չարին, եւ անմաքուրի ու մաքուրի մէջ ջոկութիւնը չսովորեցրին եւ իմ շաբաթներիցը ծածկեցին իրանց աչքերը, եւ ես պղծուեցայ նորանց միջումը։</verse>
				<verse number="27">Նորա իշխանները նորա միջումը գայլերի պէս աւար են յափշտակում, արիւն թափելու՝ հոգիներ կորցնելու համար, որպէսզի ագահութեամբ քաշեն։</verse>
				<verse number="28">Եւ նորա մարգարէները նորանց համար ցեխ են ծեփում ունայն տեսիլքներ տեսնելով եւ նորանց համար սուտ հմայելով, ասելով թէ՝ Այսպէս է ասում Տէր Եհովան, քանի որ Տէրը չէ խօսել։</verse>
				<verse number="29">Երկրի ժողովուրդը զրկանքներ է որ գործում է՝ յափշտակութիւններ է որ անում է, եւ խեղճին ու աղքատին հարստահարում, եւ օտարականին զրկում անիրաւութեամբ։</verse>
				<verse number="30">Եւ ես նորանցից մարդ որոնեցի պարիսպը շինող եւ խրամատութեան առաջին կանգնող իմ դիմացը երկրի համար, որ նորան չապականեմ. բայց չգտայ։</verse>
				<verse number="31">Վասնորոյ նորանց վերայ թափեցի իմ ցասումը՝ իմ բարկութեան կրակովը սպառեցի նորանց. նորանց ճանապարհը իրանց գլխովը տուի, ասում է Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, երկու կանայք կային՝ մէկ մօր աղջկերք,</verse>
				<verse number="3">Եւ նորանք պոռնկութիւն արին Եգիպտոսումը, իրանց մանկութիւնումը պոռնկութիւն արին, այնտեղ ճմլուեցան նորանց ծիծերը, եւ այնտեղ շօշափեցին նորանց կուսութեան ստինքները։</verse>
				<verse number="4">Եւ նորանց անունները՝ մեծինը Ոողայ, եւ նորա քրոջինը Ոողիբայ էր. Եւ նորանք իմն էին, եւ տղերք ու աղջկերք ծնեցին. Եւ նորանց անունները՝ Սամարիան Ոողայ է, եւ Երուսաղէմը Ոողիբայ։</verse>
				<verse number="5">Եւ Ոողան՝ իմը լինելովը պոռնկութիւն արաւ եւ սիրահարուեցաւ իր սիրականների վերայ. այսինքն իր դրացի Ասորեստանցիների վերայ,</verse>
				<verse number="6">Կապուտակ հագնող կուսակալների եւ նախարարների վերայ, բոլորը շնորհալի երիտասարդներ, ձիաւորներ՝ ձիանք հեծած։</verse>
				<verse number="7">Եւ նա իր պոռնկութիւնը նորանց ընծայեց՝ Ասորեստանի ընտիր որդկանցը ամենին. Եւ այն ամենովը, որոնց վերայ սիրահարուել էր՝ նորանց բոլոր կուռքերովը պղծուեցաւ։</verse>
				<verse number="8">Եւ իր Եգիպտոսից բերած պոռնկութիւնները չձգեց, որովհետեւ նորա հետ պառկել էին նորա մանկութեան ժամանակին, եւ նորանք շօշափել էին նորա կուսական ստինքները. Եւ իրանց պոռնկութիւնը թափել էին նորա վերայ։</verse>
				<verse number="9">Դորա համար ես նորան յանձնեցի իր սիրականների ձեռքը Ասորեստանի որդկանց ձեռքը որոնց վերայ նա սիրահարուել էր։</verse>
				<verse number="10">Նորանք բաց արին նորա ամօթոյքը, առան նորա տղերքն ու աղջկերքը, եւ իրան էլ սրով սպանեցին. Եւ նա անուանի եղաւ կանանց մէջ, եւ դատաստաններ գործադրեցին նորա վերայ։</verse>
				<verse number="11">Եւ նորա Ոողիբայ քոյրը տեսաւ, եւ նորանից աւելի ապականութիւն արաւ իր տռփանքովը, եւ իր պոռնկութիւնները իր քրոջ պոռնկութիւններիցն աւելի.</verse>
				<verse number="12">Ասորեստանի որդկանցը սիրահարուեցաւ՝ կուսակալներին եւ նախարարներին իր դրացիներին, որոնք հագուած էին շքեղութիւնով՝ ձիաւորներ՝ ձիանք հեծած, բոլորը շնորհալի երիտասարդներ։</verse>
				<verse number="13">Եւ տեսայ որ պղծուեցաւ, երկուսին էլ ճանապարհը մէկ էր։</verse>
				<verse number="14">Եւ իր պոռնկութիւնները աւելացրեց. երբոր մարդիկ տեսաւ պատի վերայ փորագրուած՝ Քաղդէացիների պատկերները կարմիր ներկերով նկարուած.</verse>
				<verse number="15">Իրանց մէջքերը գօտի կապած, գոյնզգոյն խոյրեր իրանց գլուխներին, ամենքը իշխանների կերպարանքով իրանց ծննդեան երկրի՝ Քաղդէացիների Բաբիլոնի որդկանց նմանութիւնովը.</verse>
				<verse number="16">Այն ժամանակ դորանց սիրահարուեցաւ՝ աչքերը տեսածին պէս, եւ դեսպաններ ուղարկեց նորանց մօտ Քաղդէացիների երկիրը։</verse>
				<verse number="17">Եւ Բաբիլոնի որդիքը նորա մօտ մտան տռփանքի անկողինը եւ նորան պղծեցին իրանց պոռնկութիւններովը. Եւ նա պղծուեցաւ նորանցով. Եւ նորանցից բաժանուեցաւ նորա հոգին։</verse>
				<verse number="18">Եւ նա բաց արաւ իր պոռնկութիւնները եւ բաց արաւ իր ամօթոյքը. Եւ իմ հոգին էլ բաժանուեցաւ նորանից ինչպէս որ հոգիս բաժանուել էր նորա քրոջից։</verse>
				<verse number="19">Եւ նա շատացրեց իր պոռնկութիւնները յիշելով իր մանկութեան օրերը, որ պոռնկացել էր Եգիպտոսի երկրումը.</verse>
				<verse number="20">Եւ նա սիրահարուեցաւ իր տարփածուների վերայ, որոնց մարմինը էշերի մարմին է, եւ ցանկութիւնը ձիերի ցանկութիւն։</verse>
				<verse number="21">Եւ դու մտիկ տուիր քո մանկութեան եղեռնագործութեանը՝ Եգիպտացիները քո ստինքները շօշափեցին քո մատաղութեան ծծերի պատճառով։</verse>
				<verse number="22">Սորա համար, ով Ոողիբայ, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քո սիրականներին վեր եմ կացնելու քեզ վերայ, որոնցից քո հոգին բաժանուել է, եւ նորանց քեզ վերայ եմ բերելու ամեն կողմից,</verse>
				<verse number="23">Բաբիլոնի որդիներին, եւ բոլոր Քաղդէացիներին, Փակուդին, Սուէին եւ Կուէին, Ասորեստանի բոլոր որդիքը նորանց հետ, բոլորը շնորհալի երիտասարդներ, կուսակալներ եւ նախարարներ, ամենքը զօրագլուխներ եւ անուանիներ՝ ձի հեծնողներ։</verse>
				<verse number="24">Եւ նորանք պիտի գան քեզ վերայ զէնքերով, կառքերով ու անիւներով եւ ժողովուրդների բազմութիւնով, եւ վահան ու ասպար եւ սաղաւարտ պիտի դնեն քեզ դէմ շուրջանակի, եւ նորանց առաջին պիտի դնեմ դատաստանը, որ նորանք քեզ դատեն իրանց դատաստաններովը։</verse>
				<verse number="25">Եւ ես իմ նախանձը պիտի քեզ դէմ ուղղեմ, եւ նորանք քեզ հետ բարկութեամբ պիտի վարուին. քիթդ ու ականջներդ պիտի վեր առնեն, եւ մնացորդդ սրով պիտի ընկնէ. նորանք պիտի առնեն քո տղերքն եւ աղջկերքը, եւ մնացորդդ կրակով պիտի այրուի։</verse>
				<verse number="26">Եւ քեզանից պիտի հանեն քո հանդերձները եւ պիտի առնեն քո զարդարանքի բաները.</verse>
				<verse number="27">Եւ ես պիտի դադարեցնեմ քո պղծագործութիւնները քեզանից եւ Եգիպտոսի երկրից բերած պոռնկութիւններդ. Եւ աչքերդ պիտի չբարձրացնես դէպի նորանց, եւ միւս անգամ չես յիշիլ Եգիպտոսը</verse>
				<verse number="28">Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ մատնեցի նորանց ձեռքը որոնց դու ատում ես, որոնցից բաժանուել է քո հոգին։</verse>
				<verse number="29">Եւ նորանք քեզ հետ ատելութիւնով պիտի վարուին, եւ պիտի առնեն քո բոլոր վաստակը, եւ քեզ մերկ ու տկլոր պիտի ձգեն, եւ պիտի բացուի քո պոռնկութեան ամօթոյքը եւ քո պղծագործութիւնն ու քո պոռնկութիւնները։</verse>
				<verse number="30">Սորանք պէտք է կատարուին քեզ վերայ, որովհետեւ դու ազգերին հետեւելով պոռնկութիւն արիր, նորա համար որ դու պղծուեցար նորանց կուռքերովը։</verse>
				<verse number="31">Դու քո քրոջ ճանապարհովը գնացիր, ես էլ նորա բաժակը քո ձեռքին դրի։</verse>
				<verse number="32">Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու պիտի քո քրոջ խոր եւ լայն բաժակը խմես, դու պիտի ծաղր ու ծանակ լինես. նա շատ կպարունակէ։</verse>
				<verse number="33">Արբեցութիւնով ու տրտմութիւնով պիտի լցուիս. ապշութեան ու հիացութեան բաժակ է քո քրոջ Սամարիայի բաժակը։</verse>
				<verse number="34">Եւ դու պիտի խմես նորան եւ քամես եւ նորա կտորները պիտի լիզես. Եւ պիտի ստինքներդ նորանցով պատառոտես, որովհետեւ ես եմ խօսել, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="35">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դու ինձ մոռացար եւ ինձ քո մէջքի քամակը գցեցիր, ուրեմն դու էլ կրիր քո պղծագործութիւններն ու պոռնկութիւնները։</verse>
				<verse number="36">Եւ Տէրն ասեց ինձ. Մարդի որդի, մի՞թէ դու դատելու ես Ոողային եւ Ոողիբային. ապա նորանց պատմիր իրանց պղծութիւնները։</verse>
				<verse number="37">Որովհետեւ նորանք շնութիւն են արել, եւ արիւն կայ նորանց ձեռքերին, եւ իրանց կուռքերովը շնացել են. Եւ իրանց որդկանցն էլ, որոնց ծնել էին ինձ համար, կրակով անցկացրին նորանց համար որ կերակուր լինեն։</verse>
				<verse number="38">Դեռ սա էլ արին ինձ. իմ սրբարանը աղտոտեցին այն օրը, եւ իմ շաբաթները պղծեցին.</verse>
				<verse number="39">Որովհետեւ իրանց որդկանցը մորթեցին իրանց կուռքերի համար եւ միեւնոյն օրը մտան իմ սրբարանը որ նորան պղծեն. Եւ ահա այսպէս արին իմ տան մէջ։</verse>
				<verse number="40">Եւ մինչեւ անգամ լուր ուղարկեցիք հեռուից եկող մարդկանցը, որոնց մօտ պատգամաւորը գնալուն պէս, նորանք ահա իսկոյն եկան, որոնց համար դու լուացուեցար, աչքերիդ ծարոյր դրիր եւ զարդերով զարդարուեցար։</verse>
				<verse number="41">Եւ պատուական բազմոցի վերայ նստեցիր, եւ պատրաստուած սեղան կար նորա առաջին, եւ իմ խունկն ու իւղը դրիր նորա վերայ։</verse>
				<verse number="42">Եւ նորա հետ ուրախութիւն անող մի բազմութեան ձայն կար. Եւ ռամիկ մարդկանց հետ անապատից գինեմոլներ բերուեցան, եւ նորանք ապարանջաններ էին դնում նորանց ձեռքերին, եւ պարծանքի թագեր՝ նորանց գլխին.</verse>
				<verse number="43">Եւ ես ասեցի շնութիւնների մէջ պառաւածին վերայ, Հիմա նորա պոռնկութիւնների հետ կպոռնկանան։</verse>
				<verse number="44">Եւ նորա մօտ կմտնեն պոռնիկ կնկայ մօտ մտնելու նման, նոյնպէս մտան Ոողայի եւ Ոողիբայի մօտ՝ այդ պղծագործ կանանց մօտ։</verse>
				<verse number="45">Եւ արդար մարդիկ իրանք պիտի դատեն նորանց շնացող կանանց դատաստանովը եւ արիւնահեղների դատաստանովը, որ նորանք շնացողներ են եւ արիւն կայ նորանց ձեռքին։</verse>
				<verse number="46">Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ես նորանց դէմ ժողովք պիտի կանգնեցնեմ եւ նորանց պիտի մատնեմ տանջանքի եւ յափշտակութեան։</verse>
				<verse number="47">Եւ ժողովքը պիտի նորանց քարկոծէ քարերով, եւ նորանց կտորէ իրանց սուրերովը, նորանց տղերքն ու աղջկերքը սպանէ եւ նորանց տները կրակով այրէ։</verse>
				<verse number="48">Եւ պիտի դադարեցնեմ պղծագործութիւնը երկրից, եւ բոլոր կանայքը պիտի խրատուին, որ ձեր պղծագործութիւնների պէս չանեն։</verse>
				<verse number="49">Եւ ձեր պղծագործութիւնը ձեզ վերայ պիտի դնեն, եւ դուք ձեր կուռքերի մեղքերը պիտի կրէք եւ գիտենաք որ ես եմ Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ իններորդ տարուայ տասներորդ ամսուայ ամսի տասին՝ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, գրիր քեզ համար այս օրուայ անունը հէնց այսօր. Բաբիլոնի թագաւորը հէնց այսօր մօտացաւ Երուսաղէմին։</verse>
				<verse number="3">Եւ առակով խօսիր դէպի այս ապստամբ տունը եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դիր կաթսան՝ դիր, եւ մէջն էլ ջուր ածիր։</verse>
				<verse number="4">Ժողովիր նորա կտորները մէջը՝ ամեն լաւ կտորը, ազդրը եւ ուսը, ընտիր ոսկորներով լցրու։</verse>
				<verse number="5">Ոչխարների ընտիրներն առ եւ ոսկորները դիզիր նորա տակին. Նորան սաստիկ եռացրու, որ ոսկորներն էլ եփուին միջումը։</verse>
				<verse number="6">Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ արիւնահեղ քաղաքին, այն կաթսային որի ժանգը իրանում է եւ ժանգը միջիցը դուրս չէ եկած, կտոր կտոր հանիր կտորները. նորա վերայ վիճակ չձգուի։</verse>
				<verse number="7">Որովհետեւ նորա արիւնը իրանում է. չոր ապառաժի վերայ է դրել նորան, գետնի վերայ չէ թափել նորան որ նորան ծածկէ հողով։</verse>
				<verse number="8">Իմ սրտմտութիւնը վեր հանելու եւ վրէժը առնելու համար նորա արիւնը դրի չոր ապառաժի վերայ, որ չծածկուի։</verse>
				<verse number="9">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ արիւնահեղ քաղաքին. ես էլ կրակի խարոյկը պիտի մեծացնեմ։</verse>
				<verse number="10">Շատացրու փայտերը, վառիր կրակը որ միսը հալուի, համեմներ էլ դիր եւ թող ոսկորները այրուին։</verse>
				<verse number="11">Եւ յետոյ կայծերի վերայ դիր պարապ, որպէսզի տաքանայ եւ այրուի պղինձը, եւ հալուի նորանում նորա պղծութիւնը՝ վերջանայ ժանգը։</verse>
				<verse number="12">Աշխատութիւններով յոգնեցաւ նա, եւ նորանից դուրս չեկաւ նորա շատ ժանգը՝ կրակով նորա ժանգը։</verse>
				<verse number="13">Քո անմաքրութիւնումը պղծագործութիւն կայ. որովհետեւ ես քեզ մաքրեցի եւ դու մաքուր չեղար, այլ եւս պիտի չմաքրուիս քո պղծագործութիւնից մինչեւ որ իմ սրտմտութիւնը հանգստացնեմ քեզ վերայ։</verse>
				<verse number="14">Ես Տէրս եմ խօսել, պիտի գայ. Եւ ես պիտի կատարեմ, ես պիտի չթողեմ, եւ չխնայեմ եւ չզղջամ. քո ճանապարհների համեմատ եւ քո արարքների համեմատ պիտի դատուիս, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="15">Եւ Տիրոջ խօսքն ինձ եղաւ ասելով.</verse>
				<verse number="16">Մարդի որդի, ահա ես վեր եմ առնում քեզանից մի հարուածով քո աչքերի ցանկութիւնը, եւ դու պիտի ոչ ողբաս ոչ լաց լինես, եւ արտասուքդ պիտի չգայ։</verse>
				<verse number="17">Լռութեամբ հառաչիր, մեռելի սուգ պիտի չանես. ապարօշդ կապիր գլխիդ, կօշիկներդ ոտներդ հագիր, դունչդ մի ծածկիր, եւ մարդկանց հացը մի ուտիր։</verse>
				<verse number="18">Եւ ես առաւօտը խօսեցի ժողովրդի հետ, եւ իրիկունը մեռաւ կինս. Եւ միւս առաւօտը ինձ հրամայուածին պէս արի։</verse>
				<verse number="19">Եւ ժողովուրդն ինձ ասեց. Մեզ չե՞ս իմացնել, թէ սա ինչ է նշանակում մեզ համար, որ դու անում ես։</verse>
				<verse number="20">Եւ ես ասեցի նորանց. Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="21">Ասիր Իսրայէլի տանը թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես պիտի պղծեմ իմ սրբարանը՝ ձեր զօրութեան պարծանքը, ձեր աչքերի ցանկութիւնը եւ ձեր հոգու խնայածը. Եւ ձեր թողած տղերքն ու աղջկերքը սրով պիտի ընկնեն։</verse>
				<verse number="22">Եւ դուք պիտի իմ արածին պէս անէք, դունչ պիտի չծածկէք, եւ մարդկանց հացը պիտի չուտէք.</verse>
				<verse number="23">Եւ ձեր ապարօշները ձեր գլխին եւ ձեր կօշիկները ձեր ոտքին լինելով պիտի սուգ չանէք եւ լաց չլինէք, այլ պիտի հալումաշ լինէք ձեր անիրաւութիւններովը եւ դէպի իրար հառաչէք։</verse>
				<verse number="24">Եւ Եզեկիէլը ձեզ համար նշան է. նորա բոլոր արածին պէս պիտի անէք. սա լինելիս կիմանաք, որ ես եմ Տէր Եհովան։</verse>
				<verse number="25">Եւ դու, մարդի որդի, ահա երբոր ես վեր կառնեմ նորանցից իրանց զօրութիւնը, իրանց պարծանքի ուրախութիւնը, իրանց աչքերի ցանկութիւնը եւ իրանց սրտի ուզածը՝ իրանց տղերքն ու աղջկերքը,</verse>
				<verse number="26">Այն ժամանակ կգայ ազատուած մէկը քեզ մօտ, որ լուր կբերէ ականջներիդ։</verse>
				<verse number="27">Այն ժամանակ բերանդ պիտի բացուի այն ազատուածովը եւ պիտի խօսես ու այլեւս համր չմնաս, եւ դու նորանց համար նշան կլինես. Եւ նորանք կիմանան, որ ես եմ Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, երեսդ դէպի Ամմոնի որդկանցն արա եւ մարգարէացիր նորանց դէմ,</verse>
				<verse number="3">Եւ ասիր Ամմոնի որդկանցը. Լսեցէք Տէր Եհովայի խօսքը, Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դու Վա՜շ ասեցիր իմ սրբարանի մասին երբոր նա պղծուեցաւ, եւ Իսրայէլի երկրի մասին՝ երբոր նա անապատացաւ, եւ Յուդայի տան մասին՝ երբոր նորանք գերի գնացին.</verse>
				<verse number="4">Դորա համար ահա ես քեզ պիտի արեւելքի որդկանցը մատնեմ իբրեւ ժառանգութիւն, որ նորանք իրանց գիւղերը շինեն քեզանում եւ իրանց վրանները դնեն քեզանում. նորանք պիտի ուտեն քո պտուղները եւ նորանք պիտի խմեն քո կաթը։</verse>
				<verse number="5">Եւ ես Ռաբբան պիտի ուղտերի փարախ շինեմ եւ Ամմոնի որդկանցը՝ հօտերի մակաղատեղ, եւ դուք կիմանաք որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան, նորա համար որ դու ծափ տուիր եւ ոտքով գետինը տրոփեցիր եւ քո բոլոր արհամարհանքովը հոգով չափ ուրախացիր Իսրայէլի երկրի վերայ,</verse>
				<verse number="7">Դորա համար ահա ես իմ ձեռքը մեկնում եմ դէպի քեզ, եւ քեզ մատնում եմ ազգերին իբրեւ յափշտակութիւն. Եւ ես քեզ պիտի փչացնեմ ազգերից, եւ քեզ պիտի կորցնեմ երկիրներիցը. ես քեզ բնաջինջ պիտի անեմ, եւ դու կիմանաս որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="8">Այսպէս է ասում Տէր Եհովան, որովհետեւ Մովաբը եւ Սէիրն ասեցին թէ Ահա Յուդայի տունը ամեն ազգերի պէս է.</verse>
				<verse number="9">Դորա համար ահա ես պիտի բանամ Մովաբի կողմը քաղաքներիցը՝ նորա քաղաքներիցը նորա սահմաններիցը, երկրի պարծանք Բեթեսիմօթը, Բէէլմոնը եւ Կարիաթեմը</verse>
				<verse number="10">Արեւելքի որդկանց համար՝ Ամմոնի որդկանց հետ միասին պիտի սա էլ տամ իբրեւ ժառանգութիւն, որպէսզի Ամմոնի որդկանց յիշատակ չլինի ազգերի մէջ։</verse>
				<verse number="11">Մովաբումն էլ եմ դատաստաններ անելու, եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="12">Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ Եդովմը սաստկութիւն գործածելով Յուդայի տանիցը վրէժ առաւ եւ նորանից վրէժ առնելով յանցանք գործեց,</verse>
				<verse number="13">Դորա համար այսպէս է ասում տէր Եհովան. Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վերայ, եւ նորանից բնաջինջ անեմ մարդը եւ անասունը, եւ նորան պիտի Թեմանից առաւել անապատ շինեմ, եւ մինչեւ Դեդան պիտի սրով ընկնեն։</verse>
				<verse number="14">Եւ իմ վրէժը պիտի կատարեմ Եդովմի վերայ իմ ժողովուրդ՝ Իսրայէլի ձեռովը. Եւ նորանք պիտի անեն Եդովմի մէջ իմ բարկութեան եւ իմ սրտմտութեան համեմատ. Եւ նորանք պիտի ճանաչեն իմ վրէժը, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="15">Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ Փղշտացիք վրէժխնդրութիւնով վարուեցան եւ հոգիի արհամարհանքով վրէժ առան մշտական ատելութիւնով ապականելով.</verse>
				<verse number="16">Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես իմ ձեռքը տարածում եմ Փղշտացիների վերայ եւ նորանց Քերեթիներին պիտի բնաջինջ անեմ, եւ պիտի փչացնեմ ծովի եզերքում եղող մնացորդը.</verse>
				<verse number="17">Եւ նորանց մէջ մեծամեծ վրէժխնդրութիւններ պիտի գործեմ սրտմտութեան յանդիմանութիւններով. Եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր իմ վրէժը կառնեմ նորանցից։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ ամսի մէկին Տիրոջ խօսքը դէպի ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, որովհետեւ Տիւրոսը Երուսաղէմի վերայ ասեց՝ Վա՜շ կոտրուեցան ժողովուրդների դռները, դէպի ինձ է շուռ տալիս. ես պիտի լցուիմ. նա անապատ է դառնում.</verse>
				<verse number="3">Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա քեզ դէմ եմ, ով Տիւրոս, եւ շատ ազգեր պիտի յարուցանեմ քեզ վերայ, ինչպէս որ ծովը յարուցանում է իր ալիքները։</verse>
				<verse number="4">Եւ նորանք պիտի քանդեն Տիւրոսի պարիսպները եւ փուլ ածեն նորա աշտարակները, եւ ես պիտի աւելեմ նորա հողը նորանից եւ նորան չոր ապառաժ պիտի շինեմ։</verse>
				<verse number="5">Նա ուռկան փռելու տեղ պիտի դառնայ ծովի մէջ, որովհետեւ ես եմ խօսել, ասում է Տէր Եհովան. Եւ նա ազգերին աւար պիտի դառնայ։</verse>
				<verse number="6">Եւ նորա աղջկերքը, որոնք դաշտումն են, սրով պիտի սպանուին, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="7">Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես Տիւրոսի վերայ պիտի բերեմ Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորին հիւսիսից՝ թագաւորների թագաւորին ձիերով, կառքերով ու ձիաւորներով եւ բազմութիւնով ու մեծ ժողովուրդով։</verse>
				<verse number="8">Նա քո աղջկերքը դաշտումը սրով պիտի սպանէ, եւ քեզ դէմ մարտկոց պիտի շինէ, եւ քեզ դէմ հողաբլուրներ պիտի կանգնեցնէ, եւ քեզ դէմ վահան պիտի բարձրացնէ.</verse>
				<verse number="9">Եւ իր կործանիչ մեքենաները պիտի դնէ քո պարիսպների դէմ եւ քո աշտարակները պիտի քանդէ իր տապարներովը։</verse>
				<verse number="10">Նորա ձիերի շատութիւնից քեզ պիտի ծածկէ նորանց փոշին. ձիաւորների, անիւների եւ կառքերի դղրդիւնիցը պիտի սասանեն քո պարիսպները, երբոր նա մտնէ քո դռներովը ինչպէս որ կոտրուած քաղաքը կմտնեն։</verse>
				<verse number="11">Իր ձիերի սմբակներովը պիտի կոխ տայ քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանէ եւ քո զօրաւոր բերդերը գետինը պիտի իջնեն։</verse>
				<verse number="12">Եւ քո հարստութիւնը պիտի թալանեն եւ պիտի կողոպտեն քո աւարը եւ պիտի քանդեն քո պարիսպները եւ քարուքանդ անեն քո ցանկալի տները, եւ քո քարերը ու քո փայտերը եւ քո հողը պիտի ջրի մէջը թափեն։</verse>
				<verse number="13">Եւ ես պիտի դադարեցնեմ քո երգերի աղմուկը, եւ քո քնարների ձայնը այլեւս պիտի չլսուի։</verse>
				<verse number="14">Եւ ես քեզ պիտի չոր ապառաժ շինեմ. ուռկան փռելու տեղ պիտի դառնաս. այլեւս պիտի չշինուիս. որովհետեւ ես Տէրս եմ խօսել, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="15">Տէր Եհովան այսպէս է ասում Տիւրոսին. Մի՞թէ քո կործանման ձայնիցը՝ երբոր քո միջումը կոտորած կատարուելով վիրաւորուածների հեծելովը կղզիները պիտի չսասանեն։</verse>
				<verse number="16">Եւ ծովի բոլոր իշխանները պիտի իջնեն իրանց աթոռների վերայից եւ պիտի հանեն իրանց պատմուճանները եւ իրանց նկարագործ հանդերձներիցը պիտի մերկանան, սոսկումներ պիտի հագնեն, գետնի վերայ պիտի նստեն եւ պիտի սարսափեն ամեն վայրկեան, եւ պիտի ապշեն քեզ վերայ։</verse>
				<verse number="17">Եւ ողբ պիտի բարձրացնեն քեզ վերայ եւ քեզ ասեն. Ինչպէ՜ս կործանուեցար, ով ծովաբնակ անուանի քաղաք, որ ծովումը զօրաւոր էիր ինքդ եւ բնակիչներդ, որ ահ էիք տալիս նորա բոլոր բնակիչներին։</verse>
				<verse number="18">Հիմա պիտի զարհուրեն կղզիները քո կործանման օրը, եւ ծովումը եղող կղզիները պիտի ապշեն քո կորուստովը։</verse>
				<verse number="19">Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ես քեզ այն անբնակ քաղաքների պէս աւերակ քաղաք շինելիս՝ անդունդը քեզ վերայ հանելիս, որ քեզ ծածկեն շատ ջրերը,</verse>
				<verse number="20">Եւ քեզ գուբը իջնողների հետ այն յաւիտենական ժողովրդի մօտ իջեցնելիս քեզ տակի երկրումը յաւիտենակն աւերակներումը նստեցնելիս գուբը իջնողների հետ որպէսզի չբնակուիս, այն ժամանակ ես փառք կդնեմ կենդանեաց երկրումը։</verse>
				<verse number="21">Քեզ սոսկման առարկայ կշինեմ, եւ դու պիտի ոչնչանաս, եւ դու պիտի որոնուիս, բայց պիտի այլեւս չգտնուիս յաւիտեան, ասում է Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Եւ դու, մարդի որդի, Տիւրոսի վերայ ողբ բարձրացրու,</verse>
				<verse number="3">Եւ ասիր Տիւրոսին, Ով ծովի մուտքերումը բնակող, որ վաճառականութիւն ես անում ազգերի հետ շատ կղզիների վերայ, այսպէս է ասում Տէր Եհովան. Ով Տիւրոս, դու ասեցիր՝ Ես գեղեցկութեան կատարելութիւնն եմ։</verse>
				<verse number="4">Ծովի սրտումն են քո սահմանները. քեզ շինողները կատարելագործեցին քո գեղեցկութիւնը։</verse>
				<verse number="5">Սանիրի մայրից շինեցին բոլոր լանջքերը քեզ համար. Լիբանանի եղեւին առան քեզ վերայ կայմ շինելու.</verse>
				<verse number="6">Քո թիակները Բասանի կաղնիներից շինեցին. քո նստարանները շինեցին փղոսկրից՝ պատեցին Կիտացիների կղզիներից եկած տօսախով։</verse>
				<verse number="7">Եգիպտոսից բերած նկարագործ բեհեզից էր քո առագաստը, որ քեզ համար դրօշ լինէր. կապուտակ եւ ծիրանեգոյն էր քո ծածկոցը Եղիսայի կղզիիցը բերուած։</verse>
				<verse number="8">Սիդոնի եւ Արուադի բնակիչները թիավարներդ էին. քո իմաստունները, ով Տիւրոս, որ քեզանում կային, քո նաւավարներն էին։</verse>
				<verse number="9">Գեբաղի ծերերը եւ նորա իմաստունները, որ քեզանում կային, ծակոտուածքդ պնդացնողներն էին, ծովի բոլոր նաւերը եւ նորանց նաւաստիները քեզանում էին քո ապրանքները առուտուրի դնելու։</verse>
				<verse number="10">Պարսիկներ, Ղուդացիք եւ Փութացիք քո զօրքի մէջ էին իբրեւ քո պատերազմական մարդիկը. վահան եւ սաղաւարտ կախող էին. նորանք քեզ փառաւորութիւն տուին։</verse>
				<verse number="11">Արուադացիք եւ քո զօրքը քո պարիսպների վերայ էին շուրջանակի, եւ քաջասիրտներն էին քո աշտարակների վերայ. նորանք իրանց վահանները կախում էին քո պարիսպների վերայ շուրջանակի. նորանք կատարելագործեցին քո գեղեցկութիւնը։</verse>
				<verse number="12">Թարսիսը քո վաճառականներն էր ամեն տեսակ ապրանքի շատութիւնիցը. արծաթով, երկաթով, անագով եւ կապարով անում էին քո առուտուրը։</verse>
				<verse number="13">Յաւանը, Թոբելը եւ Մոսոքը քո վաճառականներն էին. նորանք քեզ հետ մարդկանց հոգիների եւ պղնձի անօթների առուտուր էին անում։</verse>
				<verse number="14">Թորգոմայի տունից ձիեր եւ ձիաւորներ եւ ջորիներ էին բերում քեզ մօտ իբրեւ առուտուրի ապրանք։</verse>
				<verse number="15">Դեդանի որդիքը քո վաճառականներն էին. շատ կղզիներ իբրեւ վաճառահանութեան տեղեր ձեռքիդ էին. փղոսկրեայ եղջիւրներ եւ ոպնիազ փայտ էին ետ դարձնում քեզ իբրեւ փոխանակութիւն։</verse>
				<verse number="16">Ասորիք քո վաճառականներն էին, քո ձեռագործների շատութեան համար. կարկեհանով, ծիրանեգոյնով, նկարագործներով, բեհեզով, բուստերով եւ կարմիր յակինթով անում էին քո առուտուրը։</verse>
				<verse number="17">Յուդան եւ Իսրայէլի երկիրը քո վաճառականներն էին. Մեննիթի ցորենով, խմորեղէնով, մեղրով, իւղով եւ բալասանով անում էին քո վաճառականութիւնը։</verse>
				<verse number="18">Դամասկոսը քո վաճառականն էր, ձեռագործներիդ շատութեան ամեն տեսակ ապրանքի շատութեան համար՝ Քեղբոնի գինիով եւ սպիտակ բուրդով։</verse>
				<verse number="19">Վեդանը եւ Յաւանը Ուզալից բերում էին քո ապրանքները. շինած երկաթեղէն, կասիա եւ խնկեղէգն էր լինում քո փոխանակութիւնը։</verse>
				<verse number="20">Դեդանը քո վաճառականն էր կառքի պաստառակալներով։</verse>
				<verse number="21">Արաբացիք եւ Կեդարի բոլոր իշխանները քո պատրաստ վաճառականներն էին. գառներով, խոյերով եւ նոխազներով էին առեւտուր անում քեզ հետ։</verse>
				<verse number="22">Սաբայի եւ Ռեգմայի վաճառականները քո վաճառականներն էին, ամեն տեսակ գլխաւոր բուրմունքներով եւ ամեն տեսակ պատուական քարերով եւ ոսկով անում էին քո առուտուրը։</verse>
				<verse number="23">Խառանը, Քաննէն եւ Եդեմը Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Քաղմադը քո վաճառականներն էին։</verse>
				<verse number="24">նորանք քեզ հետ վաճառականութիւն էին անում շքեղ հանդերձներով, կապուտակ եւ նկարագործ վերարկուներով, մանածների կուտակներով, հիւսուած չուաններով եւ եղեւնափայտեայ սնդուկներով քո վաճառանոցներում։</verse>
				<verse number="25">Թարսիսի նաւերը քո կարաւաններն էին քո վաճառքների համար, եւ դու լցուեցար եւ շատ փառաւորուեցար ծովի միջումը։</verse>
				<verse number="26">Շատ ջրերով տարան քեզ քո թիավարները. արեւելեան քամին քեզ կոտրեց ծովի միջումը։</verse>
				<verse number="27">Քո ապրանքներն ու վաճառքները՝ քո առուտուրը, քո նաւաստիներն ու նաւավարները, քո ծակոտուածքը պնդացնողները եւ քեզ հետ առուտուր անողները, եւ քեզանում լինող քո բոլոր պատերազմի մարդիկը եւ քո բոլոր բազմութեան հետ որ քեզանում է, պիտի ընկնեն ծովի մէջը քո անկման օրը։</verse>
				<verse number="28">Քո նաւավարների աղաղակի ձայնիցը պիտի դողան արուարձանները։</verse>
				<verse number="29">Եւ պիտի իջնեն իրանց նաւերիցը բոլոր թիավարները, նաւաստիները՝ ամեն նաւավարները ծովի մէջ եւ կանգնեն երկրի վերայ։</verse>
				<verse number="30">Եւ իրանց ձայնը լսել կտան քեզ վերայ եւ կաղաղակեն դառնապէս. Եւ հող վեր կածեն իրանց գլուխների վերայ, եւ մոխրի մէջ կթաւալուեն։</verse>
				<verse number="31">Եւ իրանց մազերը կածիլեն քո մասին եւ քուրձեր կհագնեն եւ քեզ վերայ լաց կլինեն դառն հոգով եւ դառն սուգով.</verse>
				<verse number="32">Եւ իրանց կոծ անելովը ողբ կբարձրացնեն քեզ վերայ, եւ ողբ կերգեն քեզ վերայ ասելով. Ո՞վ է Տիւրոսի նման, ծովի մէջ բնաջինջ եղածին նման։</verse>
				<verse number="33">Քո վաճառքները ծովիցը դուրս գալիս՝ շատ ազգեր էին կշտացնում, քո ապրանքների ու քո առուտուրների շատութիւնովը հարստացնում էին երկրի թագաւորներին,</verse>
				<verse number="34">Արդ որ ծովի միջում ջրերի խորերն ես խորտակուել, քո վաճառքներն եւ բոլոր բազմութիւնդ ընկան քո մէջը։</verse>
				<verse number="35">Կղզիների բոլոր բնակիչները ապշել են քեզ վերայ եւ նորանց թագաւորները սաստիկ զարհուրուեցան. դողում են նորանց երեսները։</verse>
				<verse number="36">Ազգերի միջի վաճառականները սուլում են քեզ վերայ, դու սոսկում եղար եւ ոչնչացար յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, ասիր Տիւրոսի իշխանին՝ թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ սիրտդ հպարտացաւ եւ ասեցիր. Ես աստուած եմ, Աստուծոյ աթոռի վերայ եմ նստած ծովի միջումը. բայց դու մարդ ես եւ ոչ Աստուած, թէեւ դու քո սիրտը Աստուծոյ սրտի տեղն ես դրել.</verse>
				<verse number="3">Ահա դու Դանիէլիցը իմաստուն ես. Ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար.</verse>
				<verse number="4">Քո իմաստութեամբն ու հանճարովը քեզ համար հարստութիւն շինեցիր, եւ ոսկի ու արծաթ դրիր քո գանձարաններումը.</verse>
				<verse number="5">Քո շատ իմաստութիւնովը՝ քո վաճառականութիւնովը շատացրիր քո հարստութիւնը, եւ սիրտդ բարձրացաւ քո հարստութիւնովը։</verse>
				<verse number="6">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դու քո սիրտը Աստուծոյ սրտի նման շինեցիր,</verse>
				<verse number="7">Դորա համար ահա ես քեզ վերայ պիտի բերեմ օտարներին՝ ազգերի բռնաւորներին, եւ նորանք պիտի հանեն իրանց սրերը քո իմաստութեան գեղեցկութեան վերայ, եւ պիտի ապականեն քո գեղեցկութիւնը։</verse>
				<verse number="8">Քեզ գուբը պիտի գցեն, եւ դու պիտի մեռնես վիրաւորուածների մահով ծովի մէջ։</verse>
				<verse number="9">Մի՞թէ ասելու ես քեզ սպանողների առաջին. Ես աստուած եմ. քանի որ դու մարդ ես եւ ոչ Աստուած՝ քեզ սպանողների ձեռքին։</verse>
				<verse number="10">Անթլփատների մահով պիտի մեռնես օտարների ձեռքով. որովհետեւ ես խօսեցի. Ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="11">Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="12">Մարդի որդի, ողբ բարձրացրու Տիւրոսի թագաւորի վերայ եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու կատարելութեան կնիքն ես՝ լիքն իմաստութիւնով, եւ գեղեցկութեամբ կատարեալ։</verse>
				<verse number="13">Եդեմումն՝ Աստուծոյ դրախտումն էիր. բոլոր պատուական քարերը քո ծածկոցն էին՝ սարդիոն, տպազիոն, անդամանդ, ոսկեքար, եղնգնաքար եւ յասպիս, շափիւղայ, կարկեհան եւ զմրուխտ եւ ոսկի. քո թմբուկների եւ քո սրինգների գործը քեզ համար քո ստեղծուած օրը պատրաստուեցաւ.</verse>
				<verse number="14">Դու մի օծուած քերովբէ էիր ծածկող, եւ ես քեզ շինեցի. Աստուծոյ սուրբ սարի վերայ էիր. Կրակի քարերի մէջ տեղ էիր ման գալիս։</verse>
				<verse number="15">Դու կատարեալ էիր քո ճանապարհներումը քո ստեղծուած օրիցը մինչեւ որ քեզանում անօրէնութիւն գտնուեցաւ։</verse>
				<verse number="16">Քո առուտուրի շատութեան համար լցուեցաւ քո ներսը զրկանքով եւ դու մեղանչեցիր. Եւ ես քեզ իբրեւ պիղծ հեռացրի Աստուծոյ սարիցը, եւ քեզ փչացրի, ով ծածկող քերովբէ, կրակի քարերի միջից։</verse>
				<verse number="17">Սիրտդ հպարտացաւ քո գեղեցկութիւնովը. դու ապականեցիր քո իմաստութիւնը քո գեղեցկութեան պատճառով. ես քեզ գետինը պիտի գցեմ. Թագաւորների առաջին քեզ տեսարան պիտի շինեմ։</verse>
				<verse number="18">Քո անօրէնութիւնների շատութիւնովը՝ քո անիրաւ վաճառականութիւնովը պղծեցիր քո սրբարանները. Եւ ես կրակ պիտի հանեմ քո միջից. նա պիտի ուտէ քեզ, եւ ես քեզ մոխիր պիտի շինեմ երկրի վերայ բոլոր քեզ տեսնողների աչքերի առաջին։</verse>
				<verse number="19">Ազգերի մէջ քեզ ամեն ճանաչողները պիտի ապշեն քեզ վերայ. դու սոսկում եղար եւ ոչնչացար յաւիտեան։</verse>
				<verse number="20">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="21">Մարդի որդի, երեսդ Սիդոնին դարձրու, եւ մարգարէացիր նորա վերայ.</verse>
				<verse number="22">Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Սիդոն. Եւ պիտի փառաւորուիմ քեզանում, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր նորանում դատաստաններ անեմ եւ նորանում սրբուիմ։</verse>
				<verse number="23">Եւ նորա մէջ ժանտախտ պիտի ուղարկեմ եւ նորա փողոցների մէջ՝ արիւն. Եւ վիրաւորուածներ պիտի ընկնեն նորա մէջ նորա վերայի սրով շուրջանակի։ Եւ պիտի իմանան, որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="24">Եւ Իսրայէլի տան համար այլեւս պիտի չլինի խայթող տատասկ եւ ցաւացնող փուշ նորանց բոլոր շրջականերից, որ ատում են նորանց. Եւ պիտի գիտենան, որ ես եմ Տէր Եհովան։</verse>
				<verse number="25">Այսպէս է ասում Տէր Եհովան. Երբոր ես կհաւաքեմ Իսրայէլի տունը այն ազգերի միջից որոնցում ցրուել եմ, եւ երբոր ես կսրբուիմ նորանցով ազգերի աչքերի առաջին, այն ժամանակ նորանք կբնակուեն իրանց հողի վերայ, որ ես տուի իմ ծառայ Յակոբին։</verse>
				<verse number="26">Եւ նորանք կբնակուեն նորանում ապահովութիւնով եւ տուներ կշինեն եւ այգիներ կտնկեն, եւ ապահով կբնակուեն, երբոր ես դատաստաններ կանեմ իրանց շրջակայքիցը բոլոր իրանց արհամարհողներին, եւ կգիտենան որ ես եմ Տէրը նորանց Աստուածը։</verse>
			</chapter>
			<chapter number="29">
				<verse number="1">Տասներորդ տարուայ տասներորդ ամսի տասներկուսին եղաւ Տիրոջ խօսքը ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, երեսդ դարձրու դէպի Եգիպտոսի Փարաւօն թագաւորը, եւ մարգարէացիր նորա դէմ եւ բոլոր Եգիպտոսի դէմ.</verse>
				<verse number="3">Խօսիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Եգիպտոսի Փարաւօն թագաւոր, ով մեծ վիշապ որ պառկում ես գետերումդ, որ ասում ես. Իմ գետը իմն է, եւ ես եմ շինել ինձ համար։</verse>
				<verse number="4">Բայց ես քո կզակներին կարթեր եմ անցկացնելու եւ քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփերին, եւ քեզ դուրս եմ քաշելու քո գետերիցը, նաեւ քո գետերի բոլոր ձկները, որ կպած կլինեն քո թեփերին։</verse>
				<verse number="5">Եւ քեզ դէն պիտի գցեմ անապատը եւ քո գետերի բոլոր ձկները. Դու դաշտի երեսի վերան ես ընկնելու, դու պիտի չժողովուիս եւ պիտի չհաւաքուիս. Ես քեզ տալիս եմ երկրի գազաններին եւ երկնքի թռչուններին իբրեւ կերակուր։</verse>
				<verse number="6">Եւ Եգիպտոսի բոլոր բնակիչները կգիտենան, որ ես եմ Տէրը. որովհետեւ նորանք եղէգի ցուպ եղան Իսրայէլի տան համար։</verse>
				<verse number="7">Նորանք քեզ ձեռքիցդ բռնելիս, դու կոտրուեցար եւ նորանց բոլոր թիկունքները ճղեցիր. Եւ նորանք քեզ վերայ կռնելիս, դու փշրուեցար եւ կանգնեցրիր նորանց երանքները։</verse>
				<verse number="8">Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես սուր եմ բերում քեզ վերայ, եւ քեզանից պիտի փչացնեմ մարդն ու անասունը։</verse>
				<verse number="9">Եւ Եգիպտոսի երկիրը պիտի ամայի եւ անապատ դառնայ, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, որովհետեւ նա ասեց. Գետը իմն է, եւ ես եմ շինել։</verse>
				<verse number="10">Դորա համար ահա ես քեզ դէմ եւ քո գետերի դէմ եմ. Եւ Եգիպտոսի երկիրը անապատների անապատի պէս ամայի պիտի շինեմ Մագդողից մինչեւ Սուհէն եւ մինչեւ Եթէովպացիների սահմանը։</verse>
				<verse number="11">Նորանով մարդի ոտք չպիտի անց կենայ, եւ անասունի ոտք չպիտի անց կենայ նորանով. Եւ նա բնակուած չպիտի լինի քառասուն տարի։</verse>
				<verse number="12">Եւ ես Եգիպտոսի երկիրը ամայի պիտի անեմ ամայացած երկիրների միջում, եւ նորա քաղաքները անապատացած քաղաքների միջում պիտի ամայի լինեն քառասուն տարի. Եւ Եգիպտացիներին պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց ցիրուցան անեմ երկիրների մէջ։</verse>
				<verse number="13">Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Քառասուն տարիից յետոյ ես պիտի ժողովեմ Եգիպտացիներին այն ազգերից, ուր որ ցրուած են եղել։</verse>
				<verse number="14">Եւ ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերութիւնը, եւ ետ պիտի տանեմ նորանց Պաթուրեսի երկիրը՝ իրանց ծագման երկիրը, եւ նորանք այնտեղ մի ցած թագաւորութիւն պիտի լինեն։</verse>
				<verse number="15">Թագաւորութիւններից ցածը պիտի լինի, եւ այլեւս պիտի չբարձրանայ ազգերի վերայ. Եւ ես նորանց պիտի քիչացնեմ որ չտիրեն ազգերի վերայ.</verse>
				<verse number="16">Եւ այլ եւս պիտի Իսրայէլի տան համար ապաստանարան չլինի՝ անօրէնութիւն յիշեցնելով նորանց ետեւից հետեւելով։ Եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէր Եհովան։</verse>
				<verse number="17">Եւ եղաւ քսանեւեօթներորդ տարուայ առաջին ամսի մէկին Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="18">Մարդի որդի, Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը իր զօրքը մեծ ծառայութեան համար ծառայեցրեց Տիւրոսի դէմ. ամեն գլուխ կնտացաւ, եւ ամեն ուս պլոկուեցաւ. բայց մի վարձք չեղաւ նորան եւ նորա զօրքին Տիւրոսիցը այն նորա դէմ արած ծառայութեան համար։</verse>
				<verse number="19">Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես տալիս եմ Եգիպտոսի երկիրը Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին. Եւ նա պիտի վեր առնէ նորա առատութիւնը եւ կողոպտէ նորա կողոպուտը եւ յափշտակէ նորա աւարը. Եւ սա վարձք կլինի նորա զօրքին։</verse>
				<verse number="20">Իբրեւ վճար, որի համար նա ծառայել է, տալիս եմ նորան Եգիպտոսի երկիրը. որովհետեւ ինձ համար են արել. Ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="21">Այն օրը մի եղջիւր պիտի բուսցնեմ Իսրայէլի տան համար, եւ քեզ էլ բերանի բացութիւն պիտի տամ նորանց մէջ. Եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="30">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ողբացէք՝ աւա՜ղ այն օրուան։</verse>
				<verse number="3">Որովհետեւ օրը մօտացել է, եւ մօտացել է Տիրոջ օրը, ամպոտ օրը. Դա ազգերի ժամանակը պիտի լինի։</verse>
				<verse number="4">Եւ սուր պիտի գայ Եգիպտոսի վերայ եւ երկունք պիտի լինի Եթէովպիայումը, երբոր Եգիպտոսումը կընկնեն սպանուածները, եւ վեր կառնեն նորա առատութիւնը եւ քարուքանդ կլինեն նորա հիմունքը։</verse>
				<verse number="5">Եթէովպացիք, Փութացիք, Ղուդացիք եւ բոլոր խառնիճաղանճ ժողովուրդը եւ Քուբացիք եւ ուխտի երկրի որդիքը նորանց հետ սրով պիտի ընկնեն։</verse>
				<verse number="6">Այսպէս է ասում Տէրը. Եգիպտոսի օգնականներն էլ պիտի ընկնեն, եւ պիտի իջնէ նորա զօրութեան հպարտութիւնը, Մագդողից մինչեւ Սուհէն սրով պիտի ընկնեն նորանում, ասում է Տէր Եհովան.</verse>
				<verse number="7">Եւ պիտի ամայանան ամայացած երկիրների միջում, եւ նորա քաղաքները պիտի լինեն անապատացած քաղաքների մէջ։</verse>
				<verse number="8">Եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր ես կրակ կգցեմ Եգիպտոսի մէջ եւ կկոտրատուին նորա բոլոր օգնականները։</verse>
				<verse number="9">Այն օրը դեսպաններ պիտի դուրս գան նաւերով իմ առաջից՝ ապահով Եթէովպացիներին վախեցնելու համար, եւ նորանց մէջ երկունք պիտի լինի Եգիպտոսի օրուայ պէս. որովհետեւ ահա գալիս է։</verse>
				<verse number="10">Այսպէս է ասում Տէր Եհովան. Եւ Եգիպտոսի բազմութիւնն էլ պիտի փչացնեմ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռովը։</verse>
				<verse number="11">Նա եւ իր ժողովուրդն իր հետ՝ ազգերի բռնակալները բերվում են երկիրը աւերակ անելու, եւ նորանք պիտի մերկացնեն իրանց սուրերը Եգիպտոսի վերայ, եւ երկիրը պիտի լցնեն սպանուածներով։</verse>
				<verse number="12">Եւ ես պիտի ցամաքեցնեմ գետերը, եւ երկիրը ծախեմ չարերի ձեռքը, եւ ամայի անեմ երկիրը եւ նորա լիութիւնը օտարների ձեռով. Ես Տէրս եմ խօսել։</verse>
				<verse number="13">Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես կուռքերն էլ պիտի բնաջինջ անեմ, եւ փչացնեմ չաստուածները Մեմփիսից. Եւ Եգիպտոսի երկրիցը այլ եւս իշխան պիտի չլինի. Եւ վախ պիտի դնեմ Եգիպտոսի երկրումը։</verse>
				<verse number="14">Եւ պիտի ամայի անեմ Պաթուրէսին, եւ Տայանիսի մէջ կրակ պիտի գցեմ, եւ Նովի մէջ դատաստաններ պիտի անեմ.</verse>
				<verse number="15">Եւ իմ սրտմտութիւնը պիտի թափեմ Եգիպտոսի ամրութեան՝ Սինի վերայ եւ պիտի ջարդեմ Նովի բազմութիւնը։</verse>
				<verse number="16">Եւ կրակ պիտի գցեմ Եգիպտոսի մէջ. Սինը պիտի երկունքներով գալարուի, եւ Նովը պիտի ճեղքուի. Եւ թշնամիները պիտի Մեմփիսը ցերեկով առնեն։</verse>
				<verse number="17">Արեգի եւ Բուբաստի երիտասարդները պիտի սրով ընկնեն. Եւ իրանք գերի պիտի գնան։</verse>
				<verse number="18">Եւ Տափնասում ցերեկը պիտի խաւար դառնայ, երբոր ես այնտեղ կոտրատեմ Եգիպտոսի լուծերը, եւ երբոր այնտեղ կփչանայ նորա ոյժի հպարտութիւնը. ամպ պիտի ծածկէ նորան, եւ նորա աղջկերքը գերի պիտի գնան։</verse>
				<verse number="19">Այսպէս ես Եգիպտոսում դատաստաններ պիտի անեմ, եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="20">Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ առաջին ամսի եօթին Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="21">Մարդի որդի, Եգիպտոսի Փարաւօն թագաւորի բազուկը կոտրեցի, եւ ահա նա պիտի չփաթաթուի բժշկութիւն տալու համար, որ կապ դնեն փաթաթածի վերայ, որպէսզի զօրանայ սուր բռնելու համար։</verse>
				<verse number="22">Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես Եգիպտոսի Փարաւօն թագաւորի դէմ եմ, եւ պիտի փշրեմ նորա բազուկները՝ թէ զօրաւորը թէ կոտրածը, եւ վայր պիտի գցել տամ սուրը նորա ձեռքիցը։</verse>
				<verse number="23">Եւ Եգիպտացիներին պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց սփռեմ երկիրների մէջ։</verse>
				<verse number="24">Բայց պիտի զօրացնեմ բաբիլոնի թագաւորի բազուկները, եւ իմ սուրը պիտի դնեմ նորա ձեռքին, սակայն Փարաւօնի բազուկները պիտի փշրեմ, եւ նա պիտի սպանուողի հեծեծանքովը հեծէ նորա առաջին։</verse>
				<verse number="25">Եւ Բաբիլոնի թագաւորի բազուկները պիտի զօրացնեմ, իսկ Փարաւօնի բազուկները պիտի ընկնեն. Եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր ես իմ սուրը կտամ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա նորան կմեկնէ Եգիպտոսի երկրի վերայ.</verse>
				<verse number="26">Եւ կցրուեմ Եգիպտացիներին ազգերի մէջ եւ նորանց կսփռեմ երկիրների մէջ, այն ժամանակ կիմանան որ ես եմ Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="31">
				<verse number="1">Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ երրորդ ամսի մէկին, Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, ասիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորին եւ նորա բազմութեանը. Դու ո՞ւմ ես նմանում քո մեծութիւնովը։</verse>
				<verse number="3">Ահա Ասորեստանցին մի եղեւին էր Լիբանանի վերայ, ոստերը գեղեցիկ եւ տերեւախիտ, հովանաւոր եւ բարձրահասակ էր, եւ ամպերի մէջ էր նորա գագաթը։</verse>
				<verse number="4">Ջրերը նորան մեծացրին, անդունդները նորան բարձրացրին, իր գետերը գնում էին իր տունկի շուրջը, եւ իր վտակները նա ուղարկում էր դաշտի բոլոր ծառերին։</verse>
				<verse number="5">Սորա համար նորա հասակը բարձր եղաւ դաշտի բոլոր ծառերիցը. Եւ աճեցին նորա ոստերը եւ տարածուեցան նորա ճիւղերը շատ ջրերից ընդարձակուելով։</verse>
				<verse number="6">Նորա ճիւղերի վերայ բոյն էին դնում երկնքի բոլոր թռչունները, եւ նորա ճիւղերի տակ ծնում էին դաշտի բոլոր գազանները, եւ նորա հովանումը բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը։</verse>
				<verse number="7">Եւ նա գեղեցիկ էր իր մեծութիւնովը, իր ոստերի ընդարձակութիւնովը. որովհետեւ նորա արմատը շատ ջրերի վերայ էր։</verse>
				<verse number="8">Եղեւինները նորան չէին ծածկում Աստուծոյ դրախտումը, մայր ծառերը չէին նմանում նորա շառաւիղներին, եւ սօսիները նորա ոստերի նման չէին. ոչ մի ծառ Աստուծոյ դրախտի մէջ չէր նմանում նորան իր գեղեցկութիւնովը։</verse>
				<verse number="9">Ես նորան գեղեցիկ էի շինել իր ոստերի շատութիւնովը. Եւ նախանձում էին նորան Աստուծոյ դրախտումը եղող բոլոր Եդեմի ծառերը։</verse>
				<verse number="10">Դորա համար այսպէս ասեց Տէր Եհովան. որովհետեւ բարձրացաւ հասակով եւ իր գագաթը դրաւ ամպերի մէջ, եւ իր սիրտը հպարտացաւ իր բարձրութիւնովը,</verse>
				<verse number="11">Ես էլ նորան տուի ազգերի հզօրի ձեռքը. նա հատուցանելով կհատուցանէ նորան. նորա չարութեան համար ես քշեցի նորան։</verse>
				<verse number="12">Եւ օտարները՝ ազգերի բռնակալները նորան ջարդեցին եւ դէն գցեցին. սարերի եւ բոլոր հովիտների վերայ ընկան նորա ոստերը եւ կոտրատուեցան նորա շառաւիղները երկրի բոլոր ձորերումը, եւ նորա հովանիիցը իջան երկրի բոլոր ժողովուրդները եւ դէն գցեցին նորան։</verse>
				<verse number="13">Նորա ընկածների վերայ բնակուեցին երկնքի ամեն թռչունները, եւ նորա շառաւիղների վերայ էին դաշտի ամեն գազանները։</verse>
				<verse number="14">Որպէսզի իրանց հասակովը չհպարտանան ամեն ջրասուն ծառերը եւ իրանց գագաթները չդնեն ամպերի մէջ, եւ իրանց հպարտութիւնովը իրանց վերայ հաստատ չկենան բոլոր ջրով ոռոգուածները, որովհետեւ ամենքը մահուան են մատնուած գետնի տակերումը մարդկանց որդիների մէջ գուբը իջնողների հետ։</verse>
				<verse number="15">Այսպէս է ասում Տէր Եհովան. Նա գերեզմանը իջած օրը սուգ անել տուի. նորա համար անդունդը ծածկեցի եւ արգելեցի նորա գետերը, եւ շատ ջրեր բռնուեցան, եւ սուգ հագցրի Լիբանանին նորա մասին, եւ դաշտի բոլոր ծառերը թառամեցին նորա պատճառով։</verse>
				<verse number="16">Նորա անկման ձայնիցը դողալ տուի ազգերին երբոր նորան իջեցրի գերեզմանը գուբը իջնողների հետ, եւ մխիթարուեցան գետնի տակերումը Եդեմի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիրներն ու լաւերը՝ բոլոր ջրով ոռոգուածները։</verse>
				<verse number="17">Նորանք էլ նորա հետ իջան գերեզմանը սրով սպանուածների մօտ. Եւ նորա բազուկը եղողները, որ բնակվում էին նորա հովանիումը ազգերի մէջ։</verse>
				<verse number="18">Ո՞ւմ ես նմանում այսպէս փառքով եւ մեծութիւնով Եդեմի ծառերի մէջ. դու վայր պիտի գցուիս Եդեմի ծառերի հետ գետնի տակը, անթլփատների մէջ պիտի պառկես սրով սպանուածների հետ։ Այսինքն Փարաւօնը եւ նորա բոլոր բազմութիւնը, ասում է Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="32">
				<verse number="1">Եւ եղաւ տասնեւերկուերորդ տարուայ, տասնեւերկուերորդ ամսուայ ամսի մէկին եղաւ Տիրոջ խօսքը ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, ողբ բարձրացրու Եգիպտոսի Փարաւօն թագաւորի վերայ եւ ասիր նորան. Ազգերի մէջ դու առիւծի էիր նմանվում. Եւ դու մի վիշապի նման էիր ջրերումը. դու վեր էիր բղխում քո գետերովը, եւ պղտորեցնում էիր ջուրը ոտներովդ, եւ կոխ էիր տալիս նորանց գետերը։</verse>
				<verse number="3">Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես պիտի իմ ցանցը քեզ վերայ տարածեմ շատ ազգերի ժողովրդովը, եւ քեզ վեր պիտի քաշեմ իմ ուռկանովը։</verse>
				<verse number="4">Եւ քեզ պիտի գցեմ գետնի վերայ, դաշտի երեսը պիտի շպռտեմ քեզ, եւ քեզ վերայ պիտի բնակեցնեմ երկնքի բոլոր թռչուններին, եւ քեզանով պիտի կշտացնեմ երկրի բոլոր գազաններին։</verse>
				<verse number="5">Եւ քո միսը պիտի սարերի վերայ գցեմ, եւ պիտի լցնեմ ձորերը քո դէզերովը։</verse>
				<verse number="6">Եւ երկրին պիտի խմեցնեմ քո արիւնի արտահոսածովը մինչեւ սարերն էլ, եւ հեղեղատները պիտի լցուին քեզանով։</verse>
				<verse number="7">Եւ քեզ հանգցնելիս պիտի ծածկեմ երկինքը, եւ սուգ պիտի հագցնեմ նորա աստղերին, արեգակը ամպով պիտի ծածկեմ, եւ լուսինը պիտի չճառագայթէ իր լոյսը։</verse>
				<verse number="8">Երկնից վերայ բոլոր լուսաւոր լուսատուներին պիտի խաւարեցնեմ քո պատճառով, եւ քո երկրի վերայ մթութիւն պիտի բերեմ, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="9">Եւ շատ ժողովուրդների սիրտը պիտի խռովեցնեմ, երբոր քո կործանումը հասցնեմ ազգերին այն երկիրներում, որոնց չէիր գիտում։</verse>
				<verse number="10">Եւ շատ ժողովուրդներ պիտի ապշեցնեմ քեզ վերայ, եւ նորանց թագաւորները զարհուրանքով պիտի քեզ վերայ զարհուրեն, երբոր իմ սուրը կթռթռացնեմ նորանց առաջին. Եւ պիտի ամեն մարդ ամեն վայրկեան սարսափէ իր անձի համար քո կործանման օրը։</verse>
				<verse number="11">Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Բաբիլոնի թագաւորի սուրը պիտի գայ քեզ վերայ։</verse>
				<verse number="12">Զօրաւորների սրերովը վայր պիտի գցեմ քո բազմութիւնը, որոնք ամենքը ազգերի բռնաւորներն են։ Եւ նորանք պիտի կողոպտեն Եգիպտոսի պարծանքը, եւ պիտի ոչնչանայ նորա բոլոր բազմութիւնը։</verse>
				<verse number="13">Եւ պիտի կորցնեմ նորա բոլոր անասունները, շատ ջրերի վերայից, եւ այլեւս նորանց պիտի չպղտորէ մարդի ոտք, եւ անասունի կճղակներ պիտի նորանց չպղտորեն։</verse>
				<verse number="14">Այն ժամանակ պիտի պարզեցնեմ նորանց ջրերը, եւ իւղի պէս հոսեցնեմ նորանց գետերը, ասում է Տէր Եհովան.</verse>
				<verse number="15">Երբոր Եգիպտոսի երկիրը աւերակ կդարձնեմ, եւ երկիրը աւերակ կդառնայ իր լիութիւնիցը. երբոր ես կզարկեմ նորա միջի բոլոր բնակիչներին, այն ժամանակ կիմանան թէ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="16">Սա մի ողբ է, եւ ողբով պիտի երգեն նորան, ազգերի աղջկերքը պիտի ողբալով երգեն նորան, Եգիպտոսի վերայ եւ նորա բոլոր բազմութեան վերայ պիտի ողբալով երգեն նորան, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="17">Եւ եղաւ տասնեւերկուերորդ տարուայ՝ ամսի տասնեւհինգին, որ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="18">Մարդի որդի, կոծ արա Եգիպտոսի բազմութեան վերայ եւ իջեցրու նորան՝ նորան եւ զօրաւոր ազգերի աղջիկներին գետնի տակը գուբը իջնողների հետ։</verse>
				<verse number="19">Դու ումի՞ց ես վայելուչ. իջիր եւ պառկիր անթլփատների հետ։</verse>
				<verse number="20">Սրով սպանուածների մէջ պիտի ընկնեն, սուրի պիտի տրուի նա, քաշքշեցէք նորան եւ նորա բոլոր բազմութիւնը։</verse>
				<verse number="21">Նորան խօսելու են զօրաւորների հզօրները գերեզմանի միջից՝ նորա օգնողների հետ. իջել պառկել են անթլփատները՝ սրով սպանուած։</verse>
				<verse number="22">Այնտեղ է Ասորեստանցին եւ նորա բոլոր ամբոխը, նորա գերեզմանները նորա շրջակայքումն են. Ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են։</verse>
				<verse number="23">Որի գերեզմանները գուբի խորքերումն են շինուած, եւ իր ամբոխը իր գերեզմանների շրջակայքումն է, ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են, որոնք վախ էին տալիս կենդանեաց երկրումը։</verse>
				<verse number="24">Այնտեղ է Եղամացին եւ իր բոլոր բազմութիւնը, իր գերեզմանների շրջակայքումը, ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են, որոնք իջել են անթլփատ՝ երկրի տակերը, որոնք իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը, սակայն իրանց ամօթը պիտի կրեն գուբը իջնողների հետ։</verse>
				<verse number="25">Սպանուածների մէջ նորան անկողին տուին իր բոլոր բազմութեան հետ, նորա շրջակայքումն են իր գերեզմանները. ամենքը անթլփատներ՝ սրով սպանուած, որ իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը, եւ որոնք պիտի կրեն իրանց ամօթը գուբը իջնողների հետ. նա սպանուածների մէջ է դրուել։</verse>
				<verse number="26">Այնտեղ է Մոսոքը՝ Թոբէլը եւ նորա բոլոր ամբոխը, նորա շրջակայքումն են իր գերեզմանները.ամենքը անթլփատներ՝ սրով սպանուածներ, որոնք իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը։</verse>
				<verse number="27">Եւ նորանք պիտի չպառկեն անթլփատներից ընկնող զօրաւորների հետ, որոնք իրանց պատերազմական զէնքերովը գերեզման իջան, եւ որոնց սուրերը իրանց գլխների տակին դրին. բայց նորանց անօրէնութիւնները իրանց ոսկորների վերայ պիտի լինի, թէեւ նորանք զօրաւորների երկիւղն էին կենդանեաց երկրումը։</verse>
				<verse number="28">Եւ դու պիտի անթլփատների մէջ փշրուիս, եւ պառկես սրով սպանուածների հետ։</verse>
				<verse number="29">Այնտեղ է Եդովմը, նորա թագաւորները եւ նորա բոլոր իշխանները, որոնք իրանց զօրութիւնովը սրով սպանուածների հետ են դրուած. նորանք պիտի պառկեն անթլփատների հետ եւ գուբը իջնողների հետ։</verse>
				<verse number="30">Այնտեղ են հիւսիսի իշխանները բոլորը, եւ բոլոր Սիդոնացիք, որոնք իջան սպանուածների հետ. իրանց ահարկութիւնովը պիտի ամաչեն իրանց զօրութիւնիցը, եւ պիտի պառկեն անթլփատ՝ սրով սպանուածների հետ, եւ իրանց ամօթը կրեն գուբը իջնողների հետ։</verse>
				<verse number="31">Փարաւօնը տեսնելու է նորանց, եւ պիտի մխիթարուի իր բոլոր ամբոխի մասին, սրով սպանուածներ են Փարաւօնը եւ իր բոլոր զօրքերը, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="32">Որովհետեւ ես նորան երկիւղ տալ տուի կենդանեաց երկրումը. Եւ նա պիտի պառկեցնուի անթլփատների մէջ՝ սրով սպանուածների հետ՝ Փարաւօնը եւ նորա բոլոր ամբոխը, ասում է Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="33">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, խօսիր քո ժողովրդի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի երկրի վերայ սուր բերեմ, եւ այն երկրի ժողովուրդը մէկ մարդ ընտրէ իր միջիցը եւ նորան իրանց համար դէտ շինեն.</verse>
				<verse number="3">Եւ նա տեսնէ այն սուրը գալիս երկրի վերայ, եւ փողը հնչեցնէ եւ ժողովրդին զգուշացնէ.</verse>
				<verse number="4">Բայց մէկը փողի ձայնը որոշ լսէ եւ չզգուշանայ, եւ սուրը գայ եւ նորան վեր առնէ. նորա արիւնը նորա գլուխը պիտի լինի։</verse>
				<verse number="5">Նա լսել էր փողի ձայնը եւ չզգուշացաւ. նորա արիւնը իր վերայ պիտի լինի. Եւ եթէ նա զգուշացած լինէր իր անձը կազատէր։</verse>
				<verse number="6">Բայց եթէ դէտը տեսնէ սուրը գալիս եւ փողը չհնչեցնէ, եւ ժողովուրդը չզգուշանայ, եւ սուրը գայ եւ նորանցից մի հոգի վեր առնէ. նա իր անօրէնութիւնովը վեր առնուեցաւ, բայց նորա արիւնը ես դէտի ձեռքիցն եմ պահանջելու։</verse>
				<verse number="7">Եւ դու, մարդի որդի, ես քեզ դէտ դրի Իսրայէլի տան վերայ, եւ դու պիտի իմ բերանից խօսքը լսես եւ նորանց զգուշացնես իմ կողմանէ։</verse>
				<verse number="8">Ես ամբարշտին ասելիս, Ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես, եւ դու եթէ չխօսես ամբարշտին՝ իր ճանապարհիցն զգուշացնելու համար. այն ամբարիշտը կմեռնէ իր անօրէնութեան համար, բայց նորա արիւնը քո ձեռքիցն ես կպահանջեմ։</verse>
				<verse number="9">Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին իր ճանապարհիցը, որ նորանից ետ դառնայ, բայց նա ետ չդառնայ, նա իր անօրէնութեան համար կմեռնէ, բայց դու ազատած կլինես քո անձը։</verse>
				<verse number="10">Եւ դու, մարդի որդի, ասիր Իսրայէլի տանը. Դուք այսպէս էք խօսում եւ ասում թէ Մեր յանցանքներն ու մեր մեղքերը մեզ վերայ է, եւ մենք նորանցով մաշվում ենք. ուրեմն ինչպէս պիտի ապրենք։</verse>
				<verse number="11">Նորանց ասիր. Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գայ իր ճանապարհիցը եւ ապրէ։ Դարձէք, դարձէք ձեր չար ճանապարհներիցը, եւ ինչո՞ւ համար դուք մեռնէք, ով Իսրայէլի տուն։</verse>
				<verse number="12">Եւ դու, մարդի որդի, ասիր քո ժողովրդի որդկանցը թէ՝ Արդարի արդարութիւնը նորան չի փրկիլ երբոր նա յանցանք գործէ, եւ ամբարիշտը իր ամբարշտութիւնովը չի գլորուիլ՝ երբոր իր ամբարշտութիւնից ետ դառնայ, եւ արդարը չէ կարող իր արդարութիւնովը ապրիլ երբոր մեղանչէ։</verse>
				<verse number="13">Երբոր ես արդարին ասեմ թէ Նա անպատճառ պիտի ապրէ, եւ նա վստահանայ իր արդարութեան վերայ եւ անօրէնութիւն անէ. նորա բոլոր արդարութիւնը պիտի չյիշուի, եւ այն իր արած անօրէնութիւնովը պիտի մեռնէ։</verse>
				<verse number="14">Բայց երբոր ամբարշտին ասեմ. Դու անպատճառ պիտի մեռնես, եւ նա ետ դառնայ իր մեղքիցը եւ իրաւունք ու արդարութիւն գործէ.</verse>
				<verse number="15">Ամբարիշտը գրաւը ետ դարձնէ, յափշտակածը հատուցանէ, կեանքի կանոններովը գնայ առանց անօրէնութիւն գործելու. նա անշուշտ պիտի ապրէ եւ չպիտի մեռնէ։</verse>
				<verse number="16">Այն ամեն մեղքերը, որ նա արել էր, պիտի չյիշուին. նա իրաւունք ու արդարութիւն գործեց. նա անշուշտ պիտի ապրէ։</verse>
				<verse number="17">Եւ քո ժողովրդի որդիքը կասեն. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. բայց իրանց ճանապարհն է որ ուղիղ չէ։</verse>
				<verse number="18">Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն գործէ, այն ժամանակ նա պէտք է նորանցում մեռնէ։</verse>
				<verse number="19">Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, նա պէտք է ապրէ նորանցով։</verse>
				<verse number="20">Բայց դուք ասում էք թէ Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ, ես ձեզանից ամեն մէկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն։</verse>
				<verse number="21">Եւ եղաւ որ մեր գերութեան տասնեւերկուերորդ տարուայ տասներորդ ամսի հինգին մէկ ազատուած եկաւ ինձ մօտ Երուսաղէմից ասելով թէ՝ Քաղաքը կոտրուեցաւ։</verse>
				<verse number="22">Եւ Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղաւ այն իրիկունը ազատուածի գալուց առաջ եւ բացաւ իմ բերանը մինչեւ որ նա առաւօտը ինձ մօտ եկաւ, եւ բերանս բացուեցաւ եւ այլեւս համր չէի։</verse>
				<verse number="23">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="24">Մարդի որդի, այս աւերակների բնակիչները Իսրայէլի երկրի վերայ ասում են թէ՝ Աբրահամը մէկ հատ մարդ էր եւ ժառանգեց երկիրը. Իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրուի իբրեւ ժառանգութիւն։</verse>
				<verse number="25">Դորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք արիւնովն էք ուտում եւ ձեր աչքերը բարձրացնում էք դէպի ձեր կուռքերը եւ արիւն էք թափում. Եւ դուք ժառանգէ՞ք երկիրը։</verse>
				<verse number="26">Դուք հաստատ կանգանած էք ձեր սրի վերայ, պղծութիւն էք անում, եւ ձեզանից ամեն մէկը իր ընկերի կնոջը պղծում է. Եւ դուք ժառանգէ՞ք երկիրը։</verse>
				<verse number="27">Այսպէս ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Կենդանի եմ ես, որ աւերակներումը եղողները սրով պիտի ընկնեն, եւ դաշտի վերայ եղողները գազաններին եմ տալիս իբրեւ նորանց կերակուր, եւ բերդերումն ու քարայրներումն եղողները ժանտախտով պիտի մեռնեն։</verse>
				<verse number="28">Եւ երկիրը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ պիտի փչանայ նորա զօրութեան հպարտութիւնը. Եւ ամայի պիտի դառնան Իսրայէլի սարերը որ անց կենող չլինի։</verse>
				<verse number="29">Եւ կիմանան որ ես եմ Տէրը, երբոր երկիրը ամայի ու ամայացած կանեմ նորանց արած բոլոր պղծութիւնների համար։</verse>
				<verse number="30">Իսկ դու, մարդի որդի, քո ժողովրդի որդիքը որ խօսակցում են քեզ դէմ պատերի մօտ եւ տների դռներումը եւ մէկզմէկի հետ խօսում են իրար ասելով. Մէկ եկէք ու լսեցէք թէ ինչ բան կայ դուրս եկած Տիրոջ կողմից։</verse>
				<verse number="31">Եւ նորանք քեզ մօտ կգան հէնց որ ժողովուրդը եկաւ եւ քո առաջին կնստեն իբրեւ իմ ժողովուրդ, եւ կլսեն քո խօսքերը, բայց նորանց չեն կատարիլ. այլ նորանք իրանց բերանովը հաճութիւն ցոյց կտան, բայց նորանց սիրտն իրանց ագահութեան քամակիցն է գնում։</verse>
				<verse number="32">Եւ ահա դու նորանց համար քաղցր երգի պէս ես՝ գեղեցկաձայն եւ բարեյարմար. Եւ նորանք կլսեն քո խօսքերը, բայց նորանց կատարողները չեն։</verse>
				<verse number="33">Եւ երբոր սա կգայ, (ահա պիտի գայ), այն ժամանակ պիտի իմանան, որ իրանց միջումը մարգարէ է եղել։</verse>
			</chapter>
			<chapter number="34">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի հովիւների մասին, մարգարէացիր եւ ասիր նորանց՝ այդ հովիւներին. Թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ Իսրայէլի հովիւներին, որոնք իրանց են արածեցնում. հովիւները չէ՞ որ հօտը պիտի արածեցնեն։</verse>
				<verse number="3">Կաթը ուտում էք, եւ բուրդը հագնում էք, եւ պարարտին մորթում էք. իսկ հօտը չէք արածեցնում։</verse>
				<verse number="4">Տկարներին չուժովացրիք, եւ հիւանդին չբժշկեցիք, եւ դուք կոտրածին չկապեցիք, եւ մոլորուածին ետ չբերիք, եւ կորածին չորոնեցիք, այլ խստութեամբ տիրեցիք նորանց վերայ եւ բռնութեամբ։</verse>
				<verse number="5">Եւ նորանք ցրիւ եկան հովիւ չլինելու պատճառով, եւ կերակուր եղան դաշտի բոլոր գազաններին եւ ցիրուցան եղան։</verse>
				<verse number="6">Մոլորվում են իմ ոչխարները ամեն սարերի վերայ եւ ամեն բարձր բլուրի վերայ, եւ երկրի բոլոր երեսի վերայ ցրուել են իմ ոչխարները. Եւ որոնող չկայ, ու հարցանող չկայ։</verse>
				<verse number="7">Դորա համար, ով հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը.</verse>
				<verse number="8">Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ իմ հօտը յափշտակուեցաւ եւ իմ հօտը՝ հովիւ չլինելու համար դաշտի բոլոր գազաններին կերակուր եղաւ, եւ իմ հովիւները չորոնեցին իմ ոչխարներին, եւ հովիւները իրանց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում.</verse>
				<verse number="9">Դորա համար, ով հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը.</verse>
				<verse number="10">Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես հովիւների դէմ եմ, եւ իմ ոչխարներին պիտի պահանջեմ նորանց ձեռքիցը, եւ նորանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, եւ հովիւները այլեւս պիտի չարածեցնեն նորանց, եւ պիտի ազատեմ իմ ոչխարներին նորանց բերանիցը, որ նորանք նորանց համար ուտելիք չլինեն։</verse>
				<verse number="11">Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես ինքս եմ պահանջելու իմ ոչխարներին եւ նորանց որոնելու.</verse>
				<verse number="12">Ինչպէս որ հովիւն է որոնում իր հօտը երբոր նորանք ցրուած ժամանակ նա իր ոչխարների մէջ է լինում, այնպէս պիտի որոնեմ իմ ոչխարներին եւ նորանց պիտի ազատեմ այն ամեն տեղերից, ուր որ նորանք ցրուած են եղել ամպի եւ մառախուղի օրը.</verse>
				<verse number="13">Եւ նորանց պիտի հանեմ ազգերի միջից եւ պիտի ժողովեմ նորանց երկիրներից եւ նորանց պիտի բերեմ նորանց երկիրը եւ նորանց պիտի արածեցնեմ Իսրայէլի սարերի վերայ, ձորերումը եւ երկրի բոլոր բնակութիւններումը.</verse>
				<verse number="14">Նորանց պիտի լաւ արօտում արածեցնեմ, եւ Իսրայէլի բարձր սարերի վերայ պիտի լինի նորանց փարախը. այնտեղ լաւ փարախի մէջ պիտի մակաղեն. Եւ պարարտ արօտում պիտի արածեն Իսրայէլի սարերի վերայ։</verse>
				<verse number="15">Ես եմ արածեցնելու իմ ոչխարներին եւ ես եմ նորանց մակաղել տալու, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="16">Կորածը որոնելու եմ, եւ մոլորուածը ետ եմ բերելու, եւ կոտրածը պիտի կապեմ եւ հիւանդը պիտի զօրացնեմ, եւ պարարտն ու զօրաւորը պիտի փչացնեմ՝ իրաւունքով պիտի հովուեմ նորանց։</verse>
				<verse number="17">Եւ դուք, ով իմ ոչխարները, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես դատաստան եմ անելու ոչխարի եւ ոչխարի մէջ, խոյերի եւ նոխազների մէջ։</verse>
				<verse number="18">Սա քի՞չ է ձեզ համար որ դուք լաւ արօտում էք արածում, ձեր արօտի մնացորդը ձեր ոտքերովը կոխ է՞լ էք տալիս. Եւ մաքուր ջուրը խմում էք, մնացածը ձեր ոտներովը պղտորո՞ւմ էք։</verse>
				<verse number="19">Եւ իմ ոչխարները ձեր ոտնակոխ արածն է ուտում, եւ ձեր ոտներով պղտորածն է խմում։</verse>
				<verse number="20">Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան նորանց. Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի եւ նիհար ոչխարի մէջ։</verse>
				<verse number="21">Որովհետեւ դուք ձեր կողքովը հրում էք եւ ձեր եղջիւրներովը հարում էք ամեն տկարներին, մինչեւ որ նորանց ցիրուցան արիք դրսումը։</verse>
				<verse number="22">Բայց ես պիտի փրկեմ իմ ոչխարներին, եւ նորանք այլ եւս պիտի չյափշտակուին, եւ պիտի դատեմ ոչխարի եւ ոչխարի մէջ։</verse>
				<verse number="23">Եւ նորանց վերայ մէկ հովիւ պիտի դնեմ, եւ նա պիտի արածեցնէ նորանց, այսինքն իմ Դաւիթ ծառային, նա պիտի արածեցնէ նորանց, եւ նա է լինելու նորանց հովիւը։</verse>
				<verse number="24">Եւ ես Տէրս կլինեմ նորանց համար Աստուած, իսկ իմ Դաւիթ ծառան՝ իշխան նորանց մէջ. ես Տէրս եմ խօսել։</verse>
				<verse number="25">Եւ ձեզ հետ խաղաղութեան ուխտ պիտի դնեմ, եւ պիտի դադարեցնեմ չար գազաններին այդ երկրից. Եւ նորանք կբնակուեն անապատումը ապահով. Եւ կքնանան անտառներումը։</verse>
				<verse number="26">Եւ նորանց եւ իմ բլուրի շրջակայքը պիտի օրհնութիւն շինեմ, եւ անձրեւը պիտի ցած թափեմ իր ժամանակին. անձրեւները պիտի օրհնութիւն լինեն։</verse>
				<verse number="27">Եւ դաշտի ծառը պիտի իր պտուղը տայ, եւ երկիրը պիտի տայ իր բերքը, եւ նորանք ապահով պիտի լինեն իրանց երկրումը, եւ պիտի իմանան թէ ես եմ Տէրը, երբոր նորանց լուծի փայտերը կկոտրեմ եւ նորանց կազատեմ իրանց ծառայեցնողների ձեռքիցը։</verse>
				<verse number="28">Եւ այլ եւս ազգերին աւար չեն լինիլ, եւ երկրի գազանները նորանց չեն ուտիլ, եւ ապահով կբնակուեն եւ վախեցնող չի լինիլ։</verse>
				<verse number="29">Եւ նորանց համար մի անուանի բոյս վեր կկացնեմ, որ այլեւս սովով չսպառուին այն երկրումը, եւ այլեւս չկրեն ազգերի նախատինքը։</verse>
				<verse number="30">Եւ կգիտենան թէ ես՝ նորանց Տէր Աստուածը իրանց հետ եմ, եւ իրանք իմ ժողովուրդն են՝ Իսրայէլի տունը, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="31">Եւ դուք իմ ոչխարները՝ իմ արօտի ոչխարները մարդիկ էք դուք. ես ձեր Աստուածն եմ, ասում է Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="35">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, երեսդ Սէիր սարին դարձրու եւ մարգարէացիր նորա մասին,</verse>
				<verse number="3">Եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Սէիր սար, եւ մեկնում եմ իմ ձեռքը քեզ վերայ եւ ես քեզ ամայի ու ամայացած պիտի անեմ։</verse>
				<verse number="4">Քո քաղաքները աւերակ պիտի անեմ, եւ դու ամայի պիտի դառնաս, եւ պիտի գիտենաս որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ դու մշտնջենական ատելութիւն ունիս եւ Իսրայէլի որդկանցը սուրի ձեռք մատնեցիր նորանց պատուհասի ժամանակին, անօրէնութիւնը ծայրին հասած ժամանակին։</verse>
				<verse number="6">Դորա համար կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ քեզ արիւն պիտի անեմ, եւ արիւնը պիտի հալածէ քեզ. ըստ որում դու արիւնը չատեցիր, արիւնն էլ պիտի հալածէ քեզ։</verse>
				<verse number="7">Եւ ես Սէիր սարը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ նորանից պիտի փչացնեմ անցնողն ու դարձողը։</verse>
				<verse number="8">Եւ պիտի լցնեմ նորա սարերը նորա սպանուածներովը, եւ բլուրներիդ ու հովիտներիդ եւ բոլոր ձորերիդ մէջ պիտի սրով պսնաուածներ ընկնեն։</verse>
				<verse number="9">Եւ քեզ յաւիտենական անապատներ պիտի շինեմ, եւ քո քաղաքները պիտի չբնակուին, եւ դուք պիտի իմանաք որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="10">Որովհետեւ դու ասեցիր թէ Այս երկու ազգերը եւ այս երկու երկիրները իմն են լինելու, եւ մենք պիտի տիրենք նորանց, թէեւ Տէրը այնտեղ էր.</verse>
				<verse number="11">Դորա համար՝ Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ պէտք է անեմ քո բարկութեան եւ քո նախանձի համեմատ, որ ի գործ դրիր նորանց ատելիս, եւ ես պիտի ճանաչուիմ նորանց մէջ երբոր կանեմ քո դատաստանը։</verse>
				<verse number="12">Եւ կգիտենաս, որ ես Տէրս լսել եմ քո հայհոյանքները, որ խօսեցիր Իսրայէլի սարերի դէմ, ասելով. Աւերակ եղան՝ մեզ տրուեցան իբրեւ ուտելիք։</verse>
				<verse number="13">Եւ դուք հպարտացաք ձեր բերանովը ինձ դէմ, եւ ձեր խօսքերը շատացրիք ինձ դէմ. ես լսել եմ։</verse>
				<verse number="14">Այսպէս է ասում Տէր Եհովան. Բոլոր երկիրը ուրախանալիս, քեզ աւերակ պիտի անեմ։</verse>
				<verse number="15">Ինչպէս որ դու ուրախացար Իսրայէլի տան ժառանգութեան վերայ, երբոր նա աւերակ եղաւ, այնպէս էլ պիտի անեմ քեզ. դու աւերակ պիտի դառնաս, ով Սէիր սար, եւ ով բոլոր Եդովմ. Եւ կիմանան որ ես եմ Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="36">
				<verse number="1">Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի սարերին եւ ասիր. Ով Իսրայէլի սարեր, լսեցէք Տիրոջ խօսքը։</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ թշնամին ասեց ձեր ամսին. Վա՜շ, յաւիտենական բլուրներն էլ մեզ համար ժառանգութիւն եղան.</verse>
				<verse number="3">Սորա համար մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Հէնց իսկ նորա համար որ ձեզ աւերակ արին եւ ձեզ վերայ յարձակուեցան շուրջանակի որ մնացած ազգերին ժառանգութիւն դառնաք, եւ դուք լեզուանիների շրթունքն ընկաք եւ նախատինք եղաք ժողովրդին։</verse>
				<verse number="4">Սորա համար, ով Իսրայէլի սարեր, լսեցէք Տէր Եհովայի խօսքը. Տէր Եհովան այսպէս է ասում սարերին, բլուրներին, ձորերին եւ հովիտներին եւ ամայի աւերակներին եւ թողուած քաղաքներին, որոնք աւար եւ ծաղր են դառել շուրջանակի եղող ազգերի մնացածին.</verse>
				<verse number="5">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որ անշուշտ իմ նախանձի կրակովն եմ խօսել մնացած ազգերի եւ բոլոր Եդովմի մասին, որովհետեւ նորանք իմ երկիրը իրանց տուին իբրեւ ժառանգութիւն բոլոր սրտի ուրախութիւնով եւ հոգիի արհամարհանքով, որ նորան դարտակելով յափշտակեն։</verse>
				<verse number="6">Դորա համար մարգարէացիր Իսրայէլի երկրի մասին եւ ասիր սարերին եւ բլուրներին, ձորերին եւ հովիտներին թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես խօսեցի իմ նախանձովն ու իմ բարկութիւնովը, որովհետեւ դուք կրեցիք ազգերի նախատինքը։</verse>
				<verse number="7">Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ես բարձրացրել եմ իմ ձեռքը երդումով, որ ձեր շուրջը եղող ազգերը իրանք պիտի քաշեն իրանց նախատինքը։</verse>
				<verse number="8">Իսկ դուք, ով Իսրայէլի սարեր, ձեզ համար ճիւղեր ուտէք, եւ ձեր պտուղը բերէք իմ Իսրայէլ ժողովրդի համար, որ մօտեցել են գալու համար։</verse>
				<verse number="9">Որովհետեւ ահա ես ձեր կողմին եմ, եւ դէպի ձեզ եմ դարձել, եւ դուք պիտի մշակուիք եւ սերմանուիք։</verse>
				<verse number="10">Եւ ձեզ վերայ պիտի մարդը շատացնեմ այսինքն Իսրայէլի տունը, բոլորը. Եւ քաղաքները պիտի շէնանան, եւ աւերակները պիտի շինուին։</verse>
				<verse number="11">Եւ ձեզ վերայ պիտի շատացնեմ մարդը եւ անասունը, եւ նորանք պիտի բազմանան եւ պտղաբեր լինեն, եւ ձեզ պիտի բնակեցնեմ ձեր առաջի կացութեան պէս եւ ձեր առաջուայ վիճակից աւելի լաւութիւն պիտի անեմ, եւ պիտի իմանաք թէ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="12">Եւ ձեզ վերայ մարդ պիտի ման ածեմ, այսինքն իմ ժողովուրդ Իսրայէլը, եւ նորանք պիտի ժառանգեն քեզ, եւ դու նորանց ժառանգութիւնը պիտի լինես. Եւ նորանց այլ եւս անզաւակ պիտի չանես։</verse>
				<verse number="13">Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ ձեզ համար ասում են թէ Դու մարդ ուտող ես, եւ քո ժողովրդին անզաւակ ես արել.</verse>
				<verse number="14">Դորա համար այլեւս մարդ պիտի չուտես եւ այլեւս պիտի անզաւակ չանես քո ժողովրդին, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="15">Եւ քո մէջ այլեւս պիտի լսել չտամ ազգերի նախատինքը, եւ այլեւս պիտի չկրես ժողովուրդների անարգանքը, եւ քո ազգերին այլեւս պիտի անզաւակ չանես, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="16">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="17">Մարդի որդի, Իսրայէլի տունը իրանց երկրումը բնակուեցան եւ նորան պղծեցին իրանց ճանապարհովը եւ իրանց գործերովը, դաշտանաւորի պղծութեան պէս եղաւ նորանց ճանապարհը իմ առաջին։</verse>
				<verse number="18">Ես էլ իմ բարկութիւնը թափեցի նորանց վերայ այն արիւնի համար, որ թափեցին երկրի վերայ, եւ որը պղծեցին իրանց կուռքերովը։</verse>
				<verse number="19">Եւ նորանց ցրուեցի ազգերի մէջ, եւ նորանք ցիրուցան եղան երկիրների մէջ. նորանց ճանապարհի եւ նորանց գործերի համեմատ դատաստան արի իրանց։</verse>
				<verse number="20">Եւ երբոր գնացին այն ազգերի մօտ, ուր որ գնացել են, պղծեցին իմ սուրբ անունը, երբոր նորանց համար ասուեցաւ. Սորանք Տիրոջ ազգն են եւ նորա երկրիցն են դուրս եկել։</verse>
				<verse number="21">Սակայն ես գթացի իմ սուրբ անունի համար, որ Իսրայէլի տունը պղծեցին այն ազգերի մէջ, ուր որ գնացել էին։</verse>
				<verse number="22">Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Չէ թէ ձեզ համար եմ անում ես, ով Իսրայէլի տուն, այլ իմ սուրբ անունի համար, որ դուք պղծեցիք այն ազգերի մէջ ուր որ գնացել էք։</verse>
				<verse number="23">Եւ ես սրբեցի իմ սուրբ մեծ անունը, որ պղծուած էր այն ազգերի մէջ որոնց մէջ դուք պղծեցիք. Եւ ազգերը պիտի գիտենան որ ես եմ Տէրը, ասում է Տէր Եհովան, երբոր ես կսրբուիմ ձեր մէջ նորանց աչքերի առաջին։</verse>
				<verse number="24">Եւ ձեզ պիտի առնեմ ազգերի միջից եւ ժողովեմ ձեզ ամեն երկիրներից եւ ձեզ բերեմ ձեր հողը.</verse>
				<verse number="25">Եւ ձեզ վերայ մաքուր ջուր պիտի սրսկեմ, եւ մաքուր պիտի լինէք. ձեր բոլոր պղծութիւններիցն ու ձեր բոլոր կուռքերիցը պիտի մաքրեմ ձեզ։</verse>
				<verse number="26">Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղէն սիրտը եւ ձեզ մարմնեղէն սիրտ պիտի տամ։</verse>
				<verse number="27">Եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, եւ պիտի անեմ, որ իմ օրէնքների մէջ վարուիք եւ իմ դատաստանները պահէք եւ նորանց կատարէք։</verse>
				<verse number="28">Եւ բնակուէք այն երկրումը որ տուել եմ ձեր հայրերին, եւ իմ ժողովուրդը լինէք, եւ ես ձեր Աստուածը լինեմ։</verse>
				<verse number="29">Եւ ձեզ պիտի ազատեմ ձեր բոլոր պղծութիւններիցը, եւ պիտի կանչեմ ցորենը եւ շատացնեմ նորան. Եւ ձեզ վերայ սով պիտի չբերեմ։</verse>
				<verse number="30">Եւ պիտի շատացնեմ ծառերի պտուղը եւ դաշտի բերքը, որպէսզի այլեւս սովի նախատինք չքաշէք ազգերի մէջ։</verse>
				<verse number="31">Եւ դուք պիտի յիշէք ձեր չար ճանապարհները եւ ձեր գործերը որ լաւ չէին, եւ պիտի զզուիք ձեզանից ձեր անօրէնութիւնների համար եւ ձեր պղծութիւնների համար։</verse>
				<verse number="32">Ոչ թէ ձեզ համար եմ անում, ասում է Տէր Եհովան, սա ձեզ յայտնի լինի. ամաչեցէք եւ պատկառեցէք ձեր ճանապարհներիցը, ով Իսրայէլի տուն։</verse>
				<verse number="33">Այսպէս է ասում Տէր Եհովան. Այն օրը որ ձեզ կմաքրեմ ձեր բոլոր անօրէնութիւններիցը, այն ժամանակ քաղաքները պիտի մարդաբնակ անեմ, եւ աւերակները պիտի շինուին։</verse>
				<verse number="34">Եւ ամայացած երկիրը պիտի մշակուի փոխանակ որ ամայի էր ամեն անցնողի աչքի առաջին։</verse>
				<verse number="35">Եւ պիտի ասեն. Այս ամայացած երկիրը Եդեմի դրախտի պէս է դառել եւ աւերակ ու ամայի եւ քարուքանդ քաղաքները պարսպաւոր ու մարդաբնակ են դառել։</verse>
				<verse number="36">Եւ ձեր շրջակայքում մնացած ազգերը պիտի իմանան որ ես Տէրս շինում եմ քանդուածները եւ տնկում՝ ամայացածը. ես Տէրս խօսեցի եւ պիտի կատարեմ։</verse>
				<verse number="37">Այսպէս է ասում Տէր Եհովան. Իսրայէլի տունը դեռ այս բանն էլ պիտի խնդրէ ինձանից որ անեմ իրանց. նորանց պիտի շատացնեմ մարդկանցով խաշինքի պէս։</verse>
				<verse number="38">Սուրբ խաշինքի պէս, Երուսաղէմի խաշինքների պէս նորա տօն օրերին. այնպէս պիտի լինեն այն աւերակ քաղաքները մարդկանց խաշինքներով լիքը, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="37">
				<verse number="1">Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղաւ, եւ Տէրը ինձ դուրս հանեց հոգիով, եւ ինձ դուրս հանեց դաշտի մէջը, եւ դա լիքն էր ոսկորներով։</verse>
				<verse number="2">Եւ ինձ ման ածեց նորանց վերայ շուրջանակի, եւ ահա նորանք խիստ շատ էին դաշտի երեսի վերայ. Եւ ահա շատ չորացած էին։</verse>
				<verse number="3">Եւ ինձ ասեց. Մարդի որդի, մի՞թէ կկենդանանան այս ոսկորները. Եւ ես ասեցի. Ով Տէր Եհովայ, դու գիտես։</verse>
				<verse number="4">Եւ նա ինձ ասեց. Մարգարէացիր այս ոսկորների վերայ եւ ասիր նորանց. Ով չորացած ոսկորներ, լսեցէք Տիրոջ խօսքը.</verse>
				<verse number="5">Այսպէս է ասում Տէր Եհովան այս ոսկորներին. Ահա ես ձեր մէջը հոգի պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանք։</verse>
				<verse number="6">Եւ ձեզ վերայ ջիղեր պիտի դնեմ, եւ ձեզ վերայ միս պիտի բերեմ եւ ձեզ պիտի մորթով պատեմ, եւ ձեր մէջը շունչ պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանաք. Եւ պիտի իմանաք որ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="7">Եւ ես մարգարէացայ ինչպէս որ ինձ պատուիրուեցաւ. Եւ մի ձայն եղաւ հէնց որ մարգարէացայ, եւ ահա մի շարժում, եւ ոսկորները մօտեցան՝ ոսկոր ոսկորի մօտ։</verse>
				<verse number="8">Եւ տեսայ, եւ ահա նորանց վերայ ջիղեր եւ միս եկաւ, եւ մորթը պատեց նորանց վերեւիցը, սակայն շունչ չկար նորանց մէջ։</verse>
				<verse number="9">Եւ ինձ ասեց. Մարգարէացիր շունչին՝ մարգարէացիր, ով մարդի որդի, եւ ասիր շունչին. Այսպէս է ասում Տէր Եհովան, Չորս աշխարհակողմիցը եկ, ով շունչ, եւ փչիր այս սպանուածների վերայ որ կենդանանան։</verse>
				<verse number="10">Եւ ես մարգարէացայ ինչպէս որ ինձ պատուիրուել էր, եւ շունչը նորանց մէջը մտաւ, եւ նորանք կենդանացան եւ կանգնեցին իրանց ոտների վերայ, եւ մի խիստ շատ մեծ բանակ էր։</verse>
				<verse number="11">Եւ ինձ ասեց. Մարդի որդի, այս ոսկորները բոլոր Իսրայէլի տունն է. ահա նորանք ասում են. Մեր ոսկորները չորացան եւ մեր յոյսը փչացաւ, մենք կորած ենք։</verse>
				<verse number="12">Դորա համար մարգարէացիր եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես պիտի բանամ ձեր գերեզմանները, եւ ձեզ՝ իմ ժողովուրդը դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններիցը, եւ ձեզ պիտի տանեմ Իսրայէլի երկիրը։</verse>
				<verse number="13">Եւ դուք կիմանաք որ ես եմ Տէրը, երբոր կբանամ ձեր գերեզմանները եւ ձեզ իբրեւ իմ ժողովուրդը կհանեմ ձեր գերեզմաններիցը։</verse>
				<verse number="14">Եւ ես իմ հոգին ձեր մէջը կդնեմ, եւ դուք կկենդանանք, եւ ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վերայ, եւ դուք կիմանաք որ ես Տէրս խօսեցի եւ կատարեցի, ասում է Տէրը։</verse>
				<verse number="15">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="16">Եւ դու, մարդի որդի, քեզ համար մէկ փայտ առ եւ նորա վերայ գրիր՝ Յուդայինը եւ նորա ընկեր Իսրայէլի որդկանցը. Եւ մէկ փայտ էլ առ եւ նորա վերայ գրիր՝ Յովսէփինը՝ Եփրեմի փայտը եւ նորա ընկեր Իսրայէլի բոլոր տանը։</verse>
				<verse number="17">Եւ նորանց մօտեցրու միմեանց որ մէկ փայտ դառնան, եւ նորանք միանան քո ձեռքումը։</verse>
				<verse number="18">Եւ երբոր քո ժողովրդի որդիքը խօսեն քեզ հետ ասելով. Մեզ չե՞ս ասիլ թէ սա ի՞նչ է քո ունեցածը.</verse>
				<verse number="19">Նորանց ասիր թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես վեր եմ առնելու Յովսէփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, եւ նորա ընկեր Իսրայէլի ցեղերը, եւ նորանց նորա վերայ դնեմ Յուդայի փայտի հետ եւ նորանց մէկ փայտ եմ շինելու, եւ նորանք մէկ պիտի լինեն իմ ձեռքումը։</verse>
				<verse number="20">Եւ այն փայտերը, որոնց վերայ դու պիտի գրես, քո ձեռքին լինեն նորանց աչքի առաջին.</verse>
				<verse number="21">Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես վեր եմ առնելու Իսրայէլի որդկանցը այն ազգերի միջից, ուր որ իրանք գնացել են, եւ նորանց ժողովելու եմ շուրջանակի եւ բերելու եմ նորանց իրանց երկիրը։</verse>
				<verse number="22">Եւ նորանց մէկ ազգ եմ շինելու երկրումը Իսրայէլի սարերի վերայ եւ մէկ թագաւոր պիտի լինի նորանց ամենքի թագաւորը, եւ այլեւս երկու ազգեր չեն լինիլ եւ այլեւս պիտի չպառակտուին երկու թագաւորութիւնների։</verse>
				<verse number="23">Եւ այլեւս պիտի չպղծուին իրանց կուռքերովն ու գարշելիներովը եւ իրանց բոլոր յանցանքներովը, եւ ես պիտի ազատեմ նորանց իրանց բոլոր բնակութիւններիցը, որոնց մէջ իրանք մեղք գործեցին, եւ նորանց պիտի սրբեմ, եւ նորանք կլինեն իմ ժողովուրդը եւ ես կլինեմ նորանց Աստուածը։</verse>
				<verse number="24">Եւ իմ ծառայ Դաւիթը՝ թագաւոր նորանց վերայ, եւ նորանց ամենին մէկ հովիւ կլինի. Եւ իմ իրաւունքների մէջ կգնան եւ իմ կանոնները կպահեն եւ նորանց կկատարեն։</verse>
				<verse number="25">Եւ ետ կդառնան այն երկիրը որ տուել եմ իմ ծառայ Յակոբին, ուր որ ձեր հայրերը բնակել էին. Եւ նորանք կբնակուեն նորա վերայ՝ իրանք եւ իրանց որդիքը եւ իրանց որդկանց որդիքը մինչեւ յաւիտեան, եւ իմ ծառայ Դաւիթը իշխան կլինի նորանց համար մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="26">Եւ նորանց համար խաղաղութեան ուխտ կդնեմ՝ յաւիտենական ուխտ կլինի նորանց հետ. Եւ նորանց պիտի հաստատեմ եւ շատացնեմ, եւ իմ սրբարանը նորանց մէջ դնեմ յաւիտեան։</verse>
				<verse number="27">Եւ իմ խորանը նորանց մօտ կլինի եւ ես նորանց Աստուած կլինեմ եւ նորանք իմ ժողովուրդը կլինեն։</verse>
				<verse number="28">Եւ ազգերը կիմանան որ ես եմ Տէրը՝ Իսրայէլին սրբողը, երբոր իմ սրբարանը նորանց մէջ կլինի յաւիտեան։</verse>
			</chapter>
			<chapter number="38">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="2">Մարդի որդի, երեսդ դէպի Գոգն արա Մագոգի երկրում՝ դէպի Ռովսի, Մոսոքի եւ Թոբէլի իշխանը եւ մարգարէացիր նորա վերայ,</verse>
				<verse number="3">Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան, Ահա ես քեզ դէմ եմ, ով Գոգ՝ Ռովսի, Մոսոքի եւ Թոբէլի իշխան։</verse>
				<verse number="4">Եւ քեզ պիտի ետ դարձնեմ եւ կարթեր պիտի դնեմ քո կզակներին, եւ քեզ պիտի հանեմ եւ քո բոլոր զօրքը՝ ձիերն ու ձիաւորները, բոլորը շքեղութիւնով հագուած վահանաւորների եւ ասպարակիրների մեծ ժողովքը, որոնց ամենքն էլ սուր բռնողներ են։</verse>
				<verse number="5">Պարսիկները, Եթէովպացիները եւ Փուդացիք նորանց հետ. ամենքն էլ ասպարակիր եւ սաղաւարտաւոր.</verse>
				<verse number="6">Գոմերը եւ նորա բոլոր գունդերը, Թորգոմայի տունը՝ հիւսիսի ծայրերիցը եւ նորա բոլոր գնդերը. շատ ժողովուրդներ քեզ հետ։</verse>
				<verse number="7">Պատրաստ եղիր եւ պատրաստիր քեզ եւ քո բոլոր ժողովքը որ ժողովուել են, եւ դու նորանց պահապանը եղիր։</verse>
				<verse number="8">Շատ օրերից յետոյ պիտի այցելուիս. տարիների վերջին դու պիտի գաս այն երկիրը, որ սուրիցը ետ է առնուած, եւ շատ ազգերից ժողովուածի վերայ Իսրայէլի սարերի վերայ, որոնք մշտնջենական աւերակներ էին. բայց ազգերի միջից դուրս բերուեցան, եւ ամենքն էլ ապահով են բնակվում։</verse>
				<verse number="9">Բայց դու մրրիկի պէս պիտի վեր կենաս գաս, երկիրը ծածկելու համար եղող ամպի պէս պիտի լինես՝ դու եւ քո բոլոր գունդերը եւ շատ ազգեր քեզ հետ։</verse>
				<verse number="10">Այսպէս է ասում Տէր Եհովան. Եւ այն օրը պիտի լինի, որ սրտումդ բաներ պիտի վեր կենան եւ դու պիտի չար խորհուրդներ խորհես,</verse>
				<verse number="11">Եւ ասես. Վեր գնամ բաց երկրի վերայ, հասնեմ ապահովների վերայ, որ ապահով բնակուել են, ամենքը բնակվում են առանց պարսպի, եւ նորանք նիգեր ու դռներ չունին,</verse>
				<verse number="12">Աւար յափշտակելու եւ կողոպուտ կողոպտելու, որ ձեռքդ դարձնես մարդաշէն դառած աւերակներին, եւ դէպի այն ժողովուրդը որ հաւաքուած է ազգերի միջից, որ խաշինք ու ապրանք է ստացել, որ նստել են երկրի միջին տեղը։</verse>
				<verse number="13">Սաբան եւ Դեդանը եւ Թարսիսի վաճառականները եւ նորա բոլոր առիւծները քեզ պիտի ասեն. Մի՞թէ աւար յափշտակելու համար եկար դու, մի՞թէ կողոպուտ կողոպտելու համար ժողովեցիր քո ժողովքը, որ արծաթ ու ոսկի վեր առնես, որ խաշինք ու ապրանք առնես, որ մեծ աւար յափշտակես։</verse>
				<verse number="14">Դորա համար մարգարէացիր, մարդի որդի, եւ ասիր Գոգին. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա այն օրը, երբոր իմ ժողովուրդ Իսրայէլը ապահով կբնակուէ, կիմանաս,</verse>
				<verse number="15">Եւ կգաս քո տեղերից՝ հիւսիսի ծայրերիցը՝ դու ինքդ եւ շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը ձիեր հեծած, մեծ բազմութիւնով եւ շատ զօրքով։</verse>
				<verse number="16">Եւ դու վեր կգաս իմ Իսրայէլ ժողովրդի վերայ իբրեւ ամպ երկիրը ծածկելու. վերջի օրերումը պիտի լինի. Եւ քեզ պիտի իմ երկրի վերայ բերեմ, որպէսզի ազգերը ինձ ճանաչեն, երբոր ես քեզանով կսրբուիմ նորանց աչքի առաջին, ով Գոգ։</verse>
				<verse number="17">Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու նա՞ ես որի համար առաջի օրերը ասել եմ իմ ծառաներ՝ Իսրայէլի մարգարէների ձեռովը, որ մարգարէանում էին այն օրերը եւ տարիները, որ քեզ նորանց վերայ բերեմ։</verse>
				<verse number="18">Եւ այն օրը պիտի լինի երբոր Գոգը կգայ Իսրայէլի երկրի վերայ, ասում է Տէր Եհովան, իմ բարկութիւնը երեսիս պիտի բարձրանայ։</verse>
				<verse number="19">Եւ իմ նախանձովը՝ իմ բարկութեան կրակովը խօսեցի, որ այն օրը անշուշտ մեծ խռովութիւն պիտի լինի Իսրայէլի երկրի վերայ։</verse>
				<verse number="20">Եւ պիտի դողան իմ երեսից ծովի ձկները եւ երկնքի թռչունները եւ դաշտի գազանները եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունները եւ ամեն մարդ որ երկրի երեսին է, եւ սարերը պիտի քանդուին, եւ գահավէժ ժայռերը կործանուին եւ ամեն պարիսպները գետինը պիտի ընկնեն։</verse>
				<verse number="21">Եւ իմ բոլոր սարերի վերայ նորա դէմ սուր պիտի կանչեմ, ասում է Տէր Եհովան, ամեն մարդի սուրը իր ընկերի դէմ պիտի լինի։</verse>
				<verse number="22">Եւ նորա հետ պիտի դատուիմ ժանտախտով եւ արիւնով եւ յորդահոս անձրեւ եւ կարկուտի քարեր եւ կրակ ու ծծումբ պիտի տեղամ նորա վերայ եւ նոա գունդերի վերայ եւ նորա հետ եղող շատ ազգերի վերայ։</verse>
				<verse number="23">Եւ ես պիտի փառաւորուիմ եւ սրբուիմ եւ ճանաչուիմ շատ ազգերի աչքի առաջին, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="39">
				<verse number="1">Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր Գոգի դէմ եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Գոգ՝ Ռովսի, Մոսոքի եւ Թոբէլի իշխան։</verse>
				<verse number="2">Եւ ես քեզ ետ պիտի դարձնեմ եւ քեզ պիտի տանեմ եւ քեզ վեր հանեմ հիւսիսի ծայրերիցը եւ քեզ պիտի բերեմ Իսրայէլի սարերի վերայ։</verse>
				<verse number="3">Եւ պիտի զարկեմ քո աղեղը ձախ ձեռքիցդ եւ նետդ վայր պիտի գցեմ աջ ձեռքիցդ։</verse>
				<verse number="4">Իսրայէլի սարերի վերայ պիտի ընկնես դու ինքդ եւ քո գունդերը եւ քեզ հետ եղող ազգերը. ամեն տեսակ թեւաւոր գիշատիչ թռչնի եւ դաշտի գազանի կերակուր եմ արել քեզ։</verse>
				<verse number="5">Դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետեւ ես ասեցի, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="6">Եւ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վերայ եւ կղզիների ապահով բնակողների վերայ, եւ պիտի իմանան թէ ես եմ Տէրը։</verse>
				<verse number="7">Եւ իմ սուրբ անունը պիտի ճանաչել տամ իմ Իսրայէլ ժողովրդի մէջ, եւ իմ սուրբ անունը այլեւս պղծել չեմ տալ. Եւ ազգերը կիմանան որ ես եմ Իսրայէլումը սուրբ եղող Տէրը։</verse>
				<verse number="8">Ահա գալիս է, եւ կկատարուի, ասում է Տէր Եհովան. սա այն օրն է որ ես ասեցի։</verse>
				<verse number="9">Եւ Իսրայէլի քաղաքների բնակիչները դուրս կգան եւ կրակ կվառեն, եւ կայրեն զէնքերը. Եւ ասպարներով ու վահաններով, աղեղներով ու նետերով, ձեռքի մահակներով եւ նիզակներով եօթը տարի կրակ կանեն։</verse>
				<verse number="10">Եւ փայտ չեն կրիլ դաշտիցը, եւ փայտ էլ չեն անիլ անտառներիցը, որովհետեւ զէնքերով պիտի կրակ անեն, եւ իրանցից յափշտակողներից պիտի յափշտակեն, եւ իրանցից կողոպտողներից պիտի կողոպտեն, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="11">Եւ այն օրը կլինի որ ես այնտեղ Գոգին տեղ պիտի տամ իբրեւ գերեզման Իսրայէլի մէջ անցաւորների ձորը՝ ծովի արեւելքումը. Եւ նա արգիլելու է անցաւորներին, եւ այնտեղ պիտի թաղեն Գոգին եւ նորա բոլոր բազմութիւնը, եւ կկոչեն Գոգի բազմութեան ձորը։</verse>
				<verse number="12">Եւ Իսրայէլի տունը պիտի թաղեն նորանց՝ երկիրը մաքրելու համար եօթը ամիս։</verse>
				<verse number="13">Եւ երկրի բոլոր ժողովուրդը պիտի թաղէ, եւ սա նորանց համար համբաւ պիտի դառնայ այն օրը որ ես կփառաւորուիմ, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="14">Եւ մարդիկ պիտի ջոկեն որ միշտ ման գան երկրումը, որոնք ման եկողների հետ թաղեն երկրի երեսի վերայ մնացածներին նորան մաքրելու համար. Եօթն ամսից յետոյ պիտի որոնեն։</verse>
				<verse number="15">Եւ ման եկողները ման պիտի գան երկրումը, եւ երբոր մարդի ոսկորներ տեսան՝ նորա կշտին նշան պիտի շինեն մինչեւ որ թաղողները թաղեն նորան Գոգի բազմութեան ձորումը։</verse>
				<verse number="16">Եւ քաղաքի անունն էլ Համոնա պիտի լինի. Եւ երկիրը պիտի մաքրեն։</verse>
				<verse number="17">Իսկ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան. Ասիր ամեն թեւաւոր թռչնին եւ դաշտի բոլոր գազաններին. Ժողովուեցէք ու եկէք՝ հաւաքուեցէք շուրջանակի իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար՝ մեծ զոհ Իսրայէլի սարերի վերայ, եւ միս կերէք ու արիւն խմեցէք։</verse>
				<verse number="18">Զօրաւորների միս կերէք եւ երկրի իշխանների արիւնը խմեցէք՝ խոյերի, գառների, նոխազների, զուարակների, որոնք ամենքը Բասանի պարարտներ են։</verse>
				<verse number="19">Եւ ճարպ կերէք մինչեւ որ կշտանաք, եւ արիւն խմեցէք մինչեւ որ արբենաք այն զոհիցը որ ես զոհեցի ձեզ համար։</verse>
				<verse number="20">Եւ կշտացէք իմ սեղանի վերայ ձիերով եւ կառքերով, զօրաւորներով եւ ամեն պատերազմական մարդով, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="21">Եւ ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մէջ եւ ամեն ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ պիտի անեմ, եւ իմ ձեռքը որ նորանց վերայ պիտի դնեմ։</verse>
				<verse number="22">Եւ Իսրայէլի տունը պիտի իմանան, որ ես եմ նորանց Տէր Աստուածը այս օրից եւ յետոյ.</verse>
				<verse number="23">Եւ ազգերը պիտի իմանան, որ Իսրայէլի տունը իրանց անօրէնութիւնների համար գերի են գնացել, որովհետեւ ապստամբուել են ինձ դէմ, եւ ես ծածկեցի իմ երեսը նորանցից, եւ նորանց իրանց նեղիչների ձեռքը մատնեցի եւ ամենքը սրով ընկան։</verse>
				<verse number="24">Նորանց պղծութիւնների եւ նորանց յանցանքների համեմատ արի նորանց, եւ իմ երեսը ծածկեցի նորանցից։</verse>
				<verse number="25">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Հիմա ետ պիտի դարձնեմ Յակոբի գերութիւնը եւ պիտի գթամ Իսրայէլի բոլոր տանը, եւ պիտի նախանձեմ իմ սուրբ անունի համար։</verse>
				<verse number="26">Եւ նորանք պիտի կրեն իրանց նախատինքը եւ իրանց բոլոր ապստամբութիւնը որ ապստամբեցին ինձ դէմ երբոր ապահով բնակուել էին իրանց երկրումը եւ վախեցնող չկար։</verse>
				<verse number="27">Երբոր ես նորանց ետ կբերեմ ազգերի միջից եւ նորանց կժողովեմ իրանց թշնամիների երկիրներիցը, եւ նորանցով կսրբուիմ շատ ազգերի աչքի առաջին։</verse>
				<verse number="28">Այն ժամանակ նորանք կիմանան թէ ես եմ նորանց Տէր Աստուածը, երբոր նորանց գերի կտանեմ ազգերի մօտ եւ կհաւաքեմ նորանց իրանց երկիրը, եւ նորանցից այլեւս այնտեղ չեմ թողիլ։</verse>
				<verse number="29">Եւ այլեւս չեմ ծածկիլ իմ երեսը նորանցից. որովհետեւ իմ հոգին թափած կլինեմ Իսրայէլի տան վերայ, ասում է Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="40">
				<verse number="1">Մեր գերութեան քսանեւհինգ տարումը՝ տարուայ սկզբի ամսի տասնին, քաղաքի յաղթուելուց յետոյ տասնեւչորսերորդ տարումը, նոյն օրը Տիրոջ ձեռքը եղաւ ինձ վերայ եւ ինձ տարաւ այնտեղ։</verse>
				<verse number="2">Աստուծոյ տեսիլքներովը ինձ տարաւ Իսրայէլի երկիրը եւ ինձ մի շատ բարձր սարի վերայ դրաւ. Եւ նորա վերայ մի քաղաքի շինութեան պէս բան կար դէպի հարաւին կողմը։</verse>
				<verse number="3">Եւ ինձ տարաւ այնտեղ. Եւ ահա մի մարդ որի երեւոյթը պղնձի երեւոյթի պէս էր, եւ ձեռքին մի քթանի լար եւ չափի եղէգը. Եւ նա կանգնած էր դռան մէջ։</verse>
				<verse number="4">Եւ այն մարդը խօսեց ինձ հետ. Մարդի որդի, մտիկ տուր աչքերովդ, եւ ականջներովդ լսիր, եւ ուշադրութիւն արա այն ամենին ինչ որ ես քեզ ցոյց եմ տալիս, որովհետեւ քեզ ցոյց տալու համար բերուեցար դու այստեղ. ամեն ինչ որ տեսնում ես պատմիր Իսրայէլի տանը։</verse>
				<verse number="5">Եւ ահա մի պարիսպ կար տանիցը դուրս շրջապատ. Եւ այն մարդի ձեռքին չափի եղէգը վեց կանգուն էր՝ մէկ կանգուն եւ մի ձեռքի լայնութիւն. Եւ նա չափեց շէնքի լայնութիւնը մէկ եղէգ եւ նորա բարձրութիւնը մէկ եղէգ։</verse>
				<verse number="6">Եւ եկաւ այն դուռը որի երեսը դէպի արեւելք էր եւ նորա աստիճաններովը վեր ելաւ եւ չափեց դռան սեամը մէկ եղէգ լայն, եւ մէկ սեամը մէկ եղէգ լայն։</verse>
				<verse number="7">Եւ մէկ խուցը մէկ եղէգ երկայն եւ մէկ եղէգ լայն էր. Եւ խուցերի մէջտեղերը հինգ կանգուն. Եւ դռան սեամը դռան սրահի կշտին տաճարի կողմից մէկ կանգուն։</verse>
				<verse number="8">Եւ չափեց դռան սրահը տաճարի կողմից մէկ եղէգ։</verse>
				<verse number="9">Եւ չափեց դռան սրահը ութ կանգուն եւ նորա դրանդիքը երկու կանգուն, եւ դռան սրահը դէպի տաճարն էր։</verse>
				<verse number="10">Եւ դռան խուցերը դէպի արեւելք՝ երեքը այս կողմից երեքը այն կողմից. նորանց երեքի չափն էլ մէկ էր. Եւ դրանդիների չափն էլ մէկ էր այս կողմին եւ այն կողմին։</verse>
				<verse number="11">Եւ չափեց դռան մուտքի լայնութիւնը տասը կանգուն. Դռան երկայնութիւնը տասնեւերեք կանգուն։</verse>
				<verse number="12">Եւ մէկ սահման կար խուցերի առաջին մէկ կանգուն, եւ մէկ կանգուն էր սահմանը միւս կողմից. Եւ խուցը վեց կանգուն էր այս կողմից եւ վեց կանգուն միւս կողմից։</verse>
				<verse number="13">Եւ չափեց դուռը մէկ խուցի կտուրից մինչեւ միւսի կտուրը՝ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն, մուտք մուտքի դէմ։</verse>
				<verse number="14">Եւ դրանդիքը վաթսուն կանգուն արաւ, եւ գաւիթը մինչեւ դրանդիքը հասնում էր դռան շուրջը։</verse>
				<verse number="15">Եւ դուրսի դռան երեսից մինչեւ ներսի դռան սրահի երեսը յիսուն կանգուն.</verse>
				<verse number="16">Եւ վանդակապատ պատուհաններ խուցերի մօտ եւ նորանց դրանդիքի մօտ դռան ներսումը շուրջանակի. Եւ այսպէս էին սրահները, շուրջանակի պատուհաններ ներսի կողմից. Եւ դրանդիքի վերայ արմաւենիներ։</verse>
				<verse number="17">Եւ ինձ տարաւ դուրսի գաւիթը, եւ ահա սենեակներ եւ գաւիթի համար շինուած քարայատակ շուրջանակի. երեսուն սենեակ քարայատակի վերայ.</verse>
				<verse number="18">Եւ քարայատակը դռների կշտին էր դռների երկայնութեան դէմուդէմ, այսինքն տակի քարայատակը։</verse>
				<verse number="19">Եւ նա չափեց լայնութիւնը տակի դռան առաջից մինչեւ ներքին գաւիթի երեսը ներսից հարիւր կանգուն, արեւելքից եւ հիւսիսից։</verse>
				<verse number="20">Եւ այն դուռը որը երեսովը դէպի հիւսիս էր նայում ներսի գաւիթի մօտ՝ չափեց նորա երկայնութիւնը եւ նորա լայնութիւնը։</verse>
				<verse number="21">Եւ նորա խուցերը երեքը այս կողմից եւ երեքը այն կողմից էին, եւ նորա դրանդիքն ու նորա սրահները առաջի դռան չափին համեմատ էին՝ յիսուն կանգուն նորա երկայնութիւնը եւ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն։</verse>
				<verse number="22">Եւ նորա պատուհաններն ու սրահները եւ արմաւենիները այն դռան չափին համեմատ, որի երեսը դէպի արեւելք էր ուղղուած. Եւ եօթը աստիճանով վեր էին ելնում նորա վերայ, եւ նորա սրահները նորանց առաջին էին։</verse>
				<verse number="23">Եւ մէկ դուռ ներսի գաւիթի մօտ հիւսիսային եւ արեւելեան դռան դիմացը. Եւ նա չափեց դռնից մինչեւ դուռ հարիւր կանգուն։</verse>
				<verse number="24">Եւ ինձ տարաւ հարաւային կողմը, եւ ահա մէկ դուռ կար դէպի հարաւ. Եւ չափեց նորա դրանդիքը եւ նորա սրահները նոյն չափերին համեմատ։</verse>
				<verse number="25">Եւ նա պատուհաններ ունէր եւ նորա սրահները շուրջանակի այն պատուհաններին պէս. յիսուն կանգուն երկայն եւ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն։</verse>
				<verse number="26">Եւ եօթը աստիճան էին նորանով վեր ելնելու համար. Եւ նորա սրահները նորանց առաջիցն էին, եւ արմաւենիներ ունէր մէկը այս կողմից միւսը այն կողմից իր դրանդիքի մօտ։</verse>
				<verse number="27">Եւ ներսի գաւիթի դուռը դէպի հարաւ էր, եւ չափեց դռնից դուռ դէպի հարաւ հարիւր կանգուն։</verse>
				<verse number="28">Եւ ինձ տարաւ դէպի ներսի գաւիթը հարաւի դռան միջով, եւ չափեց հարաւային դուռը նոյն չափերին համեմատ։</verse>
				<verse number="29">Եւ նորա խուցերը եւ դրանդիներն ու սրահները շուրջանակի՝ յիսուն կանգուն երկայն եւ քսանեւհինգ կանգուն լայն։</verse>
				<verse number="30">Եւ շուրջանակի սրահները երկայն էին քսանեւհինգ կանգուն՝ եւ հինգ կանգուն լայն։</verse>
				<verse number="31">Եւ նորա սրահները դէպի դուրսի գաւիթն էին, եւ արմաւենիներ կային նորա դրանդիքի վերայ. Եւ ութ աստիճան ունէր վեր ելնելու համար։</verse>
				<verse number="32">Եւ ինձ տարաւ ներսի գաւիթը դէպի արեւելք, եւ չափեց դուռը նոյն չափերին համեմատ։</verse>
				<verse number="33">Եւ նորա խուցերը եւ դրանդիքն ու սրահները նոյն չափերին համեմատ, եւ նա պատուհաններ ունէր եւ նորա սրահները շուրջանակի՝ երկայնութիւնը յիսուն կանգուն եւ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն։</verse>
				<verse number="34">Եւ նորա սրահները դէպի դուրսի գաւիթը, եւ նորա դրանդիքի վերայ արմաւենիներ այս կողմից եւ այն կողմից. Եւ ութ աստիճան ունէր վեր ելնելու համար։</verse>
				<verse number="35">Եւ նա ինձ տարաւ հիւսիսային դուռը եւ չափեց նոյն չափերին համեմատ.</verse>
				<verse number="36">Նորա խուցերը, դրանդիքը եւ սրահները. Եւ նա պատուհաններ ունէր շուրջանակի երկայնութիւնը յիսուն կանգուն եւ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն։</verse>
				<verse number="37">Եւ նորա դրանդիքը դէպի դրսի գաւիթն էին, եւ արմաւենիներ կային նորա դրանդիքի վերայ այս կողմից եւ այն կողմից, եւ ութ աստիճան ունէր վեր ելնելու համար։</verse>
				<verse number="38">Եւ մէկ սենեակ կար, եւ նորա մուտքը դռների դրանդիքի մօտ. այնտեղ լուանում էին ողջակէզը։</verse>
				<verse number="39">Եւ դռան սրահումը երկու սեղան կար այս կողմից եւ երկու սեղան այն կողմից նորանց վերայ ողջակէզը եւ մեղքի պատարագը եւ յանցանքի պատարագը մորթելու համար։</verse>
				<verse number="40">Եւ դրսի կողմին դէպի հիւսիսային դռան մուտքը վեր գնալու մօտ երկու սեղաններ կային, եւ միւս կողմին որ դռան սրահի մօտ էր երկու սեղաններ։</verse>
				<verse number="41">Չորս սեղան այս կողմից եւ չորս սեղան միւս կողմից դռան կողմին. Ութ սեղան՝ որ նորանց վերայ մորթեն։</verse>
				<verse number="42">Եւ չորս սեղան ողջակէզի համար, տաշած քարից՝ երկայնութիւնը մէկուկէս կանգուն եւ լայնութիւնը մէկուկէս կանգուն եւ բարձրութիւնը մէկ կանգուն. դորանց վերայ պէտք է դնէին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակէզը եւ զոհը։</verse>
				<verse number="43">Եւ կրկնակարթեր՝ մէկ ձեռքի չափ՝ պնդացրուած էին տան վերայ շուրջանակի, եւ սեղանների վերայ զոհի միսը։</verse>
				<verse number="44">Եւ ներսի դռան դրսի կողմից երգեցողների սենեակներն էին, ներսի գաւիթումը, որ հիւսիսային դռան կողքին էր, եւ նորանց երեսները դէպի հարաւ էին, մէկը արեւելեան դռան կողքին՝ երեսը դէպի հիւսիս։</verse>
				<verse number="45">Եւ նա ասեց ինձ. Այս սենեակը որի երեսը դէպի հարաւ է՝ տաճարի պահպանութիւնը անող քահանաներինն է։</verse>
				<verse number="46">Եւ այն սենեակը որի երեսը դէպի հիւսիս է՝ սեղանի պահպանութիւնն անող քահանաներինն է։ Նորանք Սադովկի որդիքն են, որոնք Ղեւիի որդկանցից մօտենում են Տիրոջը՝ նորան ծառայելու։</verse>
				<verse number="47">Եւ չափեց գաւիթը՝ երկայնութիւնը հարիւր կանգուն եւ լայնութիւնը հարիւր կանգուն՝ քառակուսի, եւ սեղանը տաճարի առաջին։</verse>
				<verse number="48">Եւ ինձ տարաւ տաճարի սրահը եւ չափեց սրահի դրանդիքը հինգ կանգուն մէկ կողմից եւ հինգ կանգուն միւս կողմից. Եւ դռան լայնութիւնը երեք կանգուն մէկ կողմից եւ երեք կանգուն միւս կողմից։</verse>
				<verse number="49">Սրահի երկայնութիւնը քսան կանգուն եւ լայնութիւնը տասնեւմէկ կանգուն, եւ այն աստիճաններով միասին որոնցով վեր էին ելնում. Եւ դրանդիքի մօտ սիւներ կային՝ մէկը մէկ կողմից եւ միւսը միւս կողմից։</verse>
			</chapter>
			<chapter number="41">
				<verse number="1">Եւ ինձ տարաւ տաճարը, եւ չափեց դրանդիքը՝ վեց կանգուն լայն այս կողմից եւ վեց կանգուն լայն այն կողմից խորանի լայնութիւնովը։</verse>
				<verse number="2">Եւ մուտքի լայնութիւնը տասը կանգուն, եւ դռան կողքերը՝ հինգ կանգուն այս կողմից եւ հինգ կանգուն միւս կողմից, եւ չափեց նորա երկայնութիւնը՝ քառասուն կանգուն, եւ լայնութիւնը քսան կանգուն։</verse>
				<verse number="3">Եւ ներս մտաւ, եւ չափեց մուտքի դրանդիքը՝ երկու կանգուն, եւ մուտքը վեց կանգուն, եւ մուտքի լայնութիւնը եօթը կանգուն։</verse>
				<verse number="4">Եւ չափեց նորա երկայնութիւնը քսան կանգուն եւ լայնութիւնը քսան կանգուն տաճարի երեսովը. Եւ ինձ ասեց. Սա սրբութեանց սրբութիւնն է։</verse>
				<verse number="5">Եւ չափեց տան պատը՝ վեց կանգուն, եւ ամեն մի սենեակի լայնութիւնը, որոնք շուրջանակի տաճարի շուրջն էին, չորս կանգուն էր։</verse>
				<verse number="6">Եւ սենեակները երեք՝ սենեակ սենեակի վերայ երեսուն անգամ. Եւ մտնում էին տաճարի պատը որ շինուած էր շուրջանակի սենեակների համար որ կպչէին, բայց իրանք կպչուած չէին տաճարի պատիցը։</verse>
				<verse number="7">Եւ լայնանում եւ ընդարձակվում էին սենեակները միշտ դէպի վեր. որովհետեւ տաճարը ընդարձակվում էր միշտ դէպի վերը շուրջանակի տան շուրջովը. դորա համար լայնանում էր տունը դէպի վեր. Եւ այսպէս ցածի յարկիցը բարձրանում էր, վերի յարկը միջինովը։</verse>
				<verse number="8">Եւ տեսայ տաճարի բարձրութիւնը շուրջանակի, սենեակների հիմերը ամբողջ մէկ եղէգ՝ վեց կանգուն մինչեւ յօդուածը։</verse>
				<verse number="9">Սենեակների պատի լայնութիւնը դրսից հինգ կանգուն, եւ մնացածը սենեակների մէջն էր ներսիցը։</verse>
				<verse number="10">Եւ միւս սենեակների միջի լայնութիւնը քսան կանգուն էր շուրջանակի տաճարի շուրջը։</verse>
				<verse number="11">Եւ սենեակների մուտքերը դէպի մնացած տեղն էին, մէկ մուտքը դէպի հիւսիս, եւ մէկ մուտքը դէպի հարաւ, եւ մնացած տեղի լայնութիւնը հինգ կանգուն շուրջանակի։</verse>
				<verse number="12">Եւ անջրպետի դիմացի շէնքը դէպի արեւմտեան կողմը՝ եօթանասուն կանգուն եւ շէնքի պատը հինգ կանգուն լայն շուրջանակի, եւ նորա երկայնութիւնը իննսուն կանգուն։</verse>
				<verse number="13">Եւ չափեց տունը՝ երկայնութիւնը հարիւր կանգուն, եւ անջրպետը եւ շէնքը եւ նորա պատերը հարիւր կանգուն երկայն։</verse>
				<verse number="14">Եւ տաճարի երեսի լայնութիւնը եւ անջրպետը դէպի արեւելք հարիւր կանգուն։</verse>
				<verse number="15">Եւ չափեց շէնքի երկայնութիւնը անջրպետի դիմացը, որ նորա ետեւի կողմին էր, եւ նորա խորշերը այս կողմից եւ միւս կողմից հարիւր կանգուն. Եւ ներսի տաճարը եւ գաւիթի սրահները։</verse>
				<verse number="16">Սեմերը եւ վանդակապատ պատուհանները եւ խորշերը շուրջանակի սենեակների մօտ երեք յարկերումը, սեմերի առաջին տախտակամած շուրջանակի՝ գետնիցը մինչեւ պատուհանները, եւ պատուհանները ծածկուած էին։</verse>
				<verse number="17">Մուտքի վերայի տեղը թէ ներսը մինչեւ տաճարը թէ դուրսը բոլոր պատի վերայ շուրջանակի ներսիցը եւ դրսիցը յարմար չափերով։</verse>
				<verse number="18">Եւ քերովբէներ ու արմաւենիներ էին շինուած, եւ մէկ արմաւենի երկու քերովբէների մէջտեղը, եւ քերովբէն երկու երես ունէր։</verse>
				<verse number="19">Եւ մարդի երեսը դէպի արմաւենին մէկ կողմից եւ առիւծի երեսը դէպի արմաւենին միւս կողմից՝ շինուած էր բոլոր տան համար շուրջանակի։</verse>
				<verse number="20">Գետնիցը մինչեւ մուտքի վերեւը շինուած էին քերովբէները եւ արմաւենիները եւ տաճարի պատի վերայ։</verse>
				<verse number="21">Տաճարի դրանդիքը քառակուսի էին, եւ սրբարանի երեսը նոյն երեւոյթն ունէր։</verse>
				<verse number="22">Սեղանը փայտից էր՝ երեք կանգուն բարձրութիւնը եւ նորա երկայնութիւնը երկու կանգուն եւ անկիւններ ունէր. Եւ նորա յատակն ու պատերը փայտից էին։ Եւ ինձ ասեց. Սա է Տիրոջ առաջին եղող սեղանը։</verse>
				<verse number="23">Եւ տաճարն ու սրբարանը երկու դուռ ունէին։</verse>
				<verse number="24">Եւ դռները երկու փեղկանի էին, երկու ծալուող փեղկերով, երկու փեղկեր մէկ փեղկին եւ երկու փեղկեր միւսին։</verse>
				<verse number="25">Եւ նորանց վերայ այսինքն տաճարի դռների վերայ քերովբէներ եւ արմաւենիներ էին շինուած ինչպէս որ շինուած էր պատերի վերայ. Եւ փայտամած կար սրահի դէմ դրսի կողմից։</verse>
				<verse number="26">Եւ վանդակապատ պատուհաններ եւ արմաւենիներ այս կողմից եւ այն կողմից սրահի կողքերքին եւ տան եւ փայտամածի կողմանքին։</verse>
			</chapter>
			<chapter number="42">
				<verse number="1">Եւ ինձ դուրս տարաւ դուրսի գաւիթը դէպի հիւսիսի ճանապարհովը եւ ինձ բերաւ այն սենեակը, որ անջրպետի առաջին էր եւ որ դէպի հիւսիսային կողմի շէնքի առաջին էր։</verse>
				<verse number="2">Այն հարիւր կանգուն երկարութեան առաջին՝ մուտքը դէպի հիւսիս որի լայնութիւնը յիսուն կանգուն էր։</verse>
				<verse number="3">Ներսի գաւիթի քսան կանգունի առաջին եւ դուրսի գաւիթի քարայատակի առաջին խորշ խորշի դէմ եռայարկ.</verse>
				<verse number="4">Եւ սենեակների դիմաց մի ճեմելիք՝ տասը կանգուն լայն ներսեւից եւ մի ճանապարհ՝ մէկ կանգուն. Եւ նորանց մուտքերը դէպի հիւսիս։</verse>
				<verse number="5">Եւ վերի սենեակները կարճ էին, որովհետեւ խորշերը նորանցից տեղ էին առնում այսինքն շէնքի տակի եւ միջի յարկերիցը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ եռայարկ էին նորանք եւ սիւներ չունէին գաւիթների սիւների նման. նորա համար նեղանում էին տակի եւ միջի յարկերիցը գետնից սկսած։</verse>
				<verse number="7">Եւ մի պատ կար դրսից սենեակների կշտովը դէպի դուրսի գաւիթը սենեակների դիմացը երկայնութիւնը յիսուն կանգուն։</verse>
				<verse number="8">Որովհետեւ դրսի գաւիթի սենեակների երկայնութիւնը յիսուն կանգուն էր, եւ ահա տաճարի դիմացը հարիւր կանգուն էր։</verse>
				<verse number="9">Եւ այս սենեակների տակին մի մուտք արեւելքից նորանց մօտ գնալու համար դուրսի գաւիթի կողմից։</verse>
				<verse number="10">Գաւիթի պատի լայնութիւնովը դէպի արեւելք անջրպետի առաջին եւ շէնքի առաջին սենեակներ էին։</verse>
				<verse number="11">Եւ դէպի նորանց առաջին մի ճանապարհ կար դէպի հիւսիս եղող սենեակների երեւոյթին պէս թէ նորանց երկայնութեան, թէ լայնութեան եւ նորանց ելքերի եւ նորանց ձեւերի եւ մուտքերի նկատմամբ։</verse>
				<verse number="12">Եւ նոյնպէս էլ սենեակների մուտքերը որոնք դէպի հարաւն էին, մի մուտք կար ճանապարհի գլխին այսինքն դէմուդէմ եղող պատի առաջի ճանապարհի՝ արեւելեան ճանապարհի գլխին երբոր գալիս են։</verse>
				<verse number="13">Եւ ինձ ասեց. Հիւսիսի սենեակները եւ հարաւի սենեակները որոնք անջրպետի առաջին են, նորանք սուրբ սենեակներն են, ուր որ Տիրոջը մօտեցող քահանաները պիտի ուտեն ամենասուրբ բաները, այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները եւ հացի ընծան եւ մեղքի պատարագն ու յանցանքի պատարագը. որովհետեւ այն տեղը սուրբ է։</verse>
				<verse number="14">Երբոր քահանաները այնտեղ մտնեն, պիտի դուրս չգան սուրբ տեղիցը դէպի դրսի գաւիթը, այլ այնտեղ պիտի դնեն իրանց զգեստները որոնցով նորանք պաշտօն են մատուցանում, որովհետեւ նորանք սուրբ են. ուրիշ հագուստներ հագնեն եւ մօտենան ժողովրդի վերաբերեալ բաներին։</verse>
				<verse number="15">Եւ վերջացրեց ներսի տան չափերը, եւ ինձ դուրս տարաւ այն ճանապարհովը, որի երեսը դէպի արեւելք էր, եւ նորան չափեց շուրջանակի։</verse>
				<verse number="16">Նա չափեց արեւելեան կողմը չափի եղէգովը՝ հինգ հարիւր եղէգ չափի եղէգովը շուրջանակի։</verse>
				<verse number="17">Չափեց հիւսիսային կողմը՝ հինգ հարիւր եղէգ չափի եղէգովը շուրջանակի։</verse>
				<verse number="18">Չափեց հարաւային կողմը՝ հինգ հարիւր եղէգ չափի եղէգովը.</verse>
				<verse number="19">Դառաւ դէպի արեւմտեան կողմը՝ չափեց հինգ հարիւր եղէգ չափի եղէգովը.</verse>
				<verse number="20">Չորս կողմիցը չափեց նորան. նա շուրջանակի պատեր ունէր. երկայնութիւնը հինգ հարիւր եւ լայնութիւնը հինգ հարիւր, սուրբը եւ անսուրբը բաժանելու համար։</verse>
			</chapter>
			<chapter number="43">
				<verse number="1">Եւ ինձ տարաւ դուռը այսինքն դէպի արեւելք նայող դուռը։</verse>
				<verse number="2">Եւ ահա Իսրայէլի Աստուծոյ փառքը գալիս էր արեւելքի ճանապարհից, եւ նորա ձայնը շատ ջրերի ձայնի նման էր, եւ երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքիցը։</verse>
				<verse number="3">Եւ տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ տեսել էի իբրեւ իմ տեսած տեսիլքը, երբոր գալիս էի քաղաքը աւերելու. Եւ տեսիլքները նման էին այն տեսիլքին, որ տեսել էի Քոբար գետի մօտ. Եւ ես վայր ընկայ երեսիս վերայ։</verse>
				<verse number="4">Եւ Տիրոջ փառքը եկաւ տունը այն դռան ճանապարհովը որի երեսը դէպի արեւելք է։</verse>
				<verse number="5">Եւ հոգին վեր առաւ ինձ եւ տարաւ ներսի գաւիթը, եւ ահա Տիրոջ փառքը լցրել էր տունը։</verse>
				<verse number="6">Եւ ես տանիցը դէպի ինձ մի խօսող լսեցի, եւ մի մարդ կանգնել էր կշտիս։</verse>
				<verse number="7">Եւ ասեց ինձ. Մարդի որդի, տես իմ աթոռի տեղը եւ ոտների գարշապարների տեղը, ուր որ ես պիտի բնակուեմ Իսրայէլի որդկանց մէջ յաւիտեան. Եւ այլեւս պիտի չպղծեն Իսրայէլի տունը իմ անունը՝ իրանք եւ իրանց թագաւորները իրանց պոռնկութիւններովը եւ իրանց թագաւորների դիերովը իրանց բարձրաւանդակներումը,</verse>
				<verse number="8">Իրանց սեմերը իմ սեմերի հետ եւ իրանց դրանդիքը իմ դրանդիքի մօտ դնելով. թէեւ պատը կար իմ եւ նորանց մէջտեղ. բայց նորանք պղծեցին իմ սուրբ անունը իրանց արած պղծութիւններովը, եւ ես սպառեցի նորանց իմ բարկութիւնովը։</verse>
				<verse number="9">Հիմա թող հեռացնեն իրանց պոռնկութիւնը եւ իրանց թագաւորների դիակները ինձանից. Եւ ես կբնակուեմ նորանց մէջ յաւիտեան։</verse>
				<verse number="10">Դու, մարդի որդի, պատմիր Իսրայէլի տանը այս տունը, որ ամաչեն իրանց անօրէնութիւններիցը. Եւ թող չափեն գաղափարը։</verse>
				<verse number="11">Եւ եթէ ամաչեն բոլոր իրանց արածներիցը, տանը ձեւը եւ նորա կարգաւորութիւնը եւ նորա ելքերը եւ մուտքերը եւ նորա բոլոր ձեւերը, եւ նորա կանոնները եւ նորա բոլոր ձեւերը եւ նորա բոլոր օրէնքները հասկացրու նորանց, եւ գրիր նորանց աչքի առաջին, որ նորանք պահեն նորա բոլոր ձեւը, եւ նորա բոլոր կանոնները եւ կատարեն նորանց։</verse>
				<verse number="12">Սա է տաճարի օրէնքը. սարի գլխին նորա բոլոր գաւառը շուրջանակի ամենասուրբ է. ահա սա է տաճարի օրէնքը։</verse>
				<verse number="13">Եւ սորանք են սեղանի չափերը կանգունով, (կանգունը՝ մէկ կանգուն եւ մէկ թաթ) եւ խորքը մէկ կանգուն բարձր եւ մէկ կանգուն լայն, եւ նորա սահմանը եզերքի վերայ շուրջանակի մէկ թիզ. Եւ սա սեղանի հիմքն է։</verse>
				<verse number="14">Եւ գետնի խորքից մինչեւ տակի շրջանակը երկու կանգուն եւ լայնութիւնը մէկ կանգուն, եւ փոքր շրջանակից մինչեւ մեծ շրջանակը չորս կանգուն եւ լայնութիւնը մէկ կանգուն։</verse>
				<verse number="15">Եւ կրակարանը չորս կանգուն, եւ կրակարանից վերեւ չորս եղջիւրները։</verse>
				<verse number="16">Եւ կրակարանը տասնեւերկու կանգուն երկայն՝ տասնեւերկու կանգուն լայնութեամբ՝ քառակուսի նորա չորս կողմի վերայ։</verse>
				<verse number="17">Եւ շրջանակը տասնեւչորս երկայն եւ տասնեւչորս լայնութիւնով իր չորս քառակողմերին, եւ սահմանը նորա շուրջը կէս կանգուն, եւ նորա խորքը մէկ կանգուն շուրջանակի. Եւ նորա աստիճանները դէպի արեւելք էին։</verse>
				<verse number="18">Եւ ասեց ինձ. Մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան. Սորանք են սեղանի կանոնները նորան շինելիս, որ նորա վերայ ողջակէզ մատուցանեն եւ նորա վերայ արիւն սրսկեն։</verse>
				<verse number="19">Եւ տուր Ղեւտացի քահանաներին, որոնք Սադովկի սերունդիցն են որ մօտենում են ինձ, ասում է Տէր Եհովան, ինձ ծառայելու համար, արջառներից մէկ զուարակ մեղքի պատարագի համար։</verse>
				<verse number="20">Առ նորա արիւնիցը եւ քսիր նորա չորս եղջիւրներին եւ շրջանակի չորս անկիւններին եւ սահմանին շուրջանակի, եւ նորան սրբիր եւ քաւիր նորան։</verse>
				<verse number="21">Եւ առ մեղքի պատարագի զուարակը եւ այրիր նորան տաճարի որոշուած տեղը սրբարանից դուրս։</verse>
				<verse number="22">Եւ երկրորդ օրը մի կատարեալ այծի նոխազ մատուցրու մեղաց պատարագի համար, եւ սրբեն սեղանը ինչպէս որ սրբեցին զուարակովը։</verse>
				<verse number="23">Երբոր սրբելը վերջացնես մի կատարեալ զուարակ մատուցրու արջառներից եւ ոչխարներից մի կատարեալ խոյ։</verse>
				<verse number="24">Եւ նորանց մատուցրու Տիրոջ առաջին, եւ քահանաները նորանց վերայ աղ ածեն եւ նորանց ողջակէզ մատուցանեն Տիրոջը։</verse>
				<verse number="25">Եօթն օր մատուցանես օրը մէկ նոխազ մեղքի պատարագի համար, եւ արջառներից մի զուարակ եւ ոչխարներից մի խոյ, կատարեալները պիտի մատուցուին։</verse>
				<verse number="26">Եօթն օր քաւութիւն անեն սեղանին եւ նորան սրբեն, եւ նորան նուիրեն։</verse>
				<verse number="27">Եւ երբոր այդ օրերը վերջանան, այն ժամանակ ութերորդ օրը եւ այնուհետեւ էլ պէտք է քահանաները սեղանի վերայ մատուցանեն ձեր ողջակէզները եւ ձեր խաղաղութեան զոհերը. Եւ ես պիտի ընդունեմ ձեզ, ասում է Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="44">
				<verse number="1">Եւ ինձ ետ դարձրեց դուրսի սրբարանի դռան ճանապարհովը, որ նայում է դէպի արեւելք. Եւ նա կղպուած էր։</verse>
				<verse number="2">Եւ Տէրն ասեց ինձ. Այս դուռը կղպուած պիտի մնայ. Չպիտի բացուի, նորանով պիտի չմտնեն, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածը մտաւ նորանով. ուրեմն կղպուած պիտի մնայ։</verse>
				<verse number="3">Իսկ իշխանը ինքը իբրեւ իշխան նստէ այնտեղ Տիրոջ առաջին հաց ուտելու համար. նա դռան սրահի ճանապարհովը պիտի մտնէ, եւ նոյն ճանապարհովը դուրս գայ։</verse>
				<verse number="4">Եւ ինձ տարաւ հիւսիսային դռան ճանապարհովը տան առաջը, եւ տեսայ, եւ ահա լցրել էր Տիրոջ փառքը Տիրոջ տունը. Եւ ես ընկայ երեսիս վերայ։</verse>
				<verse number="5">Եւ Տէրն ասեց ինձ. Մարդի որդի, ուշադրութիւն արա եւ տես աչքերովդ եւ ականջներովդ լսիր ամեն ինչ որ խօսում եմ քեզ հետ Տիրոջ տան բոլոր կանոնների նկատմամբ եւ նորա բոլոր օրէնքի նկատմամբ. Եւ ուշդ դարձրու տան մուտքին սրբարանի բոլոր ելքերովը։</verse>
				<verse number="6">Եւ ասիր ապստամբներին՝ այսինքն Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Բաւական է ձեզ համար ձեր բոլոր պղծութիւնները, ով Իսրայէլի տուն,</verse>
				<verse number="7">Որ դուք ներս էք բերում օտարների որդկանցը՝ սրտով անթլփատներին՝ մարմնով անթլփատներին, որ իմ սրբարանումը լինեն իմ տունը պղծելու համար, դուք իմ հացը, ճարպը եւ արիւնը մատուցանելիս. Եւ նորանք դրժեցին իմ ուխտը, ձեր բոլոր պղծութիւններից ի զատ։</verse>
				<verse number="8">Եւ չպահեցիք իմ սուրբ բաների պահպանութիւնը, այլ իմ սրբարանումն իմ պահպանութիւնը անելու համար ձեզ համար պահապաններ դրիք։</verse>
				<verse number="9">Այսպէս է ասում Տէր Եհովան. Ոչ մի օտարազգի՝ սրտով անթլփատ եւ մարմնով անթլփատ պիտի չմտնէ իմ սրբարանը բոլոր օտարազգիներից, որոնք Իսրայէլի որդկանց մէջ են։</verse>
				<verse number="10">Այլ եւ Ղեւտացիքն էլ, որոնք հեռացան ինձանից Իսրայէլի ինձ դէմ արած մոլորութիւնովը մոլորուելով եւ իրանց կուռքերին հետեւելով, պիտի իրանց անօրէնութիւնները կրեն։</verse>
				<verse number="11">Եւ սպասաւորներ պիտի լինեն իմ սրբարանումը տան դռներին որոշուած եւ տանը ծառայողներ. նորանք պէտք է մորթեն ողջակէզը եւ զոհը ժողովրդի համար. Եւ նորանք պէտք է կանգնեն նորանց առաջին նորանց ծառայելու համար։</verse>
				<verse number="12">Որովհետեւ նորանց ծառայութիւն արին իրանց կուռքերի առաջին, եւ Իսրայէլի տան համար անօրէնութեան գայթակղութիւն եղան. դորա համար ձեռքս բարձրացրի նորանց վերայ, ասում է Տէր Եհովան, որ կրեն իրանց անօրէնութիւնները։</verse>
				<verse number="13">Եւ պէտք է ինձ չմօտենան՝ ինձ համար քահանայութիւն անելու եւ իմ բոլոր սուրբ բաներին եւ ամենասուրբ բաներին մօտենալու համար. այլ իրանց նախատինքը պիտի կրեն եւ իրանց արած պղծութիւնները։</verse>
				<verse number="14">Սակայն նորանց պիտի տանը պահապանութիւնը պահպանողներ շինեմ նորա բոլոր ծառայութեան համար, եւ այն ամեն բանի համար որ նորանում պիտի կատարուի։</verse>
				<verse number="15">Բայց Ղեւտացի քահանաները՝ Սադովկի որդիքը, որոնք պահեցին իմ սրբարանի պահապանութիւնը Իսրայէլի որդիքը ինձանից ապստամբուելու ժամանակ, նորանք պիտի մօտենան ինձ որ ինձ ծառայեն, եւ պիտի կանգնեն իմ առաջին ինձ ճարպ եւ արիւն մատուցանելու, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="16">Նորանք պիտի իմ սրբարանը մտնեն, եւ նորանք պիտի մօտենան իմ սեղանին ինձ ծառայելու համար, եւ պիտի պահպանեն իմ պահպանութիւնը։</verse>
				<verse number="17">Եւ կլինի որ նորանք ներսի գաւիթի դռներովը մտնելիս՝ պէտք է կտաւի հանդերձներ հագնեն, եւ նորանց վերայ բուրդ պիտի չգայ, նորանք ներսի գաւիթի դռներումը եւ ներսումը ծառայելու ժամանակ։</verse>
				<verse number="18">Կտաւի ապարօշներ պիտի լինեն նորանց գլխին եւ կտաւի վարտիքներ՝ նորանց երանքների վերայ. քրտնեցնող գօտի պիտի չկապեն։</verse>
				<verse number="19">Եւ դրսի գաւիթը գնալիս երբոր դուրս են գալիս դրսի գաւիթը ժողովրդի մօտ՝ պէտք է այն հանդերձները հանեն, որոնցով նորանց պաշտօն են մատուցանում, եւ նորանց պիտի սուրբ սենեակներումը դնեն, եւ ուրիշ հանդերձներ հագնեն, որպէսզի ժողովուրդը չսրբեն իրանց հանդերձներովը։</verse>
				<verse number="20">Եւ իրանց գլուխը պիտի չածիլեն եւ իրանց վարսերը չերկայնացնեն. իրանց գլխի մազերը պէտք է անպատճառ խուզեն։</verse>
				<verse number="21">Եւ բնաւ գինի պիտի չխմեն քահանաները երբոր ներքին գաւիթն են գալիս։</verse>
				<verse number="22">Եւ որբեւայրին ու արձակուածը իրանց համար կին չառնեն, այլ Իսրայէլի տան սերունդից եղող կոյսը, կամ այն որբեւայրին որ մի քահանայից որբեւայրի է մնացել, առնեն։</verse>
				<verse number="23">Եւ իմ ժողովրդին սովորեցնեն սուրբի եւ անսուրբի տարբերութիւնը, եւ պիղծի ու մաքուրի տարբերութիւնը պիտի հասկացնեն նորանց։</verse>
				<verse number="24">Եւ դատերի վերայ նորանք պէտք է կենան դատելու համար իմ դատաստաններումը եւ նորանց դատեն իմ օրէնքովը եւ իմ կանոններովը, եւ իմ տօները պիտի պահեն եւ իմ շաբաթները սրբեն։</verse>
				<verse number="25">Եւ մեռած մարդի մօտ պիտի չգնան որ չպղծուին, այլ միայն իր հօր եւ մօր, տղու եւ աղջկայ, եղբօր եւ քրոջ մօտ գնան որ մարդի չէ գնացած, դորանց մեռած դիակի մօտ թող պղծուին։</verse>
				<verse number="26">Եւ մէկը իր մաքրուելուց յետոյ եօթը օր համարէ իրան համար։</verse>
				<verse number="27">Եւ նա սրբարանը ներսի գաւիթը սրբարանում պաշտօն մատուցանելու մտած օրը, նա պիտի մատուցանէ իր մեղքի պատարագը, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="28">Եւ սա նորանց համար ժառանգութիւն լինի՝ ես եմ նորանց ժառանգութիւնը. Եւ նորանց կալուածք չտաք Իսրայէլումը. ես եմ նորանց կալուածքը։</verse>
				<verse number="29">Հացի ընծան, մեղքի պատարագը եւ յանցանքի պատարագը նորանք պիտի ուտեն. Եւ Իսրայէլի մէջ ամեն նուիրուածը նորանցը պիտի լինի։</verse>
				<verse number="30">Եւ ամեն բանի բոլոր երախայրիների առաջինը, եւ ամեն բանի բոլոր ընծան ձեր բոլոր ընծաներից քահանաներինը լինի. Եւ ձեր ցորենեղէնների երախայրիները տուէք քահանային, որ օրհնութիւնը հանգչէ քո տան վերայ։</verse>
				<verse number="31">Ոչ մի մեռած կամ գազանաբեկ, թէ թռչուն թէ անասուն, պիտի չուտեն քահանաները։</verse>
			</chapter>
			<chapter number="45">
				<verse number="1">Եւ երբոր վիճակ գցէք երկրի վերայ ժառանգելու, Տիրոջ համար մի սուրբ նուէր պիտի նուիրէք երկրիցը. երկայնութիւնը քսանեւհինգ հազար երկայն, եւ լայնութիւնը տասը հազար. սա սուրբ է շուրջանակի բոլոր սահմաններում։</verse>
				<verse number="2">Սորանից պէտք է լինի սրբարանի համար հինգ հարիւրով հինգ հարիւր քառակուսի շուրջանակի. Եւ յիսուն կանգուն նորա արուարձանը շուրջանակի։</verse>
				<verse number="3">Եւ այս չափածից չափիր երկայնութիւնով քսանեւհինգ հազար եւ լայնութիւնով տասը հազար. Եւ նորանում պիտի լինի սրբարանը՝ ամենասուրբ տեղը։</verse>
				<verse number="4">Սա սուրբ պիտի լինի երկրիցը սրբարանին ծառայող քահանաների համար, որոնք մօտենում են Տիրոջը ծառայելու, եւ նորանց համար տների տեղ պիտի լինի, եւ սուրբ՝ սրբարանի համար։</verse>
				<verse number="5">Եւ քսանեւհինգ հազար երկայնութիւնով եւ տասը հազար լայնութիւնով պիտի լինի Ղեւտացիներին, որոնք ծառայում են տանը, իբրեւ իրանց կալուածք. Նաեւ քսան սենեակ։</verse>
				<verse number="6">Եւ քաղաքին կալուածք տաք հինգ հազար լայն, եւ երկայնութիւնը քսանեւհինգ հազար սրբարանի ընծայի կշտին. սա բոլոր Իսրայէլի տան համար պիտի լինի։</verse>
				<verse number="7">Իսկ իշխանին՝ սրբարանի կալուածքի եւ քաղաքի կալուածքի այս կողմից եւ այն կողմից, սրբարանի ընծայի դիմաց եւ քաղաքի կալուածքի դիմաց, ծովի կողմից դէպի արեւմուտք եւ արեւելեան կողմից դէպի արեւելք. Եւ երկայնութիւնով ժառանգութիւնների մէկի մօտովը արեւմտեան սահմանից մինչեւ արեւելեան սահմանը։</verse>
				<verse number="8">Իբրեւ երկիր նորա կալուածքը լինի սա Իսրայէլի մէջ. Եւ այլեւս չհարստահարեն իմ իշխանները իմ ժողովրդին. Եւ երկիրը տան Իսրայէլի տանը նորանց ցեղերի համեմատ։</verse>
				<verse number="9">Այսպէս է ասում Տէր Եհովան. Բաւական է ձեզ, ով Իսրայէլի իշխաններ, զրկանքն ու յափշտակութիւնը հեռացրէք. Եւ իրաւունք ու արդարութիւն արէք. Վեր առէք ձեր բռնի պահանջմունքները իմ ժողովրդի վերայից, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="10">Արդար կշիռք եւ արդար արդու եւ արդար մար ունեցէք։</verse>
				<verse number="11">Արդուն եւ մարը մէկ չափ լինեն, որպէսզի մարը քոռի տասներորդը պարունակէ եւ արդուն էլ քոռի տասներորդը պարունակէ. քոռի համեմատ լինի նորա չափը։</verse>
				<verse number="12">Եւ սիկղը քսան կերադ, ձեր մնասը քսան սիկղ, քսանեւհինգ սիկղ եւ տասնեւհինգ սիկղ լինի։</verse>
				<verse number="13">Սա է ձեր մատուցանելու ընծան՝ մէկ վեցերորդ արդու մէկ քոռ ցորենից, եւ մէկ վեցերորդ արդու մէկ քոռ գարիիցը։</verse>
				<verse number="14">Եւ իւղի կանոնը՝ մէկ մար իւղից մէկ մարի տասներորդը մէկ քոռից. կամ տասը մարից որ մէկ խօմէր է, որովհետեւ տասը մարը մէկ խօմեր է։</verse>
				<verse number="15">Եւ Իսրայէլի ջրարբի արօտների հօտերից՝ երկու հարիւրից մէկ ոչխար. Իբրեւ հացի ընծայ եւ ողջակէզ եւ խաղաղութեան զոհ, որ նորանց համար քաւութիւն լինի, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="16">Երկրի բոլոր ժողովուրդը պարտական են այս ընծան Իսրայէլումը իշխան եղողին։</verse>
				<verse number="17">Եւ իշխանի վերայ պիտի լինեն ողջակէզները եւ հացի նուէրը եւ թափելու ընծան տօներին եւ ամսագլուխներին եւ շաբաթներին եւ Իսրայէլի տան բոլոր տօներին. Նա պէտք է մատուցանէ մեղքի պատարագը եւ հացի նուէրը եւ ողջակէզը եւ խաղաղութեան զոհերը Իսրայէլի տան համար քաւութիւն անելու համար։</verse>
				<verse number="18">Այսպէս է ասում Տէր Եհովան. Առաջի ամսի առաջինին վեր առ մի կատարեալ զուարակ արջառներից, եւ նորան մեղքի պատարագ արա սրբարանի համար։</verse>
				<verse number="19">Եւ քահանան առնէ մեղքի պատարագի արիւնիցը եւ քսէ տան դրանդիքին եւ սեղանի շրջանակի չորս անկիւններին եւ ներսի գաւիթի դռան դրանդիքին։</verse>
				<verse number="20">Եւ այսպէս պիտի անես ամսի եօթին սխալուած եւ անմիտ մարդի համար, եւ տան համար քաւութիւն արէք։</verse>
				<verse number="21">Առաջի ամսի տասնեւչորսերորդ օրը ձեզ համար զատիկ լինի, եօթն օր տօն. բաղարջ պիտի ուտուի։</verse>
				<verse number="22">Եւ այն օրը իշխանը իրան համար եւ երկրի բոլոր ժողովրդի համար մէկ զուարակ մատուցանէ իբրեւ մեղքի պատարագ։</verse>
				<verse number="23">Եւ տօնի եօթն օրը Տիրոջը ողջակէզ մատուցուի եօթը զուարակ եւ եօթը կատարեալ խոյ, իւրաքանչիւր օր եօթն օրերը. իսկ մեղքի պատարագ այծերից մի նոխազ իւրաքանչիւր օր։</verse>
				<verse number="24">Եւ մէկ արդու հացի նուէր մէկ զուարակի համար եւ մէկ արդու մէկ խոյի համար մատուցուի. Եւ մէկ հիմէն իւղ մէկ արդուի համար։</verse>
				<verse number="25">Եօթներորդ ամսուայ ամսի տասնեւհինգերորդ օրը տօնի ժամանակին այսպէս անուի եօթն օր թէ մեղքի պատարագը թէ ողջակէզը թէ հացի նուէրը թէ իւղը։</verse>
			</chapter>
			<chapter number="46">
				<verse number="1">Այսպէս է ասում Տէր Եհովան. Ներսի գաւիթի դէպի արեւելք նայող դուռը կղպուած մնայ գործի վեց օրը, իսկ շաբաթ օրը բացուի. Եւ ամսագլուխ օրն էլ բացուի։</verse>
				<verse number="2">Եւ իշխանը մտնէ դրսիցը դռան սրահի ճանապարհովը եւ կանգնէ դռան դրանդիքի մօտ, եւ քահանաները մատուցանեն նորա ողջակէզը եւ նորա խաղաղութեան զոհերը, եւ նա երկրպագութիւն անէ դռան սեմի վերայ եւ դուրս գայ. Եւ դուռը չկղպուի մինչեւ իրիկուն։</verse>
				<verse number="3">Եւ երկրի ժողովուրդը երկրպագութիւն անեն այն դռան մուտքումը շաբաթներին եւ ամսագլուխներին Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="4">Եւ իշխանի ողջակէզը որ պիտի մատուցանէ Տիրոջը՝ շաբաթ օրը վեց կատարեալ գառ եւ մէկ կատարեալ խոյ։</verse>
				<verse number="5">Եւ իբրեւ հացի նուէր մէկ արդու մէկ խոյին, եւ գառների համար իբրեւ հացի նուէր ձեռքիցը եկածը, եւ մէկ հիմէն իւղ իւրաքանչիւր արդուի համար։</verse>
				<verse number="6">Ամսագլուխ օրը արջառներից մէկ զուարակ կատարեալ եւ վեց գառներ եւ մէկ խոյ, որ պէքտ է կատարեալ լինեն։</verse>
				<verse number="7">Եւ մէկ արդու մէկ զուարակի համար եւ մէկ արդու մէկ խոյի համար մատուցուի իբրեւ հացի նուէր, եւ գառերի համար՝ ձեռքին հասածը. իսկ մէկ հիմէն իւղ մէկ արդուին։</verse>
				<verse number="8">Եւ իշխանը գալիս դռան սրահի ճանապարհովը պիտի գայ եւ նոյն ճանապարհովը դուրս գայ։</verse>
				<verse number="9">Եւ երկրի ժողովուրդը տօներին Տիրոջ առաջը գալիս հիւսիսային դռան ճանապարհով երկրպագելու համար մտնողը հարաւային դռան ճանապարհովը դուրս գայ, եւ հարաւային դռան ճանապարհովը մտնողը հիւսիսային դռան ճանապարհովը դուրս գայ, իր ներս մտած դռան ճանապարհովը ետ չդառնայ, այլ դիմացինով դուրս գայ։</verse>
				<verse number="10">Եւ իշխանը նորանց մէջ նորանք մտնելիս մտնէ, եւ դուրս գալիս դուրս գայ։</verse>
				<verse number="11">Եւ տօներին ու հանդիսաւոր օրերին հացի նուէրը մէկ արդու մէկ զուարակին եւ մէկ արդու մէկ խոյին. Եւ գառերին ձեռքիցը եկածը. իսկ մէկ հիմէն իւղ մէկ արդուին։</verse>
				<verse number="12">Եւ երբոր իշխանը մէկ կամաւոր ողջակէզ կամ կամաւոր խաղաղութեան զոհ մատուցանէ Տիրոջը, այն ժամանակ նորա համար բանան դէպի արեւելք նայող դուռը, եւ նա մատուցանէ իր ողջակէզը եւ իր խաղաղութեան զոհը ինչպէս որ մատուցանում է շաբաթ օրը, եւ դուրս գայ, եւ դուռը կղպեն նորա դուրս գալուց յետոյ։</verse>
				<verse number="13">Եւ ամեն օր մէկ տարեկան կատարեալ գառ ողջակէզ մատուցանես Տիրոջը. ամեն առաւօտ մատուցանես նորան։</verse>
				<verse number="14">Եւ նորա համար հացի նուէր մատուցանես ամեն առաւօտ մէկ վեցերորդ արդու, եւ մէկ երրորդ հիմէն իւղ նաշիհի հետ խառնելու համար. սա մշտական հացի նուէր է Տիրոջը՝ յաւիտենական կանոնով։</verse>
				<verse number="15">Եւ մատուցանեն գառը եւ հացի ընծան եւ իւղը ամեն առաւօտ՝ մշտնջենական ողջակէզ։</verse>
				<verse number="16">Այսպէս է ասում Տէր Եհովան. Երբոր իշխանը իր որդկանցից մէկին ընծայ տայ, նա նորա ժառանգութիւնն է՝ նորա որդիներինը լինի. նա նորանց ժառանգական կալուածքն է։</verse>
				<verse number="17">Եւ երբոր իր ժառանգութիւնից ընծայ տայ իր ծառաներից մէկին, դա նորանը լինի մինչեւ թողութեան տարին. յետոյ ետ դառնայ իշխանին. նորա ժառանգութիւնը միմիայն իր որդկանցը պիտի լինի։</verse>
				<verse number="18">Եւ իշխանը պիտի չառնէ ժողովրդի ժառանգութիւնիցը, նորանց զրկելով իրանց կալուածքիցը. իր կալուածքիցը ժառանգութիւն տայ իր որդկանցը, որպէսզի ժողովուրդը չցրուի ամեն մէկն իր կալուածքից։</verse>
				<verse number="19">Եւ ինձ տարաւ դռան մօտ եղող մուտքովը դէպի քահանաների սուրբ սենեակները, որ ուղղուած են դէպի հիւսիս. Եւ ահա այնտեղ մէկ տեղ կար ետքի կողմերումը դէպի արեւմուտք։</verse>
				<verse number="20">Եւ ասեց ինձ. Սա այն տեղն է ուր որ քահանաները պիտի եփեն յանցանքի պատարագի եւ մեղքի պատարագի միսը, ուր որ հացի նուէրը պիտի թխեն, որպէսզի դուրս չտանեն դուրսի գաւիթը, որ ժողովուրդը սրբեն։</verse>
				<verse number="21">Եւ ինձ դուրսը տարաւ դրսի գաւիթը եւ ինձ ման ածեց գաւիթի չորս անկիւնները. Եւ ահա գաւիթի ամեն մէկ անկիւնում մէկ գաւիթ կար։</verse>
				<verse number="22">Գաւիթի չորս անկիւններումը շրջապատ գաւիթներ կային քառասուն կանգուն երկայն եւ երեսուն՝ լայն. այն չորս անկիւնները մէկ չափով էին։</verse>
				<verse number="23">Եւ նորանց չորսի շուրջն էլ շուրջանակի մէկ կարգ շէնք կար. Եւ եփարաններ էին շինուած կարգերի տակին շուրջանակի։</verse>
				<verse number="24">Եւ ինձ ասեց. Սորանք եփողների տունն են, ուր որ տանը պաշտօնեաները պիտի եփեն ժողովրդի զոհը։</verse>
			</chapter>
			<chapter number="47">
				<verse number="1">Եւ ինձ ետ դարձրեց տան մուտքը, եւ ահա ջուրեր էին դուրս գալիս տան սեմի տակից արեւելեան կողմից. որովհետեւ տան երեսը դէպի արեւելքն էր. Եւ ջրերը իջնում էին տան աջ կողմի տակի սեղանի հարաւային կողմիցը։</verse>
				<verse number="2">Եւ ինձ դուրս տարաւ հիւսիսային դռան ճանապարհովը եւ շուռ ածեց դուրսի ճանապարհովը դէպի դուրսի դուռը դէպի արեւելք նայող ճանապարհովը. Եւ ահա ջրեր էին բղխում աջ կողքիցը։</verse>
				<verse number="3">Մարդը դէպի արեւելք դուրս գնալիս մի լար ունէր ձեռքին, եւ հազար կանգուն չափեց, եւ ինձ անց կացրեց ջրերովը. Ջրերը մինչեւ գարշապարներս էին։</verse>
				<verse number="4">Եւ նա չափեց հազար էլ, եւ ինձ անց կացրեց ջրերովը. ջրերը մինչ ծունկերս էին, եւ չափեց հազար էլ, եւ ինձ անց կացրեց. ջրերը մինչեւ մէջքս էին։</verse>
				<verse number="5">Եւ չափեց հազար էլ. մի գետ որով չկարողացայ անցկենալ, որովհետեւ ջրերը յորդել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ որ չէր կարելի անցկենալ։</verse>
				<verse number="6">Եւ ինձ ասեց. Տեսնո՞ւմ ես, մարդի որդի. Եւ ինձ տարաւ ման ածեց գետի եզերքին։</verse>
				<verse number="7">Եւ ես ման էի գալիս, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից եւ այն կողմից։</verse>
				<verse number="8">Եւ ինձ ասեց. Այս ջրերը դուրս են գալիս դէպի արեւելեան գաւառը եւ իջնում են անապատը եւ գնում են ծովը. դուրս են տարվում ծովը, որ առողջանան նորա ջրերը։</verse>
				<verse number="9">Եւ պիտի լինի որ ամեն կենդանի շունչ, որ շարժում է այն ամեն տեղերում ուր որ այն կրկնակի գետը գնում է, պիտի ապրէ, եւ ձուկը խիստ շատ պիտի լինի. որովհետեւ այս ջրերը այնտեղ պիտի գնան, եւ նորանք պիտի բժշկուին, եւ ամենքը պիտի կենդանան ուր որ գետը գնայ։</verse>
				<verse number="10">Եւ պիտի լինի որ նորա վերայ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդիից մինչեւ Ենեգլայիմ ուռկաններ փռելու տեղ պիտի լինի. նորանց ձկները ըստ տեսակին են լինելու, մեծ ծովի ձկներին չափ խիստ շատ են լինելու։</verse>
				<verse number="11">Նորա տիղմերը եւ նորա ճահիճները չեն բժշկուելու, աղի համար պիտի մնան։</verse>
				<verse number="12">Եւ գետի վերայ նորա եզերքին պիտի այս կողմից եւ այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր բուսնեն. նորանց տերեւը չի թառամիլ եւ նորանց պտուղը չի վերջանալ. ամեն ամիս նորից պտուղ պիտի տայ, որովհետեւ նորա ջրերը սրբարանիցն են դուրս գալիս. Եւ նորանց պտուղը ուտելու համար է եւ նորանց տերեւները՝ բժշկութեան համար։</verse>
				<verse number="13">Այսպէս է ասում Տէր Եհովան. Սա է այն երկրի սահմանը, որը պիտի ժառանգէք Իսրայէլի տասնեւերկու ցեղերին համեմատ. Յովսէփին երկու բաժին։</verse>
				<verse number="14">Եւ նորան ամեն մարդ իր ընկերին պէս պիտի ժառանգէ, որի համար իմ ձեռքը երդմամբ բարձրացրի որ տամ ձեր հայրերին. Եւ այս երկիրը ձեզ պիտի ընկնէ իբրեւ ժառանգութիւն։</verse>
				<verse number="15">Եւ սա է երկրի սահմանը. դէպի հիւսիսային կողմը մեծ ծովից Եթլոնի ճանապարհը մինչեւ Սեդադ։</verse>
				<verse number="16">Եմաթ, Բերոթա, Սիբրայիմ, որ Դամասկոսի սահմանի եւ Եմաթի սահմանի մէջտեղն է, միջի Ասերը որ Աւրանի սահմանն է։</verse>
				<verse number="17">Եւ սահմանը լինի ծովից Ասար-ենան՝ Դամասկոսի սահմանը, եւ հիւսիսի նկատմամբ դէպի հիւսիս եւ Եմաթի սահմանը. սա է հիւսիսային կողմը։</verse>
				<verse number="18">Եւ արեւելեան կողմը Աւրանի միջից՝ եւ Դամասկոսի միջից եւ Գաղաադի միջից եւ Իսրայէլի երկրի միջից՝ Յորդանանը. սահմանիցը չափեցէք մինչեւ արեևելեան ծովը. սա է արեւելեան կողմը։</verse>
				<verse number="19">Եւ հարաւային կողմը դէպի հարաւ Թամարից մինչեւ Կադէսի Վիճաբանութեան ջրերը. հեղեղատովը մինչեւ Մեծ ծովը. Եւ դէպի հարաւային կողմը՝ սա է հարաւը։</verse>
				<verse number="20">Եւ արեւմտեան կողմը՝ Մեծ ծովը սահմանիցը մինչեւ Եմաթի դիմացը. սա է արեւմտեան կողմը։</verse>
				<verse number="21">Եւ բաժանեցէք այս երկիրը ձեզ համար Իսրայէլի ցեղերի վերայ.</verse>
				<verse number="22">Եւ պիտի լինի որ վիճակով պիտի բաժանէք նորան ձեզ համար եւ ձեր միջումը պանդխտացող օտարականների համար, որոնք ձեր մէջ որդիք են ծնել, եւ նորանք ձեզ համար բնակների պէս պիտի լինեն Իսրայէլի որդկանց մէջ. նորանք ձեզ հետ պիտի ժառանգեն Իսրայէլի ցեղերի մէջ։</verse>
				<verse number="23">Եւ ո՛ր ցեղի մէջ որ օտարականը պանդխտացել է, այնտեղ պիտի տաք նորա ժառանգութիւնը, ասում է Տէր Եհովան։</verse>
			</chapter>
			<chapter number="48">
				<verse number="1">Եւ սորանք են ցեղերի անունները։ Հիւսիսի ծայրից Եթլօնի ճանապարհի մօտովը դէպի Եմաթ, եւ Ասար-ենան՝ Դամասկոսի սահմանը դէպի հիւսիս մինչեւ Եմաթի մօտը. սա պէտք է լինի արեւելեան եւ արեւմտեան կողմը. Դանը՝ մէկ։</verse>
				<verse number="2">Եւ Դանի սահմանի մօտ արեւելեան կողմից դէպի արեւմտեան կողմը. Ասերը՝ մէկ։</verse>
				<verse number="3">Եւ Ասերի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Նեփթաղիմը՝ մէկ։</verse>
				<verse number="4">Եւ Նեփթաղիմի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Մանասէն՝ մէկ։</verse>
				<verse number="5">Եւ Մանասէի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Եփրեմը՝ մէկ։</verse>
				<verse number="6">Եւ Եփրեմի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Ռուբէնը՝ մէկ։</verse>
				<verse number="7">Եւ Ռուբէնի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Յուդան՝ մէկ բաժին։</verse>
				<verse number="8">Եւ Յուդայի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը այն ընծան լինի, որ պիտի նուիրէք. քսանեւհինգ հազար եղէգ լայն, եւ երկայնութիւնը բաժինների մէկին չափ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Եւ սրբարանը նորա մէջ լինի։</verse>
				<verse number="9">Այն ընծան՝ որ պիտի նուիրէք Տիրոջը, երկայնութիւնը քսանեւհինգ հազար եւ լայնութիւնը տասը հազար լինի։</verse>
				<verse number="10">Եւ սորանցը պիտի լինի սուրբ ընծան, այսինքն քահանաներին. դէպի հիւսիս քսանեւհինգ հազար, եւ դէպի արեւմուտք լայնութեամբ տասը հազար, եւ դէպի արեւելք լայնութեամբ տասը հազար, եւ դէպի հարաւ երկայնութեամբ քսանեւհինգ հազար եղէգ. Եւ Տիրոջ սրբարանը նորա միջումը լինի.</verse>
				<verse number="11">Սա Սադովկի որդկանցից սրբուած քահանաներինը լինի, որոնք կատարել են իմ պահպանութիւնը, եւ չեն մոլորուել երբոր մոլորուեցան Իսրայէլի որդիքը, ինչպէս որ Ղեւտացիքը մոլորուեցան։</verse>
				<verse number="12">Եւ նորանցը պիտի լինի մէկ ընծան երկրի նուէրքից իբրեւ ամենասուրբ՝ Ղեւտացիների սահմանների մօտ։</verse>
				<verse number="13">Եւ Ղեւտացիները լինեն քահանաների սահմանի կշտին՝ քսանեւհինգ հազար երկայնութեամբ եւ լայնութեամբ տասը հազար. բոլոր երկայնութիւնը քսանեւհինգ հազար եւ լայնութիւնը տասը հազար։</verse>
				<verse number="14">Եւ պիտի չծախեն նորանից եւ պիտի չփոխեն, եւ երկրի երախայրին ուրիշի անց չկացնեն, որովհետեւ սուրբ է Տիրոջ համար։</verse>
				<verse number="15">Եւ այն քսանեւհինգ հազարի մօտ լայնութիւնով մնացած հինգ հազարը անսուրբ պիտի լինի քաղաքի համար, բնակութեան համար եւ արուարձանի համար. Եւ քաղաքը նորա մէջ լինի։</verse>
				<verse number="16">Եւ սորանք են նորա չափերը՝ հիւսիսային կողմը չորս հազար հինգ հարիւր, եւ հարաւային կողմը չորս հազար հինգ հարիւր, եւ արեւելեան կողմից չորս հազար հինգ հարիւր եւ արեւմտեան կողմից չորս հազար հինգ հարիւր։</verse>
				<verse number="17">Եւ քաղաքի արուարձանը դէպի հիւսիս երկու հարիւր յիսուն, եւ դէպի հարաւ երկու հարիւր յիսուն, եւ դէպի արեւելք երկու հարիւր յիսուն, եւ դէպի արեւմուտք երկու հարիւր յիսուն էր։</verse>
				<verse number="18">Եւ երկայնութեամբ մնացածը սուրբ ընծայի կշտովը տասը հազար դէպի արեւելք եւ տասը հազար դէպի արեւմուտք, (որ սուրբ ընծայի կշտին է) եւ նորա բերքը կերակուր լինի քաղաքի ծառայողներին։</verse>
				<verse number="19">Եւ քաղաքին ծառայողները պէտք է Իսրայէլի բոլոր ցեղերիցը լինեն։</verse>
				<verse number="20">Բոլոր ընծան քսանեւհինգ հազար քսանեւհինգ հազարով քառակուսի ընծայեցէք սուրբ ընծան իբրեւ քաղաքի կալուածք։</verse>
				<verse number="21">Եւ մնացածը իշխանինը լինի սուրբ ընծայի եւ քաղաքի կալուածքի այս կողմից եւ այն կողմից, ընծայի քսանեւհինգ հազարի առաջին մինչեւ արեւելեան սահմանը, եւ դէպի արեւմուտք քսանեւհինգ հազարի առաջին մինչեւ արեւմտեան սահմանը միւս բաժինների կշտին իշխանինը լինի։ Սա է սուրբ ընծան, եւ տաճարի սրբարանը նորա միջումը։</verse>
				<verse number="22">Եւ Ղեւտացիների կալուածքից եւ քաղաքի կալուածքից իշխանի բաժնի մէջտեղը Յուդայի սահմանի եւ Բենիամինի սահմանի մէջը իշխանինը լինի։</verse>
				<verse number="23">Եւ մնացած ցեղերը. արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Բենիամինը՝ մէկ։</verse>
				<verse number="24">Եւ Բենիամինի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Շմաւոնը՝ մէկ։</verse>
				<verse number="25">Եւ Շմաւոնի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Իսաքարը՝ մէկ։</verse>
				<verse number="26">Եւ Իսաքարի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Զաբուղոնը՝ մէկ։</verse>
				<verse number="27">Եւ Զաբուղոնի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Գադը՝ մէկ բաժին։</verse>
				<verse number="28">Եւ Գադի սահմանի մօտ հարաւային կողմից մինչեւ հարաւ պէտք է սահման լինի Կադէսի Վիճաբանութեան ջուրը հեղեղատովը մինչեւ Մեծ ծովը։</verse>
				<verse number="29">Սա է այն երկիրը որ վիճակով պիտի բաժանէք Իսրայէլի ցեղերին. Եւ սորանք են նորանց բաժինները, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="30">Եւ սորանք են քաղաքի ելքերը. Հիւսիսային կողմից չորս հազար հինգ հարիւր չափ։</verse>
				<verse number="31">Եւ քաղաքի դռները Իսրայէլի ցեղերի անուններին համեմատ պիտի լինեն. Երեք դուռ դէպի հիւսիս, Ռուբէնի դուռը՝ մէկ. Յուդայի դուռը՝ մէկ. Ղեւիի դուռը՝ մէկ։</verse>
				<verse number="32">Եւ արեւելեան կողմին չորս հազար հինգ հարիւր, եւ երեք դուռ. այսինքն Յովսէփի դուռը՝ մէկ, Բենիամինի դուռը՝ մէկ. Դանի դուռը՝ մէկ։</verse>
				<verse number="33">Եւ հարաւային կողմին չորս հազար հինգ հարիւր չափ, եւ երեք դուռ. Շմաւոնի դուռը՝ մէկ. Իսաքարի դուռը՝ մէկ. Զաբուղոնի դուռը՝ մէկ։</verse>
				<verse number="34">Արեւմտեան կողմին չորս հազար հինգ հարիւր, նորա դռները երեք. Գադի դուռը՝ մէկ. Ասերի դուռը՝ մէկ. Նեփթաղիմի դուռը՝ մէկ։</verse>
				<verse number="35">Շրջապատը տասնեւութը հազար չափ. Եւ քաղաքի անունը այն օրից Եհովա-շամմա է։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="27">
			<chapter number="1">
				<verse number="1">Յուդայի թագաւոր Յովակիմի թագաւորութեան երրորդ տարին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ Եորսւաղէմ եւ պաշարեց նորան։</verse>
				<verse number="2">Եւ Տէրը Յուդայի Յովակիմ թագաւորին եւ Աստուծոյ տան անօթների մի մասը նորա ձեռքը մատնեց, եւ նա նորանց տարաւ Սենաար երկիրը իր աստուծոյ տունը. և անօթները դրաւ իր աստուծոյ գանձատանը։</verse>
				<verse number="3">Եւ թագաւորն ասեց իր ներքնապետ Ասփանէզին, որ բերէ Իսրայէլի որդկանցից եւ թագաւորական սերունդից ու իշխանազուններից՝</verse>
				<verse number="4">Բնաւ արատ չունեցող եւ գեղեցկադէմ եւ ամեն իմաստութեան ընդունակ եւ գիտութեան տեղեակ եւ հանճարեղ եւ թագաւորական պալատումը կանգնելու կարողութիւն ունեցող տղերք, եւ նորանց սովորեցնէ Քաղդէացիների գիրն ու լեզուն։</verse>
				<verse number="5">Եւ թագաւորը նորանց համար օրական ռոճիկ որոշեց թագաւորի կերակուրիցը եւ իր խմած գինիիցը. Եւ որ նորանց սնուցանէ երեք տարի. Եւ յետոյ կանգնեն թագաւորի առաջին։</verse>
				<verse number="6">Եւ նորանցում կային Յուդայի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան։</verse>
				<verse number="7">Եւ ներքնապետը նորանց անուններ դրաւ. Եւ Դանիէլին՝ Բաղդասասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայէլին՝ Միսաք եւ Ազարիային՝ Աբեդնագով։</verse>
				<verse number="8">Եւ Դանիէլը որոշեց իր սրտումը, որ իրան չպղծէ թագաւորի կերակրովը եւ նորա խմած գինիովը, եւ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չպղծէ։</verse>
				<verse number="9">Եւ Աստուած Դանիէլին շնորհք եւ ողորմութիւն տուաւ ներքնապետի առաջին։</verse>
				<verse number="10">Եւ ներքնապետը ասեց Դանիէլին. Ես վախենում եմ իմ տէր թագաւորից, որ որոշել է ձեր ուտելիքը եւ խմելիքը. որովհետեւ ինչո՞ւ համար նա ձեր երեսները վատ տեսնէ այն տղերանց երեսներից որ ձեզ հասակակից են, եւ ինձ գլխապարտ անէք թագաւորի մօտ։</verse>
				<verse number="11">Եւ Դանիէլն ասեց Մելսարին, որին ներքնապետը դրել էր Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի վերայ,</verse>
				<verse number="12">Աղաչում եմ՝ փորձիր ծառաներիդ մի տասն օր, եւ մեզ ուտելու համար ընդեղէն եւ խմելու համար ջուր տան.</verse>
				<verse number="13">Եւ երևան քո առաջին մեր դէմքը եւ այն տղերանց դէմքը որ թագաւորի կերակրիցն ուտում են, եւ ինչպէս որ տեսնես, նորա համեմատ արա ծառաներիդ հետ։</verse>
				<verse number="14">Եւ նա լսեց նորանց այս բանի համար, եւ նորանց փորձեց տասն օր։</verse>
				<verse number="15">Եւ տասն օրից յետոյ նորանց դէմքը աւելի լաւ եւ մարմնով գէր էին քան թէ այն ամեն տղերքը, որոնք ուտում էին թագաւորի կերակրիցը։</verse>
				<verse number="16">Եւ Մելսարը վեր էր առնում նորանց թագաւորական կերակուրը եւ նորանց խմելու գինին եւ նորանց ընդեղէն էր տալիս։</verse>
				<verse number="17">Եւ Աստուած այս չորս տղերանց գիտութիւն եւ հանճար տուաւ ամեն դպրութիւնում եւ իմաստութիւնում, եւ Դանիէլը հասկանում էր ամեն տեսիլք եւ երազ։</verse>
				<verse number="18">Եւ այն օրերը վերջանալուց յետոյ, որ թագաւորը հրամայել էր նորանց բերել, այն ժամանակ ներքնապետը բերաւ նորանց Նաբուգոդոնոսորի առաջը։</verse>
				<verse number="19">Եւ թագաւորը խօսեց նորանց հետ, եւ նորանցից մէկը չգտնուեցաւ Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի պէս. Եւ նորանք կանգնեցին թագաւորի առաջին։</verse>
				<verse number="20">Եւ իմաստութեան գիտութեան վերաբերեալ ամեն բանում, որ թագաւորը հարցնում էր նորանցից, թագաւորը նորանց տասնապատիկ գերազանց էր գտնում իր բոլոր թագաւորութիւնումը եղող մոգերիցն ու հմայողներիցը։</verse>
				<verse number="21">Եւ Դանիէլը մնաց մինչեւ Կիւրոս թագաւորի առաջի տարին։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ Նաբուգոդոնոսորի թագաւորութեան երկրորդ տարին Նաբուգոդոնոսոր երազներ տեսաւ եւ խռովուեցաւ նորա հոգին. Եւ նորա քունը գնաց նորա վերայից։</verse>
				<verse number="2">Եւ թագաւորը հրամայեց կանչել մոգերին եւ հմայողներին եւ կախարդներին ու Քաղդէաներին, որ թագաւորին պատմեն նորա երազները. Եւ նորանք եկան ու կանգնեցին թագաւորի առաջին։</verse>
				<verse number="3">Եւ թագաւորն ասեց նորանց. Ես մի երազ տեսայ, եւ իմ հոգին խռովուեցաւ, որ իմանամ այն երազը։</verse>
				<verse number="4">Եւ Քաղդէաները ասեցին թագաւորին Քաղդէարէն. Թագաւոր, յաւիտեան կաց, ասիր երազը քո ծառաներին, եւ մենք իմացնենք մեկնութիւնը։</verse>
				<verse number="5">Թագաւորը պատասխանեց եւ ասեց Քաղդէաներին. Խօսքը դուրս է եկել ինձանից, եթէ ինձ չիմացնէք երազը եւ նորա մեկնութիւնը, կտոր կտոր պիտի յօշատուիք, եւ ձեր տները աղբանոց պիտի դառնան։</verse>
				<verse number="6">Բայց եթէ երազը եւ նորա մեկնութիւնը իմացնէք, ինձանից պարգեւներ, տուրքեր եւ ծանր պատիւ կստանաք. Ուրեմն երազն ու նորա մեկնութիւնը իմացրէք ինձ։</verse>
				<verse number="7">Նորանք կրկին անգամ պատասխանեցին եւ ասեցին. Թագաւորը թող ասէ երազը իր ծառաներին, եւ մենք կիմացնենք նորա մեկնութիւնը։</verse>
				<verse number="8">Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ես ճշմարիտ գիտեմ, որ դուք ժամանակ էք որոնում, որովհետեւ տեսնում էք որ խօսքը դուրս է եկել ինձանից։</verse>
				<verse number="9">Իսկ եթէ ինձ չիմացնէք երազը, ձեզ համար մէկ դատավճիռ կայ. որովհետև դուք որոշել էք սուտ եւ ապականեալ բան խօսելու իմ առաջին, մինչեւ որ ժամանակը փոխուի. ուրեմն ասեցէք ինձ երազը, եւ ես կիմանամ թէ դուք ինձ նորա մեկնութիւնն էլ կասէք։</verse>
				<verse number="10">Քաղդէաները պատասխանեցին թագաւորի առաջին եւ ասեցին. Երկրի վերայ մարդ չկայ, որ կարողանայ թագաւորի բանը իմացնել. և դորա համար էլ ոչ մի թագաւոր՝ մեծ եւ իշխան սորա նման մի բան չէ պահանջած ոչ մի մոգից, հմայողից եւ Քաղդէայից։</verse>
				<verse number="11">Եւ այն բանը որ թագաւորը պահանջում է դժուար է, եւ մի ուրիշը չկայ, որ թագաւորի առաջին իմացնէ այն բացի աստուածներից, որոնց բնակութիւնը մսեղէնների մէջ չէ։</verse>
				<verse number="12">Սորա համար թագաւորը սրտմտեցաւ եւ շատ բարկացաւ եւ հրամայեց կոտորել Բաբիլոնի բոլոր իմաստուններին։</verse>
				<verse number="13">Եւ հրամանը դուրս եկաւ, եւ իմաստունները կոտորվում էին. և որոնեցին Դանիէլին եւ նորա ընկերներին որ նորանց սպանեն։</verse>
				<verse number="14">Այն ժամանակ Դանիէլն իմաստութեամբ եւ խոհեմութեամբ խօսեց թագաւորի դահճապետ Արիովքի հետ, որ դուրս էր եկել Բաբիլոնի իմաստուններին կոտորելու.</verse>
				<verse number="15">Խօսեց եւ ասեց թագաւորի իշխան Արիովքին. Ինչո՞ւ համար է այս խիստ հրամանը թագաւորի կողմից. այն ժամանակ Արիովքն իմացրեց բանը Դանիէլին։</verse>
				<verse number="16">Եւ Դանիէլը մտաւ եւ խնդրեց թագաւորից որ ժամանակ տրուի իրան, եւ նա մեկնութիւնը կիմացնէ թագաւորին։</verse>
				<verse number="17">Այն ժամանակ Դանիէլը գնաց տուն, եւ բանը իմացրեց իր ընկերներին՝ Անանիային, Միսայէլին եւ Ազարիային,</verse>
				<verse number="18">Որ ողորմութիւն խնդրեն երկնքի Աստուածանից այս գաղտնիքի մասին, որ չկոտորուին Դանիէլը եւ նորա ընկերները Բաբիլոնի մնացած իմաստունների հետ։</verse>
				<verse number="19">Այն ժամանակ գիշերուայ տեսիլքում յայտնուեցաւ Դանիէլին այն գաղտնիքը. և Դանիէլն օրհնեց երկնից Աստուծուն։</verse>
				<verse number="20">Դանիէլը խօսեց եւ ասեց. Օրհնեալ լինի Աստուծոյ անունը յաւիտենից մինչեւ յաւիտեան, որ իմաստութիւնը եւ զօրութիւնը նորանն է։</verse>
				<verse number="21">Եւ նա է ժամանակները եւ ժամերը փոխողը, թագաւորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողը. նա է տալիս իմաստութիւն իմաստուններին, եւ հանճար՝ գիտնականներին։</verse>
				<verse number="22">Նա է խոր եւ ծածուկ բաները յայտնողը, որ գիտէ մութի մէջ եղածը, եւ լոյսը նորա հետ է բնակվում։</verse>
				<verse number="23">Քեզ, ով իմ հայրերի Աստուած, օրհնում եւ փառաբանում եմ ես, որ իմաստութիւն եւ զօրութիւն տուիր ինձ, եւ հիմա ինձ իմացրիր ինչ որ խնդրել էինք քեզանից, որ թագաւորի բանը մեզ իմացրիր։</verse>
				<verse number="24">Վասնորոյ Դանիէլը մտաւ Արիովքի մօտ, որին թագաւորը նշանակել էր Բաբիլոնի իմաստուններին կորցնելու համար. գնաց եւ այսպէս ասեց նորան. Բաբիլոնի իմաստուններին մի կորցնիր. ինձ թագաւորի առաջը տար, եւ ես իմացնեմ մեկնութիւնը թագաւորին։</verse>
				<verse number="25">Այն ժամանակ Արիովքը շտապելով Դանիէլին թագաւորի առաջը տարաւ եւ նորան այսպէս ասեց թէ` Մի մարդ եմ գտել Յուդայի գերիներից, որ պիտի իմացնէ մեկնութիւնը թագաւորին։</verse>
				<verse number="26">Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին, որի անունը Բաղդասասար էր. Կարո՞ղ ես արդեօք ինձ իմացնել իմ տեսած երազը եւ նորա մեկնութիւնը։</verse>
				<verse number="27">Դանիէլը պատասխանեց թագաւորի առաջին եւ ասեց. Այդ գաղտնիքը որ թագաւորը պահանջում է, չեն կարող իմաստունները, հմայողները, մոգերը եւ բախտ նայողները թագաւորին իմացնել.</verse>
				<verse number="28">Բայց կայ Աստուած երկնքումը՝ գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է Նաբուգոդոնոսոր թագաւորին ինչ որ պիտի լինի յետին օրերումը. քո երազը եւ գլխիդ տեսիլքը քո անկողնի վերայ սա է.</verse>
				<verse number="29">Դու, ով թագաւոր, խորհրդածութիւններ էիր անում քո անկողնի վերայ թէ սորանից յետոյ ինչ պիտի լինի, եւ գաղտնիքներ յայտնողը քեզ իմացրեց թէ ինչ պիտի լինի։</verse>
				<verse number="30">Եւ ինձ, ոչ թէ ամեն ապրողներից աւելի իմաստութիւն ունենալուս համար, յայտնուեցաւ այս գաղտնիքը, այլ նորա համար որ մեկնութիւնը իմացնուի թագաւորին, եւ որ գիտենաս քո սրտի խորհուրդները։</verse>
				<verse number="31">Դու, ով թագաւոր, տեսնում էիր, եւ ահա մի մեծ արձան. այդ արձանը մեծ էր եւ նորա պայծառութիւնը գերազանց՝ կանգնած քո առաջին. Եւ նորա երեւոյթը ահաւոր էր։</verse>
				<verse number="32">Այս արձանի գլուխը մաքուր ոսկիից էր. նորա կուրծքը եւ բազուկները՝ արծաթից, նորա մէջքն ու ազդրերը՝ պղնձից.</verse>
				<verse number="33">Սրունքները՝ երկաթից, նորա ոտները՝ մէկ մասը երկաթից մէկ մասը կաւից։</verse>
				<verse number="34">Դու տեսնում էիր մինչեւ որ մի քար կտրուեցաւ՝ առանց ձեռքի, եւ զարկուեցաւ արձանի ոտներին, որ երկաթից ու կաւից էին, եւ նորանց փշրեց։</verse>
				<verse number="35">Այն ժամանակ փշրուեցան միասին երկաթը, կաւը, պղինձը, արծաթը եւ ոսկին, եւ ամառուայ կալերի մղեղին պէս եղան, եւ քամին տարաւ նորանց, եւ բնաւ տեղ չգտնուեցաւ նորանց համար. բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը։</verse>
				<verse number="36">Սա է երազը, եւ նորա մեկնութիւնն ասենք թագաւորի առաջին։</verse>
				<verse number="37">Դու, ով թագաւոր, թագաւորաց թագաւոր ես, որովհետեւ երկնից Աստուածը քեզ թագաւորութիւն, կարողութիւն, զօրութիւն եւ պատիւ է տուել.</verse>
				<verse number="38">Եւ ամեն տեղեր ուր որ մարդկանց որդիք են բնակվում՝ դաշտի գազանները եւ երկնից թռչունները քո ձեռքն է տուել, եւ քեզ իշխան է դրել նորանց ամենի վերայ. դու ես նորա այն ոսկի գլուխը։</verse>
				<verse number="39">Եւ քեզանից յետոյ վեր է կենալու մի ուրիշ թագաւորութիւն քեզանից ցած. Եւ մի ուրիշ երրորդ թագաւորութիւն պղնձից, որ կտիրէ բոլոր երկրին։</verse>
				<verse number="40">Եւ չորրորդ թագաւորութիւնը պինդ կլինի երկաթի նման. ըստ որում երկաթը փշրում եւ ջարդում է ամեն բան, եւ սա էլ այս ամենը կոտրատող երկաթին նման կփշրէ եւ կկոտրատէ։</verse>
				<verse number="41">Եւ որ տեսար ոտները եւ մատերը՝ մի մասը բրուտի կաւից, եւ մի մասը երկաթից, դա մի բաժանուած թագաւորութիւն է լինելու, եւ երկաթի պնդութիւնիցն է ունենալու, որովհետեւ տեսար երկաթը տղմուտ կաւի հետ խառնուած։</verse>
				<verse number="42">Եւ ոտների մատերը՝ մի մասը երկաթից, մի մասը կաւից՝ սա է, թէ այն թագաւորութիւնը մասամբ պինդ է լինելու, եւ մէկ մասը դիւրաբեկ է լինելու։</verse>
				<verse number="43">Եւ որ դու տեսար երկաթը խառնուած տղմուտ կաւի հետ, սա է՝ թէ նորանք խառնուելու են մարդկանց սերունդի հետ, բայց մէկզմէկ պիտի չկպչեն. ահա ինչպէս երկաթը չի խառնուիլ կաւի հետ։</verse>
				<verse number="44">Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կմնայ յաւիտեանս։</verse>
				<verse number="45">Որովհետեւ դու տեսար որ սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի, եւ նա փշրեց երկաթը, պղինձը, կաւը, արծաթը եւ ոսկին. մեծ Աստուածը իմացրեց թագաւորին, թէ սորանից յետոյ ինչ է լինելու. և երազը հաստատ է եւ երազը հաստատ է եւ մեկնութիւնը ստոյգ։</verse>
				<verse number="46">Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ընկաւ իր երեսի վերայ, եւ Դանիէլին երկրպագութիւն արաւ, եւ ընծաներ ու անուշահոտ բաներ հրամայեց որ մատուցանեն նորան։</verse>
				<verse number="47">Թագաւորը պատասխանեց Դանիէլին եւ ասեց. Յիրաւի որ ձեր Աստուածն է աստուածների Աստուածը եւ թագաւորների Տէրը եւ գաղտնիքներ յայտնողը. որովհետեւ դու կարողացար յայտնել այս գաղտնիքը։</verse>
				<verse number="48">Այն ժամանակ թագաւորը մեծացրեց Դանիէլին եւ շատ մեծ պարգեւներ տուաւ նորան, եւ նորան իշխան դրաւ Բաբիլոնի բոլոր գաւառի վերայ, եւ Բաբիլոնի բոլոր իմաստունների վերայ՝ գլխաւոր իշխան։</verse>
				<verse number="49">Եւ Դանիէլը խնդրեց թագաւորից, եւ նշանակեց Բաբիլոնի գաւառը կառավարելու համար Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին. Եւ Դանիէլը թագաւորի դռանն էր լինում։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Նաբուգոդոնոսոր թագաւորը մի ոսկի արձան շինեց՝ նորա բարձրութիւնը վաթսուն կանգուն, լայնութիւնը վեց կանգուն. նորան կանգնեցրեց Դուրայի դաշտումը Բաբիլոնի գաւառումը։</verse>
				<verse number="2">Եւ Նաբուգոդոնոսոր թագաւորը ուղարկեց որ հաւաքեն կուսակալներին, նախարարներին եւ կառավարիչներին, գլխաւոր դատաւորներին, գանձապետներին, խորհրդականներին, օրէնսգէտներին եւ գաւառների բոլոր իշխաններին, որ գան Նաբուգոդոնոսոր թագաւորի կանգնեցրած արձանի նաւակատիքին։</verse>
				<verse number="3">Այն ժամանակ ժողովուեցան կուսակալները, նախարարները եւ կառավարիչները, գլխաւոր դատաւորները, գանձապետները, խորհրդականները, օրէնսգէտները եւ գաւառների բոլոր իշխանները Նաբուգոդոնոսոր թագաւորի կանգնեցրած արձանի նաւակատիքին, եւ կանգնեցին այն արձանի առաջին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսորը։</verse>
				<verse number="4">Եւ մունետիկը կանչում էր ուժով. Ձեզ են ասում, ով ժողովուրդներ, ազգեր եւ լեզուներ,</verse>
				<verse number="5">Երբոր լսէք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք այն ոսկի արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագաւորը։</verse>
				<verse number="6">Եւ ով որ չընկնէ եւ երկրպագութիւն չանէ, իսկոյն պիտի գցուի կրակով բորբոքուած հնոցի մէջը։</verse>
				<verse number="7">Ուրեմն երբոր լսեցին բոլոր ժողովուրդները փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, ընկնում էին բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները եւ երկրպագութիւն էին անում այն ոսկի արձանին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսոր թագաւորը։</verse>
				<verse number="8">Այս պատճառով այն ժամանակին մօտեցան մի քանի Քաղդէացի մարդիկ եւ չարախօսութիւն արին Հրէաներից.</verse>
				<verse number="9">Խօսեցին եւ ասեցին Նաբուգոդոնոսոր թագաւորին.</verse>
				<verse number="10">Յաւիտեան կաց, արքայ. Դու, ով թագաւոր, հրաման արիր որ ամեն մարդ, որ լսէ փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, ընկնէ եւ երկրպագութիւն անէ ոսկի արձանին.</verse>
				<verse number="11">Եւ ով որ չընկնէ եւ երկրպագութիւն չանէ, պիտի գցուի կրակով բորբոքուած հնոցի մէջը։</verse>
				<verse number="12">Մի քանի Հրէայ մարդիկ կան, որոնց դու որոշել ես Բաբիլոնի գաւառը կառավարելու համար՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը. այս մարդիկը քո հրամանին չեն լսում, ով թագաւոր, քո աստուածներին չեն պաշտում, եւ քո կանգնեցրած ոսկի արձանին երկրպագութիւն չեն անում։</verse>
				<verse number="13">Այն ժամանակը Նաբուգոդոնոսորը սրտմտութեամբ եւ բարկութեամբ հրամայեց որ բերեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ այն ժամանակը բերին այն մարդկանցը թագաւորի առաջին։</verse>
				<verse number="14">Նաբուգոդոնոսորը նորանց պատասխան տուաւ եւ ասեց. Նպատակո՞վ է, ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, որ դուք չէք պաշտում իմ աստուծուն, եւ իմ կանգնեցրած արձանին երկրպագութիւն չէք անում։</verse>
				<verse number="15">Արդ եթէ պատրաստ էք որ երբ լսէք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք իմ շինած արձանին. բայց եթէ երկրպագութիւն չանէք, իսկոյն պիտի գցուիք կրակով բորբոքուած հնոցի մէջը. և ո՞ր Աստուածն է որ ձեզ ազատէ իմ ձեռքից։</verse>
				<verse number="16">Եւ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Մենք պէտք չունինք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր։</verse>
				<verse number="17">Ահա մեր Աստուածը որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը. Եւ քո ձեռքիցն էլ, ով թագաւոր, նա մեզ կազատէ։</verse>
				<verse number="18">Եւ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում։</verse>
				<verse number="19">Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը լցուեցաւ բարկութիւնով, եւ նորա երեսի կերպարանքը փոխուեցաւ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի վերայ, պատասխանեց եւ հրամայեց, որ վառեն հնոցն եօթնապատիկ աւելի քան թէ սովոր էին վառել։</verse>
				<verse number="20">Եւ տղամարդիկների՝ զօրաւոր տղամարդիկների հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ գցեն կրակով բորբոքուած հնոցի մէջը։</verse>
				<verse number="21">Այն ժամանակ այս մարդիկը կապեցին իրանց անդրավարտիքներովը, պատմուճաններովը եւ վերարկուներովը եւ միւս հանդերձներովը եւ գցեցին կրակով բորբոքուած հնոցի մէջը։</verse>
				<verse number="22">Որովհետեւ թագաւորի խօսքը սաստիկ էր եւ հնոցը չափազանց վառուած էր, այն մարդկանցը, որոնք վեր առան Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին, սպանեց կրակի բոցը.</verse>
				<verse number="23">Եւ այս երեք մարդիկը՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը՝ ընկան կրակով բորբոքուած հնոցի մէջը կապուած։</verse>
				<verse number="24">Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ապշել էր եւ շտապելով վեր կացաւ եւ խօսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մէջը՝ կապուած. նորանք պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Այո, ով թագաւոր։</verse>
				<verse number="25">Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա ես չորս մարդ եմ տեսնում՝ արձակուած ման են գալիս կրակի մէջը. Եւ վնաս չկայ նորանց վերայ. Եւ չորրորդի կերպարանքը աստուածների որդիի է նման։</verse>
				<verse number="26">Այն ժամանակ մօտեցաւ Նաբուգոդոնոսորը կրակի հնոցի դռանը, պատասխանեց եւ ասեց. Ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, Բարձրեալ Աստուծոյ ծառաներ, դուրս ելէք եկէք։ Այն ժամանակ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջիցը։</verse>
				<verse number="27">Եւ ժոցովուեցան կուսակալները, նախարարները, եւ կառավարիչները եւ թագաւորի խորհրդականները, մտիկ տուին այն մարդկանցը, որ նորանց մարմնի վերայ կրակը չէր տիրել եւ նորանց գլխի մազը չէր այրուել եւ նորանց անդրավարտիքները չէին փոխուել, եւ կրակի հոտն էլ չկար նորանց վերայ։</verse>
				<verse number="28">Նաբուգոդոնոսորը պատասխան տուաւ եւ ասեց. Օրհնեալ է Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նորան ապաւինեցին եւ թագաւորի խօսքը անարգեցին, եւ իրանց մարմինները տուին, որպէս զի չպաշտեն եւ չերկրպագեն ոչ մի աստուծոյ, բացի իրանց Աստուածանից։</verse>
				<verse number="29">Եւ ինձանից հրաման է դուրս գալիս, որ ամեն ժողովուրդ, ազգ եւ լեզու որ սխալ բան ասէ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուծոյ դէմ, պիտի կտոր կտոր յօշատուի եւ նորա տունը աղբանոց պիտի դառնայ, որովհետեւ չկայ մի ուրիշ ասոտւած որ կարող լինի այսպէս ազատել։</verse>
				<verse number="30">Այն ժամանակ թագաւորը յաջողութիւն տուաւ Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին Բաբիլոնի գաւառումը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Նաբուգոդոնոսոր թագաւոր. բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են բոլոր երկրի վերայ, շատանայ ձեր խաղաղութիւնը։</verse>
				<verse number="2">Այն նշանները եւ հրաշքները, որ ինձ հետ արաւ Բարձրեալ Աստուածը, հաճոյ է երեւում իմ առաջին յայտնել ձեզ,</verse>
				<verse number="3">Նորա նշանները որքա՜ն մեծ են. Եւ նորա հրաշքները որքա՜ն զօրաւոր են. նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է, եւ նորա իշխանութիւնը մնում է դարէցդար։</verse>
				<verse number="4">Ես Նաբուգոդոնոսորս հանգիստ էի իմ տանը, եւ զուարճանում էի իմ պալատումը.</verse>
				<verse number="5">Երազ տեսայ, որ ինձ վախեցրեց, եւ խորհուրդներ ունէի անկողնիս վերայ, եւ գլխիս տեսիլքները ինձ խռովեցրին։</verse>
				<verse number="6">Եւ ինձանից հրաման դուրս եկաւ, որ իմ առաջին բերեն Բաբիլոնի բոլոր իմաստուններին, որ ինձ յայտնեն երազի մեկնութիւնը։</verse>
				<verse number="7">Այն ժամանակ եկան մոգերը, հմայողները, Քաղդէաները եւ բախտ նայողները, եւ ես երազը ասեցի նորանց առաջին. բայց նորանք ինձ չիմացրին մեկնութիւնը։</verse>
				<verse number="8">Եւ վերջապէս եկաւ առաջիս Դանիէլը, որի անունն է Բաղդասասար՝ իմ աստուծոյ անուան պէս, եւ որի մէջ կայ սուրբ աստուածների հոգին. եւ ես ասեցի երազը նորա առաջին.</verse>
				<verse number="9">Ով Բաղդասասար՝ մոգերի իշխան, որովհետեւ գիտեմ որ սուրբ աստուածների հոգին կայ քեզանում եւ ոչ մի գաղտնիք քեզ նեղութիւն չի տալ. երազիս տեսիլքները, որ տեսայ, սա է, եւ նորա մեկնութիւնը ասիր։</verse>
				<verse number="10">Եւ իմ գլխի տեսիլքները անկողնիս վերայ սա էր. տեսնում էի, եւ ահա մի ծառ երկրի մէջ եւ նորա բարձրութիւնը մեծ էր։</verse>
				<verse number="11">Այն ծառը մեծանում էր եւ զօրանում, եւ նորա բարձրութիւնը հասաւ երկնքին, եւ նա տեսնվում էր մինչեւ բոլոր երկրի ծայրը։</verse>
				<verse number="12">Նորա տերեւները գեղեցիկ էին եւ նորա պտուղները առատ. եւ նորա վերայ կերակուր կար ամենի համար. նորա տակին հովանաւորվում էին դաշտի գազանները եւ նորա ոստերի վերայ բնակվում էին երկնքի թռչունները, եւ նորանից էր կերակրվում ամեն մարմին։</verse>
				<verse number="13">Ես տեսնում էի իմ գլխի տեսիլքներումն անկողնիս վերայ, եւ ահա մի պահապան եւ մի սուրբ իջաւ երկնքիցը։</verse>
				<verse number="14">Նա կանչեց ուժով եւ այսպէս ասեց. Ծառը կտրեցէք, եւ ոստերը կտորեցէք, տերեւները թօթափեցէք, եւ պտուղները ցրուեցէք. գազանները փախչեն նորա տակից եւ թռչունները նորա ոստերիցը։</verse>
				<verse number="15">Բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը, եւ երկաթի ու պղնձի կապանքով, դաշտի խոտերի մէջ, եւ երկնքի ցօղովը թրջուի, եւ նորա բաժինը անասունների հետ լինի երկրի խոտերի մէջ.</verse>
				<verse number="16">Նորա սիրտը մարդկութիւնից փոխուի, եւ նորան անասունի սիրտ տրուի, եւ նորա վերայով եօթը ժամանակ անց կենան։</verse>
				<verse number="17">Պահապանների վճռովն է պատգամը, եւ սրբերի խօսքովը՝ խնդիրքը. որպէսզի ապրողներն իմանան թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն, եւ մարդկանց անարգին դնում է նորա վերայ։</verse>
				<verse number="18">Այս երազը տեսայ ես Նաբուգոդոնոսոր թագաւորս. իսկ դու, Բաղդասասար, ասիր մեկնութիւնը, որովհետեւ իմ թագաւորութեան բոլոր իմաստունները չկարողացան ինձ իմացնել մեկնութիւնը. բայց դու կարող ես, որովհետեւ քեզանում սուրբ աստուածների հոգին կայ։</verse>
				<verse number="19">Այն ժամանակ Դանիէլը, որի անունը Բաղդասասար էր, մէկ ժամ հիացած մնաց եւ նորա խորհուրդները նորան խռովեցրին։ Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ով Բաղդասար, երազը եւ մեկնութիւնը թող քեզ չը խռովեցնէ։ Բաղդասարը պատասխանեց եւ ասեց. Ով Տէր իմ, երազը քեզ ատողների՜ն եւ նորա մեկնութիւնը քո թշնամիների՜ն։</verse>
				<verse number="20">Այն ծառը որ տեսար, որ մեծացաւ եւ ուժովացաւ եւ նորա բարձրութիւնը հասաւ երկնքին, եւ նա տեսնվում էր բոլոր երկրումը,</verse>
				<verse number="21">Եւ նորա տերեւները գեղեցիկ եւ պտուղը առատ էր, եւ կերակուր կար նորա վերայ ամենի համար. նորա տակին բնակվում էին դաշտի գազանները, եւ նորա ոստերի վերայ կենում էին երկնքի թռչունները.</verse>
				<verse number="22">Նա դու ես, ով թագաւոր, որ մեծացար եւ ուժովացար եւ քո մեծութիւնը բարձրացաւ եւ հասաւ երկնքին, եւ քո իշխանութիւնը հասաւ երկրի ծայրը։</verse>
				<verse number="23">Եւ որ թագաւորը մի պահապան եւ սուրբ տեսաւ իջնելիս երկնքից որ ասեց. Կտրեցէք ծառը, եւ աւերեցէք նորան, բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը, եւ երկաթի ու պղնձի կապերով լինի, դաշտի խոտերումը մնայ, եւ երկնքի ցօղովը թրջուի, եւ դաշտի գազանների հետ լինի նորա բաժինը, մինչեւ որ եօթը ժամանակ անց կենան նորա վերայ.</verse>
				<verse number="24">Սա է մեկնութիւնը, ով թագաւոր, եւ Բարձրեալի վճիռն է այդ, որ հասել է իմ տէր թագաւորին։</verse>
				<verse number="25">Եւ քեզ արտաքսելու են մարդկանց միջից եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, եւ խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս, եւ երկնքի ցօղովը թրջուելու ես. եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ, մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ որին որ ուզում է՝ տալիս է այն։</verse>
				<verse number="26">Եւ որ ասեցին թէ մնայ ծառի արմատի բունը, դա է որ քո թագաւորութիւնը պէտք է վերահաստատուի քեզ համար այն պատճառով որ հասկացած կլինես որ իշխողը երկնքումն է։</verse>
				<verse number="27">Դորա համար, ով թագաւոր, թող իմ խրատը քեզ հաճոյ երեւայ, եւ քո մեղքերը արդարութիւնով դէն գցիր, եւ քո անօրէնութիւնները՝ աղքատներին ողորմելով. եթէ երկայն պէտք է լինի՝՝ քո խաղաղութիւնը։</verse>
				<verse number="28">Այս ամենը պատահեց Նաբուգոդոնոսոր թագաւորին։</verse>
				<verse number="29">Տասնեւերկու ամսից յետոյ նա ճեմում էր թագաւորական պալատի վերայ որ Բաբելոնումն է։</verse>
				<verse number="30">Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ահա այն մեծ Բաբիլոնը, որ ես թագաւորութեան տուն եմ շինել իմ մեծ զօրութեամբը եւ իմ մեծութեան փառքի համար։</verse>
				<verse number="31">Խօսքը դեռ թագաւորի բերանումն էր, որ երկնքիցը մի ձայն իջաւ թէ Քեզ են ասում, ով Նաբուգոդոնոսոր արքայ, թագաւորութիւնդ գնաց քեզանից։</verse>
				<verse number="32">Եւ մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս. եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն։</verse>
				<verse number="33">Նոյն ժամումը կատարուեցաւ խօսքը Նաբուգոդոնոսորի վերայ. եւ մարդկանց միջից արտաքսուեցաւ, եւ խոտ էր ուտում արջառների պէս, եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը մինչեւ որ նորա մազերը երկարացան ինչպէս արծիւներինը, եւ նորա եղունգները թռչունների պէս։</verse>
				<verse number="34">Եւ այն օրերից յետոյ ես Նաբուգոդոնոսորս աչքերս բարձրացրի դէպի երկինքը, եւ խելքս ինձ վերայ եկաւ եւ Բարձրեալին օրհնեցի, եւ գովեցի եւ փառաւորեցի յաւիտեանս կենդանի եղողին, որի իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է եւ նորա թագաւորութիւնը դարէ ցդար։</verse>
				<verse number="35">Եւ երկրիս բոլոր բնակիչները ոչինչի պէս են համարվում, եւ նա իր ուզածին պէս է անում երկնքի զօրքովը եւ երկրի բնակիչներովը, եւ մէկը չկայ որ զարկէ նորա ձեռքին եւ նորան ասէ. Ի՞նչ ես անում։</verse>
				<verse number="36">Այն ժամանակ խելքս ինձ վերայ եկաւ, եւ իմ թագաւորութեան փառքը, իմ պատիւը եւ իմ մեծվայելչութիւնը եկաւ ինձ վերայ. եւ իմ խորհրդականներն եւ իմ մեծամեծներն որոնեցին ինձ, եւ ես հաստատուեցայ իմ թագաւորութեան վերայ, եւ չափազանց վեհափառութիւն տրուեցաւ ինձ։</verse>
				<verse number="37">Արդ ես Նաբուգոդոնոսորս գովում, բարձրացնում եւ փառաւորում եմ երկնքի թագաւորին, որովհետեւ նորա բոլոր գործերը ճշմարտութիւն՝ եւ նորա ընթացքը իրաւունք են, եւ որովհետեւ ամբարտաւանութեամբ վարուողներին նա կարողանում է ցածացնել։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Բաղդասար թագաւորը մեծ հացկերոյթ արաւ իր մեծամեծներից հազարի համար, եւ այն հազարի առաջին գինի խմեց։</verse>
				<verse number="2">Բաղդասարը, երբոր գինին ճաշակել էր, հրամայեց որ բերեն այն ոսկի եւ արծաթի անօթները, որոնք վեր էր առել նորա հայր Նաբուգոդոնոսորը Երուսաղէմի տաճարիցը, որ խմեն նորանցով թագաւորը եւ նորա մեծամեծները, նորա կանայքը եւ նորա հարճերը։</verse>
				<verse number="3">Այն ժամանակ բերին այն ոսկի անօթները, որ վեր էին առուել Երուսաղէմում եղող Աստուծոյ տաճարիցը, եւ նորանցով խմեցին թագաւորը եւ նորա մեծամեծները, նորա կանայքը եւ նորա հարճերը։</verse>
				<verse number="4">Գինին խմեցին եւ գովեցին ոսկի եւ արծաթի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին։</verse>
				<verse number="5">Նոյն ժամումը դուրս եկան մարդի ձեռքի մատեր եւ գրեցին աշտանակին հանդէպ թագաւորական պալատի պատի ծեփի վերայ, եւ թագաւորը տեսաւ այն ձեռքի թաթը որ գրում էր։</verse>
				<verse number="6">Այն ժամանակ թագաւորի գոյնը փոխուեցաւ, եւ նորա խորհուրդները նորան խռովեցրին, եւ նորա մէջքի յօդերը լուծվում էին, եւ նորա ծունկերը մէկզմէկու էին խփվում։</verse>
				<verse number="7">Թագաւորը աղաղակեց ուժով, որ բերեն հմայողներին, Քաղդէաներին եւ բախտ նայողներին. թագաւորը պատասխանեց եւ ասեց Բաբիլոնի իմաստուններին. Ով որ կարդայ այս գրուածքը եւ մեկնութիւնը ինձ իմացնէ, նա ծիրանի պիտի հագնէ եւ ոսկի մանեակ նորա պարանոցին, եւ թագաւորութեան մէջ երրորդ իշխան պիտի լինի։</verse>
				<verse number="8">Այն ժամանակ եկան թագաւորի բոլոր իմաստունները, բայց չկարողացան գրուածքը կարդալ եւ մեկնութիւնը իմացնել թագաւորին։</verse>
				<verse number="9">Այն ժամանակ Բաղդասար թագաւորը սաստիկ խռովեցաւ, եւ նորա գոյնը փոխուեցաւ նորա վերայ, եւ նորա մեծամեծները սարսափեցին։</verse>
				<verse number="10">Թագուհին խնջոյքի տունը եկաւ թագաւորի եւ նորա մեծամեծների խօսքի պատճառովը. թագուհին պատասխանեց եւ ասեց. Արքայ, յաւիտեան կաց, քո խորհուրդները քեզ չխռովեցնեն եւ գոյնդ չփոխուի։</verse>
				<verse number="11">Քո թագաւորութեան մէջ մի մարդ կայ, որի մէջ կայ սուրբ աստուածների հոգին. Եւ քո հօր օրերումը լոյս եւ հանճար եւ աստուածների իմաստութեան պէս իմաստութիւն գտնուեցաւ նորանում, եւ հայրդ Նաբուգոդոնոսոր թագաւորը նորան մոգերի, հմայողների, Քաղդէաների, բախտ նայողների գլխաւոր դրաւ՝ քո հայրը, ով թագաւոր։</verse>
				<verse number="12">Որովհետեւ մի գերազանց հոգի եւ գիտութիւն եւ հանճար կայ նորանում երազներ մեկնելու, խրթնաբանութիւնները յայտնելու եւ կնճիռներ լուծելու, այդ Դանիէլումը, որի անունը թագաւորը Բաղդասասար դրաւ. թող կանչուի Դանիէլը եւ նա կիմացնէ մեկնութիւնը։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ Դանիէլը տարուեցաւ թագաւորի առաջին. թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին. Դո՞ւ ես Դանիէլը այն Հրէայ գերիներից, որոնց իմ հայր թագաւորը բերաւ Հրէաստանից։</verse>
				<verse number="14">Եւ ես լսել եմ քո մասին թէ աստուածների հոգի կայ քեզանում, եւ լոյս ու հանճար եւ գերազանց իմաստութիւն կայ քեզ մօտ.</verse>
				<verse number="15">Եւ հիմա իմ առաջին իմաստուններ, հմայողներ բերուեցան, որ այս գրուածքը կարդային եւ նորա մեկնութիւնը ինձ իմացնէին. բայց չկարողացան իմացնել այս խօսքի մեկնութիւնը.</verse>
				<verse number="16">Եւ ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնել մեկնութիւն եւ կնճիռներ լուծել. արդ եթէ կարող ես կարդալ գրուածքը եւ նորա մեկնութիւնը ինձ իմացնել, ծիրանի կհագնես եւ ոսկի մանեակ՝ պարանոցիդ վերայ. Եւ թագաւորութեան մէջ երրորդ իշխան կլինես։</verse>
				<verse number="17">Այն ժամանակ Դանիէլը պատասխանեց եւ ասեց թագաւորի առաջին. Պարգեւներդ քեզ լինեն, եւ ընծաներդ ուրիշի տուր. իսկ ես կկարդամ գրուածքը թագաւորի համար եւ մեկնութիւնը կիմացնեմ իրան։</verse>
				<verse number="18">Դու, ով թագաւոր, Բարձրեալն Աստուած թագաւորութիւն եւ մեծութիւն եւ փառք ու պատիւ տուաւ քո հօրը՝ Նաբուգոդոնոսորին։</verse>
				<verse number="19">Եւ այն մեծութիւնից, որ տուել էր նորան, բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները դողում եւ վախենում էին նորա առաջին. որին որ ուզում էր՝ սպանում էր, եւ որին որ ուզում էր՝ ապրեցնում էր, եւ որին որ ուզում էր՝ բարձրացնում էր, եւ որին որ ուզում էր՝ ցածացնում էր։</verse>
				<verse number="20">Բայց երբոր նորա սիրտը հպարտացաւ եւ նորա հոգին խստացաւ ամբարտաւանութեամբ, նա ընկաւ իր թագաւորութեան աթոռիցը, եւ նորա պատիւը առնուեցաւ նորանից։</verse>
				<verse number="21">Եւ մարդկանց որդիների միջից արտաքսուեցաւ, եւ նորա սիրտը անասունների պէս եղաւ, եւ նորա բնակութիւնը վայրի էշերի հետ էր, արջառների պէս խոտ էին ուտեցնում նորան, եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը, մինչեւ որ իմացաւ որ բարձրեալ Աստուածն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ որին որ ուզում է՝ դնում է նորա վերայ։</verse>
				<verse number="22">Եւ դու նորա որդի, Բաղդասար, չխոնարհեցրիր քո սիրտը, թէեւ այս ամենը գիտէիր.</verse>
				<verse number="23">Այլ երկնքի Տիրոջ դէմ քեզ բարձրացրիր եւ նորա տան անօթները բերին քո առաջին, եւ դու ու քո մեծամեծները եւ քո կանայքն ու քո հարճերը գինի խմեցիք նորանցով, եւ արծաթի ու ոսկի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին գովեցիր, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում եւ ոչ իմանում. բայց այն Աստուծուն, որի ձեռքին է քո շունչը եւ որինն են քո բոլոր ճանապարհները, չփառաւորեցիր.</verse>
				<verse number="24">Այն ժամանակ այն ձեռքի թաթը ուղարկուեցաւ նորա առաջից, եւ այս գրուածքը նկարուեցաւ։</verse>
				<verse number="25">Եւ այս է այն նկարուած գրուածքը. ՄԱՆԷ, ՄԱՆԷ, ԹԵԿԷՂ ՈՒ ՓԱՐՍԻՆ։</verse>
				<verse number="26">Այս է խօսքի մեկնութիւնը. Մանէ, Աստուած համարել է քո թագաւորութիւնը եւ նորան վերջացրել.</verse>
				<verse number="27">Թեկէղ, կշռուեցար կշիռքով եւ պակաս գտնուեցար.</verse>
				<verse number="28">Փարէս, բաժանուեցաւ քո թագաւորութիւնը եւ տրուեցաւ Մարաց եւ Պարսից։</verse>
				<verse number="29">Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց, եւ Դանիէլին ծիրանի հագցրին, եւ ոսկի մանեակ՝ նորա պարանոցին, եւ մունետիկ կանչել տուին նորա մասին, որ երրորդ իշխան լինի թագաւորութեան մէջ։</verse>
				<verse number="30">Նոյն գիշերը Քաղդէացիների Բաղդասար թագաւորը սպանուեցաւ։</verse>
				<verse number="31">Եւ Մարաց Դարեհը առաւ թագաւորութիւնը՝ երբոր վաթսունեւերկու տարեկանի չափ էր։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Հաճոյ երեւեցաւ Դարեհի առաջին՝ թագաւորութեանը վերայ հարիւր քսան կուսակալներ դնելու, որոնք լինեն բոլոր թագաւորութեան մէջ։</verse>
				<verse number="2">Եւ սորանց վերայ երեք հրամանատար, որոնցից մէկը Դանիէլն էր, որոնց այն կուսակալները հաշիւ տան, որ թագաւորին վնաս չլինի։</verse>
				<verse number="3">Այն ժամանակ այս Դանիէլը նախապատիւ եղաւ հրամանատարներից եւ կուսակալներից որովհետեւ նորանում գերազանց հոգի կար, եւ թագաւորը մտածում էր որ նորան բոլոր թագաւորութեան վերայ դնէ։</verse>
				<verse number="4">Այն ժամանակ հրամանատարները եւ կուսակալները աշխատում էին մի պատճառ գտնելու Դանիէլի դէմ կառավարութեան կողմանէ, բայց բնաւ մի պատճառ եւ չարութիւն չկարողացան գտնել, որովհետեւ նա հաւատարիմ էր եւ ոչ մի յանցանք եւ չարութիւն չգտնուեցաւ նորա վերայ։</verse>
				<verse number="5">Այն ժամանակ այս մարդիկն ասեցին թէ` Մենք Դանիէլի դէմ բնաւ մի պատճառ չենք գտնելու, այլ նորա վերայ կգտնենք Աստուծոյ օրէնքի կողմանէ։</verse>
				<verse number="6">Այն ժամանակ հրամանատարները եւ կուսակալները ժողովուեցան թագաւորի մօտ եւ այսպէս ասեցին նորան. Ով Դարեհ թագաւոր, յաւիտեան կաց։</verse>
				<verse number="7">Խորհրդակցել են թագաւորութեան բոլոր հրամանատարները, նախարարները եւ կուսակալները, խորհրդականները եւ կառավարիչները, որ թագաւորը մի հրաման որոշէ եւ մի արգելք հաստատուի, որ ամեն ով որ մի խնդրուած խնդրէ որ եւ է աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, նա գցուի առիւծների գուբը։</verse>
				<verse number="8">Հիմա, ով թագաւոր, հաստատիր այս արգելքը եւ ստորագրիր հրովարտակը, որ չփոխուի Մարաց եւ Պարսից օրէնքի համեմատ, որ անխափանելի է։</verse>
				<verse number="9">Վասնորոյ Դարեհ թագաւորը ստորագրեց հրովարտակը եւ արգելքը։</verse>
				<verse number="10">Եւ երբոր Դանիէլն իմացաւ թէ հրովարտակը ստորագրուեցաւ՝ գնաց իր տունը, եւ իր պատուհանները բաց էին վերնատանը դէպի Երուսաղէմ, եւ օրը երեք անգամ նա ծունկի վերայ էր գալիս եւ աղօթք էր անում եւ գովաբանում էր իր Աստուծուն, ըստ որում նա սորանից առաջ այսպէս էր անում։</verse>
				<verse number="11">Այն ժամանակ այն մարդիկը ժողովուեցան եւ գտան Դանիէլին խնդրելիս եւ աղաչելիս իր Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ մօտեցան եւ ասեցին թագաւորի առաջին թագաւորի արգելքի մասին. Չէ որ դու մի արգելք ստորագրեցիր որ ամեն մարդ որ խնդրէ որևէ աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, պիտի գցուի առիւծների գուբը. թագաւորը պատասխանեց եւ ասեց. Հաստատ է այդ բանը Մարաց եւ Պարսից օրէնքին համեմատ որ չի խափանուիլ։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ պատասխանեցին եւ ասեցին թագաւորի առաջին. թէ Դանիէլը, որ Հրէաստանի գերիներիցն է, քեզ, ով թագաւոր, եւ քո ստորագրած արգելքն մի ինչ չէ համարում, եւ օրը երեք անգամ խնդրուածք է խնդրում։</verse>
				<verse number="14">Այն ժամանակ թագաւորը, երբոր լսեց այս խօսքը, շատ տրտմեց ինքնիրանում, եւ միտքը դրաւ Դանիէլի վերայ որ նորան ազատէ, եւ մինչեւ արեգակի մտնելը ջանք էր անում նորան ազատելու։</verse>
				<verse number="15">Այն ժամանակ այն մարդիկը թագաւորի մօտը ժողովուեցան եւ թագաւորին ասեցին. Իմացիր, ով թագաւոր, որ Մարաց եւ Պարսից օրէնք է, որ թագաւորի հաստատած ամեն արգելքն ու հրամանը չի փոխուիլ։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ թագաւորն ասեց, եւ բերին Դանիէլին եւ նորան գցեցին առիւծների գուբը. թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին. Քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, նա ազատէ քեզ։</verse>
				<verse number="17">Եւ մի քար բերին եւ դրին գուբի բերանին. Եւ թագաւորը կնքեց իր կնիքովը եւ իր մեծամեծների կնիքովը, որ Դանիէլի նկատմամբ մի բան չփոխուի։</verse>
				<verse number="18">Յետոյ թագաւորը գնաց իր պալատը, եւ գիշերը անցրեց առանց ուտելու, եւ նուագարաններ էլ բերել չտուաւ իր առաջը. Եւ քունը գնաց նորա վերայից։</verse>
				<verse number="19">Այն ժամանակ թագաւորը արշալուսին վեր կացաւ կանուխ եւ շտապելով գնաց առիւծների գուբը.</verse>
				<verse number="20">Եւ երբոր գուբին մօտեցաւ, Դանիէլին կանչեց տրտում ձայնով. թագաւորը խօսեց եւ ասեց Դանիէլին. Ով Դանիէլ՝ կենդանի Աստուծոյ ծառայ, քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, կարողացա՞ւ քեզ ազատել առիւծներիցը։</verse>
				<verse number="21">Այն ժամանակ Դանիէլը խօսեց թագաւորի հետ. Ով թագաւոր, յաւիտեան ողջ կաց։</verse>
				<verse number="22">Իմ Աստուածը ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորանք ինձ չվնասեցին, որովհետեւ նորա առաջին մաքրութիւն գտնուեցաւ ինձ վերայ, եւ քո առաջին էլ, ով թագաւոր, մի յանցանք չեմ արել։</verse>
				<verse number="23">Այն ժամանակ թագաւորը շատ ուրախացաւ իրանում, եւ հրամայեց որ Դանիէլին դուրս հանեն գուբիցը. Եւ Դանիէլը դուրս բերուեցաւ գուբիցը, եւ նորա վերայ ոչ մի վնաս չգտնուեցաւ, որովհետեւ հաւատացել էր իր Աստուծուն։</verse>
				<verse number="24">Եւ թագաւորը հրամայեց, եւ այն մարդկանցը բերին, որոնք Դանիէլի չարախօսութիւնն արել էին, եւ գցեցին առիւծների գուբը՝ նորանց, նորանց որդկանցը եւ նորանց կանանցը. Եւ նորանք դեռ չէին հասել գուբի յատակին, որ առիւծները յափշտակեցին նորանց եւ նորանց բոլոր ոսկորները փշրեցին։</verse>
				<verse number="25">Այն ժամանակ Դարեհ թագաւորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են ամեն երկրում, Շատանայ ձեր խաղաղութիւնը։</verse>
				<verse number="26">Ինձանից հրաման դուրս եկաւ, որ իմ թագաւորութեան բոլոր իշխանութեան մէջ դողան եւ վախենան Դանիէլի Աստուծոյ երեսիցը, որ նա է կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան, եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ, եւ նորա իշխանութիւնը մինչեւ վերջն է.</verse>
				<verse number="27">Նա է ազատում եւ փրկում, եւ նշաններ ու հրաշքներ անում երկնքումը եւ երկրի վերայ, որ Դանիէլին ազատեց առիւծների ձեռիցը։</verse>
				<verse number="28">Եւ այս Դանիէլը յաջողութիւն գտաւ Դարեհի թագաւորութիւնումը եւ Պարսիկ Կիւրոսի թագաւորութիւնումը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Բաբիլոնի Բաղդասար թագաւորի առաջի տարին Դանիէլն երազ տեսաւ, եւ իր անկողնումն՝ իր գլխի տեսիլքները. յետոյ գրեց երազը. գլխաւոր բանը ասեց։</verse>
				<verse number="2">Դանիէլը խօսեց եւ ասեց. Գիշերը տեսնում էի տեսիլքում եւ ահա երկնքի չորս կողմերը յարձակվում էին մեծ ծովի վերայ։</verse>
				<verse number="3">Եւ չորս մեծամեծ գազաններ ելան ծովիցը՝ տարբեր մէկզմէկից։</verse>
				<verse number="4">Առաջինը առիւծի պէս էր եւ արծիւի թեւեր ունէր. Եւ տեսնում էի մինչեւ որ նորա թեւերը պոկուեցան, եւ նա վեր առնուեցաւ երկրիցը, եւ ոտներին վերայ մարդի պէս կանգնեցուեցաւ, եւ մարդի սիրտ տրուեցաւ նորան։</verse>
				<verse number="5">Եւ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման, եւ մէկ կողմի վերայ կանգնեց, եւ երեք կողքի ոսկորներ ունէր բերանումը ատամների մէջ, եւ այսպէս ասեցին նորան. Վեր կաց՝ շատ միս կեր։</verse>
				<verse number="6">Սորանից յետոյ նայում էի, եւ ահա մի ուրիշը ինձի նման, որի մէջքին չորս թռչնի թեւեր կային. Եւ չորս գլուխ ունէր գազանը. Եւ իշխանութիւն տրուեցաւ նորան։</verse>
				<verse number="7">Սորանից յետոյ տեսնում էի գիշերուայ տեսիլքում, եւ ահա մի չորրորդ գազան՝ ահեղ, սոսկալի եւ չափազանց զօրաւոր, որ երկաթի մեծ մեծ ատամներ ունէր, ուտում էր եւ փշրում եւ մնացածը ոտներովը կոխ էր տալիս, եւ նա տարբեր էր իրանից առաջ եղող բոլոր գազաններիցը. Եւ տասը եղջիւր ունէր։</verse>
				<verse number="8">Ես մտիկ էի տալիս այն եղջիւրներին, եւ ահա մի ուրիշ փոքր եղջիւր դուրս ելաւ նորանց մէջ, եւ այն առաջի եղջիւրներից երեքը խլուեցան նորա առաջիցը. Եւ ահա մարդի աչքերի պէս աչքեր կային այդ եղջիւրի վերայ եւ մի մեծ մեծ բաներ խօսող բերան։</verse>
				<verse number="9">Ես տեսնում էի մինչեւ որ աթոռներ դրուեցան, եւ Հինաւուրցը նստեց. նորա հագուստը՝ ձիւնի պէս սպիտակ, եւ նորա գլխի մազը՝ մաքւոր ասրի պէս. նորա աթոռը կրակի բոց, նորա անիւները վառուած կրակ։</verse>
				<verse number="10">Մի կրակի գետ էր հոսում եւ գնում նորա առաջիցը. հազար հազարներ ծառայում էին նորան եւ բիւր բիւրեր կանգնած էին նորա առաջին. ատեանը նստեց եւ գրքերը բացուեցան։</verse>
				<verse number="11">Ես տեսնում էի, այն ժամանակ եղջիւրի խօսած մեծ մեծ խօսքերի համար, եւ մտիկ էի տալիս մինչեւ որ գազանը սպանուեցաւ եւ կորաւ նորա մարմինը, եւ տրուեցաւ կրակի բոցին։</verse>
				<verse number="12">Եւ միւս գազաններիցը առնուեցաւ նորանց իշխանութիւնը, եւ նորանց տրուած էր եղել մի կենաց երկարութիւն մինչեւ մի ժամ եւ ժամանակ։</verse>
				<verse number="13">Եւ տեսնում էի գիշերուայ տեսիլքներում, եւ ահա երկնքի ամպերով գալիս էր մարդի որդիի նման, եւ մինչեւ Հինաւուրցը եկաւ, եւ նորա առաջին մօտեցրին նորան։</verse>
				<verse number="14">Եւ նորան տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն. նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ։</verse>
				<verse number="15">Ես Դանիէլս վշտացայ սրտովս իմ միջումը, եւ իմ գլխի տեսիլքները ինձ խռովեցրին։</verse>
				<verse number="16">Ես մօտեցայ կանգնածներից մէկին եւ հարցրի այս բոլոր բաների իսկութիւնը. Եւ նա ասեց ինձ եւ բաների մեկնութիւնը իմացրեց ինձ։</verse>
				<verse number="17">Այս չորս մեծ գազանները՝ չորս թագաւորներ են վեր կենալու երկրիցը։</verse>
				<verse number="18">Իսկ թագաւորութիւնը առնելու են Բարձրեալի սուրբերը եւ ժառանգելու են թագաւորութիւնը մինչեւ յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="19">Յետոյ ուզեցի չորրորդ գազանի իսկութիւնն իմանալ, որ ամենիցը տարբեր էր եւ խիստ ահեղ, ատամները երկաթի եւ եղունգները պղնձի, ուտում էր, փշրում էր եւ մնացածը իր ոտներովը կոխ էր տալիս.</verse>
				<verse number="20">Եւ նորա գլխի վերայ տասը եղջիւրների մասին, եւ այն միւսի մասին, որ դուրս եկաւ եւ նորա առաջիցը երեքը ընկան, որ այս եղջիւրը աչքեր ունէր եւ մեծ մեծ բաներ խօսող բերան. Եւ նորա կերպարանքը մեծ էր քան թէ իր ընկերներինը։</verse>
				<verse number="21">Ես տեսնում էի, եւ այն եղջիւրը պատերազմ էր անում սուրբերի հետ, եւ նորանց յաղթեց։</verse>
				<verse number="22">Մինչեւ որ եկաւ Հինաւուրցը, եւ իրաւունք տրուեցաւ Բարձրեալի սուրբերին, եւ ժամանակը հասաւ որ սուրբերը առնեն թագաւորութիւնը։</verse>
				<verse number="23">Այսպէս ասեց. Չորրորդ գազանը չորրորդ թագաւորութիւն է լինելու երկրի վերայ, որ տարբեր պիտի լինի բոլոր թագաւորութիւններից, եւ պիտի ուտէ բոլոր երկիրը եւ նորան պիտի ոտնահարէ եւ փշրէ։</verse>
				<verse number="24">Եւ այն տասը եղջիւրները՝ այն թագաւորութիւնից տասը թագաւորներ են վեր կենալու, եւ նորանցից յետոյ մի ուրիշն է վեր կենալու, եւ նա տարբեր է լինելու առաջիններից, եւ նա երեք թագաւոր է կործանելու.</verse>
				<verse number="25">Եւ Բարձրեալին դէմ խօսքեր է խօսելու եւ Բարձրեալի սուրբերին հարստահարելու է, եւ խորհելու է որ ժամանակներն ու օրէնքները փոխէ, եւ նորանք պիտի նորա ձեռքը տրուին մինչեւ մի ժամանակ եւ (երկու) ժամանակներ եւ կէս ժամանակ։</verse>
				<verse number="26">Բայց ատեանը պիտի նստէ, եւ նորա իշխանութիւնը պիտի վեր առնեն, որ փչացնեն եւ կորցնեն իսպառ։</verse>
				<verse number="27">Եւ թագաւորութիւնն ու իշխանութիւնը եւ բոլոր երկնքի տակին եղող թագաւորութիւնների մեծութիւնը պիտի տրուի բարձրեալի սուրբերի ժողովրդին. նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է եւ բոլոր իշխանութիւնները պիտի նորան ծառայեն եւ հնազանդեն։</verse>
				<verse number="28">Մինչեւ այստեղ է խօսքի վերջը. ինձ Դանիէլիս շատ խռովեցնում էին իմ խորհուրդները, եւ գոյնս փոխուեցաւ իմ վերաս, եւ խօսքը պահեցի իմ սրտումը։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Բաղդասար թագաւորի թագաւորութեան երրորդ տարիումը մի տեսիլք երեւեցաւ ինձ Դանիէլիս, այն սկզբումը ինձ երեւցածիցը յետոյ։</verse>
				<verse number="2">Եւ ես տեսայ տեսիլքում. Եւ եղաւ որ ես տեսնելիս՝ ես Եղամի գաւառումն եղող Շուշան մայրաքաղաքումն էի. Եւ տեսայ տեսիլքում որ ես Ուլայ գետի մօտ էի։</verse>
				<verse number="3">Եւ ես բարձրացրի իմ աչքերը եւ տեսայ, եւ ահա գետի կշտին մէկ խոյ կար կանգնած, եւ նա երկու եղջիւր ունէր, եւ այն եղջիւրները բարձր էին, եւ մէկը միւսիցը աւելի բարձր էր, եւ այն բարձրը յետոյ վեր ելաւ։</verse>
				<verse number="4">տեսայ՝ խոյը խփում էր դէպի արեւմուտք եւ դէպի հիւսիս եւ դէպի հարաւ, եւ ոչ մի գազան չէր կանգնում նորա առաջին եւ նորա ձեռիցն ազատող չկար. այլ նա անում էր իր հաճութեան պէս, եւ մեծացաւ։</verse>
				<verse number="5">Եւ երբոր ես մտածում էի, ահա մի այծերի քօշ եկաւ արեւմուտքից բոլոր երկրի երեսի վերայ, եւ գետնին չէր դպչում, եւ քօշը մի երեւելի եղջիւր ունէր իր աչքերի մէջտեղը։</verse>
				<verse number="6">Եւ նա հասաւ այն երկու եղջիւրաւոր խոյին, որ տեսել էի գետի կշտին կանգնած, եւ նորա վերայ վազեց իր զօրութեան կատաղութիւնովը։</verse>
				<verse number="7">Եւ ես տեսայ նորան որ հասաւ խոյի մօտ, եւ դառնացած նորա վերայ՝ զարկեց խոյին եւ կոտրատեց նորա երկու եղջիւրները, եւ ոյժ չկար խոյումը նորա առաջին կանգնելու. Եւ նորան գցեց գետինը եւ կոխ տուաւ նորան, եւ մէկը չկար որ խոյին ազատէր նորա ձեռիցը։</verse>
				<verse number="8">Եւ այծերի քօշը խիստ մեծացաւ, եւ հէնց որ ուժովացաւ նորա մեծ եղջիւրը կոտրուեցաւ, եւ նորա տեղը չորս երեւելիները դուրս եկան դէպի երկնից չորս կողմերը։</verse>
				<verse number="9">Եւ նորանցից մէկից մի փոքր եղջիւր դուրս եկաւ, եւ նա չափազանց մեծացաւ դէպի հարաւ եւ դէպի արեւելք եւ դէպի փառաւորը.</verse>
				<verse number="10">Եւ մեծացաւ մինչեւ երկնքի զօրքը, եւ գցեց գետինը այն զօրքիցը եւ աստղերիցը եւ նորանց կոխ տուաւ։</verse>
				<verse number="11">Եւ մինչեւ զօրաց Իշխանը բարձրացաւ, եւ նորանից վեր առաւ մշտնջենականը, եւ կործանուեցաւ նորա սրբարանի բնակարանը։</verse>
				<verse number="12">Եւ մէկ զօրք տրուեցաւ մշտնջենական զոհի հետ ամբարշտութեան համար, եւ ճշմարտութիւնը գցեց գետինը, եւ անում էր ու յաջողում։</verse>
				<verse number="13">Եւ ես լսեցի մէկ սուրբ խօսելիս, եւ մէկ սուրբ ասեց այն ինչ խօսողին, Մինչեւ ե՞րբ է մշտնջենական զոհի տեսիլքը եւ աւերող ամբարշտութիւնը, որ սրբարանն էլ զօրքն էլ պիտի տրուին ոտնակոխութեան։</verse>
				<verse number="14">Եւ նա ասեց ինձ. Մինչեւ երկու հազար երեք հարիւր իրիկուն-առաւօտ. յետոյ սրբարանը պիտի արդարանայ։</verse>
				<verse number="15">Եւ եղաւ որ երբոր ես Դանիէլս տեսիլքը տեսայ, այն ժամանակ հասկացողութիւն էի որոնում, եւ ահա կանգնած էր մէկը առաջս մարդի երեւոյթի պէս.</verse>
				<verse number="16">Եւ ես լսեցի մի մարդի ձայն Ուլայի միջից, եւ նա կանչեց ու ասեց. Ով Գաբրիէլ, հասկացրու դորան տեսիլքը։</verse>
				<verse number="17">Եւ նա եկաւ կանգնած տեղիս մօտը, եւ երբոր նա եկաւ՝ ես վախեցայ եւ ընկայ երեսիս վերայ, եւ նա ինձ ասեց. Հասկացիր, ով մարդի որդի, որ վերջի ժամանակի համար է տեսիլքը։</verse>
				<verse number="18">Եւ նա ինձ հետ խօսելիս ես թմրած վայր ընկայ երեսիս վերայ գետինը, եւ նա ինձ դիպաւ եւ ինձ կանգնեցրեց կանգնած տեղիս վերայ։</verse>
				<verse number="19">Եւ ասեց. Ահա քեզ իմացնում եմ թէ ինչ է լինելու բարկութեան վերջումը, որովհետեւ վերջի որոշ ժամանակի համար է։</verse>
				<verse number="20">Այն երկու եղջիւրաւոր խոյը, որ տեսար, Մարաց եւ Պարսից թագաւորներն է.</verse>
				<verse number="21">Եւ այն այծերի քօշը յունաց թագաւորն է. Եւ այն մեծ եղջիւրը նորա աչքերի մէջտեղը՝ առաջին թագաւորն է։</verse>
				<verse number="22">Եւ այն կոտրուածը որի տեղը չորսը դուրս եկաւ, չորս թագաւորութիւններ են դուրս գալու ազգիցը, բայց ոչ թէ նորա զօրութեամբը։</verse>
				<verse number="23">Եւ նորանց թագաւորութեան վերջին՝ երբոր ամբարիշտները կլրացնեն, մի պինդերես եւ խորագէտ թագաւոր վեր կկենայ.</verse>
				<verse number="24">Եւ կզօրանայ նորա իշխանութիւնը, բայց ոչ թէ նորա զօրութեամբը, եւ սքանչելիքներով պիտի աւերէ եւ յաջողէ ու կատարէ, եւ պիտի փչացնէ զօրաւորներին եւ սրբերի ժողովուրդը։</verse>
				<verse number="25">Եւ նորա խելքովը պիտի յաջողուի խաբէութիւնը նորա ձեռովը, եւ նա պիտի իր սրտումը հպարտանայ, եւ խաղաղութեան մէջ շատերին պիտի կորցնէ, եւ վեր պիտի կենայ իշխանաց Իշխանի դէմ, բայց առանց ձեռքի պիտի կոտրուի։</verse>
				<verse number="26">Եւ իրիկուայ ու առաւօտուայ տեսիլքը, որ ասուեցաւ, ճշմարիտ է. եւ դու տեսիլքը փակիր, որովհետեւ շատ օրերի համար է։</verse>
				<verse number="27">Եւ ես Դանիէլս նուաղեցի եւ հիւանդացայ մի քանի օր. հետոյ վեր կացայ եւ արի թագաւորի գործը, եւ զարմացած էի տեսիլքի մասին, եւ մէկ հասկացնող չկար։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Ասուերոսի որդի Դարեհի առաջի տարին, որ մարաց սերունդիցն էր եւ թագաւոր դրուեցաւ Քաղդէացիների թագաւորութեան վերայ,</verse>
				<verse number="2">Նորա թագաւորութեան առաջի տարին ես Դանիէլս իմացայ գրքերումը այն տարիների թիւը, որոնց համար Տիրոջ խօսքը եղել էր Երեմիա մարգարէին, թէ պիտի վերջացնէր Երուսաղէմի աւերմունքները եօթանասուն տարիով։</verse>
				<verse number="3">Եւ ես դարձրի իմ երեսը դէպի Տէր Աստուծուն, որ աղօթք եւ աղաչանք մատուցանեմ ծոմով եւ քուրձով ու մոխիրով։</verse>
				<verse number="4">Եւ աղօթեցի իմ Տէր Աստուծուն եւ խոստովանուեցայ ու ասեցի. Ոհ, Տէր, մեծ Աստուած եւ ահաւոր, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ պատուիրանքներդ պահողներին.</verse>
				<verse number="5">Մենք մեղանչեցինք եւ անօրէնութիւն գործեցինք եւ ամբարիշտ եղանք ու ապստամբուեցինք եւ խոտորեցինք քո պատուիրանքներիցն ու իրավունքներիցը.</verse>
				<verse number="6">Եւ չլսեցինք քո ծառաներին՝ մարգարէներին, որոնք խօսեցին քո անունովը մեր թագաւորների, մեր իշխանների եւ մեր հայրերի հետ եւ երկրի բոլոր ժողովրդի հետ։</verse>
				<verse number="7">Քոնն է, ով Տէր, արդարութիւնը, իսկ մերը՝ երեսի ամօթը, ինչպէս որ այսօր է, Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին եւ բոլոր Իսրայէլին մօտաւորներին եւ հեռաւորներին այն ամեն երկիրներում, ուր որ նորանց աքսորել ես նորանց այն յանցանքի համար, որ գործեցին քեզ դէմ։</verse>
				<verse number="8">Տէր, մերն է երեսի ամօթը՝ մեր թագաւորներինը, մեր իշխաններինը եւ մեր հայրերինը, որ մեղանչեցինք քեզ դէմ։</verse>
				<verse number="9">Մեր Տէր Աստուծունն է ողորմութիւնը, որովհետեւ մենք ապստամբեցինք նորա դէմ,</verse>
				<verse number="10">Եւ չլսեցինք մեր Տէր Աստուծոյ ձայնին, որ գնայինք նորա օրէնքովը, որոնք նա դրաւ մեր առաջին իր ծառաների՝ մարգարէների ձեռովը.</verse>
				<verse number="11">Եւ բոլոր Իսրայէլը զանց արաւ քո օրէնքը եւ խոտորեցաւ, որ չլսէ քո ձայնին եւ թափուեցաւ մեզ վերայ այն անէծքը եւ երդումը որ գրուած է Աստուծոյ ծառայ Մովսէսի օրէնքումը. որովհետեւ մենք մեղանչեցինք նորա դէմ։</verse>
				<verse number="12">Եւ նա հաստատեց իր խօսքերը, որ ասել էր մեր մասին եւ մեզ դատող մեր դատաւորների մասին՝ մեզ վերայ մեծ չարիք բերելով, այնպէս որ երկնքի տակ եղած չէ ինչպէս որ եղաւ Երուսաղէմին։</verse>
				<verse number="13">Մովսէսի օրէնքումը գրուածին պէս այս բոլոր չարիքը եկաւ մեզ վերայ, սակայն մենք չխնդրեցինք մեր Տէր Աստուծոյ երեսը, որ ետ դառնայինք մեր անօրէնութիւններիցը եւ խելամտէինք քո ճշմարտութեան մէջ։</verse>
				<verse number="14">Եւ Տէրը հսկեց այս չարիքի համար եւ նորան բերաւ մեզ վերայ. որովհետեւ արդար է մեր Տէր Աստուածը իր արած բոլոր գործերի մասին. իսկ մենք չլսեցինք նորա ձայնին։</verse>
				<verse number="15">Եւ արդ, ով մեր Տէր Աստուած, որ քո ժողովուրդը Եգիպտոսի երկրիցը հանեցիր հզօր ձեռքով, եւ քեզ համար անուն շինեցիր, ինչպէս որ այսօր է. մենք մեղանչեցինք անօրինացանք։</verse>
				<verse number="16">Ով Տէր, քո բոլոր արդարութեան համեմատ, աղաչում ենք, թող ետ դառնայ քո բարկութիւնը եւ սրտմտութիւնը քո սուրբ սարից՝ քո Երուսաղէմ քաղաքիցը. որովհետեւ մեր մեղքերի համար եւ մեր հայրերի անօրէնութիւնների համար Երուսաղէմը եւ քո ժողովուրդը նախատինք ենք դառել մեր բոլոր շրջականերին։</verse>
				<verse number="17">Եւ արդ, ով մեր Աստուած, լսիր քո ծառայի աղօթքը եւ նորա աղաչանքը, եւ փայլեցրու քո երեսը քո ամայացած սրբարանի վերայ Տիրոջ շնորհիւ։</verse>
				<verse number="18">Ականջ դիր, ով իմ Աստուած, եւ լսիր, բաց աչքերդ եւ տես մեր աւերակները եւ այն քաղաքը որի վերայ կոչուած է քո անունը, որովհետեւ ոչ թէ մեր արդարութիւնների համար ենք աղաչում մենք աղօթելով քո առաջին, այլ քո շատ ողորմութիւնների համար։</verse>
				<verse number="19">Ով Տէր, լսիր, ով Տէր, ներիր, ով Տէր, ականջ դիր եւ կատարիր, մի ուշացնիր քեզ համար, ով իմ Աստուած, որովհետեւ քո անունն է կոչուած քո քաղաքի եւ քո ժողովրդի վերայ։</verse>
				<verse number="20">Եւ ես տակաւին խօսում էի եւ աղօթում եւ խոստովանում էի իմ մեղքը եւ իմ ժողովրդի Իսրայէլի մեղքը եւ իմ աղաչանքը մատուցանում էի իմ Տէր Աստուծոյ առաջին իմ Աստուծոյ սուրբ սարի համար.</verse>
				<verse number="21">Եւ ես տակաւին խօսում էի աղօթքում, որ այն Գաբրիէլ մարդը, որ տեսիլքումը տեսել էի սկզբումը թուլացած նուաղած ժամանակին՝՝, դպաւ ինձ երեկոյեան զոհի ժամանակին,</verse>
				<verse number="22">Եւ հասկացնելով խօսում էր ինձ հետ, եւ ասեց. Ով Դանիէլ, հիմա դուրս եկայ որ քեզ իմաստութիւն սովորեցնեմ.</verse>
				<verse number="23">Քո աղաչանքի սկզբումը խօսք դուրս եկաւ, եւ ես եկայ իմացնելու, որ դու ցանկալի ես. ուրեմն հասկացիր խօսքը եւ իմացիր տեսիլքը.</verse>
				<verse number="24">Եօթանասուն եօթնեակ է վճռուած քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի վերայ, յանցանքը վերջացնելու եւ մեղքերը կնքելու եւ անօրէնութիւնը քաւելու եւ յաւիտենական արդարութիւն բերելու եւ տեսիլքն ու մարգարէքը կնքելու եւ ամենասուրբը օծելու համար։</verse>
				<verse number="25">Եւ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Մեսիա իշխանը եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կայ, որ դարձեալ պիտի շինուի հրապարակը եւ պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում։</verse>
				<verse number="26">Եւ վաթսունեւերկու եօթնեակից յետոյ պիտի Մեսիան մահով դատապարտուի բայց չէ թէ իրան համար. Եւ եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնէ քաղաքը եւ սրբարանը, եւ նորա վերջը իբր թէ հեղեղով կլինի, եւ մինչեւ պատերազմի վերջը աւերումներ են որոշուած։</verse>
				<verse number="27">Եւ նա պիտի զօրացնէ ուխտը շատերի համար մէկ եօթնեակ, եւ եօթնեակի կէսին պիտի դադարեցնէ զոհը եւ պատարագը. Եւ տաճարի ծայրի վերայ աւերածի պղծութիւնը կլինի մինչեւ որ վերջնական եւ նախասահմանեալ պատուհասը կթափուի աւերածի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Պարսից Կիւրոս թագաւորի երրորդ տարին խօսք յայտնուեցաւ Դանիէլին, որի անունը Բաղդասասար էր կոչվում, եւ խօսքը ճշմարիտ էր եւ զօրքը մեծ. Եւ նա հասկացաւ խօսքը եւ տեղեկութիւն ունէր տեսիլքի համար։</verse>
				<verse number="2">Այն օրերը ես Դանիէլս սուգի մէջ էի երեք եօթնեակ օրեր.</verse>
				<verse number="3">Ախորժելի հաց չկերայ եւ միս ու գինի չմտաւ բերանս, եւ բնաւ չօծուեցայ մինչեւ որ երեք եօթնեակ օրերը լրացան։</verse>
				<verse number="4">Եւ առաջի ամսուայ քսանեւչորսերորդ օրը ես մեծ գետի՝ այսինքն Տիգրիսի եզերքին էի.</verse>
				<verse number="5">Եւ աչքերս բարձրացրի ու տեսայ, եւ ահա մէկ մարդ՝ կտաւ հագած եւ մէջքը գօտի կապած Ոփազի ոսկիից.</verse>
				<verse number="6">Եւ նորա մարմինը ոսկեքարի նման էր, եւ նորա դէմքը կայծակի երեւոյթին պէս եւ աչքերը կրակի բոցերի պէս եւ նորա բազուկներն ու ոտները փայլուն պղնձի տեսքի նման, եւ նորա խօսքերի ձայնը ամբոխի ձայնի պէս։</verse>
				<verse number="7">Եւ մինակ ես Դանիէլս էի տեսնում այս տեսիլքը, եւ այն մարդիկը՝ որոնք ինձ հետ էին, տեսիլքը չէին տեսնում, այլ մեծ երկիւղ ընկաւ նորանց վերայ եւ փախան թաքուստը։</verse>
				<verse number="8">Եւ ես մինակ մնացի եւ տեսայ այս մեծ տեսիլքը, եւ ինձանում զօրութիւն չմնաց, եւ իմ վայելչութիւնը փոխուեցաւ ապականութեան, եւ ես էլ ոյժ չունեցայ։</verse>
				<verse number="9">Եւ լսեցի նորա խօսքերի ձայնը, եւ երբոր նորա խօսքերի ձայնը լսեցի, ես թմրած եղայ ընկայ երեսիս վերայ, եւ երեսս գետինն էր։</verse>
				<verse number="10">Եւ ահա մի ձեռք դպաւ ինձ, եւ կանգնեցրեց ինձ ծունկերիս եւ ձեռքերիս թաթերի վերայ,</verse>
				<verse number="11">Եւ ասեց ինձ. Ով Դանիէլ՝ ցանկալի մարդ, հասկացիր այն խօսքերը որ ես ասում եմ քեզ եւ կանգնիր կանգնած տեղդ, որովհետեւ հիմա քեզ մօտ ուղարկուեցայ. եւ նա այս խօսքը ինձ հետ խօսելիս՝ ես կանգնեցի դողալով։</verse>
				<verse number="12">Եւ նա ինձ ասեց. Մի վախենար, ով Դանիէլ, որովհետեւ այն առաջի օրիցը որ սիրտ տուիր հասկանալու, եւ քո անձը խոնարհեցնելու քո Աստուծոյ առաջին, քո խօսքերը լսուելու են, եւ ես եկայ քո խօսքերի համար։</verse>
				<verse number="13">Եւ Պարսից թագաւորութեան իշխանը կանգնել էր իմ դիմացը քսանեւմէկ օր. Եւ ահա Միքայէլը՝ առաջի իշխաններից մէկը եկաւ ինձ օգնելու. Եւ ես մնացի այնտեղ Պարսից թագաւորի կշտին։</verse>
				<verse number="14">Եւ ես եկայ քեզ հասկացնելու թէ ինչ պիտի պատահէ քո ժողովրդին վերջի օրերումը, որովհետեւ տեսիլքը տակաւին այն օրերի համար է։</verse>
				<verse number="15">Եւ նա այսպէս խօսքեր ինձ հետ խօսելիս, ես երեսս դէպի գետինն արի եւ համր եղայ։</verse>
				<verse number="16">Եւ ահա մարդի որդկանց նմանութիւնով մէկը դպաւ շրթունքներիս, եւ ես բերանս բաց արի եւ խօսեցի եւ ասեցի իմ առաջը կանգնողին. Ով տէր իմ, այս տեսիլքովը ետ դառան դէպի ինձ իմ ցաւերը, եւ ես էլ ոյժ չունեցայ։</verse>
				<verse number="17">Եւ ի՞նչպէս պիտի կարողանայ այս իմ տիրոջ ծառան խօսել այս իմ տիրոջ հետ. որովհետեւ ինձանում հիմակուանից ոյժ չկայ, եւ ինձանում շունչ չմնաց։</verse>
				<verse number="18">Եւ կրկին դպաւ ինձ այն մարդի կերպարանք ունեցողը եւ ինձ զօրացրեց.</verse>
				<verse number="19">Եւ ասեց. Մի վախենար, ով ցանկալի մարդ, խաղաղութիւն քեզ, զօրացիր, զօրացիր. եւ նա ինձ հետ խօսելիս ես զօրացայ եւ ասեցի. Թող խօսէ տէրս, որովհետեւ ինձ զօրացրիր։</verse>
				<verse number="20">Եւ նա ասեց. Գիտե՞ս թէ ինչու համար եկայ քեզ մօտ, եւ հիմա ետ պիտի դառնամ Պարսից իշխանի հետ պատերազմելու. եւ ես դուրս եկած ժամանակը, ահա Յունաց իշխանը պիտի գայ։</verse>
				<verse number="21">Սակայն ես քեզ իմացնում եմ ճշմարտութեան գրքումը գրուածքը, եւ մէկը չկայ որ ինձ հետ զօրեղանայ սորանց դէմ բացի ձեր իշխան Միքայէլիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ ես Մարաց Դարեհ թագաւորի առաջին տարին կանգնել եմ նորա հետ՝ ուժովացնելու եւ նորան օգնելու։</verse>
				<verse number="2">Եւ հիմա քեզ ճշմարտութիւնը իմացնեմ. Ահա դեռ երեք թագաւորներ են վեր կենալու Պարսից համար, եւ չորրորդը մեծ հարստութիւնով պիտի հարստանայ աւելի քան թէ ամենքը. եւ երբոր նա ուժովացաւ իր հարստութիւնովը, այն ժամանակ նա ամենին պիտի գրգռէ Յունաց թագաւորութեան դէմ։</verse>
				<verse number="3">Եւ վեր կկենայ մի զօրաւոր թագաւոր, որ մեծ իշխանութիւնով կիշխէ եւ կանէ իր հաճութեան պէս։</verse>
				<verse number="4">Եւ հէնց որ բարձրացաւ, պիտի կոտրուի նորա թագաւորութիւնը եւ պիտի բաժանուի երկնքի չորս կողմերին. բայց ոչ թէ իր յաջորդներին եւ ոչ էլ այն իշխանութեան պէս, որ իշխում էր. որովհետեւ նորա թագաւորութիւնը պիտի քանդուի եւ ուրիշներինը լինի սորանցից ջոկ։</verse>
				<verse number="5">Եւ պիտի զօրանայ հարաւի թագաւորը, եւ նորա իշխաններից մէկը պիտի զօրանայ նորա վերայ եւ տիրէ. մեծ իշխանութիւն պիտի լինի նորա իշխանութիւնը։</verse>
				<verse number="6">Եւ մի քանի տարիներից յետոյ պիտի իրար հետ դաշնակցեն, եւ հարաւի թագաւորի աղջիկը պիտի գնայ հիւսիսի թագաւորին հաշտութիւն անելու համար. բայց բազուկի ոյժ պիտի չունենայ, եւ պիտի չդիմանայ նորա բազուկն էլ. այլ պիտի մատնուին՝ ինքը եւ նորա բերողները եւ նորա ծնողները եւ նորան այն ժամանակներումն օգնողները։</verse>
				<verse number="7">Բայց նորա արմատների ընձիւղներից մէկը վեր կկենայ նորա համար, եւ նա կգայ զօրքով եւ կմտնէ հիւսիսի թագաւորի ամրոցը եւ կգործէ նորանցում եւ կզօրեղանայ։</verse>
				<verse number="8">Եւ նա նորանց աստուածներն էլ նորանց ձուլածոյ կուռքերի եւ ոսկեղէն ու արծաթեղէն ցանկալի ամանների հետ գերի պիտի տանէ Եգիպտոս. եւ մի քանի տարի նա բարձր պիտի լինի հիւսիսային թագաւորից։</verse>
				<verse number="9">Եւ պիտի մտնէ հարաւային թագաւորի թագաւորութեան մէջ, եւ ետ դառնայ իր երկիրը։</verse>
				<verse number="10">Եւ նորա որդիքը պիտի զինուորուին եւ շատ զօրքերի բազմութիւն ժողովեն. եւ նա անպատճառ պիտի գայ եւ հեղեղէ ու անցնէ. եւ ետ դառնալիս էլ պիտի պատերազմէ մինչեւ նորա ամրոցը։</verse>
				<verse number="11">Բայց հարաւի թագաւորը պիտի դառնանայ եւ պիտի դուրս գայ ու պատերազմէ նորա հետ այսինքն հիւսիսի թագաւորի հետ. նա էլ մեծ բազմութիւն է հանելու, եւ այն բազմութիւնը նորա ձեռքն է տրուելու։</verse>
				<verse number="12">Եւ բազմութիւնը պիտի բարձրանայ, նորա սիրտը պիտի հպարտանայ, եւ նա բիւրաւորներ պիտի վայր գցէ, բայց պիտի չուժովանայ։</verse>
				<verse number="13">Եւ հիւսիսի թագաւորը ետ պիտի դառնայ եւ մի բազմութիւն հանէ առաջինից շատ. եւ մի քանի ժամանակներից յետոյ անպատճառ պիտի գայ մեծ զօրքով եւ մեծ պատրաստութիւնով։</verse>
				<verse number="14">Եւ այն ժամանակները շատերը վեր են կենալու հարաւային թագաւորի դէմ, եւ քո ժողովրդի բռնաւորների որդիքը պիտի բարձրանան, որ հաստատեն տեսիլքը, բայց պիտի ընկնեն։</verse>
				<verse number="15">Եւ հիւսիսի թագաւորը պիտի գայ, եւ հողաբլուրներ պիտի կուտէ եւ առնէ պարսպաւոր քաղաքները. եւ հարաւի բազուկները պիտի չդիմանան եւ նորա ընտրեալների ժողովուրդն էլ, եւ դիմանալու ոյժ էլ չի լինիլ։</verse>
				<verse number="16">Եւ նորա դէմ եկողը պիտի իր հաճութեան պէս անէ, եւ կանգնող չի լինիլ նորա առաջին. եւ նա պիտի կանգնէ փառաւոր երկրումը, եւ նա պիտի փչանայ նորա ձեռովը։</verse>
				<verse number="17">Եւ իր երեսը պիտի ուղղէ որ գայ իր թագաւորութեան բոլոր ոյժովը, եւ ուղիղները նորա հետ. եւ նա պիտի գործէ, եւ կանանց աղջիկը պիտի տայ նորան որ փչացնէ նորան. բայց նա պիտի չկանգնէ, եւ նա նորանը պիտի չլինի։</verse>
				<verse number="18">Յետոյ նա իր երեսը պիտի դարձնէ դէպի կղզիները եւ շատերը պիտի առնէ. եւ մի իշխան պիտի դադարեցնէ նորա նախատինքը դէպի նորան, առանց նորա նախատինքը իրան ետ դարձնելու։</verse>
				<verse number="19">Եւ նա ետ պիտի դարձնէ իր երեսը դէպի իր երկրի ամրոցները, բայց պիտի գլորուի եւ վայր ընկնի ու չգտնուի։</verse>
				<verse number="20">Եւ նորա տեղը մէկը վեր կկենայ, որ կուղարկէ հարկապահանջին թագաւորութեան փառքով, եւ նա մէկ քանի օրերից յետոյ կկոտրուի, բայց ոչ բարկութիւնով եւ ոչ պատերազմով։</verse>
				<verse number="21">Եւ նորա տեղը մէկ անարգը վեր կկենայ, որ նորան թագաւորական պատիւ չեն տալ. բայց նա կգայ հանդարտութիւնով եւ կյափշտակէ թագաւորութիւնը շողոքորթութիւններով։</verse>
				<verse number="22">Եւ հեղեղի բազուկները պիտի ընկղմուին նորա առաջին եւ ջարդուին, եւ ուխտի իշխանն էլ։</verse>
				<verse number="23">Եւ նորա հետ եղած դաշնակցութիւնից նա նենգութիւն պիտի անէ, եւ վեր պիտի գնայ եւ ոյժ ստանայ քիչ ազգով։</verse>
				<verse number="24">Խաղաղ եւ պարարտ գաւառը պիտի մտնէ, եւ պիտի անէ այն ինչ որ չէին արել նորա հայրերը եւ նորա հայրերի հայրերը. կողոպուտ, աւար եւ ստացուածք պիտի բաշխէ նորանց, եւ պարիսպների դէմ պիտի մտածմունքներ մտածէ, բայց մինչեւ մի ժամանակ։</verse>
				<verse number="25">Եւ իր զօրութիւնն ու իր սիրտը պիտի մեծ զօրքով գրգռէ հարաւային թագաւորի դէմ, եւ հարաւային թագաւորը պիտի զինուորուի պատերազմի մեծ եւ խիստ զօրաւոր զօրքով, բաց պիտի չդիմանայ. որովհետեւ նորա դէմ խորհուրդներ պիտի խորհեն։</verse>
				<verse number="26">Եւ նորա կերակուրները ուտողները նորան պիտի կոտրեն. եւ նորա զօրքը պիտի ընկղմէ. եւ շատ սպանուածներ պիտի ընկնեն։</verse>
				<verse number="27">Եւ այս երկու թագաւորների էլ սրտերը չարութեան համար է. եւ մէկ սեղանի վերայ սուտ են խօսելու, բայց չէ յաջողելու, որովհետեւ տակաւին վախճան կայ որոշուած ժամանակի համար։</verse>
				<verse number="28">Եւ նա երկիրը պիտի դառնայ մեծ ստացուածքով, եւ նորա սիրտը սուրբ ուխտի դէմ է լինելու. եւ պիտի գործէ եւ ետ դառնայ իր երկիրը։</verse>
				<verse number="29">Որոշուած ժամանակին ետ պիտի դառնայ եւ գնայ հարաւի վերայ. բայց առաջինի եւ վերջինի նման չի լինիլ։</verse>
				<verse number="30">Որովհետեւ Կիտացիների նաւերը նորա վերայ պիտի գնան, եւ նա պիտի թուլանայ. եւ նա ետ պիտի դառնայ ու բարկանայ սուրբ ուխտի դէմ եւ գործէ, եւ ետ պիտի դառնայ եւ ուշը դարձնէ սուրբ ուխտը ձգողների վերայ։</verse>
				<verse number="31">Եւ բազուկներ են վեր կենալու նորա կողմից, եւ նորանք պիտի պղծեն սրբարանը՝ ամրոցը եւ հեռացնեն մշտնջենական զոհը եւ պիտի դնեն աւերածի պղծութիւնը։</verse>
				<verse number="32">Եւ ուխտին դէմ ամբարշտութիւն անողներին պիտի հրապուրէ շողոքորթութիւնով, բայց իրանց Աստուծուն ճանաչողների ժողովուրդը պիտի զօրանայ եւ գործէ.</verse>
				<verse number="33">Եւ ժողովրդի իմաստունները շատերին պիտի սովորեցնեն, բայց մի քանի ժամանակ պիտի ընկնեն սրով ու կրակով, գերութիւնով ու յափշտակութիւնով։</verse>
				<verse number="34">Եւ նորանք ընկնելիս մի փոքր օգնութիւնով պիտի օգնուին, եւ շատերը շողոքորթութիւններով նորանց պիտի յարեն։</verse>
				<verse number="35">Եւ իմաստուններից ոմանք պիտի ընկնեն, որ նորանց կրակով փորձէ եւ մաքրէ եւ սպիտակեցնէ մինչեւ վերջի ժամանակը. որովհետեւ դեռ մինչեւ որոշ ժամանակն է։</verse>
				<verse number="36">Եւ թագաւորը իր հաճութեան պէս պիտի անէ, եւ իրան բարձրացնելու եւ մեծացնելու է ամեն աստուածութիւնից վեր, եւ աստուածների Աստուծոյ դէմ ահռելի բաներ է ասելու, եւ պիտի յաջողուի մինչեւ որ կատարէ բարկութիւնը, որովհետեւ նախասահմանուածը պիտի գործադրուի։</verse>
				<verse number="37">Եւ իր հայրերի աստուածներին մի բան պիտի չհամարէ, եւ կանանց ցանկութիւնը, եւ ոչ մի աստուած մի բան պիտի չհամարէ, որովհետեւ իրան ամենից մեծ է համարելու։</verse>
				<verse number="38">Սակայն ամրոցների աստուծուն՝ իրան տեղը՝ կպատուէ եւ իր հայրերի չճանաչած աստուծուն կպատուէ ոսկով ու արծաթով եւ պատուական քարերով ու ցանկալի բաներով։</verse>
				<verse number="39">Եւ պիտի գործէ ամրոցների պնդութիւնովը օտար աստուծոյ հետ. ով որ ճանաչէ նորան՝ փառքը պիտի շատացնէ, եւ նորանց տիրել պիտի տայ շատերի վերայ, եւ երկիր է բաժանելու իբրեւ վարձք։</verse>
				<verse number="40">Եւ վերջի ժամանակումը նորա հետ պիտի զարկուի հարաւի թագաւորը եւ մրրիկի պէս նորա վերայ է յարձակելու հիւսիսի թագաւորը կառքերով եւ ձիաւորներով եւ շատ նաւերով, եւ երկիրները պիտի մտնէ եւ պիտի ողողէ ու անցնէ։</verse>
				<verse number="41">Եւ պիտի գայ փառաւոր երկիրը, եւ շատերը պիտի կործանուին. բայց սորանք պիտի ազատուին նորա ձեռիցը՝ Եդովմը եւ Մովաբը եւ Ամմոնի որդկանց գլխաւոր մասը։</verse>
				<verse number="42">Եւ նա իր ձեռքը պիտի մեկնէ՝ դէպի երկիրները. եւ Եգիպտոսի երկիրը չի ազատուիլ։</verse>
				<verse number="43">Եւ պիտի տիրէ Եգիպտոսի ոսկի եւ արծաթի գանձերին եւ բոլոր ցանկալիքներին. եւ Լիբէացիք ու եթէովպացիք նորան հետեւող կլինեն։</verse>
				<verse number="44">Բայց լուրեր խռովեցնեն նորան արեւելքից եւ հիւսիսից, եւ նա պիտի դուրս գայ մեծ բարկութիւնով որ շատերին փչացնէ եւ բնաջինջ անէ.</verse>
				<verse number="45">Եւ նա իր պալատի պէս վրանները տարածելու է ծովերի մէջտեղը դէպի փառաւոր սուրբ սարը. եւ պիտի հասնէ իր վախճանին. եւ նորան օգնող պիտի չլինի։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ այն ժամանակ վեր կկենայ այն մեծ իշխան Միքայէլը, որ կանգնած է քո ժողովրդի որդկանց վերայ. եւ նեղութեան ժամանակ կլինի, որը եղած չէ քանի որ մի ազգ կայ մինչ այս ժամանակը, եւ այն ժամանակ քո ժողովուրդը կազատուի՝ ամեն ով որ գտնուի գրքումը գրուած։</verse>
				<verse number="2">Եւ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն ոմանք ի յաւիտենական կեանք, իսկ ոմանք ի յաւիտենական նախատինք եւ անարգանք։</verse>
				<verse number="3">Եւ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատութեան լոյսին պէս եւ շատերին արդարութեան առաջնորդողները՝ աստղերին պէս յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="4">Եւ դու, ով Դանիէլ, փակիր այս խօսքերը եւ կնքիր գիրքը մինչեւ վերջի ժամանակը. շատերը պիտի քննեն, եւ գիտութիւնը պիտի շատանայ։</verse>
				<verse number="5">Եւ ես Դանիէլս տեսայ, եւ ահա երկու ուրիշը կանգնել էին, մէկը գետի այս ափին՝ միւսը գետի այն ափին։</verse>
				<verse number="6">Եւ ասեց այն կտաւ հագած մարդին, որ գետի ջրերից վեր էր. Մինչեւ ե՞րբ է այս սքանչելեաց վերջը։</verse>
				<verse number="7">Եւ ես լսեցի, որ այն կտաւ հագած մարդը, որ գետի ջրերից վեր էր, իր աջ եւ ձախ ձեռքը բարձրացրեց դէպի երկինքը եւ երդում արաւ յաւիտեանս կենդանի եղողովը, թէ մի ժամանակ, երկու ժամանակներ եւ կէս. եւ երբոր վերջանայ սուրբ ժողովրդի ձեռքի փշրուիլը, այս ամենը պիտի կատարուի։</verse>
				<verse number="8">Եւ ես լսեցի, բայց չհասկացայ, եւ ասեցի. Ով Տէր իմ, ի՞նչ պիտի լինի սորանց վերջը.</verse>
				<verse number="9">Եւ նա ասեց. Գնա, Դանիէլ, որովհետեւ այս խօսքերը փակուած եւ կնքուած են մինչեւ վերջի ժամանակը։</verse>
				<verse number="10">Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան եւ կրակով փորձուին, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, եւ ոչ մի ամբարիշտ պիտի չհասկանայ. բայց իմաստունները պիտի հասկանան։</verse>
				<verse number="11">Մշտնջենական զոհը վերացնելու եւ աւերածի պղծութիւնը դնելու ժամանակից յետոյ հազար երկու հարիւր իննսուն օր է։</verse>
				<verse number="12">Երանի նորան որ կսպասէ եւ կհասնէ հազար երեք հարիւր երեսունեւհինգ օրուան։</verse>
				<verse number="13">Բայց դու գնա մինչեւ վախճանը եւ հանգստացիր, եւ կկանգնես օրերի վերջին քո վիճակումը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="28">
			<chapter number="1">
				<verse number="1">Տիրոջ խօսքը, որ եղաւ Բէերիի որդի Ովսէէին Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը եւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամի օրերումը։</verse>
				<verse number="2">Սկզբումը Տէրը Ովսէէի հետ խօսելով՝ Տէրը ասեց Ովսէէին. Գնա քեզ համար մի պոռնկութեան կին եւ պոռնկութեան որդիք առ. որովհետեւ երկիրը բոլորովին պոռնկացել է Տիրոջը հետեւելուց խոտորելով։</verse>
				<verse number="3">Եւ նա գնաց եւ առաւ Դաբելայիմի աղջիկ Գոմերին. եւ նա յղացաւ եւ նորա համար մի որդի ծնեց։</verse>
				<verse number="4">Եւ Տէրն ասեց նորան. Նորա անունը դիր Յեզրայէլ, որովհետեւ քիչ ժամանակից յետոյ պիտի պահանջեմ Յեզրայէլի արիւնները Յէուի տանիցը, եւ պիտի դադարեցնեմ Իսրայէլի տան թագաւորութիւնը։</verse>
				<verse number="5">Եւ այն օրը կլինի, որ կկոտրեմ Իսրայէլի աղեղը Յեզրայէլի հովտումը։</verse>
				<verse number="6">Եւ նա դարձեալ յղացաւ եւ ծնեց մի աղջիկ։ Եւ նա ասեց նորան. Դորա անունը Լօ-րուհամա դիր, որովհետեւ այլեւս չեմ ողորմելու Իսրայէլի տանը որ նորանց ներեմ։</verse>
				<verse number="7">Բայց Յուդայի տանը ողորմելու եմ, եւ նորանց պէտք է փրկեմ իրանց Տէր Աստուծովը, եւ նորանց չեմ փրկել աղեղով եւ սրով ու պատերազմով՝ ձիերով ու ձիաւորներով։</verse>
				<verse number="8">Եւ նա կաթից կտրեց Լօ-րուհամային, եւ յղացաւ ու ծնեց մի տղայ.</verse>
				<verse number="9">Եւ նա ասեց նորան. Դորա անունը դիր Լօ-ամմի, որովհետեւ դուք իմ ժողովուրդը չէք, եւ ես էլ ձեզ Աստուած չեմ լինիլ։</verse>
				<verse number="10">Եւ Իսրայէլի որդկանց թիւը ծովի աւազի պէս պիտի լինի որ չի չափուիլ եւ չի համարուիլ. եւ պիտի լինի որ՝ այնտեղ որ նորանց ասուեցաւ՝ Դուք իմ ժողովուրդը չէք, նորանց պիտի ասուի՝ Կենդանի Աստուծոյ որդիք։</verse>
				<verse number="11">Եւ Յուդայի որդիքն ու Իսրայէլի որդիքը պիտի ժողովուին մէկտեղ, եւ իրանց վերայ մէկ իշխան դնեն եւ վեր գնան երկրիցը, որովհետեւ մեծ է Յեզրայէլի օրը։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Ձեր եղբայրներին ասեցէք՝ Ամմի եւ ձեր քոյրերին՝ Րուհամա.</verse>
				<verse number="2">Վիճեցէք ձեր մօր հետ, վիճեցէք, որովհետեւ նա իմ կինը չէ, եւ ես նորա այրը չեմ. որ նա հեռացնէ իր պոռնկութիւնները իր երեսից, եւ իր շնութիւնները իր ստինքի միջիցը։</verse>
				<verse number="3">Որ միգուցէ նորան հանեմ մերկացնեմ, եւ նորան ներկայացնեմ իր ծնուած օրին պէս. եւ նորան անապատի պէս շինեմ, եւ նորան անջուր երկրի պէս անեմ եւ ծարաւով մեռցնեմ նորան.</verse>
				<verse number="4">Եւ նորա որդկանցը չողորմեմ, որ պոռնկութեան որդիք են նորանք։</verse>
				<verse number="5">Որովհետեւ նորանց մայրը պոռնկացաւ. խայտառակուեցաւ նորանց ծնողը որ ասեց. Գնամ իմ հոմանիների ետեւից, որոնք որ տալիս են իմ հացը եւ ջուրը, բուրդն ու քթանը. իւղս եւ խմելիքներս։</verse>
				<verse number="6">Դորա համար ահա ես փուշերով ցանկ պիտի քաշեմ նորա ճանապարհին եւ նորան պիտի պատեմ պատով, որ նա իր շաւիղները չգտնէ։</verse>
				<verse number="7">Եւ նա կգնայ իր հոմանիների ետեւից, բայց նորանց չի հասնիլ, եւ նորանց կորոնէ, բայց չի գտնիլ. այն ժամանակ կասէ. Ետ դառնամ գնամ իմ առաջի մարդի մօտ, որովհետեւ ինձ համար այն ժամանակը լաւ էր քան թէ հիմա։</verse>
				<verse number="8">Եւ նա չգիտէր, որ ես էի տալիս իրան ցորենը, գինին եւ իւղը. եւ ես նորա արծաթը շատացրի եւ ոսկին. որոնցով նորանք Բահաղներ շինեցին։</verse>
				<verse number="9">Դորա համար ետ պիտի առնեմ ցորենս իր ժամանակին եւ գինիս՝ իր եղանակին. եւ պիտի խլեմ բուրդս ու քթանս, որ նորա մերկութիւնը ծածկելու համար էր.</verse>
				<verse number="10">Եւ հիմա պիտի յայտնեմ նորա անզգամութիւնը նորա հոմանիների առաջին, եւ ոչ ոք չէ կարող նորան ազատել իմ ձեռից։</verse>
				<verse number="11">Եւ պիտի դադարեցնեմ նորա բոլոր ուրախութիւնները, նորա տօները, ամսագլուխները եւ շաբաթները. եւ նորա բոլոր հանդիսաւոր ժամանակները.</verse>
				<verse number="12">Եւ պիտի աւերեմ նորա որթերը եւ թզենիները, որոնց համար ասում էր թէ նորանք իմ կապէնքն են, որ իմ հոմանիները տուել են ինձ. եւ ես նորանց անտառ պիտի շինեմ, եւ դաշտի գազանները պիտի ուտեն նորանց։</verse>
				<verse number="13">Եւ նորան պիտի պատժեմ Բահաղիմների օրերի համար, որոնցում նա խունկ էր ծխում նորանց, եւ զարդարվում էր օղերովը եւ պաճուճանքովը, եւ իր հոմանիների ետեւից գնում, եւ ինձ մոռացել էր, ասում է Տէրը։</verse>
				<verse number="14">Սորա համար ահա ես նորան կհամոզեմ, եւ նորան կտանեմ անապատը, եւ կխօսեմ նորա սրտի հետ։</verse>
				<verse number="15">Եւ ես կտամ նորան իր այգիները այնտեղից, եւ Աքովրի ձորը իբրեւ յոյսի դուռ, եւ նա կպատասխանէ այնտեղ իր մանկութեան օրերի պէս եւ իր Եգիպտոսի երկրից վեր գալու օրուան պէս։</verse>
				<verse number="16">Եւ կլինի այն օրը, ասում է Տէրը, որ ինձ Ով իմ այր կկանչես, եւ ինձ այլեւս Բահաղս չես կոչիլ։</verse>
				<verse number="17">Եւ ես կհեռացնեմ Բահաղիմների անունները նորա բերանից. եւ նորանք այլեւս պիտի չյիշուին իրանց անուններովը։</verse>
				<verse number="18">Եւ նորանց համար ուխտ պիտի դնեմ այն օրը դաշտի գազանների հետ եւ երկնքի թռչունների հետ եւ երկրի սողունների հետ. եւ աղեղը, սուրը եւ պատերազմը պիտի կոտրեմ երկրից, եւ նորանց պիտի պառկեցնեմ ապահովութեամբ։</verse>
				<verse number="19">Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար յաւիտեան. եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար արդարութիւնով եւ իրաւունքով, եւ ողորմութիւնով ու գթութիւնով։</verse>
				<verse number="20">Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար ճշմարտութիւնով, եւ դու կճանաչես Տիրոջը։</verse>
				<verse number="21">Եւ կլինի այն օրը, որ ես կպատասխանեմ, ասում է Տէրը, կպատասխանեմ երկնքին, եւ նա կպատասխանէ երկրին։</verse>
				<verse number="22">Եւ երկիրը կպատասխանէ ցորենին, գինիին եւ իւղին, եւ նորանք կպատասխանեն Յեզրայելին։</verse>
				<verse number="23">Եւ նորան պիտի սերմանեմ ինձ համար երկրի վերայ եւ պիտի ողորմեմ չողորմեալին, եւ կասեմ նորան որ իմ ժողովուրդը չէ. Դու իմ ժողովուրդն ես, եւ նա կասէ. Ով իմ Աստուած։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ Տէրն ասեց ինձ. Էլի գնա մի շնացող կին սիրիր՝ ընկերիցը սիրուած, ինչպէս որ Տէրը սիրում է Իսրայէլի որդկանցը, իսկ նորանք դառնում են դէպի ուրիշ աստուածներ եւ չամիչի կարկանդակներ են սիրում։</verse>
				<verse number="2">Եւ ես առայ նորան ինձ համար տասնեւհինգ արծաթով եւ մէկ ու կէս քոռ գարիով,</verse>
				<verse number="3">Եւ ասեցի նորան. Շատ օրերով կնստես ինձ համար, չես պոռնկանալ, եւ մարդի չես մօտենալ, իսկ ես էլ նոյնպէս քո նկատմամբ։</verse>
				<verse number="4">Որովհետեւ շատ օրեր Իսրայէլի որդիքը պիտի նստեն առանց թագաւորի եւ առանց իշխանի, եւ առանց զոհի ու առանց կոթողի, եւ առանց եփուտի ու առանց թերափիմի։</verse>
				<verse number="5">Յետոյ պիտի դառնան Իսրայէլի որդիքը եւ որոնեն իրանց Տէր Աստուծուն եւ իրանց Դաւիթ թագաւորին, եւ դողալով մօտենան Տիրոջը եւ նորա բարութեանը վերջի օրերումը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Իսրայէլի որդիք, որ Տէրը վէճ ունի երկրի բնակիչների հետ, որովհետեւ ճշմարտութիւն չկայ, ողորմութիւն չկայ, եւ Աստուծոյ գիտութիւն չկայ երկրի մէջ։</verse>
				<verse number="2">Երդնուլն ու ստելը եւ սպանելն ու գողանալն ու պոռնկանալը դուրս են թափուել. եւ արիւնները արիւնների են հասնում։</verse>
				<verse number="3">Դորա համար երկիրը սուգ պիտի անէ, եւ պիտի նուաղին նորա բոլոր բնակիչները դաշտի գազանների եւ երկնքի թռչունների հետ, եւ ծովի ձկերն էլ պիտի վերջանան։</verse>
				<verse number="4">Սակայն թող մարդ չվիճէ, եւ մարդ չյանդիմանէ. բայց քո ժողովուրդը քահանայի հետ վիճողների պէս է։</verse>
				<verse number="5">Եւ դու կգլորուիս ցերեկը, եւ կգլորուի քեզ հետ մարգարէն էլ գիշերը, եւ պիտի բնաջինջ անեմ քո մօրը։</verse>
				<verse number="6">Իմ ժողովուրդը բնաջինջ եղաւ գիտութիւն չլինելուն համար. որովհետեւ դու մերժեցիր գիտութիւնը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայութիւնիցը. եւ դու մոռացար քո Աստուծոյ օրէնքը, ես էլ քո որդկանցն եմ մոռանալու։</verse>
				<verse number="7">Որչափ որ բազմացան, այնչափ մեղանչեցին ինձ դէմ. նորանց փառքը ես անարգութեան պիտի փոխեմ։</verse>
				<verse number="8">Նորանք ուտում են իմ ժողովրդի մեղքը, եւ սրտով ցանկանում են նորանց անօրէնութեանը։</verse>
				<verse number="9">Եւ պիտի լինի ինչպէս ժողովրդին նոյնպէս էլ քահանային, եւ նորանց պիտի պատժեմ նորանց ճանապարհների համեմատ, եւ նորանց գործերը պիտի հատուցանեմ իրանց։</verse>
				<verse number="10">Եւ նորանք կուտեն ու չեն կշտանալ, կպոռնկանան ու չեն բազմանալ. որովհետեւ թողել են Տիրոջը որ չհնազանդեն։</verse>
				<verse number="11">Շնութիւնը, գինին եւ քաղցուն տանում են սիրտը։</verse>
				<verse number="12">Իմ ժողովուրդը իր փայտին է հարցնում, եւ իր ցուպը պիտի իմացնէ նորան. որովհետեւ պոռնկութեան հոգին խաբել է, եւ պոռնկացան իրանց Աստուծուն չհպատակելով։</verse>
				<verse number="13">Սարերի գլուխներին զոհ են մատուցանում, եւ բլուրների վերայ ծխում կաղնիի, կաղամախի եւ բեւեկնիի տակ՝ ըստ որում հովանին սիրուն է. սորա համար ձեր աղջիկները պիտի պոռնկանան, եւ ձեր հարսները շնութիւն անեն։</verse>
				<verse number="14">Ես չեմ պատժել ձեր աղջիկներին նորանք պոռնկանալիս, եւ ձեր հարսներին՝ երբոր նորանք շնանան. որովհետեւ սորանք պոռնիկների հետ բաժանուած են, եւ նուիրեալ բոզերի հետ զոհում են. եւ ժողովուրդը, որ չէ հասկանում, կորչում է։</verse>
				<verse number="15">Թէեւ դու պոռնկանաս, ով Իսրայէլ, Յուդան թող յանցաւոր չլինի. եւ մի գնաք Գաղգաղա, եւ վեր մի ելնէք Բեթաւան, եւ երդում մի անէք՝ Կենդանի է Տէրը։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ապստամբ երինջի պէս ապստամբել է Իսրայէլ. հիմա նորանց պիտի արածեցնէ Տէրը գառերի պէս լայնարձակ տեղ։</verse>
				<verse number="17">Եփրեմը կուռքերին է փակել. թող տուր դորան։</verse>
				<verse number="18">Խոտորնակ է նորանց արբեցողութիւնը՝՝, շնութիւնով շնացել են, սիրով սիրահարուել են ամօթի նորա իշխանները։</verse>
				<verse number="19">Քամին նորան փաթաթել է իր թեւերի մէջ եւ նորանք պիտի ամաչեն իրանց զոհերիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Լսեցէք այս, ով քահանաներ, եւ ականջ դրէք, ով Իսրայէլի տուն, եւ ուշադիր եղէք, ով թագաւորի տուն, որ դատաստան կայ ձեզ համար, որովհետեւ դուք որոգայթ եղաք Մասփայում, եւ տարածուած վարմ՝ Թաբօրի վերայ։</verse>
				<verse number="2">Եւ ապականութիւնով մոլորուողները խորասոյզ եղան, բայց ես նորանց ամենին պիտի խրատեմ։</verse>
				<verse number="3">Ես ճանաչում եմ Եփրեմին, եւ Իսրայէլը ծածկուած չէ ինձանից. որովհետեւ դու հիմա շնացար, ով Եփրեմ, Իսրայէլը պղծուած է։</verse>
				<verse number="4">Թոյլ չեն տալիս նորանց գործերը, որ ետ դառնան իրանց Աստուծոյ մօտ. որովհետեւ նորանցում շնութեան հոգի կայ, եւ Տիրոջը չեն ճանաչում։</verse>
				<verse number="5">Եւ Իսրայէլի հպարտութիւնը պիտի խոնարհուի նորանց առաջին, եւ Իսրայէլն ու Եփրեմը պիտի գլորուին իրանց անօրէնութեամբը, Յուդան էլ պիտի գլորուի նորանց հետ։</verse>
				<verse number="6">Նորանք իրանց ոչխարներովն ու արջառներովը պիտի գնան Տիրոջը որոնելու, բայց պիտի չգտնեն, նա քաշուել է նորանցից։</verse>
				<verse number="7">Նորանք անհաւատարմութիւն արին Տիրոջը, որ օտար որդիներ ծնան. հիմա ամիսը պիտի ուտէ նորանց իրանց վիճակներովը։</verse>
				<verse number="8">Շեփոր հնչեցրէք Գաբաայումը, փող՝ Ռամայումը, բարձրաձայն կանչեցէք Բեթաւանումը, քո ետեւիցը, ով Բենիամին։</verse>
				<verse number="9">Եփրեմը ամայի պիտի դառնայ իր յանդիմանութեան օրը. Իսրայէլի ցեղերումը ճշմարտութիւնն իմացրի։</verse>
				<verse number="10">Յուդայի իշխանները սահմանը փոխողների պէս եղան, նորանց վերայ պիտի թափեմ ջրերի պէս իմ բարկութիւնը։</verse>
				<verse number="11">Եփրեմը ճնշուած է եւ դատաստանով փշրուած, որ յօժարակամ գնաց հրամանի ետեւիցը։</verse>
				<verse number="12">Բայց ես ցեցի պէս եմ Եփրեմի համար, եւ ուտիճի պէս՝ Յուդայի տան համար։</verse>
				<verse number="13">Եւ Եփրեմը տեսաւ իր ցաւը եւ Յուդան՝ իր վէրքը, եւ Եփրեմը գնաց Ասորեստան, եւ Յարէբ թագաւորի մօտ ուղարկեց. բայց նա կարող չէ ձեզ առողջացնել, եւ չի առողջացնիլ ձեր վէրքը։</verse>
				<verse number="14">Որովհետեւ ես առիւծի պէս եմ Եփրեմի համար, եւ առոյգ առիւծի պէս՝ Յուդայի տան համար. ես՝ ես պիտի պատառեմ ու գնամ, պիտի տանեմ եւ ազատող պիտի չլինի։</verse>
				<verse number="15">Գնում եմ՝ ետ եմ դառնում իմ տեղը, մինչեւ որ իրանց յանցանքը խոստովանեն եւ իմ երեսը որոնեն. երբոր նորանք նեղութեան մէջ լինեն կանուխ պիտի ինձ դիմեն։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եկէք ու ետ դառնանք Տիրոջ մօտ, որ նա պատառեց, եւ նա էլ կբժշկէ մեզ. նա զարկեց, նա էլ կպատէ մեզ։</verse>
				<verse number="2">Նա մեզ կկենդանացնէ երկու օրից յետոյ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնէ, եւ մենք կապրենք նորա առաջը։</verse>
				<verse number="3">Եւ կճանաչենք, եւ էլ կհետեւենք ճանաչելու Տիրոջը, արշալոյսի պէս պատրաստ է նորա ելքը, եւ նա պիտի գայ մեզ համար անձրեւի պէս, վերջի անձրեւի պէս որ ոռոգում է երկիրը։</verse>
				<verse number="4">Ի՞նչ անեմ քեզ, ով Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ով Յուդա, որ ձեր բարութիւնը առաւօտեան ամպին պէս է, եւ վաղահաս ցօղի նման է որ անցնում է։</verse>
				<verse number="5">Նորա համար տաշեցի մարգարէներովը, նորանց սպանեցի իմ բերանի խօսքերովը, եւ քո դատաստանները դուրս կգայ իբրեւ լոյս։</verse>
				<verse number="6">Որովհետեւ ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ, եւ Աստուծոյ գիտութիւն՝ քան թէ ողջակէզներ։</verse>
				<verse number="7">Բայց նորանք Ադամի պէս ուխտը զանց են անում, այնտեղ ինձ անհաւատարմութիւն արին։</verse>
				<verse number="8">Գաղաադը անօրէնութիւն անողների քաղաք է, շաղախուած է արիւնով։</verse>
				<verse number="9">Աւազակները մարդի ետեւից դարան մտնելու պէս քահանաների խումբը Սիւքեմի ճանապարհումը մարդիկ են սպանում, եւ եղեռնագործութիւն անում։</verse>
				<verse number="10">Իսրայէլի տանը սոսկալի բաներ տեսայ, այնտեղ է Եփրեմի պոռնկութիւնը, Իսրայէլը պղծուեցաւ։</verse>
				<verse number="11">Քեզ համար էլ, ով Յուդա, մի հունձք կայ, երբոր ես ետ կդարձնեմ իմ ժողովրդի գերութիւնը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Ես Իսրայէլին բժշկելիս յայտնուեցաւ Եփրեմի անօրէնութիւնը եւ Սամարիայի չարութիւնները, որովհետեւ նորանք ստութիւն են գործում, գողը ներս է մտնում, աւազակների գունդը դրսումը մերկացնում է։</verse>
				<verse number="2">Եւ իրանց սրտումը չեն ասում թէ` Ես յիշում եմ նորանց բոլոր չարութիւնը, հիմա նորանց գործերը պաշարում են նորանց. նորանք իմ երեսի առաջին են։</verse>
				<verse number="3">Իրանց չարութիւնովը ուրախացնում են թագաւորին, եւ իրանց ստութիւններովը՝ իշխաններին։</verse>
				<verse number="4">Նորանք ամենքը շնացողներ են, մի թոնիրի նման որ վառուած է հաց թխողիցը, որ դադարում է արծարծելուց՝ խմոր հունցելուց մինչեւ նորա թթուելը։</verse>
				<verse number="5">Մեր թագաւորի օրումը հիւանդացան իշխանները գինիի տաքութիւնիցը, նա մեկնեց իր ձեռքը ծաղր անողների հետ։</verse>
				<verse number="6">Որովհետեւ նորանք իրանց սիրտը թոնիրի պէս են շինել իրանց դարանումը, բոլոր գիշերը գնում է նորանց հացթուխը, առաւօտը նա վառվում է բոցավառ կրակի պէս։</verse>
				<verse number="7">Նորանք ամենքը տաքացել են թոնիրի պէս. եւ ուտում են իրանց դատաւորներին. նորանց բոլոր թագաւորներն ընկել են. նորանցում ինձ կանչող չկայ։</verse>
				<verse number="8">Եփրեմը խառնուել է ժողովուրդներին, Եփրեմը դառել է մի չդարձուած կարկանդակ։</verse>
				<verse number="9">Օտարները կերան նորա զօրութիւնը, բայց ինքը չգիտէ. ալեւորութիւն էլ է թափուել վերան, դարձեալ ինքը չգիտէ։</verse>
				<verse number="10">Եւ Իսրայէլի զօրութիւնը խոնարհուել է նորա հանդէպ, բայց նորանք ետ չեն դառնում իրանց Տէր Աստուծոյ մօտ, եւ այսու ամենայնիւ նորան չեն որոնում։</verse>
				<verse number="11">Եւ Եփրեմը եղել է մի միամիտ աղաւնիի պէս՝ անխելք. Եգիպտացիներին են կանչել, Ասորեստան են գնում։</verse>
				<verse number="12">Հէնց որ նորանք գնացին, ես իմ վարմը պիտի տարածեմ նորանց վերայ, նորանց պիտի իջեցնեմ երկնքի թռչունի պէս, եւ նորանց պիտի պատժեմ ինչպէս որ լուր է տրուել նորանց ժողովքին։</verse>
				<verse number="13">Վա՜յ նորանց, որ փախան ինձանից, աւերո՜ւմ նորանց, որ ինձ դէմ յանցաւոր եղան. թէեւ ես նորանց փրկեցի. բայց նորանք ինձ դէմ ստութիւններ են խօսում։</verse>
				<verse number="14">Եւ նորանք չաղաղակեցին ինձ դէմ իրանց սրտովը, երբոր ողբում էին իրանց անկողինների վերայ, նորանք ցորենի եւ գինիի համար խռնվում են, խոտորում են ինձ դէմ։</verse>
				<verse number="15">Եւ ես խրատեցի, զօրացրի նորանց բազուկը, իսկ նորանք ինձ դէմ չարութիւն խորհեցին։</verse>
				<verse number="16">Նորանք դառնում են, բայց ոչ թէ դէպի Բարձրեալը, նորանք խաբեբայ աղեղի պէս են դառել, նորանց իշխանները սրով պիտի ընկնեն իրանց լեզուի կատաղութիւնից. նա նորանց նախատինքը կլինի Եգիպտոսի երկրումը։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Փողը բերանի՜դ. արծիւի պէս յարձակվում է Տիրոջ տան վերայ թշնամին, որովհետեւ զանց արին իմ ուխտը, եւ իմ օրէնքի դէմ յանցանք գործեցին։</verse>
				<verse number="2">Դէպի ինձ են աղաղակում. Ով Աստուած, մենք Իսրայէլս ճանաչում ենք քեզ։</verse>
				<verse number="3">Իսրայէլը մերժեց բարին, թշնամին պիտի հալածէ նորան։</verse>
				<verse number="4">Նորանք թագաւոր դրին, բայց ոչ թէ ինձանից. իշխաններ դրին, բայց ես չիմացայ. իրանց արծաթն ու իրանց ոսկին իրանց համար կուռքեր շինեցին, որպէսզի բնաջինջ լինեն։</verse>
				<verse number="5">Քո որթը մերժուեցաւ, ով Սամարիա, վառուեցաւ իմ բարկութիւնը նորանց վերայ. մինչեւ ե՞րբ պիտի նորանք չկարողանան սրբուիլ։</verse>
				<verse number="6">Որովհետեւ նա էլ է Իսրայէլիցը. արուեստաւորը շինեց նորան, եւ նա Աստուած չէ. որովհետեւ փշուր փշուր պիտի դառնայ Սամարիայի որթը։</verse>
				<verse number="7">Որովհետեւ քամի սերմեցին եւ մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չունի. բոյսը չի շինելու խիւսը. եթէ շինէ էլ՝ օտարներն են կուլ տալու։</verse>
				<verse number="8">Իսրայէլը կուլ գնաց. հիմա ազգերի մէջ պիտի լինեն անախորժ ամանի պէս։</verse>
				<verse number="9">Որովհետեւ նորանք գնացին Ասորեստան. վայրենի էշը ման է գալիս իրան համար. Եփրեմը սիրականներ է վարձում։</verse>
				<verse number="10">Թէեւ վարձեն էլ ազգերի մէջ, ես նորանց պիտի ժողովեմ. եւ նորանք կհանգստանան մի քիչ իշխանաց թագաւորի բեռիցը։</verse>
				<verse number="11">Որովհետեւ եփրեմը շատացրեց սեղանները մեղանչելով, սեղանները նորա համար մեղքի պատճառ եղան։</verse>
				<verse number="12">Եւ ես նորան գրեցի իմ բիւրաւոր օրէնքները. իսկ նորանք օտարոտի բանի պէս համարուեցան։</verse>
				<verse number="13">Իբրեւ իմ ընծաների զոհեր նորանք միս են զոհում եւ ուտում, Տէրը նորանց չէ հաւանում. հիմա նա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնը եւ պատժէ նորանց մեղքերը. նորանք Եգիպտոս պիտի ետ դառնան։</verse>
				<verse number="14">Որովհետեւ Իսրայէլը մոռացաւ իր Արարչին եւ պալատներ շինեց. եւ Յուդան շատացրեց պարսպաւոր քաղաքները։ Բայց ես կրակ պիտի ուղարկեմ նորանց մէջ, եւ նա պիտի լափէ նորա պալատները։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Մի ուրախանար, ով Իսրայէլ, ցնծութեամբ ժողովուրդների պէս, որ պոռնկութիւն արիր քո Աստուծոյ դէմ. կապէնք սիրեցիր ամեն ցորենի կալի վերայ։</verse>
				<verse number="2">Կալը եւ հնձանը նորանց չի կերակրիլ, եւ քաղցուն պիտի ստէ նորան։</verse>
				<verse number="3">Նորանք չեն բնակուիլ Տիրոջ երկրումը, այլ Եփրեմը ետ պիտի դառնայ Եգիպտոս. եւ Ասորեստանում պիղծ բաներ պիտի ուտէ։</verse>
				<verse number="4">Նորանք գինիի նուէր պիտի չմատուցանեն Տիրոջը եւ նորան ընդունելի չեն նորանց զոհերը. սգաւորների հացի պէս են նորանց համար. նորա բոլոր ուտողները պիտի պղծուին, որովհետեւ նորանց հացը նորանց անձերի համար պիտի չմտնէ Տիրոջ տունը։</verse>
				<verse number="5">Ի՞նչ էք անելու տօնի օրը, եւ Տիրոջ տօնախմբութեան օ՞րը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ ահա գնում են կործանումից, Եգիպտոսը պիտի ժողովէ նորանց, Մեմփիսը նորանց թաղէ. նորանց ցանկալի արծաթեղէնները եղինջը պիտի ժառանգէ, փուշ պիտի լինի նորանց վրաններումը։</verse>
				<verse number="7">Եկան այցելութեան օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայէլը պիտի իմանայ. անմիտ է մարգարէն, խելագար՝ ներշնչեալ մարդը քո անօրէնութեան շատութեան համար։</verse>
				<verse number="8">Մտիկ է տալիս Եփրեմը իմ Աստուծուն. մարգարէն որոգայթ է լարում նորա բոլոր ճանապարհների վերայ, հակառակութիւն՝ իր Աստուծոյ տան մէջ։</verse>
				<verse number="9">Ապականուեցան խրուեցան Գաբաայի օրերի պէս. Նա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնը, պատժէ նորանց մեղքերը։</verse>
				<verse number="10">Խաղողի պէս գտայ ես անապատումը Իսրայէլին. թզենիի առաջի երախայրիի պէս տեսայ ձեր հայրերին. նորանք եկան Բաալփեգովր, եւ իրանց նուիրեցին ամօթի ու պիղծ եղան իրանց սիրածին պէս։</verse>
				<verse number="11">Եփրեմի փառքը թռչնի պէս պիտի թռչտէ. ոչ ծնունդ, ոչ արգանդ եւ ոչ յղութիւն պիտի լինի։</verse>
				<verse number="12">Թէեւ իրանց որդկանցը մեծացնեն, դարձեալ պիտի մարդից զուրկ թողեմ նորանց. որովհետեւ վա՜յ էլ նորանց, երբոր ես ետ քաշուիմ։</verse>
				<verse number="13">Եփրեմը՝ ինչպէս որ Տիւրոսը տեսայ, տնկուած էր զուարճալի տեղ. բայց Եփրեմը իր որդկանցը դուրս պիտի հանէ սպանողի մօտը։</verse>
				<verse number="14">Տուր նորանց, ով Տէր. ի՞նչ պիտի տաս. տուր նորանց վիժող արգանդ եւ ցամաք ստինքներ։</verse>
				<verse number="15">Նորանց բոլոր չարութիւնը Գաղգաղայումն է. որովհետեւ այնտեղ ատեցի նորանց իրանց գործերի չարութեան համար, նորանց արտաքսելու եմ իմ տանիցը, էլ չեմ սիրելու նորանց. նորանց բոլոր իշխանները ապստամբներ են։</verse>
				<verse number="16">Հալածուեցաւ Եփրեմը. նորանց արմատը չորացաւ. պտուղ չեն տալու. թէեւ ծնեն էլ, նորանց արգանդի ցանկալիներին էլ պիտի մեռցնեմ։</verse>
				<verse number="17">Նորանց մերժելու է իմ Աստուածը, որովհետեւ նորան չլսեցին. Եւ թափառողներ պիտի լինեն ազգերի մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Մի սաղարթածաւալ որթ է Իսրայէլը. պտուղ է բերում իրան համար. նա շատացրել է սեղանները իր երկրի արդիւնքի չափ. որքան լաւ է երկիրը, նորանք այնքան լաւացնում են կուռքերը։</verse>
				<verse number="2">Կոկուած էր նորանց սիրտը. հիմա յանցաւոր կլինեն. նա պիտի ջարդէ նորանց սեղանները, փչացնէ նորանց կուռքերը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ հիմա նորանք պիտի ասեն. Մենք թագաւոր չունինք, որովհետեւ Տէրից չվախեցինք, եւ թագաւորն ի՞նչ կանէ մեզ։</verse>
				<verse number="4">Խօսքեր են խօսել, սուտ երդուել, ուխտ դնելիս, եւ դատաստանը սէզի պէս պիտի բուսնէ արտի ակօսների վերայ։</verse>
				<verse number="5">Բեթաւանի որթերի պատճառով պիտի վախենան Սամարիայի բնակիչները, որ սուգ պիտի անէ նորայ վերայ նորա ժողովուրդը, եւ նորա քուրմերը դողալու են նորա փառքի համար. որովհետեւ նա գերի պիտի գնայ նորանից։</verse>
				<verse number="6">Նա էլ է Ասորեստան տարուելու իբրեւ ընծայ Յարէբ թագաւորի համար, ամօթը պիտի բռնէ Եփրեմին, եւ Իսրայէլը պիտի ամաչէ իր խորհրդիցը։</verse>
				<verse number="7">Սամարիան բնաջինջ պիտի լինի իր թագաւորովը, ջրի երեսի փրփուրին պէս։</verse>
				<verse number="8">Եւ քարուքանդ պիտի լինեն Աւենի բարձրաւանդակները՝ Իսրայէլի մեղքը, փուշ ու տատասկ պիտի բուսնի նորանց սեղանների վերայ. եւ պիտի ասեն սարերին. Ծածկեցէք մեզ, եւ բլուրներին՝ Ընկէք մեզ վերայ։</verse>
				<verse number="9">Գաբաայի օրերիցը մեղք գործեցիր, ով Իսրայէլ. այնտեղ կանգնեցին. նորանց չհասաւ Գաբաայումը պատերազմը չարութեան որդկանց դէմ։</verse>
				<verse number="10">Իմ ուզածովը նորանց կխրատեմ էլ, եւ նորանց վերայ ժողովուրդներ կժողովեմ, նորանք իրանց երկու անօրէնութիւնների համար կապուած ժամանակը։</verse>
				<verse number="11">Եւ Եփրեմը մի սովորած երինջ է՝ կալ կասել սիրող, բայց ես նորա վզի գեղեցկութեան վերայ լուծ կանցնեմ, կառքի եմ լծելու Եփրեմին. Յուդան պիտի հերկէ. Յակոբը պիտի տափանէ նորա համար։</verse>
				<verse number="12">Սերմեցէք ձեզ համար արդարութիւնով, հնձեցէք ողորմութեան համեմատ, խամահատ մշակեցէք ձեզ համար, ըստ որում ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչեւ որ ինքը գայ եւ արդարութիւն տեղայ ձեզ վերայ։</verse>
				<verse number="13">Դուք ամբարշտութիւնով էք հերկել, անօրէնութիւն հնձեցիք. ստութեան պտուղը կերաք. որովհետեւ դու ապաւինեցիր քո ճանապարհին եւ քո զօրաւորների բազմութեանը։</verse>
				<verse number="14">Ուրեմն խռովութիւն է վեր կենալու քո ժողովուրդների մէջ, եւ քո բոլոր բերդերը պիտի քանդուին, ինչպէս Սաղման քանդեց Բեթարբէլը պատերազմի օրը. մայրը որդկանցը հետ ջարդուեցաւ։</verse>
				<verse number="15">Այսպէս է անելու ձեզ Բեթելը, ձեր չարութեան չար լինելու համար. արշալոյսին պիտի բոլորովին բնաջինջ լինի Իսրայէլի թագաւորը։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Երբոր մանուկ էր Իսրայէլը, ես սիրում էի նորան, եւ Եգիպտոսից կանչեցի իմ որդին։</verse>
				<verse number="2">Կանչեցին նորանց, բայց նորանք գնացին նորանց առաջից. Բահաղիմներին զոհ մատուցրին, եւ կուռքերին խունկ ծխեցին։</verse>
				<verse number="3">Բայց ես ման ածեցի Եփրեմին. նորանց բռնում էի իրանց բազուկներիցը, սակայն չիմացան թէ ես եմ բժշկում նորանց։</verse>
				<verse number="4">Մարդի լարերով ես նորանց քաշեցի՝ սիրոյ կապերով, եւ ես նորանց համար եղայ իբրեւ նորանց ծնօտներիցը լուծը հանող, եւ հանդարտ լինելով նորանց դէմ՝ ուտեցնում էի։</verse>
				<verse number="5">Ետ չպիտի դառնայ նա Եգիպտոս. այլ Ասորեստանն է նորա թագաւորը, որովհետեւ չուզեցին դառնալ։</verse>
				<verse number="6">Եւ պտոյտ պիտի տայ սուրը նորա քաղաքների վերայ, եւ վերջացնէ նորա նիգերը ու լափէ նորանց խորհուրդների մասին։</verse>
				<verse number="7">Եւ իմ ժողովուրդը հակամիտ է ինձանից խոտորուելու. թէեւ դէպի Բարձրեալն են կանչվում նորանք, սակայն վեր չեն կենում։</verse>
				<verse number="8">Ես քեզ ի՞նչպէս թող տամ, ով Եփրեմ, եւ քեզ յանձնե՞մ, ով Իսրայէլ. ես քեզ ի՞նչպէս Ադմայի պէս անեմ, Սեբոյիմի պէս շինե՞մ. գալարվում է սիրտս ինձանում, միանգամայն քրքրուել է կարեկցութիւնս։</verse>
				<verse number="9">Ես չեմ գործադրել իմ բորբոքած բարկութիւնը, կրկին չեմ աւերել Եփրեմին. որովհետեւ ես Աստուած եմ եւ ոչ թէ մարդ. քո միջումը Սուրբ եմ, եւ չեմ գալ գրգռմունքով։</verse>
				<verse number="10">Տիրոջ ետեւից պիտի գնան. առիւծի պէս է գոչելու նա. երբոր նա գոչէ, որդիքը կգան արագապէս արեւմուտքից։</verse>
				<verse number="11">Նորանք արագապէս պիտի գան թռչնի պէս Եգիպտոսից, եւ աղաւնիի պէս՝ Ասորեստանի երկրիցը. եւ ես նորանց պիտի բնակեցնեմ իրանց տներումը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="12">Ինձ ստութիւնով պաշարել է Եփրեմը, եւ նենգութիւնով՝ Իսրայէլի տունը. բայց Յուդան տակաւին տիրում է Աստուծով, եւ հաւատարիմ է սուրբերի հետ։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եփրեմը քամի է արածում, եւ արեւելեան քամիի ետեւից գնում. ամեն օր ստութիւնն ու աւերումը շատացնում է, եւ դաշինք են դնում Ասորեստանի հետ, եւ իւղ են տանում Եգիպտոս։</verse>
				<verse number="2">Եւ Յուդայի հետ էլ վէճ ունի Տէրը, եւ պիտի այցելէ Յակոբին նորա ճանապարհներին համեմատ, նորա գործերին համեմատ պիտի հատուցանէ նորան։</verse>
				<verse number="3">Արգանդումը բռնեց եղբօր գարշապարիցը, եւ իր ոյժովը գօտեմարտեց Աստուծոյ հետ։</verse>
				<verse number="4">Եւ գօտեմարտեց հրեշտակի հետ եւ յաղթեց, լաց եղաւ եւ աղաչանք արաւ նորան. Բեթէլումը գտաւ նորան, եւ այնտեղ խօսեց մեզ հետ,</verse>
				<verse number="5">Այսինքն Տէրը՝ Զօրաց Աստուածը, որի յիշատակը Եհովայ է։</verse>
				<verse number="6">Եւ դու քո Աստուծուն դարձիր, ողորմութիւն եւ իրաւունք պահիր, եւ քո Աստուծուն յուսա միշտ։</verse>
				<verse number="7">Եփրեմը վաճառական է. նորա ձեռքին խաբէութեան կշիռք կայ, նա սիրում է հարստահարել։</verse>
				<verse number="8">Բայց Եփրեմն ասում է. Իրաւ հարստացայ, ինձ համար ստացուածք գտայ. իմ բոլոր վաստակներումը մի անօրէնութիւն չեն գտնիլ որ մեղք լինի։</verse>
				<verse number="9">Բայց ես քո Տէր Աստուածն եմ Եգիպտոսի երկրիցը, դեռ քեզ վրանների մէջ եմ բնակեցնելու հանդիսաւոր օրերի պէս։</verse>
				<verse number="10">Որովհետեւ ես խօսեցի մարգարէների հետ, եւ շատացրի տեսիլքները. եւ մարգարէների ձեռով առակախօսութիւն արի։</verse>
				<verse number="11">Անշուշտ անօրէն է Գաղաադը, իրաւ ունայն են դառել. Գաղգաղայումն արջառներ մորթեցին, նորանց սեղաններն էլ քարակոյտների նման են արտի ակօսների վերայ։</verse>
				<verse number="12">Եւ Յակոբը փախաւ Ասորիների դաշտը, եւ Իսրայէլը ծառայեց կնոջ համար, եւ կնոջ համար հօտերի պահապան եղաւ։</verse>
				<verse number="13">Եւ մի մարգարէով Տէրը վեր հանեց Իսրայէլին Եգիպտոսից, եւ մի մարգարէով նա պահպանուեցաւ։</verse>
				<verse number="14">Եփրեմը դառնապէս բարկացրեց Աստուծուն, եւ նորա արիւնը նորա վերայ պիտի թափէ, եւ նորա նախատինքը նորան ետ պիտի դարձնէ նորա Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Երբոր Եփրեմը խօսում էր, դողում էին. բայց բարձրացաւ Իսրայէլի մէջ, եւ յանցանք գործեց Բահաղով եւ մեռաւ։</verse>
				<verse number="2">Եւ հիմա էլի մեղք են գործում, եւ իրանց համար ձուլածոյ կուռքեր են շինում իրանց արծաթից՝ իրանց խելքի համեմատ արձաններ, որ ամենքը արուեստաւորի գործ են. իրանք ասում են նորանց. Զոհ անող մարդիկը համբուրեն որթերին։</verse>
				<verse number="3">Դորա համար պիտի առաւօտեան ամպի պէս լինեն. եւ ցօղին պէս որ շուտով անցնում գնում է. մղեղի պէս, որ փոթորիկը վեր է հանում կալիցը, եւ ծխնելոյզից դուրս եկած ծուխին պէս։</verse>
				<verse number="4">Սակայն ես քո Տէր Աստուածն եմ Եգիպտոսի երկրիցն ի վեր. եւ ինձանից ջոկ մի Աստուած չես ճանաչում. եւ մի Փրկիչ չկայ բացի ինձանից։</verse>
				<verse number="5">Ես քեզ ճանաչեցի անապատումը, տօթակէզ երկրումը։</verse>
				<verse number="6">Իրանց արօտին համեմատ նորանք կշտացան, կշտացան եւ նորանց սիրտը հպարտացաւ. սորա համար ինձ մոռացան։</verse>
				<verse number="7">Եւ ես նորանց համար պիտի առիւծի պէս լինեմ, ինձու նման պիտի դարան մտնեմ ճանապարհի մօտ։</verse>
				<verse number="8">Նորանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջի նման, եւ պիտի ճղոտեմ նորանց սրտի փականքը, եւ նորանց այնտեղ պիտի ուտեմ առիւծի պէս. դաշտի գազանը պիտի պատառէ նորանց։</verse>
				<verse number="9">Քեզ կորցնում է, ով Իսրայէլ, այն, որ դու ինձ՝ քո օգնութեանը դէմ ես։</verse>
				<verse number="10">Ո՞ւր է հիմա քո թագաւորը, որ քեզ ազատէ քո բոլոր քաղաքներումը, եւ ո՞ւր են քո դատաւորները, որոնց համար ասում էիր. Տուր ինձ թագաւոր եւ իշխաններ։</verse>
				<verse number="11">Ես քեզ թագաւոր տուի իմ բարկութիւնովը, եւ կառնեմ իմ սրտմտութիւնովը,</verse>
				<verse number="12">Եփրեմի անօրէնութիւնը կապուած է, ծածկուած է նորա մեղքը։</verse>
				<verse number="13">Ծննդականի ցաւեր են գալիս նորա վերայ. նա անխելք տղայ է. որովհետեւ ժամանակով չէր կանգնիլ որդեծննդեան արգանդի բերանումը։</verse>
				<verse number="14">Դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նորանց, մահուանից պիտի պրծեցնեմ նորանց. ո՞ւր է ժանտախտդ, մահ, ո՞ւր է աւերմունքդ, դժոխք. զղջումը ծածկուած է իմ աչքերից։</verse>
				<verse number="15">Որովհետեւ նա պտղաբեր է եղբայրների մէջ. բայց արեւելեան քամին պիտի գայ, Տիրոջը հողմը վեր է կենալու անապատիցը, եւ պիտի ցամաքի նորա աղբիւրը, եւ չորանայ նորա ակնը. նա պիտի կողոպտէ ամեն ցանկալի բաների գանձը։</verse>
				<verse number="16">Սամարիան աւերակ պիտի դառնայ, որ ապստամբուեց իր Աստուծուն դէմ. սրով պիտի ընկնեն, նորանց երեխաները պիտի ջախջախուին. եւ նորանց յղի կանայքը պիտի ճեղքուին։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Ետ դարձիր, ով Իսրայէլ, քո Տէր Աստուծուն մօտ. որովհետեւ դու գլորուել ես անօրէնութեան պատճառով։</verse>
				<verse number="2">Ձեզ հետ խօսքեր վեր առէք եւ ետ դարձեք Տիրոջ մօտ. ասեցէք նորան. Ամեն անօրէնութիւն վեր առ, եւ ընդունիր բարութեամբ, եւ մենք պիտի մատուցանենք մեր շրթունքների զուարակները։</verse>
				<verse number="3">Ասորեստանցին մեզ չի փրկիլ. ձիերի վերայ չենք հեծնիլ, եւ մեր ձեռաց գործերին չենք ասել միւսանգամ. Ով մեր Աստուած. որովհետեւ որբը քեզանից կգտնէ ողորմութիւն։</verse>
				<verse number="4">Նորանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նորանց պիտի ձրի սիրեմ, որովհետեւ իմ բարկութիւնը ետ է դառել նորանցից.</verse>
				<verse number="5">Ես ցօղի պէս պիտի լինեմ Իսրայէլի համար. նա շուշանի պէս պիտի ծաղկէ, եւ արմատներ պիտի գցէ Լիբանանի պէս։</verse>
				<verse number="6">Նորա ոստերը պիտի տարածուին, եւ նորա վայելչութիւնը ձիթենիի պէս, եւ նորա բուրմունքը Լիբանանի պէս պիտի լինի։</verse>
				<verse number="7">Ետ պիտի դառնան նորա հովանում նստողները. պիտի կենդանանան ցորենով, եւ ծաղկեն որթի պէս, նորա յիշատակը Լիբանանի գինիին պէս պիտի լինի։</verse>
				<verse number="8">Եփրեմը պիտի ասէ. Ես էլ ի՞նչ ունիմ կուռքերի հետ։ Ես լսեցի նորա խնդրուածքը, եւ նորան խնամեցի, ես կանաչ մայրի ծառի պէս եմ. ինձանից է քո պտուղը գտնուելու։</verse>
				<verse number="9">Ո՞վ է իմաստուն, որ հասկանայ այս, կամ հասկացող, որ գիտենայ սորանց. որովհետեւ ուղիղ են Տիրոջ ճանապարհները եւ արդարները գնում են նորանցով. իսկ յանցաւորները կգլորուին նորանցում։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="29">
			<chapter number="1">
				<verse number="1">Տիրոջ խօսքը, որ եղաւ Փաթուէլի որդի՝ Յովէլին։</verse>
				<verse number="2">Լսեցէք այս, ով ծերեր, եւ ականջ դրէք, ով երկրի բոլոր բնակիչներ, այսպիսի բան եղե՞լ է արդեօք ձեր օրերին, եւ կամ ձեր հայրերի օրերին։</verse>
				<verse number="3">Սորա մասին պատմեցէք ձեր որդկանցը, եւ ձեր որդիքն իրանց որդկանցը, եւ նորանց որդիքը ուրիշ սերունդի։</verse>
				<verse number="4">Խառնիճից մնացածը մորեխը կերաւ, եւ մորեխից մնացածը ջորեակը կերաւ, եւ ջորեակից մնացածը երեւիլը կերաւ։</verse>
				<verse number="5">Զարթնեցէք, ով արբածներ, եւ լացէք եւ ողբացէք, ով ամեն գինի խմողներ, քաղցուին համար որ կտրուել է ձեր բերանիցը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ մի ազգ է վեր եկել իմ երկրի վերայ՝ զօրաւոր եւ անթիւ, նորա ատամները առիւծի ատամներ են, եւ մատակ առիւծի ժանիքներ ունի։</verse>
				<verse number="7">Նա իմ որթը աւերեց, թզենիս կոտրատեց, բոլորովին պլոկեց ու դէն գցեց. նորա ուռերը սպիտակացան։</verse>
				<verse number="8">Ողբա կոյսի պէս, որ քուրձով գօտեւորուած է իր երիտասարդութեան տիրոջ վերայ։</verse>
				<verse number="9">Հացի ընծան եւ նուէրը կտրուել է Տիրոջը տանիցը, սուգ են անում Տիրոջը ծառայող քահանաները։</verse>
				<verse number="10">Արտը աւերուել է, երկիրը սուգ է անում, որ աւերուել է ցորենը, չորացել քաղցուն, թոռոմել իւղը։</verse>
				<verse number="11">Ամաչեցէք, ով երկրագործներ. ողբացէք, ով այգեգործներ, ցորենին համար եւ գարիին համար որ փչացել է արտի բերքը։</verse>
				<verse number="12">Որթը չորացել է, եւ թզենին թոռոմել, նռնենին, արմաւենին էլ եւ խնձորենին՝ արտի բոլոր ծառերը չորացել են. որովհետեւ ցամաքել է ուրախութիւնը մարդկանց որդիներիցը։</verse>
				<verse number="13">Գօտեւորուեցէք քուրձով եւ սուգ արէք, ով քահանաներ, ողբացէք, ով սեղանի սպասաւորներ, եկէք՝ գիշերը քուրձերով անցրէք, ով իմ Աստուծոյ սպասաւորները, որ խափանուել է ձեր Աստուծոյ տանիցը հացի ընծան եւ նուէրը։</verse>
				<verse number="14">Ծոմ սրբեցէք, հանդէս կանչեցէք. ժողովեցէք ծերերին՝ երկրի բոլոր բնակիչներին ձեր Տէր Աստուծոյ տունը եւ աղաղակեցէք Տիրոջը։</verse>
				<verse number="15">Վա՜յ այն օրին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից։</verse>
				<verse number="16">Ահա մեր աչքի առաջին կտրուել է կերակուրը, մեր Աստուծոյ տանիցը՝ ուրախութիւնն ու ցնծութիւնը։</verse>
				<verse number="17">Սերմերը փտել են հողի կոշտերի տակին, ամայացել են շտեմարանները, քանդուել՝ ամբարները, որ խորշակահար է եղել ցորենը։</verse>
				<verse number="18">Ինչպէս են հեծում անասունները, շշկլուել են արջառների հօտերը, որովհետեւ արօտ չկայ նորանց համար, ոչխարների հօտերն էլ տանջվում են։</verse>
				<verse number="19">Դէպի քեզ եմ աղաղակում, ով Տէր, որ կրակը կերել է անապատի արօտները, եւ բոցը այրել է դաշտի բոլոր ծառերը։</verse>
				<verse number="20">Դաշտի անասուններն էլ են քեզ մտիկ տալիս, որ չորացել են ջրերի վտակները, եւ կրակը այրել է անապատի արօտները։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Փող հնչեցրէք Սիօնումը, եւ ազդ աղաղակեցէք իմ սուրբ սարի վերայ դողան երկրի բոլոր բնակիչները, որ Տիրոջ օրը եկել է, որ մօտ է նա։</verse>
				<verse number="2">Խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը. ինչպէս որ արշալոյսը տարածվում է սարերի վերայ, մի բազմաթիւ եւ զօրաւոր ազգ է գալիս, որի նմանը չէ եղել յաւիտենից եւ նորանից յետոյ էլ չի լինիլ, մինչեւ տարիները դարէ ցդար։</verse>
				<verse number="3">Նորա առաջից կրակը պիտի ուտէ, եւ նորա ետեւից բոցը պիտի այրէ, Եդեմի դրախտին պէս կլինի երկիրը նորա առաջին, իսկ նորա ետեւից ամայի անապատին պէս, եւ մէկ ազատուած անդամ չի ունենալ։</verse>
				<verse number="4">Ձիերի կերպարանք է նորանց կերպարանքը, եւ ձիաւորների պէս պիտի վազեն։</verse>
				<verse number="5">Կառքերի ձայնին պէս սարերի գլխին ոստոստում են յարդ ուտող կրակի բոցի ձայնի պէս, մի հզօր ժողովրդի պէս, որ շարուած է պատերազմի։</verse>
				<verse number="6">Նորանց երեսիցը պիտի տագնապեն ժողովուրդները, բոլոր երեսները պիտի ետ քաշեն գոյնը։</verse>
				<verse number="7">Զօրաւորների պէս պիտի վազեն, պատերազմի մարդկանց պէս վեր պիտի ելնեն պարսպի վերայ, եւ ամեն մարդ իր ճանապարհներովը պիտի գնայ, եւ պիտի չփոխեն իրանց շաւիղները։</verse>
				<verse number="8">Եւ մէկն իր ընկերին պիտի չհրէ, ամեն մէկն իր ճանապարհովը պիտի գնայ. եւ եթէ զէնքի վերայ էլ ընկնեն, պիտի չվիրաւորուին։</verse>
				<verse number="9">Քաղաքումը պիտի վազվազեն, պարսպի վերայ պիտի վազեն, վեր պիտի ելնեն տները պատուհաններովը ներս պիտի մտնեն գողի նման։</verse>
				<verse number="10">Նորանց երեսիցը երկիրը պիտի դողայ, երկինքը սարսէ, արեգակն ու լուսինը պիտի խաւարուին, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը։</verse>
				<verse number="11">Եւ Տէրը պիտի տայ իր ձայնը իր զօրքերի առաջին, որ շատ մեծ է նորա բանակը, որովհետեւ զօրաւոր է իր խօսքը կատարողը։ Որովհետեւ մեծ է Տիրոջ օրը եւ շատ ահեղ, եւ ո՞վ կարող է դիմանալ նորան։</verse>
				<verse number="12">Սակայն հիմա էլ, ասում է Տէրը, դէպի ինձ դարձէք ձեր բոլոր սրտովը, եւ ծոմով ու լացով եւ սգով։</verse>
				<verse number="13">Եւ պատառեցէք ձեր սրտերը, ու չէ թէ ձեր հանդերձները, եւ ետ դարձէք դէպի ձեր Տէր Աստուածը, ըստ որում ողորմած եւ գթած է, երկայնամիտ եւ բազումողորմ եւ զղջացող չարիքի համար։</verse>
				<verse number="14">Ո՞վ գիտէ, գուցէ դարձեալ զղջայ. եւ իր ետեւիցը օրհնութիւն թողէ, հացի ընծայ եւ թափելու նուէր ձեր Տէր Աստուծուն համար։</verse>
				<verse number="15">Փող հնչեցրէք Սիօնումը, ծոմ սրբեցէք, հանդէս հրաւիրեցէք։</verse>
				<verse number="16">Ժողովուրդ հաւաքեցէք, ժողովքը սրբեցէք, ծերերին ժողովեցէք. երեխաներին ու մանուկներին հաւաքեցէք, փեսան դուրս գայ իր սենեակիցը, եւ հարսը՝ իր առագաստիցը։</verse>
				<verse number="17">Սրահի եւ սեղանի մէջտեղը լաց լինեն քահանաները՝ Տիրոջ ծառաները. եւ ասեն. Խնայիր, ով Տէր, քո ժողովրդին, եւ քո ժառանգութիւնը մի տար նախատինքի, որ ազգերը տիրեն նորանց վերայ. ի՞նչու համար ասեն ազգերի մէջ. Ուր է նորանց Աստուածը։</verse>
				<verse number="18">Այն ժամանակ Տէրը պիտի նախանձէ իր երկրի համար, եւ ողորմէ իր ժողովրդին։</verse>
				<verse number="19">Եւ Տէրը պիտի պատասխանէ եւ ասէ իր ժողովրդին. Ահա ես ձեզ համար ուղարկում եմ ցորեն, գինի եւ իւղ, որ պիտի կշտանաք նորանով. եւ ձեզ այլեւս նախատինք պիտի չանեմ ազգերի մէջ.</verse>
				<verse number="20">Եւ հիւսիսացուն պիտի հեռացնեմ ձեր վերայից, եւ նորան պիտի քշեմ մի չոր եւ ամայի երկիր, երեսը դէպի արեւելեան ծովը եւ քամակը դէպի ետեւի ծովը եւ նորա վատ հոտը պիտի բարձրանայ, եւ կբարձրանայ նորա գարշահոտութիւնը, որովհետեւ մեծ բաներ է կատարել։</verse>
				<verse number="21">Մի վախենար, ով երկիր, ցնծա եւ ուրախացիր, որ Տէրը մեծ բաներ է անում։</verse>
				<verse number="22">Մի վախենաք, ով դաշտի անասուններ, որ կանաչելու են անապատի արօտները, որովհետեւ ծառը տալու է իր պտուղը, թզենին եւ որթը պիտի տան իրանց զօրութիւնը։</verse>
				<verse number="23">Եւ ով Սիօնի որդիք, ցնծացէք եւ ուրախացէք Տիրոջմով՝ ձեր Աստուծով. որ կտայ ձեզ ուսուցիչ արդարութեան համար. եւ ձեզ համար անձրեւ կիջեցնէ՝ առաջի եւ վերջի անձրեւ առաջուայ պէս։</verse>
				<verse number="24">Եւ կալերը կլցուին ցորենով, եւ հնձանները կյորդեն գինիով եւ իւղով։</verse>
				<verse number="25">Եւ ես կհատուցանեմ ձեզ այն տարիները, որ կերան մորեխը, ջորեակը, երեւիլը եւ խառնիճը, այն իմ մեծ զօրքը որ ուղարկեցի ձեր մէջը։</verse>
				<verse number="26">Եւ պիտի ուտէք ու ուտէք եւ կշտանաք, եւ օրհնաբանէք ձեր Տէր Աստուծոյ անունը, որ ձեզ համար հրաշքներ արաւ. եւ իմ ժողովուրդը պիտի չամաչէ յաւիտեան։</verse>
				<verse number="27">Եւ պիտի իմանաք որ ես Իսրայէլի մէջ եմ, եւ ես եմ ձեր Տէր Աստուածը, ու միւսը չկայ. եւ իմ ժողովուրդը պիտի չամաչէ յաւիտեան։</verse>
				<verse number="28">Եւ պիտի լինի սորանից յետոյ, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վերայ, եւ պիտի մարգարէանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։</verse>
				<verse number="29">Եւ ծառաներին ու աղախիններին վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին։</verse>
				<verse number="30">Եւ նշաններ պիտի տամ երկնքումը ու երկրիս վերայ. արիւն եւ կրակ եւ ծուխի սիւներ։</verse>
				<verse number="31">Արեգակը պիտի փոխուի խաւարի, եւ լուսինը՝ արեան, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։</verse>
				<verse number="32">Եւ պիտի լինի, որ ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կփրկուի. որովհետեւ Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը փրկութիւն կլինի՝ Տիրոջ ասածին պէս. եւ այն մնացորդների վերայ, որոնց Տէրը կկանչէ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Որովհետեւ ահա այն օրերը եւ այն ժամանակը, որ ես ետ կդարձնեմ Յուդայի եւ Երուսաղէմի գերութիւնը.</verse>
				<verse number="2">Այն ժամանակ կժողովեմ բոլոր ազգերը, եւ նորանց կիջեցնեմ Յովսափատի հովիտը, եւ այնտեղ նորանց հետ դատ կվարեմ իմ ժողովրդի եւ իմ ժառանգութիւն՝ Իսրայէլի համար, որին ցրուեցին ազգերի մէջ, եւ իմ երկիրը բաժանեցին։</verse>
				<verse number="3">Եւ իմ ժողովրդի վերայ վիճակ ձգեցին, եւ տղային տուին պոռնկի կապէնքի տեղ, եւ աղջիկը ծախեցին գինիի եւ խմեցին։</verse>
				<verse number="4">Եւ դուք էլ ի՞նչ էք ինձ համար, ով Տիւրոս եւ Սիդոն, եւ ով բոլոր Փղշտացիների սահմաններ, մի՞թէ դուք ինձ հատուցում էք անելու, եւ կամ դուք ինձ հատուցանողնե՞ր էք. հեշտ եւ շուտով ետ կդարձնեմ ձեր հատուցումը ձեր գլխին.</verse>
				<verse number="5">Որովհետեւ իմ արծաթն ու ոսկին առաք դուք, եւ իմ ցանկալի բարի բաները տարաք ձեր մեհեանները։</verse>
				<verse number="6">Եւ Յուդայի որդիներին ու Երուսաղէմի որդիներին Յունաց որդկանցը ծախեցիք. որպէսզի նորանց հեռացնէք իրանց սահմանիցը։</verse>
				<verse number="7">Ահա ես պիտի զարթնեցնեմ նորանց այնտեղից ուր որ նորանց ծախեցիք, եւ ձեր հատուցումը ետ պիտի դարձնեմ ձեր գլխին։</verse>
				<verse number="8">Եւ պիտի ծախեմ ձեր տղերքն ու աղջկերքը Յուդայի որդկանց ձեռը, եւ նորանք պիտի ծախեն նորանց Սաբայեցիներին՝ այն հեռու ազգին. որովհետեւ Տէրն է խօսել։</verse>
				<verse number="9">Հրատարակեցէք այս՝ ազգերի մէջ, պատերազմ որոշեցէք. զարթնեցրէք տղամարդիկներին. մօտենան վեր գնան բոլոր պատերազմի մարդիկը։</verse>
				<verse number="10">Ձեր խոփերը սուրեր շինեցէք, եւ ձեր յօտոցները՝ նիզակներ. թող տկարն ասէ. Տղամարդ եմ ես։</verse>
				<verse number="11">Շտապեցէք եւ եկէք, ով բոլոր շրջակայ ազգեր, եւ ժողովուեցէք. այնտեղ տար, ով Տէր, քո զօրաւորներին։</verse>
				<verse number="12">Զարթնեն եւ վեր գան ազգերը Յովսափատի հովիտը, որովհետեւ այնտեղ պիտի նստեմ բոլոր շրջակայ ազգերը դատելու համար։</verse>
				<verse number="13">Մանգաղը գցեցէք, որովհետեւ հասել է հունձը, եկէք, իջէք, որովհետեւ լցուել է հնձանը. աւազանները յորդում են. որովհետեւ շատ է նորանց չարութիւնը։</verse>
				<verse number="14">Բազմութիւններ, բազմութիւններ Վճռի հովիտումը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Վճռի հովիտումը։</verse>
				<verse number="15">Արեգակն ու լուսինը պիտի խաւարեն, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը։</verse>
				<verse number="16">Եւ Տէրը պիտի գոչէ Սիօնից, եւ Երուսաղէմից ձայն պիտի տայ, եւ երկինքը ու երկիրը պիտի դողան. բայց Տէրը ապաւէն կլինի իր ժողովրդի համար, եւ ամրոց՝ Իսրայէլի որդկանց համար։</verse>
				<verse number="17">Եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, որ բնակվում եմ իմ սուրբ Սիօն սարումը. և Երուսաղէմը սուրբ պիտի լինի, եւ օտարներ այլեւս չեն անց կենալ նորա միջով։</verse>
				<verse number="18">Եւ պիտի լինի այն օրը որ սարերը քաղցու պիտի ծորեցնեն, և բլուրները կաթ հոսեցնեն, եւ Յուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բղխեն, եւ Տիրոջ տանիցը մի աղբիւր պիտի դուրս գայ, եւ ոռոգէ Սատիմի ձորը։</verse>
				<verse number="19">Եգիպտոսը ամայի պիտի դառնայ, եւ Եդովմը մի ամայի անապատ պիտի դառնայ, Յուդայի որդկանց դէմ գործած անիրաւութեան համար. որովհետեւ անմեղ արիւն թափեցին նորանց երկրումը։</verse>
				<verse number="20">Բայց Յուդան յաւիտեան պիտի բնակուէ, եւ Երուսաղէմը՝ դարէ ցդար։</verse>
				<verse number="21">Եւ նորանց արիւնը պիտի մաքրեմ, որ չէի մաքրել. Եւ Տէրը պիտի բնակուէ Սիօնումը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="30">
			<chapter number="1">
				<verse number="1">Ամովսի խօսքերը, որ Թեկուէի հովիւներիցն էր, որ նա տեսաւ Իսրայէլի մասին Յուդայի Ոզիա թագաւորի օրերին եւ Իսրայէլի թագաւոր՝ Յովասեան Յերոբովամի օրերին, երկու տարի գետնաշարժից առաջ։</verse>
				<verse number="2">Եւ ասեց. Տէրը Սիօնից պիտի կանչէ, եւ Երուսաղէմից պիտի տայ իր ձայնը.եւ սուգ պիտի անեն հովիւների արօտները, եւ Կարմեղոսի գլուխը պիտի չորանայ։</verse>
				<verse number="3">Այսպէս է ասում Տէրը, Դամասկոսի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու նորա պատիժը. որովհետեւ նորանք երկաթի կամնասայլերով կալի պէս կասեցին Գաղաադին.</verse>
				<verse number="4">Այլ կրակ պիտի գցեմ Ազայէլի տունը, որ լափէ Բենադադի պալատները։</verse>
				<verse number="5">Եւ պիտի կոտրեմ Դամասկոսի նիգը, եւ պիտի կտրեմ բնակիչը Աւենի հովիտիցը, եւ գաւազան բռնողը՝ Եդեմի տունիցը, եւ գերի պիտի գնայ Ասորիների ժողովուրդը Կիր, ասում է Տէրը։</verse>
				<verse number="6">Այսպէս է ասում Տէրը, Գազայի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ նորանք գերիներին գերի քշեցին բոլորովին որ յանձնեն Եդովմացիներին.</verse>
				<verse number="7">Այլ կրակ պիտի ուղարկեմ Գազայի պարսպի վերայ, եւ պիտի լափէ նորա պալատները։</verse>
				<verse number="8">Եւ պիտի կտրեմ բնակիչը Ազովտոսից, եւ գաւազան բռնողը՝ Ասկալոնից, եւ իմ ձեռքը պիտի Ակկարոնի վերայ դարձնեմ, որ կորչի Փղշտացիների մնացորդը, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="9">Այսպէս է ասում Տէրը. Տիւրոսի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. որովհետեւ նորանք գերիները բոլորովին մատնեցին Եդովմացիներին, եւ չ'յիշեցին եղբայրական ուխտը.</verse>
				<verse number="10">Այլ ես կրակ պիտի գցեմ Տիւրոսի պարսպի վերայ, եւ նա պիտի լափէ նորա պալատները։</verse>
				<verse number="11">Այսպէս է ասում Տէրը. Եդովմի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ սրով հալածեց իր եղբօրը, եւ կտրեց իր ողորմութիւնը, եւ միշտ պատառեց իր բարկութիւնը, եւ իր ցասումը պահեց յաւիտեան.</verse>
				<verse number="12">Այլ ես կրակ պիտի գցեմ Թեմանի մէջ, եւ պիտի լափէ Բօսրայի պալատները։</verse>
				<verse number="13">Այսպէս է ասում Տէրը. Ամմոնի որդկանց երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. որովհետեւ նորանք ճղեցին Գաղաադի յղիներին, որպէս զի լայնացնեն իրանց սահմանները.</verse>
				<verse number="14">Բայց ես կրակ պիտի վառեմ Ռաբբայի պարսպի վերայ, եւ պիտի լափէ նորա պալատները, պատերազմի օրը աղաղակի ժամանակին, փոթորիկի օրը մրրկի մէջ.</verse>
				<verse number="15">Եւ նորանց Թագաւորը գերի պիտի գնայ, Թէ ինքը Թէ իր իշխանները միասին, ասում է Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Այսպէս է ասում Տէրը. Մովաբի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. որովհետեւ նա այրեց Եդովմի թագաւորի ոսկորները կիր շինեց.</verse>
				<verse number="2">Բայց կրակ պիտի գցեմ Մովաբի վերայ, եւ պիտի լափէ Կարիօթի պալատները, եւ պիտի աղաղակով մեռնէ Մովաբը, աղմուկով եւ փողի ձայնով։</verse>
				<verse number="3">Եւ պիտի փչացնեմ դատաւորը նորա միջիցը, եւ նորա բոլոր իշխաններին պիտի մեռցնեմ իրան հետ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="4">Այսպէս է ասում Տէրը. Յուդայի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. որովհետեւ նորանք անարգեցին Տիրոջ օրէնքը, եւ նորա պատուիրանքները չպահեցին. այլ նորանց մոլորեցրին իրանց սուտերը, որոնց ետեւից գնացել էին իրանց հայրերը.</verse>
				<verse number="5">Բայց ես կրակ պիտի գցեմ Յուդայի մէջ, եւ պիտի լափէ Երուսաղէմի պալատները։</verse>
				<verse number="6">Այսպէս է ասում Տէրը. Իսրայէլի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. որովհետեւ նորանք արդարը ծախեցին փողով, եւ տնանկը՝ մի զոյգ կօշիկի.</verse>
				<verse number="7">Որոնք փափաքում են երկրի հողին աղքատների գլխին, որոնք չքաւորների ճանապարհը ծռում են, եւ մարդն ու իր հայրը միեւնոյն աղջկան մօտ են գնում, որպէս զի պղծեն իմ սուրբ անունը։</verse>
				<verse number="8">Եւ գրաւ դրուած հանդերձների վերայ են պառկում, ամեն մի սեղանի կշտին. եւ զրկուածների գինին են խմում իրանց աստուածների տանը.</verse>
				<verse number="9">Բայց ես բնաջինջ արի Ամօրհացիին նորանց առաջին, որի բարձրութիւնը եղեւինների բարձրութեան պէս էր, եւ որ պինդ էր կաղնիների նման. եւ ես փչացրի նորա պտուղը իր վերայից, եւ նորա արմատները՝ տակիցը։</verse>
				<verse number="10">Եւ ես ձեզ վեր հանեցի Եգիպտոսի երկրիցը, եւ ձեզ ման ածեցի անապատումը քառասուն տարի, որ ժառանգէիք Ամօրհացիների երկիրը։</verse>
				<verse number="11">Եւ ձեր որդկանցից մարգարէներ վեր կացրի եւ ձեր երիտասարդներից ուխտաւորներ, ապա այսպէս չէ՞, ով Իսրայէլի որդիք, ասում է Տէրը։</verse>
				<verse number="12">Սակայն դուք ուխտաւորներին գինի խմեցրիք, եւ մարգարէներին պատուիրեցիք՝ ասելով. Մի մարգարէանաք։</verse>
				<verse number="13">Ահա ես ձեզ վայր պիտի ճնշեմ, ինչպէս որ ճնշում է որաներով լիքը սայլը։</verse>
				<verse number="14">Եւ փախչելը կ'կորչի արագընթացիցը. եւ զօրաւորին չի քաջացնիլ նորա ոյժը եւ տղամարդը չի ազատիլ իր անձը։</verse>
				<verse number="15">Եւ աղեղ բռնողը չի դիմանալ, եւ իր ոտներով թեթեւը չի պրծնիլ, եւ ձի հեծածը չի ազատիլ իր անձը։</verse>
				<verse number="16">Եւ տղամարդիկների մէջ քաջասիրտը մերկ պիտի փախչի այն օրը, ասում է Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Լսեցէք այս խօսքը, որ Տէրը ասում է ձեր մասին, ով Իսրայէլի որդիք, այն բոլոր ազգատոհմի համար, որ վեր բերի Եգիպտոսի երկրից, ասելով.</verse>
				<verse number="2">Միայն ձեզ եմ ճանաչել երկրի բոլոր ազգատոհմներից, դորա համար ձեզ պիտի պատժեմ ձեր ամեն անօրէնութիւնների համար։</verse>
				<verse number="3">Մի՞թէ երկուսը կ'գնան միասին, եթէ համաձայնուած չ'լինեն։</verse>
				<verse number="4">Մի՞թէ առիւծը կ'մռնչէ անտառումը, եթէ որս չ'ունենայ. մի՞թէ առոյգ առիւծը ձայնը կ'հանէ իր որջիցը, եթէ մի բան որսած չ'լինի։</verse>
				<verse number="5">Մի՞թէ վայր կ'ընկնի թռչունը երկրի վերայ վարմի մէջը, եթէ նորա համար լարող եղած չ'լինի. մի՞թէ վարմը վեր կ'առնուի երկրի վերայից, եթէ մի որս որսած չ'լինի։</verse>
				<verse number="6">Կամ եթէ փող փչուի քաղաքում, եւ ժողովուրդը չի՞ վախենալ, կամ չարիք կ'լինի՞ մի քաղաքում, որ Տէրը չ'լինի արած այն։</verse>
				<verse number="7">Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ'յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին։</verse>
				<verse number="8">Առիւծը մռնչել է, ո՞վ չէ վախենում. Տէր Եհովան է խօսում, ո՞վ չի մարգարէանալ։</verse>
				<verse number="9">Հրատարակեցէք Ազովտոսի պալատների վերայ, եւ Եգիպտոսի երկրի մէջ պալատների վերայ, եւ ասեցէք. Ժողովուեցէք Սամարիայի սարերի վերայ, եւ մտիկ արէք նորա միջի շատ խռովութիւններին եւ նորա միջի հարստահարութիւններին։</verse>
				<verse number="10">Եւ չ'գիտեն ուղղութիւն անել, ասում է Տէրը, իրանց պալատներումը զրկանք ու յափշտակութիւն դիզողները։</verse>
				<verse number="11">Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Թշնամի՜, եւ այն էլ երկրի շուրջը. եւ նա պիտի իջեցնէ քեզանից քո ոյժը, եւ քո պալատները պիտի կողոպտուին։</verse>
				<verse number="12">Այսպէս է ասում Տէրը. Ինչպէս որ հովիւն է ազատում առիւծի բերանից երկու ոլոքներ կամ մի ականջի բլթակ, այնպէս էլ պիտի ազատուին Իսրայէլի որդիքը, որոնք բնակվում են Սամարիայումը՝ բազմոցի անկիւնի վերայ եւ դամասկեայ անկողնի վերայ։</verse>
				<verse number="13">Լսեցէք եւ վկայեցէք Յակոբի տանը, ասում է Տէր Եհովան՝ Զօրաց Աստուածը.</verse>
				<verse number="14">Այն օրը երբ որ կ'բերեմ Իսրայէլի յանցանքների պատիժը իր վերայ, եւ կ'պատժեմ Բեթէլի սեղանները. այն ժամանակ կ'կոտրուին սեղանի եղջիւրներն ու գետինը կ'ընկնեն։</verse>
				<verse number="15">Եւ ես կ'ջարդեմ ձմերային տունը եւ ամարային տունը, եւ կ'կորչեն փղոսկրեայ տուները, եւ բնաջինջ կ'լինեն մեծամեծ տները, ասում է Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Լսեցէք այս խօսքը, ով Սամարիայի սարի վերայ եղող Բասանի էգ երինջներ, որ զրկում էք աղքատներին, որ ոտնահարում էք տնանկներին, որ ասում էք ձեր տէրերին. Բերէք որ խմենք։</verse>
				<verse number="2">Տէր Եհովան երդում է անում իր սրբութիւնովը, Թէ ահա օրեր են գալիս ձեզ վերայ, որ ձեզ վեր կ'առնէ կարթերով, եւ ձեր սերունդին՝ ձկան կարթերով։</verse>
				<verse number="3">Եւ դուք քանդուած տեղերով դուրս կգաք ամեն մէկդ իր հանդէպով, եւ բերդը պիտի գցուիք, ասում է Տէրը։</verse>
				<verse number="4">Եկէք Բեթէլ եւ յանցանք գործեցէք, Գաղգաղայումը շատացրէք յանցանք գործելը. եւ մատուցրէք ամեն առաւօտ ձեր զոհերը, ամեն երեք օրը՝ ձեր տասանորդները։</verse>
				<verse number="5">Եւ շնորհակալութեան զոհը խմորուած խնկեցէք, եւ քարոզեցէք կամաւոր ընծաներ եւ հրատարակեցէք, որովհետեւ այսպէս էք սիրել, ով Իսրայէլի որդիք, ասում է Տէր Եհովան։</verse>
				<verse number="6">Ես էլ ձեզ ատամների մաքրութիւն տուի ձեր ամեն քաղաքներումը, եւ հացի կարօտութիւն ձեր բոլոր տեղերումը. եւ դուք ետ չ'դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="7">Եւ ես էլ ձեզանից արգելեցի անձրեւը հունձին դեռ երեք ամիս լինելով. եւ մէկ քաղաքի վերայ անձրեւ տեղացի, իսկ միւս քաղաքի վերայ անձրեւ չ'տեղացի, մէկ վիճակի վերայ անձրեւ եկաւ, եւ այն վիճակը, որի վերայ անձրեւ չեկաւ, չորացաւ։</verse>
				<verse number="8">Եւ երկու երեք քաղաք հաւաքուեցան եկան մէկ քաղաք ջուր խմելու համար, բայց չկշտացան. եւ դուք ետ չ'դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="9">Ձեզ զարկեցի խորշակով եւ դալուկով, ձեր բազմաթիւ այգիները եւ պարտէզները եւ թզենիներն ու ձիթենիքը խառնիճը կերաւ. եւ դուք ետ չ'դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="10">Ձեր մէջը ժանտախտ գցեցի Եգիպտոսի կերպով, սրով սպանեցի ձեր երիտասարդներին, ձեր ձիերը գերի անելով, եւ ձեր բանակների գարշահոտութիւնը մինչեւ ձեր քթերն էլ հանեցի. եւ դուք ետ չ'դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="11">Կործանեցի ձեզ ինչպէս Աստուած Սոդոմն ու Գոմորը կործանեց, եւ հրդեհից ազատուած խանձողի պէս եղաք. եւ դուք ետ չ'դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="12">Սորա համար քեզ այսպէս եմ անելու, ով Իսրայէլ, եւ հենց որ ես քեզ հետ այսպէս կանեմ, պատրաստուիր քո Աստուծուն դիմաւորելու, ով Իսրայէլ։</verse>
				<verse number="13">Որովհետեւ ահա նա, որ կազմում է սարերը եւ ստեղծում է քամին, եւ իմացնում մարդին, թէ ինչ է նորա մտածմունքը, որ արշալոյսը խաւար է անում, եւ ման է գալիս երկրի բարձրերի վերայ. Եհովայ Զօրաց Աստուած է նորա անունը։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Լսեցէք այս խօսքը, որով ես ողբում եմ ձեզ վերայ, ով Իսրայէլի տուն։</verse>
				<verse number="2">Ընկաւ, այլեւս վեր չի կենալու Իսրայէլի կոյսը, փռուել է իր երկրի վերայ, կանգնեցնող չունի։</verse>
				<verse number="3">Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Այն քաղաքումը, որ հազար էր դուրս բերում, պիտի մնայ հարիւր, եւ հարիւր դուրս բերողումը տասը պիտի մնայ Իսրայէլի տան համար։</verse>
				<verse number="4">Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Իսրայէլի տանը. Ինձ որոնեցէք, եւ կ'ապրիք։</verse>
				<verse number="5">Բայց Բեթէլը մի որոնէք, եւ Գաղգաղան մի մտնէք, եւ Բերսաբէէն մի գնաք. որովհետեւ Գաղգաղա անպատճառ գերի պիտի գնայ, եւ Բեթէլը պիտի ոչնչանայ։</verse>
				<verse number="6">Տիրոջը որոնեցէք եւ կ'ապրիք, որ նա չ'յարձակուի կրակի պէս Յովսէփի տան վերայ, եւ նա լափէ, եւ Բեթէլը հանգցնող չ'ունենայ.</verse>
				<verse number="7">Դուք որ օշինդր էք դարձնում իրաւունքը, եւ արդարութիւնը գետնով տալիս.</verse>
				<verse number="8">Որոնեցէք նորան, որ արաւ Բազմաստեղն ու Հայկը, որ մահուան ստուերը առաւօտ է դարձնում, եւ ցերեկը մթնեցնում է գիշերի. որ ծովի ջրերը կանչում է, եւ նորանց ածում է երկրի երեսի վերայ, նորա անունը Եհովայ է։</verse>
				<verse number="9">Որ աւերմունք է փայլատակեցնում բռնաւորի վերայ, եւ աւերմունքը մինչեւ ամրոցն է գալիս։</verse>
				<verse number="10">Դռան մէջ ատում են յանդիմանողին, եւ զզվում են ուղիղ խօսողից։</verse>
				<verse number="11">Դորա համար՝ որովհետեւ ոտնահար էք անում աղքատին, եւ նորանից ցորենի պարգեւներ էք առնում. դուք սրբատաշ քարից տներ կ'շինէք, բայց նորանցում չէք բնակուիլ, ցանկալի այգիներ կ'տնկէք, բայց նորանց գինին չէք խմիլ։</verse>
				<verse number="12">Որովհետեւ ես գիտեմ ձեր շատ յանցանքները եւ ձեր ծանր մեղքերը, արդարին նեղողներ, կաշառք առնողներ, որոնք աղքատներին ծռում են դռան մէջ։</verse>
				<verse number="13">Դորա համար իմաստունը այն ժամանակ պիտի լռէ, որովհետեւ նա չար ժամանակ է լինելու։</verse>
				<verse number="14">Բարութիւն որոնեցէք եւ ոչ թէ չարութիւն, որ ապրիք, եւ այսպէս Զօրաց Տէր Աստուածը ձեզ հետ կլինի, ինչպէս որ ասել էք։</verse>
				<verse number="15">Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին, եւ դռան մէջ հաստատեցէք իրաւունքը, գուցէ Զօրաց Տէր Աստուածը գթայ Յովսէփի մնացորդին։</verse>
				<verse number="16">Դորա համար այսպէս է ասում Տէրը՝ Զօրաց Եհովայ Աստուածը, ամեն հրապարակներում ողբ պիտի լինի, եւ ամեն փողոցներում վա՜յ վա՜յ պիտի ասեն, եւ երկրագործին պիտի սուգի կանչեն, եւ ողբի՝ ողբ գիտացողներին։</verse>
				<verse number="17">Եւ ամեն այգիներում ողբ է լինելու, որովհետեւ ես պիտի անցնեմ քո միջովը, ասել է Տէրը։</verse>
				<verse number="18">Վա՜յ Տիրոջ օրուանը ցանկացողներին, ձեզ ի՞նչ պետք է Տիրոջ օրը. նա խաւար է, եւ ոչ թէ լոյս։</verse>
				<verse number="19">Ինչպէս որ մարդ կ'փախչէ առիւծի բերանից, եւ արջը կ'հանդիպէ նորան. կամ տունը կմտնէ ու ձեռքը կ'կռնեցնէ պատին, եւ օձը կ'կծէ նորան.</verse>
				<verse number="20">Ահա Տիրոջ օրը խաւար է եւ ոչ թէ լոյս, եւ մառախուղ եւ ոչ թէ պայծառութիւն ունի նա։</verse>
				<verse number="21">Ես ատում եմ, մերժում եմ ձեր տօները, եւ չեմ հոտոտում ձեր հանդէսներումը։</verse>
				<verse number="22">Թէեւ ինձ ողջակէզներ էլ մատուցանէք եւ ձեր հացի ընծաներն էլ, ես չեմ ընդունիլ. եւ ձեր պարարտ անասունների խաղաղութեան զոհին մտիկ չեմ տալ։</verse>
				<verse number="23">Քո երգերի աղմուկը հեռացրու ինձանից, որ չ'լսեմ տաւիղներիդ եղանակը։</verse>
				<verse number="24">Բայց թող իրաւունքը յորդէ ջրի պէս, եւ արդարութիւնը վարար գետի պէս։</verse>
				<verse number="25">Զոհեր եւ հացի ընծանե՞ր էիք մատուցանում ինձ անապատումը, այն քառասուն տարին, ով Իսրայէլի տուն։</verse>
				<verse number="26">Այլ դուք կրեցիք ձեր Մողոքի վրանը եւ ձեր Հռեմփայ աստուծոյ աստղը՝ ձեր պատկերները որ շինել էիք ձեզ համար։</verse>
				<verse number="27">Ուրեմն ձեզ գերի պիտի անել տամ Դամասկոսից այն կողմ, ասում է Տէրը, որի անունը Զօրաց Աստուած է։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Վա՜յ Սիօնումն ապահով նստողներին, եւ Սամարիայի սարի վերայ վստահացողներին, ազգերի գլխաւոր նշանաւորներին, որոնց մօտ գալիս է Իսրայէլի տունը։</verse>
				<verse number="2">Անցէք Քաղանէ եւ տեսէք, եւ այնտեղից գնացէք մեծ Եմաթը, եւ Փղշտացիների Գէթը իջէք. մի՞թէ լաւ են այս թագաւորութիւններից, կամ նորանց սահմանը մե՞ծ է ձեր սահմանից։</verse>
				<verse number="3">Վա՜յ նորանց որ չար օրը հեռի են համարում, եւ մօտեցնում բռնութեան աթոռը,</verse>
				<verse number="4">Որ պառկում են փղոսկրեայ անկողինների վերայ, եւ մեկնվում իրանց մահիճների վերայ, եւ ուտում հօտերից գառնուկները եւ պարարտացնելու գոմերից՝ որթերը։</verse>
				<verse number="5">Որ խաղ են ասում տաւիղի ձայնակցութեամբ, Դաւիթի նման նուագարաններ հնարում։</verse>
				<verse number="6">Որ բաժակներովը գինի են խմում, եւ գլխաւոր իւղով օծվում, եւ չեն ցաւում Յովսեփի բեկման վերայ։</verse>
				<verse number="7">Դորա համար հիմա պիտի գերի գնան առաջի գերիների հետ. եւ պիտի հեռանայ խրախճանացողների զուարճանքը։</verse>
				<verse number="8">Երդուել է Տէր Եհովան իր անձովը՝ ասում է Զօրաց Տէր Աստուածը, ես զզվում եմ Յակոբի պարծանքիցը, եւ ատում եմ նորա պալատները, եւ պիտի մատնեմ քաղաքն ու իր լիութիւնը։</verse>
				<verse number="9">Եւ եթէ լինի որ մէկ տան տասը մարդ մնալու լինեն, նորանք էլ պիտի մեռնեն։</verse>
				<verse number="10">Եւ վեր պիտի առնէ նորան իր հօրեղբայրը եւ նորա այրողը, որ ոսկորները դուրս տանէ տանիցը, եւ պիտի ասէ տան մէջ եղողին. էլ կա՞յ մօտդ. եւ նա պիտի ասէ. Ոչ. նա էլ պիտի ասէ. Լռիր, որովհետեւ Տիրոջ անունը յիշել չկայ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ ահա Տէրը հրամայում է, եւ նա պիտի փշուր փշուր անէ մեծ տունը, եւ փոքր տունը կոտրատէ։</verse>
				<verse number="12">Մի՞թէ ձիերը ապառաժի վերայ կվազեն, կամ թէ նա եզներով կ'հերկուի՞. որ դուք դառնութեան էք փոխել իրաւունքը, եւ արդարութեան պտուղը՝ օշինդրի։</verse>
				<verse number="13">Դուք ոչինչ բանով ուրախացողներդ, որ ասում էք. Ահա մեր ոյժովը մեզ համար եղջիւրներ առանք։</verse>
				<verse number="14">Որովհետեւ ահա, ով Իսրայէլի տուն, ես ձեզ վերայ մի ազգ եմ վեր կացնում, ասում է Եհովայ Զօրաց Աստուածը, որ ձեզ նեղեն Եմաթի մուտքից մինչեւ անապատի հեղեղատը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Ինձ այսպէս ցոյց տուաւ Տէր Եհովան, որ ահա կազմեց մորեխներ յետին խոտի բուսնելու սկզբումը. եւ ահա վերջին խոտը թագաւորի հունձքից յետոյ է։</verse>
				<verse number="2">Եւ եղաւ երբոր երկրի խոտը կերել վերջացրել էին, այն ժամանակ ես ասեցի. Ով Տէր Եհովայ, աղաչում եմ, ներիր. ինչպէս պիտի կանգնէ Յակոբը, որ պզտիկ է։</verse>
				<verse number="3">Տէրը զղջաց սորա վերայ. Չ'լինի, ասեց Տէրը։</verse>
				<verse number="4">Ինձ այսպէս ցոյց տուաւ Տէր Եհովան, եւ ահա կանչում էր որ դատէ կրակով Տէր Եհովան, եւ նա կերաւ մեծ անդունդը, եւ կերաւ վիճակն էլ։</verse>
				<verse number="5">Եւ ես ասեցի. Ով Տէր Եհովայ, մէկ դադարիր, Յակոբն ի՞նչպէս կանգնէ, որովհետեւ փոքր է,</verse>
				<verse number="6">Տէրը զղջաց սորա մասին, Սա էլ թող չլինի, ասեց Տէր Եհովան։</verse>
				<verse number="7">Ինձ այսպէս ցոյց տուաւ, եւ ահա Տէրը կանգնել էր լարաւոր պարսպի վերայ, եւ ձեռքին մի լարագունտ.</verse>
				<verse number="8">Եւ Տէրն ասեց ինձ. Դու ի՞նչ ես տեսնում, ով Ամովս. եւ ես ասեցի. Մի լարագունտ. եւ Տէրը ասեց. Ահա ես լարագունտ եմ դնում իմ Իսրայէլ ժողովրդի մէջ. այլ եւս չեմ անցկենալ նորա մօտով։</verse>
				<verse number="9">Եւ աւերակ պիտի դառնան Իսահակի բարձրաւանդակները, եւ Իսրայէլի սրբարանները պիտի քանդուին, եւ վեր պիտի կենամ Յերոբովամի տան վերայ սրով։</verse>
				<verse number="10">Եւ մարդ ուղարկեց Բեթէլի քահանայ Ամասիան Իսրայէլի Յերոբովամ թագաւորի մօտ ասելով. Քեզ դէմ դաւաճանութիւն է անում Ամովսը Իսրայէլի տան մէջ, երկիրը չէ կարող դիմանալ նորա բոլոր խօսքերին։</verse>
				<verse number="11">Որովհետեւ Ամովսն այսպէս է ասում. Յերոբովամը սրով պիտի մեռնէ, եւ Իսրայէլը պիտի անպատճառ գերի տարուի իր երկրի վերայից։</verse>
				<verse number="12">Եւ Ամասիան ասեց Ամովսին. Ով տեսանող, գնա փախիր քեզ համար Յուդայի երկիրը, եւ այնտեղ հաց կեր եւ այնտեղ մարգարէացիր։</verse>
				<verse number="13">Եւ Բեթէլումն այլ եւս չ'շարունակես մարգարէանալը, որ նա թագաւորի սրբարանն է, եւ թագաւորութեան տունն է նա։</verse>
				<verse number="14">Եւ Ամովսը պատասխանեց եւ ասեց Ամասիային. Ես մարգարէ չեմ եւ մարգարէի որդի չեմ, այլ տուարած եմ ես եւ մոլաթուզ քաղող։</verse>
				<verse number="15">Բայց Տէրն ինձ վեր առաւ հօտերի ետեւիցը, եւ Տէրն ինձ ասեց. Գնա մարգարէացիր իմ Իսրայէլ ժողովրդին։</verse>
				<verse number="16">Եւ հիմա լսիր Տիրոջ խօսքը. Դու ասում ես՝ Իսրայէլի մասին մի մարգարէանար, եւ մի ճչար Իսահակի տան վերայ։</verse>
				<verse number="17">Սորա համար Տէրն այսպէս է ասում. Քո կինը քաղաքի մէջ պիտի պոռնկանայ եւ քո որդիներն ու քո աղջկերքը սրով պիտի ընկնեն, եւ քո երկիրը լարով պիտի բաժանուի, եւ դու պիտի պիղծ երկրի վերայ մեռնես, եւ Իսրայէլն էլ պիտի անպատճառ գերի տարուի իր երկրի վերայից։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Այսպէս ցոյց տուաւ ինձ Տէր Եհովան, եւ ահա մի կողով ամառային պտուղ.</verse>
				<verse number="2">Եւ ասեց. Դու ի՞նչ ես տեսնում, ով Ամովս. եւ ես ասեցի՝ Մի կողով ամառային պտուղ. եւ Տէրն ինձ ասեց. Վերջը եկել է իմ Իսրայէլ ժողովրդի վերայ, այլ եւս չեմ անց կենալ միւսանգամ նորա մօտով։</verse>
				<verse number="3">Եւ պիտի ողբան տաճարի երգերը այն օրը, ասում է Տէր Եհովան. շա՜տ դիակներ, ամեն տեղ ձգուած՝ լուռ։</verse>
				<verse number="4">Լսեցէք այս, ով դուք տնանկին կլանողներ, եւ երկրի աղքատներին փչացնելու ցանկացողներ.</verse>
				<verse number="5">Որ ասում էք. Ե՞րբ է անցնելու ամսագլուխը, որ ցորեն վաճառաշահենք, եւ շաբաթը՝ որ բանանք հացի շտեմարանները, որ փոքրացնենք արդուն եւ մեծացնենք սիկղը, եւ նենգենք խարդախութեան կշիռքը։</verse>
				<verse number="6">Որ փողով ծախու առնենք աղքատներին, եւ տնանկներին մի զոյգ կօշիկով. եւ ցորենի խոտանովը շահավաճառուենք։</verse>
				<verse number="7">Տէրը երդում արաւ Յակոբի մեծ վայելչութիւնովը, Թէ նորանց բոլոր գործերը յաւիտեան չեմ մոռանալու։</verse>
				<verse number="8">Մի՞թէ այս բանի վերայ երկիրը չի դողալ, եւ սուգ բռնիլ ամեն նորանում բնակողը. եւ վեր պիտի գնայ Նեղոսի պէս նորա ամենը, եւ պիտի քշուի եւ ոռոգուի Եգիպտոսի Նեղոսի պէս։</verse>
				<verse number="9">Եւ այն օրը պիտի լինի, ասում է Տէր Եհովան, որ արեգակը մար եմ մտցնելու կէս օրին, եւ խաւարեցնելու եմ երկրի համար լոյս օրին։</verse>
				<verse number="10">Եւ ձեր տօները պիտի սուգի դարձնեմ, եւ ձեր բոլոր երգերը՝ ողբի. եւ ամեն մէջքի վերայ քուրձ պիտի դնեմ, եւ ամեն գլխի վերայ՝ կնտութիւն, եւ պիտի անեմ ինչպէս մէկ հատիկի սուգ, եւ նորա վախճանը դառնութեան օրուայ պէս։</verse>
				<verse number="11">Ահա օրեր են գալիս, ասում է Տէր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վերայ, ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու։</verse>
				<verse number="12">Եւ պիտի թափառեն ծովից մինչեւ ծով եւ հիւսիսից մինչեւ արեւելք, եւ նորանք պիտի ման գան Տիրոջ խօսքը որոնելու համար, եւ պիտի չ'գտնեն։</verse>
				<verse number="13">Այն օրը պիտի նուաղեն գեղեցիկ կոյսերը եւ երիտասարդները ծարաւով.</verse>
				<verse number="14">Որոնք երդնում են Սամարիայի յանցանքովը եւ ասում. Կենդանի է քո աստուածը, ով Դան, եւ կենդանի է Բերսաբէէի ճանապարհը. նորանք պիտի ընկնեն եւ այլեւս վեր չ'կենան։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Տիրոջը տեսայ սեղանի վերայ կանգնած, որ ասեց. Զարկ խոյակին որ սեմերը դողան, եւ նորանց փշրիր նորանց ամենի գլխի վերայ. եւ նորանց մնացորդին սրով պիտի սպանեմ. նորանցից մի փախստական պիտի չ'փախչէ, եւ նորանցից մէկ պրծնող պիտի չ'պրծնէ։</verse>
				<verse number="2">Եթէ նորանք ծակեն՝ դժոխքն անցնեն, այնտեղից էլ իմ ձեռքը նորանց պիտի առնէ. եթէ երկինքն էլ ելնեն, այնտեղից էլ պիտի իջեցնեմ նորանց։</verse>
				<verse number="3">Եւ եթէ Կարմեղոսի գլխին թաքչուին, այնտեղից պիտի փնտռեմ եւ առնեմ նորանց, եւ եթէ իմ աչքի առաջին ծովի խորքումը ծածկուին, այնտեղից էլ օձին պիտի հրամայեմ, եւ նա պիտի կծէ նորանց։</verse>
				<verse number="4">Եւ եթէ նորանք գերի գնան իրանց թշնամիների առաջին, այնտեղից սուրին պիտի հրամայեմ եւ նա պիտի սպանէ նորանց. եւ իմ աչքը պիտի դնեմ նորանց վերայ չարիքի համար, եւ ոչ թէ բարիքի համար։</verse>
				<verse number="5">Եւ Զօրաց Եհովայ Տէրը պիտի դիպչի երկրին, եւ նա պիտի հալուի, եւ բոլոր նորանում բնակողները պիտի սուգ անեն, եւ նա վեր պիտի գնայ Նեղոսի պէս նորա բոլորը, եւ պիտի հեղեղուի Եգիպտոսի Նեղոսի պէս.</verse>
				<verse number="6">Նա որ երկնքումն է շինում իր վերնատները, եւ նորա կամարը երկրի վերայ հաստատում. նա որ կանչում է ծովի ջրերը եւ նորանց թափում է երկրի երեսի վերայ. Եհովայ է նորա անունը։</verse>
				<verse number="7">Մի՞թէ դուք Եթէովպացիների որդկանց պէս չէք ինձ համար, ով Իսրայէլի որդիք, ասում է Տէրը, չէ՞ որ Իսրայէլին վեր հանեցի Եգիպտոսի երկրից, եւ Փղշտացիներին՝ Կափթորից, եւ Ասորիներին՝ Կիրից։</verse>
				<verse number="8">Ահա Տէր Եհովայի աչքերը այդ մեղաւոր թագաւորութեան վերայ է. եւ ես նորան պիտի փչացնեմ երկրի երեսի վերայից. միայն թէ բոլորովին պիտի չ'փչացնեմ Յակոբի տունը, ասում է Տէրը։</verse>
				<verse number="9">Որովհետեւ ահա ես հրամայում եմ, եւ պիտի մաղեմ ամեն ազգերի մէջ Իսրայէլի տունը. ինչպէս որ մաղով կ'մաղուի, որ մի հատ վայր չ'ընկնէ երկրի վերայ։</verse>
				<verse number="10">Սրով պիտի մեռնեն իմ ժողովրդի բոլոր մեղաւորները, որոնք ասում են Մեզ չի հասնիլ եւ մեր առաջը չի գալ չարիքը։</verse>
				<verse number="11">Այն օրը պիտի կանգնեցնեմ Դաւիթի ընկած խորանը, եւ պիտի նորոգեմ նորա պատառուածքները, պիտի կանգնեցնեմ նորա քանդուածքները եւ նորան պիտի շինեմ ինչպէս վաղեմի օրերումը.</verse>
				<verse number="12">Որպէս զի որանք ժառանգեն Եդովմի մնացորդը, եւ այն բոլոր ազգերը, որոնց վերայ կ'յիշուի իմ անունը, ասում է Տէրը՝ այս բաներն անողը։</verse>
				<verse number="13">Ահա օրեր պիտի գան, ասում է Տէրը, որ հերկողը կ'հասնէ հնձողին, եւ խաղող կոխողը՝ սերմ ցանողին. եւ սարերը քաղցու կ'կաթեցնեն, եւ բոլոր բլուրները կ'հալուին։</verse>
				<verse number="14">Եւ ես ետ կ'դարձնեմ իմ Իսրայէլ ժողովրդի գերութիւնը, եւ նորանք պիտի շինեն աւերակ քաղաքները, եւ բնակուեն, եւ այգիներ պիտի տնկեն եւ խմեն նորանց գինին, եւ պարտէզներ պիտի շինեն եւ ուտեն նորանց պտուղները։</verse>
				<verse number="15">Եւ ես պիտի տնկեմ նորանց իրանց երկրի վերայ, եւ նորանք այլ եւս պիտի չ'պոկուին իրանց երկրի վերայից, որ տուել եմ իրանց, ասում է Տէրը՝ քո Աստուածը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="31">
			<chapter number="1">
				<verse number="1">Աբդիայի տեսիլքը։ Այսպես է ասում Տէր Եհովան {*}Եդովմի մասին. {*}Լուր լսեցինք Տիրոջ կողմանէ, եւ դեսպան ուղարկուեցաւ ազգերի մեջ թե վեր կացէք, որ նորա վերայ պատերազմի վեր կենանք:</verse>
				<verse number="2">Ահա քեզ պզտիկ եմ արել ազգերի մէջ, դու շատ անարգուած ես։</verse>
				<verse number="3">Քո սրտի հպարտութիւնը քեզ խաբել է, ով վէմի խոռոչներումը բնակող, որի բնակարանը բարձր է, որ սրտումդ ասում ես. Ո՞վ կիջեցնէ ինձ երկիրը։</verse>
				<verse number="4">Թէեւ արծիւի պէս բարձրանաս, եւ թէեւ աստղերի մէջ դնես քո բոյնը, քեզ այնտեղից պիտի իջեցնեմ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="5">Եթէ գողեր գային քեզ մօտ կամ գիշերային աւազակներ, (ի՜նչպէս կործանուեցար.) մի՞թէ չէին գողանալ որքան իրանց բաւական է. եթէ կթողներ գային քեզ մօտ, մի՞թէ չէին թողել ճիռեր։</verse>
				<verse number="6">Ի՜նչպէս քննուեցաւ Եսաւը. որոնուեցան նորա ծածուկ տեղերը։</verse>
				<verse number="7">Մինչեւ սահմանն ուղարկեցին քեզ քո բոլոր դաշնակիցները, քեզ խաբեցին՝ քեզ յաղթեցին քեզ հետ խաղաղութիւն ունեցողները, քո հացը որոգայթ դրին քո տակին. հասկացողութիւն չ'կայ նորանում։</verse>
				<verse number="8">Ահա այն օրը, ասում է Տէրը, պիտի փչացնեմ իմաստուններին Եդովմիցը, եւ հանճարը՝ Եսաւի սարիցը։</verse>
				<verse number="9">Եւ քո զօրաւորները պիտի զարհուրեն, ով Թեման, որպէս զի մարդ բնաջինջ լինի Եսաւի սարիցը սպանուելով։</verse>
				<verse number="10">Եղբօրդ Յակոբի անիրաւութեան համար քեզ ամօթը պիտի ծածկէ, եւ դու բնաջինջ պիտի լինես յաւիտեան։</verse>
				<verse number="11">Դու հանդէպ կանգնած օրը, այն օրը որ օտարները գերի արին նորա զօրքը, եւ օտարազգիները մտան նորա դռները, եւ Երուսաղէմի վերայ վիճակ գցեցին, դու էլ նորանց մէկի նման էիր։</verse>
				<verse number="12">Եւ պիտի մտիկ չ'անէիր քո եղբօր օրը՝ նորա օտարի օրը, եւ պիտի չ'ուրախանայիր Յուդայի որդկանց վերայ նորանց կորստեան օրը, եւ պիտի չ'մեծացնէիր բերանդ նորանց նեղութեան օրը։</verse>
				<verse number="13">Դու պիտի չ'մտնէիր իմ ժողովրդի դռնովը նորանց թշուառութեան օրը, դու էլ պիտի մտիկ չ'անէիր նորա ձախորդութեանը՝ նորա թշուառութեանը օրը, եւ պիտի ձեռք չ'երկարացնէիր նորա ապրանքին նորա թշուառութեան օրը։</verse>
				<verse number="14">Եւ պիտի չ'կանգնէիր ճանապարհի գլխին նորա ազատուածներին բնաջինջ անելու համար, եւ պիտի չ'մատնէիր նորա մնացածները նեղութեան օրը։</verse>
				<verse number="15">Որովհետեւ մօտիկ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վերայ, ինչպէս որ դու արիր, քեզ էլ այնպէս պիտի անեն. քո հատուցումը ետ պիտի դառնայ քո գլխին։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ինչպէս որ դուք խմեցիք իմ սուրբ սարի վերայ, բոլոր ազգերն էլ պիտի խմեն միշտ, նորանք պիտի խմեն ու կլանեն, եւ չեղածի պէս դառնան։</verse>
				<verse number="17">Բայց Սիօն սարի վերայ փրկուածներ կ'լինեն, եւ նա սրբութիւն է լինելու. եւ Յակոբի տունը պիտի ստանայ իր ստացուածքները։</verse>
				<verse number="18">Եւ Յակոբի տունը կրակ պիտի լինի եւ Յովսէփի տունը՝ բոց, եւ Եսաւի տունը՝ յարդ, եւ պիտի վառուին նորանց մէջ եւ ուտեն նորանց, եւ Եսաւի տունը մնացորդ չի ունենալ. որ Տէրն է խօսել։</verse>
				<verse number="19">Եւ հարաւացիք պիտի տիրեն Եսաւի սարին, եւ դաշտայինք՝ Փղշտացիների երկրին, եւ պիտի տիրեն Եփրեմի դաշտին եւ Սամարիայի դաշտին, եւ Բենիամինը՝ Գաղաադին.</verse>
				<verse number="20">Եւ Իսրայէլի որդկանց այս զօրքի գերիները՝ Քանանացիների երկրին մինչեւ Սարեփթա, եւ Երուսաղէմի գերիները՝ որ Սեփարաթումն են, նորանք պիտի տիրեն հարաւային քաղաքներին։</verse>
				<verse number="21">Եւ ազատիչներ պիտի վեր ելնեն Սիօն սարը, Եսաւի սարը դատելու համար. եւ Տիրոջը պիտի լինի թագաւորութիւնը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="32">
			<chapter number="1">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը եղաւ Ամաթիի որդի Յովնանին ասելով.</verse>
				<verse number="2">Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը, եւ քարոզիր նորա դէմ. որովհետեւ նորանց չարութիւնը վեր է եկել իմ առաջին։</verse>
				<verse number="3">Բայց Յովնան վեր կացաւ, որ Տիրոջ երեսիցը Թարսիս փախչէ, եւ իջաւ Յոպպէ եւ մի նաւ գտաւ որ Թարսիս էր գնում, եւ նորա վարձքը տուաւ, ու նորա մէջն իջաւ, որ նորանց հետ Թարսիս գնար Տիրոջ երեսիցը։</verse>
				<verse number="4">Եւ Տէրը մի մեծ քամի հանեց ծովի վերայ, եւ մեծ փոթորիկ եղաւ ծովումը, եւ նաւը ուզում էր փշրուիլ։</verse>
				<verse number="5">Եւ նաւավարները վախեցան, եւ ամեն մարդ իր աստուծուն էր աղաղակում, եւ այն կարասիները, որ նաւումն էին, գցեցին ծովը, որ իրանց վերայից թեթեւացնեն. իսկ Յովնանը իջել էր նաւի խորքը եւ պառկել ու խոր քնել։</verse>
				<verse number="6">Եւ նաւապետը նորա մօտ եկաւ եւ ասեց նորան, Ի՞նչ ես մրափել. վեր կաց աղաղակիր քո Աստուծուն, գուցէ Աստուած յիշէ մեզ, եւ մենք չ'կորչենք։</verse>
				<verse number="7">Եւ մէկզմէկի ասում էին. Եկէք վիճակ գցենք ու իմանանք, թէ ո՞ւմ պատճառով է եկել մեզ այս չարիքը. եւ վիճակ գցեցին, եւ վիճակը ընկաւ Յովնանին։</verse>
				<verse number="8">Եւ նորան ասեցին. Մէկ ասիր մեզ, թէ ո՞ւմ պատճառով է այս չարիքը եկել մեզ վերայ, ի՞նչ է քո բանը, եւ ո՞րտեղից ես գալիս. ո՞րն է քո երկիրը, եւ դու ո՞ր ժողովրդիցն ես։</verse>
				<verse number="9">Եւ նա նորանց ասեց. Ես Եբրայեցի եմ, եւ ես պաշտում եմ երկնքի Աստուծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովը եւ ցամաքը։</verse>
				<verse number="10">Եւ այն մարդիկը վախեցան մեծ վախով եւ ասեցին նորան. Դա ի՜նչ ես արել դու. որովհետեւ այն մարդիկն իմացան որ նա փախչում է Տիրոջ երեսիցը, որովհետեւ պատմեց նորանց։</verse>
				<verse number="11">Եւ ասեցին նորան. Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը դադարէ մեզ վերայ. որովհետեւ ծովը գնալով ալեկոծվում էր։</verse>
				<verse number="12">Եւ նա ասեց նորանց. Առէք ինձ եւ գցեցէք ինձ ծովը, եւ ծովը կ'դադարէ ձեզ վերայ. Որովհետեւ ես գիտեմ որ իմ պատճառով է եկել այս մեծ փոթորիկը ձեզ վերայ։</verse>
				<verse number="13">Եւ այն մարդիկը թիաւարում էին որ ետ հասնեն ցամաքին, բայց չէին կարողանում, որովհետեւ ծովը գնալով ալեկոծվում էր նորանց վերայ։</verse>
				<verse number="14">Եւ նորանք աղաղակեցին Եհովային եւ ասեցին. Ո՛հ, Եհովայ, աղաչում ենք, թող չ'կորչենք այս մարդի անձի պատճառով, եւ անմեղ արիւն մի դնիր մեզ վերայ, որովհետեւ դու, ով Եհովայ, ինչպէս որ ուզում ես՝ անում ես։</verse>
				<verse number="15">Եւ առան Յովնանին եւ ծովը գցեցին նորան. եւ ծովը դադարեց իր կատաղութիւնիցը։</verse>
				<verse number="16">Եւ այն մարդիկը մեծ երկիւղով վախեցան Տէրիցը, եւ զոհեր մատուցին Տիրոջը եւ ուխտեր արին։</verse>
				<verse number="17">Եւ Տէրը հրամայեց մի մեծ ձկան, որ Յովնանին կուլ տայ. եւ Յովնանը ձկան փորումն էր երեք օր եւ երեք գիշեր։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ Յովնանը աղօթք արաւ իր Տէր Աստուծուն ձկան փորիցը.</verse>
				<verse number="2">Եւ ասեց. Իմ նեղութիւնիցը կանչեցի դէպի Տէրը, եւ նա ինձ պատասխանեց. անդունդի փորիցը աղաղակեցի, եւ դու լսեցիր իմ ձայնը։</verse>
				<verse number="3">Եւ դու ինձ գցեցիր անդունդը՝ ծովերի մէջ. եւ հեղեղներն ինձ պաշարեցին. քո բոլոր կոհակները եւ ալիքները անց էին կենում ինձ վերայով։</verse>
				<verse number="4">Եւ ես ասեցի՝ Ես վռնտուած եմ քո աչքի առաջից, սակայն էլի պիտի նայեմ քո սուրբ տաճարին։</verse>
				<verse number="5">Ինձ շրջապատեցին ջրերը մինչեւ հոգիս, անդունդն ինձ պաշարել էր, կնիւն գլխիս փաթաթուեցաւ։</verse>
				<verse number="6">Ես սարերի հիմանց մօտն իջայ, երկիրն իր նիգերովը ետեւիս էր յաւիտեան. բայց դու իմ կեանքը հանեցիր կորուստիցը, ով իմ Տէր Աստուած։</verse>
				<verse number="7">Հոգիս ինձ վերայ նուաղելիս՝ յիշեցի Տիրոջը, եւ իմ աղօթքը քեզ մօտ հասաւ քո սուրբ տաճարը։</verse>
				<verse number="8">Փուչ ունայնութիւնների նայողները իրանց լինելու ողորմութիւնը թողում են։</verse>
				<verse number="9">Բայց ես օրհներգութեան ձայնով քեզ զոհ պիտի մատուցանեմ. արած խոստմունքս պիտի կատարեմ. փրկութիւնը Տիրոջն է։</verse>
				<verse number="10">Եւ Տէրը հրամայեց ձկանը. եւ նա Յովնանին փսխեց ցամաքը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ Տիրոջ խօսքը երկրորդ անգամ եղաւ Յովնանին ասելով.</verse>
				<verse number="2">Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզիր նորա դէմ այն քարոզութիւնը, որ ես քեզ կ'ասեմ.</verse>
				<verse number="3">Եւ Յովնանը վեր կացաւ ու գնաց Նինուէ Տիրոջ խօսքին համեմատ, եւ Նինուէն մեծ քաղաք էր Աստուծոյ համար՝ երեք օրուայ ճանապարհ։</verse>
				<verse number="4">Եւ Յովնանը սկսեց քաղաքը մտնել մէկ օրուայ ճանապարհ, եւ քարոզում էր ու ասում. Դեռ քառասուն օր կայ, եւ Նինուէն պիտի կործանուի։</verse>
				<verse number="5">Եւ Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները։</verse>
				<verse number="6">Եւ խօսքը հասաւ Նինուէի թագաւորին, եւ նա վեր կացաւ իր աթոռիցը եւ հանեց պատմուճանը իր վերայից եւ քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վերայ.</verse>
				<verse number="7">Եւ կանչել տուաւ ու ասեց Նինուէումը թագաւորի եւ նորա մեծամեծների հրամանովն ասելով. Մարդ եւ անասուն, արջառ եւ ոչխար ոչինչ չ'ճաշակեն, չ'արածեն եւ ջուր չ'խմեն.</verse>
				<verse number="8">Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը եւ իր ձեռքերումն եղող անիրաւութիւնիցը։</verse>
				<verse number="9">Ով գիտէ, գուցէ Աստուած ետ դառնայ եւ զղջայ, եւ ետ դառնայ իր սաստիկ բարկութիւնիցը ու մենք չ'կորչենք։</verse>
				<verse number="10">Եւ Աստուած տեսաւ նորանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը, եւ Աստուած զղջաց այն չարեաց մասին, որ ասել էր թէ պիտի անէ նորանց, եւ չ'արաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ Յովնանը տրտմեց մեծ տրտմութիւնով եւ զայրացաւ.</verse>
				<verse number="2">Եւ աղօթք արաւ Տիրոջը եւ ասեց. Ո՛հ Տէր, սա չէ՞ր իմ խօսքը քանի որ դեռ իմ երկրումն էի. դորա համար էլ աճապարեցի որ փախչեմ Թարսիս. որովհետեւ գիտէի, որ դու ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած ես եւ կ'զղջաս չարիքի համար։</verse>
				<verse number="3">Եւ հիմա, ով Տէր, աղաչում եմ առ հոգիս ինձանից. որովհետեւ մեռնելս ապրելուցս լաւ է։</verse>
				<verse number="4">Եւ Տէրն ասեց. Մի՞թէ լաւ է որ բարկացել ես։</verse>
				<verse number="5">Եւ Յովնանը դուրս եկաւ քաղաքիցը եւ նստեց քաղաքի արեւելեան կողմին, եւ իրան համար այնտեղ մի հովանի շինեց եւ նորա տակին նստեց շուքի մէջ մինչեւ որ տեսնէ թէ ինչ է լինելու քաղաքին։</verse>
				<verse number="6">Եւ Տէր Աստուածը հրամայեց մի դդմենու, որ նա վեր ելաւ Յովնանի վերայ որ շուք անէ նորա գլխի վերայ, որ նորան ազատէ իր տառապանքիցը. եւ Յովնանը ուրախացաւ դդմենու վերայ մեծ ուրախութիւնով։</verse>
				<verse number="7">Եւ Աստուած հրամայեց մի որդնի առաւօտուայ արշալոյսը ծագելիս, եւ նա զարկեց դդմենուն, եւ սա չորացաւ։</verse>
				<verse number="8">Եւ եղաւ երբոր արեգակը ծագեց, այն ժամանակ Աստուած հրամայեց արեւելեան խորշակահար քամուն, եւ արեւը զարկեց Յովնանի գլխին, եւ նա թուլացաւ, եւ իր անձի համար ուզում էր մեռնել, եւ ասեց. Մեռնելս լաւ է ապրելուցս։</verse>
				<verse number="9">Եւ Աստուած ասեց Յովնանին. Մի՞թէ լաւ է որ բարկացել ես դդմենու մասին. եւ նա ասեց. Լաւ է, որ բարկացել եմ մինչեւ մահ։</verse>
				<verse number="10">Եւ Տէրն ասեց. Դու ափսոսում ես դդմենու մասին, որի վերայ աշխատութիւն չ'քաշեցիր եւ որին չ'մեծացրիր, որն որ մէկ գիշերուայ մէջ եղաւ եւ մէկ գիշերուայ մէջ փչացաւ։</verse>
				<verse number="11">Իսկ ես չ'ափսոսա՞մ Նինուէ մեծ քաղաքի մասին, որի մէջ կան հարիւր քսան հազար մարդից աւելի, որոնք չեն հասկանում իրանց աջ ու ձախ ձեռքը, եւ շատ անասուն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="33">
			<chapter number="1">
				<verse number="1">Տիրոջ խօսքը որ եղաւ Մօրստացի Միքիային Յուդայի Յովաթամ, Աքազ եւ Եզեկիա թագաւորների օրերին, որ նա տեսաւ Սամարիայի եւ Երուսաղէմի մասին։</verse>
				<verse number="2">Լսեցէք, ով բոլոր ժողովուրդներ, ուշադրութիւն արա, ով երկիր եւ նորա բոլոր լրութիւնը. եւ Տէր Եհովան վկայ լինի ձեզ դէմ, Տէրը իր սուրբ տաճարիցը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, եւ պիտի իջնէ եւ ման գայ երկրի բարձրաւանդակների վերայ։</verse>
				<verse number="4">Եւ սարերը պիտի հալուին նորա տակին, եւ հովիտները պիտի ճեղքուին ինչպէս մոմ կրակի առաջին, ինչպէս ջուր որ իջնում է զառիւայրից։</verse>
				<verse number="5">Յակոբի յանցանքի համար է այս ամենը եւ Իսրայէլի տան մեղքերի համար. ո՞վ է Յակոբի յանցանքը, չէ՞ որ Սամարիան. եւ ո՞վ է Յուդայի բարձրաւանդակները, չէ՞ որ Երուսաղէմը։</verse>
				<verse number="6">Եւ Սամարիան պիտի դաշտի քարակոյտ շինեմ՝ այգի տնկելու տեղեր, եւ նորա քարերը պիտի թափեմ ձորը, եւ բանամ նորա հիմերը։</verse>
				<verse number="7">Եւ նորա բոլոր կուռքերը պիտի կոտրատուին, եւ նորա բոլոր վարձքերը պիտի կրակով այրուին, եւ նորա բոլոր արձանները պիտի ամայի անեմ. որովհետեւ բոզի վարձքից է ժողովել, ուրեմն բոզի վարձքի էլ պիտի դառնան։</verse>
				<verse number="8">Սորա համար պիտի ողբամ եւ հառաչեմ, պիտի կողոպտուած եւ մերկ ման գամ, սուգ պիտի անեմ չագալների պէս եւ կոծ՝ ջայլամների պէս։</verse>
				<verse number="9">Որովհետեւ անբժշկելի են նորա վէրքերը, որովհետեւ եկաւ մինչեւ Յուդան, հասաւ իմ ժողովրդի դռանը՝ մինչեւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="10">Գէթի մէջ մի իմացնէք, բնաւ լաց մի լինիք, Բեթափրայումը փոշու մէջ պիտի թաւալուիմ.</verse>
				<verse number="11">Անց կաց քեզ համար, ով Սափիրի բնակչուհի, ամօթով մերկ. դուրս չէ եկել Սաանանի բնակչուհին, Բեթեսելի կոծը պիտի առնէ ձեզանից իր օթեւանը։</verse>
				<verse number="12">Որովհետեւ գալարվում է բարեաց համար Մարօթի բնակչուհին, որովհետեւ չարիք պիտի իջնէ Տիրոջ կողմից մինչեւ Երուսաղէմի դուռը։</verse>
				<verse number="13">Ձին կառքին լծիր, ով Լաքիսի բնակչուհի, դա մեղքի սկիզբն է Սիօնի աղջկայ համար. որովհետեւ քեզանում գտնվում են Իսրայէլի յանցանքները։</verse>
				<verse number="14">Դորա համար ընծաներ պիտի տաս Մօրեսեթ-գեթին. Աքզիբի տները պիտի ստեն Իսրայէլի թագաւորներին։</verse>
				<verse number="15">Դեռ ժառանգ պիտի բերեմ քեզ համար, ով Մարեսայի բնակչուհի մինչեւ Ոդողոմ պիտի հասնէ Իսրայէլի փառքը։</verse>
				<verse number="16">Գերծիր եւ կտրիր մազերդ քո փափուկ որդկանց համար, լայնացրու կնտութիւնդ արծիւի պէս, որովհետեւ գերի տարուեցան քեզանից։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Վա՜յ անօրէնութիւն խորհողներին, եւ իրանց անկողինների վերայ չարութիւն գործողներին. նորանք անում են այն՝ առաւօտեան լոյսին, որ իրանց ձեռքն է իրանց ոյժը։</verse>
				<verse number="2">Եւ նորանք ցանկանում են ագարակների եւ յափշտակում, եւ ցանկանում են տների՝ եւ առնում. եւ բռնաբարում են մարդին ու իր տանը եւ մարդին ու նորա ժառանգութեանը։</verse>
				<verse number="3">Դորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես չարիք եմ խորհում այս ազգի վերայ. որտեղից որ չէք կարողանալ քաշել ձեր պարանոցները, եւ չէք գնալ հպարտութեամբ, որովհետեւ ժամանակը չար է։</verse>
				<verse number="4">Այն օրը ձեզ վերայ առակ են խօսելու, եւ ողբալի ողբով ողբալու են ասելով. Բոլորովին փչացանք. իմ ժողովրդի բաժինը նա փոխեց, նա ի՜նչպէս է վեր առնում ինձանից, խոտորողին բաժանում է մեր դաշտերը։</verse>
				<verse number="5">Դորա համար դու լար ձգող պիտի չ'ունենաս Տիրոջ ժողովքումը։</verse>
				<verse number="6">Նորանք՝ Մի մարգարէանաք, ասելով մարգարէանում են։ Նորանք չ'պիտի մարգարէանան նորանց վերայ. նախատինքը չի վերնալ։</verse>
				<verse number="7">Ով Յակոբի տուն կոչուածդ, մի՞թէ Տիրոջ հոգին կարճ է. կամ սորա՞նք են նորա գործերը. մի՞թէ իմ խօսքերը լաւ չեն ուղիղ վարուողի համար։</verse>
				<verse number="8">Եւ իմ ժողովուրդը անցեալումն իբրեւ թշնամի է վեր կացել. հանդերձի վերայից յափշտակում էք պատմուճանը ապահով անցուդարձողներից, պատերազմից ետ դարձողներից։</verse>
				<verse number="9">Իմ ժողովրդի կանանցը վռնտում էք իրանց զուարճալի տներիցը, նորանց երեխաների վերայից առնում էք իմ փառքը յաւիտեան։</verse>
				<verse number="10">Վեր կացէք ու գնացէք, որովհետեւ սա չէ հանգստութեան տեղը. այն պղծութեան պատճառով, որ պիտի կործանէ, եւ այն էլ սաստիկ կործանումով։</verse>
				<verse number="11">Եթէ մի մարդ՝ թեթեւաբարոյ եւ ստապատում՝ ասէ Քեզ գինիի եւ օղիի վերայ մարգարէանամ, ահա նա կ'լինի այս ազգի մարգարէն։</verse>
				<verse number="12">Անպատճառ պիտի ժողովեմ ձեզ ամենիդ, ով Յակոբ, անպատճառ պիտի հաւաքեմ Իսրայէլի մնացորդը Բոսրայի ոչխարների պէս, ինչպէս մի հօտ իր փարախի մէջ. պիտի աղմուկ հանեն մարդկանց բազմութեան պատճառով։</verse>
				<verse number="13">Խրամատողը վեր է ելնում նորանց առաջին, նորանք խրամատում եւ անց են կենում դռնովը ու նորանով դուրս գալիս, եւ նորանց թագաւորը անց է կենում նորանց առաջին, եւ Տէրն էլ նորանց պարագլուխ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ ես ասեցի. Մէկ լսեցէք, ով Յակոբի գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, չէ՞ որ դուք պէտք է իմանաք իրաւունքը.</verse>
				<verse number="2">Դուք՝ բարին ատողներդ եւ չարը սիրողներդ, որ մաշկում էք մարդկանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց միսը իրանց ոսկորներիցը։</verse>
				<verse number="3">Որ ուտում էք իմ ժողովրդի միսը, եւ պլոկում էք նորանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց կտորում ինչպէս կաթսայում եւ ինչպէս միս՝ պտուկի մէջ։</verse>
				<verse number="4">Այն ժամանակ կ'աղաղակեն դէպի Տէրը, եւ նորանց չի պատասխանել նա, եւ իր երեսը կ'ծածկէ նորանցից այն ժամանակին, որովհետեւ նորանք չարացրել են իրանց արարքները։</verse>
				<verse number="5">Այսպէս է ասում Տէրը իմ ժողովուրդը մոլորեցնող մարգարէների մասին, որ կծում են իրանց ատամներովը, եւ աղաղակում՝ Խաղաղութի՜ւն, եւ ով որ նորանց բերանը մի բան չ'դնէ, նորա դէմ պատերազմ կ'հրատարակեն.</verse>
				<verse number="6">Վասն որոյ գիշեր կ'լինի ձեզ որ տեսիլք չ'տեսնէք. եւ ձեզ խաւար կ'լինի որ գուշակութիւն չ'անէք. եւ արեգակը պիտի մար մտնէ մարգարէների վերայ, եւ օրը խաւարէ նորանց վերայ։</verse>
				<verse number="7">Եւ պիտի ամաչեն տեսանողները, եւ պիտի ամօթահարուին գուշակողները եւ իրանց շրթունքները ծածկեն նորանք ամենքը, որովհետեւ չ'կայ Աստուծոյ պատասխան։</verse>
				<verse number="8">Սակայն ես լցուած եմ զօրութիւնով՝ Տիրոջ հոգովը, նաեւ դատաստանով ու արիութիւնով, որ իմացնեմ Յակոբին իր յանցանքը, եւ Իսրայէլին՝ իր մեղքը։</verse>
				<verse number="9">Մէկ սա լսեցէք, ով Յակոբի տան գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, իրաւունքից զզուողներ, որ ամեն ուղիղ բանը ծռում էք.</verse>
				<verse number="10">Սիօնը արիւնահեղութեամբ շինելով, եւ Երուսաղէմը՝ անիրաւութեամբ։</verse>
				<verse number="11">Նորա գլխաւորները կաշառքով են դատում եւ նորա քահանաները վարձքով են սովորեցնում, եւ նորա մարգարէները փողով են մարգարէանում, եւ Տիրոջ վերայ են կռնում՝ ասելով. Չէ՞ որ Տէրը մեր մէջն է, մեզ վերայ չարիք չի գալ։</verse>
				<verse number="12">Դորա համար Սիօնը ձեր պատճառով պիտի իբրեւ ագարակ հերկուի, եւ Երուսաղէմը աւերակների դէզեր դառնայ, եւ տաճարի սարը՝ անտառի բարձրաւանդակներ։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ վերջի օրերը պիտի լինի որ Տիրոջ տան սարը հաստատուն պիտի լինի սարերի գլխին, եւ բարձր պիտի լինի բլուրներից, եւ ժողովուրդները հոսելով նորա մօտ պիտի գնան.</verse>
				<verse number="2">Եւ շատ ազգեր պիտի գնան եւ ասեն. Եկէք վեր գնանք Տիրոջ սարը, եւ Յակոբի Աստուծոյ տունը, որ նա մեզ սովորեցնէ իր ճանապարհները, եւ որ մենք գնանք նորա շաւիղներովը, որովհետեւ Սիօնից պիտի դուրս գայ օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից։</verse>
				<verse number="3">Եւ նա շատ ժողովուրդների մէջ դատաստան պիտի անէ, եւ զօրաւոր ազգերին պիտի յանդիմանէ մինչեւ հեռուները. եւ նորանք պէտք է կոտրատեն՝ իրանց սուրերը խոփեր շինեն, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ, ազգ ազգի վերայ սուր պիտի չ'բարձրացնէ, եւ այլ եւս պատերազմ պիտի չ'սովորեն։</verse>
				<verse number="4">Այլ ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ'լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել։</verse>
				<verse number="5">Որովհետեւ բոլոր ժողովուրդները՝ իւրաքանչիւրն իր աստուծոյ անունովն է գնում, իսկ մենք մեր Տէր Աստուծոյ անունովը պիտի գնանք, յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="6">Այն օրը, ասում է Տէրը, պիտի ժողովեմ կաղը, եւ աքսորուածը պիտի հաւաքեմ, եւ այն էլ՝ որին չարիք եմ արել։</verse>
				<verse number="7">Եւ կաղը պիտի մնացորդ շինեմ, եւ հեռու քշուածը՝ զօրաւոր ազգ. եւ Տէրը պիտի թագաւորէ նորանց վերայ՝ Սիօն սարումն, այսուհետեւ մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="8">Եւ դու, ով հօտի աշտարակ, Սիօնի աղջկան բլուրը, մինչեւ քեզ է գալու եւ հասնելու առաջի իշխանութիւնը, Երուսաղէմի աղջկան թագաւորութիւնը։</verse>
				<verse number="9">Հիմա ի՞նչու ես գոռում գոչում թագաւորը մէջդ չէ՞, կամ թէ խորհրդականդ կորե՞լ է, որ քեզ ծննդականի պէս ցաւ է բռնել։</verse>
				<verse number="10">Գալարիր եւ ցաւագնիր ծննդականի պէս, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ հիմա դուրս ես գալու քաղաքիցը, եւ պիտի բնակուես դաշտումը, եւ պիտի գնաս մինչեւ Բաբիլոն, եւ այնտեղ պիտի ազատուիս, Տէրը քեզ այնտեղ պիտի ազատէ քո թշնամիների ձեռիցը։</verse>
				<verse number="11">Եւ հիմա քեզ վերայ շատ ազգեր են ժողովուել, որոնք ասում են. Թող պղծուի, եւ մեր աչքերը տեսնեն Սիօնին։</verse>
				<verse number="12">Բայց նորանք չ'գիտեն Տիրոջ խորհուրդները, եւ չեն հասկանում նորա խորհուրդը, որովհետեւ նա նորանց ժողովելու է ինչպէս որաները կալի մէջ։</verse>
				<verse number="13">Վեր կաց ու կալը կասիր, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ ես քո եղջիւրը երկաթի պիտի անեմ, եւ քո կճղակները պիտի պղնձի շինեմ, եւ դու շատ ժողովուրդներ պիտի մանրես. Եւ ես Տիրոջը պիտի նուիրեմ նորանց աշխատանքը, եւ նորանց ստացուածքը բոլոր երկրի Տիրոջը։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Հիմա դու քեզ գունդ կազմիր, ով գնդի աղջիկ, պաշարումն է դրուել մեզ վերայ, գաւազանով պիտի հարուածեն Իսրայէլի դատաւորի ծնօտին։</verse>
				<verse number="2">Եւ դու, ով Բեթլէհէմ Եփրաթա, փոքր ես Յուդայի հազարաւորների մէջ, սակայն քեզանից պիտի դուրս գայ ինձ համար նա որ իշխան լինի Իսրայէլին, եւ նորա ելքը վաղուց՝յաւիտենական օրերից է։</verse>
				<verse number="3">Դորա համար նորանց պիտի ձգէ մինչեւ ծնանողի ծնելու ժամանակը, եւ նորա եղբայրների մնացորդը ետ պիտի դառնայ Իսրայէլի որդկանց մօտ։</verse>
				<verse number="4">Եւ նա պիտի կանգնէ եւ հովուէ Տիրոջ ոյժովը, իր Տէր Աստուծոյ անուան մեծափառութեամբը, եւ նորանք պիտի բնակուեն, որովհետեւ հիմա պիտի մեծանայ մինչեւ երկրի ծայրերը։</verse>
				<verse number="5">Եւ սա խաղաղութիւն պիտի լինի, Ասորեստանցին երբոր մեր երկիրը մտնէ, եւ երբոր ման գայ մեր պալատներումը, այն ժամանակ մենք կ'կանգնեցնենք նորա դէմ եօթը հովիւ եւ ութ իշխան մարդ։</verse>
				<verse number="6">Եւ նորանք պիտի հովուեն Ասորեստանի երկիրը սրով եւ Նեբրովթի երկիրը՝ իր դռներովը, եւ նա պիտի ազատէ Ասորեստանցիներիցը, երբոր նորանք մեր երկիրը մտնեն եւ ման գան մեր սահմաններումը։</verse>
				<verse number="7">Եւ Յակոբի մնացորդը պիտի շատ ժողովուրդների մէջ Տիրոջ կողմից եկած ցօղին պէս լինի, այն շաղին պէս որ գալիս է խոտի վերայ, որ մարդի չէ սպասում, եւ մարդի որդկանց չէ յուսում։</verse>
				<verse number="8">Եւ Յակոբի մնացորդը ազգերի մէջ պիտի լինի շատ ժողովուրդների մէջ, ինչպէս առիւծն անտառի անասունների մէջ, ինչպէս կորիւնը ոչխարների հօտերի մէջ, որ եթէ անցնէ ու կոխ տայ եւ պատառէ, ազատող չի լինիլ։</verse>
				<verse number="9">Թող ձեռքդ բարձրանայ քո թշնամիների վերայ, եւ քո բոլոր ոսոխները բնաջինջ կ'լինեն։</verse>
				<verse number="10">Եւ պիտի լինի այն օրը որ պիտի բնաջինջ անեմ քո ձիերը քո միջիցը եւ պիտի կորցնեմ քո կառքերը։</verse>
				<verse number="11">Եւ պիտի բնաջինջ անեմ քո երկրի քաղաքները, եւ պիտի քանդեմ քո բերդերը։</verse>
				<verse number="12">Եւ պիտի բնաջինջ անեմ քո ձեռից կախարդութիւնները, եւ գուշակողներ պիտի չ'ունենաս դու։</verse>
				<verse number="13">Եւ պիտի բնաջինջ անեմ քո դրօշեալները եւ քո արձանները քո միջիցը, եւ այլ եւս չես երկրպագիլ քո ձեռաց գործերին։</verse>
				<verse number="14">Եւ պիտի կործանեմ քո Աստարովթները քո միջիցը, եւ պիտի փչացնեմ քո քաղաքները։</verse>
				<verse number="15">Եւ վրէժ պիտի կատարեմ բարկութեամբ եւ սրտմտութեամբ այն ազգերին որոնք չեն լսում։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Մէկ լսեցէք Տիրոջ ասածը. Վեր կաց, դատ վարիր սարերի առաջին, եւ բլուրները լսեն քո ձայնը։</verse>
				<verse number="2">Լսեցէք, ով սարեր, Տիրոջ դատը, եւ դուք, ով հաստատուն հիմունք երկրի. որովհետեւ Տէրը դատ ունի իր ժողովրդի հետ, եւ Իսրայէլի հետ պիտի վիճէ։</verse>
				<verse number="3">Ով իմ ժողովուրդ, ես քեզ ի՞նչ եմ արել, եւ ի՞նչով եմ քեզ յոգնեցրել, պատասխանիր ինձ։</verse>
				<verse number="4">Որովհետեւ ես քեզ հանել եմ Եգիպտոսի երկրիցը, եւ ծառայութեան տանիցը քեզ ազատել եմ, եւ քո առաջն ուղարկեցի Մովսէսին, Ահարօնին եւ Մարիամին։</verse>
				<verse number="5">Ով իմ ժողովուրդ, մէկ յիշիր թէ ի՞նչ էր խորհում Մովաբի Բաղակ թագաւորը, եւ թէ նորան ի՞նչ պատասխանեց Բէովրեան Բաղաամ. Սատիմից մինչեւ Գաղգաղա. որպէս զի գիտենաս Տիրոջ արդար գործերը։</verse>
				<verse number="6">Ես ի՞նչով դիմաւորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրեալ Աստուծոյ առաջին. արդեօք դիմաւորեմ նորան ողջակէզներո՞վ, մէկ տարեկան որթերո՞վ։</verse>
				<verse number="7">Մի՞թէ Տէրը կ'հաճի հազարաւոր խոյերի, կամ բիւրաւոր իւղի գետերի. արդե՞օք իմ անդրանիկը տամ իբրեւ իմ յանցանքի պատարագ, իմ որովայնի պտո՞ւղը՝ իբրեւ իմ անձի մեղքի զոհ։</verse>
				<verse number="8">Քեզ յայտնել է, ով մարդ, թէ ինչ է բարին. եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ։</verse>
				<verse number="9">Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, եւ իմաստութիւնը նկատում է քո անունը. լսեցէք պատժի գաւազանը եւ նորա վճռողին։</verse>
				<verse number="10">Դեռ անօրէնի տանը անօրէնութեան գանձեր կա՞ն, եւ նուաղած արդու՝ որ անիծեալ է։</verse>
				<verse number="11">Մի՞թէ ես մաքուր կ'համարեմ անօրէնութեան կշռաւորին եւ խարդախ քարերի քսակաւորին։</verse>
				<verse number="12">Որի հարուստները լիքն են զրկանքով, եւ նորա բնակիչները սուտ են խօսում. եւ նորանց բերանումը նենգաւոր լեզու կայ։</verse>
				<verse number="13">Ուրեմն ես էլ հիւանդացնում եմ քեզ զարկելով, եւ աւերակ եմ անում քո մեղաց պատճառով։</verse>
				<verse number="14">Դու պիտի ուտես, ու չ'կշտանաս, եւ քո անօթութիւնը քո փորումը պիտի մնայ. եւ դու կքարշես, բայց չես ազատիլ, եւ ինչ որ ազատես՝ սրի պիտի մատնեմ։</verse>
				<verse number="15">Դու պիտի սերմես, բայց չ'հնձես, դու ձէթ պիտի կոխես, բայց իւղով չ'օծուիս. Եւ քաղցու՝ բայց գինի պիտի չ'խմես։</verse>
				<verse number="16">Եւ պահվում են Ամրիի հրամանները, եւ Աքաաբի տան բոլոր գործերը, եւ դուք գնում էք նորանց խրատներովը, որպէս զի քեզ ամայի անեմ, եւ նորա բնակիչները սուլելու առարկայ. եւ դուք պիտի կրէք իմ ժողովրդի նախատինքը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Վա՜յ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ դառել, այգեկութի ճռաքաղի պէս. ողկոյզ չ'կայ ուտելու, մի կանխահաս թուզ՝ որը փափաքում է սիրտս։</verse>
				<verse number="2">Կորչում է բարեպաշտը երկրիցը, եւ ուղիղը չ'կայ մարդկանց մէջ. ամենքը արիւնների համար դարան են սարքում, ամեն մարդ իր եղբօրը որսում է վարմով։</verse>
				<verse number="3">Դէպի չարութիւն են մեկնում ձեռքերը, որ յաջողեն, իշխանը պահանջում է ընծայ, եւ դատաւորը վարձքով է դատ տեսնում, եւ մեծ մարդը իր սրտի ցանկացածն է խօսում. եւ նորանք ոլորում են բանը։</verse>
				<verse number="4">Նորանց լաւագոյնը փուշի նման է, ուղիղը փշեղէն ցանգից վատ. քո դէտերի օրը՝ եկաւ քո այցելութիւնը, հիմա պիտի լինի նորանց շփոթութիւնը։</verse>
				<verse number="5">Մի հաւատաք բարեկամին, ընկերին մի վստահիք, ծոցիդ պառկողիցը պահիր բերանիդ դռները։</verse>
				<verse number="6">Որովհետեւ որդին անարգում է հօրը, աղջիկը վեր է կենում իր մօր վերայ, հարսը իր սկեսրի վերայ. մարդիս թշնամիներն իր ընտանիքն են։</verse>
				<verse number="7">Բայց ես Տիրոջը կ'սպասեմ, եւ կ'յուսամ իմ փրկութեան Աստուծուն. ինձ պիտի լսէ իմ Աստուածը։</verse>
				<verse number="8">Մի ուրախանար ինձ վերայ, ով իմ թշնամի, որովհետեւ թէեւ ընկնեմ, վեր կ'կենամ, թէեւ խաւարի մէջ նստեմ, Տէրը ինձ լոյս կ'լինի։</verse>
				<verse number="9">Տիրոջ ցասումը պիտի կրեմ, (որ նորա դէմ մեղք եմ գործել,) մինչեւ որ նա պաշտպանէ իմ դատը եւ ինձ իրաւունք անէ, ինձ հանէ լոյսը, որ նորա արդարութիւնը տեսնեմ։</verse>
				<verse number="10">Այն ժամանակ իմ թշնամին տեսնէ, եւ ամօթը նորան ծածկէ, որ ասում էր ինձ թէ Ո՞ւր է քո Տէր Աստուածը. իմ աչքերը տեսնեն նորան. հիմա նա ոտնակոխ պիտի լինի ինչպէս փողոցի ցեխը։</verse>
				<verse number="11">Այն օրը որ պարիսպներդ կ'շինուին, նոյն օրը պատուէրը կ'հեռանայ։</verse>
				<verse number="12">Այն օրը մինչեւ քեզ մօտ են գալու Ասորեստանից եւ Եգիպտոսի քաղաքներից, եւ Եգիպտոսից մինչեւ Գետը, եւ ծովից ծով ու սարից սար։</verse>
				<verse number="13">Եւ երկիրը ամայի պիտի լինի իր բնակիչների պատճառով, իրանց գործերի պտուղների համար։</verse>
				<verse number="14">Հովուիր ժողովրդին քո գաւազանովը՝ քո ժառանգութեան հօտերը, առանձին նստողներին անտառումը Կարմեղոսումը. թող արածեն Բասանումը եւ Գաղաադումը վաղի օրերի պէս։</verse>
				<verse number="15">Քո Եգիպտոսի երկրից դուրս գալու օրերի պէս նորան հրաշքներ պիտի ցոյց տամ։</verse>
				<verse number="16">Ազգերը պիտի տեսնեն եւ ամաչեն իրանց բոլոր արիութիւնիցը, ձեռքը պիտի դնեն բերանի վերայ, նորանց ականջները պիտի խլանան։</verse>
				<verse number="17">Հող պիտի լիզեն օձի պէս, երկրի սողունների պէս, դողալով պիտի գան իրանց թաքուստներիցը, մեր Տէր Աստուածանից պիտի դողան. այո՛, քեզանից պիտի վախենան։</verse>
				<verse number="18">Ո՞վ է Աստուած քեզ նման, անօրէնութիւն վեր առնող, եւ իր ժառանգութեան մնացորդի մեղքիցն անց կենող, որ չէ պահում իր բարկութիւնը յաւիտեան, որովհետեւ նա ողորմութիւն սիրող է։</verse>
				<verse number="19">Նա դարձեալ մեզ պիտի ողորմէ, նա պիտի ոտնահարէ մեր անօրէնութիւնները. եւ մեր բոլոր մեղքերը դու կ'գցես ծովի խորքերը։</verse>
				<verse number="20">Հաւատարմութիւն պիտի անես Յակոբին եւ ողորմութիւն՝ Աբրահամին, որ երդում ես արել մեր հայրերին վաղ օրերիցն ի վեր։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="34">
			<chapter number="1">
				<verse number="1">Նինուէի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։</verse>
				<verse number="2">Նախանձոտ եւ վրէժխնդիր Աստուած է Տէրը, վրէժխնդիր է Տէրը եւ բարկութեան տէր, վրէժ առնող է Տէրը իր ոսոխներից, եւ բարկութիւն պահող իր թշնամիների դէմ։</verse>
				<verse number="3">Տէրը երկայնամիտ է եւ մեծազօր, եւ երբէք չի արդարացնիլ յանցաւորին. Տիրոջ ճանապարհը մրրկի եւ փոթորկի մէջ է, եւ ամպերը նորա ոտների փոշին են։</verse>
				<verse number="4">Նա սաստում է ծովին եւ նորան ցամաքեցնում, եւ բոլոր գետերը չորացնում. թառամում են Բասանն ու Կարմեղոսը, եւ Լիբանանի ծաղիկը թառամում է։</verse>
				<verse number="5">Սարերը դողում են նորանից եւ բլուրները հալվում են, երկիրը բարձրանում է նորա առաջին, նաեւ աշխարհը եւ բոլոր նորանում բնակողները։</verse>
				<verse number="6">Նորա ցասման առաջին ո՞վ կկանգնէ, եւ ո՞վ կ'դիմանայ նորա բարկութիւնը բորբոքելիս, նորա սրտմտութիւնը թափվում է կրակի պէս, եւ ապառաժները ճաքում են նորա առաջին։</verse>
				<verse number="7">Բարի է Տէրը, ամրոց է նեղութեան օրումը. եւ նա ճանաչում է իրան ապաւինողներին։</verse>
				<verse number="8">Յորդահոս հեղեղով պիտի վերջ տայ նորա տեղին, եւ նորա թշնամիներին պիտի հալածէ խաւարը։</verse>
				<verse number="9">Ի՞նչ էք մտածում Տիրոջ դէմ. վերջ տուողը նա է. նեղութիւնը երկու անգամ վեր չի կենալ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ մինչեւ որ նորանք փուշերի պէս խճճուած են, եւ իբր իրանց գինիովը արբածներ, պիտի սպառուին բոլորովին չոր յարդի պէս։</verse>
				<verse number="11">Քեզանից դուրս եկաւ Տիրոջ դէմ չարութիւն մտածող՝ անօրէն խորհրդականը։</verse>
				<verse number="12">Այսպէս է ասում Տէրը. Թեւ անդորր են ու այսքան բազմաթիւ, բայց եւ այնպէս պէտք է կտրուին, եւ նա պիտի անցնի. թէեւ ես քեզ նեղել եմ, այլ եւս չեմ նեղիլ։</verse>
				<verse number="13">Եւ հիմա պիտի նորա լուծը կոտրեմ քո վերայից, եւ կապերդ պիտի կտրեմ։</verse>
				<verse number="14">Եւ Տէրը հրամայել է քո մասին. այլ եւս սերունդ պիտի չ'լինի քո անունիցը, քո աստուածների տանիցը պիտի բնաջինջ անեմ քանդակածն ու ձուլածոյ կուռքն. քո գերեզմանը պիտի շինեմ, որովհետեւ դու անարգ եղար։</verse>
				<verse number="15">Ահա սարերի վերայ աւետիք բերողի ոտները, որ խաղաղութիւն է քարոզում. տօնիր, ով Յուդա, քո տօները, կատարիր ուխտերդ. որ այլ եւս անօրեն պիտի չ'անցնէ քո միջովը, բոլորը բնաջինջ եղաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Խորտակող է վեր գալիս քեզ դէմ. պահիր պարիսպը. ճանապարհին նայիր, մէջքդ պնդացրու, ոյժդ շատ զօրացրու։</verse>
				<verse number="2">Որովհետեւ Տէրը ետ է դարձրել Յակոբի վայելչութիւնը, Իսրայէլի վայելչութեան պէս. որովհետեւ դարտակողները դարտակել են նորանց, եւ նորանց որթի ուռերը փչացրել են։</verse>
				<verse number="3">Նորա տղամարդների վահանը կարմրած է, քաջազունները որդան կարմիրով են ներկուած, բոցացայտ պողպատով պատուած է կառքը նորա պատրաստութեան օրը, եւ նոճի նիզակները ծածանվում են։</verse>
				<verse number="4">Փողոցներումը կատաղում են կառքերը, իրար են բաղխում հրապարակներումը, նորանց երեւոյթը ջահերի պէս է, կայծակների պէս են վազվազում։</verse>
				<verse number="5">Նա յիշում է իր զօրաւորներին, նորանք գլորվում են գնալիս, շտապում են դէպի պարիսպը, եւ պատսպարանը պատրաստուած է։</verse>
				<verse number="6">Գետերի դռները պիտի բացուին, եւ պալատը պիտի հալուի։</verse>
				<verse number="7">Եւ որոշուեցաւ, որ նա գերութեան հանուի, եւ նորա աղախինները ճչում են իբր աղաւնիների ձայնով, իրանց սրտերին ծեծելով։</verse>
				<verse number="8">Եւ Նինուէ ջրերի աւազանի պէս էր իր առաջի օրերիցն ի վեր. եւ նորանք փախչելիս՝ Կանգնեցէք, կանգնեցէք, կ'ասեն, բայց ուշադրող չ'կայ։</verse>
				<verse number="9">Արծաթ կողոպտեցէք, ոսկի կողոպտեցէք. եւ վախճան չ'ունին զարդերը՝ ծանրաբեռնուած ամեն տեսակ ցանկալի սպառնալով։</verse>
				<verse number="10">Դարտակ ու դարտակուած ու դատարկացրուած է. եւ սիրտը հալվում եւ ծունկերը դողում, եւ ամեն մէջքերը երերվում են, եւ ամենքի երեսը սպրտնում է։</verse>
				<verse number="11">Ո՞ւր է առիւծների բնակարանը, եւ կորիւնների արօտատեղին, ուր որ ման էին գալիս արու առիւծը, մատակ առիւծը եւ առիւծի լակոտը. եւ վախեցնող չ'կար։</verse>
				<verse number="12">Առիւծը պատառում էր՝ իր լակոտներին բաւականանալու չափ, եւ խեղդում էր իր մատակ առիւծների համար. եւ լցնում էր որսով իր մորիները, եւ իր բնակարանները՝ յափշտակութիւնով։</verse>
				<verse number="13">Ահա ես քեզ դէմ եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ պիտի ծուխով այրեմ նորա կառքերը, եւ քո կորիւններին պիտի սուրն ուտէ. եւ երկրիցը պիտի քո որսը բնաջինջ անեմ, եւ այլ եւս պիտի չ'լսուի քո դեսպանների ձայնը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Վա՜յ արիւնահեղութեանց քաղաքին, բոլորը լիքն է ստութեամբ՝ յափշտակութեամբ. որսը պակաս չէ.</verse>
				<verse number="2">Խարազանի շռինդը եւ անիւի շառաչման ձայնը, եւ սրընթաց ձին ու ցնցուող կառքը.</verse>
				<verse number="3">Վեր վեր խաղացող ձիաւորը եւ թուրի պսպղոցը եւ նիզակի շողշողոցը, եւ շատ վիրաւորները եւ մեռածների բազմութիւնը, եւ անթիւ դիակները, որոնց դիակների վերայ գլորվում են։</verse>
				<verse number="4">Պոռնկի պոռնկութիւնների շատութեան համար, որ լաւ շնորհալի է իբրեւ կախարդութիւնների տիկին, որ ազգերը ծախում է իր պոռնկութիւնովը, եւ ազգատոհմները՝ իր կախարդութիւններովը։</verse>
				<verse number="5">Ահա ես քեզ դէմ եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ պիտի քո քղանցքը բանամ քո երեսին, եւ ցոյց տամ ազգերին քո մերկութիւնը, եւ թագաւորութիւններին՝ քո անարգանքը։</verse>
				<verse number="6">Եւ քեզ վերայ պիտի պղծութիւններ գցեմ ու քեզ խայտառակեմ, եւ քեզ հանդէս պիտի դնեմ։</verse>
				<verse number="7">Եւ պիտի լինի որ ամեն քեզ տեսնողը պիտի փախչէ քեզանից եւ պիտի ասէ՝ Աւերակ եղաւ Նինուէն, ո՞վ պիտի ողբայ նորա վերայ, ո՞րտեղից որոնեմ քեզ համար մխիթարիչներ։</verse>
				<verse number="8">Մի՞թէ դու լաւ ես Նով-ամոնից, որ շրջապատուած ջրերով՝ գետերում էր բնակվում, որի խրամը ծովն էր, ծովից էր նորա պարիսպը։</verse>
				<verse number="9">եթէովպացիք էին նորա ոյժը, եւ Եգիպտացիք՝ որ ծայր չ'ունին. Փութացիք եւ Լիբէացիք քեզ օգնական էին։</verse>
				<verse number="10">Նա էլ պէտք է աքսոր գնայ գերութիւնով եւ նորա մանուկներն էլ պիտի ջարդուին ամեն ճանապարհի գլխին, եւ նորա պատուականների վերայ վիճակ պիտի գցեն, եւ նորա բոլոր մեծամեծները պիտի կապուին շղթաներով։</verse>
				<verse number="11">Դու էլ պիտի արբես՝ անյայտ դառնաս, դու էլ պիտի ապաստանարան որոնես թշնամուցը։</verse>
				<verse number="12">Քո բոլոր բերդերը թզենիներ են կանխահաս թուզերով. հէնց որ թափահարուին, իսկոյն կ'ընկնեն ուտողի բերանը։</verse>
				<verse number="13">Ահա քո ժողովուրդը կանայք է քո միջումը, քո թշնամիների առաջին պիտի բացուին քո երկրի դռները, կրակը պիտի ուտէ քո նիգերը։</verse>
				<verse number="14">Պաշարման համար ջուր քաշիր քեզ համար, պնդացրու բերդերդ, ցեխը մտիր եւ կոխ տուր կաւը, նորոգիր աղիւսի փուռը։</verse>
				<verse number="15">Այնտեղ քեզ կրակը պիտի ուտէ, սուրը պիտի քեզ ջարդէ, ջորեակի պէս քեզ ուտէ. բազմացրու քեզ ջորեակի պէս, շատացրու քեզ մորեխի պէս.</verse>
				<verse number="16">Դու շատացրիր քո վաճառականները երկնքի աստղերիցն աւելի. ջորեակը տարածուեցաւ ու թռաւ։</verse>
				<verse number="17">Քո թագակիրները մորեխի պէս են, եւ քո զօրավարները՝ անթիւ մորեխների պէս. որոնք ցուրտ օրը հանգչում են ցանգերի վերայ, արեգակը ծագելիս՝ չուում են, եւ չ'գիտացվում նորանց տեղը թէ ուր են։</verse>
				<verse number="18">Քնած են քո հովիւները, ով Ասորեստանի թագաւոր, պառկած են քո ազնուականները, ցրուած է քո ժողովուրդը սարերի վերայ, եւ ժողովող չ'կայ։</verse>
				<verse number="19">Ամոքումն չ'կայ քո կոտրուածքի համար, անբուժելի է քո վէրքը, ամեն քո լուրն լսողները քեզ վերայ ծափ են տալիս. որովհետեւ ո՞ւմ վերայ չէ անցել միշտ քո չարութիւնը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="35">
			<chapter number="1">
				<verse number="1">Այն պատգամը, որ տեսաւ Ամբակում մարգարէն։</verse>
				<verse number="2">Մինչեւ ե՞րբ, ով Տէր, աղաղակեմ ես, եւ դու չ'լսես, աղաղակեմ դէպի քեզ զրկա՜նք, եւ դու չ'ազատես։</verse>
				<verse number="3">Ի՞նչու ես ինձ անօրէնութիւն տեսնել տալիս, տառապանք ցոյց տալիս. եւ յափշտակութիւն եւ զրկանք կայ իմ առաջին, եւ կռիւ է լինում, եւ վէճ բարձրանում։</verse>
				<verse number="4">Սորա համար օրէնքը խափանուել է եւ իրաւունքը մշտատեւ չէ հանդիսանում, որովհետեւ ամբարիշտը շրջապատում է արդարին. դորա համար դատաստանն էլ ծուռ է դուրս գալիս։</verse>
				<verse number="5">Նայեցէք ազգերի մէջ եւ տեսէք, եւ զարմանալով հիացէք, որ մի գործ է գործում ձեր օրերումը, որ չէք հաւատալ եթէ պատմուի։</verse>
				<verse number="6">Որովհետեւ ահա ես յարուցանում եմ Քաղդէացիներին, այն դառն ու արագընթաց ազգը, որ գնում է դէպի երկրի լայնութիւնները, որ տիրէ իրանը չ'եղող բնակութիւններին։</verse>
				<verse number="7">Նա սոսկալի եւ ահարկու է, նորա դատաստանն ու իշխանութիւնը նորանից դուրս կ'գայ։</verse>
				<verse number="8">Եւ ինձերից աւելի արագաշարժ են նորա ձիերը, եւ աւելի կատաղի՝ քան թէ երեկոյեան գայլերը, եւ պիտի արշաւեն նորա ձիաւորները, եւ նորա ձիաւորները հեռուից պիտի գան, եւ պիտի թռչեն արծիւի պէս որ յարձակվում է ուտելու։</verse>
				<verse number="9">Ամենքը զրկանքի համար են գալիս, իրանց երեսների յարձակմունքը դէպի առաջ է, եւ աւազի չափով գերիներ պիտի ժողովէ։</verse>
				<verse number="10">Եւ նա ծաղր պիտի անէ թագաւորներին, եւ իշխանները նորա խաղալիկը պիտի լինեն, նա ծիծաղելու է ամեն ամրոցի վերայ, որովհետեւ նա հող է դիզելու եւ նորան առնելու է։</verse>
				<verse number="11">Այն ժամանակ միտքը պիտի փոխուի եւ հպարտանայ ու յանցաւոր դառնայ, իբր թէ իր այս զօրութիւնը իր աստուծունն է։</verse>
				<verse number="12">Ահա դու ի յաւիտենից ես, ով իմ Տէր Աստուած, իմ Սուրբը. մենք չենք մեռնելու։ Ով Տէր, դու նորան դատաստանի համար ես դրել. եւ ով Վէմ, դու նորան յանդիմանութեան համար ես հաստատել։</verse>
				<verse number="13">Դու, որ աչքերդ մաքուր են չարութիւն տեսնելուց, եւ անիրաւութեան մտիկ տալ չես կարող, ի՞նչու ես մտիկ տալիս նենգաւորներին, եւ լռում՝ ամբարիշտն իրանից արդարին կուլ տալիս։</verse>
				<verse number="14">Եւ մարդս շինել ես ծովի ձկների պէս, սողունների պէս՝ որոնց վերայ տիրող չ'կայ։</verse>
				<verse number="15">Նորանց ամենին հանել է կարթով, նորանց քաշում է իր ուռկանովը, եւ նորանց ժողովում է իր ցանցովը, դորա համար ուրախանում է եւ ցնծում։</verse>
				<verse number="16">Դորա համար զոհ է մատուցանում իր ուռկանին եւ խունկ ծխում՝ իր ցանցին. որովհետեւ նորանցով պարարտ է նորա բաժինը, եւ նորա կերակուրը պարարտացրուածն է։</verse>
				<verse number="17">Արդե՞օք այս պատճառով նա դատարկէ իր ուռկանը, եւ միշտ ազգերը խեղդէ առանց խղճալու։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Իմ պահապանութեան տեղը կանգնեմ, եւ կենամ պարսպի վերայ, եւ մտիկ տամ տեսնեմ թէ ի՞նչ է խօսելու ինձ հետ. եւ ի՞նչ պիտի պատասխանեմ իմ յանդիմանութեան մասին։</verse>
				<verse number="2">Եւ Տէրը ինձ պատասխան տուաւ եւ ասեց. Գրիր տեսիլքը եւ որոշ նշանակիր տախտակների վերայ, որպէս զի վազէ նորան կարդացողը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. եթէ ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ։</verse>
				<verse number="4">Ահա նա գոռոզացել է, նորա հոգին ուղիղ չէ իրանում, բայց արդարը իր հաւատքովը պիտի ապրէ։</verse>
				<verse number="5">Եւ մանաւանդ գինին խաբեբայ է, ամբարհաւաճ մարդը հաստատ չի մնալ, որ դժոխքի պէս լայնացրել է իր հոգին, եւ ինքը մահուան պէս է ու չէ կշտանում. եւ իր մօտ ժողովեց բոլոր ազգերը, եւ իր մօտը հաւաքեց ամեն ժողովուրդները։</verse>
				<verse number="6">Մի՞թէ սորանք ամենքը նորա վերայ առակ չեն հանելու, եւ ծաղրական հանելուկներ՝ նորա մասին, եւ ասելու. Վա՜յ իրանը չ'եղածը շատացնողին, (մինչեւ ե՞րբ.) եւ իր վերայ ծանր գրաւներ բեռնողին։</verse>
				<verse number="7">Մի՞թէ յանկարծ չեն վեր կենալու քեզ կծողները, եւ զարթնելու՝ քեզ տեղահան անողները, եւ դու աւար ես դառնալու նորանց համար։</verse>
				<verse number="8">Որովհետեւ դու շատ ազգեր ես կողոպտել, քեզ էլ պիտի կողոպտեն բոլոր ազգերի մնացորդները, մարդկանց արիւնների եւ երկրի ու քաղաքի եւ նորանում ամեն բնակողների զրկանքին համար։</verse>
				<verse number="9">Վա՜յ իր տան համար չար վաստակ վաստակողին, որպէս զի իր բոյնը բարձր տեղը դնէ, չարի ձեռիցն ազատուելու համար։</verse>
				<verse number="10">Անարգանք խորհեցիր քո տան համար, շատ ազգերի կործանումով, եւ մեղանչեցիր քո հոգովը։</verse>
				<verse number="11">Որովհետեւ քարը պիտի պատիցն աղաղակէ, եւ գերանը պատասխան պիտի տայ փայտերի միջիցը։</verse>
				<verse number="12">Վա՜յ քաղաքը արիւններով շինողին, եւ աւանը անիրաւութեամբ հաստատողին։</verse>
				<verse number="13">Չէ՞ որ ահա սա Զօրաց Տէրիցն է. որ ազգերը կրակի համար են յոգնում, եւ ժողովուրդները դարտակ տեղն են վաստակում։</verse>
				<verse number="14">Որովհետեւ երկիրը պիտի լցուի Տիրոջ փառքի գիտութեամբը, ինչպէս որ ջրերը ծածկում են ծովը։</verse>
				<verse number="15">Վա՜յ իր ընկերին խմեցնողին, որ բարկութիւնդ թափում ես ու նաեւ արբեցնում, որպէս զի տեսնես նորանց մերկութիւնը։</verse>
				<verse number="16">Դու փառքից աւելի ամօթով կշտացար, դու էլ խմիր եւ մերկացիր, դէպի քեզ պիտի դառնայ Տիրոջ աջի բաժակը, եւ անարգանքը՝ քո փառքի վերայ։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Լիբանանի զրկանքը պիտի ծածկէ քեզ, եւ գազանների յափշտակութիւնը քեզ պիտի վախեցնէ, մարդկանց արիւնների եւ երկրի ու քաղաքի եւ նորանում ամեն բնակողների զրկանքի համար։</verse>
				<verse number="18">Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որն որ քանդակել է նորան արուեստաւորը, ձուլածոյ կուռքը եւ ստութիւն սովորեցնողը, որ իր քանդակածը քանդակողը ապաւինում է նորա վերայ, եւ համր կուռքեր շինում։</verse>
				<verse number="19">Վա՜յ նորան, որ փայտին ասում է՝ Զարթնիր. Վեր կաց է ասում մունջ քարին. մի՞թէ նա սովորեցնող է. Ահա նա պատուած է ոսկով եւ արծաթով, իսկ բնաւ հոգի չ'կայ նորա միջումը։</verse>
				<verse number="20">Սակայն Տէրը իր սուրբ տաճարումն է, լռիր նորա առաջին, ով բոլոր երկիր։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Ամբակում մարգարէի աղօթքը։ Շիկիօնօթի վերայ։</verse>
				<verse number="2">Ով Տէր, լսել եմ քո լուրը եւ վախեցել, ով Տէր, վերանորոգիր քո գործը տարիների մէջ, տարիների մէջ իմացրու, եւ բարկութեան մէջ ողորմութիւն յիշիր։</verse>
				<verse number="3">Աստուած Թեմանիցն եկաւ, եւ Սուրբը՝ Փարան սարիցը. (Սէլայ.) նորա փառքը ծածկեց երկինքը, եւ նորա գովաբանութեամբը լցուաւ երկիրը։</verse>
				<verse number="4">Եւ պայծառութիւնը լոյսի պէս էր, ճառագայթներ ունէր իր կողմին, եւ այնտեղ էր նորա զօրութեան ծածկոյթը։</verse>
				<verse number="5">Նորա առաջին գնում էր ժանտախտը, եւ հրատագնապ տենդը դուրս էր գալիս նորա ոտների ետեւից։</verse>
				<verse number="6">Նա կանգնեց եւ չափեց երկիրը, նայեց եւ դողացրեց ազգերը, եւ պատառոտուեցան վաղեմի սարերը, խոնարհուեցան մշտական բլուրները, յաւիտենական ընթացք ունի նա։</verse>
				<verse number="7">Տագնապի տակ տեսայ Քուշանի վրանները, սարսեցին Մադիամի երկրի առագաստները։</verse>
				<verse number="8">Մի՞թէ գետերին է բարկացել Տէրը, կամ գետերին էր քո ցասումը, կամ ծովին՝ քո սրտմտութիւնը, որ հեծար ձիերիդ՝ փրկութեան կառքերիդ։</verse>
				<verse number="9">Բոլորովին մերկացաւ քո աղեղը, ցեղերին արած քո երդումների եւ խօսքի համեմատ. (Սէլայ.) գետերով պատառեցիր երկիրը։</verse>
				<verse number="10">Քեզ տեսան սարերը եւ դողացին, ջրի հեղեղը անցաւ. անդունդը տուաւ իր ձայնը. դէպի վեր բարձրացրեց իր ձեռքերը։</verse>
				<verse number="11">Արեգակը, լուսինը, կանգնում են իրանց կայանումը, նորանք ընթանում են քո նետերի լոյսովը, քո նիզակի փայլուն պայծառութիւնովը։</verse>
				<verse number="12">Բարկութեամբ քայլում ես երկրի վերայ, սրտմտութեամբ ոտնակոխում ես ազգերին։</verse>
				<verse number="13">Դու դուրս եկար քո ժողովրդի փրկութեան համար, քո օծեալի փրկութեան համար, ջարդեցիր գլուխը անօրէնի տանիցը, հիմունքը մերկացնելով մինչեւ պարանոցը։ (Սէլայ։)</verse>
				<verse number="14">Դու ծակեցիր նորա գաւազանովը նորա զօրավարների գլուխը, որոնք փոթորկի պէս յարձակվում են, որ ինձ ցրիւ տան. որոնք ուրախութիւն ունին իբր թէ տնանկին ուտելու են ծածուկ տեղը։</verse>
				<verse number="15">Դու ճանապարհորդեցիր ծովումը քո ձիերովը, շատ ջրերի յորձանուտումը։</verse>
				<verse number="16">Լսեցի եւ ներսս սարսափեց, ձայնիցը դողացին շրթունքներս, փտութիւն մտաւ իմ ոսկորների մէջ, եւ ես սարսափեցի իմ տեղը, որ հանգստանամ նեղութեան օրը, երբոր ժողովրդի վերայ է գալիս նա, որ նորան նեղում է։</verse>
				<verse number="17">Թէեւ թզենին չ'ծաղկի, եւ որթերի վերայ բերք չ'լինի, ձիթենու արդիւնքը ստէ, եւ արտերը կերակուր չ'տան, կտրուի ոչխարը փարախիցը, եւ արջառ չ'լինի գոմերումը,</verse>
				<verse number="18">Սակայն ես Տէրովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկութեան Աստուծովն ուրախանամ։</verse>
				<verse number="19">Տէր Եհովան իմ զօրութիւնն է, եւ իմ ոտները եղնիկներինի նման է անում. եւ ինձ իմ բարձր տեղերի վերայ է ման ածում։ Գլխաւոր երաժշտին իմ նուագարաններով։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="36">
			<chapter number="1">
				<verse number="1">Տիրոջ խօսքը, որ եղաւ Եզեկիայի որդի՝ Ամարիայի որդի՝ Գոդողիայի որդի՝ Քուսիի որդի՝ Սոփոնիային՝ Յուդայի թագաւորի Ամոնի որդիի Յովսիայի օրերումը։</verse>
				<verse number="2">Բոլորովին բնաջինջ պիտի անեմ ամեն բան երկրի երեսից, ասում է Տէրը։</verse>
				<verse number="3">Բնաջինջ պիտի անեմ մարդն ու անասունը, բնաջինջ պիտի անեմ երկնից թռչուններն ու ծովի ձկները, եւ գայթակղութիւնները ամբարիշտների հետ, եւ պիտի փչացնեմ մարդը երկրի երեսից, ասում է Տէրը։</verse>
				<verse number="4">Եւ պիտի մեկնեմ իմ ձեռքը Յուդայի վերայ, եւ Երուսաղէմի բոլոր բնակչաց վերայ. եւ պիտի բնաջինջ անեմ այստեղից Բահաղի մնացորդը, քուրմերի անունը քահանաների հետ.</verse>
				<verse number="5">Եւ կտուրների վերայ երկնքի զօրքերին երկրպագողներին, եւ այն երկրպագողներին, որոնք Տիրոջմով են երդնում, եւ Մեղքոմով երդում անողներին.</verse>
				<verse number="6">Եւ Տիրոջ ետեւից խոտորողներին, եւ Տիրոջը չփնտրողներին եւ չխնդրողներին։</verse>
				<verse number="7">Լռիր Տէր Եհովայի առաջին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը, որովհետեւ Տէրը զոհ է պատրաստել, սրբել է իր կոչնականներին։</verse>
				<verse number="8">Եւ պիտի լինի Տիրոջ զոհի օրումը, որ պիտի պատժեմ իշխաններին եւ թագաւորի որդիներին եւ ամեն օտար զգեստ հագնողներին։</verse>
				<verse number="9">Եւ պիտի պատժեմ բոլոր սեմովը լոք տուողին այն օրը, որոնք իրանց Տիրոջ տունը լցնում եմ զրկանքով, եւ խարդախութեամբ։</verse>
				<verse number="10">Եւ պիտի լինի այն օրը ասում է Տէրը, աղաղակի ձայն Ձկանց դռնիցը, եւ հեծեծանք՝ Մասենայից, եւ մեծ կոտորած՝ բլուրներիցը։</verse>
				<verse number="11">Ողբացէք ով Մաքթեսի բնակիչներ, որովհետեւ փչացել է Քանանի բոլոր ժողովուրդը, բնաջինջ է եղել բոլոր արծաթ կրողները։</verse>
				<verse number="12">Եւ պիտի լինի այն ժամանակը, որ ես Երուսաղէմը պիտի քննեմ ճրագներով, եւ պիտի պատժեմ իրանց մրուրի վերայ նստող մարդկանցը, որոնք ասում են իրանց սրտումը. Տէրը ոչ բարիք է անում ոչ չարիք։</verse>
				<verse number="13">Եւ նորանց ստացուածքը աւար պիտի դառնայ, եւ նորանց տուները՝ աւերակներ. եւ պիտի տուներ շինեն, բայց չբնակուեն, եւ պիտի այգիներ տնկեն, բայց գինին չխմեն։</verse>
				<verse number="14">Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շտապում է, ահա Տիրոջ օրուան ձայնը. դառնապէս աղաղակում է այնտեղ տղամարդը։</verse>
				<verse number="15">Բարկութեան օր է այն օրը, նեղութեան եւ տառապանքի օր, կործանման եւ աւերման օր, խաւարի եւ մէգի օր, ամպի եւ մառախուղի օր.</verse>
				<verse number="16">Փողի եւ աղաղակի օր պարսպաւոր քաղաքների դէմ, եւ բարձրացած աշտարակների դէմ։</verse>
				<verse number="17">Եւ ես պիտի նեղեմ մարդկանց, որ կոյրերի պէս ման գան, որովհետեւ Տիրոջ դէմ մեղանչեցին, եւ նորանց արիւնը պիտի թափուի փոշիի պէս, եւ նորանց միսը՝ աղբերի պէս։</verse>
				<verse number="18">Նորանց արծաթն էլ, նորանց ոսկին էլ չէ կարող նորանց ազատել Տիրոջ բարկութեան օրը, եւ նորա նախանձի կրակովը պիտի սպառուի բոլոր երկիրը, որովհետեւ նա պիտի վերջացնէ եւ պիտի պատուհասէ երկրի բոլոր բնակիչներին։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Քննեցէք ձեր անձերը եւ քննութիւն արէք, ով անամօթ ազգ։</verse>
				<verse number="2">Դեռ որոշումը չծնած, օրը մղեղի պէս է անցնում, դեռ Տիրոջ բորբոքած բարկութիւնը ձեզ վերայ չեկած, դեռ Տիրոջ բարկութեան օրը ձեզ վերայ չեկած։</verse>
				<verse number="3">Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը.</verse>
				<verse number="4">Որովհետեւ Գազան թողուած է լինելու, եւ Ասկաղոնը՝ աւերակ, Ազովտոսին կէսօրին են աքսորելու, եւ Ակկարոնը պիտի վարուի։</verse>
				<verse number="5">Վա՜յ ծովեզերքումը բնակողներին, Քերեթիների ազգին. Տիրոջ խօսքը ձեզ դէմ է, ով Փղշտացիների երկիր՝ Քանան. որ ես քեզ պիտի փչացնեմ, որ բնակող չլինի։</verse>
				<verse number="6">Եւ ծովեզերքը պիտի դառնայ հովիւների գետնափոր արօտներ եւ հօտերի մակաղատեղիք։</verse>
				<verse number="7">Եւ ծովեզերքը Յուդայի տան մնացորդինը պիտի լինի. եւ նորանք պիտի արածեցնեն նորանց վերայ, Ասկաղոնի տներումը իրիկունը պիտի մակաղեն, որովհետեւ նորանց Տէր Աստուածը պիտի այցելէ նորանց, եւ նորանց գերութիւնը պիտի ետ դարձնէ։</verse>
				<verse number="8">Լսեցի Մովաբի նախատինքը, եւ Ամմոնի որդկանց հայհոյութիւնները, որով նախատեցին իմ ժողովրդին, եւ գոռոզացան նորանց սահմանի դէմ։</verse>
				<verse number="9">Դորա համար, Կենդանի եմ ես, ասում է Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ Մովաբը Սոդոմի պէս պիտի դառնայ, եւ Ամմոնի որդիքը Գոմորի պէս, եղինջների ստացուածք եւ աղի հանք եւ ամայի՝ մինչեւ յաւիտեան. իմ ժողովրդի մնացորդը պիտի յափշտակէ նորանց, եւ ազգիս մնացորդը պիտի ժառանգէ նորանց։</verse>
				<verse number="10">Սա պիտի լինի նորանց համար իրանց ամբարտաւանութեան տեղ, որովհետեւ նորանք նախատեցին եւ ամբարտաւանացան Զօրաց Տիրոջ ժողովրդի դէմ։</verse>
				<verse number="11">Ահարկու է Տէրը նորանց դէմ, որովհետեւ նա ոչնչացնելու է երկրի բոլոր աստուածները, եւ նորան երկրպագութիւն պիտի անեն իւրաքանչիւրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։</verse>
				<verse number="12">Դուք էլ, ով Եթէովպացիք, իմ սրովն պիտի սպանուիք։</verse>
				<verse number="13">Եւ նա մեկնելու է իր ձեռքը հիւսիսի վերայ, եւ կորցնելու է Ասորեստանցիին, եւ Նինուէն ամայի է անելու, չոր երկիր՝ ինչպէս անապատը։</verse>
				<verse number="14">Եւ նորա մէջ պիտի հօտերով մակաղեն ազգերի բոլոր գազանները, հաւալուսն էլ, ոզնին էլ պիտի օթեւանեն նորա խոյակներումը. նորանց ձայնը պիտի հնչէ պատուհաններումը, աւերմունքը շէմքումը պիտի լինի. որովհետեւ նորա եղեւնազարդը նա մերկացրեց։</verse>
				<verse number="15">Սա է ցնծացող քաղաքը, որ ապահով բնակուել էր, որ իր սրտումն ասում էր. Ես եմ, եւ ինձանից ջոկ էլ չկայ. ինչպէ՜ս աւերակ եւ գազանների մակաղատեղի եղաւ. ամեն նորա մօտով անցնողը պիտի սուլէ ու ձեռքը շարժէ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Վա՜յ ապստամբին եւ պիղծին, հարստահարող քաղաքին։</verse>
				<verse number="2">Չլսեց ձայնին, խրատ չընդունեց, Տիրոջը չապաւինեց, իր Աստուծուն չմօտեցաւ։</verse>
				<verse number="3">Նորա իշխանները նորա մէջ մռնչող առիւծներ են, նորա դատաւորները երեկոյեան գայլեր են, որոնք մի բան չեն թողում առաւօտուայ համար։</verse>
				<verse number="4">Նորա մարգարէքը սնապարծ՝ խարդախ մարդիկ են, նորա քահանայքը պղծում են սրբարանը, բռնաբարում են օրէնքը։</verse>
				<verse number="5">Տէրը արդար է նորա մէջ, նա անօրէնութիւն չէ անում, առաւօտ առաւօտ նա ի լոյս է հանում իր իրաւունքը անխոնջ, բայց անիրաւը ամօթ չգիտէ։</verse>
				<verse number="6">Ազգերը ես բնաջինջ եմ արել, ամայացել են նորանց աշտարակները, անապատացրել եմ նորանց փողոցները, որ անցնող չկայ, աւերակ են դառել նորանց քաղաքները, անմարդ եւ անբնակ։</verse>
				<verse number="7">Ասեցի. Միայն վախենայիր ինձանից՝ խրատ ընդունէիր. եւ նորա բնակարանը բնաջինջ չի դառնալ, որքան էլ որ նորան պատժելու լինեմ։ Սակայն նորանք կանուխ վեր կացան եւ ապականեցին իրանց բոլոր արարքը։</verse>
				<verse number="8">Ուրեմն ինձ սպասեցէք, ասում է Տէրը, մինչեւ իմ որսի վեր կենալու օրը. որովհետեւ իմ իրաւունքն է ազգերը ժողովել, թագաւորութիւնները հաւաքել, որ նորանց վերայ թափեմ իմ ցասումը՝ իմ բարկութեան բոլոր բորբոքումը. որովհետեւ իմ նախանձի կրակովը պիտի սպառուի բոլոր երկիրը։</verse>
				<verse number="9">Որովհետեւ այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ անունը նորան համամտաբար ծառայելու համար։</verse>
				<verse number="10">Եթէովպիայի գետերի այն կողմից պիտի իմ երկրպագողները՝ իմ ցրուածների աղջիկը ինձ ընծայ բերեն։</verse>
				<verse number="11">Այն օրը պիտի չամաչես քո բոլոր գործերիցը, որոնցով ինձ դէմ յանցանք արիր, որովհետեւ այն ժամանակ կհեռացնեմ քո միջից քո հպարտութեան զուարճութիւնները, եւ այլաեւս չես հպարտանալ միւսանգամ իմ սուրբ սարի վերայ։</verse>
				<verse number="12">Եւ քո միջումը պիտի մնացորդ թողեմ մի խոնարհ եւ աղքատ ժողովուրդ, եւ նորանք պիտի յուսան Տիրոջ անուանը։</verse>
				<verse number="13">Իսրայէլի մնացորդը անօրէնութիւն չեն անելու, եւ սուտ չեն խօսելու, եւ նորանց բերանումը խաբեբայութեան լեզու չի գտնուելու, որովհետեւ նորանք պիտի արածեն եւ մակաղեն, եւ վախեցնող չի լինիլ։</verse>
				<verse number="14">Ցնծա, ով Սիօնի աղջիկ, աղաղակիր, ով Իսրայէլ. ուրախացիր ու զուարճացիր բոլոր սրտով, ով Երուսաղէմի աղջիկ։</verse>
				<verse number="15">Տէրը վեր առաւ քո դատաստանները. նա վռնդել է քո թշնամիին, Իսրայէլի թագաւորը՝ Տէրը քո միջումն է, այլեւս չարիք չես տեսնելու։</verse>
				<verse number="16">Այն օրը Երուսաղէմին պիտի ասուի. Մի վախենար. ով Սիօն, ձեռքերդ չթուլանան։</verse>
				<verse number="17">Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանայ քեզ վերայ զուարճութեամբ, նա պիտի լռէ իր սիրովը, եւ պիտի ցնծայ քեզ վերայ խնդալով։</verse>
				<verse number="18">Հանդիսաւոր տօների մասին տրտմածներին պիտի ժողովեմ, նորանք քեզանից են. նորանց վերայ բեռ է նախատինքը։</verse>
				<verse number="19">Ահա ես այն ժամանակ պիտի գործեմ քո բոլոր նեղիչների հետ, եւ կաղին պիտի ազատեմ, եւ աքսորուածին պիտի ժողովեմ, եւ նորանց գովասանք եւ անուանի պիտի անեմ, նորանց նախատինքի բոլոր երկրումը։</verse>
				<verse number="20">Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ, եւ այն ժամանակ ձեզ պիտի ժողովեմ. որովհետեւ ձեզ անուանի եւ գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդներումը, երբոր ետ կդարձնեմ ձեր գերութիւնը ձեր աչքի առաջին, ասում է Տէրը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="37">
			<chapter number="1">
				<verse number="1">Դարեհ թագաւորի երկրորդ տարին՝ վեցերորդ ամսուայ ամսի մէկին Տիրոջ խօսքը եղաւ Անգէ մարգարէի ձեռովը Յուդայի իշխան Սաղաթիէլեան Զօրաբաբէլին եւ մեծ քահանայ Յովսեդեկեան Յեսուին, ասելով.</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ՝ Այս ժողովուրդն ասում է. Ժամանակը չէ եկել՝ Տիրոջ տունը շինուելու ժամանակը։</verse>
				<verse number="3">Եւ Տիրոջ խօսքը եղաւ Անգէ մարգարէի ձեռովը, ասելով.</verse>
				<verse number="4">Ձեզ համար ժամանա՞կ է արդեօք, որ ձեր ձեղունազարդ տներումը բնակուէք, իսկ այս տունը աւերակ մնայ։</verse>
				<verse number="5">Եւ հիմա այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին։</verse>
				<verse number="6">Սերմել էք շատ, բայց բերել էք քիչ, կերել էք, բայց չէք կշտացել, խմեցիք, բայց ծարաւը չհանգցրիք, հագնուեցաք, բայց չտաքացաք. եւ վարձկանը վարձի համար գործում է ծակուած քսակով։</verse>
				<verse number="7">Այսպէս է ասում Զօրաց Տէրը, Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին։</verse>
				<verse number="8">Վեր ելէք սարը եւ փայտ բերէք, եւ տունը շինեցէք. այն ժամանակ ես կհաւանեմ դորան եւ կփառաւորուիմ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="9">Նայեցիք շատին, եւ ահա քիչ եղաւ, եւ բերիք տուն, բայց ես փչեցի միջին։ Ի՞նչու համար, ասում է Զօրաց Տէրը. իմ տան համար, որ աւերակ է. իսկ ձեզանից իւրաքանչիւրը վազ է տալիս իր տան համար։</verse>
				<verse number="10">Սորա համար ձեզ վերայ երկինքը պիտի արգիլէ ցօղը եւ երկիրը պիտի արգիլէ իր պտուղը։</verse>
				<verse number="11">Եւ ես երաշտութիւն կանչեցի երկրի վերայ եւ սարերի վերայ, եւ ցորենի վերայ, եւ քաղցուի վերայ եւ իւղի վերայ, եւ երկրի բերքի վերայ, եւ մարդկանց վերայ ու անասունների վերայ, եւ ձեռքի բոլոր վաստակի վերայ։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ լսեց Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուն եւ ժողովրդի բոլոր մնացորդը իրանց Տէր Աստուծոյ ձայնին եւ Անգէ մարգարէի խօսքերին, ինչպէս որ իրանց Տէր Աստուածը նորան ուղարկել էր. եւ ժողովուրդը վախեց Տիրոջ երեսից։</verse>
				<verse number="13">Եւ Տիրոջ դեսպան Անգէն ասեց Տիրոջ դեսպանութեամբը ժողովրդին, ասելով. Ես ձեզ հետ եմ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="14">Եւ Տէրը զարթեցրեց Յուդայի իշխան՝ Սաղաթիէլեան Զօրաբաբէլի հոգին եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուի հոգին եւ ժողովրդի բոլոր մնացորդի հոգին եւ գնացին ու գործ գործեցին իրանց Զօրաց Տէր Աստուծոյ տանը,</verse>
				<verse number="15">Վեցերորդ ամսի քսանեւչորսին՝ Դարեհ թագաւորի երկրորդ տարին։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եօթներորդ ամսի քսանեւմէկին եղաւ Տիրոջ խօսքը Անգէ մարգարէի ձեռովը, ասելով.</verse>
				<verse number="2">Մէկ ասիր Յուդայի իշխան Սաղաթիէլեան Զօրաբաբէլին եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուին եւ մնացորդ ժողովրդին թէ՝</verse>
				<verse number="3">Ո՞վ է ձեզանում մնացորդ, որ տեսել է այս տունը իր առաջի փառաւորութիւնովը, եւ դուք ի՞նչպէս էք տեսնում նորան հիմա, չէ՞ որ սա ոչինչի պէս է նորա մօտ ձեր աչքերի առաջին։</verse>
				<verse number="4">Սակայն հիմա զօրացիր, ով Զօրաբաբէլ, ասում է Տէրը, եւ զօրացիր դու, ով Յովսեդեկեան Յեսու՝ մեծ քահանայ։ Եւ զօրացիր, ով երկրի բոլոր ժողովուրդ, ասում է Տէրը, եւ աշխատեցէք, որովհետեւ ես ձեզ հետ եմ, ասում է Զօրաց Տէր Աստուածը։</verse>
				<verse number="5">Այն խօսքի համեմատ որ ես կապել եմ ձեզ հետ՝ դուք Եգիպտոսից դուրս գալիս, իմ հոգին կենում է ձեր միջումը. Մի վախենաք։</verse>
				<verse number="6">Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մէկ անգամ էլ, մի քիչ յետոյ կշարժեմ երկինքն ու երկիրը, եւ ծովն ու ցամաքը.</verse>
				<verse number="7">Եւ կշարժեմ բոլոր ազգերը, եւ կգան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կլցնեմ այս տունը փառքով, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="8">Իմն է արծաթը, եւ իմն է ոսկին. Ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="9">Այս վերջի տան փառքը մեծ պիտի լինի առաջուանինիցը, ասում է Զօրաց Տէրը, եւ այստեղումը խաղաղութիւն պիտի տամ, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="10">Իններորդ ամսի քսանեւչորսին Դարեհի երկրորդ տարին, Տիրոջ խօսքը եղաւ Անգէ մարգարէի ձեռովը, ասելով.</verse>
				<verse number="11">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մէկ հարցրու օրէնքը քահանաներից, ասելով.</verse>
				<verse number="12">Թէ ահա մի մարդ սուրբ միս տանէ իր հանդերձի քղանցքումը, եւ իր քղանցքովը դպչէ հացի եւ ապուրի եւ գինու եւ իւղի եւ ինչեւիցէ կերակուրի, մի՞թէ նա սուրբ կդառնայ։ Եւ քահանայքը պատասխանեցին եւ ասեցին. Ոչ։</verse>
				<verse number="13">Եւ Անգէն ասեց. Եթէ այս ամեն բաներին դպչէր, մի մեռելով պղծուածը, կպղծուի՞։ Եւ քահանայքը պատասխանեցին ու ասեցին. Կպղծուի։</verse>
				<verse number="14">Եւ Անգէն պատասխանեց եւ ասեց. Այսպէս է այս ժողովուրդը եւ այսպէս է այս ազգը իմ առաջին, ասում է Տէրը, եւ այսպէս է նորանց ձեռքի բոլոր գործքը. Եւ ինչ որ մատուցանեն այնտեղ՝ պիղծ է։</verse>
				<verse number="15">Ուրեմն մի լաւ ուշ դարձրէք այս օրից դէպի առաջ քանի որ քար քարի վերայ դրուած չէր Տիրոջ տաճարումը.</verse>
				<verse number="16">Երբոր մէկը գալիս էր սորանից առաջ քսանանոց դէզի մօտ, այն ժամանակ տասն էր դառնում. գնում էր կարասի մօտ յիսուն հանելու, եւ քսան էր դառնում։</verse>
				<verse number="17">Ես զարկեցի ձեզ խորշակով ու դալուկով եւ կարկուտով, ձեր ձեռաց բոլոր գործերը, եւ դուք դէպի ինձ չէք գալիս, ասում է Տէրը։</verse>
				<verse number="18">Մէկ ձեր ուշադրութիւնը դարձրէք այս օրից եւ էլ առաջուց իններորդ ամսի քսանեւչորսերորդ օրիցը, այսինքն այն օրիցն որ հիմնուեցաւ Տիրոջ տաճարը, դարձրէք ձեր ուշադրութիւնը։</verse>
				<verse number="19">Մի՞թէ սերմը դեռ ամբարումն է, եւ թզենին ու նռնենին եւ ձիթենին պտուղ չե՞ն բերել. այս օրից ի վեր պիտի օրհնեմ։</verse>
				<verse number="20">Եւ Տիրոջ խօսքը կրկին անգամ եղաւ Անգէին, ամսի քսանեւչորսին, ասելով.</verse>
				<verse number="21">Ասիր Յուդայի իշխան Զօրաբաբէլին թէ Ես պիտի շարժեմ երկինքն ու երկիրը,</verse>
				<verse number="22">Եւ տակնիվեր պիտի անեմ թագաւորութիւնների աթոռը, եւ պիտի կորցնեմ ազգաց թագաւորութիւնների զօրութիւնը, եւ տակնիվեր պիտի անեմ կառքն ու նորա հեծեալը, եւ պիտի ցածանան ձիանքն ու իրանց հեծեալները. ամեն մէկն իր եղբօր սրովը։</verse>
				<verse number="23">Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, ես քեզ կառնեմ, ով իմ ծառայ Սաղաթիէլեան Զօրաբաբէլ, ասում է Տէրը. եւ քեզ կշինեմ ինչպէս մի կնիք. որովհետեւ ես քեզ հաւանել եմ, ասում է Զօրաց Տէրը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="38">
			<chapter number="1">
				<verse number="1">Դարեհի երկրորդ տարուայ ութերորդ ամսումը եղաւ Տիրոջ խօսքը Ադդովի որդի Բարաքիայի որդի՝ Զաքարիա մարգարէին ասելով.</verse>
				<verse number="2">Բարկացած է Տէրը ձեր հայրերի վերայ բարկութիւնով։</verse>
				<verse number="3">Եւ նորանց ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Դէպի ինձ դարձէք, ասում է Զօրաց Տէրը, եւ ես էլ դէպի ձեզ կդառնամ, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="4">Մի լինիք ձեր հայրերի նման, որոնց աղաղակում էին առաջի մարգարէները՝ ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Թէ Ձեր չար ճանապարհներիցը եւ ձեր չար արարքներիցը մէկ ետ դարձէք, բայց նորանք չլսեցին եւ ինձ ականջ չդրին, ասում է Տէրը։</verse>
				<verse number="5">Ձեր հայրերն ո՞ւր են. Եւ մի՞թէ յաւիտեան պիտի ապրէին մարգարէքը։</verse>
				<verse number="6">Սակայն իմ խօսքերն ու պատուէրները, որոնք ես պատուիրել էի իմ ծառաներին՝ մարգարէներին, չէ՞ որ հասան ձեր հայրերին. Սակայն նորանք ետ դառան եւ ասեցին. Ինչպէս որ Զօրաց Տէրը մտածում էր մեզ անելու մեր ճանապարհներին ու մեր արարքներին համեմատ, այնպէս է արել մեզ հետ։</verse>
				<verse number="7">Դարեհի երկրորդ տարուայ տասնեւմէկերորդ ամսուայ՝ այսինքն Սեբաթ ամսի քսանեւչորսերորդ օրը եղաւ Տիրոջ խօսքը Ադդովի որդի Բարաքիայի որդի՝ Զաքարիա մարգարէին, ասելով.</verse>
				<verse number="8">Տեսայ գիշերը, եւ ահա մի մարդ՝ հեծած մի աշխէտ ձիի վերայ, եւ նա կանգնել էր ձորումը եղող մրտենիների մէջտեղը. Եւ նորա ետեւին կային աշխէտ, պիսակ ու սպիտակ ձիանք։</verse>
				<verse number="9">Եւ ասեցի. Սորանք ի՞նչ են, տէր իմ։ Եւ ասեց ինձ այն հրեշտակը որ ինձ հետ խօսում էր թէ Ես քեզ ցոյց կտամ թէ սորանք ինչ են։</verse>
				<verse number="10">Եւ մրտենիների մէջտեղը կանգնող մարդը պատասխանեց եւ ասեց. Սորանք նորանք են, որ Տէրը ուղարկել է երկրումը ման գալու։</verse>
				<verse number="11">Եւ նորանք պատասխանեցին մրտենիների մէջտեղը կանգնող Տիրոջ հրեշտակին եւ ասեցին. Ման եկանք երկրումը, եւ ահա բոլոր երկիրը նստած եւ հանգիստ է։</verse>
				<verse number="12">Եւ Տիրոջ հրեշտակը պատասխանեց եւ ասեց Ով Զօրաց Տէր, մինչեւ ե՞րբ չես ողորմելու Երուսաղէմին եւ Յուդայի քաղաքներին, որոնց վերայ՝ ահա եօթանասուն տարի է՝ բարկացած ես։</verse>
				<verse number="13">Եւ Տէրը պատասխանեց ինձ հետ խօսող հրեշտակին բարի խօսքերով՝ մխիթարական խօսքերով։</verse>
				<verse number="14">Եւ ինձ հետ խօսող հրեշտակը ասեց ինձ. Կանչիր եւ ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մեծ նախանձով ես նախանձել եմ Երուսաղէմի եւ Սիօնի համար։</verse>
				<verse number="15">Եւ ես բարկութիւնով բարկացել էի հանդարտ ազգերի վերայ, որովհետեւ ես քիչ էի բարկացել, բայց նորանք օգնեցին չարութեան համար։</verse>
				<verse number="16">Սորա համար Տէրը այսպէս է ասում. Ես ետ եմ դառնում Երուսաղէմին ողորմութիւններով. Իմ տունը պէտք է շինուի նորանում, ասում է Զօրաց Տէրը, եւ լար պիտի ձգուի Երուսաղէմի վերայ։</verse>
				<verse number="17">Էլի կանչիր ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Դեռ պիտի յորդեն իմ քաղաքները բարիքներով, եւ Տէրը պիտի դեռ մխիթարէ Սիօնին, եւ դեռ պիտի ընտրէ Երուսաղէմին։</verse>
				<verse number="18">Եւ աչքերս բարձրացրի ու նայեցի եւ ահա չորս եղջիւր։</verse>
				<verse number="19">Եւ ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին. Սորանք ի՞նչ են. Եւ նա ասեց ինձ. Սորանք այն եղջիւրներն են որոնք ցրուեցին Յուդային, Իսրայէլին եւ Երուսաղէմին։</verse>
				<verse number="20">Եւ Տէրն ինձ չորս արուեստաւոր ցոյց տուաւ։</verse>
				<verse number="21">Եւ ես ասեցի. Սորանք գալիս են որ ի՞նչ անեն. Եւ նա ասեց. Սորանք այն ողջիւրներն են, որոնք ցրուեցին Յուդային, այնպէս որ մարդ չբարձրացրեց իր գլուխը. Եւ սորանք եկել են որ նորանց վախեցնեն, որ վայր գցեն Յուդայի երկրի դէմ՝ նորան ցրուելու համար՝ եղջիւր բարձրացնող ազգերի եղջիւրները։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ ես աչքերս վերբարձրացրի ու նայեցի, եւ ահա մի մարդ եւ ձեռքին մի չափելու չուան։</verse>
				<verse number="2">Եւ ասեցի. Դու ո՞ւր ես գնում. Եւ նա ասեց ինձ. Երուսաղէմը չափելու, որ տեսնեմ թէ որքան է լայնութիւնը եւ որքան երկայնութիւնը։</verse>
				<verse number="3">Եւ ահա այն ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ, եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ նորա դիմացը.</verse>
				<verse number="4">Եւ ասեց նորան. Վազիր՝ ասիր այս տղային թէ՝ Լայնարձակ պիտի բնակուէ Երուսաղէմը իրանում եղած մարդկանց եւ անասնոց պատճառովը։</verse>
				<verse number="5">Եւ ես պիտի նորա համար հրեղէն պարիսպ լինեմ շուրջանակի, ասում է Տէրը, եւ փառաց համար պիտի լինեմ նորանում։</verse>
				<verse number="6">Ա՜յ, ա՜յ, էլ փախէք հիւսիսի երկրիցը, ասում է Տէրը, որովհետեւ երկնքի չորս հողմերին պէս ցրուել եմ ձեզ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="7">Ա՜յ Սիօն, ազատիր քեզ, որ բնակվում ես Բաբիլոնի աղջկայ մօտ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փառքի ետեւից ուղարկել է նա ինձ ձեզ կողոպտող ազգերի մօտ. Որովհետեւ ձեզ դպչողը նորա աչքերի բիբին է դպչում։</verse>
				<verse number="9">Որովհետեւ ահա ես իմ ձեռքը շարժելու եմ նորանց վերայ, եւ նորանք պիտի իրանց ծառաներին աւար դառնան. Եւ կգիտենաք, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել։</verse>
				<verse number="10">Ցնծա եւ ուրախացիր, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ ահա ես գալիս եմ ու կբնակուեմ քո միջումն, ասում է Տէրը։</verse>
				<verse number="11">Եւ այն օրը շատ ազգեր Տիրոջն են յարելու, եւ ինձ ժողովուրդ են լինելու. Եւ ես քո միջումն եմ բնակուելու, եւ դու կգիտենաս, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել քեզ մօտ։</verse>
				<verse number="12">Եւ Տէրը պիտի ժառանգէ իր ժառանգութիւնը՝ Յուդան, սուրբ երկրի վերայ, եւ էլի պիտի հաւանէ Երուսաղէմին։</verse>
				<verse number="13">Լռէ ամեն մարմին Տիրոջ առաջին, որ նա զարթնեց իր սուրբ բնակութիւնիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ նա ինձ ցոյց տուաւ մեծ քահանայ Յեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջին. Եւ սատանան կանգնել էր նորա աջ կողմին նորան հակառակելու համար։</verse>
				<verse number="2">Եւ Տէրն ասեց սատանային. Տէրը քեզ յանդիմանէ, ով սատանայ, եւ Տէրը քեզ յանդիմանէ որ ընտրել է Երուսաղէմին. մի՞թէ սա կրակիցն ազատուած խանձող չէ։</verse>
				<verse number="3">Եւ Յեսու կեղտոտ հագուստներ էր հագել եւ կանգնել հրեշտակի առաջին։</verse>
				<verse number="4">Եւ նա պատասխանեց ու ասեց իր առաջը կանգնողներին թէ Հեռացրէք նորա վերայից այդ կեղտոտ հագուստները. Եւ նորան ասեց. Տես՝ ես քո վերայից վեր առայ քո անօրէնութիւնը, եւ քեզ պատուական զգեստներ եմ հագցնում։</verse>
				<verse number="5">Եւ ես ասեցի, որ նորա գլխին մաքուր խոյր դնեն. Եւ մաքուր խոյր դրին նորա գլխին եւ հանդերձներ հագցրին նորան. Եւ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։</verse>
				<verse number="6">Եւ Տիրոջ հրեշտակը վկայեց Յեսուին եւ ասեց.</verse>
				<verse number="7">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Եթէ իմ ճանապարհներովը գնաս, եւ եթէ իմ պահպանութիւնը պահես, այն ժամանակ դու էլ իմ տունը կդատես, եւ իմ սրահներն էլ կպահես, եւ ես քեզ ընթացք կտամ այս կանգնողների մէջ։</verse>
				<verse number="8">Մէկ լսիր, ով մեծ քահանայ Յեսու, դու եւ քո առաջին նստող բարեկամներդ, որ նորանք նշանի մարդիկ են. Որովհետեւ ահա ես պիտի բերեմ իմ ծառայ՝ Շառաւիղին։</verse>
				<verse number="9">Որովհետեւ ահա այն քարը, որ դրել եմ Յեսուի առաջին. մէկ քարի վերայ եօթը աչքը կայ, ահա ես փորագրում եմ նորա փորագիրը, ասում է Զօրաց Տէրը, եւ այն երկրի անօրէնութիւնը պիտի մէկ օրում վեր առնեմ։</verse>
				<verse number="10">Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, դուք միմեանց կկանչէք որթի տակը եւ թզենիի տակը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ ետ դառաւ ինձ հետ խօսող հրեշտակը եւ ինձ զարթեցրեց ինչպէս որ մի մարդ կզարթեցնեն իր քնիցը։</verse>
				<verse number="2">Եւ ինձ ասեց. Ի՞նչ ես տեսնում դու. Եւ ես ասեցի. Տեսնում եմ որ ահա մի բոլորովին ոսկի աշտանակ եւ մի բաժակ նորա գագաթին, եւ եօթը ճրագ նորա վերայ, եւ եօթը խողովակներ այն եօթը ճրագների համար, որ նորա գագաթին են։</verse>
				<verse number="3">Եւ երկու ձիթենի նորա կշտին՝ մէկը բաժակի աջ կողմիցը եւ մէկը նորա ձախ կողմիցը։</verse>
				<verse number="4">Եւ ես պատասխանեցի եւ ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին թէ Սորանք ի՞նչ են, տէր իմ։</verse>
				<verse number="5">Եւ ինձ հետ խօսող հրեշտակը պատասխանեց ինձ եւ ասեց. Մի՞թէ չգիտես թէ սորանք ինչ են. Եւ ես ասեցի. Ոչ, տէր իմ։</verse>
				<verse number="6">Եւ նա պատասխանեց եւ ասեց ինձ թէ Սա Տիրոջ խօսքն է առ Զօրաբաբէլ՝ ասելով. Ոչ թէ զօրութիւնով, եւ ոչ թէ ոյժով, այլ իմ հոգովը, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="7">Դու ո՞վ ես, ով մեծ սար. Դու Զօրաբաբէլի առաջին մի դաշտ ես. Եւ նա դուրս պիտի հանէ գլխի քարը աղաղակներով Շնո՜րհք, շնո՜րհք նորան։</verse>
				<verse number="8">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="9">Զօրաբաբէլի ձեռքերն են հիմնել այս տունը, եւ նորա ձեռքերն էլ պիտի աւարտեն. Եւ կգիտենաս, որ Զօրաց Տէրն է ինձ ձեզ մօտ ուղարկել։</verse>
				<verse number="10">Որովհետեւ ո՞վ է փոքր բաների օրը անարգում. Եւ ուրախանում ու նայում են Զօրաբաբէլի ձեռքի կապարագնտակին, սորանք եօթնեանք Տիրոջ աչքերն են, որոնք ման են գալիս բոլոր երկրումը։</verse>
				<verse number="11">Եւ ես պատասխան տուի ու ասեցի նորան. Ի՞նչ են այս երկու ձիթենիքը աշտանակի աջ կողմին եւ նորա ձախ կողմին։</verse>
				<verse number="12">Եւ երկրորդ անգամ պատասխանեցի եւ ասեցի նորան. Ի՞նչ են այս երկու ձիթենիի հասկերը, որոնք երկու ոսկի խողովակների միջով ոսկի իւղը թափում են իրանցից։</verse>
				<verse number="13">Եւ նա ինձ ասեց թէ Մի՞թէ չգիտես թէ սորանք ինչ են. Եւ ես ասեցի. Ոչ, տէր իմ։</verse>
				<verse number="14">Եւ նա ասեց. Սորանք են երկու օծեալները, որոնք կանգնում են բոլոր երկրի Տիրոջ առաջին։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ ես ետ դառայ ու աչքերս բարձրացրի եւ տեսայ, եւ ահա մի թռչող տոմս։</verse>
				<verse number="2">Եւ նա ինձ ասեց. Ի՞նչ ես տեսնում դու. Եւ ես ասեցի. Ես մի թռչող տոմս եմ տեսնում, երկայնութիւնը քսան կանգուն, եւ լայնութիւնը տասը կանգուն։</verse>
				<verse number="3">Եւ նա ինձ ասեց. Սա բոլոր երկրի երեսի վերայ դուրս եկող անէծքն է, որովհետեւ ամեն գողութիւն անող այս կողմին համեմատ պիտի ջնջուի. Իսկ երդում անողը միւս կողմին համեմատ պիտի ջնջուի։</verse>
				<verse number="4">Ես նորան հանել եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ նա պիտի մտնէ գողանողի տունը եւ իմ անունովը սուտ երդում անողի տունը, եւ նորա տան մէջ պիտի օթեւանէ եւ նորան պիտի սպառէ նորա փայտերովն ու քարերովը։</verse>
				<verse number="5">Եւ ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ եւ ինձ ասեց. Մէկ աչքերդ բարձրացրու եւ մտիկ տուր, թէ ինչ է այս դուրս եկողը։</verse>
				<verse number="6">Եւ ես ասեցի. Ի՞նչ է. Եւ նա ասեց. Սա արդուն է դուրս եկողը. Եւ ասեց. Սա նորանց աչքերն են բոլոր երկրումը։</verse>
				<verse number="7">Եւ ահա մի կապարեայ տաղանդ վեր բարձրացուեցաւ, եւ ահա մի կին՝ նստած արդուի մէջ։</verse>
				<verse number="8">Եւ նա ասեց. Սա չարութիւնն է, եւ նորան գցեց արդուի մէջը, եւ կապարագնտակն էլ գցեց նորա բերանին։</verse>
				<verse number="9">Եւ ես բարձրացրի աչքերս եւ մտիկ տուի, եւ ահա երկու կին էին դուրս գալիս, եւ քամի կար նորանց թեւերումը, եւ նորանք արագիլի թեւերի պէս թեւեր ունէին, եւ նորանք վեր առան այն արդուն երկրի ու երկնքի մէջտեղը։</verse>
				<verse number="10">Եւ ես ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին. Սորանք ո՞ւր են տանում այդ արդուն։</verse>
				<verse number="11">Եւ նա ասեց ինձ. Որպէս զի նորա համար տուն շինեն Սենաարի երկրումը, եւ պիտի հաստատուի, եւ այնտեղ պիտի դրուի իր խարսխի վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ ես ետ դառայ ու աչքերս բարձրացրի, եւ տեսայ, եւ ահա չորս կառք էին դուրս գալիս երկու սարերի մէջտեղից, եւ սարերը պղնձի սարեր էին։</verse>
				<verse number="2">Առաջի կառքի ձիերը աշխէտ էին, եւ երկրորդ կառքի ձիերը սեւ էին.</verse>
				<verse number="3">Եւ երրորդ կառքի ձիերը սպիտակ ու չորրորդ կառքի ձիերը պիսակ էին գորշագոյն։</verse>
				<verse number="4">Եւ ես պատասխան տուի եւ ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին. Սորանք ի՞նչ են, տէր իմ։</verse>
				<verse number="5">Եւ հրեշտակը պատասխան տուաւ ու ասեց ինձ. Սորանք երկնքի չորս հողմերն են, որոնք դուրս են գալիս բոլոր երկրի Տիրոջ առաջին կանգնելուց։</verse>
				<verse number="6">Այն սեւ ձիերը, որ նորան լծուած են, դուրս են գալիս դէպի հիւսիսի երկիրը, եւ սպիտակները դուրս են գալիս նորանց ետեւից, եւ պիսակները դուրս են գալիս դէպի հարաւի երկիրը։</verse>
				<verse number="7">Եւ գորշագոյնները դուրս եկան, եւ ուզեցին որ գնան ման գան երկրումը. Եւ նա ասեց. Գնացէք ման եկէք երկրի վերայ. Եւ նորանք ման եկան երկրի վերայ։</verse>
				<verse number="8">Եւ նա աղաղակեց դէպի ինձ եւ խօսեց ինձ հետ ասելով. Տես՝ դէպի հիւսիսի երկիրը դուրս եկողները հանգչեցրին իմ հոգին հիւսիսի երկրումը։</verse>
				<verse number="9">Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="10">Վեր առ գերիներից՝ Հեղդայից, Տուբիայից եւ Յեդայիայից, եւ նոյն օրը գնա դու ինքդ եւ մտիր Բաբիլոնից եկող Սոփոնիայի որդիի Յովսիայի տունը.</verse>
				<verse number="11">Եւ արծաթ ու ոսկի առ եւ պսակներ շինիր, եւ դիր մեծ քահանայ Յովսեդեկեան Յեսուի գլխին.</verse>
				<verse number="12">Եւ ասիր նորան թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Ահա մի մարդ՝ անունը Շառաւիղ. Նա իր տեղիցը պիտի բուսնէ, եւ շինէ Տիրոջ տաճարը։</verse>
				<verse number="13">Եւ նա կշինէ Տիրոջ տաճարը, եւ նա մեծափառութիւն է կրելու, եւ պիտի բազմէ ու իշխէ իր աթոռի վերայ, եւ նա քահանայ է լինելու իր աթոռի վերայ, եւ խաղաղութեան խորհուրդ պիտի լինի երկուսի մէջտեղը։</verse>
				<verse number="14">Եւ պսակները պիտի լինին Հելեմին, Տուբիային ու Յեդայիային եւ Սոփոնիայի որդի Հենին իբրեւ յիշատակ Տիրոջ տաճարումը։</verse>
				<verse number="15">Եւ հեռաւորները պիտի գան ու շինեն Տիրոջ տաճարումը, այն ժամանակ կգիտենաք, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել ձեզ մօտ։ Եւ սա պիտի լինի, եթէ իրաւ լսէք ձեր Տէր Աստուծոյ ձայնին։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ եղաւ որ Դարեհ թագաւորի չորրորդ տարումը Տիրոջ խօսքը եղաւ Զաքարիային իններորդ ամսի՝ այսինքն Քասղեւի չորսին,</verse>
				<verse number="2">Երբոր Սարասարին եւ Ռէկէմմելէքին եւ նորա մարդկանցը Աստուծոյ տունը ուղարկեցին, որ Տիրոջ առաջին աղօթք մատուցանեն.</verse>
				<verse number="3">Ասելով Զօրաց Տիրոջ տան վերայ եղող քահանաներին եւ մարգարէներին. Արդեօ՞ք լաց լինեմ հինգերորդ ամիսը ինձ պահելով, ինչպէս որ այսքան տարիներ արել եմ։</verse>
				<verse number="4">Եւ Զօրաց Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.</verse>
				<verse number="5">Ասիր այս երկրի բոլոր ժողովրդին եւ քահանաներին թէ Երբոր ծոմ էիք պահում եւ սուգ անում հինգերորդ ու եօթներորդ ամիսները ահա այս եօթանասուն տարին, մի՞թէ ինձ համար էիք ծոմ պահում։</verse>
				<verse number="6">Եւ երբոր ուտում էիք, ու երբոր խմում էիք, մի՞թէ ձեզ համար չէիք ուտում եւ ձեզ համար խմում։</verse>
				<verse number="7">Մի՞թէ նոյն խօսքերը չհրատարակեց Տէրը առաջի մարգարէների ձեռովը, քանի որ Երուսաղէմը եւ նորա շրջակայ քաղաքները շէն եւ հանգիստ էին, եւ հարաւային ու դաշտային կողմերը շէն էին։</verse>
				<verse number="8">Եւ Տիրոջ խօսքը եղաւ Զաքարիային ասելով.</verse>
				<verse number="9">Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Արդար դատաստան արէք, եւ ողորմութիւն ու գթութիւն արէք ամեն մէկդ իր եղբօրը.</verse>
				<verse number="10">Եւ որբեւայրիին ու որբին, օտարականին ու տնանկին մի զրկէք, եւ միմեանց դէմ չարութիւն մի մտածէք ձեր սրտերումը։</verse>
				<verse number="11">Բայց նորանք մերժեցին ականջ դնել, եւ ուսը խոտորեցին, եւ իրանց ականջները ծանրացրին որ չլսեն։</verse>
				<verse number="12">Եւ իրանց սիրտը անդամանդի պէս շինեցին, որ չլսեն օրէնքը եւ այն խօսքերը որ Զօրաց Տէրը իր հոգովը առաջի մարգարէների ձեռովը ուղարկեց. եւ մեծ բարկութիւն եղաւ Զօրաց Տիրոջ կողմանէ։</verse>
				<verse number="13">Եւ եղաւ որ ինչպէս նա կանչեց, ու նորանք չլսեցին, այնպէս էլ նորանք կանչեցին եւ ես չլսեցի, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="14">Եւ ես փոթորիկով քշեցի նորանց ամեն ազգերի մէջ, որոնց նորանք չգիտէին, եւ երկիրը ամայացաւ նորանց ետեւից անցուդարձից, եւ ցանկալի երկիրը ամայի արին։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ Զօրաց Տիրոջ խօսքը եղաւ ասելով.</verse>
				<verse number="2">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ես նախանձեցի Սիօնի համար մեծ նախանձով, եւ մեծ բորբոքումով նախանձեցի նորա համար։</verse>
				<verse number="3">Այսպէս է ասում Տէրը. Ես դարձել եմ Սիօնին եւ բնակուելու եմ Երուսաղէմումը, եւ Երուսաղէմը պիտի Հաւատարիմ քաղաք կոչուի, եւ Զօրաց Տիրոջ սարը՝ Սուրբ սար։</verse>
				<verse number="4">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Տակաւին ծերեր եւ պառաւներ պիտի բնակուեն Երուսաղէմի հրապարակներումը, եւ ամեն մարդ իր գաւազանը ձեռքին՝ օրերի շատութիւնիցը։</verse>
				<verse number="5">Եւ քաղաքի հրապարակները լիքը պիտի լինեն տղերքով ու աղջկերքով, որոնք խաղ են անելու նորա հրապարակներումը։</verse>
				<verse number="6">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Եթէ դժուար լինի այս ժողովրդի մնացորդի աչքի առաջին այն օրերին, մի՞թէ իմ աչքերի առաջին էլ պիտի դժուար լինի, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="7">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա ես ազատելու եմ իմ ժողովրդին արեւելեան երկրիցը եւ արեւմտեան երկրիցը։</verse>
				<verse number="8">Եւ նորանց բերելու եմ, որ բնակուեն Երուսաղէմի մէջ, եւ ինձ համար ժողովուրդ լինեն եւ ես նորանց համար Աստուած լինեմ ճշմարտութիւնով եւ արդարութիւնով։</verse>
				<verse number="9">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Թող զօրանան ձեր ձեռքերը, ով դուք, որ այս խօսքերը այս օրերում այն մարգարէների բերանից լսում էք, որոնք կային Զօրաց Տիրոջ տանը տաճարը շինուելիս։</verse>
				<verse number="10">Որովհետեւ այն օրերից առաջ մարդի վարձքը չկար, եւ անասունի վարձքը ոչինչ էր, եւ դուրս եկողն ու մտնողը խաղաղութիւն չունէին նեղութեան պատճառովը, որովհետեւ ես ամեն մարդկանց իրար դէմ էի հանել։</verse>
				<verse number="11">Բայց հիմա ես այն առաջին օրերին պէս պիտի չլինեմ այս ժողովրդի մնացորդի համար, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="12">Որովհետեւ ցանգը խաղաղութեամբ է լինելու, որթը իր պտուղը պիտի տայ, եւ երկիրը պիտի իր արդիւնքը տայ, եւ երկինքը պիտի տայ իր ցօղը, եւ այս ժողովրդի մնացորդին ժառանգել պիտի տամ այս բոլորը։</verse>
				<verse number="13">Եւ պիտի լինի որ ինչպէս դուք անէծք էիք ազգերի մէջ, ով Յուդայի տուն եւ Իսրայէլի տուն, նոյնպէս էլ պիտի ազատեմ ձեզ, որ դուք օրհնութիւն լինէք. Մի վախենաք. թող զօրանան ձեր ձեռքերը։</verse>
				<verse number="14">Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ինչպէս որ մտադիր էի չարիք անելու ձեզ, երբոր ձեր հայրերը զայրացրին ինձ, ասում է Զօրաց Տէրը, եւ ես չզղջացի.</verse>
				<verse number="15">Նոյնպէս դարձեալ մտադիր եմ այս օրերը բարիք անելու Երուսաղէմին եւ Յուդայի տանը. Մի վախենաք։</verse>
				<verse number="16">Սորանք են այն բաները, որ պէտք է անէք. Ճշմարտութիւն խօսեցէք ամեն մէկդ իր ընկերի հետ, արդարութիւնով ու խաղաղ դատաստանով դատեցէք ձեր դռներումը։</verse>
				<verse number="17">Եւ ամեն մէկդ իր ընկերի չարիքը մի խորհէք ձեր սրտերումը, եւ սուտ երդում մի սիրէք, որովհետեւ այս ամենը ես ատում եմ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="18">Եւ Զօրաց Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով,</verse>
				<verse number="19">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Չորրորդ ամսի ծոմը, եւ հինգերորդի ծոմը, եւ եօթներորդի ծոմը եւ տասներորդի ծոմը Յուդայի տան համար պիտի ցնծութիւն եւ ուրախութիւն եւ խնդալից օրեր դառնան, ուրեմն ճշմարտութիւնն ու խաղաղութիւնը սիրեցէք։</verse>
				<verse number="20">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Տակաւին ժողովուրդներ պիտի գան եւ շատ քաղաքների բնակիչներ.</verse>
				<verse number="21">Եւ մէկի բնակիչները պիտի գնան միւսի մօտ ասելով. Եկէք գնանք Տիրոջ առաջը աղօթք անելու եւ Զօրաց Տիրոջը խնդրելու. Ես էլ եմ գալիս։</verse>
				<verse number="22">Եւ շատ ժողովուրդներ ու զօրաւոր ազգեր պիտի գան Զօրաց Տիրոջը խնդրելու Երուսաղէմումը, եւ Տիրոջ առաջին աղօթելու։</verse>
				<verse number="23">Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Այն օրերը կբռնեն ազգերի ամեն լեզուներից տասը մարդ, այսինքն կբռնեն մի Հրէայ մարդի քղանցքը, ասելով. Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Տիրոջ խօսքի պատգամը Հադրաքի երկրի դէմ. Եւ Դամասկոսը նորա հանգչելու տեղն է, որովհետեւ Տիրոջ աչքը մարդկանց եւ Իսրայէլի բոլոր ցեղերի վերայ է։</verse>
				<verse number="2">Եւ Եմաթն էլ դպած է նորան, նաեւ Տիւրոսն ու Սիդոնը, թէեւ շատ իմաստութիւն ունին։</verse>
				<verse number="3">Եւ Տիւրոսն իրան համար ամրոց շինեց, եւ արծաթը դիզեց հողի պէս, եւ մաքուր ոսկին՝ փողոցիների ցեխին պէս։</verse>
				<verse number="4">Ահա Տէրը նորան պիտի նուաճէ, եւ զարկէ ծովումը նորա զօրութիւնը, եւ նա կրակով պիտի սպառուի։</verse>
				<verse number="5">Տեսնելու է Ասկաղոնը եւ վախենալու է, Գազան էլ տագնապելու է շատ, եւ Ակկարոնն էլ, որովհետեւ ցամաքելու է յոյսը. Եւ կորչելու է թագաւորը Գազայից, եւ Ասկաղոնը պիտի չբնակուի։</verse>
				<verse number="6">Եւ պոռնկորդին պիտի բնակուէ Ազովտոսումը, եւ բնաջինջ պիտի անեմ Փղշտացիների հպարտութիւնը։</verse>
				<verse number="7">Եւ պիտի վերացնեմ նորա արիւնը իր բերանիցը, եւ նորա պղծութիւնները՝ իր ատամների միջիցը. Եւ նա էլ է մնացորդ լինելու մեր Աստուծոյ համար, եւ նա պիտի տոհմապետի պէս լինի Յուդայի մէջ, եւ Ակկարոնը՝ Յեբուսացիների պէս։</verse>
				<verse number="8">Եւ ես բանակ պիտի դնեմ իմ տան համար զօրքերի՝ անցուդարձողի պատճառովը, եւ այլ եւս նորանց վերայ բռնաւոր չի անց կենալ. Որովհետեւ հիմա տեսել եմ իմ աչքերովը։</verse>
				<verse number="9">Մեծապէս ուրախացիր, ով Սիօնի աղջիկ, ցնծութեամբ աղաղակիր, ով Երուսաղէմի աղջիկ, ահա քո Թագաւորը գալիս է քեզ մօտ, նա արդար ու փրկագործ է, հեզ, եւ էշի վերայ հեծած, այսինքն էշի ձագի՝ յաւանակի վերայ։</verse>
				<verse number="10">Եւ պիտի բնաջինջ անեմ կառքը Եփրեմից եւ ձին՝ Երուսաղէմից, եւ պիտի փչանայ պատերազմի աղեղը, եւ նա խաղաղութիւն է խօսելու ազգերին, եւ նորա իշխանութիւնը պիտի լինի ծովից մինչեւ ծով, եւ գետիցը մինչեւ երկրի ծայրերը։</verse>
				<verse number="11">Քո էլ ուխտի արիւնովը թող տուի քո գերիներին այն գուբիցը, որի մէջ ջուր չկար։</verse>
				<verse number="12">Ետ դարձէք ամրոցը, ով յոյսի գերիներ, այսօր էլ եմ ծանուցանում, թէ կրկնապատիկ եմ վճարելու քեզ։</verse>
				<verse number="13">Որովհետեւ Յուդան պիտի ինձ համար լարեմ իբրեւ աղեղ, եւ պիտի լցնեմ Եփրեմին, եւ քո որդկանցը պիտի գրգռեմ, ով Սիօն, քո որդկանց վերայ, ով յունաստան, եւ քեզ պիտի զօրաւորի սուրի պէս շինեմ։</verse>
				<verse number="14">Եւ Տէրը պիտի երեւայ նորանց վերայ, եւ կայծակի պէս պիտի դուրս գայ նորա նետը, եւ Տէր Եհովան պիտի հնչեցնէ փողը, եւ պիտի գնայ հարաւային մրրիկներով։</verse>
				<verse number="15">Զօրաց Տէրը պիտի պաշտպան լինի նորանց վերայ, եւ նորանք պիտի սպառեցնեն ու ոտնակոխ անեն իբր պարսաքարեր. Եւ պիտի խմեն ու աղմուկ հանեն գինիի պէս, եւ պիտի լցուին տաշտի պէս՝ ինչպէս սեղանի անկիւնները։</verse>
				<verse number="16">Եւ այն օրը նորանց Տէր Աստուածը պիտի փրկէ նորանց իր ժողովրդի հօտին պէս, որովհետեւ իբր թագի քարեր պիտի պսպղան նորա երկրի վերայ։</verse>
				<verse number="17">Որովհետեւ ի՜նչ մեծ է նորա բարութիւնը, եւ ի՜նչ մեծ նորա գեղեցկութիւնը. ցորենը երիտասարդներ եւ քաղցուն կոյսեր է բուսցնելու։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Խնդրեցէք Տէրից անձրեւ ետքի անձրեւի ժամանակին. Տէրը կայծակներ է շինում, եւ անձրեւ ու տարափ կտայ նորանց. Ամեն մէկին խոտ՝ իր ագարակումը։</verse>
				<verse number="2">Որովհետեւ թերափիմները ունայնութիւն են խօսել, եւ գուշակողները սուտ են տեսել, եւ փուչ երազներ են խօսել, դարտակ են մխիթարել. Սորա համար հօտի պէս պիտի չուեն, ճնշուելու են, որովհետեւ հովիւ չկայ։</verse>
				<verse number="3">Հովիւների վերայ բորբոքուեցաւ իմ բարկութիւնը, եւ նոխազներին պիտի այցելեմ, որովհետեւ Զօրաց Տէրը այցելեց իր հօտը՝ Յուդայի տունը, եւ նորանց շինեց ինչպէս իր փառաւոր երիվարը պատերազմի մէջ։</verse>
				<verse number="4">Նորանից է անկիւնաքարը, նորանից է բեւեռը, նորանից է պատերազմի աղեղը, նորանից է դուրս գալիս ամեն զօրավար մէկտեղ։</verse>
				<verse number="5">Եւ պիտի լինեն տղամարդկանց պէս, որ կոխ են տալիս պատերազմումը փողոցների ցեխի մէջ, եւ պիտի պատերազմեն, որովհետեւ Տէրը նորանց հետ է, եւ պիտի ամաչեն ձիանք հեծնողները։</verse>
				<verse number="6">Եւ ես պիտի քաջացնեմ Յուդայի տունը, եւ փրկեմ Յովսէփի տունը, եւ նորանց պիտի բնակեցնեմ, որովհետեւ նորանց ողորմել եմ. Եւ նորանք պիտի լինեն իբր թէ ես նորանց չէի մերժել, որովհետեւ ես եմ նորանց Տէր Աստուածը, եւ նորանց պիտի լսեմ։</verse>
				<verse number="7">Եւ զօրաւորի պէս պիտի լինի Եփրեմը, եւ նորանց սիրտը պիտի ուրախանայ իբր թէ գինիով, եւ նորանց որդիքն էլ պիտի տեսնեն եւ ուրախանան. Նորանց սիրտը պիտի ցնծայ Տէրովը։</verse>
				<verse number="8">Ես նորանց պիտի սուլեմ եւ նորանց ժողովեմ, որովհետեւ ես փրկել եմ նորանց, եւ նորանք պիտի շատանան ինչպէս որ շատ էին։</verse>
				<verse number="9">Թէեւ ես նորանց ցանեմ ազգերի մէջ, բայց նորանք հեռու տեղերում էլ պիտի յիշեն ինձ, եւ պիտի ապրեն իրանց որդկանց հետ եւ ետ դառնան։</verse>
				<verse number="10">Եւ ես նորանց ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի երկրիցը, եւ Ասորեստանից պիտի ժողովեմ նորանց. Եւ նորանց պիտի բերեմ Գաղաադի երկիրը ու Լիբանանը, եւ տեղ չպիտի գտնուի նորանց համար։</verse>
				<verse number="11">Եւ նա պիտի անց կենայ նեղութեան ծովովը, եւ պիտի զարկէ ծովումը ալիքներին, եւ պիտի չորանան գետի բոլոր խորութիւնները, եւ պիտի իջեցնուի Ասորեստանի հպարտութիւնը, եւ Եգիպտոսի գաւազանը պիտի հեռանայ։</verse>
				<verse number="12">Եւ նորանց պիտի զօրացնեմ Տէրովը, եւ նորանք ման պիտի գան նորա անունովը, ասում է Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Բաց արա դռներդ, ով Լիբանան, եւ կրակը լափէ քո եղեւինները։</verse>
				<verse number="2">Թող ողբայ մայր ծառը, որովհետեւ ընկել է եղեւինը, որովհետեւ ազնուականները կողոպտուել են. Թող ողբան Բասանի կաղնիները, որովհետեւ իջել է անմատչելի անտառը։</verse>
				<verse number="3">Հովիւների ողբալու ձայնը գալիս է, որովհետեւ կողոպտուել է նորանց փառքը, գալիս է կորիւնների մռնչելու ձայնը, որովհետեւ կողոպտուել է Յորդանանի շքեղութիւնը։</verse>
				<verse number="4">Այսպէս է ասում իմ Տէր Աստուածը.</verse>
				<verse number="5">Արածացրու մորթուելու հօտը, որոնց առնողները մորթում են ու յանցաւոր չեն. Եւ որոնց ծախողները ասում են. Օրհնեալ լինի Տէրը որ հարստացայ. Եւ նորանց հովիւները չեն գթալու նորանց վերայ։</verse>
				<verse number="6">Որովհետեւ այլ եւս չեմ գթալու երկրի բնակիչների վերայ, ասում է Տէրը, եւ ահա ես մարդկանց իրար ձեռը պիտի գցեմ եւ իր թագաւորի ձեռը, եւ նորանք պիտի զարկեն երկիրը, եւ պիտի չփրկեմ նորանց ձեռիցը։</verse>
				<verse number="7">Եւ ես արածեցրի այն մորթուելու հօտը, այսինքն հօտի թշուառները, եւ ես երկու գաւազան առայ, մէկին կոչեցի Գեղեցկութիւն եւ միւսին կոչեցի Կապեր, եւ արածեցրի հօտը։</verse>
				<verse number="8">Եւ փչացրի երեք հովիւներին մէկ ամսում, որովհետեւ սիրտս վրդովուել է նորանց վերայ, եւ նորանց սիրտերն էլ ինձանից էին զզուել։</verse>
				<verse number="9">Եւ ես ասեցի. Ձեզ չեմ հովուելու, մեռնողը թող մեռնէ, եւ փչանողը փչանայ. Եւ մնացածները թող մէկզմէկի միս ուտեն։</verse>
				<verse number="10">Եւ ես վեր առայ իմ գաւազանը՝ Գեղեցկութիւնը, եւ կոտրեցի նորան, որ ցրեմ իմ ուխտը, որ արել եմ բոլոր ազգերի հետ։</verse>
				<verse number="11">Եւ նա քանդուեցաւ նոյն օրը, եւ այսպէս ճանաչեցին հօտի խեղճերը, որ սպասում էին ինձ, թէ սա Տիրոջ խօսքն է։</verse>
				<verse number="12">Եւ ես նորանց ասեցի. Եթէ հաճելի է ձեր աչքին, տուէք իմ վարձքը, իսկ եթէ ոչ, թող տուէք. Եւ նորանք կշռեցին իմ վարձքը երեսուն արծաթ։</verse>
				<verse number="13">Եւ Տէրն ասեց ինձ, Դէն գցիր դա բրուտի մօտ, պատուական գին է, որով ես գնահատուեցայ նորանց կողմից. Եւ ես առայ այն երեսուն արծաթը, եւ գցեցի նորան Տիրոջ տունը բրուտի մօտ։</verse>
				<verse number="14">Եւ կոտրեցի իմ երկրորդ գաւազանը՝ Կապերը. Որ քանդեմ Յուդայի եւ Իսրայէլի միջի եղբայրութիւնը։</verse>
				<verse number="15">Եւ Տէրն ասեց ինձ. Էլի քեզ համար յիմար հովիւի գործիքներ առ։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ահա ես երկրի վերայ մի հովիւ եմ յարուցանելու, նա կորչողին պիտի չայցելէ, եւ ցրուածը պիտի չորոնէ, եւ կոտրածը պիտի չբժշկէ, կանգնածին պիտի չխնամէ, այլ գէրերի միսը պիտի ուտէ եւ նորանց կճղակները փշրէ։</verse>
				<verse number="17">Վա՜յ փուչ հովիւին, որ ձգում է հօտը. Սո՜ւրը նորա բազուկի վերայ եւ նորա աջ աչքի վերայ. Նորա բազուկը պիտի անպատճառ չորանայ, եւ նորա աջ աչքը պիտի անպատճառ խաւարուի։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին. Ասում է Տէրը, որ տարածում է երկինքը եւ հիմնում է երկիրը եւ ստեղծում է մարդի հոգին նորա միջումը.</verse>
				<verse number="2">Ահա ես Երուսաղէմը թմրութեան բաժակ եմ շինելու բոլոր շրջակայ ազգերի համար, եւ Յուդայի վերայ էլ պիտի լինի Երուսաղէմի պաշարման ժամանակին։</verse>
				<verse number="3">Եւ պիտի լինի որ այն օրը ես Երուսաղէմը ծանր քար եմ շինելու բոլոր ազգերի համար. Ամեն նորա բարձրացնողները պիտի անպատճառ ջարդուին, եւ նորա վերայ պիտի ժողովուին երկրի բոլոր ազգերը։</verse>
				<verse number="4">Այն օրը, ասում է Տէրը, պիտի ամեն ձի զարկեմ սոսկումով, եւ նորա հեծեալին՝ գիժութիւնով, իսկ Յուդայի տան վերայ պիտի բանամ աչքերս, եւ ժողովուրդների բոլոր ձիերը պիտի զարկեմ կուրութիւնով։</verse>
				<verse number="5">Եւ Յուդայի տոհմապետները պիտի ասեն իրանց սրտումը. Ինձ համար զօրութիւն են Երուսաղէմի բնակիչները իրանց Զօրաց Տէր Աստուծովը։</verse>
				<verse number="6">Այն օրը ես Յուդայի տոհմապետներին պիտի շինեմ կրակի վառարանի պէս փայտերի մէջ, եւ կրակի ջահի պէս՝ որաների մէջ, եւ նորանք պիտի ուտեն աջ ու ձախ բոլոր շրջակայ ժողովուրդներին, եւ Երուսաղէմը դարձեալ իր տեղը պիտի բնակուէ՝ Երուսաղէմումը։</verse>
				<verse number="7">Եւ Տէրը պիտի փրկէ առաջ Յուդայի վրանները, որպէս զի չհպարտանայ Դաւիթի տան պարծանքը, եւ Երուսաղէմի բնակչի պարծանքը՝ Յուդայի վերայ։</verse>
				<verse number="8">Այն օրը Տէրը պիտի պաշտպանէ Երուսաղէմումը բնակողին, եւ նորանց միջի դիւրագայթոտը այն օրը Դաւիթի պէս պիտի լինի, եւ Դաւիթի տունը՝ Աստուծոյ պէս, Տիրոջ հրեշտակին պէս նորանց առաջին։</verse>
				<verse number="9">Եւ պիտի լինի այն օրը որ ես պիտի ջանամ փչացնելու այն բոլոր ազգերը, որոնք կգան Երուսաղէմի վերայ։</verse>
				<verse number="10">Եւ պիտի թափեմ Դաւիթի տան վերայ, եւ Երուսաղէմումը բնակողի վերայ շնորհքի եւ աղօթքի հոգին. Եւ նորանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին. Եւ սուգ պիտի անեն նորա վերայ միամօրի սուգի պէս. Եւ պիտի ցաւեն նորա վերայ, ինչպէս որ անդրանկի վերայ կցաւեն։</verse>
				<verse number="11">Այն օրը սուգը մեծ պիտի լինի Երուսաղէմումը, ինչպէս Ադադ-ռիմմօնի սուգը Մակեդդովի դաշտումը։</verse>
				<verse number="12">Եւ երկիրը պիտի սուգ անէ, ամեն մի ազգատոհմ առանձին. Դաւիթի տան ազգատոհմը առանձին եւ նորանց կանայքն առանձին, Նաթանի տան ազգատոհմը առանձին եւ նորանց կանայքն առանձին.</verse>
				<verse number="13">Ղեւիի տան ազգատոհմը առանձին եւ նորանց կանայքն առանձին, Սէմէիի ազգատոհմը առանձին եւ նորանց կանայքն առանձին։</verse>
				<verse number="14">Բոլոր մնացեալ ազգատոհմները ամեն մէկն առանձին, եւ նորանց կանայքն առանձին։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Այն օրը մի աղբիւր է լինելու բացուած Դաւիթի տան համար եւ Երուսաղէմի բնակիչների համար, մեղքի համար եւ պղծութեան համար։</verse>
				<verse number="2">Եւ այն օրը պիտի լինի, ասում է Զօրաց Տէրը, որ բնաջինջ պիտի անեմ կուռքերի անունները երկրից, եւ այլ եւս պիտի չյիշուին. Եւ մարգարէներին էլ եւ պղծութեան հոգին էլ պիտի վերացնեմ երկրից։</verse>
				<verse number="3">Եւ պիտի լինի որ երբ մի մարդ էլի մարգարէանայ, այն ժամանակ նորան պիտի ասեն նորա հայրը եւ մայրը՝ նորա ծնողները. Չապրիս, որ սուտ խօսեցիր Տիրոջ անունովը. Եւ նորան պիտի խոցեն նորա հայրն ու մայրը՝ նորա ծնողները՝ նա մարգարէանալիս։</verse>
				<verse number="4">Եւ այն օրը պիտի լինի որ պիտի ամաչեն մարգարէները, ամեն մէկը իր տեսիլքիցը՝ մարգարէանալիս. Եւ մազի վերարկու չեն հագնելու՝ խաբելու նպատակով։</verse>
				<verse number="5">Եւ պիտի ասէ. Ես մարգարէ չեմ. Ես մի երկրագործ մարդ եմ. Որովհետեւ մի մարդ ինձ ծախու է առել իմ երեխայութիւնիցը։</verse>
				<verse number="6">Եւ նորան ասելու են. Սա ի՞նչ հարուածներ են ձեռքերիդ մէջ. Եւ նա ասելու է. Այս հարուածքը ես ստացել եմ իմ բարեկամների տանը։</verse>
				<verse number="7">Ով սուր, վեր կաց իմ հովիւի վերայ եւ իմ ընկեր մարդի վերայ, ասում է Զօրաց Տէրը. զարկէ հովիւին, եւ ոչխարները ցրուին, եւ ես ետ պիտի դարձնեմ իմ ձեռքը փոքրների վերայ։</verse>
				<verse number="8">Եւ պիտի լինի բոլոր երկրումը, ասում է Տէրը, երկու մասը նորանում պիտի կտրուի մեռնէ, իսկ երրորդը պիտի կենայ նորանում։</verse>
				<verse number="9">Եւ այն երրոդ մասը պիտի տանեմ կրակի մէջ, եւ նորանց պիտի զտեմ ինչպէս արծաթն են զտում. Եւ նորանց պիտի փորձեմ ինչպէս փորձում են ոսկին, նա կկանչէ իմ անւնը եւ ես կպատասխանեմ նորան. ես կասեմ. Նա իմ ժողովուրդն է. Եւ նա կասէ. Տէրը իմ Աստուածն է։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Ահա մէկ օր է գալիս Տիրոջ համար, եւ քո աւարը պիտի բաժանուի քո մէջ։</verse>
				<verse number="2">Եւ ես պիտի ժողովեմ բոլոր ազգերը Երուսաղէմի վերայ պատերազմի համար, եւ քաղաքը պիտի առնուի, եւ տները պիտի կողոպտուին, եւ կանայքը՝ պղծուին, եւ քաղաքի կէսը՝ գերի գնայ. Բայց ժողովրդի մնացորդը պիտի քաղաքիցը չկտրուի։</verse>
				<verse number="3">Եւ Տէրը դուրս պիտի գայ, եւ պիտի պատերազմէ այն ազգերի հետ. Ինչպէս նորա պատերազմի օրը՝ ճակատամարտի օրումը։</verse>
				<verse number="4">Եւ նորա ոտները կանգնած կլինեն այն օրը Ձիթենեաց սարի վերայ, որ Երուսաղէմի առաջն է դէպի արեւելք, եւ կպատառուի Ձիթենեաց սարը միջիցը դէպի արեւելք ու արեւմուտք. Խիստ մեծ ձոր կլինի, եւ սարի կէսը կքաշուի դէպի հիւսիս, եւ կէսը՝ դէպի հարաւ։</verse>
				<verse number="5">Եւ դուք կփախչէք իմ սարերի ձորը. Որովհետեւ սարերի ձորը պիտի հասնի Ասալ. Եւ դուք պիտի փախչէք ինչպէս որ գետնաշարժիցը փախաք՝ Յուդայի Ոզիա թագաւորի օրերումը. Եւ պիտի գայ իմ Տէր Աստուածը բոլոր սուրբերը քեզ հետ։</verse>
				<verse number="6">Եւ այն օրը պիտի լինի, որ լոյս չի լինիլ, պայծառները կաղօտանան։</verse>
				<verse number="7">Եւ մէկ օր կլինի՝ Տիրոջը յայտնի, ոչ ցերեկ եւ ոչ գիշեր. Եւ իրիկուայ ժամանակին լոյս կլինի։</verse>
				<verse number="8">Եւ պիտի լինի որ այն օրը կենդանի ջրեր դուրս կգան Երուսաղէմից նորանց կէսը դէպի արեւելեան ծովը, եւ նորանց կէսը դէպի արեւմտեան ծովը. Ամառ ու ձմեռ կլինի։</verse>
				<verse number="9">Եւ Տէրը Թագաւոր կլինի բոլոր երկրի վերայ. Այն օրը մէկ կլինի Տէրը, եւ նորա անունն էլ մէկ։</verse>
				<verse number="10">Բոլոր երկիրը դաշտի պէս պիտի դառնայ Գաբաայից մինչեւ Ռիմմօնը Երուսաղէմի հարաւային կողմը. Եւ պիտի բարձրանայ եւ իր տեղը բնակուէ Բենիամինի դռնից մինչեւ Առաջի դռան տեղը՝ մինչեւ Անկեան դուռը. Եւ Անանայէլի աշտարակից մինչեւ թագաւորի հնձանները։</verse>
				<verse number="11">Եւ պիտի բնակուեն նորանում, եւ նզովք է՛լ չի լինիլ եւ Երուսաղէմն ապահով պիտի բնակուէ։</verse>
				<verse number="12">Եւ սա պիտի լինի այն հարուածը՝ որով Տէրը պիտի հարուածէ բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղէմի դէմ. Նորանց մարմինը պիտի հալուի՝ իրանց ոտներին վերայ կանգնած եւ նորանց աչքերը պիտի հալուին իրանց խորշերումը. Եւ նորանց լեզուն պիտի հալուի իրանց բերանումը։</verse>
				<verse number="13">Եւ պիտի լինի այն օրը որ Տիրոջ խռովութիւնը մեծ պիտի լինի նորանցում, եւ ամեն մարդ պիտի բռնէ իր ընկերի ձեռքը, եւ նորա ձեռքը պիտի բարձրանայ իր ընկերի ձեռքի դէմ։</verse>
				<verse number="14">Եւ Յուդան էլ է պատերազմելու Երուսաղէմի դէմ, եւ պիտի ժողովուի բոլոր շրջակայ ազգերի ստացուածքը, ոսկի ու արծաթ եւ հանդերձներ շատ առատութեամբ։</verse>
				<verse number="15">Եւ այն ձիերի, ջորիի եւ ուղտի ու էշի եւ բոլոր անասունների հարուածը, որ կլինեն այն բանակների մէջ, պիտի այս հարուածի պէս լինի։</verse>
				<verse number="16">Եւ բոլոր այն ազգերից մնացածը, որոնք եկել էին Երուսաղէմի վերայ, վեր պիտի գնան տարուց տարի Զօրաց Տիրոջ Թագաւորին երկրպագելու, եւ տաղաւարահարաց տօնը կատարելու։</verse>
				<verse number="17">Եւ պիտի լինի որ երկրի ազգատոհմներից ով որ վեր չգնայ Երուսաղէմ Զօրաց Տիրոջ Թագաւորին երկրպագելու, նորանց վերայ անձրեւ չի լինելու։</verse>
				<verse number="18">Եւ եթէ Եգիպտոսի ազգատոհմը վեր չելնէ եւ չգայ, (որ նորանց վերայ անձրև չէ գալիս.) պիտի լինի նորանց վերայ այն հարուածը, որով Տէրը պիտի զարկէ այն ազգերին որ վեր չգնացին, որ տօնէին տաղաւարահարաց տօնը։</verse>
				<verse number="19">Սա պիտի լինի Եգիպտոսի պատիժը եւ այն ամեն ազգերի պատիժը, որ վեր չգնացին տաղաւարահարաց տօնը տօնելու։</verse>
				<verse number="20">Այն օրը ձիերանց սանձերի զարդի վերայ լինելու է ՍՐԲՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ եւ Տիրոջ տան կաթսաները սեղանի առաջի կոնքերի պէս պիտի լինեն։</verse>
				<verse number="21">Եւ Երուսաղէմում ու Յուդայում ամեն կաթսայ սուրբ պիտի լինի Զօրաց Տիրոջը, եւ բոլոր զոհ անողները պիտի գան եւ նորանցից առնեն ու նորանց մէջ եփեն, եւ այն օրը այլ եւս Քանանացի չի լինելու Զօրաց Տիրոջ տանը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="39">
			<chapter number="1">
				<verse number="1">Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին՝ Մաղաքիայի ձեռովը։</verse>
				<verse number="2">Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը, իսկ դուք ասում էք. Ի՞նչով ես սիրել մեզ։ Մի՞թէ Եսաւը եղբայրը չէ Յակոբին, ասում է Տէրը, եւ ես Յակոբին եմ սիրել։</verse>
				<verse number="3">Իսկ Եսաւին ատել եմ, եւ նորա սարերը ամայի եմ արել. եւ նորա ժառանգութիւնը անապատի չագալներին եմ տուել։</verse>
				<verse number="4">Թէեւ Եդովմն ասէ. Մենք կործանուեցանք, բայց դարձեալ պիտի շինենք աւերակները. Զօրաց Տէրն էլ այսպէս է ասում. Նորանք կշինեն, բայց ես կքանդեմ. եւ նորանց կկոչեն Անօրէնութեան սահման, եւ մի ժողովուրդ՝ որի դէմ Տէրը բարկացած է յաւիտեան։</verse>
				<verse number="5">Եւ ձեր աչքերը պիտի տեսնեն, եւ դուք էլ պիտի ասէք. Մեծ է Տէրը Իսրայէլի սահմանից վեր։</verse>
				<verse number="6">Տղան իր հօրը կմեծարէ, եւ ծառան՝ իր Տիրոջը. եթէ ես էլ հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը. եւ եթէ տէր եմ ես, ո՞ւր է իմ երկիւղը, ասում է ձեզ Զօրաց Տէրը, ով իմ անունը անարգող քահանաներ, որ ասում էք թէ՝ Ի՞նչով ենք անարգում քո անունը։</verse>
				<verse number="7">Իմ սեղանի վերայ պիղծ հաց մատուցանելով. բայց դուք ասում էք. Մենք ինչո՞վ ենք քեզ պղծում. ձեր ասելովը՝ թէ Տիրոջ սեղանը անարգուած է։</verse>
				<verse number="8">Ապա երբոր կոյրը մատուցանում էք զոհելու, վատ չէ՞. կամ երբոր մատուցանում էք կաղը կամ հիւանդը, վատ չէ՞. նորան մէկ քո իշխանին մատուցրու, արդեօք քեզ կհաւանէ՞ կամ քեզ կընդունէ՞, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="9">Եւ արդ, աղօթք արէք Աստուծոյ դիմացը, որ մեզ ողորմէ. ձեր ձեռքիցն եղաւ այս. մի՞թէ ձեզ կընդունէ՞, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="10">Ո՞վ էլ կայ ձեզանում որ դռները ձրի փակէ. դուք սեղանս էլ չէք լուսաւորում ձրի. ես ձեզ չեմ հաւանում, ասում է Զօրաց Տէրը. եւ ընծայ չեմ ընդունում ձեր ձեռքիցը։</verse>
				<verse number="11">Որովհետեւ արեգակի ելքիցը մինչեւ նորա մուտքը մեծ է իմ անունը ազգերի մէջ. եւ ամեն տեղ իմ անուանը խունկ եւ սուրբ ընծայ է մատուցվում. որովհետեւ մեծ է իմ անունը ազգերի մէջ, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="12">Բայց դուք պղծում էք նորան՝ ձեր ասելովը՝ թէ Տիրոջ սեղանը պղծուած է. եւ նորա բերքը այսինքն ուտեստը անարգուած է։</verse>
				<verse number="13">Եւ ասում էք. Ահա ի՜նչ աշխատութիւն է. եւ փչում էք նորա վերայ, ասում է Զօրաց Տէրը. եւ բերում էք յափշտակուածն ու կաղը եւ հիւանդը. այսպէս էք բերում ընծան. մի՞թէ ես կընդունեմ այդ ձեր ձեռքերիցը, ասում է Տէրը.</verse>
				<verse number="14">Եւ անիծեալ լինի խաբողը, որ իր հօտի մէջ որձը լինելով, ուխտ է անում եւ խանգարուածը զոհում Տիրոջը. որովհետեւ ես մեծ Թագաւոր եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ իմ անունը ահարկու է ազգերի մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ արդ ձեզ համար է այս պատուէրը, ով քահանաներ։</verse>
				<verse number="2">Եթէ չլսէք եւ ուշադրութիւն չանէք, որ իմ անուանը պատիւ տաք, ասում է Զօրաց Տէրը, այն ժամանակ ես ձեր մէջը կուղարկեմ անէծքը, եւ կանիծեմ ձեր օրհնութիւնները. այո՛ ես արդէն անիծել եմ նորանց, որ դուք ուշ չէք դարձնում։</verse>
				<verse number="3">Ահա ես պիտի յանդիմանեմ ձեր սերունդը, եւ աղբ պիտի ցրուեմ ձեր երեսի վերայ՝ ձեր տօների աղբը. եւ ձեզ իր մօտը պիտի տանէ։</verse>
				<verse number="4">Եւ դուք կիմանաք, թէ ես եմ ուղարկել ձեզ դէմ այս պատուէրը. որպէսզի իմ ուխտը լինի Ղեւիի հետ, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="5">Իմ ուխտը նորա հետ էր իբրեւ կեանք եւ խաղաղութիւն, եւ ես տուի նորան իբրեւ երկիւղ, որ նա վախենայ ինձանից. եւ նա իմ անունի երեսիցը սարսափում էր։</verse>
				<verse number="6">Ճշմարտութեան օրէնք կար նորա բերանումը, եւ անիրաւութիւն չէր գտնվում նորա շրթունքներումը. խաղաղութեամբ ու ուղղութեամբ էր վարվում ինձ հետ. եւ շատերին դարձնում էր անօրէնութիւնից։</verse>
				<verse number="7">Որովհետեւ քահանայի շրթունքները պէտք է գիտութիւն պահեն, եւ օրէնք կփնտրեն նորա բերանիցը. որովհետեւ նա Զօրաց Տիրոջ դեսպանն է։</verse>
				<verse number="8">Բայց դուք խոտորել էք ճանապարհիցը, շատերին գայթակղեցրիք օրէնքի մէջ. դուք քանդեցիք Ղեւիի ուխտը, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="9">Ուրեմն ես էլ ձեզ եմ անում անարգուած ու նուաստացած բոլոր ժողովրդի մօտ. ինչպէս որ դուք չէք պահում իմ ճանապարհները. եւ երեսպաշտութիւն էք անում օրէնքի մէջ։</verse>
				<verse number="10">Մի՞թէ մեր ամենքի հայրը մէկը չէ. մի՞թէ մէկ Աստուած չէ ստեղծել մեզ. ինչո՞ւ համար է ուրեմն նենգութիւն անում ամեն մարդ իր եղբօրը. որ քանդէ մեր հայրերի ուխտը։</verse>
				<verse number="11">Յուդան նենգութիւն արաւ, եւ պղծութիւն գործուեցաւ Իսրայէլի ու Երուսաղէմի մէջ. որովհետեւ Յուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որն նա սիրում էր. եւ ամուսին եղաւ օտար աստուծոյ աղջկան։</verse>
				<verse number="12">Տէրը բնաջինջ է անելու այն մարդին որ անում է այս, արթունին եւ պատասխանողին՝ Յակոբի վրաններիցը. եւ Զօրաց Տիրոջը ընծայ մատուցանողին։</verse>
				<verse number="13">Եւ երկրորդ՝ սա էք անում. ծածկում էք արտասուքով Տիրոջ սեղանը՝ լացով ու ողբով. որ Նա այլեւս չէ նայում ընծային եւ հաճութեամբ չէ ընդունում ձեր ձեռքիցը։</verse>
				<verse number="14">Բայց դուք ասում էք. Ի՞նչու համար. նորա համար որ Տէրը վկայում է քո եւ քո երիտասարդութեան կնոջ մէջտեղը, որի դէմ դու անհաւատարիմ ես եղել. սակայն նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը։</verse>
				<verse number="15">Եւ այն մէկն էլ չարա՞ւ, որ հոգիի առատութիւն ունէր. եւ ի՞նչ էր փնտրում այն մէկը. Աստուծոյ սերունդ. ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին, եւ երիտասարդութեանդ կնոջը հետ անհաւատարիմ մի լինիր։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ես ատում եմ ապահարզանը, ասում է Իսրայէլի Տէր Աստուածը. եւ նա ծածկում է ոճիրով իր հանդերձը, ասում է Զօրաց Տէրը. ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին եւ անհաւատարիմ մի լինէք։</verse>
				<verse number="17">Դուք ձանձրացնում էք Տիրոջը ձեր խօսքերովը. բայց դուք ասում էք, Ինչո՞վ ենք ձանձրացնում. ձեր ասելովը թէ` Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքի առաջին. եւ ինքը հաւանում է նորանց. կամ թէ, ո՞ւր է դատաստանի Աստուածը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստէ իմ առաջին, եւ յանկարծակի է գալու իր տաճարի մօտ այն Տէրը, որին դուք որոնում էք, եւ ուխտի հրեշտակը, որին դուք հաւանում էք. ահա նա գալիս է, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="2">Եւ ո՞վ է նորա գալու օրը տանողը, եւ ո՞վ է նորա երեւալու ժամանակին կանգնողը, որովհետեւ նա հալեցնողի կրակին պէս է, եւ թափիչների օճառին պէս։</verse>
				<verse number="3">Եւ նա նստելու է իբրեւ արծաթ հալեցնող եւ մաքրող. եւ մաքրելու է Ղեւիի որդկանցը եւ զտելու է նորանց ոսկիի եւ արծաթի պէս. եւ նորանք կլինեն արդարութեամբ ընծայ մատուցանողներ Տիրոջ համար։</verse>
				<verse number="4">Եւ ընդունելի կլինի Տիրոջը՝ Յուդայի եւ Երուսաղէմի ընծան. ինչպէս վաղեմի օրերին եւ նախնի տարիներին։</verse>
				<verse number="5">Եւ ես կմօտենամ ձեզ դատաստանի համար, եւ ես ժիր վկայ կլինեմ կախարդների ու շնացողների եւ սուտ երդում անողների դէմ. նաեւ վարձկանի վարձը, որբեւայրիին եւ որբին զրկողներին, եւ օտարականին ճնշողներին, որոնք ինձանից չեն վախենում, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ ես Տէրս չեմ փոփոխուիլ. եւ դուք, ով Յակոբի որդիք, չէք սպառուիլ։</verse>
				<verse number="7">Ձեր հայրերի օրերիցն ի վեր խոտորել էք իմ պատուէրներիցը եւ նորանց չէք պահել. ետ դարձէք դէպի ինձ, եւ ես էլ կդառնամ դէպի ձեզ, ասում է Զօրաց Տէրը. բայց դուք ասում էք. Ի՞նչ բանում ետ դառնանք։</verse>
				<verse number="8">Մի՞թէ մարդ Աստուած կխաբէ, որ դուք ինձ խաբում էք. բայց դուք ասում էք, Ի՞նչ բանում ենք քեզ խաբում. տասանորդումը եւ ընծայումը։</verse>
				<verse number="9">Անէծքով դուք անիծուած էք, որովհետեւ դուք ինձ խաբում էք բոլոր ազգդ։</verse>
				<verse number="10">Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. եւ ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չլինի։</verse>
				<verse number="11">Եւ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին, որ նա չապականէ ձեզ համար երկրի արդիւնքը, եւ ձեզ համար անպտուղ չլինի որթը այգումը, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="12">Եւ ձեզ պիտի երանեն բոլոր ազգերը, որովհետեւ դուք պիտի ցանկալի երկիր լինիք, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="13">Ձեր խօսքերը ծանր են ինձ դէմ, ասում է Տէրը. բայց դուք ասում էք. Մենք ի՞նչ ենք խօսում քեզ դէմ։</verse>
				<verse number="14">Դուք ասում էք. Դատարկ է Աստուծոյ ծառայելը, եւ ի՞նչ օգուտ որ մենք նորա պահպանութիւնները պահել ենք, եւ սուգով վարուեցանք Զօրաց Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="15">Եւ հիմա մենք երանում ենք գոռոզներին, եւ բարեշէն էլ են անօրէնութիւն անողները, մինչեւ անգամ Աստուծուն էլ փորձում են եւ պրծնում։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ խօսեցին Տէրից վախեցողները իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ ու լսեց, եւ յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրիցը վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար։</verse>
				<verse number="17">Եւ նորանք իմը կլինեն, ասում է Զօրաց Տէրը, այն օրը, որ ես կանեմ, իմ սեպհականութիւնը. եւ ես նորանց կխնայեմ ինչպէս մի մարդ իր որդիին կխնայէ, որ ծառայում է իրան։</verse>
				<verse number="18">Եւ դուք ետ կդառնաք եւ կտեսնէք արդարի ու ամբարշտի տարբերութիւնը. Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չանողին տարբերութիւնը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Որովհետեւ ահա գալիս է այն օրը, որ վառուած է թոնիրի պէս, եւ բոլոր գոռոզներն ու չարագործները յարդի պէս են լինելու. եւ նորանց պէտք է այրէ այն եկող օրը, ասում է Զօրաց Տէրը, որ նորանց համար արմատ եւ ոստ պիտի չթողէ։</verse>
				<verse number="2">Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում էք, պիտի ծագէ արդարութեան արեգակը, եւ բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ, եւ դուք դուրս պիտի գաք ու ոստնէք գոմի պարարտ որթերի պէս։</verse>
				<verse number="3">Եւ պիտի կոխ տաք ամբարիշտներին, որովհետեւ նորանք մոխիր պիտի դառնան ձեր ոտների թաթերի տակ այն օրը, որ ես կանեմ, ասում է Զօրաց Տէրը։</verse>
				<verse number="4">Յիշեցէք իմ ծառայ Մովսէսի օրէնքը, որ նորան պատուիրեցի Քորեբի վերայ բոլոր Իսրայէլի մասին, կանոններ եւ իրաւունքներ։</verse>
				<verse number="5">Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ.</verse>
				<verse number="6">Եւ նա պիտի դարձնէ հայրերի սիրտը դէպի որդիքը եւ որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը. որ միգուցէ ես գամ եւ երկիրը զարկեմ անէծքով։</verse>
			</chapter>
		</book>
	</testament>
	<testament name="New">
		<book number="40">
			<chapter number="1">
				<verse number="1">Աբրահամի որդի Դաւիթի որդի Յիսուս Քրիստոսի ծննդեան գիրքը։</verse>
				<verse number="2">Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նորա եղբայրներին.</verse>
				<verse number="3">Յուդան ծնեց Փարէսին եւ Զարային Թամարից. Փարէսը ծնեց Եսրոնին.</verse>
				<verse number="4">Եսրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին.</verse>
				<verse number="5">Սաղմոնը ծնեց Բոոսին Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբէդին Հռութից. Ովբէդը ծնեց Յեսսէին. Յեսսէն ծնեց Դաւիթ թագաւորին։</verse>
				<verse number="6">Դաւիթ թագաւորը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջիցը.</verse>
				<verse number="7">Սողոմոնը ծնեց Ռոբովամին. Ռոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասային.</verse>
				<verse number="8">Ասան ծնեց Յովսափատին. Յովսափատը ծնեց Յովրամին.</verse>
				<verse number="9">Յովրամը ծնեց Ոզիային. Ոզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.</verse>
				<verse number="10">Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոնին. Ամոնը ծնեց Յովսիային։</verse>
				<verse number="11">Յովսիան ծնեց Յեքոնիային՝ եւ նորա եղբայրներին, Բաբիլոնի գերութեան ժամանակին։</verse>
				<verse number="12">Բաբիլոնի գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. Սաղաթիէլը ծնեց Զօրաբաբէլին.</verse>
				<verse number="13">Զօրաբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին.</verse>
				<verse number="14">Ազովրը ծնեց Սադովկին. Սադովկը ծնեց Աքինին.</verse>
				<verse number="15">Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Յակոբին.</verse>
				<verse number="16">Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդին, որից ծնուեցաւ Յիսուսը, որ ասվում է Քրիստոս։</verse>
				<verse number="17">Արդ՝ բոլոր ազգերը Աբրահամից մինչեւ Դաւիթ տասնեւչորս ազգ են, եւ Դաւիթից մինչեւ Բաբիլոնի գերութիւնը տասնեւչորս ազգ, եւ Բաբիլոնի գերութիւնից մինչեւ Քրիստոսը տասնեւչորս ազգ։</verse>
				<verse number="18">Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդն այսպէս էր. այսինքն նորա մայրը՝ Մարիամը նշանուած լինելով Յովսէփին՝ դեռ մինչեւ նորանց իրար մօտ գալը Սուրբ Հոգիիցը յղացած գտնուեցաւ։</verse>
				<verse number="19">Եւ նորա մարդը Յովսէփը արդար լինելով, եւ նորան խայտառակել չուզելով, խորհեց ծածուկ արձակել նորան։</verse>
				<verse number="20">Եւ մինչդեռ նա մտածում էր այս, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւեցաւ նորան եւ ասեց. Յովսէփ՝ Դաւիթի որդի, մի վախենար քեզ մօտ առնել քո կին Մարիամին, որովհետեւ նորանում ծնուածը Սուրբ Հոգիիցն է։</verse>
				<verse number="21">Եւ նա որդի կծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կփրկէ իրանց մեղքերիցը։</verse>
				<verse number="22">Եւ այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռովը Տէրիցն ասուածը որ ասում է.</verse>
				<verse number="23">Ահա կոյսը կյղանայ եւ որդի կծնի. եւ նորա անունն Էմմանուէլ կկանչեն. որ թարգմանվում է՝ Աստուած մեզ հետ։</verse>
				<verse number="24">Եւ Յովսէփը քնիցը զարթնելով այնպէս արաւ, ինչպէս Տիրոջ հրեշտակը հրամայեց իրան. եւ առաւ իր կնիկն իր մօտ։</verse>
				<verse number="25">Եւ չգիտէր նորան մինչեւ որ նա իր անդրանիկ որդին ծնեց, եւ նորա անունը կոչեց Յիսուս։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ երբոր Յիսուսը ծնուեց Հրէաստանի Բեթլեհէմումը Հերովդէս թագաւորի օրերումը, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ,</verse>
				<verse number="2">Եւ ասեցին. Ո՞րտեղ է Հրէաների ծնուած թագաւորը. որովհետեւ մենք տեսանք նորա աստղը արեւելքումը, եւ եկանք նորան երկրպագելու։</verse>
				<verse number="3">Եւ երբոր Հերովդէս թագաւորը լսեց՝ շփոթուեցաւ, եւ բոլոր Երուսաղէմը նորա հետ։</verse>
				<verse number="4">Եւ նա բոլոր քահանայապետներին եւ ժողովրդի դպիրներին ժողովելով՝ նորանցից հարցրեց, թէ ո՞րտեղ պիտի ծնուի Քրիստոսը։</verse>
				<verse number="5">Եւ նորանք ասեցին նորան. Հրէաստանի Բեթլեհէմումը. որովհետեւ այսպէս է գրուած մարգարէի ձեռովը.</verse>
				<verse number="6">Եւ դու, Բեթլեհէմ՝ Յուդայի երկիր, բնաւ փոքրագոյն չես Յուդայի իշխանների մէջ. որովհետեւ քեզանից իշխան պիտի դուրս գայ, որ իմ Իսրայէլ ժողովուրդին հովուէ։</verse>
				<verse number="7">Այն ժամանակ Հերովդէսը մոգերին թաքուն կանչելով, նորանցից ստուգեց այն երեւող աստղի ժամանակը։</verse>
				<verse number="8">Եւ նորանց Բեթլեհէմ ուղարկելով ասեց. Գնացէք ստոյգ իմացէք այն երեխայի համար, եւ երբոր գտնէք, ինձ իմացրէք, որ ես էլ գամ երկրպագեմ նորան։</verse>
				<verse number="9">Եւ նորանք՝ երբոր լսեցին թագաւորիցը՝ գնացին. եւ ահա այն աստղը, որ տեսան արեւելքումը, նորանց առաջին գնում էր, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վերայ, ուր էր երեխան։</verse>
				<verse number="10">Եւ երբոր նորանք տեսան այն աստղը, մեծ ուրախութիւնով ուրախացան շատ։</verse>
				<verse number="11">Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՝ ընծայ տուին նորան՝ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս։</verse>
				<verse number="12">Եւ երազում հրաման առան յետ չդառնալ Հերովդէսի մօտ. եւ ուրիշ ճանապարհով գնացին իրանց երկիրը։</verse>
				<verse number="13">Եւ երբոր նորանք այն տեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակն երեւեցաւ երազում Յովսէփին եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը, եւ փախիր Եգիպտոս, եւ մնա այնտեղ, մինչեւ որ ասեմ քեզ. որովհետեւ Հերովդէսը որոնելու է երեխային որ կորցնէ նորան։</verse>
				<verse number="14">Եւ նա վեր կացաւ վեր առաւ երեխային եւ նորա մօրը գիշերով, եւ տեղափոխուեցաւ գնաց Եգիպտոս, եւ այնտեղ էր մինչեւ Հերովդէսի վախճանը.</verse>
				<verse number="15">Որ կատարուի Տէրիցն ասուածը մարգարէի ձեռովը, որ ասում է. Եգիպտոսից կանչեցի իմ որդիին։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ Հերովդէսը տեսնելով թէ խաբուեցաւ մոգերիցը, շատ բարկացաւ. Եւ ուղարկեց կոտորեց այն ամեն երեխաներին, որ Բեթլեհէմումը եւ նորա չորս կողմերումն էին․ երկու տարեկաններին եւ նորանցից ցածերին, այն ժամանակին նայելով որ ստուգեց մոգերիցը։</verse>
				<verse number="17">Այն ժամանակ կատարուեցաւ Երեմիա մարգարէի ձեռով ասուածն, որ ասում է.</verse>
				<verse number="18">Ձայն լսուեցաւ Ռամայի մէջ՝ ողբ եւ լաց եւ կոծ. Ռաքէլը իր որդկանց վերայ լաց էր լինում, եւ չէր կամենում մխիթարուիլ, որովհետեւ չկան։</verse>
				<verse number="19">Եւ երբոր Հերովդէսը մեռաւ, ահա Տիրոջ հրեշտակն երազում երեւեցաւ Յովսէփին Եգիպտոսումը,</verse>
				<verse number="20">Եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը եւ գնա Իսրայէլի երկիրը. որովհետեւ երեխայի կեանքը որոնողները մեռել են։</verse>
				<verse number="21">Եւ նա վեր կացաւ՝ վեր առաւ երեխային եւ նորա մօրը եւ եկաւ Իսրայէլի երկիրը։</verse>
				<verse number="22">Եւ լսելով թէ Արքեղայոսն է թագաւորում Հրէաստանի վերայ իր հայր Հերովդէսի տեղ, վախեցաւ գնալ այնտեղ, եւ երազում պատգամ առնելով՝ գնաց Գալիլեայի կողմերը.</verse>
				<verse number="23">Եւ եկաւ բնակուեց այն քաղաքումը որ Նազարէթ է ասվում. որ կատարուի մարգարէների ձեռով ասուածը թէ՝ Նազովրեցի կկոչուի։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Այն օրերումն եկաւ Յովհաննէս Մկրտիչը, քարոզում էր Հրէաստանի անապատումը,</verse>
				<verse number="2">Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ սա է այն ասուածը Եսայի մարգարէի ձեռովը, որ ասում է. Անապատումը կանչողի ձայնը. պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արէք նորա շաւիղները։</verse>
				<verse number="4">Եւ ինքը Յովհաննէսը ունէր իր հագուստը ուղտի բրդից, եւ կաշիէ գօտի իր մեջքին, եւ նորա կերակուրն էր մարախ եւ վայրի մեղր։</verse>
				<verse number="5">Այն ժամանակ դուրս էին գնում նորա մօտ Երուսաղէմը եւ բոլոր Հրէաստանը եւ Յորդանանի բոլոր կողմերը։</verse>
				<verse number="6">Եւ մկրտվում էին Յորդանանի մեջ նորանից՝ իրանց մեղքերը խոստովանելով։</verse>
				<verse number="7">Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից եւ Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. Իժի զաւակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։</verse>
				<verse number="8">Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք։</verse>
				<verse number="9">Եւ մի կարծէք ասել ձեր միջումը․ Մենք հայր ունինք Աբրահամին. որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերից որդիներ յարուցանել Աբրահամի համար։</verse>
				<verse number="10">Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կկտրուի ու կրակի մէջ կգցուի։</verse>
				<verse number="11">Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է, որի կօշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կմկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով։</verse>
				<verse number="12">Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կսրբէ իր կալը եւ իր ցորենը կհաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կայրէ անանցանելի կրակով։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ Յիսուսը Գալիլեայից եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուելու։</verse>
				<verse number="14">Եւ Յովհաննէսն արգելում էր նորան եւ ասում. Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս։</verse>
				<verse number="15">Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք։ Այն ժամանակը թոյլ տուաւ նորան։</verse>
				<verse number="16">Եւ մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ։</verse>
				<verse number="17">Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Այն ժամանակ Յիսուսը Հոգիիցն անապատը տարուեցավ, որ փորձուի սատանայիցը։</verse>
				<verse number="2">Եւ քառասուն օր եւ քառասուն գիշեր ծոմ պահելուց յետոյ սովեց։</verse>
				<verse number="3">Եւ փորձիչը նորա մօտ գալով ասեց. Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր որ այս քարերը հաց լինեն։</verse>
				<verse number="4">Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը։</verse>
				<verse number="5">Այն ժամանակ սատանան նորան առաւ տարաւ սուրբ քաղաքը, եւ կանգնեցրեց նորան տաճարի աշտարակի վերայ,</verse>
				<verse number="6">Եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, քեզ վայր գցիր. որովհետեւ գրուած է թէ՝ Իր հրեշտակներին կհրամայէ քեզ համար, եւ ձեռների վերայ կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չդիպցնես երբէք։</verse>
				<verse number="7">Յիսուսը նորան ասեց. Դարձեալ գրուած է թէ՝ Մի փորձիր Տիրոջը՝ քո Աստուծուն։</verse>
				<verse number="8">Դարձեալ առաւ տարաւ նորան սատանան մի շատ բարձր սար՝ եւ ցույց տուաւ նորան աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը,</verse>
				<verse number="9">Եւ ասեց նորան. Սորանց ամենը քեզ կտամ, եթէ ընկած երկրպագես ինձ։</verse>
				<verse number="10">Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. Դէն գնա, սատանայ. որովհետեւ գրուած է թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր։</verse>
				<verse number="11">Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան։</verse>
				<verse number="12">Եւ երբոր Յիսուսը լսեց, թէ Յովհաննէսը մատնուեցաւ, հեռացաւ գնաց Գալիլեա.</verse>
				<verse number="13">Եւ Նազարէթը թողած եկաւ բնակուեց ծովեզրեայ Կափառնայումումը, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններումը.</verse>
				<verse number="14">Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է,</verse>
				<verse number="15">Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը՝ ծովի ճանապարհը՝ Յորդանանի այն կողմը, հեթանոսների Գալիլեան.</verse>
				<verse number="16">Ժողովուրդ, որ խաւարի մէջ նստած էր, մեծ լոյս տեսաւ. եւ նորանց որ մահի երկրումը եւ ստուերումը նստած էին, լոյս ծագեց նորանց։</verse>
				<verse number="17">Այն ժամանակից Յիսուսն սկսեց քարոզել եւ ասել. Ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։</verse>
				<verse number="18">Եւ Յիսուսը Գալիլեացիների ծովի եզրումը ման գալիս՝ տեսաւ երկու եղբարց՝ Սիմօնին որ Պետրոս է կոչուած, եւ նորա Անդրէաս եղբօրը, որ ուռկան էին գցում ծովը, որովհետեւ ձկնորս էին.</verse>
				<verse number="19">Եւ ասեց նորանց. Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ։</verse>
				<verse number="20">Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողած նորա ետեւից գնացին։</verse>
				<verse number="21">Եւ այնտեղից առաջ գնալով ուրիշ երկու եղբայրներին տեսաւ, Զեբեդեան Յակոբոսին եւ նորա եղբայր Յովհաննէսին՝ նաւումն իրանց հայր Զեբեդէոսի հետ իրանց ուռկանները շինելիս, եւ նորանց կանչեց։</verse>
				<verse number="22">Նորանք էլ շուտով նաւը եւ իրանց հօրը թողած, նորա ետեւից գնացին։</verse>
				<verse number="23">Եւ Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը՝ սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայութեան աւետարանը, եւ ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդութիւն եւ ամեն ցաւ բժշկելով։</verse>
				<verse number="24">Եւ նորա համբաւը դուրս եկաւ բոլոր Սիւրիա. եւ նորա մօտ բերին ամեն հիւանդներին որ կերպ կերպ ցաւերով եւ տանջանքներով նեղվում էին, եւ դիւահարներ եւ լուսնոտներ եւ անդամալոյծներ. եւ նա նորանց բժշկեց։</verse>
				<verse number="25">Եւ նորա ետեւից շատ ժողովուրդներ էին գնում Գալիլեայիցը եւ Դեկապօլիսիցը եւ Երուսաղէմիցը եւ Հրէաստանիցը եւ Յորդանանի այն կողմիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ ժողովուրդները տեսնելով վեր ելաւ սարը. եւ երբոր ինքը նստեց, նորա աշակերտներն եկան նորա մօտ։</verse>
				<verse number="2">Եւ նա իր բերանը բանալով նորանց սովորեցնում էր եւ ասում.</verse>
				<verse number="3">Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը։</verse>
				<verse number="4">Երանի սգաւորներին, որ նորանք կմխիթարուին։</verse>
				<verse number="5">Երանի հեզերին, որ նորանք կժառանգեն երկիրը։</verse>
				<verse number="6">Երանի նորանց, որ սոված եւ ծարաւ են արդարութեան, որ նորանք կկշտանան։</verse>
				<verse number="7">Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կգտնեն։</verse>
				<verse number="8">Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կտեսնեն։</verse>
				<verse number="9">Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կկոչուին։</verse>
				<verse number="10">Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։</verse>
				<verse number="11">Երանի է ձեզ, երբոր կնախատեն ձեզ եւ կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վերայ իմ պատճառովը։</verse>
				<verse number="12">Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։</verse>
				<verse number="13">Դուք երկրի աղն էք. եթէ աղն անհամանայ, ի՞նչով կաղանուի. այլեւս ոչնչի պէտք չէ, միայն թէ դուրս գցուի եւ մարդկանցից ոտնակոխ լինի։</verse>
				<verse number="14">Դուք աշխարհի լոյսն էք. մի քաղաք, որ կենում է սարի վերայ, կարող չէ թագչուիլ։</verse>
				<verse number="15">Եւ ճրագը չեն վառիլ եւ դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, եւ նա լոյս կտայ ամենին՝ որ տան մէջ են։</verse>
				<verse number="16">Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է։</verse>
				<verse number="17">Մի կարծէք, թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները քանդելու. ես չեկայ քանդելու, այլ կատարելու։</verse>
				<verse number="18">Որովհետեւ ճշմարիտն ասում եմ ձեզ, մինչեւ որ երկինքն եւ երկիրս անց կենան, օրէնքիցը մի կէտ կամ մէկ պզտիկ նշանագիր չի անցնիլ մինչեւ որ բոլորը չկատարուի։</verse>
				<verse number="19">Արդ՝ ով որ այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, եւ մարդկանց այնպէս սովորեցնէ, նա փոքրագոյն կկոչուի երկնքի արքայութիւնումը. բայց նա որ կանէ եւ կսովորեցնէ, նա մեծ կկոչուի երկնքի արքայութիւնումը։</verse>
				<verse number="20">Որովհետեւ ասում եմ ձեզ, Եթէ չաւելանայ ձեր արդարութիւնն աւելի քան դպիրներինը եւ Փարիսեցիներինը, բնաւ չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։</verse>
				<verse number="21">Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կլինի դատաստանին։</verse>
				<verse number="22">Բայց ես ասում եմ ձեզ թէ՝ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կլինի դատաստանին. եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կլինի ատեանին. եւ ով որ իր եղբօրն ասէ Մորոս, պարտական կլինի գեհենի կրակին։</verse>
				<verse number="23">Արդ՝ եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի,</verse>
				<verse number="24">Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ. եւ յետոյ եկ ընծադ մատուցրու։</verse>
				<verse number="25">Քո ոսոխի հետ շուտով միաբանուիր, քանի որ նորա հետ ճանապարհումն ես. որ միգուցէ ոսոխը քեզ դատաւորին մատնէ, եւ դատաւորը քեզ մատնէ դահճին, եւ բանտը գցուիս։</verse>
				<verse number="26">Ճշմարիտն ասում եմ քեզ, դուրս չես գալ այնտեղից, մինչեւ որ վերջի նաքարակիտը չվճարես։</verse>
				<verse number="27">Լսել էք որ ասուեցաւ առաջիններին թէ՝ Շնութի՛ւն մի՛ անիր։</verse>
				<verse number="28">Բայց ես ասում եմ ձեզ թէ՝ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։</verse>
				<verse number="29">Եւ եթէ քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, որովհետեւ լաւ է քեզ համար, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չգցուի գեհենը։</verse>
				<verse number="30">Եւ եթէ քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. որովհետեւ լաւ է քեզ համար՝ որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չգցուի գեհենը։</verse>
				<verse number="31">Էլի ասուեցաւ թէ՝ Ով որ իր կնիկն արձակէ, թող արձակման թուղթ տայ նորան։</verse>
				<verse number="32">Բայց ես ասում եմ ձեզ թէ՝ Ով որ իր կնիկն արձակէ առանց պոռնկութեան պատճառի, նա նորան շնութիւն անել է տալիս. եւ ով որ մի արձակուածին առնէ, շնութիւն է անում։</verse>
				<verse number="33">Դարձեալ լսել էք որ ասուեցաւ առաջիններին, Սուտ երդում մի անիր, բայց Տիրոջը վճարիր քո երդմունքը։</verse>
				<verse number="34">Բայց ես ասում եմ ձեզ. Բնաւ երդում մի՛ անիր. ո՛չ երկնքովն՝ որովհետեւ նա աթոռ է Աստուծոյ.</verse>
				<verse number="35">Եւ ոչ երկրովը՝ որովհետեւ պատուանդան է նորա ոտների. եւ ո՛չ Երուսաղէմովն՝ որ քաղաք է մեծ թագաւորի։</verse>
				<verse number="36">Եւ ոչ քո գլխովն երդում արա, որովհետեւ կարող չես մէկ մազ սպիտակ անել կամ սեւ։</verse>
				<verse number="37">Բայց ձեր խօսքը լինի, Այոն՝ այո, եւ Ոչն՝ ոչ. եւ սորանից աւելին չարիցն է։</verse>
				<verse number="38">Լսել էք՝ որ ասուեցաւ Աչքի տեղ աչք, եւ ատամի տեղ ատամ։</verse>
				<verse number="39">Բայց ես ասում եմ ձեզ. Չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու։</verse>
				<verse number="40">Եւ ով որ ուզէ քեզ հետ դատ վարել եւ քո շապիկն առնել, քո բաճկոնն էլ թող նորա մօտ։</verse>
				<verse number="41">Եւ ով որ քեզ պահակ բռնած մէկ մղոն քշէ, նորա հետ երկուսը գնա։</verse>
				<verse number="42">Քեզանից բան ուզողին տուր. քեզանից փոխ առնել կամեցողից երես մի դարձնիր։</verse>
				<verse number="43">Լսել էք որ ասուեցաւ, քո ընկերին սիրիր, եւ քո թշնամիին ատիր։</verse>
				<verse number="44">Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. բարի արէք ձեզ ատողներին. եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար.</verse>
				<verse number="45">Որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ։</verse>
				<verse number="46">Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։</verse>
				<verse number="47">Եւ եթէ միայն ձեր եղբայրներին բարեւ տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն էլ են այնպէս անում։</verse>
				<verse number="48">Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Զգոյշ կացէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առաջին չանէք, նորանցից տեսնուելու համար, եթէ ոչ՝ վարձք չունիք ձեր Հօրիցն որ երկնքումն է։</verse>
				<verse number="2">Արդ՝ երբոր ողորմութիւն անես, փող մի հնչեցնիր քո առաջին. ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարանների մէջ եւ փողոցների մէջ, որ փառաւորուին մարդկանցից. ճշմարիտն ասում եմ ձեզ. նորանք իրանց վարձքն առած են։</verse>
				<verse number="3">Բայց դու երբոր ողորմութիւն անես, թող չիմանայ քո ձախ ձեռքը, թէ ինչ է գործում քո աջը.</verse>
				<verse number="4">Որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կհատուցանէ քեզ։</verse>
				<verse number="5">Եւ երբոր աղօթք անես, չլինիս ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք սիրում են ժողովարանների մէջ եւ հրապարակների անկիւններումը կանգնած աղօթք անել, որ մարդկանց երեւան։ Ճշմարիտն ասում եմ ձեզ, որ նորանք իրանց վարձքն առած են։</verse>
				<verse number="6">Բայց դու երբոր աղօթք անես, մտիր քո սենեակը եւ դուռդ փակած աղօթք արա դէպի քո Հայրը, որ ծածուկումն է. եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կհատուցանէ քեզ։</verse>
				<verse number="7">Եւ աղօթք անելիս շատախօս մի՛ լինիք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նորանք կարծում են, թէ իրանց շատ խօսելու համար կլսուին։</verse>
				<verse number="8">Արդ նորանց մի նմանիք. որովհետեւ ձեր Հայրը գիտէ թէ ի՞նչ բաներ պէտք են ձեզ, ձեր նորանից խնդրելուցն առաջ։</verse>
				<verse number="9">Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը.</verse>
				<verse number="10">Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։</verse>
				<verse number="11">Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր։</verse>
				<verse number="12">Եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին։</verse>
				<verse number="13">Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն։</verse>
				<verse number="14">Որովհետեւ եթէ դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ։</verse>
				<verse number="15">Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները։</verse>
				<verse number="16">Եւ երբոր ծոմ էք պահում, տրտում մի լինիք ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք իրանց երեսները տխրեցնում են, որ մարդկանց ծոմ պահող երեւան. ճշմարիտն ասում եմ ձեզ՝ թէ նորանք իրանց վարձքն առած են։</verse>
				<verse number="17">Բայց դու ծոմ պահելիս, գլուխդ օծիր եւ երեսդ լուա.</verse>
				<verse number="18">Որ մարդկանց ծոմ պահող չերեւաս, այլ քո Հօրը՝ որ ծածուկումն է. եւ քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կհատուցանէ քեզ։</verse>
				<verse number="19">Ձեզ համար գանձեր մի դիզէք երկրիս վերայ. ուր որ ցեցն եւ ժանգն ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում։</verse>
				<verse number="20">Բայց ձեզ համար գանձեր դիզեցէք երկնքումը, ուր ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում։</verse>
				<verse number="21">Որովհետեւ ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի եւ ձեր սիրտը։</verse>
				<verse number="22">Մարմնի ճրագն աչքն է. արդ՝ թէ որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լուսաւոր կլինի։</verse>
				<verse number="23">Բայց թէ որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խաւար կլինի։ Ուրեմն՝ եթէ այն լոյսն որ քեզանում է՝ խաւար է, ապա խաւարը որքա՞ն աւելի։</verse>
				<verse number="24">Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել. որովհետեւ կամ մէկին կատէ եւ միւսին կսիրէ, կամ մէկին կմեծարէ եւ միւսին կարհամարհէ։ Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային։</verse>
				<verse number="25">Սորա համար ասում եմ ձեզ. հոգս մի՛ անէք ձեր կեանքի համար թէ ի՞նչ պիտի ուտէք, եւ ի՞նչ պիտի խմէք. եւ ո՛չ ձեր մարմնի համար՝ թէ ի՞նչ պիտի հագնիք։ Չէ՞ որ կեանքը աւելի է կերակուրիցը, եւ մարմինը՝ հագուստիցը։</verse>
				<verse number="26">Մտիկ արէք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, եւ ոչ էլ հնձում, եւ ոչ ամբարների մէջ ժողովում, եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նորանց. չէ՞ որ դուք նորանցից աւելի լաւ էք։</verse>
				<verse number="27">Հիմա՝ ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վերայ մէկ կանգուն աւելացնել։</verse>
				<verse number="28">Եւ հագուստի համար ի՞նչ էք հոգս անում. մտիկ արէք դաշտի շուշաններին, թէ ինչպէս են մեծանում. ոչ ջանք են անում՝ եւ ոչ մանում։</verse>
				<verse number="29">Բայց ասում եմ ձեզ, թէ Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մէջ նորանց մէկի նման չհագաւ։</verse>
				<verse number="30">Իսկ թէ որ դաշտի խոտը, որ այսօր կայ եւ էգուց փուռն է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, չէ՞որ շատ աւելի ձեզ, թերահաւատներ։</verse>
				<verse number="31">Ուրեմն հոգս մի անէք ասելով, թէ՝ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։</verse>
				<verse number="32">Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։</verse>
				<verse number="33">Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կտրուի ձեզ։</verse>
				<verse number="34">Ուրեմն էգուցուայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցուայ օրն իր համար հոգս կանէ. օրուայ համար բաւական է իր նեղութիւնը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Մի դատէք, որ չդատուիք։</verse>
				<verse number="2">Որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, նորանով պիտի դատուիք. եւ ինչ չափով որ չափում էք, նորանով կչափուի ձեզ։</verse>
				<verse number="3">Եւ ինչու՞ քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում,</verse>
				<verse number="4">Կամ ինչպէ՞ս կասես քո եղբօրը, Թող շիւղը աչքիցդ հանեմ. եւ ահա քո աչքի մէջ գերան կայ։</verse>
				<verse number="5">Կեղծաւո՜ր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ յետոյ մտիկ կտաս քո եղբօր աչքիցը շիւղը հանելու։</verse>
				<verse number="6">Սուրբ բանը շներին մի տաք, ոչ էլ ձեր մարգարիտները գցեցէք խոզերի առաջին. որ նորանց կոխ չտան իրանց ոտքերովը եւ ետ դառնան ձեզ պատառեն։</verse>
				<verse number="7">Խնդրեցէք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. եւ դուռը թակողին կբացուի։</verse>
				<verse number="9">Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կտայ նորան։</verse>
				<verse number="10">Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կտայ նորան։</verse>
				<verse number="11">Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. որքա՞ն աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտայ նորանց, որ խնդրում են իրանից։</verse>
				<verse number="12">Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները։</verse>
				<verse number="13">Նեղ դռնովը ներս մտէք. որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. եւ շատեր են նորանով գնացողները։</verse>
				<verse number="14">Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. եւ քիչ են նորան գտնողները։</verse>
				<verse number="15">Զգոյշ կացէք սուտ մարգարէներիցը, որ գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են։</verse>
				<verse number="16">Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք. մի՞թէ փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ։</verse>
				<verse number="17">Այսպէս ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։</verse>
				<verse number="18">Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։</verse>
				<verse number="19">Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում։</verse>
				<verse number="20">Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց։</verse>
				<verse number="21">Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կմտնէ երկնքի արքայութիւնը. այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։</verse>
				<verse number="22">Շատերը կասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։</verse>
				<verse number="23">Եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նորանց, թէ՝ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։</verse>
				<verse number="24">Արդ՝ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կնմանացնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ։</verse>
				<verse number="25">Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանուեցաւ. որովհետեւ ժայռի վերայ հաստատուած էր։</verse>
				<verse number="26">Եւ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց չէ կատարում, նա կնմանուի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց աւազի վերայ։</verse>
				<verse number="27">Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանուեցաւ, եւ նորա կործանումը մեծ էր։</verse>
				<verse number="28">Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, ժողովուրդները զարմանում էին նորա վարդապետութեան վերայ։</verse>
				<verse number="29">Որովհետեւ իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց, եւ ոչ թէ դպիրների պէս։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ երբոր սարիցն իջաւ, շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւիցը։</verse>
				<verse number="2">Եւ ահա մի բորոտ գալով երկրպագում էր նորան եւ ասում. Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել։</verse>
				<verse number="3">Եւ Յիսուսը ձեռքը մեկնելով նորան դիպաւ եւ ասեց. Կամենում եմ՝ սրբուիր. եւ նորա բորոտութիւնը շուտով սրբուեցաւ։</verse>
				<verse number="4">Եւ Յիսուսն ասեց նորան. Զգոյշ կաց՝ ոչ ոքի չասես, այլ գնա քեզ ցոյց տուր քահանային եւ Մովսէսից հրամայուած ընծան մատուցրու, նորանց վկայութիւն լինելու համար։</verse>
				<verse number="5">Եւ երբոր Յիսուսը մտաւ Կափառնայում, մի հարիւրապետ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան,</verse>
				<verse number="6">Եւ ասում. Տէ՛ր, իմ ծառան անդամալոյծ ընկած է տանը եւ չարաչար տանջվում է։</verse>
				<verse number="7">Յիսուսն էլ ասեց նորան. Ես կգամ կբժշկեմ նորան։</verse>
				<verse number="8">Եւ հարիւրապետը պատասխանելով ասեց. Տէ՛ր, ես արժանի չեմ, որ իմ յարկի տակը մտնես, այլ միայն մի խօսք ասիր՝ եւ իմ ծառան կբժշկուի։</verse>
				<verse number="9">Որովհետեւ ես էլ իշխանութեան տակ լինող մարդ եմ. եւ իմ ձեռի տակ զինուորներ ունիմ. եւ ասում եմ սորան՝ գնա, եւ գնում է, եւ ուրիշին՝ եկ, եւ գալիս է. եւ ծառայիս՝ այս բանն արա, եւ անում է։</verse>
				<verse number="10">Եւ երբոր Յիսուսը լսեց, զարմացաւ եւ ասեց ետեւիցը եկողներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չգտայ։</verse>
				<verse number="11">Եւ ասում եմ ձեզ, որ շատերը արեւելքից եւ արեւմուտքից կգան, եւ կնստեն Աբրահամի եւ Իսահակի եւ Յակոբի հետ երկնքի արքայութիւնումը,</verse>
				<verse number="12">Իսկ արքայութեան որդիքը դուրս կգցուին դրսի խաւարը, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։</verse>
				<verse number="13">Եւ Յիսուսն ասեց հարիւրապետին. Գնա, եւ ինչպէս որ հաւատացիր՝ թող այնպէս լինի քեզ. եւ նորա ծառան առողջացաւ այն ժամումը։</verse>
				<verse number="14">Եւ երբոր Յիսուսն եկաւ Պետրոսի տունը, տեսաւ նորա զոքանչը պառկած ջերմում էր։</verse>
				<verse number="15">Եւ նորա ձեռքիցը բռնեց, եւ ջերմը թողեց նորան, եւ նա վեր կացաւ եւ ծառայում էր նորանց։</verse>
				<verse number="16">Եւ երբոր իրիկուն եղաւ, շատ դիւահարներ բերին նորա մօտ, եւ նա խօսքով հանեց ոգիները, եւ ամեն հիւանդներին բժշկեց.</verse>
				<verse number="17">Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է. Նա մեր հիւանդութիւնները վեր առաւ եւ մեր ցաւերը կրեց։</verse>
				<verse number="18">Եւ երբոր Յիսուսը շատ ժողովուրդներ տեսաւ իրան չորս կողմովը, հրամայեց այն կողմը գնալ։</verse>
				<verse number="19">Եւ մէկ դպիր մօտենալով նորան ասեց. Վարդապետ, ես քո ետեւիցը կգամ, որտե՜ղ էլ որ գնաս։</verse>
				<verse number="20">Յիսուսն էլ ասեց նորան, Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները՝ բոյներ. բայց մարդի Որդին տեղ չունի որ իր գլուխը դնէ։</verse>
				<verse number="21">Եւ նորա աշակերտներից մի ուրիշն ասեց նորան. Տէ՛ր, ինձ հրաման տուր՝ գնամ առաջ իմ հօրը թաղեմ։</verse>
				<verse number="22">Եւ Յիսուսը նորան ասեց. Դու իմ ետեւից եկ, եւ թող մեռելները թաղեն իրանց մեռելներին։</verse>
				<verse number="23">Եւ երբոր նա նաւը մտաւ, նորա աշակերտները գնացին նորա ետեւից։</verse>
				<verse number="24">Եւ ահա մեծ ալէկոծում եղաւ ծովի մէջ, որ նաւն էլ ծածկվում էր ալիքներիցը. եւ ինքը քնած էր։</verse>
				<verse number="25">Եւ նորա աշակերտները մօտենալով նորան զարթնեցրին եւ ասեցին. Տէ՛ր, փրկիր մեզ, կորչում ենք։</verse>
				<verse number="26">Եւ նորանց ասեց. Ինչո՞ւ վախկոտ էք, սակաւահաւատներ։ Այն ժամանակ վեր կացաւ սաստեց քամիներին եւ ծովին, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։</verse>
				<verse number="27">Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին, Սա ինչպիսի՞ մէկն է՝ որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սորան։</verse>
				<verse number="28">Եւ երբոր նա այն կողմը՝ Գերգեսացիների երկիրն անցաւ, երկու դիւահարներ պատահեցին նորան, գերեզմաններիցը դուրս եկած եւ շատ չար, մինչեւ որ մէկը չէր կարող այն ճանապարհովն անցնել։</verse>
				<verse number="29">Եւ ահա աղաղակեցին եւ ասեցին. Քեզ ի՞նչ բան կայ մեզ հետ, Յիսուս՝ Աստուծոյ Որդի, եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելո՞ւ։</verse>
				<verse number="30">Եւ նորանցից հեռու շատ խոզերի երամակ կար՝ որ արածում էր։</verse>
				<verse number="31">Եւ դեւերն աղաչում էին նորան եւ ասում. Եթէ մեզ հանում ես, հրաման տուր մեզ այն խոզերի երամակը գնալու։</verse>
				<verse number="32">Եւ նորանց ասեց՝ Գնացէք. եւ նորանք դուրս եկան եւ գնացին խոզերի երամակի մէջ. եւ ահա խոզերի բոլոր երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովը, եւ ջրերի մէջ մեռան։</verse>
				<verse number="33">Եւ խոզարածները փախան, եւ քաղաքը գնալով պատմեցին ամենը եւ դիւահարների բաներն էլ։</verse>
				<verse number="34">Եւ ահա բոլոր քաղաքը դուրս եկաւ Յիսուսի առաջը, եւ երբոր նորան տեսան, աղաչեցին որ գնայ իրանց սահմաններիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ նա նաւը մտնելով անցաւ այն կողմը, եւ եկաւ իր քաղաքը։</verse>
				<verse number="2">Եւ ահա մի անդամալոյծ բերին նորա մօտ՝ մահճի մէջ դրած. եւ Յիսուսը նորանց հաւատքը տեսնելով՝ անդամալոյծին ասեց. Քաջացիր, որդեակ, քո մեղքերը ներուած են քեզ։</verse>
				<verse number="3">Եւ ահա դպիրներից ոմանք իրանց մէջ ասեցին. Դա հայհոյում է։</verse>
				<verse number="4">Եւ Յիսուսը նորանց խորհուրդները տեսնելով, ասեց. Ինչո՞ւ էք չար բաներ խորհում ձեր սրտերումը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ ո՞րն է աւելի հեշտ. ասել՝ Քո մեղքերը թողուած են քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ։</verse>
				<verse number="6">Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրիս վերայ մեղքեր թողելու. այն ժամանակ անդամալոյծին ասեց. Վեր կաց քո մահիճը վեր առ եւ գնա քո տունը։</verse>
				<verse number="7">Եւ նա վերկացաւ գնաց իր տունը։</verse>
				<verse number="8">Եւ ժողովուրդները տեսնելով զարմացան, եւ Աստուծուն փառաւորում էին, որ այնպիսի իշխանութիւն է տուել մարդկանց։</verse>
				<verse number="9">Եւ Յիսուսն այն տեղից առաջ գնալով, տեսաւ մի մարդ, որ նստած էր մաքսատանը, անունը Մատթէոս, եւ նորան ասեց. Իմ ետեւից ե՛կ, եւ նա վեր կացաւ գնաց նորա ետեւից։</verse>
				<verse number="10">Եւ եղաւ՝ երբոր նա տանը սեղանի վերայ նստած էր, եւ ահա շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ եկել բազմել էին Յիսուսի եւ նորա աշակերտների հետ։</verse>
				<verse number="11">Եւ Փարիսեցիները տեսնելով՝ նորա աշակերտներին ասեցին. Ինչո՞ւ համար ձեր վարդապետը ուտում է մաքսաւորների եւ մեղաւորների հետ։</verse>
				<verse number="12">Բայց երբոր Յիսուսը լսեց, նորանց ասեց, Առողջները բժշկի կարօտ չեն, այլ հիւանդները։</verse>
				<verse number="13">Գնացէք սովորեցէք՝ թէ ի՞նչ է. Ողորմութիւն եմ կամենում՝ եւ ոչ զոհ. որովհետեւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան։</verse>
				<verse number="14">Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Ինչո՞ւ մենք եւ Փարիսեցիները շատ ծոմ ենք պահում, եւ քո աշակերտները ծոմ չեն պահում։</verse>
				<verse number="15">Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը սուգ անել, քանի որ փեսան նորանց հետ է. բայց օրեր կգան, որ փեսան նորանցից վեր կառնուի, եւ այն ժամանակ ծոմ կպահեն։</verse>
				<verse number="16">Ոչ ով նոր լաթից կարկատան չի գցիլ հին հանդերձի վերայ, որովհետեւ նորա լրութիւնը (կարկատանը) կառնէ հանդերձիցը, եւ պատառուածքն էլ աւելի չար կլինի։</verse>
				<verse number="17">Եւ նոր գինին էլ հին տկերի մէջ չեն ածիլ. ապա թէ ոչ՝ տկերը կպատառուին՝ եւ գինին կթափուի, եւ տկերը կկորչին. այլ նոր գինին նոր տկերի մէջ կածեն, եւ երկուսն էլ կպահուին։</verse>
				<verse number="18">Նա այս բաները նորանց հետ խօսելիս, ահա մի իշխան եկաւ նորան երկրպագեց եւ ասեց. Իմ աղջիկը արդէն մեռաւ, միայն թէ եկ եւ ձեռքդ նորա վերայ դիր՝ եւ կապրի։</verse>
				<verse number="19">Եւ Յիսուսը վեր կացաւ գնաց նորա ետեւից եւ նորա աշակերտներն էլ։</verse>
				<verse number="20">Եւ ահա մի տասնեւերկու տարուայ տեռատես կին ետեւիցը մօտ գալով նորա հանդերձի ծայրին դիպաւ։</verse>
				<verse number="21">Որովհետեւ իր մտքումն ասում էր եթէ միայն նորա հանդերձին դիպչիմ՝ կփրկուիմ։</verse>
				<verse number="22">Բայց երբոր Յիսուսը ետ դարձաւ, նորան տեսաւ եւ ասեց՝ Քաջացիր, դուստր, քո հաւատքը քեզ ապրեցրեց. եւ կինը ազատուեցաւ նոյն ժամից։</verse>
				<verse number="23">Եւ երբոր Յիսուսն եկաւ իշխանի տունը եւ տեսաւ փող փչողները եւ շփոթուած ամբոխը,</verse>
				<verse number="24">Նորանց ասեց. Դէն գնացէք, որովհետեւ այդ աղջիկը մեռած չէ, այլ քնած է։ Եւ նորանք ծաղր էին անում նորան։</verse>
				<verse number="25">Եւ երբոր ամբոխը դուրս արուեցաւ, ինքը ներս մտաւ՝ նորա ձեռքիցը բռնեց, եւ աղջիկը վեր կացաւ։</verse>
				<verse number="26">Եւ այս համբաւը դուրս եկաւ այն բոլոր երկիրը։</verse>
				<verse number="27">Եւ Յիսուսն այնտեղից անցնելիս, երկու կոյր նորա ետեւից գնում էին, աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Որդի Դաւիթի։</verse>
				<verse number="28">Եւ երբոր տունը մտաւ, կոյրերը նորա մօտ եկան. եւ Յիսուսը նորանց ասեց. Հաւատո՞ւմ էք թէ կարող եմ այդ անել, նորան ասեցին. Այո, Տէր։</verse>
				<verse number="29">Այն ժամանակ նորանց աչքերին դիպաւ եւ ասեց. Ձեր հաւատքի պէս թող լինի ձեզ։</verse>
				<verse number="30">Եւ նորանց աչքերը բացուեցան։ Եւ Յիսուսը նորանց սաստեց եւ ասեց. Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ։</verse>
				<verse number="31">Իսկ նորանք դուրս գնացին՝ հռչակեցին նորան այն բոլոր երկրումը։</verse>
				<verse number="32">Եւ երբոր նորանք դուրս էին գնում, ահա մի համր դիւահար մարդ բերին նորա մօտ։</verse>
				<verse number="33">Եւ երբոր դեւը դուրս հանուեցաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդները զարմացան եւ ասեցին թէ երբէք Իսրայէլի մէջ այսպիսի բան չերեւեցաւ։</verse>
				<verse number="34">Բայց Փարիսեցիներն ասում էին թէ՝ Դեւերի իշխանովն է հանում դեւերը։</verse>
				<verse number="35">Եւ Յիսուսն ամեն քաղաքները եւ գիւղերը ման էր գալիս, նորանց ժողովարաններումը սովորեցնելով եւ արքայութեան աւետարանը քարոզելով եւ ժողովրդի մէջ ամեն ցաւն եւ ամեն հիւանդութիւնը բժշկելով։</verse>
				<verse number="36">Եւ նա ժողովուրդներին տեսնելով, գթաց նորանց վերայ, որ յոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ որ հովիւ չունին։</verse>
				<verse number="37">Այն ժամանակ իր աշակերտներին ասեց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ։</verse>
				<verse number="38">Արդ՝ աղաչեցէք հնձի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձի մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։</verse>
				<verse number="2">Եւ այն տասնեւերկու առաքեալների անուններն այս են. առաջինը Սիմօն՝ Պետրոս կոչուածը, եւ նորա եղբայրն Անդրէաս։</verse>
				<verse number="3">Յակոբոս Զեբեդեանը եւ նորա եղբայրը՝ Յովհաննէս. Փիլիպպոս եւ Բարթողոմէոս. Թովմաս եւ Մատթէոս մաքսաւորը. Յակոբոս Ալփեանը. եւ Ղեբէոսը որ Թադէոս մականուանուեցաւ,</verse>
				<verse number="4">Սիմօն Կանանացին՝ եւ Յուդա Իսկարիովտացին, որ մատնեց էլ նորան։</verse>
				<verse number="5">Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը, նորանց պատուէր տուաւ եւ ասեց. Հեթանոսների ճանապարհ չգնաք, եւ Սամարացիների քաղաք չմտնէք.</verse>
				<verse number="6">Բայց աւելի գնացէք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։</verse>
				<verse number="7">Եւ երբոր կգնաք, քարոզեցէք եւ ասեցէք, թէ երկնքի արքայութիւնը մօտեցել է։</verse>
				<verse number="8">Հիւանդներին բժշկեցէք, բորոտներին սրբեցէք, մեռելներին յարուցէք, դեւերը հանեցէք. ձրի առել էք, ձրի տուէք։</verse>
				<verse number="9">Վեր չառնէք ոսկի, եւ ոչ արծաթ, եւ ոչ պղինձ փող ձեր գօտիների մէջ.</verse>
				<verse number="10">Ոչ ճանապարհի պարկ, եւ ոչ երկու հանդերձ, եւ ոչ կօշիկներ եւ ոչ գաւազան. որովհետեւ մշակն իր կերակուրին արժանի է։</verse>
				<verse number="11">Եւ որ քաղաք՝ կամ գիւղ որ մտնէք, հարցրէք թէ նորանում ո՛վ է արժանի, եւ այնտեղ կացէք՝ մինչեւ որ դուրս գնաք։</verse>
				<verse number="12">Եւ երբոր տունը կմտնէք, բարեւ տուէք նորան։</verse>
				<verse number="13">Եւ եթէ այն տունն արժանի է, ձեր բարեւը նորա վերայ գայ, բայց եթէ արժանի չէ, ձեր բարեւը ետ դառնայ դէպի ձեզ։</verse>
				<verse number="14">Եւ ով որ ձեզ չընդունի եւ ոչ էլ ձեր խօսքին ականջ դնէ, երբոր այն տանիցը կամ այն քաղաքիցը դուրս գնաք, ձեր ոտների փոշին թօթափեցէք։</verse>
				<verse number="15">Ճշմարիտ ասում եմ ձեզ որ Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար աւելի հեշտ կլինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։</verse>
				<verse number="16">Ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս ոչխարներ գայլերի մէջ, ուստի խորագէտ եղիք ինչպէս օձերը, եւ միամիտ՝ ինչպէս աղաւնիները։</verse>
				<verse number="17">Եւ զգոյշ կացէք մարդկանցից. որովհետեւ ձեզ դատաստանի կմատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կծեծեն ձեզ,</verse>
				<verse number="18">Եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կտարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար։</verse>
				<verse number="19">Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ինչպէ՞ս կամ ի՞նչ պիտի խօսիք. որովհետեւ նոյն ժամումը կտրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք։</verse>
				<verse number="20">Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է։</verse>
				<verse number="21">Եւ եղբայր եղբօրը մահի կմատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կկենան իրանց ծնողների վերայ, եւ կսպաննեն նորանց։</verse>
				<verse number="22">Եւ ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կհամբերէ մինչեւ վերջը, նա կապրի։</verse>
				<verse number="23">Եւ երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը. որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները մինչեւ որ մարդի Որդին կգայ։</verse>
				<verse number="24">Աշակերտը վարդապետիցը բարձր չէ, եւ ո՛չ ծառան բարձր է իր տէրիցը։</verse>
				<verse number="25">Բաւական է աշակերտին որ իր վարդապետի նման լինի, եւ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթէ տան տիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, ապա որքա՞ն աւելի նորա ընտանիքը։</verse>
				<verse number="26">Ուստի մի վախենաք նորանցից. որովհետեւ ոչինչ չկայ ծածուկ որ չյայտնուի, եւ թաքուն բան՝ որ չիմացուի։</verse>
				<verse number="27">Ինչ որ ասում եմ ձեզ խաւարումը, լույսի մէջ ասեցէք. եւ ինչ որ ականջում լսում էք, կտուրների վերայ քարոզեցէք։</verse>
				<verse number="28">Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ։</verse>
				<verse number="29">Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանգի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։</verse>
				<verse number="30">Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։</verse>
				<verse number="31">Ուրեմն մի վախենաք. դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք։</verse>
				<verse number="32">Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կդաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։</verse>
				<verse number="33">Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է։</verse>
				<verse number="34">Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. չեկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր։</verse>
				<verse number="35">Որովհետեւ եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ։</verse>
				<verse number="36">Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կլինին։</verse>
				<verse number="37">Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ։</verse>
				<verse number="38">Եւ ով որ չէ առնում իր խաչն եւ իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ։</verse>
				<verse number="39">Ով որ իրան անձը գտնում է՝ կկորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կգտնէ նորան։</verse>
				<verse number="40">Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում. եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում։</verse>
				<verse number="41">Ով որ մարգարէ է ընդունում մարգարէի անունով, նա մարգարէի վարձք կառնէ. եւ ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կառնէ։</verse>
				<verse number="42">Եւ ով որ այս փոքրներից մէկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնէ աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ եղաւ երբոր Յիսուսն իր տասնեւերկու աշակերտներին պատուէր տալը վերջացրեց, այնտեղից գնաց նորանց քաղաքներումը սովորեցնելու եւ քարոզելու։</verse>
				<verse number="2">Եւ Յովհաննէսը բանտումը Քրիստոսի գործերը լսելով, իր աշակերտներից երկուսին ուղարկեց։</verse>
				<verse number="3">Եւ նորան ասեց, Դո՞ւ ես այն որ գալու էիր, թէ ուրիշի սպասենք։</verse>
				<verse number="4">Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ լսում էք եւ տեսնում էք։</verse>
				<verse number="5">Կոյրերը տեսնում են, եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են, եւ խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, եւ աղքատներին աւետարան է քարոզվում.</verse>
				<verse number="6">Եւ երանելի է նա, որ ինձ վերայ չի գայթակղուիլ։</verse>
				<verse number="7">Բայց երբոր նորանք գնացին, Յիսուսն սկսեց ժողովուրդներին ասել Յովհաննէսի համար. Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղէ՞գ քամուց շարժուած։</verse>
				<verse number="8">Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. մի մա՞րդ փափուկ շորերով հագուած. ահա փափուկ հագնողները թագաւորների տներումն են։</verse>
				<verse number="9">Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարէ՞. այո, ասում եմ ձեզ, մարգարէից էլ աւելին։</verse>
				<verse number="10">Որովհետեւ սա այն է՝ որի համար գրուած է. Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստէ։</verse>
				<verse number="11">Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մէջ չէ վեր կացել Յովհաննէս Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայութեան միջի փոքրը նորանից մեծ է։</verse>
				<verse number="12">Բայց Յովհաննէս Մկրտչի օրերիցը մինչեւ հիմա երկնքի արքայութիւնն ուժով է առնվում, եւ ուժովները յափշտակում են նորան։</verse>
				<verse number="13">Որովհետեւ բոլոր մարգարէները եւ օրէնքը մինչեւ Յովհաննէսը մարգարէացան։</verse>
				<verse number="14">Եւ եթէ կամենում էք ընդունիլ՝ նա Եղիան է, որ գալու էր։</verse>
				<verse number="15">Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։</verse>
				<verse number="16">Բայց ո՞ւմ նմանեցնեմ այս ազգը, այն երեխաների նման է, որ փողոցներումը նստած իրանց ընկերներին կանչում են,</verse>
				<verse number="17">Եւ ասում. Մենք փող փչեցինք ձեզ համար, եւ դուք պար չեկաք. մենք ողբացինք ձեզ համար, եւ դուք կոծ չարիք։</verse>
				<verse number="18">Որովհետեւ Յովհաննէսն եկաւ, ոչ ուտում էր եւ ոչ խմում էր. եւ ասում են, Դեւ կայ նորանում.</verse>
				<verse number="19">Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում են. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ, եւ իմաստութիւնն արդարացաւ իր որդիներիցը։</verse>
				<verse number="20">Այն ժամանակ նա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում եղան նորա հրաշքների շատերը, որ չապաշխարեցին։</verse>
				<verse number="21">Վայ քեզ, Քորազին. վայ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդոնի մէջ եղած լինէին այն հրաշքները, որ ձեր մէջ եղան, շատոնց քրձով եւ մոխրով ապաշխարել էին։</verse>
				<verse number="22">Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսին եւ Սիդոնին աւելի հեշտ կլինի դատաստանի օրումը քան թէ ձեզ։</verse>
				<verse number="23">Եւ դու, Կափառնայում, որ մինչեւ երկինքը բարձրացած ես, մինչեւ դժոխքը կցածանաս. որովհետեւ եթէ Սոդոմի մէջ եղած լինէին այն հրաշքները որ քեզանում եղան, մինչեւ այսօր դեռ կմնային։</verse>
				<verse number="24">Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների երկրի համար աւելի հեշտ կլինի դատաստանի օրումը, քան թէ քեզ։</verse>
				<verse number="25">Այն ժամանակը Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, ով Հայր՝ երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններիցն եւ գիտուններիցն այս բաները ծածկեցիր եւ երեխաներին յայտնեցիր։</verse>
				<verse number="26">Այո, ով Հայր. որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին։</verse>
				<verse number="27">Ամեն բան ինձ տրուեցաւ իմ Հօրիցը. եւ ոչ ով չէ ճանաչում Որդիին՝ բայց միայն Հայրը. եւ ոչ ով չէ ճանաչում Հօրը՝ բայց միայն Որդին. եւ ում որ Որդին կամենայ յայտնել։</verse>
				<verse number="28">Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։</verse>
				<verse number="29">Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք։</verse>
				<verse number="30">Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Այն ժամանակ Յիսուսը շաբաթ օրը գնաց արտերի միջովը, եւ նորա աշակերտները սովեցին, եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։</verse>
				<verse number="2">Եւ երբոր Փարիսեցիները տեսան, նորան ասեցին. Ահա քո աշակերտներն անում են ինչ որ արժան չէ շաբաթ օրն անել։</verse>
				<verse number="3">Նա էլ ասեց նորանց. Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արաւ Դաւիթը, երբոր ինքը սովեց եւ նորա հետ լինողներն էլ.</verse>
				<verse number="4">Ինչպէս Աստուծոյ տունը մտաւ եւ առաջաւորութեան հացը կերաւ, որ օրինաւոր չէր նորան ուտել, եւ ոչ էլ նորա հետ լինողներին, բայց միայն քահանաներին։</verse>
				<verse number="5">Կամ չէ՞ք կարդացել օրէնքումը, որ քահանաները շաբաթ օրերումն տաճարի մէջ շաբաթը պղծում են, եւ անմեղ են։</verse>
				<verse number="6">Բայց ես ասում եմ ձեզ՝ որ տաճարիցն էլ մեծն է այստեղ։</verse>
				<verse number="7">Բայց եթէ գիտէիք՝ ի՛նչ է «Ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ.» դուք չէիք դատապարտիլ անմեղներին։</verse>
				<verse number="8">Որովհետեւ մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։</verse>
				<verse number="9">Եւ Յիսուսը այնտեղից գնաց՝ եկաւ նորանց ժողովարանը։</verse>
				<verse number="10">Եւ ահա մի մարդ կար՝ ձեռքը չորացած. նորան հարցրին եւ ասեցին թէ՝ Շաբաթ օրը արժա՞ն է բժշկութիւն անել, որ նորանից չարախօսեն։</verse>
				<verse number="11">Եւ նա ասեց նորանց. Ո՞վ կլինի ձեզանից այն մարդը, որ մէկ ոչխար ունենայ, եւ եթէ նա շաբաթ օրը ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնիլ նորան եւ վեր հանիլ։</verse>
				<verse number="12">Ապա որքա՞ն առաւել է մարդը ոչխարից. ապա ուրեմն արժան է շաբաթ օրը բարիք գործել։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ մեկնեց, եւ նա ողջ եղաւ ինչպէս միւսը։</verse>
				<verse number="14">Բայց Փարիսեցիները դուրս գնացին եւ նորա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորցնեն նորան։</verse>
				<verse number="15">Եւ Յիսուսն իմանալով՝ հեռացաւ այնտեղից, եւ շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից. եւ նա նորանց ամենին բժշկեց։</verse>
				<verse number="16">Եւ նորանց սաստեց՝ որ նորան յայտնի չանեն.</verse>
				<verse number="17">Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը որ ասում է.</verse>
				<verse number="18">Ահա իմ ծառան, որին ես ընտրեցի, եւ իմ սիրելին՝ որին իմ անձը հաւանել է. իմ Հոգին նորա վերայ կդնեմ, եւ նա հեթանոսներին իրաւունք կպատմէ։</verse>
				<verse number="19">Նա ոչ կհակառակէ, եւ ոչ կաղաղակէ, եւ ոչ էլ հրապարակների մէջ մէկը նորա ձայնը կլսէ։</verse>
				<verse number="20">Ջախջախուած եղէգը չի փշրիլ, եւ հանգչող պատրոյգը չի հանգցնիլ մինչեւ որ դատաստանը յաղթութեան հանէ։</verse>
				<verse number="21">Եւ հեթանոսները յոյս կդնեն նորա անունին։</verse>
				<verse number="22">Այն ժամանակը մի կոյր եւ համր դիւահար բերուեցաւ նորա մօտ, եւ նա նորան բժշկեց. այնպէս որ կոյրը եւ համրը խօսեց էլ տեսաւ էլ։</verse>
				<verse number="23">Եւ բոլոր ժողովուրդները զարմացան եւ ասում էին. Մի՞թէ սա է Դաւիթի որդին.</verse>
				<verse number="24">Բայց Փարիսեցիները լսելով ասեցին. Դա դեւերն ուրիշ բանով չէ հանում, բայց միայն դեւերի իշխան Բէեղզեբուղի ձեռովը։</verse>
				<verse number="25">Եւ Յիսուսը նորանց խորհուրդներն իմանալով, ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է՝ կաւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դեմ բաժանուած է՝ չի մնալ։</verse>
				<verse number="26">Եւ թէ որ սատանան սատանային հանում է, իր դէմ բաժանուեցաւ. էլ ինչպէ՞ս նորա թագաւորութիւնը կկենայ։</verse>
				<verse number="27">Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերը, ձեր որդիքն ինչո՞վ են հանում. սորա համար նորանք կլինին ձեր դատաւորները։</verse>
				<verse number="28">Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիովն եմ հանում դեւերը, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։</verse>
				<verse number="29">Կամ ինչպէ՞ս մէկը կարող է զօրաւոր մարդի տունը մտնել՝ եւ նորա կարասիները յափշտակել. եթէ առաջ չկապէ այն զօրաւորին, եւ յետոյ նորա տունը կյափշտակէ։</verse>
				<verse number="30">Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է. եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է։</verse>
				<verse number="31">Սորա համար ասում եմ ձեզ. Ամեն մեղք եւ հայհոյանք կթողուի մարդկանց, բայց Հոգիին դէմ հայհոյանքը չի թողուիլ մարդկանց։</verse>
				<verse number="32">Եւ ո՛վ որ մարդի Որդիին դէմ բան ասէ՝ կթողուի նորան. բայց ով որ Սուրբ Հոգիին դէմ ասէ, նորան չի թողուիլ ոչ այս աշխարհքումը եւ ոչ գալու աշխարհքումը։</verse>
				<verse number="33">Կամ ծառը բարի արէք՝ եւ նորա պտուղն էլ բարի, կամ ծառը չար արէք՝ եւ նորա պտուղն էլ չար. որովհետեւ ծառը պտղիցը կճանաչուի։</verse>
				<verse number="34">Իժերի զաւակներ, դուք ինչպէ՞ս կարող էք բարի խօսել՝ որ չար էք. որովհետեւ սրտի աւելացածիցը կխօսի բերանը։</verse>
				<verse number="35">Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարիքները կհանէ, եւ չար մարդը չար գանձիցը չար բաներ կհանէ։</verse>
				<verse number="36">Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան։</verse>
				<verse number="37">Որովհետեւ քո խօսքիցը կարդարանաս, եւ քո խօսքիցը կդատապարտուիս։</verse>
				<verse number="38">Այն ժամանակ դպիրներիցը եւ Փարիսեցիներիցը ոմանք պատասխան տուին եւ ասեցին. Վարդապետ, ուզում ենք քեզանից մի նշան տեսնել։</verse>
				<verse number="39">Նա էլ պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Չար եւ շնացող ազգը նշան է ուզում, եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը։</verse>
				<verse number="40">Որովհետեւ ինչպէս Յովնանը երեք օր եւ երեք գիշեր կէտի փորումն էր, այնպէս մարդի Որդին երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտումը կլինի։</verse>
				<verse number="41">Նինուէացի մարդիկը վեր կկենան դատաստանումը այս ազգի հետ, եւ կդատապարտեն սորան. որ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. եւ ահա Յովնանիցը մեծն է այստեղ։</verse>
				<verse number="42">Հարաւի թագուհին վեր կկենայ դատաստանումը այս ազգի հետ, եւ կդատապարտէ սորան. որ երկրի ծայրերից եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու. եւ ահա Սողոմոնիցն էլ մեծն է այստեղ։</verse>
				<verse number="43">Եւ երբոր պիղծ ոգին դուրս է գալիս մարդից, անջուր տեղերում ման է գալիս հանգիստ խնդրելով, եւ չէ գտնում։</verse>
				<verse number="44">Այն ժամանակ ասում է, Ետ դառնամ իմ տունը՝ որտեղից դուրս եկայ, եւ գալիս է նորան գտնում է պարապ, սրբուած եւ յարդարուած։</verse>
				<verse number="45">Այն ժամանակ գնում է իրանից էլ աւելի չար եօթն ուրիշ ոգիներ է առնում իր հետ, եւ մտնում բնակվում է այնտեղ. եւ այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը. այսպէս կլինի եւ այս չար ազգին։</verse>
				<verse number="46">Եւ նա տակաւին ժողովուրդների հետ խօսելիս, ահա նորա մայրը եւ նորա եղբայրները դուրսը կանգնած՝ ուզում էին նորա հետ խօսել։</verse>
				<verse number="47">Եւ մէկն ասեց նորան. Ահա մայրդ եւ եղբարքդ դուրսը կանգնած՝ ուզում են քեզ հետ խօսել։</verse>
				<verse number="48">Նա էլ պատասխան տուաւ իրան ասողին եւ ասեց. Ո՞վ է իմ մայրը, եւ ո՞վ են իմ եղբայրները։</verse>
				<verse number="49">Եւ իր ձեռքը դէպի իր աշակերտները մեկնելով ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները։</verse>
				<verse number="50">Որովհետեւ ով որ իմ Հօր կամքը կատարէ որ երկնքումն է, նա է իմ եղբայրը, քոյրը եւ մայրը։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Այն օրը Յիսուսը տանիցը դուրս գալով ծովի եզերքումը նստեց։</verse>
				<verse number="2">Եւ շատ ժողովուրդներ նորա մօտ ժողովուեցան, մինչեւ որ նա նաւը մտաւ նստեց. եւ բոլոր ժողովուրդը ծովեզրին կանգնել էր։</verse>
				<verse number="3">Եւ նորանց հետ շատ բաներ խօսեց առակներով ասելով.</verse>
				<verse number="4">Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու. եւ նա սերմելիս՝ մի քանիսը ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչուններն եկան եւ կերան նորանց։</verse>
				<verse number="5">Եւ ուրիշներն ընկան քարքարուտ տեղ, ուր շատ հող չկար, եւ շուտով բուսան՝ խոր հող չունենալու պատճառովը։</verse>
				<verse number="6">Բայց երբոր արեգակը ծագեց, տաքացաւ. եւ որովհետեւ արմատ չունէին՝ չորացան։</verse>
				<verse number="7">Եւ ուրիշներն ընկան փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորանց։</verse>
				<verse number="8">Եւ ուրիշներն ընկան բարի երկրի վերայ, եւ պտուղ էին տալիս. որը հարիւր, եւ որը վաթսուն, եւ որը երեսուն։</verse>
				<verse number="9">Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։</verse>
				<verse number="10">Եւ աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Ինչո՞ւ առակներով ես խօսում նորանց հետ։</verse>
				<verse number="11">Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Որովհետեւ ձեզ տրուած է երկնքի արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց նորանց չէ տրուած։</verse>
				<verse number="12">Որովհետեւ ով որ ունի՝ նորան կտրուի եւ կաւելանայ. եւ ով որ չունի, ունեցածն էլ կառնուի նորանից։</verse>
				<verse number="13">Նորա հանար եմ առակներով խօսում նորանց հետ, որ տեսնելով չեն տեսնում, եւ լսելով չեն լսում, եւ չեն իմանում։</verse>
				<verse number="14">Եւ նորանց վերայ կատարվում է Եսայիի մարգարէութիւնն, որ ասում է. Լսելով կլսէք, եւ չէք իմանալ, եւ տեսնելով կտեսնէք, եւ չէք տեսնիլ։</verse>
				<verse number="15">Որովհետեւ թանձրացաւ այս ժողովրդի սիրտը, եւ իրանց ականջներովը ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին, միգուցէ աչքերով տեսնեն՝ եւ ականջներով լսեն՝ եւ սրտով իմանան, եւ ետ դառնան, եւ ես նորանց բժշկեմ։</verse>
				<verse number="16">Բայց երանելի են ձեր աչքերը՝ որ տեսնում են, եւ ձեր ականջները՝ որ լսում են։</verse>
				<verse number="17">Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, որ շատ մարգարէներ եւ արդարներ ցանկացան տեսնել ինչ որ տեսնում էք՝ եւ չտեսան, եւ լսել ինչ որ լսում էք՝ եւ չլսեցին։</verse>
				<verse number="18">Դուք հիմա լսեցէք սերմ ցանողի առակը։</verse>
				<verse number="19">Այն ամենից՝ որ արքայութեան խօսքը լսում է եւ չէ իմանում, գալիս է չարը՝ եւ յափշտակում նորա սրտի մէջ սերմածը. սա է ճանապարհի մօտ սերմածը։</verse>
				<verse number="20">Եւ քարքարուտ տեղը սերմածը նա է, որ խօսքը լսելիս շուտով ուրախութիւնով ընդունում է նորան։</verse>
				<verse number="21">Բայց արմատ չունի իր մէջ, այլ ժամանակաւոր է. եւ երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խօսքի համար, շուտով գայթակղում է։</verse>
				<verse number="22">Եւ փշերի մէջ սերմածը նա է, որ խօսքը լսում է, եւ այս աշխարհքի հոգսերը, եւ հարստութեան խաբեբայութիւնը խեղդում են այն խօսքը, եւ անպտուղ է լինում։</verse>
				<verse number="23">Բայց բարի երկրումը սերմածը նա է, որ խօսքը լսում է եւ իմանում. որ եւ պտուղ է տալիս, որը հարիւր եւ որը վաթսուն եւ որը երեսուն։</verse>
				<verse number="24">Մի ուրիշ առակ նորանց առաջին դրաւ եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի մարդի, որ իր արտումը բարի սերմ ցանեց,</verse>
				<verse number="25">Եւ մարդիկը քնելիս, նորա թշնամին եկաւ եւ ցորենի մէջ որոմներ ցանեց եւ գնաց։</verse>
				<verse number="26">Եւ երբոր խոտը բուսաւ եւ պտուղ տուաւ, այն ժամանակ որոմներն էլ երեւեցան։</verse>
				<verse number="27">Եւ տան տիրոջ ծառաները մօտ գալով ասեցին նորան. Տէ՛ր, մի՞թէ դու քո արտումը բարի սերմ չսերմեցիր, ապա ի՞նչ տեղից են որոմները։</verse>
				<verse number="28">Նա էլ ասեց նորանց. Թշնամի մարդ է արել այդ։ Ծառաներն էլ ասեցին նորան. Հիմա կամենո՞ւմ ես որ գնանք քաղենք նորանց դուրս հանենք։</verse>
				<verse number="29">Նա էլ ասեց, Ոչ. միգուցէ որոմները քաղելիս, ցորենն էլ նորանց հետ պոկէք։</verse>
				<verse number="30">Թող տուէք որ երկուսը միասին մեծանան մինչեւ հունձքը, եւ հնձի ժամանակին հնձողներին կասեմ. Առաջ որոմները քաղեցէք եւ նորանց խուրձ խուրձ կապեցէք այրելու, իսկ ցորենը ժողովեցէք իմ ամբարի մէջ։</verse>
				<verse number="31">Մի ուրիշ առակ դրաւ նորանց առաջին եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատի, որ մի մարդ առաւ իր արտի մէջ սերմեց.</verse>
				<verse number="32">Որ ամեն սերմունքից փոքրն է, բայց երբոր կաճի, բոլոր բանջարներից մեծ է, եւ ծառ է լինում, այնպէս որ երկնքի թռչունները գալիս են նորա ճղերումը հանգիստ առնում։</verse>
				<verse number="33">Մի ուրիշ առակ խօսեց նորանց. Երկնքի արքայութիւնը նման է խմորի՝ որ մի կնիկ առաւ՝ եւ երեք չափ ալիւրի մէջ թագցրեց մինչեւ որ բոլորը խմորուեցաւ։</verse>
				<verse number="34">Այս բոլորը Յիսուսն առակներով խօսեց ժողովուրդների հետ, եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ,</verse>
				<verse number="35">Որ մարգարէի ձեռով ասուածը կատարուի՝ որ ասում է, Առակներով կբանամ իմ բերանը, եւ դուրս կբղխեմ աշխարհքի սկզբից ծածկուածները։</verse>
				<verse number="36">Այն ժամանակ Յիսուսը ժողովուրդներին թողելով եկաւ տուն, եւ նորա աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Մեկնիր մեզ արտի որոմների առակը։</verse>
				<verse number="37">Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց, Բարի սերմը ցանողը մարդի Որդին է։</verse>
				<verse number="38">Եւ արտը աշխարհքս է, եւ բարի սերմը նորանք են, որ արքայութեան որդիքն են. եւ որոմները չարի որդիքն են։</verse>
				<verse number="39">Եւ թշնամին, որ նորանց սերմեց, սատանան է. եւ հունձքն աշխարհքի վերջն է, եւ հնձողները հրեշտակներն են։</verse>
				<verse number="40">Արդ՝ ինչպէս որ որոմները հաւաքվում են եւ կրակով այրվում, այնպէս կլինի աշխարհքիս վերջումը։</verse>
				<verse number="41">Մարդի Որդին կուղարկէ իր հրեշտակներին, եւ նորա արքայութիւնիցը կհաւաքեն բոլոր գայթակղութիւնները եւ անօրէնութիւն գործողներին.</verse>
				<verse number="42">Եւ կգցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։</verse>
				<verse number="43">Այն ժամանակ արդարները կծագեն ինչպէս արեգակը իրանց Հօր արքայութեան մէջ։ Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։</verse>
				<verse number="44">Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի արտի մէջ թագցրուած գանձի, որ նորան մի մարդ գտնելով թագցրեց, եւ ուրախութիւնիցը գնում ամեն ինչ որ ունի ծախում է, եւ արտը առնում։</verse>
				<verse number="45">Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում.</verse>
				<verse number="46">Որ մի թանկագին մարգարիտ գտնելով, գնաց ամեն ինչ որ ունէր՝ ծախեց, եւ առաւ նորան։</verse>
				<verse number="47">Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը ծովը գցուած ուռկանի, որ ամեն տեսակից ժողովում է.</verse>
				<verse number="48">Որ երբոր լցուեցաւ՝ ցամաքը հանեցին, ու նստեցին լաւերը ժողովեցին ամանների մէջ, եւ անպէտքները դուրս գցեցին։</verse>
				<verse number="49">Այսպէս կլինի աշխարհքի վերջումը. հրեշտակները դուրս կգան եւ կջոկեն չարերին արդարների միջից.</verse>
				<verse number="50">Եւ կգցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։</verse>
				<verse number="51">Յիսուսը ասեց նորանց. Իմացա՞ք այդ բոլորը։ Ասեցին նորան. Այո, Տէր։</verse>
				<verse number="52">Նա էլ ասեց նորանց. Սորա համար ամեն դպիր, որ երկնքի արքայութեանն է աշակերտել, նման է տանտէր մարդի, որ հանում է իր գանձիցը նոր եւ հին բաներ։</verse>
				<verse number="53">Եւ եղավ՝ երբոր Յիսուսը այս առակները վերջացրեց, գնաց այնտեղից։</verse>
				<verse number="54">Եւ գալով իր գաւառը, նորանց ժողովարանումը սովորեցնում էր նորանց, այնպէս որ զարմանում էին նորանք եւ ասում, որտեղի՞ց է սորան այս իմաստութիւնը եւ զօրութիւնները։</verse>
				<verse number="55">Չէ՞ որ սա հիւսան որդին է, չէ՞ որ սորա մայրը Մարիամ է կոչվում. եւ եղբայրները՝ Յակոբոս եւ Յովսէս եւ Սիմօն եւ Յուդա.</verse>
				<verse number="56">Եւ չէ՞ որ սորա ամեն քոյրերը մեզ մօտ են, ապա որտեղի՞ց է սորան այս ամեն բաները։</verse>
				<verse number="57">Եւ գայթակղում էին նորա վերայ։ Յիսուսն էլ նորանց ասեց. Մի մարգարէ անարգուած չէ, բայց միայն իր գաւառի եւ իր տան մէջ։</verse>
				<verse number="58">Եւ այնտեղ շատ զօրութիւններ չարաւ նորանց անհաւատութեան պատճառովը։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Այն ժամանակը Հերովդէս չորրորդապետը Յիսուսի համբաւը լսեց.</verse>
				<verse number="2">Եւ ասեց իր ծառաներին. Նա Յովհաննէս Մկրտիչն է. Նա մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով։</verse>
				<verse number="3">Որովհետեւ Հերովդէսը բռնեց Յովհաննէսին, կապեց նորան եւ բանտի մէջ դրաւ՝ իր եղբայր՝ Փիլիպպոսի կնոջ Հերովդիայի համար։</verse>
				<verse number="4">Որովհետեւ Յովհաննէսը նորան ասում էր, թէ Արժան չէ քեզ, որ դու դորան ունենաս։</verse>
				<verse number="5">Եւ ուզում էր նորան սպանել, բայց ժողովրդիցը վախենում էր, որովհետեւ նորան ընդունում էին ինչպէս մարգարէ։</verse>
				<verse number="6">Եւ երբոր Հերովդէսի ծննդեան օրն եղաւ, Հերովդիայի աղջիկը հանդէսի մէջ պարեց՝ եւ հաճոյ թուեցաւ Հերովդէսին։</verse>
				<verse number="7">Ապա նա էլ երդումով խոստացաւ նորան տալ ինչ որ ուզէ։</verse>
				<verse number="8">Նա էլ առաջ իր մօրից խրատ առնելով՝ ասեց. Տուր այստեղ սկուտեղի վերայ Յովհաննէս Մկրտչի գլուխը։</verse>
				<verse number="9">Եւ թագաւորը տրտմեցաւ, բայց իր երդումների եւ իր հետ նստողների համար հրամայեց որ տրուի։</verse>
				<verse number="10">Եւ ուղարկեց բանտումը գլխատեց Յովհաննէսին։</verse>
				<verse number="11">Եւ նորա գլուխը բերին սկուտեղի վերայ եւ տուին աղջկանը. եւ նա տարաւ իր մօրը։</verse>
				<verse number="12">Եւ նորա աշակերտներն եկան՝ մարմինը վեր առան եւ թաղեցին նորան. եւ եկան պատմեցին Յիսուսին։</verse>
				<verse number="13">Եւ Յիսուսը լսելով այնտեղից նաւով գնաց առանձին մի անապատ տեղ։ Եւ ժողովուրդներն երբոր լսեցին, այն քաղաքներից ոտով գնացին նորա ետեւից։</verse>
				<verse number="14">Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ, շատ ժողովուրդ տեսաւ եւ գթաց նորանց վերայ եւ բժշկեց նորանց հիւանդներին։</verse>
				<verse number="15">Եւ երբոր իրիկուն եղավ, աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Տեղս անապատ է, եւ ժամանակն արդէն անցել է. ժողովուրդներն արձակիր որ գնան գիւղերն իրանց համար կերակուր առնեն։</verse>
				<verse number="16">Յիսուսն էլ ասեց նորանց. Պէտք չէ որ գնան, դուք տուէք նորանց ուտել։</verse>
				<verse number="17">Նորանք էլ ասեցին նորան. Մենք այստեղ բան չունինք, բայց միայն հինգ հաց եւ երկու ձուկ։</verse>
				<verse number="18">Նա էլ ասեց. Նորանք այստեղ բերէք ինձ մօտ։</verse>
				<verse number="19">Եւ հրամայեց որ ժողովուրդները խոտերի վերայ նստեն. եւ հինգ հացը եւ երկու ձուկն առաւ՝ դէպի երկինքը նայեց՝ օրհնեց, եւ կտրեց, հացերը տուաւ աշակերտներին, եւ աշակերտները ժողովուրդներին։</verse>
				<verse number="20">Եւ ամենքը կերան եւ կշտացան, եւ կտորների աւելացածը տասներկու քթոց լիքը վեր առան։</verse>
				<verse number="21">Եւ ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին բացի կանանցից եւ երեխաներից։</verse>
				<verse number="22">Եւ Յիսուսը շուտով իր աշակերտներին ստիպեց, որ նաւը մտնեն եւ իրանից առաջ անցնեն այն կողմը, մինչեւ որ ինքն այն ժողովուրդներին արձակէ։</verse>
				<verse number="23">Եւ երբոր ժողովուրդներին արձակեց, վեր ելաւ սարը, առանձին աղօթք անելու. եւ երբոր իրիկուն եղաւ, միայն ինքն էր այնտեղ։</verse>
				<verse number="24">Բայց նաւն արդէն ծովի մէջտեղն էր եւ ալէկոծվում էր, որովհետեւ քամին ներհակ էր։</verse>
				<verse number="25">Եւ գիշերի չորրորդ պահին Յիսուսը ծովի վերայ գնալով նորանց մօտ եկաւ։</verse>
				<verse number="26">Եւ աշակերտներն երբոր տեսան նորան ծովի վերայ գնալիս, շփոթուեցան եւ ասեցին, թէ աչքի երեւոյթ բան է, եւ վախից աղաղակեցին։</verse>
				<verse number="27">Եւ Յիսուսը շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք։</verse>
				<verse number="28">Եւ Պետրոսը պատասխան տուաւ նորան եւ ասեց, Տէ՛ր, եթէ դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մօտ գամ։</verse>
				<verse number="29">Նա էլ ասեց, Եկ։ Եւ Պետրոսը նաւիցը իջնելով ջրերի վերայովը գնաց, որ գայ Յիսուսի մօտ։</verse>
				<verse number="30">Եւ տեսնելով որ քամին սաստիկ է, վախեցաւ, եւ երբոր սկսեց ընկղմուիլ, աղաղակեց եւ ասեց, Տէ՛ր, փրկիր ինձ։</verse>
				<verse number="31">Եւ շուտով Յիսուսը իր ձեռքը մեկնեց՝ նորան բռնեց եւ ասեց նորան. Թերահաւատ, ինչո՞ւ երկմտեցիր։</verse>
				<verse number="32">Եւ երբոր նաւը մտան, քամին հանդարտեց։</verse>
				<verse number="33">Եւ նաւի մէջ լինողները մօտ գալով նորան երկրպագեցին եւ ասեցին. Ճշմարիտ՝ դու Աստուծոյ Որդին ես։</verse>
				<verse number="34">Եւ միւս կողմն անցնելով եկան Գեննեսարէթի երկիրը։</verse>
				<verse number="35">Եւ այնտեղի մարդիկը նորան ճանաչելով, ուղարկեցին բոլոր շրջակայքը եւ ամեն հիւանդները նորա մօտ բերին։</verse>
				<verse number="36">Եւ նորան աղաչում էին՝ որ միայն նորա հանդերձի ծայրին դիպչեն. եւ նորանք որ դիպան, փրկուեցան։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Այն ժամանակ Երուսաղէմացի դպիրները եւ Փարիսեցիները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին.</verse>
				<verse number="2">Ինչո՞ւ համար քո աշակերտները ծերերի աւանդութիւնը զանց են անում, որովհետեւ իրանց ձեռքերը չեն լուանում, երբոր հաց են ուտում։</verse>
				<verse number="3">Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Ապա դուք ինչո՞ւ էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար։</verse>
				<verse number="4">Որովհետեւ Աստուած պատուիրեց եւ ասեց. Պատուիր քո հօրը եւ մօրը։</verse>
				<verse number="5">Եւ իր հօրը կամ մօրը բամբասողը մահով մեռնի։</verse>
				<verse number="6">Բայց դուք ասում էք. թէ Ո՛վ որ հօրը կամ մօրը ասէ՝ պատարագ է այն որ ինձանից պիտի շահուէիր, նա թող չպատուէ իր հօրը եւ իր մօրը։ Եւ ձեր աւանդութեան համար Աստուծոյ պատուէրը խափանել էք։</verse>
				<verse number="7">Կեղծաւորներ, լաւ մարգարէացաւ ձեր մասին Եսայիան ասելով.</verse>
				<verse number="8">Այս ժողովուրդը իրան բերանովն է մօտենում ինձ, եւ շրթունքներովն է ինձ պատվում, բայց իրանց սիրտն ինձանից հեռացած ջոկուած է։</verse>
				<verse number="9">Զուր տեղն են պաշտում ինձ՝ վարդապետութիւններ սովորեցնելով, որ մարդկանց պատուէրներ են։</verse>
				<verse number="10">Եւ ժողովուրդներն իրան մօտ կանչելով, ասեց նորանց. Լսեցէք եւ իմացէք.</verse>
				<verse number="11">Ոչ թէ բերանը մտնողն է պղծում մարդին, այլ բերանիցը դուրս եկողը՝ նա է պղծում մարդին։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ նորա աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Գիտե՞ս որ Փարիսեցիներն այն խօսքը լսելով գայթակղուեցին։</verse>
				<verse number="13">Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ամեն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չտնկեց, կպոկուի։</verse>
				<verse number="14">Թոյլ տուէք նորանց. կոյր առաջնորդներ են կոյրերի, եւ երբոր կոյրը կոյրին առաջնորդէ, երկուսն էլ փոսի մեջ կընկնեն։</verse>
				<verse number="15">Պետրոսը նորան պատասխան տուաւ եւ ասեց. Այս առակը մեկնիր մեզ։</verse>
				<verse number="16">Յիսուսն էլ ասեց. Դո՞ւք էլ տակաւին անխելք էք։</verse>
				<verse number="17">Տակաւին չէ՞ք հասկանում, թէ ամեն ինչ որ բերանն է մտնում, փորն է գնում եւ արտաքնոցն է գցվում։</verse>
				<verse number="18">Բայց բերանիցը դուրս եկող բաները սրտիցն են դուրս գալիս, եւ նորանք են մարդին պղծում։</verse>
				<verse number="19">Որովհետեւ սրտիցը դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյութիւններ։</verse>
				<verse number="20">Սորանք են մարդին պղծողը, բայց անլուայ ձեռքով ուտելը մարդին չէ պղծում։</verse>
				<verse number="21">Եւ Յիսուսը այնտեղից դուրս եկաւ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը։</verse>
				<verse number="22">Եւ ահա մի Քանանացի կին այն սահմաններից դուրս եկած աղաղակում էր նորան եւ ասում. Ողորմիր ինձ, Տէ՛ր, Դաւիթի Որդի, իմ աղջիկը չարաչար դիւահարվում է։</verse>
				<verse number="23">Եւ նա նորան մէկ խօսք պատասխան չտուաւ. եւ նորա աշակերտները մօտ գալով աղաչում էին նորան եւ ասում. Արձակիր դորան, որովհետեւ մեր ետեւիցն աղաղակում է։</verse>
				<verse number="24">Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ես չեմ ուղարկուել՝ եթէ ոչ Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։</verse>
				<verse number="25">Այն կինն էլ եկաւ՝ նորան երկրպագում էր եւ ասում. Տէ՛ր, օգնիր ինձ։</verse>
				<verse number="26">Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։</verse>
				<verse number="27">Նա էլ ասեց. Այո, Տէր, սակայն շներն էլ իրանց տէրերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում։</verse>
				<verse number="28">Այն ժամանակ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Ով կին, մեծ է քո հաւատքը. քեզ լինի ինչպէս ուզում ես. եւ նորա աղջիկը բժշկուեց նոյն ժամիցը։</verse>
				<verse number="29">Եւ Յիսուսը այնտեղից գնալով Գալիլեայի ծովի մօտ եկաւ, եւ վեր ելաւ սարը՝ այնտեղ նստեց։</verse>
				<verse number="30">Եւ շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր, եւ նորանց գցեցին Յիսուսի ոտները, եւ նա նորանց բժշկեց։</verse>
				<verse number="31">Մինչեւ որ ժողովուրդները զարմանում էին, տեսնելով համրերին խօսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս եւ կոյրերին տեսնելիս. եւ փառաւորեցին Իսրայէլի Աստուծուն։</verse>
				<verse number="32">Եւ Յիսուսը իր աշակերտները մօտը կանչելով ասեց. Գութս շարժում է այս ժողովրդի վերայ, որովհետեւ արդէն երեք օր է իմ մօտս են եւ բան չունին որ ուտեն. եւ նորանց չեմ ուզում սոված ճանապարհ գցել, միգուցէ նուաղեն ճանապարհումը։</verse>
				<verse number="33">Եւ նորա աշակերտները նորան ասեցին. Որտեղի՞ց է մեզ այս անապատումը այնչափ հաց, որ այդքան ժողովուրդը կշտացնենք։</verse>
				<verse number="34">Եւ Յիսուսը նորանց ասեց. Քանի՞ հաց ունիք. Նորանք էլ ասեցին, Եօթը, եւ մի քանի փոքր ձկներ։</verse>
				<verse number="35">Եւ նա հրամայեց ժողովրդին, որ գետնի վերայ նստեն։</verse>
				<verse number="36">Եւ այն եօթն հացը եւ ձկներն առաւ, գոհացաւ, կտրեց եւ իր աշակերտներին տուաւ, եւ աշակերտները ժողովրդին։</verse>
				<verse number="37">Եւ ամենքը կերան եւ կշտացան. եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ լիքը վեր առան։</verse>
				<verse number="38">Եւ ուտողները չորս հազար մարդիկ էին՝ կանանցից եւ երեխաներից ջոկ։</verse>
				<verse number="39">Եւ ժողովուրդներն արձակելուց յետոյ մտաւ նաւը եւ եկաւ Մագդաղէի սահմանները։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ Փարիսեցիները եւ Սադուկեցիները նորա մօտ եկան, եւ փորձելով նորանից ուզում էին որ երկնքիցը մի նշան ցոյց տայ նորանց։</verse>
				<verse number="2">Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Իրիկուն դառած ժամանակ ասում էք՝ Պարզ կլինի որովհետեւ երկինքը կարմրել է։</verse>
				<verse number="3">Եւ առաւօտը՝ Այսօր մրրիկ կլինի, որովհետեւ երկինքը պղտորած կարմրացել է։ Կեղծաւորնե՜ր, երկնքի երեսը գիտէք քննել, բայց ժամանակների նշանները չէ՞ք կարող։</verse>
				<verse number="4">Չար եւ շնացող ազգը նշան է խնդրում. եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը։ Եւ նորանց թողեց գնաց։</verse>
				<verse number="5">Եւ նորա աշակերտները այն կողմը գնալիս մոռացան հաց վեր առնել։</verse>
				<verse number="6">Եւ Յիսուսը նորանց ասեց. Տեսէք եւ զգոյշ կացէք Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը։</verse>
				<verse number="7">Իսկ նորանք իրանց միջումը միտք էին անում եւ ասում թէ՝ Հաց չենք վեր առել։</verse>
				<verse number="8">Եւ Յիսուսը այս իմանալով ասեց. Ինչո՞ւ էք միտք անում ձեր միջումը, թերահաւատնե՜ր, թէ հաց չէք վեր առել։</verse>
				<verse number="9">Տակաւին չէ՞ք իմանում, եւ չէ՞ք էլ յիշում այն հինգ հացը հինգ հազար մարդկանցը, եւ քանի՞ քթոց վեր առաք։</verse>
				<verse number="10">Ոչ էլ այն եօթը հացը չորս հազար մարդկանցը, եւ քանի՞ զամբիւղ վեր առաք.</verse>
				<verse number="11">Ինչպէ՞ս չէք իմանում, որ հացի համար չասեցի ձեզ՝ զգոյշ կենալ Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ հասկացան, որ չ’ասեց հացի խմորիցն զգոյշ կենալ, այլ Փարիսեցիների եւ Սադուկեցիների վարդապետութիւնիցը։</verse>
				<verse number="13">Եւ Յիսուսը դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի կողմերը, եւ իր աշակերտներին հարցնում էր եւ ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, որ մարդի Որդին լինի։</verse>
				<verse number="14">Նորանք էլ ասեցին. Ոմանք՝ թէ Յովհաննէս Մկրտիչն է. իսկ միւսները՝ Եղիան. ուրիշներն էլ՝ Երեմիան, կամ մարգարէների մէկը։</verse>
				<verse number="15">Նորանց ասեց. Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ։</verse>
				<verse number="16">Սիմօն Պետրոսը պատասխան տուաւ եւ ասեց. Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին։</verse>
				<verse number="17">Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Երանի քեզ, Սիմօն՝ Յովնանի որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չյայտնեց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է։</verse>
				<verse number="18">Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան։</verse>
				<verse number="19">Եւ ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները, եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կլինի երկնքումը. եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կլինի երկնքումը։</verse>
				<verse number="20">Այն ժամանակ իր աշակերտներին պատուիրեց, որ ոչ ոքի չասեն, թէ նա է Քրիստոսը։</verse>
				<verse number="21">Այնուհետեւ Յիսուսը սկսեց աշակերտներին յայտնել, թէ պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել։</verse>
				<verse number="22">Եւ Պետրոսը նորան մի կողմ տանելով սկսեց նորան յանդիմանել եւ ասել՝ Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չլինի քեզ։</verse>
				<verse number="23">Եւ նա դառաւ՝ ասեց Պետրոսին. Յետս գնա, սատանա՜յ, դու գայթակղութիւն ես ինձ. որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները։</verse>
				<verse number="24">Այն ժամանակ Յիսուսը իր աշակերտներին ասեց. Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ։</verse>
				<verse number="25">Որովհետեւ ով որ իր անձը ուզէ ապրեցնել, կկորցնէ նորան, եւ ով որ իր անձը կորցնէ ինձ համար՝ կգտնէ նորան։</verse>
				<verse number="26">Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. կամ ի՞նչ գին կտայ մարդ իր անձը փրկելու համար։</verse>
				<verse number="27">Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. եւ այն ժամանակ ամեն մէկին կհատուցանէ նորա գործերի համեմատ։</verse>
				<verse number="28">Ճշմարիտ ասում եմ ձեզ, այստեղ կանգնողներից կան ոմանք, որ մահ չեն ճաշակել, մինչեւ որ մարդի Որդին տեսնեն իր թագաւորութիւնովը գալիս։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ վեց օրից յետոյ Յիսուսը Պետրոսին եւ Յակոբին եւ նորա եղբայր Յովհաննէսին իր հետն առաւ, եւ նորանց առանձին մի բարձր սար հանեց։</verse>
				<verse number="2">Եւ նորանց առաջին կերպարանափոխուեցաւ, եւ նորա երեսը փայլեց ինչպէս արեգակը, եւ նորա հանդերձները լոյսի պէս սպիտակ եղան։</verse>
				<verse number="3">Եւ ահա երեւեցան նորանց Մովսէսը եւ Եղիան, որ նորա հետ խօսում էին։</verse>
				<verse number="4">Եւ Պետրոսը պատասխանեց եւ ասեց Յիսուսին. Տէր, լաւ է որ մենք այստեղ լինենք. եթէ կամենաս, այստեղ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ համար, մէկը՝ Մովսէսին, եւ մէկը՝ Եղիային։</verse>
				<verse number="5">Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի լուսաւոր ամպ հովանի եղաւ նորանց վերայ. եւ ահա մի ձայն եղաւ այն ամպիցը եւ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանել եմ. դորան լսեցէք։</verse>
				<verse number="6">Եւ աշակերտները լսելով՝ իրանց երեսների վերայ ընկան, եւ շատ վախեցան։</verse>
				<verse number="7">Եւ Յիսուսը մօտեցաւ՝ նորանց բռնեց եւ ասեց. Վեր կացէք եւ մի վախենաք։</verse>
				<verse number="8">Եւ նորանք իրանց աչքերը բարձրացրին, ու ոչ ոքին չտեսան, միայն Յիսուսին։</verse>
				<verse number="9">Եւ նորանք սարիցը իջնելիս, Յիսուսը նորանց պատուիրեց եւ ասեց. Ոչ ոքի չասէք այդ տեսիլքը, մինչեւ որ մարդի Որդին մեռելների միջից յարութիւն առնէ։</verse>
				<verse number="10">Եւ նորա աշակերտները հարցրին նորանից եւ ասեցին. Ապա ինչո՞ւ դպիրները ասում են, թէ՝ Առաջ Եղիան պէտք է գայ։</verse>
				<verse number="11">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իրաւ առաջ Եղիան կգայ եւ ամեն բան կվերանորոգէ։</verse>
				<verse number="12">Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան արդէն եկել է, եւ նորան չճանաչեցին. այլ ինչ որ ուզեցին՝ նորան արին. այնպէս էլ մարդի Որդին չարչարուելու է նորանցից։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի համար ասեց նորանց։</verse>
				<verse number="14">Եւ երբոր նորանք ժողովրդի մօտ եկան, մի մարդ մօտեցաւ նորան եւ առաջը ծունկ դնելով՝ ասում էր. Տէր, իմ որդուն ողորմիր, որ լուսնոտում է՝ եւ չարաչար տանջվում է. որովհետեւ շատ անգամ կրակն է ընկնում, եւ շատ անգամ ջուրը։</verse>
				<verse number="15">Եւ ես նորան քո աշակերտների մօտ բերի, եւ չկարողացան նորան բժշկել։</verse>
				<verse number="16">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ խոտորեալ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. նորան ինձ մօտ բերէք այստեղ։</verse>
				<verse number="17">Եւ Յիսուսը նորան սաստեց. եւ դեւը նորանից դուրս եկաւ, եւ տղան նոյն ժամից բժշկուեցաւ։</verse>
				<verse number="18">Այն ժամանակ աշակերտներն առանձին Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նորան։</verse>
				<verse number="19">Յիսուսն էլ ասեց նորանց, Ձեր թերահաւատութեան համար. որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ՝ եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենաք, այս սարին կասէք՝ փոխադրուիր այստեղից այնտեղ, եւ նա կփոխադրուի. եւ ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար։</verse>
				<verse number="20">Բայց այս ցեղը դուրս չի գալ եթէ ոչ աղօթքով եւ ծոմով։</verse>
				<verse number="21">Եւ երբոր նորանք Գալիլեայի մէջ ման էին գալիս, Յիսուսը նորանց ասեց. Մարդի Որդին մարդկանց ձեռն է մատնուելու։</verse>
				<verse number="22">Եւ նորան կսպանեն, եւ երրորդ օրը յարութիւն կառնէ. եւ նորանք շատ տրտմեցան։</verse>
				<verse number="23">Եւ երբոր նորանք Կափառնայում եկան, երկդրամեան ուզողները Պետրոսի մօտ եկան եւ ասեցին. Ձեր վարդապետը երկդրամեանը չէ՞ վճարում։ Նա ասեց՝ Այո։</verse>
				<verse number="24">Եւ երբոր տունը մտաւ, Յիսուսը նորանից առաջ սկսեց եւ ասեց, Քեզ ինչպէ՞ս է երեւում, Սիմօն, երկրի թագաւորներն ումի՞ց են առնում հարկը կամ տուրքը, իրանց որդիների՞ցը թէ օտարներիցը։</verse>
				<verse number="25">Պետրոսն ասեց նորան. Օտարներիցը։ Յիսուսը նորան ասեց. Ապա ուրեմն ազատ են որդիները։</verse>
				<verse number="26">Բայց որպէսզի նորանց չգայթակղեցնենք, գնա ծովը եւ կարթը գցիր, եւ առաջի դուրս եկող ձուկն առ՝ բերանը բաց, եւ մի սատեր կգտնես. այն առ տուր նորանց իմ եւ քո տեղ։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Այն ժամումը աշակերտները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ։</verse>
				<verse number="2">Եւ Յիսուսն իր մօտ մի երեխայ կանչելով, նորան կանգնեցրեց նորանց մէջտեղը.</verse>
				<verse number="3">Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չգաք եւ չլինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։</verse>
				<verse number="4">Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ։</verse>
				<verse number="5">Եւ ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում։</verse>
				<verse number="6">Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ, աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, եւ նա ծովի անդունդում ընկղմուի։</verse>
				<verse number="7">Վայ աշխարհքիս՝ գայթակղութիւնների համար. որովհետեւ պէտք է որ գայթակղութիւնները գան, սակայն վա՛յ այն մարդին, որի ձեռովը կգայ գայթակղութիւնը։</verse>
				<verse number="8">Եւ եթէ քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. լաւ է քեզ կաղ կամ հաշմանդամ մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք եւ երկու ոտք ունենալ՝ եւ յաւիտենական կրակը գցուիլ։</verse>
				<verse number="9">Եւ թէ որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, լաւ է քեզ մէկ աչքով մտնել կեանքը, քան թէ երկու աչք ունենալ՝ եւ կրակի գեհենը գցուիլ։</verse>
				<verse number="10">Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չանարգէք. որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։</verse>
				<verse number="11">Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ ապրեցնէ կորածը։</verse>
				<verse number="12">Ինչպէ՞ս է երեւում ձեզ, եթէ մի մարդի հարիւր ոչխար լինի, եւ նորանցից մէկը մոլորի, նա չի՞ թողիլ իննսուն եւ ինը ոչխարը սարերը եւ գնալ այն մոլորածին որոնել։</verse>
				<verse number="13">Եւ եթէ լինի որ գտնէ նորան, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորա վերայ աւելի կուրախանայ քան թէ այն իննսուն եւ իննի վերայ որ չեն մոլորած։</verse>
				<verse number="14">Այսպէս ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի։</verse>
				<verse number="15">Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. եթէ քեզ լսէ, քո եղբայրը շահեցիր։</verse>
				<verse number="16">Բայց եթէ չլսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատուի։</verse>
				<verse number="17">Բայց եթէ նորանց էլ չլսէ, ասիր եկեղեցուն. ապա եթէ եկեղեցուն էլ չլսէ, թող լինի քեզ համար ինչպէս հեթանոս եւ մաքսաւոր։</verse>
				<verse number="18">Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կլինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կլինի։</verse>
				<verse number="19">Դարձեալ ասում եմ ձեզ՝ եթէ ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նորանց իմ Հօրիցն՝ որ երկնքումն է։</verse>
				<verse number="20">Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։</verse>
				<verse number="21">Այն ժամանակ Պետրոսը նորա մօտ գալով ասեց. Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. մինչեւ եօ՞թն անգամ։</verse>
				<verse number="22">Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը։</verse>
				<verse number="23">Սորա համար երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի թագաւոր մարդի, որ ուզեց իր ծառաների հետ հաշիւ տեսնել։</verse>
				<verse number="24">Եւ երբոր սկսեց հաշիւը տեսնել, նորա մօտ մէկը բերուեցաւ տասը հազար քանքար պարտական։</verse>
				<verse number="25">Բայց որովհետեւ չունէր վճարելու, նորա տէրը հրամայեց որ նա եւ նորա կինն եւ նորա որդիները եւ ամեն ինչ որ ունէր ծախուի եւ պարտքը վճարուի։</verse>
				<verse number="26">Եւ ծառան էլ երեսի վերայ ընկնելով երկրպագում էր նորան եւ ասում. Տէր, համբերիր ինձ համար, եւ բոլորը կհատուցանեմ քեզ։</verse>
				<verse number="27">Տէրն էլ գթաց այն ծառայի վերայ՝ նորան արձակեց, եւ պարտքն էլ շնորհեց նորան։</verse>
				<verse number="28">Եւ երբոր այն ծառան դուրս եկաւ, իր ծառայակիցներից մէկին գտաւ՝ որ իրան հարիւր դահեկան էր պարտական, եւ նորան բռնած խեղդում էր եւ ասում, Վճարիր ինձ ինչ որ պարտական ես։</verse>
				<verse number="29">Հիմա նորա այն ծառայակիցը նորա ոտներն ընկաւ, նորան աղաչում էր եւ ասում. Համբերիր ինձ համար եւ բոլորը կհատուցանեմ քեզ։</verse>
				<verse number="30">Բայց նա չէր կամենում, այլ գնաց նորան գցեց բանտը, մինչեւ որ պարտքը վճարէ։</verse>
				<verse number="31">Երբոր նորա ծառայակիցները տեսան եղած բաները շատ տրտմեցան եւ եկան իրանց տիրոջը յայտնեցին բոլոր եղածը։</verse>
				<verse number="32">Այն ժամանակ նորա տէրը մօտը կանչեց նորան եւ ասեց. Չար ծառայ, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետեւ դու աղաչեցիր ինձ։</verse>
				<verse number="33">Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի։</verse>
				<verse number="34">Եւ նորա Տէրը բարկանալով՝ նորան մատնեց դահիճներին, մինչեւ որ բոլոր պարտքը վճարէ նորան։</verse>
				<verse number="35">Այսպէս էլ իմ երկնաւոր Հայրը կանէ ձեզ, եթէ դուք ամեն մէկդ իր եղբօրը՝ ձեր բոլոր սրտիցը չթողէք նորանց յանցանքը։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, Գալիլեայիցը վեր կացաւ Հրէաստանի սահմաններն եկաւ, Յորդանանի այն կողմը։</verse>
				<verse number="2">Եւ շատ ժողովուրդներ նորա ետեւից գնացին, եւ նորանց այնտեղ բժշկեց։</verse>
				<verse number="3">Եւ Փարիսեցիները նորա մօտ եկան եւ նորան փորձելով ասում էին նորան. Արժա՞ն է արդեօք մարդիս, որ իր կինն արձակէ ամեն որեւէ պատճառի համար։</verse>
				<verse number="4">Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք կարդացել թէ նա որ սկզբիցն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց.</verse>
				<verse number="5">Սորա համար մարդ կթողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կյարի եւ երկուսը կլինին մէկ մարմին։</verse>
				<verse number="6">Որովհետեւ այլեւս երկու չեն, այլ մէկ մարմին. արդ այն որ Աստուած միաւորեց, թող մարդը չբաժանէ։</verse>
				<verse number="7">Նորան ասեցին. Ապա ինչո՞ւ Մովսէսը պատուիրեց մեզ, արձակման թուղթ տալ եւ արձակել նորան։</verse>
				<verse number="8">Նորանց ասեց, թէ Մովսէսը ձեր քարասրտութեան համար հրաման տուաւ ձեզ, ձեր կնիկներին արձակելու. բայց սկզբիցն այնպէս չեղաւ։</verse>
				<verse number="9">Եւ ես ասում եմ ձեզ թէ՝ Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում. եւ արձակուածն առնողը շնութիւն է գործում։</verse>
				<verse number="10">Իրան աշակերտները նորան ասեցին. Եթէ այդպէս է մարդի բանը կնկայ հետ, լաւ չէ ամուսնանալ։</verse>
				<verse number="11">Նա էլ ասեց նորանց. Ամենքը չեն տանում այդ բանը, բայց որոնց որ տրուած է։</verse>
				<verse number="12">Որովհետեւ կան ներքինիներ, որ մօր որովայնից այնպէս են ծնուել. եւ կան ներքինիներ՝ որ մարդկանցից են ներքինացրուել. եւ կան ներքինիներ՝ որ իրանց ներքինացրին երկնքի արքայութեան համար. ով որ կարող է տանել՝ թող տանի։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ երեխաներ բերուեցան նորա մօտ՝ որ ձեռքերը դնէ նորանց վերայ եւ աղօթք անէ. իսկ աշակերտները յանդիմանում էին նորանց։</verse>
				<verse number="14">Բայց Յիսուսն ասեց. Թոյլ տուէք այդ երեխաներին՝ եւ դորանց մի արգիլէք ինձ մօտ գալ. որովհետեւ այդպիսիներին է երկնքի արքայութիւնը։</verse>
				<verse number="15">Եւ նորանց վերայ ձեռք դրաւ, եւ այնտեղից գնաց։</verse>
				<verse number="16">Եւ ահա մէկն եկաւ նորա մօտ եւ ասեց. Բարի վարդապետ, ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ։</verse>
				<verse number="17">Նա էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. ոչ ոք է բարի բայց միայն մէկն՝ Աստուած. իսկ թէ որ կամիս կեանքը մտնել, պահիր պատուիրանքները։</verse>
				<verse number="18">Նորան ասեց. Որո՞նք։ Յիսուսն էլ ասեց, Սորանք. Մի՛ սպանիր, Մի՛ շնար, Մի՛ գողանար, Մի՛ սուտ վկայիր,</verse>
				<verse number="19">Պատուի՛ր քո հօրը եւ քո մօրը, եւ սիրի՜ր քո ընկերին քո անձի պէս։</verse>
				<verse number="20">Պատանին նորան ասեց. Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահեցի. էլ ի՞նչ բանով եմ պակաս։</verse>
				<verse number="21">Յիսուսը նորան ասեց. Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։</verse>
				<verse number="22">Երբոր պատանին այս խօսքը լսեց, տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացուածք ունէր։</verse>
				<verse number="23">Յիսուսն էլ ասեց իր աշակերտներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ հարուստը դժուար կմտնէ երկնքի արքայութիւնը։</verse>
				<verse number="24">Բայց դարձեալ ասում եմ ձեզ. Աւելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թէ մի հարուստ Աստուծոյ արքայութիւնը մտնէ։</verse>
				<verse number="25">Եւ նորա աշակերտներն երբոր լսեցին, շատ զարմացան եւ ասեցին. Ապա ո՞վ կարող է փրկուիլ։</verse>
				<verse number="26">Յիսուսն էլ նորանց մտիկ տալով ասեց. Մարդկանց կողմանէ դա անկարելի է, բայց Աստուծոյ կողմանէ ամեն բան կարելի է։</verse>
				<verse number="27">Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց եւ ասեց նորան. Ահա մենք ամեն բաներ թողեցինք եւ քո ետեւից եկանք. Հիմա ի՞նչ կլինի մեզ.</verse>
				<verse number="28">Յիսուսն էլ ասեց նորանց. Ճշմարիտն ասում եմ ձեզ, թէ դուք՝ իմ ետեւից եկողներդ, վերստին ծննդումը՝ երբոր մարդի Որդին իր փառաց աթոռի վերայ կնստի, դուք էլ տասնեւերկու աթոռի վերայ կնստիք՝ եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերը կդատէք։</verse>
				<verse number="29">Եւ ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարիւրապատիկ կառնէ եւ յաւիտենական կեանքը կժառանգէ։</verse>
				<verse number="30">Եւ շատ առաջիններ յետինք կլինին, եւ յետիններ առաջինք։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Որովհետեւ նման է երկնքի արքայութիւնը մի տանուտէր մարդի, որ առաւօտանց կանուխ դուրս եկաւ իր այգու համար մշակներ բռնելու։</verse>
				<verse number="2">Եւ մշակների հետ օրը մի դահեկանի խօսելով, նորանց ուղարկեց իր այգին։</verse>
				<verse number="3">Եւ ժամը երեքի մօտ դուրս եկաւ՝ ուրիշներ տեսաւ, որ հրապարակում պարապ կանգնել էին։</verse>
				<verse number="4">Նորանց էլ ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է կտամ ձեզ։</verse>
				<verse number="5">Նորանք էլ գնացին. եւ դարձեալ ժամը վեցին եւ իննին դուրս գալով նոյնպէս արաւ։</verse>
				<verse number="6">Եւ ժամը տասնեւմէկին մօտ էլ դուրս գալով ուրիշները գտաւ պարապ կանգնած եւ ասեց նորանց. Ինչո՞ւ էք այստեղ բոլոր օրը պարապ կանգնել։</verse>
				<verse number="7">Նորան ասեցին. Որովհետեւ ոչ ոք մեզ չվարձեց։ Նորանց ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է՝ կառնէք։</verse>
				<verse number="8">Եւ երբոր իրիկուն եղաւ, այգու տէրն իր տան վերակացուին ասեց. Մշակներին կանչիր եւ նորանց վարձքը տուր՝ յետիններիցն սկսած մինչեւ առաջինները։</verse>
				<verse number="9">Եւ ժամը տասնեւմէկինները գալով, մի մի դահեկան առան։</verse>
				<verse number="10">Առաջիններն էլ եկան՝ եւ կարծեցին, թէ աւելի կառնեն. եւ նորանք էլ մի մի դահեկան առան։</verse>
				<verse number="11">Բայց երբոր առան, տան տիրոջիցը տրտնջում էին եւ ասում.</verse>
				<verse number="12">Թէ այդ յետինները մէկ ժամ գործեցին, եւ դորանց մեզ հետ հաւասար արիր, որ օրի ծանրութիւնը եւ տաքութիւնը քաշեցինք։</verse>
				<verse number="13">Նա էլ պատասխանեց նորանցից մէկին եւ ասեց. Ընկեր, ես չեմ զրկում քեզ. չէ՞ որ դու ինձ հետ մի դահեկանի համաձայնեցիր։</verse>
				<verse number="14">Քոնը առ եւ գնա. բայց ես ուզում եմ, որ այս յետինին տամ ինչպէս քեզ։</verse>
				<verse number="15">Կամ մի՞թէ ես իշխանութիւն չունիմ՝ անելու ինչ որ ուզեմ իմ ստացուածքին. կամ թէ քո աչքը չա՞ր է որ ես բարերար եմ։</verse>
				<verse number="16">Այսպէս յետիններն առաջինք կլինին, եւ առաջիններն յետինք. որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր են ընտրուած։</verse>
				<verse number="17">Երբոր Յիսուսը վեր էր ելնում Երուսաղէմ, տասնեւերկու աշակերտներն առանձին իր հետ առաւ ճանապարհումը եւ ասեց նորանց։</verse>
				<verse number="18">Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ, եւ մարդի Որդին կմատնուի քահանայապետներին եւ դպիրներին եւ կդատապարտեն նորան մահով.</verse>
				<verse number="19">Եւ կմատնեն նորան հեթանոսներին՝ խայտառակելու եւ ծեծելու եւ խաչ հանելու. եւ նա երրորդ օրը յարութիւն կառնէ։</verse>
				<verse number="20">Այն ժամանակ Զեբեդեայի որդկանց մայրը իր որդկանցը հետ նորա մօտ եկաւ երկրպագեց, եւ նորանից մի բան խնդրեց։</verse>
				<verse number="21">Նա էլ ասեց նորան. Ի՞նչ ես ուզում։ Նորան ասեց. Ասիր որ իմ այս երկու որդիքը նստեն մէկը քո աջ կողմը՝ եւ մէկը ձախ կողմը քո արքայութիւնումը։</verse>
				<verse number="22">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Դուք չգիտէք թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք այն բաժակը խմել որ ես եմ խմելու, կամ այն մկրտութիւնովը մկրտուիլ՝ որ ես եմ մկրտուելու։ Նորան ասեցին. Կարող ենք։</verse>
				<verse number="23">Եւ նա ասեց նորանց. Իմ բաժակը կխմէք, եւ այն մկրտութիւնովն որ ես պիտի մկրտուիմ կմկրտուիք, բայց իմ աջ եւ ձախ կողմը նստեցնելն՝ իմը չէ տալ. այլ նորանց՝ որ իմ Հօրիցը պատրաստուած է։</verse>
				<verse number="24">Եւ այն տասներն երբոր լսեցին, նեղացան այն երկու եղբարց վերայ։</verse>
				<verse number="25">Յիսուսն էլ նորանց իրան մօտ կանչելով ասեց. Գիտէք, որ ազգերի իշխանները տիրում են նորանց վերայ, եւ մեծամեծները իշխում են նորանց վերայ.</verse>
				<verse number="26">Բայց այնպէս չլինի ձեր մէջ, այլ ձեզանից ով որ կամենայ մեծ լինել, թող ձեզ ծառայ լինի։</verse>
				<verse number="27">Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ձեզ ծառայ լինի։</verse>
				<verse number="28">Ինչպես մարդի Որդին չեկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ, եւ շատերի փոխանակ իր անձը փրկանք տայ։</verse>
				<verse number="29">Եւ երբոր նորանք Երիքովից դուրս եկան, շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից։</verse>
				<verse number="30">Եւ ահա երկու կոյր այն ճանապարհի վերայ նստած էին. երբոր լսեցին՝ թէ Յիսուսն է անց կենում, աղաղակեցին եւ ասեցին, Ողորմիր մեզ, Տէր՝ Դաւիթի Որդի։</verse>
				<verse number="31">Իսկ ամբոխը յանդիմանեց նորանց՝ որ լռեն, բայց նորանք էլ առաւել էին աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Տէր, Դաւիթի Որդի։</verse>
				<verse number="32">Եւ Յիսուսը կանգնեց՝ կանչեց նորանց եւ ասեց. Ի՞նչ էք ուզում որ անեմ ձեզ։</verse>
				<verse number="33">Նորան ասեցին. Տէր, որ մեր աչքերը բացուին։</verse>
				<verse number="34">Յիսուսն էլ գթաց՝ նորանց աչքերին դիպաւ, եւ շուտով տեսան նորանց աչքերը, եւ նորանք գնացին նորա ետեւից։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ երբոր Երուսաղէմին մօտեցան՝ եւ Բեթփագէ եկան Ձիթենեաց սարի մօտ, այն ժամանակ Յիսուսը երկու աշակերտ ուղարկեց,</verse>
				<verse number="2">Եւ ասեց նորանց. Գնացէք այդ գիւղը՝ որ ձեր առաջն է, եւ շուտով այնտեղ մի էշ կգտնէք կապած եւ մի աւանակ նորա հետ. արձակեցէք բերէք ինձ մօտ։</verse>
				<verse number="3">Եւ եթէ մէկը բան ասէ ձեզ, ասեցէք, թէ՝ Նորանք Տիրոջը պէտք են. եւ նա շուտով կուղարկէ նորանց։</verse>
				<verse number="4">Բայց այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռով խօսուածը, որ ասում է.</verse>
				<verse number="5">Ասեցէք Սիօնի աղջկանը. Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս, հեզ՝ եւ էշն ու աւանակի քուռակը հեծած։</verse>
				<verse number="6">Աշակերտներն էլ գնացին՝ եւ արին ինչպէս որ Յիսուսը հրամայեց նորանց.</verse>
				<verse number="7">Էշը եւ աւանակը բերին՝ եւ իրանց հանդերձները նորանց վերայ գցեցին, եւ նա նորանց վերայ նստեց։</verse>
				<verse number="8">Եւ խիստ շատ ժողովուրդներ իրանց հանդերձները ճանապարհի վերայ փռեցին. ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհումը փռում։</verse>
				<verse number="9">Եւ առաջից եւ ետեւից գնացող ժողովուրդները աղաղակում էին եւ ասում. Ովսաննա Դաւիթի Որդուն, օրհնեալ է Տիրոջ անունովն եկողը. Ովսաննա բարձունքներումը։</verse>
				<verse number="10">Երբոր նա Երուսաղէմ մտաւ, բոլոր քաղաքը դղրդաց եւ ասեց. Սա ո՞վ է։</verse>
				<verse number="11">Եւ ժողովուրդներն ասում էին. Սա Յիսուս մարգարէն է՝ Գալիլեայի Նազարէթիցը։</verse>
				<verse number="12">Եւ Յիսուսը մտաւ Աստուծոյ տաճարը եւ դուրս արաւ տաճարի մէջ բոլոր ծախողներին եւ առնողներին, եւ փող փոխողների սեղանները եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց.</verse>
				<verse number="13">Եւ ասեց նորանց. Գրուած է՝ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. եւ դուք աւազակների այր էք արել դորան։</verse>
				<verse number="14">Եւ տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր եկան նորա մօտ եւ նա նորանց բժշկեց։</verse>
				<verse number="15">Երբոր քահանայապետները եւ դպիրները տեսան այն հրաշքները որ արաւ, եւ այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս եւ ասելիս՝ Ովսաննա Դաւիթի Որդուն, նեղացան.</verse>
				<verse number="16">Եւ ասեցին նորան. Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այո, դուք երբէք չէ՞ք կարդացել թէ՝ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր։</verse>
				<verse number="17">Եւ նա նորանց թողելով գնաց քաղաքիցը դուրս՝ Բեթանիա եւ գիշերն այնտեղ մնաց։</verse>
				<verse number="18">Եւ առաւօտանց երբոր ետ էր դառնում քաղաքը, սովեց։</verse>
				<verse number="19">Եւ այն ճանապարհի վերայ մի թզենի տեսնելով, գնաց նորա մօտ, եւ նորա վերայ մի բան չգտաւ բայց միայն տերեւ. եւ նորան ասեց. Այլեւս քեզանից պտուղ չլինի յաւիտեան. եւ թզենին իսկոյն չորացաւ։</verse>
				<verse number="20">Եւ աշակերտները տեսնելով զարմացան եւ ասեցին. Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ։</verse>
				<verse number="21">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ որ հաւատք ունենաք եւ չերկմտիք, ոչ թէ միայն կանէք թզենիին եղածը, այլ թէ որ այդ սարին էլ ասէք՝ վեր կաց եւ ընկիր ծովը, կլինի։</verse>
				<verse number="22">Եւ ամեն ինչ որ աղօթքի մէջ խնդրէք հաւատալով, կառնէք։</verse>
				<verse number="23">Եւ երբոր եկաւ տաճարը, նա սովորեցնելիս, քահանայապետները եւ ժողովրդի ծերերը նորա մօտ եկան եւ ասեցին. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը։</verse>
				<verse number="24">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան կհարցնեմ. եթէ այն ինձ ասէք, ես էլ ձեզ կասեմ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։</verse>
				<verse number="25">Յովհաննէսի մկրտութիւնը ո՞րտեղից էր, երկնքի՞ց թէ մարդկանցից. եւ նորանք իրանց մէջ միտք էին անում եւ ասում.</verse>
				<verse number="26">Եթէ ասենք՝ երկնքից, կասէ մեզ՝ Ապա ինչո՞ւ չհաւատացիք նորան. իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք, որովհետեւ ամենքը Յովհաննէսին մարգարէի տեղ են ընդունում։</verse>
				<verse number="27">Եւ պատասխանեցին Յիսուսին եւ ասեցին. Չգիտենք։ Նա էլ նորանց ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։</verse>
				<verse number="28">Բայց ինչպէ՞ս է երեւում ձեզ. մի մարդ երկու որդի ունէր. եւ եկաւ առաջինին ասեց. Որդի, գնա այսօր իմ այգումը բան արա։</verse>
				<verse number="29">Նա էլ պատասխանեց եւ ասեց. Չեմ կամենում. բայց յետոյ զղջաց եւ գնաց։</verse>
				<verse number="30">Եւ միւսի մօտ գնաց եւ ասեց այնպէս. նա էլ պատասխանեց եւ ասեց. Կգնամ, տէր. եւ չգնաց։</verse>
				<verse number="31">Հիմա այս երկուսից ո՞րն արաւ հօր կամքը։ Նորան ասեցին. Առաջինը։ Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսաւորները եւ պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստուծոյ արքայութիւնը։</verse>
				<verse number="32">Որովհետեւ Յովհաննէսն եկաւ ձեզ մօտ արդարութեան ճանապարհով, եւ չհաւատացիք նորան, բայց մաքսաւորները եւ պոռնիկները հաւատացին նորան. եւ դուք տեսնելով չզղջացիք յետոյ, որ հաւատաք նորան։</verse>
				<verse number="33">Մի ուրիշ առակ լսեցէք. Մի տանուտէր մարդ կար՝ որ այգի տնկեց եւ նորան ցանգով պատեց. եւ նորա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. եւ տուաւ նորան մշակների, եւ գնաց հեռու աշխարհք։</verse>
				<verse number="34">Եւ երբոր պտղի ժամանակը մօտեցաւ, ուղարկեց իր ծառաները մշակների մօտ՝ նորա պտուղները առնելու։</verse>
				<verse number="35">Եւ մշակները նորա ծառաներին բռնեցին՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։</verse>
				<verse number="36">Դարձեալ ուղարկեց ուրիշ ծառաներ առաջիններից շատ, եւ նորանց էլ այնպէս արին։</verse>
				<verse number="37">Վերջապէս իր որդուն նորանց մօտ ուղարկեց ասելով, իմ որդուցը կամաչեն։</verse>
				<verse number="38">Բայց մշակներն որդուն տեսնելով, իրանք իրանց ասեցին. Սա է ժառանգը, եկէք սորան սպանենք, եւ նորա ժառանգութեանը տիրենք։</verse>
				<verse number="39">Եւ բռնեցին նորան, այգուցը դուրս հանեցին եւ սպանեցին։</verse>
				<verse number="40">Արդ՝ երբոր այն այգու տէրը գայ, ի՞նչ կանէ այն մշակներին։</verse>
				<verse number="41">Նորան ասեցին. Չարերին չարաչար կկորցնէ, եւ այգին կտայ ուրիշ մշակների, որ պտուղները կտան նորան իրանց ժամանակներումը։</verse>
				<verse number="42">Յիսուսը նորանց ասեց. Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։</verse>
				<verse number="43">Սորա համար ասում եմ ձեզ. որ Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կառնուի եւ մի ազգի կտրուի, որ նորա պտուղներ կբերէ։</verse>
				<verse number="44">Եւ այս քարի վերայ ընկնողը կփշրուի. եւ ում վերայ որ նա ընկնի՝ կջարդէ նորան։</verse>
				<verse number="45">Եւ երբոր քահանայապետները եւ Փարիսեցիները նորա առակները լսեցին, հասկացան՝ որ իրանց համար է ասում։</verse>
				<verse number="46">Եւ ուզում էին որ բռնեն նորան, բայց ժողովուրդներիցը վախեցան. որովհետեւ նորան մարգարէի տեղ էին ընդունում։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ Յիսուսը պատասխանեց եւ դարձեալ խօսեց նորանց հետ առակներով, ասելով.</verse>
				<verse number="2">Երկնքի արքայութիւնը նմանեցաւ մի թագաւոր մարդի, որ իր որդուն հարսանիք արաւ։</verse>
				<verse number="3">Եւ իր ծառաներն ուղարկեց՝ որ հարսանիքի կանչեն հրաւիրուածներին. եւ նորանք չկամեցան գալ։</verse>
				<verse number="4">Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեց. Ասեցէք հրաւիրուածներին, ահա իմ ճաշը պատրաստեցի. իմ արջառները եւ մսացուները մորթուած են, եւ բոլորը պատրաստ է. եկէք հարսանիքը։</verse>
				<verse number="5">Իսկ նորանք անհոգ լինելով՝ գնացին մէկն իր արտը, միւսն իր առուտուրին։</verse>
				<verse number="6">Եւ մնացածները բռնեցին նորա ծառաներին՝ նախատեցին եւ սպանեցին։</verse>
				<verse number="7">Բայց թագաւորը լսելով բարկացաւ, եւ իր զօրքն ուղարկեց այն սպանողներին սատակեցրեց, եւ նորանց քաղաքն այրեց։</verse>
				<verse number="8">Այն ժամանակ իր ծառաներին ասեց. Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածներն արժանի չէին։</verse>
				<verse number="9">Արդ գնացէք դէպի ճանապարհների անցքերը, եւ ում որ էլ գտնէք, կանչեցէք հարսանիքը։</verse>
				<verse number="10">Եւ այն ծառաները դուրս գնացին ճանապարհները, եւ ժողովեցին ամենին ում որ գտան՝ չարը եւ բարին, եւ հարսանիքը բազմականներով լցուեցաւ։</verse>
				<verse number="11">Բայց երբոր թագաւորը մտաւ՝ որ բազմականներին մտիկ անէ, այնտեղ մի մարդ տեսաւ՝ հարսանիքի հանդերձ չհագած.</verse>
				<verse number="12">Եւ նորան ասեց. Ընկեր, ինչպէ՞ս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունիս. եւ նա պապանձուեցաւ։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ թագաւորն ասեց ծառաներին. Դորա ոտները եւ ձեռքերը կապեցէք. վեր առէք դորան դրսի խաւարը գցեցէք. այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։</verse>
				<verse number="14">Որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր՝ ընտրուած։</verse>
				<verse number="15">Այն ժամանակ Փարիսեցիները գնացին նորա համար խորհուրդ արին, թէ ինչպէ՞ս խօսքով որոգայթ դնեն նորան։</verse>
				<verse number="16">Եւ իրանց աշակերտներին Հերովդէսեանների հետ նորա մօտ ուղարկեցին եւ ասեցին, Վարդապետ, գիտենք որ ճշմարիտ ես՝ եւ Աստուծոյ ճանապարհը սովորեցնում ես ճշմարտութիւնով, եւ ոչ մի մարդից հոգս չունիս. որովհետեւ մարդի երեսպաշտութիւն չես անում։</verse>
				<verse number="17">Արդ՝ ասիր մեզ, ինչպէ՞ս է երեւում քեզ, Կայսրին հարկ տալ պէ՞տք է, թէ չէ։</verse>
				<verse number="18">Եւ Յիսուսը նորանց չարութիւնն իմանալով ասեց. Ինչո՞ւ էք փորձում ինձ, կեղծաւորներ։</verse>
				<verse number="19">Ցոյց տուէք ինձ հարկի ստակը, եւ նորանք մի դահեկան բերին տուին նորան։</verse>
				<verse number="20">Եւ նորանց ասեց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է։ Ասեցին նորան. Կայսեր։</verse>
				<verse number="21">Այն ժամանակ ասեց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն։</verse>
				<verse number="22">Եւ լսելով զարմացան. եւ նորան թողեցին գնացին։</verse>
				<verse number="23">Այն օրը Սադուկեցիները նորա մօտ եկան՝ որ ասում են թէ յարութիւն չկայ՝ եւ նորան հարցրին,</verse>
				<verse number="24">Եւ ասեցին. Վարդապետ, Մովսէսն ասեց, Եթէ մի մարդ առանց զաւակի մեռնէ, թող նորա եղբայրը նորա կինն առնէ, եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։</verse>
				<verse number="25">Հիմա մեզ մօտ եօթը եղբարք կային. եւ առաջինը կին առաւ եւ մեռաւ, եւ որովհետեւ զավակ չունէր՝ իրան կինը թողեց իր եղբօրը։</verse>
				<verse number="26">Այնպէս էլ երկրորդ եղբայրը եւ երրորդը՝ մինչեւ եօթներորդը։</verse>
				<verse number="27">Եւ ամենից յետոյ կինը մեռաւ։</verse>
				<verse number="28">Հիմա յարութիւնումը այն եօթից որի՞ն կլինի կին. որովհետեւ ամենքը նորան առան։</verse>
				<verse number="29">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Մոլորուած էք, որ չգիտէք գիրքերը, եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը։</verse>
				<verse number="30">Որովհետեւ յարութիւնումը ոչ կին են առնում, եւ ոչ մարդի գնում. այլ երկնքումն Աստուծոյ հրեշտակների նման են։</verse>
				<verse number="31">Իսկ մեռելների յարութիւն առնելու համար, չէ՞ք կարդացել այն Աստուածանից ձեզ խօսուածը որ ասում է.</verse>
				<verse number="32">Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։ Աստուած մեռելների Աստուած չէ, այլ կենդանիների։</verse>
				<verse number="33">Եւ ժողովուրդները լսելով զարմանում էին նորա վարդապետութեան վերայ։</verse>
				<verse number="34">Բայց Փարիսեցիներն երբոր լսեցին, թէ Սադուկեցիներին պապանձեցրեց, հաւաքուեցան մէկտեղ։</verse>
				<verse number="35">Եւ նորանցից մէկը՝ մի օրինական՝ հարցրեց փորձելով նորան եւ ասեց.</verse>
				<verse number="36">Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը.</verse>
				<verse number="37">Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։</verse>
				<verse number="38">Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը։</verse>
				<verse number="39">Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս։</verse>
				<verse number="40">Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը։</verse>
				<verse number="41">Եւ երբոր Փարիսեցիները հաւաքուած էին, Յիսուսը նորանցից հարցրեց եւ ասեց.</verse>
				<verse number="42">Ձեզ ինչպէ՞ս է երեւում Քրիստոսի համար. նա ո՞ւմ որդին է։ Նորան ասեցին. Դաւիթի։</verse>
				<verse number="43">Նորանց ասեց. Ապա ինչպէ՞ս Դաւիթը հոգով նորան Տէր է կոչում, ասելով.</verse>
				<verse number="44">Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։</verse>
				<verse number="45">Արդ՝ եթէ Դաւիթը նորան Տէր է կոչում, նա ինչպէ՞ս է նորա որդի։</verse>
				<verse number="46">Եւ ոչ ոք չէր կարողանում մի բան պատասխան տալ նորան. եւ այն օրից յետոյ էլ մէկը չէր համարձակում նորանից մի բան հարցնելու։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Այն ժամանակ Յիսուսը ժողովուրդների եւ իր աշակերտների հետ խօսեց եւ ասեց.</verse>
				<verse number="2">Մովսէսի աթոռի վերայ դպիրները եւ Փարիսեցիները նստեցին։</verse>
				<verse number="3">Արդ՝ ինչ էլ որ ասեն ձեզ պահել, պահեցէք եւ արէք, բայց նորանց գործերի պէս մի անէք. որովհետեւ ասում են բայց չեն անում։</verse>
				<verse number="4">Որովհետեւ ծանր եւ դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերին, բայց իրանց մատովը չեն ուզում շարժել նորանց։</verse>
				<verse number="5">Եւ իրանց բոլոր գործերն անում են մարդկանց երեւելու համար, իրանց գրապանակները լայնացնում են եւ իրանց հանդերձի քղանցքները մեծացնում.</verse>
				<verse number="6">Սիրում են ընթրիքներումն առաջին բազմոցը, եւ ժողովարաններումն առաջին աթոռները, եւ փողոցների մէջ բարեւները.</verse>
				<verse number="7">Եւ մարդկանցից Ռաբբի Ռաբբի կոչուիլը։</verse>
				<verse number="8">Բայց դուք Ռաբբի չկանչուիք, որովհետեւ մէկն է ձեր ուսուցիչը՝ Քրիստոսը. եւ դուք ամենքդ եղբարք էք։</verse>
				<verse number="9">Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չկանչէք. որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է։</verse>
				<verse number="10">Ոչ էլ ուսուցիչներ կանչուեցէք, որովհետեւ մէկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը։</verse>
				<verse number="11">Եւ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի։</verse>
				<verse number="12">Ով որ իր անձը բարձրացնէ՝ կխոնարհուի. եւ ով որ իր անձը խոնարհեցնէ՝ կբարձրանայ։</verse>
				<verse number="13">Իսկ վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ փակում էք երկնքի արքայութիւնը մարդկանց առաջին, որ ինքներդ չէք մտնում, եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս մտնել։</verse>
				<verse number="14">[Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ ուտում էք որբեւայրիների տները, եւ պատճառանքով երկար աղօթք անում. նորա համար աւելի դատապարտութիւն կստանաք։]</verse>
				<verse number="15">Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ շուռ էք գալիս ծովն ու ցամաքը, որ մէկը նորահաւատ անէք. եւ երբոր լինում է, նորան ձեզանից երկու տակ աւելի գեհենի որդի էք անում։</verse>
				<verse number="16">Վայ ձեզ, կոյր առաջնորդներ, որ ասում էք, ով որ տաճարովն երդում անէ, մի բան չէ. բայց ով որ տաճարի ոսկովն երդում անէ, պարտական է։</verse>
				<verse number="17">Յիմարներ եւ կոյրեր. ո՞րն է արդեօք աւելի մեծ, ոսկի՞ն թէ տաճարը, որ սրբում է ոսկուն։</verse>
				<verse number="18">Եւ, ով որ սեղանովն երդում անէ, մի բան չէ. բայց ով որ նորա վերայ լինող պատարագովն երդում անէ, պարտական է։</verse>
				<verse number="19">Յիմարներ եւ կոյրեր. ո՞րն է արդեօք աւելի մեծ, պատարա՞գը թէ սեղանը, որ սրբում է պատարագին։</verse>
				<verse number="20">Արդ՝ սեղանովն երդում անողը նորանով՝ եւ այն բոլոր բաներովն է երդում անում որ նորա վերայ են։</verse>
				<verse number="21">Եւ տաճարովն երդում անողը նորանով եւ նորանում բնակողովն է երդում անում։</verse>
				<verse number="22">Եւ երկնքովն երդում անողը Աստուծոյ աթոռովն է երդում անում եւ նորա վերայ նստողովը։</verse>
				<verse number="23">Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ. որ անանուխի եւ սամիթի եւ չամանի տասանորդը տալիս էք, եւ թողում էք օրէնքի ծանր ծանր բաները՝ դատաստանը եւ ողորմութիւնը եւ հաւատքը. սա պետք էր անել՝ եւ այն չթողել։</verse>
				<verse number="24">Կոյր առաջնորդներ, որ մժեղը քամում էք, բայց ուղտը կուլ էք տալիս։</verse>
				<verse number="25">Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ մաքրում էք բաժակի եւ սկաւառակի դրսի կողմը, բայց ներսեւանց լիքն են յափշտակութիւնով եւ անիրաւութիւնով։</verse>
				<verse number="26">Կոյր Փարիսեցի, առաջ մաքրիր բաժակի եւ սկաւառակի մէջը, որ նորանց դուրսն էլ մաքուր լինի։</verse>
				<verse number="27">Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ նման էք ծեփած գերեզմանների, որ դրսեւանց գեղեցիկ են երեւում, բայց ներսեւանց լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծութիւնով։</verse>
				<verse number="28">Այնպէս էլ դուք՝ դրսեւանց արդար էք երեւում մարդկանց բայց ներսեւանց լիքն էք կեղծաւորութիւնով եւ անօրէնութիւնով։</verse>
				<verse number="29">Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ մարգարէների տապանները շինում էք՝ եւ արդարների գերեզմանները զարդարում.</verse>
				<verse number="30">Եւ ասում էք, Եթէ մենք լինէինք մեր հայրերի օրերումը, մասնակից չէինք լինիլ նորանց հետ մարգարէների արիւնին։</verse>
				<verse number="31">Ուրեմն դուք ձեր մասին վկայում էք, թէ որդիք էք մարգարէների սպանողներին։</verse>
				<verse number="32">Եւ դուք ձեր հայրերի չափը լցրէք։</verse>
				<verse number="33">Օձեր, իժերի զաւակներ, դուք ինչպէ՞ս էք փախչելու գեհենի դատաստանիցը։</verse>
				<verse number="34">Դորա համար ահա ես ձեզ մօտ մարգարէներ եւ իմաստուններ եւ դպիրներ կուղարկեմ. եւ նորանցից կսպանէք եւ կխաչէք եւ նորանցից ձեր ժողովարաններումը կտանջէք՝ եւ քաղաքից քաղաք կհալածէք,</verse>
				<verse number="35">Որպէսզի ձեզ վերայ գայ ամեն արդար արիւն, որ երկրի վերայ թափուել է՝ արդար Աբէլի արիւնիցը մինչեւ Բարաքիայի որդի Զաքարիայի արիւնը, որին սպանեցիք տաճարի եւ սեղանի մէջտեղը։</verse>
				<verse number="36">Ճշմարիտ ասում եմ ձեզ, այս բոլորը կգայ այս ազգի վերայ։</verse>
				<verse number="37">Երուսաղէմ,Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. քանի անգամ կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը. եւ դուք չկամեցաք։</verse>
				<verse number="38">Ահա ձեր տունն աւերուած կթողուի ձեզ.</verse>
				<verse number="39">Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ չէք տեսնիլ ինձ՝ մինչեւ որ ասէք. Օրհնեալ է Տիրոջ անունով եկողը։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Եւ Յիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը, եւ աշակերտները մօտ եկան՝ որ ցոյց տան նորան տաճարի շինուածքը։</verse>
				<verse number="2">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք տեսնում այդ ամենը. ճշմարիտ ասում եմ ձեզ. այդտեղ քար քարի վերայ չի թողուիլ որ չքանդուի։</verse>
				<verse number="3">Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր, աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին. Ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի. եւ ի՞նչ կլինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։</verse>
				<verse number="4">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չխաբէ։</verse>
				<verse number="5">Որովհետեւ շատերը կգան իմ անունովը եւ կասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կմոլորեցնեն։</verse>
				<verse number="6">Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կլսէք, զգոյշ կացէք, որ չշփոթուիք. որովհետեւ ամենը պետք է լինի. բայց դեռ վերջը չէ։</verse>
				<verse number="7">Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կկենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. եւ սովեր կլինին. եւ մահտարժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կլինին։</verse>
				<verse number="8">Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։</verse>
				<verse number="9">Այն ժամանակ ձեզ նեղութեան կմատնեն. եւ ձեզ կսպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կլինիք։</verse>
				<verse number="10">Եւ այն ժամանակ շատերը կգայթակղին, եւ իրար կմատնեն եւ իրար կատեն։</verse>
				<verse number="11">Եւ շատ սուտ մարգարէներ դուրս կգան՝ եւ շատերին կմոլորեցնեն։</verse>
				<verse number="12">Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կսառչի։</verse>
				<verse number="13">Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կփրկուի։</verse>
				<verse number="14">Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կգայ վերջը։</verse>
				<verse number="15">Արդ՝ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղումը կանգնած. կարդացողը մտածէ.</verse>
				<verse number="16">Այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը։</verse>
				<verse number="17">Ով որ կտուրի վերայ լինի՝ թող վար չգայ մի բան վեր առնելու իր տանիցը։</verse>
				<verse number="18">Եւ ով որ յանդումն է՝ թող յետ չդառնայ իր հանդերձները վեր առնելու։</verse>
				<verse number="19">Բայց վայ այն օրը յղիներին եւ ծիծ տուողներին։</verse>
				<verse number="20">Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռը չլինի, ոչ էլ շաբաթ օրը։</verse>
				<verse number="21">Որովհետեւ այն ժամանակը մեծ նեղութիւն կլինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չեղաւ, եւ ոչ էլ երբէք կլինի։</verse>
				<verse number="22">Եւ եթէ այն օրերը չկարճացնուէին, ոչ մի մարմին չէր փրկուիլ. բայց ընտրուածների համար այն օրերը կկարճացնուին։</verse>
				<verse number="23">Այն ժամանակ եթէ մէկն ասէ ձեզ՝ Ահա այստեղ է Քրիստոսը, կամ այնտեղ. չհաւատաք։</verse>
				<verse number="24">Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կկենան, եւ մեծ նշաններ եւ հրաշքներ կտան մինչեւ որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ կմոլորեցնէին։</verse>
				<verse number="25">Ահա առաջուց ասեցի ձեզ։</verse>
				<verse number="26">Արդ եթէ ասեն ձեզ. Ահա անապատումն է, դուրս չգնաք. Ահա ներսի սենեակումն է. չհաւատաք։</verse>
				<verse number="27">Որովհետեւ ինչպես կայծակը դուրս է գալիս արեւելքից եւ երեւում մինչեւ արեւմուտք. այնպես էլ կլինի մարդի Որդուն գալուստը։</verse>
				<verse number="28">Որովհետեւ որտեղ մեռած մարմինը լինի, այնտեղ կհաւաքուին արծիւները։</verse>
				<verse number="29">Եւ շուտով այն նեղութեան օրերիցն յետոյ արեգակը կխաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ. եւ աստղերը երկնքից վայր կընկնեն, եւ երկնքի զօրութիւնները կշարժուին։</verse>
				<verse number="30">Եւ այն ժամանակ կերեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կանեն երկրի բոլոր ազգերը. եւ կտեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով։</verse>
				<verse number="31">Եւ նա կուղարկէ իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նորանք կժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը։</verse>
				<verse number="32">Թզենուցը սովորեցէք առակը. երբոր նորա ճղերն արդէն կակուղացել են եւ տերեւը բուսել է, գիտէք որ մօտ է ամառը։</verse>
				<verse number="33">Այսպէս էլ դուք. երբոր այս ամենը տեսնէք, իմացէք որ մօտ է՝ դռներին է։</verse>
				<verse number="34">Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ Այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս ամենը լինի։</verse>
				<verse number="35">Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։</verse>
				<verse number="36">Իսկ այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չգիտէ, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը։</verse>
				<verse number="37">Եւ ինչպէս Նոյի օրերն, այնպէս կլինի եւ մարդի Որդու գալուստը։</verse>
				<verse number="38">Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը.</verse>
				<verse number="39">Եւ չգիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ, այնպէս կլինի եւ մարդի Որդու գալուստը։</verse>
				<verse number="40">Այն ժամանակ երկու հոգի կլինին արտումը. մէկը կառնուի՝ եւ մէկը կթողուի։</verse>
				<verse number="41">Եւ երկու հոգի մի ջաղացում կաղան՝ մէկը կառնուի եւ մէկը կթողուի։</verse>
				<verse number="42">Արդ՝ արթուն կացէք. որ չգիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կգայ։</verse>
				<verse number="43">Բայց այս իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար թէ որ պահում կգայ գողը, արթուն կկենար եւ թող չէր տալ որ իր տունը ծակեն։</verse>
				<verse number="44">Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ։</verse>
				<verse number="45">Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին։</verse>
				<verse number="46">Երանի այն ծառային, որ նորա տէրը, երբոր գայ, նորան այնպէս անելիս գտնէ։</verse>
				<verse number="47">Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորան իր ամեն ունեցածների վերայ կդնէ։</verse>
				<verse number="48">Բայց եթէ այն չար ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրը գալը ուշացնում է.</verse>
				<verse number="49">Եւ սկսէ իր ծառայակիցներին ծեծել՝ եւ արբեցողների հետ ուտել եւ խմել.</verse>
				<verse number="50">Այն ծառայի տէրը մի օր կգայ, որ նա չէ սպասում, եւ մի ժամ՝ որ նա չգիտէ.</verse>
				<verse number="51">Եւ նորան միջիցը կկտրէ, եւ նորա բաժինը կեղծաւորների հետ կդնէ. այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Այն ժամանակ կնմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմաւորելու։</verse>
				<verse number="2">Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։</verse>
				<verse number="3">Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չառան իրանց հետ։</verse>
				<verse number="4">Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ։</verse>
				<verse number="5">Եւ երբոր փեսան ուշացաւ, ամենքը թմրեցան եւ քնեցին։</verse>
				<verse number="6">Եւ կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսան գալիս է. դուրս եկէք նորան դիմաւորելու։</verse>
				<verse number="7">Այն ժամանակ ամեն կոյսերը վեր կացան եւ իրանց լապտերները պատրաստեցին։</verse>
				<verse number="8">Բայց յիմարներն ասեցին իմաստուններին. Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։</verse>
				<verse number="9">Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. Միգուցէ մեզ ու ձեզ բաւական չլինի. բայց աւելի լաւ՝ գնացէք ծախողների մօտ եւ գնեցէք ձեզ համար։</verse>
				<verse number="10">Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։</verse>
				<verse number="11">Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ։</verse>
				<verse number="12">Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ։</verse>
				<verse number="13">Արդ՝ արթուն կացէք. որովհետեւ չգիտէք ոչ օրը եւ ոչ ժամը, [որ նորանում մարդի Որդին կգայ։]</verse>
				<verse number="14">Որովհետեւ ինչպէս մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծառաներին կանչեց, եւ իր ունեցածը նորանց յանձնեց։</verse>
				<verse number="15">Եւ մէկին հինգ քանքար տուաւ, եւ միւսին՝ երկու, եւ միւսին՝ մէկ, իւրաքանչիւրին իր կարողութեան չափ, եւ շուտով գնաց։</verse>
				<verse number="16">Եւ այն հինգ քանքար առնողը գնաց նորանցով բան արաւ եւ ուրիշ հինգ քանքար էլ շահեց։</verse>
				<verse number="17">Այնպէս էլ նա՝ որ երկուսն առաւ, ուրիշ երկուսն էլ շահեց։</verse>
				<verse number="18">Իսկ այն մէկն առնողը գնաց՝ գետինը փորեց՝ եւ իր տիրոջ արծաթը թաքցրեց։</verse>
				<verse number="19">Եւ շատ ժամանակից յետոյ գալիս է այն ծառաների տէրը եւ նորանցից հաշիւ առնում։</verse>
				<verse number="20">Եւ այն հինգ քանքար առնողը մօտ եկաւ. ուրիշ հինգ քանքար էլ առաջ բերաւ եւ ասեց. Տէր, ինձ հինգ քանքար տուիր, տես, ուրիշ հինգ քանքար էլ շահեցի նորանց վերայ։</verse>
				<verse number="21">Նորա տէրն էլ ասեց նորան. Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը։</verse>
				<verse number="22">Եւ այն երկու քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէր, ինձ երկու քանքար տուիր. տես, երկու ուրիշ քանքար էլ շահեցի նորանց վերայ։</verse>
				<verse number="23">Նորա տէրը նորան ասեց. Լա՛ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ. քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը։</verse>
				<verse number="24">Եւ այն մէկ քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէ՛ր, ես ճանաչում էի քեզ, որ դու մի պինդ մարդ ես. հնձում ես ուր որ չսերմեցիր, եւ հաւաքում ես, ուր որ չփռեցիր։</verse>
				<verse number="25">Եւ վախենալով գնացի՝ թաքցրի քո քանքարը գետնի մէջ. ահա քոնը առ։</verse>
				<verse number="26">Նորա տէրն էլ պատասխանեց եւ ասեց նորան. Չար եւ ծոյլ ծառայ, գիտէիր որ ես հնձում եմ ուր որ չսերմեցի, եւ հաւաքում եմ ուր որ չփռեցի։</verse>
				<verse number="27">Ուրեմն պետք էր որ իմ արծաթը սեղանաւորներին տայիր՝ եւ ես կգայի տոկոսով կառնէի իմը։</verse>
				<verse number="28">Արդ՝ առէք դորանից քանքարը, եւ տուէք տասը քանքարն ունեցողին։</verse>
				<verse number="29">Որովհետեւ ամեն ով որ ունի՝ նորան կտրուի եւ կաւելանայ, բայց նա որ չունի՝ նորանից այն ունեցածն էլ վեր կառնուի։</verse>
				<verse number="30">Եւ այն անպիտան ծառային հանեցէք դրսի խաւարը, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։</verse>
				<verse number="31">Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կգայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կնստի իր փառաց աթոռի վերայ.</verse>
				<verse number="32">Եւ ամեն ազգերը կժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կբաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը.</verse>
				<verse number="33">Եւ ոչխարներն իր աջ կողմին կկանգնեցնէ, իսկ այծերը՝ ձախ կողմին։</verse>
				<verse number="34">Այն ժամանակ թագաւորը կասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։</verse>
				<verse number="35">Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք.</verse>
				<verse number="36">Մերկ էի, եւ հագցրիք ինձ. հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։</verse>
				<verse number="37">Այն ժամանակ արդարները կպատասխանեն նորան եւ կասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։</verse>
				<verse number="38">Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։</verse>
				<verse number="39">Ե՞րբ տեսանք քեզ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։</verse>
				<verse number="40">Թագաւորն էլ կպատասխանէ եւ կասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք։</verse>
				<verse number="41">Այն ժամանակ կասէ ձախ կողմիններին էլ. Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ, յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար։</verse>
				<verse number="42">Որովհետեւ ես սովեցի, եւ դուք չտուիք ինձ ուտել, ծարաւեցի, եւ ինձ չխմեցրիք։</verse>
				<verse number="43">Օտար էի՝ եւ ինձ ձեզ մօտ չառաք, մերկ՝ եւ ինձ չհագցրիք, հիւանդ եւ բանտի մէջ՝ եւ ինձ չայցելեցիք։</verse>
				<verse number="44">Այն ժամանակ նորանք էլ կպատասխանեն եւ կասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ քեզ ծառայութիւն չարինք։</verse>
				<verse number="45">Այն ժամանակ կպատասխանէ նորանց եւ կասէ. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից մէկին չարիք, ինձ էլ չարիք։</verse>
				<verse number="46">Եւ սորանք կգնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Եւ եղաւ երբոր Յիսուսը այս ամեն խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասեց.</verse>
				<verse number="2">Գիտէք, որ երկու օրից յետոյ զատիկ կլինի. եւ մարդի Որդին կմատնուի խաչուելու։</verse>
				<verse number="3">Այն ժամանակ քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի ծերերը ժողովուեցան այն քահանայապետի սրահը, որի անունը Կայիափա էր։</verse>
				<verse number="4">Եւ խորհուրդ արին, որ Յիսուսին բռնեն նենգութեամբ եւ սպանեն։</verse>
				<verse number="5">Բայց ասում էին, Այս տօնին ոչ, որ ժողովրդի մէջ խռովութիւն չլինի։</verse>
				<verse number="6">Եւ երբոր Յիսուսը Բեթանիա էր՝ Սիմօն բորոտի տանը,</verse>
				<verse number="7">Նորա մօտ մի կին եկաւ, որ մի շիշ ծանրագին իւղ ունէր, եւ նորա գլխի վերայ թափեց, երբոր նա սեղան նստած էր։</verse>
				<verse number="8">Նորա աշակերտներն էլ տեսնելով նեղացան եւ ասեցին. Ի՞նչու եղաւ այդ կորուստը.</verse>
				<verse number="9">Որովհետեւ կարող էր այդ իւղը շատի ծախուիլ եւ աղքատներին տրուիլ։</verse>
				<verse number="10">Յիսուսն էլ իմանալով ասեց նորանց. Ինչո՞ւ էք այդ կնոջը նեղութիւն տալիս, որ դա մի բարի բան գործեց ինձ վերայ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ աղքատներն ամեն ժամանակ ունիք ձեզ հետ. բայց ինձ միշտ ձեզ հետ չունիք։</verse>
				<verse number="12">Դա այդ իւղն իմ մարմնի վերայ թափելով, իմ թաղուելու մասին արաւ։</verse>
				<verse number="13">Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ էլ բոլոր աշխարհքի մէջ այս աւետարանը քարոզուի, կխօսուի նա էլ, որ դա արաւ՝ դորա յիշատակի համար։</verse>
				<verse number="14">Այն ժամանակ տասնեւերկուսից մէկը, որ Յուդա Իսկարիովտացի էր ասվում, գնաց քահանայապետների մօտ եւ ասեց.</verse>
				<verse number="15">Ի՞նչ էք կամենում ինձ տալ, եւ ես ձեզ մատնեմ նորան։ Եւ նորանք երեսուն արծաթ կշռեցին տուին նորան։</verse>
				<verse number="16">Եւ նա այնուհետեւ յարմար ժամանակ էր որոնում, որ նորան մատնէ։</verse>
				<verse number="17">Եւ բաղարջակերաց առաջին օրը աշակերտները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին նորան, Որտե՞ղ ես կամենում, որ քեզ համար զատիկը պատրաստենք ուտելու։</verse>
				<verse number="18">Նա էլ ասեց. Գնացէք քաղաքն՝ այսինչի մօտ, եւ ասեցէք նորան. Վարդապետն ասում է՝ Իմ ժամանակը մօտ է. քեզ մօտ եմ անելու զատիկն իմ աշակերտների հետ։</verse>
				<verse number="19">Եւ աշակերտներն արին ինչպէս Յիսուսը հրամայեց նորանց. եւ զատիկը պատրաստեցին։</verse>
				<verse number="20">Եւ երբոր իրիկուն եղաւ տասնեւերկուսի հետ սեղան նստեց։</verse>
				<verse number="21">Եւ նորանք ուտելիս, ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մէկը կմատնէ ինձ։</verse>
				<verse number="22">Եւ նորանց ամեն մէկը շատ տրտմած՝ սկսեցին նորան ասել. Միթէ ե՞ս եմ, Տէր։</verse>
				<verse number="23">Նա էլ պատասխանեց եւ ասեց. Նա որ ինձ հետ իր ձեռքը սկաւառակի մէջ մտցրեց, նա կմատնէ ինձ։</verse>
				<verse number="24">Իրաւի մարդի Որդին կգնայ, ինչպէս նորա համար գրուած է. բայց վա՜յ այն մարդին, որի ձեռով մարդի Որդին կմատնուի. լաւ էր նորան, թէ այն մարդը ծնուած չլինէր։</verse>
				<verse number="25">Յուդան էլ՝ նորա մատնողը՝ պատասխանեց եւ ասեց. Միթէ ե՞ս եմ, Վարդապետ։ Նորան ասեց, Դու ասեցիր։</verse>
				<verse number="26">Եւ նորանք դեռ ուտում էին, Յիսուսը հացն առաւ եւ օրհնելով կտրեց, եւ աշակերտներին տուաւ եւ ասեց. Առէ՛ք կերէք, այս է իմ մարմինը։</verse>
				<verse number="27">Եւ բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ եւ ասեց. Խմեցէ՛ք դորանից ամենքդ։</verse>
				<verse number="28">Որովհետեւ այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողութիւն մեղաց։</verse>
				<verse number="29">Միայն ասում եմ ձեզ, թէ՝ Այսուհետեւ որթի այս բերքիցն էլ չեմ խմիլ մինչեւ այն օրը, որ դորան ձեզ հետ նոր կխմեմ իմ Հօր արքայութեան մէջ։</verse>
				<verse number="30">Եւ օրհներգելուց յետոյ դուրս ելան Ձիթենեաց սարը։</verse>
				<verse number="31">Այն ժամանակ Յիսուսը նորանց ասեց. դուք ամենքդ այս գիշեր կգայթակղիք ինձանից. որովհետեւ գրուած է՝ Ես հովիւը կզարկեմ՝ եւ հօտի ոչխարները կցրուին։</verse>
				<verse number="32">Բայց իմ յարութիւն առնելուցը յետոյ ձեզանից առաջ կգնամ Գալիլեա։</verse>
				<verse number="33">Պետրոսը պատասխանեց եւ ասեց նորան. Թէեւ ամենքը գայթակղեն քեզանից, ես երբէք չեմ գայթակղիլ։</verse>
				<verse number="34">Յիսուսը նորան ասեց. Ճշմարիտ ասում եմ քեզ. այս գիշեր դեռ հաւը չխօսած՝ երեք անգամ կուրանաս ինձ։</verse>
				<verse number="35">Պետրոսը նորան ասեց. Եթէ քեզ հետ մեռնելու էլ լինիմ, չեմ ուրանալ քեզ. այնպէս էլ բոլոր աշակերտներն էին ասում։</verse>
				<verse number="36">Այն ժամանակ Յիսուսը նորանց հետ մի տեղ եկաւ՝ անունը Գեթսեմանի, եւ ասեց աշակերտներին. Այդտեղ նստեցէք, մինչեւ որ ես գնամ աղօթք անեմ այնտեղ։</verse>
				<verse number="37">Եւ Պետրոսին եւ Զեբեդեայի երկու որդկանցն իր հետ առաւ, սկսեց տրտմիլ եւ վշտանալ։</verse>
				<verse number="38">Այն ժամանակ նորանց ասեց. Հոգիս մեռնելու չափ տրտմած է. այստեղ մնացէք, եւ ինձ հետ արթուն կացէք։</verse>
				<verse number="39">Եւ մի քիչ առաջ գնալով իր երեսի վերայ ընկաւ, աղօթք էր անում եւ ասում. Իմ Հայր, եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու։</verse>
				<verse number="40">Եւ աշակերտների մօտ է գալիս, եւ նորանց քնի մէջ է գտնում եւ ասում է Պետրոսին. Այդպէս՝ մէկ ժամ է՞լ չկարացիք ինձ հետ արթուն կենալ։</verse>
				<verse number="41">Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չմտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։</verse>
				<verse number="42">Դարձեալ երկրորդ անգամ Յիսուսը գնաց, աղօթք արաւ՝ եւ ասեց. Իմ Հայր, եթէ կարելի չէ որ այս բաժակն ինձանից անցնի առանց իմ նորան խմելուս, քո կամքը լինի։</verse>
				<verse number="43">Եւ գալով նորանց դարձեալ քնի մէջ է գտնում. որովհետեւ նորանց աչքերը ծանրացել էին։</verse>
				<verse number="44">Նորանց թողեց՝ դարձեալ գնաց, եւ երրորդ անգամ աղօթք արաւ եւ միեւնոյն խօսքն ասեց։</verse>
				<verse number="45">Այն ժամանակ գալիս է իր աշակերտների մօտ եւ նորանց ասում. Այսուհետեւ քնեցէք եւ հանգստացէք. որ ահա հասել է ժամը, եւ մարդի Որդին մատնվում է մեղաւորների ձեռը։</verse>
				<verse number="46">Վեր կացէք գնանք, ահա հասաւ ինձ մատնողը։</verse>
				<verse number="47">Եւ նա տակաւին խօսում էր, ահա Յուդան՝ այն տասնեւերկուսից մէկը եկաւ, եւ նորա հետ մեծ ամբոխ սրերով եւ բիրերով՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից։</verse>
				<verse number="48">Եւ նորան մատնողը նորանց նշան էր տուել եւ ասել. Որին որ համբուրեմ՝ նա է, նորան բռնեցէք։</verse>
				<verse number="49">Եւ շուտով Յիսուսի մօտ եկաւ եւ ասեց. Բարեւ, վարդապետ. Եւ համբուրեց նորան։</verse>
				<verse number="50">Յիսուսն էլ ասեց նորան. Ընկեր, ինչո՞ւ համար եկար. եւ այն ժամանակ մօտ եկան՝ Յիսուսին ձեռք ձգեցին՝ եւ բռնեցին նորան։</verse>
				<verse number="51">Եւ ահա Յիսուսի հետ լինողներից մէկը ձեռքը մեկնեց, իր սուրը հանեց, եւ քահանայապետի ծառային զարկելով ականջը կտրեց։</verse>
				<verse number="52">Այն ժամանակ Յիսուսը նորան ասեց. Սուրդ տեղը դիր. որովհետեւ բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն։</verse>
				<verse number="53">Կամ կարծո՞ւմ ես թէ չեմ կարող հիմա իմ Հօրն աղաչել, որ հասցնէ ինձ աւելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ։</verse>
				<verse number="54">Բայց ինչպէ՞ս կկատարուին գրքերը, թէ այսպէս պէտք է լինել։</verse>
				<verse number="55">Այն ժամին Յիսուսն այն ամբոխներին ասեց. Ինչպէս մի աւազակի՞ վերայ սրերով եւ բիրերով դուրս եկաք ինձ բռնելու. ամեն օր ձեզ մօտ նստում էի եւ տաճարումը սովորեցնում էի, եւ չբռնեցիք ինձ։</verse>
				<verse number="56">Բայց այս ամենը եղաւ, որ մարգարէների գրքերը կատարուին։ Այն ժամանակ բոլոր աշակերտները նորան թողեցին փախան։</verse>
				<verse number="57">Բայց նորանք Յիսուսին բռնեցին տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր որ դպիրները եւ ծերերը ժողովուած էին։</verse>
				<verse number="58">Պետրոսն էլ գնում էր նորա ետեւից հեռուանց մինչեւ քահանայապետի սրահը, եւ ներս մտաւ, ծառաների հետ նստեց՝ վերջը տեսնելու։</verse>
				<verse number="59">Բայց քահանայապետները եւ ծերերը եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ սուտ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն, բայց չգտան։</verse>
				<verse number="60">Եւ թէպէտ շատ սուտ վկաներ էին եկել, բայց չգտան. վերջապէս երկու սուտ վկաներ առաջ եկան,</verse>
				<verse number="61">Եւ ասեցին. Սա ասեց Ես կարող եմ Աստուծոյ տաճարը քանդել՝ եւ երեք օրումը շինել նորան։</verse>
				<verse number="62">Եւ քահանայապետը վեր կացաւ նորան ասեց. Ոչինչ չե՞ս պատասխանում. դորանք ի՞նչ են վկայում քեզ դէմ։</verse>
				<verse number="63">Եւ Յիսուսը լուռ էր կենում։ Եւ քահանայապետը պատասխանեց եւ ասեց նորան. Երդում եմ տալիս քեզ կենդանի Աստուծովը որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը Աստուծոյ որդին։</verse>
				<verse number="64">Յիսուսն էլ նորան ասեց. Դու ասեցիր. սակայն ասում եմ ձեզ, որ հիմիկուց յետոյ կտեսնէք մարդի Որդին Զօրութեան աջ կողմը նստած՝ եւ երկնքի ամպերի վերայ գալիս։</verse>
				<verse number="65">Այն ժամանակ քահանայապետն իր հանդերձները պատառեց եւ ասեց թէ՝ Հայհոյեց. էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ. ահա հիմա դորա հայհոյանքը լսեցիք։</verse>
				<verse number="66">Ինչպէ՞ս է երեւում ձեզ։ Նորանք էլ պատասխանեցին եւ ասեցին. Մահապարտ է։</verse>
				<verse number="67">Այն ժամանակ թքեցին նորա երեսին, եւ բռնցքով ծեծեցին նորան, ոմանք էլ ապտակ տուին նորան, ասելով.</verse>
				<verse number="68">Մարգարէացիր մեզ, Քրիստոս, ո՞վ էր քեզ զարկողը։</verse>
				<verse number="69">Եւ Պետրոսը դուրսը նստած էր սրահումը, եւ մէկ աղախին եկաւ նորա մօտ եւ ասեց. Դու էլ Գալիլեացի Յիսուսի հետ էիր։</verse>
				<verse number="70">Նա էլ բոլորի առաջին ուրացաւ եւ ասեց. Ես չեմ իմանում թէ դու ինչ ես ասում։</verse>
				<verse number="71">Եւ երբոր նա դուրսը բակը գնաց, մի ուրիշը նորան տեսաւ եւ այնտեղ լինողներին ասեց. Սա էլ էր Նազովրեցի Յիսուսի հետ։</verse>
				<verse number="72">Եւ նա դարձեալ ուրացաւ երդումով, թէ՝ Ես այն մարդին չեմ ճանաչում։</verse>
				<verse number="73">Եւ քիչ ժամանակից յետոյ այնտեղ կանգնողները եկան եւ Պետրոսին ասեցին. Ճշմարիտ՝ դու էլ նորանցից ես. որովհետեւ քո խօսելն էլ յայտնի է անում քեզ։</verse>
				<verse number="74">Այն ժամանակ նա սկսեց անիծել եւ երդուել՝ թէ այն մարդին չեմ ճանաչում, եւ շուտով հաւը խօսեց։</verse>
				<verse number="75">Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի այն խօսքն, որ ասեց թէ Հաւը խօսելուց առաջ՝ երեք անգամ կուրանաս ինձ. եւ դուրս գնաց դառնապէս լացաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Եւ երբոր առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը Յիսուսի դէմ խորհուրդ արին, որ սպանեն նորան։</verse>
				<verse number="2">Եւ նորան կապելով տարան եւ Պոնտացի Պիղատոս կուսակալին յանձնեցին։</verse>
				<verse number="3">Այն ժամանակ նորա մատնիչը Յուդան տեսնելով որ դատապարտուեցաւ, զղջացած այն երեսուն արծաթը ետ դարձրեց քահանայապետներին եւ ծերերին,</verse>
				<verse number="4">Եւ ասեց, Ես մեղք գործեցի՝ անմեղ արիւն մատնելով։ Նորանք էլ ասեցին, Մե՞զ ինչ. դու տես։</verse>
				<verse number="5">Եւ նա արծաթը գցեց տաճարի մէջ՝ հեռացաւ, եւ գնաց ինքնիրան խեղդեց։</verse>
				<verse number="6">Եւ քահանայապետներն որ արծաթն առան՝ ասեցին. Արժան չէ՛ դորան գանձանակի մէջ ընդունել, որովհետեւ արիւնի գին է։</verse>
				<verse number="7">Եւ խորհուրդ արին եւ նորանով բրուտի արտատեղն առան, օտարականների գերեզմանատեղի համար։</verse>
				<verse number="8">Նորա համար այն արտատեղը Արիւնի արտ կոչուեցաւ մինչեւ այսօր։</verse>
				<verse number="9">Այն ժամանակ կատարուեցաւ Երեմիա մարգարէի ձեռով ասուածը, Եւ երեսուն արծաթն առան՝ այն գնահատուածի գինը, որ Իսրայէլի որդիներից ոմանք գնահատել էին,</verse>
				<verse number="10">Եւ նորան բրուտի արտին տուին, ինչպէս որ հրամայեց ինձ Տէրը։</verse>
				<verse number="11">Եւ Յիսուսը կանգնեց կուսակալի առաջը. եւ կուսակալը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։ Յիսուսն էլ ասեց նորան, Դու ես ասում։</verse>
				<verse number="12">Եւ երբոր քահանայապետներիցը եւ ծերերիցը ամբաստանվում էր՝ ոչինչ չպատասխանեց։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ Պիղատոսը ասեց նորան. Չե՞ս լսում՝ որչա՞փ բաներ են վկայում քեզ հակառակ։</verse>
				<verse number="14">Եւ նա նորան ոչ մէկ բան էլ չպատասխանեց. մինչեւ որ կուսակալն էլ շատ զարմացաւ։</verse>
				<verse number="15">Բայց սովորութիւն էր կուսակալին տօնի ժամանակին մէկ կապուած արձակել ժողովրդի համար. որին որ ուզէին։</verse>
				<verse number="16">Եւ այն ժամանակ մի նշանաւոր բանտարկեալ ունեին, անունը Բարաբբա։</verse>
				<verse number="17">Արդ՝ երբոր նորանք հաւաքուեցան, Պիղատոսը ասեց նորանց. Ո՞րն էք ուզում որ ձեզ համար արձակեմ. Բարաբբայի՞ն, թէ Յիսուսին, որ Քրիստոս է կոչվում։</verse>
				<verse number="18">Որովհետեւ գիտէր, որ նախանձով էին մատնել նորան։</verse>
				<verse number="19">Եւ երբոր նա ատեան նստած էր, նորա կինը մարդ ուղարկեց նորա մօտ եւ ասեց. Այդ արդար մարդի հետ դու բան չունիս. որովհետեւ շատ բաներ քաշեցի այսօր նորա պատճառովը։</verse>
				<verse number="20">Բայց քահանայապետները եւ ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբբային ուզեն, իսկ Յիսուսին կորցնեն։</verse>
				<verse number="21">Եւ կուսակալը պատասխանեց եւ ասեց նորանց. Այս երկուսից ո՞րն էք ուզում, որ արձակեմ ձեզ համար։ Եւ նորանք ասեցին, Բարաբբային։</verse>
				<verse number="22">Պիղատոսն ասեց նորանց. Ապա ի՞նչ անեմ Յիսուսին որ Քրիստոս է կոչվում։ Ամենքն ասեցին. Թող խաչուի։</verse>
				<verse number="23">Եւ կուսակալն ասեց, Ապա ի՞նչ չար բան է արել։ Բայց նորանք էլ աւելի էին աղաղակում եւ ասում, Խաչուի։</verse>
				<verse number="24">Պիղատոսն էլ երբոր տեսաւ, թէ ոչինչ օգուտ չէ անում, այլ աւելի խռովութիւն է լինում, ջուր առաւ՝ ձեռքերը լուաց ժողովրդի առաջին եւ ասեց. Ես այդ արդարի արիւնիցն անմեղ եմ, դուք տեսէք։</verse>
				<verse number="25">Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. Դորա արիւնը մեզ վերայ եւ մեր որդկանց վերայ։</verse>
				<verse number="26">Այն ժամանակ նա Բարաբբային արձակեց նորանց համար, եւ Յիսուսին ծեծելուց յետոյ յանձնեց որ խաչուի։</verse>
				<verse number="27">Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին տարան պալատը, եւ բոլոր զօրագունդը հաւաքեցին նորա վերայ։</verse>
				<verse number="28">Եւ նորան մերկացնելով նորա վերայ մի կարմիր քղամիդ գցեցին։</verse>
				<verse number="29">Եւ փշերից մի պսակ ոլորեցին՝ նորա գլխին դրին, եւ նորա աջ ձեռքին մի եղէգ. եւ նորա առաջը ծունր դնելով ծաղր էին անում եւ ասում. Ողջ լեր, Հրէաների թագաւոր։</verse>
				<verse number="30">Եւ նորա վերայ թքելով՝ եղէգն առնում էին եւ նորա գլուխը ծեծում։</verse>
				<verse number="31">Եւ երբոր ծաղր արին նորան, կարմիր քղամիդը նորանից հանեցին՝ եւ նորան հագցրին իր հանդերձները, եւ տարան նորան խաչելու։</verse>
				<verse number="32">Եւ երբոր դուրս եկան, մի Կիւրենացի մարդ գտան՝ անունը Սիմօն, նորան պահակ բռնեցին, որ նորա խաչը վեր առնէ։</verse>
				<verse number="33">Եւ երբոր Գողգոթա ասուած տեղն եկան, որ գանկի տեղ ասել է,</verse>
				<verse number="34">Նորան լեղիի հետ խառնած գինի տուին խմելու. եւ երբոր ճաշակեց, չէր կամենում խմել։</verse>
				<verse number="35">Եւ նորան խաչը հանելով բաժանեցին նորա հանդերձները՝ վիճակ գցելով, որ կատարուի մարգարէի ձեռով ասուածը՝ Իմ հանդերձներն իրանց մէջ բաժանեցին, եւ իմ պատմուճանի վերայ վիճակ գցեցին։</verse>
				<verse number="36">Եւ նստած նորան պահում էին այնտեղ։</verse>
				<verse number="37">Եւ նորա յանցանքը գրուած դրին նորա գլխիցը վեր. ԱՅՍ Է ՅԻՍՈՒՍ՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։</verse>
				<verse number="38">Այն ժամանակ նորա հետ երկու աւազակներ խաչուեցան՝ մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։</verse>
				<verse number="39">Եւ անցնող դարձողները հայհոյում էին նորան, իրանց գլուխները շարժելով, եւ ասում էին.</verse>
				<verse number="40">Ով տաճարը քանդող՝ եւ երեք օրում շինող, ազատիր քեզ. եթէ Աստուծոյ որդի ես, իջիր խաչիցը։</verse>
				<verse number="41">Այնպես էլ քահանայապետներն էին ծաղր անում դպիրների եւ ծերերի հետ եւ ասում.</verse>
				<verse number="42">Ուրիշներին ազատեց, ինքն իրան չէ կարողանում ազատել. թէ որ Իսրայէլի թագաւորն է, իջնէ հիմա խաչիցը, եւ կհաւատանք դորան։</verse>
				<verse number="43">Աստուծուն յուսացաւ, հիմա թող նա փրկէ դորան, եթէ ուզում է դորան. որովհետեւ ասեց, թէ Աստուծոյ Որդի եմ։</verse>
				<verse number="44">Միեւնոյնն էլ աւազակները, որ նորա հետ խաչուած էին, նախատում էին նորան։</verse>
				<verse number="45">Եւ ժամը վեցիցը խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը։</verse>
				<verse number="46">Եւ ժամը իննի դէմ, Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. այսինքն, Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ։</verse>
				<verse number="47">Այնտեղ կանգնածներից ոմանք էլ երբոր լսեցին, ասում էին թէ Եղիային է կանչում դա։</verse>
				<verse number="48">Եւ շուտով նորանցից մէկը վազեց՝ մի սպունգ առաւ քացախով լցրեց, եղէգի վերայ անցրեց՝ եւ նորան տուաւ, որ խմէ.</verse>
				<verse number="49">Եւ միւսներն ասում էին, թող տեսնենք, թէ Եղիան կգա՞յ՝ դորան փրկէ։</verse>
				<verse number="50">Յիսուսը դարձեալ մեծ ձայնով կանչեց՝ եւ արձակեց հոգին։</verse>
				<verse number="51">Եւ ահա տաճարի վարագոյրն երկու ճղուեցաւ վերեւիցը մինչեւ ցածը, եւ երկիրը շարժուեց. եւ քարերը պատառուեցան.</verse>
				<verse number="52">Եւ գերեզմանները բացուեցան. եւ շատ սուրբ ննջեցեալների մարմիններ յարութիւն առան.</verse>
				<verse number="53">Եւ գերեզմաններից դուրս գալով, նորա յարութիւնից յետոյ, սուրբ քաղաքը մտան, եւ շատերին երեւեցան։</verse>
				<verse number="54">Բայց հարիւրապետը եւ նորանք որ նորա հետ Յիսուսին պահում էին, երբոր երկրաշարժը եւ այն եղածները տեսան, շատ վախեցան եւ ասեցին. Ճշմարիտ որ սա Աստուծոյ Որդի էր։</verse>
				<verse number="55">Եւ այնտեղ շատ կանայք կային, որ հեռուանց մտիկ էին տալիս, որ Գալիլեայից Յիսուսի ետեւիցն եկան նորան ծառայութիւն անելու։</verse>
				<verse number="56">Սորանց միջումն էր Մարիամ Մագդաղենացին՝ եւ Մարիամ Յակոբի եւ Յովսէի մայրը՝ եւ Զեբեդեայի որդկանց մայրը։</verse>
				<verse number="57">Եւ երբոր իրիկուն եղաւ Արիմաթիայից մի հարուստ մարդ եկաւ՝ անունը Յովսէփ, որ ինքն էլ աշակերտ եղած էր Յիսուսին։</verse>
				<verse number="58">Սա գնաց Պիղատոսի մօտ եւ Յիսուսի մարմինը խնդրեց. այն ժամանակ Պիղատոսը հրամայեց որ մարմինը տրուի։</verse>
				<verse number="59">Եւ Յովսէփը մարմինն առնելով մաքուր կտաւով պատանեց,</verse>
				<verse number="60">Եւ դրաւ իր նոր գերեզմանի մէջ, որ վէմի մէջ փորել էր. եւ գերեզմանի դռանը մի մեծ քար թաւալեց գնաց։</verse>
				<verse number="61">Եւ այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը, գերեզմանի դիմացը նստած։</verse>
				<verse number="62">Եւ հետեւեալ օրը որ ուրբաթից յետոյ է, քահանայապետները եւ Փարիսեցիները հաւաքուեցան Պիղատոսի մօտ, եւ ասեցին.</verse>
				<verse number="63">Տէր, յիշում ենք որ այն մոլորեցուցիչը, դեռ կենդանի, ասում էր․ Երեք օրից յետոյ յարութիւն կառնեմ.</verse>
				<verse number="64">Ուրեմն հրամայիր, որ մինչեւ երրորդ օրը գերեզմանն զգուշութիւնով պահեն. միգուցէ աշակերտները գիշերը գան՝ նորան գողանան. եւ ժողովրդին ասեն՝ Մեռելներիցը յարութիւն առաւ, եւ յետին մոլորութիւնը չար լինի քան թէ առաջինը։</verse>
				<verse number="65">Պիղատոսն էլ ասեց նորանց. Ունիք պահապան զինուորներ, գնացէք՝ զգոյշ պահեցէք՝ ինչպէս գիտէք։</verse>
				<verse number="66">Նորանք էլ գնացին գերեզմանին պահպանութիւն արին, քարը կնքելով պահապան զինուորների հետ։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Եւ շաբաթ իրիկունն՝ որ միաշաբաթ էր լուսանում, Մարիամ Մագդաղենացին եկաւ՝ եւ միւս Մարիամը, գերեզմանը տեսնելու։</verse>
				<verse number="2">Եւ ահա մէծ շարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջաւ գնաց՝ դռնիցն այն քարը հեռու թաւալեց, եւ նորա վերայ նստեց։</verse>
				<verse number="3">Եւ նորա կերպարանքը փայլակի պէս էր, եւ նորա հագուստը ձիւնի պէս սպիտակ։</verse>
				<verse number="4">Եւ նորա ահիցը պահապանները շփոթուեցան, եւ մեռելի նման եղան։</verse>
				<verse number="5">Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։</verse>
				<verse number="6">Այստեղ չէ. որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց. եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։</verse>
				<verse number="7">Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասեցէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը, եւ ահա նա ձեզանից առաջ Գալիլեա կգնայ. այնտեղ նորան կտեսնէք. ահա ասեցի ձեզ։</verse>
				<verse number="8">Եւ նորանք շուտով գերեզմանիցը դուրս եկան՝ վախով եւ մեծ ուրախութիւնով. եւ վազում էին՝ նորա աշակերտներին պատմելու։</verse>
				<verse number="9">Եւ երբոր գնում էին որ նորա աշակերտներին պատմեն, ահա Յիսուսը պատահեց նորանց եւ ասեց. Ողջոյն ձեզ. եւ նորանք մօտ եկան, նորա ոտները բռնեցին եւ նորան երկրպագութիւն արին։</verse>
				<verse number="10">Այն ժամանակ Յիսուսը նորանց ասեց. Մի վախենաք. գնացէք իմ եղբայրներին ասեցէք, որ գնան Գալիլեա, եւ այնտեղ կտեսնեն ինձ։</verse>
				<verse number="11">Եւ երբոր նորանք գնացին՝ ահա պահապան զինուորներից ոմանք եկան քաղաքը եւ պատմեցին քահանայապետներին բոլոր եղածները։</verse>
				<verse number="12">Եւ նորանք ծերերի հետ հաւաքուած խորհուրդ արին, եւ շատ փող տուին զինուորներին,</verse>
				<verse number="13">Եւ ասեցին. Ասեցէք, թէ Նորա աշակերտները գիշերը եկան գողացան նորան, երբոր մենք քնած էինք։</verse>
				<verse number="14">Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնէ, մենք կհամոզենք նորան եւ ձեզ անհոգ կանենք։</verse>
				<verse number="15">Եւ նորանք փողն առնելով, այնպէս արին ինչպէս սովորեցրուած էին. եւ այս բանը հռչակուեցաւ Հրէաների մէջ մինչեւ այսօր։</verse>
				<verse number="16">Բայց տասնեւմէկ աշակերտները գնացին Գալիլեա այն սարը որ Յիսուսը նորանց հրամայել էր։</verse>
				<verse number="17">Եւ երբոր նորան տեսան, երկրպագութիւն արին նորան, բայց ոմանք երկմտեցին։</verse>
				<verse number="18">Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս.</verse>
				<verse number="19">Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը.</verse>
				<verse number="20">Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="41">
			<chapter number="1">
				<verse number="1">Աստուծոյ Որդի՝ Յիսուսի Քրիստոսի աւետարանի սկիզբը։</verse>
				<verse number="2">Ինչպէս գրուած է մարգարէներումը. Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին.</verse>
				<verse number="3">Կանչողի ձայնը անապատումը՝ պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ շիտակ արէք նորա շաւիղները։</verse>
				<verse number="4">Յովհաննէսը անապատումը մկրտում էր, եւ ապաշխարութեան մկրտութիւն քարոզում՝ մեղաց թողութեան համար։</verse>
				<verse number="5">Եւ գնում էր նորա մօտ Հրէաստանի բոլոր երկիրն եւ ամեն Երուսաղէմացիք, եւ ամենքը նորանից մկրտվում էին Յորդանան գետումը, իրանց մեղքերը խոստովանելով։</verse>
				<verse number="6">Եւ Յովհաննէսը ուղտի բուրդ էր հագած, եւ կաշուց գօտիկ իր մէջքին, եւ նորա կերակուրը մարախ եւ վայրի մեղր էր.</verse>
				<verse number="7">Եւ քարոզելով ասում էր, Ինձանից զօրաւորը գալիս է իմ ետեւից, որին ես արժանի չեմ խոնարհուիլ եւ նորա կօշիկների կապն արձակել։</verse>
				<verse number="8">Ես ջրով մկրտեցի ձեզ, բայց նա Սուրբ Հոգով կ’մկրտէ ձեզ։</verse>
				<verse number="9">Եւ եղաւ այն օրերը՝ որ Յիսուսը եկաւ Գալիլեացիների Նազարէթիցը, եւ մկրտուեցաւ Յովհաննէսիցը Յորդանանի մէջ։</verse>
				<verse number="10">Եւ շուտով որ ջրիցը դուրս է գալիս՝ տեսաւ երկինքը ճղուած, եւ Աստուծոյ Հոգին աղաւնիի պէս՝ որ իջնում էր նորա վերայ։</verse>
				<verse number="11">Եւ ձայն եղաւ երկնքիցը՝ Դու ես իմ սիրելի Որդին, որին ես հաւանեցի։</verse>
				<verse number="12">Եւ շուտով Հոգին նորան անապատը հանեց։</verse>
				<verse number="13">Եւ նա այնտեղ անապատումն էր քառասուն օր սատանայիցը փորձուելով. Եւ գազանների հետ էր, եւ հրեշտակները ծառայում էին նորան։</verse>
				<verse number="14">Եւ Յովհաննէսը մատնուելուց յետոյ, Յիսուսը եկաւ Գալիլեա, քարոզում էր Աստուծոյ թագաւորութեան աւետարանը եւ ասում,</verse>
				<verse number="15">Թէ ժամանակը կատարուել է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. Ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին։</verse>
				<verse number="16">Գալիլեացիների ծովի մօտովն անցկենալիս, տեսաւ Սիմօնին եւ նորա եղբայր Անդրէասին, որ ուռկան էին գցում ծովը. Որովհետեւ ձկնորս էին։</verse>
				<verse number="17">Եւ Յիսուսը նորանց ասեց. Իմ ետեւից եկէք, եւ ես կ’անեմ ձեզ, որ մարդկանց որսորդ լինիք։</verse>
				<verse number="18">Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողեցին եւ նորա ետեւից գնացին։</verse>
				<verse number="19">Եւ այնտեղից մի քիչ առաջ գնալով, Յակոբոս Զեբեդեանին եւ նորա եղբայր Յովհաննէսին տեսաւ, որոնք էլ նաւի մէջ ուռկաններ շինում էին, եւ շուտով նորանց կանչեց։</verse>
				<verse number="20">Եւ նորանք իրանց հայր Զեբեդէոսին վարձկանների հետ նաւի մէջ թողելով, նորա ետեւից գնացին։</verse>
				<verse number="21">Եւ մտնում են Կափառնայում. Եւ շուտով շաբաթ օրը ժողովարանը մտաւ եւ սովորեցնում էր։</verse>
				<verse number="22">Եւ զարմանում էին նորա վարդապետութեան վերայ. Որովհետեւ նա նորանց՝ ինչպէս իշխանութիւն ունեցող սովորեցնում էր եւ ոչ թէ դպիրների պէս։</verse>
				<verse number="23">Եւ նորանց ժողովարանումը մի մարդ կար՝ պիղծ ոգով, եւ նա աղաղակեց եւ ասեց.</verse>
				<verse number="24">Թող տուր. ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. Գիտեմ քեզ, թէ ով ես, Աստուծոյ Սուրբդ։</verse>
				<verse number="25">Եւ Յիսուսը սաստեց նորան եւ ասեց, Պապանձիր, եւ դորանից դուրս եկ։</verse>
				<verse number="26">Եւ պիղծ ոգին սաստիկ թափահարեց նորան, եւ մեծ ձայնով աղաղակելով դուրս եկաւ նորանից։</verse>
				<verse number="27">Եւ ամենքը զարմացան, մինչեւ որ իրանց մէջ հարցուփորձ էին անում եւ ասում. Սա ի՞նչ է. Ի՞նչ նոր վարդապետութիւն է դա, որ իշխանութիւնով պիղծ ոգիներին էլ սաստում է՝ եւ հնազանդվում են իրան։</verse>
				<verse number="28">Եւ նորա համբաւը շուտով դուրս գնաց Գալիլեայի ամեն կողմերը։</verse>
				<verse number="29">Եւ շուտով ժողովարանից դուրս գալով, եկան Սիմօնի եւ Անդրէասի տունը՝ Յակոբի եւ Յովհաննէսի հետ։</verse>
				<verse number="30">Եւ Սիմօնի զոքանչը տենդած պառկած էր, եւ շուտով նորա համար ասեցին նորան։</verse>
				<verse number="31">Եւ նա մօտ եկաւ վերկացրեց նորան՝ ձեռքիցը բռնելով. Եւ շուտով տենդը թողեց նորան, եւ նա ծառայում էր նորանց։</verse>
				<verse number="32">Եւ երբոր իրիկուն եղաւ, արեգակը մար մտնելիս, բոլոր հիւանդներին եւ դիւահարներին նորա մօտ բերին։</verse>
				<verse number="33">Եւ բոլոր քաղաքը ժողովուած էր դռան առաջին։</verse>
				<verse number="34">Եւ շատ կերպ կերպ ցաւերով հիւանդներին բժշկեց, եւ շատ դեւեր հանեց. Եւ թոյլ չէր տալիս դեւերին որ խօսեն. Որովհետեւ գիտում էին նորան։</verse>
				<verse number="35">Եւ լուսածագին առաւօտանց շատ կանուխ վերկացաւ՝ դուրս եկաւ գնաց մի անապատ տեղ, եւ այնտեղ աղօթք էր անում։</verse>
				<verse number="36">Եւ Սիմօնը եւ նորա հետ լինողները նորա ետեւից գնացին։</verse>
				<verse number="37">Եւ երբոր նորան գտան. Ասեցին նորան, թէ Ամենքը որոնում են քեզ։</verse>
				<verse number="38">Եւ նորանց ասեց. Գնանք այդ գիւղաքաղաքներն էլ, որ այնտեղ քարոզեմ. որովհետեւ սորա համար եմ եկած։</verse>
				<verse number="39">Եւ բոլոր Գալիլեայի մէջ նորանց ժողովարաններումը քարոզում էր, եւ դեւերը հանում։</verse>
				<verse number="40">Եւ մի բորոտ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան եւ ծունր էր դնում առաջին եւ ասում նորան. Թէ որ կամենաս կարող ես ինձ սրբել։</verse>
				<verse number="41">Յիսուսն էլ գթալով ձեռքը մեկնեց, նորան դիպաւ, եւ ասեց նորան. Կամենում եմ՝ սրբուիր։</verse>
				<verse number="42">Եւ երբոր ասեց նորան, շուտով բորոտութիւնը գնաց նորանից, եւ նա սրբուեցաւ։</verse>
				<verse number="43">Եւ նորան սաստելով՝ շուտով դուրս հանեց նորան, եւ ասեց նորան.</verse>
				<verse number="44">Զգոյշ կաց՝ ոչ ոքի ոչինչ չ’ասես. Այլ գնա՝ քեզ ցոյց տուր քահանային, եւ քո սրբութեան համար մատուցրու այն, որ Մովսէսը հրամայեց, նորանց վկայութիւն լինելու համար։</verse>
				<verse number="45">Եւ նա դուրս գնալով, սկսեց շատ բաներ քարոզել եւ այն բանը տարածել, մինչեւ որ նա այլեւս չէր կարողանում յայտնապէս քաղաքը մտնել, այլ դուրսը անապատ տեղերում էր, եւ ամեն կողմերից գալիս էին նորա մօտ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ դարձեալ մտաւ Կափառնայում մի քանի օրից յետոյ,</verse>
				<verse number="2">Եւ լսուեցաւ թէ տանն է, եւ շուտով շատ մարդիկ ժողովուեցան, մինչեւ որ տեղ չ’կար եւ ոչ էլ դռան մօտ. Եւ նա խօսում էր նորանց Աստուծոյ խօսքը։</verse>
				<verse number="3">Եւ գալիս էին նորա մօտ, եւ մի անդամալոյծ էին բերում չորս մարդով վեր առած։</verse>
				<verse number="4">Եւ երբոր չ’կարողացան մօտենալ նորան ամբոխի պատճառով, այն տան ծածքը քանդեցին, ուր էր Յիսուսը, եւ ծակ բանալով իջեցրին մահիճը, որի վերայ պառկած էր անդամալոյծը։</verse>
				<verse number="5">Յիսուսն էլ նորանց հաւատքը տեսնելով, ասեց անդամալոյծին. Որդեակ, թողուած են քեզ քո մեղքերը։</verse>
				<verse number="6">Եւ դպիրներից ոմանք այնտեղ նստած էին. Եւ իրանց սրտերումը միտք էին անում.</verse>
				<verse number="7">Ի՞նչու համար սա այսպէս հայհոյութիւններ է խօսում. ո՞վ կարող է մեղք թողել, եթէ ոչ մէկը՝ Աստուած։</verse>
				<verse number="8">Եւ Յիսուսը իր հոգիի մէջ շուտով գիտաց, թէ իրանց սրտումն այսպէս են միտք անում, եւ ասեց նորանց. Ի՞նչու էք ձեր սրտերումն այդ բաները մտածում։</verse>
				<verse number="9">Ո՞րն է հեշտ. Անդամալոյծին ասել՝ Թողուած են քեզ քո մեղքերը, կամ ասել՝ Վեր կաց, քո մահիճն առ եւ ման եկ։</verse>
				<verse number="10">Բայց որ իմանաք, թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. (անդամալոյծին ասեց).</verse>
				<verse number="11">Ասում եմ քեզ. Վեր կաց, քո մահիճն առ եւ գնա քո տունը։</verse>
				<verse number="12">Եւ նա շուտով վերկացաւ, մահիճն առաւ, եւ ամենի առաջին դուրս գնաց. Մինչեւ որ ամենքը զարմանում էին եւ Աստուծուն փառաւորում ասելով թէ Երբէք այսպիսի բան չենք տեսել։</verse>
				<verse number="13">Եւ դարձեալ դէպի ծովի եզրը դուրս գնաց, եւ բոլոր ժողովուրդը նորա մօտ էր գալիս. Եւ նա սովորեցնում էր նորանց։</verse>
				<verse number="14">Եւ անցնելիս տեսաւ Ղեւի Ալփեանին՝ նստած մաքսաւորութեան. Եւ նորան ասեց. Իմ ետեւից եկ. Եւ նա վերկացաւ գնաց նորա ետեւից։</verse>
				<verse number="15">Եւ եղաւ, երբոր նորա տանը սեղանի վերայ նստած էր, շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի եւ նորա աշակերտների հետ սեղան էին նստած, որովհետեւ շատ մարդիկ էին, որ նորա ետեւից գնում էին։</verse>
				<verse number="16">Բայց դպիրները եւ Փարիսեցիները տեսնելով որ մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում է, ասեցին նորա աշակերտներին. Այդ ի՞նչ է, որ մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում է եւ խմում է։</verse>
				<verse number="17">Եւ Յիսուսը երբոր լսեց, ասեց նորանց. Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիւանդներին. Ես չ’եկայ արդարներին այլ մեղաւորներին ապաշխարութեան կանչելու։</verse>
				<verse number="18">Եւ Յովհաննէսի աշակերտները եւ Փարիսեցիները ծոմ էին պահում եւ եկան նորան ասեցին. Ի՞նչու Յովհաննէսի եւ Փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում, բայց քո աշակերտները ծոմ չեն պահում։</verse>
				<verse number="19">Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը ծոմ պահել՝ քանի որ փեսան նորանց հետ է. Քանի որ փեսան իրանց հետ ունին, չեն կարող ծոմ պահել։</verse>
				<verse number="20">Բայց օրեր կ’գան, որ փեսան նորանցից վեր կ’առնուի, եւ ապա այն օրերումը ծոմ կ’պահեն։</verse>
				<verse number="21">Եւ ոչ ով նոր լաթից կարկատան չի գցիլ հին հանդերձի վերայ, ապա թէ ոչ՝ նորն իր ուժովն այն հնիցն կ’առնէ, եւ պատռուածքն էլ աւելի չար կ’լինի։</verse>
				<verse number="22">Եւ ոչ ով նոր գինին հին տկերի մէջ չի ածիլ. Ապա թէ ոչ՝ նոր գինին տկերը կ’պատռէ, եւ գինին կ’թափուի, տկերն էլ կ’կորչեն. Այլ նոր գինին նոր տկերի մէջ պէտք է ածուի։</verse>
				<verse number="23">Եւ եղաւ որ նա շաբաթ օրը արտերի միջովն անցնում էր եւ նորա աշակերտներն սկսեցին գնալ հասկ պոկելով։</verse>
				<verse number="24">Եւ Փարիսեցիներն ասեցին նորան. Տես, ինչ են գործում շաբաթ օրը, որ արժան չէ։</verse>
				<verse number="25">Եւ նա ասեց նորանց. Դուք երբէք չէ՞ք կարդացել, թէ Դաւիթն ինչ արաւ, երբոր պէտք ունէր, եւ սովեց ինքը եւ նորա հետ լինողներն։</verse>
				<verse number="26">Ինչպես Աստուծոյ տունը մտաւ Աբիաթար քահանայապետի օրին. Եւ առաջաւորութեան հացերը կերաւ, որ ուրիշի օրէնք չէր ուտել, բայց միայն քահանայից. Եւ իր հետ լինողներին էլ տուաւ։</verse>
				<verse number="27">Եւ նորանց ասեց. Շաբաթը մարդի համար եղաւ, եւ ոչ թէ մարդը շաբաթի համար։</verse>
				<verse number="28">Ուրեմն մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ դարձեալ ժողովարանը մտաւ, եւ այնտեղ մի մարդ կար՝ ձեռքը չորացած։</verse>
				<verse number="2">Եւ սպասում էին նորան՝ թէ արդեօք շաբաթ օրը կ’բժշկէ՞ նորան որ չարախօսեն նորանից։</verse>
				<verse number="3">Եւ նա ասեց ձեռքը չորացած մարդին. Կանգնիր մէջտեղը։</verse>
				<verse number="4">Եւ ասեց նորանց. Արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել՝ թէ չար գործել. Մի հոգի ապրեցնե՞լ՝ թէ սպանել. Իսկ նորանք լռեցին։</verse>
				<verse number="5">Նա էլ բարկութիւնով չորս կողմովը նորանց մտիկ տալով՝ նորանց սրտերի կուրութեան համար տրտմած՝ այն մարդին ասեց. Ձեռքդ մեկնիր. Եւ նա մեկնեց, եւ նորա ձեռքը ողջացաւ ինչպէս միւսը։</verse>
				<verse number="6">Եւ Փարիսեցիները շուտով դուրս գնացին Հերովդէսեանների հետ նորա դէմ խորհուրդ էին անում, թէ ինչպէս կորցնեն նորան։</verse>
				<verse number="7">Եւ Յիսուսը իր աշակերտների հետ ծովի մօտ գնաց. Եւ շատ բազմութիւն նորա ետեւից գնում էին Գալիլեայից եւ Հրէաստանից,</verse>
				<verse number="8">Եւ Երուսաղէմից, եւ Եդովմից, եւ Յորդանանի այն կողմիցը, եւ նորանք էլ որ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայիցն էին, շատ բազմութիւն, երբոր լսում էին, թէ ինչ բաներ էր անում, նորա մօտ էին գալիս։</verse>
				<verse number="9">Եւ իր աշակերտներին ասեց որ մի պզտիկ նաւ պատրաստ լինի իրան համար այն ամբոխի պատճառով, որ չ’նեղեն նորան։</verse>
				<verse number="10">Որովհետեւ շատերին բժշկեց. Մինչեւ որ նորա վերայ էին թափվում, որ նորան դպչեն, որոնք որ ցաւ ունէին։</verse>
				<verse number="11">Եւ պիղծ ոգիները երբոր նորան տեսնում էին, ընկնում էին նորա առաջը, աղաղակում էին եւ ասում,</verse>
				<verse number="12">Թէ Դու Աստուծոյ Որդին ես. Եւ նա շատ սաստում էր նորանց, որ իրան չ’յայտնեն։</verse>
				<verse number="13">Եւ վեր ելաւ սարը եւ իր մօտ կանչեց որոնց որ ինքը կամեցաւ. Եւ նորա մօտ գնացին։</verse>
				<verse number="14">Եւ տասնեւերկու հոգի կարգեց, որ իր հետ լինին, եւ որ նորանց ուղարկէ՝ քարոզելու.</verse>
				<verse number="15">Եւ նորանք իշխանութիւն ունենան ցաւերը բժշկելու՝ եւ դեւերը հանելու։</verse>
				<verse number="16">Եւ Սիմօնի անունը Պետրոս դրաւ.</verse>
				<verse number="17">Եւ Զեբեդեան Յակոբին՝ եւ Յակոբի եղբայր Յովհաննէսին. Եւ նորանց անունները Բաներեգէս դրաւ, որ է՝ Որոտմունքի որդիք.</verse>
				<verse number="18">Եւ Անդրէասին, եւ Փիլիպպոսին, եւ Բարթողոմէոսին, եւ Մատթէոսին, եւ Թովմասին, եւ Յակոբոս Ալփեանին, եւ Թադէոսին, եւ Սիմօն Կանանացուն։</verse>
				<verse number="19">Եւ Յուդա Իսկարիովտացուն, նա որ մատնեց էլ նորան։</verse>
				<verse number="20">Եւ եկան տուն, եւ դարձեալ հաւաքուեցաւ ամբոխը, մինչեւ որ չ’կարողացան հաց էլ ուտել։</verse>
				<verse number="21">Եւ նորա ընտանիքը լսելով դուրս եկան նորան բռնելու. որովհետեւ ասում էին թէ գժուել է։</verse>
				<verse number="22">Եւ դպիրները որ Երուսաղէմիցն իջել էին, ասում էին, թէ Բէեղզեբուղ ունի, եւ թէ դեւերի իշխանովն է հանում դեւերը։</verse>
				<verse number="23">Եւ նորանց իր մօտ կանչելով՝ առակներով ասում էր նորանց. Ի՞նչպէս սատանան կարող է սատանայ հանել։</verse>
				<verse number="24">Եւ եթէ մի թագաւորութիւն իր միջումը բաժանուի, այն թագաւորութիւնը կարող չէ կենալ;</verse>
				<verse number="25">Եւ եթէ մի տուն իր միջումը բաժանուի, այն տունը կարող չէ կենալ։</verse>
				<verse number="26">Եւ եթէ սատանան իր անձի վերայ վերկացաւ եւ բաժանուած է, կարող չէ կենալ, այլ վերջացած է։</verse>
				<verse number="27">Ոչ ոք կարող չէ մի զօրաւորի տունը մտնելով, նորա կարասիքը յափշտակել, եթէ առաջ այն զօրաւորին չ’կապէ, եւ ապա նորա տունը կ’յափշտակէ։</verse>
				<verse number="28">Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ թէ Մարդկանց որդիների ամեն մեղքերը եւ հայհոյանքները, որքան որ հայհոյեն էլ, կ’թողուին.</verse>
				<verse number="29">Բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյէ, յաւիտեան թողութիւն չի ունենալ. Այլ յաւիտենական դատապարտութեան պարտական կ’լինի։</verse>
				<verse number="30">Որովհետեւ ասում էին, թէ պիղծ ոգի կայ նորանում։</verse>
				<verse number="31">Եւ յետոյ նորա եղբարքը եւ մայրը եկան, եւ դուրսը կանգնած՝ նորա մօտ ուղարկեցին կանչեցին նորան։</verse>
				<verse number="32">Եւ ժողովուրդը նորա չորս կողմովը նստած էր. Եւ ասեցին նորան. Ահա մայրդ եւ եղբարքդ դուրսը քեզ ուզում են։</verse>
				<verse number="33">Եւ նա նորանց պատասխանեց եւ ասեց. Ո՞վ է իմ մայրը կամ իմ եղբարքը։</verse>
				<verse number="34">Եւ իր չորս կողմովը նստածներին մտիկ տուաւ եւ ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբարքը.</verse>
				<verse number="35">Որովհետեւ ով որ կատարէ Աստուծոյ կամքը, նա է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ դարձեալ սկսեց ծովի մօտ սովորեցնել, եւ շատ ամբոխ հաւաքուեցաւ նորա մօտ, մինչեւ որ նաւի մէջ մտաւ. Եւ ծովի վերայ նստեց. Եւ բոլոր ամբոխը ծովի մօտ ցամաքի վերայ էին։</verse>
				<verse number="2">Եւ շատ բաներ էր սովորեցնում նորանց առակներով. Եւ իր վարդապետութեան մէջ ասում էր նորանց.</verse>
				<verse number="3">Լսեցէք. Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու։</verse>
				<verse number="4">Եւ եղաւ որ սերմանելու ժամանակին մի քանին ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչունները եկան եւ կերան նորան։</verse>
				<verse number="5">Եւ ուրիշն ընկաւ քարքարուտ տեղ. Շատ հող չ’կար, եւ շուտով բուսաւ՝ հողը խոր չ’լինելուն համար։</verse>
				<verse number="6">Եւ երբոր արեգակը ծագեց՝ տաքացաւ եւ արմատ չ’ունենալուն համար չորացաւ։</verse>
				<verse number="7">Եւ ուրիշն ընկաւ փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորան. Եւ պտուղ չ’տուաւ։</verse>
				<verse number="8">Եւ ուրիշն ընկաւ բարի երկիրը, եւ պտուղ էր տալիս, որ դուրս եկաւ ու աճեց, եւ մէկը բերում էր երեսուն՝ եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։</verse>
				<verse number="9">Եւ ասում էր նորանց. Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։</verse>
				<verse number="10">Եւ երբոր մինակ էր, նորա մօտինները այն տասնեւերկուսի հետ հարցրին նորան այն առակը։</verse>
				<verse number="11">Եւ նա ասեց նորանց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդը գիտել, բայց նորանց որ դրսի են, ամեն բան առակներով է լինում.</verse>
				<verse number="12">Որ տեսնելով տեսնեն՝ եւ չտեսնեն, եւ լսելով լսեն եւ չ’իմանան. Մի գուցէ դառնան, եւ մեղքերը թողուին նորանց։</verse>
				<verse number="13">Եւ նորանց ասեց. Դուք չ’գիտէ՞ք այս առակը. Եւ ի՞նչպէս ամեն առակները կ’գիտենաք։</verse>
				<verse number="14">Սերմողը Խօսքն է սերմում.</verse>
				<verse number="15">Եւ նորանք են ճանապարհի վերայինները, ուր բանը սերմվում է, եւ երբոր լսում են, շուտով գալիս է սատանան եւ վեր առնում նորանց սրտերումը սերմուած խօսքը։</verse>
				<verse number="16">Նոյնպէս էլ քարքարուտ տեղը սերմուածները նորանք են, որոնք, երբոր խօսքը լսում են, շուտով ուրախութիւնով ընդունում են նորան.</verse>
				<verse number="17">Եւ իրանց մէջ արմատ չ’ունին, այլ առժամանակեայ են. Յետոյ երբոր այն խօսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են։</verse>
				<verse number="18">Եւ փշերի մէջ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են,</verse>
				<verse number="19">Բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ բաների ցանկութիւնները մտնում են խօսքը խեղդում. Եւ անպտուղ է լինում։</verse>
				<verse number="20">Բայց այն բարի երկրի վերայ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, եւ ընդունում են, եւ պտուղ են տալիս՝ մէկը երեսուն, եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։</verse>
				<verse number="21">Եւ ասեց նորանց. Մի՞թէ ճրագը գալիս է, որ գրուանի կամ մահճի տակ դրուի. Չէ՞ որ ճրագակալի վերայ դրուի։</verse>
				<verse number="22">Որովհետեւ ծածուկ բան չ’կայ, որ չ’յայտնուի. Եւ մի թագուն բան չ’եղաւ, որ դէպի յայտնութիւն չ’գար։</verse>
				<verse number="23">Եթէ մէկը լսելու ականջ ունի, թող լսէ։</verse>
				<verse number="24">Եւ ասեց նորանց. Տեսէք՝ ինչ էք լսում, ինչ չափով որ չափէք, նորանով էլ ձեզ կ’չափուի, եւ կ’աւելանայ ձեզ լսողներիդ։</verse>
				<verse number="25">Որովհետեւ ով որ ունի, նորան կ’տրուի. Եւ ով որ չունի, այն էլ որ ունի՝ վեր կառնուի նորանից։</verse>
				<verse number="26">Եւ ասում էր. Այսպէս է Աստուծոյ արքայութիւնը, որպէս թէ մի մարդ սերմ գցէր հողի մէջ։</verse>
				<verse number="27">Եւ գիշեր ցերեկ քնէ եւ վեր կենայ. Եւ սերմը բուսնէ եւ աճի. Այնպէս որ նա չ’գիտէ։</verse>
				<verse number="28">Որովհետեւ երկիրն ինքն իրան պտուղ է բերում, առաջ խոտը, յետոյ հասկը, եւ նորանից յետոյ լցուած ցորեն հասկի մէջ։</verse>
				<verse number="29">Բայց երբոր պտուղը կ’տայ, շուտով կ’ուղարկէ մանգաղը, որովհետեւ հունձքը հասել է։</verse>
				<verse number="30">Եւ ասում էր, Ինչի՞ նմանեցնենք Աստուծոյ արքայութիւնը, կամ ի՞նչ առակով առակի բերենք նորան։</verse>
				<verse number="31">Նման է մանանեխի հատի, որ երբոր հողի մէջ սերմվում է, երկրիս վերայ եղած ամեն սերմերից փոքրն է.</verse>
				<verse number="32">Եւ երբոր սերմվում է, բուսնում է եւ ամեն բանջարից աւելի մէծ է լինում, եւ մեծ մեծ ճիւղեր է արձակում, մինչեւ որ կարողանում են երկնքի թռչունները նորա հովանիի տակ բնակուել։</verse>
				<verse number="33">Եւ շատ այսպիսի առակներով խօսում էր նորանց հետ խօսքը, ինչպէս որ նորանք կարող էին լսել։</verse>
				<verse number="34">Եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ, բայց առանձին իր աշակերտներին ամեն բան մեկնում էր։</verse>
				<verse number="35">Եւ այն օրն, երբ որ իրիկուն էր լինում, նորանց ասեց. Եկէք անցնենք այն կողմը։</verse>
				<verse number="36">Եւ ժողովուրդը թողեցին, եւ նորան նաւովն առան, ինչպէս որ էր նաւումը. Եւ ուրիշ նաւակներ էլ կային նորա հետ։</verse>
				<verse number="37">Եւ քամիի մեծ փոթորիկ էր լինում, եւ ալիքները թափում էր նաւի մէջ, մինչեւ որ համարեա արդէն լցվում էր։</verse>
				<verse number="38">Եւ ինքը նաւի ետի կողմումը բարձի վերայ քնած էր. Եւ նորան զարթնեցնում են եւ ասում նորան. Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք։</verse>
				<verse number="39">Եւ նա զարթնելով քամիին սաստեց, եւ ասեց ծովին. Լռիր, պապանձուիր. Եւ քամին դադարեց, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։</verse>
				<verse number="40">Եւ ասեց նորանց. Ի՞նչու այդպէս վախկոտ էք. Ի՞նչպէս հաւատք չ’ունիք։ Եւ նորանք մեծ վախով վախեցան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք. Որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սորան։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ եկան ծովի այն կողմը՝ Գադարացիների երկիրը։</verse>
				<verse number="2">Եւ երբոր նաւիցը դուրս եկաւ, նորան իսկոյն պատահեց գերեզմաններիցը մի մարդ պիղծ ոգով,</verse>
				<verse number="3">Որի բնակութիւնը գերեզմաններումն էր. Եւ ոչ ոք շղթաներով էլ չէր կարող նորան կապել։</verse>
				<verse number="4">Որովհետեւ շատ անգամ ոտների կապերով եւ շղթաներով կապուել էր, բայց նա շղթաները կտրատել եւ ոտների կապերը փշրել էր, եւ ոչ ոք կարող չէր նորան նուաճել։</verse>
				<verse number="5">Եւ միշտ գիշեր ու ցերեկ գերեզմաններումը եւ սարերումն աղաղակում էր եւ ինքն իրան ծեծում էր քարերով։</verse>
				<verse number="6">Բայց երբոր հեռուանց Յիսուսին տեսաւ, վազեց նորան երկրպագութիւն արաւ.</verse>
				<verse number="7">Եւ մեծ ձայնով աղաղակելով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ բարձրեալ Աստուծոյ Որդի. Աստուծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ։</verse>
				<verse number="8">(Որովհետեւ ասում էր նորան. Դուրս եկ, պիղծ ոգի, այդ մարդիցը։)</verse>
				<verse number="9">Եւ հարցրեց նորան. Անունդ ի՞նչ է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Լէգէոն է իմ անունը. Որովհետեւ մենք շատ ենք։</verse>
				<verse number="10">Եւ շատ աղաչում էին նորան, որ իրանց այն աշխարհքիցը դուրս չ’ուղարկէ։</verse>
				<verse number="11">Եւ այնտեղ սարի մօտ խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։</verse>
				<verse number="12">Եւ բոլոր դեւերը նորան աղաչեցին եւ ասեցին. Ուղարկիր մեզ այն խոզերի մէջ, որ նորանց մէջ մտնենք։</verse>
				<verse number="13">Եւ Յիսուսը հրաման տուաւ նորանց շուտով. Եւ պիղծ ոգիները դուրս եկան խոզերի մէջ մտան. Եւ երամակն այն գահավէժ տեղիցը ծովի մէջ վազեց. Եւ երկու հազարի չափ էին. Եւ ծովումը խեղդվում էին։</verse>
				<verse number="14">Եւ խոզարածները փախան եւ քաղաքումը եւ արտերումը պատմեցին. Եւ դուրս եկան տեսնելու թէ ինչ է այդ եղածը։</verse>
				<verse number="15">Եւ Յիսուսի մօտ եկան, եւ դիւահարին տեսան նստած հագուած եւ խելքը գլուխը եկած, նա՝ որ լէգէոնն ունեցել էր. Եւ վախեցան։</verse>
				<verse number="16">Եւ տեսնողները պատմեցին նորանց, թէ ինչ եղաւ այն դիւահարին, եւ խոզերի մասին։</verse>
				<verse number="17">Եւ սկսեցին աղաչել նորան, որ իրանց սահմաններիցը դուրս գնայ։</verse>
				<verse number="18">Եւ երբոր նա նաւը մտաւ, դիւահարն աղաչում էր նորան, որ նորա հետ լինի։</verse>
				<verse number="19">Բայց Յիսուսը թոյլ չ’տուաւ նորան, այլ ասեց նորան. Գնա՛ քո տունը քո ընտանիքի մօտ, եւ նորանց պատմիր, թէ Տէրը ինչ բաներ արաւ քեզ, եւ քեզ ողորմեց։</verse>
				<verse number="20">Եւ նա գնաց եւ սկսեց Դեկապոլիսի մէջ քարոզել, ինչ բաներ որ Յիսուսը իրան արել էր, եւ ամենքը զարմանում էին։</verse>
				<verse number="21">Եւ երբոր Յիսուսը նաւով դարձեալ այն կողմն անցաւ, շատ ժողովուրդ նորա մօտ ժողովուեցան, եւ նա ծովի մօտ էր։</verse>
				<verse number="22">Եւ ահա գալիս է ժողովրդապետներից մէկը՝ անունը Յայրոս. Եւ երբոր նորան տեսաւ, ընկաւ նորա ոտները.</verse>
				<verse number="23">Եւ նորան շատ աղաչում էր եւ ասում. Թէ Աղջիկս վախճանելու մօտ է, գաս, ձեռքդ նորա վերայ դնես, որպէսզի ազատուի եւ ապրի։</verse>
				<verse number="24">Եւ նա նորա հետ գնաց. Եւ շատ ժողովուրդ նորա ետեւից գնում էին, եւ նորան նեղում էին։</verse>
				<verse number="25">Եւ մի կին, որ արիւնի տեռատեսութեան մէջ էր տասնեւերկու տարի,</verse>
				<verse number="26">Եւ շատ բժիշկներից շատ չարչարուել էր, եւ իր բոլոր ունեցածը ծախսել եւ ոչինչ օգուտ չէր ստացել, այլ էլ աւելի էր դէպի վատը գնացել,</verse>
				<verse number="27">Երբոր Յիսուսի համար լսեց, ամբոխի մէջ ետեւիցն եկաւ դպաւ նորա հանդերձին։</verse>
				<verse number="28">Որովհետեւ ասում էր, որ Եթէ միայն նորա հանդերձին դպչիմ, կ’փրկուիմ։</verse>
				<verse number="29">Եւ շուտով նորա արիւնի աղբիւրը ցամաքուեցաւ. Եւ նա մարմնումը իմացաւ որ այն տանջանքիցը բժշկուեցաւ։</verse>
				<verse number="30">Եւ շուտով Յիսուսն իր անձումն իմացաւ, որ իրանից զօրութիւն դուրս գնաց, դարձաւ ամբոխի մէջ եւ ասեց. Ո՞վ դպաւ իմ հանդերձին։</verse>
				<verse number="31">Եւ նորա աշակերտներն ասեցին նորան. Տեսնում ես այդ ամբոխը որ նեղացնում է քեզ, եւ ասում ես թէ Ո՞վ դպաւ իմ հանդերձին։</verse>
				<verse number="32">Եւ նա նայում էր չորս կողմն, որ տեսնէ այս բանն անողին։</verse>
				<verse number="33">Կինն էլ վախենալով եւ դողալով, որովհետեւ գիտէր ինչ եղաւ իրան, եկաւ ընկաւ նորա առաջը, եւ բոլոր ճշմարտութիւնն ասեց նորան։</verse>
				<verse number="34">Նա էլ ասեց նորան. Դուստր, քո հաւատքն ազատեց քեզ, գնա խաղաղութեամբ, եւ քո տանջանքիցն առողջ եղիր։</verse>
				<verse number="35">Նա դեռ խօսելիս, ժողովրդապետի տանիցը գալիս են եւ ասում թէ Աղջիկդ մեռաւ, էլ ի՞նչու ես աշխատեցնում վարդապետին։</verse>
				<verse number="36">Եւ Յիսուսը ասած բանն իսկոյն լսելով, ժողովրդապետին ասեց. Մի՛ վախենար, բայց միայն հաւատա։</verse>
				<verse number="37">Եւ ոչ ոքի թոյլ չ’տուաւ որ իր հետ գնայ, բայց միայն Պետրոսին եւ Յակոբին եւ Յակոբի եղբայր Յովհաննէսին.</verse>
				<verse number="38">Եւ եկաւ ժողովրդապետի տունը, եւ այնտեղ մեծ ամբոխ տեսաւ եւ լացողներ, եւ շատ աղաղակ անողներ.</verse>
				<verse number="39">Եւ ներս մտաւ՝ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթվում եւ լաց լինում. Երեխան մեռած չէ, այլ քնած է։</verse>
				<verse number="40">Եւ նորանք ծիծաղում էին նորա վերայ. Բայց նա բոլորին դուրս հանեց, եւ առնելով երեխայի հօրը եւ մօրը եւ իր հետ լինողներին՝ մտաւ այն տեղն ուր երեխան պառկած էր։</verse>
				<verse number="41">Եւ երեխայի ձեռքիցը բռնելով ասեց նորան. Տալիթա կումի. Որ թարգմանվում է, Ով աղջիկ, (քեզ եմ ասում,) վեր կաց։</verse>
				<verse number="42">Եւ շուտով վեր կացաւ աղջիկը եւ ման էր գալիս, որովհետեւ տասնեւերկու տարեկանի չափ էր. Եւ մէծ զարմանքով զարմացան։</verse>
				<verse number="43">Եւ նորանց շատ պատուիրեց, որ ոչ ոք չ’իմանայ այս. Եւ ասեց, որ նորան բան տան ուտելու։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ այն տեղից դուրս գնաց, եկաւ իր հայրենիքը. Եւ նորա աշակերտները նորա ետեւից գնում էին։</verse>
				<verse number="2">Եւ որովհետեւ շաբաթ էր սկսեց ժողովարանի մէջ սովորեցնել. Եւ շատերը լսելով զարմանում էին եւ ասում. Սորան ո՞րտեղից է այս բաները, կամ սա ի՞նչ իմաստութիւն է՝ որ տրուած է սորան, որ այսպիսի զօրութիւններ էլ են լինում սորա ձեռովը։</verse>
				<verse number="3">Չէ՞ որ սա է հիւսը՝ Մարիամի որդին, Յակոբի եւ Յովսէսի եւ Յուդայի եւ Սիմօնի եղբայրը, եւ չէ՞ որ դորա քոյրերը այստեղ մեզ մօտ են. Եւ նորա վերայ գայթակղում էին։</verse>
				<verse number="4">Յիսուսն էլ նորանց ասեց. Մի մարգարէ անարգ չէ, բայց միայն իր հայրենիքի եւ իր ազգականների եւ իր տան մէջ։</verse>
				<verse number="5">Եւ չէր կարողանում այնտեղ ոչ մի զօրութիւն անել. Բայց միայն մի քանի հիւանդների վերայ ձեռք դրաւ եւ բժշկեց։</verse>
				<verse number="6">Եւ նորանց անհաւատութեան համար զարմանում էր։ Եւ ման էր գալիս չորս կողմի գիւղերը եւ սովորեցնում։</verse>
				<verse number="7">Եւ տասնեւերկուսին իր մօտ կանչեց, եւ սկսեց նորանց երկու երկու ուղարկել, եւ նորանց իշխանութիւն էր տալիս պիղծ ոգիների վերայ։</verse>
				<verse number="8">Եւ նորանց պատուիրում էր, որ ճանապարհի համար ոչինչ վեր չ’առնեն, բայց միայն մի գաւազան. Ոչ պարկ, ոչ հաց, ոչ պղնձէ փող գօտիի մէջ.</verse>
				<verse number="9">Այլ հողաթափ հագնեն. Եւ երկու հանդերձ չ’հագնէք ասեց։</verse>
				<verse number="10">Եւ նորանց ասում էր. Որ տուն որ մտնէք, այնտեղ մնացէք, մինչեւ որ այնտեղից դուրս գնաք։</verse>
				<verse number="11">Եւ որոնք որ ձեզ չ’ընդունեն, եւ ձեզ ականջ էլ չ’դնեն, այնտեղից դուրս գալիս՝ ձեր ոտների տակի փոշին թօթափեցէք, նորանց վկայութիւն լինելու համար։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. Սոդոմի եւ Գոմորի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։</verse>
				<verse number="12">Եւ նորանք դուրս ելան, քարոզում էին, որ ապաշխարեն։</verse>
				<verse number="13">Եւ շատ դեւեր էին հանում, եւ շատ հիւանդներին իւղով օծում էին՝ եւ նորանց բժշկում էին։</verse>
				<verse number="14">Եւ Հերովդէս թագաւորը լսեց, (որովհետեւ նորա անունը յայտնի եղաւ.) եւ ասում էր, թէ Յովհաննէս Մկրտիչը մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով։</verse>
				<verse number="15">Ուրիշներն ասում էին, թէ Եղիան է. Ուրիշներն էլ ասում էին թէ Մարգարէ է, կամ թէ մարգարէներից մէկի պէս։</verse>
				<verse number="16">Եւ երբոր Հերովդէսը լսեց, ասեց. Սա Յովհաննէսն է՝ որի գլուխը ես կտրեցի. Նա մեռելների միջից յարութիւն է առել։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Հերովդէսն ինքն ուղարկեց, Յովհաննէսին բռնեց եւ նորան կապեց բանտի մէջ իր եղբոր՝ Փիլիպպոսի կին Հերովդիայի համար, որ կին էր առել նորան։</verse>
				<verse number="18">Որովհետեւ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր, թէ Օրէնք չէ քեզ՝ քո եղբօր կինն ունենալ։</verse>
				<verse number="19">Եւ Հերովդիան նորա դէմ ոխ էր պահում, եւ ուզում էր սպանել նորան, եւ չէր կարողանում։</verse>
				<verse number="20">Որովհետեւ Հերովդէսը Յովհաննէսից վախենում էր՝ նորան արդար եւ սուրբ մարդ ճանաչելով, եւ պահում էր նորան. Եւ նորանից լսելով՝ շատ բան էր անում, եւ քաղցրութիւնով լսում էր նորան։</verse>
				<verse number="21">Եւ մի յարմար օր պատահելով, երբոր Հերովդէսը իր ծննդի օրը ընթրիք էր տալիս իր նախարարներին եւ զօրապետներին եւ Գալիլեացիների մեծամեծներին.</verse>
				<verse number="22">Եւ երբոր իսկ Հերովդիայի աղջիկը մտաւ՝ պարեց, եւ Հերովդէսին եւ նորա հետ նստածներին հաճոյ եղաւ. Թագաւորն ասեց աղջկանը. Խնդրիր ինձանից ինչ որ ուզես, եւ ես կ’տամ քեզ։</verse>
				<verse number="23">Եւ երդում արաւ նորան՝ թէ ինչ բան որ դու խնդրես ինձանից, կ’տամ քեզ, մինչեւ իմ թագաւորութեան կէսը։</verse>
				<verse number="24">Նա էլ դուրս գնաց ասեց իր մօրը, Ի՞նչ խնդրեմ. Եւ նա էլ ասեց, Յովհաննէս Մկրտչի գլուխը։</verse>
				<verse number="25">Եւ իսկոյն շտապելով թագաւորի մօտ գնաց, խնդրեց եւ ասեց. Կամենում եմ որ հէնց հիմա սկուտեղի վերայ տաս ինձ Յովհաննէս Մկրտչի գլուխը։</verse>
				<verse number="26">Եւ թագաւորը շատ տրտմեց. Բայց իր երդմունքի եւ կանչուած մարդկանց համար չ’կամեցաւ անարգել նորան։</verse>
				<verse number="27">Եւ թագաւորը շուտով դահիճ ուղարկեց եւ հրամայեց նորա գլուխը բերել. Նա էլ գնաց գլուխը կտրեց բանտի մէջ։</verse>
				<verse number="28">Եւ նորա գլուխը սկուտեղով բերաւ եւ աղջկանը տուաւ նորան, աղջիկն էլ տուաւ իր մօրը։</verse>
				<verse number="29">Եւ երբոր նորա աշակերտները լսեցին, եկան նորա մարմինը վեր առան եւ գերեզմանի մէջ դրին։</verse>
				<verse number="30">Եւ առաքեալները Յիսուսի մօտ ժողովուեցան, եւ պատմեցին նորան բոլորը՝ թէ՛ ինչ որ արել էին, թէ՛ ինչ որ սովորեցրել էին։</verse>
				<verse number="31">Եւ նա ասեց նորանց. Դուք առանձին անապատ տեղ եկէք, եւ մի քիչ հանգիստ առէք. որովհետեւ եկող եւ գնացողները շատ էին, եւ հաց ուտելու էլ ժամանակ չ’ունէին։</verse>
				<verse number="32">Եւ նաւով առանձին անապատ տեղ գնացին։</verse>
				<verse number="33">Եւ ժողովուրդները տեսան նորանց որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նորան. Եւ ամեն քաղաքներից ոտով այնտեղ էին վազում, եւ նորանից առաջ եկան եւ նորա մօտ հաւաքուեցան։</verse>
				<verse number="34">Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ շատ ամբոխ տեսաւ, եւ նորանց վերայ գթաց. Որովհետեւ հովիւ չ’ունեցող ոչխարների պէս էին, եւ սկսեց նորանց շատ բաներ սովորեցնել։</verse>
				<verse number="35">Եւ երբոր արդէն շատ ժամանակ էր անցել, նորա աշակերտները մօտ եկան եւ ասեցին, թէ Այս տեղը անապատ է, եւ ժամանակն էլ արդեն ուշ։</verse>
				<verse number="36">Արձակիր դորանց, որ չորս կողմի շէները եւ գիւղերը գնան իրանց համար հաց առնեն. Որովհետեւ այստեղ ուտելու բան չ’ունին։</verse>
				<verse number="37">Նա էլ պատասխանեց եւ նորանց ասեց. Դուք տուէք դորանց ուտել. Նորանք էլ ասեցին նորան, Գնա՞նք երկու հարիւր դահեկանի հաց առնենք, եւ դորանց տանք որ ուտեն։</verse>
				<verse number="38">Նա էլ նորանց ասեց. Քա՞նի հատ հաց ունիք. Գնացէք եւ տեսէք. Երբ որ գիտացին, նորան ասեցին. Հինգ, եւ երկու ձուկ։</verse>
				<verse number="39">Եւ հրամայեց նորանց՝ որ ամենքը գունդ գունդ կանանչ խոտի վերայ նստեն։</verse>
				<verse number="40">Եւ դաս դաս նստեցին, հարիւր հարիւր՝ եւ յիսուն յիսուն։</verse>
				<verse number="41">Եւ այն հինգ հացը եւ երկու ձուկն առած դէպի երկինքը նայեց՝ օրհնեց կտրեց հացերը, եւ իր աշակերտներին տուաւ որ գցեն նորանց առաջը. Եւ այն երկու ձուկը բաժանեց ամենին։</verse>
				<verse number="42">Եւ ամենքը կերան եւ կշտացան,</verse>
				<verse number="43">Եւ փշրանքներից տասնեւերկու կողով լիքը վեր առան, եւ ձկներիցն էլ։</verse>
				<verse number="44">Եւ հացը ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին։</verse>
				<verse number="45">Եւ շուտով ստիպեց իր աշակերտներին, որ նաւը մտնեն, եւ առաջ այն կողմը՝ Բեթսայիդա գնան, մինչեւ որ ինքը ժողովուրդին արձակէ։</verse>
				<verse number="46">Եւ նորանցից բաժանուելով, վեր ելաւ սարը աղօթք անելու։</verse>
				<verse number="47">Եւ երբոր իրիկուն եղաւ, նաւը ծովի մէջտեղն էր, եւ ինքն մինակ ցամաքումը։</verse>
				<verse number="48">Եւ տեսաւ նորանց, որ նաւելիս ալէկոծվում էին, որովհետեւ քամին ներհակ էր նորանց. Եւ գիշերուայ չորրորդ պահին ծովի վերայ գնալով՝ նորանց մօտ եկաւ, եւ ուզում էր նորանցից անցնել։</verse>
				<verse number="49">Նորանք էլ երբոր տեսան ծովի վերայ գնալիս՝ կարծեցին թէ աչքի երեւոյթ բան լինի, եւ աղաղակ բարձրացրին։</verse>
				<verse number="50">Որովհետեւ ամենքը նորան տեսան՝ եւ շփոթուեցան. Եւ շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ, մի վախենաք։</verse>
				<verse number="51">Եւ վեր ելավ նաւը նորանց մօտ՝ եւ քամին դադարեց, եւ իրանց մէջ խիստ չափազանց ապշել էին, եւ զարմանում էին.</verse>
				<verse number="52">Որովհետեւ այն հացի վերայ էլ չ’իմացան. Որովհետեւ նորանց սիրտը թմրած էր։</verse>
				<verse number="53">Եւ այն կողմն անցնելով, Գեննեսարէթի երկիրը եկան, եւ խարիսխը գցեցին։</verse>
				<verse number="54">Եւ երբոր նորանք նաւիցը դուրս եկան, այն տեղացիք շուտով ճանաչեցին նորան։</verse>
				<verse number="55">Եւ գաւառի կողմերը վազելով՝ սկսեցին հիւանդներին մահիճներով բերել, որտեղ որ լսում էին՝ թէ այնտեղ է։</verse>
				<verse number="56">Եւ որտեղ որ մտնում էր՝ գիւղեր թէ քաղաքներ թէ ագարակներ, հիւանդներին հրապարակների մէջ էին դնում, եւ նորան աղաչում էին որ գոնէ հանդերձի ծայրին դպչեն. Եւ որոնք որ դպան նորան, փրկուեցան։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ ժողովուեցան նորա մօտ Փարիսեցիները եւ դպիրներից ոմանք, որ Երուսաղէմից եկել էին։</verse>
				<verse number="2">Եւ երբոր տեսան, որ նորա աշակերտներից մի քանիսը խառնակ ձեռքով, այսինքն առանց լուանալու հաց էին ուտում, բամբասեցին։</verse>
				<verse number="3">Որովհետեւ Փարիսեցիները եւ բոլոր Հրէաները թէ որ մի լաւ չ’լուանան ձեռքերը՝ չեն ուտում. Որովհետեւ պահում են ծերերի աւանդութիւնը։</verse>
				<verse number="4">Եւ հրապարակից գալիս, եթէ չ’լուացուին, չեն ուտում. Եւ ուրիշ շատ բաներ կան, որ ընդունեցին պահել, բաժակների եւ անօթների եւ պղնձէ ամանների եւ մահիճների լուացմունքներ։</verse>
				<verse number="5">Յետոյ Փարիսեցիները եւ դպիրները հարցրին նորան, թէ Ինչո՞ւ քո աշակերտները ծերերի աւանդութեան համեմատ չեն գնում. Այլ անլուայ ձեռքով հաց են ուտում։</verse>
				<verse number="6">Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց, թէ Եսայիան լաւ մարգարէացաւ ձեզ կեղծաւորներիդ վերայ, ինչպէս գրուած է. Այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նորանց սիրտը ինձանից հեռացած ջոկուած է։</verse>
				<verse number="7">Եւ զուր տեղն են պաշտում ինձ. Սովորեցնելով այնպիսի վարդապետութիւններ, որ մարդկանց պատուէրներ են։</verse>
				<verse number="8">Որովհետեւ Աստուծոյ պատուիրանքը թողած՝ պահում էք մարդկանց աւանդութիւնը, անօթների եւ ամանների լուացմունքներ՝ եւ սորանց նման էլ ուրիշ շատ բաներ էք անում։</verse>
				<verse number="9">Եւ նորանց ասեց. Լաւ էք անարգում Աստուծոյ պատուիրանքը, որ ձեր աւանդութիւնը պինդ պահէք։</verse>
				<verse number="10">Որովհետեւ Մովսէսն ասեց. Պատուիր քո հօրը եւ քո մօրը. Եւ նա որ հօրիցը կամ մօրիցը չարախօսութիւն անէ, թող մահով մեռնի։</verse>
				<verse number="11">Բայց դուք ասում էք, Եթէ մարդս հօրը կամ մօրը ասէ, Կորբան է (այսինքն պատարագ) այն որ ինձանից պէտք է շահուիս, ազատ է լինում։</verse>
				<verse number="12">Եւ այլեւս թոյլ չէք տալիս նորան որ մի բան անէ իր հօրը կամ իր մօրը։</verse>
				<verse number="13">Եւ Աստուծոյ խօսքն անարգում էք ձեր աւանդութիւնովն, որ աւանդեցիք. Եւ սորան նման ուրիշ էլ շատ բաներ էք անում։</verse>
				<verse number="14">Եւ բոլոր ժողովուրդն իրան մօտ կանչելով ասեց նորանց. Ամենքդ ինձ լսեցէք, եւ հասկացէք։</verse>
				<verse number="15">Ոչինչ չ’կայ մարդից դուրս նորա մէջ մտնող, որ կարողանայ պղծել նորան, այլ նորանից այն դուրս եկողներն են որ մարդին պղծում են։</verse>
				<verse number="16">Ով որ լսելու ականջ ունի, թող լսէ։</verse>
				<verse number="17">Եւ երբոր ամբոխիցը տուն եկաւ, նորա աշակերտները հարցրին նորան այն առակի համար։</verse>
				<verse number="18">Եւ նա ասեց նորանց. Դո՞ւք էլ այդչափ անմիտ էք. Չէ՞ք իմանում, որ ամեն ինչ որ դրսիցը մտնում է մարդի մէջ՝ չէ կարող նորան պղծել։</verse>
				<verse number="19">Որովհետեւ նորա սիրտը չէ մտնում, այլ փորը, եւ դուրս է գնում արտաքնոցը՝ ամեն կերակուրները սրբելով։</verse>
				<verse number="20">Եւ ասում էր թէ Մարդիցը դուրս եկողն է պղծում մարդին։</verse>
				<verse number="21">Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնութիւններ, պոռնկութիւններ,</verse>
				<verse number="22">Սպանութիւններ, գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, պիղծ ցանկութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։</verse>
				<verse number="23">Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, եւ մարդին պղծում։</verse>
				<verse number="24">Եւ այնտեղից վերկացաւ՝ եւ եկաւ Տիւրոսի եւ Սիդոնի սահմանները. Եւ տուն որ մտաւ՝ չէր ուզում որ մէկն իմանայ, բայց չ’կարողացաւ ծածկուիլ.</verse>
				<verse number="25">Որովհետեւ նորա համար լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգի ունէր. Եկաւ նորա ոտների առաջին ընկաւ։</verse>
				<verse number="26">Եւ այն կինը Յոյն էր՝ ազգաւ Փիւնիկ Ասորի. Եւ աղաչում էր նորան, որ դեւն իր աղջկանիցը դուրս հանէ։</verse>
				<verse number="27">Յիսուսն էլ ասեց նորան. Թող առաջ երեխաները կշտանան. Որովհետեւ լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։</verse>
				<verse number="28">Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Այո, Տէր, որովհետեւ շներն էլ սեղանի տակին՝ երեխաների փշրանքից են ուտում։</verse>
				<verse number="29">Եւ ասեց նորան, Այս խօսքի համար գնա, դեւը դուրս եկաւ քո աղջկանիցը։</verse>
				<verse number="30">Եւ իր տունը որ գնաց, գտաւ դեւը դուրս եկած, եւ աղջիկը մահճի վերայ պառկած։</verse>
				<verse number="31">Եւ դարձեալ Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններիցը դուրս գնաց, եւ Գալիլեայի ծովի մօտ եկաւ՝ Դեկապոլիսի սահմանների միջից։</verse>
				<verse number="32">Եւ մի խուլ եւ դժուարախօս բերին նորան, եւ աղաչում էին, որ ձեռքը դնէ նորա վերայ։</verse>
				<verse number="33">Եւ նա նորան ամբոխիցը մի կողմ տարաւ, իր մատները նորա ականջների մէջ դրաւ եւ թքեց, եւ նորա լեզուին դպաւ։</verse>
				<verse number="34">Եւ դէպի երկինքը նայելով հառաչեց եւ ասեց նորան. Եփփաթա՝ այսինքն բացուիր։</verse>
				<verse number="35">Եւ շուտով նորա ականջները բացուեցան, եւ նորա լեզուին կապն արձակուեցաւ, եւ խօսում էր ուղիղ։</verse>
				<verse number="36">Եւ նորանց պատուիրեց՝ որ ոչ ոքի չ’ասեն. Եւ որչափ նա պատուիրում էր նորանց, նորանք էլ աւելի էին հռչակում։</verse>
				<verse number="37">Եւ չափից դուրս զարմանում էին եւ ասում. Սա ամեն բան լաւ գործեց. Խուլերին լսել է տալիս՝ եւ համրերին՝ խօսել։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Այն օրերին՝ երբոր խիստ շատ ժողովուրդ կար եւ բան չ’ունէին ուտելու, Յիսուսը իր աշակերտներին կանչեց՝ եւ ասեց նորանց.</verse>
				<verse number="2">Խեղճս է գալիս այդ ժողովրդի վերայ. Որովհետեւ արդէն երեք օր է ինձ մօտ են, եւ բան չ’ունին որ ուտեն։</verse>
				<verse number="3">Եւ եթէ նորանց սոված արձակեմ իրանց տները, կ’թուլանան ճանապարհին. Որովհետեւ դորանցից ոմանք հեռու տեղից են եկել։</verse>
				<verse number="4">Նորա աշակերտները պատասխանեցին նորան. Ո՞ր տեղից կարող է մէկը հացով կշտացնել դորանց այստեղ՝ անապատումս։</verse>
				<verse number="5">Եւ նա նորանց հարցրեց՝ Քանի՞ հաց ունիք։ Եւ նորանք ասեցին՝ Եօթը։</verse>
				<verse number="6">Եւ նա ժողովրդին հրամայեց, որ գետնի վերայ նստեն. Եւ այն եօթը հացը առաւ, գոհացաւ, կտրեց, եւ իր աշակերտներին էր տալիս, որ գցեն. Եւ նորանք գցեցին ժողովրդի առաջին։</verse>
				<verse number="7">Մի քիչ փոքր ձուկեր էլ ունէին. Եւ նա օրհնեց ու ասեց որ նորանց էլ գցեն։</verse>
				<verse number="8">Կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ վեր առան։</verse>
				<verse number="9">Եւ ուտողները չորս հազարի չափ էին. Եւ նորանց արձակեց։</verse>
				<verse number="10">Եւ շուտով իր աշակերտների հետ նաւը մտաւ՝ եւ Դաղմանութայի կողմերն եկաւ։</verse>
				<verse number="11">Եւ Փարիսեցիները դուրս եկան եւ սկսեցին նորա հետ վիճել. Եւ նորան փորձելով՝ նորանից նշան էին ուզում երկնքիցը։</verse>
				<verse number="12">Եւ նա շատ զայրացաւ իր հոգիի մէջ եւ ասեց. Ի՞նչ է, որ այս ազգը նշան է ուզում. Ճշմարիտ ասում եմ ձեզ որ այս ազգին նշան չի տրուիլ։</verse>
				<verse number="13">Եւ նորանց թողեց, դարձեալ նաւը մտաւ՝ եւ այն կողմը գնաց։</verse>
				<verse number="14">Եւ մոռացան հաց վեր առնել, եւ մէկ հացից աւելի չ’ունէին իրանց հետ նաւի մէջ։</verse>
				<verse number="15">Եւ նորանց պատուիրում էր եւ ասում. Զգոյշ կացէք Փարիսեցիների խմորիցը եւ Հերովդէսեանների խմորիցը։</verse>
				<verse number="16">Եւ իրար հետ միտք էին անում եւ ասում, Որովհետեւ հաց չ’ունինք։</verse>
				<verse number="17">Եւ Յիսուսը իմանալով ասեց նորանց. Ի՞նչ էք միտք անում թէ հաց չ’ունիք. Տակաւին չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում. Տակաւին թմրա՞ծ է ձեր սիրտը։</verse>
				<verse number="18">Աչք ունիք՝ եւ չէ՞ք տեսնում. Եւ ականջ ունիք՝ եւ չէ՞ք լսում. Եւ չէ՞ք յիշում։</verse>
				<verse number="19">Երբոր այն հինգ հացը այն հինգ հազարի համար կտրեցի, քանի՞ կողով լիքը վեր առաք նորա կտորները. Եւ նորան ասեցին՝ Տասնեւերկու։</verse>
				<verse number="20">Եւ երբոր եօթը հացը չորս հազարին համար, քանի՞ զամբիւղ լիքը վեր առաք նորա կտորները. Եւ նորանք ասեցին, Եօթը։</verse>
				<verse number="21">Եւ նորանց ասեց. Ապա ի՞նչպէս չէք իմանում։</verse>
				<verse number="22">Եւ գալիս է Բեթսայիդա. Եւ նորա առաջին մի կոյր են բերում եւ նորան աղաչում, որ դպչի նորան։</verse>
				<verse number="23">Եւ կոյրի ձեռքիցը բռնեց՝ շէնիցը դուրս հանեց, եւ նորա աչքերի մէջ թքելով, եւ ձեռքը վերան դնելով նորան հարցրեց, թէ մի բան տեսնո՞ւմ է։</verse>
				<verse number="24">Եւ նա մտիկ տուաւ եւ ասում էր. Մարդիկը տեսնում եմ որ իբր ծառերի պէս՝ ման են գալիս։</verse>
				<verse number="25">Յետոյ ձեռքերը դարձեալ նորա աչքերի վերայ դրաւ եւ նորան նայել տուաւ. Եւ նա ողջացաւ՝ եւ ամեն բան համարձակ տեսնում էր։</verse>
				<verse number="26">Եւ նորան ուղարկեց նորա տունն եւ ասեց. Ոչ գիւղը մտնես, ոչ էլ գիւղի մէջ մէկին ասես։</verse>
				<verse number="27">Եւ Յիսուսը իր աշակերտների հետ դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի գիւղերը, եւ ճանապարհին հարցնում էր իր աշակերտներին եւ ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, թէ եմ։</verse>
				<verse number="28">Նորանք էլ պատասխանեցին. Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշները Եղիան, ուրիշներն էլ՝ Մարգարէներից մէկը։</verse>
				<verse number="29">Նա էլ ասեց նորանց. Ապա դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ եմ։ Պետրոսը պատասխանեց եւ նորան ասեց. Դու ես Քրիստոսը։</verse>
				<verse number="30">Եւ նա նորանց սաստեց, որ ոչ ոքի չ’ասեն իրան համար։</verse>
				<verse number="31">Եւ սկսեց սովորեցնել նորանց, թէ պէտք է մարդի Որդին շատ չարչարուի, եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երեք օրից յետոյ յարութիւն առնէ։</verse>
				<verse number="32">Եւ համարձակ խօսում էր այս խօսքը. Եւ Պետրոսը նորան մի կողմ քաշեց եւ սկսեց սաստել նորան։</verse>
				<verse number="33">Եւ նա դառաւ, իր աշակերտներին տեսաւ՝ Պետրոսին սաստեց եւ ասեց. Յե՛տս գնա, սատանայ, որ դու Աստուծոյ բաները չես միտք անում, այլ մարդկանց բաները։</verse>
				<verse number="34">Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մօտ կանչեց՝ եւ նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ։</verse>
				<verse number="35">Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կ’ապրեցնէ նորան։</verse>
				<verse number="36">Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ եւ իր անձը կորցնէ։</verse>
				<verse number="37">Կամ ի՞նչ փրկանք կ’տայ մարդ իր անձի համար։</verse>
				<verse number="38">Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ երբոր գայ իր Հօր փառքովը եւ սուրբ հրեշտակներովը։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թէ այստեղ կանգնածներից ոմանք կան, որ մահ չեն ճաշակիլ, մինչեւ որ չ’տեսնեն Աստուծոյ արքայութիւնը զօրութիւնով եկած։</verse>
				<verse number="2">Եւ վեց օրից յետոյ Յիսուսը իր հետն առաւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին, եւ հանեց նորանց մինակ առանձին մի բարձր սար եւ այլակերպուեցաւ նորանց առաջին։</verse>
				<verse number="3">Եւ նորա հանդերձները փայլուն եղան՝ ձիւնի պէս շատ սպիտակ, որ երկրի վերայ մի թափիչ չէ կարող այնպէս սպիտակացնել։</verse>
				<verse number="4">Եւ երեւեցաւ նորանց Եղիան Մովսէսի հետ եւ խօսում էին Յիսուսի հետ։</verse>
				<verse number="5">Եւ Պետրոսը պատասխանեց եւ ասեց Յիսուսին. Ռա՛բբի, լաւ է որ մենք այստեղ լինենք. Եւ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ եւ մէկը Մովսէսին եւ մէկը Եղիային։</verse>
				<verse number="6">Որովհետեւ չ’գիտէր թէ ինչ խօսէր, որովհետեւ զարհուրել էին։</verse>
				<verse number="7">Եւ մի ամպ նորանց վերայ հովանի եղաւ. Այն ամպիցը ձայն եկաւ՝ եւ ասեց, Դա է իմ սիրելի Որդին. Դորան լսեցէք։</verse>
				<verse number="8">Եւ շուտով որ իրանց շուրջը նայեցին, ոչ ոք չ’տեսան, բայց միայն Յիսուսին իրանց հետ։</verse>
				<verse number="9">Եւ սարիցն իջնելիս, նորանց պատուիրեց, որ ոչ մէկին չ’պատմեն ինչ որ տեսան, բայց միայն այն ժամանակն որ մարդի Որդին մեռելների միջից յարութիւն առնէ։</verse>
				<verse number="10">Եւ նորանք այն խօսքը պահեցին իրանց մօտ, եւ իրար հարցնում էին, թէ ի՞նչ է այն մեռելների միջից յարութիւն առնելը։</verse>
				<verse number="11">Եւ նորան հարցրին եւ ասեցին. Ի՞նչ է որ դպիրներն ասում են, թէ Պէտք է առաջ Եղիան գայ։</verse>
				<verse number="12">Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իրաւ Եղիան առաջ կ’գայ, եւ ամեն բան կարգի կ’դնէ. Եւ ինչպէս գրուած է մարդի Որդու համար, թէ շատ պիտի չարչարուի եւ անարգուի։</verse>
				<verse number="13">Միայն ասում եմ ձեզ՝ թէ Եղիան եկաւ էլ, եւ ինչեր ուզեցին, նորան արին էլ. Ինչպէս նորա համար գրուած էր։</verse>
				<verse number="14">Եւ երբոր եկաւ աշակերտների մօտ, նորանց չորս կողմովը շատ ամբոխ տեսաւ, եւ դպիրներին, որ նորանց հետ վիճում էին։</verse>
				<verse number="15">Եւ շուտով բոլոր ժողովուրդը տեսնելով նորան, շատ զարմացան եւ առաջ վազելով նորան բարեւում էին։</verse>
				<verse number="16">Եւ նա հարցրեց դպիրներին, Ի՞նչ էիք վիճում նորանց հետ։</verse>
				<verse number="17">Եւ ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, իմ որդին քեզ մօտ բերի, որ համր ոգի ունի։</verse>
				<verse number="18">Եւ որտեղ որ նորան հասնում է, գետնով է տալիս նորան. Եւ նա փրփրում է՝ եւ ատամները կրճտում է, եւ ցամաքում է. Եւ քո աշակերտներին ասեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացին։</verse>
				<verse number="19">Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Ով անհաւատ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ. Մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք։</verse>
				<verse number="20">Եւ նորան բերին նորա մօտ. եւ նորան որ տեսաւ, շուտով ոգին թափահարեց նորան. Եւ նա գետինն ընկած թաւալում էր փրփրելով։</verse>
				<verse number="21">Նորա հօրը հարցրեց, Քանի՞ ժամանակ է, որ այդ եղաւ դորան. Նա էլ ասեց՝ Երեխայութիւնիցը.</verse>
				<verse number="22">Եւ շատ անգամ էլ կրակի մէջ գցեց եւ ջրի մէջ, որ դորան կորցնէ, սակայն եթէ մի բան կարող ես, օգնիր մեզ՝ գթալով մեզ վերայ։</verse>
				<verse number="23">Յիսուսն էլ նորան ասեց. Այն՝ եթէ կարող ես հաւատալ, ամեն բան կարելի է հաւատացողին։</verse>
				<verse number="24">Եւ շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց, Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր։</verse>
				<verse number="25">Եւ երբոր Յիսուսը տեսաւ թէ ամբոխը դիզվում է, պիղծ ոգուն սաստեց եւ ասեց նորան. Համր եւ խուլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դորանից դուրս եկ, եւ այլ եւս դորա մէջ չ’մտնես։</verse>
				<verse number="26">Եւ նա աղաղակելով եւ սաստիկ թափահարելով նորան, դուրս եկաւ. Եւ նա մեռելի պէս եղաւ. Մինչեւ որ շատերն ասում էին թէ Մեռաւ։</verse>
				<verse number="27">Եւ Յիսուսը նորա ձեռքիցը բռնեց, վերկացրեց նորան. Եւ նա կանգնեց։</verse>
				<verse number="28">Եւ երբոր նա տուն մտաւ աշակերտներն առանձին հարցրին նորան թէ Մենք ի՞նչու չ’կարողացինք հանել նորան։</verse>
				<verse number="29">Եւ նա ասեց նորանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղօթքով եւ ծոմով։</verse>
				<verse number="30">Եւ այնտեղից դուրս եկած Գալիլեայի միջովն անցնում էին. Եւ չէր ուզում որ մէկն իմանայ։</verse>
				<verse number="31">Որովհետեւ աշակերտներին սովորեցնում էր եւ նորանց ասում թէ մարդի Որդին մարդկանց ձեռքը պիտի մատնուի, եւ նորան կ’սպանեն. Բայց երբոր սպանուի, երրորդ օրումը յարութիւն կ’առնէ։</verse>
				<verse number="32">Իսկ նորանք այն խօսքը չէին իմանում, եւ վախենում էին հարցնել նորան։</verse>
				<verse number="33">Եւ եկաւ Կափառնայում. Եւ երբոր տանն էր, նորանց հարցնում էր՝ Ի՞նչ էիք ճանապարհին իրար հետ վիճում։</verse>
				<verse number="34">Բայց նորանք լռում էին, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՞վ է մեծը։</verse>
				<verse number="35">Եւ նա նստեց տասնեւերկուսին կանչեց եւ ասեց նորանց. Եթէ մէկն ուզում է առաջին լինել, թող ամենից յետին եւ ամենի ծառայ լինի։</verse>
				<verse number="36">Եւ մի երեխայ առաւ, կանգնեցրեց նորան նորանց միջումը. Եւ նորան գրկելով ասեց նորանց.</verse>
				<verse number="37">Ով որ այսպիսի երեխաներից մէկին իմ անունովն ընդունի՝ ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունի՝ ինձ չէ ընդունում, այլ ինձ ուղարկողին։</verse>
				<verse number="38">Եւ Յովհաննէսը նորան պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, մէկին տեսանք, որ քո անունովը դեւեր էր հանում, եւ մեր ետեւից չէր գալիս, եւ մենք արգիլեցինք նորան, որովհետեւ մեր ետեւից չէր գալիս։</verse>
				<verse number="39">Յիսուսն էլ ասեց. Մի արգիլէք նորան. որովհետեւ ոչ ով չ’կայ՝ որ իմ անունովը մի զօրութիւն անէ, եւ կարողանայ շուտով հայհոյել ինձ։</verse>
				<verse number="40">Որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է։</verse>
				<verse number="41">Որովհետեւ ով որ մի բաժակ ջուր խմեցնէ ձեզ իմ անունովը՝ թէ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը։</verse>
				<verse number="42">Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ ինձ հաւատում են, աւելի լաւ էր նորան, որ նորա վզիցը մի ջաղացի քար անցնուի, եւ ծովը գցուի։</verse>
				<verse number="43">Եւ եթէ քո ձեռքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան, որովհետեւ լաւ է քեզ որ խեղ մտնես յաւիտենական կեանքը, քան երկու ձեռք ունենաս՝ եւ գեհենը գնաս այն անանցանելի կրակի մէջ.</verse>
				<verse number="44">Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։</verse>
				<verse number="45">Եւ եթէ քո ոտքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան. Լաւ է քեզ որ կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս՝ եւ գեհենը ընկնիս՝ այն անանցանելի կրակի մէջ.</verse>
				<verse number="46">Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։</verse>
				<verse number="47">Եւ եթէ քո աչքը քեզ գայթակղեցնէ, դուրս հանիր նորան. Լաւ է քեզ՝ որ մէկ աչքով Աստուծոյ արքայութիւնը մտնես, քան թէ երկու աչք ունենաս՝ եւ կրակի գեհենն ընկնիս։</verse>
				<verse number="48">Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։</verse>
				<verse number="49">Որովհետեւ բոլորը կրակով պէտք է աղանուի, եւ ամեն զոհ աղով պէտք է աղանուի։</verse>
				<verse number="50">Աղը բարի է. Իսկ եթե աղն անհամանայ, ի՞նչով պիտի համովացնէք. աղ ունեցէք ձեր անձերումը, եւ իրար հետ խաղաղութիւն արէք։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ այն տեղից վերկացաւ եկաւ Հրէաստանի սահմանները՝ Յորդանանի այն կողմովը. Եւ ժողովուրդները դարձեալ հաւաքվում էին նորա մօտ, եւ ինչպէս որ սովոր էր՝ դարձեալ սովորեցնում էր նորանց։</verse>
				<verse number="2">Բայց Փարիսեցիները մօտ եկան, նորան հարցրին, թէ Արժա՞ն է մարդիս որ կինը արձակէ. Եւ փորձում էին նորան։</verse>
				<verse number="3">Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց, Մովսէսն ի՞նչ պատուիրեց ձեզ։</verse>
				<verse number="4">Նորանք էլ ասեցին. Մովսէսը հրաման տուաւ՝ արձակման թուղթ գրել, եւ արձակել։</verse>
				<verse number="5">Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Նա ձեր քարասրտութեան համար այն պատուիրանքը գրեց ձեզ։</verse>
				<verse number="6">Բայց ստեղծագործութեան սկզբիցն Աստուած նորանց արու եւ էգ արաւ, եւ ասեց.</verse>
				<verse number="7">Սորա համար մարդ իր հօրը եւ մօրը կ’թողէ, եւ իր կնոջը կ’յարի.</verse>
				<verse number="8">Եւ երկուսը մէկ մարմին կ’լինեն. Այնպէս որ այլ եւս երկու չեն՝ բայց մէկ մարմին։</verse>
				<verse number="9">Ուրեմն ինչ որ Աստուած միաւորեց՝ թող մարդը չ’բաժանէ։</verse>
				<verse number="10">Եւ տանը աշակերտները դարձեալ մի եւ նոյն բանը հարցրին նորանից։</verse>
				<verse number="11">Եւ նա ասեց նորանց. Ով որ կինն արձակէ եւ մի ուրիշն առնէ, շնութիւն է գործում նորա դէմ։</verse>
				<verse number="12">Եւ եթէ մի կին իր մարդին արձակէ եւ ուրիշ մարդու գնայ, շնութիւն է գործում։</verse>
				<verse number="13">Եւ նորա մօտ երեխաներ էին բերում՝ որ դպչի նորանց. Բայց աշակերտները սաստում էին բերողներին։</verse>
				<verse number="14">Իսկ երբոր Յիսուսը տեսաւ, բարկացաւ, եւ ասեց նորանց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գան, եւ մի արգիլէք դորանց. Որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը։</verse>
				<verse number="15">Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ, նա չի մտնիլ նորա մէջ։</verse>
				<verse number="16">Եւ նորանց առաւ գիրկը, ձեռքը դրաւ նորանց վերայ, եւ օրհնեց նորանց։</verse>
				<verse number="17">Եւ այնտեղից ճանապարհը գնալիս, մէկը վազելով եկաւ՝ ծունր դրաւ, նորան հարցնում էր եւ ասում. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։</verse>
				<verse number="18">Յիսուսն էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ով բարի չ’կայ, բայց միայն մէկը՝ Աստուած։</verse>
				<verse number="19">Պատուիրանքները գիտես՝ Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Մի զրկիր, Քո հօրը եւ մօրը պատուիր։</verse>
				<verse number="20">Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, այդ ամենն իմ երեխայութիւնից պահել եմ։</verse>
				<verse number="21">Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ՝ նորան սիրեց, եւ ասեց նորան. Մէկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր եւ աղքատներին տուր. Եւ գանձ կ’ունենաս երկնքումը. Եւ խաչն առած՝ եկ ինձ հետեւիր։</verse>
				<verse number="22">Նա էլ այն խօսքի համար դժուարացած՝ գնաց տրտմած. Որովհետեւ շատ ինչքի տէր էր։</verse>
				<verse number="23">Եւ Յիսուսը շուրջը նայելով՝ ասեց իր աշակերտներին. Ի՞նչքան դժուար է, որ հարստութիւն ունեցողներն Աստուծոյ արքայութիւնը մտնեն։</verse>
				<verse number="24">Եւ աշակերտները զարմանում էին նորա խօսքերի վերայ. Բայց Յիսուսը դարձեալ պատասխանեց եւ ասեց նորանց, Որդեակներ, ո՜րքան դժուար է, որ հարստութեան վերայ յուսացողները Աստուծոյ արքայութիւնը մտնեն։</verse>
				<verse number="25">Աւելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակովն անցնէ, քան թէ հարուստն Աստուծոյ արքայութիւն մտնէ։</verse>
				<verse number="26">Եւ նորանք առաւել եւս զարմանում էին, իրար ասելով. Ապա ո՞վ կարող է փրկուիլ։</verse>
				<verse number="27">Յիսուսն էլ նորանց մտիկ տուաւ եւ ասեց. Մարդկանց կողմանէ անկարելի է, այլ ոչ թէ Աստուծոյ կողմանէ. Որովհետեւ ամեն բան կարելի է Աստուծոյ կողմանէ։</verse>
				<verse number="28">Եւ Պետրոսը սկսեց նորան ասել. Ահա մենք ամեն բան թողեցինք, եւ քո ետեւից եկանք։</verse>
				<verse number="29">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ով չ’կայ, որ թողեց տուն կամ եղբայրներ կամ քոյրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիք կամ արտեր ինձ համար կամ աւետարանի համար,</verse>
				<verse number="30">Որ հարիւրապատիկ հիմա այս ժամանակումը չ’առնէ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիք եւ արտեր հալածանքի հետ, եւ գալու աշխարհքումը՝ յավիտենական կեանքը։</verse>
				<verse number="31">Որովհետեւ շատ առաջիններ յետինք կ’լինեն, եւ յետիններն առաջինք։</verse>
				<verse number="32">Եւ ճանապարհի վերայ Երուսաղէմ էին գնում, եւ Յիսուսը նորանցից առաջ էր գնում, եւ նորանք զարմանում էին եւ ետեւիցը գնալով վախենում էին։ Եւ տասնեւերկուսին դարձեալ առանձին առաւ մօտը, սկսեց նորանց ասել, թէ ինչ բաներ են իրան պատահելու.</verse>
				<verse number="33">Թէ ահա վեր ենք ելնում Երուսաղէմ. Եւ մարդի Որդին կ’մատնուի քահանայապետներին եւ դպիրներին. Եւ նորան մահի կ’դատապարտեն, եւ նորան հեթանոսներին կ’մատնեն։</verse>
				<verse number="34">Եւ նորան ծաղր կ’անեն, եւ նորան կ’ծեծեն, եւ նորա վերայ կ’թքեն, եւ կ’սպանեն նորան. Եւ երրորդ օրումը յարութիւն կ’առնէ։</verse>
				<verse number="35">Եւ Զեբեդիայի որդիք՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը նորա մօտ են գնում եւ ասում. Վարդապետ, ուզում ենք որ՝ ինչ որ քեզանից խնդրենք՝ մեզ անես։</verse>
				<verse number="36">Նա էլ նորանց ասեց, Ի՞նչ էք ուզում որ ես ձեզ անեմ։</verse>
				<verse number="37">Նորանք էլ ասեցին նորան. Տուր մեզ, որ մէկը աջ կողմդ եւ միւսը ձախ կողմդ նստենք քո փառքումը։</verse>
				<verse number="38">Յիսուսն էլ ասեց նորանց. Չ’գիտէք թէ ինչ էք խնդրում. Կարո՞ղ էք խմել այն բաժակը որ ես պիտի խմեմ, կամ այն մկրտութիւնովը մկրտուիլ՝ որով ես պիտի մկրտուիմ։</verse>
				<verse number="39">Նորանք էլ ասեցին նորան. Կարող ենք։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այն բաժակը որ ես պիտի խմեմ, կ’խմէք, եւ այն մկրտութիւնովն՝ որ ես պիտի մկրտուիմ՝ կ’մկրտուիք։</verse>
				<verse number="40">Բայց իմ աջ եւ ձախ կողմը նստելն իմս չէ, որ տամ. Այլ նորանց, որ պատրաստուած է։</verse>
				<verse number="41">Եւ այն տասները լսելով սկսեցին բարկանալ Յակոբի եւ Յովհաննէսի մասին։</verse>
				<verse number="42">Յիսուսն էլ նորանց իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Գիտէք՝ որ հեթանոսների իշխան համարուողները տիրում են նորանց վերայ, եւ նորանց մեծամեծները իշխում են նորանց վերայ։</verse>
				<verse number="43">Այնպէս պիտի չ’լինի ձեր միջումը. Այլ ձեզանից ով որ կամենայ մեծ լինել՝ թող ձեզ ծառայ լինի։</verse>
				<verse number="44">Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ամենի ծառայ լինի։</verse>
				<verse number="45">Որովհետեւ մարդի Որդին էլ չ’եկաւ, որ իրան ծառայեն, այլ նա ծառայէ, եւ իր անձը փրկանք տայ շատերի տեղ;</verse>
				<verse number="46">Եւ գալիս են Երիքով. Եւ երբոր նա եւ նորա աշակերտները եւ շատ ժողովուրդ Երիքովից դուրս էին գալիս, Տիմէի որդի Բարտիմէոս կոյրը ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։</verse>
				<verse number="47">Եւ լսելով թէ Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. Յիսուս՝ որդի Դաւթի, ողորմիր ինձ։</verse>
				<verse number="48">Եւ շատ մարդիկ սաստում էին նորան, որ լուռ կենայ. Բայց նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ողորմիր ինձ։</verse>
				<verse number="49">Եւ Յիսուսը կանգնեց եւ ասեց, որ նորան կանչեն. Եւ կոյրին կանչեցին՝ եւ ասեցին նորան. Քաջ եղիր, վեր կաց, քեզ կանչում է։</verse>
				<verse number="50">Նա էլ իր հանդերձը դէն գցեց՝ վերկացաւ եւ Յիսուսի մօտ եկաւ։</verse>
				<verse number="51">Եւ Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. Ի՞նչ ես կամենում որ անեմ քեզ։ Կոյրն էլ նորան ասեց. Ռաբբունի, որ տեսնեմ։</verse>
				<verse number="52">Յիսուսն էլ ասեց նորան. Գնա՝ քո հաւատքը քեզ ապրեցրեց. Եւ նա շուտով տեսաւ, եւ ճանապարհումը Յիսուսի ետեւից գնում էր։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ երբոր Երուսաղէմին մօտեցան՝ Բեթփագէ եւ Բեթանիա՝ Ձիթենեաց սարի մօտ, իր աշակերտներից երկուսին ուղարկեց։</verse>
				<verse number="2">Եւ ասեց նորանց. Գնացէք այդ ձեր առաջի գիւղը. Եւ շուտով երբոր նորա մէջ մտնէք, մի կապած աւանակ կ’գտնէք որի վերայ ոչ ոք չէ նստած. Նորան արձակեցէք բերէք։</verse>
				<verse number="3">Եւ եթէ մէկը ձեզ ասէ. Ի՞նչու համար էք այդ անում. Ասեցէք՝ թէ նա պէտք է Տիրոջը. Եւ շուտով նորան այստեղ կ’ուղարկէ։</verse>
				<verse number="4">Գնացին, եւ աւանակը գտան դուրսը փողոցի մէջ դռան մօտ կապած, եւ նորան արձակեցին։</verse>
				<verse number="5">Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասեցին նորանց. Ի՞նչ էք անում դա, որ արձակում էք այդ աւանակը։</verse>
				<verse number="6">Նորանք էլ ասեցին նորանց, ինչպէս Յիսուսը հրամայել էր. Եւ թոյլ տուին նորանց։</verse>
				<verse number="7">Եւ աւանակը Յիսուսի մօտ բերին. Եւ իրանց հանդերձները նորա վերայ գցեցին, եւ նա նորա վերայ նստեց։</verse>
				<verse number="8">Շատերն էլ իրանց հանդերձները ճանապարհին փռում էին, ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհին փռում։</verse>
				<verse number="9">Եւ առաջից գնացողները եւ ետեւից եկողները աղաղակում էին եւ ասում, Ովսաննա. օրհնեալ է Տիրոջ անունով եկողը.</verse>
				<verse number="10">Օրհնեալ է Տիրոջ անունով մեր Դաւիթ հօր եկող թագաւորութիւնը. Ովսաննա ի բարձունս։</verse>
				<verse number="11">Եւ Յիսուսը մտաւ Երուսաղէմ՝ եւ տաճարի մէջ. Եւ չորս կողմով ամեն բանի մտիկ տուաւ. Եւ որովհետեւ արդէն իրիկուայ ժամանակ էր, դուրս գնաց Բեթանիա տասնեւերկուսի հետ։</verse>
				<verse number="12">Եւ հետեւեալ օրն երբոր Բեթանիայից դուրս էին գալիս, նա սովեց։</verse>
				<verse number="13">Եւ հեռուանց մի թզի ծառ տեսնելով, որ տերեւներ ունէր, գնաց թէ արդեօք նորա վերայ մի բան կ’գտնէ՞. Եւ երբոր եկաւ, մի բան չ’գտաւ բայց միայն տերեւներ. Որովհետեւ թզի ժամանակ չէր։</verse>
				<verse number="14">Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Այլ եւս ոչ ոք քեզանից յաւիտեան պտուղ չ’ուտէ. Եւ նորա աշակերտները լսում էին։</verse>
				<verse number="15">Եւ եկան Երուսաղէմ. Եւ Յիսուսը տաճարը մտաւ, սկսեց դուրս հանել տաճարումը ծախողներին եւ առնողներին. Եւ ստակ փոխողների սեղանները, եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց։</verse>
				<verse number="16">Եւ չէր թողում, որ մէկը մի անօթ անցկացնէ տաճարի միջով։</verse>
				<verse number="17">Եւ սովորեցնում էր եւ ասում նորանց, Գրուած չէ՞ թէ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի ամեն ազգերի համար, իսկ դուք աւազակների բոյն արիք դորան։</verse>
				<verse number="18">Եւ դպիրները եւ քահանայապետները լսեցին, եւ ուզում էին թէ ի՞նչպէս կորցնեն նորան. Որովհետեւ վախենում էին նորանից. Որովհետեւ բոլոր ժողովուրդը նորա վարդապետութեան վերայ զարմացել էր։</verse>
				<verse number="19">Եւ երբոր իրիկուն եղաւ, քաղաքիցը դուրս եկաւ։</verse>
				<verse number="20">Եւ առաւօտանց անցնելիս տեսան այն թզի ծառն արմատիցը չորացած։</verse>
				<verse number="21">Եւ Պետրոսը յիշելով ասեց նորան. Ռաբբի, տես այն թզենին, որ անիծեցիր, չորացաւ։</verse>
				<verse number="22">Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Աստուծոյ հաւատքն ունեցէք։</verse>
				<verse number="23">Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ով որ այս սարին ասէ՝ Վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտումն չ’երկմտի, բայց հաւատայ՝ թէ ինչ որ ասում է՝ կ’լինի նորան, կ’լինի ինչ որ ասէ։</verse>
				<verse number="24">Սորա համար ասում եմ ձեզ թէ Ամեն ինչ որ աղօթք անելով խնդրէք, հաւատացէք թէ կառնէք, եւ կլինի ձեզ։</verse>
				<verse number="25">Եւ որ ժամանակ որ կանգնէք՝ աղօթք անէք, ներեցէք եթէ մէկի դէմ բան ունենաք. Որպէս զի ձեր Հայրն էլ՝ որ երկնքումն է, ձեր յանցանքը թողէ ձեզ։</verse>
				<verse number="26">Բայց եթէ դուք չ’ներէք, ձեր հայրն էլ որ երկնքումն է, ձեր յանցանքը չի ներիլ ձեզ։</verse>
				<verse number="27">Եւ դարձեալ Երուսաղէմ եկան. Եւ նա տաճարումը ման գալիս, քահանայապետները եւ դպիրները եւ ծերերը նորա մօտ եկան.</verse>
				<verse number="28">Եւ ասեցին նորան. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները. Եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը որ այդ բաներն անես։</verse>
				<verse number="29">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան հարցնեմ ու ինձ պատասխան տուէք, եւ ես էլ կասեմ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։</verse>
				<verse number="30">Յովհաննէսի մկրտութիւնն երկնքի՞ցն էր, թէ մարդկանցից, պատասխան տուէք ինձ։</verse>
				<verse number="31">Եւ իրար հետ միտք էին անում եւ ասում. Եթէ ասենք՝ Երկնքից, կասէ, Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան։</verse>
				<verse number="32">Այլ թէ ասենք՝ Մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք. Որովհետեւ ամենքը ընդունում էին Յովհաննէսին՝ թէ իրաւի մարգարէ էր։</verse>
				<verse number="33">Եւ պատասխանեցին եւ ասեցին Յիսուսին. Չ’գիտենք։ Յիսուսն էլ նորանց պատասխանեց եւ ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ, թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ սկսեց նորանց հետ առակներով խօսիլ՝ եւ ասեց. Մի մարդ այգի տնկեց, եւ նորան ցանգով շրջապատեց, եւ հնձան փորեց, եւ աշտարակ շինեց, եւ նորան մշակների տուաւ, եւ օտար երկիր գնաց։</verse>
				<verse number="2">Եւ ժամանակին այն մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ մշակներիցն այգու պտղիցն առնէ։</verse>
				<verse number="3">Նորանք էլ բռնեցին՝ նորան ծեծեցին, եւ դատարկ ճանապարհ դրին։</verse>
				<verse number="4">Եւ դարձեալ մի ուրիշ ծառայ ուղարկեց նորանց մօտ. Եւ քարկոծելով նորա գլուխը պատառեցին եւ անպատուած արձակեցին։</verse>
				<verse number="5">Եւ դարձեալ ուրիշն ուղարկեց՝ եւ նորան սպանեցին, եւ շատ ուրիշներին, ոմանց ծեծում եւ ոմանց սպանում էին։</verse>
				<verse number="6">Հիմա դեռ իր մէկ սիրելի որդի ունենալով, նորան էլ ուղարկեց նորանց մօտ վերջապէս եւ ասեց թէ Իմ որդուցս կ’ամաչեն։</verse>
				<verse number="7">Բայց այն մշակներն իրար ասեցին թէ Սա է ժառանգը. Եկէք սորան սպանենք, եւ ժառանգութիւնը մեզ կ’լինի։</verse>
				<verse number="8">Եւ նորան բռնեցին՝ սպանեցին եւ հանեցին այգուցը դուրս։</verse>
				<verse number="9">Արդ այգու տէրն ի՞նչ կ’անէ. Կ’գայ եւ մշակներին կ’կորցնէ եւ այգին ուրիշներին կ’տայ։</verse>
				<verse number="10">Եւ դուք չէ՞ք կարդացել այն գրածը՝ թէ այն քարն՝ որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։</verse>
				<verse number="11">Տէրիցն եղաւ այս, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։</verse>
				<verse number="12">Եւ ուզում էին նորան բռնել, բայց ժողովրդիցը վախեցան. Որովհետեւ իմացան՝ թէ այն առակն իրանց համար ասեց. Եւ նորան թողեցին եւ գնացին։</verse>
				<verse number="13">Եւ Փարիսեցիներից եւ Հերովդէսեաններից մի քանի հոգի նորա մօտ ուղարկեցին, որ խօսքով որսան նորան։</verse>
				<verse number="14">Եւ նորանք եկան եւ ասեցին նորան. Վարդապետ, գիտենք՝ որ ճշմարիտ ես, եւ ոչ ոքից հոգս չ’ունիս, որովհետեւ մարդկանց երեսպաշտութիւն չես անում, այլ Աստուծոյ ճանապարհը ճշմարտութիւնով սովորեցնում ես։ Արժա՞ն է Կայսրին հարկ տալ, թէ չէ. Տա՞նք թէ չ’տանք։</verse>
				<verse number="15">Նա էլ իմանալով նորանց կեղծաւորութիւնը, ասեց նորանց. Ի՞նչու էք փորձում ինձ, մի դահեկան բերէք ինձ՝ որ տեսնեմ։</verse>
				<verse number="16">Նորանք էլ բերին։ Եւ ասեց նորանց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է։ Նորանք էլ ասեցին նորան, Կայսրին։</verse>
				<verse number="17">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն։ Եւ զարմացան նորա վերայ։</verse>
				<verse number="18">Եւ նորա մօտ եկան Սադուկեցիները, որ ասում են՝ թէ Յարութիւն չ’կայ. Նորան հարցրին եւ ասեցին.</verse>
				<verse number="19">Վարդապետ, Մովսէս մեզ համար գրեց որ եթէ մէկի եղբայրը մեռնի, եւ կին թողէ, եւ որդիք չ’թողէ՝ որ նորա եղբայրը նորա կինն առնէ, եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։</verse>
				<verse number="20">Արդ եօթը եղբարք կային, եւ առաջինը կին առաւ՝ եւ մեռնելիս զավակ չ’թողեց։</verse>
				<verse number="21">Եւ երկրորդը նորան առաւ՝ եւ մեռաւ, եւ նա էլ զավակ չ’թողեց. Այսպէս էլ երրորդը։</verse>
				<verse number="22">Եւ այն եօթն էլ նորան առան եւ զաւակ չ’թողեցին. Եւ ամենից վերջը կինն էլ մեռաւ։</verse>
				<verse number="23">Արդ յարութեան ժամանակին երբոր յարութիւն կ’առնեն, նորանցից որի՞ն կ’լինի կին. Որովհետեւ այն եօթն էլ նորան կին առան։</verse>
				<verse number="24">Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ որ իսկ դորա համար մոլորուած էք, որ ոչ գիրքը գիտէք եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը։</verse>
				<verse number="25">Որովհետեւ երբոր մեռելների միջից յարութիւն կ’առնեն, ոչ կին կ’առնեն՝ եւ ոչ մարդի կ’գնան, այլ հրեշտակների պէս են որ երկնքումն են։</verse>
				<verse number="26">Սակայն մեռելների համար՝ թէ յարութիւն կ’առնեն, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքումը մօրենու մէջ, թէ Աստուած ինչպէս խօսեց նորան եւ ասեց. Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։</verse>
				<verse number="27">Եւ նա մեռելների Աստուած չէ, բայց կենդանիների. Ուրեմն դուք շատ մոլորուած էք։</verse>
				<verse number="28">Եւ դպիրներից մէկը մօտ եկաւ, լսելով որ վիճում էին, եւ երբոր տեսաւ թէ լաւ պատասխանեց նորանց, նորան հարցրեց, Ո՞րն է ամենից առաջին պատուիրանքը։</verse>
				<verse number="29">Յիսուսն էլ նորան պատասխանեց, թէ Ամեն պատուիրանքներից առաջինը սա է, Լսիր, Իսրայէլ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։</verse>
				<verse number="30">Եւ սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ. Սա է առաջին պատուիրանքը։</verse>
				<verse number="31">Եւ երկրորդը սորան նման, Սիրիր քո ընկերին քո անձի պէս. Սորանցից աւելի մեծ ուրիշ պատուիրանք չ’կայ։</verse>
				<verse number="32">Եւ դպիրը նորան ասեց. Լաւ, վարդապետ, ճշմարտութեամբ ասեցիր՝ թէ մէկ է Աստուած, նորանից բաց ուրիշը չ’կայ։</verse>
				<verse number="33">Եւ նորան սիրելը բոլոր սրտից եւ բոլոր մտքից եւ բոլոր անձից եւ բոլոր զօրութիւնից, եւ ընկերին անձին պէս սիրելը՝ աւելի է քան թէ ամեն ողջակէզները եւ զոհերը։</verse>
				<verse number="34">Եւ Յիսուսը նորան տեսնելով, որ իմաստութեամբ պատասխանեց, ասեց նորան. Դու հեռու չես Աստուծոյ արքայութիւնիցը։ Եւ այլ եւս ոչ ոք չէր համարձակում նորան մի բան հարցնել։</verse>
				<verse number="35">Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց, երբոր տաճարումը սովորեցնում էր. Ի՞նչպէս են ասում դպիրները, թէ Քրիստոս Դաւիթի որդին է։</verse>
				<verse number="36">Որովհետեւ ինքը Դաւիթ Սուրբ Հոգովն ասում է, Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները ոտներիդ պատուանդան դնեմ։</verse>
				<verse number="37">Արդ Դաւիթ ինքն նորան Տէր է ասում՝ ապա ի՞նչպէս որդի է նորան. Եւ շատ ժողովուրդը յօժարութեամբ լսում էր նորան։</verse>
				<verse number="38">Եւ իր վարդապետութեան մէջ ասում էր նորանց, Զգոյշ կացէք դպիրներիցը, որ կամենում են պայծառ հագուստներով ման գալ, եւ հրապարակներումը բարեւներ ընդունել.</verse>
				<verse number="39">Եւ ժողովարանների մէջ առաջին աթոռներ, եւ ընթրիքներում առաջին բազմոցներ։</verse>
				<verse number="40">Որ որբեւայրիների տները ուտում են, եւ պատճառանքով երկար աղօթք են անում. Դորանք աւելի եւս դատապարտութիւն կ’առնեն։</verse>
				<verse number="41">Եւ Յիսուսը գանձանակի դիմացը նստած մտիկ էր անում, թէ ժողովուրդն ինչպէս էր փող գցում գանձանակը, եւ շատ հարուստներ շատ բաներ էին գցում։</verse>
				<verse number="42">Եւ մի աղքատ որբեւայրի եկաւ երկու լումայ գցեց, որ մի նաքարակիտ է։</verse>
				<verse number="43">Եւ իր աշակերտներին իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թէ այս աղքատ որբեւայրին գանձանակը գցողների ամենից աւելի գցեց։</verse>
				<verse number="44">Որովհետեւ ամենքն իրանց աւելորդիցը գցեցին. Բայց սա իր չքաւորութիւնիցը ամեն ինչ որ ունէր գցեց, իր կեանքի բոլոր ապրուստը։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ երբոր նա տաճարիցը դուրս էր գալիս, նորա աշակերտներիցը մէկը նորան ասեց. Վարդապետ, տես ի՜նչպիսի քարեր եւ ի՜նչպիսի շինուածներ։</verse>
				<verse number="2">Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Տեսնո՞ւմ ես այդ մեծ շինուածները. քար քարի վերայ չի թողուիլ՝ որ չ’քանդուի։</verse>
				<verse number="3">Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր տաճարի դիմացը, Պետրոսը եւ Յակոբոսը եւ Յովհաննէսը եւ Անդրէասը առանձին հարցնում էին նորան.</verse>
				<verse number="4">Ասիր մեզ, դորանք ե՞րբ կ’լինեն. Եւ նշանն ի՞նչ է, երբոր այդ բոլոր բաները պիտի կատարուին։</verse>
				<verse number="5">Յիսուսն էլ պատասխանեց եւ սկսեց նորանց ասել. Զգոյշ կացէք, մի գուցէ մէկը ձեզ խաբէ։</verse>
				<verse number="6">Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը, եւ կասեն՝ թէ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կ’մոլորեցնեն։</verse>
				<verse number="7">Բայց երբոր պատերազմներ եւ պատերազմների լուրեր կ’լսէք, մի շփոթուիք, որովհետեւ պէտք է որ լինեն. Բայց դեռ վերջը չէ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ տեղ տեղ երկրաշարժներ կ’լինեն, եւ սովեր եւ խռովութիւններ կ’լինեն. սորանք նեղութիւնների սկիզբն են։</verse>
				<verse number="9">Բայց դուք զգոյշ կացէք ձեր անձերին, որ ձեզ ատեանների կ’մատնեն, եւ ժողովարանների մէջ կ’ծեծուիք, եւ կուսակալների եւ թագաւորների առաջին կ’կանգնիք ինձ համար նորանց վկայութիուն լինելու։</verse>
				<verse number="10">Եւ բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի։</verse>
				<verse number="11">Բայց երբոր ձեզ կ’տանեն որ մատնեն, առաջուց հոգս չ’անէք թէ ի՞նչ պիտի խօսիք, եւ ոչ էլ մտածեցէք. Այլ ինչ որ այն ժամումը կ’տրուի ձեզ, այն խօսեցէք. Որովհետեւ դուք չէք խօսողները՝ բայց Սուրբ Հոգին։</verse>
				<verse number="12">Եւ եղբայր եղբօր կ’մատնէ մահի, եւ հայրը որդուն. Եւ որդիք վեր կ’կենան ծնողների վերայ, եւ նորանց կ’սպանեն։</verse>
				<verse number="13">Եւ ամենին ատելի կլինիք իմ անունի համար. Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’ապրի։</verse>
				<verse number="14">Եւ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, որ ասուած է Դանիէլ մարգարէիցը, կանգնած այն տեղումը որ արժան չէ. (ով որ կարդում է, միտք առնէ.) այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն։</verse>
				<verse number="15">Եւ ով որ կտրի վերայ է, թող չ’իջնէ տան մէջ, եւ չ’մտնէ իր տանիցը մի բան վեր առնելու։</verse>
				<verse number="16">Եւ յանդումը լինողը թող ետ չ’դառնայ իր հանդերձը առնելու։</verse>
				<verse number="17">Բայց վայ այն օրերումը յղացածներին եւ ծիծ տուողներին։</verse>
				<verse number="18">Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռ ժամանակին չ’լինի։</verse>
				<verse number="19">Որովհետեւ այն օրերը նեղութիւններ կ’լինեն. Որ այնպիսիները աշխարհի սկզբիցը, որ Աստուած ստեղծել է, մինչեւ հիմա չեն եղած, եւ երբէք չեն լինիլ։</verse>
				<verse number="20">Եւ եթէ Տէրն այն օրերը չէր կարճացրել, ոչ մի մարմին չէր ապրիլ, բայց ընտրուածների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։</verse>
				<verse number="21">Եւ այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասէ. Ահա այստեղ է Քրիստոսը, կամ ահա այնտեղ, մի հաւատաք։</verse>
				<verse number="22">Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան. Եւ նշաններ եւ հրաշքներ կ’տան, որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ մոլորեցնեն։</verse>
				<verse number="23">Բայց դուք զգոյշ կացէք, ահա ասեցի առաջուց բոլորը։</verse>
				<verse number="24">Բայց այն օրերումն այն նեղութիւնից յետոյ արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ։</verse>
				<verse number="25">Եւ երկնքի աստղերը կ’թափուին, եւ երկնքումը լինող զօրութիւնները կ’շարժուին։</verse>
				<verse number="26">Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերով գալիս շատ զօրութիւնով եւ փառքով։</verse>
				<verse number="27">Եւ այն ժամանակ իր հրեշտակները կ’ուղարկէ, եւ իր ընտրուածներին չորս հողմիցը կ’ժողովէ, երկրի ծայրիցը մինչեւ երկնքի ծայրը։</verse>
				<verse number="28">Բայց թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերը արդէն կ’կակղին եւ տերեւները կ’արձակուին գիտէք թէ ամառը մօտ է։</verse>
				<verse number="29">Այնպէս էլ դուք, երբոր տեսնէք այս բոլորը լինելիս, իմացէք թէ մօտիկ է դռներին։</verse>
				<verse number="30">Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս բոլորը լինի։</verse>
				<verse number="31">Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։</verse>
				<verse number="32">Միայն այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ հրեշտակները երկնքումը եւ ոչ Որդին, բայց միայն Հայրը։</verse>
				<verse number="33">Զգուշացէք, արթուն կացէք եւ աղօթք արէք. Որովհետեւ չ’գիտէք թէ ժամանակը երբ է։</verse>
				<verse number="34">Ինչպէս մի մարդ, որ հեռու աշխարհք գնալիս իր տունը թողէ, եւ իր ծառաներին իշխանութիւն տայ, եւ ամեն մէկին իր գործը, եւ դռնապանին հրաման տայ, որ արթուն կենայ։</verse>
				<verse number="35">Արդ արթուն կացէք, որ չ’գիտէք թէ տանտէրը երբ կ’գայ, իրիկո՞ւնը, թէ կէս գիշերը, թէ հաւի խօսելու ժամանակին, թէ առաւօտանց.</verse>
				<verse number="36">Որ չ’լինի թէ յանկարծ գալով ձեզ քնած գտնէ։</verse>
				<verse number="37">Բայց ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում. Արթուն կացէք։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ երկու օրից յետոյ զատիկն էր եւ բաղարջակերք, եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին թէ ի՞նչպէս նորան նենգութեամբ բռնեն սպանեն։</verse>
				<verse number="2">Բայց ասում էին՝ Ոչ թէ տօնումը, մի գուցէ ժողովրդի մէջ խռովութիւն լինի։</verse>
				<verse number="3">Եւ երբոր Բեթանիա էր, Սիմօն բորոտի տան սեղան նստած, մի կին եկաւ՝ որ մի շիշ ազնիւ թանկագին նարդոսի իւղ ունէր, եւ շիշը կոտրեց՝ նորա գլխի վերայ թափեց։</verse>
				<verse number="4">Բայց կային ոմանք որ իրանց մէջ դժուարացան, ասելով. Ի՞նչու համար եղաւ իւղի այդ կորուստը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ կարելի էր դորան երեք հարիւր դահեկանից աւելի թանկ ծախել, եւ աղքատներին տալ. Եւ շատ յանդիմանում էին այն կնկանը։</verse>
				<verse number="6">Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուէք դորան. Ի՞նչու էք նեղութիւն տալիս դորան. Դա մի բարի բան գործեց ինձ վերայ։</verse>
				<verse number="7">Որովհետեւ ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունիք, եւ երբոր կամենաք՝ կարող էք նորանց բարի անել. Բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չ’ունիք։</verse>
				<verse number="8">Դա ինչ որ ունէր, արաւ. Առաջուց իմ մարմինն օծեց՝ թաղման համար։</verse>
				<verse number="9">Ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ այս աւետարանը քարոզուի, բոլոր աշխարհքի մէջ դորա յիշատակի համար նա էլ կ’խօսուի՝ որ դա արաւ։</verse>
				<verse number="10">Եւ Յուդա Իսկարիովտացին՝ այն տասնեւերկուսից մէկը՝ քահանայապետների մօտ գնաց, որ նորան մատնէ նորանց։</verse>
				<verse number="11">Նորանք էլ երբոր լսեցին՝ ուրախացան եւ խոստացան նորան արծաթ տալ. Եւ որոնում էր թէ ի՞նչպէս յարմար ժամանակով մատնէ նորան։</verse>
				<verse number="12">Եւ բաղարջակերաց առաջին օրը, երբոր զատկի գառը մորթում էին, նորա աշակերտները նորան ասեցին. Ի՞նչտեղ ես կամենում, որ գնանք պատրաստենք, որ զատիկն ուտես։</verse>
				<verse number="13">Եւ իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց նորանց. Գնացէք քաղաքը, եւ մի մարդ կ’պատահի ձեզ՝ ջրի կուժ տանող, նորա ետեւից գնացէք։</verse>
				<verse number="14">Եւ ուր որ մտնէ, այն տան տիրոջն ասեցէք, թէ Վարդապետն ասում է՝ Ո՞ւր է այն իջեւանը, ուր զատիկն ուտեմ աշակերտներիս հետ։</verse>
				<verse number="15">Եւ նա մի մեծ վերնատուն ցոյց կ’տայ ձեզ՝ սարքուած պատրաստ. Այնտեղ պատրաստեցէք մեզ համար։</verse>
				<verse number="16">Եւ նորա աշակերտները ելան ու եկան քաղաքը, եւ գտան ինչպէս նորանց ասեց. Եւ զատիկը պատրաստեցին։</verse>
				<verse number="17">Եւ երբոր իրիկուն եղաւ, եկաւ տասնեւերկուսին հետ.</verse>
				<verse number="18">Եւ երբոր սեղան նստեցին եւ ուտում էին, Յիսուսը ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մէկը կ’մատնէ ինձ. Նա որ ինձ հետ ուտում է։</verse>
				<verse number="19">Նորանք էլ սկսեցին տրտմել եւ մէկը մէկից յետոյ նորան ասել, Մի՞թէ ես. Եւ միւսը՝ Մի՞թէ ես։</verse>
				<verse number="20">Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Տասնեւերկուսիցդ մէկը՝ նա որ ձեռքը ինձ հետ սկաւառակի մէջ կոխեց։</verse>
				<verse number="21">Բայց մարդի Որդին կ’գնայ՝ ինչպէս նորա համար գրուած է. Սակայն վայ այն մարդին, որի ձեռովն մարդի Որդին կ’մատնուի. Լաւ էր նորան, եթէ այն մարդը ծնուած չ’լինէր։</verse>
				<verse number="22">Եւ նորանք ուտելիս, Յիսուսը հաց առաւ՝ օրհնեց՝ կտրեց եւ տուաւ նորանց եւ ասեց. Առէք կերէք՝՝. Այս է իմ մարմինը։</verse>
				<verse number="23">Եւ բաժակն առաւ՝ գոհացաւ, տուաւ նորանց, եւ ամենքը խմեցին նորանից,</verse>
				<verse number="24">Եւ ասեց նորանց. Այս է իմ արիւնը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է։</verse>
				<verse number="25">Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ այլ եւս որթի բերքիցը չեմ խմիլ մինչեւ այն օրը, երբոր նորան նոր խմեմ Աստուծոյ արքայութեան մէջ։</verse>
				<verse number="26">Եւ օրհներգելուց յետոյ դուրս ելան Ձիթենեաց սարը։</verse>
				<verse number="27">Եւ Յիսուսը նորանց ասեց թէ Ամենքդ այս գիշեր կ’գայթակղիք ինձանից. Որովհետեւ գրուած է՝ թէ Հովիւը կ’զարկեմ՝ եւ ոչխարները կ’ցրուին։</verse>
				<verse number="28">Բայց իմ յարութիւն առնելուց յետոյ ձեզանից առաջ կ’գնամ Գալիլեա։</verse>
				<verse number="29">Պետրոսն էլ ասեց նորան. Թէեւ ամենքն էլ գայթակղին, բայց ես ոչ։</verse>
				<verse number="30">Յիսուսն էլ նորան ասեց. Ճշմարիտ ասում եմ քեզ, թէ այսօր, հէնց այս գիշեր հաւը երկու անգամ չ’խօսած, երեք անգամ կ’ուրանաս ինձ։</verse>
				<verse number="31">Բայց նա առաւել եւս ասում էր. Թէ որ քեզ հետ մեռնել էլ պէտք լինի ինձ, ես քեզ չեմ ուրանալ. Այնպէս էլ ամենքն էին ասում։</verse>
				<verse number="32">Եւ եկան մի տեղ՝ որի անունը Գեթսեմանի էր. Եւ նա իր աշակերտներին ասեց. Այստեղ նստեցէք, մինչեւ ես աղօթք անեմ։</verse>
				<verse number="33">Եւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին իր հետ առաւ, եւ սկսեց զարհուրել եւ տխրել։</verse>
				<verse number="34">Եւ ասեց նորանց. Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է. Այստեղ մնացէք եւ արթուն կացէք։</verse>
				<verse number="35">Եւ մի քիչ առաջ գնաց, գետնի վերայ ընկաւ, եւ աղօթք էր անում, որ եթէ կարելի է, այն ժամն իրանից անցնէ։</verse>
				<verse number="36">Եւ ասում էր. Աբբա, Հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու. բայց ոչ թէ ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու։</verse>
				<verse number="37">Եւ գալիս է գտնում նորանց քնած եւ ասում Պետրոսին. Սիմօն, քնո՞ւմ ես, չկարացի՞ր մէկ ժամ արթուն կենալ։</verse>
				<verse number="38">Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։</verse>
				<verse number="39">Եւ դարձեալ գնաց աղօթք արաւ, նոյն խօսքերն ասելով։</verse>
				<verse number="40">Եւ ետ դառաւ՝ նորանց դարձեալ քնած գտաւ, որովհետեւ նորանց աչքերը ծանրացել էին, եւ չ’գիտէին թէ ինչ պատասխանեն նորան։</verse>
				<verse number="41">Եւ երրորդ անգամն է գալիս եւ ասում նորանց. Այսուհետեւ քնեցէք եւ հանգիստ առէք. Բաւական է. ժամն եկաւ. Ահա մարդի Որդին մատնվում է մեղաւորների ձեռը։</verse>
				<verse number="42">Վեր կացէք գնանք, ահա մօտեցաւ ինձ մատնողը։</verse>
				<verse number="43">Եւ շուտով՝ դեռ նա խօսելիս՝ եկաւ Յուդան՝ այն տասնեւերկուսից մէկը. Եւ նորա հետ շատ ամբոխ սրերով եւ բիրերով՝ քահանայապետներիցը եւ դպիրներիցը եւ ծերերիցը։</verse>
				<verse number="44">Նորան մատնողն էլ նորանց նշան էր տուել՝ եւ ասել, Որին որ ես համբուրեմ, նա է, նորան բռնեցէք եւ զգուշութեամբ տարէք։</verse>
				<verse number="45">Եւ եկաւ՝ շուտով մօտեցաւ նորան եւ ասեց. Ռա՛բբի, Ռաբբի, եւ համբուրեց նորան։</verse>
				<verse number="46">Եւ նորանք իրանց ձեռքը գցեցին նորա վերայ եւ բռնեցին նորան։</verse>
				<verse number="47">Եւ նորա մօտ կանգնածներից մէկը սուրը քաշեց՝ քահանայապետի ծառային զարկեց, եւ ականջը կտրեց։</verse>
				<verse number="48">Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Ինչպէս մի աւազակի՞ վերայ սրերով եւ բիրերով դուրս եկաք ինձ բռնելու։</verse>
				<verse number="49">Ամեն օր ձեզ մօտ էի տաճարումն սովորեցնելով. Եւ ինձ չ’բռնեցիք. Բայց որպէս զի գրքերը կատարուին։</verse>
				<verse number="50">Եւ ամենքը նորան թողեցին փախան։</verse>
				<verse number="51">Եւ մէկ երիտասարդ նորա ետեւից գնում էր, որ կտաւ էր գցել մերկ մարմնի վերայ, եւ երիտասարդները բռնում էին նորան։</verse>
				<verse number="52">Իսկ նա կտաւը թողեց՝ եւ մերկ փախաւ նորանցից։</verse>
				<verse number="53">Եւ Յիսուսին տարան քահանայապետի մօտ, եւ բոլոր քահանայապետները եւ դպիրները եւ ծերերը նորա մօտ էին գալիս։</verse>
				<verse number="54">Եւ Պետրոսն էլ հեռուանց գնաց նորա ետեւից մինչեւ քահանայապետի սրահի ներսը, եւ սպասավորների հետ նստել էր եւ կրակի մօտ տաքանում էր։</verse>
				<verse number="55">Բայց քահանայապետները եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն. Սակայն չէին գտնում։</verse>
				<verse number="56">Որովհետեւ շատերը սուտ վկայութիւն էին տալիս նորա դէմ, բայց վկայութիւններն իրար յարմար չէին։</verse>
				<verse number="57">Եւ ոմանք վերկացան եւ նորա դէմ սուտ վկայում էին եւ ասում՝ թէ</verse>
				<verse number="58">Մենք լսեցինք դորանից, որ ասում էր՝ թէ Ես այդ ձեռագործ տաճարը կ’քանդեմ, եւ երեք օրում ուրիշը կ’շինեմ անձեռագործ։</verse>
				<verse number="59">Սակայն այնպէս էլ նորանց վկայութիւնն իրար յարմար չէր։</verse>
				<verse number="60">Եւ քահանայապետը վերկացած մէջտեղը՝ Յիսուսին հարցրեց եւ ասեց. Ոչինչ չե՞ս պատասխանում. Ի՞նչ են վկայում դորանք քեզ դէմ։</verse>
				<verse number="61">Իսկ նա լուռ էր կենում՝ եւ ոչինչ պատասխան չէր տալիս. քահանայապետը դարձեալ նորան հարցնում էր եւ ասում. Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնեալի Որդին։</verse>
				<verse number="62">Յիսուսն էլ պատասխանեց, Ես եմ. եւ դուք կ’տեսնէք մարդի Որդին զօրութեան աջ կողմը նստած, եւ երկնքի ամպերովն եկած։</verse>
				<verse number="63">Եւ քահանայապետն իր հանդերձները պատառելով ասեց. Էլ ի՞նչ պէտք է մեզ վկաներ։</verse>
				<verse number="64">Լսեցիք հայհոյանքը. Ի՞նչպէս է երեւում ձեզ. Նորանք էլ ամենքը դատապարտեցին նորան, թէ Մահապարտ է։</verse>
				<verse number="65">Եւ ոմանք սկսեցին նորա վերայ թքել, եւ երեսը ծածկել, եւ բռունցքով ծեծել նորան եւ նորան ասել, Մարգարէացիր. Եւ սպասաւորները նորան ապտակներով ծեծում էին։</verse>
				<verse number="66">Եւ երբոր Պետրոսը վարը սրահումն էր, քահանայապետի աղախիններից մէկը գալիս է,</verse>
				<verse number="67">Եւ տեսնում է Պետրոսին որ տաքանում է, մտիկ է տալիս նորան՝ եւ ասում. Դու էլ էիր Յիսուս Նազովրեցու հետ։</verse>
				<verse number="68">Բայց նա ուրացաւ եւ ասեց. Չ’գիտեմ եւ չեմ էլ հասկանում, թէ դու ինչ ես ասում. Եւ դուրս գնաց նախասրահը եւ հաւը խօսեց։</verse>
				<verse number="69">Եւ աղախինը նորան տեսաւ, դարձեալ սկսեց ասել այնտեղ կանգնածներին թէ Սա նորանցից է։</verse>
				<verse number="70">Բայց նա դարձեալ ուրացաւ. եւ մի քիչ յետոյ այնտեղ կանգնածները դարձեալ ասեցին Պետրոսին. Ճշմարի՜տ՝ դու էլ նորանցից ես, որովհետեւ Գալիլեացի ես եւ քո խօսուածքն էլ նման է։</verse>
				<verse number="71">Բայց նա սկսեց անիծել եւ երդում անել թէ Ես չ’գիտեմ այն մարդին, որ դուք ասում էք։</verse>
				<verse number="72">Եւ հաւը երկրորդ անգամ խօսեց։ Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուսը նորան ասեց թէ Հաւը դեռ երկու անգամ չ’խօսած՝ դու երեք անգամ կ’ուրանաս ինձ. Եւ սկսեց լալ։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ շուտով առաւօտանց քահանայապետները ծերերի եւ դպիրների հետ՝ եւ բոլոր ատեանը խորհուրդ արին, Յիսուսին կապեցին՝ եւ տարան մատնեցին Պիղատոսին։</verse>
				<verse number="2">Եւ Պիղատոսը նորան հարցրեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես ասում։</verse>
				<verse number="3">Եւ քահանայապետները շատ ամբաստանութիւններ էին անում նորանից.</verse>
				<verse number="4">Եւ Պիղատոսը դարձեալ հարցրեց նորան եւ ասեց. Ոչինչ պատասխան չե՞ս տալիս. Տես ո՛րքան են վկայում քեզ դէմ։</verse>
				<verse number="5">Բայց Յիսուսը դարձեալ ոչինչ չ’պատասխանեց, մինչեւ որ Պիղատոսը զարմացաւ։</verse>
				<verse number="6">Բայց նա ամեն տօնի ժամանակին մէկ բանտարկեալ էր արձակում նորանց համար, որին որ խնդրում էին։</verse>
				<verse number="7">Եւ Բարաբբա ասուած մէկը կար այն խռովարարների հետ կապուած, որ իրանց խռովութիւնումը մարդասպանութիւն էին արել։</verse>
				<verse number="8">Եւ ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել եւ խնդրել, որ անէ ինչպէս միշտ անում էր նորանց։</verse>
				<verse number="9">Պիղատոսն էլ պատասխանեց նորանց եւ ասեց. Կամենո՞ւմ էք՝ Հրէից թագաւորը կ’արձակեմ ձեզ համար։</verse>
				<verse number="10">Որովհետեւ գիտէր որ քահանայապետները նախանձով էին մատնել նորան։</verse>
				<verse number="11">Բայց քահանայապետներն ամբոխին գրգռեցին, որ աւելի Բարաբբային արձակէ նորանց համար։</verse>
				<verse number="12">Եւ Պիղատոսը դարձեալ պատասխանեց նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ էք ուզում որ անեմ նորան որին ասում էք Հրէից թագաւոր.</verse>
				<verse number="13">Եւ նորանք դարձեալ աղաղակեցին, Խաչիր նորան։</verse>
				<verse number="14">Պիղատոսն էլ նորանց ասեց. Ապա ի՞նչ չար բան է արել. Եւ նորանք առաւել եւս աղաղակում էին, Խաչիր դորան։</verse>
				<verse number="15">Բայց Պիղատոսը՝ որովհետեւ կամենում էր ամբոխը գոհացնել, Բարաբբային արձակեց նորանց համար. Եւ Յիսուսին ծեծեց՝ նորանց յանձնեց, որ խաչուի։</verse>
				<verse number="16">Եւ զինուորները նորան տարան սրահի ներսը այսինքն պալատը. Եւ բոլոր գունդը մէկտեղ կանչեցին։</verse>
				<verse number="17">Եւ նորան ծիրանի հագցրին եւ փշերից շինած պսակ դրին նորա գլխին.</verse>
				<verse number="18">Եւ սկսեցին նորան ողջոյն տալ. Բարե՜ւ, Հրէից թագաւոր։</verse>
				<verse number="19">Եւ նորա գլուխը եղէգով ծեծում էին, եւ նորա վերայ թքում էին՝ եւ ծունկ դնելով երկրպագում էին նորան։</verse>
				<verse number="20">Եւ երբոր ծաղր արին նորան, այն ծիրանին նորանից հանեցին, եւ իր հանդերձները հագցրին, եւ դուրս տարան որ խաչեն նորան։</verse>
				<verse number="21">Եւ պահակ բռնեցին Սիմօն Կիւրենացուն, Աղեքսանդրի եւ Ռուփոսի հօրը՝ որ արտիցը գալով այն տեղից անցնում էր, որ նորա խաչը վեր առնէ։</verse>
				<verse number="22">Եւ նորան տարան մի Գողգոթա ասուած տեղ, որ թարգմանվում է Գանկի տեղ։</verse>
				<verse number="23">Եւ նորան զմռսած գինի էին տալիս խմելու, բայց նա չ’առաւ։</verse>
				<verse number="24">Եւ նորան խաչեցին եւ բաժանեցին նորա հանդերձները վիճակ գցելով սորանց վերայ՝ թէ ով ինչ պիտի առնէ։</verse>
				<verse number="25">Եւ ժամը երրորդն էր՝ որ նորան խաչեցին։</verse>
				<verse number="26">Եւ նորա յանցանքի գիրը գրուած էր՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։</verse>
				<verse number="27">Եւ նորա հետ երկու աւազակ խաչեցին, մէկը նորա աջ կողմին եւ մէկը ձախ կողմին։</verse>
				<verse number="28">Եւ կատարուեցաւ այն գիրը, որ ասում է, Անօրէնների հետ համարուեցաւ։</verse>
				<verse number="29">Եւ այնտեղով անցնողները նորան հայհոյում էին, իրանց գլուխները շարժելով ու ասելով, Վա՛հ, ով տաճարը քանդող՝ ու երեք օրումը շինող,</verse>
				<verse number="30">Ապրեցրու քո անձը եւ իջիր խաչիցդ։</verse>
				<verse number="31">Նոյնպէս էլ քահանայապետները դպիրների հետ միասին ծաղր էին անում եւ ասում. Ուրիշներին ապրեցրեց՝ իր անձը չէ կարողանում ապրեցնել։</verse>
				<verse number="32">Քրիստոսը՝ Իսրայէլի թագաւորը թող հիմա խաչիցը իջնէ, որ տեսնենք եւ հաւատանք. Եւ նորա հետ խաչուածներն էլ էին նորան նախատինք տալիս։</verse>
				<verse number="33">Եւ երբոր ժամը վեցը եկաւ, խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը։</verse>
				<verse number="34">Եւ իններորդ ժամին Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Է՛լի, Է՛լի լա՛մա սաբաքթանի. Որ թարգմանվում է՝ Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչու թողիր ինձ։</verse>
				<verse number="35">Եւ այնտեղ կանգնածներիցը ոմանք, երբոր լսեցին, ասում էին. Ահա Եղիային է կանչում։</verse>
				<verse number="36">Եւ մէկը վազեց մի սպունգ քացախով լցրեց, եւ եղէգի վերայ դրաւ, տուաւ նորան՝ որ խմէ, եւ ասեց. Թողէք տեսնենք, Եղիան կ’գա՞յ որ նորան վայր բերէ։</verse>
				<verse number="37">Եւ Յիսուսը մեծ ձայն արձակեց՝ եւ հոգին տուաւ։</verse>
				<verse number="38">Եւ տաճարի վարագոյրն երկու պատառուեցաւ՝ վերեւից մինչեւ ցածը։</verse>
				<verse number="39">Եւ հարիւրապետը, որ այնտեղ նորա դիմացը կանգնած էր, երբոր տեսաւ թէ Յիսուսը այսպէս աղաղակելով հոգի տուաւ, ասեց. Ճշմարի՜տ, այս մարդն Աստուծոյ Որդի էր։</verse>
				<verse number="40">Կանայք էլ կային, որ հեռուանց մտիկ էին տալիս, որոնց միջումն էր Մարիամ Մագդաղենացին, եւ փոքր Յակոբոսի եւ Յովսէսի մայրը Մարիամ եւ Սաղովմէն,</verse>
				<verse number="41">Որոնք էլ, երբոր նա Գալիլեա էր, նորա ետեւից գնում եւ նորան ծառայում էին. Եւ ուրիշ շատ կանայք էլ, որ նորա հետ Երուսաղէմ էին եկել։</verse>
				<verse number="42">Եւ երբոր արդէն իրիկուն եղաւ, որովհետեւ ուրբաթ էր՝ այսինքն շաբաթից առաջի օրը.</verse>
				<verse number="43">Եկաւ Արիմաթացի Յովսէփը՝ մի երեւելի խորհրդական, որ ինքն էլ Աստուծոյ արքայութեան սպասում էր. Համարձակելով մտաւ Պիղատոսի մօտ, եւ խնդրեց Յիսուսի մարմինը։</verse>
				<verse number="44">Եւ Պիղատոսը զարմացաւ, թէ արդէն մեռել է. Եւ հարիւրապետին իրան մօտ կանչեց, նորան հարցրեց եւ ասեց, թէ Շատո՞նց է որ մեռաւ։</verse>
				<verse number="45">Եւ հարիւրապետիցը տեղեկանալով, մարմինը Յովսէփին շնորհեց։</verse>
				<verse number="46">Եւ Յովսէփը կտաւ առաւ եւ նորան իջեցրեց կտաւով պատեց, եւ նորան մի գերեզմանի մէջ դրաւ, որ փորուած էր քարից. Եւ մի քար թաւալեց գերեզմանի դռանը։</verse>
				<verse number="47">Եւ Մարիամ Մագդաղենացին եւ Յովսէսի մայր Մարիամն էլ տեսան այն տեղը, ուր որ նա դրուեցաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ երբոր շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբի մայրը Մարիամը եւ Սաղովմէն խունկեր առան, որ գան նորան օծեն։</verse>
				<verse number="2">Եւ միաշաբաթի առաւօտանց շատ կանուխ արեգակը ծագելիս գալիս են գերեզմանը։</verse>
				<verse number="3">Եւ իրար ասում էին. Ո՞վ կ’թաւալեցնէ քարը մեզ համար գերեզմանի դռնիցը։</verse>
				<verse number="4">Եւ նայեցան տեսան, որ քարը գերեզմանիցը հեռու էր թաւալած, որովհետեւ շատ մեծ էր։</verse>
				<verse number="5">Եւ երբոր գերեզմանը մտան, մի երիտասարդ տեսան՝ աջ կողմը նստած՝ սպիտակ պատմուճան հագած. Եւ շատ զարհուրեցին։</verse>
				<verse number="6">Եւ նա ասեց նորանց. Մի զարհուրիք, դուք խաչուած Նազովրեցի Յիսուսն էք որոնում. Նա յարութիւն առաւ, այստեղ չէ, ահա այն տեղը՝ ուր որ նորան դրին։</verse>
				<verse number="7">Բայց գնացէք, նորա աշակերտներին եւ Պետրոսին ասեցէք, թէ Նա ձեզանից առաջ կ’գնայ Գալիլեա. Այնտեղ կ’տեսնէք նորան ինչպէս նա ձեզ ասեց։</verse>
				<verse number="8">Եւ շուտով դուրս եկան փախան գերեզմանիցը, եւ նորանք դողով եւ սարսափով բռնուած էին, եւ ոչ ոքի ոչինչ չ’ասեցին. Որովհետեւ վախենում էին։</verse>
				<verse number="9">Եւ Յիսուսը երբոր յարութիւն առաւ՝ միաշաբաթի առաւօտանց առաջ երեւեցաւ Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել։</verse>
				<verse number="10">Եւ նա գնաց պատմեց նորա հետ լինողներին, որ սուգ էին անում եւ լաց լինում։</verse>
				<verse number="11">Նորանք էլ լսելով, թէ կենդանի է, եւ երեւեցաւ նորան, չհաւատացին։</verse>
				<verse number="12">Սորանից յետոյ ուրիշ կերպարանքով երեւեցաւ նորանցից երկուսին, որ ման գալով յանդն էին գնում։</verse>
				<verse number="13">Նորանք էլ գնացին այն միւսներին պատմեցին, բայց նորանց էլ չ’հաւատացին։</verse>
				<verse number="14">Վերջը երբոր այն տասնեւմէկը սեղան էին նստած, նորանց երեւեցաւ եւ նորանց անհաւատութիւնը եւ քարասրտութիւնը յանդիմանեց, որ չ’հաւատացին նորանց, որ նորան տեսել էին յարութիւն առած։</verse>
				<verse number="15">Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։</verse>
				<verse number="16">Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։</verse>
				<verse number="17">Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն.</verse>
				<verse number="18">Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ. հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան։</verse>
				<verse number="19">Արդ Տէրը նորանց հետ խօսելուց յետոյ, երկինքը համբարձաւ, Աստուծոյ աջ կողմը նստեց։</verse>
				<verse number="20">Նորանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, եւ Տէրը գործակցում էր նորանց եւ խօսքը հաստատում էր այն նշաններովը որ հետեւում էին։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="42">
			<chapter number="1">
				<verse number="1">Որովհետեւ շատերը ձեռնարկեցին մեր մէջ հաստատուած բաների պատմութիւնը վերստին կարգել.</verse>
				<verse number="2">Ինչպէս մեզ աւանդեցին սկզբիցն ականատես եւ խօսքին սպասաւոր լինողները,</verse>
				<verse number="3">Ես էլ, որ սկզբիցը բոլոր բաներին ճշմարտութիւնով հետեւեցի, կամեցայ կարգաւ գրել քեզ, ո՛վ պատուականդ Թէոփիլէ.</verse>
				<verse number="4">Որ իմանաս այն բաների ստուգութիւնը, որ սովորեցիր։</verse>
				<verse number="5">Հրէաստանի թագաւոր Հերովդէսի օրերումը մի քահանայ կար անունը Զաքարիա, Աբիայի դասակարգութիւնիցը, եւ նորա կինն Ահարօնի աղջիկներիցը, եւ նորա անունն Եղիսաբեթ։</verse>
				<verse number="6">Երկուսն էլ Աստուծոյ առաջին արդար էին, եւ Տիրոջ բոլոր պատուիրանքներումը եւ իրաւունքներումը գնում էին անարատ։</verse>
				<verse number="7">Եւ նորանք զաւակ չ’ունէին, որովհետեւ Եղիսաբեթը ամուլ էր. եւ երկուսն էլ իրանց օրերը անց էին կացրել։</verse>
				<verse number="8">Եւ եղաւ, երբոր նա քահանայութիւն էր անում իրան հասած դասակարգութեան օրերումը Աստուծոյ առաջին,</verse>
				<verse number="9">Քահանայութեան սովորութեան պէս, իրան ընկաւ, որ Տիրոջ տաճարը մտնէ խնկարկութիւն անելու։</verse>
				<verse number="10">Եւ ժողովրդի բոլոր բազմութիւնը դուրսն աղօթք էին անում խնկարկութեան ժամանակին։</verse>
				<verse number="11">Եւ Տիրոջ հրեշտակը երեւեցաւ նորան՝ կանգնած խնկի սեղանի աջ կողմին։</verse>
				<verse number="12">Եւ Զաքարիան տեսնելով շփոթուեցաւ, եւ վախ ընկաւ նորա վերայ։</verse>
				<verse number="13">Եւ հրեշտակն ասեց նորան. Մի վախենար, Զաքարիա. որովհետեւ քո աղօթքը լսուեցաւ, եւ քո կինն Եղիսաբեթը մի որդի կ’ծնի քեզ, եւ նորա անունը Յովհաննէս կ’դնես։</verse>
				<verse number="14">Եւ քեզ ուրախութիւն եւ ցնծութիւն կ’լինի, եւ շատերը նորա ծնունդովը կ’ուրախանան։</verse>
				<verse number="15">Որովհետեւ նա մեծ կ’լինի Տիրոջ առաջին. եւ գինի եւ օղի չի խմիլ, եւ դեռ իր մօր որովայնիցը Սուրբ Հոգով կ’լցուի։</verse>
				<verse number="16">Եւ Իսրայէլի որդիներից շատերին կ’դարձնէ դէպի իրանց Տէր Աստուածը։</verse>
				<verse number="17">Եւ ինքն կ’գայ նորա առաջից Եղիայի հոգովը եւ զօրութիւնովը, որ հայրերի սրտերը դէպի որդիքը դարձնէ, եւ անհնազանդները՝ արդարների իմաստութեան մէջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստէ։</verse>
				<verse number="18">Եւ Զաքարիան ասեց հրեշտակին. Ես ի՞նչով ճանաչեմ այդ. որովհետեւ ես ծեր եմ, եւ իմ կինն իր օրերն անց է կացրել։</verse>
				<verse number="19">Եւ հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Ես Գաբրիէլն եմ, որ Աստուծոյ առաջին կանգնում եմ, եւ ուղարկուեցայ քեզ հետ խօսելու եւ այս բաները քեզ աւետիք տալու։</verse>
				<verse number="20">Եւ ահա համր կ’լինես, եւ չես կարենալ խօսել, մինչեւ այն օրն՝ որ այս բաները կ’լինին. որովհետեւ չ’հաւատացիր իմ այս խօսքերին՝ որ իրանց ժամանակին կ’կատարուին։</verse>
				<verse number="21">Եւ ժողովուրդը սպասում էր Զաքարիային, եւ զարմանում էին նորա տաճարի մէջ ուշանալու համար.</verse>
				<verse number="22">Եւ երբոր դուրս եկաւ, չէր կարենում խօսել նորանց հետ. եւ իմացան՝ որ տաճարի մէջ տեսիլք է տեսել. եւ նա նշաններով էր խօսում նորանց հետ, եւ մնում էր պապանձուած։</verse>
				<verse number="23">Եւ եղաւ, երբոր նորա պաշտօնի օրերը կատարուեցան, գնաց իր տունը։</verse>
				<verse number="24">Եւ այն օրերից յետոյ նորա կին Եղիսաբեթը յղացաւ, եւ հինգ ամիս իր անձը ծածուկ պահում էր եւ ասում.</verse>
				<verse number="25">Թէ այսպէս արաւ ինձ Տէրն այս օրերումն, որ ինձ վերայ նայեց՝ որ իմ նախատինքը մարդկանց միջից վեր առնէ։</verse>
				<verse number="26">Եւ վեցերորդ ամսումը Գաբրիէլ հրեշտակն Աստուածանից ուղարկուեցաւ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր,</verse>
				<verse number="27">Մի կոյսի մօտ, որ նշանուած էր մի մարդի, որի անունը Յովսէփ էր՝ Դաւիթի տանիցը. եւ այն կոյսի անունը Մարիամ էր։</verse>
				<verse number="28">Եւ հրեշտակը նորա մօտ գալով ասեց. Ողջոյն քեզ, ով շնորհընկալ. Տէրը քեզ հետ. օրհնեալ ես դու կանանց մէջ։</verse>
				<verse number="29">Եւ նա նորան տեսնելով շփոթուեցաւ նորա խօսքի համար, եւ իր մտքումը մտածում էր, թէ ի՛նչպիսի բան պիտի լինի այս ողջոյնը։</verse>
				<verse number="30">Եւ հրեշտակը ասեց նորան. Մի վախենար, Մարիամ. Որովհետեւ Աստուածանից շնորհք գտար։</verse>
				<verse number="31">Եւ ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. եւ նորա անունը Յիսուս կ’դնես։</verse>
				<verse number="32">Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. եւ նա յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ.</verse>
				<verse number="33">Եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ։</verse>
				<verse number="34">Եւ Մարիամն ասեց հրեշտակին. Սա ի՞նչպէս կ’լինի. ըստ որում ես այր չ’գիտեմ։</verse>
				<verse number="35">Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Սուրբ Հոգին կ’գայ քեզ վերայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ վերայ կ’հովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կ’կոչուի։</verse>
				<verse number="36">Եւ ահա քո ազգականն՝ Եղիսաբեթը, նա էլ մի որդիով յղի է իր ծերութիւնումը. եւ սա այն ամուլ կոչուածի վեցերորդ ամիսն է։</verse>
				<verse number="37">Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ։</verse>
				<verse number="38">Մարիամն էլ ասեց. Ահա Տիրոջ աղախինն եմ. թող քո խօսքի պէս լինի ինձ։ Եւ հրեշտակը գնաց նորանից։</verse>
				<verse number="39">Մարիամն այն օրերումը վերկացաւ՝ շտապելով լեռնակողմը գնաց՝ Յուդայի քաղաքը.</verse>
				<verse number="40">Եւ Զաքարիայի տունը մտաւ, եւ Եղիսաբեթին բարեւեց։</verse>
				<verse number="41">Եւ եղաւ, երբոր Եղիսաբեթը Մարիամի բարեւը լսեց, երեխան նորա որովայնումը խաղաց. եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգիով լցուեցաւ։</verse>
				<verse number="42">Եւ մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Օրհնեալ ես դու կանանց մէջ. եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը.</verse>
				<verse number="43">Եւ սա ի՞նչ տեղից է ինձ, որ իմ Տիրոջ մայրն ինձ մօտ եկաւ։</verse>
				<verse number="44">Որովհետեւ ահա, երբոր քո բարեւի ձայնն իմ ականջներին հասաւ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց։</verse>
				<verse number="45">Եւ երանի նորան, որ հաւատաց, թէ այն բաները կ’կատարուին, որ Տէրիցն իրան ասուած են։</verse>
				<verse number="46">Եւ Մարիամը ասեց. Թող իմ անձը փառաւորէ Տիրոջը։</verse>
				<verse number="47">Եւ իմ հոգին ուրախացաւ իմ Փրկիչ Աստուծովը։</verse>
				<verse number="48">Որովհետեւ իր աղախնի խոնարհութեանը մտիկ տուաւ, որովհետեւ ահա այսուհետեւ բոլոր ազգերը կ’երանեն ինձ։</verse>
				<verse number="49">Որովհետեւ Հզօրը մեծամեծ բաներ արաւ ինձ, եւ սուրբ է նորա անունը։</verse>
				<verse number="50">Եւ նորա ողորմութիւնը ազգից ազգ նորանից վախեցողներին վերայ է։</verse>
				<verse number="51">Զօրութիւն արաւ իր բազուկովը, ցրուեց ամբարտաւաններին իրանց սրտի մտածմունքովը։</verse>
				<verse number="52">Զօրաւորներին աթոռներից իջեցրեց, եւ խոնարհներին բարձրացրեց։</verse>
				<verse number="53">Սովածներին բարիքներով լցրեց, եւ հարուստներին դատարկ արձակեց։</verse>
				<verse number="54">Իր Իսրայէլ ծառային օգնեց իր ողորմութիւնը յիշելով.</verse>
				<verse number="55">Ինչպէս մեր հայրերի հետ խօսեց, Աբրահամին եւ նորա զաւակին՝ մինչեւ յաւիտեան։</verse>
				<verse number="56">Եւ Մարիամը մնաց նորա մօտ երեք ամիսի չափ. եւ յետոյ դարձաւ իր տունը։</verse>
				<verse number="57">Եւ Եղիսաբեթի ծնելու ժամանակը լրացաւ, եւ որդի ծնեց։</verse>
				<verse number="58">Եւ նորա դրացիները եւ ազգականները լսեցին, թէ Տէրն իր ողորմութիւնը մեծ արաւ նորա վերայ. եւ ուրախանում էին նորա հետ։</verse>
				<verse number="59">Եւ եղաւ՝ ութերորդ օրումն եկան երեխային թլփատելու, եւ նորան իր հօր անունովը Զաքարիա էին կոչում։</verse>
				<verse number="60">Եւ նորա մայրը պատասխանեց եւ ասեց. Ոչ, այլ Յովհաննէս կոչուի։</verse>
				<verse number="61">Եւ ասեցին նորան, թէ Ոչ ոք չ’կայ քո ազգումը, որ այդ անունով կոչվում լինի։</verse>
				<verse number="62">Եւ նշաններով հարցնում էին նորա հօրը, թէ ի՞նչ է կամենում որ նա կոչուի։</verse>
				<verse number="63">Եւ նա տախտակ խնդրեց, գրեց եւ ասեց, Դորա անունը Յովհաննէս է. Եւ ամենքը զարմացան։</verse>
				<verse number="64">Եւ իսկոյն նորա բերանը եւ լեզուն բացուեցաւ. եւ խօսում էր՝ Աստուծուն օրհնելով։</verse>
				<verse number="65">Եւ ահ ընկաւ ամենքի վերայ, որ նորանց չորս կողմովը բնակվում էին. եւ Հրէաստանի բոլոր լեռնակողմումը այս ամեն բաները պատմվում էին։</verse>
				<verse number="66">Եւ բոլոր լսողներն իրանց սրտերումն էին դնում եւ ասում. Այս երեխան ի՞նչ պիտի լինի։ Եւ Տիրոջ ձեռը նորա հետ էր։</verse>
				<verse number="67">Եվ նորա հայրը՝ Զաքարիան Սուրբ Հոգիով լցուեցաւ, մարգարէացաւ եւ ասեց.</verse>
				<verse number="68">Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ այցելութեան եկաւ, եւ փրկութիւն արաւ իր ժողովրդի համար։</verse>
				<verse number="69">Եւ փրկութեան եղջիւր վերկացրեց մեզ համար իր Դաւիթ ծառայի տանը։</verse>
				<verse number="70">Ինչպէս որ խօսեց յաւիտենից իր սուրբ մարգարէների բերանովը.</verse>
				<verse number="71">Փրկութիւն մեր թշնամիներիցը. եւ բոլոր մեզ ատողների ձեռիցը.</verse>
				<verse number="72">Որ մեր հայրերի վերայ ողորմութիւն անէ, եւ իր սուրբ ուխտը յիշէ.</verse>
				<verse number="73">Այն երդումը, որ մեր հայր Աբրահամին երդուաւ, որ մեզ տայ,</verse>
				<verse number="74">Որ մեր թշնամիների ձեռիցն ազատուած աներկիւղ պաշտենք իրան</verse>
				<verse number="75">Սրբութիւնով եւ արդարութիւնով նորա առաջին մեր կեանքի բոլոր օրերումը։</verse>
				<verse number="76">Եւ դու, երեխայ, Բարձրեալի մարգարէ կ’կոչուիս. որովհետեւ կ’գնաս Տիրոջ երեսի առաջից նորա ճանապարհները պատրաստելու,</verse>
				<verse number="77">Որ նորա ժողովրդին տաս փրկութեան գիտութիւնը իրանց մեղքերի թողութեան մէջ,</verse>
				<verse number="78">Մեր Աստուծոյ գթած ողորմութեան համար, որով ծագող արեգակը վերեւիցը այցելեց մեզ.</verse>
				<verse number="79">Որ լոյս տայ խաւարումն եւ մահի ստուերումը նստողներին. որ մեր ոտները դէպի խաղաղութեան ճանապարհն ուղղէ։</verse>
				<verse number="80">Եւ երեխան աճում էր եւ զօրանում էր հոգիով. եւ անապատներումն էր, մինչեւ այն օրն որ նա երեւեցաւ Իսրայէլին։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ այն օրերումն եղաւ, որ հրաման դուրս եկաւ Օգոստոս կայսերից, որ բոլոր աշխարհ գրուի։</verse>
				<verse number="2">Սա առաջին աշխարհագիրն եղաւ Կիւրենի՝ Սիւրիայի կուսակալութեան ժամանակումը։</verse>
				<verse number="3">Եւ ամենքը գնում էին գրուելու՝ ամեն մէկն իր քաղաքը։</verse>
				<verse number="4">Յովսէփն էլ Գալիլեայիցը՝ Նազարէթ քաղաքիցը գնաց Հրէաստան Դաւիթի քաղաքն, որ Բեթլէհէմ է կոչվում. որովհետեւ նա Դաւիթի տանիցը եւ ազգիցն էր.</verse>
				<verse number="5">Որ գրուի իր նշանած Մարիամի հետ, որ յղի էր։</verse>
				<verse number="6">Եւ եղաւ երբոր նորանք այնտեղ էին. նորա ծնելու օրերը լրացան։</verse>
				<verse number="7">Եւ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ. որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար։</verse>
				<verse number="8">Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին։</verse>
				<verse number="9">Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. եւ մեծ վախով վախեցան։</verse>
				<verse number="10">Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի.</verse>
				<verse number="11">Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը։</verse>
				<verse number="12">Եւ այս լինի ձեզ նշան. մի երեխայ կ’գտնէք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած։</verse>
				<verse number="13">Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում.</verse>
				<verse number="14">Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն։</verse>
				<verse number="15">Եւ եղաւ երբոր հրեշտակները նորանցից վերացան երկինքը, այն հովիւ մարդիկն իրար ասեցին. Եկէք գնանք մինչեւ Բեթլէհէմ, եւ տեսնենք այս եղած բանը, որ Տէրը ցոյց տուաւ մեզ։</verse>
				<verse number="16">Եւ շտապելով եկան եւ գտան Մարիամին եւ Յովսէփին, եւ երեխային՝ մսուրի մէջ դրած։</verse>
				<verse number="17">Եւ երբոր տեսան՝ իմացրին այն բանն, որ այս երեխայի համար ասուեցաւ նորանց։</verse>
				<verse number="18">Եւ բոլոր լսողները զարմացան այն բաների համար, որ հովիւները նորանց հետ խօսեցան։</verse>
				<verse number="19">Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր, եւ իր սրտումը մտածում էր։</verse>
				<verse number="20">Եւ հովիւները ետ դառան. Աստուծուն փառաբանում եւ օրհնում էին այն բոլոր բաների համար, որ լսեցին եւ տեսան, ինչպէս որ նորանց ասուեցաւ։</verse>
				<verse number="21">Եւ երբոր ութ օր լրացաւ, որ մանուկը թլփատուէր, նորա անունը Յիսուս կոչուեցաւ, այն որ հրեշտակիցը կոչուած էր՝ նա դեռ արգանդումը չ’յղացուած։</verse>
				<verse number="22">Եւ երբոր նորա մաքրուելու օրերը լրացան, Մովսէսի օրենքի պէս, նորան տարան Երուսաղէմ, որ Տիրոջ առաջին կանգնեցնեն։</verse>
				<verse number="23">Ինչպէս Տիրոջ օրէնքումը գրուած է, թէ Ամեն արու որ արգանդ բանայ, Տիրոջը սուրբ պիտի կոչուի։</verse>
				<verse number="24">Եւ որ Տիրոջ օրէնքումը ասուածին պէս պատարագ բերեն մի զոյգ տատրակ, կամ աղաւնու երկու ձագ։</verse>
				<verse number="25">Եւ ահա Երուսաղէմումը մի մարդ կար, որի անունը Սիմէօն էր, եւ այս մարդը արդար եւ աստուածավախ էր, եւ սպասում էր Իսրայէլի մխիթարութեանը, եւ Սուրբ Հոգի կար նորա վերայ։</verse>
				<verse number="26">Եւ նորան պատգամ էր եղած Սուրբ Հոգիիցը, որ մահ չի տեսնիլ, մինչեւ որ Տիրոջ Քրիստոսին կ’տեսնէ։</verse>
				<verse number="27">Եւ Հոգիովն եկաւ տաճարը, եւ երբոր ծնողքը Յիսուս երեխային բերին, որ օրէնքի սովորութեան պէս նորա վերայ անեն,</verse>
				<verse number="28">Նա էլ առաւ նորան ընդունեց իր գիրկը, եւ Աստուծուն օրհնեց, եւ ասեց.</verse>
				<verse number="29">Հիմա արձակում ես քո ծառային, ով Տէր, քո խօսքի պէս խաղաղութիւնով.</verse>
				<verse number="30">Որովհետեւ իմ աչքերը տեսան քո փրկութիւնը,</verse>
				<verse number="31">Որ պատրաստեցիր ամեն ժողովուրդների առաջին։</verse>
				<verse number="32">Լոյս՝ հեթանոսներին լուսաւորելու, եւ փառք՝ քո Իսրայէլ ժողովրդի համար։</verse>
				<verse number="33">Եւ Յովսէփը եւ նորա մայրը զարմացել էին այն բաների վերայ, որ նորա համար խօսվում էին։</verse>
				<verse number="34">Եւ Սիմէօնն օրհնեց նորանց, եւ նորա մայր Մարիամին ասեց, Ահա այս մանուկը կայ Իսրայէլի մէջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ հակառակութեան նշան։</verse>
				<verse number="35">Եւ իսկ քո անձովը սուր կ’անցնէ, որ շատ սրտերից խորհուրդներ յայտնուին։</verse>
				<verse number="36">Եւ այնտեղ էր Աննա մարգարէուհին՝ Փանուէլի աղջիկն՝ Ասերի ցեղիցը. սա ինքը շատ օրեր էր անցրել, եւ իր կուսութեան ժամանակիցն եօթը տարի էր ապրել մարդու հետ.</verse>
				<verse number="37">Եւ ութսուն եւ չորս տարուայ չափ որբեւայրի էր, որ տաճարիցը չէր հեռանում. ծոմերով եւ աղօթքներով գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստուծուն։</verse>
				<verse number="38">Սա էլ նոյն ժամումը վերկացաւ՝ Տէրիցը գոհանում էր եւ խօսում էր նորա մասին այն ամենին որ Երուսաղէմի մէջ փրկութեան սպասում էին։</verse>
				<verse number="39">Եւ երբոր ամենը Տիրոջ օրէնքի պէս կատարեցին, ետ դառան Գալիլեա՝ իրանց Նազարէթ քաղաքը։</verse>
				<verse number="40">Երեխան էլ աճում էր եւ զօրանում հոգիով՝ իմաստութիւնով լցուած. եւ Աստուծոյ շնորհքը նորա վերայ էր։</verse>
				<verse number="41">Եւ նորա ծնողքը տարուց տարի Երուսաղէմ էին գնում զատկի տօնին։</verse>
				<verse number="42">Եւ երբոր նա տասնեւերկու տարեկան եղաւ, նորանք տօնի սովորութեան պէս Երուսաղէմ գնացին,</verse>
				<verse number="43">Եւ երբոր օրերը կատարելուց յետոյ ետ դառան, Յիսուս տղան Երուսաղէմումը մնաց. եւ չ’իմացան Յովսէփը եւ նորա մայրը,</verse>
				<verse number="44">Եւ կարծելով, թէ նա ճանապարհակիցների հետ կ’լինի, մի օրուայ ճանապարհ եկան՝ եւ նորան որոնում էին ազգականների եւ ծանօթների մէջ։</verse>
				<verse number="45">Եւ երբոր նորան չ’գտան, ետ դառան Երուսաղէմ եւ որոնում էին նորան։</verse>
				<verse number="46">Եւ երեք օրից յետոյ եղաւ, որ նորան տաճարի մէջ գտան, վարդապետների մէջ նստած՝ նորանց ականջ էր դնում, եւ նորանցից հարցնում էր։</verse>
				<verse number="47">Եւ ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան եւ պատասխանների վերայ։</verse>
				<verse number="48">Եւ երբոր նորան տեսան, շատ սքանչացան. եւ նորա մայրն ասեց նորան. Որդեակ, ի՞նչու համար մեզ այսպէս արիր. ահա, հայրդ եւ ես ցաւելով որոնում էինք քեզ։</verse>
				<verse number="49">Եւ նա նորանց ասեց. Ի՞նչու համար էիք ինձ որոնում. դուք չ’գիտէի՞ք թէ պէտք է, որ ես իմ Հօր տանը լինեմ։</verse>
				<verse number="50">Եւ նորանք չ’հասկացան այն խօսքը որ նորանց հետ խօսեց։</verse>
				<verse number="51">Եւ նա նորանց հետ իջաւ եւ գնաց Նազարէթ. եւ նորանց հնազանդ էր. եւ նորա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտումը։</verse>
				<verse number="52">Եւ Յիսուսը զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Տիբերիոս կայսեր տէրութեան տասնեւհինգերորդ տարում, Պոնտացի Պիղատոսի Հրէաստանի վերայ կուսակալութեան ժամանակին, եւ Հերովդէսի՝ Գալիլեայի վերայ չորրորդապետութեան ժամանակին, եւ նորա եղբայր Փիլիպպոսի՝ Իտուրացիների եւ Տրաքոնացիների երկրի վերայ չորրորդապետութեան ժամանակին, եւ Լիւսանիայի Աբելինացիների վերայ չորորդապետութեան ժամանակին,</verse>
				<verse number="2">Աննայի եւ Կայիափայի քահանայապետութեան օրերումը Աստուծոյ խօսքն եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատումը։</verse>
				<verse number="3">Եւ նա եկաւ Յորդանանի ամեն կողմերը, ապաշխարութեան մկրտութիւնը քարոզելով մեղքերի թողութեան համար.</verse>
				<verse number="4">Ինչպէս Եսայիա մարգարէի խօսքերի գրքումը գրուած է՝ որ ասում է Կանչողի ձայնը անապատումը. պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ ուղիղ արէք նորա շաւիղները։</verse>
				<verse number="5">Ամեն ձոր լցուի, եւ ամեն սար եւ բլուր խոնարհուի. եւ դժուարները հեշտ լինեն, եւ խորտուբորտները հարթ ճանապարհներ լինեն.</verse>
				<verse number="6">Եւ ամեն մարմին Աստուծոյ փրկութիւնը կ’տեսնէ։</verse>
				<verse number="7">Եւ այն ժողովուրդներին, որ դուրս էին եկած նորանից մկրտուելու, ասեց. Իժերի զաւակներ, ո՞վ սովորեցրեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։</verse>
				<verse number="8">Արդ ապաշխարութեան արժանի պտուղներ արէք. եւ մի սկսէք ասել ձեր միջումը՝ մենք Աբրահամն ունինք հայր. որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերիցը որդիներ հանել Աբրահամի համար։</verse>
				<verse number="9">Բայց արդէն կացինն էլ ծառերի արմատի մօտ դրած է. արդ ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի եւ կրակի մէջ կ’գցուի։</verse>
				<verse number="10">Եւ ժողովուրդները նորան հարցնում էին եւ ասում. Ապա ի՞նչ անենք։</verse>
				<verse number="11">Եւ նա պատասխանեց եւ ասեց նորանց. Նա որ երկու հանդերձ ունի, թող մինը չ’ունեցողին տայ. եւ նա էլ, որ կերակուր ունի, թող նոյնպէս անէ։</verse>
				<verse number="12">Եւ մաքսաւորներն էլ եկան մկրտուելու, եւ նորան ասեցին. Վարդապետ, ի՞նչ անենք։</verse>
				<verse number="13">Նա էլ ասեց նորանց. Ձեզ հրամայածիցն աւելի պահանջելով ոչ մի բան մի առնէք։</verse>
				<verse number="14">Եւ զինուորներն էլ էին հարցնում նորան եւ ասում. Ապա մենք ի՞նչ անենք, նորանց էլ ասեց. Ոչ մէկին մի հարստահարէք, ոչ էլ զրպարտութիւն արէք, եւ ձեր թոշակովը բաւականացէք։</verse>
				<verse number="15">Ժողովուրդն էլ դեռ սպասելիս եւ ամենքն իրանց սրտերումն մտածելիս՝ Յովհաննէսի համար, թէ մի՛ գուցէ նա լինի Քրիստոսը,</verse>
				<verse number="16">Յովհաննէսն ամենին պատասխանեց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում ձեզ. բայց ինձանից աւելի զօրաւորն է գալիս, որ ես արժանի չեմ նորա կօշիկների կապերը լուծելու. նա ձեզ Սուրբ Հոգով եւ կրակով կ’մկրտէ։</verse>
				<verse number="17">Որ հոսելին նորա ձեռքին է, եւ նա իր կալը կ’սրբէ, եւ ցորենն իր ամբարը կ’ժողովէ, իսկ դարմանը կ’այրէ անշէջ հրով։</verse>
				<verse number="18">Եւ ուրիշ էլ շատ բաներ յորդորելով աւետարանում էր ժողովրդին։</verse>
				<verse number="19">Բայց Հերովդէս չորրորդապետը՝ նորանից յանդիմանուած իր եղբայր Փիլիպպոսի կնկայ Հերովդիայի մասին, եւ այն ամեն չար գործերի համար, որ Հերովդէսն արաւ,</verse>
				<verse number="20">Ամենի վերայ սա էլ աւելացրեց, որ Յովհաննէսին բանտի մէջ դրաւ։</verse>
				<verse number="21">Եւ բոլոր ժողովրդի մկրտուելու ժամանակին եղաւ, որ երբոր Յիսուսն էլ մկրտուեցաւ՝ եւ աղօթք էր անում, երկինքը բացուեցաւ,</verse>
				<verse number="22">Եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսիլքով աղաւնու պէս իջաւ նորա վերայ. եւ երկնքիցը ձայն եղաւ որ ասում էր. Դու ես իմ սիրելի Որդին, ես քեզ հաւանեցի։</verse>
				<verse number="23">Եւ ինքն Յիսուս սկսած էր երեսուն տարեկանի չափ լինել, որ ինչպէս կարծվում էր, Յովսէփի որդին էր. եւ նա Հեղիին. եւ նա Մատթատի.</verse>
				<verse number="24">Եւ նա Ղեւիի. եւ նա Մեղքիի. եւ նա Յաննէի. եւ նա Յովսէփի.</verse>
				<verse number="25">Եւ նա Մատաթիայի. եւ նա Ամովսի. եւ նա Նաւումի. եւ նա Եսղիի. եւ նա Նանգէի,</verse>
				<verse number="26">Եւ նա Մաաթի. եւ նա Մատաթիայի. եւ նա Սէմէիի. եւ նա Յովսէփի. եւ նա Յուդայի.</verse>
				<verse number="27">Եւ նա Յովհաննայի. եւ նա Րէսայի. եւ նա Զօրաբաբէլի. եւ նա Սաղաթիէլի. եւ նա Նէրէիի.</verse>
				<verse number="28">Եւ նա Մեղքիի. եւ նա Ադդէիի. եւ նա Կովսամի. եւ նա Եղմովդադի. եւ նա Էրի.</verse>
				<verse number="29">Եւ նա Յովսէսի. եւ նա Եղիազարի. եւ նա Յովրիմի. եւ նա Մատթատի. եւ նա Ղեւիի.</verse>
				<verse number="30">Եւ նա Սիմէօնի. եւ նա Յուդայի. եւ նա Յովսէփի. եւ նա Յովնանի. եւ նա Եղիակիմի.</verse>
				<verse number="31">Եւ նա Մելիայի. եւ նա Մայնանի. եւ նա Մատտաթայի. եւ նա Նաթանի. եւ նա Դաւիթի.</verse>
				<verse number="32">Եւ նա Յեսսէի. եւ նա Ովբէդի. եւ նա Բոոսի. եւ նա Սաղմոնի, եւ նա Նաասոնի.</verse>
				<verse number="33">Եւ նա Ամինադաբի. եւ նա Արամի. եւ նա Եսրոնի. եւ նա Փարէսի. եւ նա Յուդայի.</verse>
				<verse number="34">Եւ նա Յակոբի. եւ նա Իսահակի. եւ նա Աբրահամի. եւ նա Թարայի. եւ նա Նաքովրի.</verse>
				<verse number="35">Եւ նա Սերուքի. եւ նա Ռագաւի. եւ նա Փաղեկի. եւ նա Եբերի. եւ նա Սաղայի.</verse>
				<verse number="36">Եւ նա Կայնանի. եւ նա Արփաքսադի. եւ նա Սէմի. եւ նա Նոյի. եւ նա Ղամէքի.</verse>
				<verse number="37">Եւ նա Մաթուսաղայի. եւ նա Ենովքի. եւ նա Յարեդի. եւ նա Մաղաղիէլի. եւ նա Կայնանի.</verse>
				<verse number="38">Եւ նա Ենովսի. եւ նա Սէթի. եւ նա Ադամի. եւ նա Աստուծոյ։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ Յիսուսը Սուրբ Հոգիով լցուած Յորդանանիցը ետ դառաւ եւ Հոգիովը տարուեցաւ անապատը։</verse>
				<verse number="2">Քառասուն օր սատանայիցը փորձուեցաւ. եւ այն օրերումը ոչինչ չ’կերաւ, եւ երբոր նորանք լրացան, սովեց։</verse>
				<verse number="3">Եւ սատանան նորան ասեց. Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր այդ քարին որ հաց լինի։</verse>
				<verse number="4">Եւ Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց. Գրուած է, թէ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ Աստուծոյ ամեն խօսքովը։</verse>
				<verse number="5">Եւ սատանան նորան մի բարձր սար հանեց՝ եւ աշխարհի բոլոր թագաւորութիւնները ցոյց տուաւ նորան մի վայրկեանի մէջ։</verse>
				<verse number="6">Եւ սատանան ասեց նորան. Այս բոլոր իշխանութիւնը եւ սորանց փառքը քեզ կ’տամ. որ ինձ է տրուած. եւ ում որ կամենում եմ տալիս եմ սորան։</verse>
				<verse number="7">Արդ դու, եթէ իմ առաջը ընկած երկրպագութիւն անես, բոլորը քոնը կ’լինի։</verse>
				<verse number="8">Եւ Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց. Գնա յետս, սատանայ. որովհետեւ գրուած է, թէ քո Տէր Աստուծուն պէտք է երկրպագութիւն անես, եւ նորան միայն պաշտես։</verse>
				<verse number="9">Եւ նա տարաւ նորան Երուսաղէմ, եւ տաճարի աշտարակի վերայ կանգնեցրեց եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, այստեղից քեզ վայր գցիր.</verse>
				<verse number="10">Որովհետեւ գրուած է, թէ Իր հրեշտակներին կ’հրամայէ քեզ համար, որ քեզ պահեն.</verse>
				<verse number="11">Եւ որ ձեռքերի վերայ քեզ վեր առնեն, որ երբէք քո ոտքը քարի չ’դպցնես։</verse>
				<verse number="12">Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց, թէ Ասուած է՝ Մի փորձիր քո Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="13">Եւ սատանան երբոր բոլոր փորձութիւնը կատարեց, հեռացաւ նորանից մինչեւ մի ժամանակ։</verse>
				<verse number="14">Եւ Յիսուսը Հոգիի զօրութիւնովը ետ դառաւ Գալիլեա. եւ նորա համբաւը դուրս գնաց այն գաւառի ամեն կողմերը։</verse>
				<verse number="15">Եւ նա սովորեցնում էր նորանց ժողովարաններումը, եւ ամենից փառաւորվում էր։</verse>
				<verse number="16">Եւ եկաւ Նազարէթ, ուր որ մեծացել էր. եւ իր սովորութեան պէս շաբաթ օրը ժողովարանը մտաւ, եւ կանգնեց որ կարդայ։</verse>
				<verse number="17">Եւ Եսայիա մարգարէի գիրքը տուին նորան. եւ երբոր գիրքը բացաւ՝ այն տեղը գտաւ, ուր գրուած էր.</verse>
				<verse number="18">Տիրոջ Հոգին ինձ վերայ է. որի համար էլ օծեց ինձ. նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու,</verse>
				<verse number="19">Գերիներին թողութիւն քարոզելու, եւ կոյրերին տեսութիւն. խոցուածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։</verse>
				<verse number="20">Եւ գիրքը խփեց՝ պաշտօնեային տուաւ, նստեց, եւ ժողովարանի մէջ ամենքի աչքերը նորան էին մտիկ տալիս։</verse>
				<verse number="21">Եւ նա սկսեց ասել նորանց, թէ Այսօր այս գիրքը կատարուեցաւ ձեր ականջներումը։</verse>
				<verse number="22">Եւ ամենքը վկայում էին նորան, եւ զարմանում էին այն շնորհաց խօսքերի վերայ, որ դուրս էին գալիս նորա բերանիցը. եւ ասում էին. Չէ՞ որ սա Յովսէփի որդին է։</verse>
				<verse number="23">Եւ նա նորանց ասեց, Ի հարկէ՝ այս առակը կ’ասէք ինձ. Բժի՛շկ, քո անձը բժշկիր. որչափ բաներ լսեցինք՝ Կափառնայումի մէջ եղած, քո հայրենիքումը այստեղ էլ արա։</verse>
				<verse number="24">Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ոչ մի մարգարէ ընդունելի չէ իր հայրենիքումը։</verse>
				<verse number="25">Եւ ճշմարտութեամբ ասում եմ ձեզ, թէ Եղիայի օրերին Իսրայէլի մէջ շատ որբեւայրիներ կային, երբոր երկինքը երեք տարի եւ վեց ամիս փակուեցաւ, այնպէս որ բոլոր երկրի վերայ մեծ սով եղաւ։</verse>
				<verse number="26">Եւ Եղիան նորանցից ոչ ոքի մօտ չ’ուղարկուեցաւ, բայց միայն Սիդոնացիների Սարեփթան՝ մի որբեւայրի կնոջ մօտ։</verse>
				<verse number="27">Եւ շատ բորոտներ կային Իսրայէլի մէջ Եղիսէ մարգարէի ժամանակին. եւ նորանցից ոչ ոք չ’սրբուեցաւ, բայց միայն Նէեման Ասորին։</verse>
				<verse number="28">Եւ ամենքը բարկութիւնով լցուեցան ժողովարանի մէջ, երբոր այս լսեցին։</verse>
				<verse number="29">Եւ վեր կացան՝ նորան քաղաքիցը դուրս հանեցին, եւ տարան նորան մինչեւ այն սարի գլուխը որի վերայ նորանց քաղաքը շինուած էր, որ բարձր տեղիցը վայր գցեն նորան։</verse>
				<verse number="30">Իսկ նա նորանց միջովն անցաւ գնաց։</verse>
				<verse number="31">Եւ իջաւ Կափառնայում՝ Գալիլեացիների քաղաքը, եւ շաբաթ օրը սովորեցնում էր նորանց։</verse>
				<verse number="32">Եւ նորանք զարմանում էին նորա վարդապետութեան վերայ, որ նորա խօսքը իշխանութիւնով էր։</verse>
				<verse number="33">Եւ ժողովարանումը մի մարդ կար, որ պիղծ դեւի ոգի ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց,</verse>
				<verse number="34">Եւ ասեց. Թող տուր. ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. եկար մեզ կորցնելո՞ւ. գիտեմ քեզ, դու ով ես, Աստուծոյ Սուրբը։</verse>
				<verse number="35">Յիսուսը սաստեց նորան եւ ասեց. Պապանձիր եւ դուրս եկ դորանից. եւ դեւը նորան գետինը զարկեց մէջ տեղը՝ եւ դուրս եկաւ նորանից, եւ ոչ մի վնաս չ’տուաւ նորան։</verse>
				<verse number="36">Եւ զարմանք եղաւ ամենքի վերայ, եւ իրար հետ խօսում էին եւ ասում. Սա ի՞նչ բան է, որ իշխանութիւնով եւ զօրութիւնով պիղծ ոգիներին սաստում է, եւ նորանք դուրս են գալիս։</verse>
				<verse number="37">Եւ նորա համբաւը գնում էր շրջակայքի ամեն տեղը։</verse>
				<verse number="38">Եւ վերկացաւ ժողովարանիցը, եւ մտաւ Սիմօնի տունը.</verse>
				<verse number="39">Սիմօնի զոքանչն էլ սաստիկ տենդով բռնուած էր. եւ նորան աղաչեցին նորա համար։</verse>
				<verse number="40">Եւ նա նորա մօտը կանգնեց՝ սաստեց տենդին. եւ տենդը թողեց նորան. եւ նա իսկոյն վերկացաւ՝ եւ ծառայում էր նորանց։</verse>
				<verse number="41">Եւ արեգակը մտնելիս՝ ամենքը, որ կերպ կերպ ցաւերով հիւանդներ ունէին, նորանց բերում էին նորա մօտ. նա էլ նորանց ամեն մէկի վերայ ձեռք էր դնում՝ եւ բժշկում նորանց։</verse>
				<verse number="42">Շատերից էլ դեւեր էին դուրս գալիս, աղաղակում էին եւ ասում, թէ Դու ես Քրիստոսը Աստուծոյ Որդին, եւ նա սաստելով նորանց թոյլ չէր տալիս որ խօսեն. որովհետեւ գիտէին որ նա Քրիստոսն է։</verse>
				<verse number="43">Եւ երբոր ցերեկ եղաւ, դուրս եկաւ գնաց անապատ տեղ. եւ ժողովուրդները որոնում էին նորան, եւ եկան մինչեւ նորա մօտ. եւ արգելում էին նորան, որ չ’գնայ իրանցից։</verse>
				<verse number="44">Նա էլ ասեց նորանց, Ես ուրիշ քաղաքներին էլ պէտք է Աստուծոյ արքայութիւնը աւետարանեմ, որովհետեւ իսկ սորա համար ուղարկուեցայ։</verse>
				<verse number="45">Եւ քարոզում էր Գալիլեայի ժողովարանների մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ եղաւ, երբոր ժողովուրդը նորա վերայ կիտվում էր Աստուծոյ խօսքը լսելու, եւ ինքը Գեննեսարէթի ծովակի մօտ կանգնած էր.</verse>
				<verse number="2">Եւ երկու նաւ տեսաւ՝ ծովակի մօտ կանգնած, ձկնորսներն էլ նորանցից դուրս էին եկած՝ եւ ուռկանները լուանում էին։</verse>
				<verse number="3">Եւ նա մտաւ այն նաւերի մէկի մէջ որ Սիմօնինն էր, եւ խնդրեց նորան նաւը ցամաքիցը մի քիչ ներս տանել. նստեց եւ նաւիցը սովրեցնում էր ժողովուրդներին։</verse>
				<verse number="4">Եւ երբոր խօսելուց դադարեց, Սիմօնին ասեց. Նաւը դէպի խորը տար, եւ ձեր ուռկանները գցեցէք որսի։</verse>
				<verse number="5">Եւ Սիմօնը պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, բոլոր գիշերն աշխատեցանք՝ եւ ոչինչ չ’բռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանը կ’գցեմ։</verse>
				<verse number="6">Եւ երբոր այս արին, ձկների մի մեծ բազմութիւն ներս փակեցին, եւ նորանց ուռկանը պատառվում էր։</verse>
				<verse number="7">Եւ նշան էին անում միւս նաւի մէջ լինող ընկերներին, որ գան իրանց օգնեն. եւ նորանք եկան, եւ երկու նաւը լցրին մինչեւ որ թաղվում էին։</verse>
				<verse number="8">Սիմօն Պետրոսն էլ տեսնելով ընկաւ Յիսուսի ծնկերի առաջին եւ ասեց. Ինձանից դուրս գնա, որ ես մեղաւոր մարդ եմ, Տէր։</verse>
				<verse number="9">Որովհետեւ ահ պատեց նորան եւ ամենքին էլ, որ նորա հետ էին, այն ձկների որսի համար որ բռնեցին։</verse>
				<verse number="10">Այնպէս էլ Զեբեդեայի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որ Սիմօնի ընկերներն էին, եւ Յիսուսը Սիմօնին ասեց. Մի վախենար՝ այսուհետեւ մարդիկ որսող կ’լինես։</verse>
				<verse number="11">Եւ նաւերը հանեցին ցամաքը, ամեն բաները թողեցին, եւ նորա ետեւիցը գնացին։</verse>
				<verse number="12">Եւ եղաւ, երբոր նա քաղաքներիցը մէկումն էր, ահա մի մարդ՝ բորոտութիւնով լիքը, երբոր Յիսուսին տեսաւ, երեսի վերայ ընկնելով, նորան աղաչեց՝ եւ ասեց. Տէր, եթէ կամենաս, կարող ես ինձ սրբել։</verse>
				<verse number="13">Եւ նա իր ձեռքը մեկնելով դպաւ նորան եւ ասեց. Կամենում եմ, սրբուիր. եւ շուտով բորոտութիւնը հեռացաւ նորանից։</verse>
				<verse number="14">Եւ ինքը պատուիրեց նորան, որ ոչ ոքի չ’ասէ, այլ թէ՝ Գնա, անձդ ցոյց տուր քահանային, եւ քո սրբութեան համար ընծան բեր, ինչպէս Մովսէսը հրամայեց՝ նորանց վկայութեան համար։</verse>
				<verse number="15">Բայց նորա վերայ խօսակցութիւնը առաւել եւս տարածվում էր, եւ շատ ժողովուրդներ ժողովվում էին՝ որ լսեն եւ իրանց հիւանդութիւններիցը բժշկուին նորանով։</verse>
				<verse number="16">Իսկ նա քաշվում էր անապատ տեղերանք, եւ աղօթք էր անում։</verse>
				<verse number="17">Եւ մէկ օր եղաւ, որ ինքը սովորեցնում էր. եւ Փարիսեցիները եւ օրէնքի վարդապետները նստած էին, որ Գալիլեայի ամեն գիւղաքաղաքներիցը եւ Հրէաստանից եւ Երուսաղէմիցը հաւաքուած էին. եւ Տիրոջ զօրութիւնը կար նորանց բժշկելու համար։</verse>
				<verse number="18">Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ էին բերում, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նորան ներս տանել, եւ նորա առաջը դնել։</verse>
				<verse number="19">Եւ երբոր չ’գտան թէ որ տեղով նորան ներս տանեն՝ այն ամբոխի պատճառովը, վեր ելան կտուրը, եւ օճորքիցը կախեցին նորան մահիճովը մէջտեղը Յիսուսի առաջին։</verse>
				<verse number="20">Եւ նա նորանց հաւատքը տեսնելով նորան ասեց. Ով մարդ, քո մեղքերը թողուած լինեն քեզ։</verse>
				<verse number="21">Եւ դպիրները եւ Փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասել. Սա ո՞վ է, որ հայհոյանք է խօսում. ո՞վ կարող է մեղք թողել՝ բացի միայն Աստուած։</verse>
				<verse number="22">Յիսուսն էլ երբոր նորանց խորհուրդներն իմացաւ, պատասխանեց եւ նորանց ասեց. Ի՞նչ էք խորհում ձեր սրտերումը.</verse>
				<verse number="23">Ո՞րն է աւելի հեշտ. Ասել՝ Մեղքերդ թողուած լինեն քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ։</verse>
				<verse number="24">Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. անդամալոյծին ասեց. Քեզ եմ ասում, Վեր կաց եւ մահիճդ առ, եւ գնա քո տունը։</verse>
				<verse number="25">Եւ նա իսկոյն նորանց առաջին վեր կացաւ, իր վերայ առաւ այն՝ ինչի վերայ պառկած էր, եւ գնաց իր տունը՝ Աստուծուն փառաւորելով։</verse>
				<verse number="26">Եւ զարմանք բռնեց ամենքին, եւ փառք էին տալիս Աստուծուն. եւ ահով լցուեցան, եւ ասում էին, թէ Նորանշան բաներ տեսանք այսօր։</verse>
				<verse number="27">Եւ նորանից յետոյ Յիսուսը դուրս գնաց եւ մի մաքսաւոր տեսաւ՝ անունը Ղեւի, մաքս առնելու տեղը նստած, եւ նորան ասեց, Իմ ետեւից եկ։</verse>
				<verse number="28">Եւ նա ամեն բան թողեց, վերկացաւ գնաց նորա ետեւից։</verse>
				<verse number="29">Եւ Ղեւին նորան մեծ ընդունելութիւն արաւ իր տան մէջ. եւ շատ բազմութիւն կար մաքսաւորների եւ ուրիշների, որ նորանց հետ սեղան էին նստել։</verse>
				<verse number="30">Եւ նորանց դպիրները եւ Փարիսեցիները տրտնջում էին նորա աշակերտների մօտ եւ ասում. Ի՞նչու էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում։</verse>
				<verse number="31">Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Առողջները կարօտ չեն բժշկի, այլ հիւանդները։</verse>
				<verse number="32">Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան։</verse>
				<verse number="33">Նորանք էլ ասեցին նորան. Ի՞նչու Յովհաննէսի աշակերտները ստէպ ծոմ են պահում եւ աղօթքներ են անում, նոյնպէս էլ Փարիսեցիները. իսկ քո աշակերտները ուտում են եւ խմում։</verse>
				<verse number="34">Նա էլ ասեց նորանց. Մի՞թէ կարող էք հարսանիքի տղաներին, քանի որ փեսան նորանց հետ է, ծոմ պահել տալ։</verse>
				<verse number="35">Բայց օրեր կ’գան, երբոր փեսան վեր կ’առնուի նորանցից. ապա այն օրերումը ծոմ կ’պահեն։</verse>
				<verse number="36">Մի առակ էլ ասեց նորանց թէ Ոչ ով մի նոր հանդերձի կարկատան հին հանդերձի վերայ չի գցիլ. ապա թէ ոչ, այն նորն էլ կպատառէ, եւ հնի հետ չի միաբանուիլ այն կտորը որ նորիցն է։</verse>
				<verse number="37">Եւ ոչ ով նոր գինի հին տկերի մէջ չի ածիլ. ապա թէ ոչ, նոր գինին տկերը կ’պատառէ. ինքն էլ կ’թափուի, տկերն էլ կ’կորչեն։</verse>
				<verse number="38">Այլ նոր գինին նոր տկերի մէջ պէտք է ածուի, եւ երկուսն էլ կ’պահուին։</verse>
				<verse number="39">Եւ ոչ ով չ’կայ, որ հինը խմէ շուտով նորը կամենայ, որովհետեւ ասում է, թէ Հինն աւելի քաղցր է։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ երկրորդի առաջին շաբաթ օրումն եղաւ որ նա անցնում էր արտերի միջով, եւ նորա աշակերտները հասկ էին պոկում՝ ափի մէջ շփում եւ ուտում։</verse>
				<verse number="2">Եւ Փարիսեցիներից ոմանք ասեցին նորանց. Այդ ի՞նչու էք անում, որ շաբաթ օրն օրէնք չէ։</verse>
				<verse number="3">Եւ Յիսուսը նորանց պատասխանեց եւ ասեց. Դուք չէ՞ք կարդացել այն որ Դաւիթն արաւ, երբոր սովեց ինքը եւ նորա հետ լինողները.</verse>
				<verse number="4">Ինչպէս նա Աստուծոյ տունը մտաւ, եւ առաջաւորութեան հացերն առաւ եւ կերաւ, եւ իր հետ լինողներին էլ տուաւ. որոնց օրէնք չէր ուտել, բացի միայն քահանաներին։</verse>
				<verse number="5">Եւ ասեց նորանց, թէ Մարդի Որդին տէր է շաբաթի էլ։</verse>
				<verse number="6">Եւ մի ուրիշ շաբաթ օր էլ եղաւ, որ ժողովարանը մտաւ՝ եւ սովորեցնում էր. եւ այնտեղ մի մարդ կար, եւ նորա աջ ձեռքը չորացած էր։</verse>
				<verse number="7">Եւ դպիրները եւ Փարիսեցիները սպասում էին նորան, թէ շաբաթ օրումը կ’բժշկէ՞, որ նորանից չարախօսելու պատճառ գտնեն։</verse>
				<verse number="8">Նա էլ գիտէր նորանց խորհուրդները, եւ այն մարդին, որի ձեռքը չորացած էր, ասեց. Վեր կաց, եւ կանգնիր մէջ տեղը. եւ նա վեր կացաւ կանգնեց։</verse>
				<verse number="9">Արդ Յիսուսը ասեց նորանց. Հարցնում եմ ձեզանից. Ի՞նչ է արժան շաբաթ օրը, բարի՞ բան անել՝ թէ չար գործել. հոգի ապրեցնե՞լ՝ թէ կորցնել։</verse>
				<verse number="10">Եւ չորս կողմովը նորանց ամենի վերայ նայելով ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ այնպէս արաւ. եւ նորա ձեռքը առողջացաւ միւսի պէս։</verse>
				<verse number="11">Նորանք էլ կատաղութիւնով լցուեցան, եւ իրար հետ խօսում էին, թէ ի՞նչ անեն Յիսուսին։</verse>
				<verse number="12">Եւ այն օրերումն եղաւ, որ ելաւ սարը աղօթք անելու, եւ բոլոր գիշերն անցրեց աղօթք անելով դէպի Աստուած։</verse>
				<verse number="13">Եւ երբոր առաւօտ եղաւ, կանչեց իր աշակերտները, եւ ընտրեց նորանցից տասնեւերկուսին, որոնց առաքեալ էլ անուանեց.</verse>
				<verse number="14">Սիմօնին, որին Պետրոս էլ անուանեց, եւ նորա եղբայրը՝ Անդրէասին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, Փիլիպպոսին եւ Բարթողոմէոսին.</verse>
				<verse number="15">Մատթէոսին եւ Թովմասին, Յակոբոս Ալփեանին, եւ Նախանձայոյզ կոչուած Սիմօնին.</verse>
				<verse number="16">Եւ Յակոբի Յուդային, Եւ Յուդա Իսկարիովտացուն, որ մատնիչ էլ դառաւ։</verse>
				<verse number="17">Եւ իջաւ նորանց հետ՝ մի տափարակ տեղ կանգնեց. եւ այնտեղ էր նորա աշակերտների ժողովը եւ ժողովրդի մի մեծ բազմութիւն բոլոր Հրէաստանից եւ Երուսաղէմից եւ Տիւրոսի եւ Սիդօնի ծովեզերքից,</verse>
				<verse number="18">Որ եկան նորանից լսելու, եւ իրանց հիւանդութիւններիցը բժշկուելու. եւ պիղծ ոգիներից չարչարուողները. եւ բժշկվում էին։</verse>
				<verse number="19">Եւ բոլոր ժողովուրդը ուզում էր դպչել նորան, որովհետեւ նորանից զօրութիւն էր դուրս գալիս եւ ամենին բժշկում։</verse>
				<verse number="20">Եւ նա իր աչքերը դէպի իր աշակերտները բարձրացրեց՝ եւ ասեց. Երանի աղքատներիդ, որ ձերն է Աստուծոյ արքայութիւնը։</verse>
				<verse number="21">Երանի հիմա սովածներիդ, որ պիտի կշտանաք. երանի հիմա լացողներիդ, որ պիտի ծիծաղիք։</verse>
				<verse number="22">Երանի ձեզ, երբոր մարդիկ ձեզ ատեն, եւ երբոր ձեզ ջոկեն եւ նախատեն, եւ ձեզ վերայ չար անուն հանեն՝ մարդի Որդու պատճառովը։</verse>
				<verse number="23">Ուրախ եղէք այն օրումը եւ ցնծացէք, որ ահա ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այդպէս էին անում մարգարէներին նորանց հայրերը։</verse>
				<verse number="24">Բայց վայ ձեզ՝ հարուստներիդ, որ ձեր մխիթարութիւնն ընդունեցիք։</verse>
				<verse number="25">Վայ ձեզ՝ որ կշտացել էք, որ պիտի սովիք. վայ ձեզ՝ որ հիմա ծիծաղում էք, որ սուգ պիտի անէք, եւ լաց պիտի լինիք։</verse>
				<verse number="26">Վայ ձեզ՝ երբոր ամեն մարդիկ ձեզանից բարի ասեն, որովհետեւ այդպէս էին անում սուտ մարգարէներին նորանց հայրերը։</verse>
				<verse number="27">Բայց ձեզ՝ որ լսում էք, ասում եմ. Սիրեցէք ձեր թշնամիներին, բարի արէք ձեզ ատողներին։</verse>
				<verse number="28">Օրհնեցէք ձեզ անիծողներին, աղօթք արէք ձեզ նեղացնողների վերայ։</verse>
				<verse number="29">Քո մեկ երեսին զարկողին միւսն էլ դէմ արա. Եւ նա՝ որ քո վերարկուն քեզանից հանում է, շապիկդ էլ մի արգելիր նորանից։</verse>
				<verse number="30">Ամենին՝ որ ուզում է քեզանից, տուր, եւ քոնը առնողիցը ետ մի առնիր։</verse>
				<verse number="31">Եւ ինչպէս կամենում էք՝ որ մարդիկ ձեզ անեն, նոյնպէս էլ դուք արէք նորանց։</verse>
				<verse number="32">Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետեւ մեղաւորներն էլ են իրանց սիրողներին սիրում։</verse>
				<verse number="33">Եւ եթէ ձեր բարերարներին բարի անէք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետեւ մեղաւորներն էլ են այնպէս անում.</verse>
				<verse number="34">Եւ եթէ փոխ էք տալիս նորանց՝ որ նորանցից ետ առնելու յոյս ունիք, ի՞նչ շնորհք է ձեզ. որովհետեւ մեղաւորներն էլ են մեղավորներին փոխ տալիս, որ հաւասար չափը ետ առնեն։</verse>
				<verse number="35">Բայց սիրեցէք ձեր թշնամիներին, եւ բարի արէք եւ փոխ տուէք ոչինչ ակնկալելով. եւ ձեր վարձքը շատ կ’լինի, եւ Բարձրեալի որդիք կ’լինիք. որովհետեւ նա քաղցր է երախտամոռների եւ չարերի վերայ։</verse>
				<verse number="36">Ուրեմն ողորմած եղէք, ինչպէս ձեր Հայրն էլ ողորմած է։</verse>
				<verse number="37">Եւ մի դատէք, եւ չէք դատուիլ. մի դատապարտէք, եւ չէք դատապարտուիլ. արձակեցէք՝ եւ կ’արձակուիք։</verse>
				<verse number="38">Տուէք եւ կ’տրուի ձեզ. լաւ չափով՝ թափ տրուած շարժուած լիփ լիքը կ’տան ձեր գոգը. որովհետեւ այն չափովը որ չափէք, նորանով կ’չափուի ձեզ։</verse>
				<verse number="39">Մի առակ էլ ասեց նորանց, Մի՞թէ կարող է կոյրը կոյրին առաջնորդել, չէ՞ որ երկուսն էլ փոսը կ’ընկնեն.</verse>
				<verse number="40">Աշակերտն իր վարդապետիցը բարձր չէ. բայց ամեն կատարեալն իր վարդապետի պէս կ’լինի։</verse>
				<verse number="41">Եւ ի՞նչու քո եղբօր աչքումը շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չէս նշմարում։</verse>
				<verse number="42">Կամ ի՞նչպէս կարող ես եղբօրդ ասել. Եղբայր, թող քո աչքի միջի շիւղը հանեմ, բայց քո աչքի միջի գերանը չես տեսնում. կեղծաւոր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ ապա մտիկ կ’տաս, որ քո եղբօր աչքիցը շիւղը հանես։</verse>
				<verse number="43">Որովհետեւ բարի ծառ չ’կայ, որ չար պտուղ բերէ. եւ ոչ էլ չար ծառ, որ բարի պտուղ բերէ։</verse>
				<verse number="44">Որովհետեւ ամեն մէկ ծառ իր պտղիցն է ճանաչվում. որովհետեւ փշերից թուզ չեն քաղում, եւ ոչ մորենուցը խաղող են կթում։</verse>
				<verse number="45">Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում, եւ չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բղխում, որովհետեւ սրտի աւելացածիցն խօսում է նորա բերանը։</verse>
				<verse number="46">Եւ ի՞նչու էք ինձ Տէր Տէր կոչում, եւ չէք անում այն որ ասում եմ։</verse>
				<verse number="47">Ամեն ով որ ինձ մօտ է գալիս եւ իմ խօսքերը լսում՝ եւ նորանց անում, ցոյց տամ ձեզ՝ թէ ո՞ւմ նման է։</verse>
				<verse number="48">Նման է մի տուն շինող մարդի, որ փորեց եւ խորացրեց, եւ հիմը ժայռի վերայ դրաւ, եւ երբոր ջրի հեղեղներ եղան, գետն այն տանը զարկեց, եւ չ’կարողացաւ շարժել նորան, որովհետեւ ժայռի վերայ էր հաստատուած։</verse>
				<verse number="49">Բայց իմ խօսքերը լսող եւ չ’անողը, նման է մի մարդի՝ որ տունը հողի վերայ շինեց առանց հիման. որ գետը նորան զարկեց, եւ չուտով վայր ընկաւ. Եւ այն տան կործանումը մեծ եղաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ իր բոլոր խօսքերը ժողովրդի ականջներին խօսելը կատարելուց յետոյ մտաւ Կափառնայում։</verse>
				<verse number="2">Եւ մի հարիւրապետի ծառայ հիւանդացած մեռնելու մօտ էր, որ պատուական էր նորա համար։</verse>
				<verse number="3">Եւ նա Յիսուսի համար լսելով, Հրէաներից ծերեր նորա մօտ ուղարկեց՝ նորան աղաչելով, որ գայ իր ծառային ապրեցնէ։</verse>
				<verse number="4">Նորանք էլ Յիսուսի մօտ եկան՝ նորան թախանձանօք աղաչում էին եւ ասում, թէ Արժանի է նա, որ այս անես նորան։</verse>
				<verse number="5">Որովհետեւ մեր ազգին սիրում է, եւ ժողովարանն էլ նա շինեց մեզ համար։</verse>
				<verse number="6">Եւ Յիսուսը նորանց հետ գնաց. երբոր նա տանիցը տակաւին շատ հեռու չէր, հարիւրապետը բարեկամներ ուղարկեց նորա մօտ եւ ասեց նորան. Տէր, մի յոգնիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես։</verse>
				<verse number="7">Նորա համար ես իմ անձն էլ արժանավոր չ’համարեցի՝ քեզ մօտ գալու. այլ խօսքով ասիր, եւ ծառաս կ’բժշկուի։</verse>
				<verse number="8">Որովհետեւ ես էլ իշխանութեան տակ դրուած մարդ եմ, որ իմ ձեռի տակ զինուորներ ունիմ, եւ սորան ասում եմ՝ Գնա, եւ նա գնում է. եւ ուրիշին՝ Եկ, եւ գալիս է. եւ իմ ծառային՝ Այս բանն արա, եւ անում է։</verse>
				<verse number="9">Եւ Յիսուսը այս լսելով՝ զարմացաւ նորա վերայ, եւ դարձաւ իր ետեւից գնացող ժողովրդին ասեց. Ասում եմ ձեզ՝ թէ Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չ’գտայ։</verse>
				<verse number="10">Եւ այն ուղարկուած մարդիկը ետ դառան տուն, եւ հիւանդ ծառային բժշկուած գտան։</verse>
				<verse number="11">Եւ հետեւեալ օրը եղաւ, որ Նային ասուած քաղաքն էր գնում, եւ նորա հետ գնում էին նորա աշակերտներից շատերը եւ շատ ժողովուրդ։</verse>
				<verse number="12">Եւ երբոր մօտեցաւ քաղաքի դռանը, ահա մի մեռել էին դուրս բերում՝ իր մօր միածնունդ որդին. եւ նա որբեւայրի էր. եւ քաղաքիցն էլ մի մեծ բազմութիւն կար նորա հետ։</verse>
				<verse number="13">Եւ Տէրը նորան տեսաւ՝ գթաց նորա վերայ եւ ասեց նորան. Մի լար։</verse>
				<verse number="14">Եւ մօտ եկաւ՝ դագաղին դպաւ. եւ տանողները կանգնեցին. եւ ասեց. Երիտասարդ, քեզ եմ ասում՝ Վեր կաց։</verse>
				<verse number="15">Եւ մեռելը վերկացաւ, նստեց եւ սկսեց խօսել. եւ նորան տուաւ իր մօրը։</verse>
				<verse number="16">Եւ ահ բռնեց ամենքին, եւ Աստուծուն փառք էին տալիս եւ ասում, թէ Մի մեծ մարգարէ է վեր կացել մեր մէջ, եւ թէ Աստուած իր ժողովրդին այցելել է։</verse>
				<verse number="17">Եւ այս ձայնը նորա համար դուրս գնաց բոլոր Հրէաստանը եւ բոլոր շրջակայքը։</verse>
				<verse number="18">Եւ Յովհաննէսին պատմեցին իր աշակերտներն այս բոլոր բաների համար։</verse>
				<verse number="19">Եւ Յովհաննէսն իր աշակերտներից երկուսին կանչեց իրան մօտ, ուղարկեց Յիսուսի մօտ եւ ասեց. Դո՞ւ ես այն որ գալու է, թէ ուրիշի սպասենք։</verse>
				<verse number="20">Այն մարդիկն էլ նորա մօտ գալով ասեցին. Յովհաննէս Մկրտիչը մեզ ուղարկել է քեզ մօտ՝ եւ ասում է, Դո՞ւ ես այն որ գալու է, թէ ուրիշի սպասենք։</verse>
				<verse number="21">Եւ այն ժամին շատերին բժշկեց հիւանդութիւններից եւ հարուածներից եւ չար ոգիներից, եւ շատ կոյրերին տեսնել շնորհեց։</verse>
				<verse number="22">Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց, Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը գնում են, բորոտները սրբվում էն, խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, աղքատներին աւետարան է քարոզվում։</verse>
				<verse number="23">Եւ երանելի է նա, որ ինձ վերայ չի գայթակղիլ։</verse>
				<verse number="24">Եւ երբոր Յովհաննէսի ուղարկած մարդիկը գնացին, սկսեց ժողովուրդների հետ Յովհաննէսի համար ասել, Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղէ՞գ քամուց շարժուած։</verse>
				<verse number="25">Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մա՞րդ՝ փափուկ հանդերձներ հագած. ահա նորանք որ փառաւոր հանդերձներում եւ փափկութիւնում են՝ թագաւորների պալատներումն են։</verse>
				<verse number="26">Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարէ՞. այո, ասում եմ ձեզ, որ մարգարէից էլ աւելին։</verse>
				<verse number="27">Սա այն է, որի համար գրուած է, թէ Ահա իմ հրեշտակն ուղարկում եմ քո առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին։</verse>
				<verse number="28">Որովհետեւ ասում եմ ձեզ, որ կանանց ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծ մարգարէ ոչ ով չ’կայ. բայց Աստուծոյ արքայութեան միջի փոքրագոյնը նորանից մեծ է։</verse>
				<verse number="29">Եւ բոլոր ժողովուրդն երբոր այս լսեցին՝ եւ մաքսաւորները՝ Աստուծուն արդարացրին Յովհաննէսի մկրտութիւնովը մկրտուելով։</verse>
				<verse number="30">Բայց Փարիսեցինէրը եւ օրինականները անարգեցին Աստուծոյ խորհուրդն իրանց անձերի համար՝ նորանից չ’մկրտուելով։</verse>
				<verse number="31">Տէրն էլ ասեց.՝՝ Արդ ո՞ւմ նմանցնեմ այս ազգի մարդիկը. եւ ո՞ւմ են նման։</verse>
				<verse number="32">Նման են այն երեխաներին որ հրապարակներումը նստած են եւ իրար կանչում են եւ ասում. Մենք փող հնչեցինք ձեզ համար՝ եւ դուք պար չ’եկաք, ողբ երգեցինք եւ չ’լացիք։</verse>
				<verse number="33">Որովհետեւ Յովհաննէս Մկրտիչն եկաւ, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ էլ գինի խմում, եւ ասում էք՝ դեւ ունի։</verse>
				<verse number="34">Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում էք. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ։</verse>
				<verse number="35">Եւ իմաստութիւնը արդարացաւ բոլոր իր որդիներիցը։</verse>
				<verse number="36">Փարիսեցիներից մէկն աղաչում էր նորան, որ հաց ուտէ իր հետ. եւ նա մտաւ Փարիսեցիի տունը սեղան նստեց։</verse>
				<verse number="37">Եւ ահա այն քաղաքումը մի կին կար, որ մեղաւոր էր, երբոր իմացաւ, թէ նա Փարիսեցիի տանը սեղան է նստած, մի շիշ անուշահոտ իւղ բերաւ։</verse>
				<verse number="38">Եւ նորա ոտների մօտ նորա ետեւից կանգնած, լաց էր լինում, եւ սկսեց արտասունքով նորա ոտները թրջել, եւ իր գլխի մազերովը սրբում էր, եւ նորա ոտները համբուրում էր, եւ իւղովն օծում։</verse>
				<verse number="39">Եւ Փարիսեցին էլ, որ նորան կանչել էր, երբոր տեսաւ, իր մտքումն ասում էր. Սա եթէ մի մարգարէ էր, ապա կ’գիտենար՝ թէ ով կամ ինչպիսի կին է նա, որ իրան մօտենում է, որովհետեւ մեղաւոր է։</verse>
				<verse number="40">Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Սիմօն, մի բան ունիմ քեզ ասելու. նա էլ ասեց. Ասիր, Վարդապետ. եւ ասեց.</verse>
				<verse number="41">Մի փոխ տուող երկու պարտական ունէր, մէկը հինգ հարիւր դահեկան էր պարտական եւ միւսը յիսուն։</verse>
				<verse number="42">Եւ երբոր նորանք բան չ’ունէին վճարելու, երկուսին էլ շնորհեց. արդ նորանցից ո՞րն աւելի կ’սիրէ նորան, ասիր։</verse>
				<verse number="43">Սիմօնն էլ պատասխանեց եւ ասեց. Ինձ այսպէս է երեւում, թէ նա՝ որ նորան շատ շնորհեց. նա էլ ասեց նորան. Ուղիղ դատեցիր։</verse>
				<verse number="44">Եւ դառնալով դէպի կինը, Սիմօնին ասեց. Տեսնո՞ւմ ես այս կինը. ես քո տունը մտայ, իմ ոտներին դու ջուր չես տուել, բայց սա իր արտասունքովը թրջեց ոտներս, եւ իր գլխի մազերովը սրբեց։</verse>
				<verse number="45">Դու ինձ համբոյր չես տուել. իսկ սա՝ քանի որ այստեղ եմ մտել՝ ոտներս համբուրելուց չ’դադարեց։</verse>
				<verse number="46">Դու իւղով չ’օծեցիր իմ գլուխը. սա անուշահոտ իւղով օծեց իմ ոտները։</verse>
				<verse number="47">Վասնորոյ ասում եմ քեզ. Սորա շատ մեղքերն իրան թողուած կ’լինին, որովհետեւ շատ սիրեց. բայց որին որ քիչ կ’թողուի՝ նա քիչ կ’սիրէ։</verse>
				<verse number="48">Եւ նորան ասեց. Քո մեղքերը թողուած լինին քեզ։</verse>
				<verse number="49">Եւ նորա հետ սեղան նստողներն սկսեցին իրանց մտքումն ասել. Սա ո՞վ է, որ մեղք էլ է թողում։</verse>
				<verse number="50">Եւ նա ասեց այն կնկանը. Քո հաւատքն ապրեցրեց քեզ. գնա խաղաղութիւնով։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ նորանից յետոյ եղաւ, որ նա ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը քարոզելով եւ Աստուծոյ արքայութիւնն աւետարանելով. եւ այն տասնեւերկուսն էլ նորա հետ.</verse>
				<verse number="2">Եւ մի քանի կանայք, որ չար ոգիներից եւ հիւանդութիւններից բժշկուած էին. Մագդաղենացի կոչուած Մարիամը, որ նորանից եօթը դեւ էին դուրս եկել.</verse>
				<verse number="3">Եւ Յովհաննան՝ Հերովդէսի տան տեսուչ՝ Քուզայի կինը, եւ Շուշանը, եւ շատ ուրիշներ, որ իրանց ստացուածքներիցը նորան ծառայութիւն էին անում։</verse>
				<verse number="4">Եւ երբոր մեծ բազմութիւն էր հաւաքուած, եւ ամեն մէկ քաղաքից նորա մօտ եկան, առակով ասեց.</verse>
				<verse number="5">Սերմ ցանողը դուրս գնաց իր սերմը ցանելու. եւ նա սերմելիս՝ որը ճանապարհի մօտ ընկաւ՝ եւ կոխուեցաւ, եւ երկնքի թռչունները նորան կերան։</verse>
				<verse number="6">Եւ ուրիշը ապառաժի վերայ ընկաւ. եւ բուսնելու ժամանակին չորացաւ՝ հիւթի պակասութեան պատճառովը։</verse>
				<verse number="7">Եւ ուրիշն ընկաւ փշերի մէջ, եւ փշերը նորա հետ բուսան եւ խեղդեցին նորան։</verse>
				<verse number="8">Եւ ուրիշն ընկաւ այն բարի եւ պարարտ երկրի վերայ. եւ բուսաւ՝ հարիւրապատիկ պտուղ տուաւ. այս բաները խօսելիս՝ աղաղակեց. Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։</verse>
				<verse number="9">Աշակերտներն էլ նորան հարցնում էին, թէ Ի՞նչ է այն առակը։</verse>
				<verse number="10">Նա էլ ասեց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց ուրիշներին՝ առակներով խօսում եմ. որ տեսնելով չ’տեսնեն, եւ լսելով չ’իմանան։</verse>
				<verse number="11">Արդ առակն այս է. Սերմը Աստուծոյ խօսքն է։</verse>
				<verse number="12">Ճանապարհի մօտինն էլ նորանք են, որ լսում են եւ յետոյ սատանան գալիս է եւ խօսքը նորանց սրտիցը հանում է, որ չ’հաւատան՝ եւ փրկուին։</verse>
				<verse number="13">Ապառաժի վերայիններն էլ նորանք են, որ երբոր կ’լսեն, խօսքը ուրախութիւնով ընդունում են. սակայն սորանք արմատ չ’ունին. մի առ ժամանակ հաւատում են, բայց փորձութեան ժամանակին հեռանում են։</verse>
				<verse number="14">Փշերի մէջ ընկողն էլ նորանք են, որ խօսքը լսած են լինում, բայց հոգսերից եւ հարստութիւնից եւ կեանքի զուարճութիւններից՝ գնալով խեղդվում են, եւ անպտուղ են լինում։</verse>
				<verse number="15">Բայց այն պարարտ երկրի միջինը, նորանք են, որ բարի եւ յօժար սրտով խօսքը լսում եւ ընդունում են, եւ համբերութիւնով պտուղ են տալիս։</verse>
				<verse number="16">Ոչ ով ճրագ չի վառիլ եւ անօթով թագցնիլ՝ կամ մահիճի տակ դնիլ. այլ ճրագակալի վերայ կ’դնէ, որ ներս մտնողները լոյսը տեսնեն։</verse>
				<verse number="17">Որովհետեւ ծածուկ բան չ’կայ՝ որ չ’յայտնուի. եւ ոչ թագուն բան, որ չ’իմացուի եւ յայտնուի։</verse>
				<verse number="18">Ուրեմն տեսէք թէ ինչպէս էք լսում. որովհետեւ ով որ ունի, նորան կ’տրուի, եւ ով որ չ’ունի, այն էլ որ կարծում է թէ ունի, նորանից վեր կ’՛առնուի։</verse>
				<verse number="19">Եւ նորա մայրը եւ նորա եղբայրները նորա մօտ եկան, եւ չէին կարողանում բազմութեան պատճառով նորա մօտ հասնել։</verse>
				<verse number="20">Նորան իմաց արին եւ ասեցին. Մայրդ եւ եղբայրներդ դուրսը կանգնած ուզում են քեզ տեսնել։</verse>
				<verse number="21">Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իմ մայրը եւ իմ եղբայրները նորանք են, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ անում։</verse>
				<verse number="22">Եւ մէկ օր եղաւ, որ նա նաւ մտաւ, եւ նորա աշակերտներն էլ, եւ նա ասեց նորանց. Անց կենանք ծովակի միւս կողմը. եւ ճանապարհ ընկան։</verse>
				<verse number="23">Եւ երբոր նաւով գնում էին՝ նա քնեց. եւ քամու փոթորիկ ընկաւ այն ծովակի մէջ, եւ նաւը լցվում էր, եւ վտանգի մէջ էին։</verse>
				<verse number="24">Եւ մօտ եկան. նորան արթնացրին եւ ասեցին. Վարդապետ, վարդապետ, կորչում ենք. նա էլ վերկացաւ, եւ քամուն եւ ջրի ալէկոծութեանը սաստեց, եւ հանդարտեցին, եւ խաղաղութիւն եղաւ։</verse>
				<verse number="25">Եւ ասեց նորանց. Ո՞ւր է ձեր հաւատքը, եւ նորանք խիստ վախեցան զարմացան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք որ քամիներին եւ ջրերին էլ է հրաման տալիս, եւ հնազանդում են սորան։</verse>
				<verse number="26">Եւ նաւով գնացին Գադարացիների երկիրը, որ Գալիլեայի դիմացի կողմն է։</verse>
				<verse number="27">Եւ նա դուրսը ցամաքը գնալիս, քաղաքիցը մի մարդ պատահեց նորան, որ դեւեր ունէր բաւական ժամանակից հետէ, եւ հագուստ չէր հագած եւ տան մէջ չէր կենում այլ գերեզմաններումը։</verse>
				<verse number="28">Եւ Յիսուսին որ տեսաւ, աղաղակեց եւ նորա առաջին ընկաւ, եւ մեծ ձայնով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ Որդի բարձրեալ Աստուծոյ. աղաչում եմ քեզ՝ մի տանջիր ինձ։</verse>
				<verse number="29">Որովհետեւ նա պիղծ ոգուն հրամայում էր որ այն մարդուցը դուրս գայ. որովհետեւ շատ ժամանակ էր որ յափշտակել էր նորան, եւ շղթաներով ու ոտնակապերով կապուած պահվում էր, բայց կապանքները կտրում էր, եւ դեւիցը անապատ տեղեր էր տարվում։</verse>
				<verse number="30">Յիսուսն էլ նորան հարցրեց՝ եւ ասեց. Անունդ ի՞նչ է. նա էլ ասեց. Լեգէոն, որովհետեւ շատ դեւեր էին մտած նորա մէջ։</verse>
				<verse number="31">Եւ աղաչում էին նորան, որ չ’հրամայէ նորանց գնալ անդունդը։</verse>
				<verse number="32">Եւ այնտեղ շատ խոզերի մի երամակ կար, որ այն սարի վերայ արածում էին, եւ նորանք աղաչում էին նորան, որ հրաման տայ իրանց մտնել նորանց մէջը. եւ նա հրաման տուաւ նորանց։</verse>
				<verse number="33">Դեւերն էլ այն մարդիցը դուրս եկան՝ խոզերի մէջ մտան. եւ երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովակի մէջ եւ խեղդուեցաւ։</verse>
				<verse number="34">Խոզարածներն էլ որ տեսան այն եղած բաները, փախան եւ գնացին քաղաքի եւ ագարակների մէջ պատմեցին։</verse>
				<verse number="35">Եւ դուրս ելան այն եղած բանը տեսնելու։ Եւ Յիսուսի մօտ եկան, եւ նստած գտան այն մարդը որից դեւերը դուրս էին եկել, հագուած եւ զգաստացած Յիսուսի ոտների մօտ. եւ վախեցան։</verse>
				<verse number="36">Եւ նորանք էլ որ տեսել էին, պատմեցին նորանց, թէ ինչպէս փրկուեցաւ դիւահարը։</verse>
				<verse number="37">Եւ Գադարացիների շրջակայքի բոլոր բազմութիւնը աղաչեցին նորան որ իրանցից գնայ որ մեծ ահով բռնուած էին. նա էլ նաւ մտաւ՝ ետ դառաւ։</verse>
				<verse number="38">Եւ այն մարդն էլ, որից դեւերը դուրս էին եկել, նորան աղաչում էր, որ նորա հետ լինի. բայց Յիսուսը արձակեց նորան եւ ասեց.</verse>
				<verse number="39">Դարձիր քո տունը, եւ պատմիր ինչ որ Աստուած քեզ արաւ. եւ նա գնաց քարոզում էր բոլոր քաղաքումը ինչ որ Յիսուսը իրան արաւ։</verse>
				<verse number="40">Եւ եղաւ երբոր Յիսուսը ետ դառաւ, ժողովուրդն ընդունեց նորան. որովհետեւ ամենքն սպասում էին նորան։</verse>
				<verse number="41">Եւ ահա մի մարդ եկաւ՝ անունն Յայրոս, եւ նա ժողովարանի իշխան էր. Եւ Յիսուսի ոտներն ընկնելով աղաչում էր նորան, որ իր տունը մտնէ։</verse>
				<verse number="42">Որովհետեւ մի միածնունդ աղջիկ ունէր, իբր տասնեւերկու տարեկան, եւ նա մեռնում էր. եւ նորա գալու ժամանակ՝ ժողովուրդները նեղում էին նորան։</verse>
				<verse number="43">Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետէ տեռատեսութեան մէջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չէր կարողացել ոչ մէկից բժշկուիլ։</verse>
				<verse number="44">Սա մօտ եկաւ ետեւիցը, նորա հանդերձի ծայրին դպաւ. եւ իսկոյն նորա արիւնի վազելը կանգնեց։</verse>
				<verse number="45">Եւ Յիսուսը ասեց. Ո՞վ է որ ինձ դպաւ. եւ երբոր ամենքն ուրանում էին, ասեց Պետրոսը եւ նորա հետ լինողները. Վարդապետ, ժողովուրդները սեղմում են քեզ եւ նեղում, եւ դու ասում ես, Ո՞վ է որ ինձ դպաւ։</verse>
				<verse number="46">Եւ Յիսուսը ասեց. Մէկը դպաւ ինձ. որովհետեւ ես իմացայ՝ որ զօրութիւն դուրս եկաւ ինձանից։</verse>
				<verse number="47">Եւ երբոր տեսաւ կինը, որ ծածուկ չ’մնաց, դողալով եկաւ՝ նորա առաջին ընկաւ, եւ բոլոր ժողովրդի առաջին պատմեց նորան, թէ ինչ պատճառով նորան դպաւ, եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեցաւ։</verse>
				<verse number="48">Նա էլ ասեց նորան. Քաջացիր, դուստր, քո հաւատքը բժշկեց քեզ, գնա խաղաղութիւնով։</verse>
				<verse number="49">Եւ նա տակաւին խօսելիս ժողովրդապետի տանիցը մէկն եկաւ, եւ նորան ասեց, թէ Աղջիկդ մեռաւ. մի աշխատացնիր վարդապետին։</verse>
				<verse number="50">Բայց Յիսուսը երբոր լսեց, նորան պատասխանեց եւ ասեց. Մի վախենար, միայն հաւատա, եւ կ’ապրի։</verse>
				<verse number="51">Եւ երբոր տունն էր մտնում, ոչ ոքի չ’թողեց ներս մտնել, բայց միայն Պետրոսին, եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին, եւ աղջկայ հօրը եւ մօրը։</verse>
				<verse number="52">Եւ ամենքը լաց էին լինում եւ նորա վերայ սուգ անում. եւ նա ասեց, Լաց մի լինիք, մեռած չէ, այլ քնած է։</verse>
				<verse number="53">Բայց ծաղր էին անում նորան, գիտենալով՝ որ մեռել է։</verse>
				<verse number="54">Իսկ նա ամենքին դուրս հանեց, եւ նորա ձեռքիցը բռնելով՝ կանչեց եւ ասեց. Աղջիկ, վեր կաց.</verse>
				<verse number="55">Եւ նորա հոգին դարձաւ, եւ նա իսկոյն կանգնեց. եւ հրամայեց, որ նորան բան տան ուտելու։</verse>
				<verse number="56">Եւ նորա ծնողքը զարմացան. եւ նա պատուիրեց, որ ոչ ոքի չ’ասեն եղածը։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ իր տասնեւերկու աշակերտներին մէկտեղ կանչեց, եւ նորանց զօրութիւն եւ իշխանութիւն տուաւ բոլոր դեւերի վերայ, եւ հիւանդութիւններ բժշկելու։</verse>
				<verse number="2">Եւ նորանց ուղարկեց Աստուծոյ արքայութիւնը քարոզելու, եւ հիւանդներին բժշկելու։</verse>
				<verse number="3">Եւ ասեց նորանց. Ոչինչ վեր չ’առնէք ճանապարհի համար. ոչ գաւազան, ոչ պարկ, ոչ հաց, ոչ արծաթ, ոչ երկու երկու վերարկու ունենալ։</verse>
				<verse number="4">Եւ ո՛ր տուն որ մտնէք՝ այնտեղ մնացէք, եւ այնտեղից դուրս գնացէք։</verse>
				<verse number="5">Եւ որոնք որ ձեզ չ’ընդունեն, այն քաղաքիցը դուրս գնալիս, ձեր ոտներիցը փոշին էլ թօթափեցէք՝ նորանց վկայութիւն լինելու համար։</verse>
				<verse number="6">Եւ նորանք դուրս գնացին՝ եւ ման էին գալիս գիւղերը աւետարանը քարոզելով, եւ ամեն տեղ բժշկութիւններ անելով։</verse>
				<verse number="7">Եւ Հերովդէս չորրորդապետը լսեց նորանից եղած բոլոր գործերը. եւ տարակուսանաց մէջ էր նորա համար՝ որ ոմանք ասում էին,</verse>
				<verse number="8">Թէ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, եւ ոմանք էլ, թէ Եղիան յայտնուել է. եւ ուրիշները, թէ Առաջի մարգարէներից մէկը յարութիւն է առել.</verse>
				<verse number="9">Եւ Հերովդէսն ասեց. Յովհաննէսին գլխատեցի. բայց սա ո՞վ է, որի մասին ես այսպիսի բաներ եմ լսում. եւ ուզում էր տեսնել նորան։</verse>
				<verse number="10">Եւ առաքեալները դարձան եւ պատմեցին նորան ինչ որ արին. եւ նորանց առաւ եւ գնաց առանձին մի անապատ տեղ՝ մի քաղաքի մօտ, որ կոչվում էր Բեթսայիդա։</verse>
				<verse number="11">Եւ ժողովուրդներն իմանալով, նորա ետեւից գնացին. եւ նորանց ընդունեց եւ նորանց հետ Աստուծոյ արքայութեան մասին խօսում էր, եւ նորանց՝ որ բժշկութեան կարօտ էին՝ բժշկում էր։</verse>
				<verse number="12">Եւ օրն սկսեց տարաժամել. տասնեւերկուքն էլ մօտ եկան եւ ասեցին նորան. Արձակիր այդ ժողովուրդը, որ շրջակայ գիւղերը եւ ագարակները գնան, իջեւանեն, եւ կերակուր գտնեն. որովհետեւ այստեղ անապատ տեղում ենք։</verse>
				<verse number="13">Եւ նորանց ասեց. Դուք տուէք դորանց ուտել. նորանք էլ ասեցին. Մենք հինգ հացից եւ երկու ձկնից աւելի չ’ունինք, եթէ ոչ՝ գնանք այդ բոլոր ժողովրդի համար կերակուր գնենք։</verse>
				<verse number="14">Որովհետեւ հինգ հազարի չափ մարդիկ էին։ Եւ նա իր աշակերտներին ասեց. Նստեցրէք դորանց դաս դաս յիսուն յիսուն։</verse>
				<verse number="15">Եւ այնպէս արին, եւ ամենքին նստեցրին։</verse>
				<verse number="16">Եւ այն հինգ հացն եւ երկու ձուկն առաւ, դէպի երկինքը նայեց, օրհնեց նորանց եւ կտրեց, եւ տալիս էր աշակերտներին, որ ժողովրդի առաջին դնեն։</verse>
				<verse number="17">Ամենքը կերան եւ կշտացան. եւ կտորների փշրանքները վեր առան տասնեւերկու քթոց։</verse>
				<verse number="18">Եւ եղաւ, երբոր նա առանձին աղօթք էր անում, աշակերտներն էլ նորա հետ էին. եւ հարցրեց նորանց եւ ասեց. Ժողովուրդներն ինձ համար ո՞վ են ասում, թէ լինեմ։</verse>
				<verse number="19">Նորանք էլ պատասխանեցին եւ ասեցին. Յովհաննէս Մկրտիչը, ուրիշներն էլ՝ Եղիան, ուրիշներն էլ, թէ Առաջի մարգարէներից մէկը յարութիւն է առել։</verse>
				<verse number="20">Եւ նորանց ասեց. Բայց դուք ո՞վ էք ասում ինձ համար թէ լինեմ. Պետրոսը պատասխանեց եւ ասեց. Աստուծոյ Քրիստոսը։</verse>
				<verse number="21">Նա էլ սաստեց նորանց, եւ պատուիրեց՝ որ այս բանը ոչ ոքի չ’ասեն։</verse>
				<verse number="22">Եւ ասեց, թէ Պէտք է մարդի Որդին շատ չարչարուի եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երրորդ օրումը յարութիւն առնէ։</verse>
				<verse number="23">Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ։</verse>
				<verse number="24">Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. եւ ով որ իր անձն կորցնէ ինձ համար՝ նա կ’ապրեցնէ նորան։</verse>
				<verse number="25">Քանզի ի՞նչ օգուտ է մարդի, որ բոլոր աշխարհքս ստանայ, եւ իր անձը կորցնէ, կամ վնասուի։</verse>
				<verse number="26">Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերն ամօթ համարէ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ, երբոր գայ իր, եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքովը։</verse>
				<verse number="27">Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ. Այստեղ կանգնածներիցը ոմանք կան, որ մահ չեն ճաշակիլ, մինչեւ որ Աստուծոյ արքայութիւնը տեսնեն։</verse>
				<verse number="28">Եւ եղաւ, որ այս խօսքերիցն ութ օրի չափ յետոյ, Պետրոսին եւ Յովհաննէսին եւ Յակոբին առաւ՝ եւ վեր ելաւ սարը աղօթք անելու։</verse>
				<verse number="29">Եւ եղաւ որ նա աղօթք անելիս, նորա երեսի կերպարանքն ուրիշ կերպ եղաւ. եւ նորա հագուստը սպիտակ փայլուն եղաւ։</verse>
				<verse number="30">Եւ ահա երկու մարդ խօսում էին նորա հետ, որ Մովսէսն եւ Եղիան էին.</verse>
				<verse number="31">Նորանք փառքով երեւեցած խօսում էին նորա վախճանի համար, որ Երուսաղէմումը կատարուելու էր։</verse>
				<verse number="32">Բայց Պետրոսը եւ նորա հետ լինողները քնով ծանրացած էին, եւ երբոր զարթնեցին՝ տեսան նորա փառքը, եւ այն երկու մարդկանցը որ նորա մօտ կանգնած էին։</verse>
				<verse number="33">Եւ եղաւ որ նորանք նորանից հեռանալիս, Պետրոսն ասեց Յիսուսին. Վարդապետ, լաւ է մեզ համար այստեղ կենալ. եւ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ համար, եւ մէկը Մովսէսին, եւ մէկը Եղիային. եւ չ’գիտէր թէ ինչ էր խօսում։</verse>
				<verse number="34">Եւ երբոր նա այս ասում էր մի ամպ եկաւ եւ նորանց վերայ հովանի արաւ. եւ վախեցան, երբոր այն ամպի մէջ մտան։</verse>
				<verse number="35">Եւ ձայն եղաւ ամպիցն, որ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, դորան լսեցէք։</verse>
				<verse number="36">Եւ այն ձայնն որ եղաւ, Յիսուսը մինակ գտնուեցաւ. եւ նորանք լռեցին, եւ այն օրերումն ոչ ոքի ոչինչ չ’պատմեցին այն բաներիցն, որ տեսան։</verse>
				<verse number="37">Եւ հետեւեալ օրը եղաւ որ նորանք սարիցն իջնելիս, շատ ժողովուրդ նորա առաջին եկաւ։</verse>
				<verse number="38">Եւ ահա ժողովրդիցը մի մարդ աղաղակեց եւ ասեց. Վարդապետ, աղաչում եմ քեզ, մտիկ տուր իմ որդուն, որովհետեւ միածնունդս է։</verse>
				<verse number="39">Եւ ահա ոգի բռնում է նորան, եւ նա յանկարծ գոռում է, եւ նորան գետնով է տալիս փրփրեցնելով, եւ հազիւ հեռանում է նորանից՝ նորան կոտրատելուց յետոյ։</verse>
				<verse number="40">Եւ ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացան։</verse>
				<verse number="41">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ թիւր ազգ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ համբերեմ ձեզ. քո որդին այստեղ բեր։</verse>
				<verse number="42">Եւ նա դեռ մօտ գալիս՝ դեւը գետնով զարկեց նորան եւ շատ սաստիկ թափահարեց։</verse>
				<verse number="43">Իսկ Յիսուսը սաստեց պիղծ ոգուն, եւ երեխային բժշկեց. եւ նորան տուաւ իր հօրը։</verse>
				<verse number="44">Եւ ամենքը զարմանում էին Աստուծոյ մեծափառութեան վերայ։</verse>
				<verse number="45">Բայց նորանք չէին իմանում այն խօսքը եւ ծածկուած էր նորանցից, որ չ’հասկանան նորան. եւ վախենում էին հարցնել նորան այն բանի համար։</verse>
				<verse number="46">Մի խորհուրդ էլ մտաւ նորանց մէջ՝ այն թէ՝ նորանցից ո՞վ լինի մեծը։</verse>
				<verse number="47">Յիսուսն էլ նորանց սրտերի մտածմունքներն իմանալով մի երեխայ առաւ՝ եւ նորան կանգնեցրեց իրան մօտ,</verse>
				<verse number="48">Եւ ասեց նորանց. Ով որ այս երեխային ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում. եւ ով որ ինձ ընդունի, ինձ ուղարկողին է ընդունում. որովհետեւ ով որ ձեր ամենիդ մէջ փոքրագոյն է, նա մեծ կ՛լինի։</verse>
				<verse number="49">Յովհաննէսն էլ պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, մէկը տեսանք, որ քո անունովը դեւեր էր հանում, եւ արգիլեցինք նորան, որովհետեւ մեզ հետ չէ ման գալիս։</verse>
				<verse number="50">Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի արգիլեք նորան. որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է։</verse>
				<verse number="51">Եւ եղաւ, երբոր նորա վերանալու օրերը կատարվում էին, նա իր երեսը հաստատեց՝՝ որ գնայ Երուսաղէմ։</verse>
				<verse number="52">Եւ իր երեսի առաջին պատգամաւորներ ուղարկեց. եւ գնացին՝ Սամարացիների մի գիւղը մտան, որ նորա համար բան պատրաստեն։</verse>
				<verse number="53">Բայց նորանք չ’ընդունեցին նորան, որ նորա երեսը ուղղուած էր Երուսաղէմ գնալու։</verse>
				<verse number="54">Երբոր նորա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը տեսան՝ ասեցին. Տէր՝ կամենո՞ւմ ես ասենք, կրակ իջնէ երկնքիցը եւ նորանց սատկեցնէ ինչպէս Եղիան էլ արաւ։</verse>
				<verse number="55">Նա էլ դարձաւ՝ սաստեց նորանց եւ ասեց. Դուք չ’գիտէք՝ թէ ո՛ր հոգու էք դուք։</verse>
				<verse number="56">Որովհետեւ մարդի Որդին չ’եկաւ՝ մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու. եւ գնացին ուրիշ գիւղ։</verse>
				<verse number="57">Եւ եղաւ որ նորանք գնալիս, ճանապարհին մի մարդ նորան ասեց. Ես քո ետեւիցը կ’գամ՝ ո՛րտեղ որ գնաս, Տէր։</verse>
				<verse number="58">Յիսուսն էլ նորան ասեց. Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները բոյներ. բայց մարդի Որդին տեղ չ’ունի, որ գլուխը դնէ։</verse>
				<verse number="59">Մի ուրիշին էլ ասեց. Իմ ետեւիցն եկ. եւ նա ասեց. Տէր, հրաման տուր, որ գնամ առաջ իմ հայրը թաղեմ։</verse>
				<verse number="60">Յիսուսը նորան ասեց. Թող մեռելներն իրանց մեռելներին թաղեն. իսկ դու գնա Աստուծոյ արքայութիւնը քարոզիր։</verse>
				<verse number="61">Մի ուրիշն էլ ասեց. Տէր, քո ետեւից կ’գամ. միայն թէ առաջ հրաման տուր ինձ, որ իմ տանը բարեւ մնա ասեմ։</verse>
				<verse number="62">Յիսուսն էլ նորան ասեց. Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում եւ ետեւին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Սորանից յետոյ Տէրն ուրիշ եօթանասուն հոգի էլ կարգեց. եւ նորանց երկու երկու իր երեսի առաջին ուղարկեց այն բոլոր քաղաքներն եւ տեղերն, որտեղ որ ինքը գնալու էր։</verse>
				<verse number="2">Եւ ասում էր նորանց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ. ուրեմն աղաչեցէք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձքը։</verse>
				<verse number="3">Գնացէք. ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս գառներ գայլերի մէջ։</verse>
				<verse number="4">Վեր մի առնէք ոչ քսակ, ոչ պարկ, ոչ կօշիկներ. եւ ճանապարհին ոչ ոքի բարեւ չ’տաք։</verse>
				<verse number="5">Եւ որ տուն որ մտնէք, առաջ ասեցէք՝ խաղաղութիւն այս տանը։</verse>
				<verse number="6">Եւ թէ որ այնտեղ խաղաղութեան որդի լինի, ձեր խաղաղութիւնը նորա վերայ կ’մնայ. ապա թէ ոչ՝ դէպի ձեզ ետ կ’դառնայ։</verse>
				<verse number="7">Եւ այն տանը մնացէք, նորանց ունեցածիցը կերէք եւ խմեցէք. որովհետեւ մշակն իր վարձքին արժանի է. տանից տուն մի փոխուիք։</verse>
				<verse number="8">Եւ որ քաղաք որ մտնէք, եւ ձեզ ընդունեն, կերէք՝ ինչ որ կ՛դնեն ձեր առաջին։</verse>
				<verse number="9">Եւ նորա միջի հիւանդներին բժշկեցէք. եւ նորանց ասեցէք՝ թէ Աստուծոյ արքայութիւնը մօտեցել է ձեզ վերայ։</verse>
				<verse number="10">Բայց որ քաղաք որ մտնէք, եւ ձեզ չ’ընդունեն՝ դուրս նորա հրապարակները գալով ասեցէք.</verse>
				<verse number="11">Այն փոշին էլ, որ ձեր քաղաքիցը մեզ կպել է, թօթափում ենք ձեզ վերայ. միայն թէ սա գիտացէք, որ Աստուծոյ արքայութիւնը մօտեցել է ձեզ։</verse>
				<verse number="12">Եւ ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների համար աւելի հեշտ կ’լինի այն օրումը՝ քան թէ այն քաղաքին։</verse>
				<verse number="13">Վա՛յ քեզ, Քորազին. վայ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդօնի մէջ եղած լինէին այն զօրութիւնները՝ որ ձեր մէջ եղան, վաղուց քուրձի եւ մոխրի մէջ նստած ապաշխարել էին։</verse>
				<verse number="14">Սակայն Տիւրոսի եւ Սիդօնի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանումը քան թէ ձեզ։</verse>
				<verse number="15">Եւ դու՝ Կափառնայում, որ մինչեւ երկինքը բարձրացած ես, մինչեւ դժոխքը պիտի ցածանաս։</verse>
				<verse number="16">Ձեզ լսողը, ինձ է լսում. եւ ձեզ անարգողը, ինձ է անարգում. եւ ինձ անարգողը, ինձ ուղարկողին է անարգում։</verse>
				<verse number="17">Եւ այն եօթանասունքը ուրախութիւնով ետ դառան եւ ասեցին, Տէր, դեւերն էլ հնազանդում են մեզ քո անունովը։</verse>
				<verse number="18">Եւ նորանց ասեց. Տեսնում էի սատանային, որ կայծակի պէս երկնքիցը վայր էր ընկնում։</verse>
				<verse number="19">Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերայ եւ թշնամու բոլոր զօրութեանը վերայ, եւ ձեզ ոչինչ չի վնասիլ։</verse>
				<verse number="20">Սակայն նորա համար մի ուրախանաք՝ որ ոգիները ձեզ հնազանդում են, բայց առաւել ուրախացէք, որ ձեր անունները գրուած են երկնքումը։</verse>
				<verse number="21">Նոյն ժամումն Յիսուսը Հոգովը ցնծաց եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, Հայր, երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններից եւ գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկների յայտնեցիր։ Այո, ով Հայր. Որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին։</verse>
				<verse number="22">Ամեն բան տրուեցաւ ինձ իմ Հօրիցը. եւ ոչ ով չ’գիտէ թէ ով է Որդին, բայց միայն Հայրը. եւ ով է Հայրը՝ բայց միայն Որդին, եւ ում որ Որդին կամենայ յայտնել։</verse>
				<verse number="23">Եւ դարձաւ դէպի աշակերտներն առանձին՝ եւ ասեց. Երանի այն աչքերին՝ որ տեսնում են այն որ դուք էք տեսնում։</verse>
				<verse number="24">Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ շատ մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն որ դուք էք տեսնում, եւ չ’տեսան. եւ լսել այն որ դուք էք լսում, եւ չ’լսեցին։</verse>
				<verse number="25">Եւ ահա մէկ օրինական վերկացաւ՝ նորան փորձում էր ասելով. Վարդապետ, ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։</verse>
				<verse number="26">Նա էլ ասեց նորան. Օրենքումն ի՞նչ է գրուած, ի՞նչպէս ես կարդում։</verse>
				<verse number="27">Նա էլ պատասխանեց եւ ասեց. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զօրութիւնիցը, եւ քո բոլոր մտքիցը. Եւ քո ընկերին՝ քո անձի պէս։</verse>
				<verse number="28">Եւ նորան ասեց. Ուղիղ պատասխանեցիր. այդ արա՝ եւ կ’ապրես։</verse>
				<verse number="29">Իսկ նա՝ որովհետեւ կամենում էր իր անձն արդարացնել՝ Յիսուսին ասեց. եւ իմ ընկերն ո՞վ է։</verse>
				<verse number="30">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Մի մարդ Երուսաղէմից իջնում էր Երիքով. եւ ավազակների ձեռք ընկաւ, նորանք էլ մերկացրին նորան՝ եւ խոցոտեցին նորան, կիսամահ թողեցին գնացին։</verse>
				<verse number="31">Եւ դիպուածով մի քահանայ էր իջնում նոյն ճանապարհովը, եւ նորան տեսաւ՝ անցաւ։</verse>
				<verse number="32">Նոյնպէս էլ մի Ղեւտացի այն տեղը հասաւ եկաւ եւ տեսաւ՝ անցաւ։</verse>
				<verse number="33">Մի Սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկաւ այնտեղ եւ նորան տեսնելով գթաց։</verse>
				<verse number="34">Եւ մօտ եկաւ՝ նորա խոցերը փաթաթեց՝ վերան ձէթ եւ գինի ածելով. եւ իր անասունի վերայ դրած տարաւ նորան մի իջեւան, եւ նորան հոգ տարաւ։</verse>
				<verse number="35">Եւ հետեւեալ օրն երբոր այն տեղիցը դուրս էր գնում, երկու դահեկան հանեց եւ իջեւանի տիրոջը տուաւ եւ ասեց նորան. Դորան հոգ տար, եւ ինչ որ աւելի ծախք անես, ես միւսանգամ ետ դառնալիս կ’վճարեմ քեզ։</verse>
				<verse number="36">Հիմա այն երեքից ո՞րն է երեւում քեզ՝ թէ ընկեր է եղել այն աւազակների ձեռք ընկած մարդին։</verse>
				<verse number="37">Նա էլ ասեց. Նա՝ որ ողորմութիւն արաւ նորան։ Ապա Յիսուսը նորան ասեց. Գնա, դու էլ այնպէս արա։</verse>
				<verse number="38">Եւ եղաւ որ նորանք գնալիս, ինքն էլ մի գիւղ մտաւ. եւ մի կին՝ անունը Մարթա՝ ընդունեց նորան իր տունը։</verse>
				<verse number="39">Եւ նա մի քոյր ունէր՝ անունը Մարիամ. եւ սա Յիսուսի ոտների մօտ նստեց, եւ լսում էր նորա խօսքերը։</verse>
				<verse number="40">Մարթան էլ ծառայութեան համար շատ զբաղմունքի մէջ էր, եկաւ կանգնեց եւ ասեց. Տէր, հոգդ չէ՞ որ քոյրս ինձ մինակ թողեց ծառայելու. ուրեմն ասիր դորան, որ օգնէ ինձ։</verse>
				<verse number="41">Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Մարթա, Մարթա, դու հոգս ես քաշում եւ շատ բաներով զբաղուած ես.</verse>
				<verse number="42">Բայց մէկ բան է պէտք. Մարիամը բարի բաժինն ընտրեց, որ վեր չի առնուիլ նորանից։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ եղաւ որ մի տեղ աղօթք էր անում. եւ երբոր դադարեց, իր աշակերտներից մէկն ասեց նորան. Տէ՛ր, սովորեցրու մեզ աղօթք անելը, ինչպէս Յովհաննէսն էլ իր աշակերտներին սովորեցրեց։</verse>
				<verse number="2">Եւ ասեց նորանց. Երբոր աղօթք անէք, ասեցէք. Մեր Հայր, որ երկնքումն ես, քո անունը սուրբ լինի. քո արքայութիւնը գայ։ Քո կամքը լինի՝ ինչպէս երկնքումն այնպէս էլ երկրիս վերայ։</verse>
				<verse number="3">Մեր ամեն օրուայ հացը օրէցօր տուր մեզ։</verse>
				<verse number="4">Եւ թող մեզ մեր մեղքերը. որովհետեւ մենք էլ թողում ենք ամենին, որ պարտական է մեզ. եւ մեզ փորձանքի մէջ մի տանիր, այլ փրկիր մեզ չարիցը։</verse>
				<verse number="5">Եւ նորանց ասեց. Ձեզանից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, եւ կէս գիշերին նորա մօտ գնայ, եւ նորան ասէ. Բարեկամ, ինձ երեք հաց փոխ տուր.</verse>
				<verse number="6">Որովհետեւ իմ բարեկամն ինձ մօտ եկաւ ճանապարհիցը, եւ ես բան չ’ունիմ՝ որ նորա առաջին դնեմ։</verse>
				<verse number="7">Եւ նա պատասխանէ ներսիցն եւ ասէ. Մի յոգնեցնիր ինձ. դուռն արդէն փակուած է, եւ երեխաներս ինձ հետ անկողնումն են. չեմ կարող վեր կենալ եւ տալ քեզ։</verse>
				<verse number="8">Ասում եմ ձեզ, Եթէ վեր էլ չ’կենայ եւ նորան տայ նորա բարեկամ լինելու համար, սակայն նորա թախանձանքի համար վեր կ’կենայ եւ կ’տայ նորան ինչ որ էլ պէտք լինի։</verse>
				<verse number="9">Եւ ես ասում եմ ձեզ, Խնդրեցէք՝ եւ կտրուի ձեզ, որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք՝ եւ կ’բացուի ձեզ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ ամեն ով որ խնդրում է՝ առնում է, եւ ով որ որոնում է՝ գտնում է, եւ ով որ դուռը թակում է՝ բացվում է նորան։</verse>
				<verse number="11">Եւ ձեզանից ո՞ր հօրիցն իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան. կամ եթէ ձուկ՝ մի՞թէ ձկան տեղ օձ կ’տայ նորան։</verse>
				<verse number="12">Եւ կամ ձու ուզէ, մի՞թէ կարիճ կ՝տայ նորան։</verse>
				<verse number="13">Արդ եթէ դուք, որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կտայ նորանց, որ ուզում են նորանից։</verse>
				<verse number="14">Եւ մի դեւ էր հանում, որ համր էր. եւ եղաւ որ դեւը դուրս գալիս համրը խօսեց. եւ ժողովուրդները զարմացան։</verse>
				<verse number="15">Եւ նորանցից ոմանք ասեցին. Դա դեւերի իշխան՝ Բէեղզեբուղովն է հանում դեւերը։</verse>
				<verse number="16">Ուրիշներն էլ փորձելով մի նշան էին խնդրում նորանից երկնքիցը։</verse>
				<verse number="17">Բայց նա նորանց մտածմունքները իմանալով ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն, որ իր մէջ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ տուն՝ տան դէմ բաժանուած կ’կործանուի։</verse>
				<verse number="18">Ապա եթէ սատանան ինքն իրան դէմ բաժանուած է, նորա թագաւորութիւնն ի՞նչպէս կ’կենայ. որովհետեւ ասում էք, թէ ես Բէեղզեբուղովն եմ հանում դեւերը։</verse>
				<verse number="19">Եթէ ես Բէեղզեբուղովն եմ հանում դեւերը, ապա ձեր որդիքն ի՞նչով են հանում. դորա համար նորանք կ’լինին ձեր դատաւորները։</verse>
				<verse number="20">Բայց եթէ ես Աստուծոյ մատովն եմ հանում դեւերն, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։</verse>
				<verse number="21">Երբոր զօրաւորը զինուորուած իր տունը պահէ, նորա ստացուածքը խաղաղութեան մէջ են։</verse>
				<verse number="22">Բայց եթէ նորանցից էլ աւելի զօրաւորը գայ՝ նորան յաղթէ, նորա զէնքերը՝ որ յոյսն նորանց վերայ էր դրել, կ’հանէ եւ նորա աւարը կ’բաժանէ։</verse>
				<verse number="23">Ով որ ինձ հետ չէ՝ ինձ հակառակ է, եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է։</verse>
				<verse number="24">Երբոր պիղծ ոգին դուրս է գալիս մարդիցը՝ անջուր տեղերանքում ման է գալիս եւ հանգիստ որոնում. եւ երբոր չէ գտնում՝ ասում է. Ետ դառնամ իմ տունը՝ որտեղից դուրս եկայ։</verse>
				<verse number="25">Եւ գալիս՝ նորան սրբուած եւ զարդարուած է գտնում։</verse>
				<verse number="26">Այն ժամանակ գնում է եւ իրանից էլ աւելի չար եօթը ոգիներ է առնում՝ եւ մտնում բնակվում է այնտեղ, եւ այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը։</verse>
				<verse number="27">Եւ եղաւ որ նա այս խօսելիս, ժողովրդի միջիցը մի կին ձայն բարձրացրեց եւ ասեց. Երանի այն որովայնին՝ որ քեզ կրեց, եւ այն ծծերին՝ որ քեզ ծծեցրին։</verse>
				<verse number="28">Նա էլ ասեց. Այո՛, երանի նորանց, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ նորան պահում։</verse>
				<verse number="29">Եւ երբոր ժողովուրդները նորա վերայ դիզվում էին, սկսեց ասել. Այս ազգը չար է. նշան է խնդրում, եւ նշան չի տրուիլ սորան՝ բայց միայն Յովնան մարգարէի նշանը։</verse>
				<verse number="30">Որովհետեւ ինչպէս Յովնանը նշան եղաւ Նինուէացիների համար, այնպէս էլ մարդի Որդին այս ազգին կ’լինի։</verse>
				<verse number="31">Հարաւի թագուհին դատաստանումը վեր կ’կենայ այս ազգի մարդկանց հետ եւ կ’դատապարտէ նորանց, որովհետեւ երկրի ծայրերիցն եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու, եւ ահա Սողոմոնիցն էլ աւելին է այստեղ։</verse>
				<verse number="32">Նինուէի մարդիկը դատաստանումը վեր կկենան այս ազգի հետ եւ կդատապարտեն սորան, որովհետեւ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. եւ ահա Յովնանիցն էլ աւելին է այստեղ։</verse>
				<verse number="33">Ոչ ով ճրագը չէ վառում եւ թագուն տեղ դնում եւ ոչ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, որ ներս մտնողները լոյսը տեսնեն։</verse>
				<verse number="34">Մարմնի ճրագը աչքն է, արդ երբոր աչքդ պարզ է, բոլոր մարմինդ էլ լուսաւոր կ’լինի. բայց երբոր չար է, մարմինդ էլ խաւար կ’լինի։</verse>
				<verse number="35">Ուրեմն՝ զգոյշ կաց, մի գուցէ այն լոյսը, որ քեզանում է, խաւար լինի։</verse>
				<verse number="36">Եթէ բոլոր մարմինդ լուսաւոր է եւ ոչ մի խաւար մասը չ’կայ, բոլորը լուսաւոր կ’լինի. ինչպէս երբոր ճրագն իր ճառագայթովը լուսաւորէ քեզ։</verse>
				<verse number="37">Եւ նա այս խօսելիս, մի Փարիսեցի աղաչում էր նորան, որ նորա մօտ հաց ուտէ. եւ նա մտաւ սեղան նստեց։</verse>
				<verse number="38">Փարիսեցին էլ տեսնելով զարմացաւ, որ ճաշիցն առաջ չ’լուացուեց։</verse>
				<verse number="39">Տէրն էլ ասեց նորան. Հիմա դուք Փարիսեցիներդ բաժակի եւ ամանի դրսի կողմը սրբում էք. բայց ձեր ներսը լիքն է յափշտակութիւնով եւ չարութիւնով։</verse>
				<verse number="40">Անմիտներ, չէ՞որ դուրսը անողը ներսն էլ արաւ։</verse>
				<verse number="41">Բայց ձեր ունեցածիցը ողորմութիւն տուէք, եւ ահա ամեն բաներ սուրբ են ձեզ համար։</verse>
				<verse number="42">Բայց վայ ձեզ Փարիսեցիներիդ, որ անանուխի եւ փեգենայի եւ ամեն բանջարի տասանորդ էք տալիս, եւ Աստուծոյ իրաւունքը եւ սէրը զանց էք անում. այս պէտք էր անել, եւ նորանք չ’թողել։</verse>
				<verse number="43">Վայ ձեզ Փարիսեցիներիդ, որ սիրում էք ժողովարանների մէջ առաջի աթոռները, եւ հրապարակներում՝ բարեւները։</verse>
				<verse number="44">Վայ ձեզ՝ դպիրներիդ եւ Փարիսեցիներիդ, կեղծաւորներ, որ դուք այն գերեզմանների պէս էք, որ անյայտ են, եւ մարդիկը որ նորանց վերայ գնում են չ’գիտեն։</verse>
				<verse number="45">Եւ պատասխանեց օրինականներից մէկը եւ ասեց նորան. Վարդապետ, այդ ասելով մեզ էլ ես նախատինք տալիս։</verse>
				<verse number="46">Նա էլ ասեց, Եւ ձեզ օրինականներիդ էլ վայ. որովհետեւ դժուար տանելի բեռներով բեռնում էք մարդկանց, եւ դուք ձեր մատների մէկովը չէք մօտենում այն բեռներին։</verse>
				<verse number="47">Վայ ձեզ որ մարգարէների գերեզմանները շինում էք, եւ հէնց ձեր հայրերը սպանեցին նորանց։</verse>
				<verse number="48">Ապա ուրեմն վկայում էք եւ հաւանում էք ձեր հայրերի գործերին. որովհետեւ նորանք կոտորեցին նորանց, եւ դուք շինում էք նորանց գերեզմանները։</verse>
				<verse number="49">Սորա համար Աստուծոյ իմաստութիւնն էլ ասեց. Մարգարէներ եւ առաքեալներ կ’ուղարկեմ նորանց մօտ, եւ նորանցից կ’սպանեն եւ կ’հալածեն։</verse>
				<verse number="50">Որ բոլոր մարգարէների արիւնը, որ աշխարհքի սկզբիցը թափուած է, այս ազգիցը պահանջուի։</verse>
				<verse number="51">Աբէլի արիւնիցը մինչեւ Զաքարիայի արիւնը, որ սեղանի եւ տաճարի մէջ կորաւ. այո՛, ասում եմ ձեզ, այս ազգիցը կ’պահանջուի։</verse>
				<verse number="52">Վայ ձեզ՝ օրինականներիդ, որ գիտութեան բանալիքը վեր էք առել. դուք չէք մտել, եւ մտնողներին էլ արգիլել էք։</verse>
				<verse number="53">Եւ երբոր այս բաներն ասում էր նորանց, դպիրները եւ Փարիսեցիներն սկսեցին սաստիկ ստիպել, եւ շատ բաների համար նորա հետ հակառակել.</verse>
				<verse number="54">Եւ նորան աչքի տակ առած՝ ուզում էին, նորա բերանիցը մի բան որսալ, որ ամբաստանեն նորան։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Այն միջոցին երբոր հազարներով ժողովուրդները դիզվում էին՝ մինչեւ որ իրար կոխ էին տալիս, սկսեց իր աշակերտներին ասել. Առաջ ձեր անձերը զգոյշ պահեցէք Փարիսեցիների խմորիցը, որ է կեղծաւորութիւնը։</verse>
				<verse number="2">Որովհետեւ ոչինչ չ’կայ ծածուկ, որ չ’յայտնուի. եւ թագուն, որ չ’իմացուի։</verse>
				<verse number="3">Ուստի ինչ որ խաւարումն ասեցիք, լոյսի մէջ կ’լսուի. եւ ինչ որ ներսի սենեակներումն ականջում խօսեցիք, կտուրների վերայ կ’քարոզուի։</verse>
				<verse number="4">Բայց ասում եմ ձեզ՝ իմ բարեկամներին. Մի վախենաք նորանցից՝ որ մարմինն սպանում են, եւ նորանից յետոյ աւելի բան չ’ունին՝ որ անեն։</verse>
				<verse number="5">Բայց ցոյց տամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք. Նորանից վախեցէք, որ սպանելուց յետոյ իշխանութիւն ունի գեհենի մէջ գցելու. այո՛, ասում եմ ձեզ՝ Նորանից վախեցէք։</verse>
				<verse number="6">Չէ՞ որ հինգ ճնճղուկ երկու դանկի են ծախվում. եւ նորանցից մէկն էլ Աստուծոյ առաջին մոռացուած չէ։</verse>
				<verse number="7">Բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ համարուած են. ուրեմն մի վախենաք. որովհետեւ դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք։</verse>
				<verse number="8">Իսկ ասում եմ ձեզ, թէ Ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, մարդի Որդին էլ նորան կ’դաւանէ Աստուծոյ հրեշտակների առաջին։</verse>
				<verse number="9">Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, նա էլ կ’ուրացուի Աստուծոյ հրեշտակների առաջին։</verse>
				<verse number="10">Եւ ամեն ով որ մարդի Որդու դէմ բան ասէ, կ’թողուի նորան. բայց ով որ Սուրբ Հոգու դէմ հայհոյեց, նորան չի թողուիլ։</verse>
				<verse number="11">Եւ երբոր տանեն ձեզ ժողովարանները եւ դատաւորների եւ պետութիւնների առաջին, հոգս մի՛ անէք՝ թէ ինչպէս եւ ի՛նչ պատասխանէք, կամ ի՛նչ ասէք։</verse>
				<verse number="12">Որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամումը կ’սովորեցնէ ձեզ՝ թէ ինչ պէտք է խօսել։</verse>
				<verse number="13">Եւ ժողովրդիցը մէկն ասեց նորան. Վարդապետ, իմ եղբօրն ասիր, որ ժառանգութիւնն ինձ հետ բաժանէ։</verse>
				<verse number="14">Նա էլ ասեց նորան. Մարդ, ո՞վ կարգեց ինձ ձեզ վերայ դատաւոր կամ բաժանարար։</verse>
				<verse number="15">Եւ նորանց ասեց. Տեսէք եւ զգոյշ կացէք ագահութիւնիցը, որ մարդիս ստացուածքի առաւելութիւնիցը չէ նորա կեանքը։</verse>
				<verse number="16">Եւ նորանց մի առակ խօսեց եւ ասեց. Մի հարուստ մարդի արտը առատ պտուղ տուաւ։</verse>
				<verse number="17">Եւ նա իր մտքումը մտածում էր եւ ասում. Ի՞նչ անեմ, որ տեղ չունիմ որ իմ պտուղներն այնտեղ ժողովեմ։</verse>
				<verse number="18">Եւ ասեց. Այս կ’անեմ. իմ շտեմարանները կ’քանդեմ, եւ աւելի մեծերը կ’շինեմ, եւ իմ բոլոր բերքերն ու բարիքները այնտեղ կ’ժողովեմ։</verse>
				<verse number="19">Եւ իմ անձին կ’ասեմ. Ով անձն, շատ բարիքներ ունիս շատ տարիների համար ամբարուած. հանգստացիր, կեր, խմիր, զուարճացիր։</verse>
				<verse number="20">Բայց Աստուած նորան ասեց. Ա՛նմիտ. հէնց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կ’պահանջեն. ապա այս որ պատրաստեցիր՝ ո՞ւմ կ’լինի։</verse>
				<verse number="21">Այսպէս էլ նա՝ որ իր անձի համար գանձ է հաւաքում, եւ Աստուծով չէ հարուստ։</verse>
				<verse number="22">Իր աշակերտներին էլ ասեց. Դորա համար ասում եմ ձեզ. հոգս մի անէք ձեր կեանքի համար՝ թէ ինչ պիտի ուտէք. ոչ էլ մարմնի համար՝ թէ ինչ պիտի հագնիք։</verse>
				<verse number="23">Հոգին աւելի է կերակուրիցը, եւ մարմինը՝ հագուստիցը։</verse>
				<verse number="24">Մտիկ արէք ագռաւներին. որ ոչ սերմում են եւ ոչ հնձում են. որոնք ոչ շտեմարաններ ունին եւ ոչ ամբարներ, եւ Աստուած կերակրում է նորանց. դուք ո՞րքան աւելի արժէք ունիք թռչուններիցը։</verse>
				<verse number="25">Ձեզանից ո՞վ կարող է իր հոգս անելովն իր հասակի վերայ մի կանգուն աւելացնել։</verse>
				<verse number="26">Արդ եթէ ամենափոքր բանի համար կարող չէք, ի՞նչու էք ուրիշ բաների համար հոգս անում։</verse>
				<verse number="27">Մտիկ արէք շուշաններին. ինչպէս են մեծանում. ոչ ջանք են անում եւ ոչ մանում. բայց ասում եմ ձեզ Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մէջ նորանց մէկի նման չ’հագաւ։</verse>
				<verse number="28">Իսկ եթէ յանդի խոտն, որ այսօր կայ եւ էգուց փռան մէջ է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, ո՞րքան եւս առաւել ձեզ, թերահաւատներ։</verse>
				<verse number="29">Եւ դուք մի որոնէք թէ ինչ ուտէք կամ ինչ խմէք, եւ մի գրգռուիք։</verse>
				<verse number="30">Որովհետեւ այդ բոլոր բաներն աշխարհքի հեթանոսներն են որոնում. բայց ձեր Հայրը գիտէ՝ որ դորանք ձեզ պէտք են։</verse>
				<verse number="31">Սակայն Աստուծոյ արքայութիւնը խնդրեցէք, եւ այդ բոլորը կ’աւելանայ ձեզ։</verse>
				<verse number="32">Մի վախենար, փոքր հօտ. որովհետեւ ձեր Հայրը հաճեցաւ, որ արքայութիւնը տայ ձեզ։</verse>
				<verse number="33">Ձեր ստացուացքը ծախեցէք եւ ողորմութիւն տուէք. ձեզ համար չ’հինացող քսակներ շինեցէք՝ անպակաս գանձ՝ երկնքումը, որտեղ գող չէ մօտենում եւ ոչ էլ ցեց է ապականում։</verse>
				<verse number="34">Որովհետեւ որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կ’լինին։</verse>
				<verse number="35">Թող ձեր գօտիները պինդ կապուած լինին մէջքին, եւ ճրագները վառուած։</verse>
				<verse number="36">Եւ դուք նման եղէք մարդկանց, որ սպասում են իրանց տիրոջը, թէ նա երբ ետ կ’դառնայ հարսանիքից. որ երբոր գայ եւ դուռը թակէ, շուտով բանան նորա համար։</verse>
				<verse number="37">Երանի այն ծառաներին, որ տէրը գալիս՝ արթուն գտնէ նորանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ գօտին մէջքը կ’կապէ եւ նորանց սեղան կ’նստեցնէ եւ առաջ եկած կ’ծառայէ նորանց։</verse>
				<verse number="38">Եւ եթէ երկրորդ կամ երրորդ պահին գայ՝ եւ այնպէս գտնէ, երանի այն ծառաներին։</verse>
				<verse number="39">Բայց սա իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար՝ թէ գողն որ ժամին կ’գայ. արթուն կ’կենար եւ թող չէր տալ իր տունը ծակել։</verse>
				<verse number="40">Արդ դուք էլ պատրաստ եղէք, որովհետեւ այն ժամին, որ չէք կարծում, մարդի Որդին կ’գայ։</verse>
				<verse number="41">Եւ Պետրոսը ասեց նորան. Տէր, այդ առակը մե՞զ ես ասում, թէ ամենքին էլ։</verse>
				<verse number="42">Տէրն էլ ասեց. Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր գերդաստանի վերայ կարգեց, որ նորանց կերակուրը տայ ժամանակին։</verse>
				<verse number="43">Երանի այն ծառային, որ իր տէրը՝ երբոր գայ, այնպէս անելիս գտնէ նորան։</verse>
				<verse number="44">Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ իր բոլոր ստացուածքների վերայ կ’դնէ նորան։</verse>
				<verse number="45">Բայց եթէ այն ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրն ուշանում է գալու, եւ սկսէ ծառաներին եւ աղախիններին ծեծել, ուտել ու խմել եւ արբենալ,</verse>
				<verse number="46">Կ’գայ այն ծառայի տէրն այն օրը, որ նա չէ սպասում, եւ այն ժամին, որ նա չ’գիտէ, եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինն անհաւատարիմների հետ կ’դնէ։</verse>
				<verse number="47">Եւ այն ծառան, որ իր տիրոջ կամքը գիտենալով չէ պատրաստէլ եւ ոչ էլ արել նորա կամքի պէս, շատ ծեծ կ’ուտէ։</verse>
				<verse number="48">Եւ նա որ չ’գիտենալով ծեծի արժանի բան գործեց, քիչ կ’ծեծուի. այն ամենին որ շատ տրուեց՝ նորանից շատ կ’ուզուի. եւ ում որ շատ պահ տրուեց՝ նորանից էլ աւելի կ’պահանջեն։</verse>
				<verse number="49">Ես եկայ որ կրակ գցեմ երկրիս վերայ. եւ ի՞նչ ուզում եմ, եթէ արդէն իսկ բորբոքուել է։</verse>
				<verse number="50">Բայց մի մկրտութիւն ունիմ մկրտուելու. եւ ի՜նչպէս հոգս եմ քաշում, մինչեւ որ կատարուի։</verse>
				<verse number="51">Կարծո՞ւմ էք թէ ես եկայ խաղաղութիւն տալ երկրիս վերայ. Ոչ, ասում եմ ձեզ, այլ բաժանմունք։</verse>
				<verse number="52">Որովհետեւ այսուհետեւ հինգ հոգի մէկ տան մէջ բաժին բաժին կ’լինին, երեքը երկուսի դէմ, եւ երկուսն երեքի դէմ։</verse>
				<verse number="53">Հայրը կ’բաժանուի որդուցը, եւ որդին հօրիցը, մայրն աղջկանիցը, եւ աղջիկը մօրիցը, սկեսուրը հարսիցը, եւ հարսն իր սկեսրիցը։</verse>
				<verse number="54">Եւ ժողովուրդներին էլ ասեց. Երբոր տեսնում էք արեւմուտքիցն ամպ դուրս գալիս, շուտով ասում էք. Անձրեւ կ’գայ, եւ այնպէս է լինում.</verse>
				<verse number="55">Եւ հարաւային քամին փչելիս, ասում էք՝ թէ Շոք կ’լինի, եւ այնպէս է լինում.</verse>
				<verse number="56">Կեղծաւորներ, երկրի եւ երկնքի երեսը գիտէք փորձել. բայց ի՞նչպէս չէք այս ժամանակը փորձում։</verse>
				<verse number="57">Եւ ի՞նչու իսկ ձեզանից էլ չէք ընտրում արժանին։</verse>
				<verse number="58">Երբոր քո ոսոխի հետ իշխանի մօտ ես գնում, ճանապարհին տուր տալիքը, որ նորա ձեռիցն ազատուիս. մի գուցէ քեզ դատաւորի մօտ քաշէ, եւ դատաւորը քեզ դահճին մատնէ, եւ դահիճը բանտի մէջ գցէ։</verse>
				<verse number="59">Ասում եմ քեզ. Այնտեղից դուրս չես գալ, մինչեւ որ վերջի լուման էլ չ’վճարես։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Նոյն ժամանակը եկան ոմանք եւ պատմեցին նորա այն Գալիլեացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը իրանց զոհի հետ խառնեց։</verse>
				<verse number="2">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Կարծո՞ւմ էք, թէ այդ Գալիլեացիներն աւելի մեղաւոր էին քան թէ բոլոր Գալիլեացիները, որ այդպիսի բաներ քաշեցին։</verse>
				<verse number="3">Ոչ, ասում եմ ձեզ. այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք.</verse>
				<verse number="4">Կամ այն տասնեւութ հոգին, որոնց վերայ Սելովամի միջի աշտարակը վայր ընկաւ, եւ նորանց սպանեց. կարծո՞ւմ էք, թէ նորանք աւելի պարտաւոր էին քան թէ Երուսաղէմումը բնակող բոլոր մարդիկը։</verse>
				<verse number="5">Ո՛չ, ասում եմ ձեզ. այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք։</verse>
				<verse number="6">Այս առակն էլ ասեց. Մի մարդ իր այգու մէջ մի թզենի էր տնկել. եւ եկաւ, նորա վերայ պտուղ որոնելու, եւ չ’գտաւ։</verse>
				<verse number="7">Եւ այգեպանին ասեց. Ահա երեք տարի է, որ գալիս եմ պտուղ որոնելու այդ թզենու վերայ, եւ չեմ գտնում. կտրիր դորան, ի՞նչու դա երկիրն էլ խափանէ։</verse>
				<verse number="8">Նա էլ պատասխանեց եւ ասեց. Տէր, այս տարի էլ թող դորան, մինչեւ որ դորա չորս կողմովը փորեմ եւ աղբ ածեմ։</verse>
				<verse number="9">Թերեւս պտուղ բերէ, ապա եթէ ոչ, եկող տարի կտրիր դորան։</verse>
				<verse number="10">Եւ ժողովարաններից մէկումը սովորեցնում էր շաբաթ օրը։</verse>
				<verse number="11">Եւ ահա մի կին կար, որ հիւանդութեան ոգի ունէր տասնեւութ տարիից ի վեր. եւ կծկուած էր, եւ ամենեւին չէր կարողանում ուղիղ կանգնել։</verse>
				<verse number="12">Եւ Յիսուսը նորան տեսնելով, իրան մօտ կանչեց եւ ասեց նորան. Ով կին, արձակուած ես քո հիւանդութիւնիցը։</verse>
				<verse number="13">Եւ ձեռքը դրաւ նորա վերայ, եւ նա շուտով ուղղուեցաւ եւ փառաւորում էր Աստուծուն։</verse>
				<verse number="14">Իսկ ժողովարանի գլխաւորը շատ բարկացած, որ Յիսուսը շաբաթ օրը բժշկեց, պատասխանեց եւ ասեց ժողովրդին. Վեց օր կայ, որ նորանցում պէտք է գործել. հիմա այն օրերը եկէք բժշկուեցէք, եւ ոչ թէ շաբաթ օրը։</verse>
				<verse number="15">Տէրն էլ պատասխանեց նորան եւ ասեց. Կեղծաւոր, ձեզանից ամեն մէկը շաբաթ օրն իր եզը կամ էշը չէ՞ արձակում մսուրիցը եւ տանում ջուր տալիս։</verse>
				<verse number="16">Բայց սա՝ Աբրահամի աղջիկը լինելով, որին սատանան ահա տասնեւութ տարի է որ կապել էր, արժան չէ՞ր որ շաբաթ օրն այն կապանքիցն արձակուէր։</verse>
				<verse number="17">Եւ երբոր նա այս ասեց, ամօթով էին լինում ամենքը, որ հակառակում էին նորան. եւ բոլոր ժողովուրդն ուրախանում էր այն ամեն փառաւոր գործերի համար, որ նորանով լինում էին։</verse>
				<verse number="18">Եւ ասում էր. Աստուծոյ արքայութիւնն ինչի՞ նման է. եւ ի՞նչի նմանեցնեմ նորան։</verse>
				<verse number="19">Մանանեխի հատի նման է, որը մի մարդ առաւ իր պարտէզի մէջ ցանեց. եւ մեծացաւ եւ մեծ ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները նորա ճղերի վերայ բնակուեցին։</verse>
				<verse number="20">Եւ դարձեալ ասեց. ինչի՞ նմանեցնեմ Աստուծոյ արքայութիւնը.</verse>
				<verse number="21">Նման է խմորի. որ նորան մի կին առաւ եւ երեք չափ ալիւրի մէջ թագցրեց, մինչեւ որ բոլորը խմորուեցաւ։</verse>
				<verse number="22">Եւ ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը՝ եւ սովորեցնում էր. եւ ճանապարհ ընկած գնում էր դէպի Երուսաղէմ.</verse>
				<verse number="23">Եւ մէկն ասեց նորան. Տէր, մի՞թէ քիչ են փրկուողները. նա էլ ասեց նորանց.</verse>
				<verse number="24">Ջանք արէք որ նեղ դռնովը ներս մտնէք. որովհետեւ ասում եմ ձեզ, Շատերը կուզեն մտնել եւ չեն կարողանալ։</verse>
				<verse number="25">Նորանից յետոյ որ տան տէրն կ’ելլէ եւ դուռը կ’փակէ. եւ կ’սկսէք դուրսը կանգնել եւ դուռը թակել եւ ասել. Տէր Տէր, բաց մեզ. եւ նա պատասխանելով կ’ասէ ձեզ. Չեմ ճանաչում ձեզ, թէ ինչ տեղից էք։</verse>
				<verse number="26">Այն ժամանակ կ’սկսէք ասել. Մենք քո առաջին կերանք եւ խմեցինք, եւ դու մեր հրապարակներումը սովորեցրիր։</verse>
				<verse number="27">Եւ կ’ասէ. Ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ, թէ ի՛նչ տեղից էք. հեռու կացէք ինձանից, բոլոր անիրաւութիւն գործողներդ։</verse>
				<verse number="28">Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը. երբոր կ’տեսնէք Աբրահամին եւ Իսահակին եւ Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստուծոյ արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանած։</verse>
				<verse number="29">Եւ կ’գան արեւելքից եւ արեւմուտքից, եւ հիւսիսից եւ հարաւից, եւ կնստեն Աստուծոյ արքայութիւնումը։</verse>
				<verse number="30">Եւ ահա յետիններ կան՝ որ առաջիններ կ’լինին. եւ առաջիններ կան՝ որ յետիններ կ’լինին։</verse>
				<verse number="31">Նոյն օրումը մի քանի Փարիսեցիներ մօտ եկան եւ նորան ասեցին. Դուրս եկ եւ գնա այստեղից. որովհետեւ Հերովդէսը կամենում է քեզ սպանել։</verse>
				<verse number="32">Եւ նորանց ասեց. Գնացէք ասեցէք այն աղուէսին. Ահա դեւեր եմ հանում եւ բժշկութիւններ եմ կատարում այսօր եւ էգուց. եւ երրորդ օրը կ’կատարուիմ։</verse>
				<verse number="33">Սակայն այսօր եւ էգուց եւ միւս օրը պէտք է գնամ. որովհետեւ կարելի չէ որ մի մարգարէ Երուսաղէմիցը դուրս կորչի։</verse>
				<verse number="34">Երուսաղէմ, Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. քանի՞ անգամ կամեցայ քո որդիները ժողովել ինչպէս հաւն իր ձագերը թեւերի տակն է ժողովում. եւ չ’կամեցաք։</verse>
				<verse number="35">Ահա ձեր տունը աւերակ է թողվում ձեզ. բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ինձ էլ չէք տեսնիլ, մինչեւ գայ ժամանակն, որ ասէք. Օրհնեալ է Տիրոջ անունով եկողը։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ եղաւ, երբոր նա մի շաբաթ օր Փարիսեցիների իշխանների մէկի տունը մտաւ հաց ուտելու. եւ նորանք սպասում էին նորան։</verse>
				<verse number="2">Եւ ահա մի ջրգողուած մարդ կար նորա առաջին։</verse>
				<verse number="3">Եւ Յիսուսը պատասխանեց եւ օրինականներին եւ Փարիսեցիներին ասեց թէ Արժա՞ն է շաբաթ օրը բժշկութիւն անել։</verse>
				<verse number="4">Եւ նորանք լռեցին. Եւ նա բռնեց բժշկեց նորան եւ արձակեց։</verse>
				<verse number="5">Եւ պատասխանեց նորանց եւ ասեց. Ձեզանից որի՞ էշը կամ եզը ջրհորի մէջ ընկնի, եւ նա շուտով չի հանիլ նորան շաբաթ օրը։</verse>
				<verse number="6">Եւ չ’կարողացան պատասխանել նորան այդ բանի համար։</verse>
				<verse number="7">Եւ այն կանչուած մարդկանց էլ մի առակ խօսեց, տեսնելով՝ թէ ինչպէս առաջի տեղերն էին ընտրում. եւ ասեց նորանց.</verse>
				<verse number="8">Երբոր մէկից հարսանիք ես կանչվում, մի նստիր առաջի բարձի վերայ. մի գուցէ քեզանից մի առաւել պատուաւորը լինի կանչուած նորա կողմից։</verse>
				<verse number="9">Եւ նա՝ որ քեզ եւ նորան կանչեց, գայ եւ քեզ ասէ. Սորան տեղ տուր. եւ այն ժամանակ սկսես ամօթով վերջի տեղը նստել։</verse>
				<verse number="10">Բայց երբոր կանչվում ես, գնա վերջի տեղը նստիր. որպէս զի, երբոր քեզ կանչողը գայ, ասէ քեզ. Բարեկամ, վերեւ նստիր. այն ժամանակ քեզ հետ նստողների առաջին փառք կ’լինի քեզ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ ամեն ով որ իր անձը բարձրացնում է՝ կ’խոնարհուի. եւ ով որ իր անձը խոնարհեցնում է, կ’բարձրանայ։</verse>
				<verse number="12">Եւ իրան կանչողին էլ ասեց. Երբոր ճաշ կամ ընթրիք ես անում, մի կանչիր քո բարեկամներին, եւ ոչ քո եղբայրներին, եւ ոչ քո ազգականներին, եւ ոչ քո հարուստ հարեւաններին, մի գուցէ նորանք էլ նորա փոխարէն կանչեն քեզ եւ հատուցում լինի քեզ։</verse>
				<verse number="13">Այլ երբոր հացկերութիւն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կոյրերին։</verse>
				<verse number="14">Եւ երանելի կլինիս. որովհետեւ բան չ’ունին որ փոխարէն վճարեն քեզ. որովհետեւ արդարների յարութեան ժամանակին կ’լինի քեզ հատուցումը։</verse>
				<verse number="15">Եւ երբոր սեղան նստողներից մէկն այս բաները լսեց, նորան ասեց. Երանի նորան, որ Աստուծոյ արքայութիւնումը հաց կ’ուտէ։</verse>
				<verse number="16">Եւ նա ասեց նորան. Մի մարդ մեծ ընթրիք արաւ եւ շատերին հրաւիրեց։</verse>
				<verse number="17">Եւ ընթրիքի ժամանակին իր ծառան ուղարկեց, որ հրաւիրածներին ասէ. Եկէք, որովհետեւ արդէն ամենը պատրաստ է։</verse>
				<verse number="18">Եւ ամենքն սկսեցին մէկ մէկ ետ քաշուիլ. առաջինն ասեց նորան. Ագարակ առայ, եւ պէտք է գնամ՝ նորան տեսնեմ. աղաչում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր։</verse>
				<verse number="19">Եւ միւսն ասեց. հինգ լուծ եզ առայ, եւ գնում եմ որ նորանց փորձեմ. աղաչում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր։</verse>
				<verse number="20">Եւ միւսն ասեց. Կին եմ առել, եւ նորա համար չեմ կարող գալ։</verse>
				<verse number="21">Եւ այն ծառան եկաւ, այս բաները պատմեց իր տիրոջը. այն ժամանակ տան տէրը բարկացած ասեց իր ծառային. Դուրս գնա շուտով քաղաքի հրապարակները եւ փողոցները, եւ աղքատներին եւ խեղերին, եւ կաղերին եւ կոյրերին մտցրու այստեղ։</verse>
				<verse number="22">Եւ ծառան ասեց. Տէր, եղաւ ինչպէս հրամայեցիր, եւ դեռ էլ տեղ կայ։</verse>
				<verse number="23">Եւ տէրն ասեց ծառային. Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի։</verse>
				<verse number="24">Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ այն կանչուած մարդկանցից ոչ մէկն իմ ընթրիքը չի ճաշակիլ։</verse>
				<verse number="25">Եւ շատ ժողովուրդներ գնում էին նորա հետ. եւ դարձաւ նորանց ասեց.</verse>
				<verse number="26">Եթէ մէկն ինձ մօտ գայ, եւ չատէ իր հօրը եւ մօրը, կնոջը եւ որդիներին, եւ եղբայրներին եւ քոյրերին, եւ հէնց իր անձին էլ. նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։</verse>
				<verse number="27">Եւ ով որ իր խաչը վեր չ’առնէ եւ իմ ետեւից գայ, նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։</verse>
				<verse number="28">Որովհետեւ ձեզանից ով է, որ կամենայ աշտարակ շինել, եւ առաջ չ’նստի եւ ծախսը հաշուէ թէ աւարտելու համար բաւական բան ունի՞։</verse>
				<verse number="29">Որ մի գուցէ երբոր հիմքը դնէ եւ չ’կարողանայ աւարտել, ամեն տեսնողներն սկսեն ծաղր անել նորան,</verse>
				<verse number="30">Եւ ասել. թէ Այս մարդն սկսեց շինել, եւ չ’կարողացաւ աւարտել։</verse>
				<verse number="31">Կամ ո՞ր թագաւոր է, որ գնայ ուրիշ թագաւորի հետ պատերազմ անելու. մի՞թէ չի նստել առաջ խորհուրդ անիլ՝ թէ տասը հազարով կարո՞ղ է դէմ կենալ նորան, որ քսան հազարով գալիս է իր վերայ։</verse>
				<verse number="32">Ապա թէ ոչ, քանի որ նա հեռու է, պատգամաւոր կ’ուղարկէ՝ եւ կ’աղաչէ որ խաղաղութիւն անէ։</verse>
				<verse number="33">Արդ այսպէս էլ ձեզանից ամեն մէկն, որ իր բոլոր ինչքիցը չ’հրաժարուի, չէ կարող ինձ աշակերտ լինել։</verse>
				<verse number="34">Աղը լաւ բան է. բայց եթէ աղն անհամանայ, ի՞նչով պիտի համեղանայ։</verse>
				<verse number="35">Ոչ հողի համար է պիտանի եւ ոչ աղբի համար, այլ դուրս կ’գցեն նորան. ով որ լսելու ականջ ունի, թող լսէ։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ բոլոր մաքսաւորներն եւ մեղաւորները մօտենում էին նորան, որ լսեն նորանից։</verse>
				<verse number="2">Եւ Փարիսեցիներն եւ դպիրները տրտնջում էին եւ ասում, թէ Սա ընդունում է մեղաւորներին եւ նորանց հետ ուտում։</verse>
				<verse number="3">Եւ այս առակն ասեց նորանց։</verse>
				<verse number="4">Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ հարիւր ոչխար ունենայ, եւ նորանցից մէկը կորցնէ. չի՞ թողիլ իննսուն եւ ինը անապատումը, եւ այն կորածի ետեւից գնալ, մինչեւ որ գտնէ նորան։</verse>
				<verse number="5">Եւ երբոր գտնէ, ուրախանալով իր ուսերի վերայ կ’դնէ նորան։</verse>
				<verse number="6">Եւ տուն գալով, բարեկամներին եւ դրացիներին կ’կանչէ եւ նորանց կ’ասէ. Ուրախացէք ինձ հետ. որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ։</verse>
				<verse number="7">Ասում եմ ձեզ, թէ այսպէս ուրախութիւն կ’լինի երկնքումը մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ, քան թէ իննսուն եւ ինն արդարների համար, որոնց ապաշխարհութիւն պէտք չէ։</verse>
				<verse number="8">Կամ ո՞վ է այն կինը, որ տասը դրամ ունենայ, եւ եթէ մէկ դրամ կորցնէ, ճրագ չի՞ վառիլ եւ տունն աւելել եւ սաստիկ որոնել, մինչեւ որ գտնէ։</verse>
				<verse number="9">Եւ երբոր կ’գտնէ, բարեկամներին եւ դրացիներին կ’կանչէ եւ կ’ասէ. Ուրախացէք ինձ հետ. որովհետեւ դրամը գտայ, որ կորցրել էի։</verse>
				<verse number="10">Ասում եմ ձեզ, այսպէս էլ Աստուծոյ հրեշտակների առաջին ուրախութիւն կ’լինի մէկ մեղաւորի համար որ կ’ապաշխարէ։</verse>
				<verse number="11">Եւ ասեց. Մի մարդ երկու որդի ունէր.</verse>
				<verse number="12">Եւ նորանցից փոքրն ասեց հօրը. Հայր, տուր ինձ ինչ որ բաժին կ’հասնէ ինձ ստացուածքիցդ, եւ նա ապրանքը բաժանեց նորանց։</verse>
				<verse number="13">Եւ շատ օր չ’անցած՝ փոքր որդին ամեն բաները ժողովեց հեռու երկիր գնաց. եւ այնտեղ իր ստացուածքը վատնեց, անառակ ապրելով։</verse>
				<verse number="14">Եւ երբոր բոլորը հատցրեց, սաստիկ սով եղաւ այն երկրումը եւ ինքն սկսեց չքաւորել։</verse>
				<verse number="15">Եւ գնաց այն երկրի քաղաքացիների մէկի մօտ մտաւ. եւ նա նորան ուղարկեց իր յանդը որ խոզ արածեցնէ։</verse>
				<verse number="16">Եւ նա ցանկանում էր՝ իր փորն լեցնել այն եղջիւրներովն, որ խոզերն ուտում էին, բայց ոչ ով չէր տալիս նորան։</verse>
				<verse number="17">Եւ ինքն իրան գալով ասեց. Քանի՜ վարձկաններ ունի իմ հայրը՝ հացով լցուած. եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։</verse>
				<verse number="18">Վեր կենամ գնամ իմ հօր մօտ, եւ նորան ասեմ. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին։</verse>
				<verse number="19">Եւ այլեւս արժանի չեմ քո որդի կոչուելու. ինձ քո վարձկանների մէկի պէս արա։</verse>
				<verse number="20">Եւ վերկացաւ եկաւ իր հօր մօտ, Եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսաւ նորան եւ գութը շարժեց. եւ վազեց՝ նորա վզովն ընկաւ, եւ համբուրեց նորան։</verse>
				<verse number="21">Եւ որդին ասեց նորան. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին, եւ այլ եւս չեմ արժանի քո որդի կոչուելու։</verse>
				<verse number="22">Հայրն էլ ասեց իր ծառաներին. Առաջի պատմուճանը հանեցէք եւ հագցրէք նորան, եւ մատանի դրէք նորա ձեռքին, եւ կօշիկներ նորա ոտներին։</verse>
				<verse number="23">Եւ մսացու եզը բերէք մորթեցէք, եւ ուտենք՝ ուրախ լինենք.</verse>
				<verse number="24">Որ այս իմ որդին մեռած էր, եւ կենդանացաւ. եւ կորած էր, եւ գտնուեցաւ. եւ սկսեցին զուարճանալ։</verse>
				<verse number="25">Եւ նորա մեծ որդին յանդումն էր. եւ երբոր եկաւ տանը մօտեցաւ, երգերի եւ պար գալու ձայնը լսեց։</verse>
				<verse number="26">Եւ ծառաներից մէկին կանչեց իրան մօտ, հարցնում էր թէ այդ ի՞նչ է։</verse>
				<verse number="27">Նա էլ ասեց նորան. թէ Եղբայրդ եկել է, եւ քո հայրը մսացու եզը մորթեց, որովհետեւ ողջ եւ առողջ ընդունեց նորան։</verse>
				<verse number="28">Եւ նա բարկացաւ, եւ չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկաւ, աղաչում էր նորան։</verse>
				<verse number="29">Նա էլ պատասխանեց եւ ասեց հօրը. Ահա այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ, եւ քո պատուէրից երբէք դուրս չեմ եկել. բայց ինձ երբէք մի ուլ չ’տուիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինէի։</verse>
				<verse number="30">Իսկ երբոր այդ քո որդին եկաւ, որ քո ստացուածքը պոռնիկների հետ կերաւ, մսացու եզը մորթեցիր դորա համար։</verse>
				<verse number="31">Նա էլ ասեց նորան. Որդեակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմս է՝ քոնն է։</verse>
				<verse number="32">Բայց ուրախ լինել եւ խնդալ պէտք էր. որ այս քո եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ. կորած էր եւ գտնուեցաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ իր աշակերտներին էլ ասեց. Մի հարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նորանից գանգատ եղաւ նորան, իբր թէ նա վատնում է նորա ստացուածքը։</verse>
				<verse number="2">Եւ նորան կանչեց եւ ասեց. Սա ի՞նչ է որ ես լսում եմ քեզանից. տուր քո տնտեսութեան համարը. որովհետեւ այլ եւս կարող չես տնտես լինել։</verse>
				<verse number="3">Տնտեսն էլ իր մտքումն ասեց. Ի՞նչ անեմ, որ իմ տէրը տնտեսութիւնն ինձանից առնում է. հերկել չեմ կարող, մուրանալու ամաչում եմ։</verse>
				<verse number="4">Գիտեմ ինչ կ’անեմ, որ՝ երբոր տնտեսութիւնից դուրս գամ, ինձ ընդունեն իրանց տները։</verse>
				<verse number="5">Եւ իր տիրոջ պարտականներին մի մի իրան մօտ կանչեց եւ ասեց առաջինին. Ի՞նչքան ես պարտական իմ տիրոջը։</verse>
				<verse number="6">Նա էլ ասեց. հարիւր մար ձէթ. եւ նորան ասեց. Առ գիրդ, եւ նստիր՝ շուտով գրիր յիսուն։</verse>
				<verse number="7">Յետոյ միւսին ասեց. Դո՞ւ ինչքան ես պարտական. Նա էլ ասեց. Հարիւր քոռ ցորեն. եւ նորան ասեց. Առ գիրդ եւ գրիր ութսուն։</verse>
				<verse number="8">Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որ իմաստութիւնով գործեց. որովհետեւ այս աշխարհքի որդիքը լոյսի որդիներիցն իմաստուն են իրանց ցեղի մէջ։</verse>
				<verse number="9">Եւ ես ասում եմ ձեզ. Անիրաւ մամոնայից բարեկամներ արէք ձեզ համար. որ երբոր պակասուիք, յաւիտենական բնակարանների մէջ ընդունեն ձեզ։</verse>
				<verse number="10">Քիչ բանի մէջ հաւատարիմը, շատ բանի մէջ էլ հաւատարիմ է. եւ քիչ բանի մէջ անիրաւը, շատ բանի մէջ էլ անիրաւ է։</verse>
				<verse number="11">Արդ թէ որ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ճշմարիտ հարստութիւնն ո՞վ կ’տայ ձեր ձեռը։</verse>
				<verse number="12">Եւ եթէ օտար բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերն ո՞վ կ’տայ ձեզ։</verse>
				<verse number="13">Ոչ մի ծառայ չէ կարող երկու տիրոջ ծառայել. որովհետեւ կամ մինին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ. կամ մինին կ’պատուէ եւ միւսին կ’արհամարհէ. կարող չէք Աստուծոյ ծառայել եւ մամոնային։</verse>
				<verse number="14">Այս բոլոր բաները լսում էին Փարիսեցիները, որ արծաթասէր էին, եւ ծիծաղում էին նորա վերայ։</verse>
				<verse number="15">Եւ նորանց ասեց. Դուք էք, որ մարդկանց առաջին ձեր անձերը արդարացնում էք, բայց Աստուած գիտէ ձեր սրտերը. որովհետեւ մարդկանց առաջին բարձրը պիղծ է Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="16">Օրէնքը եւ մարգարէները մինչեւ Յովհաննէսն են. նորանից յետոյ Աստուծոյ արքայութիւնն է աւետարանվում, եւ ամեն մարդ ջանք է անում ուժով մտնել նորա մէջ։</verse>
				<verse number="17">Եւ աւելի հեշտ է որ երկինքն եւ երկիրս անցնեն, քան թէ օրէնքի մէկ պզտիկ նշանագիրը վայր ընկնէ։</verse>
				<verse number="18">Ամեն ով որ արձակում է իր կինը եւ ուրիշն առնում, շնութիւն է գործում, եւ ով որ մարդից արձակուած կին է առնում՝ շնութիւն է գործում։</verse>
				<verse number="19">Եւ մի հարուստ մարդ կար, եւ շատ ազնիւ ծիրանի եւ բեհեզ էր հագնում. եւ ամեն օր փառաւոր զուարճութիւն էր անում։</verse>
				<verse number="20">Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս. որ նորա դռան մօտ գցուած էր խոցերով լիքը.</verse>
				<verse number="21">Եւ ցանկանում էր իրան կշտացնել այն փշրանքներիցն, որ հարուստի սեղանիցն ընկնում էին. այլ եւ շներն էլ գալիս էին եւ նորա խոցերը լիզում էին։</verse>
				<verse number="22">Եւ եղաւ որ աղքատը մեռաւ, եւ հրեշտակները նորան տարան Աբրահամի գոգը. հարուստն էլ մեռաւ եւ թաղուեցաւ։</verse>
				<verse number="23">Եւ դժոխքումն՝ մինչ տանջանքի մէջ էր գտնվում, իր աչքերը բարձրացրեց, հեռուանց Աբրահամին տեսաւ, եւ Ղազարոսին էլ նորա գոգումը։</verse>
				<verse number="24">Եւ նա աղաղակեց եւ ասեց. Հայր Աբրահամ, ինձ ողորմիր, եւ Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թրջէ ջրով, եւ իմ լեզուն հովացնէ. որովհետեւ այս կրակի բոցի մէջ տանջվում եմ։</verse>
				<verse number="25">Աբրահամն էլ ասեց. Որդեակ, յիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կեանքումը, եւ նմանապէս էլ Ղազարոսը՝ չարչարանքները. եւ հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։</verse>
				<verse number="26">Եւ ի վերայ այսր ամենայնի մեր եւ ձեր մէջ մեծ անդունդ է հաստատուած, որ այստեղից ձեզ մօտ անցնել ուզողները չ’կարողանան, եւ ոչ էլ այդտեղից մեզ մօտ անցնեն։</verse>
				<verse number="27">Եւ ասեց. Ուրեմն աղաչում եմ քեզ, հայր, որ դորան ուղարկես իմ հօր տունը.</verse>
				<verse number="28">Որովհետեւ ես հինգ եղբայր ունիմ. որ նորանց վկայութիւն տայ, որ նորանք էլ չգան այս տանջանքի տեղը։</verse>
				<verse number="29">Աբրահամն ասեց նորան, Նորանք Մովսէսին եւ մարգարէներին ունին, թող նորանց լսեն։</verse>
				<verse number="30">Նա էլ ասեց. Ոչ, հայր Աբրահամ, այլ եթէ մեռելներից մէկը նորանց մօտ գնայ, կ’ապաշխարեն։</verse>
				<verse number="31">Եւ նորան ասեց. Եթէ Մովսէսին եւ մարգարէներին ականջ չեն դնում, չեն էլ համոզուիլ՝ եթէ մեռելներից մէկը յարութիւն առնէ։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ աշակերտներին ասեց. Անկարելի է, որ գայթակղութիւններ չ’գան. բայց վայ նորան որի ձեռովը կ’գան։</verse>
				<verse number="2">Աւելի լաւ է նորան, որ նորա վզիցը մի էշի ջաղացի քար կախուէր եւ ծովը գցուէր, քան թէ այս փոքրներից մէկին գայթակղեցնէ։</verse>
				<verse number="3">Զգոյշ կացէք ձեր անձերին։ Եթէ քո եղբայրը մեղանչէ քեզ դէմ, յանդիմանիր նորան. Եւ եթէ ապաշխարէ, ներիր նորան։</verse>
				<verse number="4">Եւ եթէ օրը եօթն անգամ քեզ դէմ մեղանչէ՝ եւ եօթն անգամ քեզ մօտ դառնայ եւ ասէ՝ Ապաշխարում եմ, ներիր նորան։</verse>
				<verse number="5">Եւ առաքեալներն ասեցին Տիրոջը. Մեր հաւատքն աւելացրու։</verse>
				<verse number="6">Եւ Տէրն ասեց. Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենայիք, այս թզենուն կ’ասէիք. Պոկուիր եւ ծովի մէջ տնկուիր, եւ նա կ’հնազանդէր ձեզ։</verse>
				<verse number="7">Բայց ձեզանից ո՞վ է նա, որ մի հողագործ կամ մի հովիւ ծառայ ունենայ, որ երբոր յանդիցը գայ տուն մտնէ, շուտով ասէ նորան, թէ Եկ սեղան նստիր։</verse>
				<verse number="8">Այլ չի՞ ասիլ նորան, թէ պատրաստիր ինչ որ իրիկունս պիտի ուտեմ, եւ գօտիդ կապիր ինձ ծառայիր, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ յետոյ դու էլ կ’ուտես եւ կ’խմես։</verse>
				<verse number="9">Մի՞թէ այն ծառայիցը շնորհակալ կ’լինի, որ այն բոլոր իրան հրամայուածներն արաւ. չ’կարծեմ։</verse>
				<verse number="10">Այնպէս էլ դուք, երբոր բոլոր ձեզ հրամայուած բաներն անէք, ասեցէք, թէ Մենք անպիտան ծառաներ ենք. որովհետեւ այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու։</verse>
				<verse number="11">Եւ եղաւ՝ երբոր նա Երուսաղէմ էր գնում, ինքը Սամարիայի եւ Գալիլեայի միջովն էր անցնում։</verse>
				<verse number="12">Եւ նա մի գիւղ մտնելիս, տասը բորոտ մարդիկ պատահեցան նորան, որ հեռուանց կանգնեցին,</verse>
				<verse number="13">Եւ իրանց ձայնը բարձրացրին եւ ասեցին. Յիսուս՝ Վարդապետ, մեզ, ողորմիր։</verse>
				<verse number="14">Եւ երբոր տեսաւ՝ ասեց նորանց. Գնացէք ձեր անձերը քահանաներին ցոյց տուէք. եւ եղաւ, որ նորանք գնալիս՝ սրբուեցան։</verse>
				<verse number="15">Եւ նորանցից մէկն, երբոր տեսաւ թէ բժշկուեցաւ, ետ դառաւ՝ բարձր ձայնով փառաւորում էր Աստուծուն։</verse>
				<verse number="16">Եւ իր երեսի վերայ ընկաւ նորա ոտների առաջին, եւ գոհանում էր նորանից. եւ ինքը Սամարացի էր։</verse>
				<verse number="17">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Չէ՞ որ տասն էլ սրբուեցան. ապա այն ինն ո՞ւր են։</verse>
				<verse number="18">Ետ դառնողներ չ’գտնուեցան, որ Աստուծուն փառք տան, բացի այս այլազգին։</verse>
				<verse number="19">Եւ ասեց նորան. Վեր կաց՝ գնա. քո հաւատքն ապրեցրեց քեզ։</verse>
				<verse number="20">Երբոր Փարիսեցիներիցն հարցուեցաւ, թէ Աստուծոյ արքայութիւնն ե՞րբ պիտի գայ, պատասխանեց նորանց եւ ասեց. Աստուծոյ արքայութիւնը դրսի նշանով չի գալ։</verse>
				<verse number="21">Ոչ էլ կ’ասեն, թէ Ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է. որովհետեւ ահա Աստուծոյ արքայութիւնը հէնց ձեր ներսումն է։</verse>
				<verse number="22">Աշակերտներին էլ ասեց. Օրեր կ’գան, որ դուք կ’ցանկանաք մարդի Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնիլ։</verse>
				<verse number="23">Եւ ձեզ կ’ասեն՝ Ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է, չ’գնաք եւ ետեւիցը չ’հետեւիք։</verse>
				<verse number="24">Որովհետեւ ինչպէս կայծակն որ փայլում երկնքի տակիցը՝ լոյս է տալիս մինչեւ երկնքի միւս տակը, այնպէս էլ կ’լինի մարդի Որդին իր օրումը։</verse>
				<verse number="25">Բայց առաջ պէտք է որ նա շատ չարչարուի եւ անարգուի այս ազգիցը։</verse>
				<verse number="26">Եւ ինչպէս եղաւ Նոյի օրերումն, այնպէս էլ կ’լինի մարդի Որդու օրերումը։</verse>
				<verse number="27">Ուտում էին եւ խմում էին՝ կին էին առնում՝ եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն որ Նոյը մտաւ տապանը, եւ ջրհեղեղն եկաւ եւ ամենքին կորցրեց։</verse>
				<verse number="28">Նմանապէս էլ ինչպէս Ղովտի օրերումն եղաւ. ուտում էին, խմում էին, առնում էին՝ ծախում էին, տնկում էին՝ շինում էին։</verse>
				<verse number="29">Եւ այն օրն որ Ղովտը Սոդոմիցը դուրս եկաւ, կրակ եւ ծծումբ տեղաց երկնքիցը եւ ամենքին կորցրեց։</verse>
				<verse number="30">Նոյն կերպովն էլ կ’լինի այն օրումը, որ մարդի Որդին կ’յայտնուի։</verse>
				<verse number="31">Այն օրումն ով որ կտրի վերայ լինի եւ իր բաները տան մէջ, թող չ’իջնէ նորանց առնելու. եւ յանդումը լինողն էլ այնպէս թող ետ չ’դառնայ։</verse>
				<verse number="32">Յիշեցէք Ղովտի կինը։</verse>
				<verse number="33">Ով որ ուզէ իր անձն ապրեցնել, կ’կորցնէ նորան. եւ ով որ կորցնէ նորան, կ’ապրեցնէ նորան։</verse>
				<verse number="34">Ասում եմ ձեզ. նոյն գիշերումն երկու հոգի մէկ մահիճի մէջ կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի։</verse>
				<verse number="35">Երկու հոգի միասին աղալու վերայ կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի. Եւ երկու հոգի արտումը կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի։</verse>
				<verse number="36">Եւ պատասխանեցին եւ նորան ասեցին. Տէր, ո՞րտեղ։</verse>
				<verse number="37">Նա էլ ասեց նորանց. Որտեղ մարմինն է, արծիւներն էլ այնտեղ կ’հաւաքուին։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Մի առակ էլ ասեց նորանց՝ նորա վերայ թէ պէտք է ամեն ժամանակ աղօթք անել եւ չ’ձանձրանալ։</verse>
				<verse number="2">Եւ ասեց. Մի դատաւոր կար մի քաղաքում, որ Աստուածանից չէր վախենում, եւ մարդից չէր ամաչում։</verse>
				<verse number="3">Եւ մի որբեւայրի էլ կար այն քաղաքումը, եւ նորա մօտ էր գալիս եւ ասում, Իրաւունք արա ինձ իմ ոսոխիցը։</verse>
				<verse number="4">Եւ նա մի ժամանակ չ’կամեցաւ. նորանից յետոյ իր մտքումն ասեց. Թէեւ Աստուածանից չեմ վախենում, եւ մարդկանցից չեմ ամաչում,</verse>
				<verse number="5">Սակայն որովհետեւ այս որբեւայրին յոգնեցնում է ինձ, իրաւունք անեմ նորան, որ վերջապէս չ’գայ ինձ ձանձրացնէ։</verse>
				<verse number="6">Եւ Տէրն ասեց. Լսեցէք թէ անիրաւ դատաւորն ի՛նչ է ասում։</verse>
				<verse number="7">Բայց Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա, թէեւ նորանց վերայ երկայնամիտ էլ լինի։</verse>
				<verse number="8">Ասում եմ ձեզ թէ Շուտով իրաւունք կ’անէ նորանց համար։ Սակայն մարդի Որդին գալիս՝ արդեօք հաւատք կ’գտնէ՞ երկրի վերայ։</verse>
				<verse number="9">Ոմանց էլ, որ իրանցում վստահ էին, թէ արդար են եւ ուրիշներին ոչինչ էին համարում, այս առակն ասեց.</verse>
				<verse number="10">Երկու մարդ վեր ելան տաճարն աղօթք անելու. մէկը Փարիսեցի եւ միւսը մաքսաւոր։</verse>
				<verse number="11">Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղօթք անում. Ով Աստուած, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպէս ուրիշ մարդիկը՝ յափշտակող, անիրաւ, շնացող, կամ ինչպէս էլ այս մաքսաւորը.</verse>
				<verse number="12">Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, եւ իմ բոլոր ստացուածքներիցը տասանորդ եմ տալիս։</verse>
				<verse number="13">Եւ մաքսաւորը հեռու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դէպի երկինքը բարձրացնել. այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. Ով Աստուած, ողորմիր ինձ մեղաւորիս։</verse>
				<verse number="14">Ասում եմ ձեզ, թէ սա արդարացած իջաւ իր տունը քան թէ նա. որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կ’խոնարհուի, եւ ինքն իրան խոնարհեցնողը կ’բարձրանայ</verse>
				<verse number="15">Երեխաներ էլ էին բերում նորա մօտ, որ նորանց դպչի. աշակերտներն էլ երբոր տեսան, յանդիմանում էին նորանց։</verse>
				<verse number="16">Բայց Յիսուսը նորանց իրան մօտ կանչեց, եւ ասեց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գալ, եւ մի արգիլէք դորանց. որովհետեւ այդպիսիներինն է Աստուծոյ արքայութիւնը։</verse>
				<verse number="17">Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ՝ նա չի մտնիլ նորա մէջ։</verse>
				<verse number="18">Եւ մէկ իշխան հարցրեց նորան եւ ասեց. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։</verse>
				<verse number="19">Յիսուսն էլ նորան ասեց. Ի՞նչու ես ինձ բարի ասում. ոչ ով բարի չէ բացի մէկը՝ Աստուած։</verse>
				<verse number="20">Պատուիրանքները գիտես. Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Պատուիր քո հօրը եւ մօրը։</verse>
				<verse number="21">Նա էլ ասեց. Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահել եմ։</verse>
				<verse number="22">Յիսուսն էլ երբոր այս լսեց՝ նորան ասեց. Մի բան տակաւին պակաս է քեզ. ամեն ինչ որ ունիս՝ ծախիր, եւ աղքատներին տուր, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։</verse>
				<verse number="23">Նա էլ այս լսելով տրտմեց. որովհետեւ սաստիկ հարուստ էր։</verse>
				<verse number="24">Յիսուսն էլ երբոր նորան տրտմած տեսաւ, ասեց. Ի՛նչպէս դժուար կ’մտնեն Աստուծոյ արքայութիւնը նորանք, որ ստացուածքներ ունին։</verse>
				<verse number="25">Որովհետեւ աւելի հեշտ է որ ուղտն ասեղի ծակով անցնէ, քան թէ հարուստն Աստուծոյ արքայութիւնը մտնէ։</verse>
				<verse number="26">Եւ նորանք որ լսեցին՝ ասում էին. Էլ ո՞վ կարող է փրկուիլ։</verse>
				<verse number="27">Նա էլ ասեց. Այն բաներն որ կարելի չեն մարդկանց մօտ, կարելի են Աստուծոյ մօտ։</verse>
				<verse number="28">Եւ Պետրոսն ասեց. Ահա մենք բոլորը թողեցինք եւ քո ետեւից եկանք։</verse>
				<verse number="29">Նա էլ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Ոչ ով չ’կայ, որ թողել է տուն, կամ ծնողներ, կամ եղբայրներ, կամ կին, կամ որդիք՝ Աստուծոյ արքայութեան համար,</verse>
				<verse number="30">Որ բազմապատիկ չ’առնէ այս ժամանակումը, եւ այն գալու աշխարհքումը յաւիտենական կեանքը։</verse>
				<verse number="31">Եւ այն տասնեւերկուսին մօտն առաւ եւ ասեց նորանց. Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ. եւ կ’կատարուին մարգարէների ձեռովն մարդի Որդու համար բոլոր գրուածները։</verse>
				<verse number="32">Որովհետեւ հեթանոսներին կ’մատնուի, եւ ծաղր կ’լինի, կ’նախատուի, եւ նորա վերայ կ’թքուի։</verse>
				<verse number="33">Եւ կ’ծեծեն կ’սպանեն նորան. եւ երրորդ օրը յարութիւն կ’առնէ։</verse>
				<verse number="34">Եւ նորանք սորանցից ոչինչ չ’իմացան, եւ խօսքը ծածկուած էր նորանցից, եւ ասածները չէին իմանում։</verse>
				<verse number="35">Եւ եղաւ, որ նա Երիքովին մօտենալիս, մի կոյր ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։</verse>
				<verse number="36">Եւ երբոր ժողովրդի անցնելը լսեց, հարցնում էր՝ թէ Դա ի՞նչ է։</verse>
				<verse number="37">Եւ պատմեցին նորան, թէ Յիսուս Նազովրեցին է անցնում։</verse>
				<verse number="38">Եւ նա աղաղակեց եւ ասեց. Յիսուս՝ որդի Դաւթի, ինձ ողորմիր։</verse>
				<verse number="39">Եւ նորանք՝ որ առաջից գնում էին, յանդիմանում էին նորան, որ լռէ. իսկ նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ինձ ողորմիր։</verse>
				<verse number="40">Յիսուսն էլ կանգնեց եւ հրամայեց, որ նորան իրան մօտ բերեն. եւ երբոր նա մօտ եկաւ, հարցրեց նորան եւ ասեց.</verse>
				<verse number="41">Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ. եւ նա ասեց. Տէր, որ տեսնեմ։</verse>
				<verse number="42">Եւ Յիսուսն էլ ասեց նորան. Տես. քո հաւատքը ապրեցրեց քեզ։</verse>
				<verse number="43">Եւ իսկոյն տեսնում էր, եւ նորա ետեւից գնում էր՝ Աստուծուն փառաւորելով. եւ բոլոր ժողովուրդը որ տեսաւ՝ օրհնութիւն էր տալիս Աստուծուն։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ մտած՝ Երիքովի միջովն անցնում էր։</verse>
				<verse number="2">Եւ ահա մի մարդ՝ անունով Զաքէոս կոչուած, որ նա մաքսապետ էր, եւ ինքը հարուստ էր։</verse>
				<verse number="3">Եւ ուզում էր Յիսուսին տեսնել թէ ով է, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում. որովհետեւ հասակով կարճ էր։</verse>
				<verse number="4">Եւ առաջ վազեց՝ վեր ելաւ մի ժանտաթզենի, որ տեսնէ նորան. որովհետեւ այնտեղովը պիտի անցնէր։</verse>
				<verse number="5">Եւ երբոր այն տեղն եկաւ, Յիսուսը վեր նայեց եւ նորան ասեց. Զաքէ, շուտ արա իջիր. որովհետեւ ինձ այսօր պէտք է քո տանը կենալ։</verse>
				<verse number="6">Նա էլ շտապելով իջաւ եւ ուրախութիւնով ընդունեց նորան։</verse>
				<verse number="7">Եւ բոլոր տեսնողները տրտնջում էին եւ ասում թէ Մեղաւոր մարդի մօտ մտաւ հանգիստ առնելու։</verse>
				<verse number="8">Զաքէոսն էլ կանգնեց եւ Տիրոջն ասեց. Տէր, ահա իմ ինչքերի կէսն աղքատներին կ’տամ. եւ եթէ մէկին զրպարտութիւնով զրկել եմ՝ չորեքպատիկ կ’վճարեմ։</verse>
				<verse number="9">Յիսուսն էլ նորան ասեց թէ Այսօր փրկութիւն եղաւ այս տանը. որովհետեւ սա էլ Աբրահամի որդի է.</verse>
				<verse number="10">Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ որոնէ եւ ապրեցնէ կորածին։</verse>
				<verse number="11">Եւ դեռ որ նորանք այս բաները լսում էին, մի առակ աւելացրեց եւ ասեց, որովհետեւ Երուսաղէմին մօտենում էր, եւ նորանք կարծում էին, թէ Աստուծոյ արքայութիւնը իսկոյն յայտնուելու է։</verse>
				<verse number="12">Ապա ասեց. Մի ազնուական գնաց հեռու երկիր, որ թագաւորութիւն առնէ իրան համար եւ ետ դառնայ։</verse>
				<verse number="13">Եւ իր տասը ծառաներին կանչեց, տասը մնաս տուաւ նորանց, եւ ասեց նորանց. Բանեցրէք մինչեւ որ գամ։</verse>
				<verse number="14">Բայց նորա քաղաքացիներն ատում էին նորան. եւ նորա ետեւիցը պատգամաւորներ ուղարկեցին եւ ասեցին. Չենք ուզում որ դա թագաւորէ մեզ վերայ։</verse>
				<verse number="15">Եւ եղաւ՝ որ նա թագաւորութիւնն առած ետ դառաւ եւ ասեց որ կանչեն այն ծառաներին, որոնց տուել էր արծաթը, որ իմանայ թէ ով ինչ շահուեցաւ։</verse>
				<verse number="16">Եւ առաջինն եկաւ եւ ասեց. Տէր, քո մնասը շահեց տասը մնաս։</verse>
				<verse number="17">Եւ նորան ասեց. Լաւ, բարի ծառայ, որովհետեւ քիչումը հաւատարիմ եղար, տասը քաղաքի վերայ իշխանութիւն ունեցիր։</verse>
				<verse number="18">Եւ երկրորդն եկաւ եւ ասեց. Տէր, քո մնասը հինգ մնաս շահեց։</verse>
				<verse number="19">Նորան էլ ասեց. Դու էլ հինգ քաղաքի վերայ եղիր։</verse>
				<verse number="20">Եւ ուրիշն էլ եկաւ եւ ասեց. Տէր, ահա քո մնասը՝ որ վարշամակի մէջ պատած պահում էի։</verse>
				<verse number="21">Որովհետեւ վախենում էի քեզանից. որովհետեւ դու խիստ մարդ ես. վեր ես առնում ինչ որ չես դրել, եւ հնձում ես ինչ որ չես սերմել.</verse>
				<verse number="22">Եւ ասեց նորան. Քո բերանիցը դատում եմ քեզ, չար ծառայ. գիտէիր որ ես խիստ մարդ եմ, որ վեր եմ առնում ինչ որ չեմ դրել, եւ հնձում եմ ինչ որ չեմ սերմել։</verse>
				<verse number="23">Էլ ի՞նչու իմ արծաթը սեղանաւորներին չ’տուիր, որ ես գայի շահով ետ առնէի նորան։</verse>
				<verse number="24">Եւ այնտեղ կանգնողներին ասեց. Առէք դորանից մնասը, եւ տուէք տասը մնասն ունեցողին։</verse>
				<verse number="25">Եւ նորան ասեցին. Տէր, տասը մնաս ունի։</verse>
				<verse number="26">Սորա համար ասում եմ ձեզ, թէ ամեն ունեցողին կ’տրուի. եւ չունեցողիցը ինչ էլ որ ունի, վեր կ’առնուի։</verse>
				<verse number="27">Իսկ այն իմ թշնամիներին, որ չէին ուզում, որ ես նորանց վերայ թագաւորեմ, այստեղ բերէք եւ սպանեցէք իմ առաջին։</verse>
				<verse number="28">Եւ երբոր այս ասեց, առաջ գնաց, որ վեր ելնէ Երուսաղէմ։</verse>
				<verse number="29">Եւ եղաւ երբոր Բեթփագէին եւ Բեթանիային մօտեցաւ, այն սարին մօտ որ Ձիթենեաց սար է կոչվում, իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց.</verse>
				<verse number="30">Գնացէք այդ դիմացի գիւղը, եւ երբոր մէջը մտնէք, մի կապած աւանակ կ’գտնէք, որի վերայ երբէք ոչ մի մարդ նստած չէ. նորան արձակեցէք բերէք։</verse>
				<verse number="31">Եւ եթէ մէկը հարցնէ ձեզ՝ թէ Ի՞նչու էք արձակում, նորան այսպէս ասեցէք թէ Տիրոջը պէտք է սա։</verse>
				<verse number="32">Ուղարկուածներն էլ երբոր գնացին, այնպէս գտան ինչպէս նորանց ասեց։</verse>
				<verse number="33">Եւ նորանք աւանակն արձակելիս՝ նորա տէրերն ասեցին նորանց. Ի՞նչու էք արձակում այդ աւանակը։</verse>
				<verse number="34">Նորանք էլ ասեցին. Տիրոջը պէտք է սա։</verse>
				<verse number="35">Եւ նորան բերին Յիսուսի մօտ. եւ իրանց հանդերձները աւանակի վերայ գցեցին, եւ Յիսուսին հեծեցրին։</verse>
				<verse number="36">Եւ նորա գնալու ժամանակին իրանց հանդերձները փռում էին ճանապարհի վերայ։</verse>
				<verse number="37">Եւ երբոր նա արդէն մօտեցաւ Ձիթենեաց սարի զառիվայրին, աշակերտների բոլոր բազմութիւնն ուրախութիւնով սկսեց օրհնել Աստուծուն բարձր ձայնով՝ այն բոլոր զօրութիւնների համար որ տեսել էին։</verse>
				<verse number="38">Եւ ասում էին. Օրհնեալ է Տիրոջը անունովն եկող թագաւորը. խաղաղութիւն լինի երկնքումը եւ փառք բարձունքներումը։</verse>
				<verse number="39">Եւ Փարիսեցիներից ոմանք ժողովրդի միջիցը նորան ասեցին. Վարդապետ, յանդիմանիր աշակերտներիդ։</verse>
				<verse number="40">Եւ նա պատասխանեց եւ ասեց՝ Ասում եմ ձեզ՝ որ եթէ սորանք լռեն, քարերն են աղաղակելու։</verse>
				<verse number="41">Եւ երբոր մօտեցաւ, տեսաւ քաղաքը, լացաւ նորա վերայ եւ ասեց.</verse>
				<verse number="42">Եթէ դո՜ւ էլ իմանայիր՝ գոնեա այս օրուայ օրը քո խաղաղութեան մասին. բայց հիմա ծածկուեցաւ քո աչքերիցը։</verse>
				<verse number="43">Որովհետեւ օրեր կգան քեզ վերայ, եւ քո թշնամիները չորս կողմովդ պատնէշ կ’պատեն, եւ կ’պաշարեն քեզ եւ ամեն կողմից քեզ կնեղացնեն.</verse>
				<verse number="44">Եւ հիմնայատակ կ’անեն քեզ եւ քո որդիքն էլ քո միջումը. եւ չեն թողիլ քո միջումը քար քարի վերայ. փոխանակ որ չ’ճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը։</verse>
				<verse number="45">Եւ տաճարը մտաւ սկսեց դուրս հանել նորանում ծախողներին եւ առնողներին.</verse>
				<verse number="46">Եւ նորանց ասեց. Գրուած է թէ Իմ տունն աղօթքի տուն է, եւ դուք նորան աւազակների այր էք արել։</verse>
				<verse number="47">Եւ ամեն օր սովորեցնում էր նորանց տաճարումը. բայց քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի գլխաւորներն ուզում էին կորցնել նորան։</verse>
				<verse number="48">Եւ չէին գտնում թէ ինչ անեն. որովհետեւ բոլոր ժողովուրդը նորանից կախուած էր լսելով։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ եղաւ որ այն օրերի մէկին նա տաճարումը ժողովրդին սովորեցնելիս եւ աւետարանելիս, քահանայապետները եւ դպիրները ծերերին հետ վերայ հասան։</verse>
				<verse number="2">Եւ ասեցին նորան. Ասիր մեզ, ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, կամ ո՞վ է այդ իշխանութիւնը քեզ տուողը։</verse>
				<verse number="3">Եւ նա պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ ասեցէք ինձ.</verse>
				<verse number="4">Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ցն էր, թէ մարդկանցից։</verse>
				<verse number="5">Եւ նորանք իրանց միջումը միտք արին եւ ասեցին.</verse>
				<verse number="6">Եթէ ասենք, Երկնքիցը. կ’ասէ. Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան. եւ եթէ ասենք, Մարդկանցից, բոլոր ժողովուրդը կ’քարկոծէ մեզ. որովհետեւ համոզված են թէ Յովհաննէսը մարգարէ է։</verse>
				<verse number="7">Եւ պատասխանեցին թէ չ’գիտեն, թէ ո՛ր տեղից է։</verse>
				<verse number="8">Եւ Յիսուսն էլ նորանց ասեց. Ես էլ ձեզ չեմ ասիլ՝ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։</verse>
				<verse number="9">Եւ սկսեց այս առակն ասել ժողովրդին. Մի մարդ այգի տնկեց, եւ մշակների տուաւ նորան, եւ ինքն օտարութիւն գնաց շատ ժամանակով։</verse>
				<verse number="10">Եւ ժամանակին մի ծառայ ուղարկեց մշակների մօտ, որ այգու պտղիցն իրան տան. բայց մշակները ծեծեցին նորան եւ դատարկ ետ ուղարկեցին։</verse>
				<verse number="11">Եւ նորա վերայ մի ուրիշ ծառայ էլ ուղարկեց. եւ նորանք նորան էլ ծեծեցին, անպատիւ արին եւ դատարկ ետ ուղարկեցին։</verse>
				<verse number="12">Եւ նորա վերայ մի երրորդին էլ ուղարկեց. նորանք նորան էլ վիրաւորեցին դուրս հանեցին։</verse>
				<verse number="13">Եւ այգու տէրն ասեց. Ի՞նչ անեմ. իմ սիրելի որդին ուղարկեմ. գուցէ նորան տեսնելով ամաչեն։</verse>
				<verse number="14">Բայց մշակներն երբոր նորան տեսան՝ իրար հետ խորհուրդ արին եւ ասեցին. Սա է ժառանգը. եկէք սպանենք սորան. որ ժառանգութիւնը մերը լինի։</verse>
				<verse number="15">Եւ այգուցը դուրս հանեցին նորան եւ սպանեցին. արդ՝ այգու տէրն ի՞նչ կ’անէ նորանց։</verse>
				<verse number="16">Կ’գայ եւ այն մշակներին կ’կորցնէ, եւ այգին ուրիշների կ’տայ։ Լսողներն էլ ասեցին. Քաւ լիցի։</verse>
				<verse number="17">Իսկ նա մտիկ տուաւ նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ է այն գրուածը թէ Այն քարն՝ որ շինողներն անարգեցին նա անկիւնի գլուխ եղաւ։</verse>
				<verse number="18">Ամեն այս քարի վերայ ընկնողը կ’փշրուի, եւ ում վերայ որ նա ընկնի, կ’ջարդէ նորան։</verse>
				<verse number="19">Եւ քահանայապետներն եւ դպիրները նոյն ժամումն ուզում էին ձեռք ձգել նորա վերայ, բայց ժողովրդիցը վախեցան. որովհետեւ իմացան, որ իրանց համար ասեց այն առակը։</verse>
				<verse number="20">Եւ դարանամուտ լինելով խաբեբայ մարդիկ ուղարկեցին, որ կեղծաւորութիւնով իրանց անձերն արդար էին ցոյց տալիս, որ խօսքով բռնեն նորան՝ տէրութեան եւ կուսակալի իշխանութեանը նորան մատնելու համար։</verse>
				<verse number="21">Եւ նորան հարցրին եւ ասեցին. Վարդապետ, գիտենք որ ուղիղ ես խօսում եւ սովորեցնում, եւ երեսպաշտութիւն չես անում. այլ ճշմարտութիւնով սովորեցնում ես Աստուծոյ ճանապարհը։</verse>
				<verse number="22">Արժա՞ն է մեզ՝ Կայսրին հարկ տալ թէ ոչ։</verse>
				<verse number="23">Նորանց խորամանկութիւնը հասկանալով, ասեց նորանց. Ի՞նչու էք ինձ փորձում. ցոյց տուէք ինձ մի դահեկան։</verse>
				<verse number="24">Ո՞ւմ պատկերը եւ գիրն ունի սա։ Պատասխանեցին եւ ասեցին. Կայսեր։</verse>
				<verse number="25">Եւ նա ասեց նորանց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք, եւ Աստուծունը Աստուծուն։</verse>
				<verse number="26">Եւ չ’կարողացան խօսքով բռնել նորան ժողովրդի առաջին. եւ նորա պատասխանի վերայ զարմանալով լռեցին։</verse>
				<verse number="27">Սադուկեցիներիցը, որ հակառակում են թէ յարութիւն չ’կայ, ոմանք մօտ եկան եւ հարցրին նորան,</verse>
				<verse number="28">Եւ ասեցին. Վարդապետ, Մովսէսը գրեց մեզ, Եթէ մէկի եղբայրը մեռնէ, որ կին ունենայ, եւ ինքն անզաւակ մեռնէ, որ նորա եղբայրն այն կինն առնէ եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։</verse>
				<verse number="29">Հիմա եօթն եղբարք կային, եւ առաջինը կին առաւ եւ առանց զավակի մեռաւ։</verse>
				<verse number="30">Եւ երկրորդն առաւ այն կինը, եւ նա էլ մեռաւ առանց զավակի։</verse>
				<verse number="31">Երրորդն էլ առաւ նորան. այսպէս այն եօթն էլ, եւ որդիք չ’թողեցին, եւ մեռան։</verse>
				<verse number="32">Եւ ամենից յետոյ այն կինն էլ մեռաւ։</verse>
				<verse number="33">Արդ յարութեան ժամանակին նորանցից որի՞ն պիտի լինի կին. որովհետեւ այն եօթն էլ կին առան նորան։</verse>
				<verse number="34">Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Այս աշխարհքի որդիքը կին են առնում եւ մարդի են գնում։</verse>
				<verse number="35">Բայց նորանք որ արժանի լինին այն աշխարհքին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ոչ կին կ’առնեն եւ ոչ մարդի կ’գնան։</verse>
				<verse number="36">Եւ ոչ իսկ կարող են մեռնել, որովհետեւ հրեշտակների հաւասար են եւ Աստուծոյ որդիք, յարութեան որդիք լինելով։</verse>
				<verse number="37">Բայց թէ մեռելները յարութիւն կ’առնեն, Մովսէսն էլ մարգարէացաւ մորենու մօտ, ինչպէս Տիրոջ համար ասում է՝ Աբրահամի Աստուած եւ Իսահակի Աստուած եւ Յակոբի Աստուած։</verse>
				<verse number="38">Իսկ Աստուած մեռելներինը չէ, այլ կենդանիներինը. որովհետեւ ամենքը կենդանի են նորա համար։</verse>
				<verse number="39">Դպիրներից ոմանք պատասխանեցին եւ ասեցին. Վարդապետ, լաւ ասեցիր.</verse>
				<verse number="40">Եւ այլեւս չէին համարձակում նորանից ոչ մի բան հարցնելու։</verse>
				<verse number="41">Եւ նորանց ասեց. Ի՞նչպէս են ասում Քրիստոսի համար՝ թէ Դաւիթի որդի է։</verse>
				<verse number="42">Եւ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքումն ասում է. Տէրն իմ Տիրոջն ասեց՝ Իմ աջ կողմը նստիր,</verse>
				<verse number="43">Մինչեւ որ քո թշնամիները ոտներիդ պատուանդան դնեմ։</verse>
				<verse number="44">Արդ եթէ Դաւիթը Տէր է կոչում նորան, ապա ի՞նչպէս է նորա որդի։</verse>
				<verse number="45">Եւ երբոր բոլոր ժողովուրդը լսում էր, ասեց իր աշակերտներին.</verse>
				<verse number="46">Զգոյշ կացէք դպիրներիցը, որ փառաւոր պատմուճաններով կամենում են ման գալ եւ սիրում են հրապարակներումը բարեւ առնելը, եւ ժողովարանների մէջ առաջին աթոռները, եւ ընթրիքներումը վերեւի տեղերը։</verse>
				<verse number="47">Որ որբեւայրիների տներն ուտում են, եւ պատճառանքով երկար աղօթք են անում. նորանք աւելի դատապարտութիւն կ’ընդունեն։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ մտիկ տուաւ, տեսաւ հարուստներին, որ իրանց տուրքը գանձանակն էին գցում։</verse>
				<verse number="2">Մի որբեւայրի աղքատ կին էլ տեսաւ, որ երկու լումայ գցեց այնտեղ։</verse>
				<verse number="3">Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս աղքատ որբեւայրին ամենիցն աւելի գցեց։</verse>
				<verse number="4">Որովհետեւ նորանք ամենքն իրանց աւելացածներիցը գցեցին Աստուծոյ ընծաների մէջ, իսկ սա իր կարօտութիւնիցն իր բոլոր ապրուստն՝ որ ունէր՝ գցեց։</verse>
				<verse number="5">Եւ երբոր ոմանք ասում էին տաճարի համար թէ Գեղեցիկ քարերով եւ նուէրներով զարդարուած է, ասեց.</verse>
				<verse number="6">Այդ բոլորն որ տեսնում էք, օրեր կ’գան, որ այդտեղ քար քարի վերայ չի թողուիլ որ չ’քանդուի։</verse>
				<verse number="7">Եւ հարցրին նորան եւ ասեցին. Վարդապետ, ե՞րբ կ’լինին սորանք եւ ի՞նչ է նշանը՝ երբոր սորանք լինին։</verse>
				<verse number="8">Նա էլ ասեց. Զգոյշ կացէք՝ մի խաբուիք. որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը եւ կ’ասեն, թէ Ես եմ. եւ ժամանակը մօտեցաւ. արդ նորանց ետեւից մի գնաք։</verse>
				<verse number="9">Բայց երբոր պատերազմներ եւ խռովութիւններ կ’լսէք, մի զարհուրիք. որովհետեւ պէտք է որ առաջ նա լինի, բայց դեռ շուտով վերջը չէ։</verse>
				<verse number="10">Այն ժամանակ նորանց ասեց. Ազգ ազգի վերայ կ’կենայ եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ։</verse>
				<verse number="11">Եւ մեծամեծ գետնաշարժներ եւ տեղ տեղ սովեր եւ մահտարաժամներ կ’լինին. եւ երկնքիցն ահաւոր բաներ եւ մեծամեծ նշաններ կ’լինին։</verse>
				<verse number="12">Բայց այս բոլոր բաներիցն առաջ իրանց ձեռները ձեզ վերայ կ’ձգեն եւ կ’հալածեն. Ժողովարանների եւ բանտերի մէջ կ’մատնեն, եւ կ’տանեն թագաւորների եւ կուսակալների առաջ՝ իմ անունի համար։</verse>
				<verse number="13">Եւ սա կ’լինի ձեզ վկայութեան համար։</verse>
				<verse number="14">Արդ ձեր սրտի մէջ դրէք, որ առաջուց հոգս չ’անէք պատասխանելու համար։</verse>
				<verse number="15">Որովհետեւ ես բերան եւ իմաստութիւն կ’տամ ձեզ. որին չեն կարողանալ հակառակ խօսիլ եւ ոչ ընդդիմանալ ձեր բոլոր հակառակորդները։</verse>
				<verse number="16">Եւ կ’մատնուիք ծնողներից եւ եղբայրներից եւ ազգականներից եւ բարեկամներից էլ, եւ ձեզանից կ’սպանեն։</verse>
				<verse number="17">Եւ բոլորին ատելի կ’լինիք իմ անունի համար։</verse>
				<verse number="18">Եւ ձեր գլխիցը մի մազ չի կորչիլ։</verse>
				<verse number="19">Եւ ձեր համբերութեամբը կ’շահէք ձեր հոգիները։</verse>
				<verse number="20">Բայց երբոր կ’տեսնէք Երուսաղէմը զօրքերով շրջապատուած, այն ժամանակ գիտացէք, թէ նորա աւերումը մօտ է։</verse>
				<verse number="21">Այն ժամանակ նորանք, որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն. Եւ նորանք, որ նորա միջումն են, թող հեռանան. Եւ նորանք, որ նորա գաւառներումն են, թող չ’մտնեն նորա մէջ։</verse>
				<verse number="22">Որովհետեւ այն օրերը վրէժխնդրութեան օրեր են, որ ամեն գրուածները կատարուին։</verse>
				<verse number="23">Բայց այն օրերումը վա՛յ յղիներին եւ ծիծ տուողներին. որովհետեւ մեծ նեղութիւն կ’լինի երկրիս վերայ, եւ բարկութիւն այդ ժողովրդի վերայ։</verse>
				<verse number="24">Եւ սրի բերանով կ’ընկնեն, եւ բոլոր հեթանոսների մէջ գերի կ’տարուին. եւ Երուսաղէմը հեթանոսներից ոտնակոխ կ’լինի, մինչեւ որ հեթանոսների ժամանակները կատարուին։</verse>
				<verse number="25">Եւ նշաններ կ’լինին արեգակումը եւ լուսնումը եւ աստղերումը, եւ երկրի վերայ հեթանոսները խռովութեամբ կ’տագնապին, ծովը կ’գոչէ եւ կ’ծփան ալիքները։</verse>
				<verse number="26">Որովհետեւ մարդկանց սրտերը կ’նուաղին վախից եւ այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վերայ պիտի գան. որովհետեւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին։</verse>
				<verse number="27">Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերի վերայ եկած զօրութեամբ եւ մեծ փառքով։</verse>
				<verse number="28">Եւ երբոր այս բաները կ’սկսեն լինիլ, վեր նայեցէք եւ բարձրացրէք ձեր գլուխները. որ ձեր փրկութիւնը մօտ է։</verse>
				<verse number="29">Եւ նորանց մի առակ ասեց. Տեսէք թզենին եւ բոլոր ծառերը։</verse>
				<verse number="30">Երբոր արդէն բողբոջած են, տեսնելով՝ ինքներդ իմանում էք, թէ ամառը մօտ է։</verse>
				<verse number="31">Այնպէս էլ դուք երբոր այս բոլոր բաները եղած տեսնէք, գիտացէք, որ Աստուծոյ արքայութիւնը մօտ է։</verse>
				<verse number="32">Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս ազգը չի անցնիլ, մինչեւ այս բոլորը լինի։</verse>
				<verse number="33">Երկինքը եւ երկիրս կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։</verse>
				<verse number="34">Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ.</verse>
				<verse number="35">Որովհետեւ որոգայթի պէս կ’հասնէ այն ամենքի վերայ, որ բոլոր երկրի երեսի վերայ բնակած են։</verse>
				<verse number="36">Ուրեմն արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղօթք արէք, որ արժանի լինիք ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել մարդի Որդու առաջին։</verse>
				<verse number="37">Եւ ցերեկները տաճարումը սովորեցնում էր եւ գիշերները դուրս էր գալիս եւ կենում այն սարումն, որ Ձիթենեաց սար էր կոչվում։</verse>
				<verse number="38">Եւ ժողովուրդն առաւօտանց կանուխ գնում էր տաճարը նորա մօտ նորանից լսելու։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ բաղարջակերաց տօնը մօտեցաւ, որ զատիկ է կոչվում։</verse>
				<verse number="2">Եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին, թէ ինչպէս սպանեն նորան. որովհետեւ ժողովրդիցը վախենում էին։</verse>
				<verse number="3">Սատանան էլ մտաւ Իսկարիովտացի ասուած Յուդայի մէջ, որ տասնեւերկուսի թուիցն էր։</verse>
				<verse number="4">Եւ գնաց քահանայապետների եւ իշխանների հետ խօսք կապեց, թէ նորան ինչպէս մատնէ նորանց։</verse>
				<verse number="5">Եւ նորանք ուրախացան եւ խոստացան արծաթ տալ նորան։</verse>
				<verse number="6">Եւ նա խօսք տուաւ եւ յարմար ժամանակ էր որոնում՝ որ նորան մատնէ նորանց առանց ամբոխի։</verse>
				<verse number="7">Եւ բաղարջակերաց օրն եկաւ, որ նորանում պէտք էր զատիկը մորթել։</verse>
				<verse number="8">Եւ Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեց եւ ասեց. Գնացէք զատիկը պատրաստեցէք մեզ համար որ ուտենք, եւ նորանք ասեցին.</verse>
				<verse number="9">Ի՞նչտեղ ես կամենում, որ պատրաստենք։</verse>
				<verse number="10">Նա էլ ասեց նորանց. Ահա երբոր քաղաքը կ’մտնէք, մի մարդ կ’պատահի ձեզ, որ ջրի կուժ է կրում. նորա ետեւից գնացէք այն տունն, ուր որ նա կ’մտնէ։</verse>
				<verse number="11">Եւ տան տիրոջն ասեցէք. Վարդապետն ասում է քեզ, Ո՞ւր է այն օթեւանը, ուր ես զատիկն ուտեմ իմ աշակերտների հետ։</verse>
				<verse number="12">Եւ նա ձեզ մի մեծ վերնատուն ցոյց կ’տայ սարքուած. այնտեղ պատրաստեցէք։</verse>
				<verse number="13">Եւ նորանք գնացին այնպէս գտան, ինչպէս որ ասեց նորանց. եւ զատիկը պատրաստեցին։</verse>
				<verse number="14">Եւ երբոր ժամն եղաւ, նա սեղան նստեց. եւ տասնեւերկու առաքեալներն էլ նորա հետ։</verse>
				<verse number="15">Եւ նորանց ասեց. Ցանկանալով ցանկացայ՝ այս զատիկը ձեզ հետ ուտել իմ չարչարուելուցն առաջ։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ սորանից էլ երբէք չեմ ուտիլ, մինչեւ որ կատարուի Աստուծոյ արքայութիւնումը։</verse>
				<verse number="17">Եւ բաժակն առաւ՝ գոհացաւ եւ ասեց. Առէք դորան եւ ձեր միջումը բաժանեցէք։</verse>
				<verse number="18">Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ որթի բերքիցն էլ չեմ խմիլ, մինչեւ որ Աստուծոյ արքայութիւնը գայ։</verse>
				<verse number="19">Եւ հաց առաւ, գոհացաւ, կտրեց եւ նորանց տուաւ, եւ ասեց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արէք իմ յիշատակի համար։</verse>
				<verse number="20">Այնպէս էլ ընթրիքից յետոյ բաժակն առաւ, եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը, որ ձեզ համար թափվում է։</verse>
				<verse number="21">Սակայն ահա իմ մատնողի ձեռքն ինձ հետ սեղանի վերայ է։</verse>
				<verse number="22">Եւ մարդի Որդին գնում է ինչպես սահմանուած է. բայց վայ այն մարդին, որի ձեռովը կ’մատնուի։</verse>
				<verse number="23">Եւ նորանք սկսեցին հարցուփորձ անել իրանց մէջ, թէ իրանցից ո՞վ է արդեօք նա, որ այն բանը գործելու է։</verse>
				<verse number="24">Նորանց միջումը մի վէճ էլ եղաւ, թէ իրանցից ո՞վ պիտի մեծ համարուի։</verse>
				<verse number="25">Եւ նա ասեց նորանց. Ազգերի թագաւորները տիրապետում են նորանց վերայ, եւ նորանց վերայ իշխանութիւն անողները բարերար են կոչվում։</verse>
				<verse number="26">Բայց դուք ոչ այնպէս. այլ ձեր միջի մեծը՝ թող փոքրագոյնի պէս լինի, եւ առաջնորդը ծառայողի պէս։</verse>
				<verse number="27">Որովհետեւ ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը թէ ծառայողը. չէ՞ որ սեղան նստողը. բայց ես ձեր միջումը ծառայողի պէս եմ։</verse>
				<verse number="28">Իսկ դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։</verse>
				<verse number="29">Եւ ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց.</verse>
				<verse number="30">Որ ուտէք եւ խմէք իմ սեղանի վերայ իմ արքայութիւնումը, եւ աթոռների վերայ նստէք՝ Իսրայէլի տասնեւերկու ցեղերին դատաստան անելու համար։</verse>
				<verse number="31">Եւ Տէրն ասեց. Սիմօն, Սիմօն. ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պէս.</verse>
				<verse number="32">Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի. եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։</verse>
				<verse number="33">Նա էլ ասեց նորան. Տէր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մահն էլ գնալու։</verse>
				<verse number="34">Եւ նա ասեց. Ասում եմ քեզ, Պետրոս, այսօր հաւը չի խօսիլ, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՝ թէ ինձ չ’գիտես։</verse>
				<verse number="35">Եւ նորանց ասեց. Երբոր ուղարկեցի ձեզ առանց քսակի, եւ պարկի եւ կօշիկների, մի՞թէ կարօտացաք մի բանի։</verse>
				<verse number="36">Նորանք էլ ասեցին. Ոչինչի. Ապա ասեց նորանց. Բայց հիմա քսակ ունեցողը թող առնէ, այնպէս էլ պարկը. Եւ չ’ունեցողը՝ թող իր հանդերձը ծախէ եւ իրան համար սուր առնէ։</verse>
				<verse number="37">Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ դեռ այս գրուածն էլ պէտք է կատարուի ինձանում, թէ Անօրէնների հետ համարուեցաւ. որովհետեւ ինչ որ ինձ համար ասուած է, կատարվում է։</verse>
				<verse number="38">Նորանք էլ ասեցին. Տէր, ահա այստեղ երկու սուր կայ. Եւ նա ասեց նորանց. Բաւական է։</verse>
				<verse number="39">Եւ դուրս ելաւ իր սովորութեան պէս գնաց Ձիթենեաց սարը, եւ աշակերտներն էլ նորա ետեւից գնացին։</verse>
				<verse number="40">Եւ երբոր այն տեղը հասաւ, նորանց ասեց. Աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։</verse>
				<verse number="41">Եւ ինքը նորանցից հեռացաւ մի քարընկէցի չափ, ծունր դրաւ, աղօթք էր անում,</verse>
				<verse number="42">Եւ ասում. Հայր, եթէ կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի։</verse>
				<verse number="43">Եւ հրեշտակ երեւեցաւ նորան երկնքիցը, եւ զօրացնում էր նորան. եւ նա տագնապի մէջ լինելով, աւելի եռանդով էր աղօթք անում։</verse>
				<verse number="44">Եւ նորա քրտինքն էր ինչպէս արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ։</verse>
				<verse number="45">Եւ աղօթքիցը վերկացաւ եկաւ իր աշակերտների մօտ, եւ նորանց քնի մէջ գտաւ տրտմութիւնից.</verse>
				<verse number="46">Եւ ասեց նորանց. Ի՞նչու էք քնում. վեր կացէք, աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։</verse>
				<verse number="47">Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի ամբոխ. եւ Յուդա կոչուածը՝ այն տասնեւերկուսիցը մէկը՝ գնում էր նորանց առաջին. եւ մօտեցաւ Յիսուսին, որ համբուրէ նորան.</verse>
				<verse number="48">Յիսուսն էլ նորան ասեց. Յուդա, համբոյրո՞վ ես մարդի Որդին մատնում։</verse>
				<verse number="49">Երբոր նորա հետ լինողները տեսան, թէ ինչ է լինելու, նորան ասեցին. Տէր, սրով զարկե՞նք։</verse>
				<verse number="50">Եւ նորանցից մէկը քահանայապետի ծառային զարկեց, եւ նորա աջ ականջը կտրեց։</verse>
				<verse number="51">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. թող տուէք մինչ այս. եւ նորա ականջին դպաւ եւ բժշկեց նորան։</verse>
				<verse number="52">Եւ Յիսուսն ասեց իրան վերայ եկած քահանայապետներին եւ տաճարի իշխաններին եւ ծերերին. Ինչպէս մի աւազակի՞ վերայ դուրս եկաք սրերով եւ բիրերով։</verse>
				<verse number="53">Ես որ ամեն օր ձեզ հետ էի տաճարումը, ձեռք չ’ձգեցիք ինձ վերայ. բայց սա ձեր ժամն է եւ խաւարի իշխանութիւնը։</verse>
				<verse number="54">Եւ նորան բռնեցին տարան, եւ մտցրին քահանայապետի տունը. Պետրոսն էլ հեռուանց գնում էր նորա ետեւից։</verse>
				<verse number="55">Եւ երբոր սրահի մէջ կրակ էին վառել եւ չորս կողմով նստել, Պետրոսն էլ նստեց նորանց միջումը։</verse>
				<verse number="56">Մի աղախին տեսնելով նորան՝ լոյսի մօտ նստած, դիտեց նորա վերայ եւ ասեց. Սա էլ նորա հետ էր։</verse>
				<verse number="57">Բայց նա ուրացաւ եւ ասեց. Ով կին, ես նորան չ’գիտեմ։</verse>
				<verse number="58">Եւ քիչ մի յետոյ ուրիշը տեսաւ նորան եւ ասեց. Դու էլ նորանցից ես. Պետրոսն էլ ասեց. Ով մարդ, չեմ։</verse>
				<verse number="59">Եւ մէկ ժամի չափ էլ որ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. Ճշմարիտ որ սա էլ նորա հետ էր. որովհետեւ Գալիլեացի է։</verse>
				<verse number="60">Պետրոսն էլ ասեց. Մարդ, ես չ’գիտեմ, թէ դու ի՛նչ ես ասում. եւ իսկոյն նա դեռ ասելիս՝ հաւը խօսեց։</verse>
				<verse number="61">Եւ Տէրը դարձաւ մտիկ տուաւ Պետրոսին, եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասեց նորան, թէ Մինչեւ հաւի խօսելը, երեք անգամ կ’ուրանաս ինձ։</verse>
				<verse number="62">Եւ Պետրոսը դուրս գնաց դառնապէս լացաւ։</verse>
				<verse number="63">Եւ Յիսուսին պահող մարդիկը ծաղր էին անում նորան եւ ծեծում։</verse>
				<verse number="64">Եւ նորա աչքերը ծածկում էին եւ երեսին զարկում, եւ նորան հարցնում էին եւ ասում. Մարգարէացիր՝ ո՞վ է նա, որ քեզ զարկեց։</verse>
				<verse number="65">Եւ ուրիշ շատ բաներ էլ հայհոյանքով խօսում էին նորա դէմ։</verse>
				<verse number="66">Եւ երբոր առաւօտ եղաւ, ժողովրդի ծերակոյտը` քահանայապետները եւ դպիրները ժողովուեցան, եւ նորան հանեցին տարան իրանց ատեանը, եւ ասեցին. Եթէ դու Քրիստոսն ես, ասիր մեզ։</verse>
				<verse number="67">Եւ նորանց ասեց. Եթէ ասեմ ձեզ, դուք չէք հաւատալ։</verse>
				<verse number="68">Եւ եթէ ձեզ հարցնեմ էլ, ինձ պատասխան չէք տալ, կամ ինձ արձակել։</verse>
				<verse number="69">Բայց այսուհետեւ մարդի Որդին նստած կ’լինի Աստուծոյ զօրութեան աջ կողմը։</verse>
				<verse number="70">Եւ ամենքն ասեցին. Ուրեմն դո՞ւ Աստուծոյ Որդին ես. եւ նա ասեց նորանց. Դուք էք ասում, որ ես եմ։</verse>
				<verse number="71">Նորանք էլ ասեցին. Էլ ի՞նչ պէտք է մեզ վկայութիւն, որ մենք ինքներս լսեցինք դորա բերանիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ նորանց բոլոր բազմութիւնը վեր կացաւ, եւ նորան տարան Պիղատոսի մօտ։</verse>
				<verse number="2">Եւ սկսեցին ամբաստանութիւն անել նորանից եւ ասել. Սորան գտանք որ ազգին մոլորեցնում էր՝ եւ արգելում էր կայսրին հարկ տալ՝ ինքն իրան համար ասելով, թէ Քրիստոս՝ թագաւորն է։</verse>
				<verse number="3">Բայց Պիղատոսը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. նա պատասխանեց նորան եւ ասեց. Դու ասեցիր։</verse>
				<verse number="4">Պիղատոսն էլ ասեց քահանայապետներին եւ ժողովուրդներին. Ես մի յանցանք չեմ գտնում այս մարդումը։</verse>
				<verse number="5">Բայց նորանք սաստկացնում էին եւ ասում թէ Ժողովուրդները խռովեցնում է բոլոր Հրէաստանի մէջ սովորեցնելով՝ Գալիլեայիցն սկսած մինչեւ այստեղ։</verse>
				<verse number="6">Պիղատոսն էլ երբոր Գալիլեան լսեց, հարցրեց, թէ այդ մարդը Գալիլեացի՞ է.</verse>
				<verse number="7">Եւ իմանալով թէ Հերովդէսի իշխանութիւնիցն է, տանել տուաւ նորան Հերովդէսի մօտ, որ նա էլ այն օրերը Երուսաղէմումն էր։</verse>
				<verse number="8">Հերովդէսն էլ Յիսուսին տեսնելով շատ ուրախացաւ. որովհետեւ շատ ժամանակից ուզում էր տեսնել նորան. որովհետեւ նորա համար շատ բաներ էր լսել. եւ յոյս ունէր թէ մի նշան կ’տեսնէ նորանից եղած։</verse>
				<verse number="9">Շատ խօսքերով հարցնում էր նորան, բայց նա ոչինչ պատասխան չ’տուաւ նորան։</verse>
				<verse number="10">Քահանայապետները եւ դպիրները կանգնած էին, եւ շատ սաստիկ ամբաստանութիւն էին անում նորանից։</verse>
				<verse number="11">Հերովդէսն էլ իր զինուորների հետ անարգեց նորան. եւ ծաղր անելուց յետոյ մի փառաւոր հանդերձ հագցրեց նորան, եւ ետ տանել տուաւ Պիղատոսի մօտ։</verse>
				<verse number="12">Եւ Պիղատոսն ու Հերովդէսը բարեկամ եղան այն օրը միմեանց հետ. որովհետեւ առաջ իրար դէմ թշնամութեան մէջ էին։</verse>
				<verse number="13">Պիղատոսն էլ կանչեց քահանայապետներին եւ իշխաններին եւ ժողովրդին,</verse>
				<verse number="14">Եւ նորանց ասեց. Դուք այս մարդն ինձ մօտ բերիք իբրեւ ժողովուրդը մոլորեցնող եւ ահա ձեր առաջին դատելով ոչ մի յանցանք չ’գտայ այս մարդումն այն բաների համար, որ դուք ամբաստանութիւն էք անում դորանից։</verse>
				<verse number="15">Եւ ոչ էլ Հերովդէսը. որովհետեւ ձեզ տանել տուի նորա մօտ. եւ ահա մեռնելու արժանի ոչինչ չէ գործել դա։</verse>
				<verse number="16">Արդ պատժեմ դորան՝ եւ արձակեմ։</verse>
				<verse number="17">Որովհետեւ հարկաւոր էր, որ տօնի ժամանակին մի մարդ արձակէր նորանց համար։</verse>
				<verse number="18">Իսկ նորանք բոլոր բազմութեամբ աղաղակում էին եւ ասում. Վեր առ դորան, եւ արձակիր մեզ համար Բարաբբային.</verse>
				<verse number="19">Որ քաղաքումն եղած մի խռովութեան եւ մարդասպանութեան համար բանտն էր գցուած։</verse>
				<verse number="20">Եւ Պիղատոսը դարձեալ խօսեց դէպի նորանց. կամենալով արձակել Յիսուսին։</verse>
				<verse number="21">Իսկ նորանք աղաղակում էին եւ ասում. Խաչիր, խաչիր դորան։</verse>
				<verse number="22">Եւ նա երրորդ անգամ ասեց նորանց. Ապա ի՞նչ չար բան գործեց սա. ոչինչ մեռնելու յանցանք չ’գտայ սորանում. կ’պատժեմ սորան եւ կ’արձակեմ.</verse>
				<verse number="23">Բայց նորանք բարձր ձայնով ստիպում էին եւ խնդրում էին, որ նա խաչուի. եւ նորանց եւ քահանայապետների աղաղակը զօրանում էր։</verse>
				<verse number="24">Եւ Պիղատոսը վճռեց, որ նորանց խնդիրքը լինի։</verse>
				<verse number="25">Արձակեց նորանց համար խռովութեան եւ մարդասպանութեան համար բանտի մէջ գցուածը, որին խնդրում էին. եւ Յիսուսին մատնեց նորանց կամքին։</verse>
				<verse number="26">Եւ երբոր նորան տանում էին, Սիմօն Կիւրենացի ասուած մէկին բռնեցին, որ յանդիցը գալիս էր. խաչը նորա վերայ դրին, որ Յիսուսի ետեւից տանէ։</verse>
				<verse number="27">Եւ շատ ժողովուրդ էր գնում նորա ետեւից. եւ կանայք էլ, որ կոծ եւ սուգ էին անում նորա վերայ։</verse>
				<verse number="28">Յիսուսն էլ դարձաւ՝ նորանց ասեց. Երուսաղէմի աղջիկներ, լաց մի լինիք ինձ վերայ, այլ լաց եղէք ձեզ վերայ եւ ձեր որդկանց վերայ։</verse>
				<verse number="29">Որովհետեւ ահա օրեր կ’գան, որ կ’ասեն. Երանի ամուլներին եւ այն որովայններին, որ չ’ծնեցին եւ այն ծծերին, որ չ’ծծեցրին։</verse>
				<verse number="30">Այն ժամանակ կ’սկսեն ասել սարերին, Մեզ վերայ ընկէք, եւ բլուրներին՝ Ծածկեցէք մեզ։</verse>
				<verse number="31">Որովհետեւ եթէ կանանչ փայտին են անում այս բաներն, ապա չորին ի՞նչ կ՛լինի։</verse>
				<verse number="32">Ուրիշ երկու մարդիկ էլ տարան, չարագործներ, որ նորա հետ սպանեն։</verse>
				<verse number="33">Եւ երբոր եկան այն տեղը որ Գագաթն էր կոչվում, այնտեղ խաչեցին նորան. եւ այն չարագործներին, մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։</verse>
				<verse number="34">Եւ Յիսուսն ասեց. Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում. եւ նորա հանդերձները բաժանելիս, վիճակ գցեցին։</verse>
				<verse number="35">Եւ ժողովուրդը կանգնած մտիկ էր անում. իշխաններն էլ նորանց հետ ծաղր էին անում՝ եւ ասում. ուրիշներին ապրեցրեց, թող իրան էլ ապրեցնէ, եթէ դա է Քրիստոսն, Աստուծոյ ընտրուածը։</verse>
				<verse number="36">Զինուորներն էլ էին ծաղր անում նորան. եւ մօտ գալով քացախ էին տալիս նորան.</verse>
				<verse number="37">Եւ ասում. Եթէ դու ես Հրէաների թագաւորը, փրկիր քո անձը։</verse>
				<verse number="38">Եւ մի գիր էր գրուած նորա վերայ, Յունարէն, Հռովմայեցերէն եւ Եբրայեցերէն գրերով, թէ ԱՅՍ Է ՀՐԷԱՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐԸ։</verse>
				<verse number="39">Եւ այն կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նորան եւ ասում. Եթէ դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։</verse>
				<verse number="40">Իսկ միւսը պատասխանեց սաստելով նորան՝ եւ ասեց. Եւ դու չե՞ս վախենում Աստուածանից, որ հէնց նոյն պատժի մէջ ես։</verse>
				<verse number="41">Ու մենք՝ իրավունքով ենք պատժուած. որովհետեւ մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում. իսկ սա ոչ մի անտեղի բան չ’գործեց։</verse>
				<verse number="42">Եւ ասեց Յիսուսին. Տէր, ինձ յիշիր, երբոր գաս քո թագաւորութիւնովը։</verse>
				<verse number="43">Եւ Յիսուսը ասեց նորան. Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կ’լինիս։</verse>
				<verse number="44">Եւ ժամը վեցի դէմ էր. եւ բոլոր երկրի վերայ խաւար եղաւ մինչեւ ինը ժամը.</verse>
				<verse number="45">Եւ արեգակը խաւարուեցաւ, եւ տաճարի վարագոյրը միջիցը ճղուեցաւ։</verse>
				<verse number="46">Եւ Յիսուսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում. եւ այս ասելով հոգի տուաւ։</verse>
				<verse number="47">Եւ հարիւրապետը եղածը տեսնելով, Աստուծոյ փառք տուաւ եւ ասեց. Յիրաւի՜ այս մարդն արդար էր։</verse>
				<verse number="48">Եւ բոլոր ժողովուրդները, որ այս տեսարանը դիտելու համար եկել էին, եղած բաները տեսնելով՝ իրանց կուրծքերը թակում էին եւ ետ դառնում։</verse>
				<verse number="49">Նորա բոլոր ծանօթներն էլ հեռուանց կանգնած էին, եւ այն կանայքն էլ, որ Գալիլեայիցը նորա ետեւից եկել էին եւ տեսնում էին այս բաները։</verse>
				<verse number="50">Եւ ահա մի մարդ՝ անունը Յովսէփ, որ խորհրդական էր, բարի եւ արդար մարդ.</verse>
				<verse number="51">(Սա չէր միաբանուել նորանց խորհրդի եւ գործերի հետ.) Հրէաների Արիմաթիա քաղաքիցը. որ ինքն էլ հէնց սպասում էր Աստուծոյ արքայութեանը.</verse>
				<verse number="52">Սա գնաց Պիղատոսի մօտ եւ Յիսուսի մարմինը խնդրեց։</verse>
				<verse number="53">Եւ վայր բերաւ նորան, ազնիւ կտաւով պատեց, եւ քարից փորած գերեզմանի մէջ դրաւ՝ ուր երբէք մի մարդ դրուած չէր։</verse>
				<verse number="54">Եւ օրը ուրբաթ էր, եւ շաբաթ էր լուսանում։</verse>
				<verse number="55">Եւ այն կանայք էլ, որ Գալիլեայիցը նորա հետ եկել էին՝ գնում էին նորա ետեւից, տեսան գերեզմանը, եւ թէ ինչպէս դրուեցաւ նորա մարմինը։</verse>
				<verse number="56">Եւ ետ դառան խնկեր եւ իւղեր պատրաստեցին. բայց շաբաթ օրը հանդարտ մնացին պատուիրանքի համեմատ։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Բայց միաշաբաթի օրը առաւօտանց կանուխ եկան գերեզմանը, եւ բերին այն խնկերը, որ պատրաստեցին. եւ ոմանք էլ նորանց հետ։</verse>
				<verse number="2">Եւ քարը գերեզմանիցը հեռու թաւալած գտան։</verse>
				<verse number="3">Եւ երբոր ներս մտան, Տէր Յիսուսի մարմինը չ’գտան։</verse>
				<verse number="4">Եւ եղաւ երբոր նորա համար շատ հիացել էին, ահա երկու մարդ հասան նորանց լուսաւոր հանդերձներով։</verse>
				<verse number="5">Եւ երբոր նորանք ահով լցուեցան, եւ իրանց երեսները դէպի երկիր խոնարհեցրին, նորանց ասեցին. Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում։</verse>
				<verse number="6">Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ. յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր.</verse>
				<verse number="7">Որ ասում էր, թէ պէտք է մարդի Որդին մեղաւոր մարդկանց ձեռը մատնուի՝ եւ խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնէ։</verse>
				<verse number="8">Եւ նորա խօսքերը յիշեցին։</verse>
				<verse number="9">Եւ գերեզմանիցը ետ դառան եւ այս բոլոր բաները պատմեցին տասնեւմէկին եւ բոլոր ուրիշներին։</verse>
				<verse number="10">Եւ էին Մարիամ Մագդաղենացին, եւ Յովհաննան, եւ Յակոբոսի մայր Մարիամը, եւ նորանց հետ ուրիշներն էլ, որ այս բաները ասում էին առաքեալներին։</verse>
				<verse number="11">Եւ նորանց խօսքերը ցնորք երեւեցաւ նորանց առաջին, եւ չէին հաւատում նորանց։</verse>
				<verse number="12">Բայց Պետրոսը վեր կացաւ վազեց գերեզմանը, եւ ծռելով տեսաւ կտաւները մինակ դրուած. եւ գնաց եղածի վերայ իր մտքումը զարմանալով։</verse>
				<verse number="13">Եւ ահա նորանցից երկուսը միեւնոյն օրը մի գիւղ էին գնում, որ վաթսուն ասպարէզ Երուսաղէմիցը հեռու էր, անունն Էմմաուս։</verse>
				<verse number="14">Եւ նորանք իրար հետ խօսում էին այն բոլոր անցած բաների համար։</verse>
				<verse number="15">Եւ եղաւ որ նորանք խօսելիս եւ վիճաբանելիս, հէնց ինքն Յիսուսը մօտեցաւ եւ գնում էր նորանց հետ։</verse>
				<verse number="16">Բայց նորանց աչքերը բռնուած էին, որ չճանաչեն նորան։</verse>
				<verse number="17">Եւ նորանց ասեց. Այդ ի՞նչ բաներ են, որ դորանց համար իրար հետ վիճում էք գնալիս, եւ տրտմած էք։</verse>
				<verse number="18">Եւ պատասխանեց նորանցից մէկը, անունը Կղէոպաս, եւ ասեց նորան. Դո՞ւ ես միայն բնակվում Երուսաղէմումն, որ չ’իմացար այն բաները, որ այս օրերը եղան նորանում։</verse>
				<verse number="19">Եւ նա ասեց նորանց. Ո՞ր բաներ. եւ նորանք ասեցին. Յիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարէ մարդ էր, զօրաւոր գործերով Աստուծոյ եւ բոլոր ժողովրդի առաջին։</verse>
				<verse number="20">Թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին նորան, եւ խաչեցին նորան։</verse>
				<verse number="21">Իսկ մենք յոյս ունէինք թէ նա է, որ Իսրայէլին փրկելու էր. այլ այսու ամենայնիւ սա երրորդ օրն է, որ այս բաները եղան։</verse>
				<verse number="22">Բայց մի քանի կանայք էլ մեր միջիցը զարմացրին մեզ, որ առաւօտանց կանուխ գնացին գերեզմանը։</verse>
				<verse number="23">Եւ նորա մարմինը չ’գտած՝ եկան եւ ասեցին, թէ հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում էին, թէ նա կենդանի է։</verse>
				<verse number="24">Եւ մեզանից ոմանք գնացին գերեզմանը, եւ իսկ այնպէս գտան, ինչպէս կանայքն ասեցին, բայց նորան չ’տեսան։</verse>
				<verse number="25">Եւ նա ասեց նորանց. Ով անմիտներ եւ թուլասիրտներ, հաւատալու այն բոլոր բաներին, որ մարգարէները խօսեցին։</verse>
				<verse number="26">Չէ՞ որ պէտք էր՝ որ Քրիստոսը այս չարչարանքները քաշէր եւ իր փառքը մտնէր։</verse>
				<verse number="27">Եւ սկսելով Մովսէսիցը եւ բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին։</verse>
				<verse number="28">Եւ մօտեցան այն գիւղին, ուր որ գնում էին. եւ նա այնպէս էր ցոյց տալիս, թէ աւելի հեռու տեղ է գնում։</verse>
				<verse number="29">Եւ նորանք բռնադատեցին նորան եւ ասեցին. Մնա մեզ հետ, որովհետեւ իրիկուայ դէմ է եւ օրն իջել է. եւ նա մտաւ որ նորանց հետ մնայ։</verse>
				<verse number="30">Եւ եղաւ երբոր նա նորանց հետ սեղան նստեց, հաց առաւ՝ օրհնեց, կտրեց եւ տուաւ նորանց։</verse>
				<verse number="31">Եւ նորանց աչքերը բացուեցան եւ նորան ճանաչեցին. եւ նա աներեւոյթ եղաւ նորանցից։</verse>
				<verse number="32">Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար։</verse>
				<verse number="33">Եւ նոյն ժամին վերկացան՝ ետ դառան Երուսաղէմ, եւ այն տասնեւմէկին ժողովուած գտան, եւ նորանց հետ լինողներին.</verse>
				<verse number="34">Որ ասում էին թէ Արդարեւ Տէրը յարութիւն է առել, եւ երեւացել Սիմօնին։</verse>
				<verse number="35">Եւ նորանք պատմում էին այն որ ճանապարհին եղաւ, եւ թէ ինչպէս իրան ճանաչեցրեց իրանց՝ հաց կտրելու ժամանակին։</verse>
				<verse number="36">Եւ նորանք այս խօսելիս, Յիսուսն ինքը կանգնեց նորանց միջումը եւ նորանց ասեց. Խաղաղութիւն ձեզ։</verse>
				<verse number="37">Եւ նորանք զարհուրելով վախեցած, համարում էին, թէ ոգի են տեսնում։</verse>
				<verse number="38">Եւ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթուած. Ի՞նչու համար խորհուրդներ են վերկենում ձեր սրտերումը։</verse>
				<verse number="39">Տեսէք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ. շօշափեցէք ինձ եւ տեսէք. որովհետեւ ոգին մարմին եւ ոսկերք չ’ունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ։</verse>
				<verse number="40">Եւ սա որ ասեց, ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։</verse>
				<verse number="41">Եւ քանի որ դեռ չէին հաւատում ուրախութիւնից եւ զարմացած էին, ասեց նորանց. Կերակուր ունի՞ք այս տեղ։</verse>
				<verse number="42">Եւ նորանք խորոված ձկան կտոր տուին նորան՝ եւ մեղրախորիսխ։</verse>
				<verse number="43">Եւ առաւ կերաւ նորանց առաջին։</verse>
				<verse number="44">Եւ ասեց նորանց. Այս այն բաներն են՝ որ ձեզ հետ խօսեցի, քանի որ ես ձեզ հետ էի, թէ պէտք է կատարուի Մովսէսի օրենքումը եւ մարգարէներումը եւ սաղմոսներումը բոլոր ինձ համար գրուածները։</verse>
				<verse number="45">Այն ժամանակ նորանց միտքը բացաւ, որ գրքերը իմանան։</verse>
				<verse number="46">Եւ նորանց ասեց թէ Այսպէս է գրուած, եւ այսպէս պէտք էր Քրիստոսին չարչարուիլ եւ երրորդ օրը մեռելների միջից յարութիւն առնել.</verse>
				<verse number="47">Եւ նորա անունովը ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն քարոզուիլ բոլոր ազգերի մէջ Երուսաղէմից սկսած։</verse>
				<verse number="48">Եւ դուք այս բաների համար վկաներ էք։</verse>
				<verse number="49">Եւ ահա ես իմ Հօր խոստմունքը կուղարկեմ ձեզ վերայ. դուք էլ նստեցէք Երուսաղէմ քաղաքումը, մինչեւ վերեւիցը զօրութիւն հագնիք։</verse>
				<verse number="50">Եւ նորանց հանեց մինչեւ Բեթանիա. եւ իր ձեռքերը բարձրացրեց եւ օրհնեց նորանց։</verse>
				<verse number="51">Եւ եղաւ որ նա նորանց օրհնելիս, ջոկուեց նորանցից, եւ վերանում էր երկինքը։</verse>
				<verse number="52">Եւ նորանք երկրպագեցին նորան, եւ մեծ ուրախութիւնով ետ դառան Երուսաղէմ։</verse>
				<verse number="53">Եւ ամեն ժամանակ տաճարումն էին. գովում եւ օրհնում էին Աստուծուն։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="43">
			<chapter number="1">
				<verse number="1">Սկզբումն էր Բանը. եւ Բանն Աստուծոյ մօտ էր. եւ Բանն Աստուած էր։</verse>
				<verse number="2">Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր։</verse>
				<verse number="3">Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չեղաւ, ինչ որ եղաւ։</verse>
				<verse number="4">Նորանով էր կեանքը, եւ կեանքը մարդկանց լոյսն էր։</verse>
				<verse number="5">Եւ լոյսը խաւարումը լոյս է տալիս. եւ խաւարը չիմացաւ նորան։</verse>
				<verse number="6">Մի մարդ եղաւ Աստուածանից ուղարկուած, անունը Յովհաննէս։</verse>
				<verse number="7">Սա վկայութեան համար եկաւ, որ այն Լոյսի համար վկայէ. որ ամենքը նորանով հաւատան։</verse>
				<verse number="8">Նա չէր Լոյսը, այլ որ Լոյսին համար վկայէ։</verse>
				<verse number="9">Այն էր ճշմարիտ Լոյսը, որ ամեն մարդի լուսաւորում է, որ գալիս է աշխարհքը։</verse>
				<verse number="10">Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չճանաչեց։</verse>
				<verse number="11">Իրանների մէջ եկաւ, եւ իրանները նորան չընդունեցին։</verse>
				<verse number="12">Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստուծոյ որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հաւատում են։</verse>
				<verse number="13">Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան։</verse>
				<verse number="14">Եւ Բանը մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ. եւ նորա փառքը տեսանք՝ ինչպէս Հօրից եղած միածնի փառք՝ շնորհքով եւ ճշմարտութիւնով լիքը։</verse>
				<verse number="15">Յովհաննէսը վկայում է նորա համար. եւ աղաղակեց եւ ասեց, Սա էր, որի համար ասում էի, թէ՝ Ինձանից յետոյ եկողը, ինձանից առաջ եղաւ. որովհետեւ ինձանից առաջ էր։</verse>
				<verse number="16">Եւ նորա լիութիւնիցը մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ։</verse>
				<verse number="17">Որովհետեւ օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ։</verse>
				<verse number="18">Աստուծուն ոչ ով երբէք չէ տեսել. բայց միածին Որդին, Հօր ծոցումը լինողը, նա պատմեց։</verse>
				<verse number="19">Եւ այս է Յովհաննէսի վկայութիւնը, երբոր Հրէաներն Երուսաղէմից քահանաներ ու Ղեւտացիներ ուղարկեցին նորա մօտ, որ հարցնեն նորան, թէ՝ Դու ո՞վ ես։</verse>
				<verse number="20">Եւ նա խոստովանեց եւ չուրացաւ. եւ խոստովանեց, թէ՝ Ես չեմ Քրիստոսը։</verse>
				<verse number="21">Եւ նորան հարցրին. Ապա ո՞վ, Եղիա՞ն ես. եւ նա ասեց. Չեմ. Մարգարէ՞ն ես դու. եւ նա պատասխանեց, Ոչ։</verse>
				<verse number="22">Արդ ասեցին նորան. Ապա ո՞վ ես, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քեզ համար։</verse>
				<verse number="23">Ասեց. Ես եմ անապատումը կանչողի ձայնը, թէ՝ Ուղղեցէք Տիրոջ ճահապարհը, ինչպէս Եսայիա մարգարէն ասեց։</verse>
				<verse number="24">Եւ ուղարկուածները Փարիսեցիներիցն էին։</verse>
				<verse number="25">Եւ նորան հարցրին եւ ասեցին. Ապա ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու ոչ Քրիստոսն ես եւ ոչ Եղիան, եւ ոչ մարգարէն։</verse>
				<verse number="26">Յովհաննէսը պատասխանեց նորանց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում. բայց ձեր միջումը կայ մէկը, որին դուք չգիտէք։</verse>
				<verse number="27">Նա է ինձանից յետոյ եկողը, որ ինձանից առաջ եղաւ. որ ես արժանի չեմ, նորա կօշիկների կապը արձակելու։</verse>
				<verse number="28">Սա Բեթաբարայումն եղաւ Յորդանանի այն կողմին ուր որ Յովհաննէսը մկրտում էր։</verse>
				<verse number="29">Հետեւեալ օրը Յովհաննէսը տեսնում է Յիսուսին իրան մօտ գալիս, եւ ասում է. Ահա Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը։</verse>
				<verse number="30">Սա է, որի համար ես ասում էի, թէ Ինձանից յետոյ մի մարդ է գալիս, որ ինձանից առաջ եղաւ, որովհետեւ ինձանից առաջ էր։</verse>
				<verse number="31">Եւ ես նորան չգիտէի. այլ որ նա յայտնի լինի Իսրայէլին, նորա համար ես եկայ ջրով մկրտելու։</verse>
				<verse number="32">Եւ վկայեց Յովհաննէսը եւ ասեց թէ՝ Տեսնում էի Հոգին, որ աղաւնու պէս վայր էր գալիս երկնքիցը եւ նորա վերայ մնում։</verse>
				<verse number="33">Եւ ես չգիտէի նորան. բայց նա որ ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ասեց ինձ թէ՝ Որի վերայ որ տեսնես Հոգին վայր է գալիս եւ նորա վերայ մնում, նա է Սուրբ Հոգով մկրտողը։</verse>
				<verse number="34">Եւ ես տեսայ եւ վկայեցի թէ՝ Սա է Աստուծոյ Որդին։</verse>
				<verse number="35">Հետեւեալ օրը դարձեալ կանգնած էր Յովհաննէսը, եւ նորա աշակերտներիցը երկուսը։</verse>
				<verse number="36">Եւ մտիկ տուաւ Յիսուսին, որ ման էր գալիս, եւ ասեց. Ահա Աստուծոյ Գառը։</verse>
				<verse number="37">Եւ այն երկու աշակերտները լսեցին նորանից՝ որ խօսում էր, եւ գնացին Յիսուսի ետեւից։</verse>
				<verse number="38">Յիսուսն էլ դարձաւ նորանց տեսաւ, որ գնում էին իր ետեւից, եւ ասեց նորանց. Ի՞նչ էք ուզում. նորանք ասեցին նորան. Ռաբբի, (որ թարգմանուած ասվում է՝ վարդապետ.) որտե՞ղ ես կենում։</verse>
				<verse number="39">Նորանց ասեց. Եկէք եւ տեսէք. եկան եւ տեսան թէ որտեղ էր կենում. եւ այն օրը նորա մօտ մնացին. ժամն էլ տասի մօտ էր։</verse>
				<verse number="40">Անդրէասը՝ Սիմօն Պետրոսի եղբայրն՝ այն երկուսից մէկն էր, որ Յովհաննէսիցը լսեցին եւ նորա ետեւից գնացին։</verse>
				<verse number="41">Սա առաջ գտնում է իր Սիմօն եղբօրն եւ նորան ասում. Մեսիան գտել ենք, (որ թարգմանվում է Քրիստոս)։</verse>
				<verse number="42">Եւ բերաւ նորան Յիսուսի մօտ. Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ եւ ասեց. Դու Սիմօնն ես՝ Յովնանի որդին. դու պիտի կոչուիս Կեփաս, (որ թարգմանվում է Պետրոս)։</verse>
				<verse number="43">Հետեւեալ օրը կամեցաւ Յիսուսը դուրս գնալ Գալիլեա. եւ գտնում է Փիլիպպոսին, եւ ասում նորան. Իմ ետեւից եկ։</verse>
				<verse number="44">Փիլիպպոսն էլ Բեթսայիդայիցն էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքիցը։</verse>
				<verse number="45">Փիլիպպոսն էլ գտնում է Նաթանայէլին եւ ասում նորան. Նա որի մասին գրեց Մովսէսն օրէնքումը, եւ մարգարէներն էլ, գտանք՝ Յովսէփի որդի Յիսուսին՝ Նազարէթիցը։</verse>
				<verse number="46">Եւ Նաթանայէլը նորան ասեց. Կարելի՞ որ Նազարէթիցը մի բարի բան լինի. Փիլիպպոսը նորան ասեց. Եկ եւ տես։</verse>
				<verse number="47">Յիսուսը տեսաւ Նաթանայէլին իրան մօտ գալիս՝ եւ ասեց նորա համար. Ահա ճիշտ իսրայէլացի. որի մէջ նենգութիւն չկայ։</verse>
				<verse number="48">Նաթանայէլն ասում է նորան. Ի՞նչ տեղից ես ճանաչում ինձ. Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած քեզ տեսայ որ թզենու տակն էիր.</verse>
				<verse number="49">Նաթանայէլը պատասխանեց եւ ասեց. Ռաբբի, դու Աստուծոյ Որդին ես. դու ես Իսրայէլի թագաւորը։</verse>
				<verse number="50">Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Որովհետեւ ես ասեցի քեզ թէ թզենու տակ տեսայ քեզ, հաւատո՞ւմ ես. սորանցից էլ աւելի մեծ բաներ կտեսնես։</verse>
				<verse number="51">Եւ նորան ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, այսուհետեւ կտեսնէք երկինքը բացուած, եւ Աստուծոյ հրեշտակներին մարդի Որդու վերայ ելնելիս եւ իջնելիս։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ երրորդ օրը հարսանիք էր Գալիլեայի Կանայումը, եւ Յիսուսի մայրն այնտեղ էր։</verse>
				<verse number="2">Յիսուսն էլ կանչուեցաւ այն հարսանիքը եւ նորա աշակերտներն էլ։</verse>
				<verse number="3">Եւ երբոր գինին պակասեց, Յիսուսի մայրն ասեց նորան. Գինի չունին։</verse>
				<verse number="4">Յիսուսը նորան ասեց, Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, կին. իմ ժամանակը դեռ չէ հասել։</verse>
				<verse number="5">Նորա մայրն ասեց սպասաւորներին. Ինչ որ ասէ ձեզ, արէք։</verse>
				<verse number="6">Այնտեղ վեց քարէ կարասներ կային Հրէաների մաքրուելու համար, որոնցից ամեն մէկը երկու կամ երեք մար էին տանում։</verse>
				<verse number="7">Յիսուսը նորանց ասեց. Այդ կարասները ջրով լցրէք. եւ նորանց լցրին մինչեւ վերը։</verse>
				<verse number="8">Եւ նորանց ասեց. Հիմա առէք եւ տարէք սեղանապետին. եւ նորանք տարան։</verse>
				<verse number="9">Եւ երբոր վերակացուն այն գինի դառած ջուրը ճաշակեց, (եւ չգիտէր թէ ինչ տեղից է. բայց սպասաւորները գիտէին՝ որ ջուրը լցրել էին) սեղանապետը փեսային կանչեց,</verse>
				<verse number="10">Եւ նորան ասեց. Ամեն մարդ առաջ լաւ գինին է տալիս. եւ երբոր արբենան, այն ժամանակ վատը. Դու լաւ գինին մինչեւ հիմա պահեցիր։</verse>
				<verse number="11">Նշանների սկիզբը Յիսուսն այս արաւ Գալիլեայի Կանայումը. եւ իր փառքը յայտնեց. եւ նորա աշակերտները հաւատացին նորան։</verse>
				<verse number="12">Սորանից յետոյ Յիսուսն իջաւ Կափառնայում, ինքն եւ իր մայրը եւ իր եղբայրները եւ իր աշակերտները. եւ շատ օրեր չմնացին այնտեղ։</verse>
				<verse number="13">Եւ Հրէաների զատիկը մօտ էր, եւ Յիսուսը ելաւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="14">Եւ տաճարումը գտաւ եզներ եւ ոչխարներ եւ աղաւնիներ ծախողներին, եւ սեղանաւորներին նստած.</verse>
				<verse number="15">Եւ չուանից խարազան շինեց, եւ ամենին տաճարիցը դուրս հանեց՝ ոչխարներն էլ եւ եզներն էլ, եւ սեղանաւորների պղինձները ցրուեց եւ տախտակները կործանեց։</verse>
				<verse number="16">Եւ աղաւնի ծախողներին ասեց. Դորանց վեր առէք այստեղից. իմ Հօր տունը մի շինէք առուտուրի տուն։</verse>
				<verse number="17">Եւ նորա աշակերտները յիշեցին, թէ գրուած է, Քո տան նախանձը կերաւ ինձ։</verse>
				<verse number="18">Արդ Հրէաները պատասխանեցին եւ ասեցին նորան. Ի՞նչ նշան ես ցոյց տալիս մեզ, որ անում ես այդ։</verse>
				<verse number="19">Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Քանդեցէք այդ տաճարը, եւ երեք օրում կկանգնեցնեմ նորան։</verse>
				<verse number="20">Հրէաներն էլ ասեցին. Այս տաճարը քառասունեւվեց տարում շինուեցաւ, եւ դու երեք օրումը կկանգնեցնե՞ս դորան։</verse>
				<verse number="21">Բայց նա իր մարմնի տաճարի համար էր ասում։</verse>
				<verse number="22">Արդ երբոր նա մեռելների միջից յարութիւն առաւ, նորա աշակերտները յիշեցին, թէ նա ասեց նորանց այս բանը. եւ հաւատացին գրքին՝ եւ այն խօսքին որ ասեց Յիսուսը։</verse>
				<verse number="23">Եւ երբոր Երուսաղէմումն էր զատկի տօնին, շատ մարդիկ հաւատացին նորա անունին. տեսնելով նորա այն նշանները, որ անում էր։</verse>
				<verse number="24">Բայց Յիսուս ինքն իր անձը չէր հաւատում նորանց. որովհետեւ ինքն ամենը գիտէր։</verse>
				<verse number="25">Եւ որովհետեւ պէտք չէր որ մէկը վկայէր մարդի համար. որովհետեւ ինքը գիտէր թէ ինչ կար մարդումը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ Փարիսեցիներիցը մի մարդ կար՝ անունը Նիկոդեմոս՝ Հրէաների իշխան։</verse>
				<verse number="2">Սա գիշերը Յիսուսի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ռաբբի, գիտենք որ Աստուածանից վարդապետ ես եկել. որովհետեւ ոչ ով չէ կարող այդ նշաններն անել՝ որ դու ես անում, եթէ Աստուած նորա հետ չլինի։</verse>
				<verse number="3">Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։</verse>
				<verse number="4">Նիկոդեմոսը նորան ասեց. Մարդ ինչպէ՞ս կարող է ծնուիլ՝ որ ծեր է. Մի՞թէ կարող է երկրորդ անգամ իր մօր արգանդը մտնել եւ ծնուիլ։</verse>
				<verse number="5">Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։</verse>
				<verse number="6">Մարմնիցը ծնուածը մարմին է. եւ Հոգուցը ծնուածը հոգի է։</verse>
				<verse number="7">Մի զարմանար՝ որ ասեցի քեզ թէ Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ։</verse>
				<verse number="8">Քամին որտեղ ուզում է՝ փչում է, եւ նորա ձայնը լսում ես. բայց չգիտես թէ որտեղի՞ց է գալիս եւ որտե՞ղ է գնում. այսպէս է ամեն Հոգուցը ծնուածը։</verse>
				<verse number="9">Նիկոդեմոսը պատասխանեց եւ ասեց նորան. Այդ ինչպէ՞ս կարող է լինիլ։</verse>
				<verse number="10">Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես Իսրայէլի վարդապետը, եւ այս չգիտե՞ս։</verse>
				<verse number="11">Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, թէ ինչ որ գիտենք՝ խօսում ենք, եւ ինչ որ տեսանք՝ վկայում ենք. եւ մեր վկայութիւնը չէք ընդունում։</verse>
				<verse number="12">Եթէ երկրաւոր բաներն ասեցի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ինչպէ՞ս կհաւատաք, եթէ երկնաւոր բաներն ասեմ։</verse>
				<verse number="13">Եւ ոչ ով վեր չելաւ երկինքը, եթէ ոչ երկնքից իջնողը՝ մարդի Որդին՝ նա որ երկնքումն է։</verse>
				<verse number="14">Եւ ինչպէս Մովսէսն օձը բարձրացրեց անապատումը, այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ.</verse>
				<verse number="15">Որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։</verse>
				<verse number="16">Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Աստուած իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։</verse>
				<verse number="18">Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չհաւատացողն արդէն դատապարտուած է. որովհետեւ չհաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։</verse>
				<verse number="19">Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։</verse>
				<verse number="20">Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չյանդիմանուին։</verse>
				<verse number="21">Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, ու Աստուծով գործուեցան։</verse>
				<verse number="22">Սորանից յետոյ եկաւ Յիսուսը եւ նորա աշակերտները Հրէաստանի երկիրը. եւ այնտեղ նորանց հետ մնում՝ եւ մկրտում էր։</verse>
				<verse number="23">Եւ Յովհաննէսն էլ Այենոնումն էր մկրտում՝ Սաղեմի մօտ. որովհետեւ այնտեղ շատ ջուր կար. եւ գալիս էին եւ մկրտվում էին։</verse>
				<verse number="24">Որովհետեւ Յովհաննէսը դեռ բանտի մէջ չէր գցուած։</verse>
				<verse number="25">Արդ Յովհաննէսի աշակերտները Հրէաների հետ վեճ ունեցան մաքրութեան համար։</verse>
				<verse number="26">Եւ Յովհաննէսի մօտ եկան եւ ասեցին նորան. Ռաբբի, նա որ Յորդանանի այն կողմումն էր քեզ հետ, որի համար դու վկայեցիր, ահա նա մկրտում է, եւ ամենքը նորա մօտ են գալիս։</verse>
				<verse number="27">Յովհաննէսը պատասխանեց եւ ասեց. Մարդ չէ կարող ոչինչ վեր առնել, եթէ երկնքիցը տրուած չլինի նորան։</verse>
				<verse number="28">Դուք ինքներդ վկայում էք ինձ համար, որ ասեցի ձեզ, թէ Ես Քրիստոսը չեմ, այլ թէ նորա առաջից ուղարկուած եմ։</verse>
				<verse number="29">Հարսն ունեցողն է փեսայ. բայց փեսայի բարեկամը, որ կանգնած է եւ լսում է նորան, ուրախութիւնով ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ իմ այս ուրախութիւնը լցուած է։</verse>
				<verse number="30">Նորան պէտք է աճել, եւ ինձ փոքրանալ։</verse>
				<verse number="31">Վերեւից եկողն ամենից վեր է. երկրիցը լինողը երկրիցն է եւ երկրիցն է խօսում. երկնքից եկողն ամենից վեր է.</verse>
				<verse number="32">Ինչ որ տեսաւ եւ լսեց, նա է վկայում. եւ նորա վկայութիւնը ոչ ով չէ ընդունում։</verse>
				<verse number="33">Նորա վկայութիւնն ընդունողը կնքեց, թէ Աստուած ճշմարիտ է։</verse>
				<verse number="34">Որովհետեւ նա որին Աստուած ուղարկեց, Աստուծոյ բանն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին չափով չէ տալիս։</verse>
				<verse number="35">Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան նորա ձեռն է տուել։</verse>
				<verse number="36">Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. իսկ Որդուն չհնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ երբոր Տէրն իմացաւ, որ Փարիսեցիները լսեցին, թէ Յիսուսը աւելի աշակերտներ է անում եւ մկրտում քան թէ Յովհաննէսը,</verse>
				<verse number="2">(Թէպէտեւ Յիսուսը ինքը չէր մկրտում՝ այլ նորա աշակերտները.)</verse>
				<verse number="3">Հրէաստանի երկիրը թողեց եւ դարձեալ եկաւ Գալիլեա։</verse>
				<verse number="4">Եւ պէտք էր որ Սամարիայի միջովն անցնէր։</verse>
				<verse number="5">Արդ նա Սամարիայի մի քաղաքն եկաւ, անունը Սիւքար, այն տեղի մօտ, որ Յակոբը տուաւ իր որդի Յովսէփին։</verse>
				<verse number="6">Եւ Յակոբի մի աղբիւրը կար այնտեղ. եւ Յիսուսը ճանապարհիցը վաստակած այն աղբիւրի վերայ նստեց. եւ ժամը վեցին դէմ էր։</verse>
				<verse number="7">Արդ Սամարիայից մի կին եկաւ, որ ջուր հանէ. Յիսուսը նորան ասեց. Ինձ ջուր տուր խմեմ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ նորա աշակերտները քաղաքն էին գնացել, որ կերակուր առնեն։</verse>
				<verse number="9">Սամարացի կինն էլ ասեց նորան. Դու որ Հրէայ ես, ինչպէ՞ս ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի Սամարացի կին եմ. որովհետեւ Հրէաները չեն խառնվում Սամարացիների հետ։</verse>
				<verse number="10">Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան, Եթէ Աստուծոյ պարգեւը գիտենայիր, եւ թէ ով է նա, որ քեզ ասում է, թէ՝ Տուր ինձ խմել, ապա դու նորանից կխնդրէիր, եւ նա կենդանի ջուր կտար քեզ։</verse>
				<verse number="11">Կինը նորան ասեց. Տէր, դու դոյլ էլ չունիս, եւ հորը խոր է. ապա որտեղի՞ց ունիս կենդանի ջուրը։</verse>
				<verse number="12">Մի՞թէ դու աւելի մեծ ես քան է մեր հայր Յակոբը, որ այս հորը տուաւ մեզ. եւ ինքը սորանից խմեց, եւ նորա որդիքը եւ նորա անասունները։</verse>
				<verse number="13">Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան, Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կծարաւի. բայց ով որ խմէ այն ջրիցը որ ես կտամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ։</verse>
				<verse number="14">Այլ այն ջուրը, որ ես կտամ նորան, ջրի աղբիւր կլինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կբղխէ։</verse>
				<verse number="15">Կինը նորան ասեց. Տէր, տուր ինձ այն ջուրը, որ չծարաւիմ, եւ չգամ այստեղ ջուր հանելու։</verse>
				<verse number="16">Յիսուսը նորան ասեց. Գնա կանչիր քո մարդին, եւ եկ այստեղ։</verse>
				<verse number="17">Կինը պատասխանեց եւ ասեց. Ես մարդ չունիմ. Յիսուսը նորան ասեց. Լաւ ասեցիր թէ՝ Մարդ չունիմ.</verse>
				<verse number="18">Որովհետեւ դու հինգ մարդ ես ունեցել, եւ նա որ հիմա ունիս, քո մարդը չէ. դա ճշմարիտ ասեցիր։</verse>
				<verse number="19">Կինը նորան ասեց. Տէր, տեսնում եմ որ դու մարգարէ ես։</verse>
				<verse number="20">Մեր հայրերը այս սարումը երկրպագութիւն արին. եւ դուք ասում էք, թէ Երուսաղէմումն է այն տեղն, ուր պէտք է երկրպագութիւն անել։</verse>
				<verse number="21">Յիսուսը նորան ասեց. Կին, հաւատա ինձ, որ ժամանակ կգայ, որ այն ժամանակ ոչ այս սարումը կերկրպագէք Հօրը, եւ ոչ էլ Երուսաղէմումը։</verse>
				<verse number="22">Դուք երկրպագում էք նորան, որ դուք չգիտէք. մենք երկրպագում ենք նորան, որ գիտենք. որովհետեւ փրկութիւնը Հրէաներիցն է։</verse>
				<verse number="23">Բայց ժամանակ կգայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կերկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին։</verse>
				<verse number="24">Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն։</verse>
				<verse number="25">Կինն ասեց նորան. Գիտեմ, որ Մեսիան պիտի գայ (որ Քրիստոս է կոչվում). երբոր նա կգայ, ամեն բան կպատմէ մեզ։</verse>
				<verse number="26">Յիսուսը նորան ասեց. Ես եմ, որ քեզ հետ խօսում եմ։</verse>
				<verse number="27">Եւ սորա վերայ եկան նորա աշակերտները, եւ զարմանում էին, որ կնկայ հետ խօսում էր. բայց ոչ ոք չասեց, Ի՞նչ ես ուզում, կամ ի՞նչ ես խօսում դորա հետ։</verse>
				<verse number="28">Կինն էլ իր կուժը թողեց, եւ գնաց քաղաք, եւ մարդկանց ասեց.</verse>
				<verse number="29">Եկէք տեսէք մի մարդ, որ ինձ ասեց բոլորը ինչ որ գործել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը։</verse>
				<verse number="30">Եւ դուրս ելան քաղաքիցը, եւ նորա մօտ էին գալիս։</verse>
				<verse number="31">Եւ այն միջոցին աշակերտները խնդրում էին նորան եւ ասում. Ռաբբի, կեր։</verse>
				<verse number="32">Նա էլ ասեց նորանց. Ես կերակուր ունիմ ուտելու, որ դուք չգիտէք։</verse>
				<verse number="33">Աշակերտներն էլ իրար ասում էին. Արդեօ՞ք մի մարդ դորան բան բերաւ ուտելու։</verse>
				<verse number="34">Յիսուսն ասեց նորանց. Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ, եւ նորա գործը կատարեմ։</verse>
				<verse number="35">Մի՞թէ դուք չէք ասում, թէ Դեռ չորս ամիս կայ, եւ հունձքը կգայ. ահա ես ասում եմ ձեզ. Բարձրացրէք ձեր աչքերը, եւ տեսէք արտերը, որ սպիտակացել են եւ արդէն հնձին հասել։</verse>
				<verse number="36">Եւ հնձողը վարձք է առնում, եւ յաւիտենական կեանքի մէջ պտուղ ժողովում. որ սերմողը եւ հնձողը իրար հետ ուրախանան։</verse>
				<verse number="37">Որովհետեւ սորանում ճշմարիտ է այն խօսքը, թէ Ուրիշ է սերմողը, եւ ուրիշ է հնձողը։</verse>
				<verse number="38">Ես ուղարկեցի ձեզ հնձել այն, որ դուք չաշխատեցիք. ուրիշներն աշխատեցին, եւ դուք նորանց աշխատանքի մէջը մտաք։</verse>
				<verse number="39">Եւ Սամարացիների այն քաղաքիցը շատերը հաւատացին նորան այն կնկայ խօսքի համար, որ վկայում էր, թէ՝ Ասեց ինձ բոլորը ինչ որ գործել էի։</verse>
				<verse number="40">Արդ երբոր Սամարացիները նորա մօտ եկան, նորան աղաչեցին, որ իրանց մօտ մնայ. եւ երկու օր մնաց այնտեղ։</verse>
				<verse number="41">Եւ էլ շատերը հաւատացին նորան՝ նորա խօսքի համար։</verse>
				<verse number="42">Եւ այն կնկան էլ ասում էին, թէ՝ Այլեւս քո խօսքերի պատճառով չենք հաւատում. որովհետեւ մենք ինքներս լսեցինք, եւ գիտենք որ ճշմարտապէս սա է աշխարհի Փրկիչը՝ Քրիստոսը։</verse>
				<verse number="43">Եւ երկու օրից յետոյ այնտեղից դուրս եկաւ գնաց Գալիլեա։</verse>
				<verse number="44">Որովհետեւ Յիսուսն ինքը վկայեց, թէ Մարգարէն իր հայրենիքումը պատիւ չունի։</verse>
				<verse number="45">Բայց երբոր Գալիլեա եկաւ, Գալիլեացիներն ընդունեցին նորան. տեսնելով այն բոլորն, որ տօնին արաւ Երուսաղէմումը. Որովհետեւ նորանք էլ եկել էին այն տօնին։</verse>
				<verse number="46">Եւ Յիսուսը դարձեալ եկաւ Գալիլեայի Կանան, ուր ջուրը գինի արաւ. մի ազնուական մարդ կար, որի որդին Կափառնայումի մէջ հիւանդ էր։</verse>
				<verse number="47">Նա լսելով թէ Յիսուսը Հրէաստանիցն եկել է Գալիլեա, եկաւ նորա մօտ եւ աղաչում էր, որ իջնէ եւ իր որդուն բժշկէ. որովհետեւ մեռնելու մօտ էր։</verse>
				<verse number="48">Յիսուսն էլ նորան ասեց, Եթէ նշաններ եւ հրաշքներ չտեսնէք՝ չէք հաւատալ։</verse>
				<verse number="49">Ազնուականը նորան ասեց. Տէր, իջիր դեռ քանի որ չէ մեռել երեխաս։</verse>
				<verse number="50">Յիսուսը նորան ասեց. Գնա, քո որդին կենդանի է. եւ մարդը հաւատաց այն խօսքին՝ որ Յիսուսը նորան ասեց, եւ գնաց։</verse>
				<verse number="51">Եւ դեռ որ իջնում էր, նորա ծառաները նորան դիմաւորեցին եւ աւետիս տուին եւ ասեցին թէ՝ Քո տղան կենդանի է։</verse>
				<verse number="52">Նա էլ նորանց հարցնում էր այն ժամի համար, որ նորանում սկսեց լաւանալ. եւ նորան ասեցին թէ Երէկ ժամը եօթին տենդը թողեց նորան։</verse>
				<verse number="53">Այն ժամանակ հայրն իմացաւ, թէ նոյն ժամին է, որ Յիսուսը նորան ասեց թէ՝ Քո որդին կենդանի է. եւ հաւատաց ինքը եւ նորա բոլոր տունը։</verse>
				<verse number="54">Սա դարձեալ երկրորդ նշանն արաւ Յիսուսը, երբոր Հրէաստանիցն եկաւ Գալիլեա։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Սորանից յետոյ տօն էր Հրէաների. եւ Յիսուսը վեր ելաւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="2">Եւ Երուսաղէմում Ոչխարաց դռան մօտ մի աւազան կայ, որ Եբրայեցերէն Բեթհեզդա է կոչվում, որ հինգ սրահ ունի։</verse>
				<verse number="3">Նորանցում խիստ շատ հիւանդներ կային՝ պառկած. կոյրեր, կաղեր, չորացածներ, [որ ջրի շարժուելուն էին սպասում։</verse>
				<verse number="4">Որովհետեւ Տիրոջ հրեշտակը ժամանակ ժամանակ վայր էր գալիս այն աւազանը եւ ջուրը շարժում. եւ ջրի շարժուելուց յետոյ նորա մէջ առաջ մտնողը բժշկվում էր՝ ինչ հիւանդութիւն էլ որ ունենար։]</verse>
				<verse number="5">Եւ այնտեղ մի մարդ կար, որ երեսունեւութ տարի էր հիւանդութեան մէջ։</verse>
				<verse number="6">Երբոր Յիսուսը նորան պառկած տեսաւ, եւ գիտաց, թէ արդէն շատ ժամանակից է, նորան ասեց. Կամենո՞ւմ ես առողջ լինիլ։</verse>
				<verse number="7">Հիւանդը պատասխանեց նորան. Տէր, մարդ չունիմ, որ երբոր ջուրը շարժվում է՝ ինձ աւազանի մէջ գցէ. եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մէջը։</verse>
				<verse number="8">Յիսուսը նորան ասեց. Վեր կաց, մահիճդ առ եւ ման եկ։</verse>
				<verse number="9">Եւ մարդն իսկոյն ողջացաւ, եւ վեր առաւ իր մահիճը եւ ման էր գալիս. եւ օրը շաբաթ էր։</verse>
				<verse number="10">Հրէաներն էլ ասեցին բժշկուածին. Շաբաթ է. արժան չէ քեզ, որ մահիճդ վեր առնես։</verse>
				<verse number="11">Նա պատասխանեց նորանց. Նա՝ որ ինձ բժշկեց, նա ասեց ինձ. Մահիճդ առ եւ ման եկ։</verse>
				<verse number="12">Արդ հարցրին նորան եւ ասեցին. Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասեց. Մահիճդ առ եւ ման եկ։</verse>
				<verse number="13">Բայց բժշկուածը չգիտէր թէ ո՛վ է. որովհետեւ Յիսուսը այն տեղի ամբոխի պատճառովը խոյս տուաւ։</verse>
				<verse number="14">Սորանից յետոյ Յիսուսը նորան գտաւ տաճարումը՝ եւ նորան ասեց. Ահա առողջացար, այլեւս չմեղանչես, որ էլ աւելի չար բան չլինի քեզ։</verse>
				<verse number="15">Մարդը գնաց եւ Հրէաներին պատմեց, թէ Յիսուսն է, որ նորան առողջացրել է։</verse>
				<verse number="16">Եւ նորա համար Հրէաները Յիսուսին հալածում էին, եւ ուզում էին նորան սպանել, որ շաբաթ օրն անում էր այն բանը։</verse>
				<verse number="17">Եւ Յիսուսը պատասխանեց նորանց. Իմ Հայրը մինչեւ հիմա գործում է, եւ ես էլ գործում եմ։</verse>
				<verse number="18">Նորա համար Հրէաներն էլ աւելի ուզում էին սպանել նորան. որ ոչ թէ միայն շաբաթ օրն էր քանդում, այլ Աստուծուն էլ իրան Հայր էր ասում, իր անձն Աստուծուն հաւասար անելով։</verse>
				<verse number="19">Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չտեսնէ Հօրն անելիս. որովհետեւ ինչ որ նա անում է, հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում։</verse>
				<verse number="20">Որովհետեւ Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան ցոյց է տալիս նորան, որ ինքն անում է, եւ սորանցից էլ աւելի մեծ մեծ գործեր ցոյց կտայ նորան, որ դուք զարմանաք։</verse>
				<verse number="21">Որովհետեւ ինչպէս որ Հայրը մեռելներին յարուցանում է եւ կենդանի անում, այնպէս էլ Որդին, որոնց որ կամենում է, կենդանի է անում։</verse>
				<verse number="22">Որովհետեւ Հայրը ոչ մէկին էլ չէ դատում, այլ ամեն դատաստանը տուաւ Որդուն.</verse>
				<verse number="23">Որ ամենքը պատուեն Որդուն, ինչպէս որ պատուում են Հօրը. Որդուն չպատուողը՝ Հօրն էլ չէ պատուում, որ ուղարկեց նորան։</verse>
				<verse number="24">Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. եւ դատաստան չի մտնիլ, այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք։</verse>
				<verse number="25">Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ ժամանակ կգայ՝ եւ հիմա է, որ մեռելներն Աստուծոյ Որդու ձայնը կլսեն, եւ լսողները կապրին։</verse>
				<verse number="26">Որովհետեւ ինչպէս որ Հայրն իր անձումը կեանք ունի, այնպէս էլ Որդուն տուաւ՝ որ իր անձումն կեանք ունենայ։</verse>
				<verse number="27">Եւ նորան իշխանութիւն տուաւ, որ դատաստան էլ անէ. որովհետեւ մարդի Որդի է։</verse>
				<verse number="28">Սորա վերայ մի զարմանաք. որովհետեւ ժամանակ կգայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կլսեն։</verse>
				<verse number="29">Եւ դուրս կգան նորանք որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը։</verse>
				<verse number="30">Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել. ինչպէս լսում եմ՝ այնպէս եմ դատում, եւ իմ դատաստանն արդար է. որովհետեւ իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը։</verse>
				<verse number="31">Եթէ ես ինձ համար վկայեմ, իմ վկայութիւնը ճշմարիտ չէ։</verse>
				<verse number="32">Ուրիշն է որ ինձ համար վկայում է. եւ ես գիտեմ որ ճշմարիտ է այն վկայութիւնը, որ վկայում է ինձ համար։</verse>
				<verse number="33">Դուք ուղարկեցիք Յովհաննէսի մօտ. եւ նա վկայութիւն տուաւ ճշմարտութեանը։</verse>
				<verse number="34">Իսկ ես ոչ թէ մարդկանցից եմ առնում վկայութիւնը. այլ սա ասում եմ, որ դուք ապրիք։</verse>
				<verse number="35">Նա այն ճրագն էր՝ որ վառվում էր եւ լոյս էր տալիս. եւ դուք կամեցաք մի առ ժամանակ ուրախանալ նորա լոյսովը։</verse>
				<verse number="36">Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունիմ քան թէ Յովհաննէսը, այսինքն այն գործերն, որ Հայրն ինձ տուաւ, որ կատարեմ նորանց. նոյն այն գործերն՝ որ գործում եմ, ինձ համար վկայում են, թէ Հայրն ուղարկեց ինձ։</verse>
				<verse number="37">Եւ ինձ ուղարկող Հայրն ինքն ինձ համար վկայեց. դուք ոչ նորա ձայնը լսեցիք երբէք, եւ ոչ նորա կերպարանքը տեսաք.</verse>
				<verse number="38">Եւ ոչ նորա խօսքն ունիք բնակուած ձեզանում. որովհետեւ այն որ նա ուղարկեց դուք չէք հաւատում նորան։</verse>
				<verse number="39">Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են։</verse>
				<verse number="40">Եւ դուք չէք կամենում ինձ մօտ գալ, որ կեանք ունենաք։</verse>
				<verse number="41">Ես մարդկանցից փառք չեմ առնում։</verse>
				<verse number="42">Բայց ճանաչում եմ ձեզ, որ Աստուծոյ սէրը չունիք ձեր անձերումը։</verse>
				<verse number="43">Ես իմ Հօր անունովն եկայ, եւ ինձ չէք ընդունում. եթէ ուրիշը գայ իր անունովը, նորան կընդունիք։</verse>
				<verse number="44">Ինչպէ՞ս կարող էք դուք հաւատալ, որ իրարից էք փառք առնում, եւ այն փառքը որ միայն Աստուածանից է, չէք որոնում։</verse>
				<verse number="45">Մի կարծէք, թէ ես Հօր մօտ ամբաստանութիւն կանեմ ձեզանից. կայ որ ձեզանից ամբաստանութիւն է անում՝ Մովսէսը, որի վերայ դուք ձեր յոյսը դրել էք։</verse>
				<verse number="46">Որովհետեւ եթէ դուք Մովսէսին հաւատայիք, ինձ էլ կհաւատայիք. որովհետեւ նա ինձ համար գրեց։</verse>
				<verse number="47">Բայց եթէ նորա գրածներին չէք հաւատում, ինչպէ՞ս իմ խօսքերին կհաւատաք։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Սորանից յետոյ Յիսուսը գնաց Գալիլեայի Տիբերեա ծովի միւս կողմը։</verse>
				<verse number="2">Եւ շատ ժողովուրդ գնում էր նորա ետեւից. որովհետեւ տեսնում էին նորա նշանները, որ անում էր հիւանդների վերայ։</verse>
				<verse number="3">Յիսուսն էլ վեր ելաւ սարը, եւ նստեց իր աշակերտների հետ այնտեղ։</verse>
				<verse number="4">Եւ Հրէաների զատիկի տօնը մօտ էր։</verse>
				<verse number="5">Յիսուսն էլ իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ, որ շատ ժողովուրդ էր գալիս իրան մօտ. ասեց Փիլիպպոսին. Ի՞նչ տեղից հաց առնենք, որ դորանք ուտեն։</verse>
				<verse number="6">Բայց այս ասեց՝ նորան փորձելով. որովհետեւ ինքը գիտէր թէ ինչ պիտի անէր։</verse>
				<verse number="7">Փիլիպպոսը պատասխանեց նորան. Երկու հարիւր դահեկանի հաց բաւական չէ դորանց, որ ամեն մէկը մի քիչ առնէ։</verse>
				<verse number="8">Նորա աշակերտներից մէկը, Անդրէասը՝ Սիմօն Պետրոսի եղբայրն՝ ասեց նորան.</verse>
				<verse number="9">Այստեղ մէկ տղայ կայ, որ հինգ գարիէ հաց ունի եւ երկու փոքր ձուկ. բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար։</verse>
				<verse number="10">Յիսուսն էլ ասեց. Մարդկանցը նստեցրէք. եւ շատ խոտ կար այն տեղը. եւ մարդիկը նստեցին համարով իբր հինգ հազար։</verse>
				<verse number="11">Եւ Յիսուսը հացերն առաւ՝ գոհացաւ եւ բաժանեց աշակերտներին, եւ աշակերտներն էլ նստողներին, նոյնպէս էլ ձկներիցը որչափ որ կամեցան։</verse>
				<verse number="12">Եւ երբոր կշտացան, ասեց իր աշակերտներին. Ժողովեցէք աւելացած կտորները՝ որ բան չկորչի։</verse>
				<verse number="13">Եւ ժողովեցին, եւ կտորներիցը տասնեւերկու կողով լցրին այն հինգ գարիէ հացիցը, որ ուտողներիցն աւելացաւ։</verse>
				<verse number="14">Բայց մարդիկն՝ երբոր տեսան այն նշանն որ արաւ Յիսուսը, ասում էին թէ՝ Սա է ճշմարտապէս այն մարգարէն որ պիտի աշխարհք գար։</verse>
				<verse number="15">Յիսուսն էլ իմանալով թէ գալու են իրան յափշտակեն, որ թագաւոր շինեն իրան, դարձեալ մինակ գնաց սարը։</verse>
				<verse number="16">Եւ երբ որ իրիկուն եղաւ, նորա աշակերտները իջան ծովի եզրը.</verse>
				<verse number="17">Եւ նաւը մտնելով գնացին ծովի այն կողմը՝ Կափառնայում. եւ արդէն մթնել էր, եւ Յիսուսը չէր եկել նորանց մօտ։</verse>
				<verse number="18">Եւ ծովն էլ սաստիկ քամու փչելուցը յուզվում էր։</verse>
				<verse number="19">Եւ երբոր թիավարելով քսանեւհինգ կամ երեսուն ասպարէզի չափ առաջ էին գնացել, տեսան Յիսուսին ծովի վերայ քայլելով գալիս, որ նաւին մօտենում էր եւ վախեցան։</verse>
				<verse number="20">Նա էլ ասեց նորանց. Ես եմ մի վախենաք։</verse>
				<verse number="21">Եւ կամենում էին նորան ընդունել նաւի մէջ. եւ նաւը շուտով հասաւ այն երկիրը, որ գնում էին։</verse>
				<verse number="22">Հետեւեալ օրն այն ժողովուրդը, որ ծովի այն կողմին էր, տեսնելով որ ուրիշ նաւ չկար այնտեղ մէկիցը ջոկ՝ որ նորա աշակերտները նորա մէջ մտան. եւ որ Յիսուսը իր աշակերտների հետ նաւը չէր մտած, բայց միայն նորա աշակերտները գնացին։</verse>
				<verse number="23">(Բայց Տիբերեայիցը ուրիշ նաւեր եկան այն տեղի մօտ, ուր հացը կերան Տիրոջ գոհանալովը։)</verse>
				<verse number="24">Արդ երբոր ժողովուրդը տեսաւ, որ Յիսուսն այնտեղ չէ, եւ ոչ էլ նորա աշակերտները, իրանք էլ նաւերը մտան եւ եկան Կափառնայում, Յիսուսին որոնելով։</verse>
				<verse number="25">Եւ երբոր նորան ծովի այն կողմին գտան, նորան ասեցին. Ռաբբի, ե՞րբ եկար այստեղ։</verse>
				<verse number="26">Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք ինձ որոնում էք՝ ոչ թէ նորա համար որ նշաններ տեսաք, բայց որ հացիցը կերաք եւ կշտացաք։</verse>
				<verse number="27">Գործեցէք ոչ թէ կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է յաւիտենական կեանքի մէջ, որ մարդի Որդին կտայ ձեզ. որովհետեւ Աստուած Հայրը կնքեց նորան։</verse>
				<verse number="28">Արդ նորան ասեցին. Ի՞նչ անենք, որ Աստուծոյ գործերը գործենք։</verse>
				<verse number="29">Յիսուսն էլ պատասխանեց եւ նորանց ասեց. Սա է Աստուծոյ գործը, որ հաւատաք նորան, որին նա ուղարկեց։</verse>
				<verse number="30">Եւ նորան ասեցին. Ապա դու ի՞նչ նշան ես անում, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ ես գործում։</verse>
				<verse number="31">Մեր հայրերը անապատումը մանանան կերան. ինչպէս գրուած է թէ Երկնքիցը հաց տուաւ նորանց ուտելու։</verse>
				<verse number="32">Յիսուսն էլ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. ոչ թէ Մովսէսը տուաւ ձեզ այն հացը երկնքից, այլ իմ Հայրը տալիս է ձեզ երկնքից ճշմարիտ հացը։</verse>
				<verse number="33">Որովհետեւ Աստուծոյ հացը նա է՝ որ երկնքիցն է իջնում, եւ որ աշխարհքին կեանք է տալիս։</verse>
				<verse number="34">Նորանք էլ ասեցին. Տէր, ամեն ժամանակ տուր մեզ այդ հացը։</verse>
				<verse number="35">Յիսուսն էլ նորանց ասեց. Ես եմ կեանքի հացը. ինձ մօտ եկողը չի սովիլ, եւ ինձ հաւատացողը երբէք չի ծարաւիլ։</verse>
				<verse number="36">Բայց ես ասեցի ձեզ, թէ տեսաք էլ ինձ, եւ չէք հաւատում։</verse>
				<verse number="37">Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մօտ կգայ. եւ ինձ մօտ եկողին ես դուրս չեմ հանիլ։</verse>
				<verse number="38">Որովհետեւ ես իջայ երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։</verse>
				<verse number="39">Սա է ինձ ուղարկող Հօր կամքը, որ այն ամենը որ նա ինձ տուաւ. նորանից չկորցնեմ. այլ յետին օրումը յարուցանեմ նորան։</verse>
				<verse number="40">Եւ սա է ինձ ուղարկողի կամքը. որ ամեն ով որ տեսնէ Որդուն եւ հաւատայ նորան, յաւիտենական կեանք ունենայ. եւ ես յետին օրումը կյարուցանեմ նորան։</verse>
				<verse number="41">Հրէաներն էլ տրտնջում էին նորանից, որ ասեց, թէ՝ Ես եմ երկնքից իջած հացը։</verse>
				<verse number="42">Եւ ասում էին. Չէ՞ որ սա Յիսուսն է Յովսէփի որդին, որի հօրը եւ մօրը ճանաչում ենք. ապա սա ինչպէ՞ս է ասում, Ես երկնքիցն եմ իջել։</verse>
				<verse number="43">Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Մի տրտնջաք իրար հետ։</verse>
				<verse number="44">Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց՝ չքաշէ նորան. եւ ես յետին օրումը կյարուցանեմ նորան։</verse>
				<verse number="45">Գրուած է մարգարէների մէջ թէ՝ Եւ ամենքն Աստուածանից սովորած կլինին. արդ ամեն ով որ Հօրիցը լսում եւ սովորում է, գալիս է ինձ մօտ։</verse>
				<verse number="46">Իբր չէ թէ մէկը տեսել է Հօրը. բայց միայն նա, որ Աստուածանից է. նա տեսել է Հօրը։</verse>
				<verse number="47">Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ինձ հաւատացողը յաւիտենական կեանք ունի.</verse>
				<verse number="48">Ես եմ կեանքի հացը։</verse>
				<verse number="49">Ձեր հայրերը մանանան կերան անապատումը, եւ մեռան.</verse>
				<verse number="50">Սա է այն հացը, որ երկնքիցն է իջնում որ եթէ մէկը սորանից ուտէ, չի մեռնիլ։</verse>
				<verse number="51">Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել։</verse>
				<verse number="52">Եթէ մէկն այս հացիցն ուտէ, յաւիտեան կապրի. եւ այն հացն՝ որ ես կտամ՝ իմ մարմինն է, որ ես նորան աշխարհքի կեանքի համար կտամ։</verse>
				<verse number="53">Հրէաներն էլ իրար հետ կռվում էին եւ ասում. Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու համար։</verse>
				<verse number="54">Յիսուսն էլ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթէ մարդի Որդու մարմինը չուտէք եւ նորա արիւնը չխմէք, կեանք չունիք ձեր անձերումը։</verse>
				<verse number="55">Իմ մարմինը ուտողը եւ իմ արիւնը խմողը յաւիտենական կեանք ունի. եւ ես յետին օրումը կյարուցանեմ նորան։</verse>
				<verse number="56">Որովհետեւ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը ճշմարիտ խմելիք է։</verse>
				<verse number="57">Իմ մարմինն ուտողը եւ իմ արիւնը խմողը մնում է ինձանում, եւ ես նորանում։</verse>
				<verse number="58">Ինչպէս ինձ ուղարկեց կենդանի Հայրը, եւ ես կենդանի եմ Հօր համար. այնպէս էլ նա որ ինձ ուտում է, կենդանի կլինի ինձ համար։</verse>
				<verse number="59">Սա է այն հացը՝ որ երկնքիցն է իջել. ոչ թէ ինչպէս ձեր հայրերը մանանան կերան եւ մեռան. այս հացն ուտողը յաւիտեան կապրի։</verse>
				<verse number="60">Այս ասեց ժողովարանումը երբ որ Կափառնայումի մէջ սովորեցնում էր։</verse>
				<verse number="61">Եւ նորա աշակերտներից շատերը որ լսեցին, ասեցին. Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դորան։</verse>
				<verse number="62">Բայց երբոր Յիսուսը գիտաց իր անձնումը, թէ իր աշակերտները տրտնջում էին դորա համար, նորանց ասեց. Դա գայթակղեցնո՞ւմ է ձեզ։</verse>
				<verse number="63">Ապա ի՞նչ էք մտածելու եթէ մարդի Որդին տեսնէք՝ վեր գնալիս, ուր որ առաջ էր։</verse>
				<verse number="64">Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս. այն բանն որ ես ձեզ հետ խօսեցի, հոգի է եւ կեանք է։</verse>
				<verse number="65">Բայց ձեզանից կան ոմանք, որ չեն հաւատում, որովհետեւ Յիսուսը սկզբիցը գիտէր թէ ով են չհաւատացողները, եւ ով է նա՝ որ պիտի մատնէր նորան։</verse>
				<verse number="66">Եւ ասեց. Նորա համար ասեցի ձեզ՝ թէ ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ իմ Հօրիցը տրուած չլինի նորան։</verse>
				<verse number="67">Սորանից յետոյ նորա աշակերտներից շատերը ետ գնացին, եւ այլեւս ման չէին գալիս նորա հետ։</verse>
				<verse number="68">Յիսուսն էլ ասեց այն տասնեւերկուսին, Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ։</verse>
				<verse number="69">Սիմօն Պետրոսն էլ պատասխանեց նորան. Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու։</verse>
				<verse number="70">Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, թէ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին։</verse>
				<verse number="71">Յիսուսը պատասխանեց նորանց. Չէ՞ որ ես ձեզ տասնեւերկուսիդ ընտրեցի, եւ ձեզանից մէկը սատանայ է։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ սա Իսկարիովտացի Սիմօնեան Յուդայի մասին էր ասում. որ նա էր մատնելու նորան. եւ ինքը տասնեւերկուսից մէկն էր։</verse>
				<verse number="2">Եւ սորանից յետոյ Յիսուսը ման էր գալիս Գալիլեայի մէջ. որովհետեւ չէր կամենում Հրէաստանումը ման գալ, որովհետեւ Հրէաները որոնում էին սպանել նորան։</verse>
				<verse number="3">Եւ Հրէաների տաղաւարահարաց տօնը մօտիկ էր։</verse>
				<verse number="4">Եւ նորա եղբայրներն ասեցին նորան. Այստեղից դուրս եկ եւ գնա Հրէաստան, որ քո աշակերտներն էլ տեսնեն քո գործերը, որ գործում ես.</verse>
				<verse number="5">Որովհետեւ ոչ ով չկայ՝ որ թագուն մի բան անէ, եւ ուզէ ճանաչուած լինել. Եթէ դու այդ բաները գործում ես, քո անձը յայտնիր աշխարհքին։</verse>
				<verse number="6">Որովհետեւ իր եղբայրներն էլ չէին հաւատում նորան։</verse>
				<verse number="7">Յիսուսն էլ ասեց նորանց. Իմ ժամանակը դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է.</verse>
				<verse number="8">Աշխարհքը կարող չէ ձեզ ատել. բայց ինձ ատում է, որ ես նորա համար վկայում եմ, թէ նորա գործերը չար են։</verse>
				<verse number="9">Դուք գնացէք այն տօնին, ես դեռ չեմ գնում այն տօնին, որովհետեւ իմ ժամանակը դեռ լրացած չէ։</verse>
				<verse number="10">Սա որ նորանց ասեց, մնաց Գալիլեայումը։</verse>
				<verse number="11">Երբոր նորա եղբայրները գնացին, այն ժամանակ ինքն էլ գնաց այն տօնին, ոչ թէ յայտնի, այլ իբր գաղտնաբար։</verse>
				<verse number="12">Եւ Հրէաները որոնում էին նորան այն տօնումը եւ ասում, Որտե՞ղ է նա։</verse>
				<verse number="13">Եւ ժողովուրդների մէջ շատ զրոյց կար նորա համար. ոմանք ասում էին թէ Բարի մարդ է. ուրիշներն էլ ասում էին. Ոչ, այլ ժողովրդին մոլորեցնում է։</verse>
				<verse number="14">Սակայն ոչ ով համարձակ չէր խօսում նորա վերայ՝ Հրէաների վախի համար։</verse>
				<verse number="15">Եւ երբոր տօնն արդէն կէս եղաւ, Յիսուսը վեր ելաւ տաճարը եւ սովորեցնում էր։</verse>
				<verse number="16">Եւ Հրէաները զարմանում էին եւ ասում. Սա ինչպէ՞ս գիտէ գիրքերը առանց սովորած լինելու։</verse>
				<verse number="17">Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է։</verse>
				<verse number="18">Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեօք Աստուածանի՞ց է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խօսում։</verse>
				<verse number="19">Իր անձիցը խօսողը, իր անձի փառքն է որոնում. այց նա որ իրան ուղարկողի փառքն է որոնում, նա ճշմարիտ է եւ անիրաւութիւն չկայ նորանում։</verse>
				<verse number="20">Չէ՞ որ Մովսէսը տուաւ ձէզ օրէնքը, եւ ձեզանից ոչ ով չէ կատարում օրէնքը։</verse>
				<verse number="21">Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել. ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. Դեւ ունիս. ո՞վ է ուզում քեզ սպանել։</verse>
				<verse number="22">Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Մի գործ գործեցի, եւ ամենքդ զարմացել էք։</verse>
				<verse number="23">Նորա համար Մովսէսը ձեզ տուաւ թլփատութիւնը, (ոչ թէ Մովսէսիցն է, այլ հայրերիցը.) եւ շաբաթ օրը մարդ էք թլփատում։</verse>
				<verse number="24">Եթէ մարդ շաբաթ օրումը թլփատութիւն է ընդունում, որ Մովսէսի օրէնքը չքանդուի, ինձ բարկանո՞ւմ էք, որ ես ամբողջ մարդ բժշկեցի շաբաթ օրը։</verse>
				<verse number="25">Աչքի երեւութով մի դատէք, այլ ուղիղ դատաստան արէք։</verse>
				<verse number="26">Արդ Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. Չէ՞ որ սա նա է, որին ուզում են սպանել։</verse>
				<verse number="27">Եւ ահա համարձակ խօսում է, եւ ոչինչ չեն ասում դորան. միգուցէ իրաւ իշխաններն էլ իմացան, որ սա է ճշմարտապէս Քրիստոսը։</verse>
				<verse number="28">Բայց սորան գիտենք, թէ որ տեղից է. Իսկ Քրիստոսն երբոր գայ, ոչ ոք չի գիտենալ թէ որտեղից է։</verse>
				<verse number="29">Յիսուսն էլ՝ սովորեցնելիս աղաղակեց տաճարումն ասելով՝ Ինձ էլ գիտէք եւ գիտէք էլ թէ ինչ տեղից եմ. եւ ես իմ անձիցը չեմ եկել. այլ ճշմարիտ է ինձ ուղարկողը որին դուք չգիտէք։</verse>
				<verse number="30">Իսկ ես գիտեմ նորան, որովհետեւ նորանից եմ, եւ նա ուղարկեց ինձ։</verse>
				<verse number="31">Եւ ուզում էին բռնել նորան. բայց ոչ ով ձեռք չձգեց նորա վերայ. որովհետեւ նորա ժամը դեռ չէր հասել։</verse>
				<verse number="32">Եւ ժողովրդից շատերը հաւատացին նորան եւ ասում էին թէ երբոր Քրիստոս գայ, արդեօ՞ք դորանցից աւելի նշաններ կանէ, քան որ սա արաւ։</verse>
				<verse number="33">Եւ Փարիսեցիները լսեցին ժողովրդից, որ այդ բաները տրտնջում էին նորա համար. եւ Փարիսեցիները եւ քահանայապետներն սպասաւորներ ուղարկեցին, որ բռնեն նորան։</verse>
				<verse number="34">Յիսուսն էլ ասեց նորանց. Դեռ մի քիչ ժամանակ ձեզ հետ եմ, եւ գնում եմ ինձ ուղարկողի մօտ։</verse>
				<verse number="35">Ինձ կորոնէք եւ չէք գտնիլ, եւ որտեղ որ ես եմ, դուք չէք կարող գալ։</verse>
				<verse number="36">Հրէաներն էլ իրար ասեցին. Դա որտե՞ղ է գնալու, որ մենք չգտնենք դորան. արդեօ՞ք Հելլենացիների ցրուած ժողովուրդների մօտն է գնալու եւ Հելլենացիներին է սովորեցնելու։</verse>
				<verse number="37">Ի՞նչ է այն խօսքն, որ ասեց թէ՝ Ինձ կորոնէք եւ չէք գտնիլ, եւ որտեղ որ ես եմ, դուք չէք կարող գալ։</verse>
				<verse number="38">Եւ տօնի վերջին մեծ օրումը Յիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ, եւ խմէ։</verse>
				<verse number="39">Ինձ հաւատացողը, ինչպէս գիրքն ասում է, Նորա փորիցը կենդանի ջրերի գետեր կբղխին։</verse>
				<verse number="40">Սա ասեց այն Հոգու համար, որ ընդունելու էին նորա հաւատացողները, որովհետեւ դեռ Սուրբ Հոգին տրուած չէր, որովհետեւ Յիսուսը դեռ չէր փառաւորուած։</verse>
				<verse number="41">Արդ ժողովրդից շատերը, երբոր այս խօսքը լսեցին, ասում էին. Սա ճշմարտապէս այն մարգարէն է։</verse>
				<verse number="42">Ուրիշներն՝ ասում էին. Սա Քրիստոսն է. եւ էլ ուրիշներն ասում էին. Մի՞թէ Քրիստոսը Գալիլեայիցը կգայ։</verse>
				<verse number="43">Չէ՞ որ գիրքն ասում է, Քրիստոսը Դաւիթի սերունդիցը եւ Բեթլէհէմ գիւղիցը կգայ, որտեղ Դաւիթն էր։</verse>
				<verse number="44">Եւ տարաձայնութիւն եղաւ ժողովրդի մէջ նորա համար։</verse>
				<verse number="45">Եւ նորանցից ոմանք կամեցան բռնել նորան. բայց ոչ ոք ձեռք չձգեց նորա վերայ։</verse>
				<verse number="46">Եւ սպասաւորները եկան քահանայապետների եւ Փարիսեցիների մօտ. եւ սորանք ասեցին նորանց. Ինչո՞ւ համար նորան չբերիք։</verse>
				<verse number="47">Սպասաւորները պատասխանեցին. Երբէք մի մարդ այսպէս չխօսեց ինչպէս այս մարդը։</verse>
				<verse number="48">Փարիսեցիներն էլ պատասխանեցին եւ ասեցին. Մի՞թէ դուք էլ մոլորուեցիք։</verse>
				<verse number="49">Մի՞թէ իշխաններիցն կամ Փարիսեցիներից մէկը հաւատա՞ց նորան։</verse>
				<verse number="50">Այլ այդ ռամիկ ժողովուրդը, որ օրէնքը չգիտէ, անիծուած են։</verse>
				<verse number="51">Նիկոդեմոսը, որ գիշերը նորա մօտ էր եկել, նորանցից մէկը լինելով, ասեց նորանց.</verse>
				<verse number="52">Մի՞թէ մեր օրէնքը մի մարդի դատում է, եթէ առաջ չլսէ նորանից եւ չգիտենայ, թէ ինչ է գործում։</verse>
				<verse number="53">Պատասխանեցին եւ ասեցին նորան. Մի՞թէ դու էլ ես Գալիլեայիցը. քննիր եւ տես, որ Գալիլեայիցը մարգարէ դուրս չէ եկել։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ ամեն մէկը գնաց իր տունը։</verse>
				<verse number="2">Եւ Յիսուսը գնաց Ձիթենեաց սարը։</verse>
				<verse number="3">Եւ առաւօտանց դարձեալ եկաւ տաճարը, եւ բոլոր ժողովուրդը նորա մօտ էր գալիս. եւ նա նստած սովորեցնում էր նորանց։</verse>
				<verse number="4">Դպիրները եւ Փարիսեցիները մի կին բերին նորա մօտ՝ շնութեան մէջ բռնուած, եւ նորան մէջտեղը կանգնեցնելով,</verse>
				<verse number="5">Նորան ասեցին. Վարդապետ, այս կինը բռնուել է յայտնապէս շնանալիս։</verse>
				<verse number="6">Եւ օրէնքումը Մովսէսը պատուիրեց մեզ, որ այսպիսիները քարկոծուին. հիմա դու ի՞նչ ես ասում։</verse>
				<verse number="7">Բայց այս բանն ասում էին՝ նորան փորձելով, որ չարախօսեն նորանից։ Յիսուսն էլ դէպի ցած ծռուելով՝ մատովը գրում էր հողի վերայ։</verse>
				<verse number="8">Բայց երբոր ստիպում էին հարցնելով նորան, վեր նայեց՝ եւ ասեց. Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ։</verse>
				<verse number="9">Եւ դարձեալ դէպի ցած ծռուելով՝ գրում էր հողի վերայ։</verse>
				<verse number="10">Նորանք էլ երբոր սա լսեցին եւ իրանց խղճմտանքիցը յանդիմանուեցան՝ մէկը մէկի ետեւից դուրս էին գնում, ծերերիցն սկսած մինչեւ յետինները. եւ Յիսուսը միայն մնաց, եւ կինը կանգնած մէջտեղը։</verse>
				<verse number="11">Յիսուսն էլ վեր նայեց, ոչ ոքին չտեսաւ այն կնկանից ջոկ, եւ ասեց նորան. Ով կին, ո՞ւր են [քեզ ամբաստանողները]. ոչ ով քեզ չդատապարտե՞ց։</verse>
				<verse number="12">Նա էլ ասեց. Ոչ, ով Տէր. եւ Յիսուսն էլ ասեց նորան. Ես էլ չեմ քեզ դատապարտում. գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր։</verse>
				<verse number="13">Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կընդունի։</verse>
				<verse number="14">Փարիսեցիներն էլ ասեցին նորան. Դու ես քո անձի համար վկայում. քո վկայութիւնը ճշմարիտ չէ։</verse>
				<verse number="15">Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Թէեւ ես վկայեմ իմ անձի համար, իմ վկայութիւնը ճշմարիտ է. որովհետեւ գիտեմ թէ որտեղից եկայ եւ որտեղ եմ գնում. բայց դուք չգիտէք, թէ որտեղից եմ գալիս, եւ որտեղ եմ գնում։</verse>
				<verse number="16">Դուք մարմնի համեմատ էք դատում. ես չեմ դատում ոչ մէկին էլ։</verse>
				<verse number="17">Եւ եթէ ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է. որովհետեւ ես միայն չեմ, այլ ես եւ ինձ ուղարկող Հայրը։</verse>
				<verse number="18">Եւ ձեր օրէնքումն էլ գրուած է թէ Երկու մարդկանց վկայութիւնը ճշմարիտ է։</verse>
				<verse number="19">Ես եմ, որ ինձ համար վկայում եմ, եւ վկայում է ինձ համար ինձ ուղարկող Հայրը։</verse>
				<verse number="20">Եւ ասում էին նորան. Ո՞ւր է քո Հայրը. Յիսուսը պատասխանեց. Ոչ ինձ գիտէք, եւ ոչ իմ Հօրը. եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կգիտենայիք։</verse>
				<verse number="21">Այս բանը Յիսուսը գանձատան մէջ խօսեց նորանց հետ տաճարումը սովորեցնելիս. եւ ոչ ով չբռնեց նորան. որովհետեւ դեռ նորա ժամը չէր հասել։</verse>
				<verse number="22">Յիսուսը դարձեալ ասեց նորանց. Ես գնում եմ, եւ ինձ կորոնէք. եւ ձեր մեղքի մէջ կմեռնիք. որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ։</verse>
				<verse number="23">Հրէաներն էլ ասում էին. Մի՞թէ ինքն իրան կսպանէ, որ ասում է, թէ՝ Որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ։</verse>
				<verse number="24">Եւ ասեց նորանց. Դուք ներքեւիցն էք, ես վերեւիցն եմ. դուք այս աշխարհքիցն էք, ես այս աշխարհքիցը չեմ։</verse>
				<verse number="25">Արդ ես ասեցի ձեզ, թէ Ձեր մեղքի մէջ կմեռնիք. որովհետեւ եթէ չհաւատաք թէ ես եմ, ձեր մեղքի մեջ կմեռնիք։</verse>
				<verse number="26">Եւ նորանք ասեցին նորան. Դու ո՞վ ես. եւ Յիսուսն ասեց նորանց. Այն, որ սկզբից ձեզ հետ խօսում եմ։</verse>
				<verse number="27">Շատ բան ունիմ ձեզ համար խօսելու եւ դատելու. բայց ինձ ուղարկողը ճշմարիտ է. եւ ես ինչ որ նորանից լսեցի, այն եմ խօսում աշխարհքի մէջ։</verse>
				<verse number="28">Չիմացան, թէ Հօր համար էր ասում նորանց։</verse>
				<verse number="29">Յիսուսն էլ ասեց նորանց. Երբոր մարդի Որդին կբարձրացնէք, այն ժամանակ կիմանաք, թէ ես եմ. եւ իմ անձիցը ոչինչ չեմ անում. այլ ինչպէս իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խօսում։</verse>
				<verse number="30">Եւ ինձ ուղարկողն ինձ հետ է. ինձ մինակ չէ թողել Հայրը, որովհետեւ ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում։</verse>
				<verse number="31">Երբոր նա այս բաները խօսում էր, շատերը հաւատացին նորան։</verse>
				<verse number="32">Եւ Յիսուսն իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։</verse>
				<verse number="33">Եւ ճշմարտութիւնը կճանաչէք. եւ ճշմարտութիւնը կազատէ ձեզ։</verse>
				<verse number="34">Պատասխանեցին նորան. Մենք Աբրահամի զաւակ ենք, եւ ոչ ոքի երբէք չենք ծառայել. դու ինչպէ՞ս ես ասում, թէ ազատ կլինիք։</verse>
				<verse number="35">Յիսուսը պատասխանեց նորանց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ամեն ով որ մեղք է գործում, մեղքի ծառայ է։</verse>
				<verse number="36">Ծառան էլ յաւիտեան չէ կենում տան մէջ. որդին կենում է յաւիտեան։</verse>
				<verse number="37">Ուրեմն եթէ Որդին ազատէ ձեզ, յիրաւի ազատ կլինիք։</verse>
				<verse number="38">Գիտեմ որ Աբրահամի զաւակ էք. բայց ուզում էք ինձ սպանել. որովհետեւ իմ խօսքը տեղ չունի ձեզանում։</verse>
				<verse number="39">Ես ինչ որ տեսայ իմ Հօր մօտ, խօսում եմ. եւ դուք՝ ինչ որ ձեր հօրիցը տեսաք, անում էք։</verse>
				<verse number="40">Պատասխանեցին եւ ասեցին նորան. Մեր Հայրն Աբրահամն է. Յիսուսը նորանց ասեց. Եթէ Աբրահամի որդիք լինէիք, Աբրահամի գործերը կգործէիք։</verse>
				<verse number="41">Բայց հիմա ուզում էք ինձ սպանել, մի մարդի, որ ճշմարտութիւնն եմ խօսել ձեզ. որ Աստուածանից լսեցի. այդ բանն Աբրահամը չարաւ։</verse>
				<verse number="42">Դուք ձեր հօր գործերն էք անում. եւ ասեցին նորան. Մենք պոռնկութիւնից չենք ծնուած. մէկ Հայր ունինք, այսինքն Աստուած.</verse>
				<verse number="43">Յիսուսն էլ նորանց ասեց. Եթէ ձեր հայրն Աստուած լինէր, ինձ կսիրէիք. որովհետեւ ես Աստուածանից դուրս ելայ եւ եկայ. որովհետեւ ոչ թէ իմ անձիցն եկայ, այլ նա ուղարկեց ինձ։</verse>
				<verse number="44">Ինչո՞ւ համար իմ խօսքը չէք իմանում. նորա համար որ դուք չէք կարող իմ խօսքը լսել։</verse>
				<verse number="45">Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չկեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չկայ նորանում. երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը։</verse>
				<verse number="46">Բայց ես, որովհետեւ ճշմարտութիւն եմ խօսում, ինձ չէք հաւատում։</verse>
				<verse number="47">Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար յանդիմանել. բայց եթէ ճշմարտութիւնն եմ ասում, ինչո՞ւ չէք հաւատում ինձ։</verse>
				<verse number="48">Աստուածանից լինողը Աստուծոյ խօսքերը լսում է. նորա համար դուք չէք ականջ դնում, որ Աստուածանից չէք։</verse>
				<verse number="49">Հրէաները պատասխանեցին եւ ասեցին նորան. Չէ՞ որ մենք լաւ ենք ասում, թէ դու Սամարացի ես, եւ դեւ ունիս։</verse>
				<verse number="50">Յիսուսը պատասխանեց. Ես դեւ չունիմ, այլ իմ Հօրը պատուում եմ, եւ դուք անպատուում էք ինձ։</verse>
				<verse number="51">Եւ ես իմ փառքը չեմ որոնում. կայ որոնողը եւ դատողը։</verse>
				<verse number="52">Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթէ մէկն իմ խօսքը պահէ, նա մահ չի տեսնիլ յաւիտեան։</verse>
				<verse number="53">Հրէաներն էլ ասեցին նորան. Հիմա իմացանք, որ դեւ ունիս. Աբրահամը մեռաւ եւ մարգարէներն էլ. եւ դու ասում ես Եթէ մէկն իմ խօսքը պահէ, մահ չի ճաշակիլ յաւիտեան։</verse>
				<verse number="54">Մի՞թէ դու աւելի մեծ ես քան մեր հայր Աբրահամը, որ մեռաւ եւ մարգարէներն էլ մեռան. դու քեզ ո՞վ ես անում։</verse>
				<verse number="55">Յիսուսը պատասխանեց. Եթէ ես իմ անձը փառաւորեմ, իմ փառքը ոչինչ է. Հայրն է ինձ փառաւորողը, որի համար դուք ասում էք, թէ ձեր Աստուածն է.</verse>
				<verse number="56">Եւ դուք չէք ճանաչում նորան. բայց ես գիտեմ նորան. եւ եթէ ասեմ, թէ ես չգիտեմ նորան, ձեզ նման ստախօս կլինիմ. բայց ես գիտեմ նորան, եւ նորա խօսքը պահում եմ։</verse>
				<verse number="57">Աբրահամ՝ ձեր հայրը ցանկացաւ, որ իմ օրը տեսնէ, եւ տեսաւ, եւ ուրախացաւ էլ։</verse>
				<verse number="58">Հրէաները նորան ասեցին. Դու դեռ յիսուն տարեկան չես, եւ Աբրահամի՞ն տեսար։</verse>
				<verse number="59">Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Աբրահամի լինելուց առաջ եմ ես։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ նորանք քարեր վեր առան, որ նորա վերայ գցեն. բայց Յիսուսը ծածկուեցաւ, եւ դուրս ելաւ գնաց տաճարից՝ [ նորանց միջովն անցնելով. եւ այսպէս գնաց։]</verse>
				<verse number="2">Եւ անցկենալիս մի մարդ տեսաւ ծնունդից կոյր։</verse>
				<verse number="3">Եւ նորա աշակերտները հարցրին նորան եւ ասեցին. Ռաբբի, ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել։</verse>
				<verse number="4">Յիսուսը պատասխանեց. Ոչ դա է մեղանչել, եւ ոչ էլ իրան ծնողքը. այլ որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում։</verse>
				<verse number="5">Ինձ պէտք է նորա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կայ. գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ով կարող չէ գործել։</verse>
				<verse number="6">Քանի որ աշխարհքումն եմ, լոյս եմ աշխարհքի.</verse>
				<verse number="7">Այս ասելով թքեց գետինը, եւ թուքիցը ցեխ շինեց, եւ ցեխը քսեց կոյրի աչքերի վերայ,</verse>
				<verse number="8">Եւ նորան ասեց. Գնա լուացուիր Սիլովամի աւազանումը, (որ թարգմանվում է՝ Ուղարկուած.) եւ նա գնաց լուացուեցաւ, եկաւ եւ տեսնում էր։</verse>
				<verse number="9">Բայց դրացիները եւ նորանք որ առաջուց տեսել էին նորան, որ կոյր էր, ասում էին՝ Չէ՞ որ սա է այն նստող մուրացողը.</verse>
				<verse number="10">Ուրիշներն ասում էին, թէ Նա է. ուրիշներն էլ, թէ Նորան նման է. բայց ինքն ասում էր թէ Ես եմ։</verse>
				<verse number="11">Եւ նորան ասում էին. Ապա աչքերդ ինչպէ՞ս բացուեցան։</verse>
				<verse number="12">Նա պատասխանեց եւ ասեց. Մի մարդ՝ անունը Յիսուս, ցեխ շինեց եւ աչքերիս քսեց, եւ ինձ ասեց. Գնա Սիլովամի աւազանը, եւ լուացուիր. գնացի եւ լուացուեցայ, եւ տեսնում եմ։</verse>
				<verse number="13">Եւ նորան ասեցին. Ո՞ւր է նա. ասեց. Չգիտեմ։</verse>
				<verse number="14">Փարիսեցիների մօտ տարան նորան, որ մի ժամանակ կոյր էր։</verse>
				<verse number="15">Եւ շաբաթ օր էր, երբոր Յիսուսը ցեխը շինեց եւ նորա աչքերը բացաւ։</verse>
				<verse number="16">Փարիսեցիները դարձեալ հարցնում էին նորան, թէ ինչպէ՜ս տեսաւ. եւ նա նորանց ասեց. Ցեխ դրաւ իմ աչքերի վերայ, եւ լուացուեցայ, եւ տեսնում եմ։</verse>
				<verse number="17">Եւ Փարիսեցիներից ոմանք ասեցին. Այն մարդն Աստուածանից չէ, որ շաբաթը չէ պահում. ուրիշներն ասում էին, Ինչպէ՞ս կարող է մի մեղաւոր մարդ այսպիսի նշաններ անել. եւ բաժանմունք կար նորանց մէջ։</verse>
				<verse number="18">Դարձեալ ասեցին կոյրին. դու ի՞նչ ես ասում նորա համար, որ աչքերդ բացաւ. եւ նա ասեց, թէ Մարգարէ է։</verse>
				<verse number="19">Եւ Հրէաները չէին հաւատում նորա համար, թէ կոյր էր եւ բացուեցաւ. մինչեւ որ աչքը բացուածի ծնողներին կանչեցին.</verse>
				<verse number="20">Նորանց հարցրին եւ ասեցին. Սա՞ է ձեր որդին, որի համար ասում էք դուք, թէ Կոյր ծնուեցաւ. ապա ինչպէ՞ս է հիմա տեսնում։</verse>
				<verse number="21">Նորա ծնողները պատասխանեցին եւ ասեցին. Գիտենք, որ սա է մեր որդին, եւ թէ կոյր ծնուեցաւ.</verse>
				<verse number="22">Բայց թէ հիմա ինչպե՞ս է տեսնում, չգիտենք, կամ ո՞վ բացաւ նորա աչքերը, մենք չգիտենք. ինքը չափահաս է. իրան հարցրէք. թող ինքը խօսի իրան համար։</verse>
				<verse number="23">Նորա ծնողներն այս ասեցին, որովհետեւ Հրէաներիցը վախենում էին. որովհետեւ Հրէաները արդէն միասին որոշել էին, որ եթէ մէկը Քրիստոս դաւանէ նորան, ժողովարանիցը դուրս լինի։</verse>
				<verse number="24">Նորա համար նորա ծնողներն ասեցին, թէ Ինքը չափահաս է, իրանից հարցրէք։</verse>
				<verse number="25">Յետոյ երկրորդ անգամ կանչեցին այն մարդին, որ կոյր էր, եւ նորան ասեցին. Աստուծուն փառք տուր. մենք գիտենք, որ այն մարդը մեղաւոր է։</verse>
				<verse number="26">Նա էլ պատասխանեց եւ ասեց. Թէ մեղաւոր է, ես չգիտեմ. մի բան գիտեմ, որ կոյր էի եւ հիմա տեսնում եմ։</verse>
				<verse number="27">Եւ դարձեալ ասեցին նորան. Ի՞նչ արաւ քեզ. ինչպէ՞ս բացաւ աչքերդ։</verse>
				<verse number="28">Նորանց պատասխանեց. Արդէն ձեզ ասեցի եւ չլսեցիք. ինչո՞ւ էք դարձեալ կամենում լսել. մի՞թէ դուք էլ էք կամենում նորան աշակերտ լինել։</verse>
				<verse number="29">Նորանք նախատեցին նորան եւ ասեցին. Դու ես նորա աշակերտ. իսկ մենք Մովսէսի աշակերտներն ենք։</verse>
				<verse number="30">Մենք գիտենք, որ Աստուած Մովսէսի հետ խօսեց. բայց սորան չգիտենք թէ որտեղի՞ց է։</verse>
				<verse number="31">Մարդը պատասխանեց եւ նորանց ասեց. Հէնց դա է զարմանալին որ դուք չգիտէք թէ որտեղի՞ց է, եւ նա իմ աչքերը բացաւ։</verse>
				<verse number="32">Եւ գիտենք, որ Աստուած մեղաւորներին չէ լսում. այլ եթէ մէկը աստուածապաշտ է՝ եւ նորա կամքը կատարում է, նորան լսում է։</verse>
				<verse number="33">Աշխարհքի սկզբից հետէ չէ լսուած որ մէկը կոյր ծնուածի աչքերը բացած լինի։</verse>
				<verse number="34">Եթէ սա Աստուածանից չէր, ոչինչ չէր կարող անել։</verse>
				<verse number="35">Պատասխանեցին եւ նորան ասեցին. Դու բոլորովին մեղքի մէջ ես ծնուել, եւ դո՞ւ ես մեզ սովորեցնում. եւ դուրս արին նորան։</verse>
				<verse number="36">Յիսուսը լսեց, որ նորան դուրս արին. եւ նորան գտաւ եւ ասեց նորան. Դու հաւատո՞ւմ ես Աստուծոյ Որդուն։</verse>
				<verse number="37">Նա պատասխանեց եւ ասեց. Տէր, ո՞վ է նա՝ որ հաւատամ նորան։</verse>
				<verse number="38">Յիսուսն էլ նորան ասեց. Տեսար էլ նորան. եւ քեզ հետ խօսողն էլ նա ինքն է։</verse>
				<verse number="39">Եւ նա ասեց. Հաւատում եմ, Տէր, եւ երկրպագեց նորան։</verse>
				<verse number="40">Եւ Յիսուսն ասեց. Ես դատաստանի համար եկայ այս աշխարհքը, որ չտեսնողները տեսնեն, եւ տեսնողները կուրանան։</verse>
				<verse number="41">Եւ Փարիսեցիներից ոմանք որ նորա հետ էին, լսեցին այս, եւ ասեցին նորան. Մի՞թէ մենք էլ կոյր ենք։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Յիսուսը նորանց ասեց. Եթէ կոյր լինէիք, մեղք չէիք ունենալ. բայց հիմա ասում էք, թէ Տեսնում ենք. նորա համար ձեր մեղքերը մնում են։</verse>
				<verse number="2">Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ դռնովը չէ մտնում ոչխարների գաւիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ աւազակ։</verse>
				<verse number="3">Բայց դռնովը մտնողը, ոչխարների հովիւն է։</verse>
				<verse number="4">Դռնապանը նորա համար բաց է անում. եւ ոչխարները նորա ձայնը լսում են, եւ նա իր ոչխարներն իրանց անունովը կանչում է, եւ նորանց դուրս է հանում։</verse>
				<verse number="5">Եւ երբոր իր ոչխարները դուրս է հանում, նորանց առաջից գնում է, եւ ոչխարները գնում են նորա ետեւից. որովհետեւ նորա ձայնը ճանաչում են։</verse>
				<verse number="6">Բայց օտարի ետեւից չեն գնում. այլ նորանից փախչում են, որովհետեւ օտարների ձայնը չեն ճանաչում։</verse>
				<verse number="7">Այս առակը Յիսուսը ասեց նորանց. բայց նորանք չգիտէին թէ ինչ էր այն որ խօսում էր նորանց հետ։</verse>
				<verse number="8">Յիսուսը դարձեալ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ես եմ ոչխարների դուռը։</verse>
				<verse number="9">Ամենքը՝ որ ինձանից առաջ եկան, գողեր են եւ աւազակներ. եւ ոչխարներն էլ նորանց չլսեցին։</verse>
				<verse number="10">Ես եմ դուռը. եթէ մէկն ինձանով ներս մտնէ, կապրի. եւ կմտնէ եւ դուրս կգայ, եւ արօտ կգտնէ։</verse>
				<verse number="11">Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան։</verse>
				<verse number="12">Ես եմ բարի հովիւը. բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար։</verse>
				<verse number="13">Բայց վարձկանը որ հովիւ չէ, որ ոչխարներն իրանը չեն, տեսնում է գայլին գալիս, եւ թողում է ոչխարները եւ փախչում. եւ գայլը յափշտակում է նորանց եւ ցրվում է ոչխարներին։</verse>
				<verse number="14">Եւ վարձկանը փախչում է, որովհետեւ վարձկան է, եւ ոչխարների համար հոգս չունի։</verse>
				<verse number="15">Ես եմ բարի Հովիւը, եւ ես իմիններին ճանաչում եմ, եւ իմիններիցն էլ ճանաչվում եմ։</verse>
				<verse number="16">Ինչպէս Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հօրը, եւ իմ անձը դնում եմ ոչխարների համար։</verse>
				<verse number="17">Եւ ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գաւիթիցը չեն, եւ նորանց էլ պէտք է բերեմ. եւ իմ ձայնին կլսեն, եւ մի հօտ եւ մի հովիւ կլինին։</verse>
				<verse number="18">Նորա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպէս զի դարձեալ առնեմ նորան։</verse>
				<verse number="19">Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան. ես իշխանութիւն ունիմ նորան դնելու եւ իշխանութիւն ունիմ նորան դարձեալ առնելու. այս պատուէրն առայ իմ Հօրիցը։</verse>
				<verse number="20">Արդ դարձեալ բաժանմունք եղաւ Հրէաների մէջ այս խօսքերի համար։</verse>
				<verse number="21">Եւ նորանցից շատերն ասում էին թէ՝ Դեւ ունի, եւ գժվում է. ինչո՞ւ էք ականջ դնում դորան։</verse>
				<verse number="22">Ուրիշներն ասում էին. Այս խօսքերը դիւահարի խօսքեր չեն. մի՞թէ դեւը կարող է կոյրի աչքերը բանալ։</verse>
				<verse number="23">Այն ժամանակ Երուսաղէմումը նաւակատիք տօն եղաւ, եւ ձմեռն էր։</verse>
				<verse number="24">Եւ Յիսուսը ման էր գալիս տաճարումը Սողոմոնի սրահի մէջ։</verse>
				<verse number="25">Հրէաներն էլ նորան շրջապատեցին եւ ասեցին նորան. Մինչեւ ե՞րբ ես պահում մեր հոգիները տարակուսանքի մէջ. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասիր մեզ։</verse>
				<verse number="26">Յիսուսը պատասխանեց նորանց. Ասեցի ձեզ, եւ չէք հաւատում. այն գործերը որ իմ Հօր անունովը գործում եմ, նորանք վկայում են ինձ համար։</verse>
				<verse number="27">Բայց դուք չէք հաւատում. որովհետեւ իմ ոչխարներիցը չէք, ինչպէս որ ասեցի ձեզ։</verse>
				<verse number="28">Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են։</verse>
				<verse number="29">Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը։</verse>
				<verse number="30">Իմ Հայրը որ նորանց տուաւ ինձ, ամենից մեծ է, եւ ոչ ով կարող չէ իմ Հօր ձեռիցը յափշտակել նորանց։</verse>
				<verse number="31">Ես եւ Հայրը մի ենք։</verse>
				<verse number="32">Հրէաները դարձեալ քարեր վեր առան, որ նորան քարկոծեն։</verse>
				<verse number="33">Յիսուսը նորանց պատասխանեց. Շատ բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրիցը. նորանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում։</verse>
				<verse number="34">Հրէաները պատասխանեցին եւ ասեցին. Բարի գործի համար քեզ չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար. եւ որ դու մարդ լինելով՝ քո անձն Աստուած ես անում։</verse>
				<verse number="35">Յիսուսը նորանց պատասխանեց. Գրուած չէ՞ ձեր օրէնքումը, թէ Ես ասեցի՝ Աստուածներ էք։</verse>
				<verse number="36">Եթէ նորանց Աստուածներ է ասում, որ Աստուծոյ խօսքն եղաւ նորանց. (եւ կարելի չէ որ գիրքը եղծանուի.)</verse>
				<verse number="37">Ապա նորան որ Հայրը սրբեց եւ ուղարկեց աշխարհք, դուք ասո՞ւմ էք, թէ Հայհոյում ես, որ ասեցի, թէ Աստուծոյ Որդի եմ։</verse>
				<verse number="38">Եթէ իմ Հօր գործերը չեմ գործում, մի հաւատաք ինձ։</verse>
				<verse number="39">Ապա եթէ գործում եմ, թէեւ ինձ էլ չհաւատաք, գոնէ գործերին հաւատացէք, որ ճանաչէք եւ հաւատաք, թէ Հայրն ինձանում է եւ ես նորա մէջ։</verse>
				<verse number="40">Դարձեալ ուզում էին նորան բռնել, բայց նորանց ձեռիցը դուրս եկաւ։</verse>
				<verse number="41">Եւ դարձեալ գնաց Յորդանանի այն կողմը, այն տեղը, որ Յովհաննէսն էր առաջուց եւ մկրտում էր. եւ այնտեղ էր կենում։</verse>
				<verse number="42">Եւ շատերը նորա մօտ եկան եւ ասում էին. թէ Յովհաննէսը ոչ մի նշան չգործեց։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Բայց բոլորն ինչ որ Յովհաննէսը նորա համար ասեց, ճշմարիտ էր. եւ այնտեղ շատերը հաւատացին նորան։</verse>
				<verse number="2">Եւ մի հիւանդ կար, անունը Ղազարոս, Բեթանիայիցը, Մարիամի եւ նորա քոյր Մարթայի գիւղիցը։</verse>
				<verse number="3">Մարիամն էլ նա էր, որ Տիրոջը իւղով օծեց եւ նորա ոտները սրբեց իր մազերովը. որի եղբայրը Ղազարոսը հիւանդ էր։</verse>
				<verse number="4">Եւ նորա քոյրերն ուղարկեցին նորա մօտ եւ ասեցին. Տէր, ահա նա՝ որին դու սիրում ես՝ հիւանդացել է։</verse>
				<verse number="5">Յիսուսն էլ երբոր լսեց, ասեց. Այն հիւանդութիւնը մեռնելու համար չէ, այլ Աստուծոյ փառքի համար. որ Աստուծոյ Որդին նորանով փառաւորուի։</verse>
				<verse number="6">Եւ Յիսուսը սիրում էր Մարթային եւ նորա քրոջը եւՂազարոսին։</verse>
				<verse number="7">Եւ երբոր լսեց, թէ նա հիւանդ է, այն ժամանակ երկու օր մնաց այն տեղը, ուր որ էր.</verse>
				<verse number="8">Ապա նորանից յետոյ ասեց աշակերտներին. Եկէք դարձեալ գնանք Հրէաստան։</verse>
				<verse number="9">Աշակերտներն ասեցին նորան. Ռաբբի, հիմա Հրէաներն ուզում էին քեզ քարկոծել. եւ դարձեալ այնտե՞ղ ես գնում։</verse>
				<verse number="10">Յիսուսը պատասխանեց. Չէ՞ որ օրը տասնեւերկու ժամ ունի. եթէ մէկը ցերեկը ման գայ, չի սահիլ. որովհետեւ այս աշխարհքի լոյսը տեսնում է։</verse>
				<verse number="11">Իսկ եթէ մէկը գիշերը ման գայ, կսահի. որովհետեւ լոյս չկայ նորանում։</verse>
				<verse number="12">Այս ասեց, եւ սորանից յետոյ ասեց նորանց. Մեր Ղազարոս բարեկամը քնեց. բայց կգնամ, որ զարթնեցնեմ նորան։</verse>
				<verse number="13">Եւ նորա աշակերտներն ասեցին նորան. Տէր, թէ որ քնել է՝ կառողջանայ։</verse>
				<verse number="14">Բայց Յիսուսը նորա մահուան համար էր ասել. նորանք էլ կարծում էին, թէ քուն քնելու համար էր ասում։</verse>
				<verse number="15">Այն ժամանակ Յիսուսը յայտնի ասեց նորանց. Ղազարոսը մեռաւ։</verse>
				<verse number="16">Եւ ես ուրախ եմ ձեզ համար, որ ես այնտեղ չէի, որ դուք հաւատաք ինձ. բայց գնանք նորա մօտ։</verse>
				<verse number="17">Եւ ասեց Թովմասը (Երկուորեակ կոչուածը) աշակերտակիցներին. Մենք էլ գնանք նորա հետ մեռնենք։</verse>
				<verse number="18">Յիսուսն էլ եկաւ՝ նորան արդէն չորս օր գերեզմանի մէջ դրուած գտաւ։</verse>
				<verse number="19">Եւ Բեթանիան մօտ էր Երուսաղէմին տասնեւհինգ ասպարէզի չափով։</verse>
				<verse number="20">Եւ Հրէաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որ մխիթարեն նորանց իրանց եղբօր մասին։</verse>
				<verse number="21">Արդ երբոր Մարթան լսեց, թէ Յիսուսը գալիս է, գնաց նորան դիմաւորելու. բայց Մարիամը տանը նստած էր։</verse>
				<verse number="22">Եւ Մարթան ասեց Յիսուսին. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։</verse>
				<verse number="23">Բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ որ Աստուածանից խնդրես, Աստուած կտայ քեզ։</verse>
				<verse number="24">Յիսուսը նորան ասեց. Քո եղբայրը յարութիւն կառնէ։</verse>
				<verse number="25">Մարթան նորան ասեց. Գիտեմ որ յարութիւն կառնէ յարութիւնումը՝ յետին օրը։</verse>
				<verse number="26">Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կապրի։</verse>
				<verse number="27">Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. հաւատո՞ւմ ես սորան։</verse>
				<verse number="28">Նորան ասեց. Այո, Տէր, ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն՝ Աստուծոյ Որդին, որ պէտք է աշխարհք գայիր։</verse>
				<verse number="29">Եւ երբոր այս ասեց, գնաց թագուն կանչեց իր Մարիամ քրոջը, եւ ասեց. Վարդապետը եկել է եւ կանչում է քեզ։</verse>
				<verse number="30">Նա երբոր լսեց, շուտով վեր կացաւ, եւ եկաւ նորա մօտ։</verse>
				<verse number="31">Յիսուսը դեռ չէր եկել գիւղը, այլ այն տեղն էր, ուր որ Մարթան եկաւ նորա առաջը։</verse>
				<verse number="32">Բայց Հրէաները, որ տանը նորա հետ էին եւ նորան մխիթարում էին, երբոր Մարիամին տեսան, թէ շուտով վերկացաւ եւ գնաց, նորա ետեւից գնացին. ասելով թէ՝ Գերեզմանն է գնում, որ այն տեղ լայ։</verse>
				<verse number="33">Բայց երբոր Մարիամ այն տեղ եկաւ, ուր Յիսուսն էր, եւ տեսաւ նորան, նորա ոտներն ընկաւ եւ ասեց նորան. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։</verse>
				<verse number="34">Յիսուսն էլ երբոր նորան տեսաւ որ լաց էր լինում, եւ նորա հետ եկած Հրէաներն էլ՝ որ լաց են լինում, իր հոգովը խռովեց եւ յուզուեց։</verse>
				<verse number="35">Եւ ասեց. Ո՞ւր դրիք նորան. նորան ասեցին. Տէր, եկ եւ տես։</verse>
				<verse number="36">Յիսուսը արտասուեց։</verse>
				<verse number="37">Հրէաներն ասում էին. Տես ինչպէ՜ս էր սիրում նորան։</verse>
				<verse number="38">Նորանցից էլ ոմանք ասում էին. Մի՞թէ սա որ կոյրի աչքերը բացաւ, չէր կարող անել՝ որ սա էլ չմեռներ,</verse>
				<verse number="39">Եւ Յիսուսը դարձեալ խռոված եկաւ գերեզմանը. եւ այն մի քարայր էր, եւ մի քար նորա վերայ դրուած։</verse>
				<verse number="40">Յիսուսը ասեց. Այդ քարը վեր առէք. մեռելի քոյրը՝ Մարթան ասեց նորան. Տէր, արդէն հոտած է. որովհետեւ չորս օրուայ է։</verse>
				<verse number="41">Յիսուսը նորան ասեց. Չասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կտեսնես։</verse>
				<verse number="42">Եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրուած էր. Յիսուսն էլ իր աչքերը դէպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։</verse>
				<verse number="43">Եւ ես գիտէի, որ միշտ լսում ես ինձ. բայց այս շրջակայ ժողովրդի համար ասեցի, որ հաւատան թէ դու ուղարկեցիր ինձ։</verse>
				<verse number="44">Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։</verse>
				<verse number="45">Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ։</verse>
				<verse number="46">Եւ Հրէաներից շատերը, որ Մարիամի մօտ էին եկել եւ տեսան ինչ որ արաւ Յիսուսը, հաւատացին նորան։</verse>
				<verse number="47">Բայց նորանցից ոմանք գնացին Փարիսեցիների մօտ, եւ ասեցին նորանց ինչ որ Յիսուսն արաւ։</verse>
				<verse number="48">Եւ քահանայապետները եւ Փարիսեցիները ատեան ժողովեցին, եւ ասեցին. Ի՞նչ անենք, որ այդ մարդը շատ նշաններ է անում։</verse>
				<verse number="49">Եթէ դորան այդպէս թողենք, ամենքը կհաւատան դորան, եւ Հռովմայեցիք կգան վեր կառնեն մեր երկիրն էլ եւ ազգն էլ։</verse>
				<verse number="50">Եւ նորանցից մէկը՝ Կայիափան, որ այն տարուայ քահանայապետն էր, ասեց նորանց. Դուք ոչինչ չգիտէք,</verse>
				<verse number="51">Եւ չէք էլ մտածում, որ լաւ է մեզ համար՝ որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ բոլոր ազգը կորչի։</verse>
				<verse number="52">Բայց սա իրանից չասեց. այլ որովհետեւ այն տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ՝ թէ Յիսուսը պիտի մեռնէր ազգի համար։</verse>
				<verse number="53">Եւ ոչ թէ միայն ազգի համար, այլ որ նա Աստուծոյ ցրուած որդիքն էլ մէկտեղ ժողովէ։</verse>
				<verse number="54">Արդ այն օրից հետէ խորհուրդ արին, որ նորան սպանեն։</verse>
				<verse number="55">Յիսուսն էլ համարձակ չէր ման գալիս Հրէաների մէջ. այլ այն տեղից գնաց մի երկիր, անապատի մօտ, Եփրայեմ ասուած քաղաքը. եւ այնտեղ կենում էր իր աշակերտների հետ։</verse>
				<verse number="56">Եւ Հրէաների զատիկը մօտ էր, եւ այն գաւառից շատերը զատկից առաջ վեր ելան Երուսաղէմ, որ իրանց անձերը սրբեն։</verse>
				<verse number="57">Եւ որոնում էին Յիսուսին, եւ իրար ասում էին՝ տաճարումը կանգնած. Ինչպէս է երեւում ձեզ. մի՞թէ այս տօնին չի գալ. բայց քահանայապետները եւ Փարիսեցիները հրաման էին տուել, որ՝ եթէ մէկը գիտենայ թէ ուր է, իմաց տայ, որ բռնեն նորան։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ Յիսուսը զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից յարութիւն տուաւ։</verse>
				<verse number="2">Եւ այնտեղ հացկերութիւն արին նորա համար. և Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նորա հետ սեղան նստողներից մէկն էր։</verse>
				<verse number="3">Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիւ մեծագին իւղ առաւ, Յիսուսի ոտները օծեց, եւ իր մազերովը սրբում էր նորա ոտները. եւ տունը լցուեցաւ իւղի հոտովը։</verse>
				<verse number="4">Եւ ասեց նորա աշակերտներից մէկը՝ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացին, որ նորան մատնելու էր՝</verse>
				<verse number="5">Ի՞նչու համար այդ իւղը երեք հարիւր դենարի չծախուեցաւ, եւ աղքատներին տրուեցաւ։</verse>
				<verse number="6">Բայց սա ասեց, ոչ թէ որովհետեւ աղքատների համար նորա հոգն էր. այլ որ գող էր՝ եւ քսակը ունէր, եւ ընկածը պահում էր։</verse>
				<verse number="7">Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուր դորան, նա իմ պատանքի օրուան համար էր պահել այդ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ աղքատներին միշտ ձեզ հետ ունիք. բայց ինձ միշտ չունիք։</verse>
				<verse number="9">Եւ Հրէաներից շատ ժողովուրդ գիտաց, թէ նա այնտեղ է, եւ եկան, ոչ թէ միայն Յիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, որին մեռելներից յարութիւն տուաւ։</verse>
				<verse number="10">Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն։</verse>
				<verse number="11">Որովհետեւ Հրէաներից շատերը նորա պատճառովը գնում էին եւ հաւատում էին Յիսուսին։</verse>
				<verse number="12">Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ,</verse>
				<verse number="13">Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. Ովսաննայ, օրհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը։</verse>
				<verse number="14">Եւ Յիսուսը մի աւանակ գտաւ, եւ նորա վերայ նստեց. ինչպէս գրուած է՝ թէ</verse>
				<verse number="15">Մի վախենար, Սիօնի աղջիկ, ահա քո թագաւորը գալիս է՝ էշի աւանակի վերայ նստած։</verse>
				<verse number="16">Եւ նորա աշակերտներն առաջ չիմացան այս բաները. բայց երբ որ Յիսուսը փառաւորուեցաւ՝ այն ժամանակ յիշեցին, թէ այս նորա համար գրուած էր. եւ այն բանը արին նորան։</verse>
				<verse number="17">Եւ ժողովուրդը՝ որ նորա հետ էր, վկայում էր, թէ Ղազարոսին գերեզմանիցը դուրս կանչեց. եւ մեռելներից յարութիւն տուաւ նորան։</verse>
				<verse number="18">Եւ նորա համար էլ ժողովուրդը գնաց նորա առաջին, որ լսեցին թէ նա արել էր այն նշանը։</verse>
				<verse number="19">Բայց Փարիսեցիներն իրար մէջ ասում էին. Տեսնո՞ւմ էք, որ ոչինչ օգուտ չունիք. ահա աշխարհքը նորա ետեւից գնաց։</verse>
				<verse number="20">Եւ կային ոմանք Հելլենացիք՝ նորանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն տօնումը։</verse>
				<verse number="21">Նորանք եկան Փիլիպպոսի մօտ որ Գալիլեայի Բեթսայիդայիցն էր, նորան խնդրում էին եւ ասում. Տէր, կամենում ենք Յիսուսին տեսնել։</verse>
				<verse number="22">Փիլիպպոսը գալիս է Անդրէասին ասում. Անդրէասը եւ Փիլիպպոսը ասում են Յիսուսին։</verse>
				<verse number="23">Յիսուսն էլ պատասխանեց նորանց՝ եւ ասեց. Ժամը հասաւ, որ մարդի Որդին փառաւորուի։</verse>
				<verse number="24">Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ ցորենի հատը հողի մէջ չընկնի եւ մեռնի, ինքը մինակ կմնայ. բայց եթէ մեռնի, շատ պտուղ կբերէ։</verse>
				<verse number="25">Իր անձը սիրողը՝ կկորցնէ նորան, եւ իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կպահէ նորան։</verse>
				<verse number="26">Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կլինի. եթէ մէկը ծառայէ ինձ, Հայրը կպատուէ նորան։</verse>
				<verse number="27">Հիմա իմ անձը խռոված է. եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը. սակայն իսկ սորա համար եկայ այս ժամի մէջ։</verse>
				<verse number="28">Հայր, փառաւորիր քո անունը։ Եւ երկնքիցը ձայն եկաւ, թէ՝ Փառաւորեցի էլ եւ դարձեալ կփառաւորեմ։</verse>
				<verse number="29">Եւ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում էին, Որոտմունք եղաւ. ուրիշներն ասում էին. Հրեշտակ խօսեց նորա հետ։</verse>
				<verse number="30">Յիսուսը պատասխանեց եւ ասեց. Այս ձայնը ոչ թէ ինձ համար եղաւ, այլ ձեզ համար։</verse>
				<verse number="31">Հիմա դատաստան է այս աշխարհքի. հիմա այս աշխարհքի իշխանը դուրս կգցուի։</verse>
				<verse number="32">Եւ ես երբոր բարձրանամ երկրիցը, ամենքին կքաշեմ ինձ մօտ։</verse>
				<verse number="33">Եւ այս ասում էր, որ ցոյց տայ, թէ ինչպիսի մահով պիտի մեռնի։</verse>
				<verse number="34">Ժողովուրդը պատասխանեց նորան. Մենք օրէնքիցը լսեցինք, թէ Քրիստոսը յաւիտեան կկենայ. եւ դու ինչպէ՞ս ես ասում, թէ պէտք է մարդի Որդին բարձրանայ. ո՞վ է այն մարդի Որդին։</verse>
				<verse number="35">Յիսուսն էլ ասեց նորանց. Մի քիչ ժամանակ դեռ լոյսը ձեզ հետ է. գնացէք, քանի որ լոյսն ունիք, որ խաւարը ձեզ չհասնէ. եւ խաւարումը գնացողը չգիտէ, թէ ո՞ւր է գնում։</verse>
				<verse number="36">Քանի որ լոյսն ունիք, հաւատացէք լոյսին, որ լոյսի որդիք լինիք։ Յիսուսը այս բանը խօսեց, եւ գնաց թագցուեցաւ նորանցից։</verse>
				<verse number="37">Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան.</verse>
				<verse number="38">Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։</verse>
				<verse number="39">Նորա համար չէին կարողանում հաւատալ. որ Եսայիան դարձեալ ասում է.</verse>
				<verse number="40">Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չտեսնեն, եւ սրտով չիմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց։</verse>
				<verse number="41">Եսայիան սա ասեց, երբոր նորա փառքը տեսաւ, եւ նորա համար խօսեց։</verse>
				<verse number="42">Բայց եւ այնպէս իշխաններիցը շատերը հաւատացին նորան. սակայն Փարիսեցիների պատճառովը չէին դաւանում, որ ժողովարանիցը դուրս չգցուին։</verse>
				<verse number="43">Որովհետեւ մարդկանց փառքն աւելի սիրեցին քան թէ Աստուծոյ փառքը։</verse>
				<verse number="44">Եւ Յիսուսը աղաղակում էր եւ ասում. Ինձ հաւատացողը չէ թէ ինձ է հաւատում, այլ ինձ ուղարկողին։</verse>
				<verse number="45">Եւ ինձ տեսնողը, ինձ ուղարկողին է տեսնում։</verse>
				<verse number="46">Ես լոյս եկայ աշխարհքը, որ ամեն ինձ հաւատացողը խաւարի մէջ չմնայ։</verse>
				<verse number="47">Եւ եթէ մէկն իմ խօսքերին լսէ եւ չհաւատայ, ես չեմ դատիլ նորան. որովհետեւ ես չեկայ որ աշխարհքը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհքը։</verse>
				<verse number="48">Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կդատէ նորան յետին օրը։</verse>
				<verse number="49">Որովհետեւ ես իմ անձիցը չխօսեցի. բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ։</verse>
				<verse number="50">Եւ գիտեմ, որ նորա պատուիրանքը յաւիտենական կեանք է. ուրեմն ինչ որ ես խօսում եմ, ինչպէս Հայրն ասեց ինձ՝ այնպէս եմ խօսում։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Զատկի տօնիցն առաջ՝ Յիսուսը գիտաց, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհքիցը փոխուի դէպի Հայրը, իրաններին՝ որ այս աշխարհքումն են՝ սիրեց. եւ մինչեւ վերջը սիրեց նորանց։</verse>
				<verse number="2">Եւ երբոր ընթրիք էր լինում, սատանան արդէն Յուդա Սիմօնեան Իսկարիովտացու սրտի մէջ էր գցել, որ մատնէ նորան։</verse>
				<verse number="3">Յիսուսը գիտենալով որ Հայրն ամեն բան իր ձեռն է տուել, եւ որ Աստուածանից դուրս եկաւ, եւ Աստուծոյ մօտ է գնում.</verse>
				<verse number="4">Ընթրիքիցը վերկացաւ եւ հանդերձները վայր դրաւ, եւ մի ղենջակ առաւ իր մէջքը պատեց։</verse>
				<verse number="5">Յետոյ ջուր ածեց կոնքը, եւ սկսեց աշակերտների ոտները լուանալ, եւ այն ղենջակովը սրբել որ մէջքին պատած էր։</verse>
				<verse number="6">Եւ Սիմօն Պետրոսի մօտ եկաւ. եւ նա նորան ասեց. Տէր, դո՞ւ ես իմ ոտները լուանում։</verse>
				<verse number="7">Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սորանից յետոյ կիմանաս։</verse>
				<verse number="8">Պետրոսը նորան ասեց. Դու իմ ոտները չես լուանալ յաւիտեան. Յիսուսը պատասխանեց նորան. Եթէ քեզ չլուանամ, ինձ հետ բաժին չունիս։</verse>
				<verse number="9">Սիմօն Պետրոսն ասեց նորան. Տէր, ոչ թէ իմ ոտները միայն, այլ իմ ձեռքերը եւ գլուխն էլ։</verse>
				<verse number="10">Յիսուսը նորան ասեց. Լուացածին բան պէտք չէ, բացի ոտները լուանալ. այլ բոլորովին մաքուր է. եւ դուք մաքուր էք, բայց ոչ թէ ամենքդ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ գիտէր իրան մատնիչին. նորա համար ասեց, Ոչ թէ ամենքդ մաքուր էք։</verse>
				<verse number="12">Եւ երբոր նորանց ոտները լուացաւ, իր հանդերձներն առաւ՝ եւ դարձեալ սեղան նստեց եւ նորանց ասեց. Գիտէ՞ք ես ինչ արի ձեզ։</verse>
				<verse number="13">Դուք ինձ կանչում էք Վարդապետ եւ Տէր, եւ լաւ էք ասում, որովհետեւ եմ։</verse>
				<verse number="14">Արդ եթէ ես Տէրս եւ Վարդապետս՝ ձեր ոտները լուացի, դուք էլ պէտք է իրար ոտները լուանաք։</verse>
				<verse number="15">Որովհետեւ ես ձեզ օրինակ տուի, որ ինչպէս ես ձեզի արի, դուք էլ անէք։</verse>
				<verse number="16">Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ծառան իր տէրիցը մեծ չէ. ոչ էլ ուղարկուածը մեծ է իրան ուղարկողիցը։</verse>
				<verse number="17">Եթէ այս գիտէք, երանելի էք՝ թէ որ այս անէք։</verse>
				<verse number="18">Ձեր բոլորիդ համար չեմ ասում. ես գիտեմ նորանց, որ ընտրեցի. բայց որ գրուածը կատարուի, թէ՝ Նա որ ինձ հետ հաց էր ուտում, ինձ դէմ իրան կրունկը բարձրացրեց։</verse>
				<verse number="19">Հիմիկուց ասում եմ ձեզ՝ լինելուց առաջ, որ երբոր լինի՝ հաւատաք թէ ես եմ։</verse>
				<verse number="20">Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ ընդունէ նորան, որ ես կուղարկեմ, ինձ է ընդունում. եւ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում։</verse>
				<verse number="21">Յիսուսն այս ասելով տրտմեց հոգովը, եւ վկայեց եւ ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ձեզանից մէկը կմատնէ ինձ։</verse>
				<verse number="22">Աշակերտներն էլ իրար մտիկ էին տալիս տարակուսած, թէ ո՞ւմ համար է ասում։</verse>
				<verse number="23">Եւ նորա աշակերտներից մէկը Յիսուսի գոգին նստած էր, որին Յիսուսը սիրում էր։</verse>
				<verse number="24">Սիմօն Պետրոսը նորան ակնարկեց որ հարցնէ թէ նա ո՞վ է, որի համար ասում է։</verse>
				<verse number="25">Եւ նա Յիսուսի լանջքովն ընկած, ասեց նորան. Տէր, նա ո՞վ է։</verse>
				<verse number="26">Յիսուսը պատասխանեց. Նա է՝ որ ես պատառը թաց կանեմ եւ նորան կտամ. եւ պատառը թաց արաւ եւ տուաւ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացուն։</verse>
				<verse number="27">Եւ պատառիցը յետոյ սատանան մտաւ նորա մէջ. եւ Յիսուսը նորան ասեց. Ինչ որ անում ես՝ շուտով արա։</verse>
				<verse number="28">Եւ այս բանը սեղան նստողներից ոչ ով չիմացաւ, թէ ի՞նչ պատճառով ասեց նորան։</verse>
				<verse number="29">Որովհետեւ ոմանք կարծում էին, թէ որովհետեւ Յուդան քսակն ունէր, Յիսուսը նորան ասեց, թէ առ՝ ինչ որ այս տօնին պէտք է մեզ. կամ թէ աղքատներին բան տայ։</verse>
				<verse number="30">Եւ նա երբոր պատառն առաւ, շուտով դուրս գնաց, եւ գիշեր էր։</verse>
				<verse number="31">Եւ երբոր դուրս գնաց, Յիսուսն ասեց. Հիմա մարդի Որդին փառաւորուեցաւ. եւ Աստուած նորանում փառաւորուեցաւ։</verse>
				<verse number="32">Եթէ Աստուած նորանում փառաւորուեցաւ, Աստուած էլ նորան կփառաւորէ իր անձումը. եւ շուտով կփառաւորէ նորան։</verse>
				<verse number="33">Որդեակք, տակաւին մի քիչ ժամանակ էլ ձեզ հետ եմ. ինձ կորոնէք, եւ ինչպէս Հրէաներին ասեցի, թէ՝ Որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ. եւ հիմա էլ ձեզ եմ ասում։</verse>
				<verse number="34">Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք։</verse>
				<verse number="35">Սորանով կգիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք։</verse>
				<verse number="36">Սիմօն Պետրոսը նորան ասեց. Տէր, ո՞ւր ես գնում. Յիսուսը պատասխանեց նորան. Որտեղ որ ես գնում եմ, դու հիմա չես կարող իմ ետեւից գալ. բայց յետոյ իմ ետեւից կգաս։</verse>
				<verse number="37">Պետրոսը նորան ասեց. Տէր, ի՞նչու չեմ կարող հիմա քո ետեւից գալ. իմ անձը քեզ համար կդնեմ։</verse>
				<verse number="38">Յիսուսը պատասխանեց նորան. Քո ա՞նձը կդնես ինձ համար. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, որ հաւը դեռ չի խօսիլ, որ դու երեք անգամ կուրանաս ինձ։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Ձեր սիրտերը թող չխռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։</verse>
				<verse number="2">Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ ես ձեզ կասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։</verse>
				<verse number="3">Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կգամ եւ ձեզ ինձ մօտ կառնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք,</verse>
				<verse number="4">Եւ որ տեղ որ ես գնում եմ՝ գիտէք, եւ ճանապարհը գիտէք։</verse>
				<verse number="5">Թովմասը նորան ասեց. Տէր, մենք չգիտենք թէ որտեղ ես գնում. եւ ինչպէ՞ս կարող ենք ճանապարհը գիտենալ։</verse>
				<verse number="6">Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։</verse>
				<verse number="7">Եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կգիտենայիք. եւ սորանից յետոյ կգիտենաք նորան եւ տեսաք նորան։</verse>
				<verse number="8">Փիլիպպոսը նորան ասեց. Տէր, Հայրը ցոյց տուր մեզ, եւ բաւական է մեզ։</verse>
				<verse number="9">Յիսուսը նորան ասեց. Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, եւ ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպոս. ինձ տեսնողը Հօրը տեսաւ. եւ դու ինչպէ՞ս ես ասում. Հայրը ցոյց տուր մեզ։</verse>
				<verse number="10">Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է. այն բանն՝ որ ես խօսում եմ ձեզ հետ, իմ անձիցը չեմ խօսում. բայց Հայրը՝ որ ինձանում բնակած է, նա է գործում այդ գործերը։</verse>
				<verse number="11">Հաւատացէք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է։</verse>
				<verse number="12">Ապա թէ ոչ, իսկ այն գործերի համար հաւատացէք ինձ. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կգործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կգործէ. որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում։</verse>
				<verse number="13">Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կանեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։</verse>
				<verse number="14">Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կանեմ։</verse>
				<verse number="15">Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։</verse>
				<verse number="16">Եւ ես Հօրը կաղաչեմ եւ ուրիշ Մխիթարիչ կտայ ձեզ. որ մնայ ձեզ հետ յաւիտեան։</verse>
				<verse number="17">Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել. որ չէ տեսնում նորան. եւ ոչ. Էլ ճանաչում նորան. բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կլինի։</verse>
				<verse number="18">Ձեզ որբ չեմ թողիլ. կգամ ձեզ մօտ։</verse>
				<verse number="19">Մի փոքր ժամանակ էլ, եւ աշխարհքն էլ չի տեսնիլ ինձ, բայց դուք կտեսնէք ինձ. որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինիք։</verse>
				<verse number="20">Այն օրը դուք կճանաչէք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք ինձանում, եւ ես ձեզանում։</verse>
				<verse number="21">Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կսիրուի. եւ ես կսիրեմ նորան, եւ ինձ կյայտնեմ նորան։</verse>
				<verse number="22">Ասեց նորան Յուդան՝ ոչ թէ Իսկարիովտացին. Տէր, ի՞նչ է, որ մեզ կյայտնես քեզ՝ եւ աշխարհքին ոչ։</verse>
				<verse number="23">Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. եթէ մէկն ինձ սիրում է, իմ խօսքը կպահէ եւ իմ Հայրը կսիրէ նորան. եւ նորա մօտը կգանք եւ բնակութիւն կանենք նորա մօտ։</verse>
				<verse number="24">Ինձ չսիրողը իմ խօսքերը չէ պահում. եւ այն խօսքը որ լսում էք՝ իմը չէ, այլ ինձ ուղարկող Հօրը։</verse>
				<verse number="25">Այս խօսեցի ձեզ հետ՝ քանի որ ձեզ մօտ եմ։</verse>
				<verse number="26">Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, եւ կյիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։</verse>
				<verse number="27">Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ։</verse>
				<verse number="28">Լսեցիք, որ ես ասեցի ձեզ, թէ՝ Գնում եմ, եւ կգամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա ուրախ կլինէիք՝ որ ասեցի, Հօր մօտ եմ գնում. որովհետեւ իմ Հայրը մեծ է ինձանից։</verse>
				<verse number="29">Եւ հիմա ասեցի ձեզ՝ լինելուց առաջ. որ երբոր լինի, հաւատաք։</verse>
				<verse number="30">Այլեւս շատ չեմ խօսիլ ձեզ հետ, որովհետեւ այս աշխարհքի իշխանը գալիս է, եւ ինձանում ոչինչ չունի։</verse>
				<verse number="31">Այլ որպէսզի աշխարհքը իմանայ, թէ ես սիրում եմ Հօրը. եւ ինչպէս Հայրը պատուիրեց ինձ, այնպէս եմ անում. վեր կացէք, գնանք այս տեղից։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Ես եմ ճշմարիտ որթը, եւ իմ Հայրը մշակն է։</verse>
				<verse number="2">Ամեն ճիւղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, Նա կտրում է նորան. եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ աւելի պտղաբեր լինի։</verse>
				<verse number="3">Դուք արդէն մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ հետ խօսեցի։</verse>
				<verse number="4">Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում. ինչպէս որ ճիւղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթէ որթումը չմնայ, այսպէս ոչ էլ դուք՝ եթէ ինձանում չմնաք։</verse>
				<verse number="5">Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել։</verse>
				<verse number="6">Եթէ մէկն ինձանում չէ մնում, նա դուրս կգցուի ինչպէս ճիւղը, եւ կչորանայ. եւ ժողովում են նորանց եւ կրակի մէջ գցում, եւ այրվում է։</verse>
				<verse number="7">Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կխնդրէք, եւ կլինի ձեզ։</verse>
				<verse number="8">Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. եւ իմ աշակերտները լինիք։</verse>
				<verse number="9">Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. կացէք իմ սէրի մէջ։</verse>
				<verse number="10">Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կկենաք. ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մէջ։</verse>
				<verse number="11">Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի։</verse>
				<verse number="12">Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի։</verse>
				<verse number="13">Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար։</verse>
				<verse number="14">Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք ինչ որ ես պատուիրում եմ ձեզ։</verse>
				<verse number="15">Այլ եւս ծառայ չեմ ասում ձեզ, որովհետեւ ծառան չգիտէ, թէ իր տէրն ինչ է գործում. բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետեւ ամեն ինչ որ լսեցի իմ Հօրիցն, իմացրի ձեզ։</verse>
				<verse number="16">Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք. այլ ես ընտրեցի ձեզ, եւ ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերէք. եւ ձեր պտուղը մնայ. որպէսզի ինչ որ իմ Հօրիցը խնդրէք իմ անունովը, տայ ձեզ։</verse>
				<verse number="17">Սա եմ պատուիրում ձեզ, որ իրար սիրէք։</verse>
				<verse number="18">Եթէ աշխարհքը ձեզ ատում է, գիտացէք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։</verse>
				<verse number="19">Եթէ այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կսիրէր. բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ։</verse>
				<verse number="20">Յիշեցէք այն խօսքն, որ ես ասեցի ձեզ թէ՝ ծառան իր Տէրիցը մեծ չէ. եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու. եթէ իմ խօսքը պահեցին՝ ձերն էլ կպահեն։</verse>
				<verse number="21">Բայց այս ամենը կանեն ձեզ իմ անունի համար. որովհետեւ չճանաչեցին ինձ ուղարկողին։</verse>
				<verse number="22">Եթէ ես չէի եկել եւ նորանց հետ խօսել, նորանք մեղք չէին ունենալ. բայց հիմա պատճառանք չունին իրանց մեղքի համար։</verse>
				<verse number="23">Ինձ ատողն իմ Հօրն էլ է ատում։</verse>
				<verse number="24">Եթէ այն գործերը չէի գործել նորանց միջումը, որ մէկ ուրիշը չգործեց, մեղք չէին ունենալ. բայց հիմա տեսան էլ, եւ ատեցին ինձ էլ եւ իմ Հօրն էլ։</verse>
				<verse number="25">Այլ այս եղաւ որպէսզի այն խօսքը կատարուի, որ նորանց օրէնքումը գրուած է, թէ՝ Զուր տեղն ատեցին ինձ։</verse>
				<verse number="26">Բայց երբոր Մխիթարիչը կգայ, որ ես Հօրիցը կուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, նա կվկայէ ինձ համար։</verse>
				<verse number="27">Եւ դուք էլ կվկայէք, որովհետեւ սկզբիցն ինձ հետ էք։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Այս խօսեցի ձեզ հետ, որ չգայթակղիք։</verse>
				<verse number="2">Իրանց ժողովարաններիցը ձեզ դուրս կհանեն. եւ ժամանակ էլ կգայ՝ որ ամեն ով որ սպանէ ձեզ, կկարծէ, թէ Աստուծուն պաշտօն է մատուցանում։</verse>
				<verse number="3">Եւ սա կանեն ձեզ. Որովհետեւ ոչ Հօրը ճանաչեցին եւ ոչ ինձ։</verse>
				<verse number="4">Այս էլ խօսեցի ձեզ հետ, որ երբոր ժամանակը գայ, սորանք յիշէք, թէ ես ասեցի ձեզ։ Բայց այս բաներն սկզբիցը չասեցի ձեզ. որովհետեւ ես ձեզ հետ էի։</verse>
				<verse number="5">Բայց հիմա ինձ ուղարկողի մօտ եմ գնում. եւ ձեզանից ոչ մէկը չէ հարցնում ինձ, թէ Ո՞ւր ես գնում։</verse>
				<verse number="6">Այլ որովհետեւ այս բաները խօսեցի ձեզ հետ, տրտմութիւնը լցրեց ձեր սիրտը։</verse>
				<verse number="7">Բայց ես ճշմարտութիւնն եմ ասում ձեզ, թէ լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ եթէ չգնամ, Մխիթարիչը չի գալ ձեզ մօտ. բայց եթէ գնամ, նորան կուղարկեմ ձեզ մօտ։</verse>
				<verse number="8">Եւ նա՝ երբոր գայ՝ աշխարհքին կյանդիմանէ մեղքի համար, եւ արդարութեան համար, եւ դատաստանի համար։</verse>
				<verse number="9">Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հաւատում։</verse>
				<verse number="10">Արդարութեան համար, որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում, եւ ինձ այլ եւս չէք տեսնիլ։</verse>
				<verse number="11">Եւ դատաստանի համար, որովհետեւ այս աշխարհքի իշխանը դատապարտուած է։</verse>
				<verse number="12">Տակաւին շատ բան ունիմ ձեզ ասելու, բայց հիմա չէք կարող տանիլ։</verse>
				<verse number="13">Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կգայ, նա կառաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կլսէ՝ կխօսի, եւ գալու բաները կպատմէ ձեզ։</verse>
				<verse number="14">Նա ինձ կփառաւորէ, որովհետեւ իմիցը կառնէ եւ կպատմէ ձեզ։</verse>
				<verse number="15">Ամեն ինչ որ Հայրն ունի՝ իմն է. նորա համար ասեցի ձեզ, թէ իմիցը կառնէ եւ կպատմէ ձեզ։</verse>
				<verse number="16">Մի քիչ ժամանակ էլ, եւ չէք տեսնիլ ինձ. եւ դարձեալ մի քիչ, եւ կտեսնէք ինձ. որովհետեւ ես Հօր մօտ եմ գնում։</verse>
				<verse number="17">Նորա աշակերտներից ոմանք իրար ասում էին. Սա ի՞նչ է, որ ասում է մեզ. Մի քիչ ժամանակ՝ եւ չէք տեսնիլ ինձ, եւ դարձեալ մի քիչ, եւ կտեսնէք ինձ. եւ, թէ Ես Հօր մօտ եմ գնում։</verse>
				<verse number="18">Եւ ասում էին. Ի՞նչ է այն որ ասում է՝ Քիչ ժամանակ. մենք չգիտենք, թէ ինչ է խօսում։</verse>
				<verse number="19">Եւ Յիսուսը իմացաւ, որ ուզում էին հարցնել իրան, եւ ասեց նորանց. Դորա՞ համար էք հարցնում իրար, որ ասեցի, թէ՝ Մի քիչ ժամանակ, եւ չէք տեսնիլ ինձ, եւ դարձեալ մի քիչ, եւ կտեսնէք ինձ։</verse>
				<verse number="20">Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. որ դուք լաց կլինիք եւ կողբաք եւ աշխարհքը կուրախանայ. դուք կտրտմիք, այլ ձեր տրտմութիւնն ուրախութիւն կլինի։</verse>
				<verse number="21">Կինը, երբոր ծնում է, տրտմութիւն ունի, որ նորա ժամանակը հասել է, բայց երբոր երեխան ծնեց, նեղութիւնն էլ չէ յիշում այն ուրախութեան համար, որ մի մարդ ծնուեցաւ աշխարհքի մէջ։</verse>
				<verse number="22">Եւ դուք էլ հիմա տրտմութիւն ունիք, բայց դարձեալ կտեսնեմ ձեզ, եւ ձեր սիրտը կուրախանայ. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք չի առնիլ ձեզանից։</verse>
				<verse number="23">Եւ այն օրը ոչինչ չէք հարցնիլ ինձ. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինչ որ Հօրիցը խնդրէք իմ անունովը, կտայ ձեզ։</verse>
				<verse number="24">Մինչեւ հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունովը. խնդրեցէք եւ կառնէք, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։</verse>
				<verse number="25">Այս բաներն առակներով խօսեցի ձեզ հետ. բայց ժամանակ կգայ, որ էլ առակով չեմ խօսիլ ձեզ հետ. այլ յայտնապէս կպատմեմ ձեզ Հօր համար։</verse>
				<verse number="26">Այն օրումն իմ անունովը կխնդրէք. եւ չեմ ասում ձեզ, թէ ես ձեզ համար կաղաչեմ Հօրը։</verse>
				<verse number="27">Նորա համար որ Հայրն ինքը սիրում է ձեզ. որովհետեւ դուք ինձ սիրել էք եւ հաւատացել էք, թէ ես Աստուածանից դուրս եկայ։</verse>
				<verse number="28">Հօրիցը դուրս եկայ եւ եկայ աշխարհք. դարձեալ թողում եմ աշխարհքը եւ գնում եմ Հօր մօտը։</verse>
				<verse number="29">Աշակերտները նորան ասեցին. Ահա հիմա յայտնի ես խօսում, եւ ոչ մի առակ չես ասում։</verse>
				<verse number="30">Հիմա գիտենք, որ դու բոլորը գիտես. եւ պէտքդ չէ, որ մէկը հարցնէ քեզ. Սորանով հաւատում ենք, թէ դու Աստուածանից դուրս եկար։</verse>
				<verse number="31">Յիսուսը պատասխանեց նորանց. Հիմա հաւատում է՞ք։</verse>
				<verse number="32">Ահա ժամանակ կգայ, եւ հիմա եկած է, որ ամեն մէկդ կցրուիք իր տեղը, եւ ինձ մինակ կթողէք. բայց ես մինակ չեմ. որովհետեւ Հայրն ինձ հետ է։</verse>
				<verse number="33">Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Յիսուսը այս խօսեց, եւ իր աչքերը բարձրացրեց դէպի երկինքը եւ ասեց. Հայր, ժամը հասել է, փառաւորիր քո Որդուն, որ քո Որդին էլ քեզ փառաւորէ.</verse>
				<verse number="2">Ինչպէս նորան իշխանութիւն տուիր ամեն մարմնի վերայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենին՝ որ տուիր նորան։</verse>
				<verse number="3">Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին։</verse>
				<verse number="4">Ես քեզ փառաւորեցի երկրի վերայ. այն գործը կատարեցի, որ տուիր ինձ՝ որ անեմ։</verse>
				<verse number="5">Եւ հիմա, փառաւորիր ինձ դու, Հայր, քեզ մօտ այն փառքովը, որ աշխարհքի լինելուցն առաջ ունէի քեզ մօտ։</verse>
				<verse number="6">Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որ աշխարհքիցը տուիր ինձ. քոնն էին, եւ ինձ տուիր նորանց. եւ քո խօսքը պահեցին։</verse>
				<verse number="7">Հիմա իմացան, որ այն ամենը որ ինձ տուիր՝ քեզանից է.</verse>
				<verse number="8">Որովհետեւ այն խօսքն՝ որ ինձ տուիր, ես նորանց տուի. եւ նորանք ընդունեցին, եւ ճշմարտութեամբ իմացան, որ քեզանից դուրս եկայ. եւ հաւատացին, թէ դու ուղարկեցիր ինձ։</verse>
				<verse number="9">Ես նորանց համար եմ աղաչում, ոչ թէ աշխարհքի համար եմ աղաչում. այլ նորանց համար՝ որ ինձ տուիր, որ քոնն են։</verse>
				<verse number="10">Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է. եւ ինչ որ քոնն է՝ իմն է. եւ ես փառաւորուած եմ նորանցում։</verse>
				<verse number="11">Եւ ես՝ այլեւս աշխարհքումս չեմ, իսկ նորանք աշխարհքումս են, եւ ես քեզ մօտ եմ գալիս. ով Սուրբ Հայր, պահիր նորանց քո անունովը, որոնց տուիր ինձ, որ մէկ լինեն ինչպէս մենք։</verse>
				<verse number="12">Երբոր ես աշխարհքումը նորանց հետ էի, ես էի պահում նորանց քո անունովը. նորանց որ տուիր ինձ, պահեցի. եւ նորանցից ոչ մէկը չկորաւ. բայց միայն կորուստի որդին, որ գրուածը կատարուի։</verse>
				<verse number="13">Բայց հիմա ես քեզ մօտ եմ գալիս. եւ այս բանը խօսում եմ աշխարհքումը, որ իմ ուրախութիւնը կատարեալ ունենան իրանց անձերումը։</verse>
				<verse number="14">Եւ քո խօսքը նորանց տուի, եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։</verse>
				<verse number="15">Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը։</verse>
				<verse number="16">Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։</verse>
				<verse number="17">Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է։</verse>
				<verse number="18">Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհք, ես էլ նորանց ուղարկեցի աշխարհք։</verse>
				<verse number="19">Եւ ես նորանց համար իմ անձը սուրբ եմ անում, որ նորանք էլ ճշմարտութիւնով սրբուած լինեն։</verse>
				<verse number="20">Բայց ոչ թէ միայն նորանց համար եմ աղաչում, այլ նորանց համար էլ, որ նորանց խօսքովը կհաւատան ինձ։</verse>
				<verse number="21">Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն. որ աշխարհքը հաւատայ, թէ դու ուղարկեցիր ինձ։</verse>
				<verse number="22">Եւ ես այն փառքն՝ որ ինձ տուիր՝ նորանց տուի, որ մէկ լինեն՝ ինչպէս մենք էլ մէկ ենք։</verse>
				<verse number="23">Ես նորանցում՝ եւ դու ինձանում, որ կատարեալ լինեն միութիւնում, որպէսզի աշխարհքը գիտենայ, թէ դու ուղարկեցիր ինձ. եւ սիրեցիր նորանց՝ ինչպէս ինձ սիրեցիր։</verse>
				<verse number="24">Հայր, նորանք որ ինձ տուիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նորանք էլ ինձ հետ լինեն. որ իմ փառքը տեսնեն, որ տուիր ինձ. որովհետեւ աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ։</verse>
				<verse number="25">Արդար Հայր, աշխարհքը չճանաչեց քեզ. բայց ես ճանաչեցի քեզ, եւ սորանք ճանաչեցին որ դու ուղարկեցիր ինձ։</verse>
				<verse number="26">Եւ ես քո անունը ճանաչեցրի նորանց, եւ կճանաչեցնեմ. որ այն սէրն, որով ինձ սիրեցիր՝ նորանցում լինի, եւ ես էլ նորանցում։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Յիսուսը այս ասելուց յետոյ իր աշակերտների հետ դուրս գնաց Կեդրոն հեղեղատի միւս կողմը, որտեղ մի պարտէզ կար. որի մէջ մտաւ ինքը եւ իր աշակերտները։</verse>
				<verse number="2">Յուդան՝ նորան մատնողն էլ գիտէր այն տեղը. որովհետեւ Յիսուսը շատ անգամ ժողովուել էր այնտեղ իր աշակերտների հետ։</verse>
				<verse number="3">Եւ Յուդան զինուորների գունդը եւ քահանայապետներից եւ Փարիսեցիներից սպասաւորներ առնելով եկաւ այնտեղ ջահերով եւ լապտերներով եւ զէնքերով։</verse>
				<verse number="4">Բայց Յիսուսը՝ երբոր գիտաց այն ամեն բաները, որ գալիս էին իր վերայ, դուրս եկաւ նորանց ասեց. Ո՞ւմ էք ուզում։</verse>
				<verse number="5">Պատասխանեցին նորան. Յիսուս Նազովրեցուն. Յիսուսը նորանց ասեց. Ես եմ. Յուդան՝ նորան մատնողն էլ կանգնած էր նորանց հետ։</verse>
				<verse number="6">Երբոր ասեց նորանց թէ Ես եմ, նորանք ետ ետ գնացին, եւ գետնի վերայ ընկան։</verse>
				<verse number="7">Եւ դարձեալ հարցրեց նորանց, Ո՞ւմ էք ուզում. եւ նորանք ասեցին. Յիսուս Նազովրեցուն։</verse>
				<verse number="8">Յիսուսը պատասխանեց. Ձեզ ասեցի թէ Ես եմ. արդ թէ որ ինձ էք ուզում, թող տուէք դորանց, որ գնան։</verse>
				<verse number="9">Որ կատարուի այն խօսքը որ ասեց, թէ՝ Նորանց որ ինձ տուիր, նորանցից ոչ մէկն էլ չկորցրի։</verse>
				<verse number="10">Բայց Սիմօն Պետրոսը, որ սուր ունէր, քաշեց նորան եւ քահանայապետի ծառային զարկեց, եւ նորա աջ ականջը կտրեց գցեց. եւ այն ծառայի անունը Մաղքոս էր։</verse>
				<verse number="11">Յիսուսն էլ Պետրոսին ասեց. Սուրդ դիր պատեանի մէջը. այն բաժակը որ իմ Հայրը տուաւ ինձ, ես այն չխմե՞մ։</verse>
				<verse number="12">Եւ զինուորների գունդը եւ հազարապետը եւ Հրէաների սպասաւորները բռնեցին Յիսուսին, եւ կապեցին նորան.</verse>
				<verse number="13">Եւ տարան նորան առաջ Աննայի մօտ. որովհետեւ Կայիափայի աներն էր, որ այն տարուայ քահանայապետն էր։</verse>
				<verse number="14">Սա այն Կայիափան էր, որ Հրէաներին խրատ տուաւ, թէ՝ Լաւ է, մէկ մարդ կորչի ժողովրդի համար։</verse>
				<verse number="15">Եւ Սիմօն Պետրոսը եւ միւս աշակերտը գնում էին Յիսուսի ետեւից։ Այն աշակերտը ծանօթ էր քահանայապետին, եւ Յիսուսի հետ մտաւ քահանայապետի սրահը։</verse>
				<verse number="16">Պետրոսն էլ դռան մօտ կանգնած էր դուրսը. այն միւս աշակերտը որ քահանայապետին ծանօթ էր, դուրս եկաւ եւ դռնապանին ասեց, եւ Պետրոսին ներս մտցրեց։</verse>
				<verse number="17">Եւ այն աղջիկը՝ որ դռնապան էր՝ Պետրոսին ասեց. Մի՞թէ դու էլ այն մարդի աշակերտներիցն ես. եւ նա ասեց. Չեմ։</verse>
				<verse number="18">Ծառաներն ու սպասաւորներն էլ կանգնել էին՝ կրակ արած, որովհետեւ ցուրտ էր, եւ տաքանում էին. Պետրոսն էլ նորանց հետ կանգնած էր եւ տաքանում էր։</verse>
				<verse number="19">Եւ քահանայապետը Յիսուսին հարցրեց նորա աշակերտների համար եւ նորա վարդապետութեան համար։</verse>
				<verse number="20">Յիսուսը պատասխանեց նորան. Ես յայտնի խօսեցի աշխարհքին. Ես միշտ սովորեցրի ժողովարանումը եւ տաճարումը, որտեղ ամեն տեղից Հրէաները ժողովվում են, եւ ծածուկ ոչինչ չխօսեցի։</verse>
				<verse number="21">Ի՞նչու ես ինձ հարցնում. Լսողներին հարցրու, թէ ես ինչ խօսեցի նորանց. ահա նորանք գիտեն, ես ինչ եմ ասել։</verse>
				<verse number="22">Երբոր նա սա ասեց, սպասաւորներից մէկը, որ այնտեղ կանգնած էր, Յիսուսին ապտակ տուաւ եւ ասեց. Այդպէ՞ս ես պատասխանում քահանայապետին։</verse>
				<verse number="23">Յիսուսը նորան պատասխանեց. եթէ չար խօսեցի, վկայիր այն չարի համար. բայց եթէ բարի, ինչո՞ւ ես զարկում ինձ։</verse>
				<verse number="24">Եւ Աննան նորան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտը։</verse>
				<verse number="25">Եւ Սիմօն Պետրոսը կանգնած տաքանում էր. նորան ասեցին, Մի՞թէ դու էլ նորա աշակերտներիցն ես. նա ուրացաւ եւ ասեց՝ Չեմ։</verse>
				<verse number="26">Եւ քահանայապետի ծառաներիցը մէկը, որ ազգական էր նորան, որի ականջը Պետրոսը կտրեց, ասեց. Չէ՞ որ ես տեսայ քեզ այն պարտէզումը նորա հետ։</verse>
				<verse number="27">Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ. եւ շուտով հաւը խօսեց։</verse>
				<verse number="28">Եւ Կայիափայի մօտիցը Յիսուսին տարան պալատը. եւ առաւօտ էր. եւ իրանք չմտան պալատի մէջ, որ չպղծուին, այլ որ զատիկն ուտեն։</verse>
				<verse number="29">Եւ Պիղատոսը դուրս եկաւ նորանց մօտ եւ ասեց. Այդ մարդի դէմ ի՞նչ գանգատ էք առաջ բերում։</verse>
				<verse number="30">Պատասխանեցին եւ ասեցին նորան. Եթէ սա չարագործ չլինէր, ապա նորան չէինք մատնիլ քեզ։</verse>
				<verse number="31">Պիղատոսն էլ նորանց ասեց. Դուք առէք նորան, եւ ձեր օրէնքի համեմատ դատեցէք նորան։ Հրէաներն էլ նորան ասեցին. Մեզ օրենք չէ ոչ ոքի սպանել։</verse>
				<verse number="32">Որ Յիսուսի խօսքը կատարուի, որ ասեց, ցոյց տալով՝ թէ ինչպիսի մահով է մեռնելու։</verse>
				<verse number="33">Պիղատոսը դարձեալ մտաւ պալատը, Յիսուսին կանչեց եւ նորան ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։</verse>
				<verse number="34">Յիսուսը նորան պատասխանեց. Դու քեզանի՞ց ես ասում այդ, թէ ուրիշներն ասեցին քեզ ինձ համար։</verse>
				<verse number="35">Պիղատոսը պատասխանեց. Մի՞թէ ես էլ Հրէայ եմ. Քո ազգը եւ քահանայապետները քեզ մատնեցին ինձ. Ի՞նչ ես արել։</verse>
				<verse number="36">Յիսուսը պատասխանեց. Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կանէին որ չմատնուիմ Հրէաների ձեռը. բայց հիմա իմ թագաւորութիւնն այստեղից չէ։</verse>
				<verse number="37">Պիղատոսն էլ ասեց նորան. Ապա ուրեմն դու թագաւո՞ր ես. պատասխանեց Յիսուսը. Դու ես ասում որ ես թագաւոր եմ. Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ. ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է։</verse>
				<verse number="38">Պիղատոսը նորան ասեց. Ի՞նչ է ճշմարտութիւնը։ Եւ սա ասելով դարձեալ դուրս գնաց Հրէաների մօտ եւ նորանց ասեց. Ես ոչ մի յանցանք չեմ գտնում նորանում։</verse>
				<verse number="39">Բայց ձեզ սովորութիւն է, որ զատկին մի մարդ արձակեմ ձեզ համար. արդ կամենո՞ւմ էք, որ Հրէաների թագաւորն արձակեմ ձեզ համար։</verse>
				<verse number="40">Եւ ամենքը դարձեալ աղաղակեցին եւ ասում էին, Ոչ թէ դորան՝ այլ Բարաբբային. եւ այդ Բարաբբան մի աւազակ էր։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Այն ժամանակ Պիղատոսն առաւ Յիսուսին եւ ծեծեց։</verse>
				<verse number="2">Եւ զինուորները փշերից պսակ շինեցին դրին նորա գլխին, եւ ծիրանի հանդերձ հագցրին նորան։</verse>
				<verse number="3">Եւ ասում էին. Ողջ կաց, ով Հրէաների թագաւոր. եւ ապտակներ էին տալիս նորան։</verse>
				<verse number="4">Պիղատոսը դարձեալ դուրս գնաց եւ նորանց ասեց. Ահա նորան դուրս եմ բերում ձեզ մօտ, որ գիտենաք թէ ես ոչ մի յանցանք չեմ գտնում նորանում։</verse>
				<verse number="5">Եւ Յիսուսը դուրս եկաւ, փշեղէն պսակը եւ ծիրանի հագուստը հագած. եւ Պիղատոսը նորանց ասեց. Ահա այն մարդը։</verse>
				<verse number="6">Երբոր քահանայապետները եւ սպասաւորները նորան տեսան, աղաղակեցին՝ եւ ասեցին. Խաչիր, խաչիր։ Պիղատոսը նորանց ասեց. Դուք առէք դորան եւ խաչեցէք. որովհետեւ ես յանցանք չեմ գտնում դորանում։</verse>
				<verse number="7">Հրէաները պատասխանեցին նորան. Մենք օրէնք ունինք, եւ մեր օրէնքի համեմատ պէտք է մեռնի. որովհետեւ իր անձն Աստուծոյ Որդի արաւ։</verse>
				<verse number="8">Երբոր Պիղատոսը այս խօսքը լսեց, էլ աւելի վախեցաւ։</verse>
				<verse number="9">Եւ դարձեալ մտաւ պալատը, եւ Յիսուսին ասեց. Դու ի՞նչ տեղից ես. եւ Յիսուսը չպատասխանեց նորան։</verse>
				<verse number="10">Պիղատոսն էլ ասեց նորան. Ինձ հետ չե՞ս խօսում. մի՞թէ չգիտես, որ ես իշխանութիւն ունիմ քեզ խաչելու, եւ իշխանութիւն ունիմ քեզ արձակելու։</verse>
				<verse number="11">Յիսուսը պատասխանեց. Դու ոչինչ իշխանութիւն չէիր ունենալ ինձ վերայ, եթէ վերեւիցը տրուած չլինէր քեզ. նորա համար՝ նա որ ինձ մատնեց քեզ, նորա մեղքն աւելի մեծ է։</verse>
				<verse number="12">Եւ նորանից յետոյ Պիղատոսը որոնում էր նորան արձակել. բայց Հրէաներն աղաղակում էին եւ ասում. Եթէ դորան արձակես՝ կայսրի բարեկամ չես. ամեն ով որ իր անձը թագաւոր է կոչում, նա կայսրին հակառակ է խօսում։</verse>
				<verse number="13">Պիղատոսն էլ երբոր այս խօսքը լսեց, Յիսուսին դուրս բերաւ, եւ բեմի վերայ նստեց, այն տեղը՝ որ Քարայատակ էր կոչվում, եւ Եբրայեցերէն Կաբբաթա։</verse>
				<verse number="14">Եւ զատկի ուրբաթն էր՝ ժամը իբր վեցը, եւ Հրէաներին ասեց. Ահա ձեր թագաւորը։</verse>
				<verse number="15">Իսկ նորանք աղաղակում էին, Վեր առ, վեր առ՝ եւ խաչիր դորան. Պիղատոսը նորանց ասեց. Ձեր թագաւո՞րը խաչեմ։ Քահանայապետները պատասխանեցին. Մենք թագաւոր չունինք բացի կայսրից։</verse>
				<verse number="16">Այն ժամանակ նորան տուաւ նորանց ձեռը, որ խաչուի։</verse>
				<verse number="17">Եւ նորանք առան տարան Յիսուսին. եւ խաչափայտն ինքը վերկալած, դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասվում, որ Եբրայեցերէն Գողգոթա է կոչվում։</verse>
				<verse number="18">Այնտեղ խաչ հանեցին նորան. եւ նորա հետ երկու ուրիշին՝ այս կողմին եւ այն կողմին, եւ Յիսուսին՝ մէջտեղը։</verse>
				<verse number="19">Պիղատոսը մի տախտակ էլ գրեց, եւ խաչի վերայ դրաւ. եւ գրուած էր. ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ։</verse>
				<verse number="20">Եւ այս տախտակը Հրէաներից շատերը կարդացին. որովհետեւ քաղաքին մօտ էր այն տեղը ուր որ Յիսուսը խաչուեցաւ. եւ գրուած էր Եբրայեցերէն, Յունարէն եւ Լատիներէն։</verse>
				<verse number="21">Եւ Հրէաների քահանայապետներն ասեցին Պիղատոսին. Մի գրիր Հրէաների թագաւոր, այլ թէ Նա ասեց, թէ Թագաւոր եմ Հրէաների։</verse>
				<verse number="22">Պիղատոսը պատասխանեց. Ինչ որ գրեցի՝ գրեցի։</verse>
				<verse number="23">Բայց զինուորներն՝ երբոր Յիսուսին խաչ հանեցին, նորա հանդերձներն առան՝ եւ չորս բաժին արին, ամեն մէկ զինուորի համար մի բաժին. բայց պատմուճանը՝ որովհետեւ առանց կարի էր, վերեւիցը վայր բոլորը հիւսուած.</verse>
				<verse number="24">Ուստի իրար ասեցին. Դորան չպատառենք, այլ վիճակ գցենք դորա վերայ, թէ ումը լինի. որ գիրքը կատարուի, որ ասում է թէ՝ Իմ հանդերձներն իրանց մէջ բաժանեցին եւ իմ պատմուճանի վերայ վիճակ գցեցին. եւ զինուորներն արին այդ բանը։</verse>
				<verse number="25">Եւ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նորա մայրը, եւ նորա մօր քոյրը՝ Մարիամը Կղէովպայի կինը, եւ Մարիամ Մագդաղենացին։</verse>
				<verse number="26">Յիսուսն էլ տեսնելով իր մօրը եւ այն աշակերտին՝ որ սիրում էր, որ մօտիկ կանգնած էր, իր մօրն ասեց. Ով կին, ահա քո որդին։</verse>
				<verse number="27">Յետոյ ասեց աշակերտին. Ահա քո մայրը. եւ այն ժամանակից այն աշակերտն իրան մօտ առաւ նորան։</verse>
				<verse number="28">Սորանից յետոյ Յիսուսն իմանալով, որ ամեն բան արդէն լրացած է, որպէսզի գրուածը կատարուի՝ ասեց. Ծարաւ եմ։</verse>
				<verse number="29">Եւ մի աման կար քացախով լիքն. եւ նորանք մի սպունգ լցրին քացախով եւ զոպայի մշտիկի վերայ դրած նորա բերանին մօտեցրին։</verse>
				<verse number="30">Եւ երբոր Յիսուսը քացախն առաւ՝ ասեց. Կատարուած է. եւ գլուխը խոնարհեցրեց՝ հոգին աւանդեց։</verse>
				<verse number="31">Բայց Հրէաները, որովհետեւ ուրբաթ օր էր, որպէսզի մարմինները չմնան խաչի վերայ շաբաթ օրը, որովհետեւ այն շաբաթ օրը մեծ էր, Պիղատոսին աղաչեցին, որ նորանց սրունքները ջարդեն, եւ վեր առնուին։</verse>
				<verse number="32">Զինուորներն էլ եկան եւ առաջինի սրունքները ջարդեցին, այնպէս էլ միւսինը որ նորա հետ խաչուած էր։</verse>
				<verse number="33">Բայց երբոր Յիսուսի մօտ եկան եւ տեսան նորան արդէն մեռած, նորա սրունքները չջարդեցին։</verse>
				<verse number="34">Այլ զինուորներից մէկը գեղարդով նորա կողը խոցեց. եւ շուտով արիւն եւ ջուր դուրս եկաւ։</verse>
				<verse number="35">Եւ նա որ այս տեսաւ՝ վկայեց. եւ նորա վկայութիւնը ճշմարիտ է. եւ նա գիտէ որ ճշմարիտ է ասում, որ դուք հաւաաք։</verse>
				<verse number="36">Որովհետեւ այս բաները եղան, որ գրուածը կատարուի, թէ Նորա ոսկորը չպիտի փշրուի։</verse>
				<verse number="37">Եւ դարձեալ մի ուրիշ գրուած ասում է, թէ՝ Մտիկ կտան նորան, որ խոցեցին։</verse>
				<verse number="38">Սորանից յետոյ Պիղատոսին աղաչեց Յովսէփը, որ Արիմաթիայիցն էր, (որ աշակերտ լինելով Յիսուսին, բայց Հրէից վախի պատճառովը ծածկուած էր) որ Յիսուսի մարմինը վեր առնէ. եւ Պիղատոսը հրաման տուաւ. եւ նա եկաւ եւ վեր առաւ Յիսուսի մարմինը։</verse>
				<verse number="39">Նիկոդեմոսն էլ եկաւ՝ (որ առաջ Յիսուսի մօտ էր եկել գիշերով.) եւ զմուռս բերաւ հալուէի հետ խառնած՝ հարիւր լիտրի չափ։</verse>
				<verse number="40">Եւ Յիսուսի մարմինն առան, եւ այն խնկերի հետ կտաւներով պատեցին, ինչպէս Հրէաներին օրէնք էր պատել։</verse>
				<verse number="41">Եւ այն տեղը, ուր որ խաչուեցաւ, մի պարտէզ կար, եւ այն պարտէզումը մի նոր գերեզման, որ նորանում երբէք ոչ ոք չէր դրուած։</verse>
				<verse number="42">Եւ այնտեղ դրին Յիսուսին Հրէաների ուրբաթի համար, որովհետեւ գերեզմանը մօտ էր։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ միաշաբաթի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտանց՝ տակաւին մութ՝ գալիս է գերեզմանը, եւ տեսնում է քարը գերեզմանից վեր առած։</verse>
				<verse number="2">Ապա վազում է գալիս Սիմօն Պետրոսի եւ միւս աշակերտի մօտ, որին Յիսուսը սիրում էր, եւ ասում նորանց. Տիրոջը վեր առան գերեզմանիցը, եւ չգիտենք թէ որտեղ դրին նորան։</verse>
				<verse number="3">Եւ դուրս եկաւ Պետրոսը եւ միւս աշակերտը, եւ գալիս էին գերեզմանը։</verse>
				<verse number="4">Եւ երկուսը միասին վազում էին. եւ միւս աշակերտը վազեց շուտով անցաւ Պետրոսիցը, եւ առաջ եկաւ գերեզմանը։</verse>
				<verse number="5">Եւ ծռելով տեսնում է կտաւները դրած. բայց ներս չմտաւ։</verse>
				<verse number="6">Սիմօն Պետրոսն էլ հասաւ որ նորա ետեւից գալիս էր, եւ մտաւ գերեզմանը, եւ տեսնում է կտաւները դրած.</verse>
				<verse number="7">Եւ վարշամակը՝ որ նորա գլխի վերայ էր, կտաւների հետ չէր, այլ ջոկ ծալած մի առանձին տեղ։</verse>
				<verse number="8">Այն ժամանակ միւս աշակերտն էլ ներս մտաւ, նա որ առաջ էր գերեզմանը եկել, տեսաւ եւ հաւատաց։</verse>
				<verse number="9">Որովհետեւ տակաւին չգիտէին գիրքը, թէ՝ Պէտք է նա մեռելներից յարութիւն առնէ։</verse>
				<verse number="10">Եւ աշակերտները դարձեալ իրանց տունը գնացին։</verse>
				<verse number="11">Բայց Մարիամը գերեզմանի մօտ կանգնած էր դուրսը եւ լաց էր լինում. եւ լաց լինելիս ծռուեց մտիկ տուաւ գերեզմանի մէջ.</verse>
				<verse number="12">Եւ տեսնում է երկու հրեշտակ՝ սպիտակ հանդերձներով նստած, մէկը գլխի կողմին, եւ միւսը ոտների կողմին, որտեղ որ Յիսուսի մարմինը դրուած էր։</verse>
				<verse number="13">Եւ նորանք ասեցին նորան. Ով կին, ինչո՞ւ ես լաց լինում. նորանց ասեց. Նորա համար որ իմ Տիրոջը վեր առան, եւ չգիտեմ՝ թէ ուր դրին նորան։</verse>
				<verse number="14">Եւ երբոր սա ասեց, դարձաւ իր յետին կողմը, եւ Յիսուսին տեսաւ՝ կանգնած. եւ չգիտէր թէ Յիսուսն է։</verse>
				<verse number="15">Յիսուսը նորան ասեց. Կին, ինչո՞ւ ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում. նա էլ կարծելով թէ պարտիզպանն է, ասեց նորան. Տէր, եթէ դու վեր առար նորան, ասիր ինձ՝ ուր ես դրել նորան, որ ես վեր առնեմ նորան։</verse>
				<verse number="16">Յիսուսը նորան ասեց. Մարիամ. եւ նա դարձաւ եւ ասեց նորան. Ռաբբունի, որ կթարգմանուի Վարդապետ։</verse>
				<verse number="17">Յիսուսը նորան ասեց. Մի դպչիր ինձ, որովհետեւ դեռ չեմ վեր ելլել իմ Հօր մօտ. բայց դու գնա իմ եղբայրների մօտ, եւ նորանց ասիր. Ես վեր եմ ելնում իմ Հօր մօտ եւ ձեր Հօր մօտ, իմ Աստուծոյ մօտ եւ ձեր Աստուծոյ մօտ։</verse>
				<verse number="18">Մարիամ Մագդաղենացին գալիս է աշակերտներին պատմում, թէ նա տեսաւ Տիրոջը, եւ թէ նա այս բաներն իրան ասեց։</verse>
				<verse number="19">Եւ նոյն օրը, միաշաբաթի իրիկունը երբոր դռները փակուած էին, այնտեղ ուր որ աշակերտները ժողովուած էին Հրէաների վախիցը, Յիսուսը եկաւ եւ նորանց մէջ կանգնեց, եւ նորանց ասեց. Խաղաղութիւն ձեզ։</verse>
				<verse number="20">Եւ սա ասելով իր ձեռքերը եւ իր կողը ցոյց տուաւ նորանց. եւ աշակերտներն ուրախացան՝ երբոր Տիրոջը տեսան։</verse>
				<verse number="21">Յիսուսը դարձեալ ասեց նորանց. Խաղաղութիւն ձեզ, ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։</verse>
				<verse number="22">Եւ սա ասելով փչեց նորանց վերայ եւ ասեց. Առէք Սուրբ Հոգին։</verse>
				<verse number="23">Որոնց մեղքը որ թողէք՝ թողուած կլինի նորանց. որոնցը որ պահէք՝ պահուած կլինի։</verse>
				<verse number="24">Բայց Թովմասը՝ տասնեւերկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը նորանց հետ չէր, երբոր Յիսուսը եկաւ։</verse>
				<verse number="25">Միւս աշակերտներն ասում էին նորան, թէ Տիրոջը տեսանք. իսկ նա ասեց նորանց, Եթէ նորա ձեռքերումն բեւեռների նշանը չտեսնեմ, եւ իմ մատը չդնեմ բեւեռների տեղը, եւ իմ ձեռքը չկոխեմ նորա կողը, չեմ հաւատալ։</verse>
				<verse number="26">Եւ ութ օրից յետոյ աշակերտները դարձեալ ներսումն էին, եւ Թովմասն էլ նորանց հետ. Յիսուսը՝ դռները փակ լինելով՝ եկաւ եւ նորանց միջումը կանգնեց եւ ասեց. Խաղաղութիւն ձեզ։</verse>
				<verse number="27">Յետոյ Թովմասին ասեց. Բեր քո մատը այստեղ, եւ տես իմ ձեռքերը, եւ քո ձեռքը բեր եւ իմ կողը կոխիր, եւ մի լինիր անհաւատ՝ այլ հաւատացեալ։</verse>
				<verse number="28">Եւ Թովմասը պատասխանեց եւ ասեց նորան. Ով իմ Տէրը, եւ ով իմ Աստուածը։</verse>
				<verse number="29">Յիսուսը նորան ասեց. Որովհետեւ տեսար ինձ՝ հաւատացիր. երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են։</verse>
				<verse number="30">Յիսուսը ուրիշ էլ շատ նշաններ արաւ իր աշակերտների առաջին, որ չեն գրուած այս գրքումը։</verse>
				<verse number="31">Բայց սորանք գրուեցան՝ որ հաւատաք, թէ Յիսուսն է Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին. եւ որ հաւատալով կեանք ունենաք նորա անունովը։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Սորանից յետոյ Յիսուսը դարձեալ իր անձը յայտնեց իր աշակերտներին Տիբերեայ ծովի եզրին մօտ. եւ այսպէս յայտնեց։</verse>
				<verse number="2">Միասին էին Սիմօն Պետրոսը, եւ Երկուորեակ անուանուած Թովմասը, եւ Նաթանայէլը՝ որ Գալիլեայի Կանայիցն է, եւ Զեբեդիայի որդիքը, եւ նորա աշակերտներիցն ուրիշ երկուս էլ։</verse>
				<verse number="3">Սիմօն Պետրոսը նորանց ասեց. Ես գնում եմ ձուկ բռնելու. նորան ասեցին. Մենք էլ գանք քեզ հետ. գնացին եւ շուտով մտան նաւը, եւ այն գիշերը ոչինչ չբռնեցին։</verse>
				<verse number="4">Երբոր արդէն առաւօտ եղաւ, Յիսուսը ծովի եզրումը կանգնած էր, սակայն աշակերտները չճանաչեցին, թէ Յիսուսն է։</verse>
				<verse number="5">Իսկ Յիսուսը նորանց ասեց. Տղերք, ուտելու բան ունի՞ք. պատասխանեցին նորան, Ոչ։</verse>
				<verse number="6">Նա էլ ասեց նորանց. Ուռկանը նաւի աջ կողմը գցեցէք, եւ կգտնէք. նորանք էլ գցեցին, եւ՝ էլ չէին կարողանում քաշել՝ ձկների շատութեան պատճառովը։</verse>
				<verse number="7">Այն աշակերտը որ Յիսուսը սիրում էր նորան՝ Պետրոսին ասեց, Տէրն է նա։ Սիմօն Պետրոսը երբոր լսեց՝ թէ Տէրն է, վերարկուն իրան վերայ առաւ, որովհետեւ մերկ էր, եւ զինքը ծովը գցեց։</verse>
				<verse number="8">Իսկ միւս աշակերտները եկան նաւակովը. որովհետեւ ցամաքիցը հեռու չէին. այլ երկու հարիւր կանգունի չափ, եւ ուռկանը ձկներովը քաշում էին։</verse>
				<verse number="9">Երբոր դուրս եկան ցամաքը, տեսան ածուխի կրակ վառած, եւ նորա վերայ դրած ձուկ եւ հաց։</verse>
				<verse number="10">Յիսուսը նորանց ասեց. Բերէք այդ ձկներից՝ որ հիմա բռնեցիք։</verse>
				<verse number="11">Սիմօն Պետրոսը նաւը մտաւ եւ ուռկանը քաշեց դէպի ցամաքը՝ մեծ մեծ ձկներով լիքը՝ հարիւր յիսունեւերեք հատ. եւ այդքան լինելով՝ ուռկանը չպատառուեցաւ։</verse>
				<verse number="12">Յիսուսը նորանց ասեց. Եկէք ճաշեցէք. եւ աշակերտներիցը ոչ ով չէր համարձակում հարցնել՝ թէ Դու ո՞վ ես. որովհետեւ գիտէին, որ Տէրն է։</verse>
				<verse number="13">Յիսուսն էլ եկաւ՝ եւ հացն առաւ՝ եւ նորանց տուաւ, եւ նոյնպէս էլ ձուկը։</verse>
				<verse number="14">Սա երրորդ անգամն է որ Յիսուսը իր աշակերտներին երեւեցաւ, մեռելներից յարութիւն առնելուց յետոյ։</verse>
				<verse number="15">Եւ երբոր ճաշեցին, Յիսուսն ասեց Սիմօն Պետրոսին. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ դորանցից աւելի, նորան ասեց. Այո, Տէր, դու գիտես՝ որ ես սիրում եմ քեզ, նորան ասեց. Արածեցրու իմ գառները։</verse>
				<verse number="16">Դարձեալ ասեց նորան. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ. նորան ասեց. Այո, Տէր, դու գիտես որ ես սիրում եմ քեզ. նորան ասեց, Արածեցրու իմ ոչխարները։</verse>
				<verse number="17">Երրորդ անգամն ասեց նորան. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ։ Պետրոսը տրտմեցաւ. որովհետեւ երրորդ անգամ նորան ասեց՝ թէ Սիրո՞ւմ ես ինձ. եւ նորան ասեց. Տէր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ. Յիսուսը նորան ասեց. Արածեցրու իմ ոչխարները։</verse>
				<verse number="18">Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, երբոր պատանի էիր՝ ինքդ էիր գօտիդ կապում՝ եւ ման գալիս որտեղ որ ուզում էիր. բայց երբոր կծերանաս, ձեռքերդ կմեկնես. եւ ուրիշը գօտի կկապէ, եւ կտանէ՝ որտեղ որ չես ուզիլ։</verse>
				<verse number="19">Սա ասեց՝ ցոյց տալով թէ նա ի՛նչ մահով կփառաւորէ Աստուծուն. եւ սա ասելուց յետոյ, նորան ասեց. Իմ ետեւիցը եկ.</verse>
				<verse number="20">Պետրոսն էլ դարձաւ՝ տեսաւ այն աշակերտին, որին Յիսուսը սիրում էր, որ ետեւիցը գալիս էր, նա՝ որ էլ նորա լանջքովն ընկաւ ընթրիքի ժամանակին եւ ասեց. Տէր, ո՞վ է քեզ մատնողը։</verse>
				<verse number="21">Պետրոսը սորան տեսնելով, Յիսուսին ասեց. Տէր, բայց սա ի՞նչ։</verse>
				<verse number="22">Յիսուսը նորան ասեց. Եթէ ես կամենում եմ, որ դա կենայ, մինչեւ ես գամ. Քե՞զ ինչ. Դու իմ ետեւիցը եկ։</verse>
				<verse number="23">Եւ այս խօսքը դուրս եկաւ եղբայրների մէջ, թէ այն աշակերտը չի մեռնիլ. բայց Յիսուսը չասեց նորան, թէ չի մեռնիլ. այլ եթէ կամենում եմ որ դա կենայ մինչեւ ես գամ. քե՞զ ինչ։</verse>
				<verse number="24">Սա այն աշակերտն է, որ այս բաների համար վկայում է, եւ այս բաներն էլ գրեց, եւ գիտենք որ նորա վկայութիւնը ճշմարիտ է։</verse>
				<verse number="25">Բայց ուրիշ էլ շատ բաներ կան, որ Յիսուսը արաւ, որոնք եթէ մէկ մէկ գրուած լինէին, կարծում եմ թէ աշխարհքս էլ բաւական չէր լինիլ այն գրուած գրքերը տանելու։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="44">
			<chapter number="1">
				<verse number="1">Առաջին պատմութիւնն արի, ով Թէոփիլէ, ամեն բանի համար, որ Յիսուսը սկսեց անել եւ սովորեցնել,</verse>
				<verse number="2">Մինչեւ այն օրը, որ Սուրբ Հոգու ձեռովը պատուէր տուաւ իր ընտրած առաքեալներին, եւ վերացաւ.</verse>
				<verse number="3">Որոնց էլ իր չարչարանքից յետոյ իրան կենդանի կանգնացրեց շատ ապացոյցներով քառասուն օրուայ միջոցում երեւելով նորանց՝ եւ Աստուծոյ արքայութեան համար խօսելով։</verse>
				<verse number="4">Եւ նորանց միասին ժողովուած ժամանակը, պատուէր էր տալիս նորանց՝ Երուսաղէմիցը չ’հեռանալ, այլ սպասել Հօր աւետիքին, որ՝ ասեց՝ ինձանից լսեցիք։</verse>
				<verse number="5">Որովհետեւ Յովհաննէսը յիրաւի ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտուիք, ոչ թէ շատ օրեր սորանից յետոյ։</verse>
				<verse number="6">Եւ նորանք մէկտեղ գալով հարցնում էին նորան եւ ասում. Տէր, այս ժամանակո՞ւմն ես կանգնեցնում Իսրայէլի թագաւորութիւնը։</verse>
				<verse number="7">Եւ նա ասեց նորանց. Ձեր բանը չէ գիտենալ ժամերը եւ ժամանակները, որ Հայրն իր իշխանութիւնումը դրաւ։</verse>
				<verse number="8">Բայց դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեզ վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։</verse>
				<verse number="9">Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝ վերացաւ. Եւ մի ամպ վեր առաւ նորան նորանց աչքերիցը։</verse>
				<verse number="10">Եւ դեռ որ նորանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դէպի երկինքը նորա գնալին, ահա երկու մարդիկ երեւեցան նորանց սպիտակ հանդերձներով,</verse>
				<verse number="11">Որ եւ ասեցին. Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ էք կանգնել եւ մտիկ էք անում դէպի երկինքը. Այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը, այսպէս կ’գայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ ետ դառան Երուսաղէմ Ձիթենեաց անուանուած սարիցը, որ մօտ է Երուսաղէմին շաբաթ օրուայ ճանապարհի չափ։</verse>
				<verse number="13">Եւ երբոր մտան, վեր ելան վերնատունը որտեղ որ բնակվում էին, Պետրոսը եւ Յակոբոսը, եւ Յովհաննէսը եւ Անդրէասը, Փիլիպպոսը եւ Թովմասը, Բարթողոմէոսը եւ Մատթէոսը, Յակոբոս Ալփեանը եւ Սիմօն Նախանձայոյզը՝ եւ Յուդա Յակոբեանը։</verse>
				<verse number="14">Սորանք ամենքը միշտ միաբան աղօթք եւ աղաչանք էին անում կանանց հետ, եւ Յիսուսի մայր Մարիամի եւ նորա եղբայրների հետ։</verse>
				<verse number="15">Եւ այն օրերումը Պետրոսը վերկացաւ եղբայրների մէջ ասեց, եւ այնտեղ հարիւր քսան հոգու չափ բազմութիւն կային.</verse>
				<verse number="16">Մարդիկ եղբարք, պէտք էր այն գրուածը կատարուէր. որ առաջուց ասեց Սուրբ Հոգին Դաւիթի բերանովը Յուդայի համար, որ Յիսուսի բռնողներին առաջնորդ եղաւ։</verse>
				<verse number="17">Որ նա մեզ հետ համարուած էր. եւ այս պաշտօնի վիճակը նորան էլ հասել էր։</verse>
				<verse number="18">Արդ սա անիրաւութեան վարձքովը մի ագարակ ստացաւ. Եւ գլխի վայր ընկնելով միջիցը ճղուեցաւ, եւ նորա բոլոր փորը դուրս թափուեցաւ։</verse>
				<verse number="19">Եւ յայտնի եղաւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին. Մինչեւ որ այն ագարակի անունն իրանց լեզուովը Ակեղդամա կոչուեցաւ. Այսինքն՝ Արիւնի ագարակ։</verse>
				<verse number="20">Որովհետեւ Սաղմոսների գրքումն գրուած է, թէ Նորա բնակութիւնը աւերակ պիտի լինի, եւ նորանում բնակող չ’լինի. Եւ նորա պաշտօնը ուրիշն առնէ։</verse>
				<verse number="21">Հիմա պէտք է այս մարդկանցիցը, որ մեզ հետ են եղել այն բոլոր ժամանակը, որ Տէր Յիսուսը մեզ հետ մտաւ եւ դուրս ելաւ,</verse>
				<verse number="22">Յովհաննէսի մկրտութիւնիցն սկսած մինչեւ այն օրը, որ մեզանից վերացաւ, սորանցից մէկը մեզ հետ վկայ լինի նորա յարութեանը։</verse>
				<verse number="23">Եւ երկու հոգի կանգնեցրին՝ Յովսէփին՝ որ Բարսաբա էր կոչվում, որ Յուստոս անուանուեցաւ, եւ Մատաթիային։</verse>
				<verse number="24">Եւ աղօթք անելով ասեցին. Դու, Տէր, ամենի սրտագէտ. Այս երկուսից մէկը յայտնիր, որին ընտրեցիր,</verse>
				<verse number="25">Որ այս պաշտօնի եւ առաքելութեան վիճակն առնէ, որից Յուդան ընկաւ՝ իր տեղը գնալու համար։</verse>
				<verse number="26">Եւ նորանց վերայ վիճակ գցեցին, եւ վիճակն ընկաւ Մատաթիային վերայ, եւ նա տասնեւմէկ առաքեալների հետ համարուեցաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ երբոր Պենտէկոստէի օրերը լրացան, ամենքը միաբան մէկտեղ էին։</verse>
				<verse number="2">Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։</verse>
				<verse number="3">Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. Եւ նստեց նորանց ամեն մէկի վերայ։</verse>
				<verse number="4">Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։</verse>
				<verse number="5">Եւ Երուսաղէմումը բնակուած էին Հրէաներ՝ Աստուածավախ մարդիկ՝ երկնքի տակի ամեն ազգերից։</verse>
				<verse number="6">Եւ երբոր այս ձայնը եղաւ, բազմութիւնն եկաւ մէկտեղ եւ կիտուեցաւ. Որովհետեւ ամեն մէկը լսում էր նորանց, որ իր լեզուովը խօսում էին։</verse>
				<verse number="7">Եւ ամենքը հիանում էին եւ զարմանում, եւ իրար ասում էին. Չէ՞ որ ահա սորանք ամենքը, որ խօսում են, Գալիլեացի են։</verse>
				<verse number="8">Եւ ի՞նչպէս մենք ամեն մէկս մեր լեզուովը լսում ենք որ նորանում ծնուած ենք.</verse>
				<verse number="9">Պարթեւներ եւ Մարք եւ Եղամացիք, եւ բնակողներ Միջագետի, Հրէաստանի եւ Կապադովկիայի, Պոնտոսի եւ Ասիայի մէջ,</verse>
				<verse number="10">Փռիւգիայի եւ Պամփիւլիայի մէջ, Եգիպտոսումը, եւ Լիբիացիների կողմերումը Կիւրենէի մօտ, եւ նորաեկ Հռովմայեցիներ,</verse>
				<verse number="11">Հրէաներ եւ նորահաւատներ, Կրետացիներ եւ Արաբացիներ, լսում ենք, որ նորանք մեր լեզուներովը Աստուծոյ մեծամեծ բաները խօսում են։</verse>
				<verse number="12">Եւ հիանում էին ամենքը եւ զարմանում, եւ մէկը միւսին ասում էին, Սա ի՞նչ պիտի լինի։</verse>
				<verse number="13">Իսկ ուրիշները ծաղր անելով ասում էին, Քաղցուով արբած են։</verse>
				<verse number="14">Եւ Պետրոսը վերկացաւ այն տասնեւմէկի հետ, իր ձայնը բարձրացրեց, եւ նորանց հետ խօսեց. Ով Հրէաստանցի մարդիկ, եւ ամենքդ՝ որ բնակուած էք Երուսաղեմումը, սա ձեզ յայտնի լինի, եւ իմ խօսքերին ականջ դրէք։</verse>
				<verse number="15">Որովհետեւ չէ թէ ինչպէս դուք էք կարծում, սորանք արբած են. որովհետեւ օրուայ երրորդ ժամն է։</verse>
				<verse number="16">Այլ սա Յովէլ մարգարէի ձեռովն ասուածն է,</verse>
				<verse number="17">Եւ կ’լինի յետի օրերումը, ասում է Աստուած, որ իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կ’մարգարէանան. Եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կ’տեսնեն, եւ ձեր ծերերը երազներ կ’տեսնեն։</verse>
				<verse number="18">Եւ իմ ծառաների վերայ եւ իմ աղախինների վերայ էլ այն օրերումն իմ Հոգուցը կ’թափեմ, եւ կ’մարգարէանան։</verse>
				<verse number="19">Եւ նշաններ կ’տամ վերեւը երկնքումը, եւ նշաններ ներքեւը երկրումը, արիւն եւ կրակ եւ ծխի մառախուղ։</verse>
				<verse number="20">Արեգակը խաւար կ’դառնայ, եւ լուսինն արիւն, Տիրոջ մեծ եւ երեւելի օրը դեռ չ’եկած։</verse>
				<verse number="21">Եւ կ’լինի, ամեն ով որ Տիրոջ անունը կ’կանչէ՝ կ’փրկուի։</verse>
				<verse number="22">Ով իսրայէլացի մարդիկ, այս խօսքերը լսեցէք. Յիսուս Նազովրեցին՝ այն մարդը՝ որ Աստուածանից ցոյց տրուեցաւ ձեզանում զօրութիւններով եւ հրաշքներով եւ նշաններով, որ Աստուած նորա ձեռովն արաւ ձեր միջումը. Ինչպէս դուք էլ գիտէք.</verse>
				<verse number="23">Նորան, որ Աստուծոյ սահմանուած խորհրդովը եւ կանխագիտութիւնովը մատնուած էր, առաք անօրէնների ձեռով փայտի վերայ բեւեռած, սպանեցիք.</verse>
				<verse number="24">Որին Աստուած յարութիւն տուաւ մահի ցաւերը լուծելով. Որովհետեւ կարելի չէր, որ նա բռնուի նորանից։</verse>
				<verse number="25">Վասնզի Դաւիթն ասում է նորա համար. Առաջուց տեսնում էի Տիրոջն ամեն ժաանակ իմ առաջին. Որ իմ աջ կողմն է, որ չ’սասանիմ։</verse>
				<verse number="26">Սորա համար իմ սիրտն ուրախ եղաւ, եւ լեզուս ցնծացաւ, եւ իմ մարմինն էլ յուսով կ’բնակուէ։</verse>
				<verse number="27">Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ ոչ էլ քո Սուրբին ապականութիւն տեսնել կ’տաս։</verse>
				<verse number="28">Կեանքի ճանապարհները ճանաչեցրիր ինձ. Քո երեսի ուրախութիւնովը կ’լցնես ինձ։</verse>
				<verse number="29">Մարդիկ եղբարք, պէտք է համարձակութեամբ ասեմ ձեզ Դաւիթ նահապետի համար. Թէ նա մեռաւ էլ՝ թաղուեցաւ էլ. Եւ նորա գերեզմանը մինչեւ այսօր մեր միջումն է։</verse>
				<verse number="30">Իսկ որովհետեւ մարգարէ էր, եւ գիտէր, որ Աստուած երդումով երդուաւ նորան. Որ նորա երանքի պտղիցը մարմնի կողմանէ յարուցանէ Քրիստոսին նորա աթոռի վերայ նստեցնելու համար.</verse>
				<verse number="31">Առաջուց իմացած՝ խօսեց Քրիստոսի յարութեան համար, թէ նորա անձը գերեզմանումը չ’թողուեցաւ՝ եւ ոչ էլ նորա մարմինն ապականութիւն տեսաւ։</verse>
				<verse number="32">Սոյն այս Յիսուսին Աստուած յարութիւն տուաւ որի վկաներն ենք մենք ամենքս։</verse>
				<verse number="33">Արդ Աստուծոյ աջովը բարձրացած, եւ Սուրբ Հոգու խոստմունքը Հօրիցն առած, թափեց այս, որ դուք հիմա տեսնում եւ լսում էք։</verse>
				<verse number="34">Որովհետեւ ոչ թէ Դաւիթը վեր ելաւ երկինքը. Բայց ինքն ասում է, Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմին նստիր,</verse>
				<verse number="35">Մինչեւ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։</verse>
				<verse number="36">Հիմա թող ստոյգ գիտենայ Իսրայէլի բոլոր տունը, որ Աստուած նորան Տէր եւ Օծեալ արաւ, սոյն այս Յիսուսին, որին դուք խաչեցիք։</verse>
				<verse number="37">Եւ երբոր այս լսեցին, իրանց սրտերումը զղջացին. Եւ ասեցին Պետրոսին եւ միւս առաքեալներին, Ի՞նչ անենք, մարդիկ եղբարք։</verse>
				<verse number="38">Պետրոսն էլ նորանց ասեց. Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կ’ընդունիք։</verse>
				<verse number="39">Որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը, եւ այն ամեն հեռաւորների համար, որոնց մեր Տէր Աստուածը կ’կանչէ։</verse>
				<verse number="40">Եւ ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր դնում, եւ յորդորում եւ ասում. Ազատուեցէք այս թիւր ազգիցը։</verse>
				<verse number="41">Եւ նորանք որ նորա խօսքը յօժարութեամբ ընդունեցին՝ մկրտուեցան. Եւ այն օրը երեք հազարի չափ հոգիք աւելացան։</verse>
				<verse number="42">Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը եւ հաղորդութեանը եւ հացի կտրելին՝ եւ աղօթքներին։</verse>
				<verse number="43">Եւ ամեն անձի վերայ վախ եկաւ. Շատ հրաշքներ եւ նշաններ էլ էին գործվում առաքեալների ձեռովը։</verse>
				<verse number="44">Եւ բոլոր հաւատացեալներն իրար հետ մէկտեղ էին, եւ ամեն բան հասարակաց ունէին։</verse>
				<verse number="45">Եւ ապրանքները եւ բոլոր բաները ծախում էին, եւ բաշխում էին այն ամենին, ում ինչ բան որ պետք էր լինում։</verse>
				<verse number="46">Ամեն օր միաբանութեամբ տաճարումն էին լինում, եւ հաց էին կտրում տներումը, եւ ուրախութիւնով եւ սրտի միամտութիւնով կերակուր էին ուտում.</verse>
				<verse number="47">Աստուծուն օրհնում էին, եւ բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունէին. Եւ Տէրն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Պետրոսն եւ Յովհաննէսը գնում էին միասին տաճարը իններորդ ժամի աղօթքին։</verse>
				<verse number="2">Եւ մի մարդ կար իր մօր որովայնիցը կաղ, որին վերկալած՝ ամեն օր դնում էին տաճարի այն դռան մօտ, որ Գեղեցիկ էր կոչվում, տաճարը մտնողներիցը ողորմութիւն խնդրելու համար։</verse>
				<verse number="3">Երբոր նա տեսաւ Պետրոսին եւ Յովհաննէսին, որ գնում էին մտնեն տաճարը, աղաչում էր, որ ողորմութիւն առնէ նորանցից։</verse>
				<verse number="4">Պետրոսը Յովհաննէսի հետ մտիկ արաւ նորան եւ ասեց. Մեզ նայիր։</verse>
				<verse number="5">Նա էլ ուշը դարձրեց դէպի նորանց, սպասելով որ մի բան առնէ նորանցից։</verse>
				<verse number="6">Պետրոսն էլ ասեց. Արծաթ եւ ոսկի չ’ունիմ. Բայց ինչ որ ունիմ, այն քեզ կ’տամ. Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը վեր կաց եւ ման եկ։</verse>
				<verse number="7">Եւ աջ ձեռքիցը բռնեց՝ վերկացրեց նորան. Եւ շուտով հաստատուեցան նորա սրունքը եւ բարձքը։</verse>
				<verse number="8">Վեր թռաւ, կանգնեց եւ ման էր գալիս, եւ նորանց հետ մտաւ տաճարը ման գալով եւ վազ տալով եւ Աստուծուն օրհնելով։</verse>
				<verse number="9">Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ նորան, որ ման էր գալիս եւ Աստուծուն օրհնում էր։</verse>
				<verse number="10">Եւ ճանաչում էին նորան, որ սա էր, որ ողորմութեան համար նստում էր տաճարի Գեղեցիկ դռանը. Եւ լցուեցան երկիւղով եւ զարմանքով այն եղածի համար։</verse>
				<verse number="11">Եւ քանի որ այն բժշկուած կաղը Պետրոսին եւ Յովհաննէսին բռնած էր, բոլոր ժողովուրդը վազեց նորանց մօտ այն սրահը, որ Սողոմոնի սրահ էր կոչվում՝ զարմացած։</verse>
				<verse number="12">Երբոր Պետրոսը տեսաւ, պատասխանեց ժողովրդին. Ով իսրայէլացի մարդիկ, ինչու էք զարմացել սորա վերայ, կամ մե՞զ վերայ ի՞նչու էք սաստիկ նայում, իբր թէ մենք մեր զօրութիւնովը եւ քաջութիւնովն արած լինինք, որ դա ման գայ.</verse>
				<verse number="13">Աբրահամի եւ Իսահակի եւ Յակոբի Աստուածը՝ մեր հայրերի Աստուածը, փառաւորեց իր Որդի Յիսուսին. որին դուք մատնեցիք, եւ ուրացաք Պիղատոսի առաջին երբոր նա վճռեց՝ որ արձակէ նորան։</verse>
				<verse number="14">Եւ դուք այն Սուրբին եւ Արդարին ուրացաք, եւ խնդրեցիք որ մի մահապարտ մարդ շնորհէ ձեզ։</verse>
				<verse number="15">Իսկ կեանքի Առաջնորդին սպանեցիք, որին Աստուած մեռելներից յարութիւն տուաւ. որի վկաներն ենք մենք։</verse>
				<verse number="16">Եւ նորա անունի հաւատքովը սորան՝ որ տեսնում էք եւ ճանաչում էք, նորա անունը հաստատեց. Եւ նոյն հաւատքը՝ որ նորանով է՝ այս առողջութիւնը տուաւ դորան ձեր ամենի առաջին։</verse>
				<verse number="17">Եւ հիմա, եղբարք, գիտեմ, որ անգիտութեամբ արիք՝ ինչպէս ձեր իշխաններն էլ։</verse>
				<verse number="18">Բայց Աստուած, ինչ որ առաջուց բոլոր մարգարէների բերանովը պատմեց՝ Քրիստոսի չարչարուելու համար, այնպէս էլ կատարեց։</verse>
				<verse number="19">Ուրեմն զղջացէք եւ ետ դարձէք, որ ձեր մեղքերը ջնջուին.</verse>
				<verse number="20">Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան. Եւ նա ուղարկէ առաջուց ձեզ համար քարոզուած Յիսուս Քրիստոսին.</verse>
				<verse number="21">Որին երկինքը պէտք է ընդունի, մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները, որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ։</verse>
				<verse number="22">Որովհետեւ Մովսէսը հայրերին ասեց, թէ Ձեր Տէր Աստուածը մարգարէ վեր կ’կացնէ ձեզ համար ձեր եղբայրների միջիցը ինձ նման, նորան լսեցէք ամեն բանի համար՝ ինչ որ խօսի ձեզ։</verse>
				<verse number="23">Եւ կ’լինի, որ ամեն անձն՝ որ այն մարգարէին չ’լսէ, նա ժողովրդի միջիցը թող սատակուի։</verse>
				<verse number="24">Եւ բոլոր մարգարէները որ Սամուէլից սկսած մարգարէացան, այս օրերը պատմեցին։</verse>
				<verse number="25">Դուք էք այն մարգարէների որդիքը՝ եւ այն ուխտի, որ Աստուած մեր հայրերի հետ հաստատեց, եւ Աբրահամին ասեց. Եւ քո զաւակովը պիտի օրհնուին երկրի բոլոր ազգերը։</verse>
				<verse number="26">Աստուած առաջ ձեզ համար վերկացրեց իր Որդի Յիսուսին, եւ նորան ուղարկեց՝ որ նա ձեզ օրհնէ, որ ամեն մէկը ետ դառնաք ձեր չարութիւններիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ նորանք տակաւին ժողովրդի հետ խօսելիս քահանաները եւ տաճարի իշխանը եւ Սադուկեցիները նորանց վերայ հասան,</verse>
				<verse number="2">Սաստիկ բարկացած նորա համար՝ որ նորանք ժողովրդին սովորեցնում էին, եւ քարոզում էին Յիսուսի ձեռովը մեռելներից յարութիւն առնելը։</verse>
				<verse number="3">Եւ իրանց ձեռքերը գցեցին նորանց վերայ, եւ բանտի մէջ դրին մինչեւ հետեւեալ օրը. Որովհետեւ արդէն իրիկուն էր։</verse>
				<verse number="4">Եւ այս խօսքը լսողներից շատերը հաւատացին. Եւ մարդկանց համարը հինգ հազարի չափ եղաւ։</verse>
				<verse number="5">Եւ հետեւեալ օրը եղաւ որ նորանց իշխանները եւ ծերերը եւ դպիրները ժողովուեցան Երուսաղէմ։</verse>
				<verse number="6">Եւ Աննա քահանայապետը եւ Կայիափան, եւ Յովհաննէսը եւ Աղեքսանդրոսը, եւ այն ամենը որ քահանայական ցեղիցն էին։</verse>
				<verse number="7">Եւ նորանց կանգնեցնելով մէջտեղը՝ հարցնում էին թէ Ի՞նչ զօրութիւնով կամ ո՞ր անունով արիք դուք այս։</verse>
				<verse number="8">Այն ժամանակ Պետրոսը Սուրբ Հոգով լցուած նորանց ասեց. Ով ժողովրդի իշխաններ՝ եւ Իսրայէլի ծերեր.</verse>
				<verse number="9">Եթէ մենք այսօր հարցաքննվում ենք մի տկար մարդի երախտիքի համար, թէ ում ձեռովը սա բժշկուեցաւ,</verse>
				<verse number="10">Թող յայտնի լինի ձեզ ամենիդ՝ եւ բոլոր Իսրայէլի ժողովրդիդ, որ Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը՝ որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած յարութիւն տուաւ մեռելներից, նորանով սա հիմա ձեր առաջին առողջ կանգնած է։</verse>
				<verse number="11">Նա է ձեզանից՝ շինողներիցդ անարգուած քարը, որ անկիւնի գլուխ եղաւ։</verse>
				<verse number="12">Եւ էլ մի ուրիշ ոչ մէկով փրկութիւն չ’կայ. Որովհետեւ ուրիշ անուն էլ չ’կայ երկնքի ներքեւ մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ։</verse>
				<verse number="13">Եւ Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութիւնը տեսնելով, եւ գիտենալով, որ առանց ուսմունքի եւ տգէտ մարդիկ են, զարմանում էին. Միայն ճանաչում էին նորանց՝ որ Յիսուսի հետ էին։</verse>
				<verse number="14">Եւ այն բժշկուած մարդին էլ տեսնելով նորանց հետ կանգնած, ոչինչ չ’ունէին պատասխանելու։</verse>
				<verse number="15">Եւ հրամայեցին նորանց, որ ատեանիցը դուրս գնան, եւ իրար հետ խորհուրդ արին,</verse>
				<verse number="16">Եւ ասեցին. Ի՞նչ անենք այս մարդկանցը, որ երեւելի նշան եղաւ սորանց ձեռովը. Որ Երուսաղէմի մէջ բոլոր բնակողներին յայտնի է, եւ կարող չենք ուրանալ։</verse>
				<verse number="17">Այլ որպէս զի աւելի չ’տարածուի ժողովրդի մէջ, սաստիկ սպառնանք նորանց, որ այլ եւս այն անունովը չ’խօսեն մարդկանց ոչ մէկի հետ։</verse>
				<verse number="18">Եւ նորանց կանչեցին՝ պատուէր տուին, որ ամենեւին չ’խօսեն, եւ ոչ էլ սովորեցնեն Յիսուսի անունովը։</verse>
				<verse number="19">Բայց Պետրոսը եւ Յովհաննէսը պատասխանեցին նորանց եւ ասեցին. Եթէ արժան է Աստուծոյ առաջին՝ որ ձեզ աւելի ականջ դնենք քան թէ Աստուծուն, դուք դատեցէք։</verse>
				<verse number="20">Վասնզի մենք չենք կարող այն որ տեսանք եւ լսեցինք, չ’խօսել։</verse>
				<verse number="21">Իսկ նորանք սպառնալով արձակեցին նորանց, եւ ոչինչ չ’գտնելով թէ ինչպէս պատիժ տան նորանց ժողովրդի պատճառովը. Որովհետեւ ամենքն էլ այն եղածի համար փառք էին տալիս Աստուծուն։</verse>
				<verse number="22">Վասնզի այն մարդը քառասուն տարուց աւելի էր. Որի վերայ այս բժշկութեան նշանը եղաւ։</verse>
				<verse number="23">Եւ արձակուելուց յետոյ եկան իրանցների մօտ, եւ պատմեցին ինչ որ քահանայապետները եւ ծերերն ասեցին նորանց։</verse>
				<verse number="24">Եւ նորանք երբոր լսեցին, միաբանութեամբ իրանց ձայները բարձրացրին դէպի Աստուած եւ ասեցին. Տէր, դու ես Աստուած, որ արիր երկինքը եւ երկիրը՝ ծովը եւ նորանց մէջի բոլոր բաները։</verse>
				<verse number="25">Որ քո Դաւիթ ծառայի բերանովը խօսեցիր եւ ասեցիր. Ի՞նչու համար ազգերը խռովեցին՝ եւ ժողովուրդներն ունայն բաներ մտածեցին։</verse>
				<verse number="26">Երկրի թագաւորները վերկացան, եւ իշխանները մէկտեղ հաւաքուեցան Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ։</verse>
				<verse number="27">Որովհետեւ արդարեւ հաւաքուեցան քո սուրբ Որդի Յիսուսի վերայ, որին օծեցիր, Հերովդէսը եւ Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների հետ եւ Իսրայէլի ժողովուրդների հետ,</verse>
				<verse number="28">Որ անեն՝ ինչ որ քո ձեռքը եւ կամքն առաջուց սահմանեց լինելու։</verse>
				<verse number="29">Եւ հիմա, Տէր, նայիր նորանց սպառնալիքին, եւ տուր քո ծառաներին, բոլոր համարձակութիւնով քո խօսքը խօսել.</verse>
				<verse number="30">Որ քո ձեռքը մեկնես, որ բժշկութիւն, եւ նշաններ եւ հրաշքներ լինեն, քո սուրբ Որդի Յիսուսի անունովը։</verse>
				<verse number="31">Եւ նորանք աղօթք անելիս՝ շարժուեցաւ այն տեղը, ուր որ ժողովուած էին, եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան. Եւ Աստուծոյ խօսքը խօսում էին համարձակութեամբ։</verse>
				<verse number="32">Եւ հաւատացեալների բազմութեան սիրտը եւ հոգին մէկ էր. Եւ ոչ ոք չէր ասում իր ստացուածքի մէկի համար՝ թէ իրանն է. Այլ նորանց համար ամեն բաները հասարակաց էին։</verse>
				<verse number="33">Եւ առաքեալները մեծ զօրութիւնով վկայութիւն էին տալիս Տէր Յիսուսի յարութեան համար. եւ մեծ շնորհք կար նորանց ամենի վերայ։</verse>
				<verse number="34">Որովհետեւ նորանց մէջ ոչ մէկը կարօտութիւն չ’ունէր. վասնզի նորանք որ ագարակների կամ տների տէր էին, ծախում էին, եւ ծախուածի գինը բերում էին,</verse>
				<verse number="35">Առաքեալների ոտների մօտ էին դնում. եւ ամեն մէկին տրվում էր ինչ որ պէտք էր ունենում։</verse>
				<verse number="36">Եւ Յովսէսը որ առաքեալներիցը Բառնաբաս կոչուեցաւ, որ Մխիթարութեան որդի կ’թարգմանուի, Ղեւտացի, ծննդեամբ Կիպրացի,</verse>
				<verse number="37">Նա մի ագարակ ունէր, ծախեց եւ գինը բերաւ առաքեալների ոտների մօտ դրաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եվ մի մարդ՝ անունն Անանիա, իր Սափիրա կնոջ հետ՝ մի կալուածք ծախեց։</verse>
				<verse number="2">Եւ նորա գնիցը թագցրեց, որ կինն էլ գիտէր. եւ մի բաժինը բերաւ առաքեալների ոտների մօտ դրաւ։</verse>
				<verse number="3">Եւ Պետրոսը ասեց. Անանիա, ի՞նչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խօսես Սուրբ Հոգուն, եւ ագարակի գնիցը թագցնես։</verse>
				<verse number="4">Չ՞է որ նա որ կենում էր՝ քոնն էր, եւ ծախուած էլ քո իշխանութեան տակն էր. Ի՞նչ է՝ որ այս բանը դրիր քո սրտի մէջ. Ոչ թէ մարդկանց սուտ խօսեցիր, այլ Աստուծուն։</verse>
				<verse number="5">Եւ Անանիան հէնց որ այս խօսքը լսեց, վայր ընկաւ եւ հոգին հանեց. Եւ մեծ վախ եղաւ ամենքի վերայ, որ այդ լսեցին։</verse>
				<verse number="6">Երիտասարդներն էլ վերկացան՝ պատանեցին նորան, եւ տարան թաղեցին։</verse>
				<verse number="7">Եւ եղաւ երբոր երեք ժամի չափ անցաւ, նորա կինն որ չ’գիտէր եղածը՝ ներս մտաւ։</verse>
				<verse number="8">Պետրոսը պատասխանեց նորան եւ ասեց. Ասիր ինձ՝ թէ ա՞յնչափի ծախեցիք ագարակը. Նա էլ ասեց. Այո, այնչափի։</verse>
				<verse number="9">Պետրոսն էլ ասեց նորան. Ի՞նչ է՝ որ միաբանեցաք դուք, որ Տիրոջ Հոգին փորձէք. Ահա քո մարդը թաղողների ոտները դռան մօտ են, քեզ էլ կ’հանեն։</verse>
				<verse number="10">Եւ նա իսկոյն վայր ընկաւ նորա ոտների առաջին՝ եւ հոգին հանեց. Երիտասարդներն էլ ներս մտան՝ նորան մեռած գտան, եւ հանեցին՝ իր մարդի մօտ թաղեցին։</verse>
				<verse number="11">Եւ մեծ ահ եղաւ բոլոր եկեղեցու վերայ, եւ ամենքի վերայ որ այս լսեցին։</verse>
				<verse number="12">Եւ առաքեալների ձեռովը շատ նշաններ եւ հրաշքներ էին լինում ժողովրդի մէջ. ամենքը միաբան Սողոմոնի սրահումն էին։</verse>
				<verse number="13">Եւ ուրիշներիցն ոչ ոք չէր համարձակում յարիլ նորանց. բայց ժողովուրդը մեծարում էր նորանց։</verse>
				<verse number="14">Եւ առաւել եւս շատանում էին Տիրոջ հաւատացեալները, եւ եղաւ մի բազմութիւն մարդկանց եւ կանանց։</verse>
				<verse number="15">Մինչեւ որ հիւանդներին հանում էին հրապարակները, եւ իրանց պատգարակներովն եւ մահիճներովն այնտեղ էին դնում, որ Պետրոսը անցնելիս, գոնէ նորա շուքը նորանցից մէկի վերայ ընկնէ։</verse>
				<verse number="16">Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքվում էին Երուսաղէմ, որ բերում էին հիւանդներին, եւ պիղծ ոգիներից չարչարուածներին. Որ ամենքն էլ բժշկվում էին։</verse>
				<verse number="17">Եւ վերկացաւ քահանայապետը եւ ամենքը որ նորա հետ էին, եւ Սադուկեցիների աղանդը, եւ նախանձով լցուեցան.</verse>
				<verse number="18">Եւ ձեռք գցեցին առաքեալներին, եւ նորանց դրին հասարակաց բանտի մէջ։</verse>
				<verse number="19">Բայց Տիրոջ հրեշտակը գիշերով բանտի դռները բացաւ, եւ նորանց դուրս հանելով ասեց.</verse>
				<verse number="20">Գնացէք եւ կանգնեցէք տաճարի մէջ եւ այս կեանքի բոլոր խօսքերը խօսեցէք ժողովրդի հետ։</verse>
				<verse number="21">Եւ երբոր լսեցին, առաւօտանց մտան տաճարը եւ սովորեցնում էին. քահանայապետն էլ եկաւ եւ նորանք էլ որ նորա հետ էին, եւ կանչեցին ատեանը եւ Իսրայէլի որդկանց բոլոր ծերակոյտը մէկտեղ, եւ ուղարկեցին բանտը որ բերեն նորանց։</verse>
				<verse number="22">Եւ երբոր սպասաւորներն եկան, նորանց չ’գտան բանտի մէջ. Եւ ետ դառան պատմեցին,</verse>
				<verse number="23">Եւ ասեցին թէ Բանտը բոլոր զգուշութեամբ փակած գտանք, եւ պահապաններն էլ դուրսը դռան մօտ կանգնած. Բայց երբոր բաց արինք՝ ներսումը ոչ ովին չ’գտանք.</verse>
				<verse number="24">Եւ երբոր քահանայապետը եւ տաճարի իշխանը այս խօսքը լսեցին, հիանում էին նորանց համար, թէ սա ինչ պիտի լինի։</verse>
				<verse number="25">Եւ մէկն եկաւ նորանց պատմեց, թէ Ահա այն մարդիկը, որ բանտի մէջ դրիք, տաճարումը կանգնած սովորեցնում են ժողովրդին։</verse>
				<verse number="26">Այն ժամանակ իշխանն սպասաւորներին հետ գնաց՝ նորանց բերաւ առանց բռնութեան. որովհետեւ ժողովրդիցը վախենում էին՝ որ չ’քարկոծեն։</verse>
				<verse number="27">Եւ երբոր բերին նորանց՝ կանգնեցրին ատեանումը. Եւ քահանայապետը հարցրեց նորանց,</verse>
				<verse number="28">Եւ ասեց. Չէ՞ որ պատուիրելով պատուիրեցինք ձեզ՝ որ չ’սովորեցնէք այդ անունովը. Եւ ահա Երուսաղէմը լցրիք ձեր ուսմունքովը, եւ կամենում էք այն մարդի արիւնը մեզ վերայ բերել։</verse>
				<verse number="29">Պետրոսը եւ առաքեալները պատասխանելով ասեցին. Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց։</verse>
				<verse number="30">Մեր հայրերի Աստուածը յարութիւն տուաւ Յիսուսին՝ որին դուք փայտից կախած սպանեցիք։</verse>
				<verse number="31">Աստուած նորան Առաջնորդ եւ Փրկիչ բարձրացրեց իր աջովը, որ Իսրայէլին ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն տայ։</verse>
				<verse number="32">Եւ մենք նորա վկաներն ենք այս բաների համար, եւ Սուրբ Հոգին էլ, որ Աստուած իրան հնազանդողներին տուաւ։</verse>
				<verse number="33">Եւ նորանք երբոր լսեցին, կատաղում էին. Եւ խորհում էին, որ նորանց սպանեն։</verse>
				<verse number="34">Բայց մի Փարիսեցի վերկացաւ ատեանումը՝ անունը Գամաղիէլ, օրէնքի վարդապետ՝ բոլոր ժողովրդի առաջին պատուաւոր, հրամայեց որ առաքեալներին որ մի քիչ դուրս տանեն,</verse>
				<verse number="35">Եւ նորանց ասեց. Ով իսրայէլացի մարդիկ, զգուշացէք այս մարդկանց համար, թէ ինչ պիտի անէք։</verse>
				<verse number="36">Որովհետեւ այս օրերից առաջ Թեւդասը վերկացաւ՝ ասելով թէ ինքը մի բան է. Որ թուով չորս հարիւրի չափ մարդիկ նորան յարեցան. Որ ինքը սպանուեցաւ՝ եւ ամենքն էլ՝ որ նորան հնազանդել էին, ցրուեցան եւ ոչինչ եղան։</verse>
				<verse number="37">Նորանից յետոյ Գալիլեացի Յուդան վերկացաւ աշխարհագրի օրերումը. Եւ շատ ժողովուրդ քաշեց իր կողմը. Նա էլ կորաւ՝ եւ ամենքն էլ որ նորան հնազանդել էին, ցիրուցան եղան։</verse>
				<verse number="38">Եւ հիմա ասում եմ ձեզ. Հեռու կացէք այդ մարդկանցից, եւ թողէք դորանց. որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կ’քանդուի.</verse>
				<verse number="39">Բայց եթէ Աստուածանից է, չէք կարող քանդել դորան. մի գուցէ Աստուծոյ դէմ կռիւ անող էլ գտնուիք։</verse>
				<verse number="40">Նորանք էլ համոզուեցան նորան. եւ առաքեալներին կանչեցին՝ ծեծեցին, եւ պատուէր տուին, որ չ’խօսեն Յիսուսի անունովը. Եւ արձակեցին նորանց։</verse>
				<verse number="41">Իսկ նորանք ուրախանալով գնացին ատեանի երեսիցը. Որովհետեւ արժանի եղան նորա անունի համար անարգուիլ։</verse>
				<verse number="42">Եւ բոլոր օրը չէին դադարում տաճարումը եւ տներումը սովորեցնել եւ Յիսուս Քրիստոսին աւետարանել։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ այն օրերումն՝ երբոր աշակերտները շատացան, Հելլենախօսների կողմանէ տրտունջ եղաւ Եբրայեցիների դէմ թէ նորանց որբեւայրիները ամեն օրուայ մատակարարութիւնների մէջ անտես էին լինում։</verse>
				<verse number="2">Եւ տասնեւերկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնը եւ ասեցին. Մեզ վայել չէ որ Աստուծոյ խօսքը թողած սեղանին ծառայենք։</verse>
				<verse number="3">Հիմա, եղբայրներ, ձեզանից եօթը վկայուած մարդիկ ընտրեցէք, Սուրբ Հոգով եւ իմաստութիւնով լցուած, որոնց այս պիտոյքի վերայ դնենք։</verse>
				<verse number="4">Իսկ մենք աղօթքին եւ խօսքի պաշտամունքին հետեւինք։</verse>
				<verse number="5">Եւ այս խօսքը բոլոր բազմութեան առաջին հաւանելի երեւեցաւ. Եւ ընտրեցին Ստեփաննոսին որ Սուրբ Հոգով եւ հաւատքով լցուած մարդ էր, եւ Փիլիպպոսին եւ Պրոքորոնին եւ Նիկանովրային եւ Տիմովնային եւ Պարմենային եւ Անտիոքացի նորահաւատ Նիկողայոսին։</verse>
				<verse number="6">Նորանց կանգնեցրին առաքեալների առաջին. եւ աղօթք անելով ձեռք դրին նորանց վերայ։</verse>
				<verse number="7">Եւ Աստուծոյ խօսքը աճում էր եւ աշակերտների համարը խիստ շատանում էր Երուսաղէմումը. Եւ քահանաներից էլ շատ բազմութիւն հնազանդվում էին հաւատքին։</verse>
				<verse number="8">Ստեփաննոսն էլ հաւատքով եւ զօրութիւնով լցուած, մեծ մեծ հրաշքներ եւ նշաններ էր անում ժողովրդի մէջ։</verse>
				<verse number="9">Եւ վերկացան ոմանք այն ժողովարանից՝ որ Լիբերտինացիների էր կոչվում. Եւ Կիւրենացիներից եւ Աղեքսանդրացիներից եւ նորանցից որ Կիլիկիայից եւ Ասիայից էին, եւ վիճաբանում էին Ստեփաննոսի հետ.</verse>
				<verse number="10">Եւ չէին կարողանում դէմ կենալ այն իմաստութեանը՝ եւ այն հոգուն, որով նա խօսում էր։</verse>
				<verse number="11">Այն ժամանակ մի քանի մարդկանց հրապուրեցին որ ասեն, թէ Մենք լսեցինք դորանից, որ հայհոյութեան բաներ էր խօսում ՝ Մովսէսի եւ Աստուծոյ դէմ։</verse>
				<verse number="12">Եւ ժողովրդին եւ ծերերին եւ դպիրներին գրգռեցին. Եւ վերայ հասան յափշտակեցին նորան՝ եւ տարան ատեանը.</verse>
				<verse number="13">Եւ սուտ վկաներ կանգնեցրին, որ ասում էին. Այս մարդը չէ դադարում այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ հայհոյութեան բաներ խօսելուց։</verse>
				<verse number="14">Որովհետեւ մենք լսեցինք դորանից՝ որ ասում էր, թէ Այս Յիսուս Նազովրեցին այս տեղը կ’քանդէ, եւ կ’փոխէ Մովսէսի մեզ տուած սովորութիւնները։</verse>
				<verse number="15">Եւ ատեանումը նստողների ամենը երբոր մտիկ տուին նորան՝ նորա երեսը հրեշտակի երեսի նման տեսան։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ քահանայապետն ասեց թէ Արդեօք այդ բաներն այդպէ՞ս են։</verse>
				<verse number="2">Նա էլ ասեց. Մարդիկ՝ եղբայրներ եւ հայրեր, լսեցէք. Փառքի Աստուածն երեւեցաւ մեր հայր Աբրահամին, որ Միջագետումն էր, դեռ Խառանի մէջ չ’բնակուած. Եւ ասեց նորան.</verse>
				<verse number="3">Դուրս եկ քո երկրիցը եւ քո ազգիցը, եւ եկ այն երկիրն՝ որ ես ցոյց կ’տամ քեզ։</verse>
				<verse number="4">Այն ժամանակ Քաղդէացիների երկրիցը դուրս եկաւ՝ Խառանումը բնակուեց. Եւ այն տեղից նորա հօր մեռնելուց յետոյ՝ նորան փոխադրեց պանդխտացրեց այս երկրումը, որ նորանում դուք հիմա բնակուած էք։</verse>
				<verse number="5">Եւ սորանում ժառանգութիւն չ’տուաւ նորան, եւ ոչ էլ մի ոտքի քայլի տեղ, եւ խոստացաւ նորան այս տեղը ստացուացք տալ նորան. Եւ նորանից յետոյ՝ նորա զաւակին, նա դեռ որդի չ’ունեցած։</verse>
				<verse number="6">Եւ Աստուած այսպէս խօսեց. թէ Նորա զաւակը պանդուխտ կ’լինի օտար երկրի մէջ. Եւ կ’ծառայեցնեն նորան, եւ կ’չարչարեն չորս հարիւր տարի։</verse>
				<verse number="7">Եւ այն ազգին, որին կ’ծառայեն, նորան ես կ’դատեմ, ասեց Աստուած. Եւ սորանից յետոյ դուրս կ’գան՝ եւ այստեղ ինձ կ’պաշտեն։</verse>
				<verse number="8">Եւ նորան թլփատութեան ուխտը տուաւ. եւ յետոյ Իսահակին ծնեց, եւ ութերորդ օրը թլփատեց նորան. Եւ Իսահակը Յակոբին, եւ Յակոբը տասնեւերկու նահապետներին։</verse>
				<verse number="9">Եւ նահապետները նախանձելով Յովսէփին վերայ ծախեցին Եգիպտոս. եւ Աստուած նորա հետ էր։</verse>
				<verse number="10">Եւ փրկեց նորան իր բոլոր նեղութիւններիցը. Եւ նորան շնորհք եւ իմաստութիւն տուաւ Եգիպտոսի Փարաւօն թագաւորի առաջին. Եւ նորան իշխան կանգնեցրեց Եգիպտոսի եւ իր բոլոր տան վերայ։</verse>
				<verse number="11">Եւ սով եկաւ Եգիպտոսի բոլոր երկիրը՝ եւ Քանանն էլ, եւ մեծ նեղութիւնը. Եւ մեր հայրերը կերակուր չէին գտնում։</verse>
				<verse number="12">Եւ Յակոբը լսելով թէ Եգիպտոսումը ցորեն կայ, մեր հայրերին ուղարկեց առաջին անգամը։</verse>
				<verse number="13">Եւ երկրորդումը Յովսէփն իրան ճանաչել տուաւ իր եղբայրներին. Եւ Յովսէփի ազգը յայտնի եղաւ Փարաւօնին։</verse>
				<verse number="14">Յովսէփն էլ ուղարկեց եւ կանչեց իր հայր Յակոբին, եւ բոլոր ազգատոհմին՝ եօթանասունեւհինգ հոգի։</verse>
				<verse number="15">Եւ Յակոբն իջաւ Եգիպտոս, եւ վախճանեց ինքը եւ մեր հայրերը։</verse>
				<verse number="16">Եւ փոխադրուեցան Սիւքեմ, դրուեցան այն գերեզմանում, որ Աբրահամը Սիւքեմի հայր Եմովրի որդիներիցն առաւ արծաթով։</verse>
				<verse number="17">Եւ երբոր խոստմունքի ժամանակը մօտեցաւ՝ որ Աստուած Աբրահամին երդումով խոստացել էր, ժողովուրդը աճեց եւ շատացաւ Եգիպտոսումը.</verse>
				<verse number="18">Մինչեւ որ մի ուրիշ թագաւոր վերկացաւ Եգիպտոսումը՝ որ Յովսէփին չէր ճանաչում։</verse>
				<verse number="19">Նա հնարք գործածեց մեր ազգի դէմ, եւ մեր հայրերին չարչարեց՝ որ իրանց երեխաները դուրս գցեն, որ չ’ապրեն։</verse>
				<verse number="20">Որ այն ժամանակ Մովսէսն էլ ծնուեցաւ, եւ գեղեցիկ էր Աստուծոյ առաջին. Որ իր հօր տանն երեք ամիս կերակրուեցաւ։</verse>
				<verse number="21">Եւ երբ որ դուրս գցեցին նորան, Փարաւօնի աղջիկը վեր առաւ նորան եւ մեծացրեց նորան՝ իրան համար իբրեւ որդի։</verse>
				<verse number="22">Եւ Մովսէսը վարժուեցաւ Եգիպտացիների բոլոր իմաստութիւնովը. եւ զօրաւոր էր խօսքերով եւ գործերով։</verse>
				<verse number="23">Եւ երբոր նորա քառասուն տարեկան ժամանակը լրացաւ, նորա սրտի մէջ ընկաւ՝ որ իր եղբայրներին՝ Իսրայէլի որդիներին այցելութիւն անէ։</verse>
				<verse number="24">Եւ երբոր տեսաւ, որ նորանցից մէկը զրկուած էր, պաշտպանեց եւ այն զրկուածի վրէժն առաւ՝ Եգիպտացուն սպանելով։</verse>
				<verse number="25">Կարծում էր թէ նորա եղբայրները կ’իմանան, որ Աստուած նորա ձեռովը փրկութիւն պիտի տայ նորանց. Բայց նորանք չ’իմացան։</verse>
				<verse number="26">Եւ հետեւեալ օրն երեւեցաւ նորանց, որ կռիւ էին անում, եւ յորդորեց նորանց դէպի խաղաղութիւն, ասելով. Մարդիկ, դուք եղբայրներ էք, ի՞նչու էք իրար զրկում։</verse>
				<verse number="27">Բայց նա՝ որ ընկերին զրկում էր, մերժեց նորան եւ ասեց. Քեզ ո՞վ կանգնեցրեց մեզ վերայ իշխան եւ դատաւոր։</verse>
				<verse number="28">Մի՞թէ դու կամենում ես ինձ էլ սպանել, ինչպէս երէկ Եգիպտացուն սպանեցիր։</verse>
				<verse number="29">Եւ Մովսէսը փախաւ այս խօսքի վերայ, եւ պանդուխտ եղաւ Մադիամի երկրումը, ուր երկու որդի ծնեց։</verse>
				<verse number="30">Եւ երբոր քառասուն տարի լրացաւ, Սինա սարի անապատումը Տիրոջ հրեշտակն երեւեցաւ նորան կրակի բոցով, մորենումը։</verse>
				<verse number="31">Եւ Մովսէսն երբոր տեսաւ՝ զարմացաւ այն տեսիլքի համար, եւ երբոր մօտենում էր որ մտիկ անէ, Տիրոջ ձայնը եղաւ նորան.</verse>
				<verse number="32">Ես եմ քո հայրերի Աստուածը, Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. Եւ Մովսէսը զարհուրած չէր համարձակում նայել։</verse>
				<verse number="33">Եւ Տէրն ասեց նորան. Կօշիկներդ հանիր ոտներիցդ, որովհետեւ այդ տեղը որ դու կանգնել ես, սուրբ երկիր է։</verse>
				<verse number="34">Տեսնելով տեսայ իմ ժողովրդի չարչարանքները որ Եգիպտոսումն է, եւ լսեցի նորանց հառաչանքը եւ իջայ որ նորանց փրկեմ. Եւ հիմա եկ, քեզ ուղարկեմ Եգիպտոս։</verse>
				<verse number="35">Հէնց այն Մովսէսին՝ որին ուրացան եւ ասեցին. Քեզ ո՞վ կանգնեցրեց մեզ վերայ իշխան եւ դատաւոր, Աստուած նորան իշխան եւ փրկիչ ուղարկեց հրեշտակի ձեռովը, որ մորենումն երեւեցաւ նորան։</verse>
				<verse number="36">Նա հանեց նորանց՝ եւ հրաշքներ եւ նշաններ արաւ Եգիպտոսի երկրումը, եւ Կարմիր ծովումը, եւ անապատումը քառասուն տարի։</verse>
				<verse number="37">Սա այն Մովսէսն է, որ ասեց Իսրայէլի որդկանցը, Ձեր Տէր Աստուածը մի մարգարէ վեր կ’կացնէ ձեզ համար ձեր եղբայրներիցն ինձ նման. նորան լսեցէք։</verse>
				<verse number="38">Սա է՝ որ եղաւ ժողովրդի մէջ անապատումն այն հրեշտակի հետ, որի հետ Սինա սարումը խօսեց՝ եւ մեր հայրերի հետ. որ կենդանի պատգամներ առաւ՝ որ տայ մեզ։</verse>
				<verse number="39">Որին մեր հայրերը չ’կամեցան հնազանդ լինիլ. Այլ մերժեցին եւ իրանց սրտերովը ետ դառան Եգիպտոս.</verse>
				<verse number="40">Եւ Ահարօնին ասեցին. Մեզ համար աստուածներ շինիր, որ մեր առաջին գնան. Որովհետեւ այն Մովսէսն՝ որ Եգիպտոսի երկրիցը մեզ հանեց, չ’գիտենք թէ ի՞նչ եղաւ նորան։</verse>
				<verse number="41">Եւ այն օրերումը մի հորթ շինեցին, եւ զոհ մատուցրին կուռքին եւ ուրախանում էին իրանց ձեռքերի գործերովը։</verse>
				<verse number="42">Եւ Աստուած երեսը դարձրեց եւ նորանց մատնեց՝ որ երկնքի զօրութեանը պաշտեն. Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքումն. Մի՞թէ զոհեր եւ պատարագներ բերիք ինձ քառասուն տարի անապատումն, ով Իսրայէլի տուն.</verse>
				<verse number="43">Եւ Մողոքի վրանն առաք, եւ ձեր Հռեմփա աստուծոյ աստղն. Այն պատկերները որ արիք նորանց երկրպագութիւն տալու համար. Եւ ես ձեզ կ’փոխադրեմ Բաբիլոնից այն կողմը։</verse>
				<verse number="44">Վկայութեան խորանը մեր հայրերի հետ անապատումն էր. Ինչպէս հրաման տուաւ Մովսեսի հետ խօսողը, որ նորան անէ այն օրինակի պէս՝ որ տեսաւ։</verse>
				<verse number="45">Որ նորան մեր հայրերն էլ առան բերին Յեսուի հետ այն ազգերի կալուածքը, որ Աստուած դուրս արաւ մեր հայրերի երեսիցը. Մինչեւ Դաւիթի օրերը,</verse>
				<verse number="46">Որ Աստուծոյ առաջին շնորհք գտաւ, եւ խնդրեց՝ որ Յակոբի Աստուծոյ համար բնակարան գտնէ։</verse>
				<verse number="47">Բայց Սողոմոնը նորա համար տուն շինեց.</verse>
				<verse number="48">Սակայն Բարձրեալը ոչ թէ ձեռագործ տաճարներում է բնակվում. Ինչպէս մարգարէն ասում է,</verse>
				<verse number="49">Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրն իմ ոտների պատուանդան. Ի՞նչպիսի տուն պիտի շինէք ինձ համար, ասում է Տէրը, կամ ո՞րն է իմ հանգիստ առնելու տեղը։</verse>
				<verse number="50">Չէ՞ որ իմ ձեռն արաւ այս ամենը։</verse>
				<verse number="51">Խստապարանոցներ՝ եւ սրտերով եւ ականջներով չ’թլփատուածներ. Դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. Ինչպէս ձեր հայրերը այնպէս էլ դուք։</verse>
				<verse number="52">Մարգարէներից ո՞րին չ’հալածեցին ձեր հայրերը, եւ սպանեցին նորանց՝ որ առաջուց պատմեցին այն Արդարի գալստեան համար, որի դուք հիմա մատնիչներն եւ սպանողներն եղաք.</verse>
				<verse number="53">Որ օրէնքն առաք հրեշտակների մատակարարութեամբն, եւ չ’պահեցիք։</verse>
				<verse number="54">Եւ այս խօսքերը լսելով, իրանց սրտերումը կատաղում էին, եւ ատամները կրճտացնում էին նորա վերայ։</verse>
				<verse number="55">Իսկ նա լցուած Սուրբ Հոգով՝ դէպի երկինքը նայեց եւ Աստուծոյ փառքը տեսաւ, եւ Յիսուսին՝ կանգնած Աստուծոյ աջ կողմումը. Եւ ասեց. Ահա տեսնում եմ երկինքը բացուած, եւ Մարդի Որդին կանգնած Աստուծոյ աջ կողմումը։</verse>
				<verse number="56">Իսկ նորանք մեծաձայն աղաղակելով խփեցին իրանց ականջները, եւ միասին յարձակուեցան նորա վերայ։</verse>
				<verse number="57">Եւ քաղաքիցը դուրս հանելով նորան քարկոծում էին. եւ վկաներն իրանց հանդերձները դնում էին մի երիտասարդի ոտների մօտ՝ որ Սօղոս էր կոչվում։</verse>
				<verse number="58">Եւ քարկոծում էին Ստեփաննոսին, որ կանչում էր եւ ասում. Տէր Յիսուս, ընդունիր իմ հոգին։</verse>
				<verse number="59">Եւ ծունկ դրաւ՝ եւ բարձր ձայնով աղաղակեց. Տէր, այդ մեղքը մի համարիր դորանց համար. եւ այս ասելով ննջեց. եւ Սօղոս կամակից էր նորա սպանուելուն։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ այն օրերումը մեծ հալածմունք եղաւ Երուսաղէմումը լինող եկեղեցու վերայ. Եւ ամենքը ցրուեցան Հրէաստանի եւ Սամարիայի երկիրների մէջ, բացի առաքեալներից։</verse>
				<verse number="2">Եւ աստուածավախ մարդիկ Ստեփաննոսին վեր առան՝ եւ մեծ սուգ արին նորա վերայ։</verse>
				<verse number="3">Բայց Սօղոսը վնաս էր տալիս եկեղեցուն. Եւ տանից տուն էր մտնում, եւ մարդկանց եւ կանանց քաշում մատնում էր բանտի մէջ։</verse>
				<verse number="4">Իսկ ցրուածները ման էին գալիս՝ խօսքն աւետարանելով։</verse>
				<verse number="5">Եւ Փիլիպպոսն իջաւ Սամարիայի մի քաղաքը՝ եւ Քրիստոսին քարոզում էր նորանց։</verse>
				<verse number="6">Ժողովուրդներն էլ միաբան ականջ էին դնում Փիլիպպոսի խօսածներին, լսելով եւ տեսնելով այն նշաններն, որ անում էր։</verse>
				<verse number="7">Որովհետեւ պիղծ ոգիներ ունեցողների շատերից, մեծաձայն աղաղակելով դուրս էին գալիս։</verse>
				<verse number="8">Եւ շատ անդամալոյծներ եւ կաղեր բժշկվում էին։</verse>
				<verse number="9">Եւ մեծ ուրախութիւն եղաւ այն քաղաքումը։ Եւ մի մարդ՝ անունը Սիմօն, առաջուց այն քաղաքումը մոգութիւն էր անում, եւ Սամարացիների ազգին ապշեցնում էր. Ասելով թէ ինքը մի մեծ բան է։</verse>
				<verse number="10">Որին ամենքն էլ՝ փոքրից մինչեւ մեծը մտիկ էին անում, եւ ասում թէ Սա է Աստուծոյ այն մեծ զօրութիւնը։</verse>
				<verse number="11">Եւ մտիկ էին անում նորան. Որովհետեւ շատ ժամանակ մոգութիւններով ապշեցրել էր նորանց։</verse>
				<verse number="12">Բայց երբոր հաւատացին Փիլիպպոսին, որ աւետարանում էր Աստուծոյ արքայութեան եւ Յիսուսի Քրիստոսի անունի բաները, ամենքն էլ մկրտվում էին՝ թէ մարդիկ եւ թէ կանայք։</verse>
				<verse number="13">Եւ Սիմօնն ինքն էլ հաւատաց, եւ երբ որ մկրտուեցաւ՝ միշտ Փիլիպպոսի հետ էր. Եւ տեսնելով այն նշանները եւ մեծ մեծ զօրութիւնները, որ լինում էին, զարմանում էր։</verse>
				<verse number="14">Երբոր Երուսաղէմ լինող առաքեալները լսեցին, թէ Սամարիան Աստուծոյ խօսքը ընդունեց, Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեցին նորանց մօտ։</verse>
				<verse number="15">Որոնք իջան եւ աղօթք արին նորանց վերայ, որ Սուրբ Հոգին առնեն.</verse>
				<verse number="16">Որովհետեւ դեռ նորանցից ոչ մէկի վերայ չէր իջել. Միայն Տէր Յիսուսի անունովը մկրտուած էին։</verse>
				<verse number="17">Այն ժամանակ ձեռքերը դրին նորանց վերայ, եւ նորանք ընդունում էին Սուրբ Հոգին։</verse>
				<verse number="18">Սիմօնն երբոր տեսաւ՝ թէ առաքեալների ձեռք դնելովը՝ Սուրբ Հոգին տրվում է, փող բերաւ նորանց եւ ասեց.</verse>
				<verse number="19">Ինձ էլ տուէք այս իշխանութիւնն, որ ում վերայ ձեռք դնեմ՝ Սուրբ Հոգին առնէ։</verse>
				<verse number="20">Պետրոսն էլ ասեց նորան. Քո արծաթը քեզ հետ կորչի. Որովհետեւ դու կարծեցիր, թէ Աստուծոյ պարգեւը փողով կ’առնուի։</verse>
				<verse number="21">Դու բաժին եւ վիճակ չ’ունիս այդ բանումը. Որովհետեւ քո սիրտը ուղիղ չէ Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="22">Արդ ապաշխարիր քո այդ չարութիւնիցը՝ եւ Աստուծուն աղաչիր, որ թերեւս թողուի քեզ քո սրտի չար խորհուրդը։</verse>
				<verse number="23">Որովհետեւ տեսնում եմ քեզ՝ որ դառն մաղձի եւ անիրաւութեան կապանքի մէջ ես։</verse>
				<verse number="24">Սիմօնն էլ պատասխանեց եւ ասեց. Դուք ինձ համար աղօթք արէք Տիրոջը, որ ինձ վերայ մի բան չ’գայ նորանցից, որ դուք ասեցիք։</verse>
				<verse number="25">Եւ նորանք վկայութիւն տալով եւ Տիրոջ խօսքը խօսելով, ետ դառան Երուսաղէմ. Եւ Սամարացիների շատ գիւղերի մէջ աւետարանում էին։</verse>
				<verse number="26">Եւ Տիրոջ հրեշտակը խօսեց Փիլիպպոսի հետ եւ ասեց. Վեր կաց եւ գնա հարաւային կողմը՝ այն ճանապարհը, որ Երուսաղէմիցն իջնում է Գազա, որ անապատ է։</verse>
				<verse number="27">Եւ նա վեր կացաւ գնաց. Եւ ահա մի Եթէովպացի մարդ, Եթէովպացիների Կանթակա թագուհու ներքինի մի իշխանը, որ նորա բոլոր գանձի վերայ էր, որ եկել էր Երուսաղէմ երկրպագութիւն անելու.</verse>
				<verse number="28">Եւ ետ դառնալիս իր կառքումը նստած կարդում էր Եսայիա մարգարէի գիրքը։</verse>
				<verse number="29">Հոգին էլ Փիլիպպոսին ասեց. Մօտեցիր եւ հասիր այդ կառքին։</verse>
				<verse number="30">Եւ Փիլիպպոսն առաջ վազելով լսեց որ Եսայիա մարգարէի գիրքն էր կարդում, եւ ասեց. Հասկանո՞ւմ ես արդեօք կարդացածդ։</verse>
				<verse number="31">Նա էլ ասեց՝ Ի՞նչպէս կ’կարողանամ, եթէ մէկը չ’առաջնորդէ ինձ. Եւ Փիլիպպոսին աղաչեց, որ վեր ելնէ նստէ նորա հետ։</verse>
				<verse number="32">Եւ գրքի պարունակութիւնն որ կարդում էր՝ այս էր. Ինչպէս ոչխար տարուեցաւ մորթուելու. Եւ ինչպէս գառն իր խուզողի առաջ լուռ կացած՝ այնպէս չէ բանում իր բերանը։</verse>
				<verse number="33">Նորա խոնարհութիւնովը նորա դատաստանը վեր առնուեցաւ, նորա ցեղն ո՞վ պիտի պատմէ. Որովհետեւ նորա կեանքը երկրիցս վեր է առնվում։</verse>
				<verse number="34">Եւ ներքինին պատասխանեց Փիլիպպոսին եւ ասեց. Աղաչում եմ քեզ, մարգարէն սա ո՞ւմ համար է ասում. Իրա՞ն համար, թէ մի ուրիշի համար։</verse>
				<verse number="35">Փիլիպպոսն էլ իր բերանը բացաւ, եւ այս գրքիցը սկսած՝ Յիսուսն աւետարանեց նորան։</verse>
				<verse number="36">Երբոր ճանապարհումը գնում էին, եկան մի ջրի մօտ. Եւ ներքինին ասեց. Ահա ջուր, ի՞նչ է արգելում ինձ, որ մկրտուիմ։</verse>
				<verse number="37">Եւ նորան ասեց Փիլիպպոսը. Եթէ բոլոր սրտից հաւատում ես, կարելի է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Հաւատում եմ՝ թէ Աստուծոյ Որդին է Յիսուս Քրիստոսը։</verse>
				<verse number="38">Եւ հրաման տուաւ որ կառքը կանգնէ. Եւ երկուսն էլ իջան ջուրը՝ Փիլիպպոսը եւ ներքինին, եւ նա մկրտեց նորան։</verse>
				<verse number="39">Եւ երբոր ջրիցը դուրս եկան, Տիրոջ Հոգին Փիլիպպոսին յափշտակեց, եւ ներքինին այլ եւս չ’տեսաւ նորան. Եւ նա ուրախութեամբ գնում էր իր ճանապարհը։</verse>
				<verse number="40">Եւ Փիլիպպոսը գտնուեցաւ Ազովտոսումը. Եւ ման գալով աւետարանում էր ամեն քաղաքներին մինչեւ որ եկաւ Կեսարիա։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Բայց Սօղոսը՝ դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների վերայ, քահանայապետի մօտ եկաւ,</verse>
				<verse number="2">Եւ նորանից թղթեր խնդրեց Դամասկոս՝ ժողովարանների վերայ. Որ եթէ մէկին գտնէ այն ճանապարհին հետեւող՝ մարդիկ կամ կանայք, նորանց կապած բերէ Երուսաղէմ։</verse>
				<verse number="3">Եւ նա գնալիս մօտեցաւ Դամասկոսին, եւ յանկարծակի նորա չորս կողմովը լոյս փայլեց երկնքիցը։</verse>
				<verse number="4">Եւ նա գետնի վերայ ընկած՝ մի ձայն լսեց, որ ասում էր նորան, Սաւուղ, Սաւուղ, ի՞նչու ես ինձ հալածում։</verse>
				<verse number="5">Եւ նա ասեց. Ո՞վ ես, Տէր. Եւ Տէրն ասեց. Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. դժուար է քեզ՝ խթանին քացի տալ։</verse>
				<verse number="6">Եւ դողալով ու զարհուրելով ասեց. Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ։</verse>
				<verse number="7">Եւ Տէրն ասեց նորան. Կանգնիր եւ մտիր քաղաքը, եւ կ’ասուի քեզ՝ թէ ինչ է պէտք քեզ անել. բայց այն մարդիկը՝ որ նորա հետ գնում էին, ապուշ կանգնած էին. Ձայնը լսում էին, բայց ոչինչ չէին տեսնում։</verse>
				<verse number="8">Սօղոսն էլ վերկացաւ գետնիցը, իր աչքերը բաց անելով ոչ ոքին չէր տեսնում, եւ նորա ձեռքիցը բռնած մտցրին Դամասկոս։</verse>
				<verse number="9">Եւ երեք օր չէր տեսնում. Եւ ոչ ուտում էր եւ ոչ խմում։</verse>
				<verse number="10">Եւ Դամասկոսումը մի աշակերտ կար անունն Անանիա. Եւ Տէրը տեսիլքի մէջ նորան ասեց.</verse>
				<verse number="11">Անանիա. Եւ նա ասեց. Ահա ես, Տէր։ Եւ Տէրը նորան ասեց. Վեր կաց գնա այն փողոցը՝ որ կոչվում է Ուղիղ. Եւ Յուդայի տանը որոնիր մի Սօղոս անունով Տարսօնացի մարդ, որովհետեւ ահա աղօթք է անում։</verse>
				<verse number="12">Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ մի Անանիա անունով մարդ, որ մտաւ եւ ձեռքը դրաւ իրան վերայ, որ տեսնէ։</verse>
				<verse number="13">Անանիան էլ պատասխանեց. Տէր, ես այն մարդի համար շատերից լսեցի, թէ որչափ չարիք արաւ քո սուրբերին Երուսաղէմումը։</verse>
				<verse number="14">Եւ այստեղ էլ քահանայապետներիցն իշխանութիւն ունի, որ այն ամենքին կապէ, որ քո անունը կանչում են։</verse>
				<verse number="15">Տէրն էլ ասեց նորան. Գնա, որովհետեւ նա ինձ համար ընտրուած անոթ է, որ իմ անունը տանէ հեթանոսների, թագաւորների՝ եւ Իսրայէլի որդկանց առաջին։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ես ցոյց կ’տամ նորան, թէ որչափ պիտի չարչարուի իմ անունի համար։</verse>
				<verse number="17">Եւ Անանիան գնաց՝ եւ մտաւ այն տունը. Եւ ձեռքերը դրաւ նորա վերայ, եւ ասեց. Սաւուղ եղբայր, Տէրն ուղարկեց ինձ, այն Յիսուսը որ երեւեցաւ քեզ ճանապարհումը, որ գալիս էիր, որ տեսնես՝ եւ Սուրբ Հոգով լցուիս։</verse>
				<verse number="18">Եւ շուտով նորա աչքերիցը թեփերի պէս վայր ընկան. Եւ իսկոյն տեսաւ, եւ վերկացաւ մկրտուեցաւ.</verse>
				<verse number="19">Եւ կերակուր առաւ՝ զօրացաւ։ Եւ Սօղոսը մի քանի օր Դամասկոսումը լինող աշակերտների հետ եղաւ։</verse>
				<verse number="20">Եւ շուտով ժողովարաններումը Քրիստոսին քարոզեց, թէ Սա է Աստուծոյ Որդին։</verse>
				<verse number="21">Ամենքն էլ՝ որ լսում էին, զարմանում էին եւ ասում. Չէ՞ որ սա էր՝ որ Երուսաղէմումը հալածում էր այս անունը կանչողներին. Եւ հէնց նորա համար է այստեղ եկել, որ սորանց կապած տանէ քահանայապետների մօտ։</verse>
				<verse number="22">Բայց Սօղոսն աւելի եւս զօրանում էր՝ եւ յաղթում էր այն Հրէաներին, որ Դամասկոսումը բնակուած էին. Ապացուցանելով թէ սա է Քրիստոսը։</verse>
				<verse number="23">Երբոր բաւական օրեր լրացան, Հրէաները խորհուրդ արին՝ որ սպանեն նորան։</verse>
				<verse number="24">Բայց նորանց նենգութիւնը յայտնուեցաւ Սօղոսին, որ գիշեր եւ ցերեկ դռները պահում էին՝ որ նորան սպանեն։</verse>
				<verse number="25">Աշակերտներն էլ նորան գիշերով առան, եւ զամբիւղով պարսպիցը կախելով իջեցրին։</verse>
				<verse number="26">Եւ երբոր Սօղոսը Երուսաղէմ եկաւ, ջանք էր անում, որ աշակերտներին յարի. Եւ ամենքը նորանից վախենում էին, եւ չէին հաւատում՝ թէ աշակերտ է։</verse>
				<verse number="27">Բայց Բառնաբասը նորան առաւ տարաւ առաքեալների մօտ. Եւ նորանց պատմեց թէ ինչպէս ճանապարհումը Տիրոջը տեսաւ, եւ թէ նորա հետ խօսեց, եւ ինչպէս Դամասկոսումը համարձակ քարոզեց Յիսուսի անունը։</verse>
				<verse number="28">Եւ նորանց հետ էր Երուսաղէմումը մտնելով եւ դուրս գալով, եւ Տէր Յիսուսի անունը համարձակ քարոզելով։</verse>
				<verse number="29">Եւ Հելլենախօսների հետ էլ խօսում էր՝ եւ վիճաբանութիւն էր անում. եւ նորանք որոնում էին, որ սպանեն նորան։</verse>
				<verse number="30">Եւ եղբայրները իմանալով, նորան իջեցրին Կեսարիա, եւ ուղարկեցին նորան Տարսօն։</verse>
				<verse number="31">Բայց եկեղեցիները բոլոր Հրէաստանի՝ Գալիլեայի եւ Սամարիայի մէջ խաղաղութիւն ունէին, շինվում էին, եւ Տիրոջ երկիւղին հետեւում. Եւ Սուրբ Հոգու մխիթարութեամբը շատանում էին։</verse>
				<verse number="32">Եւ եղաւ երբոր Պետրոսը ման էր գալիս ամեն տեղ, եկաւ այն սրբերի մօտ, որ Լիւդիայի մէջ բնակուած էին։</verse>
				<verse number="33">Եւ այնտեղ մի մարդ գտաւ, անունը Ենեա, որ ութ տարի մահիճի մէջ անդամալոյծ դրած էր։</verse>
				<verse number="34">Եւ Պետրոսն ասեց նորան. Ենեա, Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վեր կաց եւ անկողինդ շինիր. Եւ նա շուտով վերկացաւ։</verse>
				<verse number="35">Եւ տեսան նորան ամենքը որ բնակուած էին Լիւդիայի եւ Սարօնի մէջ, որոնք դարձան դէպի Տէրը։</verse>
				<verse number="36">Եւ Յոպպէի մէջ մի աշակերտ եղած կին կար՝ անունը Տաբիթա, որ թարգմանուած ասվում է Այծեմնիկ. սա լիքն էր բարի գործերով եւ ողորմութիւններով, որ անում էր։</verse>
				<verse number="37">Եւ եղաւ այն օրերումը, որ նա հիւանդացաւ եւ մեռաւ. Եւ նորան լուացին դրին վերնատանը։</verse>
				<verse number="38">Եւ Լիւդիան Յոպպէին մօտիկ լինելով, աշակերտները լսեցին՝ թէ Պետրոսը այնտեղ է, նորա մօտ երկու մարդ ուղարկեցին աղաչելու, որ չ’ուշանայ նորանց մօտ գալու։</verse>
				<verse number="39">Եւ Պետրոսը վերկացաւ եկաւ նորանց հետ. Եւ երբ որ եկաւ, նորան հանեցին այն վերնատունը. Եւ ամեն որբեւայրիները նորա չորս կողմովը կանգնեցին, լաց էին լինում եւ ցոյց էին տալիս այն հագուստները եւ այն հանդերձները որ Այծեմնիկը շինում էր, քանի որ նորանց հետ էր։</verse>
				<verse number="40">Եւ Պետրոսը ամենին դուրս հանեց, ծունկ դրաւ՝ աղոթք արաւ. Եւ դարձաւ դէպի մարմինն եւ ասեց. Տաբիթա, վեր կաց. Եւ նա աչքերը բաց արաւ. Եւ Պետրոսին որ տեսաւ՝ ուղիղ նստեց։</verse>
				<verse number="41">Եւ նա ձեռքը տուաւ նորան՝ եւ վերկացրեց նորան. Եւ կանչեց սուրբերին եւ որբեւայրիներին, եւ նորանց առաջին կենդանի կանգնեցրեց նորան։</verse>
				<verse number="42">Եւ յայտնի եղաւ բոլոր Յոպպէի մէջ, եւ շատերը հաւատացին Տիրոջը.</verse>
				<verse number="43">Եւ նա շատ օր մնաց Յոպպէումը՝ մի կաշեգործ Սիմօնի մօտ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Կեսարիայումը մի մարդ կար՝ անունը Կոռնելիոս՝ հարիւրապետ, Իտալացի կոչուած գնդիցը.</verse>
				<verse number="2">Բարեպաշտ եւ աստուածավախ իր բոլոր տնովը. Շատ ողորմութիւններ էր անում ժողովրդին, եւ ամեն ժամանակ աղօթք անում դէպի Աստուած։</verse>
				<verse number="3">Նա օրուայ իբրեւ իններորդ ժամին տեսիլքի մէջ յայտնի տեսաւ Աստուծոյ հրեշտակը, որ մտնելով նորա մօտ՝ ասում էր նորան, Կոռնելիոս։</verse>
				<verse number="4">Նա էլ նորան նայելով շատ վախով բռնուեցաւ, եւ ասեց, Ի՞նչ է Տէր. Եւ նա ասեց նորան, Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները վեր ելան Աստուծոյ առաջին՝ յիշատակի համար։</verse>
				<verse number="5">Եւ հիմա մարդիկ ուղարկիր Յոպպէ, եւ կանչիր Սիմօնին, որ Պետրոս է կոչվում։</verse>
				<verse number="6">Նա հիւր է մի կաշեգործ Սիմօնի մօտ, որի տունը ծովի մօտ է. Նա կ’ասէ քեզ ինչ պէտք է անել։</verse>
				<verse number="7">Եւ երբոր գնաց այն հրեշտակն՝ որ Կոռնելիոսի հետ խօսում էր, իր ծառաներից երկուսին՝ եւ իր սպասաւորներից մէկ բարեպաշտ զինուոր կանչեց.</verse>
				<verse number="8">Եւ բոլորը պատմեց նորանց, եւ ուղարկեց նորանց Յոպպէ։</verse>
				<verse number="9">Եւ հետեւեալ օրն երբոր նորանք ճանապարհ ընկան, եւ այն քաղաքին մօտեցան, Պետրոսը վեր ելաւ կտուրը վեց ժամի մօտերը աղօթք անելու.</verse>
				<verse number="10">Սովեց՝ եւ կամենում էր ճաշել, եւ նորանք կերակուր պատրաստելիս՝ մտքի յափշտակութիւն եղաւ նորա վերայ։</verse>
				<verse number="11">Եւ տեսաւ երկինքը բացուած. Եւ մի մեծ կտաւի պէս անօթ չորս ծայրիցը կապած՝ իջաւ երկրի վերայ,</verse>
				<verse number="12">Որի մէջ կային երկրի ամեն կերպ չորքոտանիները եւ գազանները եւ սողունները եւ երկնքի թռչունները։</verse>
				<verse number="13">Եւ ձայն եղաւ նորան. Վեր կաց, Պետրոս, մորթիր՝ եւ կեր։</verse>
				<verse number="14">Պետրոսն էլ ասեց. Քաւ լիցի, Տէր, որովհետեւ ես երբէք պիղծ կամ անմաքուր բան չ’կերայ։</verse>
				<verse number="15">Եւ դարձեալ երկրորդ անգամ ձայն եղաւ նորան, Այն որ Աստուած սրբեց, դու պիղծ մի համարիր։</verse>
				<verse number="16">Այս երեք անգամ եղաւ, եւ այն անօթը վերացաւ երկինքը։</verse>
				<verse number="17">Եւ երբոր Պետրոսը զարմացած էր իր մտքումը, թէ ինչ պիտի լինի այն տեսիլքը՝ որ տեսաւ, ահա Կոռնելիոսից ուղարկուած մարդիկը՝ Սիմօնի տունը որոնելով դռան մօտ կանգնեցին.</verse>
				<verse number="18">Եւ կանչելով հարցնում էին, թէ Սիմօնն՝ որ Պետրոս է կոչվում՝ այստե՞ղ է հիւր։</verse>
				<verse number="19">Եւ դեռ Պետրոսը այն տեսիլքի համար միտք էր անում, Հոգին նորան ասեց. Ահա երեք մարդիկ քեզ որոնում են։</verse>
				<verse number="20">Բայց վեր կաց իջիր. Եւ գնա նորանց հետ առանց խղճմտանք անելու, որովհետեւ ես եմ ուղարկել նորանց։</verse>
				<verse number="21">Եւ Պետրոսն իջաւ այն մարդկանց մօտ որ Կոռնելիոսիցը նորա մօտ էին ուղարկուած, եւ ասեց. Ահա ես եմ, որին որոնում էք. Ի՞նչ բան կայ որի համար եկաք դուք։</verse>
				<verse number="22">Նորանք էլ ասեցին, Կոռնելիոս հարիւրապետն՝ արդար եւ աստուածավախ մարդ, որ Հրէաների բոլոր ազգիցը բարի վկայութիւն ունի, նա հրաման առաւ մի սուրբ հրեշտակից, որ քեզ կանչէ իր տունը եւ քեզանից խօսքեր լսէ։</verse>
				<verse number="23">Եւ ներս կանչեց նորանց՝ եւ ընդունեց իբրեւ հիւր։</verse>
				<verse number="24">Եւ հետեւեալ օրը մտան Կեսարիա. Եւ Կոռնելիոս իր ազգականներին եւ ընտանի բարեկամներին կանչել էր, եւ սպասում էր նորանց։</verse>
				<verse number="25">Եւ եղաւ երբոր Պետրոսը ներս էր մտնում, Կոռնելիոսը դիմաւորեց նորան, եւ ոտներն ընկած երկրպագեց։</verse>
				<verse number="26">Պետրոսն էլ կանգնեցրեց նորան եւ ասեց. Վեր կաց, ես ինքնս էլ մարդ եմ։</verse>
				<verse number="27">Եւ նորա հետ խօսելով ներս մտաւ. Եւ այնտեղ շատ մարդ ժողովուած գտաւ։</verse>
				<verse number="28">Եւ նորանց ասեց. Դուք գիտէք, ինչպէս ապօրէն բան է Հրէայ մարդի համար մի այլազգու դպչիլ կամ մօտենալ. Բայց Աստուած ինձ ցոյց տուաւ, ոչ մէկ մարդի էլ պիղծ կամ անմաքուր չ’ասել։</verse>
				<verse number="29">Սորա համար էլ առանց ընդդէմ խօսելու եկայ, երբոր կանչուեցայ. Հիմա հարցնում եմ, Ի՞նչ բանի համար կանչեցիք ինձ։</verse>
				<verse number="30">Եւ Կոռնելիոսը ասեց. Չորս օրից առաջ մինչեւ այս ժամը՝ ծոմ էի պահում եւ՝ իններորդ ժամին իմ տան մէջ աղօթք էի անում, եւ ահա մի մարդ կանգնեց իմ առաջին սպիտակ հանդերձներով, եւ ասեց.</verse>
				<verse number="31">Կոռնելիոս, քո աղօթքը լսուեցաւ, եւ քո ողորմութիւնները յիշուեցան Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="32">Հիմա ուղարկիր Յոպպէ, եւ կանչիր Սիմօնին՝ որ Պետրոս է կոչվում. Սա մի կաշեգործ Սիմօնի տանը հիւր է՝ ծովի մօտ. երբ որ նա գայ, քեզ հետ կ’խօսի՝։</verse>
				<verse number="33">Եւ ես իսկոյն քեզ մօտ ուղարկեցի. Դու էլ լաւ արիր, որ եկար. Հիմա մենք ամենքս Աստուծոյ առաջին կանգնած ենք, որ լսենք այն ամենն՝ որ Տէրիցը քեզ հրամայուած է։</verse>
				<verse number="34">Պետրոսը իր բերանը բանալով ասեց. Ճշմարտութեամբ հասկանում եմ, որ Աստուած աչառ չէ.</verse>
				<verse number="35">Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան։</verse>
				<verse number="36">Այն խօսքը որ ուղարկեց Իսրայէլի որդկանցը համար, խաղաղութիւն աւետարանել Յիսուս Քրիստոսի ձեռովը. (սա է ամենի Տէրը.)</verse>
				<verse number="37">Դուք ինքներդ գիտէք այն բանն, որ եղաւ բոլոր Հրէաստանումը Գալիլեայից սկսած այն մկրտութիւնից յետոյ, որ Յովհաննէսը քարոզեց.</verse>
				<verse number="38">Այն Յիսուսին որ Նազարէթիցն է, թէ ինչպէս նորան Աստուած Սուրբ Հոգով եւ զորութիւնով օծեց. Որ ման եկաւ բարի անելով եւ սատանայիցը բոլոր հարստահարուածներին բժշկելով. Որովհետեւ Աստուած նորա հետ էր։</verse>
				<verse number="39">Եւ մենք վկայ ենք այն ամեն բաներին, որ Հրէաների երկրումը եւ Երուսաղէմումն արաւ. որին փայտից կախած սպանեցին։</verse>
				<verse number="40">Նորան Աստուած յարութիւն տուաւ երրորդ օրը. Եւ յայտնի արաւ նորան։</verse>
				<verse number="41">Ոչ թէ բոլոր ժողովրդին, այլ մեզ՝ Աստուածանից առաջագոյն ընտրուած վկաներիս. որ կերանք եւ խմեցինք նորա հետ՝ նորա մեռելներից յարութիւն առնելուց յետոյ։</verse>
				<verse number="42">Եւ պատուիրեց մեզ ժողովրդին քարոզել՝ եւ վկայութիւն դնել, թէ ինքն է Աստուածանից սահմանուած դատաւորը մեռելներին եւ կենդանիներին։</verse>
				<verse number="43">Բոլոր մարգարէները վկայութիւն են տալիս նորա մասին, որ նորա անունովը մեղքերի թողութիւն կ’առնէ ամեն նորան հաւատացողը։</verse>
				<verse number="44">Եւ Պետրոսը դեռ այս բանը խօսելիս, Սուրբ Հոգին իջաւ այն խօսքը լսողների բոլորի վերայ։</verse>
				<verse number="45">Եւ զարմացան Պետրոսի հետ եկող հաւատացեալները, որ թլփատութիւնիցն էին. որ հեթանոսների մէջ էլ Սուրբ Հոգու պարգեւը թափվում էր։</verse>
				<verse number="46">Որովհետեւ լսում էին՝ որ նորանք լեզուներով խօսում եւ Աստուծուն փառաւորում էին։</verse>
				<verse number="47">Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. Մի՞թէ մէկը կարող է ջուրը արգիլել, որ սորանք չ’մկրտուին, որ Սուրբ Հոգին ընդունեցին ինչպէս եւ մենք։</verse>
				<verse number="48">Եւ նորանց հրամայեց որ Տիրոջ անունովը մկրտուին. Այն ժամանակ աղաչեցին նորան՝ որ մի քանի օր մնայ։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ առաքեալները եւ այն եղբայրները՝ որ Հրէաստանի կողմերումն էին, լսեցին որ հեթանոսներն էլ ընդունեցին Աստուծոյ խօսքը։</verse>
				<verse number="2">Բայց երբոր Պետրոսը վեր ելաւ Երուսաղէմ, այն հաւատացեալները, որ թլփատութիւնիցն էին վիճում էին նորա դէմ,</verse>
				<verse number="3">Եւ ասում էին, թէ Դու անթլփատ մարդկանց մօտ մտար, եւ նորանց հետ կերար։</verse>
				<verse number="4">Եւ Պետրոսը սկսեց կարգով պատմել նորանց՝ եւ ասեց.</verse>
				<verse number="5">Ես Յոպպէ քաղաքումն աղօթք էի անում՝ եւ մտքի յափշտակութեան մէջ տեսիլք տեսայ, որ մեծ կտաւի պէս մի անօթ՝ չորս ծայրից կախուած՝ երկնքիցը վայր էր գալիս, եւ եկաւ մինչեւ ինձ մօտ։</verse>
				<verse number="6">Երբոր աչքս նորա մէջ գցած նայում էի, եւ տեսայ երկրի չորքոտանիները, եւ գազանները, եւ սողունները, եւ երկնքի թռչունները.</verse>
				<verse number="7">Եւ ձայն լսեցի, որ ասում էր ինձ. Վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր։</verse>
				<verse number="8">Եւ ասեցի. Քաւ լիցի, Տէր. Որովհետեւ երբէք պիղծ կամ անմաքուր բան իմ բերանը չէ մտած։</verse>
				<verse number="9">Ձայնը երկնքիցն ինձ երկրորդ անգամ պատասխանեց. Այն որ Աստուած սրբեց, դու պիղծ մի համարիր։</verse>
				<verse number="10">Եւ այս երեք անգամ եղաւ, եւ բոլորը դարձեալ վերացաւ երկինքը։</verse>
				<verse number="11">Եւ ահա շուտով երեք մարդիկ եկան կանգնեցին այն տան առաջին, ուր որ ես էի. Կեսարիայիցն ինձ մօտ ուղարկուած։</verse>
				<verse number="12">Եւ Հոգին ինձ ասեց, որ նորանց հետ գնամ՝ առանց խղճմտանք անելու. այս վեց եղբայրներն էլ ինձ հետ եկան, եւ մտանք այն մարդի տունը։</verse>
				<verse number="13">Եւ պատմեց մեզ, թէ ինչպէս տեսաւ հրեշտակն իր տանը, որ կանգնած էր՝ եւ ասում էր նորան. Ուղարկիր Յոպպէ, եւ կանչիր Պետրոս կոչուած Սիմօնին.</verse>
				<verse number="14">Նա քեզ հետ բաներ կ’խօսի, որ նորանով կ’փրկուիս դու՝ եւ քո բոլոր տունը։</verse>
				<verse number="15">Եւ երբոր սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջաւ նորանց վերայ ինչպէս եւ մեզ վերայ սկզբումը։</verse>
				<verse number="16">Եւ ես յիշեցի Տիրոջ այն խօսքը՝ որ ասում էր. Յովհաննէսը ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտուիք։</verse>
				<verse number="17">Ուրեմն՝ եթէ Աստուած միեւնոյն պարգեւը տուաւ նորանց, ինչպէս եւ մեզ, որ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ապա ես ո՞վ էի որ կարողանայի Աստուծուն արգելել։</verse>
				<verse number="18">Եւ երբոր լսեցին այս բաները, լռեցին եւ փառաւորում էին Աստուծուն՝ եւ ասում էին. Ուրեմն հեթանոսներին էլ Աստուած կեանքի համար ապաշխարութիւն տուաւ։</verse>
				<verse number="19">Եւ նորանք որ ցրուած էին այն նեղութիւնիցը, որ Ստեփաննոսի վերայ եղաւ, մինչեւ Փիւնիկէ եւ Կիպրոս եւ Անտիոքիա հասան. Եւ ոչ ոքի չէին խօսում Աստուծոյ խօսքը, բայց միայն Հրէաներին։</verse>
				<verse number="20">Եւ նորանցից ոմանք կային՝ Կիպրացի եւ Կիւրենացի մարդիկ, որ Անտիոք մտած խօսում էին Յոյների հետ՝ աւետարանելով Տէր Յիսուսը։</verse>
				<verse number="21">Եւ Տիրոջ ձեռը նորանց հետ էր. Եւ բազմաթիւ մարդիկ հաւատացին՝ եւ դէպի Տէրը դարձան։</verse>
				<verse number="22">Այս բանի լուրը հասաւ Երուսաղէմի եկեղեցու ականջին, եւ Բառնաբասին ուղարկեցին որ գնայ մինչեւ Անտիոք։</verse>
				<verse number="23">Նա երբոր եկաւ, եւ Աստուծոյ շնորհքը տեսաւ՝ ուրախ եղաւ, եւ յորդորում էր ամենին՝ որ սրտի յօժարութեամբ Տիրոջ հետ մնան։</verse>
				<verse number="24">Որովհետեւ նա բարի եւ Սուրբ Հոգով եւ հաւատքով լցուած մարդ էր. Եւ շատ ժողովուրդ աւելացաւ Տիրոջ համար։</verse>
				<verse number="25">Եւ Բառնաբասը դուրս եկաւ Տարսօն, որ Սօղոսին որոնէ, եւ նորան գտաւ բերաւ Անտիոք։</verse>
				<verse number="26">Եւ եղաւ որ նորանք մի բոլոր տարի ժողովվում էին եկեղեցու մէջ, եւ շատ ժողովուրդ էին սովորեցնում, եւ աշակերտներն առաջ Անտիոքումը Քրիստոնեայ անուանուեցան։</verse>
				<verse number="27">Եւ այն օրերումն Երուսաղէմիցը մարգարէներ իջան Անտիոք։</verse>
				<verse number="28">Եւ նորանցից մէկն՝ անունն Ագաբոս, վերկացաւ՝ Հոգովն իմաց տուաւ, թէ բոլոր աշխարհքի վերայ մեծ սով է լինելու, որ Կղօդիոս կայսեր ժամանակին եղաւ էլ։</verse>
				<verse number="29">Բայց աշակերտներն որոշեցին որ իրանցից ամեն մէկն, որքան որ կարող էր, օգնութիւն ուղարկէ Հրէաստանումը բնակուած եղբայրներին.</verse>
				<verse number="30">Որ արին էլ, եւ ուղարկեցին երէցների մօտ՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռովը։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Այն ժամանակը Հերովդէս թագաւորը ձեռք գցեց, որ եկեղեցուցը մի քանիսին չարչարէ։</verse>
				<verse number="2">Եւ Յակոբոսին՝ Յովհաննէսի եղբօրը, սրով սպանեց։</verse>
				<verse number="3">Եւ տեսնելով որ Հրէաներին հաճելի է, նորա վերայ Պետրոսին էլ բռնեց. (եւ բաղարջակերաց օրերն էր։)</verse>
				<verse number="4">Նորան երբ որ բռնեց՝ բանտը դրաւ, եւ մատնեց չորս կարգ չորսական զինուորների որ պահեն նորան. Եւ կամենում էր զատկից յետոյ նորան բերել ժողովրդի առաջին։</verse>
				<verse number="5">Եւ Պետրոսը բանտումը պահուած էր. Բայց նորա համար անդադար աղօթք էր լինում եկեղեցուցը դէպի Աստուած։</verse>
				<verse number="6">Եւ երբոր Հերովդէսը կամեցաւ նորան դուրս բերել, այն գիշերը Պետրոսը քնած էր երկու զինուորների մէջ երկու շղթայով կապուած. Եւ պահապանները դռան առաջին բանտը պահպանում էին։</verse>
				<verse number="7">Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց, եւ տան մէջ լոյս ծագեց. Եւ խթեց Պետրոսի կողին՝ նորան արթնացրեց եւ ասեց. Վեր կաց շուտով. Եւ շղթաները վայր ընկան նորա ձեռներիցը։</verse>
				<verse number="8">Եւ հրեշտակն ասեց նորան. Գօտիդ կապիր եւ հողաթափներդ հագիր ոտներիդ, եւ նա այնպէս արաւ. Եւ ասեց նորան. Հանդերձներդ քեզ վերայ գցիր եւ իմ ետեւից եկ։</verse>
				<verse number="9">Եւ նա դուրս եկաւ գնում էր նորա ետեւից, եւ չ’գիտէր թէ ճշմարիտ է հրեշտակից եղածը. Որովհետեւ կարծում էր թէ երազ է տեսնում։</verse>
				<verse number="10">Եւ երբոր նորանք անցան առաջի պահապաններից եւ երկրորդից, եկան մինչեւ երկաթի դուռը որ դէպի քաղաքն էր տանում. որ ինքն իրանից բացուեցաւ նորանց համար, եւ դուրս գալով մի փողոց անցան, եւ շուտով հրեշտակը նորանից հեռացաւ։</verse>
				<verse number="11">Եւ Պետրոսը ինքն իրան գալով ասեց. Հիմա ճշմարիտ իմացայ, որ Տէրն իր հրեշտակն ուղարկեց, եւ փրկեց ինձ Հերովդէսի ձեռիցը, եւ Հրէաների ժողովրդի բոլոր սպասած բաներիցը։</verse>
				<verse number="12">Եւ մտածելով եկաւ Մարկոս կոչուած Յովհաննէսի մայր Մարիամի տունը, ուր շատերը ժողովուած՝ աղօթք էին անում։</verse>
				<verse number="13">Եւ փողոցի դուռը որ թակեց, մի աղախին՝ անունը Հռովդէ մօտ եկաւ, որ ականջ դնէ.</verse>
				<verse number="14">Եւ Պետրոսի ձայնը ճանաչեց, ուրախութիւնիցը դուռը բաց չ’արաւ. Ներս վազեց եւ պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է։</verse>
				<verse number="15">Նորանք էլ ասեցին նորան՝ Գժուել ես. Իսկ նա հաստատում էր թէ այսպէս է. Եւ նորանք ասում էին թէ Նորա հրեշտակն է։</verse>
				<verse number="16">Բայց Պետրոսը կանգնած ստէպ դուռը թակում էր. Երբոր բաց արին, տեսան նորան եւ զարմացան։</verse>
				<verse number="17">Եւ նա ձեռքով նշան արաւ նորանց որ լուռ կենան. Եւ պատմեց նորանց, թէ ինչպէս Տէրը բանտիցն իրան հանեց. Եւ ասեց. Այս բանը պատմեցէք Յակոբոսին եւ եղբայրներին. Եւ դուրս եկաւ գնաց ուրիշ տեղ։</verse>
				<verse number="18">Եւ երբոր առաւօտ եղաւ՝ մեծ խռովութիւն կար այն զինուորների մէջ, թէ Պետրոսը ի՞նչ եղաւ։</verse>
				<verse number="19">Բայց Հերովդէսը երբոր նորան ուզեց եւ չ’գտաւ, պահապաններին քննեց եւ հրամայեց սպանել. Եւ Հրէաստանիցն իջաւ Կեսարիա՝ եւ այնտեղ էր լինում։</verse>
				<verse number="20">Եւ Հերովդէսը շատ բարկացած էր Տիւրացիների եւ Սիդոնացիների վերայ. Եւ նորանք միաբան եկան նորա մօտ. Եւ Բղաստոսին՝ թագաւորի ներսի տան վերակացուին՝ համոզելով՝ խաղաղութիւն էին խնդրում. որովհետեւ նորանց երկիրը՝ արքունիքիցն էր կերակրվում։</verse>
				<verse number="21">Մի որոշուած օր, Հերովդէսը թագաւորական զգեստ հագած ատեանումը նստած էր, եւ հրապարակաւ ատենաբանում էր դէպի նորանց։</verse>
				<verse number="22">Եւ ամբոխն աղաղակում էր, թէ Դա Աստուծոյ ձայն է, եւ ոչ թէ մարդի։</verse>
				<verse number="23">Եւ իսկոյն Տիրոջ հրեշտակը զարկեց նորան, որովհետեւ Աստուծուն չ’տուաւ փառքը. Եւ որդներով լցուեցաւ՝ մեռաւ։</verse>
				<verse number="24">Եւ Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում։</verse>
				<verse number="25">Բառնաբասը եւ Սօղոսը իրանց պաշտօնը կատարելով Երուսաղէմիցը ետ դառան. Եւ իրանց հետ էին առել Յովհաննէսին էլ, որ Մարկոս էր կոչուած։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ Անտիոքումն՝ այն տեղի եկեղեցու մէջ կային մի քանի մարգարէներ եւ վարդապետներ. Բառնաբասը՝ եւ Նիւգէր ասուած Շմաւոնը, եւ Ղուկիոս Կիւրենացին, եւ Հերովդէս չորրորդապետի սննդակից Մանայէնը, եւ Սօղոսը։</verse>
				<verse number="2">Սորանք երբոր Տիրոջը պաշտօն էին մատուցանում եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց. Ինձ համար որոշեցէք Բառնաբասին եւ Սօղոսին այն գործի համար, որ ես դորանց կանչել եմ։</verse>
				<verse number="3">Այն ժամանակ ծոմ պահեցին եւ աղօթք արին, նորանց վերայ ձեռք դրին՝ արձակեցին։</verse>
				<verse number="4">Եւ նորանք էլ Սուրբ Հոգուցն ուղարկուած՝ իջան Սելեւկիա, եւ այն տեղից նաւով գնացին Կիպրոս։</verse>
				<verse number="5">Եւ Սաղամինա հասնելով Աստուծոյ խօսքը պատմում էին Հրէաների ժողովարաններումը. Յովհաննէսին էլ սպասաւոր ունէին։</verse>
				<verse number="6">Ման եկան կղզին մինչեւ Պափոս. Եւ մի մոգ գտան՝ սուտ մարգարէ Հրէայ, որի անունը Բարեյեսու էր։</verse>
				<verse number="7">Որ փոխանորդ բդեշխ Սերգիոս Պօղոսի, իմաստուն մարդի, հետ էր. Սա Բառնաբասին եւ Սօղոսին իրան մօտ կանչելով ուզում էր որ Աստուծոյ խօսքը լսէ։</verse>
				<verse number="8">Բայց նորան հակառակ կացաւ Եղիմաս մոգը. Որովհետեւ այսպէս է թարգմանվում նորա անունը. Սա ուզում էր փոխանորդ բդեշխին հաւատքիցը փոխել։</verse>
				<verse number="9">Բայց Սօղոսը, որ Պօղոսն է՝ Սուրբ Հոգով լցուած մտիկ տուաւ նորան,</verse>
				<verse number="10">Եւ ասեց. Ով ամեն խաբեբայութիւնով եւ ամեն խորամանկութիւնով լցուած սատանայի որդի, ամեն արդարութեան թշնամի. Դու չե՞ս դադարում Տիրոջ ուղիղ ճանապարհները ծռելուց։</verse>
				<verse number="11">Եւ հիմա ահա Տիրոջ ձեռը քեզ վերայ է, եւ կոյր կ’լինես որ չ’տեսնես արեգակը՝ մինչեւ մի ժամանակ. Եւ իսկոյն մութ եւ խաւար ընկաւ նորա վերայ, եւ ման գալով ձեռք բռնող մարդիկ էր որոնում։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ փոխանորդ բդեշխն երբոր տեսաւ այդ եղածը, հաւատաց, եւ Տիրոջ վարդապետութեան վերայ զարմացաւ։</verse>
				<verse number="13">Եւ Պօղոսը եւ հետը լինողները Պափոսից դուրս ելան՝ եկան Պամփիւլիայի Պերգէն. Բայց Յովհաննէսը նորանցից բաժանուեց ետ դառաւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="14">Եւ նորանք Պերգէից գնացին՝ եկան Պիսիդիայի Անտիոքը. Եւ շաբաթ օրը ժողովարանը մտան նստեցին։</verse>
				<verse number="15">Եւ օրէնքն ու մարգարէները կարդալուց յետոյ, ժողովրդապետները նորանց մօտ ուղարկեցին եւ ասեցին. Մարդիկ եղբարք, եթէ դուք այդ ժողովրդին համար յորդորական խօսքեր ունիք՝ խօսեցէք։</verse>
				<verse number="16">Պօղոսն էլ վերկացաւ՝ ձեռքը շարժեց եւ ասեց. Ով իսրայէլացի մարդիկ, եւ դուք՝ որ Աստուածանից վախենում էք, լսեցէք։</verse>
				<verse number="17">Այս Իսրայէլ ժողովրդի Աստուածը ընտրեց մեր հայրերին. Եւ ժողովուրդը բարձրացրեց պանդխտութիւնումն Եգիպտոսի երկրի մէջ. եւ բարձր բազուկով նորանց այն տեղից դուրս հանեց։</verse>
				<verse number="18">Եւ քառասուն տարու չափ ժամանակ նորանց կերակրեց անապատումը։</verse>
				<verse number="19">Եւ Քանանի երկրումը եօթն ազգեր խորտակեց եւ նորանց երկիրը նորանց ժառանգել տուաւ։</verse>
				<verse number="20">Եւ սորանից իբր չորս հարիւրեւյիսուն տարի յետոյ նորանց դատաւորներ տուաւ մինչեւ Սամուէլ մարգարէն։</verse>
				<verse number="21">Եւ ապա թագաւոր ուզեցին, եւ Աստուած տուաւ նորանց Կիսի որդի Սաւուղը՝ մի մարդ Բենիամինի ցեղիցը, քառասուն տարի։</verse>
				<verse number="22">Եւ նորան փոխելով, Դաւիթին նորանց համար թագաւոր կանգնեցրեց, որ նորա համար էլ վկայութիւն տուաւ եւ ասեց. Յեսսէի որդի Դաւիթին գտայ իմ սրտի պէս մարդ, որ նա իմ բոլոր կամքը կ’անէ։</verse>
				<verse number="23">Սորա զաւակիցն Աստուած իր խոստմունքի պէս իսրայէլացիների համար Յիսուս Փրկիչը վերկացրեց։</verse>
				<verse number="24">Որ Յովհաննէսը՝ նորա գալուց առաջ, կանխաւ ապաշխարութեան մկրտութիւնը քարոզեց Իսրայէլի բոլոր ժողովրդին։</verse>
				<verse number="25">Եւ երբոր Յովհաննէսը վերջացնում էր իր ընթացքը՝ ասում էր. Ինձ համար ո՞վ էք կարծում որ լինեմ. Ես այն չեմ. Բայց ահա իմ ետեւից գալիս է նա, որ ես չեմ արժանի նորա ոտների կօշիկն արձակելու։</verse>
				<verse number="26">Մարդիկ եղբարք, Աբրահամի ցեղի որդիքներ, եւ ով որ ձեզանում աստուածավախ են. ձեզ ուղարկուեցաւ այս փրկութեան խօսքը։</verse>
				<verse number="27">Որովհետեւ Երուսաղէմում բնակողները, եւ նորանց իշխանները՝ չ’ճանաչեցին նորան, եւ ոչ էլ մարգարէների ձայները՝ որ ամեն շաբաթ օրեր կարդացվում են. Այլ դատապարտելով կատարեցին։</verse>
				<verse number="28">Եւ թէպէտ մի մահի պատճառ չ’գտան, Պիղատոսիցն ուզեցին որ նա սպանուի։</verse>
				<verse number="29">Եւ երբոր այն ամենը որ նորա համար գրուած էր, կատարեցին, փայտիցը վայր բերին՝ դրին գերեզման։</verse>
				<verse number="30">Բայց Աստուած նորան մեռելներից յարութիւն տուաւ, որ շատ օրերով երեւեցաւ նորանց,</verse>
				<verse number="31">Որ նորա հետ Գալիլեայից ելել էին Երուսաղէմ, որոնք նորա համար վկաներ են ժողովրդի առաջին։</verse>
				<verse number="32">Եւ մենք աւետարանում ենք ձեզ այն խոստմունքը, որ հայրերին եղած էր.</verse>
				<verse number="33">Որ Աստուած այն կատարեց մեզանում՝ որ նորանց որդիքն ենք, Յիսուսին յարուցանելով. Ինչպէս երկրորդ սաղմոսումն գրուած է. Դու իմ Որդին ես. Ես այսօր ծնեցի քեզ։</verse>
				<verse number="34">Եւ թէ մեռելներից յարութիւն տուաւ նորան, որ էլ չ’պիտի դառնայ ապականութեան մէջ՝ այսպէս ասեց. Թէ Ձեզ կ’տամ Դաւիթի հաւատարիմ սուրբ խոստմունքները։</verse>
				<verse number="35">Որովհետեւ ուրիշ տեղում էլ ասում է. Քո սուրբին ապականութիւն տեսնել չես տալ։</verse>
				<verse number="36">Բայց Դաւիթն իր դարումը ծառայեց Աստուծոյ կամքին, եւ ննջեց, եւ իր հայրերի հետ դրուեցաւ եւ ապականութիւն տեսաւ։</verse>
				<verse number="37">Բայց նա, որին Աստուած յարութիւն տուաւ, ապականութիւն չ’տեսաւ։</verse>
				<verse number="38">Արդ թող յայտնի լինի ձեզ, մարդիկ եղբարք, որ սորանով մեղքերի թողութիւն է աւետարանվում ձեզ.</verse>
				<verse number="39">Եւ այն ամեն բաներիցը, որ Մովսէսի օրէնքովը չ’կարողացաք արդարանալ, սորանով ամեն հաւատացողը կ’արդարանայ։</verse>
				<verse number="40">Արդ զգոյշ կացէք՝ որ չ’լինի թէ ձեզ վերայ գայ մարգարէներից ասուածը թէ</verse>
				<verse number="41">Տեսէք, անարգողներ, եւ զարմացէք եւ փճացէք. Որ ես մի գործ եմ գործում ձեր օրերումը. Մի գործ, որ նորան չէք հաւատալ եթէ մէկը պատմէ ձեզ։</verse>
				<verse number="42">Եւ երբոր այնտեղից դուրս եկան, աղաչում էին որ միւս շաբաթումն էլ այն բանը խօսեն իրանց համար։</verse>
				<verse number="43">Երբոր ժողովուրդն արձակուեցաւ, Հրէաներից՝ եւ նորահաւատ բարեպաշտ մարդկանցից շատերը գնում էին Պօղոսի եւ Բառնաբասի ետեւից. Որոնք նորանց հետ խօսելով նորանց համոզում էին որ շարունակեն Աստուծոյ շնորհքի մէջ կենալ։</verse>
				<verse number="44">Եւ հետեւեալ շաբաթ օրն, համարեա թէ բոլոր քաղաքը հաւաքուեցաւ՝ Աստուծոյ խօսքը լսելու։</verse>
				<verse number="45">Երբոր Հրէաներն ամբոխը տեսան՝ նախանձով լցուեցան եւ Պօղոսից ասուած խօսքերին դէմ խօսելով հակառակում եւ հայհոյում էին։</verse>
				<verse number="46">Պօղոսը եւ Բառնաբասն էլ համարձակութեամբ ասում էին. Առաջ պէտք էր որ Աստուծոյ բանը ձեզ խօսուէր. բայց որովհետեւ դուք մերժում էք նորան եւ արժան չէք համարում ձեզ յաւիտենական կեանքին, ահա դէպի հեթանոսներն ենք դառնում։</verse>
				<verse number="47">Որովհետեւ Տէրն այսպէս պատուիրեց մեզ թէ Քեզ հեթանոսների լոյս դրի, որ դու փրկութիւն լինես մինչեւ երկրի ծայրերը։</verse>
				<verse number="48">Հեթանոսներն այս լսելով ուրախանում էին. Եւ Տիրոջ խօսքը փառաւորում էին. Եւ հաւատացին քանիսը որ կարգուած էին դէպի յաւիտենական կեանքը։</verse>
				<verse number="49">Եւ Տիրոջ խօսքը տարածվում էր այն բոլոր գաւառը։</verse>
				<verse number="50">Բայց Հրէաները գրգռեցին բարեպաշտ եւ պատուաւոր կանանցը եւ քաղաքի գլխաւորներին, եւ հալածանք վերկացնելով Պօղոսի եւ Բառնաբասի վերայ՝ նորանց դուրս արին իրանց սահմաններիցը։</verse>
				<verse number="51">Եւ նորանք իրանց ոտների փոշին թօթափեցին նորանց վերայ, եւ եկան Իկոնիոն։</verse>
				<verse number="52">Եւ աշակերտները լցվում էին ուրախութիւնով՝ եւ Սուրբ Հոգով։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ եղաւ Իկոնիոնումն որ նորանք միասին մտնում էին Հրէաների ժողովարանը, եւ այնպէս խօսում որ Հրէաներից եւ Յոյներից մեծ բազմութիւն հաւատացին։</verse>
				<verse number="2">Բայց չ’հաւատացող Հրէաները հեթանոսների սիրտերը գրգռեցին եւ չարացրին եղբայրների դէմ.</verse>
				<verse number="3">Եւ նորանք շատ ժամանակ այնտեղ մնացին համարձակ խօսելով Տիրոջ վերայ, որ վկայում էր իր շնորհաց խօսքին. Եւ նշաններ եւ հրաշքներ էր լինել տալիս նորանց ձեռովը։</verse>
				<verse number="4">Եւ տարաձայնութիւն եղաւ քաղաքի բազմութեան մէջ. Եւ ոմանք Հրէաների կողմն էին, եւ ոմանք առաքեալների կողմը։</verse>
				<verse number="5">Երբոր հեթանոսները եւ Հրէաներն իրանց իշխաններովը նորանց վերայ յարձակեցին, որ նորանց նախատեն եւ քարկոծեն,</verse>
				<verse number="6">Նորանք իմացան՝ եւ փախան Լիկայոնացիների Լիւստրա եւ Դերբէ քաղաքները եւ նորանց շրջակայքը, եւ այնտեղ աւետարանում էին։</verse>
				<verse number="7">Եւ Լիւստրայումը մի մարդ՝ ոտներով տկար՝ նստած էր, որ իր մօր որովայնիցը կաղ էր ծնուած, եւ երբէք ման եկած չէր։</verse>
				<verse number="8">Սա լսեց Պօղոսի խօսքերը. Նա էլ նորա վերայ նայեց, եւ երբոր տեսաւ որ հաւատք ունի փրկուելու,</verse>
				<verse number="9">Մեծ ձայնով ասեց. Ոտներիդ վերայ ուղիղ կանգնիր. Եւ նա ցատկելով՝ ման էր գալիս։</verse>
				<verse number="10">Եւ ժողովուրդը Պօղոսի արածը տեսնելով, իրանց ձայնը բարձրացրին Լիկայոներէն՝ եւ ասեցին. Աստուածները մարդկանց նման եղած վայր եկան մեզ մօտ։</verse>
				<verse number="11">Եւ Բառնաբասին Դիոս էին կոչում, եւ Պօղոսին Հերմէս. Որովհետեւ նա էր խօսքի առաջնոդը։</verse>
				<verse number="12">Բայց Դիոսի քուրմը՝ որ քաղաքի առաջին կար, ցուլեր եւ պսակներ բերաւ դռների մօտ եւ այն բազմութեան հետ՝ կամենում էր զոհ անել։</verse>
				<verse number="13">Եւ երբոր Բառնաբաս եւ Պօղոս առաքեալները լսեցին, իրանց հանդերձները պատառած՝ ամբոխի մէջ վազեցին, մեծ ձայնով կանչում էին,</verse>
				<verse number="14">Եւ ասում. Մարդիկ, այդ ի՞նչու էք անում. մենք էլ ձեզ նման կիրքեր ունեցող մարդիկ ենք. Որ աւետարանում ենք ձեզ՝ այդպիսի ունայն բաներից ետ դառնալ դէպի կենդանի Աստուածը. Որ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ծովը՝ եւ ամեն ինչ որ նորանց մէջ է։</verse>
				<verse number="15">Որ անցած դարերումը թոյլ տուաւ ամեն հեթանոսներին՝ որ իրանց ճանապարհներովը գնան.</verse>
				<verse number="16">Թէպէտեւ ինքն իրան առանց վկայութեան չ’թողեց, բարերարութիւն անելով երկնքիցը տուաւ ձեզ անձրեւներ եւ պտղաբեր ժամանակներ, կերակուրներով եւ ուրախութիւնով ձեր սրտերը լցնելով։</verse>
				<verse number="17">Եւ այս ասելով՝ հազիւ թէ ժողովուրդներին դադարեցրին, որ զոհ չ’անեն իրանց համար։</verse>
				<verse number="18">Եւ Անտիոքից եւ Իկոնիոնից Հրէաներ եկան՝ ժողովուրդներին համոզեցին եւ Պօղոսին քարկոծ անելով՝ քաղաքիցը դուրս քաշեցին, եւ կարծում էին թէ մեռած է։</verse>
				<verse number="19">Եւ երբոր աշակերտները նորան շրջապատեցին, վեր կացաւ մտաւ քաղաքը. Եւ հետեւեալ օրը Բառնաբասի հետ դուրս եկաւ գնաց Դերբէ.</verse>
				<verse number="20">Այն քաղաքումն էլ աւետարանեցին, եւ շատերին աշակերտ շինեցին. Եւ ապա ետ դառան Լիւստրա եւ Իկոնիոն եւ Անտիոք.</verse>
				<verse number="21">Աշակերտների սրտերը հաստատեցին, եւ յորդորեցին որ հաստատ կենան հաւատքի մէջ. Եւ թէ շատ նեղութիւններով պէտք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը։</verse>
				<verse number="22">Նորանց ամեն մէկ եկեղեցիների համար երէցներ ձեռնադրեցին, աղօթք արին ծոմ պահելով, եւ նորանց յանձնեցին այն Տիրոջը, որին հաւատացել էին։</verse>
				<verse number="23">Եւ Պիսիդիայի մէջ ման գալով եկան Պամփիւլիա։</verse>
				<verse number="24">Եւ երբոր Պերգէի մէջ Տիրոջ խօսքը խօսեցին, իջան Ատալիա։</verse>
				<verse number="25">Եւ այնտեղից նաւով գնացին Անտիոք, որ այն տեղից Աստուծոյ շնորհքին յանձնուած էին՝ այն գործի համար՝ որ կատարեցին։</verse>
				<verse number="26">Եւ երբոր եկան՝ ժողովեցին եկեղեցին պատմեցին ինչ որ Աստուած արաւ իրանց հետ, եւ թէ նա հեթանոսների համար հաւատքի դուռը բացաւ։</verse>
				<verse number="27">Եւ շատ ժամանակ այնտեղ մնացին աշակերտների հետ։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ Հրէաստանից ոմանք իջել էին եղբայրներին սովորեցնում էին որ Եթէ չ’թլփատուիք Մովսէսի սովորութեանը պէս, չէք կարող փրկուիլ։</verse>
				<verse number="2">Եւ Պօղոսը եւ Բառնաբասը նորանց հետ բաւական հակառակութիւն եւ վէճ անելուց յետոյ, վճռեցին որ Պօղոսը եւ Բառնաբասը եւ նորանցից մի քանիսն այն խնդրի համար վեր գնան Երուսաղէմ առաքեալների եւ երէցների մօտ։</verse>
				<verse number="3">Նորանք էլ եկեղեցուցը ճանապարհ գցուեցան, եւ Փիւնիկէի եւ Սամարիայի միջովն անցնելով պատմում էին հեթանոսների դառնալը, եւ մեծ ուրախութիւն էին անում բոլոր եղբայրներին։</verse>
				<verse number="4">Եւ երբոր հասան Երուսաղէմ, եկեղեցուցը եւ առաքեալներիցը եւ երէցներիցն ընդունուեցան, եւ պատմեցին ինչ բաներ որ Աստուած իրանց հետ արաւ։</verse>
				<verse number="5">Փարիսեցիների աղանդից մի քանի հաւատացեալներ վերկացան եւ ասում էին, թէ Պէտք է թլփատել դորանց եւ պատուիրել որ Մովսէսի օրէնքը պահեն։</verse>
				<verse number="6">Եւ առաքեալները եւ երէցները ժողովուեցան, որ տեսնեն այս բանի համար։</verse>
				<verse number="7">Եւ շատ քննութիւն լինելուց յետոյ Պետրոսը վերկացաւ եւ նորանց ասեց. Մարդիկ եղբարք, դուք գիտէք, որ առաջին օրերից ձեր միջումն Աստուած ընտրեց որ իմ բերանովը հեթանոսներն աւետարանի խօսքը լսեն եւ հաւատան։</verse>
				<verse number="8">Եւ սրտագէտ Աստուածը վկայութիւն տուաւ նորանց, Սուրբ Հոգին տալով նորանց ինչպէս եւ մեզ։</verse>
				<verse number="9">Եւ ոչինչ խտրութիւն չ’արաւ նորանց եւ մեր մէջ, հաւատքով սրբելով նորանց սրտերը։</verse>
				<verse number="10">Եւ հիմա ի՞նչու էք Աստուծուն փորձում, որ մի լուծ դնէք աշակերտների վզի վերայ, որ ոչ մեր հայրերը ոչ մենք կարողացանք տանել։</verse>
				<verse number="11">Այլ հաւատում ենք որ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքովը կ’ապրենք ինչպէս նորանք էլ։</verse>
				<verse number="12">Եւ բոլոր բազմութիւնը լռեց, եւ լսում էին Բառնաբասին եւ Պօղոսին որ պատմում էին թէ Աստուած որչափ նշաններ եւ հրաշքներ արաւ նորանց ձեռովը հեթանոսների մէջ։</verse>
				<verse number="13">Եւ երբոր նորանք լռեցին, Յակոբոսը պատասխանեց եւ ասեց. Մարդիկ եղբարք, ինձ լսեցէք։</verse>
				<verse number="14">Շմաւոնը պատմեց, թէ ինչպէս Աստուած առաջուց այց արաւ, որ հեթանոսներիցը ժողովուրդ առնէ իր անունի համար։</verse>
				<verse number="15">Եւ սորա հետ միաբանվում են մարգարէների խօսքերը. Ինչպէս էլ գրուած է.</verse>
				<verse number="16">Սորանից յետոյ կ’դառնամ՝ եւ Դաւթի վայր ընկած բնակարանը կ’շինեմ, եւ նորա քանդուածները նոր կ’շինեմ՝ եւ կ’կանգնեցնեմ նորան.</verse>
				<verse number="17">Որ մարդկանց մնացածները Տիրոջը խնդրեն. Եւ այն բոլոր հեթանոսները՝ որոնց վերայ իմ անունը կոչուած է, ասում է Տէրը. Նա որ այս բոլորն անում է։</verse>
				<verse number="18">Յաւիտենից հետէ յայտնի է Տիրոջը իր բոլոր գործերը։</verse>
				<verse number="19">Նորա համար ես էլ յարմար եմ համարում, նեղութիւն չ’տալ նորանց՝ որ հեթանոսներիցն են դառնում դէպի Աստուած։</verse>
				<verse number="20">Բայց որ թուղթ գրուի նորանց, որ ետ քաշուին կուռքերի պղծութիւններից եւ պոռնկութիւնից. Եւ խեղդուածից եւ արիւնից։</verse>
				<verse number="21">Որովհետեւ Մովսէսն առաջին դարերից հետէ ամեն քաղաքներում իրան քարոզիչներն ունի եւ ժողովարանների մէջ ամեն շաբաթ օր կարդացվում է։</verse>
				<verse number="22">Այն ժամանակ հաճոյ երեւեցաւ առաքեալներին եւ երէցներին բոլոր եկեղեցու հետ, որ իրանցից ընտրուած մարդիկ ուղարկեն Անտիոք՝ Պօղոսի եւ Բառնաբասի հետ, Բարսաբայ կոչուած Յուդային, եւ Շիղային՝ որ գլխաւոր մարդիկ էին եղբայրների մէջ.</verse>
				<verse number="23">Եւ նորանց ձեռովը գրեցին այս բանը.</verse>
				<verse number="24">Որովհետեւ լսեցինք, որ ոմանք մեր միջից դուրս գալով խռովեցրին ձեզ խօսքերով եւ ձեր անձերը խախտեցին, ասելով որ թլփատուիք եւ օրէնքը պահէք. Որոնց մենք չ’հրամայեցինք.</verse>
				<verse number="25">Մեզ միաբան ժողովուածներիս հաճոյ երեւեցաւ, որ ընտրուած մարդիկ ուղարկենք ձեզ մօտ մեր սիրելիների՝ Բառնաբասի եւ Պօղոսի հետ.</verse>
				<verse number="26">Մարդիկ, որ իրանց անձերը մատնած են մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունի համար։</verse>
				<verse number="27">Արդ Յուդային եւ Շիղային ուղարկեցինք. Որ իրանք էլ խօսքով միեւնոյն բանը պատմեն։</verse>
				<verse number="28">Որովհետեւ Սուրբ Հոգուն եւ մեզ հաճոյ երեւեցաւ, աւելի բեռ չ’դնել ձեզ վերայ այս հարկաւոր բաներից ջոկ։</verse>
				<verse number="29">Որ հեռու կենաք կուռքի զոհուածից եւ արիւնից՝ եւ խեղդուածից եւ պոռնկութիւնից. Որ սորանցից ձեր անձերը պահելով լաւ կ’անէք. Ողջ կացէք։</verse>
				<verse number="30">Եւ սորանք արձակուեցան՝ եկան Անտիոք, եւ ժողովուրդը հաւաքեցին՝ եւ թուղթը տուին։</verse>
				<verse number="31">Եւ կարդալով ուրախացան այն մխիթարութեան վերայ։</verse>
				<verse number="32">Եւ Յուդան եւ Շիղան, որովհետեւ նորանք էլ մարգարէներ էին, շատ խօսքերով մխիթարեցին եւ հաստատեցին եղբայրներին։</verse>
				<verse number="33">Եւ մի ժամանակ կենալուց յետոյ, եղբայրներիցը խաղաղութիւնով արձակուեցան դէպի առքեալները.</verse>
				<verse number="34">Եւ Շիղային հաճոյ երեւեցաւ այնտեղ մնալը։</verse>
				<verse number="35">Բայց Պօղոսը եւ Բառնաբասը Անտիոքի մէջ մնում էին, եւ Տիրոջ խօսքը շատ ուրիշ բաների հետ սովորեցնում էին եւ աւետարանում։</verse>
				<verse number="36">Բայց մի քանի օրերից յետոյ Պօղոսն ասեց Բառնաբասին. Դառնանք եւ այցելութիւն անենք մեր եղբայրներին ամեն քաղաքներում, որոնց մէջ Տիրոջ խօսքը քարոզեցինք, տեսնենք թէ ինչպէս են։</verse>
				<verse number="37">Եւ Բառնաբասը կամենում էր Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ վեր առնել։</verse>
				<verse number="38">Բայց Պօղոսն արժան էր համարում, որ Պամփիւլիայի մէջ իրանցից ջոկուածին, եւ նորանց հետ գործի մէջ չ’եկածին իրանց հետ չ’առնեն։</verse>
				<verse number="39">Եւ այսպէս գժտութիւն եղաւ, մինչեւ որ ջոկուեցան իրարից. Բառնաբասը Մարկոսին առաւ եւ նաւով գնաց Կիպրոս։</verse>
				<verse number="40">Եւ Պօղոսը Շիղային ընտրեց ճանապարհ ելաւ, եղբայրներիցն Աստուծոյ շնորհքին յանձնուած։</verse>
				<verse number="41">Եւ ման էր գալիս Սիւրիայի եւ Կիլիկիայի կողմերը, եւ եկեղեցիները հաստատում էր։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ եկաւ հասաւ Դերբէ եւ Լիւստրա. Եւ ահա մէկ աշակերտ կար այնտեղ՝ անունը Տիմոթէոս. որ մի հաւատացեալ Հրէայ կնկայ՝ եւ Յոյն հօր որդի էր։</verse>
				<verse number="2">Որ բարի վկայութիւն ունէր Լիւստրացի եւ Իկոնիացի եղբայրներիցը։</verse>
				<verse number="3">Պօղոսը կամեցաւ, որ սա գնայ իր հետ. եւ առաւ թլփատեց նորան՝ այն տեղերումը լինող Հրէաների պատճառովը, որովհետեւ ամենքը գիտէին որ նորա հայրը Յոյն էր։</verse>
				<verse number="4">Եւ երբ որ անցնում էին այն քաղաքներովը, աւանդում էին նորանց պահել այն հրամանները, որ Երուսաղէմումը լինող առաքեալներիցը եւ երէցներիցը պատուիրուած էին։</verse>
				<verse number="5">Եւ եկեղեցիները հաւատքով հաստատվում էին, որ օրէցօր թուով աւելանում էին։</verse>
				<verse number="6">Եւ Փռիւգիան եւ Գաղատացիների երկիրը ման եկան, Սուրբ Հոգուցն արգելուելով որ Ասիայի մէջ Աստուծոյ խօսքը չ’խօսեն։</verse>
				<verse number="7">Երբոր եկան Միւսիայի կողմերը, ջանք էին անում որ գնան դէպի Բիւթանիա, եւ Հոգին թոյլ չ’տուաւ նորանց։</verse>
				<verse number="8">Եւ Միւսիայովն անցնելով իջան Տրովադա։</verse>
				<verse number="9">Եւ գիշերումը տեսիլք երեւեցաւ Պօղոսին. Մէկ Մակեդոնացի մարդ կանգնած էր, աղաչում էր նորան՝ եւ ասում. Անցիր Մակեդոնիա՝ եւ օգնիր մեզ։</verse>
				<verse number="10">Եւ երբոր տեսաւ տեսիլքը, շուտով ուզեցինք դուրս գալ Մակեդոնիա. Հասկանալով որ Տէրն է հրաւիրել մեզ, որ աւետարանենք նորանց։</verse>
				<verse number="11">Եւ Տրովադայից դուրս եկած՝ ուղիղ գնացինք Սամօթրակէ. Եւ հետեւեալ օրը Նէապոլիս.</verse>
				<verse number="12">Եւ այնտեղից Փիլիպպէ, որ Մակեդոնացիների բաժնի առաջինն է՝ Կոլոնիա քաղաք. Եւ մենք քաղաքումը մի քանի օր մնացինք,</verse>
				<verse number="13">Եւ շաբաթ օրը քաղաքիցը դուրս գնացինք դէպի գետը, ուր որ սովոր էին աղօթք անելու. Եւ նստած խօսում էինք ժողովուած կանանց հետ։</verse>
				<verse number="14">Եւ մի կին՝ անունը Լիդիա՝ ծիրանավաճառ, Թիւատիր քաղաքիցը, աստուածավախ, լսեց. որի սիրտը Տէրը բացաւ, որ Պօղոսի խօսածներին մտիկ անէ։</verse>
				<verse number="15">Եւ երբոր նա եւ իր տունը մկրտուեցաւ, աղաչեց ասելով. Եթէ ինձ Տիրոջը հաւատացած համարէք, մտէք իմ տունը՝ մնացէք. եւ բռնադատեց տարաւ մեզ։</verse>
				<verse number="16">Եղաւ որ մենք աղօթքի գնալիս, մի աղախին պատահեց մեզ՝ որ հարցուկ ոգի ունէր. Որ կախարդութիւնովն իր տէրերին շատ շահ էր բերում։</verse>
				<verse number="17">Սա Պօղոսի եւ մեր ետեւից ընկած՝ աղաղակում էր եւ ասում. Այս մարդիկը Բարձրեալ Աստուծոյ ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկութեան ճանապարհը։</verse>
				<verse number="18">Եւ շատ օրեր այս բանն անում էր. Պօղոսն էլ զայրացած դարձաւ եւ ասեց այն ոգուն. Յիսուս Քրիստոսի անունովը պատուիրում եմ քեզ, դուրս եկ դորանից. եւ նոյն ժամումը դուրս եկաւ։</verse>
				<verse number="19">Եւ երբոր նորա տէրերը տեսան թէ իրանց շահի յոյսը կտրուեցաւ, Պօղոսին եւ Շիղային առան՝ քաշեցին հրապարակն, իշխանների մօտ։</verse>
				<verse number="20">Եւ նորանց տարան զօրագլուխների մօտ եւ ասեցին. Այս մարդիկը խռովեցնում են մեր քաղաքը՝ իրանք Հրէաներ լինելով.</verse>
				<verse number="21">Եւ այնպիսի սովորութիւններ են քարոզում, որ մեզ արժան չէ ընդունել, եւ ոչ էլ անել. Որ Հռովմայեցի ենք։</verse>
				<verse number="22">Եւ ամբոխը կիտուեցաւ նորանց վերայ. Եւ զօրագլուխները նորանց հանդերձները հանեցին, եւ հրաման տուին որ ծեծեն։</verse>
				<verse number="23">Եւ նորանց շատ խոցեր տալուց յետոյ բանտը գցեցին, բանտապետին պատուիրելով, որ նորանց զգուշութեամբ պահէ։</verse>
				<verse number="24">Նա էլ այն պատուէրն առած, նորանց ներսի բանտը գցեց. Եւ նորանց ոտները պնդացրեց կոճղումը։</verse>
				<verse number="25">Եւ կէս գիշերին Պօղոսը եւ Շիղան աղօթք անելով օրհնում էին Աստուծուն. Եւ բանտարկուածներն էլ նորանց ականջ էին դնում։</verse>
				<verse number="26">Եւ յանկարծակի մեծ շարժ եղաւ՝ մինչեւ որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին. Եւ իսկոյն բոլոր դռները բացուեցան, եւ ամենքի կապանքներն արձակուեցան։</verse>
				<verse number="27">Երբոր բանտապետն էլ զարթնելով տեսաւ բանտի դռները բացւուած, սուրը քաշեց եւ կամենում էր ինքն իրան սպանել. Որովհետեւ կարծում էր թէ կապուածները փախել են։</verse>
				<verse number="28">Եւ Պօղոսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. Անձիդ չար բան չ’անես, որովհետեւ ամենքս այստեղ ենք։</verse>
				<verse number="29">Ճրագ ուզեց եւ ներս վազեց. Եւ դողալով Պօղոսի եւ Շիղայի առաջին ընկաւ։</verse>
				<verse number="30">Եւ նորանց դուրս հանեց եւ ասեց. Տէրեր, ես ի՞նչ պէտք է անեմ որ փրկուիմ։</verse>
				<verse number="31">Եւ նորանք ասեցին. Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսին, եւ կ’փրկուիս դու՝ եւ քո տունը։</verse>
				<verse number="32">Եւ Տիրոջ խօսքը խօսեցին նորան՝ եւ այն ամենին, որ նորա տանն էին։</verse>
				<verse number="33">Եւ նա նորանց վեր առաւ գիշերի նոյն ժամումը եւ խոցերիցը լուացաւ. Եւ իսկոյն մկրտուեցաւ ինքը՝ եւ բոլոր իրանները։</verse>
				<verse number="34">Եւ նորանց տարաւ իր տունը, նորանց առաջին սեղան դրաւ. Եւ ուրախ եղաւ բոլոր ընտանիքովն Աստուծուն հաւատալով։</verse>
				<verse number="35">Եւ երբ որ լուսացաւ, զօրագլուխները նուիրակներին ուղարկեցին եւ ասեցին. Արձակիր այն մարդկանցը։</verse>
				<verse number="36">Եւ բանտապետն այս խօսքերը պատմեց Պօղոսին, թէ Զօրագլուխներն ուղարկեցին՝ որ արձակուիք. Ուրեմն հիմա դուրս եկէք, գնացէք խաղաղութեամբ։</verse>
				<verse number="37">Բայց Պօղոսն ասեց նորանց. Հրապարակաւ ծեծեցին մեզ՝ անմեղներիս որ Հռովմայեցի մարդիկ ենք, եւ բանտը գցեցին. Եւ հիմա մեզ թագո՞ւն են հանում. Ոչ. Այլ թող իրանք գան մեզ հանեն։</verse>
				<verse number="38">Եւ նուիրակներն այն խօսքերը պատմեցին զօրագլուխներին. Եւ նորանք վախեցան՝ երբոր լսեցին թէ Հռովմայեցի են. Եւ եկան աղաչեցին նորանց։</verse>
				<verse number="39">Եւ երբոր հանեցին, խնդրում էին որ քաղաքիցը գնան։</verse>
				<verse number="40">Եւ բանտիցը դուրս եկան մտան Լիդիայի տունը. Եւ եղբայրներին տեսնելով, նորանց մխիթարեցին եւ գնացին։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ Ամփիպօլիսի եւ Ապողոնիայի միջովը ման գալով՝ եկան Թեսաղոնիկէ, ուր էր Հրէաների ժողովարանը։</verse>
				<verse number="2">Եւ Պօղոսը սովորութեանը պէս մտաւ նորանց մօտ, եւ երեք շաբաթ օրեր նորանց հետ խօսեց գրքերիցը.</verse>
				<verse number="3">Բաց էր անում՝ եւ առաջներին դնում, թէ պէտք էր Քրիստոսը չարչարուէր՝ եւ մեռելներիցը յարութիւն առնէր. Եւ թէ Քրիստոսը այս Յիսուսն է որ ես պատմում եմ ձեզ։</verse>
				<verse number="4">Եւ նորանցից ոմանք հաւատացին, եւ Պօղոսի եւ Շիղայի հետ միացան. Եւ աստուածավախ Յոյներից էլ շատ բազմութիւն, եւ գլխաւոր կանանցիցն էլ ոչ սակաւ։</verse>
				<verse number="5">Բայց չ’հաւատացող Հրէաները նախանձելով եւ փողոցից մի քանի անպիտան մարդիկ առնելով աղմուկ արին եւ քաղաքի մէջ շփոթութիւն շինեցին. Եւ Յասոնի տան վերայ յարձակելով՝ ուզում էին՝ որ նորանց տանեն հրապարակը։</verse>
				<verse number="6">Եւ երբոր չ’գտան նորանց՝ Յասոնին եւ մի քանի եղբայրներին քաշելով տանում էին քաղաքապետների մօտ, եւ սաստիկ աղաղակում՝ թէ այս աշխարհքը շփոթեցնողներն այստեղ էլ հասան.</verse>
				<verse number="7">Որոնց Յասոնն ընդունել է. Եւ սորանք ամենքը կայսեր հրամաններին հակառակ են գործում, ասելով թէ մի ուրիշն է թագաւոր՝ Յիսուսը։</verse>
				<verse number="8">Եւ շփոթեցրին ժողովուրդին եւ քաղաքապետներին, որ լսում էին այս բաները։</verse>
				<verse number="9">Եւ Յասոնիցն ու ուրիշներիցն երաշխաւորութիւն առան, եւ նորանց արձակեցին։</verse>
				<verse number="10">Բայց եղբայրները Պօղոսին եւ Շիղային շուտով գիշերանց ճանապարհ գցեցին դէպի Բերիա. Որ երբոր այնտեղ հասան, գնացին Հրէաների ժողովարանը։</verse>
				<verse number="11">Բայց սորանք աւելի ազնիւ էին քան թէ նորանք՝ որ Թեսաղոնիկէումն էին. Որ խօսքը բոլոր յօժարութեամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թէ այս այսպէ՞ս է։</verse>
				<verse number="12">Եւ նորանցից շատերը հաւատացին. Եւ Յոյն պատուաւոր կանանցից եւ մարդկանցից էլ ոչ սակաւ։</verse>
				<verse number="13">Բայց երբոր Թեսաղոնիկէի Հրէաները գիտացին, թէ Բերիաի մէջ էլ Աստուծոյ խօսքը պատմուեցաւ Պօղոսից, այնտեղ էլ եկան՝ ժողովուրդները գրգռելով։</verse>
				<verse number="14">Այն ժամանակ եղբայրները Պօղոսին շուտով ուղարկեցին՝ որ մինչեւ ծովը գնայ. Եւ Շիղան եւ Տիմոթէոսն այնտեղ մնացին։</verse>
				<verse number="15">Եւ Պօղոսին տանողները նորան մինչեւ Աթէնք տարան. Եւ պատուէր առնելով Շիղայի եւ Տիմոթէոսի համար՝ որ շուտով գան նորա մօտ, գնացին։</verse>
				<verse number="16">Եւ երբոր Պօղոսն Աթէնքումը նորանց սպասում էր, նորա հոգին սաստիկ զայրանում էր իրանում, որ տեսնում էր քաղաքը կուռքերով լիքը.</verse>
				<verse number="17">Եւ խօսում էր ժողովարանումը Հրէաների եւ բարեպաշտ մարդկանց հետ եւ փողոցումն ամեն օր պատահողների հետ։</verse>
				<verse number="18">Եպիկուրեան եւ Ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք նորա հետ հակառակում էին. Եւ ոմանք ասում էին. Այս սերմանաքաղն ի՞նչ է ուզում ասել. Բայց ուրիշներն էլ. Երեւում է, որ օտար աստուածների քարոզիչ է. Որովհետեւ Յիսուս եւ յարութիւն էր աւետարանում։</verse>
				<verse number="19">Եւ առան նորան տարան Արիսպագոսն՝ ասելով. Կարո՞ղ ենք իմանալ, թէ ի՞նչ է քո այդ խօսած նոր վարդապետութիւնը.</verse>
				<verse number="20">Որովհետեւ օտար բաներ ես բերում մեր ականջներին. Հիմա կամենում ենք իմանալ՝ թէ դորանք ի՞նչ պիտի լինին։</verse>
				<verse number="21">Որովհետեւ բոլոր Աթենացիք եւ այն տեղ կենող օտարները՝ ուրիշ ոչ մի բանի չէին պարապում, բայց միայն որ նոր բան ասեն կամ լսեն։</verse>
				<verse number="22">Պօղոսն էլ կանգնեց Արիսպագոսի միջին եւ ասեց. Ով Աթենացի մարդիկ, ես ձեզ ամեն կերպով կրօնասէր եմ տեսնում.</verse>
				<verse number="23">Որովհետեւ ման գալիս եւ ձեր պաշտամունքներին մտիկ տալիս, մի սեղան էլ գտայ, որի վերայ գրած էր, ԱՆԾԱՆՕԹ ԱՍՏՈՒԾՈՒՆ. Այն որ դուք առանց ճանաչելու պաշտում էք. Ես նորան եմ պատմում ձեզ։</verse>
				<verse number="24">Այն Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ, նա երկնքի եւ երկրիս Տէրը լինելով ձեռագործ տաճարներում չէ բնակվում։</verse>
				<verse number="25">Եւ ոչ էլ մարդկանց ձեռով է պաշտվում իբր թէ մի բանի կարօտ. նա է ամենի կեանք եւ շունչ՝ եւ ամեն բան տուողը։</verse>
				<verse number="26">Եւ նա մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն. Որոշուած ժամանակներ եւ նորանց բնակութեան սահմանները հաստատեց, որ Աստուծուն խնդրեն.</verse>
				<verse number="27">Որ լինի թէ խարխափեն նորան եւ գտնեն. թէ եւ ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը։</verse>
				<verse number="28">Որովհետեւ մենք նորանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք. ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասեցին, թէ Նորա ազգիցն էլ ենք։</verse>
				<verse number="29">Արդ որովհետեւ Աստուծոյ ազգիցն ենք, պէտք չէ համարենք, թէ Աստուածութիւնը նման լինի ոսկու կամ արծաթի կամ քարի՝ մարդի վարպետութեամբ եւ մտքով քանդակուած։</verse>
				<verse number="30">Բայց Աստուած տգիտութեան ժամանակներն անտես անելով, հիմա մարդկանց պատուիրում է ամենին ամեն տեղ ապաշխարել։</verse>
				<verse number="31">Մէկ օր հաստատեց որ նորանում աշխարհքս արդարութեամբ պիտի դատէ այն մարդի ձեռովը, որ սահմանեց նորանով ամենին հաւատք տալ, որին մեռելներից յարութիւն տուաւ։</verse>
				<verse number="32">Երբոր լսեցին մեռելների յարութիւնը, ոմանք ծաղր էին անում. Ոմանք էլ ասում էին, Այդ բանի համար քեզանից դարձեալ կ’լսենք։</verse>
				<verse number="33">Եւ այսպէս Պօղոսը նորանց միջիցը դուրս եկաւ։</verse>
				<verse number="34">Բայց մի քանի մարդիկ նորա կողմն անցնելով հաւատացին. Որոնց հետ էր Դիոնեսիոս Արիսպագացին, եւ մի կին՝ անունը Դամարիս, եւ ուրիշներ էլ նորանց հետ։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Սորանից յետոյ Պօղոսն Աթէնքից բաժանուեց եկաւ Կորնթոս։</verse>
				<verse number="2">Եւ մի Հրէայ գտաւ՝ անունը Ակիւղաս, ազգով Պոնտացի, եւ նորա Պրիսկիղա կինն էլ, Իտալիայից նոր եկած, Կղօդիոսի հրամանի համեմատ՝ որ բոլոր Հրէաները Հռովմից հեռանան. Եւ նորանց մօտ գնաց։</verse>
				<verse number="3">Եւ որովհետեւ արհեստակից էր, մնաց նորանց մօտ եւ բան էր անում. Որովհետեւ արհեստով վրանակար էին։</verse>
				<verse number="4">Եւ խօսում էր ժողովարանումն ամեն շաբաթ օր եւ Հրէաներին եւ Յոյներին համոզում էր։</verse>
				<verse number="5">Եւ երբոր Շիղան եւ Տիմոթէոսն իջան Մակեդոնիայից, Պօղոսը հոգովը վառվում էր վկայելով Հրէաներին թէ Յիսուսն է Քրիստոսը։</verse>
				<verse number="6">Եւ երբոր նորանք հակառակում էին եւ հայհոյում, հանդերձները թօթափեց եւ ասեց նորանց. Ձեր արիւնը ձեր գլուխը, ես անպարտ եմ, այսուհետեւ հեթանոսներին եմ գնում։</verse>
				<verse number="7">Եւ այն տեղից գնաց մտաւ մէկի տունը՝ որի անունը Յուստոս էր, մի աստուածապաշտ մարդ, որ նորա տունը ժողովարանի կից էր։</verse>
				<verse number="8">Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջն իր բոլոր տնովը. Եւ Կորնթացիներից շատերը երբոր լսեցին՝ հաւատացին եւ մկրտուեցան։</verse>
				<verse number="9">Եւ Տէրն ասեց գիշերումը տեսիլքով Պօղոսին, Մի վախենար՝ այլ խօսիր՝ եւ լուռ մի կենար։</verse>
				<verse number="10">Որովհետեւ ես քեզ հետ եմ, եւ ոչ ով քեզ դէմ չի կենալ՝ քեզ վնասելու. Որովհետեւ ես շատ ժողովուրդ ունիմ այս քաղաքումը։</verse>
				<verse number="11">Եւ այնտեղ մէկ տարի եւ վեց ամիս նստեց՝ եւ նորանց սովորեցնում էր Աստուծոյ խօսքը։</verse>
				<verse number="12">Եւ երբոր Գաղիոնը փոխանորդ բդեշխ էր Աքայիայումը, Հրէաները միաբան վեր կացան Պօղոսի վերայ, եւ նորան տարան ատեանը.</verse>
				<verse number="13">Ասելով թէ Սա օրէնքի հակառակ հրապուրում է մարդկանց Աստուած պաշտել։</verse>
				<verse number="14">Եւ երբոր Պօղոսն իր բերանը ուզում էր բանալ Գաղիոնը Հրէաներին ասեց. Ով Հրէաներ, եթէ մի անիրաւութիւն կամ մի չար նենգութիւն լինէր, ինձ արժան էր որ լսէի։</verse>
				<verse number="15">Բայց եթէ խնդիրը խօսքի եւ անունների եւ ձեր օրէնքի համար է, դուք ինքներդ տեսէք. Որովհետեւ այդպիսի բաների դատաւոր չեմ ուզում լինել։</verse>
				<verse number="16">Եւ նորանց հանեց դատաստանիցը։</verse>
				<verse number="17">Եւ բոլոր Յոյները Սոսթենէս ժողովրդապետին բռնեցին եւ ատեանի առաջին ծեծում էին. Եւ Գաղիոնը սորանց համար ոչինչ հոգս չէր անում։</verse>
				<verse number="18">Բայց Պօղոսը տակաւին շատ օրեր մնալուց յետոյ, եղբայրներիցը հրաժարուելով, նաւով գնում էր դէպի Սիւրիա. Եւ Պրիսկիղան եւ Ակիւղասն նորա հետ, Կենքրայումը գլուխը խուզեց. Որ ուխտ ունէր։</verse>
				<verse number="19">Եւ երբոր հասաւ Եփեսոս, նորանց այնտեղ թողեց, եւ ինքը ժողովարանը մտնելով Հրէաների հետ խօսում էր։</verse>
				<verse number="20">Եւ երբոր նորանք աղաչում էին նորան՝ որ շատ ժամանակ այնտեղ մնայ, յանձը չ’առաւ։</verse>
				<verse number="21">Բայց նորանցից հրաժարեց եւ ասեց. Անպատճառ պէտք է ես առաջիկայ տօնը Երուսաղէմումն անեմ.՝՝ Աստուծոյ կամքովը դարձեալ ձեզ մօտ կ’դառնամ. Եւ Եփեսոսիցը վերկացաւ,</verse>
				<verse number="22">Եւ իջաւ Կեսարիա, վեր ելաւ, եւ բարեւ տուաւ եկեղեցուն, եւ վայր եկաւ Անտիոք։</verse>
				<verse number="23">Եւ այնտեղ մի ժամանակ մնալուց յետոյ, դուրս եկաւ՝ որ կարգով ման գայ Գաղատացիների աշխարհքումը եւ Փռիւգիայումը, բոլոր աշակերտները հաստատելով։</verse>
				<verse number="24">Եւ մի Հրէայ՝ անունը Ապողոս, ազգով Աղեքսանդրացի, ճարտարախօս մարդ՝ եկաւ հասաւ Եփեսոս, որ զօրաւոր էր Գրքերովը։</verse>
				<verse number="25">Սա Տիրոջ ճանապարհին տեղեկացած էր, եւ հոգով վառուած՝ Տիրոջ համար խօսում էր՝ եւ ստոյգ սովորեցնում էր. Բայց միայն Յովհաննէսի մկրտութիւնը գիտէր։</verse>
				<verse number="26">Սա սկսեց ժողովարանումը համարձակ խօսել. Եւ երբոր Ակիւղասն եւ Պրիսկիղան նորանից լսեցին, նորան իրանց մօտ առան, եւ էլ աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան։</verse>
				<verse number="27">Եւ երբոր նա կամեցաւ գնալ Աքայիա, եղբայրները քաջալերելով գրեցին աշակերտներին, որ նորան ընդունեն. Երբոր նա այնտեղ հասաւ, հաւատացեալներին շատ օգնութիւն էր տալիս շնորհքի ձեռովը։</verse>
				<verse number="28">Որովհետեւ խիստ սաստիկ յանդիմանում էր Հրէաներին հրապարակաւ Գրքերիցը ցույց տալով, թէ Քրիստոսը Յիսուսն է։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ եղաւ որ Ապողոսը Կորնթոսումն եղած ժամանակ, Պօղոսը որ վերի կողմերումը ման էր եկել՝ եկաւ Եփեսոս. Եւ մի քանի աշակերտներ գտնելով՝ Ասեց նորանց.</verse>
				<verse number="2">Արդեօք Սուրբ Հոգին ընդունեցի՞ք երբոր հաւատացիք. Նորանք ասեցին նորան. Մենք չենք էլ լսել թէ Սուրբ Հոգի կայ։</verse>
				<verse number="3">Եւ ասեց նորանց. Ապա ի՞նչով մկրտուեցաք. Նորանք էլ ասեցին. Յովհաննէսի մկրտութիւնովը։</verse>
				<verse number="4">Եւ Պօղոսն ասեց. Յովհաննէսը ժողովրդին ապաշխարութեան մկրտութիւնովն էր մկրտում եւ ասում թէ նա՝ որ նորա ետեւից պիտի գայ. Նորան հաւատան. Այսինքն է՝ Քրիստոս Յիսուսին։</verse>
				<verse number="5">Եւ երբոր լսեցին, Տէր Յիսուսի անունովը մկրտուեցան։</verse>
				<verse number="6">Եւ երբոր Պօղոսը ձեռք դրաւ նորանց վերայ, Սուրբ Հոգին եկաւ նորանց վերայ. Եւ նորանք լեզուներ էին խօսում եւ մարգարէանում։</verse>
				<verse number="7">Եւ ամենքը տասնեւերկու մարդի չափ էին։</verse>
				<verse number="8">Եւ ժողովարանի մէջ մտած երեք ամիս համարձակ խօսում էր, եւ Աստուծոյ արքայութեան մասին համոզում էր։</verse>
				<verse number="9">Եւ երբոր մի քանիսը յամառում էին եւ ընդդիմանում այն ճանապարհը բամբասելով բազմութեան առաջին, նա բաժանուեցաւ նորանցից՝ եւ աշակերտներին ջոկեց. Եւ ամեն օր խօսում էր մի Տիւրանի դպրանոցումը։</verse>
				<verse number="10">Եւ այս եղաւ մի երկու տարի, մինչեւ որ Ասիայի բոլոր բնակիչները՝ Հրէաները եւ Յոյները Տիրոջ խօսքը լսեցին։</verse>
				<verse number="11">Եւ Աստուած նշանաւոր զօրութիւններ էր անում Պօղոսի ձեռովը։</verse>
				<verse number="12">Մինչեւ որ նորա մարմնի վերայից թաշկինակներ եւ վարշամակներ տանում էին դնում հիւանդների վերայ եւ ցաւերը հեռանում էին նորանցից, եւ չար ոգիները դուրս էին գալիս։</verse>
				<verse number="13">Եւ թափառական Հրէաներից ոմանք, որ երդմնեցուցիչ էին, համարձակեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վերայ ասելով. Երդում ենք տալիս ձեզ այն Յիսուսովն որ Պօղոսը քարոզում է։</verse>
				<verse number="14">Հրէայ քահանայապետ Սկեւայի եօթը որդիքն էին, որ այս անում էին։</verse>
				<verse number="15">Չար ոգին պատասխանեց եւ ասեց. Յիսուսին գիտեմ, եւ Պօղոսին ճանաչում եմ, բայց դո՞ւք ով էք։</verse>
				<verse number="16">Եւ այն մարդը՝ որ նորանում չար ոգի կար՝ յարձակելով նորանց վերայ բռնեց, նորանց յաղթահարեց, մինչեւ որ մերկ եւ խոցուած այն տանիցը փախան։</verse>
				<verse number="17">Եւ այս յայտնի եղաւ բոլոր Հրէաներին եւ Յոյներին, որ Եփեսոսումը բնակուած էին. Եւ ահ ընկաւ նորանց ամենի վերայ. Եւ Տէր Յիսուսի անունը մեծանում էր։</verse>
				<verse number="18">Եւ հաւատացեալներից շատերը գալիս էին՝ խոստովանում էին, եւ իրանց գործերը պատմում էին։</verse>
				<verse number="19">Եւ կախարդութեան հետեւողներից շատերը գրքերը բերում էին, եւ ամենի առաջին այրում էին. Եւ նորանց գինը համրեցին՝ եւ գտան յիսուն հազար արծաթի։</verse>
				<verse number="20">Եւ այսպէս Տիրոջ խօսքը աճում էր եւ զօրանում։</verse>
				<verse number="21">Եւ երբոր այս կատարուեցաւ, Պօղոսը միտքը դրաւ՝ որ Մակեդոնիայի եւ Աքայիայի միջովն անցնելով՝ գնայ Երուսաղէմ՝ ասելով՝ թէ Իմ այնտեղ գնալուց յետոյ, պէտք է ինձ որ Հռովմ էլ տեսնեմ։</verse>
				<verse number="22">Եւ իրան սպասաւորութիւն անողներից երկուսին՝ Տիմոթէոսին եւ Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, եւ ինքը մի առ ժամանակ մնաց Ասիայումը։</verse>
				<verse number="23">Եւ այն ժամանակ ոչ սակաւ խռովութիւն եղաւ այն ճանապարհի համար։</verse>
				<verse number="24">Որովհետեւ մի արծաթագործ՝ անունը Դեմետրիոս, Արտեմիսի արծաթէ տաճարներ շինելով ոչ սակաւ շահ էր տալիս վարպետներին.</verse>
				<verse number="25">Որոնց հետ եւ այս արհեստի բանուորներին ժողովեց եւ ասեց. Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտէք, որ այս գործիցն է մեր շահը։</verse>
				<verse number="26">Եւ տեսնում էք ու լսում էք, որ այս Պօղոսը չէ թէ միայն Եփեսացիներից, բայց համարեա թէ բոլոր Ասիացիներից շատ ժողովուրդ համոզելով այն կողմը դարձրեց. Որ ասում է թէ Ձեռքով շինուածները աստուածներ չեն։</verse>
				<verse number="27">Եւ այս բանը ոչ թէ միայն մեր արհեստն է վտանգի մէջ գցում որ անարգուի, բայց մեծ աստուածուհու Արտեմիսի տաճարն էլ ոչինչի տեղ է համարվում. Եւ նորա մեծութիւնն էլ կ’քանդուի, որին բոլոր Ասիան եւ աշխարհքը պաշտում է։</verse>
				<verse number="28">Եւ նորանք այս լսելով՝ բարկութեամբ լցուեցան աղաղակում էին եւ ասում, Մեծ է Եփեսացիների Արտեմիսը։</verse>
				<verse number="29">Եւ բոլոր քաղաքը շփոթութիւնով լցուեցաւ. Ամենքն էլ միասին վազեցին թէատրոնը քաշելով Գայիոսին եւ Արիստարքոս Մակեդոնացուն՝ Պօղոսի ճանապարհակիցներին։</verse>
				<verse number="30">Բայց Պօղոսը երբոր կամեցաւ ամբոխի մէջ մտնել, աշակերտները չ’թողեցին նորան։</verse>
				<verse number="31">Ասիայի գլխաւորներից ոմանք էլ, որ նորա բարեկամներն էին, ուղարկեցին նորա մօտ եւ աղաչում էին, որ թէատրոնի մէջ չ’գնայ։</verse>
				<verse number="32">Եւ ամեն մէկը մի ուրիշ բան էր աղաղակում. Որովհետեւ ժողովքը խռովուած էր. Եւ նորանցից շատերը չ’գիտէին, թէ ի՛նչու համար են հաւաքուած։</verse>
				<verse number="33">Եւ այն բազմութեան միջիցն Աղեքսանդրոսին առաջ բերին. Եւ երբոր Հրէաները նորան առաջ քաշեցին, Աղեքսանդրոսը ձեռքը շարժեց՝ եւ կամենում էր ամբոխին պատասխանել։</verse>
				<verse number="34">Բայց երբոր գիտացին՝ թէ Հրէայ է, ամենքն էլ մէկ ձայով երկու ժամի չափ աղաղակում էին թէ Մեծ է Եփեսացիների Արտեմիսը։</verse>
				<verse number="35">Բայց ատենադպիրը ամբոխին հանդարտեցնելուց յետոյ ասեց. Ո՛վ Եփեսացի մարդիկ, ո՞վ է այն մարդը՝ որ չ’գիտէ թէ Եփեսացիների քաղաքը մեծ Արտեմիս աստուածուհու եւ Դիոսից ընկած կուռքի տաճարի պաշտօնեան է.</verse>
				<verse number="36">Եւ որովհետեւ այդ անվիճելի կերպով այդպէս է, պէտք է ձեզ որ հանդարտ կենաք եւ յանդգնութեամբ բան չ’գործէք։</verse>
				<verse number="37">Որովհետեւ այդ մարդկանցը բերիք, որ ոչ կռքի տուն կողոպտողներ եւ ոչ ձեր աստուածուհուն հայհոյանք տուողներ են։</verse>
				<verse number="38">Ուրեմն՝ եթէ Դեմետրիոսը եւ նորա հետ լինող վարպետները մէկի հետ բան ունին, ատեան կայ եւ փոխանորդ բդեշխ կայ, թող միմիանցից գանգատ անեն։</verse>
				<verse number="39">Իսկ եթէ մի ուրիշ բանի համար է ձեր խնդիրը, թող օրինաւոր ժողովքում վճռուի։</verse>
				<verse number="40">Վասնզի մեզ էլ մեծ վտանգ կայ այս օրուայ կռուի համար որ ամբաստանուինք. Որովհետեւ մի պատճառ չ’կայ, որ այս ժողովքի համար կարող լինէինք պատասխան տալ. Եւ այս ասելով՝ ժողովուրդին արձակեց։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ աղմուկը դադարելուց յետոյ՝ Պօղոսն աշակերտներին կանչեց, եւ հրաժարական ողջոյն տուաւ՝ եւ դուրս եկաւ որ գնայ Մակեդոնիա։</verse>
				<verse number="2">Եւ այն կողմերը ման գալով եւ նորանց շատ խօսքերով յորդորելով, եկաւ Ելլադա։</verse>
				<verse number="3">Եւ երբոր երեք ամիս կացաւ, Հրէաները նենգութեան խորհուրդ արին նորա համար, երբոր կամենում էր դուրս գալ Սիւրիա. Ինքն էլ խորհուրդ արաւ՝ որ Մակեդոնիայի միջովը ետ դառնայ։</verse>
				<verse number="4">Եւ մինչեւ Ասիա նորա հետ գնում էր Սոպատրոս Բերիացին. Եւ Թեսաղոնիկեցիներից Արիստարքոսը եւ Սեկունդոսը՝ եւ Գայիոս Դերբացին եւ Տիմոթէոսը, եւ Ասիացիք՝ Տիւքիկոսը եւ Տրոփիմոսը։</verse>
				<verse number="5">Սորանք առաջ գնալով սպասում էին մեզ Տրովադայումը։</verse>
				<verse number="6">Եւ մենք բաղարջակերաց օրերիցն յետոյ նաւով գնացինք Փիլիպպէիցը, եւ մինչեւ հինգ օրն եկանք Տրովադա նորանց մօտ. Ուր եօթն օր դադարեցինք։</verse>
				<verse number="7">Եւ միաշաբաթի օրը դեռ որ ժողովուած էինք հաց կտրելու համար, Պօղոսը նորանց խօսում էր, որովհետեւ հետեւեալ օրը գնալու էր. Եւ խօսքն երկարացրեց մինչեւ կէս գիշեր։</verse>
				<verse number="8">Եւ շատ լապտերներ կային այն վերնատանն, ուր որ մենք ժողովուած էինք։</verse>
				<verse number="9">Եւ Եւտիքոս անունով մի երիտասարդ պատուհանի վերայ նստած էր. Պօղոսի երկար խօսելու ժամանակ խոր քնի մէջ էր մտել. Նա խոր քնով բռնուած տան երրորդ դստիկոնիցը վայր ընկաւ, եւ վեր առնուեցաւ մեռած։</verse>
				<verse number="10">Եւ Պօղոսն իջաւ նորա վերայ ընկաւ. Եւ գիրկն առնելով նորան՝ ասեց. Մի շփոթուիք, որ հոգին իրանումն է։</verse>
				<verse number="11">Եւ վեր ելաւ հացը կտրեց եւ կերաւ. Եւ շատ խօսեց մինչեւ առաւօտը, եւ յետոյ դուրս եկաւ գնաց։</verse>
				<verse number="12">Եւ այն պատանուն բերին կենդանի, եւ անչափ մխիթարուեցան։</verse>
				<verse number="13">Իսկ մենք նաւը մտանք գնացինք Ասոն, որ Պօղոսին դարձեալ այն տեղից մեզ հետ առնէինք. Վասնզի այնպէս էր պատուիրել՝ նորա համար որ ինքն ցամաքովն էր գնալու։</verse>
				<verse number="14">Եւ երբոր Ասոնումը հանդիպեցաւ մեզ, վեր առանք նորան եկանք Միտիլինէ։</verse>
				<verse number="15">Եւ այն տեղից նաւով գնացինք՝ հետեւեալ օրը եկանք Քիոսի դիմացը, եւ միւս օր հասանք Սամոս. Եւ Տրոգիլիոնումը մնալով եւ հետեւեալ օրն եկանք Միլետոս։</verse>
				<verse number="16">Որովհետեւ Պօղոսը որոշել էր՝ որ Եփեսոսի մօտովը նաւով անցնէ՝ որ չ’լինի թէ նա Ասիայի մէջ ժամանակ կորցնէ. Որովհետեւ շտապում էր, որ եթէ կարելի լինի նորան՝ Պենտեկոստէի օրը Երուսաղէմումը լինի։</verse>
				<verse number="17">Եւ Միլետոսից ուղարկեց Եփեսոս՝ եկեղեցու երէցներին կանչեց։</verse>
				<verse number="18">Եւ երբոր եկան նորա մօտ, ասեց նորանց. Դուք գիտէք որ այն առաջին օրիցն հետէ որ Ասիա եկայ, ինչպէս եղայ ամեն ժամանակ ձեզ հետ,</verse>
				<verse number="19">Ամենայն խոնարհութեամբ Տիրոջը ծառայելով եւ շատ արտասուքով եւ փորձութիւններով որ Հրէաների նենգութիւններիցը պատահեցան ինձ.</verse>
				<verse number="20">Որ ինչպէս ետ չ’պահեցի ոչ մի օգտակար բան, որ չ’պատմեմ եւ սովորեցնեմ ձեզ՝ թէ հրապարակներում եւ թէ տան մէջ։</verse>
				<verse number="21">Հրէաներին եւ Յոյներին վկայութիւն տալով՝ ապաշխարել դէպի Աստուած, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին հաւատալ։</verse>
				<verse number="22">Եւ հիմա ահա ես հոգով կապուած գնում եմ Երուսաղէմ. Եւ չ’գիտեմ թէ այնտեղ ինչ պիտի պատահէ ինձ։</verse>
				<verse number="23">Միայն թէ Սուրբ Հոգին քաղաքից քաղաք վկայում է՝ եւ ասում, թէ կապանքներ եւ նեղութիւններ սպասում են ինձ։</verse>
				<verse number="24">Բայց ես մի բանի տեղ չեմ դնում եւ իմ անձն էլ պատուական չեմ համարում՝ որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը, եւ այն պաշտօնը որ Տէր Յիսուսից առայ, որ Աստուծոյ շնորհած աւետարանին վկայեմ։</verse>
				<verse number="25">Եւ հիմա ահա ես գիտեմ, որ իմ երեսն այլ եւս չէք տեսնիլ դուք ամենքդ, որ ձեր մէջը ման եկայ Աստուծոյ արքայութիւնը քարոզելով։</verse>
				<verse number="26">Սորա համար այս օրուայ օրը վկայութիւն եմ դնում ձեզ՝ որ ես ամենիդ արիւնիցն անմեղ եմ։</verse>
				<verse number="27">Որովհետեւ ես ետ չ’քաշուեցայ Աստուծոյ բոլոր կամքը ձեզ պատմելուց։</verse>
				<verse number="28">Արդ զգոյշ կացէք ձեր անձերին՝ եւ բոլոր հօտին, որի մէջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրաւ, որ արածեցնէք Աստուծոյ եկեղեցին, որ իր արիւնովն ստացաւ։</verse>
				<verse number="29">Որովհետեւ ես գիտեմ, որ իմ հեռանալուց յետոյ յափշտակող գայլեր կ’գան ձեր մէջը, որ հօտին չեն խնայիլ։</verse>
				<verse number="30">Եւ հէնց ձեզանից մարդիկ վեր կ’կենան, որ ծուռ բաներ կ’խօսեն, որ աշակերտներին իրանց ետեւից քաշեն։</verse>
				<verse number="31">Սորա համար արթուն կացէք, յիշելով որ երեք տարի գիշեր եւ ցերեկ չ’դադարեցի ամեն մէկիդ արտասուքով խրատելու։</verse>
				<verse number="32">Եւ հիմա՝ ձեզ Աստուծուն եմ յանձնում, եղբարք, եւ նորա շնորհքի խօսքին, որ նա կարող է շինել՝ եւ ամեն սրբուածների հետ ձեզ ժառանգուիթիւն տալ։</verse>
				<verse number="33">Ես ձեզանից մէկի արծաթին կամ ոսկուն կամ հանդերձին չ’ցանկացայ։</verse>
				<verse number="34">Դուք ինքներդ գիտէք, որ այս ձեռները վաստակեցին իմ պէտքը, եւ նորանց էլ՝ որ ինձ հետ էին։</verse>
				<verse number="35">Ամեն բան ցոյց տուի ձեզ՝ որ այսպէս պէտք է աշխատել, եւ տկարներին հոգ տանել, եւ Տէր Յիսուսի խօսքը յիշել, որ ինքն ասեց. Աւելի երանելի է տալը քան թէ առնելը։</verse>
				<verse number="36">Եւ երբոր այս ասեց, ծունկ դրաւ ամենի հետ եւ աղօթք արաւ։</verse>
				<verse number="37">Եւ ամենքն էլ շատ լաց էին լինում, եւ Պօղոսի վզովն ընկած՝ նորան համբուրում էին։</verse>
				<verse number="38">Ցաւում էին մանաւանդ այն խօսքի համար՝ որ ասում էր, թէ նորա երեսը այլեւս պիտի չ’տեսնեն. Եւ նորան ճանապարհ գցեցին դէպի նաւը։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ երբոր եղաւ՝ որ մենք դուրս եկանք եւ նորանցից բաժանուեցանք, ուղիղ գնալով եկանք Կով, եւ հետեւեալ օրը՝ Հռոդոն, եւ այն տեղից՝ Պատարա։</verse>
				<verse number="2">Եւ մի նաւ գտանք, որ Փիւնիկէ էր գնում, նորա մէջ մտանք գնացինք։</verse>
				<verse number="3">Եւ երբոր Կիպրոսն երեւեցաւ, նորան թողինք ձախ կողմը, եւ նաւն ուղղեցինք դէպի Սիւրիա եւ իջանք Տիւրոս. Որովհետեւ նաւը բեռը այնտեղ պիտի թափէր։</verse>
				<verse number="4">Եւ աշակերտներին գտնելով այնտեղ եօթն օր մնացինք. Նորանք Սուրբ Հոգու ձեռովը Պօղոսին ասում էին, որ վեր չ’ելլէ Երուսաղէմ։</verse>
				<verse number="5">Եւ երբոր մենք այն օրերը կատարեցինք, դուրս եկանք գնացինք. Ամենքը՝ կանանցով եւ երեխաներով մեզ ճանապարհ գցեցին մինչեւ քաղաքի դուրսի կողմը. եւ ծովի եզրին մօտ ծունկ դրինք աղօթք արինք։</verse>
				<verse number="6">Եւ իրարից բաժանուելով վեր ելանք նաւը. Եւ նորանք ետ դառան իրանց տեղերը։</verse>
				<verse number="7">Եւ մենք ծովի ճանապարհորդութիւնը վերջացնելով Տիւրոսիցը դուրս եկանք հասանք Պտողեմայիս. Եւ եղբայրներին ողջոյն տուինք՝ եւ նորանց մօտ մէկ օր մնացինք։</verse>
				<verse number="8">Եւ հետեւեալ օրն այն տեղից դուրս ելանք մենք, Պօղոսի ընկերներս՝՝, եկանք Կեսարիա. Եւ Փիլիպպոս աւետարանչի տունը մտնելով, որ այն եօթիցն էր, նորա մօտ մնացինք։</verse>
				<verse number="9">Նա չորս կոյս աղջիկներ ունէր, որ մարգարէութիւն էին անում։</verse>
				<verse number="10">Եւ երբոր մենք այնտեղ շատ օրեր մնում էինք, Հրէաստանից մի մարգարէ իջաւ անունն Ագաբոս։</verse>
				<verse number="11">Եւ նա մեզ մօտ եկաւ, Պօղոսի գօտին առաւ իր ձեռները եւ ոտները կապեց եւ ասեց, Սուրբ Հոգին այսպէս է ասում. Այն մարդին՝ որի գօտին է այս, Հրէաները Երուսաղէմումը այսպէս կ’կապեն, եւ հեթանոսների ձեռը կ’մատնեն։</verse>
				<verse number="12">Եւ երբոր այս լսեցինք, աղաչում էինք մենք, եւ այն տեղացիք էլ, որ վեր չ’ելնէ Երուսաղէմ։</verse>
				<verse number="13">Այն ժամանակ Պօղոսը պատասխանեց եւ ասեց. Ի՞նչ էք անում, որ լաց էք լինում եւ սիրտս ճմլում. Որովհետեւ ես ոչ միայն կապուելու բայց Երուսաղէմումը մեռնելու էլ պատրաստ եմ Տէր Յիսուս Քրիստոսի անունի համար։</verse>
				<verse number="14">Եւ երբոր նա ականջ չ’դրաւ, լուռ կացինք՝ եւ ասեցինք. Տիրոջ կամքը լինի։</verse>
				<verse number="15">Եւ այն օրերից յետոյ պատրաստուած վեր ելանք Երուսաղէմ։</verse>
				<verse number="16">Եւ այն Կեսարացի աշակերտներիցն էլ մեզ հետ եկան, եւ տանում էին մեզ մի Մնասոն անուն Կիպրացի մարդի՝ հին աշակերտի մօտ, որ նորա մօտ կենանք։</verse>
				<verse number="17">Եւ երբոր մենք Երուսաղէմ մտանք, եղբայրները մեզ ուրախութեամբ ընդունեցին։</verse>
				<verse number="18">Բայց հետեւեալ օրը Պօղոսը մեզ հետ գնաց Յակոբոսի մօտ, եւ բոլոր երէցները եկան։</verse>
				<verse number="19">Եւ ողջոյն տալով նորանց՝ մին մին պատմում էր ինչ որ Աստուած հեթանոսների մէջ արաւ իր ծառայութիւնովը։</verse>
				<verse number="20">Եւ նորանք լսելով, փառաւորում էին Տիրոջը, եւ ասում էին նորան. Եղբայր, տեսնո՞ւմ ես, քանի բիւրաւոր հաւատացեալ Հրէաներ կան, եւ ամենքն օրէնքի նախանձաւոր են։</verse>
				<verse number="21">Բայց քեզ համար իմացել են, թէ հեթանոսների մէջ լինող ամեն Հրէաներին սովորեցնում ես Մովսէսիցը ետ քաշուիլ, ասելով որ իրանց երեխաներին չ’թլփատեն, եւ սովորութիւնների պէս չ’վարուին։</verse>
				<verse number="22">Հիմա ի՞նչ կ’լինի. Անպատճառ պէտք է բազմութիւնը մէկ տեղ գայ, որովհետեւ կ’լսեն որ եկել ես։</verse>
				<verse number="23">Հիմա սա արա՝ որ քեզ ասում ենք. Մեզանում չորս մարդ կան, որ ուխտ են դրած իրանց անձերի վերայ։</verse>
				<verse number="24">Նորանց առ՝ եւ նորանց հետ սրբուիր. Եւ նորանց վերայ ծախք արա՝ որ իրանց գլխները ածիլեն. Եւ ամենքը գիտենան, թէ ինչ որ քեզ համար իմացել էին՝ ոչ ինչ է. Այլ թէ դու էլ միաբան ես օրէնքը պահելով։</verse>
				<verse number="25">Բայց այն հաւատացեալ հեթանոսների համար մենք ուղարկեցինք՝ որոշելով, որ նորանք այնպիսի բան չ’պահեն, բայց միայն զգուշանան կուռքի զոհից եւ արիւնից եւ խեղդուածից, եւ պոռնկութիւնից։</verse>
				<verse number="26">Այն ժամանակ Պօղոսը այն մարդկանցն առաւ, հետեւեալ օրը նորանց հետ սրբուեցաւ, եւ տաճարը մտաւ իմաց տալով սրբութեան օրերի լրանալը. Մինչեւ որ նորանց ամեն մէկի համար պատարագը մատուցուեցաւ։</verse>
				<verse number="27">Եւ երբոր այն եօթն օրը լրանալու մօտ էին, Ասիացի Հրէաները նորան տեսան տաճարումը, եւ բոլոր ամբոխին նորա վերայ թափեցին, եւ նորան ձեռք ձգելով՝ աղաղակում էին.</verse>
				<verse number="28">Ով իսրայէլացի մարդիկ, օգնեցէք. Սա այն մարդն է՝ որ ժողովրդի եւ օրէնքի եւ այս տեղի հակառակ՝ ամենին ամեն տեղ սովորեցնում է. Մինչեւ որ Յոյներ էլ մտցրեց տաճարի մէջ եւ այս սուրբ տեղը պղծեց։</verse>
				<verse number="29">Որովհետեւ Տրոփիմոս Եփեսացուն առաջուց տեսել էին նորա հետ քաղաքումը. Եւ կարծում էին, թէ Պօղոսը նորան մտցրեց տաճարի մէջ։</verse>
				<verse number="30">Եւ բոլոր քաղաքը դղրդաց, եւ ժողովուրդը կիտուեցաւ եւ Պօղոսին բռնած տաճարիցը դուրս քաշեցին, եւ շուտով դռները փակուեցան։</verse>
				<verse number="31">Եւ երբոր ուզում էին նորան սպանել, լուր հասաւ գնդի հազարապետին, թէ բոլոր Երուսաղէմը տակնիվեր է եղել։</verse>
				<verse number="32">Նա էլ իսկոյն զինուորներ եւ հարիւրապետներ առաւ նորանց վերայ վազեց. Եւ նորանք երբոր հազարապետին եւ զինուորներին տեսան, Պօղոսին ծեծելուց դադարեցին։</verse>
				<verse number="33">Այն ժամանակ հազարապետը մօտեցաւ բռնեց նորան եւ հրամայեց, որ երկու շղթայով կապեն. Եւ հարցնում էր, թէ ո՞վ է, եւ ի՞նչ է արել։</verse>
				<verse number="34">Եւ ամեն մէկը ամբոխի մէջ մի ուրիշ բան էին աղաղակում. Երբոր ամբոխի շփոթութիւնից չ’կարողացաւ ստոյգն իմանալ հրամայեց նորան տանել բերդը։</verse>
				<verse number="35">Եւ երբոր հասաւ աստիճաններին, պէտք եղաւ որ ամբոխի բռնութեան պատճառով զինուորները նորան վեր առնեն բերեն։</verse>
				<verse number="36">Որովհետեւ ժողովուրդի բազմութիւնը ետեւիցը գնում էր աղաղակելով, Վեր առ դորան։</verse>
				<verse number="37">Եւ դեռ քանի որ Պօղոսը բերդը մտնելու վերայ էր, հազարապետին ասեց. Կարելի՞ է ինձ արդեօք, որ քեզ հետ խօսեմ. Նա էլ ասեց՝ Յունարէն գիտե՞ս.</verse>
				<verse number="38">Արդեօք դու այն Եգիպտացին չե՞ս, որ այս օրերից առաջ շփոթութիւն արաւ՝ եւ չորս հազար սիկարեան մարդիկ հանեց անապատը։</verse>
				<verse number="39">Եւ Պօղոսն ասեց. Ես Հրէայ մարդ եմ՝ Կիլիկիայի Տարսօնիցը, ոչ թէ աննշան քաղաքի քաղաքացի. Աղաչում եմ քեզ՝ հրաման տուր ինձ, որ այդ ժողովրդի հետ խօսեմ։</verse>
				<verse number="40">Եւ երբոր նա հրամայեց, Պօղոսն աստիճանների վերայ կանգնեց եւ դէպի ժողովուրդը ձեռքը շարժեց. Եւ երբոր շատ լուռ կացին, սկսեց Եբրայեցիների լեզուով խօսել՝ եւ ասեց.</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Մարդիկ եղբայրներ եւ հայրեր, հիմա իմ ձեզ պատասխան տալուս լսեցէք։</verse>
				<verse number="2">Եւ երբոր լսեցին թէ Եբրայեցիների լեզուով էր նորանց հետ խօսում, էլ աւելի լուռ կացին։</verse>
				<verse number="3">Եւ նա ասեց. Ես Հրէայ մարդ եմ Կիլիկիայի Տարսօնումը ծնուած՝ այս քաղաքումը մեծացած, Գամաղիէլի ոտքի մօտ, հայրենական օրէնքի ճշմարտութեան պէս վարժուած. Աստուծոյ մասին նախանձաւոր էի՝ ինչպէս այսօր դուք ամենքդ էք։</verse>
				<verse number="4">Որ այս ճանապարհը հալածեցի մինչեւ ի մահ. Որ մարդկանց եւ կանանց կապում էի եւ մատնում բանտերի մէջ։</verse>
				<verse number="5">Ինչպէս քահանայապետն էլ ինձ վկայում է՝ եւ ծերերի բոլոր ժողովն էլ. որոնցից թղթեր էլ առած գնում էի Դամասկոս եղբայրների մօտ, որ այնտեղ լինողներին էլ կապած բերեմ Երուսաղէմ, որ պատժուին։</verse>
				<verse number="6">Եւ եղաւ որ երբ ես գնալիս Դամասկոսին մօտենում էի, կէս օրուայ դէմ յանկարծակի երկնքիցը մի սաստիկ լոյս փայլեց իմ չորս կողմովը։</verse>
				<verse number="7">Եւ ես վայր ընկայ գետինը, եւ մի ձայն լսեցի՝ որ ասում էր ինձ. Սաւուղ՝ Սաւուղ, ինձ ի՞նչու ես հալածում։</verse>
				<verse number="8">Եւ ես պատասխանեցի, Տէր՝ դու ո՞վ ես. Եւ նա ինձ ասեց. Ես Յիսուս Նազովրեցին եմ՝ որին դու հալածում ես։</verse>
				<verse number="9">Բայց ինձ հետ լինողները լոյսը տեսնում էին եւ վախով լեցվում էին, բայց ինձ հետ խօսողի ձայնը չէին լսում։</verse>
				<verse number="10">Եւ ես ասեցի, Ի՞նչ անեմ՝ Տէր. Եւ Տէրն ասեց ինձ, Վեր կաց՝ գնա Դամասկոս, եւ այնտեղ կ’ասուի քեզ ամեն բանի համար, որ քեզ համար որոշուած է անել։</verse>
				<verse number="11">Եւ երբոր այն լոյսի փառքիցը չէի տեսնում, ինձ հետ լինողները ձեռքիցս բռնեցին՝ եւ ես մտայ Դամասկոս։</verse>
				<verse number="12">Եւ մի Անանիա մարդ՝ օրէնքի համեմատ աստուածավախ, որ Դամսկոսումը բնակող բոլոր Հրէաներիցը բարի վկայութիւն ունէր,</verse>
				<verse number="13">Նա եկաւ ինձ մօտ կանգնեց եւ ասեց. Սաւուղ եղբայր, վեր նայիր։</verse>
				<verse number="14">Եւ ես նոյն ժամումն վեր նայեցի դէպի նա եւ նա ինձ ասեց. Մեր հայրերի Աստուածն առաջուց քեզ ընտրեց, որ նորա կամքը ճանաչես, եւ այն Արդարին տեսնես, եւ նորա բերանիցը ձայն լսես.</verse>
				<verse number="15">Որովհետեւ նորա համար վկայ կ’լինես բոլոր մարդկանց առաջին այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր։</verse>
				<verse number="16">Եւ հիմա ի՞նչու ես ուշանում, վեր կաց մկրտուիր եւ քո մեղքերը լուա Տիրոջ անունը կանչելով։</verse>
				<verse number="17">Եւ եղաւ երբոր ես ետ դառայ Երուսաղէմ, եւ տաճարումն աղօթք էի անում, մտքի յափշտակութիւն ինձ բռնեց.</verse>
				<verse number="18">Եւ ես նորան տեսայ որ ինձ ասում էր. Շտապիր շուտ դուրս եկ Երուսաղէմից. Որովհետեւ չեն ընդունիլ քո վկայութիւնը, որ ինձ համար տալիս ես։</verse>
				<verse number="19">Եւ ես ասեցի. Տէր՝ նորանք գիտեն՝ որ ես բանտն էի դնում եւ ժողովարաններումը ծեծում էի քեզ հաւատացողներին.</verse>
				<verse number="20">Եւ երբոր քո Ստեփաննոս վկայի արիւնը թափվում էր, ես ինքս նորա մօտ կանգնած էի, եւ նորա սպանմանը կամակից էի, եւ նորա սպանողների հանդերձները պահում էի։</verse>
				<verse number="21">Եւ նա ասեց ինձ. Գնա, որովհետեւ ես քեզ հեռու հեթանոսների մէջ կ’ուղարկեմ։</verse>
				<verse number="22">Եւ մինչեւ այս խօսքն ականջ էին դնում նորան. Եւ իրանց ձայները բարձրացրին՝ եւ ասեցին. Այդպիսի մարդին երկրիցս վեր առ. որովհետեւ պէտք չէ դա ապրի։</verse>
				<verse number="23">Եւ երբոր նորանք աղաղակում էին եւ հանդերձները վեր գցում, եւ փոշին օդի մէջ ցանում,</verse>
				<verse number="24">Հազարապետը հրամայեց, որ նա բերդը տարուի. Ասելով թէ պէտք է ծեծելով հարցնել նորան, որ իմանամ, թէ ինչ յանցանքի համար էին նորա վերայ այնպէս աղաղակում։</verse>
				<verse number="25">Եւ երբոր նորան կաշէ փոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասեց մօտը կանգնած հարիւրապետին թէ Արժա՞ն է որ դուք Հռովմայեցի եւ չ’դատապարտուած մարդին ծեծէք։</verse>
				<verse number="26">Եւ երբոր լսեց հարիւրապետը, մօտեցաւ հազարապետին պատմեց եւ ասեց. Զգուշացիր թէ ինչ ես կամենում անել, որովհետեւ այս մարդը Հռովմայեցի է։</verse>
				<verse number="27">Եւ հազարապետը մօտ եկաւ եւ նորան ասեց. Ասիր ինձ թէ դու Հռովմայեցի՞ ես. Եւ նա ասեց. Այո.</verse>
				<verse number="28">Եւ հազարապետը պատասխանեց թէ Ես շատ փողով ստացայ այս քաղաքացիութիւնը, եւ Պօղոսը ասեց. Ես հէնց դորանում ծնուած եմ։</verse>
				<verse number="29">Եւ նորանք՝ որ նորան ծեծելով հարցաքննելու էին, շուտով հեռացան նորանից. Եւ հազարապետն էլ վախեցաւ երբոր իմացաւ թէ Հռովմայեցի է. Որովհետեւ կապել էր նորան։</verse>
				<verse number="30">Եւ հետեւեալ օրը կամենալով ճշմարիտն իմանալ, թէ ի՞նչ է Հրէաների ամբաստանութիւնը, նորան արձակեց կապերիցը եւ հրամայեց որ քահանայապետները եւ բոլոր ատեանը կանչեն. Եւ Պօղոսին էլ բերաւ նորանց մէջ կանգնեցրեց։</verse>
			</chapter>
			<chapter number="23">
				<verse number="1">Եւ Պօղոսն ատեանին մտիկ տուաւ՝ եւ ասեց. Մարդիկ եղբարք, ես բոլորովին բարի խղճմտանքով վարուել եմ Աստուծոյ առաջին մինչեւ այսօր։</verse>
				<verse number="2">Եւ Անանիա քահանայապետը մօտը կանգնողներին հրամայեց, որ նորա բերանին զարկեն։</verse>
				<verse number="3">Այն ժամանակ Պօղոսն ասեց նորան. Աստուած պիտի քեզ զարկէ՝ ծեփած պատ. Եւ դու նստել ես ինձ օրէնքի համեմատ դատելու, եւ օրէնքի հակառակ հրամայում ես՝ որ ես զարկուի՞մ։</verse>
				<verse number="4">Եւ նորա մօտ կանգնածներն ասեցին. Աստուծոյ քահանայապետի՞ն ես հայհոյանք տալիս։</verse>
				<verse number="5">Եւ Պօղոսը ասեց. Եղբարք, ես չ’գիտէի՝ որ քահանայապետ է. Որովհետեւ գրուած է՝ թէ Քո ժողովրդի իշխանին չ’հայհոյես։</verse>
				<verse number="6">Երբոր Պօղոսն իմացաւ որ մէկ մասը Սադուկեցիներից է՝ եւ միւս մասը Փարիսեցիներից, ատեանի մէջ աղաղակեց. Մարդիկ եղբարք, ես Փարիսեցի եմ՝ եւ Փարիսեցու որդի. Մեռելների յոյսին եւ յարութեանը համար եմ ես դատվում։</verse>
				<verse number="7">Եւ երբոր նա այս ասեց, Փարիսեցիների եւ Սադուկեցիների մէջ երկպառակութիւն ընկաւ. Եւ բազմութիւնը բաժանուեցաւ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ Սադուկեցիք ասում են թէ ոչ յարութիւն կայ, ոչ հրեշտակ, եւ ոչ հոգի. Բայց Փարիսեցիք երկուսն էլ դաւանում են։</verse>
				<verse number="9">Եւ մեծ աղաղակ եղաւ. Եւ Փարիսեցիների կողմից դպիրները վերկացան, հակառակում էին եւ ասում. Ոչինչ չարութիւն չենք գտնում այս մարդումը. բայց եթէ հոգի խօսեց դորանում կամ հրեշտակ, մենք Աստուծոյ հետ չ’մարտնչենք։</verse>
				<verse number="10">Եւ երբոր խռովութիւնը շատացաւ, հազարապետը վախեցաւ՝ մի գուցէ Պօղոսը նորանցից պատառուի. Զինուորներին հրամայեց, որ իջնեն նորան յափշտակեն նորանց միջիցը, եւ բերեն բերդը։</verse>
				<verse number="11">Եւ հետեւեալ գիշերը Տէրը կանգնեց նորա մօտ եւ ասեց. Քաջացիր, Պօղոս, որովհետեւ ինչպէս ինձ համար Երուսաղէմումը վկայեցիր, այնպէս էլ պէտք է Հռովմումը վկայես։</verse>
				<verse number="12">Եւ երբոր առաւօտ եղաւ Հրէաներից ոմանք միաբանեցան եւ իրանց անձերը նզովեցին ասելով, որ չ’ուտեն՝ եւ չ’խմեն, մինչեւ որ Պօղոսին չ’սպանեն։</verse>
				<verse number="13">Եւ քառասունից աւելի էին այս երդումն իրար հետ անողները։</verse>
				<verse number="14">Նորանք քահանայապետների եւ ծերերի մօտ եկան եւ ասեցին. Նզովքով նզովեցինք մեր անձերը՝ որ ոչինչ չ’ճաշակենք մինչեւ որ Պօղոսին սպանենք։</verse>
				<verse number="15">Բայց դուք հիմա ատեանի հետ իմաց արէք հազարապետին, որ էգուց նորան վայր բերէ ձեզ մօտ, իբր թէ կամենում էիք աւելի եւս ճշմարտութեամբ բան իմանալ նորա համար. Մենք էլ նորա մօտ գալուց առաջ պատրաստ ենք նորան սպանելու։</verse>
				<verse number="16">Եւ Պօղոսի քրոջ որդին երբոր նորանց այս դաւաճանութիւնը լսեց, եկաւ մտաւ բերդը եւ Պօղոսին պատմեց։</verse>
				<verse number="17">Եւ Պօղոսը հարիւրապետներից մէկին կանչեց իրան մօտ եւ ասեց. Այս պատանին տար հազարապետի մօտ, որ բան ունի նորան պատմելու։</verse>
				<verse number="18">Եւ նա առաւ նորան հազարապետի մօտ տարաւ եւ ասեց. Կապուած Պօղոսն ինձ կանչեց եւ աղաչեց, այս պատանին քեզ մօտ բերել, որ բան ունի քեզ խօսելու։</verse>
				<verse number="19">Հազարապետը նորա ձեռքիցը բռնեց, գնաց առանձին տեղ, հարցնում էր, թէ Ինչ բան ունիս ինձ ասելու։</verse>
				<verse number="20">Եւ նա ասեց թէ Հրէաները միաբանեցան քեզ աղաչելու, որ էգուց Պօղոսին վայր բերես ատեանը, իբր թէ կամենում էին աւելի ճշմարիտ քննութիւն անել նորա համար։</verse>
				<verse number="21">Բայց դու մի հաւատար նորանց. Որովհետեւ նորանցից քառասունից էլ աւելի մարդիկ դարան են մտել նորա համար, որ իրանց անձերն էլ նզովեցին, որ չ’ուտեն եւ չ’խմեն մինչեւ որ նորան չ’սպանեն. Եւ հիմա պատրաստ են եւ քո հրամանին են սպասում։</verse>
				<verse number="22">Ապա հազարապետն այն պատանուն արձակեց եւ պատուէր տուաւ, թէ ոչ ոքի չ’ասես, որ այս բանն իմաց արիր ինձ։</verse>
				<verse number="23">Եւ հարիւրապետներից երկուսին կանչեց եւ ասեց. Երկու հարիւր զինուոր պատրաստեցէք, որ գնան մինչեւ Կեսարիա. Եւ եօթանասուն ձիաւոր եւ երկու հարիւր էլ տիգաւոր՝ գիշերուայ ժամը երեքից.</verse>
				<verse number="24">Եւ գրաստներ էլ պատրաստեցէք, որ Պօղոսին հեծացնեն եւ ապահով հասցնեն Փելիքս կուսակալի մօտ։</verse>
				<verse number="25">Եւ մի նամակ գրեց, որի օրինակն այս էր։</verse>
				<verse number="26">Կղօդիոս Լիւսիաս. Պատուական կուսակալ Փելիքսին ողջոյն։</verse>
				<verse number="27">Այս մարդին որ Հրէաներից բռնուած էր եւ նորանցից սպանուելու մօտ էր, զինուորներով վերայ հասայ պրծացրի, իմանալով որ Հռովմայեցի է։</verse>
				<verse number="28">Եւ ուզելով որ նորա յանցանքն իմանամ՝ որի համար ամբաստանութիւն էին անում դորանից, վայր բերի դորան նորանց ատեանը։</verse>
				<verse number="29">Եւ գտայ նորան իրանց օրէնքի մի խնդիրների համար ամբաստանուած, եւ մեռնելու կամ կապուելու արժանի ոչինչ յանցանք չ’ունէր։</verse>
				<verse number="30">Եւ երբոր ականջս հասաւ, որ Հրէաների կողմից այն մարդի համար նենգութիւն կայ, նորան իսկոյն քեզ մօտ ուղարկեցի. Եւ չարախօսներին էլ հրաման տուի, որ դորանից քո առաջին խօսեն. Ողջ կաց։</verse>
				<verse number="31">Եւ զինուորները իրանց հրամայուածի պէս՝ Պօղոսին առան եւ գիշերով տարան Անտիպատրիս։</verse>
				<verse number="32">Եւ հետեւեալ օրը ձիաւորներին թողեցին, որ նորա հետ գնան, եւ իրանք ետ դառան բերդը։</verse>
				<verse number="33">Եւ նորանք մտան Կեսարիա. Եւ թուղթը կուսակալին տուին, եւ Պօղոսին էլ նորա առաջին ներկայացրին։</verse>
				<verse number="34">Եւ երբոր կարդաց՝ կուսակալը հարցրեց թէ ո՞ր գաւառից է. Եւ երբոր տեղեկացաւ թէ Կիլիկիայիցն է,</verse>
				<verse number="35">Ասեց. Կ’լսեմ քեզ՝ երբոր քո ամբաստանողներն էլ կ’գան. Եւ հրամայեց՝ որ Հերովդէսի պալատումը պահեն նորան։</verse>
			</chapter>
			<chapter number="24">
				<verse number="1">Եւ հինգ օրից յետոյ Անանիա քահանայապետը ծերերի եւ մի ճարտարախօս Տերտիւղոս անուն մարդի հետ իջաւ, եւ իմաց արին կուսակալին Պօղոսի համար։</verse>
				<verse number="2">Եւ երբոր նորան կանչեց, Տերտիւղոսը սկսեց ամբաստանել եւ ասել.</verse>
				<verse number="3">Որովհետեւ քեզանով շատ խաղաղութիւն ենք գտել՝ եւ այս ազգի համար շատ բաների կարգադրութիւն է եղել քո խնամք տանելովը, ամեն կերպով եւ ամեն տեղ շատ գոհութեամբ շնորհակալ ենք քեզանից, ով պատուական Փելիքս։</verse>
				<verse number="4">Բայց որպէսզի աւելի նեղութիւն չ’տամ քեզ, աղաչում եմ՝ որ համառօտաբար լսես մեզ քո հեզութեամբը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ մենք գտանք այս մարդին որ ապականիչ եւ խռովարար է այն ամեն Հրէաներին, որ բոլոր աշխարհքումը կան. Եւ Նազովրեցիների աղանդի առաջնորդ է.</verse>
				<verse number="6">Որ տաճարն էլ ուզեց պղծել. Որին բռնեցինք էլ. եւ մեր օրէնքի պէս ուզեցինք դատաստան էլ անել։</verse>
				<verse number="7">Բայց Լիւսիաս հազարապետն եկաւ՝ եւ մեծ բռնութեամբ մեր ձեռքերիցը հանեց,</verse>
				<verse number="8">Հրամայելով որ նորա դատախազներն էլ գան քեզ մօտ. Որ դու վերաքննելով կարող ես տեղեկանալ այն ամեն բանի համար, որ մենք գանգատում ենք դորանից։</verse>
				<verse number="9">Հրէաներն էլ միաբան եղած ասեցին, թէ Այդպէս է։</verse>
				<verse number="10">Պօղոսն էլ պատասխանեց՝ երբոր կուսակալը նորան ակնարկեց որ խօսէ. Գիտենալով որ դու շատ տարուց հետէ այս ազգի դատաւորն ես, աւելի յօժարութեամբ իմ մասին պատասխան եմ տալիս։</verse>
				<verse number="11">Որովհետեւ դու կարող ես գիտենալ, որ տասնեւերկու օրից աւելի չէ՝ որ ես եկայ երկրպագութիւն անել Երուսաղէմումը։</verse>
				<verse number="12">Եւ ոչ տաճարումն են գտել ինձ մի մարդի հետ խօսելիս, կամ շատ մարդ մէկտեղ հաւաքելիս, եւ ոչ ժողովարանումը,</verse>
				<verse number="13">Եւ ոչ էլ քաղաքումը. Եւ ոչ էլ կարող են քո առաջին ցոյց տալ այն, որոնց համար հիմա ամբաստանում են ինձանից։</verse>
				<verse number="14">Բայց սա եմ խոստովանում քեզ, թէ այն ճանապարհովն՝ որ ասում են հերձուած, այնպէս պաշտում եմ հայրենական Աստուծուն, ամեն բաների հաւատալով՝ որ օրէնքումը եւ մարգարէներումը գրուած է.</verse>
				<verse number="15">Յուսալով այն Աստուծուն որին դորանք էլ սպասում են, թէ արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի։</verse>
				<verse number="16">Որ հէնց սորա համար ինքս ջանք եմ անում, որ ամեն ժամ մաքուր խղճմտանք ունենամ Աստուծոյ առաջին եւ մարդկանց առաջին։</verse>
				<verse number="17">Արդ շատ տարիներից յետոյ եկայ որ իմ ազգին ողորմութիւն անեմ եւ ընծաներ բերեմ.</verse>
				<verse number="18">Որ այդ բանի մէջ մի քանի Ասիացի Հրէաներ ինձ գտան տաճարումը սրբուած, ոչ շատերի եւ ոչ էլ ամբոխի հետ։</verse>
				<verse number="19">Որ նորանց պէտք էր գալ քո առաջին եւ գանգատ անել, եթէ մի բան ունենային ինձանից։</verse>
				<verse number="20">Կամ հէնց սորանք իրանք թող ասեն, թէ ինձանում ինչ անիրաւութիւն գտան՝ դեռ քանի որ ատեանումը կանգնած էի։</verse>
				<verse number="21">Բայց այս մէկ խօսքի համար, որ նորանց միջումը կանգնած աղաղակեցի, թէ Մեռելների յարութիւն առնելուն համար եմ ես այսօր դատվում ձեզանից։</verse>
				<verse number="22">Փելիքսն էլ երբոր լսեց այս բաները, նորանց ուշացրեց, որովհետեւ շատ լաւ տեղեկացած էր այն ճանապարհի համար, եւ ասեց. Երբ որ Լիւսիաս հազարապետը իջնէ, կ’տեղեկանամ ձեր գործին։</verse>
				<verse number="23">Եւ հարիւրապետին հրամայեց՝ որ Պօղոսին պահէ՝ բայց արձակութիւն տայ. Եւ նորա մարդկանցից ոչ մէկին չ’արգիլէ՝ նորան ծառայութիւն անելու կամ նորա մօտ գնալու։</verse>
				<verse number="24">Եւ մի քանի օրից յետոյ Փելիքսն եկաւ իր Դրուսիլա կնկայ հետ, որ Հրէայ էր, Պօղոսին կանչեց՝ եւ նորանից Քրիստոսի հաւատքի համար բան լսեց։</verse>
				<verse number="25">Եւ երբոր նա խօսում էր արդարութեան եւ ժուժկալութեան եւ գալու դատաստանի համար, Փելիքսը շատ ահով բռնուեցաւ, եւ պատասխանեց. Դու հիմա գնա. Երբոր ժամանակ ունենամ, կ’կանչեմ քեզ։</verse>
				<verse number="26">Բայց նա յոյս էլ ունէր, որ Պօղոսիցը մի բան կ’տրուի իրան, որ նորան արձակէ եւ նորա համար շատ անգամ կանչում էր նորան եւ նորա հետ խօսում։</verse>
				<verse number="27">Եւ երբոր երկու տարին լրացաւ, Փելիքսի տեղ եկաւ Փեստոս Պորկիոսը. Եւ որովհետեւ Փելիքսը կամեցաւ Հրէաներին մի շնորհք անել, Պօղոսին կապած թողեց։</verse>
			</chapter>
			<chapter number="25">
				<verse number="1">Եւ Փեստոսը երբոր իր իշխանութեան երկիրը հասաւ, երեք օրից յետոյ Կեսարիայից վեր ելաւ Երուսաղէմ։</verse>
				<verse number="2">Եւ քահանայապետը եւ Հրէաների գլխաւորները Պօղոսի համար իմաց տուին նորան,</verse>
				<verse number="3">Եւ աղաչում էին՝ այս շնորհքը խնդրելով նորանից, որ Երուսաղէմ կանչէ նորան, որովհետեւ դարան էին գործել՝ որ ճանապարհին սպանեն նորան։</verse>
				<verse number="4">Բայց Փեստոսը պատասխանեց թէ Պօղոսը Կեսարիայումը կ’պահուի. Եւ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։</verse>
				<verse number="5">Եւ ձեզանից որոնք որ կարող են, ասեց, թող միասին գան. Եւ եթէ այն մարդումը մի յանցանք կայ՝ թող նորանից գանգատ անեն։</verse>
				<verse number="6">Եւ այնտեղ տասն օրից աւելի մնալով իջաւ Կեսարիա. Եւ հետեւեալ օրը ատեան նստեց, եւ հրամայեց Պօղոսին բերել։</verse>
				<verse number="7">Եւ նա երբոր եկաւ՝ նորա չորս կողմովը կանգնեցին Երուսաղէմից եկած Հրէաները. շատ եւ ծանր ամբաստանութիւններ բերելով Պօղոսի դէմ որ չէին կարողանում ապացուցանել։</verse>
				<verse number="8">Որովհետեւ նա պատասխան էր տալիս, թէ Ոչ Հրէից օրէնքի, եւ ոչ տաճարի, եւ ոչ Կայսեր դէմ մի մեղք եմ գործել։</verse>
				<verse number="9">Բայց Փեստոսը կամենալով Հրէաներին շնորհք անել, պատասխանեց Պօղոսին եւ ասեց. Կամենո՞ւմ ես Երուսաղէմ գնալ՝ եւ այնտեղ այդ բաների համար դատուիլ իմ առաջին։</verse>
				<verse number="10">Պօղոսն էլ ասեց. Ես Կայսեր ատեանումն եմ կանգնած, որ այնտեղ պէտք է ես դատուիմ. Հրէաներին ոչինչ վնաս չեմ տուել, ինչպէս դու էլ լաւ գիտես։</verse>
				<verse number="11">Բայց թէ որ անիրաւութիւն ունիմ եւ մեռնելու արժանի բան եմ գործել՝ մեռնելուց չեմ քաշվում. Իսկ եթէ այնպիսի մի բան չ’կայ, որ սորանք ինձանից ամբաստանում են, ոչ ով ինձ կարող չէ դորանց շնորհել. ես դէպի Կայսրն եմ բողոքում։</verse>
				<verse number="12">Այն ժամանակ Փեստոսը խորհրդակիցների հետ խօսեց՝ եւ պատասխանեց, Դէպի Կայսրը բողոքեցիր, Կայսեր մօտ կգնաս։</verse>
				<verse number="13">Երբոր մի քանի օր անցաւ, Ագրիպպաս թագաւորը եւ Բերինիկէն եկան Կեսարիա՝ Փեստոսին շնորհաւորելու։</verse>
				<verse number="14">Եւ երբոր այնտեղ շատ օրեր անցկացրին, Փեստոսը Պօղոսի համար իմացրեց թագաւորին՝ եւ ասեց. Այստեղ մի մարդ է մնացել Փելիքսիցը կապուած.</verse>
				<verse number="15">Որի համար՝ երբոր Երուսաղէմ էի, քահանայապետներն ու Հրէաների գլխաւորներն իմացրին ինձ, խնդրելով նորա դատապարտութիւնը։</verse>
				<verse number="16">Որոնց պատասխանեցի թէ Հռովմայեցիներին օրէնք չէ՝ որ մի մարդ կորստեան շնորհուի մինչեւ որ ամբաստանեալն իր ամբաստանողներին իր դիմացը չ’ունենայ՝ եւ այն ամբաստանութեան համար պատասխան տալու պատեհութիւն չ’ստանայ։</verse>
				<verse number="17">Եւ երբոր նորանք ինձ հետ այստեղ եկան բնաւ չ’ուշացրի, այլ հետեւեալ օրը ատեան նստած հրամայեցի այն մարդին բերել։</verse>
				<verse number="18">Եւ երբոր ամբաստանողներն առաջ եկան, ոչ մի յանցանք առաջ չէին բերում իմ կասկածածներից։</verse>
				<verse number="19">Այլ թէ իրանց կրօնքի համար մի քանի խնդիրներ ունէին նորա հետ, եւ մի մեռած Յիսուսի համար որ նորա համար Պօղոսը ասում էր թէ կենդանի է։</verse>
				<verse number="20">Բայց երբոր ես տարակուսեցայ այսպիսի բաները քննելու՝ ասեցի թէ արդեօք կամենո՞ւմ է Երուսաղէմ գնալ եւ այնտեղ դատուիլ այդ բաների համար։</verse>
				<verse number="21">Բայց երբոր Պօղոսը բողոքեց, որ Վեհափառ Կայսեր քննութեան համար պահուի, հրաման տուի նորան պահել, մինչեւ որ ուղարկեմ Կայսեր մօտ։</verse>
				<verse number="22">Ագրիպպասն էլ Փեստոսին ասեց. Ես էլ կ’կամենայի լսել այդ մարդին. Եւ նա ասեց. Էգուց կ’լսես։</verse>
				<verse number="23">Եւ հետեւեալ օրն երբոր Ագրիպպասն եւ Բերինիկէն մեծ հանդէսով եկան, եւ հազարապետների եւ քաղաքի պատուաւոր մարդկանց հետ ատեանը մտան, Փեստոսը հրամայեց եւ Պօղոսին բերին։</verse>
				<verse number="24">Եւ Փեստոսն ասեց. Ով Ագրիպպաս թագաւոր եւ բոլոր մարդիկ որ մեզ հետ էք, տեսնում էք սորան, որի համար Հրէաների բոլոր ժողովուրդն իմ առաջին եկան Երուսաղէմումը եւ այստեղ աղաղակելով թէ նա այլ եւս պիտի չ’ապրի։</verse>
				<verse number="25">Բայց ես տեղեկացայ, որ դա ոչինչ մեռնելու արժանի բան չէ գործել. Եւ երբոր դա ինքը դէպի Վեհափառը բողոքեց, խորհուրդ արի որ ուղարկեմ։</verse>
				<verse number="26">Որի համար մի հաստատ բան չ’ունիմ որ գրեմ իմ տիրոջը. Նորա համար դորան բերի ձեր առաջին, եւ մանաւանդ քո առաջին, ով Ագրիպպաս թագաւոր, որ վերաքննելով մի բան ունենամ գրելու։</verse>
				<verse number="27">Որովհետեւ ինձ անպատշաճ է երեւում, որ մի կապած մարդ ուղարկեմ, եւ նորա դէմ ասուած յանցանքները չ’իմացնեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="26">
				<verse number="1">Եւ Ագիպպասը Պօղոսին ասեց. Քեզ հրաման է որ քո մասին խօսես. այն ժամանակ Պօղոսը ձեռքը մեկնեց եւ պատասխան էր տալիս.</verse>
				<verse number="2">Այն ամենի համար որի մասին Հրէաները ամբաստանում են ինձանից, ով Ագրիպպաս թագաւոր, իմ անձը երանելի եմ համարում, որ այսօր քո առաջին պատասխան պիտի տամ։</verse>
				<verse number="3">Մանաւանդ որ դու տեղեակ ես Հրէից բոլոր սովորութիւններին եւ խնդիրներին. նորա համար աղաչում եմ, որ համբերութեամբ լսես ինձ։</verse>
				<verse number="4">Արդ իմ կեանքին, որ տղայութիւնիցս հետէ՝ ի սկզբանէ իմ ազգի մէջ՝ Երուսաղէմումն եմ եղել, բոլոր Հրէաները տեղեակ են.</verse>
				<verse number="5">Որովհետեւ վաղուց գիտեն, (եթէ կամենան վկայութիւն տալ,) որ ես մեր կրօնքի ճշմարտագոյն կուսակցութեան համեմատ Փարիսեցի եմ ապրել։</verse>
				<verse number="6">Եւ հիմա Աստուածանից մեր հայրերի եղած խոստմունքի յոյսին համար ատեանումը կանգնած դատվում եմ.</verse>
				<verse number="7">Որին մեր տասնեւերկու ցեղը գիշեր եւ ցերեկ անդադար պաշտելով սպասում են հասնել. եւ այդ յոյսի համար ամբաստանվում եմ Հրէաներիցն, ով Ագրիպպաս արքայ։</verse>
				<verse number="8">Ի՞նչ, անհաւատալի՞ բան է երեւում ձեզ, որ Աստուած մեռելներին յարուցանում է։</verse>
				<verse number="9">Եւ հէնց ես ինքս հարկաւոր էի համարում, որ Յիսուս Նազովրեցու անունի հակառակ շատ բաներ գործեմ.</verse>
				<verse number="10">Որ Երուսաղէմումն արի էլ. եւ սուրբերից շատերին ես բանտարկեցի քահանայապետներիցն իշխանութիւն առած, եւ նորանք սպանուելիս հաւանութիւն էի տալիս։</verse>
				<verse number="11">Եւ բոլոր ժողովարաններումը շատ անգամ պատիժ տալով նորանց բռնադատում էի որ հայհոյեն. եւ էլ աւելի նորանց վերայ կատաղած՝ հալածում էի մինչեւ դրսի քաղաքները։</verse>
				<verse number="12">Որով եւ երբոր քահանայապետների իշխանութիւնովը եւ հրամանովը գնում էի Դամասկոս,</verse>
				<verse number="13">Կէս օրուայ ժամանակին ճանապարհի վերայ տեսայ, ով արքայ, որ երկնքիցն արեգակին լոյսիցն աւելի մի լոյս ծագեց իմ չորս կողմովը՝ եւ նորանցով էլ՝ որ ինձ հետ գնում էին։</verse>
				<verse number="14">Եւ երբոր մենք ամենքս գետնի վերայ ընկանք՝ մի ձայն լսեցի, որ Եբրայեցիների բարբառով ինձ ասում էր. Սաւուղ, Սաւուղ, ի՞ նչու ես ինձ հալածում. դժուար է քեզ՝ խթանի դէմ քացի տալ։</verse>
				<verse number="15">Եւ ես ասեցի. Դու ո՞վ ես, Տէր. եւ նա ասեց. Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես։</verse>
				<verse number="16">Բայց վեր կաց՝ եւ ոտներիդ վերայ կանգնիր, որովհետեւ նորա համար երեւեցայ քեզ, որ քեզ ձեռս առնեմ պաշտօնեայ եւ վկայ լինելու այն բաներին որ դու տեսար, եւ այն բաներին որոնցով պիտի երեւամ քեզ.</verse>
				<verse number="17">Որ ազատեմ քեզ այդ ժողովրդիցը եւ հեթանոսներիցը. որոնց մէջ ես հիմա քեզ ուղարկում եմ.</verse>
				<verse number="18">Նորանց աչքերը բանալու, եւ խաւարիցը դէպի լոյսը դարձնելու, եւ սատանայի իշխանութիւնիցը դէպի Աստուած. որ նորանք մեղքերի թողութիւն՝ եւ սրբերի հետ ժառանգութիւն առնեն՝ ինձ հաւատալով։</verse>
				<verse number="19">Ուստի, ով Ագրիպպաս արքայ, ես անհնազանդ չ’եղայ այն երկնային տեսիլքին։</verse>
				<verse number="20">Այլ առաջ նորանց՝ որ Դամասկոսումը եւ Երուսաղէմումն էին եւ բոլոր Հրէաստանի երկրումը եւ հեթանոսներին պատմեցի, ապաշխարել եւ դառնալ դէպի Աստուծուն, ապաշխարութեան արժանի գործեր գործելով։</verse>
				<verse number="21">Սորա համար Հրէաներն ինձ տաճարումը բռնելով՝ ուզում էին սպանել։</verse>
				<verse number="22">Իսկ որովհետեւ Աստուածանից ինձ օգնութիւն հասաւ՝ ես մինչեւ այսօր կանգնած վկայում եմ փոքրին եւ մեծին. նորանից դուրս ոչինչ չ’ասելով՝ որ մարգարէները, եւ Մովսէսը խօսեցին այն լինելու բաների համար.</verse>
				<verse number="23">Թէ Քրիստոսը պիտի չարչարուի, եւ նա առաջինը մեռելներից յարութիւն առած՝ լոյս պիտի քարոզէ ժողովրդին եւ հեթանոսներին։</verse>
				<verse number="24">Եւ նա այս պատասխանը տալիս, Փեստոսը մեծ ձայնով ասեց. Գժվում ես, Պօղոս, շատ կարդացողութիւններդ մոլորեցնում են քեզ։</verse>
				<verse number="25">Նա էլ ասեց. Ես չեմ գժվում, ով ազնիւ Փեստոս, այլ ճշմարտութեան եւ զգաստութեան խօսքեր եմ խօսում։</verse>
				<verse number="26">Որովհետեւ թագաւորն էլ այս բաները գիտէ, որի հետ էլ համարձակ խօսում եմ. որովհետեւ չեմ կարծում որ սորանցից մէկն էլ նորանից ծածկուած լինի. որովհետեւ այս բանը անկիւնի մէջ եղած չէ։</verse>
				<verse number="27">Հաւատո՞ւմ ես մարգարէներին, ով Ագրիպպաս արքայ. գիտեմ որ դու հաւատում ես։</verse>
				<verse number="28">Ագրիպպասն էլ Պօղոսին ասեց. քիչ է մնում որ ինձ համոզես որ քրիստոնեայ դառնամ։</verse>
				<verse number="29">Եւ Պօղոսն ասեց. Աստուածանից կ’խնդրէի՝ թէ քիչ թէ շատ՝ ոչ միայն դու, այլ այն ամենն էլ՝ որ այսօր լսում են ինձ, այնպէս լինէին ինչպէս ես եմ, այս կապանքներիցը ջոկ։</verse>
				<verse number="30">Եւ երբոր նա այս ասել էր, վերկացաւ թագաւորը եւ կուսակալը եւ Բերինիկէն, եւ նորանց հետ նստողները.</verse>
				<verse number="31">Եւ գնալիս, իրար հետ խօսում էին եւ ասում թէ Այս մարդը մեռնելու կամ կապանքի արժանի բան չէ գործել։</verse>
				<verse number="32">Բայց Ագրիպպասը Փեստոսին ասեց. Կարելի էր այս մարդին արձակել՝ եթէ դէպի Կայսրը բողոքած չ’լինէր։</verse>
			</chapter>
			<chapter number="27">
				<verse number="1">Երբոր հրաման եղաւ մեզ, որ նաւով գնանք Իտալիա, Պօղոսին եւ ուրիշ մի քանի կապուածներ էլ տուին մի հարիւրապետի, որի անունը Յուլիոս էր՝ Սեբաստոսի գնդիցը։</verse>
				<verse number="2">Եւ մտնելով մի Ադրամինտացի նաւ՝ որ գնալու էր Ասիայի կողմերը, ճանապարհ ընկանք. Արիստարքոս Մակեդոնացի Թեսաղոնիկեցին էլ մեզ հետ էր։</verse>
				<verse number="3">Եւ միւս օրը իջանք Սիդոն. Եւ Յուլիոսը մարդասիրութիւն ցոյց տալով Պօղոսին՝ հրամայեց որ բարեկամների մօտ գնայ եւ խնամք գտնէ։</verse>
				<verse number="4">Եւ այնտեղից ճանապարհուելով նաւով գնացինք Կիպրոսի ցած կողմովը՝ քամու ներհակ լինելու պատճառովը։</verse>
				<verse number="5">Այն ժամանակ Կիլիկիայի եւ Պամփիւլիայի ծովի միջով գնալով՝ իջանք Լիկիացիների Միռան։</verse>
				<verse number="6">Եւ հարիւրապետն այնտեղ մի Աղեքսանդրացի նաւ գտաւ՝ որ Իտալիա էր գնում, եւ մեզ նորա մէջ մտցրեց։</verse>
				<verse number="7">Եւ շատ օրեր ծանր նաւելով հազիւ հասանք Կնիդի կողմերը. Եւ երբոր քամին չ’թողեց մեզ, նաւով գնացինք Կրետէի ցած կողմը Սաղմոնայի մօտ։</verse>
				<verse number="8">Եւ երբոր նորանով դժուարութիւնով անցանք՝ եկանք մի տեղ, որ կոչվում էր Գեղեցիկ նաւահանգիստ. Որի մօտ էր Ղասեա քաղաքը։</verse>
				<verse number="9">Եւ որովհետեւ շատ ժամանակ էր անցել՝ եւ նաւով գնալու համար վտանգաւոր էր, ծոմի ժամանակն էլ արդէն անցած լինելով, Պօղոսը խրատ էր տալիս,</verse>
				<verse number="10">Նորանց ասելով. Ով մարդիկ, տեսնում եմ որ այս նաւարկութիւնը նեղութիւնով եւ շատ վնասով է լինելու, ոչ թէ միայն բեռնին եւ նաւին, այլ մեր անձերին էլ։</verse>
				<verse number="11">Բայց հարիւրապետը նաւապետին եւ նաւավարին աւելի էր ականջ դնում քան թէ Պօղոսի խօսքերին։</verse>
				<verse number="12">Որովհետեւ այն նաւահանգիստն անյարմար էր երեւում ձմեռն անցկացնելու համար, շատերը խորհեցին որ այնտեղից գնան. Որ ձմեռը մնալու համար գուցէ կարողանան Փիւնիկէն հասնիլ՝ Կրետացիների այն նաւահանգիստը որ դէպի արեւմտեան հարաւի կողմը եւ դէպի արեւմտեան հիւսիսն էր նայում։</verse>
				<verse number="13">Եւ երբոր հարաւի քամին մեղմօրէն փչեց, կարծում էին թէ իրանց նպատակին կ’հասնեն. Եւ ճանապարհ ընկած անցնում էին Կրետէի մօտովը։</verse>
				<verse number="14">Եւ շատ ժամանակ չէր անցել՝ որ նորա վերայ մի մրրկալից հողմ ընկաւ, որ Եւրակիկլոն էր կոչվում։</verse>
				<verse number="15">Եւ երբոր նաւը բռնուեցաւ եւ հողմի դէմ չ’կարողացաւ դիմանալ, բայց ընկած գնում եւ գալիս էինք։</verse>
				<verse number="16">Եւ դիմելով մի կղզու՝ որ Կղօդա էր կոչվում, հազիւ կարողացանք մակոյկը բռնել։</verse>
				<verse number="17">Որն առնելով օգնութեան գործածեցին եւ նաւը տակիցը կապեցին, եւ վախենալով՝ որ յորձանուտը չ’ընկնեն, առագաստը իջեցրին, եւ այնպէս գնում եւ գալիս էին։</verse>
				<verse number="18">Եւ երբոր մենք շատ նեղութիւն էինք քաշում փոթորկից, հետեւեալ օրը բեռները ծովի մէջ էին գցում։</verse>
				<verse number="19">Եւ երրորդ օրը մեր ձեռքովը նաւի գործիքը դուրս թափեցինք։</verse>
				<verse number="20">Եւ երբոր շատ օրեր՝ ոչ արեւ եւ ոչ աստղեր էին երեւում, եւ փոթորիկն էլ քիչ չէր որ մեզ վերայ կար, ապա մեր ազատուելու բոլոր յոյսը կտրուեցաւ։</verse>
				<verse number="21">Եւ որովհետեւ շատ օր սոված էին, այն ժամանակ Պօղոսը նորանց մէջ կանգնած ասեց. Ով մարդիկ, պէտք էր ձեզ՝ ինձ լսէիք, եւ Կրետէիցը դուրս չ’գայիք՝ եւ այս նեղութիւնիցը եւ վնասիցը պրծնէիք։</verse>
				<verse number="22">Եւ հիմա էլ խրատում եմ ձեզ՝ որ սրտապինդ կենաք. Որ ձեզանից ոչ մէկի անձին էլ վնաս չի լինիլ, բացի այդ նաւիցը։</verse>
				<verse number="23">Որովհետեւ այս գիշեր երեւեցաւ ինձ այն Աստուծոյ հրեշտակը՝ որ ես նորանն եմ եւ որին էլ պաշտում եմ.</verse>
				<verse number="24">Եւ ասեց. Մի վախենար, Պօղոս. Պէտք է քեզ՝ Կայսեր առաջին կանգնես. Եւ ահա Աստուած շնորհել է քեզ այդ բոլոր քեզ հետ նաւողները։</verse>
				<verse number="25">Սորա համար սրտապինդ կացէք, ով մարդիկ. որովհետեւ հաւատում եմ Աստուծուն, որ այսպէս կ’լինի ինչպէս ինձ հետ խօսեց։</verse>
				<verse number="26">Բայց պէտք է մի կղզի ընկնենք։</verse>
				<verse number="27">Երբոր տասնեւչորսերորդ գիշերն եղաւ՝ քանի որ դեռ Ադրիականի անդունդներումը տարուբերվում էինք, կէս գիշերումը նաւավարները կարծում էին՝ թէ մի ցամաքի հասած լինեն։</verse>
				<verse number="28">Եւ գնդերը գցելով քսան գիրկ խոր գտան. Եւ մի քիչ էլ առաջ գնալով էլի գցեցին՝ եւ տասնեւհինգ գիրկ գտան։</verse>
				<verse number="29">Եւ որովհետեւ վախեցան որ մի գուցէ քարոտ տեղերի մէջ ընկնեն. Յետի կողմիցը չորս խարիսխ գցեցին եւ սպասում էին լուսանալուն։</verse>
				<verse number="30">Բայց երբոր նաւավարներն ուզում էին՝ որ նաւիցը փախչեն եւ մակոյկը իջեցրին ծովը. Այն պատճառանքով՝ իբր թէ առաջի կողմիցն էլ պիտի խարիսխ գցեն,</verse>
				<verse number="31">Պօղոսը հարիւրապետին եւ զինուորներին ասեց. Եթէ դորանք նաւումը չ’մնան, դուք չէք կարող ապրիլ։</verse>
				<verse number="32">Այն ժամանակ զինուորները մակոյկի չուանները կտրեցին՝ եւ նորան դէն գցեցին։</verse>
				<verse number="33">Եւ երբոր ուզում էր առաւօտ լինել, Պօղոսն ամենին աղաչում էր՝ որ կերակուր առնեն, ասելով. Այսօր տասնեւչորսերորդ օրն է՝ որ դուք սպասելով՝ անօթի էք մնացել, եւ մի բան չէք կերել։</verse>
				<verse number="34">Նորա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ուտէք, որովհետեւ սա ձեր ազատութեան համար է. վասնզի ձեզանից մէկի գլխիցը մի մազ չի ընկնիլ։</verse>
				<verse number="35">Եւ սա ասելով, հաց առաւ ամենքի առաջին Աստուածանից գոհացաւ, կտրեց եւ սկսեց ուտել։</verse>
				<verse number="36">Եւ ամենքը քաջալերուեցան, եւ իրանք էլ կերակուր առան։</verse>
				<verse number="37">Եւ նաւի մէջ ամենքս երկու հարիւր եօթանասունեւվեց հոգի էինք։</verse>
				<verse number="38">Երբոր այն կերակրովը կշտացան, նաւը թեթեւացրին՝ ցորենը ծովը թափելով։</verse>
				<verse number="39">Եւ երբոր առաւօտ եղաւ՝ երկիրը չէին ճանաչում, բայց մի գոգ էին տեսնում՝ որ ծովեզր էր. Եւ մտածում էին որ եթէ հնար լինի, նաւն այնտեղ պրծացնեն։</verse>
				<verse number="40">Եւ խարիսխները կտրելով ծովը գցեցին. Ղեկերի կապերը թուլացրին. Եւ առագաստը վեր առան՝ քամուն տուին դէպի ծովի եզրի կողմը։</verse>
				<verse number="41">Եւ մի տեղ ընկան՝ որ երկու կողմիցը ծով ունէր. Եւ նաւը նստեցրին. Եւ նաւի առաջի կողմը խրուած անշարժ մնաց, եւ յետի կողմն ալիքների սաստկութիւնիցը քանդվում էր։</verse>
				<verse number="42">Եւ զինուորները խորհուրդ էին արել՝ որ կապուածներին սպանեն, մի գուցէ մէկը լողայ փախչի։</verse>
				<verse number="43">Բայց հարիւրապետը կամենալով Պօղոսին ապրեցնել, նորանց այն խորհրդիցը արգիլեց. Եւ հրամայեց որ լող տալ կարողացողներն առաջ ընկնեն եւ դուրս գնան ցամաքը։</verse>
				<verse number="44">Եւ մնացածներն էլ որը տախտակներով եւ որը նաւի ուրիշ բաներով.եւ այնպէս եղաւ որ ամենքը պրծան դուրս եկան ցամաքը։</verse>
			</chapter>
			<chapter number="28">
				<verse number="1">Եւ երբոր ազատուեցանք, այն ժամանակ իմացանք՝ որ այն կղզու անունը Մելիտէ էր. բայց բարբարոսները ոչ սակաւ մարդասիրութիւն ցոյց տուին մեզ։</verse>
				<verse number="2">Վասն զի կրակ վառեցին եւ մեզ ամենիս ընդունեցին մեր վերայ եկած անձրեւի եւ սաստիկ ցրտի համար։</verse>
				<verse number="3">Եւ Պօղոսը՝ երբոր շատ խռիւ էր հաւաքել եւ կրակի վերայ էր դնում, տաքութիւնիցը մի իժ դուրս եկաւ եւ նորա ձեռքիցը բռնեց։</verse>
				<verse number="4">Եւ երբոր բարբարոսները տեսան գազանը նորա ձեռքիցը կախուած, իրար ասում էին, Այս մարդն անպատճառ մարդասպան է, որ ծովիցը ազատուելուց յետոյ արդար իրավունքը չ’թողեց որ ապրի։</verse>
				<verse number="5">Եւ նա այն գազանը կրակին մէջ թափ տուաւ. Եւ իրան ոչինչ վնաս չ’եղաւ։</verse>
				<verse number="6">Իսկ նորանք սպասում էին, թէ կամ կ’ուռենայ, կամ յանկարծակի մեռած վայր կ’ընկնի. Եւ երբոր շատ սպասեցին, եւ տեսան որ վնաս չ’եղաւ նորան, իրանց խօսքը դարձրին, եւ ասում էին, թէ Սա մի աստուած է։</verse>
				<verse number="7">Եւ այնտեղի չորս կողմովը կային այն կղզու գլխաւորի գիւղերը, որի անունը Պոպլիոս էր. Որ մեզ երեք օր իրան մօտ առաւ եւ սիրով ընդունեց։</verse>
				<verse number="8">Եւ եղաւ որ Պոպլիոսի հայրը ջերմով եւ թանչքով հիւանդացած պառկած էր. Պօղոսը նորա մօտ մտաւ՝ եւ աղօթք արաւ, եւ ձեռքերը նորա վերայ դրաւ, եւ նորան բժշկեց։</verse>
				<verse number="9">Եւ երբոր այս եղաւ, ուրիշ հիւանդներն էլ որ այն կղզումը կային, գալիս էին եւ բժշկվում։</verse>
				<verse number="10">Որոնք շատ պատուով էլ պատուեցին մեզ. Եւ երբոր գնացինք, ինչ որ պէտք էր տուին։</verse>
				<verse number="11">Եւ երեք ամսից յետոյ վեր ելանք մի Աղեքսանդրացի նաւ, որ ձմեռը այն կղզումն էր անցկացրել եւ Դիոսկուրացիների նշանն ունէր։</verse>
				<verse number="12">Եւ իջանք Սիրակուսա, եւ երեք օր այնտեղ մնացինք։</verse>
				<verse number="13">Այնտեղից պտոյտ տալով հասանք Հռեգիոն. Եւ մէկ օրից յետոյ երբոր հարաւի քամին փչեց, երկրորդ օրը եկանք Պատիողոս։</verse>
				<verse number="14">Ուր եղբայրներ էլ գտանք, որոնք աղաչեցին որ եօթն օր այնտեղ մնանք. Եւ այսպէս եկանք Հռովմ։</verse>
				<verse number="15">Եւ երբոր այնտեղից եղբայրները մեր մասին լսեցին, մեր առաջը դուրս եկան մինչեւ Ապփիոսի վաճառանոցը եւ Երեք իջեւանները. Պօղոսը որ նորանց տեսաւ, Աստուածանից գոհացաւ եւ քաջութիւն առաւ։</verse>
				<verse number="16">Եւ երբոր մտանք Հռովմ հարիւրապետը կապուածները զօրապետին յանձնեց. Եւ Պօղոսին հրաման եղաւ որ իր պահապան զինուորի հետ առանձին կենայ։</verse>
				<verse number="17">Եւ երեք օրից յետոյ եղաւ որ Պօղոսը Հրէաների գլխաւորներին կանչեց. Եւ երբոր եկան, նորանց ասեց. Մարդիկ եղբարք, ես ժողովրդի կամ հայրենական սովորութիւնների հակառակ մի բան չ’գործած, Երուսաղէմիցը կապուած մատնուեցայ Հռովմայեցիների ձեռը։</verse>
				<verse number="18">Որոնք ինձ դատելով կամեցան թող տալ, որովհետեւ ինձանում մեռնելու ոչինչ յանցանք չ’կար։</verse>
				<verse number="19">Բայց երբոր Հրէաները հակառակում էին, ստիպուեցայ դէպի Կայսրը բողոքել. Ոչ թէ իբր իմ ազգիցը մի ամբաստանելու բան ունէի։</verse>
				<verse number="20">Եւ այս պատճառի համար աղաչեցի ձեզ հիմա որ տեսնեմ եւ խօսեմ. Որովհետեւ Իսրայէլի այն յոյսին համար եմ ես այս շղթայովը կապուած։</verse>
				<verse number="21">Նորանք էլ ասեցին նորան. Մենք քեզ համար Հրէաստանիցը ոչ թուղթ ենք ստացել եւ ոչ էլ եղբայրներից մէկը եկաւ եւ քեզ համար մի չար բան պատմեց կամ խօսեց։</verse>
				<verse number="22">Բայց կ’բաղձայինք քեզանից լսել թէ ինչ ես խորհում. Որովհետեւ այդ աղանդի համար մեզ յայտնի է, որ ամեն տեղ դորա դէմ են խօսում։</verse>
				<verse number="23">Երբոր նորա հետ մէկ օր որոշել էին, շատ մարդիկ եկան նորա մօտ այն հիւրանոցը, որոնց Աստուծոյ արքայութիւնը վկայութիւնով պատմում էր, եւ Յիսուսին համար նորանց համոզում էր Մովսէսի օրէնքիցը եւ մարգարէներիցն առաւօտանց մինչեւ իրիկունը։</verse>
				<verse number="24">Եւ ոմանք խօսքերին համոզվում էին, իսկ ոմանք չէին հաւատում։</verse>
				<verse number="25">Եւ իրար հետ չ’միաբանուած արձակուեցան, երբոր Պօղոսը այս մէկ խօսքն ասեց թէ Սուրբ Հոգին Եսայիա մարգարէի ձեռովը մեր հայրերի հետ լաւ խօսեց,</verse>
				<verse number="26">Եւ ասեց. Գնա ժողովրդի մօտ եւ ասիր. Դուք լսելով կ’լսէք եւ չէք իմանալ. Եւ տեսնելով կ’տեսնէք եւ չէք տեսնել։</verse>
				<verse number="27">Որովհետեւ այս ժողովրդի սիրտը թանձրացաւ, եւ իրանց ականջներովը ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին. Որ մի գուցէ աչքով տեսնեն եւ ականջներովը լսեն, եւ սրտով իմանան եւ դարձի գան, եւ ես բժշկեմ նորանց։</verse>
				<verse number="28">Եւ հիմա յայտնի լինի ձեզ, որ Աստուծոյ փրկութիւնն ուղարկուեցաւ հեթանոսներին, եւ նորանք կ’լսեն։</verse>
				<verse number="29">Եւ երբոր նա այս ասեց. Հրէաները դուրս գնացին նորանից. Եւ իրանց մէջ շատ վիճաբանութիւն ունէին։՝՝</verse>
				<verse number="30">Եւ Պօղոսը ամբողջ երկու տարի, իր վարձքով բռնած տունը մնաց։</verse>
				<verse number="31">Եւ ամեն իրան մօտ եկողներին ընդունում էր</verse>
				<verse number="32">Աստուծոյ արքայութիւնը քարոզելով, եւ Տէր Յիսուս Քրիստոսի համար սովորեցնելով, անխափան ամեն համարձակութեամբ։{nl}</verse>
			</chapter>
		</book>
		<book number="45">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝ կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար որոշուած,</verse>
				<verse number="2">Այն որ առաջուց խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը,</verse>
				<verse number="3">Իր Որդու համար, ու մարմնի կողմանէ Դաւիթի զաւակիցն եղաւ.</verse>
				<verse number="4">Եւ Աստուծոյ Որդի սահմանուեցաւ զօրութիւնով՝ սրբութեան Հոգու կողմանէ՝ մեռելներից յարութիւն առնելուցը, մեր Տէր Յիսուս Քրիստոսի համար,</verse>
				<verse number="5">Որով ընդունեցինք շնորհք եւ առաքելութիւն՝ հաւատքի հնազանդութեան համար ամեն ազգերի մէջ նորա անունի համար.</verse>
				<verse number="6">Որոնց միջումը դուք էլ Յիսուս Քրիստոսի կանչուածներն էք.</verse>
				<verse number="7">Ձեզ ամենիդ՝ որ Հռովմումն էք՝ Աստուծոյ սիրելիներիդ՝ կանչուած սուրբերիդ, շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Աստուածանից՝ մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։</verse>
				<verse number="8">Առաջ գոհանում եմ Աստուածանից Յիսուս Քրիստոսի ձեռովը ձեր ամենի համար. որ ձեր հաւատքը բոլոր աշխարհքի մէջ պատմվում է։</verse>
				<verse number="9">Որովհետեւ Աստուած ինձ վկայ է, որին ես պաշտում եմ իմ հոգովը նորա Որդու աւետարանումը, թէ ինչպէս անդադար ձեզ յիշում եմ։</verse>
				<verse number="10">Ամեն ժամանակ իմ աղօթքներումն աղաչելով՝ որ լինի թէ մի անգամ յաջողուի ինձ՝ Աստուծոյ կամքովը ձեզ մօտ գալ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ շատ ցանկանում եմ ձեզ տեսնել, որ մի հոգեւոր շնորհք հաղորդեմ ձեզ ձեր հաստատուելու համար.</verse>
				<verse number="12">Այսինքն՝ որ ձեզ հետ մխիթարուիմ մեր փոխադարձ՝ իմ եւ ձեր հաւատքի միջոցով։</verse>
				<verse number="13">Եղբարք, չեմ կամենում որ դուք չ՛գիտենաք, թէ շատ անգամ միտքս դրի որ ձեզ մօտ գամ, (թէեւ մինչեւ հիմա արգիլուեցայ.) որ ձեր միջումն էլ պտուղ ունենամ՝ ինչպէս եւ ուրիշ հեթանոսների մէջ։</verse>
				<verse number="14">Որովհետեւ ես Յոյներին եւ Բարբարոսներին, իմաստուններին եւ անմիտներին պարտական եմ։</verse>
				<verse number="15">Այնպէս՝ իմովսանն յօժար եմ ձեզ էլ, որ Հռովմումն էք՝ աւետարանը քարոզել։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում. որովհետեւ Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար ամեն հաւատացողին, առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Աստուծով արդարութիւնը նորանով յայտնվում է՝ հաւատքից հաւատքի մէջ. ինչպէս գրուած է թէ Արդարը հաւատքից կ’ապրի։</verse>
				<verse number="18">Որովհետեւ Աստուծոյ բարկութիւնն երկնքիցը յայտնվում է մարդկանց ամեն ամբարշտութեան եւ անիրաւութեան վերայ, որ ճշմարտութիւնն անիրաւութիւնով բռնում են։</verse>
				<verse number="19">Որովհետեւ Աստուծոյ գիտելիքը յայտնի է նորանցում. որ Աստուած յայտնեց նորանց։</verse>
				<verse number="20">Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։</verse>
				<verse number="21">Որովհետեւ Աստուծուն ճանաչելով, նորան Աստուծոյ պէս չ’փառաւորեցին՝ կամ շնորհակալ չ’եղան. այլ իրանց մտածմունքներումն ունայնացան եւ նորանց անմիտ սրտերը խաւարուեցան։</verse>
				<verse number="22">Ասելով թէ իմաստուն են՝ յիմարեցան.</verse>
				<verse number="23">Եւ անեղծ Աստուծոյ փառքը փոխեցին եղծանելի մարդի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների պատկերի նմանութեան հետ.</verse>
				<verse number="24">Նորա համար Աստուած էլ նորանց մատնեց իրանց սրտերի ցանկութեան մէջ՝ պղծութեան համար. որ խայտառակեն իրանց մարմիններն իրանց անձերումը։</verse>
				<verse number="25">Որոնք Աստուծոյ ճշմարտութիւնը ստութեան հետ փոխեցին. եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծուածներին քան թէ Ստեղծողին. որ օրհնեալ է ի յաւիտեանս. ամէն։</verse>
				<verse number="26">Նորա համար Աստուած մատնեց նորանց անարգ կիրքերի. եւ նորանց էգերը բնական գործածութիւնը փոխեցին անբնականի հետ։</verse>
				<verse number="27">Այնպէս էլ արուները կնոջ բնական գործածութիւնը թողելով, իրանց ցանկութիւններովն իրար հետ բորբոքուեցան. արուներն արուների հետ խայտառակութիւն էին գործում, եւ այն փոխարէնը՝ որ արժան էր իրանց մոլութեանն՝ իրանց անձերումը ընդունում էին։</verse>
				<verse number="28">Եւ ինչպէս որ չ’ընտրեցին՝ Աստուծուն ունենալ իրանց գիտութեան մէջ, Աստուած մատնեց նորանց անարգ մտքի որ անարժան բաներ գործեն.</verse>
				<verse number="29">Որոնք լցուած են ամեն անիրաւութիւնով, պոռնկութիւնով, անզգամութիւնով, ագահութիւնով, չարութինով, լիքը նախանձով, մարդասպանութիւնով, կռիւով, նենգութիւնով, չարաբարութիւնով.</verse>
				<verse number="30">Քսուներ, բամբասողներ, աստուածատողներ, թշնամանողներ, ամբարտաւաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողների անհնազանդներ.</verse>
				<verse number="31">Անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ.</verse>
				<verse number="32">Որ Աստուծոյ իրաւունքները հասկանալով՝ թէ այսպիսի բաներ գործողները մահի արժանի են, ոչ թէ միայն այս բաներն անում են, այլ գործողներին էլ կամակից են լինում։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Նորա համար առանց պատասխան տալու ես, ով մարդ՝ ով որ էլ լինես, որ դատում ես. որովհետեւ ինչով որ ուրիշին դատում ես, քեզ ես դատապարտում. որ դու նոյնն ես գործում որ ինքդ դատում ես։</verse>
				<verse number="2">Բայց մենք գիտենք, որ Աստուծոյ դատաստանը ճշմարտութեամբ է նորանց վերայ, որ այսպիսի բաներ գործում են։</verse>
				<verse number="3">Իսկ, ով մարդ, որ դատում ես այսպիսի բաներ գործողներին, եւ որ դու նոյնն ես գործում, մի՞թէ կարծում ես՝ թէ դու կ’պրծնիս Աստուծոյ դատաստանիցը։</verse>
				<verse number="4">Կամ թէ նորա քաղցրութեան առատութիւնը եւ համբերութիւնը եւ երկայնմտութիւնը արհամարհո՞ւմ ես. չ’գիտենալով որ Աստուծոյ քաղցրութիւնը քեզ ապաշխարութեան է տանում։</verse>
				<verse number="5">Բայց դու քո խստութիւնովը եւ անզեղջ սրտովը բարկութիւն ես կիտում քո անձի համար՝ բարկութեան եւ այն Աստուծոյ արդար դատաստանի յայտնութեան օրումը,</verse>
				<verse number="6">Որ նա ամեն մէկին իր գործերի պէս հատուցումը կ’տայ.</verse>
				<verse number="7">Նորանց, որ բարի գործերի մէջ են յարատեւում, եւ փառք եւ պատիւ եւ անապականութիւն են որոնում, յաւիտենական կեանք.</verse>
				<verse number="8">Բայց նորանց՝ որ հակառակութիւնից են՝ եւ ճշմարտութեան անհնազանդ եւ անիրաւութեան ետեւից գնացած, բարկութիւն եւ սրտմտութիւն.</verse>
				<verse number="9">Նեղութիւն եւ տառապանք այն ամեն մարդի վերայ՝ որ չարութիւն է գործում. առաջ Հրէայի՝ եւ յետոյ Յոյնի։</verse>
				<verse number="10">Իսկ փառք եւ պատիւ եւ խաղաղութիւն ամեն բարի գործողին. առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։</verse>
				<verse number="11">Որովհետեւ Աստուծոյ մօտ աչառութիւն չ’կայ։</verse>
				<verse number="12">Որովհետեւ նորանք՝ որ առանց օրէնքի մեղք գործեցին, առանց օրէնքի էլ կ’կորչեն. եւ նորանք՝ որ օրէնքի տակ մեղք գործեցին օրէնքով կ’դատուին։</verse>
				<verse number="13">(Որովհետեւ ոչ թէ օրէնքը լսողներն են Աստուծոյ առաջին արդար, այլ օրէնքը կատարողները կ’արդարանան։</verse>
				<verse number="14">Ուրեմն երբոր հեթանոսները՝ որ օրէնք չ’ունին՝ բնութեամբ օրէնքի գործերն անեն, սորանք թէեւ օրէնք չ’ունին իրանք են իրանց համար օրէնք.</verse>
				<verse number="15">Որոնք ցոյց են տալիս թէ օրէնքի գործը նորանց սրտերումը գրուած է՝ նորանց խղճմտանքի վկայութիւնովը, եւ իրանց խորհուրդների իրար յանդիմանելովը, կամ թէ իրաւունք տալովը.)</verse>
				<verse number="16">Այն օրը՝ որ Աստուած մարդկանց ծածուկ բաները կ’դատէ իմ աւետարանի համեմատ Յիսուս Քրիստոսի ձեռովը։</verse>
				<verse number="17">Ահա դու Հրէայ ես անուանվում, եւ կռթնվում ես օրէնքի վերայ, եւ պարծենում ես Աստուծով։</verse>
				<verse number="18">Եւ նորա կամքը գիտես, եւ զանազանում ես տարբեր բաները օրէնքիցը խրատուած լինելով,</verse>
				<verse number="19">Եւ քո անձի վերայ վստահութիւն ունիս՝ որ կոյրերի առաջնորդ ես. եւ խաւարեալների լոյս.</verse>
				<verse number="20">Անմիտների խրատիչ, երեխաների վարդապետ. որ օրէնքի գիտութեան եւ ճշմարտութեան կերպարանքն ունիս օրէնքումը.</verse>
				<verse number="21">Արդ դու՝ որ ուրիշին սովորեցնում ես, քո անձին չե՞ս սովորեցնում. դու որ քարոզում ես չ’գողանալ, գողանո՞ւմ ես։</verse>
				<verse number="22">Որ ասում ես շնութիւն չ’գործել՝ շնութիւ՞ն ես գործում. դու՝ որ կռքերիցը գարշում ես՝ սրբապղծութի՞ւն ես անում։</verse>
				<verse number="23">Դու՝ որ օրէնքովը պարծենում ես, օրէնքին դէմ գործելով Աստուծուն անարգո՞ւմ ես։</verse>
				<verse number="24">Որովհետեւ Աստուծոյ անունը ձեր պատճառովը հայհոյվում է հեթանոսների մէջ, ինչպէս եւ գրուած է։</verse>
				<verse number="25">Արդ թլփատութիւնը շահաւոր է՝ թէ որ օրէնքը պահող ես. ապա եթէ օրէնքի դէմ յանցաւոր ես, քո թլփատութիւնն անթլփատութիւն եղաւ։</verse>
				<verse number="26">Բայց թէ որ անթլփատութիւնն օրէնքի իրաւուոնքները պահէ, չէ՞ որ նորա անթլփատութիւնը՝ թլփատութիւն կ’համարուի։</verse>
				<verse number="27">Եւ ի բնէ անթլփատութիւնը՝ օրէնքը կատարելով կ’դատապարտէ քեզ, որ գրով եւ թլփատութիւնով օրէնքի դէմ յանցաւոր ես.</verse>
				<verse number="28">Որովհետեւ նա չէ Հրէայ՝ որ դրսի երեւույթով է, եւ այն չէ թլփատութիւնը՝ որ մարմնով դրսի երեւոյթով է.</verse>
				<verse number="29">Այլ նա՝ որ ծածուկ Հրէայ է, եւ սրտի թլփատութիւնը հոգով՝ եւ ոչ թէ գրով. որի գովասանքը ոչ թէ մարդկանցից է, այլ Աստուածանից։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Արդ ի՞նչ է Հրէայի առաւելութիւնը, կամ ի՞նչ է թլփատութեան օգուտը։</verse>
				<verse number="2">Շատ, ամեն կերպով. առաջ հէնց նա որ Աստուծոյ պատգամները նորանց հաւատացուեցան։</verse>
				<verse number="3">Բայց ի՞նչ. եթէ ոմանք չ’հաւատացին, մի՞թէ նորանց անհաւատութիւնն Աստուծոյ հաւատքը կ’խափանէ. քաւ լիցի։</verse>
				<verse number="4">Արդ թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ. ինչպէս գրուած է, Որ արդար լինես քո խօսքերումը, եւ յաղթես քո դատուելումը։</verse>
				<verse number="5">Բայց եթէ մեր անիրաւութիւնն Աստուծոյ արդարութիւնը յայտնի երեւացնում է, ի՞նչ ասենք. մի՞թէ անիրաւ է Աստուած, որ բարկութիւնը բերում է։</verse>
				<verse number="6">Մարդի կերպով եմ ասում, քաւ լիցի. ապա Աստուած ի՞նչպէս կ’դատէ աշխարհքը։</verse>
				<verse number="7">Որովհետեւ եթէ Աստուծոյ ճշմարտութիւնն իմ ստութիւնովն աւելացաւ նորա փառքի համար, էլ ի՞նչու եմ ես մեղաւորի պէս դատվում։</verse>
				<verse number="8">Եւ ի՞նչու համար այնպէս չ’անենք ինչպէս չարախօսվում ենք, եւ ինչպէս ոմանք ասում են մեզ համար, թէ ասում լինինք, թէ Չար գործենք՝ որ բարին գայ. որոնց դատաստանը արդար է։</verse>
				<verse number="9">Եւ հիմա ի՞նչ. աւելի՞ ենք. ամենեւին ոչ. որովհետեւ առաջ մեղադրեցինք Հրէաներին եւ հեթանոսներին, թէ ամենքը մեղքի տակ են.</verse>
				<verse number="10">Ինչպէս որ գրուած է, թէ Արդար չ’կայ՝ մէկն էլ չ’կայ։</verse>
				<verse number="11">Չ’կայ իմացող, չ’կայ Աստուծուն խնդրող,</verse>
				<verse number="12">Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան. չ’կայ բարութիւն անող, մինչեւ մէկն էլ չ’կայ։</verse>
				<verse number="13">Նորանց կոկորդը բաց գերեզման է, եւ իրանց լեզուներովը նենգութիւն են անում. իժերի թոյն կայ նորանց շրթունքների տակ։</verse>
				<verse number="14">Որոնց բերանը անէծքով եւ դառնութիւնով լիքն է։</verse>
				<verse number="15">Որոնց ոտները շուտագնաց են արիւն թափելու համար։</verse>
				<verse number="16">Կործանում եւ թշուառութիւն է նորանց ճանապարհներումը։</verse>
				<verse number="17">Եւ խաղաղութեան ճանապարհը չ’ճանաչեցին։</verse>
				<verse number="18">Աստուծոյ երկիւղը նորանց աչքերի առաջին չէ։</verse>
				<verse number="19">Բայց գիտենք, թէ ամեն ինչ որ օրէնքն ասում է նորանց է ասում, որ օրէնքի տակ են. որ ամեն բերան խփուի, եւ բոլոր աշխարհք Աստուծոյ առաջին դատապարտ լինի։</verse>
				<verse number="20">Որովհետեւ օրէնքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նորա առաջին. որովհետեւ օրէնքովը լինում է մեղքի գիտութիւն։</verse>
				<verse number="21">Բայց հիմա առանց օրէնքի Աստուծոյ արդարութիւնը յայտնուած է, օրէնքից եւ մարգարէներից վկայուած լինելով.</verse>
				<verse number="22">Այսինքն Աստուծոյ արդարութիւնը որ Յիսուս Քրիստոսի հաւատքիցն է, այն ամենի համար եւ ամենի վերայ, որ հաւատում են. որովհետեւ խտրութիւն չ’կայ։</verse>
				<verse number="23">Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են.</verse>
				<verse number="24">Ձրի են արդարանում նորա շնորհքովը՝ այն փրկոււթեան ձեռովը՝ որ Յիսուս Քրիստոսումն է։</verse>
				<verse number="25">Որին Աստուած առաջուց սահմանեց քաւութիւն լինելու համար հաւատալով նորա արիւնովը, որ իր արդարութիւնը ցոյց տայ՝ այն առաջուց գործուած մեղքերի թոյլտուութեան համար՝ Աստուծոյ ներելու ժամանակին։</verse>
				<verse number="26">Որ իր արդարութիւնը երեւացնէ այս ժամանակումը. Որ ինքն լինի արդար եւ արդարացնող նորան՝ որ Յիսուսի հաւատքիցն է.</verse>
				<verse number="27">Հիմա ո՞ւր է պարծանքը. խափանուեցաւ. ո՞ր օրէնքով, գործերի՞ օրէնքովը. Ոչ, այլ հաւատքի օրէնքովը։</verse>
				<verse number="28">Ուրեմն համարում ենք, որ մարդը հաւատքով է արդարանում առանց օրէնքի գործերի։</verse>
				<verse number="29">Մի՞թէ Աստուած միայն Հրէաներինն է, եւ հեթանոսներինն էլ չէ. այո, հեթանոսներինն էլ է։</verse>
				<verse number="30">Որովհետեւ մէկ Աստուած է՝ որ արդարացնում է թլփատութիւնը հաւատքից եւ անթլփատութիւնը նոյն հաւատքովը։</verse>
				<verse number="31">Արդ մի՞թէ օրէնքը խափանում ենք հաւատքովը. քաւ լիցի. այլ օրէնքը հաստատում ենք։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Արդ ի՞նչ ասենք, թէ մեր Աբրահամ հայրը գտաւ մարմնի կողմանէ։</verse>
				<verse number="2">Որովհետեւ եթէ Աբրահամը գործերով արդարացած լինէր՝ պարծանք կ’ունենար. բայց ոչ թէ Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="3">Որովհետեւ գիրքն ի՞նչ է ասում. Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ արդարութիւն համարուեցաւ նորան։</verse>
				<verse number="4">Բայց նորան՝ որ գործք է անում, վարձքը չէ համարվում շնորհքի պէս, այլ պարտքի պէս։</verse>
				<verse number="5">Բայց նորան՝ որ գործք չէ անում այլ հաւատում է նորան, որ ամբարշտին արդարացնում է, նորա հաւատքը համարվում է արդարութիւն։</verse>
				<verse number="6">Ինչպէս որ Դաւիթն էլ այն մարդի երանութիւնն է ասում, որին Աստուած արդարութիւն է համարում առանց գործերի։</verse>
				<verse number="7">Երանի նորանց՝ որոնց անօրէնութիւնները թողուեցան, եւ որոնց մեղքերը ծածկուեցան։</verse>
				<verse number="8">Երանի է այն մարդին, որին Տէրը մեղք չի համարիլ։</verse>
				<verse number="9">Արդ այս երանութիւնը՝ թլփատութեան վերա՞յ է՝ կամ թէ անթլփատութեան վերայ էլ է. որովհետեւ ասում ենք՝ թէ Աբրահամի հաւատքն արդարութիւն համարուեցաւ։</verse>
				<verse number="10">Արդ ի՞նչպէս համարուեցաւ. երբոր թլփատութիւնո՞ւմ էր՝ թէ անթլփատութիւնումը. ոչ թէ թլփատութիւնում այլ անթլփատութիւնում։</verse>
				<verse number="11">Եւ թլփատութեան նշանն առաւ իբրեւ արդարութեան կնիք այն հաւատքի որ անթլփատութիւնումն էր, որ նա հայր լինի այն ամեն հաւատացեալների՝ որ անթլփատութիւնիցն են՝ որ նորանց էլ համարուի արդարութիւնը։</verse>
				<verse number="12">Եւ թլփատութեան հայր համարուի ոչ միայն նորանց՝ որ թլփատութիւնիցն են, այլ նորանց էլ՝ որ այն հաւատքի հետքովն են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատութիւնումն ունէր։</verse>
				<verse number="13">Որովհետեւ ոչ թէ օրէնքովը եղաւ Աբրահամին կամ նորա զաւակին այն խոստմունքը թէ նա աշխարհքի ժառանգն է, այլ հաւատքի արդարութիւնիցը։</verse>
				<verse number="14">Որովհետեւ եթէ օրէնքից լինողներն են ժառանգ, ապա հաւատքն ունայն էր՝ եւ խոստմունքը կ’խափանուէր։</verse>
				<verse number="15">Որովհետեւ օրէնքը բարկութիւն է գործում. որովհետեւ ուր օրէնք չ’կայ՝ օրինազանցութիւն էլ չ’կայ։</verse>
				<verse number="16">Սորա համար հաւատքիցն է, որ շնորհքով լինի. որ խոստմունքը հաստատ լինի ամեն զաւակի համար, ոչ միայն օրէնքիցը լինողի համար, այլ նորա համար էլ որ Աբրահամի հաւատքիցն է, որ մեր ամենի հայրն է։</verse>
				<verse number="17">Ինչպէս որ էլ գրուած է, թէ Շատ ազգերի հայր արի քեզ Աստուծոյ առաջին, որին հաւատաց, որ մեռելներին կենդանի է անում՝ եւ չ’լինող բաները լինողի պէս է կանչում։</verse>
				<verse number="18">Որ առանց յոյսի՝ յոյսով հաւատաց՝ թէ շատ ազգերի հայր կ’լինի. ինչպէս ասուեցաւ՝ թէ Այնպէս պիտի լինի քո զաւակը։</verse>
				<verse number="19">Եւ չ’տկարացաւ հաւատքով, այսինքն մտիկ չ’արաւ իր մարմնին որ արդէն մեռած էր, ինքը իբրեւ հարիւրամեայ լինելով, եւ ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։</verse>
				<verse number="20">Եւ Աստուծոյ խոստմունքի համար չ’երկմտեց անհաւատութիւնով, այլ զօրացաւ հաւատքով, եւ Աստուծուն փառք տուաւ։</verse>
				<verse number="21">Եւ իր մտքումը համոզուած էր, թէ նա որ խոստացաւ, կարող է եւ անել։</verse>
				<verse number="22">Նորա համար էլ արդարութիւն համարուեցաւ նորան։</verse>
				<verse number="23">Բայց ոչ միայն նորա համար գրուեցաւ թէ նորան համարուեցաւ արդարութիւն.</verse>
				<verse number="24">Այլ մեզ համար էլ, որ մեզ պիտի համարուի, որ հաւատում ենք նորան՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին յարութիւն տուաւ մեռելներից.</verse>
				<verse number="25">Որ մատնուեցաւ մեր յանցանքների համար. եւ յարութիւն առաւ մեզ արդարացնելու համար։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Արդ մենք՝ հաւատքով արդարացած լինելով Աստուծոյ հետ խաղաղութիւն ունինք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։</verse>
				<verse number="2">Որով ընդունեցինք հաւատքով այս շնորհքի մէջ մտնելն էլ, որ նորանում կանգնած ենք, եւ պարծենում ենք Աստուծոյ փառքի յոյսովը։</verse>
				<verse number="3">Եւ ոչ միայն այսքան, այլ նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում,</verse>
				<verse number="4">Համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս.</verse>
				<verse number="5">Յոյսն էլ չէ ամաչեցնում. որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ։</verse>
				<verse number="6">Որովհետեւ երբոր մենք դեռ տկար էինք՝ Քրիստոսը մեզ համար իր ժամանակումն ամբարիշտների տեղ մեռաւ։</verse>
				<verse number="7">Վասնզի հազիւ թէ մի արդարի համար մէկը մեռնի. (բայց մի բարի մարդի համար իցէ թէ մէկը համարձակի մեռնիլ.)</verse>
				<verse number="8">Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ.</verse>
				<verse number="9">Ապա որքա՞ն աւելի հիմա, որ արդարացանք նորա արիւնովը կ’փրկուինք նորանով բարկութիւնիցը։</verse>
				<verse number="10">Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կ’ապրինք նորա կեանքովը։</verse>
				<verse number="11">Եւ ոչ միայն այսքան. այլ Աստուծով էլ պարծենում ենք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտութիւնն ընդունեցինք։</verse>
				<verse number="12">Սորա համար՝ ինչպէս մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին։</verse>
				<verse number="13">(Որովհետեւ մինչեւ օրէնքը՝ մեղք կար աշխարհքումը, բայց մեղքը չէ համարվում քանի որ օրէնք չ’կայ։</verse>
				<verse number="14">Բայց մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէսը Ադամի մեղքի նման չ’մեղանչողների վերայ էլ. որ օրինակ է նորան որ գալու էր։</verse>
				<verse number="15">Բայց շնորհքն այնպէս չէ՝ ինչպէս յանցանքը. որովհետեւ եթէ մէկի յանցանքովը շատերը մեռան, էլ ո՞րքան աւելի Աստուծոյ շնորհքն ու պարգեւը մէկ մարդի՝ Յիսուս Քրիստոսի շնորհքովն աւելացաւ շատերի վերայ։</verse>
				<verse number="16">Եւ պարգեւն այնպէս չէ՝ ինչպէս այն մէկ մեղանչողից եղածը, որովհետեւ դատաստանն այն մէկ մեղքիցը դէպի դատապարտութիւն տարաւ. բայց շնորհքը շատ մեղքերից արդարութեան մէջ է տանում։</verse>
				<verse number="17">Որովհետեւ եթէ մէկի մեղքովը մահը թագաւորեց այն մէկի ձեռովն, էլ ո՞րքան աւելի նորանք, որ ընդունում են շնորհքի լիութիւնն ու արդարութեան պարգեւները կեանքով կ’թագաւորեն՝ այն մէկ Յիսուս Քրիստոսի ձեռովը։)</verse>
				<verse number="18">Արդ ուրեմն՝ ինչպէս որ մէկի յանցանքովն ամեն մարդկանց վերայ դատապարտութիւն եկաւ, նոյնպէս էլ մէկի արդարութիւնովն ամեն մարդկանց վերայ կեանքի արդարութիւն է գալիս։</verse>
				<verse number="19">Որովհետեւ ինչպէս որ մէկ մարդի անհնազանդութիւնովը շատերը մեղաւորներ եղան, այնպէս էլ մէկի հնազանդութիւնովը շատերը արդարներ կ’լինին։</verse>
				<verse number="20">Բայց օրէնքը մէջ ընկաւ՝ որ յանցանքը շատանայ. բայց ուր որ աւելի եղաւ մեղքը, այնտեղ աւելի եւս շատացաւ շնորհքը։</verse>
				<verse number="21">Որպէս զի ինչպէս մեղքը թագաւորեց մահի ձեռովը, այնպէս էլ շնորհքը թագաւորէ արդարութիւնով յաւիտենական կեանքի մէջ՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մէջ, որ շնորհքը շատանայ։</verse>
				<verse number="2">Քաւ լիցի. մենք որ մեռանք մեղքին, էլ ի՞նչպէս դեռ կ’ապրենք նորանում։</verse>
				<verse number="3">Կամ չ’գիտէ՞ք՝ թէ քանիներս որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք՝ նորա մահուանը մկրտուեցանք։</verse>
				<verse number="4">Մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մէջ. որ ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից յարութիւն առաւ, այնպէս մենք էլ կեանքի նորոգութեան մէջ ման գանք։</verse>
				<verse number="5">Որովհետեւ եթէ նորա մահի նմանութիւնովը նորա հետ տնկուեցանք, ապա նորա յարութեանն էլ նման կ’լինինք։</verse>
				<verse number="6">Այս գիտենալով, որ մեր հին մարդը նորա հետ խաչուեցաւ, որ մեղքի մարմինը խափանուի, որ այլ եւս չ’ծառայենք մեղքին։</verse>
				<verse number="7">Որովհետեւ նա որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը։</verse>
				<verse number="8">Եւ եթէ Քրիստոսի հետ մեռանք, հաւատում ենք՝ որ նորա հետ էլ կ’ապրենք։</verse>
				<verse number="9">Գիտենալով որ՝ Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլ եւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլ եւս չէ տիրում։</verse>
				<verse number="10">Որովհետեւ այն որ մեռաւ՝ մեղքին մեռաւ մէկ անգամ, եւ այն որ կենդանի է՝ Աստուծուն է կենդանի։</verse>
				<verse number="11">Նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը։</verse>
				<verse number="12">Սորա համար թող մեղքը չ’թագաւորէ ձեր մահկանացու մարմնի մէջ, որ հնազանդիք նորա ցանկութիւններին։</verse>
				<verse number="13">Եւ ձեր անդամները անիրաւութեան գործիք մի ներկայացնէք մեղքին. այլ ձեր անձերը ներկայացրէք Աստուծուն՝ ինչպէս մեռելներից կենդանացածներ, եւ ձեր անդամներն արդարութեան գործիք՝ Աստուծուն.</verse>
				<verse number="14">Որովհետեւ մեղքը չի տիրիլ ձեզ վերայ. որովհետեւ օրէնքի տակ չէք, այլ շնորհքի տակ։</verse>
				<verse number="15">Արդ ի՞նչ. մե՞ղք գործենք, որովհետեւ օրէնքի տակ չենք՝ այլ շնորհքի տակ. քաւ լիցի։</verse>
				<verse number="16">Դուք չգիտէ՞ք, թէ ում որ ձեր անձերը ծառայ էք ներկայացնում՝ նորան հնազանդելու, ծառաներ էք նորան որին հնազանդում էք. թէ մեղքին՝ դէպի մահ, եւ թէ հնազանդութեան՝ դէպի արդարութիւն։</verse>
				<verse number="17">Բայց շնորհակալութիւն Աստուծոյ. որ մեղքի ծառայ էիք, բայց սրտով հնազանդեցիք այն վարդապետութեան օրինակին՝ որին յանձնուեցաք՝՝։</verse>
				<verse number="18">Ուրեմն դուք մեղքիցն ազատուած՝ ծառայեցիք արդարութեանը։</verse>
				<verse number="19">Մարդկօրէն եմ ասում ձեր մարմնի տկարութեան համար. որ ինչպէս ձեր անդամները ծառայ ներկայացրիք պղծութեանն ու անօրէնութեանը՝ անօրէնութեան համար, նոյնպէս էլ հիմա ձեր անդամները ծառայ ներկայացրէք արդարութեանը սրբանալու համար։</verse>
				<verse number="20">Որովհետեւ երբոր մեղքի ծառայ էիք՝ ազատ էիք արդարութիւնիցը։</verse>
				<verse number="21">Արդ ի՞նչ պտուղ ունէիք այն ժամանակ, որոնց համար հիմա ամօթ էք քաշում. որովհետեւ նորանց վերջը մահ է։</verse>
				<verse number="22">Բայց հիմա որ մեղքիցն ազատուած եւ Աստուծոյ ծառայ եղած էք՝ ձեր պտուղն ունիք սրբանալու համար, եւ նորա վերջը յաւիտենական կեանքն է։</verse>
				<verse number="23">Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Կամ չ’գիտէ՞ք, եղբարք, (որովհետեւ օրէնք գիտացողների հետ եմ խօսում) որ օրէնքը մարդի վերայ տիրում է՝ քանի որ նա կենդանի է։</verse>
				<verse number="2">Որովհետեւ մարդ ունեցող կնիկը՝ իր կենդանի մարդի հետ կապուած է օրէնքով. բայց եթէ մարդը մեռնի՝ մարդի օրէնքիցն արձակուած է։</verse>
				<verse number="3">Ուրեմն՝ քանի որ մարդը կենդանի է՝ նա շնացող է կոչվում, եթէ ուրիշ մարդի գնայ. բայց եթէ մարդը մեռնի, օրէնքիցն ազատ է՝ որ շնացող չ’լինի եթէ ուրիշ մարդի գնայ։</verse>
				<verse number="4">Այսպէս էլ, եղբարք, դուք Քրիստոսի մարմնովը մեռաք օրէնքին՝ որ ուրիշի լինիք՝ նորան որ մեռելների միջից յարութիւն է առել, որ պտուղ բերենք Աստուծուն։</verse>
				<verse number="5">Որովհետեւ քանի որ մարմնով էինք, մեղքերի կիրքերը՝ որ օրէնքովն էին՝ զօրանում էին մեր անդամներումը, որ մենք պտուղ բերենք մահին։</verse>
				<verse number="6">Բայց հիմա արձակուեցանք օրէնքիցը մեռնելով նորան՝ որով որ բռնուած էինք, որպէս զի հոգու նորոգութիւնովը ծառայենք՝ եւ ոչ թէ գրի հնութիւնովը։</verse>
				<verse number="7">Արդ ի՞նչ ասենք. օրէնքը մե՞ղք է. քաւ լիցի. բայց ես մեղքը չէի գիտենալ՝ եթէ ոչ օրէնքով. եւ ցանկութիւնը չէի ճանաչել՝ եթէ օրէնքը չէր ասել՝ Մի ցանկանար։</verse>
				<verse number="8">Մեղքը առիթ առնելով պատուիրանքովը, ինձանում ամեն ցանկութիւն գործեց. որովհետեւ առանց օրէնքի մեղքը մեռած է։</verse>
				<verse number="9">Եւ ես առանց օրէնքի մի ժամանակ կենդանի էի. բայց երբոր պատուիրանքը եկաւ, մեղքը կենդանացաւ։</verse>
				<verse number="10">Իսկ ես մեռայ, եւ այն պատուիրանքն՝ որ կեանքի համար էր, ինձ մահի պատճառ եղաւ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ մեղքը առիթ առած պատուիրանքովը՝ խաբեց ինձ եւ նորանով սպանեց։</verse>
				<verse number="12">Ուրեմն՝ օրէնքը սուրբ է՝ եւ պատուիրանքն էլ սուրբ եւ արդար եւ բարի։</verse>
				<verse number="13">Ապա բարի՞ն ինձ մահ եղաւ. քաւ լիցի. այլ մեղքը. որ մեղքն երեւի որ բարիովն ինձ մահ գործեց. որ մեղքն աւելի եւս մեղաւոր լինի պատուիրանքի ձեռովը։</verse>
				<verse number="14">Որովհետեւ գիտենք՝ որ օրէնքը հոգեւոր է. բայց ես եմ մարմնաւոր՝ մեղքի տակ ծախուած։</verse>
				<verse number="15">Որովհետեւ ինչ որ գործում եմ չ’գիտեմ. որովհետեւ ոչ թէ ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում. այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում։</verse>
				<verse number="16">Եւ եթէ ինչ որ չեմ կամենում՝ այն եմ գործում, օրէնքի համար վկայում եմ՝ թէ բարի է։</verse>
				<verse number="17">Արդ ուրեմն ոչ թէ ես եմ գործում այն, այլ ինձանում բնակուած մեղքը։</verse>
				<verse number="18">Որովհետեւ գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չէ բնակվում. քանզի կամենալն կայ իմ մօտը. բայց բարին անելը չեմ գտնում։</verse>
				<verse number="19">Քանզի ոչ թէ բարին՝ որ կամենում եմ, անում եմ. այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում։</verse>
				<verse number="20">Ուրեմն եթէ այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակուած մեղքը։</verse>
				<verse number="21">Ուրեմն գտնում եմ այդ օրէնքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մօտը կայ։</verse>
				<verse number="22">Որովհետեւ ես հաւանում եմ Աստուծոյ օրէնքին՝ ներսի մարդովը։</verse>
				<verse number="23">Բայց տեսնում եմ ուրիշ օրէնք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրէնքի դէմ պատերազմում է, եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրէնքովը՝ որ իմ անդամներումն է։</verse>
				<verse number="24">Ես ի՜նչ խեղճ մարդ եմ. ո՞վ կ’ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը։</verse>
				<verse number="25">Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստուծոյ օրէնքին, իսկ մարմնով մեղքի օրէնքին։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Ուրեմն հիմա դատապարտութիւն չ’կայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս՝՝։</verse>
				<verse number="2">Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն՝ ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ այն որ անկարելի էր օրէնքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստուած իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանութիւնովը եւ մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը.</verse>
				<verse number="4">Որ օրէնքի արդարութիւնը կատարուի մեզանում, որ մարմնաւորապէս չենք վարվում՝ այլ հոգեւորապէս։</verse>
				<verse number="5">Որովհետեւ մարմնաւոր լինողները մարմնի բաներն են մտածում. իսկ հոգեւոր լինողները՝ հոգու բաները։</verse>
				<verse number="6">Որովհետեւ մարմնի խորհուրդը մահ է. եւ հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն։</verse>
				<verse number="7">Որովհետեւ մարնի խորհուրդը Աստուծոյ դէմ թշնամութիւն է. որովհետեւ Աստուծոյ օրէնքին չէ հնազանդում, եւ կարող էլ չէ։</verse>
				<verse number="8">Եւ նորանք՝ որ մարմնով են, չեն կարող Աստուծուն հաճոյ լինիլ։</verse>
				<verse number="9">Բայց դուք մարմնով չէք՝ այլ հոգով, եթէ Աստուծոյ Հոգին ձեզանում բնակուած է. իսկ եթէ մէկը Քրիստոսի Հոգին չ’ունի՝ նա նորանը չէ։</verse>
				<verse number="10">Եւ եթէ Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար։</verse>
				<verse number="11">Եւ եթէ Յիսուսին մեռելներից յարուցանողի Հոգին ձեզանում բնակուած է, ապա Քրիստոսին մեռելներից յարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կ’կենդանացնէ իր Հոգովը, որ ձեզանում բնակուած է։</verse>
				<verse number="12">Ապա ուրեմն, եղբարք, պարտական ենք ոչ թէ մարմնին՝ մարմնի պէս ապրելու։</verse>
				<verse number="13">Որովհետեւ եթէ մարմնաւորապէս ապրէք՝ կ’մեռնէք. բայց եթէ հոգով մարմնի գործերն սպանէք՝ կ’ապրէք։</verse>
				<verse number="14">Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք են։</verse>
				<verse number="15">Որովհետեւ դուք ծառայութեան հոգին չ’առաք որ դարձեալ վախենաք. այլ որդեգրութեան հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր։</verse>
				<verse number="16">Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք։</verse>
				<verse number="17">Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք։</verse>
				<verse number="18">Որովհետեւ այնպէս եմ դատում որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի։</verse>
				<verse number="19">Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։</verse>
				<verse number="20">Նորա համար որ ստեղծուածները հնազանդեցին ունայնութեան, ոչ թէ կամքով այլ նորա համար՝ որ հնազանդեցրեց այն յոյսով,</verse>
				<verse number="21">Որ՝ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։</verse>
				<verse number="22">Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։</verse>
				<verse number="23">Եւ ոչ միայն նորանք, այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ որդեգերութեանն սպասելով այսինքն մեր մարմնի ազատութեանը։</verse>
				<verse number="24">Որովհետեւ յոյսով փրկուեցանք. բայց յոյսը որ տեսնվում է, յոյս չէ. վասնզի այն բանը, որ մէկը տեսնում է՝ էլ ի՞նչպէս կ’յուսայ։</verse>
				<verse number="25">Բայց եթէ այն որ չենք տեսնում, նորան յոյս ունինք, ապա համբերութեամբ սպասում ենք։</verse>
				<verse number="26">Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին, որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում։</verse>
				<verse number="27">Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը. որովհետեւ Աստւծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխօսում է։</verse>
				<verse number="28">Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են։</verse>
				<verse number="29">Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահամանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ։</verse>
				<verse number="30">Եւ որոնց առաջուց սահմանեց, նորանց կանչեց էլ. եւ որոնց կանչեց, նորանց արդարացրեց էլ. եւ որոնց արդարացրեց, նորանց փառաւոր էլ արաւ։</verse>
				<verse number="31">Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ.</verse>
				<verse number="32">Որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան. Էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ։</verse>
				<verse number="33">Ո՞վ է որ Աստուծոյ ընտրուածների դէմ մեղադիր լինի. Աստուած է որ արդարացնում է։</verse>
				<verse number="34">Ո՞վ է որ դատապարտէ. Քրիստոսը որ մեռաւ եւ աւելի՝ որ յարութիւն էլ առաւ եւ Աստուծոյ աջ կողմն է, որ մեզ համար բարեխօս էլ է։</verse>
				<verse number="35">Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։</verse>
				<verse number="36">Ինչպէս գրուած է, թէ Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը եւ մորթուելու ոչխարի պէս համարուեցանք։</verse>
				<verse number="37">Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց,</verse>
				<verse number="38">Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ,</verse>
				<verse number="39">Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Ճշմարիտն եմ ասում Քրիստոսումը՝ եւ սուտ չեմ ասում, իմ խղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով։</verse>
				<verse number="2">Որ մեծ տրտմութիւն է ինձ եւ անպակաս ցաւ իմ սրտին.</verse>
				<verse number="3">Որ կ’խնդրէի՝ ես ինքս նզովուած լինիլ Քրիստոսիցն իմ եղբայրների եւ մարմնաւոր ազգականների համար.</verse>
				<verse number="4">Որոնք իսրայէլացի են. որոնցն է որդեգրութիւնը, եւ փառքը եւ ուխտերը, եւ օրինադրութիւնը եւ պաշտօնը եւ խոստումները.</verse>
				<verse number="5">Որոնց են հայրերը՝ եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանէ, որ է ամենի վերայ Աստուած, օրհնեալ յաւիտեանս. Ամէն։</verse>
				<verse number="6">Բայց ոչ իբր թէ Աստուծոյ խօսքը գետինն է ընկել. որովհետեւ ոչ թէ ամենքը որ Իսրայէլիցն են՝ նորանք են Իսրայէլը։</verse>
				<verse number="7">Եւ ոչ թէ նորանք որովհետեւ Աբրահամի սերունդ են, ամենքը որդիք են. այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչուի։</verse>
				<verse number="8">Այսինքն՝ ոչ թէ մարմնի որդիքն են Աստուծոյ որդիք. այլ խոստման որդիքն են սերունդ համարվում։</verse>
				<verse number="9">Որովհետեւ խոստման խօսքը սա է. թէ Այս ժամանակումը կ’գամ եւ Սառային որդի կ’լինի։</verse>
				<verse number="10">Եւ ոչ միայն այսքան. բայց Ռեբեկան էլ որ մէկից յղացաւ՝ մեր հայր Իսահակիցը.</verse>
				<verse number="11">Քանզի նորանք տակաւին չ’ծնուած, եւ մի բարի կամ չար բան էլ չ’գործած, որպէս զի ընտրութեան պէս Աստուծոյ նախասահմանութիւնը հաստատ մնայ,</verse>
				<verse number="12">Ոչ թէ գործերիցն՝ այլ կանչողիցը, ասուեցաւ նորան.</verse>
				<verse number="13">Թէ մեծը պիտի ծառայէ փոքրին. ինչպէս գրուած է, Յակոբին սիրեցի, եւ Եսաւին ատեցի։</verse>
				<verse number="14">Հիմա ի՞նչ ասենք. մի՞թէ Աստուծոյ մօտ անիրաւութիւն կայ. քաւ լիցի։</verse>
				<verse number="15">Որովհետեւ Մովսէսին ասում է. Կ’ողորմիմ ում որ կ’ողորմիմ, եւ կ’գթամ ում որ կ’գթամ։</verse>
				<verse number="16">Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, եւ ոչ էլ վազողիցը, այլ Աստուածանից որ ողորմում է։</verse>
				<verse number="17">Որովհետեւ գիրքն ասում է Փարաւօնին, թէ հէնց նորա համար գրգռեցի քեզ որ քեզանում ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունն ամեն երկրի մէջ պատմուի։</verse>
				<verse number="18">Ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է. եւ ում կամենում է խստացնում է։</verse>
				<verse number="19">Ապա ինձ կ’ասես, Էլ ի՞նչու է մեղադրում. նորա կամքին ո՞վ հակառակ կ’կենայ։</verse>
				<verse number="20">Բայց դու ո՞վ ես, մարդ, որ Աստուծուն դէմ պատասխան ես տալիս. մի՞թէ ստեղծուածը կ’ասէ իր Ստեղծողին՝ թէ Ինչո՞ւ այդպէս արիր ինձ։</verse>
				<verse number="21">Մի՞թէ բրուտը իշխանութիւն չ’ունի հողի վերայ, որ միեւնոյն զանգուածիցը շինէ մէկը պատիւի անօթ, եւ միւսը անարգութեան։</verse>
				<verse number="22">Եւ ի՞նչ եթէ Աստուած՝ կամենում էր ցոյց տալ բարկութիւնը եւ յայտնել իր զօրութիւնը, շատ երկայնմտութեամբ համբերեց բարկութեան անօթներին՝ որ կորուստի համար պատրաստուած էին.</verse>
				<verse number="23">Եւ որ յայտնի ցոյց տայ իր փառքի մեծութիւնը՝ ողորմութեան անօթների վերայ, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար.</verse>
				<verse number="24">Որ մեզ էլ կանչեց, ոչ թէ միայն Հրէաներից, այլ հեթանոսներից էլ.</verse>
				<verse number="25">Ինչպէս որ Ովսէէի գրքումն էլ ասում է. Այն որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կ’կանչեմ. եւ չ’սիրուածը սիրուած.</verse>
				<verse number="26">Եւ կ’լինի որ այնտեղ որ ասուեցաւ նորանց՝ թէ դուք իմ ժողովուրդ չէք, այնտեղ նորանք կենդանի Աստուծոյ որդիք կ’կոչուին։</verse>
				<verse number="27">Եսայիան աղաղակում է Իսրայէլի համար. Թէեւ Իսրայէլի որդկանց համարը ծովի աւազին պէս շատ լինի, միայն մնացորդը կ’փրկուի։</verse>
				<verse number="28">Որովհետեւ մի կարճ եւ համառօտ բան կ’անէ Տէրը արդարութեամբ. Տէրը մի կարճ բան կ’անէ երկրի վերայ։</verse>
				<verse number="29">Եւ ինչպէս որ Եսայիան առաջուց ասեց. Եթէ Սաբաւովթ Տէրը մեզ համար սերունդ չէր թողել, մենք Սոդոմի պէս կ’լինէինք եւ Գոմորին կ’նմանէինք։</verse>
				<verse number="30">Արդ ի՞նչ ասենք. թէ հեթանոսները, որ արդարութեան ետեւից չէին գնում, արդարութեան հասան՝ այն արդարութեանն որ հաւատքիցն է։</verse>
				<verse number="31">Բայց Իսրայէլը որ գնում էր արդարութեան օրէնքի ետեւից, արդարութեան օրէնքին չ’հասաւ։</verse>
				<verse number="32">Ի՞նչու համար. որովհետեւ ոչ թէ հաւատքիցը, այլ իբր օրէնքի գործերիցը ուզում էին արդարանալ. որովհետեւ գայթակղութեան քարի վերայ գլորուեցան։</verse>
				<verse number="33">Ինչպէս գրուած է. Ահա ես Սիօնի մէջ գայթակղութեան քար եւ գլորուելու վէմ եմ դնում. եւ ամեն նորան հաւատացողը չի ամաչիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եղբարք, իմ սրտի փափաքը եւ դէպի Աստուած աղօթքը Իսարյէլի համար փրկութեան մասին է։</verse>
				<verse number="2">Որովհետեւ վկայում եմ նորանց՝ որ Աստուծոյ նախանձն ունին, բայց գիտութեամբ չէ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ Աստուծոյ արդարութիւնը չ’գիտենալով, եւ իրանց արդարութիւնը կանգնեցնել կամենալով՝ Աստուծոյ արդարութեանը չ’հնազանդեցին։</verse>
				<verse number="4">Վասնզի օրէնքի վախճանը Քրիստոսն է ամեն հաւատացողի համար դէպի արդարութիւն։</verse>
				<verse number="5">Որովհետեւ Մովսէսը գրում է այն արդարութեան համար որ օրէնքիցն է, Թէ այս բաներն անող մարդը կ’ապրի նորանցով։</verse>
				<verse number="6">Բայց հաւատքից լինող արդարութիւնը այսպէս է ասում. Չ’ասես քո սրտումը, Ո՞վ վեր կելնէ երկինքն, այսինքն Քրիստոսին վայր բերելու համար։</verse>
				<verse number="7">Կամ՝ ո՞վ կ’իջնէ անդունդն այսինքն Քրիստոսին մեռելների միջից հանելու համար։</verse>
				<verse number="8">Բայց գիրքն ի՞նչ է ասում. Մօտիկ է քեզ խօսքը, քո բերանումն ու քո սրտումն է, այսինքն հաւատքի խօսքն որ մենք քարոզում ենք։</verse>
				<verse number="9">Որովհետեւ եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես։</verse>
				<verse number="10">Քանզի սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար։</verse>
				<verse number="11">Որովհետեւ գիրքն ասում է. Ամեն ով որ հաւատայ նորան՝ չի ամաչիլ։</verse>
				<verse number="12">Որովհետեւ խտրութիւն չ’կայ Հրէայի եւ Յոյնի մէջ. որովհետեւ նոյն Տէրը ամենի Տէրն է, առատ ամենի համար՝ որ կանչում են նորան։</verse>
				<verse number="13">Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կ’ապրի։</verse>
				<verse number="14">Արդ ի՞նչպէս կանչեն, որին չ’հաւատացին. եւ ի՞նչպէս հաւատան, որից չ’լսեցին. եւ ի՞նչպէս լսեն առանց քարոզողի.</verse>
				<verse number="15">Եւ ի՞նչպէս քարոզեն, եթէ չ’ուղարկուին. ինչպէս գրուած է, Որպէ՜ս գեղեցիկ են նորանց ոտները՝ որ խաղաղութիւն են քարոզում եւ բարի բաներ են աւետիք տալիս։</verse>
				<verse number="16">Բայց ոչ թէ ամենքը հնազանդ եղան աւետարանին։ Որովհետեւ Եսայիան ասում է. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին։</verse>
				<verse number="17">Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը։</verse>
				<verse number="18">Բայց ես ասում եմ. Մի՞թէ չ’լսեցին. մանաւանդ որ նորանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը. եւ նորանց խօսքը՝ մինչեւ աշխարհքի ծայրերը։</verse>
				<verse number="19">Բայց ասում եմ. Մի՞թէ Իսրայէլը չ’գիտաց. առաջ Մովսէսն է ասում. Ես ձեզ նախանձաւոր կ’շինեմ մի ոչինչ ժողովրդով, եւ մի անմիտ ազգով կ’կսկծացնեմ ձեզ։</verse>
				<verse number="20">Բայց Եսայիան աւելի համարձակում է եւ ասում. Ես գտնուեցայ նորանցից որ ինձ չէին որոնում. յայտնի եղայ նորանց որ ինձ համար չէին հարցնում։</verse>
				<verse number="21">Բայց Իսրայէլին ասում է. Բոլոր օրն իմ ձեռքերը մեկնեցի դէպի մի անհնազանդ եւ հակառակող ժողովուրդ։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Արդ ասում եմ, Մի՞թէ Աստուած դէն գցեց իր ժողովուրդը. քաւ լիցի. որովհետեւ ես էլ իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերունդիցն, Բենիամինի ցեղիցը։</verse>
				<verse number="2">Աստուած դէն չ’գցեց իր ժողովուրդը որին առաջուց ճանաչեց. կամ թէ չ’գիտէ՞ք թէ գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրուածքումը. ի՞նչպէս նա Իսրայէլի դէմ գանգատում է Աստուծոյ առաջին.</verse>
				<verse number="3">Տէր, քո մարգարէներին կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին. եւ միայն ես մնացի, եւ իմ անձն որոնում են։</verse>
				<verse number="4">Բայց աստուածային պատգամն ի՞նչ է ասում նորան. Եօթը հազար մարդ թողի ինձ համար, որ Բահաղին ծունր չ’դրին։</verse>
				<verse number="5">Հէնց այսպէս էլ այս ժամանակումը շնորհքի ընտրութեան պէս մի մնացորդ եղաւ։</verse>
				<verse number="6">Բայց եթէ շնորհքով է՝ էլ գործերից չէ. ապա թէ ոչ՝ շնորհքն էլ շնորհք չի լինիլ. բայց եթէ գործերից է, էլ շնորհք չէ. ապա թէ ոչ՝ գործն էլ գործ չէ։</verse>
				<verse number="7">Ուրեմն ի՞նչ. այն որ Իսրայէլը որոնում էր՝ նորան չ’հասաւ, բայց ընտրուածները հասան, եւ միւսները կուրացան։</verse>
				<verse number="8">Ինչպէս գրուած է. Աստուած տուաւ նորանց թմրութեան հոգի. աչքեր՝ որ չ’տեսնեն, եւ ականջներ՝ որ չ’լսեն, մինչեւ այս օրուայ օրը։</verse>
				<verse number="9">Եւ Դաւիթն ասում է. Նորանց սեղանը թող որոգայթ լինի նորանց՝ եւ որս եւ գայթակղութիւն՝ եւ հատուցումն նորանց համար։</verse>
				<verse number="10">Թող նորանց աչքերը խաւարուին՝ որ չ’տեսնեն. եւ նորանց թիկունքները միշտ ծռեցրու։</verse>
				<verse number="11">Ուրեմն ասում եմ. Մի՞թէ գլորուեցան՝ որ կործանուին. քաւ լիցի. բայց նորանց գլորուելովը հեթանոսների փրկութիւնն եղաւ որ նախանձի գրգռէ նորանց։</verse>
				<verse number="12">Բայց եթէ նորանց յանցանքը աշխարհքին մեծութիւն է, եւ նորանց նուաստութիւնը հեթանոսների մեծութիւն, էլ ո՞րքան աւելի նորանց լիութիւնը։</verse>
				<verse number="13">Բայց ձեզ հեթանոսներիդ ասում եմ, Որովհետեւ ես հեթանոսների առաքեալ եմ՝ իմ պաշտօնը փառաւոր կ’անեմ.</verse>
				<verse number="14">Որ գուցէ իմ մարմինը լինողներին նախանձի գրգռեմ, եւ նորանցից մի քանիսն ապրեցնեմ։</verse>
				<verse number="15">Քանզի եթէ նորանց մերժումը աշխարհքի հաշտութիւն է, ապա նորանց ընդունելութի՞ւնն ինչ է, եթէ ոչ՝ կենդանութիւն մեռելներից.</verse>
				<verse number="16">Եւ եթէ երախայրին սուրբ է՝ ապա զանգուածն էլ. եւ եթէ արմատը սուրբ է՝ ապա ճիւղերն էլ։</verse>
				<verse number="17">Բայց եթէ ճիւղերիցը ոմանք կոտրուեցան, եւ դու որ վայրի ձիթենի էիր՝ նորանցում պատուաստուեցար, եւ հաղորդ եղար արմատին՝ եւ ձիթենու պարարտութեանը,</verse>
				<verse number="18">Մի պարծենար այն ճիւղերի դէմ. բայց եթէ պարծենաս, դու չես արմատը վեր բռնում, այլ արմատը՝ քեզ։</verse>
				<verse number="19">Արդ կ’ասես, Ճիւերը կոտրուեցան՝ որ ես պատուաստուիմ։</verse>
				<verse number="20">Լաւ. նորանք անհաւատութիւնով կոտրուեցան, եւ դու հաւատքով հաստատուեցար. մի ամբարտաւանանար, այլ վախեցիր։</verse>
				<verse number="21">Որովհետեւ եթէ Աստուած բնական ճիւղերին չ’խնայեց, մի գուցէ քեզ էլ չ’խնայէ։</verse>
				<verse number="22">Արդ տես Աստուծոյ քաղցրութիւնը եւ սաստկութիւնը. կործանուածների վերայ սաստկութիւնը, եւ քեզ վերայ քաղցրութիւնը, եթէ այն քաղցրութիւնումը կենաս. ապա թէ ոչ՝ դու էլ կ’կտրուիս։</verse>
				<verse number="23">Եւ նորանք էլ՝ եթէ անհաւատութիւնումը չ’կենան՝ կ’պատուաստուին. որովհետեւ Աստուած կարող է դարձեալ պատուաստել նորանց։</verse>
				<verse number="24">Վասնզի եթէ դու ի բնէ վայրի ձիթենուցը կտրուեցար եւ բնութեան դէմ բարի ձիթենու վերայ պատուաստուեցար, էլ ո՞րքան աւելի նորանք որ բնական են կ’պատուաստուին իրանց ձիթենու վերայ։</verse>
				<verse number="25">Որովհետեւ չեմ կամենում, եղբարք, որ չ’գիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերումը իմաստուն չ’լինիք, որ մի մասով Իսրայէլին կուրութիւն եղաւ, մինչեւ որ հեթանոսների լրութիւնը մտնէ։</verse>
				<verse number="26">Եւ այսպէս բոլոր Իսրայելը կ’ապրի. ինչպէս գրուած է, թէ Սիօնիցը Փրկիչը կ’գայ՝ եւ ամբարշտութիւնները դէն կ’գցէ Յակոբիցը։</verse>
				<verse number="27">Եւ այս է իմ ուխտը նորանց հետ, երբոր նորանց մեղքերը վեր կ’առնեմ։</verse>
				<verse number="28">Աւետարանի նկատմամբ նորանք թշնամի են ձեր պատճառովը, ընտրութեան նկատմամբ՝ սիրելի են հայրերի համար։</verse>
				<verse number="29">Որովհետեւ Աստուծոյ շնորհքը եւ կոչումը զղջալ չ’ունի։</verse>
				<verse number="30">Վասնզի ինչպէս դուք էլ մի ժամանակ չէիք հաւատում Աստուծուն, եւ հիմա ողորմութիւն գտաք նորանց անհաւատութիւնովը,</verse>
				<verse number="31">Այնպէս էլ նորանք հիմա չ’հաւատացին ձեր ողորմութիւնովը. որ նորանք էլ ողորմութիւն գտնեն։</verse>
				<verse number="32">Որովհետեւ Աստուած ամենին անհաւատութեան մէջ արգիլեց որ ամենին ողորմի։</verse>
				<verse number="33">Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. ինչպէ՜ս անքննելի են նորա դատաստանները, եւ անհասկանալի են նորա ճանապարհները։</verse>
				<verse number="34">Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղաւ նորա խորհրդակից։</verse>
				<verse number="35">Կամ ո՞վ նորան առաջուց մի բան տուաւ, որ նորա հատուցումն առնէ նորանից։</verse>
				<verse number="36">Որովհետեւ նորանից եւ նորանով եւ դէպի նա է ամեն բան. նորան փառք յաւիտեան. Ամէն։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը։</verse>
				<verse number="2">Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ Աստուծոյ շնորհքովն՝ որ ինձ տրուած է՝ ասում եմ ձեր մէջ ամենին, բան չ’մտածել նորանից աւելի, քան թէ արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպէս՝ ինչպէս որ Աստուած ամեն մէկին հաւատքի չափը բաժանեց։</verse>
				<verse number="4">Որովհետեւ ինչպէս մէկ մարմնի մէջ շատ անդամներ ունինք, եւ այն ամեն անդամները միեւնոյն գործը չ’ունին,</verse>
				<verse number="5">Այնպէս էլ շատերս մէկ մարմին ենք Քրիստոսումը, բայց ամեն մէկը միմեանց անդամ ենք։</verse>
				<verse number="6">Միայն թէ զանազան պարգեւներ ունինք այն շնորհքի պէս որ մեզ տրուած է. թէ մարգարէութիւն՝ հաւատքի չափովը մարգարէանանք.</verse>
				<verse number="7">Թէ պաշտօն՝ պաշտօնում լինինք. թէ մէկը սովորեցնող է՝ վարդապետութեան մէջ լինի։</verse>
				<verse number="8">Թէ մխիթարող է՝ մխիթարութեան մէջ. բաշխողը՝ զուարթութիւնով. վերակացու դրուածը՝ ջանքով. ողորմողը՝ յօժարութիւնով։</verse>
				<verse number="9">Սէրն առանց կեղծաւորութեան. չարն ատեցէք, բարիին հետեւեցէք։</verse>
				<verse number="10">Եղբայրսիրութիւնում իրար վերայ գթած եղէք. պատիւ տալու մէջ իրար առաջ անցէք։</verse>
				<verse number="11">Ջանքի մէջ՝ թոյլ չ’լինիք. հոգովը ջերմեռանդ եղէք, Տիրոջը ծառայեցէք։</verse>
				<verse number="12">Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք։</verse>
				<verse number="13">Սրբերի պիտոյքներին հաղորդ եղէք. հիւրասիրութեան հետեւեցէք։</verse>
				<verse number="14">Ձեզ հալածողներին օրհնեցէք, օրհնեցէք եւ մի անիծէք։</verse>
				<verse number="15">Ուրախացողների հետ ուրախացէք, եւ լացողների հետ լացէք։</verse>
				<verse number="16">Իրար վերայ միեւնոյն խորհուրդը ունեցէք. բարձր բաները մի խորհիք. այլ խոնարհների հետ խոնարհուեցէք. ձեր անձերումը իմաստուն մի լինիք։</verse>
				<verse number="17">Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցէք։</verse>
				<verse number="18">Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք։</verse>
				<verse number="19">Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. այլ բարկութեան տեղ տուէք. որովհետեւ գրուած է՝ Վրէժխնդրութիւնն իմն է. ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="20">Արդ եթէ քո թշնամին սոված է, հաց տուր նորան. եւ եթէ ծարաւ է, ջուր տուր նորան. որովհետեւ այս անելով կրակի կայծեր կ’ժողովես նորա գլխի վերայ։</verse>
				<verse number="21">Մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած։</verse>
				<verse number="2">Ուրեմն իշխանութեանը հակառակողը Աստուծոյ հրամանին է հակառակում. եւ հակառակողներն իրանց անձերին դատաստան կ’ընդունին։</verse>
				<verse number="3">Որովհետեւ իշխանները բարի գործերի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի. կամենո՞ւմ ես որ իշխանութիւնիցը չ’վախենաս, բարին գործիր, եւ նորանից գովասանք կ’ընդունիս։</verse>
				<verse number="4">Որովհետեւ սպասաւոր է նա Աստուծոյ քեզ համար դէպի բարին. ապա եթէ չարը գործես՝ վախեցիր. որովհետեւ զուր տեղը սուրը չէ կրում. որովհետեւ նա սպասաւոր է Աստուծոյ՝ վրէժխնդիր բարկութիւն բերելու չարը գործողի համար։</verse>
				<verse number="5">Վասնորոյ պէտք է հնազանդ լինել՝ ոչ միայն բարկութեան համար, այլ խղճմտանքի համար էլ։</verse>
				<verse number="6">Սորա համար հարկ էլ էք վճարում. որովհետեւ նորանք սպասաւորներ են Աստուծոյ որ իսկ այս բանին հոգ են տանում։</verse>
				<verse number="7">Ուրեմն ամենին վճարեցէք եղած պարտքը. ում որ հարկ պարտ էք՝ հարկը, ում որ մաքս՝ մաքսը, ում որ վախ՝ վախը, ում որ պատիւ՝ պատիւը։</verse>
				<verse number="8">Ոչ ովի ոչինչ պարտական չ’մնաք՝ բացի իրար սիրելուց. որովհետեւ ընկերին սիրողը՝ օրէնքը կատարել է։</verse>
				<verse number="9">Վասն զի այն Մի շնարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, եւ Մի ցանկանարը, եւ ուրիշ ինչ պատուիրանք էլ որ կայ, այս խօսքումն է բովանդակվում, Քո ընկերը սիրիր քո անձի պէս։</verse>
				<verse number="10">Սէրն իր ընկերին չար չի անիլ. ուրեմն օրէնքի լրումը սէրն է։</verse>
				<verse number="11">Եւ այս արէք իմանալով ժամանակը. որ ժամ է արդէն քնիցն զարթնել. որովհետեւ հիմա մեզ աւելի մօտ է փրկութիւնը՝ քան թէ այն ժամանակ՝ որ հաւատացինք։</verse>
				<verse number="12">Գիշերն անցաւ գնաց, եւ ցերեկը մօտեցել է. ուրեմն դէն գցենք խաւարի գործերը, եւ հագնենք լոյսի զէնքերը։</verse>
				<verse number="13">Ինչպէս ցերեկումը՝ պարկեշտութեամբ ման գանք. ոչ թէ անառակութիւններով եւ արբեցութիւններով եւ խառն անկողիններով եւ պղծութիւններով, ոչ հակառակութիւնով եւ ոչ նախանձով։</verse>
				<verse number="14">Բայց Տէր Յիսուս Քրիստոսին հագէք. եւ մարմնի համար խնամք մի տանիք դէպի ցանկութիւն։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Բայց հաւատքի մէջ տկար լինողին ընդունեցէք առանց կարծիքների վերայ վիճելու։</verse>
				<verse number="2">Մէկը հաւատում է՝ թէ ամեն բան կարող է ուտել. բայց տկարը բանջար է ուտում։</verse>
				<verse number="3">Ուտողը չ’անարգէ չ’ուտողին. եւ չ’ուտողը չ’դատէ ուտողին. որովհետեւ Աստուած ընդունեց նորան.</verse>
				<verse number="4">Դու ո՞վ ես՝ որ ուրիշի ծառային դատում ես. իր Տիրոջ համար է կանգնում կամ ընկնում. բայց կ’կանգնի, որովհետեւ Աստուած կարող է կանգնեցնել նորան։</verse>
				<verse number="5">Մէկը օրն օրից աւելի է համարում, իսկ միւսն ամեն օր մէկ է համարում. ամեն մէկը թող իր միտքը հաճեցնէ։</verse>
				<verse number="6">Օրին մտիկ անողը Տիրոջ համար է մտիկ անում. եւ օրին մտիկ չ՛անողը, Տիրոջ համար չէ մտիկ անում. եւ ուտողը Տիրոջ համար է ուտում, որովհետեւ Աստուածանից գոհանում է. եւ չ’ուտողը Տիրոջ համար չէ ուտում, եւ Աստուածանից գոհանում է։</verse>
				<verse number="7">Որովհետեւ մեզանից ոչ ով ինքն իրան համար չէ ապրում, եւ ոչ ով ինքն իրան համար չէ մեռնում։</verse>
				<verse number="8">Որովհետեւ եթէ ապրենք՝ Տիրոջ ենք ապրում, եւ եթէ մեռնենք՝ Տիրոջ ենք մեռնում. ուրեմն թէ ապրենք եւ թէ մեռնենք՝ Տիրոջն ենք։</verse>
				<verse number="9">Վասնզի նոյն իսկ նորա համար էլ Քրիստոսը մեռաւ եւ կենդանացաւ՝ որ մեռելների եւ կենդանիների վերայ տիրէ։</verse>
				<verse number="10">Բայց դու ի՞նչու համար ես դատում քո եղբօրը, կամ ի՞նչու ես քո եղբօրն անարգում. որովհետեւ ամենս Քրիստոսի ատեանի առաջին պիտի կանգնենք։</verse>
				<verse number="11">Որովհետեւ գրուած է՝ Ես կենդանի եմ, ասում է Տէրը. որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնուի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստուծուն։</verse>
				<verse number="12">Ուրեմն մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն։</verse>
				<verse number="13">Այսուհետեւ այլեւս իրար չ’դատենք. այլ աւելի այս դրէք ձեր մտքումը, որ եղբօր գլորում կամ գայթակղութիւն չ’դնէք։</verse>
				<verse number="14">Գիտեմ եւ հաստատ իմանում եմ Տէր Յիսուսումը, որ ոչ մի բան պիղծ չէ ինքն իրանով. բացի ով որ մի բան պիղծ է համարում, նորա համար պիղծ է։</verse>
				<verse number="15">Բայց եթէ կերակուրի պատճառով քո եղբայրը տրտմում է, դու այլ եւս նորա հետ սիրով չես վարվում, քո կերակուրովը մի կորցնիր նորան, որի համար Քրիստոսը մեռաւ։</verse>
				<verse number="16">Արդ ձեր բարի բանը չ’չարախօսուի։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնն ուտելիք եւ խմելիք չէ. այլ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ ուրախութիւն Սուրբ Հոգովը։</verse>
				<verse number="18">Վասնզի նա որ սորանցում Քրիստոսին ծառայում է, Աստուծուն հաճելի է, եւ մարդկանց գովելի։</verse>
				<verse number="19">Ապա ուրեմն խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք։</verse>
				<verse number="20">Կերակուրի պատճառով մի քանդիր Աստուծոյ գործը. ամեն բան մաքուր է. բայց չար է այն մարդի համար՝ որ գայթակղութիւն տալով է ուտում։</verse>
				<verse number="21">Լաւ է միս չ’ուտել եւ գինի չ’խմել, եւ այն բանը չ’անել՝ որ նորանով քո եղբայրը գլորվում է կամ գայթակղում է կամ տկարանում է։</verse>
				<verse number="22">Դու հաւա՞տք ունիս. քեզ համար ունեցիր Աստուծոյ առաջին. երանի նորան՝ որ իր անձը չ’դատապարտէ նորանով, որ ընդունում է։</verse>
				<verse number="23">Իսկ նա որ խղճմտանք է անում, եթէ ուտէ դատապարտուած է, որովհետեւ հաւատքից չէ. եւ ամեն ինչ որ հաւատքից չէ, մեղք է։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Մենք որ զօրաւոր ենք՝ պէտք է տկարների տկարութիւնը վեր առնենք, եւ միայն մեր անձերին հաճոյ չ’լինինք։</verse>
				<verse number="2">Ապա մեզանից ամեն մէկը թող հաճոյ լինի ընկերին դէպի բարին՝ շինութեան համար։</verse>
				<verse number="3">Որովհետեւ Քրիստոսն էլ ոչ թէ իր անձին հաճոյ եղաւ, այլ ինչպէս գրուած է, թէ Քեզ նախատողների նախատինքներն ինձ վերայ ընկան։</verse>
				<verse number="4">Նորա համար ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք։</verse>
				<verse number="5">Եւ համբերութեան եւ մխիթարութեան Աստուածը տայ ձեզ միեւնոյն բանը խորհել իրար հետ Քրիստոս Յիսուսի կամքի համեմատ։</verse>
				<verse number="6">Որ միաբան մէկ բերանով փառաւորէք Աստուծուն, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։</verse>
				<verse number="7">Վասնորոյ իրար ընդունեցէք, ինչպէս Քրիստոս էլ մեզ ընդունեց Աստուծոյ փառքի համար։</verse>
				<verse number="8">Բայց ասում եմ թէ Յիսուս Քրիստոսը թլփատութեան սպասաւոր եղաւ Աստուծոյ ճշմարտութեան համար, որ հայրերի խոստումները հաստատէ։</verse>
				<verse number="9">Բայց հեթանոսները ողորմութեան համար փառաւորում են Աստուծուն, ինչպէս գրուած է թէ Սորա համար կ’գոհանամ քեզանից հեթանոսների մէջ, եւ քո անունին սաղմոս կ’ասեմ։</verse>
				<verse number="10">Եւ դարձեալ ասում է. Ուրախացէք, ով հեթանոսներ, նորա ժողովրդի հետ։</verse>
				<verse number="11">Եւ դարձեալ՝ Օրհնեցէք Տիրոջը, ամեն հեթանոսներ, եւ գովեցէք նորան, ամեն ժողովուրդներ։</verse>
				<verse number="12">Եւ դարձեալ Եսայիան ասում է. Յեսսէի արմատը կ’լինի, եւ նա որ հեթանոսների համար իշխան կ’կանգնի, նորան յոյս կ’դնեն հեթանոսները։</verse>
				<verse number="13">Եւ յոյսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախութիւնով եւ խաղաղութիւնով, հաւատալու մէջ, որ յուսով աւելանաք Սուրբ Հոգու զօրութիւնովը։</verse>
				<verse number="14">Եւ ես ինքս էլ, եղբարքս, ձեզ համար հաստատ եմ, որ դուք լիքն էք բարութինով, լեցուած ամեն գիտութիւնով, որ կարող էք իրար էլ խրատել։</verse>
				<verse number="15">Բայց համարձակեցի, եղբարք, փոքր ի շատէ գրել ձեզ. իբր թէ ձեզ յիշեցնեմ Աստուածանից ինձ տրուած այն շնորհքի պատճառովը.</verse>
				<verse number="16">Որ ես Յիսուս Քրիստոսի սպասաւորն եմ հեթանոսների մէջ. Աստուծոյ աւետարանը մատակարարող, որ հեթանոսների պատարագն ընդունելի լինի՝ Սուրբ Հոգովը սրբուած։</verse>
				<verse number="17">Արդ պարծանք ունիմ Քրիստոս Յիսուսին Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="18">Որովհետեւ ես չեմ համարձակիլ մի բան խօսել՝ որը Քրիստոս չ’գործեց ինձանով՝ հեթանոսները հնազանդեցնելու համար՝ խօսքով եւ գործքով։</verse>
				<verse number="19">Նշանների եւ հրաշքների զօրութիւնով, Աստուծոյ Հոգիի զօրութիւնով. այնպէս որ ես Երուսաղէմիցն սկսած պտոյտ տալով մինչեւ Լիւրիկացիների կողմերը Քրիստոսի աւետարանովը լցրել եմ։</verse>
				<verse number="20">Այնպէս ջանք արի աւետարանը քարոզելու, ոչ թէ որտեղ որ Քրիստոսի անունն անուանուած էր, որ մի գուցէ ուրիշի հիման վերայ շինեմ. այլ ինչպէս որ գրուած է.</verse>
				<verse number="21">Թէ որոնց չէ պատմուած նորա համար՝ կ’տեսնեն, եւ որոնք որ չեն լսել՝ միտք կ’անեն։</verse>
				<verse number="22">Սորա համար էլ շատ անգամ արգիլուեցայ ձեզ մօտ գալուց։</verse>
				<verse number="23">Բայց հիմա որ այս կողմերումն այլ եւս տեղ չ’ունիմ, եւ շատ տարուց հետէ խիստ փափաք ունիմ ձեզ մօտ գալու,</verse>
				<verse number="24">Երբ որ անցկենամ Սպանիա, կ’գամ ձեզ մօտ. յոյս ունիմ որ անցկենալու ժամանակս տեսնեմ ձեզ. եւ ձեզանից ճանապարհ գցուիմ այնտեղ, եթէ առաջ մի քիչ ձեզանով լիանամ։</verse>
				<verse number="25">Բայց հիմա Երուսաղէմ եմ գնում սուրբերին ծառայութիւն անելու։</verse>
				<verse number="26">Որովհետեւ Մակեդոնացիք եւ Աքայեցիք հաճեցան մի հաղորդութիւն անել աղքատ սրբերին որ Երուսաղէմումն են.</verse>
				<verse number="27">Հաճեցան, նոյն իսկ պարտական էլ են նորանց. որովհետեւ եթէ հեթանոսները նորանց հոգեւոր բարիքներին մասնակից եղան, պէտք է՝ որ մարմնական բաներում էլ ծառայեն նորանց։</verse>
				<verse number="28">Արդ այս որ կատարեմ եւ նորանց պտուղն իր տեղը հասցնեմ, կ’անցնեմ Սպանիա ձեր միջովը։</verse>
				<verse number="29">Եւ գիտեմ որ երբոր ձեզ մօտ գամ, Քրիստոսի աւետարանի առատ օրհնութիւնովը կ’գամ։</verse>
				<verse number="30">Եւ աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը եւ Հոգու սիրովը, որ ինձ պատերազմակից լինիք՝ ինձ համար աղօթքներ անելով դէպի Աստուած.</verse>
				<verse number="31">Որ ազատուիմ այն անհնազանդներիցը որ Հրէաստանումն են. եւ իմ ծառայութիւնը որ Երուսաղէմումն անելու եմ՝ սուրբերին ընդունելի լինի.</verse>
				<verse number="32">Որ ուրախութիւնով ձեզ մօտ գամ Աստուծոյ կամքովը, եւ ձեզ հետ հանգիստ առնեմ։</verse>
				<verse number="33">Եւ խաղաղութեան Աստուածը ձեր ամենի հետ լինի. ամէն։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Յանձնում եմ ձեզ մեր Փիբէ քոյրը, որ սպասաւոր է Կենքրայի եկեղեցու։</verse>
				<verse number="2">Որ նորան ընդունէք Տէրով. ինչպէս սուրբերին արժան է. եւ հոգ տանիք նորան ինչ բան որ ձեզանից պէտք ունենայ, որովհետեւ ինքն էլ շատերին խնամք է տարել, եւ իսկ ինձ էլ։</verse>
				<verse number="3">Բարեւ տուէք Պրիսկիղային եւ Ակիւղասին՝ իմ գործընկերներին Քրիստոս Յիսուսումը.</verse>
				<verse number="4">Որ իմ անձի տեղ իրանց վիզն առաջարկեցին, որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ՝ այլ եւ հեթանոսների բոլոր եկեղեցիները.</verse>
				<verse number="5">Եւ նորանց տանը լինող եկեղեցուն. բարեւ տուէք Եպենետին՝ իմ սիրելուն որ Աքայեայի անդրանիկն է ի Քրիստոս։</verse>
				<verse number="6">Բարեւ տուէք Մարիամին՝ որ շատ աշխատեց մեր վերայ։</verse>
				<verse number="7">Բարեւ տուէք Անդրոնիկոսին եւ Յունիային՝ իմ ազգականներին, եւ գերութեանս ընկերներին. որ առաքեալների մէջ երեւելի են՝ որ ինձանից առաջ են եղել Քրիստոսումը։</verse>
				<verse number="8">Բարեւ տուէք Ամպղիասին իմ սիրելուն Տէրումը։</verse>
				<verse number="9">Բարեւ տուէք Ուրբանոսին՝ մեր գործակցին Քրիստոսումը, եւ Ստաքէսին իմ սիրելուն։</verse>
				<verse number="10">Բարեւ տուէք Ապեղեսին՝ որ ընտիր է Քրիստոսումը։</verse>
				<verse number="11">Բարեւ տուէք նորանց՝ որ Արիստոբուղոսի տանիցն են. բարեւ տուէք Հերովդիոնին՝ իմ ազգականին. բարեւ տուէք նորանց, որ Նարկիսէի տանիցն են Տէրումը։</verse>
				<verse number="12">Բարեւ տուէք Տրիփանոսին եւ Տրիփոսին՝ որ աշխատաւորներ են Տէրումը. բարեւ տուէք Պերսիդէ սիրելուն՝ որ շատ աշխատեց Տէրումը։</verse>
				<verse number="13">Բարեւ տուէք Ռուփոսին՝ որ ընտիր է Տէրումը. եւ նորա եւ իմ մօրը։</verse>
				<verse number="14">Բարեւ տուէք Ասիւնկրիտոսին, Փղեգոնտին, Երմասին, Պատրոբային, Երմեսին, եւ եղբայրներին՝ որ նորանց հետ են։</verse>
				<verse number="15">Բարեւ տուէք Փիղողոգին եւ Յուլիային եւ Ներէոսին եւ նորա քրոջը եւ Ողիմպիային եւ բոլոր սուրբերին՝ որ նորանց հետ են։</verse>
				<verse number="16">Բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով. բարեւ են տալիս ձեզ Քրիստոսի բոլոր եկեղեցիները։</verse>
				<verse number="17">Աղաչում եմ ձեզ, եղբարք, որ մտիկ տաք նորանց՝ որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են շինում այն վարդապետութիւնիցը դուրս՝ որ դուք սովորեցիք՝ եւ հեռու քաշուեցէք նորանցից։</verse>
				<verse number="18">Որովհետեւ այդպիսիները մեր Տէր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրանց որովայնին. եւ քաղցր խօսքերով եւ գովութիւնով խաբում են անմեղների սրտերը։</verse>
				<verse number="19">Որովհետեւ ձեր հնազանդութիւնն ամենի ականջը հասաւ. եւ սորա համար ուրախ եմ ձեզ համար. միայն ուզում եմ՝ որ դուք իմաստուն լինիք դէպի բարին՝ եւ միամիտ դէպի չարը։</verse>
				<verse number="20">Եւ խաղաղութեան Աստուածը խորտակէ սատանային ձեր ոտների տակ շուտով. մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեզ հետ. ամէն։</verse>
				<verse number="21">Բարեւ են տալիս ձեզ Տիմոթէոսը իմ գործընկերը, եւ Ղուկիոսը եւ Յասոնը եւ Սոսիպատրոսը իմ ազգականները։</verse>
				<verse number="22">Բարեւ եմ տալիս ձեզ ես՝ Տերտիոս, որ այս թուղթը գրեցի Տէրումը։</verse>
				<verse number="23">Բարեւ է տալիս ձեզ Գայիոսը՝ իմ եւ բոլոր եկեղեցու հիւրընկալը. բարեւ է տալիս ձեզ Երաստոսը՝ քաղաքիս հոգատարը, եւ Կուարտոս եղբայրը։</verse>
				<verse number="24">Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ. ամէն։</verse>
				<verse number="25">Բայց նորան, որ կարող է ձեզ հաստատ պահել իմ աւետարանի եւ Յիսուս Քրիստոսի քարոզութեան համեմատ, այն խորհրդի յայտնութեանը համեմատ որ յաւիտենական ժամանակներից լուռ պահուած էր,</verse>
				<verse number="26">Բայց հիմա մարգարէական գրքերով յայտնուեցաւ՝ յաւիտենեկան Աստուծոյ հրամանին պէս, եւ հաւատքին հնազանդելու համար բոլոր հեթանոսների մէջ ճանաչուեցաւ.</verse>
				<verse number="27">Մի միայն իմաստուն Աստուծուն, Յիսուս Քրիստոսի ձեռովը, նորան փառք յաւիտեանս։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="46">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի կանչուած առաքեալ Աստուծոյ կամքովը, եւ Սոսթենէս եղբայր.</verse>
				<verse number="2">Աստուծոյ եկեղեցուն, որ Կորնթոսումն է, Յիսուս Քրիստոսումը սրբուածներիդ՝ կանչուած սուրբերիդ՝ այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը կանչում են ամեն տեղ, իրանցը եւ մերը։</verse>
				<verse number="3">Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը՝ եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։</verse>
				<verse number="4">Ամեն ժամանակ գոհանում եմ իմ Աստուածանից ձեր մասին, Աստուծոյ այն շնորհքի համար՝ որ տրուած է ձեզ Քրսիտոս Յիսուսումը.</verse>
				<verse number="5">Որ ամեն բանի մէջ հարստացաք նորանով՝ ամեն խօսքով եւ ամեն գիտութիւնով։</verse>
				<verse number="6">Ինչպէս Քրիստոսի վկայութիւնը հաստատուեցաւ ձեր մէջ։</verse>
				<verse number="7">Որ դուք չպակասուիք ոչ մի շնորհքով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը սպասելով.</verse>
				<verse number="8">Որ եւ կհաստատէ ձեզ մինչեւ վերջը՝ անմեղադրելի մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրումը։</verse>
				<verse number="9">Հաւատարիմ է Աստուած՝ որի ձեռով կանչուեցաք դէպի նորա Որդու՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաղորդութիւնը։</verse>
				<verse number="10">Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւններ չլինին ձեր մէջ. այլ միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք։</verse>
				<verse number="11">Որովհետեւ ձեր մասին ինձ լուր հասաւ, եղբարք, Քղուէի ընտանիքիցը, թէ հակառակութիւններ կան ձեզանում։</verse>
				<verse number="12">Եւ այս եմ ասում՝ որ ձեզանից ամեն մէկն ասում է. Ես Պօղոսեան եմ, եւ Ես Ապողոսեան, եւ Ես Կեփասեան, եւ՝ Ես Քրիստոսեան։</verse>
				<verse number="13">Բաժանո՞ւած է Քրիստոսը. մի՞թէ Պօղոսը խաչուեցաւ ձեզ համար՝ կամ Պօղոսի՞ անունովը մկրտուեցաք։</verse>
				<verse number="14">Գոհանում եմ Աստուածանից որ ես ձեզանից ոչ մէկին չմկրտեցի. բայց միայն Կրիսպոսին եւ Գայիոսին. որ մէկը չասէ,</verse>
				<verse number="15">Թէ իմ անունովը մկրտեցի։</verse>
				<verse number="16">Եւ Ստեփանի տունն էլ մկրտեցի. Էլ չգիտեմ, թէ մի ուրիշն էլ մկրտեցի։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Քրիստոս չուղարկեց ինձ մկրտելու, այլ աւետարանը քարոզելու. ոչ թէ խօսքի իմաստութեամբ, որպէսզի ունայն չլինի Քրիստոսի խաչը։</verse>
				<verse number="18">Որովհետեւ խաչի խօսքը կորածների համար յիմարութիւն է, բայց մեզ փրկուածներիս համար Աստուծոյ զօրութիւն է։</verse>
				<verse number="19">Որովհետեւ գրուած է. Իմաստունների իմաստութիւնը կկորցնեմ, եւ խելօքների խորհուրդները կանարգեմ։</verse>
				<verse number="20">Ո՞ւր է իմաստուն, ո՞ւր է դպիր, ո՞ւր է այս աշխարհքի քննող. չէ՞ որ Աստուած այս աշխարհքի իմաստութիւնը յիմարացրեց։</verse>
				<verse number="21">Ուրեմն՝ որովհետեւ Աստուծոյ իմաստութեան մէջ աշխարհքը իմաստութիւնով չճանաչեց Աստուծուն, Աստուած հաճեց որ քարոզութեան յիմարութիւնովը ապրեցնէ հաւատացեալներին։</verse>
				<verse number="22">Եւ որովհետեւ Հրէաները նշան են ուզում, եւ Յոյներն իմաստութիւն են խնդրում.</verse>
				<verse number="23">Մենք էլ քարոզում ենք խաչեալ Քրիստոսը, Հրէաներին գայթակղութիւն եւ Յոյներին յիմարութիւն։</verse>
				<verse number="24">Բայց այն կանչուած Հրէաներին եւ Յոյներին, Քրիստոսը քարոզում ենք Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն։</verse>
				<verse number="25">Վասնզի Աստուծոյ յիմարն աւելի իմաստուն է քան թէ մարդիկ եւ Աստուծոյ տկարն աւելի զօրաւոր է քան թէ մարդիկ։</verse>
				<verse number="26">Հէնց ձեր կոչումին մտիկ արէք, եղբայրներ, որ ոչ թէ շատ իմաստուններ մարմնի կողմանէ, եւ ոչ թէ շատ զօրաւորներ, եւ ոչ թէ շատ ազնուականներ.</verse>
				<verse number="27">Այլ այս աշխարհքի յիմարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ իմաստուններին. եւ աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին։</verse>
				<verse number="28">Եւ աշխարհքիս անտոհմներին եւ անարգուածներին Աստուած ընտրեց՝ եւ ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնէ։</verse>
				<verse number="29">Որպէսզի ոչ մի մարմին չպարծենայ նորա առաջին։</verse>
				<verse number="30">Եւ դուք նորանից էք Յիսուս Քրիստոսումը՝ որ Աստուածանից մեզ համար եղաւ իմաստութիւն, եւ արդարութիւն եւ սրբութիւն եւ փրկութիւն։</verse>
				<verse number="31">Որ ինչպէս գրուած է, Նա որ պարծենում է՝ թող Տէրովը պարծենայ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ ես էլ, եղբարք, որ ձեզ մօտ եկայ, ոչ թէ խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնովն եկայ Աստուծոյ վկայութիւնը ձեզ պատմելու։</verse>
				<verse number="2">Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին։</verse>
				<verse number="3">Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ ձեզ մօտ։</verse>
				<verse number="4">Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը.</verse>
				<verse number="5">Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չլինի՝ այլ Աստուծոյ զօրութիւնովը։</verse>
				<verse number="6">Բայց իմաստութիւն ենք խօսում կատարեալների հետ, եւ ոչ թէ այս աշխարհքի իմաստութիւնը, եւ ոչ էլ այս աշխարհքի իշխաններինը՝ որ պիտի խափանուին։</verse>
				<verse number="7">Այլ Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խօսում խորհրդով, որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար։</verse>
				<verse number="8">Որն այս աշխարհքի իշխաններիցն ոչ ով չճանաչեց. քանզի եթէ ճանաչած լինէին՝ փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ.</verse>
				<verse number="9">Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չտեսաւ եւ ականջ չլսեց եւ մարդի սիրտ չընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։</verse>
				<verse number="10">Բայց մեզ յայտնեց Աստուած իր Հոգովը. որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները եթէ ոչ մարդի հոգին, որ նորանում է. այնպէս էլ Աստուծոյ բաներն ոչ ով չգիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին։</verse>
				<verse number="12">Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ։</verse>
				<verse number="13">Որն էլ խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով։</verse>
				<verse number="14">Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում։</verse>
				<verse number="15">Բայց հոգեւոր մարդը ամեն բան քննում է, եւ ինքը ոչ ոքից չէ քննվում։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնէ նորան. բայց մենք Քրիստոսի միտքն ունինք։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ ես, եղբարք, չկարողացայ ձեզ հետ խօսել ինչպէս հոգեւորների հետ, այլ ինչպէս մարմնաւորների հետ, ինչպէս մանուկների հետ Քրիստոսումը.</verse>
				<verse number="2">Կաթ խմեցրի ձեզ, եւ ոչ թէ կերակուր. որովհետեւ տակաւին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չէք կարող։</verse>
				<verse number="3">Որովհետեւ տակաւին մարմնաւոր էք. վասնզի տակաւին նախանձ եւ կռիւ եւ բաժանումներ կան ձեզանում. չէ՞ որ մարմնավոր էք եւ մարդկօրէն էք վարվում։</verse>
				<verse number="4">Որովհետեւ երբոր մէկն ասէ, Ես Պօղոսեան եմ, եւ միւսը Ես Ապողոսեան. չէ՞ որ մարմնավոր էք։</verse>
				<verse number="5">Արդ ո՞վ է Պօղոսը կամ ո՞վ է Ապողոսը. միայն պաշտօնեաներ, որոնց ձեռովը հաւատացիք. եւ ամեն մէկին՝ ինչպէս Տէրը տուաւ։</verse>
				<verse number="6">Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուաւ, բայց Աստուած մեծացրեց։</verse>
				<verse number="7">Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տուողը. բայց աճեցնող Աստուածը։</verse>
				<verse number="8">Տնկողը եւ ջուր տուողը մէկ են. բայց ամեն մէկն իր վարձքը կառնէ իր աշխատանքի չափովը։</verse>
				<verse number="9">Որովհետեւ մենք Աստուծոյ գործակիցներ ենք. դուք Աստուծոյ մշակութիւնը՝ Աստուծոյ շինուածն էք։</verse>
				<verse number="10">Աստուծոյ շնորհքի չափովը՝ որ ինձ տրուած է, իմաստուն ճարտարապետի պէս հիմք դրի. բայց ուրիշը շինում է. միայն թէ ամեն մէկը մտիկ տայ թէ ինչպէս է շինում։</verse>
				<verse number="11">Որովհետեւ ոչ ով ուրիշ հիմք չէ կարող դնել՝ քան թէ որ դրուած է, որ է Յիսուս Քրիստոսը։</verse>
				<verse number="12">Եթէ մէկն այս հիման վերայ շինէ ոսկի, արծաթ, ազնիւ քարեր, փայտ, խոտ, եղէգն.</verse>
				<verse number="13">Ամեն մէկի գործը պիտի յայտնուի. որ օրը կերեւեցնէ. որովհետեւ կրակով պիտի յայտնուի. եւ ամեն մէկի գործը թէ ինչպէս է, կրակը կփորձէ։</verse>
				<verse number="14">Եթէ մէկի գործը՝ որ շինեց՝ հաստատ կենայ, վարձք կառնէ.</verse>
				<verse number="15">Եւ եթէ մէկի գործն այրուի՝ վնաս կքաշէ բայց ինքը կապրէ. այլ այնպէս՝ ինչպէս թէ կրակով։</verse>
				<verse number="16">Չգիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում։</verse>
				<verse number="17">Եթէ մէկն Աստուծոյ տաճարն ապականէ, նորան էլ Աստուած կապականէ. որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է՝ որ դուք էք։</verse>
				<verse number="18">Ոչ ով իր անձը չխաբէ. եթէ ձեզանից մէկը կարծում է թէ իմաստուն է այս աշխարհքումը, թող նա յիմար լինի՝ որ իմաստուն լինի։</verse>
				<verse number="19">Որովհետեւ այս աշխարհքի իմաստութիւնը յիմարութիւն է Աստուծոյ առաջին. վասնզի գրուած է՝ թէ իմաստուններին բռնում է իրանց խորագիտութեան մէջ։</verse>
				<verse number="20">Եւ դարձեալ թէ Տէրը ճանաչում է իմաստունների մտածմունքները, որ ունայն են։</verse>
				<verse number="21">Ուրեմն ոչ ով չպարծենայ մարդկանցով.</verse>
				<verse number="22">Որովհետեւ ամեն բան ձերն է. թէ Պօղոսը, թէ Ապողոսը, թէ Կեփասը, թէ աշխարհքը, թէ կեանքը, թէ մահը, թէ ներկայ բաները, թէ գալու բաները, ամեն բան ձերն է։</verse>
				<verse number="23">Դուք Քրիստոսինը եւ Քրիստոսը Աստուծունը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Թող ամեն մարդ այսպէս համարէ մեզ՝ ինչպէս Քրիստոսի պաշտօնեաներ եւ Աստուծոյ խորհուրդների տնտեսներ։</verse>
				<verse number="2">Արդ տնտեսների մէջ այն է պահանջվում որ մէկը հաւատարիմ գտնուի։</verse>
				<verse number="3">Բայց ինձ համար ոչինչ բան է՝ որ ձեզանից դատուիմ, կամ մարդկային դատաստանից. այլ ես իմ անձն էլ չեմ դատում։</verse>
				<verse number="4">Որովհետեւ իմ անձի համար ես բան չգիտեմ. բայց սորանով չեմ արդարանում. որովհետեւ ինձ դատողը Տէրն է։</verse>
				<verse number="5">Ուրեմն ժամանակից առաջ մի դատէք. մինչեւ Տէրը գայ՝ որ խաւարի ծածուկ բաները կբերէ էլ լոյսի մէջ, եւ սրտերի խորհուրդները կյայտնէ, եւ այն ժամանակ ամեն մէկին գովասանք կլինի Աստուածանից։</verse>
				<verse number="6">Այս բանը, եղբարք, իմ անձի եւ Ապողոսի վերայ օրինակ բերի ձեզ համար. որ մեզանից սովորէք գրուածիցն աւելի բան չխորհել. որ չլինի թէ մէկը մէկի վերայ հպարտանայ ընկերի պատճառովը։</verse>
				<verse number="7">Որովհետեւ ո՞վ է քեզ որոշում. ի՞նչ ունիս դու՝ որ չես առել. եւ եթէ առել ես, ի՞նչու ես պարծենում չառածի պէս։</verse>
				<verse number="8">Արդէն կշտացած էք, արդէն հարստացաք, առանց մեզ թագաւորեցիք եւ երանի թէ թագաւորէիք, որ մենք էլ ձեզ հետ թագաւորէինք։</verse>
				<verse number="9">Որովհետեւ ինձ այսպէս է երեւում՝ թէ Աստուած մեզ առաքեալներիս շատ յետին արաւ՝ մահապարտների պէս. որովհետեւ աշխարհքի տեսարան եղանք, հրեշտակների էլ՝ մարդկանց էլ։</verse>
				<verse number="10">Մենք յիմար ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսումը. մենք տկար՝ իսկ դուք զօրաւոր. դուք փառաւորուած իսկ մենք անարգուած։</verse>
				<verse number="11">Մինչեւ այս օրուայ ժամը սովում էլ ենք՝ ծառաւում էլ, մերկ էլ գնում ենք եւ գլխներս զարկվում էլ է եւ աստանդական ման ենք գալիս։</verse>
				<verse number="12">Եւ աշխատում ենք մեր ձեռքերովը գործելով. բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. հալածում են եւ մենք համբերում ենք.</verse>
				<verse number="13">Հայհոյում են, մենք աղաչանք ենք անում. ինչպէս աւելուք եղանք աշխարհքին՝ ամենի ջնջոց լինելով մինչեւ հիմա։</verse>
				<verse number="14">Ոչ թէ ձեզ ամաչեցնելով եմ այս գրում. այլ ինչպէս իմ սիրելի որդիներին խրատում եմ։</verse>
				<verse number="15">Որովհետեւ թէեւ տասը հազար վարդապետներ ունենաք Քրիստոսումը, բայց ոչ թէ շատ հայրեր. վասնզի Քրիստոս Յիսուսում ես ծնեցի ձեզ աւետարանովը։</verse>
				<verse number="16">Ուրեմն աղաչում եմ ձեզ՝ որ ինձ նմանող լինիք։</verse>
				<verse number="17">Նորա համար Տիմոթէոսին ուղարկեցի ձեզ մօտ, որ իմ սիրելի եւ հաւատարիմ որդին է Տէրով. որ ձեզ յիշեցնէ իմ ճանապարհները՝ որ Քրիստոսումն են, ինչպէս ամեն տեղ ամեն եկեղեցիներումը սովորեցնում եմ։</verse>
				<verse number="18">Մի քանիսը հպարտացել են իբր թէ ես չեմ գալ ձեզ մօտ։</verse>
				<verse number="19">Բայց շուտով կգամ ձեզ մօտ, եթէ Տէրը կամենայ. եւ կհասկանամ ոչ թէ հպարտացածների խօսքերը, այլ զօրութիւնը։</verse>
				<verse number="20">Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնը ոչ թէ խօսքով է՝ այլ զօրութիւնով։</verse>
				<verse number="21">Ի՞նչպէս էք կամենում, գաւազանո՞վ գամ ձեզ մօտ, թէ սիրով եւ հեզութեան հոգով։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Առ հասարակ լսվում է ձեր մէջ պոռնկութիւն, եւ այնպիսի պոռնկութիւն՝ որ հեթանոսների մէջ էլ չկայ, այնպէս որ մէկն իր հօր կինն ունենայ։</verse>
				<verse number="2">Եւ դուք հպարտացած էք՝ եւ աւելի սուգ չէ՞ք մտնում՝ որ ձեր միջիցը վեր առնուի նա, որ այն բանը գործեց։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ես՝ թէ եւ մարմնով բացակայ եմ բայց հոգով ներկայ՝ արդէն վճռել եմ ներկայ լինողի պէս՝ նորան, որ այնպիսի բան գործեց,</verse>
				<verse number="4">Մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը՝ ձեր եւ իմ հոգու մէկտեղ ժողովուելու ժամանակ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեան հետ,</verse>
				<verse number="5">Այնպիսին մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը։</verse>
				<verse number="6">Ձեր պարծանքը լաւ չէ. չգիտէ՞ք որ մի փոքր խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է։</verse>
				<verse number="7">Դէն գցեցէք հին խմորը, որ նոր զանգուած լինէք, ինչպէս որ անխմոր էք. որովհետեւ մեր զատիկը մորթուեցաւ մեզ համար՝ Քրիստոսը։</verse>
				<verse number="8">Ուստի տօն կատարենք ոչ թէ հին խմորով, եւ ոչ էլ չարութեան եւ անզգամութեան խմորովը, այլ մաքրութեան եւ ճշմարտութեան չխմորուածովը։</verse>
				<verse number="9">Գրեցի ձեզ թղթումը՝ չխառնուիլ պոռնիկների հետ։</verse>
				<verse number="10">Եւ ոչ թէ ամենեւին այս աշխարհքի պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ յափշտակողների հետ, կամ կռապաշտների հետ, ապա թէ ոչ՝ պէտք էր ձեզ որ հէնց աշխարհքիցը դուրս գնայիք։</verse>
				<verse number="11">Բայց հիմա գրեցի ձեզ՝ չխառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չուտել։</verse>
				<verse number="12">Որովհետեւ ինձ ի՞նչ պէտք է՝ որ դրսիններին էլ դատեմ. չէ՞ որ դուք ներսիններին պիտի դատէք։</verse>
				<verse number="13">Իսկ դրսիններին Աստուած կդատէ. բայց դուք չարը ձեր միջիցը վեր առէք։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Ձեզանից մէկն՝ եթէ բան ունենայ իր ընկերի հետ, համարձակվո՞ւմ է անիրաւների առաջին դատուիլ եւ ոչ թէ սուրբերի առաջին։</verse>
				<verse number="2">Կամ թէ չգիտէ՞ք որ սուրբերն աշխարհքս կդատեն. եւ եթէ ձեզանով աշխարհքը դատվում է, ապա չէք արժան անարգ բաների դատաստան անելու։</verse>
				<verse number="3">Չգիտէ՞ք որ մենք հրեշտակներին կդատենք. Էլ որքա՞ն աւելի երկրաւոր բաները։</verse>
				<verse number="4">Եթէ երկրաւոր բաների համար դատաստան ունիք, եկեղեցու ցած մարդկանցը ձեզ համար դատաւոր նստեցրէք։</verse>
				<verse number="5">Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում. այնքան մի իմաստուն մարդ էլ չկա՞յ ձեր միջումը, որ կարող լինի իրավունք որոշել իր եղբայրների մէջ։</verse>
				<verse number="6">Այլ եղբայր եղբօր հետ դատաստան է գնում, եւ այն էլ անհաւատների առաջին։</verse>
				<verse number="7">Եւ հէնց արդէն բոլորովին պակասութիւն է ձեր միջումը որ դատաստաններ ունիք իրար հետ. ինչո՞ւ չէք աւելի դուք զրկվում. եւ ինչո՞ւ չէք աւելի դուք անիրաւութիւն քաշում։</verse>
				<verse number="8">Բայց դուք էք զրկում եւ անիրաւութիւն անում, եւ այն էլ ձեր եղբայրներին։</verse>
				<verse number="9">Կամ թէ չգիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Մի խաբուիք. ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները,</verse>
				<verse number="10">Ոչ իգացողները, որ արուագէտները, ոչ գողերը ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։</verse>
				<verse number="11">Եւ մի քանիներդ այսպէսներ էիք, բայց լուացուեցաք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը։</verse>
				<verse number="12">Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ես չպիտի մի բանի իշխանութեան տակ լինիմ։</verse>
				<verse number="13">Կերակուրները փորի համար, եւ փորը կերակուրների համար. բայց Աստուած սորան էլ նորանց էլ կխափանէ. միայն թէ մարմինը պոռնկութեան համար չէ, այլ Տիրոջ համար. եւ Տէրը մարմնին համար։</verse>
				<verse number="14">Բայց Աստուած, որ մեր Տիրոջն էլ յարութիւն տուաւ, ձեզ էլ կյարուցանէ իր զօրութեամբը։</verse>
				<verse number="15">Չգիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. քաւ լիցի։</verse>
				<verse number="16">Կամ թէ չգիտէ՞ք, որ նա՝ որ պոռնիկին յարում է, մէկ մարմին է նորա հետ. որովհետեւ Երկուսն, ասում է, մէկ մարմին կլինին։</verse>
				<verse number="17">Եւ նա՝ որ Տիրոջն է յարում՝ մէկ հոգի է նորա հետ։</verse>
				<verse number="18">Փախէք պոռնկութիւնիցը. ամեն մեղք որ մարդ գործէ, իր մարմնիցը դուրս է. բայց պոռնկութիւն անողն, իր մարմնի մէջ է մեղանչում։</verse>
				<verse number="19">Կամ թէ չգիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։</verse>
				<verse number="20">Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Բայց այն բաների համար՝ որ ինձ գրեցիք, ասում եմ թէ Լաւ է մարդիս որ կնկայ չմօտենայ։</verse>
				<verse number="2">Սակայն պոռնկութեան պատճառով՝ թող ամեն մարդ իր կինն ունենայ. եւ ամեն մէկ կին թող իր մարդն ունենայ։</verse>
				<verse number="3">Մարդը թող իր կնկայ պարտքը վճարէ. եւ այնպէս էլ կինն իր մարդին։</verse>
				<verse number="4">Կինն իր մարմնի վերայ իշխանութիւն չունի, այլ մարդը. այնպէս էլ մարդն իր մարմնի վերայ իշխանութիւն չունի, այլ կինը։</verse>
				<verse number="5">Իրար մի զրկէք. բայց միայն իրար հետ միաբանուելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահութեան եւ՝՝ աղօթքի պարապուիք. եւ դարձեալ մէկտեղ դարձէք, որ սատանան չփորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան պատճառովը.</verse>
				<verse number="6">Բայց այս թոյլ տալով եմ ասում, եւ ոչ թէ հրամանով։</verse>
				<verse number="7">Որովհետեւ կամենում եմ՝ որ ամեն մարդ ինձ պէս լինէր. բայց ամեն մարդ իր յատուկ շնորհքն ունի Աստուածանից. մէկն այսպէս եւ միւսն այնպէս։</verse>
				<verse number="8">Սակայն ամուրիներին եւ որբեւայրիներին ասում եմ, թէ Լաւ է նորանց համար՝ որ ինձ պէս մնան։</verse>
				<verse number="9">Ապա եթէ ժուժկալութիւն չունին, թող ամուսնանան. որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ վառուիլ։</verse>
				<verse number="10">Բայց ամուսնացածներին պատուիրում եմ, ոչ թէ ես՝. Այլ Տէրը, որ կինը չբաժանուի իր մարդիցը։</verse>
				<verse number="11">Ապա եթէ բաժանուի էլ, թող առանց ամուսնանալու մնայ՝ կամ իր մարդին հետ հաշտուի. եւ որ մարդն էլ կինը չթողէ։</verse>
				<verse number="12">Բայց ուրիշներին ես եմ ասում, ոչ թէ Տէրը. Եթէ մի եղբայր անհաւատ կին ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չթողէ։</verse>
				<verse number="13">Եւ մի կին՝ որ անհաւատ մարդ ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չթողէ։</verse>
				<verse number="14">Որովհետեւ անհաւատ մարդը սրբուած է կնկանովը, եւ անհաւատ կինը սրբուած է մարդովը. ապա թէ ոչ՝ ձեր որդիքը պիղծ կլինէին. բայց հիմա սուրբ են։</verse>
				<verse number="15">Բայց եթէ անհաւատը բաժանվում է, թող բաժանուի. այսպիսի բաների մէջ մի եղբայր կամ քոյր գերի եղած չէ. Աստուած մեզ կանչեց խաղաղութեան մէջ։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ի՞նչ գիտես, կին, գուցէ քո մարդը կապրեցնես. կամ ի՞նչ գիտես, մարդ, գուցէ քո կինը կապրեցնես.</verse>
				<verse number="17">Միայն թէ ամեն մէկին ինչպէս Տէրը բաժին է տուել. ամեն մէկն ինչպէս Աստուած կանչեց նորան, այնպէս գնայ. եւ ես այնպէս եմ ամեն եկեղցիներումը պատուէր տալիս։</verse>
				<verse number="18">Մէկը թլփատո՞ւած կանչուեցաւ, թող անթլփատ չձեւանայ. մէկը անթլփատութիւնո՞ւմ կանչուեցաւ՝ թող չթլփատուի.</verse>
				<verse number="19">Թլփատութիւնն ոչինչ է, եւ անթլփատութիւնն ոչինչ. այլ Աստուծոյ պատուիրանքների պահելը։</verse>
				<verse number="20">Ամեն մէկն՝ որ կոչումի մէջ որ կանչուեցաւ, նորանում կենայ։</verse>
				<verse number="21">Ծառա՞յ կանչուեցար, հոգս մի անիր. բայց եթէ կարենաս ազատ էլ լինել՝ աւելի նա գործածիր։</verse>
				<verse number="22">Որովհետեւ Տէրով կանչուած ծառան՝ Տիրոջ ազատն է. այնպէս էլ ազատ կանչուածը Քրիստոսի ծառայ է;</verse>
				<verse number="23">Մեծ գնով գնուեցաք՝ մարդկանց ծառայ մի լինիք։</verse>
				<verse number="24">Ամեն մէկն ինչ կոչումի մէջ որ կանչուեցաւ, եղբարք, թող նորանում մնայ Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="25">Բայց կոյսերի համար հրաման չունիմ Տէրիցը. միայն խրատ եմ տալիս ինչպէս Տէրիցը ողորմութիւն գտած՝ հաւատարիմ լինելու համար։</verse>
				<verse number="26">Արդ ես համարում եմ թէ այսպէս լաւ է ներկայ նեղութեան պատճառով, որ լաւ է մարդին՝ այնպէս լինել։</verse>
				<verse number="27">Կնկայ հետ կապուա՞ծ ես՝ մի աշխատիր արձակուելու. կնկանից արձակուա՞ծ ես՝ կին մի որոնիր։</verse>
				<verse number="28">Բայց եթէ ամուսնանաս, չմեղանչեցիր. եւ եթէ մի կոյս ամուսնանայ, չմեղանչեց. միայն թէ այնպիսիները մարմնի նեղութիւն կունենան. իսկ ես խնայում եմ ձեզ։</verse>
				<verse number="29">Բայց սա եմ ասում, եղբարք, թէ ժամանակս կարճ է այսուհետեւ, որ կին ունեցողներն էլ չունեցողների պէս լինէին.</verse>
				<verse number="30">Եւ լաց լինողներն չլացողների պէս. եւ ուրախացողները չուրախացողների, եւ ծախու առնողները չունեցողների պէս.</verse>
				<verse number="31">Եւ այս աշխարհքը գործածողները չար կերպով չգործածողների պէս. որովհետեւ այս աշխարհի կերպարանքն անցնում է։</verse>
				<verse number="32">Բայց կամենում եմ որ դուք առանց հոգսի լինիք. չամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի Տիրոջը։</verse>
				<verse number="33">Բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի կնկանը։</verse>
				<verse number="34">Եւ իրարից տարբեր են կինը եւ կոյսը. չամուսնացած կոյսը Տիրոջ բաների համար է հոգս անում՝ որ սուրբ լինի մարմնով եւ հոգով, իսկ ամուսնացած կինը աշխարհքի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի մարդին։</verse>
				<verse number="35">Միայն թէ՝ սա ես ձեր շահի համար եմ ասում. եւ ոչ թէ որ ձեզ համար որոգայթ գցեմ. այլ պարկեշտութեան համար՝ եւ առանց արգելքի Տիրոջը ծառայելու համար։</verse>
				<verse number="36">Բայց եթէ մէկն ամօթ համարէ իր կոյսի համար՝ թէ չափահասութիւնից անցել է, եւ այնպէս պէտք է լինել, ինչ որ կամենում է թող անէ. չէ մեղանչում. թող ամուսնանան։</verse>
				<verse number="37">Բայց նա՝ որ իր սրտի մէջ հաստատ է՝ եւ պէտք էլ չունի, նա իր կամքի վերայ իշխանութիւն ունի, եւ նա վճռեց իր սրտումն՝ որ իր կոյսը պահէ, նա լաւ է անում։</verse>
				<verse number="38">Նոյնպէս եւ նա՝ որ իր կոյսը մարդի է տալիս, լաւ է անում, եւ նա՝ որ մարդի չէ տալիս, աւելի լաւ է անում։</verse>
				<verse number="39">Կինը կապուած է օրէնքով քանի ժամանակ որ նորա մարդը կենդանի է. բայց եթէ նորա մարդը ննջէ, ազատ է ում հետ որ կամենայ ամուսնանալու, միայն թէ Տէրով։</verse>
				<verse number="40">Բայց էլ աւելի երանելի է թէ որ այնպէս կենայ՝ իմ խրատի պէս. այսպէս եմ համարում, թէ ես էլ ունիմ Աստուծոյ Հոգին։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Բայց կուռքի զոհերի համար գիտենք, որովհետեւ ամենքս գիտութիւն ունինք. գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը շինում է։</verse>
				<verse number="2">Եթէ մէկը կարծում է թէ բան գիտէ, նա դեռ բան չգիտաց՝ ինչպէս պէտք է գիտել։</verse>
				<verse number="3">Բայց եթէ մէկը Աստուծուն սիրէ, նա ճանաչուած է նորանից։</verse>
				<verse number="4">Արդ կուռքի զոհուած կերակուրների համար գիտենք, որ կուռքը ոչինչ է աշխարհքում. եւ որ ուրիշ ոչ մի Աստուած չկայ բացի այն մէկը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ թէպէտեւ կան որ աստուածներ են անուանվում՝ թէ երկնքումը թէ երկրիս վերայ, ինչպէս որ շատ աստուածներ կան եւ շատ տէրեր,</verse>
				<verse number="6">Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, որիցն են ամեն բաները, եւ մենք նորա համար. եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները, եւ մենք նորանով։</verse>
				<verse number="7">Սակայն ամենը այս գիտութիւնը չունին. որովհետեւ ոմանք կուռքի մասին խղճմտանքով են ուտում մինչեւ հիմա իբրեւ կուռքերին զոհուած, եւ նորանց խղճմտանքը տկար լինելով՝ պղծվում է։</verse>
				<verse number="8">Բայց կերակուրը մեզ չի կանգնեցնիլ Աստուծոյ առաջին. որ եթէ ուտենք՝ մի բանով չենք աւելանալ, եւ եթէ չուտենք՝ մի բանով չենք պակասիլ։</verse>
				<verse number="9">Միայն թէ զգոյշ կացէք՝ որ այդ ձեր իշխանութիւնը գայթակղութիւն չլինի տկարներին։</verse>
				<verse number="10">Որովհետեւ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս՝ կուռքի տան մէջ սեղան նստած, չէ՞ որ նորա խղճմտանքը, որ տկար է, համարձակութիւն կստանայ զոհուած բանն ուտելու։</verse>
				<verse number="11">Եւ այն տկար եղբայրը կկորչի քո գիտութեան պատճառովը, որի համար Քրիստոսը մեռաւ։</verse>
				<verse number="12">Եւ այսպէս եղբայրների դէմ մեղանչելով, եւ այն տկարների խղճմտանքը զարկելով Քրիստոսի դէմ մեղք էք գործում։</verse>
				<verse number="13">Վասնորոյ՝ եթէ կերակուրն իմ եղբօրը գայթակղեցնում է, ես յաւիտեան միս չեմ ուտիլ, որ իմ եղբօրը չգայթակղեցնեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին տեսայ, չէ՞ որ դուք իմ գործն էք Տէրով։</verse>
				<verse number="2">Թէեւ ուրիշներին առաքեալ չլինեմ, բայց հէնց ձեզ առաքեալ եմ որ իմ առաքելութեան կնիքը դուք էք Տէրով։</verse>
				<verse number="3">Իմ պատասխանը ինձ քննողների դէմ սա է</verse>
				<verse number="4">Մի՞թէ մենք իշխանութիւն չունինք ուտելու եւ խմելու.</verse>
				<verse number="5">Մի՞թէ իշխանութիւն չունինք քոյր կին ման ածելու մեզ հետ, ինչպէս ուրիշ առաքեալները եւ Տիրոջ եղբարքը, եւ Կեփասը։</verse>
				<verse number="6">Կամ մի՞թէ միայն ես եւ Բառնաբասը իշխանութիւն չունինք չգործելու։</verse>
				<verse number="7">Ո՞վ է որ երբէք իր պաշարովն զինուորութիւն անէ. ո՞վ է որ այգի տնկէ՝ եւ նորա պտղիցը չուտէ. ո՞վ է որ հօտ արածեցնէ՝ եւ հօտի կաթնիցը չուտէ։</verse>
				<verse number="8">Մի՞թէ ես այս բաները մարդի կերպով եմ ասում, կամ չէ՞ որ օրէնքն էլ է ասում այս բաները։</verse>
				<verse number="9">Որովհետեւ Մովսէսի օրէնքումը գրուած է՝ Կալի մէջ աշխատող եզան դունչը մի կապիր. մի՞թէ Աստուած եզների համար էր հոգս անում։</verse>
				<verse number="10">Կամ չէ՞ որ մանաւանդ մեզ համար է ասում. որովհետեւ մեզ համար գրուեցաւ, որ հերկողը պէտք է յոյսով հերկէ. եւ կասողն իր յոյսը վայելելու յոյսովը կասէ։</verse>
				<verse number="11">Եթէ մենք ձեզանում հոգեւորները սերմեցինք, մեծ բա՞ն է որ ձեզանից մարմնաւորները հնձենք։</verse>
				<verse number="12">Եթէ ուրիշները ձեզ վերայ այդ իշխանութիւնը վայելում են, ո՞չ առաւել եւս մենք. բայց մենք այս իշխանութիւնը չբանեցրինք. այլ ամեն բանի համբերում ենք, որ արգելք չդնենք Քրիստոսի աւետարանին։</verse>
				<verse number="13">Չգիտէ՞ք թէ նորանք՝ որ տաճարումը գործում են, տաճարիցն են ուտում. եւ նորանք՝ որ սեղանի պաշտօնեաներ են, սեղանիցն են բաժին առնում։</verse>
				<verse number="14">Այնպէս էլ Տէրը հրաման տուաւ աւետարանը քարոզողներին աւետարանիցն ապրել։</verse>
				<verse number="15">Բայց ես սորանցից ոչ մէկն էլ չբանեցրի. եւ այս բաները չգրեցի որ՝ ինձ այդպէս լինի. որովհետեւ աւելի լաւ է ինձ մեռնել, քան թէ մէկն իմ պարծանքը ունայնացնէ։</verse>
				<verse number="16">Որովհետեւ եթէ աւետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ. որովհետեւ դա հարկ է դրուած ինձ վերայ. եւ վայ է ինձ, եթէ աւետարանը չքարոզեմ։</verse>
				<verse number="17">Վասնզի եթէ յօժար կամքով անեմ այս, վարձք ունիմ. իսկ եթէ ակամայ՝ տնտեսութիւնը յանձնուած է ինձ։</verse>
				<verse number="18">Ապա ի՞նչ է իմ վարձքը. այն որ՝ աւետարանելիս ձրի տամ Քրիստոսի աւետարանը, որ աւետարանի մէջ իմ իշխանութիւնը գէշ կերպով չբանեցնեմ։</verse>
				<verse number="19">Որովհետեւ ամենից ազատ լինելով, իմ անձը ամենքին ծառայ արի, որ շատերին շահեմ։</verse>
				<verse number="20">Հրէաներին Հրէայի պէս եղայ, որ Հրէաներին շահեմ։</verse>
				<verse number="21">Օրէնքի տակ լինողներին օրէնքի տակ լինողի պէս եղայ, որ օրէնքի տակ լինողներին շահեմ. օրէնք չունեցողներին օրէնք չունեցողի պէս եղայ. (իբր չէ թէ ես Աստուծոյ առաջին օրէնք չունէի, այլ Քրիստոսի օրէնքի տակ էի) որ օրէնք չունեցողներին շահեմ։</verse>
				<verse number="22">Տկարներին տկարի պէս եղայ, որ տկարներին շահեմ. ամենին ամեն բան եղայ, որ ինչեւիցէ մի քանիսին ապրեցնեմ։</verse>
				<verse number="23">Այս անում եմ աւետարանի համար, որ նորան կցորդ լինիմ։</verse>
				<verse number="24">Չգիտէ՞ք, թէ ասպարէզի մէջ վազողներն՝ ամենքն են վազում. բայց մէկն է յաղթանակն առնում. դուք այնպէս վազեցէք որ հասնէք։</verse>
				<verse number="25">Եւ ամեն ով որ մրցում է ամեն բանից ժուժկալ է լինում. հիմա նորանք մրցում են որ մի ապականելի պսակ առնեն, իսկ մենք՝ անապականելի։</verse>
				<verse number="26">Ուրեմն ես այնպէս եմ վազում, ոչ թէ ինչպէս անստոյգ. այնպէս եմ մրցում ոչ թէ ինչպէս օդին զարկելով։</verse>
				<verse number="27">Այլ իմ մարմինը ճնշում եմ եւ նուաճում, որ միգուցէ ուրիշներին քարոզելով, ինքս անպիտան գտնուիմ։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Չեմ կամենում, եղբարք, որ չգիտենաք՝ թէ մեր հայրերն ամենն էլ ամպի տակն էին. եւ ամենը ծովի միջովն անցան։</verse>
				<verse number="2">Եւ ամենը Մովսէսով մկրտուեցան ամպումը եւ ծովումը։</verse>
				<verse number="3">Եւ ամենն էլ նոյն հոգեւոր կերակուրը կերան։</verse>
				<verse number="4">Եւ ամենն էլ նոյն հոգեւոր խմելիքը խմեցին. որովհետեւ այն հոգեւոր վէմիցն էին խմում՝ որ գնում էր նորանց հետ. եւ այն վէմն էր Քրիստոսը։</verse>
				<verse number="5">Բայց Աստուած նորանցից շատերին չհաւանեց. որովհետեւ անապատումը փռուած ընկան։</verse>
				<verse number="6">Եւ սորանք մեզ օրինակի համար եղան. որ մենք չար բաների ցանկացող չլինենք, ինչպէս նորանք ցանկացան։</verse>
				<verse number="7">Եւ կռապաշտ մի լինիք ինչպէս նորանցից ոմանք. ինչպէս գրուած է, թէ Ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու, եւ վերկացան որ խաղան։</verse>
				<verse number="8">Եւ պոռնկութիւն էլ չանենք, ինչպէս նորանցից ոմանք պոռնկութիւն արին, եւ մէկ օրում քսանեւերեք հազար մարդ վայր ընկան։</verse>
				<verse number="9">Եւ Քրիստոսին էլ չփորձենք, ինչպէս նորանցից էլ ոմանք փորձեցին, եւ օձերիցը սատակեցին։</verse>
				<verse number="10">Եւ չտրտնջանք էլ ինչպէս նորանցից էլ ոմանք տրտնջացին, եւ սատակչի ձեռովը կորան։</verse>
				<verse number="11">Եւ այն ամենն օրինակի համար էր նորանց հանդիպում, բայց մեզ խրատի համար գրուեցաւ, որոնց դարերի վերջը հասաւ։</verse>
				<verse number="12">Ուրեմն ով որ համարում է թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի, որ վայր չընկնի։</verse>
				<verse number="13">Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կպատրաստէ, որ կարողանաք համբերել։</verse>
				<verse number="14">Նորա համար, իմ սիրելիք, փախէք կռապաշտութիւնիցը։</verse>
				<verse number="15">Ինչպէս իմաստունների հետ եմ խօսում, դուք ինքներդ դատեցէք այն որ ասում եմ։</verse>
				<verse number="16">Այն օրհնութեան բաժակը, որ օրհնում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի արիւնի. այն հացը, որ կտրում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի մարմնին։</verse>
				<verse number="17">Որովհետեւ մէկ հաց, մէկ մարմին ենք մենք շատերս. վասնզի ամենքս այն մէկ հացիցն ենք վայելում։</verse>
				<verse number="18">Տեսէք Իսրայէլին մարմնի կողմանէ. չէ՞ որ զոհուածներն ուտողները մասնակից են սեղանին։</verse>
				<verse number="19">Արդ ի՞նչ ասեմ. մի՞թէ կուռքը մի բան է, եւ կամ թէ կուռքերի զոհուածները մի բա՞ն են։</verse>
				<verse number="20">Բայց այն որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում, եւ ոչ թէ Աստուծուն. իսկ ես չեմ կամենում, որ դուք դեւերին մասնակից լինէք. չէք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դեւերի բաժակը.</verse>
				<verse number="21">Չէք կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը։</verse>
				<verse number="22">Կամ թէ Տիրոջը նախանձի գրգռե՞նք. մի՞թէ նորանից աւելի զորաւոր ենք։</verse>
				<verse number="23">Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան շինութիւն չէ տալիս։</verse>
				<verse number="24">Ոչ ով միայն իր անձի օգուտը չորոնէ, այլ ամեն մէկն ընկերինն էլ։</verse>
				<verse number="25">Ամեն ինչ որ սպանդանոցումը ծախվում է, կերէք առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։</verse>
				<verse number="26">Որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նորա բոլոր լիութիւնը։</verse>
				<verse number="27">Եթէ անհաւատներից մէկը կանչէ ձեզ, եւ դուք կամենաք գնալ, ամեն բան որ ձեր առաջին դրուի, կերէք, առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։</verse>
				<verse number="28">Բայց եթէ մէկն ասէ ձեզ, թէ Դա կուռքի զոհուած բան է, մի ուտէք՝ նորա պատճառովը որ իմացրեց, եւ խղճմտանքի պատճառովը. որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նորա բոլոր լիութիւնը։</verse>
				<verse number="29">Բայց խղճմտանք եմ ասում՝ ոչ թէ ձերը, այլ ընկերինը. որովհետեւ ինչո՞ւ իմ ազատութիւնը պիտի դատուի ուրիշի խղճմտանքից։</verse>
				<verse number="30">Թէ որ ես շնորհակալութիւնով վայելում եմ, ինչո՞ւ հայհոյուիմ այն բանի համար՝ որի համար ես գոհանում եմ։</verse>
				<verse number="31">Ուրեմն՝ թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք։</verse>
				<verse number="32">Առանց գայթակղութիւն տալու եղէք Հրէաներին եւ Յոյներին եւ Աստուծոյ եկեղեցուն։</verse>
				<verse number="33">Ինչպէս ես էլ ամեն բանով ամենին հաճոյ եմ լինում. իմ անձի օգուտը չորոնելով, բայց շատերինը որ փրկուին։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Ինձ նմանող եղէք, ինչպէս ես էլ Քրիստոսի։</verse>
				<verse number="2">Արդ գովում եմ ձեզ, եղբարք, որ իմ ամեն բաները յիշում էք, եւ ինչպէս պատուիրեցի ձեզ, այն պատուէրները պահում էք։</verse>
				<verse number="3">Բայց կամենում եմ որ դուք գիտենաք, թէ ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած։</verse>
				<verse number="4">Ամեն մարդ՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում՝ եւ գլուխը ծածկած ունենայ, անպատիւ է անում իր գլուխը։</verse>
				<verse number="5">Եւ ամեն կին՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում բաց գլխով, անպատիւ է անում իր գլուխը. վասնզի միեւնոյնն է թէ ածիլուած է։</verse>
				<verse number="6">Որովհետեւ եթէ կինը չծածկուի, թող ուրեմն իր մազերն էլ կտրէ. բայց եթէ կնկան ամօթ է մազերը կտրելը կամ ածիլելը, թող ծածկուի։</verse>
				<verse number="7">Սակայն մարդին պէտք չէ որ իր գլուխը ծածկէ, որովհետեւ Աստուծոյ պատկերը եւ փառքն է. բայց կինը մարդի փառքն է։</verse>
				<verse number="8">Քանզի ոչ թէ մարդն է կնկանիցը, այլ կինն է մարդիցը։</verse>
				<verse number="9">Եւ որովհետեւ ոչ թէ մարդը կնկան համար ստեղծուեցաւ, այլ կինը մարդի համար։</verse>
				<verse number="10">Նորա համար պէտք է, որ կինը շուք դնէ գլխի վերայ հրեշտակների համար։</verse>
				<verse number="11">Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը։</verse>
				<verse number="12">Որովհետեւ ինչպէս որ կինը մարդիցը եղաւ, այնպէս էլ մադը կնկայ միջոցովն է. բայց ամենն Աստուածանից։</verse>
				<verse number="13">Դուք ինքներդ դատեցէք. մի կնկայ վայելո՞ւմ է որ չծածկուած աղօթք անէ Աստուծուն։</verse>
				<verse number="14">Կամ հէնց բնութիւնն ինքը չէ՞ սովորեցնում ձեզ, որ եթէ մարդը երկար մազեր ունենայ, այն անարգանք է նորան։</verse>
				<verse number="15">Բայց եթէ կինն երկար մազեր ունի, այն փառք է նորան. որովհետեւ երկար մազերը հագուստի տեղ է տրուած նորան։</verse>
				<verse number="16">Բայց եթէ մէկը կամենում է հակառակել, մենք այնպիսի սովորութիւն չունինք, եւ ոչ էլ Աստուծոյ եկեղեցիները։</verse>
				<verse number="17">Բայց այս էլ պատուիրելովս չեմ գովում, որ դուք ոչ թէ դէպի լաւագոյնն այլ դէպի վատթարն էք ժողովվում։</verse>
				<verse number="18">Որովհետեւ նախ եւ առաջ երբոր մէկտեղ էք ժողովվում եկեղեցու մէջ, լսում եմ որ բաժանումներ կան ձեր մէջ, եւ մասամբ էլ հաւատում եմ։</verse>
				<verse number="19">Որովհետեւ հերձուածներ էլ պէտք է լինին ձեր մէջ, որ ընտիր լինողները յայտնի լինեն ձեզանում։</verse>
				<verse number="20">Արդ երբոր մէկտեղ էք ժողովվում, սա Տէրունական ընթրիքն ուտել չէ,</verse>
				<verse number="21">Որ ամեն մէկն առաջ իր ընթրիքն է անում ուտելու ժամանակ, եւ մէկը սոված է, եւ միւսը արբած։</verse>
				<verse number="22">Մի՞թէ տուն չունիք ուտելու եւ խմելու. կամ թէ Աստուծոյ եկեղեցին արհամարհո՞ւմ էք, եւ չքաւորներին ամաչեցնում. ձեզ ի՞նչ ասեմ. գովե՞մ ձեզ. այդ բանումը չեմ գովում։</verse>
				<verse number="23">Որովհետեւ ես Տէրիցն ընդունեցի այն որ ձեզ էլ աւանդեցի. որ Տէր Յիսուսն այն գիշերը որ մատնվում էր, հաց առաւ,</verse>
				<verse number="24">Եւ գոհանալուց յետոյ կտրեց եւ ասեց. Առէք, կերէք. այս է իմ մարմինը՝ որ ձեզ համար կոտրվում է. այս արէք իմ յիշատակի համար։</verse>
				<verse number="25">Այնպէս էլ՝ ընթրիքն ուտելուց յետոյ բաժակն առաւ եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը. այս արէք՝ քանի անգամ որ խմէք, իմ յիշատակի համար։</verse>
				<verse number="26">Որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչեւ որ նա կգայ։</verse>
				<verse number="27">Ուրեմն ով որ այս հացն ուտէ՝ կամ Տիրոջ բաժակը խմէ անարժանութեամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արիւնին։</verse>
				<verse number="28">Ուրեմն թող մարդ փորձէ իր անձը, եւ ապա այն հացիցն ուտէ՝ եւ այն բաժակիցը խմէ։</verse>
				<verse number="29">Որովհետեւ անարժանութեամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չէ որոշում Տիրոջ մարմինը։</verse>
				<verse number="30">Նորա համար էլ ձեր միջումը շատ հիւանդներ եւ ցաւագարներ կան. եւ շատեր էլ ննջած են։</verse>
				<verse number="31">Որովհետեւ եթէ մեր անձերը դատէինք, չէինք դատապարտուիլ։</verse>
				<verse number="32">Բայց դատուելով Տէրիցը խրատվում ենք. որ աշխարհքի հետ չդատապարտուինք։</verse>
				<verse number="33">Ուրեմն, եղբարքս, երբոր ժողովուիք ուտելու համար, իրար սպասեցէք։</verse>
				<verse number="34">Ապա եթէ մէկը սոված է՝ թող իր տանն ուտէ. որ դատապարտութեան համար չժողովուիք. բայց ուրիշ բաներն՝ երբոր կգամ՝ այն ժամանակ կպատուիրեմ։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Բայց հոգեւոր պարգեւների համար, եղբարք, չեմ կամենում որ չգիտենաք։</verse>
				<verse number="2">Դուք գիտէք թէ երբ որ հեթանոս էիք, անձայն կուռքերի մօտ էիք տարվում ինչպէս որ առաջնորդվում էիք։</verse>
				<verse number="3">Նորա համար յայտնում եմ ձեզ, որ ոչ ով չկայ Աստուծոյ Հոգովը խօսող որ Յիսուսին նզովեալ ասէ. եւ ոչ ով չէ կարող Յիսուսին Տէր ասել՝ եթէ ոչ Հոգով Սրբով։</verse>
				<verse number="4">Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է։</verse>
				<verse number="5">Եւ պաշտօնները զանազան են, բայց Տէրը նոյնն է։</verse>
				<verse number="6">Եւ ներգործութիւնները զանազան են, բայց Աստուած նոյնն է, որ ամենը ամենքի մէջ ներգործում է։</verse>
				<verse number="7">Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար։</verse>
				<verse number="8">Որովհետեւ մէկին Հոգուցը տրուած է իմաստութեան խօսք. եւ ուրիշին գիտութեան խօսք՝ նոյն Հոգու չափովը։</verse>
				<verse number="9">Միւսին հաւատք նոյն Հոգովը. ուրիշին բժշկութեան պարգեւներ նոյն Հոգովը։</verse>
				<verse number="10">Ուրիշին զօրութիւնների ներգործութիւններ. եւ ուրիշին մարգարէութիւն. ուրիշին հոգիների ընտրութիւն. ուրիշին այլ եւ այլ լեզուներ. ուրիշին լեզուների թարգմանութիւններ։</verse>
				<verse number="11">Բայց այս ամենը հէնց միեւնոյն Հոգին է ներգործում, ամեն մէկին բաժանելով ինչպէս կամենում է։</verse>
				<verse number="12">Ինչպէս էլ մարմինը մէկ է եւ անդամներ շատ ունի, եւ մէկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով՝ մարմինը մէկ է, այսպէս էլ Քրիստոսը։</verse>
				<verse number="13">Որովհետեւ մենք էլ ամենքս մէկ Հոգով մկրտուեցանք մէկ մարմին լինելու. թէ Հրէաներ, թէ Յոյներ. թէ ծառաներ, թէ ազատներ, եւ ամենքս մէկ Հոգիից խմեցինք։</verse>
				<verse number="14">Որովհետեւ մարմինն էլ մէկ անդամ չէ, այլ շատ։</verse>
				<verse number="15">Եթէ ոտքն ասէ. Որովհետեւ ձեռք չեմ՝ մարմնիցը չեմ. մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ։</verse>
				<verse number="16">Եւ եթէ ականջն ասէ, Որովհետեւ աչք չէմ՝ մարմնիցը չեմ. մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ։</verse>
				<verse number="17">Եթէ բոլոր մարմինն աչք լինէր, որտե՞ղ էր լսելիքը. եւ եթէ բոլոր մարմինը լսելիք լինէր, որտե՞ղ էր հոտոտելիքը։</verse>
				<verse number="18">Բայց հիմա Աստուած անդամները՝ նորանց ամեն մէկը՝ դրաւ մարմնի մէջ ինչպէս կամեցաւ։</verse>
				<verse number="19">Եւ եթէ ամենը մէկ անդամ լինէր, որտե՞ղ էր մարմինը։</verse>
				<verse number="20">Բայց հիմա անդամները շատ են, իսկ մարմինը մէկ։</verse>
				<verse number="21">Աչքը չէ կարող ձեռքին ասել, Ինձ պէտք չես. կամ դարձեալ գլուխը ոտներին՝ ինձ պէտք չէք։</verse>
				<verse number="22">Այլ մանաւանդ մարմնի այն անդամները՝ որ երեւում են թէ տկարագոյն են, նորանք հարկաւոր են։</verse>
				<verse number="23">Եւ նորանք՝ որ կարծում ենք թէ մարմնոյ շատ անարգուածներն են, նորանց առաւել եւս պատիւ ենք անում. եւ մեր անվայելուչ անդամներն աւելի վայելչութիւն ունին։</verse>
				<verse number="24">Եւ մեր վայելուչ անդամները մի բանի պէտք չունին. բայց Աստուած մարմինը բարեխառնեց, ցածին աւելի պատիւ տալով։</verse>
				<verse number="25">Որ մարմնի մէջ տարաձայնութիւն չլինի, այլ որ անդամներն իրար համար նոյն հոգսն ունենան։</verse>
				<verse number="26">Եւ եթէ մէկ անդամը ցաւում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ցաւում են. եւ եթէ մէկ անդամը փառաւորվում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ուրախանում են։</verse>
				<verse number="27">Արդ դուք Քրիստոսի մարմինն էք, եւ մէկ մէկ նորա անդամներ։</verse>
				<verse number="28">Եւ ոմանց դրաւ Աստուած եկեղեցումը. առաջ՝ առաքեալներին. երկրորդ՝ մարգարէներին. երրորդ՝ վարդապետներին. յետոյ զօրութիւններ. յետոյ բժշկութիւնների պարգեւներ, օգնութիւններ, կառավարութիւններ, այլ եւ այլ լեզուներ։</verse>
				<verse number="29">Մի՞թէ ամենն առաքեալներ են. մի՞թէ ամենը մարգարէներ են. մի՞թէ ամենը վարդապետներ են. մի՞թէ ամենը զօրութիւններ անող են։</verse>
				<verse number="30">Մի՞թէ ամենը բժշկութիւնների պարգեւներ ունին. մի՞թէ ամենը լեզուներ են խօսում. մի՞թէ ամենը թարգմանում են։</verse>
				<verse number="31">Բայց դուք նախանձաւոր եղէք լաւագոյն պարգեւներին. եւ ես էլ աւելի գերազանց ճանապարհ ցոյց տամ ձեզ։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։</verse>
				<verse number="2">Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չունիմ, ոչինչ եմ։</verse>
				<verse number="3">Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։</verse>
				<verse number="4">Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։</verse>
				<verse number="5">Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում.</verse>
				<verse number="6">Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ.</verse>
				<verse number="7">Ամեն բանի դիմանում է. ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։</verse>
				<verse number="8">Սէրը երբէք չի վերջանալ. եթէ մարգարէութիններ կան՝ կխափանուին. եթէ լեզուներ՝ կլռեն. եթէ գիտութիւն՝ կխափանուի։</verse>
				<verse number="9">Որովհետեւ փոքր ի շատէ գիտենք. եւ փոքր ի շատէ մարգարէանում ենք։</verse>
				<verse number="10">Բայց երբոր կատարեալը գայ, այս փոքր ի շատէն կխափանուի։</verse>
				<verse number="11">Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի։</verse>
				<verse number="12">Որովհետեւ հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ. հիմա փոքր ի շատէ եմ տեղեակ, բայց այն ժամանակն այնպէս կգիտենամ՝ ինչպէս գիտեցուած եմ։</verse>
				<verse number="13">Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Սէրին հետեւեցէք, եւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր եղէք. եւ մանաւանդ որ մարգարէանաք։</verse>
				<verse number="2">Որովհետեւ լեզուներով խօսողը, մարդկանց հետ չէ խօսում, այլ Աստուծոյ հետ. որովհետեւ ոչ ով չէ լսում, բայց հոգով խորհուրդներ է խօսում։</verse>
				<verse number="3">Իսկ մարգարէացողը, մարդկանց հետ շինութիւն եւ մխիթարութիւն եւ սփոփութիւն է խօսում։</verse>
				<verse number="4">Լեզուով խօսողը իր անձն է շինում, իսկ մարգարէացողը եկեղեցին է շինում։</verse>
				<verse number="5">Ես կամենում եմ որ դուք ամենդ լեզուներով խօսիք, բայց մանաւանդ որ մարգարէանաք. որովհետեւ աւելի մեծ է մարգարէացողը, քան թէ լեզուներով խօսողը, միայն եթէ թարգմանէ, որ եկեղեցին շինութիւն առնէ։</verse>
				<verse number="6">Բայց հիմա, եղբարք, եթէ ձեզ մօտ գամ եւ լեզուներով խօսիմ, ի՞նչ օգուտ կտամ ձեզ՝ եթէ չխօսիմ ձեզ հետ կամ յայտնութիւնով, կամ գիտութիւնով, կամ մարգարէութիւնով, կամ վարդապետութիւնով։</verse>
				<verse number="7">Այնպէս էլ անշունչ բաները որ ձայն են տալիս, թէ փող թէ քնար, եթէ ձայներով զանազանութիւն չանեն, ինչպէ՞ս կճանաչուի փողի փչելը, կամ քնարի հնչելը։</verse>
				<verse number="8">Որովհետեւ եթէ փողն էլ անորոշ ձայն տայ, ո՞վ կպատրաստուի պատերազմի համար։</verse>
				<verse number="9">Այսպէս էլ դուք, եթէ լեզուներով բանը յայտնի չասէք, այն խօսածն ինչպէ՞ս կիմացուի. որովհետեւ իբր թէ օդի մէջ խօսողներ կլինիք։</verse>
				<verse number="10">Որովհետեւ այնքան այլ եւ այլ ձայներ կան աշխարհքումը, եւ նորանց ոչ մէկն էլ առանց նշանակութեան չէ։</verse>
				<verse number="11">Արդ եթէ ես ձայնի զօրութիւնը չգիտենամ, ես խօսողին խուժ կլինիմ, եւ խօսողն ինձ համար՝ դուժ։</verse>
				<verse number="12">Այսպէս էլ դուք, որովհետեւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր էք, եկեղեցու շինութեան համար ջանք արէք, որ էլ առաւելանաք։</verse>
				<verse number="13">Վասնորոյ լեզուով խօսողը, թող աղօթք անէ, որ թարգմանէ էլ։</verse>
				<verse number="14">Վասնզի եթէ ես աղօթք անեմ օտար լեզուով, իմ հոգին է աղոթք անում. բայց միտքս անպտուղ է։</verse>
				<verse number="15">Ուրեմն ի՞նչ է, աղօթք անեմ հոգով, աղօթք անեմ մտքով էլ. սաղմոս ասեմ հոգով, սաղմոս ասեմ մտքով էլ։</verse>
				<verse number="16">Ապա եթէ դու օրհնես հոգով, նա որ տգէտի տեղն է բռնում ի՞նչպէս Ամէն ասէ քո օրհնութեանը, քանի որ չգիտէ թէ ի՛նչ ես ասում։</verse>
				<verse number="17">Դու իրաւ որ լաւ ես գոհանում. բայց միւսը չէ շինվում։</verse>
				<verse number="18">Գոհանում եմ իմ Աստուածանից, որ ձեր ամենիցն աւելի լեզուներով խօսում եմ։</verse>
				<verse number="19">Բայց եկեղեցու մէջ աւելի կամենում եմ որ հինգ խօսք իմ մտքովը խօսիմ, որ ուրիշներին էլ բան սովորեցնեմ քան թէ բիւրաւոր խօսքեր լեզուներով։</verse>
				<verse number="20">Եղբարք, մտքով տղայ մի լինիք. բայց չարութեան կողմանէ տղայ եղէք, իսկ մտքով կատարեալ եղէք։</verse>
				<verse number="21">Օրէնքումը գրուած է, թէ Օտար լեզուներով եւ օտար շրթունքներով կխօսիմ այս ժողովրդի հետ. բայց եւ այնպէս ինձ ականջ չեն դնիլ, ասում է Տէրը։</verse>
				<verse number="22">Ուրեմն լեզուներն նշանի համար են՝ ոչ թէ հաւատացեալներին, այլ անհաւատներին. բայց մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ հաւատացեալների։</verse>
				<verse number="23">Արդ եթէ բոլոր եկեղեցին մէկտեղ գայ, եւ ամենքը լեզուներով խօսին. եւ տգէտներ կամ անհաւատներ մտնեն այնտեղ, մի՞թէ չեն ասիլ թէ դուք գժուած էք։</verse>
				<verse number="24">Բայց եթէ ամենը մարգարէանան, եւ մի անհաւատ կամ տգէտ գայ մտնէ, նա ամենիցը կյանդիմանուի, ամենիցը կքննուի։</verse>
				<verse number="25">Եւ այսպէս նորա սրտի գաղտնիքը յայտնի կլինի. եւ ապա երեսի վերայ ընկած Աստուծուն երկրպագութիւն կանէ, խոստովանելով թէ արդարեւ Աստուած ձեր միջումն է։</verse>
				<verse number="26">Ուրեմն ի՞նչ է, եղբարք. երբ որ մէկտեղ ժողովուիք, ձեզանից ամեն մէկը սաղմոս ունի, վարդապետութիւն ունի, յայտնութիւն ունի, լեզու ունի, թարգմանութիւն ունի. ամենը շինութեան համար լինի։</verse>
				<verse number="27">Եթէ մէկը լեզուով խօսի, թող երկու, եւ եթէ էլ աւելի շատ՝ երեք լինեն. մէկը միւսից յետոյ. եւ մէկը թող թարգմանէ։</verse>
				<verse number="28">Բայց եթէ թարգմանող չկայ, թող լռէ եկեղեցումը. թող իրան համար եւ Աստուծոյ հետ խօսի։</verse>
				<verse number="29">Բայց մարգարէներից թող երկուսը կամ երեքը խօսին, եւ ուրիշները քննեն։</verse>
				<verse number="30">Բայց եթէ մի ուրիշին, որ այնտեղ նստած է՝ յայտնութիւն լինի, առաջինը թող լռէ։</verse>
				<verse number="31">Որովհետեւ կարող էք մէկ մէկից յետոյ ամենդ մարգարէանալ. որ ամենը սովորին եւ ամենը մխիթարուին։</verse>
				<verse number="32">Եւ մարգարէից հոգիներն էլ մարգարէներին հնազանդում են։</verse>
				<verse number="33">Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան, ինչպէս սուրբերի բոլոր եկեղեցիներումը։</verse>
				<verse number="34">Ձեր կանայքը եկեղեցիներումը լուռ կենան. որովհետեւ նորանց հրաման չկայ խօսելու, այլ որ հնազանդ լինեն, ինչպէս օրէնքն էլ ասում է։</verse>
				<verse number="35">Բայց եթէ մի բան կամենան սովորիլ, թող տան մէջ իրանց մարդկանցից հարցնեն. որովհետեւ կնկանն անվայել է եկեղեցում խօսել։</verse>
				<verse number="36">Կամ թէ Աստուծոյ խօսքը ձեզանի՞ց դուրս եկաւ, կամ միայն ձե՞զ հասաւ։</verse>
				<verse number="37">Բայց եթէ մէկը կարծէ՝ թէ նա մարգարէ է կամ հոգեւոր, թող գիտենայ ինչ որ գրեցի ձեզ, որ Տիրոջ պատուիրաններն են։</verse>
				<verse number="38">Բայց եթէ մէկը տգէտ է, թող տգէտ լինի։</verse>
				<verse number="39">Ուրեմն, եղբարք, ջանք արէք որ մարգարէանաք, եւ լեզուներով խօսելը մի արգելէք։</verse>
				<verse number="40">Ամեն բան թող պարկեշտութեամբ եւ կարգով լինի։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը՝ որ աւետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մէջ էլ կանգնած էք.</verse>
				<verse number="2">Որով փրկվում էլ էք, այն բանով՝ որ ձեզ աւետարանեցի, եթէ ամուր բռնէք նորան. եթէ զուր տեղը չէք հաւատացել։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ես առաջուց այն տուի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թէ Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ՝ գրքերի համեմատ։</verse>
				<verse number="4">Եւ թէ թաղուեցաւ, եւ թէ երրորդ օրը յարութիւն առաւ՝ գրքերի համեմատ։</verse>
				<verse number="5">Եւ թէ երեւեցաւ Կեփասին, յետոյ այն տասնեւերկուսին։</verse>
				<verse number="6">Յետոյ երեւեցաւ հինգ հարիւրից աւելի եղբայրներին մէկ անգամ, որոնցից շատերը մինչեւ հիմա մնում են, բայց մի քանիսն էլ ննջեցին։</verse>
				<verse number="7">Եւ յետոյ երեւեցաւ Յակոբին, յետոյ բոլոր առաքեալներին։</verse>
				<verse number="8">Ամենից յետոյ՝ իբր թէ մի վիժածի՝ ինձ էլ երեւեցաւ։</verse>
				<verse number="9">Որովհետեւ ես առաքեալների յետինն եմ. որ արժանի չեմ առաքեալ կոչուելու. որովհետեւ Աստուծոյ եկեղեցին հալածեցի։</verse>
				<verse number="10">Բայց Աստուծոյ շնորհքովն եմ ինչ որ եմ. եւ նորա շնորհքն որ ինձանում է ունայն չ’եղաւ. այլ նորանց ամենիցն աւելի աշխատեցի. սակայն ոչ թէ ես, այլ Աստուծոյ շնորհքը որ ինձ հետ է։</verse>
				<verse number="11">Արդ թէ ես՝ թէ նորանք, այսպէս ենք քարոզում, եւ դուք այսպէս հաւատացիք։</verse>
				<verse number="12">Բայց եթէ Քրիստոսը քարոզվում է՝ թէ մեռելներից յարութիւն է առել, ինչպէ՞ս են ձեզանից ոմանք ասում, թէ Մեռելների յարութիւն չկայ։</verse>
				<verse number="13">Եթէ մեռելների յարութիւն չկայ, ապա Քրիստոսն էլ չէ յարութիւն առել։</verse>
				<verse number="14">Եւ եթէ Քրիստոսը յարութիւն չէ առել, ուրեմն ունայն է մեր քարոզութիւնը, եւ ունայն է ձեր հաւատքն էլ։</verse>
				<verse number="15">Եւ մենք էլ Աստուծոյ սուտ վկաներ ենք գտնվում, որ Աստուծոյ համար վկայեցինք, թէ Քրիստոսին յարութիւն տուաւ, որին չյարուցրեց, եթէ արդարեւ մեռելները յարութիւն չեն առնում։</verse>
				<verse number="16">Որովհետեւ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չէ առել.</verse>
				<verse number="17">Եւ եթէ Քրիստոս յարութիւն չէ առել՝ ունայն է ձեր հաւատքը. եւ դեռ ձեր մեղքերի մէջ էք։</verse>
				<verse number="18">Ուրեմն նորանք էլ, որ Քրիստոսումը ննջեցին, կորան։</verse>
				<verse number="19">Եթէ միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք։</verse>
				<verse number="20">Բայց հիմա Քրիստոսը յարութիւն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջինեկ եղաւ։</verse>
				<verse number="21">Ուրեմն որովհետեւ մարդով եղաւ մահը, եւ մարդով էլ մեռելների յարութիւնը.</verse>
				<verse number="22">Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են։</verse>
				<verse number="23">Եւ ամեն մէկն իր կարգումը. առաջի պտուղը Քրիստոսը եւ յետոյ Քրիստոսինները նորա գալու ժամանակումը։</verse>
				<verse number="24">Եւ յետոյ վախճանը, երբ որ թագաւորութիւնը Աստուծուն եւ Հօրը կտայ. երբոր կխափանէ ամեն իշխանութիւնը եւ ամեն պետութիւնը եւ զօրութիւնը։</verse>
				<verse number="25">Որովհետեւ պէտք է որ նա թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիներն իր ոտների տակ դնէ։</verse>
				<verse number="26">Յետին թշնամին՝ որ կխափանուի՝ մահն է. վասնզի ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ։</verse>
				<verse number="27">Բայց երբոր ասէ՝ թէ Ամեն բան հնազանդ է նորան, յայտնի է որ բացի նորանցից որ ամեն բան հնազանդեցրեց նորան։</verse>
				<verse number="28">Բայց երբոր ամենը կհնազանդի նորան, այն ժամանակ ինքը Որդին էլ կհնազանդի նորան՝ որ ամենը հնազանդեցրեց նորան. որ Աստուած լինի ամենը ամենում։</verse>
				<verse number="29">Ապա եթէ ոչ, ի՞նչ կանեն մեռելների համար մկրտուողները եթէ արդարեւ մեռելները յարութիւն չառնեն. էլ ի՞նչու են նորանց համար մկրտվում։</verse>
				<verse number="30">Եւ մենք ինչո՞ւ ամեն ժամանակ վտանգի մէջ ենք։</verse>
				<verse number="31">Երդնում եմ ձեր վերայ ունեցած պարծանքովս, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն ունիմ, թէ ես ամեն օր մեռնում եմ։</verse>
				<verse number="32">Եթէ մարդկօրէն Եփեսոսումը գազանների կռիւի մէջ մտայ, ի՞նչ օգուտ էր ինձ համար, եթէ մեռելները յարութիւն չեն առնում. ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց կմեռնինք։</verse>
				<verse number="33">Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։</verse>
				<verse number="34">Արթուն կացէք արդարութեամբ եւ մեղք մի գործէք. որովհետեւ մի քանիսն Աստուծոյ մասին տգէտ են. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։</verse>
				<verse number="35">Բայց մէկը կասէ. Մեռելներն ինչպէ՜ս յարութիւն կառնեն, եւ թէ ի՞նչ մարմնով կգան։</verse>
				<verse number="36">Անմիտ, այն որ դու սերմում ես, չի կենդանանալ՝ եթէ չմեռնի։</verse>
				<verse number="37">Եւ այն որ սերմում ես, ոչ թէ այն մարմինն ես սերմում որ պիտի բուսնի, այլ մերկ հատը. թէ ցորենի լինի, թէ ուրիշ սերմունքների։</verse>
				<verse number="38">Եւ Աստուած մարմին է տալիս նորան ինչպէս կամենում է, եւ սերմունքների ամեն մէկին իրանց մարմինը։</verse>
				<verse number="39">Ամեն մարմին միեւնոյն մարմինը չէ. ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը. ուրիշ է ձկների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը։</verse>
				<verse number="40">Կան երկնաւոր մարմիններ էլ, երկրաւոր մարմիններ էլ. բայց ուրիշ է երկնաւորների փառքը, եւ ուրիշ է երկրաւորների փառքը։</verse>
				<verse number="41">Ուրիշ է արեգակի փառքը, եւ ուրիշ է լուսնի փառքը, եւ ուրիշ է աստղերի փառքը. որովհետեւ մի աստղ միւսից զանազանվում է փառքով։</verse>
				<verse number="42">Այնպէս էլ մեռելների յարութիւնը. սերմվում է ապականութիւնով, եւ յարութիւն է առնում անապականութիւնով։</verse>
				<verse number="43">Սերմվում է անարգութիւնով, եւ յարութիւն է առնում զօրութիւնով։</verse>
				<verse number="44">Սերմվում է շնչաւոր մարմին, եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. կայ շնչաւոր մարմին, կայ եւ հոգեւոր մարմին։</verse>
				<verse number="45">Այսպէս էլ գրուած է, թէ Առաջին մարդն՝ Ադամը կենդանի շունչ եղաւ, երկրորդ Ադամը կենդանարար հոգի։</verse>
				<verse number="46">Միայն թէ հոգեւորն առաջ չէ, այլ շնչավորը, եւ յետոյ հոգեւորը։</verse>
				<verse number="47">Առաջին մարդը երկրիցն է՝ հողեղէն. բայց երկրորդ մարդն է Տէրը երկնքից։</verse>
				<verse number="48">Ինչպէս հողեղէնը, այնպէս էլ հողեղէնները. եւ ինչպէս երկնաւորը, այնպէս էլ երկնաւորները։</verse>
				<verse number="49">Եւ ինչպէս հողեղէնի պատկերը հագանք, երկնաւորի պատկերն էլ պիտի հագնենք։</verse>
				<verse number="50">Միայն թէ սա եմ ասում, եղբարք, որ մարմին եւ արիւն չեն կարող Աստուծոյ արքայութիւնը ժառանգել. եւ ոչ էլ ապականութիւնը ժառանգում է անապականութիւնը։</verse>
				<verse number="51">Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. Ոչ թէ ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխուինք։</verse>
				<verse number="52">Յանկարծ՝ մի ակնթարթում յետին փողի ժամանակին. որովհետեւ փողը կփչուի, եւ մեռելները յարութիւն կառնեն անապականելի, եւ մենք կփոխուինք։</verse>
				<verse number="53">Վասնզի պէտք է որ այս ապականացուն հագնէ անապականութիւնը, եւ այս մահկանացուն հագնէ անմահութիւնը։</verse>
				<verse number="54">Եւ երբոր այս ապականացուն անապականութիւնը կհագնէ, եւ այս մահկանացուն անմահութիւնը, այն ժամանակ կլինի այն խօսքը որ գրուած է թէ Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ։</verse>
				<verse number="55">Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։</verse>
				<verse number="56">Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։</verse>
				<verse number="57">Բայց շնորհակալութիւն Աստուծուն, որ տուաւ մեզ յաղթութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։</verse>
				<verse number="58">Ուրեմն, սիրելի եղբարքս, հաստատ եղէք, անշարժ կացէք, ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը, գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Բայց այն տուրք ժողովելու կողմանէ՝ որ սուրբերի համար է, ինչպէս Գաղատացիների եկեղեցիներին պատուիրեցի, այնպէս էլ դուք արէք։</verse>
				<verse number="2">Ամեն մէկ միաշաբաթ օրերը ձեզանից ամեն մէկը թող իրան մօտ հաւաքէ՝ ինչ որ կյաջողուի։</verse>
				<verse number="3">Որ չլինի թէ երբոր գամ, այն ժամանակ ժողովելը լինի. բայց երբոր գամ՝ որոնց որ թղթերով ընտրեցիք, նորանց կուղարկեմ՝ որ ձեր ընծան տանեն Երուսաղէմ։</verse>
				<verse number="4">Եւ եթէ ինձ էլ արժան լինի գնալ, թող ինձ հետ գնան։</verse>
				<verse number="5">Բայց ձեզ մօտ կգամ՝ երբ որ Մակեդոնիայի միջովն կանցնիմ. որովհետեւ Մակեդոնիայի միջովը ման կգամ։</verse>
				<verse number="6">Եւ կարելի է որ ձեզ մօտ կմնամ՝ կամ թէ ձմեռը կանցնեմ. որ դուք ինձ ճանապարհ դնէք՝ որտեղ որ գնալու լինեմ։</verse>
				<verse number="7">Որովհետեւ չեմ կամենում որ ձեզ հիմա անցնողի պէս տեսնեմ. հոյս ունիմ որ մի ժամանակ ձեզ մօտ կենամ, եթէ Տէրը հրամայէ։</verse>
				<verse number="8">Բայց հիմա Եփեսոսումն եմ կենում՝ մինչեւ Պենտէկոստէն։</verse>
				<verse number="9">Վասնզի մեծ եւ արդիւնաւոր դուռ է բացուած ինձ, եւ հակառակողները շատ են։</verse>
				<verse number="10">Հիմա եթէ Տիմոթէոսը գայ, նայեցէք որ անվախ լինի ձեզ մօտ. որ Տիրոջ գործն է գործում, ինչպէս որ ես էլ։</verse>
				<verse number="11">Արդ մէկը չանարգէ նորան. եւ խաղաղութիւնով ճանապարհ դրէք նորան՝ որ ինձ մօտ գայ. որ սպասում եմ նորան եղբայրների հետ։</verse>
				<verse number="12">Իսկ Ապողոս եղբօր համար գիտացէք, որ շատ աղաչեցի նորան որ ձեզ մօտ գայ եղբայրների հետ. բայց ամենեւին կամք չունէր որ հիմա գար. բայց կգայ երբոր յարմար ժամանակ կունենայ։</verse>
				<verse number="13">Արթուն եղէք, հաստատ կացէք հաւատքումը. արիացէք եւ ուժովացէք։</verse>
				<verse number="14">Ձեր բոլոր բաները թող սիրով լինին։</verse>
				<verse number="15">Աղաչում եմ ձեզ, եղբարք, գիտէք Ստեփանի տունը, որ Աքայեցիների առաջին պտուղն է, եւ իրանց անձերը սուրբերի ծառայութեան նուիրեցին.</verse>
				<verse number="16">Որ դուք էլ հնազանդ լինիք այնպիսիներին, եւ այն ամենին, որ գործի եւ աշխատանքի ընկեր են։</verse>
				<verse number="17">Ուրախ եղայ Ստեփանի եւ Փորտունատի եւ Աքայիկոսի գալու համար, որ նորանք ձեր պակասութիւնը լցրին։</verse>
				<verse number="18">Որովհետեւ իմ եւ ձեր հոգուն հանգիստ տուին. ուրեմն ճանաչեցէք այնպիսիներին։</verse>
				<verse number="19">Բարեւ են տալիս ձեզ Ասիացիների եկեղեցիները. շատ բարեւ են տալիս ձեզ Տէրով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան այն եկեղեցու հետ՝ որ նորանց տանն է։</verse>
				<verse number="20">Բարեւ են տալիս ձեզ բոլոր եղբարքը. բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով։</verse>
				<verse number="21">Իմ Պօղոսի ձեռքի բարեւն է։</verse>
				<verse number="22">Եթէ մէկը Տէր Յիսուսին չսիրէ, անիծուած լինի. մարան աթա։</verse>
				<verse number="23">Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինի։</verse>
				<verse number="24">Եւ իմ սէրը ձեր ամենի հետ Քրիստոս Յիսուսումն. Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="47">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ՝ Աստուծոյ կամքովը, եւ Տիմոթէոս եղբայրը. Աստուծոյ եկեղեցուն որ Կորնթոսումն է՝ ամեն սուրբերի հետ որ բոլոր Աքայիայումն են.</verse>
				<verse number="2">Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն՝ Աստուած մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։</verse>
				<verse number="3">Օրհնեալ լինի Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, գթութիւնների Հայրը եւ ամեն մխիթարութեան Աստուածը,</verse>
				<verse number="4">Որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը, որ մենք կարող լինենք մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են՝ այն մխիթարութիւնովն որով մենք Աստուածանից մխիթարվում ենք։</verse>
				<verse number="5">Որովհետեւ ինչպէս Քրիստոսի չարչարանքներն աւելանում են մեզանում, այնպէս էլ Քրիստոսի ձեռովը շատանում է մեր մխիթարութիւնը։</verse>
				<verse number="6">Եւ եթէ նեղութիւն ենք քաշում, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է. Որ յաջողվում է այն չարչարանքների համբերութիւնովը, որ մենք էլ չարչարվում ենք. Եւ եթէ մխիթարվում ենք, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։</verse>
				<verse number="7">Եւ մեր յոյսը ձեզ համար հաստատ է. որովհետեւ գիտենք թէ ինչպէս չարչարանքներին մասնակից էք, այնպէս էլ մխիթարութեանը։</verse>
				<verse number="8">Վասնզի չենք կամենում, եղբարք, որ դուք չ’գիտենաք այն նեղութիւնն որ Ասիայումը մեզ եղաւ. Որ մեր կարողութիւնիցն աւելի ծանրաբեռնուեցանք. Մինչեւ որ մեր կեանքի յոյսն էլ կտրել էինք։</verse>
				<verse number="9">Բայց հէնց մենք ինքներս մեզ վերայ մահուան վճիռն ունէինք. որպէս զի մեր անձերի վերայ յոյս չ’դնենք, այլ Աստուծոյ վերայ որ մեռելներին յարուցանում է։</verse>
				<verse number="10">Որ այնպիսի մահից մեզ փրկեց եւ փրկում էլ է.</verse>
				<verse number="11">Որին յոյս ունինք՝ թէ տակաւին կ’փրկէ էլ ձեր մեզ համար արած աղօթքի օգնականութեամբը որ շատ մարդկանցից մեզ եղած շնորհքի համար շատերի ձեռովը գոհութիւն մատուցանուի մեզ համար։</verse>
				<verse number="12">Որովհետեւ մեր պարծանքը սա է՝ մեր խղճմտանքի վկայութիւնը, որ սրբութիւնով եւ Աստուծոյ պարզութիւնովը եւ ոչ թէ մարմնական իմաստութինով, այլ Աստուծոյ շնորհքովը վարուեցանք աշխարհքի մէջ, եւ էլ աւելի դէպի ձեզ։</verse>
				<verse number="13">Վասնզի ուրիշ բաներ չենք գրում ձեզ, այլ միայն նա որ կարդում էք կամ հէնց ճանաչում էք. Եւ յոյս ունիմ թէ մինչեւ վերջն էլ կ’ճանաչէք։</verse>
				<verse number="14">Ինչպէս էլ փոքր ի շատէ ճանաչեցիք մեզ. որովհետեւ ձեր պարծանքն ենք. ինչպէս դուք էլ մերը՝ Տէր Յիսուսի օրումը։</verse>
				<verse number="15">Եւ այս վստահութիւնովը կամենում էի առաջ ձեզ մօտ գալ, որ դուք երկրորդ շնորհք ընդունիք.</verse>
				<verse number="16">Եւ ձեզանից գնալ Մակեդոնիա. Եւ դարձեալ Մակեդոնիայից ձեզ մօտ գալ, եւ ձեզանից ճանապարհ գցուիլ դէպի Հրէաստան։</verse>
				<verse number="17">Արդ եթէ այս միտքն արի՝ մի՞թէ թեթեւամտութիւն գործածեցի. Եւ կամ թէ այն որ խորհում եմ մարմնի՞ կերպով եմ խորհում. Որ իմ կողմանէ այոն այո լինի, եւ ոչը՝ ոչ։</verse>
				<verse number="18">Եւ Աստուած հաւատարիմ է, որ մեր խօսքը դէպի ձեզ այո եւ ոչ չ’եղաւ։</verse>
				<verse number="19">Որովհետեւ Աստուծոյ Որդին Յիսուս Քրիստոսը, որ մեզանով ձեր մէջ քարոզուեցաւ, ինձանով եւ Սիղուանոսով եւ Տիմոթէոսով, այո եւ ոչ չ’եղաւ. այլ այո եղաւ նորանում։</verse>
				<verse number="20">Որովհետեւ որքան Աստուծոյ խոստմունքներ որ կան՝ նորանում է այոն, եւ նորանում է ամենը Աստուծոյ փառքի համար մեզանով։</verse>
				<verse number="21">Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսումը հաստատողը եւ մեզ օծողը Աստուած է.</verse>
				<verse number="22">Որ մեզ կնքեց էլ. եւ Հոգու գրաւը մեր սրտերի մէջ տուաւ։</verse>
				<verse number="23">Բայց ես Աստուծուն վկայ եմ կանչում իմ անձի վերայ. որ ձեզ խնայելու համար միւսանգամ չ’եկայ Կորնթոս.</verse>
				<verse number="24">Ոչ թէ ձեր հաւատքի վերայ տիրապետում ենք՝ այլ ձեր ուրախութեանը գործընկեր ենք, որովհետեւ դուք հաւատքով հաստատ կանգնած էք։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Բայց ես այս որոշեցի ինձանում որ դարձեալ տրտմութիւնով չ’գամ ձեզ մօտ։</verse>
				<verse number="2">Որովհետեւ եթէ ես ձեզ տրտմեցնեմ, էլ ո՞վ է ինձ ուրախացնողը եթէ ոչ ինձանից տրտմողը։</verse>
				<verse number="3">Եւ հէնց այս գրեցի ձեզ, որ մի գուցէ ես եկած ժամանակը տրտմութիւն քաշեմ նորանցից որոնցից պէտք էր ինձ ուրախ լինիլ, վստահ լինելով ձեր ամենի վերայ, որ իմ ուրախութիւնն ձեր ամենինն է։</verse>
				<verse number="4">Որովհետեւ շատ նեղութիւնից սրտիս տագնապից գրեցի ձեզ շատ արտասուքով. ոչ թէ՝ որ տրտմիք, այլ որ իմ սէրը գիտենաք, որն ես առատօրէն ունիմ ձեզ վերայ։</verse>
				<verse number="5">Ապա եթէ մէկը տրտմեցրել է, ոչ թէ ինձ է տրտմեցրել, այլ փոքր ‘ի շատէ, որ չ’ծանրացնեմ՝ ձեզ ամենիդ։</verse>
				<verse number="6">Բաւական է այնպիսի մարդին համար այն խրատը, որ շատերիցը եղաւ։</verse>
				<verse number="7">Այսուհետեւ ընդհակառակը՝ աւելի ներեցէք, եւ մխիթարեցէք. Մի գուցէ շատ սաստիկ տրտմութիւնից այնպիսին խեղդուի։</verse>
				<verse number="8">Սորա համար աղաչում եմ ձեզ, որ սէրը հաստատէք նորա վերայ։</verse>
				<verse number="9">Որովհետեւ նորա համար գրեցի էլ ձեզ, որ ձեզ փորձով գիտենամ, թէ արդեօք ամեն բանի մէջ հնազա՞նդ էք։</verse>
				<verse number="10">Բայց եթէ դուք մէկին մի բան ներէք, ես էլ. Որովհետեւ ես էլ եթէ մի բան ներեմ, որին որ ներում եմ՝ ձեզ համար է Քրիստոսի առաջին։</verse>
				<verse number="11">Որ սատանան մեզ զրկանք չ’անէ. Որ նորա խորհուրդներին անտեղեակ չենք։</verse>
				<verse number="12">Բայց երբոր ես հասայ Տրովադա Քրիստոսի աւետարանի համար, եւ դուռն ինձ համար բաց էր Տէրով,</verse>
				<verse number="13">Իմ հոգու մէջ հանգստութիւն չ’ունէի. Որ իմ Տիտոս եղբօրն այնտեղ չ’գտայ. Այլ նորանցից հրաժարելով գնացի Մակեդոնիա։</verse>
				<verse number="14">Բայց շնորհակալութիւն Աստուծուն՝ որ ամեն ժամանակ մեզ յաղթող է անում Քրիստոսումը եւ իր գիտութեան հոտը մեզանով յայտնվում է ամենայն տեղ։</verse>
				<verse number="15">Որովհետեւ մենք Քրիստոսի անուշ հոտն ենք Աստուծոյ առաջին, փրկուածների մէջ եւ կորածների մէջ։</verse>
				<verse number="16">Ոմանց համար մահուայ հոտ դէպի մահ. Եւ ոմանց համար կեանքի հոտ դէպի կեանք. եւ այս բաների համար ո՞վ բաւական կ’լինի։</verse>
				<verse number="17">Որովհետեւ շատերին պէս չենք, որ Աստուծոյ խօսքը խարդախում են. այլ ինչպէս պարզութիւնից, ինչպէս Աստուածանից՝ Աստուծոյ առաջին խօսում ենք Քրիստոսում։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Դարձեալ սկսում ե՞նք մեր անձերը յանձնարարել. Կամ թէ ոմանց պէս պէտք են մեզ յանձնարարական թղթեր ձեզ վերայ՝ կամ ձեզանից յանձնարարականներ։</verse>
				<verse number="2">Մեր թուղթը դուք էք՝ մեր սրտի մէջ գրուած՝ ամեն մարդկանցից իմացուած եւ կարդացուած։</verse>
				<verse number="3">Դուք յայտնի էք թէ Քրիստոսի թուղթն էք՝ մեր ծառայութիւնովը եղած. Եւ գրուած՝ ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստուծոյ Հոգովը. ոչ թէ քարի տախտակների վերայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վերայ։</verse>
				<verse number="4">Եւ այսպիսի վստահութիւն ունինք առ Աստուած Քրիստոսի ձեռովը։</verse>
				<verse number="5">Ոչ թէ մենք մեզանից բաւական ենք մի բան միտք անելու ինչպէս մեզանից, այլ մեր բաւական լինելն Աստուածանից է.</verse>
				<verse number="6">Որ մեզ բաւական էլ արաւ Նոր Կտակարանի պաշտօնեայք լինելու՝ ոչ թէ գրի, այլ հոգու. որովհետեւ գիրն սպանում է, այլ հոգին կենդանացնում է։</verse>
				<verse number="7">Բայց եթէ մահի պաշտօնը գրով քարերի վերայ փորուած՝ փառքով եղաւ, մինչեւ որ Իսրայէլի որդիքը չէին կարող Մովսէսի երեսին մտիկ անել նորա երեսի փառքի համար, որ խափանուող էր,</verse>
				<verse number="8">Ո՞րքան աւելի հոգու պաշտօնը փառքով չ’լինի։</verse>
				<verse number="9">Որովհետեւ եթէ դատապարտութեան պաշտօնը փառքով էր, ապա ո՞րքան աւելի արդարութեան պաշտօնը փառքով է։</verse>
				<verse number="10">Վասնզի այն փառավորն էլ փառավոր չէ այս մասին այն գերազանցող փառքի համար։</verse>
				<verse number="11">Որովհետեւ եթէ այն խափանուողը փառքով էր, ո՞րքան աւելի փառքով է հաստատ մնացողը։</verse>
				<verse number="12">Արդ այսպիսի յոյս ունենալով շատ համարձակութեամբ ենք վարվում։</verse>
				<verse number="13">Եւ ոչ թէ ինչպէս Մովսէսն իր երեսի վերայ քօղ էր գցում՝ որ Իսրայէլի որդիքը չ’նայեն խափանուելիք բաների վախճանին.</verse>
				<verse number="14">Բայց նորանց միտքը կուրացաւ. Որ մինչեւ այս օրուայ օրը այն քօղը մնում է Հին Կտակարանի կարդացմունքի վերայ վեր չ’առնուած, որովհետեւ Քրիստոսով խափանվում է։</verse>
				<verse number="15">Այլ մինչեւ այսօր երբոր Մովսէսին կարդում են, մի քօղ ընկած է նորանց սրտերի վերայ։</verse>
				<verse number="16">Բայց երբոր դէպի Տէրը կ’դառնան, այն քօղը վեր կ’առնուի։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Տէրն է Հոգին. Որտեղ որ Տիրոջ Հոգին է՝ այնտեղ է ազատութիւն։</verse>
				<verse number="18">Բայց մենք ամենս՝ բաց երեսով Տիրոջ փառքն ինչպէս հայելու մէջ տեսնելով՝ նոյն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դէպի փառք, ինչպէս թէ Տիրոջ Հոգուցը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Սորա համար այս պաշտօնն ունենալով, ինչպէս որ ողորմութիւն գտանք, չենք ձանձրանում,</verse>
				<verse number="2">Այլ ամօթալի ծածուկ բաները մերժել ենք. Եւ խորամանկութեամբ չենք վարվում։ Եւ Աստուծոյ խօսքն էլ չենք ծռում. այլ ճշմարտութեան յայտնութիւնովը մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="3">Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած։</verse>
				<verse number="4">Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է։</verse>
				<verse number="5">Որովհետեւ մենք ոչ թէ մեր անձերն ենք քարոզում, այլ Տէր Յիսուս Քրիստոսին. եւ մեզ ձեր ծառաներ Յիսուսի համար։</verse>
				<verse number="6">Որովհետեւ Աստուած որ ասեց թէ խաւարիցը լոյս ծագէ, ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքումը։</verse>
				<verse number="7">Բայց այս գանձն ունինք հողի անօթներում. որ զօրութեան գերազանցութիւնը Աստուծունը լինի, եւ ոչ թէ մեզանից։</verse>
				<verse number="8">Ամեն բանի մէջ նեղուած ենք, բայց չենք ճնշուած. Կարօտ ենք, բայց չենք տարակուսել.</verse>
				<verse number="9">Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց չ’կորած։</verse>
				<verse number="10">Ամեն ժամանակ Յիսուսի մեռնելը մեր մարմնումը կրում ենք՝ որ Յիսուսի կեանքն էլ մեր մարմնումը յայտնուի։</verse>
				<verse number="11">Որովհետեւ մենք կենդանիներս միշտ Յիսուսի համար մահի ենք մատնվում. Որ Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմնումը։</verse>
				<verse number="12">Այնպէս որ մահը մեզանում է զօրանում, եւ կեանքը ձեզանում։</verse>
				<verse number="13">Բայց միեւնոյն հաւատքի հոգին ունենալով, ինչպէս գրուած է. Հաւատացի եւ նորա համար խօսեցի. Մենք էլ հաւատում ենք եւ սորա համար էլ խօսում ենք։</verse>
				<verse number="14">Գիտենալով որ Տէր Յիսուսին յարուցանողը մեզ էլ Յիսուսի հետ կ’յարուցանէ, եւ ձեզ հետ իր առաջին կ’կանգնեցնէ։</verse>
				<verse number="15">Որովհետեւ ամեն բան ձեզ համար է. որ շատացած շնորհքը շատերի գոհութիւնիցն՝ աւելանայ Աստուծոյ փառքի համար։</verse>
				<verse number="16">Նորա համար չենք թուլանում. Այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է։</verse>
				<verse number="17">Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար,</verse>
				<verse number="18">Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Որովհետեւ գիտենք որ եթէ մեր վրանի երկրաւոր շինուածքը քանդուի, Աստուածանից մի շինուածք ունինք՝ անձեռագործ մի տուն, որ յաւիտենական է երկնքումը։</verse>
				<verse number="2">Եւ հէնց սորանում հառաչում ենք ցանկանալով հագնել մեր այն բնակութիւնը որ երկնքիցն է։</verse>
				<verse number="3">Միայն թէ՝ երբոր այն հագնենք, մերկ չ’գտնուինք։</verse>
				<verse number="4">Որովհետեւ մենք այս վրանի տակ լինողներս հառաչում ենք ծանրութիւն կրելով. Որ չենք կամենում հանուիլ, այլ այն սորա վերայ հագնել. Որ մահկանացուն կեանքի մէջ ընկղմուի։</verse>
				<verse number="5">Բայց այս բանը մեզ յաջողել տուողը Աստուած է. որ Հոգու գրաւն էլ տուաւ մեզ։</verse>
				<verse number="6">Նորա համար ամեն ժամանակ համարձակութիւն ունինք, եւ գիտենք թէ այս մարմնումը կենալով՝ Տէրիցը օտարանում ենք։</verse>
				<verse number="7">(Որովհետեւ հաւատքով ենք գնում, եւ ոչ թէ երեւոյթով։)</verse>
				<verse number="8">Բայց վստահ ենք եւ աւելի ընտրում ենք այս մարմնիցը դուրս գնալ՝ եւ Տիրոջ մօտ մտնել։</verse>
				<verse number="9">Նորա համար էլ ջանք ենք անում, որ թէ կենանք՝ եւ թէ դուրս գնանք՝ հաճոյ լինենք նորան։</verse>
				<verse number="10">Որովհետեւ մենք ամենս պէտք է յայտնի լինենք Քրիստոսի ատեանի առաջին. որ ամեն մէկն ընդունի իր մարմնովն՝ ինչ որ գործեց՝ թէ բարի, եւ թէ չար։</verse>
				<verse number="11">Արդ Տիրոջ ահաւորութիւնը գիտենալով, մարդկանց համոզում ենք. բայց Աստուծոյ առաջին յայտնի ենք. Եւ ես յոյս ունիմ՝ որ ձեր խղճմտանքումն էլ յայտնի ենք։</verse>
				<verse number="12">Ոչ թէ դարձեալ մեր անձերը ձեզ յանձնարարում ենք. այլ պատճառ ենք տալիս ձեզ՝ մեզ համար պարծենալու, որ մի բան ունենաք նորանց դէմ, որ պարծենում են աչքի առաջին եւ ոչ թէ սրտով։</verse>
				<verse number="13">Որովհետեւ եթէ գժուած ենք՝ Աստուծոյ համար է. Եւ եթէ զգաստ ենք՝ ձեզ համար է։</verse>
				<verse number="14">Վասնզի Քրիստոսի սէրը ստիպում է մեզ՝ որ սա ենք միտք անում, թէ եթէ մէկն ամենի տեղ մեռաւ, ուրեմն ամենը մեռած են.</verse>
				<verse number="15">Եւ ամենի համար մեռաւ, որ կենդանի լինողները այլ եւս ոչ թէ իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նորա համար՝ որ իրանց համար մեռաւ, եւ յարութիւն առաւ։</verse>
				<verse number="16">Ուրեմն այսուհետեւ մենք ոչ ոքին չ’գիտենք՝ մարմնի կողմանէ. Եւ թէեւ Քրիստոսին էլ գիտէինք մարմնի կողմանէ, այլ հիմա այլ եւս չ’գիտենք։</verse>
				<verse number="17">Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ։</verse>
				<verse number="18">Բայց այն ամենն Աստուածանից է. որ մեզ իրան հետ հաշտեցրեց Յիսուս Քրիստոսի ձեռովը. Եւ մեզ հաշտութեան պաշտօնը տուաւ։</verse>
				<verse number="19">Որովհետեւ Աստուած էր Քրիստոսումը որ աշխարհքը հաշտեցրեց իրան հետ, եւ նորանց յանցանքները չ’համարեց նորանց եւ հաշտութեան խօսքը մեր միջումը դրաւ։</verse>
				<verse number="20">Արդ Քրիստոսի կողմից պատգամաւորութիւն ենք անում, իբրեւ թէ Աստուած է յորդորում մեզանով. Աղաչում ենք Քրիստոսի տեղ հաշտուեցէք Աստուծոյ հետ։</verse>
				<verse number="21">Որովհետեւ Աստուած նորան, որ մեղք չ’գիտէր, մեզ համար մեղք արաւ. որ մենք Աստուծոյ արդարութիւնը լինենք նորանում։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ մենք գործակից լինելով նաեւ աղաչում ենք, որ դուք Աստուծոյ շնորհքը զուր տեղը չ’ընդունէք։</verse>
				<verse number="2">Որովհետեւ ասում է. Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, եւ փրկութեան օրումն օգնեցի քեզ. Ահա հիմա է ընդունելի ժամանակ. Ահա հիմա է փրկութեան օր։</verse>
				<verse number="3">Ոչ մի բանով ոչ մի գայթակղութիւն չենք տալիս, որ պաշտօնը չ’նախատուի.</verse>
				<verse number="4">Այլ ամեն բանի մէջ մեր անձերը ընծայում ենք ինչպէս Աստուծոյ պաշտօնեաներ՝ շատ համբերութիւնով նեղութիւններում, վիշտերում, չարչարանքներում,</verse>
				<verse number="5">Ծեծերում, բանտերում, խռովութիւններում, աշխատանքներում, հսկմունքներում, ծոմերում,</verse>
				<verse number="6">Սրբութիւնով, գիտութիւնով, երկայնմտութիւնով, քաղցրութիւնով, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով,</verse>
				<verse number="7">Ճշմարտութեան խօսքով, Աստուծոյ զօրութիւնով, արդարութեան զէնքերովը աջ կողմից եւ ձախ կողմից.</verse>
				<verse number="8">Փառքով եւ անարգանքով, պարսաւանքով եւ գովասանքով, ինչպէս մոլորեցնողներ՝ բայց ճշմարիտներ.</verse>
				<verse number="9">Ինչպէս չ’ճանաչուածներ, բայց լաւ ճանաչուածներ. Ինչպէս մեռածներ, բայց ահա կենդանի ենք. Ինչպէս պատժուածներ, բայց չ’սպանուածներ,</verse>
				<verse number="10">Ինչպէս տրտմածներ, բայց միշտ ուրախներ. Ինչպէս աղքատներ, բայց շատերին հարստացնողներ. Ինչպէս թէ ոչինչ չ’ունեցողներ, բայց ամեն բան ունեցողներ։</verse>
				<verse number="11">Մեր բերանը բացուած է դէպի ձեզ, ով Կորնթացիներ, մեր սիրտը լայնացած է։</verse>
				<verse number="12">Դուք մեզանից նեղութիւն չ’ունիք, միայն թէ ձեր սրտերումն էք նեղվում։</verse>
				<verse number="13">Եւ մի եւ նոյն հատուցումը անելով, (ինչպէս թէ որդիների հետ եմ խօսում,) դուք էլ լայնացէք։</verse>
				<verse number="14">Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. Եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։</verse>
				<verse number="15">Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. Կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։</verse>
				<verse number="16">Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ. որովհետեւ դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք. Ինչպէս Աստուած ասեց թէ Նորանցում կ’բնակուեմ, եւ նորանցում ման կ’գամ. Եւ նորանց Աստուած կ’լինեմ, եւ նորանք իմ ժողովուրդ։</verse>
				<verse number="17">Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։</verse>
				<verse number="18">Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծութիւնիցը, սրբութիւնը կատարենք Աստուծոյ ահովը։</verse>
				<verse number="2">Տեղ արէք մեզ. Մենք ոչ ոքի վնաս չենք տուել, ոչ ոքին չենք փճացրել, ոչ ոքին չենք զրկել։</verse>
				<verse number="3">Ոչ թէ դատապարտելու համար եմ ասում. որովհետեւ առաջուց ասեցի, որ դուք մեր սրտերումն էք՝ ձեզ հետ միասին կենդանի լինելու եւ մեռնելու էլ։</verse>
				<verse number="4">Իմ համարձակութիւնը շատ է դէպի ձեզ. շատ է իմ պարծանքը ձեզ վերայ. մխիթարութիւնով լիքն եմ. Ուրախութիւնով աւելացած եմ մեր ամեն նեղութիւնումը։</verse>
				<verse number="5">Որովհետեւ երբոր հասանք Մակեդոնիա, մեր մարմինը ոչինչ հանգիստ չ’ունեցաւ, այլ ամեն բանի մէջ նեղվում էինք. դրսիցը կռիւներ՝ ներսիցն ահ ու վախ։</verse>
				<verse number="6">Բայց խոնարհներին մխիթարող Աստուածը մխիթարեց մեզ Տիտոսի գալովը.</verse>
				<verse number="7">Ոչ միայն նորա գալովը, այլ եւ այն մխիթարութիւնովը՝ որով նա ձեր միջումը մխիթարուել էր, երբոր նա պատմեց մեզ ձեր սրտի փափաքը՝ ձեր ողբալը՝ եւ ձեր ջերմեռանդութիւնը ինձ համար, մինչեւ որ ես աւելի եւս ուրախացայ.</verse>
				<verse number="8">Որ թէեւ տրտմեցրի ձեզ այն թղթովը՝ չեմ զղջում, թէ եւ զղջացած էլ էի, որովհետեւ տեսնում եմ որ այն թուղթը, թէեւ մի փոքր ժամանակ, ձեզ տրտմեցրեց։</verse>
				<verse number="9">Հիմա ուրախ եմ, ոչ թէ նորա համար որ տրտմեցիք՝ այլ որ տրտմեցիք ապաշխարութեան համար. Որ դուք Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք, որ մեզանից ոչ մի բանով չ’վնասուիք։</verse>
				<verse number="10">Որովհետեւ Աստուծոյ ուզած կերպով տրտմութիւնը, ապաշխարութիւն է գործում փրկութեան համար առանց զղջալու. բայց աշխարհքի տրտմութիւնը մահ է գործում։</verse>
				<verse number="11">Որովհետեւ ահա հէնց նա որ դուք Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք, որքան ջանք գործեց ձեզանում, նաեւ արդարացումն, նաեւ զայրոյթ, նաեւ վախ, նաեւ փափաք, նաեւ նախանձ, նաեւ վրէժխնդրութիւն. Ամեն բանով ցոյց տուիք ձեր անձերը, որ անմեղ էք այն բանումը։</verse>
				<verse number="12">Ուրեմն թէեւ գրեցի ձեզ՝ ոչ թէ զրկողի համար էր, եւ ոչ էլ զրկեալի համար այլ որ ձեր ջանքը՝ որ մեզ վերայ ունիք, յայտնի լինի ձեզ մօտ՝ Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="13">Նորա համար մխիթարուած ենք ձեր մխիթարութեան համար. Եւ մանաւանդ աւելի ուրախացանք Տիտոսի ուրախութեան համար. որ նորա հոգին ձեր ամենիցը հանգիստ էր առած։</verse>
				<verse number="14">Որովհետեւ ինչ որ էլ ձեզ համար պարծեցայ նորա առաջին, չ’ամաչեցի. Այլ ինչպէս ամեն բան ճշմարտութիւնով խօսեցինք ձեզ հետ, այնպէս էլ մեր պարծանքը ճշմարիտ եղաւ Տիտոսի առաջին։</verse>
				<verse number="15">Եւ նորա սէրն էլ աւելի է ձեզ վերայ, երբոր յիշում է ձեր ամենի հնազանդութիւնը, թէ ինչպէս ահով եւ դողով ընդունեցիք նորան։</verse>
				<verse number="16">Արդ ուրախ եմ, որ ամեն բանի մէջ վստահութիւն ունիմ ձեզ վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Բայց, եղբարք, իմացնում ենք ձեզ Աստուծոյ այն շնորհքը, որ Մակեդոնացիների եկեղեցիներին տրուած է։</verse>
				<verse number="2">Որովհետեւ նեղութեան մեծ փորձի մէջ նորանց ուրախութեան առաւելութիւնը եւ նորանց ծանր աղքատութիւնը շատ առատաձեռն եղաւ նորանց պարզութիւնովը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ իրանց կարողութեան չափ, վկայում եմ, եւ կարողութիւնիցն էլ աւելի յօժար կամքով,</verse>
				<verse number="4">Շատ աղաչանքով աղաչում էին մեզ, որ այն պաշտօնի ընծան եւ պաշտօնի հաղորդութիւնը՝ սուրբերի համար, ընդունենք մենք։</verse>
				<verse number="5">Եւ ոչ թէ որքան որ յոյս ունէինք, այլ իրանց անձերն էլ տուին առաջ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստուծոյ կամքովը.</verse>
				<verse number="6">Որ մենք էլ Տիտոսին աղաչեցինք, որ ինչպէս առաջուց սկսեց՝ այնպէս կատարէ այդ շնորհքն էլ ձեր միջումը։</verse>
				<verse number="7">Բայց ինչպէս ամեն բանի մէջ աւելանում էք հաւատքով, եւ խօսքով, եւ գիտութիւնով, եւ ամեն ջանքով, եւ ձեր սէրովը դէպի մեզ, որպէս զի այդ շնորհքումն էլ աւելանաք։</verse>
				<verse number="8">Ոչ թէ հրաման տալով եմ ասում, բայց ուրիշների ջանք անելու համար, եւ ձեր սէրի անկեղծութիւնը փորձելով։</verse>
				<verse number="9">Որովհետեւ գիտէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացաւ նա՝ որ հարուստ էր, որ դուք նորա աղքատութիւնովը հարստանաք։</verse>
				<verse number="10">Եւ այս բանի մէջ մի խրատ եմ տալիս. որ սա օգուտ է ձեզ. Որ ոչ թէ միայն անելը այլ եւ կամենալն առաջուց սկսեցիք հերուանից։</verse>
				<verse number="11">Բայց հիմա անելն էլ կատարեցէք. Որ ինչպէս յօժարութիւն կայ կամենալու, այնպէս էլ կատարելը լինի ունեցածից։</verse>
				<verse number="12">Որովհետեւ եթէ յօժարութիւն կայ, ունեցածի չափովն է ընդունելի եւ ոչ թէ չ’ունեցածի չափովը։</verse>
				<verse number="13">Վասնզի ոչ թէ ուրիշներին հանգստութիւնն եմ կամենում, եւ ձեզ նեղութիւն.</verse>
				<verse number="14">Բայց հաւասարութիւնով՝ այժմեան ժամանակում ձեր աւելութիւնը ծառայէ նորանց պակասութեանը, որ նորանց աւելութիւնն էլ ծառայէ ձեր պակասութեանը, որ հաւասարութիւն լինի. Ինչպէս գրուած է.</verse>
				<verse number="15">Թէ նա որ շատ՝ չ’աւելացաւ. Եւ նա որ քիչ՝ չ’պակասեց.</verse>
				<verse number="16">Բայց շնորհակալութիւն Աստուծուն, որ նոյն ջանքը ձեզ համար տուաւ Տիտոսի սրտի մէջ.</verse>
				<verse number="17">Որովհետեւ նա աղաչանքն ընդունեց, եւ շտապելով յօժար կամքով ձեզ մօտ եկաւ։</verse>
				<verse number="18">Եւ նորա հետ ուղարկեցինք այն եղբօրը, որ գովասանք ունի աւետարանումն ամեն եկեղեցիների մէջ։</verse>
				<verse number="19">Եւ ոչ թէ միայն այսքան, այլ եկեղեցիներիցն էլ ընտրուած՝ մեր ճանապարհորդութեան ընկեր որ այս շնորհքումը, որին մենք ծառայում ենք Տիրոջ փառքի համար եւ ձեր յօժար սրտովը.</verse>
				<verse number="20">Այս բանիցն զգուշանալով, որ չ’լինի թէ մէկը արատաւորէ մեզ այս առատութիւնում, որին մենք ծառայում ենք։</verse>
				<verse number="21">Որովհետեւ մտածում ենք բարի բաներ անել՝ ոչ միայն Տիրոջ առաջին, այլ եւ մարդկանց առաջին։</verse>
				<verse number="22">Եւ նորանց հետ ուղարկեցինք մեր եղբօրը՝ որին փորձել ենք շատ բաների մէջ շատ անգամ որ ժիր է. Եւ հիմա էլ աւելի ջանք անող այն մեծ վստահութեամբը որ ունի դէպի ձեզ։</verse>
				<verse number="23">Իսկ եթէ Տիտոսի համար խօսք լինի, նա իմ ընկերն է՝ եւ ձեզ համար իմ գործակիցը. Եւ եթէ մեր եղբայրների համար, նորանք եկեղեցիների առաքեալներ են՝ եւ Քրիստոսի փառքը։</verse>
				<verse number="24">Ուրեմն ձեր սէրի եւ մեր ձեր համար պարծենալու ապացոյցը ցոյց տուէք դորանց ամեն եկեղեցիների առաջին։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Որովհետեւ սուրբերի համար լինելու պաշտօնի մասին, աւելորդ է ինձ ձեզ գրելը։</verse>
				<verse number="2">Վասնզի գիտեմ ձեր յօժարութիւնը, որով Մակեդոնացիների մէջ ձեզ համար պարծենում եմ. թէ Աքայեցիները հերուանից պատրաստ են, եւ ձեր նախանձը շատերին գրգռեց։</verse>
				<verse number="3">Եւ եղբայրներին ուղարկեցի, որ մեր ձեզ վերայ պարծենալն զուր չ’լինի այս մասին. Այլ ինչպէս ասել եմ, պատրաստուած լինիք։</verse>
				<verse number="4">Որ չ’լինի թէ՝ երբոր Մակեդոնացիներ ինձ հետ գան՝ եւ ձեզ անպատրաստ գտնեն, ամօթով լինենք մենք (որ չ’ասենք թէ՝ դուք,) այս պարծանքի վստահութեամբը։</verse>
				<verse number="5">Արդ հարկաւոր համարեցի եղբայրներին աղաչել, որ առաջ ձեզ մօտ գան, եւ առաջուց պատրաստեն ձեր առաջուց խոստացած օրհնութիւնը, որ պատրաստ լինի, այնպէս ինչպէս օրհնութիւն, եւ ոչ թէ ինչպէս ագահութիւն։</verse>
				<verse number="6">Որովհետեւ սա եմ ասում, թէ խնայելով սերմողը, խնայելով էլ կ’հնձէ. Եւ առատութեամբ սերմողը, առատութեամբ էլ կ’հնձէ։</verse>
				<verse number="7">Ամեն մէկն ինչպէս որ սրտի յօժարութիւն կայ, ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին։</verse>
				<verse number="8">Բայց Աստուած կարող է ամեն շնորհքներն աւելացնել ձեզանում. Որ ամեն բանի մէջ ամեն ժամանակ ամեն բաւականութիւն ունենալով ամեն բարի գործի համար աւելանաք։</verse>
				<verse number="9">Ինչպէս գրուած է. Փռեց՝ աղքատներին տուաւ. Նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։</verse>
				<verse number="10">Բայց նա՝ որ սերմ ցանողին սերմ է պարգեւում, եւ հաց՝ կերակուրի համար, նա կ’պարգեւէ եւ կ’շատացնէ ձեր սերմունքը, եւ կ’աճեցնէ ձեր արդարութեան պտուղը։</verse>
				<verse number="11">Ամեն բանի մէջ հարստացած ամեն լիութիւնով՝ որ մեզանով գոհութիւն է բերում Աստուծուն։</verse>
				<verse number="12">Որովհետեւ այս տուրքի պաշտօնը ոչ թէ միայն սուրբերի պակասութիւնն է լրացնում, այլ եւ շատերի գոհութիւնը շատացնում է Աստուծոյ համար։</verse>
				<verse number="13">Որ այս պաշտօնի փորձովն Աստուծուն փառաւորեն ձեր Քրիստոսի աւետարանին հնազանդ դաւանութեանը համար. Եւ այն առատ հաղորդութեան համար որ նորանց եւ ամենին լինում է.</verse>
				<verse number="14">Եւ նորանց աղօթքովը ձեզ համար, որ փափաքեն ձեզ Աստուծոյ այն առատ շնորհքի համար՝ որ ձեզանում է։</verse>
				<verse number="15">Եւ շնորհակալութիւն Աստուծուն նորա անպատմելի պարգեւի համար։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Բայց ես ինքս՝ Պօղոսս աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութիւնովն ու հանդարտութիւնովը, որ խոնարհ եմ երես առ երես ձեր միջումը լինելիս, իսկ հեռուից համարձակ եմ դէպի ձեզ։</verse>
				<verse number="2">Աղաչում եմ որ չ’լինի՝ թէ մօտից էլ այն վստահութիւնով համարձակ լինեմ որ համարում եմ յանդգնիլ մի քանիսի դէմ, որ մեզ համար կարծում են՝ թէ մարմնաւորապէս ենք վարվում։</verse>
				<verse number="3">Որովհետեւ թէ եւ մարմնով ենք վարվում, բայց մարմնաւորապէս չենք զինուորութիւն անում։</verse>
				<verse number="4">Որովհետեւ մեր զինուորութեան զէնքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զօրաւոր, բերդեր քանդելու. խորհուրդներ ենք քանդում,</verse>
				<verse number="5">Եւ ամեն բարձրութիւն՝ որ գոռոզանում է Աստուծոյ գիտութեան դէմ. Եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։</verse>
				<verse number="6">Եւ պատրաստ ենք վրէժ առնելու ամեն անհնազանդութեան համար՝ երբ որ ձեր հնազանդութիւնը կատարեալ լինի։</verse>
				<verse number="7">Երեսի՞ էք նայում. եթէ մէկն իր անձի վերայ վստահ է թէ Քրիստոսինն է, թող իր մտքումն այս էլ մտածէ, թէ ինչպէս որ նա Քրիստոսինն է, այնպէս էլ մենք ենք Քրիստոսինը։</verse>
				<verse number="8">Որովհետեւ եթէ մի աւելի բան պարծենալու լինեմ մեր իշխանութեան համար որ Տէրը տուաւ մեզ՝ ձեր շինութեան եւ ոչ թէ կործանման համար, չեմ ամաչիլ։</verse>
				<verse number="9">Որ չ’երեւիմ իբր թէ վախեցնում եմ ձեզ այս թղթերովը։</verse>
				<verse number="10">Որովհետեւ թղթերը՝ ասում են՝ ծանր են եւ սաստիկ. բայց մարմնի կերպարանքը տկար՝ եւ խօսքն էլ անարգ։</verse>
				<verse number="11">Այնպիսին թող սա միտք անէ, թէ ինչպէս որ ենք հեռուանց խօսքով մեր թղթերովը, այնպէս էլ ենք մօտանց գործով։</verse>
				<verse number="12">Որովհետեւ չենք համարձակում մեր անձը կշռել եւ բաղդատել ոմանց հետ՝ որ իրանց անձերը գովելով յանձնարարում են. Այլ նորանք իրանցով իրանց անձերը չափելով, եւ իրանց անձերը իրանց հետ բաղդատելով, չեն հասկանում։</verse>
				<verse number="13">Բայց մենք չափից դուրս չենք պարծենում. Այլ այն կանոնի չափովը, որն Աստուած բաժանեց մեզ՝ հասնել մինչեւ ձեզ մօտ էլ,</verse>
				<verse number="14">Որ ոչ թէ իբր թէ ձեզ մօտ չ’հասած մեր անձերը երկայնացնում ենք. որովհետեւ մինչեւ ձեզ մօտ էլ հասանք Քրիստոսի աւետարանովը։</verse>
				<verse number="15">Եւ չափից դուրս չենք պարծենում՝ ուրիշների աշխատանքով, բայց յուսալով թէ ձեր հաւատքը աճելիս՝ մենք էլ կ’մեծանանք ձեզանում մեր կանոնի չափովը՝ առաւելութեամբ։</verse>
				<verse number="16">Որ ձեզանից այն կողմն էլ աւետարանը քարոզենք՝ եւ օտար կանոնով պատրաստուածների վերայ չ’պարծենանք։</verse>
				<verse number="17">Եւ ով որ պարծենում է՝ թող Տէրովը պարծենայ։</verse>
				<verse number="18">Որովհետեւ ոչ թէ իր անձը յանձնարարողն է ընտիր. այլ նա՝ որին Տէրն է յանձնարարում։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Երանի թէ մի քիչ իմ անմտութեանը ներէիք. Բայց ներում էլ էք ինձ։</verse>
				<verse number="2">Վասնզի ձեզ համար նախանձաւոր եմ Աստուծոյ նախանձովը. որովհետեւ ձեզ մի մարդի նշանեցի՝ որ մի սուրբ կոյս կանգնեցնեմ Քրիստոսի առաջին։</verse>
				<verse number="3">Բայց վախենում եմ՝ մի գուցէ ինչպէս օձն իր խորամանկութեամբը խաբեց Եւային, այնպէս էլ ձեր միտքն ապականուի այն միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է։</verse>
				<verse number="4">Որովհետեւ եթէ մէկը գայ եւ ուրիշ Յիսուս քարոզէ՝ որ մենք չ’քարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնէք՝ որ չ’առաք, կամ ուրիշ աւետարան որ չ’ընդունեցիք, լաւ կ’համբերէիք։</verse>
				<verse number="5">Որովհետեւ կարծեմ թէ ոչ մի բանով պակաս չեմ քան թէ մեծամեծ առաքեալները։</verse>
				<verse number="6">Թէեւ տգէտ լինիմ խօսքով, բայց ոչ թէ գիտութիւնով. այլ ամեն բանի մէջ բոլորովին յայտնուեցանք ձեզ։</verse>
				<verse number="7">Կամ թէ մե՞ղք գործեցի՝ որ իմ անձը խոնարհեցրի. Որ դուք բարձրանաք. որովհետեւ Աստուծոյ աւետարանը ձրի աւետարանեցի ձեզ։</verse>
				<verse number="8">Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի, եւ վարձք առայ ձեզ ծառայելու համար։</verse>
				<verse number="9">Եւ երբոր ձեզ մօտ էի՝ մի բանի պակասութիւն քաշած ժամանակս էլ, ձեզանից մէկին ծանրութիւն չ’տուի. որովհետեւ իմ պակասութիւնը Մակեդոնիայից եկած եղբարքը լրացրին. եւ ամեն բանի մէջ իմ անձն առանց ձեզ ծանրութիւն տալու պահեցի, եւ կ’պահեմ էլ։</verse>
				<verse number="10">Քրիստոսի ճշմարտութիւնն է ինձանում. որ այս պարծանքն Աքայիայի կողմերումը չի խափանուիլ ինձանից։</verse>
				<verse number="11">Ի՞նչու համար. որովհետեւ ձեզ չե՞մ սիրում. Աստուած գիտէ։</verse>
				<verse number="12">Այն որ անում եմ՝ կ’անեմ էլ, որ պատճառ որոնողների պատճառը կտրեմ. Որ ինչով որ պարծենում են՝ նորանք էլ մեզ նման գտնուին։</verse>
				<verse number="13">Որովհետեւ այնպիսիները սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, Քրիստոսի առաքեալների պէս կերպարանուողներ են։</verse>
				<verse number="14">Եւ զարմանալի էլ չէ. Որովհետեւ սատանան ինքն էլ լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում։</verse>
				<verse number="15">Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ կերպարանուին արդարութեան պաշտօնեաների նման. որոնց վերջը իրանց գործերին պէս կ’լինի։</verse>
				<verse number="16">Դարձեալ ասում եմ. Չ’լինի որ մէկն ինձ յիմար համարէ. Ապա թէ ոչ գոնեա յիմարի պէս ընդունեցէք ինձ որ ես էլ մի քիչ պարծենամ։</verse>
				<verse number="17">Ինչ որ խօսում եմ, ոչ թէ Տիրոջ կամքի համեմատ եմ խօսում, այլ ինչպէս անմտութեամբ այս պարծանքի նիւթին նկատմամբ։</verse>
				<verse number="18">Եւ որովհետեւ շատերը մարմնի կողմանէ պարծենում են, ես էլ կ’պարծենամ։</verse>
				<verse number="19">Վասնզի յօժարութեամբ համբերում էք անմիտներին՝ իմաստուն գոլով։</verse>
				<verse number="20">Որովհետեւ համբերում էք, եթէ մէկը ձեզ ծառայեցնէ, եթէ մէկը ձեր բանն ուտէ, եթէ մէկը բան առնէ, եթէ մէկը գոռոզանայ, եթէ մէկը ձեր երեսին զարկէ։</verse>
				<verse number="21">Անարգանքի համար եմ ասում. իբր թէ մենք տկար էինք. ինչ բանով որ մէկը համարձակէ պարծենալ, անմտութիւնով եմ ասում, ես էլ եմ համարձակում։</verse>
				<verse number="22">Եբրայեցի՞ են, ես էլ. իսրայէլացի՞ են, ես էլ. Աբրահամի զաւա՞կ են, ես էլ։</verse>
				<verse number="23">Քրիստոսի պաշտօնեանե՞ր են, յիմարութիւնով եմ ասում՝ թէ էլ աւելի ես, մանաւանդ աշխատանքներով, ծեծերով էլ աւելի, բանտերի մէջ մանաւանդ, մահերով շատ անգամ։</verse>
				<verse number="24">Հրէաներիցը հինգ անգամ՝ քառասունից մէկը պակաս ծեծ ընդունեցի։</verse>
				<verse number="25">Երեք անգամ ձաղկով ծեծուեցայ. մէկ անգամ քարկոծուեցայ. երեք անգամ նաւակոծ եղայ. Մի ցերեկ ու գիշեր անդնդումը մնացի։</verse>
				<verse number="26">Շատ անգամ ճանապարհներում. Գետերից վտանգներ, աւազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մէջ վտանգներ, անապատի մէջ վտանգներ, ծովի մէջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ։</verse>
				<verse number="27">Ջանքի մէջ եւ աշխատանքի մէջ. շատ անգամ արթնութիւների մէջ. սովի եւ ծարաւի մէջ. Շատ անգամ ծոմի մէջ. Ցրտի եւ մերկութեան մէջ։</verse>
				<verse number="28">Բացի արտաքին նեղութիւնները, ինձ վերայ կիտվում է՝ ամեն օր ամեն եկեղեցիների հոգսը։</verse>
				<verse number="29">Ո՞վ կ’տկարանայ՝ եւ ես չեմ տկարանալ. Ո՞վ կ’գայթակղէ՝ եւ ես չեմ բորբոքուիլ։</verse>
				<verse number="30">Եթէ պարծենալ պէտք լինի, իմ տկարութիւնովը կ’պարծենամ։</verse>
				<verse number="31">Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը՝ որ յաւիտեան օրհնեալ է՝ գիտէ որ սուտ չէմ ասում.</verse>
				<verse number="32">Դամասկոսումն Արետա թագաւորի ազգապետը Դամասկացիների քաղաքումը պահապաններ էր դրել որ ինձ բռնէ.</verse>
				<verse number="33">Եւ ես պատուհանիցը քթոցով կախուեցայ պարսպիցը, եւ փախայ նորա ձեռիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Պարծենալը յիրաւի օգուտ չէ բերում ինձ. Բայց կ’գամ Տիրոջ տեսիլքներին եւ յայտնութիւններին։</verse>
				<verse number="2">Մէկ մարդ գիտեմ Քրիստոսումը տասնեւչորս տարուց առաջ, թէ մարմնով էր՝ չ’գիտեմ, եւ թէ առանց մարմնի էր՝ չ’գիտեմ, Աստուած գիտէ. նա յափշտակուեցաւ մինչեւ երրորդ երկինքը։</verse>
				<verse number="3">Եւ գիտեմ այնպիսի մարդին թէ մարմնով՝ եւ թէ առանց մարմնի էր՝ չ’գիտեմ. Աստուած գիտէ.</verse>
				<verse number="4">Որ նա յափշտակուեցաւ դրախտի մէջ. Եւ անասելի բաներ լսեց՝ որ մարդի պէտք չէ նորանց խօսել։</verse>
				<verse number="5">Այնպիսուն համար կ’պարծենամ. բայց իմ անձի համար չեմ պարծենալ, բայց միայն իմ տակարութիւններովը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ եթէ կամենամ էլ պարծենալ անմիտ չեմ լինիլ. Որ ճշմարիտն եմ ասում. Բայց խնայում եմ, որ մի գուցէ մէկն ինձ համար աւելի բան համարէ, քան թէ այն՝ որ ինձանում տեսնում է կամ ինձանից լսում։</verse>
				<verse number="7">Եւ որ յայտնութիւնների առաւելութեամբը չ’հպարտանամ, մարմնիս համար խայթ տրուեցաւ ինձ՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծէ, որ չ’գոռոզանամ։</verse>
				<verse number="8">Սորա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նորան հեռացնէ ինձանից։</verse>
				<verse number="9">Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում։</verse>
				<verse number="10">Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տակարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ։</verse>
				<verse number="11">Անմիտ եղայ պարծենալովս. Դուք ինձ բռնադատեցիք. Որ պէտք էր ինձ վկայութիւն առնել ձեզանից. որովհետեւ ոչ մի բանով պակաս չ’եղայ քան թէ այն մեծամեծ առաքեալները, թէեւ ես ոչինչ եմ։</verse>
				<verse number="12">Բայց առաքեալի նշանները ձեր մէջ գործուեցան՝ ամեն համբերութիւնով, նշաններով եւ հրաշքներով եւ զօրութիւններով։</verse>
				<verse number="13">Որովհետեւ ի՞նչ է որ նորանով պակաս գտնուեցաք քան թէ ուրիշ եկեղեցիները. եթէ ոչ նորանով՝ որ ես ծանրութիւն չ’տուի ձեզ. ներեցէք ինձ այդ վնասը։</verse>
				<verse number="14">Ահա երրորդ անգամն է որ պատրաստ եմ ձեզ մօտ գալու, եւ ձեզ ծանրութիւն չեմ տալ. որովհետեւ ձեր բանը չեմ որոնում՝ այլ ձեզ. նորա համար որ ոչ թէ որդիքը հայրերի համար պէտք է գանձ հաւաքեն, այլ հայրերը որդկանց համար։</verse>
				<verse number="15">Բայց ես յօժարութեամբ ձեր անձերի համար ծախք կ’անեմ, եւ ծախք կ’լինիմ. թէեւ աւելի սիրելով ձեզ՝ ես քիչ սիրուիմ։</verse>
				<verse number="16">Բայց թող լինի. ես ծանրութիւն չ’եղայ ձեզ. Սակայն խորագէտ լինելով՝ վարդապետութեամբ բռնեցի ձեզ։</verse>
				<verse number="17">Մի՞թէ նորանց ձեռովը՝ որ ձեզ մօտ ուղարկեցի՝ մի բան քաշեցի ձեզանից։</verse>
				<verse number="18">Աղաչեցի Տիտոսին՝ եւ նորա հետ այն եղբօրն էլ ուղարկեցի, մի՞թէ Տիտոսը ձեզանից մի բան քաշեց. Չէ՞ որ մենք նոյն հոգով վարուեցանք. Չէ՞որ նոյն ճանապարհով գնացինք։</verse>
				<verse number="19">Դարձեալ կարծո՞ւմ էք թէ մենք խօսքով մեզ պաշտպանում ենք. Աստուծոյ առաջին Քրիստոսումը խօսում ենք. եւ ամեն բան, սիրելիներ, ձեր շինութեան համար է։</verse>
				<verse number="20">Որովհետեւ վախենում եմ, որ մի գուցէ իմ գալու ժամանակը ձեզ այնպէս չ’գտնեմ՝ ինչպէս կամենում եմ. եւ ես գտնուիմ ձեզ համար ինչպէս էլ դուք չէք կամենում. Որ չ’լինեն կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, գրգռութիւններ, չարախօսութիւններ, քսութիւններ, ամբարտաւանութիւններ, խռովութիւններ։</verse>
				<verse number="21">Որ մի գուցէ դարձեալ իմ գալու ժամանակ՝ իմ Աստուածն ինձ ցածացնէ ձեզ մօտ, եւ սուգ մտնեմ շատերի համար որ առաջուց մեղք գործեցին, եւ ապաշխարած չ’լինին այն պղծութեան եւ պոռնկութեան եւ գիճութեան համար՝ որ գործեցին։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Այս երրորդ անգամն է որ ձեզ մօտ եմ գալիս. երկու եւ երեք վկաների բերանից ամեն բան կ’հաստատուի։</verse>
				<verse number="2">Առաջուց ասեցի եւ առաջ էլ ասում եմ իբր մօտ լինող երկրորդ անգամ. Եւ հիմա հեռուանց գրում եմ այն առաջուց մեղք գործածներին եւ ամեն ուրիշներին. Որ եթէ դարձեալ գամ, չեմ խնայիլ.</verse>
				<verse number="3">Քանի որ դուք ապացոյց էք որոնում թէ Քրիստոսն ինձանով խօսում է, նա որ ձեր միջումը տկար չէ, այլ զօրաւոր է ձեզանում։</verse>
				<verse number="4">Որովհետեւ թէեւ խաչուեցաւ տկարութիւնից, բայց կենդանի է Աստուծոյ զօրութիւնովը. որ մենք էլ թէ եւ տկարանում ենք նորա համար՝ բայց կենդանի կ’լինենք նորա հետ Աստուծոյ զօրութիւնովը ձեզ համար.</verse>
				<verse number="5">Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. Քննեցէք ձեր անձերը. Կամ թէ չ’գիտէ՞ք ձեր անձերը՝ որ Յիսուս Քրիստոսը ձեզանում է. միայն եթէ անպիտան լինիք։</verse>
				<verse number="6">Բայց յոյս ունիմ որ գիտենաք, թէ մենք անպիտան չենք։</verse>
				<verse number="7">Եւ ես աղօթում եմ դէպի Աստուած որ չար բան չ’անէք. Ոչ թէ որ մենք ընտիր երեւինք, բայց որ դուք բարին գործէք, եւ մենք անպիտանի պէս լինենք։</verse>
				<verse number="8">Որովհետեւ մի բան չենք կարող ճշմարտութեան դէմ. Բայց ճշմարտութեան համար։</verse>
				<verse number="9">Ուրախանում ենք, երբոր մենք տկարանում ենք եւ դուք զօրանում էք. որ հէնց դա էլ աղօթքով խնդրում ենք, այսինքն ձեր կատարելութիւնը։</verse>
				<verse number="10">Նորա համար այս հեռուանց գրում եմ. Որ չ’լինի թէ իմ գալու ժամանակ սաստկութեամբ վարուիմ իմ իշխանութեան չափովը, որ Տէրը տուաւ ինձ շինելու եւ ոչ թէ քանդելու համար։</verse>
				<verse number="11">Վերջապէս, եղբարք, ուրախ եղէք, կատարեալ եղէք, մխիթարուեցէք, միաբան եղէք, եւ խաղաղութիւն արէք. եւ սէրի եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ լինի։</verse>
				<verse number="12">Իրար բարեւ տուէք սուրբ համբոյրով. Բարեւ են տալիս ձեզ բոլոր սուրբերը։</verse>
				<verse number="13">Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եւ Աստուծոյ սէրը, եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեր ամենի հետ. Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="48">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս առաքեալ ոչ թէ մարդկանցից եւ ոչ թէ մարդի ձեռով, այլ Յիսուս Քրիստոսի եւ Հայր Աստուծոյ ձեռովը, որ մեռելներից յարութիւն տուաւ նորան։</verse>
				<verse number="2">Եւ ամեն եղբարքը՝ որ ինձ հետ են. Գաղատիայի եկեղեցիներիդ։</verse>
				<verse number="3">Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Հայր Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից,</verse>
				<verse number="4">Որ իր անձը մեր մեղքերի համար տուաւ, որ մեզ այս չար աշխարհքիցը փրկէ՝ Աստուծոյ եւ մեր Հօր կամքի պէս։</verse>
				<verse number="5">Որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։</verse>
				<verse number="6">Զարմանում եմ որ այսպէս շուտով փոփոխվում էք ձեզ Քրիստոսի շնորհքի մէջ կանչողից դէպի ուրիշ աւետարան։</verse>
				<verse number="7">Որ ուրիշը չկայ. միայն թէ կան ոմանք որ ձեզ խռովեցնում են, եւ կամենում են Քրիստոսի աւետարանը փոխել։</verse>
				<verse number="8">Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի։</verse>
				<verse number="9">Ինչպէս առաջ ասեցինք՝ եւ հիմա դարձեալ ասում եմ, եթէ մէկն աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան որ դուք առաք՝ նզովուած լինի։</verse>
				<verse number="10">Որովհետեւ հիմա մարդկա՞նց եմ հաճեցնում, թէ Աստուծուն. կամ ուզում եմ մարդկա՞նց հաճոյ լինել. եթէ տակաւին մարդկանց հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ չէի։</verse>
				<verse number="11">Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ նա մարդից չէ։</verse>
				<verse number="12">Որովհետեւ ես էլ ոչ մարդից առայ նորան, եւ ոչ էլ սովորեցի. այլ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնովը։</verse>
				<verse number="13">Վասնզի դուք իմ վարքը լսել էք, որ մի ժամանակ Հրէութեան մէջ էի. որ չափիցը դուրս հալածում էի Աստուծոյ եկեղեցին, եւ կործանում էի նորան։</verse>
				<verse number="14">Եւ Հրէութեան մէջ իմ հասակակիցների շատերից յառաջադէմ էի իմ ազգի մէջ, աւելի նախանձաւոր լինելով իմ հայրենական աւանդութիւնների համար։</verse>
				<verse number="15">Բայց երբոր բարեհաճեց Աստուած, որ իմ մօր որովայնիցն ինձ որոշել եւ իր շնորհքովն կանչել է,</verse>
				<verse number="16">Որ իր Որդին ինձանով յայտնէ. որ նորան հեթանոսների միջումն աւետարանեմ. այն ժամանակ իսկոյն մարմնի եւ արիւնի հետ խորհուրդ չարի.</verse>
				<verse number="17">Եւ ոչ էլ գնացի Երուսաղէմ նորանց մօտ, որ ինձանից առաջ առաքեալներ էին. այլ գնացի Արաբիա, եւ կրկին դարձայ Դամասկոս։</verse>
				<verse number="18">Այնուհետեւ երեք տարուց յետոյ գնացի Երուսաղէմ, Պետրոսին տեսնելու. եւ տասնեւհինգ օր նորա մօտ եղայ։</verse>
				<verse number="19">Եւ առաքեալներից մի ուրիշին չտեսայ, բայց միայն Տիրոջ եղբայր Յակոբին։</verse>
				<verse number="20">Բայց ինչ որ ձեզ գրում եմ, ահա Աստուծոյ առաջին, որ սուտ չեմ ասում։</verse>
				<verse number="21">Յետոյ եկայ Սիւրիայի եւ Կիլիկիայի կողմերը։</verse>
				<verse number="22">Եւ երեսով անծանօթ էի Հրէաստանի եկեղեցիներին՝ որ Քրիստոսումն էին։</verse>
				<verse number="23">Բայց միայն լսել էին, թէ Նա որ մի ժամանակ մեզ հալածում էր, հիմա այն հաւատքն է աւետարանում որ առաջ կործանում էր։</verse>
				<verse number="24">Եւ ինձանով փառաւորում էին Աստուծուն։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Ապա տասնեւչորս տարուց յետոյ դարձեալ գնացի Երուսաղէմ, Բառնաբասի հետ, եւ Տիտոսին էլ ինձ հետ առայ։</verse>
				<verse number="2">Եւ գնացի յայտնութիւնով. եւ նորանց իմացրի այն աւետարանը՝ որ քարոզում եմ հեթանոսների մէջ, եւ մասնաւորապէս նորանց՝ որ մեծ կարծուած էին. որ չ’լինի թէ զուր տեղը վազեմ կամ վազած լինեմ։</verse>
				<verse number="3">Բայց Տիտոսն էլ որ ինձ հետ էր՝ Հելլենացի լինելով, չ’բռնադատուեցաւ թլփատուելու։</verse>
				<verse number="4">Եւ այն ներս պրծած սուտ եղբայրների պատճառով, որ ներս պրծան մեր ազատութիւնը լրտեսելու համար, որ Քրիստոս Յիսուսումն ունինք, որ մեզ ծառայեցնեն։</verse>
				<verse number="5">Որոնց մի ժամ էլ ականջ չ’դրինք՝ հնազանդ լինելու համար, որ աւետարանի ճշմարտութիւնը ձեզանում հաստատ մնայ։</verse>
				<verse number="6">Բայց այն մեծ կարծուածների համար, թէ մի բան լինին, (թէ ինչ էին մի ժամանակ, նա ես հոգս չեմ անում. Աստուած աչառութիւն չէ անում.) որ այն մեծ կարծուածներն այնպիսի բան չիմացրին ինձ։</verse>
				<verse number="7">Բայց ընդհակառակը, երբոր տեսան թէ անթլփատութեան աւետարանն ինձ հաւատացուած է, ինչպէս Պետրոսին թլփատութեան աւետարանը.</verse>
				<verse number="8">(Որովհետեւ նա որ Պետրոսին յաջողեց թլփատութեան առաքելութիւնում, ինձ էլ յաջողեց հեթանոսների մէջ։)</verse>
				<verse number="9">Եւ երբոր իմացան այն շնորհքը որ ինձ տրուած էր, Յակոբոսը եւ Կեփասը եւ Յովհաննէսը, որ սիւներ էին կարծուած, ինձ եւ Բառնաբասին աջ ձեռը տուին հաղորդակցութեան համար. Որ մենք հեթանոսների մէջ լինենք, եւ նորանք թլփատութեան մէջ։</verse>
				<verse number="10">Բայց միայն որ աղքատները յիշենք. որ ես էլ ջանք արի նոյնն անելու։</verse>
				<verse number="11">Բայց երբ որ Պետրոսը եկաւ Անտիոք, ես նորան հակառակ կեցայ, որ մեղադրելի էր։</verse>
				<verse number="12">Վասնզի մի քանի մարդիկ դեռ չ’եկած Յակոբիցը, նա անխտիր ուտում էր հեթանոսների հետ. Բայց երբոր եկան, ետ էր քաշվում եւ իր անձը ջոկում, վախենալով նորանցից որ թլփատութիւնիցն էին։</verse>
				<verse number="13">Եւ նորա հետ ուրիշ Հրէաներն էլ կեղծաւորութիւն արին. Մինչեւ որ Բառնաբասն էլ ծռուեցաւ նորանց կեղծաւորութիւնովը։</verse>
				<verse number="14">Բայց երբոր տեսայ, որ աւետարանի ճշմարտութեան համեմատ ուղիղ չեն գնում, ամենքի առաջին ասեցի Պետրոսին. Եթէ դու, Հրէայ լինելովդ, հեթանոսի պէս ես վարվում եւ ոչ թէ Հրէայի պէս, էլ ի՞նչու ես բռնադատում հեթանոսներին որ Հրէայի պէս վարուին։</verse>
				<verse number="15">Մենք որ բուն Հրէաներ ենք, եւ ոչ թէ հեթանոսների միջից մեղաւորներ.</verse>
				<verse number="16">Գիտենք որ մարդ օրէնքի գործերիցը չէ արդարանում, բայց միայն Յիսուս Քրիստոսի հաւատքիցը. Եւ մենք Յիսուս Քրիստոսին հաւատացինք, որ Քրիստոսի հաւատքիցն արդարանանք, եւ ոչ թէ օրէնքի գործերիցը. որովհետեւ օրէնքի գործերիցն ոչ մի մարմին չի արդարանալ։</verse>
				<verse number="17">Իսկ եթէ մենք՝ որ ուզում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս էլ մեղաւոր գտնուինք, ուրեմն Քրիստոսը մեղքի՞ պաշտօնեայ է. Քաւ լիցի։</verse>
				<verse number="18">Վասնզի՝ եթէ այն որ քանդեցի՝ նորան կրկին շինեմ, ապա ես ինքս իմ անձը մեղաւոր եմ երեւեցնում։</verse>
				<verse number="19">Որովհետեւ ես օրէնքովն օրէնքին մեռայ, որ ապրեմ Աստուծուն. Ես Քրիստոսի հետ խաչուած եմ։</verse>
				<verse number="20">Եւ կենդանի եմ, ոչ թէ այլ եւս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում. Եւ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստուծոյ Որդու հաւատքովն եմ կենդանի. որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։</verse>
				<verse number="21">Եւ ես Աստուծոյ շնորհքը չեմ անարգում, որովհետեւ եթէ արդարութիւնն օրէնքիցն էր, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Ով անմիտ Գաղատացիներ, ո՞վ կախարդեց ձեզ որ ճշմարտութեանը չհնազանդիք. որոնց համար աչքերի առաջին նկարագրուեցաւ Յիսուս Քրիստոսը խաչուած ձեր մէջ։</verse>
				<verse number="2">Այս միայն կամենում եմ սովորիլ ձեզանից. օրէնքի գործերի՞ցն ընդունեցիք Հոգին՝ թէ հաւատքի լսելուցը։</verse>
				<verse number="3">Այդքան անմի՞տ էք. հոգով սկսեցիք, եւ հիմա մարմնո՞վ էք վերջանում։</verse>
				<verse number="4">Այնքան նեղութիւններ զո՞ւր տեղը կրեցիք. թէ որ զուր էլ լինի։</verse>
				<verse number="5">Արդ ձեզ Հոգին բաժանողը եւ ձեր միջումը զօրութիւններ գործողը, օրէնքի գործերի՞ց է թէ հաւատքի լսելուցը։</verse>
				<verse number="6">Ինչպէս որ Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ այն նորա համար արդարութիւն համարուեցաւ։</verse>
				<verse number="7">Ուրեմն գիտացէք. թէ նորանք որ հաւատքիցն են, նորանք են Աբրահամի որդիք։</verse>
				<verse number="8">Գիրքն էլ առաջուց գիտենալով, որ Աստուած հաւատքիցն է արդարացնում հեթանոսներին՝ առաջուց Աբրահամին խոստացաւ, թէ Քեզանում պիտի օրհնուին բոլոր ազգերը։</verse>
				<verse number="9">Ուրեմն նորանք որ հաւատքից են, օրհնվում են հաւատացեալ Աբրահամի հետ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ որոնք որ օրէնքի գործերից են, անէծքի տակ են. վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն մարդ, որ չէ կենում օրէնքի գրքի մէջի բոլոր գրուածներումը, որ ամենն անէ։</verse>
				<verse number="11">Եւ թէ օրէնքովն ոչ ով չէ արդարանում Աստուծոյ առաջին, դա յայտնի է. որովհետեւ Արդարը հաւատքիցը կապրէ։</verse>
				<verse number="12">Բայց օրէնքը հաւատքիցը չէ այլ՝ Նորանց կատարող մարդը կապրէ նորանով։</verse>
				<verse number="13">Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը։)</verse>
				<verse number="14">Որ Աբրահամի օրհնութիւնը հեթանոսների մէջ լինի Քրիստոս Յիսուսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հաւատքով։</verse>
				<verse number="15">Մարդկօրէն եմ ասում, եղբարք. ապաքէն մի մարդի հաստատուած կտակը ոչ ով չէ անարգում. եւ ոչ էլ նորա վերայ ուրիշ հրաման աւելացնում։</verse>
				<verse number="16">Եւ Աբրահամին խոստացուեցան այն խոստմունքները, եւ նորա զաւակին. չէ ասում, Եւ զաւակներին՝ ինչպէս շատերին, այլ ինչպէս մէկին. Եւ քո զաւակին. որ է Քրիստոսը։</verse>
				<verse number="17">Բայց սա եմ ասում. Այն կտակը, որ առաջուց Աստուածանից հաստատուած էր Քրիստոսի վերայ, չորս հարիւր եւ երեսուն տարուց յետոյ եղած օրէնքը չի քանդիլ որ խոստմունքը խափանուի։</verse>
				<verse number="18">Որովհետեւ եթէ ժառանգութիւնն օրէնքից լիներ, ապա խոստմունքից չէր. բայց Աստուած խոստմունքով շնորհեց Աբրահամին։</verse>
				<verse number="19">Արդ օրէնքն ի՞նչ է. նա յանցանքների պատճառով աւելացաւ. մինչեւ որ գայ այն զաւակը, որին եղաւ խոստմունքը հրեշտակներով կարգուած միջնորդի ձեռով։</verse>
				<verse number="20">Բայց միջնորդը մէկի չէ, սակայն Աստուած մէկ է։</verse>
				<verse number="21">Ուրեմն օրէնքը Աստուծոյ խոստմունքներին հակառա՞կ է. քաւ լիցի. որովհետեւ եթէ օրէնք տրուած լինէր որ կարող լինէր կենդանի անել, ապա իրաւի օրէնքից կլինէր արդարութիւնը։</verse>
				<verse number="22">Բայց գիրքը փակեց ամենքը մեղքի ներքեւ, որ խոստմունքը Յիսուս Քրիստոսի հաւատքիցը տրուի հաւատացողներին։</verse>
				<verse number="23">Դեռ որ հաւատքը չէր եկած՝ օրէնքի ներքեւ փակուած պահվում էինք այն հաւատքի համար, որ պէտք էր յայտնուէր։</verse>
				<verse number="24">Ուրեմն օրէնքը մեզ համար դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը, որ հաւատքից արդարանանք։</verse>
				<verse number="25">Բայց երբոր հաւատքն եկաւ, այլեւս դաստիարակի տակ չենք։</verse>
				<verse number="26">Որովհետեւ ամենքդ Աստուծոյ որդիք էք Քրիստոս Յիսուսի հաւատքովը։</verse>
				<verse number="27">Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք։</verse>
				<verse number="28">Այլ եւս ոչ Հրէայ կայ եւ ոչ Յոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ. որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը։</verse>
				<verse number="29">Ապա եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զաւակ էք՝ եւ խոստմունքի համեմատ ժառանգներ։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Բայց ասում եմ. քանի ժամանակ որ ժառանգը երեխայ է՝ ծառայից ոչինչ տարբերութիւն չունի, թէեւ ամեն բանի տէր է։</verse>
				<verse number="2">Բայց վերակացուների եւ տնտեսների ներքեւ է մինչեւ հօր որոշած ժամանակը։</verse>
				<verse number="3">Այնպէս էլ մենք, քանի որ երեխաներ էինք՝ աշխարհքի սկզբունքների ներքեւ ծառայութեան մէջ էինք։</verse>
				<verse number="4">Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ կնկանից ծնուած՝ եւ օրէնքի ներքեւ եղած,</verse>
				<verse number="5">Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, որ որդեգրութիւնն ընդունենք։</verse>
				<verse number="6">Եւ որովհետեւ դուք որդիք էք, Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր։</verse>
				<verse number="7">Ուրեմն այլ եւս ծառայ չես՝ այլ որդի. եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով։</verse>
				<verse number="8">Բայց այն ժամանակ որ Աստուծուն չգիտէիք, ծառայում էիք նորանց որ ի բնէ աստուածներ չեն։</verse>
				<verse number="9">Բայց հիմա որ ճանաչեցիք Աստուծուն, մանաւանդ թէ Աստուածանից ճանաչուեցաք, ի՞նչպէս էք կրկին ետ դառնում դէպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում էք դարձեալ ծառայել։</verse>
				<verse number="10">Օրեր էք զանազանում եւ ամիսներ եւ ժամանակներ եւ տարիներ։</verse>
				<verse number="11">Վախենում եմ ձեզանից՝ որ մի գուցէ զուր տեղն աշխատեցի ձեր միջումը։</verse>
				<verse number="12">Ինձ նման եղէք, որովհետեւ ես էլ ձեզ նման եմ. եղբարք, աղաչում եմ ձեզ, դուք ինձ ոչ մի վնաս չէք տուել։</verse>
				<verse number="13">Եւ գիտէք որ մարմնի տկարութիւնով աւետարանեցի ձեզ առաջի անգամը.</verse>
				<verse number="14">Եւ իմ փորձանքն՝ որ իմ մարմնումն էր, չանարգեցիք եւ չարհամարհեցիք, այլ ինչպէս Աստուծոյ հրեշտակ ընդունեցիք ինձ՝ ինչպէս Քրիստոս Յիսուսին։</verse>
				<verse number="15">Արդ ի՞նչ էր այն ձեր երանութիւնը. որովհետեւ վկայում եմ ձեզ համար, որ եթէ կարելի էր՝ ձեր աչքերն էլ կհանէիք եւ ինձ կտայիք։</verse>
				<verse number="16">Ուրեմն թշնամի՞ եղայ ձեզ՝ ձեզ հետ ճշմարիտը խօսելովս։</verse>
				<verse number="17">Նախանձով են ձեզ համար, ոչ թէ ի բարին. այլ կամենում են արգելել մեզ որ նորանց համար նախանձաւոր լինիք։</verse>
				<verse number="18">Սակայն լաւ է բարի բանում ամեն ժամանակ նախանձաւոր լինել, եւ ոչ թէ միայն երբ որ ձեզ մօտ լինեմ։</verse>
				<verse number="19">Իմ որդեակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցաւով, մինչեւ որ Քրիստոսը կերպարանուի ձեզանում։</verse>
				<verse number="20">Կամենում էի որ հիմա ձեզ մօտ գամ եւ ձայնս փոխեմ. Որովհետեւ տարակուսած եմ ձեզ համար։</verse>
				<verse number="21">Ասեցէք ինձ դուք, որ կամենում էք օրէնքի տակ լինել, օրէնքը չէ՞ք լսում։</verse>
				<verse number="22">Որովհետեւ գրուած է, թէ Աբրահամը երկու որդիք ունէր, մինն աղախնիցը, եւ միւսն ազատիցը։</verse>
				<verse number="23">Բայց նա որ աղախնիցն էր՝ մարմնի կողմանէ էր ծնուած, եւ նա որ ազատիցն՝ խոստմունքի համեմատ։</verse>
				<verse number="24">Այս բաները այլաբանօրէն են. որ նորանք երկու կտակարաններն են, մէկը Սինա սարիցը ծառայութեան մէջ ծնուած՝ որ է Հագարը։</verse>
				<verse number="25">Որովհետեւ Հագարը Սինա սարն է՝ Արաբիայումն, որ հաւասար է այժմեան Երուսաղէմին, որ իր զաւակներովը հանդերձ ծառայ է։</verse>
				<verse number="26">Բայց վերին Երուսաղէմն ազատ է, որ մեր ամենիս մայրն է։</verse>
				<verse number="27">Որովհետեւ գրուած է թէ, Ցնծա, ով ամուլ՝ որ չէիր ծնում, գոչիր եւ աղաղակիր դու՝ որ ծնելու ցաւ չէիր քաշում. որովհետեւ աւելի շատ են թողուածի որդիքը քան թէ արամբիինը։</verse>
				<verse number="28">Իսկ մենք, եղբարք, Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք։</verse>
				<verse number="29">Բայց ինչպէս որ այն ժամանակ մարմնի կողմանէ ծնուածը հալածում էր նորան՝ որ հոգու կողմանէ էր, այնպէս էլ հիմա։</verse>
				<verse number="30">Բայց գի՞րքն ինչ է ասում. Դուրս հանիր աղախնին ու նորա որդուն. որ աղախնի որդին ժառանգութիւն չպիտի ստանայ ազատի որդու հետ։</verse>
				<verse number="31">Սորա համար, եղբարք, աղախնի որդիք չենք, այլ ազատի։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Արդ այն ազատութիւնովը որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացէք եւ դարձեալ ծառայութեան լծի տակ մի մտնէք։</verse>
				<verse number="2">Ահա ես Պօղոսս ասում եմ ձեզ, որ եթէ թլփատուիք, Քրիստոսը ձեզ օգուտ չի անիլ։</verse>
				<verse number="3">Եւ դարձեալ վկայում եմ ամեն մարդի համար որ թլփատվում է, թէ նա պարտական է բոլոր օրէնքը կատարելու։</verse>
				<verse number="4">Խափանուած էք Քրիստոսից դուք, որ օրէնքով էք կամենում արդարանալ. շնորհքիցն ընկած էք։</verse>
				<verse number="5">Որովհետեւ մենք Հոգով հաւատքիցն ենք սպասում արդարութեան յոյսին։</verse>
				<verse number="6">Վասնզի Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութինն է մի բան կարող, եւ ոչ անթլփատութիւնը. այլ հաւատքը որ սիրով գործում է։</verse>
				<verse number="7">Լաւ էիք վազում, ձեզ ո՞վ ետ կանգնեցրեց՝ որ չհնազանդիք ճշմարտութեանը։</verse>
				<verse number="8">Այդ համոզումը նորանից չէ որ կանչեց ձեզ։</verse>
				<verse number="9">Մի քիչ խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է։</verse>
				<verse number="10">Ես ձեզ վերայ յոյս ունիմ Տէրովը՝ որ ուրիշ բան չէք մտածիլ. եւ ձեզ խռովեցնողը դատապարտութիւն կքաշէ ով որ էլ լինի։</verse>
				<verse number="11">Բայց ես, եղբարք, եթէ տակաւին թլփատութիւն եմ քարոզում, էլ ի՞նչու համար եմ հալածվում. ուրեմն խաչի գայթակղութիւնը խափանուած է։</verse>
				<verse number="12">Երանի թէ բոլորովին կտրուէին նորանք որ ձեզ խռովեցնում են։</verse>
				<verse number="13">Որովհետեւ դուք ազատութեան համար էք կանչուել, եղբարք. միայն թէ ձեր ազատութիւնը պատճառ չտայ մարմնին. այլ սիրով ծառայեցէք իրար։</verse>
				<verse number="14">Որովհետեւ բոլոր օրէնքն այս մէկ խօսքումն է կատարվում. Քո ընկերին քո անձի պէս սիրիր։</verse>
				<verse number="15">Բայց եթէ իրար կծէք եւ ուտէք, զգուշացէք որ իրարից չփչանաք։</verse>
				<verse number="16">Բայց ասում եմ. Հոգով գնացէք, եւ մարմնի ցանկութիւնը չէք կատարիլ։</verse>
				<verse number="17">Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եւ հոգին մարմնին հակառակ. եւ սորանք իրար հակառակ են, որ մի գուցէ այն որ դուք կամենում էք՝ այն անէք։</verse>
				<verse number="18">Բայց եթէ Հոգուց էք առաջնորդվում, օրէնքի տակ չէք.</verse>
				<verse number="19">Եւ յայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիջութիւն,</verse>
				<verse number="20">Կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիններ, բաժանմունքներ,</verse>
				<verse number="21">Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։</verse>
				<verse number="22">Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն,</verse>
				<verse number="23">Քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չ’կայ։</verse>
				<verse number="24">Բայց նորանք որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին։</verse>
				<verse number="25">Եթէ Հոգով ենք ապրում, Հոգով վարուինք։</verse>
				<verse number="26">Սնապարծ չլինինք իրար գրգռելով, եւ իրար վերայ նախանձելով։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եղբարք, եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէք հեզութեան հոգով, զգուշացիր քո անձին, որ դու էլ չփորձուիս։</verse>
				<verse number="2">Իրար բեռը վեր առէք, եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատարեցէք։</verse>
				<verse number="3">Որովհետեւ եթէ մէկը համարում է թէ մին բան է եւ չէ, նա իր անձը խաբում է։</verse>
				<verse number="4">Բայց ամեն մէկը թող իր գործը կշռէ, եւ ապա միայն իր անձի վերայ պարծանք կունենայ, եւ ոչ թէ ուրիշի վերայ.</verse>
				<verse number="5">Որ ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ։</verse>
				<verse number="6">Խօսքին աշակերտողը թող վարդապետին մասնակից անէ ամեն բարի բաներով։</verse>
				<verse number="7">Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կհնձէ. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կհնձէ։</verse>
				<verse number="9">Եւ չձանձրանաք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կհնձենք՝ եթէ չթուլանանք։</verse>
				<verse number="10">Ուրեմն քանի որ ժամանակ ունինք, բարի գործենք ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին։</verse>
				<verse number="11">Տեսէք թէ ինչպիսի գրերով գրեցի ձեզ իմ ձեռովը։</verse>
				<verse number="12">Որոնք որ կամենում են հաճոյ երեւել մարմնի կողմանէ, նորանք ստիպում են ձեզ՝ որ թլփատուիք. միայն որ Քրիստոսի խաչի համար չհալածուին։</verse>
				<verse number="13">Որովհետեւ այն թլփատուածներն իրանք էլ օրէնքը չեն պահում. այլ կամենում են որ դուք թլփատուիք, որ ձեր մարմնովը պարծենան։</verse>
				<verse number="14">Սակայն ինձ քաւ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչովն. որ նորանով աշխարհքն ինձ համար խաչուած է, եւ ես էլ աշխարհքին։</verse>
				<verse number="15">Որովհետեւ Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութիւնը մի բան է, եւ ոչ անթլփատութիւնը, բայց նոր արարածը։</verse>
				<verse number="16">Եւ այն ամենն որ այս կանոնի համեմատ են վարվում, խաղաղութիւն լինի նորանց վերայ եւ ողորմութիւն, եւ Աստուծոյ Իսրայէլին վերայ։</verse>
				<verse number="17">Սորանից յետոյ թող մէկը չաշխատեցնէ ինձ. որ ես կրում եմ Տէր Յիսուսի վէրքի նշաններն իմ մարմնի մէջ։</verse>
				<verse number="18">Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եղբարք, ձեր հոգու հետ լինի. Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="49">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը. այն սուրբերին որ Եփեսոսումն են, եւ Քրիստոս Յիսուսումը հաւատացեալներին.</verse>
				<verse number="2">Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Աստուած՝ մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։</verse>
				<verse number="3">Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով։</verse>
				<verse number="4">Ինչպէս որ ընտրեց մեզ նորանով աշխարհքի ստեղծելուցն առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով.</verse>
				<verse number="5">Մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝ իր կամքի հաճութեան պէս,</verse>
				<verse number="6">Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար. որ նորանով շնորհք ցոյց տուաւ մեզ այն Սիրելիովը։</verse>
				<verse number="7">Որով ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը իր շնորհքի մեծութեան չափովը.</verse>
				<verse number="8">Որ աւելացաւ մեզանում ամեն իմաստութիւնով եւ գիտութինով.</verse>
				<verse number="9">Ցոյց տալով մեզ իր կամքի խորհուրդն իր հաճութեան պէս. որ առաջուց դրաւ իրանում.</verse>
				<verse number="10">Ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում.</verse>
				<verse number="11">Որով որ էլ ստացանք ժառանգութիւնը մենք առաջուց որոշուած լինելով, նորա յառաջադրութեան պէս, որ ամեն բան յաջողում է իր կամքի խորհուրդների պէս.</verse>
				<verse number="12">Որ մենք գովասանք լինենք նորա փառքին, որ առաջուց մեր յոյսը Քրիստոսի վերայ ենք դրել։</verse>
				<verse number="13">Որ նորանում եւ դուք յուսացաք, երբոր ճշմարտութեան խօսքը լսեցիք՝ ձեր փրկութեան աւետարանը, որին էլ երբոր հաւատացիք՝ խոստմունքի Սուրբ Հոգովը կնքուեցաք։</verse>
				<verse number="14">Որ մեր ժառանգութեան գրաւն է, մինչեւ ստացուածքի փրկութիւնը, նորա փառացը գովասանքի համար։</verse>
				<verse number="15">Նորա համար ես էլ լսելով ձեր հաւատքը, որ ունիք Տէր Յիսուսի վերայ, եւ ձեր սէրը դէպի ամեն սուրբերը,</verse>
				<verse number="16">Չեմ դադարում ձեզ համար գոհութիւն տալուց՝ ձեզ իմ աղօթքներումը յիշելով.</verse>
				<verse number="17">Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ փառքի Հայրը տայ ձեզ իմաստութեան եւ յայտնութեան հոգի՝ իր գիտութինովը.</verse>
				<verse number="18">Որ ձեր սրտերի աչքերը լուսաւորուելով՝ գիտենաք, թէ ի՞նչ է նորա կոչումի յոյսը, եւ ի՞նչ է իր ժառանգութեան փառաւոր մեծութիւնը սուրբերումը.</verse>
				<verse number="19">Եւ ի՞նչ է նորա զօրութեան գերազանց մեծութիւնը մեզանում, որ հաւատացինք, իր կարող զօրութեան յաջողութեան պէս,</verse>
				<verse number="20">Որ Քրիստոսումը գործադրեց՝ նորան մեռելների միջից յարուցանելով, եւ իր աջ կողմը նստեցրեց երկնաւորներումը,</verse>
				<verse number="21">Ամեն իշխանութիւնից եւ պետութիւնից եւ զօրութիւնից եւ տէրութիւնից վեր՝ եւ ամեն անունից վեր՝ որ անուանվում է, ոչ միայն այս աշխարհքումը, այլ եւ այն հանդերձեալումը։</verse>
				<verse number="22">Եւ ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ, եւ նորան գլուխ դրաւ եկեղեցուն՝ բոլոր բաների վերայ,</verse>
				<verse number="23">Որ է նորա մարմինը, այն լրումը որ ամենն ամենի մէջ լրացնում է։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ դուք, որ մեռած էիք յանցանքներումը եւ մեղքերումը.</verse>
				<verse number="2">Որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորութեան պէս՝ օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս՝ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ.</verse>
				<verse number="3">Որոնց մէջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկութիւններումը՝ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնութեամբ բարկութեան որդիք էինք ինչպէս ուրիշներն էլ.</verse>
				<verse number="4">Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, իր շատ սէրի համար որ սիրեց մեզ,</verse>
				<verse number="5">Երբ որ մեռած էինք յանցանքներում, մեզ կենդանի արաւ Քրիստոսի հետ. շնորհքով էք փրկուած։</verse>
				<verse number="6">Նորա հետ մեզ յարոյց, եւ նորա հետ երկնաւորներումը նստեցրեց՝ Քրիստոս Յիսուսումը։</verse>
				<verse number="7">Որ նոր եկող դարերում յաւիտեան ցոյց տայ իր շնորհքի գերազանց մեծութիւնը, Քրիստոս Յիսուսի մեզ վերայ ցոյց տուած քաղցրութիւնովը։</verse>
				<verse number="8">Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը. եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է.</verse>
				<verse number="9">Ոչ թէ գործերից, որ մէկը չպարծենայ։</verse>
				<verse number="10">Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար. որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք։</verse>
				<verse number="11">Վասն որոյ յիշեցէք որ դուք՝ մի ժամանակ հեթանոսներ մարմնով, որ անթլփատութիւն են կոչուած՝ մարմնի մէջ ձեռքով արած թլփատութեան կողմանէ,</verse>
				<verse number="12">Որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, եւ հեռացած Իսրայէլի քաղաքակցութիւնիցը. եւ օտարացած խոստմունքի ուխտերիցը, յոյս չունէիք. եւ անաստուած էիք աշխարհքումս։</verse>
				<verse number="13">Բայց հիմա Յիսուս Քրիստոսի ձեռովը դուք՝ որ ժամանակով հեռաւոր էիք, մօտաւոր եղաք Քրիստոսի արիւնովը։</verse>
				<verse number="14">Վասնզի նա է մեր խաղաղութիւնը որ երկուսին մէկ արաւ եւ մէջտեղի բաժանող պատը՝ թշնամութիւնը քանդեց իր մարմնովը.</verse>
				<verse number="15">Հրամաններով դրած պատուիրանքների օրէնքը խափանելով. որ իրանով երկուսին մէկ նոր մարդ ստեղծէ, խաղաղութիւն անելով.</verse>
				<verse number="16">Եւ երկուսին մէկ մարմնով հաշտեցնէ Աստուծոյ հետ՝ իր խաչովը, թշնամութիւնը նորանով սպանելով։</verse>
				<verse number="17">Եւ եկաւ աւետարանեց խաղաղութիւն ձեզ հեռաւորներիդ՝ եւ խաղաղութիւն մօտաւորներին։</verse>
				<verse number="18">Վասնզի նորանով երկուսս մէկ Հոգով ունինք մօտենալը Հօր մօտ։</verse>
				<verse number="19">Ուրեմն այսուհետեւ այլեւս օտար եւ պանդուխտ չէք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստուծոյ ընտանիքներ,</verse>
				<verse number="20">Առաքեալների եւ մարգարէների հիմքի վերայ շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է.</verse>
				<verse number="21">Որ նորանում բոլոր շինուածքը միասին յարմարուած աճում է, որ լինի սուրբ տաճար Տէրով.</verse>
				<verse number="22">Որ նորանում դուք էլ նորա հետ շինվում էք Աստուծոյ բնակարան Հոգով։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Սորա համար ես Պօղոսս՝ Յիսուս Քրիստոսի կապուածս ձեզ հեթանոսներիդ համար.</verse>
				<verse number="2">Անշուշտ դուք լսած էք Աստուծոյ շնորհքի այն տնտեսութիւնը, որ ինձ տրուած է ձեզ համար։</verse>
				<verse number="3">Որ յայտնութիւնով ցոյց տրուեցաւ ինձ այն խորհուրդը. (ինչպէս առաջուց կարճառօտ գրեցի ձեզ.</verse>
				<verse number="4">Որ կարող լինիք կարդալ եւ իմանալ իմ տեղեկութիւնը, որ Քրիստոսի խորհրդի համար է.)</verse>
				<verse number="5">Որ ուրիշ դարերում մարդկանց զաւակներին ցոյց չտրուեցաւ. ինչպէս հիմա իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին յայտնուեցաւ՝ Հոգով.</verse>
				<verse number="6">Որ հեթանոսները ժառանգակիցներ եւ մարմնակիցներ են, եւ Քրիստոսումն խոստմունքի մասնակից՝ աւետարանովը։</verse>
				<verse number="7">Որի ես սպասաւորը եղայ՝ Աստուծոյ շնորհքի պարգեւի պէս՝ որ տրուեցաւ ինձ, նորա զօրութեան ներգործելու պէս.</verse>
				<verse number="8">Ինձ՝ ամեն սուրբերի յետինիս՝ տրուեցաւ այս շնորհքը, որ հեթանոսների մէջ աւետարանեմ Քրիստոսի անքննելի հարստութիւնը.</verse>
				<verse number="9">Եւ ամենին լուսաւորեմ, թէ ի՞նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ յաւիտեաններից հետէ ծածկուած էր Աստուծոյ մօտ՝ որ ամեն բան ստեղծեց (Յիսուս Քրիստոսով)։</verse>
				<verse number="10">Որ հիմա իշխանութիւններին եւ պետութիւններին երկնաւորներումն եկեղեցու ձեռովը յայտնուի Աստուծոյ բազմապատիկ իմաստութիւնը,</verse>
				<verse number="11">Այն յաւիտենական յառաջադրութեան պէս, որ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովն արաւ.</verse>
				<verse number="12">Որով ունինք համարձակութիւնը եւ յուսով մօտենալը նորան հաւատալով։</verse>
				<verse number="13">Վասն որոյ աղաչում եմ, որ չձանձրանաք իմ նեղութիւններումը, ձեզ համար որ ձեր փառքն է։</verse>
				<verse number="14">Սորա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին,</verse>
				<verse number="15">Որից ամեն նահապետութիւն երկնքումը եւ երկրումս անուն է առնում,</verse>
				<verse number="16">Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ զօրութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը։</verse>
				<verse number="17">Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. Եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատուած լինիք։</verse>
				<verse number="18">Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը.</verse>
				<verse number="19">Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է. որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք։</verse>
				<verse number="20">Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է.</verse>
				<verse number="21">Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, որ այնպէս գնաք ինչպէս որ կվայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք։</verse>
				<verse number="2">Ամեն խոնարհութիւնով եւ հեզութիւնով եւ երկայնմտութիւնով, սիրով իրար համբերելով։</verse>
				<verse number="3">Ջանալով Հոգու միաբանութիւնը պահել խաղաղութեան կապովը։</verse>
				<verse number="4">Մէկ մարմին եւ մէկ հոգի. ինչպէս կոչուեցաք էլ ձեր կոչումի մէկ յոյսի մէջ։</verse>
				<verse number="5">Մէկ Տէր, մէկ հաւատք, մէկ մկրտութիւն.</verse>
				<verse number="6">Մէկ Աստուած եւ ամենքի Հայր, որ ամենքի վերայ եւ ամենքի հետ՝ եւ ձեր ամենքի մէջ է։</verse>
				<verse number="7">Բայց մեր ամեն մէկիս տրուած է շնորհքը՝ Քրիստոսի պարգեւի չափի պէս։</verse>
				<verse number="8">Սորա համար ասում է. Թէ Վեր ելաւ բարձրը, գերի առաւ գերութիւնը. եւ մարդկանց պարգեւներ տուաւ։</verse>
				<verse number="9">Այն վեր ելաւը ի՞նչ է, եթէ ոչ՝ որ առաջ վայր իջաւ երկրի ցած կողմերը։</verse>
				<verse number="10">Այն վայր իջնողը նոյն ինքն է, որ ամեն երկինքներիցն աւելի բարձր վեր ելաւ, որ ամենը լրացնէ։</verse>
				<verse number="11">Եւ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիւներ եւ վարդապետներ,</verse>
				<verse number="12">Սուրբերի կատարելութեանը համար, պաշտօնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինութեան համար.</verse>
				<verse number="13">Մինչեւ որ ամենքս հասնենք հաւատքի եւ Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. եւ կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը.</verse>
				<verse number="14">Որ այլ եւս երեխայ չլինենք երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը մարդկանց խաբեբայութիւնովը որ մոլորեցնեն խաբեբայութեան խորամանկութիւնովը։</verse>
				<verse number="15">Բայց ճշմարիտ լինելով սէրի մէջ՝ աճինք նորանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը.</verse>
				<verse number="16">Որից բոլոր մարմինը միասին կազմուելով եւ միասին յարմարուելով ամեն յօդուածի ձեռնտուութեամբը ամեն մէկ անդամի ներգործութեան չափովը մարմնոյ աճիլը գործվում է՝ իր անձը սիրով շինելու համար։</verse>
				<verse number="17">Արդ սա եմ ասում եւ վկայում Տէրով, որ դուք այլ եւս չգնաք ինչպէս ուրիշ հեթանոսներն են գնում իրանց մտքի ունայնութիւնովը,</verse>
				<verse number="18">Որ խաւարուած են մտքով, եւ օտար՝ Աստուծոյ կեանքիցը, այն տգէտութեան պատճառովը որ նորանցում է. իրանց սրտերի կուրութեան համար։</verse>
				<verse number="19">Որ անզգայացած՝ իրանց անձերը մատնեցին անառակութեան ամեն պղծութեան գործերի մէջ ագահութիւնով։</verse>
				<verse number="20">Բայց դուք Քրիստոսին այսպէս չսովորեցիք.</verse>
				<verse number="21">Եթէ նորանից լսեցիք, եւ նորանով սովորեցիք՝ ինչպէս որ ճշմարտութիւնն է Յիսուսումը.</verse>
				<verse number="22">Որ ձեզանից դուրս հանէք առաջի գնացքի պէս եղող հին մարդը որ խաբեբայութեան ցանկութիւնովն ապականուած է.</verse>
				<verse number="23">Եւ ձեր մտքի հոգովը նորոգուէք.</verse>
				<verse number="24">Եւ նոր մարդին հագնէք՝ որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը։</verse>
				<verse number="25">Նորա համար դէն գցելով ստութիւնը՝ խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ ենք։</verse>
				<verse number="26">Բարկանաք՝ մի մեղանչէք. թող արեգակը ձեր բարկութեան վերայ չմտնէ։</verse>
				<verse number="27">Եւ տեղի չտաք սատանային։</verse>
				<verse number="28">Նա որ գողանում էր, թող էլ չգողանայ, այլ մանաւանդ աշխատէ իր ձեռներովը բարին գործելով. որ ունենայ տալու՝ պէտք ունեցողին։</verse>
				<verse number="29">Ոչ մի գէշ խօսք չդուրս գայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին։</verse>
				<verse number="30">Եւ մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար։</verse>
				<verse number="31">Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ ամեն չարութեան հետ։</verse>
				<verse number="32">Եւ իրար հետ քաղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Արդ նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ։</verse>
				<verse number="2">Եւ սէրով գնացէք, ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ Աստուծոյ անոյշ հոտ լինելու.</verse>
				<verse number="3">Բայց պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն, կամ ագահութիւն թող չանուանուի ձեզանում՝ ինչպէս սուրբերին կվայելէ։</verse>
				<verse number="4">Եւ գարշութիւն, կամ յիմար խօսքեր, կամ խեղկատակութիւն, որ չեն վայելում. այլ մանաւանդ գոհութիւն։</verse>
				<verse number="5">Որովհետեւ սա գիտէք, որ ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է՝ ժառանգութիւն չունի Քրիստոսի եւ Աստուծոյ արքայութիւնումը։</verse>
				<verse number="6">Ոչ ով թող չխաբէ ձեզ դարտակ խօսքերով. որովհետեւ այս պատճառով էլ՝ Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ։</verse>
				<verse number="7">Ուրեմն մասնակից մի լինիք նորանց։</verse>
				<verse number="8">Վասնզի մի ժամանակ խաւար էիք, իսկ հիմա լոյս էք Տէրումը. լոյսի որդիների պէս գնացէք։</verse>
				<verse number="9">Որովհետեւ Հոգու պտուղը ամեն բարութիւնով է, եւ արդարութիւնով, եւ ճշմարտութիւնով։</verse>
				<verse number="10">Փորձեցէք թէ ինչ է հաճոյ Տիրոջը։</verse>
				<verse number="11">Եւ մասնակից մի լինիք խաւարի անպտուղ գործերին. այլ մանաւանդ յանդիմանեցէք։</verse>
				<verse number="12">Որովհետեւ նորանց միջումը ծածուկ գործուածները խօսքով ասելն էլ ամօթ է։</verse>
				<verse number="13">Բայց ամեն բան՝ լոյսիցը յանդիմանուած՝ յայտնի է լինում. վասն զի ամեն բան՝ որ յայտնի է լինում, լոյս է։</verse>
				<verse number="14">Սորա համար էլ ասում է. Վեր կաց, ով քնած, եւ վեր կանգնիր մեռելներից, եւ Քրիստոսը կլուսաւորէ քեզ։</verse>
				<verse number="15">Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. ոչ թէ ինչպէս անխելքներ,</verse>
				<verse number="16">Այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են,</verse>
				<verse number="17">Նորա համար մի լինիք անմիտ, այլ իմացէք թէ ինչ է Տիրոջ կամքը։</verse>
				<verse number="18">Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով,</verse>
				<verse number="19">Խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը։</verse>
				<verse number="20">Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հօրիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը։</verse>
				<verse number="21">Իրար հնազանդ եղէք Աստուծոյ վախովը։</verse>
				<verse number="22">Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը ինչպէս Տիրոջը։</verse>
				<verse number="23">Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնին Փրկիչը։</verse>
				<verse number="24">Բայց ինչպէս եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպէս էլ կանայք՝ իրանց մարդկանցն ամեն բանի մէջ։</verse>
				<verse number="25">Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար.</verse>
				<verse number="26">Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով.</verse>
				<verse number="27">Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, որ չունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։</verse>
				<verse number="28">Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները. ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում։</verse>
				<verse number="29">Վասնզի ոչ ով իր անձը չէ ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նորան. ինչպէս Տէրն էլ եկեղեցին։</verse>
				<verse number="30">Որովհետեւ նորա մարմնի անդամներն ենք, նորա մարմնիցը եւ նորա ոսկորներիցը։</verse>
				<verse number="31">Սորա համար մարդը կթողէ իր հօրը եւ մօրը, եւ իր կնկան կյարէ եւ երկուսը մէկ մարմին կլինին։</verse>
				<verse number="32">Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վերայ եմ ասում։</verse>
				<verse number="33">Սակայն դուք էլ մի ըստ միոջէ ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. եւ կինը վախենայ իր մարդիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը։</verse>
				<verse number="2">Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով,</verse>
				<verse number="3">Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։</verse>
				<verse number="4">Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը։</verse>
				<verse number="5">Ծառաներ, հնազանդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին, վախով եւ դողալով ձեր սրտի միամտութեամբն ինչպէս Քրիստոսին.</verse>
				<verse number="6">Ոչ թէ աչքի առաջին ծառայելով մարդկանց հաճոյ լինողների պէս, այլ ինչպէս Քրիստոսի ծառաներ, որ Աստուծոյ կամքն են անում սրտանց,</verse>
				<verse number="7">Յօժարութեամբ ծառայելով Տիրոջը եւ ոչ թէ մարդկանց.</verse>
				<verse number="8">Գիտենալով որ ամեն մէկն ինչ բարի որ անէ, նոյնը կընդունի Տէրիցը. թէ ծառայ լինի եւ թէ ազատ։</verse>
				<verse number="9">Եւ դուք, տէրեր, նոյնն արէք նորանց՝ թողելով սպառնալիքը. գիտացէք որ հէնց ձեզ ինքներիդ էլ Տէր կայ երկնքումը, եւ նորա առաջին երեսպաշտութիւն չկայ։</verse>
				<verse number="10">Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը։</verse>
				<verse number="11">Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։</verse>
				<verse number="12">Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։</verse>
				<verse number="13">Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել.</verse>
				<verse number="14">Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած,</verse>
				<verse number="15">Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։</verse>
				<verse number="16">Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։</verse>
				<verse number="17">Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։</verse>
				<verse number="18">Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր յարատեւութեամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար,</verse>
				<verse number="19">Եւ ինձ համար էլ. որ ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու ժամանակ, որ համարձակութիւնով հասկացնեմ աւետարանի խորհուրդը.</verse>
				<verse number="20">Որի համար ես պատգամաւոր եմ կապանքներում, որ նորանով համարձակ լինեմ, ինչպէս որ պէտք է ինձ խօսիլ։</verse>
				<verse number="21">Բայց որպէսզի դուք էլ գիտենաք ինձ համար, թէ ինչ եմ գործում, ամեն բան կիմացնէ ձեզ Տիւքիկոս եղբայրը եւ Տէրում պաշտօնեան.</verse>
				<verse number="22">Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ մեր մասին տեղեկանաք, եւ նա ձեր սրտերը մխիթարէ։</verse>
				<verse number="23">Խաղաղութիւն լինի եղբայրների հետ, եւ սէր՝ հաւատքով Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։</verse>
				<verse number="24">Շնորհք լինի այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին սիրում են անկեղծութեամբ։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="50">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս եւ Տիմոթէոս՝ Յիսուս Քրիստոսի ծառաները. ամեն սուրբերին Քրիստոս Յիսուսումը, որ Փիլիպպէումն են, եպիսկոպոսների եւ սարկաւագների հետ.</verse>
				<verse number="2">Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։</verse>
				<verse number="3">Գոհանում եմ իմ Աստուածանից ամեն ժամանակ որ ձեզ յիշում եմ,</verse>
				<verse number="4">Որ ամեն ժամանակ իմ ամեն աղաչանքներումը ձեր ամենի համար աղօթք եմ անում ուրախութիւնով.</verse>
				<verse number="5">Ձեր աւետարանին հաղորդ լինելու համար այն առաջի օրիցը մինչեւ հիմա։</verse>
				<verse number="6">Եւ հաստատ համոզուած եմ սորան, թէ նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարէ էլ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը։</verse>
				<verse number="7">Ինչպէս որ պէտք է ինձ մտածել այս բանը ձեր ամենի համար. որովհետեւ ձեզ իմ սրտի մէջ ունիմ իմ կապանքներումը, եւ աւետարանի ջատագովութեան եւ հաստատութեան ժամանակ. որ դուք ամենդ ինձ հետ շնորհքին հաղորդ եղաք։</verse>
				<verse number="8">Վասնզի Աստուած ինձ վկայ է, թէ ինչպէս ձեր ամենիդ փափագում եմ Յիսուս Քրիստոսի գութովը.</verse>
				<verse number="9">Եւ սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով.</verse>
				<verse number="10">Որ դուք լաւագոյնն ընտրէք, որ մաքուր լինիք եւ առանց գայթակղութեան Քրիստոսի օրումը,</verse>
				<verse number="11">Արդարութեան պտուղներով լցուած՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը, Աստուծոյ փառքի եւ գովասանքի համար։</verse>
				<verse number="12">Կամենում եմ, եղբարք, որ գիտենաք, թէ ինչ բան որ իմ մասին եղաւ, աւելի աւետարանի յառաջադիմութեան համար յաջողուեցաւ։</verse>
				<verse number="13">Մինչեւ որ իմ կապանքները Քրիստոսումը յայտնի եղան բոլոր պալատին եւ ուրիշ ամենին էլ.</verse>
				<verse number="14">Եւ Տէրումը եղբայրներից շատերը իմ կապանքներովը քաջալերուած աւելի համարձակ եղան Աստուծոյ խօսքը առանց վախի խօսելու։</verse>
				<verse number="15">Ոմանք նախանձով եւ հակառակութեան պատճառով, եւ ոմանք էլ բարեյօժար մտքով քարոզում են Քրիստոսին։</verse>
				<verse number="16">Եւ ոմանք հակառակութիւնից են քարոզում Քրիստոսին, եւ ոչ թէ անկեղծ. կարծելով թէ իմ կապանքների վերայ նեղութիւն բերեն։</verse>
				<verse number="17">Իսկ ոմանք սէրից. գիտենալով որ Աւետարանի ջատագովութեան համար կանգնած եմ։</verse>
				<verse number="18">Բայց ի՞նչ. ինչ կերպով էլ որ լինի, թէ պատճառանքով՝ եւ թէ ճշմարտութիւնով՝ Քրիստոսն է քարոզվում. եւ սորա համար ուրախ եմ՝ եւ ուրախ էլ կլինիմ։</verse>
				<verse number="19">Վասնզի գիտեմ, թէ այս բանը վերջապէս ինձ փրկութեան պատճառ կլինի ձեր աղօթքովը՝ եւ Յիսուս Քրիստոսի Հոգու ձեռնտուութիւնովը։</verse>
				<verse number="20">Իմ ակնկալութեան եւ յոյսի համեմատ ոչ մի բանով ամօթ չեմ լինիլ, այլ բոլոր համարձակութիւնով ինչպէս ամեն ժամանակ, հիմա էլ Քրիստոսը փառաւորուի իմ մարմնումը, թէ կեանքով եւ թէ մահով։</verse>
				<verse number="21">Վասնզի ինձ համար կեանքը Քրիստոս է, եւ մեռնիլը՝ շահ։</verse>
				<verse number="22">Բայց եթէ մարմնի մէջ ապրիլը իմ գործիս պտուղ է բերում, էլ չգիտեմ՝ թէ ո՞րն ընտրեմ։</verse>
				<verse number="23">Երկու կողմից էլ նեղ տեղ եմ. փափաքելով դուրս գալ եւ Քրիստոսի հետ լինել. որ շատ աւելի լաւ է.</verse>
				<verse number="24">Բայց մարմնումը կենալը աւելի հարկաւոր է ձեզ համար։</verse>
				<verse number="25">Եւ հաստատ համոզուած սա գիտեմ. որ կկենամ եւ կմնամ ձեր ամենի հետ, որ դուք զարգանաք եւ ուրախ լինիք հաւատքով։</verse>
				<verse number="26">Որ ձեր պարծանքը աւելի լինի Քրիստոս Յիսուսով ինձանով՝ իմ դարձեալ ձեզ մօտ գալու համար։</verse>
				<verse number="27">Միայն թէ Քրիստոսի աւետարանին վայելող կերպով գնացէք. որ՝ թէ գամ եւ տեսնեմ ձեզ, եւ թէ հեռու լինիմ եւ լսեմ ձեր մասին, որ հաստատ էք մէկ հոգով եւ մէկ շունչով պատերազմիք աւետարանի հաւատքի համար։</verse>
				<verse number="28">Եւ ոչ մի բանով մի զարհուրիք հակառակորդներիցը, որ դա նորանց համար նշան է կորուստի, եւ ձեզ համար՝ փրկութեան։</verse>
				<verse number="29">Եւ ձեզ Աստուածանից այդ շնորհք եղաւ Քրիստոսի համար, ոչ միայն հաւատալ նորան, այլ նորա համար չարչարուիլ էլ։</verse>
				<verse number="30">Նոյն պատերազմն ունենալով՝ որ ինձանում տեսաք, եւ հիմա ինձանից լսում էք։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Արդ եթէ մխիթարութիւն կայ Քրիստոսով, եթէ սէրի սփոփութիւն, եթէ Հոգու հաղորդութիւն, եթէ գթածութիւն եւ ողորմութիւն.</verse>
				<verse number="2">Ապա լցրէք իմ ուրախութիւնը, որ նոյն միտքն ունենաք, նոյն սէրն ունենալով, միաշունչ միեւնոյնը խորհէք։</verse>
				<verse number="3">Ոչ մի բան չլինի գրգռումով, եւ ոչ էլ սնապարծութինով. այլ խոնարհութիւնով թող մէկը միւսին իր անձիցն աւելի լաւ համարէ։</verse>
				<verse number="4">Մինակ ձեր անձերի բաներին մտիկ չտաք, այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ։</verse>
				<verse number="5">Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր.</verse>
				<verse number="6">Որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չհամարեց Աստուծուն հաւասար լինել։</verse>
				<verse number="7">Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով.</verse>
				<verse number="8">Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ։</verse>
				<verse number="9">Նորա համար էլ Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է.</verse>
				<verse number="10">Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների,</verse>
				<verse number="11">Եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ Փառքի համար։</verse>
				<verse number="12">Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպէս ամեն ժամանակ հնազանդեցիք՝ ոչ միայն իմ ներկայութիւնումը, այլ հիմա էլ աւելի իմ բացակայութիւնումը, ահով եւ դողալով գործեցէք ձեր անձերի փրկութիւնը։</verse>
				<verse number="13">Վասնզի Աստուած է՝ որ ներգործում է ձեզանում կամենալն էլ՝ անելն էլ իր հաճութեան պէս։</verse>
				<verse number="14">Ամեն բան գործեցէք առանց տրտնջանքի եւ վիճաբանութիւնների։</verse>
				<verse number="15">Որ լինիք անբիծ եւ անարատ՝ որդիք Աստուծոյ առանց մեղադրանքի այն կամակոր եւ ծռած ազգի մէջ. որոնց միջումը երեւիք ինչպէս լոյս տուողներ աշխարհքի մէջ.</verse>
				<verse number="16">Կեանքի խօսքը պահելով ինձ պարծանք լինելու համար Քրիստոսի օրումը. որ զուր տեղը չվազեցի, եւ զուր չաշխատեցի։</verse>
				<verse number="17">Բայց թէեւ ընծայուիմ ձեր հաւատքի պատարագի եւ պաշտամունքի վերայ՝ ուրախ եմ, եւ ձեր ամենի հետ ուրախանում եմ։</verse>
				<verse number="18">Այնպէս էլ դուք ուրախ եղէք, եւ ինձ հետ ուրախացէք։</verse>
				<verse number="19">Բայց յոյս ունիմ Տէր Յիսուսումը, որ Տիմոթէոսին շուտով ուղարկեմ ձեզ մօտ, որ սիրտս էլ հանգստանայ, երբոր ձեր վիճակն իմանամ։</verse>
				<verse number="20">Վասնզի մէկը չունիմ միասիրտ, որ մտերմաբար հոգս տանէ ձեզ համար։</verse>
				<verse number="21">Վասնզի ամենքն իրանց բաներն են որոնում եւ ոչ թէ Յիսուս Քրիստոսինը։</verse>
				<verse number="22">Բայց դուք գիտէք նորա ընտիր լինելը, որ ինչպէս մի որդի իր հօրը՝ այնպէս ինձ հետ ծառայեց աւետարանին։</verse>
				<verse number="23">Ուրեմն յոյս ունիմ որ սորան ուղարկեմ իսկոյն, երբոր իմ անձի մասին կտեղեկանամ։</verse>
				<verse number="24">Բայց վստահ եմ Տէրումը, որ ինքս էլ շուտով գամ։</verse>
				<verse number="25">Միայն հարկաւոր համարեցի՝ որ Եպափրոդիտոս եղբօրը՝ գործիս եւ զինուորութեանս ընկերին, այն ձեր առաքեալին, եւ իմ պէտք լինող բաների պաշտօնեային ուղարկեմ ձեզ մօտ։</verse>
				<verse number="26">Վասնզի ինքն էլ խիստ փափաք ունէր ձեզ ամենիդ տեսնելու եւ հոգս էր քաշում՝ որ լսել էիք թէ նա հիւանդացաւ։</verse>
				<verse number="27">Եւ իրաւի որ հիաւանդացաւ մերձիմահ, բայց Աստուած ողորմեց նորան. ոչ միայն նորան, այլ ինձ էլ, որ տրտմութիւն տրտմութեան վերայ չունենամ։</verse>
				<verse number="28">Ուրեմն աւելի շտապով ուղարկեցի նորան, որ տեսնելով նորան դարձեալ ուրախ լինիք, եւ ես էլ առանց տրտմութեան լինեմ։</verse>
				<verse number="29">Արդ ընդունեցէք նորան Տէրումն ամեն ուրախութիւնով, եւ այնպիսիներին պատուական համարեցէք։</verse>
				<verse number="30">Վասնզի Քրիստոսի գործի համար մինչեւ մահի մօտեցաւ. իր անձը վտանգի մէջ գցելով, որ ձեր ինձ ծառայելու պակասութիւնը լրացնէ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Այսուհետեւ, իմ եղբարք, ուրախ եղէք Տէրումը, միեւնոյն բաները ձեզ գրելը ինձ համար ձանձրութիւն չէ, բայց ձեզ ապահովութիւն է։</verse>
				<verse number="2">Զգոյշ կացէք շներիցը. զգոյշ կացէք չար մշակներիցը. զգոյշ կացէք կրճատութիւնիցը։</verse>
				<verse number="3">Վասնզի մենք ենք թլփատութիւնը, որ հոգով պաշտում ենք Աստուծուն, եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսովը, եւ մարմնի վերայ վստահութիւն չունինք։</verse>
				<verse number="4">Թէեւ ես վստահութիւն ունիմ մարմնի կողմանէ էլ. եթէ մի ուրիշը կարծէ որ մարմնով վստահ լինի, աւելի եւս ես։</verse>
				<verse number="5">Ութ օրուայ թլփատուած, Իսրայէլի ազգիցը, Բենիամինի ցեղիցը, Եբրայեցի Եբրայեցիներից, օրէնքի կողմանէ Փարիսեցի,</verse>
				<verse number="6">Ջերմեռանդութեան կողմանէ հալածող էի եկեղեցուն, օրէնքի արդարութեան մտիկ տալով անարատ էի։</verse>
				<verse number="7">Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։</verse>
				<verse number="8">Եւ հէնց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար, որի պատճառով ամեն բանից զրկուեցայ, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ,</verse>
				<verse number="9">Եւ նորանում գտնուիմ. եւ ոչ թէ իմ արդարութիւնն ունենամ՝ որ օրէնքիցն է, այլ այն որ Քրիստոսի հաւատքիցն է. այն արդարութիւնը որ Աստուածանից է հաւատքով.</verse>
				<verse number="10">Որ ճանաչեմ նորան՝ եւ նորա յարութեան զօրութիւնը՝ եւ նորա չարչարանքի մասնակից լինելը, նորա մահուան կերպարանակից լինելով.</verse>
				<verse number="11">Որպէսզի մեռելների յարութեանը հասնեմ։</verse>
				<verse number="12">Ոչ իբր արդէն բռնած լինեմ, կամ թէ արդէն կատարեալ եղած լինեմ, բայց հետեւում եմ որ իցէ թէ հասնեմ նորան, ինչպէս որ էլ հէնց Քրիստոս Յիսուսիցը բռնուած եմ։</verse>
				<verse number="13">Եղբարք, ես իմ անձը չեմ համարում որ հասած լինեմ, բայց մէկ բան կայ, ետեւի բաները մոռանալով, դէպի առաջի լինողներն եմ նկրտում։</verse>
				<verse number="14">Հետեւում եմ դէպի նպատակը՝ Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը։</verse>
				<verse number="15">Արդ որոնքս կատարեալ ենք, այս մտածենք, եւ եթէ մի բան ուրիշ կերպով մտածէք, այն էլ Աստուած կյայտնէ ձեզ։</verse>
				<verse number="16">Միայն թէ ինչ որ հասանք, նոյն կանոնով վարուինք, նոյնը մտածենք։</verse>
				<verse number="17">Ինձ նմանող եղէք, եղբարք, եւ նայեցէք այն կերպով գնացողներին ինչպէս մեզ օրինակ ունիք։</verse>
				<verse number="18">Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ. եւ հիմա էլ լալով ասում եմ, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են.</verse>
				<verse number="19">Որոնց վերջը կորուստ է, որոնց Աստուածն իրանց որովայնն է. եւ փառքը՝ իրանց ամօթն է. որոնք երկրաւոր բաներն են մտածում։</verse>
				<verse number="20">Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին.</verse>
				<verse number="21">Որ կնորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Ուրեմն, իմ սիրելի եւ բաղձալի եղբարք, իմ ուրախութիւնը եւ իմ պսակը. այսպէս հաստատ կացէք Տէրումը, սիրելիներ։</verse>
				<verse number="2">Եւոդիային աղաչում եմ, եւ Սիւնտիքին աղաչում եմ, որ միեւնոյնը խորհին Տէրումը։</verse>
				<verse number="3">Այո, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դու էլ օգնիր նորանց, որ ճիգ թափելով աշխատեցին աւետարանումն ինձ հետ միասին եւ Կղեմէսի հետ եւ իմ ուրիշ գործակիցների հետ էլ, որ նորանց անունները կեանքի գրքումն են։</verse>
				<verse number="4">Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք։</verse>
				<verse number="5">Ձեր հեզութիւնը թող յայտնի լինի ամեն մարդկանց. Տէրը մօտ է։</verse>
				<verse number="6">Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։</verse>
				<verse number="7">Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կպահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։</verse>
				<verse number="8">Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք։</verse>
				<verse number="9">Հէնց այն որ սովորեցիք, եւ ընդունեցիք, եւ լսեցիք, եւ ինձանում տեսաք, այն արէք. եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ կլինի։</verse>
				<verse number="10">Ես մեծապէս ուրախացայ Տէրումը, որ դուք արդէն դարձեալ միտքերնիդ բերիք հոգալ ինձ համար, ինչպէս էլ հոգում էիք, բայց պատշաճ ժամանակ չէիք գտնում։</verse>
				<verse number="11">Ոչ թէ կարօտութեան պատճառով եմ ասում. վասնզի ես սովորեցի ինչի մէջ որ կամ, նորանով բաւական լինել։</verse>
				<verse number="12">Գիտեմ պակասութիւն քաշել, եւ աւելութիւնով լինելն էլ. ամեն բանի մէջ ամենին լաւ տեղեկացած եմ՝ կշտանալն էլ սովելն էլ. աւելութիւնով ունենալն էլ, պակասութիւն քաշելն էլ։</verse>
				<verse number="13">Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով։</verse>
				<verse number="14">Սակայն լաւ արիք որ հաղորդ եղաք ինձ իմ նեղութիւնումը։</verse>
				<verse number="15">Դուք ինքներդ էլ, Փիլիպպեցիք, գիտէք, որ աւետարանի սկզբումը՝ երբոր Մակեդոնիայից դուրս եկայ ոչ մի եկեղեցի հաղորդութիւն չարաւ ինձ տալու կամ առնելու հաշիւով, բայց միայն դուք։</verse>
				<verse number="16">Վասնզի Թեսաղոնիկէի մէջ էլ մի երկու անգամ ինձ պէտք եղած բաները ուղարկեցիք։</verse>
				<verse number="17">Իբր ոչ թէ տուրքն եմ ուզում, այլ պտուղն եմ ուզում, որ աւելանայ ձեր հաշիւին։</verse>
				<verse number="18">Բայց ես ամեն բան առել եմ, եւ առատութիւն ունիմ. լիքն եմ, որ Եպափրոդիտոսի ձեռովն ընդունեցի այն որ ձեզանից է՝ անուշ հոտ ընդունելի պատարագ՝ Աստուծոյ հաճոյ։</verse>
				<verse number="19">Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարօտութիւնն իր հարստութեան չափովը՝ փառքով Քրիստոս Յիսուսումը։</verse>
				<verse number="20">Բայց Աստուծուն՝ մեր Հօրը փառք լինի յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։</verse>
				<verse number="21">Բարև տուէք ամեն սուրբերին Քրիստոս Յիսուսումը։</verse>
				<verse number="22">Բարև են տալիս ձեզ ինձ հետ լինող եղբայրները։</verse>
				<verse number="23">Բարև են տալիս ձեզ ամեն սուրբերն, մանաւանդ կայսրի տանիցը լինողները։</verse>
				<verse number="24">Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենիդ հետ լինի։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="51">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը, եւ Տիմոթէոս եղբայրը.</verse>
				<verse number="2">Կողոսայում լինող սուրբերին եւ հաւատացեալ եղբայրներին Քրիստոսումը։ Շնորհք լինի ձեզ հետ՝ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը՝ եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։</verse>
				<verse number="3">Գոհանում ենք Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրիցը՝ ամեն ժամանակ ձեզ համար աղօթք անելով.</verse>
				<verse number="4">Երբոր լսեցինք ձեր հաւատքը, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի վերայ, եւ սէրը՝ որ դէպի ամեն սուրբերն ունիք.</verse>
				<verse number="5">Այն յոյսի համար՝ որ պահվում է ձեզ համար երկնքումն, որի համար առաջուց լսեցիք աւետարանի ճշմարիտ խօսքովը.</verse>
				<verse number="6">Որ հասաւ ձեզ, ինչպէս ամեն աշխարհի մէջ, եւ պտուղ է բերում, ինչպէս ձեր միջումն էլ, այն օրիցն հետէ՝ որ լսեցիք եւ Աստուծոյ շնորհքը ճանաչեցիք ճշմարտութիւնով։</verse>
				<verse number="7">Ինչպէս էլ սովորեցիք Եպափրասիցը՝ մեր սիրելի ծառայակցիցը, որ ձեզ համար Քրիստոսի հաւատարիմ պաշտօնեայ է,</verse>
				<verse number="8">Որ էլ պատմեց մեզ ձեր սէրը հոգով։</verse>
				<verse number="9">Նորա համար մենք էլ այն օրիցը հետէ որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղօթք անելուց եւ խնդրուածք մատուցանելուց որ լցուիք նորա կամքի գիտութիւնովը, ամեն իմաստութիւնով եւ հոգեւոր հանճարով.</verse>
				<verse number="10">Որ դուք գնաք ինչպէս արժանի է Տիրոջը, ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան, ամեն բարի գործով պտղաբեր լինիք եւ աճիք Աստուծոյ գիտութեան մէջ.</verse>
				<verse number="11">Ամեն զօրութիւնով զօրացած իր փառքի զօրութեան համեմատ, ամեն համբերութեան եւ երկայնմտութեան մէջ ուրախութիւնով.</verse>
				<verse number="12">Եւ գոհութիւն տաք Հօրը որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լոյսումը.</verse>
				<verse number="13">Որ փրկեց մեզ խաւարի իշխանութիւնիցը, եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայութեան մէջ,</verse>
				<verse number="14">Որի ձեռովն ունինք փրկութիւն նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը.</verse>
				<verse number="15">Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ ամեն ստեղծուածներից առաջ ծնուած։</verse>
				<verse number="16">Վասնզի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չերեւողները, թէ աթոռները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութինները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան։</verse>
				<verse number="17">Եւ նա ամենից առաջ է, եւ ամեն բան նորանով է հաստատ.</verse>
				<verse number="18">Եւ նա է մարմնի այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը, մեռելների անդրանիկը. որպէսզի ամեն բանի մէջ նա լինի առաջինը։</verse>
				<verse number="19">Որովհետեւ Աստուած հաճեց, որ նորանում Աստուածութեան բոլոր լիութիւնը բնակուի։</verse>
				<verse number="20">Եւ նորանով ամենը հաշտեցնէ իրան հետ, խաղաղութիւն անելով նորա ձեռովը նորա խաչի արիւնովը, թէ երկրիս վերայ թէ երկնքումը լինողներին։</verse>
				<verse number="21">Եւ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամի էիք մտքով չար գործերումը,</verse>
				<verse number="22">Հիմա հաշտեցրեց իր մսեղէն մարմնի մէջ իր մահի ձեռովը, որ ձեզ սուրբ, եւ անբիծ, եւ անարատ կանգնեցնէ իր առաջին։</verse>
				<verse number="23">Եթէ հաւատքի մէջ հիմնուած եւ հաստատ կենաք, եւ առանց շարժուելու այն աւետարանի յոյսիցը՝ որ լսեցիք, որ երկնքի տակ լինող բոլոր արարածներին քարոզուեցաւ. որին ես Պօղոսս պաշտօնեայ եղայ։</verse>
				<verse number="24">Հիմա ուրախ եմ իմ չարչարանքներումը ձեզ համար, եւ լրացնում եմ Քրիստոսի նեղութիւնների պակասը իմ մարմնումը նորա մարմնի տեղ որ է եկեղեցին,</verse>
				<verse number="25">Որի ես պաշտօնեայ եղայ, Աստուծոյ այն տնտեսութեան պէս, որ ինձ տրուած է ձեզ համար Աստուծոյ խօսքը կատարելու համար.</verse>
				<verse number="26">Այն խորհուրդը որ ծածկուած էր յաւիտենից եւ դարերից, իսկ հիմա յայտնուեցաւ իր սուրբերին.</verse>
				<verse number="27">Որոնց Աստուած կամեցաւ ցոյց տալ, թէ ինչ է այս խորհուրդի փառաւոր ճոխութիւնը հեթանոսներումը, որ է Քրիստոսը ձեզանում՝ այն փառքի յոյսը։</verse>
				<verse number="28">Որին մենք քարոզում ենք ամեն մարդի խրատելով եւ ամեն մարդի սորվեցնելով ամեն իմաստութիւնով, որ ամեն մարդի կատարեալ կանգնեցնենք Քրիստոս Յիսուսումը.</verse>
				<verse number="29">Որի համար էլ աշխատում եմ ճիգ թափելով նորա ներգործութեան չափովը, որ ինձանում ներգործում է զօրութիւնով։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Վասնզի կամենում եմ որ գիտենաք դուք, թէ ինչպիսի ճիգ եմ թափում ձեզ համար եւ Լաւոդիկեցիների համար, եւ որոնք իմ երեսը մարմնով չեն տեսել.</verse>
				<verse number="2">Որ նորանց սրտերը մխիթարուին սիրով միացած. եւ կատարեալ իմաստութեան ամեն ճոխութեանը հասնեն, այսինքն Աստուծոյ եւ Հօր եւ Քրիստոսի խորհուրդը իմանալու.</verse>
				<verse number="3">Որի մէջ ծածկուած կան իմաստութեան եւ գիտութեան ամեն գանձերը։</verse>
				<verse number="4">Բայց սա եմ ասում, որ միգուցէ մէկը մոլորեցնէ ձեզ հրապուրական խօսքերով։</verse>
				<verse number="5">Վասնզի թէեւ մարմնով բացակայ եմ, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանալով ձեր կարգը տեսնելով, եւ ձեր հաւատքի հաստատութիւնը՝ որ Քրիստոսի վերայ է։</verse>
				<verse number="6">Ուրեմն ինչպէս Քրիստոս Յիսուս Տէրն ընդունեցիք՝ նորանում գնացէք.</verse>
				<verse number="7">Արմատացած եւ նորանում շինուած, եւ հաւատքումը հաստատուած՝ ինչպէս որ սովորեցիք՝ աճելով նորանում գոհութիւնով։</verse>
				<verse number="8">Զգոյշ կացէք՝ միգուցէ մէկը յափշտակէ ձեզ փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութէան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս։</verse>
				<verse number="9">Որովհետեւ նորանում բնակուած է Աստուածութեան ամեն լիութիւնը մարմնապէս։</verse>
				<verse number="10">Եւ դուք նորանով լցուած էք, որ նա է ամեն իշխանութեան եւ պետութեան գլուխը.</verse>
				<verse number="11">Որով դուք թլփատուեցաք անձեռագործ թլփատութիւնով, մարմնական մեղքերի մարմինը մերկանալովը Քրիստոսի թլփատութիւնովը.</verse>
				<verse number="12">Թաղուելով նորա հետ մկրտութիւնումը, որով յարութիւն էլ առաք նորա հետ Աստուծոյ ազդեցութեան հաւատքովը, որ յարութիւն տուաւ նորան մեռելներից։</verse>
				<verse number="13">Եւ ձեզ որ մի ժամանակ մեռած էիք մեղքերումը եւ ձեր մարմնի անթլփատութիւնումը, իրան հետ կենդանացրեց բոլոր մեղքերը ձեզ շնորհելով։</verse>
				<verse number="14">Եւ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաններովը որ մեզ հակառակ էր, եւ նորան վեր առաւ մէջտեղիցը եւ խաչափայտին վերայ բեւեռեց.</verse>
				<verse number="15">Իշխանութիւններին եւ պետութիւններին մերկացնելով, յայտնապէս խայտառակեց եւ նորանց յաղթանակեց իրանում.</verse>
				<verse number="16">Արդ թող մէկը չդատէ ձեզ ուտելու կամ խմելու համար, կամ տօնի կամ ամսագլխի կամ շաբաթների մասին։</verse>
				<verse number="17">Որոնք նոր գալու բաների ստուերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։</verse>
				<verse number="18">Ոչ ով չզրկէ ձեզ մրցանակիցը՝ ինքնակամ խոնարհութիւնով եւ հրեշտակների կրօնքով՝ միջամուխ լինելով այն բաներին որ չէ տեսած եւ զուր տեղը գոռոզացած է իր մարմնաւոր մտքումը.</verse>
				<verse number="19">Եւ չբռնելով Գլուխը, որից բոլոր մարմինը յօդուածներով եւ խաղերով հաղորդուած եւ կցուած՝ մեծանում է Աստուծոյ աճմունքովը։</verse>
				<verse number="20">Արդ եթէ Քրիստոսի հետ մեռաք այս աշխարհքի սկզբունքներիցը՝ էլ ի՞նչու էք այս աշխարհքի մէջ կենդանիների պէս այսպիսի կանոններով կապվում, թէ</verse>
				<verse number="21">Մի մօտենար, մի ճաշակիր, մի դպչիր.</verse>
				<verse number="22">Որ ամենն ապականութեան համար են գործածութեամբ, մարդկանց պատուիրանքների եւ վարդապետութիւնների պէս։</verse>
				<verse number="23">Որոնք իմաստութեան կերպարանք ունին ինքնահնար կրօնքով եւ խոնարհութիւնով եւ մարմնին չխնայելով մի տեսակ չպատուելով մարմինը յագեցնելը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Արդ եթէ Քրիստոսի հետ յարութիւն առաք, ապա խնդրեցէք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստուծոյ աջ կողմը։</verse>
				<verse number="2">Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները.</verse>
				<verse number="3">Վասնզի դուք մեռաք՝ եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ։</verse>
				<verse number="4">Բայց երբոր Քրիստոս՝ մեր կեանքը կյայտնուի, այն ժամանակ դուք էլ նորա հետ կյայտնուիք փառքով։</verse>
				<verse number="5">Ուրեմն սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են, պոռնկութիւնը, պղծութիւնը, կիրքը, չար ցանկութիւնը, եւ ագահութիւնը որ կռապաշտութիւն է։</verse>
				<verse number="6">Որոնց համար Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ,</verse>
				<verse number="7">Որոնց մէջ դուք էլ մի ժամանակ գնացել էք, երբոր կենդանի էիք նորանցում։</verse>
				<verse number="8">Բայց հիմա դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, ամօթալի խօսքերը ձեր բերանիցը։</verse>
				<verse number="9">Սուտ մի խօսիք իրար հետ. հանեցէք հին մարդն իր գործերովը։</verse>
				<verse number="10">Եւ հագէք նոր մարդը որ նորոգուած է գիտութիւնով իր ստեղծողի պատկերի պէս։</verse>
				<verse number="11">Ուր ոչ Յոյն կայ եւ ոչ Հրէայ, ոչ թլփատութիւն՝ եւ ոչ անթլփատութիւն, խուժ դուժ, Սկիւթացի, ծառայ, ազատ. բայց Քրիստոսն է ամենը եւ ամենի մէջ։</verse>
				<verse number="12">Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն.</verse>
				<verse number="13">Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք.</verse>
				<verse number="14">Եւ այս ամենի վերայ հագէք սէրը, որ կատարելութեան կապն է։</verse>
				<verse number="15">Եւ Աստուծոյ խաղաղութիւնը իշխէ ձեր սրտերումը, որի մէջ էլ կանչուեցաք մէկ մարմնով, եւ գոհացող եղէք։</verse>
				<verse number="16">Քրիստոսի խօսքը բնակուի ձեր միջումն առատապէս ամեն իմաստութիւնով. իրար սովորեցրէք եւ խրատեցէք, սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով եւ շնորհքով օրհներգեցէք Տիրոջը ձեր սրտերումը։</verse>
				<verse number="17">Եւ ամեն ինչ որ էլ անէք խօսքով կամ գործով, ամենը Տէր Յիսուսի անունովն արէք, գոհութիւն տալով Աստուծուն եւ Հօրը նորա ձեռովը։</verse>
				<verse number="18">Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, ինչպէս կվայելէ Տէրումը։</verse>
				<verse number="19">Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, եւ դառն մի լինիք նորանց դէմ։</verse>
				<verse number="20">Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. վասնզի այդ հաճոյ է Տիրոջը։</verse>
				<verse number="21">Հայրեր, մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չվհատին։</verse>
				<verse number="22">Ծառաներ, հնազանդ եղէք ամեն բանի մէջ ձեր մարմնաւոր տէրերին ոչ թէ աչքի առաջ ծառայութիւն անելով մարդահաճոների պէս. բայց սրտի միամտութեամբ Աստուածանից վախենալով։</verse>
				<verse number="23">Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց.</verse>
				<verse number="24">Գիտենալով որ Տէրիցը կառնէք ժառանգութեան հատուցումը. վասնզի Տէր Քրիստոսին էք ծառայում։</verse>
				<verse number="25">Բայց անիրաւը հատուցում կստանայ իր արած անիրաւութեան համար. աչառութիւն չկայ։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Տէրեր, իրաւունքը եւ հաւասարը տուէք ծառաներին. գիտենալով որ դուք էլ Տէր ունիք երկնքումը։</verse>
				<verse number="2">Աղօթքին միշտ հետեւեցէք. եւ արթուն կացէք նորանում գոհութիւնով։</verse>
				<verse number="3">Եւ մեզ համար էլ աղօթք արէք, որ Աստուած բանայ մեզ համար խօսքի դուռը խօսել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապուած եմ։</verse>
				<verse number="4">Որ յայտնեմ նորան՝ ինչպէս ինձ արժան է խօսել։</verse>
				<verse number="5">Իմաստութիւնով վարուեցէք դրսինների հետ, եւ ժամանակը գնեցէք։</verse>
				<verse number="6">Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի, որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ։</verse>
				<verse number="7">Իմ մասին ամենը կիմացնէ ձեզ Տիւքիկոս սիրելի եղբայրը եւ հաւատարիմ պաշտօնեան եւ ծառայակիցը Տէրումը,</verse>
				<verse number="8">Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ իմանայ ձեր մասին եւ մխիթարէ ձեր սրտերը.</verse>
				<verse number="9">Ոնեսիմոս հաւատարիմ եւ սիրելի եղբօր հետ, որ ձեզանից է. նորանք ամենը կիմացնեն ձեզ ինչ որ այստեղ լինում է։</verse>
				<verse number="10">Բարեւ է տալիս ձեզ Արիստարքոսն՝ իմ գերութեան ընկերը, եւ Բառնաբասի եղբօր որդի Մարկոսը. որի համար պատուէր առաք, որ եթէ ձեզ մօտ գայ, ընդունիք նորան։</verse>
				<verse number="11">Եւ Յիսուսը որ Յուստոս է անուանվում, որոնք թլփատութիւնիցն են. միայն դորանք են իմ գործակիցները Աստուծոյ արքայութիւնումն, որ ինձ համար էլ մխիթարութիւն եղան։</verse>
				<verse number="12">Բարեւ է տալիս ձեզ Եպափրաս՝ Քրիստոսի ծառան, որ ձեզանից է. ամեն ժամանակ ձեզ համար պատերազմում է աղօթքներում, որ կատարեալ եւ լցուած լինիք Աստուծոյ բոլոր կամքումը։</verse>
				<verse number="13">Վասնզի վկայում եմ նորա համար որ շատ նախանձ ունի ձեզ համար, եւ նորանց համար որ Լաւոդիկէումն եւ Յերապօլիսումն են։</verse>
				<verse number="14">Բարեւ է տալիս ձեզ բժիշկ Ղուկաս սիրելին եւ Դեմասը։</verse>
				<verse number="15">Բարեւ տուէք Լաւոդիկէումը լինող եղբայրներին եւ Նիմփային եւ նորա տան եկեղեցուն։</verse>
				<verse number="16">Եւ երբոր ձեզ մօտ կարդացուի այս թուղթը՝ Լաւոդիկեցիների եկեղեցումն էլ կարդալ տուէք. եւ որ Լաւոդիկիայից եկածն էլ դուք կարդաք։</verse>
				<verse number="17">Եւ Արքիպոսին ասեցէք. Զգոյշ եղիր այն սպասաւորութեանը որ ընդունեցիր Տէրումը, որ նորան կատարես։</verse>
				<verse number="18">Այս բարեւը իմ Պօղոսիս ձեռքովն է, յիշեցէք իմ կապանքը. շնորհքը լինի ձեզ հետ. Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="52">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս եւ Սիղուանոս եւ Տիմոթէոս, Թեսաղոնիկեցիների եկեղեցուն Աստուած Հօրումը եւ Տէր Յիսուս Քրիստոսումը. շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստուածանից եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։</verse>
				<verse number="2">Գոհանում ենք Աստուածանից ամեն ժամանակ ձեր ամենի համար ձեզ յիշելով մեր աղօթքներումը.</verse>
				<verse number="3">Եւ անդադար յիշում ենք ձեր հաւատքի գործը եւ սէրի աշխատանքը, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի յոյսի համբերութիւնը Աստուծոյ եւ մեր Հօր առաջին.</verse>
				<verse number="4">Գիտենալով, Աստուածանից սիրուած եղբարք, ձեր ընտրութիւնը։</verse>
				<verse number="5">Որ մեր աւետարանը ձեզ մօտ չ’եղաւ միայն խօսքով, այլ եւ զօրութիւնով եւ Հոգով Սուրբով եւ շատ լիութիւնով. ինչպէս լաւ գիտէք, թէ որպիսիք եղանք ձեր միջումը ձեզ համար։</verse>
				<verse number="6">Եւ դուք նմանող եղաք մեզ եւ Տիրոջը՝ խօսքն ընդունելով շատ նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութիւնովը.</verse>
				<verse number="7">Որ դուք օրինակ եղաք ամեն հաւատացեալներին Մակեդոնիայի եւ Աքայիայի մէջ։</verse>
				<verse number="8">Որովհետեւ ձեզանից հռչակուեցաւ Տիրոջ խօսքը. ոչ միայն Մակեդոնիայի եւ Աքայիայի մէջ, այլ եւ ամեն տեղ դուրս եկաւ ձեր հաւատքը առ Աստուած. այնպէս որ պէտք չէ մեզ մի բան խօսել։</verse>
				<verse number="9">Որովհետեւ հէնց իրանք պատմում են մեր մասին թէ ինչպիսի մուտք ունեցանք ձեզ մօտ եւ ինչպէս դուք դարձաք կուռքերիցը դէպի Աստուած, որ ծառայէք կենդանի եւ ճշմարիտ Աստուծուն։</verse>
				<verse number="10">Եւ սպասէք նորա Որդուն երկնքիցը, որին յարութիւն տուաւ մեռելների միջից՝ Յիսուսին որ փրկում է մեզ գալու բարկութիւնիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Որովհետեւ ինքներդ գիտէք, եղբարք, այն մեր ձեզ մօտ մտնելը, որ ունայն չ’եղաւ.</verse>
				<verse number="2">Այլ առաջ չարչարուելով եւ անարգուելով, ինչպէս գիտէք, Փիլիպպէումը համարձակեցանք մեր Աստուծովը խօսել ձեզ Աստուծոյ աւետարանը մեծ հակառակութիւնով։</verse>
				<verse number="3">Որովհետեւ մեր յորդորանքը ոչ մոլութիւնից է, եւ ոչ պղծութիւնից, եւ ոչ խաբեբայութիւնով։</verse>
				<verse number="4">Այլ ինչպէս մենք Աստուածանից ընտրուեցանք որ աւետարանը մեզ հաւատացուի, այնպէս էլ խօսում ենք ոչ թէ իբր մարդկանց հաճոյ լինողներ, այլ Աստուծուն՝ որ մեր սրտերը քննում է։</verse>
				<verse number="5">Որովհետեւ երբէք շողոքորթութեան խօսքերով չ’եղանք, ինչպէս գիտէք. եւ ոչ էլ ագահութեան պատճառանքով. Աստուած վկայ է։</verse>
				<verse number="6">Եւ ոչ մարդկանցից փառք խնդրեցինք, ոչ ձեզանից, եւ ոչ ուրիշներից,</verse>
				<verse number="7">Թէ եւ կարող էինք ինչպէս Քրիստոսի առաքեալներ ծանրութիւն լինել, բայց հեզահոգի եղանք ձեր մէջ ինչպէս որ մի դայեակ սնուցանում է իր երեխաներին։</verse>
				<verse number="8">Այնպէս էլ մենք խանդակաթ սէր ունենալով դէպի ձեզ, հաճեցանք ոչ թէ միայն Աստուծոյ աւետարանը տալ ձեզ, այլ մեր անձներն էլ, որովհետեւ մեր սիրելիներն եղաք։</verse>
				<verse number="9">Վասնզի յիշում էք, եղբարք, մեր աշխատանքը եւ ջանքը, որ գիշեր եւ ցերեկ գործում էինք, որ ձեզանից ոչ մէկին ծանրութիւն չ’տանք. եւ Աստուծոյ աւետարանը քարոզում էինք ձեզ։</verse>
				<verse number="10">Դուք ինքներդ վկայ էք եւ Աստուած էլ, թէ ինչպէս սրբութեամբ եւ արդարութեամբ եւ անարատութեամբ եղանք ձեզ հաւատացեալներիդ մէջ։</verse>
				<verse number="11">Ինչպէս գիտէք, որ ձեզանից ամեն մէկին՝ ինչպէս մի հայր իր որդիներին՝</verse>
				<verse number="12">Յորդորում եւ մխիթարում էինք, եւ վկայութիւն էինք տալիս, որ դուք գնաք, ինչպէս այն Աստուծուն կ’վայելէ, որ ձեզ իր արքայութեան եւ փառքի մէջ կանչեց։</verse>
				<verse number="13">Նորա համար էլ մենք անպակաս գոհանում ենք Աստուածանից, որ դուք Աստուծոյ քարոզութեան խօսքը մեզանից առած ընդունեցիք, ոչ թէ իբր մարդկանց խօսք, այլ ինչպէս որ ճշմարիտ է՝ Աստուծոյ խօսք. որ եւ ներգործում է ձեզ հաւատացեալներումդ։</verse>
				<verse number="14">Որովհետեւ, եղբարք, դուք նման եղաք Աստուծոյ այն եկեղեցիներին, որ Հրէաստանումն են Քրիստոս Յիսուսումը. որովհետեւ դուք էլ նոյնը կրեցիք ձեր ազգականներիցը. ինչպէս նորանք էլ Հրէաներիցը.</verse>
				<verse number="15">Որոնք Տէր Յիսուսին էլ սպանեցին եւ իրանց մարգարէներին, եւ մեզ հալածեցին եւ Աստուծոյ անհաճոյ եղան. եւ բոլոր մարդկանց հակառակ են.</verse>
				<verse number="16">Որ մեզ արգելում են խօսել հեթանոսներին որ փրկուին, որ իրանց մեղքերը կատարեալ անեն ամեն ժամանակ, եւ հասել է նորանց վերայ բարկութիւնը մինչեւ վերջը։</verse>
				<verse number="17">Բայց մենք, եղբարք, թէեւ առ ժամանակ ձեզանից որբ մնացինք երեսով եւ ոչ սրտով, բայց աւելի եւս շտապեցինք ձեր երեսը տեսնելու մեծ փափաքով։</verse>
				<verse number="18">Նորա համար ես Պօղոսս մի երկու անգամ կամեցայ ձեզ մօտ գալ, եւ սատանան խափանեց մեզ։</verse>
				<verse number="19">Որովհետեւ ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ պարծանքի պսակը, եթէ ոչ դուք Տէրումը մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաջին նորա գալու ժամանակումը։</verse>
				<verse number="20">Վասնզի դուք էք մեր փառքը եւ ուրախութիւնը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Վասն որոյ այլ եւս չ’համբերելով բարւոք երեւեցաւ մեզ, որ մենք մինակ մնանք Աթէնքումը։</verse>
				<verse number="2">Եւ ուղարկեցինք մեր Տիմոթէոս եղբայրը եւ Աստուծոյ ծառան եւ Քրիստոսի աւետարանին մէջ մեր գործակիցը, որ ձեզ հաստատէ եւ մխիթարէ ձեր հաւատքի համար,</verse>
				<verse number="3">Որ չ’սասանիք այս նեղութիւններումը, վասն զի դուք ինքներդ գիտէք, որ հէնց սորա համար կանգնած ենք։</verse>
				<verse number="4">Որովհետեւ երբոր էլ ձեզ մօտ էինք, կանխաւ ասում էինք ձեզ, թէ նեղութիւններ ենք կրելու. ինչպէս որ եղաւ էլ, եւ իմացանք էլ։</verse>
				<verse number="5">Սորա համար ես էլ այլ եւս չ’համբերելով, ուղարկեցի որ ձեր հաւատքը գիտենամ, որ մի գուցէ փորձիչը ձեզ փորձեց եւ մեր աշխատանքը զուր լինի։</verse>
				<verse number="6">Բայց հիմա երբոր Տիմոթէոսը ձեզանից եկաւ մեզ մօտ, եւ ձեր հաւատքի եւ սէրի աւետիքը տուաւ մեզ, որ ամեն ժամանակ մեր բարի յիշատակը ձեր մտքումն ունիք, փափաքելով մեզ տեսնել՝ ինչպէս մենք էլ ձեզ,</verse>
				<verse number="7">Նորա համար, եղբարք, մխիթարուեցանք ձեզ վերայ այն մեր ամեն վիշտումը եւ նեղութիւնումը ձեր հաւատքի համար։</verse>
				<verse number="8">Որովհետեւ հիմա մենք կենդանի ենք, եթէ դուք հաստատ կենաք Տէրումը։</verse>
				<verse number="9">Վասնզի ի՞նչ գոհութիւն կարող ենք մատուցանել Աստուծուն ձեր մասին այն ամեն ուրախութեան համար, որով ուրախանում ենք ձեզ վերայ մեր Աստուծոյ առաջին,</verse>
				<verse number="10">Գիշեր եւ ցերեկ առաւել եւս աղաչում ենք, որ ձեր երեսը տեսնենք, եւ ձեր հաւատքի պակասութիւնը լրացնենք.</verse>
				<verse number="11">Բայց ինքն Աստուած եւ մեր Հայրը եւ մեր Տէրը Յիսուս Քրիստոս ուղղէ մեր ճանապարհը դէպի ձեզ։</verse>
				<verse number="12">Իսկ ձեզ աճեցնէ եւ աւելացնէ Տէրը սէրով դէպի իրար եւ դէպի ամենը, ինչպէս որ մենք էլ դէպի ձեզ։</verse>
				<verse number="13">Որ ձեր սրտերը հաստատուին անարատ սրբութիւնով Աստուծոյ եւ մեր Հօր առաջին՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսն իր ամեն սրբերովը գալու ժամանակումը։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Այսուհետեւ, եղբարք, աղաչում ենք ձեզ եւ յորդորում ենք Տէր Յիսուսումը, ինչպէս որ ընդունեցիք մեզանից, թէ ինչպէս պէտք է ձեզ գնալ եւ հաճոյ լինել Աստուծոյ, որ էլ աւելի յառաջանաք։</verse>
				<verse number="2">Վասնզի գիտէք թէ ինչպիսի պատուիրանքներ տուինք ձեզ Տէր Յիսուսումը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը՝ ձեր սրբութիւնը. որ դուք ետ կենաք պոռնկութիւնից,</verse>
				<verse number="4">Եւ ձեզանից ամեն մէկը գիտենայ իր անօթը պահել սրբութեամբ եւ պատուով,</verse>
				<verse number="5">Ոչ թէ ցանկութեան կիրքով, ինչպէս հեթանոսներն էլ որ Աստուծուն չ’գիտեն։</verse>
				<verse number="6">Չ’լինի որ մէկը մի բանում չափիցն անցնէ եւ իր եղբօրը զրկէ. որովհետեւ Տէրն այդ բոլոր բաների համար վրէժխնդիր է. ինչպէս առաջուց էլ ասեցինք ձեզ եւ վկայութիւն տուինք։</verse>
				<verse number="7">Որովհետեւ Աստուած մեզ չ’կանչեց պղծութեան մէջ, այլ սրբութեան մէջ։</verse>
				<verse number="8">Ուրեմն նա որ անարգում է, ոչ թէ մարդի է անարգում, այլ Աստուծուն, որ եւ տուաւ մեզ Սուրբ Հոգին։</verse>
				<verse number="9">Բայց եղբայրսիրութեան համար պէտք չ’ունիք մի բան գրել ձեզ. որովհետեւ դուք ինքներդ Աստուածանից սովորած էք իրար սիրելու.</verse>
				<verse number="10">Որ հէնց այդ էլ անում էք այն բոլոր եղբայրներին, որ ամբողջ Մակեդոնիայումն են. եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ էլ աւելանաք,</verse>
				<verse number="11">Եւ ջանք անէք որ հանդարտ լինիք. եւ ամեն մէկն իր գործը գործէ. եւ ձեր ձեռովն աշխատէք, ինչպէս որ պատուիրեցինք ձեզ, որ պարկեշտութիւնով վարուիք դրսինների հետ եւ ոչ մի բանով կարօտ չ’լինիք։</verse>
				<verse number="12">Չենք կամենում, եղբարք, որ տգէտ լինիք ննջեցեալների նկատմամբ. որ չ’տրտմիք ինչպէս ուրիշները որ յոյս չ’ունին։</verse>
				<verse number="13">Որովհետեւ եթէ հաւատում ենք, որ Յիսուսը մեռաւ եւ յարութիւն առաւ, այնպէս էլ Աստուած ննջեցեալներին Յիսուսի ձեռով կ’բերէ նորա հետ։</verse>
				<verse number="14">Որովհետեւ սա ենք ասում ձեզ Տիրոջ խօսքովը, թէ մենք որ կենդանի մնացած ենք մինչեւ Տիրոջ գալը, ննջեցեալներիցը չենք առաջանալ։</verse>
				<verse number="15">Որովհետեւ ինքը Տէրը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստուծոյ փողով վայր կ’գայ երկնքիցը. եւ Քրիստոսով մեռելներն առաջ յարութիւն կ’առնեն,</verse>
				<verse number="16">Եւ յետոյ մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մէկտեղ ամպերով օդի մէջ կ’յափշտակուինք Տիրոջը դիմաւորելու եւ այնպէս ամեն ժամանակ Տիրոջ հետ կ’լինինք։</verse>
				<verse number="17">Ուրեմն իրար մխիթարեցէք այս խօսքերովը։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Բայց այն ժամերի եւ ժամանակների համար, եղբարք, պէտք չ’ունիք գրել ձեզ։</verse>
				<verse number="2">Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտէք, թէ Տիրոջ օրը ինչպէս գիշերուայ գող՝ այնպէս կ’հասնէ։</verse>
				<verse number="3">Վասն զի երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս ցաւը յղիի վերայ, եւ նորանք չեն պրծնիլ։</verse>
				<verse number="4">Իսկ դուք, եղբարք, խաւարումը չէք, որ այն օրը գողի պէս ձեզ վերայ հասնէ։</verse>
				<verse number="5">Դուք ամենդ լոյսի որդիք էք եւ ցերեկի որդիք, գիշերինը չենք եւ ոչ խաւարինը։</verse>
				<verse number="6">Ապա ուրեմն չ’քնենք ուրիշների պէս, բայց արթուն եւ զարթուն լինենք։</verse>
				<verse number="7">Որովհետեւ նորանք որ քնում են գիշերն են քնում, եւ նորանք որ արբում են գիշերն են արբում։</verse>
				<verse number="8">Իսկ մենք ցերեկինը լինելով արթուն լինինք՝ հագած հաւատքի եւ սէրի զրահը, եւ փրկութեան յոյսի սաղաւարտը։</verse>
				<verse number="9">Որովհետեւ Աստուած մեզ չ’դրաւ բարկութեան համար, այլ փրկութիւնը ստանալու համար մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը.</verse>
				<verse number="10">Որ մեզ համար մեռաւ, որ՝ թէ արթուն լինենք եւ թէ քնենք, նորա հետ մէկտեղ ապրենք։</verse>
				<verse number="11">Սորա համար իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք՝ ինչպէս անում էլ էք։</verse>
				<verse number="12">Եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ ճանաչէք ձեր միջումը աշխատողներին եւ ձեր վերակացուներին Տէրումը, եւ ձեր խրատողներին էլ։</verse>
				<verse number="13">Եւ նորանց առաւելապէս պատուեցէք սէրով իրանց գործի պատճառով. իրար հետ խաղաղութիւնով վարուեցէք։</verse>
				<verse number="14">Աղաչում ենք ձեզ, եղբարք, խրատեցէք անկարգներին, մխիթարեցէք փոքրասիրտերին, օգնական եղէք տկարներին, երկայնամիտ եղէք ամենի հետ։</verse>
				<verse number="15">Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը չարի տեղ չար հատուցանէ, այլ ամեն ժամանակ բարիին հետեւեցէք իրար հետ եւ ամենի հետ։</verse>
				<verse number="16">Ամեն ժամանակ ուրախ եղէք։</verse>
				<verse number="17">Անդադար աղօթք արէք։</verse>
				<verse number="18">Ամեն բանի մէջ գոհացէք. որովհետեւ սա է Աստուծոյ կամքը ձեզ վերայ Քրիստոս Յիսուսումը։</verse>
				<verse number="19">Հոգին մի հանգցնէք։</verse>
				<verse number="20">Մարգարէութիւնները մի անարգէք։</verse>
				<verse number="21">Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք։</verse>
				<verse number="22">Ամեն կերպ չար բանից հեռու կացէք։</verse>
				<verse number="23">Եւ ինքը խաղաղութեան Աստուածը ձեզ սուրբ անէ բոլորովին. եւ ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալը։</verse>
				<verse number="24">Հաւատարիմ է նա որ կանչեց ձեզ, որ կ’անէ էլ։</verse>
				<verse number="25">Եղբարք, աղօթք արէք մեզ համար էլ։</verse>
				<verse number="26">Բարեւ տուէք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով։</verse>
				<verse number="27">Երդում եմ տալիս ձեզ Տէրովը, որ այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին կարդացուի։</verse>
				<verse number="28">Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինի. Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="53">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս եւ Սիղուանոս եւ Տիմոթէոս. Թեսաղոնիկեցիների եկեղեցուն Աստուած մեր Հօրումը եւ Տէր Յիսուս Քրիստոսումը.</verse>
				<verse number="2">Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։</verse>
				<verse number="3">Պարտենք ամեն ժամանակ Աստուածանից գոհանալ ձեզ համար, եղբարք, ինչպէս արժան է, որ ձեր հաւատքը խիստ մեծանում է, եւ ձեր ամեն մէկի սէրն աւելանում է իրար վերայ։</verse>
				<verse number="4">Այնպէս որ մենք ինքներս ձեզանով պարծենում ենք Աստուծոյ եկեղեցիներումը ձեր համբերութեան եւ հաւատքի համար ձեր բոլոր հալածանքներումը եւ նեղութիւններումը, որոնց դուք համբերում էք։</verse>
				<verse number="5">Որ դա Աստուծոյ արդար դատաստանի նշան է. որ դուք արժանի լինիք Աստուծոյ արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք քաշում,</verse>
				<verse number="6">Որ եթէ իրաւունք է Աստուծոյ առաջին ձեզ նեղացնողներին նեղութիւն հատուցանել.</verse>
				<verse number="7">Եւ ձեզ նեղուածներիդ հանգիստ մեզ հետ Տէր Յիսուսի երկնքից յայտնուելումը իր զօրութեան հրեշտակներովը։</verse>
				<verse number="8">Կրակի բոցով վրէժ առնելու նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին.</verse>
				<verse number="9">Որոնք պատիժ կ’կրեն յաւիտենական կորուստը Տիրոջ երեսիցը եւ նորա փառաւոր զօրութիւնիցը,</verse>
				<verse number="10">Երբոր կ’գայ, որ փառաւոր լինի իր սուրբերումը, եւ զարմանալի՝ բոլոր հաւատացեալներումը. (որովհետեւ մեր վկայութիւնը ձեզ վերայ հաւատացուեցաւ) այն օրումը։</verse>
				<verse number="11">Այս պատճառով էլ ամեն ժամանակ աղօթք ենք անում ձեզ համար որ մեր Աստուածը ձեզ արժանի անէ ձեր կոչումին եւ կատարէ բոլոր բարի հաճութիւնը, եւ հաւատքի գործը զօրութիւնով.</verse>
				<verse number="12">Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը փառաւորուի ձեզանում եւ դուք նորանում, մեր Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքի պէս։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Աղաչում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ մեր նորա մօտ ժողովուելու համար.</verse>
				<verse number="2">Որ դուք շուտով չ’շարժուիք ձեր մտքիցը եւ չ’զարհուրիք ոչ հոգով, եւ ոչ խօսքով, եւ ոչ թղթով իբր թէ մեզանից գրուած, որպէս թէ Քրիստոսի օրն եկած հասած լինի։</verse>
				<verse number="3">Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. որովհետեւ նա չի գալ եթէ առաջ չ’գայ ապստամբութիւնը, եւ յայտնուի անօրէնութեան մարդը՝ կորուստի որդին,</verse>
				<verse number="4">Այն հակառակորդը որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած կամ Աստուծոյ պաշտօնեայ է անուանուած. մինչեւ որ նա Աստուծոյ տաճարի մէջ (իբրեւ Աստուած) նստի, եւ իր անձը ցոյց տայ թէ Աստուած է։</verse>
				<verse number="5">Չէ՞ք յիշում, որ քանի որ ձեզ մօտ էի, այս բաներն ասում էի ձեզ։</verse>
				<verse number="6">Եւ հիմա գիտէք այն որ խափանում է, որ նա իր ժամանակին յայտնուի։</verse>
				<verse number="7">Որովհետեւ անօրէնութեան խորհուրդը արդէն զօրանում է. միայն թէ մինչեւ որ մէջ տեղիցը վեր առնուի այժմ խափանողը։</verse>
				<verse number="8">Եւ այն ժամանակ կ’յայտնուի այն անօրէնը, որին Տէրը կ’սատակեցնէ իր բերանի հոգովը, եւ կ’խափանէ իր գալստեան յայտնութիւնովը։</verse>
				<verse number="9">Որի գալը սատանայի ներգործութիւնիցն է, ամեն զօրութիւնով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով.</verse>
				<verse number="10">Եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով կորուսեալների մէջ. փոխանակ նորա որ ճշմարտութեան սէրը չ’ընդունեցին որ ապրեն, եւ նորա համար Աստուած մոլորութեան ներգործութիւն կ’ուղարկէ նորանց, որ հաւատան ստութեան.</verse>
				<verse number="11">Որ դատապարտուին ամենը որ չ’հաւատացին ճշմարտութեանը, բայց հաւանեցին անօրէնութեանը։</verse>
				<verse number="12">Իսկ մենք պարտ ենք ամեն ժամանակ Աստուածանից շնորհակալ լինել ձեզ համար Տէրիցը սիրուած եղբարք, որ Աստուած սկզբիցն ընտրեց ձեզ փրկութեան համար Հոգու սրբութեան եւ ճշմարիտ հաւատքի մէջ.</verse>
				<verse number="13">Որի մէջ կանչեց ձեզ մեր աւետարանովը մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար։</verse>
				<verse number="14">Ուրեմն, եղբարք, հաստատ կացէք, եւ պինդ բռնեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք՝ թէ խօսքով եւ թէ մեր թղթով։</verse>
				<verse number="15">Բայց ինքը մեր Տէր Յիսուս Քրիստոսը եւ մեր Աստուածը եւ Հայրը, որ սիրեց մեզ եւ յաւիտենական մխիթարութիւն տուաւ մեզ եւ բարի յոյս շնորհքով,</verse>
				<verse number="16">Նա մխիթարէ ձեր սրտերը եւ հաստատէ ձեզ ամեն բարի խօսքի եւ գործերի մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Այսուհետեւ, եղբարք, աղօթք արէք մեզ համար, որ Տիրոջ խօսքն յառաջանայ, եւ ամեն տեղ փառաւորուի ինչպէս որ էլ ձեզ մօտ։</verse>
				<verse number="2">Եւ որ փրկուինք անօրէն եւ անզգամ մարդկանցից. որովհետեւ հաւատքն ամենի բան չէ։</verse>
				<verse number="3">Բայց Տէրը հաւատարիմ է, որ կ’հաստատէ ձեզ եւ կ’պահէ այն չարիցը։</verse>
				<verse number="4">Վստահութիւն ունինք ձեզ վերայ Տէրով, որ այն բաներն որ պատուիրեցինք ձեզ, եւ անում էք եւ կ’անէք էլ։</verse>
				<verse number="5">Իսկ Տէրը ուղղէ ձեր սրտերը դէպի Աստուծոյ սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը։</verse>
				<verse number="6">Եւ պատուիրում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովն, որ ետ քաշուիք ամեն եղբայրից, որ անկարգ է վարվում. Եւ ոչ թէ այն պատուիրանքի պէս որ ընդունեց մեզանից։</verse>
				<verse number="7">Որովհետեւ դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս պէտք է ձեզ մեզ նմանիլ. որովհետեւ ձեր մէջ անկարգութիւնով չ’վարուեցանք։</verse>
				<verse number="8">Եւ ոչ էլ ձրի հաց կերանք մէկի մօտ, այլ ջանքով եւ աշխատանքով գիշեր եւ ցերեկ գործելով, որ ձեզանից մէկին ծանրութիւն չ’տանք։</verse>
				<verse number="9">Ոչ իբր թէ իշխանութիւն չ’ունինք, այլ որ մեր անձներն օրինակ տանք ձեզ որ մեզ նմանիք։</verse>
				<verse number="10">Որովհետեւ երբոր ձեզ մօտ էինք, սա էինք պատուիրում ձեզ, որ եթէ մէկը չէ կամենում գործել՝ թող չ’ուտէ էլ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ ձեզանից ոմանց համար լսում ենք որ անկարգութիւնով են վարվում, բան չեն գործում, այլ հետաքրքիր ման են գալիս։</verse>
				<verse number="12">Այնպիսիներին պատուիրում ենք եւ աղաչում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսովը որ հանդարտութիւնով աշխատեն եւ իրանց հացն ուտեն։</verse>
				<verse number="13">Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց։</verse>
				<verse number="14">Եւ եթէ մէկը չ’հնազանդէ մեր խօսքին այս թղթովը, դուք նշանակեցէք նորան. եւ մի խառնուիք նորա հետ որ ամաչէ։</verse>
				<verse number="15">Բայց թշնամու պէս մի համարէք, այլ խրատեցէք նորան ինչպէս եղբայր։</verse>
				<verse number="16">Իսկ ինքը խաղաղութեան Տէրը տայ ձեզ խաղաղութիւնը ամեն ժամանակ, եւ ամեն կերպով. Տէրը ձեր ամենի հետ լինի։</verse>
				<verse number="17">Այս բարեւը իմ Պօղոսիս ձեռքինն է, որ նշան է ամեն թղթերումը.</verse>
				<verse number="18">Այսպէս եմ գրում։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="54">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ մեր Փրկիչ Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի՝ մեր յոյսին հրամանովը.</verse>
				<verse number="2">Տիմոթէոս՝ սիրելի որդուս՝ հաւատքով, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած մեր Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը։</verse>
				<verse number="3">Ինչպէս որ աղաչեցի քեզ, որ Եփեսոսումը մնաս Մակեդոնիա գնալիս, որ պատուիրես ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն.</verse>
				<verse number="4">Եւ մտիկ չ’տան առասպելների եւ ազգահամարների, որ վերջ չ’ունին, որ աւելի վիճաբանութիւններ են գրգռում, քան թէ Աստուծոյ շինութիւնը հաւատքով։</verse>
				<verse number="5">Իսկ պատուիրանքի վախճանը սէրն է սուրբ սրտից, եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հաւատքից.</verse>
				<verse number="6">Որոնցից ոմանք խոտորելով ունայն խօսքերի ետեւից գնացին,</verse>
				<verse number="7">Կամենում են օրէնքի վարդապետ լինել, եւ իրանք չեն իմանում ոչ այն որ խօսում են, եւ ոչ էլ այն բաները որ պնդում են։</verse>
				<verse number="8">Եւ գիտենք որ օրէնքը բարի է, եթէ մէկն օրինաւորապէս գործածէ նորան,</verse>
				<verse number="9">Սա իմանալով, որ արդարին օրէնք չ’կայ, այլ անօրէններին եւ անհնազանդներին, ամբարիշտներին, եւ մեղաւորներին, անսուրբներին, եւ պիղծերին, հայրասպաններին, եւ մայրասպաններին, մարդասպաններին,</verse>
				<verse number="10">Պոռնիկներին, արուագէտներին, մարդագողներին, սուտ ասողներին, սուտ երդում անողներին. եւ եթէ ուրիշ ինչ հակառակ է ողջամիտ վարդապետութեանը,</verse>
				<verse number="11">Երանելի Աստուծոյ փառաւոր աւետարանի համեմատ, որն ինձ հաւատացուեցաւ։</verse>
				<verse number="12">Եւ շնորհակալ եմ ինձ մեր Տէր Յիսուս Քրիստոսումը զօրացնողիցը, որ ինձ հաւատարիմ համարեց եւ սպասաւորութեան մէջ դրաւ,</verse>
				<verse number="13">Որ առաջուց հայհոյիչ եւ հալածող եւ թշնամանող էի, բայց ողորմութիւն գտայ, որովհետեւ չ’գիտենալով էի գործում անհաւատութիւնով։</verse>
				<verse number="14">Բայց էլ աւելի շատ եղաւ մեր Տիրոջ շնորհքը հաւատքով եւ սիրով որ Քրիստոս Յիսուսումն է։</verse>
				<verse number="15">Ճշմարիտ է այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի, որ Քրիստոս Յիսուսն աշխարհք եկաւ մեղաւորները փրկելու, որոնց առաջինը ես եմ։</verse>
				<verse number="16">Սակայն նորա համար ողորմութիւն գտայ, որ Յիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցոյց տայ բոլոր երկայնմտութիւնը՝ օրինակ լինելու նորանց, որ պիտի հաւատան նորան յաւիտենական կեանքի համար։</verse>
				<verse number="17">Բայց յաւիտենից Թագաւորին, այն անեղծին եւ աներեւոյթին, այն մէկ Աստուծուն լինի պատիւ եւ փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։</verse>
				<verse number="18">Այս պատուիրանքն աւանդում եմ քեզ, Տիմոթէոս որդեակ, առաջուց քեզ վերայ եղած մարգարէութիւնների պէս, որ նորանցով պատերազմիս բարի պատերազմը.</verse>
				<verse number="19">Ունենալով հաւատք եւ բարի խղճմտանք, որ մի քանիսը դէն գցելով հաւատքումը նաւակոծութիւն քաշեցին.</verse>
				<verse number="20">Որոնցից են Հիմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի սատանային որ խրատուին չ’հայհոյել։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար,</verse>
				<verse number="2">Թագաւորների եւ ամեն իշխանաւորների համար. որ խաղաղ եւ հանդարտ կեանք վարենք, բոլոր աստուածպաշտութիւնով եւ սրբութիւնով։</verse>
				<verse number="3">Որովհետեւ սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստուծոյ առաջին,</verse>
				<verse number="4">Որ կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան։</verse>
				<verse number="5">Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը,</verse>
				<verse number="6">Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի իր ժամանակներումը։</verse>
				<verse number="7">Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ (ճշմարիտն եմ ասում, սուտ չեմ խօսում). հեթանոսների վարդապետ՝ հաւատքի եւ ճշմարտութեան մէջ։</verse>
				<verse number="8">Արդ կամենում եմ, որ մարդիկ ամեն տեղ աղօթք անեն, սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն առանց բարկութեան եւ երկմտութեան։</verse>
				<verse number="9">Այնպէս էլ կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով.</verse>
				<verse number="10">Այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց՝ բարի գործերով։</verse>
				<verse number="11">Կինը թող հանդարտութեամբ սովորէ ամեն հնազանդութիւնով։</verse>
				<verse number="12">Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնէ, եւ ոչ էլ մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ։</verse>
				<verse number="13">Որովհետեւ Ադամն առաջ ստեղծուեցաւ եւ յետոյ Եւան։</verse>
				<verse number="14">Եւ Ադամ չ’խաբուեցաւ այլ կինը խաբուելով մեղք գործեց։</verse>
				<verse number="15">Սակայն կ’ապրի որդեծնութեան համար, եթէ կենայ հաւատքի եւ սէրի եւ սրբութեան մէջ պարկեշտութեան հետ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Ճշմարիտ է այս խօսքը, եթէ մէկը եպիսկոպոսութեան է ցանկանում բարի գործի է ցանկանում։</verse>
				<verse number="2">Բայց եպիսկոպոսին պէտք է անարատ լինել, մէկ կնկան մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, սովորեցնելու յարմար.</verse>
				<verse number="3">Ոչ գինեմոլ, ոչ զարկող, այլ հանդարտ, կռիւ չ’անող, ոչ արծաթասէր.</verse>
				<verse number="4">Իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենայ հնազանդութեան մէջ ամեն պարկեշտութիւնով.</verse>
				<verse number="5">(Բայց եթէ մէկն իր տանը վերակացու լինել չ’գիտենայ, ի՞նչպէս նա Աստուծոյ եկեղեցուն խնամք կ’տանի.)</verse>
				<verse number="6">Ոչ նորահաւատ որ չ’գոռոզանայ եւ սատանայի դատաստանն ընկնի։</verse>
				<verse number="7">Բայց պէտք է նորան, դրսիններիցը բարի վկայութիւն էլ ունենալ. Որ չ’ընկնի նախատինքի եւ սատանայի որոգայթի մէջ։</verse>
				<verse number="8">Այնպէս էլ սարկաւագները պէտք է ծանրաբարոյ լինեն. ոչ երկու լեզուանի, ոչ գինու մոլի. Ոչ ամօթալից շահ սիրող.</verse>
				<verse number="9">Այլ հաւատքի խորհուրդը սուրբ խղճմտանքի մէջ ունեցող։</verse>
				<verse number="10">Եւ սորանք առաջ թող փորձուին, եւ յետոյ այն պաշտօնը մտնեն, եթէ անարատ լինեն։</verse>
				<verse number="11">Այնպէս էլ նորանց կանայքը պէտք է ծանրաբարոյ լինեն. ոչ թէ չարախօս, այլ զգաստ, ամեն բանի մէջ հաւատարիմ։</verse>
				<verse number="12">Սարկաւագները մէկ կնկան մարդ լինին, իրանց որդկանցը եւ իրանց տներին բարի վերակացու։</verse>
				<verse number="13">Որովհետեւ պաշտօնը լաւ կատարողներն իրանց անձերի համար բարի աստիճան են շահում, եւ շատ համարձակութիւն՝ այն հաւատքումը որ Քրիստոս Յիսուսումն է։</verse>
				<verse number="14">Սա գրում եմ քեզ յուսալով որ շուտով քեզ մօտ գամ։</verse>
				<verse number="15">Իսկ եթէ ուշանամ, որ գիտենաս թէ ի՞նչպէս պէտք է Աստուծոյ տան մէջ վարուիլ. որ է կենդանի Աստուծոյ եկեղեցի, սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։</verse>
				<verse number="16">Եւ յայտնապէս մեծ է Աստուածպաշտութեան խորհուրդը. Աստուած յայտնուեցաւ մարմնում, արդարացաւ Հոգով, երեւեցաւ հրեշտակներին, քարոզուեցաւ հեթանոսներին, հաւատացուեցաւ աշխարհքումը եւ վերացաւ փառքով։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների,</verse>
				<verse number="2">Ստախօսների կեղծաւորութեամբը, որոնց խղճմտանքը տաղուած է.</verse>
				<verse number="3">Որ ամուսնանալուց կ’արգիլեն, կ’հրաժարեն կերակուրներից որ Աստուած ստեղծեց հաւատացեալների եւ ճշմարտութիւնը ճանաչողների համար որ գոհութեամբ վայելեն։</verse>
				<verse number="4">Որովհետեւ Աստուծոյ բոլոր ստեղծուածները բարի են, եւ ոչ մի բան խոտան չէ. երբոր գոհութիւնով ընդունուի։</verse>
				<verse number="5">Որովհետեւ սրբվում է Աստուծոյ խօսքովը եւ աղօթքով։</verse>
				<verse number="6">Եթէ այս բաները եղբայրներին խրատ տաս, Յիսուս Քրիստոսի բարի պաշտօնեայ կ’լինես, սնուած հաւատքի խօսքերովը, եւ այն բարի վարդապետութիւնովն, որին հետեւեցիր։</verse>
				<verse number="7">Եւ պիղծ ու պառաւական առասպելներիցը ետ կաց. բայց վարժեցրու քո անձը աստուածպաշտութեան։</verse>
				<verse number="8">Որովհետեւ մարմնի վարժութիւնը քիչ բանի համար է օգտակար. բայց աստուածպաշտութիւնն ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմեան եւ գալու կենաց խոստմունքը։</verse>
				<verse number="9">Ճշմարիտ է այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի։</verse>
				<verse number="10">Որովհետեւ հէնց սորա համար էլ աշխատում ենք եւ նախատվում, որ յոյս ենք դրել կենդանի Աստուծոյ վերայ, որ Փրկիչ է ամեն մարդկանց, եւ մանաւանդ հաւատացեալներին։</verse>
				<verse number="11">Այս բաները պատուիրիր եւ սովորեցրու։</verse>
				<verse number="12">Ոչ ոք քո մանկութիւնը չ’անարգէ. այլ օրինակ եղիր հաւատացեալներին խօսքով, վարքով, սիրով, հաւատքով, սրբութիւնով,</verse>
				<verse number="13">Մինչեւ որ գամ՝ միտք դիր կարդալուն, յորդորմունքին եւ վարդապետութեանը։</verse>
				<verse number="14">Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար. որ քեզ տրուեցաւ մարգարէութիւնով երիցութեան ձեռնադրութեամբը։</verse>
				<verse number="15">Սորանք մտածիր, սորանցում կաց, որ քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի։</verse>
				<verse number="16">Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Ծերին սաստիկ մի յանդիմանիր, այլ յորդորիր ինչպէս հօր, երիտասարդներին եղբայրների պէս։</verse>
				<verse number="2">Պառաւներին մայրերի պէս, մատղաշ կանանցը՝ քոյրերի պէս բոլոր սրբութիւնով։</verse>
				<verse number="3">Որբեւայրիներին պատուիր՝ որ ճշմարիտ որբեւայրի են։</verse>
				<verse number="4">Բայց եթէ մէկ որբեւայրի որդիք եւ թոռներ ունենայ, թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ փոխարէն հատուցանել ծնողներին. որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի։</verse>
				<verse number="5">Իսկ նա որ ճշմարիտ որբեւայրի է եւ մինակ մնացած, նա յոյսը Աստուծոյ վերայ է դնում, եւ գիշեր եւ ցերեկ աղօթքին եւ աղաչանքին հետեւում։</verse>
				<verse number="6">Բայց փափկասէր որբեւայրին կենդանոյն մեռած է։</verse>
				<verse number="7">Եւ այս բաները պատուիրիր, որ անարատ լինեն։</verse>
				<verse number="8">Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է։</verse>
				<verse number="9">Որբեւայրի նա ընտրուի, որ վաթսուն տարուց պակաս չէ եւ մէկ մարդի կին եղած է.</verse>
				<verse number="10">Բարի գործերով վկայուած, եթէ երեխաներ է մեծացրել, հիւրեր ընդունել, սուրբերի ոտները լուացել, նեղացածներին ձեռնտու եղել, ամեն բարի գործերին հետեւել։</verse>
				<verse number="11">Բայց մատղաշ որբեւայրիներիցը ետ կաց. որ երբոր ցանկութիւնով լցվում են՝ Քրիստոսի հակառակ՝ կամենում են ամուսնանալ.</verse>
				<verse number="12">Եւ դատապարտութիւն են ընդունում, որ առաջին հաւատքը դէն գցեցին։</verse>
				<verse number="13">Միանգամայն էլ ծոյլ են սովորում տուները ման գալով. եւ ոչ թէ միայն ծոյլ այլ եւ շատախօս, եւ հետաքրքիր, եւ խօսում են ինչ որ պէտք չէ։</verse>
				<verse number="14">Կամենում եմ որ մատղաշ որբեւայրիներն ամուսնանան, որդիք ծնեն, տնաշէն լինեն. եւ հակառակողին ոչ մի պատճառ չ’տան հայհոյանք անելու։</verse>
				<verse number="15">Որովհետեւ արդէն մի քանիսը խոտորուեցան սատանայի ետեւիցը։</verse>
				<verse number="16">Եթէ մի հաւատացեալ մարդ կամ հաւատացեալ կին որբեւայրիներ ունենայ, նա թող նորանց խնամք տանէ. Եւ եկեղեցուն ծանրութիւն չ’լինի, որ ճշմարիտ որբեւայրիներին խնամք տանէ։</verse>
				<verse number="17">Լաւ վերակացութիւն անող երէցները թող երկուպատիկ պատիւի արժանի լինեն. մանաւանդ նորանք որ խօսքով եւ վարդապետութիւնով են աշխատում։</verse>
				<verse number="18">Որովհետեւ գիրքն ասում է թէ Կալի մէջ աշխատող եզի դունչը չ’կապես. թէ մշակը արժանի է իր վարձքին։</verse>
				<verse number="19">Երէցի վերայ գանգատ մի ընդունիր. բայց միայն երկու կամ երեք վկաներով։</verse>
				<verse number="20">Մեղանչողներին ամենի առաջին յանդիմանիր, որ ուրիշներն էլ վախենան։</verse>
				<verse number="21">Վկայութիւն եմ դնում Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի եւ ընտրուած հրեշտակների առաջին, որ այս բաները պահես առանց նախապաշարման. Ոչինչ չ’անելով աչառութեամբ։</verse>
				<verse number="22">Ձեռը շուտով մի դնիր մէկի վերայ, եւ ուրիշների մեղքերին մասնակից մի լինիր. քո անձը սուրբ պահիր։</verse>
				<verse number="23">Այսուհետեւ միայն ջուր չ’խմես, այլ մի քիչ գինի գործածիր քո ստամոքսի եւ քո շուտ շուտ տկարանալու համար։</verse>
				<verse number="24">Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են, եւ առաջուց դատաստանի հասած. իսկ ոմանցն էլ ետեւիցն են գալիս։</verse>
				<verse number="25">Այնպէս էլ բարի գործերը յայտնի են. եւ ուրիշ կերպ լինողներն էլ չեն կարող ծածկուիլ։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Նորանք որ ծառայութեան լծի տակ են, թող իրանց տէրերին ամեն պատիւի արժանի համարեն. որ Աստուծոյ անունը եւ վարդապետութիւնը չ’հայհոյուի։</verse>
				<verse number="2">Իսկ հաւատացեալ տէրեր ունեցողները թող չ’անարգեն նորա համար որ եղբարք են. այլ առաւել եւս ծառայեն. նորա համար որ հաւատացեալ են եւ սիրելի, որ բարերարութեանը մասնակից են. այս բաները սովորեցրու եւ յորդորիր։</verse>
				<verse number="3">Իսկ եթէ մէկն ուրիշ կերպ բան սովորեցնէ եւ մտիկ չ’անէ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին, եւ աստուածպաշտութեան համեմատ վարդապետութեանը,</verse>
				<verse number="4">Նա գոռոզացած է, ոչինչ չ’իմանալով. այլ ախտացած է վիճաբանութիւնների՝ եւ խօսքերով հակառակելու համար, որ նորանից լինում է նախանձ, կռիւ, հայհոյութիւն, չար կարծիքներ,</verse>
				<verse number="5">Դատարկ վէճեր այնպիսի մարդկանց որ մտքով ապականուած եւ ճշմարտութիւնիցը հեռացած են. որ աստուածպաշտութիւնը շահավաճառութիւն են համարում. այնպիսիներիցը ետ քաշուիր։</verse>
				<verse number="6">Բայց մեծ շահավաճառութիւն է իրաւ աստուածպաշտութիւնը բաւականութեան հետ միասին։</verse>
				<verse number="7">Որովհետեւ ոչինչ չենք բերել աշխարհքս եւ յայտնի է որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանիլ։</verse>
				<verse number="8">Բայց եթէ կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանանք։</verse>
				<verse number="9">Իսկ նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է. որին մի քանիսը անձնատուր լինելով հաւատքիցը մոլորուեցան, եւ իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին։</verse>
				<verse number="11">Բայց դու, ով Աստուծոյ մարդ, փախիր սորանցից, եւ հետեւիր արդարութեան, աստուածպաշտութեան, հաւատքի, սէրի, համբերութեան, հեզութեան։</verse>
				<verse number="12">Պատերազմիր հաւատքի բարի պատերազմը, եւ բռնիր յաւիտենական կեանքը որի մէջ կանչուեցար, եւ դաւանեցիր բարի դաւանութիւնը շատ վկաների առաջին։</verse>
				<verse number="13">Պատուիրում եմ քեզ Աստուծոյ առաջին որ ամեն բան կենդանի է անում, եւ Քրիստոս Յիսուսի առաջին որ բարի դաւանութիւնը վկայեց Պոնտացի Պիղատոսի առաջին.</verse>
				<verse number="14">Որ դու պատուիրանքը անբիծ եւ անարատ պահես, մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը։</verse>
				<verse number="15">Որ իր ժամանակին ցոյց կ’տայ Երանելին եւ միայն Հզօրը, թագաւորների Թագաւորը, եւ տէրերի Տէրը,</verse>
				<verse number="16">Որ միայն նա անմահութիւն ունի անմատոյց լոյսի մէջ բնակուած. որ մարդկանցից ոչ ոք չ’տեսաւ եւ ոչ էլ կարող է տեսնել. նորան լինի պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս. Ամէն։</verse>
				<verse number="17">Ներկայ աշխարհիս հարուստներին պատուիրիր որ չ’գոռոզանան, եւ ոչ էլ ունայն մեծութեան վերայ յոյս դնեն, այլ կենդանի Աստուծոյ վերայ որ ամեն բան տալիս է մեզ առատապէս վայելելու համար։</verse>
				<verse number="18">Բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն եւ կարօտներին հաղորդող լինեն։</verse>
				<verse number="19">Իրանց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձեալի համար, որ յաւիտենական կեանք ձեռք բերեն։</verse>
				<verse number="20">Ով Տիմոթէոս, պահիր քեզ տրուած աւանդը, եւ ետ կաց պիղծ ունայնաբանութիւններից եւ սուտանուն գիտութեան հակառակութիւններից.</verse>
				<verse number="21">Որ մի քանիսը ընդունելով հաւատքիցը մոլորուեցան. շնորհքը քեզ հետ լինի։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="55">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը, կեանքի խոստմունքի պէս, որ Քրիստոս Յիսուսումն է,</verse>
				<verse number="2">Տիմոթէոս՝ սիրելի որդուս, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը։</verse>
				<verse number="3">Շնորհակալ եմ Աստուածանից, որին պաշտում եմ իմ նախնիքներից. մաքուր խղճմտանքով, որ անպակաս յիշում եմ քեզ իմ աղօթքներումը գիշեր եւ ցերեկ,</verse>
				<verse number="4">Ցանկանալով քեզ տեսնել երբ յիշում եմ քո արտասուքը, որ ուրախութիւնով լցուիմ.</verse>
				<verse number="5">Միտքս բերելով այն անկեղծ հաւատքը որ քեզանում է. որ առաջ քո Լօիդա տատումը եւ քո Եւնիկէ մօրումը բնակուեցաւ, համոզուած եմ որ քեզանում էլ։</verse>
				<verse number="6">Այդ պատճառով միտքդ եմ բերում որ արծարծես Աստուծոյ այն շնորհքն, որ քեզանում է իմ ձեռքերը քեզ վերայ դնելովը։</verse>
				<verse number="7">Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան։</verse>
				<verse number="8">Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը, եւ ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ,</verse>
				<verse number="9">Որ փրկեց մեզ, եւ սուրբ կոչումով կանչեց. ոչ թէ մեր գործերի համեմատ, այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը յաւիտենական դարերից առաջ,</verse>
				<verse number="10">Եւ հիմա յայտնուեցաւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւելովը. որ խափանեց մահն եւ լոյսի մէջ բերաւ կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով,</verse>
				<verse number="11">Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ, եւ հեթանոսների վարդապետ։</verse>
				<verse number="12">Որ այդ պատճառով էլ չարչարանքները կրում եմ. բայց ամօթ չեմ համարում. որովհետեւ գիտեմ թէ ո՞ւմ եմ հաւատացել. եւ համոզուած եմ թէ նա կարող է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։</verse>
				<verse number="13">Ունեցիր ողջամիտ խօսքերի օրինակը, որ ինձանից լսեցիր հաւատքով եւ սիրով որ Քրիստոս Յիսուսումն է։</verse>
				<verse number="14">Այն բարի աւանդը պահիր Սուրբ Հոգովը, որ բնակուած է մեզանում։</verse>
				<verse number="15">Սա գիտես, որ ինձանից ետ քաշուեցան այն ամենը որ Ասիայումն էին. որոնցից են Փիգելոս եւ Հերմոգինէս։</verse>
				<verse number="16">Տէրը ողորմութիւն տայ Ոնեսիփորոսի տանը, որ շատ անգամ հանգստացրեց ինձ, եւ իմ կապանքն ամօթ չ’համարեց.</verse>
				<verse number="17">Այլ երբոր Հռովմումն էր, շատ ջանքով որոնեց ինձ եւ գտաւ։</verse>
				<verse number="18">Տէրը տայ նորան որ ողորմութիւն գտնէ Տէրիցն այն օրումն. եւ թէ որքան ծառայութիւն արաւ ինձ Եփեսոսումը որ դու ինքդ լաւ գիտես։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Արդ դու, իմ որդեակ, զօրացիր այն շնորհքովը որ Քրիստոս Յիսուսումն է։</verse>
				<verse number="2">Եւ այն բաները որ ինձանից լսեցիր շատ վկաներով, յանձնիր հաւատարիմ մարդկանց որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել։</verse>
				<verse number="3">Իսկ դու նեղութիւնները կրիր ինչպէս Քրիստոս Յիսուսի բարի զինուոր.</verse>
				<verse number="4">Ոչ մի զինուորութիւն անող այս աշխարհքի գործերովը չէ զբաղվում, որպէս զի զօրապետին հաճոյ լինի։</verse>
				<verse number="5">Եւ եթէ մէկը մրցէ էլ՝ պսակ չի ստանալ եթէ օրինաւորապէս չ’մրցէ։</verse>
				<verse number="6">Աշխատող հողագործն առաջ պէտք է պտղիցը վայելէ։</verse>
				<verse number="7">Իմացիր ինչ որ ասում եմ. Տէրը քեզ իմաստութիւն տայ ամեն բանի մէջ։</verse>
				<verse number="8">Յիշիր Յիսուս Քրիստոսին մեռելների միջից յարութիւն առածին, որ Դաւիթի սերունդիցն է, իմ աւետարանի համեմատ,</verse>
				<verse number="9">Որի համար չարչարվում եմ մինչեւ կապանքի մէջ լինել չարագործի պէս. բայց Աստուծոյ խօսքը կապուած չէ։</verse>
				<verse number="10">Վասն որոյ ամեն բանի համբերում եմ ընտրուածների համար. որ նորանք էլ հասնեն այն փրկութեան, որ Քրիստոս Յիսուսումն է յաւիտենական փառքի հետ։</verse>
				<verse number="11">Ճշմարիտ է այս խօսքը, որ եթէ հետը մեռանք՝ հետն էլ կ’ապրենք։</verse>
				<verse number="12">Եթէ համբերենք, հետն էլ կ’թագաւորենք, եւ եթէ ուրանանք, նա էլ կ’ուրանայ մեզ։</verse>
				<verse number="13">Եւ եթէ չ’հաւատանք, նա հաւատարիմ կ’մնայ, իր անձը չէ կարող ուրանալ։</verse>
				<verse number="14">Այս բանը յիշեցրու Տիրոջ առաջին վկայութիւն դնելով, որ խօսքերով կռիւ չ’անեն, որ ոչինչի պիտանի չէ եւ լսողներին է միայն կործանում։</verse>
				<verse number="15">Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես։</verse>
				<verse number="16">Բայց պիղծ ունայնախօսութիւնիցը ետ քաշուիր. որովհետեւ աւելի առաջ կ’գնան ամբարշտութեան մէջ։</verse>
				<verse number="17">Եւ նորանց խօսքերը քաղցկեղի պէս ճարակում է. որոնցից են Հիմենոսը եւ Փիլետոսը,</verse>
				<verse number="18">Որոնք ճշմարտութիւնիցը մոլորել են, ասելով թէ մեռելների յարութիւնն արդէն եղած է. եւ կործանում են ոմանց հաւատքը։</verse>
				<verse number="19">Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն ունի, թէ Տէրը ճանաչում է նորանց որ իրն են. եւ թէ ետ կենայ անիրաւութիւնից այն ամենն որ Քրիստոսի անունն կանչում է։</verse>
				<verse number="20">Բայց մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեղէն եւ արծաթեղէն անօթներ կան. այլ փայտէ եւ հողէ էլ. կան որ պատիւի համար են, եւ կան որ անարգութեան համար են։</verse>
				<verse number="21">Եթէ մէկը իր անձը մաքրէ այդպիսիներից, նա պատուական անօթ կ’լինի՝ սրբուած եւ իր Տիրոջն օգտակար՝ ամեն բարի գործերի համար պատրաստուած։</verse>
				<verse number="22">Երիտասարդական ցանկութիւններիցը փախիր. այլ հետեւիր արդարութեան, հաւատքի, սէրի, խաղաղութեան, Տիրոջ անունը սուրբ սրտանց իրանց վերայ կանչողների հետ։</verse>
				<verse number="23">Բայց յիմար եւ անկիրթ վիճաբանութիւններից ետ քաշուիր. իմանալով որ կռիւներ են ծնում։</verse>
				<verse number="24">Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չ’պահող,</verse>
				<verse number="25">Հակառակողներին հանդարտութիւնով խրատել. թերեւս Աստուած նորանց ապաշխարութիւն տայ ճշմարտութիւնն իմանալու համար,</verse>
				<verse number="26">Եւ սատանայի որոգայթիցն զգաստանալու, որից նորանք որսացուել են նորա կամքին ծառայելու համար։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Սա գիտացիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։</verse>
				<verse number="2">Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ,</verse>
				<verse number="3">Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր,</verse>
				<verse number="4">Մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։</verse>
				<verse number="5">Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։</verse>
				<verse number="6">Որովհետեւ սորանցից են որ տունէ տուն են մտնում, եւ գերի անում մեղքերով բեռնաւորուած տկարամիտ կնիկներին, որ կերպ կերպ ցանկութիւններով վարուած են.</verse>
				<verse number="7">Որ ամեն ժամանակ սովորում են, եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ,</verse>
				<verse number="8">Այլ ինչպէս որ Յանէսը եւ Յամրէսը Մովսէսին հակառակ կեցան, այնպէս էլ սորանք են հակառակ կենում ճշմարտութեանը, մարդիկ՝ մտքով ապականուած, անպիտան՝ հաւատքի համար։</verse>
				<verse number="9">Բայց աւելի չեն յառաջանալ. որ սորանց անմտութիւնն ամենին յայտնի կ’լինի. ինչպէս նորանցն էլ եղաւ։</verse>
				<verse number="10">Բայց դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, վարմունքին, դիտաւորութեանը, հաւատքին, երկայնմտութեանը, սէրին, համբերութեանը,</verse>
				<verse number="11">Հալածմունքներին, չարչարանքներին. ինչպէս որ եղան ինձ Անտիոքումը եւ Իկոնիոնումը եւ Լիւստրայումը. ինչպիսի հալածանքների համբերեցի. եւ ամենիցն ինձ ազատեց Տէրը։</verse>
				<verse number="12">Եւ ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն.</verse>
				<verse number="13">Բայց չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ կ’գնան չարութեան մէջ, մոլորեցնելով եւ մոլորելով։</verse>
				<verse number="14">Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր. եւ գիտենալով թէ ումից սովորեցիր.</verse>
				<verse number="15">Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է։</verse>
				<verse number="16">Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝՝, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար.</verse>
				<verse number="17">Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Արդ այս վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը.</verse>
				<verse number="2">Խօսքը քարոզիր. վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։</verse>
				<verse number="4">Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին։</verse>
				<verse number="5">Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. քո պաշտօնը կատարիր։</verse>
				<verse number="6">Որովհետեւ ես արդէն նուիրվում եմ, եւ իմ բաժնուելու ժամանակը հասած է։</verse>
				<verse number="7">Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի.</verse>
				<verse number="8">Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը։</verse>
				<verse number="9">Շտապիր որ շուտով ինձ մօտ գաս. որովհետեւ Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհքը սիրեց, եւ գնաց Թեսաղոնիկէ.</verse>
				<verse number="10">Կրէսկէսը Գաղատիա. Տիտոսը՝ Դաղմատիա. Ղուկասն է միայն ինձ հետ.</verse>
				<verse number="11">Մարկոսին առնես հետդ բերես. որ ինձ ծառայութեան համար պէտք է։</verse>
				<verse number="12">Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս։</verse>
				<verse number="13">Վերարկուն, որ Տրովադայումն Կարպոսի մօտ թողեցի, գալիս՝ բեր, գրքերն էլ, մանաւանդ մագաղաթները։</verse>
				<verse number="14">Աղեքսանդրոս դարբինն ինձ շատ չարութիւն արաւ. Տէրը նորան հատուցում տայ իր գործերի պէս։</verse>
				<verse number="15">Դու էլ նորանից զգուշացիր. որ նա շատ հակառակ կեցաւ մեր խօսքերին։</verse>
				<verse number="16">Ատեանումն առաջին անգամ պատասխանելիս՝ ոչ ով չ’կանգնեց իմ կողմը, այլ ամենքը ինձ թողեցին. թող չ’համարուի նորանց։</verse>
				<verse number="17">Իսկ Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն. եւ ես ազատուեցայ առիւծի բերանիցը։</verse>
				<verse number="18">Եւ կ’փրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կ’ազատէ կ’հասցնէ իր երկնային արքայութեանը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։</verse>
				<verse number="19">Բարեւ տուր Պրիսկէին եւ Ակիւղային, եւ Ոնեսիփորի տանը,</verse>
				<verse number="20">Երաստոսը մնաց Կորնթոսումը. եւ Տրոփիմոսին հիւանդ թողեցի Մելիտոսումը։</verse>
				<verse number="21">Շտապիր որ ձմեռիցն առաջ գաս։ Բարեւ է տալիս քեզ Եւբուղոսը, եւ Պուդէսը եւ Լինոսը, եւ Կլաւդիան եւ բոլոր եղբարքը։</verse>
				<verse number="22">Տէր Յիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի. շնորհք ձեզ հետ։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="56">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս Աստուծոյ ծառայ եւ Յիսուս Քրիստոսի առաքեալ. Աստուծոյ ընտրուածների հաւատքի եւ աստուածապաշտական ճշմարտութեան գիտութեան համեմատ,</verse>
				<verse number="2">Յաւիտենական կեանքի յոյսովը, որ յաւիտենական դարերից առաջ խոստացաւ անսուտ Աստուածը.</verse>
				<verse number="3">Բայց իր ժամանակին յայտնեց իր խօսքը քարոզութիւնով, որ ինձ հաւատացուեցաւ մեր Փրկիչ Աստուծոյ հրամանի համեմատ.</verse>
				<verse number="4">Տիտոս՝ սիրելի որդուս, մեր հասարակաց հաւատքի համեմատ, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը՝ մեր Փրկչիցը։</verse>
				<verse number="5">Նորա համար թողի քեզ Կրետէի մէջ որ պակասորդները ուղղես, եւ ամեն մէկ քաղաքում երէցներ կարգես, ինչպէս ես քեզ պատուիրեցի.</verse>
				<verse number="6">Եթէ մէկն անարատ է, մէկ կնկան մարդ, հաւատացեալ որդիք ունենայ որոնց վերայ անառակութեան գանգատ չկայ կամ անհնազանդ չեն։</verse>
				<verse number="7">Որովհետեւ եպիսկոպոսը պէտք է անարատ լինի ինչպէս Աստուծոյ տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ գինեմոլ, ոչ զարկող, ոչ պիղծ շահ սիրող։</verse>
				<verse number="8">Այլ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ.</verse>
				<verse number="9">Հաստատ բռնելով վարդապետութեան հաւատարիմ խօսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետութիւնով յորդորել էլ, եւ հակառակողներին յանդիմանել էլ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ շատ անհնազանդներ, զրախօսներ, խաբեբաներ կան, մանաւանդ նորանք որ թլփատութիւնիցն են։</verse>
				<verse number="11">Որոնց պէտք է պապանձեցնել, որ ամբողջ տները կործանում են, սովորեցնելով այն որ արժան չէ պիղծ շահի պատճառով։</verse>
				<verse number="12">Նորանցից մէկը՝ հէնց իրանց յատուկ մարգարէ՝ ասեց. Կրետացիք միշտ ստախօս են, չար գազաններ, դատարկափոր։</verse>
				<verse number="13">Այս վկայութիւնը ճշմարիտ է. նորա համար սաստիկ յանդիմանիր նորանց, որ առողջ լինեն հաւատքումը.</verse>
				<verse number="14">Եւ մտիկ չտան Հրէական առասպելներին եւ այն մարդկանց պատուիրանքներին որ ճշմարտութիւնիցը թեքուած են։</verse>
				<verse number="15">Ամեն բան սուրբ է սուրբերին. բայց պիղծերին եւ անհաւատներին ոչ մի բան սուրբ չէ, այլ պղծուած է նորանց միտքը եւ խորհուրդները։</verse>
				<verse number="16">Խոստովանում են թէ Աստուծուն գիտեն, բայց իրանց գործերովն ուրանում են նորան. պիղծ են եւ անհնազանդ եւ ամեն բարի գործի համար անպիտան։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Բայց դու խօսիր ինչ որ կվայելէ ողջամիտ վարդապետութեանը։</verse>
				<verse number="2">Ծերերը զգաստ լինեն, ծանրաբարոյ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատքով, սիրով, համբերութեամբ.</verse>
				<verse number="3">Նոյնպէս էլ պառաւները սրբավայել վարմունքով լինեն, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տուող.</verse>
				<verse number="4">Որ զգաստացնեն մատղաշ կանանցը՝ լինել այրասէր եւ որդեսէր,</verse>
				<verse number="5">Խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստուծոյ խօսքը չհայհոյուի։</verse>
				<verse number="6">Նոյնպէս էլ յորդորիր երիտասարդներին որ խոհեմ լինեն.</verse>
				<verse number="7">Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով՝ վարդապետութեան մէջ անեղծութիւն, ծանրաբարոյութիւն,</verse>
				<verse number="8">Ողջամիտ խօսք անմեղադրելի. որ հակառակորդը ամաչէ, ձեզ վերայ չար ասելու բան չունենալով։</verse>
				<verse number="9">Ծառաներն իրանց տէրերին հնազանդ լինեն, ամեն բաների մէջ հաճոյ լինեն, ոչ թէ հակառակ խօսողեր.</verse>
				<verse number="10">Բան չթագցնեն, այլ կատարեալ բարի հաւատարմութիւն ցոյց տան. որ մեր Փրկիչ Աստուծոյ վարդապետութիւնը զարդարեն ամեն բաների մէջ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ Աստուծոյ շնորհքը երեւեցաւ. որ փրկարար է, ամեն մարդկանց համար.</verse>
				<verse number="12">Որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտութիւնը եւ աշխարհական ցանկութիւնները. եւ խոհեմութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապրենք այս աշխարհումը.</verse>
				<verse number="13">Սպասելով այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի յայտնութեանը,</verse>
				<verse number="14">Որ իր անձը մեզ համար տուաւ, որ մեզ ամեն անօրէնութիւնից փրկէ, եւ սրբէ իրան համար յատուկ ժողովուրդ շինէ բարի գործերի նախանձաւոր։</verse>
				<verse number="15">Այդ բաները խօսիր եւ յորդորիր եւ յանդիմանիր բոլոր սաստկութիւնով. ոչ ով քեզ չանարգէ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Նորանց միտքը բեր, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդեն, հպատակեն, եւ ամեն բարի գործերի համար պատրաստ լինին.</verse>
				<verse number="2">Ոչ մէկին չհայհոյեն, կռիւ չանեն, հեզ լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրութիւն ցոյց տան։</verse>
				<verse number="3">Որովհետեւ մենք էլ էինք մի ժամանակ անմիտ, անհնազանդ, մոլորած, ցանկութիւնների եւ կերպ կերպ անառակութիւնների ծառայողներ, վարվում էինք չարութիւնով եւ նախանձով, ատելի էինք, եւ իրար ատող։</verse>
				<verse number="4">Բայց երբ որ մեր Փրկիչ Աստուծոյ քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեցաւ,</verse>
				<verse number="5">Ոչ թէ արդարութեան գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմութեան համեմատ փրկեց մեզ միւս անգամ ծնուելու աւազանովը, եւ Սուրբ Հոգու նորոգութիւնովը,</verse>
				<verse number="6">Որ առատութիւնով թափեց մեզ վերայ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի ձեռովը,</verse>
				<verse number="7">Որ նորա շնորհքովն արդարացած ժառանգ լինենք յաւիտենական կեանքի յոյսովը։</verse>
				<verse number="8">Ճշմարիտ է այս խօսքը եւ կամենում եմ, որ դու այս բաները հաստատես, որ Աստուծուն հաւատացողները ջանք անեն բարի գործերի մէջ կենալու, սորանք են բարի եւ մարդկանց օգտակար։</verse>
				<verse number="9">Բայց յիմար վիճաբանութիւններից, ազգահամարներից եւ հակառակութիւններից, եւ օրէնքի կռիւներից ետ քաշուիր. որ անօգուտ եւ ունայն են։</verse>
				<verse number="10">Հերձուածող մարդից, երբոր առաջին եւ երկրորդ անգամ խրատել ես, ետ կաց։</verse>
				<verse number="11">Գիտենալով որ այնպիսին ծռուած է եւ մեղք է գործում ինքն իր անձը դատապարտելով։</verse>
				<verse number="12">Երբոր Արտեմասին կամ Տիւքիկոսին ուղարկեմ քեզ մօտ շտապիր որ գաս Նիկոպօլիս ինձ մօտ. որովհետեւ որոշել եմ ձմեռն այնտեղ մնալ։</verse>
				<verse number="13">Եւ օրինական Զենասին եւ Ապողոսին շուտով ճանապարհ դիր. եւ նայիր որ ոչ մի բան չպակասի նորանց։</verse>
				<verse number="14">Բայց մերիններն էլ թող սովորեն բարի գործերի մէջ կենալ հարկաւոր պիտոյքների համար, որ անպտուղ չլինին։</verse>
				<verse number="15">Բարեւ են տալիս քեզ այն ամենը որ ինձ հետ են. բարեւ տուր նորանց որ սիրում են մեզ հաւատքով. շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="57">
			<chapter number="1">
				<verse number="1">Պօղոս Յիսուս Քրիստոսի կապուածը եւ Տիմոթէոս եղբայրը, Փիլիմոն սիրելուն եւ մեր գործակցին,</verse>
				<verse number="2">Եւ Ապփիա սիրելուհուն եւ Արքիպոսին՝ մեր զինուորակցին եւ քո տան եկեղեցուն.</verse>
				<verse number="3">Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։</verse>
				<verse number="4">Գոհանում եմ Աստուածանից՝ ամեն ժամանակ յիշելով քեզ իմ աղօթքներումը.</verse>
				<verse number="5">Լսելով քո սէրը եւ հաւատքը, որ ունիս դէպի Տէր Յիսուսը, եւ դէպի ամեն սուրբերը,</verse>
				<verse number="6">Որ քո հաւատքի հաղորդակցութիւնը պտղաբեր լինի այն ամեն բարի բաների գիտութիւնովը որ ձեզանում է Քրիստոս Յիսուսումը։</verse>
				<verse number="7">Որովհետեւ շատ ուրախութիւն եւ մխիթարութիւն ընդունեցինք քո սիրոյ վերայ, որ սուրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել, եղբայր։</verse>
				<verse number="8">Վասն որոյ՝ թէպէտ շատ համարձակութիւն ունիմ Քրիստոսումը հրամայել քեզ այն որ արժան է,</verse>
				<verse number="9">Սակայն սէրի համար աւելի աղաչում եմ, մի այնպիսի լինելով՝ ինչպէս ծերունի Պօղոսս, եւ հիմա էլ Յիսուս Քրիստոսի կապուածս։</verse>
				<verse number="10">Աղաչում եմ քեզ իմ որդու համար, որին ծնեցի իմ կապանքներումը, այսինքն Ոնեսիմոսի համար,</verse>
				<verse number="11">Որ մի ժամանակ անպիտան էր քեզ. բայց հիմա քեզ եւ ինձ պիտանի, նորան ուղարկեցի քեզ մօտ։</verse>
				<verse number="12">Դու էլ դորան որ իմ սրտի կտորն է ընդունիր։</verse>
				<verse number="13">Ես կամենում էի նորան ինձ մօտ պահել, որ քո փոխանակ ծառայութիւն անէ ինձ աւետարանի կապանքներումը։</verse>
				<verse number="14">Բայց առանց քո կամքի չկամեցայ ոչինչ անել, որ քո բարիքը իբրեւ ստիպմամբ չլինի, այլ կամաւ։</verse>
				<verse number="15">Եւ թերեւս հէնց սորա համար մի ժամանակ բաժնուեցաւ քեզանից, որ յաւիտեանս ունենաս դորան։</verse>
				<verse number="16">Այլ ոչ եւս ինչպէս ծառայ, այլ ծառայից բարձր, ինչպէս սիրելի եղբայր. մանաւանդ ինձ, բայց որքա°ն աւելի քեզ, թէ մարմնի եւ թէ Տիրոջ կողմանէ։</verse>
				<verse number="17">Եթէ ինձ քո ընկեր ես համարում, ընդունիր դորան ինչպէս ինձ։</verse>
				<verse number="18">Եւ եթէ քեզ մի վնաս է արած կամ պարտական է, նա ինձ հաշուիր։</verse>
				<verse number="19">Ես Պօղոսս իմ ձեռքովը գրեցի, ես կվճարեմ. որ չասեմ քեզ թէ դու քո անձն էլ ինձ պարտական ես։</verse>
				<verse number="20">Այո, եղբայր, թող օգտուիմ քեզանից Տէրումը. հանգստացրու իմ սիրտը Տէրումը։</verse>
				<verse number="21">Քո հնազանդութեան վերայ համոզուած գրեցի քեզ, գիտենալով որ ասածիցս աւելի կանես։</verse>
				<verse number="22">Միանգամայն ինձ համար կենալու տեղ էլ պատրաստիր. որ յոյս ունիմ որ ձեր աղօթքներովը շնորհուիմ ձեզ։</verse>
				<verse number="23">Բարեւ է տալիս քեզ Եպափրասն իմ գերութեան ընկերը Քրիստոս Յիսուսումը.</verse>
				<verse number="24">Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը, Ղուկասը իմ գործակիցները։</verse>
				<verse number="25">Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր հոգու հետ լինի։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="58">
			<chapter number="1">
				<verse number="1">Շատ մասերով եւ շատ կերպերով Աստուած առաջուց խօսելով մեր հայրերի հետ մարգարէների ձեռով,</verse>
				<verse number="2">Այս վերջի օրերումը խօսեց մեզ հետ Որդովը, որին ամեն բանի ժառանգ դրաւ, որով աշխարհքն էլ արաւ.</verse>
				<verse number="3">Որ նորա փառքի լոյսը լինելով եւ նորա էութեան նկարագիրը, որ իր զօրութեան խօսքովն ամեն բան կրում է՝ մեր մեղքերի սրբութիւնն իրանով անելուց յետոյ նստեց Աստուծոյ մեծութեան աջ կողմը բարձունքներումը,</verse>
				<verse number="4">Եւ հրեշտակներիցն այնքան աւելի լաւ եղաւ, որքան նորանցից աւելի գերազանց անուն ժառանգեց։</verse>
				<verse number="5">Որովհետեւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք, Իմ որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ. եւ դարձեալ՝ Ես նորան Հայր կլինիմ, եւ նա ինձ Որդի կլինի։</verse>
				<verse number="6">Եւ երբոր անդրանիկին միւսանգամ աշխարհ կմտցնէ ասում է. Եւ երկրպագեն նորան Աստուծոյ բոլոր հրեշտակները։</verse>
				<verse number="7">Բայց հրեշտակների համար ասում է. Նա որ իր հրեշտակները հոգիներ արաւ, եւ իր պաշտօնեաները կրակի բոց։</verse>
				<verse number="8">Բայց Որդուն ասում է, Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է. քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։</verse>
				<verse number="9">Սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. սորա համար օծեց քեզ, ով Աստուած, քո Աստուածը ուրախութեան իւղով աւելի քան թէ քո ընկերներին։</verse>
				<verse number="10">Եւ դու, ով Տէր, ի սկզբանէ երկիրը հիմնեցիր. եւ երկինքները քո ձեռքի գործն են։</verse>
				<verse number="11">Նորանք կկորչեն, բայց դու կկենաս կմնաս. եւ ամենը ձորձի պէս կմաշուին.</verse>
				<verse number="12">Եւ վերարկուի պէս կգալարես նորանց եւ կփոխուին, բայց դու նոյնն ես եւ քո տարիները չեն պակասիլ։</verse>
				<verse number="13">Եւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։</verse>
				<verse number="14">Չէ՞ որ ամենը սպասաւոր հոգիներ են ուղարկուած սպասաւորութիւն անելու նորանց համար, որ փրկութիւնը պիտի ժառանգեն։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Նորա համար պէտք է մեզ առաւել եւս ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ միգուցէ պակասուինք։</verse>
				<verse number="2">Որովհետեւ եթէ հրեշտակների ձեռով խօսած բանը հաստատ եղաւ, եւ ամեն յանցանք եւ անհնազանդութիւն ընդունեց իր արդար պատիժը,</verse>
				<verse number="3">Ապա մենք ինչպէ՞ս կպրծնենք, եթէ անհոգ լինենք այսպիսի մեծ փրկութեան համար, որ սկիզբն առաւ խօսուելու Տէրիցը, եւ լսողների ձեռովը մեր միջումը հաստատուեցաւ</verse>
				<verse number="4">Աստուած էլ միասին վկայեց նշաններով եւ հրաշքներով, եւ կերպ կերպ զօրութիւններով, եւ Սուրբ Հոգու պարգեւներովն ինչպէս ինքը կամեցաւ։</verse>
				<verse number="5">Որովհետեւ ոչ թէ հրեշտակներին հնազանդ արաւ այն հանդերձեալ աշխարհքը, որի մասին խօսում ենք։</verse>
				<verse number="6">Մէկը վկայեց մէկտեղ ասելով. Մարդն ի՞նչ է որ դու յիշես նորան, կամ մարդի որդին որ այցելես նորան։</verse>
				<verse number="7">Մի քիչ ցած արիր նորան հրեշտակներից փառքով եւ պատիւով պսակեցիր նորան, եւ քո ձեռքի գործերի վերայ կանգնեցիր նորան։</verse>
				<verse number="8">Ամեն բան հնազանդ արիր նորա ոտների տակ. որովհետեւ ամենն որ հնազանդեցրեց նորան, ոչինչ չթողեց որ հնազանդ չլինի նորան. բայց հիմա տակաւին չենք տեսնում թէ ամեն բան հնազանդուած է նորան։</verse>
				<verse number="9">Բայց հրեշտակներից մի քիչ ցածացած տեսնում ենք Յիսուսին մահի չարչարանքի համար. փառքով եւ պատիւով պսակուած, որ Աստուծոյ շնորհքովն ամենի համար մահը ճաշակէ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ վայելում էր նորան, որի համար է ամեն բան եւ որով ամեն բան, որ շատ որդիք փառքի մէջ տանելիս՝ նորանց փրկութեան առաջնորդին չարչարանքով կատարէ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ թէ սրբողը, եւ թէ սրբուողները, ամենը մէկիցն են. եւ այդ պատճառով ամօթ չէ համարում նորանց եղբայր կոչել եւ ասել.</verse>
				<verse number="12">Կպատմեմ քո անունը իմ եղբայրներին, ժողովրդի մէջ կօրհնեմ քեզ.</verse>
				<verse number="13">Եւ դարձեալ, թէ Ես յոյսս կդնեմ նորա վերայ. եւ դարձեալ. Ահա ես եւ իմ մանուկները որ նորանց Աստուած տուաւ ինձ։</verse>
				<verse number="14">Արդ որովհետեւ մանկունքն արիւնի եւ մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղաւ նորանց. որ իր մահովը խափանէ մահի իշխանութիւնն ունեցողին այսինքն սատանային,</verse>
				<verse number="15">Եւ ազատէ նորանց որ մահի վախովն իրանց բոլոր կեանքի մէջ ծառայութեան մէջ բռնուած էին։</verse>
				<verse number="16">Որովհետեւ բնաւ հրեշտակների ձեռք չէ տալիս այլ Աբրահամի սերունդին է ձեռք տալիս։</verse>
				<verse number="17">Ուստի պէտք էր նորան որ բոլորովին եղբայրներին նմանուի. որ ողորմած լինի, եւ հաւատարիմ քահանայապետ աստուածակոյս կողմանէ որ ժողովրդի մեղքերը քաւէ։</verse>
				<verse number="18">Որովհետեւ ինքը որ չարչարուեցաւ եւ փորձուեցաւ, կարող է օգնութիւն տալ փորձուողներին։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Ուստի, սուրբ եղբարք, երկնաւոր կոչումին մասնակիցք, մտիկ տուէք մեր դաւանութեան Առաքեալին եւ Քահանայապետին՝ Քրիստոս Յիսուսին,</verse>
				<verse number="2">Որ հաւատարիմ է իրան հաստատողին, ինչպէս Մովսէսն էլ նորա բոլոր տան մէջ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ նա աւելի փառքի արժան եղաւ քան Մովսէսը որքան որ տունիցն աւելի պատիւ ունի նորա շինողը.</verse>
				<verse number="4">Որովհետեւ ամեն տուն մէկից է շինվում. բայց նա որ ամենն արաւ՝ Աստուած է։</verse>
				<verse number="5">Եւ Մովսէսը հաւատարիմ է բոլոր տան մէջ ինչպէս ծառայ՝ այն ասուելու բաներին վկայ լինելու համար։</verse>
				<verse number="6">Բայց Քրիստոսն ինչպէս որդի իր տան վերայ որի տունը մենք ենք, եթէ յոյսի համարձակութիւնը եւ պարծանքը մինչեւ վերջը հաստատ բռնենք։</verse>
				<verse number="7">Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք,</verse>
				<verse number="8">Մի խստացնէք ձեր սրտերը ինչպէս բարկանալու ժամանակումն փորձութեան օրը անապատի մէջ.</verse>
				<verse number="9">Ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ. քննեցին ինձ եւ տեսան իմ գործերը քառասուն տարի։</verse>
				<verse number="10">Նորա համար զզուեցի այն ազգիցը եւ ասեցի. Միշտ մոլորվում են սրտով. եւ նորանք չճանաչեցին իմ ճանապարհները։</verse>
				<verse number="11">Այնպէս որ ես երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չմտնեն իմ հանգստի մէջ։</verse>
				<verse number="12">Նայեցէք. եղբարք, միգուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից,</verse>
				<verse number="13">Այլ իրար յորդորեցէք ամեն մէկ օր. քանի որ այսօր է ասվում. որ ձեզանից մէկը չխստանայ մեղքի խաբէութիւնովը։</verse>
				<verse number="14">Որովհետեւ մասնակից եղանք Քրիստոսին, եթէ այն հաստատութեան սկիզբը մինչեւ վերջը պինդ բռնենք,</verse>
				<verse number="15">Քանի որ ասվում է. Այսօր եթէ նորա ձայնը լսէք մի խստացնէք ձեր սրտերն ինչպէս որ բարկացնելու ժամանակումը։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ոմանք որ լսել էին, բարկացրին. բայց ոչ թէ Եգիպտոսից Մովսէսի միջոցովը բոլոր դուրս եկածները։</verse>
				<verse number="17">Ումի՞ց զզուեցաւ այն քառասուն տարին. չէ՞որ մեղք գործողներիցը. որո՞նց ոսկորներն ընկան անապատի մէջը։</verse>
				<verse number="18">Եւ որո՞նց երդում արաւ որ իր հանգստի մէջ չպիտի մտնեն, եթէ ոչ անհաւատներին։</verse>
				<verse number="19">Եւ տեսնում ենք որ չկարողացան մտնել անհաւատութեան պատճառով։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Ուրեմն վախենանք, միգուցէ երբէք նորա հանգստի մէջ մտնելու խոստմունքը մնալիս, ձեզանից մէկը պակասած գտնուի։</verse>
				<verse number="2">Որովհետեւ մենք էլ ենք աւետիքն առել ինչպէս եւ նորանք. բայց նորանց օգուտ չբերաւ աւետիքի քարոզութեան խօսքը, որովհետեւ չխառնուեցաւ հաւատքի հետ լսողների մէջ։</verse>
				<verse number="3">Բայց մենք հաւատացեալքս մտնում ենք այն հանգստի մէջ, ինչպէս ասեց թէ Ինչպէս երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չմտնեն իմ հանգստի մէջ. թէեւ գործերն աշխարհքի սկզբիցը կատարուած էին։</verse>
				<verse number="4">Որովհետեւ մէկ տեղ եօթներորդ օրուայ համար այսպէս է ասում. Եւ Աստուած եօթներորդ օրումը հանգիստ առաւ իր բոլոր գործերիցը։</verse>
				<verse number="5">Եւ այստեղ դարձեալ ասում է թէ Պիտի չմտնեն իմ հանգստի մէջ։</verse>
				<verse number="6">Արդ որովհետեւ մնում է որ մի քանիսը նորա մէջ մտնեն, եւ նորանք որ առաջուց աւետիքն առան, չմտան անհաւատութեան պատճառով.</verse>
				<verse number="7">Կրկին ուրիշ օր է հաստատում. Այսօր Դաւիթով ասելով այնքան ժամանակներից յետոյ. ինչպէս որ ասուեցաւ Այսօր եթէ նորա ձայնը լսէք մի խստացնէք ձեր սրտերը։</verse>
				<verse number="8">Որովհետեւ եթէ Յեսուն նորանց հանգստի մէջ էր տարել, նորանից յետոյ ուրիշ օրի համար էլ չէր խօսիլ։</verse>
				<verse number="9">Ուրեմն մնում է մի հանգստանալ Աստուծոյ ժողովրդի համար։</verse>
				<verse number="10">Որովհետեւ նորա հանգիստը մտնողը, ինքն էլ հանգստացաւ իր գործերիցը. ինչպէս Աստուած էլ իրաններիցը։</verse>
				<verse number="11">Ուրեմն ջանանք այն հանգստի մէջ մտնելու. որ միգուցէ մէկը նոյն անհաւատութեան օրինակի պէս ընկնի։</verse>
				<verse number="12">Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։</verse>
				<verse number="13">Եւ չկայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը։</verse>
				<verse number="14">Արդ որովհետեւ մեծ Քահանայապետ ունինք երկինքներովն անցած՝ Աստուծոյ Որդին Յիսուսին, պինդ բռնենք դաւանութիւնը։</verse>
				<verse number="15">Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չկարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի։</verse>
				<verse number="16">Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Որովհետեւ ամեն քահանայապետ մարդկանցից առնուած մարդկանց համար է դրվում աստուածակոյս բաներում. որ ընծաներ եւ զոհեր մատուցանէ մեղքերի համար։</verse>
				<verse number="2">Որ նա կարող է կարեկից լինել տգէտներին եւ մոլորուածներին. որ ինքն էլ տկարութիւնով պատուած է։</verse>
				<verse number="3">Եւ այն պատճառով պէտք է ինչպէս ժողովրդի համար նոյնպէս էլ իր անձի համար պատարագ մատուցանէ մեղքերի համար։</verse>
				<verse number="4">Եւ ոչ թէ մէկն իր անձի համար պատիւը առնում է. այլ նա որ Աստուածանից կանչուած է, ինչպէս Ահարօնը։</verse>
				<verse number="5">Այսպէս էլ Քրիստոսը ոչ թէ ինքն իր անձը փառաւորեց, որ Քահանայապետ լինի. այլ նա որ ասեց նորան թէ Իմ Որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ։</verse>
				<verse number="6">Ինչպէս էլ մի ուրիշ տեղ ասում է. Դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգի պէս։</verse>
				<verse number="7">Նա որ իր մարմնի օրերումը աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար։</verse>
				<verse number="8">Թէ եւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց։</verse>
				<verse number="9">Եւ երբոր կատարուեցաւ բոլոր իրան հնազանդողների համար յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ.</verse>
				<verse number="10">Աստուածանից անուանուելով Քահանայապետ Մելքիսեդեկի կարգի պէս։</verse>
				<verse number="11">Որի համար շատ բան ունինք ասելու, եւ դժուար է մեկնել, որովհետեւ դուք դանդաղ եղաք լսելիքով։</verse>
				<verse number="12">Որովհետեւ ժամանակին նայելով պիտի վարդապետ լինէիք. կրկին կարօտ էք սովորելու թէ ինչ են Աստուծոյ խօսքերի առաջին նշանագիրները, եւ կարօտողներ եղաք կաթի եւ ոչ թէ հաստատ կերակուրի։</verse>
				<verse number="13">Որովհետեւ ամեն ով որ կաթնակեր է, անհմուտ է արդարութեան խօսքին, որովհետեւ տղայ է։</verse>
				<verse number="14">Բայց կատարեալների համար է հաստատ կերակուրը. որոնց զգայարանները վարժողութեամբ կրթուած են բարին եւ չարը զանազանելու։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խօսքը թողելով դէպի կատարեալը գանք. առանց կրկին հիմը դնելու մեռած գործերից ապաշխարութեան եւ Աստուծոյ հաւատալու համար.</verse>
				<verse number="2">Եւ մկրտութիւնների ուսմունքի, եւ ձեռք դնելու, եւ մեռելների յարութեան եւ յաւիտենական դատաստանի համար։</verse>
				<verse number="3">Եւ սա անենք, եթէ Աստուած հրաման տայ։</verse>
				<verse number="4">Որովհետեւ անկարելի է նորանց որ մէկ անգամ լուսաւորուած, այն երկնաւոր պարգեւի համն առած, եւ Սուրբ Հոգուն մասնակից եղած,</verse>
				<verse number="5">Եւ Աստուծոյ բարի խօսքի, եւ հանդերձեալ աշխարհքի զօրութիւնները ճաշակած են,</verse>
				<verse number="6">Եթէ կործանվում են, որ նորանք դարձեալ նորոգուին ապաշխարութեան համար. որովհետեւ Աստուծոյ Որդուն իրանց համար կրկին խաչեցին եւ խայտառակ արին։</verse>
				<verse number="7">Վասնզի այն երկիրը, որ իր վերայ շատ անգամ եկած անձրեւը խմէ, եւ շահաւոր արդիւնք բուսեցնէ նորանց համար, որոնց ձեռովն էլ մշակվում է, նա Աստուածանից օրհնութիւն կընդունի։</verse>
				<verse number="8">Բայց այն որ փուշ եւ տատասկ է բերում, անպիտան է եւ անէծքի մօտ. եւ նորա վերջն այրուիլ է։</verse>
				<verse number="9">Իսկ ձեզ համար, սիրելիներ, հաստատ յոյս ունինք լաւագոյն եւ փրկութեան վերաբերեալ բաների մասին։</verse>
				<verse number="10">Որովհետեւ Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք։</verse>
				<verse number="11">Եւ փափաքում ենք որ ձեզանից ամեն մէկը նոյն ջանքը ցոյց տայ, որ յոյսը հաստատ մնայ մինչեւ վերջը։</verse>
				<verse number="12">Որ հիւանդամիտ չլինիք. այլ նմանող լինիք հաւատքով եւ երկայնմտութիւնով խոստմունքները ժառանգողներին։</verse>
				<verse number="13">Որովհետեւ երբոր Աստուած խոստմունքը տուաւ Աբրահամին, այն պատճառով որ ուրիշ աւելի մեծը չունէր՝ որ նորանով երդում անէր,</verse>
				<verse number="14">Իր անձովն երդում արաւ եւ ասեց. Այո, օրհնելով կօրհնեմ քեզ, եւ շատացնելով կշատացնեմ քեզ։</verse>
				<verse number="15">Եւ այսպէս երկայնամիտ լինելով, հասաւ խոստմունքին։</verse>
				<verse number="16">Իրաւի մարդիկ աւելի մեծովն են երդում անում, եւ նորանց բոլոր հակառակութեան վճիռը բանը հաստատելու համար՝ երդումն է։</verse>
				<verse number="17">Որով Աստուած առաւել եւս կամենալով խոստմունքի ժառանգողներին ցոյց տալ իր խորհրդի անփոփոխ լինելը, երդումը մէջ բերաւ.</verse>
				<verse number="18">Որ երկու անփոփոխելի բանով, որոնցով անկարելի է որ Աստուած սուտ խօսի, հաստատուն մխիթարութիւն ունենանք, մենք որ ապաւինեցանք մեր առջեւը դրած յոյսը բռնելու.</verse>
				<verse number="19">Որ հաստատ եւ անշարժ խարիսխի պէս ունինք մեր անձի համար. որ եւ մտնում է վարագուրի ներսի կողմն էլ,</verse>
				<verse number="20">Ուր որ մեզ համար Առաջնորդ մտաւ Յիսուսը, Մելքիսեդեկի կարգի պէս յաւիտենական Քահանայապետ եղած։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Որովհետեւ այս Մելքիսեդեկը Սաղէմի թագաւոր էր. բարձրեալ Աստուծոյ քահանայ. որ դիմաւորեց Աբրահամին, երբոր նա թագաւորների կոտորելուցն ետ էր դառնում. եւ օրհնեց նորան՝</verse>
				<verse number="2">Որին Աբրահամ ամեն բաներից տասանորդ էլ տուաւ. նա առաջ թարգմանվում է արդարութեան թագաւոր, եւ յետոյ Սաղէմի թագաւոր, որ է խաղաղութեան թագաւոր.</verse>
				<verse number="3">Անհայր, անմայր, առանց ազգահամարի. որ ոչ օրերի սկիզբն ունի, եւ ոչ կեանքի վերջ. այլ Աստուծոյ Որդու նման եղած կենում մնում է քահանայ մշտնջենաւոր։</verse>
				<verse number="4">Հիմա տեսէք թէ քանի մեծ էր սա, որին Աբրահամ նահապետն էլ տասանորդ տուաւ այն աւարիցը։</verse>
				<verse number="5">Եւ Ղեւիի որդիներիցը նորանք, որ ընդունում են քահանայութիւնը, հրաման ունին ժողովրդիցը տասանորդ առնելու օրէնքի համեմատ, այսինքն իրանց եղբայրներիցը. թէպէտ եւ նորանք էլ Աբրահամի երանքիցն են ելած։</verse>
				<verse number="6">Բայց նա, որի ազգահամարը նորանցից չէր, տասանորդ առաւ Աբրահամիցը. եւ օրհնեց նորան որ խոստմունքներն ունէր։</verse>
				<verse number="7">Հիմա առանց որեւ է հակառակութեան՝ նուազը լաւագոյնիցն է օրհնվում։</verse>
				<verse number="8">Եւ այստեղ մահկանացու մարդիկ են առնում տասանորդ. բայց այնտեղ նա, որ վկայուեցաւ թէ կենդանի է։</verse>
				<verse number="9">Եւ կարելի է ասել, թէ Աբրահամի պատճառով Ղեւին էլ որ տասանորդ է առնում, տասանորդ տուաւ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ նա տակաւին իր հօր երանքումն էր, երբոր Մելքիսեդեկը նորան դիմաւորեց։</verse>
				<verse number="11">Ապա ուրեմն եթէ կատարելութիւնը Ղեւտացիների քահանայութիւնովն էր, (որովհետեւ ժողովուրդը նորա վերայ հիմնուելով օրէնքն ընդունեց), էլ ի՞նչ պէտք կայ, որ Մելքիսեդեկի կարգի պէս մի ուրիշ քահանայ վեր կենայ եւ ոչ թէ Ահարօնի կարգի պէս ասուի։</verse>
				<verse number="12">Բայց երբոր քահանայութիւնը փոխվում է, հարկ է որ օրէնքին էլ փոփոխութիւն լինի։</verse>
				<verse number="13">Որովհետեւ նա, որի համար այս բաներն ասվում են, ուրիշ ցեղի էր մասնակից, որից ոչ ոք սեղանին չմօտեցաւ։</verse>
				<verse number="14">Վասնզի յայտնի է, որ մեր Տէրը Յուդայի ցեղիցը ծագեց, որ այն ցեղի վերայ Մովսէսը ոչ մի բան չխօսեց քահանայութեան համար։</verse>
				<verse number="15">Եւ սա առաւել եւս յայտնի է, երբ Մելքիսեդեկի նմանութեան պէս ուրիշ քահանայ է վեր կենում,</verse>
				<verse number="16">Որ ոչ թէ մարմնաւոր պատուէրի օրէնքի պէս եղաւ, այլ անվախճան կեանքի զօրութեան պէս։</verse>
				<verse number="17">Ուրեմն վկայում է, թէ Դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգի պէս։</verse>
				<verse number="18">Վասնզի խափանումն է լինում առաջի պատուիրանքին իր տկարութեան եւ անօգուտ լինելու համար։</verse>
				<verse number="19">(Որովհետեւ օրէնքն ոչինչ կատարեալ չարաւ) եւ ներս է մտնում մի ազնուագոյն յոյս, որով մօտենում ենք Աստուծուն։</verse>
				<verse number="20">Եւ որքան որ առանց երդումի չէ. (որովհետեւ նորանք առանց երդումի են քահանայ եղած.</verse>
				<verse number="21">Բայց սա երդումով նորա ձեռովը որ ասեց նորան. Տէրը երդում արաւ եւ չի զղջալ, դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգի պէս.)</verse>
				<verse number="22">Այնքան աւելի ազնիւ ուխտի երաշխաւոր եղաւ Յիսուսը։</verse>
				<verse number="23">Եւ նորանք շատ քահանաներ են եղել. նորանց միշտ մնալը մահով արգիլուելու պատճառով.</verse>
				<verse number="24">Բայց սա, որովհետեւ յաւիտեան է կենում, քահանայութիւնն ունի անանցանելի.</verse>
				<verse number="25">Ուստի եւ բոլորովին կարող է փրկել նորանց որ նորանով մօտենում են Աստուծուն, որովհետեւ միշտ կենդանի է որ նորանց համար բարեխօսութիւն անէ։</verse>
				<verse number="26">Որովհետեւ այսպիսի քահանայապետ էր վայելում մեզ, սուրբ, անմեղ, անարատ, մեղաւորներիցը ջոկուած եւ երկնքիցը վեր բարձրացած.</verse>
				<verse number="27">Որին ամեն օր պէտք չէ ինչպէս ուրիշ քահանայապետներին, որ առաջ իր մեղքերի համար պատարագներ մատուցանէ եւ յետոյ ժողովրդի մեղքերի համար. որովհետեւ սա մէկ անգամ կատարեց այդ իր անձը պատարագ մատուցանելով։</verse>
				<verse number="28">Որովհետեւ օրէնքը մարդիկ է կանգնեցնում քահանայապետներ, որ տկարութիւն ունին. բայց երդումի խօսքը որ օրէնքիցը յետոյ է Որդուն՝ որ յաւիտեան կատարեալ է։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ ասածներիս բովանդակութիւնը սա է. մենք այնպիսի քահանայապետ ունինք, որ Մեծափառութեան աթոռի աջ կողմը նստեց երկնքումը.</verse>
				<verse number="2">Պաշտօնեայ սրբութիւններին եւ ճշմարիտ խորանին, որն որ Տէրը կանգնեցրեց եւ ոչ թէ մարդ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ ամեն քահանայապետ ընծաներ եւ պատարագներ մատուցանելու համար է կարգվում. ուստի սորան էլ պէտք է որ մի բան ունենայ մատուցանելու։</verse>
				<verse number="4">Որովհետեւ եթէ երկրի վերայ լինէր, քահանայ չէր լինիլ, քանի որ կենում էին դեռ նորանք, որ օրէնքի պէս պատարագ էին մատուցանում.</verse>
				<verse number="5">Որոնք երկնաւոր բաների օրինակովը եւ շուքովն էին ծառայում, ինչպէս հրաման եղաւ Մովսէսին, որ խորանը շինելու էր, Մտիկ տուր, ասում է, որ ամեն բան անես այն օրինակի պէս, որ ցոյց տրուեցաւ քեզ սարումը։</verse>
				<verse number="6">Բայց հիմա Յիսուսն աւելի ազնիւ պաշտամունքի հասաւ, որքան որ ինքն աւելի լաւ ուխտի միջնորդ է, որ աւելի ազնիւ խոստմունքների վերայ օրինադրուեցաւ։</verse>
				<verse number="7">Որովհետեւ եթէ այն առաջինն առանց պակասութեան լինէր, էլ երկրորդին համար տեղ չէր որոնուիլ։</verse>
				<verse number="8">Վասնզի նորանց յանդիմանելով ասում է. Ահա օրեր կգան, ասում է Տէրը, որ ես նոր ուխտ կկատարեմ Իսրայէլի տան եւ Յուդայի տան հետ,</verse>
				<verse number="9">Ոչ թէ այն ուխտի պէս որ նորանց հայրերի հետ արի այն օրումն, որ նորանց ձեռիցը բռնեցի Եգիպտացիների երկրիցը հանելու համար. որովհետեւ նորանք չմնացին իմ ուխտի մէջ, եւ ես էլ անփոյթ եղայ նորանց համար, ասում է Տէրն։</verse>
				<verse number="10">Որովհետեւ սա է այն ուխտը, որ կդնեմ Իսրայէլի տան հետ այս օրերից յետոյ, ասում է Տէրը. ես կտամ իմ օրէնքները նորանց մտքի մէջ եւ նորանց սրտերի վերայ կգրեմ նորանք. եւ նորանց կլինիմ Աստուած, եւ նորանք կլինին ինձ ժողովուրդ։</verse>
				<verse number="11">Եւ նորանց ամեն մէկը չի սովորեցնիլ իր ընկերին, եւ ոչ էլ ամեն մէկն իր եղբօրը եւ ասիլ, Ճանաչիր Տիրոջը. որովհետեւ ամենն էլ կճանաչեն ինձ նորանց փոքրներիցը մինչեւ մեծը։</verse>
				<verse number="12">Որովհետեւ նորանց անօրէնութիւնները ներող կլինիմ, եւ նորանց մեղքերը եւ նորանց անօրէնութիւններն այլեւս չեմ յիշիլ։</verse>
				<verse number="13">Նոր ասելով, այն առաջինը հնացրեց. եւ այն որ հնանում է եւ ծերանում, մօտ է ապականութեան։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Իրաւ որ առաջի ուխտն էլ ունէր պաշտամունքի իրաւունքը՝ աշխարհական սրբարանը.</verse>
				<verse number="2">Որովհետեւ առաջի խորանն այսպէս պատրաստուեցաւ, նորանում էր աշտանակը եւ սեղանը եւ հացերի նուէրը, սա կոչվում էր սրբութիւն։</verse>
				<verse number="3">Իսկ երկրորդ վարագուրի ետեւը մի խորան կար որ Սրբութիւն սրբութեանց էր կոչվում.</verse>
				<verse number="4">Որ ունէր ոսկէ բուրվառը, եւ ուխտի տապանակը ամեն կողմից ոսկով պատած. որ նորանում կար ոսկէ սափորը մանանայովը, եւ Ահարօնի գաւազանը որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները։</verse>
				<verse number="5">Եւ նորանից բարձր փառքի քերովբէները որ հովանի էին անում քաւութիւնի վերայ, որոնց համար պէտք չէ հիմա մանրամասն ասել։</verse>
				<verse number="6">Եւ այս բաներն այսպէս պատրաստուած լինելով, քահանաներն ամեն ժամանակ մտնում էին առաջին խորանը պաշտամունքները կատարելու։</verse>
				<verse number="7">Բայց երկրորդի մէջ մտնում էր քահանայապետը տարին մէկ անգամ, եւ ոչ առանց արիւնի, որ մատուցանում էր իրան համար եւ ժողովրդի սխալմունքների համար։</verse>
				<verse number="8">Սուրբ Հոգին նորանով ցոյց էր տալիս, որ դեռ սրբութիւնների ճանապարհը յայտնուած չէր, քանի որ առաջի խորանը դեռ հաստատ կանգնած էր,</verse>
				<verse number="9">Որ օրինակ էր այն յառաջիկայ ժամանակի համար, որ նորանում ընծաներ եւ զոհեր էին մատուցանվում, որ խղճմտանքի համեմատ չէին կարող կատարեալ անել պաշտօն մատուցանողին,</verse>
				<verse number="10">Միայն կերակուրներով եւ խմելիքներով եւ կերպ կերպ լուացմունքներով, եւ մարմնի արդարութիւններով, մինչեւ ուղղութեան ժամանակը թողուած։</verse>
				<verse number="11">Բայց Քրիստոս որ եկաւ, հանդերձեալ բարիքների քահանայապետը, աւելի մեծ եւ կատարեալ եւ անձեռագործ խորանովն, այսինքն այն որ այս արարածներիցը չէ,</verse>
				<verse number="12">Եւ ոչ թէ նոխազների եւ զուարակների արիւնով, այլ բուն իր արիւնովը մէկ անգամ մտաւ այն սրբատեղին եւ յաւիտենական փրկութիւն գտաւ։</verse>
				<verse number="13">Որովհետեւ եթէ ցուլերի եւ նոխազների արիւնը եւ երինջների մոխիրը սրսկելով սրբում էր պղծուածներին մարմնաւոր սրբութիւն ստանալու համար,</verse>
				<verse number="14">Էլ ո՞րքան աւելի Քրիստոսի արիւնը, որ յաւիտենական հոգով իր անձն անարատ պատարագ մատուցրեց Աստուծուն, ձեր խղճմտանքը կսրբէ այն մեռած գործերից որ կենդանի Աստուծուն պաշտէք։</verse>
				<verse number="15">Եւ սորա համար նա նոր ուխտի միջնորդ է, որ երբոր մահն եղաւ այն առաջի ուխտի ժամանակումն գործուած յանցանքների քաւութեան համար, խոստմունքն առնեն յաւիտենական ժառանգութեան կանչուածները։</verse>
				<verse number="16">Որովհետեւ որտեղ որ կտակ կայ, հարկաւոր է որ կտակարարի մահը մէջ մտնէ.</verse>
				<verse number="17">Որովհետեւ կտակը մեռնելուց յետոյ է հաստատ. որ նա երբէք զօրութիւն չունենալ քանի որ կտակարարը կենդանի է։</verse>
				<verse number="18">Ուստի եւ առաջինն էլ առանց արիւնի չհաստատուեցաւ։</verse>
				<verse number="19">Վասնզի Մովսէսը երբոր օրէնքի ամեն պատուիրանքները պատմեց ժողովրդին, ցուլերի եւ նոխազների արիւնն առաւ ջրի եւ կարմիր բրդի եւ զոպայի հետ, եւ բուն այն գրքի եւ բոլոր ժողովրդի վերայ սրսկեց,</verse>
				<verse number="20">Եւ ասեց Սա այն ուխտի արիւնն է, որ Աստուած նորան պատուիրեց ձեզ։</verse>
				<verse number="21">Եւ խորանի եւ պաշտամունքի բոլոր անօթների վերայ էլ արիւնը նոյնպէս սրսկեց։</verse>
				<verse number="22">Եւ համարեա թէ ամեն բան արիւնով է սրբվում օրէնքին համեմատ, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէ լինում։</verse>
				<verse number="23">Արդ հարկաւոր էր որ երկնքումը եղած բաների օրինակներն այսպիսի բաներով սրբուին. բայց բուն երկնաւորները նորանից աւելի ազնիւ պատարագներով։</verse>
				<verse number="24">Վասնզի ոչ թէ ձեռագործ սրբատեղերը մտաւ Քրիստոսը որ ճշմարտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկնքի մէջ որ հիմա Աստուծոյ երեսի առաջին երեւի մեզ համար։</verse>
				<verse number="25">Ոչ թէ որպէսզի շատ անգամ իր անձը պատարագ մատուցանէ ինչպէս քահանայապետը, որ ամեն տարի մտնում էր սրբութեանց սրբութիւնն օտար արիւնով։</verse>
				<verse number="26">Ապա թէ ոչ պէտք էր որ աշխարհքի սկզբից յետոյ շատ անգամ չարչարուէր, բայց հիմա ժամանակների վերջումը մէկ անգամ յայտնուեցաւ, որ մեղքը դէն գցէ իր պատարագովը։</verse>
				<verse number="27">Եւ ինչպէս մարդկանց համար սահմանուած է մէկ անգամ մեռնել եւ նորանից յետոյ դատաստանը.</verse>
				<verse number="28">Նոյնպէս էլ Քրիստոսը մէկ անգամ պատարագուեցաւ շատերի մեղքերը վեր առնելու համար. եւ երկրորդ անգամ առանց մեղքի կյայտնուի իրան սպասողներին փրկութեան համար։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Որովհետեւ օրէնքը գալու բարիքների շուքն ունենալով, եւ ոչ թէ այն բաների յատուկ կերպարանքը, ամեն տարի մատուցուած միեւնոյն պատարագներովը չէր կարող կատարեալ անել մատուցանողներին։</verse>
				<verse number="2">Ապա թէ ոչ՝ կդադարէին մատուցանելուց, որովհետեւ պաշտօն մատուցանողներն էլ մեղքի խղճմտանք չէին ունենալ՝ մէկ անգամ սրբուած լինելով։</verse>
				<verse number="3">Բայց նորանցով ամեն տարի մեղքերի յիշատակ էր լինում։</verse>
				<verse number="4">Վասնզի անկարելի է որ նոխազների եւ ցուլերի արիւնը մեղքեր վեր առնէ։</verse>
				<verse number="5">Նորա համար աշխարհք մտնելիս ասում է. Զոհ եւ պատարագ չկամեցար, բայց մի մարմին պատրաստեցիր ինձ համար.</verse>
				<verse number="6">Ողջակէզների եւ մեղքի համար պատարագների չհաճեցիր։</verse>
				<verse number="7">Այն ժամանակ ասեցի թէ Ահա գալիս եմ, գրքի տոմսումը գրուած է ինձ համար քո կամքն անելու, ով Աստուած։</verse>
				<verse number="8">Վերեւումն ասելով թէ զոհի եւ պատարագի եւ ողջակէզների եւ մեղքի համար պատարագների չկամեցար եւ չհաճեցիր նորանց, որոնք օրէնքի համեմատ մատուցանվում են.</verse>
				<verse number="9">Այն ժամանակ ասում է. Ահա գալիս եմ քո կամքն անելու, ով Աստուած, առաջինը դէն է գցում որ երկրորդը հաստատէ։</verse>
				<verse number="10">Որ այն կամքովը մենք սրբուեցանք մէկ անգամ Յիսուս Քրիստոսի մարմնի պատարագովը։</verse>
				<verse number="11">Եւ ամեն քահանայապետ ամեն օր կանգնած պաշտօն է կատարում. եւ նոյն պատարագներն է մատուցանում շատ անգամ, որ երբէք չեն կարող մեղքեր վեր առնել։</verse>
				<verse number="12">Բայց սա մեղքերի համար մէկ պատարագ մատուցանելով մշտնջենաւորապէս նստեց Աստուծոյ աջ կողմը։</verse>
				<verse number="13">Եւ այսուհետեւ սպասում է մինչեւ որ իր բոլոր թշնամիներն իր ոտների պատուանդանը դրուին։</verse>
				<verse number="14">Որովհետեւ մէկ պատարագով յաւիտեան կատարեց սրբուողներին։</verse>
				<verse number="15">Բայց Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ, այն առաջուց ասելովը.</verse>
				<verse number="16">Թէ Սա է այն ուխտն որ կդնեմ նորանց հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը, կտամ իմ օրէնքները նորանց սրտերի մէջ, եւ նորանց խորհուրդների վերայ կգրեմ նորանց։</verse>
				<verse number="17">Եւ ապա ասում է. Նորանց մեղքերը եւ նորանց անօրէնութիւնները էլ չեմ յիշիլ։</verse>
				<verse number="18">Բայց որ տեղ որ սորանց թողութիւնը կայ, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պէտք չէ։</verse>
				<verse number="19">Արդ, եղբարք, որովհետեւ համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու Յիսուսի արիւնովը,</verse>
				<verse number="20">Որն որ նորոգեց մեզ համար նոր եւ կենդանի ճանապարհ վարագուրի միջովն, այսինքն իր մարմնովը,</verse>
				<verse number="21">Եւ մի մեծ քահանայ՝ Աստուծոյ տան վերայ.</verse>
				<verse number="22">Ապա թող մօտենանք նորան ճշմարիտ սրտով, հաւատքի լրութեամբ, մեր սրտերը մաքրուած չար խղճմտանքից, եւ մեր մարմինը լուացուած սուրբ ջրով.</verse>
				<verse number="23">Պինդ բռնենք յոյսի դաւանութիւնն՝ անսայթաք. որ հաւատարիմ է խոստացողը։</verse>
				<verse number="24">Եւ զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով.</verse>
				<verse number="25">Եւ չթողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է։</verse>
				<verse number="26">Որովհետեւ եթէ մենք ճշմարտութեան գիտութիւնն ընդունելուց յետոյ յօժար կամքով մեղք գործենք, այլեւս նորանից յետոյ մեղքերի համար զոհ չէ մնում,</verse>
				<verse number="27">Այլ դատաստանի ահաւոր սպասելը, եւ կրակի զայրոյթը որ հակառակողներին կլափէ։</verse>
				<verse number="28">Մէկը, որ Մովսէսի օրէնքն անարգում էր, առանց ողորմութեան երկու կամ երեք վկայի խօսքով մեռնում էր։</verse>
				<verse number="29">Էլ ո՞րքան աւելի, կարծում էք, սաստիկ պատժի կարժանանայ, նա որ Աստուծոյ Որդուն ոտքի տակ կոխեց, եւ ուխտի արիւնը պիղծ համարեց որով նա սրբուեցաւ, եւ շնորհքի Հոգուն նախատեց։</verse>
				<verse number="30">Որովհետեւ գիտենք նրան որ ասեց. Իմն է վրէժխնդրութիւնը ես հատուցումը կտամ, ասում է Տէրը. եւ դարձեալ, թէ Տէրը կդատէ իր ժողովրդին։</verse>
				<verse number="31">Սարսափելի բան է կենդանի Աստուծոյ ձեռքն ընկնիլը։</verse>
				<verse number="32">Արդ յիշեցէք առաջին օրերը, որ դուք լուսաւորուելուց յետոյ շատ չարչարանքների ճիգերին համբերեցիք։</verse>
				<verse number="33">Երբեմն նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակուեցաք, եւ երբեմն էլ այնպիսի վիճակում լինողների հետ մասնակից եղաք։</verse>
				<verse number="34">Որովհետեւ իմ կապանքների հետ էլ չարչարուեցաք, եւ ձեր ստացուածքների յափշտակութիւնն էլ ուրախութիւնով ընդունեցիք. գիտենալով որ ձեր անձերի համար աւելի լաւ եւ մնայուն ստացուածք ունիք երկնքումը։</verse>
				<verse number="35">Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը, որ մեծ վարձքի հատուցումն ունի։</verse>
				<verse number="36">Որովհետեւ համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ կամքն անելով խոստմունքն ստանաք։</verse>
				<verse number="37">Որովհետեւ միայն մի քիչ ժամանակ էլ, եւ նա որ գալու է՝ կգայ եւ չի ուշանալ։</verse>
				<verse number="38">Բայց արդարը հաւատքից կապրի. եւ եթէ մէկը ետ քաշուի, իմ անձը նորան չի հաւանիլ։</verse>
				<verse number="39">Իսկ մենք ետ քաշուողներիցը չենք որ կորչենք. այլ հաւատքիցն ենք որ մեր հոգիները փրկուին։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւեցող բաների ապացոյցն է։</verse>
				<verse number="2">Որովհետեւ նորանով առաջինները վկայութիւն ընդունեցին։</verse>
				<verse number="3">Հաւատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստուծոյ խօսքովը հաստատուեցան, որ չերեւողներիցն այս տեսնուողներս եղած են։</verse>
				<verse number="4">Հաւատքով Հաբէլը Կայէնիցն աւելի լաւ պատարագ մատուցրեց Աստուծուն, որով վկայութիւն ընդունեց թէ արդար է, երբոր Աստուած նորա պատարագների վերայ վկայութիւն տուաւ. որ նորանով տակաւին հիմա էլ խօսում է թէպէտ եւ մեռել է։</verse>
				<verse number="5">Հաւատքով Ենովքը փոխուեցաւ որ մահ չտեսնէ. եւ չէր գտնվում. որովհետեւ Աստուած փոխեց նորան. որ իրան փոխուելուցն առաջ վկայուեցաւ որ հաճելի էր Աստուծուն։</verse>
				<verse number="6">Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կլինի։</verse>
				<verse number="7">Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. եւ ժառանգ եղաւ հաւատքով լինող արդարութեանը։</verse>
				<verse number="8">Հաւատքով Աբրահամը երբոր կանչուեցավ հնազանդ եղաւ դուրս գնալու այնտեղ, որ ժառանգութեան համար ստանալու էր. եւ դուրս եկաւ գնաց առանց գիտենալու թէ ուր է գնում։</verse>
				<verse number="9">Հաւատքով պանդուխտ եղաւ աւետիքի երկրումն իբր օտարութիւնում. խորաններում բնակուելով Իսահակի եւ Յակոբի հետ, որ նոյն խոստմունքի ժառանգակիցներն էին։</verse>
				<verse number="10">Որովհետեւ սպասում էր այն հիմունքով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչն Աստուած է։</verse>
				<verse number="11">Հաւատքով Սառան ինքն էլ սերմն առնելու զօրութիւն ընդունեց. եւ տարաժամ հասակի մէջ որդի ծնեց. որովհետեւ հաւատարիմ համարեց խոստացողին։</verse>
				<verse number="12">Նորա համար եւ այն մէկիցը, այն էլ այն մեռած պրծածիցը՝ շատութեամբ ծնվում էին, ինչպէս երկնքի աստղերը եւ ինչպէս անհամար աւազը ծովի ափի մօտ։</verse>
				<verse number="13">Սորանք ամենը մեռան հաւատքի մէջ. առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նորանց եւ ուրախանում. եւ բարեւում էին եւ դաւանում, թէ օտարներ եւ պանդուխտներ են երկրումը։</verse>
				<verse number="14">Որովհետեւ այնպիսի բաներ խօսողները յայտնի ցոյց են տալիս, որ մի հայրենիք են որոնում։</verse>
				<verse number="15">Եւ եթէ այն էին յիշում որից դուրս եկան, ապաքէն ժամանակ ունէին ետ դառնալու։</verse>
				<verse number="16">Բայց հիմա աւելի ազնիւին են ցանկանում, այսինքն երկնաւորին. եւ նորա համար Աստուած ամօթ չէ համարում՝ նորանց Աստուածը կոչուելու. որովհետեւ մի քաղաք է պատրաստել նորանց համար։</verse>
				<verse number="17">Հաւատքով Աբրահամը Իսահակին պատարագ մատուցրեց երբոր փորձուեցաւ. եւ միածնին մատուցանում էր նա որ խոստմունքն ընդունել էր,</verse>
				<verse number="18">Որ ասուեցաւ թէ Իսահակով քեզ զաւակ կկոչուի։</verse>
				<verse number="19">Մտածելով թէ Աստուած կարող է մեռելներից էլ յարուցանել. ուստի օրինակի համար էլ ընդունեց նորան։</verse>
				<verse number="20">Հաւատքով Իսահակը Յակոբին եւ Եսաւին օրհնեց հանդերձեալ բաների մասին։</verse>
				<verse number="21">Հաւատքով Յակոբը մեռնելիս Յովսէփի որդկանց ամեն մէկին օրհնեց, եւ իր գաւազանի ծայրի վերայ երկրպագութիւն արաւ։</verse>
				<verse number="22">Հաւատքով Յովսէփը վախճանելիս յիշեց Իսրայէլի որդկանց դուրս գնալու մասին, եւ իր ոսկորների համար հրաման տուաւ։</verse>
				<verse number="23">Հաւատքով Մովսէսը երբոր ծնուեցաւ՝ երեք ամիս թաքուն պահուեցաւ իր ծնողքի ձեռովը. վասնզի տեսան թէ մանուկը գեղեցիկ էր, եւ չվախեցին թագաւորի հրամանիցը։</verse>
				<verse number="24">Հաւատքով Մովսէսը երբոր մեծացաւ՝ չկամեցաւ Փարաւօնի աղջկայ որդի կոչուիլ։</verse>
				<verse number="25">Աւելի լաւ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ,</verse>
				<verse number="26">Աւելի մեծ հարստութիւն համարելով Քրիստոսի նախատինքը Եգիպտացիների հարուստ գանձերից. որովհետեւ աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։</verse>
				<verse number="27">Հաւատքով թողեց նա Եգիպտոսը չվախենալով թագաւորի բարկութիւնիցը. որովհետեւ համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս։</verse>
				<verse number="28">Հաւատքով արաւ զատիկը եւ արիւնի սրսկումը. որ առաջինեկներին սատակիչը չմօտենայ նորանց։</verse>
				<verse number="29">Հաւատքով անցան Կարմիր ծովովն ինչպէս ցամաքով. որի փորձն Եգիպտացիներն անելիս խեղդուեցան։</verse>
				<verse number="30">Հաւատքով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբոր եօթն օր նորա շուրջը պտտեցին։</verse>
				<verse number="31">Հաւատքով Ռախաբ պոռնիկը չկորաւ անհաւատների հետ, որ լրտեսներին ընդունել էր խաղաղութիւնով։</verse>
				<verse number="32">Եւ էլ ի՞նչ ասեմ. որ ժամանակս բաւական չէ որ պատմեմ Գեդէոնի, Բարակի, Սամփսոնի, Յեփթայէի, Դաւիթի եւ Սամուէլի եւ ուրիշ մարգարէների համար,</verse>
				<verse number="33">Որոնք հաւատքով թագաւորութիւնների յաղթեցին, արդարութիւն գործեցին, խոստմունքներ ստացան, առիւծների բերաններ խցկեցին.</verse>
				<verse number="34">Կրակի զօրութիւն անցրին. սրի բերանից պրծան. տկարութիւնից զօրացան. պատերազմի մէջ զօրաւոր եղան. օտարների բանակներն փախցրին.</verse>
				<verse number="35">Կանայք իրանց մեռելներն ընդունեցին յարութիւնից. ուրիշներն էլ խիստ չարչարուեցան ազատութիւնը չընդունելով, որ լաւագոյն յարութեան հասնեն.</verse>
				<verse number="36">Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան.</verse>
				<verse number="37">Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով ման եկան. կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած.</verse>
				<verse number="38">Որ աշխարհքը նորանց արժանի չէր. անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ երկրի խոռոչներում։</verse>
				<verse number="39">Եւ սորանք ամենը հաւատքով վկայութիւն առան, բայց խոստմունքը չընդունեցին.</verse>
				<verse number="40">Որովհետեւ Աստուած մեզ համար աւելի լաւ բան նախապատրաստեց, որ նորանք առանց մեզ չկատարուին։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը.</verse>
				<verse number="2">Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին, որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց։</verse>
				<verse number="3">Ուրեմն մտածեցէք նորա վերայ, որ իրան դէմ եղած այսպիսի հակառակութիւն քաշեց մեղաւորներիցը, որ դուք ձեր անձերովը չյոգնիք թուլացած։</verse>
				<verse number="4">Տակաւին մինչեւ արիւն թափելու չափ պատերազմելով հակառակ չէք կացած մեղքին.</verse>
				<verse number="5">Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների հետ խօսում է. Իմ որդեակ, մի անարգիր Տիրոջ խրատը. եւ ոչ էլ վհատուիր, նորանից յանդիմանուած ժամանակդ։</verse>
				<verse number="6">Որովհետեւ Տէրը իրան սիրածին խրատում է. նա ծեծում է ամեն որդի որ ընդունում է։</verse>
				<verse number="7">Եթէ խրատին համբերէք, Աստուած ձեզ հետ ինչպէս որդկանց հետ կվարուի. որովհետեւ ո՞ր որդին է որ հայրը նորան չէ խրատում։</verse>
				<verse number="8">Բայց եթէ առանց խրատի էք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ էք եւ ոչ որդիք։</verse>
				<verse number="9">Նաեւ մենք մեր մարմնաւոր հայրերը խրատող ունենալով նորանցից ամաչում էինք. չէ՞ որ առաւել եւս պիտի հնազանդինք հոգիների Հօրը, եւ ապրենք։</verse>
				<verse number="10">Որովհետեւ սորանք մի քիչ ժամանակ իրանց հաճոյ երեւեցածի պէս խրատում էին, բայց նա՝ օգտի համար, որ նորա սրբութիւնն ընդունենք։</verse>
				<verse number="11">Եւ ամեն խրատ հէնց նոյն ժամանակին ուրախութիւն չէ երեւում, այլ տրտմութիւն. բայց յետոյ նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում։</verse>
				<verse number="12">Նորա համար հաստատեցէք թուլացած ձեռները, եւ տկարացած ծունկերը,</verse>
				<verse number="13">Եւ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցէք, որ կաղը չգլորուի, այլ մանաւանդ բժշկուի։</verse>
				<verse number="14">Հետեւեցէք խաղաղութեան ամենի հետ եւ սրբութեան, որ առանց նորան ոչ ով Տիրոջը չի տեսնիլ.</verse>
				<verse number="15">Զգոյշ կացէք, որ մէկը յետ մնացող չլինի Աստուծոյ շնորհքիցը. որ մի դառն արմատ վեր չբուսնէ եւ նեղութիւն տայ, եւ նորանով շատերը պղծուին։</verse>
				<verse number="16">Որ չլինի մէկը պոռնիկ եւ պիղծ ինչպէս Եսաւը, որ մի կերակուրի համար իր անդրանկութիւնը ծախեց։</verse>
				<verse number="17">Որովհետեւ գիտէք որ թէեւ յետոյ կամեցաւ օրհնութիւնը ժառանգել, բայց մերժուեցաւ. որովհետեւ ապաշխարութեան տեղի չգտաւ, թէեւ արտասուքով խնդրեց նորան։</verse>
				<verse number="18">Որովհետեւ դուք չէք մօտեցել շօշափելի սարին, որ կրակով վառուած էր եւ այն մէգին եւ խաւարին եւ մրրկին.</verse>
				<verse number="19">Եւ փողի հնչումին եւ խօսքերի ձայնին, որից հրաժարուեցան լսողները, որ խօսքը չշարունակուի նորանց։</verse>
				<verse number="20">Վասնզի չէին դիմանում այն հրամանին. Եթէ մի անասուն էլ մօտենայ սարին՝ քարկոծուի կամ նետով սպանուի։</verse>
				<verse number="21">Եւ այնպէս ահաւոր էր տեսիլքն, որ Մովսէսն ասում էր, թէ Զարհուրում եմ եւ դողում։</verse>
				<verse number="22">Այլ մօտեցել էք Սիօն սարին, եւ կենդանի Աստուծոյ քաղաքին, երկնաւոր Երուսաղէմին, եւ բիւրաւոր հրեշտակներին,</verse>
				<verse number="23">Եւ երկնքումը գրուած անդրանիկների հանդէսին եւ եկեղեցուն, եւ ամենի դատաւոր Աստուծուն, եւ կատարեալ արդարների հոգիներին.</verse>
				<verse number="24">Եւ նոր կտակարանի միջնորդ՝ Յիսուսին. եւ այն արիւնի սրսկմանը որ աւելի լաւ է խօսում քան թէ Հաբէլի արիւնը։</verse>
				<verse number="25">Զգոյշ կացէք որ չմերժէք նորան որ խօսեց. որովհետեւ եթէ չկարողացան պրծնել երկրիս վերայ պատգամ տուողին մերժողները, որքա՜ն աւելի ապա մենք եթէ երկնքից խօսողին մերժենք։</verse>
				<verse number="26">Որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց. եւ հիմա խոստացել է եւ ասում է թէ Միւսանգամ եւս կշարժեմ, ոչ միայն երկիրը բայց երկինքն էլ։</verse>
				<verse number="27">Բայց այն Միւսանգամը ցոյց է տալիս որ շարժուող բաներն իբրեւ եղածներ պիտի փոխուին, որ հաստատ մնան չշարժուողները։</verse>
				<verse number="28">Ուստի անշարժ թագաւորութիւն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը որով պաշտում ենք հաճութեամբ Աստուծուն, ահով եւ երկիւղածութեամբ։</verse>
				<verse number="29">Որովհետեւ մեր Աստուածը փչացնող կրակ է։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եղբայրսիրութիւնը հաստատ մնայ.</verse>
				<verse number="2">Հիւրասիրութիւնը մի մոռանաք. որ նորանով ոմանք առանց գիտենալու հրեշտակներ ընդունեցին։</verse>
				<verse number="3">Յիշեցէք կապեալներին որպէս թէ դուք էլ նորանց հետ կապուածներ. եւ չարչարուողներին որպէս թէ դուք էլ մարմնում լինողներ էք։</verse>
				<verse number="4">Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատուական է եւ անկողինը սուրբ. բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստուած կդատէ։</verse>
				<verse number="5">Վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւական համարեցէք այն որ ձեռներումդ ունիք. որովհետեւ ինքն ասեց, թէ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ։</verse>
				<verse number="6">Այնպէս որ համարձակ ենք ասելու. Տէրն է իմ օգնականը, եւ ես չեմ վախենալ, ի՞նչ կանէ ինձ մարդը։</verse>
				<verse number="7">Յիշեցէք ձեր առաջնորդներին որ Աստուծոյ բանը խօսեցին ձեզ. նայեցէք նորանց վարմունքի վախճանին եւ նման եղէք նորանց հաւատքին։</verse>
				<verse number="8">Յիսուս Քրիստոսը նոյնն է երէկ եւ այսօր եւ յաւիտեան։</verse>
				<verse number="9">Կերպ կերպ եւ օտար ուսմունքներով մի տատանուիք. որովհետեւ լաւ է որ սիրտը շնորհքով հաստատուի ոչ թէ կերակուրներով, որոնցով ոչինչ օգուտ չունեցան նորանք որ այնպէս գնացին։</verse>
				<verse number="10">Մենք ունինք սեղան, որից ուտելու իշխանութիւն չունին խորանի պաշտամունքին ծառայողները.</verse>
				<verse number="11">Որովհետեւ այն անասունների արիւնը, որ քահանայապետի ձեռովը սրբարանի մէջ է տարվում մեղքի համար, նորանց մարմիններն այրվում են բանակից դուրս։</verse>
				<verse number="12">Նորա համար Յիսուս էլ որպէսզի բուն իր արիւնովը ժողովրդին սրբէ, դռան դրսի կողմումը չարչարուեցաւ։</verse>
				<verse number="13">Ուրեմն եկէք բանակի դուրսը գնանք նորա մօտ, եւ նորա նախատինքը մեզ վերայ առնենք։</verse>
				<verse number="14">Որովհետեւ այստեղ հաստատ մնացող քաղաք չունինք. այլ հանդերձեալն ենք որոնում։</verse>
				<verse number="15">Ուստի նորա ձեռովն ամեն ժամանակ Աստուծուն օրհնութեան պատարագ մատուցանենք. այսինքն նորա անունը դաւանող շրթունքների պտուղ։</verse>
				<verse number="16">Իսկ բարերարութիւնը եւ հաղորդակցիլը մի մոռանաք. որ այնպիսի պատարագներին հաւանում է Աստուած։</verse>
				<verse number="17">Ականջ դրէք ձեր առաջնորդներին, եւ հնազանդեցէք. որ նորանք հսկում են ձեր հոգիների համար որպէս թէ հաշիւ պիտի տան որ ուրախութիւնով անեն այն եւ ոչ թէ հառաչելով. որ դա ձեզ օգուտ չէ։</verse>
				<verse number="18">Աղօթք արէք մեզ համար, որովհետեւ համոզուած ենք որ բարի խղճմտանք ունինք կամենալով ամեն բանի մէջ բարուոք վարուիլ։</verse>
				<verse number="19">Եւ առաւել եւս աղաչում եմ որ այս անէք, որ շուտով դառնամ ձեզ մօտ։</verse>
				<verse number="20">Եւ խաղաղութեան Աստուածը որ մեռելներից վեր հանեց ոչխարների մեծ Հովիւն յաւիտենական ուխտի արիւնովը՝ մեր Տէր Յիսուսին,</verse>
				<verse number="21">Հաստատէ ձեզ ամեն բարի գործի մէջ նորա կամքն անելու, եւ գործէ ձեզանում ինչ որ հաճոյ է նորա առաջին Յիսուս Քրիստոսի ձեռովը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։</verse>
				<verse number="22">Աղաչում եմ ձեզ, եղբարք, համբերութեամբ տարէք այս մխիթարութեան խօսքը. եւ քիչ էլ գրեցի ձեզ։</verse>
				<verse number="23">Իմացէք թէ մեր եղբայր Տիմոթէոսը արձակուած է. եթէ նա շուտով գայ՝ նորա հետ կտեսնեմ ձեզ։</verse>
				<verse number="24">Բարեւ տուէք ձեր բոլոր առաջնորդներին, եւ բոլոր սուրբերին, բարեւ են տալիս ձեզ նորանք որ Իտալիայի կողմերիցն են։</verse>
				<verse number="25">Շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="59">
			<chapter number="1">
				<verse number="1">Յակոբոս Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառայ. տասնեւերկու ցեղերիդ որ ցրուած էք, ողջոյն։</verse>
				<verse number="2">Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք.</verse>
				<verse number="3">Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում։</verse>
				<verse number="4">Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք։</verse>
				<verse number="5">Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան։</verse>
				<verse number="6">Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին։</verse>
				<verse number="7">Այն մարդը թող չկարծէ, որ Տէրիցը մի բան կ’առնէ։</verse>
				<verse number="8">Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը։</verse>
				<verse number="9">Թող խոնարհ եղբայրը պարծենայ իր բարձրութիւնովը։</verse>
				<verse number="10">Եւ հարուստն իր խոնարհութիւնովը. Որովհետեւ խոտի ծաղկի նման կ’անցնի։</verse>
				<verse number="11">Վասնզի արեգակը ծագեց իր սաստիկ տաքութիւնովը եւ խոտը չորացրեց, եւ նորա ծաղիկը թափուեցաւ, եւ նորա երեսի գեղեցկութիւնը կորաւ. Այնպէս էլ հարուստն իր ճանապարհներումը կ’թոռոմի։</verse>
				<verse number="12">Երանելի է այն մարդը որ համբերում է փորձութեան. Վասնզի եթէ փորձուելով ընտիր գտնուի կեանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին։</verse>
				<verse number="13">Ոչ ով, որ փորձութեամ մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում. Որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. Ինքն էլ ոչ մէկին չէ փորձում.</verse>
				<verse number="14">Բայց ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած։</verse>
				<verse number="15">Եւ այնուհետեւ որ ցանկութիւնը յղացած է՝ ծնվում է մեղք. Եւ մեղքն էլ երբոր կատարվում է՝ մահ կ’ծնի։</verse>
				<verse number="16">Մի խաբուիք իմ սիրելի եղբարք.</verse>
				<verse number="17">Ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է իջնում լոյսի Հօրիցը. որի մէջ բնաւ փոփոխում կամ դարձուածքի շուք չ’կայ։</verse>
				<verse number="18">Նա կամենալով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որ մենք նորա արարածների երախայրի լինենք։</verse>
				<verse number="19">Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար։</verse>
				<verse number="20">Որովհետեւ մարդի բարկութիւնն Աստուծոյ արդարութիւնը չէ գործում։</verse>
				<verse number="21">Սորա համար ամեն աղտեղութիւն եւ չարութեան առաւելութիւնը դէն գցեցէք, եւ խոնարհութիւնով ընդունեցէք ձեր մէջ սերմուած խօսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել։</verse>
				<verse number="22">Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով։</verse>
				<verse number="23">Վասնզի եթէ մէկը միայն խօսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին որ պշուցած մտիկ է տալիս իր իսկական երեսին հայելու մէջ.</verse>
				<verse number="24">Որովհետեւ նայելով տեսաւ իրան եւ անցաւ, եւ շուտով մոռացաւ թէ ինչպէս էր։</verse>
				<verse number="25">Բայց նա որ ազատութեան կատարեալ օրէնքի մէջ աչքը գցած մտիկ տուաւ եւ նորանում կացաւ, նա մոռացուկ լսող չ’եղաւ այլ գործ կատարող. նա իր անելովը երանելի է։</verse>
				<verse number="26">Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ կրօնասէր է եւ իր լեզուն չ’սանձահարէ, այլ իր սիրտը խաբէ, այնպիսի մարդի կրօնասիրութիւնը զուր է.</verse>
				<verse number="27">Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, որբերին եւ այրիներին այցելել նորանց նեղութան մէջ, եւ իր անձն աշխարհքից անարատ պահել։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եղբարքս, մի գուցէ աչառութեամբ ունենաք մէր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատքը, որ փառքի Տէրն է։</verse>
				<verse number="2">Եթէ մի մարդ մտնէ ձեր ժողովարանը, որ ոսկի մատանի եւ պայծառ հագուստ ունենայ, եւ մի աղքատ էլ մտնէ այնտեղ կեղտոտ հագուստով,</verse>
				<verse number="3">Եւ մտիկ տաք նորան որ պայծառ հագուստ ունի եւ ասէք նորան. Դու այստեղ նստիր պատիւով, եւ աղքատին ասէք թէ դու այդտեղ կանգնիր. Կամ թէ Եկ նստիր այստեղ պատուանդանիս մօտ.</verse>
				<verse number="4">Եւ խղճմտանք չէ՞ք անում ձեզանում, եւ չ’եղա՞ք չար խորհուրդների դատաւորներ։</verse>
				<verse number="5">Լսեցէք, սիրելի եղբարքս, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհքի աղքատներին, որ հարուստ են հաւատքով, եւ ժառանգներ այն արքայութեանը որ Աստուած խոստացաւ իրան սիրողներին։</verse>
				<verse number="6">Բայց դուք անպատուեցիք աղքատին. Չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում եւ նորանք են ձեզ դատաստան քաշում։</verse>
				<verse number="7">Չէ՞ որ նորանք են հայհոյում այն բարի անունը որ ձեզ վերայ կանչուած է։</verse>
				<verse number="8">Արդ եթէ թագաւորական օրէնքը կատարէք գրուածին համեմատ թէ Սիրիր քո ընկերին քո անձի պէս, լաւ էք անում։</verse>
				<verse number="9">Բայց եթէ աչառութիւն էք անում, մեղք էք անում՝ յանդիմանուած օրէնքիցը ինչպէս օրինազանցներ։</verse>
				<verse number="10">Վասն զի ով որ բոլոր օրէնքը պահէ եւ մէկումը մեղանչէ, ամեն օրէնքին եղաւ պարտական։</verse>
				<verse number="11">Որովհետեւ այն Շնութիւն մի անիր ասողը ասեց էլ, Մի սպանիր, իսկ եթէ շնութիւն չ’անես բայց սպանես, եղար օրինազանց։</verse>
				<verse number="12">Այնպէս խօսեցէք եւ այնպէս արէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու։</verse>
				<verse number="13">Որովհետեւ անողորմ դատաստան պիտի լինի ողորմութիւն չ’անողի վերայ. Եւ ողորմութիւնը պարծենում է դատաստանի դէմ։</verse>
				<verse number="14">Ի՞նչ է օգուտը, եղբարքս, եթէ մէկն ասէ թէ հաւատք ունի եւ գործ չ’ունենայ. Մի՞թէ հաւատքը կարող է ապրեցնել նորան.</verse>
				<verse number="15">Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինին կամ օրուայ կերակրին կարօտ.</verse>
				<verse number="16">Եւ ձեզանից մէկն ասէ նորանց. Գնացէք խաղաղութեամբ, տաքացէք եւ կշտացէք. Եւ մարմնի պէտք եղածը չ’տաք նորանց, օգուտն ի՞նչ կ’լինի։</verse>
				<verse number="17">Այսպէս էլ հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է։</verse>
				<verse number="18">Բայց մէկը կ’ասէ թէ Դու հաւատք ունիս, եւ ես գործ ունիմ. Ցոյց տուր ինձ քո հաւատքը գործերից, եւ ես էլ ցոյց կ’տամ քեզ իմ հաւատքն իմ գործերիցը։</verse>
				<verse number="19">Դու հաւատում ես թէ մէկ է Աստուած, լաւ ես անում. դեւերն էլ են հաւատում եւ սարսափում են։</verse>
				<verse number="20">Բայց կամենո՞ւմ ես գիտենալ, ով դարտակ մարդ, որ հաւատքն առանց գործերի մեռած է։</verse>
				<verse number="21">Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացաւ իր որդի Իսահակին պատարագ անելով սեղանի վերայ։</verse>
				<verse number="22">Տեսնո՞ւմ ես որ հաւատքը նորա գործերի հետ միասին գործեց. Եւ այն գործերովը հաւատքը կատարեալ եղաւ.</verse>
				<verse number="23">Եւ կատարուեցաւ Գրքի խօսքը որ ասում է. Եւ Աբրահամը հաւատաց Աստուծուն եւ արդարութիւն համարուեցաւ նորա համար. Եւ Աստուծոյ բարեկամ կոչուեցաւ։</verse>
				<verse number="24">Արդ տեսնո՞ւմ էք որ մարդ գործերով է արդարանում, եւ ոչ միայն հաւատքով։</verse>
				<verse number="25">Նոյնպէս էլ Ռախաբ պոռնիկը. Չէ՞ որ գործերով արդարացաւ, երբոր լրտեսներին իրան մօտ առաւ եւ ուրիշ ճանապարհով արձակեց։</verse>
				<verse number="26">Որովհետեւ ինչպէս որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպէս եւ հաւատքն առանց գործերի մեռած է։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Շատ վարդապետներ մի լինիք, եղբարքս. գիտենալով որ մեծ դատաստան պիտի ընդունիք։</verse>
				<verse number="2">Որովհետեւ շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։</verse>
				<verse number="3">Տես, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նորանք հնազանդեն մեզ, եւ նորանց բոլոր մարմինը կառավարում ենք։</verse>
				<verse number="4">Ահա նաւերն էլ, որ այսչափ մեծ են եւ սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են որ կողմն որ ղեկավարի միտքը կամենայ։</verse>
				<verse number="5">Այնպէս էլ լեզուն՝ մի փոքր անդամ է, բայց մեծ մեծ բաներ է խօսում. Տես, մի փոքր կրակը ո՞րքան բան է վառում։</verse>
				<verse number="6">Լեզուն էլ կրակ է՝ այդ անիրաւութեան աշխարհքը. Այսպէս է լեզուն դրուած մեր անդամների մէջ, որ նա բոլոր մարմինն ապականում է եւ կրակով վառում է մեր գոյութեան անիւը, եւ ինքը բորբոքուած է գեհենիցը։</verse>
				<verse number="7">Որովհետեւ գազանների, եւ թռչունների, եւ սողունների, եւ ծովում լինողների բոլոր բնութիւնը նուաճուած է եւ նուաճվում է մարդկային բնութիւնից։</verse>
				<verse number="8">Բայց մարդկանց լեզուն ոչ ով կարող չէ նուաճել, մի անզուսպ չար է՝ լցուած մահաբեր թոյնով։</verse>
				<verse number="9">Նորանով օրհնում ենք Աստուած եւ Հայրը, եւ նորանով անիծում ենք մարդկանց, որ Աստուծոյ նմանութիւնովը ստեղծուած են։</verse>
				<verse number="10">Միեւնոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւն եւ անէծք. Պէտք չէ, եղբարքս, որ սա այսպէս լինի։</verse>
				<verse number="11">Մի՞թէ մի աղբիւր նոյն ակնից քաղցր եւ դառն ջուր կ’բղխէ։</verse>
				<verse number="12">Մի՞թէ կարելի է, եղբարքս, որ թզենին ձիթապտուղ բերէ, կամ որթը թուզ. Այնպէս էլ աղի աղբիւրը չէ կարող քաղցր ջուր հանել։</verse>
				<verse number="13">Ո՞վ է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքովը ցոյց տայ իր գործերը իմաստութեան հեզութիւնովը։</verse>
				<verse number="14">Բայց եթէ դառն նախանձ եւ հակառակութիւն ունիք ձեր սրտերումը, մի պարծենաք եւ սուտ մի ասէք ճշմարտութեան դէմ։</verse>
				<verse number="15">Այս իմաստութիւնը վերեւից իջած չէ, այլ երկրաւոր, շնչաւոր եւ դիւական։</verse>
				<verse number="16">Որովհետեւ ուր որ նախանձ եւ կռիւ կայ, այնտեղ անկարգութիւն եւ ամեն չար բաներ կան։</verse>
				<verse number="17">Բայց վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ է, եւ յետոյ խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր, անկեղծ։</verse>
				<verse number="18">Եւ արդարութեան պտուղը խաղաղութիւնով է սերմվում նորանց համար որ խաղաղութիւն են անում։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Ո՞րտեղից են պատերազմունքներ եւ կռիւներ ձեր միջումը. Չէ՞որ այստեղից է, այսինքն ցանկութիւններիցը որ պատերազմում են ձեր անդամներումը։</verse>
				<verse number="2">Ցանկանում էք եւ չ’ունիք. Սպանում էք եւ նախանձում էք եւ չէք կարողանում հասնել. Պատերազմում էք՝ կռվում էք, բայց չ’ունիք, որովհետեւ չէք խնդրում։</verse>
				<verse number="3">Խնդրում էք եւ չէք առնում, որովհետեւ չար կերպով էք խնդրում, որ ձեր ցանկութիւններումը վատնէք։</verse>
				<verse number="4">Շնացողներ, չգիտէ՞ք որ աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ. արդ ով որ կարողանայ աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ։</verse>
				<verse number="5">Կամ թէ կարծում էք Սուրբ Գիրքը պարա՞պ տեղն է ասում, Նախանձով փափաքում է հոգին որ բնակուած է մեզանում.</verse>
				<verse number="6">Բայց աւելի շնորհք է տալիս. Նորա համար ասում է. Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։</verse>
				<verse number="7">Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից։</verse>
				<verse number="8">Մօտեցէք Աստուծուն, եւ նա կմօտենայ ձեզ։ Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ։</verse>
				<verse number="9">Տառապեցէք եւ սուգ արէք եւ լացէք. Ձեր ծիծաղը թող սուգ դառնայ, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութիւն։</verse>
				<verse number="10">Խոնարհեցէք Տիրոջ առաջին, եւ նա կ’բարձրացնէ ձեզ։</verse>
				<verse number="11">Իրար մի բամբասէք, եղբարք, իր եղբօրը բամբասողը կամ իր եղբօրը դատողը օրէնքն է բամբասում եւ օրէնքն է դատում. Արդ՝ եթէ օրէնքը դատում ես, էլ օրէնքի կատարող չես այլ դատաւոր։</verse>
				<verse number="12">Մէկն է օրէնսդիրը [եւ դատաւորը] որ կարող է փրկել եւ կորցնել. դու ո՞վ ես որ ուրիշին դատում ես։</verse>
				<verse number="13">Ահա, ով դուք, որ ասում էք, թէ Այսօր եւ էգուց գնանք այսինչ քաղաքը, եւ այնտեղ մի տարի լինենք եւ վաճառենք եւ շահինք.</verse>
				<verse number="14">Դուք որ չ’գիտէք էգուցվայ օրը.</verse>
				<verse number="15">Ի՞նչպիսի բան է ձեր կեանքը. Որ մի շոգի է, որ մի քիչ ժամանակ երեւում է եւ յետոյ աներեւութանում. Փոխանակ որ պէտք էր ասէիք, Եթէ Տէրը կամենայ եւ ապրենք, այս բանը կամ այն բանը կ’անենք։</verse>
				<verse number="16">Բայց հիմա պարծենում էք ձեր ամբարտաւանութիւնումը. ամեն այդպիսի պարծանքը չարութիւն է։</verse>
				<verse number="17">Արդ ով որ բարին գիտենայ եւ չ’անէ, նորա համար մեղք է։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Աղէ հիմա, ով հարուստներ, լացէք եւ ողբ արէք ձեր թշվառութիւնների վերայ, որ պիտի գան ձեզ վերայ։</verse>
				<verse number="2">Ձեր հարստութիւնը փտել է, եւ ձեր հանդերձները ցեցի կերակուր եղան.</verse>
				<verse number="3">Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած, նորանց ժանգը վկայ կ’լինի ձեզ դէմ, եւ ձեր միսերը կ’ուտէ կրակի նման. Դուք գանձեր դիզեցիք յետին օրերումը։</verse>
				<verse number="4">Ահա այն մշակների վարձքը որ ձեր արտերը հնձել են, եւ որ դուք զրկել էք. Աղաղակում է, եւ հնձողների աղաղակները հասան զօրութեանց Տիրոջ ականջը։</verse>
				<verse number="5">Երկրի վերայ փափուկ ապրեցիք եւ զբօսացիք. Ձեր սրտերը գիրացրիք ինչպէս մորթուելու օրուայ համար։</verse>
				<verse number="6">Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, նա հակառակ չէ կենում։</verse>
				<verse number="7">Արդ, եղբարքս, երկայնամիտ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ։</verse>
				<verse number="8">Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը. Որ Տիրոջ գալուստը մօտացել է։</verse>
				<verse number="9">Մի հառաչէք իրար դէմ, եղբարք, որ չ’դատուիք. ահա Դատաւորը դռան առաջին կանգնած է։</verse>
				<verse number="10">Եղբարք, չարչարանքի եւ երկայնմտութեան օրինակ առէք մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին։</verse>
				<verse number="11">Ահա համբերողներին երանի ենք տալիս. Յոբի համբերութիւնը լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. որ Տէրը բազմագութ է եւ ողորմած։</verse>
				<verse number="12">Եւ ամեն բանից առաջ, եղբարք, երդում մի անէք ոչ երկնքովը, ոչ երկրովը եւ ոչ էլ մի ուրիշ երդումով, բայց թող լինի ձեր այոն այո եւ ոչը ոչ. Որ դատաստանի տակ չ’ընկնիք։</verse>
				<verse number="13">Եթէ ձեզանից մէկը նեղութիւն է քաշում, թող աղօթք անէ. Եթէ մէկն ուրախանում է, թող սաղմոս ասէ։</verse>
				<verse number="14">Եթէ ձեզանից մէկը հիւանդ է, թող եկեղեցու երէցներին կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն, նորան իւղով օծեն Տիրոջ անունովը.</verse>
				<verse number="15">Եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կ’կացնէ նորան. Եւ եթէ մեղք գործած լինի, կ’թողուի նորան։</verse>
				<verse number="16">Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք արէք, որ բժշկուիք, շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով։</verse>
				<verse number="17">Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակայ. Եւ ջերմեռանդ աղօթք արաւ որ անձրեւ չ’գայ, եւ անձրեւ չ’եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս։</verse>
				<verse number="18">Եւ դարձեալ աղօթք արաւ, եւ երկինքն անձրեւ տուաւ, եւ երկիրն իր պտուղը բուսեցրեց։</verse>
				<verse number="19">Եղբարք, եթէ ձեզանից մէկը մոլորուի ճշմարտութեան ճանապարհիցը, եւ մէկը դարձնէ նորան,</verse>
				<verse number="20">Թող գիտենայ, թէ մեղաւորին իր մոլորութեան ճանապարհիցը դարձնողը, մի հոգի կ’փրկէ մահից եւ մեղքերի շատութիւնը կ’ծածկէ։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="60">
			<chapter number="1">
				<verse number="1">Պետրոս Յիսուս Քրիստոսի առաքեալ, ընտրուած օտարականներիդ որ ցրուած էք Պոնտոսի, Գաղատիայի եւ Կապադովկիայի եւ Ասիայի եւ Բիւթանիայի երկիրներումը.</verse>
				<verse number="2">Հօր Աստուծոյ կանխագիտութեան պէս, Հոգու սրբութիւնովը, հնազանդութեան եւ Յիսուս Քրիստոսի արիւնին սրսկելու համար. շնորհք եւ խաղաղութիւն շատանայ ձեզ վերայ։</verse>
				<verse number="3">Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմութեան համեմատ մեզ վերստին ծնեց դէպի կենդանի յոյսը, Յիսուս Քրիստոսի մեռելներից յարութիւն առնելովը,</verse>
				<verse number="4">Դէպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգութիւնը, որ երկնքումը պահուած է ձեզ համար.</verse>
				<verse number="5">Որ Աստուծոյ զօրութեամբը պահպանվում էք հաւատքով դէպի պատրաստուած փրկութիւնը, որ յայտնուելու էր յետին ժամանակումը։</verse>
				<verse number="6">Որ նորանով կ’ուրախանաք, թէեւ հիմա՝ ինչպէս որ հարկը պահանջում է՝ մի քիչ տրտմած էք կերպ կերպ փորձանքների մէջ,</verse>
				<verse number="7">Որ ձեր հաւատքի փորձառութիւնն աւելի պատուական գտնուի քան կորստեան ոսկին, որ կրակով է փորձվում, գովութեան պատիւի եւ փառքի համար Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը.</verse>
				<verse number="8">Որին չ’տեսած սիրում էք. որ նորան հաւատացիք թէեւ հիմա չէք տեսնում, եւ ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով,</verse>
				<verse number="9">Ձեր հաւատքի վախճանն ընդունելով, այսինքն հոգիների փրկութիւնը։</verse>
				<verse number="10">Որ այն փրկութեան համար որոնեցին եւ քննեցին մարգարէները, որ մարգարէանում էին այն շնորհքի համար որ լինելու էր ձեզանում,</verse>
				<verse number="11">Քննելով թէ որ՝ եւ ինչպիսի ժամանակի համար էր գուշակում Քրիստոսի Հոգին որ նորանցում էր, առաջուց վկայելով Քրիստոսի չարչարանքները եւ նորանից յետոյ լինելու փառքը։</verse>
				<verse number="12">Որոնց յայտնուեցաւ, որ ոչ թէ իրանց անձերին, այլ մեզ էին մատակարարում այն բաները, որ հիմա պատմուեցան ձեզ նորանց ձեռովն, որ աւետարանեցին ձեզ Սուրբ Հոգովը որ երկնքիցն ուղարկուեցաւ. որի մէջ հրեշտակները ցանկանում են տեսնելով թափանցել։</verse>
				<verse number="13">Նորա համար ձեր մտքի մէջքը գօտեպնդած, եւ զարթնացած, կատարելապէս յուսացէք այն շնորհքին որ հասնում է ձեզ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը,</verse>
				<verse number="14">Հնազանդ որդկանց պէս, չ’նմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի առաջի ցանկութիւններին։</verse>
				<verse number="15">Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը.</verse>
				<verse number="16">Որովհետեւ գրուած է, Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ։</verse>
				<verse number="17">Եւ եթէ Հայր էք կանչում նորան, որ առանց աչառութեան դատաստան է անում ամեն մէկի գործին պէս, ապա ձեր պանդխտութեան ժամանակը վախով վարուեցէք.</verse>
				<verse number="18">Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք ձեր հայրենաւանդ ունայն վարմունքիցը.</verse>
				<verse number="19">Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի։</verse>
				<verse number="20">Որ առաջուց ճանաչուած էր աշխարհքի սկզբիցն առաջ, բայց ժամանակների վերջումն երեւեցաւ ձեզ համար,</verse>
				<verse number="21">Ձեզ՝ նորանով այն Աստուծուն հաւատացողներիդ, որ նորան մեռելներից յարուցրեց, եւ փառքը նորան տուաւ, որ ձեր հաւատքը եւ յոյսն Աստուծոյ վերայ լինի։</verse>
				<verse number="22">Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք.</verse>
				<verse number="23">Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։</verse>
				<verse number="24">Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։</verse>
				<verse number="25">Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան. եւ սա այն խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Արդ՝ դէն գցելով ամեն չարութիւնը եւ ամեն խաբէութիւնը, եւ կեղծաւորութիւնները, եւ նախանձը, եւ ամեն չարախօսութիւնը,</verse>
				<verse number="2">Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր անխարդախ կաթին որ նորանով աճէք [դէպի փրկութիւնը].</verse>
				<verse number="3">Եթէ ճաշակել էք որ Տէրը քաղցր է։</verse>
				<verse number="4">Որին մօտեցել էք՝ այն կենդանի Վէմին, որ թէեւ մարդկանցից անարգուած, բայց Աստուծոյ մօտ ընտրուած եւ պատուական է։</verse>
				<verse number="5">Դուք էլ կենդանի քարերի պէս շինուեցէք հոգեւոր տաճար, սուրբ քահանայութիւն, որ հոգեւոր պատարագներ մատուցանէք Աստուծոյ ընդունելի՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը։</verse>
				<verse number="6">Որովհետեւ գրքումն էլ կայ, թէ Ահա Սիօնումն անկիւնի գլուխ՝ ընտիր պատուական քար եմ դնում, եւ նորան հաւատացողը չի ամաչիլ։</verse>
				<verse number="7">Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. Բայց անհաւատներին այն քարը որ շինողներն անարգեցին, նա անկիւնի գլուխ եղաւ.</verse>
				<verse number="8">Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. որ նորա համար էլ գրուած են։</verse>
				<verse number="9">Բայց դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ.</verse>
				<verse number="10">Որ դուք ժամանակով ժողովուրդ չ’էիք, բայց հիմա Աստուծոյ ժողովուրդ էք. Որ ողորմուած չ’էիք, բայց հիմա ողորմուածներ։</verse>
				<verse number="11">Սիրելիներ, աղաչում եմ ձեզ ինչպէս պանդուխտներ եւ օտարականներ, հեռու կացէք մարմնաւոր ցանկութիւններիցը, որ կռվում են հոգու դէմ։</verse>
				<verse number="12">Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պէս բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառաւորեն Աստուծուն այցելութեան օրումը։</verse>
				<verse number="13">Արդ հնազանդեցէք ամեն մարդկային կարգի՝ Տիրոջ համար. Թէ թագաւորի ինչպէս թէ մի վերնագոյնի.</verse>
				<verse number="14">Թէ կուսակալների ինչպէս նորանից ուղարկուածների՝ չարագործները պատժելու եւ բարեգործները գովելու համար։</verse>
				<verse number="15">Որովհետեւ Աստուծոյ կամքն այսպէս է, որ բարի գործերով պապանձեցնէք անխելք մարդկանց տգիտութիւնը։</verse>
				<verse number="16">Ինչպէս ազատներ, եւ ոչ թէ ազատութիւնն ինչպէս չարութեան ծածկոց ունեցողներ. այլ ինչպէս Աստուծոյ ծառաներ։</verse>
				<verse number="17">Ամենին պատուեցէք եղբայրութիւնը սիրեցէք. Աստուածանից վախեցէք. թագաւորին պատուեցէք։</verse>
				<verse number="18">Ծառաները հնազանդ լինին տէրերին ամեն վախով, ոչ միայն բարիներին եւ հեզահոգիներին, բայց ժանտաբարոներին էլ։</verse>
				<verse number="19">Որովհետեւ սա շնորհք է եթէ մէկն դէպի Աստուած ունեցած խղճմտանքովը նեղութիւնների համբերէ անիրաւ տեղը։</verse>
				<verse number="20">Վասնզի ի՞նչ գովասանք է, եթէ մեղանչէք եւ նորա համար ծեծուիք, ու համբերէք. Այլ եթէ բարիք գործէք եւ նորա համար չարչարուիք ու համբերէք, դա է շնորհք Աստուածանից։</verse>
				<verse number="21">Որովհետեւ դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք.</verse>
				<verse number="22">Որ մեղք չ’գործեց, եւ նենգութիւն չ’գտնուեցաւ նորա բերանումը.</verse>
				<verse number="23">Որ նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. Չարչարուելիս՝ չէր սպառնում, բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին.</verse>
				<verse number="24">Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերայ բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք, որ նորա խոցերովը բժշկուեցաք։</verse>
				<verse number="25">Որովհետեւ մոլորուած ոչխարների պէս էիք. բայց հիմա դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Նոյնպէս էլ, կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին,</verse>
				<verse number="2">Տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը։</verse>
				<verse number="3">Որ ձեր զարդարանքը չ’լինի դրսեւանց մազերի հիւսելը, եւ ոսկեղէնների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը.</verse>
				<verse number="4">Այլ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբը. Որ դա Աստուծոյ առաջին շատ թանգագին է։</verse>
				<verse number="5">Որովհետեւ այսպէս էլ մի ժամանակով այն սուրբ կանայքը, որ իրանց յոյսն Աստուծոյ վերայ էին դրել, զարդարում էին իրանց անձերն իրանց մարդկանցը հնազանդելով։</verse>
				<verse number="6">Ինչպէս Սառան հնազանդ էր Աբրահամին, նորան տէր կոչելով, որի որդիներ էք եղել դուք, որ բարեգործ լինէք եւ ոչ մի երկիւղից չ’վախենաք։</verse>
				<verse number="7">Նմանապէս, մարդիկ, իմաստութիւնով բնակուեցէք նորանց հետ. ինչպէս տկար անօթի՝ կանանց պատիւ տալով, իբրեւ կեանքի շնորհքի ժառանգակիցներ. որ ձեր աղօթքը չ’խափանուի։</verse>
				<verse number="8">Եւ վերջապէս ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղէք։</verse>
				<verse number="9">Չարի փոխարէն չար չ’հատուցանէք, կամ բամբասանքի փոխարէն բամբասանք. Այլ ընդ հակառակն օրհնեցէք, գիտենալով որ իսկ սորա մէջ կանչուեցաք, որ օրհնութիւնը ժառանգէք։</verse>
				<verse number="10">Որովհետեւ ով որ կամենում է կեանք սիրել եւ լաւ օրեր տեսնել, թող իր լեզուն չարութիւնից լուռ պահէ, եւ իր շրթունքները՝ որ նենգութիւն չ’խօսեն.</verse>
				<verse number="11">Չարիցը ետ քաշուի եւ բարի անէ, խաղաղութիւն որոնէ եւ նորան հետեւէ։</verse>
				<verse number="12">Որովհետեւ Տիրոջ աչքերն արդարների վերայ են, եւ նորա ականջները դէպի նորանց աղօթքը, Տիրոջ երեսը չարագործների վերայ է։</verse>
				<verse number="13">Եւ ո՞վ է նա որ չարչարէ ձեզ, եթէ դուք բարիին հետեւող լինիք։</verse>
				<verse number="14">Բայց թէեւ չարչարուիք էլ արդարութեան համար, երանելի էք. Բայց նորանց երկիւղիցը մի վախենաք եւ մի շփոթուիք։</verse>
				<verse number="15">Այլ Տէր Աստուծուն ձեր սրտի մէջ սուրբ պահեցէք. Եւ միշտ պատրաստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ։</verse>
				<verse number="16">Եւ բարի խղճմտանք ունենաք, որ ինչ բանի համար որ չարախօսում են ձեզանից ինչպէս չարագործներից, ամօթով մնան նորանք որ Քրիստոսում ձեր բարի վարքը բամբասում են։</verse>
				<verse number="17">Որովհետեւ աւելի լաւ է, եթէ Աստուծոյ կամքը սա կամենում է, բարի գործելով չարչարուիլ, քան թէ չար գործելով։</verse>
				<verse number="18">Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն. որ թէեւ մեռաւ մարմնով, բայց կենդանի եղաւ հոգով։</verse>
				<verse number="19">Որով գնաց բանտումը եղող հոգիներին էլ քարոզեց։</verse>
				<verse number="20">Որոնք մի ժամանակ ապստամբ էին, երբոր Աստուծոյ երկայնմտութիւնը համբերում էր նորանց Նոյի օրերումը տապանը պատրաստուելիս, որի մէջ քիչ այսինքն ութ հոգի ջրիցը պրծան.</verse>
				<verse number="21">Որի օրինակն այսինքն մկրտութիւնը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թէ մարմնի աղտը դէն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, Յիսուս Քրիստոսի յարութիւնովը։</verse>
				<verse number="22">Որ գնացել է երկինքը, եւ Աստուծոյ աջ կողմն է. հրեշտակներն եւ իշխանութիւններն եւ զօրութիւններն հնազանդելով նորան։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Արդ Քրիստոս որ մարմնով մեզ համար չարչարուեցաւ, դուք էլ նոյն մտքովը զինուորուեցէք որ մարմնով չարչարուողը մեղքից դադարեց։</verse>
				<verse number="2">Որ այլ եւս ոչ թէ մարդկանց ցանկութիւնների պէս, այլ Աստուծոյ կամքի պէս ապրիք մարմնում մնացած ժամանակը։</verse>
				<verse number="3">Որովհետեւ բաւական է մեզ որ մեր կեանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էիք գիճութիւններով, ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, արբեցութիւններով, կամ անօրէն կռապաշտութիւններով.</verse>
				<verse number="4">Որ դորա վերայ զարմանում են, որ դուք նորանց հետ չէք վազում նոյն անկարգ զեղխութեան մէջ, եւ հայհոյում են,</verse>
				<verse number="5">Որ նորանք պիտի հաշիւ տան նորան, որ պատրաստ է դատաստան անելու կենդանիներին եւ մեռելներին։</verse>
				<verse number="6">Որովհետեւ իսկ սորա համար մեռելներին էլ աւետարանուեցաւ, որ մարդի կողմանէ մարմնով դատուին, բայց կենդանի լինեն Աստուծոյ կողմանէ հոգով։</verse>
				<verse number="7">Եւ ամեն բանի վերջը մօտեցել է, ուրեմն պարկեշտ կացէք եւ արթուն եղէք աղօթքներում։</verse>
				<verse number="8">Բայց ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ, որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։</verse>
				<verse number="9">Հիւրասէր եղէք իրար հետ առանց տրտնջանքի։</verse>
				<verse number="10">Ամեն մէկդ ինչպէս որ շնորհք է ընդունել՝ այն իրար մատակարարեցէք. Ինչպէս Աստուծոյ կերպ կերպ շնորհաց լաւ տնտեսներ։</verse>
				<verse number="11">Եթէ մէկը խօսում է թող ինչպէս Աստուծոյ հրամաններ խօսի. եթէ մէկը մատակարարում է թող լինի ինչպէս այն զօրութիւնից, որ Աստուած է շնորհում. որ ամեն բանի մէջ Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի ձեռովը. որին լինի փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։</verse>
				<verse number="12">Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ։</verse>
				<verse number="13">Այլ ուրախ եղէք իբրեւ թէ Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք։</verse>
				<verse number="14">Եթէ նախատուիք Քրիստոսի անունի համար, երանելի էք. Որովհետեւ փառքի եւ Աստուծոյ Հոգին հանգչում է ձեզ վերայ, նորանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառաւորվում։</verse>
				<verse number="15">Ձեզանից մէկը չ’չարչարուի ինչպէս մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ ինչպէս ուրիշի բանին խառնուող.</verse>
				<verse number="16">Բայց եթէ ինչպէս Քրիստոնեայ չարչարուի, թող չ’ամաչէ, այլ փառք տայ Աստուծուն այս մասին։</verse>
				<verse number="17">Որովհետեւ ժամանակն է որ դատաստանն սկսէ Աստուծոյ տանիցը. բայց եթէ առաջ մեզանից, ապա ի՞նչ կ’լինի նորանց վերջը որ Աստուծոյ աւետարանին անհնազանդ են։</verse>
				<verse number="18">Եւ եթէ արդարն հազիւ է ապրում, ապա ամբարիշտը եւ մեղաւորը ո՞րտեղ կ’երեւայ։</verse>
				<verse number="19">Սորա համար Աստուծոյ կամքի պէս չարչարուողներն էլ թող ինչպէս հաւատարիմ Ստեղծողին յանձնեն իրանց հոգիները բարեգործութիւնով։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Ձեր մէջի երէցներին աղաչում եմ երէցընկերս եւ Քրիստոսի չարչարանքների վկայս, եւ այն յայտնուելու էլ փառքի մասնակիցս,</verse>
				<verse number="2">Արածեցրէք Աստուծոյ հօտը որ ձեզ մօտ է, վերակացու լինելով ոչ թէ ստիպուած, այլ յօժար կամքով, ոչ թէ պիղծ շահասիրութիւնով՝ այլ յօժարութիւնով.</verse>
				<verse number="3">Ոչ թէ ինչպէս վիճակների վերայ տիրապետելով, այլ հօտին օրինակներ լինելով։</verse>
				<verse number="4">Եւ երբոր Հովուապետն կ’երեւի, փառքի անթառամ պսակը կ’ընդունէք։</verse>
				<verse number="5">Այսպէս էլ դուք, երիտասարդներ, հնազանդեցէք ծերերին, ամենդ իրար հնազանդելով խոնարհութիւնը հագէք. որ Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։</verse>
				<verse number="6">Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով։</verse>
				<verse number="7">Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար։</verse>
				<verse number="8">Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ։</verse>
				<verse number="9">Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած, գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են նոյն չարչարանքներն են քաշում։</verse>
				<verse number="10">Եւ ամեն շնորհքի Աստուածը, որ մեզ կանչեց իր յաւիտենական փառքի մէջ Քրիստոս Յիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում էք, կատարեալ անէ, հաստատէ, զօրացնէ, հիմնէ.</verse>
				<verse number="11">Նորան լինի փառք եւ իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։</verse>
				<verse number="12">Սիղուանոս հաւատարիմ եղբօր ձեռովն, ինչպէս որ կարծում եմ, կարճառօտ գրեցի, որ յորդորեմ եւ այս բանի համար վկայեմ, թէ սա է Աստուծոյ ճշմարիտ շնորհքը, որի մէջ դուք կանգնած էք։</verse>
				<verse number="13">Բարեւ է տալիս ձեզ ձեզ հետ ընտրուած եկեղեցին որ Բաբիլոնումն է. Եւ իմ որդի Մարկոսը։</verse>
				<verse number="14">Իրար բարեւ տուէք սէրի համբոյրով. խաղաղութիւն լինի ձեզ ամենիդ որ Քրիստոս Յիսուսումն էք։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="61">
			<chapter number="1">
				<verse number="1">Շմաւոն Պետրոս՝ Յիսուս Քրիստոսի ծառայ եւ առաքեալ, ձեզ՝ որ մեզ հետ նոյն պատուական հաւատքին հասաք մեր Աստուծոյ եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի արդարութիւնովը.</verse>
				<verse number="2">Շնորհք եւ խաղաղութիւն շատանայ ձեզ վերայ Աստուծոյ եւ մեր Տէր Յիսուսի գիտութիւնովը։</verse>
				<verse number="3">Ինչպէս որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ այն ամենը որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պէտք է նորա գիտութիւնովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով.</verse>
				<verse number="4">Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝ աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով։</verse>
				<verse number="5">Եւ սոյն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը, եւ առաքինութիւնովը գիտութիւնը,</verse>
				<verse number="6">Եւ գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը, եւ համբերութիւնովն աստուածպաշտութիւնը,</verse>
				<verse number="7">Եւ աստուածպաշտութինովն եղբայրսիրութիւնը, եւ եղբայրսիրութիւնովը սէրը՝՝։</verse>
				<verse number="8">Որովհետեւ այս բաները ձեզանում մնալով եւ աճելով դատարկ եւ անպտուղ չեն անիլ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գիտութիւնումը։</verse>
				<verse number="9">Բայց նա որ այս բաներն իրան մօտ չ’ունի, կոյր է եւ կարճատես, մոռացած լինելով իր առաջին մեղքերից սրբուիլը։</verse>
				<verse number="10">Սորա համար, եղբարք, աւելի ջանք արէք, որ ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ անէք. Որովհետեւ սորանք անելով երբէք յանցանքի մէջ չէք ընկնիլ։</verse>
				<verse number="11">Որովհետեւ այսպէս առատութիւնով կ’տրուի ձեզ մտնել մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը։</verse>
				<verse number="12">Ուստի ես զանցառու չեմ լինիլ ձեզ յիշեցնելու սորանց համար, թէ եւ գիտէք եւ հաստատուած էք այս ներկայ ճշմարտութիւնումը։</verse>
				<verse number="13">Եւ իրաւունք եմ համարում, որ քանի որ այս վրանի մէջ եմ զարթնեցնեմ ձեզ յիշեցնելով։</verse>
				<verse number="14">Գիտեմ որ շուտով պիտի ինձանից հանեմ իմ այս վրանը, ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսը յայտնեց ինձ։</verse>
				<verse number="15">Բայց ջանք էլ կ’անեմ որ միշտ կարողանաք իմ աշխարհքից դուրս գալուց յետոյ այս բաները յիշել։</verse>
				<verse number="16">Որովհետեւ մենք ոչ թէ վարպետութեամբ հնարուած առասպելների հետեւելով ցոյց տուինք ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը. այլ ականատես լինելով նորա մեծափառութեանը։</verse>
				<verse number="17">Որովհետեւ նա Հայր Աստուածանից պատիւ եւ փառք առաւ, երբոր այն մեծվայելչութեան փառքիցն այնպիսի ձայն եկաւ նորան թէ Դա է իմ սիրելի Որդին որին ես հաւանել եմ։</verse>
				<verse number="18">Եւ այս ձայնը մենք լսեցինք երկնքիցն եկած, երբոր նորա հետ այն սուրբ սարումն էինք։</verse>
				<verse number="19">Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք, որ եթէ նորան մտիկ անէք, լաւ կ’անէք, ինչպէս մի ճրագի որ լոյս է տալիս մութ տեղը, մինչեւ որ ցերեկը լուսանայ եւ լուսաբերը ծագի ձեր սրտերումը։</verse>
				<verse number="20">Բայց առաջ այս գիտացէք, որ Գրքերի ամեն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չ’ունի։</verse>
				<verse number="21">Որովհետեւ երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ մարդկանց կամքի պէս, բայց Սուրբ Հոգուցը շարժուած խօսեցան Աստուծոյ մարդիկը։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եւ սուտ մարգարէներ էլ կային այն ժողովրդի մէջ, ինչպէս ձեր մէջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն. Որ ներս կ’մտցնեն կորստական հերձուածողութիւններ. Եւ ուրանալով այն Տիրոջը որ իրանց գնեց, իրանց վերայ շուտահաս կորուստ կ’բերեն։</verse>
				<verse number="2">Եւ շատ մարդիկ կ’հետեւեն նորանց կորստեանը. Որոնց պատճառով ճշմարտութեան ճանապարհը կ’հայհոյուի։</verse>
				<verse number="3">Եւ ագահութիւնով իրանց մտքից հնարած խօսքերով ձեզ վաճառաշահութեան կգործածեն, որոնց դատաստանը վաղուց պատրաստուած պարապ չէ, եւ նորանց կորուստը չէ ննջում։</verse>
				<verse number="4">Որովհետեւ եթէ Աստուած այն հրեշտակներին, որ մեղանչեցին, չ’խնայեց, այլ խաւարի կապանքովը տարտարոսը գցած դատաստանի համար պահել տուաւ.</verse>
				<verse number="5">Եւ առաջին աշխարհքին էլ չ’խնայեց, այլ Նոյին, որ ութերորդն էր, այն արդարութեան քարոզչին՝ պահեց երբոր ամբարիշտների աշխարհքի վերայ ջրհեղեղը ածեց.</verse>
				<verse number="6">Եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց, յետոյ եկող ամբարիշտներին օրինակ դնելով.</verse>
				<verse number="7">Եւ փրկեց արդար Ղովտին որ անօրէնների անառակ վարմունքներովը ձանձրացել էր։</verse>
				<verse number="8">Որովհետեւ այն արդարը՝ նորանց մէջ բնակուելով՝ տեսնելովը եւ լսելովը, օրէցօր իր արդար հոգին տանջվում էր նորանց անօրէն գործերովը.</verse>
				<verse number="9">Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից, եւ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար որ տանջուին։</verse>
				<verse number="10">Մանաւանդ նորանց որ պղծալից ցանկութիւնով մարմնի ետեւից են գնում եւ տէրութիւնը անարգում, յանդուգներ, ինքնահաւաններ, որ չեն վախենում փառքը հայհոյելով։</verse>
				<verse number="11">Մինչդեռ հրեշտակներն, որ զօրութիւնով եւ կարողութիւնով աւելի մեծ են, հայհոյանքի դատաստանը չեն բերում նորանց վերայ Տիրոջ առաջին։</verse>
				<verse number="12">Իսկ սորանք ինչպէս անբան անասուններ, որ ի բնէ ծնուած են որսի եւ ապականութեան համար, հայհոյում են այն բաները որ չ’գիտեն, իրանց ապականութիւնովը կ’ապականուին։</verse>
				<verse number="13">Անիրաւութեան վարձքն ստանալով, որ ցերեկուայ փափկութիւնը զուարճութիւն են համարում, աղտ են եւ կեղտ, եւ իրանց խաբեբայութիւններովը զուարճանում են, ձեզ հետ միասին ուտել խմելիս։</verse>
				<verse number="14">Աչքեր ունին պոռնկութիւնով լիքը, որ մեղքիցը չեն դադարում. Խաբում են անհաստատ անձերին, որ ագահութիւնով բռնուած սրտեր ունին, անէծքի որդիք։</verse>
				<verse number="15">Որ շիտակ ճանապարհը թողած մոլորուեցան, Բէովրեան Բաղաամի ճանապարհին հետեւելով, որ անիրաւութեան վարձքը սիրեց.</verse>
				<verse number="16">Որ իր անօրէնութեան յանդիմանութիւնն ստացաւ. Անխօս էշը մարդի ձայնով խօսելով՝ արգիլեց մարգարէի յիմարութիւնը։</verse>
				<verse number="17">Սորանք անջուր աղբիւրներ են, մրրկից քշուած ամպեր, որոնց համար խաւարի մթութիւնը պահուած է յաւիտեան։</verse>
				<verse number="18">Որովհետեւ ունայնութեան հպարտ բաներ խօսելով՝ գիճութիւններով խաբում են մարմնի ցանկութիւններով նորանց, որ ճշմարտապէս փախել են մոլորութեան մէջ վարուողներից։</verse>
				<verse number="19">Նորանց ազատութիւն են խոստանում, եւ իրանք ապականութեան ծառաներ են. Որովհետեւ ինչ բանով որ մէկը յաղթուի, նորան էլ ծառան է։</verse>
				<verse number="20">Որովհետեւ եթէ աշխարհքի պղծութիւններիցը մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի գիտութիւնովը փախչողները կրկին նորանում շաղախուած յաղթուին, նորանց վերջը չար եղաւ քան թէ առաջինը։</verse>
				<verse number="21">Որովհետեւ լաւ էր նորանց որ չ’ճանաչէին արդարութեան ճանապարհը, քան թէ ճանաչեցին եւ յետ քաշուեցան այն սուրբ պատուիրանքիցը, որ աւանդուեցաւ նորանց։</verse>
				<verse number="22">Եւ նորանց պատահեց այն ճշմարիտ առակի խօսքը թէ Շունը վերադառնում է դէպի իր փսխածը, եւ լուացուած խոզը՝ թաւալուելու ցեխի մէջ։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Սիրելիներ, սա արդէն երկրորդ թուղթն եմ գրում ձեզ, որոնցով ձեր մաքուր միտքը յիշեցնելով զարթնեցնեմ,</verse>
				<verse number="2">Որ յիշէք սուրբ մարգարէներից առաջուց ասուած խօսքերը եւ մեր՝ Տիրոջ եւ Փրկչի առաքեալներիս պատուիրանքները։</verse>
				<verse number="3">Բայց առաջ այս գիտացէք, որ յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին։</verse>
				<verse number="4">Եւ կ’ասեն. Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ։</verse>
				<verse number="5">Վասնզի նորանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է Աստուծոյ խօսքովը.</verse>
				<verse number="6">Նորա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորաւ։</verse>
				<verse number="7">Եւ այժմեան երկինքը եւ երկիրս նոյն խօսքովը պահպանուած պահվում են կրակի համար դատաստանի եւ ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը։</verse>
				<verse number="8">Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր։</verse>
				<verse number="9">Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։</verse>
				<verse number="10">Բայց Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ’գայ. որ նորանում երկինքը շառաչիւնով կ’անցնէ եւ տարերքը կրակով վառուած կ’հալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ’այրուին։</verse>
				<verse number="11">Հիմա որ սորանք ամենը հալուելու բաներ են. Ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում։</verse>
				<verse number="12">Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել, որ նորանում երկինքները կրակով այրուած կ’լուծուին. Եւ տարերքը կրակ ընկած կ’հալուին։</verse>
				<verse number="13">Բայց նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. Որոնցում արդարութիւն է բնակվում։</verse>
				<verse number="14">Սորա համար, սիրելիներ, սորանց սպասելով ջանք արէք որ անբիծ եւ անարատ գտնուիք նորա առաջին խաղաղութեան մէջ։</verse>
				<verse number="15">Եւ մեր Տիրոջ երկայնմտութիւնը փրկութիւն համարեցէք. Ինչպէս մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ Աստուածանից իրան տրուած իմաստութեան պէս գրեց ձեզ։</verse>
				<verse number="16">Ինչպէս ամեն թղթերումն էլ խօսում է այս բաների համար. Որոնցում մի քանի դժուարիմաց բաներ կան. Որ անուսումները եւ անհաստատները նորանց ծռում են, ինչպէս միւս գրքերն էլ՝ իրանց անձերի կորստեան համար։</verse>
				<verse number="17">Ուրեմն դուք, սիրելիներ, առաջուց իմանալով զգոյշ կացէք, որ մի գուցէ անօրէնների մոլորութիւնովը յափշտակուելով ընկնէք ձեր հաստատութիւնիցը։</verse>
				<verse number="18">Եւ աճեցէք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը. նորան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ յաւիտենական օրն։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="62">
			<chapter number="1">
				<verse number="1">Այն որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, եւ մեր ձեռքերը շօշափեցին՝ կեանքի Բանի համար.</verse>
				<verse number="2">(Եւ կեանքը յայտնուեցաւ, եւ մենք տեսանք, եւ վկայում ենք, եւ պատմում ենք ձեզ յաւիտենական կեանքը, որ Հօր մօտ էր եւ երեւեցաւ մեզ։)</verse>
				<verse number="3">Այն որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդութիւն ունենաք մեզ հետ. եւ մեր հաղորդութիւնը Հօր հետ եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի հետ։</verse>
				<verse number="4">Եւ սա գրում ենք ձեզ, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։</verse>
				<verse number="5">Եւ սա է այն աւետիքը, որ նորանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թէ Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում։</verse>
				<verse number="6">Եթէ ասենք թէ հաղորդութիւն ունինք նորա հետ, եւ խաւարի մէջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտութիւնը չենք անում։</verse>
				<verse number="7">Բայց եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։</verse>
				<verse number="8">Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։</verse>
				<verse number="9">Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։</verse>
				<verse number="10">Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չ’մեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։</verse>
				<verse number="2">Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ։</verse>
				<verse number="3">Եւ սորանով գիտենք որ ճանաչեցինք նորան, եթէ նորա պատուիրանքները պահենք։</verse>
				<verse number="4">Ով որ ասում է թէ Ճանաչեցի նորան եւ նորա պատուիրանքները չէ պահում, ստախօս է, եւ ճշմարտութիւնը չ’կայ նորանում։</verse>
				<verse number="5">Բայց ով որ նորա խօսքը պահէ, իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է. սորանով ճանաչում ենք որ նորանում ենք։</verse>
				<verse number="6">Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ։</verse>
				<verse number="7">Եղբայրներ, ոչ թէ մի նոր պատուիրանք եմ գրում ձեզ, այլ հին պատուիրանքը որ սկզբիցն ունէիք եւ հին պատուիրանքն այն խօսքն է որ լսեցիք սկզբիցը։</verse>
				<verse number="8">Դարձեալ նոր պատուիրանք եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նորանում եւ ձեզանում. որ խաւարն անցնում է, եւ ճշմարիտ լոյսն արդէն երեւում է։</verse>
				<verse number="9">Ով որ ասում է, թէ լոյսի մէջ է եւ իր եղբօրն ատում է, մինչեւ հիմա խաւարի մէջ է։</verse>
				<verse number="10">Նա որ իր եղբօրը սիրում է, լոյսի մէջ է մնում, եւ գայթակղութիւն չ’կայ նորանում։</verse>
				<verse number="11">Բայց նա որ իր եղբօրն ատում է, խաւարումն է, եւ խաւարի մէջ է ման գալիս, եւ չ’գիտէ թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրեց նորա աչքերը։</verse>
				<verse number="12">Գրում եմ ձեզ, որդեակներ, որ ձեր մեղքերը թողուած են ձեզ նորա անունի համար։</verse>
				<verse number="13">Գրում եմ ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նորան որ սկզբիցն է. գրում եմ ձեզ, երիտասարդներ, որ դուք յաղթեցիք չարին։</verse>
				<verse number="14">Գրում եմ ձեզ, մանկունք, որ ճանաչեցիք Հօրը. գրեցի ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նորան որ սկզբիցն է. Գրեցի ձեզ, երիտասարդներ, որ դուք զօրաւոր էք. Եւ Աստուծոյ խօսքը բնակվում է ձեզանում, եւ դուք յաղթել էք չարին։</verse>
				<verse number="15">Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։</verse>
				<verse number="16">Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։</verse>
				<verse number="17">Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան։</verse>
				<verse number="18">Որդեակներ, վերջի ժամանակն է, եւ ինչպէս լսեցիք թէ Նեռը գալիս է, եւ այժմ շատ նեռեր են եղել, որ սորանից իմանում ենք թէ վերջի ժամանակն է։</verse>
				<verse number="19">Մեզանից դուրս գնացին, բայց մեզանից չէին. որովհետեւ եթէ մեզանից լինէին, ապա մեզ հետ մնացած կ’լինէին. բայց որ յայտնի լինեն թէ նորանք ամենը մեզանից չեն։</verse>
				<verse number="20">Եւ դուք օծութիւն ունիք այն սուրբիցը եւ ամեն բան գիտէք։</verse>
				<verse number="21">Չ’գրեցի ձեզ իբր թէ ճշմարտութիւնը չ’գիտէք, այլ թէ գիտէք նորան, եւ՝ թէ ամեն ստութիւն այն ճշմարտութիւնիցը չէ։</verse>
				<verse number="22">Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. Նա Նեռն է, որ ուրանում Հօրը եւ Որդուն։</verse>
				<verse number="23">Ամեն ով որ Որդուն ուրանում է, Հօրն էլ չ’ունի. նա որ Որդուն դաւանում է, Հօրն էլ ունի։</verse>
				<verse number="24">Արդ այն որ դուք լսեցիք սկզբիցը, թող բնակուէ ձեզանում. եթէ բնակուէ ձեզանում այն որ սկզբիցը լսեցիք, դուք էլ կ’բնակուէք Որդու եւ Հօր մէջ։</verse>
				<verse number="25">Եւ սա է այն խոստմունքը որ նա աւետարանեց մեզ, այսինքն յաւիտենական կեանքը։</verse>
				<verse number="26">Այս բաները գրեցի ձեզ՝ ձեզ մոլորեցնողների մասին։</verse>
				<verse number="27">Եւ այն օծութիւնը, որ դուք նորանից ընդունեցիք բնակվում է ձեզանում. եւ դուք պէտք չ’ունիք որ մէկը սովորեցնէ ձեզ. այլ ինչպէս այն օծութիւնը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է եւ սուտ չէ. եւ ինչպէս նա սովորեցրեց ձեզ, կացէք նորանում։</verse>
				<verse number="28">Եւ հիմա, որդեակներ, կացէք նորանում. որ երբոր նա կ’յայտնուի, համարձակութիւն ունենանք, եւ չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը։</verse>
				<verse number="29">Եթէ գիտէք որ նա արդար է, կ’իմանաք թէ ամեն ով որ արդարութիւն է անում, նորանից է ծնուած։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Տեսէք թէ Հայրն ինչպիսի սէր շնորհեց մեզ, որ Աստուծոյ որդիք կոչուինք, սորա համար աշխարհքը չէ ճանաչում մեզ, որ նորան չ’ճանաչեց։</verse>
				<verse number="2">Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. բայց գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է։</verse>
				<verse number="3">Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ նա սուրբ է։</verse>
				<verse number="4">Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրէնութիւն էլ է անում, եւ մեղքն է անօրէնութիւնը։</verse>
				<verse number="5">Եւ գիտէք որ նա յայտնուեցաւ որ մեր մեղքերը վեր առնէ. եւ նորանում մեղք չ’կայ։</verse>
				<verse number="6">Ամեն ով որ նորանում մնում է՝ չէ մեղանչում. եւ ամեն ով որ մեղանչում է, չէ տեսել նորան եւ ոչ էլ ճանաչել նորան։</verse>
				<verse number="7">Մանկունք, ոչ ոք ձեզ չ’խաբէ. նա որ արդարութիւն է անում, արդար է, ինչպէս Նա էլ արդար է։</verse>
				<verse number="8">Եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է. որովհետեւ սատանան հէնց սկզբիցը մեղանչում է, նորա համար յայտնուեցաւ Աստուծոյ Որդին, որ սատանայի գործերը քանդէ։</verse>
				<verse number="9">Ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ անում. որովհետեւ նորա սերմը նորանում մնում է, եւ չէ կարող մեղանչել, որովհետեւ Աստուածանից է ծնուած։</verse>
				<verse number="10">Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։</verse>
				<verse number="11">Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք, որ իրար սիրենք։</verse>
				<verse number="12">Ոչ թէ այնպէս ինչպէս որ Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց. եւ ի՞նչու համար սպանեց նորան, որովհետեւ իր գործերը չար էին եւ իր եղբօրինը արդար։</verse>
				<verse number="13">Մի զարմանաք, եղբարքս, եթէ աշխարհքս ատէ ձեզ։</verse>
				<verse number="14">Մենք գիտենք որ մահիցը ի կեանք փոխուեցանք. որովհետեւ եղբայրներին սիրում ենք. բայց ով որ չէ սիրում եղբօրը, մնում է մահի մէջ։</verse>
				<verse number="15">Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է. եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում.</verse>
				<verse number="16">Սորանով գիտացինք [Քրիստոսի] սէրը, որ նա իր անձը տուաւ մեզ վերայ. եւ մենք պարտենք մեր եղբայրների վերայ դնել մեր անձերը։</verse>
				<verse number="17">Ով որ այս աշխարհքի ապրանքն ունենայ, եւ տեսնէ իր եղբայրը կարօտ մի բանի, եւ իր գութը փակէ նորանից, ի՞նչպէս Աստուծոյ սէրը բնակուած կ’լինի նորանում։</verse>
				<verse number="18">Որդեակներ, չ’սիրենք խօսքով եւ ոչ էլ լեզուով, այլ գործով եւ ճշմարտութիւնով։</verse>
				<verse number="19">Եւ սորանով ենք ճանաչում թէ ճշմարտութիւնիցն ենք, եւ նորա առաջին ի հանդէս բերենք մեր սրտերը.</verse>
				<verse number="20">Որ եթէ մեր սիրտը մեղադրէ մեզ, այլ Աստուած մեր սրտիցն աւելի մեծ է եւ ամեն բան գիտէ։</verse>
				<verse number="21">Սիրելիներ, եթէ մեր սրտերը չ’մեղադրեն մեզ, համարձակութիւն ունինք առ Աստուած։</verse>
				<verse number="22">Եւ ինչ որ խնդրենք կ’առնենք նորանից. որովհետեւ նորա պատուիրանքները պահում ենք, եւ նորա առաջին հաճոյ եղածները անում ենք։</verse>
				<verse number="23">Եւ սա է նորա պատուիրանքը, որ հաւատանք նորա Որդի Յիսուս Քրիստոսի անունին, եւ իրար սիրենք, ինչպէս նա պատուիրանք տուաւ մեզ։</verse>
				<verse number="24">Եւ նա որ նորա պատուիրանքները պահում է, մնում է նորանում եւ նա սորանում. եւ սորանից գիտենք թէ բնակվում է մեզանում՝ այն Հոգուցը որ տուաւ մեզ։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք։</verse>
				<verse number="2">Սորանով ճանաչեցէք Աստուծոյ Հոգին. ամեն հոգի որ խոստովանում է Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից է։</verse>
				<verse number="3">Եւ ամեն հոգի որ չէ խոստովանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից չէ. եւ նա Նեռի հոգին է, որ լսեցիք թէ գալիս է, եւ հիմա արդէն աշխարհքումն է։</verse>
				<verse number="4">Դուք Աստուածանից էք, որդեակներ, եւ յաղթեցիք նորանց. որովհետեւ աւելի մեծ է նա որ ձեզանում է, քան թէ նա որ աշխարհքիս մէջ է։</verse>
				<verse number="5">Նորանք աշխարհքիցն են. նորա համար աշխարհքիցն են խօսում. եւ աշխարհքը լսում է նորանց։</verse>
				<verse number="6">Մենք Աստուածանից ենք. ով որ Աստուծուն ճանաչում է՝ լսում է մեզ, ով որ Աստուածանից չէ, չէ լսում մեզ. սորանից ենք ճանաչում ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին։</verse>
				<verse number="7">Սիրելիներ, իրար սիրենք, որ սէրն Աստուածանից է. եւ ամեն ով որ սիրում է Աստուածանից է ծնուած, եւ ճանաչում է Աստուծուն։</verse>
				<verse number="8">Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է։</verse>
				<verse number="9">Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք։</verse>
				<verse number="10">Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար։</verse>
				<verse number="11">Սիրելիներ, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք էլ պէտք է իրար սիրենք։</verse>
				<verse number="12">Աստուծուն երբէք մէկը չէ տեսել. եթէ իրար սիրենք Աստուած մեզանում է բնակվում, եւ նորա սէրը կատարեալ է մեզանում։</verse>
				<verse number="13">Սորանով գիտենք, որ մենք նորանում ենք բնակուած եւ նա մեզանում. որ իր Հոգուցը տուաւ մեզ։</verse>
				<verse number="14">Եւ մենք տեսանք եւ վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց աշխարհքի Փրկիչ լինելու։</verse>
				<verse number="15">Ով որ դաւանէ թէ Յիսուսն է Աստուծոյ Որդին, Աստուած նորանում է բնակվում եւ նա Աստուածանում։</verse>
				<verse number="16">Եւ մենք ճանաչեցինք եւ հաւատացինք այն սէրը, որ Աստուած ունի մեզ վերայ. Աստուած սէր է, եւ ով որ մնում է սէրի մէջ, Աստուծոյ մէջ է բնակվում, եւ Աստուած նորանում։</verse>
				<verse number="17">Սորանում է սէրը կատարեալ մեզ հետ, որ համարձակութիւն ունենանք դատաստանի օրումը. որովհետեւ ինչպէս նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհքումը։</verse>
				<verse number="18">Վախ չ’կայ սէրի մէջ. այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը. որովհետեւ վախը տանջանք ունի. բայց նա որ վախենում է, կատարեալ չէ սէրի մէջ։</verse>
				<verse number="19">Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ։</verse>
				<verse number="20">Եթէ մէկն ասէ թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է. որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում, Աստուծուն որ չէ տեսել ի՞նչպէս կարող է սիրել։</verse>
				<verse number="21">Եւ այս պատուիրանքն ունինք նորանից, թէ նա որ Աստուծուն սիրում է, իր եղբօրն էլ սիրէ։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Ամեն ով որ հաւատում է թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստուածանից է ծնուած եւ ամեն ով որ ծնողին սիրում է, նորանից ծնուածին էլ սիրում է։</verse>
				<verse number="2">Սորանով ենք ճանաչում թէ Աստուծոյ որդիներին սիրում ենք, երբոր սիրում ենք Աստուծուն, եւ նորա պատուիրանքները պահում։</verse>
				<verse number="3">Որովհետեւ սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն։</verse>
				<verse number="4">Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը։</verse>
				<verse number="5">Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է։</verse>
				<verse number="6">Սա է որ եկաւ ջրով եւ արիւնով՝ Յիսուս Քրիստոսը. ոչ թէ միայն ջրով, բայց ջրով եւ արիւնով. եւ Հոգին է վկայողը. որովհետեւ Հոգին է ճշմարտութիւնը։</verse>
				<verse number="7">Որովհետեւ երեք են որ [երկնքումը վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. եւ այս երեքը մի են։</verse>
				<verse number="8">Եւ երեք են որ երկրումը] վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. եւ այս երեքը միաբան են։</verse>
				<verse number="9">Եթէ մարդկանց վկայութինն ընդունում ենք, Աստուծոյ վկայութիւնն աւելի մեծ է. որովհետեւ սա է Աստուծոյ վկայութիւնն, որ վկայեց իր Որդու մասին։</verse>
				<verse number="10">Ով որ հաւատում է Աստուծոյ Որդուն, վկայութիւնն ունի իր անձումը. ով որ չէ հաւատում Աստուծուն, ստախօս է արել նորան. որովհետեւ չ’հաւատաց այն վկայութեանն, որ Աստուած վկայեց իր Որդու մասին։</verse>
				<verse number="11">Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է։</verse>
				<verse number="12">Ով որ Որդուն ունի, նա կեանքն ունի. եւ ով որ Աստուծոյ Որդուն չ’ունի, կեանքը չ’ունի։</verse>
				<verse number="13">Այս բաները գրեցի ձեզ՝ Աստուծոյ Որդու անունին հաւատացեալներիդ, որ գիտենաք թէ յաւիտենական կեանք ունիք։</verse>
				<verse number="14">Եւ սա է այն համարձակութիւնը որ ունինք դէպի նորան, թէ ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ։</verse>
				<verse number="15">Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից։</verse>
				<verse number="16">Եթէ մէկը տեսնէ իր եղբօրը որ մեղանչել է այնպիսի մեղքով որ դէպի մահ չէ, թող խնդրէ, եւ Աստուած կեանք կ’տայ նորան այսինքն նորան որ մեղանչել է ոչ թէ դէպի մահ. կայ մեղք որ դէպի մահ է, նորա համար ես չեմ ասում որ խնդրես։</verse>
				<verse number="17">Ամեն անիրաւութիւն մեղք է. եւ կայ մեղք որ դէպի մահ չէ։</verse>
				<verse number="18">Գիտենք որ ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ գործում, բայց նա որ Աստուածանից է ծնուած, իր անձը պահում է, եւ չարը չէ մօտենում նորան։</verse>
				<verse number="19">Գիտենք որ Աստուածանից ենք, եւ բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում։</verse>
				<verse number="20">Եւ գիտենք որ Աստուծոյ Որդին եկաւ եւ մեզ միտք տուաւ, որ ճշմարիտը ճանաչենք. եւ ճշմարիտումն ենք, այսինքն նորա որդի Յիսուս Քրիստոսումը, նա է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը։</verse>
				<verse number="21">Որդեակներ, պահեցէք ձեր անձերը կուռքերիցը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="63">
			<chapter number="1">
				<verse number="1">Երէցը, ընտրեալ Կիւրիային, եւ նորա որդիներին, որոնց ես սիրում եմ ճշմարտութիւնով, (եւ ոչ միայն ես, այլ այն ամենն էլ որ ճշմարտութիւնը ճանաչել են։)</verse>
				<verse number="2">Այն ճշմարտութեան պատճառովը որ մեզանում մնում է, եւ մեզ հետ կ’լինի յաւիտեան։</verse>
				<verse number="3">Ձեզ հետ լինի շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն Աստուած Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը՝ Հօր Որդուցը, ճշմարտութիւնով եւ սիրով։</verse>
				<verse number="4">Շատ ուրախացայ որ քո որդիներիցը գտայ որ ճշմարտութիւնով են գնում, ինչպէս որ հրաման առանք Հօրիցը։</verse>
				<verse number="5">Եւ հիմա աղաչում եմ քեզ, Կիւրիայ, ոչ իբր թէ մի նոր պատուիրանք եմ գրում քեզ, այլ այն որ սկզբիցն ունէինք, որ իրար սիրենք։</verse>
				<verse number="6">Եւ սա է սէրը, որ նորա պատուիրանքների համեմատ գնանք, եւ սա է պատուիրանքը, որ ինչպէս լսեցիք սկզբիցն՝ այնպէս գնաք։</verse>
				<verse number="7">Որովհետեւ շատ մոլորեցուցիչներ դուրս եկան աշխարհք որ չեն դաւանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած. նա է մոլորեցուցիչը եւ Նեռը։</verse>
				<verse number="8">Զգոյշ կացէք ձեր անձերին որ չ’կորցնենք այն որ վաստակեցինք. այլ որ բոլոր վարձք առնենք։</verse>
				<verse number="9">Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չ’ունի. ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մէջ, նա ունի Որդուն էլ Հօրն էլ։</verse>
				<verse number="10">Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան։</verse>
				<verse number="11">Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին։</verse>
				<verse number="12">Շատ բան ունէի ձեզ գրելու, բայց չ’կամեցայ թղթով եւ թանաքով գրել. այլ յոյս ունիմ գալ ձեզ մօտ. եւ բերանէ բերան խօսել, որ մեր ուրախութիւնը կատարեալ լինի։</verse>
				<verse number="13">Բարեւ են տալիս քեզ քո ընտրեալ քրոջ որդիքը։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="64">
			<chapter number="1">
				<verse number="1">Երէցը, սիրելի Գայիոսիդ, որին ես սիրում եմ ճշմարտութիւնով։</verse>
				<verse number="2">Սիրելի, աղօթք եմ անում որ ամեն բանի մէջ յաջող եւ առողջ լինես, ինչպէս քո հոգին յաջող է։</verse>
				<verse number="3">Որովհետեւ շատ ուրախացայ երբոր եղբարքն եկան, եւ քո ճշմարտութիւնը վկայեցին, ինչպէս որ դու ճշմարտութեան մէջ գնում ես։</verse>
				<verse number="4">Սորանից աւելի մեծ ուրախութիւն չ’ունիմ, որ լսում եմ թէ իմ որդիները ճշմարտութեան մէջ են գնում։</verse>
				<verse number="5">Սիրելի, հաւատարմաբար ես գործում այդ՝ ինչ որ անում ես եղբայրներին եւ օտարականներին.</verse>
				<verse number="6">Որոնք վկայեցին քո սէրի համար եկեղեցու առաջին, որ լաւ կ’անես եթէ նորանց Աստուծոյ արժանաւոր կերպով ճանապարհ գցես։</verse>
				<verse number="7">Որովհետեւ նորա անունի համար դուրս եկան առանց մի բան առնելու հեթանոսներից։</verse>
				<verse number="8">Արդ պէտք է մենք ընդունենք այսպիսիներին, որ գործակից լինենք ճշմարտութեանը։</verse>
				<verse number="9">Ես գրեցի եկեղեցուն. բայց Դիոտրէփէսը որ ուզում է նորանց միջումը առաջինը լինել, մեզ չէ ընդունում։</verse>
				<verse number="10">Սորա համար եթէ գամ նորա գործերը կ’յիշեմ որ չար խօսքերով շատախօսութիւն է անում մեզ վերայ, եւ սորանով էլ չ’բաւականացած՝ ոչ ինքն է ընդունում եղբայրներին, եւ նորանց էլ որ ուզում են ընդունել, արգելում է եւ եկեղեցուցը հանում։</verse>
				<verse number="11">Սիրելի, չարին նմանող մի լինիր, այլ բարիին. ով որ բարի է գործում Աստուածանից է, եւ ով որ չարիք է գործում Աստուծուն չէ տեսել։</verse>
				<verse number="12">Դեմետրիոսը վկայութիւն ունի ամենից եւ նոյն իսկ ճշմարտութիւնիցն էլ, եւ մենք էլ վկայում ենք. եւ գիտէք որ մեր վկայութիւնը ճշմարիտ է։</verse>
				<verse number="13">Շատ բան ունէի քեզ գրելու, բայց չեմ կամենում թանաքով եւ գրիչով գրել քեզ։</verse>
				<verse number="14">Բայց յոյս ունիմ շուտով քեզ տեսնել, եւ բերանէ բերան կ’խօսենք։</verse>
				<verse number="15">Խաղաղութիւն լինի քեզ հետ. բարեւ են տալիս քեզ սիրելիքը. բարեւ տուր մեր սիրելիներին անուն անուն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="65">
			<chapter number="1">
				<verse number="1">Յուդա Յիսուս Քրիստոսի ծառայ, եւ Յակոբոսի եղբայր. Աստուած Հօրից սրբուած, եւ Յիսուս Քրիստոսումն պահուած կանչուածներիդ.</verse>
				<verse number="2">Ողորմութիւն եւ խաղաղութիւն եւ սէր շատանայ ձեր վերայ։</verse>
				<verse number="3">Սիրելիներ, որովհետեւ ամեն ջանք արի որ գրեմ ձեզ մեր հասարակաց փրկութեան համար, հարկ եղաւ ինձ որ գրեմ ձեզ եւ յորդորեմ, որ մրցիք սրբերին միանգամ աւանդուած հաւատքովը։</verse>
				<verse number="4">Որովհետեւ մի քանի մարդիկ ներս պրծան, որոնք առաջուց հաստատուած էին սոյն այս դատաստանի համար, ամբարիշտներ, որ մեր Աստուծոյ շնորհքն անառակութեան դարձրին. եւ ուրանում են այն միայն Իշխանին, [Աստուծուն] եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին։</verse>
				<verse number="5">Իսկ ես կամենում եմ յիշեցնել ձեզ, որ արդէն այս բանը գիտէք, թէ Տէրը ժողովրդին փրկեց Եգիպտոսի երկրիցը. եւ յետոյ չ’հաւատացողներին կորցրեց։</verse>
				<verse number="6">Եւ այն հրեշտակներին որ իրանց իշխանութիւնը չ’պահեցին, այլ իրանց բնակութիւնը թողեցին, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց մեծ օրուայ դատաստանի համար։</verse>
				<verse number="7">Ինչպէս Սոդոմը եւ Գոմորը եւ նորանց շուրջի քաղաքները, հէնց սորանց կերպով պոռնկելով եւ ուրիիշ մարմնի ետեւից գնալով՝ օրինակի համար մեր առաջին դրուած են, յաւիտենական կրակի դատաստանն ընդունելով։</verse>
				<verse number="8">Եւ նմանապէս էլ սորանք, որ ցնորուած լինելով մարմինը պղծում են, տէրութիւնը անարգում են, եւ փառքը հայհոյում են։</verse>
				<verse number="9">Եւ Միքայէլ հրեշտակապետը, երբոր սատանայի հետ վիճելով պատասխան էր տալիս Մովսէսի մարմնին համար, չ’համարձակեց հայհոյանքի դատաստան անել, բայց ասեց Տէրը քեզ յանդիմանէ։</verse>
				<verse number="10">Իսկ սորանք այն բաները, որ չեն իմանում, հայհոյում են. եւ ինչ որ էլ անխօս անասունի պէս բնականաբար գիտեն, նորանցում ապականվում են։</verse>
				<verse number="11">Վա՜յ նորանց, որ Կայէնի ճանապարհովը գնացին, եւ Բաղաամի մոլորութիւնովը վարձքին նուիրուեցան, եւ Կորխի հակառակութեան պէս կորան։</verse>
				<verse number="12">Սորանք գայթակղութեան ժայռեր են ձեր սէրի խնջոյքներումը, որ աներկիւղ միասին ուտել խմելիս, իրանց անձերն են արածեցնում։ Անջուր ամպեր են քամիներից տատանուած, պտղակորոյս անպտուղ ծառեր, երկու անգամ մեռած արմատախիլ եղած.</verse>
				<verse number="13">Ծովու կատաղած ալիքներ, որ իրանց անձերի ամօթն են փրփրեցնում. մոլար աստղեր, որոնց պահվում է յաւիտեան խաւարի մութը։</verse>
				<verse number="14">Ենովքն էլ, որ եօթներորդն է Ադամից, սորանց համար մարգարէացաւ եւ ասեց. Ահա Տէրը եկաւ իր բիւրաւոր սուրբերովը,</verse>
				<verse number="15">Որ դատաստան անէ ամենին, եւ նորանց ամբարիշտներին յանդիմանէ իրանց արած բոլոր ամբարիշտ գործերի համար, եւ բոլոր այն խիստ խօսքերի համար, որ ամբարիշտ մեղաւորները նորա դէմ խօսեցին։</verse>
				<verse number="16">Սորանք տրտնջողներ եւ փսփսողներ են, որ իրանց անձերի ցանկութիւնների պէս են գնում. եւ նորանց բերանը ամբարտաւան բաներ է խօսում, երեսպաշտութիւն են անում շահի համար։</verse>
				<verse number="17">Բայց դուք, սիրելիներ, յիշեցէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալներից առաջուց ասած խօսքերը։</verse>
				<verse number="18">Որովհետեւ ասում էին ձեզ, թէ վերջի ժամանակներումը ծաղր անող մարդիկ կ’լինին, որ իրանց ամբարիշտ ցանկութիւնների ետեւից կ’գնան։</verse>
				<verse number="19">Սորանք են որ ջոկում հեռացնում են իրանց, շնչաւորներ որ Հոգին չ’ունին։</verse>
				<verse number="20">Բայց դուք, սիրելիներ, ձեր անձերը ձեր սուրբ հաւատքի վերայ շինեցէք Սուրբ Հոգովը, աղօթք անելով։</verse>
				<verse number="21">Որ ձեր անձերը Աստուծոյ սէրի մէջ պահէք, սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար։</verse>
				<verse number="22">Եւ մի քանիսին ողորմեցէք խտրութիւն անելով։</verse>
				<verse number="23">Եւ մի քանիսին վախով ապրեցրէք կրակից յափշտակելով. ատելով այն պատմուճանն էլ որ մարմնիցն աղտոտուած է։</verse>
				<verse number="24">Եւ նորան որ կարող է անարատ պահել ձեզ եւ անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծութիւնով.</verse>
				<verse number="25">Այն մէկ իմաստուն Աստուծուն եւ մեր Փրկչին [մեր Տէր Յիսուս Քրիստոսով] փառք եւ մեծութիւն, զօրութիւն եւ իշխանութիւն, [բոլոր դարերից առաջ] եւ հիմա եւ ամեն յաւիտեաններում։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
		<book number="66">
			<chapter number="1">
				<verse number="1">Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ իր ծառաներին ցոյց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Յովհաննէս ծառային.</verse>
				<verse number="2">Որ վկայեց Աստուծոյ խօսքին եւ Յիսուս Քրիստոսի վկայութեանը, որ տեսաւ։</verse>
				<verse number="3">Երանելի են այս մարգարէութեան խօսքերը կարդացողը եւ լսողները, եւ սորանում գրուածները պահողները. որովհետեւ ժամանակը մօտեցել է։</verse>
				<verse number="4">Յովհաննէս, եօթը եկեղեցիներիդ, որ Ասիայումն էք, շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն նորանից որ է, եւ որ էր, եւ որ գալու է, եւ այն եօթը Հոգիներիցը, որ նորա աթոռի առաջին են.</verse>
				<verse number="5">Եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՝ եւ երկրի թագաւորների իշխանն է. նորան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն,</verse>
				<verse number="6">Եւ մեզ թագաւորներ եւ քահանաներ արաւ Աստուծոյ եւ իր Հօր համար. նորան փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։</verse>
				<verse number="7">Ահա նա գալիս է ամպերով. եւ ամեն աչք կ’տեսնէ նորան, եւ նորանք որ խոցեցին նորան. եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամէն։</verse>
				<verse number="8">Ես եմ Ալֆան եւ Օմեգան [սկիզբը եւ վերջը] ասում է Տէրը, նա որ է եւ որ էր եւ որ գալու է, Ամենակալը։</verse>
				<verse number="9">Ես՝ Յովհաննէս ձեր եղբայր եւ հաւասար ընկեր նեղութեան եւ արքայութեան եւ Յիսուս Քրիստոսի համբերութեան, Պատմոս ասուած կղզումն էի Աստուծոյ խօսքի համար, եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար։</verse>
				<verse number="10">Եւ կիրակի օրը եղայ Հոգում. եւ իմ ետեւից մի մեծ ձայն լսեցի ինչպէս փողի ձայն, որ ասում էր. [Ես եմ Ալֆան եւ Օմեղան, առաջինը եւ վերջինը։</verse>
				<verse number="11">Եւ] ինչ որ տեսնում ես գրիր մի գրքի մէջ, եւ ուղարկիր այն եօթը եկեղեցիներին որ Ասիայումն են՝ Եփեսոս, Զմիւռնիա, եւ Պերգամոն, եւ Թիւատիրա, եւ Սարդէս, եւ Փիլադելփիա եւ Լաւոդիկէ։</verse>
				<verse number="12">Եւ ես ետ դարձայ այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խօսում էր, եւ երբոր դարձայ եօթը ոսկի ճրագակալ տեսայ.</verse>
				<verse number="13">Եւ այն եօթը ճրագակալների միջումը մէկը մարդի Որդու նման, պճղնաւոր պատմուճան հագած, եւ ստինքների մօտ ոսկի գօտի կապած։</verse>
				<verse number="14">Եւ նորա գլուխը եւ մազերը սպիտակ բուրդի եւ ձիւնի պէս սպիտակ էին, եւ նորա աչքերը կրակի բոցի պէս։</verse>
				<verse number="15">Եւ նորա ոտները կարմրած պղնձի պէս իբրեւ հնոցի մէջ կրակ եղած, եւ նորա ձայնը շատ ջրերի ձայնի պէս։</verse>
				<verse number="16">Եւ իր աջ ձեռքումը եօթն աստղեր ունէր, եւ նորա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս, եւ նորա երեսն ինչպէս արեգակը որ ճառագայթում է իր զօրութեամբը։</verse>
				<verse number="17">Եւ երբոր տեսայ նորան, մեռածի պէս ընկայ նորա ոտների առաջին. եւ նա իր աջ ձեռքն ինձ վերայ դրաւ եւ ասեց ինձ. Մի վախենար, ես եմ Առաջինը եւ Վերջինը,</verse>
				<verse number="18">Եւ կենդանին. եւ ես մեռած էի, եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից, ամէն. եւ ունիմ դժոխքի եւ մահի բանալիները։</verse>
				<verse number="19">Գրիր ինչ որ տեսնում ես, ինչ որ է, եւ ինչ որ նորանից յետոյ լինելու է։</verse>
				<verse number="20">Այս եօթն աստղերի խորհուրդն որ իմ աջ ձեռքի մէջ տեսար, եւ այն եօթը ոսկի ճրագակալները. այն եօթն աստղերը եօթը եկեղեցիների հրեշտակներն են, եւ այն եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն են։</verse>
			</chapter>
			<chapter number="2">
				<verse number="1">Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում այն եօթն աստղերն իր աջ ձեռքումն ունեցողը, որ եօթը ոսկի ճրագակալների մէջ ման է գալիս.</verse>
				<verse number="2">Գիտեմ քո գործերը եւ քո աշխատութիւնը եւ քո համբերութիւնը. եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նորանց որ առաքեալ են ձեւանում, եւ չեն, եւ գտար որ սուտ են։</verse>
				<verse number="3">Եւ նեղութիւններ կրեցիր եւ համբերութիւն ունիս, եւ իմ անունի համար աշխատեցիր, եւ չ’թուլացար։</verse>
				<verse number="4">Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես։</verse>
				<verse number="5">Արդ յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա. ապա թէ ոչ՝ կ’գամ շուտով քեզ մօտ, եւ քո ճրագակալը կ’շարժեմ իր տեղիցը եթէ չ’ապաշխարես։</verse>
				<verse number="6">Բայց այս բանն ունիս, որ Նիկողայոսեանների գործերն ատում ես, որոնք ես էլ եմ ատում։</verse>
				<verse number="7">Ով որ ականջ ունի, թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է՝ նորան կեանքի ծառիցն ուտել կ’տամ, որ Աստուծոյ դրախտի մէջ է։</verse>
				<verse number="8">Եւ Զմիւռնիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Առաջինը եւ Վերջինը որ մեռած էր, եւ կենդանացաւ։</verse>
				<verse number="9">Գիտեմ քո գործերը եւ նեղութիւնը եւ աղքատութիւնը. բայց դու հարուստ ես. եւ գիտեմ նորանց հայհոյանքը որ ասում են թէ իրանք Հրէայ են եւ չեն, այլ սատանայի ժողովք են։</verse>
				<verse number="10">Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ։</verse>
				<verse number="11">Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է, երկրորդ մահիցը չի վնասուիլ։</verse>
				<verse number="12">Եւ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում սրած երկսայրի սուրն ունեցողը։</verse>
				<verse number="13">Գիտեմ քո գործերը, եւ թէ՝ որ տեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է. եւ իմ անունը պահում ես, եւ իմ հաւատքը չ’ուրացար այն օրերը, որ իմ Անտիպաս հաւատարիմ վկան սպանուեցաւ ձեր մէջ. ուր որ սատանան է բնակվում։</verse>
				<verse number="14">Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. որ այդ տեղ Բաղաամի վարդապետութիւնը պահողներ ունիս որ Բաղակին սովորեցրեց, գայթակղութիւն դնել Իսրայէլի որդկանց առաջին, որ նորանք կուռքի մատաղ ուտեն եւ պոռնկութիւն անեն։</verse>
				<verse number="15">Այսպէս դու էլ Նիկողայոսեանների վարդապետութիւնը պահողներ ունիս, որ ես ատում եմ։</verse>
				<verse number="16">Ապաշխարիր, ապա թէ ոչ՝ շուտով քեզ մօտ կ’գամ, եւ կ’պատերազմեմ նորանց հետ իմ բերանի սրովը։</verse>
				<verse number="17">Ով որ ականջ ունէ թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է այն թագցրած մանանայիցն ուտել կ’տամ նորան. եւ սպիտակ խիճ կ’տամ նորան. եւ այն խիճի վերայ մի նոր անուն գրուած, որ ոչ ոք չ’գիտէ, բացի նա որ առնում է։</verse>
				<verse number="18">Եւ Թիւատիրայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստուծոյ Որդին, որի աչքերը կրակի բոցի պէս են, եւ նորա ոտները կարմրած պղնձի նման։</verse>
				<verse number="19">Գիտեմ քո գործերը, եւ սէրը, եւ քո ծառայութիւնը, եւ հաւատքը, եւ քո համբերութիւնը, եւ քո գործերը, եւ որ վերջիններն աւելի են քան թէ առաջինը։</verse>
				<verse number="20">Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. որ Յեզաբէլ կնկանը թոյլ ես տալիս որ իրան մարգարէուհի է ասում, եւ իմ ծառաներին սովորեցնում եւ մոլորեցնում է, որ պոռնկութիւն անեն եւ կուռքի մատաղ ուտեն։</verse>
				<verse number="21">Եւ նորան ժամանակ տուի որ ապաշխարէ իր պոռնկութիւնիցը, եւ նա չ’ապաշխարեց։</verse>
				<verse number="22">Ահա ես նորան անկողինի մէջ կ’գցեմ, եւ նորա հետ շնացողներին էլ՝ մեծ մեծ նեղութիւնների մէջ. եթէ չ’ապաշխարեն իրանց գործերիցը։</verse>
				<verse number="23">Եւ նորանց որդիքը մահով կ’սպանեմ. եւ բոլոր եկեղեցիները կ’ճանաչեն որ ես եմ երիկամունքները եւ սրտերը քննողը. եւ կ’տամ ձեզ ամեն մէկիդ իր գործերի համեմատ։</verse>
				<verse number="24">Իսկ ես ասում եմ ձեզ եւ միւսներին որ Թիւատիրայումն էք, որ այս վարդապետութիւնը չ’ունիք, եւ որ սատանայի խորութիւնները չ’ճանաչեցիք, ինչպէս ասում են. Ձեզ վերայ ուրիշ ծանրութիւն չեմ գցիլ։</verse>
				<verse number="25">Բայց այն որ ունիք պահեցէք մինչեւ որ ես կ’գամ։</verse>
				<verse number="26">Եւ ով որ յաղթում է եւ իմ գործերը պահում մինչեւ վերջը, նորան իշխանութիւն կ’տամ ազգերի վերայ.</verse>
				<verse number="27">(Եւ նա կ’հովուէ նորանց երկաթէ գաւազանով. բրուտի ամանի պէս կ’փշրուին նորանք։)</verse>
				<verse number="28">Ինչպէս ես էլ իմ Հօրիցն ընդունեցի. եւ ես կ’տամ նորան առաւօտեան աստղը։</verse>
				<verse number="29">Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։</verse>
			</chapter>
			<chapter number="3">
				<verse number="1">Եւ Սարդէսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստուծոյ եօթը Հոգիները եւ եօթն աստղեր ունեցողը. Գիտեմ քո գործերը, որ անուն ունիս թէ կենդանի ես, բայց մեռած ես։</verse>
				<verse number="2">Արթուն եղիր, եւ հաստատիր մնացածներին որ մեռնելու մօտ են. որովհետեւ քո գործերը կատարեալ չ’գտայ Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="3">Արդ յիշիր թէ ինչպէս ընդունեցիր եւ լսեցիր. եւ պահիր եւ ապաշխարիր. ապա թէ չ’արթնանաս՝ ես կ’գամ քեզ վերայ գողի պէս. եւ չես իմանալ թէ որ ժամում քեզ մօտ կ’գամ։</verse>
				<verse number="4">Բայց մի քանի անձինք ունիս Սարդէսի մէջն էլ, որ իրանց հանդերձները չ’կեղտոտեցրին. եւ նորանք սպիտակներով ման կ’գան ինձ հետ, որովհետեւ արժանի են։</verse>
				<verse number="5">Ով որ յաղթում է, նա սպիտակ հանդերձներ կ’հագնէ. եւ նորա անունը կեանքի գրքիցը չեմ ջնջիլ. եւ կ’դաւանեմ նորա անունն իմ Հօր առաջին եւ նորա հրեշտակների առաջին։</verse>
				<verse number="6">Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։</verse>
				<verse number="7">Եւ Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Սուրբը՝ Ճշմարիտը, որ Դաւիթի բանալիներն ունի. որ բանում է եւ ոչ ով չէ փակում, եւ փակում է եւ ոչ ով չէ բանում։</verse>
				<verse number="8">Գիտեմ քո գործերը. ահա քո առաջին մի բացուած դուռ դրի, եւ նորան ոչ ով կարող չէ փակել, որովհետեւ քիչ զօրութիւն ունիս, եւ իմ խօսքը պահեցիր, եւ իմ անունը չ’ուրացար։</verse>
				<verse number="9">Ահա ես տալիս եմ սատանայի ժողովքիցը եղողներին, որ իրանց համար ասում են թէ Հրէայ են եւ չեն, այլ սուտ են ասում, ահա կ’անեմ նորանց, որ կ’գան քո ոտների առաջին եւ երկրպագութիւն կ’անեն, եւ կ’ճանաչեն թէ ես սիրեցի քեզ։</verse>
				<verse number="10">Որովհետեւ իմ համբերութեան խօսքը պահեցիր, ես էլ քեզ կ’պահեմ այն փորձութեան ժամիցը, որ գալու է այս աշխարհքի վերայ, որ փորձէ երկրի երեսի վերայ բնակողներին։</verse>
				<verse number="11">Ահա ես գալիս եմ շուտով. պահիր այն որ ունիս, որ ոչ ով չ’առնէ քո պսակը։</verse>
				<verse number="12">Ով որ յաղթում է սիւն կ’անեմ նորան իմ Աստուծոյ տաճարումը, եւ այլ եւս դուրս չի գնալ. եւ նորա վերայ կ’գրեմ իմ Աստուծոյ անունը, եւ իմ Աստուծոյ քաղաքի անունը, այն նոր Երուսաղէմի անունը որ իջնում է երկնքիցն իմ Աստուածանիցը, եւ իմ նոր անունը։</verse>
				<verse number="13">Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։</verse>
				<verse number="14">Եւ Լաւոդիկէի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Ամէնը, հաւատարիմ եւ ճշմարիտ Վկան, Աստուծոյ արարածների Սկիզբը։</verse>
				<verse number="15">Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք. ո՛հ թէ ցուրտ լինէիր կամ տաք։</verse>
				<verse number="16">Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։</verse>
				<verse number="17">Որովհետեւ ասում ես, թէ Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. բայց չ’գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։</verse>
				<verse number="18">Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձուած ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ՝ որ հագնիս, որ քո մերկութեան ամօթը չ’երեւի. եւ դեղ դիր աչքերիդ որ տեսնես։</verse>
				<verse number="19">Ես որոնց որ սիրում եմ յանդիմանում եմ, եւ խրատում եմ. ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։</verse>
				<verse number="20">Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ։</verse>
				<verse number="21">Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ։</verse>
				<verse number="22">Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։</verse>
			</chapter>
			<chapter number="4">
				<verse number="1">Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա մի բացուած դուռ երկնքումը, եւ այն առաջին ձայնը, որ լսեցի փողի պէս որ խօսում էր ինձ հետ, ասեց. Վեր ելիր այստեղ, եւ ես ցոյց տամ քեզ ինչ որ լինելու է սորանից յետոյ։</verse>
				<verse number="2">Եւ ես շուտով Հոգում եղայ. եւ ահա մի աթոռ կար երկնքումը. եւ աթոռի վերայ մէկը նստած։</verse>
				<verse number="3">Եւ նստողը յասպիս եւ սարդիոն քարի երեւոյթի նման էր.</verse>
				<verse number="4">Եւ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման. Եւ աթոռի չորս կողմովը քսանեւչորս աթոռներ, եւ այն աթոռների վերայ քսանեւչորս երէցներ նստած՝ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց գլուխներին ոսկի պսակներ։</verse>
				<verse number="5">Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս. եւ եօթը ղամբարներ՝ կրակով բորբոքուած աթոռի առաջին, որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են։</verse>
				<verse number="6">Եւ աթոռի առաջին ապակեայ ծով կար ակնվանու նման, եւ աթոռի մէջ եւ աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից եւ ետեւից լիքն աչքերով։</verse>
				<verse number="7">Եւ առաջին կենդանին առիւծի նման էր, եւ երկրորդ կենդանին՝ զուարակի նման, եւ երրորդ կենդանին մարդի նման երես ունէր, եւ չորրորդ կենդանին թռչող արծուի նման։</verse>
				<verse number="8">Եւ չորս կենդանիների իւրաքանչիւրը վեց թեւ ունէին, իրանց չորս կողմովը եւ ներսեւանց լիքն էին աչքերով. եւ հանգստութիւն չ’ունէին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է։</verse>
				<verse number="9">Եւ երբոր այն կենդանիները փառք, եւ պատիւ, եւ գոհութիւն են տալիս աթոռի վերայ նստողին որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից,</verse>
				<verse number="10">Քսանեւչորս երէցները ընկնում են աթոռի վերայ նստողի առաջին, եւ երկրպագում նորան, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից եւ իրանց պսակները գցում են աթոռի առաջին եւ ասում.</verse>
				<verse number="11">Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան։</verse>
			</chapter>
			<chapter number="5">
				<verse number="1">Եւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքումը մի գիրք տեսայ, որ ներսեւանց եւ դրսեւանց գրուած էր, եօթը կնիքով կնքուած։</verse>
				<verse number="2">Եւ մի զօրաւոր հրեշտակ տեսայ որ մեծ ձայնով քարոզում էր. Ո՞վ է արժանի բանալ այս գիրքը եւ սորա կնիքները լուծել։</verse>
				<verse number="3">Եւ ոչ ով՝ ոչ երկնքումը եւ ոչ երկրի վերայ եւ ոչ երկրի ներքեւումն, չէր կարողանում այն գիրքը բանալ, եւ ոչ էլ նայել նորա մէջ։</verse>
				<verse number="4">Եւ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չ’գտնուեցաւ արժանի այն գիրքը բանալու [եւ կարդալու] եւ ոչ նորա մէջ նայելու։</verse>
				<verse number="5">Եւ երէցներից մէկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա յաղթեց առիւծը որ Յուդայի ցեղիցն է՝ Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ նորա եօթը կնիքները լուծէ։</verse>
				<verse number="6">Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ եօթն աչք, որ Աստուծոյ եօթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը։</verse>
				<verse number="7">Եւ նա եկաւ եւ գիրքն առաւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքիցը։</verse>
				<verse number="8">Եւ երբոր գիրքն առաւ չորս կենդանիները եւ քսանեւչորս երէցները ընկնում էին Գառի առաջին. ամեն մէկը ունէին քնարներ եւ ոսկի բուրվառներ խնկով լիքը, որ սուրբերի աղօթքն է։</verse>
				<verse number="9">Եւ նոր երգ են երգում եւ ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու, որովհետեւ մորթուեցար, եւ քո արինովը մեզ գնեցիր Աստուծոյ համար ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից.</verse>
				<verse number="10">Եւ մեր Աստուծոյ համար մեզ թագաւորներ եւ քահանաներ արիր, եւ երկրի վերայ թագաւորութիւն կ’անենք։</verse>
				<verse number="11">Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի եւ չորս կենդանիների եւ երէցների չորս կողմովը. եւ նորանց համարն էր բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ.</verse>
				<verse number="12">Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ հարստութիւն, եւ իմաստութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն։</verse>
				<verse number="13">Եւ ամեն ստեղծուած, որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. եւ նորանք ամենը որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը, եւ կարողութիւնը յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="14">Եւ չորս կենդանիներն ասում էին, Ամէն. եւ քսանեւչորս երէցներն ընկան եւ երկրպագութիւն արին նորան որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից։</verse>
			</chapter>
			<chapter number="6">
				<verse number="1">Եւ տեսայ երբոր Գառը այն կնիքներից մէկը բացաւ, եւ այն չորս կենդանիների մէկիցը լսեցի որ որոտմունքի ձայնի պէս ասում էր. Եկ եւ տես։</verse>
				<verse number="2">Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նորա վերայ նստողը մի աղեղ ունէր. եւ մի պսակ տրուեցաւ նորան, եւ նա դուրս եկաւ յաղթելով եւ յաղթելու համար։</verse>
				<verse number="3">Եւ երբոր երկրորդ կնիքը բացաւ, երկրորդ կենդանիիցը լսեցի որ ասում էր. Եկ եւ տես։</verse>
				<verse number="4">Եւ մի ուրիշ ձի դուրս եկաւ կարմիր. եւ նորա վերայ նստողին տրուեցաւ որ խաղաղութիւնը վեր առնէ երկրիցը, եւ որ իրար մորթեն. եւ մի մեծ սուր տրուեցաւ նորան։</verse>
				<verse number="5">Եւ երբոր երրորդ կնիքը բացաւ, երրորդ կենդանիիցը լսեցի որ ասում էր. Եկ եւ տես. եւ տեսայ եւ ահա մի սեւ ձի, եւ նորա վերայ նստողը մի կշիռք ունէր իր ձեռքումը։</verse>
				<verse number="6">Եւ չորս կենդանիների միջիցը մի ձայն լսեցի որ ասում էր. Մի կապիճ ցորենը մի դենարի, եւ երեք կապիճ գարին մի դենարի, եւ ձէթին եւ գինուն վնաս չ’տաս։</verse>
				<verse number="7">Եւ երբոր չորրորդ կնիքը բացաւ, չորրորդ կենդանու ձայնը լսեցի որ ասում էր. Եկ եւ տես։</verse>
				<verse number="8">Եւ տեսայ, եւ ահա մի դեղնականաչ ձի, եւ նորա վերայ մի նստող՝ անունը Մահ, եւ Դժոխքը գնում էր նորա ետեւից. եւ իշխանութիւն տրուեցաւ նորանց՝ աշխարհքի չորրորդ բաժնի վերայ սրով եւ սովով եւ մահով եւ երկրի գազաններովն սպանել։</verse>
				<verse number="9">Եւ երբոր հինգերորդ կնիքը բացաւ, տեսայ սեղանի ներքեւ նորանց հոգիները որ մորթուած էին Աստուծոյ խօսքի համար եւ այն վկայութեան համար որ ունէին,</verse>
				<verse number="10">Որ մեծ ձայնով աղաղակում էին եւ ասում. Մինչեւ ե՞րբ, ով սուրբ Տէր եւ ճշմարիտ, չես դատում, եւ մեր արիւնի վրէժը չես առնում երկրի վերայ բնակողներից։</verse>
				<verse number="11">Եւ նորանց իւրաքանչիւրին սպիտակ հանդերձներ տրուեցան, եւ ասուեցաւ նորանց, որ տակաւին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչեւ որ նորանց ծառայակիցները եւ նորանց եղբայրներն էլ կատարուին որ նորանց պէս սպանուելու են։</verse>
				<verse number="12">Եւ տեսայ, երբոր վեցերորդ կնիքը բացաւ, եւ ահա մեծ շարժ եղաւ, եւ արեգակը սեւացաւ մազեղէն քուրձի պէս, եւ լուսինն արիւնի պէս եղաւ։</verse>
				<verse number="13">Եւ երկնքի աստղերը թափուեցան երկրի վերայ ինչպէս թզենին իր խակ պտուղը թափում է՝ սաստիկ քամուց շարժուած։</verse>
				<verse number="14">Եւ երկինքը տեղիցը քաշվում էր գալարուող գրքի պէս. եւ բոլոր սարերն ու կղզիներն իրանց տեղիցը շարժուեցան։</verse>
				<verse number="15">Եւ երկրի թագաւորները եւ մեծամեծները եւ հարուստները եւ հազարապետները եւ զօրաւորները եւ ամեն ծառայ եւ ամեն ազատ թագցրին իրանց անձերը այրերի եւ ժայռերի մէջ,</verse>
				<verse number="16">Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. Վայր ընկէք մեզ վերայ, եւ ծածկեցէք մեզ աթոռի վերայ նստողի երեսիցը, եւ Գառի բարկութիւնիցը.</verse>
				<verse number="17">Որ նորա բարկութեան մեծ օրը եկել է, եւ ո՞վ կարող է կանգնել։</verse>
			</chapter>
			<chapter number="7">
				<verse number="1">Եւ սորանից յետոյ տեսայ չորս հրեշտակ՝ կանգնած երկրի չորս անկիւնումը, եւ երկրի չորս քամին բռնած, որ քամի չ’փչէ երկրի վերայ, եւ ոչ էլ ծովի վերայ, եւ ոչ մի ծառի վերայ։</verse>
				<verse number="2">Եւ մի ուրիշ հրեշտակ տեսայ, որ դուրս էր գալիս արեւելքիցը, եւ Կենդանի Աստուծոյ կնիքն ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին որոնց իշխանութիւն տրուեցաւ երկրին եւ ծովին վնասելու,</verse>
				<verse number="3">Եւ ասում էր. Վնաս մի տաք ոչ երկրին, ոչ ծովին. եւ ոչ էլ ծառերին, մինչեւ որ մեր Աստուծոյ ծառաների վերայ կնիք դնենք նորանց ճակատներումը։</verse>
				<verse number="4">Եւ կնքուածների համարը լսեցի հարիւր քառասունեւչորս հազար կնքուած Իսրայէլի որդկանց ամեն ցեղերիցը։</verse>
				<verse number="5">Յուդայի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Ռուբենի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Գադի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած.</verse>
				<verse number="6">Ասերի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Նեփթաղիմի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Մանասէի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած.</verse>
				<verse number="7">Շմաւոնի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Ղեւիի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Իսաքարի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած.</verse>
				<verse number="8">Զաբուղոնի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Յովսէփի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Բենիամինի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած։</verse>
				<verse number="9">Եւ սորանցից յետոյ տեսայ, եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ.</verse>
				<verse number="10">Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին։</verse>
				<verse number="11">Եւ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի եւ երէցների եւ չորս կենդանիների չորս կողմովը, եւ ընկնում էին երեսների վերայ աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստուծուն,</verse>
				<verse number="12">Ասելով. Ամէն. Օրհնութիւնը եւ փառքը եւ իմաստութիւնը եւ գոհութիւնը եւ պատիւը եւ կարողութիւնը եւ զօրութիւնը լինի մեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։</verse>
				<verse number="13">Եւ երէցներից մէկը պատասխանելով ասեց ինձ. Սորանք որ սպիտակ հանդերձներ են հագել՝ ո՞վ են եւ կամ ո՞րտեղից են եկել։</verse>
				<verse number="14">Եւ ես ասեցի նորան. Տէր, դու գիտես. եւ նա ասեց ինձ. Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնովը։</verse>
				<verse number="15">Նորա համար Աստուծոյ աթոռի առաջին են, եւ պաշտում են նորան ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ. եւ աթոռի վերայ նստողը իր վրանը կ’տարածէ նորանց վերայ՝՝.</verse>
				<verse number="16">Այլ եւս ոչ կ’սովեն եւ ոչ կ’ծարաւին, եւ չի ընկնիլ նորանց վերայ ոչ արեւը եւ ոչ մի տաքութիւն։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրներ. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="8">
				<verse number="1">Եւ երբոր եօթներորդ կնիքը բացաւ, լռութիւն եղաւ երկնքումը իբրեւ կէս ժամի չափ։</verse>
				<verse number="2">Եւ տեսայ այն եօթը հրեշտակները որ Աստուծոյ առաջին կանգնած էին. եւ եօթը փող տրուեցաւ նորանց։</verse>
				<verse number="3">Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ կանգնեց սեղանի առաջին, եւ ոսկի խնկանոց ունէր. եւ շատ խունկ տրուեցաւ նորան, որ բոլոր սուրբերի աղօթքների հետ մատուցանէ այն ոսկի սեղանի վերայ որ աթոռի առաջին էր։</verse>
				<verse number="4">Եւ վեր ելաւ խնկերի ծուխը սուրբերի աղօթքների հետ հրեշտակի ձեռքիցն Աստուծոյ առաջին։</verse>
				<verse number="5">Եւ հրեշտակն այն խնկանոցն առաւ եւ լցրեց սեղանի կրակիցը, եւ գցեց երկրի վերայ, եւ ձայներ եւ որոտմունքներ եւ փայլատակներ եւ շարժ եղաւ։</verse>
				<verse number="6">Եւ այն եօթը հրեշտակները, որ եօթը փողերն ունէին, իրանց պատրաստեցին որ փչեն։</verse>
				<verse number="7">Եւ առաջին հրեշտակը փողը փչեց, եւ եղաւ կարկուտ եւ կրակ արիւնով խառնուած եւ ընկաւ երկրի վերայ. եւ երկրի երրորդ բաժինը այրուեցաւ, եւ ծառերի երրորդ բաժինը այրուեցաւ, եւ բոլոր կանաչ խոտերը այրուեցան։</verse>
				<verse number="8">Եւ երկրորդ հրեշտակը փողը փչեց, եւ իբրեւ մի մեծ սար կրակով բորբոքուած ընկաւ ծովի մէջ, եւ ծովի երրորդ բաժինն արիւն դառաւ։</verse>
				<verse number="9">Եւ ծովի մէջ շունչ ունեցող արարածների երրորդ բաժինը մեռաւ, եւ նաւերի երրորդ բաժինը փճացաւ։</verse>
				<verse number="10">Եւ երրորդ հրեշտակը փողը փչեց, եւ երկնքիցը մի մեծ աստղ ընկաւ ղամբարի պէս բորբոքուած, եւ ընկաւ գետերի երրորդ բաժնի եւ ջրերի աղբիւրների վերայ։</verse>
				<verse number="11">Եւ աստղի անունը Օշինդր էր. եւ ջրերի երրորդ բաժինը օշինդր դառաւ, եւ շատ մարդիկ մեռան ջրերիցը, որ դառնացել էին։</verse>
				<verse number="12">Եւ չորրորդ հրեշտակը փողը փչեց, եւ վիրաւորուեցաւ արեգակի երրորդ բաժինը, եւ լուսնի երրորդ բաժինը, եւ աստղերի երրորդ բաժինը. որ նորանց երրորդ բաժինը խաւարուի. եւ ցերեկը երրորդ բաժինը լոյս չ’տայ, եւ գիշերն էլ նմանապէս։</verse>
				<verse number="13">Եւ տեսայ, եւ լսեցի մի հրեշտակ որ երկնքի միջովը թռչում էր եւ մեծ ձայնով ասում. Վա՛յ, վա՛յ, վա՛յ նորանց որ բնակուած են երկրի վերայ, այն երեք հրեշտակների փողի միւս ձայներիցը, որոնք փչելու են։</verse>
			</chapter>
			<chapter number="9">
				<verse number="1">Եւ հինգերորդ հրեշտակը փողը փչեց. եւ տեսայ մէկ աստղ էր երկնքիցը ընկել երկրի վերայ. եւ անդունդի գուբի բանալին տրուեցաւ նորան,</verse>
				<verse number="2">Եւ անդունդի գուբը բացաւ, եւ գուբիցը ծուխը դուրս էր գալիս մեծ հնոցի ծուխի պէս. եւ արեգակը եւ օդը խաւարուեցան գուբի ծուխիցը։</verse>
				<verse number="3">Եւ ծուխիցը մարախներ էին դուրս գալիս երկրի վերայ. եւ նորանց իշխանութիւն տրուեցաւ ինչպէս որ երկրի կարիճներն իշխանութիւն ունին։</verse>
				<verse number="4">Եւ նորանց ասուեցաւ, որ երկրի խոտին վնաս չ’տան, եւ ոչ մի խոտի, եւ ոչ մի ծառի, բայց միայն այն մարդկանց, որ Աստուծոյ կնիքը չ’ունին իրանց ճակատների վերայ։</verse>
				<verse number="5">Եւ տրուեցաւ նորանց, որ չ’սպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց. եւ նորանց չարչարանքը կարիճի խայթոցի պէս էր երբոր մի մարդի կծում է։</verse>
				<verse number="6">Եւ այն օրերումը մարդիկ մահը կ’խնդրեն եւ չեն գտնիլ նորան. եւ կ’ցանկանան մեռնիլ, եւ մահը կ’փախչի նորանցից։</verse>
				<verse number="7">Եւ մարախների նմանութիւնը նման էր ձիերի. որ պատրաստուած են պատերազմի համար, եւ նորանց գլուխների վերայ իբրեւ պսակներ կային ոսկու նման. եւ նորանց երեսները մարդկանց երեսների նման.</verse>
				<verse number="8">Եւ մազեր ունէին կանանց մազերի պէս. եւ նորանց ատամներն առիւծի ատամների նման էին։</verse>
				<verse number="9">Եւ զրահներ ունէին ինչպէս երկաթէ զրահներ. եւ նորանց թեւերի ձայնը նման էր շատ ձիերի կառքերի ձայնի որ վազում են պատերազմ։</verse>
				<verse number="10">Եւ ագիներ ունէին կարիճների նման, եւ խայթոցներ կային նորանց ագիներումը. եւ նորանց իշխանութիւնն էր հինգ ամիս մարդկանց չարչարել։</verse>
				<verse number="11">Եւ իրանց վերայ թագաւոր ունէին անդունդի հրեշտակը. եւ նորա անունը Եբրայեցերէն Աբադդոն եւ Յունարէն նորա անունն էր Ապոլլիոն։</verse>
				<verse number="12">Մէկ վայն անցաւ, ահա տակաւին երկու վայը գալիս են սորանից յետոյ։</verse>
				<verse number="13">Եւ վեցերորդ հրեշտակը փողը փչեց. եւ մի ձայն լսեցի այն ոսկի սեղանի չորս եղջիւրներիցը որ Աստուծոյ առաջին էին,</verse>
				<verse number="14">Որ ասում էր վեցերորդ հրեշտակին որ փողն ունէր. Արձակիր այն չորս հրեշտակները որ Եփրատ մեծ գետի վերայ կապուած են։</verse>
				<verse number="15">Եւ այն չորս հրեշտակներն արձակուեցան, որ պատրաստուած էին այն ժամի եւ օրուայ եւ ամսուայ եւ տարուայ համար, որ մարդկանց երրորդ բաժինը սպանեն։</verse>
				<verse number="16">Եւ նորանց ձիաւոր զօրքի համարը երկու բիւրերի բիւրեր էր, եւ լսեցի նորանց համարը։</verse>
				<verse number="17">Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ, եւ ձիերի գլուխներն առիւծի գլուխների նման. եւ նորանց բերանիցը կրակ եւ ծուխ եւ ծծումբ էր դուրս գալիս։</verse>
				<verse number="18">Եւ այս երեքիցը մարդկանց երրորդ բաժինը մեռաւ, այսինքն կրակից եւ ծուխիցը եւ ծծումբիցը, որ նորանց բերանիցը դուրս էր գալիս։</verse>
				<verse number="19">Որովհետեւ նորանց զօրութիւնն իրանց բերաններումն է, եւ իրանց ագիներումը, որ նորանց ագիներն օձի նման են, որ գլուխներ ունէին եւ նորանցով վնասում էին։</verse>
				<verse number="20">Եւ մնացեալ մարդիկը որ չ’մեռան այս վէրքերիցը, չ’ապաշխարեցին իրանց ձեռքերի գործերիցը, որ չ’երկրպագեն դեւերին եւ ոսկէ եւ արծաթէ եւ պղնձէ եւ քարէ եւ փայտէ կուռքերին, որ ոչ տեսնել կարող են եւ ոչ լսել, եւ ոչ գնալ։</verse>
				<verse number="21">Եւ չ’ապաշխարեցին իրանց մարդասպանութիւններիցը, եւ ոչ էլ իրանց կախարդութիւններիցը, եւ ոչ էլ իրանց պոռնկութիւնիցը, եւ ոչ իրանց գողութիւններիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="10">
				<verse number="1">Եւ մի ուրիշ զօրաւոր հրեշտակ տեսայ երկնքիցը վայր գալիս, եւ ամպ հագած եւ գլխին ծիածան. եւ նորա երեսը արեգակի նման. եւ նորա ոտները կրակի սիւնի պէս։</verse>
				<verse number="2">Եւ նա իր ձեռքումը մի փոքր գիրք ունէր բացած, եւ իր աջ ոտքը դրաւ ծովի վերայ, եւ ձախը հողի վերայ.</verse>
				<verse number="3">Եւ մեծ ձայնով աղաղակեց ինչպէս առիւծն գոռում է. եւ երբոր աղաղակեց, այն եօթը որոտմունքն իրանց ձայնովը խօսեցին։</verse>
				<verse number="4">Եւ երբոր եօթը որոտմունքն իրանց ձայնովը խօսեին, պիտի գրէի. եւ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր. Կնքիր այն բաները որ եօթը որոտմունքը խօսեցին, եւ սորանք մի գրիր։</verse>
				<verse number="5">Եւ այն հրեշտակը որ տեսայ ծովի վերայ եւ ցամաքի վերայ կանգնած, իր աջ ձեռքը դէպի երկինքը բարձրացրեց,</verse>
				<verse number="6">Եւ երդուաւ յաւիտեանս յաւիտենից Կենդանիովը, որ ստեղծեց երկինքը եւ ինչ որ նորանում է, եւ երկիրը եւ ինչ որ նորանում է, եւ ծովը եւ ինչ որ նորանում է. թէ այլեւս ժամանակ չ’կայ։</verse>
				<verse number="7">Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր փողը կ’փչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կ’կատարուի, ինչպէս աւետարանեց իր ծառայ մարգարէներին։</verse>
				<verse number="8">Եւ այն ձայնն որ երկնքիցը լսեցի դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց. Գնա առ այն բաց գրքոյկը, որ ծովի եւ ցամաքի վերայ կանգնած հրեշտակի ձեռքին է։</verse>
				<verse number="9">Եւ ես գնացի հրեշտակի մօտ եւ ասեցի նորան. Տուր ինձ այդ գրքոյկը. եւ նա ասեց ինձ. Առ եւ կեր սորան, եւ սա կ’դառնանայ փորումդ, բայց բերանումդ քաղցր կ’լինի մեղրի պէս։</verse>
				<verse number="10">Եւ գրքոյկն առայ հրեշտակի ձեռքիցը եւ կերայ նորան. եւ բերանումս քաղցր էր մեղրի պէս. եւ երբոր կերայ նորան, դառնացաւ փորումս։</verse>
				<verse number="11">Եւ ասեց ինձ. Պէտք է դու դարձեալ մարգարէանաս ժողովուրդների եւ ազգերի եւ լեզուների եւ շատ թագաւորների վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="11">
				<verse number="1">Եւ ինձ մի եղէգ տրուեցաւ գաւազանի նման. եւ հրեշտակը կանգնած էր եւ ինձ ասում էր. Վեր կաց եւ չափիր Աստուծոյ տաճարը եւ սեղանը եւ նորանում երկրպագողներին։</verse>
				<verse number="2">Եւ գաւիթը, որ տաճարիցը դուրս է, դուրս գցիր եւ մի չափիր, որովհետեւ նա հեթանոսներին է տրուած. եւ սուրբ քաղաքը կոխ կ’տան քառասունեւերկու ամիս։</verse>
				<verse number="3">Եւ իմ երկու վկաներին կ’տամ, եւ հազար երկու հարիւրեւվաթսուն օր կ’մարգարէանան քուրձ հագած։</verse>
				<verse number="4">Սորանք են այն երկու ձիթենիները եւ երկու ճրագակալները, որ երկրի Աստուծոյ առաջին կանգնած են։</verse>
				<verse number="5">Եւ եթէ մէկը կամենայ նորանց վնասել, կրակ է դուրս գալիս նորանց բերանիցը եւ լափում է նորանց թշնամիներին. եւ եթէ մէկը կամենայ վնասել նորանց՝ այսպէս պիտի սատակէ։</verse>
				<verse number="6">Սորանք իշխանութիւն ունին երկինքը փակելու որ անձրեւ չ’գայ նորանց մարգարէութեան օրերումը. եւ իշխանութիւն ունին ջրերի վերայ նորանց արիւն դարձնելու, եւ երկիրն ամեն կերպ պատուհասներով հարուածելու քանի անգամ որ կամենան։</verse>
				<verse number="7">Եւ երբոր իրանց վկայութիւնը կ’կատարեն, այն ժամանակ անդունդիցը դուրս եկող գազանը կռիւ կ’տայ նորանց հետ, եւ կ’յաղթէ նորանց եւ կ’սպանէ նորանց։</verse>
				<verse number="8">Եւ նորանց դիերը ընկած կ’մնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում. որտեղ մեր Տէրն էլ խաչուեցաւ։</verse>
				<verse number="9">Եւ կ’տեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նորանց դիերը երեք օր եւ կէս, եւ թող չեն տալ որ նորանց դնեն գերեզմանների մէջ։</verse>
				<verse number="10">Եւ երկրի վերայ բնակողները կ’ուրախանան եւ կ’խնդան. եւ իրար ընծաներ կ’ուղարկեն. որ այս երկու մարգարէները չարչարեցին երկրի վերայ բնակողներին։</verse>
				<verse number="11">Եւ երեքեւկէս օրից յետոյ Աստուածանից կենդանի հոգի եկաւ մտաւ նորանց մէջ, եւ նորանք իրանց ոտների վերայ կանգնեցին. եւ մեծ վախ ընկաւ նորանց տեսնողների վերայ։</verse>
				<verse number="12">Եւ մեծ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր նորանց. Վեր ելէք այստեղ. եւ վեր ելան երկինքն ամպով. եւ նորանց թշնամիները տեսան նորանց։</verse>
				<verse number="13">Եւ նոյն ժամումը մեծ շարժ եղաւ, եւ քաղաքի տասներորդ բաժինը կործանուեցաւ, եւ այն շարժումից եօթը հազար մարդիկ սպանուեցան. եւ մնացեալները մեծ վախով բռնուեցան, եւ փառք տուին երկնքի Աստուծուն։</verse>
				<verse number="14">Երկրորդ վայն անցաւ, եւ երրորդ վայը գալիս է շուտով։</verse>
				<verse number="15">Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. եւ նա կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="16">Եւ քսանեւչորս երէցները որ Աստուծոյ առաջին իրանց աթոռների վերայ նստած էին, իրանց երեսների վերայ ընկան եւ երկրպագեցին Աստուծուն, ասելով.</verse>
				<verse number="17">Գոհանում ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ, որ էիր եւ ես, [եւ որ գալու ես] որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր։</verse>
				<verse number="18">Եւ ազգերը բարկացան, եւ եկաւ քո բարկութիւնը, եւ մեռելների ժամանակը որ դատուին. եւ որ վարձքը տաս քո ծառայ մարգարէներին եւ սուրբերին, եւ քո անունից վախեցողներին՝ փոքրներին եւ մեծերին, եւ երկիրն ապականողներին ապականես։</verse>
				<verse number="19">Եւ Աստուծոյ տաճարը որ երկնքումն էր բացուեցաւ, եւ երեւեցաւ Աստուծոյ տապանակը իր տաճարումը, եւ եղան փայլատակներ եւ ձայներ եւ որոտմունքներ, եւ շարժ եւ մեծ կարկուտ։</verse>
			</chapter>
			<chapter number="12">
				<verse number="1">Եւ մի մեծ նշան երեւեցաւ երկնքումը. մի կին՝ արեգակն իր վերայ առած. եւ լուսինը նորա ոտների տակ. եւ նորա գլխի վերայ տասնեւերկու աստղերի պսակ։</verse>
				<verse number="2">Եւ նա յղի լինելով՝ աղաղակում էր երկունք քաշելով եւ չարչարուելով որ ծնէ։</verse>
				<verse number="3">Եւ մի ուրիշ նշան երեւեցաւ երկնքումը. եւ ահա մի մեծ վիշապ՝ կրակի պէս կարմիր. որ եօթը գլուխ ունէր եւ տասն եղջիւր, եւ նորա գլուխների վերայ եօթը թագ.</verse>
				<verse number="4">Եւ նորա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը, եւ նորանց գցեց երկրի վերայ եւ վիշապը կանգնած էր այն կնկայ առաջին որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին։</verse>
				<verse number="5">Եւ նա մի արու զաւակ ծնեց, որ պիտի բոլոր ազգերին երկաթէ գաւազանով հովուէ եւ նորա որդին յափշտակուեցաւ Աստուծոյ մօտ եւ նորա աթոռի մօտ։</verse>
				<verse number="6">Եւ կինը փախաւ անապատը, ուր Աստուածանից պատրաստուած տեղ ունէր, որ այնտեղ կերակրեն նորան հազար երկու հարիւրեւվաթսուն օր։</verse>
				<verse number="7">Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը.</verse>
				<verse number="8">Եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։</verse>
				<verse number="9">Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան։</verse>
				<verse number="10">Եւ մեծ ձայն լսեցի որ ասում էր երկնքումը. Հիմա փրկութիւնը եւ զօրութիւնը եւ թագաւորութիւնը եղաւ մեր Աստուծուն, եւ իշխանութիւնը եղաւ նորա Օծեալին, որ վայր գցուեցաւ մեր եղբայրների չարախօսը, որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր.</verse>
				<verse number="11">Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։</verse>
				<verse number="12">Սորա համար ուրախացէք, ով երկինք, եւ որ բնակուած էք նորանում. վա՜յ երկրին եւ ծովին, [եւ նորանցում բնակողներին] որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի։</verse>
				<verse number="13">Եւ երբոր տեսաւ վիշապը, թէ վայր գցուեցաւ երկրի վերայ, ընկաւ այն կնկայ ետեւից որ արու զաւակը ծնեց։</verse>
				<verse number="14">Եւ այն կնկան երկու մեծ արծուի թեւ տրուեցաւ, որ թռչի անապատն՝ իր տեղը. ուր որ կերակրվում է մի ժամանակ, եւ ժամանակներ եւ կէս ժամանակ օձի երեսիցը։</verse>
				<verse number="15">Եւ օձն իր բերանիցը գետի պէս ջուր թափեց այն կնկայ ետեւից, որ նորան ընկղմէ։</verse>
				<verse number="16">Եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացաւ եւ այն գետը կուլ տուաւ որ վիշապն իր բերանիցը թափեց։</verse>
				<verse number="17">Եւ վիշապը բարկացաւ այն կնկայ վերայ, եւ գնաց պատերազմ անելու նորա միւս զաւակների հետ, որ Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի [Քրիստոսի] վկայութիւնն ունին։</verse>
				<verse number="18">Եւ ծովի աւազի վերայ կանգնեց։</verse>
			</chapter>
			<chapter number="13">
				<verse number="1">Եւ տեսայ ծովիցը մի գազան դուրս գալիս, որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր, եւ նորա եղջիւրների վերայ տասը թագ, եւ նորա գլուխների վերայ հայհոյութեան անուն։</verse>
				<verse number="2">Եւ այն գազանը որ տեսայ ինձու նման էր, եւ նորա ոտները արջի ոտների նման, եւ նորա բերանն առիւծի բերանի նման. եւ վիշապը տուաւ նորան իր զօրութիւնը եւ իր աթոռը եւ մեծ իշխանութիւն։</verse>
				<verse number="3">Եւ տեսայ նորա գլուխներից մէկը մեռնելու չափ խոցուած. եւ նորա մահի վէրքը ողջացաւ. եւ բոլոր երկիրը զարմացաւ այն գազանի ետեւիցը։</verse>
				<verse number="4">Եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանութիւն տուաւ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին ասելով. Ո՞վ է այս գազանի նման. կամ ո՞վ է կարող դորա հետ պատերազմել։</verse>
				<verse number="5">Եւ նորան տրուեցաւ մի բերան մեծ մեծ բաներ եւ հայհոյանք խօսող, եւ իշխանութիւն տրուեցաւ նորան քառասունեւերկու ամիս իր ուզածն անելու։</verse>
				<verse number="6">Եւ նա իր բերանը բացաւ Աստուծոյ դէմ հայհոյանքով, որ հայհոյէ նորա անունին եւ նորա խորանին, եւ երկնքումը բնակողներին։</verse>
				<verse number="7">Եւ նորան իշխանութիւն տրուեցաւ որ սուրբերի հետ պատերազմ անէ եւ նորանց յաղթէ. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան ամեն ցեղի եւ լեզուի եւ ազգի վերայ.</verse>
				<verse number="8">Եւ կ’երկրպագեն նորան երկրի վերայ բոլոր բնակողները, որոնց անունները գրուած չեն Գառի կեանքի գրքի մէջ որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է։</verse>
				<verse number="9">Եթէ մէկն ականջ ունի թող լսէ։</verse>
				<verse number="10">Եթէ մէկը գերութեան քաշէ, գերութեան պիտի քաշուի. եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի. այստեղ է սուրբերի համբերութիւնը եւ հաւատքը։</verse>
				<verse number="11">Եւ ես տեսայ մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, եւ երկու եղջիւր ունէր գառի նման. բայց խօսում էր վիշապի նման։</verse>
				<verse number="12">Եւ այն առաջի գազանի բոլոր իշխանութիւնը բանեցնում էր նորա առաջին. եւ այնպէս էր անում, որ երկիրը եւ նորա վերայ բնակողները երկրպագեն այն առաջի գազանին որի մահի վէրքը ողջացել էր։</verse>
				<verse number="13">Եւ մեծ նշաններ է անում, որ երկնքիցը կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վերայ մարդկանց առաջին։</verse>
				<verse number="14">Եւ մոլորեցնում է երկրի վերայ բնակողներին այն նշաններովը որ տրուած էին նորա ձեռքը, որ գործէ գազանի առաջին, ասելով երկրի բնակողներին որ պատկեր շինեն այն գազանին որ սուրի վէրքն ունէր եւ ապրեց։</verse>
				<verse number="15">Եւ տրուեցաւ նորան, որ հոգի տայ գազանի պատկերին, որ պատկերը խօսի էլ. եւ անէ էլ՝ որ նորանք, որ չ’երկրպագեն գազանի պատկերին, սպանուին։</verse>
				<verse number="16">Եւ ստիպում է ամենին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նորանց դրոշմ տայ նորանց աջ ձեռքումը կամ նորանց ճակատումը։</verse>
				<verse number="17">Եւ որ ոչ ով չ’կարողանայ գնել կամ ծախել բացի նորանից, որ գազանի դրոշմը կամ նորա անունն ունի կամ նորա անունի համարը։</verse>
				<verse number="18">Այստեղ է իմաստութիւնը. ով որ միտք ունի թող գազանի թիւը համարէ. որ մարդի թիւ է, եւ նորա թիւը վեց հարիւր վաթսունեւվեց է։</verse>
			</chapter>
			<chapter number="14">
				<verse number="1">Եւ տեսայ եւ ահա Գառը կանգնած էր Սիօն սարի վերայ, եւ նորա հետ հարիւր քառասունեւչորս հազար հոգիքը, որ [նորա անունը եւ] նորա Հօր անունը գրած ունէին իրանց ճակատների վերայ։</verse>
				<verse number="2">Եւ ձայն լսեցի երկնքիցը՝ շատ ջրերի ձայնի պէս, եւ մեծ որոտմունքների ձայնի պէս. եւ քնար ածողների ձայնի պէս լսեցի, որ իրանց քնարներն ածում էին։</verse>
				<verse number="3">Եւ երգում էին մի նոր երգ աթոռի առաջին եւ չորս կենդանիների առաջին եւ երէցների առաջին. եւ ոչ ով չէր կարող ուսանել այն երգը բացի այն հարիւր քառասունեւչորս հազարներից, որ երկրից փրկուել էին։</verse>
				<verse number="4">Սորանք են որ կանանց հետ չ’խառնակուեցան, որովհետեւ կոյս են. սորանք են որ Գառի ետեւից գնում են ուր որ նա գնայ. սորանք փրկուեցան մարդկանցից Աստուծուն եւ Գառին իբրեւ երախայրի։</verse>
				<verse number="5">Եւ նորանց բերանումը նենգութիւն չ’գտնուեցաւ, որովհետեւ անարատ են [Աստուծոյ աթոռի առաջին։]</verse>
				<verse number="6">Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի։</verse>
				<verse number="7">Եւ մեծ ձայնով ասում էր. Վախեցէք Աստուածանից եւ փառք տուէք նորան. Որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին։</verse>
				<verse number="8">Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ նորա ետեւից ասելով. Ընկա՜ւ, ընկա՜ւ Բաբիլոն մեծ քաղաքը, որովհետեւ իր պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցրեց բոլոր ազգերին.</verse>
				<verse number="9">Եւ մի երրորդ հրեշտակ եկաւ նորանց ետեւից մեծ ձայնով ասելով. Ով որ երկրպագութիւն է անում գազանին եւ նորա պատկերին եւ դրոշմ ընդունում իր ճակատի կամ իր [աջ] ձեռքի վերայ,</verse>
				<verse number="10">Այնպիսին Աստուծոյ սրտմտութեան գինուցը պիտի խմէ, որ անխառն ածուած է նորա բարկութեան բաժակի մէջ. եւ պիտի տանջուի կրակի եւ ծծմբի մէջ սուրբ հրեշտակների եւ Գառի առաջին։</verse>
				<verse number="11">Եւ նորանց տանջանքի ծուխը վեր է ելնում յաւիտեանս յաւիտենից. եւ հանգիստ չ’ունին ցերեկ եւ գիշեր նորանք որ երկրպագեցին գազանին եւ նորա պատկերին, եւ ով որ էլ ընդունում է նորա անունի դրոշմը։</verse>
				<verse number="12">Այստեղ է սուրբերի համբերութիւնը. այստեղ են Աստուծոյ պատուիրանքները եւ Յիսուսի հաւատքը պահողները։</verse>
				<verse number="13">Եւ երկնքից մի ձայն լսեցի որ ասում էր ինձ. Գրիր, Երանելի են այն մեռելները որ Տէրումն են ննջում այսուհետեւ. այո, Հոգին ասում է որ իրանց աշխատանքիցը հանգիստ կ’առնեն, եւ նորանց գործերը գնում են նորանց ետեւից։</verse>
				<verse number="14">Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ամպ, եւ ամպի վերայ մէկը նստած մարդի Որդու նման, որ իր գլխի վերայ ոսկի պսակ, եւ իր ձեռքումը սուր գերանդի ունէր։</verse>
				<verse number="15">Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարիցը, որ մեծ ձայնով աղաղակում էր ամպի վերայ նստողին. Ուղարկիր քո գերանդին եւ հնձիր. որովհետեւ քո ժամանակն եկաւ հնձելու, որ երկրի հունձքը հասել է։</verse>
				<verse number="16">Եւ ամպի վերայ նստողը վայր գցեց իր գերանդին երկրի վերայ, եւ երկիրը հնձուեցաւ։</verse>
				<verse number="17">Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ տաճարիցը որ երկնքումն է, որ սա էլ սուր գերանդի ունէր։</verse>
				<verse number="18">Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ սեղանիցը որ իշխանութիւն ունէր կրակի վերայ, եւ մեծ աղաղակով գոչեց սուր գերանդին ունեցողին ասելով. Ուղարկիր քո սուր գերանդին եւ երկրի այգու ողկոյզները քաղիր, որովհետեւ նորա խաղողը հասել է։</verse>
				<verse number="19">Եւ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վերայ, եւ երկրի այգու խաղողը քաղեց, եւ գցեց Աստուծոյ բարկութեան մեծ հնձանի մէջ։</verse>
				<verse number="20">Եւ հնձանը կոխուեցաւ քաղաքիցը դուրս, եւ դուրս եկաւ արիւնը հնձանիցը մինչեւ ձիերի սանձքը հազարեւվեց հարիւր ասպարէզի չափ։</verse>
			</chapter>
			<chapter number="15">
				<verse number="1">Եւ տեսայ մի ուրիշ մեծ եւ զարմանալի նշան երկնքումը, եօթը հրեշտակ որ վերջի եօթը պատուհասներն ունէին. որովհետեւ Աստուծոյ բարկութիւնը նորանցով կատարուեցաւ։</verse>
				<verse number="2">Եւ տեսայ իբրեւ ապակեղէն ծով կրակով խառնուած. եւ նորանց որ յաղթում են գազանին եւ նորա պատկերին եւ նորա դրոշմին եւ նորա անունի թիւին, որ կանգնած էին ապակեղէն ծովի վերայ, եւ Աստուծոյ քնարներն ունէին։</verse>
				<verse number="3">Եւ երգում էին Աստուծոյ ծառայ Մովսէսի երգը եւ Գառի երգը, ասելով. Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագաւոր։</verse>
				<verse number="4">Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ. որ միայն դու ես սուրբ. վասնզի բոլոր ազգերը կ’գան եւ քո առաջին երկրպագութիւն կ’անեն, որովհետեւ քո իրաւունքները յայտնուեցան։</verse>
				<verse number="5">Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա բացուեցաւ վկայութեան խորանի տաճարը երկնքումը։</verse>
				<verse number="6">Եւ դուրս եկան տաճարիցը այն եօթը հրեշտակները, որ այն եօթը պատուհասներն ունէին, մաքուր եւ պայծառ կտաւ հագած, եւ ստինքների մօտով ոսկէ գօտիներ կապած։</verse>
				<verse number="7">Եւ այն չորս կենդանիներից մէկն այս եօթը հրեշտակներին եօթը ոսկի սկաւառակ տուաւ՝ յաւիտեանս յաւիտենից կենդանի Աստուծոյ բարկութիւնովը լիքը։</verse>
				<verse number="8">Եւ տաճարը լցուեցաւ Աստուծոյ փառքից եւ նորա զօրութիւնից ելած ծուխովը. եւ ոչ ով կարող չէր մտնել տաճարը, մինչեւ որ այն եօթը հրեշտակների եօթը պատուհասները կատարուին։</verse>
			</chapter>
			<chapter number="16">
				<verse number="1">Եւ մեծ ձայն լսեցի տաճարիցը որ ասում էր այն եօթը հրեշտակներին. Գնացէք եւ Աստուծոյ բարկութեան սկաւառակները թափեցէք երկրի վերայ։</verse>
				<verse number="2">Եւ առաջինը գնաց եւ իր սկաւառակը թափեց երկրի վերայ, եւ չարաչար պալարներ եղան այն մարդկանց վերայ, որ գազանի դրոշմն ունէին եւ նորա պատկերին երկրպագում էին։</verse>
				<verse number="3">Եւ երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովը, եւ արիւն դառաւ մեռածի արիւնի նման. եւ ամեն կենդանի շունչ սատակեց որ ծովումն էր։</verse>
				<verse number="4">Եւ երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ եւ արիւն եղաւ։</verse>
				<verse number="5">Եւ ձայն լսեցի ջրերի հրեշտակիցը որ ասում էր. Արդար ես, Տէր, որ ես եւ էիր եւ սուրբ՝ որ այս դատաստաններն արիր։</verse>
				<verse number="6">Որովհետեւ սուրբերի եւ մարգարէների արիւնը թափեցին. նորա համար էլ արիւն տուիր նորանց խմելու, որ արժան են։</verse>
				<verse number="7">Եւ մի ուրիշը լսեցի սեղանիցը որ ասում էր. Այո, Տէր Աստուած Ամենակալ, ճշմարիտ եւ արդար են քո դատաստանները։</verse>
				<verse number="8">Եւ չորրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց արեգակի վերայ։</verse>
				<verse number="9">Եւ տրուեցաւ նորան որ մարդկանց խորշակահար անէ կրակով. եւ խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքով եւ հայհոյեցին Աստուծոյ անունին որ այս պատուհասների վերայ իշխանութիւն ունի. եւ չ’ապաշխարեցին որ փառք տան նորան։</verse>
				<verse number="10">Եւ հինգերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գազանի աթոռի վերայ. եւ նորա թագաւորութիւնը խաւարուած եղաւ. եւ իրանց լեզուները ծամում էին տանջանքիցը.</verse>
				<verse number="11">Եւ երկնքի Աստուծուն հայհոյեցին իրանց ցաւերի եւ պալարների պատճառովը. եւ չ’ապաշխարեցին իրանց գործերիցը։</verse>
				<verse number="12">Եւ վեցերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց մեծ գետ՝ Եփրատի վերայ, եւ նորա ջուրը ցամաքեց որ արեւելքի թագաւորների ճանապարհը պատրաստուի։</verse>
				<verse number="13">Եւ տեսայ՝ վիշապի բերանիցը եւ գազանի բերանիցը եւ սուտ մարգարէի բերանիցը երեք պիղծ հոգի էին դուրս գալիս գորտերի նման։</verse>
				<verse number="14">Որովհետեւ նորանք դեւերի ոգիք են, որ նշաններ են անում, նորանք գնում են երկրի եւ բովանդակ տիեզերքի թագաւորների մօտ որ նորանց ժողովեն Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար։</verse>
				<verse number="15">Ահա գալիս եմ գողի նման, երանի նորան որ արթուն է, եւ իր հանդերձները պահում է. որ մերկ ման չ’գայ, եւ նորա ամօթանքը չ’տեսնեն.</verse>
				<verse number="16">Եւ ժողովեցին նորանց այն տեղ որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում։</verse>
				<verse number="17">Եւ եօթներորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց օդի վերայ. եւ մեծ ձայն դուրս եկաւ երկնքի տաճարիցը եւ աթոռիցը որ ասում էր. Եղա՛ւ։</verse>
				<verse number="18">Եւ եղան ձայներ եւ փայլատակներ եւ որոտմունք, եւ մեծ շարժ եղաւ որ այնպիսի չէր եղած քանի որ մարդիկ երկրի վերայ են՝ այնպիսի մեծ շարժ էր.</verse>
				<verse number="19">Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղաւ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան. եւ մեծ Բաբիլոնը յիշուեցաւ Աստուծոյ առաջին, որ իր ցասման բարկութեան գինու բաժակը նորան տայ։</verse>
				<verse number="20">Եւ ամեն կղզի փախաւ, եւ սարերը չ’գտնուեցան։</verse>
				<verse number="21">Եւ երկնքիցը տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վերայ, եւ մարդիկ հայհոյեցին Աստուծուն այն կարկտի հարուածի համար, որ սաստիկ մեծ է նորա պատուհասը։</verse>
			</chapter>
			<chapter number="17">
				<verse number="1">Եւ այն եօթը սկաւառակներն ունեցող եօթը հրեշտակներից մէկն եկաւ եւ խօսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցոյց տամ այն մեծ պոռնկի դատաստանը, որ այն շատ ջրերի վերայ նստում է,</verse>
				<verse number="2">Որի հետ պոռնկուեցան երկրի թագաւորները եւ երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին։</verse>
				<verse number="3">Եւ ինձ առաւ տարաւ հոգով մի անապատ. եւ տեսայ մի կին՝ նստած կարմիր գազանի վերայ՝ լիքը հայհոյութեան անուններով որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր։</verse>
				<verse number="4">Եւ այն կինը որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատուական ակունքներով եւ մարգարիտներով զարդարուած մի ոսկի բաժակ ունէր իր ձեռքումը, լիքը գարշելութիւններով եւ իր պիղծ պոռնկութիւնովը,</verse>
				<verse number="5">Եւ նորա ճակատումը գրուած էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը։</verse>
				<verse number="6">Եւ տեսայ այն կինը արբած սուրբերի արիւնովը եւ Յիսուսի վկաների արինովը. եւ երբոր տեսայ նորան, մեծ զարմանքով զարմացայ։</verse>
				<verse number="7">Եւ հրեշտակն ասեց ինձ. Ի՞նչու համար զարմացար. ես ասեմ քեզ այդ կնկայ խորհուրդը, եւ այն գազանինը, որ նորան վեր է առել, որ եօթը գլուխը ունի եւ տասը եղջիւրը։</verse>
				<verse number="8">Գազանը որ տեսար, կար եւ չ’կայ, եւ անդունդիցն է դուրս գալու եւ կորուստն է գնալու, եւ կ’զարմանան երկրի վերայ բնակողները որոնց անունները գրուած չեն կեանքի գրքի մէջ աշխարհքի սկզբից հետէ, երբոր տեսնեն այդ գազանը որ կար, եւ չ’կայ, թէեւ է։</verse>
				<verse number="9">Այստեղ է այն միտքը որ իմաստութիւն ունի. այն եօթը գլուխը եօթն սարեր են որ կինը նորանց վերայ նստած է. եւ եօթը թագաւորներ են.</verse>
				<verse number="10">Հինգը ընկան, եւ մէկը կայ, միւսը դեռ չէ եկել. եւ երբոր գայ մի քիչ ժամանակ պէտք է մնայ։</verse>
				<verse number="11">Եւ այն գազանը որ կար եւ չ’կայ, նա էլ ութերորդն է եւ այն եօթնիցն է, եւ կորուստն է գնում,</verse>
				<verse number="12">Եւ այն տասը եղջիւրը որ տեսար, տասը թագաւորներ են. որոնք դեռ թագաւորութիւն չեն առել, այլ թագաւորի պէս իշխանութիւն են անում մէկ ժամ այն գազանի հետ։</verse>
				<verse number="13">Սորանք մէկ կամք ունին, եւ իրանց զօրութիւնը եւ իշխանութիւնը կ’տան գազանին։</verse>
				<verse number="14">Սորանք պատերազմ կ’անեն Գառի հետ, եւ Գառը կ’յաղթէ նորանց, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր. եւ նորանք որ նորա հետ են, կոչուած, ընտրուած եւ հաւատարիմ են։</verse>
				<verse number="15">Եւ ասեց ինձ. Այդ ջրերը, որ տեսար ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են, եւ բազմութիւններ եւ ազգեր եւ լեզուներ։</verse>
				<verse number="16">Եւ տասը եղջիւրը, որ տեսար գազանի վերայ, նորանք կ’ատեն պոռնկին, եւ նորան ամայի եւ մերկ կ’անեն, եւ նորա միսերը կ’ուտեն եւ կրակով կ’այրեն նորան։</verse>
				<verse number="17">Որովհետեւ Աստուած դրաւ նորանց սրտերի մէջ որ նորա կամքն անեն, եւ միակամ լինեն, եւ իրանց թագաւորութիւնը տան գազանին մինչեւ որ Աստուծոյ խօսքերը կատարուին։</verse>
				<verse number="18">Եւ կինը, որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագաւորութիւն ունի երկրի թագաւորների վերայ։</verse>
			</chapter>
			<chapter number="18">
				<verse number="1">Եւ սորանից յետոյ տեսայ մի հրեշտակ երկնքիցը վայր գալիս. որ մեծ իշխանութիւն ունէր, եւ երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքիցը։</verse>
				<verse number="2">Եւ զօրութեամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասեց. Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծ Բաբիլոնը, եւ եղաւ դեւերի բնակութիւն եւ ամեն պիղծ հոգու արգելանոց, եւ ամեն անսուրբ եւ ատելի թռչունի վանդակ։</verse>
				<verse number="3">Որովհետեւ նորա պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցին բոլոր ազգերը, եւ երկրի թագաւորները նորա հետ պոռնկուեցան. եւ երկրի վաճառականները նորա զեղխութեան զօրութիւնիցը հարստացան։</verse>
				<verse number="4">Եւ մի ուրիշ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր. Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք.</verse>
				<verse number="5">Վասնզի դորա մեղքերը հասան մինչեւ երկինքը, եւ Աստուած յիշեց դորա անիրաւութիւնները։</verse>
				<verse number="6">Հատուցումն արէք դորան ինչպէս դա հատուցում տուաւ ձեզ, եւ երկուպատիկ տուէք դորան իր գործերի չափովը. այն բաժակը որ դա լցրեց, լցրէք դորա համար երկուպատիկ։</verse>
				<verse number="7">Եւ որչափ որ իրան փառաւորեց եւ զեղխացաւ, այնչափ տանջանք եւ սուգ տուէք դորան. որովհետեւ նա իր սրտումն ասում է. Թագուհի եմ նստած, եւ այրի չեմ, եւ բնաւ սուգ չեմ տեսնիլ։</verse>
				<verse number="8">Նորա համար մէկ օրում պիտի գան դորա վերայ իր հարուածները՝ մահ, եւ սուգ, եւ սով, եւ կրակով կ’այրուի, որովհետեւ զօրաւոր է Տէր Աստուածը՝ դորա դատաստանն անողը։</verse>
				<verse number="9">Եւ լաց եւ կոծ կ’անեն դորա վերայ երկրի թագաւորները որ դորա հետ պոռնկուեցան եւ զեղխութիւն արին, երբոր կ’տեսնեն դորա այրուելու ծուխը,</verse>
				<verse number="10">Հեռու կանգնած դորա տանջանքի վախիցը, եւ կ’ասեն. Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղաքդ Բաբիլոն, զօրաւոր քաղաք. որ մէկ ժամում եկաւ քո դատաստանը։</verse>
				<verse number="11">Եւ երկրի վաճառականները ողբ եւ սուգ կ’անեն նորա վերայ, որ այլ եւս ոչ ոք չէ առնում նորանց ապրանքը։</verse>
				<verse number="12">Ոսկու եւ արծաթի եւ պատուական ակունքների եւ մարգարիտի եւ բեհեզի եւ ծիրանիի եւ մետաքսի եւ որդան կարմիրի ապրանքը, եւ ամեն խնկէ փայտը եւ ամեն փղոսկրեայ անօթը, եւ ամեն ազնիւ փայտից եւ պղնձից եւ երկաթից եւ մարմարիոնից շինած անօթը,</verse>
				<verse number="13">Եւ կինամոնը եւ խունկերը եւ իւղը եւ կենդրուկը եւ գինին եւ ձէթը, եւ նաշիհը եւ ցորենը եւ արջառներն ու ոչխարները. եւ ձիանքը եւ կառքերը, եւ մարմինները եւ մարդկանց հոգիները։</verse>
				<verse number="14">Եւ քո հոգու ցանկացած պտուղները գնացին քեզանից, եւ ամեն շքեղ եւ լուսափայլ վայելչութիւնները գնացին քեզանից, եւ այլ եւս բնաւ չես գտնիլ նորանց։</verse>
				<verse number="15">Եւ այս բաների վաճառականները, որ նորանից հարստացան հեռուից կ’կանգնեն նորա տանջանքի վախիցը լաց եւ սուգ անելով, կ’ասեն.</verse>
				<verse number="16">Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք որ բեհեզ եւ ծիրանի եւ որդան կարմիր էիր հագած, եւ ոսկով եւ ազնիւ քարերով եւ մարգարիտով զարդարուած։</verse>
				<verse number="17">Որովհետեւ մէկ ժամի մէջ այդչափ մեծութիւնը աւերակ եղաւ. եւ ամեն նաւավար եւ այն ամենն որ նաւով գնում են տեղ տեղ, եւ նաւաստիները եւ նորանք որ ծովումն են գործում, հեռուից կանգնեցին,</verse>
				<verse number="18">Եւ աղաղակում էին նորա այրուելու ծուխը տեսնելով եւ ասում. Ո՞րն է այս մեծ քաղաքին նման։</verse>
				<verse number="19">Եւ հող ցանեցին իրանց գլուխների վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեցին լաց եւ սուգ անելով եւ ասեցին. Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք որ նորանում հարստացան բոլոր ծովի վերայ նաւեր ունեցողները նորա պատուականութիւնիցը. որովհետեւ մէկ ժամի մէջ աւերակ դառաւ։</verse>
				<verse number="20">Ուրախ եղէք նորա վերայ, երկինք եւ սուրբ առաքեալներ եւ մարգարէներ, որ Աստուած ձեր դատաստանը դատեց դորա վերայ։</verse>
				<verse number="21">Եւ մէկ զօրաւոր հրեշտակ մի քար առաւ մեծ ջաղացաքարի պէս եւ գցեց ծովի մէջ ասելով. Այսպէս ուժով պիտի վայր գցուի Բաբիլոն մեծ քաղաքը, եւ այլ եւս չ’գտնուի։</verse>
				<verse number="22">Եւ քնարերգների, եւ երաժիշտների եւ սրնգահարների, եւ փողահարների ձայնը այլեւս պիտի չ’լսուի քո միջումը եւ այլեւս ոչ մի արհեստագէտ բնաւ չի գտնուիլ քեզանում. եւ ջաղացի ձայն այլեւս չի լսուիլ քեզանում.</verse>
				<verse number="23">Եւ ճրագի լոյս այլեւս լոյս չի տալ քեզանում. եւ փեսայի եւ հարսի ձայնը այլեւս բնաւ չի լսուիլ քեզանում. որովհետեւ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. քո կախարդութիւնովը մոլորուեցան բոլոր ազգերը։</verse>
				<verse number="24">Եւ նորանում գտնուեցաւ մարգարէների եւ սուրբերի եւ երկրի վերայ բոլոր սպանուածների արիւնը։</verse>
			</chapter>
			<chapter number="19">
				<verse number="1">Եւ սորանցից յետոյ լսեցի շատ բազմութեան մեծ ձայնի պէս մի ձայն երկնքումը որ ասում էր. Ալէլուիա, փրկութիւնը եւ փառքը եւ պատիւը եւ զօրութիւնը մեր Տէր Աստուծուն։</verse>
				<verse number="2">Որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նորա դատաստանները. որովհետեւ նա այն մեծ պոռնիկին դատեց նորա պոռնկութիւնումը, եւ իր ծառաների արիւնի վրէժն առաւ նորա ձեռքիցը։</verse>
				<verse number="3">Եւ երկրորդ անգամ ասեցին, Ալէլո՜ւիա. եւ նորա ծուխը բարձրանում էր յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="4">Եւ քսան եւ չորս երէցները եւ չորս կենդանիները վայր ընկան եւ երկրպագեցին Աստուծուն որ աթոռի վերայ նստած էր եւ ասեցին. Ամէն, Ալէլո՜ւիա։</verse>
				<verse number="5">Եւ աթոռիցը մի ձայն դուրս եկաւ ասելով. Օրհնեցէք մեր Աստուծուն, ով նորա բոլոր ծառաները, եւ նորանից վախեցողները, փոքրերը եւ մեծերը։</verse>
				<verse number="6">Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման. որ ասում էր. Ալէլո՜ւիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց։</verse>
				<verse number="7">Խնդանք եւ ուրախ լինենք, եւ փառքը տանք նորան որ եկաւ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրան։</verse>
				<verse number="8">Եւ տրուեցաւ նորան որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի. (որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութինն է։)</verse>
				<verse number="9">Եւ ասեց ինձ. Գրիր, Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչուածները. եւ ասեց ինձ. Սորանք Աստուծոյ ճշմարիտ խօսքերն են։</verse>
				<verse number="10">Եւ ես ընկայ նորա ոտների առաջին որ երկրպագեմ նորան, եւ ասեց ինձ. Զգոյշ կաց, մի անիր. ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր. որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է։</verse>
				<verse number="11">Եւ տեսայ երկինքը բացուած, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նա որ նորա վերայ նստած էր, կոչվում էր Հաւատարիմ եւ Ճշմարիտ, եւ արդարութիւնով է դատաստան անում եւ պատերազմում։</verse>
				<verse number="12">Եւ նորա աչքերը կրակի բոցի պէս, եւ նորա գլխի վերայ շատ պսակներ. եւ անուն ունէր գրած, որ ոչ ով չ’գիտէր բայց միայն ինքն։</verse>
				<verse number="13">Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան։</verse>
				<verse number="14">Եւ երկնքի զօրքերը նորա ետեւից գնում էին սպիտակ ձիերի վերայ սպիտակ եւ մաքուր բեհեզ հագած։</verse>
				<verse number="15">Եւ նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին. եւ ինքը հովուում է նորանց երկաթէ գաւազանով. եւ ինքը կոխում է Ամենակարող Աստուծոյ բարկութեան եւ սրտմտութեան գինու հնձանը։</verse>
				<verse number="16">Եւ իր հանդերձի վերայ, եւ իր ազդրի վերայ գրած էր անունը, ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԵՐԻ ՏԷՐ։</verse>
				<verse number="17">Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ որ կանգնած էր արեգակի վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեց ասելով ամեն թռչուններին որ երկնքի մէջ թռչում են. Եկէք հաւաքուեցէք մեծ Աստուծոյ ընթրիքին.</verse>
				<verse number="18">Որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները եւ հզօրների մարմինները. եւ ձիերի եւ նորանց վերայ նստողների մարմինները, եւ ամենի մարմինները՝ ազատների եւ ծառաների, մեծերի եւ փոքրերի։</verse>
				<verse number="19">Եւ տեսայ գազանը եւ երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը մէկ տեղ ժողովուած որ պատերազմ անեն ձիին վերայ նստողի հետ եւ նորա զօրքերի հետ։</verse>
				<verse number="20">Եւ գազանը բռնուեցաւ, եւ նորա հետ սուտ մարգարէն էլ որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց որ գազանի դրոշմն առան, եւ նորանց էլ որ երկրպագեցին նորա պատկերին. եւ երկուսն էլ կենդանի կենդանի գցուեցան կրակի լիճի մէջը որ ծծմբով այրվում է։</verse>
				<verse number="21">Եւ մնացեալները սպանուեցան ձիին վերայ նստողի սրիցը, որ նորա բերանիցը դուրս էր գալիս. եւ բոլոր թռչունները կշտացան նորանց մարմիններիցը։</verse>
			</chapter>
			<chapter number="20">
				<verse number="1">Եւ տեսայ մի հրեշտակ վայր գալիս երկնքիցը, որ դժոխքի բանալին ունէր, եւ մի մեծ շղթայ իր ձեռքումը։</verse>
				<verse number="2">Եւ նա բռնեց այն վիշապին այն առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի։</verse>
				<verse number="3">Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց եւ կնիք դրաւ նորա վերայ որ էլ չ’մոլորեցնէ ազգերին մինչեւ որ հազար տարին լրանայ. եւ նորանից յետոյ պէտք է որ նա մի քիչ ժամանակ արձակուի։</verse>
				<verse number="4">Եւ տեսայ աթոռներ, եւ նորանց վերայ նստեցին. եւ դատաւորութիւն տրուեցաւ նորանց, եւ նորանց հոգիքը որ գլխատուել էին Յիսուսի վկայութեան համար եւ Աստուծոյ խօսքի համար, եւ նորանց որ չ’երկրպագեցին գազանին եւ ոչ էլ նորա պատկերին, եւ նորա դրոշմը չ’առան իրանց ճակատի եւ ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վերայ, եւ սորանք կենդանացան եւ Քրիստոսի հետ թագաւորութիւն արին հազար տարի.</verse>
				<verse number="5">Իսկ մեռելների մնացեալները չ’կենդանացան, մինչեւ որ հազար տարին լրանայ։ Սա առաջի յարութիւնն է։</verse>
				<verse number="6">Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջի յարութեան մէջ. սորանց վերայ իշխանութիւն չ’ունի երկրորդ մահը. այլ Աստուծոյ եւ Քրիստոսի քահանաներ կ’լինին. եւ նորա հետ կ’թագաւորեն հազար տարի։</verse>
				<verse number="7">Եւ երբոր հազար տարին կ’լրանայ՝ կ’արձակուի սատանան իր բանտիցը. եւ դուրս կ’գնայ որ մոլորեցնէ այն ազգերը, որ երկրի չորս անկիւնումն են, եւ Գոգը եւ Մագոգը, որ հաւաքէ նորանց պատերազմի, որոնց թիւը ծովի աւազի չափ է։</verse>
				<verse number="8">Եւ վեր գնացին երկրի լայնութեան վերայ, եւ սուրբերի բանակը եւ սիրելի քաղաքը շրջապատեցին։</verse>
				<verse number="9">Եւ երկնքիցը կրակ իջաւ Աստուածանից եւ լափեց նորանց. եւ Բանսարկուն որ նորանց մոլորեցնում էր գցուեցաւ կրակի եւ ծծմբի լիճը, ուր որ էին գազանը եւ սուտ մարգարէն։</verse>
				<verse number="10">Եւ կ’չարչարուին գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="11">Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. եւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար։</verse>
				<verse number="12">Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։</verse>
				<verse number="13">Եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին. եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան։</verse>
				<verse number="14">Մահը եւ դժոխքը գցուեցան կրակի լճի մէջ. սա երկրորդ մահն է։</verse>
				<verse number="15">Եւ եթէ մէկը գրուած չ’գտնուեցաւ կեանքի գրքի մէջ, կրակի լճի մէջ գցուեցաւ։</verse>
			</chapter>
			<chapter number="21">
				<verse number="1">Եւ տեսայ նոր երկինք եւ նոր երկիր. որովհետեւ առաջի երկինքը եւ երկիրն անցան. եւ էլ ծով չ’կայ։</verse>
				<verse number="2">Եւ ես՝ [Յովհաննէսս] տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը վայր գալիս Աստուածանից երկնքիցը պատրաստուած ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար։</verse>
				<verse number="3">Եւ մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։</verse>
				<verse number="4">Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան։</verse>
				<verse number="5">Եւ աթոռի վերայ նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. եւ ասեց ինձ. Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են։</verse>
				<verse number="6">Եւ ինձ ասեց. Եղաւ, ես եմ Ալֆան եւ Օմեղան. սկիզբը եւ վերջը. ես ձրի կ’տամ ծարաւին կեանքի ջրի աղբիւրիցը։</verse>
				<verse number="7">Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ. եւ ես կ’լինիմ նորան Աստուած, եւ նա կ’լինի ինձ որդի։</verse>
				<verse number="8">Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախօսներին բաժինը այս լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը։</verse>
				<verse number="9">Եւ այն եօթը հրեշտակներից մէկը, որ եօթը սկաւառակն ունէին վերջի եօթը պատուհասներովը լցուած, ինձ մօտ եկաւ, խօսեց ինձ հետ եւ ասեց. Եկ ցոյց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է.</verse>
				<verse number="10">Եւ առաւ տարաւ ինձ հոգով մի մեծ եւ բարձր սար, եւ ինձ ցոյց տուաւ այն մեծ քաղաքը՝ սուրբ Երուսաղէմը, որ վայր էր գալիս Աստուածանից երկնքիցը.</verse>
				<verse number="11">Եւ Աստուծոյ փառքն ունէր. եւ նորա լուսաւորութիւնը պատուական ակունքի նման ինչպէս բիւրեղացած յասպիս քար։</verse>
				<verse number="12">Որ մեծ եւ բարձր պարիսպ ունէր, եւ տասնեւերկու դուռ ունէր, եւ դռների վերայ տասնեւերկու հրեշտակ, եւ նորանց վերայ անուններ էին գրուած որ Իսրայէլի որդկանց տասնեւերկու ցեղերի անուններն են։</verse>
				<verse number="13">Արեւելքից երեք դուռ, հիւսիսից երեք դուռ, հարաւից երեք դուռ, եւ արեւմուտքից երեք դուռ։</verse>
				<verse number="14">Եւ քաղաքի պարիսպը տասնեւերկու հիմեր ունէր, եւ նորանց վերայ Գառի տասնեւերկու առաքեալների տասնեւերկու անունները։</verse>
				<verse number="15">Եւ ինձ հետ խօսողը մի ոսկի եղէգ ունէր, որ չ’ափէր քաղաքը, եւ նորա դռները, եւ նորա պարիսպը.</verse>
				<verse number="16">Եւ քաղաքը քառակուսի էր. եւ նորա երկայնութիւնն այնչափ է որչափ նորա լայնութիւնը, եւ չափեց քաղաքը եղէգովը, եւ նորա չափը տասնեւերկու հազար ասպարէզ, նորա երկայնութիւնը եւ լայնութիւնը եւ բարձրութիւնը հաւասար է։</verse>
				<verse number="17">Եւ նորա պարիսպը չափեց հարիւր քառասուն եւ չորս կանգուն. մարդի չափով որ հրեշտակինն է։</verse>
				<verse number="18">Եւ նորա պարիսպի շինուածքը յասպիս քարից էր. եւ քաղաքը մաքուր ոսկի էր իստակ ապակու նման։</verse>
				<verse number="19">Եւ քաղաքի պարիսպի հիմունքը զարդարուած էին ամեն ազնիւ ակունքներով. առաջին հիմը յասպիս, երկրորդը շափիղայ, երրորդը քաղկեդոն, չորրորդը զմրուխտ,</verse>
				<verse number="20">Հինգերորդը եղնգնաքար, վեցերորդը սարդիոն, եօթներորդը ոսկեքար, ութերորդը բիւրեղ, իններորդը տպազիոն, տասներորդը քրիսոպրասոս, տասնեւմէկերորդը յակինթ, տասնեւերկուերորդը ամեթովս։</verse>
				<verse number="21">Եւ տասնեւերկու դուռը տասնեւերկու մարգարիտից՝ ամեն մէկ դուռը մէկ մարգարիտից. եւ քաղաքի հրապարակը մաքուր ոսկի ինչպէս թափանցիկ ապակի։</verse>
				<verse number="22">Եւ տաճար չ’տեսայ նորա մէջ, որովհետեւ Տէր Աստուած Ամենակալը եւ Գառն է նորա տաճարը։</verse>
				<verse number="23">Եւ քաղաքը ոչ արեգակին եւ ոչ լուսնի պէտք չ’ունէր, որ լոյս տան նորա մէջ. որովհետեւ Աստուծոյ փառքը լուսաւորում էր նորան, եւ նորա ճրագը Գառն էր։</verse>
				<verse number="24">Եւ [փրկեալների] ազգերը նորա լոյսովը պիտի գնան. եւ երկրի թագաւորները իրանց փառքը եւ պատիւը կ’բերեն նորա մէջ։</verse>
				<verse number="25">Եւ նորա դռները չեն փակուիլ ցերեկը, որովհետեւ գիշեր չի լինիլ այնտեղ։</verse>
				<verse number="26">Եւ ազգերի փառքը եւ պատիւը կ’բերեն նորա մէջ։</verse>
				<verse number="27">Եւ բնաւ չի մտնիլ նորա մէջ ոչ մի անմաքրութիւն անող եւ պղծութիւն եւ ստութիւն գործող, բայց միայն նորանք որ Գառի կեանքի գրքի մէջ գրուած են։</verse>
			</chapter>
			<chapter number="22">
				<verse number="1">Եւ ցոյց տուաւ ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստուծոյ եւ Գառի աթոռից։</verse>
				<verse number="2">Եւ նորա հրապարակի միջումը եւ գետի այս կողմին եւ այն կողմին կեանքի ծառ կար, որ տասնեւերկու կերպ պտուղ էր բերում. ամեն մէկ ամիս տալիս էր իր պտուղը. եւ այն ծառի տերեւը բժշկում էր հեթանոսներին։</verse>
				<verse number="3">Եւ այլ եւս նզովք բնաւ չի լինիլ. եւ Աստուծոյ եւ Գառի աթոռը նորանում կ’լինի. եւ նորա ծառաները կ’պաշտեն նորան։</verse>
				<verse number="4">Եւ նորա երեսը կ’տեսնեն, եւ նորա անունը նորանց ճակատների վերայ։</verse>
				<verse number="5">Եւ գիշեր չի լինիլ այնտեղ, եւ ճրագի եւ արեգակի լոյս պէտք չէր նորանց. որովհետեւ Տէր Աստուածը լուսաւորում է նորանց, եւ կ’թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։</verse>
				<verse number="6">Եւ ասեց ինձ. Այս խօսքերը հաւատարիմ եւ ճշմարիտ են. եւ Տէրը՝ սուրբ մարգարէից Աստուածն իր հրեշտակն ուղարկեց որ իր ծառաներին ցոյց տայ այն որ շուտով պիտի լինի։</verse>
				<verse number="7">Ահա շուտով գալիս եմ. երանի նորան որ այս գրքի մարգարէութեան խօսքերը պահում է։</verse>
				<verse number="8">Եւ ես Յովհաննէսս՝ այս բաները լսող եւ տեսնողս, երբոր լսեցի եւ տեսայ, ընկայ որ երկրպագեմ այն հրեշտակի ոտների առաջին, որ այս բաները ցոյց էր տալիս ինձ։</verse>
				<verse number="9">Եւ նա ինձ ասեց. Զգուշացիր. մի անիր. որովհետեւ ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայր մարգարէների եւ այս գրքի մարգարէութեան խօսքերը պահողների. Աստուծուն երկրպագիր։</verse>
				<verse number="10">Եւ ասեց ինձ. Մի կնքիր այս գրքի մարգարէութեան խօսքերը. որովհետեւ ժամանակը մօտ է։</verse>
				<verse number="11">Անիրաւութիւն գործողը թող էլ անիրաւանայ, եւ կեղտոտը թող էլ կեղտոտուի, եւ արդարը թող էլ արդարանայ, եւ սուրբը թող էլ սրբուի։</verse>
				<verse number="12">Եւ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մէկին կ’հատուցանեմ ինչպէս իր գործը կ’լինի։</verse>
				<verse number="13">Ես եմ Ալֆան եւ Օմեղան. սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։</verse>
				<verse number="14">Երանելի են նորա պատուիրանքները պահողները. որ նորանցը կ’լինի իշխանութիւնը կեանքի ծառի վերայ, եւ քաղաքի դռնովը ներս կ’մտնեն։</verse>
				<verse number="15">Բայց դուրսն են շները եւ կախարդները եւ պոռնիկները եւ սպանողները եւ կռապաշտները. եւ ամեն ստութիւն սիրողն ու գործողը։</verse>
				<verse number="16">Ես Յիսուսս իմ հրեշտակն ուղարկեցի, որ վկայէ ձեզ այս բաները եկեղեցիների մասին. ես եմ Դաւիթի արմատը եւ սերունդը եւ առաւօտեան պայծառ աստղը։</verse>
				<verse number="17">Եւ Հոգին եւ հարսն ասում են. Եկ. եւ լսողն ասէ, Եկ. եւ նա որ ծարաւ է՝ թող գայ, եւ նա որ կամենում է՝ թող առնէ կեանքի ջուրը ձրի։</verse>
				<verse number="18">Որովհետեւ ես վկայում եմ ամենին որ լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնէ սորանց վերայ, Աստուած կ’աւելացնէ նորա վերայ այն պատուհասները որ այս գրքումը գրուած են։</verse>
				<verse number="19">Եւ եթէ մէկն այս գրքի մարգարէութեան խօսքերիցը բան պակասեցնէ, Աստուած կ’պակասեցնէ նորա բաժինը կեանքի գրքիցը, եւ սուրբ քաղաքիցը, եւ այս գրքում գրուածներիցը։</verse>
				<verse number="20">Այս բաներին վկայողը ասում է. Այո. ես շուտով գալիս եմ։ Ամէն։ Եկ, Տէր Յիսուս։</verse>
				<verse number="21">Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ։ Ամէն։</verse>
			</chapter>
		</book>
	</testament>
</bible>